|
|
(One intermediate revision by the same user not shown) |
Տող 1. |
Տող 1. |
| ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) | | ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) |
− | Կամերային Երաժշտություն (Chamber Music)գրքից (1907)
| |
− | <poem>
| |
− | Թարգմանությունը անգլերենից Մուշեղ Բադալյանի
| |
− |
| |
− | I.
| |
− | Հողում, օդում՝ լարեր անտես –
| |
− | Հնչում են մեղմ, ներդաշնակ –
| |
− | Լարեր՝ գետում, այնտեղ ուր հեզ
| |
− | Ուռիներն են գլխահակ։
| |
− |
| |
− | Մեղեդի կա գետի ծոցին –
| |
− | Սերն է այնտեղ մոլորվել,
| |
− | Բաց ծաղիկներ իր թիկնոցին,
| |
− | Մազերին մուգ տերևներ։
| |
− |
| |
− | Նվագում են՝ համահնչուն,
| |
− | Տրված ելևէջներին,
| |
− | Անտես մատները դիպչում են
| |
− | Աներևույթ լարերին։
| |
− |
| |
− | II.
| |
− | Վերջալույսը ամետիստից
| |
− | Մուգ կապույտի է անցնում,
| |
− | Լապտերը վառ մութ ծառուղին
| |
− | Բաց կանաչով է լցնում։
| |
− |
| |
− | Նվագն ուրախ դաշնակի հին
| |
− | Հնչում է մեղմ ու կամաց –
| |
− | Նա հակվել է ստեղներին՝
| |
− | Գլուխը վար խոնարհած։
| |
− |
| |
− | Երկչոտ մտքեր, խոհուն աչքեր,
| |
− | Ձեռք, որ էջերն է բացում․․․
| |
− | Վերջալուսը ամետիստից
| |
− | Մուգ կապույտի է անցնում։
| |
− |
| |
− | III.
| |
− | Այն ժամին, երբ ողջ աշխարհն է քնած,
| |
− | Ո՛վ դու միայնակ դիտորդ երկնքի,
| |
− | Ականջալու՞ր ես դու հառաչանքին
| |
− | Տավղի ու քամու, զուգերգին նրանց,
| |
− | Մինչև այգաբաց։
| |
− |
| |
− | Երբ ամենուրեք հանգչած են ու սուս,
| |
− | Արդյո՞ք մեն-մենակ արթուն ես դու դեռ
| |
− | Լսելու տավղի նվագը առ Սեր
| |
− | Ու հետն էլ քամու երգը սիրահույզ
| |
− | Ողջ գիշերն ի լույս։
| |
− |
| |
− | Այն ժամին, երբ մութ երկնքի ֆոնին
| |
− | Վառվում է Սիրո ճամփան լուսագես,
| |
− | Նրբին մեղեդին լարերի անտես
| |
− | Լցնում է օդը հույզով երկնային
| |
− | Ու իջնում երկրին։
| |
− |
| |
− | IV.
| |
− | Երբ երկչոտ աստղն անցնի անդին –
| |
− | Կուսավայել ու ամաչկոտ,
| |
− | Լսի՛ր, այդ ուշ քնկոտ պահին
| |
− | Մեկն երգում է դարպասիդ մոտ։
| |
− | Երգը նրա – նուրբ ցողի պես,
| |
− | Նա եկել է տեսնելու քեզ։
| |
− |
| |
− | Մի ընկրկիր երկմտանքով
| |
− | Երբ նա մթնից կանչում է հեզ,
| |
− | Ո՛չ էլ խոկա, թե ու՞մ երգն է,
| |
− | Որ դիպչում է սրտիդ այդպես։
| |
− | Այդ ի՛մ երգն է՝ իմ սիրուհուն,
| |
− | Այդ ե՛ս եմ քո ուշ այցելուն։
| |
− |
| |
− | V.
| |
− | Թեքվի՛ր դուրս նայիր,
| |
− | Ա՛յ ոսկեմազիկ,
| |
− | Լսեցի երգդ -
| |
− | Զվարթ մի հովիկ։
| |
− |
| |
− | Գիրքս գոցել եմ․
| |
− | Ես էլ չեմ կարդում,
| |
− | Կրակի պարն եմ
| |
− | Հատակին դիտում։
| |
− |
| |
− | Թողել եմ գիրքս,
| |
− | Դուրս եկել տանից՝
| |
− | Լսելով երգդ
| |
− | Խավարի միջից։
| |
− |
| |
− | Երգելով երգդ -
| |
− | Զվարթ մի հովիկ-
| |
− | Թեքվի՛ր դուրս նայիր
| |
− | Ա՛յ ոսկեմազիկ։
| |
− |
| |
− | VI.
| |
− | Լինեի այն ծոցում տաքուկ
| |
− | (Օ շքեղ է այն ու անբիծ)
| |
− | Ուր չէր գտնի ինձ ոչ մի բուք։
| |
− | Ասկետության թախծոտ ցրտից
| |
− | Լինեի այն ծոցում տաքուկ։
| |
− |
| |
− | Լինեի այն սրտում մի օր
| |
− | (Մեղմ թակեի, որ ներս առնի)
| |
− | Ուր գտնեի միայն անդորր։
| |
− | Տրտմությունս էլ չի հառնի
| |
− | Թե լինեմ այն սրտում մի օր։
| |
− |
| |
− | VII.
| |
− | Սերս թեթև նախշուն շորով
| |
− | Այգու մեջ է խնձորի,
| |
− | Ուր հովերը զվարթ ու զով
| |
− | Վազվզում են խմբովի։
| |
− |
| |
− | Որտեղ հովը սեր է մանում
| |
− | Ջահել ու նուրբ թփերին,
| |
− | Այնտեղ սերս ծանր է գնում
| |
− | Խոնարհված իր ստվերին։
| |
− |
| |
− | Իսկ ուր հողը ծիծաղում է
| |
− | Երկնի մովով հմայված,
| |
− | Այնտեղ սերս կաքավում է
| |
− | Փեշը ձեռքով վեր պահած։
| |
− |
| |
− | VIII.
| |
− | Ո՞վ է կանաչ պուրակի մեջ՝
| |
− | Գարնան նման, հարդարուն։
| |
− | Ո՞վ է զվարթ պուրակի մեջ՝
| |
− | Այն իրենով զարդարում։
| |
− |
| |
− | Ո՞վ է քայլում շողերի մեջ
| |
− | Այնպես թեթև, աղջկական։
| |
− | Ո՞վ է պայծառ շողերի մեջ
| |
− | Քայլում դեմքով կուսական։
| |
− |
| |
− | Ծառուղիները պուրակի
| |
− | Ոսկեփայլով են վառված –
| |
− | Ու՞մ համար է այս պուրակը
| |
− | Այսքան շքեղ զարդարված։
| |
− |
| |
− | Օ՜հ, իհարկե իմ սիրուհու
| |
− | Համար է այն պճնվել,
| |
− | Ա՜խ, անուշիկ իմ սիրուհու,
| |
− | Որ սիրուն է ու ջահել ։
| |
− |
| |
− | IX.
| |
− | Հե՛յ դուք, քամինե՛ր զվարթ մայիսի,
| |
− | Որ պար եք բռնել ծովի երեսին,
| |
− | Ալիքից ալիք կայթելով այդպես,
| |
− | Ու վեր նետելով ճերմակ փրփրադեզ՝
| |
− | Գծելով օդում արծաթե պսակ,
| |
− | Իմ սիրեցյալին արդյոք չտեսա՞ք։
| |
− | Ախ ցա՜վ էր, ցա՜վ էր,
| |
− | Գարնան քամիներ,
| |
− | Երբ Սերդ հեռու է, սիրտդ է ավեր։
| |
− |
| |
− | XI.
| |
− | Ասա՝ բարո՜վ մնաք, բարո՜վ
| |
− | Քո կուսական վեհ օրերին։
| |
− | Սերն է գալիս քեզ փնտրելով –
| |
− | Վերջ աղջկական քո հովերին՝
| |
− | Համարումիդ անբիծ կույսի,
| |
− | Ու ծամկապին քո շեկ հյուսի։
| |
− |
| |
− | Երբ քերովբեն շեփոր փչի
| |
− | Եվ անունը լսես նրա
| |
− | Մատաղ կուրծքդ, մի ամաչի,
| |
− | Նրա առաջ դու բաց արա
| |
− | Եվ արձակիր ծամկապդ – այն
| |
− | Նշանն էր քո անմեղության։
| |
− |
| |
− | XVII.
| |
− | Որովհետև քո ձայնն ինձ էր տրված
| |
− | Դառնացրի մեկին,
| |
− | Որովհետև իմ ձեռքի մեջ պահված
| |
− | Քո ձեռքն էր կրկին։
| |
− |
| |
− | Ոչ բառ կա ոչ էլ որևէ հնար
| |
− | Ինչ որ բան ուղղել—
| |
− | Օտար է հիմա ինձ համար նա ով
| |
− | Ընկեր է եղել։
| |
− |
| |
− | XVIII.
| |
− | Անսա՛, սիրելի՛ս,
| |
− | Խոսքին քո յարի –
| |
− | Տխուր է կորուստն
| |
− | Հին ընկերների։
| |
− |
| |
− | Հասկացել է նա
| |
− | Ընկերներին կեղծ
| |
− | Ու հոգում հիմա
| |
− | Մոխիր է ու եղծ։
| |
− |
| |
− | Բայց դու գգվելով
| |
− | Մոտեցիր նրան,
| |
− | Սիրուդ թովչանքը
| |
− | Թող իջնի վրան։
| |
− |
| |
− | Երբ ձեռքը լինի
| |
− | Կլոր կրծքիդ տակ,
| |
− | Ամեն տխրություն
| |
− | Շուտ կիջնի հատակն։
| |
− |
| |
− | XXVIII.
| |
− | Բարեկիրթ տիկի՛ն, մի՛ երգիր այդպես
| |
− | Վաղանցիկ սիրո երգը թախծալի,
| |
− | Թո՛ղ տխրությունդ, երգի՛ր, թե ինչպես
| |
− | Անցնող սերը միշտ բավ է լիուլի։
| |
− |
| |
− | Երգի՛ր, թե մեռած սիրահարների
| |
− | Քունը երկար ու խորունկ է որքան,
| |
− | Որ գերեզմանում սերը պիտ քնի,
| |
− | Զի սերը հիմա հոգնած է այնքան։
| |
− |
| |
− | XXXII.
| |
− | Ամբողջ օրը անձրև տեղաց,
| |
− | Արի՛ մեր թաց ծառուղին,
| |
− | Մեր հուշերն են այնտեղ թաղված
| |
− | Տերևների տակ դեղին։
| |
− |
| |
− | Անցնենք ճամփով մեր հուշերի
| |
− | Մինչ բաժանվելն առհավետ։
| |
− | Արի՛, շանս տուր, իմ սիրելի,
| |
− | Փորձեմ Խոսել սրտիդ հետ:
| |
− |
| |
− | XXXIV.
| |
− | Քնի՛ր, քնի՛ր, խոր քու՛ն մտիր,
| |
− | Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։
| |
− | Մի ձայն անվերջ “Դե, քու՛ն մտիր”
| |
− | Աղերսում է իմ սրտում։
| |
− |
| |
− | Դռնից այն կողմ բուքն է ձմռան
| |
− | “Էլ ո՛չ մի քու՜ն” աղմկում։
| |
− | Բայց դու քնի՛ր, բուքը ձմռան
| |
− | Երբեք էլ աչք չի փակում։
| |
− |
| |
− | Համբույրս առ ու քու՛ն մտիր,
| |
− | Անդորր լինի քո սրտում –
| |
− | Դե, խաղաղվի՛ր ու քու՛ն մտիր,
| |
− | Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։
| |
− |
| |
− | XXXVI.
| |
− | Արշավանքն եմ լսում ստվար մի բանակի,
| |
− | Քրտնած նժույգների դոփյունը երկնահաս,
| |
− | Ու սև զրահ հագած գոռոզ հեծելակի
| |
− | Մտրակների շառաչն ու սուլոցն եմ լսում։
| |
− |
| |
− | Մարտակոչ են նետում նրանք գիշերին զով,
| |
− | Քրքջում են անզուսպ խավարի մեջ, հեռվում,
| |
− | Անուրջներս են կտրում կուրացուցիչ բոցով,
| |
− | Որ զնդանի նման զնգում է իմ սրտում։
| |
− |
| |
− | Գալիս են՝ անհամար, գիսակներով կանաչ,
| |
− | Ճիչ ու բղավոցով դուրս են վազում ծովից...
| |
− | Խոհեմ եղիր, սիրտ իմ, խելագարվե՞ս պիտի...
| |
− | Սեր իմ, սեր իմ, սեր իմ, ինչու՞ լքեցիր ինձ։
| |
− |
| |
− | </poem>
| |