«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Երգ առաջին։ Սրածություն. Քեն)
չ
 
(99 intermediate revisions by 5 users not shown)
Տող 5. Տող 5.
 
| աղբյուր =  
 
| աղբյուր =  
 
}}
 
}}
{{անավարտ}}
+
 
 +
 
 +
== Թարգմանչի կողմից ==
 +
Ձեռնարկելով Հոմերոսի «Իլիական»-ի հայերեն թարգմանությանը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը և սիրով ու համբերատար տքնությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները և իմ ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ մայրենի լեզվով:
 +
 
 +
«Իլիական»-ի վրա աշխատելիս հիմնականում օգտագործել եմ Արսեն Բագրատունու գրաբար թարգմանությունը բնագրից (երկրորդ տպագրություն, 1893 թ., Վենետիկ), որը, ինչպես հայտնի է, լավագույնն է հայերեն թարգմանությունների մեջ իր հարազատությամբ և բանաստեղծական արվեստով։ Բացի դրանից, ձեռքիս տակ ունեցել եմ նաև Գնեդիչի ռուսերեն բարձրորակ թարգմանությունը և Ղազիկյանի աշխարհաբար (արևմտհայ) թարգմանությունը։ Այս եռակի աղբյուրների միջոցով ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու բնագիր «Իլիականը» իր բոլոր մանրամասնություններով ու նրբերանգներուվ և աշխատել եմ նույնը հարազատորեն արտացոլել թարգմանության մեջ:
 +
 
 +
Հեկզամետրը, որով տաղաչափված է բնագիրը, դժվարհաղթահարելի և նույնիսկ անհնարին գտնելով հայերենում, մանավանդ այդօրինակ ծավալուն երկի համար, ես նախընտրել եմ յամբական տասնվեցոտնյաչափը, որը ամենահարմարը կարելի է համարել էպիքական-դյուցազներգական բանաստեղծության համար:
 +
 
 +
Ջանացել եմ պահպանել իր ժամանակի անտիկ լեզվական արտահայտչական ձևերն ու դարձվածքները` խուսափելով կեղծ պաճուճանքի մեջ դնելու այն պարզությունը, որը հատուկ է այս երկին:
  
== Երգ առաջին։ Սրածություն. Քեն ==
 
== Երգ առաջին։ Սրածություն. Քեն ==
  
<poem>
+
<poem style='margin:0ex 5ex'>
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
+
{{տող|1}}Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
 
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
 
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
 
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըոչունների և շըների։
+
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շըների։
 
Կատարվում էր Արամազդի<ref>''Արամազդ'' — հայ դիցաբանության մեջ համապատասխանում է հունական Զևսին կամ Դիոսին։</ref> կամքը այսպես, երբ մի անգամ
 
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
 
Տող 20. Տող 29.
 
Իսկ ո՞վ անմահ աստվածներից այդ երկուսին գըցեց իրար,—
 
Ապոլլոնը՝ Լատոնեի և մեծազոր Զևսի որդին,
 
Ապոլլոնը՝ Լատոնեի և մեծազոր Զևսի որդին,
Որ արքայի դեմ զայրացած՝ բանակի մեջ վառեց ժանտախտ,
+
{{տող|10}}Որ արքայի դեմ զայրացած՝ բանակի մեջ վառեց ժանտախտ,
 
Ու տանջամահ մեռնում էին բազում զինվոր և զորական։
 
Ագամեմնոնն անարգելով արհամարհեց Քրիսես քուրմին,
 
Տող 30. Տող 39.
 
«Ո՛վ Ատրիդներ, և համագունդ այլ ամրաբարձ աքայեցիք,
 
Ոլիմպաբնակ ամենազոր աստվածները թող ձեզ օգնեն
 
Քանդել քաղաքը Պրիամի<ref>''քաղաքը Պրիամի'' — Տրոյան։</ref> և բարո՜վ տուն վերադառնաք։
+
{{տող|20}}Քանդել քաղաքը Պրիամի<ref>''քաղաքը Պրիամի'' — Տրոյան։</ref> և բարո՜վ տուն վերադառնաք։
 
Ընդունեցեք փըրկանքը ճոխ և ինձ տըվեք դըստերըս դուք,
 
Ակնածելով աստվածորդի արծաթաղեղ Ապոլլոնից»։
 
Տող 41. Տող 50.
 
Մեր գոգավոր նավերի մոտ դու չերևաս այսուհետև.
 
Հազիվ թե ցուպն ու վարսակալն աստվածային<ref>''վարսակալն ասավածային'' — «պսակն Ապոլլոնի», որ Քրիսեսը կրում էր իբրև աստծո սպասավոր։</ref> օգնեն քեզ, ծե՛ր։  
 
Չեմ արձակի դըստերըդ ես, լփնչև որ նա չըպառավի
+
{{տող|30}}Չեմ արձակի դըստերըդ ես, մինչև որ նա չըպառավի
 
Արգոսի մեջ, մեր պալատում, հեռու երկրից իր հայրենի՝
 
Իր ոստայնը գործելով միշտ և պառկելով ինձ հետ մեկտեղ։
 
Տող 52. Տող 61.
 
Աղերսելով երկայնավարս Ապոլլոն մեծ թագավորին.
 
«Լըսիր դու ինձ, արծաթաղե՛ղ, Տենեդոսի հըզոր իշխան,
 
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր,
+
{{տող|40}}Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր,
 
Թե երբևէ կառուցեցի ես քեզ համար տաճար շըքեղ
 
Կամ ցուլերի և այծերի պարարտ ազդրեր զոհ բերեցի,
 
Տող 63. Տող 72.
 
Շաչում էին նըրա ուսին նետերը սուր, ահեղասաստ,
 
Երբ որ մըռայլ գիշերվա պես առաջ էր նա սուրում թափով։
 
Գընաց նըստեց նավերից զատ և արձակեց նետերն ահեղ,
+
{{տող|50}}Գընաց նըստեց նավերից զատ և արձակեց նետերն ահեղ,
 
Եվ արծաթյա իր աղեղի ճայթյունն հընչեց ահագնազայր։
 
Նախ զարկեց նա ջորիներին և շըներին արագավազ,
 
Տող 74. Տող 83.
 
Որ հուզված էր ի տես հունաց համատարած կոտորածին։
 
Երբ աքայանք ամեն կողմից հավաքվեցին ակըմբահույլ,
 
Ելավ քաջոտն Աքիլլն այնժամ և մեծաձայն այսպես ասաց.
+
{{տող|60}}Ելավ քաջոտն Աքիլլն այնժամ և մեծաձայն այսպես ասաց.
 
«Ո՛վ Ատրիդես, այժըմ, կարծեմ, ժամանակն է, որ նավերով
 
Ետ դառնանք մենք, եթե միայն ճողոպրեինք ահեղ մահից,
 
Տող 84. Տող 93.
 
Թերևըս նա մեր մի ուխտից և կամ զոհից դըժգոհ է խիստ,
 
Եվ կամ գուցե, վայելելով ճենճերն<ref>''ճենճեր'' — այստեղ` իբրև զոհ մատուցվող կենդանու յուղը, որը մսեղիքի որոշ մասերի հետ այրվում էր՝ ի պատիվ տվյալ աստծո։</ref> ընտիր ոչխարների
 
Հաճի մեզնից սարսափելի սըրածությունն այս հեռացնել»։
+
{{տող|70}}Հաճի մեզնից սարսափելի սըրածությունն այս հեռացնել»։
  
Այսպես ասաց նա և նըստեց, և նըրանից հետո իսկույն
 
Տող 95. Տող 104.
 
Ասում ես ինձ, որ ես մեկնեմ սըրտմըտությունն Ապոլլոնի։
 
Կըբացատրեմ բոլորը ես, բայց դու պիտի ուխտես երդմամբ,
 
Որ ինձ կօգնես ճըշմարտապես, լինի խոսքով և կամ գործով,
+
{{տող|80}}Որ ինձ կօգնես ճըշմարտապես, լինի խոսքով և կամ գործով,
 
Զի անկասկած քաջ գիտեմ ես, որ ինձ վըրա կըբարկանա
 
Նա, որ իշխում է մեծազոր՝ արգիացոց վըրա համայն,
 
Տող 106. Տող 115.
 
Պատասխանեց նըրան քաջոտն Աքիլլը և այսպես ասաց.
 
«Մի՛ վախենար, պատմիր բոլորն ու պատգամիր, ինչ որ գիտես։
 
Երդվում եմ ես Արամազդի սիրելագույն Ապոլլոնով,
+
{{տող|90}}Երդվում եմ ես Արամազդի սիրելագույն Ապոլլոնով,
 
Որից, Կալքա՛ս, դանայեցոց հայտնություններ ես պատգամում,
 
Քանի ողջ եմ, և աչքերըս տեսնում են լույսն արեգական,
 
Տող 117. Տող 126.
 
Այլ Քրիսես ծերունափառ քուրմի համար է բարկացած,
 
Որին այնպես խիստ անգոսնեց Ագամեմնոնն այն ժամանակ,
 
Չարձակելով նըրա դըստերն ու փըրկանքը չընդունելով։
+
{{տող|100}}Չարձակելով նըրա դըստերն ու փըրկանքը չընդունելով։
 
Ա՛յս է պատճառն ահավասիկ, որ Ապոլլոնն աղեղնավոր
 
Ցավեր տըվեց մեզ անհամար և տակավին պետք է որ տա,
 
Տող 125. Տող 134.
 
Միայն այնժա՛մ գուցե նըրան ողոքելով մենք հաշտեցնենք»։
 
Նըստեց ալսպես պատգամելով Կալքաս գուշակը Թեստորյան
+
Նըստեց այսպես պատգամելով Կալքաս գուշակը Թեստորյան
Ելավ այնժամ դյուցազն Աստիդ Ագամեմնոնն իշխանապետ
+
Ելավ այնժամ դյուցազն Ատրիդ Ագամեմնոնն իշխանապետ
 
Լի բարկությամբ, տըրտմաթաթավ, սիրտը մըռայլ ամպով պատած,
 
Եվ աչքերը նըման երկու կայծակնացայտ կըրակների,
+
{{տող|110}}Եվ աչքերը նըման երկու կայծակնացայտ կըրակների,
 
Եվ Կալքասին դառնալով նա՝ այսպես խոսեց խոժոռադեմ.
 
«Չարագուշակ գուժկանըդ դու, ոչ մի լավ բան ինձ չասացիր.
 
Տող 138. Տող 147.
 
Ցանկանալով օրիորդին տանըս պահել, նախընտրելով
 
Կլիտեմնեստրե իմ կընոջից, որ նըրանից ցած չի մընում
 
Ո՛չ հասակով և ո՛չ մարմնով, ո՛չ էլ խելքով և կամ գործով։
+
{{տող|120}}Ո՛չ հասակով և ո՛չ մարմնով, ո՛չ էլ խելքով և կամ գործով։
 
Բայց և այնպես, եթե պետք է, և բարվոք եք համարում դուք,
 
Պատրաստ եմ ես այժըմևեթ ուղարկելու հորը նըրան,
 
Տող 149. Տող 158.
 
Նըրան այսպես պատասխանեց Աքիլլեսը աստվածազարմ.
 
«Ո՛վ մեծափառ Ագամեմնոն, ժըլատ սաստիկ և ընչաքաղց,
 
Մեծահոգի հույները քեզ ինչպե՞ս պիտի տան մըրցանակ։
+
{{տող|130}}Մեծահոգի հույները քեզ ինչպե՞ս պիտի տան մըրցանակ։
 
Մենք չըգիտենք այնպիսի տեղ, ուր ավարներ լինեն դիզված,
 
Իսկ ինչ որ մենք ավարեցինք, բաժանված է վաղուց արդեն,
 
Եվ արդար չէ, որ վերըստին զորքն այն բերի, թափի այստեղ։
 
Առայժըմ դու ետ ուղարկիր օրիորդին, իսկ մենք, հետո,
 
Աքայանքըս եռապատիկ, քառապատիկ U ավելին
+
Աքայանքըս եռապատիկ, քառապատիկ և ավելին
 
Կըհատուցենք քեզ փոխարենն, եթե Զևսը մեզ շնորհի
 
Հիմնահատակ քանդել մի օր Տրոյա քաղաքն ամրապարիսպ»։
 
Տող 160. Տող 169.
 
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
 
«Աստվածատիպ դու Աքիլլես, ինձ մի՛ փորձիր խաբել իզուր,
 
Քաջ ես թեպետ և խելացի, բայց ինձ ծուղակ չես գըցի դու։
+
{{տող|140}}Քաջ ես թեպետ և խելացի, բայց ինձ ծուղակ չես գըցի դու։
 
Մըրցանակըդ պահես դու պինդ, և զըրկվե՞մ ես իմինից.
 
Եվ ինձ պատվեր ես տալիս դեռ, որ ես նըրան ետ ուղարկեմ...
 
Տող 167. Տող 176.
 
Իսկ եթե ոչ, ինքըս անձամբ գալով պիտի սեփականեմ
 
Պարգևը քո կամ Այաքսի, Ոդիսևսի, սակայն, գիտեմ,
 
Ում էլ որ ես ձեոք դիպցընեմ՝ պիտի մռընչա դառնահառաչ։
+
Ում էլ որ ես ձեռք դիպցընեմ՝ պիտի մռընչա դառնահառաչ։
 
Սակայն թողնենք մենք այս մասին ուրիշ անգամ մըտածելու,
 
Իսկ այժըմ շուտ մակույկ գըցենք աստվածային ծովի վըրա,
 
Նըշանակենք նավաստիներ քաջաբազուկ և աջողակ,
+
{{տող|150}}Նըշանակենք նավաստիներ քաջաբազուկ և աջողակ,
 
Դընենք մեջը մեր զոհը սուրբ և գեղեցկայտ Քրիսեիսին։
 
Իշխաններից մեկը թող որ առաջնորդի մակույկը սև.
 
Տող 181. Տող 190.
 
«Ո՛վ լըրբությամբ լըցված հոգի, դու ընչաքաղց ու նենգամիտ.
 
Այսուհետև ո՛վ հույներից պիտի խոսքիդ անսա սիրով,
 
Ճամփա գընա հոժարակամ և կամ կըռվի քաջակորով։
+
{{տող|160}}Ճամփա գընա հոժարակամ և կամ կըռվի քաջակորով։
 
Վրեժխնդիր ոգով վառված՝ չեկա այստեղ մարտընչելու
 
Տրրոյացոց դեմ տիգազեն, որոնք վընաս չեն տըվել ինձ,
+
Տըրոյացոց դեմ տիգազեն, որոնք վընաս չեն տըվել ինձ,
 
Չեն ավարել նըրանք երբեք ոչ եզներըս և ոչ էլ ձիս,
 
Ոչ էլ Փթիո մեջ արգավանդ՝ բերրի հունձքերս են աղարտել,
 
Տող 192. Տող 201.
 
</ref>, չես մըտածում ամենևին
 
</ref>, չես մըտածում ամենևին
 
Եվ ըսպառնում ես լըրբաբար մըրցանակն իմ խըլել ինձնից,
 
Որի համար ես այնքան շատ աշխատեցի քըրտինք մըտած,
+
{{տող|170}}Որի համար ես այնքան շատ աշխատեցի քըրտինք մըտած,
 
Եվ որը ինձ պարգև տըվին պարմանիներն աքայեցի։
 
Չի եղել դեռ, որ մըրցանակն իմ հավասար լինի քոնին,
 
Տող 202. Տող 211.
 
Ես ինքս հիմա անմիջապես կըհեռանամ դեպի Փթիա,
 
Քանզի հազար անգամ լավ է նավել դեպի հայրենի տուն,
 
Քան թե մընալ և քեզ համար հարստություն դիզել այստեղ»։
+
{{տող|180}}Քան թե մընալ և քեզ համար հարստություն դիզել այստեղ»։
  
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
 
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Վերադարձին իսկույն ևեթ, եթե քո սիրտն այդ է ուզում.
+
«Վերադարձի՛ր իսկույն ևեթ, եթե քո սիրտն այդ է ուզում.
 
Ես քեզ երբեք չեմ աղաչի, որ ինձ համար մընաս այստեղ.
 
Իմ շուրջը դեռ շատերը կան, որոնք հարգում պատվում են ինձ,
 
Տող 213. Տող 222.
 
Եվ եթե ուժ ունես՝ այդ էլ աստվածներն են պարգևել քեզ։
 
Տո՛ւն դարձիր շուտ քո նավերով, ընկերներով քո համախոհ,
 
Իշխիր այնտեղ միրմիդոնաց. հոգ չեմ անում ես քեզ համար,
+
{{տող|190}}Իշխիր այնտեղ միրմիդոնաց. հոգ չեմ անում ես քեզ համար,
 
Ոչ էլ երկյուղ՝ քո վըրեժից, այլ ըսպառնում եմ ես ահա,
 
Զի Ապոլլոն Գուշակն արդեն առավ ինձնից Քրիսեիսին,
 
Տող 224. Տող 233.
 
Այսպես ասաց, ցասումն առավ Պելիսածին Աքիլլեսին,
 
Եվ թավամազ կըրծքի ներքո երկմըտում էր սիրտը նըրա՝
 
Հեռու վաներ բոլորին էլ և ըսպանե՞ր Ատրիդեսին,
+
{{տող|200}}Հեռու վաներ բոլորին էլ և ըսպանե՞ր Ատրիդեսին,
 
Թե՞ զըսպեր իր զայրույթը բարկ ու ցասումը սանձահարեր։
 
Եվ մինչդեռ նա խըռովահույզ ու դառնապես վիրավորված
 
Տող 234. Տող 243.
 
Սոսկաց Աքքիլլն ու շուռ գալով՝ տեսավ Պալլաս Աթենասին,
 
Որին իսկույն նա ճանաչեց կայծակնացայտ հուր աչքերից,
 
Ու տեղնուտեղ արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան.
+
{{տող|210}}Ու տեղնուտեղ արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան.
 
«Ինչո՞ւ եկար, դո՛ւստրըդ ահեղ ասպարակիր Արամազդի,
 
Ագամեմնոն Ատրիդեսի թըշնամանքնե՞րը տեսնելու։
 
Տող 245. Տող 254.
 
Որ սիրում է երկուսիդ էլ ու հոգ տանում առհավասար։
 
Դադարեցրու կըռիվըդ դու և մի՛ քաշիր սուրըդ սուրսայր,
 
Այլ նախատիր խոսքով նըրան, ինչքան որ քո սիրտն է ուզում,
+
{{տող|220}}Այլ նախատիր խոսքով նըրան, ինչքան որ քո սիրտն է ուզում,
 
Ասում եմ քեզ ահավասիկ, և կատարվի խոսքըս պիտի,
 
Օր պիտի գա, որ փոխարենն այս անիրավ թըշնամանքի,
 
Տող 257. Տող 266.
  
Ասաց և իր ծանըր ձեռքով խըթեց արծաթ երախակալն
 
Ու վիթխարի սուրն իր ահեղ՝ պատյանի մեջ խըրեց կըրկին,
+
{{տող|230}}Ու վիթխարի սուրն իր ահեղ՝ պատյանի մեջ խըրեց կըրկին,
 
Հնազանդելով Աթենասին, որը դարձավ դեպ Ոլիմպոս՝
 
Բընակավայրն անմահների, ասպարակիր Դիոսի մոտ։
 
Տող 267. Տող 276.
 
Քանզի քեզ այդ մահ է թըվում. շա՜տ ավելի լավ է անշուշտ
 
Աքայեցոց մեծ բանակում նըստել հանգիստ և ապահով,
 
Նըստել և քեզ դեմ խոսողի մըրցանակներն հափըշտակել։
+
{{տող|240}}Նըստել և քեզ դեմ խոսողի մըրցանակներն հափըշտակել։
 
Ազգակործա՛ն դու թագավոր, վատերի ես հըրամայում,
 
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ այսօր վերջինն էր լինելու։
 
Տող 277. Տող 286.
 
Եվ որ իրենց ձեռքում ահա կըրում են արդ իրավարար
 
Աքայեցիք՝ Արամազդի օրենքներին ավանդապահ։
 
Արդ, այս երդումս ահավասիկ աղետաբեր կըլինի քեզ.
+
{{տող|250}}Արդ, այս երդումս ահավասիկ աղետաբեր կըլինի քեզ.
 
Օր կըգա, երբ աքայեցիք Աքիլլեսին փընտրեն պիտի,
 
Եվ դու, թեպետև սըրտացավ՝ չըկարենաս օգնել նըրանց,
 
Տող 288. Տող 297.
 
Իսկ Ատրիդեսն ահագնազայր մըռմըռում էր քինախընդիր։
 
Ելավ այնժամ Պելյանց խոսնակ քաղցրաբարբառ Նեստորը ծեր,
 
Որի լեզվից մեղրից անուշ՝ խելոք խոսքեր էին ծորում։
+
{{տող|260}}Որի լեզվից մեղրից անուշ՝ խելոք խոսքեր էին ծորում։
 
Ապրել էր նա պարզաբարբառ մարդկանց երկու սերընդի հետ,
 
Որ դիցային Պիլոսի մեջ ապրել-սընվել էին առաջ,
 
Որոնք բոլորն էլ վաղուց ի վեր անհետացել էին արդեն
 
Եվ երրորդի վըրա էր նա թագավորում այդ ժամանակ։
 
Որպես բարի խորհըրդւստու՝ Նեստորն այսպես ասաց նըրանց.
+
Որպես բարի խորհըրդատու՝ Նեստորն այսպես ասաց նըրանց.
 
«Վա՜յ մեզ, իրոք աքայեցոց երկրին մեծ սուգ է ըսպասում.
 
Ուրախսւնա՛ն պիտի Պրիամն ու որդիները Պրիամի.
+
Ուրախանա՛ն պիտի Պրիամն ու որդիները Պրիամի.
 
Ցնծան պիտի ամբողջ հոգով և մյուս բոլոր տըրոյացիք,
 
Երբ որ լըսեն ձեր մեջ ծագած այս երկպառակ վեճի մասին,
 
Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
+
{{տող|270}}Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
 
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
 
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի<ref>''ձեզանից էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի'' — Հոմերոսյան ըմբռնումներով՝ հերոսների ամեն մի նոր սերունդ նախորդից թույլ էր։</ref>,
 
Տող 308. Տող 317.
 
Նըրանց նըման քաջակորով մարդ չըսընեց երկիրն երբեք,
 
Ամենաքաջն էին նըրանք, կըռվում էին իրենց նըման
 
Քաջերի դեմ լեռնաբընակ<ref>''քաջերի դեմ լեռնաբնակ'' — նկատի ունի կենտավրոսներին՝ կես-մարդ, կես-ձի։ Մի անգամ հարսանիքի ժամանակ հարբած կենտավրոսները հարձակվեցին կանանց վրա. այդ պատճառով պատերազմ սկսվեց նրանց և հերոսների միջև։</ref>, և ջարդեցին նըրանց բոլոր։
+
{{տող|280}}Քաջերի դեմ լեռնաբընակ<ref>''քաջերի դեմ լեռնաբնակ'' — նկատի ունի կենտավրոսներին՝ կես-մարդ, կես-ձի։ Մի անգամ հարսանիքի ժամանակ հարբած կենտավրոսները հարձակվեցին կանանց վրա. այդ պատճառով պատերազմ սկսվեց նրանց և հերոսների միջև։</ref>, և ջարդեցին նըրանց բոլոր։
 
Եվ ապրեցի ես նըրանց հետ, գալով երկրից մի հեռավոր—
 
Պիլոսից և նըրանց հետ խառն կըռվում էի ուժիս չափով,
 
Տող 318. Տող 327.
 
Եվ դու էլ մի՛, Պելիսածին, կըռվի հըզոր արքայի հետ,
 
Քանզի քեզ հետ և նույն պատվին չէ հավասար վիճակակից
 
Թագավորը մականակիր, որին Զևսը շնորհեց փառք։
+
{{տող|290}}Թագավորը մականակիր, որին Զևսը շնորհեց փառք։
 
Թեպետև դու քաջ ես իրոք, աստվածուհի մորից ծընված<ref>''աստվածուհի մորից ծնված'' ― Հին Հունաստանի հերոսները համարվում էին «աստվածազարմ», մինչդեռ հասարակ ժողովուրդը «երկրածին» էր։</ref>,
 
Բայց ավելի՛ հըզոր է նա, քանզի իշխում է շատերին։
 
Տող 326. Տող 335.
  
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
 
«Այդ ամենը, ո՛վ ծեր ունի, շատ ճըշմարիտ խոսեցիր դու,
+
«Այդ ամենը, ո՛վ ծերունի, շատ ճըշմարիտ խոսեցիր դու,
 
Բայց հավակնում է բոլորից բարձըր կանգնել Աքիլլը գոռ
 
Եվ ամենքի վըրա իշխել, հըրամաններ արձակելով։
 
Բայց և այնպես չեմ հավատում, որ համոզվի դըրան ոչ ոք։
+
{{տող|300}}Բայց և այնպես չեմ հավատում, որ համոզվի դըրան ոչ ոք։
 
Եթե նըրան քաջ օժտեցին աստվածները, սակայն մի՞թե
 
Թույլ տըվին, որ թափե բերնից հազար լուտանք ու նախատինք»։
 
Տող 339. Տող 348.
 
Ասում եմ քեզ նըմանապես, և դու այն լավ միտքըդ պահիր,
 
Ես աղջըկա համար երբեք ձեռքով պիտի չըմարտընչեմ
 
Ոչ քեզ, ոչ էլ ուրիշի հետ, զի ձեր տըվածն եք առնում դուք,
+
{{տող|310}}Ոչ քեզ, ոչ էլ ուրիշի հետ, զի ձեր տըվածն եք առնում դուք,
 
Սակայն ուրիշ ինչ բան որ կա սըրաթըռիչ իմ սև նավում
 
Դու նըրանցից ոչինչ պիտի բըռնի առնել չըհանդըգնես,
 
Ապա թե ոչ, լավ իմացիր, թող իմանան նաև սրրանք,
+
Ապա թե ոչ, լավ իմացիր, թող իմանան նաև սըրանք,
Որ նույն ժամին տեգիս չորս դին ցւպտե պիտի սւրյունըդ թուխ»։
+
Որ նույն ժամին տեգիս չորս դին ցայտե պիտի արյունըդ թուխ»։
  
Աղեղնաբան այս խոսքերի կըռվից հետո ելան նըրանք
 
Տող 350. Տող 359.
 
Մենիտյանին և զինակից ընկերներին հետն առնելով։
 
Իսկ Ատրիդը ծովը ձըգեց արագընթաց մակույկ մի սև
 
Եվ ընտրելով քըսան նավակ, զետեղեց զոհն աստվածային,
+
{{տող|320}}Եվ ընտրելով քըսան նավակ, զետեղեց զոհն աստվածային,
 
Բերեց այնտեղ նավը դըրեց Քրիսեիսին գեղեցկադեմ,
 
Եվ Ոդիսևսը հանճարեղ մակույկ ելավ իբր առաջնորդ։
 
Տող 361. Տող 370.
  
Եվ մինչ ճամբարն ըզբաղված էր այս գործերով, Ատրիդ արքան
 
Չէր դադարում Աքիլլի դեմ ըսպառնանքներ մըռմըռալուց,
+
{{տող|330}}Չէր դադարում Աքիլլի դեմ ըսպառնանքներ մըռմըռալուց,
Եվ կանչելով իր մոտ երկու հավատարիմ ծսւռաներին՝
+
Եվ կանչելով իր մոտ երկու հավատարիմ ծառաներին՝
 
Տալթիբիոսին և հընազանդ Եվրիբատին, այսպես ասաց.
 
«Շո՛ւտ գընացեք Պելիսածին Աքիլլեսի վըրանը դուք
 
Տող 372. Տող 381.
 
Եվ գընացին նըրանք անբեր ծովի ափով ակամայից
 
Ու հասնելով միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
 
Գըտան նըրան իր սև նավի և վըրանի առջև նըստած։
+
{{տող|340}}Գըտան նըրան իր սև նավի և վըրանի առջև նըստած։
 
Աքիլլեսը նըրանց ի տես՝ ամենևին չուրախացավ։
 
Մունետիկներն արքայի դեմ, պատկառանքով կանգնած հեռու,
 
Տող 380. Տող 389.
 
Առաջ եկեք, դուք իմ հանդեպ հանցավոր չեք բոլորովին,
 
Ձեզ Ատրիդեսն է ուղարկել Բրիսեիսի համար, գիտեմ։
 
Գընա՛ ուստի, քաջ Պատքոկլես, դուրս բեր աղջիկն իրենց ուզած,
+
Գընա՛ ուստի, քաջ Պատրոկլես, դուրս բեր աղջիկն իրենց ուզած,
 
Տուր, որ տանեն, և թող վըկա լինեն երկուսն այս՝ երջանիկ
 
Աստվածների առջև անմահ և մարդկանց մոտ մահկանացու,
+
{{տող|350}}Աստվածների առջև անմահ և մարդկանց մոտ մահկանացու,
 
Եվ իրենց ժանտ թագավորի, որ չեմ կըռվի այսուհետև
 
Ու չեմ փըրկի ուրիշներին կորըստաբեր պատուհասից,
 
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խոր հուրդներով
+
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խորհուրդներով
 
Ու չի նայում առաջ ու ետ ամենևին, որ կարենա
 
Փըրկել հունաց կյանքը, որոնք մարտընչում են նըրա համար»։
 
Այսպես ասաց, և Պսոորոկլեսն իր ընկերոջ հընազանդեց,
+
Այսպես ասաց, և Պատրոկլեսն իր ընկերոջ հընազանդեց,
 
Եվ վրանից դուրս հանելով գեղեցկատես Բրիսեիսին,
 
Հանձնեց նըրանց, որոնք իսկույն վերադարձան դեպ աքայանք.
 
Եվ մանկամարդ կինն ակամա հետևում էր նըրանց հըլու։
 
Իսկ Աքիլլեսն ընկերներից առանձնացած և մեկուսի
+
{{տող|360}}Իսկ Աքիլլեսն ընկերներից առանձնացած և մեկուսի
 
Լաց էր լինում մեն ու մենակ նըստած ճերմակ ծովի ափին
 
Եվ արցունքոտ աչքերն հառած ծովի կապույտ ալիքներին
 
Տող 404. Տող 413.
  
Այսպես ասաց արտասվալից, և նազելի մայրը լսեց,
 
Որ նըստել էր խորքը ծովի, ծերունազարդ նըրա հոր մոտ։
+
{{տող|370}}Որ նըստել էր խորքը ծովի, ծերունազարդ նըրա հոր մոտ։
 
Զերդ շամանդաղ ելավ ճերմակ ալիքներից անմիջապես,
 
Եկավ նըստեց իր որդու մոտ, որ լալիս էր սըրտակըտոր,
 
Տող 415. Տող 424.
 
Մըտանք Թեբե՝ նըվիրական քաղաքը սուրբ Էտիոնի<ref>''Թեբե՝ նվիրական քաղաքը Էտիոնի'' — Նկատի ունի փոքրասիական Թեբեն, որտեղ իշխում էր էտիոնը՝ Անդրոմաքեի հայրը։</ref>,
 
Եվ քանդելով, կողոպտելով՝ ավարն ամբողջ բերինք այստեղ,
 
Որոնք իրենք աքայեցիք բաժանելով արդարապես,
+
{{տող|380}}Որոնք իրենք աքայեցիք բաժանելով արդարապես,
 
Ատրիդեսին տըվին չըքնաղ ու գեղեցկայտ Բրիսեիսին։
 
Սակայն հետո Քրիսեսը ծեր՝ քուրմը գուշակ Ապոլլոնի
 
Տող 421. Տող 430.
 
Որ ազատի իր աղջըկան, բերելով հետն անբավ փըրկանք։
 
Ձեռքին բըռնած աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա
 
Վարսակալի մեջ փաթաթած՝ խընդիըք արավ աքայեցոց
+
Վարսակալի մեջ փաթաթած՝ խընդիրք արավ աքայեցոց
 
Եվ մանավանդ զույգ Աստիդյան ժողովըրդոց իշխաններին։
 
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք
 
Պատկառելով քուրմից՝ առնել նըրա բերած փըրկանքը ճոխ,
 
Իսկ Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
+
{{տող|390}}Իսկ Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
 
Եվ չարությամբ ետ ուղարկեց նըրան սաստիկ ըսպառնալով։
 
Հեգ ծերունին հույժ բարկացած վերադարձավ եկած ճամփով.
 
Տող 435. Տող 444.
 
Իսկ ես աստծուն հաշտեցնելու խորհուրդ էի տալիս նըրանց։
 
Բայց բարկացավ Ագամեմնոննը սպառնալիք որոտալով,
 
Որ և ահա կատարված է. քանզի խայտակն աքայեցիք
+
{{տող|400}}Որ և ահա կատարված է. քանզի խայտակն աքայեցիք
 
Արագահաս նավով նըրան ուղարկում են դեպի Քրիսե
 
Ու տանում էն տիրոջ՝ զոհեր. և արքայի մարդիկ դեռ նո՛ր
 
Տող 445. Տող 454.
 
Հաճախ ես դու պարծենալով պատմել իմ հոր ապարանքում,
 
Թե մի անգամ ինքըդ միայն անմահների մեջ բովանդակ
 
Մի ժանտ ոճրից ազատեցիր Զըրվանյանին ամպակուտակ,
+
{{տող|410}}Մի ժանտ ոճրից ազատեցիր Զըրվանյանին ամպակուտակ,
 
Մինչ մյուսներն ոլիմպիական ջանում էին կապել նըրան՝
 
Հերան աչեղ, Պոսեյդոնը և Աթենաս Պալլասն անգամ։
 
Տող 455. Տող 464.
 
Որի ահից աստվածները էլ սիրտ չարին կապել Զևսին։
 
Այս բաները հիշեցնելով նըստիր նըրան դու առընթեր,
 
Բըռնիր ծընկներն, և թող հաճի լինել տրոյանց նա զորավիգ
+
{{տող|420}}Բըռնիր ծընկներն, և թող հաճի լինել տրոյանց նա զորավիգ
 
Իսկ ծովափին, նավերի մոտ թող ջարդըվեն աքայեցիք,
 
Որ համն առնեն իրենց գոռոզ, ամբարտավան թագավորի,
 
Տող 466. Տող 475.
 
Քանզի կարճ էն կյանքիդ օրերն և քո օրհասն է մոտալուտ։
 
Դո՛ւ ոչ միայն սակավակյաց, այլև վըշտոտն ես ամենեն,
 
Զի չարաբախտ ժամի ես քեզ ծընեցի իմ առագաստում։
+
{{տող|430}}Զի չարաբախտ ժամի ես քեզ ծընեցի իմ առագաստում։
 
Բայց քեզ համար ես ինքս անձամբ արդ գընալով դեպ Ոլիմպոս,
 
Պատմելու եմ փայլակնացայտ Արամազդին, եթե լըսի։
 
Իսկ դու նըստիր և ըսպասիր քո սըրընթաց նավերի մոտ
 
Եվ ձեռընթափ եղիր մարտից, աքայանց դեմ քեն պահելով։
 
Զևսը Օվկիան գընԱց երեկ եթովպացոց մոտ խընջույքի
+
Զևսը Օվկիան գընաց երեկ եթովպացոց մոտ խընջույքի
 
Իր ետևից տանելով նա հույլն երջանիկ աստվածների.
 
Բայց տասներկու օրից հետո դեպ Ոլիմպոս պիտի դառնա։
 
Եվ ես կերթամ աստվածային ապարանքը պըղընձակերտ
 
Ու փարվելով նըրա ծընկանն, հույս ունեմ թե կըհամոզեմ»։
 
Այս ասելով՝ գընաց Թետիսն Աքիլլեսին թողած այնտեղ.
+
{{տող|440}}Այս ասելով՝ գընաց Թետիսն Աքիլլեսին թողած այնտեղ.
 
Սըրտմըտության մեջ զայրագին՝ գեղեցկիրան կընոջ համար,
 
Որին բըռնի հափափելով առան տարան իր վըրանից։
 
Տող 486. Տող 495.
 
Ուր գըցելով խարիսխ ապա՝ պարաններով կապկապեցին։
 
Ապա ցամաք ելան բոլոր պատվիրակներն անմիջապես
 
Եվ հեռաձիգ Ապոլլոնին բերած զոհը դուրս հանեցին
+
{{տող|450}}Եվ հեռաձիգ Ապոլլոնին բերած զոհը դուրս հանեցին
 
Ելավ նույնպես Քրիսեիսը լաստափայտից այս ծովաչու,
 
Որին առած բագին տարավ Ոդիսևսը բազմահանճար,
 
Տող 496. Տող 505.
 
Ասաց, հանձնեց օրիորդին, և ընդունեց ուրախությամբ
 
Իր սիրասուն դըստերը հայրն ու շարեցին նըրանք ընդփույթ
 
Աստվածային զոհը շըքեղ շուրջը բագնի գեղեցկակերտ։
+
{{տող|460}}Աստվածային զոհը շըքեղ շուրջը բագնի գեղեցկակերտ։
 
Եվ ձեռքները լըվանալով՝ առան ցորնի հատիկը սուրբ,
 
Եվ Քրիսեսն այն ժամանակ մեծաբարբառ ու ձեռնամբարձ՝
 
Տող 503. Տող 512.
 
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր.
 
Դեռևս նո՛ր լըսեցիր ինձ, և պատվելով քո ծառային,
 
Հարվածեցիր ուժգընԱպես աքայական ժողովըրդին։
+
Հարվածեցիր ուժգընապես աքայական ժողովըրդին։
 
Լըսիր և արդ ու կատարիր նաև այս իմ խընդիրը դու
 
Եվ ազատիր դանայեցոց այս ժանտախտից աղետավոր»։
 
Այսպես ասաց, և Ապոլլոնն արծաթաղեղ լըսեց նըրան։
+
{{տող|470}}Այսպես ասաց, և Ապոլլոնն արծաթաղեղ լըսեց նըրան։
 
Քրիսեսի այդ աղոթքից<ref>''Քրիսեսի այդ աղոթքից'' — Նկարագրվում է զոհաբերության ծեսը։</ref> ու սուրբ հատիկն ցանելուց ետ
 
Զոհերի վիզը ծըռելով փողոտեցին ու քերթեցին
 
Տող 517. Տող 526.
 
Երբ այրվեցին ազդրերն արդեն, ու փորոտին ճաշակեցին,
 
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջարդած զարկին շամփուր։
 
Ու խընամքով խորովելով առան, ապա հանգըստացած՝
+
{{տող|480}}Ու խընամքով խորովելով առան, ապա հանգըստացած՝
 
Հորինեցին անմիջապես կերուխումի մի ճոխ խընջույք
 
Եվ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին<ref>''կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին'' — Հին հույների պատկերացմամբ՝ զոհը մատուցելիս աստվածները և զոհաբերողները միասին խնջույքի էին նստում։</ref> խորտիկն համեղ։
 
Տող 528. Տող 537.
  
Իսկ երբ արևը մայր մըտավ, ու մութն առավ երկինք-գետին.
 
Ընկողմանած իրենց նավի պարանների մոտ քընեցին,
+
{{տող|490}}Ընկողմանած իրենց նավի պարանների մոտ քընեցին,
 
Եվ վարդամատն Առավոտը ծագելու հետ քընիցն ելան,
 
Պատրաստվեցին ճամփա ընկնել դեպի բանակն աքայեցոց։
 
Տող 538. Տող 547.
 
Եվ երբ արդեն ժամանեցին աքայեցոց բանակը մեծ,
 
Մակույկը սև դուրս քաշելով դեպի ցամաք, ավազն ի վեր,
 
Տակը դըրին երկար մույթեր իբրև նեցուկ և հենարան<ref>''Տակը դրին երկար մայթեր՝ իբրև նեցակ ու հենարան'' ― Դա արվում էր նաև այն նպատակով, որպեսզի նավի հատակը չփտեր։</ref>.
+
{{տող|500}}Տակը դըրին երկար մույթեր իբրև նեցուկ և հենարան<ref>''Տակը դրին երկար մայթեր՝ իբրև նեցակ ու հենարան'' ― Դա արվում էր նաև այն նպատակով, որպեսզի նավի հատակը չփտեր։</ref>.
 
Եվ նըրանցից ամեն մեկը դեպ իր վըրանն ուղևորվեց։
 
Այնինչ այնտեղ մեն ու մենակ, իր սըրընթաց նավերի մոտ
 
Տող 548. Տող 557.
 
Եվ դիք անմահ Դիոսի հետ վերադարձան դեպ Ոլիմպոս,
 
Թետիսը, որ չէր մոռացել որդու պատվերն, առավոտ վաղ
 
Ծովից ելած՝ դեպի Ոլիմպ, Արամազդի մոտ ըշտապեց.
+
{{տող|510}}Ծովից ելած՝ դեպի Ոլիմպ, Արամազդի մոտ ըշտապեց.
 
Եվ նա գըտավ որոտագոչ Արամազդին նըստած այնտեղ,  
 
Աստվածներից առանձնացած, Ոլիմպոսի վեհ կատարին։
 
Տող 558. Տող 567.
 
Արհամարհեց ու պարգևը հափըշտակեց բըռնի կերպով։
 
Իմաստնագո՛յն դու Արամազդ, վըրեժխընդիր եղիր նըրան,
 
Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
+
{{տող|520}}Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
 
Խելքի գալով պատվեն որդուս և մեծարեն արժանապես»։
 
Տող 570. Տող 579.
  
Եվ Արամազդն ամպրոպային հառաչելով ասաց նըրան.
 
«Վատ է, եթե դու Հերայի ատելությունն իմ դեմ դըրդես,
+
{{տող|530}}«Վատ է, եթե դու Հերայի ատելությունն իմ դեմ դըրդես,
 
Եվ զայրացնի իմ սիրտը նա իր խոսքերով վայրիվերո,
 
Առանց այդ էլ հաճախակի ցավեցնում է գըլուխըս նա,
 
Տող 581. Տող 590.
 
Կամ չի մընա բոլորովին անհետևանք և անկատար»։
 
Ասաց, կապույտ իր հոնքերով նըշան արավ Զըրվանյանը,
+
{{տող|540}}Ասաց, կապույտ իր հոնքերով նըշան արավ Զըրվանյանը,
 
Ու շարժվեցին նըրա անմահ գըլխի մազերն աստվածային,
 
Եվ դըղըրդեց տատանելով մեծ Ոլիմպոսն իրեն հիմքից։
 
Տող 591. Տող 600.
 
Եվ ոչ մեկը չըհանդըգնեց նըրա գալուն ըսպասելու։
 
Գընաց բազմեց Զևսն իր գահին, բայց Հերային ամեն մի բան
 
Հայտնի էր բաջ. տեսել էր նա, որ ծովական ծերի չըքնաղ  
+
Հայտնի էր քաջ. տեսել էր նա, որ ծովական ծերի չըքնաղ  
Դուստրը՝ Թետիսն արծաթթաթիկ. խորհուրդի էր եկել նըրան։
+
{{տող|550}}Դուստրը՝ Թետիսն արծաթթաթիկ. խորհուրդի էր եկել նըրան։
 
Եվ Զըրվանյան Զևսին Հերան այս սիրտ ծակող խոսքերն ասաց.
 
«Ա՛յ նենգամիտ, աստվածներից ո՞վ խորհուրդի եկավ քեզ մոտ,
 
Տող 603. Տող 612.
 
Մըտածումներն իմ ամենայն, որքան էլ որ իմ կինն ես դու.
 
Իսկ այն, ինչ որ պետք է լըսել և իմանալ, վըստահ եղիր,
 
Լինի նա մարդ և կամ աստված՝ քեզնից առաջ պիտ չիմանա։
+
{{տող|560}}Լինի նա մարդ և կամ աստված՝ քեզնից առաջ պիտ չիմանա։
 
Բայց ինչ որ ես աստվածներից առանձին եմ ուզում անել,
 
Լավ կանես որ դու այդ մասին ո՛չ հարցընես, ո՛չ էլ քըննես»։
 
Տող 614. Տող 623.
 
Ծերի դուստրը՝ արծաթթաթիկ Թետիսն հանկարծ խաբած լինի,
 
Որ մութ-լուսին նրստեց քեզ մոտ ու փաթաթվեց քո ծընկներին,
 
Որին, կարծեմ, խոսք տըվեցիր պատվել քաջոտն Աքիլլեսին
+
{{տող|570}}Որին, կարծեմ, խոսք տըվեցիր պատվել քաջոտն Աքիլլեսին
 
Եվ կոտորել աքայեցոց բազմությունը նավերի մոտ»։
 
Տող 626. Տող 635.
 
Երբ որ վըրադ հարձակվեմ ես և քեզ վըրա ձեռք բարձրացնեմ»։
 
Այսպես ասաց, և մեծարգո աչեղ Հերան սարսափահար
+
{{տող|580}}Այսպես ասաց, և մեծարգո աչեղ Հերան սարսափահար
 
Քաշվեց հեռու, նըստեց մեկդի սըրտակոտոր և անմըռունչ։
 
Հառաչեցին դիք երկնային Արամազդի ապարանքում,
 
Տող 636. Տող 645.
 
Անհամանա, զի հաղթողը պիտի լինի վատթարագույնն։
 
Եվ ես մորըս խորհուրդ կըտամ, իմաստուն է թեպետև նա,
 
Որ քաղցրությամբ սիրտը առնի մեր սիրելի Արամազդ հոր,
+
{{տող|590}}Որ քաղցրությամբ սիրտը առնի մեր սիրելի Արամազդ հոր,
 
Որպեսզի նա մի նոր կըռվով խընջույքը մեր չըխըռովի։
 
Քանզի եթե ուզի հանկարծ Ոլիմպյանը շանթախաղաց՝
 
Տող 647. Տող 656.
 
«Համբերությամբ տար դու, մայր իմ, թեպետ սիրտըդ ցաված է խիստ,
 
Որ մի գուցե քեզ՝ սիրելուդ հարվածների տակ տեսնեմ ես,
 
Ու որքան էլ սիրտըս ցավի, ես քեզ օգնել չըկարենամ,
+
{{տող|600}}Ու որքան էլ սիրտըս ցավի, ես քեզ օգնել չըկարենամ,
 
Զի դըժվար է և անհընար ընդդիմադրել Ոլիմպյանին։
 
Չեմ մոռացել, մի այլ անգամ, երբ օգնության դիմեցի ես,
 
Տող 658. Տող 667.
 
Եվ ժըպտալով՝ որդու ձեռքից երկկանթանի բաժակն առավ։
 
Այդպես աջից ըսկըսելով բոլոր անմահ աստվածներին
 
Մատըովակում էր Հեփեստոսն աստվածեղեն քաղցր ըմպելին։
+
{{տող|610}}Մատըռվակում էր Հեփեստոսն աստվածեղեն քաղցր ըմպելին։
 
Ու բարձրացավ երջանկափառ, անմահների այդ ժողովում
 
Ամեն կողմից մի լիաթոք ուրախ քըրքիջ համատարած,
 
Տող 669. Տող 678.
 
Իսկ երբ մարեց արեգակի շողը վերջին մայրամուտում,
 
Ամեն ոք իր հարկը գընաց, ուր զույգ ոտքից կաղ անվանին
 
Ամեն մեկի համար հատուկ կառուցել էր շըքեղ օթյակ։
+
{{տող|620}}Ամեն մեկի համար հատուկ կառուցել էր շըքեղ օթյակ։
 
Իր մահիճը գընաց նաև Արամազդը շանթախաղաց,
 
Որտեղ առաջ նընջում էր նա, երբ որ անուշ քունը կըգար.
 
Այնտեղ ելած՝ քուն մըտավ նա, կողքն էլ Հերան իր ոսկեգահ։
 
</poem>
 +
 +
== Երգ Երկրորդ։ Երազ. Բիովտիա կամ նավահանդես ==
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Նընջում էին գիշերն ի բուն ըսպառազեն մարդիկ ու դիք,
 +
Արամազդի աչքերիցն էր փախել միայն քունը անուշ,
 +
Խըռովահույզ խորհում էր նա՝ ինչպե՛ս պատվեր Աքիլլեսին
 +
Եվ աքայանց նավատորմում առաջացներ մեծ կոտորած։
 +
Եվ ի վերջո այս որոշումն ընդունեց նա իր սըրտի մեջ,—
 +
Հըղել իսկույն չար Երազին Ագամեմնոն արքայի մոտ։
 +
Եվ կանչելով նա Երազին, այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Ո՛վ չար Երազ, ել և գընա դեպի նավերն աքայեցոց
 +
Եվ մըտնելով վըրանից ներս Ագամեմնոն Ատրիդեսի՝
 +
{{տող|10}}Ասա նըրան, ինչ որ ես քեզ պատվիրում եմ ահավասիկ։
 +
Հըրամայիր, որ հերապանծ աքայեցոց զինե շուտով,
 +
Զի նա այսօր գըրավելու է Տըրոյան լայնափողոց,
 +
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
 +
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
 +
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում»։
 +
 +
Այսպես ասաց, և պատգամը առած գընաց Երազն իսկույն
 +
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայեցոց՝
 +
Ատրիդեսի մոտ սըլացավ և վըրանում գըտավ նըրան,
 +
Որտեղ խաղաղ և անխըռով, բաղցըր քընով քընում էր նա։
 +
{{տող|20}}Կանգնեց նըրա գըլխավերև ծեր Նեստորի կերպարանքով,
 +
Որին Ատրիդն աքայանց մեջ ամենից շատ էր մեծարում.
 +
Եվ Նեստորին նըմանվելով՝ Երազն այսպես ասաց նըրան.
 +
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի.
 +
Չըպետք է որ խորհըրդական մարդը քընի գիշերն ի բուն,
 +
Որին հանձնել են ժողովուրդ ու հոգս՝ այսքան գըլխի համար։
 +
Լըսիր դու ինձ, Արամազդից բանբեր եմ ես գալիս քեզ մոտ,
 +
Որ քեզ վըրա, բարձրում նըստած, հատուկ խընամք ունի և գութ։
 +
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինես շուտով,
 +
Զի դու այսօր առնես պիտի տըրոյացոց ոստանը մեծ,
 +
{{տող|30}}Քանզի արդեն երկպառակ չեն անմահները ոլիմպական,
 +
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
 +
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
 +
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս,
 +
Երբ քունն անուշ, մեղրանըման՝ բաց թողնի թեղ և հեռանա»։
 +
 +
Մեկնեց Երազն այս ասելով, թողած նըրան մըտքերի մեջ,
 +
Մըտքեր, որոնք բոլորովին գըլուխ գալու բաներ չէին։
 +
Հավակնում էր Պրիամոսի քաղաքն այդ օր նա գըրավել.
 +
Տըխմա՛ր, անգետ՝ Արամազդի խորախորհուրդ ծըրագրերին,
 +
Որ բյուր ցավեր պիտի բերեր և աղետներ բազմապիսի
 +
{{տող|40}}Տըրոյացոց և աքայանց՝ դըժոխաբարկ կըռիվներով։
 +
Զարթնեց քընից. չորս դին իր դեռ հընչում էր ձայնն աստվածային։
 +
Ելավ նըստեց Ագամեմնոնն ու նոր շապիկ հագավ շըքեղ,
 +
Թավիշ թիկնոցն առավ վըրան, կապեց ոտքին մույկեր մի զույգ
 +
Ու կախելով իր ուսն ի վար վիթխարի սուրն արծաթագամ՝
 +
Ձեռքը առավ իր հայրական հավերժ անեղծ մականն անբիծ
 +
Եվ ըշտապեց դեպի նավերը պըղընձազգեստ աքայեցոց։
 +
 +
Լայնածավալ Ոլիմպն ի վեր ելնելով Այգն աստվածային,
 +
Գընում էր լույսն ավետելու Զևսին և մյուս աստվածներին։
 +
Իսկ Ատրիդեսն հըրամայեց քարոզներին իր քաջաձայն,
 +
{{տող|50}}Որ ժողովի հըրավիրեն գիսակագեղ աքայեցոց։
 +
Հեղեղվում էր հոծ բազմությամբ հըրապարակն հետըզհետե։
 +
Բայց նա առաջ խորհուրդ արավ Պիլոսածին թագավորի
 +
Ծերերի հետ խոհեմազարդ<ref>''առաջ խորհուրդ արավ... ծերերի հետ խոհեմազարդ'' — Այսինքն՝ ծերակույտի, որտեղ խնդիրները քննվում էին՝ նախքան ժողովրդական ատյանի քննաթյանը ենթարկելը։</ref>, նեստորական նավերի մոտ։
 +
 +
«Սիրելիներս,— ասաց,— լըսեք, քաղցըր քընիս մեջ այս գիշեր
 +
Եկավ Երազն աստվածային՝ քաջ Նեստորին անչափ նըման—
 +
Կերպարանքով և հասակով, ձայն ու ձևով իսկ և իսկ նա
 +
Եվ, կանգնելով սընարիս մոտ, ինձ դիմելով, այսպես ասաց.
 +
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի,
 +
Խորհըրդական մարդը պետք չէ գիշերն ի բուն տարվի քընով,
 +
{{տող|60}}Որին հանձնել են ժողովուրդ ու բազմաթիվ հոգսեր ու ցավ։
 +
Լըսիր դու ինձ, Արամազդից սուրհանդակ եմ գալիս քեզ մոտ,
 +
Արամազդից, որ քեզ վըրա ունի հատուկ խընամք ու սեր։
 +
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինեն արագ,
 +
Զի դու այսօր գըրավելու ես Տըրոյան լայնափողոց,
 +
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
 +
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
 +
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
 +
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս»։—
 +
Այսպես ասաց, թողեց գընաց, ու հեռացավ քունն աչքերես.
 +
{{տող|70}}Հիմա տեսնենք, պիտ կարենա՞նք զինավառել աքայեցոց։
 +
Բայց ես առաջ խոսքով պիտի փորձեմ նըրանց, ինչպես պետք է,
 +
Տամ հըրաման, որ ճողոպրեն բազմապըտույտ նավակներով,
 +
Իսկ դուք էլ այս ու այն կողմից արգելեցեք հորդորաձայն»։
 +
 +
Այսպես ասաց նա ու նըստեց, ու վեր կացավ Նեստորը ծեր
 +
Ավագաշատ Պիլոսի տեր ու թագավորն արծաթաբաշ,
 +
Եվ ի խընդիր նըրանց բարուն՝ խոսք առնելով, այսպես ասաց.
 +
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
 +
Եթե երազն այդ մեզ պատմեր այստեղ մի այլ աքայեցի,
 +
Նըրան հավատ չընծայելով՝ կասեինք որ սուտ է ասում.
 +
{{տող|80}}Սակայն նա՛ է տեսել, ով որ վեհագույնն է աքայանց մեջ.
 +
Օն, ուրեմըն, եկեք ի մի զինավառենք աքայեցոց»։
 +
 +
Ասաց Նեստորն ու դուրս եկավ. ոտքի ելան մականակիր
 +
Թագավորներն անմիջապես ժողովըրդոց հովվին հըլու,
 +
Մինչ ժողովուրդը խուռներամ դիմում Էր դեպ հրապարակ։
 +
Մեղուների պարսերն ինչպես, որ խումբ առ խումբ ու խուռնախիտ,
 +
Ժայռի ծերպից դուրս խուժելով՝ խուճապում են, խաղում առաջ,
 +
Թևում, թըռչում ողկուզորեն ծաղիկների վըրա գարնան,
 +
Ոմանք այստեղ, ոմանք այնտեղ սավառնելով բազմագումար,—
 +
Այդպես նըրանց ազգերն անթիվ վըրաններից ու նավերից
 +
{{տող|90}}Գընում էին գունդ-գունդ դեպի ծովեզերյա հըրապարակ։
 +
Եվ Շըռինդը՝ Արամազդի հրեշտակն եռում էր նըրանց մեջ
 +
Ու քայլերը արագացնում նըրանց՝ դեպի ժողովատեղ։
 +
Տընքում էր լիք հըրապարակն այդ բազմության ոտքերի տակ,
 +
Եվ կար աղմուկ մի խառնաձայն, ինը ձայնեղ մունետիկներ
 +
Թափում էին մեծ ճիգ ու ջանք լըռեցնելու համար նըրանց,
 +
Որ ունկընդրեն դյուցազնական, աստվածային արքաներին։
 +
Ամբոխն հազիվ տեղավորված ու հանդարտած աղմուկն անծայր՝
 +
Ոտքի ելավ վըսեմաշուք Ագամեմնոն արանց արքան
 +
Ձեռքին բըռնած ցուպ հոյակապ՝ գործ մեծաջան Հեփեստոսի։
 +
{{տող|100}}Հեփեստոսը տըվեց ցուպն այդ՝ մեծ թագավոր Արամազդին,
 +
Եվ Արամազդն այն պարգևեց պատվիրակին արգոսասպան,
 +
Իսկ թագավոր Հերմեսն հետո ընծայեց այն Պելոպեին,
 +
Եվ Պելոպեն այն ավանդեց ազգաց հովիվ Ատրեոսին,
 +
Սա մեռնելիս՝ խաշնահարուստ Թիեստին այն թողեց ավանդ,
 +
Եվ Թիեստը՝ Ագամեմնոն Ատրիդեսին, որ այն կըրի
 +
Եվ տիրի շատ կըղզիների և Արգոսի վըրա համայն։
 +
Արդ, այդ ցուպին հենված Ատրիդն այսպես խոսեց արգիացոց.
 +
«Ո՛վ սիրելի դանայեցիք, դյուցազուննե՛ր արիսական,
 +
Ինքն Արամազդը Զըրվանյան ծանըր հոգսեր բարդեց վըրաս.
 +
{{տող|110}}Անագորո՛ւյն, որ նախապես խոսք տըվեց ինձ ու խոստացավ
 +
Քանդել Իլիոնն ամրապարիսպ ու հաղթական դառնալ ի տուն։
 +
Բայց նենգություն նյութելով արդ, հըրաման է տալիս նա ինձ,
 +
Որ ձեռ ի ծոց Արգոս դառնամ այսքան մարդու կորըստից ետ։
 +
Ա՛յս է հարկավ կամքը հըզոր, իմաստնագույն Արամազդի,
 +
Որ կործանեց հիմնահատակ բարձրապարիսպ շատ քաղաքներ
 +
Ու տակավին քանդե պիտի, զի բոլորից հըզոր է նա։
 +
Ամոթալի բան է սաստիկ, որ սերունդներն ապագայում
 +
Իմանան, որ աքայական անթըվելի ազգը իզուր
 +
Պատերազմել է անկատար մի պատերազմ երկարատև՝
 +
{{տող|120}}Սակավաթիվ մարդկանց ընդդեմ և չի հասել իր ավարտին։
 +
Զի եթե մենք և տըրոյանք, կըռելով դաշն հավատարիմ,
 +
Կամենայինք թըվել միմյանց, հավաքվեին տըրոյացիք
 +
Մի կողմ իրենց մեծ ու փոքրով, և աքայանք ուրիշ մի կողմ,
 +
Ու տասնական հոգուց զատ-զատ խումբ կազմեինք և առնեինք
 +
Տըրովցիներից յուրաքանչյուր մեր տասնյակին մի մատըռվակ՝
 +
Շատ տասնյակներ, հավատացեք, անմատըռվակ կըմընային։
 +
Ուզում եմ ես ասել՝ այսքան մեծաթիվ են աքայեցիք
 +
Քան քաղաքի մեջ բընակվող տըրոյացիք մանըր ու մեծ։
 +
Սակայն նըրանց նիզակաճոճ շատ մարդիկ են հասել սատար՝ 
 +
{{տող|130}}Քաղաքներից բազմաքանակ, որոնք իմ դեմ գոռգոռալով,
 +
Թույլ չեն տալիս, որ ես քանդեմ Էլիոնը բարեբընակ։
 +
Արդ, իններորդ տարին է մեծն Արամազդի անցնում ահա՛,
 +
Փըտան փայտերն մեր նավերի, պարանները փըրթան բոլոր,
 +
Տըների մեջ նըստած տըրտում մեր մանուկներն ու մեր կանայք
 +
Մեզ են մընում անձկակարոտ, բայց այն գործը, որի համար
 +
Եկանք այստեղ, իր վախճանին հասնելուց դեռ հեռու է շատ։
 +
Ուստի եկեք բոլորըս մեկ համաձայնվենք իմ խորհուրդին
 +
Ու մեր նավերն ասած, իսկույն, փախչենք դեպի մեր հայրենիք,
 +
Քանզի այլևս անկարող ենք առնել Տրոյան լայնափողոց»։
 +
 +
{{տող|140}}Այսպես խոսեց Ագամեմնոնն ու բոլորի սիրտը շարժեց,
 +
Որոնք գաղտնի իր խորհուրդին տեղյակ չէին բոլորովին։
 +
Ու փոթորկվեց ժողովն ինչպես Իկարյան ծովն ալեկոծյալ,
 +
Երբ որ Հարավն ու Հյուսիսն, Արամազդ հոր ամպից փըրթած,
 +
Գըրոհ գործեն նըրա վըրա, և կամ Զեփյուռն, երբ ահավոր,
 +
Հուժկու թափով խուժում է արտն ու հասկերը ճոճում ուժգին,
 +
Հըրապարակն ահա այդպես ալեկոծվեց աղմըկահույզ,
 +
Եվ ամեն ոք խելակորույս դեպի նավերն էր վազ տալիս։
 +
Փոշին նըրանց ոտքի տակից բարձրանում էր ամպի նըման։
 +
Ըշտապեցնում էին միմյանց նավերն իսկույն ծովը ձըգել.
 +
{{տող|150}}Մաքրում, ճամփա էին բացում, և երկինքն էր հասնում նըրանց
 +
Գոչյունը բուռն ու խառնաձայն— ի տո՜ւն, ի տո՜ւն անմիջապես.
 +
Ու հապըշտապ հանում էին նավերի հաստ մույթերն ամեն։
 +
 +
Աքայեցոց դարձը այդ օր ճակատագրից անհըրաման
 +
Գըլուխ կըգար, եթե Հերան Աթենասի հետ չըխոսեր։
 +
«Ավա՜ղ,— ասաց,— դուստրըդ անհաղթ՝ վահանադրոշ Արամազդի,
 +
Արգիացիք այսպե՞ս պիտի փախուստ տային դեպ հաայրենիք
 +
Ծովերի լայն մակերեսով, թողած փառքը Պրիամոսին
 +
Եվ տըրոյանց՝ արգիուհի Հեղինեին ամենագեղ,
 +
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
 +
{{տող|160}}Տըրոյայում, հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
 +
Բայց դու գընա դեպի բանակն աքայեցոց պըղընձազգեստ
 +
Եվ ողոքիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
 +
Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։
 +
Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին անսաց նըրան
 +
Ու վար սուրաց սավառնաթև Ոլիմպոսի գագաթներից
 +
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայայոց՝
 +
Գըտավ այնտեղ Ոդիսևսին Արամազդի պես իմաստուն,
 +
Որ կանգնել Էր ու չէր դիպչում գեղեցկատախտ իր սև նավի,
 +
Զի մեծ մի ցավ կըրծքին չոքած՝ կեղեքում էր սիրտը նըրա։
 +
{{տող|170}}Մոտենալով նըրան խաժակն աստվածուհին, ասաց իսկույն.
 +
«Ո՛վ Լայերտի որդիդ արի, բազմահընար դու Ոդիսևս,
 +
Այսպե՞ս պիտի փախչեիք դուք դեպ ձեր երկիրն անձկակարոտ,
 +
Անփառունակ, վայր ընկնելով ձեր բազմատախտ նավերի մեջ
 +
Թողնելով մեծ փառք ու պարծանք Պրիամոսին և, մանավանդ,
 +
Տըրոյացոց ձեռքը թողած արգիուհի Հեղինեին,
 +
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
 +
Տըրոյայում՝ հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
 +
Արդ, անհապաղ մըտիր փախչող աքայեցոց բանակը դու
 +
Եվ համոզիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
 +
{{տող|180}}Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։
 +
 +
Այսպես ասաց, և ճանաչեց ձայնից Ոդիսն աստվածուհուն
 +
Եվ ըսկըսեց վազել արագ, վար ձըգելով իր վերարկուն,
 +
Որ վերցըրեց նըրա ծառան՝ Եվրիպատես Իթակեցին։
 +
Ըշտապելով Ագամեմնոն Ատրիդեսին նա ընդառաջ,
 +
Հավերժ անեղծ, հայրենավանդ ցուպը նըրա ձեռքիցն առավ
 +
Եվ ըշտապեց դեպի նավերն պըղընձազգեստ աքայեցոց։
 +
Ճամփին նա ինչ թագավորի կամ անվանի մարդու տեսներ,
 +
Մոտենալով կանգնեցնում էր նըրան անուշ իր խոսքերով.
 +
«Դյութազո՛ւն դու, վայել չէ քեզ ահաբեկվել երկչոտի պես.
 +
{{տող|190}}Տեղըդ նըստիր և նըստեցրու քեզ հետ նաև ուրիշներին,
 +
Քանզի ըստույգ դու չըգիտես, թե ինչ է միտքն Ատրիդեսի,
 +
Թերևս փորձում է աքայանց ու կըպատժի հետո խըստիվ։
 +
Բոլորըս լավ չըլսեցինք, թե ժողովում նա ինչ ասաց,
 +
Կարող է նա զայրանալով չարիք գործել աքայեցոց,
 +
Զի բարկությունն ահավոր է դյուցազասընունդ թագավորի,
 +
Արամազդից է պատիվը, և սիրում է Զևսը նըրան»։
 +
 +
Իսկ երբ ռամիկ մարդու տեսներ և գոռալիս բըռներ նըրան,
 +
Հարվածում էր գավազանով ու կըշտամբում նախատալից.
 +
«Թըշվառակա՛ն, տեղըդ նըստիր ու լավ լըսիր քեզնից մեծին,
 +
{{տող|200}}Դու վատասիրտ և ապիկար թե՛ մարտի մեջ, թե՛ խորհըրդում։
 +
Ինչ է, բոլոր աքայանքըս թագավորե՞նք պիտի այստեղ,
 +
Լավ բան չէ, որ շատերն իշխեն, իշխանը մե՛կ պետք է լինի,
 +
Մե՛կ թագավոր, որին շնորհեց Զըրվանյան Զևսը նըրբամիտ
 +
Ե՛վ իրավունք, և՛ գավազան, որ նա իշխե մարդկանց վըրա»։
 +
 +
Այսպես խըրոխտ, իշխանաբար կարգադրում էր աքայեցոց,
 +
Որոնք նորից ամեն կողմից դեպի ատյանն էին դիմում
 +
Գոչյուններով խառնաղաղակ, ինչպես երբ որ շառաչաձայն
 +
Ծովն է եռում ափերի մոտ, և ալիքներն են մըռընչում։
 +
 +
Նըստեց ամեն ոք անշըշունջ ու կըպավ իր նըստարանին.
 +
{{տող|210}}Լոկ Թերսիդեսն էր լեզվագար, որ լըռել չէր կարողանում,
 +
Նա, որ գըլխում ուներ շըփոթ մըտքերի մի խառնիճաղանջ,
 +
Դուրս էր տալիս ափեղ-ցըփեղ՝ արքաներին միշտ հակառակ
 +
Ու ծիծաղն էր շարժում միայն աքայեցոց ամեն բանում։
 +
Այդքան տրգեղ ու այլանդակ մարդ չէր եկած դեռ Իլիոն.
 +
Աչքերը շիլ, մեկ ոտքը կաղ, ուսերը ծուռ, սապատավոր,
 +
Կուրծքը նեղ էր ու ներս ընկած, գըլուխը սուր սեխի նըման,
 +
Եվ սըրածայր գըլխի վըրա հազիվ ուներ մի քանի մազ։
 +
Թրշնամի էր նա մանավանդ Աքիլլեսին և Ոդիսին,
 +
Որոնց հաճախ հանդըգնաբար հայհոյում էր, հանդիմանում,
 +
{{տող|220}}Բայց այս անգամ նա վեր կացավ Ագամեմնոն արքայի դեմ
 +
Եվ ճըղճըղան իր սուր լեզվով թափեց լըկտի լուտանք ու թուք,
 +
Գըրգըռելով իր նկատմամբ աքայեցոց զայրույթը բարկ,
 +
Բայց նա դարձյալ անարգաբար նախատում էր Ատրիդեսին.
 +
«Ագամեմնո՛ն, ի՞նչդ է պակաս, և ինչո՞ւ ես դու տըրտըջտում,
 +
Վըրաններդ լի պըղընձով ու կանանցով ընտիր֊ընտիր,
 +
Որոնց առաջ քեզ ենք բերում մի նոր քաղաք գրավելիս,
 +
Թե՞ ոսկու է սիրտըդ կարոտ, որ քեզ բերի ձիահըմուտ
 +
Տըրոյացի մի Իլիոնից՝ իբրև փըրկանք իր զավակին,
 +
Որ կապկապած բերենք քեզ մոտ ես կամ մի այլ աքայեցի։
 +
{{տող|230}}Կամ մանկամարդ կի՞ն ես ուզում, որին պըղծես, պոռնըկանաս
 +
Եվ քեզ համար պահես միայն, վայել չէ քեզ, իշխան մարդուդ
 +
Այդպես դեպի չարիք մըղել աքայեցոց որդիներին։
 +
Է՛յ դուք վախկոտ գարշելիներ, աքայուհիք, ո՛չ աքայանք,
 +
Տուն դառնանք շուտ մեր նավերով, թողնենք դըրան մընա այստեղ,
 +
Որ պարգևներն իր վայելի և որպեսզի լավ հասկանա,
 +
Թե մենք իրեն պե՞տք ենք, թե ոչ, որ հենց հիմա հանդիմանեց
 +
Իրենից շատ ավելի քաջ, ազնիվ մարդու՝ Աքիլլեսին
 +
Ու պարգևը նըրա բըռնի հափափելով՝ սեփականեց։
 +
Բայց Աքիլլեսն անհոգ է խիստ և իր սըրտում լեղի չունի,
 +
{{տող|240}}Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ, անշուշտ, վերջինն էր լինելու»։
 +
 +
Այսպես ասաց, նախատելով Ագամեմնոն ազգապետին,
 +
Բայց վեր կացավ աստվածային Ոդիսն իսկույն ու զայրացած,
 +
Խեթ նայելով Թերսիդեսին, այսպես գոռաց ըսպառնալից.
 +
«Է՛յ, Թերսիդես դու լեզվագար, բամբասասեր, ճոռոմախոս,
 +
Լեզուդ քաշիր և թագավոր մարդկանց խայթել չըհանդըգնես.
 +
Ես չեմ կարծում՝ քեզնից ավել վատթարագույն մեկը լինի,
 +
Այն մարդկանց մեջ, որ ատրիդյանց հետ միասին Իլիոն եկան։
 +
Արքաներին բերանդ առած՝ այդպես մեծ-մեծ մի՛ բրդիր դու,
 +
Մի՛ քըսիր մուր ու մի՛ խոսիր վերադարձի մասին երբեք,
 +
{{տող|250}}Քանզի ըստույգ դեռ չըգիտենք, թե գործն ինչո՛վ կըվերջանա,
 +
Եվ մեր դարձը դեպ հայրենիք արդյո՞ք հաջող պիտի լինի։
 +
Ի՞նչ ես այդպես դու նախատում Ագամեմնոն ազգապետին,
 +
Քո ի՞նչ գործն է, թե դանայանք պարգևներ են բերում նըրան,
 +
Որ ելել ես ճարտար լեզվով նըրան հայհույ ես կարդում դու
 +
Բայց ես ահա ասում եմ քեզ, և ասածըս կըկատարեմ,
 +
Եթե մեկ էլ տեսնեմ, որ դու շաղակրատես, ինչպես հիմա,
 +
Ոդիսևսի գըլուխը թող ողջ չըմընա իր ուսերին,
 +
Եվ թող որ ինձ Տելեմաքի հայր չըկոչեն, եթե ես քեզ
 +
Վերարկուից մինչև շապիկ<ref>''Վերարկուից մինչև շապիկ'' — Վերարկուն հույների վերնազգեստն էր, որ հագնում Էին քիտոնի (անթև շապիկի) վրայից։</ref> չըմերկացնեմ պատառ-պատառ,
 +
{{տող|260}}Ամոթանքիդ ծածկույթն անգամ և, ժողովից դուրս քըշելով,
 +
Քեզ քարշ չըտամ դեպի նավերն՝ գանակոծված ու խայտառակ»։
 +
Ասաց, զարկեց գավազանով նըրա ուսին ու թիկունքին.
 +
Ու կուչ եկավ Թերսիդեսը, շիլ աչքերից արցունք ցայտեց,
 +
Մեջքի վըրա կանգնեց ուռույցք արյունալից ու կապտագույն.
 +
Կըսկըծում էր կըծիկ դարձած և արցունքն էր սըրբում անձայն,
 +
Հայացքն ապուշ ու այլանդակ իր չորս կողմը դարձընելով։
 +
Աքայեցիք թեև տըխուր, բայց խընդացին նըրա վըրա
 +
Եվ, նայելով մեկ-մյուսին, իրար այսպես էին ասում.
 +
«Իսկապես որ, ո՛վ աստվածներ, Ոդիսևսը շատ բան արեց.
 +
{{տող|270}}Խորհուրդներով իր խոհական և հըմտությամբ՝ պատերազմում.
 +
Եվ հիմա էլ մի գովելի գործ կատարեց աքայանց մեջ
 +
Կապկապելով լըկտի լեզուն այդ լըրբախոս շաղակրատի.
 +
Այդ անամոթն այսուհետև սիրտ չի անի հանդըգնելու
 +
Արքաների դեմ իր լըպիրշ ու լեզվագար պարսավանքով»։
 +
Այսպես էին խոսում նըրանք, երբ Ոդիսևս քաղաքավերն
 +
Ոտքի ելավ ցուպը ձեռքին, և Աթենաս խաժակն իր մոտ՝
 +
Մունետիկի նըման սաստեց ժողովըրդին, որ լուռ կենան
 +
Եվ կարենան աքայեցիք մինչև վերջին զինվորը՝ պարզ
 +
Լըսել նըրա պատգամները և խորհուրդներն ի միտ առնել։
 +
{{տող|280}}Եվ նա ի սեր նըրանց բարուն՝ այսպես խոսեց խոհեմաբար.
 +
«Ո՛վ թագավոր Ագամեմնոն, կամենում են աքայեցիք,
 +
Որ քեզ այսօր նըշավակեն պարզաբարբառ մարդկանց առաջ,
 +
Չուզենալով կատար ածել խոստումն իրենց, որ քեզ տըվին,
 +
Երբ Արգոսից ձիահըմուտ դեպի այստեղ էին գալիս,
 +
Թե տուն պիտի չըդառնային՝ Իլիոնը չըկործանած։
 +
Սակայն հիմա, նըման փոքրիկ մանուկների, այրի կանանց
 +
Լաց են լինում կողկողալով ու տենչում տուն վերադառնալ։
 +
Նըրանց քաշած նեղություններն արդարացնում են տենչը այդ,
 +
Զի եթե մեկն իր կընոջից հեռու մնալով մի ամսի չափ
 +
{{տող|290}}Թախծում է խիստ իր նավի մեջ, որ օրորում են ձմեռվան
 +
Փոթորիկներն և ալեկոծ ծովը մըռայլ, մըրըրկահույզ,
 +
Էլ ի՞նչ պիտի լինեն մերոնք, երբ իններորդ տարին է սա,
 +
Որ այստեղ ենք, ուստի և ես չեմ զարմանում բոլորովին,
 +
Երբ մահկաձև նավերի մոտ լաց են լինում աքայեցիք։
 +
Բայց և այնպես ամոթ է խիստ, ուշանալուց հետո այսքան,
 +
Թողնել գործը մեր անկատար ու ձեռնունայն վերադառնալ։
 +
Համբերեցեք, սիրելիներս, ու մի փոքր էլ ըսպասեցեք,
 +
Որ իմանանք, ճի՞շտ է, թե ոչ գուշակությունը Կալքասի։
 +
Մենք բոլորս էլ լավ ենք հիշում, չենք մոռացել բոլորովին,
 +
{{տող|300}}Եվ վըկա է ձեզանից նա, ում խընայեց օրհասը սև։
 +
Թըվում է ինձ, թե երեկ էր, կամ նախորդ օր, ո՛չ ավելի.
 +
Երբ նավատորմն աքայեցոց հավաքվում էր Ավլիսի մեջ,
 +
Ի մեծ կորուստ ու պատուհաս Պրիամոսի և տըրոյանց։
 +
Աղբյուրի շուրջ, նըվիրական բագինների վըրա, երբ մենք
 +
Զոհում էինք աստվածների համար անմահ՝ ընտիր զոհեր
 +
Սաղարթագեղ սոսենու տակ, ուր բըխում էր մի ջինջ աղբյուր,
 +
Մի մեծ նըշան երևաց մեզ. թիկնակարմիր և ահռելի
 +
Վիշապ մի մեծ, որ լույս հանեց Օլիմպյանը այդ միջոցին,
 +
Բագնի տակից դուրս սողալով, դիմեց դեպի հըսկա սոսին։
 +
{{տող|310}}Բարձըր ճյուղին ճընճըղուկի փոքրիկ ձագեր կային ութ հատ,
 +
Տերևների մեջ ծըվարած, մայրն էլ նըրանց հետ ինն էին.
 +
Ելավ վիշապն ու կուլ տըվեց աղվամազիկ այդ ձագերին
 +
Եվ մորը, որ թըրթըռում էր իր սիրասուն ձագերի շուրջ
 +
Սըրտաճըմլիկ ճիչ ու կանչով, գալարվելով նըրա վըրա,
 +
Բըռնեց թևից վիշապն անկուշտ ու կուլ տըվեց նաև նըրան։
 +
Հըրաշալի նըշանն այդ մեծ աստված էր որ ցույց տըվեց մեզ,
 +
Զըրվանյանը կորովամիտ, քարացնելով մեր աչքի դեմ։
 +
Մենք կարկամած դիտում էինք երևումն այդ զարմանասքանչ։
 +
Աստվածներից այս ահազդու նըշանը երբ մեզ երևաց,
 +
{{տող|320}}Ելավ Կալքսան և այդ հըրաշքը մեկնելով՝ այսպես խոսեց.
 +
«Ով վարսագեղ աքայեցիք, ինչո՞ւ այդպես դուք համրացաք․
 +
Կորովամիտ Արամազդը ցույց տըվեց մեզ նըշան մի մեծ,
 +
Որ ուշ պիտի կատարվի դեռ, ու պիտ մընա փառքն անկորուստ։
 +
Վիշապն ինչպես, որ ձագերին կերավ իրենց ծընող մոր հետ,
 +
Որոնք բոլորն ութ հատ էին, իրենց մոր հետ ինն ընդամեն,
 +
Այդպես և մենք նույնքան տարի կըռվենք պիտի Պրիամի դեմ
 +
Ու տասներորդ տարում միայն առնենք Տրոյան արձականիստ»։—
 +
Այսպես խոսեց Կալքասն այնժամ, որը անշուշտ պիտ կատարվի։
 +
Ուստի ամուր, հաստատ կացեք, քաջասըրունք աքայեցիք,
 +
{{տող|330}}Ըսպասեցեք, մինչև առնենք Պրիամոսի ոստայնը մեծ»։
 +
 +
Այսպես ասաց, և մեծագոչ աղաղակով արգիացիք,
 +
Որ կըրկնեցին նավերն ամեն ահագնաձայն արձագանքով,
 +
Դըրվատեցին խոսքերն ազնիվ աստվածային Ոդիսևսի։
 +
Ապա ելավ, այսպես խոսեց Նեստոր ասպետը Գերենյան.
 +
«Երդվում եմ ես աստվածներով, որ դուք փոքրիկ տըղոց նըման
 +
Անհոգ՝ մարտի գործերի մեջ՝ շաղակրատել գիտեք միայն։
 +
Ո՞ւր մընացին մեր երդումներն ու մեր ուխտի դաշինքը կուռ.
 +
Հըրի՞ն պիտի տըրվեն միթե խոսքն ու երդումն հերոսների,
 +
Նըվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա
 +
{{տող|340}}Մեր միության<ref>''Հրի՞ն պիտի տրվեն միթե... նվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա մեր միության'' — Հավատարմության երդում տալիս հույները աստվածներին գինի էին հեղում (կամ ձոնում), այսինքն՝ գինով ցողում էին գետինը, և միացնում էին ձեռքերը։</ref>, իզո՜ւր ենք մենք շատախոսում այսքան երկար
 +
Առանց գործին սատարելու ու չենք կարող գըտնել մի ելք։
 +
Դու, Ատրիդես, ինչպես առաջ, հաստատակամ և աննըկուն
 +
Առաջնորդի՛ր արգիացոց ահեղագոռ մարտերի մեջ.
 +
Թող որ ոմանք աքայեցոց քամահրանքին լոկ արժանի՝
 +
Դուրս տան անմիտ և անխոհեմ ու մըտածեն Արգոս դառնալ,
 +
Դեռ չըստուգած խոստումը մեծ ավետավոր Արամազդի,
 +
Որ խոստացավ մեզ մեծազոր ինքը Դիոսն ասպարակիր
 +
Այն օրը, երբ արգիացիք մըտան նավերն իրենց արագ
 +
Ի պարտություն և ի նախճիր ամրապարիսպ տըրոյացոց,
 +
{{տող|350}}Զի աջ կողմից փայլատակմամբ ցույց տրվեց մեզ հաջող նըշան։
 +
Ուստի ոչ ոք թող չըշտապի անժամանակ վերադառնալ՝
 +
Ամեն մեկը մի մանկամարդ տըրովուհու հետ չը պառկած,
 +
Չառած չըքնաղ Հեղինեի առևանգման վըրեժը բարկ։
 +
Իսկ եթե կա ոք, որ ուզում է անպատճառ տուն վերադառնալ,
 +
Թող մոտենա իր թըխաթույր ու գեղատախտ լաստափայտին,
 +
Որպեսզի իր օրհասը նա ուրիշներից առաջ գըտնի։
 +
Բայց դու, արքա, լավ մըտածիր, մըտիկ արա այլոց խոսքին,
 +
Եվ մի՛ մերժիր այս խորհուրդըս, որ ծերունիս, տալիս եմ քեզ։
 +
Զինվորներին, Ագամեմնոն, զատիր ցեղ-ցեղ ու տոհմ առ տոհմ<ref>''զատիր ցեղ-ցեց և տոհմ առ տոհմ'' — Նեստորի այս խորհուրդը արտացոլում է այն իրողությունը, որ տոհմական կարգերում, հոմերոսյան ժամանակաշրջանից էլ առաջ, բանակը կազմակերպվում էր ըստ տոհմերի ու ցեղերի։</ref>,
 +
{{տող|360}}Որ օգնության հասնեն իրար՝ ցեղը ցեղին, տոհմը տոհմին։
 +
Եթե այսպես վարվես, և քեզ հընազանդեն աքայեցիք,
 +
Դու կիմանաս՝ ազգ ու պետից ով է քաջը և ով վախկոտ,
 +
Զի ամեն ոք պատերազմում իրեն համար պիտի կըռվի,
 +
Եվ թե քաղաքն աստվածների՞ կամքով է՝ չես կարող առնել,
 +
Թե՞ քո մարդկանց վախկոտ ու վատ ու կըռվի մեջ խակ լինելուց»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
 +
«Խորհուոդներովդ, ո՛վ ծերունի, բարձր ես կանգնած դու բոլորից,
 +
Ա՛խ, ո՜ւր էր թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
 +
Այսպիսի տաս աքայեցի խորհըրդական ունենայի.
 +
{{տող|370}}Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն հիմնահատակ
 +
Կըկործանվեր մեր ձեռքերով, կըջընջըվեր բոլորովին։
 +
Բայց Արամազդն ասպարազեն ծանըր հոգսեր դըրեց վըրաս,
 +
Զուր պայքարի և անօգուտ վեճ ու կըռվի մըղելով ինձ։
 +
Աքիլլեսը, և ես, ահա, մի աղջըկա համար միմյանց
 +
Վըշտացնելով գըժտըվեցինք, և առաջինն ե՛ս բարկացա.
 +
Իսկ թե մի հեղ մենք հաշտըվենք, համերաշխենք իրարու հետ,
 +
Այն ժամանակ տըրոյացոց կորուստն անշուշտ չի ուշանա։
 +
Արդ, ճաշելու գընացեք շուտ, որ պատրաստվեք պատերազմի,
 +
Թող ամեն ոք տեգն իր սըրի, կարգի դընի զենքն ու զըրահ
 +
{{տող|380}}Եվ կերակրի առատորեն սըրաթըռիչ իր ձիերին.
 +
Ամեն ոք իր ուշքն ու միտքը ռազմի վըրա թող դարձընի,
 +
Զըննի կառքի մասերն ամեն<ref>''Զննի կառքի մասերն ամեն'' — Հոմերոսի դարաշրջանում հեծելազոր չկար, առաջնորդները կռվում էին մարտակառքերով, որոնց զույգ ձիեր էին լծված, իսկ շարքայինները հետևակ էին։</ref>, քանզի ահեղ պատերազմով
 +
Կըռվենք պիտի ողջ օրն ի բուն, կըռվենք անդուլ և անդադար,
 +
Մինչ գա գիշերն ու սանձ դընի ռազմի բորբոք մեր եռանդին։
 +
Թո՛ղ անձնապահ վահանի փոկն ամեն լանջքի վըրա քըրտնի,
 +
Թո՛ղ որ տեգով՝ վաստակաբեկ հոգնի՛ կըռվում ամեն բազուկ,
 +
Քըրտինքի մեջ թող որ լողա՛ կառքը քաշող ամեն մի ձի.
 +
Իսկ եթե ես տեսնեմ մեկին, որ ուզում է կըռվից փախչել
 +
Եվ գալարուն նավերի մոտ մընալ՝ պիտի չըկարենա
 +
{{տող|390}}Թըռչունների և շըների ճանկից փըրկել իր լեշը նա»։
 +
 +
Այսպես ասաց, և մեծագոչ աղմըկեցին արգիացիք,
 +
Ինչպես ալիքն ափի վըրա, երբ հարավից է գըրոհում,
 +
Բախվում է բարձր ապառաժին, որին այլևս այնուհետև
 +
Բաց չեն թողնում կոհակները, որ կողմից էլ քամի փըչե։
 +
Ելան բոլորն ու վազեցին, ցըրիվ եկան նավերի մեջ.
 +
Վըրաններից պալան-պալան ծուխը ելավ ու ճաշեցին։
 +
Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին<ref>''Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին'' — Ամեն մի ցեղ իր հովանավոր աստվածն ուներ։</ref>,
 +
Ում ուզում էր, զոհ էր ձոնում, որ նա իրեն մահից փըրկի։
 +
Իսկ Ատրիդես Ագամեմնոն արանց արքան՝ ամենազոր
 +
{{տող|400}}Արամազդին զոհ մատուցեց պարարտ մի եզ հինգ տարեկան։
 +
Կանչեց բոլոր աքայեցոց իշխաններին ու ծերերին,
 +
Նախ Նեստորին, ապա դյուցազն Իդոմենես թագավորին,
 +
Հետո երկու Այաքսներին, ու Տիդեսի որդուն կանչեց,
 +
Վեցերորդը՝ Ոդիսևսին՝ հանճարակցին Արամազդի։
 +
Ինքն իր կամքով եկավ հասավ Մենելավոսն ահեղագոռ,
 +
Քանզի գիտեր, թե հարազատ եղբայրն ինչով է ըզբաղված։
 +
Այդպես՝ եզան շուրջ բոլորած, ձեռքով առան հատիկը սուրբ,
 +
Եվ ազգապետ Ագամեմնոնն այսպես ասաց՝ աղոթելով.
 +
«Վե՛հդ Արամազդ, ամենամեծ, արփիաբընակ և ամպաթուխ,
 +
{{տող|410}}Մայր չըմըտնի արևը թող, և թող չիջնի խավարն աղոտ,
 +
Մինչև որ ես հըրդեհակեզ հիմնահատակ չըտապալեմ
 +
Պրիամոսի տունն ու դարբասն ամենակուլ հըրով սաստիկ.
 +
Եվ Հեկտորի լանջապանակն իր իսկ շրքեղ կըրծքի վըրա
 +
Չըջախջախեմ իմ պըղինձով, և շատերը իր մարդկանցից
 +
Բերանքսիվայր, փոշիներում, չըկըրծեն հողն ակռաներով»։
 +
 +
Ասաց, սակայն չըկատարեց Զևսը աղոթքն Ատրիդեսի,
 +
Զոհն ընդունեց, իսկ աքայանց տաժանքներն է՛լ ավելացրեց։
 +
Այդ աղոթքից ու ցորենի հատիկը սուրբ ցանելուց ետ
 +
Զոհի գըլուխն ետ ծըռելով փողոտեցին ու քերթեցին,
 +
{{տող|420}}Գեր ազդրերը կըտրատելով փաթաթեցին ճարպով համակ
 +
Ու, դընելով նըրանց չորս դին հում կըտորներ պատառ֊պատառ,
 +
Չոր փայտերի կույտի վըրա շարած՝ բոցով խորովեցին,
 +
Եվ փորոտին շամփուրների վըրա զարկած դըրին կըրակ,
 +
Երբ այրվեցին ազդրերը գեր, և փորոտին ճաշակեցին,
 +
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջարդած զարկին շամփուր
 +
Եվ խընամքով խորովեցին, ապա իրենց գործն ավարտած՝
 +
Պատրաստեցին ճոխ կերուխում ու խորտիկը ճաշակեցին։
 +
Ապա, երբ որ լըրիվ առան կերուխումի փափագն իրենց,
 +
Ոտքի ելավ Նեստոր ասպետն ու ըսկըսեց խոսել այսպես.
 +
{{տող|430}}«Ո՛վ վեհափառ Ագամեմնոն, վերջ տանք երկար մեր ճառերին,
 +
Եվ գործը, որ աստված է մեր ձեռքը տալիս՝ չըձըգձըգենք.
 +
Թող քաջաձայն ու ժիրաժիր մունետիկներն անմիջապես
 +
Պըղընձազգեստ աքայեցոց համախըմբեն նավերի մոտ,
 +
Իսկ մենք այսպես բոլորը ու մեկ երթանք բանակն աքայեցոց
 +
Ու բորբոքենք բոլորի մեջ արիսական բուռըն ոգին»։
 +
 +
Այսպես ասաց, ու դեմ չեղավ Ագամեմնոն արանց արքան,
 +
Հըրամայեց, որ քաջաձայն մունետիկներն անմիջապես
 +
Գեղեցկավարս աքայեցոց տան հըրավեր պատերազմի։
 +
Կանչում էին մունետիկներն, ազդարարում շեփորաձայն,
 +
{{տող|440}}Ու բազմությունն ըսպառազեն դառնում էր ծով ալեծածան։
 +
Ատրիդեսի շուրջն հավաքված արքաները դյուցասընունդ
 +
Ըշտապեցին անմիջապես կարգավորել ամբոխն այդ հոծ։
 +
Նըրանց մեջ էր խաժ Աթեսաս աստվածուհին՝ ձեռքին բըռնած
 +
Իր թանկագին, անծերական, անմահացու ասպարը պերճ,
 +
Որից ի վար կախվում էին հարյուր ծոպեր համակ ոսկի,
 +
Եվ որոնցից յուրաքանչյուրն հարյուր եզան արժեք ուներ<ref>Եզը (ցուլը) հոմերոսյան դարաշրջանում ապրանքափոխանակության համարժեքն էր։</ref>.
 +
Վազվըզում էր իր ասպարով աքայեցոց բազմության մեջ,
 +
Հորդորում էր ամենուրեք, սիրտ էր տալիս, ոգեկոչում,
 +
Որ անդադար և անվըկանդ պատերազմեն արիաբար։
 +
{{տող|450}}Այսպես կըրկին, նըրանց սըրտին քաղցրացավ մարտն ավելի քան
 +
Վերադառնալն հայրենի տուն՝ սև, գոգավոր նավակներով։
 +
Հըրդեհն ինչպես, որ լափում է բարձրը լեռան վըրա բռնած
 +
Մայրիների անտառն հըսկա՝ հըրացոլքեր արձակելով,
 +
Այդպես նըրանց այդ արշավում ահեղահրաշ պըղինձը շեկ
 +
Ճառագայթներ էր արձակում արփիաթև դեպի երկինք։
 +
 +
Զերդ թևավոր թըռչունների երամները խայտաճամուկ—
 +
Կարապների երկարավիզ, կըռունկների կամ սագերի―
 +
Կալիստրական ուղխերի շուրջ, Ասիական մարգագետնում
 +
Թըռչկոտում են, թևապարում ուրախ-զվարթ այս ու այնտեղ,
 +
{{տող|460}}Թընդացնելով մարգագետինն՝ արորանում կարկաչաձայն,—
 +
Այդպես նըրանք երամ-երամ, վըրաններից ու նավերից
 +
Հորդում են դուրս ու տարածվում Սկամանդրյան դաշտի վըրա,
 +
Ու թընդում էր դաշտը նըրանց և ձիերի ոտքերի տակ։
 +
Ինչպես գարնանն, հովվի բակում նոր դուրս եկած ճանճերն անթիվ
 +
Խըժվըժում են այստեղ-այնտեղ, երբ դույլերում կաթն է հորդում,
 +
Նույնքան զինված, գիսակագեղ աքայեցիք կային դաշտում
 +
Տըրոյանց դեմ ռազմի պատրաստ, ծարավ նըրանց տաք արյունին։
 +
 +
Խաշնարածներն ինչպես դաշտում հոտերն իրենց արածելիս
 +
Ջոկջըկում են ոչխարներին, երբ իրարու են խառնըվում,
 +
{{տող|470}}Այդպես նըրանց զորապետներն էին ջոկում մարտիկներին,
 +
Որ դեպի մարտ արշավեին, նըրանց մեջ էր Ատրիդ արքան՝
 +
Աչքն ու գըլուխն հար և նըման շանթազըվարճ Արամազդին,
 +
Կուրծքը՝ կըրծքին Պոսեյդոնի, արիսական գոտին մեջքին.
 +
Եվ, ինչպես որ նախրի մեջ ցուլն է ամենեն վըսեմաշուք,
 +
Որ նազում է շըքեղորեն երինջների երամակում,
 +
Դիոսն այդ օր ճիշտ այդպես էր ներկայացնում Ատրիդեսին
 +
Պերճապաճույճ ու պանծալի՝ դյուցազների բազմության մեջ։
 +
Արդ, ասացեք ուրեմըն ինձ, ոլիմպաբնակ ո՛վ Մուսաներ,
 +
Աստվածուհի եք դուք քանզի ամեն ինչին քաջատեղյակ,
 +
{{տող|480}}Իսկ մենք անգետ՝ շըշունջներ են հասնում մեր ականջին։—
 +
Ովքե՞ր էին դանայեցոց զորապետներն իշխանազուն,
 +
Իսկ ամբոխին անուն-անուն թըվել մեկ-մեկ չեմ կարող ես,
 +
Նույնիսկ եթե ունենայի տասը լեզու ու տաս բերան,
 +
Լիներ բարբառն իմ անըսպառ, և պըղընձե լիներ սիրտըս։
 +
Բայց թե դուստրերն Արամազդի՝ Մուսաները ոլիմպական
 +
Ինձ հիշեցնեն բոլոր նըրանց, որոնք Իլիոն գըրոհեցին,
 +
Պիտի թըվեմ միայն նավերն, իշխաններին ու պետերին։
 +
Բիովտացոց պետերն էին Պենելևսը և Լետիոս,
 +
Եվ նըրանց հետ՝ Արկեսիլավ, Պրոթեյոնովրն ու Կլոնիոս,
 +
{{տող|490}}Բընակվողներն Հիրիեում և Ավլիսի մեջ քարքարոտ,
 +
Աքինոսում ու Սկոլոսում և Բըլրաշատ Ետեոնում,
 +
Թեսպիայում, Գբեայում, Միկալսոսում արձականիստ.
 +
Բնակվողներն Հարմայի շուրջ, Ելիսեի, Եվրիթրեի,
 +
Եվ նորանք, որ Հիլիեից, Ելեոնից, Պետեոնից,
 +
Ոկալեից և Մեդեոն դաստակերտից էին եկել,
 +
Եվտրեսեից և Կոպասից ու Թիսբեից աղավնեշատ.
 +
Կորոնիայից էին որոնք և խոտավետ Հալիարտից,
 +
Բընակիչներն Պլատեայի, Գլիսանի, նաև նըրանք,
 +
Որ բարեշեն Ներքին Թեբե գյուղաքաղաքն էին ապրում,
 +
{{տող|500}}Ոնքեստոսում նըվիրական, Պոսեյդոնյան պերճ անտառում.
 +
Բընակիչներն ողկուզառատ Առնեի և սուրբ Նիսայի
 +
Ու Մեդիայի և, վերջապես, բընակիչներն Անթետոնի,—
 +
Սըրանք հիսուն նավ ունեին, և ամեն մի նավում կային
 +
Հարյուր հիսուն կըտրիճ մարդիկ Բիովտացի դյուցազուններ։
 +
Ասպլեդոնից ու Մինիյան Որքոմենից եկածների
 +
Պետերն էին Ասկալափոսն ու Հալմինոսն արիսազարմ,
 +
Որոնց ծընեց հաղթ Արեսի ամոթխած կույսն Աստիոքեն
 +
Ազիդյանում, Ակտորի տան վերնահարկը բարձրանալով,
 +
Ուր Արեսը գաղտագողի պառկեց նըրա հետ միասին։
 +
{{տող|510}}Սըրանք իրենց հետ երեսուն գեղեցկատախտ նավ ունեին։
 +
Սքեդիոսն ու Եպիստրոփը պետերն էին փովկեացոց,
 +
Զույգ որդիներն մեծահոգի Նավբոլիդյան Իփիտոսի,
 +
Եվ նըրանց, որ ապրում էին Կիպարիսում և Պիթոնում
 +
Ապառաժուտ, Պանոպեսում ու Դավլիսում, աստվածային
 +
Կրիսանում, բընակիչներին Անիմովրի, Հիամպոլսի
 +
Եվ դիցական Կեփիս գետի ափերի և ակունքի մոտ,
 +
Լիլեայում ապրողների պետերն էին երկուսն այդ քաջ,
 +
Եվ քառասուն սև նավ էին տանում սրանք իրենց ետև։
 +
Փովկեացիք պետերի հետ կանոնավոր կարգ կազմեցին
 +
{{տող|520}}Բիովտացոց ձախակողմում՝ ռազմի պատրաստ և զինավառ։
 +
Լոկրիներին առաջնորդում էր Ոյիլյան Այաքսն արագ,
 +
Որը թեև երիտասարդ էր Այաքսից Տելամոնյան,
 +
Փոքրահասակ, դեռ պատանի, հագած կըտավ զըրահ, սակայն
 +
Քաջավարժ էր տեգի, քան թե ողջ հեղեններն ու աքայանք.
 +
Բընակիչները Կինոսի, Կալիստոսի և Ոփոնսի,
 +
Սկարփեի և Պեսայի, և ցանկալի Ավգիեսի,
 +
Թրոնիոնի ու Տարփեի— Բոյագրիայի շըրջակայքից՝
 +
Քառասուն սև նավ ունեին իրենց ետև՝ նըվիրական
 +
Եվբիայի այն կողմ ապրող լոկրացիները քաջամարտ։
 +
{{տող|530}}Իսկ աբադները բոցաշունչ, բընակիչները Եվբիայի,
 +
Երիտրայի ու Քալկիսի, և Հիստրեի ողկուզավետ.
 +
Եվ ծովափնյա Կորինթոնի, և բարձրաբերձ Դիոն քաղաքի,
 +
Ստիրայի և Կարիստի բնակիչները պետ ունեին
 +
Ելեփենոր Քալկեդոնյանն՝ արիսական շառավիղից—
 +
Մեծանձընյա աբադացոց ըսպարապետն արիասիրտ.
 +
Տանում էր նա իր ետևից աբադներին ժըրագըլուխ,
 +
Որոնք իրենց ծոծրակներին ունեին կախ սև գիսակներ
 +
Ու վարժ էին ախոյանի կըրծքի վըրա ջախջախելու
 +
Լանջապանակ-զրահն իրենց հացենու սուր նիզակներով.
 +
{{տող|540}}Քառասուն սև նավ էր տանում Ելեփենորն իր ետևից։
 +
Բընակիչները՝ բարեկերտ ու բազմամարդ ճոխ Աթենքի,
 +
Ժողովուրդը Երեքթևսի՝ արգասաբեր երկրում ծընված,
 +
Որոնց սընեց ինքն Աթենաս Պալլասը՝ դուստրն Արամազդի
 +
Եվ նըստեցրեց նըրանց հարուստ իր մեհյանում, Աթենքի մեջ,
 +
Որտեղ ամեն տարի նըրան արջառների ու գառների
 +
Զոհաբերմամբ հաշտեցնում են քաջորդիներն աթենացոց։
 +
Մենեսթևսն էր առաջնորդում սըրանց, որդին Պետեոսի,
 +
Որի նըման ոչ ոք այնտեղ, մահկանացու և ոչ մի մարդ
 +
Անկարող էր ռազմիկն ու ձին կարգել-կազմել պատերազմի,
 +
{{տող|550}}Նեստորից զատ, որ տարիքով երիցագույն էր նըրանից։
 +
Մենեսթևսի ետևից էլ հիսուն հատ սև նավ էր գընում։
 +
Սալամիից Այաքսն իր հետ տասներկու սև նավ էր բերում,
 +
Եվ կանգնեցրեց զորքն իր այնտեղ, աթենացոց գընդերի մոտ։
 +
Բընակիչներն՝ ամրապարիսպ և՛ Տիրինսի, և՛ Արգոսի,
 +
Երմիոնե և Ասինե քաղաքների ծովածոցյա,
 +
Էիոնի և Տրիզենի, և այգեվետ Եպիտավրի,
 +
Եվ նըրանց, որ Էգինայից ու Մասետից էին եկել—
 +
Բոլոր սըրանց աքայեցի— զորագըլուխ պետերն էին
 +
Դիոմեդեսն ահեղագոռ և Սթենելը՝ մեծանուն
 +
{{տող|560}}Կապանևսի սիրուն որդին, և երրորդը՝ Եվրիալոսն,
 +
Որ որդին էր Մեկիստոսի՝ Տալարոնյան թագավորը։
 +
Այս բոլորի զորագրլուխն էր Դիոմեդն ահեղագոռ,
 +
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
 +
Բընակիչները՝ բարեկերտ Կորինթոսի և Միկենքի,
 +
Եվ բարեշեն Կլեոնի, և նըրանք, որ ապրում էին
 +
Ոռնիայում ու Սիկիոնում և հեշտավետ Արեթրեում,
 +
Ուր առաջինն Ատրեստոսը թագավորեց, և նըրանք, որ
 +
Ապրում էին Իսպերեսում, Գոնոյեսում ու Պելլենում,
 +
Եգիոնի և ծովափնյա Հելիկեի շուրջ լայնանիստ,—
 +
{{տող|570}}Սըրանց հարյուր սև նավերի հրամանատարն էր մեծազոր
 +
Ատրիդ արքան, որ հետն ուներ կըտրիճների հոծ բազմություն,
 +
Որոնց մեջ նա ճաճանչափայլ հագել էր պերճ զենք ու զըրահ
 +
Ու փողփողում էր սիգապանծ, զի բարձր էր նա իր քաջությամբ
 +
Եվ բազմությամբ ժողովրդի, որ բերում էր իր ետևից։
 +
Բընակիչներն անձավախիտ և խորանիստ Լակդեմոնի,
 +
Ե՛վ Փարիսի, Սպարտայի և Մեսսեի աղավնեվետ,
 +
Ամիկլայի բընակիչներն ու բերկրալից Ավգիեսի,
 +
Եվ Հելոսի ծովեզերյա, Իտիլոսի և Լաասի,—
 +
Սըրանց վաթսուն սև նավերին Մենելավն էր հըրամայում,
 +
{{տող|580}}Ագամեմնոն Ատրիդեսի կըրտսեր եղբայրն ահեղագոռ,
 +
Որն իր զորքը զինավառած՝ դեպի մարտ էր առաջնորդում,
 +
Քաջավըստահ՝ իր կորովի և առնական ուժի վըրա,
 +
Եվ մանավանդ՝ տըրոյանց դեմ հուր վըրեժով բոցավառված.
 +
Հանուն չըքնաղ Հեղինեի առևանգման ու հեծությանց։
 +
 +
Իսկ Պիլոսի բընակիչներն ու գեղատես Արենեի,
 +
Թըրիոնի՝ չըքնաղ հունից պերճ Էպիսի և Ալփեսի,
 +
Բընակիչներն Ամփիգենի, Կիպարիսսի, Պտելեոսի
 +
Եվ Հելոսի ու Դովրիսի, ուր Մուսաներն հանդիպելով
 +
Երգիչ Թամիր Թրակացուն, որ գալիս էր Իքալիայից,
 +
{{տող|590}}Իքալեցի Եվրիտոսի մոտից, նըրան լըռեցըրին,
 +
Զի պարծենում էր մեծամիտ՝ ասպարակիր Արամազդի
 +
Աղջիկներին՝ Մուսսաներին անգամ հաղթել երգելու մեջ.
 +
Կուրացրեցին Թրակացուս ու նըրանից քընարն առան,
 +
Մոռացընել տալով նըրան երգն ու արվեստն աստվածային։
 +
Զորապետն էր սըրանց Նեստոր Դերենյանը— ասպետը քաջ,
 +
Որ տանում էր գեղեցկատախտ իննսուն հատ նավ իր ետևից։
 +
Բընակիչներն Արկադիայի՝ Կիլենեի ըստորոտում,
 +
Էպիտոսի շիրմին մոտիկ, ուր ռազմիկներ կան քաջասիրտ,
 +
Ինչպես նաև խաշնահարուստ Որքոմենի, Փենեոսի,
 +
{{տող|600}}Հըռիպեի, Ստրատիեի, Ենիսպեի մըրըրկածուփ,
 +
Մանտինեի, Պարրասիայի, Ստեմփելի ու Տեգրայի—
 +
Սըրանց վաթսուն նավերի պետ-իշխանն էր սան Անկեոսին՝
 +
Ագապենոր թագավորը, յուրաքանչյուր նավում կային
 +
Արկադացի շատ մարտիկներ՝ պատերազմի քաջահըմուտ։
 +
Դըրա համար Ագամեմնոն արանց արքան տըվեց նըրանց
 +
Գեղեցկատախտ նավեր, որ լուրթ անդունդները ճեղքեն ծովի,
 +
Զի ծովային գործերի մեջ ջանախընդիր չէին նըրանք<ref>''Զի ծովային գործերի մեջ ջանախնդիր չէին նրանք'' — Արկադիան ելք չուներ դեպի ծով։</ref>։
 +
Իսկ ապրողներն աստվածային Էլիսայի և Բուպրասիո—
 +
Այն վայրերի, որոնց գըրկում են Մերսինոսն ու Հերմինեն
 +
{{տող|610}}Եվ Ալիսյոն ու Ոլենյան ժայռը իրենց մեջ են առնում,—
 +
Ունեին չորս իշխան, որոնց ամեն մեկին հետևում էր
 +
Տասն արագ նավ՝ բոլորը լի եպիացոց խառն ամբոխով,
 +
Որոնց պետերն էին արի Ամփիմաքոսն ու Թալպիոս—
 +
Մեկը որդին Կտեատի, մյուսն՝ Ակտորյան Եվրիտոսի.
 +
Երրորդ իշխանն էր Դիորես Ամարինյանը քաջարի,
 +
Իսկ չորրորդը Պոլիքսինոսն էր անվեհեր, աստվածակերպ,
 +
Որ էր որդին Ագասթենի՝ ավգիասյան թագավորի։
 +
Ովքեր Դուլքիոն և Եքինա սըրբանըվեր կըղզիներից՝
 +
Ծովից այն կողմ հանդիպակաց Էլիտոսից էին եկել,
 +
{{տող|620}}Առաջնորդն էր նըրանց Մեգես Փիլևսյասը արիսատիպ,
 +
Որին ծընեց Փիլևս ասպետն՝ Արամազդին շատ սիրելի,
 +
Որը խռոված հորից՝ գընաց Դուլիքիոն մի ժամանակ.
 +
Սա քառասուն հատ սևաթույր նավ էր տանում իր ետևից։
 +
Կեփալինները մեծասիրտ՝ Ոդիսևսին ունեին պետ,
 +
Բընիկները Իթակեի, Ներիտոնի տերևաշարժ,
 +
Էգիլիփսի և Կրոկլի, Զակինթոսի և Սամոսի,
 +
Նաև նըրանք, որ ցամաքում էին ապրում հանդիպակաց.
 +
Սըրանց իշխանն էր Ոդիսևսն ըզգոն նըման Արամազդի,
 +
Եվ տասներկու կարմրածընոտ նավ էր տանում իր ետևից։
 +
{{տող|630}}Անդրեմոնի Թոաս որդին բերում էր հետն Էտոլացոց՝
 +
Բընակիչներին Ոլենոսի, Պիլինեի, Պլևրոնի,
 +
Քաղկեդասի ծովեզերյա և քարքարոտ Կալիդոնի,
 +
(Զի չկային Քաջ Ինևսի որդիք այլևս, ինքն էլ չըկար,
 +
Մեռած էր և այն ժամանակ Մելեագրը խարտիշագեղ)
 +
Թոասն էր քաջ իշխում հիմա էտոլացոց վըրա համայն,
 +
Որ տանում էր իր ետևից քառասուն հատ նավ սևաթույր։
 +
Նիզակավոր Իդոմենն էր զորավարում Կրետացոց—
 +
Բընիկներին Կնոսոսի և Գորտինի պարըսպափակ,
 +
Միլետոսի և Լիկտոսի, Լիկաստոսի ճերմակաթույր,
 +
{{տող|640}}Նաև Փեստոս և Հռիտոն քաղաքների բարեբընակ
 +
Եվ շատերի՝ հարյուր քաղաք Կրետեի շըրջակայքից։
 +
Նըրանց պետերն էին դյուցազն Իդոմենը նիզակազեն
 +
Եվ Մերիոնը մարդասպան Ենիալին հանգունատիպ,
 +
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
 +
Տլիպոլեմոսը Հերակլյան հըսկայազոր ու հաղթանդամ
 +
Բերում էր հետն Հռոդոսից ինը նավեր, հըռոդացոց,
 +
Որ եռակարգ ապրում էին Հռոդոսի շըրջակայքում՝
 +
Հելիսոսում և Լինտոսում, Կամիրոսում ճերմակափառ.
 +
Զորավարն էր սըրանց խիզախ Տլիպոլեմը<ref>''խիզախ Տլիպոլեմը'' — Հերակլեսի որդին։</ref> մըկունդավոր,
 +
{{տող|650}}Որին ծընել էր քաջահաղթ Հերակլեսից Աստիոքեն՝
 +
Հերակլեսի կողմից բերված Եփիրոսից գետափընյա,
 +
Դյուցասերունդ մարդկանց անթիվ քաղաքները ավերելով։
 +
Երբ մեծացավ Տլիպոլեմն, ապարանքում վայելչակերտ,
 +
Ըսպանեց իր քեռուն, որին հայրը նըրա շատ էր սիրում,
 +
Լիկիմնիոսին ծերունափառ, արիսական շառավիղին,
 +
Եվ շինելով նավեր շուտով, շուրջն հավաքեց բազումամբոխ,
 +
Չըվեց ծովով փախստական, քանզի նըրան ըսպառնացին
 +
Մյուս որդիներն ու թոռները արիասիրտ Հերակլեսի։
 +
Փախավ այդպես թափառական, հասավ Հռոդոս խեղճ ու կըրակ,
 +
{{տող|660}}Ապրեց այնտեղ, բաժանվելով երեք ցեղի, որոնց սիրեց
 +
Արամազդը, որ տիրում էր աստվածներին ու ողջ մարդկանց,
 +
Եվ պարգևեց Զևսը նըրանց հարըստություն ու շատ բարիք։
 +
Իսկ Նիրևսը Սիմից երեք համանըման նավ էր բերում,
 +
Նիրևսը՝ ուստրն Ագլայայի և Քարոպոս թագավորի,
 +
Նիրևսը, որ գեղեցկատեսն էր ամենեն դանայանց մեջ,
 +
Որոնք Իլիոն եկան՝ անբիծ Պելիսածին Աքիլլից ետ.
 +
Բայց վախկոտ էր, և ետևից գընում էին քիչ մարտիկներ։
 +
Իսկ բընիկները Նիսիրի, Կրապաթի և Կասոսի,
 +
Եվրիպիլի Կով քաղաքի և Կալիդնյան կըղզիները,
 +
{{տող|670}}Որոնց երկու պետերն էին Փիդիպպոսն ու Անտիփոսը—
 +
Զույգ որդիները Թեսալոս Հերակլեսյան թագավորի,
 +
Տանում էին կարգով շարված երեսուն սև նավ գոգավոր։
 +
Բընակիչները բովանդակ Ալոպեի և Արգոսի,
 +
Տրիքեսի և Ալոսի, ու Փթիացի մարդիկ բոլոր,
 +
Գեղեցկակին հելլադացիք, որ Միրմիդոնք էին կոչվում,
 +
Եվ Հելլեները համորեն և բովանդակ աքայեցիք,
 +
Որոնց հիսուն սև նավերին Աքիլլեսն էր հըրամայում,
 +
Հանգիստ նըստած, կըռվի մասին երբեք չէին էլ մըտածում,
 +
Քանզի չրկար նա, որ նըրանց այդօր պիտի զորավարեր։
 +
{{տող|680}}Քաջոտն Աքիլլն աստվածազարմ պառկած էր իր սև նավի մեջ
 +
Հույժ բարկացած՝ գեղեցկավարս Բրիսեիսի համար չըքնաղ,
 +
Որ առել էր Լիոնեսոսից՝ մեծ ճիգ ու ջանք թափելուց ետ,
 +
Լիոնեսոսը կործանելով և թեբացոց բերդերն ամուր,
 +
Ըզգետնալով Եպիստոփին և Մինեսին մըկընդամոլ՝
 +
Որդիներին Եվենոսի՝ սելեպյան սեգ թագավորի։
 +
Նըստել էր նա այդպես տըրտում, բայց պիտ ոտքի ելներ շուտով։
 +
Փիլակեի ու ծաղկավետ Պիրասոսի, դաշտորայքի,
 +
Որ Դեմետրին էր նըվիրված, և Իտոնի խաշնահարուստ,
 +
Եվ Անտրոնի ծովեզերյա ու սիզավետ Պտելեոսի
 +
{{տող|690}}Բընիկներին առաջնորդում էր արիսյան Պրոտեսիլավն,
 +
Քանի ողջ էր, սակայն արդեն այն ժամանակ հողումն էր նա։
 +
Փիլակեում տունը նըրա մընաց կիսատ ու կինն՝ այրի.
 +
Դարդանացի մի մարդ նըրան ըսպանել էր այն ժամանակ,
 +
Երբ առաջինն աքայանց մեջ՝ նավից ցամաք էր ցատկել նա։
 +
Բայց անիշխան չէին նըրանք, Պոդարկեսն էր տանում նըրանց,
 +
Կըտրիճ զավակը Փիլակյան Իփիկլոսի խաշնահարուստ
 +
Ու հարազատ եղբայրը քաջ, մեծահոգի Պրոտեսիլի,
 +
Կըրտսերագույնն իր տարիքով, իսկ նա երեց և քաջասիրտ,
 +
Պրոտեսիլավն արիական քաջ դյուցազուն, զորքը սակայն,
 +
{{տող|700}}Թեպեև ո՛չ անառաջնորդ՝ ցավում էին քաջի համար։
 +
Պոդարկեսը քառասուն հատ նավ էր տանում իր ետևից։
 +
Բիբեական ծովակի մոտ Փերեսի մեջ ապրողներին,
 +
Գլափիրի և Բիբեի, Հավոլկոսի, գեղեցկաշեն,
 +
Եվ տասնըմեկ սև նավերին Եվմելոսն էր առաջնորդում,
 +
Շըքեղ որդին Ադմետոսի, ծընված ազնիվ Ալկեստրիսից,
 +
Որ գեղեցիկն էր ամենեն Պելիասի դուստրերի մեջ։
 +
Իսկ Մեթոնից, Մելիբիայից, Թավմագիից և քարքարոտ
 +
Ոլիդոնից եկածների գեղեցկատախտ յոթ նավերին
 +
Քաջահըմուտ աղեղնավոր Փիլոկտետն էր առաջնորդում,
 +
{{տող|710}}Եվ ամեն մեկ նավի վըրա կային հիսուն նավավարներ,
 +
Աղեղներով կըռվելու մեջ քաջահըմուտ ու կորովի։
 +
Բայց Փիլոկտետն այն ժամանակ տանջվում էր խիստ Լեմնոս կըղզում,
 +
Որտեղ նըրան, օձից խայթված, թողել էին աքայեցիք,
 +
Ուր չարատանջ ու սոսկալի բոցերի մեջ վառվում էր նա։
 +
Նավերի մոտ արգիացիք հիշում էին անձկակարոտ
 +
Փիլոկտետոս թագավորին, թեև չէին անառաջնորդ,
 +
Այլ հարճորդին քաղաքավեր քաջակորով Ոյիլևսի
 +
Հըռենեից ծընված կըտրիճ Մեթոնն էր արդ տանում նըրանց։
 +
Տրիկկեից և լեռնային Իթոմեից եկածներին,
 +
{{տող|720}}Իքալեցի Եվրիտոսի Իքալիայի քաղաքացոց
 +
Վարում էին Ասկլեպիոսի զույգ որդիներն, երկուսն էլ քաջ,
 +
Հըմուտ բըժիշկ, ճարտարագետ Պոդափրիսն ու Մաքավոնն,
 +
Որոնք իրենց հետ ունեին երեսուն սև նավ գոգավոր։
 +
Որմենիոնից եկածներին և աղբյուրից Հիպերիայի,
 +
Աստերիոնից ու սարավանդ Տիտանիից լեռնաբընակ՝
 +
Եվրիպիլոսն էր առաջնորդ, զավակը պերճ Եվեմոնի,
 +
Եվ սըրա հետ գընում էին քառասուն սև նավ գեղակազմ։
 +
Արգիսսայի բընիկներին, ինչպես նաև բոլոր նըրանց,
 +
Որ Գիրտոնից և Որթեից և Իլիոնից էին եկել,
 +
{{տող|730}}Եվ ըսպիտակ քաղաքավան Ոլոսսոնից բարեբընակ,—
 +
Պոլիպետեսն էր զորավար քաջամարտիկ և կըրակոտ,
 +
Կըրտսեր որդին Պիրիթոսի, որին ծընեց Որմիզդն անմահ,
 +
Իսկ Պոլիպտին ծընեց չըքնաղ Հիպպոդամեն Պիրիթոսից
 +
Այն օր, երբ նա պատժեց վայրի և թավամազ հուշկապարկաց
 +
Եվ վըտարեց Պելիոնից մինչև երկիրն Էթիկեցոց։
 +
Նա մենակ չէր, նըրա հետ էր և՛ շառավիղ արիսական
 +
Լեոնդևսը՝ որդին մեծանձըն Կորոնի Կենիսածին.
 +
Ու ետևից նըրանց նույնպես քառասուն սև նավ էր գընում։
 +
Իսկ Կիփոսից Գունևսը գոռ քըսաներկու նավ էր բերում,
 +
{{տող|740}}Եվ որի հետ գընում էին պատերազմի տոկան մարդիկ՝
 +
Ենիեններն ու ամեհի Պերեբները քաջամարտիկ,
 +
Որոնք տըներ էին շինել Դոդոնեում ձըմեռնաճոխ,
 +
Եվ նըրանք, որ մըշակում են հովիտները Տիտարեսի,
 +
Որ թափում է իր բարեբուխ վըտակները Պենիոսում,
 +
Որի արծաթ հորձանքներին չեն խառնըվում նըրանք սակայն,
 +
Այլ վըրայից կարկաչելով սահում անցնում են յուղի պես,
 +
Զի Ստիքսի ծանըր երդման ուղխերից մի վըտակ է նա<ref>''Ստիքսի ծանր երդման ուղխերից մի վտակ է նա'' — Ստիքսը ստորերկրյա թագավորության գետն է, որի ջրերով երդվում էին աստվածները։</ref>։
 +
Տենթրեդոնյան Պրոթոոսն էր զորապետ մագնետացոց,
 +
Բընիկներին տերևաշարժ Պելիոնի և Պենեի,
 +
{{տող|750}}Եվ տանում էր իր ետևից քառասուն սև նավ գոգավոր։
 +
Սըրանք էին դանայեցոց զորավարներն ու իշխաններն։
 +
Ասա՛, Մուսա, ո՞վ էր նըրանց մեջ ամենեն գերիվերո,—
 +
Նըժույգների և մարդկանց մեջ, որոնք մեկտեղ, միահամուռ
 +
Գընում էին դեպի գուպար Ատրիդների հետ միասին։
 +
Ամենալավ ձիերն էին փերետյատայք արագավազ,
 +
Որոնց վարում էր Եվմելոսն օդապարիկ թըռչնոց նըման,
 +
Հասակակից և համաբաշ ու թիկնաբերձ կարկընաչափ,
 +
Որոնց սընեց արծաթաղեղն Ապոլլոնը Պերիեում,
 +
Զույգն էլ զամբիկ, որոնք սարսափ էին սըփռում պատերազմում։
 +
{{տող|760}}Իսկ մարդկանց մեջ արիագույնն էր Այաքսը Տելամոնյան,
 +
Քանի Աքիլլն էր բացակա, որ քաջագույնն էր բոլորից,
 +
Նույն և ձիերն, որոնք տանում էին քաջոտն Աքիլլեսին։
 +
Բայց նա նըստել էր կորածայր, ծովահածուկ նավատորմում
 +
Սըրտում սաստիկ ոխ պահելով Ագամեմնոն Ատրիդի դեմ,
 +
Իսկ բազմությունն իր քաջերի զըվարճանում էր ծովափին
 +
Աղեղ ու տեգ արձակելով և նետելով ըսկուտեղներ.
 +
Եվ ձիերը կանգնած հանգիստ՝ ձիալախուր էին ուտում
 +
Կառքերի մոտ՝ անգործ ընկած իշխանների վըրաններում։
 +
Իսկ իշխաններն՝ արիսական իրենց պետին անձկակարոտ՝
 +
{{տող|770}}Ճամբարի մեջ, այստեղ-այնտեղ շըրջում էին մարտից հեռու։
 +
 +
Գընում էին նըրանք գունդ-գունդ, և ասես թե երկիրը ողջ
 +
Բըռընկվել էր բոց-կըրակով, ու տընքում էր գետինն այնպես,
 +
Ինչպես Զևսը շանթազըվարճ զարկեր երկրին Արիմայսի
 +
Ու հարվածեր փայլատակմամբ Տիփոնևսի<ref>Տիփոնևսը (Տիփոն) հարյուր գլխանի մի հրեշ էր, որին Հերան ծնել էր Տարտարոսից՝ ընդդեմ Զևսի։ Զևսը նրան հաղթեց իր կայծակներով, նետեց Երկրի ընդերքը և վրան լեռներ բարձրացրեց։</ref> մահիճն այնտեղ։
 +
Այդպես նըրանք թընդացնելով երկիրն իրենց ոտքերի տակ՝
 +
Գընում էին արշավասույր, կըտրելով դաշտ ու դարաստան։
 +
 +
Այդ ժամանակ տըրոյացոց բանբեր եկավ Արամազդից,
 +
Մրրկոտն Իրիսն արագաթև՝ աղետաբեր բոթը բերին,
 +
Երբ որ նըրանք ակըմբահույլ՝ երիտասարդ և ծերունի
 +
{{տող|780}}Ժողով էին անում արձակ գավիթի մեջ Պրիամոսի։
 +
Նըմանվելով Պրիամոսի արագաքայլ Պոլիտ որդուն,
 +
Որն իր ամուր և սըրընթաց սըրունքների վըրա վըստահ՝
 +
Դետ էր նըստել Էսիետի շիրմի վըրա բարձադիտակ,
 +
Ուշ դընելով, թե աքայանք ե՞րբ են հանկարծ հարձակվելու,—
 +
Արամազդի պատգամաբեր Իրիսն այսպես խոսեց հուզված.
 +
«Ո՛վ ծերունի, հաճելի են քեզ շարունակ երկար ճառեր
 +
Այնպես, ինչպես մի ժամանակ խաղաղության օրերի մեջ.
 +
Սակայն պայթեց ահավասիկ մի պատերազմ անխուսելի.
 +
Շատ անգամ է վիճակվել ինձ ներկա լինել կըռիվների,
 +
{{տող|790}}Բայց երբևէ այսքան սաստիկ մեծ բազմություն չեմ տեսել ես,
 +
Ավազի պես անթըվելի և տերևի պես անհամար
 +
Գալիս են լայն դաշտի միջով քաղաքի շուրջ կըռիվ տալու։
 +
Քեզ մանավանդ, Հեկտոր, ահա, պատվիրում եմ անել այսպես.
 +
Պրիամոսի ոստանի մեջ կան շատ մարդիկ նիզակակից
 +
Այլաբարբառ և այլազգի, ուստի ամեն իշխան ու պետ
 +
Անցնի զորքի գըլուխը թող և զորավար լինի նըրանց,
 +
Խըմբի իր զորքն ու պատրաստի ահեղագույն ռազմի համար»։
 +
 +
Այսպես ասաց, և Հեկտորը ճանաչեց ձայնն աստվածուհու,
 +
Եվ ցըրելով ժողովն իսկույն, ըշտապեցին զենք առնելու։
 +
{{տող|800}}Բացվում էին դարբաս ու դուռ, ու դեպի դուրս էին հորդում
 +
Ե՛վ հետևակ, և՛ այրուձի շըռընդալից շառաչյունով։
 +
 +
Կա քաղաքի դեմ-հանդիման հըսկա բլուր մի բարձրաբերձ,
 +
Որ դաշտի մեջ առանձնացած տարածվում է բոլորաձև,
 +
Բաղիրա են կոչում մարդիկ, իսկ դիք՝ շիրիմ Միռինեի.
 +
Անդ ճակատել որոշեցին դաշնակիցներն ու տըրոյանք։
 +
 +
Տըրոյացոց պետն էր Պրիամ թագավորի ավագ որդին՝
 +
Կորդակաճոճ Հեկտորը քաջ, և նըրա հետ զինավառված
 +
Բյուր կըտրիճներ նիզակավոր, ռազմի պատրաստ և ծարավի։
 +
Դարդանացոց գընդին էր պետ Էնիասը արիասիրտ,
 +
{{տող|810}}Անքիսեսի ուստրը, որին ծընեց Աստղիկ աստվածուհին,
 +
Իդա լեռան վըրա դյուցազն Անքիսեսի հետ պառկելով։
 +
Էնիասը չէր միայնակ, այլ նըրա հետ էին նաև
 +
Զույգ որդիներն Անտենորի՝ Արքելոքոս և Ակամաս
 +
Արիսյաններն՝ ամեն մարտի քաջահըմուտ և փորձառու։
 +
Իսկ Զելիայի բընակիչներն Իդա լեռան ըստորոտում,
 +
Տըրոյանք հարուստ, որ խըմում են ջըրերը սև Էսեպոսի՝
 +
Պետ ունեին Պանդարոսին՝ շըքեղ որդուն Լիկայոնի,
 +
Որին տըվեց ինքն Ապոլլոնը լայնալիճ աղեղ հուժկու։
 +
Բընակիչներն Ադրեստիայի, Ապեսոսի և Պիտիայի
 +
{{տող|820}}Ու Տելփայի բարձըր լեռան՝ պետ ունեին իրենց գըլխին
 +
Ադրեստոսին և Ամփիոսին կտավազրահ, կորովասիրտ,
 +
Զույգ որդիները Պերկոսյան Մերոպեի, որ ավելի
 +
Գուշակության մեջ էր հըմուտ, քան թե մարտի և գուպարի։
 +
Սա չէր թողնում պատերազմի գընալ երկու որդիներին,
 +
Բայց որդիներն ականջ չարին հոր պատվերին այն ժամանակ,
 +
Քանզի մահվան օրհասը սև նըրանց դեպի մարտ էր մըղում։
 +
Պերկոտեի, Պրակտիոնի, Աբիդոսի և վեհապանծ
 +
Արիսբեի ու Սեստոսի բնակիչներին էր զորավար
 +
Ինքն Ասիոսը Հիրտակյան, որին բերում էին հըսկա
 +
{{տող|830}}Աշխետ ձիեր Արիսբերից՝ ափունքներից Սելլեիսի։
 +
Հիպպոթոոսն մըկընդամոլ՝ Պիլեոսի հետ միասին,
 +
Որոնք որդիքն էին շըքեղ Պելասգացի Լեթեոսի,
 +
Բերում էին Պելասգացոց գունդը սիզոտ Լարիսսայից։
 +
Ակամասը Պիրոսի հետ գունդն էր բերում թըրակացոց,
 +
Որոնց սընում է իր ծոցում Հելլեսպոնտոսը հողմածուփ։
 +
Նիզակավոր կիկոնացոց պետն էր Եվփեմը տիգազեն,
 +
Որ շառավիղն էր Կեադյան դիցասընունդ Տրիզենոսի։
 +
Պիրեքմքեսն էր առաջնորդում աղեղնաձիգ պեոններին՝
 +
Բերած հեոու Ամեդոնից ու հորդահոս Աքսիոսից,
 +
{{տող|840}}Որի վըճիտ ջըրերն առատ ծավալվում են երկրի վըրա։
 +
Պափլանգոնաց գունդն էր բերում Պիլեմենը արիասիրտ,
 +
Ենետներից, որ սերվում է ցեղը վայրի ջորիների։
 +
Կիտորոսից էին սըրանք, ապրում էին Սեսամոսում,
 +
Պարթենիոս գետի չորս դին, մեծակառույց տըների մեջ,
 +
Կրոմնայում ու բարձրաբերձ Երիթնայում և Էգիալում։
 +
Հալիգոնաց պետերն էին Եպիստրոփն ու Ոդիոսը,
 +
Եկած հեռու Ալիբիայից, որ հարուստ է իր արծաթով։
 +
Իսկ Միսացոց՝ Քրոմիսը և Եննոմոս հավահըման,
 +
Բայց չազատվեց հըմայությամբ սա իր մահվան սև օրհասից,
 +
{{տող|850}}Այլ արագոտն Էակիդից հաղթահարված՝ գետում խեղդվեց,
 +
Որտեղ բազում տըրոյացիք ընկան ձեռքով էակիդի։
 +
Փըռյուգացոց բերում էին Փորկիսը և դիցանըման
 +
Ասկանիոսը՝ Ասկանիից հեռու՝ ռազմի տենչով վառված։
 +
Անտիփոսն ու Մեսթլեսն էին մեոններին զորավարում,
 +
Որդիները Տալեմենի, որոնց ծավի Գիգյան ծընեց.
 +
Բերում էին նըրանք նաև Տմպոսյան մեոններին։
 +
Կարիացոց՝ Միլետոսի և Փթիրաց լեռան վըրա,
 +
Եվ Մեանդրի գետահովտում ու բարձրահոն Միկալեի
 +
Գագաթներին ապրող մարդկանց առաջնորդում էին շըքեղ
 +
{{տող|860}}Նաստեսը և Ամփիմաքոսն՝ արի որդիք Նոմիոնի,
 +
Որ ինքն էլ էր գընում մարտի, աղջըկա պես ոսկեպաճույճ։
 +
Անմի՛տ, բոլոր զարդերն այդ ճոխ չըփըրկեցին նըրան մահից,
 +
Այլ գետի մեջ ընկավ տապաստ՝ Էակիդյան քաջի ձեռքով,
 +
Եվ Աքիլլեսն ահեղագոռ ավարեց ողջ ոսկին նըրա։
 +
Սարպեդոնն էր պետ լիկացոց և Գլավկոսն ականավոր՝
 +
Եկած հեռու Լիկիայից՝ Քսանթոսից հորձանահոս։
 +
</poem>
 +
 +
== Երգ Երրորդ։ Երդումներ. Տեսարան պարսպից. Ալեքսանդրի և Մենելավի մենամարտը ==
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Եվ երբ արդեն կազմ ու պատրաստ էին զորք ու զորագըլուխ, 
 +
Տըրոյացիք առաջ անցան խառնաղաղակ ճիչ ու կանչով, 
 +
Լայն երկընքով հեռուն չքվող կըռունկների պես բազմերամ, 
 +
Որ փախչում են ձըմռան անվերջ անձրևներից ու հողմերից 
 +
Սըլանում են Օվկիանոսի մակերեսով կըռընչալով 
 +
Եվ տանում են մահու օրհաս ու կոտորած թըզուկներին<ref>«Թզուկները» առասպելական ցեղ էին, որոնք իբր ապրում էին առասպելական Օվկիանոսի ծայր հարավում։ Նրանց հետ ամենամյա պատերազմներ էին մղում դեպի հարավ չվող կռունկները։</ref>, 
 +
Ընդդեմ նըրանց սարսափելի մարտ մըղելով բարձըր օդում։ 
 +
Իսկ բոցաշունչ աքայեցիք գընում էին անձայն ու լուռ, 
 +
Ջանախընդիր՝ մեկ֊մյուսին լինել կըռվում թև ու թիկունք։ 
 +
 +
{{տող|10}}Հարավն ինչպես, որ ծածկում է լեռն անթափանց մառախուղով— 
 +
Հովիվներին անցանկալի, գողերին հեշտ, ինչպես գիշեր, 
 +
Եվ քարընկեց չափով հեռու՝ աչքին ոչինչ չի երևում, 
 +
Այդպես էր փոշին փոթորկվում նըրանց անթիվ ոտքերի տակ, 
 +
Երբ հաղթաքայլ և սըրընթաց անցնում էին դաշտի միջով։ 
 +
 +
Եվ երբ երկու կողմերն արդեն մոտիկ էին մեկ֊մյուսին, 
 +
Տըրոյանց կողմից առաջ նետվեց աստվածատիպ Պարիսը<ref>''աստվածատիպ Պարիսը'' — Նույն ինքը՝ Ալեքսանդրը, որը Ափրոդիտե աստվածուհու օգնությամբ առևանգեց Մենելավոսի գեղեցկուհի կնոջը՝ Հեղինեին։ Պարիսը ընկավ Տրոյական պատերազմում, դառնալով նաև Տրոյայի կործանման պատճառը։</ref> պերճ— 
 +
Ուսին ուներ նա ընձենի և լայնալիճ աղեղ ու սուր, 
 +
Եվ ճոճելով երկայնաձիգ երկու գեղարդ պըղընձասայր, 
 +
Կոչ էր անում արգիացի կըտրիճներին առհասարակ, 
 +
{{տող|20}}Որ ախոյան լինեն իրեն մենամարտիկ գուպարի մեջ։ 
 +
Երբ Արեսի սիրելագույն Մենելավը տեսավ նըրան, 
 +
Որ իր գընդից առաջ ընկած մոտ էր գալիս մեծ քայլերով, 
 +
Սովալըլուկ առյուծն ինչպես, որ հըրճվում է հանդիպելով 
 +
Եղջերուի կամ այծյամի, որին կանի պատառ-պատառ 
 +
Նույնիսկ եթե նըրա վըրա գան որսորդներ քաջակորով 
 +
Եվ բարակներ արագավազ,— Մենելավոսն այդպես ցընծաց, 
 +
Երբ իր աչքի առջև տեսավ աստվածատիպ Ալեքսանդրին, 
 +
Զի վերջապես հույս ունեցավ վըրեժն առնել ապիրատից, 
 +
Եվ իր կառքից անմիջապես վար ցատկեց նա զինավառված։ 
 +
 +
{{տող|30}}Նախամարտիկ քաջերի մեջ Պարիսը երբ տեսավ նըրան, 
 +
Սոսկաց սաստիկ ինքն իր սըրտում ու խելահեղ ետ ընկըրկեց. 
 +
Ինչպես որ մարդ լեռների մեջ տեսնում է մի հըսկա վիշապ 
 +
Ու շուռ գալով անմիջապես ետ է փախչում խելակորույս, 
 +
Դեմքը ամբողջ ահից դըժգույն ու ողջ մարմնովն իր դողահար՝ 
 +
Պարիսն այդպես փախավ իսկույն, տեսնելով քաջ Մենելավին։ 
 +
 +
Այդ տեսնելով, ծաղրեց Հեկտորն՝ աստվածատիպ Ալեքսանդրին 
 +
«Տեսքով լոկ քաջ, խըղճուկ Պարիս, կընամոլի, հըրապուրիչ, 
 +
Երանի թե չըծընվեիր ու կորչեիր դու անկընիկ։ 
 +
Այդ էի ես ուզում սըրտանց, և այդ լավ էր հազա՛ր անգամ, 
 +
{{տող|40}}Քան թե այսպես դու կեղտի մեջ թաթախվեիր անարգաբար։ 
 +
Գիսակագեղ աքայեցիք վըրադ անշուշտ պիտի խընդան՝ 
 +
Քո գեղանի կերպարանքից քաջ ախոյան կարծելով քեզ. 
 +
Բայց դու կորով ուժ ասված բան չունես քո մեջ ամենևին։ 
 +
Այդ դո՞ւ էիր, որ նավերով ծովագընաց արշավեցիր, 
 +
Ծովեր անցար՝ անձնանըվեր ընկերներով արիասիրտ 
 +
Եվ անծանոթ մարդկանց միջից, աշխարհներից հեռո՛ւ-հեռո՜ւ, 
 +
Հափափեցիր չըքնաղ մի կին՝ հարսը ռազմիկ կըտրիճների, 
 +
Ի մեծ փորձանք քո հոր և մեզ և մեր բոլոր ժողովըրդին, 
 +
Իսկ թըշնամյաց ի խընդություն և քեզ՝ համոթ ու նախատինք։ 
 +
{{տող|50}}Ինչո՞ւ փախար վախկոտըդ դու արիսական Մենելավից 
 +
Մըտածեի՜ր, թե ինչ մարդու կին ես առել ծաղկափըթիթ։ 
 +
Չէին օգնի քեզ ո՛չ քընար, ո՛չ շընորհներն աստվածային, 
 +
Ո՛չ գանգուրներըդ գեղանի, երբ քեզ փոշու մեջ թաթախեր։ 
 +
Բայց շա՜տ երկչոտ են տըրոյանք, ապա թե ոչ մինչև հիմա 
 +
Քարե շապիկ հագած էիր<ref>''քարե շապիկ հագած էիր'' — Այսինքն՝ քարկոծվելով սպանված կլինեիր։</ref> չարիքների քո փոխարեն»։ 
 +
 +
Աստվածատիպ Պարիսը իր եղբորն այսպես պատասխանեց. 
 +
«Կըշտամբանքըդ ճըշմարիտ է, Հեկտոր, և ո՛չ հանիրավի. 
 +
Անվըկանդ է սիրտը քո միշտ ու կուռ, ինչպես կացինը սուր, 
 +
Երբ անտառում մայրի ծառի բունն է մըտնում՝ հաստատակամ 
 +
{{տող|60}}Փայտահատի ճարտար ձեռքում՝ նավի համար փայտ կըտրելիս, 
 +
Եվ գընալով՝ հետըզհետե աճեցնում է թափը բազկի։ 
 +
Այդպես և դու քո կըրծքի տակ արի, անահ մի սիրտ ունես։ 
 +
Բայց Աստղիկի<ref>''Աստղիկ'' — Հայկական դիցաբանության մեջ համարվում է սիրո և հեշտասիրության աստվածուհին և համապատասխանում Է հունական Ափրոդիտեին։</ref> ինձ պարգևած ձիրքերը մի՛ պախարակիր, 
 +
Շընորհները աստվածատուր խոտելի չեն ամենևին, 
 +
Եվ ինչ նըրանք են պարգևում, այն չի՛ կարող խըլել ոչ ոք։ 
 +
Իսկ եթե դու կամենում ես, որ ես մըտնեմ գուպարի մեջ, 
 +
Նըստեցրու ողջ տըրոյացոց և աքայանց նըմանապես, 
 +
Եվ երկուսով՝ Մենելավոսն ու ես միայն մենամարտենք. 
 +
Կըռվենք հանուն Հեղինեի ու գանձերի համար նըրա։ 
 +
{{տող|70}}Եվ մեզանից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի, 
 +
Նա թող տիրի ամեն ինչքին, Հեղինեին տանի իր տուն, 
 +
Եվ մյուսներդ աքայանց հետ կընքելով դաշն ու հաշտություն՝ 
 +
Վերադառնաք խաղաղությամբ դեպի Տրոյա արգասաբեր, 
 +
Իսկ ամրաբարձ աքայեցիք դեպ ձիաբույծ Արգոսն իրենց 
 +
Եվ Աքայիա, ուր կան կիներ գեղաչըքնաղ ու վարսագեղ»։ 
 +
 +
Այսպես ասաց, ու ասելով նըրան Հեկտորն, ուրախացավ, 
 +
Եվ անցնելով առաջ՝ բըռնեց իր նիզակի մեջտեղից նա 
 +
Ու կանգնեցրեց իրենց տեղում տըրոյացոց գընդերը գոռ, 
 +
Մինչ վարսագեղ աքայեցիք տեղում էին նըրա վըրա 
 +
{{տող|80}}Բըռանցքաչափ քարեր անվերջ ու նետերի տեղատարափ։ 
 +
Գոչեց այնժամ Ագամեմնոն արանց արքան ձայնով իր մեծ. 
 +
«Կանգ առեք, ո՛վ արգիացիք, նետ մի՛ նետեք, ո՛վ աքայանք, 
 +
Կորդակաճոճ Հեկտորն, ասես, կամենում է խոսել մեզ հետ»։ 
 +
 +
Այսպես ձայնեց, ու տեղնատեղ դադար առան աքայեցիք, 
 +
Եվ Հեկտորը կանգնած երկու ճակատների միջև՝ ասաց. 
 +
«Լըսեք, տըրոյանք և դուք համայն քաջասըրունք աքայեցիք, 
 +
Խոսքը Պարիս֊Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ. 
 +
Առաջարկում է նա բոլոր տըրոյացոց և աքայանց՝ 
 +
Դընել իրենց զենքերը ցած, բարեբեղուն գետնի վըրա, 
 +
{{տող|90}}Եվ միայն ինքն ու Արեսի սիրելի քաջ Մենելավոսն 
 +
Կըռվեն հանուն Հեղինեի և գանձերի համար նըրա։ 
 +
Եվ երկուսից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի՝ 
 +
Նա՛ տիրանա ամեն ինչքին ու կընոջը իր տուն տանի. 
 +
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք դաշինք ու հաշտություն»։ 
 +
 +
Ասաց Հեկտորն, ու լըռեցին հակառակորդ կողմերն երկու. 
 +
Այն ժամանակ այսպես խոսեց Մենելավոսն ահեղաձայն. 
 +
«Ի՛նձ էլ լըսեք, զի մեծ մի ցավ կեղեքում է սիրտըս սաստիկ. 
 +
Ժամանակն է, որ բաժանվեն աքայեցիք և տըրոյանք, 
 +
Բա՛վ է որքան տառապեցին իմ երեսից այս կըռվի մեջ, 
 +
{{տող|100}}Որի պատճառն Ալեքսանդրի հանդըգնությունն եղավ անմիտ։ 
 +
Մեզանից նա՛, որին մահ է նախատեսված, թող որ մեռնի, 
 +
Եվ մյուսներդ խաղաղությամբ բաժանվեցեք մեկ֊մյուսից։ 
 +
Տըրոյացիք, այստեղ երկու ճերմակ ու սև գառ բերեք շուտ, 
 +
Արևի և երկրի ի ձոն, մի գառ էլ մենք՝ Արամազդին, 
 +
Կանչեք և քաջ Պրիամոսին, որ ինքն անձամբ կընքե դաշինք, 
 +
Զի որդիներն իր գոռոզ են, ամբարտավան և ուխտադրուժ, 
 +
Որ ոչ մի մարդ չըհանդըգնի Արամազդի ուխտը դըրժել։ 
 +
Պատանիներն հեղհեղուկ են ու շարունակ փոփոխամիտ, 
 +
Իսկ ծերունին, ինչ անում է, նայում է միշտ ետ ու առաջ, 
 +
{{տող|110}}Որպեսզի գործն արդյունավետ լինի երկու կողմի համար»։ 
 +
 +
Այսպես ասաց, ուրախացան աքայեցիք և տըրոյանք, 
 +
Հուսալով, որ վերջ կըլինի աղետավոր պատերազմին։ 
 +
Երիվարներն ետ քաշելով ձիերից ցած իջան նըրանք, 
 +
Ու հանելով զենքերն իրենց՝ դըրին գետնին, իրարու մոտ. 
 +
Եվ երկուստեք նըրանց միջև մընաց մի նեղ տարածություն։ 
 +
 +
Հեկտորն իսկույն պատվիրակներ հըղեց դեպի քաղաքն իր հոր՝ 
 +
Գառներ բերեն և Պրիամոս թագավորին կանչեն այնտեղ. 
 +
Իսկ թագավոր Ագամեմնոնն ուղարկեց իր Տալթիբիոսին 
 +
Դեպի նավերը գոգավոր, որ նա երրորդ գառը բերի։ 
 +
{{տող|120}}Եվ Տալթիբիոսն հընազանդեց աստվածային Ատրիդեսին։ 
 +
 +
Իրիսն<ref>Իրիսը աստվածների, հատկապես Հերայի և Զևսի, սուրհանդակն է։</ref> այնժամ բանբեր եկավ ձյունաթևիկ Հեղինեին, 
 +
Նըրա տալոջ դեմքը առած— Անտենորի որդու կընոջ, 
 +
Որին պահում էր թագավոր Հելիկայոնն Անտենորյան 
 +
Պրիամոսի չքնաղ դըստեր, որ կոչվում էր Լավոդիկե։ 
 +
Գըտավ նըրան արքունիքում ձեռագործով ըզբաղվելիս, 
 +
Պատկերում էր ծիրանավառ վերարկուի վըրա նըրբին՝ 
 +
Բազում մարտերն աքայեցոց և տըրոյանց ձիամարզիկ, 
 +
Որ Արեսից իրեն համար բերում էին պատերազմից։ 
 +
Մոտենալով Հեղինեին՝ ժըրոտն Իրիսն այսպես ասաց. 
 +
{{տող|130}}«Արի և տես, հարսըդ սիրուն, գործերը վեհ և սըխրալի 
 +
Ձիամարզիկ տըրոյացոց և աքայանց պըղընձազգեստ, 
 +
Որոնք դեռ նոր մոլեգնաբար, վառված տենչով կոտորածի, 
 +
Մըղում էին արտասվալից արյունոտ մարտ իրարու դեմ, 
 +
Իսկ արդ դադար տըված կըռվին՝ նըստել են լուռ իրար դիմաց 
 +
Հենված իրենց ասպարներին և տեգերը մըխած գետին։ 
 +
Հիմա պիտի Պարիսը պերճ ու Մենելավն արիսական 
 +
Երկայնաձիգ նիզակներով մենամարտեն իրարու հետ, 
 +
Եվ հաղթողը պետք է որ քեզ իր սեփական կինն անվանի։ 
 +
 +
Այս ասելսվ աստվածուհին կարոտ վառեց կընոջ սըրտում 
 +
{{տող|140}}Դեպ առաջին իր ամուսինն ու ծընողներն իր հարազատ։ 
 +
Եվ Հեղինեն անմիջապես ճերմակ մի քող առավ վըրան 
 +
Ու դուրս ելավ իր օթյակից գորոլիր արտասվելով. 
 +
Նա մենակ չէր, այլ նըրա հետ գընում էին երկու նաժիշտ՝ 
 +
Պիտթեոսի դուստրը Էթրեն և Կլիմենն գեղեցկաչվի, 
 +
Ու հապըշտապ հասան նըրանք Սկեսական դարբասներին։ 
 +
Պըիամն այնտեղ Պանթոոսի, Թեմիտեսի և Լամպոսի, 
 +
Կլիտիոսի և շառավիղ արիսական Հեկտավիոնի 
 +
Ուկալգոնի, Անտենորի,— երկուսն էլ ծեր խոհեմազարդ,— 
 +
Նըստել էին ժողովըրդի ծերերի հետ, մարտից քաշված, 
 +
{{տող|150}}Զի ալևոր էին արդեն, բայց պերճաբան, ճարտարախոս՝ 
 +
Ճըպուռների նրման, որոնք նըստած ծառի ճյուղերի մեջ 
 +
Արձակում են ողջ օրն ի բուն փափկահընչյուն ձայներ անվերջ։ 
 +
Այսպես նըստած էին տարեց իշխանները տըրոյացոց 
 +
Աշտարակի վըրա և երբ տեսան չըքնաղ Հեղինեին, 
 +
Որ դիմում էր դեպի այնտեղ, ըսկըսեցին ըսքանչացած 
 +
Ցածրը ձայնով մեկ-մյուսին այս սըրաթև խոսքերն ասել. 
 +
«Մեղավոր չեն տըրոյացիք և աքայանք պըղընձազգեստ, 
 +
Որ այսպիսի կընոջ համար տառապում են շատ տարիներ, 
 +
Ճրշմարտապես անմահական աստվածուհու դեմք ունի նա, 
 +
{{տող|160}}Բայց և այնպես, ինչ էլ լինի, վերադառնա՛ թող նավերով, 
 +
Որպեսզի մեր որդոց համար չըդառնա նա կըռվախընձոր»։ 
 +
 +
Այսպես ասին, բայց Պրիամոսն իր մոտ կանչեց Հեղինեին. 
 +
«Սիրուն զավակս, արի այստեղ, նըստիր մոտըս, որ լավ տեսնես 
 +
Դու առաջին քո ամուսնուն և քո բոլոր մոտիկ մարդկանց։ 
 +
Մեղավոր չես դու իմ հանդեպ, այլ աստվածներն են հանցավոր, 
 +
Որ դըրդեցին աքայեցոց պատերազմի ելնել իմ դեմ։ 
 +
Նայիր հապա, ո՞վ է մեծանձն աքայեցին այն հոյակապ, 
 +
Պետք է ասել՝ շատերը կան մի գըլխաչափ բարձր ավելի, 
 +
Բայց չեմ տեսել երբևիցե ես գեղեցիկ նըրա նըման 
 +
{{տող|170}}Ու վեհաշուք մարդ մի ուրիշ, նըման է նա թագավորի»։ 
 +
 +
Եվ Հեղինեն հըրաշագեղ նըրան այսպես պատասխանեց. 
 +
«Ըսկեսրայր իմ, դու ինձ համար ահեղ ես և պատկառելի. 
 +
Երանի՜ թե ես մեռնեի այն օրը, երբ քո որդու հետ 
 +
Այստեղ եկա՝ եղբայրներիս թողած և քողն հարսանեկան, 
 +
Թողած դըստերն իմ սիրասուն և անձկալի ընկերներիս... 
 +
Բայց մահն անգամ ինձ զըլացավ ու ծալվեցի արտասվելով։ 
 +
Սակայն թող որ, ըսկեսրայր իմ, պատասխանեմ քո հարցումին։ 
 +
Նա ինքն արքա Ագտմեմնոն Աստիդեսն է ամենիշխան, 
 +
Ինչպես և քաջ պատերազմող, եղավ նաև մի ժամանակ 
 +
{{տող|180}}Նա տագըր ինձ, անամոթիս, եթե երբեք չէ սին երազ»։ 
 +
Այսպես ասաց, և ծերունին բացականչեց ըսքանչացած. 
 +
«Երանի՜ քեզ, երջանկածին և քաջափառ ո՛վ Ատրիդես, 
 +
Որ ձեռքիդ տակ ունես անթիվ և անհամար աքայեցիք։ 
 +
Եղա երբեմն ես այգեվետ Փռյուգիայում մի ժամանակ, 
 +
Որտեղ տեսա շատ ձիավարժ փռյուգացիներ քաջամարտիկ, 
 +
Ժողովուրդները Ատրևսի ու Միգտոնի աստվածակերպ, 
 +
Որ Սանգարիս գետի ափին հըսկա բանակ էին զարկել։ 
 +
Ե՛ս էլ նըրանց թվում եղա, որպես համհարզ և դաշնակից. 
 +
Այն օրը, երբ եկան հասան ամազոնները այրասիրտ<ref>''ամազոնները այրասիրտ'' — Ամազոնները միաստինք, պատերազմամոլ կանայք էին, որոնք, առասպելի համաձայն, ոչնչացնում էին իրենց արու զավակներին, իսկ դուստրերին պահում էին և դարձնում ռազմիկներ։</ref>, 
 +
{{տող|190}}Սակայն դարձյալ չէին այսքան, որքան խայտակն աքայեցիք»։ 
 +
 +
Ոդիսևսին նըկատելով՝ նա հարց տըվեց երկրորդ անգամ. 
 +
«Ասա՛, հապա, սիրուն զավակս, իսկ ո՞վ է նա, որ Ատրիդից 
 +
Մի գըլխաչափ փոքր է թեև, բայց թիկնեղ է և լայնալանջ։ 
 +
Նըրա ամբողջ զեն ու զարդը հանգչում են լուռ գետնի վըրա, 
 +
Իսկ ինքն, ինչպես խոյ մի խըրոխտ՝ ճեմում է բյուր քաջերի մեջ։ 
 +
Նըրան բըրդոտ ու սևաստև խոյի հետ եմ համեմատում, 
 +
Որ ճեմում է ճերմակաստև ոչխարների հոտում ըստվար»։ 
 +
 +
Եվ Հեղինեն՝ չըքնաղ ծընունդն Արամազդի՝ պատասխանեց. 
 +
«Դա Ոդիսևսն է Լայերտյան բազմահընար և հանճարեղ, 
 +
{{տող|200}}Որ քարքարոտ Իթակեի ժողովըրդի ծոցում սընվեց, 
 +
Հրնարամիտ ամեն դեպքում և խելացի խորհըրդատու»։ 
 +
 +
Եվ Անտենորը խոհական նըրան այսպես պատասխանեց. 
 +
«Օ կին, իրոք, ճիշտ ասացիր, զի Ոդիսևսն աստվածային, 
 +
Երբ քեզ համար Մենելավի հետ միասին բանբեր եկավ, 
 +
Նըրանց սիրով ընդունեցի հյուր իմ տան մեջ ու պատվեցի. 
 +
Եվ ես այն օր նըրա բարքին ու հանճարին հասու եղա։ 
 +
Երբ միասին մըտնում էին տըրոյացոց ատյանը մեր, 
 +
Մենելավոսն իր ուսերով բարձրաձիգ էր Ոդիսևսից, 
 +
Բայց երբ երկուսն էլ նըստեցին, Ոդիսևսն էր շըքեղ ու ճոխ։ 
 +
{{տող|210}}Իսկ երբ հանդես էին գալիս ժողովի մեջ իրենց ճառով՝ 
 +
Մենելավոսն անբըռնազբոս՝ ջըրի պես էր հըռետորում. 
 +
Համառոտ էր խոսքը նըրա, բայց և հըստակ, հասկանալի, 
 +
Չէր ճոխաբան, ճոռոմախոս, և կըրտսեր էր իր տարիքով։ 
 +
Բայց Ոդիսևսը հանճարեղ, երբ ոտքի ելներ ծանրաբարո, 
 +
Հայացքն հողին էր սևեռում, աչքերը ցած խոնարհելով, 
 +
Եվ գավազանն առաջ ու ետ նա երբեք չէր տարուբերում, 
 +
Այլ բըռնում էր անշարժ, ամուր՝ տըխմարամիտ մարդու նըման, 
 +
Եվ թըվում էր անգաղափար ու ցասկոտ ոմն առերևույթ։ 
 +
Բայց երբ կըրծքից արձակեր նա իր առնական ձայնը հուժկու, 
 +
{{տող|220}}Եվ ձըմեռվան ձյունի նըման խոսքերն իր ճոխ և խորիմաստ՝ 
 +
Ուրիշ ոչ մի մահկանացու չէր մըրցակցի Ոդիսևսին, 
 +
Եվ նըրա դեմքն աստվածային էլ մեզ զարմանք չէր պատճառում»։ 
 +
 +
Եվ Այաքսին տեսնելով ծերն՝ հարցում արավ երրորդ անգամ. 
 +
«Իսկ ո՞վ է մյուս աքայեցին, այր քաջալանջ ու հաղթանդամ, 
 +
Որ իր գըլխով և ուսերով բարձր է բոլոր աքայանց մեջ»։ 
 +
Եվ Հեղինեն՝ վեհագույնը ողջ կանանց մեջ՝ պատասխանեց. 
 +
«Այաքսն է դա հաղթահասակ, աքայեցոց պատվարն ամուր,
 +
Իսկ այն մյուսը աստվածային Իդոմենեսն Է դյուցազուն, 
 +
Որի շուրջն են հավաքվել ողջ զորապետներն կըրետացոց։ 
 +
{{տող|230}}Մենելավոսն արիսական նըրան հյուր էր ընդունում մերթ 
 +
Մեր պալատում, երբ գալիս Էր Կրետեից իր հայրենի։ 
 +
Տեսնում եմ ես ահավասիկ և մյուս խայտակն աքայեցոց, 
 +
Որոնց ես լավ եմ ճանաչում, անուններով գիտեմ մեկ-մեկ. 
 +
Բայց չեմ կարող տեսնել, ափսոս, ժողովըրդոց զույգ պետերին՝ 
 +
Պոլիդևկսին բըռնամարտիկ և Կաստորին ձիահըմուտ— 
 +
Եղբայրներին իմ հարազատ, միևնույն մոր ծոցի պըտուղ։ 
 +
Մի՞թե սըրանց հետ միասին չեկան նըրանք Լակդեմոնից, 
 +
Թե՞ եկել են նըրանք իրենց անդընդահերձ նավատորմով 
 +
Ու հիմա չեն ուզում մըտնել պատերազմի քաջերի հետ 
 +
{{տող|240}}Վարանամիտ՝ իր ամոթից ու վարմունքից պարսավելի»։ 
 +
 +
Այսպես ասաց, սակայն նըրանք չէին եկել աքայանց հետ, 
 +
Մընում էին Լակդեմոնում՝ հայրենական երկրում իրենց։ 
 +
Նըվիրակներն այդ միջոցին բերում էին դաշինքն ուխտի՝ 
 +
Երկու հատ գառ և այծենի տիկով գինի զըվարթարար, 
 +
Իսկ Իդեոսն՝ անոթ փայլուն ու ոսկեձույլ ըմպանակներ, 
 +
Եվ մոտ գալով՝ ալևորին դիմեց իսկույն այս խոսքերով. 
 +
«Վեր կաց, որդիդ Լավդեմոնի, ձիամարզիկ տըրոյացոց 
 +
Եվ ամրաբարձ աքայեցոց ավագանին կանչում է քեզ, 
 +
Մասնակցելու հանդիսավոր դաշնադրության ու սուրբ զոհին։ 
 +
{{տող|250}}Ալեքսանդրոսն ու Արեսի սիրելագույն Մենելավոսն 
 +
Երկայնաբուն նիզակներով պետք է այնտեղ մենամարտեն, 
 +
Եվ նըրանցից այդ գուպարում ով որ հըզոր, հաղթող լինի՝ 
 +
Տիրե պիտի Հեղինեին ու գանձերին նըրա բոլոր։ 
 +
Իսկ մյուսներն իրարու հետ կընքելով դաշն ու հաշտություն՝ 
 +
Դառնան տրոյանք քաղաքն իրենց, իսկ ամրաբարձ աքայեցիք՝ 
 +
Արգոսն իրենց, ուր կան կիներ երկայնավարս ու գեղեցիկ»։ 
 +
 +
Այսպես ասաց, և ծերունին սոսկաց հրավերն այդ լըսելով, 
 +
Բայց յուրայնոց հըրամայեց կառքը լըծել անմիջապես։ 
 +
Եվ երբ արդեն կատարված էր այդ հըրամանն ալևորի, 
 +
{{տող|260}}Նըստեց Պրիամն իր կառքը ճոխ, Անտենորին իր հետն առած, 
 +
Քաշեց սանձերն ուժգընորեն, և ձիերը քառատըրոփ 
 +
Դարբասներից դուրս թըռչելով՝ արագ դեպի դաշտ սըլացան։ 
 +
 +
Եվ երբ հասան տըրոյացոց և աքայանց բանակներին, 
 +
Ցած իջնելով շըքեղ կառքից, արոտառատ գետնի վըրա, 
 +
Հայր ու որդի արագաքայլ դեպի ամբոխն առաջացան։ 
 +
Ոտքի ելավ անմիջապես Ագամեմնոն արանց արքան, 
 +
Եվ նըրա հետ ոտքի ելավ Ոդիսևսը բազմահանճար։ 
 +
Մունետիկներն այնուհետև բերին ուխտի զոհերն ընտիր 
 +
Եվ խառնելով խառնարանում գինին՝ նըրանք ջուր լըցրեցին 
 +
{{տող|270}}Արքաների ձեռքին, այնժամ Ատրիդեսը դանակն հանեց, 
 +
Որ շարունակ կախ էր անում իր մեծ սըրի պատյանի մոտ՝ 
 +
Կըտրեց մազերը գառների գըլուխներից, որոնք իսկույն 
 +
Բաժանվեցին տըրոյացոց և աքայանց ավագանուն, 
 +
Ապա բոլոր աստվածներին աղոթք արավ բազկատարած. 
 +
«Հա՛յր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ, 
 +
Դո՛ւ, Արեգակդ ամենատես, ամենազոր, և դո՛ւք, գետեր, 
 +
Եվ դու երկիր, որ ետ մահու գիտեք պատժել անագորույն 
 +
Երդըմնազանց դըրուժներին ու վատերին առհասարակ,— 
 +
Վըկա եղեք և պահեցեք մեր երդումներն անդըրժելի։ 
 +
{{տող|280}}Թե ըսպանի մենամարտում Պարիսը պերճ Մենելավին, 
 +
Նա՛ լինի տերն Հեղինեի և գանձերին նըրա բոլոր, 
 +
Եվ մենք ի տուն վերադառնանք ծովագընաց մեր նավերով. 
 +
Իսկ թե սպանի արիսական Մենելավոսն Ալեքսանդրին՝ 
 +
Տան տըրոյանք Հեղինեին և նըրա հետ գանձերն իր ողջ 
 +
Ու վըճարեն արգիացոց տույժն ու տուգանքն ըստ օրինի, 
 +
Որ հուշ մընա դարե ի դար և այդ մասին հիշեն հավետ։ 
 +
Իսկ Պարիսի մահից հետո, եթե Պրիամն ու իր որդիք 
 +
Չըկամենան տուգանքը տալ, ի՛նքըս այնժամ, Ատրիդ արքաս, 
 +
Պիտի մընամ այստեղ այնքան, շարունակեմ պատերազմել, 
 +
{{տող|290}}Մինչև հասնեմ նըպատակիս, և այս կըռվի վախճանը գա»։ 
 +
 +
Ասաց, մորթեց գառները նա անգորույն իր պըղընձով 
 +
Ու ցած դըրեց, որոնք անշունչ ցընցվում էին գետնին ընկած, 
 +
Զի սուր պըղինձն անագորույն ջըլատել էր նըրանց ոգին։ 
 +
Ապա նըրանք լի սափորից բաժակներով գինին առած՝ 
 +
Ձոն ձոնեցին հավերժական աստվածներին աղաչելով. 
 +
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան այս էր ասում. 
 +
«Մե՛ծդ Արամազդ ամենափառ և մյուս անմահ դուք աստվածներ, 
 +
Ով որ դըրժի նախ և առաջ դաշինքն այս մեր և ուխտը սուրբ, 
 +
Դըրուժանի ուղեղը թող գետին թափվի այս գինու պես 
 +
{{տող|300}}Եվ կընոջ հետ ու զավակաց՝ ուրիշները պառկեն թող որ»։ 
 +
 +
Այսպես ասին, Զևսը սակայն չանսաց նըրանց աղերսանքին. 
 +
Իսկ Պրիամոսն այն ժամանակ վեր կենալով այսպես ասաց. 
 +
«Ինձ լըսեցեք, ո՛վ իշխաններ, տըրոյացիք և աքայանք, 
 +
Մի՛ նեղանաք, թե ես նորից դեպի քաղաք վերադառնամ, 
 +
Զի չեմ կարող ականատես լինել որդու իմ սիրասուն 
 +
Եվ Արեսի սիրելագույն Մենելավի մենամարտին։ 
 +
Ինքն Արամազդն ու մյուս անմահ աստվածները գիտեն միայն, 
 +
Թե երկուսից ում է պահված ճակատագրից մահ ու վախճան»։ 
 +
 +
Այսպես ասաց Պրիամը ծեր և Անտենոր<ref>Անտենորը Պրիամոսի ընկերն է, ոչ թե որդին։</ref> իր որդու հետ 
 +
{{տող|310}}Կառք նըստելով, գառներն առած, սանձերը ետ քաշեց ուժգին, 
 +
Ու վերըստին հայր ու որդին վերադարձան դեպի Տրոյա։ 
 +
 +
Այն ժամանակ Հեկտորը քաջ և Ոդիսևսն աստվածային 
 +
Կըռվի դաշտը չափեցին նախ, ապա պըղնձյա սաղավարտում 
 +
Երկու վիճակ գըցած՝ երկար խառնում էին, թե երկուսից 
 +
Ո՛րը առաջ պըղրնձակուռ աշտեն պիտի իր արձակեր. 
 +
Մինչ ժողովուրդը ձեռնամբարձ աղոթում էր աստվածներին, 
 +
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան ա՛յս էր ասում. 
 +
«Հայր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ, 
 +
Այս երկուսից որը երկու ժողովուրդներն իրար խառնեց, 
 +
{{տող|320}}Այնպես արա, որ նա սատկի ու դըժոխքի բաժին դառնա, 
 +
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք սիրո ուխտ ու դաշինք»։ 
 +
 +
Այս էր ասում ամեն մի մարդ, մինչդեռ Հեկտորն աչքը ետև՝ 
 +
Վիճակներն էր շարժում երկու, ու դուրս եկավ՝ նախ՝ Պարիսին։ 
 +
Այն ժամանակ բոլորն իսկույն ուղիղ շարքով նըստոտեցին 
 +
Յուրաքանչյուրն իր ձիու մոտ և ուր զենքերն էին իրենց— 
 +
Եվ գեղածամ Հեղինեի այրը՝ Պարիսն աստվածային 
 +
Ըսկըսեց իր զենքերն հագնել օրհասական մարտի համար։ 
 +
Նախ և առաջ սըրունքները պատեց նա պիրկ սըռնապանով, 
 +
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ. 
 +
{{տող|330}}Հագավ զըրահ լանջապանակն իր Լիկայոն հարազատի, 
 +
Ապա կախեց ուսընդանութ պըղընձյա սուրն արծաթագամ. 
 +
Այնուհետև առավ վահանը հաստաբեստ ու մեծահաղթ, 
 +
Գըլխին դըրեց գեղապատշաճ կուռ սաղավարտ ճարտարագործ, 
 +
Որի ցըցունքն ահեղորեն ճոճվում էր վեհ ու բարձրադիր, 
 +
Ու ձեռքն առավ իրեն հարմար երկայնաբուն նիզակ մի հաղթ։ 
 +
Իր զենքերն էր հագնում նաև Մենելավոսն արիսական։ 
 +
 +
Երկու կողմից պատրաստ այսպես, զինավառված վերից ի վար՝ 
 +
Դեպ ասպարեզ առաջացան՝ մեկ֊մյուսին խեթ նայելով, 
 +
Եվ սոսկացին նըրանց ի տես տըրոյացիք և աքայանք։ 
 +
{{տող|340}}Մոտենալով նըրանք միմյանց, լի մոլեգին ատելությամբ 
 +
Ճոճում էին երկայնաբուն նիզակները իրարու դեմ։ 
 +
Առաջինը Պարիսն ուժգին երկայնաստվեր տեգն իր նետեց 
 +
Ու շեշտ զարկեց բոլորաձև մեծ վահանին Ատրիդեսի, 
 +
Բայց չըկոտրեց պըղինձը կուռ, ու տեգի սուր սայրը ծալվեց 
 +
Հաստ ասպարին զարնըվելով. Մենելավոսն այն ժամանակ 
 +
Վըրա պըրծավ իր պըղընձով, աղոթելով Արամազդին. 
 +
«Տե՛ր Արամազդ, տուր որ հանեմ վըրեժըս ինձ դավադրողից, 
 +
Ալեքսանդրից աստվածատիպ, և իմ ձեռքով հաղթիր նրան, 
 +
Որ մեզանից հետո ծընվող ամեն մի ոք այսուհետև 
 +
{{տող|350}}Սոսկա չարով հատուցելու օտարասեր հյուրընկալին»։ 
 +
 +
Այսպես ասաց և ճոճելով՝ գըցեց նա իր նիզակն երկար, 
 +
Զարկեց Պարիս Պրիամյանի բոլորաձև մեծ վահանին. 
 +
Տեգը թափով ասպարն անցավ ու մըխըրճվեց լանջապանում, 
 +
Ու բըզկըտեց աշտեն նըրա թույլ կողքի մոտ շապիկը նուրբ. 
 +
Ցած կըռացավ Պարիսն ընդփույթ և ազատվեց սև օրհասից։ 
 +
Արծաթագամ սուրն իր քաշած՝ Մենելավոսն վըրա հասավ 
 +
Ու հարվածեց ախոյանի սաղավարտի գարգմանակին, 
 +
Բայց թուրն ընկավ նըրա ձեռքից եղած երեք թե չորս կըտոր։ 
 +
Վայեց Ատրիդ Մենելավոսն աչքերն ուղղած երկինքն ի վեր. 
 +
{{տող|360}}«Հա՛յր Արամազդ, չըկա քան քեզ անագորույն ուրիշ աստված, 
 +
Հույս ունեի ոխըս հանել վատաբարո Ալեքսանդրից, 
 +
Սակայն ահա՛ սուրըս ջախջախ փըշըրվեց իմ ձեռքերի մեջ, 
 +
Եվ վըրիպեց զարկը բազկիս, զո՜ւր սըլացավ տեգըս սուրսայր»։ 
 +
 +
Ասաց, հասավ, բըռնեց նըրա ձիաձարե սաղավարտից 
 +
Ու քաշ տըվեց Ալեքսանդրին դեպի բանակն աքայեցոց։ 
 +
Ասեղնագործ փոկը ամուր, որ կըզակի տակից կապված 
 +
Սաղավարտն էր պահպանում պինդ՝ Պարիսի պերճ գըլխի վըրա՝ 
 +
Պարանոցը պըրկամ էր ձիգ. կըխեղդըվեր նա անկասկած, 
 +
Եվ Մենելավն անտարակույս կըժառանգեր փառք ու պարծանք, 
 +
{{տող|370}}Եթե Աստղիկն՝ Արամազդի դըստրիկը այդ չընըկատեր 
 +
Ու չըկըտրեր փոկն արջառի՝ ազատելով Ալեքսանդրին։ 
 +
Ատրիդեսի ձեռքում մընաց լոկ սաղավարտը Պարիսի, 
 +
Եվ Մենելավն այն ճոճելով՝ նետեց թափով աքայեցոց. 
 +
Յուրայիններն այն վերցըրին և նա նորից վըրա վազեց 
 +
Պըղընձաձույլ իր գեղարդով ըսպանելու ախոյանին։ 
 +
Բայց այդ պահին վըրա հասավ իսկույն Աստղիկ աստվածուհին 
 +
Ու Պարիսին ամպով պատած հափըշտակեց մարտադաշտից 
 +
Ու դեպ քաղաք՝ բուրումնավետ առագաստը տարավ նըրան, 
 +
Ապա փութաց Պարիսի մոտ կանչել չըքնաղ Հեղինեին, 
 +
{{տող|380}}Որին գըտավ աշտարակում նաժիշտներով շըրջապատված։ 
 +
Աստղիկն ըզգույշ ցընցեց ձեռքով նըրա շըղարշն անուշաբույր 
 +
Ասվիագործ երկարակյաց այն պառավի դեմքը առած, 
 +
Որ տարիներ առաջ, երբ դեռ Լակդեմոնում էր Հեղինեն, 
 +
Նուրբ ասվի էր գործում նըրան, և որին նա շատ էր սիրում։ 
 +
Աստվածուհին այդ պառավի դեմքն առնելով՝ այսպես ասաց. 
 +
«Եկ, Հեղինե, պալատ գընանք, Պարիսը քեզ տուն է կանչում, 
 +
Շընորհաշուք գեղեցկությամբ իր գահույքի վըրա նըստած, 
 +
Զուգված այնպես, որ չես ասի, թե կըռվից է վերադառնում, 
 +
Այլ, ասես թե պատրաստվել է՝ մի տեղ պարի պիտի գընա, 
 +
{{տող|390}}Կամ թե պարից ուրախ-զըվարթ հենց նոր է տուն վերադարձել»։ 
 +
Այսպես ասաց և կըրծքի տակ սիրտը շարժեց Հեղինեի, 
 +
Որ տեսնելով հըրաշագեղ ձյուն-պարանոցն աստվածուհու, 
 +
Լուսապայծառ աչքերն անուշ ու ցանկալի լանջքը շըքեղ՝ 
 +
Ըսքանչացավ և անունը տալով՝ այսպես ասաց նըրան. 
 +
«Ա՛խ, դիցուհի, ինչո՞ւ ես դու աշխատում ինձ խաբել դարձյալ. 
 +
Մի՞թե դու ինձ է՛լ ավելի հեռո՛ւ-հեռո՜ւ պիտի վանես, 
 +
Բարեբընակ դեպ Փըռյուգիա կամ Մեոնիա հանգըստավետ, 
 +
Ուր կա նույնպես քեզնից սիրված, հովանավոր ուրիշ մի մարդ։ 
 +
Քանզի հիմա Մենելավոսն հաղթել է քաջ Ալեքսանդրին 
 +
{{տող|400}}Եվ ուզում է ինձ՝ ատելուս առնել դարձյալ ու տուն տանել, 
 +
Նըրա՞ համար դու եկել ես նյութելու նոր մի նենգություն։ 
 +
Դո՛ւ նըրա մոտ գընա նըստիր, թողած ճամփան աստվածների 
 +
Եվ այլևս քո ոտքերով Ոլիմպոս մի՛ վերադառնա, 
 +
Այլ նըրա մոտ լաց ու ողբա և հընազանդ եղիր այնքան, 
 +
Մինչև քեզ կին առնի իրեն կամ աղախին՝ իր տան համար։ 
 +
Իսկ ես այնտեղ էլ չեմ դառնա անկողինն իր հարդարելու 
 +
Եվ դառնալու ծաղր ու ծանակ տըրոյացի կանանց համար։ 
 +
Թո՛ղ ինձ ուստի և հեռացիր, քանզի սիրտըս ցաված է խիստ»։ 
 +
 +
Աստվածուհին հույժ բարկությամբ նըրան այսպես պատասխանեց. 
 +
{{տող|410}}«Մի՛ գըրգըռիր ինձ, եղկելի, գուցե վըրադ բարկանալով՝ 
 +
Ատեմ ես քեզ այնքան, որքան մինչև, հիմա սիրել եմ քեզ, 
 +
Եվ երկուստեք՝ տըրոյացոց և աքայանց միջև, անհաշտ 
 +
Նյութեմ դըժնյա վըրեժ ու ոխ, և դու դաժան մահով կորչես»։ 
 +
 +
Այսպես ասաց, և Հեղինեն՝ զարմը Զևսի, ահաբեկված 
 +
Ելավ գընաց գաղտագողի, ներկաների աչքից անտես, 
 +
Քողածածուկ իր շըղարշով, հետևելով աստվածուհուն։ 
 +
Եվ երբ հասան շըքեղաշուք պալատը պերճ Ալեքսանդրի, 
 +
Աղախինները գընացին իրենց գործով ըզբաղվելու, 
 +
Իսկ Հեղինեն ամենագեղ դեպ առագաստն առաջացավ, 
 +
{{տող|420}}Որտեղ Աստղիկ աստվածուհին աթոռ դըրեց Պարիսի դեմ 
 +
Հեղինեի՝ վահանադրոշ Արամազդի դըստեր համար, 
 +
Ու նըստելով նա խըստադեմ հանդիմանեց իր ամուսնուն. 
 +
«Մենամարտի՞ց ես գալիս դու, ա՜հ, երանի թե մեռնեիր 
 +
Քաջի ձեռքով, որ իմ նախկին ամուսինն է արիասիրտ. 
 +
Դու պարծենում էիր առաջ, թե քո բազկով և նիզակով 
 +
Գերազանցում ես Արեսի սիրելագույն Մենելավին. 
 +
Թե քաջ ես դու, գընա ձայն տուր Մենելավին խարտիշահեր 
 +
Եվ դուրս արի դու նըրա դեմ մենամարտի երկրորդ անգամ. 
 +
Բայց ո՛չ, խորհուրդ չեմ տա ես քեզ մենամարտել հանդգնաբար 
 +
{{տող|430}}Դյուցազնական ու քաջատեգ Մենելավոս Ատրիդի հետ, 
 +
Որպեսզի մի գուցե հանկարծ նըրա տեգին դառնաս դու կեր»։ 
 +
 +
Հըրաշագեղ Հեղինեին Պարիսն այսպես պատասխանեց. 
 +
«Մի՛ խոցոտիր սիրտըս դու, կին, ինձ դառնապես այպանելով, 
 +
Թե օգնությամբ Աթենասի Մենելավն ինձ հաղթեց այսօր, 
 +
Մի այլ անգամ ես կը հաղթեմ Մենելավոս արիսյանին, 
 +
Որովհետև մենք էլ ունենք մեզ օգնական, մոտ աստվածներ։ 
 +
Իսկ այժմ, արի, ամուսնական բուռըն սիրով պառկենք մեկտեղ, 
 +
Զի այսպիսի այրող տարփանք չեմ ըզգացել երբևիցե, 
 +
Ոչ մինչև իսկ առաջին հեղ, երբ հեշտավետ Սպարտայից 
 +
{{տող|440}}Հափըշտակած քեզ հապըշտապ փախչում էի իմ նավերով, 
 +
Ու Կրանայե կղզում քեզ հետ մահիճ մըտա հեշտագըրգիռ 
 +
Ինչպես հիմա, որ վառվում եմ քեզ մըտնելու հուր ցանկությամբ»։ 
 +
Ասաց, գընաց դեպ անկողին Հեղինեի ձեռքից բըռնած, 
 +
Ու պառկեցին քանդակածո անկողնու մեջ հանգըստավետ։ 
 +
 +
Իսկ Ատրիդեսն ամբոխի մեջ վազվըզում էր գազանաբար 
 +
Ու Պարիսին էր որոնում, ամենուրեք աչք ածելով, 
 +
Սակայն ոչ ոք տըրոյացի ու դաշնակից զինվորներից 
 +
Չըկարեցան ցույց տալ նըրան անհետացած ախոյանին։ 
 +
Չէր թաքցընի ոչ ոք, եթե Ալեքսանդրին տեսած լիներ, 
 +
{{տող|450}}Զի բոլորի համար Պարիսն ատելի էր մահվան նըման։ 
 +
Այն ժամանակ այսպես խոսեց Ագամեմնոն արանց արքան, 
 +
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք և սատարներ, 
 +
Հայտնի է, որ հաղթությունը Մենելավին է արիսյան, 
 +
Ուստի այստեղ բերեք իսկույն Հեղինեին իր գանձերով, 
 +
Եվ տուգանքը, տըրոյացիք, վըճարեցեք ըստ պայմանի, 
 +
Որ այս մասին դարե ի դար սերունդները հիշեն ընդմիշտ»։ 
 +
 +
Այսպես ասաց, և գովեցին նըրան բոլոր աքայեցիք։ 
 +
</poem>
 +
 +
== Երգ չորրորդ։ Ուխտադրժություն. Ագամեմնոնը զորահանդես է անում ==
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ոսկե հատակ սըրահներում, Արամազդի շուրջը բազմած
 +
Ժողով էին անում բոլոր աստվածները երկնաբընակ,
 +
Եվ վեհանուշ Հեբեն նըրանց ոսկեքանդակ բաժակներով
 +
Մատըռվակում էր հոտընկայս աստվածեղեն քաղցր ըմպելին։
 +
Խըմում էին նըրանք կարգով ու նայում վար՝ դեպի Տրոյա,
 +
Երբ Զրվանյանր Հերային զայրացնելու նըպատակով՝
 +
Նըրան խայթող այս գըրգըռիչ առակավոր խոսքերն ասաց.
 +
«Մենելավոսն անի երկու դիցուհիներ իրեն պաշտպան—
 +
Մեկը Հերան արգիացի, մյուսն Աթենաս Պահպանապետն,
 +
{{տող|10}}Սակայն մի կողմ քաշված նըրանք, զվարճանում են նայելով,
 +
Այնինչ Աստղիկն իր Պարիսից չի հեռանում բոլորովին
 +
Եվ նըրանից վանում է միշտ մահվան օրհասն աղետավոր.
 +
Փոքր-ինչ առաջ փըրկեց նըրան, երբ գըրեթե կորած էր նա։
 +
Բայց հաղթությունն արիսական Մենելավինն է անկասկած,
 +
Իսկ մենք խորհուրդ անենք հիմա, թե գործն ինչպե՞ս պիտի շուռ տանք.
 +
Անագորույն ճակատամարտ ու պատերա՞զմ պիտ հըրահրենք
 +
Մենք այդ երկու կողմերի մեջ, թե՞ արծարծենք սեր հաշտարար։
 +
Եթե սա է փափագելին և բոլորին սըրտահաճո,
 +
Պրիամոսի բարեբընակ քաղաքը թող մընա կանգուն,
 +
{{տող|20}}Եվ Մենելավն առնի տանի արգիուհի Հեղինեին»։
 +
 +
Ասաց, Հերան և Աթենասն երկուսը մեկ մըռմըռացին,
 +
Նըստած մեկտեղ տըրոյացոց դեմ չարիքներ որոճալով։
 +
Արամազդի դեմ սըրտմըտած Աթենասը ձայն չըհանեց,
 +
Մինչ ամեհի մի բարկություն ցունց էր հանում նըրա հոգին.
 +
Սակայն Հերան չըկարեցավ իր զայրույթը սանձահարել,
 +
Ու սիրտը սև մաղձով լեցուն այս խոսքերը դուրս պոռթըկաց.
 +
«Անագորո՛ւյն դու Զրվանյան, այդ ինչ խոսք էր, որ ասացիր,
 +
Ինչո՞ւ համար հոգնություններս առ ոչինչ ես համարում դու
 +
Ձիերս արյուն-քըրտինք մըտան, ինչպես և ես՝ ի պատուհաս
 +
{{տող|30}}Պրիամոսի և իր որդոց՝ զորք ու զինվոր հավաքելով։
 +
Արա՛, ինչպես ինքըդ գիտես, ինչպես որ քո սիրտն է ուզում,
 +
Մենք՝ մընացած աստվածներըս համաձայն ենք քո արածին»։
 +
Եվ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես ասաց ցասկոտ.
 +
«Ա՛յ անպիտան, քեզ ի՞նչ չարիք կամ ի՞նչ վընաս են պատճառում
 +
Պըրիամը ծեր և իր որդիք, որ անդադար ատելությամբ
 +
Ճըգնում ես դու հիմնահատակ քանդել Իլիոն քաղաքը շեն։
 +
Եվ մինչև որ դու Իլիոնի պարիսպներից ու դըռներից
 +
Ներս չըմըտնես, լափես ողջ-ողջ Պրիամոսին և իր որդոց
 +
Եվ մյուս բոլոր տըրոյացոց՝ ոխըդ պիտի չըհագենա։
 +
{{տող|40}}Արա՛, ինչպես կամենում ես, որ այս պայքարը մեր միջև
 +
Ավելի մեծ կըռվի առիթ չըտա հանկարծ ապագայում։
 +
Մի այլ բան էլ պետք է ասեմ, և այն դու լավ միտքըդ պահիր.
 +
Երբ որ իմ էլ սիրտը ուզի քանդել քաղաք մի քո սիրած
 +
Եվ կործանել հիմնահատակ՝ պիտ չարգելես զայրույթըս դու,
 +
Այլ թույլ տաս ինձ, ինչպես որ ես թույլ տըվի քեզ այդ ակամա,
 +
Զի այն բոլոր քաղաքներից, որոնց մեջ վառ արեգակի
 +
Եվ աստղազարդ երկընի տակ մահկանացու մարդն է ապրում,
 +
Իլիոնն է սուրբ՝ ամենաթանկն ու սիրելին սըրտիս համար<ref>Ոլիմպոսի աստվածներից յուրաքանչյուրն ուներ իր սիրելի քաղաքը (կամ քաղաքները), որը եւ նա հովանավորում էր: Իլիոնը Զեւսի սիրելի քաղաքն էր։</ref>,
 +
Եվ քաջատեգ Պրիամը ծեր և ժողովուրդը Պրիամի.
 +
{{տող|50}}Զի իմ սեղանն ամենևին զուրկ չէր մընում ո՛չ խորտիկիս.
 +
Ո՛չ նըվերից և ո՛չ ճարպից, ինչ պատիվ որ մեզ է վայել»։
 +
Եվ մեծարգո աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց.
 +
«Սըրտիս համար հույժ սիրելի երեք քաղաք կա մի-միայն—
 +
Արգոսը մեծ և Սպարտան և Միկենեն լայնափողոց։
 +
Զընջիր դըրանք, թե երբևէ դառնան սըրտին քո ատել՜ի.
 +
Չեմ արգելի, դեմ չեմ լինի, քանզի եթե չուզենամ էլ
 +
Ու թույլ չըտամ կործանելու՝ միևնույն է, օգուտ չունի,
 +
Բան չեմ շահում բոլորովին, զի սոսկալի զորեղ ես դու։
 +
Սակայն պետք չէ հօդըս ցընդեն հոգնություններն իմ բազմաջան,
 +
{{տող|60}}Զի ե՛ս էլ եմ աստվածուհի և քեզ հետ նույն զարմից սերած,
 +
Եվ Զրվանի կորովամիտ՝ երիցագույն ծնունդն եմ ես,
 +
Երկու կողմից՝ նախ ծագումով և ապա որ կինդ եմ կոչվում,
 +
Քո, որ իշխում ես համորեն անմահներին երկնաբնակ:
 +
Սակաձն արի զիջենք իրար ու տեղի տանք՝ դու ինձ ես քեզ
 +
Եվ թող բոլոր հավերժ անմահ աստվածները հետևեն մեզ։
 +
Արդ, փութապես և անհապաղ տո՛ւր հըրաման Աթենասրն,
 +
Որ գընա մարտն արյունահեղ՝ տըրոյացոց և աքայանց,
 +
Եվ թող ջանա այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
 +
Դըրժեն դաշինքն<ref>''դրժեն դաշինքն'' - Դաշինքը դրժելով, տրոյացիները դրանով իսկ դատապարտում էին Տրոյան անխուսափելի կործանման։</ref> ու հարվածեն խրոխտապանծ աքայեցոց»։
 +
 +
{{տող|70}}Այսպես ասաց, և դեմ չեղավ աստվածահայր Զևսը հըզոր,
 +
Որ դառնալով Աթենասին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Գընա՛ շուտով դեպի բանակն աքայեցոց ու տըրոյանց
 +
Եվ աշխատիր այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
 +
Դըրժեն դաշինքն ու հարվածեն խըրոխտապանծ աքայեցոց»։
 +
 +
Այս ասելով, բոցավառեց արդեն վառված Աթենասին,
 +
Որ շուտափույթ վար սըլացավ Ոլիմպոսի բարձունքներից
 +
Բոցաճաճանչ աստղի նըման, որ Զրվանյանը նըրբամիտ
 +
Ուղարկում է որպես նրշան նավորդներին ու բանակին.
 +
Եվ որից բյուր ու անհամար կայծակներ են թափվում կարմիր։
 +
{{տող|80}}Այդպես՝ Պալլաս Աթենասր վար սրլացավ դեպի երկիր
 +
Ու նըրանց մեջ արձանացավ. և ապշեցին նրանք ի տես—
 +
Աքայեցիք պըղընձազգեստ և քաջաձի տըրոյացիք,
 +
Եվ ամեն ոք հիազարհուր՝ իր րնկերոջն այս էր ասում.
 +
«Անշուշտ նորից արյունահեղ մեծ պատերազմ է պայթելու
 +
Եվ կամ գուցե սեր արծարծի Զևսը երկու կողմերի մեջ,
 +
Նա, որ մարդկանց կըռիվների մատակարարն է շարունակ»։
 +
 +
Այսպես էին ասում իրար աքայեցիք և տըրոյանք.
 +
Իսկ Աթենաս Պալլասն ահեղ՝ տըղամարդու կերպարանքով—
 +
Անտենորյան Լավոդոկի՝ մըտավ տըրոյանց բազմության մեշ
 +
{{տող|90}}Ու փընտրում էր ուշի–ուշով աստվածակերպ Պանդարոսին։
 +
Եվ նա գըտավ Լիկայոնի ուժեղ որդուն կանգնած այնտեղ,
 +
Շուրջը բոլոր վահանավոր մարդկանց գընդեր հաստաբազուկ,
 +
Որոնց իր հետ բերել էր նա հոսանքներից էսեպոսի։
 +
Մոտենալով նըրան Պալլասն այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Պիտի լըսե՞ս արդյոք դու ինձ, Լիկայոնի որդի՛դ արի,
 +
Սիրտ պիտ անե՞ս թռցընելու Մենելավին սրլաք մի սուր
 +
Եվ վաստակես տըրոյանց մեջ փառք ու պատիվ հերոսաբար,
 +
Եվ մանավանդ որ Պարիսից մեծ պարգևներ դու կըստանսա,
 +
Եթե տեսնի արիսական Մենելավոս Ատրիդեսին
 +
{{տող|100}}Պարտված նետով քո աղեղի և խարույկի վըրա ելած։
 +
Օ՛ն ուրեմըն, անմիջապես նըշան բըռնիր Մենելավին
 +
Եվ ուխտ արա լուսածընունդ Ապոլլոնին արծաթաղեղ
 +
Զոհել գառներ անդրանկածին, երբ որ Զելե վերադառնաս»։
 +
Այսպես ասաց աստվածուհին և այդ խենթին հըրապուրեց։
 +
Հանեց նա իր աղեղն իսկույն շինված քոշի կեռ կոտոշից,
 +
Որին զարկեց դարանամուտ, երբ նա ժայռից դուրս էր գալիս,
 +
Խոցեց սըրտից, ու փուլ եկավ նա ողջ մարմնով ժայռի վըրա,
 +
Կոտոշները կարծըր ու կեռ՝ տասնըվեց թիզ էին նըրա,
 +
Որոնք հըղկեց վարպետորեն մի անվանի եղջերագործ
 +
{{տող|110}}Ու հագցըրեց երկու ոսկյա օղեր նըրա սուր ծայրերին։—
 +
Արդ, եղջերյա աղեղն իր այդ լարեց՝ գետնին դեմ տրված նա,
 +
Իսկ ընկերներն վահանն իրենց րըռնել էին նըրա դիմաց,
 +
Որ մի գուցե քաջ աքայանք հարձակվեին նըրա վըրա,
 +
Նախքան որ նա կըխոցոտեր արիսական Մենելավին։
 +
Նա կապարճի խուփը բացեց ու հանեց նետ մի նորաթեք,
 +
Հաստատեց այն լարի վըրա և ուխտ արավ արծաթաղեղ
 +
Ապոլլոնին զոհաբերել պարարտ դառներ անդրանկածին.
 +
Երբ որ Զելե նըվիրական իր քաղաքը վերադառնա։
 +
Ապա քաշեց նա լարը պիրկ՝ նետակոթի հետ միասին
 +
{{տող|120}}Արջառաջիլն ու աղեղի երկաթը իր կըրծքին հըպեց,
 +
Եվ երբ քաշեց աղեղը հաղթ լայնալիճը շըրջանաձև՝
 +
Լարն ըշկահեց շառաչալից, լիճը ճայթեց ահագնաձայն
 +
Ու սայրասուր նետը թըռավ դեպի կանգնած ըսպայակույտ։
 +
 +
Բայց, Մենելա՛վ, չըմոռացան քեզ աստվածներն երջանկափառ,
 +
Եվ մանավանդ, ավարառու դուստրը հըզոր Արամազդի,
 +
Որ կանգնելով դեմըդ ընդփույթ՝ շեղեց սըլաքը դառնաթույն
 +
Եվ քո մարմնից հեռու վանեց, ինչպես մայրը սիրագորով,
 +
Որ քրշում է ճանճն երեսից անուշ քընով քընած մանկան։
 +
Այդպես և նա՛ նետը ուղղեց դեպի այնտեղ, ուր կամարի
 +
{{տող|130}}Ճարմանդներն են ոսկեճաճանչ և ուր զըրահն է կըրկնակի։
 +
Նետը դիպավ նըրա գոտուն և կամարից անցավ թափով,
 +
Ծակեց անցավ շանթի նըման և զըրահը զարմանարվեստ
 +
Ու տախտակը մարմնապաշտպան— պատ ու պատվար՝ նետերի դեմ—
 +
Եվ դյուցազնի Կողքը խըրված՝ մորթը քերծեց թեթևակի,
 +
Որի վերքից անմիջապես բըխեց արյուն բոսորագույն։
 +
 +
Ինչպես մեոնիդ կամ կարիացի մի կին փըղոսկրը ըսպիտակ
 +
Ներկում է վառ կարմիր գույնով, որ ձիերին շրուշակ լինի,
 +
Եվ պահվում է սենյակի մեջ ավարառու ասպետներից,
 +
Թագավորի համար նըվեր և ի մեծ շուք նըրա փառաց'
 +
{{տող|140}}Թե՛ իբրև զարդ ձիու համար և թե՛ պարծանք այն հեծնողին,—
 +
Մենելավո՛ս, այդպես նաև ազդրերը բո գեղապարույր
 +
Եվ սըրունքներդ մինչև չըքնաղ կրունկդ կարմիր ներկրվեցին։
 +
Ագամեմնոն արանց արքան սոսկաց արյունն այդ տեսնելով,
 +
Սոսկաց նաև նետահարված Մենելավոսն արիսական,
 +
Բայց տեսնելով, որ նետի ծայրն ու կարթը դուրս էին ընկած՝
 +
Սիրտն ու հոգին մրտան նորքից իր կըրծքից ներս, ու շունչ քաշեց։
 +
Այն ժամանակ Ատրիդ արքան Մենելավի ձեռքից բըռնած,
 +
Սիրտը սաստիկ ցավով լեցուն՝ աղաղակեց դառնակըսկիծ.
 +
«Մի՞թե, եղբայր իմ հարազատ, կընքեցի այս դաշինքը ես,
 +
{{տող|150}}Որպեսզի քեզ մեն ու մենակ կըռվի մըղեմ տըրոյանց դեմ,
 +
Որ նենգաբար նետահարեն, ոտնահարած ուխտ ու երդում։
 +
Սակայն իզուր պիտի չանցնեն երդումներն ու դաշինքը մեր,
 +
Ոչ էլ արյունը դառների— նըվերը մեր անապական
 +
Ու ձեռքերի հավատարիմ սեղմումները երկու կողմից.
 +
Զի թեպետև ոլիմպականն առայժմ նըրանց ոչինչ չարավ,
 +
Բայց կըպատժի ուշ կամ կանուխ, ու չարաչա՜ր տուժեն պիտի
 +
Նըրանք իրենց գըլուխներով՝ կանանց, որդոց հետ միասին։
 +
Հաստա՛տ գիտեմ, և նախապես վըկայում է սիրտըս արդեն,
 +
Կըգա օրը, կըկործանվի նըվիրական քաղաքն Իլիոն,
 +
{{տող|160}}Եվ սատակեն պիտի Պրիամն ու ժողովուրդն իր քաջազեն,
 +
Երբ Զրվանյանը բարձրագահ՝ Արամազդը արփիաբընակ
 +
Դըրժանքի դեմ այս զայրացած՝ ինքը անձամբ ցընցե պիտի
 +
Մառախլապատ ասպարն իր մեծ բոլորի դեմ առհավասար
 +
Գիտեմ, դըրուժն այս երբևէ նա անպատիժ չի թողնելու։
 +
Բայց դու սըրտիս դառըն կըսկիծ պիտի դառնաս, Մենելավե՛,
 +
Եթե մեռնես, ա՜հ, վաղաժամ և կընքես քո մահկանացուն,
 +
Եվ ես մենակ, մեծ կորուստով դեպի Արգոս վերադառնամ,
 +
Զի աքայանք պիտի ուզեն վերադառնալ անմիջապես
 +
Երկիրն իրենց հայրենական, և մենք թողնենք արգիուհի
 +
{{տող|170}}Հեղինեին՝ ի փառըս մեծ Պրիամոսին և տըրոյանց,
 +
Եվ ոսկորներդ, ավաղ, պիտի փրտեն այստեղ, Տըրոյայում,
 +
Որտեղ ընկար դու կարեվեր, և մընաց մեր գործն անկատար.
 +
Եվ ապա ոմն ամբարտավան ու սինլըքոր տըրոյացի
 +
Կոխկըրտելով գերեզմանքդ՝ գոչե պիտի գոռոզաբար.
 +
«Օ՜խ, թե այսպե՛ս առներ արքա Ագամեմնոնն ոխն ամենքից,
 +
Ինչպես որ այժմ այստեղ բերեց աքայեցոց բանակն իզուր
 +
Եվ ետ գընաց կորագըլուխ, ամոթապարտ ու ձեռնունայն,
 +
Կորավ դատարկ իր նավերով դեպի երկիրն իր հայրենի,
 +
Թողած այստեղ, օտար հողում Մենելավին ահեղագոռ»։—
 +
{{տող|180}}Այսպես պիտի ասի գոռոզ յուրաքանչյուր տըրոյացի,
 +
Թող որ բացվե՜ր երկիրն այնժամ ու կուլ տար ինձ իր անդընդում»։
 +
Սըրտապընդեց նըրան խարտյաշ Մենելավոսն այս խոսքերով.
 +
«Մի՛ վախենար և աքայանց զորքին նույնպես մի՛ վախեցնի,
 +
Զի նետը սուր՝ վըտանգավոր ու մահառիթ տեղ չըդիպավ.
 +
Պաշտպանեցին ինձ նըկարեն կամար-գոտին և ի ներքուստ
 +
Զըրահն ամուր, որ շինեցին պըղընձագործ վարպետ մարդիկ»։
 +
 +
Վըրա բերեց ուրախացած Ագամեմնոնն այդ լըսելիս.
 +
«Ո՜ւր էր, եթե այդպես լիներ, սիրելիդ իմ Մենելավոս,
 +
Արդ, ուրեմըն թող որ քըննի բըժիշկը քո վերքը և թող
 +
{{տող|190}}Դընի վըրան ըսպեղանի, որ սև ցավերդ հանգըստանան»։
 +
 +
Այս ասելով՝ կանչեց ձայնեղ Տալթիբիոս մունետիկին.
 +
«Գընա՛ իսկույն,— ասաց նըրան,— այստեղ կանչիր Մաքավոնին՝
 +
Ասկլեպիոս մեծահըմուտ բժշկապետի գիտակ որդուն,
 +
Թող գա տեսնի աքայանց պետ արիսական Մենելավին,
 +
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
 +
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։
 +
 +
Այսպես ասաց Ագամեմնոնն ու Տալթիբիոսը հը նազանդ
 +
Վազեց գընաց դեպի գունդը պըղընձազգեստ աքայեցոց,
 +
Որոնելով դյուցազըն վեհ Մաքավոնին, որին գըտավ
 +
{{տող|200}}Տրիկեից իր հետ բերած վահանավոր բազմության մեջ։
 +
Մաքավոնին մոտենալով՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Օ՛ն, Ասկլեպյան, արի գընանք, Ատրիդ արքան կանչում է քեզ,
 +
Որ գաս տեսնես աքայանց պետ արիսական Մենեյավին,
 +
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
 +
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։
 +
 +
Այսպես ասաց ու կըրծքի տակ սիրտը նըրա ցավով ցընցեց,
 +
Ու դուրս գալով՝ անցան արագ աքայեցոց մեծ բանակով.
 +
Եվ երբ հասան այնտեղ, ուր քաջ Մենելավոսն էր վիրավոր,
 +
Շըրջապատված իշխանների հոծ բազմությամբ, շուտ մոտտեցավ
 +
{{տող|210}}Եվ կամարի միջից նըրա դուրս քաշեց նետն անմիջապես,
 +
Որի բոլոր կարթերը կեո ետ քաշելիս կտրտվեցին։
 +
Քանդեց կարգով՝ գոտին, զըրահն ու կամարը ճարտարարվեստ,
 +
Ու տեսնելով վերքը քաջի, ուր դառնաթույն սըլաքն ընկավ,
 +
Քամեց վերքի արյունը նախ, ըսպեղանի դըրեց ապա,
 +
Որ Քիրոնը<ref>Քիրոնը կենտավրոս է, համարվում է դիցաբանական շատ հերոսների, այդ թվում է նաև Աքիլլեսի, ուսուցիչը, սովորեցնելով նրանց բժշկություն, երաժշտություն, մարմնամարզություն, որսորդականարվեստ և այլն։</ref> մի ժամանակ սովորեցրեց հորն իր՝ սիրով։
 +
Եվ մինչ նըրանք Մենելավին դարմանելով էին ըզբաղ՝
 +
Վահանավոր տըրոյացիք հարձակվեցին նըրանց վըրա.
 +
Եվ աքայանք զենքերն հագան՝ պատրաստվելով պատերազմի։
 +
Այնտեղ թըմրած չէիր տեսնի Ագամեմնոն դյուցազունին,
 +
{{տող|220}}Ոչ էլ վախկոտ ու սըրտաբեկ և դասալիք պատերազմից,
 +
Այլ ամեն ժամ ժիր ու պատրաստ՝ ռազմի համար փառապարգև։
 +
Բաց թողնելով պըղընձադրվագ կառքն ու ձիերը վրընջուն,
 +
Որոնց մի կողմ առած պահում էր ըսպասյակն հավատարիմ՝
 +
Եվրիմեդոնն— արի որդին Պիրեոսյան Պըտոլեմի,
 +
Որին հաճախ պատվիրում էր չըհեռանալ իրեն մոտից,
 +
Երբ բազմամբոխ իր գընդերին հրամայելուց հոգնում էր նա,—
 +
Վազվըզում էր ոտքով հիմա և մի գընդից մյուսն էր անցնում
 +
Եվ ձիավարժ աբայանցից ում որ տեսներ քաջակորով՝
 +
Մոտ գընալով անմիջապես քաջալերում էր կըտրիճին.
 +
{{տող|230}}«Արգիացի՛ք, մի թուլանաք ձեր կորովի քաջությունից
 +
Զի Արամազդ հայրը երբեք դորուժներին չէ զորավիգ,
 +
Նըրանք, որ նախ և առաջինն եղան դըրուժ իրենց երդման,
 +
Նըրանց փափուկ մարմինները անգղերն, անշուշտ, ուտեն պիտի,
 +
Եվ մենք պիտի նըրանց կանանց ու դեռատի մանուկներին
 +
Գերի տանենք մեր նավերով ու քաղաքը նըրանց քանդենք»։
 +
 +
Իսկ վատասիրտ ու վեհերոտ՝ պատերազմից փախչողներին
 +
Կըշտամբում էր նա զայրագին նախատալից այս խոսքերով.
 +
«Ողորմելխ արգիացիք, չե՞ք ամաչում, ինչո՞ւ այդպես
 +
Կանգնել եք դուք ապուշ կըտրած, անշարժ՝ նըման եղնորթների,
 +
{{տող|240}}Որոնք երբ որ հոգնում են մի լայնածավալ դաշտ անցնելուց
 +
Կանգ են առնում անուժ, անզոր, չուզենալով առաջ գընալ։
 +
Այդպես եք դուք, որ ապշահար կանգ եք առել ու չեք կըռվում։
 +
Ինչ է, միթե ըպասում եք, որ տըրոյանք գան ու հասնեն
 +
Մինչև ճերմակ ա՞փը ծովի, ուր կանգնել են նավերը մեր,
 +
Որպեսզի դուք այն ժամանակ տեսնեք արդյոք թե ձեզ վըրա
 +
Զրվանյանը ամպրոպադեզ տարածո՞ւմ է իր հովանին»։
 +
Այսպես ահա իշխանաբար անցնելով նա գընդից ի գունդ
 +
Ու վաշտից վաշտ՝ եկավ հասավ կըրետացոց ջոկատներին,
 +
Որոնք զինված կանգնած էին շուրջը դյուցազն Իդոմենի,
 +
{{տող|250}}Իդոմենի, որ նախամարտ գընդումն էր հանց հուժկու վարազ,
 +
Եվ Մերիոնն արիասիրտ հետին գունդն էր ոգևորում։
 +
Ուրախացավ նըրանց ի տես Ագամեմնոն արանց արքան
 +
Եվ այս շոյող խոսքերն ասաց Իդոմենես թագավորին.
 +
«Դանայանց մեջ ամենից շատ քեզ եմ հարգում, Իդոմենես,
 +
Թե՛ մարտի մեջ, թե՛ կոչունքում, երբ աքայանց ավագանին
 +
Խառնարանում խառնում է սև ընտիր գինին<ref>''խառնարանում խառնում էր սև ընտիր գինին'' — Հույները միշտ ջրով բացած գինի էին խմում։</ref> մեծահարկի,
 +
Որտեղ, մինչդեռ այլ վարսագեղ աքայեցիք առհասարակ
 +
Բաժինն իրենց կըմպեն չափով՝ քո բաժակը լեցուն է միշտ,
 +
Ինչպես և իմ, ամեն անգամ, երբ խըմելու փափագ ըզգանք։
 +
{{տող|260}}Բայց նայիր որ և ա՛յս անգամ դու խիզախես գուպարի մեջ,
 +
Ինչպես առաջ ես պարծեցել ու մարտընչել հերոսաբար»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց Իդոմենես կըրետացին.
 +
«Ագամեմնո՛ն, ես միշտ էլ քո զենընկերն եմ հավատարիմ.
 +
Խոստումըս ես կըկատարեմ, ինչպես որ քեզ խոսք եմ տըվել.
 +
Իսկ դու գընա մյո՛ւս վարսագեղ աքայեցոց հորդորելու,
 +
Որ մարտը մեր շուտ ըսկըսենք տըրոյանց դեմ երդմնազանց,
 +
Որոնց միայն այսուհետև մընում է մահ և կոտորած,
 +
Քանզի իրե՛նք նախ և առաջ դըրուժ եղան իրենց ուխտին»։
 +
Այսպես ասաց, և Ատրիդեսն առաջ անցավ զըվարթասիրտ,
 +
{{տող|270}}Տեսավ երկու Այաքսներին կազմ ու պատրաստ պատերազմի.
 +
Տանում էին նըրանք ամպրոպ մի հետևակ մարտիկների։
 +
Ամպի նըման, որ բըլուրի ծայրից հովիվն է նըշմարում,
 +
Երբ Զեփյուռի շընչով քըշված դեպի ծովն է սուրում արագ,
 +
Կուպրի պես սև՜ հերոսներից բերելով մեծ մըրրիկ իր հետ,
 +
Եվ հովիվը ահաբեկված քըշում է հոտն իր քարանձավ,—
 +
Այդպես՝ երկու Այաքսների հետ դեպի մարտ էին գընում
 +
Դյուցասընունդ կըտրիճճերի գումարտակներ ըսպառազեն։
 +
Այո. տեսնելով՝ ուրախացավ Ագամեմնոն արանց արքան
 +
Եվ դեպ նըրանք բարձըր ձայնով այս թևավոր խոսքերն ասաց.
 +
{{տող|280}}«Ո՛վ Այաքսներ, զորավարնե՛ր դուք ամրաբարձ աքայեցոց,
 +
Հրաման չունեմ տալու ես ձեզ, ոչ էլ հարկ կա հորդոր կարդալ,
 +
Զի դուք արդեն արիաբար հուր եք շընչում ձեր քաջերին։
 +
Ո՜ւր էր եթե, ո՛վ Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
 +
Որ բոլորն էլ իրենց կըրծքում այդպիսի սիրտ ունենային.
 +
Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն մեր ձեռքերով
 +
Կըքանդըվեր բոլորովին, կըկործանվեր հիմնահատակ»։
 +
 +
Այսպես, ասաց և թողնելով նըրանց՝ գընաց Նեստորի մոտ,
 +
Եվ քաջաձայն Պելյանց խոսնակ ալևորին գըտավ այնտեղ,
 +
Որ կարգի էր դընում իր զորքն ու հորդորում պատերազմի՝
 +
{{տող|290}}Պելագոնի, Քրոմիոսի, Ալաստորի և Հեմոնի,
 +
Եվ հուսկ ապա Բիաս հըզոր ազգապետի հետ միասին։
 +
Նեստորը նախ հեծելազորքն ու կառքերը կարգի դըրեց,
 +
Հետևակներն ապա անթիվ, որ գուպարին պատվար լինեն,
 +
Եվ նըրանց մեջ նա թուլամորթ տըկարներից լըցրեց բոլոր,
 +
Որ չուզողներն էլ ըստիպված պատերազմեն ակամայից։
 +
Եվ ուղղելով իր խոսքը նախ այրուձիին՝<ref>Հեծելազոր, այրուձի այստեղ կոչվում են այն ռազմիկները, որոնք պատերազմում են ձիեր լծած մարտակառքերով:</ref> նա պատվիրեց,
 +
Որ լավ զըսպեն ձիերն իրենց և ամբոխին չըխառնըվեն.
 +
«Հեծյալներից թող որ ոչ ոք իր քաջության վըրա վըստահ
 +
Չըխիզախի մեն ու մենակ տըրոյացոց դեմ ելնելու,
 +
{{տող|300}}Եվ ոչ էլ ետ ընկրկի թող, որ չըլըքի կըռվողներին։
 +
Իսկ ով որ իր կառքում նըստած հանդիպի մի ուրիշ կառքի,
 +
Դեպ թըշնամին թող երկարի երկայնաձիգ իր նիզակով,
 +
Հարմարագույն և ապահով միջոցն է սա կըռվելու մեջ,
 +
Մեր նախնիներն այսպես էին բանդում քաղաք ու պարիսպներ,
 +
Ունենալով իրենց կըրծքում ոգի ըզգոն ու սիրտ խոհեմ»։
 +
 +
Մարտերի մեջ քաջահըմուտ ծերն այսպես էր խըրատ տալիս։
 +
Այդ տեսնելով՝ Ատրիդն ուրախ այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Երանի՜ թե, ով ծերունի, ինչպես որ սիրտդ է կըրծքիդ մեջ,
 +
Ծունկերդ այդպես քեզ հետ գային և լիներ քո ուժն անդեդև.
 +
{{տող|310}}Բայց ծերությունն անագորույն մաշում է քեզ. ո՜ւր էր, եթե
 +
Ծերությանըղ ուրիշն առներ, և դառնայիր դու պարմանի»։
 +
 +
Նեստոր ասպետը Գերենյան նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ես էլ, Ատրիդ, կուզենայի լինել այնպես, ինչպես էի,
 +
Երբ խըլեցի կյանքը՝ պարթև Երևթալյոն դյուցազունի,
 +
Բայց աստվածներն ամեն լավ բան մեկտեղ՝ մարդու չեն պարգևում։
 +
Երիտասարդ էի այնժամ, իսկ այժըմ ծեր և դողդոջուն,
 +
Բայց այսպես էլ պիտի մընամ հեծելազոր բանակիս հետ
 +
Եվ տամ հորդոր ու խըրախույս, մեզ՝ ծերերիս պատիվ է դա.
 +
Իսկ քաջերն այս, որ ինձանից կըրտսերագույն են տարիքով,
 +
{{տող|320}}Նետ արձակեն թող քաջաբար վըսստահ իրենց բազկի վըրա»։
 +
Այպես ասաց, և Ատրիդես արքան առաջ անցավ ուրախ,
 +
Գըտավ որդուն Պետեոսի՝ Մենեսթեսին ձիամարդիկ,
 +
Որ կանգնել էր իր շուրջն առած պատերազմող աթենացոց։
 +
Այնտեղ, նըրա մոտ էր նույնպես Ոդիսևսը բազմահանճար,
 +
Փոքր-ինչ անդին կեփալենյաց գընդերն էին կանգնած անգործ,
 +
Որոնք դեռևս չէին մըտել ռազմի ահեղ եռուզեռում,
 +
Քանզի գընդերը ձիավարժ տըրոյացոց և աքայանց
 +
Նոր-նոր էին խրլորտում դեռ առաջ գալով այստեղ-այնտեղ.
 +
Եվ ըսպասում էին նըրանք, որ աքայան ուրիշ մի գունդ
 +
{{տող|330}}Տըրոյացոց վըրա վազի, ու նոր իրենք մարտն ըսկըսեն։
 +
Այդ տեսնելով հանդիմանեց Ագամեմնոն արանց արքան,
 +
Ու զայրացած, խըրոխտաձայն այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Ով դու որդիդ Պետեոսյան, դլուցազասընունդ թագավորի,
 +
Եվ դու, խարդախ ու խորամանկ, չարահընար, նենգ Ոդիսևս,
 +
Ինչո՞ւ եք դուք կանգնել հեռու և ըսպասում ուրիշներին,
 +
Դուք, որ բոլոր քաջերի մեջ նախահարձակ պիտ լինեիք
 +
Եվ դիմագրավ խիզախեիք, վառելով մարտ հըրաբորբոք։
 +
Դուք իմ կողմից առաջինն եք կանչըվում միշտ խըրախճանքի,
 +
Երբ պատրաստեն աքայեցիք կոչունք իրենց ավագանուն։
 +
{{տող|340}}Սիրում եք դուք խընջույքներում համով-հոտով խորովածներ,
 +
Անուշ գինին, որ խըմում եք, ինչքան որ ձեր սիրտր ցանկա,
 +
Մինչդեռ հիմա դուք հաճույքով կըդիտեիք, եթե տաս գունդ
 +
Ձեզ կանխելով՝ մարտ մոգեին իրենց անգութ երկաթներով»։
 +
 +
Խեթ նայելով նըրա վըրա՝ Ոդիսն այսպես պատասխանեց.
 +
«Ատամներիդ միջից, Ատրխդ, այդ ինչպիսի՞ խոսք էր թըռափ
 +
Ինչպե՞ս ես դու ծույլ ասում մեզ ու վեհերոտ պատերազմում։
 +
Երբ որ վառենք տըրոյանց դեմ բարկ ու բորբոք ճակատամարտ,
 +
Այն ժամանակ պիտի տեսնես, եթե տեսնել դու կամենաս,
 +
Տելեմաքի<ref>Տելեմաքը Ոդիսևսի եւ Պենելոպեի որդին է։</ref> սիրուն հորը ձիամարդիկ տըրոյացոց
 +
{{տող|350}}Առաջամարտ գրնդերի մեջ՝ քաջերի հետ մաքառելիս։
 +
Իսկ դու, արքա, այդ նախատինքն իզուր ես մեզ տալիս հիմա»։
 +
Ոդիսևսի այդ զայրույթից զըղջաց արքա Ագամեմնոնն
 +
Ու ժըպտերես, լեզուն փոխած՝ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Որդխդ մեծանձըն Լայերտի, դու, Ոդիսևս բազմանը նար,
 +
Ես քեզ սըրտանց չեմ կըշտամբում֊ ու հըրաման չունեմ տալու,
 +
Քանզի գիտեմ, որ քո կըրծքում լավ խորհուրդներ ունես պահած,
 +
Ու խորհում ես խոհեմաբար նույնը, ինչ որ ես եմ խորհում։
 +
Գընա հիմա, և եթե քեզ ես վըշտացրի իմ խոսքերով,
 +
Մենք կըքավենք հետո, և դիք թող որ ջընջեն հուշն այդ իսպառ»։
 +
 +
{{տող|360}}Այսպես ասաց և թողնելով նըրանց գընաց ուրիշներին,
 +
Եվ Տիդեսի որդուն գըտավ՝ Դիոմեդեսին մեծահոգի,
 +
Որ կանգնել էր շըքեղորեն լըծված կառքում իր փառահեղ
 +
Սեթենելի հետ միասին՝ Կապանեսի շրքեղ Որդու։
 +
Ագամեմնոն արանց արքան մոտենալով Դիոմեդին՝
 +
Հանդիմանեց հույժ բարկացած նըրան խայթող այս խոսքերով.
 +
«Վա՜յ ինձ, որդիդ արիասիրտ ու ձիավարժ քաջ Տիդեսի,
 +
Ինչո՞ւ ես դու այդպես վախով նայում քո դեմ ռազմադաշտին։
 +
Այդպիսի վախ ու զարհուրանք չէր ճանաչում հայրըդ երբեք,
 +
Այլ քաջերի գըլուխն անցած մաքառում էր թըշնամու դեմ։
 +
{{տող|370}}Ես չեմ եղել, դըժբախտաբար, ներկա նըրա կըռիվներին,
 +
Բայց տեսնողներն ասում են, թե քաջագույնն էր նա բոլորից։
 +
Պատմում են, որ առանց կբռվի մրտավ Միկենք նա իբրև հյուր,
 +
Հետը դյուցազն Պոլինիկեն, որ ժողովի զորքեր բազում
 +
Եվ մարտընչի նըվիրական պարիսպների դեմ Թեբեի.
 +
Խընդրում էին, որ տան իրենց երևելի դաշնակիցներ։
 +
Եվ համաձայն եղան նըրանք տալ այդպիսիք, Զևսը, սակայն,
 +
Փոխեց նըրանց միտքը մեկեն չարագուշակ նրշաններոփ
 +
Թողին նըրանք և գընացին, ու շատ երկար ճամփա անցան,
 +
Մինչ Ասոպոս եկան հասան կընյունաբեր և խոտավետ։
 +
{{տող|380}}Այնտեղ քո հորն աքայեցիք պատգամավոր ուղարկեցին,
 +
Եվ Տիդեսը գընաց գըտավ կադմեացոց որդիներին
 +
Ահեղազոր Էտեոկլի տանը նըստած խըրախճանքի։
 +
Թեև մենակ և անծանոթ՝ կադմեացոց<ref>Կադմեացիները թեբեացիներն են։</ref> մեջ բազմաթիվ
 +
Չըվախեցավ քո հայրը քաջ, նույնիսկ կըռվի հըրավիրեց
 +
Եվ բոլորին մենամարտում հաղթում էր նա հաջողությամբ։
 +
Այսպես՝ նըրան Աթենասը պաշտպան էր և հովանավոր.
 +
Բայց ձիավարժ կադմեացիք հույժ բարկացած նըրա վըրա՝
 +
Ետ դառնալիս դարանակալ պարմանիներ դըրին հիսուն,
 +
Որոնք երկու պետ ունեին— Պոլիփոնդեսն Ավտոփենյան
 +
{{տող|390}}Եվ էմոնյան Մեոնը քաջ՝ նըման անմահ առավածների,—
 +
Սակայն նըրանց էլ սև օրհաս ուղարկեց քաջ Տիդեսն անահ,
 +
Ըսպանելով բոլոր նըրանց. թողեց նա մեկ հոգի միայն,
 +
Լոկ Մեոնին, որ տուն դառնա առավածների նըշաններով։
 +
Էտոլացի Տիդեսն այսպես մարդ էր անվախ, իսկ իր որդին
 +
Կըռվում վախկոտ ու վատասիրտ և խոսքի մեջ միայն ճարտար»։
 +
Ասաց, սակայն ձայն չըհանեց Դիոմեդեսն արիասիրտ,
 +
Ակնածելով պատկառելի Ագամեմնոն թագավորից։
 +
Իսկ փառահեղ Սթենելոսն այսպե՛ս նըրան պատասխանեց.
 +
«Սուտ մի՛ խոսիր, ո՜վ Ատրիդես, դու որ գիտես արդար խոսել,
 +
{{տող|400}}Մենք կըպանծանք մեր հայրերից շատ ավելի լավը լինել։
 +
Մենք էլ առանք, և ավելի՛ սակավաթիվ զինվորներով,
 +
Յոթնադըռնյան Թեբեն և իր պարիսպները արիսական,
 +
Առավածների նըշաններով և օգնությամբ Արամազդի.
 +
Մինչդեռ նըրանք ողջ զոհվեցին իրենց անմիտ մոլորությամբ։
 +
Արդ, մի՛ դընի նույն պատվի մեջ որդիներին և հայրերին»։
 +
 +
Դիոմեդեսն իր ընկերոջ նայելով սուր, այսպես ասաց.
 +
«Է՜, սիրելիս, տեղըդ նըստիր և ականջ դիր իմ խոսքերին։
 +
Ես չեմ նեղվում Ագամեմնոն ազգապետի կըշտամբանքից,
 +
Որ կըռվի է խըրախուսում ըսպառազեն աքայեցոց,
 +
{{տող|400}}Զի փառքն իրենն է լինելու, աքայեցիք եթե հաղթեն,
 +
Հալածելով տըրոյացոց և գըրավեն Իլիոնը սուրբ.
 +
Իսկ սոսկալի ցավ կըլինի, թե հաղթըվեն աքայեցիբ։
 +
Բայց դու արի, որ ցույց տանք մենք մեր քաջությունն արիսական»։
 +
Ասաց և իր զեն ու զարդով կառքից գետին ցատկեց արագ,
 +
Եվ նըրա լայն կըրծքի վըրա շաչեց պըղինձ ահեղորեն,
 +
Վախ ազդելով մինչև անգամ ամենաքաջ, անահ մարդուն։
 +
 +
Ինչպես հողմից քըշված հուժկու ալիքները լեռնանըման,
 +
Որ ծովափին են զարնըվում ահեղագոչ մըռընչյունով,
 +
Դիզվում են նախ ծովի վըրա, ապա խուժում մեծամըռունչ
 +
{{տող|420}}Դեպի ցամաք ու բարձրանում ծովափընյա ժայռերն ի վեր
 +
Ու գահավեժ ժայռերն ի վար ժայթքում են հորդ աղի փըրփուր,—
 +
Դանայեցոց գընդերն այդպես կարգով շարված իրար ետև
 +
Խըրոխտապանծ ու խուռներամ գընում էին դեպի գուպար։
 +
Հըրամայում էր բարձրաձայն յուրաքանչյուր պետն իր գընդին,
 +
Եվ մյուսներն արագաքայլ գընում էին լուռ, անշըշունջ,
 +
Այնպես որ մարդ չէր կարծի թե բազմությունն այդ անթըվելի,
 +
Որ հետևում էր պետերին՝ ձայն ունենար իր կըրծքի մեջ։
 +
Վառվում էին պըղընձափայլ նըրանց զենքերն ու ասպազեն,
 +
Եվ այդպես ճոխ զինավառված գընում էին պատերազմի։
 +
{{տող|430}}Իսկ տըրոյանք, ինչպես անթիվ ոչխարների ըստվար մի հոտ,
 +
Որ, երբ հարուստ մարդու բակում կըթում են կաթը ձյունաթույր,
 +
Բառաչում են անվերջ իրենց գառնուկների ձայնին ի լուր,
 +
Լըցրել էին բանակն այդպես ահագնաձայն աղաղակով,
 +
Չէր տարբերվում խոսք ու բարբառ, այլ կար աղմուկ մի խառնագոչ
 +
Ամեն կողմից այդտեղ եկած բազմալեզու ազգ ու ցեղի։
 +
Արեսն<ref>Արեսը, ըստ դիցաբանության, պատերազմի աստվածն է, որ տրոյական պտերազմում հովանավորում է տրոյացիներին և պարտվում Աթենասից։</ref> էր բուռն խըրախուսում, դըրդում կըռվի տըրոյացոց,
 +
Իսկ աքայանց՝ ինքն Աթենաս Պալլաս ծավի աստվածուհին։
 +
Ինքը Երկյուղն էր նըրանց հետ և Արհավիրքն ու Քենն անհագ,
 +
Քենն՝ Արեսի քույրն հարազատ և ընկերը արյունառուշտ,
 +
{{տող|440}}Որ փոքր է նախ ու գետնահուպ, հետո արդեն բարձրահասակ,
 +
Գլուխն երկընքին՝ մեծ քայլերով շըրջում է լայն երկրի վըրա։
 +
Նա էր, ահա, որ գընդից գունդ վազվըզելով այդ ժամանակ
 +
Բոցավառեց բոլորի մեջ կըռվի մոլուցք աղետաբեր։
 +
 +
Եվ երբ նըրանք հասան այնտեղ, ուր որ պիտի ճակատեին,
 +
Իրար առան նիզակ ու տեգ, վահան-ասպար, զըրահ ու զեն,
 +
Եվ քաջազեն կըտրիճների թափն ու կորովը կատաղի
 +
Իրար էին բախվում ուժգին ու խոցոտում, խեղում իրար։
 +
Լըսվում էին ամեն կողմից շըռընդալից շաչ ու շառաչ,
 +
Կըռվողների գոչյունը գոռ, մեռնողների ճիչն ու հառաչ,
 +
{{տող|450}}Խըրոխտաձայն ըսպառնալիք, և արյունն էր հոսում առատ։
 +
Ինչպես գարնան ձյունահալքից հորդած ջըրերն ահագնամեծ
 +
Շառաչաձայն հեղեղներով գըլորվում են լեռներն ի վար
 +
Եվ ուղխերով առատահոս լքցվում ձորերն անդընդախոր,
 +
Որոնց գոռումն ահագնագոչ լքսում է պարզ հովիվն հեռվից,–
 +
Այդպես նքրանց գոչյունն ահեղ լքցրել է դաշտն անծայրածիր։
 +
 +
Առաջինը Անտիլոքոսն ըսպանեց այր մի քաջազեն*
 +
Եքեպոլոս Թսլիսյանին՝ տըրոյանց գընդից առաջամարտ,
 +
Որին զարկեց ձիավարսյա սաղավարտի կուռ խորանից,
 +
Լայն ճակատին, ու մըխըրճվեց պըղինձը սուր՝ ոսկորի մեջ։
 +
{{տող|460}}Մութը պատեց աչքերն իսկույն ու տապալվեց գետնատարած,
 +
Ինչպես հըսկա բուրգն է փըլչում կըռվի պահին ահեղասաստ։
 +
Ելեփենորն՝ արի իշխան ու թագավորն աբանտների,
 +
Նետերի տակ, ոտքից բըռնած դուրս էր քաշում ըսպանվածին,
 +
Որ զենքերը կապտի նըրա, բայց չըհասավ նըպատակին,
 +
Մեծահոգի Ագենորը դիակապուտն այդ տեսնելով,
 +
Նըրա կողքից, որ ծըռվելիս ասպարից մերկ էր մընացել,
 +
Խոցեց նըրան մահահարված իր սըլաքով. պըղընձասայր,
 +
Որը տապաստ գետին ընկավ ու տեղնատեղ շունչը փըչեց։
 +
Սըրա վըրա աքայեցիք և տըրոյանք բորբոքվեցին
 +
{{տող|470}}Ու գազազած գայլերի պես հարձակվեցին իրար վըրա։
 +
 +
Զարկեց Այաքս Տելամոյանն արի որդուն Անթեմյոնի,
 +
Ծաղկափըթիթ ու դեռահաս Սիմոյիսյան այն պատանուն,
 +
Որին ծընեց մայրն Իդայից Սիմոյիսի ափն իջնելով,
 +
Երբ գընում էր ծընողանց հետ տեսնելու իր ոչխարներին։
 +
Այս պատճառով ահա նըրան Սիմոյիսյան էին կոչում,
 +
Բայց սիրասուն ծընողներին ոչխարներով չըհատուցեց,
 +
Զի Այաքսից տիգահարված գետին փըռվեց արնաշաղախ։
 +
Հենց առաջին հարվածն իջավ ժիր պատանու աջ ըստիքին,
 +
Եվ անցնելով պըղինձը թափ՝ տեգը ելավ թիկունքից դուրս
 +
{{տող|480}}Ու տապալեց պերճ պատանուն փոշեթաթավ բարդու նըման,
 +
Որին, աճած փարթամորեն մարգագետնում, ջըրի ափին,
 +
Երկնասըլաց հասակն ի վեր արձակելով ճյուղեր հուռթի՝
 +
Կըտրեց փայլուն երկաթը սուր՝ ճարտարարվեստ կառագործի,
 +
Եվ նրբանից անիվների ճաղեր շինեց կառքի համար,
 +
Իսկ ինքն այնտեղ ընկած քիչ-քիչ զորանում է ջըրի ափին,
 +
Այդպես Այաքսն աստվածային՝ պըղընձյա տեգով իր սայրասուր
 +
Գետին փըռեց Անթեմյոնի Սիմոյիսյան պերճ պատանուն։
 +
Այն ժամանակ Պրիամոսյան Անտիփոսը երփնազըրահ
 +
Գումարտակի միջից ցասկոտ նետեց սուր տեգն իր Այաքսին,
 +
{{տող|490}}Բայց վըրիպեց իր նըշանից ու Լևկոսին դիպավ թափով,
 +
Ոդիսևսի ընկերակցին, երբ դիակը դուրս էր հանում,
 +
Որ փուլ եկավ անմիջապես, և դիակը ձեռքից ընկավ։
 +
Ոդիսևսը իր ընկերոջ մահվան վըրա հույժ բարկացած՝
 +
Առաջ նետվեց խիզախաբար փայլակնացայտ իր նիզակով,
 +
Գընաց մոտիկ և նայելով շուրջը՝ փայլուն տեգն արձակեց։
 +
Տըրոյացիք այդ տեսնելով՝ ընկըրկեցին սարսափահար։
 +
Իզուր չանցավ սուրսայր աշտեն վըրիժավառ Ոդիսևսի,
 +
Այլ հարվածեց Դեմոկոնին՝ Պրիամոսի այն հարճորդուն,
 +
Որ եկել էր սըրաթըռիչ ճայեկներով՝ Աբիդոսից։
 +
{{տող|500}}Արդ, Ոդիսևսը զայրացած իր զինակցի մահվան վըրա,
 +
Նըրա քունքին նըշան առավ պըղընձասայր իր սըլաքով,
 +
Որը թափով ծակեց անցավ ու դուրս եկավ մյուս քունքից.
 +
Եվ խավարչտին մութը նըրա ծածկեց աչքերն անմիջապես,
 +
Գետին փըռվեց ողջ հասակով, ու շաչեցին զենքերն իր շուրջ։
 +
Ընկըրկեցին տըրոյացիք և մինչևիսկ Հեկտորն արի,
 +
Իսկ արգոսյանք մարտադաշտից դուրս հանեցին դիերն իրենց
 +
Ու նոր թափով թըռան առաջ, բայց Ապոլլոնը բարկացած,
 +
Որ դիտում էր Պերգամայից, խըրախույս կարդաց տըրոյացոց.
 +
«Ձիախըրո՛խտ տըրոյացիք, տեղի մի՛ տաք արգիացոց,
 +
{{տող|510}}Քանզի նըրանց մարմինները քարից և կամ երկաթից չեն,
 +
Որ դիմանան մորթապատառ պըղինձներին ձեր սայրասուր.
 +
Ոչ էլ Աքիլլն է կըռվի մեջ՝ որդին Թետիս վարսագեղի,
 +
Որ սըրտակեզ իր մաղձն է սև ծամում այնեղ՝ նավերի մոտ>։
 +
Այսպես գոոաց աստվածն ահեղ, մինչ աքայանց մեծ բանակում
 +
Արամազդի կառափնածին դուստր Աթենաս աստվածուհին
 +
Սիրտ էր տալիս վըճատներին, վազվըզելով այս ու այնտեղ։
 +
 +
Հասավ մահվան օրհասը սև Ամարինկյան Դիորեսին.
 +
Բըռունցքաչափ, կոշտուփըռոշտ մի բար եկավ հանկարծակի
 +
Զարկեց նըրա աջ սըրունքին, և զարկողն էր թըրակացոց
 +
{{տող|520}}Պետ Պիրիոս Իմբրոսյանը, նա, որ եկել էր Ենոսից։
 +
Ոսկորները փըշըրվեցին, և նա ընկավ փոշեթավալ,
 +
Երկու ձեռքերն ընկերներին պարզած մահվան հոգեվարքում։
 +
Բայց Պիրիոսն իր նիզակը նըրա պորտի մեջ խըրեց խոր
 +
Ու դուրս թափեց ողջ կարոտին, և նա փակեց աչքերն ընդմիշտ։
 +
 +
Եվ էտոլյան Թոասն այնժամ նետեց տեգն իր Պիրիոսին,
 +
Հարվածելով նըրան կըրծքից, ըստինքներից փոքր-ինչ վերև.
 +
Տեգը խըրվեց թոքերի մեջ, և մոտ գալով Թոասն արագ
 +
Քաշեց աշտեն նըրա կըրծքից և հանելով դաշույնը սուր՝
 +
Փորը խըրեց ե կարոտին դուրս թափելով՝ հոգին առավ։
 +
{{տող|530}}Բայց Թոասը չըկարեցավ զինազերծել ըսպանփսծին,
 +
Քանզի նըրան պաշարեցին ցցունագես թրակացիք,
 +
Որին, թեպետև հաղթանդամ, կորովալի ու ջըլապինդ՝
 +
Ետ մըղեցին, և նա հազիվ գըլուխն իր ողջ առավ-փախավ։
 +
Այսպես՝ երկուսն էլ դիտապաստ գըլորվեցին. իրարու մոտ—
 +
Թըրակացոց և էպիանց զորավարներն ըսպառազեն։
 +
Եվ ուրիշ շատ քաջարիներ ընկնում էին երկու կողմից։
 +
Եվ եթե ոմն անխոցելի գար անվըտանգ հասներ այնտեղ,
 +
Եվ Աթենաս Պալլասն ինքը նըրա ձեռքից ամուր բըռնած
 +
Պըտըտցըներ մարտադաշտում, պըղընձազեն քաջերի մեջ,
 +
{{տող|540}}Ետ վանելով ամեն վայրկյան սուր նետերի տարափն անվերջ՝
 +
Ապշե՛ր պիտի ու զարմանար, քանզի այդ օր երկու կողմից՝
 +
Աքայեցոց և տըրոյանց բանակներից առհավասար
 +
Շատ մարտիկներ բերանքսիվայր գըլորվեցին իրար վըրա։
 +
</poem>
 +
 +
== Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Բայց Աթենաս Պալլասն այնժամ լըցրեց Տիդյան Դիոմեդեսին
 +
Նոր կորովով և քաջությամբ, որ համորեն աքայանց մեջ
 +
Նշանավոր լինի այդ օր և ժառանգի փառք ու պարծանք։
 +
Լուսապայծառ հըրով անշեջ վառվում էին ու բոցկըլտում
 +
Նըրա ասպարն ու սաղավարտն աշնանային աստղի նըման<ref>''աշնանային աստղի նման'' — Նկատի ունի Սիրիուսը։</ref>,
 +
Որ փայլում է լուսացընցուղ՝ լըվացվելով Օվկիանոսում:
 +
Այսպես ահա նըրա գլխից և ուսերից բոց էր ցայտում
 +
Երբ դիցուհին մըղեց նըրան փոթորկահույզ գուպարի մեջ:
 +
 +
Տըրոյանց մեջ Դարես անվամբ հարուստ մի մարդ կար անբասիր.
 +
{{տող|10}}Հեփեստոսի քուրմը անբիծ, որը երկու որդի ուներ,
 +
Մեկը Փեգեսն, մյուսն Իդեոս՝ ռազմի հըմուտ և քաջասիրտ։
 +
Սըրանք իրենց ընկերներից առանձնացած, երկուսը մեկ
 +
Նըրա վըրա հարձակվեցին, որ հետիոտն էր ընթանում։
 +
Երկու կողմից գըրոհելով, երբ որ ընդհուպ հասան իրար,
 +
Նախ Փեգեսը նըրա վըրա արձակեց տեգն իր սըրասայր,
 +
Բայց գեղարդի սըլաքն անցավ Տիդյանի ձախ ուսի վրայով.
 +
Ապա Տիդյան Դիոմեդեսն արձակեց իր հուժկու աշտեն,
 +
Եվ սըլաքը նըրա ուժեղ ձեռքով նետված՝ զուր չըթըռավ,
 +
Այլ շեշտ կըրծքից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց:
 +
{{տող|20}}Իդեոսը թըռավ կառքից ու փախս առավ խելակորույս
 +
Իր ըսպանված եղբորն անգամ պաշտպանելու սիրտ չանելով:
 +
Եվ փըրկություն չէր լինելու նաև նըրան սև օրհասից,
 +
Բայց Հեփեստոս ամպով պատած փըրկեց նորան փախցընելով,
 +
Որ չըմընա ծեր հայրը հեգ բոլորովին անմըխիթար:
 +
Իսկ Տիդեսի խիզախ որդին նըժույգներին տիրանալով՝
 +
Հանձնեց նըրանց՝ ընկերներին, որ նավերը տանեն արագ։
 +
Տըրոյացիք երբ որ տեսան Դարեսի զույգ որդիներին՝
 +
Մին փախըստյա, մյուսը տապաստ ընկած այնտեղ կառքերի մոտ,
 +
Խիստ հուզվեցին, բայց Աթենաս կապուտաչյա աստվածուհին
 +
{{տող|30}}Բուռն Արեսի ձեռքից բըռնած՝ այս խոսքերը ասաց նըրան.
 +
«Արե՛ս, Արես պարսպաքանդ, արյունառուշտ ու մարդակուլ,
 +
Մի՞թե երբեք չենք թողնելու, որ տըրոյանք և աքայանք
 +
Կըռվեն միայն իրենք իրենց, և Արամազդ հայրն անաչառ
 +
Շընորհի այնժամ փառք ու պարծանք երկու կողմից մեկն ու մեկին,
 +
Եվ մենք ազատ մընանք մեր հոր՝ Արամազդի բարկությունից»։
 +
 +
Այսպես ասաց ու դուրս հանեց մարտադաշտից բուռն Արեսին
 +
Եվ տանելով՝ նըստեցըրեց Սկամանդրի ափը նըրան։
 +
Դանայեցիք տըրոյացոց հալածեցին այդ ժամանակ
 +
Եվ նըրանցից ամեն մեկը ըսպասալար մի ըսպանեց:
 +
{{տող|40}}Առաջինը Ագամեմնոն արանց արքան զարկեց այդտեղ
 +
Հալիզոնաց զորավարին և իր կառքից ցած գըլորեց.
 +
Սա փախչելու վըրա էր, երբ տեգը եկավ թիկնամեջքին,
 +
Երկու ուսի մեջտեղը ճիշտ ու լանջքից դուրս եկավ թափով,
 +
Ոդիոսը ընկավ թընդմամբ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
Իդոմենեսը ըսպանեց մեռնացու Փեստոս որդուն,
 +
Որ եկել էր բարեբեղուն և սիզավետ Տառնիից.
 +
Զարկեց նըրան կորովազեն Իդոմենը կառք նըստելիս,
 +
Խոցեց տեգով երկայնաձիգ ու գըլորեց կառքից գետին,
 +
Եվ ընկերներն Իդոմենի կողոպտեցին<ref>''կողոպտեցին'' — Այսինքն՝ հանեցին սպանվածի սպառազենքը, որը հաղթողի ավարի ամենապատվավոր մասն էր: </ref> նըրան իսկույն:
 +
{{տող|50}}Հետո Ատրիդ Մենելավոսն ըսպանեց սուր իր նիզակով
 +
Սկամանդրին՝ Ստրոփիոսի որդուն - որսի հմուտ վարպետ,
 +
Որին ինքը Արտեմիսն էր սովորեցրել քաջանըշան
 +
Զարնել լեռան անտառասուն բոլոր վայրի երեներին:
 +
Սակայն չօգնեց նըրան այնժամ Արտեմիսը նետազըվարճ.
 +
Եվ ոչ էլ նետն իր հեռաձիգ, որով նա միշտ պարծենում էր:
 +
Եվ Ատրիդես Մենելավոսն երկայնաձիգ իր նիզակով
 +
Զարկեց նըրան թիկնամեջքից՝ իր առջևից փախուստ տալիս.
 +
Բերնի վըրա նա վայր ընկավ, և շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
Իսկ Մերիոնոսը ըսպանեց Հարմոնիդես հյուսնի որդուն՝
 +
{{տող|60}}Փերեկլոսին, որ ճարտար էր, հըմուտ ամեն արվեստի մեջ
 +
Քանզի Պալլաս Աթենասի սիրելին էր շընորհաշուք:
 +
Նա էր շինել Ալեքսանդրի նավերն ամուր և համաչափ -
 +
Նախապատճառ տըրոյացոց աղետների<ref>''Ալեքսանդրի նավերն... նախապատճառ տրոյացոց աղետների'' - Այսինքն այն նավերը, որոնցով Պարիսը մեկնեց Սպարտա՝ Հեղինեին առևանգելու: </ref>, նաև իրեն,
 +
Որ անգետ էր և անտեղյակ աստվածների պատգամներին։
 +
Կըրընկակոխ հալածելով Մերիոնը հասավ նըրան,
 +
Զարկեց մեջքի աջակողմից, տեգը խըրվեց ոսկորից ներս.
 +
Ծունկի եկավ նա վայելով, ու մահն իր գիրկն առավ նըրան:
 +
Իսկ Մեգեսը Պևտեոսին՝ Անտենորի որդուն զարկեց,
 +
Որը թեպետև հարճորդի, բայց Թեանովը՝ հարազատ
 +
{{տող|70}}Զավակներին իր հավասար սընեց ի սեր իր ամուսնու:
 +
Փիլևսյանը աշտենավոր՝ մոտենալով նըրան ընդհուպ՝
 +
Սըլաքասուր նիզակը իր ծոծրակի մեջ մըխեց նըրա,
 +
Լեզուն կըտրեց պըղինձը սուր ու դուրս եկավ ատամներից,
 +
Եվ ցուրտ պըղինձն ակռաներով խայծելով նա ցած տապալվեց:
 +
Իսկ Եվրիպիլ Եվեմոնյանն՝ աստվածատիպ Հիփիսենորին՝
 +
Դոլոպեսի որդուն զարկեց, որը քուրմն էր Սկամանդրի,
 +
Եվ ժողովուրդն իբր աստըծու նըրան պատիվ էր ընծայում։
 +
Եվրիպիլոսն արիասիրտ, շըքեղ որդին Եվեմոնի
 +
Ձեռքին դաշույն, երբ փախչում էր՝ ետևն ընկած, ծանըր ձեռքով
 +
{{տող|80}}Զարկեց ուսին Հիփսենորի ու դաստակը կըտրեց սըրով.
 +
Արնաշաղախ դաստակն իսկույն ընկավ գետին, և անողոք
 +
Ճակատագիրն ու ծիրանի մահը աչքերը փակեցին:
 +
Մըրցում էին սըրանք այսպես բոցաբորբոք գուպարի մեջ,
 +
Սակայն ոչ ոք չէր իմանում, թե ո՞րտեղ էր Տիդյանը քաջ,
 +
Աքայեցո՞ց հետ էր արդյոք, թե՞ տըրոյանց գընդերի մեջ։
 +
Մոլեգնում էր մարտադաշտում նա գետի պես հեղեղազայր,
 +
Որ հորդառատ իր հորձանքով կամուրջներ է քարուքանդում.
 +
Որի առաջ չեն դիմանում ո՛չ թումբերը հաստատապինդ
 +
Եվ ո՛չ հուռթի այգիների ցանկապատերը վիթխարի,
 +
{{տող|90}}Երբ գալիս է Արամազդի անձրևներից մեծավարար
 +
Եվ փըչացնում երիտասարդ մըշակների վաստակը ողջ:
 +
Այդպես Տիդյան Դիոմեդեսն էր հալածում տըրոյացոց,
 +
Որոնք թեպետև բազմամբոխ՝ փախչում էին իր առջևից։
 +
 +
Լիկայոնի կըտրիճ որդին, երբ որ տեսավ Դիոմեդին,
 +
Որ դաշտի մեջ հալածում էր տըրոյանց գընդերն իր առջևից,
 +
Լարեց իսկույն աղեղն իր կոր և աջ ուսին նըշան արավ.
 +
Զարկեց ուղիղ լանջապանին, սըլաքն անցավ ուժգին թափով
 +
Ու դուրս եկավ այն մյուս կողմից՝ շաղախելով զըրահն արյամբ։
 +
Այդ տեսնելով գոռաց ուրախ՝ Լիկայոնի շըքեղ որդին
 +
{{տող|100}}«Օ՛ն, քաջասիրտ տըրոյացիք, հարձակվեցե՛ք արիաբար,
 +
Քանզի դիպա ես իմ նետով աքայեցոց քաջագույնին
 +
Եվ չեմ կարծում, թե նա իմ սուր նետին երկար կըդիմանա,
 +
Եթե իրոք ինքն Ապոլլոնն ինձ Լիկիայից բերեց այստեղ»։
 +
 +
Այսպես ասաց, նետը սակայն չընկճեց Տիդյան Դիոմեդին,
 +
Ետ քաշվելով նա կանգառավ իր ձիերի ու կառքի մոտ
 +
Եվ ձայն տըվեց Սթենելոսին՝ Կապաննեի արի որդուն.
 +
«Օ՛ն, սիրելիդ իմ Կապանյան, իջիր կառքիցդ անմիջապես
 +
Եվ ուսիցըս այս դառնաթույն նետը իսկույն քաշիր դուրս հան»։
 +
 +
Սթենելոսն անմիջապես երկձի կառքից ցատկեց գետին
 +
{{տող|110}}Ու սըրաթև սըլաքը դուրս կորզեց ուսից Դիոմեդի.
 +
Եվ տաք արյունը դուրս ժայթքեց դյուցազունի վերնազրահից։
 +
Այն ժամանակ ահեղագոռ Դիոմեդեսն այս ուխտն արավ.
 +
«Լըսի՛ր դու ինձ, դուստրըդ անհաղթ՝ ասպարակիր Արամազդի,
 +
Թե երբևէ հորըս և ինձ զորավիգ ես եղել սիրով
 +
Անագորույն պատերազմում, օգնիր և այժմ ինձ, Աթենաս.
 +
Տո՛ւր ըսպանել ինձ այն մարդուն, որն ինձ ահա նետահարեց
 +
Եվ հիմա էլ յուրայնոց մոտ հոխորտում է գոռոզաբար,
 +
Թե արևի լույսը երկար անկարող եմ ես վայելել»:
 +
 +
Այսպես ասաց պաղատագին, Աթենասը լըսեց նըրան,
 +
{{տող|120}}Թեթևացրեց անդամները և Տիդյանին մոտենալով,
 +
Արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան աստվածուհին.
 +
«Արիացի՛ր, Դիոմեդես, և մարտընչի՛ր տըրոյանց դեմ,
 +
Քանզի կուրծքըդ լըցրի արդեն այն կորովով և զորությամբ,
 +
Ինչպես քո հայրն՝ ասպարաճոճ Տիդյան ասպետն ուներ սըրտում,
 +
Եվ մըշուշը, որ պատել էր աչքերը քո փարատեցի,
 +
Որպեսզի դու լա՛վ ճանաչես՝ որն է աստված և որը՝ մարդ:
 +
Զգուշացիր, Դիոմեդես, անմահների հետ չըկըռվես,
 +
Ով էլ փորձել քեզ կամենա, իսկ եթե գա Արամազդի
 +
Դուստրը Աստղիկ աստվածուհին, խոցի՛ր նըրան քո պըղինձով»։
 +
 +
{{տող|130}}Այսպես ասաց և հեռացավ կապուտաչյա աստվածուհին,
 +
Իսկ Դիոմեդն առաջամարտ գընդերի մեջ մըտավ նորից,
 +
Եվ սիրտը, որ լի էր կըռվի մեծ եռանդով տըրոյանց դեմ,
 +
Բոցավառվեց է՛լ ավելի բարկ կըրակով, ինչպես առյուծ,
 +
Որին դաշտում, ոչխարների իր հոտի մոտ, հովիվն հանկարծ
 +
Դեպի փարախ վազած պահին վիրավորի, բայց չըսպանի,
 +
Մոլեգնում է, և այնուհետ անօգուտ է ընդդիմանալ,
 +
Բակն է ցատկում, ու սարսափում, զարհուրում է հոտն անպաշտպան,
 +
Կուտակվում են իրար վրրա, խըռնըվում են խուճապահար,
 +
Մինչդեռ առյուծը կուշտ ու կուռ դուրս է նետվում բակից արագ, —
 +
{{տող|140}}Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես՝ տըրոյանց մեջ։
 +
 +
Նախ ըսպանեց Աստինոոս և Հիպենոր արքաներին.
 +
Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով
 +
Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ,
 +
Եվ ուսն վըզից ու թիկունքից կըտրեց իսկույն ու գըցեց վար:
 +
Նըրանց թողած վազեց գընաց դեպի Աբասն ու Պոլիդոս՝
 +
Զույգ որդիները ալևոր երազագետ Եվրիդամի,
 +
Որոնց ծերը չըգուշակեց, երբ պատերազմ  էին մեկնում:
 +
Զարկեց նըրանց ու կողոպտեց Դիոմեդեսն արիասիրտ։
 +
Դիմեց ապա դեպի Թոոնն ու Քըսանթոսը՝ Փենոփսի
 +
{{տող|150}}Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան,
 +
Որոնցից զատ ուրիշ որդի չուներ ծերը ժառանգ իրեն,
 +
Երկուսին էլ անուշ կյանքից զըրկեց Տիդյանն ահեղագոռ,
 +
Թողնելով հորն անմխիթար վիշտ անամոք ու հառաչանք.
 +
Պատերազմից ետ չըդարձան որդիները ողջ և առողջ
 +
Եվ կայքն ամբողջ բաժանեցին ազգականներն իրենց միջև։
 +
 +
Հետո բըռնեց նա Դարդանյան Պրիամոսի երկու որդոց՝
 +
Էքեմմոսին ու Քրոմիոսին՝ երկուսին էլ նույն կառքի մեջ,
 +
Առյուծն ինչպես, որ նետվում է անտառակի մեջ արածող
 +
նախիրի մեջ ու պոկում է վիզը կովի կամ երինջի՝
 +
{{տող|160}}Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով,
 +
Ջինազերծեց եղբայրներին ու նժույգներն գըրավելով,
 +
Տըվեց նա իր ընկերներին, տանելու դեպ նավատորմիղ։
 +
 +
Էնիասը երբ տեսավ նըրան տըրոյացոց կոտորելիս,
 +
Վազեց այնտեղ, ուր նիզակներն էին շաչում ու շառաչում,
 +
Որոնելու ամբոխի մեջ աստվածատիպ Պանդարոսին։
 +
Գըտավ որդուն Լիկայոնի ըսքանչելի ու հաստաբուռն
 +
Ու կանգնելով դեմ-հանդիման՝ այս խոսքերը ուղղեց նըրան.
 +
«Ո՛վ Պանդարոս, ո՞ւր են աղեղ ու նետերըդ, ո՞ր քո փառքը,
 +
Քաջերի մեջ չըկար այստեղ ոչ մեկը որ մըրցեր քեզ հետ,
 +
{{տող|170}}Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ:
 +
Վե՛ր բարձրացրու ձեռքերդ հիմա, Արամազդին աղոթելով,
 +
Եվ լարելով աղեղըդ մեծ մի նետ նետիր դու այն մարդուն,
 +
Որ հասցըրեց իր մոլուցքով շատ չարիքներ տըրոյացոց,
 +
Քանզի փըշրեց ծունկը բազում քաջակորով կըտրիճների.
 +
Միայն թե աստված չըլինի նա, մեր մի զոհի համար մեր դեմ
 +
Դըժգոհ, մեզ հետ քենի մըտած, զի քենն ահեղ է աստըծու»։
 +
 +
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ո՛վ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական,
 +
Ես այդ մարդուն ամեն բանով նըմանեցնում եմ Տիդյանին,
 +
{{տող|180}}Դատելով իր սաղավարտից, ասպարից և նըժույգներից.
 +
Սակայն մարդ է նա, թե աստված՝ ես չըգիտեմ որոշակի։
 +
Իսկ թե ինչպես ես եմ կարծում, քաջ Տիդեսի որդին է դա,
 +
Ուրեմն առանց աստըծու չէ, որ կըռվում է մոլեգնաբար,
 +
Այլ կա իր մոտ աստվածներից մեկը ուսերն ամպով ծածկած,
 +
Որ սըրահաս նետը սուրսայր հեռու վանեց նրա մարնից։
 +
Զի ես արդեն արձակեցի մի նետ նըրան և աջ ուսից
 +
Հարվածելով կուռ զըրահին՝ մյուս կողմից դուրս հանեցի,
 +
Կարծելով թե նըրան արդեն ուղարկեցի Դըժոխքը ես.
 +
Բայց ո՛չ, անշուշտ աստվածներից մեկը ինձ հետ քեն ունի խիստ:
 +
{{տող|190}}Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ,
 +
Լիկայոնում, ես իմ տանը ունեմ շըքեղ տասնըմեկ կառք
 +
Դեռակառույց ու նորակերտ, շուրջանակի քողածածուկ.
 +
Յուրաքանչյուր կառքը ունի երկու լըծկան երիվարներ,
 +
Որոնք ընտիր ճերմակ գարի և զուտ հաճար են ճաշակում:
 +
Լիկայոնը, քաջամարտիկ ծերը դեռևս այն ժամանակ
 +
Իր պալատում, ինձ մեկնելիս խորհուրդ տըվեց ու պատվիրեց,
 +
Որ կառք նըստեմ և տըրոյանց այնպե՛ս լինեմ հրամանատար,
 +
Բայց ես, ափսոս, մըտիկ չարի, որն իսկապես լավ կըլիներ։
 +
Առատ կերի սովոր ու վարժ իմ ձիերին մեղքենալու,
 +
{{տող|200}}Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ,
 +
Տանը թողի նըժույգներիս ու հետիոտն եկա Տըրոյա,
 +
Իմ աղեղի վըրա վըստահ, որ չունեցավ ոչ մի օգուտ:
 +
Երկու զորեղ իշխանների՝ Դիոմեդին և Ատրիդին
 +
Նըշանառու եղա և լոկ արյուն առա մի քանի շիթ,
 +
Եվ իզուր տեղ զայրացնելով՝ գըրգըռեցի նըրանց իմ դեմ:
 +
Ուրեմն իզուր ու չար բախտով առա աղեղն իմ ցրցից վար
 +
Այն օրը, երբ որոշեցի շընորհ անել քաջ Հեկտորին,
 +
Զորավարել տըրոյացոց այս կըռվի մեջ, աքայանց դեմ։
 +
Եթե դառնամ և իմ աչքով տեսնեմ քաղցըր հայրենիքն իմ,
 +
{{տող|210}}Տեսնեմ կընոջըս իմ անձկալի և ապարանքն իմ բարձրահարկ,
 +
Օտարածին մի մարդ, անշուշտ, պիտի գըլուխն իմ թըռցընի,
 +
Եթե ես այս լայնալիճըս չըջախջախեմ ինքս իմ ձեռքով
 +
Ու չըգըցեմ կըրակի մեջ, որ ինձ իզուր ընկեր եղավ»։
 +
 +
Եվ տըրոյանց պետ Էնիասն այսպես ասաց Պանդարոսին.
 +
«Լիկայոնյա՛ն, մի՛ դու այդպես խոսիր, ուրիշ հընար չըկա,
 +
Պետք է որ մենք մեր կառքերով ու սըրարշավ նըժույգներով
 +
Կըռվի ելնենք ու փորձենք մեր զենքերը այդ քաջի վըրա:
 +
Օ՛ն, բարձրացիր իմ կառքը շուտ, որ տեսնես թե այս տըրոյան
 +
Երիվարներս ինչպե՛ս գիտեն դաշտի միջով ամենուրեք
 +
{{տող|220}}Թե՛ հալածել արագավազ, և թե՛ փախչել սըրաթըռիչ,
 +
Նըրանք դարձյալ մեզ անվըտանգ դեպի քաղաք կըթռցընեն,
 +
Եթե Տիդյան Դիոմեդին տա վերըստին փառք Արամազդ:
 +
Դու առ ահա մըտրակն այս պինդ ու փողփողուն սանձերը այս,
 +
Իսկ ես կառքի վըրա կանգնած՝ պատերազմեմ իմ զենքերով,
 +
Կամ ուզում ես՝ ինքըդ կըռվիր, ձիերի հոգսն ինձ թողնելով»:
 +
 +
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
 +
«Լավ կըլինի ինքըդ վարես երիվարներըդ, Էնիա՛ս,
 +
Ծանոթ ձեռքով առաջնորդված՝ կառքն ավելի լավ կըքաշեն.
 +
Զի փախչելու եթե լինենք ահեղագոռ Դիոմեդից՝
 +
{{տող|230}}Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս
 +
Եվ չուզենան պատերազմից դուրս հանել մեզ՝ ձայնիդ կարոտ,
 +
Ու մեզ վըրա հարձակվելով՝ ըսպանի մեզ երկուսիս էլ
 +
Որդին մեծանձըն Տիդեսի՝ Դիոմեդեսն ահեղագոռ,
 +
Եվ ավարի, առնի տանի նըժույգներըդ սալասըմբակ։
 +
Ուստի կառքըդ ինքըդ վարիր, հոգ տանելով նըժույգներիդ,
 +
Իսկ ես մեր դեմ դուրս եկողին կընդունեմ սուր իմ նիզակով»։
 +
 +
Այսպես ասաց նա և ընդույթ նըկարագեղ կառքը ցատկեց,
 +
Եվ ձիերը արշավասույր վարեցին դեպ Տիդյանն ահեղ։
 +
Սթենելոսը՝ Կապասնեի պայծառ որդին տեսավ նըրանց
 +
{{տող|240}}Ու դառնալով Դիոմեդին այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Սիրելիդ իմ Դիոմեդես, որդիդ շըքեղ քաջ Տիդեսի,
 +
Երկու քաջեր եմ տեսնում ես վառված քո դեմ մարտընչելու,
 +
Երկուսն էլ հաղթ և կորովի, մեկն աղեղի քաջահըմուտ
 +
Պանդարոսն է մեծակորով՝ խիզախ որդին Լիկայոնի,
 +
Մյուսն Էնիասն է Անքիսյան, մայրը՝ Աստղիկ աստվածուհին<ref>Էնիասը Ափրոդիտեի (Աստղիկ) որդին է, Տրոյական պատերազմի հերոսներից: </ref>:
 +
Եկ, կառք նըստենք, փախչենք արագ, և դու այդպես մի խիզախիր.
 +
Նախահարձակ գընդերի մեջ, որ չըտուժես քաղցըր հոգիդ»։
 +
Եվ նայելով նըրան խոժոռ՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
 +
«Դու փախչելուց մի՛ խոսիր զուր, ինձ համոզել չես կարող դու,
 +
{{տող|250}}Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել,
 +
Ոչ էլ երբեք ահաբեկվել, զի ուժ ունեմ ես տակավին:
 +
Ամոթ է ինձ կառք իսկ նըստել, ոտքո՛վ կերթամ ես նըրանց դեմ,
 +
Զի Աթենաս Պալլասը ինձ չի թողնում որ ես վախենամ:
 +
Սըրաթըռիչ նըժույգները երկուսին էլ ետ չեն տանի,
 +
Եթե նույնիսկ նըրանցից մեկն ազատվի իմ հուժկու զարկից։
 +
Քեզ այլ բան էլ պետք է ասեմ, և դու այն լավ միտքըդ պահիր,
 +
Եթե երբեք ամենիմաստ Աթենասն ինձ փառք պարգևի
 +
Երկուսին էլ ըսպանելու, դու սըրավազ նժույգներիս
 +
Սանձերն ամուր կապած կառքի շըրջանակին՝ մեր կառքը թող
 +
{{տող|260}}Եվ սըլացիր անմիջապես  դեպի ձիերն Էնիասի,
 +
Եվ ձիերն այդ ավարելով՝ տա՛ր բարձրազեն աքայեցոց։
 +
Նըրանք ազնիվ այն ցեղից են, որ Արամազդն ահեղագոչ
 +
Տրովսին<ref>Տրովս (Տրոս) - Պրիամոսի նախահայրը, Տրոյայի հիմնադիրը, որի Գանիմեդես գեղեցկադեմ որդուն Զևսը տարավ Ոլիմպոս և աստվածների մատռվակ դարձրեց: Դրա փոխարեն Զևսը Տրոսին նվիրեց անմահ ձիերով լծված մի մարտակառք։ </ref> տըվեց ի փոխարեն նըրա որդու՝ Գանիմեդի.
 +
Այդ պատճառով լավագույնն են երկրում եղած ձիերի մեջ։
 +
Այդ սերունդից էր գողացավ Անքիսեսը մարդոց արքան
 +
Լավմեդոնից գաղտագողի և ճակերի վըրա քաշեց,
 +
Եվ որոնցից իր պալատում վեցը ծընունդ ունեցավ նա,
 +
Չորսին պահեց իրեն համար, գիրացնելով իր փարախում,
 +
Տըվեց երկուսն Էնիասին, որոնք այնպես լավ են փախչում,
 +
{{տող|270}}Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»:
 +
Մինչդեռ երկու քաջերն այսպես խոսում էին իրարու հետ,
 +
Հասան նըրանք արշավակի մըտրակելով ձիերն իրենց,
 +
Եվ առաջինն այսպես խոսեց շըքեղ որդին Լիկայոնի.
 +
«Արիասիրտ ու մարտագոռ զավակըդ դու քաջ Տիդեսի,
 +
Քեզ հիրավի չընկճեց դառն սըլաքըս սուր, փըքինը իմ,
 +
Արդ, աշտեով արի կըռվենք, այդպես գուցե թե հաջողեմ»։
 +
Այսպես ասաց և ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր,
 +
Ու շեշտակի զարկեց թափով Դիոմեդի կուռ ասպարին,
 +
Եվ պըղընձյա սըլաքը սուր ծակելով այն՝ զրահին հասավ,
 +
{{տող|280}}Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի.
 +
«Սըլաքս ահա կողքըդ խոցեց ու դուրս եկավ, էլ այսուհետ
 +
Չեմ կարծում ես, որ դիմանաս, տըվիր դու ինձ փառք ու պատիվ»։
 +
Դիոմեդեսը անսասան նըրան այսպես պատասխանեց.
 +
«Վըրպեցիր դու վերըստին, բայց և այնպես, կարծում եմ ես,
 +
Թե դուք պիտի դադար չառնեք, մինչև որ մեկը ձեզանից
 +
Գետնատարած չընկնի տապաստ և արյունովն իր սեփական
 +
Չըհագեցնի բուռն Արեսին՝ գուսարողին քաջամարտիկ»։
 +
Ասաց, նետեց, և Աթենասն ուղղեց աշտեն պըղընձասայր
 +
Դեպի նըրա քիթն աչքախառն, և պրղինձը անպարտելի
 +
{{տող|290}}Անցավ սպիտակ ակռաներով և արմատից կըտրեց լեզուն
 +
Եվ ծընոտի տակից իսկույն դուրս ելավ սուր տեգը թափով.
 +
Ցած գըլորվեց շըքեղ կառքից, ու շաչեցին փայլակնացայտ
 +
Զենքերն իր շուրջ, խըրտնեցնելով նըժույգներին սարսափահար.
 +
Հօդըս ցընդեց ուժը նըրա, ու տեղնուտեղ շունչը փըչեց։
 +
Վըրա հասավ Էնիասն իր երկար տեգով և ասպարով,
 +
Վախենալով, որ մի գուցե աքայեցիք դին ավարեն։
 +
Պըտըտվում էր շուրջը նըրա՝ ուժին վըստահ առյուծի պես,
 +
Իր նիզակը և բոլորշի վահանը միշտ առջև բըռնած,
 +
Պատրաստ՝ մահվան գիրկ ճամփելու, ով էլ որ իր առաջ ելներ,
 +
{{տող|300}}Եվ գոռում էր ահեղաձայն. Տիդյանն առավ հըսկա մի քար,
 +
Որ այժմ ապրող մահկանացու մարդկանց միջից երկու հոգի
 +
Չէին կարող գետնից կըտրել, նա միայնակ տարավ-բերեց
 +
Եվ նըրանով Էնիասի սըրունքներին զարկեց ուժգին,
 +
Ճիշտ այնտեղին, որտեղ մարդու զիստն երանքին է միանում,
 +
Որ և որոթ են անվանում. ջախջախելով ժայռն ահագին՝
 +
Կըտրեց երկու նյարդերը և կաշին պոկեց անմիջապես,
 +
Դյուցազնը քաջ գետին ընկավ հաստ ձեռքերով հողին հենված,
 +
Եվ գիշերը սևաթորմի փռվեց նըրա աչքերի շուրջ:
 +
 +
Էնիասը՝ արանց արքան, կորչելու էր այդտեղ, անշուշտ,
 +
{{տող|310}}Եթե Աստղիկ աստվածուհին, դուստրը հըզոր Արամազդի,
 +
Մայրը նըրա, որին ծընեց քաջ տավարած Անքիսեսից,
 +
Այդ չըտեսներ և սըրաթև՝ Ոլիմպոսից չիջներ այդտեղ.
 +
Տարածեց նա թևերը լույս իր սիրելի որդու վըրա,
 +
Ու պարուրեց ամպի նըման լուսաշըքեղ իր շըղարշով,
 +
Որ մի գուցե աքայեցի կտրիճներից մեկը հանկարծ
 +
Հարվածելով որդուն կըրծքից՝ առնի նըրա քաղցըր հոգին,
 +
Այդպես Աստղիկն իր սիրեցյալ որդուն մարտից դուրս էր հանում:
 +
 +
Կապանեսի որդին այնժամ հիշեց պատվերը Տիդյանի,
 +
Միասըմբակ ձիերը իր քաշեց կըռվի շառաչից դուրս,
 +
{{տող|320}}Երասաններն արագ-արագ կապեց կառքի շրջանակին,
 +
Ինքը նետվեց գեղեցկաբաշ դեպի ձիերն Էնիասի,
 +
Եվ խըլելով տրոյանցից տարավ դեպի աքայեցիք
 +
Ու սիրելի իր ընկերոջ՝ Դեիպիլի ձեռքը հանձնեց,
 +
Որին բոլոր ընկերներից ավելի էր մեծարում նա,
 +
Որովհետև ամեն բանում համամիտ էր նա իրեն հետ:
 +
Իսկ ինքը իր կառքը նըստած, առավ փայլուն երասաններն
 +
Ու ձիերը սալասըմբակ քըշեց դեպի Տիդյանը քաջ,
 +
Որ Աստղիկին էր հալածում անագորույն իր պըղինձով,
 +
Իմանալով, որ ապիկար դիցուհի էր, ո՛չ նըրանցից,
 +
{{տող|330}}Որոնք գիտեն քաջազնաբար հըրամայել մարտադաշտում,
 +
Ինչպես Պալլաս Աթենասը, Ենիովը<ref>''Ենիով'' — Պատերազմի և ավերածության աստվածուհի:</ref> քաղաքավեր։
 +
Երբ Տիդեսի շըքեղ որդին կըրընկակոխ հասավ նըրան,
 +
Վիրավորեց իր նիզակով նըրա ձեռքի թաթն երեսից,
 +
Եվ քերծելով պրղընձասար աշտեն փափուկ մորթն ըսպիտակ՝
 +
Դաստակի մոտ հերձեց նըրա աստվածային շղարշը նուրբ,
 +
Որ հյուսված էր ճարտարապես Շնորհների շող-մատներով:
 +
Վազեց արյունն անմահական աստվածուհու, — ավիշը այն,
 +
Որ հոսում է երջանկափառ աստվածներից ոլիմպական,
 +
Զի ցորեն չեն ուտում նըրանք, ոչ էլ գինի են խըմում սև,
 +
{{տող|340}}Այդ պատճառով արյուն չունեն և անմահ են կոչվում նըրանք:
 +
Ճիչ հանելով աստվածուհին՝ ձեռքից իր բաց թողեց որդուն,
 +
Որին առավ ինքն Ապոլլոնն ու պարուրեց կապույտ ամպով,
 +
Որ մի գուցե մի ձիավարժ, պըղընձազգեստ դանայեցի
 +
Սուր պըղինձով խոցի նըրան ու դուրս կորզի անուշ հոգին:
 +
 +
Դիոմեդեսն ահեղ ձայնով աստվածուհու վըրա գոռաց.
 +
«Դո՛ւստրըդ հըզոր Արամազդի, թող հեռացիր մարտադաշտից.
 +
Հերիք չէ՞ քեզ, որ թույլ կանանց խաբում ես դու, պատրում նըրանց,
 +
Եթե երկար դեռ ըսպասես, սոսկաս պիտի պատերազմից,
 +
Ու սարսափես, հեռվից անգամ ահեղ կըռվի ձայնն առնելիս»։
 +
 +
{{տող|350}}Այսպես ասաց, և Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի,
 +
Որին ժըրոտ Իրիսն առած՝ մարտադաշտից հանեց արագ,
 +
Մորմոքվում էր սուր ցավերից, սևանում էր մորթը չըքնաղ:
 +
Մարտադաշտի ձախակողմում հանդիպեց նա բուռն Արեսին,
 +
Նըստել էր նա՝ իր նըժույգներն ու տեգը մութ ամպով պատած։
 +
Աստղիկն այդտեղ իր սիրելի եղբոր ոտներն ընկավ լալով
 +
Եվ խընդրում էր պաղատագին տալ նըժույգներն իր ոսկեսար.
 +
«Գըթա՛ դու ինձ, սիրուն եղբայր, նըժույգներըդ շընորհիր ինձ,
 +
Որ սըլանամ դեպ Ոլիմպոս՝ բընակավայրն անմահների:
 +
Տանջվում եմ ես խորը վերքով, որ տըվեց ինձ մահկանացու
 +
{{տող|360}}Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։
 +
Այսպես ասաց, և Արեսը նըժույգները տըվեց նըրան,
 +
Աստվածուհի Աստղիկն ելավ կառքը նըստեց ցաված սըրտով,
 +
Եվ Իրիսը նըրա կողքին՝ երասանները ձեռքն առավ
 +
Ու մըտրակեց, և սլացան երիվարներն հոժարակամ
 +
Եվ շուտափույթ հասան Ոլիմպ՝ բընակավայրն անմահների,
 +
Ուր կանգնեցրեց կառքը Իրիսն ու արձակեց ձիերն իսկույն,
 +
Նըրանց առաջ առատորեն լըցնելով կեր աստվածային։
 +
Իսկ Աստղիկը գընաց փարվեց իր Դիոնե<ref>Դիոնեն՝ Ափրոդիտեի մայրը, դիցաբանական հետագա սյուժեներում նույնացվում է Հերայի հետ:</ref> մոր ծընկներին,
 +
Որը դըստերն իր գիրկն առած՝ փայփայելով ասաց նըրան.
 +
{{տող|370}}«Դուստր իմ սիրուն, անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց,
 +
Իբրև թե դու նըրան հայտնի մի մեծ չարիք պատճառեիր»։
 +
 +
Եվ ժըպտասեր Աստղիկն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ինձ Տիդեսի որդին խոցեց, Դիոմեդեսն ամբարտավան,
 +
Երբ որ մարտից հանում էի սիրուն որդուս՝ Էնիասին,
 +
Որն ամենեն սիրելին է և թանկագին սըրտիս համար։
 +
Աքայեցոց և տըրոյանց մեջ չէ կռիվն այսուհետև,
 +
Այլ դանայանք անմահների դեմ են հիմա կըռիվ մըղում»։
 +
 +
Եվ Դիոնեն՝ հըրաշափառ աստվածուհին ասաց նըրան.
 +
«Տոկա՛, դուստր իմ, որքան էլ մեծ լինեն ցավերդ, դու մի՛ տըխրիր,
 +
{{տող|380}}Զի շատերըս ոլիմպաբնակ աստվածներից մարդկանց ձեռքով
 +
Կըրել ենք ծանր ու խոր վըշտեր՝ մասնակցելով նըրանց կըռվին:
 +
Կըրեց Արեսն, երբ որ հուժկու Ոտոսը և Եփիալտեսն<ref>Համաձայն մի առասպելի, Ոտոսն ու Եփիալտեսը՝ Պոսեյդոնի թոռները (կամ որդիները), որոնք աչքի էին ընկնում իրենց անսովոր ուժով, Արեսին շղթայակապ են անում և 18 ամիս բանտարկում. այդ ընթացքում երկրի վրա երանելի խաղաղություն է տիրում: Արեսին ազատում է Հերմեսը:</ref>
 +
Ալովեի որդիք նըրան կապկապեցին պիրկ կապերով,
 +
Եվ տասնըմեկ ամիս մընաց նա բանտի մեջ պըղընձակերտ:
 +
Պատերազմի անհագ Արեսն այդ զընդանում պիտի կորչեր,
 +
Թե Էրիբեն՝ չըքնաղագեղ նըրանց խորթ մայրը՝ Հերմեսին
 +
Լուր չըբերեր, որ վերջապես նրան հյուծված հանեց բանտից:
 +
Կրեց նույնպես Հերան, որին վիրավորեց աջ ըստինքից
 +
Ամփիտրոնի հըզոր որդին<ref>''Ամփիտրիոնի հզոր որդին'' — Ըստ դիցաբանության, Զևսը Ամփիտրիոնի կերպարանքով կենակցում է Ալքմենեի հետ, որը զույգ զավակներ է ունենում, դրանցից ավագին՝ Զևսի որդուն, Այկիդոս են կոչում: Հետագայում գուշակ Պիթան նրան Հերակլես անվանեց: Կրտսերը, որ Ամփիտրիոնի որդին էր, անվանվեց Իփիկլես: Այստեղ նկատի ունի Հերակլեսին:</ref> սուր սըլաքով իր եռասայր,
 +
{{տող|390}}Անտանելի ցավերի մեջ տանջվում էր նա այդ ժամանակ։
 +
Սանդարապետն անգամ կըրեց իր մարմնի մեջ նետ սայրասուր,
 +
Երբ որ նրան նույն այդ մարդը, ասպարակիր Զևսի որդին
 +
Ըստվերների դըռան շեմքում նետահարեց իր աղեղով.
 +
Վեր ելավ նա դեպի Զևսի արքունիքը, Ոլիմպը այն
 +
Սըրտակոտոր ու ցավատանջ. մըխվել էր նետը դառնաթույն
 +
Նըրա ուժեղ, հաղթ ուսի մեջ ու տանջում էր նըրա հոգին։
 +
Պեոնն այնժամ դըրեց վերքին ցավահալած ըսպեղանի<ref>''Պեոն այնժամ դրեց վերքին սպեղանի'' — Պեոնը բժշկության աստվածն է:</ref>
 +
Ու բըժըշկեց, որովհետև նա չէր ծընված մահկանացու:
 +
Հանձնապաստա՛ն եղեռնագործ, որ հանդըգնեց մինչև անգամ
 +
{{տող|400}}Ոլիմպաբնակ աստվածներին վիրավորել իր աղեղով։
 +
Ինքը խաժակն աստվածուհին, Աթենասը դըրդեց քո դեմ
 +
Տիդյան ահեղ Դիոմեդին, բայց խակամիտն այդ չըգիտե,
 +
Թե ով էլ որ անմահների դեմ հանդըգնի մըտնել ի մարտ՝
 +
Նա չի կարող երկար ապրել, ու մանուկներն այլևս երբեք
 +
Պատերազմից վերադարձած հոր ծընկներին չեն նըստելու:
 +
Ուստի Տիդյան Դիոմեդեսն էլ, թեպետև քաջամարտիկ,
 +
Թող մըտածի, որ կարող է քեզնից քաջի հետ կըռվելու,
 +
Եվ որ գուցե բազմահանճար Ատրեստոսի դուստր Էգալիան
 +
Զարթնի քընից հանկարծակի ու ձայն տա իր նաժիշտներին՝
 +
{{տող|410}}Անձկակարոտ ծաղկափըթիթ իր ամուսնուն քաջակորով,
 +
Նազելի կինն՝ աքայեցոց ձիախըրոխտ Դիոմեդեսի»։
 +
 +
Ասաց, երկու թաթիկներով սըրբեց ավիշը դաստակից,
 +
Առողջացավ ձեռքը դըստեր, ու մեղմացան ցավերը խոր։
 +
Այդտեղ Հերան և Աթենասն, որ ամեն բան տեսնում էին,
 +
Նետում էին Արամազդին սիրտ խոցոտող, կըծու խոսքեր.
 +
Եվ ըսկըսեց նախ Աթենաս աստվածուհին, այս ասելով.
 +
«Հայր Արամազդ, կըբարկանա՞ս վըրաս, եթե մի բան ասեմ,
 +
Խեղճ Կիպրուհին<ref>Կիպրուհին Ափրոդիտեն է (Աստղիկ), որը, ըստ դիցաբանության, ծնվել է, ծովի փրփուրներից և ցամաք ելել Կիպրոս կղզու վրա:</ref>, երբ ուզել է դըրդել ոմըն աքայուհու,
 +
Որ նա հարի տըրոյացոց, որոնց շատ է սիրում հիմա,
 +
{{տող|420}}Գեղեցկազգեստ ու պըճնասեր աքայուհու մի գըգվելիս,
 +
Ոսկի ճարմանդն իր թաթիկի քեղըրթել է մորթը փափուկ»։
 +
 +
Այսպես ասաց, ու ծիծաղեց հայրը մարդկանց, աստվածների,
 +
Եվ կանչելով ոսկեղենիկ Աստղիկին մոտն՝ ասաց նըրան,
 +
«Դուստր իմ քընքույշ, պատերազմի գործերը քեզ չեն պատկանում,
 +
Դու ըզբաղվիր ամուսնական հեշտ ու անուշ քո գործերով,
 +
Ռազմի  մասին թող որ հոգան Աթենան ու Արեսը բուռն»:
 +
 +
Եվ մինչ այստեղ սըրանք այսպես խոսում էին իրարու հետ,
 +
Էնիասի վըրա վազեց Դիոմեդեսն ահեղագոռ,
 +
Թեև գիտեր, որ Ապոլլոնն էր պաշտպանում դյուցազունին:
 +
{{տող|430}}Չակնածելով անգամ զորեղ աստըծուց նա՝ միտք էր դըրել
 +
Որ ըսպաներ Էնիասին և կողոպտեր զենքերը պերճ:
 +
Երեք անգամ նա հարձակվեց հույժ ծարավի նըրա արյան,
 +
Եվ երեք հեղ Ապոլլոնը նըրա ասպարն մղեց մի կողմ,
 +
Բայց երբ չորրորդ անգամ ցասկոտ գըրոհ տըվեց դիվանըման՝
 +
Ըսպառնալից ձայնով գոռաց Ապոլլոնը աղեղնավոր.
 +
«Ըզգուշ, Տիդյան, ե՛տ ընկըրկիր, մի՛ հանդըգնիր չափվել ինձ հետ,
 +
Հավասարվել անմահներին, զի նըման չեն բընավ իրար
 +
Զարմը անմահ աստվածների և երկրակոխ քայլող մարդկանց»:
 +
 +
Այսպես ասաց, և ընկըրկեց Տիդեսի քաջ որդին դույզն ինչ,
 +
{{տող|440}}Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից:
 +
Իսկ Ապոլլոնը ամբոխից դուրս կորզելով Էնիասին՝
 +
Պերգամայի մեջ դըրեց սուրբ, ուր ինքն ունի շըքեղ տաճար:
 +
Այնտեղ Լետովն ու Արտեմիսը անմատույց սըրբարանում
 +
Բըժըշկեցին նըրան շուտով, շընորհելով պատիվ ու փառք։
 +
Բայց Ապոլլոնն արծաթաղեղ շինել տըվեց մի խորտվիլակ,
 +
Ուրվապատկեր՝ ամեն բանով Էնիասին հար և նըման,
 +
Որի շուրջը տըրոյացիք և աքայանք դյուցազնազարմ
 +
Կոփում էին իրար լանջքին վահանակներն իրենց թեթև
 +
Ու հաստաբեստ, բոլորաձև ասպարները արջառամորթ:
 +
{{տող|450}}Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին.
 +
«Արե՛ս, Արե՛ս արյունառուշտ, պարըսպաքանդ ու մարդակեր,
 +
Մի՞թե պիտի չըհեռացնես մարտադաշտից դու այդ մարդուն՝
 +
Դիոմեդեսին, որ քիչ մընաց Արամազդ հոր հետն Էլ կըռվեր:
 +
Նախ Կիպրուհու դաստակը նա ձեռքին մոտիկ վիրավորեց,
 +
Հետո էլ ինձ վըրա նույնպես գըրոհ տըվեց դևի նըման»։
 +
 +
Այսպես ասաց, գընաց նըստեց Պերգամայի բարձըր ծայրին,
 +
Իսկ Ժանտ Արեսն հասավ տրոյանց ահեղ կըռվի հորդորելու
 +
Թըրակացոց Ժիրաժիր պետ Ակամասի կերպարանքով
 +
Ու Պրիամի որդիներին խըրախուսիչ խոսքեր ասաց.
 +
{{տող|460}}«Ո՛վ որդիներ դյուցազարմիկ դուք Պրիամոս թագավորի,
 +
Մինչ ե՞րբ պիտի թողնեք, որ ձեր զորքը ջարդեն աքայեցիք,
 +
Ըսպասում եք, որ կըռիվը հասնի ձեր կուռ դարբասների՞ն:
 +
Ընկել է նա, որին բոլորս պատվում էինք Հեկտորի չափ-
 +
Էնիասը՝ վըսեմ որդին մեծահոգի Անքիսեսի.
 +
Եկեք նրա զենընկերոջն ազատենք մենք ահեղ մարտից»։
 +
Այսպես ասաց ու բորբոքեց եռանդ ամեն մեկի սըրտում,
 +
Իսկ Սարպեդոնը Հեկտորին հանդիմանեց այս խոսքերով.
 +
«Ո՞ւր գընաց քո ուժը, Հեկտոր, ու կորովը, որ ունեիր.
 +
Չէի՞ր ասում, թե դու միայն, առանց զորքի և սատարի
 +
{{տող|470}}Կըպաշտպանես քաղաքը քո եղբայրներով , փեսաներով,
 +
Մինչդեռ այսօր և ոչ մեկին չեմ տեսնում ես մարտի դաշտում,
 +
Այլ սոսկահար կուչ են եկել, ինչպես շըներն առյուծի շուրջ,
 +
Եվ միայն մենք, դաշնակիցներս ենք մարտընչում ահավասիկ:
 +
Ես ինքըս ձեզ նիզակակից՝ եկել եմ շատ հեռու տեղից,
 +
Լիկիայից, ուր հոսում է Քըսանթոսը հորձանապտույտ,
 +
Ուր թողել եմ մատաղատի որդիք և կին, ինչքերըս ողջ,
 +
Որոնց այնպե՛ս կարոտ է միշտ քաշում աղքատ, չունևոր մարդ:
 +
Սակայն դարձյալ վառում եմ ես լիկիացոց, և ինքս անձամբ
 +
Վառված եմ խիստ այդ մարդու դեմ գուպարելու հուր ցանկությամբ,
 +
{{տող|480}}Թեև չունեմ այստեղ ոչինչ, որ տանեին աքայեցիք:
 +
Մինչ դու անշարժ կանգ ես առել և այլոց էլ չես հորդորում,
 +
Որ դիմանան պատերազմում ու պաշտպանեն իրենց կանանց։
 +
Տես, որ հանկարծ կեր չըդառնաք ոսոխներին, տըրոյացի՛ք,
 +
Եվ ցանցն ընկնեք ամենորսակ ուռկանի պես թակարդապատ,
 +
Ու բարեշեն ձեր քաղաքներն ավեր-ավար անեն նըրանք:
 +
Այս բոլորի մասին, Հեկտոր, պետք է որ դու լավ մըտածես,
 +
Եվ աղաչես իշխաններին ու գընդերին հեռվից եկած,
 +
Որ դիմանան դըժվարության ու մարտընչեն հերոսաբար
 +
Ու թույլ չըտան նըրանք իրենց լըսելու սաստ ու պարսավանք»։
 +
{{տող|490}}Այսպես խոսեց Սարպեդոնը և Հեկտորի սիրտը խոցեց:
 +
Հեկտորն այնժամ զենուզարդով իր կառքից ցած թըռավ իսկույն
 +
Եվ ճոճելով սուր աշտեներ՝ վազվըզում էր բանակի մեջ,
 +
Հորդորելով ամեն մեկին, ու վառեց մարտ մի ահավոր։
 +
Տըրոյացիք ետ դառնալով ճակատ զարկին աքայանց դեմ,
 +
Որոնք անվախ կանգնած էին իրենց տեղում միշտ աննահանջ:
 +
 +
Ինչպես քամին, որ քըշում է հարդը թեթև՝ Էրանելիս
 +
Նըվիրական կալից, երբ որ Դեմետրը շեկ, խարտիշագեղ
 +
Բաժանում է հարդն ու հատիկը հողմերի շընչով ուժգին,
 +
Ու մըղեղի հըսկայական դեզն ըսպիտակ գույն է առնում,
 +
{{տող|500}}Ճերմակեցին աքյանք այդպես մինչև երկինք հասնող փոշուց,
 +
Որ ամպի պես հանում էին ձիերն իրենց դըռույթներով,
 +
Երբ ետ դարձած՝ դեպի խառնուրդն արշավեցին քառատըրոփ
 +
Կորովաջան կառապանաց կուռ ձեռքերից մըտրակահար։
 +
Իսկ բուռն Արեսն ամենուրեք վազվըզելով` բանակը ողջ
 +
Պատեց մըթին մի գիշերով հօգուտ համայն տըրոյացոց.
 +
Այդ անելով՝ կատարում էր Ապոլլոնի պատվերը նա,
 +
Որ հորդորեց՝ տըրոյացոց ալ խըրախույս խիզախության,
 +
Երբ որ տեսավ Աթենասին պատերազմից հեռանալիս,
 +
Որ պաշտպան էր և զորավիգ պըղընձազգեստ դանայեցոց։
 +
{{տող|510}}Իսկ Ապոլլոնն արձակելով սըրբարանից Էնիասին՝
 +
Բոցավառեց նոր կորովով կուրծքը ազգաց առաջնորդի,
 +
Եվ Էնիասն հանկարծակի հայտընվեց իր ընկերներին,
 +
Որոնք անչափ ուրախացան, երբ ողջ առողջ տեսան նրան,
 +
Բայց ոչ մի բան չըհարցըրին, զի այն հուզմունքն, իրարանցում,
 +
Որ հանեցին Արծաթաղեղն<ref>Արծաթաղեղը Ապոլլոնն է:</ref> ու Արեսը արյունառուշտ,
 +
Եվ Քենն անհագ՝ էլ ժամանակ չէին տալիս դըրա համար:
 +
 +
Իսկ Այաքսները երկուսով, Ոդիսևսն ու Տիդյանն ահեղ
 +
Մարտի հորդոր էին կարդում, խըրախուսում աքայեցոց,
 +
Որոնք անահ և անսասան՝ տըրոյացոց գոչյուններից
 +
{{տող|520}}Նըրանց հըսկա ուժին ընդդեմ կանգնած էին կազմ ու պատրաստ,
 +
Ինչպես ամպերն, որ դիզում է Զրվանյանը խաղաղ ժամի
 +
Լեռների պես կատարներին, երբ նընջում են Բորեասն ու բուռն
 +
Մյուս քամիները, որպեսզի ամպակույտը ցըրիվ բերեն,—
 +
Դանայեցիք տըրոյանց դեմ այդպես կանգնած էին անվախ:
 +
Իսկ Ատրիդեսը անդադար երթևեկում էր բանակում
 +
Ու բազմամբոխ իր զորքերին տալիս հորդոր և հրրաման.
 +
«Մարդ եղեք միշտ, սիրելիներս, և զորավոր սիրտ ունեցեք,
 +
Եվ քաջամարտ գուպարի մեջ պատկառեցեք մեկ-մյուսից,
 +
Զի քաջերը պատերազմում ավելի շատ ողջ են մընում,
 +
{{տող|530}}Իսկ փախչողը չի ազատվում, ոչ էլ փառք է վաստակում նա»:
 +
 +
Ասաց, գըցեց գեղարդը նա և ըսպանեց մի ախոյան՝
 +
Պերգասյան քաջ Դեիկոնին՝ զենընկերոջն Էնիասի,
 +
Որին տրոյանք հարգում էին Պրիամոսի որդոց նըման,
 +
Զի կըռվում էր նա քաջաբար նախամարտիկ գընդերի մեջ։
 +
Ագամեմնոն արանց արքան զարկեց քաջի կուռ ասպարին,
 +
Որ չըտոկաց նըրա տեգին, պըղինձն անցավ ուժգին թափով
 +
Ու կամարի միջից ուղիղ փորը մըտավ Պերգասյանի,
 +
Նա թընդյունով գետին ընկավ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
 +
Իսկ Էնիասը ըսպանեց երկու կըտրիճ դանայեցոց,
 +
{{տող|540}}Կրեթոնին, Որսիլոքին՝ Դիոկլեսի որդիներին.
 +
Դիոկլեսը բընակվում էր գեղեցկաշեն Փերեի մեջ,
 +
Մեծահարուստ և ընչավետ, սերում էր նա Ալփես գետից,
 +
Որ ջըրաշատ հոսում էր հորդ Պելիացոց լայն դաշտերով,
 +
Որը ծընեց Որսիլոքին՝ բազմաժողով արանց արքա,
 +
Իսկ Որսիլոքն աշխարհ բերեց Դիոկլեսին մեծահոգի,
 +
Դիոկլեսը՝ Կրեթոնին, Որսիլոքին — երկվորյակներ,
 +
Քաջախըրոխտ ու փորձառու ամեն տեսակ մարտերի մեջ:
 +
Երբ չափահաս դարձան սըրանք, արգիացոց հետևելով
 +
Սև նավերով ելան եկան դեպի Տըրոյա ձիամարզիկ,
 +
{{տող|550}}Որ Ատրիդես Ագամեմնի, Մենելավի վըրեժն առնեն,
 +
Սակայն այստեղ երկուսին էլ հասավ մահվան օրհասը սև:
 +
Ինչպես թավուտ լեռան վըրա զույգ առյուծներ գեղեցկաբաշ
 +
Մայրիների անտառի մեջ պարարում են մարմինն իրենց
 +
Եվ արջառներ ու գեր գառներ ապշոպելով ամեն անգամ
 +
Ավերակ են դարձընում լիք փարախները հովիվների,
 +
Մինչև զինված մարդկանց ձեռքով ընկնեն սատկեն պըղընձահար,
 +
Այդպես, նըրանք Էնիասի ձեռքով՝ նըկուն, տիգահարված՝
 +
Ընկան տապաստ դեռաբողբոջ ու բարձրուղեշ եղևնու պես.
 +
 +
Մեղքենալով նըրանց վըրա Մենելավոսն արիսական,
 +
{{տող|560}}Առաջ անցավ զինավառված, երկար աշտեն իր ճոճելով.
 +
Եվ Արեսը խիզախությամբ սիրտն էր նըրա բոցավառում,
 +
Հուսալով, որ կընըվաճվի Էնիասի հուժկու ձեռքով:
 +
Տեսավ նըրան Նեստորորդի Անտիլոքոսն ու նախամարտ
 +
Գընդերի մեջ նետվեց իսկույն, վախենալով, թե մի գուցե
 +
Ժողովըրդոց հովվի գըլխին գա մի փորձանք անակընկալ
 +
Եվ ի դերև հանի նըրանց նեղությունները բովանդակ:
 +
Նըրանք երկուսն էլ բազուկներն ու նիզակները սայրասուր
 +
Բըռնել էին իրարու դեմ խիզախորեն ընդդիմամարտ.
 +
Անտիլոքոսն առաջ գալով՝ ազգապետի կողքին կանգնեց։
 +
{{տող|570}}Էնիասը, թեև հուժկու պատերազմող՝ դեմ չըդըրավ,
 +
Երբ այն երկու դյուցազներին տեսավ կանգնած իրարու մոտ։
 +
Նըրանք դեպի աքայեցիք քաշ տալով հեգ ընկածներին,
 +
Տըվին ավանդ համհարզներին, ապա դարձյալ ետ դառնալով
 +
Մըտան նորից նախամարտիկ գընդերի մեջ գուպարելու:
 +
 +
Նըրանք այնտեղ ըսպանեցին Պիլեմենին արիսատիպ
 +
Ասպարավոր, մեծահոգի պափլագոնաց զորապետին,
 +
Որ երբ կանգնած էր կառքի մեջ, Մենելավոսն աշտենազեն
 +
Նետեց տեգը երկայնաստվեր և անրակից խոցեց նըրան:
 +
Անտիլոքը զարկեց նըրա կառավարին՝ Մեդոնին քաջ,
 +
{{տող|580}}Ատիմնոսի արի որդուն, երբ դարձընում էր ձիերին.
 +
Զարկեց քարով ճիշտ արմունկին, ու ցած ընկան նըրա ձեռքից
 +
Փըղոսկըրով բանված սանձերը ըսպիտակ՝ փոշեթաթավ:
 +
Ոստնեց արագ Անտիլոքոսն ու քունքից ներս սուրը վարսեց,
 +
Եվ գեղակերտ, շըքեղ կառքից նա գըլխիվայր գետին ընկավ,
 +
Փոշիներում, մի պահ գըլխի և ուսերի վըրա ցըցված,
 +
Ոտքերը վեր, գըլուխը վար, զի ավազի մեջ էր խրվել,
 +
Մինչ վերջապես ցած փըռեցին նրան ձիերն ընդհարվելով,
 +
Որոնց քըշեց Անտիլոքոսն աքայեցոց ամբոխի մեջ։
 +
Այդ տեսնելով՝ վըրա վազեց Հեկտորն ուժգին որոտալով,
 +
{{տող|590}}Գըրոհեցին իր ետևից տըրոյացոց գընդերը գոռ,
 +
Իրենց գըլուխն ունենալով Արեսին և Ենիովնին։
 +
Սա հետն ուներ Աղմուկն ահեղ պատերազմող խուռն ամբոխի,
 +
Իսկ Արեսը ձեռքին բըռնած ուներ նիզակ մի ահագին
 +
Եվ ընթանում էր Հեկտորի մերթ առջևից, մերթ ետևից:
 +
 +
Նըկատելով նըրան՝ սոսկաց Դիոմեդեսն ահեղագոռ:
 +
Ինչպես որ մարդ մի անծանոթ և ընդարձակ դաշտ անցնելիս
 +
Կանգ է առնում, երբ որ հանկարծ հըսկա գետի է հանդիպում,
 +
Որը ահեղ մըռընչյունով դեպի ծովն է վազում վարար,-
 +
Ահաբեկված ետ է դառնում,- Դիոմեդեսն այդ ժամանակ
 +
{{տող|600}}Ետ դառնալով այսպես ասաց իր քաջարի մարտիկներին.
 +
«Սիրելիներս, որքա՜ն ենք մենք ըսքանչանում մեծ Հեկտորով,
 +
Քանզի է քաջ նիզակավոր և խըստասիրտ պատերազմող,
 +
Աստվածներից մեկը միշտ մոտ՝ պաշտպանում է նըրան մահից
 +
Այժմ էլ Արեսն է նըրա հետ մահկանացվի կերպարանքով:
 +
Ուրեմըն դուք երեսներըդ դեպի տրոյանք՝ ետ քաշվեցեք,
 +
Եվ մի՛ գործեք ատվածների դեմ հարձակում հանդըգնաբար»:
 +
 +
Այսպես ասաց, բայց տըրոյանք նրանց արդեն շատ էին մոտ:
 +
Հեկտորն այդտեղ քաջամարտիկ երկու կըտրիճ փըռեց գետին-
 +
Մենեսթոսին և Անքիալին՝ երկուսն էլ նույն կառքի վըրա:
 +
{{տող|610}}Ընկածների վըրա գըթաց Տելամոնյան Այաքսը մեծ,
 +
Մոտ գընալով՝ փայլակնացայտ տեգը նետեց և ըսպանեց
 +
Ամփիոսին՝ որդուն փարթամ և մեծատուն Սելագոսի,
 +
Որ Պեսոսում էր բընակվում, բայց Օրհասը բերեց նըրան
 +
Իբրև սատար՝ զինակցելու Պրիամոսին և իր որդոց:
 +
Երկայնաստվեր, տեգն իր նետեց Այաքսն ուղիղ նըրա գոտուն,
 +
Եվ պըղընձյա սըլաքը սուր նըրա ներքին փորը մըտավ,
 +
Եվ նա գետին փըռվեց թընդմամբ. վազեց իսկույն Այաքսը քաջ
 +
Կողոպտելու զենքերը պերճ, մինչ տըրոյանք նըրա վըրա
 +
Տեղում էին ամեն կողմից սուր տեգերի տեղատարափ,
 +
{{տող|620}}Եվ որոնցից շատերը սուր ցըցվում էին ասպարի մեջ։
 +
Նա դիակի վըրա չոքած քաշեց հանեց պըղինձ-աշտեն,
 +
Բաց անկարող եղավ պոկել մյուս զենքերը ուսերից.
 +
Զի նետերի տարափն անդուլ նըրան շատ էր տագնապեցնում,
 +
Վախենալով, որ մի գուցե տըրոյացիք բըռնեն իրեն,
 +
Որոնք զինված նիզակներով նըրա վըրա գըրոհեցին
 +
Եվ Այաքսին, թեև հուժկու ու հաղթանդամ հըսկայապես,
 +
Հալածեցին, և թողնելով դիակը նա՝ ետ նահանջեց։
 +
 +
Մըրցում էին սըրանք այսպես իրարու հետ մարտադաշտում:
 +
Օրհասը բուռն աստվածատիպ Սարպեդոնի դեմ գըրգըռեց
 +
{{տող|630}}Հաղթամարմին Տլեպոլեմոս Հերակլյանին առաքինի.
 +
Եվ իրարու երբ մոտեցան Արամազդի թոռն ու որդին<ref>Սարպեդոնը՝ լիկիացոց արքան, Զևսի որդին էր, իսկ Տլեպոլեմը ՝ Հերակլեսի որդին էր, ուրեմն՝ Զևսի թոռը:</ref>,
 +
Սարպեդոնին կանխելով նախ Տլեպոլեմն այսպես ասաց.
 +
«Ո՛վ լիկեցոց պետ Սարպեդոն, ասա՛ արդյոք ի՞նչն ըստիպեց
 +
Գալ քեզ այստեղ, որ եկել ես մարտի անվարժ և անսովոր:
 +
Սուտ են ասում, թե որդին ես ասպարակիր Արամազդի,
 +
Քանզի դու շատ ավելի ցած ու նըսեմ ես այն մարդկանցից,
 +
Որոնք հընում ամպրոպադեզ Զևսի զարմից էին սերել։
 +
Բայց ի՜նչ մարդ էր, ասում ենք քաջ Հերակլեսի համար զորեղ,
 +
Հերակլեսի, որ իմ հայրն էր քաջախըրոխտ, առյուծասիրտ.
 +
{{տող|640}}Որը իր հետ վեց նավ միայն ու փոքրաթիվ քաջերի խումբ
 +
Լավմեդոնի նըժույգների համար երբեմն այստեղ եկա,
 +
Քանդեց Իլիոնն ու փողոցներն ամայացրեց բոլորովին<ref>Տրոյայի թագավորը՝ Լավմեդոնը, որ Պրիամոսի հայրն էր, հրաժարվեց Տրոյայի շուրջ պարիսպներ կառուցելու համար վճարել Պոսեյդոնին և Ապոլլոնին: Զայրացած Պոսեյդոնը Տրոյայի վրա մի հրեշ ուղարկեց, որին պետք է զոհաբերվեր Լավմեդոնի դուստրը՝ Հեսիոնեն: Հերակլեսը հանձն առավ փրկել աղջկան, պայմանով, որ Լավմեդոնն իրեն կտա Տրոսի նշանավոր ձիերը: Սակայն երբ նա սպանեց հրեշին և ազատեց աղջկան, Լավմեդոնը նրան դատարկաձեռն վռնդեց: Մի քանի տարի անց Հերակլեսը վերադարձավ, գրավեց Տրոյան, սպանեց Լավմեդոնին և նրա որդիներին, բացի կրտսեր որդուց, որին փրկեց Հեսիոնեն։ Այդ ժամանակվանից ի վեր Լավմեդոնի կրտսեր որդին կոչվել Պրիամոս, որ նշանակում էգնված»։</ref>:
 +
Իսկ դու վախկոտ՝ քո մարդկանցով կորչես պիտի այս կըռվի մեջ.
 +
Զո՜ւր Լիկիայից եկար այստեղ սատարելու տըրոյացոց:
 +
Ինչ էլ լինի զորությունըդ՝ պիտի ընկնես իմ նիզակից
 +
Ու պարտըված անցնես գընաս դու դըժոխքի դարբասներից»:
 +
 +
Եվ լիկեցոց պետ Սարպեդոնն այսպես նըրան պատասխանեց.
 +
«Տլեպոլեմե՛, ճիշտ է որ նա քանդեց Իլիոն քաղաքը սուրբ
 +
Ազնըվաշուք Լավմեդոնի խենթ ու խելառ վարքի համար,
 +
{{տող|650}}Որ դըժընդակ լուտանքներով բարերարին իր նախատեց,
 +
Եվ չըտըվեց նըժույգներին, որոնց համար եկել էր նա։
 +
Բայց ես ահա ասում եմ քեզ, որ մահվան սև օրհասը ժանտ
 +
Ինձնից է որ քեզ պիտի գա, իմ գեղարդով ընկնես պիտի,
 +
Փառքն ինձ տալով և քո հոգին՝ ձիահըմուտ Պըղուտոնին»:
 +
 +
Սարպեդոնը այսպես ասաց, Տլեպոլեմը բարձրացրեց
 +
Հուժկու մըկունդն իր հացենու, և զույգ տեգերն անմիջապես
 +
Նըրանց ձեռքից իրար վըրա սըլացան սուր բուռըն թափով։
 +
Սարպեդոնը զարկեց ուղիղ ախոյանի պարանոցին,
 +
Եվ ցավաբեր սըլաքն անցավ ու դուրս եկավ մյուս կողմից,
 +
{{տող|660}}Եվ մութ գիշերն անդընդային փակեց նըրա աչքերն ընդմիշտ։
 +
Տլեպոլեմի նետը դիպավ Սարպեդոնի ձախ ազդրոսկրին,
 +
Բայց Արամազդ հայրը որդուց հեռու վանեց  մահն անողոք:
 +
Աստվածատիպ Սարպեդոնի զենընկերները քաջազուն
 +
Հանում էին նըրան կըռվից, մինչ չարաչար տանջվում էր նա,
 +
Իր ետևից քարշ տալով սուր հացենու տեգն երկայնաստվեր,
 +
Որովհետև ընկերներից և ոչ մեկը խելք չէր արել
 +
Աշտեն հանել նըրա ազդրից, որ կառք նըստել կարողանա
 +
Այնքա՜ն նըրանք ճեպում էին նըրան ընդփույթ ազատելու:
 +
Իսկ մյուս կողմից քաջասըրունք աքայեցիք պատերազմից
 +
{{տող|670}}Հանում էին Տեպոլեմին. տեսավ նըրան արիասիրտ
 +
Ոդիսևսը և ճանաչեց, ու բոց կըտրեց նըրա հոգին,
 +
Եվ ինքն իր մեջ վարանամիտ՝ դըժվարանում էր որոշել՝
 +
Որոտընդոստ Արամազդի շըքեղ որդո՞ւն հետապընդեր,
 +
Թե՞ լիկեցոց շատ-շատերի հոգին առներ վըրիժավառ:
 +
Ճակատագրի կողմից, սակայն Ոդիսևսին չէր վիճակված
 +
Սուր պըղինձովն իր ըսպանել Արազամդի արի որդուն.
 +
Եվ Աթենասն այն ժամանակ դեպ լիկեցիք ուղղեց նըրան:
 +
Նա ըսպանեց Կիրասոսին, Քրոմիոսին, Ալաստորին,
 +
Ալկադրոսին ու Հալիոսին, Նոյեմոնին , Պրիտանիսին,
 +
{{տող|680}}Եվ շատ ուրիշ լիկիացոց մահ կըբերեր Ոդիսը քաջ,
 +
Եթե նըրան չընըկատեր կորդակաճոճ Հեկտորն ահեղ,
 +
Որ խոյացավ դեպ ախոյանն իր հրաշեկ զենուզարդով,
 +
Վախ ազդելով դանայեցոց, և Սարպեդոնն՝ Զևսի որդին
 +
Նըրան ի տես՝ ուրախացած ձայն արձակեց աղիողորմ.
 +
«Ո՛վ Պրիամյան, մի՛ թողնիր, որ դառնամ ես որս աքայեցոց,
 +
Օգնիր ինձ արդ, իսկ թող հետո ընկնեմ մեռնեմ ձեր քաղաքում,
 +
Քանզի, գիտեմ, չէ վիճակված ինձ հայրենիք վերադառնալ,
 +
Ուրախացնել սիրուն կընոջս ու սիրասուն իմ մանկիկին»։
 +
 +
Այսպես ասաց, բայց Հեկտորը կորդակաճոճ ձայն չըհանեց,
 +
{{տող|690}}Այլ սըլացավ փայլակնացայտ հալածելու աքայեցոց
 +
Եվ նըրանցից շատ-շատերին ըսպանելու տենչով վառված։
 +
Մինչ ընկերները քաջազուն՝ աստվածատիպ Սարպեդոնին
 +
Վահանադրոշ Արամազդի չըքնաղ կաղնու<ref>''Արամազդի չքնաղ կաղնու''- Կաղնին Զևսի սրբազան ծառն էր:</ref> տակը դըրին,
 +
Եվ Պելասգոնը կորովի՝ զենընկերը սիրասընունդ
 +
Հացի նիզակը սայրասուր՝ նըրա ազդրից քաշեց հանեց.
 +
Սարպեդոնի ուշքը գընաց, և աչքերը մեգը պատեց,
 +
Բայց քիչ հետո ուշքի բերեց հյուսիսային սյուքը նըրան։
 +
 +
Արգիացիք բուռն Արեսից ու Հեկտորից հալածվելով՝
 +
Չէին փախչում ոչ դեպի սև նավատորմը խուճապահար,
 +
{{տող|700}}Եվ ոչ էլ դեմ էին դընում, սակայն հետո, երբ իմացան,
 +
Թե Արեսն է տըրոյանց հետ՝ տեղի տալով նահանջեցին:
 +
Ո՞ւմ առաջինն ու վերջինն ո՞ւմ մատնեց մահի Հեկտորը քաջ՝
 +
Պրիամոսի պայծառորդին պըղընձի բուռն Արեսի հետ:
 +
Նախ՝ Տևթրասին աստվածատիպ և ձիավարժ Որեստեսին,
 +
Տրեքոսին՝ քաջամարտիկ էտոլացուն, Ինոմավին
 +
Ել Ինոսյան Հելենոսին, Որեսբոսին գեղակամար,
 +
Նա, որ Հիլե էր բընակվում՝ հարըստության միշտ հետամուտ,
 +
Որ գըտնվում է Կեփիսիս ծովակի մոտ, և նըրա հետ
 +
Բընակվում էր բեովտացի ժողովուրդը մեծափարթամ:
 +
 +
{{տող|710}}Իսկ երբ Հերան՝ լուսածըղի աստվածուհին տեսավ ահեղ
 +
Պատերազմում այդ սոսկալի ջարդը բազում արգիացոց,
 +
Իսկույն ևեթ այս սըրաթև խոսքերն ուղղեց Աթենասին,
 +
«Ավա՜ղ, ո՛վ դու Ասպարակիր Արամազդի դուստր անվըկանդ,
 +
Այն խոստումը, որ ես և դու տըվինք Ատրիդ Մենելավին,
 +
Թե նա պիտի ետ չըդառնար չըկործանած Իլիոնը սուրբ,
 +
Զո՜ւր էր ուրեմն, եթե թողնենք, որ Արեսը արյունառուշտ
 +
Շարունակի դեռ մոլեգնել, եկ, մենք էլ մեր ուժը փորձենք»։
 +
 +
Այսպես ասաց, և Աթենասը համամիտ եղավ նըրան.
 +
Հերան՝ դուստրը մեծ Զրվանի, ավագագույն աստվածուհին
 +
{{տող|720}}Ելավ գընաց, որ պատրաստի երիվարները ոսկեսար:
 +
Հեբեն կառքի չորս բոլորը անցրեց երկաթ առեղի մեջ
 +
Ութկապանի կոր անիվներ, որոնց հեցերն էին ոսկի
 +
Եվ վերևից շուրջանակի պըղընձաձույլ կամարներով,
 +
Ճարտարապես և պնդակուռ զոդված իրար անքակտելի,
 +
Հըրաշալիք մի հոյակապ և տեսարժան գործ հիասքանչ,
 +
Ականոցներն արծաթակուռ շուրջանակի, բոլորաշեն,
 +
Գահույքն ոսկի ամբողջապես և արծաթյա լարով կախված,
 +
Գեղազարդված շուրջը երկու կիսաբոլոր գոտիներով,
 +
Եվ նըրանցից ձըգվում էր կոկ երկար քեղին արծաթեղեն,
 +
{{տող|730}}Որի ծայրին կապեց Հեբեն լուծն ոսկեձույլ և գեղեցիկ,
 +
Անցկացնելով սամոտեններն ու սամիները ոսկեղեն։
 +
Եվ ինքն Հերան՝ հորդորամիտ պատերազմի և խազմերի`
 +
Իր իսկ ձեռքով լըծեց առույգ երիվարներն օդապարիկ:
 +
 +
Իսկ Աթենաս Պալլաս դուստրն ասպարակիր Արամազդի
 +
Շղարշանուրբ շըքեղ խըլան` գործը ճարտար իր մատների,
 +
Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին,
 +
Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի
 +
Զինավառվում էր վերից վար՝ ռազմի համար արյունահեղ:
 +
Ձըգեց ասպարն իր ուսերին փողփողենեջ, ծոպազարդար,
 +
{{տող|740}}Որ պատում է շուրջանակի Սարսափն ահեղ ամեն կողմից.
 +
Այնտեղ է Ոխն, այնտեղ Կորովն ու Արշավանքը սարսըռուտ,
 +
Այնտեղ է և Գորգովնական գըլուխը ժանտ հուշկապարկի՝
 +
Վահանադրոշ Արամազդի խոլ ճիվաղի սոսկատեսիլ:
 +
Դըրեց գըլխին բազմախորան ոսկյա կորդակ քառավերջյան,
 +
Որը հարյուր քաղաքների զորք կառներ իր հովանու տակ.
 +
Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա,
 +
Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում
 +
Արիասիրտ դյուցազների, երբ նըրանց դեմ հույժ բարկանա
 +
Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի։
 +
{{տող|750}}Հերան շուտ-շուտ ու շարունակ մըտրակում էր նըժույգներին,
 +
Ու բացվեցին ճըռընչալով երկնից դըռներն իրենք-իրենց,
 +
Որոնց Ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տրված
 +
Մեծ Երկինքն ու Ոլիմպոսը բանալ փակել խիտ ամպերով։
 +
Նըժույգներին մըտրակելով ելան նըրանք այդ դըռներից
 +
Եվ Դիոսին գըտան նըստած Բազմասարան Ոլիմպոսի
 +
Ամենաբարձըր կատարին՝ աստվածներից առանձնացած։
 +
Կանգնեցնելով ձիերն այնտեղ՝ Հերան դիմեց Արամազդին,
 +
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում Արեսի այս եղեռնի դեմ,
 +
Քանի՜- քանի՜ քաջակորով աքայեցի դյուցազների
 +
{{տող|760}}Կյանքից զըրկեց պատերազմում, ինձ սաստիկ վիշտ պատճառելով,
 +
Իսկ Կիպրուհին ու Ապոլլոնն ուրախանում են վայրաբար,
 +
Քանզի նըրանք դըրդապատճառ եղան այս խոլ մոլեգնության,
 +
Որը, արդեն ոչ մի օրենք և իրավունք չի ճանաչում;
 +
Հայր Արամազդ, կըբարկանա՞ս դու ինձ վըրա, ինքըս եթե
 +
Հարվածելով այդ Արեսին՝ հեռու վանեմ պատերազմից»։
 +
 +
և Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Գընա գըրգռիր Արեսի դեմ ավարառու Աթենասին,
 +
Սովոր է նա նըրան տանջող դառն ցավեր պատճառելու»։
 +
 +
Այսպես ասաց, չըհապաղեց լուսածըղի աստվածուհին,
 +
{{տող|770}}Մըտրակ զարկեց նըժույգներին, որոնք թըռան թեթևընթաց
 +
Աստեղազարդ բիլ երկընքից երկիր տանող լուսե ճամփով:
 +
Եվ որքան տեղ, որ կըտրում է մարդու աչքը դիտանոցից,
 +
Որ նայում է լուսաթաղանթ օդի միջով դեպի լուրթ ծով,
 +
Այնքան ճամփա էին կըտրում քառատըրոփ մի ոստյունով
 +
Նըժույգները՝ երկնաբընակ լուսածըղի աստվածուհյաց:
 +
Իսկ Տըրոյա երբ որ հասան, ուր Սկամանդր ու Սիմոյիս
 +
Երկու գետերն առատաջուր խառնըվում են իրարու հետ,
 +
Արգո Հերա աստվածուհին կանգնեցրեց իր ձիերն այնտեղ,
 +
Արձակելով նըրանց կառքից՝ պատեց թանձըր մառախուղով,
 +
{{տող|780}}Եվ Սիմայիսը բուսցըրեց նըրանց համար կեր աստվածյան:
 +
Գընում էին նըրանք ինչպես թըրթըռացող աղավնիներ՝
 +
Հույժ անհամբեր սատարելու արգիացի կըտրիճներին:
 +
Եվ երբ հասան նըրանք այնտեղ, ուր բազմամբոխ կանգնած էին
 +
Ձիամարզիկ Դիոմեդի շուրջը քաջեր կորովասիրտ,
 +
Զերդ գիշատիչ գոռ առյուծներ կամ վարազներ ամեհագույն,
 +
Կանգնեց Հերան նըմանվելով պըղընձաձայն Ստենդորին,
 +
Որ գոռում էր այնքան ուժգին, որքան հիսուն մարդ միատեղ,
 +
Ու բազմամարդ ամբոխի մեջ այսպես գոչեց ահեղաձայն,
 +
«Ամո՛թ, ամո՛թ ձեզ, վատասիրտ ու վեհերոտ արգիացիք,
 +
{{տող|790}}Երբ Աքիլլեսն աստվածազարմ երևում էր պատերազմում,
 +
Տըրոյացիք մինչև անգամ չէին ելնում դարբասներից,
 +
Նըրա հուժկու հաղթ նիզակից հիազարհուր և ահաբեկ.
 +
Այնինչ հիմա քաղաքից դուրս, ձեր նավերի մոտ են կըռվում»։
 +
 +
Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ռազմի ոգին,
 +
Իսկ Աթենաս աստվածուհին վազեց դեպի Տիդյանը քաջ,
 +
Թագավորին գըտավ այնտեղ, իր ձիերի ու կառքի մոտ՝
 +
Պանդարոսի նետով բացված իր խոր վերքը դարմանելիս։
 +
Շատ էր նեղում նըրան քըրտինքն իր ասպարի լայն փոկի տակ.
 +
Հոգնել էին նըրա ձեռքերն, ու չափազանց տանջվում էր նա
 +
{{տող|800}}Ամեն անգամ, երբ սըրբում էր փոկի տակից արյունը թուխ:
 +
Մոտենալով նըրա կառքին աստվածուհին այսպես ասաց.
 +
«Տիդեսն, իրոք, ծընեց որդի, որ իրեն քիչ է նըմանվում,
 +
Փոքր էր մարմնով Տիդեսը, բայց մարտիկ էր նա քաջակորով,
 +
Ու թեպետև ես Տիդեսին՝ իր մոլուցքին միշտ անձնատուր՝
 +
Թույլ չըտըվի մարտընչելու, երբ մի անգամ նա միայնակ
 +
Պատգամավոր եկավ Թեբե կադմեացոց մեջ բազմամարդ.
 +
Պատվեր տըվի ես Տիդեսին ուրախանալ խըրախճանքում,
 +
Սակայն դարձյալ, ինչպես որ միշտ, մըղված ոգուց իր մարտագոռ,
 +
Մըրցման կոչեց երիտասարդ կադմեացոց, և բոլորին
 +
{{տող|810}}Հաջողությամբ հաղթում էր նա, զի ես օգնում էի նըրան։
 +
Այժմ էլ ահա քեզ մոտ եմ ես, քեզ օգնական և հովանի
 +
Եվ ասում եմ, որ հոժարես մարտընչելու տըրոյանց դեմ:
 +
Բայց քեզ, կարծես, տիրել է մի հոգնատաժան հոգնածություն
 +
Կամ թե երկյուղ մի անարի իր ճանկերի մեջ առավ քեզ,
 +
Եվ այլևս զավակը չես դու Ինևսյան քաջ Տիդեսի»:
 +
Դիոմեդեսն արիասիրտ նըրան այապես պատասխանեց.
 +
«Ճանաչում եմ քեզ, դուստրըդ մեծ ասպարակիր Արամազդի,
 +
Որի համար կասեմ սիրով, առանց ոչինչ թաքցընելու:
 +
Ո՛չ հոգնություն է տիրել ինձ, ո՛չ էլ երկյուղը անարի,
 +
{{տող|820}}Այլ այն, որ ես հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝
 +
Արգելելով ինձ կըռվելու աստվածների հետ երջանիկ,
 +
Միայն Աստղիկ աստվածուհին՝ դուստրը ահեղ Արամազդի,
 +
Թե գա, ասիր, հետը կըռվեմ ու խոցեմ իմ սուր պըղընձով։
 +
Այդ պատճառով, ահավասիկ, ետ քաշվեցի ասպարեզից
 +
Եվ հըրաման տըվի բոլոր աքայեցոց նահանջելու,
 +
Քանզի գիտեմ, որ Արեսն է տիրում հիմա պատերազմին»։
 +
 +
Եվ Աթենաս աստվածուհին այսպես խոսեց կըրկին անգամ.
 +
«Դիոմեդես Տիդյանըդ քաջ, դու իմ սըրտի հույժ սիրելին,
 +
Մի՛ վախենար ո՛չ Արեսից, և ո՛չ էլ մյուս անմահներից,
 +
{{տող|830}}Քանի որ դու ինձ պես զորեղ պաշտպան ունես ու զորավիգ:
 +
Քըշիր շուտով միասըմբակ ձիերըդ դու դեպի Արես
 +
Ու զա՛րկ նըրան, մի ակնածիր մահկանացու մարդկանց համար
 +
Բուռն ու մոլի, արյունառուշտ այդ աստըծուց փոփոխամիտ,
 +
Որը դեռ նոր խոստացավ ինձ և Հերային պատերազմել
 +
Տըրոյանց դեմ և օժանդակ, սատար լինել աքայեցոց,
 +
Իսկ արդ, խոստումն իր մոռացած՝ տըրոյացոց գըլուխն անցավ»։
 +
Ասաց ու ցած քաշեց կառքից Սթենելոս կառավարին
 +
Ու նըստեց ինքը եռանդուն աստվածուհին Տիդյանի մոտ,
 +
Եվ ճըռընչաց կաղնի սըռնին իր ծանրագին բեռան ներքո,
 +
{{տող|840}}Զի տանում էր սարսափելի աստվածուհուն և դյուցազնին։
 +
Երասաններն ու մըտրակը աստվածուհին իր ձեռքն առավ
 +
Ու դեպ Արեսն ուղղեց իսկույն նըժույգները միասըմբակ,
 +
Ճիշտ այն պահին, երբ որ Արեսը՝ մարդակեր արյունարբուն
 +
Ըսպանում էր սոսկավիթխար Պերիփասին դյուցազնական՝
 +
Էտոլացոց քաջակորով Ոքեսյայի շըքեղ որդուն։
 +
Աթենասը իսկույն ևեթ գըլխին դըրեց իր հետն առած
 +
Դժոխքի կորդակն աներևույթ<ref>''Դժոխքի կորդակն աներևույթ'' - Կամ Հադեսի սաղավարտ, որ նշանակում է «անտեսանելի գլխարկ» (Հադես հենց նշանակում է անտեսանելի):</ref>, որ չերևա բուռն Արեսին:
 +
 +
Արյունառուշտ Արեսը հենց տեսավ դյուցազըն Տիդյանին,
 +
Թողեց իսկույն մեծավիթխար Պերիփասին գետնատարած,
 +
{{տող|850}}Որին նոր էր ըսպանել նա և աչքերը պատել մութով
 +
Ու շեշտակի դիմեց դեպի Դիոմեդեսը ձիավարժ։
 +
Երբ դեմ առ դեմ ելան իրար, Արեսը նախ տեգն արձակեց
 +
Կառքի լուծին, սանձերից վեր, որ դյուցազնի հոգին առներ,
 +
Բայց Աթենաս ստվածուհին տեգը ձեռքովն իր բըռնելով՝
 +
Կառքից հեռու շըպըրտեց այն, և սըլաքը անցավ իզուր:
 +
Երկըրորդը տեգն իր նետեց Դիոմեդեսն ահեղագոռ,
 +
Եվ Աթենաս աստվածուհին վարսեց սըլաքն այն կողքի մեջ,
 +
Ուր որ կամարն է պաշտպանում, և այնտեղից խորը խոցեց,
 +
Եվ ճեղքելով մորթը չըքնաղ՝ քաշեց աշտեն արագ թափով:
 +
{{տող|860}}Պըղընձի Արեսն այն ժամանակ գոռաց այնպե՜ս ահագնաձայն,
 +
Որ ասես թե ինը հազար կամ տաս հազար մարդ միասին
 +
Գոռացին այդ ռազմադաշտում, արիսական գուպարի մեջ։
 +
Սարսափն առավ աքայեցոց և տըրոյանց ջոկատներին
 +
Մարտի անհագ բուռն Արեսի որոտաձայն այդ գոռոցից:
 +
 +
Ինչպես որ մեգն է երևում սև ամպերի մըթին ծոցից,
 +
Երբ որ փըչե հանկարծահաս աստիկ խորշակը խըստաշունչ,
 +
Այդպես Տիդյան Դիոմեդեսին պըղընձի Արեսը երևաց,
 +
Երբ ամպերի հետ խառնըված ելնում էր նա երկինքն ի վեր:
 +
Հասավ իսկույն նա Ոլիմպոս՝ գահույքն անմահ աստվածների,
 +
{{տող|870}}Գընաց նըստեց Արամազդի մոտ տրտմագին, մըռայլադեմ
 +
Եվ ցույց տըվեց արյունն անմահ, որ բըխում էր իր խոր վերքից,
 +
Եվ խոր հոգոց արձակելով` այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում, տեսնելով այս ոճիրը ժանտ
 +
Աստվածներըս ամեն անգամ կըրում ենք խոր ցավեր սաստիկ
 +
Մըրցակցության երեսից մեր, մարդկանց պաշտոն ըստանձնելով:
 +
Դո՛ւ ես պատճառն այս մեր բոլոր կըռիվների ու վեճերի,
 +
Զի ծընեցիր եղեռնավոր ու կարճամիտ այդ աղջըկան,
 +
Որ շարունակ իր մըտքի մեջ դավ ու ոճիր է որոճում։
 +
Հընազանդ ենք բոլորըս քեզ, աստվածներըս ոլիմպական,
 +
{{տող|880}}Սակայն նըրան չես զըսպում դու ո՛չ խոսքերով, ո՛չ էլ գործով,
 +
Այլ դըրդում ես մինչև անգամ, դո՛ւ ծընար այդ չար աղջըկան,
 +
Որը դեռ նոր դըրդեց դաժան Դիոմեդես Տիդյանին քաջ
 +
Անմահական աստվածների դեմ մոլեգին մարտընչելու։
 +
Նախ և առաջ նա Աստղիկի խոցեց դաստակը փափկամորթ,
 +
Ապա մոլի, կատաղաբար գըրոհ գործեց նա ինձ վըրա,
 +
Բայց սըրավազ սըրունքներըս կարողացան ինձ ազատել,
 +
Ապա թե ոչ ես ցավերով երկար պիտի տառապեի
 +
Դիակների գարշ ու կեղտոտ կույտի վըրա և կամ թե ողջ
 +
Պըղինձների հարվածի տակ նըվաղեի ուշաթափված»։
 +
 +
{{տող|890}}Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց.
 +
«Մի՛ դու այդպես, փոփոխամիտ, զուր քըրթմընջա նըստած ինձ մոտ
 +
Ոլիմպական աստվածներից ամենից շատ քեզ եմ ատում,
 +
Քանզի սիրում ես շարունակ պատերազմներ, կըռիվ ու վեճ:
 +
Դու Հերայի անագորույն, անզըսպելի ոգին ունես,
 +
Մորըդ, որին հազիվ եմ ես նըվաճում խիստ իմ խոսքերով.
 +
Քաշածներըդ բոլոր նըրա խորհուրդների արդյունքն են փուչ։
 +
Բայց և այնպես չեմ ուզում, որ ցավով երկար դու տառապես,
 +
Քանզի որդիս ես հարազատ, մայրըդ քեզ ինձ համար ծընեց:
 +
Բայց եթե դու այդպես դաժան ծընվեիր մի ա՛յլ աստըծուց՝
 +
{{տող|900}}Վաղուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ,
 +
Ավելի խոր քան որտեղ որ Ուրանյաններն<ref>Ուրանյանները, այսինքն տիտանները, Ուրան-երկնքի և Գեա-երկրի զավակներն էին, որոնք ապստամբեցին Զևսի դեմ` ի պաշտպանություն իրենց եղբոր՝Քրոնոսի: Զևսը նրանց հաղթեց և փակեց Տարտարոսում երկրի մութ խորքերում:</ref> են գըտնըվում»։
 +
 +
Այսպես ասաց և Պեոնին հըրամայեց բուժել նըրան,
 +
Որ դընելով վերքի վըրա ցավահալած ըսպեղանի՝
 +
Առողջացրեց, որովհետև մահկանացու չէր ծընված նա։
 +
Խախացն ինչպես որ տեղնուտեղ մակարդում է կաթնը սպիտակ,
 +
Որ հեղուկ էր փոքր-ինչ առաջ, և մածուն է դարձընում այն,
 +
Այդպես նըրա ըսպեղանին Արեսի վերքն առողջացրեց։
 +
Որից հետո Հեբեն նըրան լավ լողացրեց ու հագցըրեց,
 +
Եվ Զրվանյան Արամազդի կողքը բազմեց նա պերճափառ:
 +
 +
{{տող|910}}Այնժամ Հերան արգիուհի և Աթենաս պահպանապետն
 +
Ամպրոպադեզ Արամազդի արքունիքը վերադարձան,
 +
Երբ հեռացրին բուռն Արեսին մարտախոշոշ պատերազմից:
 +
</poem>
 +
 +
== Երգ վեցերորդ։ Հեկտորի և Անդրոմաքեի հանդիպումն ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Տըրոյացոց և աքայանց ամեհի մարտն ամայացավ,
 +
Կըռիվն ահեղ՝ դաշտում մերթ այս, մերթ այն կողմն էր տեղափոխվում,
 +
Երբ Սիմոյիս և Քըսանթոս մեծ գետերի միջև նըրանք
 +
Նետում էին իրար վըրա սուր աշտեներ պըղընձակուռ։
 +
 +
Տելմոնյան Այաքսը նախ՝ պատ ու պատվարն աքայեցոց՝
 +
Ճեղքեց փաղանգ մի տըրովյան ու լույս ծագեց ընկերներին,
 +
Զարնելով այր մի քաջազեն թըրակացոց գումարտակից-
 +
Էիսսորյան Ակամասին կորովասիրտ ու հաղթանդամ,
 +
Որին զարկեց ձիաձարի գըլխանոցի վես ցըցունքից
 +
{{տող|10}}Ճակատի մեջ վարսելով տեգն ու խոր մըխեց ոսկորի մեջ,
 +
Եվ աչքերին Ակամասի իջավ գիշեր խավարակուռ:
 +
Դիոմեդեսն ահեղագոռ անշընչացրեց Աքսելոսին՝
 +
Տևթրասյանին, որ ապրում էր վայելչակերտ Արիսբեում.
 +
Հարուստ էր նա և սիրելի ամեն մարդու և հյուրընկալ,
 +
Որովհետև տունը նըրա գտնվում էր ճամփի վըրա:
 +
Բայց նըրանցից ոչ ոք նըրան չօգնեց այդ ծանր ահեղ ժամին,
 +
Ազատելու դաժան մահից. երկուսին էլ նա ըսպանեց-
 +
Նաև նըրա բարեկամին, որ ձիերն էր կառավարում
 +
Կալեսիոսին, և երկուսով էլ անբաժան հողը մըտան։
 +
{{տող|20}}Եվրիաոլսը ըսպանեց Ոփելտիոսին ու Դրեսոսին,
 +
Նըրանց թողած՝ դեպի Պեդասն ու Էսպեոս վազեց ապա,
 +
Որոնց ծընեց Աբարբարեն՝ հավերժահարսն աղբյուրների
 +
Բուկոլյոնի համար անբիծ, որ զավակն էր Լավմեդոնի,
 +
Ծնունդով ավագ, բայց գողունի ծընված ուրիշ մորից ծածուկ,
 +
Որ երբ հովիվ էր Բուկոլյոնն, իր հոտի մոտ մըտավ նըրան,
 +
 +
Հավերժահարսն հըղանալով՝ երկվորյակներ ծընեց առույգ,
 +
Սակայն որդին Մեկեսդեսի կորովն գըջլեց նըրանց միջից
 +
Ու կողոպտեց բըռնի կերպով նըրանց ուսից զենքերը պերճ:
 +
Քաջամարտիկ Պոլիպեդեսը ըսպանեց Աստալիոսին,
 +
{{տող|30}}Իսկ Ոդիսևսը Պիտիդես Պերկոսյանին զարկեց այդտեղ
 +
Պըղընձակուռ իր աշտեով, Տևկրոսը՝ քաջ Արետավնին,
 +
Անտիլոքոսը Նեստորյան փայլակնացայտ իր աշտեով
 +
Աբլերոսին փըռեց գետին, իսկ Ատրիդես արանց արքան
 +
Ելատոսին, որ ապրում էր Սատնիյոնիս գետի ափին
 +
Բարձրադիտակ Պեդասի մեջ. և Լեիտոս քաջն ըսպանեց
 +
Փիլակոսին, երբ փախչում էր, Եվրիպիլը՝ Մելանթիոսին:
 +
 +
Մենելավոսն ահեղագոռ՝ Ադրեստոսին բըռնեց ողջ-ողջ,
 +
Որի ձիերն խըրտնել էին ու դաշտի մեջ փաթաթվելով
 +
Մոշիներին ու կոտրելով կառքի քեղին՝ փախել քաղաք
 +
{{տող|40}}Ու խառնըվել այնտեղ զարհուր խուճապահար խուռն ամբոխին:
 +
Նա իր կառքից ցած գըլորվեց բերանքսիվայր, փոշեթաթավ,
 +
Մենելավոսն ահեղագոռ վըրա հասավ հանկարծակի
 +
Երկայնաստվեր աշտեն ձեռքին, և Ադրեստոսն աղաչալից
 +
Մենելավի ծընկան փարած՝ այս խոսքերը ասաց նըրան.
 +
«Խընայիր ինձ, Ատրեոսյան, և ընդունիր փըրկանք անբավ,
 +
Մեծահարուստ հորըս տան մեջ պես-պես գանձեր կան պատվական
 +
Պըղինձ, ոսկի և բազմարվեստ երկաթ որքան որ կամենաս,
 +
Հայրըս հարուստ տա պիտի քեզ որպես փըրկանք արժանավոր,
 +
Եթե լըսի, որ ողջ եմ ես աքայեցոց նավերի մեջ»:
 +
{{տող|50}}Այսպես ասաց Ադրեստոսը և դյուցազնի սիրտը շարժեց,
 +
Եվ այն է նա կամենում էր իր ծառային հանձնել նըրան,
 +
Որ աքայանց նավերն տանի, երբ Ագամեմնոնն այնտեղ վազեց
 +
Եվ սաստելով Մենելավին այս խոսքերը ասաց նըրան.
 +
«Մենելավոս, օ, թուլասիրտ, ինչո՞ւ ես դու դըրանց խըղճում,
 +
Մի՞թե արդյոք լավ վարվեցին տըրոյացիք քո հարկի տակ։
 +
Տըրովներից ոչ ոք պիտի չըփըրկըվի դաժան մահից,
 +
Ոչ իսկ մանուկն մոր արգանդում, մեր ձեռքերից փըրկում չունեն,
 +
Թող սատակեն ու ջընջըվեն Իլիոնով մեկ անթաղ, անհետ»։
 +
 +
Այսպես ասաց Ագամեմնոնն և իր եղբոր միտքը փոխեց,
 +
{{տող|60}}Որը քաջազն Ադրեստոսին հեռու վանեցիր ծընկներից,
 +
Եվ թագավոր Ագամեմնոնն աշտեն նըրա կողքը խըրեց։
 +
Ադրեստն ընկավ գետնաթավալ, և Ատրիդը նըրա կըրծքին
 +
Կոխելու ոտքն իր ուժգնապես՝ քաշեց հանեց տեգը հացի:
 +
 +
Նեստորը ծեր բարձըր ձայնով հորդորում էր արգիացոց.
 +
«Սիրելիներս, արիսական դյուցազուննե՛ր դանայեցի,
 +
Ձեզնից ոչ ոք թող ավարով տարված՝ կըռվից ետ չըմընա
 +
Եվ դեպ նավերն ագահաբար աշխատի շա՛տ ավար տանել
 +
Այլ ջարդելու հետ լինենք նախ, հետո միայն հանգիստ կերպով
 +
Կըկողոպտենք դաշտում ընկած շեղջակույտը դիակների»:
 +
 +
{{տող|70}}Այսպես ասաց և արծարծեց բոլորի մեջ կըռվի կորով։
 +
Տըրոյացիք այդտեղ արդեն՝ բուռն Արեսի կողմից սիրված
 +
Աքայանցից հաղթահարված կըդառնային դեպի Իլիոն,
 +
Թե Հելենոս Պրիամյանը՝ մեծահըմուտ հավահըման
 +
Էնիասին և Հեկտորին մոտենալով այսպես չասեր.
 +
«Ո՛վ Էնիաս, և դու, Հեկտոր, քանզի տըրոյանց և լիկեցոց
 +
Հոգսն ավելի ձե՛զ է տըրված, զի բարձր եք դուք ամեն բանում՝
 +
Թե՛ գործերում պատերազմի և թե՛ բոլոր խորհուրդներում,
 +
Կանգնեք այստեղ և արգելեք զինվորներին դըռների մոտ
 +
Եվ մի՛ թողնեք, որ վատաբար իրենց կանանց գիրկը փախչեն
 +
{{տող|80}}Եվ այդպիսով մեր թըշնամյաց համար դառնանք ծաղր ու ծանակ։
 +
Իսկ երբ բոլոր գընդերը դուք կարողանաք ոգեկոչել,
 +
Մենք, թեպետև տաժանաբեկ, այստեղ կանգնած պիտի կըռվենք
 +
Դանայեցոց գընդերի դեմ, զի հարկն այդպես է պահանջում:
 +
Բայց դու, Հեկտոր, գընա քաղաք և մեր արգո մորը ասա,
 +
Որ նա տիկնանց Աթենասի մեհյանի մեջ հավաքի ողջ
 +
Եվ բացելով բանալիով ապարանքի դըռները սուրբ
 +
Գիսակագեղ Աթենասի ծընկան վըրա դընի նա իր
 +
Ամենամեծ ու գեղաշուք շըղարշներից այն, որ ունի
 +
Իր պալատում, և որը նա ամեն բանից շատ է սիրում.
 +
{{տող|90}}Եվ թող ուխտի մեհյանի մեջ տասներկու հատ երինջ զոհել
 +
Մեկ տարեկան ու դեռ անծին, որ թերևըս նա ողորմի
 +
Մեր քաղաքին ու տըրոյանց բոլոր կանանց, մանուկներին,
 +
Եվ հեռացնի Դիոմեդեսին՝ նըվիրական Իլիոնից,
 +
Տիդեսի ժանտ, խուժդուժ որդուն, զարհուրելի և մոլեգին,
 +
Որ ամենեն ահավորն է աքայանց մեջ իմ կարծիքով,
 +
Զի Աքիլլես արանց իշխանն անգամ այսքան սարսափ չազդեց,
 +
Որի համար ասում էն, թե ծընունդ է վեհ աստվածուհու.
 +
Իսկ դա սաստիկ է մոլեգնում և հավասար չունի իրեն»:
 +
 +
Այսպես ասաց, և Հեկտորը հընազանդեց եղբոր խոսքին
 +
{{տող|100}}Ու կառքից ցած ցատկեց իսկույն իր բովանդակ զեն ու զարդով,
 +
Եվ ճոճելով սուր աշտեներ անցավ խըրոխտ գընդից ի գունդ
 +
Հորդորելով կռվել անվախ, ու բորբոքեց սոսկալի մարտ։
 +
 +
Տըրոյացիք ետ դառնալով՝ ճակատեցին աքայանց դեմ,
 +
Եվ աքայանք ետ քաշվեցին կոտորածին դադար տալով,
 +
Մըտածելով, որ աստղազարդ Երկնից իջած աստված մի մեծ
 +
Օժանդակում է տըրոյանց, ուստի արագ նահանջեցին:
 +
Իսկ Հեկտորը բարձըր ձայնով հորդորում էր տըրոյացոց.
 +
«Արիասիրտ տըրոյացիք և դուք սատար զինակիցներ,
 +
Խիզախ եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր ուժն անվըկանդ,
 +
{{տող|110}}Մինչև գընամ նըվիրական Իլիոնը ես, որ տամ պատվեր
 +
Մեր ծերերին ու մեր տիկնանց, որ աղաչեն աստվածներին
 +
Եվ խոստանան, ուխտեն նըրանց ընտիր զոհեր մատուցանել»:
 +
 +
Կորդակաճոճ Հեկտորն այսպես ասաց նըրանց ու հեռացավ,
 +
Եվ փոկը թուխ, որ կըմբավոր վահանն էր կուռ շըրջապատում՝
 +
Ընթանալիս բախվում էր իր պարանոցին ու ոտքերին։
 +
 +
Գլավկոսը՝ Հիպպոլոքի որդին և քաջ Դիոմեդեսն
 +
Առաջ անցան երկու կողմից՝ իրարու դեմ գուպարելու.
 +
Երբ մոտեցան՝ առաջինը խոսեց Տիդյանն ահեղագոռ,
 +
«Ո՞վ ես դու, քա՛ջ , չեմ ճանաչում մահկանացու մարդկանց մեջ քեզ,
 +
{{տող|120}}Փառապարգև պատերազմում ցարդ ոչ մի տեղ քեզ չըտեսա,
 +
Մինչդեռ դու քո հանդըգնությամբ անցար բոլոր մյուսներից,
 +
Որովհետև դեմ ելար դու երկայնաստվեր իմ նիզակին,
 +
Վա՜յ հայրերին, որոնց որդիք իմ մոլուցքին են հանդիպում:
 +
Իսկ եթե դու անմահներից մեկն ես իջած Ոլիմպոսից՝
 +
Ես երկնավոր Աստվածների հետ մարտընչել չեմ կամենում,
 +
Զի Դրիասի արի որդին Լիկուրգոսը երկար չապրեց
 +
Քանզի կըռվում էր երկնավոր ասստվածների դեմ երջանիկ:
 +
Մի ժամանակ մոլեգնաբար Նիսեոն սուրբ լեռան վըրա
 +
Նա հալածեց Դիոնիսի դայակների երամը հոծ,
 +
{{տող|130}}Որոնք բոլորը միասին՝ տանջված եզի սուր խըթանով
 +
Եղեռնագործ Լիկուրգոսից՝ ցած գըցեցին ուռերը թավ:
 +
Դիոնիսը հիազարհուր՝ ծովի հատակն իջավ խորունկ,
 +
Ել Թետիսը իր գիրկն առավ ահաբեկված Դիոնիսին,
 +
Որ դողում էր մարդու իրեն տըված սաստից սարսափահար:
 +
Հեշտակենցաղ դիք այնուհետ հույժ բարկացան նըրա վըրա
 +
Եվ կուրացրեց Զևսը նըրան, ու նա այլևս երկար չապրեց,
 +
Քանզի բոլոր աստվածներին դարձել էր նա խիստ ատելի:
 +
Այդ պատճառով ես չեմ կռվում աստվածների դեմ երջանիկ,
 +
Իսկ եթե դու մահկանացու մարդ ես իրոք ցորենակեր՝
 +
{{տող|140}}Մոտիկ կարի, որ անհապաղ հասնես մահվան դարբասներին»:
 +
 +
Հիպպոլոքի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ո՛վ Տիդեսի որդիդ արի, ինչո՞ւ ես ցեղն իմ հարցընում.
 +
Ինչպես ծառի տերևներն են, ու անտառում ամեն գարնան
 +
Բողբոջելով ուրիշ դալար տերևներ են ծընվում նորից։
 +
Այդպես նաև ցեղն է մարդկանց, մին ծընվում է, մյուսը մեռնում:
 +
Սակայն, եթե ուզում ես դու ծանոթանալ ազգատոհմիս,
 +
Որի մասին շատերն արդեն քեզնից առաջ տեղյակ են քաջ,—
 +
Կա Էփիրե քաղաք մի շեն՝ Արգոսի մեկ խորշում ընկած,
 +
Ուր Էոլյան Սիզիփոսն էր ապրում խելոք, բազմահընար,
 +
{{տող|150}}Որը ծընեց Գլավկոսին, Գլավկոսը՝ Բելլերփոնտին<ref>Բելլերոփոնտի՝ Գլավքոսի որդու, Սիզիփոսի թոռան առասպելն էությամբ հիշեցնում է աստվածաշնչյան Հովսեփի պատմությունը:</ref>.
 +
Աստվածները պարգևեցին նըրան չըքնաղ առուգություն:
 +
Բայց Պրիտոսն իր սըրտի մեջ չարիք նյութեց այդ մարդու դեմ
 +
Եվ իր երկրից դուրս վըտարեց, զի զորեղ էր արգոսյանց մեջ,
 +
Որոնց իրեն հնազանդեցրեց Արամազդն իր գավազանով։
 +
Պրիտոսի կինը սիրուն՝ Անտիան նըրան սիրահարված՝
 +
Ցանկանում էր գաղտագողի պառկել նըրա հետ միասին,
 +
Բայց անկարող եղավ մինչ վերջ չըքնաղ Անտիան համոզելու
 +
Առաքինի և անբասիր Բելլերփոնտին քաջախորհուրդ,
 +
Ու զըրպարտիչ բանսարկությամբ ասաց Անտիան թագավորին.
 +
{{տող|160}}«Մեռի՛ր, Պրիտոս, կամ մեռցըրու դու անպատկառ Բելլերփոնտին,
 +
«Որ փորձ արավ ինձ՝ քո կընոջն հանդըգնաբար բըռնաբարել»:
 +
Ի լուր կընոջ այս խոսքերին՝ թագավորը խիստ բարկացավ,
 +
Բայց ըսպանել ըզզգուշացավ, խըղճաց նըրան իր սըրտի մեջ,
 +
Եվ ուղարկեց նըրան Լիկիա, ձեռքը տալով մահվան նըշան,
 +
Պընակիտի<ref>''Պնակիտի վրա ինչ-որ գծեր դրոշմեց նա մահառիթ''— Սա Հոմերոսի վիպերգության մեջ եզակի հիշատակությունն է տվյալ դարաշրջանում գրության եղանակի վերաբերյալ: Անտիկ դարաշրջանում հույներն ու հռոմեացիները գրագրության համար օգտագործում էին հատուկ ծալովի, մոմածածկ գրատախտակներ(պնակիտ), որի վրա սրածայր գրչով տառեր էին փորագրում։</ref> վըրա ինչ-որ գըծեր դրոշմեց նա մահառիթ
 +
Եվ կընքելով տըվավ նըրան, որ այն հանձնի իր աներոջ։
 +
Ճամփա ընկավ դեպի Լիկիա աստվածներից առաջնորդված,
 +
Եվ երբ արդեն առատահոս Քըսանթոսի ափը հասավ,
 +
Թագավորը պատվեց նըրան, հյուրընկալեց սիրահոժար:
 +
{{տող|170}}Ինն օր նըրան հյուրասիրեց, մորթեց ինը ընտիր արջառ,
 +
Եվ տասներորդ վարդամատն Այգը երբ ծագեց երկրի վըրա,
 +
Հարց տըվեց  նա և կամեցավ տեսնել տախտակն այն մահառիթ
 +
Որ բերում էր նա իրեն հետ Պրիտոսից՝ իր փեսայից:
 +
Երբ ընդունեց իր փեսայի նիշերը այդ, Բելլերփոնտին
 +
Հըրամայեց, որ ըսպանի նախ Քիմեռին անպարտելի.
 +
Անմահական աստվածների զարմից էր նա և ո՛չ մարդկանց,—
 +
Գըլուխն՝ առյուծ, պոչը՝ վիշապ, իրանը՝ այծ, որի բերնից
 +
Շանթեր էին ժայթքում անվերջ ահագնացայտ ու բոցավառ:
 +
Եվ ըսպանեց նըրան՝ վըստահ՝ աստվածների նըշաններին:
 +
{{տող|180}}Ապա կըռվեց հըռչակավոր Սուլիմացոց դեմ անվանի,
 +
Եվ ասում էր, թե ավելի ահեղ կըռիվ նա չէր տեսել:
 +
Երրորդ անգամ նա այրասիրտ ամազոնաց ողջ կոտորեց,
 +
Բայց ետ–դարձին դյուցազնի դեմ նյութեց ուրիշ մի նենգություն.
 +
Ընտրեց Լիկիո կըտրիճներից մի գունդ, որոնք դարան մըտան,
 +
Բայց նըրանցից և ոչ մեկը տուն չըդարձավ իր դարանից,
 +
Քանզի անբիծ Բելլերոփոնտն ամենքին էլ բընաջընջեց։
 +
Երբ հասկացավ արքան, որ նա շառավիղ է մի աստըծու,
 +
Պահեց իր մոտ այնուհետև և իր դուստրը տըվավ նըրան
 +
Եվ նըրա հետ առհավասար կիսեց պատիվն արքայական:
 +
{{տող|190}}Իսկ լիկեցիք նըրան հատուկ հողաբաժին առանձնացրին
 +
Բարեբեղուն և այգեվետ, որ մըշակի իրեն համար:
 +
Բելլերփոնտի կինը նըրան երեք չըքնաղ զավակ ծընեց՝
 +
Իսանդրոսին, Հիպպոլոքին, ապա սիրուն Լավդամիին:
 +
Զևսը ըզգոն՝ Լավդամիին սիրահարված՝ մըտավ նըրան,
 +
Եվ նա ծընեց աստվածատիպ Սարպեդոնին պըղընձավառ։
 +
Բելլերփոնտը երբ որ բոլոր աստվածների աչքիցն ելավ<ref>''Բելլերոփոնտը երբ բոլոր աստվածների աչքիցն ելավ'' — Բելլերոփոնտը, թևավոր Պեգասին հեծած, հաղթեց եռադեմ հրեշ Քիմերին: Այնուհետև նա ուզեց Պեգասի օգնությամբ թռչել Ոլիմպոս, բայց Պեգասը նրան վայր նետեց, և Բելլերոփոնտը, ատելի դառնալով աստվածներին, երկար ժամանակ թափառում էր երկրի վրա՝ կուրացած ու կաղալով:</ref>,
 +
Ալեյական դաշտավայրում թափառում էր մեն ու մենակ,
 +
Կըրծելով սիրտն ու մարդկային հետքից հեռու փախչելով միշտ։
 +
Նըրա որդի Իսանդրոսին զարկեց մարտում Արեսն անհագ,
 +
{{տող|200}}Սուլիմացոց պատերազմում երբ որ կըռվում էր քաջաբար,
 +
Իսկ Արտեմիսը ոսկեսանձ նետահարեց Լավդամիին։
 +
Հիպոլոքի որդին եմ ես, ասում եմ՝ ինձ նա՛ է ծընել,
 +
Նա՛ ուղարկեց ինձ Տըրոյա, պատվիրելով, որ քաջ կըռվեմ,
 +
Գերազանցեմ ուրիշներին և չանպատվեմ ես վատաբար
 +
Ազգատոհմը իմ հայրերի, որ անվանի մարդիկ էին
 +
Լայնատարած Լիկիայի մեջ, ինչպես նաև Եփիրեում։
 +
Արդ, այդ ցեղից և արյունից ծընվելու մեծ պատիվն ունեմ»։
 +
 +
Այսպես ասաց, ուրախացավ Դիոմեդեսն ահեղագոռ,
 +
Եվ խըրելով նիզակն իր սուր՝ արգասավոր ծոցը հողի,
 +
{{տող|210}}Այս սիրալիր խոսքերն ուղղեց ազգաց հովիվ Գլավկոսին.
 +
«Օ՜, հիրավի հայրենական և վաղեմի հյուր ես դու ինձ.
 +
Մի ժամանակ Ինևսը քաջ՝ հըրաշալի Բելլերփոնտին
 +
Հյուր ընդունեց իր պալատում և քըսան օր պահեց իր մոտ
 +
Ու մեկ-մեկու տըվին նըրանք հյուրասիրման շըքեղ ձոներ:
 +
Ինևսը վեհ ընծա տըվեց մի ծիրանի գոտի չըքնաղ,
 +
Բելլերոփոնտը Ինևսին՝ ոսկի բաժակ մի կըրկնատաշտ,
 +
Որը այստեղ գալիս թողի իմ հայրական ապարանքում։
 +
Բայց Տիդեսին չեմ հիշում ես, մանուկ էի, երբ ինձ թողեց
 +
Գընաց Թեբե, ուր ըսպանվեց աքայեցոց բանակի մեջ։
 +
{{տող|220}}Արդ, սիրելի քո հյուրն եմ ես Արգոսի մեջ, դու ինձ՝ Լիկիո,
 +
Թե երբևէ այդ կողմերը հանկարծ գալու բախտ ունենամ։
 +
Ըզգուշանանք ուստի միմյանց նիզակներից մարտի բովում,
 +
Ունեմ ես շատ տըրոյացի և սատարներ ըսպանելու,
 +
Ում էլ աստված իմ ձեռքը տա, կամ ես ինքըս հասնեմ բըռնեմ,
 +
Իսկ դու էլ շատ աքայեցի՝ ում ըսպանել որ կարենաս։
 +
Բայց զենքերըս արի փոխենք, որ մյուսները հասկանան,
 +
Թե մենք միմյանց մի ժամանակ հյուր լինելու պատիվն ունենք<ref>Օտարազգի մեկին հյուրընկալելով, հյուրասիրելով և նվերներ տալով, հյուրընկալն ինքը դառնում էր մի տեսակ իր հյուրի «հյուրը» և կարող էր համոզված լինել, որ ինքն էլ նույն ընդունելությանը կարժանանա նրա հայրենիքում, նրա տանը։ Այսպես կոչված «հյուրույթի» այս երևույթը շատ կարևոր նշանակություն ուներ հնում, երբ օտարերկրացիները որևէ իրական ապահովորությունից զուրկ էին: «Հյուրույթ» -ի հարաբերությունները անցնում էին ժառանգաբար, Դիոմեդեսին և Գլավկոսին դրանք նույնպես անցել էին իրենց նախնիներից։</ref>»։
 +
 +
Այսպես ասաց, և երկուսն էլ կառքից իսկույն ցած ցատկեցին
 +
Եվ իրարու ձեռք սեղմելով՝ կընքեցին ուխտ եղբայրության:
 +
{{տող|230}}Բայց Զըրվանյան Զևսը այդտեղ Գլավկոսի խելքը առավ,
 +
Որը փոխեց իր զենքերը Դիոմեդեսի զենքերի հետ.
 +
Տըվեց նըրան իր ոսկեղենն, պըղընձեղենն առավ նըրա,
 +
Իրենն հարյուր և ավելի եզան գընով, նրանը՝ իննի։
 +
 +
Իսկ Հեկտորը երբ որ հասավ Սկեական դարբասի մոտ,
 +
Տըրոյացի աղջիկ ու կին հավաքվեցին շուրջը նըրա
 +
Ու հարցըրին որդոց, եղբոր, հարազատի մասին իրենց
 +
Եվ Հեկտորը հըրամայեց բոլոր նըրանց գընալ կարգով
 +
Աղոթելու աստվածներին, զի ահեղ էր աղետը մեծ։
 +
 +
Իսկ երբ հասավ նա գեղապանծ  պալատը մեծ Պրիամոսի,
 +
{{տող|240}}Որ կանգնած էր կամարակապ և կոփածո սըրահներով,
 +
(Ուր սըրբատաշ քարից հիսուն ճոխ սենյակներ կային շինված
 +
Իրարու կից՝ Պրիամոսի որդոց, նըրանց կանանց համար,
 +
Եվ դիմացն էլ, սըրահի մեջ տասներկու հատ ուրիշ սենյակ,
 +
Պրիամոսի աղջիկների համար շինված կոկ քարերով,
 +
Որտեղ քընում էին բոլոր փեսաները Պրիամոսի.
 +
Պարկեշտասուն ու գեղանի իրենց կանանց հետ պառկելով)։
 +
Այդտեղ որդու առաջն ելավ շնորհապարգև մայրը անուշ,
 +
Որ գընում էր չըքնաղագեղ Լավոդիկե աղջըկա մոտ,
 +
Որն ամենից գեղեցիկն էր իր մյուս բոլոր դուստրերի մեջ.
 +
{{տող|250}}Մայրը որդու ձեռքը բըռնեց ու հարց արավ այս ասելով.
 +
«Որդյակ իմ քաջ, ինչո՞ւ ահեղ մարտը թողած՝ եկել ես տուն,
 +
Երևի թե աքայեցիք անագորույն մա՞րտ են մըղում
 +
Ոստանի շուրջ մեր բարեշեն, որի համար եկել ես դու,
 +
Որ քաղաքի աշտարակից ձեռքըդ պարզես Արամազդի՞ն:
 +
Բայց ըսպասիր, որ քեզ համար գընամ անուշ գինի բերեմ,
 +
Որ նախ ձոնես Արամազդ հորն և մյուս անմահ աստվածներին,
 +
Եվ ապա ինքըդ խըմելով անուշ գինին՝ քեզ կազդուրես,
 +
Քանզի գինին հոգնած մարդուն կըտա նոր ուժ ու զորություն,
 +
Դու էլ, որդիս, հոգնած ես շատ՝ ընկերներիդ համար կըռված»։
 +
 +
{{տող|260}}Կորդակաճոճ Հեկտորը քաջ իր մորն այսպես պատասխանեց.
 +
«Մայր մեծարո, մի՛ բերի ինձ ըզմայլական, անուշ գինի,
 +
Վախենում եմ ինձ թուլացնես և մոռանամ ուժ ու կորով.
 +
Իսկ անլըվա ձեռքով հրաշեկ գինի ձոնել Արամազդին
 +
Մեղքենում եմ, քանզի երբեք պետք չէ արյամբ ու փոշիով
 +
Թաթավուն ձեռքն աղոթք անի ամպակուտակ Արամազդին:
 +
Բայց դու, մայր իմ, քեզ հետ առած բոլոր արգո տիկիններին,
 +
Գընա մեհյանն անմիջապես ավարառու Աթենասի
 +
Եվ լավագույնն ապարանքում ունեցած քո շըղարշներից
 +
Դի՛ր վարսագեղ Աթենասի ծընկան վըրա և ուխտ արա
 +
{{տող|270}}Զոհաբերել տասներկու հատ մեկ տարեկան երինջ անծին,
 +
Գուցե գըթա մեր քաղաքին, մանուկներին ու մեր կանանց,
 +
Եվ վերջապես հեռու վանե նըվիրական Իլիոնից
 +
Արհավիրքի հընարագետ այդ Տիդեսի վայրագ որդուն.
 +
Գընա դու շուտ դեպի տաճարն ավարառու Աթենասի,
 +
Իսկ ես գընամ Ալեքսանդրին ետ կանչելու, թե ինձ անսա:
 +
Երանի թե պատռեր գետինն ու Պարիսին տակովն աներ.
 +
Արամազդը սընեց նըրան իբրև պատիժ տըրոյացոց,
 +
Մեծահոգի Պրիամոսի և նըրա ողջ որդոց համար։
 +
Թե տեսնեի՜, ահ, ես նըրա գահավիժում դըժոխքն ի վար՝
 +
{{տող|280}}Մոռանայի՜ պիտի բոլոր աղետներն այս դառն ու դըժնի»:
 +
 +
Այսպես ասաց, և Հեկաբեն ըշտապեց տուն և աղախնոց
 +
Հըրամայեց ոստանի ողջ տիկիններին հավաքելու,
 +
Իսկ ինքն արագ գընաց դեպի ըշտեմարանն անուշաբույր,
 +
Ուր շըղարշներ կային պես-պես գործ՝ սիդոնցի ճարտար կանանց,
 +
Որ Սիդոնից իր հետ բերեց ինքը Պարիսն աստվածատիպ,
 +
Երբ հորամույն, հըրաշագեղ Հեղինեին առևանգած
 +
Ճեղքում էր նա ծովը ծավի՝ անդընդահերձ իր նավերով։
 +
Նըրանց միջից ամենագեղ շըղարշներից մեկն էր փայլուն,
 +
Որ Հեկաբեն առավ տարավ որպես ընծա Աթենասին:
 +
{{տող|290}}Փողփողում էր նա գույնըզգույն՝ ճաճանչավետ աստղի նըման,
 +
Եվ մյուս բոլոր արդուզարդի տակն էր շըղարշն այդ գտնըվում։
 +
Եվ Հեկաբեն ճամբա ելավ բամբիշների խուռն երամով։
 +
 +
Եվ երբ ամրոց հասան նըրանք, շըքեղ տաճարն Աթենասի,
 +
Թեանովը գեղեցկադեմ՝ դուռը բացեց նըրանց առաջ,
 +
Կիսեսյանը՝ կինը կըտրիճ ձիահըմուտ Անտենորի,
 +
Որ քըրմուհին էր տըրոյանց կողմից Պալլաս Աթենասի:
 +
Նըրանք ձեռքերն Աթենասին կարկառեցին հեծեծալով,
 +
Եվ առնելով գեղեցկադեմ Թեանովը շըղարշը նուրբ՝
 +
Դըրեց ծավի աստվածուհու ծընկան վըրա որպես նըվեր
 +
{{տող|300}}Եվ աղոթեց աղերսագին դըստերը մեծն Արամազդի.
 +
«Վեհագույնըդ աստվածուհյաց, քաղաքապահ ո՛վ Աթենաս,
 +
Փըշրի՛ր նիզակն անագորույն Դիոմեդեսի և թող որ նա
 +
Բերանքսիվայր ընկնի տապաստ Սկեական դըռան առաջ:
 +
Զոհ ենք բերում այստեղ, ահա՛, քո մեհյանում, տասներկու գեր
 +
Մեկ տարեկան անծին երինջ, որպեսզի դու, գուցե, գըթաս
 +
Մեր քաղաքին ու մեր կանանց և մեր մատղաշ մանուկներին»։
 +
 +
Այսպես ասաց աղոթելով, բայց չընդունեց աստվածուհին:
 +
Եվ մինչ նըրանք խընդրում էին դըստերը մեծն Արամազդի,
 +
Գընաց Հեկտորն շտապելով դեպ Պարիսի տունը շըքեղ,
 +
{{տող|310}}Որ շինել էր ինքն իր ձեռքով՝ այն ժամանակ արգասաբեր
 +
Տըրոյայում ապրող հըմուտ վարպետների հետ միասին,
 +
Պատրաստեցին նըրա համար սըրահ, սենյակ ամրոցի մեջ,
 +
Պրիամոսի և Հեկտորի պալատներին ճիշտ առընթեր։
 +
Այնտեղ մըտավ Արամազդի սիրելագույն Հեկտորը քաջ,
 +
Ձեռքին բըռնած ուներ նիզակ մի տասնըմեկ կանգունաչափ,
 +
Որի պըղինձ սըլաքը սուր փայլփլում էր ոսկի օղով։
 +
Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին նըստած այնտեղ, իր սենյակում
 +
Փայլուն զենքերն իր զըննելիս՝ ասպար, աղեղ, լանջապանակ.
 +
Իսկ Հեղինեն արգիուհի նաժիշտների միջև նըստած
 +
{{տող|320}}Պատվերներ էր տալիս նըրանց զարմանազան ձեռագործի:
 +
Խեթ նայելով եղբոր վըրա՝ հանդիմանեց Հեկտորն այսպես.
 +
 +
«Թըշվառակա՛ն, այստեղ հանգիստ նըստած ես դու, մինչդեո այնտեղ
 +
Կոտորվում են բազում մարդիկ քո պատճառով ծագած կըռվում:
 +
Ինքըդ պիտի կըշտամբեիր, թե տեսնեիր մեկ ուրիշի
 +
Հեռու քաշված արյունահեղ պատերազմից, վեր կաց շուտով,
 +
Քանի դեռ հուրն ամենակուլ չի լափել մեր ոստանը մեծ»։
 +
 +
Եղբորն այսպես պատասխանեց աստվածատիպ Պարիսը պերճ.
 +
«Կըշտամբանքը տեղին է քո, Հեկտոր, և ո՛չ հանիրավի,
 +
Սիրտըս քո դեմ բաց եմ անում, և դու ինձ լավ մըտիկ արա,
 +
{{տող|330}}Տըրոյացոց դեմ ունեցած զայրույթից չէ և կամ ոխից,
 +
Որ նըստել եմ ես իմ տան մեջ, այլ իմ ցավով եմ տապակվում։
 +
Կինըս հիմա ինձ համոզեց ողոքավոր իր խոսքերով,
 +
Հորդորեց ինձ պատերազմի, և լավն այդ է, թըվում է ինձ.
 +
Հաղթությունը հաճախ մեկից մյուսին է ժպտում կըռվում:
 +
Առայժըմ դու ըսպասիր ինձ, մինչև հագնեմ զենքերըս ես,
 +
Կամ ուզում ես ինքըդ գընա, ես կըհասնեմ քո ետևից»։
 +
 +
Այսպես ասաց, կորդակաճոճ Հեկտորը լուռ մընաց սակայն,
 +
Իսկ Հեղինեն դիմեց նըրան քաղցր ու քընքույշ այս խոսքերով.
 +
«Տագր իմ, շանըս չարահընար, ինձ անբախտիս, երանի թե
 +
{{տող|340}}Այն օրը, որ մայրըս ծընեց, չար փոթորիկն առներ տաներ
 +
Լեռան վըրա կամ բարձրագոչ խորքը ծովի, ալիքներում
 +
Եվ ինձ խեղդեր կոհակ մի մեծ, որ չըգայիք դուք այս ցավին:
 +
Բայց քանի որ աստվածները այսքան աղետ հասցըրին մեզ,
 +
Ունենայի՜ գոնե կըտրիճ մի ամուսին անկողնակից,
 +
Որ ըզգացվեր մարդկանց ծանըր նախատինքից և ամաչե՛ր,
 +
Բայց նա չունի հիմա կուռ միտք և երբեք էլ չի ունենա,
 +
Որի համար, հույս ունեմ ես, արդյունքը նա կըվայելի:
 +
Բայց դու, տագր իմ, արի առայժմ ու բազմոցի վըրա նըստիր,
 +
Քանզի սաստիկ հոգնած է քո հոգին կըռվի տաժանքներից՝
 +
{{տող|350}}Իմ պատճառով, անամոթիս, և Պարիսի նըմանապես,
 +
Որոնց դըժխեմ բախտ վիճակեց Արամազդ հայրն ամենիմաստ,
 +
Որպեսզի մենք գալոց մարդկանց մոտ էլ դառնանք առակ ու երգ»։
 +
 +
Սաղվարտաճոճ Հեկտորը քաջ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ինձ, Հեղինե, նըստելու մի՛ հըրավիրիր, որովհետև
 +
Սըլանում է սիրտըս այնտեղ, տանելու լույս և օգնություն
 +
Տըրոյացոց, որոնք հիմա ինձ են մընում անձկակարոտ։
 +
Բայց դու սըրան ըշտապեցրու, և ինքն էլ թող աճապարի,
 +
Որ քանի դեռ քաղաքումն եմ՝ հասնի շուտով իմ ետևից:
 +
Իսկ ես հիմա տուն եմ գընում՝ տեսնելու իմ գերդաստանին՝
 +
{{տող|360}}Սիրուն կընոջս ու մանկիկին, քանզի հաստատ ես չըգիտեմ,
 +
Թե կըդառննա՞մ ես վերըստին ու կըտեսնե՞մ իմ սիրելյաց,
 +
Թե՞ աստվածներն աքայեցոց ձեռքով պիտի ինձ նըվաճեն»:
 +
 +
Այսպես ասաց և հեռացավ կորդակաճոճ Հեկտորը մեծ,
 +
Եվ շուտափույթ հասավ նա իր ապարանքը բընակավետ:
 +
Բայց տանը չէր Անդրոմաքեն՝ լուսածըղի կինը նըրա,
 +
Այդ միջոցին նա իր մանկան և քողազարդ նաժիշտի հետ
 +
Աշտարակի վըրա կանգնած՝ հեկեկում էր արտասվալից։
 +
Երբ Հեկտորը ապարանքում չըգըտավ իր կընոջն անբիծ,
 +
Ելավ տընից, կանգնեց շեմքում ու ծառայող կանանց ասաց.
 +
{{տող|370}}«Ինձ մոտ եկեք, աղախիննե՛ր, և ճըշմարիտն ասացեք ինձ
 +
Տընից որտե՞ղ է գընացել Անդրոմաքեն իմ ձյունաթև,
 +
Իր տալերի մո՞տ է արդյոք, կամ քողազարդ ներերի մո՞տ,
 +
Թե տաճարումն է Պալլասի, ուր և ուրիշ տըրովուհիք
 +
Հաշտեցնում են ժանտաբարո և վարսագեղ աստվածուհուն»։
 +
 +
Եվ պատասխան տըվեց նըրան ժըրագըլուխ տընտեսուհին.
 +
«Քանի որ դու պահանջում ես, Հեկտոր, ես քեզ ճիշտը կասեմ.
 +
Ո՛չ տալերի մոտ է մեկնել, ո՛չ ներերի մոտ քողազարդ,
 +
Ո՛չ էլ մեհյանն Աթենասի, որտեղ ուրիշ տըրովուհիք
 +
Ողոքում են ժանտաբարո ու վարսագեղ աստվածուհուն:
 +
{{տող|380}}Այլ նա գընաց դեպի բարձըր աշտարակը Իլիոնի,
 +
Լուր առնելով, որ աքայանք տըրոյացոց նեղում են խիստ
 +
Այնտեղ վազեց նա խենթի պես իր դայակի և մանկան հետ»։
 +
 +
Այսպես ասաց տընօրեն կինն, ու Հեկտորը տընից թըռավ
 +
Եվ բըռնելով ճամփան՝ անցավ նույն բարեշեն փողոցներով,
 +
Եվ երբ հասավ նա հապըշտապ Սկեական դարբասներին,
 +
(Որտեղից նա դուրս պիտի գար դեպի կըռվի դաշտը ուղիղ)
 +
Անդ ընդառաջ վազեց նըրան մեծօժիտ կինն իր հարազատ՝
 +
Չըքնաղագեղ Անդրոմաքեն - դուստրը մեծանձն Էտիոնի։
 +
Այն Էտիոնն, որ ապրում էր Իպոպլակյան Թեբեի մեջ,
 +
{{տող|390}}Անտառախիտ ըստորոտում, թագավորը կիլիկեցոց:
 +
Սըրա աղջիկն էր՝ քաջազեն Հեկտորի կինը սիրելի,
 +
Որ ընդառաջ վազեց նըրան իր քողազարդ նաժիշտի հետ,
 +
Որ բերում էր իր գըրկի մեջ քաջ Հեկտորի սիրուն մանկան,
 +
Դեռ անթոթով, մատղաշ մանկիկ, աստղի նըման ճաճանչափայլ։
 +
Հեկտորը իր սիրուն մանկանն Սկամանդրիկ էր անվանում<ref>''Հեկտորը իր սիրուն մանկան Սկամանդրիկ էր անվանում'' - Հեկտորը որդուն այդպես է կոչում ի պատիվ Սկամանդրա գետի աստծո, իսկ տրոյացիները նրան,
 +
ի պատիվ հոր, կոչում են Աստիանաքսոս, որ թարգմանաբար նշանակում է «քաղաքի առաջնորդ», «Ոստանիշխան»։</ref>,
 +
Իսկ ուրիշներն ապարանքում՝ կանչում էին Ոստանիշխան,
 +
Զի Հեկտորը ինքն էր միայն պաշտպանում մեծ ոստանն Իլիոն։
 +
Ժըպտաց Հեկտորը լըռելյայն նայելով իր մանկան վըրա:
 +
Իր ամուսնու առջև կանգնած արտասվում էր Անդրոմաքեն,
 +
{{տող|400}}Ապա բըռնեց նըրա ձեռքից ու քացրությամբ այսպես ասաց.
 +
«Քաջությունըդ քեզ ի կորուստ է մատնելու, քաղցր ամուսին,
 +
Չես մեղքենում ոչ քո մանկան, և ոչ էլ ինձ տարաբախտիս,
 +
Որ քեզանից, ա՜հ, վաղաժամ պիտի այրի մընամ շուտով,
 +
Զի քո վըրա հարձակվելով՝ քեզ կըսպանեն աքայեցիք։
 +
Իսկ առանց քեզ՝լավն այն է, որ հողը մըտնեմ, իմ սիրելիս,
 +
Քո մահից ետ, այլևս ես ի՞նչ ըսփոփանք պիտ ունենամ,
 +
Այլ միայն ցավ ու հառաչանք, զի ես չունեմ ոչ հայր, ոչ մայր:
 +
Աքիլլեսը Պելիսածին ըսպանեց հորն իմ հարազատ,
 +
Երբ բարձրադուռ Թեբեն քանդեց՝ քաղաքը շեն կիլիկեցոց:
 +
{{տող|410}}Բայց նա խըղճաց Էտիոնին, ըսպանելով՝ չըկողոպտեց,
 +
Այլ խարույկի վըրա այրեց նըրան իր ճոխ զեն ու զարդով,
 +
Եվ շիրիմ էլ կանգնեց վըրան, տընկեցին շուրջը նըշտարիք
 +
Հավերժհարսները լեռնային՝ դուստրերը մեծն Արամազդի։
 +
Յոթ հարազատ եղբայրներըս ապարանքում, մի օրվան մեջ
 +
Դըժոխք իջան, զի ըսպանեց Աքիլլը քաջ բոլորին էլ
 +
Դանդաղաքայլ եզների մոտ և ըսպիտակ ոչխարների։
 +
Իսկ իմ մորը, որ իշխում էր Պլակիոնի ըստորոտում,
 +
Այստեղ բերեց իր բովանդակ ճոխ գանձերի հետ միասին,
 +
Հետո միայն ազատ թողեց առնելով մեծ փըրկանք անբավ,
 +
{{տող|420}}Եվ Արտեմիսը նետազբոս զարկեց նըրան հորըս տանմեջ։
 +
Հիմա, Հեկտոր, դու հայր ես ինձ և մեծարո մայր ինձ համար,
 +
Դու ինձ եղբայր ես հարազատ և ամուսին ծաղկափըթիթ.
 +
Գըթա՛ ուստի, սիրելիդ իմ, կաց ամրոցում, այստեղ, ինձ մոտ,
 +
Որ չըթողնես մանկանըդ որբ և կընոջըդ՝ որբևայրի:
 +
Մոլաթուզի մոտ կանգնեցրու դու զորքը քո, զի այնտեղից
 +
Հեշտ է մըտնել քաղաքը մեր, պարիսպներն են դյուրամատույց.
 +
Երեք անգամ փորձ արեցին քաղաք մըտնել այդ ուղղությամբ
 +
Զույգ Այաքսներն ու մեծանուն Իդոմենեսն, ապա երկու
 +
Ատրիդները և Տիդեսի որդին հըսկա, հաստաբազուկ։
 +
{{տող|430}}Հավանաբար՝ կամ մի հըմուտ գուշակ նըրանց ասել է այդ,
 +
Եվ կամ գուցե նըրանց միտքը մըղեց նըրանց դեպի այդ կողմ»։
 +
 +
Կորդակաճոճ Հեկտորը քաջ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Այդ բոլորի մասին և ե՛ս եմ մըտածում, Անդրոմաքե՛,
 +
Բայց ամոթով պիտի մընամ տըրոյացի տըղամարդկանց
 +
Ու կանանց մոտ երկայնազգեստ, եթե երբեք մընամ այստեղ
 +
Եվ հեռանամ փառապարգև պատերազմից վախկոտի պես:
 +
Սիրտըս էլ ինձ թույլ չի տալիս, սովորել եմ ես քաջ լինել
 +
Եվ մարտընչել տըրոյացի կըտրիճների գըլուխն անցած,
 +
Ի մեծ պարծանս իմ հայրերի փառաց անմահ և իմ անձին,
 +
{{տող|440}}Զի քաջ գիտեմ, և հոգիս էլ վկայում է վաղուց արդեն`
 +
Որ պիտի գա, որ կործանվի Իլիոնը նըվիրական,
 +
Եվ քաջատեգ Պրիամը իր ժողովըրդով պիտի կորչի:
 +
Բայց ինձ այնքան չեն ցավեցնում աղետները տըրոյացոց,
 +
Ոչ իսկ վիշտը Հեկաբեի և Պրիամոս թագավորի,
 +
Ինչպես և իմ եղբայրների, որոնք թեև արիասիրտ՝
 +
Ընկնելու են ոսոխների ձեռքից շուտով փոշեթավալ,
 +
Որքան քո ցավն, Անդրոմաքե, երբ ոմըն քաջ աքայեցի
 +
Դեպի Արգոս գերի տանի քեզ՝ լալագին և անազատ:
 +
Այնտեղ կըտավ գործես պիտի ուրիշ հարուստ տիկնոջ համար,
 +
{{տող|450}}Կամ ջուր կըրես դու Միսեիս և Հիպերե աղբյուրներից
 +
Դառըն սըրտով, անտանելի, ժանտ կարիքից հարկադըրված.
 +
Եվ տեսնելով մեկը քո դառն արտասուքներն՝ այսպես ասի.
 +
«Սա Հեկտորի կինն է, այն քաջ տըրոյացի դյուցազունի,
 +
Որ մարտընչում էր Իլիոնի շուրջը մըղվող պատերազմում»:
 +
 +
Այսպես կասեն, և դու սըրտանց կըկարոտես քո ամուսնուն,
 +
Որ կարող էր քեզ ազատել, փըշրել լուծը քո գերության.
 +
Բայց թող ծածկի սև հողը ինձ, սիրելիդ իմ Անդրոմաքե,
 +
Նախքան գերվելըդ տեսնեմ ես, և հառաչներդ լըսեմ տխուր»:
 +
 +
Այսպես ասաց Հեկտորն ահեղ և ուզեց իր որդուն գըրկել,
 +
{{տող|460}}Բայց մանկիկը ճիչ արձակեց և դայակի կըրծքին կըպավ
 +
Ահաբեկված հոր զենքերից և ձիագես գարգմանակից
 +
Եվ ցըցունքից, որ ճոճվում էր գըլխանոցի վըրա նըրա:
 +
Ժըպտաց հայրը սիրագորով, ժըպտաց և մայրը մեծարո:
 +
Հանեց այնժամ Հեկտորն ահեղ գըլխից կորդակն իր ահագին
 +
Փայլակնացայտ ու բոցափայլ և այն դըրեց գետնի վըրա,
 +
Ապա գըրկեց սիրուն մանկանն ու ձեռքի մեջ օրորվելով՝
 +
Աղոթք արավ Արամազդին և մյուս բոլոր աստվածներին.
 +
«Ո՛վ Արամազդ և դուք բոլոր անմահներըդ ոլիմպական,
 +
Արեք այնպես, որ իմ որդին դառնա ինձ պես փառքն իմ երկրի,
 +
{{տող|470}}Եվ ինձ նըման իր քաջությամբ տեր լինի մեծ Իլիոնին,
 +
Եվ նայելով նըրան ասեն՝ սա ավելի քաջ է հորից,
 +
Երբ որ կըռվից դառնա հաղթող և արյունոտ ավար բերի,
 +
Ախոյանին իր ըսպանած, և մայրը թող ուրախանա»։
 +
Այսպես ասաց ու մանկիկին հանձնեց կընոջն իր սիրելի,
 +
Որ առնելով երեխային՝ սեղմեց կըրծքին իր բուրավետ
 +
Արտասվախառն ուրախությամբ. հայրը հուզվեց այդ պատկերից
 +
Ու փայփայեց ձեռքով նըրան, տըվեց անունն ու այս ասաց.
 +
«Նազելիդ իմ, թող ինձ համար շատ չըտըխրի սըրտիկը քո,
 +
Ճակատագրից անհըրաման՝ ոչ ոք դըժոխք չի ղըրկի ինձ,
 +
{{տող|480}}Իսկ օրհասից, ես չեմ կարծում, որ կարենա մեկը փախչել,
 +
Ոչ վախկոտը, ոչ էլ արին, որ ծընվել է այս աշխարհում։
 +
Բայց տուն դարձիր դու, սիրելիս, և ըզբաղվիր քո գործերով,
 +
Իլիկ մանիր, գործիր ոստայն և աղախնոց տուր հըրաման՝
 +
Իրենց գործով ըզբաղվելու, կըռվի հոգսը թող որ մընա
 +
Իլիոնում ծընված բոլոր տըղամարդկանց, մանավանդ ինձ»։
 +
 +
Այսպես ասաց Հեկտորն ահեղ և գըլխանոցն առավ գետնից,
 +
Իսկ սիրասուն կինը նորից դեպի պալատ վերադարձավ
 +
Ճամփին շուտ-շուտ ետ նայելով և թափելով առատ արցունք:
 +
Անդրոմաքեն հասավ շուտով Հեկտորի տունը բարեշեն
 +
{{տող|490}}Եվ բազմաթիվ իր աղախնոց սիրտը շարժեց լաց ու կոծով:
 +
Ողբում էին բոլորն այնտեղ քաջ Հեկտորին դեռ կենդանի,
 +
Որովհետև հույս չունեին, թե նա կըռվից ետ կըդառնա
 +
Ազատվելու աքայեցոց ձեռքից ու մեծ զորությունից:
 +
 +
Պարիսն ինքն էլ չըհապաղեց իր բարձրահարկ ապարանքում,
 +
Եվ պըղընձյա, ճաճանչափայլ իր զենքերը հագած բոլոր
 +
Սըլանում էր քաջասըրունք` Իլիոնի փողոցներով։
 +
Ինչպես մի ձի ախոռի մեջ մըսուրում կուշտ գարի կերած,
 +
Կապակոտոր, քառատըրոփ սըլանում է դաշտով արագ
 +
Դեպի ծանոթ գետը վըճիտ, ուր սովոր է լողանալու
 +
{{տող|500}}Պերճասոսորդ ու բարձրավիզ, բաշն ուսերին ալեծածան,
 +
Իր հասակի վայելչության վըրա նազում է սիգապանծ,
 +
Եվ սըրունքներն արագընթաց թըռցընում են, տանում նըրան
 +
Դեպի ծանոթ մարգագետնի մեջ արածող ժիր զամբիկներն, —
 +
Այդպես Պարիսը Պրիամյան Պերգամայի բարձր ամրոցից
 +
Ցոլում-գընում էր զինավառ, պայծառափայլ ինչպես արև
 +
Ու թեթևոտն առաջ թըռչում, ուրախ, հըպարտ ինքն իրենով:
 +
Հասավ շուտով նա Հեկտորին այն ժամանակ, երբ այնտեղից,
 +
Ուր խոսել էր իր կնոջ հետ՝ հեռանալու վըրա էր նա։
 +
Առաջինը աստվածատիպ Պարիսն այսպես ասաց նըրան.
 +
{{տող|510}}«Իսկապես որ ուշանալովս արգելք եղա ըշտապելուդ
 +
Շուտ դուրս չեկա, ինչպես որ դու ինձ հըրաման էիր տըվել»:
 +
 +
Սաղվարտաճոճ Հեկտորը մեծ եղբորն այսպես պատասխանեց.
 +
«Արդարամիտ և ոչ մի մարդ չի կարող քո, սիրելիդ իմ,
 +
Քաջություններըդ պարսավել, քանզի քաջ ես դու իսկապես,
 +
Բայց դու կամա ես ծուլանում ու չես ուզում պատերազմել:
 +
Ցավում է իմ սիրտը սաստիկ, երբ քո մասին վատ եմ լըսում
 +
Տըրոյացոց բերնից, որոնք տառապում են քո պատճառով:
 +
Բայց գընանք այժմ, ուրիշ անգամ մենք կըհարթենք վեճերը մեր,
 +
Թե շընորհի մեզ Արամազդն ի պատիվ մեծ աստվածների
 +
{{տող|520}}Ձոնել բաժակ ուրախության հայրենական մեր հարկի տակ,
 +
Երբ ամրաբարձ աքայեցոց հեռու վանենք Տըրոյայից»:
 +
</poem>
 +
 +
== Երգ յոթերորդ։ Մենամարտ Հեկտորի և Այաքսի. Մեռելաթաղ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այսպես ասաց Հեկտորն ահեղ ու դուրս թըռավ դարբասներից,
 +
Եվ նըրա հետ առաջ սուրաց Ալեքսանդրոսն աստվածատիպ,
 +
Երկուսով էլ կորովասիրտ վառված խիզախ ռազմի համար։
 +
Ինչպես աստված տա ցանկալի հաջողակ հով նավորդներին,
 +
Որոնք հոգնած են թիերով ճեղքելով ծովն անծայրածիր,
 +
Եվ անդամները տաժանքից ջարդըվում են վաստակաբեկ,
 +
Տըրոյանք այդպես ուրախացան այդ երկուսի երևալով։
 +
 +
Ըսպանեցին այնտեղ՝ Պարիսն Արեթոս թագավորի
 +
Որդուն՝ արի Մենեսթիոսին, որ բընակվում էր Առնեում,
 +
{{տող|10}}Որին ծընեց Արեթոսի Փիլեմիդուս կինն աչագեղ.
 +
Եվ Հեկտորը իր աշետով խոցեց կոկորդն Էտիոնի
 +
Պըղընձակուռ սաղավարտի ցածի կողմից և ըզգետնեց:
 +
Իսկ Գլավկոսն՝ Հիպպոլոքի որդին, իշխանը լիկեցոց
 +
Դեքսիական Իփինոսի ուսին զարկեց իր նիզակով
 +
Պատերազմի ահեղ պահին, երբ որ կառքն էր բարձրանում նա,
 +
Կառքից գետին գըլորվելով նա տեղնուտեղ շունչը փըչեց։
 +
 +
Եվ երբ տեսավ կապուտաչվի Աթենաս վեհ աստվածուհին,
 +
Որ արյունոտ պատերազմում կոտորվում են արգիացիք,
 +
Ոլիմպոսի գագաթներից սուրաց դեպի Իլիոնը սուրբ։
 +
{{տող|20}}Ապոլլոնը այդ տեսնելով՝ Պերգամայի բարձըր ծայրից
 +
Առաջ վազեց, զի տըրոյանց հաղթությունն էր ցանկանում նա։
 +
Կաղնի ծառի մոտ հինավուրց հանդիպեցին նըրանք իրար,
 +
Եվ նախորդին Արամազդի՝ Ապոլլոնը խոսեց այսպես.
 +
«Ինչո՞ւ դարձյալ, դուստրըդ ահեղ՝ ամենազոր Արամազդի,
 +
Ոլիմպոսից ցած ես իջել՝ հոգիդ ռազմի հըրով վառված.
 +
Դանայեցո՞ց ես ուզում տալ հաղթությունն այս պատերազմում,
 +
Զի տըրոյանց կորուստն երբեք սըրտին քո ցավ չի պատճառում:
 +
Սակայն եթե դու ինձ լըսես, որ անկասկած լավ կըլինի,
 +
Արի այսօր առժամապես դադարեցնենք կըռիվը մենք,
 +
{{տող|30}}Հետո կըռվեն թող վերըստին, մինչև քանդվի Իլիոնը սուրբ,
 +
Քանի որ դու և այդ Հերան ամբողջ հոգով այդ եք ուզում»:
 +
 +
Եվ Աթենասն անմիջապես նըրան այսպես պատասխանեց.
 +
«Այդպես լինի թող, Հեռաձի՛գ, ես էլ ահա այդ խորհըրդով
 +
Ոլիմպոսից եկա դեպի տըրոյացիք և աքայանք,
 +
Բայց տեսնենք թե ինչպե՞ս պիտի դադարեցնես կըռիվը դու»։
 +
 +
Եվ Ապոլլոնն՝ արքայորդին Արամազդի պատասխանեց.
 +
«Եկ գըրգըռենք ձիախըրոխտ  այդ Հեկտորի ահեղ հոգին,
 +
Որ նա ոմըն աքայեցու մենամարտի հըրավիրե,
 +
Այն ժամանակ պըղընձասրունք աքայեցիք բորբոքվելով
 +
{{տող|40}}Հեկտորի դեմ պիտի հանեն դյուցազնասիրտ մի ախոյան»։
 +
 +
Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին համաձայնեց:
 +
Հելենոսը՝ Պրիամոսի սիրուն որդին ըզգաց հոգով
 +
Խորհուրդը այդ, որ աստվածներն ընդունեցին իրենց միջև,
 +
Եվ Հեկտորին մոտենալով՝ նըրան այսպես ասաց արագ.
 +
«Հեկտո՛ր, հովի՛վ ժողովըրդի, Արամազդին հանճարակից,
 +
Պիտի լըսե՞ս դու ինձ արդյոք, որ քո եղբայրն եմ հարազատ։
 +
Դու նըստեցրու բոլոր այն մյուս տըրոյացոց և աքայանց,
 +
Եվ ձայն տալով՝ հըրավիրիր աքայեցոց քաջագույնին,
 +
Որ ամեհի մենամարտում քեզ ախոյան հանդիսանա,
 +
{{տող|50}}Զի օրհասըդ հեռու է դեռ ու չի հասել օրըդ մահվան.
 +
Աստվածներից մի այսպիսի շըշունջ հասավ իմ ականջին»։
 +
Այսպես ասաց, և Հեկտորը լըսելով այդ՝ ուրախացավ.
 +
Առաջ անցավ անմիջապես և նիզակի կիսից բըռնած
 +
Հըրամայեց, և նըստեցին տըրոյացոց գընդերն ամեն
 +
Ագամեմնոնն էլ նըստեցրեց պըղընձազգեստ աքայեցոց:
 +
Եվ Աթենաս աստվածուհին ու Ապոլլոնն արծաթաղեղ
 +
Ելան նըստան Արամազդ հոր կաղնի ծառի բարձըր ծայրին,
 +
Եվ այնտեղից, նըման երկու անգըղների, լի հըրճվանքով
 +
Դիտում էին իրարու մոտ խիտ նըստոտած գընդերը գոռ
 +
{{տող|60}}Ասպարներով, կորդակներով և տեգերով ալեծածան
 +
Ինչպես ծովը, որ վետ ի վետ սարսըռում է հողմի շընչից
 +
Եվ ալիքներն ըսկըսում են մըթնել, այդպես մարտադաշտում
 +
Աքայեցոց և տըրոյանց գընդերն էին նըստել կարգով։
 +
Հեկտորն այնժամ կանգնած երկու բանակների միջև՝ ասաց,
 +
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և աքայանք պըղընձազեն,
 +
Ասում եմ այն, ինչ որ սիրտս է թելադրում ինձ այս վեհ ժամին։
 +
Զըրվանյան Զևսը բարձրագահ՝ երդումները մեր չընդունեց,
 +
Եվ չարիքներ է շարունակ նյութում երկու կողմերի մեջ,
 +
Մինչև որ դուք առնեք Տրոյան՝ ամրապարիսպ ոստանը մեր,
 +
{{տող|70}}Եվ կամ պարտվեք ինքներըդ ձեր նավերի մոտ ծովագընաց:
 +
Այդտեղ, ձեր մեջ նըստած են արդ ամենաքաջ աքայեցիք,
 +
Ով նըրանցից սիրտ է անում ինձ ախոյան հանդիսանալ,
 +
Մենամարտել Հեկտորի դեմ, առաջ թող գա, ես եմ կանչում։
 +
Բայց ասում եմ, և թող ինքը Արամազդը վըկա լինի,
 +
Եթե նա ինձ սըլաքաշեշտ հարվածե սուր իր պըղինձով,
 +
Կողոպտելով՝ զենքերը իմ թող նավատորմն առնի տանի,
 +
Բայց մարմինըս հանձնի մերոնց, որպեսզի իմ մահից հետո
 +
Ինձ խարույկի արժանացնեն տըրոյացիք՝ կին, տըղամարդ։
 +
Իսկ եթե ես ինքս ըսպանեմ, փառք պարգև է Ապոլլոնն ինձ,
 +
{{տող|80}}Նըրա զենքերն ավարելով պիտի տանեմ Իլիոնը սուրբ,
 +
Կախեմ այնտեղ՝ կորովաձիգ Ապոլլոնի մեհյանի մեջ,
 +
Իսկ դիակը ետ դարձընեմ՝ տանեն նավերը գեղատախտ
 +
Որ վարսագեղ աքայեցիք պատշաճ կարգով թաղեն նըրան
 +
Եվ լայնասփյուռ Հելլեսպոնտի ափի վրա կանգնեն շիրիմ,
 +
Որ մեզանից հետո ծնված որևէ մարդ այսպես ասի
 +
Կապույտ ծովի վըրա իր մեծ լաստանավով ճամփորդելիս.
 +
«Գերեզմանն է դա հինավուրց պատերազմում մեռած մարդու,
 +
Որը թեև քաջ էր, սակայն ընկավ ձեռքով մեծ Հեկտորի»։-
 +
Այսպես պիտի ասեն մարդիկ, և մընա փառքն իմ անկորուստ»:
 +
{{տող|90}}Այսպես ասաց, ու մընացին բոլորը լուռ ու կարկամած,
 +
Հըրաժարվելն  ամոթ էր խիստ, իսկ ընդունելն երկյուղալի:
 +
Սակայն ընդոստ ոտքի ելավ Մենելավոսն ահեղագոռ
 +
Ու նախատեց նըրանց սաստիկ, սրտի խորքից հառաչելով.
 +
«Վա՜յ ինձ, վատե՛ր մեծաբերան, աքայուհիք, ո՛չ աքայանք,
 +
Ինչ մեծ ամոթ ու նախատինք կըլինի մեզ, եթե մեզնից
 +
Չելնի մի քաջ դանայեցի՝ մենամարտի Հեկտորի դեմ։
 +
Երանի թե դուք բոլորդ էլ լինեիք հող, փոշի և ջուր,
 +
Նըստած այստեղ ամեն մեկըդ այդպես անսիրտ, անփառունակ։
 +
Ինքըս կելնեմ Հեկտորի դեմ հագած զըրահ-զենքերըս ողջ,
 +
{{տող|100}}Իսկ հաղթությունն ում կըլինի՝ աստվածները գիտեն միայն»:
 +
 +
Այս ասելով՝ հագավ իսկույն իր գեղեցիկ զենքերը նա։
 +
Այդտեղ, անշուշտ, ո՛վ Մենելավ, մահ կըբերեր Հեկտորը քեզ,
 +
Զի քեզանից շատ ավելի զորեղ էր նա և քաջամարտ,
 +
Թե արքաներն աքայեցոց չարգելեին քեզ մարտ մըտնել։
 +
Ինքը Ատրիդ Ագամեմնոն իշխանապետն այն ժամանակ
 +
Բըռնեց նըրա աջ ձեռքը և, տալով անունն՝ այսպես ասաց.
 +
«Խե՞նթ ես դու, քա՛ջ Մենելավոս, անմըտություն հարկավոր չէ,
 +
Տեղըդ նըստիր և հանդարտվիր, թեև դըժվար լինի քեզ այդ,
 +
Մի՛ հանդըգնիր քեզնից քաջի դեմ ախոյան հանդիսանալ,
 +
{{տող|110}}Պրիամյան քաջ Հեկտորի դեմ, որից բոլորն են վախենում։
 +
Աքիլն անգամ, որ քեզանից շատ ավելի քաջ է, զորեղ,
 +
Սարսափում է Հեկտորի հետ պատերազմում հանդիպելուց:
 +
Գընա և քո տեղը նըստիր, ընկերներիդ բազմության մեջ,
 +
Աքայեցիք նըրա հանդեպ այլ մըրցակից դուրս կըբերեն։
 +
Պրիամյանը թեև անվախ ու մըրցության մեջ անհագուրդ,
 +
Բայց կարծում եմ՝ ուրախությամբ պիտի ծալի ծընկները նա,
 +
Միայն թե ողջ դուրս պըրծընի ահեղ կըռվից և գուպարից»։
 +
 +
Ասաց դյուցազն և իր եղբոր միտքը շըրջեց անմիջապես
 +
Իրավացի իր խորհըրդով, և եղբայրը հընազանդվեց.
 +
{{տող|120}}Ապա զենքերն առան ուսից ծառաները ուրախությամբ:
 +
Ելավ այնժամ Նեստորը և այսպես ասաց աքայեցոց.
 +
«Ով աստվածներ, մեծ սուգ պիտի հասնի երկրին մեր աքայանց,
 +
Եվ սոսկալի գույժ կըլինի ձիամարզիկ ծեր Պելևսին,
 +
Հըռչակավոր խորհըրդական և հըռետոր միրմիդոնաց,
 +
Որ ինձ երբեմըն հաճույքով հարըցնում էր, երբ տանն էի,
 +
Աքայեցոց ազգ ու զարմի և նըրանց ողջ նախնյաց մասին,-
 +
Եթե լըսի, որ աքայանքս սարսափում ենք Հեկտորի դեմ,
 +
Աստվածներին բարձրացնելով իր ձեռքերը պիտի խընդրի
 +
Որ իր հոգին մարմնից ելած իջնի դըժոխքն անմիջապես:
 +
{{տող|130}}Երանի՛ թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
 +
Երիտասարդ լինեի ես, ինչպես էի այն ժամանակ,
 +
Երբ սըրընթաց Կելադոնի մոտ գումարված պիլացիներն
 +
Ու տիգավոր արկադացիք պարիսպների շուրջ Փիասի
 +
Կըռվում էին կորովաբար Հարդանոսի ափերի մոտ:
 +
Ելավ նըրանց մեջ նախամարտ Երևթալյոնն աստվածատիպ
 +
Իր ուսերին գըցած զենքերն Արեիթոս թագավորի,
 +
Որ լախտավոր էր հորջորջվում տղամարդկանց, կանանց կողմից,
 +
Քանզի երբեք երկար տեգով և աղեղով չէր մարտընչում<ref>Ծերունի Նեստորի այս պատմությունը հիշեցնում է աստվածաշնչյան Դավթի և Գողիաթի մասին պատմվածքը:</ref>,
 +
Այլ իր լախտով երկաթակուռ՝ ջարդում էր ողջ գընդերը նա։
 +
{{տող|140}}Լիկուրգոսը նըրան դավով ըսպանեց, ո՛չ իր քաջությամբ,
 +
Նեղ տեղ վըրան հարձակվելով, ուր որ երկաթ լախտը չօգնեց
 +
Եվ չըվանեց մահն իրենից. Լիկուրգոսը վըրա հասավ
 +
Եվ նիզակով նըրան շամփրեց, որը ընկավ գետնատարած:
 +
Կապտեց պղնձյա բուռն Արեսի նըրան տըված զենքերը և
 +
Հետո ինքն էր կըրում նըրանց Արեսի գոռ մարտերի մեջ:
 +
Լիկուրգոսը երբ իր տան մեջ հասավ արդեն խոր ծերության,
 +
Տըվեց դըրանք իր սիրելի Երևթալյոն զինակցին քաջ,
 +
Որ նըրանցով ըսպառազեն՝ կոչ էր անում ողջ քաջերին,
 +
Որոնք զարհուր ու դողահար՝ չէին դուրս գա մենամարտի։
 +
{{տող|150}}Բայց ինձ հոգիս հանձնապաստան մըղեց նըրա դեմ կըռվելու,
 +
Թեպետև ես իմ տարիքով բոլորից էլ կըրտսերն էի:
 +
Մարտի ելա ես նրա դեմ, և Աթենասն ինձ փառք տըվեց.
 +
Ըսպանեցի հաղթահասակ ու վիթխարի այդ հըսկային,
 +
Գետնին փըռված ծածկում էր նա ահագին տեղ իր դիակով։
 +
Երանի՜ թե նույն տարիքին լինեի ես և նույն ուժին,
 +
Եվ կունենար կորդակաճոճ Հեկտորն այնժամ մի ախոյան,
 +
Մինչ ձեր միջից, աքայեցի՛ք, ամենահաղթ քաջերն անգամ
 +
Չեն հանդըգնում արիաբար խիզախելու Հեկտորի դեմ»։
 +
 +
Այսպես խոսեց Նեստորը ծեր, և ինն հոգի ելան ոտքի.
 +
{{տող|160}}Առաջինը հանդես եկավ Ագամեմնոն արանց արքան,
 +
Երկըրորդը Տիդյանն ելավ՝ Դիոմեդեսն հաղթաբազուկ,
 +
Ապա երկու Այաքսները հաղթահասակ ու պընդակազմ,
 +
Սըրանցից վերջ՝ Իդոմենեսն, իր զինակիցն ելավ ապա-
 +
Մերիոնեսը մարդասպան Ենիալին համանըման.
 +
Եվրիսիլոսը վեր կացավ, շըքեղ որդին Եվեմոնի,
 +
Եվ Թոասը Անդրեմոնյան ու Ոդիսևսն աստվածազարմ:
 +
Տենչում էին նրանք բոլորն էլ կըռվելու Հեկտորի դեմ,
 +
Բայց Գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց այդ քաջերին.
 +
«Վիճակ պիտի գըցվի ձեր մեջ, և վիճակը ում որ ելնի,
 +
{{տող|170}}Նա, անկասկած, ուրախություն կըպատճառի աքայեցոց,
 +
Եվ կըցնծա ինքն էլ հոգով, եթե երբեք ողջ պըրծընի
 +
Սարսափելի այդ գուպարից, մըրցամարտից ամեհագույն»։
 +
Այսպես ասաց, և ամենոք իր վիճակը նըշանագրեց,
 +
Ու գըցեցին Ագամեմնոն Ատրիդեսի գըլխանոցում.
 +
Իսկ ժողովուրդն աղոթում էր աստվածներին բազկատարած,
 +
Եվ ամեն ոք այս էր ասում՝ հայացքն ուղղած երկինքն ի վեր.
 +
«Հա՛յր Արամազդ, վիճակը հան կամ Այաքսին, կամ Տիդյանին,
 +
Եվ կամ իրեն՝ մեծահարուստ թագավորին Միկենացոց<ref>''մեծահարուստ թագավորին Միկենացոց'' - Ագամեմնոնն է:</ref>»։
 +
Այսպես էին ասում նըրանք, մինչդեռ Նեստոր ասպետը ծեր
 +
{{տող|180}}Վիճակներն էր շարժում նըրանց աչքի առաջ, սաղավարտում.
 +
Եվ Այաքսի վիճակն ելավ, որին իրենք էին ուզում:
 +
Մունետիկը վիճակն առած դյուցազների շարքով անցավ,
 +
Ըսկըսելով աջակողմից՝ ցույց տրվեց այն ամեն մեկին.
 +
Եվ նըրանց մեջ մեկը չեղավ, որ ասեր թե իրենն է այդ:
 +
Իսկ երբ հասավ նա վերջապես Տելամոնյան Այաքսին քաջ,
 +
Որ վիճակն այդ նըշանագրել ու գըցել էր կորդակի մեջ,
 +
Եվ ափի մեջ դըրեց նըրա վիճակը այդ, Այաքսն իսկույն
 +
Ճանաչեց իր նըշանագիրն ու ողջ հոգով ուրախացավ,
 +
Եվ գըցելով ոտքերի մոտ, գետինը՝ նա բացականչեց,
 +
{{տող|190}}«Վիճակն իմն է, ի՛մն է, այո՛, ուրախ եմ ես, սիրելիներ,
 +
Հույս ունեմ թե ես կըհաղթեմ քաջ Հեկտորին դյուցազնազարմ:
 +
Սակայն մինչև ես կըհագնեմ ռազմի զենքերն իմ պըղընձյա,
 +
Աղոթեցեք դուք Զըրվանյան Արամազդ մեծ թագավորին,
 +
Լըռիկ-մընջիկ, ձեր սըրտի մեջ, որ չըլըսեն տըրոյացիք,
 +
Կամ բարձրաձայն, թեկուզ լըսեն, մենք ոչ ոքից չենք վախենում,
 +
Քանզի ոչ ոք չի կարող ինձ ուժով և կամ դավով հաղթել,
 +
Որովհետև չեմ կարծում թե խեղճ, անճարակ լինեմ այնքան
 +
Ես, որ ծընվել ու սընվել եմ սիրասընունդ Սալամիսում»։
 +
 +
Ասաց, նըրանք աղոթելով Արամազդ մեծ թագավորին՝
 +
{{տող|200}}Այսպես էին ասում իրենց հայացքն հառած երկինքն ի վեր.
 +
«Հա՛յր Արամազդ, տե՛րդ Իդայի ամենավառ և վեհապանծ,
 +
Հաղթությունը տո՛ւր Այաքսին և շընորհիր փառք ու պարծանք,
 +
Սակայն, եթե Հեկտորին էլ սիրում ես դու, այն ժամանակ
 +
Երկուսին էլ տո՛ւր հավասար փառք ու պատիվ և զորություն»։
 +
 +
Մինչդեռ այսպես աղոթք էին անում նըրանք Արամազդին,
 +
Այաքսն հագնում էր պըղընձյա իր զենքերը փայլակնացայտ:
 +
Եվ երբ բոլոր զենքերը նա հագավ, կապեց իր մարմնի շուրջ՝
 +
Վըրա պըրծավ ըսպառազեն, Արեսն ինչպես սոսկատեսիլ
 +
Երբ նետվում է իրարու դեմ պատերազմող գընդերի մեջ,
 +
{{տող|210}}Որոնց Զևսը իրար ձըգեց սաստիկ քենով ու գըժտությամբ։
 +
Այդպես առաջ նետվեց Այաքսն՝ աքայեցոց պատվարն ամուր,
 +
Ժըպիտն ահեղ դեմքի վըրա. և ճոճելով երկայնաստվեր
 +
Նա իր նիզակն ահագնամեծ՝ ընթանում էր հըսկայաքայլ,
 +
Եվ նայելով նըրա վըրա հրճվում էին արգիացիք:
 +
Տըրոյացոց մարմնով, սակայն, անցավ սարսուռ մի սոսկալի,
 +
Հեկտորն անգամ իր սըրտի մեջ սոսկաց ահեղ նըրա տեսքից.
 +
Առաջ գընալ չէր կարող նա, ոչ էլ վախից ետ նահանջել,
 +
Զի ինքն էր որ մենամարտի հրավեր կարդաց որոտաձայն:
 +
Այաքսն առաջ անցավ բըռնած պղնձյա ասպարն իր բըրգաձև,
 +
{{տող|220}}Յոթ տակ կաշվով ամրապընդված, որը շինեց նըրա համար
 +
Տիքիոսը հըմուտ փոկհան, որ բընակվում էր Հիլեում:
 +
Սա՛ պատրաստեց նըկարազարդ նըրա ասպարը հաստաբեստ
 +
Արջառների կաշվով յոթ-տակ և ութերորդ շերտը՝ պըղինձ:
 +
Տելամոնյան Այաքսը այն կըրծքի առջև բըռնած հըպարտ՝
 +
Հեկտորի դեմ կանգնեց խըրոխտ ու որոտաց ըսպառնագին.
 +
«Հիմա պիտի դու պարզ տեսնես ու հասկանաս, գոռոզ Հեկտոր,
 +
Թե ինչպիսի քաջեր կան դեռ դանայեցոց պետերի մեջ՝
 +
Ռազմից քաշված առյուծասիրտ Աքիլլեսից հետո՛ անգամ,
 +
Որը հիմա նըստել է իր ծովագընաց նավերի մոտ
 +
{{տող|230}}Քեն պահելով իշխանապետ Ագամեմնոն Ատրիդի դեմ։
 +
Բայց կան մեր մեջ դեռ կըտրիճներ, որ կարող են դեմըդ ելնել,
 +
Եվ այդպիսիք շատերը կան, արդ, ըսկըսի՛ր կըռիվը քո»։
 +
 +
Սաղվարտաճոճ Հեկտորը մեծ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Որդի՛դ հըզոր Տելամոնի, ժողովըրդոց իշխան, Այա՛քս,
 +
Ինձ հետ երբեք խաղ մի՛ անի երեխայի նըման տըկար
 +
Եվ կամ կընոջ՝ անփորձ, անգետ՝ պատերազմի գործերի մեջ։
 +
Ես լա՛վ գիտեմ կըռիվները և նախճիրներն մենամարտի,
 +
Գիտեմ դեպ աջ և դեպի ձախ տարուբերել այս չոր կաշին,
 +
Որ մարտերում ուժ է տալիս և ինձ անհաղթ է դարձընում.
 +
{{տող|240}}Գիտեմ աշխույժ նըժույգներով սուրալ, թըռչել դեպի գուպար,
 +
Գիտեմ պարել մենամարտում, պատիվ բերել բուռն Արեսին.
 +
Բայց չեմ ուզում քեզ պես քաջին զարկել դավով ու գաղտնաբար,
 +
Այլ հայտնապես ու համարձակ, եթե միայն կարողանամ»։
 +
 +
Այսպես ասաց, և ճոճելով գըցեց աշտեն երկայնաստվեր
 +
Ու հարվածեց Այաքսի հաղթ յոթընկաշյան կուռ վահանին.
 +
Տեգը դիպավ պղնձյա շերտին, որ ութերորդն էր վըրայից,
 +
Ծայրը ամուր վեց շերտերը անցավ արագ թափով ուժգին,
 +
Բայց կանգ առավ ընկըրկելով նա յոթերորդ շերտի վըրա:
 +
Ապա նետեց տեգն իր երկար՝ դյուցասընունդ Այաքսն ահեղ
 +
{{տող|250}}Ու շեշտ զարկեց Պրիամյանի բոլորածիր կուռ վահանին.
 +
Տեգն հաստաբեստ ծակեց անցավ փայլակնացայտ ասպարը պինդ
 +
Ու մեծարվեստ լանջապանի մեջ մըխըրճվեց իր սուր սայրով,
 +
Բըզկըտելով սընակուշտից վարապանակն ախոյանի.
 +
Հեկտորն իսկույն կըռանալով՝ հազիվ պըրծավ սև օրհասից:
 +
Կըրկին անգամ վերցընելով նըրանք երկար տեգերն իրենց՝
 +
Իրար վըրա հարձակվեցին նըման երկու առյուծների
 +
Կամ անվըկանդ և ամեհի վարազների նըման վայրագ։
 +
Հեկտորն ուժգին զարկեց նիզակը վահանի ճիշտ մեջտեղին,
 +
Բայց չըխազեց պըղինձը պինդ, ու սըլաքի ծայրը ծըռվեց։
 +
{{տող|260}}Իսկ Այաքսը վըրա պըրծավ, ծակեց ասպարն իր աշտեով
 +
Եվ ուժգնակի ցընցեց նըրան, երբ նա վըրա էր հարձակվում.
 +
Մորթը պատռեց պարանոցի ու դուրս ցայտեց արյունը թուխ,
 +
Բայց մըրցումից ետ չընկըրկեց կորդակաճոճ Հեկտորը քաջ,
 +
Այլ գընալով ետ-ետ՝ առավ հըսկա մի քար հուժկու ձեռքով,
 +
Որ ընկած էր այնտեղ դաշտում՝ կոշտուփըռոշտ և ահագին,
 +
Եվ Այաքսի յոթընկաշվյան կուռ վահանի կումբին զարկեց:
 +
Այն ժամանակ Այաքսն ինքն էլ առավ մի քար ավելի մեծ,
 +
Տարավ-բերավ ու շըպըրտեց դյուցազնական իր ողջ ուժով.
 +
Երկանաքարը վիթխարի փըշրեց նըրա ասպարը կուռ
 +
{{տող|270}}Եվ Հեկտորին խոցեց կըրծքից, և նա ընկավ մեջքի վըրա:
 +
Սակայն նորից ոտքի հանեց Ապոլլոնն իր պաշտպանյալին:
 +
Նըրանք մոտից սուսերներով կըխոցեին իրար անշուշտ,
 +
Եթե վըրա չը հասնեին հըրեշտակներն Արամազդի-
 +
Քարոզները՝<ref>''Քարոզները''- Այսինքն՝ պատվիրակները, բանբերները, մունետիկները։</ref> մեկը տրոյանց, մյուսն աքայանց կողմից եկած-
 +
Տալթիբիոսն ու Իդեոսը, երկուսով էլ խոհեմազարդ,
 +
Որ կանգ առան նըրանց միջև, բըռնած ցուպերն իրենց երկար,
 +
Եվ Իդեոսը՝ իմաստուն խորհըրդականն այսպես ասաց.
 +
«Բավ է, որդյակք իմ սիրելի, դադարեցրե՛ք կըռիվը ձեր,
 +
Արամազդը ամպրոպադեզ սիրում է ձեզ երկուսիդ էլ,
 +
{{տող|280}}Երկուսդ էլ քաջ պատերազմող ռազմիկներ եք, մենք այդ գիտենք,
 +
Բայց գիշեր է գալու շուտով, և գիշերվան պետք է անսալ»։
 +
 +
Եվ պատասխան տալով նըրան՝ Տելամոնյան Այաքսն ասաց.
 +
«Ո՛վ Իդեոս, դու Հեկտորին հըրամայիր այդ ասելու,
 +
Քանզի նա էր, որ քաջերին մենամարտի հըրավիրեց,
 +
Առաջ թող նա՛ դադարեցնի, և ես նըրան կըհետևեմ»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց սաղվարտաճոճ Հեկտորը մեծ.
 +
«Այա՛քս, աստված տըվել է քեզ իմաստություն, հասակ և ուժ,
 +
Եվ նիզակով աքայանց մեջ քաջագույնն ես դու բոլորից,
 +
Արի, այսօր վերջ տանք կըռվին, ապա նորից մենք կըսկըսենք,
 +
{{տող|290}}Մինչև աստված մեկնումեկիս շընորհե փառք և հաղթություն։
 +
Շուտով գիշեր է լինելու, իսկ գիշերին պետք է անսալ,
 +
Որպեսզի ողջ աքայեցոց ուրախացնես նավերի մոտ,
 +
Եվ մանավանդ քո սիրելյաց և զինակից ընկերներիդ:
 +
Ուրախացնեմ ե՛ս էլ Պրիամ թագավորին մեր քաղաքում,
 +
Տըրովներին և համորեն տըրովուհյաց երկայնազգեստ,
 +
Որ ինձ համար աղոթում են աստվածների մեհյաններում։
 +
Արի, միմյանց երկուսովս էլ շըքեղ ձոներ ընծայենք մենք,
 +
Որ ամեն մի աքայեցի և տըրովյան այսպես ասի,
 +
«Սըրանք թեև ոխերմասիրտ կըռվի մըտան իրարու հետ,
 +
{{տող|300}}Բայց իրարից բաժանվեցին մըտերմական սիրով և հաշտ»։
 +
 +
Այսպես ասաց և հանելով հըսկա սուրը արծաթագամ
 +
Իր պատյանով, գոտին էլ հետ ընծա տըվեց նա Այաքսին.
 +
Իսկ Այաքսը տըվեց նըրան ծիրանավառ կամարն ընտիր,
 +
Եվ իրարից բաժանվեցին. մեկը գընաց դեպ աքայանք,
 +
Մյուսը՝ տրոյանք, որոնք անչափ ուրախացան, երբ որ տեսան
 +
Իրենց քաջին, որ դառնում էր կըռվից կենդան ու ողջանդամ,
 +
Զերծ Այաքսի բազկից անհաղթ և սոսկալի բարկությունից,
 +
Եվ առնելով նըրան իսկույն քաղաք տարան ուրախությամբ։
 +
Իսկ մյուս կողմից՝ աքայեցիք՝ իր հաղթությամբ ուրախ-զըվարթ
 +
{{տող|310}}Քաջ Այաքսին առան տարան Ագամեմնոն արքայի մոտ։
 +
 +
Եվ երբ նըրանք Այաքսի հետ հասան վըրանն Ատրիդեսի,
 +
Ագամեմնոն արանց արքան զինեց այնտեղ նըրանց համար,
 +
Հինգ տարեկան պարարտ մի ցուլ՝ զոհ Զրվանյան Արամազդին։
 +
Մորթելով այն՝ անմիջապես կըտրատեցին կըտոր–կըտոր,
 +
Շամփուրների վըրա զարկած խորովեցին մեծ խընամքով,
 +
Ապա կրակից վերցընելով պատրաստեցին ճոխ կերուխում,
 +
Ու կուշտ ու կուռ ճաշակելով համեղ խորտիկը՝ հագեցան:
 +
Ինքն Ատրիդես Ագամեմնոն իշխանապետը դյուցազուն
 +
Տելամոնյան քաջ Այաքսին պատվեց զոհի հաղթ թիկունքով։
 +
{{տող|320}}Եվ լիուլի երբ հագեցրին կերուխումի փափագն իրենց,
 +
Այն ժամանակ Նեստորը ծեր, խոհեմամիտ խորհըրդատուն,
 +
Որն իր խելոք խորհուրդներով ծանոթ էր ողջ աքայեցոց՝
 +
Նըրանց բարին կամենալով, խոսք առնելով՝ այսպես ասաց.
 +
«Ո՛վ Ատրիդես և դուք բոլոր աքայեցոց քաջ իշխաններ,
 +
Պատերազմում մեռան բազում գիսակագեղ աքայեցիք,
 +
Որոնց արյան ճապաղիքով գեղեցկահոս Սկամանդրի
 +
Ափերը ողջ ներկեց Արեսն, ու հոգիներն իջան դըժոխք։
 +
Պետք է, Ատրիդ, առավոտ վաղ դադարեցնես մարտն աքայանց,
 +
Եվ բաժանված մենք խըմբերի՝ մեռելները կըրենք այստեղ
 +
{{տող|330}}Ջորիներով ու եզներով, և բոլորին տանք կըրակի
 +
Փոքր-ինչ հեռու մեր նավերից, որ ոսկորներն ամեն զինվոր
 +
Տունը տանի՝ զավակներին, երբ հայրենիք վերադառնանք։
 +
Եվ ընդհանուր մի դամբարան կանգնենք այնտեղ խարույկի շուրջ
 +
Հողը դաշտից փոխադրելով, և նըրա մոտ շինենք շուտով
 +
Բարձրականգուն աշտարակներ՝ ամուր պատվար մեր նավերին.
 +
Եվ նըրանց մեջ բանանք դըռներ պընդակառույց ու լայնարձակ,
 +
Որոնց միջով կարողանան անցնել ձիերը անարգել.
 +
Դըրսի կողմից, մոտը խորունկ փոսեր փորենք շուրջանակի,
 +
Որոնք արգելք հանդիսանան նըժույգներին և ամբոխին,
 +
{{տող|340}}Երբ մեզ վըրա խուժեն խըրոխտ տըրոյացիք ահեղ մարտով»։
 +
 +
Այսպես ասաց, և արքաներն հավան եղան այդ խորհըրդին:
 +
Նույն այդ ժամին Իլիոնում, Պրիամոսի պալատի մոտ
 +
Բազմագումար ժողով մի մեծ ունեին և տըրոյացիք,
 +
Եվ Անտենորը իմաստուն խոսք առնելով՝ այսպես ասաց.
 +
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք, դաշնակիցնե՛ր,
 +
Ասում եմ այն, սիրելիներս, ինչ որ սիրտս է թելադրում ինձ,
 +
Եկեք չըքնաղ արգիացի Հեղինեին իր գանձերով
 +
Ետ ուղարկենք Ատրիդներին, զի մենք այսօր մարտ ենք մըղում
 +
Դըրժելով մեր ուխտը երդման, ուստի չունեմ ես ոչ մի հույս,
 +
{{տող|350}}Թե մեզ համար լավ կըլինի, մինչև որ այդ չըկատարենք»։
 +
 +
Այսպես ասաց նա և նըստեց, ելավ իսկույն այն ժամանակ
 +
Ալեքսանդրոսն աստվածատիպ՝ այրն վարսագեղ Հեղինեի
 +
Եվ դառնալով Անտենորին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ո՛վ Անտենոր, խոսքերըդ ինձ բոլորովին դուր չեն գալիս,
 +
Կարող էիր ավելի լավ խոսք ասել դու, քան ասացիր.
 +
Սակայն եթե լուրջ ես խոսում և այդպես ես մըտածում դու,
 +
Ապա ուրեմն աստվածները խըլել են քո խելքը գըլխեդ:
 +
Արդ, ես էլ իմ խոսքն եմ ասում տրրոյացոց մեջ ձիավարժ,
 +
Ասում եմ պարզ ու վըճռաբար, Հեղինեին չեմ տա նըրանց,
 +
{{տող|360}}Իսկ արդ ու զարդն ինչ որ բերել եմ Արգոսից այստեղ, մեր տուն,
 +
Ետ կըտամ ես բոլորն ինչ կա, տալով վըրան և ինձանից»:
 +
 +
Այսպես ասաց նա և նըստեց, ոտքի ելավ նըրանից ետ
 +
Ծեր Պրիամոսը Դարդանյան՝ խորհըրդականն աստվածիմաստ,
 +
Եվ ի բարին տըրոյացոց՝ այսպես խոսեց սիրողաբար,
 +
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք, և սատարներ,
 +
Պիտի խոսեմ, ինչ կըրծքիս տակ սիրտըս է ինձ հըրամայում.
 +
Գընացեք այժմ ն ընթրեցեք քաղաքի մեջ, ինչպես առաջ
 +
Եվ ամեն ոք թող ուշք դընի գիշերային պահպանության,
 +
Իսկ Իդեոսն առավոտ վաղ թող որ գընադեպի նավերն
 +
{{տող|370}}Ու պատգամի Ագամեմնոն և Մենելավ Ատրիդներին
 +
Խոսքը Պարիս-Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ:
 +
Եվ խելացի մի առաջարկ ավելացնենք, եթե ուզեն,
 +
Դադարեցնել կըռիվն առժամ, դիակները այրենք մինչև,
 +
Ապա կըրկին շարունակենք մեր պատերազմն արյունահեղ,
 +
Մինչ բաժանի մեզ մի աստված, տա հաղթություն մեկնումեկիս»:
 +
 +
Այսպես ասաց, և բոլորը նըրա խորհուրդն ընդունեցին,
 +
Եվ ընթրեցին ապա նըստած ըստ գընդերի իրարու մոտ։
 +
Իսկ Իդեոսն առավոտ վաղ գընաց նավերն աքայեցոց,
 +
Գըտավ այնտեղ դանայեցոց որդիներին արիսական՝
 +
{{տող|380}}Ագամեմնոն Ատրիդեսի նավատորմի մոտ հավաքված,
 +
Ատյան մըտավ ու բարձրաձայն այսպես ասաց նա համարձակ.
 +
«Ո՛վ Ստրիդես, և դուք բոլոր աքայեցոց մեծամեծներ,
 +
Պրիամը ինձ և մյուս ավագ տըրոյացիք պատվեր տըվին
 +
Պատմել այստեղ, թե հաճելի լինի ձեզ այդ և օգտավետ,
 +
Խոսքը Պարիս Պրիամյանի, որ այս կըռվի պատճառն եղավ,
 +
Այն ողջ գանձը, որ Տըրոյա բերեց Պարիսն իր նավերով,
 +
(Ա՜խ, երանի, որ այն վաղուց կորած լիներ բոլորովին)
 +
Ուզում է նա ետ դարձընել, տալով վըրան և իրենից,
 +
Իսկ վարսագեղ Հեղինեին՝ Մենելավի նախկին կընոջն
 +
{{տող|390}}Ասում է նա վըճռողաբար, որ չի ուզում վերադարձնել,
 +
Չընայած որ տըրոյացիք հորդորում են ետ տալ նըրան:
 +
Պատվիրեցին նըրանք նույնպես ձեզ ասելու, եթե ուզեք,
 +
Դադարեցնել կըռիվն առժամ, մինչև այրենք դիերը մեր,
 +
Ապա դարձյալ շարունակենք մեր պատերազմն արյունահեղ,
 +
Մինչ բաժանի մեզ մի աստված, տա հաղթություն մեկն ու մեկիս»։
 +
 +
Ասաց, և ողջ արգիացիք խոր լըռություն պահպանեցին,
 +
Եվ վերջապես այսպես ասաց Դիոմեդեսն ահեղագոռ.
 +
«Ո՛չ, մեզանից և ոչ մի մարդ չի ընդունի Ալեքսանդրից
 +
Եվ ոչ մի գանձ, մինչև անգամ գեղաչըքնաղ Հեղինեին,
 +
{{տող|400}}Երեխային անգամ պարզ է, որ տըրոյանց վերջն է հասել»:
 +
 +
Այսպես ասաց, և գոչեցին աքայեցիք միահամուռ,
 +
Ըսքանչացած ձիահըմուտ Դիոմեդեսի խելոք խոսքից,
 +
Եվ թագավոր Ագամեմնոնն Իդեոսին դարձավ այնժամ.
 +
«Ինքը՛դ, ահա, ո՛վ Իդեոս, լըսեցիր խոսքն աքայեցոց,
 +
Որ տալիս են ի պատասխան, որին և ե՛ս եմ համամիտ:
 +
Իսկ դիակներն հավաքելուն և այրելուն հակառակ չեմ,
 +
Զի չըպետք է մեռելների հանդեպ երբեք ժըլատ լինել.
 +
Պետք է անշուշտ այրել նըրանց, որպեսզի շուտ հանգըստանան.
 +
Եվ թող լըսի ուխտս Արամազդն՝ Հերայի այրն ահագնագոռ»:
 +
 +
{{տող|410}}Ասաց և իր գավազանը բարձրացրեց վեր՝ աստվածներին,
 +
Եվ Իդեոսն վերադարձավ դեպ Իլիոնը նըվիրական:
 +
Նըստել էին ակըմբահույլ տըրոյացիք և դարդանյանք
 +
Ժողովի մեջ, ըսպասելով Իդեոսի վերադարձին,
 +
Որը հասավ և հոտընկայս պատմեց բոլորը յուրայնոց:
 +
Ու վեր կացան միահամուռ, գործի անցան անմիջապես,
 +
Ոմանք սայլով դիերն էին կըրում դաշտից և ոմանք՝ փայտ:
 +
Աքայեցիք նըմանապես՝ նավերից դուրս գալով իրենց,
 +
Բաժանվեցին երկու մասի ու նույն գործով ըզբաղվեցին։
 +
Արեգակը նոր էր ծագել ու շողում էր դաշտի վըրա
 +
{{տող|420}}Հանդարտասահ բարձրանալով օվկիանոսից երկինքն ի վեր,
 +
Երբ որ դաշտում երկու ազգերը իրարու հանդիպեցին:
 +
Ամեն մեկը դաշտում ընկած իր մեռելն էր փընտրում փութով,
 +
Եվ շատ դըժվար էր ճանաչում յուրաքանչյուրն իր ընկածին:
 +
Լըվանալով բիծերն արյան ու թափելով հորդ արտասուք՝
 +
Տըրոյացիք դիերն իրենց բառնում էին սայլի վըրա:
 +
Պրիամ արքան արգելում էր բարձըր ձայնով ողբալ նըրանց<ref>Թշնամու ներկայությամբ արգելված էր բարձրաձայն լացուկոծելը (ջայլակոծ), ինչպես և՝ չէր կարելի բարձրաձայն աղոթել, այլ «լռիկ-մնջիկ», որպեսզի թշնամին որևէ կերպ չկարողանար շեղել աղոթքի գործողությունը:</ref>,
 +
Դիակները լուռ դիզելով խարույկների վըրա նըրանք
 +
Այրեցին ողջ ու լըռելյայն վերադարձան Իլիոնը սուրբ:
 +
Այդպես նաև մյուս կողմում աքայեցիք պըղընձազեն
 +
{{տող|430}}Խոցված սըրտով դիակները խարույկների վըրա դիզած
 +
Հըրին տըվին ու դարձան դեպ նավերն իրենց ծովագընաց։
 +
 +
Արշալույսը դեռ չէր ծագել, ու տակավին գիշեր էր մութ,
 +
Երբ աքայանց ընտիր մի գունդ հավաքվելով խարույկի շուրջ
 +
Մեծ դամբարան կանգնեց այնտեղ՝ հողը դաշտից փոխադրելով:
 +
Եվ շինեցին ապա նըրա շուրջը բուրգեր բարձրականգուն,
 +
Իբրև պատվար ամրակառույց` պաշտպան իրենց և նավերին:
 +
Բացին նըրանց մեջ հաստատուն լայն դարբասներ, որոնց միջով
 +
Կարենային ձիերն իրենց անցնել առանց դըժվարության:
 +
Պարիսպներին մոտիկ, դըրսից փորեցին մի խորը խըրամ,
 +
{{տող|440}}Բավական լայն և տընկեցին մեջը ցըցեր հաստ ու հուժկու:
 +
Այսպես անդուլ և անդադար տըքնում էին աքայեցիք։
 +
 +
Իսկ աստվածները՝ շանթընկեց Արամազդի շուրջը նըստած
 +
Ըսքանչանում էին նըրանց այդ մեծագործ աշխատանքով.
 +
Եվ խոսք առավ նըրանց միջից նախ Պոսեյդոնն երկրասասան.
 +
«Հայր Արամազդ, մահկանացու մարդկանցից ո՞վ այսուհետև
 +
Իր խորհուրդներն ու մըտքերը հայտնե պիտի անմահներին։
 +
Դու չե՞ս տեսնում, ահա՛ դարձյալ գիսակագեղ աքայեցիք
 +
Նավերի շուրջ կանգնեցրին նոր պարիսպ ու խոր փոս փորեցին՝
 +
Ոչ իսկ առանց աստվածներին շըքեղ ձոներ մատուցելու։
 +
{{տող|450}}Այս մեծ գործի փառքը պիտի հասնի հեռո՛ւ, ծագե ի ծագ,
 +
Ու մոռացվեն պիտ այսուհետ պատվարներն այն, որ կանգնեցրինք
 +
Ապոլլոնը և ես դյուցազն Լավմեդոնի քաղաքի շուրջ»:
 +
Ամպրոպային Զևսը սաստիկ ցասմամբ ասաց Պոսեյդոնին.
 +
«Մեծահըզո՛ր երկրասասան, այդ ի՞նչ խոսքեր դու ասացիր:
 +
Աստվածներից մեկը գուցե երկյուղ կըրի այդ բաներից,
 +
Որն իր ձեռքով և զորությամբ քեզանից շատ ետ է մընում.
 +
Բայց քո փառքը արևի պես պիտ տարածվի ամենուրեք։
 +
Ասում եմ քեզ ահավասիկ, աքայեցիք երբ որ նորից
 +
Վերադառնան նավատորմով դեպ հայրենի աշխարհն իրենց,
 +
{{տող|460}}Դու պարիսպն այդ կործանելով՝ ծովը թափիր հիմնահատակ,
 +
Եվ ավազով ծածկիր ապա մեծատարած ծովափն այնպես,
 +
Որ ջընջըվի ամբողջովին այդ պարըսպի հետքը անգամ»։
 +
 +
Այսպես էին խոսում նըստած անմահները իրարու հետ:
 +
Մըտավ արևն, ու գործն իրենց ավարտեցին աքայեցիք,
 +
Այնուհետև վըրաններում մորթոտելով մի-մի արջառ
 +
Հավաքվեցին նըրանք խումբ-խումբ ու նըստեցին ճոխ ընթրիքի։
 +
Հասել էին Լեմնոս կըղզուց գինի բերող բազում նավեր,
 +
Որ ուղարկել էր Յասոնյան Եվենոսը նըրանց համար,
 +
Եվենոսը, որին ծընեց Հիփսիպիլեն Յասոնեից:
 +
{{տող|470}}Դըրանցից զատ Յասոնյանը հարյուր մար էլ գինի ղըրկեց
 +
Ագամեմնոն և Մենելավ Ատրիդների համար հատուկ։
 +
Գիսակագեղ աքայեցիք առնում էին նըրա գինին,
 +
Փոխարենը տալով պըղինձ, ոմանք երկաթ ջինջ ու փայլուն,
 +
Եվ ուրիշներ՝ կաշի, նույնիսկ եզներ տալով և գերիներ։
 +
Այդպես նըրանք գիշերն ի բուն ուրախացան կերուխումով,
 +
Ինչպես նաև տըրոյացիք միահամուռ՝ քաղաքի մեջ։
 +
Իսկ Զըրվանյան Զևսը նըրանց նոր աղետներ էր պատրաստում,
 +
Որոտալով ամբողջ գիշեր, նըրանք վախից գունաթափված
 +
Թափում էին բաժակներից գինին գետին ամեն անգամ,
 +
{{տող|480}}Եվ ոչ ոք չէր համարձակվում ըմպել բաժակն իր գինով լի՝
 +
Ահեղազոր ու բարկաճայթ Արամազդին դեռ չըձոճած։
 +
Վերջը ընկան ու քընեցին՝ քընի պարգևն ընդունելով։
 +
</poem>
 +
 +
== Երգ ութերորդ։ Կիսատ մարտ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Քըրքմահանդերձ այգն էր բացվում տիեզերքի վըրա համայն,
 +
Երբ ժողովի հըրավիրեց Արամազդը շանթազըվարճ՝
 +
Աստվածների կաճառը ողջ՝ Ոլիմպոսի վեհ կատարին։
 +
Խոսում էր նա և անմահներն ուշադրությամբ լըսում Էին,
 +
«Լըսեք խոսքն իմ, ո՛վ երկնավոր աստվածներ և աստվածուհիք,
 +
Ասում եմ ձեզ, ինչ որ սիրտս է իմ կըրծքի տակ ինձ հորդորում։
 +
Թող ձեզանից և ոչ մեկը՝ աստված և կամ աստվածուհի,
 +
Չընդդիմանա հըրամանիս, այլ միաձույլ հավանությամբ
 +
Ձեռք տըվեք ինձ, որպեսզի շուտ ծըրագիրըս գըլուխ բերեմ:
 +
{{տող|10}}Իսկ թե տեսնեմ՝ կամքիս հակառ, որևէ մեկն ինքնագըլուխ
 +
Օգնության է գընում ծածուկ տըրոյացոց կամ աքայանց,
 +
Խոշտանգահար ու խայտառակ պիտի դառնա դեպի Ոլիմպ,
 +
Կամ կըբըռնեմ նըրան և խոր Տարտարոսը<ref>Տարտարոսը գտնվում էր երկրի խոր ընդերքում և համարվում էր Քրոնոսի և տիտանների ստորերկրյա բանտը: Նրա դարպասները պղնձաձույլ փականներով էին փակվում: Տարատարոսը Հադեսի թագավորությունից նույնքան հեռու էր, որքան երկիրը երկնքից:</ref> կըգըցեմ մութ,
 +
Հեռու, մինչև անդընդախոր սանդարամետն ըստորերկրյա,
 +
Որ երկաթից դըռներ ունի և պըղընձյա շեմք–դըրանդի,
 +
Եվ դըժոխքից այնքան է խոր, որքան բարձր է երկինքն երկրից։
 +
Այնժա՛մ կըզգա, թե ես որքան հըզոր եմ ողջ անմահներից։
 +
Հանդես եկեք, ո՛վ աստվածներ, և փորձելով համոզվեցեք,
 +
Առեք իսկույն ու կախեցեք ոսկի շըղթա մի երկընքից,
 +
{{տող|20}}Ու կախվեցեք այդ շըղթայից բոլորդ՝ աստված, աստվածուհի,
 +
Սակայն պիտի չըկարենաք երկընքից դեպ երկիր քաշել
 +
Արամազդին ըզգոնամիտ, թեկուզ որքան էլ չարչարվեք:
 +
Իսկ եթե ես ինքըս ուզեմ, վեր կըքաշեմ անմիջապես
 +
Եվ դեպ երկինք կըբարձրացնեմ երկիրը, ծովն էլ նըրա հետ:
 +
Շըղթան ամուր ես կըկապեմ Ոլիմպոսի բարձըր ծայրին,
 +
Եվ կըմընա աշխարհն ամբողջ օդում առկախ, օրորվելով:
 +
Այսքա՛ն ահա հըզոր եմ ես աստվածներից ու մարդկանցից»։
 +
 +
Այսպես ասաց ամպրոպադեզն, ու բոլորը պապանձվեցին.
 +
Նըրա խոսքից սարսափահար, զի սաստալից խոսեց նա խիստ,
 +
{{տող|30}}Բայց վերջապես խոսեց ծավի Աթենաս վեհ աստվածուհին.
 +
«Հայր մեծազոր մեր Զըրվանյան, վեհագույնըդ արքաներից,
 +
Մենք էլ գիտենք, որ զորությունդ անընկճելի է, անվըկանդ,
 +
Բայց մենք ցավում ենք քաջամարտ աքայեցոց համար անչափ,
 +
Որոնք իրենց օրհասին մոտ՝ պիտի ջընջվեն դաժանորեն։
 +
Մարտից հեռու կըքաշվենք մենք, եթե այդ ես հըրամայում,
 +
Մի օգտակար խորհուրդ միայն ուզում ենք տալ արգիացոց,
 +
Որ չըկորչեն ըսպառըսպուռ՝ զոհ գընալով քո բարկության»։
 +
 +
Եվ ժըպտալով, ամպակուտակ Զևսը այսպես պատասխանեց.
 +
«Հանգիստ եղիր, Կառափնածին<ref>''Կառափնածին'' - Աստվածուհի Աթենաս-Պալլասն է՝ Զևսի և Մետիսի դուստրը: Մետիսը շատ խելացի կին էր, և Զևսը, իմանալով, որ նա հղի է, վախեցավ, թե չլինի՞ հանկարծ իրենից ավելի խելացի ու քաջ զավակ ծնվի ու տիրի իր գահին, դրա համար էլ կուլ ավեց Մետիսին: Սակայն ծննդաբերության ժամանակը մոտենալուն հետ Զևսի գլխացավերն ուժեղացան։ Հեփեստոսը՝ Զևսի որդին, հոր հրամանով ճեղքեց նրա գլուխը, և հոր գանգից (կառափից) դուրս եկավ Աթենասը։</ref>, մի՛ վախենար դուստր իմ սիրուն,
 +
{{տող|40}}Ես այդ բաներն ամենևին լուրջ չեմ ասում և ի սըրտե,
 +
Քո նըկատմամբ ուզում եմ ես ներողամիտ ու հաշտ լինել»։
 +
 +
Այս ասելով՝ կառքին լըծեց նըժույգներն իր պըղընձաթաթ,
 +
Սըրաթըռիչ, օդապարիկ, ճաճանչագեղ ու ոսկեբաշ,
 +
Եվ հագնելով համակ ոսկի իր ըզգեստներն, առավ իսկույն
 +
Վայելչահյուս ոսկյա մըտրակն ու բարձրացավ կառքը շըքեղ։
 +
Զարկեց մըտրակն ու սըլացան նըժույգները հոժարակամ
 +
Աստեղազարդ լայն երկընքի ու երկրի լուրթ միջոցի մեջ։
 +
Հասավ Իդա աղբյուրաբուխ, մայրը բազում գազանների,
 +
Գարգարի մոտ, ուր սուրբ անտառ և խընկաբույր ունի բագին:
 +
{{տող|50}}Աստվածների և մարդկանց հայրն այնտեղ իր կառքը կանգնեցրեց
 +
Եվ ձիերին արձակելով՝ ծածկեց քողով մառախուղի,
 +
Իսկ ինքն այնտեղ, լեռան վըրա նըստեց փառքովն իր սիգապանծ
 +
Ու դիտում էր տրոյանց քաղաքն ու նավատորմն աքայեցոց:
 +
 +
Այդ միջոցին գիսակագեղ աքայեցիք վըրաններում
 +
Ընթրում էին ըշտապ-ըշտապ, զինավառվում ռազմի համար:
 +
Այդպես զինվում էին նաև տըրոյացիք քաղաքի մեջ,
 +
Սակավաթիվ քան աքայանք, բայց ամեն ոք հըրաբորբոք,
 +
Քաջախիզախ՝ իր զավակի, կընոջ համար մարտընչելու։
 +
Դարբասները լայն բացվեցին, ու դուրս խուժեց զորքը գունդ-գունդ՝
 +
{{տող|60}}Ե՛վ հետևակ, և ձիավոր՝ շըռընդալից մի աղմուկով։
 +
 +
Եվ երբ հասան նըրանք այնտեղ, ուր որ պիտի ճակատեին,
 +
Իրար առան նիզակ ու տեգ, վահան ասպար, զըրահ ու զեն:
 +
Պըղընձազեն կըտրիճների թափն ու կորովն ահեղազայր
 +
Իրար էին բախվում ահեղ ու խոցոտում, խեղում իրար.
 +
Լըսվում էին ամեն կողմից շրռընդալից շաչ ու շառաչ,
 +
Կըռվողների գոչյունը գոռ, մեռնողների ճիչն ու հառաչ,
 +
Մեռնում էին ու մեռցընում, ու ներկվում էր երկիրն արյամբ:
 +
 +
Առավոտյան, երբ նոր էր դեռ բարձրանում օրն աստվածային
 +
Թըռչում էին նետերն անդուլ, և ընկնում էր զորք անհամար:
 +
{{տող|70}}Իսկ երբ ճախրեց արևը վեր և երկընքի մեջտեղն հասավ,
 +
Այն ժամանակ ամենազոր Զևսը ոսկյա կըշեռքն առավ,
 +
Դըրեց երկու նըժարներում անզարթ քընի երկու վիճակ՝
 +
Ձիահըմուտ տըրոյացոց և աքայան ցպըղընձազգեստ,-
 +
Ու մեջտեղից բըռնած քաշեց, հակվեց օրհասն աքայեցոց,
 +
Իջավ, նըստեց նըրանց վիճնակն արգասավոր երկրի վըրա,
 +
Իսկ տըրոյանց վիճակն ելավ, հասավ մինչև երկինքը լայն:
 +
 +
Այն ժամանակ գոռաց ահեղ Զևսն Իդայի բարձրությունից
 +
Ու նետեց շանթ մի բարկաճայթ՝ աքայեցոց բանակի մեջ։
 +
Դըժգունեցին աքայեցիք այդ որոտից սարսափահար,
 +
{{տող|80}}Եվ սիրտ չարին մընալ այդտեղ ո՛չ Իդոմենն և ո՛չ Ատրիդ
 +
Ագամեմնոնն ու Այաքսներն՝ արբանյակները Արեսի:
 +
Մընաց միայն արգիացոց պահապանը՝ Նեստորը ծեր
 +
Ա՛յն պատճառով, որ նըրա ձին նըվաղում էր նետահարված,
 +
Որին զարկեց Ալեքսանդրոսն՝ այրը չըքնաղ Հեղինեի,
 +
Զարկեց գըլխի այնտեղը ճիշտ, որտեղ մազերն են առաջին
 +
Բուսնում ձիու գանգի վըրա՝ վըտանգավոր տեղ մահառիթ:
 +
Ձին ծառս եղավ ցավից, քանզի խըրվել էր ծայրը գանգի մեջ.
 +
Պըտըտվելով ինքն իր վըրա, խըրտնեցրեց նա մյուս ձիերին:
 +
Եվ մինչ ծերը կոտրատում էր սըրով փոկերն երիվարի,
 +
{{տող|90}}Վըրա հասան Հեկտորական երիվարները սըրարշավ,
 +
Թըռցընելով հոծ բազմության միջից հանդուգըն Հեկտորին։
 +
Եվ ծերունին այդտեղ անշուշտ կըգըտներ մահն իր չարատանջ,
 +
Եթե Տիդյանն ահեղագոռ նըրան իսկույն չընըկատեր,
 +
Որը ահեղ ձայնով գոռաց՝ կըշտամբելով Ոդիսևսին
 +
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, բազմահընար դու Ոդիսևս,
 +
Ո՞ւր ես փախչում թիկունք դարձրած դու ամբոխից վատի նըման,
 +
Կարող է մի ոսոխ հանկարծ տեգը վարսել թիկունքը քո.
 +
Կանգ առ իսկույն, որ ծերունուց հեռու վանենք այդ վայրագին»։
 +
 +
Այսպես ասաց, բայց Ոդիսևսը վըշտալից ականջ չարավ,
 +
{{տող|100}}Ըշտապելով արագաքայլ դեպի նավերն աքայեցոց։
 +
Իսկ Տիդեսի որդին մենակ կըռվողների մեջ խոյացավ,
 +
Գընաց կանգնեց ծեր Նեստորի նըժույգների առաջ անահ
 +
Եվ դառնալով ալևորին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ո՛վ ծերունի, երիտասարդ մարտիկները նեղում են քեզ,
 +
Ջըլատվել են ուժերը քո, ու կըքել ես ծերության տակ.
 +
Ապիկար է ծառադ խղճուկ և ձիերըդ դանդաղաշարժ,
 +
Ուստի արի կառքըս նըստիր, որ տեսնես թե այս տըրովյան
 +
Ձիերն որքան քաջավարժ են դաշտի միջով արշավելու,
 +
Որոնց ինքըս ավարեցի Էնիասից մի ժամանակ,
 +
{{տող|110}}Երկուսն էլ ժիր ու քաջընթաց, արհավիրքի հընարագետ։
 +
Նըժույգներիդ համար թող որ ծառաներըս հոգան, իսկ մենք
 +
Տըրոյացոց վըրա վարենք այս ձիերը, որ հասկանա
 +
Հեկտորը, թե իմ նիզակն էլ մոլեգնում է ձեռքերիս մեջ»։
 +
 +
Այսպես ասաց, ու դեմ չեղավ Նեստոր ասպետը գերենյան։
 +
Ալևորի զամբիկների հոգսը առան իրենց վըրա
 +
Քաջ ծառաներն՝ Սթենելոսն ու կորովի Եվրիմեդոնն,
 +
Իսկ Նեստորը ելավ նըստեց Դիոմեդի կառքը շըքեղ,
 +
Երասանները պաղպաջուն՝ ծերունին իր ձեռքը առավ,
 +
Զարկեց մըտրակն ու սըլացան և Հեկտորին հասան շուտով։
 +
{{տող|120}}Տեգը նետեց Դիոմեդեսն, երբ առաջ էր թըռչում թափով,
 +
Բայց վըրիպեց, ու տեգն առավ Պըրիամյանի կառավարին՝
 +
Ենիոպին՝ մեծահոգի Թեբեոսի արի որդուն,
 +
Որ ձիերի սանձն էր բըռնել, կառքից իսկույն ցած գըլորվեց
 +
Կըրծքից խոցված, և նըժույգներն ընկըրկեցին փախս առնելով։
 +
Ենիոպի մահը սաստիկ ցավ պատճառեց Պրիամյանին,
 +
Որը թեև հույժ վըշտահար՝ թողեց նըրան այնտեղ ընկած
 +
Ու փընտրում էր նոր կառավար. սակայն երկար չըմընացին
 +
Երիվարներն վարիչից զուրկ, քանզի գըտավ նա վերջապես
 +
Արքեպտոլեմ Իփիտյանին քաջակորով և ընդունակ,
 +
{{տող|130}}Որին հանձնեց արագավազ իր ձիերի սանձերը նա։
 +
 +
Այնտեղ սաստիկ ըսպանություն ու նախճիրներ կըլինեին,
 +
Տրոյացիք գառների պես կըփարվեին Իլիոնի մեջ,
 +
Թե սըրատես Արամազդն այդ չընըկատեր անմիջապես,
 +
Որ բարկաճայթ որոտմունքով արձակեց շանթ մի բոցաշունչ
 +
Ու հարվածեց Դիոմեդի նըժույգների դեմ ուղղակի։
 +
Ծըծումբից բուռըն բըռընկված բարձրացավ բոց մի ահավոր,
 +
Եվ ձիերը խըրտընելով սասանեցին կառքի ներքո.
 +
Ծեր Նեստորի ձեռքից թըռան երասանները փայլփըլուն,
 +
Եվ ահաբեկ հոգու խորքից այսպես ասաց Դիոմեդին.
 +
{{տող|140}}«Սալասըմբակ նըժույգներըդ փախցըրու շուտ, Դիոմեդե՛ս,
 +
Չե՞ս հասկանում, որ չի օգնում քեզ Արամազդն ամպրոպային,
 +
Զըրվանյան Զևսն այսօր միայն Հեկտորին է փառք ընձեռում,
 +
Մի այլ անգամ մեզ կընձեռի փառքու պատիվ, թե կամենա,
 +
Չըկա մի մարդ, որ կարենա նըրա խորհուրդը խափանել,
 +
Որքան էլ որ քաջ լինի նա, զի հըզոր է Զևսն ամենից»:
 +
 +
Բայց Դիոմեդն ահեղագոռ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Այդ բոլորը դու, արդարև, ճիշտ ես ասում, ո՛վ ծերունի,
 +
Սակայն սաստիկ մի ցավ է իմ սիրտն ու հոգին կըսկըծացնում,
 +
Որ Հեկտորը մի օր պիտի տըրոյացոց  մոտ պարծենա,
 +
{{տող|150}}Թե Տիդյանը իմ առջևից փախավ դեպի նավատորմիղ,
 +
Այսպես կասի, այն ժամանակ լավ է որ ես գետին մըտնեմ»։
 +
 +
Եվ գերենյան ասպետը ծեր նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ավաղ, որդի՛դ քաջ Տիդեսի, անվա՛խ, այդ դու ի՞նչ ես ասում,
 +
Եթե Հեկտորն քեզ պես քաջի համար վախկոտ ու վատ ասի,
 +
Նըրան հավատք չեն ընծայի դարդանացիք և տըրոյանք,
 +
Չեն հավատա նըմանապես տըրոյուհիք ասպարակիր,
 +
Որոնց առույգ այրերին դու տապալեցիր հողաթավալ»:
 +
 +
Այս ասելով՝ սալասըմբակ ձիերը ետ դարձըրեց նա
 +
Ու փախցըրեց աղմըկալից ռազմի միջից, մինչ տըրոյանք
 +
{{տող|160}}Գոռ ու գոչով թափում էին նետերի խոլ տեղատարափ:
 +
Գոչեց այնժամ ուժգին ձայնով կորդակաճոճ Հեկտորը մեծ.
 +
«Քեզ, Դիոմեդ, դանայեցիք պատվում էին կոչունքներում
 +
Միշտ առաջին տեղը տալով, մըսի լավն ու բաժակը լիք,
 +
Իսկ հիմա քեզ պիտ անարգեն, զի վարվեցիր կընկա նըման,
 +
Գընա կորի՛ր, վախկոտ աղջիկ, և ես երբեք չեմ թողնի քեզ,
 +
Որ բարձրանաս մեր անառիկ աշտարակներն ամրապարիսպ,
 +
Եվ նավերովդ գերի տանես տըրոյացի չըքնաղ կանանց,
 +
Այլ շատ շուտով պիտի բերեմ քո սև մահվան օրհասը ես»:
 +
 +
Այսպես ասաց, և Տիդյանի սիրտը սաստիկ ալեկոծվեց.
 +
{{տող|170}}Շուռ տալ գըլուխը ձիերի ու ճակատե՞լ դեմ-հանդիման։
 +
Երեք անգամ ծըփաց նըրա սիրտը այդ նույն մըտածումով,
 +
Եվ երեք հեղ Զևսը ըզգոն գոռաց Իդա լեռնից ահեղ,
 +
Եվ հուսադրեց տըրոյացոց այդ նըշանով՝ ի հաղթություն։
 +
Մինչդեռ Հեկտորը բարձրաձայն սիրտ էր տալիս տըրոյացոց.
 +
«Տըրոյացի՛ք, լիկյանք և դուք՝ ձեռնամարտի՛կ դարդանյաններ,
 +
Արի եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր կորովը դուք,
 +
Տեսնում եմ, որ Զևսը ըզգոն հաղթություն է խոստանում մեզ,
 +
Տըրոյացոց՝ փառք ու պատիվ և սատակումն՝ աքայեցոց:
 +
Անմի՛տ մարդիկ, որ կանգնեցրին պարիսպ-պատնեշն այդ անճարակ,
 +
{{տող|180}}Որը, սակայն, չի տոկալու ահագնամեծ իմ զորության.
 +
Ձիերս առանց դըժվարության կըցատկեն այդ փոսի վրայից,
 +
Իսկ գոգավոր նավերի մոտ երբ որ հասնեմ, լավ հիշեցեք,
 +
Չըմոռանաք հուրն ավերիչ, որպեսզի ես այրեմ բոլոր
 +
Նըրանց նավերն հըրդեհակեզ ու կոտորեմ արգիացոց
 +
Իրենց վառվող նավերի շուրջ, երբ որ ծըխից շըշմեն նըրանք»։
 +
 +
Այս ասելով՝ նա բարձրաձայն խըրախուսեց իր ձիերին.
 +
«Օ՛, Շեկ, Ճեպճեմ, Աշխետ աշխույժ և դո՛ւ, Նըշող աստվածային,
 +
Հատուցե՛ք ինձ փոխարենը այն խընամքի ամենագութ,
 +
Որ ձեզ բամբիշ Անդրոմաքեն՝ դուստրը ազնիվ Էտիոնի
 +
{{տող|190}}Շըռայլում է, լըցնելով ձեր առջև առատ ընտիր ցորեն,
 +
Տալով նաև ազնիվ գինի, որ հագեցնեք ծարավը ձեր,
 +
Ձեզ հոգալով ինձնից առաջ, որ իր առույգ ամուսինն եմ։
 +
Դըռույթ տըվեք, թըռեք արագ, որ կարենանք խըլել բըռնի
 +
Ծեր Նեստորի վահանն, որի փառքը երկինքն է հասել արդ.
 +
Ասում են թե ոսկի է զուտ իր հաստապինդ բըռնելիքով,
 +
Ապա խըլենք ձիահըմուտ Դիոմեդեսի հաղթ ուսերից
 +
Զարմանարվեստ զըրահը կուռ՝ գործը ճարտար Հեփեստոսի։
 +
Եթե խըլենք դըրանք, անշուշտ, այս գիշերն իսկ նավ կընըստեն»։
 +
 +
Այսպես ասաց խըրոխտ Հեկտորն, ու զայրացավ արգո Հերան,
 +
{{տող|200}}Ու շարժվելով գահի վըրա՝ դըղըրդացրեց Ոլիմպն երկար,
 +
Ապա դարձավ հըզոր աստված Պոսեյդոնին այս խոսքերով.
 +
«Ո՛հ, մեծազո՛ր երկրասասան, ասա, մի՞թե չի վըրդովվում
 +
Սիրտը քո լայն կըրծքի ներքո դանայեցոց այս կորուստից,
 +
Որոնք քեզ միշտ նըվերներ են բերում հաճո և ցանկալի
 +
Հելիկեում և Էգասում, և հաղթություն չե՞ս տա նըրանց։
 +
Եթե բոլորս՝ դանայեցոց կողմնակիցներս ուզենայինք
 +
Վանել, փըշրել տրրոյացոց, սանձել ահեղ Արամազդին,
 +
Իդա լեռան վրա այնժամ նա միայնակ պիտի մընար»։
 +
 +
Երկրասասան արքան սաստիկ բարկանալով՝ ասաց նըրան.
 +
{{տող|210}}«Հերա՛, հախուռն ու մեծախոս, այդ ի՞նչ խոսքեր դու ասացիր,
 +
Քավ լիցի թե մենք մյուսներս թըշնամանանք և ընդվըզենք
 +
Արամազդի դեմ Զըրվանյան, զի մեզանից ուժեղ է նա»։
 +
Նրանք այսպես Ոլիմպոսում խոսում էին իրարու հետ,
 +
Մինչ աքայանց նավատորմի և պարըսպի միջև ելած
 +
Տարածությունն ամբողջ էր լի ռազմիկներով ասպարավոր։
 +
Նըրանց բոլոր իառնիխուռըն` Հեկտորն էր քաջ քըշում այնտեղ,
 +
Զույգն Արեսի, որին փառքով պըսակում էր Զևսը այդօր։
 +
Նա տոչորիչ հըրով կայրեր աքայեցոց նավերն ամեն,
 +
Եթե արգո Հերան հանկարծ չըներշընչեր Ագամեմնին՝
 +
{{տող|220}}Ինքը անձամբ գընալ այնտեղ և բոլորին քաջալերել։
 +
Ագամեմնոնն հուժկու ձեռքով բըռնած թիկնոցն իր ծիրանի
 +
Վազեց իսկույն դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց
 +
Ու կանգ առավ Ոդիսևսի ահագին, սև նավի վըրա,
 +
Որ մեջտեղն էր, որպեսզի իր ձայնը հասնի երկու կողմին -
 +
Այաքսի մեծ վըրաններից մինչ խորաններն Աքիլլեսի:
 +
Քաշել էին նրանք իրենց նավերը դեպ ծայրամասեր,
 +
Իրենց ուժի և զորընդեղ բազուկների վըրա վըստահ:
 +
Այդտեղ կանգնած, ահեղ ձայնով աղաղակեց դանայեցոց.
 +
«Ամո՛թ, ամո՛թ, արգիացիք, գեղեցկադեմ դուք վախկոտներ,
 +
{{տող|230}}Ո՞ւր գընաց ձեր խըրոխտանքը, թե ամենից քաջերն եք դուք,
 +
Որ երբեմըն Լեմնոսի մեջ այնպես մեծ-մեծ էիք ջարդում,
 +
Ուտելով միսն առատ-առատ երկար եղջյուր արջառների
 +
Եվ ըմպելով թակույկներից ընտիր գինին զըվարթարար,
 +
Թե ձեր ամեն մեկը՝ հարյուր, երկու հարյուր տըրովցու հետ
 +
Կըմըտնի գոռ մենամարտի և կըհաղթի բոլորին էլ.
 +
Այնինչ հիմա չեք կարող դուք միայն մեկի՛ դեմը դուրս գալ-
 +
Հեկտորի դեմ, որ նավատորմն այրելու է լափող հըրով։
 +
Հայր Արամազդ, ո՞ր մեծազոր թագավորի գըլխին այսքան
 +
Փորձանք բերիր ու զըրկեցիր նըրան իր փառք ու պարծանքից
 +
{{տող|240}}Եվ սակայն ես քո գեղազարդ բագիններից և ոչ մեկի
 +
Մոտից չանցա,- երբ նավերովս այստեղ եկա կոտորվելու, —
 +
Առանց ամեն մեկի վըրա ճարպ ու զիստեր ճենճերելու,
 +
Ցանկանալով հիմնահատակ քանդել Տրոյան ամրապարիսպ:
 +
Սակայն հիմա, հայր Արամազդ, այս խընդիրքըս կատարի լոկ,
 +
Թույլ տուր գոնե, որ ողջանդամ փախչենք, պըրծնենք այս աղետից,
 +
Չըթողնելով, որ տըրոյանք աքայեցոց իսպառ ջընջեն»։
 +
 +
Այսպես ասաց, Հայրը նըրա արցունքների վըրա գըթաց,
 +
Եվ ակնարկեց, որ ազատվեն արգիացիք կոտորվելուց.
 +
Մի մեծ արծիվ ուղարկեց նա, գերհըզորը թըռչուններից<ref>''արծիվ ուղարկեց նա՝ գերհզորը թռչուններից'' - Հնում թռչնագուշակությունը (գուշակությունն ըստ թռչունների) շատ տարածված էր: Արծիվը համարվում էր Զևսի սրբազան թռչունը, այդ պատճառով անվանվում է «գերհզորը թռչուններից»: Արծվի հայտնվելը նշան էր Ագամեմնոնին, որ Զևսը լսել է նրա աղոթքը:</ref>,
 +
{{տող|250}}Որ բըռնել էր ճիրաններում մի արագոտն եղնիկի ձագ.
 +
Գըցեց նըրան Արամազդի գեղեցկաշուք բագնի վըրա,
 +
Ուր աքայանք պատգամահայր Զևսին զոհեր էին ձոնում:
 +
Նըրանք այդ մեծ թըռչնին ի տես, որ գալիս էր Արամազդից,
 +
Սիրտ առնելով, խըրոխտաբար տրոյանց վրա գըրոհեցին:
 +
 +
Դանայեցոց բազմամբոխից ոչ ոք այնտեղ չըխիզախեց
 +
Առաջինը անցնել փոսից և ճակատել թըշնամու դեմ,
 +
Տիդյանից զատ, որ իր անզուսպ նըժույգներով դուրս խոյացավ
 +
Եվ ըսպանեց տըրոյացոց մի կըտրիճի ըսպառազեն՝
 +
Ագելավոս Փրադմոնյանին, որի մեջքին զարկեց տեգով,
 +
{{տող|260}}Երբ շուռ տալով ձիերը նա դեպի փախուստ էր ըշտապում,
 +
Սըլաքն անցավ ուժգին թափով ու դուրս եկավ կըրծքից, և նա
 +
Կառքից իսկույն ցած գըլորվեց, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
Նըրանից ետ Ագամեմնոնն ու Մենելավն առաջ անցան,
 +
Ապա երկու Այաքսները ահագնասաստ մի զորությամբ,
 +
Իդոմենեն ու հետո իր զինակիրը՝ Մերիոնը քաջ,
 +
Որը այնապես նըման էր բուռն, արյունառուշտ Ենալին.
 +
Նըրանից ետ Եվրիպիլոսն՝ Եվեմոնի պայծառ որդին,
 +
Եվ իններորդը՝ Տևկրոսը, լայնալիճն իր լարած ճապուկ,
 +
Որը մտավ Տելամոնյան Այաքսի մեծ ասպարի տակ:
 +
{{տող|270}}Այաքսը մեծ իր վահանը բարձրացնում էր, և նա արագ,
 +
Աչք ածելով իր չորս բոլոր, լարում էր մեծ աղեղն ընդփույթ,
 +
Եվ երբ խոցեր մի ոսոխի, ու սա ընկներ գետնատարած՝
 +
Գալիս էր նա, մանուկն ինչպես, որ դեպի մոր գիրկն է վազում,
 +
Ու ծըվարում էր Այաքսի հըսկայական ասպարի տակ:
 +
 +
Եվ արդ, հիշենք տըրոյանցից նախ ո՞ւմ զարկեց Տևկրոսը քաջ:
 +
Առաջինը՝ Որսիլոքին, Որմենոսին, Ոփելեստին,
 +
Քըրոմիոսին և Դետորին, Լիկոփանտին աստվածազարմ,
 +
Պոլիմենյան Ամոպավնին, Մելանիպին, - որոնց բոլոր
 +
Իրար ետև դիաթավալ փըռեց գետին բազմաբեղուն:
 +
{{տող|280}}Այդ տեսնելով, ուրախացավ Ագամեմնոն արանց արքան,
 +
Որ կորովի իր աղեղով ջընջում է նա տըրոյցոց,
 +
Եվ մոտ գալով՝ զարմանալի դյուցազունին այսպես ասաց.
 +
«Տևկրո՛ս, գըլուխ դու գեղեցիկ, Տելամոնյան, իշխան ազգաց,
 +
Նետի՛ր այդպես, թերևըս դու դանայեցոց ի լույս ցաթես
 +
Եվ քո հորը՝ Տելամոնին, որ քեզ սընեց մանկությունից,
 +
Ու թեպետև դու հարճորդի՝ քեզ խընամեց նա իր տան մեջ.
 +
Փառավորիր նըրան դու արդ, թեև հեռու է այստեղից։
 +
Եվ ես ահա՛ ասում եմ քեզ, ու կատարեմ խոսքըս պիտի,
 +
Եթե տան ինձ Աթենասը և Արամազդն ասպարակիր
 +
{{տող|290}}Հիմնահատակ քանդել մի օր գեղեցկակերտ Իլիոնը սուրբ,
 +
Ինձնից հետո<ref>''Ինձնից հետո նախ և առաջ քո ձեռքի մեջ պիտի դնեմ... նվեր'' — Ագամեմնոնը, որպես գերագույն առաջնորդ, իրավունք ուներ մինչև ավարի բաշխելը (վիճակահանությամբ)՝ ընտրելու նրա ցանկացած մասը:</ref>, նախ և առաջ քո՛ ձեռքի մեջ պիտի դընեմ
 +
Իբրև նըվեր մեծարանաց՝ եռոտանի և կամ մի կառք
 +
Իր ձիերով, կամ թե մի կին, որ անկողնում քեզ հետ պառկի»:
 +
 +
Եվ պատասխան տալով նըրան՝ ասաց Տևկրոս ըսքանչելին.
 +
«Վե՛հ Ատրիդես, ինչո՞ւ ես դու հորդորում ինձ՝ փութաջանիս,
 +
Չեմ դադարի ես կըռվելուց, քանի դեռ ուժ կա ձեռքիս մեջ:
 +
Այն օրից վեր, երբ Իլիոն քըշեցինք մենք տըրոյացոց,
 +
Փուլ եմ բերում կորովաձիգ լայնալիճիս հանդիպողին:
 +
Մինչև հիմա արձակեցի ես ութը նետ երկարասայր,
 +
{{տող|300}}Եվ ոչ մեկը չանցավ իզուր, ութը կըտրիճ տապալեցի,
 +
Բայց չեմ կարող, չի հաջողվում այդ կատաղի շանը զարկել»:
 +
 +
Այսպես ասաց ու թըռցըրեց նա Հեկտորին նըշան բըռնած
 +
Մի նոր փըքին՝ նըրան սըրտից խոցելու խոր տենչով տոչոր,
 +
Բայց վըրիպեց, դիպավ կըրծքին Գորգիթիոն ըսքանչելի՝
 +
Պըրիամոսի արի որդուն, որին ծընեց Էսիմեում
 +
Հարս եկած մայրը Կաստրիանիրն՝ աստվածուհու պես գեղեցիկ:
 +
Ինչպես խաշխաշը պարտեզում ծըռում է իր գըլխիկը հեզ
 +
Ծանրաբեռնված իր պըտուղով, շաղ ու ցողով գարնանային,
 +
Այդպես թեքեց սաղավարտով ծանրացած իր գըլուխը նա:
 +
 +
{{տող|310}}Տևկրոսն ուրիշ մի փըքին էլ թըռցրեց լարից դեպի Հեկտոր՝
 +
Դարձյալ սըրտին դիպցընելու բուռըն տենչով, վըրիժավառ,
 +
Բայց վըրիպեց և ա՛յս անգամ, Ապոլլոնը նետը շեղեց,
 +
Դիպավ կըրծքին, ըստինքի մոտ՝ նըրա կըտրիճ կառավարի,
 +
Երբ դիմում էր դեպի գուպար. ընկըրկեցին ձիերը սուր,
 +
Կառքից գետին գըլորվեց նա ու փըչեց շունչն անմիջապես։
 +
Կառավարի մահը սաստիկ ցավ պատճառեց քաջ Հեկտորին,
 +
Ու թեպետև հույժ վըշտահար, թողեց նըրան այնտեղ ընկած,
 +
Եվ իր եղբոր՝ Կեբրիոնին, որը մոտիկ էր գըտնըվում,
 +
Հըրամայեց սանձերն առնել, և եղբայրը հընազանդվեց:
 +
{{տող|320}}Հեկտորն այնժամ շըքեղ կառքից, ահեղագոչ, գետին ցատկեց,
 +
Եվ առնելով գետնից մի քար՝ վազեց դեպի Տևկրոսն ուղիղ,
 +
Վըրեժխնդիր, վառված նըրան կործանելու կատաղությամբ։
 +
Տևկրոսն հազիվ իր կապարճից հանել էր նետ մի դառնաթույն
 +
Ու զետեղել լարի վըրա, որ Հեկտորը կորդակաճոճ
 +
Զարկեց ուսի ճիշտ այնտեղին, որտեղ անրակն է բաժանում
 +
Պարանոցն ու կուրծքն իրարից, և ուր անշուշտ է մահացու:
 +
Վեմն ահագին՝ ջախջախեց ջիլն ու թըմրեցրեց թևը նըրա.
 +
Տևկրոսն ընկավ իր ծընկներին, և աղեղը թըռավ ձեռքից:
 +
Բայց չըլըքեց, չըհեռացավ Այաքսն ընկած հարազատից,
 +
{{տող|330}}Մոտ վազելով անմիջապես ծածկեց նըրան իր ասպարով։
 +
Շալակելով վիրավորին, ընկերները նըրա երկու՝
 +
Եքիոսի որդին Մեկիստն ու Ալաստորն աստվածային,
 +
Առան տարան դեպի նավերն, մինչ հեծում էր ծանրամըռունչ։
 +
 +
Ջևսը նորից տըրոյացոց ներշընչեց ուժ և քաջություն,
 +
Ու քըշեցին գընդերն աքյանց ուղիղ մինչև խըրամը խոր:
 +
Առաջամարտ ռազմիկներին Հեկտորն էր քաջ առաջնորդում,
 +
Թոթափելով փայլակնացայտ իր աչքերից կրակ ու բոց։
 +
Ինչպես բարակ, որը վայրի մի վարազի կամ առյուծի
 +
Հետևն ընկած հալածում է արագավազ սըրունքներով,
 +
{{տող|340}}Փակչում մեջքի և ազդրերին՝ ըզգույշ հանկարծ ետ դառնալուն,
 +
Այդպես Հեկտորն էր հալածում գիսակագեղ աքայեցոց,
 +
Ըսպանելով, ըսպառելու ետ մընացած փախչողներին։
 +
Փախան այդպես աքայեցիք, անցան փոսից ու ցըցերից
 +
Շատ-շատերի թողած ճամփին տըրոյացոց ձեռքից ընկած,
 +
Բայց հասնելով նըրանք իրենց նավերի մոտ, ուր կանգ առան,
 +
Ըսկըսեցին սիրտ տալ միմյանց և ամեն ոք բազկատարած
 +
Աղոթում էր ոլիմպական աստվածներին բարձըր ձայնով։
 +
Քըշում էր քաջ Հեկտորը իր նըժույգները այստեղ-այնտեղ
 +
Եվ գորգոնյան իր աչքերով նայում էր նա իր չորս բոլոր։
 +
 +
{{տող|350}}Այդ տեսնելով՝ հուզվեց Հերա լուսածըղի աստվածուհին
 +
Եվ դառնալով Աթենասին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ավա՜ղ, դըստրիկդ ամենահաղթ՝ ասպարապերճ Արամազդի,
 +
Օգնելու չե՞նք դանայեցոց գոնե իրենց ճգնաժամին,
 +
Որ դըժընդակ ճակատագրին հասած արդեն պիտի կորչեն
 +
Այդ Հեկտորի բիրտ բըռնությամբ, որի մոլուցքն անհընարին
 +
Արդեն սահման ու չափ չունի, այնքա՜ն չարիք պատճառեց նա»։
 +
 +
Եվ Աթենաս աստվածուհին նըրան այսպես պատասխանեց.
 +
«Վաղո՜ւց կորած կըլիներ նա իր մոլուցքով և զորությամբ
 +
Արգիացոց ձեռքով ընկած իր հայրենի հողի վըրա,
 +
{{տող|360}}Եթե հայրըս չըմոլեգներ եղեռնական խորհուրդներով
 +
Անագորույն և ապիրատ, միշտ հակառակ իմ ջանքերին:
 +
Նա չի ուզում հիշել երբեք, որ իր որդուն<ref>''Իր որդուն ... ես փրկեցի'' — Նկատի ունի Հերակլեսին, որն իր քաջագործությունները կատարում էր Եվրիսթեսի հանձնարարությամբ։</ref> բազում անգամ
 +
Ես փըրկեցի Եվրիսթեսի տաժանքներից ու փորձանքից:
 +
Լալիս էր նա աչքն երկընքին, և Արամազդն ինձ ուղարկեց,
 +
Որ ես գընամ և օգնության ձեռք կարկառեմ նըրան երկնից:
 +
Սակայն եթե այս բոլորը կանխատեսել կարենայի,
 +
Այն ժամանակ երբ ուղարկվեց դեպ դըժոխքի դուռն ամրափակ,
 +
Որ փախցընի դըժոխապետ աստըծու շանը ահավոր<ref>''դժոխապետ աստծու շանը ահավոր'' Հերակլեսը, Եվրիթեսի պահանջով, Հադեսի թագավորությունից բերեց եռագլուխ Ցերբեր (Կերբեր) շանը։</ref>,
 +
Չեր ազատվի առատահոս Ստիքսի խոր հորձանքներից։
 +
{{տող|370}}Իսկ նա հիմա ատում է ինձ, Թետիսի կամքն է կատարում,
 +
Որ ծընկներին փարվեց նըրա և ծընոտը ձեռքով բըռնեց,
 +
Աղաչելով, որ նա պատվի քաղաքավեր Աքիլլեսին:
 +
Օր պիտի գա, որ նա նորից սիրուն խաժակ անվանե ինձ։
 +
Բայց դու հիմա շուտ պատրաստիր սալասըմբակ ձիերը քո,
 +
Մինչև որ ես ասպարակիր Արամազդի ապարանքում
 +
Զինավառվեմ պատերազմի փայլակնացայտ զեն ու զարդով։
 +
Տեսնենք՝ արդյոք սաղվարտաճոճ Հեկտորն ուրա՞խ պիտիլինի,
 +
Տեսնելու մեզ՝ աստվածներիս պատերազմի ասպարեզում:
 +
Տրոյանք նույնպես պիտ հագեցնեն թըռչուններին և շըներին
 +
{{տող|380}}Դիակներով իրենց՝ ընկած աքայեցոց նավերի շուրջ»:
 +
 +
Այսպես ասաց, հըպատակվեց նըրան Հերա աստվածուհին,
 +
Ելավ գընաց պատրաստելու նըժույգները ոսկեսարյան,
 +
Հերան՝ դուստրը մեծ Զըրվանի, երիցագույնը դիցուհյաց:
 +
Իսկ Աթենասն՝ ասպարակիր Արամազդի դուստրը ահեղ
 +
Շըղարշանուրբ խըլան շըքեղ - գործը ճարտար իր մատների -
 +
Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին,
 +
Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի`
 +
Զինավառվեց վերից ի վար՝ ռազմի համար արտասվահեղց:
 +
Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա,
 +
{{տող|390}}Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում
 +
Արիասիրտ դյուցազների, երբ որ նըրանց դեմ զայրանա
 +
Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի:
 +
Հերան փութկոտ, արագ–արագ մըտրակում էր նըժույգներին,
 +
Ու բացվեցին նըրանց առաջ երկնից դըռներն իրենք-իրենց,
 +
Որոնց ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տըրված
 +
Երկինքը մեծ և Ոլիմպոսն բանալ–փակել խիտ ամպերով։
 +
Ու դուրս եկան այդ դարբասով մըտրակելով նըժույգներին:
 +
Տեսավ նըրանց բարձր Իդայից հայր Արամազդն ու բարկացավ,
 +
Եվ Իրիսին կանչելով շուտ՝ հըրամայեց տանել պատգամ։
 +
 +
{{տող|400}}«Թըռիր, ասաց, թեթև Իրիս, ետ դարձըրու դըրանց իսկույն
 +
Եվ մի՛ թողնիր, որ հանդըգնեն թըշնամանալ նըրանք ինձ հետ,
 +
Լավ չի լինի, որ իրար հետ պատերազմով համաձայնվենք:
 +
Ասում եմ ես ահավասիկ, և ասածըս կըկատարեմ,
 +
Կառքի ներքո ես կըկոտրեմ ոտքը նըրանց նըժույգների
 +
Եվ իրենց ցած գըլորելով կըջախջախեմ կառքը շըքեղ,
 +
Չեն բուժվելու տասը տարի նըրանք իրենց խոր վերքերից,
 +
Որոնք պիտի բացվեն զարկով իմ բարկաճայթ ահեղ շանթի,
 +
Որ հասկանա խաժակն այդ հեստ, թե ինչ բան է կըռվել հոր դեմ։
 +
Իսկ Հերայի դեմ այնքան էլ չեմ զայրանում, որովհետև
 +
{{տող|410}}Սովոր է նա ամեն անգամ խորհուրդները իմ խորտակել»։
 +
 +
Այսպես ասաց հայր Արամազդն, ու հողմաթն Իրիսն իսկույն
 +
Սուրաց արագ ու սըլացավ Իդա լեռնից դեպ Ոլիմպոս,
 +
Ու հովտազարդ Ոլիմպոսի առաջին մեծ դարբասի մոտ
 +
Հասավ նըրանց ու համբավեց պատգամն ահեղ Արամազդի.
 +
«Ո՞ւր եք գընում, և ինչո՞ւ է մոլեգնում ձեր սիրտը այդպես.
 +
Զըրվանյանը թույլ չի տալիս, որ դուք օգնեք արգիացոց.
 +
Եվ ըսպառնաց այսպես, ահա, որը պիտի նա գործադրի,
 +
Կառքի ներքո կըկոտրի ձեր նըժույգների ոտքերը նա,
 +
Եվ ձեզ կառքից գըլորելով՝ կըջախջախի կառքը շըքեղ,
 +
{{տող|420}}Չեք բուժվելու տասը տարի դուք խորախոր ձեր վերքերից,
 +
Որոնք պիտի բացվեն նըրա ահեղաճայթ շանթի զարկով.
 +
Որ հասկանա խաժակը հեստ, թե ինչ բան է կըռվել հոր դեմ:
 +
Իսկ Հերայի դեմ այնքան էլ չի բարկանում, որովհետև
 +
Սովոր է նա հաճախ նըրա որոշումները խափանել։
 +
Իսկ դու, դըժնե, շո՛ւն անպատկառ, թե արդարև համարձակվես
 +
Նիզակդ ահեղ երբևիցե Արամազդի դեմ բարձրացնե՜լ...»:
 +
 +
Ասաց նըրանց ու հեռացավ արագաթև Իրիսն իսկույն:
 +
Այն ժամանակ արգո Հերան այսպես խոսեց Աթենասին.
 +
«Ո՛չ, մեծազոր դուստրըդ Զևսի, ես չեմ ուզում այսուհետև
 +
{{տող|430}}Զըրվանյանի հետ վատանալ մահկանացու մարդկանց համար.
 +
Մեր ինչ գործն է, կըռվում թող որ մեկը մեռնի, մյուսն ապրի,
 +
Որին ինչպե՞ս վիճակված է, թող Զևսն ինքը իր իսկ սըրտով
 +
Աքայեցոց և տըրոյանց միջև արժան դատը տեսնի»։
 +
 +
Այսպես ասաց ու դարձըրեց նըժույգների գըլուխը նախ
 +
Եվ ժամերը՝ գեղեցկաբաշ նըրանց ձիերն արձակեցին
 +
Ու կապեցին աստվածային մըսուրների առջև առատ,
 +
Կառք էլ տարան ու դեմ տըվին լուսաճաճանչ հաստ որմերին:
 +
Ու գընացին աստվածուհիք աթոռների վըրա ոսկի՝
 +
Անմահների մոտ նըստեցին հուզված սաստիկ ու սըրտաբեկ:
 +
 +
{{տող|440}}Իսկ Արամազդ հայրն Իդայից վարեց կառքն իր գեղեցկանիվ
 +
Դեպ Ոլիմպոսն ու շուտ հասավ բընակավայրն անմահների:
 +
Պոսեյդոն մեծ արքան այնտեղ երիվարները արձակեց,
 +
Կառքը ծածկեց կըտավե մեծ մի ծածկույթով, ապա տարավ
 +
Արամազդին ամպակուտակ ու բազմեցրեց դարևանդին։
 +
Նըստեց ահեղ աստվածահայրն իր ոսկեղեն գահի վըրա,
 +
և բովանդակ Ոլիմպը մեծ դողաց նըրա ոտքերի տակ:
 +
Աթենասն ու Հերան մեկտեղ Արամազդից հեռու նըստած
 +
Չէին խոսում բոլորովին, ոչ էլ հարցում էին անում:
 +
Բայց Զևսը, որ գիտակ էր ողջ անցուդարձին՝ այսպես խոսեց.
 +
{{տող|450}}«Ինչո՞ւ համար տըրտում եք դուք այդպես, Հերա և Աթենաս,
 +
Շատ էլ երկար չըհոգնեցիք փառապարգև պատերազմում
 +
Ի կորուստ քաջ տըրոյացոց, որոնց դեմ դուք մեծ ոխ ունեք:
 +
Չըգիտեի՞ք, թե աննըվաճ են բազուկներս ու զորություն,
 +
Ոլիմպոսի ողջ աստվածներն վըճիռըս չեն կարող փոխել:
 +
Բայց դողն առավ ձեր ձեռքն ու ոտ, ու սոսկաց ձեր սիրտը սաստիկ
 +
Պատերազմը դեռ չըտեսած, չապրած կըռվի տագնապը դեռ:
 +
Ասում եմ ձեզ ահավասիկ, և ասածըս պիտ կատարվի,
 +
Իմ կայծակով շանթահարված, այլևըս ձեր կառքով պիտի
 +
Ետ չըդառնաք դեպի Ոլիմպ՝ բընակավայրն անմահների»։
 +
 +
{{տող|460}}Ասաց, Հերան և Աթենասը զայրացած մըռմըռացին,
 +
Նըստած մեկտեղ՝ տըրոյանց դեմ նոր ոճիրներ որոճալով։
 +
Աթենասը ձայն չըհանեց ընդդեմ ցասկոտ աստվածահոր,
 +
Թեև սաստիկ մի բարկություն թունդ էր հանում նըրա հոգին,
 +
Սակայն Հերան չըհամբերեց սրտմըտությանն ու պոռթըկաց.
 +
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ինչ դաժան խոսք ասացիր,
 +
Քաջ դիտենք մենք, որ զորությունդ ահեղ է քո, անպարտելի,
 +
Բայց մենք խըղճում, խանդաղատում ենք քաջամարտ աքայեցոց,
 +
Որոնք պիտի կորչեն իսպառ ի լըրումըն չար օրհասի։
 +
Կըռվին մենք չենք միջամտի, եթե այդ ես հըրմայում,
 +
{{տող|470}}Բայց ուզում ենք արգիացոց տալ օգտակար խորհուրդ մի լոկ,
 +
Որ մինչև վերջ զոհ չըգընան ահեղասաստ քո բարկության»։
 +
 +
Եվ Արամազդն ամպրոպաբեր նըրան այսպես պատասխանեց.
 +
«Վաղն առավոտ ավելի լավ տեսնես պիտի, եթե ուզես,
 +
Զորությունը Զըրվանյանի, մեծապատիվ աչեղ Հերա,
 +
Երբ ջընջելու լինեմ բազում պատերազմող արգիացոց:
 +
Արագընթաց Հեկտորն արի չի դադարի մարտ մըղելուց
 +
Մինչև քաջոտն Աքիլլեսը արթնանա իր նավերի մոտ,
 +
Մինչև այնօր, երբ աքայանք տագնապահար և հուսահատ
 +
Պիտի կըռվեն նավերի մոտ, Պատրոկլեսի դիակի շուրջ:
 +
{{տող|480}}Ահա այսպես է վիճակված. և բարկությունդ իմ փույթը չէ,
 +
Նույնիսկ եթե դու գընայիր ծայրը ծովի ու ցամաքի,
 +
Որտեղ Զըրվանն ու Հապեստոսն են արդ նըստած և էլ երբեք
 +
Չեն վայելում ո՛չ երկնաճեմ ճառագայթներն արեգական,
 +
Ոչ էլ զրվարթ ու զովարար սյուքերի շունչ անուշաբույր,
 +
Այլ Տարտարոսն է տարածված խոր ու խավար նըրանց չորսդին։
 +
Այսպես ահա մինչև այնտեղ անգամ եթե դու գընայիր
 +
Մըռընչալով իմ դեմ՝ դարձյա՛լ բարկությունըդ իմ փույթը չէր,
 +
Քանզի չըկա ավելի լիրբ ուրիշ ոչ ոք, ինչպես որ դու»:
 +
 +
Այսպես ասաց, լուսածըղի Հերան ոչ մի ձայն չըհանեց։
 +
{{տող|490}}Փայլուն ճաճանչն արեգակի մըտավ Օվկիանն անդընդախոր,
 +
Սըփռելով սև, խավար գիշեր կենսապարգև երկրի վըրա:
 +
Տըրոյացիք խիստ տըխրեցին դըրա համար, իսկ աքայանք
 +
Ուրախացան՝ ողջունելով գիշերը հեշտ, հանգըստավետ։
 +
 +
Ու խորհուրդի կանչեց Հեկտոր ըսքանչելին տըրոյացոց՝
 +
Աքայեցոց նավատորմից հեռու, հըսկա գետի ափին,
 +
Մաքուր մի տեղ, ուր չըկային ոչ դիակներ և ոչ արյուն։
 +
Բոլորն իրենց կառքից իջան ունկընդրելու Արամազդի
 +
Սիրելագույն քաջ Հեկտորին, որ կանգնել էր բազմության մեջ.
 +
Ձեռքին ուներ նա տասնըմեկ կանգունաչափ երկար նիզակ,
 +
{{տող|500}}Որ փողփողում էր առջևից և ոսկի օղ ուներ վըրան,
 +
Կըռթընելով նրա վըրա՝ այսպես ասաց տըրոյացոց.
 +
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք, դաշնակիցները և դարդանյանք,
 +
Հույս ունեի ես համորեն աքայիկներն ու նավատորմն
 +
Այսօր ջընջած վերադառնալ դեպի Իլիոնը հողմաշունչ,
 +
Սակայն արևն ի մայր մըտավ, իջավ գիշեր խավարաբեր,
 +
Ազատելով աքայեցոց և նավերը ծովի ափին:
 +
Բայց մենք հիմա, բարեկամներս, հըպատակվենք սև գիշերվան,
 +
Եվ մեր ընթրիքը պատրաստենք. նըժույգները գեղեցկաբաշ
 +
Արձակեցեք ձեր կառքերից և նըրանց կեր տըվեք ուտեն։
 +
{{տող|510}}Քաղաքից շո՛ւտ բերեք արջառ և ոչխարներ բերեք պարարտ,
 +
Եվ տըներից բերեք առատ հաց ու գինի, և փայտ բերեք,
 +
Որ ողջ գիշեր մինչ արշալույս, մինչև պայծառ արևածագ
 +
Վառենք խարույկ, և թող նըրանց ցոլքը մինչև երկինք հասնի,
 +
Որ մի գուցե աքայեցիք, օգտըվելով մութ գիշերից,
 +
Փորձեն հանկարծ փախչել ծովով` նստած իրենց նավերը սև,
 +
Թող գեթ հանգիստ և ապահով նավ չընըստեն արգիացիք,
 +
Այլ նըրանցից շատերը թող վերքերն իրենց տանը բուժեն,
 +
Որ վախենան ուրիշ անգամ ամբարտավան հանդըգնությամբ
 +
Ձիահըմուտ տըրոյացոց բերելու մարտ արտասվահեծ:
 +
{{տող|520}}Եվ արդ, թող որ մունետիկներն՝ սիրելիներն Արամազդի
 +
Ազդարարեն ոստանով մեկ, որ պատանիք ծաղկափըթիթ
 +
Եվ ալեզարդ ծերունիները հավաքվեն քաղաքի շուրջ
 +
Ու բարձրանան բարձրադիտակ աշտարակներն աստվածակերտ<ref>''բարձրադիտակ աշաարակներն ասավածակերտ'' - Նկատի ունի Իլիոնի աշտարակավոր պարիսպները, որ կառուցել էին Պոսեյդոնն ու Ապոլլոնը:</ref>:
 +
Իսկ վեհերոտ կանայք թող որ բոլորն իրենց հարկերի տակ
 +
Կըրակ վառեն ու պահակներ նըշանակեն ամենուրեք,
 +
Որ չըլինի դարանամուտ թըշնամիներն ուշ գիշերով
 +
Փորձեն քաղաք խուժել հանկարծ՝ զորքից թափուր և անպաշտպան:
 +
Արդ, մեծասիրտ տըրոյացիք, թող կատարվի, ինչ որ ասի,
 +
Եվ օգտակար խորհուրդներըս թող որ ճըշտիվ գործադըրվեն:
 +
{{տող|530}}Առայժմ այսքան, իսկ առավոտ ուրիշ պատվեր պիտի տամ ձեզ,
 +
Եվ հույս ունեմ, որ օգնությամբ Զևսի և մյուս աստվածների
 +
Կըհալածենք մենք այստեղից անագորույն այդ շըներին,
 +
Որոնք օրհասն այստեղ բերին իրենց այդ սև նավատորմով։
 +
Գիշերըս մենք լավ ուշք դընենք մեր բանակի պաշտպանությանն,
 +
Իսկ առավոտ կանուխ ելնենք ու հագնենք մեր զենքերն ամեն
 +
Եվ գոգավոր նավերի մոտ արթնացընենք բարկ Արեսին:
 +
Տեսնենք՝ Տիդյան Դիոմեդե՞սն ինձ դեպ պարիսպ պիտի քըշի,
 +
Թե՞ ես նըրան պըղընձահար պիտի սպանեմ ու կողոպտեմ։
 +
Վաղը փորձով ցույց տա պիտի Դիոմեդեսն իր ուժը մեզ,
 +
{{տող|540}}Թե կարո՞ղ է տոկալ իրոք իմ նիզակի հուժկու զարկին։
 +
Բայց կարծում եմ, թե առաջին քաջերի հետ պետք է որ նա
 +
Գետին փըռվի խորը խոցված համհարզների հետ իր բոլոր,
 +
Եվ այս ամենն առավոտ վաղ, արեգակը դեռ չըծագած:
 +
Երանի՜ թե ես լինեի անմահ ընդմիշտ, անծերական
 +
Եվ մեծարված այնպես, ինչպես Աթենաս մեծ աստվածուհին
 +
Եվ Ապոլլոնն արծաթաղեղ, այնքան, որքան ըստույգ է, թե
 +
Եղավ այս օրն աքայեցոց համար այնպես աղետաբեր»:
 +
 +
Այսպես ասաց Հեկտորը քաջ, ու ծափ տըվին տրրոյացիք,
 +
Եվ քըրտնաթոր նըժույգներին արձակեցին իրենց լուծից՝
 +
{{տող|550}}Ու կապեցին պինդ փոկերով ամեն մեկին իր կառքի մոտ։
 +
Բերին ապա գեր արջառներ ու ոչխարներ բերին պարարտ,
 +
Եվ տըներից բերին առատ հաց ու գինի, ու փայտ բերին,
 +
Եվ զոհեցին աստվածներին ըսպանդ ընտիր և անարատ:
 +
Հովը դաշտից ճենճերն անուշ մինչև երկինք էր հասցընում,
 +
Սակայն անմահ աստվածները չընդունեցին զոհը նըրանց,
 +
Քանզի նըրանք ատում էին նըվիրական Իլիոնը սուրբ,
 +
Պրիամոսին և քաջատեգ Պրիամոսի ժողովըրդին։
 +
 +
Տըրոյացիք մեր իղձերով անցկացրին այդ գիշերը ողջ
 +
Պատերազմի դաշտում անթիվ վառ կըրակներ բորբոքելով։
 +
{{տող|560}}Ինչպես աստղերն են երևում լուսապայծառ լուսնյակի շուրջ,
 +
Երբ խաղաղ է օդն, ու բոլոր բըլուրները, անտառ ու լեռ
 +
Շողշողում են, ու ճեղքելով երկինք-եթերն անվայրափակ
 +
Երևում է ամեն մի աստղ, ու ցընծում է սիրտը հովվի, —
 +
Ցոլում էին այդպես անթիվ կըրակները տըրոյացոց
 +
Քըսանթոսի և նավերի միջև ընկած բացաստանում:
 +
Հազար խարույկ էր բոցկըլտում, և ամեն մի խարույկի շուրջ
 +
Նըստած էին հիսուն մարտիկ, իսկ ձիերը կառքերի մոտ
 +
Ուտում էին ճերմակ գարի, Արշալույսին ըսպասելով:
 +
</poem>
 +
 +
== Երգ իններորդ։ Առաքելություն Աքիլլես մոտ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Տըրոյանք այսպես հսկում էին, սակայն խուճապն աստվածառաք՝
 +
Ցըրտասարսուռ Վախի ընկերն առել էր ողջ աքայեցոց,
 +
Եվ համակված էին բոլորն անտանելի սուգով սաստիկ։
 +
Ինչպես Զեփյուռն ու Բորեասն անձավներից թըրակացոց
 +
Հարձակվելով հանկարծակի հուզում են ծովը ձըկնավետ,
 +
Ալիքները հըսկա լեռներ կուտակելով ծովի վըրա
 +
Ու ծովից դուրս ափ շըպըրտում փըրփրակալած մամուռ անբավ, —
 +
Այսպես՝ սըրտերն աքայեցոց ծըփում էին փոթորկահույզ։
 +
 +
Ատրիդեսը՝ դառնակըսկիծ ցավով խոցված ու սըրտաբեկ
 +
{{տող|10}}Գընոււմ-գալիս էր, հըրաման տալով ձայնեղ քարոզներին,
 +
Որ ժողովի հըրավիրեն անուն-անուն ամեն մարդու՝
 +
Լուռ, անաղմուկ, և առաջինն ինքն էր անձամբ կանչում նըրանց։
 +
Եվ երբ եկան, հավաքվեցին, ոտքի ելավ Ագամեմնոնն
 +
Առատահոս արցունքներով, աղբյուրի պես նըսեմաստվեր,
 +
Որ բըխում է թըխակայլակ՝ ապառաժի բարձրությունից,
 +
Ու դառնապես հառաչելով՝ այսպես խոսել ըսկըսեց նա.
 +
«Ո՛վ սիրելի առաջնորդներ և իշխաններ արգիացոց,
 +
Արամազդը ամպրոպադեզ ծանըր հոգսեր դըրեց վըրաս
 +
Անագորո՛ւյն, որ նախապես խոստացավ ինձ և ակնարկեց
 +
{{տող|20}}Քանդել Իլիոնն ամրապարիսպ ու հաղթությամբ վերադառնալ:
 +
Բայց նենգություն նյութելով արդ, հըրաման է տալիս նա ինձ,
 +
Որ ձեռնունայն Արգոս դառնամ այսքան մարդու կորըստից ետ։
 +
Թերևս ա՛յդ է կամքը հըզոր, իմաստնագույն Արամազդի,
 +
Որ կործանեց հիմնահատակ բարձրակատար շատ քաղաքներ,
 +
Ու տակավին քանդե պիտի, զի մեծապես զորեղ է նա։
 +
Սակայն եկեք բոլորըս մեկ համաձայնվենք իմ խորհուրդին
 +
Ու մեր նավերը առնելով` փախչենք դեպի մեր հայրենիք,
 +
Քանզի այլևս անկարող ենք առնել Տրոյան լայնափողոց»։
 +
 +
Այսպես ասաց, և բոլորը մընացին լուռ ու կարկամած,
 +
{{տող|30}}Չէին խոսում աքայեցիք սուզված տըխուր խոհերի մեջ։
 +
Եվ հուսկ ապա այսպես խոսեց Դիոմեդեսն ահեղագոռ.
 +
«Ատրի՛դ, անմիտ խոսքիդ համար նախ ե՛ս պետք է կըռվեմ քեզ հետ,
 +
Մի՛ բարկանար վըրաս, արքա, զի ժողովը թույլ է տալիս։
 +
Դանայանց մեջ դու մի անգամ քաջությունըս նախատեցիր,
 +
Բարբաջելով հանիրավի, թե ես վախկոտ եմ, վատասիրտ,
 +
Այդ մասին քաջ գիտեն բոլոր աքայեցիք՝ մանուկ ու ծեր։
 +
Բայց Զըրվանյանն իմաստնամիտ քեզ երկուսից մեկը տրվեց.
 +
Տըվեց նա քեզ գավազանով բարձըր լինել ամեն մարդուց,
 +
Բայց չըտրվեց արիություն, որ ի՛սկ զարդն է իշխանության:
 +
{{տող|40}}Այսպես ուրեմն, հավատում ես, որ վախկո՞տ են աքայեցիք,
 +
Եվ ապիկա՞ր են կըռվի մեջ, ինչպես որ ինքդ ես անվանում։
 +
Իսկ եթե քո սիրտն ուզում է անպայման տուն վերադառնալ,
 +
Վեր կաց գընա՛, բաց է ճամփադ, նավեր շատ կան ծովի ափին,
 +
Որ Միկենքից ըստվարաթիվ քո ետևից ելան եկան։
 +
Բայց մենք մյուսներս հոգով արի պիտի մընանք այստեղ այնքան
 +
Մինչև քանդենք Իլիոնը մեծ, բայց եթե կան և ուրիշներ,
 +
Որ ուզում են վերադառնալ, թող նավ նըստեն անմիջապես:
 +
Մենք երկուսով` Սթենելոն ու ես միայն կըմարտընչենք
 +
Մինչև վախճանն Իլիոնի, աստված է մեզ բերել այստեղ<ref>''աստված է մեզ բերել այստեղ'' - Այսինքն ՝ աստվածների բարենպաստ նշաններով առաջնորդվելով են եկել, համոզված լինելով, որ պիտի գրավեն Տրոյան:</ref>»։
 +
 +
{{տող|50}}Այսպես ասաց, ու գոչեցին աքայեցիք միահամուռ
 +
Ըսքանչացած ձիամարզիկ Դիոմեդեսի խոսքի վըրա:
 +
Ոտքի ելավ այն ժամանակ Նեստորը և խոսեց այսպես.
 +
«Պատերազմում, Դիոմեդես, գերազանց ես և կորովի,
 +
Եվ խորհուրդի մեջ առաջինն ես քո բոլոր ընկերներից,
 +
Չըկա ոչ ոք աքայանց մեջ, որ ուզի քեզ հակաճառել,
 +
Եվ անգոսնել խոսքերը քո, բայց դու խոսքըդ չավարտեցիր:
 +
Երիտասարդ ես տակավին և կարող ես մինչև անգամ
 +
Իմ ամենեն կըրտսերագույն մեկ զավակըս համարվել դու,
 +
Բայց խելացի խոսքեր ասիր աքայեցոց արքաներին,
 +
{{տող|60}}Ուստի և ես, որ քեզանից ավագագույնն եմ տարիքով,
 +
Պիտ լըրացնեմ պակասը, և չըպետք է խոսքըս անգոսնի
 +
Ոչ ոք, ոչ իսկ Ագամեմնոն իշխանապետ ամենափառ:
 +
Անհարազատ և անազգի և անօրեն, անտուն է նա,
 +
Ով որ իրեն ընտանիքում կռիվ ու վեճ կըցանկանա:
 +
Սակայն հիմա պետք է որ մենք հընզանդվենք սև գիշերին
 +
Եվ պատրաստենք ընթրիքը մեր, յուրաքանչյուր պահնորդը թող
 +
Արթուն աչքով հըսկի փոսի շուրջը բոլոր՝ պարըսպից դուրս:
 +
Ա՛յս է պատվերըս քաջերին, իսկ դու, Ատրի՛դ Ագամեմնոն,
 +
Որ ամենեն վեհագույնն ես արքաների մեջ մեր բոլոր,
 +
{{տող|70}}Տուր ծերերին խընջույք, իսկ այդ վայել է քեզ և ձեռընտու
 +
Վըրաններըդ լիքն են գինով, քանզի նավերն աքայեցոց
 +
Կըտրելով ծովն, ամեն օր քեզ բերում են այն Թրակիայից:
 +
Չի պակասում քեզ ոչ մի բան, շատերին ես հըրամայում:
 +
Բոլորն այստեղ երբ հավաքվեն, մըտիկ արա նըրա խոսքին,
 +
Ով որ խելոք խորհուրդ կըտա, քանզի հիմա աքայեցիք
 +
Կարիք ունեն լավ խորհըրդի, զի նավերին ընդհուպ ահա՛
 +
Թըշնամիներն անթըվելի խարույկներ են վառել բորբոք:
 +
Եվ ո՞ւմ է այդ ուրախացնում, վըճռական է գիշերն այս խիստ,
 +
Որ կամ պիտի փըրկի և կամ ջընջի իսպառ բանակը մեր»։
 +
 +
{{տող|80}}Այսպես ասաց, և անսացին նըրան բոլորն հոժարակամ,
 +
Դուրս ցատկեցին անմիջապես պահանորդներն ըսպառազեն՝
 +
Թրասիմիդեսը Նեստորյան և յուրայինքն արիասիրտ,
 +
Ասկալափոսն ու Հալմինոսն արիսական, Մերիոնը քաջ,
 +
Ալփարեսն ու Դեիպիրեն, ամենքն իրենց ընկերներով,
 +
Եվ քաջ որդին Կրիոնի՝ Լիկոմեդեսն աստվածազարմ։
 +
Սըրանք էին պահնորդական պետերն ահա - յոթը հոգի,
 +
Եվ ամեն մեկն իր ձեռքի տակ ուներ հարյուր կըտրիճ մարտիկ,
 +
Որոնք բոլորն իրենց ձեռքին բըռնած մեկ-մեկ երկար նիզակ՝
 +
Թըռան իսկույն ու կանգ առան պարըսպի և փոսի միջև,
 +
{{տող|90}}Ուր ամեն ոք կըրակ վառեց, կազմեց ընթրիք իրեն համար։
 +
 +
Իսկ Ատրիդես Ագամեմնոնը ծերերին աքայեցոց
 +
Կանչեց վըրանն իր ընդարձակ ու ճոխ սեղան տըվեց նըրանց.
 +
Եվ ամեն ոք ձեռքը տարավ առջև դըրված կերակուրին։
 +
Երբ լիացրին նըրանք իրենց կերուխումի փափագը կուշտ՝
 +
Բոլորի մեջ ամենածեր Նեստորը նախ ոտքի ելավ
 +
(որի խոսքերն ինչպես որ միշտ հաճո էին և հարգելի),
 +
Եվ ի խընդիր նըրանց բարուն՝ ըսկըսեց նա այսպես խոսել.
 +
«Ո՛վ մեծափառ դու, Ատրիդես, Ագամեմնոն արանց արքա,
 +
Քեզնից պիտի ըսկըսեմ ես և քեզանով էլ վերջացնեմ,
 +
{{տող|100}}Իշխում ես դու բազում ազգաց, և Արամազդն ի՛նքը տըվեց
 +
Ձեռքըդ մական և իրավունք, որ դու նըրանց առաջնորդես,
 +
Որի համար քե՛զ մանավանդ պարտ է խոսել, կարծիք հայտնել.
 +
Բայց և այնպես պարտավոր ես լըսել նաև ուրիշներին
 +
Եվ կատարել, եթե մեկը տալիս է քեզ խելոք խորհուրդ,
 +
Իսկ թե ո՛րն է իմաստունը՝ այդ պետք է որ ի՛նքըդ ընտրես:
 +
Եվ արդ, ինչպես ինձ է թըվում, մի լավ խորհուրդ պիտի տամ ես,
 +
Քանզի ուրիշ ոչ ոք պիտի տա քեզ խորհուրդ ավելի լավ։
 +
Եվ ինչ հիմա եմ ասելու, մըտածում եմ ես այն վաղուց,
 +
Այն օրից վեր, երբ գընացիր, ո՛վ թագավոր, ու զայրացած
 +
{{տող|110}}Դու խըլեցիր Աքիլլեսից Բրիսեիս օրիորդին,
 +
Հակառակ իմ խըրատներին, որ քեզ տըվի այն ժամանակ։
 +
Դու մի՛միայն քո մեծամիտ բարկությանը ունկընդրելով,
 +
Այդ քաջ մարդուն, որին նույնիսկ աստվածներն են պատիվ տալիս՝
 +
Անարգեցիր անգոսնելով և մըրցանակն իր խըլեցիր:
 +
Բայց մենք հիմա խորհուրդ անենք, թե ի՞նչ կերպով կարողանանք
 +
Աքիլլեսի սիրտը առնել և հաշտեցնել նըրան մեզ հետ՝
 +
Լինի հարմար նըվերներով կամ խոսքերով սըրտահաճո»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
 +
«Սըխալըս դու, ո՛վ ծերունի, ցույց տալով ինձ, սուտ բան չասիր.
 +
{{տող|120}}Սըխալվեցի, չեմ ուրանում, նա մի ամբողջ բանակ արժե,
 +
Որին սիրում է Արամազդն ու այդ սըրտանց սիրո համար
 +
Նա կորցըրեց աքայական այսքան զինվոր ու զորական։
 +
Բայց քանի որ սըխալվեցի, անսալով իմ մոլեգնության,
 +
Հաշտըվել եմ ուզում հիմա և տալ նըրան նըվեր անբավ:
 +
Թըվեմ ահա բլորիդ մոտ ընծաներըս շըքեղաճոխ, —
 +
Յոթ հատ նոփ-նոր եռոտանի և տաս տաղանդ մաքուր ոսկի,
 +
Եվ բոցափայլ քըսան կաթսա, և տասներկու երիվարներ՝
 +
Արագարշավ իրենց ոտքով մըրցանակներ շահած մարտում։
 +
Չի լինի մարդ երբեք աղքատ, ոսկու կարոտ չի քաշի նա,
 +
{{տող|130}}Ով այս գանձերն ու գեղեցիկ այս պարգևները ունենա,
 +
Որ ինձ բերին սալասըմբակ երիվարներն այդ պատվական։
 +
Կըտամ նաև յոթը կանայք ձեռագործի հըմուտ ու վարժ,
 +
Լեսբուհիներ, որոնց, երբ որ Աքիլլեսը Լեսբոսն առավ,
 +
Առանձնացրի ես ինձ համար ու պահում եմ վըրանիս մեջ,
 +
Որոնք իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց։
 +
Կրտամ սըրանք ու սըրանց հետ կըտամ նաև Բրիսեիսին,
 +
Որին բըռնի այն ժամանակես խըլեցի նըրա ձեռքից.
 +
Բայց երդվում եմ երդմամբ ահեղ, որ ես նըրան ծոցըս չառա,
 +
Չըպառկեցի ես նըրա հետ ամուսնական անկողնու մեջ,
 +
{{տող|140}}Ինչ օրենքով, որ այր ու կին զուգավորվում են իրար հետ:
 +
Այս բոլորը միանգամից կըտամ նըրան հոժարակամ,
 +
Իսկ աստվածներն եթե մեզ տան քանդել քաղաքը Պրիամի,
 +
Ներս մըտնելով՝ նավերն իր թո՛ղ լըցնի ոսկով և պըղինձով.
 +
Եվ երբ հարուստ ավարը մենք բաժանելու լինենք մեր մեջ,
 +
Թո՛ղ իր ձեռքով իրեն համար ընտրի քըսան տըրովուհի,
 +
Հեղինեից բացի բոլոր ամենագեղ չըքնաղ կանանց:
 +
Իսկ երբ հասնենք երկրի ըստինք Արգոսը մեր հայրենագեղ,
 +
Այնտեղ այնժամ ես ինձ փեսա պիտի անեմ Աքիլլեսին
 +
Ու պիտ պատվեմ Որեստոսին իմ հավասար, միակ որդուս,
 +
{{տող|150}}Որ սընվում է սիրաբողբոջ մեծափարթամ ճոխության մեջ։
 +
Երեք սիրուն դուստր ունեմ ես իմ հոյակապ ապարանքում,
 +
Անունները՝ Քրիսոթեմիս, Լավոդիկե, Իփիանասա,
 +
Թող սըրանցից ուզածն առնի ու Պելևսի տունը տանի.
 +
Ճոխ օժիտն էլ ինքըս կըտամ, մեծապայծառ ու թանկագին,
 +
Այպես, որ մարդ երբևիցե դեռ չի տըվել իր աղջըկան:
 +
Ու տամ պիտի յոթը քաղաք գեղեցկակերտ ու բազմամարդ՝
 +
Կարդամիլեն ու Ենոպեն, արոտառատ Իրեն դալար,
 +
Փերե քաղաքն աստվածային և Անթիան դալարավետ,
 +
Եպիան չըքնաղ և վերջապես Պեդասոսը պերճ, այգեշատ, —
 +
{{տող|160}}Բոլորըն էլ ծովեզերյա, Պիլոսի ծայրը ավազուտ,
 +
Բնակիչները խաշնահարուստ ու նախրավետ, անասնաշատ,
 +
Որոնք նրան իբր աստըծու ընծաներով պիտ մեծարեն
 +
Եվ հըպատակ նըրա ցուպին՝ տան պիտի հարկ ու զորք առատ:
 +
Այս բոլորը կըտամ նըրան, եթե նա իր քենը թողնի:
 +
Թող որ զիջի, Սանդարապետն<ref>''Սանդարապետ'' — Ստորերկրյա թագավորության՝ Սանդարամետի իշխանը՝ Հադեսը։</ref> է լոկ անհաշտ և անողոք,
 +
Այդ պատճառով ատելի է աստվածներին նա և մարդկանց։
 +
Թող զիջանի, զի նըրանից վեհագույն եմ իշխանությամբ,
 +
Թե՛ իբր արքա մականակիր, թե՛ նըրանից տարիքով մեծ»։
 +
 +
Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես նըրան պատասխանեց.
 +
{{տող|170}}«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, Ագամեմնոն արանց արքա,
 +
Այդ ընծաներն, որ ուզում ես տալ դու արքա Աքիլլեսին,
 +
Քամահրելի և անարժեք ընծաներ չեն, ուստի իսկույն
 +
Ընտրենք հարմար դեսպաններ մենք, որ Աքիլլի վըրանն երթան։
 +
Դեսպաններին ես պիտ ընտրեմ, և պետք է ինձ հընազանդեն:
 +
Փենիքսը<ref>Փենիքսը Աքիլլեսի դաստիարակն էր, որը նրան սովորեցրել է պերճախոսություն և ռազմական գործ:</ref> նախ, որ սիրելին է Զրվանյան Արամազդի,
 +
Առաջնորդի նըրանց թող որ Պելիսածին Աքիլլի մոտ.
 +
Հետո՝ Այաքսը մեծանուն և Ոդիսևսն աստվածազարմ,
 +
Եվ նըրանց հետ երկու քարոզ՝ Եվրիբադեսն ու Ոդիսոն:
 +
Ձեռնալվայի ջուր բերեք շուտ, հըրամայեք, որ լուռ կենան,
 +
{{տող|180}}Աղոթք անենք Արամազդին, լըսի գուցե ու մեզ գըթա»:
 +
 +
Այսպես ասաց Նեստորը ծեր, որ բոլորի սըրտից խոսեց:
 +
Եվ քարոզները ձեռքերին ջուր լըցրեցին, ու պարմանիք
 +
Լըցրին ազնիվ, ընտիր գինու թակույկները բերնե-բերան,
 +
Ապա կարգով, նըստածներին բաժանեցին բաժակներով։
 +
Ձոնի գինին հեղելուց վերջ և խըմելուց հետո նըրանք
 +
Ադրեոսյան Ագամեմնի վըրանից դուրս ելան ըշտապ:
 +
Պատվերներ էր տալիս նըրանց Նեստոր ասպետը գերենյան
 +
Աչքերն ամեն մեկին հառած, Ոդիսևսին նամանավանդ,
 +
Որ աշխատեն համոզելու Պելիսածին Աքիլլեսին։
 +
 +
{{տող|190}}Դեսպանները ճամփա ընկան մըռընչալից ծովի ափով՝
 +
Աշխարհակալ գետնադղորդին թափելով շատ աղերս-աղաչ,
 +
Որ նըվաճի խըրոխտապանծ Էակոսի թոռան հոգին:
 +
Եվ երբ հասան միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
 +
Գըտան նըրան՝ Աքիլլեսին նըվագելիս իր քընարով.
 +
Որ չըքնաղ էր ու մեծարվեստ, արծաթե մույթ ուներ վըրան,
 +
Որը նըրան ավար ընկավ շեն Էտիոնն ավերելիս:
 +
Քաղցրանըվագ այդ քընարով ամոքում էր իր վիշտը նա,
 +
Երգելով փառքը քաջերի, նըրանց գործերը փառապանծ:
 +
Պատրոկլեսը նըրա դիմաց նըստել էր լուռ ու անշըշունջ,
 +
{{տող|200}}Ըսպասելով Էակիդյան թոռան<ref>''Էակիդյան թոռ'' - Աքիլլեսը Էակոսի թոռն էր։ Պատրոկլեսն սպասում էր, որ Աքիլլեսն ավարտի երգի քառատողը, որպեսզի ինքը շարունակի:</ref> երգի ավարտվելուն։
 +
Դեսպանները դյուցազնազարմ Ոդիսևսին հետևելով
 +
Առաջ անցան ու կանգնեցին Աքիլլեսի դեմ-հանդիման.
 +
Եվ Աքիլլեսը ապշահար՝ քընարը ձեռքն ելավ ոտքի
 +
Թողած թափուր աթոռը այն, որի վըրա նըստել էր նա:
 +
Պատրոկլեսն էլ նրանց ի տես՝ ոտքի ելավ իսկույն ևեթ:
 +
Քաջոտն Աքիլն երկարելով ձեռքը նըրանց՝ այսպես ասաց.
 +
«Ողջույն ձեզ, ի՛մ բարեկամներ, մի կարևոր գործ կա անշուշտ,
 +
Թեև քենով, բայց սիրում եմ ձեզ քան բոլոր մյուս աքայանց»։
 +
 +
Այսպես ասաց աստվածազարմ Աքիլլը և տարավ նըրանց
 +
{{տող|210}}Ու բազմեցրեց ծիրանեվառ գորգով պատած բազմոցներում
 +
Եվ մոտ կանգնած Պատրոկլեսին դառնալով նա՝ հըրամայեց.
 +
«Դե՛, Մենիտյան, սիրելիդ իմ, ամենամեծ թակույկը բեր,
 +
Անապակով լըցրու և տուր ամեն մեկին լիքը բաժակ,
 +
Զի ամենեն շատ սիրելի մարդիկ են հյուր իմ հարկի տակ»:
 +
 +
Այսպես ասաց, լըսեց Պատրոկլն իր սիրելի ընկերակցին.
 +
Իսկ Աքիլլեսը կըրակի վըրա դրեց մի մեծ կաթսա,
 +
Մեջը գըցեց գեր ոչխարի և մի այծի ողնը պարարտ,
 +
Եվ լավ սընված խոզի թիկունք, ճարպով լըցված, գիրապարար:
 +
Բըռնել էր միսն Ավտոմեդոնն, ու Աքիլլեսն աստվածային
 +
{{տող|220}}Կըտրատելով՝ շարում էր վարժ շամփուրների վըրա մեկ-մեկ,
 +
Իսկ Պատրոկլեսն անմիջապես վառեց կըրակ մի բոցավառ:
 +
Ապա, երբ թեժ բոցը անցավ, մընաց միայն կըրակը բարկ,
 +
Ցանեց սուրբ աղ մըսի վըրա և կըրակը տարածելով`
 +
Շամփուրները նեցուկների վըրա դըրված` շարեց վըրան։
 +
Խորովածը երբ որ եփավ ու դըրեցին մեծ սանի մեջ,
 +
Պատրոկլեսը գեղեցկահյուս սակառներով հաց բաժանեց
 +
Սեղանի շուրջ նըստածներին, իսկ Աքիլլը՝ միսը համեղ։
 +
Նըստել էր նա պատին մոտիկ, աստվածային Ոդիսի դեմ
 +
Եվ կարգադրում էր ընկերոջն աստվածային զոհ ընծայել.
 +
{{տող|230}}Եվ նա նըվերն աստվածային նետեց կըրակ, որից հետո
 +
Նըստածները ձեռքերն իրենց երկարեցին կերակուրին։
 +
Երբ որ կերան ու խըմեցին, քաղցը իրենց հագեցնելով,
 +
Այաքսն այնժամ աչքով արավ Փենիքսին իր մոտը նըստած։
 +
Կըռահելով Ոդիսն ըզգոն՝ լըցրեց բաժակն անապակով
 +
Ու խըմելով Աքիլլեսի կենացը նա՝ այսպես ասաց.
 +
«Ողջ լեր, Աքիլլ, կարոտ չենք մենք կերակուրի և կամ գինու,
 +
Ո՛չ Ատրիդես Ագամեմնի վըրանի մեջ, ոչ էլ այստեղ.
 +
խըրախճանքի համադամներ մեզ մոտ էլ կան առատորեն,
 +
Եվ մենք քեզ մոտ համադամներ ուտելու չենք եկել այսօր։
 +
{{տող|240}}Մի վերահաս մեծ աղետի երկյուղն է մեզ տագնապեցնում,
 +
Կըփըրկըվ՞ի մեր նավատորմն արդյոք, թե չէ պիտի կորչի։
 +
Ծանր է սաստիկ վիճակը մեր, թե ցույց չըտաս քո ուժը մեծ,
 +
Մեր նավերի և պարըսպի մոտ են արդեն բանակ զարկել
 +
Տըրոյացիք և օգնական նըրանց գընդերն հեռվից եկած.
 +
Բյուր խարույկներ բորբոքելով ըսպառնում են խըրոխտաբար
 +
Խուժել դեպի նավատորմիղ և հըրկիզել նավերը մեր։
 +
Իսկ Զըրվանյան Զևսը նըրանց լավ նըշաններ է ցույց տալիս՝
 +
Աքայեցոց վըրա անվերջ շանթ ու կայծակ արձակելով.
 +
Եվ փըքվելով կորդակաճոճ Հեկտորն իր հաղթ ուժի վըրա,
 +
{{տող|250}}Արամազդին վըստահացած` արհամարհում է՝ մեծազոր
 +
Աստվածներին և ողջ մարդկանց վարազային վայրագությամբ
 +
Եվ մաղթում է, որ շուտ ծագի առավոտը աստվածային,
 +
Ըսպառնալով ծայրակոտոր անել բազում նավերը մեր
 +
Եվ հըրկիզել նավատորմիղն ամբողջ հըրով սաստկատոչոր,
 +
Եվ կոտորել ծըխից շըշմած աքայեցոց որդիներին։
 +
Անհանգիստ է սիրտըս սաստիկ, վախենում եմ, թե միգուցե
 +
Աստվածները ըսպառնալիքն իրենց հանկարծ գըլուխ բերեն
 +
Ու սև օրհաս վիճակվի մեզ, մեռնել այստեղ, Տրոյայում,
 +
Հեռու քաղցըր մեր Արգոսից՝ հայրենիքից մեր ցանկալի։
 +
{{տող|260}}Բայց դու վեր կաց, արի, ով քաջ, և քո ուժով, թեպետև ուշ,
 +
Փըրկիր տրոյանց ժանտ մոլուցքից աքայեցոց որդիներին,
 +
Թե չէ հետո շատ կըցավես, սակայն արդեն ուշ կըլինի
 +
Չարիքներին դարման գըտնել, ուստի խորհիր դու առաջուց,
 +
Թե ինչ ձևով պիտի վանես դանայեցոց այդ օրը ժանտ։
 +
ՉԷ՞ որ, ով քաջ, երբ Փթիայից քեզ ուղարկեց զինակցելու
 +
Ագամեմնոն Ատրիդեսին, հայրըդ՝ Պելևսն այսպես ասաց.
 +
«Որդյակ իմ, քեզ, եթե ուզեն, պիտ շընորհեն մեծ զորություն
 +
«Թե՛ Աթենասն, և թե՛ Հերան, բայց դու սանձիր քո կըրծքի տակ
 +
«Սիրտըդ գոռոզ, զի հեզությունն է լավագույն զարդը մարդու:
 +
{{տող|270}}«Դու ժանտաժուտ քենը քեզնից հեռու վանիր, որպեսզի քեզ
 +
«Է՛լ ավելի պատվեն թե՛ ծեր և թե՛ մանուկն աքայեցի»։-
 +
Հայրըդ այսպես քեզ պատվիրեց, որը, սակայն, շուտ մոռացար։
 +
Բայց դու արի, հանգըստացիր, վերջ տուր քո այդ քենին դըժնյա.
 +
Տա՛ պիտի քեզ Ագամեմնոնն՝ արժանավոր շատ ընծաներ,
 +
Եթե իջնես դու, Աքիլլես, քո այդ բորբոք բարկությունից:
 +
Ականջ արա, որպեսզի ես թըվեմ բոլորն այն մեկ առ մեկ,
 +
Ինչ Ատրիդեսն իր վըրանում խոստացավ ողջ քեզ ընծայել:
 +
Յոթ հատ նոփ-նոր եռոտանի և տաս տաղանդ մաքուր ոսկի,
 +
Եվ բոցափայլ քըսան կաթսա, և տասներկու երիվարներ՝
 +
{{տող|280}}Արագարշավ իրենց ոտքով մըրցանակներ շահած մարտում։
 +
Չի լինի նա երբեք աղքատ, ոսկու կարոտ չի քաշի նա,
 +
Եվ այդ գանձերն ու գեղեցիկ այդ պարգևները ունենա,
 +
Որ բերեցին Ատրիդեսին երիվարներն այդ պատվական։
 +
Տալիս է և յոթը կանայք ձեռագործի քաջահըմուտ
 +
Լեսբուհիներ, որոնց երբ դու Լեսբոսն առար, Ագամեմնոնն
 +
Առանձնացրեց իրեն համար ու պահում է իր վըրանում,
 +
Որոնք իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց։
 +
Բոլորի հետ տալիս է նա և քո չըքնաղ Բրիսեիսին,
 +
Որին բըռնի հափըշտակեց նա քո ձեռքից այն ժամանակ։
 +
{{տող|290}}Բայց երդվում է, որ նա նըրան չի առել իր ծոցը երբեք
 +
Եվ չի պառկել նըրա հետ նա ամուսնական անկողնու մեջ՝
 +
Ինչ օրենքով, որ այր ու կին զուգավորվում են իրար հետ:
 +
Այս բոլորը պատրաստ այնտեղ տա պիտի քեզ հոժարակամ,
 +
Իսկ աստվածներն եթե մեզ տան քանդել քաղաքը Պրիամի,
 +
Ներս մըտնելով՝ նավերըդ դու լըցրու ոսկով և պըղինձով,
 +
Եվ երբ հարուստ ավարը մենք բաժանելու լինենք մեր մեջ
 +
Ինքըդ անձամբ քո իսկ ձեռքով ընտրիր քըսան տըրովուհի՝
 +
Հեղինեից բացի բոլոր ամենագեղ չըքնաղ կանանց։
 +
Իսկ երբ հասնենք երկրի ըստինք Արգոսը մեր հայրենական,
 +
{{տող|300}}Այն ժամանակ այնտեղ նա քեզ փեսա պիտի անի իրեն
 +
Ու պիտ պատվի Որեստոսին իր հավասար, միակ որդուն,
 +
Որ սընվում է սիրաբողբոջ մեծափարթամ ճոխության մեջ:
 +
Երեք սիրուն դուստը ունի նա իր հոյակապ ապարանքում,
 +
Անունները` Քրիսոթեմիս, Լավոդիկե, Իփիանասա.
 +
Ա՛ռ նրանցից ում ուզում ես և Պելևսի պալատը տար,
 +
Ոչ մի օժիտ պիտի չըտաս, օժիտը ճոխ ինքն է տալու,
 +
Այնպես, որ մարդ երբևիցե դեռ չի տըվել իր աղջըկան։
 +
Ու տա պիտի յոթը քաղաք գեղեցկակերտ ու բազմամարդ,
 +
Կարդամիլեն ու Ենոպեն, արոտառատ Իռեն դալար,
 +
{{տող|310}}Փերե քաղաքն աստվածային և Անթիան դալարավետ,
 +
Եպիան չըքնաղ, և վերջապես Պեդասոսը պերճ, այգեշատ-
 +
Բոլորըն էլ ծովեզերյա, Պիլոսի ծայրը ավազուտ,
 +
Բնակիչները խաշնահարուստ ու նախրավետ, անասնաշատ,
 +
Որոնք քեզ մեծ ընծաներով պիտի պատվեն իբր աստըծու,
 +
Եվ հըպատակ գավազանիդ՝ տան պիտի հարկ ու զորք անթիվ:
 +
Այս բոլորը տալիս է նա, եթե դու քո ոխը թողնես:
 +
Իսկ եթե քո սըրտին սաստիկ ատելի են Ատրիդ արքան
 +
Եվ ընծաներն իր բովանդակ՝ գըթա գոնե աքայեցոց,
 +
Որոնք հյուծվում են բանակում և իբր աստված պատվում են քեզ:
 +
{{տող|320}}Հետո՝ պիտի ժառանգես դու անհուն պատիվ, փառք ու պարծանք,
 +
Ըսպանելով այդ Հեկտորին, որ խելահեղ կատաղությամբ
 +
Քեզ վըրա է հարձակվելու, հոխորտում է, թե իրեն պես
 +
Չըկա մի քաջ աքայանց մեջ, որոնք նավերն այստեղ բերին»։
 +
 +
Եվ պատասխան տալով նըրան՝ այսպես ասաց Աքիլլը քաջ.
 +
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, բազմահընար դու Ոդիսևս,
 +
Պետք է, որ պարզ և համարձակ պատասխանեմ քո խոսքերին,
 +
Ինչպես որ ինքս եմ մըտածում և կատարում, որ դադարեք
 +
Ձանձրացնել ինձ ձեր բըզզոցով, ընդմիջելով մեկ-մյուսին։
 +
Դըժոխքի տան դարբասի չափ ատելի է այն մարդը ինձ
 +
{{տող|330}}Որի լեզուն ուրիշ բան է ասում և սիրտն ուրիշ մի բան:
 +
Եվ ես ահա այն եմ ասում, ինչ որ սիրտս է թելադրում ինձ.
 +
Ագամեմնոն Ատրիդ արքան և մյուս բոլոր դանայեցիք
 +
Անկարողեն ինձ համոզել, զի չըգըտավ շընորհ երբեք
 +
Երախտամոռ այդ մարդու մոտ ոչ մի կըտրիճ պատերազմող:
 +
Նույնն է բաժինը կըռվողի, նույնը՝ կըռվից խուսափողի,
 +
Կըտրիճը քաջ և վատասիրտ վախկոտը նույն պատիվն ունեն,
 +
Նույն մահով են մեռնում պըղերգն ու ժըրաջան մարդը ձեզ մոտ։
 +
Չըշահեցի ավել ոչինչ, ես որ այնքան շատ տանջվեցի
 +
Ու մըղեցի մարտեր բազում՝ մահն ամեն ժամ աչքըս առած:
 +
{{տող|340}}Ինչպես թըռչնիկն իր դեռ անթև ձագուկներին կեր է բերում
 +
Քաշելով շատ նեղություններ՝ իր իսկ անձին վըտանգելով,
 +
Այդպես և ես շատ գիշերներ անքուն, արթուն տառապեցի
 +
Եվ անցկացրի արյունազանգ ու բազմահոգ շատ ցերեկներ.
 +
Դըրանց կանանց համար՝ բազում դյուցազների դեմ մարտընչելով:
 +
Նավատորմով ավերեցի ես տասներկու շեն քաղաքներ,
 +
Հետևակով՝ Տըրոյայում տասնըմեկը նըվաճեցի,
 +
Որոնց բոլոր ավարը թանկ ու հատընտիր գանձերը ճոխ
 +
Կողոպտելով առա բերի Ագամեմնոն Ատրիդեսին,
 +
Որ սըրընթաց նավերի մոտ կանգնած ավարն էր ընդունում,
 +
{{տող|350}}Բաժանում էր քիչը այլոց, շատը իրեն պահելով միշտ:
 +
Պարգևում էր երբեմն էլ նա իշխաններին, ավագանուն,
 +
Որոնց մընաց անձեռնամուխ, ի՛մը միայն հափըշտակեց.
 +
Առավ ինձնից սիրատարփիկ և անձկալի իմ ամուսնուն,
 +
Որի հետ նույն անկողնի մեջ պառկելով թող զըվարճանա:
 +
Արգիացիք հանուն ինչի՞ պետք է կրռվեն տըրոյանց դեմ,
 +
Ագամեմնոնն ինչի՞ համար բերեց լըցրեց գընդերն այստեղ, —
 +
Արգիացի գեղեցկավարս Հեղինեի համար հարկավ։
 +
Մի՞թե միայն Ատրիդները գիտեն սիրել իրենց կանանց.
 +
Յուրաքանչյուր սըրտի տեր մարդ սիրում է իր կընոջը ջերմ,
 +
{{տող|360}}Ու խընամում, ինչպես որ ես սիրում էի ամբողջ հոգով
 +
Բրիսեիսին, թեև նըրան իմ նիզակով էի գերել։
 +
Իսկ այժըմ, նա, որ նենգությամբ խըլեց պարգևն իմ ինձանից,
 +
Թող չըփորձի ինձ համոզել, նըրան լավ եմ ճանաչում ես.
 +
Այլ թող քեզ հետ, ո՛, Ոդիսևս, և մյուս բոլոր արքաների,
 +
Խորհուրդ անի՝ ինչպե՞ս վանի նավերից հուրն այդ ոխերիմ:
 +
Քանի որ նա առանց ինձ էլ շատ գործեր է տընօրինել.
 +
Շինեց պարիսպ ու նըրա շուրջ փորեց և փոս արձակ ու լայն,
 +
Եվ փոսի մեջ տընկել տըվեց խիտ-խիտ ցըցեր, բայց և այնպես
 +
Անկարող է սանձահարելՀեկտորի թափն արյունառուշտ,
 +
{{տող|370}}Որը, երբ ես աքայեցոց հետ միասին կըռվում էի,
 +
Սիրտ չէր անում մինչև անգամ պարիսպներից հեռանալու,
 +
Գալիս էր նա մինչև կաղնին, Սկեական դըռների մոտ,
 +
Միայն մի հեղ կանգնեց իմ դեմ և իմ ձեռքից հազիվ պըրծավ։
 +
Արդ, քանի որ չեմ ուզում ես պատերազմել Հեկտորի դեմ,
 +
Վաղն առավոտ զոհ ձոնելով Զևսին և մյուս աստվածներին,
 +
Ծանըր բարձած նավերը իմ ծով հանելով, պիտի տեսնես,
 +
(Եթե ուզես և ունես փույթ այդ բաները նըկատելու)
 +
Նավերիս չուն՝ մըղված աշխույժ թիավարող մարդկանց ուժից,
 +
Ու, թե հըզոր Երկրասասանն ուզենա տալ հողմ հաջողակ՝
 +
{{տող|380}}Երրորդ օրը ես կըհասնեմ հայրենիքն իմ՝ հուռթի Փթիա,
 +
Որտեղ շատ բան թողեցի ես, երբ չարաբախտ այստեղ եկա։
 +
Այստեղից էլ սիտի տանեմ հետըս ոսկի, կարմիր պըղինձ,
 +
Եվ ըսպիտակ երկաթ տանեմ, տանեմ կիներ գեղեցկիրան,
 +
Որոնք որ ինձ բաժին ընկան, իսկ պարգևն այն, որ ինձ տըվեց
 +
Ագամեմնոն արանց արքան, ինքն էլ առավ թըշնամաբար։
 +
Այսպես, նըրան դու բացեբաց ասածներըս պատմիր բոլոր,
 +
Որպեսզի մյուս աքայեցոց բարկությունն էլ բոցավառվի,
 +
Եթե կըրկին մեկնումեկին նա կամենա խորամանկել,
 +
Զի միևնույն լիրբն է նա միշտ և ամոթ բան ասած չունի.
 +
{{տող|390}}Թող այսուհետ չըհանդըգնի նա երեսին իմ նայելու։
 +
Պիտի չօգնեմ նըրան այլևս ո՛չ խորհըրդով, և ո՛չ գործով,
 +
Նա մի անգամ խաբել է ինձ, թող չըփորձի կըրկին խաբել,
 +
Բավական է, հերիք եղավ, թող որ կորչի խաղաղությամբ,
 +
Երբ Արամազդն ըզգոնամիտ խըլեց նըրա խելքը գըլխից:
 +
Ատելի են իր ընծաներն, և նա հարգանք չունի ինձ մոտ,
 +
Եթե նա ինձ տասնապատիկ, քսանապատիկ տա մինչև իսկ,
 +
Ինչ որ ունի հիմա և դեռ հետո կարող է ունենալ,
 +
Եվ կամ ինչքան կա Որքմենում և Թեբեում եգիպտական,
 +
Որտեղ անհուն հարըստություն կա կուտակված տըների մեջ,
 +
{{տող|400}}Եվ որ հարյուր դուռ ունի նա, և ամեն մի դըռնից նըրա
 +
Կանցնեն երկու հարյուր հոգի իրենց կառքով ու ձիերով.
 +
Ո՛չ, եթե տա նույնիսկ այնքան, որքան երկիրն ավազ ունի,—
 +
Պիտի դարձյալ չըկարենա սիրտս ամոքել Ատրիդ արքան,
 +
Մինչև լըրիվ չըհատուցի վըրեժը դառն իմ զըրկանքի:
 +
Ատրիդեսի աղջըկան ես ինձ կընության չեմ առնի, չէ՛,
 +
Անգամ եթե նա իր գեղով մըրցեր Աստղիկ դիցուհու հետ,
 +
Հավասարվեր ձեռարվեստով կապուտաչվի Աթենասին<ref>''Հավասարվեր ձեռարվեստով... Աթենասին'' — Աթենասը ձեռագործող կանանց հովանավորուհին էր և ինքն էլ հմուտ ձեռագործ անող էր:</ref>։
 +
Թող որ ընտրի աքայեցոց միջից փեսա ուրի՛շ մեկին,
 +
Շատ ավելի հարմար իրեն և թագավոր վըսեմապետ։
 +
{{տող|410}}Եթե պահեն ինձ աստվածներն, և ես բարով տունըս հասնեմ,
 +
Պելևսն ինքը հարկավ կընտրի որդուն հարմար մի հարսնացու:
 +
Հելլադայում ու Փթիայում կան շատ սիրուն աքայուհիք-
 +
Քընքույշ դուստրեր ազնըվազարմ քաղաքապահ իշխանների,
 +
Որոնց միջից ում ուզենամ՝ կարող եմ ես կին առնել ինձ։
 +
Արիական սըրտիս տենչն է ինձ արժանի կին ունենալ
 +
Եվ միասին վայելել իմ ծերունի հոր գանձերն անբավ։
 +
Ես իմ հոգին չեմ տա երբեք հարստությանն այն բովանդակ,
 +
Որ ասում են՝ Իլիոնն ուներ խաղաղության տարիներին,
 +
Երբ դեռ այստեղ չէին եկել որդիները աքայեցոց.
 +
{{տող|420}}Ոչ էլ բոլոր այն գանձերին, որոնք իր մեջ է ամփոփում
 +
Տաճարն Գուշակ Ապոլլոնի՝ այնտեղ, քարոտ Պիթովի մեջ։
 +
Քանզի հեշտ է ավար առնել պարարտ գառներ ու ոչխարներ
 +
Ու ձեռք բերել մի ոսկեբաշ, եռոտանի և ամեն բան,
 +
Սակայն հոգին, որ մի անգամ ատամների միջից թըռավ,
 +
Էլ չես կարող նըրան բըռնել, ետ չես պահի այնուհետև:
 +
Քանզի նաև մայրըս՝ Թետիս արծաթթաթիկ աստվածուհին
 +
Ասում է թե ճակատագրից երկու օրհաս եմ կըրում ես,-
 +
Եթե այստեղ մընամ կըռվեմ տըրոյացոց քաղաքի շուրջ՝
 +
Դարձիս հույսը պիտի կորչի, ու կըմընա փառքըս անեղծ,
 +
{{տող|430}}Իսկ թե դառնամ ես դեպի տուն, դեպ հայրենիքն իմ անձկալի՝
 +
Կորած է փառքն իմ քաջության, սակայն երկար կյանք կունենամ,
 +
Եվ ինձ այնպես շուտ չի հասնի մահվան օրհասն ու չի գըտնի։
 +
Ուզում եմ ես խորհուրդ տալ ձեզ, նաև բոլոր աքայեցոց՝
 +
Նավել դեպ տուն, որովհետև դուք չըպիտի գըտնեք երբեք
 +
Վախճան ու վերջն ամրապարիսպ նըվիրական Իլիոնի,
 +
Զի Արամազդն ահեղամռունչ հովանի է նըրա վըրա,
 +
Եվ տըրոյանք մարտընչում են քաջակորով խիզախությամբ:
 +
Արդ, գընացեք, բարեկամներս, և պատմեցեք ինչ ասացի,
 +
Աքայեցոց ավագանուն, զի ծերերին պատիվ է այդ,
 +
{{տող|440}}Որ մըտածեն մի այլ միջոց՝ ազատելու նավերն իրենց
 +
Եվ բանակը աքայեցոց. այն, ինչ խորհել էին նըրանք,
 +
Գըլուխ չեկավ և չի գալու, քանի ես ոխ ունեմ և քեն։
 +
Դուք գընացեք, բայց Փենիքսը թող որ մընա, քընի այստեղ,
 +
Որպեսզի վաղն ինձ հետ նավով վերադառնա դեպ հայրենիք,
 +
Միայն եթե ուզում է նա, նըրան բըռնի չեմ տանի ես»:
 +
 +
Այսպես խոսեց, և բոլորը մընացին լուռ ու լեզվակապ,
 +
Խիստ զարմացած Աքիլլեսի այդ զայրագին պատասխանից.
 +
Եվ հուսկ ապա Փենիքսը ծեր խոսեց աչքերն արտասվալից,
 +
Զի նա շատ էր աքայեցոց նավատորմի համար ցավում,
 +
{{տող|450}}«Հըրաշակերտ ո՛վ Աքիլլես, եթե արդեն վըճռել ես դու
 +
Վերադառնալ և չես ուզում հուրն հեռացնել մեր նավերից,
 +
Որովհետև զայրույթը քո հոգում ընկած՝ տիրել է քեզ,
 +
Ինչպե՞ս, որդյակ իմ սիրելի, ես առանց քեզ մընամ այստեղ:
 +
Երբ Փթիայից Պելևսը ծեր՝ Ատրիդեսին զինակցելու
 +
Ուղարկեց քեզ՝ դեռևս անփորձ պատերազմի գործերի մեջ
 +
Եվ ժողովի, որտեղ մարդիկ փառք ու պատիվ են վաստակում,
 +
Ինձ ուղարկեց քեզ հետ, որ ես սովորեցնեմ բոլորը քեզ,
 +
Որ դու լինես ճարտարախոս և հաջողակ զենքի գործում։
 +
Ո՛չ, առանց քեզ, քաղցր իմ որդյակ անկարող եմ մընալ այստեղ,
 +
{{տող|460}}Մինչև անգամ աստվածներից մեկը եթե ինձ խոստանար
 +
Ծերությունից ինձ ազատել ու դարձընել երիտասարդ,
 +
Ինչպես էի, երբ թողեցի ես Հելլադան գեղեցկակին,
 +
Փախչելով հոր՝ Ամինտորի անեծքներից ու զայրույթից:
 +
Բարկացել էր նա ինձ վըրա իր վարսագեղ հարճի համար,
 +
Որին սիրում և իմ մորը՝ իր ամուսնուն անարգում էր:
 +
Իսկ մայրըս միշտ, զօր ու գիշեր աղերսում էր արած ծունկիս,
 +
Որ ես փութամ, մըտնեմ հարճին, որպեսզի սա ծերին ատի։
 +
Մորըս խոսքին ես անսացի, բայց իմացավ հայրս այդ մասին,
 +
Եվ անիծեց ինձ ահավոր Էրիննային<ref>''Էրիննա ( Էրինի)'' — Վրիժառության անողորմ ոգիներ, որոնք հետապնդում են մեղավորներին` ձեռքներին խարազաններ և օձեր:</ref> աղոթելով,
 +
{{տող|470}}Որ չընըստի իր ծընկներին ինձնից ծընված ոչ մի զավակ<ref>''չնստի իր ծնկներին ինձնից ծնված ոչ մի զավակ'' - Փենիքսի հայրը աստվածներին խնդրում է, որ իր որդին անզավակ մնա։ Սովորաբար, պապը իր ծնկներրին էր նստեցնում նորածին թոռանը, դրանով իսկ ընդունելու, որ թոռն իր ցեղից է:</ref>:
 +
Եվ աստվածներ հորըս այդ դառն անեծքները կատարեցին-
 +
Արամազդը անդընդային և սոսկալի Պերսեփոնեն։
 +
Ես զայրացած որոշեցի հորս ըսպանել սուր պըղընձով,
 +
Բայց մի աստված միտքըս փոխեց և մարեց հուրն իմ բարկության,
 +
Ըզգալ տալու, թե ինչ տըխուր անուն պիտի թողնեմ տոհմում,
 +
Ու ենթարկվեմ մարդկանց կողմից նախատալից պարսավանքի՝
 +
Աքայեցոց մեջ ոճրագործ ու հայրասպան հորջորջելով:
 +
Այսպես ահա այնուհետև սիրտը այլևս չէր հանդուրժում
 +
Ցասումնալից հոր հետ մեկտեղ ապրելու նույն պալատի մեջ:
 +
{{տող|480}}Ազգականներ և ընկերներ շուրջ-բոլորըն թախանձագին
 +
Խընդրում էին, որ ես մընամ, չըհեռանամ իմ հոր տընից։
 +
Մորթում էին հաճախ գառներ, գերապարար ու ծանրաքայլ
 +
Կեռակոտոշ, դանդաղ եզներ ու ճարպալից խոզեր բազում,
 +
Խորովելով Հեփեստոսյան բոցի վըրա անմահական,
 +
Եվ ծերունու կարասներից առատ գինի էին խըմում։
 +
Ինը գիշեր չորս կողմս առած նընջում էին ու փոխնիփոխ
 +
Պահակություն էին անում, կըրակը միշտ վառ պահելով,
 +
Ոմանք գավթում ապարանքի, ամրապարիսպ մեծ սըրահում
 +
Եվ ոմանք էլ իմ սենյակի նախամուտքում դըռան առաջ։
 +
{{տող|490}}Բայց տասներորդ խավարակուռ գիշերը երբ վըրա հասավ,
 +
Այն ժամանակ խորտակելով ամուր դըռներն իմ սենյակի,
 +
Դուրս վազեցի և անարգել անցա բակի ցանկապատից
 +
Գաղտագողի՝ պահակներից և կանանցից ըսպասավոր:
 +
Հեռու փախա հորըս տընից և կըտրելով լայն Հելլադան՝
 +
Ես վերջապես հասա Փթիա խաշնահարուստ և արգավանդ,
 +
Որտեղ հայրըդ՝ Պելևս արքան հյուրընկալեց ինձ իր տան մեջ
 +
Եվ ինձ սիրեց, ինչպես մի հայր սիրում է իր միակ որդուն.
 +
Ծընված շատ ուշ, ծեր օրերում, մեծափարթամ ճոխության մեջ։
 +
Հարըատության տեր արավ ինձ ու ժողովուրդ տըվեց անթիվ,
 +
{{տող|500}}Ապրում Էի ծայրը Փթիո, դոլոպների վըրա իշխան:
 +
Այնտեղ ահա՛, ո՛վ Աքիլլես, քեզ հասցըրի այդ հասակին,
 +
Որդու նըման քեզ սիրելով, երբեք չէիր կամենում դու
 +
Հացկերույթի գընալ մի տեղ, ոչ էլ տանը մի բան ուտել
 +
Մինչև որ քեզ չառնեի ես, նըստեցնեի իմ ծընկներին
 +
Եվ կերակրիկն այս իմ ձեռքով քեզ չըտայի, նաև գինին:
 +
Քանի՞ անգամ կըրծքիս վըրա դու պարեգոտն իմ թըրջեցիր
 +
Սև գինիով, բերնիցդ թափված քո մանկությա ծանր օրերին:
 +
Այսպես ես շատ տառապեցի և հոգնեցի ես քեզ համար,
 +
Քանի որ մեծ աստվածները չէին ուզում զավակ տալ ինձ՝
 +
{{տող|510}}Մըտածեցի քեզ որդեգրել, աստվածատիպ ո՛վ Աքիլլես,
 +
Որպեսզի դու դըժբախտության դեպքում փրկես ինձ և օգնես։
 +
Արդ, Աքիլլես, տիրապետիր ոգին քո մեծ, քաջը պետք չէ
 +
Կարծր ու անգութ սիրտ ունենա, աստվածներն են լըսում նույնիսկ,
 +
Որոնք փառքով և զորությամբ գերիվերո են բոլորից,
 +
Բայց և դարձյալ մարդիկ նրանց նըվերներով և զոհերով
 +
Եվ ողոքիչ աղերսներով, աղոթքներով հաշտեցնում են,
 +
Եթե մեկը նըրանց հանդեպ հանցանք ու մեղք գործած լինի,
 +
Որովհետև Աղերսներն էլ դուստրերն են մեծն Արամազդի,
 +
Խորշոմերես, կաղ ոտքերով, աչքերով շիլ և ակընկոր,
 +
{{տող|520}}Որ Եղեռնի ետևից են գընում հոգնած ու դեդևուն:
 +
Իսկ Եղեռնը, որ հըզոր է և արագոտն՝ առաջ ընկած
 +
Շըրջում է ողջ երկրի վըրա վընասելու համար մարդկանց,
 +
Իսկ Աղերսները Եղեռնի ետևից միշտ ընթանալով՝
 +
Նըրա մարդկանց տըված խորունկ վերքերին են դարման տանում.
 +
Ով պատկառի Արամազդի այդ դուստրերից, նըրանց անսա,
 +
Աղերսները կօգնեն նըրան և կըլըսեն աղաչանքին,
 +
Իսկ եթե մեկն համառորեն ու կամակոր մերժի նըրանց,
 +
Այնժամ նըրանք Զըրվանյան մեծ Արամազդի մոտ գընալով՝
 +
Կըպաղատեն, որ հալածվի նա Եղեռնից և պատըժվի։
 +
{{տող|530}}Տուր նաև դու, ո՛վ Աքիլլես, Արամազդի այդ դուստրերին
 +
Նույն պատիվը, որ շատ ու շատ քաջերի միտքն է ողոքում։
 +
Եթե չըտար Ատրիդը քեզ ճոխ պարգևներ այժմ ու հետո,
 +
Այլ մընար միշտ անզիղջ ու չար, թըշնամության մեջ համառեր,
 +
Այն ժամանակ ես ինքս էլ քեզ, այո՛, խորհուրդ պիտ չըտայի
 +
Քենըդ թողնել, քաջ Աքիլլես, և օգնության գալ աքայանց,
 +
Որքան էլ որ նեղը լինեն և քո ուժին պետք ունենան։
 +
Նա շատ բան է տալիս հիմա, խոստանալով տալ և հետո,
 +
Եվ ընտրելով աքայեցոց միջից՝ ազնիվ, ականավոր,
 +
Քեզ ամենեն շատ սիրելի մարդկանց այստեղ ուղարկեց նա:
 +
{{տող|540}}Մի անգոսնիր նըրանց որ քո ոտն են եկել աղերսանքով.
 +
Պարսավելի չէ առաջին զայրույթը քո բոլորովին։
 +
Վաղընջական կրտրիճներին պարծանք էր մեծ, ինչպես գիտես,
 +
Երբ որ նըրանք զայրանային անհընարին սըրտմըտությամբ՝
 +
Լըսել, անսալ աղաչանքի, ճոխ պարգներ ընդունելով։
 +
Մի հինավուրց դեպք եմ հիշում, շատ վաղուցվա բան է, նոր չէ,
 +
Որ ես, ինչպես որ եղել է, պատմեմ պիտի, սիրելիներ։
 +
Անդ, Կալիդոն քաղաքի շուրջ կուրետներն ու քաջ էտոլյանք
 +
Կատաղի մարտ էին մղում ու կոտորում, ջարդում իրար, —
 +
Էտոլացիք պաշտպանելով հայրենական քաղաքն իրենց,
 +
{{տող|550}}Կուրետները խիզախաբար՝ պատերազմով այն քանդելու:
 +
Կըռիվն այդ գոռ գըրգըռել էր ինքն Արտեմիսը ոսկեգահ,
 +
Որովհետև նա սոսկալի զայրացած էր Ինևսի դեմ,
 +
Որ պըտղառատ բերրի դաշտում նըրան նըվեր չէր մատուցել,
 +
Մինչդեռ բոլոր աստվածներին առատ բաժին էր հանել նա,
 +
Եվ մեծափառ Արամազդի դըստեր միայն զոհ չընծայեց,
 +
Մոռացության տալով նըրան, կամ պարզապես անփութությամբ:
 +
Նետազբոս դուստրն Արամազդի զայրանալով նըրա վըրա,
 +
Մի վայրենի, վայրագասուն, ճերմակ ատամ կինճ բացթողեց,
 +
Որ Ինևսի անդաստանում պատճառում էր մեծ վընասներ:
 +
{{տող|560}}Իրար վրա գետին փըռեց ամբարձուղեշ ծառեր բազում,
 +
Պըտուղներով, ծաղիկներով՝ արմատախիլ արավ նըրանց։
 +
Մելեագրոսը՝ Ինևսի արի որդին զարկեց նըրան
 +
Քաղաքներից շատ որսորդներ և բարակներ հավաքելով,
 +
Որովհետև քիչ մարդկանցով կարելի չէր հաղթել նըրան.
 +
Ահռելի էր, և շատերին նա խարույկի վըրա հանեց:
 +
Եվ Արտեմիսն առաջ բերեց ահեղ աղմուկ և պատերազմ
 +
Այդ վայրենի կինճի գըլխի և թավամազ մորթի համար
 +
Երկու ուժեղ կողմերի մեջ՝ կուրետների և էտոլյանց:
 +
Այսպես, քանի դեռ արիսյան Մելեագրոսն էր մարտընչում,
 +
{{տող|570}}Կուրետները հաղթվում էին ու թեպետև ըստվարաթիվ՝
 +
Սակայն կրկին չէին կարող պարըսպից դուրս ելնել նըրանք։
 +
Բայց երբ տիրեց Մելեագրին ցասումը բուռըն բարկության, –
 +
Որ մինչև իսկ իմաստունի միտքն է հուզում և վըրդովում, —
 +
(Քանզի նա խիստ զայրացած էր սիրելի մոր՝ Ալթեայի դեմ,
 +
Քաշվեց կընոջ մոտ հարազատ՝ գեղաչըքնաղ Կլեոպատրի,
 +
Որը աղջիկն էր Եվենյան գեղասըրունք Մարպեսսայի
 +
Եվ Իդեսի - այն ժամանակ ամենաքաջ, զորեղ մարդու։
 +
Եվ որպեսզի խըլի չըքնաղ, գեղասըրունք օրիորդին՝
 +
Վերցըրեց նա իր լայնալիճն ընդդեմ գուշակ Ապոլլոնի<ref>''Վերցրեց նա իր լայնալիճն ըննդեմ գուշակ Ապոլլոնի'' — Երբ Մարպեսսան Իդերի հարսնացուն էր, նրան սիրահարվեց Ապոլոնը և փորձեց առևանգել։ Իդեսը կռվի բռնվեց Ապոլլոնի հետ, բայց Զևսը միջամտեց և թույլ տվեց Մարպեսսային, որ ինքն ընտրություն կատարի երկուսի միջև: Մարպեսսան նախընտրեց մահկանացու ամուսնուն:</ref>:
 +
{{տող|580}}Այդ ժամանակ, ապարանքում, գեղաչըքնաղ Կլեոպատրան
 +
Ալկիոնե էր կոչվում իր սիրելի հոր ու մոր կողմից,
 +
Քանզի մայրը Ալկիոնի սաստիկ վըշտով էր համակված,
 +
Երբ որ իրեն հափըշտակեց Ապոլլոնը կորովաձիգ:
 +
Նըստած էր ժանտ ու քինասիրտ Մելեագրոսն իր կընոջ մոտ,
 +
Մաղձոտ՝ իր մոր անեծքներից, որ խընդրում էր աստվածներին,
 +
Իր հարազատ եղբոր արյան համար տըրտում ու վշտահար,
 +
Ու ծընրադիր ծեծում էր նա բեղուն երկիրն իր ձեռքերով
 +
Աղաչելով Սանդարպետին և դըժընդակ Պերսեփոնին,
 +
Ծոցն արցունքով ողողելու, որ իր որդուն մահվան մատնեն:
 +
{{տող|590}}Եվ դըժոխքից լսեց նըրան Իրիննան մութ և անողոք<ref>Արտեմիսի արձակած կինճը որսալու համար հավաքվում են Հունաստանի շատ հերոսներ, այդ թվում նաև Մելեագրոսի մորեղբայրը՝ Պլեքսիպոսը։ Մելեագրոսն ընդհարվում է մորեղբոր հետ ու սպանում նրան և նրա եղբորը` արժանանալով մոր անեծքին, որն ի վերջո կատարվում է. Մելեագրոսը, կուրետներին հեռացնելով հայրենի քաղաքից, զոհվում է:</ref>)։
 +
Ու բարձրացավ դըղիրդ, աղմուկ պարիսպների, դըռների մոտ,
 +
Ծեծվում էին բուրգերն ամեն, ծերունիներն էտոլացի
 +
Խընդրարկուներ ուղարկեցին նըրան՝ քուրմեր աստվածընտիր՝
 +
Խոստանալով մեծ պարգևներ, որ գա, վանե ժանտ ոսոխին:
 +
Ազատություն տըվին նըրան, որ նա ընտրի իրեն համար
 +
Բարեբեղուն Կալիտոնի մի մասն՝ հիսուն օրավար հող-
 +
Կեսն գինեբեր այգու համար ու կեսն՝ ազատ վար ու ցանքի:
 +
Եվ ձիավարժ Ինևսն էր ծեր թախանձագին խընդրում նրան
 +
Ծունըր դըրած բարձրաձեղուն իր սենյակի դըռան շեմբին.
 +
{{տող|600}}Խընդրում էին նըրան նաև քույրներն ու մայրը մեծարգո,
 +
Ինչպես բոլոր բարեկամներն ու ընկերներն իր սիրելի,
 +
Բայց նա համառ, անդըրդվելի մընաց նըրանց աղաչանքին,
 +
Եվ անկարող եղան նըրանք փափկացընել սիրտը նըրա,
 +
Մինչև որ իր տունը հիմքից դողաց, ցընցեց հաճախակի.
 +
Կուրետները սանդուղ դըրած ելնում էին բուրգերն ի վեր
 +
Կըրակ տալու մեծ քաղաքին. այն ժամանակ գեղեցկիրան
 +
Կինը սիրուն՝ Կլեոպատրան գուժկան ձայնով, արտասվաթոր
 +
Աղաչում էր Մելեագրին ու մեկ առ մեկ թըվում նըրան
 +
Թե ինչ աղետ ու պատուհաս կարող էր գալ մարդկանց գլխին,
 +
{{տող|610}}Երբ թըշնամին անագորույն խուժեր իրենց քաղաքը մեծ։
 +
Տըղամարդկանց կըկոտորեն ու քաղաքին կըրակ կըտան
 +
Ու կըգերեն գեղեցկալանջ կանանց, մատղաշ մանուկներին։
 +
Մելեագրի սիրտը հուզվեց ի լուր այդ ժանտ ոճիրների
 +
Ու վեր կացավ, գընաց ըշտապ չըքնաղ զենքերը հագնելու։
 +
Կորըստաբեր օրը այսպես նա հեռացրեց Էտոլներից՝
 +
Մի կողմ դըրած զայրույթն ու քեն, թեպետ նըրան չըտրվեցին
 +
Ճոխ ընծաներ, բայց նա այնպես էլ եղեռնը հեռու վանեց:
 +
Իսկ դու նըրան մի՛ նըմանվիր, սիրելիդ իմ, և դևը թո՛ղ
 +
Չըդարձընի նույն կողմը քեզ, զի չափազանց վատ կըլինի
 +
{{տող|620}}Գալ օգնության այն ժամանակ, երբ վառված են նավերն արդեն:
 +
Ընծաների համար արի, և բովանդակ աքայեցիք
 +
Պատվեն պիտի քեզ, Աքիլլես, և աստըծու պես մեծարեն։
 +
Իսկ թե առանց պարգևների դու մըտնես մարտ արյունառուշտ,
 +
Նույն պատիվը չես ըստանա, թեկուզ հաղթես դու թըշնամուն»։
 +
 +
Եվ ծերունուն արագոտըն Աքիլլն այսպես պատասխանեց.
 +
«Փենիքս, օ հա՛յր իմ ծերունի, այդ պատիվներն ինձ պետքը չեն,
 +
Զի կարծում եմ, թե Արամազդն ինձ բավական շատ է պատվում,
 +
Նա մահկաձև նավերի մոտ ինձ իր ձեռքից բաց չի թողնի,
 +
Քանի որ դեռ շունչ կա վըրաս ու սըրունքներս ինձ չեն լըքել։
 +
{{տող|630}}Ես քեզ ուրիշ բան էլ կասեմ, և դու մըտքիդ մեջ պահիր այն,
 +
Քո ողբերով ու հեծությամբ դու իմ հոգին մի՛ քայքայիր,
 +
Եվ մի խոսիր այդպես ինձ մոտ դու ի նըպաստ Ատրիդեսին,
 +
Չըպետք է դու սիրես նըրան, որ իմ սըրտից չըհեռանաս,
 +
Այլ ցավեցրու ինձ հետ և դո՛ւ ինձ խորապես ցավեցնողին.
 +
Թագավորիր ինձ հավասար, պատվիս կեսը քեզ լինի թող:
 +
Թող որ դըրանք գընան, իսկ դու մընա՛ այստեղ, իմ վըրանում,
 +
Նընջիր փափուկ անկողնու մեջ, և առավոտ երբ որ ծագի,
 +
Կըմըտածենք՝ մընալ այստե՞ղ, թե՞ մերոնց մոտ վերադառնալ»:
 +
 +
Ասաց Աքիլլն ու հոնքերով նըշան արավ Պատրոկլեսին,
 +
{{տող|640}}Որ Փենիքսի համար փափուկ մի անկողին պատրաստել տա,
 +
Եվ մյուսներն էլ մըտածեն վերադառնալ, բայց այդ պահին
 +
Տելմոնյան Այաքսը մեծ խոսք առնելով այսպես ասաց.
 +
«Դյուցազնազա՛րմըդ Լայերտյան, բազմահանճար դու Ռդիսևս,
 +
Վեր կաց գընանք, որովհետև ես հույս չունեմ թե այս ճամփով
 +
Մենք կըհասնենք նըպատակին. գընանք պատմենք, ինչ լըսեցինք,
 +
Թեև հաճո ու քաղցրալուր չըլըսեցինք մենք ոչ մի բան
 +
Դանայեցոց համար, որոնք աչքը ճամփին մեզ են մընում։
 +
Աքիլլեսը իր կըրծքի մեջ ունի գոռոզ ու վայրագ սիրտ.
 +
Խըստաբարո, որ անկեղծ սերն ընկերների արհամարհեց,
 +
{{տող|650}}Որին բոլորս ամենից շատ էինք պատվում նավատորմում։
 +
Անգո՛ւթ, նույնիսկ մարդ իր եղբոր և իր որդու ըսպանողից
 +
Կառնի տույժ ու փըրկանք անբավ, սիրտը կիջնի, կըմեղմանա
 +
Բայց քո կըրծքում աստվածները դըրին, դաժան ո՛վ Աքիլլես,
 +
Անագորույն ու չար մի սիրտ մի աղջըկա համար միայն։
 +
Իսկ մենք հիմա տալիս ենք քեզ ամենագեղ յոթ այլ կանայք,
 +
Եվ բացի այդ շատ այլ գանձեր, ուրեմըն հեզ սիրտ ունեցիր,
 +
Մարդակներիցըդ պատկառիր, զի քո հարկի տակ ենք ահա,
 +
Դանայեցոց կողմից ղըրկված և ուզում ենք մընալ քեզ միշտ
 +
Սերտ սիրելի և մըտերիմ՝ քան մի ուրիշ աքայեցու»։
 +
 +
{{տող|660}}Եվ արագոտն Աքիլլեսը նըրան այսպես պատասխանեց.
 +
«Դյուցասերո՛ւնդ Տելամոնյան Այաքս, իշխանըդ ազգերի,
 +
Անժըխտելի բաներ ասիր, և քո սըրտից խոսեցիր դու,
 +
Սակայն սաստիկ մի բարկությամբ ուռչում է սիրտս ամեն անգամ,
 +
Որ հիշում եմ, թե Ատրիդեսն ինձ անարգեց աքայանց մեջ,
 +
Արհամարհեց տարաշխարհիկ և վատանուն մարդու նըման:
 +
Վերադարձեք պատվիրակներդ ու պատասխան տարեք նըրան,
 +
Որ արյունոտ մարտ մըտնելու մասին երբեք չեմ մըտածի,
 +
Մինչև որդի Պրիամոսի, արիասիրտ Հեկտորը քաջ
 +
Գա ու հասնի միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
 +
{{տող|670}}Ըսպառած ո՛ղջ աքայեցոց ու նավատորմն ամբողջ այրած։
 +
Իսկ վըրանիս ու նավիս շուրջ Հեկտորն որքան էլ մոլեգնի,
 +
Կարծում եմ ես, որ վերջ կըտամ նըրա գոռոզ հոխորտանքին»։
 +
Այսպես ասաց, նըրանք առան ամեն մեկը մի-մի բաժակ
 +
Եվ ձոնելով՝ վերադարձան. Ոդիսևսն էր առաջնորդում:
 +
Իսկ Պատրոկլեսն հըրամայեց ընկերներին և աղախնոց,
 +
Որ Փենիքսի համար շուտով պատրաստեն մի թավ անկողին։
 +
Աղախիններն ըշտապեցին հըրամանն այդ կատարելու:
 +
Պատրաստեցին թավ անկողին, փըռելով լայն ոչխարենի
 +
Նըրա վըրա՝ ծաղկանըկար փափուկ բեհեզ մի նըրբահյուս:
 +
{{տող|680}}Ծերը պառկեց, ըսպասելով աստվածային Առավոտյան։
 +
Իսկ Աքիլլեսը հոյակերտ իր վըրանի խորքում քընեց
 +
Կողքը չըքնաղ Դիոմեդեն՝ Փորբադեսի դուստրը սիրուն,
 +
Որին բերել էր Լեսբոսից Աքիլլը կին իրեն համար։
 +
Եվ մյուս կողմում Պատրոկլեսը պառկեց քընեց, և նըրա մոտ
 +
Պառկեց Իփիիսը գեղիրան, որ Աքիլլը տըվեց նըրան,
 +
Երբ Սկիրոնն ավարեց նա, քաղաքը բարձր՝ Ենիևսի:
 +
 +
Պատվիրակներն երբ գընացին հասան վըրանն Ատրիդեսի,
 +
Աքայեցիք նըրանց ոսկի բաժակներով ընդունեցին
 +
Եվ անհամբեր առաջ գալով՝ հարցեր էին տալիս նըրանց:
 +
{{տող|690}}Առաջինը հարցում արավ Ագամեմնոն արանց արքան,
 +
«Ասա շուտ ինձ, փառքդ աքայանց, երևելի դու Ոդիսևս,
 +
Համաձայնվո՞ւմ է ոխերիմ հուրը վանել նավատորմից,
 +
Թե՞ մերժում է և իր գոռոզ սիրտը ոխով մըխում է դեռ»:
 +
 +
Պատասխանեց նըրան դյուզացն Ոդիսևսը հոգնատաժան.
 +
«Ո՛վ մեծափառ Ագամենոն, ժողովըրդոց դու թագավոր,
 +
Նա ոչ միայն չի կամենում իր բարկության հուրը մարել,
 +
Այլ ավելի է բորբոքում իր խըստաշունչ մոլեգնությամբ
 +
Ու քամահրում խոսքերը քո և ընծաներն արհամարհում։
 +
Պատվիրում է քեզ խորհըրդի նըստել մյուս աքայանց հետ,
 +
{{տող|700}}Թե դու ինչպես փըրկես նավերն և ազատես զորքն աքայանց:
 +
Ըսպառնում է նա մինչև իսկ վաղն առավոտ լուսոսացին
 +
Ծովը ձըգել ճոճճեմ նավերն իր գեղատախտ՝ դեպի Փթիա,
 +
Եվ ասում է՝ պետք է այդպես անեն և մյուս աքայեցիք,
 +
Որովհետև Իլիոնի վախճանն երբեք չեք տեսնի դուք,
 +
Զի Արամազդն ահեղագոչ հովանավոր է տըրոյաց,
 +
Որոնք կռվում են քաջաբար և կորովի խիզախությամբ:
 +
Ահա՛ բոլորն, ինչ որ ասաց, թող որ պատմեն նաև նըրանք՝
 +
Այաքսն ու զույգ քարոզները, երկուսն էլ լուրջ, խելոք մարդիկ:
 +
Իսկ Փենիքսը մընաց այնտեղ Աքիլլեսի հըրամանով,
 +
{{տող|710}}Որ առավոտ նավ նըստելով՝ վերադառնա դեպ հայրենիք,
 +
Միայն՝ եթե ինքն ուզենա, նըրան բըռնի չի տանելու»։
 +
 +
Այսպես ասաց, և բոլորը մընացին լուռ ու կարկամած՝
 +
Սարսափահար պատասխանից, զի սաստալից էր խոսել նա:
 +
Չէին խոսում մի պահ բոլոր որդիները աքայեցոց,
 +
Եվ ի վերջո բերան բացեց Դիոմեդեսն ահեղագոռ
 +
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես Ագամեմնոն արանց արքա,
 +
Քեզ արժան չէր աղաչելու մեծահոգի Պելիսյանին
 +
Եվ խոստանալ ճոխ ընծաներ, որ գոռոզի մեկն էր արդեն
 +
Եվ դու ահա առավել ևս գոռոզացրիր քո խընդրանքով:
 +
{{տող|720}}Գընում է թե մընում այստեղ՝ ինքը գիտե, մենք գործ չունենք,
 +
Անտարակույս նա վերըստին պատերազմի մեջ կըմըտնի,
 +
Երբ կըծքի տակ սիրտը եռա, և մի աստված դըրդի նըրան։
 +
Իսկ արդ լըսեք ինչ ասում եմ և անսացեք իմ ասածին.
 +
Գընացեք այժմ և սիրտը ձեր կազդուրեցեք հաց ու գինով,
 +
Գինին մարդուն քաջություն է տալիս և ո՛ւժ, առույգություն:
 +
Իսկ վարդամատն Առավոտը երբ որ ծագի, Ագամեմնոն,
 +
Դու նավերի առջևը հան հետևակներն ու այրուձին,
 +
Խըրախուսիր և ինքըդ տար գընդերը գոռ դեպի գուպար»։
 +
 +
Այսպես ասաց, և արքաներն հավանություն տըվին նըրան,
 +
{{տող|730}}Ըսքանչացած ձիախըրոխտ Դիոմեդեսի այդ խոսքերից.
 +
Եվ հեղեղով ձոն ամեն ոք՝ վըրանները ըշտապեցին
 +
Ու պառկեցին քաղցըր քընի պարգևները վայելելու։
 +
</poem>
 +
 +
== Երգ տասներորդ։ Դոլոնյան դրվագ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Աքայեցոց պետերն ամեն պառկած իրենց նավերի մոտ
 +
Նընջում էին գիշերն ի բուն տարված անուշ խորը քընով,
 +
Միայն Ատրիդ Ագամեմնի աչքերից էր քունը փախել,
 +
Ու տանջվում էր միտքը նըրա հուզումնակոծ և անհանգիստ:
 +
Ինչպես երբ որ մեծամըռունչ փայլատակի գեղեցկավարս
 +
Հերայի այրն<ref>''գեղեցկավարս Հերայի այրն'' - Զևսը։</ref> ու պատրաստի սաստիկ անձրև, կարկուտ կամ ձյուն,
 +
Որի բուքով ահեղաշունչ ճերմակում են դաշտ ու բըլուր,
 +
Եվ կամ բանա երախը մեծ կորըստաբեր պատերազմի,
 +
Այդպես նաև հոգու խորքից մըռընչում էր Ատրիդ արքան,
 +
{{տող|10}}Ու պատել էր սոսկումն ահեղ նըրա հուզված միտքն ու հոգին:
 +
Ամեն անգամ, երբ նայում էր տըրոյացոց դաշտի վըրա՝
 +
Զարմանում էր Իլիոնի դեմ վառվող անթիվ կըրակներով
 +
Եվ փողերի, սըրինգների ու բազմության ժըխորով մեծ։
 +
Իսկ երբ նայում էր աքայանց նավերի ու զորքի վըրա՝
 +
Փետում էր իր գըլխի մազերն ու փունջ առ փունջ երկինքն ի վեր
 +
Արամազդին ձոնելով այն՝ հեծեծում էր հառաչալից:
 +
Նա որոշեց վերջ ի վերջո երթալ Նելյան Նեստորի մոտ
 +
Եվ նըրա հետ գըլուխ-գըլխի տալով՝ միջոց ճարել մի խելամիտ
 +
Ազատելու համար բոլոր չարիքներից աքայեցոց:
 +
{{տող|20}}Վեր կենալով հագավ շըքեղ իր պարեգոտն Ատրիդ արքան,
 +
Կապեց մաքուր իր ոտքերին գեղեցկահյուս մույկեր մի զույգ
 +
Ձըգեց ապա նա իր վըրա կարմրատեսիլ առյուծենին
 +
Պըճըղնավոր և ահագին, և իր երկար նիզակն առավ:
 +
 +
Մենելավն էլ ահի մեջ էր, նա էլ քընել չէր կարենում,
 +
Վախենալով, թե մի գուցե վըտանգ հասնի արգիացոց,
 +
Որ կըտրելով անծայրածիր ծով ու ցամաք, իր պատճառով,
 +
Եկել հասել էին Տրոյա, բերելով մարտ արյունահեղ:
 +
Խայտաբըղետ ընձենիով ծածկեց նա իր թիկունքը լայն
 +
Գըլխին դըրեց իր վիթխարի սաղավարտը պըղընձաձույլ,
 +
{{տող|30}}Երկայնաստվեր աշտեն առավ և ըշտապեց, որ արթնացնի
 +
Իր թագավոր եղբորն ավագ՝ պետին համայն արգիացոց,
 +
Որին բոլոր ժողովուրդը մեծարում էր աստըծու պես:
 +
Գըտավ նըրան այն միջոցին, երբ իր զենքերն էր հագնում նա։
 +
Ագամեմնոնն ուրախացավ եղբոր գալուստը տեսնելով.
 +
Եվ առաջինն ահեղագոռ Մենելավոսն ինքը խոսեց.
 +
«Այդպես, եղբայր իմ, այս ժամին ինչո՞ւ ես դու զինավառվում,
 +
Գուցե մա՞րդ ես ուզում հանել տըրոյացոց լըրտեսելու.
 +
Վախենում եմ դըրա համար դու հանձնառու մարդ չըգըտնես,
 +
Որ սիրտ անի մենակ գընալ դեպի բանակը թըշնամու
 +
{{տող|40}}Անմահական մութ գիշերով, շատ սըրտոտ մարդ պետք է լինի»:
 +
 +
Ագամեմնոն արանց արքան եղբորն այսպես պատասանեց.
 +
«Թե՛ ես, թե՛ դու, երկուսովս էլ, դյուցասընունդ Մենելավոս,
 +
Կարիք ունենք մի իմաստուն ու փըրկարար քաջ խորհուրդի,
 +
Որ կարենանք փըրկել բանակն ու նավատորմն աքայեցոց։
 +
Զի Արամազդը Զըրվանյան մեզնից երես է դարձըրել,
 +
Հեկտորին է ընծայում սեր, նըրա զոհերն է ընդունում։
 +
Քանզի երբեք չեմ տեսել ես, ոչ էլ լըսել երբևիցե,
 +
Որ մարդ մենակ, մի օրվա մեջ քաջություններ գործի այնքան
 +
Եվ աղետներ, որքան Հեկտորն, Արամազդի այդ սիրելին,
 +
{{տող|50}}Որ աստըծու զարմից էլ չէ, բայց կատարեց ահեղ գործեր:
 +
Գործեր, որոնք արգիացիք դեռ շա՜տ երկար պիտի հիշեն,
 +
Որովհետև շատ չարիքներ հասցըրեց նա աքայեցոց:
 +
Բայց դու վազիր անմիջապես դեպի նավերն ու շուտ կանչիր
 +
Իդոմենին և Այաքսին, իսկ ես կերթամ Նեստորի մոտ՝
 +
Հորդորելու աստվածային այդ ծերունուն, որ հետըս գա,—
 +
Թե հոժարի,— պահնորդական գունդը և տա հըրահանգներ,
 +
Քանզի նըրան լըսում են միշտ, պարեկների պետն և որդին,
 +
Ինչպես նաև Մերիոնեսը՝ զինակիրը Իդոմենի,
 +
Զի հատկապես այդ մեծ գործը նըրանց է լոկ հանձնարարված»։
 +
 +
{{տող|60}}Մենելավոսն ահեղագոռ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Արդ, ի՞նչ պատվերես տալիս ինձ, և ինչպե՞ս ես հըրամայում,
 +
Մընամ այստեղ ես նըրանց մոտ և ըսպասեմ քո գալըստյա՞ն,
 +
Թե՞ հայտնելով կամքըդ նըրանց՝ վերադառնամ նորից քեզ մոտ»:
 +
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
 +
«Կա՛ց նըրանց մոտ, զի գընալիս գուցե հանկարծ մենք մոլորվենք,
 +
Քանզի բազում ճամփաներ են իրար անվերջ խաչաձևում։
 +
Դու գընալիս հանձնարարիր, որ ամեն մարդ արթուն հըսկի
 +
Ամեն մեկին կոչիր ինքըդ իր հայրական պատվանունուվ
 +
Եվ մեծարիր սիրողաբար և մի՛ երբեք մեծամըտիր:
 +
{{տող|70}}Մենք էլ պիտի ժիր աշխատենք, ասես թե մեր ծընված օրից
 +
Արամազդը արկածալից ճակատագիր պարգևեց մեզ»։
 +
 +
Այսպես ասաց Ագամեմնոնն ու եղբորը ճամփա դըրեց,
 +
Իսկ ինքն իսկույն ուղևորվեց դեպի Նելյան Նեստորը ծեր:
 +
Գըտա նըրան իր վըրանի և թըխաթույր նավին մոտիկ
 +
Փափուկ մահճում ընկղմանած և նըկարեն զենքերն իր շուրջ,
 +
Ասպարն ու զույգ նիզակները և սաղավարտը պաղպաջուն,
 +
Մոտն էր գոտին խայտաճամուկ, որ կապում էր նա իր մեջքին,
 +
Երբ գընում էր դեպի գուպար իր ջոկատի գըլուխն անցած,
 +
Որովհետև ծերությունից նա տակավին չէր խեղճացել։
 +
{{տող|80}}Ոտնաձայներ լըսելով նա, բարձրացրեց իր գըլուխն իսկույն
 +
Եվ արմունկին հենված՝ այսպես հարցում արավ Ատրիդեսին.
 +
«Այդ ո՞վ ես դու՝ նավատորմում և բանակում շըրջում մենակ,
 +
Այսպես մըթին ուշ գիշերով, երբ բոլորը քընած են խոր
 +
Ո՞ւմ ես փընտրում, ընկերների՞դ, թե՞ պահանորդ խըմբից մեկին,
 +
Խոսի՛ր, ասա՛, ի՞նչ ես ուզում. ինձ լուռ ու մունջ մի՛ մոտենար»։
 +
 +
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
 +
«Նելյան Նեստոր, աքայեցոց դու պանծալի խորհըրդական,
 +
Պետք է որ դու լավ ճանաչես Ագամեմնոն Ատրիդեսին,
 +
Որին Զևսը ամենից շատ է խոշտանգում տաժանքներով,
 +
{{տող|90}}Մինչև շունչըս մընա միայն ու ծընկներումս ուժ շարժվելու:
 +
Շըրջում եմ ես, ո՛վ ծերունի, զի աչքերիս քուն չի գալիս,
 +
Պատերազմի ցավն եմ քաշում ու տանջանքներն աքայեցոց,
 +
Դանայեցոց համար սաստիկ անհանգիստ եմ և ահաբեկ,
 +
Խըռովահույզ եմ հոգեպես, սիրտըս կըրծքից դուրս է թըռչում,
 +
Եվ դողդողում են քաջառույգ անդամներըս քըստմընահար։
 +
Թե ուզում ես մի գործ անել, (քունը քեզ էլ մոտ չի գալիս)
 +
Պահնորդների խումբը գընանք, տեսնենք, թե միգուցե հանկարծ
 +
Հոգնած օրվա տաժանքներից՝ խոր քընով են ընկել նըրանք,
 +
Մոռանալու պահպանության ամեն կանոն ու հըրահանգ,
 +
{{տող|100}}Մինչ թըշնամին շատ է մոտիկ մեր նավերին, և չըգիտենք,
 +
Թե գիշերով հարձակվելու մըտադըրություն չունե՞ն արդյոք»:
 +
 +
Եվ Գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Ատրիդեսին.
 +
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, արանց արքա Ագամեմնոն,
 +
Ես չեմ կարծում, որ անպայման Արամազդը ամպրոպադեզ
 +
Բոլոր հույսերն այդ Հեկտորի կըպըսակի հաջողությամբ:
 +
Կըտառապի նա տագնապած բազմապիսի հոգս ու ցավով,
 +
Հենց որ դյուցազն Աքիլլեսն իր սըրտից դըժնյա քենը հանի:
 +
Ուրախությամբ կըգամ քեզ հետ, ուրիշներին էլ արթնացնենք,
 +
Քաջ Տիդյանին նիզակափառ, բազմահընար Ոդիսևսին,
 +
{{տող|110}}Եվ Այաքսին արագափույթ<ref>''Այաքսին արագափութ'' - Ոյիլևսի որդին։ Ի պատիվ Պատրոկլեսի հուղարկավորության կազմակերպված մրցումներում աչքի ընկավ իր արագավազությամբ։</ref>, և Փիլևսի արի որդուն.
 +
Ո՞ւր էր, եթե մեկն էլ գընար, կանչեր նաև Տելամոնյան
 +
Քաջ Այաքսին աստվածատիպ և Իդոմեն թագավորին,
 +
Որոնց նավերն ամենից վերջն են գըտնվում, մեզնից հեռու,
 +
Թեպետև ես շատ եմ սիրում, հարգում արգո Մենելավին,
 +
Բայց հայնտապես պիտ պարսավեմ, թեկուզ ինձնից դու նեղանաս,
 +
Որ ամեն հոգսը քեզ թողած՝ ինքը հանգիստ քուն է քաշում:
 +
Այնինչ հիմա պիտի գընար նա մեր բոլոր պետերի մոտ
 +
Ու պաղատեր, քանզի ունենք մենք շատ հոգսեր անտանելի»:
 +
 +
Նրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան
 +
{{տող|120}}«Ուրիշ անգամ, ո՛վ ծերունի, ե՛ս էլ պիտի հորդորեի
 +
Քեզ մեղադրել Մենելավին, քանզի հաճախ անհոգ է նա
 +
Եվ մի գործի ձեռք չի զարկում, և այդ ո՛չ թե այն պատճառով,
 +
Որ ծույլ է նա և ապիկար, կամ թե խելքից աղքատ ու զուրկ,
 +
Այլ որ աչքը միշտ ինձ վըրա՝ հըրահանգիս է ըսպասում։
 +
Բայց նա հիմա ինձնից էլ շուտ վեր կենալով, եկավ ինձ մոտ
 +
Եվ ես նըրան ուղարկեցի կանչելու քո ուզած մարդկանց:
 +
Վեր կաց գընանք, և կըգըտնենք նըրանց այնտեղ, պահնորդ խըմբում,
 +
Դըռների մոտ, ուր հըրաման տրվի նըրանց հավաքվելու»։
 +
 +
Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց թագավորին.
 +
{{տող|130}}«Եթե այդպես է, այսուհետ նըրան ոչ մի աքայեցի
 +
Չի լինի հեստ, անհընազանդ, ում Էլ որ նա հըրամայի»:
 +
Այսպես ասաց Նեստորը ծեր ու պատմուճանն հագավ արագ
 +
Կապեց մաքուր իր ոտքերին մի զույգ մույկեր վայելչահյուս,
 +
Եվ կոճկելով կարմըրագույն տառատոկը վերից ի վար,
 +
Տառատոկը՝ ծածկըված նուրբ աղվամազով ծաղկագանգուր,
 +
Պըղընձասլաք ու սայրասուր առավ նիզակն իր ահագին
 +
Եվ ըշտապեց դեպի նավերն աքայեցոց պըղընձազգեստ։
 +
Նախ, ձայն տալով Արամազդի հանճարակից Ոդիսևսին,
 +
Նեստոր ասպետը գերենյան հանեց նըրան քաղցըր քընից:
 +
{{տող|140}}Ալևորի ձայնն առնելով՝ Ոդիսևսը անմիջապես
 +
Վըրանից դուրս թըռավ արագ և ծերունուն այսպես ասաց.
 +
«ինչո՞ւ այսպես մեն ու մենակ, անմահական ուշ գիշերով
 +
Շըրջում ես դու նավից ի նավ, ի՞նչ կարևոր գործի համար»։
 +
 +
Եվ Գերենյան ասպետն այսպես պատասխանեց Ոդիսևսին.
 +
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, գերահանճար դու Ոդիսևս,
 +
Մի՛ բարկանար, զի աքայանց սաստիկ վըտանգ է ըսպառնում.
 +
Հետըս արի, որ արթնացնենք նաև այլոց, ում որ պետք է,
 +
Որ միասին խորհուրդ անենք՝ փախչե՞նք արդյոք, թե՞ մարտընչենք»։
 +
 +
Այսպես ասաց, ու Ոդիսևսն իր վըրանը վերադարձավ,
 +
{{տող|150}}Նըկարազարդ վահանը մեծ ուսը գըցեց, ու գընացին.
 +
Երեք հոգով ըշտապեցին Դիոմեդես Տիդյանի մոտ,
 +
Որին գըտան վըրանից դուրս խորը քընած իր զենքերով:
 +
Նընջում էին նըրա մարդիկ՝ վահաններն բարձ արած իրենց,
 +
Եվ նիզակներն իրենց երկար զարկած գետնին բունի կողմից,
 +
Որոնց պղինձներն փայլում էին Արամազդի շանթի նըման:
 +
Նընջում էր խոր դյուցազնը քաջ վայրի ցուլի մորթի վըրա,
 +
Իսկ սընարին սըփըռված էր փաղփունափայլ շըքեղ մի գորգ։
 +
Մոտենալով՝ Նեստոր ասպետն ոտքի ծայրով հըրեց նըրան,
 +
Արթնացըրեց խորունկ քընից ու ծաղրելով այսպես ասաց.
 +
{{տող|160}}«Վեր կաց, Տիդյան Դիոմեդես, ի՞նչ ես քընում գիշերն ի բուն,
 +
Դու չե՞ս տեսնում, որ տըրոյանք տեր դառնալով դաշտի բըլրին,
 +
Բանակել են նավերի մոտ, և մի քայլ է բաժանում մեզ»:
 +
 +
Խորը քընից արթնանալով՝ Դիոմեդեսն ելավ ընդոստ
 +
Եվ Նեստորին ի պատասխան՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Ժիր ես դու, ծե՛ր, և անհոգնում, չես դադարում աշխատելուց,
 +
Աքայեցոց մեջ քեզանից կըրստեր մարդիկ չըկա՞ն միթե,
 +
Որոնք վազ տան այստեղ-այնտեղ ու զարթեցնեն արքաներին։
 +
Զարմանալի ես, ծերունի, հոգնելն ինչ է՝ դու չըգիտես»:
 +
 +
Եվ Գերենյան Նեստոր ասպետն այսպես նըրան պատասխանեց.
 +
{{տող|170}}«Արդար ես դու խոսում, այո՛, սիրելիդ իմ Դիոմեդես,
 +
Ես էլ ունեմ բանակի մեջ առույգ որդիք ու զինվորներ,
 +
Որ մի առ մի կարող էին ձայն տալ բոլոր արքաներին:
 +
Սակայն մեծ է տագնապը մեր, ուստի բոլորս պիտ աշխատենք,
 +
Քանզի այսօր սուր ածելու բերնի վըրա է համորեն
 +
Աքայեցոց փըրկությունը<ref>''Այսօր սուր ածելու բերնի վրա է... աքայեցոց փրկությունը'' - Հին հույներն ասացվածք ունեն. «Ապագան կախված է ճոճվող սրի ծայրից»։</ref> և կամ կորուստը չարաչար:
 +
Գընա իսկույն և արթնացրու Այաքսին ժիր ու Փիլյանին,
 +
Ինձ խընայիր, դու ինձանից երիտասարդ ես տարիքով»։
 +
Այսպես ասաց, և Դիոմեդն ուս գըցելով շիկակարմիր
 +
Պրճրդնավոր առյուծենին, առավ մըկունդն իր վիթխարի,
 +
{{տող|180}}Ելավ գընաց և հանելու նըրանց քընից՝ առավ բերավ։
 +
 +
Այսպես նըրանք բոլորը մեկ՝ պահնորդների մեջ մըտնելով,
 +
Պարեկապան գընդի բոլոր ավագներին գըտան արթուն
 +
Նըստած ըզգաստ ու զինավառ, շըրջահայաց շըների պես,
 +
Որ փարախի շուրջը նըստած՝ ոչխարի հոտն են պահպանում
 +
Խիստ անհանգիստ, որ ամեհի մի գազանի հոտ են առել,
 +
Որ իջնում է անտառախիտ լեռնից հանկարծ, բարձրացնելով
 +
Մի մեծ աղմուկ-իրարանցում շըների մեջ ու բազմության,
 +
Եվ փախչում է քունը նըրանց, — այդպես էին նաև նըրանք,
 +
Նըստած արթուն, տագնապալից, գիշերային մըթության մեջ,
 +
{{տող|190}}Լարած իրենց լսողությունն՝ ականջները միշտ դեպի դաշտ,
 +
Թե կա՞ արդյոք դըռույթ–դոփյուն, թըշնամական ոտնատըրոփ:
 +
 +
Նըրանց ի տես՝ ուրախացավ ծերն ու իսկույն մոտ գընալով
 +
Խըրախուսիչ այս խոսքերով դիմեց արթուն պահնորդներին.
 +
«Այդպես, արի՛ որդիներըս, լավ հըսկեցեք, հազար աչքով,
 +
Որ մեզ վըրա չըծիծաղի չարախընդաց ոսոխը նենգ»։
 +
 +
Այսպես ասաց և փոսն անցավ, գընում էին նըրա հետքով
 +
Թագավորներն արգիացոց, որ խորհըրդի էին կանչված,
 +
Նըրանց մեջ էր և Մերինեսն ու Նեստորի շըքեղ որդին<ref>''Նեստորի շքեղ որդին'' — Անտիլոքոսը, Աքիլլեսի ընկերը. սպանվեց տրոյացիների դաշնակից Մեմնոնից:</ref>,
 +
Որոնց նույնպես կանչել էին, որ միասին խորհուրդ անեն։
 +
{{տող|200}}Փոսն անցնելով նըրանք բոլորն էլ նըստեցին մաքուր մի տեղ,
 +
Ուր գետինը զերծ էր դեռևս դիակներից և արյունից,
 +
Որտեղից որ հըսկայազոր Հեկտորը քաջ ետ էր դարձել
 +
Կոտորելով արգիացոց՝ մինչև մութը գիշերային:
 +
Նըստոտելով նըրանք այնտեղ, բացին գաղտնի ժողովն իրենց,
 +
Եվ խոսք առավ նախ Գերենյան Նեստոր ասպետը ալեզարդ.
 +
«Սիրելիներս, չըկա՞ ձեր մէջ արիասիրտ մի դյուցազուն,
 +
Որ սիրտ անի գընալ ճամբարը մեծասիրտ տըրոյացոց:
 +
Գուցե բըռնել կարողանա բանակից դուրս մի զինվորի՝
 +
Իմանալու, թե տըրոյանք ի՞նչ մըտքի են, ի՞նչ են անում,
 +
{{տող|210}}Հեռու իրենց պարիսպներից՝ նավերի մո՞տ են մընալու,
 +
Թե՞ պիտ դառնան դեպի քաղաք աքայեցոցն ընկճելուց ետ:
 +
Այս բոլորը իմանալով, թե ողջ-առողջ դառնա մեզ մոտ՝
 +
Երկընքի տակ կըվաստակի նա մեծ պատիվ, փառք ու պարծանք
 +
Բոլոր մարդկանց կողմից տըրված, և կըստանա ճոխ ընծաներ:
 +
Մեր նավերի յուրաքանչյուր պետն ու իշխանն այդ կըտրիճին
 +
Պիտի շնորհի մի սև մաքի, սիրուն մի գառ կըրծքից կախված,
 +
Որը ոչ մի պարգևի հետ համեմատել չի կարելի,
 +
Եվ բացի այդ, կըմասնակցի բոլոր ուրախ կոչունքներին»:
 +
 +
Այսպես ասաց, և բոլորը մնացին լուռ, անպատասխան:
 +
{{տող|220}}Եվ վերջապես խոսեց Տիդյան Դիոմեդեսն ահեղագոռ.
 +
«Հորդորում ես ինձ, ով Նեստոր, սիրտ և աշխույժ արիական,
 +
Որ ես մըտնեմ տըրոյացոց բանակն մեզնից ոչ շատ հեռու,
 +
Բայց եթե ինձ ընկերանա մեկ ուրիշն էլ այս գործի մեջ՝
 +
Ե՛վս առավել քաջավըստահ ու կորովի պիտի լինեմ.
 +
Քանզի երբ որ երկուսով են՝ ավելի են հընարագետ,
 +
Եվ կըլինեն միմյանց համար նըրանք հույս ու խորհըրդատու:
 +
Իսկ եթե մարդ միայնակ է, թեկուզ լինի ուշիմ ու քաջ,
 +
Կըտատանվի միտքը նըրա, և ինքն իրեն կըկորցընի»։
 +
 +
Երբ վերջացրեց՝ շատերն էին ուզում նըրան ընկերանալ, —
 +
{{տող|230}}Զույգ Այաքսներն արիասիրտ՝ արբանյակները Արեսի,
 +
Մերիոնեսն, և մանավանդ ծեր Նեստորի շըքեղ որդին.
 +
Շատ էր ուզում և Ատրևսյան Մենելավոսն ահեղագոռ,
 +
Ոդիսևսը համբերատար՝ տըրոյացոց մեջ մըխվելու,
 +
Որի սիրտը խիզախության համար վառվում էր կըրծքի տակ:
 +
Այնժամ Ատրիդ Ագամեմնոնն այսպես ասաց իշխանաբար.
 +
«Ո՛վ Տիդեսի որդիդ խիզախ, սիրելիդ իմ Դիոմեդես,
 +
Ընտրիր, ում որ ուզում ես դու, քանզի շատերն են ցանկանում.
 +
Բայց դու ինչ–որ ամաչելով քո մըտքի մեջ, լավին թողած՝
 +
Չարն ես վատին քեզ ուղեկից, զիջանելով՝ ակնածելուց,
 +
{{տող|240}}Կամ նայելով նըրա տոհմին ու ճոխությանն իշխանաշուք»։
 +
 +
Այսպես ասաց՝ վախենալով խարտիշագեղ եղբոր համար:
 +
Սակայն կըրկին դարձավ նըրանց Դիոմեդեսն ահեղագոռ
 +
«Եթե իրոք ինձ եք թողնում դուք ընտրությունն այս գործի մեջ,
 +
Ուրեմն ինչպե՞ս ես մոռանամ դյուցազնազարմ Ոդիսևսին,
 +
Որի քաջ սիրտն ու խելքը մեծ ամեն դեպքում գերիվերո՝
 +
Ինքը Պալլաս Աթենասն է գընահատում մինչև անգամ:
 +
Եթե նա ինձ ընկերանա, թեկուզ հըրի-ջըրի միջից
 +
Ողջ ու առողջ ետ կըդառնանք, — այնքան խելոք ու քաջ է նա»:
 +
 +
Եվ Ոդիսևսն համբերատար նըրան այսպես ասաց այնժամ.
 +
{{տող|250}}«Շատ մի գովիր կամ պարսավիր ինձ, ո՛վ Տիդյան Դիոմեդես,
 +
Արգիացոց հետ ես խոսում, որոնք լավ են ճանաչում ինձ։
 +
Բայց ըշտապենք, զի գիշերն էլ ըշտապում է, և լույսն է մոտ.
 +
Խոնարհվում են աստղերն ահա, գիշերն վաղուց կես է եղել<ref>''գիշերն վաղուց կես է եղել'' — Գիշերը այն ժամանակամիջոցն էր, որ տևում էր արևմուտից մինչև արևածագ։ Այն բաժանվում էր երեք մասի, և նրա ժամանակը որոշում էին՝ առաջնորդվելով աստղերով:</ref>,
 +
Երեք մասից երկուսն անցել, և մընում է մեկը միայն»։
 +
 +
Այսպես ասաց, ու երկուսով հագան զենքեր սարսափելի։
 +
Թրասիմիդեսն իր երկսայրի սուրը տըվեց Դիոմեդեսին,
 +
(Որովհետն իրենը նա նավատորմի մոտ էր թողել)
 +
Եվ վահանը, դըրեց գըլխին իր սաղավարտն արջառամորթ՝
 +
Անգարգմանակ և անխորան, որ կոչվում է գագաթնադաշն
 +
{{տող|260}}Ու ծածկում է գըլուխները ծաղկափըթիթ պատանեկաց:
 +
Իսկ Մերիոնը Ոդիսևսին տըվավ աղեղ, կապարճ ու սուր,
 +
Դյուցազունի գըլխին դըրեց կաշվից շինած մի գըլխանոց,
 +
Որը ներքուստ պըրկըված էր փոկերով պինդ և արտաքուստ
 +
Շուրջանակի շարված խիտ-խիտ սուր ժանիքներ վայրի կինճի,
 +
Մեջը դըրված լավ լըմկըված թանձըր թաղիք, որ կողոպտեց
 +
Ավտոլիկոսն Որմենիդյան Ամենտորից մի ժամանակ
 +
Ելեոնում՝ ավերելով ամրակառույց տունը նըրա,
 +
Եվ Կիթերյան Ամփիդամին ընծայեց նա Սկանդիայում.
 +
Իկ Ամփիդամն էլ պարգևեց այն՝ Մոլոսին ասպընջական,
 +
{{տող|270}}Սա էլ տըվեց Մերիոնեսին՝ որդուն իր քաջ, որ այն կըրի։
 +
Արդ, պըսակեց նա դըրանով Ոդիսևսի գըլուխը պերճ:
 +
Այսպես ահա, նըրանք հագած զենքերն իրենց սարսափելի՝
 +
Ճամփա ընկան, աքայեցոց ավագանուն թողած այնտեղ։
 +
Աթենասը մի ծովային ճայ ուղարկեց նըրանց՝ նըշան<ref>''Աթենասը մի ծովային ճայ ուղարկեց նրանց՝ նշան'' — Աջակողմում հայտնված ճայը. հաջողության նշան էր։</ref>,
 +
Սակայն նըրանք գիշերային խավարի մեջ այն չըտեսան,
 +
Միայն կրռինչը լրսեցին, որը գալիս էր աջ կողմից։
 +
Այդ նըշանով Ոդիսն ուրախ՝ աղոթք արավ Աթենասին.
 +
«Լըսի՛ր ինձ, դո՛ւստր ասպարակիր Արամազդի, որ հետս ես միշտ`
 +
Վըտանգի թե վըշտի ժամին, քեզնից ոչինչ չեմ թաքցընում.
 +
{{տող|280}}Այժմ ավելի՛, քան երբևէ, սիրիր դու ինձ, ո՛վ Աթենաս,
 +
Տո՛ւր մեզ փառքով վերադառնալ դեպի նավերն աքայեցոց՝
 +
Մի կարևոր գործ կատարած, որ տըրոյանց սիրտը այրի»։
 +
 +
Եվ նըրանից հետո խընդրեց Դիոմեդեսն ահեղագոռ
 +
«Լըսիր և իմ աղոթքը դու, դուստրըդ հըզոր, անպարտելի:
 +
Ընկերացիր և ինձ այսօր, ինչպես որ հորս՝ աստվածային
 +
Տիդեսին դու ընկերացար, երբ որ դեսպան գընաց Թեբե
 +
Աքայեցոց կողմից ղըրկված, նըրանց թողած ափն Ասոպի:
 +
Տանում էր նա կադմեացոց խաղաղության քաղցըր խոսքեր.
 +
Բայց այնտեղից ետ դառնալիս ահեղ գործեր կատարեց նա
 +
{{տող|290}}Քեզ հետ, ով վեհ աստվածուհի, որին սիրով ընկերացար:
 +
Ընկերացիր հիմա էլ ինձ և պաշտպանիր նույն սերտ սիրով.
 +
Պիտի ձոնեմ քեզ միամյա երինջ մի գեր, լայնաճակատ,
 +
Ու պարանոցն իր տակավին լուծ չըտեսած, անզըսպելի,
 +
Նըրան ես քե՛զ պիտի ձոնեմ եղջյուրները ոսկեզօծած»։
 +
 +
Այսպես ասին, երկուսին էլ լըսեց ծավի աստվածուհին:
 +
Արամազդի դըստերն այդպես աղոթելուց հետո նըրանք
 +
Առաջ անցան, ինչպես երկու սեգ առյուծներ, մութ գիշերով,
 +
Նախճիրների, դիակների, զենքերի և արյան միջից։
 +
Այնտեղ Հեկտորն էլ յուրայնոց չըթողեց որ հանգիստ քընեն,
 +
{{տող|300}}Այլ խորհրդի կանչեց բոլոր տըրոյացոց ավագանուն՝
 +
Իշխաններին ու պետերին, խորհըրդական խելոք մարդկանց
 +
Եվ կանգնելով նըրանց միջև այսպես ասաց խըրոխտ ձայնով,
 +
«Ո՞վ է ձեզնից խոստանում ինձ մի արժանի գործ կատարել,
 +
Որի համար նա ինձանից մեծ պարգևներ պիտ ըստանա։
 +
Կըտամ մի կառք, և կառքի հետ երկու չըքնաղ երիվարներ,
 +
Ընտրագույններն աքայեցոց նավերի մեջ եղածներից, —
 +
Ա՛յն կըտրիճին, որ սիրտ կանի (ինչպիսի՜ փառք նըրա համար)
 +
Գընալ հիմա և մոտենալ մեր թըշնամու նավատորմին
 +
Եվ իմանալ, թե սըրարշավ նավերի մոտ, ինչպես առաջ,
 +
{{տող|310}}Հըկողության համար արդյոք կա՞ն պահակներ, թե աքայանք
 +
Հաղթահարված մեր ձեռքերից՝ մըտածում են փախչել շուտով
 +
Եվ տանջահար՝ պահպանության վըրա էլ ուշք չեն դարձընում»։
 +
 +
Այսպես ասաց Հեկտորը քաջ, և բոլորը լուռ մընացին։
 +
Տըրոյանց մեջ Դոլոն անվամբ կար մի զինվոր, որ էր որդին
 +
Եվմեդ անբիծ նըվիրակի՝ հարուստ ոսկով և պըղինձով։
 +
Դեմքով տըգեղ էր Դոլոնը, բայց ոտքերով թեթև ու ժիր.
 +
Հինգ հարազատ քույրերի մեջ ինքն էր միայն արու զավակ։
 +
Խոսք առնելուվ՝ նա Հեկտորին և տըրոյանց այսպես ասաց.
 +
«Ո՛վ քաջ Հեկտոր, արիական սիրտս ու հոգիս դըրդում են ինձ
 +
{{տող|320}}Երթալ ընդհուպ աքայեցոց նավերի մոտ ու լըրտեսել:
 +
Գավազանըդ բարձրացրու վեր և նըրանով երդվիր դու ինձ
 +
Տալու ձիերն ահիպարան ու պըղընձյա կառքըըշրքեղ,
 +
Որն իր վըրա կըրում է քաջ, չընաշխարհիկ Պելիսյանին։
 +
Անօգուտ դետ չեմ լինի քեզ, և քո կարծած վատերից չեմ.
 +
Այնքան խորը պիտի խըրվեմ աքայեցոց բանակի մեջ,
 +
Որ Ատրիդի նավին հասնեմ, որտեղ, անշուշտ, իշխաններն են
 +
Խորհուրդ անում՝ փախչե՞ն արդյոք, թե՞ կանգնեն ու պատերազմեն»։
 +
 +
Այսպես ասաց, և Հեկտորը բարձրացրեց ցուպն ու երդըվեց.
 +
«Վըկա լինի թող Արամազդն՝ ահեղագոչ այրն Հերայի,
 +
{{տող|330}}Որ այդ ձիերն ուրիշ ոչ մի տըրոյացու պիտ չըկըրեն,
 +
Երդվում եմ ես՝ այդ ձիերը դու հավիտյան պիտ վայելես»։
 +
 +
Այսպես ասաց՝ երդվելով, և Դոլոնը տեղից թըռավ
 +
Կախեց ուսից կամարաձև աղեղն իր նա քաջի նըման,
 +
Հագավ գայլի ճերմակ մորթին, գըլխին դըրեց մերկ սաղավարտ,
 +
Նիզակն առավ ու դեպ նավերն ճամփա ընկավ անմիջապես
 +
Բայց նա պիտի ետ չըդառնար Հեկտորին լուր մի բերելու:
 +
Գընում էր նա՝ թողած մարդկանց ու ձիերի հոծ բազմություն,
 +
Ճամփան արագ կըտրում էր նա, երբ Ոդիսևսը դյուցազարմ
 +
Նըկատելով նըրան՝ դարձավ Դիոմեդին այս խոսքերով.
 +
{{տող|340}}«Դիոմեդես, այդ մարդն անշուշտ նըրանցից է գալիս այս կողմ,
 +
Բայց չըգիտեմ՝ գալիս է նա մեր նավերը լըրտեսելո՞ւ,
 +
Թե՞ գընում է կողոպտելու դիակները դաշտում ընկած:
 +
Սակայն թողնենք, որ մեզանից մի ասպարեզ առաջ անցնի,
 +
Ապա վըրան կըհարձակվենք ու կըբըռնենք անակընկալ:
 +
Իսկ եթե մենք չըկարենանք հասնել նըրա արագ վազքին,
 +
Դու շարունակ նըրան դեպի նավերն քըշիր քո նիզակով,
 +
Որպեսզի նա դեպի քաղաք փախչել երբեք չըկարենա»։
 +
 +
Այսպես ասաց, և երկուսով ճամփից ելած թաքնըվեցին,
 +
Իսկ Դոլոնը խելակորույս առաջ սուրաց թափառնակի:
 +
{{տող|350}}Եվ երբ որ նա հեռացել էր ջորիների ակոսի չափ,
 +
(Զի եզներից, վար անելիս, շատ ավելի վարժ են սըրանք
 +
Քաշում արորը ծանրաշեն՝ բարեբեղուն հողում հյութեղ)
 +
Հարձակվեցին նըրա վըրա. նա կանգ առավ ոտնաձայնից,
 +
Մըտածելով, թե Հեկտորը իր ետևից մարդ է ղըրկել:
 +
Բայց հազիվ թե տեգընկեցի չափ իրենից հեռու էին,
 +
Իմացավ որ թըշնամի են, ու դեպ փախուստ դիմեց արագ,
 +
Իսկ մյուսներն ընկան ետև՝ կըրընկակոխ հալածելու։
 +
Ինչպես ճարպիկ, սըրաժանիք, որսի հըմուտ երկու բարակ
 +
Նապաստակի կամ եղնորթի հետապընդում են անդադրում,
 +
{{տող|360}}Մինչ նա գոչյուն արձակելով փախչում է թափ, արագավազ,
 +
Այդպես Տիդյան Դիոմեդեսն ու Ոդիսևսն քաղաքավեր
 +
Քըշում էին նըրան մի կողմ իր բանակից, ետևն ընկած։
 +
Եվ երբ արդեն աքայական պահնորդ խըմբին կըհասներ նա
 +
Աթենասը Դիոմեդին ներշընչեց նոր կորով և ուժ,
 +
Որ մի գուցե պըղընձազեն ուրիշ մի քաջ աքայեցի
 +
Իրենից շուտ զարկի նըրան ու պարծանքը ինքը առնի։
 +
Ուստի վըրան գըրոհելով գոչեց Տիդյանն ահեղագոռ.
 +
«Կանգ առ, թե չէ իմ նիզակով քեզ շանսատակ կանեմ իսկույն»:
 +
Ասաց, նետեց նա սայրասուր տեգն ու դիտմամբ վըրիպեցրեց.
 +
{{տող|370}}Սըլաքը սուր թափ անցնելով տըրոյացու աջ ուսն ի վեր՝
 +
Գընաց ուժգին խըրվեց գետին, ու կանգ առավ նա դողահար,
 +
Ատամները նըրա բերնում իրար էին զարկվում ուժգին,
 +
Գունատվել էր մեռելի պես, երբ հևիհև հասան նըրանք,
 +
Պինդ բըռնեցին նըրա ձեռքից, և Դոլոնը լալով աաց.
 +
«Ողջ թողեք ինձ, մի՛ ըսպանեք, և կըգընեմ ես ինքըս ինձ.
 +
Մեր տանն ունենք պղինձ, ոսկի, նաև երկաթ արվեստագործ,
 +
Իմ հայրը իր որդու համար կըտա փըրկանք, որքան ուզեք,
 +
Լոկ իմանա, թե ողջ եմ ես աքայեցոց նավատորմում»։
 +
 +
Եվ Ոդիսևսը հահճարեղ այսպես ասաց տըրոյացուն.
 +
{{տող|380}}«Մի՛ վախենար, մըտքիցըդ հան մահվան հիմար ցընորքը դու,
 +
Եվ ինձ լըսիր, միան թե տես, որ ճըշմարիտն ես ասելու,
 +
Ինչո՞ւ մենակ, մութ գիշերով դեպի նավերն ես գընում դու,
 +
Մինչ այս ժամին քաղցըր քընով նընջում են ողջ մականացուք,
 +
Դաշտում ընկած դիակները կողոպտելու համա՞ր արդյոք,
 +
Եվ կամ գուցե Հեկտորը քեզ դե՞տ ուղարկեց նավերի մոտ,
 +
Որ լըրտեսեն ամեն մի բան, թե՞ քո սիրտը դըրդեց քեզ այդ»:
 +
 +
Ամբողջ մարմնով դողդողալով Դոլոնն այսպես պատասխանեց,
 +
«Հեկտորն առավ խելքը գըլխես և ինձ ծանըր գործի մըղեց,
 +
Խոստանալով տալ ինձ պարգև չընաշխարհիկ Աքիլլեսի
 +
{{տող|390}}Նըժույգները սալասըմբակ՝ պըղընձանիշ կառքով հանդերձ:
 +
Եվ հըրաման տրվեց նա ինձ, որ ես մըռայլ այս գիշերով
 +
Մըտնեմ ճամբարն աքայեցոց և լըրտեսեմ՝ իմանալու,
 +
Թե սըրընթաց նավերի մոտ պահակներ կա՞ն, ինչպես առաջ,
 +
Թե՞ մեր ձեռքից հաղթահարված, կորագըլուխ ու հուսաբեկ
 +
Խորհուրդ եք դուք անում ձեր մեջ՝ փախչել արագ ձեր նավերով
 +
Եվ հոգնատանջ՝ էլ չեք ուզում դընել դետեր գիշերապահ»։
 +
 +
Եվ Ոդիսևսը խորամանկ ծիծաղելով վըրա բերեց.
 +
«Արդարև մե՜ծ պարգևի ես աչք դըրել դու, ինչ եմ ասել,
 +
Էակիդյան Աքիլլեսի սըրաթըռիչ նըժույգների՜ն ...
 +
{{տող|400}}Սակայն ոչ մի մահկանացու անկարող է զըսպել նըրանց
 +
Պելյանից զատ, որին ծընեց աստվածուհի մայր մեծարո:
 +
Բայց դու արի այն ասա ինձ, և ճըշմարիտ պիտի խոսես:
 +
Այստեղ գալիս ո՞րտեղ թողիր դու Հեկտորին հովվին ազգաց.
 +
Ո՞ւր են նըրա ձիերն հիմա, ո՞ւր են զենքերն արիսական,
 +
Պահպանությունն ու վրաններն ինչպե՞ս են մյուս տրոյացոց,
 +
Ի՞նչ որոշում ունեն նըրանք, հեռու իրենց պարիսպներից՝
 +
Մընալ այստեղ, նավերին մո՞տ, թե՞ ետ դառնալ դեպի քաղաք
 +
Պըղընձազգեստ աքայեցոց զորությունը ընկճելուց ետ»։
 +
Եվ Դոլոնը՝ տըրոյացոց լըրտեսն այսպես պատասխանեց
 +
{{տող|410}}«Այդ բոլորի մասին ես քեզ ճըշմարիտը պիտի խոսեմ:
 +
Հեկտորն այնտեղ, աստվածային սուրբ Իլիոսի շիրմին մոտիկ
 +
Խորհուրդի է նըստել բոլոր տըրոյացոց պետերի հետ,
 +
Իսկ պահակներ, որ ասում ես, այդպիսիներ չկան հատուկ,
 +
Որոնք ըզգաստ և աչալուրջ պահպանություն անեն զորքին,
 +
Այլ խումբ առ խումբ, կըրակի շուրջ նըստած բոլոր տըրոյացիք
 +
Պահակներ են հարկադըրված և իրարու սիրտ են տալիս:
 +
Իսկ մյուս բոլոր դաշնակիցներն ընկողմանած քընում են խոր
 +
Անհոգ կերպով, հըսկողության գործը թողած տըրոյացոց,
 +
Քանզի նըրանք իրենց կողքին չունեն ոչ կին, ոչ երեխա»։
 +
 +
{{տող|420}}Ու հարց տրվեց կըրկին անգամ, Ոդիսևսը բազմահանճար
 +
«Որեմն ինչպե՞ս, առանձի՞ն են քընած նըրանք բոլորովին,
 +
Թե՞ նըրանց հետ միասին, այս էլ ասա, որ հասկանամ»։
 +
 +
Ու Եվմեդյան Դոլոնն այսպես պատասխանեց Ոդիսևսին,
 +
«Այդ բոլորի մասին նույնպես ճշմարիտը կասեմ ես քեզ։
 +
Կարիացիք ու կորաղեղ պեոնները և լելեգյանք,
 +
Կավգոնները ու Պելեսգյանք ծովի կողմն են գտնվում արդ,
 +
Իսկ Թիմբրեի կողմն են լիկյանք և ձիավարժ փռյուգացիք,
 +
Միսացիներն խըրոխտապանծ և մեոնյանք ձիամարտիկ:
 +
Բայց դուք ինչո՞ւ այս բոլորը հարցընում եք ինձ մի առ մի,
 +
{{տող|430}}Քանզի, եթե ուզում եք դուք մըտնել բանակը տըրոյանց,
 +
Խորհուրդ կըտամ ձեզ հարձակվել դաշտի ծայրին բանակ զարկած
 +
Թըրակացոց վըրա, որոնք դեռ նոր հասած՝ հոգնած են խիստ,
 +
Նըրանց մեջ է Հռեսոս արքան՝ որդին արի Էիոնի:
 +
Տեսա նըրա երիվարներն ըսքանչելի, հաղթամարմին
 +
Եվ ավելի ճերմակ քան ձյուն, արշավում են հողմի նըման.
 +
Կառքը ոսկով և արծաթով պըճնազարդված ամբողջապես,
 +
Եվ զենքերը բոլոր ոսկուց, ահեղաշուք, հրաշատեսիլ,
 +
Որ վայել են աստվածներին և ոչ մարդկանց մահկանացու:
 +
Թե ուզում եք՝ առեք տարեք ինձ սըրնթաց նավերը ձեր,
 +
{{տող|440}}Կամ կապկապած պինդ կապերով թողեք մընամ այստեղ, իսկ դուք
 +
Գընացեք և ըստուգեցեք՝ սո՞ւտ եմ ասում, թե՞ ճշմարիտ»։
 +
 +
Խեթ նայելով՝ ահեղագոռ Դիոմեդեսն այսպես ասաց.
 +
«Դոլոն, փախչել չըմըտածես, այդ միտքը դու գըլխեդ հանիր,
 +
Որ մի անգամ ձեռք ես ընկել, էլ մեզանից չես պըրծընի,
 +
Թեպետև դու շատ կարևոր նորություններ հայտնեցիր մեզ:
 +
Որովհետև եթե հիմա քեզ արձակենք, թողնենք ազատ,
 +
Անշուշտ նորից դու պիտի գաս դեպի նավերն աքայեցոց
 +
Լըրտեսելու նըպատակով և կամ մեր դեմ մարտընչելու:
 +
Բայց եթե իմ ձեռքով սատկես և զըրկըվես քո արևից՝
 +
{{տող|450}}Այսուհետև արգիացոց խոչ ու արգելք չես լինի դու»:
 +
 +
Այսպես ասաց, և Դոլոնը մինչդեռ հուժկու ձեռքով բըռնած
 +
Ծընոտն ահեղ Դիոմեդի՝ կյանքի համար կըպաղատեր,
 +
Դիոմեդեսն ահեղասաստ վաղակավորը բարձրացրած՝
 +
Պարանոցը մխեց նրա ու կըտըրտեց ջըլերն երկու,
 +
Եվ մինչ լեզուն բըլբըլում էր կառափն հողի մեջ գըլորվեց:
 +
Կըգմենի լերկ կորդակն առան նըրա գըլխից գայլենու հետ,
 +
Առան ձեռքից ճապուկ աղեղն ու նիզակը երկայնաստվեր,
 +
Որոնք Ոդիսը դյուցազարմ դեպի երկինք կարկառելով՝
 +
Աղոթելով ավարառու Աթենասին՝ այսպես ասաց.
 +
{{տող|460}}«Ցընծա՛, անմահ աստվածուհի, այս նըվերով, Ոլիմպոսում
 +
Նախ և առաջ քե՛զ կաղերսենք. եղիր նաև մեզ առաջնորդ
 +
Դեպի ձիր ու վըրաններն արիասիրտ թըրակիացոց»:
 +
 +
Այսպես ասաց և իրերն այդ մի մոշենու վրա դըրեց,
 +
Ծածկեց ապա եղեգներով, ու մոշենու ճյուղերով թավ`
 +
Իբրև աչքի զարնող նըշան, որ վերըստին ետ դառնալիս,
 +
Արագասլաց մութ գիշերով, թաքուստը այդ չրկորցընեն:
 +
Ապա հապճեպ առաջ անցան զենքերի և արյան միջով
 +
Ու շատ չանցած հասան նըրանք թրակիացոց հոգնած գընդին.
 +
Որոնք անհոգ քընում էին՝ զենքերն իրենց գեղեցկաշուք
 +
{{տող|470}}Նըրանց չորս կողմ երեք կարգով շարված ուղիղ գետնի վըրա,
 +
Եվ ամեն մի զինվորի մոտ կային մի զույգ լըծկան ձիեր:
 +
Հռեսոս արքան նըրանց միջև նընջում էր խոր, վաստակաբեկ, -
 +
Եվ ձիերը պիրկ փոկերով կապած էին շըքեղ կառքից։
 +
 +
Նախ Ոդիսը տեսավ նըրան և Տիդյանին այսպես ասաց -
 +
«Դիոմեդե՛ս, ահա նըրանք և թագավորն իր ձիերով,
 +
Ինչպես որ մեզ Դոլոնն ասաց, որին դեռ նոր ըսպանցինք:
 +
Դե՛, ցույց տուր քո քաջությունը, հարկավոր չէ անգործ մընալ,
 +
Շուտ արձակիր երիվարներն և կամ մարդիկ կոտորիր դու,
 +
Իսկ ձիերի հոգսը ամբողջ կառնեմ իսկույն ես ինձ վըրա»։
 +
 +
{{տող|480}}Այսպես ասաց,և Աթենասն աշխույժ վառեց նըրա սըրտում,
 +
Աջ ու ահյակ ջարդում էր նա, և սոսկալի աղմուկ փըրթավ:
 +
Կըտրում էր սուրն ու ոտքի տակ կարմըրում էր գետինն արյամբ:
 +
Առյուծն ինչպես, որ անտերունչ հոտի վըրա է հարձակվում,
 +
Մոլեգնեռանդ Տիդյանն այդպես խոյանում էր նըրանց վըրա։
 +
Նա տասներկու մարդ ըսպանեց. իսկ Ոդիսևսն ըզգոնամիտ,
 +
Երբ Դիոմեդն հըսկա սըրով զարկում էր մի թըրակացու,
 +
Ըսպանվածի ոտքից բռնած քաշ էր տալիս, գըցում մեկդի,
 +
Որ գեղաբաշ երիվարներն անցնելու տեղ ունենային,
 +
Եվ դեռ անվարժ՝ չըսոսկային դիակները կոխոտելուց:
 +
{{տող|490}}Երբ Տիդեսի որդին արի հասավ Հռեսոս թագավորին,
 +
Հեծում էր սա ու հառաչներ էր արձակում խոր քընի մեջ,
 +
Զի այդ գիշեր մի չար երազ եկել կագնել էր սընարին՝
 +
Ինքն՝ Տիդեսի որդին՝ Պալլաս Աթենասի հորդորանքով։ -
 +
Տիդյանն սըրան էլ ըսպանեց՝ տասներեքը լըրացնելով։
 +
Իսկ Ոդիսևսն արձակելով երիվարները կառքերից,
 +
Կապկապում էր նրանց փոկով և բանակից դուրս էր հանում,
 +
Խըթանելով իր աղեղով, որովհետև մոռացել էր
 +
Նըկարազարդ ու երփնափայլ կառքի միջից մըտրակ առնել։
 +
Սուլեց ապա՝ նըշան տալով դյուցազնական Դիոմեդին,
 +
{{տող|500}}Որը կանգնած խորհում էր նոր քաջություններ սըխրատեսիլ՝
 +
Կառքը բարձված զեն ու զարդով բըռներ քաշեր իր ետևի՞ց,
 +
Թե՞ բարձրացներ հուժկու ձեռքով ու վեր բռնած՝ տաներ այդպես,
 +
Եվ կամ ուրիշ թըրակացոց գետներ այդտեղ դիաթավալ:
 +
Մինչ մըտասույզ ծըփում էր քաջ Դիոմեդեսն այս խոհերով՝
 +
Մոտենալով նըրան ծավի Աթենասը այսպես ասաց.
 +
«Վերադարձիր դեպ նավախումբ, որդիդ վեհանձըն Տիդեսի,
 +
Եթե այնտեղ հալածական վերադառնալ չես կամենում,
 +
Զի կարող է մի աստված էլ տըրոյացոց արթնացընել»։
 +
Այսպես ասաց, և Տիդյանը աստվածուհու ձայնին ի լուր՝
 +
{{տող|510}}Նըժույգների վըրա ցատկեց, խըթեց Ոդիսն իր աղեղով,
 +
Ու ճեպընթաց թըռան դեպի նավատորմիղն աքայեցոց:
 +
 +
Բայց Ապոլլոնն արծաթաղեղ զուր չէր նըստել դիտանոցում,
 +
Նա նըկատեց Սթենասին Դիոմեդես Տիդյանի հետ,
 +
Հույժ զայրացած մըտավ իսկոյն տըրոյացոց բանակը մեծ
 +
Եվ արթնացրեց թըրակացոց խորհըրդական Հիպպոկոնին՝
 +
Հռեսոսի հոր եղբոր որդուն, որ քընից վեր թըռչելով,
 +
Երբ որ տեսավ դաշտն ամայի, որտեղ ձիերն էին կանգնած,
 +
Եվ քաջերին դիաթավալ՝ արյան ահեղ ճապաղիքում՝
 +
Խոր հառաչեց ու ձայն տրվեց իր ընկերոջն անմիջապես:
 +
{{տող|520}}Փըրթավ աղմուկ և աղաղակ ու սոսկալի իրարանցում,
 +
Երբ խուժեցին միահամուռ տըրոյացիք խառնիճաղանջ
 +
Ականատես՝ գործած ահեղ ոճիրներին այն երկուսի,
 +
Որոնք արդեն ձիավորված դեպի նավերն էին թրռչում։
 +
 +
Եվ երբ նըրանք հասան այնտեղ, ուր Դոլոնին ըսպանեցին,
 +
Ոդիսն այնտեղ նըժույգների սանձը քաշեց, ու կանգ առան։
 +
Տիդյանն իսկույն ցած ցատկելով առավ կապուտն արյունազանգ
 +
Ու հանձնելով Ոդիսևսին՝ հեծավ իր ձին ու սըլացան
 +
Դես խորագոգ նավերը սև, շուտ հասնելու տենչով վառված։
 +
 +
Նեստորը նախ լըսեց դոփյունն ու մեծաձայն բացագանչեց.
 +
{{տող|530}}«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
 +
Սըխալվո՞ւմ եմ արդյոք, թե ոչ, սակայն սիրտս է հորդորում ինձ,
 +
Նըժույգների դոփյուններով ականջները թընդում են իմ:
 +
Ա՜յ թե հանկարծ Ոդիսևսը և Տիդյանը քաջակորով
 +
Աստ քըշեին տըրոյացոց նըժույգները սալասըմբակ.
 +
Բայց դողում է սիրտը սաստիկ, թե մի գուցե տըրոյացոց
 +
Խաժամուժից խոշտանգահար լինեն խիզախ քաջերը մեր»։
 +
 +
Նա իր խոսքը չէր վերջացրել, երբ որ նըրանք ժամանեցին
 +
Յուրայիններն իրար անցած, ուրախությամբ անպատմելի
 +
Ողջունեցին աջ ձեռքերով ու խոսքերով քաղցր ու ջերմին:
 +
{{տող|540}}Եվ առաջին հարցը նրանց ուղղեց Նեստոր ասպետը նախ
 +
«Ասա՛, գովված դու Ոդիսևս, աքայեցոց պարծանքդ մեծ,
 +
Երիվարներն ինչպե՞ս առաք, տըրոյացոց մեջ մըվելո՞վ,
 +
Թե՞ շընորհեց ձեզ երջանիկ աստվածներից մեկը դըրանց.
 +
Գեղեցի՜կ են՝ նըման անմահ արեգակի ճաճանչներին։
 +
Տըրոյացոց մեջ եմ ես միշտ, նավերի մոտ քիչ եմ լինում,
 +
Ու չեմ մընում անգործ երբեք, թեպետև ծեր ռազմիկ եմ ես,
 +
Բայց չեմ տեսել այսպիսիներ, ոչ էլ մտքովս եմ անցկացրել,
 +
Թըվում է, թե աստվածներից մեկը դըրանց տրվել է ձեզ,
 +
Սիրում են ձեզ երկուսիդ էլ՝ Արամազդը ամպակուտակ
 +
{{տող|550}}Եվ Աթենասն՝ ասպարակիր Արամազդի դուստրը ծավի»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց Ոդիսևսը մըտահարուստ.
 +
«Ո՛վ դու պարծանք աքայեցոց, ծերունազարդ Նելյան Նեստոր,
 +
Աստվածները եթե ուզեն՝ կարող են մեզ է՛լ ավելի
 +
Լավերը տալ, զի աստվածներն ամենազոր են հանապազ:
 +
Բայց այս ձիերն, ո՛վ ծերունի, նոր են եկել Թրակիայից.
 +
Դըրանց տիրոջն ըսպանեց ինքը Դիոմեդն ահեղագոռ,
 +
Ինչպես նաև գետին փըռեց տասներկու այլ իշխանների,
 +
Եվ լըրտեսին, որին այստեղ նավերի մոտ բըռնեցինք մենք,
 +
Որին Հեկտորն էր ուղարկել և մյուս պետերը տըրոյանց»:
 +
 +
{{տող|560}}Այսպես ասաց և անցկացրեց փոսից չըքնաղ նըժույգներին,
 +
Եվ նըրանց հետ գընում էին մյուս աքայանք ուրախացած։
 +
Իսկ երբ հասան գեղեցկաշուք վըրանը քաջ Դիոմեդի,
 +
Պինդ փոկերով նըժույգներին կապեցին լի մըսուրի մոտ,
 +
Ուր Տիդյանի սըրաթըռիչ երիվարներն էին կանգնած
 +
Եվ մըսուրից ուտում էին քաղցրաճարակ ցորենն առատ:
 +
Իսկ Ոդիսևսը Դոլոնից՝ Եվմեդեսի որդուց խըլած
 +
Կողոպուտներն արյունազանդ՝ նավախելի վըրա դըրեց,
 +
Մինչև որ զոհն Աթենասի պատրաստեին աքայեցիք։
 +
Այնուհետև ծով մըտնելով լավ լողացան ու լըվացին
 +
{{տող|570}}Քըրտինքն իրենց, որ կար նըրանց սըրունքներին, պարանոցին:
 +
Եվ երբ ծովի ջուրը ջընջեց, մաքրեց քըրտինքն իրենց մարմնից,
 +
Ու զովացան զըվարթարար ջըրով նըրանց սիրտն ու հոգին,
 +
Ելան ծովից ու սըրբատաշ կոնքերի մեջ լըվացվեցին
 +
Եվ օծվեցին պարարտ յուղով ու ընթրիքի նըստան ապա,
 +
Անուշ գինով լի բաժակներ նըվիրելով Աթենասին։
 +
</poem>
 +
 +
== Երգ տասնմեկերորդ։ Քաջություն Ագամեմնոնի ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Թողած չըքնաղ իր Տիթոնին՝ Առավոտն էր ելնում մահճից<ref>Տիթոնոսը՝ Լաոմեդեի որդին, այնքան գեղեցիկ էր, որ նրան սիրահարվեց Արշալույսը և առևանգեց:</ref>,
 +
Որ լույս բերի անմահներին և համորեն մահկանացոց,
 +
Երբ Արամազդն աքայեցոց նավատորմը հըղեց ըշտապ
 +
Դըժնյա Ոխին, որն իր ձեռքում նըշանն ուներ պատերազմի:
 +
Ոխը կանգնեց Ոդիսևսի վիթխարամեծ նավի վըրա,
 +
Մեջտեղ դըրված, որպեսզի իր ձայնը հասնի երկու կողմին —
 +
Այաքսի պերճ վըրաններից մինչ խորաններն Աքիլլեսի,
 +
Որոնք իրենց ուժին վըստահ՝ երկու թևերն էին բըռնել:
 +
Կանգնած այնտեղ՝ աստվածուհին գոչեց ուժգին ձայնով ահեղ
 +
{{տող|10}}Եվ զորություն, ուժ ներշընչեց յուրաքանչյուր աքայեցու,
 +
Ու պատերազմը քաղցրացավ նըրանց սըրտին շատ ավելի,
 +
Քան անձկալի դարձը դեպի հայրենի տուն սև նավերով:
 +
 +
Եվ Ատրիդեսը բարձրաձայն հըրաման տըվեց արգիացոց
 +
Զինվորվելու, ինքն էլ հագավ փայլակնացայտ պըղինձն իր շեկ:
 +
Նախ և առաջ սըրունքները պատեց չըքնաղ սըռնապանով,
 +
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
 +
Ապա կըրծքի վըրա հագավ լանջապանակն իր գեղաշուք,
 +
Որը իբրև հյուրույթի ձոն Կիներևսն էր տըվել նըրան,
 +
Երբ համբավի ձայնը հասավ մինչև Կիպրոս, թե աքայանք
 +
{{տող|20}}Նավելու են շուտով դեպի Տրոյա՝ ահեղ պատերազմի,
 +
Ուստի և այն՝ թագավորին ընծայեց նա սիրանըվեր:
 +
Նըրա վըրա կար պողպատի տասը փայլուն ծիր սևաթույր,
 +
Իսկ ոսկեղեն՝ տասներկու ծիր և անագե՝ քըսանի չափ<ref>Այստեղ նկարագրվող սպառազենի պողպատը, պղինձը, անագը, ինչպես ցույց տվեցին պեղումները, հոմերոսյան դարաշրջանում սրտադրվում էին Կիպրոս կղզում:</ref>.
 +
Եվ կապտագույն երեքական վիշապ օձեր երկու կողմից
 +
Ձըգվում էին դեպ պարանոց ծիածանի հար և նըման,
 +
Որ կապում է Զևսն ամպերի վըրա իբրև նըշան մարդկանց։
 +
Ուսնդանութ կախեց սուսերն ոսկիակուռ բևեռներով,
 +
Իսկ պատյանը զուտ արծաթից՝ ոսկի փոկով և ամրապինդ.
 +
Առավ ասպարն հասակաչափ, ճարտարաշեն ու հաստաբեստ,
 +
{{տող|30}}Որն իր վըրա շուրջանակի ուներ պղնձյա տաս շըրջանակ
 +
Եվ անագե քըսան կումբեր, ճերմակավուն, մեջը պողպատ,
 +
Որ պատում էր շուրջանակի դրժնեհայաց Գորգոնը ժանտ,
 +
Շուրջը Խուճապն ու Արհավիրքը միասին տեղավորված:
 +
Բըռնելու տեղն էր արծաթյա, վըրան վիշապ երեքգլխյան,
 +
Գըլուխները նըրա երեք կուռ փաթաթված մեկը-մյուսին:
 +
Գըխին դըրեց սաղավարտը քառախորան և ձիաբաշ.
 +
Որի շըքեղ գարգմանակը ճոճվում էր վերն ահեղորեն:
 +
Առավ ձեռքը երկու նիզակ պըղընձասայր սըլաքներով,
 +
Որոնց շողյունը շանթարձակ մինչև երկինք էր բարձրանում:
 +
{{տող|40}}Եվ ի պատիվ Միկենեի թագավորին՝ վեր-երկընքից
 +
Որոտացին արգո Հերան և Աթենաս աստվածուհին:
 +
 +
Ամեն մի պետ հըրաման էր տալիս իր ժիր կառավարին,
 +
Որ փոսի մոտ դասավորեն երիվարներն իրենց կարգով.
 +
Իսկ մյուս կողմից հորդան տըվին հետևակներն ըսպառազեն:
 +
Եվ հազիվ թե Այգը ծագած՝ փըրթավ աղմուկ մի ահավոր,
 +
Հետևակ գունդը գըրոհեց՝ փոսի առաջ դասավորված,
 +
Եվ նըրանցից փոքր-ինչ հետո ձիավորներն առաջ անցան,
 +
Որոնց շարքում առաջ բերեց Զևսը աղմուկ մի դըժընդակ
 +
Եվ արնագույն մի ցող շաղեց լայն երկընքի բարձրությունից
 +
{{տող|50}}Այդ օր նա շա՜տ կառափներ էր թափելու ժանտ դըժոխքն ի վար:
 +
 +
Տըրոյացիք նըմանապես՝ դարևանդի վըրա, դաշտում
 +
Շարվում էին Հեկտորի շուրջ և անըստգյուտ Պուլիդամի,
 +
Եվ Էնիասի, որին տրոյանք աստըծու պես էին պատվում.
 +
Անտենորի երեք որդոց՝ Պոլիբի և Ագենորի,
 +
Ակամասի՝ դեռ պատանի՝ աստվածային գեղեցկությամբ:
 +
Հեկտորը մեծ նախահարձակ գընդի գըլուխն անցած խըրոխտ
 +
Հուժկու ձեռքին բըռնած ուներ հըսկա ասպար մի բոլորակ՝
 +
Աստղի նըման<ref>''Աստղի նման'' - Նկատի ունի Սիրիուսը . նրա հայտնվելը հորիզոնում (որ 800—900 տարի մ.թ.ա. տեղի էր ունենում ամառվա կեսին) ազդարարում էր տարվա ամենաշոգ շրջանի, նաև՝ երաշտների ու դողէրոցքի սկիզբը:</ref>, որ ամպերից դուրս է գալիս շողշողալով,
 +
Մեկ էլ ապա ծածկըվում է մութ ամպերի ետև նորից։
 +
{{տող|60}}Այսպես ահա, մերթ առաջին ու մերթ վերջին շարքերի մեջ
 +
Հըրամաններ էր տալիս նա՝ հասակն ամբողջ պըղընձավառ,
 +
Փայլակնացայտ՝ վահանադրոշ Արամազդի շանթի նըման։
 +
 +
Ինչպես որ ժիր հընձվորները երկկարգ շարված իրար դիմաց
 +
Հարուստ մարդու արտն են հընձում մեկն այս գըլխից, իսկ մյուսը՝ այն,
 +
Եվ խիտ առ խիտ, իրարու կողք խըրձերն ընկնում են անդադար,
 +
Այսպես տրոյանք և աքայանք հարձակվելով իրար վըրա՝
 +
Փըռվում էին, և փախուստի մասին ոչ ոք չէր մըտածում.
 +
Երկու կողմից կատաղաբար կըռվում էին գայլերի պես,
 +
Եվ նայելով նըրանց վըրա՝ Ոխը ուրախ ծափ էր տալիս։
 +
{{տող|70}}Աստվածներից նա էր միայն կըռվողների բազմության մեջ,
 +
Իսկ մյուս բոլոր աստվածները կըռվից հեռու, անմասնակից
 +
Բազմել էին անփույթ, անհոգ՝ Ոլիմպոսի վեհ բարձունքում,
 +
Ուր ամեն ոք իր հարկն ուներ գեղեցկակերտ և մեծաշուք:
 +
Յուրաքանչյուրն ամպրոպային Արամազդին էր մեղադրում,
 +
Ասելով թե ուզում է նա տըրոյացոց փառք ընձեռել։
 +
Բայց հոգը չէր Արամազդի, աստվածներից առանձնացած
 +
Խայտում էր նա իր մեծ փառքով և ակնապիշ նայում այնտեղ՝
 +
Դեպի քաղաքը տըրոյանց ու նավատորմ աքայեցոց,
 +
Ուր պըղինձն էր փայլատակում, մեռնում էին ու մեռցընում:
 +
 +
{{տող|80}}Դեռևըս վաղ առավոտից մինչև կեսօր աստվածային
 +
Թըռչում էին նետերն անդուլ, ու երկուստեք ընկնում էին:
 +
Իսկ երբ ճաշիկն իր պատրաստեց անտառաբլուր պուրակներում
 +
Փայտահատը, որի ձեռքերն փայտ կոտրելով դադարեցին
 +
Ու ձանձրացավ հոգին նըրա, և ուտելու կարիք ըզգաց, —
 +
Այն ժամանակ աքայեցիք խրախուսելով մեկ-մյուսին՝
 +
Խորտակեցին արիաբար տըրոյացոց գընդերը գոռ:
 +
Առաջինը առաջ անցավ Ագամեմնոն արանց արքան
 +
Եվ ըսպանեց ժողովըրդոց հովիվ արի Բիենորին,
 +
Ապա նըրա կառավարին՝ Ոյիլևսին ըսպանեց նա,
 +
{{տող|90}}Երբ իր կառքից ցած ցատկելով ընդդիմացավ Ատրիդեսին։
 +
Ատրիդեսը խոյանալով՝ շեշտ ճակատին զարկեց նըրա,
 +
Սաղավարտի պղնձյա պսակն արգելք չեղավ սուր սըլաքին,
 +
Որը ծակեց, անցավ թափով, խորը խըրվեց ոսկորի մեջ,
 +
Իրար խառնեց ուղեղը ողջ ու մոլուցքը մարեց նըրա:
 +
Եվ թողնելով նըրանց այնտեղ, գետնատարած, մերկ կըրծքերով,
 +
Որոնց շըքեղ զենքերն արդեն կողոպտել էր, Ատրիդ արքան
 +
Առաջ անցավ ըսպանելու Անտիփոսին և Իսոսին՝
 +
Պրիամոսի որդիներին - մեկն հարճորդի, մյուսն հարազատ, -
 +
Երկուսն էլ նույն կառքի վըրա, և կառավարն էր հարճորդին,
 +
{{տող|100}}Իսկ Անտիփոսն ըսպառազեն մարտընչում էր կողքը նըստած։
 +
Մի ժամանակ նըրանց բըռնեց արագոտըն Աքիլլը քաջ
 +
Իդա լեռան ըստորոտում իրենց խաշներն արածելիս,
 +
Կապեց դալար ճիպոտներով ու փըրկանքով ազատ թողեց։
 +
Իսկ այժմ Ատրիդ Ագամեմնոն իշխանապետն իր նիզակով
 +
Ծակեց մեկի` Իսոսի կուրծքն ըստինքներից փոքր-ինչ վերև,
 +
Եվ Անտիփին սուսերահար կառքից իսկույն ցած գըլորեց:
 +
Եվ երբ գընաց կողոպտելու զենքերն երկու եղբայրների՝
 +
Նո՛ր ճանաչեց, քանզի նըրանց տեսել էր նա նավերի մոտ,
 +
Երբ Իդայից Աքիլլեսը նըրանց կապած գերի բերեց։
 +
{{տող|110}}Ինչպես առյուծն արագավազ եղնիկի որջը հասնելով
 +
Գազանային ժանիքներով հոշոտում է խեղճ ձագերին,
 +
Ու պատռելով կուրծքը նրանց գողտրիկ հոգին դուրս է կորզում,
 +
Ու թեպետև մոտ է մայրը, բայց չի կարող օգնել նըրանց,
 +
Որովհետև ինքը նույնպես սարսափի մեջ է սոսկալի
 +
Ու փախչում է մացառապատ ու ծառախիտ պուրակներով
 +
Տառապալից ու քըրտնաթոր՝ գազանային հարձակումից, —
 +
Այդպես ոչ մի տրրոյացի չըհանդըգնեց գալ օգնության
 +
Աքայեցոց զարհուրելի զորությունից սարսափահար։
 +
Հիպպոլոքին ու Պիսանդրին՝ որդիներին Անտիմաքի,
 +
{{տող|120}}Որ Պարիսից անբավ պարգև ու ոսկիներ ընդունելով,
 +
Դեմ էր չըքնաղ Հեղինեին տալու խարտյաշ Մենելավին, -
 +
Ագամեմնոն արքան նըրանց երկուսին էլ մեկտեղ բըռնեց,
 +
Որոնք նույն կառքն էին նստած և միասին էին վարում:
 +
Շըփոթվեցին, և ձիերի սանձերն ընկան նըրանց ձեռքից,
 +
Իսկ Ատրիդեսն առյուծաբար նետվեց ուղիղ նրանց վըրա,
 +
Որոնք կառքում ծունկի եկած խընդրում էին աղերսագին.
 +
«Մեզ խընայիր, Ագամեմնոն, և առ փըրկանք արժանավոր,
 +
Անտիմաքի ապարանքում կան կարասիք բազմապիսի,
 +
Պըղինձ, ոսկի և այլ գանձեր ու բազմարվեստ երկաթեղեն,
 +
{{տող|130}}Մեր հայրը քեզ, մե՛ծ թագավոր, կըշընորհի անբավ փըրկանք,
 +
Եթե լըսի, որ ողջ ենք մենք աքայեցոց նավատորմում»։
 +
Խընդրում էին նըրանք այսպես պաղատելով թագավորին,
 +
Բայց նըրանից չըլըսեցին քաղցրաբարո մի պատասխան:
 +
«Քանի որ դուք, - ասաց արքան, - որդիներն եք Անտիմաքի,
 +
Որ տըրոյանց ժողովի մեջ հըրամայում էր ըսպանել
 +
Մենելավին՝ դեսպան եկած Ոդիսևսի հետ միասին,
 +
Եվ չըթողնել, որ նա դառն դեպի նավերն աքայական,
 +
Պետք է, որ ձեր մահով հիմա քավեք ձեր հոր ոճիրը դուք»։
 +
 +
Այսպես ասաց նա և կառքից ցած գըլորեց Պիսանդրոսին՝
 +
{{տող|140}}Տեգը կըրծքի մեջ մըխելուվ, և նա մեջքի վըրա ընկավ:
 +
Հիպպոլոքը կառքից ցատկեց, բայց նըրան էլ Ատրիդ արքան
 +
Գետին փըռեց անմիջապես ու տեղնուտեղ հսկա սըրով
 +
Կըտրեց գըլուխն ու իբրև սանդ գըլորեց այն՝ ամբոխի մեջ:
 +
Ապա, նըրանց թողած այնտեղ, դիմեց դեպի գընդերը գոռ,
 +
Իր հետն առած արիասիրտ այլ ամրաբարձ աքայեցոց։
 +
Հետևակներն հետևակաց էին վանում խառնախուճապ,
 +
Եվ հեծյալներն՝ հեծյալներին, բախըվելով անվերջ իրար:
 +
Բարձրանում էր փոշին նըրանց սըմբակներից ամպի նըման.
 +
Ագամեմնոն արանց արքան հետապընդում էր անդադար
 +
{{տող|150}}Եվ կոտորում՝ հորդորելով քաջամարտիկ աքայեցոց:
 +
Ինչպես հանկարծ խիտ անտառում ընկնի հըրդեհ մի վիթխարի,
 +
Եվ հողմն ուժգին տանի նըրա հուր լեզուներն ամենուրեք,
 +
Ու տապալվեն ճըղակոտոր բոցավառված ծառեր հըսկա,
 +
Այսպես փախչող տըրոյացոց գլուխներն էին թափվում գետին
 +
Ագամեմնոն Ատրիդեսի բազկի հուժկու հարվածներից:
 +
Ահիպարան շատ նըժույգներ կառքեր էին քաշում դատարկ՝
 +
Ռազմադաշտում այս ու այնտեղ՝ աղմըկալից դըղըրդյունով,
 +
Զըրկված իրենց վարողներից, որ դիտապաստ ընկել էին
 +
Շատ ավելի սիրելի սև ուրուրներին, քան թե կանանց։
 +
{{տող|160}}Բայց Արամազդը Հեկտորին հեռու և զերծ էր պահում միշտ
 +
Փըքիններից, մահից, փոշուց, խուռն ամբոխից և արյունից։
 +
Ատրիդն առաջ էր խոյանում հորդորելով աքայեցոց,
 +
Իսկ տըրոյանք դաշտի միջից հըրոսելով դիմում էին
 +
Դեպ վաղեմի դարդանացու Իլիոսի շիրիմը սուրբ,
 +
Մոլաթուզի մեծ ծառի մոտ, որպեսզի շուտ մըտնեն քաղաք:
 +
Ագամեմնոնն ահեղ գոչմամբ հետապընդում էր անդադար
 +
Անպարտելի ձեռքերն իր զույգ ամբողջովին արնաթաթավ:
 +
Տըրոյացիք երբ որ հասան Սկեական դարբասներին,
 +
Կաղնի ծառի մոտ կանգ առան՝ մյուս գընդերին ըսպասելով,
 +
{{տող|170}}Զի կեսը դեռ դաշտում՝ զարհուր փախչում էին խուճապահար
 +
Երինջների նըման, որոնց հալածում է առյուծն ահեղ,
 +
Փախցընում է բոլորին նա, բայց բըռնելով մեկնումեկին՝
 +
Իր ժանտաժուտ ժանիքներով պարանոցն է կոտրում առաջ,
 +
Ապա լափում ամբողջապես նըրա արյունն ու փորոտին:
 +
Այդպես արքա Ագամեմնոնն էր հալածում տըրոյացոց՝
 +
Ըսպանելով վերջին մարդուն. փախչում էին սարսափահար
 +
Ընկնում կառքից՝ բերանքսիվայր ու շատերը մեջքի վըրա
 +
Ատրիդեսի հըզոր ձեռքից, որ մոլեգնում էր նիզակով։
 +
 +
Բայց երբ արդեն հասնում էր նա պարիսպներին, քաղաքի տակ,
 +
{{տող|180}}Աստվածների ու մարդկանց հայրն այնժամ երկնից ցած իջնելով
 +
Գընաց նըստեց աղբյուրաշատ Իդա լեռան վըրա՝ ահեղ,
 +
Փայլակնացայտ կայծակների ու շանթերի խուրձը ձեռքին
 +
Եվ Իրիսին արագաթև պատգամավոր հըղեց ըշտապ.
 +
«Գընա՛ իսկույն, թեթև Իրիս, ու տար պատգամ քաջ Հեկտորին,
 +
Քանի դեռ նա տեսնում է որ Ագամեմնոն արանց արքան
 +
Առաջամարտ գընդերի մեջ գոռում է մահ տարածելով՝
 +
Թող նըրանից խույս տա ինքը և մյուսներին խըրախուսի
 +
Մարտի մտնել արիաբար արյունարբու թըշնամու դեմ։
 +
Իսկ երբ որ նա խոցված նետով տիգահար կառքը նըստի,
 +
{{տող|190}}Այնժամ կըտամ Պրիամյանին մահացուցիչ ուժ ու կորով,
 +
Որ նա գընա հասնի նավերը ամրաբարձ աքայեցոց,
 +
Մինչև արևն ի մայր մըտնի ու սըրբազան գիշերը գա»:
 +
 +
Այսպես ասաց, ու թեթևոտն Իրիսն անսաց Արամազդին,
 +
Եվ Իդայից ցած իջնելով սուրաց դեպի Իլիոնը սուրբ:
 +
Գըտավ այնտեղ Պրիամոսի դյուցազնական շըքեղ որդուն՝
 +
Արիասիրտ քաջ Հեկտորին իր ամրակուռ կառքի վըրա,
 +
Մոտ գընալով՝ արագաքայլ Իրիսն այսպես ասաց նըրան.
 +
«Պրիամոսի որդիդ, Հեկտոր, հանճարակիցդ Արամազդի,
 +
Աստվածահայրն ինձ ուղարկեց քեզ մոտ որպես պատգամախոս,
 +
{{տող|200}}Ասաց՝ քանի տեսնում ես դու Ագամեմնոն արանց արքան
 +
Նախամարտիկ գընդերի մեջ գոռում է մահ տարածելով,
 +
Խույս տուր նըրան հանդիպելուց և մյուսներին հորդորիր դու
 +
Մարտի մըտնել արիաբար արյունարբու թըշնամու դեմ:
 +
Իսկ երբ որ նա խոցված նետով կամ տիգահար կառքը նըստի,
 +
Այն ժամանակ պիտի տա քեզ Զևսն ըսպանիչ ուժ ու կորով,
 +
Որ դու գընաս, հասնես նավերը ամրաբարձ աքայեցոց,
 +
Մինչև արևն ի մայր մըտնի, և սըրբազան գիշերը գա»։
 +
 +
Իրիսն այսպես պատգամելով՝ դեպի Ոլիմպ վերադարձավ,
 +
Իսկ Հեկտորը շըքեղ կառքից ցատկեց գետին իր զենքերով
 +
{{տող|210}}Եվ ճոճելով տեգերն իր զույգ վազվզում էր բանակի մեջ
 +
Հորդորելով ամեն մեկին, ու բորբոքեց ահեղ մի մարտ։
 +
Տըրոյացիք ետ դառնալով ճակատեցին աքայանց դեմ,
 +
Մյուս կողմից էլ արգիացիք գընդերն իրենց ամրացնելով`
 +
Բորբոքեցին տըրոյանց դեմ մի պատերազմ արյունալից:
 +
Ագամեմնոնն առաջ նետվեց իր գընդերի գըլուխն անցած:
 +
Արդ, ասացեք ինձ, Մուսաներ, բնակիչնե՛րդ Ոլիմպոսի,
 +
Առաջինը ո՞վ դուրս եկավ Ագամեմնոն արքայի դեմ
 +
Տըրոյանց միջից կամ դաշնակից մարտիկներից քաջակորով։ -
 +
Նախ՝ կորովի ու հաղթանդամ Իփիդամասն Անտենորյան,
 +
{{տող|220}}Որ մեծացավ արոտաշատ ու խաշնավետ Թրակիայում,
 +
Իր մանկության տարիներին Կիսեսն եղավ նըրան դայակ
 +
Մորական պապն, որը հայրն էր գեղեցկադեմ Թեանովի:
 +
Իսկ երբ դարձավ նա չափահաս, առավ հասակ վայելչագեղ,
 +
Պահեց նըրան Կիսեսն իր մոտ և աղջիկը տըվեց նըրան։
 +
Նորապըսակ՝ առագաստից թըռավ դեպի Իլիոնը նա<ref>Իփիդամասը, լսելով աքայացիների արշավի մասին Տրոյայի վրա, շտապում է այնտեղ, թեև նորապսակ էր, և հին սովորույթի համաձայն, միառժամանակ պետք է խուսափեր պատերազմների ու արշավանքների մասնակցելուց:</ref>
 +
Ու տանում էր մահիկաձև տասներկու նավ իր ետևից,
 +
Բայց թողնելով Պերկոտեում բոլոր նավերն իր համաչափ՝
 +
Հետիոտըն եկավ հասավ մինչև Իլիոն նըվիրական։
 +
Սա էր ահա, որ առաջինն Ատրիդեսի դեմ դուրս եկավ։
 +
{{տող|230}}Եվ երկուստեք ախոյաններն իրար վըրա երբ խոյացան,
 +
Վըրիպելով՝ Ատրիդեսի աշտեն գընաց ընկավ հեռու,
 +
Իսկ Իփիդամն Ատրիդեսի գոտուն զարկեց, զըրահամերձ,
 +
Եվ իր ծանըր ձեռքի վըրա քաջավըստահ՝ հենվեց տեգին,
 +
Բայց չըճեղքեց նըկարազարդ կամարը, այլ առաջակողմ
 +
Կուռ արծաթին հանդիպելով՝ ծռվեց սըլաքն ինչպես կապար։
 +
Վըրա հասավ այն ժամանակ Ագամեմնոնն առյուծաբար,
 +
Խըլեց աշտեն նըրա ձեռքից և քաշելով սուրն ահագին
 +
Պարանոցը խըրեց նըրա ու տապալեց անշընչացրած։
 +
Այսպես տապաստ ընկած այնտեղ՝ պղնձյա քընով քընեց ընդմիշտ
 +
{{տող|240}}Հեգ պատանին, որ եկել էր քաղաքացոց իր օգնության՝
 +
Իր հարազատ հարսից հեռու և տակավին չըվայելած
 +
Շընորհները, որոնց համար տըվել էր նա շատ պարգևներ։
 +
Տըվել էր նախ հարյուր արջառ, խոստացել էր տալ և հետո
 +
Հազար ոչխար և հազար այծ, զի նա հոտեր ուներ անթիվ։
 +
Եվ արդ, նըրան կողոպտելով Ագամեմնոն Ատրիդ արքան
 +
Առավ, նըրա չըքնաղ զենքերն ու գընաց դեպ աքայեցիք:
 +
Այդ որ տեսավ Կոոնը քաջ՝ Անտենորի ավագ որդին,
 +
Հըռչակավոր պատերազմող՝ սաստիկ մի սուգ աչքերն առավ
 +
Հարազատի անկման վըրա, տեգը ձեռքին, գաղտագողի
 +
{{տող|250}}Գընաց կանգնեց Ագամեմնոն դյուցազունի ետևը նա
 +
Եվ արմունկից ներքև զարկեց նըրա բազկի ճիշտ մեջտեղին։
 +
Փայլուն սըլաքն անցավ թափով ու դուրս եկավ մյուս կողմից:
 +
Սոսկումն առավ արանց արքա Ագամեմնոն Ատրիդեսին,
 +
Բայց ձեռընթափ չեղավ մարտից և գուպարից չըհեռացավ,
 +
Այլ հողմասուն իր նիզակով Կոոնի վըրա խոյացավ նա,
 +
Որն համահայր իրեն եղբոր՝ Իփիդամի ոտքից բըռնած
 +
Քարշ էր տալիս և քաջերին բարձըր ձայնով կանչում իր մոտ։
 +
Մինչ նա այդպես դեպի ամբոխն էր քարշ տալիս իր եղբոր դին,
 +
Զարկեց տեգով Ատրիդ արքան վահանի կուռ կումբի տակից
 +
{{տող|260}}Եվ գըլուխը նըրա կըտրեց Իփիդամի մարմնի վըրա։
 +
Այսպես, որդիք Անտենորի Ատրիդեսի ձեռքով՝ իրենց
 +
Ճակատագիրը լըրացրած` ըշտապեցին դեպի դըժոխք։
 +
Իսկ Ատրիդեսն հըսկա սըրով, մեծ քարերով և նիզակով՝
 +
Դեպի ուրիշ-ուրիշ քաջեր էր խոյանում առյուծաբար
 +
Քանի դեռ տաք նըրա վերքից թուխ արյունն էր հոսում առատ,
 +
Իսկ երբ արդեն վերքը սառեց ու կանգ առավ արյունը տաք,
 +
Ատրեոսի որդու սիրտը կըսկըծաց սուր ցավով սաստիկ,
 +
Ինչպես երբ ժանտ նետը սուրսայր՝ ծընընդկանի ծոցն է խըրվում
 +
Իլիթների ձեռքով նետված՝ Հերայի այն աղջիկներից,
 +
{{տող|270}}Որոնց ձեռքումն են երկունքներն, — այդպես կըսկիծն առավ նըրան,
 +
Ու նետվելով կառքը իսկույն, հըրամայեց կառավարին
 +
Քըշել դեպի նավերն ուղիղ, զի հաղթել էր ցավը նըրան։
 +
Հեռանալիս նա բարձրագոչ աղաղակեց աքայեցոց.
 +
«Ո՛վ սիրելի առաջնորդներ արգիացոց և իշխաններ,
 +
Հեռու պահեք առայժըմ դուք ահավոր մարտն արյունահեղ
 +
Ծովագընաց մեր նավերից, զի Արամազդն ամենազոր
 +
Ինձ չըթողեց օր ցերեկով կըռիվ մըղել տըրոյանց դեմ»։
 +
 +
Այսպես ասաց, ու կառավարն ուղղեց ընթացքն անմիջապես
 +
Դեպի նավերն ու մըտրակեց գեղեցկաբաշ նըժույգներին,
 +
{{տող|280}}Որոնք թըռան հոժարակամ փոշեթաթավ ու քըրտնաթոր,
 +
Դուրս հանելով մարտադաշտից վիրավորված թագավորին։
 +
 +
Հեկտորը, երբ տեսավ մեկնումն Ագամեմնոն Ատրիդեսի,
 +
Խրախույս կարդաց բարձըր ձայնով տըրոյացոց և լիկեանց.
 +
«Տըրոյացի՛ք և դուք, լիկյանք, դարդանյաններ ընթերամարտ,
 +
Արիացե՛ք, սիրելիներս, հիշեցեք ձեր կորովը մեծ,
 +
Ամենաքաջն ահավասիկ թողեց ռազմի դաշտն ու գընաց,
 +
Եվ Արամազդն ինձ փառք տըվեց, առաջ վարեք ձիերը ձեր,
 +
Ուղիղ դեպի դանայեցիք, որ ավելի՛ փառք ըստանանք».
 +
 +
Այսպես ասաց և արծարծեց բոլորի մեջ եռանդ ու թափ:
 +
{{տող|290}}Ինչպես որսորդն է գըրգըռում սըրաժանիք պառականին
 +
Վայրի կինճի կամ առյուծի վըրա՝ նըրան բաց թողնելով,
 +
Այդպես Հեկտորը Պրիամյան՝ զուգակիցը բուռն Արեսի
 +
Գըրգըռում էր արիասիրտ տըրոյացոց աքայանց դեմ,
 +
Եվ ինքն անվախ՝ առաջամարտ կըտրիճների գըլուխն անցած
 +
Գըրոհում էր դեպի գուպար մեծամըռունչ մըրըրկի պես,
 +
Որ վերևից վար խուժելով փոթորկում է ծովը կապույտ։
 +
 +
Իսկ նախ որի՞ն և հետո ո՞ւմ հարվածելով զըրկեց կյանքից
 +
Հեկտորը քաջ, որին Զևսը ընձեռեց փառք և հաղթություն։
 +
Նախ ըսպանեց Ասեոսին, Ավտոնոսին, Ոպիտեսին,
 +
{{տող|300}}Եվ Դոլոփսին Կլիտյան, ապա Ոփելտիոսին, Ագելավին,
 +
Էսիմոսին և Օվրոսին, Հիպպոնոսին քաջամարտիկ՝
 +
Դանայեցոց սալարներին և ամբոխին դարձավ ապա:
 +
Զեփյուռն ինչպես, որ կոծում է և հալածում է Հարավի
 +
Դիզած ամպերն՝ ահեղաշունչ մի մըրըրկով թանձրատարափ,
 +
Ու թավալվում են խուռնընթաց ալիքները լեռնակուտակ,
 +
Եվ ցայտում է փըրփուրը վեր թափառական հովի շընչով,–
 +
Գլուխներն այդպես թափվում էին, որ Հեկտորն էր կըտրում-գըցում:
 +
Այդտեղ սաստիկ կոտորածներ ու կորուստներ կըլինեին,
 +
Աքայեցիք խուճապահար կըփախչեին նավերն իրենց,
 +
{{տող|310}}Եթե Ոդիսը Տիդյանին բողոքելով այսպես չասեր.
 +
«Այս ի՞նչ եմ ես տեսնում, Տիդյան, քաջությունը մեր մոռացա՞նք,
 +
Այստեղ արի, սիրելիդ իմ, քանզի սաստիկ ամոթ է մեզ,
 +
Եթե հանդուգն այդ Հեկտորը տիրանա մեր նավատորմին»:
 +
 +
Եվ պատասխան տալով նըրան՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
 +
« Ես կըկանգնեմ, կըդիմանամ, բայց օգուտը քիչ կըլինի,
 +
Զի Արամազդն ամպրոպահույզ՝ տըրոյացոց է զորավիգ
 +
Եվ հաղթությունն ուզում է տալ նըրանց, քան թե մեզ՝ աքայանց»։
 +
 +
Ասաց, կառքից ցած գըլորեց նա Թիմբրեոս թագավորին,
 +
Հարվածելով ձախ ըստինքից և ըսպանեց նիզակահար
 +
{{տող|320}}Իսկ Ոդիսևսն՝ արբանյակին՝ Մոլիոնին աստվածատիպ։
 +
Եվ թողնելով նըրանց այնտեղ, իրենց արյան ճապաղիքում,
 +
Ամբոխի մեջ մըտան նըրանք, աղմուկ, շըփոթ տարածելով։
 +
Ինչպես երկու վայրագ վարազ, որ զայրացած ետ դառնալով,
 +
Բարակների վըրա ընկած՝ բըզկըտում են բուրդը նըրանց,
 +
Այդպես նըրանք ետ դառնալով ջարդում էին տըրոյացոց,
 +
Եվ Հեկտորից փախչող աքյանք ուրախացած շունչ քաշեցին:
 +
Նըրանք այնտեղ առան մի կառք ու բըռնեցին երկու քաջի -
 +
Պերկոսացի Մերոփսի զույգ որդիներին երիտասարդ,
 +
Որոնց հայրը հըռչակավոր հըմայող էր, բախտագուշակ,
 +
{{տող|330}}Ու չէր թողնում, որ իր որդիք գընան կըռիվ մարդախողող,
 +
Սակայն նըրանք չըլըսեցին, զի օրհասն էր տանում նըրանց։
 +
Դըրանց ահա՛ Տիդյանը քաջ, նիզակավորը անվանի
 +
Գետին զարկեց իր նիզակով ու կողոպտեց զենքերը պերճ,
 +
Իսկ Ոդիսևսը ըսպանեց Հիպպոտամին և Հիպրոքին:
 +
Զևսը, սակայն, որ նայում էր Իդայի վեհ բարձունքներից,
 +
Տարածեց մարտ մի հավասար կըռվող երկու կողմերի մեջ.
 +
Ու կատաղի գոտեմարտում զարկում էին — զարկվում նըրանք։
 +
Դիոմեդեսը ըսպանեց Ագաստրոփոս Պեոնյանին,
 +
Որը փախչել չըկարեցավ, քանզի ձիերն հեռու էին:
 +
{{տող|340}}Օ, կարճամի՛տ, որ մահացու սըխալ գործեց անուղղելի,
 +
Կառավարը կառքը նըրա կանգնեցրել էր հեռու, իսկ նա
 +
Առաջամարտ գընդերի մեջ հետիոտն էր կըռիվ մըղում,
 +
Որ և ընկավ զիստից խոցված՝ տեգով Տիդյան Դիոմեդի:
 +
Այդ տեսնելով՝ Հեկտորն իսկույն վըրա վազեց որոտալով
 +
Տըրոյացոց գընդերն ահեղ տանելով նա իր ետևից:
 +
Նըրան ի տես՝ սոսկաց Տիդյան Դիոմեդեսն ահեղագոռ
 +
Ու բարձրաձայն այսպես, ասաց Ոդիսևսին կանգնածիր մոտ.
 +
«Մեզ երկուսիս վըրա է դա գալիս այդպես խուռն ամբոխով,
 +
Բայց արի մենք կանգնենք ամուր և դեմ դընենք, կոտրենք նըրան»։
 +
 +
{{տող|350}}Այսպես ասաց և ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր՝
 +
Ուղիղ գըլխին նըշան բըռնած ու կորդակի եզրին զարկեց,
 +
Բայց պըղինձը վանեց պըղինձն ու չըհասավ չըքնաղ մորթին,
 +
Զի հարվածին արգելք եղավ եռապատիկ ու բարձրածայր
 +
Սաղավարտը, որը Գուշակ Ապոլլոնն էր տըվել նըրան։
 +
Հեկտորն ընդոստ ցատկեց հեռու, խառնըվելով խուռն ամբոխին,
 +
Եվ ընկնելով ծունկի վըրա՝ հուժկու բազկով հողին հենվեց
 +
Եվ աչքերը ծածկըվեցին խավարախիտ մի գիշերով։
 +
Իսկ երբ գընաց Դիոմեդեսն իր նիզակը վերցընելու,
 +
Որ քաջերի խըմբի միջից թըռած գետինն էր խըրվել խոր,
 +
{{տող|360}}Հեկտորն հանկարծ ոգի առավ և ցատկելով իր կառքը նա
 +
Անհետացավ ամբոխի մեջ և ազատվեց սև օրհասից:
 +
Տեգով նըրա ետևն ընկած՝ այսպես գոռաց Տիդյանը քաջ.
 +
«Նորից դու, շո՛ւն, մահից պըրծար, հասել էր քո չարը արդեն,
 +
Սակայն Գուշակն Ապոլլոնը, որին ուխտ ես անում անշուշտ,
 +
Երբ գալիս ես տեգերի դեմ, փըրկեց նաև քեզ ա՛յս անգամ:
 +
Բայց ես պիտի հոգիդ առնեմ, հանդիպելով քեզ վերջապես,
 +
Աստվածներից մեկն էլ եթե ինձ զորավիգ, պաշտպան լինի:
 +
Հիմա գընամ ուրիշների՛ ըսպանելու, ում հանդիպեմ»։
 +
 +
Այսպես ասաց ու կողոպտեց նիզակավոր Պեոնյանին։
 +
{{տող|370}}Սակայն Պարիսն այրը չըքնաղ ու գեղավարս Հեղինեի
 +
Թաքըվելով վաղընջական դարդանացու՝ ծեր Իլոսի
 +
Գեղակառույց դամբարանի պերճ սյուներից մեկի ետև՝
 +
Լարում էր իր լայնալիճը Դիոմեդես Տիդյանի դեմ։
 +
Եվ այն պահին, երբ Տիդյանը ըզբաղված էր զերծանելով
 +
Ագաստրոփի նըկարազարդ զըրահն կըրծքից և ուսերից,
 +
Ասպարը հաստ ու ծանրաբերձ սաղավարտը՝ Պարիսն ուժգին
 +
Քաշեց լարն իր լայնալիճի, և սըլաքը զուր չըթռավ,
 +
Այլ աջ ոտքի գարշապարը հարվածելով Դիոմեդեսի՝
 +
Անցավ գընաց խըրվեց հողում, Պարիսն այնժամ ծիծաղելով
 +
{{տող|380}}Դարանից դուրս ցատկեց արագ ու բարբառեց խըրոխտապանծ.
 +
«Դու խոցվեցի՜ր, իզուր չանցավ սըլաքըս սուր, բայց երանի՜
 +
Կողերիցըդ ներս խըրեի ու քաղեի քաղցըր հոգիդ,
 +
Այն ժամանակ տըրոյացիք մի փորձանքից կազատվեին,
 +
Որոնք քեզնից վախենում են, ինչպես այծերը՝ առյուծից»։
 +
 +
Դիոմեդեսը համարձակ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Օ՜, դու ըստո՛ր աղեղնավոր, հերապանծ ու կընամոլի,
 +
Եթե բոլոր քո զենքերով դու փորձեիր դեմըս կըռվել,
 +
Չէին օգնի քեզ ոչ աղեղ, ոչ էլ նետերըդ բազմաթիվ,
 +
Եվ այժմ իզուր ես հոխորտում դիպչելով լոկ գարշապարիս:
 +
{{տող|390}}Իմ հոգն էլ չէ, ասես մի կին կամ երեխա զարներ անմիտ,
 +
Քանզի կընատ և ապիկար մարդու փըքինն անզոր է, բութ,
 +
Բայց իմ սըլաքն ուրիշ բան է, նույնիսկ եթե շըփվի թեթև՝
 +
Կըպատճառի մահ անվըրեպ ու տեղնուտեղ կառնի հոգին,
 +
Եվ նըրա կինն իր այտերը կըճանկըռթի ու կարյունի,
 +
Զավակները որբ կըմընան, և ներկելով հողն իր արյամբ՝
 +
Կընեխի՛ նա, և նըրա շուրջ սիրակարոտ կանանց տեղակ
 +
Կըվըխտա տարմը գիշատիչ ագռավների և անգղերի»։
 +
 +
Այսպես ասաց, և Ոդիսևսն ընդհուպ նըրան մոտիկ գալով
 +
Կանգնեց նըրա առաջ և նա Ոդիսևսի ետև չոքած՝
 +
{{տող|400}}Գարշապարից քաշեց հանեց նետը՝ սաստիկ ցավ ըզգալով.
 +
Ապա իր կառքը նըստելով՝ հըրամայեց կառավարին
 +
Քըշել դեպի նավերն արագ, կըսկըծում էր սիրտը ցավից:
 +
 +
Ոդիսևսը այն ժամանակ մենակ մընաց իր նիզակով,
 +
Չըկար ոչ մի աքայեցի, վախը առել էր բոլորին։
 +
Եվ նա խորունկ հառաչելով՝ այսպես ասաց իր սըրտիմեջ.
 +
«Վա՜յ ինձ, վատ է, եթե փախչեմ ես ամբոխից ահաբեկված
 +
Եվ ավելի վատ է, եթե թըշնամու ձեռքն ընկնեմ մենակ.
 +
Մյուս համորեն դանայեցոց Զրվանյան Զևսն ահաբեկեց:
 +
Բայց ինչո՞ւ է սիրտս իրեն հետ այսպես իզուր խորհըրդածում.
 +
{{տող|410}}Լավ գիտեմ ես, որ վատասիրտ, վախկոտն է լոկ փախչում կըռվից,
 +
Իսկ ով քաջ է պատերազմում` նա կըկանգնի ու կըկըռվի,
 +
Եվ կըտոկա արիաբար, կամ կըսպանի, կամ կըսպանվի»:
 +
 +
Եվ մինչ նըրա սիրտը այդպես ծըփում էր այդ մըտքերի մեչ
 +
Վըրա հասան տըրոյացոց ջոկատները ասպարավոր
 +
Եվ Ոդիսին կալմեջ արին, ոճիրն իրենց մեջ ամփոփած<ref>''ոճիրն իրենց մեջ ամփոփած'' - Իմաստն այն է, որ տրոյացիների ջոկատը Ոդիսևսին շրջապատելով, դրանով իսկ դարձավ իր կործանման պատճառը:</ref>։
 +
Ինչպես առույգ երիտասարդ որսորդները բարակներով
 +
Վազեն վայրի կինճի վըրա, որն իր որջից դուրս է եկել,
 +
Սըրելով իր ժանիքները ծընոտների մեջ ծամածուռ,
 +
Եվ մինչ մարդիկ հարձակվում են, նա ատամներն է կըրճըտում,
 +
{{տող|420}}Բայց քաջերը չեն ընկըրկում, որքան էլ որ ահեղ է նա, —
 +
Այդպես նաև տըրոյացիք հարձակվեցին ամեն կողմից
 +
Ոդիսևսի վըրա՝ սիրված Արամազդից ամպակուտակ:
 +
Ոստնեց Ոդիսն ու նախ խոցեց իր նիզակով Դեյպիդեսին,
 +
Որից հետո Եննոմոսին և Թոոնին ըսպանեց նա,
 +
Քերսիդամին զարկեց ապա, երբ սա կառքից ցած էր իջնում,
 +
Որն իր պորտից վիրավորված՝ Ոդիսևսի սուր սըլաքով՝
 +
Փոշիների մեջ գլորվեց, չանգռելով հողն արյունազանգ:
 +
Թողած դըրանց՝ մըկընդահար արավ Քարոփս Հիպպասյանին,
 +
Որ եղբայրն էր քաջ Սովկոսի, աստվածակերպ Սովկոսն իսկույն
 +
{{տող|430}}Հասավ եղբորն իր օգնության և Ոդիսին այսպես ասաց.
 +
«Ո՛վ նենգության ու մարտի մեջ հըռչակավոր դու Ոդիսևս,
 +
Կամ դու պիտի փառավորվես մարտում այսօր, ըսպանելով
 +
Հիպպասյան քաջ եղբայրներիս և կողոպտես զենքերը մեր,
 +
Եվ կամ խոցված իմ նիզակով՝ պիտի փըչես շունչըդ այստեղ»։
 +
 +
Ասաց, զարկեց Ոդիսևսի բոլորածիր կուռ վահանին,
 +
Եվ անցնելով նիզակն հուժկու փայլակնացայտ կուռ ասպարից՝
 +
Խըրվեց թափով Լայերտյանի ամենարվեստ զըրահի մեջ
 +
Ու թույլ քերծեց կողքը, սակայն Աթենասը թույլ չըտրվեց,
 +
Որ սըլաքը խորանալով՝ հասնի նըրա աղիքներին:
 +
{{տող|440}}Եվ հասկացավ Ոդիսևսը, որ սլաքը մահառիթ չէ,
 +
Եվ փոքր-ինչ ետ ընկըրկելով՝ այսպես ասաց նա Սովկոսին.
 +
«Թըշվառական, այժըմ ևեթ գալու է քո օրհասը սև,
 +
Քանզի դու ինձ արգելք եղար տըրոյացոց կոտորելու.
 +
Բայց ասում եմ ահավասիկ, այսօր պիտի դու սատակես,
 +
Հասել է քո օրհասն արդեն, և դու պարտված իմ նիզակով՝
 +
Փառքն ու պարծանքն ինձ պիտի տաս և քո հոգին Սանդարպետին»։
 +
 +
Այսպես ասաց, ու Սովկոսը փախավ թիկունք դարձընելով,
 +
Բայց փախչելիս՝ Ոդիսևսը զարկեց նըրա թիկնամեջքին,
 +
Եվ Սովկոսը մեծ թընդյունով ցած տապալվեց մեջքի վըրա,
 +
{{տող|450}}Եվ Ոդիսևսը դյուցազարմ այսպես խոսեց խըրոխտաբար
 +
«Սովկոս, որդիդ դու Հիպպասի քաջամարտիկ և ձիավարժ,
 +
Հասավ մահվանդ օրհասն ահա ու քեզ բըռնեց, չազատվեցիր։
 +
Վա՜յ թըշվառիդ, ո՛չ հայրըդ հեգ, և ո՛չ էլ մայրըդ մեծարո
 +
Չեն փակի քո՝ մահացյալիդ աչքերը բաց, այլ գիշակեր
 +
Թըռչունները քեզ կըկըտցեն դիակիդ շուրջ թևածելով:
 +
Իսկ եթե ես մեռնեմ փառքով, դյուցազնական աքայեցիք
 +
Ինձ կըպատվեն արժանապես՝ կատարելով շըքեղ թաղում»:
 +
Այս ասելով նա իր մարմնից և կըմբավոր վահանից կուռ՝
 +
Քաշեց հանեց քաջ Սովկոսի իրեն զարկած տեգը սուրսայր,
 +
{{տող|460}}Եվ տաք արյունը դուրս ցայտեց՝ սոսկալի ցավ պատճառելով:
 +
Ոդիսևսից ցայտող արյունն այդ տեսնելով տըրոյացիք
 +
Սըրտապընդված, միահամուռ հարձակվեցին նըրա վըրա,
 +
Իսկ նա ետ-ետ ընթանալով ձայն էր տալիս ընկերներին։
 +
Երեք անգամ գոռաց, կանչեց իր թոքերի ամբողջ ուժով։
 +
Լըսեց ուժգին կանչը նըրա Մենելավոսն արիսական
 +
Եվ Այաքսին, որ իր մոտն էր, դառնալով նա՝ այսպես ասաց,
 +
«Ո՛վ դյուցազարմ Տելամոնյան, Այաքս, իշխանդ ժողովըրդոց,
 +
Քաջախիզախ Ոդիսևսի ձայնն է հընչում իմ չորս բոլոր,
 +
Թըվում է թե գուպարի մեջ մեն ու մենակ բըռնած նըրան՝
 +
{{տող|470}}Նեղն են գըցել տըրոյացիք, եկ օգնության հասնենք շուտով,
 +
Քանզի օգնելն ազնիվ բան է նըրան, ով որ կարիք ունի:
 +
Վախենում եմ, որ միայնակ քաջի գըլխին փորձանք բերեն
 +
Եվ պատճառեն աքայեցոց վիշտ ահագին ու մեծ կորուստ»:
 +
 +
Այս ասելով` առաջ անցավ դյուցազնական Այաքսի հետ.
 +
Գըտան նըրանք Արամազդից սիրված խիզախ Ոդիսևսին
 +
Տըրովցիներից շըրջապատված, հանց եղջերու եղջերագեղ,
 +
Որին զարկեց, վիրավորեց ոմըն որսորդ իր սուր նետով,
 +
Բայց եղջերուն փախավ արագ սըրունքներով և ազատվեց՝
 +
Քանի դեռ իր վերքը տաք էր, և ուժ ուներ իր ոտքերում:
 +
{{տող|480}}Իսկ երբ արդեն նետը սուրսայր ուժասպառ է անում նըրան,
 +
Նըրա վրա են հարձակվում շընագայլերը լեռներում։
 +
Բայց եղջերվի բախտից հանկարծ հայտնըվում է առյուծ մի հաղթ,
 +
Ու փախչում են շընագայլերն ահաբեկված մեծ գազանից,
 +
Որը նըրանց բոլորին էլ կըհոշոտեր պատառ-պատառ, —
 +
Շըրջապատել էին այդպես տըրոյացիք Ոդիսևսին,
 +
Մինչդեռ դյուցազնը նիզակով հեռացնում էր մահն իրենից:
 +
Հասավ Այաքսն այն ժամանակ բըրգանըման ասպար ձեռքին,
 +
Կանգնեց կողքը Ոդիսևսի, և տըրոյանք սարսափահար
 +
Ահագնակերպ նըրա տեսքից՝ ցըրիվ եկան անմիջապես:
 +
{{տող|490}}Իսկ Մենելավն արիսական՝ Ոդիսևսի ձեռքից բըռնած՝
 +
Ամբոխից դուրս հանեց նըրան, և կառքը մոտ բերեց ծառան:
 +
Իսկ Այաքսը տըրոյացոց բազմության մեջ մըխըրճվելով՝
 +
Անշընչացրեց Դորիկլոսին, որ հարճորդին էր Պրիամի,
 +
Ապա զարկեց Պանդոկոսին, Լիսանդրոսին զարկեց հետո,
 +
Իրար ետև ըսպանեց նա Պիրասոսին, Պիլարդեսին:
 +
Ինչպես մի գետ, որ հորդառատ հեղեղվում է լեռներն ի վար
 +
Դեպ դաշտավայր՝ առաջ մըղված Արամազդի տարափներից,
 +
Գըլորվելով տանում իր հետ չոր կաղնիներ ու սոճիներ,
 +
Եվ դեպի ծով ընթանալիս կուտակում է տիղմ իր ճամփին,
 +
{{տող|500}}Ռազմադաշտում այդպես Այաքսն էր փոթորկում ահեղորեն
 +
Մարտիկներին ու ձիերին. բայց Հեկտորը դեռ լուր չուներ,
 +
Սկամանդրոս գետի ափին` գուպարի ձախ թևումն էր նա,
 +
Ուր կատաղի մարտ էր գընում, և կար աղմուկ մի ահավոր
 +
Արիսական Իդոմենի և գերենյան Նեստորի շուրջ։
 +
Հեկտորն այնտեղ սարսափելի կոտորած էր անում ահեղ
 +
Իր նիզակով և իր կառքով, խըլում կյանքեր ծաղկաըթիթ,
 +
Բայց և այնպես ասպարեզը չէին թողնի աքայեցիք,
 +
Եթե Պարիսը՝ վարսագեղ Հեղինեի այրը չընկճեր
 +
Ժողովըրդոց արի իշխան Մաքավոնին քաջամարտիկ՝
 +
{{տող|510}}Աջակողմյան ուսից նըրան խոցելով սուր եռասայրով:
 +
Այդ տեսնելով՝ սարսափեցին աքայեցիք, թե մի գուցե
 +
Կըռիվը իր դեմքը փոխի այդ դյուցազնի ըսպանվելով։
 +
Եվ այս խոսքերն ուղղեց իսկույն Իդոմենեսը Նեստորին,
 +
«Ո՛վ դու Նեստոր Նելիսածին, աքայեցոց պարծանքըդ մեծ,
 +
Շուտ բարձրացիր դու կառքը քո և կողքըդ առ Մաքավոնին,
 +
Եվ թըռցըրու սալասըմբակ նըժույգներըդ դեպի նավեր,
 +
Որովհետև բըժիշկ է նա ու շատերից ավելի թանկ.
 +
Նետեր է նա քաշում-հանում, դընում վերքին ըսպեղանի»։
 +
 +
Այսպես ասաց Իդոմենեսն, ու Նեստորը չընդդիմացավ,
 +
{{տող|520}}Ցատկեց իր կառքն անմիջապես ու կողքն առավ Մաքավոնին,
 +
Որ որդին էր բըժըշկապետ Ասկլեպիոս ըսքանչելու:
 +
Նըժույգները մտրակահար թըռան իսկույն հոժարակամ
 +
Դեպի նավերն, և այդ ճամփան հաճելի էր նըրանց համար:
 +
Կեբրիոնը, որ նըստել էր Հեկտորի հետ նույն կառքի մեջ,
 +
Տըրոյացոց շըփոթությունը տեսնելով՝ այսպես ասաց,
 +
«Մինչ մենք այստեղ, ո՛վ քաջ Հեկտոր, դեգերում ենք դանայանց հետ
 +
Գուպարի այս թևի վըրա, տըրոյացիք այն մյուս թևում
 +
Իրարանցման մեջ են սաստիկ, թե՛ մարդ, թե՛ ձի առհասարակ։
 +
Տելամոնյան Այաքսն է քաջ նըրանց այդպես ալեկոծում.
 +
{{տող|530}}Նըրան ևս լավ ճանաչեցի՝ ուսին դըրած լայն վահանից:
 +
Արի՛, մենք շուտ այնտեղ վարենք կառքը թըռչող մեր ձիերով,
 +
Ուր հետևակն ու այրուձին մըղելով մարտ արյունահեղ՝
 +
Կոտորում են, ջարդում իրար, աղաղակում ահեղաձայն»։
 +
 +
Այսպես ասաց ու մըտրակեց գեղեցկաբաշ նըժույգներին,
 +
Ու մըտրակի ահեղ շաչմամբ երիվարներն ըզգաստացած՝
 +
Կառքը տարան՝ թըռցընելով դեպի կըռվի կըրակը տաք,
 +
Սըմբակների տակ առաթուր կոխոտելով դիակ ու զենք,
 +
Կառքի սըռնին և անիվներն ամբողջ արյան մեջ թաթավուն,
 +
Որոնց վըրա արյան շիթեր էին ցայտում անիվների
 +
{{տող|540}}Շըրջանակից և սըրարշավ նըժույգների սըմբակներից:
 +
Վառվում էր շուտ տեղ հասնելու հուր ցանկությամբ Հեկտորն արի
 +
Եվ ջոկատներ ջախջախելու արյունառուշտ մոլեգնությամբ.
 +
Եվ նա ձըգեց դանայանց մեջ սաստիկ աղմուկ և աղաղակ։
 +
Տեգը ձեռքին ամեհորեն վազում էր նա գընդից ի գունդ
 +
Եվ մոլեգին մարտ էր մըղում սըրով, տեգով և քարերով։
 +
Տելամոնյան Այաքսից էր նա մի-միայն ըզգուշանում,
 +
Զի Արամազդն ամպրոպադեզ բարկանում էր նըրա վըրա,
 +
Երբ իրենից ավելի քաջ դյուցազնի դեմ շահատակեր։
 +
Բայց Արամազդը բարձրագահ երկյուղ գըցեց սիրտն Այաքսի,
 +
{{տող|550}}Որ կանգ առավ ահաբեկված և շուտափույթ ուսն առնելով
 +
Յոթը կաշվյա ասպարը մեծ՝ կըռվի բովից դուրս սըլացավ։
 +
Գընում էր նա դանդաղաքայլ՝ շուտ-շուտ դեպի ետ նայելով
 +
Ամբոխի դեմ ոխերմացած չարախընդիր գազանի պես։
 +
Ինչպես գամփռերն ու հովիվները դաշտային նախրատեղից
 +
Հալածում են սովալըլուկ մի շեկ առյուծ, որին նըրանք,
 +
Ամբողջ գիշերը հըսկելով, չեն թողել որ հափըշտակի
 +
Արջառների ճարպը, մինչ նա հարձակվել է մըսի կարոտ,
 +
Սակայն իզո՜ւր, որովհետև անդուլ տարափը նետերի
 +
Կորովակուռ բազուկներից տեղացել է նըրա վըրա,
 +
{{տող|560}}Եվ հըրավառ հըսկա ջահեր, որոնցից նա, թեև խիզախ՝
 +
Խըրտչում է խիստ, չեն թույլ տըվել նըրան իր քաղցն հագեցնելու,
 +
Եվ առավոտ լուսաբացին հեռացել է տըրտում-տըխուր, —
 +
Այդպես Այաքսն էր հեռանում սըրտակոտոր և ակամա,
 +
Վախենալով աքայեցոց նավատորմի համար սաստիկ:
 +
Ինչպես մի էշ դանդաղաշարժ, որ անխըռով և անտարբեր
 +
Մարմնի վըրա իր կոտրատվող մահակների հարվածներին՝
 +
Արտն է մըտնում և արածում ցորենը դեռ նոր կանաչած,
 +
Ու տըղաներն ավանակին մահակներով ծեծելով պինդ
 +
Հազիվ արտից դուրս են հանում, երբ արդեն կուշտ կերել է նա,—
 +
{{տող|570}}Այդպես տրոյանք ու դաշնակից սատարները հեռվից եկած՝
 +
Մըկունդահար էին անում Տելամոնյան մեծ Այաքսի
 +
Ասպարի կումբն ու հալածում նըրան անդուլ, կըրընկակոխ:
 +
Իսկ Այաքսը մերթ հիշելով քաջությունն իր արիսական՝
 +
Ետ էր դառնում ու դեմ դընում հետապնդող հանդուգներին,
 +
Ապա կըրկին դեպի նավերն էր դիմում նա հըսկայաքայլ,
 +
Արգելելով տըրոյացոց մոտենալու նավատորմին։
 +
Այսպես, երկու բանակների միջև կանգնած կըռվում էր նա,
 +
Եվ կորովի բազուկներից թըռած հուժկու տեգերն հաճախ
 +
Գալիս էին ահեղ թափով ոմանց կումբի մեջ խրվելով
 +
{{տող|580}}Ու շատերն էլ տեղ չըհասած՝ ընկնում էին ճամփի կեսին։
 +
Նըկատելով Եվեմոնի Եվրիպիլոս որդին արի
 +
Մեծ Այաքսին՝ նեղված սաստիկ սըլաքների այդ տարափից՝
 +
Եկավ կանգնեց կողքը նըրա, և նետելով տեգը փայլուն
 +
Զարկեց որդուն Փավսիոսի՝ ազգաց հովիվ Ապիսավին
 +
Եվ խոցելով լյարդից նըրան՝ վազեց զենքերն ավարելու:
 +
Այդ որ տեսավ աստվածատիպ Ալեքսանդրոսն անմիջապես
 +
Լարեց աղեղն իր լայնալիճ Եվրիպիլոս դյուցազնի դեմ
 +
Եվ աջ զիստից խոցեց նըրան, որը ցավով ետ ընկըրկեց
 +
Ընկերները բազմության մեջ՝ ազատվելու համար մահից
 +
{{տող|590}}Եվ մեծագոչ ձայն արձակեց դեպի գըդերն աքայեցոց.
 +
«Ո՛վ սիրելի զորապետներ արգիացոց և իշխաններ,
 +
Վերադարձեք և վանեցեք վատթարագույն ժամն Այաքսից,
 +
Որ տագնապի մեջ է սաստիկ սըլաքների տարափի տակ,
 +
Եվ հույս չունեմ, որ ազատվի այս կըռվի մեջ ահագնագոռ
 +
Պատվա՛ր կանգնեք դյուցազնի շուրջ ու ողջ ուժով դիմադրեցեք»։
 +
 +
Այսպես ասաց վիրավորված Եվրիպիլոսն, ու մոտ եկան
 +
Աքայեցիք վահանները թեքած իրենց ուսի վըրա
 +
Ու վեր ցըցված նիզակներով. Այաքս նարագ ընդառաջեց
 +
Եվ հասնելով ընկերներին՝ դարձավ դեպի տըրոյացիք,
 +
{{տող|600}}Բոցածավալ կըրակի պես սաստիկ կըռիվ բորբոքելով:
 +
 +
Իսկ Նեստորին և նըրա հետ Մաքավոնին մարտադաշտից
 +
Դեպի նավերն էին տանում Նելյան ձիերը քըրտնաթոր:
 +
Տեսավ նըրանց և ճանաչեց գերենյանին Աքիլլը ժիր,
 +
Որ կանգնած էր այդ ժամանակ իր վիթխարի նավի վրա
 +
Եվ կատաղի մարտն էր դիտում խուճապի հետ արտասվալի.
 +
Ու ձայն տըվեց Աքիլլը քաջ իր սիրելի Պատրոկլեսին,
 +
Որ դյուցազնի ձայնն առնելով վըրանից դուրս թըռավ արագ
 +
Արեսի պես, և այդ ըսկիզբն եղավ նըրա դառն աղետի։
 +
Եվ առաջինը Մենիտյան արիորդին ինքը խոսեց.
 +
{{տող|610}}«Ի՞նչ ես ասում, ո՛վ Աքիլլես, ինչո՞ւ դու ինձ ձայն տըվեցիր»
 +
 +
Եվ արագոտն Աքիլլը քաջ պատասխանեց Պատրոկլեսին.
 +
«Ո՛վ իմ սըրտի սիրելագույն դյուցազնըդ դու, քաջ Մենիտյան,
 +
Հիմա արդեն, կարծում եմ ես, որ պիտի գան աքայեցիք
 +
Ու ծընկներիս փարած խընդրեն, որպեսզի ես օգնեմ նըրանց,
 +
Քանզի տագնապն անհընարին պաշարել է նըրանց արդեն։
 +
Գընա իսկույն, սիրելիդ իմ, և հարցըրու դու Նեստորին,
 +
Այն վիրավորն ո՞վ է, որին մարտադաշտից տանում է նա:
 +
Նա ետևից շատ էր նըման Ասկլեպիոսյան Մաքավոնին,
 +
Սակայն դեմքը ես չըտեսա, զի չափազանց արագ անցան
 +
{{տող|620}}Երիվարներն իմ առջևից արագաճեպ մի ճախրանքով»։
 +
 +
Ասաց, Պատրոկլն իր սիրելի ընկերոջը հընազանդեց
 +
Ու վազ տըվեց դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց։
 +
 +
Իսկ երբ նըրանք արագարշավ՝ Նելիսածնի<ref>Նելիսածինը Նեստորն է։</ref> վրանն հասան,
 +
Իջան կառքից անմիջապես դալարավետ գետնի վըրա։
 +
Ու մինչդեռ ծեր Եվրիմեդոնն արձակում էր զամբիկներին՝
 +
Նըրանք կանգնած ծովի ափին, զըվարթաշունչ հովի դիմաց
 +
Ցամաքեցրին քըրտնաթաթավ շապիկները իրենց վըրա,
 +
Ապա վըրան մըտան մեկտեղ ու նըստեցին աթոռներին։
 +
Այն ժամանակ նըրանց համար պատրաստեց քաղցըր օշարակ
 +
{{տող|630}}Եկամեդեն գեղեցկածամ՝ դուստրը մեծանձն Արսինոյի,
 +
Որին, որպես պարգև առած խորհըրդական Նեստորը ծեր
 +
Հետն էր բերել Տենեդոսից, երբ Աքիլլեսն այն ավերեց:
 +
Եկամեդեն նըրանց առաջ դըրեց սեղան մի գեղեցիկ,
 +
Սև ոտքերով ու սըրբատաշ, ու սեղանի վըրա դըրեց
 +
Պըղընձյա մի խան լիքը սոխով, որ ախորժակ է բաց անում.
 +
Դըրեց և մեղըր ծորածո, դըրեց ծաղիկ սուրբ փոխինդի,
 +
Եվ ծերունու՝ տընից բերած բաժակը պերճ ու կըրկնատակ,
 +
Դըրվագազարդ ու ոսկեգամ, որը չորս կանթ ուներ վըրան,
 +
Եվ ամեն մի կանթի վըրա՝ երկուական աղավնիներ։
 +
{{տող|640}}Երբ բաժակն այդ լիքն էր լինում, ուրիշն հազիվ էր վերցընում,
 +
Իսկ ծերունի Նեստորը այն վերցընում էր շատ հեշտությամբ։
 +
Այդ բաժակում աստվածուհու նըմանվող կինն այն գեղածամ
 +
Լըցրեց գինի պըրամընյան<ref>''գինի պրամյան'' — Պրամնա լեռան այգիների խաղողից պատրաստված թունդ կարմիր գինի:</ref>, վըրան քերեց այծի պանիր
 +
Պըղընձեղեն մի քերոցով, և ըսպիտակ ալյուր ցանեց։
 +
Այսպես ահա Եկամեդեն պատրաստելով քաղցր ըմպելին
 +
Տըվեց նըրանց, որ խըմեցին ու հագեցրին պապակն իրենց,
 +
Ապա հանգիստ ըսկըսեցին զըրույց անել իրարու հետ:
 +
 +
Հանկարծ Պատրոկլն աստվածատիպ կանգնեց նըրանց դըռան առաջ,
 +
Որին Նեստորն երբ որ տեսավ, վեր կացավ իր փայլուն գահից,
 +
{{տող|650}}Եվ բըռնելով նըրա ձեռքից՝ հըրավիրեց նըրան նըստել,
 +
Բայց Պատրոկլեսը մերժելով՝ այսպես ասաց ալևորին.
 +
«Նըստելու ժամ չէ ինձ համար, աստվածային ո՛վ ծերունի,
 +
Պատկառելի է, մեծարո, նա՛, որ հըղեց ինձ հարցընել,
 +
Թե ո՞վ էր այն վիրավորը, որին բերում էիր կառքով.
 +
Սակայն արդեն ճանաչում եմ Մաքավոնին, հովիվ ազգաց:
 +
Պետք է որ շուտ վերադառնամ Աքիլլեսին լուր տանելու.
 +
Ինքըդ գիտես, դյուցազնըդ ծեր, թե ինչպիսի խիստ մարդ է նա,
 +
Անմեղ մարդուն իսկ հեշտությամբ նա հանցավոր դուրս կըբերի»:
 +
 +
Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Պատրոկլեսին.
 +
{{տող|660}}«Այդ ինչպե՞ս է, որ արագոտն Աքիլլեսը աստվածազարմ
 +
Մեղք է գալիս աքայեցոց վիրավորված որդիներին.
 +
Նա չըգիտե, թե բանակին ինչպիսի սուգ է համակել։
 +
Պառկած են արդ վիրավորված պետերն իրենց վըրաններում։ -
 +
Նետահարված է կորովի Դիոմեդես Տիդյանը քաջ,
 +
Տեգով խոցվածեն Ոդիսևսն և Ատրիդես արանց արքան,
 +
Եվրիպիլն էլ նըրանց նըման՝ վիրավորված նետով՝ զիստից,
 +
Սըրան էլ նոր մարտադաշտից դուրս հանեցի նետահարված,
 +
Բայց Աքիլլի հոգն անգամ չէ, նա չի խըղճում դանայեցոց:
 +
Ըսպասում է նա երևի, որ մեր նավերը ծովափին
 +
{{տող|670}}Ի մեծ վընաս արգիացոց՝ վառվե՞ն ոսոխ հըրով անգութ,
 +
Ու կոտորվե՞նք մենք մի առ մի թավալգըլոր իրար վըրա։
 +
Ափսո՜ս, որ էլ նախկին ուժը չի մընացել թևերիս մեջ:
 +
Ո՞ւր էր, եթե մեկը տար ինձ՝ դառնալ այնպես երիտասարդ,
 +
Ինչպես էի, երբ վեճ ծագեց էլիացոց ու մեր միջև,
 +
Էլիացիք բըռնի կերպով ավարեցին եզները մեր:
 +
Ըսպանեցի ես քաջարի Հիպիրոքյան Իտիմոնին.
 +
Իր եզներն էր պաշտպանում նա, երբ իմ ձեռքից ընկավ տապաստ,
 +
Որից հետո ողջ գյուղացիք թողին փախան սարսափահար:
 +
Իսկ մենք դաշտից տուն քըշեցինք արջառների հիսուն նախիր,
 +
{{տող|680}}Եվ նույնքան էլ ոչխարի հոտ, և խոզերի երամակներ,
 +
Եվ այծերի նույնքան հորան, հարյուր հիսուն աշխետ զամբիկ,
 +
Որոնց շատի ըստինքներից ժիր մըտրուկներ կային կախված:
 +
Եվ այս բոլորը գիշերով քըշեցինք մենք դեպի քաղաք՝
 +
Նելյան Պիլոս, և ծերունի Նելևսը շա՜տ ուրախացավ,
 +
Զի պատանի ասպատակիս բավական մեծ բաժին ընկավ։
 +
Նոր էր բացվում լույսը, երբ ժիր մունետիկներն ամենուրեք
 +
Ձայնում էին էլիսներից տուժվածներին հավաքվելու։
 +
Պելիացոց իշխանները բաժանեցին ավարն ամբողջ,
 +
Որովհետև էլիացիք մեզ շատերիս պարտք ունեին,
 +
{{տող|690}}Սակավաթիվ լինելով մենք, նըրանք մեզ շատ էին նեղում։
 +
Դեռ առաջին տարիներին Հերակլեսը եկավ հըզոր
 +
Ու շատ տանջեց, չարչարեց մեզ<ref>''Հերակլեսը... չարչարեց մեզ'' - Հերակլեսը, համաձայն առասպելի, մաքրեց Ավգիոսի ախոռները, բայց խոստացված պարգևը չստացավ, այդ պատճառով պատերազմեց Ավգիոսի և նրա դաշնակիցների, այդ թվում նաև Նելևսի դեմ, որի բոլոր որդիներին սպանեց, բացի Նեստորից։</ref>, շատ քաջերի կոտորեց նա:
 +
Մենք տասներկու եղբայր էինք, որդիներըս ծեր Նելեսի,
 +
Եվ միայն ես ողջ մընացի, մյուս եղբայրներս կորան բոլոր:
 +
Պըղընձազգեստ եպիացիք այս բաներով գոռոզացած՝
 +
Դաժան էին վարվում մեզ հետ, չարչարելով մեզ շարունակ։
 +
Ծերը ջոկեց շատ արջառներ և այծերի ըստվար մի հոտ՝
 +
Իր ընտրությամբ երեք հարյուր գըլուխ՝ իրենց հովիվներով,
 +
Զի ամենից ավելի շատ նա էր տուժել Էլիսի մեջ.
 +
{{տող|700}}Գուպարահաղթ չորս նըժույգներ իրենց կառքով, որը Նելեսն
 +
Ուղարկել էր կառարշավի՝ եռոտանու համար՝ Էլիս,
 +
Գոռոզ Ավգիաս արանց արքան այդ ամենը գըրավելով՝
 +
Ետ դարձըրեց կառավարին միայն՝ տըրտում ձիանց համար:
 +
Եվ ծերունին, որ չափազանց զայրացած էր այդ վարմունքից,
 +
Ընտրեց, շատը առավ իրեն, մյուսը տըվեց ժողովըրդին,
 +
Որ բաժանեն, և ամեն ոք արդար բաժինն իր ըստանա։
 +
Այսպես ահա մեծաքանակ ավարն էինք մենք բաժանում
 +
Եվ քաղաքում զոհեր էինք մատուցում մեծ աստվածներին,
 +
Երբ երրորդ օրը թըշնամիք վըրա տըվին միահամուռ,
 +
{{տող|710}}Մեծ բազմությամբ և ամեհի, սալասըմբակ նըժույգներով:
 +
Գընդերի մեջ էին երկու Մոլիոնները ըսպառազեն,
 +
Բայց դեռ մանուկ և անհըմուտ քաջահանդուգն արիության։
 +
Ալփիոսի ափից հեռու, բարձրավանդակ բըլրի վըրա
 +
Թրիռես քաղաք մի կա, Պիլոսի ծայրն ավազապատ:
 +
Նըրանք քաղաքն այդ պաշարած՝ ուզում էին քանդել իսպառ,
 +
Բայց երբ դաշտից անցնում էին, Ոլիմպոսից ցած իջնելով
 +
Աթենասը ուշ գիշերով պատգամաբեր եկավ մեզ մոտ,
 +
Որ զենք առնենք անմիջապես. և Պիլոսի մեջ հավաքվեց
 +
Մարտընչելու տենչով վառված հոժարակամ մի բազմություն։
 +
{{տող|720}}Բայց Նելեսը թույլ չէր տալիս, որ ես զինվեմ ռազմի համար,
 +
Որի համար նա ինձանից երիվարները թաքցըրեց,
 +
Կարծելով, որ անփորձ եմ ես պատերազմի գործերի մեջ:
 +
Բայց ես թեպետև հետիոտն, այրուձիում էլ քաջ եղա
 +
Եվ անվանի, զի Աթենասն էր վարում ինձ դեպի գուպար:
 +
Արենեի մոտ կա մի գետ, որ կոչվում է Մինիեյոս,
 +
Կանգնեց այնտեղ, այդ գետի մոտ մեր այրուձին, ըսպասելով
 +
Աստվածային առավոտյան, որ հետևակ գընդերն հասնեն:
 +
Եվ այնտեղից ձիավորներս զըրահավոր և զինավառ
 +
Եկանք հասանք կեսօրի մոտ Ալփիոսի սուրբ ջըրերին
 +
{{տող|730}}Եվ զոհեցինք այնտեղ ըզգոն Արամազդին ընտիր զոհեր:
 +
Ընծայեցինք մեկական ցուլ՝ Պոսեյդոնին և Ալփիոսին,
 +
Եվ մի երինջ նախրի միջից՝ կապուտաչյա Աթենասին:
 +
Ապա բանակը գունդ առ գունդ ընթրելուց ետ, երեկոյան
 +
Ամեն մարտիկ իր զենքերով քընեց Ալփիոս գետի ափին։
 +
Իսկ մեծասիրտ եպիացիք քաղաքի շուրջ բըռնած արդեն
 +
Այրվում էին այն քանդելու, ավերելու տենչով մոլի։
 +
Սակայն հանկարծ տեսան նըրանք իրենց առաջ գործն Արեսի:
 +
Արևը վառ նոր էր սըփռել իր ճաճանչներն երկրի վըրա,
 +
Որ մենք կըռիվն ըսկըսելով՝ ողջ ճակատով գըրոհեցինք,
 +
{{տող|740}}Արամազդին աղաչելով և կապուտաչ Աթենասին:
 +
Երբ իրարու խառնըվեցին պելիացիք ու եպիանք,
 +
Ըսպանեցի ես մի քաջի, նըրա ձիերն ավարելով.
 +
Ավգիասի փեսան էր նա՝ Մուլիոսը քաջամարտիկ,
 +
Որի կինն էր՝ դուստրը նըրա խարտիշագեղ Ագամեդեն,
 +
Որ ծանոթ էր երկրի սընած բուժիչ բոլոր բույսերի հետ:
 +
Զարկի նըրան իմ նիզակով, և նա ընկավ փոշեթավալ,
 +
Իսկ ես նըրա կառքը նըստած՝ մըտա գընդերն առաջամարտ:
 +
Մեծահոգի եպիացիք ամեն մեկը մի կողմ փախան,
 +
Երբ որ տեսան Մուլիոսի ընկնելը իմ պղնձյա տեգից,
 +
{{տող|750}}Զի նա պետն էր այրուձիի և անվեհեր պատերազմող։
 +
Ես քաջաբար նըրանց վըրա խոյացա սև մըրըրկի պես,
 +
Առա հիսուն կառք նըրանցից, ամեն մեկում երկու հոգի,
 +
Որոնք տեգովն իմ ըսպանված՝ ծամեցին հողն ակռաներով։
 +
Կըսպանեի ես Ակտորի երկու որդոց՝ Մուլիոններին,
 +
Թե չազատեր նըրանց ահեղ պատերազմի մեջ մեռնելուց
 +
Երկրասասանն ամենիշխան՝ նըրանց թանձըր մեգով պատած:
 +
Արամազդը պելիացոց պարգևեց մեծ մի հաղթություն,
 +
Քըշում էինք ծայրածավալ դաշտի միջով հալածական,
 +
Կոտորելով նըրանց անվերջ և զենքերը կողոպտելով,
 +
{{տող|760}}Մինչև հասանք մենք ձիակոխ՝ Բուպրասիոնը ցորենավետ,
 +
Վեմն Ոլենյան և Ալիսյան կոչվող բըլուրը բարձրավանդ։
 +
Այնտեղից էր, որ Աթենասն ետ դարձըրեց գընդերը մեր:
 +
Այնտեղ էլ ես ըսպանելով մեկին՝ թողի. և աքայանք
 +
Արագաթռիչ ձիերն իրենց ետ վարելով դեպի Պիլոս,
 +
Աստվածներից՝ Արամազդին, և մարդկանց մեջ ինձ՝ Նեստորիս
 +
Շընորհակալ էին լինում: Այսպես էի մի ժամանակ։
 +
Իսկ Աքիլլեսն իր ուժն անբավ պահում է լոկ իրեն համար.
 +
Պիտի զըղջա շատ ուշ, գիտեմ, երբ ջընջըվի զորքը բոլոր:
 +
Սիրելիդ իմ, Մենիդիոսը արդարև ճիշտ էր պատվիրում,
 +
{{տող|770}}Այն օր, երբ նա քեզ Փթիայից Ագամեմնին էր ուղարկում,
 +
Եվ մենք այնտեղ, ներսումն էինք, ես և դյուցազն Ոդիսևսը,
 +
Ու բոլորը լըսում էինք, ինչ որ նա քեզ պատվիրում էր:
 +
Եկել էինք մենք Պելևսի վայելչակերտ պալատը պերճ,
 +
Պարարտարոտ Աքայիայում զորաժողով կատարելու.
 +
Այնտեղ էիք այն ժամանակ Մենիտիուսը դյուցազն ու դու,
 +
Ինչպես նաև Աքիլլը ժիր. իսկ ձիավարժ Պելևսը ծեր
 +
Նախագավթի սըրահակում ի պատիվ մեծ Արամազդի
 +
Գեր ազդրեր էր այրում եզան և ոսկեղեն մեծ բաժակով
 +
Հեղում էր սև, ազնիվ գինին ողջակեզի վըրա ի ձոն։
 +
{{տող|780}}Մենք բակ մըտանք այն ժամանակ, երբ միսն էիք պատրաստում դուք,
 +
Իսկ Աքիլլեսը զարմացած վազեց արագ մեզ ընդառաջ
 +
Ու բըռնելով նա մեր ձեռքից՝ տարավ մեզ ներս ու նըստեցրեց,
 +
Եվ հյուրույթի հատուկ կարգով հյուրասիրեց առատորեն։
 +
Իսկ երբ կերանք ու կըշտացանք, այն ժամանակ խոսք առա ես
 +
Եվ հըրավեր կարդացի ձեզ՝ միանալու մեր արշավին։
 +
Դուք այդ սիրով ընդունեցիք և ըստացաք շատ պատվերներ։
 +
Պելևսը ծեր պատվիրում էր զավակին իր՝ Աքիլլեսին
 +
Արի լինել և քաջությամբ գերազանցել ուրիշներին,
 +
Իսկ Ակտորիան Մենիտիոսը քեզ ուղղելով իր խոսքն՝ ասաց.
 +
{{տող|790}}«Որդյակ իմ դու, Աքիլլեսը զարմով քեզնից բարձր է, գիտես,
 +
«Դու տարիքով նըրանից մեծ, իսկ նա ուժով՝ գերիվերո
 +
«Ինքըդ նըրան միշտ խելացի խորհուրդներ տուր և խըրատիր,
 +
«Հըրահանգիր նըրան, և նա սիրով թող քեզ հընազանդի»։
 +
Հայրըդ այդպես պատվիրեց քեզ, բայց դու պատվերն այդ մոռացար.
 +
Հիշեցրու այդ բոլորը դու քաջամարտիկ Աքիլլեսին,
 +
Եվ օգնությամբ աստվածների գուցե նա քո խոսքը լըսի։
 +
Ընկերական խորհուրդը միշտ բարի է հույժ ու պատվական:
 +
Իսկ եթե նա մի որևէ պատգամից է ըզգուշանում,
 +
Եվ կամ նըրան մեծարո մայրն Արամազդից բան է ասել,
 +
{{տող|800}}Գոնե թող նա քե՛զ ուղարկի միրմիդոնաց քաջերի հետ,
 +
Եվ այսպիսով գուցե մի լույս բերես զորքին աքայեցոց:
 +
Նա գեղեցիկ իր զենքերը թող որ տաքեզ, որ տըրոյանք
 +
Քեզ նըրա տեղ ընդունելով հեռու քաշվեն ռազմադաշտից,
 +
Եվ արիսյան աքայեցիք պատերազմից սաստիկ հոգնած՝
 +
Ոգի առնեն ու շունչ քաշեն գեթ կարճատև ժամանակով։
 +
Դուք հանգիստ եք և հեշտությամբ կըկարենաք մեր նավերից
 +
Քըշել՝ կըռվից հոգնած արդեն տըրոյացոց դեպի քաղաք»:
 +
 +
Այսպես ասաց և կըրծքի տակ սիրտը շարժեց Պատրոկլեսի,
 +
Որ ըշտապեց դեպի նավերն էակիդյան Աքիլլեսի։
 +
{{տող|810}}Եվ վազ տալով ճանապարհին, Պատրոկլեսը երբ որ հասավ
 +
Ոդիսևսի լաստափայտին, ուր կար ատյան–հըրապարակ,
 +
Եվ ուր կանգնած էին նաև բագինները աստվածների, —
 +
Այնտեղ նըրա առաջն ելավ Եվեմոնի արի որդին՝
 +
Եվրիպիլոսը վիրավոր, որ ազդրից էր վիրավորված:
 +
Կաղում էր նա և քըրտինք էր հոսում գըլխից և ուսերից,
 +
Եվ նըրա խոր վերքից դեռ տաք՝ խոխոջում էր արյունը թուխ,
 +
Սակայն ուշքը վըրան էր դեռ. Մենիտյանը նըրան ի տես՝
 +
Հուզվեց սաստիկ և հեծելով` այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«0՜, դուք դըժբախտ զորավարներ և իշխաններ դանայեցոց,
 +
{{տող|820}}Այսպե՞ս ուրեմն, ձեր հայրենի երկրից հեռու, Տըրոյայում
 +
Ձեր ըսպիտակ ճարպով պիտի հագեցնեիք դուք շըներին։
 +
Բայց դու արի ա՛յս ասա ինձ, դյուցասընունդ Եվրիպիլոս,
 +
Արդյոք ահեղ այդ Հեկտորին պիտի տոկա՞ն աքայեցիք,
 +
Թե՞ ի մըտո պիտի ջընջվեն նըրա տեգից հաղթահարված»։
 +
 +
Եվ վիրավոր Եվրիպիլոսն այսպես նըրան պատասխանեց.
 +
«Այլևս ոչինչ չի օգնի մեզ, դյուցազնազարմ ո՛վ Պատրոկլես,
 +
Աքայեցիք բոլոր պիտի ընկնեն իրենց նավերի մոտ,
 +
Որովհետև բոլոր նըրանք, որ ամենից քաջերն էին,
 +
Տըրոյացոց ձեռքից խոցված՝ պառկած են արդ նավերի մեջ,
 +
{{տող|830}}Իսկ տըրոյանց ուժն օրեց-օր ավելանում է շարունակ։
 +
Բայց դու օգնիր ինձ, Պատրոկլես, դեպ իմ նավը տանելով ինձ,
 +
Եվ հեռացրռւ նետն իմ ազդրից, ու գոլ ջըրով լըվա մաքուր՝
 +
Վերքից հոսող արյունը թուխ և դիր վըրան ըսպեղանի,
 +
Որ, ասում են՝ Աքիլլն է քեզ սովորեցրել, իսկ նըրան էլ՝
 +
Քիրոնը, որ հուշկապարկաց մեջ ամենեն արդար մարդն է։
 +
Մեր երկու մեծ բըժիշկներից՝ Մաքավոնը վըրանի մեջ
 +
Պառկած է արդ, ինքն էլ կարոտ քաջահըմուտ մի բըժըշկի,
 +
Իսկ Պոդալիրն<ref>Պոդալիրը Մաքավոնի եղբայրն է, որդին Ասկլեպիոսի, որը համարվում էր բժըշկության աստվածը։</ref> այնտեղ, դաշտում մարտընչում է տըրոյանց դեմ»։
 +
Մենիտյանը քաջակորով նըրան այսպես պատասխանեց.
 +
{{տող|840}}«Ի՞նչ կըլինի այս բոլորի վերջը, և ի՞նչ պիտի անենք,
 +
Ասա դու ինձ, Եվրիպիլոս, դյուցազնըդ քաջ, սիրելիդ իմ:
 +
Ես ինքս հիմա Աքիլլեսի մոտեմ գընում ասելու այն,
 +
Ինչ պատվիրեց Աքայեցոց խընամակալ Նեստորը ծեր,
 +
Բայց և այնպես քո ցավի մեջ քեզ չեմ թողնի անօգնական»:
 +
 +
Այսպես ասացև գըրկելով տարավ վըրանն ազգաց հովվին:
 +
Ծառան իսկույն իր տիրոջ տակ փըռեց մի մեծ արջառենի:
 +
Պատրոկլեսը նըրա վըրա պառկեցնելով վիրավորին,
 +
Կըտրեց սըրով նետը նըրա ազդրում մըտած ու գոլ ջըրով
 +
Լըվաց վերքի արյունը սև, և շըփելով իր ափի մեջ
 +
{{տող|850}}Ախտաբուժիչ մի դառն արմատ՝ ցանեց նըրա վերքի վըրա,
 +
Որը կըտրեց ցավերն իսկույն, դադարեցրեց հոսումն արյան,
 +
Չորացնելով վերքի բերանն, ու վիրավորն հանգըստացավ։
 +
</poem>
 +
 +
== Երգ տասներկուերորդ։ Մարտ պարիսպների շուրջը ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այսպես, մինչդեռ վըրանի մեջ արի որդին Մենիտիոսի
 +
Դարմանելով բըժըշկում էր նետահարված Եվրիպիլին,
 +
Կըռվում էին միահամուռ աքայեցիք և տըրոյանք։
 +
Չէին օգնում դանայեցոց փոսն ու պարիսպը բարձրադիր,
 +
Որ շինեցին որպես պատվար նավատորմի համար իրենց,
 +
Բայց զոհ չարին աստվածներին, որ պաշտպանեն նավերն արագ
 +
Եվ պահպանեն նավերի մեջ եղած պարեն-պաշարն անբավ,
 +
Շինվեց պարիսպն այն ո՛չ կամքով և գիտությամբ աստվածների,
 +
Որի համար էլ կարճատև եղավ նըրա կյանքը այնպես։
 +
{{տող|10}}Քանի ողջ էր Հեկտորը դեռ, և Աքիլլեսն իր քենի մեջ,
 +
Եվ կանգուն էր Պրիամոսի բարեբընակ ոստանը դեռ
 +
Աքայեցոց մեծակառույց պատվարը այդ մընաց կանգուն,
 +
Իսկ երբ մեռան ու գնացին տըրոյացոց քաջերն ամեն,
 +
Աքայեցիք ոմանք ընկան և ոմանք էլ ողջ մնացին,
 +
Եվ տասներորդ տարում ընկավ քաղաքը ծեր Պրիամոսի,
 +
Եվ նավագնաց արգիացիք վերադարձան երկիրն իրենց,—
 +
Պոսեյդոնն ու Ապոլլոնը խորհուրդ արին այն ժամանակ
 +
Քանդել պարիսպն այդ հիմնովին՝ Իդա լեռնից գահավիժող
 +
Բոլոր գետերն ամբողջ թափով բաց թողնելով նըրա վըրա-
 +
{{տող|20}}Հռեսոս, Կարես, Հեպտապորոս, Գրենիկոս և Հռեդիոս,
 +
Էսեպոսն ու Սիմոյիսը, Սկամանդրոսն աստվածային,
 +
Որոնք այնտեղ արջառամորթ շատ ասպարներ ու կորդակներ
 +
Ու կիսաստված դյուցազների զարմեր տիղմի մեջ թաղեցին։
 +
Այդպես, բոլոր այդ գետերի երախը շուռ տրվեց այդ կողմ
 +
Ինքը Գուշակ Ապոլլոնը, և շարունակ ինն օր անվերջ
 +
Նըրանց ջըրերն ահագնագոչ գոռում էին պարըսպի դեմ,
 +
Եվ Արամազդն անվերջորեն անձրևում էր այդ ընթացքում,
 +
Որ ծովասույզ անի իսպառ պարիսպը այդ հիմնահատակ:
 +
Երկրատատան արքան<ref>''Երկրատատան արքան''. — Պոսեյդոնը: Երեքարձենը եռաժանին է, որը, ըստ դիցաբանության, միշտ Պոսեյդոնի ձեռքին էր և որով նա ահասարսուռ փոթորիկներ էր առաջ բերում:</ref> այնտեղ երեքարձեն իր ձեռքն առած
 +
{{տող|30}}Հեղեղին էր տալիս հիմքի բոլոր քարերն ու գերաններն,
 +
Որոնց վըրա աքայեցիք թափել էին մեծ ճիգ ու ջանք։
 +
Հարթեց դարձյալ ու հարդարեց ափունքը հորդ Հելլեսպոնտի
 +
Ու վերըստին ավազի հաստ շերտով ծածկեց ծովեզրը նա
 +
Ու գետերը ետ դարձըրեց, դըրեց նըրանց այն հունի մեջ,
 +
Որով առաջ տանում էին գեղավըտակ ջըրերն իրենց։
 +
 +
Մի օր այդպես պիտ անեին Ապոլլոնն ու Պոսեյդոնը,
 +
Իսկ այդ ժամին փըրթավ հանկարծ աղմուկ ահեղ ու պատերազմ
 +
Պընդակառույց պարըսպի շուրջ. հաստ հեծանները բուրգերի
 +
Թընդում էին ու դըղըրդում ուժգընակի բախումներից:
 +
{{տող|40}}Արգիացիք Արամազդի խարազանից խոշտանգահար
 +
Փախան գումար ու փակվեցին նավերի մեջ՝ ահաբեկված
 +
Խուճապների հընարագետ կորդակաճոճ քաջ Հեկտորից,
 +
Որը դարձյալ, ինչպես առաջ մարտ էր մըղում մըրըրկի պես։
 +
Ինչպես առյուծ մի կամ վարազ հանձնապաստան, ահագնատես
 +
Ընկած խըմբում որսորդների և շըների ոհմակի մեջ,
 +
Որոնք շուրջը շըղթա կապած հարձակվում են նըրա վըրա
 +
Ու տեղում են ամեն վայրկյան սըլաքների տեղատարափ,
 +
Բայց քաջալանջ սիրտը նըրա չի դողդողում բոլորովին,
 +
Այլ անհողդողդ արիությամբ մաքառում է բոլորի դեմ,
 +
{{տող|50}}Ճիգ թափելով համառորեն շըրջապատող շըղթան փըշրել,
 +
Եվ որ կողմն էլ դառնում է նա՝ ընկըրկում են տեղի տալով,
 +
Այդպես Հեկտորն էր ամբոխի միջով խիզախ գընում-գալիս,
 +
Հորդորելով ընկերներին գըրոհ տալով անցնել փոսից,
 +
Սակայն ձիերն արագաթռիչ անցնելու սիրտ չէին անում,
 +
Այլ պռունկին կանգնած փոսի՝ խուլ վրնջում էին նրանք
 +
Ու խրտչելով գնում ետ-ետ, զի դժվար էր ցատկել փոսից,
 +
Որովհետև երկու կողմից խորխորատներ ուներ իր շուրջ,
 +
Ու վերևից սուր ցըցերով պատնեշված էր ամուր կերպով,
 +
Որոնք շարել էին խիտ-խիտ իրարու կողք աքայեցիք,
 +
{{տող|60}}Որպես պատվար և ամբարտակ պաշտպանության՝ թըշնամու դեմ:
 +
Գեղեցկանիվ կառքը քաշող ձին դըժվար էր մըտնում այնտեղ,
 +
Հետևակները խորհեցին այդ գործն ա՛յլ կերպ գըլուխ բերել։
 +
Այն ժամանակ Պուլիդամասն ասաց Հեկտոր Պրիամյանին.
 +
«Հեկտո՛ր և դուք տըրոյացոց պետեր բոլոր և իշխաններ,
 +
Հանդըգնություն կըլինի խիստ փոսը անցնել մեր ձիերով,
 +
Այն անցնելը դըժվար է շատ, որովհետև նըրա մեջ կան
 +
Ցըցեր սուր-սուր, իսկ ետևում աքայեցոց պատվարն է պինդ։
 +
Անհընար է, որ այրուձին վար իջնելով պատերազմի,
 +
Քանզի այնտեղ նեղվածք է խիստ և կարող են վերք ըստանալ:
 +
{{տող|70}}Իսկ թե պիտի ահեղամռունչ Արամազդը դավադրելով
 +
Ջընջե իսպառ աքայեցոց և տըրոյանց հաճի օգնել,
 +
Այդ ժամանակ ես կուզեի շուտ կատարվեր կամքը նըրա
 +
Աքայեցիք Արգոսից դուրս ընկնեին աստ անփառունակ։
 +
Բայց եթե ետ դառնան նըրանք և նավերից մեզ հալածեն,
 +
Եվ մենք թափվենք այս փոսը խոր՝ խուճապահար ու խուռնամբոխ,
 +
Այն ժամանակ, ես չեմ կարծում, որ գըտնըվի մեկը մեր մեջ,
 +
Որ սև լուրը Իլիոն տանի, ուր կըխուժեն աքայեցիք:
 +
Բայց դուք հիմա ինձ լըսեցեք և համամիտ եղեք ինձ հետ.
 +
Կառավարները ձիերին այստեղ փոսի մոտ պահեն թող,
 +
{{տող|80}}Իսկ մենք ոտքով ու զինավառ, բոլորըս մեկ մարդու նըման
 +
Քաջ Հեկտորի հետ գըրոհենք, ու նըրանք չեն կանգնի մեր դեմ,
 +
Չեն դիմադրի աքայեցիք, եթե նըրանց ժամն է հասել»։
 +
 +
Այսպես ասաց Պուլիդամասն, և Հեկտորը համաձայնվեց,
 +
Կառքից գետին ցատկեց իսկույն իր զենքերի հետ միասին:
 +
Այդ տեսնելով՝ մյուսներն էլ իջան իրենց նըժույգներից,
 +
Եվ ամեն ոք պատվեր տըվեց կառավարին, որ փոսի մոտ
 +
Դասավորած պահեն ձիերն, ու հընգական գունդ կազմելով
 +
Առաջ անցան ուղիղ շարքով, ամեն մի գունդ իր պետի հետ:
 +
Զորքի մեծ մասը Հեկտորին հետևեց և Պուլիդամին,
 +
{{տող|90}}Որոնք և շատ էին և քաջ, և առավել բոցավառված
 +
Հըսկա պարիսպը քանդելով՝ մարտընչելու նավերի մոտ։
 +
Նըրանց հետ էր Կեբրիոնեսը անվեհեր, զի նըրանից
 +
Նվազ քաջին թողեց Հեկտորն իր ձիերի և կառքի մոտ։
 +
Երկրորդ գընդին Պարիսն էր պետ, Ալկաթոսն ու Ագենորը,
 +
Իսկ երրորդի՝ Հելենոսը և Դեիփոբն աստվածատիպ-
 +
Պրիամոսի զույգ որդիներն, Ասիոսն էլ նըրանց հետ էր՝
 +
Հիրտակյանը, որ Արիսբից, Սելեիսի վըտակներից
 +
Բերում էր շեկ երիվարներ հաղթամարմին ու պըսպըղուն:
 +
Չորրորդ գունդը իր ետևից Էնիասն էր բերում շըքեղ,
 +
{{տող|100}}Անքիսեսի արի որդին` Անտենորի զույգ որդոց հետ-
 +
Արքելոքոսն ու Ակամասն՝ ամեն կըռվի քաջահըմուտ։
 +
Իսկ դաշնակից փաղանգներին Սարպեդոնն էր առաջնորդում,
 +
Իր հետն առած Գըլավկոսին և արիսյան Աստրոպեոսին։
 +
Սըրանք էին ամենեն քաջ համարվածներն Հեկտորի մոտ
 +
Իրենից ետ, զի Հեկտորը քաջագույնն էր քաջերի մեջ:
 +
Այսպես սըրանք խիտ շարքերով և ասպարներն իրարու կից
 +
Գընում էին խիզախաբար ուղիղ դեպի աքայեցիք,
 +
Հուսալով թե նըրանց կողմից դիմադրության չեն հանդիպի
 +
Եվ անարգել կըհարձակվեն սև նավերի վըրա նըրանց:
 +
{{տող|110}}Այդպես բոլոր տըրոյացիք և դաշնակից գընդերն ամեն
 +
Հետևեցին հըռչակավոր Պուլիդամի այդ խորհըրդին,
 +
Իսկ Ասիոսը Հիրտակյան՝ իշխանն ազգաց չըկամեցավ
 +
Թողնել այնտեղ երիվարներն ու կառավար արբանյակին,
 +
Այլ նըրա հետ գընաց կառքով դեպի նավերն արագաթև։
 +
Խելակորո՛ւյս, որովհետև պիտ չազատվեր սև օրհասից
 +
Ու նավերից ետ չըդառնար դեպի Իլիոնը հողմակոծ՝
 +
Իր ձիերով և իր կառքով, որոնցով շատ էր պարծենում:
 +
Չարաբաստիկ ճակատագիրն իր օղակում առավ նըրան՝
 +
Պերճապայծառ Դևկալիոնի՝ Իդոմենի սուր նիզակով։
 +
{{տող|120}}Դիմում էր նա նավատորմի դեպի ձախ կողմը, որտեղից
 +
Դառնում էին աքայեցիք կըռվից կառքով և ձիերով։
 +
Դեպի այդ կողմ քըշեց ուղիղ երիվարներն ու կառքը նա:
 +
Աքայեցիք դուռը ծածկել, նիգը չէին գըցել սակայն,
 +
Այլ հենց այնպես թողել էին, որ եթե մեկը իրենցից
 +
Կըռվից դառնար՝ նավերի մոտ ներս առնեին ու փըրկեին:
 +
Ասիոսն այդ կողմն էր վարում իր նըժույգները եռանդագին,
 +
Գընում էին գոչյուններով յուրայիններն իր ետևից,
 +
Նըրանք այնպես էին կարծում, թե աքայանք առանց կըռվի,
 +
Առանց իրենց դիմադրելու կըթափվեն սև նավերի մեջ:
 +
{{տող|130}}Բայց, անմիտներ, դարբասի մոտ հանդիպեցին երկու քաջի՝
 +
Քաջամարտիկ լապիթեցոց հաղթահասակ որդիներին,
 +
Մեկը որդին Պիրիթոսի՝ Պոլիպետեսը կորովի,
 +
Մյուսը՝ նըման բուռն Արեսի՝ Լեոնդեսը արյունառուշտ,
 +
Որոնք կանգնած էին այնտեղ, պընդակառույց դըռների մոտ,
 +
Ինչպես կաղնիք բարձրասըլաց կատարներով՝ լեռան վըրա
 +
Հողում ամուր խըրած իրենց երկարաձիգ արմատներով
 +
Դիմանում են հողմերին խոլ և անդադրում տեղումներին։-
 +
Այդպես երկուսն էլ անսասան, իրենց ուժի վըրա վըստահ՝
 +
Կանգնած էին ըսպասելով Հիրտակյանի հարձակվելուն։
 +
{{տող|140}}Տըրոյանք Ասիոս թագավորի, Յամենոսի և Որեստի,
 +
Ադամասի և Ասյանի, Ինոմալի, Թոոնի հետ
 +
Դիմում էին գոռգոռոցով դեպի պատնեշը հաստակերտ՝
 +
Իրենց չորցած քեմուխտները տընկած վերև փոշոտ օդում։
 +
Իսկ այն երկուսն, որ ներսն էին, խրախույս էին տալիս խիզախ
 +
Պըլընձազեն աքայեցոց՝ նավատորմը պաշտպանելու:
 +
Իսկ երբ տեսան դեպի պարիսպը արշավող տըրոյացոց
 +
Եվ լըսեցին դանայեցոց գոռում-գոչումն արհավրալից,
 +
Այն ժամանակ դուրս թըռչելով կըռվի մըտան դըռան առջև
 +
Երկու քաջերն այն լայնալանջ՝ վարազների նըման վայրի,
 +
{{տող|150}}Որ լեռներում իրենց վըրա վազող մարդկանց և շըներին
 +
Դեմ են դընում ու խելահեղ, խոտորնակի հարձակվելով
 +
Փետըռտում են մացառ ու թուփ, ու ծառախիտ անտառով մեկ
 +
Տարածվում է կափկափյունը նըրանց կարծըր ժանիքների,
 +
Մինչև որ մեկն իր աշտեով նըրան գետին փըռի անշունչ, —
 +
Այսպես նըրանց կըրծքի վըրա պղինձն էր շաչում ու շառաչում
 +
Նիզակներից ծեծկըվելով. կըռվում էին կատաղորեն
 +
Խըրախուսված իրենց ուժից ու վերևի խուռն ամբոխից,
 +
Որոնք բուրգից քարեր էին տեղում անդուլ և անդադար
 +
Ոգորելով իրենց համար, վըրանների և նավերի։
 +
{{տող|160}}Եվ, ինչպես բուք տեղատարափ, որը մըրրիկն է սաստկաշունչ,
 +
Փոթորկելով մըռայլամած ամպերի խումբը ձյունաբեր
 +
Թափում առատ ու թանձրախիտ՝ արգասավոր դաշտի վըրա, —
 +
Տեղում էին աքայեցոց և տըրոյանց նետերն այդպես,
 +
Ու շուրջ–բոլոր թընդում էին կերկերաձայն՝ սաղավարտներն
 +
Ու վահանները կըմբավոր հաղթ քարերից ծեծկըվելով։
 +
 +
Այնժամ Ասիոսը Հիրտակյան հոգու խորքից հառաչելուվ,
 +
Ծեծեց երկու ազդրերը իր և բարկությամբ այսպես ասաց,
 +
«Հայր Արամազդ, դու էլ ուրեմն եղար խարդախ և խաբեբա,
 +
Մըտածել իսկ չէի կարող, թե դուցազուն աքայեցիք
 +
{{տող|170}}Դեմ կըդընեն մեր զորության և մեր ուժին անպարտելի:
 +
Սակայն, ինչպես բըրետները, կամ մեղուները նըրբամեջ,
 +
Որ շինում են բույնը իրենց ապառաժուտ ճանապարհին,
 +
Ու չեն լըքում խորափոր տունն, այլ կըռվում են համառորեն
 +
Որսորդներին ընդդիմադիր՝ ձագերն իրենց պաշտպանելով, —
 +
Նույն և ըրանք, թեև երկու՝ չեն հեռանում իրենց դըռնից,
 +
Մինչև որ մեր ձեռքով սատկեն և կամ գերի ընկնեն մերոնց»։
 +
 +
Այսպես ասաց, բայց Արամազդն ուշադրություն չըդարձըրեց,
 +
Զի նըրա սիրտն ուզում էր դեռ Հեկտորին տալ փառք ու պատիվ:
 +
 +
Իսկ մյուսներն այլ դըռների առաջ էին կըռիվ մըղում։
 +
{{տող|180}}Դըժվար է ինձ ամեն բանի մասին պատմել աստվածորեն.
 +
Պատնեշի տակ ամեն կողմից բըռընկվեց մարտ մի սոսկալի,
 +
Արգիացիք թեև անհույս, բայց ըստիպված կըռվում էին
 +
Նավատորմին ի փըրկություն, և աստվածները մըռայլված
 +
Տըխրել էին բոլոր, որոնք պաշտպան էին դանայեցոց:
 +
Բայց վառեցին լապիթեցիք այնտեղ կըռիվ մի ահավոր:
 +
Պիրիթոսի շըքեղ որդին՝ Պոլիպետեսն հաստաբազուկ
 +
Զարկեց տեգով Դամասոսի պղընձածընոտ սաղավարտին,
 +
Եվ գըլխանոցը պըղընձյա չըդիմադրեց, սըլաքը սուր
 +
Գանգը փըշրեց և ուղեղը նըրա ամբողջ շինեց շաղախ:
 +
{{տող|190}}Ապա սպանեց նա Պիլոնին, Որմենոսին՝ նըրանից ետ։
 +
Իսկ Լեոնդեսն արիսազարմ՝ Հիպպոմաքին զարկեց տեգով —
 +
Անտիմաքի պարթևորդուն՝ հարվածելով նըրան գոտուց,
 +
Եվ պատյանից սուրը հանած՝ ամբոխի մեջ խոյացավ նա
 +
Ու հարվածեց Անտիփատին, որ պորտն ի վեր ընկավ տապաստ:
 +
Յամենոսին զարկեց ապա, Որեստեսին և Մեոնին,
 +
Որոնց բոլոր իրարու մոտ փըռեց բեղուն գետնի վըրա:
 +
 +
Մինչ կողոպտում էին նըրանք փայլուն զենքերն ընկածների,
 +
Պուլիդամի և Հեկտորի ետևից հոծ մի բազմություն
 +
Երիտասարդ ռազմիկների՝ հոխորտաբար խիզախելով
 +
{{տող|200}}Ձըգտում էին քանդել պատվարն ու տալ կըրակ նավատորմին:
 +
Բայց դեռ տարտամ խորհում էին կանգնած այնտեղ փոսի առաջ,
 +
Հորդորելով իրենք իրենց հանդիպակաց ափն անցնելու,
 +
Երբ մի հըմայք տեսան հանկարծ հիազարհուր և ակնարզիչ։
 +
Սըրաթըռիչ արծիվ էր մի, որ կանգնեցրեց զորքը ձախկողմ
 +
Մագիլներում ուներ մի օձ արյունառուշտ ու վիթխարի,
 +
Որ կըռվում էր դեռ կենդանի, մաքառում էր թըռչունի դեմ,
 +
Զարկեց նըրան սուր խայթոցով ուղիղ կըրծքից, վրզին մոտիկ
 +
Ու շուռ եկավ գալարվելով. սաստիկ ցավից արծիվն իսկույն
 +
Օձն իրենից նետեց հեռու, և նա ընկավ ամբոխի մեջ.
 +
{{տող|210}}Թըռչունը սուր ճիչ արձակեց ու վեր սուրաց հողմի շընչով։
 +
Սարսափեցին տըրոյացիք տեսնելով օձն այդ իրենց մեջ
 +
Գետնին փըռված, — նըշանն ահեղ ասպարակիր Արամազդի:
 +
 +
Պուլիդամասը Հեկտորին մոտենալով՝ ասաց նըրան.
 +
«Հեկտո՛ր, դու ինձ ժողովներում գըրեթե միշտ ես կըշտամբում,
 +
Մերժում ես իմ խորհուրդները՝ անգամ եթե ճիշտը խոսեմ.
 +
Բայց վայել չէ քաղաքացուն, որ կեղծելով՝ ծուռը խոսի
 +
Պատերազմում թե ժողովում միշտ քո ուժը ներբողելով։
 +
Ասում եմ ես նաև հիմա, ինչ որ լավ է իմ կարծիքով։
 +
Պետք չէ, որ մենք կըռիվ գընանք դանայեցոց նավերի դեմ,
 +
{{տող|220}}Որովհետև, կարծում եմ ես, որ վերջն այսպե՛ս պիտի լինի,
 +
Եթե իրոք եկավ հըմայք տըրոյացոց, որոնք ահա՛
 +
Հորդորում են իրենք իրենց հոխորտաբար այն կողմն անցնել:
 +
Ինչպես հըզոր արծիվն այն մեծ, որ կանգնեցրեց զորքը ձախկողմ,
 +
Ճիրանների մեջ կըրելով օձ թունավոր ու վիթխարի,
 +
Որին նա վայր ձըգեց դեռևս անձկալի բույնն իր չըհասած
 +
Եվ սողունին չըկարեցավ տանել նա կեր իր ձագերին,
 +
Այդպես էլ մենք ահեղ ուժով անգամ եթե կարողանանք
 +
Քանդել պատնեշն ու խորտակել դարբասները դանայեցոց,
 +
Եվ տեղի տան աքայեցիք, բայց նույն ճամփով մենք ջախջախված
 +
{{տող|230}}Ետ գանք պիտի՝ շատ տըրովներ թողնելով մեր ճանապարհին,
 +
Որոնց անգութ պըղինձներով պիտի սպանեն աքայեցիք,
 +
Յուրաքանչյուրը նըրանցից կրռվելով իր նավի համար։
 +
Այսպե՛ս պիտի մեկներ հըմայքն այդ՝ մի գուշակ քաջահըմուտ
 +
Եվ ժողովուրդն անտարակույս նըրան հավատ պիտ ընծայեր»:
 +
 +
Սուրսայր տեգերն իր աչքերի զենընկերոջ վըրա հառած՝
 +
Կորդակաճոճ Հեկտորն այնժամ այսպես ասաց խըրոխտաբար.
 +
«Պուլիդամաս, խոսքերըդ ինձ հաճելի չեն ամենևին,
 +
Կարող էիր ավելի լավ և օգտակար մի բան ասել։
 +
Բայց եթե դու սըրտի մըտոք և իսկապես լուրջ ես խոսում,
 +
{{տող|240}}Ապա ուրեմն աստվածները առել են քո խելքը գըլխեդ,
 +
Որ հըրաման ես տալիս ինձ մոռանալ մեծ Արամազդի
 +
Խորհուրդները, որ ակնարկեց և խոստացավ ինձ՝ կատարել:
 +
Իսկ ինքըդ ինձ պատվիրում ես հընազանդվել թըռչուններին,
 +
Որոնց բանի տեղ չեմ դընում, ու փույթն էլ չեն բոլորովին,
 +
Կուզեն՝ թող աջ, դեպ Առավոտ, դեպի արև երթան նըրանք,
 +
Կուզեն՝ դեպի ձախը թևեն<ref>''Կուզեն թող աջ... կուզեն թող ձախ թևեն'' Թռչնագուշակության ժամանակ աջից թևելը համարվում էր բարենպաստ նշան, ձախիցը անբարենպաստ:</ref>, կուզեն՝ դեպի արևամուտ.
 +
Մենք պետք է սոսկ Արամազդի խորհուրդներին հընազանդվենք,
 +
Որ տերն է ողջ մահկանացոց և համորեն անմահների։
 +
Կըռվե՛լ հանուն հայրենիքի, ա՛յս է միակ հըմայքը մեծ.
 +
{{տող|250}}Եվ ինչո՞ւ ես վախենում դու պատերազմից, Պուլիդամաս,
 +
Եթե բոլոր տըրոյացիքս աքայեցոց նավերի մոտ
 +
Ընկնենք մարտում, միևնույն է, դու մեռնելուց մի՛ վախենա,
 +
Զի թըշնամուն հանդիպելու և կըռվելու հոգի չունես.
 +
Իսկ եթե դու դուրս գաս կըռվից, և կամ եթե դասալըքես
 +
Հրապուրելով մեկնումեկին՝ թողնել կըռիվն ու ետ դառնալ,
 +
Այնժամ իսկույն իմ իսկ ձեռքով պիտի ընկնես նիզակահար»:
 +
Այսպես ասաց, առաջ անցավ, տանելով նա իր ետևից
 +
Քաջերի գունդն ըստվարաթիվ ահագնագոչ աղաղակով։
 +
Եվ Արամազդն ամպրոպադեզ Իդայի վես բարձունքն ի վար
 +
{{տող|260}}Խոլ հողմերի ահեղաշունչ մի փոթորիկ հանեց հանկարծ,
 +
Որ քըշում էր փոշին դեպի նավատորմիղն աքայեցոց,
 +
Շըշմեցնելով նըրանց և փառք ընձեռելով քաջ Հեկտորին:
 +
Տըրոյացիք Արամազդի այդ նըշանից խըրախուսված
 +
Եվ քաջությանն իրենց վըստահ՝ ձըգտում էին քանդել պատվարն
 +
Ու պոկելով բուրգի քարերն նետում էին արգիացոց.
 +
Լըծակներով խախտում էին հըսկա վեմերն, որոնք հողում
 +
Դըրել էին աքայեցիք բուրգերին՝ հիմք ու հենարան:
 +
Խարխըլելով հըսկայական հիմնաքարերն այդ բուրգերի,
 +
Հույս ունեին քանդել նըրանք ամուր պատվարն աքայեցոց,
 +
{{տող|270}}Բայց քաջամարտ աքայեցիք չէին թողնում դիրքերն իրենց,
 +
Այլ մարտկոցներն արջառենի ասպարներով ամուր պատած՝
 +
Կըռվում էին հերոսաբար պարըսպամարտ ոսոխի դեմ:
 +
 +
Զույգ Այաքսներն արիասիրտ աշտարակից դեպ աշտարակ
 +
Վազվըզելով հորդոր էին կարդում բոլոր աքայեցոց,
 +
Տալով գովեստ քաջասըրտին և մյուսին կըշտամբելով,
 +
Ով վստաբար ու վեհերոտ՝ թուլացել էր գուպարի մեջ,
 +
«Սիրելինե՛րս, արգիացոց դուք ամենեն քաջագույններ,
 +
Ինչպես և դուք, որ միջակ եք և կամ նըվազ ձեր քաջությամբ,
 +
Զի ամեն մարդ պատերազմում հավասար չէ,— արի՛ եղեք,
 +
{{տող|280}}Ամեն մեկըդ ձեզ ցույց տալու ժամը հասավ ահավասիկ.
 +
Այդ դո՛ւք էլ եք տեսնում արդեն, թող ոչ ոքի մըտքով չանցնի
 +
Փախչել կըռվից՝ ըսպառնական այս աղմուկից ահաբեկված.
 +
Այլ միշտ առա՛ջ, առա՛ջ նետվեք հորդորելով մեկ-մյուսին,
 +
Զի Արամազդը շանթաձիգ, հույս ունեմ որ տա պիտի մեզ
 +
Վանել այս մարտը մեզանից և թըշնամուն քըշել քաղաք»:
 +
 +
Խըրախույսն այս հորդորական բորբոքեց մարտն աքայեցոց։
 +
Ինչպես ձմռան մըռայլ օրով ձյուն է տեղում թանձրատարափ,
 +
Երբ Արամազդն ըզգոնամիտ փըչում է բուքն իր ձյունաբեր,
 +
Ցույց տալով իր սըլաքների տարափն իբրև նըշան մարդկանց.
 +
{{տող|290}}Քընացնելով քամիներին թափում է նա ձյուն անընդհատ,
 +
Մինչև ձյունի թանձըր շերտով ծածկում է ողջ լեռ ու բըլուր,
 +
Անդաստանները ծաղկաբեր, մարդկանց գործերն արգասավոր.
 +
Սըփռում սավանն իր ըսպիտակ՝ նավակայքում ու ծովափին,
 +
Բայց չեն թողնում ալյակները, որ ձյուն նըստի իրենց վըրա,
 +
Մինչ ծածկում է ամենուրեք տեղատարափն Արամազդի, —
 +
Այդպես քարերը շարունակ թըռչում էին երկու կողմից՝
 +
Հարվածելով մեկ տըրոյանց, մեկ՝ քաջազեն աքայեցոց։
 +
Ու պատնեշի վըրա փըրթավ թինդ ու թընդյուն անասելի։
 +
 +
Բայց ոչ բոլոր տըրոյացիք, ոչ էլ Հեկտորն ահեղաշուք
 +
{{տող|300}}Չէին կարող խորտակել նիգն ու պարըսպի դուռը կոտրել,
 +
Եթե ըզգոն Արամազդը չըգըրգըռեր Սարպեդոնին
 +
Աքայանց դեմ, ինչպես առյուծը՝ կորեղջյուր եզների դեմ:
 +
Վահանն իր մեծ, պըղընձափայլ, կըռանակուռ, թիթեղապատ,
 +
Որը ներսից ուներ իր մեջ արջառների հաստ մորթիներ,
 +
Եվ շուրջ բոլոր հավերժական գավազաններ ոսկեքանդակ, —
 +
Վահանն իր այդ առջև բըռնած և ճոճելով զույգ նիզակներ՝
 +
Սարպեդոնը դիմեց առաջ, իբրև առյուծ մի լեռնասուն
 +
Վաղուց ի վեր մըսի կարոտ, մըղված հանդուգն իր բընույթից,
 +
Որ փորձում է ոչխարների փարախից ներս մըտնել բըռնի,
 +
{{տող|310}}Ուր թեպետև տեսնում է նա նիզակավոր հովիվների,
 +
Որոնք հուժկու գամփռերի հետ հըսկում են հոտն ու պահպանում.
 +
Բայց չի ուզում թողնել փարախն ու հեռանալ, այլ ոստնելով
 +
Ճանկում է որսն ու սըլանում, կամ թե վերք է առնում հանկարծ
 +
Հետապընդող կըտրիճներից մեկի ձեռքով մըկընդահար,—
 +
Այսպես ոգին աստվածային Սարպեդոնի՝ մըղեց նըրան
 +
Հարձակվելու դեպի պարիսպն մարտկոցները խորտակելու.
 +
Եվ դառնալով Գըլավկոսին՝ Հիպպոլոքի որդուն՝ ասաց.
 +
«Գլավկոս, ինչո՞ւ ամենից շատ մենք ենք Լիկիո մեջ մեծարվում
 +
Թե՛ աթոռով, թե՛ խորտիկով, և թե՛ լեցուն բաժակներով,
 +
{{տող|320}}Ու մեզ վըրա նայում են ողջ, ինչպես անմահ աստվածների։
 +
Քըսանթոսի ափին ջոկ-ջոկ հողեր ունենք մեծատարած,
 +
Այգեստաններ արգասավոր և արտորայք ցորենաբեր։-
 +
Նըրա համար, որ մենք հիմա առաջ նետվենք արիաբար,
 +
Եվ որպեսզի ըսպառազեն մի լիկեցի այսպես ասի.
 +
«Զուր չէ, որ մեր թագավորներն իշխում են մեծ փառք ու շուքով
 +
Եվ ուտում են գեր ոչխարներ, խըմում գինի անմահական,
 +
Երբ ունեն ուժ անպարտելի, քանզի ահա հերոսաբար
 +
Մարտընչում են առաջամարտ լիկեցոց մեջ թըշնամու դեմ»:
 +
Սիրելիդ իմ, եթե կովից լինեինք մենք ազատ ու զերծ,
 +
{{տող|330}}Բոլորովին անծերական և միշտ անմահ լինեինք մենք,
 +
Այնժամ ինքըս չէի կըռվի նախամարտիկ քաջերի դեմ,
 +
Քեզ էլ հորդոր չէի կարդա փառապարգև գուպարների,
 +
Բայց քանի որ մահն անխուսափ ըսպասում է մեզ ամեն ժամ,
 +
Որից ոչ մի մահկանացու անկարող է փախչել բընավ,
 +
Ուստի գընանք, կամ մենք նըրանց փառք կընձեռենք և կամ կառնենք»։
 +
 +
Այսպես ասաց, և Գլավկոսը չառարկեց, չընդդիմացավ։
 +
Եվ երկուսով առաջ անցան լիկիացոց գըլուխն անցած։
 +
Մենեսթեսը՝ Պեդեոսի որդին սոսկաց այդ տեսնելով,
 +
Դեպի իր բուրգն էին դիմում՝ բերելով մահ ու ավերած.
 +
{{տող|340}}Շուրջը նայեց, որոնելով իշխաններից մեկնումեկին,
 +
Որ հեռացնի ահեղ օրհասն իր զինակից ընկերներից:
 +
Տեսավ երկու Այաքսներին պատերազմի մեջ անհագուրդ,
 +
Որ մոտ էին, և Տևկրոսին՝ նոր դուրս ելած իր վըրանից,
 +
Բայց անհընար էր լըսելի դարձընել իր կանչը նըրանց,
 +
Այնքան մեծ էր աղմուկն այնտեղ. մինչև երկինքն էր բարձրանում
 +
Վահանների և ձիագես կորդակների կորյունն անհեղ,
 +
Եվ դըռների, որ փակ էին, բայց տըրոյանք խըրոխտալով
 +
Ճըգնում էին միահամուռ ուժով կոտրել ու ներս խուժել:
 +
Եվ Թոոդես մունետիկին Այաքսի մոտ ուղարկեց նա.
 +
{{տող|350}}«Վազի՛ր, դյուցազն իմ Թոոդես, և Այաքսին կանչիր այստեղ,
 +
Լավ է՝ կանչես երկուսին էլ, այդ ավելի լավ կըլինի,
 +
Թող ըշտապեն, ապա թե ոչ մեզնից ոչ ոք չի ազատվի,
 +
Զի լիկեցոց պետերն ահա՛ մեզ վըրա են գալիս ուղիղ,
 +
Որոնք վաղուց են անվանի որպես ահեղ պատերազմող։
 +
Իսկ թե այնտեղ էլ գործ ունեն և գուպարով են բըռնըված,
 +
Այն ժամանակ թող որ միայն Տելամոնյան Այաքսը գա,
 +
Եվ նըրա հետ մեծահըմուտ աղեղնավոր Տևկրոսը քաջ»։
 +
 +
Այսպես ասաց, և Թոդեսն անսաց նըրա հըրամանին,
 +
Վազեց գընաց պատենազեն աքայեցոց պարիսպներով
 +
{{տող|360}}Եվ հասնելով Այաքսներին՝ հուժկու ձայնով բացականչեց.
 +
«Ո՛վ Այաքսներ, պըղընձազեն աքայեցոց զորավարնե՛ր,
 +
Դյուցասընունդ Պետեոսի սիրուն որդին խընդրում է ձեզ,
 +
Գընալ իր մոտ և սատարել կըռվին փոքր-ինչ մասնակցելով.
 +
Եվ ավելի լավ է, եթե երկուսովըդ մեկտեղ գընաք,
 +
Ապա թե ոչ՝ դաժան մահով կորչելու են բոլորն այնտեղ,
 +
Զի լիկեցոց պետերն այնտեղ են գըրոհում խուռն ամբոխով,
 +
Որոնք վաղուց են անվանի որպես դաժան պատերազմող:
 +
Իսկ թե այստեղ էլ գործ ունեք, պատերազմով եք ըզբաղված,
 +
Այն ժամանակ թող գա գոնե Տելամոնյան Այաքսը մեծ,
 +
{{տող|370}}Եվ նըրա հետ քաջահըմուտ աղեղնավոր Տևկրոսը գա»:
 +
 +
Այսպես ասաց, և դեմ չեղավ Տելամոնյան Այաքսը մեծ,
 +
Որ դառնալով Ոյիլյանին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Այաքս և դո՛ւ, Լիկոմեդես, դուք երկուսովդ կացեք այստեղ
 +
Եվ սիրտ տըվեք դանայեցոց, որ քաջաբար պատերազմեն,
 +
Իսկ ես ինքըս կերթամ այնտեղ պատերազմին մասնակցելու
 +
Եվ, օգնելով նըրանց մարտում, ետ կըդառնամ ձեզ մոտ նորից»։
 +
 +
Այսպես ասաց Տելամոնյան Այաքսը մեծ և հեռացավ,
 +
Գընաց նաև Տևկրոսը քաջ՝ նըրա եղբայրը հարազատ,
 +
Պանդիոնի հետ, որ Տևկրոսի կոր աղեղն էր առած տանում։
 +
{{տող|380}}Եվ երբ մեծանձըն Մենեսթի աշտարակը հասան նըրանք
 +
Ու պատնեշից ներս մըտնելով ընկերների մոտ կանգնեցին,
 +
Լիկիացոց պետերն արդեն և իշխաններն այն ժամանակ
 +
Ելնում էին մըրըրկի պես մարտկոցների բուրգերն ի վեր:
 +
Եվ ըսկըսվեց նըրանց միջև ահագնագոռ մի գոտեմարտ:
 +
 +
Տելամոնյան Այաքսն այնտեղ գետին փըռեց նախ և առաջ
 +
Մեծահոգի Էպիկլեսին՝ ընկերակցին Սարպեդոնի
 +
Պարըսպի տակ, մարտկոցի մոտ ընկած քարով մի ահագին,
 +
Որ քաջառույգ մի պարմանի մեր օրերում ապրողներից
 +
Անկարող է երկու ձեռքով մինչև անգամ գետնից կըտրել.
 +
{{տող|390}}Նա հեշտությամբ բարձրացրեց այն ու շըպըրտեց նըրա վըրա
 +
Եվ ջախջախեց քառակողմյան գըլխանոցը ու կառափի
 +
Ոսկորները փըշրեց բոլոր. ջըրում սուզվող լողորդի պես
 +
Աշտարակից վար ընկավ նա ու տեղնուտեղ շունչը փըչեց:
 +
Իսկ Տևկրոսը ամբարտակից նետահարեց Գլավկոսին՝
 +
Հիպպոլոքի արի որդուն, երբ իր վըրա էր հարձակվում.
 +
Զարկեց բազկի մերկ մասից նա ու դուրս հանեց նրրան կըռվից։
 +
Գլավկոսը վազեց իսկույն ու պատնեշի ետև մըտավ,
 +
Պահվեց այնտեղ, որ չըլինի աքայեցի ոմըն մարտիկ
 +
Տեսնի նըրան վիրավորված ու ծաղրելով՝ չարախընդա:
 +
{{տող|400}}Սարպեդոնը Գլավկոսի մեկուսացումն իմանալով՝
 +
Սըրտի խորքից շատ վըշտացավ, բայց կըռվելուց ձեռք չըքաշեց,
 +
Այլ Թեստորյան Ալկմավոնին զարկեց տեգովն իր մահաբեր,
 +
Քաշեց աշտեն, ու տեգի հետ վայր ընկավ նա պորտի վըրա,
 +
Եվ նըկարեն, պըղընձաշեն զենքերն իր շուրջ շառաչեցին
 +
Սարպեդոնն իր հուժկու ձեռքով մարտկոցներից մեկին կըպած՝
 +
Քարշ էր տալիս, և պոկելով՝ ձեռքերի հետ տարավ նըրան,
 +
Մերկացնելով պարիսպն վերից՝ ճամփա բացեց զորքի համար։
 +
 +
Այդտեղ Այաքսն ու Տևկրոսը հարձակվեցին նըրա վըրա,
 +
Եվ Տևկրոսը զարկեց նետով Սարպեդոնի կուրծքը ծածկող
 +
{{տող|410}}Արծաթափայլ մեծ ասպարի փոկին, սակայն Զևսը ըզգոն
 +
Վանեց օրհասն իր զավակից, որ չըսպանվի նավերի մոտ։
 +
Այաքսն իսկույն վըրա տալով՝ զարկեց նըրա մեծ վահանին.
 +
Տեգը ուժգին թափով անցավ և մոլեկանը մարտկոցից
 +
Ետ ընկըրկեց, սակայն կըռվից չընահանջեց բոլորովին,
 +
Հույս ուներ նա հաղթանակել և վաստակել փառք ու պատիվ,
 +
Եվ Սարպեդոնը դառնալով լիկիացոց` այսպես գոչեց.
 +
«Լիկիացինե՛ր, ինչո՞ւ եք դուք թուլացնում ձեր ուժն անվըկանդ,
 +
Որքան էլ որ քաջ լինեմ ես, անկարող եմ ինքըս մենակ
 +
Ճեղքել պատվարն ու ճանապարհ բանալ դեպի նավատորմիղ։
 +
{{տող|420}}Օ՛ն, ուրեմըն, բոլորըդ մեկ գրոհ տվեք իմ ետևից,
 +
Զի շատերի ուժի առաջ կըխորտակվի ամեն արգելք»։
 +
 +
Այսպես ասաց, և լիկեցիք նըրա սաստից ակնածելով՝
 +
Խըռնըվեցին միահամուռ շուրջը իրենց թագավորի։
 +
Իսկ մյուս կողմից արգիացիք հաստ պարըսպի ետև՝ իրենց
 +
Գընդերն էին ամրապընդում, և նըրանք շատ չարչարվեցին,
 +
Ոչ լիկեցիք էին կարող խըրամատել պատվարը պինդ,
 +
Եվ ոչ էլ գոռ դանայեցիք կարող էին վանել նըրանց,
 +
Որոնք հորդել էին այնտեղ ու պարըսպից չէին պոկվում։
 +
Ինչպես երկու հոգի դաշտում մի սահմանի վըրա վիճեն<ref>Հին Հունաստանում գոյություն ուներ համայնքային հողատիրություն։ Հողամասերի միջև իբրև սահմանանիշ դրված քարերը հաճախ տեղաշարժվում էին և պատճառ դառնում հողատերերի միջև ծագող վեճերի ու կռիվների։</ref>
 +
{{տող|430}}Չափը իրենց ձեռքը բըռնած, որ բաժանեն հողն հավասար
 +
Ու կըռվում են իրարու հետ տարածության վըրամի նեղ, —
 +
Այդպես ահա՛ բուրգերն էին սըրանց միայն անջըրպետում,
 +
Եվ երկուստեք միմյանց կըրծքին թընդում էին բոլորաձև
 +
Վահանիկներն ու հաստաբեստ լայն վահաններն արջառենու:
 +
Անագորույն պըղինձներով շատերն էին վիրավորվում,
 +
Ոմանք իրենց մերկ թիկունքից, երբ ի փախուստ էին դիմում,
 +
Շատերն էլ հենց արջառենի վահանների միջից իրենց։
 +
Երկու կողմից՝ աքայեցոց և տըրոյանց մարտիկների
 +
Կարմիր արյամբ ներկվում էին պարիսպ ու բուրգ և աշտարակ,
 +
{{տող|440}}Սակայն դարձյալ չէին կարող երկյուղ ազդել աքայեցոց։
 +
Ինչպես մի կին, որ ապրում է ձեռքի արդար աշխատանքով,
 +
Կըշեռքն ու բուրդը ձեռքն առած կըշռում է ճիշտ նըժար-նըժար,
 +
Որ վաստակն իր չարչարանքի տանի նա իր զավակներին,-
 +
Այդպես սըրանք պատերազմում համակըշռում էին միմյանց,
 +
Քանի դեռ մեծ Արամազդը չէր պարգևել փառք Հեկտորին,
 +
Որն առաջինը նետվելով դեպի պարիսպն աքայեցոց՝
 +
Ահագնագոչ ձայնով գոռաց տըրոյացի մարտիկներին.
 +
«Օն, քաջաձի՛ տըրոյացիներ, կործանեցե՛ք արգիացոց
 +
Պարիսպը և սաստկատոչոր կըրակ տըվեք նավատորմին»:
 +
 +
{{տող|450}}Այսպես ասաց, և այդ խըրոխտ մարտակոչին ի պատասխան
 +
Տըրոյացիք միահամուռ հըրոսեցին պատվարն ի վեր
 +
Մարտկոցների վըրա ելան իրենց սուրսայր նիզակներով։
 +
Հեկտորն առել ու բերում էր հըսկայական մի որձաքար,
 +
Որ ընկած էր դըռան առջև ծանըր նըստած ու ծայրը սուր,
 +
Որը այսօր երկրի վըրա ապրող երկու հաղթ տըղամարդ,
 +
Ինչքան էլ մեծ ուժ ունենան, անկարող են կըտրել գետնից
 +
Ու դընել այն սայլի վըրա,— իսկ նա մենակ ճոճում էր այն
 +
Զըրվանյանը կորովամիտ թեթևացրեց քարն այդ հըսկա։
 +
Հովիվն ինչպես, որ տանում է արու գառան բուրդը խուզած
 +
{{տող|460}}Իր մեկ ձեռքով շատ հեշտությամբ, առանց բեռից իր նեղվելու,
 +
Հեկտորն այդպես առել բերում էր որձաքարն այդ ահագին
 +
Տախտակներին ուղղելով այն, որոնք պատում էին ամուր
 +
Բարձրակառույց և ամրապինդ երկփեղկ դըռները հաստաբեստ,
 +
Որ մեջեմեջ զույգ սողնակներ փակում էին դուռը ներսից։
 +
Մոտենալով՝ կանգ առավ նա և սըրունքները իրարից
 +
Հեռացնելով, ու գամելով ոտքերն ամուր գետնի վըրա,
 +
Որ հարվածին տա ավելի մեծ ուժ ու թափ՝ տարավ-բերավ,
 +
Զարկեց դըռան մեջտեղը ճիշտ ու ջախջախեց երկու ծըխնին,
 +
Եվ քարն ամբողջ իր ծանրությամբ գընաց ընկավ պարըսպից ներս:
 +
{{տող|470}}Ճըռընչացին փեղկերն ուժգին, չըդիմացան փակ ու սողնակ,
 +
Տախտակները ջարդ ու փըշուր թոռան իսկույն այստեղ–այնտեղ։
 +
Ոստնեց Հեկտորն հըրաշալի, ինչպես մըռայլ ու մութ գիշեր,
 +
Եվ պըղինձով, որ հագել էր իր մարմնի շուրջ ահեղորեն
 +
Փայլատակում էր շանթի պես՝ ձեռքին բըռնած երկու նիզակ։
 +
Ոչ ոք, բացի աստվածներից, նըրան անզոր էր արգելել,
 +
Երբ դըռներից ներս խուժեց նա՝ աչքերն ամբողջ կըրակ ու բոց:
 +
Եվ դառնալով տըրոյացոց խուռնամբոխին՝ հորդոր կարդաց
 +
Պարըսպից ներս խուժել իսկույն, և անսալով նռրա խոսքին
 +
Մի մասն աղմուկ-աղաղակով պարիսպն անցած խուժեցին ներս
 +
{{տող|480}}Եվ ոմանք էլ ներս թափվեցին ջարդուփըշուր դարբասներից:
 +
Դանայեցիք սարսափահար փախան դեպի նավերն իրենց.
 +
Եվ ամենուր խառնախուճապ փըրթավ աղմուկ և աղաղակ։
 +
</poem>
 +
 +
== Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Տըրոյացոց և Հեկտորին Զևսը դեպի նավատորմիղ
 +
Մոտեցնելով, թողեց այնտեղ նըրանց անդուլ մաքառման մեջ
 +
Եվ ինքն աչքերն իր լուսալիր շուռ տըվեց ժանտ պատերազմից
 +
Ու նայում էր դեպի երկիրը ձիավարժ թըրակացոց,
 +
Եվ միսացոց մըրցամարտիկ և անվանի ձիակըրթաց,
 +
Որոնք ապրում են սոսկ կաթով և արդարներն են մարդկանց մեջ:
 +
Փայլակնացայտ աչքերն այլևս դեպի Տրոյա չէր դարձընում,
 +
Որովհետև չէր կարծում նա, որ մեկն անմահ աստվածներից
 +
Սատարելու պիտի գընա տըրոյացոց կամ աքայանց։
 +
 +
{{տող|10}}Սակայն կույր չէր Պոսեյդոնը՝ երկրասասան արքան ահեղ.
 +
Թըրակիայի անտառախիտ Սամոս լեռան վըրա նըստած,
 +
Ամենաբարձըր կատարին, դիտում էր նա հիացմունքով
 +
Գուպարն ահեղ. Իդան ամբողջ պարզեր ևում էր այդտեղից,
 +
Երևում էր և՛ Տըրոյան, և՛ նավատորմն աքայեցոց:
 +
Ծովից ելած նըստել այնտեղ ու ցավում էր աքյանց համար
 +
Տըրովներից նըկուն եղած և զայրանում Զևսի վըրա։
 +
Նա վեր կացավ հանկարծակի ու վայր իջավ ապառաժուտ
 +
Բարձըր լեռնից ըշտապ-ըշտապ, և բարձրաբերձ անտառ ու լեռ
 +
Դողում էին անմահական ոտքերի տակ Պոսեյդոնի:
 +
{{տող|20}}Երեք հըսկա քայլ արավ նա ու չորրորդին տեղը հասավ-
 +
Էգաս, որտեղ բարձրանում էր իր ապարանքն ըսքանչագեղ,
 +
Ծովի խորքում, ոսկեկառույց, լուսաքանդակ, հավերժ անեղծ։
 +
Պոսեյդոնը այնտեղ իսկույն կառքին լըծեց պղնձասմբակ
 +
Երիվարներն իր ոսկեբաշ, սըրաթըռիչ և օդապար.
 +
Հագավ զենքերը ոսկեզարդ և առնելով գեղեցկահյուս
 +
Մըտրակն ոսկի՝ կառքը ցատկեց ու ճեղքեց ծովն ալեծածան։
 +
Կետերն իրենց որջից ելած, հավաքվելով ամեն կողմից
 +
Կայտռում էին իրենց հըզոր թագավորի կառքի չորս դին.
 +
Բացվում էր ծովն ուրախությամբ, արշավում էր կառքը նըրա,
 +
{{տող|30}}Ու չէր թըրջվում բոլորովին տակից առեղն պղնձաձույլ:
 +
Գընում էր նա այդպես ըշտապ դեպի նավերն աքայեցոց:
 +
 +
Կա մի քարայր լայնածավալ այնտեղ, ծովի խոր հատակում,
 +
Առապարուտ Տենեդոսի և Իմբրոսի միջև ընկած,
 +
Ու կանգնեցրեց ձիերն՝ ահեղ Պոսեյդոնը երկրադըղորդ։
 +
Արձակելով նըժույգներին՝ աստվածյան կեր տըվեց նըրանց
 +
Եվ ոտքերին նըրանց ոսկի ոտնակապեր անցկացրեց նա
 +
Անլուծելի, որ ըսպասեն այնտեղ իրենց թագավորին.
 +
Իսկ Պոսեյդոնն ինքը դիմեց դեպի բանակն աքայեցոց:
 +
 +
Տըրոյացիք միահամուռ, նըման բոցի ու փոթորկի,
 +
{{տող|40}}Մըռընչալով ու գոռալով գընում էին Հեկտորի հետ՝
 +
Նավատորմիղն աքայեցոց գըրավելու հույսով հաստատ
 +
Եվ ջարդելու, կոտորելու աքայեցոց զորքը բոլոր:
 +
Բայց Պոսեյդոնն աշխարհակալ, երկրասասան ելած ծովից
 +
Հորդորում էր արգիացոց՝ Կալքասի<ref>Կալքասն այն նշանավոր գուշակն է, որ վիպերգության Առաջին երգում աքայանց բանակի կոտորածն ու համաճարակը բացատրեց Քրիսես քուրմին հասցրած վիրավորանքով և որը գուշակել էր, որ Տրոյական պատերազմը կտևի 10
 +
տարի:</ref> ձայնն ու դեմքն առած
 +
Եվ նախ այսպես ասաց երկու Այաքսներին ինքնահորդոր.
 +
«Ո՛վ Այաքսներ, դո՛ւք միմիայն պիտի փըրկեք աքայեցոց,
 +
Մի՛ մոռանաք, որ քաջ եք դուք և խուճապի մի՛ մատնըվեք,
 +
Ես ուրիշ տեղ երկյուղ չունեմ տըրովներից անպարտելի,
 +
Որ խուռնամբոխ անցան հիմա բարձրակառույց ձեր պարըսպից,
 +
{{տող|50}}Զի ամրաբարձ աքայեցիք բոլորին էլ դեմ կըդընեն։
 +
Այստեղի՛ց եմ վախենում ես, որ մի փորձանք գա մեր գըլխին,
 +
Որտեղ Հեկտորն է մոլեգնոտ, բոցատեսիլ զորավարում,
 +
Նա՛, որ որդին է հոխորտում լինել հըզոր Արամազդի։
 +
Բայց երանի՜ աստվածներից մեկը կորով ներշընչեր մեզ,
 +
Որ օրինակ լինեիք դուք ուրիշներին ձեր քաջությաբ,
 +
Այն ժամանակ ձեր նավերից նըրան հեռո՛ւ կըվըռընդեք,
 +
Նույնիսկ եթե նըրանդ ըրդի ինքն Արամազդը Ոլիմպյան»:
 +
 +
Այսպես ասաց երկրասասան աշխարհակալն ու մականով
 +
Հարվածելով Այաքսներին, լըցրեց նըրանց մեծ զորությամբ,
 +
{{տող|60}}Աշխուժացրեց, թեթևություն տըվեց նըրանց անդամներին:
 +
Բազեի պես արագաթև, որ վեր ցըցված բարձըր ժայռից
 +
Դեպ դաշտավայր է խոյանում ուրիշ թըռչուն հալածելու՝
 +
Պոսեյդոնը Այաքսներից սավառնաթև սուրաց հեռու:
 +
Նախ Ոյիլյան Այաքսն էր, որ ճանաչեց մեծ Պոսեյդոնին
 +
Եվ դառնալով Տելամոնյան մեծ Այաքսին` ասաց նըրան.
 +
«Նա, որ հիմա մեզ հորդորեց նավերի մոտ մարտընչելու
 +
Հարցուկի դեմք առած՝ հըմա–ըղձապատում Կալքասը չէր,
 +
Այլ մի աստված ոլիմպական, որին իսկույն ճանաչեցի
 +
Թեթևընթաց իր ոտքերից, երբ հեռացավ նա մեր մոտից:
 +
{{տող|70}}Աստվածներին, ուր էլ լինի, կարելի է հեշտ ճանաչել։
 +
Ես իմ կըրծքում ըզգում եմ նոր ուժ ու կորով գուպարելու.
 +
Վարից ոտքերս ու ձեռքերըս վերից՝ կարծես թինդ են առնում»:
 +
 +
Տելամոնյան Այաքսն արագ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ի՛մ էլ ահա բազուկները խայտում են իմ նիզակի շուրջ.
 +
Ուժըս հորդել, և ոտքերըս կարծես առել տանում են ինձ,
 +
Ու վառվում եմ ինքըս մենակ մենամարտի մըտնել խիզախ
 +
Պրիամոսի շըքեղ որդու՝ ամեհաշունչ Հեկտորի հետ»։
 +
 +
Այսպես, երկու Այաքսները խոսում էին իրարու հետ
 +
Լի ավյունով պատերազմի, որ ներշընչեց նըրանց՝ աստված։
 +
{{տող|80}}Պոսեյդոնը խըրախուսեց ետ մընացող աքայեցոց,
 +
Որոնք հանգիստ էին առնում կանգնած իրենց նավերի շուրջ:
 +
Նըրանք հոգնել էին սաստիկ պատերազմի տաժանքներից,
 +
Եվ տեսնելով տըրոյացոց, որ խուռնամբոխ խուժում էին
 +
Պարըսպից ներս՝ լըցվում էին նըրանց աչքերն արտասուքով,
 +
Քանզի այնպես էին կարծում, թե էլ մահից չեն ազատվի:
 +
Բայց հեշտությամբ ոգևորեց Պոսեյդոնն այդ գընդերը գոռ,
 +
Խըրախուսեց նախ և առաջ Լեիդոսին ու Տևկրոսին,
 +
Դեիպիրին և Թոասին, Պենելիոսին դյուցազնական,
 +
Անտիլոքին ու Մերիոնին՝ պատերազմի քաջահըմուտ,
 +
{{տող|90}}Որոնց արքան խըրախուսիչ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ամոթ է ձեզ, ո՛վ քաջառույգ երիտասարդ աքայեցիք,
 +
Դո՛ւք եք հույսըս՝ ձեր քաջությամբ նավերը մեր ազատելու,
 +
Իսկ եթե դուք հեռու քաշվեք ու ձեռընթափ լինեք մարտից՝
 +
Տըրոյացոց ձեռքով այնժամ մոտ է օրը մեր պարտության։
 +
Ո՛վ աստվածներ, մի ահավոր ու մեծ հըրաշք եմ տեսնում ես,
 +
Որը բընավ չէի կարծում թե պիտի գար ու կատարվեր:
 +
Մեր նավերին են մոտեցել, հասել ահա՛ տըրոյացիք,
 +
Որոնք առաջ նըման էին փախըստական եղնիկների,
 +
Որ վեհերոտ՝ չախկալներին և ինձերին ու գայլերին
 +
{{տող|100}}Կեր են դառնում թավ անտառում այստեղ-այնտեղ թափառելով:
 +
Այդպես էին տըրոյացիք, որ սիրտ չէին անում նույնիսկ
 +
Դիմադրելու աքայեցոց բազուկներին և զորության:
 +
Իսկ այժմ հեռու Իլիոնից՝ կըռվում են մեր նավերի մոտ,
 +
Քաջալերված Ատրիդեսի և զորքերի թուլությունից,
 +
Որոնք նըրա հետ գըժտրված՝ էլ չեն ուզում պաշտպան կանգնել
 +
Արագընթաց նավատորմին ու ջարդվում են նավերի մոտ։
 +
Ու թեպետև ճըշմարտապես հանցավոր է Ատրիդ արքան,
 +
Որ արագոտն Աքիլլեսին արհամարհեց անարգաբար,
 +
Բայց այդ պատճառ թող չըլինի, որ մենք կըռվից հեռու քաշվենք.
 +
{{տող|110}}Այլ պետք է որ ջանանք ընդփույթ դարման տանել մեր վընասին,
 +
Քանզի հեշտ է ազնիվ մարդկանց վիրավորված սիրտը բուժել։
 +
Ուստի պետք չէ, որ թուլանաք և մոռանաք կորովը ձեր,
 +
Դուք, որ ջիղն եք մեր բանակի ու քաջերն եք քաջերի մեջ:
 +
Չեմ զարմանում, որ վախկոտն է փախչում կըռվից, բայց ձեր հանդեպ
 +
Ես ի սըրտե զայրացած եմ, վատահոգի՛ կընամարդիկ,
 +
Ձեր թուլությամբ վըտանգը դուք է՛լ ավելի եք մեծացնում:
 +
Թո՛ղ ձեզանից յուրաքանչյուրն ամոթ ըզգա իր սըրտի մեջ
 +
Եվ ինքն իրեն հանդիմանի, զի մեծ կըռիվ պայթեց ահա:
 +
Ահեղագոռ Հեկտորն արդեն նավերի շուրջն է մարտընչում՝
 +
{{տող|130}}Փըշրած դըռներն ու խորտակած սողնակները երկայնաձիգ»։
 +
 +
Երկրասասան աստվածն այսպես ոտքի հանեց աքայեցոց:
 +
Այաքսների շուրջը նորից խըռնըվեցին գընդերը գոռ,
 +
Որոնց ո՛չ ինքն Արեսը բուռն, ո՛չ Աթենասն ամբոխավար
 +
Եթե այնտեղ գըտնըվեին- նըրանց չէին արհամարհի,
 +
Զի այրընտիր նահատակներ էին կանգնած կազմ ու պատրաստ՝
 +
Տըրոյացոց և դյուցազնյա Հեկտորի դեմ ճակատելու:
 +
Շըփվում էին՝ տեգը տեգի և սաղավարտ սաղավարտի,
 +
Վահանները՝ վահանների, մեկ ասպարին մյուսը հենած,
 +
Եվ մարդ մարդու՝ ձիագիսակ ցըցունքներով խորանափայլ
 +
{{տող|140}}Կորդակները կորդակների՝ այնքան որ խիտ էին կանգնած։
 +
Նիզակները հոխորտագին իրենց ձեռքի մեջ ճոճելով
 +
Նըրանք զինված ու բոցավառ գընում էին գուպարելու:
 +
Նախ տըրոյանք հարձակվեցին. կորդակաճոճ Հեկտորն էր քաջ
 +
Նըրանց առաջն ընկած գընում, ինչպես ժայռից պոկված մի վեմ,
 +
Որին հեղեղն ահեղասաստ գըլորում է բարձունքներից,
 +
Խորտակելով ապառաժի կապերը՝ հորդ իր հորձանքով։
 +
Ու գահավեժ բարձրությունից գըլորվելով գալիս է նա,
 +
Դըղըրդում է անտառն իր տակ, բայց գըլորվում է անարգել
 +
Մինչև հասնում է դաշտավայրն ու կանգ առնում իր ընթացքից։-
 +
{{տող|140}}Այդպես Հեկտորն էր ըսպառնում կոտորելով հասնել մինչև
 +
Ծովն ըսպիտակ, նավատորմիղն ու վըրաններն աքայեցոց։
 +
Բայց իր ճամփին դեմ առնելով ընդդիմադիր փաղանգների՝
 +
Կանգ առավ նա, իսկ աքայանք նըրա առաջն ելան վազքով —
 +
Նիզակներով զինված համակ ու երկսայրի սուսերներով,
 +
Վըրա ընկան, և Հեկտորը սասանելով՝ տեղի տըվեց
 +
Եվ իր զորքին ահեղագոչ ձայնով այսպես որոտաց նա,
 +
«Ամո՛ւր կացեք, տրոյացիներ, լիկիացի՛ք և դարդանյանք,
 +
Քանզի երկար դեմ դընել ինձ անկարող են աքայեցիք
 +
Նույնիսկ եթե ամբարտակի նըման ամուր լինեն նըրանք,
 +
{{տող|150}}Որովհետև հույս ունեմ ես, որ աքայանք իմ նիզակից
 +
Տեղի պիտ տան, եթե իրոք ամենազորն աստվածներից՝
 +
Ահեղամռունչ այրն Հերայի՝ Արամազդն ինձ դըրդեց ի մարտ»:
 +
 +
Ասաց Հեկտորն, ու բոլորի սիրտն ու հոգին բոցավառեց:
 +
Նըրանց մեջ էր Դեիփոբոսը՝ սեգ որդին Պրիամոսի,
 +
Որը փըքված ինքն իրեն մեջ՝ անց էր կացել փոքր-ինչ առաջ,
 +
Հասակն ամբողջ ծածկած հըսկա ու հաստաբեստ իր վահանով:
 +
Նըշան ասավ նըրան փայլուն իր նիզակով Մերիոնեսն
 +
Ու անվըրեպ զարկեց նըրա արջառամորթ մեծ վահանին,
 +
Բայց չըծակեց վահանը հաստ, այլ կոտըրվեց տեգն իր բընից։
 +
{{տող|160}}Դեիփոբոսը իրենից հեռացրեց իր վահանն իսկույն
 +
Քաջամարտիկ Մերիոնեսի հաղթ աշտեից սարսափահար
 +
Բայց դյուցազն այն փախավ մըտավ ընկերների բազմության մեջ
 +
Հույժ բարկացած, որ կորցըրեց թե՛ հաղթություն և թե՛ նիզակ:
 +
Գընաց դեպի նավերը նա ու վըրաններն աքայեցոց՝
 +
Բերելու նոր երկար մի տեգ, որ թողել էր իր վըրանում:
 +
 +
Կըռվում էին մյուսները գոռ աղաղակով և աղմուկով։
 +
Տելամոնյան Տևկրոսը նախ ըսպանեց այր մի քաջազեն՝
 +
Մենտորյան հաղթ Իմբրիոսին, որ աքայանց գալուց առաջ
 +
Բընակվում էր Պեդեոնում, ամուսնացած Պրիամոսի
 +
{{տող|170}}Հարճից ծընված գեղեցկատես Մեդսիկասդե աղջը կահետ:
 +
Բայց երբ եկան դանայեցոց ճոճուն նավերն, այնժամ նորից
 +
Իլիոն դարձավ և մեծ անուն էր հանել նա տըրոյանց մեջ՝
 +
Պրիամոսի մոտ ապրելով և սիրվելով որդու նըման։
 +
Արդ, ականջի տակից նըրա՝ Տելամոնյան Տևկրոսը քաջ
 +
Զարկեց երկար իր նիզակով, և նա ընկավ հացենու պես,
 +
Որը հեռվից երևում էր կանգնած բարձըր բըլրի վըրա
 +
Եվ գետին է թափում նա իր սաղարթները պըղընձահար:-
 +
Այդպես ընկավ նա դիտապաստ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
Վըրա վազեց Տևկրոսն իսկույն նըրա զենքերն ավարելու.
 +
{{տող|180}}Այդ տեսնելով՝ Հեկտորն ահեղ հուժկու աշտեն իր արձակեց,
 +
Բայց շուռ եկավ Տևկրոսն արագ ու մահապուրծ եղավ տեգից,
 +
Որը դիպավ Ամփիմաքի՝ որդուն Ակտոր Կտեադի,
 +
Կըրծքին, երբ նա մարտ էր մըղում, ու վայր ընկավ մեծ թընդյունով։
 +
Վազեց Հեկտորն ավարելու պերճ սաղավարտն Ամփիմաքի։
 +
Այաքսն այնժամ իր շողշողուն աշտեն նետեց նըրա վըրա,
 +
Բայց չըհասավ տեգը մարմնին, որ զըրահված էր պըղընձով,
 +
Այլ բախվելով Պրիամյանի վահանի կուռ կումբին ուղիղ՝
 +
Հուժկու ուժով հըրեց նըրան, և Հեկտորը ետ- ետ գընաց,
 +
Թողած այնտեղ երկու դիակ, որոնց տարան աքայեցիք:
 +
{{տող|190}}Ամփիմաքին Ստիքիոսը և Մենեսթեսը դուցազարմ՝
 +
Իշխանները աթենացոց՝ տարան բանակն աքայական.
 +
Իսկ Իմբրոսին առին տարան Այաքսները վըրեժխընդիր:
 +
Ինչպես երկու հաղթ առյուծներ, որ գամփռերից սըրաժանիք
 +
Հափըշտակած այծին դեպի մացառուտներն են փախցընում,
 +
Գետնից բարձըր բըռնած ավարն իրենց հուժկու ծընոտներով,-
 +
Այդպես նըրան վեր բարձրացրած Այաքսները ահեղագոռ
 +
Առին տարան ու զենքերը նըրա բոլոր կողոպտեցին։
 +
Եվ Ոյիլյանն Ամփիմաքի մահվան վըրեժը լուծելով՝
 +
Կըտրեց գըլուխն ու գըլորեց գընդակի պես դեպի ամբոխ,
 +
{{տող|200}}Որը գընաց և Հեկտորի ոտքերի մոտ ընկավ գետին։
 +
 +
Այդ սոսկալի գոտեմարտում թոռան ընկնելը տեսնելով՝
 +
Պոսեյդոնի սիրտը սաստիկ ցավեց, ու նա խիստ զայրացավ,
 +
Ու սըլացավ դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց,
 +
Հորդորելու համար նըրանց՝ դավ նյութելով տըրոյանց դեմ։
 +
Պոսեյդոնի առաջն ելավ Իդոմենեսն աշտենավոր,
 +
Երբ մըտերիմ մի ընկերոջ մոտից էր նա վերադառնում,
 +
Որին դեռ նոր էին բերել սըրունքներից վիրավորված,
 +
Եվ հանձնելով բըժիշկներին, որ դարմանեն վերքը նըրա՝
 +
Իր վըրանն էր վերադառնում՝ նորից կըռվի մեջ մըտնելու։
 +
{{տող|210}}Հանդիպելով Իդոմենին՝ Պոսեյդոնը ասաց նըրան
 +
(Անդրեմոնի Թոաս որդու ձայնով` նըրա դեմքը առած,
 +
Որը ամբողջ Պլևրոնում ու բարձրաբերձ Կալիդոնում
 +
Էտոլացոց իշխանն էր մեծ ու հարգվում էր աստըծու պես).
 +
«Կրետացոց պետ Իդոմեն, ո՞ւր գընացին այն մեծամիտ
 +
Սպառնանքներն, որ աքայանք տալիս էին տըրոյացոց»:
 +
 +
Կրետացոց պետ Իդոմենն այսպես նըրան պատասխանեց.
 +
«Թոաս, ոչ ոք, իմ կարծիքով, մեղավոր չէ այդ բանի մեջ.
 +
Բոլորս էլ լավ գիտենք կըռվել, հըմուտ ենք քաջ պատերազմի.
 +
Չըկա մեր մեջ ոչ մի վախկոտ ու վատորեն կըռվից փախչող,
 +
{{տող|220}}Այլ, երևի, հաճելի է գերահըզոր Զըրվանյանին,
 +
Որ Արգոսից հեռու, անշուք, կորչեն այստեղ աքայեցիք:
 +
Բայց դու, Թոաս, որ առաջ էլ մի մարտագոռ մարտիկ էիր,
 +
Ու սիրտ էիր տալիս, երբ որ տեսնեիր թույլ ուրիշներին,
 +
Մի՛ դադարի նաև հիմա եռանդ և ուժ ներշընչելուց»։
 +
 +
Պոսեյդոնը՝ գետնադըղորդ արքան այսպես պատասխանեց.
 +
«Տըրոյայից, Իդոմենես, ողջ ու առողջ ետ չի՛ դառնա
 +
Այն մարդը, որ այսօր կամքով ետ է քաշվում պատերազմից,
 +
Այլ շըներին առ ու ավար, և կերակուր դառնա պիտի։
 +
Բայց դու զենքերդ առ և արի, պարտավոր ենք փութալ և մենք,
 +
{{տող|230}}Ու թեպետև երկու հոգի՝ գուցե օգուտ կարենանք տալ,
 +
Քանզի թույլերն անգամ եթե միավորվեն՝ կըզորանան,
 +
Իսկ մենք գիտենք և կարող ենք քաջերի դեմ կըռվել նույնիսկ»։
 +
 +
Աստվածն այսպես ասաց նըրան ու դեպի մարտ վերադարձավ.
 +
Իսկ Իդոմենն արագաքայլ հասավ վըրանն իր բարեկերտ,
 +
Հագավ, կապեց զենք ու զըրահ, և առնելով երկու մըկունդ՝
 +
Վըրանից դուրս թըռավ նորից ու գընում էր կայծակի պես,
 +
Որ Զըրվանյանը բըռնելով թափում էր վար Ոլիմպոսից
 +
Ճաճանչափայլ շողյուններով՝ մահկանացոց իբրև նըշան։-
 +
Ընթանալիս՝ նըրա կըրծքին շողշողում էր պըղինձն այդպես:
 +
{{տող|240}}Եվ ընդառաջ ելավ նըրան Մերիոնեսն արիասիրտ,
 +
Վըրանի մոտ, ուր մըտել էր պըղընձյա տեգերն իր առնելու։
 +
Եվ քաջասիրտ Իդոմենեսն այսպես ասաց Մերիոնեսին.
 +
«Ով Մոլոսյան Մերիոնես, քաջոտն ընկեր իմ սիրելի,
 +
Ինչո՞ւ թողած գուպարն ահեղ՝ այստեղ ես դու եկել, ասա՛,
 +
Նետահարվա՞ծ ես դու միթե, ու տանջո՞ւմ է փըքինը քեզ,
 +
Կամ թե գո՞ւյժ ես բերել դու ինձ. չեմ սիրում ես կըռվի ժամին
 +
Անգործ նըստել վըրանի մեջ, այլ մարտընչել թըշնամու դեմ»։
 +
 +
Պատասխանեց նըրան ուշիմ Մերիոնեսն արիասիրտ.
 +
«Իդոմենե՛ս, պըղընձավառ կրետացոց իշխանըդ մեծ,
 +
{{տող|250}}Եկել եմ ես, որ եթե կա, մի տեգ առնեմ քո վըրանից,
 +
Որովհետև իմ նիզակը կոտրեցի ես հարվածելով
 +
Խըրոխտապանծ Դեիփորի կուռ ասպարի վըրա մարտում»։
 +
 +
Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին.
 +
«Ոչ թե մի տեգ, այլ քըսանը դու կըգըտնես իմ վըրանում,
 +
Հենած պատին, ու բոլորն էլ նիզակներ են տըրոյական,
 +
Որոնց տերերն ըսպանելով՝ ավարել եմ պատերազմում.
 +
Թըշնամուս դեմ ոչ թե հեռվից, այլ կըռվում եմ ես դեմ առ դեմ։
 +
Տեգեր ունեմ վըրանիս մեջ ու կըմբավոր կուռ վահաններ,
 +
Սաղավարտներ ու զըրահներ լուսաճաճանչ, փայլակնացայտ»:
 +
 +
{{տող|260}}Մերիոնեսը կըրկին անգամ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ե՛ս էլ ունեմ վըրանիս մեջ և թըխաթույր իմ նավակում
 +
Տըրոյական կողոպուտներ, բայց մոտիկ չեն, որ առնեի։
 +
Կարծում եմ, որ ինքըս նույնպես քաջությունը չեմ մոռացել,
 +
Այլ նախամարտ կըտրիճների փառապարգև շարքումն եմ միշտ,
 +
Այնտեղ, ուր տաք ու բորբոքված մարտ է մըղվում արյունահեղ:
 +
Գո՛ւցե թե մյուս աքայեցիք պատերազմում չեն տեսել ինձ,
 +
Բայց դու, կարծեմ, ականատես եղել ես իմ կըռիվներին»։
 +
Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին.
 +
«Քաջությանըդ ծանոթ եմ ես, քո ասելուն կարիք չըկա:
 +
{{տող|270}}Նավերի մոտ եթե ընտրեն մեզ քաջերիս դարան նըստել,
 +
(Ուր հատկապես քաջությունը երևան է գալիս մարդկանց,
 +
Հայտնի դառնում, թե ո՛վ է քաջ, և ո՛վ վախկոտ ու վատասիրտ,
 +
Զի վախկոտի դեմքի գույնը փոփոխվում է ամեն վայրկյան,
 +
Եվ սիրտն երբեք կըրծքի ներքո հանգիստ մընալ չի կարենում.
 +
Նըստում է նա ծունկը ծալած, կուչ եկած զույգ ոտքի վըրա,
 +
Եվ լանջքի տակ սիրտը ուժգին բաբախելով դուրս է թըռչում,
 +
Կափկափում են ատամները, կարծելով մահն իր մոտալուտ։
 +
Այնինչ ոչ գույնն է փոփոխվում, ոչ էլ սիրտն է դողում քաջի.
 +
Երբ մի անգամ վըճռել է նա դարան նըստել մարդկանց շարքում,
 +
{{տող|280}}Ու տենչում է որ շուտ մըտնի տաք կըռվի մեջ թըշնամու դեմ)։-
 +
Ոչ ոք պիտի արհամարհեր ձեռքերըդ հաղթ ու սիրտըդ քաջ,
 +
Եվ եթե վերք առնեիր դու կըռվում հեռվից կամ մոտիկից,
 +
Սըլաքը չէր դիպչի երբեք քո ծոծրակին կամ թիկունքին,
 +
Այլ քո փորից և կամ կըրծքից հարված պիտի ըստանայիր,
 +
Նախամարտիկ գընդերի մեջ դեմ-հանդիման գըրոհելիս։
 +
Սակայն բավ է խոսքով ընկնենք ինչպես փոքրիկ երեխաներ,
 +
Որ տեսնելով մեկնումեկը սընապարծի տեղ դընի մեզ:
 +
Շուտ վազիր դու դեպի վըրան և ա՛ռ նիզակ մի քեզ հարմար»։
 +
 +
Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես սուրաց արագ,
 +
{{տող|290}}Մըտավ վըրանն ու այնտեղից վերցընելով պղընձյա մի տեգ,
 +
Իդոմենի հետ միասին դիմեց ըշտապ դեպի գուպար։
 +
Ինչպես Արեսն արյունառուշտ, որ գընում է պատերազմի,
 +
Եվ նըրա հետ գըրոհում է նըրա որդին Խուճապն անահ, —
 +
Որից կըտրիճ պատերազմող մարդն է նույնիսկ ահաբեկվում, —
 +
Եվ դուրս գալով Թրակիայից ըշտապում են մարտ տանելու
 +
Եփիրացոց զինավառված կամ մեծասիրտ Փլեգացոց:
 +
Բայց չեն լըսում ամենևին նըրանք երկու այդ կողմերին,
 +
Այլ մեկն ու մեկ կողմին միայն տալիս են փառք ու հաղթություն, —
 +
Այդպես նաև Մերիոնեսն ու Իդոմենն արանց իշխան
 +
{{տող|300}}Հրաշեկ պղնձով զինավառված գըրոհեցին դեպի գուպար։
 +
Եվ առաջինն ինքը ուշիմ Մերիոնեսն այսպես ասաց.
 +
«Ով Դևկալյան, ո՞ր կողմից ես ուզում մըտնել ամբոխի մեջ,
 +
Բանակի աջ կողմի՞ց արդյոք, թե՞ մեջտեղից և կամ ձախից,
 +
Որովհետև, իմ կարծիքով, մարտադաշտում չըկա մի տեղ,
 +
Որտեղ ահեղ մարտ չըմըղեն գիսակագեղ աքայեցիք»։
 +
 +
Կրետացոց իշխանն այսպես պատասխանեց իր զինակցին.
 +
«Նավատորմի մեջտեղը կան ա՛յլ պաշտպաններ ընդդիմադիր,—
 +
Այաքսները և քաջաղեղն աքայեցոց՝ Տևկրոսը գոռ,
 +
Որ քաջ է և՛ ոտնամարտում, որոնք պատվար պիտի կանգնեն
 +
{{տող|310}}Մոլեգնաշունչ մարտընչողի՝ Պրիամյան բուռն Հեկտորի դեմ,
 +
Որը թեև մոլի մարտիկ, բայց հազիվ թե կարողանա
 +
Հաղթել նըրանց և տալ կըրակ նավատորմին, եթե միայն
 +
Զևսը ահեղ մի վառ խանձող չըգըցի մեր նավերի մեջ։
 +
Ապա թե ոչ Տելամոնյան Այաքսը մեծ տեղի չի տա
 +
Մահկանացու ոչ մի մարդու, որ Դեմետրի բերքն է ուտում<ref>''Դեմետրի բերքն է ուտում'' — Դեմետրան երկրագործության և հողի արգավանդության աստվածուհին է, Քրոնոսի և Ռեայի դուստրը։</ref>
 +
Եվ կարող է պղնձով խոցվել կամ քարերով առհասարակ:
 +
Չի՛ փախչի նա մինչև անգամ ամենահաղթ Աքիլլեսից
 +
Երբ կանգնած է, իսկ ոտքերով անհընար է հետը մըրցել։
 +
Արդ, զորքի ձախ կողմը դարձիր, որ շուտ տեսնենք և իմանանք,
 +
{{տող|320}}Թե մե՞նք պիտի փառք ընձեռենք մեկ ուրիշի, թե չէ նա՛ մեզ»։
 +
 +
Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես աշխույժ ու ժիր
 +
Առաջ անցավ, մինչև հասան այնտեղ, ուր նա հըրամայեց։
 +
Տըրոյացիք երբ որ տեսան բոցանըման Իդոմենին
 +
Եվ նըրա քաջ արբանյակին արվեստագործ զեն ու զարդով՝
 +
Խրախույս տալով մեկը մյուսին՝ վըրա հասան միահամուռ,
 +
Ու նավերին մոտիկ պայթեց երկուստեք մարտ մի հավասար:
 +
Ինչպես փըչող քամիներից առաջացած հողմերը խոլ
 +
Չոր օրերին, երբ որ բոլոր ճամփաները լիքն են փոշով,
 +
Վեր են հանում դեպի երկինք փոշու ամպեր հըսկայական, —
 +
{{տող|330}}Այդպես նըրանք առան իրար, ու վառվում էր սիրտը նըրանց
 +
Ըսպանելու, կոտորելու մեկը-մյուսին սուր պըղընձով։
 +
Բորբոքվեց մարտ մի խելահեղ՝ երկայնաստվեր նիզակներով,
 +
Որ ունեին իրենց ձեռքում ախոյաններն ընդդիմամարտ։
 +
Շողյունը շեկ պըղինձների՝ փըրթած փայլուն կորդակներից,
 +
Զըրահներից, ասպարներից, տեգերից՝ աչք էր շըլացնում,
 +
Երբ համագունդ քայլում էին, և մարդ քարսիրտ պիտի լիներ,
 +
Որ տեսնելով մարտն այդ՝ հըրճվեր և չըցընցվեր ամբողջ հոգով։
 +
 +
Բայց Զըրվանի երկու հըզոր որդիները իրար ներհակ
 +
Նյութում էին դյուցազների համար դըժնյա ցավեր բազում:
 +
{{տող|340}}Զևսն ուզում էր տալ հաղթություն տըրոյացոց և Հեկտորին
 +
Եվ Արագոտն Աքիլլեսին ցանկանում էր փառավորել,
 +
Բայց միտք չուներ աքայեցոց բընաջընջել Իլիոնի մոտ,
 +
Այլ Թետիսին ու քաջասիրտ նըրա որդուն պատվել միայն<ref>''Թետիսին ու քաջասիրտ նրա որդուն պատվել միայն'' — Զևսը, ընդառաջելով Թետիս աստվածուհու աղերսանքին, տրոյացիներին է սատարում պատերազմում, որպեսզի աքայանք զգան Թետիսի որդու` Աքիլլեսի կարիքը:</ref>:
 +
Իսկ Պոսեյդոնը ծածկաբար ելած ծովիցն իր ըսպիտակ
 +
Մարտ մրտնելով` հորդորում էր աքայեցոց տըրոյանց դեմ,
 +
Ցավում էր նա, որ աքայանք հաղթահարվեն տըրովներից
 +
Եվ իր սըրտում զայրացած էր Արամազդի վըրա սաստիկ։
 +
Եվ չընայած` երկուսն էլ նույն զարմից էին ու նույն հորից,
 +
Բայց Արամազդն անդրանիկն էր ու ավելի շատ բան տեսած,
 +
{{տող|350}}Այդ պատճառով Պոսեյդոնը չէր հանդըգնում նըրանց օգնել
 +
Հայտ–համարձակ, այլ միշտ գաղտնի և զինվորի կերպարանքով
 +
Ոգևորում Էր բանակում աքայեցի մարտիկներին:
 +
Այսպես, նըրանք փոփոխակի, երկու կըռվող կողմերի մեջ
 +
Պըրկեցին հաղթ ու համազոր կըռվի անլույծ, ամուր մի լար,
 +
Որ երկուստեք շատ-շատերի ծունկեր ծալեց պատերազմում։
 +
Իդոմենը թեպետև ծեր, խըրախույս տալով դանայեցոց,
 +
Տըրոյացոց մեջ մըխըրճվեց և խուճապի մատնեց նըրանց:
 +
Նա ըսպանեց իր նիզակով կաբեսացի Ոթրիոնեսին,
 +
Որը նոր էր եկել հասել պատերազմին բազմաշառաչ
 +
{{տող|360}}Եվ ուզում էր Պրիամոսի գեղաչըքնաղ աղջիկներից
 +
Կասանդրեին առանց օժտի առնել իրեն կին հարազատ,
 +
Որի համար խոստացել էր մի ակներև գործ կատարել-
 +
Տըրոյայից վանել բըռնի աքայեցոց որդիներին։
 +
Հավանել էր Պրիամը ծեր՝ իր դըստերը տալու նըրան,
 +
Որի խոստման վըրա վըստահ՝ ոգորում էր նա ողջ ուժով։
 +
Բայց շողշողուն իր աշտեով Իդոմենեսը անվըրեպ
 +
Զարկեց քաջին, երբ սիգաքայլ առաջ էր նա գալիս վըստահ:
 +
Պըղընձապատ զըրահն հուժկու այդ հարվածին չըդիմացավ.
 +
Իդոմենեսն աշտեն ուժգին ախոյանի փորը խըրեց,
 +
{{տող|370}}Ողջ հասակով փըռեց գետին ու պանծալով այսպես ասաց.
 +
«Ոթրիոնե՛ս, քեզ արդարև ամենից շատ պիտի գովեմ,
 +
Եթե ճըշտիվ կատարես այն, ինչպես որ դու խոսք ես տըվել
 +
Դարդանյան ծեր Պրիամոսին, որ խոստացավ դուստրը տալ քեզ։
 +
Կըհարգեինք մեր խոսքը մենք, եթե երբեք խոստանայինք
 +
Եվ Արգոսից աստ բերելով պիտի տայինք քեզ կընության
 +
Գեղաչըքնաղ դըստերն անգամ Ագամեմնոն Ատրիդեսի,
 +
Եթե մեզ հետ կործանեիր Իլիոնը բարեբընակ։
 +
Արդ, եկ ինձ հետ, որ հարսանիքդ անենք մեր սև նավերի մեջ,
 +
Քանզի բոլորս էլ վեհազնյա աներներ ենք խընամախոս»։
 +
 +
{{տող|380}}Այսպես ասաց Իդոմենեսն ու քարշ տըվեց նըրան ոտքից
 +
Ռազմի միջից դուրս հանելով, որ զինազերծ անի նըրան։
 +
Ասիոսն այնժամ վըրիժավառ` նըրա վըրա վազեց իսկույն,
 +
Նա, որ կըռվում էր հետիոտն՝ իր ձիերի առջև կանգնած,
 +
Որոնց նըրա ետևն էր միշտ կառավարը պահում պատրաստ,
 +
Եվ որոնց տաք հևքը Ասիոսն ըզգում էր միշտ իր ուսերին։
 +
Ամբողջ ըրտով ուզում էր նա զարկել դյուցազն Իդոմենին։
 +
Բայց սա կանխեց և իր տեգով կոկորդից խոր խոցեց նըրան.
 +
Ու տապալվեց Ասիոսն, ինչպես հըսկա կաղնին է տապալվում,
 +
Բարդին և կամ բարձըր սոճի, որ նավերի պետքի համար
 +
{{տող|390}}Հյուսներն են սուր տապարներով գետին փըռում լեռան վըրա։
 +
Այդպես ընկավ նա իր կառքի և ձիերի առջև տապաստ,
 +
Կըրճըտացող ատամներով ծամելով հողն արնաթաթավ։
 +
Իսկ կառավարն ապուշ կըտրած չըկարեցավ աճապարել՝
 +
Ձիերը ետ դարձընելով փախչել ու գլուխն իր ազատել:
 +
Վըրա հասավ Անտիլոքոսն ու նիզակով շամփրեց նըրան.
 +
Ու պրղընձյա զըրահը, որ կըրում էր նա, չըդիմացավ,
 +
Աշտեն նըրա փորը խըրվեց, և նա կառքից գըլորվեց վար,
 +
Իսկ նըժույգները Նեստորի Անտիլոքոս արի որդին
 +
Քըշեց դեպի բանակն իսկույն պըղընձազգեստ աքայեցոց:
 +
 +
{{տող|400}}Ասիոսի մահվան վըրա Դեիփոբոսն անչափ տըրտում,
 +
Մոտիկ գալով Իդոմենին՝ փայլուն աշտեն նետեց նըրան։
 +
Իդոմենեսն այդ տեսնելով՝ հազիվ գըլուխն իր ազատեց,
 +
Կուչ գալով իր բոլորաձև ասպարի տակ, որ նա ուներ՝
 +
Արջառամորթ, պըղընձապատ, զույգ փոկերով ամրապընդված։
 +
Պահվեց այդ հաստ ասպարի տակ, և վըրայից տեգը անցավ,
 +
Ու նիզակը թափ անցնելիս վահանն հընչեց կերկերաձայն։
 +
Սակայն հուժկու նըրա ձեռքից նետված նիզակն իզուր չանցավ,
 +
Այլ հարվածեց ազգաց հովիվ Հիպպասածին Հիփսինորին.
 +
Սլաքը խըրվեց լյարդի մեջ, ու ծալվեցին ծընկներն իսկույն:
 +
{{տող|410}}Եվ Դեիփոբը փըքվելով գոռոզաբար գոչեց ուժգին.
 +
«Գոնե Ասիոսն առանց վըրեժ չընկավ, և ես կարծում եմ, որ
 +
Հիմա արդեն նա կարծրանիգ դժոխքի դըռնից անագորույն
 +
Ուրախ սըրտով պիտի մըտնի, զի ուղեկից տըվի նըրան»։
 +
Այսպես ասաց, և աքայանք դառնացան այդ հոխորտանքից,
 +
Եվ մանավանդ խիստ խըռովեց սիրտը արի Անտիլոքի,
 +
Որը թեև սաստիկ տըխուր, բայց չըլըքեց բարեկամին,
 +
Այլ ըշտապեց պաշտպանելու և ասպարով ծածկեց նըրան։
 +
Ապա երկու մոտ ընկերներ մըտան նըրա թևերի տակ-
 +
Մեկիստեսը Եքիոսյան և Ալաստորը դյուցազնյա,
 +
{{տող|420}}Ու նավերը տարան նըրան, մինչ նա հեծում էր ծանրապես։
 +
 +
Իսկ Իդոմենն անդուլ վառված ռազմի տենչով, ուզում էր միշտ
 +
Տըրոյացի մի ընկըղմել գիշերի մեջ խավարասույզ,
 +
Կամ ինքն ընկնել՝ հեռացնելով նախճիրն աքյանց որդիներից:
 +
Եվ նա այնտեղ գետին զարկեց Էսիեդի սիրուն որդուն՝
 +
Դյուցազնական Ալկաթոսին, որ փեսան էր Անքիսեսի:
 +
Առել էր նա աղջիկներից նըրա մեծին՝ Հիպպոդամին,
 +
Որին հայրն ու մայրը սըրտանց սիրում էին, երբ տանն էր դեռ,
 +
Քանզի նա իր գեղեցկությամբ, արարմունքով և իր խելքով
 +
Գերազանցում էր իր բոլոր հասակակից ընկերներին:
 +
{{տող|430}}Դըրա համար նա հարսնացավ Տըրոյայում քաջագույնին,
 +
Որին, սակայն, Պոսեյդոնը ընկճեց ձեռքով Իդոմենի:
 +
Մըթագնելով լույսն աչքերի, կապեց նըրա ոտքերն առույգ,
 +
Որ չէր կարող ոչ ետ փախչել, ոչ էլ խույս տալ ախոյանից,
 +
Այլ քարացած, ինչպես արձան, կամ ծառի պես բարձրասաղարթ
 +
Մինչդեռ անշարժ կանգնել էր նա, Իդոմենը դյուցազնաբար
 +
Պըղընձյա զըրահը հերձելով, (որը նըրանից մի ժամանակ
 +
Հեռացնում էր օրհասը սև) տեգը վարսեց թոքերի մեջ,
 +
Սուր սըլաքից ճեղքըվելով զըրահը՝ խուլ շառաչ հանեց,
 +
Եվ նա գետին ընկավ թընդմամբ՝ տեգը խըրված իր սըրտի մեջ,
 +
{{տող|440}}Որը դեռ տաք, տըրոփելով՝ շարժում էր սուր սայրը տեգի։
 +
Եվ, վերջապես, այնտեղ միայն Արեսն իջավ բուռն իր թափից,
 +
Եվ Իդոմենն հաղթանակած գոչեց հըպարտ, հոխորտագին,
 +
«Դեիփոբոս, ձեր մեկի դեմ երեքը մենք ըսպանեցինք.
 +
Էլ ի՞նչ ես դու ամբարհավաճ այդպես՝ գովում գըլուխը քո:
 +
Դու ի՛նքդ արի, դեմըս կանգնիր, որ լավ տեսնես, թե ինչպիսի
 +
Բողբոջ եմ ես Արամազդի՝ Կրետեից հասած այստեղ,
 +
Որը ծընեց նախ Մինոսին՝ պահապանին կրետացոց,
 +
Եվ Մինոսը ծընեց հետո ըսքանչելի Դևկալիոնին,
 +
Իսկ Դևկալիոնն էլ ծընեց ինձ՝ արքա բազում մարդկանց վըրա
 +
{{տող|450}}Կրետեի մեջ ընդարձակ. նավերըս ինձ բերին այստեղ
 +
Որպես պատիժ քեզ և քո հոր և բովանդակ տըրոյացոց»։
 +
 +
Այսպես ասաց. Դեիփոբը տատանվում էր երկմըտությամբ-
 +
Վերադառնա՝ գընա իրեն ընկե՞ր գըտնի տըրոյանց մեջ,
 +
Թե՞ միայնակ ինքը դուրս գա Իդոմենին դեմ-հանդիման։
 +
Եվ ի վերջո նա որոշեց գընալ գըտնել Էնիասին,
 +
Որին գըտավ կանգնած այնտեղ` մարտիկների վերջին շարքում,
 +
Քանզի ընդդեմ Պրիամոսի սըրտում նա ոխ ուներ պահած<ref>''ընդդեմ Պրիամոսի սրտում նա ոխ ուներ պահած'' - Էնիասը Տրոյայի թագավորական կրտսեր ցեղի ներկայացուցիչն էր ու զրկված էր թագավորական իշխանությունից, ուստի լարված էր Պրիամոսի դեմ։ Տրոյայի կործանումից հետո Էնիասի փրկության վերաբերյալ առասպելի որոշ տարբերակներ պահպանում են թշնամու հետ նրա հարաբերությունների նաև ուղղակի վկայություններ:</ref>
 +
Այն պատճառով, որ ծերն իրեն ըստ արժանվույն չէր մեծարում։
 +
Դեիփոբը մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
{{տող|460}}«Քա՛ջդ Էնիաս, տրոյանց իշխան, եթե իրոք սիրում ես ինձ,
 +
Պարտավոր ես քո քեռայրին դու օգնության հասնել շուտով<ref>''քո քեռայրին... օգնության հասնել''– Ալկաթոս Էնիասի քրոջ՝ Հիպսոդամեի ամուսինն էր և ապրում էր աներոջ տանը (Անքիսեսի), այնպես, ինչպես Պրիամոսի փեսաներն ապրում էին նրա տանը:</ref>:
 +
Արի գընանք` Ալկաթոսին մենք ի թիկունք և ի սատար,
 +
Որը, երբ դեռ փոքր էիր դու, քեզ խընամեց նա իր տան մեջ.
 +
Նըրան հենց նոր գետին փըռեց Իդոմենը կորովատեգ»։
 +
 +
Այս ասելով նա թունդ հանեց սիրտը խիզախ Էնիասի,
 +
Որ խոյացավ դեպ Իդոմենն՝ արյան ծարավ ու կըռվատենչ
 +
Բայց Իդոմենը մանկան պես չըվախեցավ, այլ անսասան
 +
Կանգնեց մընաց, ինչպես վարազ ուժին վըստահ, լեռան վըրա,
 +
Որ ըսպասում է բազմամբոխ որսորդների աղաղակին,
 +
{{տող|470}}Ու ցըցվում են մազերն ըստվար, աչքերն ահեղ բոցավառվում
 +
Եվ ժանիքներն է սըրում իր` մըռըլտալով մոլեգնաբար,
 +
Որ հալածի որսորդներին և շըների ոհմակը ողջ։-
 +
Ըսպասում էր Իդոմենեսն այդպես անահ և աննահանջ
 +
Էնիասի հարձակվելուն, և նայելով իր շուրջը նա
 +
Ձայն էր տալիս ընկերներին՝ Ասկալափին, Դեիպիրին,
 +
Ափարեսին, Անտիլոքին և Մերիոնին ռազմի հըմուտ։
 +
Եվ դիմելով նա բոլորին՝ այս հորդորիչ խոսքերն ասաց,
 +
«Այստեղ եկեք, սիրելիներս, և օգնեցեք միայնակիս,
 +
Զի ես սաստիկ վախենում եմ քաջոտն ու բուռն Էնիասից,
 +
{{տող|480}}Որ կատաղի է կըռվի մեջ և կարող է մարդ հոշոտել.
 +
Եվ իր ծաղկուն տարիքի մեջ ունի նա մեծ կորով և ուժ։
 +
Այս իմ հոգով եթե նըրան հասակակից լինեի ես,
 +
Այն ժամանակ կամ ե՛ս պիտի առնեի փառք, և կամ թե նա՛»։
 +
 +
Այսպես ասաց, և համամիտ ու համաշունչ բոլորը մեկ
 +
Նըրան իրենց միջև առան, ամեն մեկն իր ասպարն ուսած:
 +
Մյուս կողմից էլ Էնիասն էր կանչում զենքի ընկերներին՝
 +
Դեիփոբին և Պարիսին և դյուցազնյա Ագենորին,
 +
Որոնք նըրա հետ միասին պետերն էին տըրոյացոց:
 +
Գալիս էին իր ետևից մի խումբ խիզախ քաջարիներ,
 +
{{տող|490}}Ինչպես խոյին է հետևում ոչխարների ըստվար մի հոտ
 +
Դեպի աղբյուր ընթանալիս, ու հըրճվում է հովիվն անչափ։
 +
Էնիասն էլ ուրախացավ իր սըրտի մեջ, երբ որ տեսավ
 +
Ռազմիկների այդ բազմությունն, որ գալիս էր իր ետևից:
 +
Ալկաթոսին շըրջապատած՝ ախոյաններն առան իրար
 +
Երկայնաձիգ մըկունդներով մեկ-մյուսին նըշան բըռնած.
 +
Եվ պըղինձը նըրանց վըրա շառաչում էր ահագնաձայն:
 +
Իսկ բոլորի մեջ գերափառ երկու խիզախ ռազմիկներն այն՝
 +
Իդոմենեսն ու Էնիասն Արեսի պես արյունառուշտ
 +
Ջանում էին խոցել միմյանց անագորույն պըղինձներով։
 +
{{տող|500}}Նախ Էնիասն արձակեց տեգ, Իդոմենեսն այդ նըկատեց
 +
Ու խույս տալով ճարպըկորեն պղնձյա տեգից՝ մահից պըրծավ,
 +
Եվ սըլաքը Էնիասի թըռավ գընաց, խըրվեց հողում,
 +
Զի ընդունայն էր սըլացել աշտեն նըրա հուժկու ձեռքից։
 +
Իսկ Իդոմենն Ինոմավին զարկեց ուղիղ նըրա պորտին,
 +
Պըղինձն հերձեց զըրահն ամուր ու փորոտին խառնեց իրար,
 +
Եվ նա ընկավ գետնաթավալ ճանկըռթելով հողն արյունոտ:
 +
Իդոմենեսը դիակից քաշեց հանեց երկար աշտեն,
 +
Բայց կողոպտել չըկարեցավ ախոյանի զենքերը պերճ՝
 +
Սըլաքներից տագնապելով, քանզի հոգով թեպետև ժիր,
 +
{{տող|510}}Բայց ծեր էր նա ու չէր կարող սըրունքներով իր դեդևուն
 +
Վազել գընալ, կորզել նիզակն ու ոսոխի տեգից խույս տալ:
 +
Կարող էր նա օրն անողոք վանել կանգնած գուպարի մեջ,
 +
Բայց փախցընել նըրան մարտից՝ սըրունքները չէին զորում։
 +
Եվ երբ ահա դանդաղաքայլ ուզում էր նա ետ նահանջել,
 +
Դեիփոբոսն արձակեց իր փայլուն աշտեն նըրա վըրա,
 +
Զի նըրա հետ քեն էր մըտել ու պահում էր ոխ շարունակ։
 +
Սակայն նորից նա վըրիպեց՝ հարվածելով Ասկալափին՝
 +
Ենիալի որդուն, և սուր աշտեն ծակեց ուսն ու անցավ.
 +
Եվ նա ընկավ փոշիներում ու չանկռեց հողն ագուռներով։
 +
{{տող|520}}Բայց տակավին չէր իմացել ահեղագոչ Արեսն հըզոր
 +
Որդու անկումը բազմամբոխ պատերազմի եռուզեռում։
 +
Նըստել էր նա Ոլիմպոսի ծայրը ոսկյա ամպերի տակ
 +
Արամազդի ահեղ կամքով արգելափակ ու կաշկանդված,
 +
Այնտեղ էին և մյուս բոլոր աստվածները կըռվից հեռու:
 +
 +
Խիտ շարքերով գըրոհ տըվին Ասկալափի շուրջը նըրանք.
 +
Փայլուն կորդակն Ասկալափի գըլխից խըլեց Դեիփոբոսն,
 +
Իսկ Մերիոնեսը խոյացավ փայլակնաթափ Արեսի պես
 +
Եվ նիզակով վիրավորեց նըրա բազուկն, ու բարձրածայր
 +
Կորդակն ընկավ նըրա ձեռքից շըռընդալից շառաչելով։
 +
{{տող|530}}Մերիոնեսն անգղի նըման սուրաց դեպի նա նորի՛ց, նորի՛ց,
 +
Ու դուրս կորզեց նըրա ձեռքից երկայնաբուն նիզակը հաղթ
 +
Ապա կըրկին փախավ մըտավ ընկերների բազմության մեջ։
 +
Իսկ Պոլիդեսն իր հարազատ Դեիփոբին մեջքից գըրկած
 +
Հանեց մարտից ահեղագոռ ու դեպ ձիերն առավ տարավ,
 +
Որոնք կըռվից հեռու կանգնած իրենց տիրոջն էին մընում՝
 +
Կառավարի և նըկարեն չըքնաղ կառքի հետ միասին,
 +
Որոնք իրենց տիրոջն առան ու փախցըրին դեպի քաղաք,
 +
Մինչ խորապես հեծում էր նա ու հառաչում չարալըլուկ,
 +
Եվ նոր խոցված նըրա բազկից հոսում էր հորդ արյունը տաք:
 +
 +
{{տող|540}}Իսկ մյուսները կըռվում էին, ու բարձրացավ աղմուկ ահեղ։
 +
Էնիասը հարձակվելով՝ իր սայրասուր տեգով խոցեց
 +
Վըրան վազող Կալեդորյան Ափարեսին, նըրա ուսից
 +
Գըլուխն ընկավ և գըլխի հետ ընկան վահանն ու սաղավարտ,
 +
Ու հոգեառ օրհասը սև շըրջապատեց նըրան իսկույն:
 +
Անտիլոքոսը Թոոնին, երբ փախչում էր նա թիկնադարձ,
 +
Զարկեց տեգով ու կըտրատեց նըրա վըզի ջիղը ամբողջ,
 +
Որ անցնելով թիկնամեջքից՝ պարանոցն է հասնում մինչև,
 +
Կըտրեց այդ ջիղն ամբողջովին, ու նա փըլվեց փոշիներում,
 +
Կարկառելով երկու ձեռքերն իր սիրելի ընկերներին։
 +
{{տող|550}}Անտիլոքոսն աչքը չորս դին խըլեց նըրա զենքերն ուսից,
 +
Մինչդեռ ամեն կողմից նըրան շըրջապատած տըրոյացիք
 +
Կոփում էին նըրա լայնշի, խայտաճամուկ վահանն անդուլ,
 +
Սակայն չէին կարողանում Անտիլոքի մորթը փափուկ
 +
Վիրավորել, ցըտել իրենց անպարտելի պրղինձներով,
 +
Որովհետև ամեն կողմից Պոսեյդոնը Երկրադըղորդ
 +
Պահպանում էր տեղատարափ փըքիններից Անտիլոքին,
 +
Որ ոսոխից չէր հեռանում ու նըրանց մեջ մըխված էր միշտ։
 +
Չէր դադարում նըրա նիզակն, այլ շարունակ ճոճելով այն
 +
Սըլանում էր փոթորկի պես, միտք անելով՝ տեգը թըռցնի՞,
 +
{{տող|560}}Թե՞ խոյանա և մոտիկից գոտեմարտի ոսոխի հետ։
 +
Սակայն ծածուկ չըմընացին նըրա մըտքերն Ադամասից,
 +
Որ հարձակվեց և սայրասուր իր պըղինձով զարկեց նըրա
 +
Կուռ ասպարի կումբին ուղիղ, բայց Պոսեյդոնը կապտահեր
 +
Նըրա սրլաքը բըթացրեց և խընայեց կյանքը քաջի։
 +
Սլաքի կեսն Անտիլոքի կուռ ասպարի վըրա մընաց
 +
Մի կիսավառ ձողի նըման և մյուս կեսը գետին ընկավ։
 +
Ադամասը փախուստ տըվեց, որ ազատվի ծանր օրհասից,
 +
Բայց Մերիոնեսն ետևն ընկած՝ զարկեց հուժկու իր աշտեով
 +
Պորտից ներքև առականքին, ուր ամենից ավելի շատ
 +
{{տող|570}}Մահառիթ է Արեսը խիստ՝ մահկանաց ու մարդկանց համար։
 +
Արդ, Ադամասն ընկնելով այդ իրեն խոցող տեգի վըրա
 +
Տապըլտկում էր տըվայտագին, արջառի պես, որ լեռներում
 +
Կապկապում են պարաններով տավարածներն ու քաշ տալիս:
 +
Այդպես և նա տեգի վըրա գալարվում էր աղեմորմոք,
 +
Մինչև որ մոտ գալով նըրան Մերիոնեսը դյուցազնական
 +
Քաշեց հանեց տեգը մարմնից, և նա թաղվեց խավարի մեջ:
 +
Հելենոսը մոտիկ գալով Թրակյան թըրով իր ահագին
 +
Զարկեց քունքին Դեիպիրի և սաղավարտը ջախջախեց,
 +
Որ թընդյունով գետին ընկավ, և մի մարտիկ աքայեցի
 +
{{տող|580}}Վերցըրեց այն, որ գըլորվել, ընկել էր իր ոտքերի մոտ։
 +
Եվ աչքերին Դեիպիրի իջավ խավար ու խոր գիշեր:
 +
Կըսկիծն առավ ահեղագոռ Մենելավոս Ատրիդեսին,
 +
Որ սուր նիզակն իր ճոճելով առաջ եկավ ըսպառնալից.
 +
Դեպ Հելենոս դյուցազն արքան, որը լարեց աղեղն իր մեծ.
 +
Եվ երկուսով առան իրար,- մեկը սուրսայր իր գեղարդով
 +
Ըսպառնում էր ախոյանին, և մյուսը իր լայնալիճով:
 +
Հելենոսը նետն արձակեց, որը դիպավ կուրծքը ծածկող
 +
Զըրահի կուռ կարավանդին, բայց նետը ժանտ թըռավ դեպ ետ,
 +
Ինչպես որ մեծ մի կալի մեջ Էրանելիս հոսելիից
 +
{{տող|590}}Դուրս են թըռչում սև գըլուլներ, կամ սիսեռներ են ոստոստում
 +
Փըչող հողմի շընչից և կամ էրանողի հուժկու ուժից:
 +
Այսպես շըքեղ Մենելավի կուռ զըրահին զարնըվելով
 +
Ոստոստելով ուժգընորեն դառըն նետը թըռավ հեռու:
 +
Իսկ Ատրիդես քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ
 +
Զարկեց տեգով հենց ա՛յն ձեռքին, որով աղեղն էր բըռնել նա:
 +
Սըլաքն անցավ թաթից թափով ու մըխըրճվեց աղեղի մեջ.
 +
Ետ փախչելով յուրայնոց մոտ՝ հազիվ պըրծավ նա օրհասից:
 +
Հելենոսի կախված ձեռքից քարշ էր գընում տեգն հացենու,
 +
Որը մեծանձն Ագենորը քաշեց հանեց նըրա ձեռքից
 +
{{տող|600}}Ու փաթաթեց թաթը նըրա՝ պարսատիկի նուրբ ասվիով,
 +
Որ բերում էր ծառան իր հետ ժողովըրդից հովվի համար:
 +
Ահեղաշուք Մենելավին էր հետամուտ համառորեն
 +
Պիսանդրոսը, որին դեպի մահ էր տանում օրհասը չար,
 +
Որ քո ձեռքով, Մենելավե՛, ընկներ ահեղ գոտեմարտում:
 +
Եվ երբ նըրանք հասան իրար՝ մեկն այս կողմից և մյուսը՝ այն,
 +
Վըրիպեց Ատրիդն և ի դերև անցավ աշտեն նըպատակից.
 +
Իսկ Պիսանդրոսը հարվածեց Մենելավի կուռ ասպարին,
 +
Բայց չըզորեց ուժը նըրա թափով պըղինձն իր անցկացնել,
 +
Լայնշի վահանն արգելք եղավ, և կոտըրվեց աշտեն բընից,
 +
{{տող|610}}Այնինչ նա իր մըտքում ցընծաց հաղթանակի խինդով լեցուն։
 +
Այն ժամանակ քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ
 +
Արծաթագամ սուրն իր քաշեց և խոյացավ նըրա վըրա.
 +
Սա էլ հանեց իր վահանի տակից տապարն պըղընձեղեն
 +
Ձիթենիի երկար կոթով, և իրարու վըրա ընկան:
 +
Պիսանդրոսը զարկեց նըրա գըլխանոցի ճիշտ խորանին՝
 +
Գարգմանակի ներքնակողմից, իսկ Մենելավը հարվածեց
 +
Ճակատամերձ քըթարմատին, ու ճարճատեց ոսկորն իսկույն,
 +
Եվ արնամած աչքերն երկու ընկան գետին, ոտների մոտ։
 +
Կուչ եկավ նա ինքն իր վըրա ու տապալվեց փոշեթավալ,
 +
{{տող|620}}Իսկ Մենելավն անմիջապես ոտքը դըրեց նըրա կըրծքին
 +
Եվ զենքերը կողոպտելով՝ այսպես խոսեց խըրոխտապանծ,
 +
«Այսպե՛ս պիտի թողնեք նավերն արագաձի դանայեցոց,
 +
Ամբարտավա՛ն տըրոյացիք, դուք, որ կըռվից չեք հագենում:
 +
Շընե՛ր, կարծես քիչ էր այն գարշ թըշնամանքն, որ հասցըրիք
 +
Ինձ իմ տան մեջ, չերկընչելով ձեր սըրտի մեջ՝ որոտագոչ
 +
Եվ վանատուր Արամազդի վըրեժխընդիր բարկությունից,
 +
Որը մի օր ջընջելու է քաղաքը ձեր հիմնահատակ։
 +
Քի՞չ էր, կարծես, որ բյուր գանձերս ու սիրառատ կընոջըս դուք,
 +
(Որ ձեզ սիրով հյուրընկալեց) տարաք առանց մի պատճառի,
 +
{{տող|630}}Եվ հիմա էլ մոլեգնում եք մեր ծովաչու նավատորմին
 +
Կըրակ տալ դուք և կոտորել քաջակորով աքայեցոց։
 +
Ի՜նչ էլ լինի մոլուցքը ձեր՝ ռազմից պիտի քըշեք շուտով։
 +
Հայր Արամազդ, ճիշտ է, որ քեզ իմաստնագույն են համարում
 +
Աստվածներից ու մարդկանցից, բայց դո՛ւ ես այս բոլորն անում,
 +
Ինչպես որ արդ զորավիգ ես և հովանի տըրոյացոց-
 +
Ամբարտավան ու չար մարդկանց, որոնց հոգին բոլորովին
 +
Հագուրդ չունի հանիրավի և ապօրեն պատերազմից։
 +
Ամեն բանից հագենում է մարդը՝ քընից, սիրո՛ւց անգամ,
 +
Եվ քաղցրաձայն նըվագներից, երգ ու պարից, որ առավել
 +
{{տող|640}}Սիրելի են մարդու սըրտին, քանթե կըռիվ մըղել դաժան,
 +
Սակայն սըրանք, տըրոյացիք պատերազմից չեն հագենում»:
 +
 +
Այսպես ասաց Մենելավոսն ու կապտելով նըրա մարմնից
 +
Բոլոր զենքերն արյունազանգ տըվեց իր մոտ ընկերներին
 +
Եվ նա նորից վերադարձավ դեպի գընդերն առաջամարտ։
 +
Պիլեմենես թագավորի որդին վազեց նըրա վըրա —
 +
Հարպալիոնը, որն իր հոր հետ Տըրոյա էր եկել կըռվի,
 +
Բայց չըդարձավ նա այնտեղից իր հայրենի երկիրն անուշ։
 +
Նա մոտ գալով՝ Ատրիդեսի ասպարի ճիշտ կումբին զարկեց,
 +
Բայց չըզորեց ուժը նըրա՝ տեգն անցկացնել կուռ պըղընձից,
 +
{{տող|650}}Եվ իր չորս դին աչք ածելով, որ չըխոցվեր մեկից հանկարծ,
 +
Փախավ մըտավ յուրայնոց մեջ, ազատվելու համար մահից։
 +
Բայց Մերիոնեսն առաջ անցած` նետեց մի նետ պըղընձակուռ
 +
Ու ետևից՝ մեջքին զարկեց. սըլաքն անցավ ողնաշարից
 +
Ու խոր խըրվեց առավուշտում և դուրս եկավ անմիջապես:
 +
Հարպալիոնը ծընկակոտոր՝ ընկերների գիրկն ընկնելով
 +
Հոգին փըչեց, ապա փըռվեց գետնի վըրա որդի նըման,
 +
Ու սև արունն առատահոս վըտակի պես հողը թըրջեց։
 +
Մեծահոգի պափլագոններն Հարպալիոնի դին առնելով
 +
Կառքը դըրին ու սրտաբեկ տարան դեպի Իլիոնը սուրբ:
 +
{{տող|660}}Բոլորի հետ գընում էր և հայրը նըրա արտասվակոծ,
 +
Տըխուր, որ իր որդու համար վըրեժխընդիր չեղավ ոչ ոք:
 +
 +
Բայց Պարիսը մեծ բարկությամբ լըցվեց նըրա մահվան վըրա,
 +
Զի բազմամարդ պափլագոնաց երկրում նըրան հյուր էր եղել,
 +
Ու նա ցասկոտ՝ մի սայրասուր նետ ուղարկեց Մերիոնեսին:
 +
Կար Եվքենոր անվամբ մի մարդ, որդին գուշակ Պոլիվիդի,
 +
Մեծահարուստ ու քաջառողջ, որ ապրում էր Կորընթոսում,
 +
Գիտակ էր նա իր չար բախտին, երբ նավ նըստեց մարտ մեկնելու,
 +
Զի հաճախ էր ասում նըրան Պոլիվիդես ծերը բարի,
 +
Որ կամ պիտի տանն ավարտեր իր կյանքը նա հիվանդությամբ,
 +
{{տող|670}}Կամ աքայանց նավերի մոտ տըրոյացոց ձեռքով ընկներ:
 +
Ուզում էր նա գլուխն ազատել աքայեցոց լուտանքներից
 +
Եվ դառն ախտից օրհասաբեր, որ իր հոգին չըտանջըվի:
 +
Սըրան էր, որ ականջախառն խոցեց Պարիսն իր սուր նետով
 +
Եվ բաժանեց հոգին մարմնից ու ավարի գիրկն ուղարկեց:
 +
 +
Կըռվում էին սըրանք այսպես կըրակ կըտրած իրարու դեմ։
 +
Մինչդեռ Հեկտորը՝ սիրելին Արամազդի դեռ լուր չուներ
 +
Եվ չգիտեր, թե նավերի ձախակողմից աքայեցիք
 +
Կոտորում են իր զորքերին և թերևըս հաղթեն նըրանք,
 +
Զի Պոսեյդոնն աշխարհակալ հորդորում էր հարկադրաբար
 +
{{տող|680}}Եվ ինքն անձամբ աքայեցոց զորավիգ էր հանդիսանում։
 +
Գըտընվում էր Հեկտորն այնտեղ, ուր նախ ինքը իր փաղանգով
 +
Գըրոհելով փոթորկի պես՝ մըտավ դըռնից ու պարըսպից,
 +
Ջախջախելով ասպարավոր գումարտակներն աքայեցոց:
 +
Այնտեղ էր նա, ուր Այաքսի ու Պրոտեսի նավերն էին,
 +
Անդ, ըսպիտակ ծովի ափին, քաշված հանված դեպի ցամաք,
 +
Ուր պարիսպը շատ բարձըր չէր, որտեղ ձիերն ու քաջազունք
 +
Ահեղ աղմուկ-աղաղակով կըռվում էին մոլեգնաբար:
 +
Բիովտացիք այնտեղ բոլոր ու յավոններն երկայնազգեստ,
 +
Լոկրացիներն ու փթիացիք և եպիանք պերճապայծառ
 +
{{տող|690}}Ճըգնում էին միահամուռ՝ փայլակնընթաց դյուցազունին
 +
Հեռու պահել նավատորմից, բայց և այնպես չէին կարող
 +
Հաղթահարել բոցանըման աստվածային քաջ Հեկտորին:
 +
Առաջամարտ գընդումն էին ընտիր քաջերն աթենացոց,
 +
Որոնց՝ որդին Պեդեոսի՝ Մենեսթեսն էր հըրամայում,
 +
Եվ նըրա հետ գընում էին Փիդասն, Ստիքիոսն ու Բիասը քաջ:
 +
Եպիանց պետերն էին՝ Մեդեսն ու Դրակիոսն ու Ամփիովն,
 +
Իսկ փթիացոց՝ Պոդարկեսը - կըռվի տոկուն և անվըկանդ,
 +
Մեդոնը քաջ, որ հարճորդին էր դյուցազարմ Ոյիլևսի
 +
Եվ եղբայր էր Այաքսի հետ, բայց ապրում էր Փիլակեում,
 +
{{տող|700}}Հեռու երկրից իր հայրենի, զի սպանել էր այնտեղ մի մարդ՝
 +
Եղբորն իր խորթ Երիովպ մոր, որը կինն էր Ոյիլևսի:
 +
Իսկ Պոդարկեսն էր Փիլակյան Իփիկլոսի շըքեղ որդին։
 +
Սըրանք էին, որոնք վեհանձըն փթիացոց գըլուխն անցած
 +
Բիովտացոց հետ միասին կըռվում էին արիաբար
 +
Պաշտպանելու համար իրենց նավերն՝ ահեղ Հեկտորի դեմ:
 +
Իսկ Այաքսը՝ Ոյիլևսի աշխույժ որդին բոլորովին
 +
Չէր հեռանում Տելամոնյան մեծ Այաքսից թեկուզ մի քայլ,
 +
Այլ ինչպես և երկու եզներ քաշում են ծանր արորն արտում,
 +
Եվ հոսում է քրտինքն առատ՝ եղջյուրների արմատներից,
 +
{{տող|710}}Եվ լուծն է լոկ, որ երկուսին բաժանում է մեկը-մյուսից,
 +
Երբ քայլում են նույն ակոսով միշտ միաշունչ և անբաժան,
 +
Այդպես էին նաև նըրանք իրարու կիպ և համընթաց։
 +
Բայց զինակից մարտիկներից և՛ շատերը, և՛ կորովիք
 +
Գընում էին Տելամոնյան դյուցազնական որդու հետքով,
 +
Եվ փոխնիփոխ առնում էին նըրա ասպարն ընկերաբար,
 +
Երբ նա քըրտներ, կամ հոգնեին նըրա ծընկներն ընթանալիս:
 +
Իսկ լոկրացիք չէին գընում Ոյիլյանի հետ մեծարիստ,
 +
Քանզի նըրանք սովոր չէին դեմ-հանդիման գոտեմարտի
 +
Եվ չունեին հացենու տեգ և ասպարներ բոլորաձև,
 +
{{տող|720}}Պրղընձաձույլ սաղավարտներ ձիաձարի ցըցունքներով։
 +
Այլ մի-միայն վըստահ իրենց աղեղների ու գառների
 +
Պինդ ոլորած բըրդի վըրա՝ ելել էին եկել Իլիոն,
 +
Եվ անդադրում տեղատարափն իրենց սուրսայր սըլաքների
 +
Տըրոյացոց ըստվարաթիվ գումարտակներն էր խորտակում:
 +
Տելամոնյանք այնտեղ իրենց ճարտարարվեստ ճոխ զենքերով
 +
Կըռվում էին պըղընձավառ Հեկտորի դեմ և տըրոյանց,
 +
Իսկ լոկրացիք նըրանց ետև, թիկունք մըտած, թափում էին
 +
Տըրոյացոց վըրա անդուլ նետերի սուր տեղատարափ,
 +
Որից նըրանք խուճապահար՝ թողին գուպարն ահեղագոռ։
 +
{{տող|730}}Տըրոյացիք այդտեղ, անշուշտ, վըրաններից ու նավերից
 +
Կըփախչեին ջարդուփըշուր դեպի Իլիոնը հողմակոծ,
 +
Թե չըհասներ Պուլիդամասն ու Հեկտորին այսպես չասեր,
 +
«Անհընազանդ ես դու, Հեկտոր, խորհուրդների և խըրատի։
 +
Եթե աստված տըվել է քեզ ռազմի հանճար և զորություն,
 +
Ուզում ես, որ խելքո՞վ էլ դու գերազանցես ուրիշների։
 +
Սակայն ամեն բան միասին կարելի չէ, որ ունենաս։
 +
Պարգևում է մեկին աստված ռազմի հանճար և զորություն,
 +
Մեկին տալիս ձիրք պարելու, և մյուսին քընար ու երգ,
 +
Մեկ ուրիշի շնորհում է մեծ Արամազդն ահեղագոչ
 +
{{տող|740}}Իմաստություն ու միտք բարի, որից շատերն են օգտըվում.
 +
Քաղաքներ է ազատում նա և գիտե հարգն իր հանճարի։
 +
Բայց ես պիտի ասեմ քեզ այն, ինչ լավագույնն է թըվում ինձ:
 +
Շուրջըդ բոլոր բըռնել է գոռ պատերազմի կրակն ահա՛,
 +
Եվ մեծասիրտ տըրոյացիք, որոնք անցան պատնեշներից՝
 +
Կեսը կըռվից հեռու քաշված, կեսը կըռվում են տակավին
 +
Շատերի դեմ կանգնած քըչեր, նավերի շուրջ ցաք ու ցըրիվ։
 +
Արդ, դեպի ետ նահանջելով՝ կանչիր բոլոր քաջերին դու,
 +
Որ միասին հավաքվելով խորհուրդ անենք մենք մեր միջն,
 +
Թե նավերի վըրա արդյոք պե՞տք է գործենք մենք հարձակում,
 +
{{տող|750}}(Եթե աստված մեզ հաղթություն կամենա տալ) թե՞ պետք է մեզ
 +
Նավատորմից ողջ ու առողջ թողնել իսկույն և հեռանալ:
 +
Վախենում եմ, որ աքայանք երեկվան ոխն առնեն մեզնից,
 +
Քանզի այնտեղ, նավերի մեջ նըստել է մի ռազմիկ անհաղթ<ref>''նստել է մի ռազմիկ ահաղթ'' - Այսինքն՝ Աքիլլեսը, որը կարող էր վերադառնալ մարտադաշտ:</ref>,
 +
Որ չեմ կարծում, թե ընդերկար նա ձեռընթափ մընա մարտից»:
 +
 +
Այսպես ասաց, և Հեկտորը հավան կացավ այդ խորհըրդին,
 +
Եվ իր կառքից զեն ու զարդով գետին ցատկեց անմիջապես
 +
Ու դառնալով Պուլիդամին՝ խըրոխտաձայն այսպես ասաց.
 +
«Պուլիդամաս, առայժըմ դու քաջերի հետ մընա՛ այստեղ
 +
Իսկ ես գընամ աչք տամ կըռվին՝ տեսնեմ ինչպես են մարտընչում,
 +
{{տող|760}}Ու պատվերներ տալով նըրանց՝ վերադառնամ այստեղ նորից»։
 +
Այսպես ասաց ու սըլացավ նա ձյունապատ լեռան նըման.
 +
Ու գոռալով որոտաձայն անցավ արագ գընդից ի գունդ
 +
Տըրոյացոց և դաշնակից կըռվողների փաղանգներով։
 +
Հեկտորի ձայնն առնելու պես նըրանք մեկեն, միահամուռ
 +
Գըրոհ տըվին այնտեղ, ուր քաջ Պուլիդամասն էր Պանթոյան.
 +
Իսկ Հեկտորը որոնում էր նախամարտիկ գընդերի մեջ
 +
Դեիփոբին արիասիրտ և Հելենոս թագավորին,
 +
Ադամասին և Հիրտակյան Ասիոսին, բայց ոչ մի տեղ։
 +
Նա չըգըտավ նրանց անխոց ու կենդանի կամ անկորուստ
 +
{{տող|770}}Արգիացոց ձեռքով ոմանք ընկած էին նավերի մոտ,
 +
Եվ ոմանք էլ պարըսպից ներս՝ խոցված տեգով կամ նետահար։
 +
Սակայն այնտեղ, արյունահեղ պատերազմի ձախակողմում
 +
Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին՝ այրը չըքնաղ Հեղինեի,
 +
Որ քաջերին սիրտ էր տալիս և կըռվելու կոչ էր անում:
 +
Նըրա առաջ կանգնեց Հեկտորն ու դառնալից այսպես խոսեց.
 +
«Դո՛ւ, դըժ-Պարիս, գեղեցկատես, կընամոլի և գըրավիչ,
 +
Ո՞ւր են, ասա՛, Դեիփոբոսն ու Հելենոս հըզոր արքան,
 +
Ո՞ւր՝ Ադամասն ու Ասիոսը Հիրտակյան, Ոթրիոնեսն։
 +
Հասել է արդ հիմնահատակ կործանման ժամն Իլիոնի.
 +
{{տող|780}}Նըմանապես, հասել է և քո սատակման ժամը դաժան»։
 +
 +
Ալեքսանդրոսն աստվածատիպ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Իզո՛ւր ես դու ուզում, Հեկտոր, անմեղ մարդու ամբաստանել.
 +
Ուրիշ անգամ թերևըս ես ծուլացել եմ մարտի գործում,
 +
Բայց ո՛չ այսօր, զի չըծընեց մայրս ինձ երկչոտ բոլորովին։
 +
Այն վայրկյանից, որ քաջերիդ մարտի տարար նավերի մոտ,
 +
Այստեղ կանգնած կըռվում ենք մենք դանայեցոց դեմ անդադար։
 +
Իսկ քաջերն այն, որոնց մասին հարց ես անում՝ կոտորվեցին.
 +
Լոկ Դեփոբն ու Հելենոս արքան խիզախ պատերազմող
 +
Մարտը թողին և հեռացան իրենց ձեռքից վիրավորված
 +
{{տող|790}}Երկայնաբուն նիզակներով, փըրկված՝ կամքովն Արամազդի։
 +
Տա՛ր մեզ հիմա, ուր ուզում ես, ուր հոգիդ է հըրամայում,
 +
Եվ մենք սիրով քո ետևից գըրոհ կըտանք միահամուռ
 +
Ու չեմ կարծում, որ քաջություն և խըրախույս պակասի մեզ,
 +
Կըմարտընչենք արիաբար, որքան որ մեր ուժն է զորում,
 +
Իսկ ուժից վեր անհընար է կըռվել, թեկուզ քաջ լինի մարդ»։
 +
 +
Իր եղբոր սիրտն այս խոսքերով սիրաշահեց դյուցազնը քաջ:
 +
Ու գընացին երկու եղբայր այնտեղ, ուր մարտն էր սոսկալի,
 +
Որտեղ էին Պուլիդամասն ըսքանչելի ու Կեբրիոնն,
 +
Որթեոսը, Փալկեսը և Պոլիպեդեսն աստվածատիպ,
 +
{{տող|800}}Եվ Պալմիսը, և Ասկանիոսն ու Հիպպոդնյան որդին Մորիս,
 +
Որ արգավանդ Սականիից էին եկել մի օր առաջ.
 +
Զըրվանյան Զևսն այն ժամանակ մըղեց նըրանց պատերազմի,
 +
Եվ սըլացան ուժգին թափով, փոթորկաշունչ հողմի նըման,
 +
Որ Արամազդ հոր որոտմամբ գըրոհում է դաշտի վըրա,
 +
Եվ ահագին դըղրրդյունով ընկնելով ծով ալեծածան,
 +
Լըցնում է այն լեռնակուտակ ու փըրփրադեզ կոհակներով,
 +
Որոնք անվերջ հըրում իրար, շառաչում են ահագնաձայն։
 +
Այսպես ահա, տըրոյացիք պըղընձավառ, այլակնացայտ
 +
Հըրում էին մեկ-մյուսին և ընթանում դեպի առաջ։
 +
{{տող|810}}Եվ Պրիամյան Հեկտորը բուռն Արեսի պես արյունառուշտ
 +
Առաջնորդում էր բոլորին` բոլորածիր, պըղընձապատ
 +
Ու կարծրակուռ մորթով պատված ասպարը մեծ առջև բըռնած,
 +
Եվ ճոճելով ճակտի վըրա սաղավարտը փայլակնացայտ:
 +
Պաշտպանված մեծ իր վահանով՝ այս ու այնտեղ փորձում էր նա,
 +
Թե թըշնամի գընդերն արդյոք կընահանջե՞ն իր ուժի դեմ։
 +
Բայց երբեք էլ չըսասանեց աքայեցոց սըրտերը նա:
 +
Տելամոնյան Այաքսը նախ առաջ գալով հըսկայաքայլ՝
 +
Ձայն արձակեց ու գըրգըռեց նըրան հանդուգն այս խոսքերով,
 +
«Մոտ արի, քա՛ջ, ի՞նչ ես այդպես աքայեցոց դու ահ տալիս.
 +
{{տող|820}}Պատերազմի գործերի մեջ մենք անհըմուտ և անգետ չենք,
 +
Այլ խըստագույն խարազանն է Արամազդի մեզ խեղճացնում:
 +
Անշուշտ քո միտքն այն է, որ մեր նավատորմիղը հըրդեհես,
 +
Սակայն մենք էլ ունենք ձեռքեր՝ պատրաստ միշտ այն պաշտպանելու։
 +
Անտարակույս ավելի շուտ պիտի ընկնի ոստանը ձեր՝
 +
Իլիոնը բարեբընակ ու կործանվի մեր ձեռքերով։
 +
Եվ ես, ահա՛, ասում եմ քեզ, թե հասել է ժամը արդեն,
 +
Որ դու, Հեկտո՛ր, հալածական փախչես պիտի արտասվալից
 +
Աղաչելով Արամազդ հորն ու մյուս բոլոր աստվածներին,
 +
Որ նըժույգներըդ գեղաբաշ առնեն թևեր սըրաթռիչ
 +
{{տող|830}}Բազեներից ավելի սուր՝ քեզ քո քաղաքն հասցընելու,
 +
Փոթորկելով դաշտը՝ իրենց սըմբակների հանած փոշով»։
 +
 +
Խոսքը նրա բերանն էր դեռ, երբ որ նըրա գըլխավերև
 +
Ճախրեց արծիվ մի օդաճեմ- որպես նըշան հաջողության,
 +
Եվ գոչեց գունդն աքայեցոց՝ այդ հըրաշքից քաջալերված
 +
Եվ Այաքսին ըսքանչելի Հեկտորն այսպես պատասխանեց.
 +
«Այդ ինչե՞ր ես ասում, Այաքս, հոխորտամիտ, ունայնախոս։
 +
Ո՛ւր էր, եթե ես ամեն օր լինեի մեծ Արամազդի
 +
Հըզոր որդին և նազելի Հերայի ծնունդ, և երանի՜
 +
Մեծարվեի զերդ Աթենաս և Ապոլլոն՝ ինչպես այսօր,
 +
{{տող|840}}Որ ճիշտ է, թե բերելու է արգիացոց գըլխին աղետ։
 +
Շատերի հետ և դո՛ւ պիտի սատկես իսկույն, թե սիրտ անես
 +
Դեմ դընելու երկար տեգիս, որ մարմինըդ պիտ հոշոտի,
 +
Եվ քո մըսով ու քո ճարպով պիտ հագեցնես տըրոյացոց
 +
Շըներին դու, տապալվելով աքայեցոց նավերի մոտ»։
 +
 +
Այսպես ասաց և իր զորքի գլուխն անցած խաղաց առաջ,
 +
Ու ետևից գըրոհ տըվեց ամբոխն աղմուկ-աղաղակով։
 +
Մյուս կողմից էլ արգիացիք էին գոռում-գոչում ուժգին,
 +
Ըսպասելով արիաբար տըրոյացոց հարձակվելուն։
 +
Ու երկինք էր հասնում նըրանց գոռում-գոչյունն ահագնաձայն:
 +
</poem>
 +
 +
== Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Լըսեց Նեստորն աղմուկն այդ մեծ, որ խըմում էր վըրանի մեջ,
 +
Ու դառնալով Ասկլեպյանին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Ո՞ւր է վախճանն այս բոլորի, ասա՛, դյուցազըն Մաքավոն,
 +
Քանի գընաց ուժեղացավ քաջամարտիկ կըռվողների
 +
Գոռում-գոչյունն ահեղաձայն մեր գեղատախտ նավերի մոտ։
 +
Բայց դեռ նըստիր դու, բարեկամ, և կազդուրիր քեզ գինիով,
 +
Մինչև որ ջուր կըտաքացնի գեղեցկածամ Հեկամեդեն,
 +
Կըլըվանա արնաթաթավ քո վերքը խոր, իսկ ես գընամ
 +
Դեպ դիտանոց, որ ամեն բան տեսնեմ աչքով իմ սեփական»։
 +
 +
{{տող|10}}Այսպես ասաց և իր որդու՝ ձիամարտիկ Թրասիմեդի
 +
Արվեստակերտ վահանն առավ, որ շողշողում էր վրանում.
 +
Զի Թրասիմեդն իր հոր վահանն էր վերցըրել և գընացել։
 +
Առավ ապա նիզակ մի մեծ պըղընձասայր սուր սըլաքով
 +
Եվ վըրանից դուրս եկավ նա ու սոսկալի պատկեր տեսավ։—
 +
Տըրոյացոց կողմից բոլոր աքայեցիք հալածական
 +
Խուճապահար և ահաբեկ ու կործանված պարիսպ ու դուռ։
 +
Ինչպես երբ որ կոհակներով մըթագնում է ծովը անծայր,
 +
Որ նըշան է, թե ի մոտո գոռ փոթորիկ է պայթելու,
 +
Բայց տակավին չի տատանվում այս ու այն կողմ, հանդարտ է դեռ,
 +
{{տող|20}}Մինչև իջնի Արամազդից երկարաշունչ բուռըն մի հողմ,
 +
Այսպես ծըփում էր ծերունու սիրտն այդ պահին երկընտրանքով
 +
Արագաձի դանայեցոց բանա՞կն երթա, թե՞ ազգապետ
 +
Ագամեմնոն Ատրիդի մոտ, և Նեստորը վերջինն ընտրեց,
 +
Որտեղ նըրանք մարտընչելով ջարդում էին մեկ-մյուսին,
 +
Եվ շաչում էր նըրանց մարմնի շուրջը պատած պըղինձը կուռ
 +
Երկայնաբուն նիզակների և սըրերի հարվածներից։
 +
Դյուցասընունդ թագավորներ՝ Ագամեմնոնը Ատրիդյան,
 +
Դիոմեդեսն ու Ոդիսևսն, որոնք խոցված էին պղնձով,
 +
Նավերից դուրս ելած իրենց՝ ծեր Նեստորին հանդիպեցին։
 +
{{տող|30}}Նըրանք նավերն իրենց հեռու էին քաշել պատերազմից,
 +
Ճերմակ ծովի ափի վըրա. առաջինները՝ հարթավայր,
 +
Որտեղ պատվարն էր կառուցված, զի ծովափը թեպետև լայն՝
 +
Անկարող էր տեղավորել ողջ նավատորմն իրեն վըրա,
 +
Եվ զորքն անձուկ տարածության վըրա պիտի նեղվեր սատիկ։
 +
Դըրա համար շարել էին բոլոր նավերը կարգ առ կարգ
 +
Երկայնաձիգ ափի վըրա՝ հըրվանդանից մինչ հըրվանդան:
 +
Եվ արդ, նըրանք կամենալով ռազմաճակատն հետազոտել,
 +
Գընում էին տըխուր սրտով, հենված իրենց նիզակներին:
 +
Նեստորն այդտեղ հանկարծակի հանդիպելով արքաներին,
 +
{{տող|40}}Նրանց սաստիկ վախ պատճառեց՝ դող հանելով սիրտը նըրանց:
 +
Մոտենալով վեհ ծերունուն Ատրիդ արքան բացականչեց.
 +
«Նեստոր՛, ծերըդ աստվածային, աքայեցոց՝ պարծանքըդ մեծ,
 +
Ո՞ւմ թողիր դու արյունահեղ պատերազմն ու եկար այստեղ:
 +
Վախենում եմ, որ միգուցե Հեկտորն ասածն իր կատարի,
 +
Այն, որ տըրոյանց ատյանի մեջ նա ըսպառնաց հոխորտաբար,
 +
Թե նա պիտի ետ չըդառնա նավատորմից դեպի Իլիոն,
 +
Չայրած նավերն արգիացոց և չըսպանած մեզ բոլորիս:
 +
Այսպես էր նա ճամարտակում, և կատարվում է խոսքն ահա։
 +
Ու աստվածներ, ահա և մյուս պըղընձազեն աքայեցիք
 +
{{տող|50}}Աքիլլեսի պես իմ հանդեպ քեն պահելով իրենց սըրտում՝
 +
Չեն կամենում կըռվի մըտնել նավատորմի հետին կողմից»։
 +
Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Ատրիդեսին,
 +
«Ճիշտ որ բոլորն այդպես եղավ, և մինչև իսկ որոտագոչ
 +
Ինքն Արամազդն անկարող է բանն ուրիշ կերպ տընօրինել:
 +
Քարուքանդվեց պատվարն ահա, որի վըրա հույս ունեինք,
 +
Թե կըլինի պաշտպան ամուր՝ մեր նավերի ու մեզ համար։
 +
Տըրոյացիք նավերի մոտ մարտ են մըղում համառորեն,
 +
Եվ չի կարող մարդ իմանա, որքան էլ որ ուշք դընի,
 +
Թե ո՞ր կողմից են խուճապում աքայեցիք տագնապալից.
 +
{{տող|60}}Կոտորվում են, ու երկինքն է հասնում նըրանց գոռոցն ահեղ։
 +
Բայց մենք խորհենք, բարեկամներ, թե վերջն ինչպե՞ս պիտի լինի,
 +
Խելքով գուցե մի բան անենք, կըռվի մըտեք չեմ ասում ձեզ,
 +
Որովհետև վիրավորին պատերազմել չի կարելի»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
 +
«Քանզի, Նեստոր, տըրոյացիք կըռվում են այժմ նավերի մոտ,
 +
Եվ չօգնեցին մեզ ոչ փոսը, ոչ էլ պարիսպն ամրակառույց,
 +
Որոնց վըրա այնքան քըրտինք և աշխատանք թափեցինք մենք,
 +
Հույս դընելով նըրանց վըրա պաշտպանության իբր ապավեն,
 +
Անտարակույս Արամազդի կամքն է ուրեմն, որ աքայանքս
 +
{{տող|70}}Անփառունակ մահով կորչենք այստեղ՝ հեռու մեր Արգոսից:
 +
Մի ժամանակ դանայեցոց զորավիգ էր Զևսը սիրով,
 +
Այնինչ հիմա, տեսնում եմ, որ երջանկափառ աստվածներին
 +
Հավասար փառք է ընծայում տըրոյացոց՝ մեզ մոռացած։
 +
Բայց լըսեցեք իմ խոսքը դուք և համաձայն եղեք ինձ հետ,
 +
Եկեք ծովին ամենից մոտ ցամաք քաշված նավերը մեր
 +
Քըշենք բոլորն այժըմևեթ ու գըցենք ծով աստվածային
 +
Եվ խարըսխենք այնտեղ ամուր, մինչև որ գա գիշերն անմահ,
 +
Ապա, եթե չըխանգարեն մեզ տըրոյանք, այնուհետև
 +
Մընացած ողջ նավերն էլ մենք ծով կըհանենք ամբողջապես,
 +
{{տող|80}}Զի չարիքից փախչելն երբեք ամոթալի չէ գիշերով,
 +
Լավ է փախչել, փըրկվել չարից, քան թե նըրա ձեռքը ընկնել»:
 +
 +
Խեթ նայելով նըրան այսպես ասաց Ոդիսը հանճարեղ.
 +
«Այդ ի՞նչ խոսք էր, ո՛վ Ատրիդես, որ դուրս թռավ քո բերանից.
 +
Թըշվառական, երանի թե լինեիր դու հրամանատար
 +
Վատ բանակի, և ոչ թե մեզ, որnնց տըվեց մեծն Արամազդ
 +
Մինչև վերջը տանել բոլոր պատերազմները դըժընդակ՝
 +
Երիտասարդ տարիներից մինչև խորին մեր ծերություն,
 +
Մինչև ամենքս էլ ըսպառվենք ու վերջանանք բոլորովին։
 +
Այսպես ուրեմն ուզում ես դու թողնե՞լ տրոյանց ոստանը մեծ,
 +
{{տող|90}}Որի համար շատ տարիներ տառապում ենք բյուր ցավերով։
 +
Լըռի՛ր, թող այդ խոսքըդ ուրիշ աքայեցու ականջ չընկնի,
 +
Որպիսի խոսք իր բերանից դուրս չէր հանի և ոչ մի մարդ,
 +
Որ խելամիտ խոսել գիտե, և որ մական ունի ձեռքին,
 +
Ժողովրդի պետ է և զորք ունի անթիվ իր ետևից:
 +
Պարսավում եմ քեզ, Ատրիդե՛ս, այդ անխորհուրդ խոսքիդ համար,
 +
Որ հըրաման ել տալիս դու ռազմի ահեղ այս աղմուկում
 +
Ծովը ձըգել գեղեցկատախտ նավերը մեր, որ այդպիսով
 +
Է՛լ ավելի գոհացում տաս տըրոյացոց գոռոզության,
 +
Որոնք իրենց անտարակույս արդեն հաղթող են համարում,
 +
{{տող|100}}Եվ վիճակվի մեզ չարաչար ոչընչացումն ամենաժանտ:
 +
Նավերն հենց որ ծովը հանվեն, էլ չեն կըռվի աքայեցիք,
 +
Եվ փախուստից բացի ուրիշ բանի մասին չեն մըտածի,
 +
Խորհուրդդ այնժամ, ո՛վ ազգապետ, աղետաբեր կըլինի խիստ»։
 +
 +
Ագամեմնոն արքան այնժամ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Ո՛վ Ոդիսևս, դու խոցեցիր սիրտըս քո խիստ կըշտամբանքով,
 +
Սակայն ես չեմ հըրամայում, որ հակառակ իրենց կամքին
 +
Ծովը ձըգեն աքայեցիք նավերն իրենց գեղեցկատախտ
 +
Արդ, թող որ տա մի այլ խորհուրդ ավելի լավ, ով էլ լինի,
 +
Երիտասարդ թե ալևոր, և ես սիրով կընդունեմ այն»։
 +
 +
{{տող|110}}Այն ժամանակ այսպես խոսեց Դիոմեդեսն ահեղագոռ
 +
«Այդ մարդն այստեղ, ձեր մեջն է հենց, և փընտրելու կարիք չըկա,
 +
Եթե միայն դուք ցանկանաք ականջ դընել նըրա խոսքին.
 +
Եվ թող ոչ ոք չարհամարհի խոսքըս՝ վըրաս բարկանալով
 +
Այն պատճառով, որ ես ձեր մեջ կըրտսերագույնն եմ տարիքով,
 +
Բայց պարծենում եմ քաջազուն մի հոր զավակ լինելուս մեջ,
 +
Դյուցազնական Տիդեոսի, որի շիրիմն է Թեբեում:
 +
Պորթեոսը երեք որդի ծընեց, երեքն էլ անվանի,
 +
Որ ապրեցին Պլևրոնում ու բարձրադիր Կալիդոնում,
 +
Ադրիոսն ու Մելասը քաջ և երրորդը Ինևս ասպետն՝
 +
{{տող|120}}Հորըս հայրը, որ մյուսներին գերազանցում էր քաջությամբ:
 +
Սա բընակվեց այնտեղ, իսկ հայրըս Արգոսում աքսորական,
 +
Արամզդի և մյուս բոլոր աստվածների կամքո՛վ անշուշտ:
 +
Ագրեսիոսի աղջիկներից մեկին այնտեղ կին առավ նա,
 +
Եվ ապրում էր մի ճոխ տան մեջ, ուներ արտեր ցորենաբեր,
 +
Դըրախտ-այգի ու խաշների բալում հոտեր ըստվարաթիվ,
 +
Եվ տեգի մեջ գերազանցում էր բովանդակ աքայեցոց:
 +
Այս բոլորը ծանոթ են ձեզ,և գիտեք, որ ճիշտ եմ ասում,
 +
Ուստի և արդ ինձ վեհերոտ ու վատազգի համարելով՝
 +
Մի մերժեք դուք խոսքըս արդար և իմ խորհուրդը խելացի:
 +
{{տող|130}}Եկեք, թեպետև վիրավոր՝ գընանք դեպի գուպարը գոռ
 +
Եվ մեզ հեռու պահելով միշտ նիզակներից ու նետերից,
 +
Որպեսզի հին վերքի վըրա մի նոր վերք էլ չավելացնենք,
 +
Խըրախուսենք ուրիշներին, որոնք առաջ այնպես խիզախ,
 +
Սակայն հիմա չեն կամենում կըռիվ մըղել թըշնամու դեմ»։
 +
 +
Այսպես ասաց, նըրանք սիրով ընդունեցին խոսքը նըրա
 +
Եվ գընացին՝ իրենց գըլուխ ունենալով Ատրիդեսին։
 +
Պոսեյդոնը՝ երկրադըղորդ արքան հըզոր տեսավ նըրանց
 +
Եվ ծերունու կերպարանքով մոտենալով Ատրիդեսին,
 +
Բըռնեց նըրա աջ ձեռքը նա և հորդորիչ խոսքեր ասաց.
 +
{{տող|140}}«Ո՛վ Ատրիդես, այժըմ արդեն ցընծում է սիրտն Աքիլլեսի,
 +
Տեսնելով ջարդն աքայեցոց և փախուստը խուճապահար,
 +
Որովհետև չունի իր մեջ նույնիսկ փոքր-ինչ ըզգոնություն:
 +
Բայց նա այդպես պիտի կորչի ու վերջանա աստվածահար:
 +
Սակայն քո դեմ զայրացած չեն աստվածները գերերջանիկ,
 +
Եվ շատ շուտով տըրոյացոց պետերն իրենց բանակներով
 +
Պիտ մըրըրկեն դաշտը փոշով, և դու պիտի տեսնես նըրանց
 +
Փախուստն անարգ դեպի ոստան՝ վըրաններից ու նավերից»։
 +
 +
Այս ասելով գոռաց ուժգին ու դեպ ռազմի դաշտը վազեց.
 +
Եվ ինչպիսի ահագնագոռ աղմուկ ահեղ ու աղաղակ,
 +
{{տող|150}}Որ կըհանեն պատերազմում ամենատաք կըռվի ժամին
 +
Ինը կամ տաս հազար մարդիկ երբ միատեղ գոռան մեկեն՝
 +
Այդպիսի մեծ գոռոց էր, որ հանեց արքան երկրատատան,
 +
Ու ներշընչեց յուրաքանչյուր քաջամարտիկ աքայեցու
 +
Անվերջ, անդուլ մարտընչելու համար նոր ուժ ու նոր կորավ:
 +
 +
Իսկ ոսկեգահ Հերան նրստած Ոլիմպոսի վեհ բարձունքում
 +
Նայեց ներքև և ճանաչեց իր եղբորն ու տագերն իսկույն<ref>''Հերան ճանաչեց իբ եղբորն ու տագերը'' - Հերան Զևսի կինն է, միաժամանակ նաև՝ քույրը, ուստի Զևսի եղբայր Պոսեյդոնը միաժամանակ Հերայի և՛ եղբայրն է, և՛ տագրը:</ref>,
 +
Որ օգնում էր աշխուժորեն, օժանդակում արգիացոց
 +
Փառապարգև պատերազմում, ու ողջ հոգով ուրախացավ:
 +
Աստվածուհին տեսավ նաև Արամազդին՝ իր ատելուն,
 +
{{տող|160}}Նըստած բարձըր, աղբյուրաշատ Իդա լեռան վեհ գագաթին։
 +
Ու միտք արավ աչեղ Հերան, թե ի՞նչ ձևով կարողանա
 +
Ասպարակիր Արամազդի միտքը խաբել, հըրապուրել,
 +
Եվ այս միջոցն ամենալավն ու խելացին թըվաց նըրան։-
 +
Հագնի բոլոր զարդերն իր ճոխ ու վեր կենա գընա Իդա,
 +
Գուցե ցանկա Զևսը իր հետ պառկել այնտեղ ու սեր անել,
 +
Եվ թափելով նըրա վըրա հանգըստավետ քաղցըր մի քուն՝
 +
Նըրա ըզգաստ, արթուն մըտքին թըմբիր բերի առժամանակ։
 +
Վըճռեց Հերան ու վեր կացավ գընաց սենյակն իր վեհաշուք,
 +
Որը շինեց իր Հեփեստոս որդին ճարտար ու բազմարվեստ.
 +
{{տող|170}}Շեմքին դըրեց նա հաստապինդ դըռներ՝ գաղտնի փականքներով,
 +
Որ չէր կարող իրենից զատ բանալ ուրիշ ոչ մի աստված։
 +
Հերան այնտեղ մըտավ հապճեպ, փակեց դըռներն իր ետևից,
 +
Նախ ամբրոսով<ref>Ամբրոսը Ոլիմպիական աստվածների անմահական կերակուրն է, նշանակում է նաև անուշահոտ բալասան, օծանելիք։</ref> անապական մաքրեց մարմինն իր տենչալի,
 +
Ապա օծվեց աստվածային պարարտ յուղով անուշաբույր,
 +
Որի շարժելն Արամազդի պըղընձահիմն ապարանքում
 +
Լըցնում էր ողջ երկինք-երկիրն անուշ հոտով զըվարթարար։
 +
Չըքնաղ մարմինն օծելուց ետ, սանրելով իր մազերը ճոխ՝
 +
Խոպոպիկներ հյուսեց գողտրիկ՝ վայելչագեղ իր մատներով
 +
Աստվածային և հոտավետ անմահական իր գըլխի շուրջ։
 +
{{տող|180}}Հագավ խըլան անուշահոտ, որը գործեց նըրա համար
 +
Աթենասը ճարտարվեստ ու զարդարեց ժանյակներով,
 +
Եվ լանջագեղ կուրծքը պընդեց նա ճարմանդով ոսկեղեն,
 +
Հարյուրծոպյան գեղապաճույճ գոտին կապեց շըքեղ մեջքին
 +
Եվ գեղածակ ականջների բըլթակներից կախեց գինդեր
 +
Արվեստակերտ, եռակընյա, շընորհաշուք ու շողշողուն,
 +
Գրցեց գըլխին վեհ դիցուհին շըղարշանուրբ շըքեղ մի քող
 +
Դեռ նոր հյուսված, ճաճանչափայլ արեգակի պես, ըսպիտակ
 +
Կապեց ոտքի ջինջ թաթերին պերճապաճույճ մույկեր մի զույգ:
 +
Եվ երբ այսպես պըճնեց նա իր մարմինն ամեն զարդարանքով
 +
{{տող|190}}Առագաստից դուրս թըռավ շուտ ու կանչելով մոտն Աստղիկին,
 +
Աստվածներից ծածուկ՝ այսպես ասաց քընքուշ այդ դիցուհուն.
 +
«Կանե՞ս արդյոք դու ինձ համար, սիրուն դըստրիկ, ինչ որ ասեմ,
 +
Թե՞ զըլանաս կատարելու, բարկանալով դու ինձ վըրա,
 +
Զի դու տրոյանց և զորավիգ, իսկ ես ինքըս՝ աքայեցոց»:
 +
 +
Եվ դուստրը մեծ Արամազդի՝ Աստղիկն այսպես պատասխանեց.
 +
«Ո՛վ մեծարո աստվածուհի, Հերա՛, դուստրըդ մեծ Զըրվանի,
 +
Հայտնի՛ր միտքըդ, քո խոսքը ես կըկատարեմ սիրահոժար,
 +
Եթե միայն կարողանամ և կատարելն կարելի է»։
 +
 +
Եվ խորամանկ, պատկառելի Հերան այսպես ասաց նըրան
 +
{{տող|200}}«Տուր ինձ հիմա սերն ու տարփանք ամենահաղթ, որոնցով դու
 +
Նըվաճում ես բոլոր մարդկանց, ինչպես նաև աստվածներին,
 +
Գընում եմ ես հեռու, մինչև ծայրը երկրի ամենաբեր՝
 +
Անմահների հայր Օվկիանին և Տեթիսին այցելության<ref>''Ովկիանին և Տեթիսին այցելության'' - Օվկիանոսն ու նրա կինը՝ բոլոր գետերի ու ջրերի մայր Տեթիսը (կամ՝ Տեթյուս) Ռեայի՝ Զևսի և Հերայի մոր, ծնողներն էին: Երբ կռիվ ծագեց Զևսի, նրա հայր Քրոնոսի և տիտանների միջև, Օվկիանոսն ու Տեթիսը Հերային վերցրին իրենց մոտ ու խնամեցին նրան:</ref>,
 +
Որոնք սիրով ինձ սընեցին ու հոգ տարան իրենց տան մեջ
 +
Վերցընելով ինձ Ռեայից, երբ գոռոզ Զևսը Զըրվանին
 +
Գըցեց երկրի և անբերրի ծովի խորքերը անհատակ:
 +
Տեսության եմ գընում նըրանց ու վերջ տալու դեռ անավարտ
 +
Նրանց միջև ծագած վեճին, զի վաղուց է, որ գըժտըված՝
 +
Բաժանված են մընում սիրուց և անկողնուց ամուսնական։
 +
{{տող|210}}Պառակտումը այդպես մի հեղ բույն է դըրել նըրանց սըրտում,
 +
Եվ եթե ես կարողանամ նըրանց սըրտերն ողոքելով
 +
Նըրանց նորից դարձնել դեպի անկողինը ամուսնական՝
 +
Պիտի մընամ նըրանց համար միշտ սիրելի և մեծարգո»։
 +
 +
Եվ ժըպտասեր Աստղիկն այսպես պատասխանեց աստվածուհուն.
 +
«Խոսքըդ մերժել ես չեմ կարող, և օրենք չէ առհասարակ,
 +
Որովհետև նընջում ես դու ամենազոր Զևսի գըրկում»։
 +
 +
Այս ասելով նա իր կըրծքից քանդեց գոտին ասեղնագործ
 +
Նըկարագեղ ու նըրբահյուս, ուր հեշտանքներն են համորեն,
 +
Այնտեղ են սերն ու տարփանքը ու շըշուկներն ամուսնական,
 +
{{տող|220}}Կիրքը կիզիչ, որ իմաստուն մարդկանց խելքն է տանում անգամ,
 +
Հանձնեց գոտին այդ՝ Հերային և այս խոսքերն ասաց նըրան.
 +
«Ահա՛ գոտին իմ նըկարեն, առ ծոցըդ դիր, չըքնա՛ղ Հերա,
 +
Որ ամեն բան ունի իր մեջ. չեմ կարծում որ դու այնտեղից
 +
Ոլիմպ դառնաս՝ չըկատարած այն ինչ որ ինքդ ես մըտածում»։
 +
 +
Այսպես ասաց, և սըրտախինդ ժըպտաց Հերան լուսածըղի,
 +
Եվ ժըպտալով՝ կամարն առավ ու դըրեց ծոցն անմիջապես:
 +
Աստղիկը՝ դուստրն Արամազդի, ապարանքն իր գընաց ընդփույթ:
 +
Հերան թողեց Ոլիմպոսի կատարն ու վար սըլանալով
 +
Անցավ արագ Պիերիան ու Եմաթյան հանգըստավետ,
 +
{{տող|230}}Եվ ձիավոր թըրակացոց ձյունապըսակ վես լեռների
 +
Գագաթներից, առանց գողտրիկ ոտքերն երկրին կըպցընելու,
 +
Ցած իջնելով Աթոս լեռից՝ իջավ ծովը կոհակավետ
 +
Եվ Թոասի աստվածային Լեմնոս քաղաքն եկավ հասավ
 +
Ու հանդիպեց Քընին այնտեղ, մահվան եղբորը հարազատ
 +
Եվ բըռնելով նըրա ձեռքից՝ տըվեց անունն, այսպես ասաց.
 +
«Քո՛ւն, թագավոր դու համորեն աստվածների ու ողջ մարդկանց,
 +
Լըսեցիր ինձ դու մի անգամ, խընդրեմ, լըսիր նաև հիմա,
 +
Եվ ես քեզնից ընդհավիտյան շընորհակալ պիտի լինեմ։
 +
Թարթիչների տակ թըմրեցրու զվարթ աչքերն Արամազդի
 +
{{տող|240}}Այն ժամանակ, երբ սիրատարփ պառկեմ նըրա գըրկի մեջ ես:
 +
Որպես պարգև կըտամ ես քեզ ոսկյա մի գահ հավերժ անեղծ,
 +
Որ նըկարիչ կաղ իմ որդին Հեփեստոսն է պատրաստելու
 +
Ճարտարապես և պատվանդան պիտի դընի ոտների մոտ,
 +
Որի վըրա պիտ հանգչեցնես մաքուր ոտքերդ խընջույքներում»։
 +
 +
Եվ Քունն անուշ ու քընքշաձայն նըրան այսպես պատասխանեց,
 +
«Վըսեմաշուք աստվածուհի, մեծ Զըրվանի դուստրըդ, Հերա,
 +
Ուրիշ ամեն աստըծու ես կարողանում եմ քընացնել,
 +
Քընացնում եմ նույնիսկ ջըրերն հորձանահոս Օվկիան գետի,
 +
Որը ծընող հայր է բոլոր արարածոց առհասարակ,
 +
{{տող|250}}Սակայն երբե՛ք ես Զըրվանյան Արամազդին չեմ մոտենա,
 +
Եվ թըմբիր չեմ բերի վըրան առանց նըրա հըրամանի։
 +
Ես մի անգամ քեզ լըսելուս համար արդեն խելքի եկա,
 +
Այդ այն օրն էր, երբ մեծափառ որդին հըզոր Արամազդի
 +
Տրոյանց քաղաքն ավերելով՝ նավով մեկնեց Իլիոնից:
 +
Ես քընացրի միտքը արթուն ասպարակիր Արամազդի
 +
Քաղցր ու հեշտին մի թըմրությամբ, մինչ դու սըրտիդ մեջ, խորամանկ
 +
Երկնում էիր դավադրաբար Հերակլեսի դեմ նենգություն։
 +
Բարձրացնելով ահեղաշունչ հողմ ու մըրրիկ ծովի վըրա,
 +
Տարար նըրան ու հանեցիր Կովը շըքեղ ու շինանիստ,
 +
{{տող|260}}Հեռու բոլոր ընկերներից. իսկ Արամազդն արթնանալով՝
 +
Տակնուվըրա արավ ամբողջ Ոլիմպոսն ու աստվածներին,
 +
Եվ մյուս բոլոր աստվածներից ավելի ի՛նձ էր հետամուտ։
 +
Բըռնելուվ ինձ կընետեր նա ծովը անտակ անտարակույս,
 +
Եթե հանկարծ վըրա հասած անմահ Գիշերն<ref>Գիշերը դիցաբանության մեջ նկարագրվում է սևաթույր ձիերը լծած երկանվով երկնքում սահելիս: Գիշերը համարվում է Մահվան ու Քնի աստվածուհի մայրը:</ref> ինձ չազատեր,
 +
Որ տիրողն է բոլոր մարդկանց ու համորեն աստվածներին։
 +
Ես Գիշերի գիրկը ընկա. Զևսը թեպետև զայրացած,
 +
Բայց ակնածեց սուր Գիշերին դըժընդակ գործ կատարելուց:
 +
Եվ արդ, դարձյա՛լ անկարելին ես պահանջում դու ինձանից»։
 +
 +
Կըրկին անգամ աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց.
 +
{{տող|270}}«Իզո՛ւր ես, Քուն, մըտաբերում դու այդ բաներն ու վախենում։
 +
Ի՞նչ ես կարծում, մըտածում ես, որ Արամազդն ահեղագոչ
 +
Այն աստիճան պաշտպան լինի տըրոյացոց, որ բարկանա՞,
 +
Ինչպես որ նա հույժ բարկացավ իր Հերակլես որդու համար:
 +
Շընորհներից մանկագույնին քեզ որպես կին պիտի տամ ես,
 +
Գեղաչըքնաղ Պասիթեեն քեզ ամուսին պիտի կոչվի,
 +
Որին այնպես գիշեր ու զօր կարոտագին տենչում ես դու»։
 +
 +
Ասաց, և Քունն ուրախացած նըրան այսպես պատասխանեց.
 +
«Երդվի՛ր հապա Ստիքիական անդըրժելի ջըրերով արդ,
 +
Քո մեկ ձեռքով բըռնած երկիրն ամենաբեր և մյուսով
 +
{{տող|280}}Լուսածիծաղ ծովը, որ մեզ վըկա լինեն Զըրվանի շուրջ
 +
Եղող բոլոր աստվածները, թե պիտի տաս ինձ կընության
 +
Շընորհներից մանկագույնին՝ Պասիթեին ամենագեղ,
 +
Որին այնպես գիշեր ու զօր տենչում եմ ես հուր տարփանքով»։
 +
 +
Այսպես ասաց, լըսեց Հերա լուսածըղի աստվածուհին,
 +
Երդվեց նըրա ուզածի պես, իբրև վըկա կանչելով ողջ
 +
Ստորերկրյա աստվածներին, որոնք Տիտան են հորջորջվում։
 +
Եվ երբ երդումն իր ավարտեց, նըրանք թողին անմիջապես
 +
Իմբրոս, Լեմնոս քաղաքները և գընացին միգով պատված
 +
Եվ բյուրակնյա Իդայի մոտ, որ մայրն է ողջ գազանների,
 +
{{տող|290}}Լեկտովն հասան արագապես, ապա ծովից ցամաք ելած
 +
Գընում էին, և անտառի ծառերն ամեն բարձրակատար
 +
Սըփռում էին սոսափն իրենց նըրանց թեթև ոտների տակ:
 +
Ու կանգ առավ Քունը այնտեղ, որ չերևա Արամազդին:
 +
Իդա լեռան վըրա այնժամ կար եղևնի մի բարձրաբուն,
 +
Որի ճյուղերն երկայնուղեշ մինչև երկինք էին հասնում.
 +
Ելավ նըստեց նըրա վըրա, սաղարթախիտ ճյուղերի մեջ
 +
Թաքնվելով այն քաջաձայն թըռչունի պես, որին բոլոր
 +
Դիք Բըվիճակ են անվանում, մահկանացու մարդիկ՝ Կասկամ<ref>Բվիճակն ու կասկամը նույն թռչնի՝ բուի, տարբեր տեսակներն են։</ref>:
 +
 +
Իսկ աչագեղ Հերան հապճեպ ելավ կատարն ամենաբերձ՝
 +
{{տող|300}}Գարգարոնը, և Արամազդն անպրոպային տեսավ նըրան:
 +
Տեսավ թե չէ, սերը գերեց նըրա ըզգոն միտքն ու հոգին,
 +
Ինչպես այնօր, երբ երկուսով, ծընողներից իրենց թաքուն
 +
Աոաջին հեղ իրար գըրկած նույն անկողնի մեջ միացան:
 +
Եվ ընդառաջ գալով կընոջն՝ աստվածահայրն այսպես ասաց.
 +
«Հերա՛, ինչո՞ւ Ոլիմպոսից ելել ես դու եկել այստեղ,
 +
Ուր ես գընում, կառք էլ չունես և նըժույգներ, որ նըստեիր»:
 +
 +
Եվ նենգ սըրտով վեհապատիվ Հերան այսպես ասաց նըրան.
 +
«Գնում եմ ես արգասավոր Երկրի ծայրը այցելության
 +
Ատվածների հայր Օվկիանին և Տիթեսին աստվածամայր,
 +
{{տող|310}}Որոնք սիրով ինձ սընեցին իմ մանկության տարիներում։
 +
Տեսության եմ գընում նըրանց ու վերջ տալու դեռ անավարտ
 +
Նըրանց միջև եղած վեճին, զի վաղուց է, որ գըժտըված՝
 +
Բաժանված են մընում սիրուց և անկողնուց ամուսնական,
 +
Պառակտումը մըտել նըրանց սիրտը և էլ դուրս չի գալիս:
 +
Թողի ձիերըս բյուրակնյա Իդա լեռան ըստորոտում,
 +
Որոնք պիտի ինձ թըռցընեն, տանեն ծովով ու ցամաքով։
 +
Ոլիմպոսից եկա այստեղ, որ այդ մասին ասեմ ես քեզ,
 +
Որովհետև վըրաս հետո կարող էիր դու բարկանալ,
 +
Եթե առանց քեզ ասելու վեր կենայի ու գընայի»։
 +
 +
{{տող|320}}Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
 +
«Հետո կերթաս Օվկիանն, Հերա՛, իսկ այժմ արի պառկենք այստեղ
 +
Ու վայելենք սերը անուշ, քանզի ոչ մի աստվածուհու
 +
Եվ երկրային ոչ մի կընոջ սերը այնպես ինձ չըվառեց,
 +
Չըողողեց կուրծքըս երբեք, չընըվաճեց հոգին իմ վես՝
 +
Ո՛չ Իքսիոնի կինը, որին ցանկանալով մըտա մի օր,
 +
Որը ծընեց Պիրիթոսին աստվածների պես իմաստուն,
 +
Ո՛չ գեղեցկոտըն Դանայեն՝ Ակրիեսի դուստրը չըքնաղ,
 +
Որը ծնեց Պերսեոսին՝ բոլոր մարդկանց մեջ անվանի.
 +
Ո՛չ մեծանուն և հըռչակված Փինիքսի դուստրը մանկամարդ<ref>''Թինիքսի դուստրը մանկամարդ'' - Փյունիկյան արքա Փինիքսի (Ֆեմիքս) դուստրը՝ Եվրոպան։ Զևսը, ցլի կերպարանք ընդունելով, առևանգեց նրան, երբ նա ծովափին ծաղիկ էր հավաքում, և տարավ Կրետա:</ref>,
 +
{{տող|330}}Որ Մինովսին ծընեց և պերճ Ռադամանդին աստվածակերպ.
 +
Ո՛չ Սեմելեն, ո՛չ Ալկմենեն, որոնց մըտա Թեբեի մեջ.
 +
Եվ Ալկմենեն աշխարհ բերեց Հերակլեսին ուժգընասիրտ,
 +
Իսկ Սեմելեն՝ Դիոնիսին- ի խընդություն մահկանացոց.
 +
Ո՛չ Դեմեդրեն գեղագանգուր, շըքեղ բամբիշն ու գերափառ
 +
Լետովնը վեհ, և ոչ մեկին չեմ ցանկացել երբևիցե,
 +
Եվ ոչ էլ քեզ մի այլ անգամ՝ այնպիսի վառ, կիզիչ կըրքով,
 +
Ինչպես որ արդ քե՛զ եմ տենչում բըռընկված հուր մի ցանկությամբ»։
 +
 +
Եվ խորամանկ ու մեծարգո Հերան այսպես ասաց Զևսին.
 +
«Սարսափելի՛ դու Զըրվանյան, այդ ի՞նչպիսի խոսք ես ասում։
 +
{{տող|340}}Ինչպե՞ս ես դու ուզում պառկել ինձ հետ և սեր անել այստեղ՝
 +
Իդա լեռան այս բարձունքում, ուր ամեն բան ակներև է։
 +
Աստվածներից մեկը հանկարծ եթե այստեղ մեզ նըկատի
 +
Գըրկած իրար ու տեղնուտեղ լուր տա բոլոր աստվածներին,
 +
Այն ժամանակ, քավ լիցի թե, վեր կենալով այդ անկողնից
 +
Ապարանքըդ վերադառնամ, զի խայտառակ բան է սաստիկ:
 +
Սակայն եթե դու իսկապես ցանկանում ես պառկել ինձ հետ,
 +
Առագաստի սենյակ ունես, որ Հեփեստոս որդիդ շինեց
 +
Եվ հաստապինդ դըռներ դըրավ շեմքի վըրա. գընանք այնտեղ
 +
Զուգավորվենք իրար գըրկած, եթե իրոք տարփում ես ինձ»։
 +
 +
{{տող|350}}Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
 +
«Մի՛ վախենար, Հերա՛, ոչ ոք աստվածներից ու մարդկանցից
 +
Մեզ չի՛ կարող տեսնել այստեղ, ոսկյա ամպով մի անթափանց
 +
Այնպես պիտի ծածկեմ ես քեզ, որ արևն էլ մեզ չըտեսնի,
 +
Որի շողերն ամենուրեք թափանցում են արագապես»։
 +
 +
Այսպես ասաց և Զըրվանի որդին գըրկեց իր ամուսնուն.
 +
Եվ նըրանց տակ ծընեց երկիրն աստվածեղեն ծաղկաբույսեր,
 +
Եղջերառվույտ ցողաթաթավ, քըրքում, հորուտ նըրբաթերթիկ,
 +
Որոնք նըրանց պահում էին երկրից վերև, եթերի մեջ։
 +
Այնտեղ նըրանց մեջ պառկեցին, պատված ամպով մի ոսկեղեն,
 +
{{տող|360}}Որ ցողում էր նըրանց վըրա զըվարթարար շաղ շիթ առ շիթ։
 +
Նընջում էր Հայրն այսպես խաղաղ` Գարգարոնում բարձրակատար,
 +
Հեշտապարգև քաղցըր քընով և գըրկապինդ իր կընոջ հետ:
 +
Իսկ Քունն անուշ սուրաց դեպի նավատորմիղն աքայեցոց
 +
Լուր տանելու Երկրասասան աշխարհակալ թագավորին.
 +
Եվ կանգնելով նըրա կողքին այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Օ՛ն, Պոսեյդոն, շուտ օգնության հասիր բոլոր դանայեցոց,
 +
Եվ տուր փոքր-ինչ հաջողություն, քանի Զևսը քընած է դեռ:
 +
Թափել եմ ես նըրա վըրա քաղցըր թըմբիր մի քընաբեր,
 +
Եվ գըրկապինդ Հերայի հետ քուն է մըտել Գարգարոնում»։
 +
 +
{{տող|370}}Այսպես ասաց ու սըլացավ դեպ մյուս մարդիկ ազնըվաշուք,
 +
Հորդորելով Պոսեյդոնին սատարելու աքայեցոց,
 +
Որ սըլացավ հըսկայաքայլ դեպի շարքերն առաջամարտ
 +
Ու խըրախույս կարդաց նըրանց սըրաթըռիչ այս խոսքերով.
 +
«Արգիացի՛ք, թողնե՞նք դարձյալ, որ Պրիամյան Հեկտորն հաղթի,
 +
Եվ տիրանա մեր նավերին ու վաստակի փառք ու պարծանք։
 +
Հեկտորն այդպես խըրոխտում է, որովհետև Աքիլլը քաջ
 +
Քինով լըցված մըխում է դեռ անգործ նըստած նավերի մոտ.
 +
Սակայն նըրա օգնությանը մենք այնքան էլ չենք կարոտի,
 +
Եթե թիկունք կանգնենք իրար ու կըռվի մեջ իրար օգնենք:
 +
{{տող|380}}Լըսեք, ինչ որ ասում եմ ձեզ, և անսացեք իմ ասածին.
 +
Բանակի մեջ եղած ընտիր վահանները մենք վերցընենք,
 +
Ու ծածկենք մեր գըլուխները փայլակնացայտ կորդակներով
 +
Եվ առնելով երկայնաբուն մեկ-մեկ նիզակ գըրոհ գործենք:
 +
Կառաջնորդեմ ես ինքըս ձեզ, և չեմ կարծում, թե Պրիամյան
 +
Հեկտորը մեզ կարողանա դիմադրել ողջ իր զորությամբ:
 +
Հիմա, ով որ քաջ է, սակայն փոքըր վահան ունի ուսին,
 +
Թուլասըրտին թող որ տա այն, և ինքն առնի հուժկու վահան»։
 +
 +
Այսպես ասաց, ու բոլորը հավան եղան այդ խորհըրդին։
 +
Եվ անհապաղ, թագավորներն իրենք թեպետև վիրավոր՝
 +
{{տող|390}}Տիդյանը քաջ և Ոդիսևսն, Ագամեմնոն արանց արքան
 +
Գործի անցան եռանդագին ու շըրջելով գընդից ի գունդ
 +
Փոխանակել էին տալիս արիսական զենքերն իրար:
 +
Հագնում էր քաջն ընտիր զենքեր, վատը տալիս էր տըկարին։
 +
Եվ երբ փայլուն պըղինձներով շուրջպատեցին մարմինն իրենց
 +
Առաջ անցան միահամուռ, և տանում էր նըրանց ահեղ
 +
Պոսեյդոնը՝ ձեռքում բըռնած երկար մի սուր սարսափելի,
 +
Որը, սակայն, թույլ չէր տըրվում գործածելու պատերազմում,
 +
Այլ սոսկ սարսափ էր տարածում, ըստիպելով ետ ընկըրկել:
 +
Մյուս կողմից էլ Հեկտորն էր վեհ կարգավորում տըրոյացոց:
 +
{{տող|400}}Եվ երկուսով արծարծեցին այնտեղ մի գոռ ճակատամարտ-
 +
Պոսեյդոնը կապուտավարս և Հեկտորը խարտիշահեր
 +
Մեկը տըրոյանց, մյուսն աքայանց մարտահրավեր և զորավիգ:
 +
Եռում էր ծովն արգիական վըրանների, նավերի շուրջ.
 +
Ու բախվեցին նըրանք իրար ամբոխասաստ աղաղակով:
 +
Երբե՛ք այնպես չեն շառաչում ալիքները դեպի ցամաք<ref>Երբ ծովերի աստված Պոսեյդոնը կռվի էր, բռնվում, այն անպայման ուղեկցվում էր ծովի ալեկոծությամբ և հուզումով:</ref>
 +
Բորեասի շընչով քըշված անդընդախոր ծովի վըրա.
 +
Երբե՛ք այնպես չի ճարճատում բոցաբորբոք կըրակը բարկ,
 +
Երբ հըրդեհվում է ծառախիտ անտառը թավ լեռնալանջին.
 +
Երբե՛ք այնպես չի մըռընչում հողմը իր ողջ մոլեգնությամբ
 +
{{տող|410}}Երկայնավարս կաղնիների ըստվերախիտ անտառի մեջ,
 +
Ինչսես աղմուկն ահագնալուր՝ աքայեցոց և տըրոյանց,
 +
Երբ գոռալով որոտաձայն իրար վըրա հարձակվեցին։
 +
 +
Շըքեղաճոխ Հեկտորը նախ նետեց նիզակն իր Այաքսին,
 +
Որ կանգնած էր նըրա դիմաց, և հարվածը չըվըրիպեց,
 +
Զարկեց կըրծքի ճիշտ այնտեղին, ուր գոտիներ կային երկու՝
 +
Մեկն հաստաբեստ իր վահանի, մյուսը սըրին արծաթագամ,
 +
Որոնք նըրա մարմինը գիրգ պահպանեցին այդ հարվածից:
 +
Ու զայրացավ Հեկտորը խիստ, որ տեգն իզուր թըռավ ձեռքից,
 +
Եվ սարսափած ետ ընկըրկեց, Այաքսն այնժամ առավ մի քար,
 +
{{տող|420}}Այն քարերից, որ նավերին մույթ ու նեցուկ էին դընում
 +
Եվ գըլորում կըռվողների ոտքի առաջ որպես արգելք։
 +
Այդ քարերից մեկը առավ, տարավ բերավ ու շըպըրտեց:
 +
Քարը գընաց հըսկայական հոլի նըման պըտըտվելով
 +
Եվ վահանի շուրթից դիպավ պարանոցին մոտիկ՝ կըրծքին։
 +
Ինչպես որ հայր Արամազդի շանթի զարկից՝ արմատախիլ
 +
Կընկնի կաղնին՝ անտանելի ծըծըմբահոտ արձակելով,
 +
Եվ չի կարող այդ պատկերը տեսնող մարդու սիրտը տոկալ,
 +
Զի ահավոր է բարկաճայթ կայծակն ահեղ Արամազդի, —
 +
Այդպես իսկույն փոշեթավալ գետին ընկավ Հեկտորը քաջ:
 +
{{տող|430}}Նիզակը դուրս թըռավ ձեռքից, ընկան վահան և սաղավարտ,
 +
Եվ մեծաձայն շառաչեցին պըղընձազարդ զենքերն իր շուրջ:
 +
Ահագնագոչ աղաղակով գըրոհեցին աքայեցիք,
 +
Կամենալով քաշ տալ քաջին և իրենց հետ տանել նըրան,
 +
Տեղալով սուր սըլաքների և նետերի տեղատարափ:
 +
Սակայն ոչ ոք չըկարեցավ նետահարել և կամ խոցել
 +
Դյուցազունին, որովհետև շուրջպատեցին նըրան իսկույն
 +
Պուլիդամասն ու Էնիասն, Ագենորը աստվածատիպ
 +
Եվ լիկացոց պետ Սարպեդոնն ու Գլավկոսն ըսքանչելի.
 +
Եվ այլ քաջեր չըթողեցին նըրան անտեր ու անպաշտպան,
 +
{{տող|440}}Այլ ասպարներն առաջ բըռնած՝ պաշտպանեցին իրենց քաջին։
 +
Վերցընելով ձեռքի վըրա՝ ընկերները տարան նըրան,
 +
Դուրս հանեցին կըռվի վայրից և ձիերին հասցընելով
 +
Կառքը դըրին ու դառնապես հեծեծելով տարան ոստան:
 +
 +
Բայց երբ հասան հորձանահոս Քըսանթոսին գեղավըտակ,
 +
Որին ծընեց Զևսը անմահ, տըրոյացիք այն ժամանակ
 +
Քաջին կառքից ցած առնելով, ջուր ցանեցին նըրա վըրա։
 +
Ուշքը վըրան եկավ իսկույն, բացեց աչքերն ու նայեց շուրջ,
 +
Ու ծընկների վըրա չոքած՝ փըսխեց արյուն սևաթորմի
 +
Եվ թիկունքի վըրա նորից գըլորվելով՝ գետին ընկավ։
 +
{{տող|450}}Իջավ գիշեր մի սևաթույր և աչքերը ծածկեց նըրա,
 +
Կըրծքին իջած հարվածն ուժգին այրում էր դեռ սիրտը քաջի։
 +
 +
Արգիացիք, երբ Հեկտորի հեռանալը տեսան, իսկույն
 +
Տըրոյացոց վըրա ընկան մարտ մըղելով ամեհորեն:
 +
Նախ, բոլորից առաջ ընկած, ոստնեց Այաքսը Ոյիլյան
 +
Եվ սուր տեգով վիրավորեց Ենոփսյան քաջ Սատնիոսին,
 +
Որին ծընեց հավերժահարս Նեիսն անբիծ Սատնիոսի
 +
Ջըրերի մոտ՝ հըղիացած այնտեղ Ենոփս տավարածից։
 +
Ոյիլյանը նիզակազեն մոտիկ գալով Սատնիոսին՝
 +
Զարկեց նըրա սընակուշտին, և նա մեջքի վըրա ընկավ,
 +
{{տող|460}}Եվ նըրա շուրջ բորբոքվեցին կատաղի մարտ մի երկուստեք։
 +
Պուլիդամասը Պանթոյան վըրեժխընդիր ոգով վառված՝
 +
Երկար աշտեն իր ճոճելով զարկեց որդուն Արեյլիկի՝
 +
Պրոթենորին, և աջ ուսը ծակեց անցավ տեգը սուրսայր,
 +
Եվ նա գետին տապալվելով՝ ագուռներով հողը չանգռեց։
 +
Պուլիդամասն իր հաղթությամբ խըրոխտացած՝ գոչեց ուժգին.
 +
«Ես չեմ կարծում, թե մեծասիրտ Պանթոյանիս հուժկու բազկից
 +
Արձակված սուր սըլաքն իզուր և ընդունայն անցած լինի,
 +
Այլ անկասկած մի աքայիկ իր մարմնի մեջ այն ընդունեց,
 +
Որին որպես ցուպի հենված՝ պիտի դըժոխքն իջնի շուտով»:
 +
 +
{{տող|470}}Այսպես ասաց, և խըրոխտանքն այդ ցավեցրեց աքայեցոց,
 +
Եվ մանավանդ Տելամոնյան Այաքսի սիրտը փոթորկեց,
 +
Որովհետն Պրոթենորն ընկավ նըրա ոտների մոտ։
 +
Պուլիդամասն ընկըրկելու վըրա էր, որ Այաքսն ուժգին
 +
Նետեց աշտեն իր շողշողուն, բայց ոստյունով մի շեղակի
 +
Պուլիդամասն իրեն փըրկեց օրհասաբեր այդ հարվածից,
 +
Որն ընդունեց Արքիլոքոս Անտենորյանն արիասիրտ,
 +
Քանզի վերուստ աստվածները նըրան էին մահ սահմանել։
 +
Զարկեց նըրա վերջին ողին, որ զոդում է գլուխն ու վիզն,
 +
Ու կըտրելով ջըղերը զույգ սըրունքներից ու ծընկներից
 +
{{տող|480}}Ավելի շուտ՝ թավալգըլոր, նըրա գըլուխն ընկավ գետին։
 +
Եվ իր հերթին հոխորտալով՝ այսպես ասաց Այաքսը քաջ,
 +
«Լավ մըտիկ տուր, Պուլիդամաս, և ճըշմարիտն ասա դու ինձ,
 +
Պրոթեյնորին իբր արժանի հատուցում չե՞ս համարում դու
 +
Մահն այս մարդու, որն արդարև չէ աննշան վատազարմիկ,
 +
Այլ հարազատ եղբայրն է նա ձիամարտիկ Անտենորի
 +
Կամ թե որդին, քանզի զարմով նըրան այնչափ նըման էր նա»։
 +
 +
Այսպես ասաց, ու կըսկիծը կըրծեց սիրտը տըրոյացոց:
 +
Ակամասը վըրա հասավ պաշտպանելու համար եղբորն
 +
Ու տեղնուտեղ տիգահարեց Պրոմաքոս Բիովտացուն,
 +
{{տող|490}}Որն իր եղբոր ոտքից բըռնած քարշ էր տալիս կողոպտելու,
 +
Ու հաղթությամբ խըրոխտապանծ՝ Ակամասը բացականչեց.
 +
«Արգիացի նետամոլներ, ըսպառնալու սովոր դուք միշտ.
 +
Տառապանքն ու ցավը անհուն միայն մենք չէ, որ պիտ կըրենք,
 +
Այլ մերթընդմերթ և դո՛ւք պիտի այսպես մահվան բաժին դառնաք:
 +
Տեսեք, ինչպե՜ս նընջում է ձեր Պրոմաքոսն իմ աշտեով,
 +
Որ չըմընար եղբորս մահը անհատուցում և անվրեժ:
 +
Այսպես ահա՛ յուրաքանչյուր ոք ուզում է տանը թողնել
 +
Մի մերձավոր և հարազատ եղբայր, որ իր վըրեժն առնի»։
 +
 +
Այսպես ասաց, և խըրոխտանքն այդ ցավ ազդեց արգիացոց,
 +
{{տող|500}}Եվ մանավանդ սաստիկ հուզեց սիրտը արի Պենելեի,
 +
Որ խոյացավ նըրա վըրա, բայց Ակամասն ընկըրկեց ետ,
 +
Չըդիմացավ Պենելեոս թագավորի այդ հարձակման,
 +
Եվ նա զարկեց Իլիոնեսին, որը որդին էր Փորբասի,
 +
Որին Հերմեսն ամենից շատ էր սիրում ողջ տըրոյանց մեջ,
 +
Եվ արել էր նըրան ըստվար հոտերի տեր ու մեծատուն.
 +
Իլիոնեսը միամորիկ նըրա որդին էր մինուճար:
 +
Պենելեոսը հարվածեց հոնքի տակից ակնակապճին,
 +
Աչքի գունդը դուրս թըռցըրեց, սըլաքն անցավ աչքի միջով
 +
Ու ծոծրակից ելավ թափով, և նա նըստեց բազկատարած:
 +
{{տող|510}}Պենելեոսն իսկույն քաշեց վաղակավոր սուրն իր ահեղ,
 +
Վիզը կըտրեց և գըլուխը կորդակի հետ գըցեց գետին.
 +
Իսկ հաստաբեստ գեղարդը դեռ մընացել էր ակնակապճում:
 +
Պենելեոսը խաշխաշի պես գըլուխը այդ ձեռքում բըռնած՝
 +
Դառնալով դեպ տըրոյացիք՝ այսպես գոռաց հոխորտաբար.
 +
«Դե՛հ, գընացեք, տըրոյացիք, և քաջափառ Իլիոնեի
 +
Սիրելի հորն ու մորն ասեք, որ ողբ ու կոծ անեն տան մեջ,
 +
Քանզի կինը այսուհետև՝ Ալգենորյան Պրոմաքին
 +
Պիտ չըսպասի էրկան դարձին ու խընդասիրտ չընդառաջի,
 +
Երբ աքայանքս մեր նավերով մեկնենք մի օր Տըրոյայից»։
 +
 +
{{տող|520}}Այսպես ասաց, և բոլորի ոսկորները սարսըռացին,
 +
Եվ ամեն ոք մըտածում էր՝ ինչպե՞ս գըլուխն իր ազատի:
 +
Արդ, օգնեցեք ինձ ասելու, ոլիմպաբնակ ո՛վ Մուսաներ,
 +
Թե աքայանց մարտիկներից, այդ դըժընդակ պատերազմում,
 +
Ո՞վ առաջինն հափըշտակեց կողոպուտներ արյունազանգ,
 +
Երբ շուռ տըվեց կըռիվն ահեղ Պոսեյդոնը երկրասասան:
 +
 +
Տելամոնյան Այաքսը նախ վիրավորեց Հիրտիոսին՝
 +
Գիրդասյանին- ուժգընասիրտ զորավարին քաջ միսացոց.
 +
Անտիլոքոսը կողոպտեց Մերմերոսին ու Փալկեսին,
 +
Իսկ Մերիոնեսը ըսպանեց Հիպպոտիոնին և Մորիսին.
 +
{{տող|530}}Զարկեց Տևկրոսն ու կողոպտեց Պերփիդեսին, Պրոթովնին.
 +
Եվ Ատրիդեսն՝<ref>Ատրիդեսը Մենելավոսն է. վիրավորված Ագամեմնոնն այդ ժամանակարդեն չէր մասնակցում կռվին: </ref> ազգաց հովիվ Հիպերնորին տիգահարեց
 +
Ու խոցելով կողքը նըրա՝ աղիքները խառնեց իրար,
 +
Եվ լայն բացված նըրա վերքից հոգին թըռավ անմիջապես,
 +
Պարուրելով աչքերն ընդմիշտ մութ ու մռայլ մի գիշերով.
 +
Իսկ Ոյիլյան Այաքսը իր շատ–շատերի հոգին խըլեց,
 +
Քանզի չըկար նըրա նըման քաջասըրունք ուրիշ ոչ ոք
 +
Փախչողներին հալածելիս, երբ Զևսը ահ ազդեր նըրանց:
 +
</poem>
 +
 +
== Երգ տասնհինգերորդ։ Հալածումն նավերից ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Փախչող տրոյանք անց կենալով շերտափակից ու խոր փոսից,
 +
Որտեղ շատերն աքայեցոց ձեռքով ընկան գետնատարած,
 +
Նահանջեցին դեպի կառքերն՝ ահաբեկված ու դալկադեմ:
 +
Իսկ Արամազդն, որ Իդայի բարձըր ծայրին քընած էր խոր
 +
Հերային իր գիրկը առած, զարթնեց քընից և նըկատեց,
 +
Որ տըրոյանց ետևն ընկած հալածում են աքայեցիք,
 +
Որոնց մեջ նա տեսավ հըզոր թագապաճույճ Պոսեյդոնին
 +
Եվ Հեկտորին՝ ընկած դաշտում, ընկերներով շըրջապատված:
 +
Հևում էր նա ուշագընաց, և արյուն էր ժայթքում բերնից,
 +
{{տող|10}}Քանզի նըրան զարկել էր մի ո՛չ անարի աքայեցի,
 +
Այդ տեսնելով՝ խըղճաց արքան աստվածների ու ողջ մարդկանց
 +
Եվ Հերային խեթ նայելով՝ այսպես ասաց խոժոռադեմ.
 +
«Չարահընար քո նենգությունն, անշուշտ, Հերա, անուղղելի,
 +
Հանեց մարտից քաջ Հեկտորին ու փախուստի մատնեց տրոյանց:
 +
Բայց չըգիտեմ, թե քեզ ինչո՞ւ չեմ բըռնում ես ու չեմ տա քե՛զ
 +
Նախ ճաշակել պըտուղը դառն՝ եղեռնավոր խարդավանքիդ
 +
Ու չեմ ջարդում կողերըդ ես հարվածներիս տակ անխընա
 +
Մոռացե՞լ ես միթե, որ քեզ ցած կախեցի ես երկընքից՝
 +
Երկու մեծ սալ քո ոտքերին ու ձեռքերիդ ոսկե շըղթա.
 +
{{տող|20}}Եվ դու այդպես կախ մընացիր օդում, մըթին ամպերի մեջ։
 +
Ու վըրդովված էին թեպետ ողջ աստվածներն Ոլիմպոսում,
 +
Թևածելով քո շուրջ-բոլոր, սակայն ոչ ոք սիրտ չէր անում
 +
Կապանքները քո արձակել, քանզի ում էլ որ բըռնեի,
 +
Նըրան ես ցած կընետեի Ոլիմպոսի բարձըր շեմից,
 +
Այնպես որ նա կիսակենդան հազիվ հասներ մինչև երկիր:
 +
Այսուհանդերձ սըրտիս սաստիկ ցավը դարձյալ չէր փարատվում,
 +
Որ պատճառեց վիճակը դառն՝ աստվածային Հերակլեսի,
 +
Որին չարիք նյութելով դու գըցեցիր ծովն ալեկոծյալ
 +
Եվ հանեցիր վերջիվերջո նըրան Կովը բարեբընակ:<ref>Այստեղ, ինչպես և նախորդ գխի տ. 252-264–ում հիշատակվում են Հերակլեսի առասպելի այն դրվագները, որտեղ Հերան խարդավեց Հերակլեսին՝ օգնական ունենանալով դարձյալ նույն Քունը:</ref>
 +
{{տող|30}}Այնտեղ բազում չարչարանքներ կըրեց որդիս, ու նո՛ր միայն
 +
Ազատելով նըրան նորից դեպի Արգոս դարձըրի ես։
 +
Հիշեցնում եմ սըրանք ես քեզ, որ դու վերջ տաս քո դավերին
 +
Եվ հասկանաս, որ չի՛ օգնի քեզ անկողինն ամուսնական,
 +
Որի համար, թողած կաճառն աստվածների, եկար այստեղ
 +
Եվ խորամանկ քո այդ խաղով ինձ խաբեցիր դու նենգաբար»:
 +
 +
Այսպես ասաց, ու սարսափեց շըքեղաշուք, աչեղ Հերան
 +
Եվ զայրացած իր ամուսնուն այս սըրաթև խոսքերն ասաց,
 +
«Երդվում եմ ես ահա՛ երկրով և երկընքով ամենավեհ,
 +
Եվ ջըրերով անդընդաբուխ Ստիքյանի, որ ահավոր
 +
{{տող|40}}Երդումն է մեծ հավերժ անմահ երանելի աստվածների,
 +
Եվ խընկելի գըլխով քո թանկ, և կուսության մեր անկողնով,
 +
Որի վըրա դատարկ բանի համար երբեք չեմ երդվում ես,
 +
Որ Պոսեյդոնն երկրասասան իմ խորհըրդով չի վընասում
 +
Տըրոյացոց և Հեկտորին և սատարում աքայեցոց,
 +
Այլ իր սըրտի թելադրանքո՛վ, ինքնակամ է այդ բանն անում՝
 +
Հուզված ի տես աքայեցոց կորուստների՝ նավերի մոտ։
 +
Բայց ես նըրան կըհորդորեմ, այժըմևեթ գընալ այնտեղ,
 +
Որտեղ ինքդ ես, ամպրոպային, հըրամայում, որ նա գընա»։
 +
Այսպես ասաց Հերան հուզված, և ժըպտալով հայրը մարդկանց
 +
{{տող|50}}Եվ համորեն անմահների՝ պատասխանեց իր ամուսնուն.
 +
«Եթե, Հերա՛ դու աչագեղ և մեծարո, այսուհետև
 +
Աստվածների միջև նըստած խորհես այնպես, ինչպես որ ես,
 +
Այն ժամանակ Պոսեյդոնը ունենա իսկ այլ ցանկություն,
 +
Փոխի՛ պիտի մըտադրությունն ու մըտածի ինձ ու քեզ պես։
 +
Եվ արդ, եթե ինչ որ ասիր, ճըշմարիտ է և ի սըրտե,
 +
Աստվածների մոտ գընա շուտ և Իրիսին կանչիր այստեղ։
 +
Ինչպես նաև չըմոռանաս Ապոլլոնին աղեղնավոր։
 +
Իրիսը թող գընա իսկույն դեպի բանակն աքայեցոց
 +
Եվ Պոսեյդոն թագավորին հըրամայի իմ անունից,
 +
{{տող|60}}Որ նա կըռվից հեռանալով՝ իր պալատը վերադառնա:
 +
Իսկ Ապոլլոն գուշակը թող շընչի նոր ուժ ու նոր կորով
 +
Քաջ Հեկտորին ու գըրգըռի նըրան դարձյալ պատերազմի,
 +
Մոռացության տալով նըրան՝ հոգին տանջող ցավերը խոր,
 +
Եվ հալածի՛ աքայեցոց, որոնք թող որ ամոթալի
 +
Խուճապումով գըցեն իրենց Պելիսածնի նավերի մոտ:
 +
Աքիլլն այնժամ ոտքի հանի թող իր ընկեր Պատրոկլեսին,
 +
Եվ հոյակապ Հեկտորը թող Իլիոնի դեմ-հանդիման
 +
Զարկի նըրան իր նիզակով, երբ նա ջարդի շատ քաջերի
 +
Եվ նըրանց հետ նաև որդուս՝ Սարպեդոնին աստվածային.
 +
{{տող|70}}Ապա Աքիլլը զայրացած թող ըսպանի Հեկտորին քաջ։
 +
Այնուհետև չեմ դադարի տըրոյացոց հալածելուց
 +
Աքայական նավատորմից, մինչև որ քաջ աքայեցիք
 +
Աթենասի վեհ խորհըրդով առնեն Իլիոնն ամրապարիսպ:<ref>''Աթենասի խորհրդով առնեն Իլիոնն ամրապարիսպ'' — Ակնարկվում է այն առասպելը, համաձայն որի, երբ աքայեցիք չեն կարողանում ուժով գրավել Տրոյան, Աթենաս-Պալլասի խորհրդով դիմում են խորամանկության. սարքում են հսկայական փայտե ձի, որի օգնությամբ աքայեցի լավագույն ռազմիկները մտնում են
 +
քաղաք, դարպասները բացում իրենց զորքերի առաջ և կոտորած սարքում Տրոյայում: «Տրոյական ձիու» դրվագը մեզ հայտնի է «Ոդիսականից», ինչպես նաև
 +
հռոմեացի բանաստեղծ Վիրգիլիոսի «Էնեական» պոեմից։</ref>
 +
Բայց նախքան այդ, ոչ ես սաստիկ իմ ցասումից կըդադարեմ,
 +
Եվ ոչ էլ թույլ կըտամ մեկին՝ թիկունք կանգնել դանայեցոց,
 +
Մինչև հասնի Պելիսածին Աքիլլը իր նըպատակին,
 +
Ինչպես որ ես խոստացել եմ գըլխիս վըրա ակնարկելով,
 +
Երբ որ Թետիս աստվածուհին իմ ծընկներին փարած այն օր
 +
Ինձ աղաչեց, որ ես պատվեմ քաղաքավեր Աքիլլեսին»։
 +
 +
{{տող|80}}Այսպես ասաց, անսաց նըրան լուսածըղի աստվածուհին
 +
Եվ մեկնելով Իդա լեռնից գընաց ուղիղ դեպի Ոլիմպ
 +
Արագ, ինչպես միտքը մարդու, որ շըրջելով շատ աշխարհներ,
 +
Միտք է անում իմաստնաբար, խորհըրդածում ինքն իրեն հետ՝
 +
Եղա այստեղ, այնտեղ եղա, ասում է նա իր մըտքի մեջ,—
 +
Այսպես արագ, սըրաթըռիչ սուրաց արգո Հերան շըքեղ
 +
Եվ հասնելով բարձըր Ոլիմպ՝ մըտավ կաճառն աստվածների,
 +
Որոնք բազմել էին շըքեղ ապարանքում Արամազդի:
 +
Ոտքի ելան բոլորն իսկույն և ամեն ոք բաժակն իր լի
 +
Պարզեց նըրան, իսկ նա թողեց մյուս բոլորին և գեղատես
 +
{{տող|90}}Թեմիսի լի բաժակն առավ, որը նըրան ընդառաջեց<ref>Թեմիսը օրենքի, արդարադատության աստվածուհին է։</ref>
 +
Եվ մեծարո աստվածուհուն այս սըրաթև հարցումն արավ.
 +
«Հերա՛, ինչո՞ւ եկար այստեղ, վախեցած ես թըվում դու ինձ,
 +
Ահեղամռունչ ամուսինըդ վախեցրել է քեզ երևի»:
 +
 +
Լուսածըղի աստվածուհին նըրան այսպես պատասխանեց.
 +
«Մի հարցընիր, չըքնաղ Թեմիս, քանզի ինքըդ շատ լավ գիտես,
 +
Թե ինչպիսի անբարեհաճ և անողոք սիրտ ունի նա:
 +
Սակայն տարի, նըստիր բոլոր աստվածների հետ հավասար
 +
Հաղորդակից այս խընջույքին և դու ինքըդ բոլորի հետ
 +
Պիտի լըսես Արամազդի առաջարկը եղեռնավոր,
 +
{{տող|100}}Որի համար ես չեմ կարծում՝ ուրախանան բոլորովին
 +
Ո՛չ ատվածներն հավերժ անմահ և ո՛չ մարդիկ մահկանացու»:
 +
 +
Այս ասելով՝ գընաց Հերան ու բազմեց իր գահի վըրա.
 +
Եվ աստվածներն Արամազդի ապարանքում գըժդըմնեցին,
 +
Բայց նա հազիվ շուրթի ծայրով ժըպտաց, և այդ ժըպիտը թույլ
 +
Թուխ հոնքերից վերև չանցավ, չըշողացրեց ճակատը լայն:
 +
Եվ դառնալով աստվածներին այսպես ասաց Հերան ցասկոտ.
 +
«Իզո՜ւր ենք մենք թըշնամանում Արամազդի հետ, աստվածներ,
 +
Եվ ընդունա՜յն ձըգտում սանձել նըրան խոսքով և կամ ուժով։
 +
Նըստած մեզնից նա մեկուսի՝ իր հանգիստն է նայում միայն
 +
{{տող|110}}Եվ հոգն էլ չէ բոլորովին, զի պարծենում է, որ բոլոր
 +
Աստվածներից գերազանց է նա իր ուժով և զորությամբ:
 +
Պետք է տանել՝ ինչ չարիք էլ որ հըղելու լինի նա ձեզ,
 +
Վախենում եմ, թե Արեսին դըժբախտություն հասած լինի,
 +
Նըրա որդին՝ Ասկալափոսը՝ մարդկանց մեջ գերսիրելին
 +
Մեռավ մարտում, որի համար Արեսն «իմն է» ասում էր միշտ»։
 +
 +
Այսպես ասաց, և Արեսը երկու ձեռքի ափերով իր
 +
Առույգ ազդրերը ծեծելով՝ հառաչագին բացականչեց.
 +
«Չըմեղադրե՛ք դուք ինձ երբեք, բընակիչնե՛րդ Ոլիմպոսի,
 +
Եթե իջնեմ նավերն աքյանց և իմ որդու վըրեժն առնեմ,
 +
{{տող|120}}Թեկուզ գըրված լինի ճակտիս, որ ես Զևսից կայծակնահար
 +
Ընկնեմ խառըն մեռելներին՝ փոշեթավալ, արյունլըվա»:
 +
 +
Այս ասելով նա Սարսափին ու Եղեռնին հըրամայեց<ref>Սարսափն ու Եղեռնը Արես աստծո զավակներն են համարվում։</ref>
 +
Լըծել ձիերն և ինքն հագավ փայլակնացայտ զենքերն իր պերճ:
 +
Արամազդի ցասումն այնժամ սարսափելի պիտի լիներ
 +
Անմահների վըրա, եթե Աթենասը գահն իր թողած,
 +
Որի վըրա նըստել էր նա, գավթից իրեն դուրս չընետեր,
 +
Ի մեծ սարսափ և ի զարմանս բոլոր անմահ աստվածների,
 +
Որ խըլելով գըլխից կորդակն և ուսերից ասպարը հաղթ,
 +
Եվ նիզակը պըղընձակուռ դուրս կորզելով նըրա ձեռքից
 +
{{տող|130}}Այս սաստալից, խըրատական խոսքերն ասաց բուռն Արեսին.
 +
«Հիմարըդ դու, խելացընո՛ր, կորցըրե՞լ ես խելքըդ, ի՛նչ է,
 +
Չըլըսելո՞ւ համար են քո ականջները, ինչ ես անում.
 +
Չըլըսեցի՞ր, թե ինչ ասաց լուսածըղի աստվածուհին,
 +
Որը դեռ նո՛ր ամենահաղթ Արամազդից եկավ մեզ մոտ։
 +
Մի՞թե դարձյալ ուզում ես դու խոշտանգահար և գանակոծ
 +
Դեպ Ոլիմպոս վերադառնալ տառապալից ու ցավատանջ,
 +
Եվ բոլորիս գըլխին նորից բերել փորձանք ու պատուհաս:
 +
Որովհետև թողնելով Զևսն աքայեցոց և տըրոյանց
 +
Այստեղ, մեզ մոտ, դեպ Ոլիմպոս պիտի վազի անմիջապես
 +
{{տող|140}}Եվ խըռովի, իրար խառնի մեզ բոլորիս և անխըտիր
 +
Բըռնի մեկ-մեկ, պատուհասի մեղավորին և անմեղին:
 +
Ուստի ես քեզ, ահավասիկ, պատվիրում եմ՝ խոհեմաբար
 +
Սանձե՛ս որդուդ մահվան առթիվ քո մեջ եղած զայրույթը բարկ,
 +
Զի նըրանից շատ ավելի կորովասիրտ, ուժեղ մարդիկ
 +
Ընկած են ցարդ ու տակավին պիտի ընկնեն այսուհետև.
 +
Դըժվար է խիստ և անհընար փըրկել բոլոր մարդկանց մահից»:
 +
 +
Այսպես ասաց ու նըստեցրեց գահի վըրա բուռն Արեսին:
 +
Մինչդեռ Հերան Ապոլլոնին դուրս կանչելով արքունիքից,
 +
Եվ Իրիսին՝ ոլիմպական աստվածների պատգամատար
 +
{{տող|150}}Սուրհանդակին արագահաս՝ այս թևավոր խոսքը ասաց.
 +
«Հըրամայեց Զևսը, որ դուք անմիջապես Իդա երթաք,
 +
Եվ երբ որ տեղ ժամանելով տեսնեք երեսն աստվածահոր,
 +
Կատարեցեք դուք անհապաղ, ինչ հըրաման որ նա ձեզ տա»:
 +
 +
Այս պատվերը տալով Հերան՝ դարձավ նորից բազմեց գահին,
 +
Իսկ Ապոլլոնն ու սըրընթաց Իրիսն իսկույն թըռան թեթև
 +
Ու հասնելով աղբյուրաշատ Իդա՝ մայրը գազանների,
 +
Զըրվանյանին գըտան նըստած Գարգարոնի վեհ կատարին,
 +
Որի շուրջը ամպ էր կապել, ոսկի մի ամպ անուշաբույր.
 +
Ու կանգնեցին դեմ-հանդիման ամպրոպային Արամազդի:
 +
{{տող|160}}Տեսնելով, որ անսացել են իր սիրելի կընոջ խոսքին՝
 +
Աստվածահայրն ամենևին չըբարկացավ նըրանց վըրա,
 +
Ու դառնալով նախ Իրիսին՝ նըրան այսպես հըրամայեց.
 +
«Գընա՛ իսկույն, թեթև՛ Իրիս, սուրհանդա՛կ իմ ճըշտապատում,
 +
Եվ տար պատգամ դու ինձանից Պոսեյդոն մեծ թագավորին,
 +
Հըրամայիր, որ դադարի անմիջապես մարտ մըղելուց
 +
Եվ երթա դասն աստվածների կամ դեպի ծովն աստվածային։
 +
Իսկ եթե նա անհընազանդ գըտընվի իմ հըրամանին,
 +
Թո՛ղ մըտածի իր սըրտի մեջ և իր մըտքում, թող հասկանա,
 +
Որ երբ վըրան հարձակվեմ ես, նա չի կարող դեմ դընել ինձ
 +
{{տող|170}}Հակառակ իր հըսկա ուժին, որովհետև կարծում եմ ես,
 +
Որ նըրանից շատ ավելի գերազանց եմ իմ զորությամբ,
 +
Տարիքով էլ ավագ եմ ես, բայց դընում է հանդըգնաբար
 +
Անձն իր՝ անձին իմ հավասար, որից բոլորն են վախենում»:
 +
 +
Այսպես ասաց, հընազանդեց հողմոտն Իրիսն արագաթև
 +
Եվ Իդայի կատարներից սուրաց դեպի Իլիոնը սուրբ։
 +
Ինչպես ձյունը տեղատարափ և կամ կարկուտը ամպերից
 +
Բորեասի բուռըն շընչով ուժգընորեն թափվում է ցած,
 +
Այդպես թեթև ու սըրընթաց սուրաց Իրիսն արագահաս
 +
Եվ մոտ գալով այսպես ասաց վըսեմափառ Պոսեյդոնին.
 +
{{տող|180}}«Բանբեր եկա, ով Պոսեյդոն, կապուտավարս աշխարհակալ,
 +
Որ քեզ բերեմ պատգամը մեծ ասպարակիր Արամազդի,
 +
Հըրաման է տալիս նա քեզ պատերազմից մեկնել իսկույն
 +
Եվ գընալ դասն աստվածների կամ դեպի ծովն աստվածային:
 +
Իսկ եթե դու անհընազանդ՝ չանսաս նըրա հըրամանին,
 +
Նա ըսպառնաց, որ ինքն անձամբ կըգա այստեղ կըռվի քո դեմ
 +
Եվ խորհուրդ է տալիս նա քեզ, որ իր բազկից ըզգուշանաս,
 +
Զի նա իրեն քեզանից շատ գերիվերո է համարում,
 +
Տարիքով էլ մեծ է քեզնից, մինչ դու անսաստ, հավակնում ես
 +
Քեզ հավասար դընել նըրան, որից բոլորն են վախենում»։
 +
 +
{{տող|190}}Եվ Պոսեյդոն արքան սըրտմիտ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Այո՛, թեև հըզոր է նա, բայց թող այդպես չըխըրոխտա
 +
Եվ չըփորձի բըռնի ուժով արգելել ինձ՝ հավասարիս։
 +
Երեք եղբայր ենք ծընվել մենք Զըրվանից և Ռեայից՝
 +
Զևսը ահեղ, ես և ինքը դըժոխապետ Հադես արքան:
 +
Աշխարհն երեք մասի բաժնած՝ ամենքըս մեր բաժինն ունենք:
 +
Բաժին ընկավ ճերմակափառ ծո՛վն ինձ հավերժ բընակավայր,
 +
Եվ Հադեսին՝ իրեն բախտից բաժին ընկավ դըժոխքը մութ,
 +
Եվ երկինքը լայնատարած, ամպն ու եթերն՝ Արամազդին.
 +
Իսկ երկիրը և բարձրաբերձ Ոլիմպոսը երեքիս են:
 +
{{տող|200}}Ուստի և ես Արամազդի քիմքին գերի չեմ լինելու.
 +
Թեև հըզոր, բայց թող խաղաղ մընա նա իր երրորդ բաժնում
 +
Եվ թող որ ինձ նա չըփորձի ահաբեկել իր ձեռքերով։
 +
Աղջիկներին և իր որդոց, որոնց ինքը ծընեց, թող որ
 +
Հըղի պատգամ և վախեցնի ըսպառնալից իր խոսքերով,
 +
Որոնք նըրա պատվերներին պետք է հարկավ հընազանդեն»:
 +
Հողմոտն Իրիսն՝ Արամազդի բանբերն այսպես ասաց կըրկին.
 +
«Ուրեմն հիմա, ո՛վ մեծափառ, կապուտավարս աշխարհակալ,
 +
Ա՞յդ պատասխանն Արամազդին պիտի տանեմ ես քեզանից,
 +
Այդպես սաստիկ և խըստամբե՞ր, թե՞ փոխելու մի բան ունես,
 +
{{տող|210}}Զի ճըկուն են և դյուրադարձ խոհեմ մարդկանց մըտքերը միշտ:
 +
Չէ՞ որ ինքըդ շատ լավ գիտես, թե դահիճները դըժոխքի
 +
Ինչպես են միշտ օժանդակում ու հետևում հըզորներին»:
 +
 +
Պոսեյդոնը երկրասասան նըրան այսպես պատասխանեց.
 +
«Այդ խոսքդ, Իրիս աստվածուհի, շատ ճըշմարիտ ասացիր դու.
 +
Հաճելի է, երբ բանբերը տեղին, խելոք բան է ասում:
 +
Բայց դառնագույն մի ցավ ահա՛ ճըմլում է իմ սիրտը սաստիկ,
 +
Երբ Արամազդն անարգական իր խոսքերով նախատալից
 +
Անպատվել է ուզում իրեն վիճակակից հավասարին:
 +
Բայց հակառակ վըրդովմունքիս՝ հեռանում եմ պատերազմից
 +
{{տող|220}}Եվ ի սըրտե ըսպառնալով, ասում եմ ես ահավասիկ,
 +
Որ եթե նա ի հեճուկս ինձ, ավարառու Աթենասի
 +
Եվ Հերայի, ու Հերմեսի, և Հեփեստոս թագավորի՝
 +
Խընայելով բարձր Իլիոնին, չըկամենա կործանել այն
 +
Եվ պարգևել արգիացոց մեծ հաղթանակ այս գուպարում,
 +
Թող իմանա, որ մեր միջև մի մեծ կըռիվ պիտի ծագի»։
 +
 +
Այսպես ասաց Երկրատատանն, ու թողնելով աքայեցոց
 +
Կարոտ աչքերն իր ետևից՝ գընաց ու խոր ծովը սուզվեց։
 +
Եվ Արամազդն այն ժամանակ այսպես ասաց Ապոլլոնին.
 +
«Սիրելիդ իմ Գուշակ, գընա պըղընձազեն Հեկտորի մոտ,
 +
{{տող|230}}Քանզի արդեն Երկրատատան Պոսեյդոնը տեղի տալով՝
 +
Գընաց դեպ ծովն աստվածային, որ ազատվի իմ ցասումից,
 +
Ապաթե ոչ մեր կըռվի ձայնն ամեն աստված պիտի լըսեր,
 +
Մինչև անգամ Զըրվանի շուրջ եղողները դըժոխքի մեջ<ref>''Զրվանի շուրջ եղողները (աստվածները) դժոխքի մեջ'' - Նկատի ունի տիտաններին:</ref>։
 +
Բայց շահավետ եղավ այսպես թե՛ ինձ համար և թե՛ իրեն,
 +
Որ ինձ անսաց և ըշտապեց ըզգուշանալ իմ ցասումից,
 +
Թե չէ սաստիկ կըռիվը մեր հեշտ ու հանգիստ չէր վերջանա:
 +
Արի հիմա, ձեռքըդ առած քըղանցավոր ասպարը քո
 +
Ցընցի՛ր ուժգին ու վախեցրու աքայեցի դյուցազներին:
 +
Քեզ եմ հանձնում ես, հեռաձի՛գ, հոգսն ու խընամքը Հեկտորի,
 +
{{տող|240}}Տուր այնպիսի կորով նըրան և զորություն, որ աքայանք
 +
Խուճապահար փախչեն դեպի նավատորմիղն ու Հելլեսպոնտ։
 +
Այնուհետև ինքըս արդեն կըմըտածեմ և կըհոգամ,
 +
Թե ինչ կերպով աքայեցիք առնեն նորից ուժ ու կորով»։
 +
 +
Այսպես ասաց, և Ապոլլոնն անսաց իր հոր հըրամանին,
 +
Եվ Իդայի բարձունքներից մեծաշառաչ վար սըլացավ
 +
Աղավնեսպան բազեի պես, որ սըրաթևն է ամենեն,
 +
Եվ գըտավ ծեր Պրիամոսի դյուցազն որդուն՝ վեհ Հեկտորին,
 +
Որ նըստած էր, ոչ թե պառկած, և դեռ նոր էր ուշքի եկել,
 +
Ճանաչում էր իրեն սիրով շըրջապատած ընկերներին:
 +
{{տող|250}}Դադարել էր քըրտինքն առատ ու չէր այլևս ուշաթափվում,
 +
Զըրվանյանի միտքը ըզգոն կազդուրել էր նըրան արագ.
 +
Կորովաձիգ Ապոլլոնը մոտենալով նըրան՝ ասաց.
 +
«Հեկտո՛ր, որդիդ Պրիամոսի, ինչո՞ւ ես քո ընկերներից
 +
Հեռու՝ այդպես նըստել տըրտում, ի՞նչ վիշտ արդյոք քեզ հարվածեց»։
 +
 +
Կորդակաճոճ Հեկտորն այսպես պատասխանեց հիվանդագին.
 +
«Իսկ ո՞վ ես դու, երկնաբընակ, որ իմ մասին ես հարցընում.
 +
Դեռ չըգիտե՞ս, որ աքայանց նավերի մոտ, այն ժամանակ,
 +
Երբ ես գետին էի փըռում աքայեցի կըտրիճներին,
 +
Ահեղագոռ Այաքսը քաջ հըսկա մի քար ամբողջ ուժով
 +
{{տող|260}}Զարկեց կըրծքիս և ջըլատեց կորովն իմ ողջ, կարծում էի,
 +
Թե կըտեսնեմ ըստորերկրյա ուրուներին մինչև անգամ.
 +
Քիչ էր մընում, որ տեղնուտեղ վերջին շունչըս ես փըչեի»։
 +
 +
Եվ Ապոլլոն աղեղնաձիգ արքան այսպես ասաց նըրան.
 +
«Սիրտ առ ահա՛, զի Զըրվանյանը Իդայից առաքեց քեզ
 +
Մի այնպիսի մեծ զորավիգ, որ քեզ օգնի և պահպանի,
 +
Ինձ՝ Գուշակիս ոսկեսուսեր, Ապոլլոնիս, որ առա՛ջ էլ
 +
Պահապանեմ եղել միշտ քեզ և քաղաքին քո բարձրաբերձ:
 +
Վեր կաց, հորդոր կարդա բազում հեծելազոր քո գընդերին,
 +
Որ դեպ նավեր ասպատակեն երիվարներն արագավազ:
 +
{{տող|270}}Իսկ ես նըրանց առաջն ընկած՝ փառքիդ ճամփան պիտի հարթեմ
 +
Ու փախուստի մատնեմ բոլոր աքայեցոց որդիներին»։
 +
 +
Այսպես ասաց և Հեկտորի սիրտը լըցրեց մեծ ավյունով։
 +
Ինչպես նըժույգ մի ամեհի, որ մըսուրում գարի կերած,
 +
Սանձակոտոր, դըռույթ տալով արշավում է դաշտի միջով
 +
Լողանալու համար դեպի հունը գետի գեղեցկահոս,
 +
Ահիպարան, ուսերն ի վար ծածանելով բաշը շըքեղ՝
 +
Վայելչագեղ իր հասակով հըպարտ՝ ճախրում է սիգաճեմ,
 +
Դեպի ծանոթ արոտավայրն է ըշտապում զամբիկների։-
 +
Այսպես և քաջ Հեկտորն էր իր սըրունքները շարժում արագ,
 +
{{տող|280}}Հորդորելով հեծելազորն՝ աստըծու ձայնն առնելուց ետ։
 +
Եվ ինչպես մի եղջերագեղ եղջերուի կամ այծյամի
 +
Հալածում են արագավազ բարակներն ու որսորդ մարդիկ,
 +
Բայց կենդանուն բարձըր մի ժայռ և կամ անտառ մի ծառախիտ
 +
Ազատում են, քանզի նըրանց չէր վիճակվել բըռնել նըրան,
 +
Եվ նըրանց մեծ աղաղակից հանկարծ առյուծ մի սիգաբաշ
 +
Երևում է ճամփի վըրա և հալածում է բոլորին,
 +
Այսպես մինչև այդ ժամանակ դանայեցիք միահամուռ
 +
Վանում էին տըրոյացոց նիզակներով և սըրերով.
 +
Իսկ երբ տեսան քաջ Հեկտորին, որ վազում էր գընդից ի գունդ,
 +
{{տող|290}}Զարհուրեցին, ու փուլ եկավ նըրանց ամբողջ կորովն իսկույն:
 +
 +
Անդրեմոնյան Թոասն այնժամ, ամենաքաջ էտոլացին,
 +
Որ անվանի էր կըռվի մեջ որպես կըտրիճ նիզակավոր,
 +
Իսկ ժողովում աքայանցից քըչերն էին հաղթում նըրան,
 +
Երբ ջահելներն իրարու հետ խոսքով մըրցման մեջ մըտնեին, —
 +
Աքայեցոց լավն ուզելով՝ այսպես ասաց խոհեմաբար.
 +
«Ով աստվածներ, զարմանալի մի հըրաշք եմ տեսնում ահա,
 +
Հարություն է առել Հեկտորն, ազատվել է մահվան ձեռքից.
 +
Չէ՞ որ բոլորս հույս ունեինք, թե նա հոգին իր վերջապես
 +
Փըչեց, ընկավ Տելամոնյան Այաքսի հաղթ ձեռքով հըզոր:
 +
{{տող|300}}Բայց մի աստված անտարակույս փըրկեց դաժան մահից նըրան,
 +
Որ դանայանց կըտրիճներից շատ-շատերի ծունկը ծալեց,
 +
Եվ տակավին պիտի ծալի, քանզի առանց Արամազդի
 +
Չի մոլեգնի առաջամարտ գընդի գըլուխն անցած այդպես:
 +
Բայց ես խորհուրդ պիտի տամ ձեզ, և անսացեք իմ խորհըրդին,
 +
Տանք հըրաման մենք ամբոխին՝ դառնալ դեպի նավատորմիղ,
 +
Իսկ մենք կանգնենք հաստատակամ, որ քաջերն ենք բանակի մեջ
 +
Եվ դեմ դընենք տըրոյացոց այդ գըրոհին մեր տեգերով,
 +
Եվ որքան էլ, կարծում եմ ես, նա բոցարշավ առաջ խաղա՝
 +
Կըվախենա ինքն իր սըրտում քաջերիս մեջ մըխըրճվելուց»:
 +
 +
{{տող|310}}Այսպես ասաց, և անսացին նըրան բոլորն հոժարակամ:
 +
Այաքսն այնժամ, Տևկրոսը քաջ և Իդոմեն արի արքան,
 +
Մերիոնեսն ու Արեսի հավասարորդ Մեգեսը հաղթ,
 +
Յուրաքանչյուրն իր քաջընտիր մարտիկներին հավաքելով
 +
Պատրաստվեցին ընդդիմադրել տըրոյացոց և Հեկտորին,
 +
Իսկ ամբոխը խառնիճաղանջ դարձավ դեպի նավատորմիղ:
 +
Նախ տըրոյանք գըրոհեցին միահամուռ ու խուռնամբոխ,
 +
Առաջն ընկած հըսկայաքայլ ընթանում էր Հեկտորը քաջ,
 +
Եվ նըրա հետ Ապոլլոնը՝ ուսերն ամպով պարածածուկ,
 +
Ձեռքին ասպար մի ահարկու, հրաշանըշան և ծոպազարդ,
 +
{{տող|320}}Որը տըվավՀեփեստոսը՝ ճարտարագործն Արամազդի,
 +
Որ նըրանով սարսափ ազդի մահկանացու մարդկանց սըրտին։
 +
Վահանն այդ մեծ ձեռքին բըռնած՝ տանում էր նա տըրոյացոց:
 +
 +
Արգիացիք միահամուռ ելան ընդդեմ այդ գըրոհի,
 +
Եվ երկուստեք, ահագնագոչ, փըրթավ աղմուկ մի խառնաձայն:
 +
Սուլում էին ու սըլանում նետերն անդուլ՝ աղեղներից
 +
Եվ ձեռքերից դյուցազնական թըռչում էին տեգեր սուրսայր,
 +
Ոմանք մըխվում էին թափով մարտիկների մարմիններում,
 +
Եվ ոմանք էլ դեռ ըսպիտակ մարմինների համը չառած՝
 +
Ընկնում գետին, խըրվում հողում, կարոտ մըսի և տաք արյան:
 +
{{տող|330}}Քանի գուշակ Ապոլլոնը բըռնել էր իր վահանն անշարժ՝
 +
Խոցում էին նետերն անդուլ, և երկուստեք ընկնում էին,
 +
Իսկ երբ նայեց արագաձի դանայեցոց երեսն ի վեր
 +
Եվ ցընցելով վահանն իր մեծ, գոչեց ահեղ որոտյունով՝
 +
Սարսափն առավ աքայեցոց և մոռացան կորովն իրենց:
 +
Ինչպես երկու ահեղ գազան մութ գիշերով հարձակվելով,
 +
Ընկնեն հանկարծ մեծ հոտի մեջ կամ եզների նախրի վըրա
 +
Եվ խուճապի մատնեն նըրանց, երբ տավարածն է բացակա,-
 +
Այդպես փախան աքայեցիք ահաբեկված, խուճապահար,
 +
Զի Ապոլլոնն աղեղնավոր սարսափ գըցեց սիրտը նըրանց
 +
{{տող|340}}Եվ ընձեռեց փառք ու պատիվ տըրոյացոց և Հեկտորին:
 +
 +
Այնժամ շատերն ընկան այդտեղ՝ ըսպանելով մեկ-մյուսին։
 +
Զարկեց Հեկտորն Արկեսլասին, Ստիքիոսին փըռեց տապաստ,—
 +
Առաջինը պըղընձազեն բիովտացոց զորագըլուխ,
 +
Մյուսը ընկերն հավատարիմ՝ մեծահոգի Մենեսթեսի:
 +
Եվ Էնիասը Մեդոնին ու Յասոնին զարկեց գետին:
 +
Մեդոնն եղբայրն էր Այաքսի և հարճորդին Ոյիլևսի,
 +
Որ տարագիր հայրենիքից՝ բընակվում էր Փիլակեում,
 +
Զի իր խորթ մոր՝ Ոյիլևսի կընոջ եղբորն էր ըսպանել։
 +
Իսկ Յասոնը աթենացոց ըսպարապետ իշխանն էր քաջ,
 +
{{տող|350}}Եվ որդին էր հորջորջվում նա Բուկոլեսնյան Սփիլոսի:
 +
Պուլիդամասը ըսպանեց Մեկիստեսին նախամարտիկ,
 +
Պոլիդեսը՝ Եքիոսին, և Ադենորն՝ Կլոնիոսին,
 +
Իսկ Պարիսը առաջամարտ քաջերի մեջ զարկեց ուսից
 +
Դեիոքին, երբ փախչում էր. պըղինձը սուր ծակեց անցավ:
 +
 +
Մինչ տըրոյանք զինազերծում էին մարտում ընկածներին՝
 +
Աքայեցիք տագնապահար, շերտափակից ու լայն փոսից
 +
Այս ու այն կողմ փախուստ տալով խուժում էին պարըսպից ներս:
 +
Իսկ Հեկտորը տըրոյացոց խըրախուսում էր բարձրաձայն
 +
Թողնել ավարն արյունազանգ և գըրոհել դեպ նավատորմ.
 +
{{տող|360}}«Ում նավերից հեռու տեսնեմ՝ ըսպանելու եմ տեղնուտեղ,
 +
Եվ դիակը չայրեն պիտի խարույկի սուրբ բոցի վըրա
 +
Ո՛չ քույրերը նըրա, և ո՛չ եղբայրները, այլ անտերունչ
 +
Մարմինն անթաղ պիտ հոշոտեն շըները մեր քաղաքի դեմ»։
 +
 +
Այսպես ասաց Հեկտորն ահեղ և ձիերին մըտրակելով
 +
Առաջ անցավ ու շարքառշարք խըրախուսեց տըրոյացոց,
 +
Որոնք նըրա հետ միասին ահեղագոչ աղաղակով
 +
Գըրոհեցին միահամուռ, և Ապոլլոնն առաջն ընկած
 +
Խորունկ փոսի ափերն իսկույն փուլ բերելով իր ոտքերով՝
 +
Փոսը լըցրեց և կամըրջեց, բանալով լայն մի ճանապարհ-
 +
{{տող|370}}Տեգընկեցի երկարությամբ, երբ որ մեկը, փորձի համար,
 +
Չափելով ուժն իր հաղթ բազկի՝ արձակի այն ուժգընորեն:
 +
Եվ խուռնամբոխ խուժում էին նըրանք այդ նոր ճանապարհով,
 +
Իսկ Ապոլլոնը առջևից, ձեռքին ասպարն իր ահարկու՝
 +
Քարուքանդ էր անում հեշտիվ պատ ու պատնեշն աքայեցոց։
 +
Ինչպես փոքրիկ մի երեխա նըստած անհոգ՝ ծովի ափին
 +
Ավազներից իրեն համար խաղալիքներ շինի պես-պես,
 +
Ապա վերջում ոտ ու ձեռքով ցըրիվ բերի հեշտ ու հանգիստ,
 +
Այդպես և դո՛ւ, ո՛վ Ապոլլոն, բազում վաստակն աքայեցոց
 +
Փուլ բերեցիր ու ձըգեցիր նըրանց սըրտում ահ ու տագնապ:
 +
 +
{{տող|380}}Եվ վերջապես, նավերի մոտ կանգ առնելով աքայեցիք,
 +
Ըսկըսեցին սիրտ տալ իրար, և ամեն ոք բազկատարած
 +
Աղոթում էր աստվածներից մեկնումեկին բարձըր ձայնով։
 +
Մինչ պահապանն աքայեցոց Նեստոր ասպետն աղերսագին
 +
Աղոթք արավ դեպ աստղազարդ երկինք ձեռքերն իր տարածած
 +
«Հա՛յր Արամազդ, թե մեկնումեկն Արգոսի մեջ ցորենաշատ
 +
Քեզ ճենճերեց պարարտ ազդրեր ոչխարների կամ եզների,
 +
Աղերսելով, որ ետ դառնա, և դու նըրան այդ խոստացար,
 +
Հիշի՛ր նըրան, ո՛վ Ոլիմպյան, և հեռացրու օրն այս դըժնի,
 +
Եվ մի մատնիր աքայեցոց ի պարտություն անփառունակ»:
 +
 +
{{տող|390}}Այսպես ասաց աղոթելով, և Արամազդն իմաստնագույն
 +
Ի պատասխան ալևորի այդ աղոթքին՝ թունդ որոտաց.
 +
Իսկ տըրոյանք Արամազդի ահեղ որոտն այդ լըսելով,
 +
Է՛լ ավելի ուժգին թափով գըրոհեցին դեպ աքայանք:
 +
Լեռնանըման ալիքն ինչպես լայնածավալ ծովի վըրա
 +
Նավի կողքից վեր է խուժում մըրըրկաշունչ հողմի ուժով,
 +
Որ շարունակ կուտակ-կուտակ կոհակներ է մըղում առաջ, —
 +
Այսպես տըրոյանք մեծ աղմուկով պարըսպից ներս էին խուժում
 +
Եվ վարելով ձիերն առաջ՝ կըռվում էին նավերին մոտ։
 +
Սըրանք երկսայր աշտեներով` նըժույգների վըրա նըստած,
 +
{{տող|400}}Նըրանք իրենց սև նավերի բարձրությունից, ուր որ ելան,
 +
Երկայնաձիգ մըկունդներով՝ ծայրերը կուռ պըղընձապատ
 +
Նավամարտի համար հարմար- կըռվում էին իրարու դեմ:
 +
 +
Քանի դեռևս աքայեցիք և տըրոյանք դեմ-հանդիման
 +
Պարըսպի շուրջ էին կըռվում, հեռու արագ սև նավերից:
 +
Պատրոկլեսը նըստած էր քաջ Եվրիպիլի վըրանի մեջ
 +
Զըվարճացնում էր խոսքերով և տանջալից վերքի վըրա
 +
Ցանում էր նա ցավափարատ և ամոքիչ ըսպեղանի:
 +
Իսկ երբ տեսավ, որ տըրոյանք հըրոսեցին պարըսպից ներս
 +
Ու բարձրացավ դանայեցոց տագնապալից աղմուկը մեծ՝
 +
{{տող|410}}Ճիչ արձակեց, երկու ձեռքով ծեծեց ազդրերն ու ցավագին
 +
Հառաչելով հոգու խորքից՝ այսպես ասաց վիրավորին.
 +
«Էլ չեմ կարող մընալ այստեղ, Եվրիպիլե, թեպետև դեռ
 +
Կարոտ ես դու իմ խընամքին. ահեղ կըռիվ պայթեց ահա,
 +
Քեզ ըսպասյակդ ըսփոփի թող, իսկ ես վազեմ անմիջապես
 +
Աքիլլեսի մոտ, որպեսզի նըրան մարտի հորդոր կարդամ.
 +
Թերևըս ես կարողանամ շարժել նըրա սիրտն աստուծով,
 +
Որովհետև բարեկամի հորդորն ազդու, բարի է միշտ»:
 +
 +
Այսպես ասաց ու վազ տրվեց վըրանն Աքիլլեսի,
 +
Իսկ աքայանք կանգնած ամուր տըրոյացոց գըրոհի դեմ՝
 +
{{տող|420}}Չէին կարող վանել նըրանց, թեպետև քիչ էին նըրանք.
 +
Տըրոյանք էլ անզոր էին խորտակել ուժն աքայեցոց
 +
Եվ խորանալ դեպի նավերն ու վըրաններն արգիական:
 +
Կարկինն ինչպես որ կոկում է նավափայտը հարթ-հավասար
 +
Հըմուտ հյուսնի ձեռքերի մեջ, հըրահանգված Աթենասից,
 +
Որ արվեստի գաղտնիքներին քաջատեղյակ է մըշտապես, —
 +
Այսպես, նըրանց մարտն ու գուպարն էր ընթանում հարթ-հավասար.
 +
Եվ երկուստեք արիաբար կըռվում էին նավերի շուրջ:
 +
Հեկտորը քաջ և հոյակապ Այաքսն իրար դեմ-հանդիման
 +
Կըռվում էին մի նավի շուրջ, սակայն չէին կարող ընկճել
 +
{{տող|430}}Ոչ Հեկտորը հաղթ Այաքսին, որ նավատորմը հըրդեհեր,
 +
Ոչ էլ Այաքսը Հեկտորին, որին աստված էր զորավիգ:
 +
Շըքեղաճոխ Այաքսն այնժամ Կլիդիոսյան Կալեդորին,
 +
Որ կըրակ էր տալիս նավին, զարկեց կըրծքին իր նիզակով
 +
Խանձողն ընկավ նըրա ձեռքից և նա թընդմամբ գետին փըռվեց:
 +
Եվ երբ Հեկտորն իր հորեղբոր որդուն տեսավ նիզակահար,
 +
Փոշեթավալ գետինն ընկած սևաթույր այդ նավի առաջ՝
 +
Խըրախույս կարդաց բարձըր ձայնով լիկիացոց և տըրոյանց.
 +
«Տըրոյացի՛ք, լիկյանք և դուք դարդանյաններ ձեռամարտիկ
 +
Մի՛ հեռանաք, մի՛ ընկըրկեք տագնապալից այս գուպարում.
 +
{{տող|440}}Դո՛ւրս հանեցեք Կալեդորին, որ նավերի առաջն ընկավ,
 +
Եվ մի՛ թողնեք, որ կողոպտեն նըրա զենքերն աքայեցիք»:
 +
 +
Այսպես ասաց, և Այաքսին նետեց աշտեն փայլակնացայտ,
 +
Բայց վըրիպեց և Մաստորի որդուն դիպավ` կիթերացի
 +
Լիկոփրոնին, որ Այաքսի ըսպասակն էր հավատարիմ
 +
Եվ Այաքսի տանն էր ապրում, հայրենիքից վըտարանդի,
 +
Քանզի մարդ էր ըսպանել նա աստվածային Կիթերայում:
 +
Սուր սըղընձով՝ ականջից վեր զարկեց գըլխին Կալեդորի,
 +
Որ կանգնած էր Այաքսի մոտ նավախելից գըլորվելով՝
 +
Մեջքի վըրա գետինն ընկավ ու տեղնուտեղ շունչը փըչեց:
 +
{{տող|450}}Փըշաքաղվեց Այաքսը քաջ և իր եղբորն այսպես ասաց.
 +
 +
«Քաղցր իմ Տևկրե, ընկա՛վ ահա ընկերը մեր հավատարիմ՝
 +
Մաստորյանը, որը վաղուց մեզ մոտ եկավ Կիթերայից,
 +
Պատվում էինք մեր պալատում՝ ծընողներին մեր հավասար:
 +
Զարկեց նըրան Հեկտորը քաջ, իսկ ո՞ւր են քո օրհասաբեր:
 +
Լայնալիճն ու նետերը սուր, որ Ապոլլոնն ընծայեց քեզ»։
 +
 +
Այսպես ասաց, նա հասկացավ և նըրա մոտ գընաց կանգնեց,
 +
Եվ ձեռքն առած ճըկուն աղեղն ու նետընկալ կապարճը իր՝
 +
Տըրոյացոց վըրա թափեց նետերի սուր տեղատարափ:
 +
Նետահարեց Կլիտոսին՝ Պիսենորի պարթև որդուն՝
 +
{{տող|460}}Վըսեմապանծ Պանթեոսյան Պուլիդամի թիկնապահին,
 +
Որը բըռնած երասաններն՝ նըժույգներին հոգ էր տանում
 +
Եվ ի պատիվ տըրոյացոց ու Հեկտորի՝ վարում այնտեղ,
 +
Ուր խուռնախիտ գունդ-գընդի դեմ կանգնած կըռիվ էին մղում:
 +
Աղետն արագ վըրա հասավ, որն արգելել չըկարեցան,
 +
Մըխվեց սըլաքը մահաբեր՝ պարանոցին, իր ետևից,
 +
Եվ նա կառքից ցած տապալվեց, երիվարներն ընկըրկեցին
 +
Ու զարկվելով դատարկ կառքին` ցընցեցին այն դըղըրդյունով։
 +
Գըլխի ընկավ Պուլիդամասն ու ձիերի առաջ վազեց,
 +
Որոնց հանձնեց Աստինոսին, նըրան խըստիվ պատվիրելով,
 +
{{տող|470}}Որ լավ հըսկի նըույգներին և նըրանց միշտ մոտիկ պահի.
 +
Իսկ նա նորից գընաց դեպի գումարտակներն առաջամարտ։
 +
 +
Տևկրոսն այնժամ ուրիշ մի նետ էլ արձակեց դեպի Հեկտորն
 +
Ու վերջ կըտար պատերազմին՝ աքայեցոց նավերի մոտ,
 +
Թե այդ նետով կարողանար առնել գոռոզ քաջի հոգին:
 +
Բայց միտքն ըզգոն Արամազդի հասու եղավ դըրան իսկույն,
 +
Որ Հեկտորին պահպանելով՝ փառազըրկեց քաջ Տևկրոսին.
 +
Կըտրեց հանկարծ նըրա չըքնաղ աղեղի լարը պընդոլոր,
 +
Երբ այն դեպի գիրկն էր ձըգում, թըռավ պըղինձ նետը մի կողմ,
 +
Որը գընաց այլ ուղղությամբ, և լայնալիճն ընկավ ձեռքից։
 +
{{տող|480}}Սարսափահար Տևկրոսն այնժամ դառնալով իր եղբորն՝ ասաց.
 +
«Աստվածն, ավա՜ղ, փըշրում է մեր հույսերը այս գոտեմարտում,
 +
Գըցեց ձեռքիցս աղեղը նա և քաջոլոր լարը կըտրեց,
 +
Որը դեռ նո՛ր, այս առավոտ անցկացրի լավ ոլորելով,
 +
Որ կարենար երկար տոկալ թանձրատարափ իմ նետերին»:
 +
 +
Տելամոնյան Այաքսը մեծ նրան այսպես պատասխանեց.
 +
«Դե՛հ, սիրելիս, դու էլ թողած աղեղը և նետերդ անթիվ,-
 +
Զի դանայանց դեմ թըշնամի աստված էր, որ խանգարեց այն, -
 +
Վերցըրու տեգ երկայնաձիգ, ծածկիր ուսերըդ ասպարով
 +
Ու մարտ մըտիր տըրոյանց դեմ, սըրտապընդիր նաև այլոց,
 +
{{տող|490}}Որ թըշնամին թեկուզ հաղթի, սակայն անվիշտ չըտիրանա
 +
Գեղեցկատախտ մեր նավերին. օն, մարտընչենք արիաբար»:
 +
 +
Այսպես ասաց. Տևկրոսն իսկույն վազեց դեպի վըրանն արագ,
 +
Լայնալիճը դըրեց այնտեղ և ուսերը ծածկեց՝ ամուր,
 +
Բոլորաձև, չորս տակ թիթեղ պատած ահեղ իր ասպարով,
 +
Առավ և իր գըլխին դըրեց գեղապաճույճ մի սաղավարտ՝
 +
Վերից շըքեղ տարուբերվող ահեղակերպ գարգմանակով,
 +
Եվ առնելով պըղընձասայր, հուժկու մի տեգ երկայնաձիգ՝
 +
Արագ վազքով վերադարձավ Այաքսի մոտ անմիջապես։
 +
 +
Հեկտորն ահեղ, երբ նըկատեց, որ Տևկրոսի աղեղն ընկավ,
 +
{{տող|500}}Տըրոյացոց և լիկեցոց խրախույս կարդաց բարձըր ձայնով.
 +
«Տըրոյացի՛ք, լիկյանք և դուք դարդանյաններ ձեռնամարտիկ,
 +
Բարեկամնե՛րս, արի եղեք նավատորմի մոտ խորափոր.
 +
Ամո՛ւր կացեք, միշտ անվըկանդ, քանզի ես իմ աչքով տեսա,
 +
Որ Արամազդն ինքը փըշրեց փըքինները մի քաջազնի։
 +
Ջորությունը հըզոր Զևսի հեշտ է հայտնի լինում մարդկանց
 +
Թե՛ գերագույն փառք ու պարծանք ընձեռելիս, և թե՛, երբ որ
 +
Տըկարացնի և չուզենա լինել սատար և զորավիգ,
 +
Ինչպես որ արդ թուլացնելով արգիացոց՝ մեզ է օգնում։
 +
Եղեք արի և կըռվեցեք նավերի մոտ միահամուռ,
 +
{{տող|510}}Եվ ով ձեզնից ընկնի մարտում նետահարված կամ տիգախոց,
 +
Մեռնի՛ թող որ, քանզի փառք է մեռնել հանուն հայրենիքի,
 +
Որովհետև ազատ պիտի ապրեն նըրա կինն ու որդիք,
 +
Եվ անվընաս մընան նըրա կալվածքն ու տունն, անձեռնամուխ,
 +
Երբ նավերով աքայեցիք վերադառնան երկիրն իրենց»:
 +
 +
Այսպես ասաց ու բոլորին բոցավառեց մի նոր ուժով։
 +
Մյուս կողմից էլ Այաքսն էր իր մարտիկներին հորդոր կարդում.
 +
«Ամո՛թ է մեզ, արգիացիք, կամ պետք է մենք մեռնենք այսօր
 +
Եվ կամ ապրենք ու չարիքը հեռու վանենք մեր նավերից:
 +
Կորդակաճոճ Հեկտորն եթե մեր նավատորմը գըրավի,
 +
{{տող|520}}Ի՛նչ է, ոտքո՞վ պիտի դառնաք ձեր հայրենի երկիրը դուք:
 +
Չե՞ք լըսում, թե Հեկտորն ինչպես խըրախույս է կարդում զորքին
 +
Ու վառվում է նավատորմը հըրդեհելու բուռըն տենչով
 +
Եվ նա նըրանց պարի՛չէ որ կանչում է արդ, այլ կըռվելու:
 +
Իսկ մեզ համար չըկա այլ միտք ու որոշում ավելի լավ,
 +
Քան թե շարժել մեր ձեռն ու ոտն ու մարտընչել թշնամու դեմ։
 +
Լավ է մեռնել միանգամից և կամ ապրել ազատ կյանքով,
 +
Քան թե երկար հալվել–մաշվել աղետավոր պատերազմում
 +
Այսպես իզուր, նավերի մոտ, վատթարագույն մարդկանց ձեռքից»։
 +
 +
Այս ասելով բոցավառեց բոլորի մեջ կամք ու կորով:
 +
{{տող|530}}Հեկտորն այնտեղ տիգահարեց Պերիմեդյան Աքեդիոսին՝
 +
Զորավարին փովկեացոց, իսկ Այաքսը՝ հետևակաց
 +
Հրամանատար Լավոդամին՝ Անտենորի շըքեղ որդուն։
 +
Պուլիդամասը ըսպանեց Կիյենյան քաջ Ովդիոսին՝
 +
Զորավարին Եպիացոց, որ համհարզն էր Փիլեսյանի:
 +
Վըրա պըրծավ Մեգեսն այնժամ, Պուլիդամասը հարվածից
 +
Խուսափելով քաշվեց մեկդի, Ապոլլոնը թույլ չըտըվեց,
 +
Որ Պանթոյանն ընկնի այդտեղ՝ նախամարտիկ քաջերի մեջ:
 +
Եվ նիզակը նըրա գընաց, խըրվեց կուրծքը Կրիզմոսի,
 +
Որ տեղնուտեղ փոշեթավալ գետին փըռվեց մեծ թընդյունով:
 +
{{տող|540}}Մեգեսն իսկույն վըրա վազեց և զինազերծ արավ նըրան։
 +
Այնժամ նըրա դեմ դուրս եկավ Դոլոփսը քաջ նիզակաձիգ՝
 +
Լամպեդյանը, որ հզոր էր մըրցության մեջ ու փորձառու,
 +
Որին ծընեց Լավմեդոնյան Լամպոսը՝ այրն ազնըվագույն:
 +
Զարկեց տեգով Փիլեսյանի կուռ վահանի ճիշտ մեջտեղին,
 +
Բայց պաշտպանեց զըրահը հաստ, զոդված գոգյալ թիթեղներով,
 +
Որ բերել էր մի ժամանակ Սելլեիսի վըտակներից
 +
Եփետեսը- արանց արքան և իր հյուրին էր նըվիրել,
 +
Որ այն հագնի պատերազմում պաշտանվելու ոսոխներից.
 +
Որ և ահա՛ հեռու վանեց որդուց օրհասն այդ ժամանակ։
 +
{{տող|550}}Սըլաքասուր իր գեղարդով զարկեց Մեգեսը Դոլոփիսի
 +
Պըղընձաձույլ ու թավաբաշ սաղավարտի ճիշտ գագաթին,
 +
Եվ ձիագես գարգմանակը, որ փայլում էր ծիրանեգույն,
 +
Կըտրեց իսկույն ու գըլորեց փոշիներում ջարդուփըշուր:
 +
Ոգորում էր Մեգեսն այդես հաղթանակի հույսով անդուլ,
 +
Երբ օգնության հասավ նըրան Մենելավոսն արիական,
 +
Եվ Դոլոփսի ետև կանգնած՝ զարկեց նըրա թիկնամեջքին։
 +
Սըլաքն անցավ հուժկու թափով ու դուրս եկավ նըրա կրծքից,
 +
Եվ Դոլոփսը բերանքսիվայր թավալգըլոր ընկավ գետին.
 +
Եվ երկուսով հարձակվեցին կողոպտելու զենքերն ուսից:
 +
{{տող|560}}Իսկ Հեկտորը հորդորելով իր ազգական բոլոր մարդկանց,
 +
Հանդիմանեց արիասիրտ Մելանիպպոս Հեկտավնյանին,
 +
Որ հովիվ էր մի ժամանակ, և ծանրաքայլ եզներ էր նա
 +
Արածացնում Պերկոտեում, երբ թըշնամին դեռ չէր եկել:
 +
Իսկ երբ եկան դանայեցոց ճոճճեմական նավերն, հասան,
 +
Իլիոն դարձավ և քաջությամբ անուն հանեց տըրոյանց մեջ.
 +
Պրիամոսի մոտ էր ապրում ու սիրվում էր որդու նըման:
 +
 +
Նըրան էր, որ Հեկտորն ահա խիստ կըշտամբեց այս խոսքերով,
 +
«Մելանիպպե՛, մի՞թե այսպես մենք անտարբեր պիտի մընանք
 +
Չի՞ մորմոքվում սիրտըդ միթե մեր հորեղբոր որդու համար.
 +
{{տող|570}}Դու չե՞ս տեսնում, թե ինչպես են ուզում նըրան զինազերծել։
 +
Ինձ հետ արի՛, պետք չէ այլևս հեռվից կըռվել աքայանց դեմ,
 +
Մինչև նըրանց մենք չըսպանենք, և կամ նըրանք հիմնահատակ
 +
Ձըկործանեն Իլիոնը բարձր ու կոտորեն բնակիչներին»:
 +
 +
Այս ասելով՝ առաջ անցավ աստվածատիպ դյուցազնի հետ:
 +
Իսկ Այաքսը Տելամոնյան սըրտապընդում էր աքայանց.
 +
«Արի՛ եղեք, սիրելիներ, ամաչեցեք մեկըդ մյուսից,
 +
Պատերազմում պետք է որ մարդ ընկերներից իր պատկառի։
 +
Ավելի շուտ՝ պատկառողներն են ողջ մընում պատերազմում,
 +
Իսկ փախչողներն՝ անփառունակ, անարգ մահով են կորչելու»:
 +
 +
{{տող|580}}Այսպես ասաց, և նըրանք որ արդեն պատրաստ էին կըռվի,
 +
Ազդու խոսքերը դյուցազնի դըրոշմեցին իրենց սըրտում,
 +
Եվ նավերը պարըսպեցին պըղընձակուռ մի պատնեշով,
 +
Մինչ Արամազդը նըրանց դեմ էր դըրդում գոռ տըրոյացոց:
 +
Մենելավոսն ահեղագոռ գըրգըռեց քաջ Անտիլոքին.
 +
«Անտիլոքե՛, չըկա քեզնից կըրտսերագույն աքայանց մեջ,
 +
Ոչ էլ քեզ պես արագավազ և կորովի պատերազմում.
 +
Չե՞ս խոյանա մի որևէ տըրոյացի ըսպանելու»:
 +
 +
Այս ասելով նա ետ դարձավ, բորբոքելով Անտիլոքին,
 +
Որը իսկույն դուրս խոյացավ առաջամիտ գընդի միջից
 +
{{տող|590}}Եվ շուրջ-բոլոր աչք ածելով՝ արձակեց իր փայլուն աշտեն
 +
Տըրոյացիք ընկըրկեցին, սակայն նիզակն իզուր չանցավ,
 +
Այլ Հեկտավնի խիզախ որդու Մելանիպպի կուրծքը խոցեց.
 +
Ընկավ թընդմամբ, և խավարը ծածկեց նըրա աչքերն ընդմիշտ։
 +
Ինչպես բարակն արագավազ, որ հարձակվում է է եղնիկի
 +
Ձագի վըրա վիրավորված, որին, որջից դուրս ցատկելիս
 +
Զարկեց որսորդն իր սուր նետով ու շընչասպառ արավ նըրան, —
 +
Ատիլոքոսն այդպես ընդոստ վըրադ վազեց, Մելանիպպե՛,
 +
Որ կողոպտի զենքերը քո, սակայն Հեկտորն այդ նըկատեց
 +
Եվ խոյացավ արշավակի նըրա վըրա անմիջապես:
 +
{{տող|600}}Անտիլոքոսն այդ տեսնելով, թեպետև ժիր պատերազմող,
 +
Չըդիմացավ ու փախավ ետ սարսափահար գազանի պես,
 +
Որը գամփռին հոշոտելով և կամ հովվին` եզների մոտ,
 +
Թողնում փախչում է հապըշտապ, քանի դեռ չեն հասել մարդիկ:
 +
Փախավ այդպես ծեր Նեստորի որդին տրոյաց և Հեկտորի
 +
Գոչյունների ու նետերի սարսափելի տարափի տակ,
 +
Բայց հասնելով ընկերներին կանգնեց ու ետ դարձավ դեմքով։
 +
 +
Այդ ժամանակ տըրոյացիք առյուծների պես արնառուշտ
 +
Դեպի նավերը խուժեցին Արամազդի թելադրանքով,
 +
Որ մեծ ուժ էր տալիս նըրանց ու դըրդում էր խիզախ կըռվի,
 +
{{տող|610}}Իսկ աքայանց թուլացնելով` փառքը խըլում էր նըրանցից,
 +
Որովհետև ուզում էր նա փառք ու պարծանք տալ Հեկտորին,
 +
Որ նավատորմը հըրդեհի սաստկատոչոր հըրով անշեջ,
 +
Եվ Թետիսի խընդրանքը մեծ ի գլուխ հանի ամբողջապես։
 +
Ըսպասում էր ըզգոնամիտ Զևսը այնքան, մինչև տեսներ
 +
Գեթ մի նավի բոցավառվելն իր աչքերով, որից հետո
 +
Պիտ պատրաստեր տըրոյացոց փախուստը նա` նավատորմից,
 +
Դանայեցոց պարգևելով հաղթության փառքն այնուհետև:
 +
Այս մըտքով էր նա Հեկտորին մըղում դեպի նավատորմիղ,
 +
Որին Հեկտորն ինքն էր արդեն ձըգտում իր ողջ հանդըգնությամբ:
 +
{{տող|620}}Մոլեգնում էր նիզակաճոճ Արեսի պես կամ հըրաբորբ
 +
Ինչպես կըրակ, որ վառվում է կատաղորեն լեռան վըրա,
 +
Ուր անտառը խիտ է՝ անթիվ թըփուտներով ու ծառերով։
 +
Բերանն ամբողջ փըրփուրի մեջ, և աչքերը կըրակով լի
 +
Ահագնատես հոնքերի տակ շանթեր էին փայլատակում։
 +
Շըքեղ կորդակն ահեղորեն տատանվում էր Պըրիամյանի
 +
Խըրոխտապանծ գըլխի վըրա, երբ մարտընչում էր մոլեգին
 +
Քանզի հըզոր Զևսն էր նըրան հովանավոր և զորավիգ,
 +
Որ բազմաթիվ քաջերի մեջ նըրան էր լոկ փառավորում,
 +
Որի կյանքը կարճ էր այնպես, զի Աթենաս Պալլասն արդեն
 +
{{տող|630}}Փութացնում էր նըրա օրհասն Աքիլլեսի հուժկու ձեռքով:
 +
Ջանում էր նախըրվել այնտեղ, խորտակելու շարքերը խիտ,
 +
Ուր տեսնում էր խիզախ գընդեր ու շողշողուն զենքեր ընտիր:
 +
Բայց և այնպես չէր կարող նա, թեպետև շատ էր ըշտապում,
 +
Ճեղքել գընդերը բազմամարդ՝ շարակարգված բուրգի ձևով,
 +
Ինչպես ժայռը ճերմակ ծովի ափին ցըցված երկնակարկառ,
 +
Որ անսասան դեմ է դընում փըչող սաստիկ քամիներին,
 +
Ալիքներին, որ բախվելով` խորտակվում են նըրա վըրա:
 +
Դանայեցիք այդպես անահ տոկում էին տըրոյացոց:
 +
Բայց Հեկտորը հըրաբորբոք, փայլակնացայտ նետվեց առաջ
 +
{{տող|640}}Եվ ամբոխի վըրա ընկավ հողմից ուռած ալիքի պես,
 +
Որ խուժում է նավի վըրա ու փըրփուրով ծածկում է այն,
 +
Ու մեծաշունչ մըրրիկը ժանտ մըռընչում է առագաստում՝
 +
Դող հանելով ահաբեկված նավազների միտքն ու հոգին,
 +
Զի հազիվ փոքր-ինչ անջըրպետ բաժանում է նըրանց մահից,—
 +
Սասանում էր այսպես և սիրտն աքայեցոց իրենց կըրծքում։
 +
Ինչպես առյուծ մի ամեհի, որ հարձակվում է բազմաթիվ
 +
Երինջների նախրի վըրա՝ փըռված անծայր մարգագետնում,
 +
Ուր տավարածն անփորձ է դեռ գազանի հետ մարտընչելու
 +
Եվ երինջի համար անվերջ վազվըզում է ետ ու առաջ,
 +
{{տող|650}}Մինչ առյուծը ոստնում թափով ու լափում է մի երինջի,
 +
Եվ մյուսներն ահաբեկված խույս են տալիս խառնիճաղանջ,-
 +
Այդպես նաև աքայեցիք աստվածային ահով լըցված՝
 +
Փախչում էին քաջ Հեկտորի և Արամազդ հոր առջևից:
 +
Փախան բոլորն ու ըսպանեց Հեկտորն այնտեղ միայն մեկին՝
 +
Պերիփետես միկենացուն՝ սիրուն որդուն Կոպրեոսի,
 +
Որ Եվրիսթես թագավորի սուրհանդակն էր և նըրանից
 +
Հըրամաններ ու պատգամներ էր տանում հաղթ Հերակլեսին:
 +
Պերիփետեսն ընտիր զավակ՝ վատ, անպիտան հորից ծընված,
 +
Ուներ պես-պես արժանիքներ, թեթևոտըն, մարտի մեջ քաջ
 +
{{տող|660}}Եվ իր խելքով առաջինն էր միկեանց մեջ ճոխապաճույճ,
 +
Որը այնտեղ Պրիամյանին շընորհեց փառք մի գերագույն։
 +
Ետ դառնալիս նա զարնըվեց իր ասպարի սուր պըռընկին,
 +
Որը մինչև ոտքն էր իջնում, իբըր պատնեշ տեգերի դեմ։
 +
Սայթաքելով ցած գըլորվեց անմիջապես մեջքի վըրա,
 +
Եվ սաղավարտն ահեղորեն հընչեց նըրա քունքի բոլոր։
 +
Հեկտորն իսկույն այդ նըկատեց և վազելով հասավ նըրան,
 +
Աշտեն նըրա կուրծքը մըխեց և ըսպանեց յուրայնոց մոտ,
 +
Որոնք թեև շատ ցավեցին, սակայն օգնել չըկարեցան,
 +
Իրենք նույնպես վախենալով քաջ Հեկտորից աստվածային։
 +
{{տող|670}}Աքայեցիք փախուստ տալով նավատորմի դիմացն հասան,
 +
Անցան նավերն առաջնաշարք<ref>''Անցան նավերն առաջնաշարք'' - Սրանք այն նավերն էին, որոնք առաջինն էին ափ դուրս բերվել, այդ իսկ պատճառով առաջին՝ ծովից ամենահեռուն գտնվող շարքն էին կազմում:</ref> ու պահեցին նըրանց ետև։
 +
Այսպես, թողին արգիացիք առաջին շարքը նավերի
 +
Ու կանգ առան միահամուռ՝ վըրանների առաջ իրենց,
 +
Չըցըրվելով ճամբարի մեջ. այն ու սարսափն առավ նըրանց.
 +
Եվ իրարու ըսկըսեցին բարձըր ձայնով խըրախուսել։
 +
Իսկ Գերենյան Նեստորը ծեր՝ նահապետը աքայեցոց,
 +
Պաղատում էր ամեն մեկին հանուն իրենց ծընողների.
 +
«Արի եղեք, սիրելիներս, ու մարդկանցից ամաչեցեք,
 +
Հիշեցեք ձեր ծընողներին, զավակներին ու ձեր կանանց՝
 +
{{տող|680}}Մեռած լինեն, թե կենդանի, որոնք թեպետև այստեղ չեն,
 +
Բայց ես նըրանց անունից ձեզ աղաչում եմ ահավասիկ,
 +
Ամո՛ւր կացեք և մի՛ դիմեք դեպի փախուստ ամոթալից»։
 +
Այսպես ասաց ու թունդ հանեց նա բոլորի սիրտն ու հոգին։
 +
Աթենասը աստվածառաք մեգը ցըրեց նըրանց աչքից
 +
Ու մեծ մի լույս ծագեց նըրանց<ref>''մեծ մի լույս ծագեց նրանց'' - Պայծառ լույսը, որ Աթենաս աստվածուհին ուղարկում է ի պատասխան ծերունի Նեստորի քաջալերանքի, բարեհաջող նշան էր:</ref>. լուսավորեց առհավասար
 +
Երկու կողմից՝ թե՛ նավերից, և թե՛ մարտից արյունազանգ:
 +
Եվ Հեկտորի տեսան նըրանք՝ համհարզների հետ միասին,
 +
Նըրանք, որոնք նավաշարքի ետև մըտած չէին կըռվում,
 +
Ինչպես նաև նըրանք, ովքեր կըռվում էին նավերի շուրջ:
 +
 +
{{տող|690}}Իսկ մեծասիրտ Այաքսը քաջ չուզեց կանգնած մընալ այնտեղ,
 +
Որտեղ քաշված կանգնել էին մյուս որդիներն աքայեցոց,
 +
Այլ մեծաքայլ վազվըզում էր նավից ի նավ` ձեռքերի մեջ
 +
Ճոճելով բիր մի անհեթեթ՝ նավամարտի համար հարմար,
 +
Քըսաներկու կանգունաչափ երկարությամբ, երկաթագամ:
 +
Ինչպես մի վարժ ձիախաղաց երամակի միջից ըստվար
 +
Ջոկելով չորս ընտիր ձիեր, դաշտամիջյան ճանապարհով
 +
Անօրինակ արագությամբ դեպի ոստանն է արշավում,
 +
Ու նայում են ըսքանչացած հանդիսատես կին, տղամարդ,
 +
Իսկ ինքը վարժ՝ սըլանալիս մեկից մյուսի վրա է ցատկում, —
 +
{{տող|700}}Այաքսն այդպես նավից ի նավ ցատկում էր ժիր, հըսկայաքայլ,
 +
Եվ նըրա ձայնն ահագնագոչ մինչև երկինքն էր բարձրանում.
 +
Ամենուրեք հուժկու ձայնով հորդորում էր աքայեցոց,
 +
Որ պաշտպանեն նավատորմիղն ու վըրանները թըշնամուց:
 +
Մյուս կողմից էլ Հեկտորն էր քաջ տըրոյացոց խըրախուսում:
 +
Ինչպես մի մեծ, հըզոր արծիվ, խարտիշագեղ ու գիշատիչ,
 +
Որ հարձակվում է սըրաթև՝ թըռչունների տարմի վըրա —
 +
Երկարավիզ կարապների, կըռունկների կամ սագերի,
 +
Որոնք անհոգ իրենց համար արածում են գետեզերքում,
 +
Խոյանում էր Հեկտորն այդպես արշավասույր ու շեշտակի
 +
{{տող|710}}Դեպ նավերի առաջին շարքն՝ Արամազդի բուռըն դըրդմամբ,
 +
Որ առաջ էր մըղում նըրան և նըրա հետ՝ տըրոյացոց:
 +
 +
Նավերի մոտ փըրթավ այնժամ մի այնպիսի սոսկալի մարտ,
 +
Որ ասես թե դեռևըս թարմ երկու բանակ իրարու դեմ
 +
Կըռիվը նո՛ր ըսկըսեին, այնպես սաստիկ էին կըռվում:
 +
Ամեն կըռվող իր մըտածումն ուներ այդ գոռ գոտեմարտում։-
 +
Աքայեցիք ազատվելու հույս չունեին բոլորովին
 +
Եվ հուսահատ, օրհասական կըռիվ էին մըղում, այնինչ
 +
Յուրաքանչյուր տըրոյացի խիզախում էր այն հավատով,
 +
Որ նավերը կըհըրկիզեն և կըջընջեն աքայեցոց։
 +
{{տող|720}}Այ մըտածմամբ էին նըրանք գոտեմարտում ահեղորեն:
 +
Հեկտորն այնտեղ բըռնեց ամուր մի գեղեցիկ և ծովաչու
 +
Նավի գըլխից, որը իր հետ Պրոտեսլավն էր բերել Տրոյա
 +
Եվ որ այլևս չըդարձըրեց նա հայրենի երկիրը իր։
 +
Այդ նավի շուրջ, դեմ-հանդիման աքայեցիք և տըրոյանք
 +
Կըռվում էին խելակորույս կոտորելով մեկ-մյուսին,
 +
Չըպասելով հեռվից-հեռու կըռվել նետով կամ նիզակով,
 +
Այլ կուրծք կըրծքի, ձեռքը ձեռքի և միևնույն ոգով վառված
 +
Կըռվում էին, զարկում իրար հեսանասուր տապարներով,
 +
Փայտատներով և թըրերով ու երկսայրի տեգերուվ սուր:
 +
{{տող|730}}Բազում ընտիր սըրեր ահեղ և սևագամ դաստապանով
 +
Ջարդուփըշուր՝ գետին ընկան նըրանց ձեռքից և ուսերից,
 +
Եվ արյունը հեղեղի պես հոսում էր սև հողի վըրա:
 +
Հեկտորն ամուր բըռնած նավից՝ էլ չէր ուզում բաց թողնել այն
 +
Եվ գոռում էր տըրոյացոց ահագնաձայն աղաղակով.
 +
«Կըրակ բերեք, կըրա՛կ բերեք, ու կըռվեցե՛ք կորովակամ,
 +
Արամազդը տալիս է մեզ ամենալավ օրը այսօր՝
 +
Տիրանալու նավատորմին, որ ի հեճուկս աստվածների
 +
Այստեղ բերին աքայեցիք ու մեծ վընաս հասցըրին մեզ՝
 +
Սեր ծերերի վատությունից, որոնք չէին թույլ տալիս ինձ
 +
{{տող|740}}Եվ բանակին արգելելով նավատորմին մոտիկ կըռվել։
 +
Սակայն եթե Արամազդը կուրացրեց մեր միտքը այնժամ,
 +
Հիմա նույն ի՛նքն է մեզ, քաջե՛ր, տալիս հորդոր և հըրաման»։
 +
 +
Այսպես ասաց Հեկտորն ահեղ, և տըրոյանք միահամուռ
 +
Եվս առավել բուռըն թափով արգիացոց վըրա ընկան:
 +
Չըդիմացավ Այաքսն այլևս սըլաքների սուր տարափին
 +
Եվ, որպեսզի զուր չըկորչել, թողեց նավի հարթակը նա
 +
Ու ահանջեց փոքր-ինչ հեռու, դեպի տախտակ մի յոթոտնյա<ref>''դեպի տախտակ մի յոթոտնյա'' - « Իլիականի» ռուսերեն թարգմանչի՝ Ն. Գնեդիչի կարծիքով, այստեղ Հոմերոսը նկատի ունի ոչ թե թիավարների նստարանը, այլ նավասանդուղքը։ Ի հաստատումն իր կարծիքի, նա վկայակոչում է հին հունական նավատորմի բազմաթիվ պատկերումները։</ref>:
 +
Այնտեղ կանգնած դիտում էր նա և նիզակով իր անդադար
 +
Հեռու վանում տըրոյացոց, ով կըրակ էր բերում հըրձիգ,
 +
{{տող|750}}Եվ իր ահեղ ձայնով անվերջ հորդորում էր դանայեցոց.
 +
«Դանայեցի՛ դյուցազուններ, պաշտոնյաներ դուք Արեսի,
 +
Արի՛ եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր ուժն ահագին։
 +
Կարծում եք դուք, որ մեր ետև պաշտպանողնե՞ր ունենք կանգնած,
 +
Կամ թե պար՞իսպ կա հաստապինդ, որ պահպանի մեզ կորըստից:
 +
Չունենք մոտիկ ոչ մի ամրոց, քաղաք, որի ապավինենք,
 +
Որ լինեին մեզ զորավիգ փոխարինող պատրաստ գընդեր,
 +
Ո՛չ, գըտընվում ենք քաջազեն տըրոյացոց բաց դաշտի մեջ.
 +
Մեր ետև ծովն է թավալվում, ու հեռու ենք մենք մեր երկրից։
 +
Մեր կյանքը մեր ձեռքի՛ մեջ է, և ո՛չ կըռվից փախչելու մեջ»:
 +
{{տող|760}}Այսպես ասաց, մոլեգնաբար հալածելով բոլոր նըրանց,
 +
Որոնք Հեկտոր Պրիամյանի հորդորանքով, նըրա դըրդմամբ
 +
Բոցավառվող խանձողներով դեպ նավատորմն էին խուժում։
 +
Բոլորին է խոցում էր նա երկայնաստվեր իր նիզակով
 +
Եվ տասներկու մարդ ըսպանեց Այաքսն այնտեղ, նավերի մոտ:
 +
</poem>
 +
 +
== Երգ տասնվեցերորդ։ Պատրոկլյան դրվագ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այսպես կըռվում էին նըրանք գեղեցկատախտ նավերի շուրջ:
 +
Իսկ Պատրոկլեսն այդ ժամանակ Աքիլլեսի առջև կանգնած
 +
Թափում էր ջերմ արտասուքներ աղբյուրի պես թըխակայլակ,
 +
Որ բարձրաբերձ ապառաժից ցած է թափում ջըրերն իր մութ:
 +
Աստվածային Աքիլլը ժիր այդ տեսնելով հուզվեց սաստիկ
 +
Եվ գըթալով Պատրոկլեսին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Սիրելիդ իմ, ինչո՞ւ ես դու արցունք թափում աղջըկա պես,
 +
Որ վազելով մոր ետևից աղաչում է գըրկել իրեն,
 +
Եվ քաշում է մոր փեշերից ու արգելում առաջ գընալ,
 +
{{տող|10}}Հեկեկալով աղեկըտուր, լալով, որ մայրն իրեն գըրկի։
 +
Այդպես և դու, ո՛վ Պատրոկլե, լաց ես լինում գորովալիր:
 +
Գուցե տըխուր լո՞ւր ես բերել միրմիդոնաց և կամ թե ինձ,
 +
Կամ Փթիայից ընտանեկան մի առանձին գո՞ւյժ ըստացար:
 +
Ասում են, թե ողջ է հայրըդ՝ քաջ Մենիտիոսը Ակտորյան,
 +
Եվ ապրում է միրմիդոնաց մեջ Էակյան Պելևսը դեռ,
 +
Որոնց մեկի կամ մյուսի մահը մեզ վիշտ կըպատճառեր:
 +
Եվ կամ այդպես լալիս ես դու արգիացոց վըրա՞ գուցե,
 +
Որ կորչում են ըստորության համար իրենց`<ref>''կորչում են ստորության համար իրենց'' - Աքիլլեսն իրեն հասցված վիրավորանքի համար մեղադրում էր ոչ միայն Ագամեմնոնին, այլև ողջ աքայական զորքը:</ref> նավերի մոտ։
 +
Միտքըդ ինձնից մի ծածկիր դու, ասա, որ ես էլ իմանամ»։
 +
{{տող|20}}Եվ ասաց իր խոր հեծությամբ, ազնիվ ասպետ դու Պատրոկլե՛.
 +
«Օ՛, Պելիսյան, դու ամենեն քաջը բոլոր աքայանց մեջ,
 +
Մի՛ բարկանար, քանզի սաստիկ աղետ հասավ աքայեցոց:
 +
Բոլոր քաջերն այն անվանի, որոնք կային բանակի մեջ,
 +
Պառկած են արդ վըրաններում նետահարված կամ տիգախոց:
 +
Դիոմեդես Տիդյանը քաջ վիրավոր է նետով խոցված,
 +
Տեգով՝ արքա Ագամեմնոնն ու Ոդիսևսը դյուցազարմ,
 +
Եվ իր ազդրից սուր փըքինով Եվրիպիլոսն է վիրավոր,
 +
Որոնց հիմա դարմանում են բըժիշկները բազմահընար.
 +
Իսկ դու դեռ քո դըժոխային քենի մեջ ես, ո՛վ Աքիլլես:
 +
{{տող|30}}Չունենա՜մ ես այնպիսի քեն, ինչպիսին քոնն է ժանտաժուտ:
 +
Ո՞վ քեզանից այսուհետև շահ և օգուտ պիտի տեսնի,
 +
Եթե աղետն աքայեցոց չըհալածես քո քաջությամբ:
 +
Անագորույն, Պելևսը չի՛ եղել հայրըդ մեծահոգի,
 +
Ոչ էլ Թետիսը մայրը քո, այլ ծընեցին քեզ ծովը լուրթ
 +
Եվ ապառաժ-ժայռերը պինդ, զի անողոք սիրտ ունես դու:
 +
Իսկ եթե քեզ ետ է պահում գուշակություն մի կամ պատգամ,
 +
Որ քեզ բերեց արծաթթաթիկ մեծարո մայրդ Արամազդից,
 +
Այն ժամանակ ինձ ուղարկիր, տալով զորքը միրմիդոնաց,
 +
Որ օգնությամբըս դանայանց համար փոքր-ինչ լո՜ւյս լինեմ ես:
 +
{{տող|40}}Տուր ինձ՝ հագնեմ զենքերը քո շըքեղաճոխ և փառահեղ,
 +
Որ ինձ քո տեղը դընելով՝ էլ չըկըռվեն տըրոյացիք
 +
Եվ բազմատանջ աքայեցիք հանգըստանան ու շունչ առնեն,
 +
Զի մարտի մեջ փոքր-ինչ հանգիստն անհըրաժեշտ է, կազդուրիչ:
 +
Մենք, որ հանգիստ ենք, թարմացած՝ հեշտիվ պիտի կարողանանք
 +
Վանել դեպի ոստանն իրենց վաստակաբեկ տըրոյացոց»։
 +
 +
Այսպես խընդրեց աղերսագին, օ՛, միամիտ, չէր իմանում,
 +
Որ խընդրում էր իրեն համար մահու օրհաս աղետաբեր:
 +
Իսկ Աքիլյեսն հառաչելով նըրան այսպես պատասխանեց,
 +
«Ո՜հ, սիրելի՛դ իմ Մենիտյան, Պատրոկլ, այդ ի՞նչ ես ինձ ասում,
 +
{{տող|50}}Աստվածային ո՛չ մի պատվեր-պատգամից էլ երկյուղ չունեմ,
 +
Եվ ոչ էլ մայրն իմ նազելի՝ Զևսից մի բան է ասել ինձ։
 +
Այլ սոսկալի այն ցավն է իմ սիրտն ու հոգին տանջում սաստիկ,
 +
Երբ տեսնում եմ մի մարդ, որ իր ինչքով, դիրքով գոռոզացած
 +
Համարձակվում է նենգությամբ զըրկել իրեն հավասարին
 +
Եվ կարող է նըրա ձեռքից մըրցանակը հափըշտակել։
 +
Ա՛յս է իմ ցավը դըժընդակ, շա՜տ մեծ վըշտեր կըրեցի ես
 +
Այն աղջկա համար, որին իբրև պարգև ես ըստացա,
 +
Իմ նիզակովն առա նըրան, քաղաքն ամուր քանդելուց ետ.
 +
Որին ձեռքիցս առավ Ատրիդ Ագամեմնոնն, ասես թե ես
 +
{{տող|60}}Լինեի մարդ մի անարժան, անաշխարհիկ, վըտարանդի:
 +
Բայց մոռանանք անցյալը մենք, ոխը պետք չէ տևի հավերժ։
 +
Վըճռել էի ես իմ մըտքում չըթողնել քենն իմ, Պատրոկլե՛,
 +
Մինչև հասներ մարտամբոխի աղմուկը իմ նավատորմին։
 +
Իսկ դու հիմա ծածկիր ուսերդ ռազմի չըքնաղ իմ զենքերով
 +
Եվ մըրցասեր միրմիդոնաց գըլուխն անցիր պատերազմում,
 +
Քանզի տրոյանց փոթորկալից մութ ամպն արդեն շըրջապատեց
 +
Նավատորմիղն, և աքայանք քըշված դեպի ծովն ըսպիտակ՝
 +
Խըռնըվում են շըրջապատված մի ափ ցամաք գետնի վըրա:
 +
Տըրոյացոց քաղաքը ողջ խիզախելով խուժել է դուրս,
 +
{{տող|70}}Զի չեն տեսնում ճակտիս վըրա փայլատակումը կորդակիս։
 +
Կըլըցնեի՜ն նըրանք իրենց դիակներով փոսը անշուշտ,
 +
Եթե արքա Ագամեմնոնն հաշտ ու աննենգ լիներ ինձ հետ.
 +
Այնինչ ահա՛ տըրոյացիք ճամբարի շուրջն են ճակատում,
 +
Քանզի Տիդյան Դիոմեդի նիզակը հաղթ իր ձեռքի մեջ
 +
Չի մոլեգնում՝ հալածելու համար աղետն աքայեցոց,
 +
Եվ չի հասնում իմ ականջին Ագամեմնոն Ատրիդեսի
 +
Ձայնը ժըպիրհ գըլխից ելած, Այլ արնառուշտ Հեկտորի գոռ
 +
Ձայնն է միայն, որ հընչում է տըրոյացոց ի խըրախույս,
 +
Որոնք ամբողջ դաշտն ընդարձակ լըցրին գոռում ու գոչումով
 +
{{տող|80}}Արյունալից պատերազմի մեջ ընկճելով արգիացոց:
 +
Բայց դու արի, ո՛վ Պատրոկլե, գընա՛ իսկույն ըսպառազեն
 +
Եվ այդ ժանտախտն արիաբար հալածիր մեր նավատորմից,
 +
Քանզի գուցե նավերը մեր այրեն հըրով բոցածավալ
 +
Ու մեր ձեռքից խըլեն դըրանք տենչալի դարձն ի հայրենիք:
 +
Լըսիր, սակայն, այն ինչ որ ես դըրոշմում եմ քո մըտքի մեջ
 +
Որպեսզի դու, ո՛վ Պատրոկլե, բերես ինձ փառք ու մեծ պատիվ
 +
Դանայեցոց կողմից բոլոր, վերադարձնեն նըրանք թող ինձ
 +
Գեղաչըքնաղ այն աղջըկան՝ մեծապայծառ պարգևներով։
 +
Վանի՛ր նըրանց նավատորմից, ապա ինձ մոտ վերադարձիր,
 +
{{տող|90}}Եվ, եթե քեզ մինչև անգամ այրն Հերայի ահագնաթունդ
 +
Տա հաղթություն, դու առանց ինձ մի մըխըրճվիր տըրոյանց մեջ.
 +
Որովհետև ինձ այդպիսո՛վ փառազըրկած պիտի լինես:
 +
Եվ մի՛, տարված պատերազմում ունեցած քո հաջողությամբ,
 +
Կոտորելով տըրոյացոց՝ զորքըդ մինչև Իլիոն տանի,
 +
Զի կարող է պատահել որ քեզ հակառակ և թըշնամի
 +
Աստվածներից մեկը հանկարծ Ոլիմպոսից իջնի քո դեմ,
 +
Զի Ապոլլոնը հեռաձիգ շատ է սիրում տըրոյացnց:
 +
Այլ, փըրկելով նավերը մեր, նորից ինձ մոտ վերադարձիր,
 +
Թողած նըրանց, որ իրար հետ մըրցեն այնտեղ մարտադաշտում:
 +
{{տող|100}}Երանի թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
 +
Կոտորեին մեկ-մյուսին տըրոյացիք և աքայանք,
 +
Եվ մընայինք երկուսըս ողջ, որ մենք մենակ կործանեինք
 +
Տըրոյական սըրբանըվեր մարտկոցները պնդակառույց»<ref>Այս հատվածը հետաքրքրական է «Պատրոկլյան դրվագը» հասկանալու համար։ Աքիլլեսը, տեսնելով աքայական զորքերի ծանր վիճակը, թույլ է տալիս Պատրոկլեսին իր զորքով օգնության հասնել նրանց` վանել տրոյացիներին արգիական նավերից, սակայն արգելում է նրան հաղթությամբ հասնել մինչև Իլիոն, որպեսզի ինքը չզրկվի իր վիրավորանքների համար բավարարություն ստանալու
 +
հնարավորությունից:</ref>:
 +
 +
Սըրանք այսպես խոսում էին իրարու հետ, մինչդեռ այնտեղ
 +
Այաքսն այլևս անկարող էր ընդդիմադրել սլաքերին.
 +
Ընկճում էին նըրան Զևսը և նետաձիգ տըրոյացիք:
 +
Նըրա քունքերը շուրջպատող գըլխանոցը գեղափայլուն
 +
Որոտագոչ թընդում էր խուլ՝ բախումներից, և պըղընձյա
 +
Բևեռները գեղապաճույճ՝ հարվածների տակ էին միշտ:
 +
{{տող|110}}Հոգնած էր ողջ մարմինը խիստ և ձախ ուսը նամանավանդ՝
 +
Հըսկայական ասպարն անվերջ այս ու այն կողմ դարձընելուց,
 +
Սակայն դարձյալ չէին կարող նըրան երբեք տեղաշարժել,
 +
Թեև նեղում էին սաստիկ թափվող նետերն ամեն կողմից:
 +
Հևհևում էր արագ-արագ մարմինն ամբողջ քըրտինքի մեջ՝
 +
Նա հազիվ-հազ շունչ էր քաշում, բայց իր դիրքում անդըրդվելի·
 +
Կանգնել էր նա ամեն վայրկյան, ամեն կողմից վըտանգի տակ։
 +
 +
Արդ, ասացե՛ք ինձ, Մուսաներ, որ ապրում եք Ոլիմպոսում,
 +
Կըրակը նախ ինչպե՞ս ընկավ նավատորմիղն աքայեցոց:
 +
Մոտիկ գալով, իր վիթխարի սըրով զարկեց Հեկտորը շեշտ
 +
{{տող|120}}Այաքսի հաղթ հացի տեգին, սըլաքից ցած, և այն կոտրեց.
 +
Եվ Այաքսը, որ իր ձեռքում ճոճում էր դեռ բունը ծայրատ,
 +
Որից բոցի պես վայր ընկավ պղնձյա սըլաքն ըշկահելով,
 +
Անբիծ սըրտով իր հասկացավ աստվածների գործն ու սոսկաց,
 +
Զի Արամազդն ահեղագոչ խըլեց նըրա ձեռքից բոլոր
 +
Հընարքները և ուզում էր տըրոյացոց տալ հաղթություն:
 +
Սըլաքներից նա խույս տըվեց. տըրոյացիք այն ժամանակ
 +
Արագաթև նավի վրա գըցեցին հուրն ամենակուլ,
 +
Որ բըռընկվեց անմիջապես և շուտափույթ տարածվելով
 +
Անշիջելի բոցը բըռնեց նավը ամբողջ ծայրեիծայր։
 +
{{տող|130}}Ծեծելով իր ազդրերը գույգ՝ այսպես ասաց Աքիլլն այնժամ,
 +
«Օ՛, ըշտապիր, Պատրոկլ իմ քաջ, մի՛ դանդաղիր այլևըս դու,
 +
Ոխերիմ հուրն եմ տեսնում ես նավատորմի վըրա ահա.
 +
Գուցե այրեն նավերը մեր, և էլ փախչել չկարենք,
 +
Հագի՛ր զենքերըս շուտափույթ, և էս զորքը համախըմբեմ»։
 +
Այս ասելով՝ ելավ գընաց, իսկ Պատրոլեսն արագ-արագ
 +
Զինավառվեց փայլակնացայտ պըղինձներով Աքիլլեսի։
 +
Նախ և առաջ սըրունքներին կապեց չըքնաղ սըռնապաններ,
 +
Որ կոճկըվում են արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
 +
Ապա առավ և իր լանջի վըրա հագավ աստղաճաճանչ,
 +
{{տող|140}}Նըկարազարդ զըրահը կուռ Էակիդյան արագոտնի.
 +
Հետո կախեց ուսընդանութ պըղընձյա թուրն արծաթագամ,
 +
Որից հետո նա վերցըրեց վահանը հաղթ ու հաստաբեստ,
 +
Հըզոր գըլխին դըրեց ապա կուռ սաղավարտն արվեստավոր,
 +
Որի վերև ահեղակերպ գարգմանակն էր ճոճվում շըքեղ.
 +
Առավ ապա երկայնստվեր մի զույգ աշտե՝ ձեռքին հարմար,
 +
Չըդիպչելով Էակիդյան քաջի ծանըր հաստ նիզակին,
 +
Որը շարժել չէր կարենում ոչ ոք, բացի Աքիլլեսից.
 +
Պելյան հացին, որ Քիրոնը տըվեց նըրա հորը՝ Պելյան
 +
Բարձունքներից կըտրելով այն, դյուցազներին ըսպանելու:
 +
{{տող|150}}Երբ վերջացրեց, նա պատվիրեց լըծել ձիերն՝ Ավտոմեդին,
 +
Որին հարգում էր Պատրոկլեսն Աքիլլեսից հետո սըրտանց
 +
Եվ մըտերիմն էր ամենեն՝ կըռիվների մեջ մարտագոռ:
 +
Ավտոմեդոնն իսկույն լըծեց սըրաթըռիչ ձիերն աշխույժ՝
 +
Աշխետը ժիր, Պիսակն անզուսպ հողմի նըման արագարշավ,
 +
Որոնց ծընեց Ճեպոտընյա Մըրրիկն անսանձ սուր Զեփյուռից,
 +
Երբ արածում էր Օվկիանի առափընյա մարգագետնում:
 +
Նըրանց կողքին փոկից կապեց Ավտոմեդոնը Կայտառին
 +
(Որն Աքիլլեսն Էտիոնից ավար բերեց մի ժամանակ,
 +
Երբ նա այդ պերճ քաղաքն առավ), որը թեև մահկանացու,
 +
{{տող|160}}Բայց մյուս անմահ նըժույգների հետ համընթաց էր արշավում։
 +
 +
Իսկ Աքիլլեսն ընթանալով մի վըրանից մյուս վըրան՝
 +
Զինավառում էր քաջերին։ Ինչպես գայլերը գիշատիչ,
 +
Որոնք իրենց կըրծքում ունեն անհաղթելի ուժ ահագին,
 +
Երբ բըզկըտում են լեռներում եղջերագեղ մի եղջերու
 +
Ու ներկում են կարմիր արյամբ երախն իրենց ու դունչը ժանտ,
 +
Ապա դիմում են միասին դեպ աղբյուրը ձորամիջյան
 +
Լափելու նուրբ լեզուներով լուսակայլակ ջուրն աղբյուրի.
 +
Փըսխում են սև արյուն ու միս, որոնք ունեն ամեհի սիրտ
 +
Եվ պայթելու է կըշտապինդ փորը նըրանց՝ տիկերի պես,—
 +
{{տող|170}}Այդպես վըխտում էին պետերն ու իշխաններն միրմիդոնաց՝
 +
Էակիդյան արիասիրտ և արագոտն արբանյակի
 +
Չորս բոլորը. և նըրանց մեջ էր Աքիլլեսն արիսական
 +
Հորդորելով նըժույգներին ու քաջերին ասպարավոր։
 +
 +
Հիսուն արագ նավ էր բերել դեպի Տրոյա Աքիլլը քաջ՝
 +
Արամազդի գերսիրելին, և ամեն մի նավի վըրա
 +
Նըստած էին հիսուն հոգի, որոնց վըրա կարգել էր նա
 +
Հինգ սալարներ՝ վըստահ նըրանց կարողության և կորովին.
 +
Եվ ինքն էր վեհ ամենիշխան հրամանատարն այդ բոլորի։
 +
Ըսպարապետն էր մի գընդին Մենիսթիոսը խայտազըրահ,
 +
{{տող|180}}Որ էր որդին Սպերքիոսի՝ Արամազդի գետից բըխած<ref>''Արամազդի գետից բխած'' - Ըստ Հոմերոսի, բոլոր գետերը բխում են Զևսից, քանի որ սնվում են նրա կողմից առաքված անձրևներով։</ref>,
 +
Որին ծընեց նըրա համար գեղաչըքնաղ Պելյան դըստրիկ
 +
Պոլիդորան- մահկանացու կին՝ աստըծու հետ պառկելով։
 +
Բայց անունով համարվում էր որդին Բորոս Պերիեդյանի,
 +
Որ հայտնապես Պոլիդորին կին առավ մեծ օժիտ տալով։
 +
Երկրորդ գընդին զորավարում է Եվդորոսն արիսական-
 +
Աղջըկորդի, որին ծընեց Փիլասա դուստրը պարուհի
 +
Պոյիմելեն, նըրան ցանկաց հըզոր Հերմեսն արգոսասպան<ref>''Հերմեսն արգոսասպան'' - Նախրի և հոտի պահապան աստված Հերմեսը «արգոսասպան» մականունը ստացել է այն բանից հետո, երբ սպանեց հարյուրակնյա հսկա Արգոսին:</ref>,
 +
Երբ որ տեսավ ոսկեփըքին Արտեմիսի շուրջպարի մեջ
 +
Վարձակների հետ միասին, որ գեղեցիկ պար էր գալիս:
 +
{{տող|190}}Եվ նըրա հետ անմիջապես վերնահարկը բարձրանալով՝
 +
Հերմեսն այնտեղ գաղտնածածուկ մըտավ նըրան, և գեղանի
 +
Պոլիմելեն տըվեց նըրան մի լուսագեղ, պայծառ զավակ՝
 +
Եվդորոսին՝ սըրունքներով հույժ քաջարշավ ու գոռ մարտիկ։
 +
Եվ մանկաբարձ Իլիթն հետո երբ որ ի լույս հանեց մանկան
 +
Ու նա տեսավ լուսապայծառ ճառագայթները արևի,
 +
Ակտորյանը՝ քաջակորով Ելեքլեսը աղջիկն առավ
 +
Եվ ապարանքն իր տարավ ճոխ, անբավ օժիտ տալով նըրան:
 +
Իսկ ծեր Փիլասը նորածնին դայեկելով սընուցանեց
 +
Ու խընամեց խանդաղակաթ՝ իր հարազատ զավակի պես:
 +
{{տող|200}}Երրորդ գընդին զորավարում էր Պիսանդրոսն արիսական՝
 +
Մեմալյանը՝ գուպարի մեջ իր նիզակով հըռչակավոր
 +
Քան բոլորը՝ Աքիլլեսի ընկերոջից՝ Պատրոկլից ետ։
 +
Չորրորդի պետն էր ալևոր Փինիքս ասպետը փառահեղ.
 +
Հինգերորդին Ալկիմեդոնն՝ անբիծ որդին Լայերկեսի:
 +
Եվ երբ Աքիլլը բոլորին ոտքի հանեց կազմ ու պատրաստ՝
 +
Կանգնեց այնժամ իշխանաբար և այս ազդու խոսքերն ասաց.
 +
«Միրմիդոննե՛ր, հիշեցեք արդ ձեր այն խոսքերն ըսպառնալից
 +
Որ սըրաթև նավերի մոտ ուղղում էիք տըրոյացոց:
 +
Երբ եռում էր ոխը իմ մեջ, այսպես էիք ասում դուք ինձ.
 +
{{տող|210}}-Պելիսածի՛ն, անագորույն, մայրըդ լեղի է ջամբել քեզ,
 +
Որ պահում ես բըռնի կերպով ընկերներիդ՝ նավերի մեջ։
 +
Գեթ դառնայինք մենք հայրենիք ծովագընաց մեր նավերով,
 +
Քանի որ այդ դառնալեղի սև մաղձը քո սիրտն է ընկել։-
 +
Այսպես էիք ասում հաճախ ինձ հետ գըլուխ-գըլխի տալով.
 +
Եվ արդ, ահա՛, հասավ կըռվի ժամը, որին տենչում էիք,
 +
Ով որ քաջ է, թող դուրս գա շուտ պատերազմի տըրոյանց դեմ»։
 +
 +
Այս ասելով բոցավառեց բոլորի մեջ ուժ ու կորով։
 +
Ու շարվեցին բոլորն իսկույն, լըսելով քաջ թագավորին։
 +
Ինչպես որ մարդ խիտ քարերով շարի բարձըր պատերն իր տան,
 +
{{տող|220}}Որ դեմ դընեն փոթորկաշունչ քամիների բուռըն թափին՝
 +
Սաղավարտներն ու վահաններն այդպես կըպած էին իրար:
 +
Եվ ձիագես կորդակների գարգմանակները ճոճվելով
 +
Իրար էին շըփվում ընդհուպ, այնպես կըպած էին իրար։
 +
Եվ բոլորի առաջն ընկած ըսպառազեն երկու քաջեր՝
 +
Պատրոկլեսն ու Ավտոմեդոնն միախորհուրդ և միաշունչ
 +
Գընում էին մարտընչելու միրմիդոնաց գըլուխն անցած:
 +
 +
Իսկ Աքիլլեսն անմիջապես վերադարձավ դեպի վըրանն
 +
Ու մըտնելով այնտեղ բացեց խուփը արկղի ճարտարարվեստ,
 +
Որ դըրել էր սև նավի մեջ մայրը՝ Թետիսն արծաթթաթիկ:
 +
{{տող|230}}Արկղում կային շատ շապիկներ և հողմասահ պարեգոտներ,
 +
Եվ օթոցներ տերևազարդ, կարև այնտեղ արվեստագործ
 +
Ըսկահ մի մեծ, որով ոչ ոք չէր ըմպում սև գինի ընտիր,
 +
Ոչ էլ ձոնում աստվածներին գինի՝ բացի Արամազդից։
 +
Ըսկահն արկղից դուրս հանելով՝ նախ ծըծումբով մաքուր սըրբեց<ref>''ծծումբով մաքուր սրբեց'' - Հին հույները ծծմբային գոլորշին համարում էին կրոնական մաքրագործման միջոց:</ref>,
 +
Աpա լըվաց և ողողեց ականակիտ, հըստակ ջըրով.
 +
Հետո լըվաց և իր ձեռքերն, լըցրեց գինին ըսկահի մեջ
 +
Ու կանգնելով անդաստանում աղոթք արավ դեպի երկինք,
 +
Եվ շանթընկեցն ահեղագոռ լըսեց աղոթքն Աքիլլեսի.
 +
«Վե՛հ Արամազդ, Պելասգունի և Դոդոնյան<ref>Դոդոնը Զևսի գուշակավայրն էր, սուրբ տաճար, ուր գտնվում էր Զևսի գուշակը, որը կաղնու ծառի սոսափյունից գուշակություններ էր անում։ Ընդունված ծիսակարգի համաձայն, դոդոնյան քուրմերը քնում էին «գետնախշտի», երբեք չէին լվացվում և չէին լվանում ոտքերը:</ref>, տե՛րդ հեռաբնակ
 +
{{տող|240}}Դոդոնների ձըմեռնաճոխ, ուր նըստում են քո շուրջբոլոր
 +
Գուշակներդ անոտնալվա, սելյանները գետնախըշտի.
 +
Մի ժամանակ դու լըսեցիր աղոթքը իմ աղերսագին
 +
Ու սաստկապես հարվածեցիր աքայեցոց՝ ի պատիվ ինձ.
 +
Լըսիր և արդ աղոթքըս, հա՛յր, և կատարիր խընդիրըս դու:
 +
Մընում եմ ես նավատորմում և սիրելի ընկերակցիս՝
 +
Մենիտյանին ուղարկում եմ մարտընչելու տըրոյանց դեմ:
 +
Հաղթությունը հետն ուղարկիր ահեղամռունչ մեծ Արամազդ,
 +
Եվ զորացրու նըրա հոգին, որ հասկանա Հեկտորը գոռ՝
 +
Կարո՞ղ է մեր քաջ պաշտոնյան և միայնակ պատերազմել,
 +
{{տող|250}}Թե՞ իր ձեռքերն անպարտելի ա՛յն ժամանակ կըմոլեգնեն,
 +
Երբ ես անձամբ հետը գընամ դեպի կըռիվ արիսական։
 +
Բայց թող որ նա մեր նավերից հեռու վանի աղմուկն ու մարտ
 +
Ու ողջ-առողջ վերադառնա դեպի արագ նավերն ինձ մոտ
 +
Իմ զենքերով և հաղթական զինվորներիս հետ միասին»։
 +
 +
Այսպես ասաց աղոթելով, և Զըրվանյանն ըզգոնամիտ
 +
Շնորհեց նըրան իր խընդրանքի մի մասը և մյուսը մերժեց:
 +
Տըվեց Զևսը Պատրոկլեսին վանել տրոյանց նավատորմից,
 +
Սակայն մարտից ողջ ու առողջ վերադառնալը՝ զըլացավ:
 +
Աքիլլեսը Արամազդին աղոթելուց, ձոնից հետո
 +
{{տող|260}}Մըտավ վըրանն իր վերըստին, ըմպանակը դըրեց արկղում
 +
Ու դուրս ելավ անմիջապես, քանզի սըրտանց ուզում էր նա
 +
Տեսնել աչքով մարտը դըժնյա՝ տըրոյացոց և աքայանց:
 +
 +
Մրմիդոններն ըսպառազեն հետևելով Պատրոկլեսին
 +
Գընում էին դասակ-դասակ տողաշարված և հաղթաքայլ,
 +
Մինչև հասան տըրոյացոց ու թափվեցին նըրանց վըրա,
 +
Ցըրիվ գալով այստեղ–այնտեղ ճամփաբընակ բոռերի պես,
 +
Որոնք այնտեղ, արահետի վըրա իրենց բույնը ունեն,
 +
Ու տըղաներն հաճախ նըրանց չարացնում են ու գըրգըռում:
 +
Անըզգամնե՛ր, որ շատերին պատճառում են ցավ ու վընաս:
 +
{{տող|270}}Եթե հանկարծ ակամայից դըրդի նըրանց մի ուղևոր,
 +
Բոլորն իսկույն դուրս են թափվում պաշտպանելու ձագերն իրենց:
 +
Այդպես նաև արիասիրտ միրմիդոններն էին խիզախ
 +
Թափվում իրենց նավերից դուրս` ռազմի աղմուկ-աղաղակով։
 +
Իսկ Պատրոկլեսն իր քաջերին խրախուսում էր բարձրաձայն.
 +
«Միոմիդոննե՛ր, մարտակիցնե՛ր Պելիսածին Աքիլլեսի,
 +
Արի՛ եղեք, սիրելիներս, մի՛ մոռանաք, որ քաջ եք դուք,
 +
Պատիվ բերենք Պելիսյանին ռազմիկներըս ձեռնամարտիկ,
 +
Որ արգոսյան քաջերի մեջ քաջագույններն ենք նավերում։
 +
Թող հասկանա Ագամեմնոնը մեծասաստ, թե ինչպիսի
 +
{{տող|280}}Սըխալ գործեց՝ չըպատվելով աքայեցոց քաջագույնին»:
 +
 +
Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ուժ ու կորով.
 +
Ու խուռներամ գըրոհեցին տըրոյացոց վըրա նըրանք
 +
Խրախուսված այդ խոսքերով, և նավերը շուրջանակի
 +
Գոռ արձագանք տըվին ահեղ՝ աքայեցոց աղաղակին։
 +
Տըրոյացիք երբ որ տեսան Մենիտյանին հաղթահասակ
 +
Եվ զինակցին նըրա շըքեղ՝ զենուզարդով պըղընձավառ,
 +
Իրար անցան ահաբեկված, կարծելով որ Աքիլլը քաջ
 +
Թողած իր քենը դըժընդակ՝ հաշտըվել է Ատրիդի հետ,
 +
Եվ ամեն ոք սարսափահար աչք էր ածում իր շուրջ բոլոր,
 +
{{տող|290}}Որ փախչելով փըրկի իրեն այդ սոսկալի պատուհասից։
 +
 +
Նախ Պատրոկլեսն արձակեց իր փայլուն մըկունդը ահագին
 +
Դեպ բազմությունն այն խուռնախիտ, որը եռ էր գալիս այնտեղ՝
 +
Մեծահոգի Պրոտեսի լավ դյուցազունի նավերի մոտ,
 +
Եվ հարվածեց Պիրեքմեսին, նա որ բերեց պեոնների
 +
Հեծելագունդը՝ հորդահոս Աքսիոսի ափունքներից։
 +
Վիրավորված իր աջ ուսից՝ նա վայր ընկավ մեջքի վրա
 +
Հեծեծալով, փոշեթավալ, պեոնները փախան իսկույն.
 +
Պատրոկլեսը նըրանց սըրտում գըցեց սարսափ մի սոսկալի,
 +
Ըսպանելով ամենաքաջ նըրանց պետին պատերազմում։
 +
{{տող|300}}Վանեց նըրանց նավատորմից հեռու և բորբ հուրը մարեց,
 +
Ու մընաց նավը կիսավառ. տըրոյացիք տագնապահար
 +
Ետ քաշվեցին, իսկ աքայանք առաջ անցան գըրոհելով
 +
Դեպի նավերը գոգավոր, ու փըրթավ մեծ գոռում-գոչում։
 +
Ինչպես երբ մեծ ու բարձրաբերձ լեռան գըխից ուժգին շընչով
 +
Զըրվանյան Զևսը շանթընկեց՝ թանձրակուտակ ամպը քըշի,
 +
Ու երևան գան լուսափայլ անտառ ու լեռ բարձրադիտակ,
 +
Ու ճեղքըվի անպարունակ եթերն անհուն վերից ի վար,
 +
Այդպես կըրակն աքայեցիք հեռացնելով նավատորմից
 +
Փոքր-ինչ ազատ շունչ քաշեցին, բայց կըռիվը չէր դադարում,
 +
{{տող|310}}Որովհետև տըրոյացիք բոլորովին չէին փախել,
 +
Այլ ըստիպված փոքր-ինչ հեռու քաշված նըրանք պատերազմից՝
 +
Տոկում էին, դեռ դիմադրում արիսական աքայեցոց։
 +
Ընդարձակվեց ճակատն այնժամ, և ամեն մի զորագըլուխ
 +
Ըսպանեց մարդ մի քաջազուն. նախ Մենիտյանն իր նիզակով
 +
Արեյլիկի ազդրին զարկեց, երբ սա թիկունք էր դարձընում,
 +
Պըղինձն անցավ մարմնի միջով ու դուրս ելավ անմիջապես
 +
Աշտեն փըշրեց ոսկորն իսկույն, և նա ընկավ երեսնիվայր։
 +
Իսկ Թոասին վիրավորեց Մենելավոսն արիսական
 +
Կըրծքից, որ մերկ էր ասպարից և դիտապաստ փռեց գետին։
 +
{{տող|320}}Փիլիդեսը նըկատելով վըրա քըշող Ամփիկլոսին՝
 +
Աճապարեց ու ոլոքից, զիստի տակից զարկեց նըրան,
 +
Տեգը սուրսայր կըտրատելով մըկան ու ջիղ՝ Ամփիկլոսին
 +
Փըռեց գետին և աչքերը պատեց մութով մըռայլամած:
 +
Իսկ Նեստորի որդիներից մեկը՝ արի Անտիլոքոսն
 +
Ատիմնիոսին խոցեց տեգով, որ տեղնուտեղ շունչը փըչեց։
 +
Եվ Մարիսը կըրակ կըտրած հարազատի մահվան վըրա
 +
Անտիլոքի վըրա վազեց ու կանգ առավ դիակի մոտ,
 +
Բայց եղբայրը Անտիլոքի՝ Թրասիմիդեսը դյուցատիպ
 +
Կանխեց նըրան ու շեշտակի նըրա ուսին զարկեց տեգով։
 +
{{տող|330}}Սըլաքը սուր բազուկն ուսին կըցող ջըղերը կըտրատեց,
 +
Եվ Մարիսը գետին փըռվեց՝ փակելով իր աչքերն ընդմիշտ։
 +
Այսպես երկու եղբայրների ձեռքով ընկան երկու եղբայր
 +
Եվ անդունդներն իջան խավար քաջ ընկերներն Սարպեդոնի,
 +
Որոնց ծընեց Ամիսովդարը տիգաճոճ, նա որ սընեց
 +
Անընկճելի հաղթ Քիմեռին՝ ի պատուհաս բազում մարդկանց։
 +
Ոյիլևսյան Այաքսն այնտեղ ողջ-ողջ բըռնեց Կլոբուլոսին՝
 +
Շըփոթված այդ ժըխորի մեջ, բայց տեղնուտեղ հոգին առավ՝
 +
Իջեցնելով իր մեծակոթ սուրը նըրա պարանոցին:
 +
Սուսերն արյամբ ամբողջովին կարմիր ներկվեց ու տաքացավ,
 +
{{տող|340}}Եվ ծիրանի մահը ծածկեց նըրա աչքերն անմիջապես:
 +
Պենելյոսն ու Լիկոնն այդտեղ հարձակվեցին իրար վըրա,
 +
Զի երկուսի նիզակներն էլ վըրիպելով թըռան հեռու,
 +
Եվ իրարու հասան նըրանք իրենց հըսկա սուսերներով։
 +
Զարկեց Լիկոնը ձիագես գըլխանոցի ճիշտ խորանին,
 +
Բայց փըշըրվեց սուրը նըրա դաստապանի մոտից ընդհուպ:
 +
Պենելեոսն ախոյանի պարանոցին զարկեց ուղիղ
 +
Եվ այն կըտրեց ամբողջովին, թողեց բարակ մորթը միայն,
 +
Որից գըլուխն ի վայր կախվեց, և նա ընկավ դիաթավալ։
 +
Մերիոնեսն Ակամասին հասավ, երբ սա կառք էր նըստում,
 +
{{տող|350}}Եվ աջ ուսից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց.
 +
Ու մառախուղ-մեգն անփարատ լըցվեց նըրա աչքերի մեջ։
 +
Իդոմենեսը պըղընձով զարկեց բերնին Երիմասի,
 +
Ու պըղընձյա սըլաքը սուր խըրվեց ուղեղն ու դուրս եկավ,
 +
Փըշրեց ճերմակ ոսկորները, և ատամները թափվեցին,
 +
Երկու աչքերը լցվեցին քըթից-բերնից ցայտող արյամբ,
 +
Եվ պաշարեց ամեն կողմից մահվան մըթին ամպը նըրան։
 +
Դանայեցի պետերն այսպես` մեկ-մեկ մարդիկ ըսպանեցին,
 +
Ինչպես գայլերը քանասար հարձակվում են հոտի վըրա
 +
Հոտից հեռու ցըրիվ եկած ոչխար կամ այծ փախցընելու
 +
{{տող|360}}Օգտըվելով երիտասարդ անփորձ հովվի խակությունից, —
 +
Այսպես նաև դանայեցիք գըրոհեցին տրոյանց վըրա,
 +
Որոնք վախից խուճապահար փախուստ տըվին չարաշըշուկ:
 +
 +
Տելամոնյան Այաքսը մեծ աշխատում էր իր նիզակով
 +
Վիրավորել քաջ Հեկտորին, բայց սա կըռվի մեջ փորձառու՝
 +
Արջառենի իր ասպարով պարածածկած ուսերը լայն՝
 +
Հետևում էր ուշի-ուշով սլաքների շըչյուններին
 +
Ու շըռինդին աշտեների, անտարակույս նա լավ գիտեր,
 +
Թե հաղթությունը կըռվի մեջ շուռ է տըվել երեսը իր,
 +
Բայց մընում էր անդըրդվելի և անսասան կըռվում էր նա,
 +
{{տող|370}}Որ կարենաիր սիրելի ընկերներին փըրկել գոնե:
 +
 +
Ինչպես որ վեհ Ոլիմպոսից պարզ ու պայծառ օդի միջով
 +
Սուրա մի ամպ դեպի երկինք, երբ Զևսը մեծ մըրրիկ հանի,
 +
Այդպես փըրթավ տըրոյացոց փախուստն հանկարծ նավատորմից:
 +
Կանոնավոր շարքով արդեն չէին անցնում փոսը նըրանք,
 +
Այլ խուճապով խառնիճաղանջ, մեկ-մյուսին խանգարելով:
 +
Հեկտորն էլ էր փախչում հապճեպ սըրաթըռիչ իր ձիերով.
 +
Տըրոյացոց բանակը նա թողեց փոսի շուրջ խըռնըված,
 +
Ուր կառաձիգ շատ նըժույգներ կոտըրտեցին արքաների
 +
Կառքի քեղին ու փախս առան՝ կառքը թողած խոր փոսի մեջ։
 +
{{տող|380}}Իսկ Պատրոկլեսն արծարծելով դանայեցոց եռանդն անդուլ
 +
Հալածում էր կըրընկակոխ տըրոյացոց, որ ցիրուցան՝
 +
Լըցրին բոլոր ճանապարհներն աղաղակով և խուճապով։
 +
Փոշու մըրրիկն ամպանըման բարձրանում էր երկինքն ի վեր:
 +
Դեպի քաղաքն էին թեքում երիվարներն ընթացքն իրենց՝
 +
Սալասըմբակ փախուստ տալով վըրաններից ու նավերից:
 +
Պատրոկլեսը որոտալով վարում էր իր ձիերն այնտեղ,
 +
Որտեղ տեսնում էր խըռնըված խառնաշըփոթ ամբոխակույտ:
 +
Մարդիկ իրենց կառքերից ցած էին ընկնում բերանքսիվայր,
 +
Ու շուռ էին գալիս ճամփին կառքերը խուլ դըղըրդյունով։
 +
{{տող|390}}Արագ վարգով անցան փոսից Պատրոկլեսի ձիերն անմահ,
 +
Որ աստվածներն էին տըվել չըքնաղ պարգև՝ վեհ Պելևսին։
 +
Վառվում էր սիրտը Հեկտորին ըսպանելու բուռըն տենչով,
 +
Բայց նըժույգներն արշավասույր՝ առած տանում էին նըրան:
 +
Ինչպես աշնանն ամպերն ուռած ծանրանում են երկրի վըրա,
 +
Երբ Զըրվանյանը սըրտմըտած՝ տեղատարափ է ջաղբում վար՝
 +
Ի պատուհաս նըրանց, որոնք հասարակաց ատյաններում
 +
Դատաստան են տեսնում սըխալ ու ժըխտում են արդարությունն՝
 +
Անտեսելով աստվածների վըրեժխընդիր ցասումն ահեղ,
 +
Որոնց բոլոր գետերն այնժամ վարարում են, ու հորդահոս
 +
{{տող|400}}Հեղեղները առատաջուր սեպ բըլուրները ճեղքելով՝
 +
Լեռների թեք զառիթափից դեպի ծովն են գահավիժում
 +
Ահագնագոչ որոտմունքով, ու քանդում են գործերն մարդկանց,—
 +
Տրոյանց ձիերն այդպես ուժգին վըրընջյունով փախչում էին։
 +
Երբ Մենիտյանն արագ ճեղքեց գումարտակներն առաջնաշարք,
 +
Տըրոյացոց քըշեց նորից նավերի կողմ, թույլ չըտալով,
 +
Որ նահանջեն դեպի քաղաք, ինչպես իրենք էին ուզում,
 +
Այլ հետապինդ՝ գետի կողմից և պարըսպից ու նավերից
 +
Կոտորում էր նա անխընա՝ շատերի վրեժը առնելով։
 +
Պատրոկլեսը սուր նիզակով նախ հարվածեց Պրոնոոսին,
 +
{{տող|410}}Որի կուրծքը ասպարից մերկ՝ երևում էր. հոգին առավ,
 +
Եվ նա գետին ընկավ ուժգին հարձակվելով երկրորդ անգամ՝
 +
Զարկեց Թեստոր Ենոփսյանին, որ աթոռի վըրա նըստած
 +
Կուչ էր եկել, կըծիկ դարձած, վախից միտքը մըլար ու մութ,
 +
Վախենալուց երասաններն ընկել էին նըրա ձեռքից:
 +
Պատրոկլեսը սուր նիզակով զարկեց նրա աջ կըզակին,
 +
Տեգն անցկացրեց ատամներից և կառքից ցած քաշեց նըրան
 +
Սըվնակոթով, ինչպես երբ մարդ նըստած բարձր ժայռի վըրա՝
 +
Լարից կապված փայլուն կարթով ծովից ձուկ է քաշում հանում:
 +
Պատրոկլն այդպես կառքից քաշեց Ենոփյանին երախաբաց,
 +
{{տող|420}}Որն ընկնելով բերանքսիվայր՝ շունչը փըչեց անմիջապես:
 +
Երիլավսին զարկեց ապա քարով, երբ նա խիզախում էր,
 +
Ու ճեղքելով նըրա գըլուխն ուղիղ երկու տապակ արավ
 +
Գըլխանոցի տակ ամրակուռ, գետին ընկավ երեսնիվայր
 +
Ու տեղնուտեղ մահն անողոք նըրա կյանքի թելը կըտրեց:
 +
Մեկ-մյուսի ետև ապա գետին փըռեց՝ Երիմասին,
 +
Ամփոտրոսին, Եպալտեսին, Դամաստորյան Տլեպոլեմին,
 +
Եքիոսին և Պիրիսին, Եվիպպոսին և Իփևսին.
 +
Այս բոլորից հետո նաև Պոլիմելին Արգեոսյան:
 +
Սարպեդոնը երբ որ տեսավ իր բազմաթիվ ընկերներին
 +
{{տող|430}}Մենիտյան քաջ Պատրոկլեսի ձեռքով ընկած, դիաթավալ,
 +
Ամբողջ ուժով ձայն արձակեց կըշտամբելով լիկյաններին.
 +
«Ամոթ է ձեզ, լիկեացի՛ք, ո՞ւր եք փախչում, ըսթափվեցե՛ք,
 +
Ինքըս պիտի ելնեմ հիմա այդ մարդու դեմ, որ իմանամ,
 +
Թե ո՞վ է այդ դյուցազնը քաջ, որ այսքան մեծ ոճիր գործեց,
 +
Ծընկակոտոր անելով շատ մեծակորով մարտիկների»:
 +
 +
Այսպես ասաց ու զենքերով նա իր կառքից գետին ցատկեց.
 +
Պատրոկլեսը այդ տեսնելով ինքն էլ կառքից իջավ իսկույն,
 +
Եվ երկուսով՝ կեռակըտուց, կեռամագիլ անգղերի պես,
 +
Որոնք բարձըր ժայռի վըրա կըռվում են ճիչ ու գոչյունով,
 +
{{տող|440}}Ահագնաձայն աղաղակով հարձակվեցին իրար վըրա:
 +
 +
Նըրանց ի տես՝ հուզվեց սաստիկ Զըրվանի մեծ որդին ահեղ
 +
Ու Հերային՝ իր քըրոջը և ամուսնուն այսպես ասաց.
 +
«Վա՜յ ինձ, մարդկանց մեջ ամենեն իմ սիրելի Սարպեդոնին
 +
Վիճակված է ճակատագրից ընկնել ձեռքով Պատրոկլեսի.
 +
Սակայն սիրտըս հուզումնակոծ երկմըտում է տարակուսված<ref>''սիրտս երկմտում է տարակուսած'' - Զևսը՝ աստվածներից վեհագույնը, որ իշխում է թե՛ մարդկանց, թե՛ աստվածներին, և տնօրինում նրանց ճակատագիրը, երբեմն, սակայն, հանդես է գալիս որպես Մոյրային՝ ճակատագրին ենթակա արարած, ինչպես այս հատվածում՝ իր որդի Սարպեդոնի և Պատրոկլեսի կռվի դըրվագում:</ref>
 +
Արտասվալից մարտից նըրան վերցընեմ ես ողջ և առողջ
 +
Ու փոխադրեմ մեծահարուստ դեպի Լիկիա՞, թե հանդուրժեմ,
 +
Որ Մենիտյան քաջի ձեռքով հաղթըվի նա ու մահ առնի»։
 +
 +
Եվ նազելի, աչեղ Հերան իսկույն այսպես պատասխանեց.
 +
{{տող|450}}«Զարհուրելի դու Զըրվանյան, այդ ինչ խոսք է, որ ասում ես,
 +
Մահկանացու մարդուն՝ մահվան կանխորոշված ճակատագրից՝
 +
Կամենում ես դու չարաշուք և անողոք մահից փըրկե՞լ։
 +
Արա՛, բայց մյուս աստվածներըս համաձայն չենք քեզ այդ բանում:
 +
Ուրիշ բան էլ ասեմ ես քեզ, և այն դու քո սըրտում պահիր.
 +
Եթե փըրկես Սարպեդոնին ու ողջ-առողջ տուն ուղարկես,
 +
Տես, որ գուցե և մյուս անմահ աստվածներն էլ կըկամենան
 +
Կորըստաբեր կըռվից հանել իրենց սիրած որդիներին։
 +
Պըրիամոսի քաղաքի շուրջ, պատերազմում որդի ունեն
 +
Շատ անմահներ, որոնց պիտի դու զայրացնես քո վարմունքով։
 +
{{տող|460}}Եթե որդուդ շատ ես սիրում ու գութ ունես նըրա վըրա,
 +
Թող որ ընկնի պատերազմում Պատրոկլեսի հզոր ձեռքով,
 +
Եվ, երբ կյանքի շունչն ու ոգին թողնեն նըրան, հըղիր Մահին
 +
Եվ Քընին խոր, որ փոխադրեն նըրան դեպի Լիկիա հարուստ:
 +
Հարազատներն ու բարեկամք այնտեղ նըրան թաղեն թող որ
 +
Եվ հուշարձան կանգնեն վըրան՝ տալով պատիվ մահացյալին»։
 +
 +
Այսպես ասաց, և Զըրվանի որդին անսաց այդ խորհըրդին
 +
Ու երկընքից արյունագույն ցող տեղաց վար, երկրի վըրա,
 +
Իր սիրելի որդու պատվին, որին հեռու հայրենիքից
 +
Վիճակված էր Պատրոկլեսի ձեռքով ընկնել Տըրոյայում:
 +
 +
{{տող|470}}Երբ երկուսով հասան իրար, Պատրոկլեսը առաջին հեղ
 +
Զարկեց ներքին որովայնին հըռչակավոր Թրասիմեդի,
 +
Որ Սարպեդոն թագավորի ըսպասյակն էր հավատարիմ.
 +
Սարպեդոնը վըրա վազեց փայլակնացայտ իր աշտեով,
 +
Բայց վըրիպեց, և հարվածը կայտառի աջ ուսին առավ.
 +
Ձին փըռընչաց ու դառնաղի վըրընջյունով փըռվեց գետին
 +
Ու տեղնուտեղ շունչը փըչեց, իսկ մյուս անմահ ձիերն անզուսպ
 +
Խըրտընեցին, լուծը ճռնչաց, երասաններն խառնըվեցին,
 +
Քանզի դըրսի կողմից կապված նըժույգն ընկավ փոշեթավալ:
 +
Բայց քաջատեգ Ավտոմեդոնն անմիջապես ելքը գըտավ,
 +
{{տող|480}}Իր թանձրաթամբ ազդրից քաշեց սուրը երկար, ձըգվեց առաջ
 +
Եվ տապալված երիվարի կապերն ամուր կըտրեց արագ:
 +
Մյուս նըժույգներն ուղղըվեցին ու սամետի տակը մըտան
 +
Եվ Պատրոկլեսն ու Սարպեդոնն ահեղորեն առան իրար:
 +
 +
Բայց վըրիպեց կըրկին անգամ Սարպեդոնի փայլուն աշտեն,
 +
Որ ձախ ուսով Պատրոկլեսի՝ անցավ գընաց աննըպատակ։
 +
Վըրա հասավ այն ժամանակ Պատրոկլեսը իր պըղընձով,
 +
Եվ մըկունդը նըրա ձեռքից չըթըռավ զուր և ապարդյուն,
 +
Այլ հարվածեց այն թաղանթին, որը սիրտն է անջըրպետում:
 +
Եվ Սարպեդոնն, ինչպես բարդի, կաղնի, թեղոշ մի բարձրաբուն,
 +
{{տող|490}}Որ հյուսները լեռան վըրա կըտրում են սուր կացիններով
 +
Նավափայտի համար, այդպես գետին ընկավ հասակով մեկ
 +
Իր ձիերի, կառքի առաջ, ակռաները կըրճըտելով,
 +
Ագուռներով, եղունգներով ճանկռելով հողն արյունազանգ:
 +
Ինչպես առյուծը համրընթաց երինջների նախրի վըրա
 +
Հարձակվելով ըսպանում է մեծամարմին, խարտյաշ մի ցուլ,
 +
Որ կորչում է հաղթ առյուծի ժանիքների տակ, երախում,
 +
Այդպես խոցված Պատրոկլեսից լիկեցոց պետն ասպարավոր՝
 +
Մահվան շեմին ձայն արձակեց իր սիրելի ընկերակցին.
 +
«Արդ, սիրելի՛դ իմ Գըլվակոս, քաջերի քա՛ջ, ժամ է, որ դու
 +
{{տող|500}}Ցույց տաս ուժըդ անպարտելի և կորովըդ պատերազմում.
 +
Քեզ ցանկալի պետք է լինի կըռվել, եթե քաջ ես իրոք:
 +
Նախ լիկեցոց պետերին դու հորդոր կարդա գընդից ի գունդ,
 +
Որ ոգորեն Սարպեդոնի շուրջը կանգնած արիաբար,
 +
Եվ ինքըդ ինձ պաշտպան կանգնիր աքայանց դեմ քո պըղընձով,
 +
Զի քեզ համար, ո՛վ Գըլավկոս, պիտի լինեմ այսուհետև
 +
Ամոթ ընդմիշտ և նախատինք, եթե երբեք աքայեցիք
 +
Կողոպտեն իմ զենքերն այստեղ, ուր ես ընկա մարտընչելիս։
 +
Օ՛ն, ուրեմըն կանգնիր ամուր և խըրախույս կարդա գընդին»։
 +
 +
Խոսքը նըրա բերանն էր դեռ, երբ որ մահը վըրա հասավ,
 +
{{տող|510}}Փակեց աչքերն, իսկ Պատրոկլեսն աքացելով նըրա կըրծքին,
 +
Կորզեց աշտեն նըրա մարմնից, փորոտիքը դուրս թափելով.
 +
Եվ Պատրոկլը տեգն ու հոգին քաշեց մեկտեղ ու դուրս հանեց։
 +
Միրմիդոններն հասան իսկույն ու բըռնեցին նըժույգներին,
 +
Որոնք փախչել էին ուզում, երբ կառքն անտեր էր մընացել:
 +
 +
Լրսելով ձայնն իր ընկերոջ՝ Գլավկոսը ցավեց սաստիկ,
 +
Սիրտը կըտոր–կըտոր եղավ, որ չէր կարող օգնել նըրան,
 +
Բրռնած բազուկն իր վիրավոր սեղմում էր նա, ճըմլում ձեռքով,
 +
Որ Տևկրոսն էր խոցել նետով այն միջոցին, երբ վազեվազ
 +
Ելնում էր նա պարիսպն ի վեր՝ ընկերներին իր օգնելու:
 +
{{տող|520}}Եվ Գըլավկոսն Ապոլլոնին աղոթելով` այսպես ասաց.
 +
«Լըսիր, արքա՛, ուր էլ լինես, լիկեցոց մեջ թե տըրոյանց,
 +
Ամեն տեղ էլ կարող ես դու վըշտատոչոր մարդուն լըսել.
 +
Որ ինձ նըման տառապում է անտանելի ցավերի մեջ:
 +
Վիրավորված եմ կարեվեր, տանջում են ինձ ցավերը սուր,
 +
Չի դադարում արյունն երբեք, ծանրացել է ուսն իմ թըմրած,
 +
Ու չեմ կարող անդեղնուն բըռնել նիզակս ու մարտընչել։
 +
Ընկավ արի մի մարդ ահա՛, շըքեղ որդին Արամազդի՝
 +
Սարպեդոնը և չհասավ Զևսը որդուն իր զորավիգ:
 +
Բայց դու, արքադ արծաթաղեղն, առողջացրու այս վերքըս խոր,
 +
{{տող|530}}Սեղմիր ցավերս, տուր զորություն, որ հորդորեմ ընկերներիս,
 +
Խըրախուսեմ իմ լիկեցի ռազմիկներին՝ պատերազմի
 +
Եվ ես կըռվել կարողանամ իմ մըտերմի դիակի շուրջ»:
 +
Այսպես ասաց աղերսագին, Ապոլլոնը լըսեց նըրան,
 +
Մեղմեց ցավերն անմիջապես և նըրա խոր վերքից հոսող
 +
Արյունը սև ցամաքեցրեց ու ներշընչեց ուժ ու կորով։
 +
Գլավկոսն ըզգաց իր սըրտի մեջ ու մեծապես ուրախացավ,
 +
Որ Ապոլլոն այդպես արագ լըսեց աղոթքն իր սըրտագին:
 +
Գընաց իսկույն հորդորելու լիկիացոց քաջ իշխաններին
 +
Սարպեդոնի շուրջ կըռվելու, որ զինազերծ չանեն նըրան,
 +
{{տող|540}}Ապա դիմեց նա մեծաքայլ՝ տըրոյացոց պետերի մոտ՝
 +
Պուլիդամի մոտ Պանթոյան և Ագենոր դյուցազնի,
 +
Գըտավ ապա Էնիասին և Հեկտորին պըղընձազեն,
 +
Որոնց իսկույն մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Եվ դու, Հեկտոր, բոլորովին մոռացել ես նիզակակից
 +
Ընկերներիդ, որ քեզ համար իրենց կյանքն են զոհում այստեղ,
 +
Հեռու իրենց հայրենիքից՝ կարոտ իրենց որդոց, կանանց.
 +
Մինչդեռ ինքըդ չես կամենում օգնել նըրանց ու պաշտպանել:
 +
Ընկավ մարտում Սարպեդոնը՝ լիկյանց իշխանն ասպարավոր,
 +
Որ պահպանում էր ողջ Լիկիան արդարությամբ և իր ուժով։
 +
{{տող|550}}Պղնձի Արեսն ընկճեց նըրան՝ հուժկու տեգով Պատրոկլեսի,
 +
Եկե՛ք հիմա, և թո՛ղ վառի վըրեժը ձեր սըրտերը մեծ,
 +
Մի՛ հանդուրժեք, սիրելիներս, որ միրմիդոնք մոլեգնաբար
 +
Նըրա զենքերը կողոպտեն, և անպատվեն դյուցազնի դին,
 +
Հույժ բարկացած դանայեցոց կորուստների համար, որ մենք
 +
Պատճառեցինք նըրանց մեր սուր նիզակներով՝ նավերի մոտ»։
 +
 +
Այսպես ասաց ու սաստիկ սուգն առավ համայն տըրոյացոց,
 +
Քանզի թեև տարաշխարհիկ՝ Սարպեդոնը սյունն էր նըրանց
 +
Եվ քաղաքին, բերում էր նա բազում զինվոր իր ետևից,
 +
Որոնց մեջ ինքն էր ամենեն քաջը մարտում արիսական։
 +
{{տող|560}}Տըրոյացիք միահամուռ ու քինավառ գըրոհեցին
 +
Դանայեցոց վըրա, և քաջ Հեկտորն ինքն էր առաջնորդում՝
 +
Վըրիժատենչ ու խիստ ցասկոտ՝ Սարպեդոնի մահվան վըրա։
 +
Իսկ Պատրոկլեսն աքայեցոց կըրծքում վառեց կըռվի կըրակ
 +
Եվ նախ երկու Այաքսներին ինքնահորդոր՝ այսպես ասաց.
 +
«Ձեզ, Այաքնե՛ր, հաճելի է հիմա վանել ոսոխներին
 +
Ցույց տվեք ձեզ, ինչպես որ միշտ պանծացել եք ձեր քաջությամբ:
 +
Ընկավ նա, որ առաջինն էր պարիսպն ի վեր ելնողներից՝
 +
Սարպեդոնը, օ՜, եթե մենք կարողանանք կորզել մարմինն
 +
Ու կողոպտել զենքերն ուսից, և ըսպանել սուր պըղընձով
 +
{{տող|570}}Նըրա դիակը պաշտպանող վըրեժխընդիր ընկերներին...»:
 +
 +
Այսպես ասաց Պատրոկլը քաջ ու բոլորի սըրտից խոսեց:
 +
Երկու կողմից խըտացնելով ուժերն իրենց ընդդիմամարտ-
 +
Տրոյացիք և լիկեցիք, միրմիդոններն ու աքայանք՝
 +
Իրար առան դիակի շուրջ ահագնագոչ աղաղակով,
 +
Ու պարղընձյա նըրանց զենքերն ահեղորեն շառաչեցին։
 +
Բայց Արամազդն ռազմի վըրա սըփռեց գիշեր մի ժանտաժուտ,
 +
Որ իր որդու համար մըղվող մարտն ավելի դաժան լինի:
 +
 +
Նախ տըրոյանք հալածեցին աքայեցոց աչակաքավ,
 +
Քանզի ընկավ ո՛չ աննըշան մեկը գընդից միրմիդոնաց-
 +
{{տող|580}}Որդին մեծանձն Ագակլեսի՝ Եպիգեսը արիասիրտ,
 +
Որ էր երբեմըն թագավոր բարեբընակ Բուդիոնի։
 +
Այն ժամանակ կըտրիճորդին իր հորեղբորն ըսպանելով,
 +
Փախավ իսկույն արծաթթաթիկ Թետիսի մոտ ու Պելևսի,
 +
Որ ապաստան-պաշտպանություն գըտնին ըրանց հովանու տակ,
 +
Որոնք նըրան պատերազմիկ Աքիլլի հետ ուղարկեցին
 +
Դեպի Իլիոնը քաջաձի` մարտընչելու տըրոյանց դեմ:-
 +
Եվ երբ արդեն մոտեցել էր նա դիակին՝ կողոպտելու,
 +
Հեկտորն հանկարծ ահագին քար մի իջեցրեց նըրա գըլխին,
 +
Որը երկու տապակ եղավ սաղավարտի տակ ամրակուռ.
 +
{{տող|590}}Եվ դիակի վըրա փըռվեց բերանքսիվայր, արնաշաղաղ.
 +
Ու վերահաս մահը իսկույն նըրա կյանքի թելը կըտրեց։
 +
Ընկերոջ մահը սոսկալի ցավ պատճառեց Պատրոկլեսին,
 +
Ու հարձակվեց նա շեշտակի նախամարտիկ գընդի վըրա
 +
Սըրաթըռիչ շահենի պես, որ հալածում է անխընա
 +
Չըղջիկներին ու մանրաթև թըռչնոց՝ նըրանց ետևն ընկած:
 +
Այդպես և դո՛ւ հարձակվեցիր, ձիամարտիկ ո՛վ Պատրոկլե,
 +
Դեպի տրոյանք ու լիկեցիք՝ քաջիդ վըրեժը լուծելու։
 +
Զարկեց նա մեծ բըռնաքարով Իթեմենի կըտրիճ որդու՝
 +
Սթենելի պարանոցին և ջլաբեկ արավ նըրան
 +
{{տող|600}}Ետ ընկըրկեց շըքեղաճոխ Հեկտորը իր քաջերի հետ
 +
Մի տեգընկեց տեղի չափով, որ նետում է ոմըն մարզիկ՝
 +
Փորձելով ուժն իր խաղի մեջ կամ գուպարում՝ թըշնամու դեմ:
 +
Տրոյանք այդքան տեղի տըվին՝ հալածվելով աքայանցից։
 +
Գըլավկոսը նախ ետ դարձավ, լիկեցոց պետը քաջամարտ,
 +
Եվ ըսպանեց մեծահոգի Բաթիկլեսի Քալկոն որդուն,
 +
Որ ապրում էր Հելլադայում իր ճոխ փառքով և մեծությամբ։
 +
Գլավկոսն հանկարծ ետ դառնալով տեգը մըխեց կուրծքը նըրա,
 +
Երբ նա քաջի եոևն ընկած՝ այն է, պիտի բըռներ նըրան։
 +
Քալկոնն ընկավ, սոսկալի ցավ պատճառելով աքայեցոց:
 +
{{տող|610}}Տըրոյացիք ուրախացած` խուռն ամբոխով վերադարձան
 +
Ու կանգ առան միահամուռ՝ Գլավկոսին պաշտպանելու
 +
Բայց աքայանք նըրանց վըրա ընկան թափով, արիաբար:
 +
Մերիոնն այնտեղ ըսպանեց քաջ Ոնետորի խիզախ որդուն՝
 +
Լավոդոնին, որ Իլիոնում քուրմն էր Զևսի Իդայական,
 +
Եվ բովանդակ ժողովըրդից մեծարվում էր աստըծու պես։
 +
Ծընոտից ցած և ականջի տակից տեգով վիրավորված՝
 +
Փըչեց նա շունչն իսկույնևեթ, ու մահվան մութն իջավ վըրան:
 +
Մերիոնեսի դեմ արձակեց Էնիասն իր պըղինձ-աշտեն,
 +
Երբ առաջ էր խոյանում նա պատըսպարված իր վահանով։
 +
{{տող|620}}Բայց նա տեսավ ու խույս տըվեց տեգից` առաջ կըռանալով,
 +
Սըվինն անցավ աննըպատակ ու ետևում խըրվեց գետին,
 +
Ուր սըվնակոթն ուժգընորեն տարուբերվում էր դուրս ցըցված:
 +
Այդտեղ արդեն Արեսը բուռն իր սաստկությունը կորցըրեց,
 +
Երբ Էնիասի կըշռած նիզակն այդպես գընաց, մըտավ գետին,
 +
Աննըպատակ և ապարդյուն սըլանալով հուժկու ձեռքից:
 +
Էնիասը դեպի Մերիոնն այսպես գոչեց հույժ բարկացած.
 +
«Մերիոնե՛ս, թեպետև դու քաջակաքավ<ref>''դու քաջակաքավ ես իսկապես'' - Էնիասը Մերիոնեսին նսեմացնելու նպատակով, նրան քաջակաքավ (լավ կաքավող, պարող) է անվանում, ակնարկելով նրա կրետական ծագումը։ Կրետե կղզու բնակիչները հռչակված էին իրենց պարարվեստով։</ref> ես իսկապես,
 +
Բայց շատ շուտով կըլըռեիր, եթե նըշանս ճիշտ առնեի»:
 +
 +
Կորովատեգ Մերիոնեսն այսպես ասաց Էնիասին.
 +
{{տող|630}}«Ո՛վ Էնիաս, որքան էլ քաջ լինես, դարձյալ դըժվար է քեզ
 +
Ջըլատել ուժ ու ըսպանել քեզ ախոյան ամեն մարդու,
 +
Որովհետև բոլորի պես դու ինքդ էլ ես մահկանացու:
 +
Ե՛ս էլ եթե հաջողեի կուրծքըդ խըրել նիզակն իմ սուր՝
 +
Որքան էլ որ քաջ լինեիր, անտարակույս պիտի տայիր
 +
Դու փառքը ինձ և քո հոգին Տարտարոսի թագավորին»։
 +
 +
Այսպես ասաց, բայց Մենիտյանն արիասիրտ սաստեց նըրան
 +
«Մերիոնե՛ս, քաջակորով, ինչո՞ւ ես դու խոսում իզուր.
 +
Տըրոյացիք խըրոխտապանծ՝ ոչ թե խոսքով նախատական,
 +
Այլ շատերին կորուստ տալով պիտ մեռելից հեռու քաշվեն:
 +
{{տող|640}}Մարտում բազուկն է հաղթողը և ատյանում՝ ճարտար լեզուն,
 +
Ուստի այստեղ ոչ թե լեզվով, այլ բազուկով պետք է կըռվենք»:
 +
 +
Այս ասելով՝ առաջ անցավ, Մերիոնեսն էլ նըրա հետ։
 +
Ինչ շառաչյուն, որ հանում են փայտահատներն լեռան վըրա,
 +
Անտառախիտ թավուտներում, որ լըսվում է հեռվից-հեռու,-
 +
Գետինն այդպես դըղըրդում էր, թընդում հուժկու սուսերների
 +
Ու երկսայրի նիզակների, վահանների արջառամորթ
 +
Քեմուխտապատ զըրահների բախումներից շառաչաձայն:
 +
Ծանոթն անգամ չէր ճանաչի աստվածային Սարպեդոնին,
 +
Զի նա ոտքից մինչև գըլուխ սըլաքներով էր ծածկըված
 +
{{տող|650}}Ու թաթավուն ամբողջովին թանձըր փոշու և արյան մեջ:
 +
Կրռվում էին նըրանք այդպես դյուցազունի դիակի շուրջ:
 +
Ինչպես գարնանը մեղուներն տըզտըզում են փարախի մեջ
 +
Կաթով լեցուն դույլերի շուրջ, երբ առատ է կաթն ամեն տեղ,
 +
Այդպես նըրանք խռնվել էին գետնատարած դիակի շուրջ:
 +
Զևսը աչքերն այդ դըժընդակ կըռվից երբեք շուռ չէր տալիս,
 +
Այլ նըրանց էր նայում անթարթ, միտք անելով ինքն իրեն մեջ
 +
Պատրոկլեսի մահվան վըրա և երկմըտում էր մըտահույզ,
 +
Թե ըսպանի՞ նըրան արդյոք Պրիամյանի պղնձյա զենքով
 +
Սարպեդոնի մարմընի վըրա և կողոպտի զենքերն ուսից,
 +
{{տող|660}}Թե՞ տակավին դըժոխատանջ ցավ ու տաժանք տա շատերին:
 +
Շատ մըտածեց և ի վերջո այս միտքը նա հարմար գըտավ,
 +
Որ քաջ ընկերը մեծազոր Պելիսածին Աքիլլեսի,
 +
Կըրընկակոխ՝ տըրոյացոց և Հեկտորին պըղընձազեն
 +
Դեպի քաղաքը հալածի՝ կոտորելով շատ-շատերին։
 +
Ուստի և նա նախ և առաջ Հեկտորի սիրտն ահաբեկեց,
 +
Որ նըստեց իր կառքը շըքեղ ու ետ դարձավ, փախավ արագ,
 +
Եվ հորդորեց տըրոյացոց, որ նըրանք էլ փախչեն շուտով,
 +
Զի նա Զևսի սուրբ կըշեռքի մետն ըմբռնեց անմիջապես:
 +
Չըմընացին այնտեղ նույնիսկ լիկեցիներն արիասիրտ,
 +
{{տող|670}}Երբ որ տեսան նըրանք իրենց թագավորին կըրծքից խոցված՝
 +
Դիակների շեղջակույտում, զի նըրա շուրջ շատերն ընկան
 +
Արյունահեղ գուպարի մեջ, որ Արամազդը բորբոքեց:
 +
Աքայեցիք կողոպտեցին Սարպեդոնի զենքերն ուսից,
 +
Եվ Մենիտյանն արիասիրտ՝ պըղընձափայլ զենքերն այդ ողջ
 +
Հանձնեց իր քաջ ընկերներին, որ նավատորմ տանեն իսկույն:
 +
Եվ Զըրվանյանն այն ժամանակ Ապոլլոնին հըրամայեց.
 +
«Շո՛ւտ, Ապոլլոն, գընա և դուրս քաշիր իսկույն Սարպեդոնին
 +
Տեղատարափ սըլաքներից և, մաքրելով արյունը սև,
 +
Առ տար հեռու ու գետի մեջ լըվա, օծիր անուշ յուղով,
 +
{{տող|680}}Եվ հագցըրու անմահական ըզգեստները, և Քուն ու Մահ
 +
Երկվորյակին՝ ճեպընթացիկ դիահանաց հանձնիր նըրան,
 +
Որպեսզի շուտ տանեն ու լայն Լիկիո հարուստ ազգին հանձնեն.
 +
Հարազատներն այնտեղ նըրան թաղեն պատշաճ հանդեսներով,
 +
Կանգնեն շիրիմ և մահարձան, որ մեռելի պատիվն է մեծ»։
 +
 +
Այսպես ասաց, և Ապոլլոնն անսաց իր հոր հըրամանին,
 +
Եվ իջնելով բարձր Իդայից՝ գընաց դեպի գուպարն ահեղ,
 +
Ու կորզելով անմիջապես Սարպեդոնին սըլաքներից՝
 +
Տարավ հեռուն, լըվաց գետում, օծեց յուղով անուշահոտ
 +
Ու հագցըրեց անմահական ճոխ հանդերձներ և Քուն ու Մահ
 +
{{տող|690}}Երկվորյակին՝ ճեպընթացիկ դիահանաց հանձնեց նըրան,
 +
Որոնք տարան ու ցած դըրին Լիկիայի լայն հրապարակում:
 +
 +
Իսկ Պատրոկլեսն Ավտոմեդին և ձիերին հորդորելով
 +
Հալածում էր տըրոյացոց և լիկեցոց ետևն ընկած։
 +
Օ, անխոհե՛մ, նա այդպիսով սաստիկ աղետ բերեց գըլխին,
 +
Եթե լըսեր նա խելացի պատվիրաններն Աքիլլեսի,
 +
Պիտ ազատվեր նա անկասկած մահու դաժան սև օրհասից։
 +
Սակայն Զևսի միտքն ավելի հըզոր է քան միտքը մարդկանց,
 +
Որ քաջին էլ փախցընում է ու հեշտությամբ փառազըրկում,
 +
Նույնիսկ եթե ինքը նըրան մըղած լիներ դեպի գուպար,
 +
{{տող|700}}Ինչպես որ քաջ Պատրոկլեսին, որին ինքը դըրդեց ի մարտ:
 +
Ո՞ւմ առաջին անգամ այդտեղ և ո՞ւմ վերջում ըսպանեցիր,
 +
Երբ աստվածները, Պատրոկլե, քեզ դեպի մահ հրավիրեցին:
 +
Ադրեստոսին նախ և առաջ, Ավտոնոսին, Եկեքլոսին,
 +
Եվ Մեգասյան Պերիմոսին, Մելանիպպին, Մուլիոսին,
 +
Ելասոսին զարկեց ապա, Պիլարտեսին, Եպիստորին
 +
Ըսպանեց նա, իսկ մյուսներն ազատվեցին փախուստ տալով:
 +
Անշուշտ այդ օ՛րն իսկ կառնեին աքայեցիք բարձըր Տրոյան
 +
Պատրոկլեսի ձեռքով, քանզի խիզախում էր իր նիզակով,
 +
Եթե Գուշակն Ապոլլոնը կանգնած ամուր բուրգի վըրա՝
 +
{{տող|710}}Մահ չընյութեր Պատրոկլեսին, պաշտպանելով տըրոյացոց:
 +
Պատրոկլեսը երեք անգամ գրոհեց պատի անկյունն ի վեր,
 +
Եվ Ապոլլոնն երեք անգամ նըրան հեռու վանեց պատից,
 +
Ետ հըրելով նըրա վահանն անմահական իր ձեռքերով:
 +
Իսկ երբ չորրորդ անգամ ուժգին գըրոհ գործեց աստվածորեն,
 +
Արծաթաղեղ արքան այնժամ ըսպառնալից սաստեց նըրան,
 +
«Հեռո՛ւ, դյուցազըն Պատրոկլես, ճակատագրից քեզ չի տըրված
 +
Քո նիզակով քանդել քաղաքը քաջազուն տըրոյացոց,
 +
Ոչ էլ նույնիսկ քեզանից քաջ Պելիսածին Աքիլլեսին»:
 +
 +
Այսպես ասաց, ու Պատրոկլեսն ընկըրկելով՝ տեղի տըվեց,
 +
{{տող|720}}Ահաբեկված կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից։
 +
Հեկտորը իր սըրաթըռիչ նըժույգները սալասըմբակ
 +
Կանգնեցրել էր Սկեական դըռների մոտ, երկմըտելով՝
 +
Մըտրակելով նըրանց արդյոք մըղեր նորից դեպի գուպա՞ր,
 +
Թե՞ հորդորել զորքին գալու, հավաքվելու պարըսպի մոտ։
 +
Երկմտում էր Հեկտորն այսպես, երբ Ապոլլոնն հասավ այնտեղ
 +
Քաջակորով, երիտասարդ մի կըտրիճի կերպարանքով՝
 +
Ասիոսի, որ ձիախրոխտ քաջ Հեկտորի մոր եղբայրն էր,
 +
Հարազատը Հեկաբեի և Դիմասի որդին շըքեղ,
 +
Որ ապրում էր Փռյուգիայում, Սանգար գետի ափերի մոտ։
 +
{{տող|730}}Արամազդի որդին նըրա դեմքն առնելով՝ այսպես ասաց.
 +
«Ինչո՞ւ ես դու մարտը թողել, Հեկտո՛ր, այդ քեզ չի վայելում,
 +
Եթե այնքան քաջ լինեի, որքան թույլ եմ ես քեզանից,
 +
Շուտով պիտի դու զըղջայիր, որ արյունոտ մարտը թողիր։
 +
Պատրոկլեսի վըրա վարիր նրժույգներըդ կարծրասըմբակ,
 +
Գուցե նըրան դու ըսպանես և առնես փառք Ապոլլոնից»։
 +
 +
Ասաց աստվածն ու վերըստին դիմեց դեպի մարտը մարդկանց:
 +
Եվ Հեկտորը հըրամայեց կորովասիրտ Կեբրիոնին,
 +
Որ մըտրակի նըժույգներին ու դեպի մարտ վարի նըրանց։
 +
Ապոլլոնը գընաց մըտավ պատերազմող բազմության մեջ
 +
{{տող|740}}Եվ աքայանց զորքերի մեջ գըցեց աղմուկ, խըռովություն,
 +
Ընձեռելով փառք ու պարծանք տըրոյացոց և Հեկտորին:
 +
Հեկտորը մյուս աքայեցոց հետամուտ չէր, այլ միմիայն
 +
Պատրոկլեսի դեմ էր վարում երիվարներն իր ամեհի:
 +
Այդ տեսնելով Պատրոկլեսը կառքից գետին ցատկեց իսկույն
 +
Նիզակը ձախ ձեռքով բըռնած, աջով գետնից առավ արագ
 +
Մի ըսպիտակ ապառաժ քար, որ իր ամբողջ բուռը լըցրեց,
 +
Ու պըտտելով նետեց ուժգին, որ նըշանին չառավ թեև,
 +
Բայց զուր չանցավ, այլ հարվածեց Հեկտորի քաջ կառավարին
 +
Կեբրիոնին, որ հարճորդին էր մեծափառ Պրիամոսի:
 +
{{տող|750}}Քարը դիպավ նըրա ճակտին՝ ջախջախելով հոնքերը զույգ,
 +
Եվ աչքերը ոտքերի մոտ գետին ընկան փոշեթաթավ,
 +
Կեբրիոնը ջըրսուզակի նըման իսկույն ցած գըլորվեց
 +
Չըքնաղ կառքից, ու դուրս թըռավ նըրա հոգին ոսկորներից:
 +
Որին, ո՛վ քաջ դու Պատրոկլես, դառն հեգնությամբ այսպես ասիր.
 +
«Վա՛հ, այս ինչ Ժիր, ճըկուն մարդ է, և ինչպե՜ս է թեթև թըռչում,
 +
Եթե լիներ նա որևէ ձըկնով հարուստ ծովի վըրա՝
 +
Կըկըշտացներ շատ-շատերին խեցեմորթեր որոնելով,
 +
Ցած ցատկելով իր նավակից՝ նույնիսկ ծովում ալեկոծված,
 +
Ինչպես հիմա, որ հեշտությամբ կառքից գետին ցատկեց թեթև։
 +
{{տող|760}}Տըրոյացոց մեջ էլ ուրեմն եղել են քաջ լողորդ մարդիկ»։
 +
Այսպես ասաց ու դեպի քաջ Կեբրիոնը վազեց արագ,
 +
Առյուծի պես, որ դեպ փարախ արշավելիս վերք է առնում
 +
Իր հաղթ կըրծքից ու վայր ընկնում՝ զոհ գընալով իր քաջությանն։-
 +
Այդպես և դո՛ւ, ո՛վ Պատրոկլես դեպ Կեբրիոնն արշավեցիր:
 +
Մյուս կողմից էլ Հեկտորը իր կառքից արագ գետին ցատկեց,
 +
Եվ իրարու վրա փըրթան Կեբրիոնի շուրջ երկուսով,
 +
Առյուծների պես սովատանջ, որ իրար հետ, լեռան վըրա
 +
Մաքառում են մոլեգնաբար մի եղնիկի դիակի շուրջ:
 +
Այսպես ահա, պատերազմի երկու հըմուտ դյուցազուններ՝
 +
{{տող|770}}Մեկը Պատրոկլը Մենիտյան, մյուսը Հեկտորը փառաշուք՝
 +
Տըքնում էին քըրտինք մըտած՝ Կեբրիոնի դիակի շուրջ
 +
Ըսպանելու մեկ-մյուսին իրենց անգութ պըղինձներով։
 +
Հեկտորը պինդ գըլխից բըռնած, և Պատրոկլը ոտքից ամուր,
 +
Ու ոչ մեկը բաց չէր թողնում, այդպես նաև նույն ժամանակ,
 +
Տըրոյացիք ու դանայանք էին կըռվում ամեհաբար։
 +
Ինչպես Հարավն ու Հյուսիսակն են ոգորում իրարու դեմ
 +
Լեռնային խիտ թավուտներում՝ դըղըրդելով անտառը խոր,
 +
Ուր բարձրուղեշ հացին, փիճին և հոնի ծառը կարծրափայտ
 +
Իրենց աճուն ճյուղերն անդուլ իրարու են զարկում ուժգին,
 +
{{տող|780}}Խարշափում են ահագնալուր ու կոտըրտվում ճարճատյունով,
 +
Այսպես տրոյանք և աքայանք հարձակվելով իրար վըրա՝
 +
Ջարդում էին մեկ-մյուսին ու ոչ ոք չէր փորձում փախչել:
 +
Կեբրիոնի շուրջը իրար կողք մըխվեցին շատ աշտեներ,
 +
Եվ թևավոր նետեր թըռան աղեղների ձիգ լարերից,
 +
Ու քարերի շատ տարափներ ջախջախեցին նըրա չորս դին
 +
Կըռվողների կուռ վահաններ, բայց նա փըռված մեծատարած՝
 +
Իր ահագին հասակով մեկ, փոշու սաստիկ մըրըրկի մեջ
 +
Մոռացել էր ձի վարելու հըմտությունն ու արվեստն ընդմիշտ։
 +
Այդպես երկար, քանի արևն երկինքն ի վեր էր բարձրանում,
 +
{{տող|790}}Երկու կողմից թըռչում էին նետեր, և շատ քաջեր ընկան.
 +
Իսկ երբ թեքվեց գունդն արևի, խոնարհվելով դեպ մայրամուտ,
 +
Աքայեցիք իրենց բախտից վեր զորավոր հանդիսացան
 +
Եվ տեգերի տարափի տակ տըրոյացոց խուռն ամբոխից
 +
Դուրս քաշեցին Կեբրիոնին ու զինազերծ արին նըրան։
 +
 +
Բայց Պատրոկլեսը չարամետ գըրոհ գործեց տրոյանց վըրա
 +
Եվ խոյացավ երեք անգամ ժիր Արեսի պես քաջընթաց՝
 +
Որոտալով ահեղաբար, և ըսպանեց ինը մարդու։
 +
Իսկ երբ չորրորդ անգամ խիզախ գըրոհ գործեց աստվածորեն,
 +
Այնժամ արդեն քեզ երևաց կյանքիդ վախճանն, ո՛վ Պատրոկլե,
 +
{{տող|800}}Դեմըդ ելավ Ապոլլոնը, որ ահավոր է մարտի մեջ։
 +
Չէր տեսնում նա ամբոխի մեջ երթևեկող Ապոլլոնին,
 +
Որ դեպի նա առաջացավ թանձըր ամպով մի պարուրված,
 +
Պատրոկլեսի ետև կանգնեց ու հարվածեց ծանըր ձեռքով
 +
Լայն թիկունքին և ուսերին, և աչքերից կայծեր թըռան:
 +
Սաղավարտը նըրա գըլխից գըցեց արքան արծաթաղեղ,
 +
Եվ փողաձև գըլխանոցն այն մեծ թընդյունով ցած գըլորվեց
 +
Նըժույգների ոտքերի տակ. գիսակները թաթախվեցին
 +
Փոշիների և արյան մեջ. ցած չէր ընկել բոլորովին,
 +
Հողաթավալ չէր եղել դեռ այդ սաղավարտը ձիագես,
 +
{{տող|810}}Որ ծածկում էր շընորհագեղ գլուխն Աքիլլի աստվածային:
 +
Զևսը հիմա տըվեց, որ այն Հեկտորը իր գըլխին կըրի,
 +
Բայց ոչ երկար ժամանակով, քանզի մոտ էր մահը նըրա:
 +
Պատրոկլեսի երկար աշտեն սըլաքասուր ու հաստաբեստ
 +
Երկու կըտոր եղավ ձեռքում, և ուսերից գետին ընկավ
 +
Պըճըղնավոր վահանը կուռ իր ամրապինդ փոկով հանդերձ:
 +
Եվ Ապոլլոնն՝ Արամազդի որդին զըրահը արձակեց։
 +
Ծանըր թըմբիր տիրեց մըտքին, անդամները ընդարմացան,
 +
Ապուշ կըտրեց ամբողջովին, և մոտ գալով մի դարդանյան
 +
Սըլաքասուր իր նիզակով զարկեց նըրա թիկնամեջքին։
 +
{{տող|820}}Դա Եվփորբոսն էր Պանթոյան, որ գերազանց էր տարեկից
 +
Քաջերի մեջ կառք վարելում և թե՛ ոտքով արշավելիս:
 +
Քըսան քաջեր իրենց կառքից գետին էր նա զարկել, երբ դեռ
 +
Առաջին հեղ կառք վարելով՝ հըմտանում էր ռազմի գործին:
 +
Առաջինը նա՛ զարկեց քեզ իր աշտեով, ո՛վ Պատրոկլե,
 +
Սակայն չընկճեց, այլ քաշելով մարմնից աշտեն երկայնաստվեր՝
 +
Փախավ մըտավ բազմության մեջ, սիրտ չանելով դեմը կանգնել,
 +
Չընայած մերկ էր Մենիտյանն ու զինազերծ բոլորովին։
 +
Պատրոկլեսը աստվածահար և մըկունդով վիրավորված
 +
Դեպ ընկերներն իր խույս տըվեց, որ ազատվի սև օրհասից:
 +
{{տող|830}}Բայց Հեկտորը հենց որ տեսավ մեծահոգի Մենիտյանին
 +
Գուպարից ետ ընկըրկելիս և վիրավոր սուր սըղընձով՝
 +
Ջոկատների միջից իսկույն վըրա վազեց և սայրասուր
 +
Տեգը խըրեց կողքը նըրա ու դուրս հանեց մյուս կողմից:
 +
Փուլ եկավ նա գետնատըրոփ, ու սուգն առավ աքայեցոց:
 +
Ինչպես առյուծն ընկճում է հաղթ և աննըվաճ կինճին կըռվում,
 +
Մաքառելով մոլեգնաբար լեռան վըրա՝ ջըրի համար,
 +
Որից խըմել էին ուզում երկուսով էլ, բայց վերջապես
 +
Առյուծն իր մեծ ուժով հաղթում է շընչասպառ ախոյանին,—
 +
Այսպես Հեկտորը մոտիկից զարկեց հուժկու իր նիզակով
 +
{{տող|840}}Պատրոկլեսին,- որ շատերին էր ըսպանել պատերազմում,—
 +
Ու պարծենկոտ խըրոխտանքով այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ո՛վ Պատրոկլես, հույս ունեիր անշուշտ քանդել քաղաքը մեր
 +
Ու տրովուհյաց, ազատության արևը վառ խավարելով,
 +
Գերեվարել սև նավերով դեպ ցանկալի երկիրը քո:
 +
Խենթ, չըգիտե՛ս, որ սըրավազ երիվարները Հեկտորի
 +
Նըրանց համար են արշավում դեպի գուպար քառատըրոփ,
 +
Եվ ես տեգով բարձր եմ բոլոր պատերազմիկ տըրովներից
 +
Ու նըրանցից հեռու եմ ես վանում սև օրը գերության:
 +
Իսկ դու այստեղ, դաշտում ընկած, անգղերին կեր դառնաս պիտի։
 +
{{տող|850}}Թըշվա՜ռ, չօգնեց քեզ մինչևիսկ Աքիլլեսը հըսկայազոր,
 +
Որ քեզ այստեղ ուղարկելիս շատ պատվերներ տըվեց անշուշտ,
 +
Ասաց.- թող քեզ, սիրելիդ իմ, երիվարներդ ետ չըբերեն
 +
Դեպի նավերն արագաթև, մինչև որ դու մարտախողող
 +
Եվ արնառուշտայդ Հեկտորի շապիկը իր կըրծքի վըրա
 +
Պատառ-պատառ չանես նըրա տաք արյան մեջ ողողելով: —
 +
Այսպես ասաց նա անկասկած և համոզեց քեզ՝ հիմարիդ»:
 +
 +
Եվ դու հոգիդ ավանդելիս այսպես ասիր, ո՛վ Պատրոկլե.
 +
«Հըպարտացիր այժըմ, Հեկտո՛ր, մեծաբանիր, որովհետև
 +
Զևսն ու արքան արծաթաղեղ՝ հաղթությունը քեզ տըվեցին.
 +
{{տող|860}}Նըրանք էին, որ քո ձեռքով ի պարտություն մատնեցին ինձ,
 +
Եվ ուսերես նըրանք էին, որ զենքերըս կողոպտեցին:
 +
Նույնիսկ եթե քեզ պես քըսան քաջ ախոյան դեմըս ելներ,
 +
Բոլորին էլ իմ նիզակով իսկույն գետին կըփըռեի,
 +
Բայց չարաբախտ ճակատագիրն Լադոնեի որդու ձեռքով
 +
Ու մարդկանցից Եվփորբոսը ըսպանեցին ինձ գուպարում,
 +
Իսկ դու միայն երրորդն ես, որ ավարում ես մարմինը իմ.
 +
Բայց քեզ այլ բան պետք է ասեմ, և դու այն քո մըտքում պահիր,
 +
Դու էլ երկար չես ապրելու, մոտ է նաև օրհասը քո
 +
Կընկնես շուտով Էակիդյան Աքիլլեսի հըզոր ձեռքով»։
 +
 +
{{տող|870}}Այսպես ասաց վերջին շընչում և կընքեց իր մահկանացուն:
 +
Հոգին մարմնից դուրս թռչելով ` իջավ խավար Դըժոխքնի վար,
 +
Ողբալով իր բախտը դըժեմ, թողած հասակն իր ծաղկատի։
 +
 +
Պատրոկլեսին- մեռելին իսկ՝ այսպես ասաց Հեկտորը վեստ.
 +
«Օ՛, միրմիդոն, ինչպե՞ս ես դու ինձ դառնագույն մահ գուշակում.
 +
Ո՞վ իմանա, թե Աքիլլը, որդին Թետիս վարսագեղի
 +
Ինձնից առաջ չի մեռնելու իմ իսկ ձեռքով տիգահարված»:
 +
 +
Այսպես ասաց և սուր աշտեն քաշեց ու դուրս հանեց վերքից՝
 +
Աքացելով դին ու տեգով գըլորեց այն մեջքի վըրա,
 +
Ասա իսկույն իր նիզակով Ավտոմեդի վըրա վազեց՝
 +
{{տող|880}}Դեպ ըսպասյակն աստվածատիպ և արագոտն Աքիլլեսի
 +
Ըսպանելու տենչով վառված, բայց թըռցընում էին նըրան
 +
Ձիերն անմահ, որ իբրև ճոխ պարգև տըվին դիք Պելևսին։
 +
</poem>
 +
 +
== Երգ տասնյոթերորդ։ Սխրագործություն Մենելավոսի ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Բոթը հասավ Ատրեոսի արի որդի Մենելավին
 +
Թե Պատրոկլեսն ըսպանվել է ահեղ մարտում տըրովներից,
 +
Եվ նա փայլուն իր պըղընձով մըտավ գընդերն առաջամարտ
 +
Պաշտպանելու Պատրոկլի դին. ինչպես երինջ մատաղատի
 +
Անդրանկածին իր երկունքի տանջանքներին դեռ անսովոր,
 +
Որ դառնում է հորթի չորս դին սըրտաճըմլիկ մըրմընջյունով,—
 +
Պըտըտվում էր խարտիշագեղ Մենելավոսն այդպես անվերջ
 +
Պատրոկլեսի դիակի շուրջ, առաջ պարզած վահան ու տեգ,
 +
Պատրաստ՝ գետնին տարածելու իր դեմ ելնող ախոյանին։
 +
{{տող|10}}Իսկ Եվփորբոսը քաջատեգ՝ Պանթեոսի շըքեղ որդին
 +
Չէր հեռանում Պատրոկլեսից և դիակին մոտիկ կանգնած`
 +
Ձայն արձակեց ու պանծալով այսպես ասաց Մենելավին.
 +
«Դյուցասընունդ դու Ատրիդես, Մենելավո՛ս, իշխանըդ մեծ,
 +
Քաշվիր գընա, ինձ թող մեռելն ու կողոպուտը արյունոտ,
 +
Քանզի ահեղ պատերազմում ոչ ոք ինձնից ավելի շուտ
 +
Տըրովներից ու դաշնակից կըտրիճներից տարաշխարհիկ՝
 +
Չըհարվածեց իր պըղընձյա հուժկու տեգով Պատրոկլեսին:
 +
Ուստի թող որ ե՛ս ժառանգեմ պատիվն այդ մեծ տըրոյանց մեջ,
 +
Ապա թե ոչ իմ նիզակով կառնեմ և քո՛ անուշ հոգին»։
 +
 +
{{տող|20}}Գոչեց այնժամ խարտիշահեր Մենելավոսն անհուն ցասմամբ.
 +
«Հա՛յր Արամազդ, վատ է ճիշտ որ գոռոզությունն ամբարտավան,-
 +
Ո՛չ հովազը, ոչ առյուծը, ո՛չ էլ վայրագ վարազը ժանտ,
 +
Որ փըքվում է ինքն իրեն մեջ հույժ մեծամիտ հըպարտությամբ՝
 +
Չեն հոխորտում այնպես գոռոզ հանդըգնությամբ, ինչպես որ այս
 +
Կորովատեգ Պանթեոսյան որդիները կոկոզավիզ:
 +
Եվ սակայն քո Հիսերենոր եղբարը քաջ չըվայելեց
 +
Երիտասարդ իր կյանքը, երբ անգոսնելով՝ դեմ ելավ ինձ
 +
Եվ հանդըգնեց ասել, թե ես վատասիրտ եմ դանայանց մեջ:
 +
Կարծում եմ թե նա իր ոտքով չըդարձավ իր հայրական տուն
 +
{{տող|30}}Ուրախություն պատճառելու ծընողներին և իր կընոջ:
 +
Այդպե՛ս պիտի փըշրեմ և քեզ, եթե դեմըս կանգնած մընաս.
 +
Սակայն ես քեզ խորհուրդ կըտամ գընալ մըտնել ամբոխի մեջ
 +
Եվ չըկանգնել ինձ ախոյան, թե չէ աղետ կըբերես քեզ,
 +
Մինչև անգամ երեխան էլ կարող է այդ լավ հասկանալ»<ref>''Մինչև անգամ երեխան էլ կարող է այդ լավ հասկանալ'' - Հին հունական առածն ասում է. «Երբ դժբախտություն է պատահում, անգամ հիմարն է այդ հասկանում»:</ref>։
 +
 +
Այսպես ասաց, բայց Պանթոյանն անդըրդվելի՝ պատասխանեց.
 +
«Ուրեմն այստեղ, ո՛վ Ատրիդյան դյուցասընունդ Մենելավոս,
 +
Պետք է որ դու հատուցանես վըրեժը իմ եղբոր մահվան,
 +
Որին ինքըդ ըսպանեցիր և այժմ ահա պարծենում ես,
 +
Որ նորահարս՝ առագաստում թողիր նըրա կընոջն այրի,
 +
{{տող|40}}Եվ ծընողաց՝ սըրտակեղեք, սոսկալի սուգ պատճառեցիր։
 +
Արդ, ապաբախտ թըշվառների ողբին պիտի վերջ դընեմ ես,
 +
Եթե գըլուխդ ու պըղընձյա զենքերը քո ավարելով
 +
Տանեմ հանձնեմ դյուցազնուհի Փըրոնտեսին ու Պանթոսին:
 +
Բայց օ՛ն և օ՛ն, թողնենք երկար այս խոսքերի պայքարը զուր.
 +
Ուժը թող որ ցույց տա մեզնից ո՛վ է քաջը, ո՛վ անարին»։
 +
 +
Ասաց, զարկեց բոլորածիր հաստ ասպարին, բայց չըփըշրեց,
 +
Սըլաքի սուր ծայրը ծըռվեց զարնըվելով կուռ ասպարին։
 +
Երկըրորդը առյուծաբար վըրա հասավ իր պըղընձով
 +
Մենելավոսը Ատրիդյան՝ աղոթելով Արամազդին։
 +
{{տող|50}}Եվ մինչդեռ ետ էր ընկըրկում Պանթոյանը, Ատրիդն արագ
 +
Զարկեց նըրան իր նիզակով և կորովի բազկի վըրա
 +
Քաջավըստահ՝ հենվեց նըրան, սըլաքն անցավ պարանոցից,
 +
Եվփորբոսը ցած տապալվեց, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
Վարսերը ճոխ՝ Շընորհների վարսերի պես<ref>''Շնորհների վարսերի պես'' - Այսինքն՝ Քարիտների՝ նազելիության ու զվարճության երեք գեղուհի աստվածների մազերի պես։</ref>, ու գանգուրներն
 +
Արծաթ-ոսկով ընդելուզված՝ թաթախվեցին իր արյան մեջ։
 +
Ծաղկափըթիթ ձիթենու պես, որին սիրով սընում է մարդ
 +
Ու հոգ տանում մաքուր մի տեղ, առատահոս ջըրի ափին,
 +
Կանաչազարդ վայելչագեղ, որ հովերից օրորվելով
 +
Զարդարվում է ամենագեղ ծաղիկներով ձյունասպիտակ,
 +
{{տող|60}}Մինչև որ մի հանկարծահաս մըրրիկ ուժգին՝ արմատախիլ
 +
Պոկում է այն ու տապալում հասակով մեկ գետնատարած,
 +
Այսպես ահա Մենելավոս Ատրիդեսյանն ըսպանելով
 +
Պանթոյանին՝ գետին փըռեց և զինազերծ արավ նըրանց
 +
Ինչպես առյուծ մի լեռնասուն, հանձնապաստան, որ արածող
 +
Նախրի միջից հափըշտակած երինջ մի գեր ու գեղեցիկ,
 +
Նախ և առաջ վիզն է ջարդում ահեղազոր ժանիքներով,
 +
Ապա հետո, կըտոր-կըտոր հոշոտելով, լափում է նա
 +
Նըրա արյունն ու փորոտին, մինչդեռ նըրան շըրջապատած
 +
Բոլոր շըներն ու հովիվներն աղմըկելով սիրտ չեն անում
 +
{{տող|70}}Նըրա վըրա հարձակվելու և գունաթափ են սարսափից,
 +
Այդպես նաև տըրոյացոց միջից ոչ ոք սիրտ չէր անում
 +
Դուրս գալ կըռվի խիզախորեն Մենելավի դեմ մեծափառ:
 +
Եվ կավարեր շատ հեշտությամբ Մենելավոս Ատրիդն այդտեղ
 +
Պանթոյանի զենքերը ճոխ, թե Ատրիդին նախանձելով՝
 +
Ապոլլոնը չըգըրգըռեր քաջ Հեկտորին դյուցազնի դեմ։
 +
Կիկոնացոց ըսպարապետ Մենտեոսի կերպարանքով
 +
Նա Հեկտորին մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Հեկտոր, այդպես անհասների ետևից դու զուր ես վազում՝
 +
Էակիդյան դյուցազնի ժիր նըժույգների, մահկանացու
 +
{{տող|80}}Եվ ո՛չ մի մարդ անկարող է հաղթահարել, հեծնել նըրանց,
 +
Բացի միայն Աքիլլեսից, որին ծընեց աստվածուհի։
 +
Փոքր-ինչ առաջ, քեզ մոտ, Ատրիդ Մենելավոսն արիսական
 +
Պատրոկլեսին պաշտպան կանգնած՝ տըրոյացու մի ըսպանեց՝
 +
Պանթեոսյան Եվփորբոսին, նըրա հուժկու ուժն ընկճելով»:
 +
 +
Ասաց աստվածն ու վերըստին մըտավ մարդկանց գուպարի մեջ։
 +
Մի սըրտակեզ, սոսկալի ցավ Պրիամյանի սիրտը պատեց,
 +
Եվ իր շուրջը աչք ածելով՝ նա ճանաչեց Մենելավին,
 +
Որ կողոպտում էր գեղեցիկ զենքերը քաջ Եվփորբոսի,
 +
Որի վերքից արյունը սև հոսում էր դեռ աղբյուրի պես;
 +
{{տող|90}}Գընաց Հեկտորն ըսպառազեն դեպի գընդերն առաջամարտ
 +
Հեփեստոսյան հըրի հանգույն և որոտաց ահեղաձայն։
 +
Ճանաչեց այդ գոչյունը գոռ Մենելավոսն Ատրեոսյան
 +
Ու հեծելով այսպես խոսեց իր մեծասիրտ հոգու խորքում.
 +
«Վա՜յ ինձ, եթե թողնեմ չըքնաղ այս զենքերն ու Պատրոկլեսին,
 +
Որ վըրեժիս և իմ պատվի համար ընկավ այստեղ տապաստ,
 +
Կըգըրգըռեմ ես այդպիսով դանայեցոց զայրույթն իմ դեմ:
 +
Իսկ ամոթից եթե մենակ ելնեմ ընդդեմ քաջ Հեկտորի,
 +
Այն ժամանակ գուցե ամբոխը պաշարե միայնակիս,
 +
Քանզի բոլոր տըրոյացոց այստեղ է նա առաջնորդում։
 +
{{տող|100}}Բայց ինչո՞ւ է սիրտըս այսպես այս խոսքերը շըշընջում ինձ,
 +
Երբ որ մի մարդ հանդըգնում է կըռվի մըտնել աստվածընդդեմ
 +
Նա իր գըլխին անտարակույս կարող է մեծ աղետ բերել:
 +
Ուստի ոչ մի դանայեցի ինձ դեմ պիտի չըզայրանա
 +
Հեկտորից խույս տալուս համար, որին աստված է հովանի:
 +
Ախ, եթե գեթ ահեղագոռ Այաքսի ձայնն առնեի ե՜ս,
 +
Այն ժամանակ մենք երկուսով դեպի գուպար կըդառնայինք,
 +
Թեկուզ նույնիսկ աստվածընդդեմ, և կորզած դին Պատրոկլեսի՝
 +
Կըտանեինք Աքիլլեսին, ու մեր վիշտը կըմեղմանար»։
 +
 +
Մինչ նա այսպես մըտորում էր, եկան հասան տըրոյացոց
 +
{{տող|110}}Գումարտակներն, որոնց ինքը քաջ Հեկտորն էր առաջնորդում:
 +
Մենելավոսը թողնելով Պատրոկլի դին՝ ետ ընկըրկեց
 +
Եվ շարունակ շուռ էր գալիս, նայում նըրանց ոխերմասիրտ
 +
Առյուծի պես շըքեղաբաշ, որին քըշում են փարախից
 +
Գամփռերը հաղթ ու քաջ մարդիկ մըկունդներով, աղաղակով,
 +
Ու չընայած մեծամըռունչ ուռչում էր իր սիրտը արի,
 +
Բայց ակամա տեղի տալով՝ թողնում է բակն ու հեռանում:-
 +
Այսպես՝ խարտյաշ Մենելավոսը հեռացավ Պատրոկլեսից
 +
Եվ հասնելով ընկերներին, դարձավ նա ետ ու նայեց շուրջ,
 +
Բազմության մեջ որոնելով Տելամոնյան մեծ Այաքսին։
 +
{{տող|120}}Եվ նա տեսավ նըրան այնտեղ, պատերազմի ձախակողմում,
 +
Որտեղ նա իր ընկերներին խըրախուսում, սիրտ էր տալիս,
 +
Զի Ապոլլոնն աստվածասաստ ահ էր գըցել սիրտը նըրանց։
 +
Մենելավոսն այնտեղ վազեց և Այաքսին դիմեց այսպես.
 +
«Սիրելիդ իմ Այաքս, արի, փութանք փըրկել Պատրոկլի դին
 +
Եվ գեթ նըրա մարմինը մերկ տանենք հանձնենք Աքիլլեսին,
 +
Քանզի նըրա զենքերը պերճ հափըշտակեց Հեկտորն ահեղ»։
 +
 +
Ասաց, հուզեց քաջամարտիկ Այաքսի սիրտն ու մեծ հոգին,
 +
Եվ երկուսով առաջ անցան դեպի գընդերը նախամարտ։
 +
Հեկտորը, որ մինչ այդ արդեն զինազերծել էր Պատրոկլին,
 +
{{տող|130}}Այն է, ուզում էր պըղընձով նըրա գըլուխը թըռցընել
 +
Եվ շըներին տըրոյական նետել մեռած դյուցազնի դին,
 +
Երբ Այաքսը իր բըրգաձև վահանի հետ վըրա հասավ։
 +
Հեկտորն իսկույն ետ քաշվելով դեպ ընկերներն իր ընկըրկեց,
 +
Կառքը ցատկեց ու Պատրոկլի զենքերն հանձնեց տըրոյացոց,
 +
Որպեսզի շուտ ոստան տանեն՝ ի փառս իրեն և ի պարծանս:
 +
Իսկ Այաքսը Մենիտյանի վըրա բըռնած ասպարը լայն,
 +
Կանգնեց, ինչպես առյուծը իր կորյուններին է պաշտպանում,
 +
Որոնց երբ որ տանում է նա դեպի անտառ՝ ճանապարհին
 +
Որսորդներ են ելնում առաջև, և նա իր հաղթ ուժին վըստահ՝
 +
{{տող|140}}Ցած է առնում իր աչքերը ծածկող ահեղ հոնքերը թավ,—
 +
Այդպես Այաքսն էր պաշտպանում դյուցազնազարմ Պատրոկլեսին։
 +
Կողքը կանգնած էր Արեսի սիրելի քաջն ահեղագոռ
 +
Մենելավոսն Ատրեոսյան սիրտն անհընար ցավով լեցուն:
 +
Գլավկոսը Հիպպոլոքյան՝ լիկեցոց պետը Հեկտորին
 +
Խեթ նայելով՝ այս ստալից ծանըր խոսքերն ասաց նըրան.
 +
«Հեկտո՛ր, հերոս լոկ անունով, իրականում խիստ փոքրոգի
 +
Զուր է, որ դու վեհերոտըդ քաջի համբավ ես տարածել:
 +
Մեկ մըտածիր, ինչպե՞ս պիտի փըրկես հիմա քաղաքը քո,
 +
Դու մի-միայն Իլիոնի մեջ բընակվող քո ժողովըրդով,
 +
{{տող|150}}Երբ լիկեցի ոչ մի զինվոր չի կըռվելու դանայանց դեմ,
 +
Քանզի ոչինչ չի վաստակում թըշնամու դեմ մաքառելով.
 +
Ինչպես պիտի փըրկես դու պարզ և հասարակ մի զինվորի,
 +
Երբ լըքել ես, թողնելով այժմ որս ու ավար աքայեցոց՝
 +
Սարպեդոնին<ref>''Երբ լքել ես Սարպեդոնին'' - Ըստ երևույթին, Գլավկոսը չգիտեր, որ աստվածները Սարպեդոնի դին տեղափոխել են Լիկիա, ուստի և առաջարկում էր դիակների փոխանակություն, որի այս հիշատակումը եզակին է հոմերոսյան վիպերգության մեջ:</ref>, որ հյուրն էր քո և բարեկամըդ զինակից,
 +
Որ քանի դեռ ողջ էր, եղավ քո քաղաքին և քեզ նեցուկ,
 +
Որից հիմա շըներին իսկ հալածելու սիրտ չես անում։
 +
Լիկիացիք թե ինձ լըսեն՝ տուն կըդառնան այժըմևեթ,
 +
Եվ կըհասնի այն ժամանակ ծանըր կորուստ Տըրոյային:
 +
Եթե տըրոյանք ունենային քաջահանդուգն արիություն,
 +
{{տող|160}}Ինչպես քաջերն այն անսասան, որոնք անվախ և անձնուրաց
 +
Մարտընչում են թըշնամու դեմ հայրենիքի սիրո համար,
 +
Այն ժամանակ մենք Տըրոյա կըտանեինք Պատրոկլեսին։
 +
Եթե մարմինն այդ կորզեինք ու տանեինք ոստանը մեր՝
 +
Պրիամոս մեծ թագավորին, արգիացիք կըստիպվեին
 +
Մեզ տալ, անշուշտ, չըքնաղ զենքերն ու զարդերը Սարպեդոնի,
 +
Եվ մինչև իսկ կարող էին նաև նըրան Իլիոն տանել,
 +
Զի այնպիսի մարդու ընկեր և զինակից մեռավ մարտում,
 +
Որ աքայանց մեջ ամենեն զորավորն է և անվանին,
 +
Եվ որ իր հետ ունի բազում նիզակակից դյուցազուններ:
 +
{{տող|170}}Բայց սիրտ չարիր դու մեծահաղթ Այաքսի դեմ կանգնել անգամ,
 +
Տեսնելով լոկ նըրա աչքերն ոսոխների գուպարածում,
 +
Էլ ո՜ւր մընաց, թե կըռվեիր. նա բյուր անգամ քաջ է քեզնից»:
 +
 +
ԿորդակաՃոճ Հեկտորն այնժամ խեթ նայելով նըրան՝ ասաց.
 +
«Ինչո՞ւ այդպես, ո՛վ Գըլավկոս, հանդունգն ես դու խոսում իմ դեմ,
 +
Հազա՜ր ափսոս, զի բարեբեր ողջ Լիկիո մեջ ապրողներից
 +
Կարծում էի քեզ ամենեն իմասնամիտն ու խելացին,
 +
Մինչդեռ մինչ արդ ասածներըդ ցույց են տալիս, որ խելք չունես:
 +
Ասում ես դու, թե Այաքսին դիմադրելու սիրտ չեմ արե՞լ,
 +
Ո՛չ, վախ չունեմ ես ո՛չ մարտից, ո՛չ ձիերի դոփյուններից,
 +
{{տող|180}}Ասպարապերճ Զևսի միտքը մարդկանց մըտքից հաղթող է միշտ,
 +
Նա վանում է քաջին անգամ ու հաղթությունն հափըշտակում,
 +
Որին թեկուզ ի՛նքն է դըրդել ու հորդորել պատերազմի։
 +
Բայց դու արի, սիրելիդ իմ, կանգնիր այստեղ, ինձ մոտ և տես,
 +
Թե ամբողջ օր, ասածիդ պես, վատ ու վախկո՞տ պիտի լինեմ,
 +
Թե՞ հալածեմ յուրաքանչյուր քաջահանդուգն աքայեցու,
 +
Ով սիրտ անի և կամենա պաշտպան կանգնել Պատրոկլեսին»։
 +
 +
Այսպես ասաց և մեծաձայն խըրախուսեց տըրոյացոց,
 +
Տըրոյացի՛ք, լիկյա՛նք և դո՛ւք, դարդանյաններ քաջամարտիկ,
 +
Արի եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր ուժն անվըկանդ,
 +
{{տող|190}}Մինչև որ ես չընաշխարհիկ Աքիլլեսի զենքերն հագնեմ,
 +
Որ խըլեցի Պատրոկլեսից՝ ըսպանելով նըրան մարտում»։
 +
Այս ասելով՝ անագորույն մարտը թողեց անմիջապես
 +
Կորդակաճոճ Հեկտորը և սըրաթըռիչ իր ոտքերով
 +
Սըլանալով արագաճեպ հասավ իսկույն ընկերներին,
 +
Որոնք քաղաք էին տանում Պելիսյանի զենքերն ահեղ:
 +
Աշխարահեծ ռազմից հեռու փոխեց այնտեղ զենքերը նա,
 +
Իրենները տալով տըրոյանց, որ դեպի սուրբ Իլիոն տանեն,
 +
Եվ ինքը հագավ Պելիսածին Աքիլլեսի զենքերն անեղծ,
 +
Որ տըվին հորն իր սիրելի՝ աստվածները երկնաբընակ,
 +
{{տող|200}}Հայրն էլ հետո, իր ծերության հասակի մեջ տըվեց որդուն,
 +
Սակայն որդին այդ զենքերով չըհասավ իր հոր տարիքին:
 +
Երբ Զըրվանյանն ամպրոպային տեսավ նըրան ռազմից հեռու
 +
Հագած–կապած զըրահ ու զենն աստվածային Աքիլլեսի,
 +
Տարուբերեց գըլուխն ահեղ և ինքն իրեն այսպես ասաց.
 +
«Ա՜յ դու թըշվառ, մահըդ երբեք միտ չես բերում, որ մոտ է քեզ,
 +
Որ հագնում ես, կապում այդպես անմահական զենքերն այդ պերճ
 +
Արիասիրտ ա՛յն դյուցազնի, որից բոլորն են սարսափում:
 +
Ըսպանեցիր հեզահամբույր նըրա կըտրիճ ընկերակցին
 +
Եվ անարժան թըշնամանքով կողոպտեցիր զենքերն ուսից,
 +
{{տող|210}}Բայց և այնպես ուզում եմ քեզ տալ հիմա մեծ մի հաղթություն,
 +
Քանզի շուտով, Հեկտոր, երբ որ պատերազմից վերադառնաս,
 +
Անդրոմաքեն պիտ չընդունի Պելիսածնի զենքերը պերճ»:
 +
 +
Այսպես ասաց և ակնարկեց նա կապուտակ իր հոնքերով
 +
Եվ Հեկտորի մարմնի վըրա պատշաճեցին զենքերն այդ ճոխ,
 +
Եվ նըրա մեջ մըտավ Արեսն ահեղասաստ ու մարտագոռ,
 +
Եվ լըցվեցին անդամները նոր կորովով ու զորությամբ,
 +
Եվ գոռալով վազեց դեպի զինակիցներն իր անվանի,
 +
Փայլակնացայտ զեն ու զարդով՝ ասես Աքիլլն ինքը լիներ:
 +
Գընդից ի գունդ ընթանալով նա բոլորին խըրախուսեց՝
 +
{{տող|220}}Գլավկոսին ու Մեսթլեսին, Թերսիլոքին ու Մեդոնին,
 +
Աստրոպեոսին և նըրանց հետ Հիպպոթոսին, Դիսենորին,
 +
Քրոմիոսին ու Փորկիսին և հավադետ Եննոմոսին։-
 +
Այդպես՝ նըրանց նա գըրգըռեց արագաթև այս խոսքերով.
 +
 +
«Ի՛նձ լըսեցեք, ժողովուրդներ շըրջաբընակ և բարեկամ,
 +
Չըբերեցի ես ձեզ այստեղ, հանելով ձեր քաղաքներից՝
 +
Ունենալու մեծ բազմություն, որին երբե՛ք ես կարոտ չեմ,
 +
Այլ որպեսզի պաշտպան կանգնեք աքայեցոց դեմ մարտագոռ՝
 +
Տըրոյացի կանանց և մեր մատաղահաս մանուկներին, —
 +
Որի համար ըսպառում եմ երկրիս հարուստ գանձերն անբավ
 +
{{տող|230}}Եվ պարարում ամեն մեկիդ՝ հիացնելով սրտերը ձեր:
 +
Ուստի և արդ պետք է կըռվեք, ապրեք և կամ մեռնեք մարտում,
 +
Որովհետև պատերազմի առևտուրը ա՛յս է հիմա:
 +
Ձեզնից ով որ Պատրոկլեսին կարողանա կորզել մարտից
 +
Ու քարշ տալ դեպ տըրոյացիք՝ քաջ Այաքսին ետ մըղելով,
 +
Ավարի կեսն ինձ առնելով, մյուս կեսը նըրան կըտամ,
 +
Եվ նա պիտի տըրոյանց մեջ ինձ հավասար փառք ունենա»։
 +
 +
Ասաց Հեկտորն, ու բոլորը նիզակները վերև ցըցած,
 +
Միահամուռ, ուղիղ դեպի դանայեցիք գըրոհեցին`
 +
Լի այն հույսով, որ կըկորզեն դին Այաքսից Տելմոնյան:
 +
{{տող|240}}Խենթե՛ր, նա շա՜տ խիզախների կյանքի թելը կըտրեց այդտեղ։
 +
Այաքսն այնժամ այսպես ասաց ահեղագոռ Մենելավին,
 +
«Դուցասընունդ Մենելավե, սիրելիդ իմ, չեմ հավատում,
 +
Որ երկուսս էլ, թե՛ ես, թե՛ դու ողջ կըդառնանք պատերազմից։
 +
Պատրոկլեսի համար այնքան չեմ վախենում, որ քիչ հետո
 +
Կեր կըդառնա տըրոյացոց թըռչուններին ու շըներին,
 +
Որքան որ մեր կյանքի համար, որովհետև ահավասիկ
 +
Մարտի ամպրոպ Հեկտորը մեզ պաշարում է ամեն կողմից
 +
Եվ երկուսիս գըլխի վըրա կախված է մահ եղերական
 +
Բայց դու ձայն տուր աքայեցոց կըտրիճներին, եթե լըսեն»։
 +
{{տող|250}}Այսպես ասաց, և Մենելավն ահեղագոռ անսաց նըրան,
 +
Ու մեծաձայն աղաղակով գոչեց ի լուր աքայեցոց.
 +
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
 +
Բարձակիցնե՛րդ Ագամեմնոն և Մենելավ Ատրիդների,
 +
Որ արքունուստ եք ըմպում դուք և գըլուխ եք բազում զորաց,
 +
Եվ Արամազդն ինքն է տալիս ձեզ արժանի փառք ու պատիվ։
 +
Անհընար է ամեն մեկիդ տեսնել հիմա, թե ուր եք դուք,
 +
Զի սոսկալի ուժով պայթեց աղմըկալի կըռիվ մի գոռ,
 +
Ամեն մեկըդ ինքնահոժար թող վըրեժով վառված փութա
 +
Որ չըդառնա Պատրոկլի դին տըրոյացոց շըներին կեր»։
 +
 +
{{տող|260}}Այսպես գոչեց, և Ոյիլյան Այաքսն իսկույն լըսեց նըրան
 +
Եվ առաջինն ի՛նքն օգնության վազեց նըրան մարտի միջից,
 +
Նըրանից ետ՝ Իդոմենեսն ու զինակիրն Իդոմենի՝
 +
Մերիոնեսն արյունառուշտ Ենիալին հար և նըման.
 +
Եվ աքայան մյուս քաջերի, որոնք կըռիվն արծարծեցին,
 +
Անուններն ո՞վ կարող է տալ և հիշելով՝ թըվել մեկ-մեկ։
 +
 +
Նախ տըրոյանք միահամուռ հորձանք տըվին Հեկտորի հետ։
 +
Ինչպես ահեղ Արամազդից իջնող գետի բերանի մոտ
 +
Ծովից ժայթքած ալիքը մեծ մըռընչում է հոսանքի դեմ,
 +
Եվ ծովեզերքը ծայրեծայր շառաչում է ահեղաձայն, —
 +
{{տող|270}}Նույն ահագին աղաղակով դիմում էին տըրոյացիք,
 +
Իսկ աքայանք կանգնած էին Մենիտյանի շուրջը ամուր
 +
Ասպարափակ, ցանկապատած պըղընձակուռ վահաններով։
 +
Զևսը նըրանց փայլակնացայտ կորդակները մեգով պատեց,
 +
Որովհետև Մենիտյանին առաջ էլ չէր ատել երբեք,
 +
Երբ ողջ էր դեռ և արբանյակն էր Պելիսյան Աքիլլեսի։
 +
Զևսը չուզեց, որ նա դառնա ոսոխների շըներին կեր,
 +
Ուստի դըրդեց ընկերներին՝ Պատրոկլեսին պաշտպանելու:
 +
Տըրոյացիք նախ ընկըրկել տըվին խայտակն աքայեցոց,
 +
Որոնք փախան դին թողնելով, բայց մեծամիտ տըրոյացիք
 +
{{տող|280}}Չըսպանեցին աքայանցից և ոչ մեկին իրենց տեգով,
 +
Դիակն էին ուզում կորզել. աքայեցիք չըմընացին
 +
Հեռու երկար ժամանակով, վերադարձրեց նըրանց նորից
 +
Այաքսը, որ գերազանցում էր իր տեսքով և քաջությամբ
 +
Աքայեցոց որդիներին՝ բացի Պելյան Աքիլլեսից:
 +
Դեպ թըշնամին խոյացավ նա այն ամեհի վարազի պես
 +
Որ լեռներում փախցընում է որսորդներին և շըներին,
 +
Թըփուտների միջից հանկարծ նըրանց վըրա հարձակվելով:
 +
Այդպես՝ որդին զարմանագեղ Տելամոնի՝ Այաքսը պերճ
 +
Խոյանալով՝ ցըրիվ տըվեց ջոկատները տըրոյական,
 +
{{տող|290}}Որ պաշարած Պատրոկլի դին՝ ուզում էին հափըշտակել,
 +
Տանել դեպի քաղաքն իրենց և ժառանգել փառք ու պատիվ։
 +
Հիպպոթոսը՝ պելասգունցի Լեթոսի վեհ որդին արդեն
 +
Պատրոկլեսի ոտքից բըռնած քարշ էր տալիս եռանդագին
 +
Կոճերից պինդ մի փոկ կապած՝ պըճեղների շուրջ ջըլապինդ։
 +
Անում էր նա այդ ի պատիվ տըրոյացոց և Հեկտորի,
 +
Բայց մեծ աղետ բերեց գըլխին, ու չըփըրկեց նըրան ոչ ոք:
 +
Տելամոնյանը ճեղքելով ամբոխակույտն առաջ անցավ
 +
Եվ մոտիկից զարկեց նըրա պղնձածընոտ սաղավարտին։
 +
Նիզակի սուր սայրը ճեղքեց ձիաձարի կորդակը կուռ
 +
{{տող|300}}Զի կըշռել էր իր զարկը նա մեծ նիզակով ու հաղթ բազկով։
 +
Սաղավարտի փողից վիժեց արյունը խառն ուղեղի հետ,
 +
Կորավ նըրա կորովն իսկույն, և նա ձեռքից բաց թողնելով
 +
Ոտքը՝ մեռած Պատրոկլեսի՝ թողեց որ այն ընկնի գետին,
 +
Ու քարշ տըված իր դիակի վըրա ընկավ բերանքսիվայր,
 +
Հեռու՝ հուռթի Լարիսայից մեռավ՝ առանց հատուցելու
 +
Ծընողներին իր բազմերախտ, որ սընեցին նըրան սիրով,
 +
Զի մեծահաղթ Այաքսի մեծ տեգը մարեց նըրա արևն,
 +
Ու կարճատև եղան նըրա կյանքի օրերն այս աշխարհում:
 +
Հեկտորն այնժամ դեպի Այաքսն արձակեց տեգն իր փայլացայտ,
 +
{{տող|310}}Տեսավ Այաքսն ու պըղընձյա տեգից մի կողմ թեքվեց արագ,
 +
Գընաց սըլաքն ու մեծասիրտ Իփիդոսի որդուն դիպավ-
 +
Աքեդիոսին՝ փովկեացոց դյուցազնին քաջ, որ անվանի
 +
Պանոպեում պալատ ուներ և իշխում էր բազում մարդկանց։
 +
Ճիշտ անրակին դիպավ աշտեն, պըղընձաձույլ սըլաքն անցավ
 +
Ուժգին թափով ու դուրս եկավ ուսի ծայրից անմիջապես.
 +
Գետին ընկավ նա թընդյունով, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
Զարկեց Այաքսը Փենոփսի որդուն ապա՝ քաջ Փորկիսին,
 +
Որ Հիպպոթին էր պաշտպանում, զարկեց պորտին, և սուր աշտեն
 +
Ջախջախելով զըրահը կուռ՝ ողջ փորոտին խառնեց իրար։
 +
{{տող|320}}Փորկեսն ընկավ փոշեթավալ, չանգռելով հողն ագուռներով։
 +
Տըրոյացիք ետ քաշվեցին, նույնիսկ Հեկտորը նահանջեց,
 +
Իսկ աքայանք գոռգոռոցով քաշ տըվեցին Հիպպոթոսի
 +
Եվ Փորկեսի դիակները՝ նըրանց զենքերն ավարելով։
 +
 +
Շուտով նորից տըրոյացիք դեպի Իլիոն կըփախչեին
 +
Պարտված իրենց թուլությունից, աքայանցից հալածական,
 +
Եվ աքայանք իրենց ուժով մեծ հաղթություն կըտանեին,
 +
Մինչև անգամ Արամազդի կամքին ընդդեմ, եթե այդտեղ
 +
Ապոլլոնը չոգեշընչեր գըրգըռելով Էնիասին՝
 +
Պերիփասի կերպարանքով, որը հոր մոտ իր ալևոր
 +
{{տող|330}}Ծերացել էր նըվիրակի իր պաշտոնում և էր խոհեմ:
 +
Արամազդի որդին նըրա դեմքն առնելով՝ այսպես ասաց.
 +
«Էնիա՛ս, ինչպե՞ս պիտի փըրկեք բարձրապարիսպ Իլիոնը դուք,
 +
Աստվածների կամքին ընդդեմ, մարտընչելով իրենց ուժի
 +
Եվ զորքերի արիության վըրա վըստահ մարդկանց նըման,
 +
Որ տեսել եմ ես ուրիշ տեղ, թեև թըվով ձեզնից էլ քիչ<ref>''տեսել եմ ես ուրիշ տեղ, թեև թվով ձեզնից էլ քիչ'' - Ապոլլոնը ակնարկում Հերակլեսին ՝ իր ուղեկիցներով, որոնք Տրոյան գրավեցին ավելի փոքրաթիվ զորքով, քան աքայական զորքն էր:</ref>։
 +
Զևսն ուզում է հաղթությունը մե՛զ տալ և ո՛չ աքայեցոց,
 +
Բաց մի երկյուղ անհընարին առել է ձեզ ու չեք կըռվում»։
 +
 +
Այսպես ասաց, և Էնիասն Ապոլլոնին ճանաչելով՝
 +
Դարձավ իսկույն դեպի Հեկտորն ու ձայն տրվեց կըշտամբալից.
 +
{{տող|340}}«Հեկտո՛ր, և դուք պետե՛ր տրոյանց ու դաշնակից փաղանգների,
 +
Մեզ մեծ ամոթ պիտի լինի, եթե ռազմիկ աքայանցից
 +
Հաղթահարված մեր թուլությամբ՝ փախչենք գընանք դեպի քաղաք։
 +
Աստվածներից մեկը հիմա մոտենալով ինձ համբավեց,
 +
Թե Արամազդն իմաստնագույն զորավիգ է մեզ մարտի մեջ
 +
Դառնանք ուստի դեպ աքայանք և թույլ չըտանք, որ անարգել
 +
Տանեն նըրանք Պատրոկլի դին ու հասցընեն նավերն իրենց»։
 +
 +
Այսպես ասաց և նախամարտ կըտրիճներից առաջ անցավ։
 +
Տըրոյացիք ետ դառնալով՝ ճակատեցին աքայանց դեմ։
 +
Էնիասն այդտեղ տեգով խոցեց Արիսբասյան Լեոկրիտին՝
 +
{{տող|350}}Լիկոմեդի քաջ ընկերոջն, որ սիրելին էր Արեսի։
 +
Առաջ գալով, գընաց մոտիկ և արձակեց փայլուն աշտեն
 +
Ու հարվածեց ազգաց հովիվ Ապիսավոն Հիպպասյանին,
 +
Պորտի տակից՝ լյարդին զարկեց և ջըլատեց ուժը նորա,
 +
Որ եկել էր, հասել այդտեղ բազմաբեղուն Պեոնիսից
 +
Եվ երկըրորդն էր մարտի մեջ Աստրոպից ետ՝ իր քաջությամբ։
 +
Աստրոպիոսը նըրա անկման վըրա սաստիկ վըշտանալով՝
 +
Առաջ անցավ արիաբար դանայանց դեմ մարտընչելու,
 +
Սակայն ի զուր, որովհետև ամեն կողմից վահանափակ
 +
Կանգնած էին աքայեցիք Պատրոկլի շուրջ տիգակարկառ։
 +
{{տող|360}}Տելամոնյանն ամեն մեկին հանդիպելով հաճախակի,
 +
Պատվիրում էր դին չըլըքել և մյուսներից չանցնել առաջ,
 +
Այլ դիակի շուրջը բըռնած՝ կանգնել, կըռիվ մըղել մոտից։
 +
Այսպես էր նա տալիս պատվեր, ոռոգվում էր երկիրն արյամբ,
 +
Եվ խիտ առ խիտ իրարու կողք ընկնում էին խորը խոցված
 +
Տըրոյացիք և քաջասիրտ դաշնակիցներն ու աքայանք:
 +
Աքայեցիք նո՛ւյնպես արյուն էին թափում այդ մարտի մեջ,
 +
Բայց նըրանցից ավելի քիչ թըվով քաջեր էին ընկնում,
 +
Քանզի նըրանք իրար հանդեպ միշտ ուշադիր և հոգատար՝
 +
Վանում էին մեկ-մյուսից մահը դաժան և դառնագույն:
 +
 +
{{տող|370}}Կըռվում էին սըրանք այսպես կըրակ կըտրած, կորովասիրտ,
 +
Եվ ասես թե չլինեին ո՛չ արեգակ, և ո՛չ լուսին,
 +
Քանզի ռազմի ասպարեզում մառախլապատ էին բոլոր
 +
Քաջերը, որ կըռվում էին Մենիտյանին շըրջապատած:
 +
Իսկ մյուս կողմում, տըրոյացիք և աքայանք արիաբար
 +
Մըղում էին մարտ ապահով պարզ ու պայծառ երկընքի տակ,
 +
Ճաճանչում էր արևը վառ և մառախուղ չըկար բընավ
 +
Երկրի երես ու լեռներում, ու մարտընչում էին հանգիստ,
 +
Խուսափելով հեռվից եկող մեկ-մյուսի սըլաքներից:
 +
Իսկ մեջտեղում կըռվողները տանջվում էին անագորույն
 +
{{տող|380}}Մառախուղից ու տաք կըռվից և ըսպառվում ժանտ պըղընձով։
 +
Թրասիմեդեսն ու Անտիլոք զույգ եղբայրներն արիասիրտ
 +
Չէին լըսել դեռևս անբիծ Պատրոկլեսի մահվան մասին.
 +
Կարծում էին, թե նա դեռ ողջ մարտընչում է տըրոյանց դեմ։
 +
Նըրանք երկու եղբայրներով, ընկերներից առանձնակի,
 +
Կըռվում էին թըշնամու դեմ. այդ Նեստորն էր ասել նըրանց,
 +
Հորդորելով, որ պատերազմ մըղեն հեռու սև նավերից։
 +
 +
Ողջ օր տևեց անօրինակ այդ մաքառումն արյունահեղ
 +
Հոգնած էին նըրանք սաստիկ, նըրանց ծընկներն ու սըրունքներն,
 +
Աչքն ու երես, և ոտն ու ձեռ քըրտնաթաթավ էին բոլոր,
 +
{{տող|390}}Ոգորելով ողջ օր քաջոտ Աքիլլեսի ընկերոջ շուրջ:
 +
Ինչպես մի մարդ, որ վիթխարի եզան կաշին ճարպակալած
 +
Տալիս է իր ծառաներին, որ ողջ ուժով ձիգ տան, քաշեն՝
 +
Շըրջանաձև կանգնած բոլորն, ու քամվելով հյութը շուտով
 +
Տարրալուծվում, ծըծվում է ներս, ու բացվում է ամեն կողմից,
 +
Ընդարձակվում կաշին հուժկու կըտրիճների ճիգ ու ջանքով,—
 +
Այդպես, նըրանք երկու կողմից, տարածության վըրա փոքրիկ
 +
Քաշում էին դիակն անվերջ,— տըրոյացիք դեպի քաղաք,
 +
Իսկ աքայանք դեպի նավերը տանելու մըտադրությամբ։
 +
Եվ Պատրոկլի դիակի շուրջ բորբոքվեց մարտ մի այնպիսի,
 +
{{տող|400}}Որ ո՛չ Արեսն ամբոխավար, ո՛չ Աթենասն այդ տեսնելով,
 +
Թեկուզ վառված հուր բարկությամբ՝ պիտի պարսավ չըկարդային:
 +
 +
Եվ Զըրվանյանն այսպես ողջ օր Պատրոկլեսի համար տանջեց
 +
Մարտիկներին ու ձիերին մահահրավեր պատերազմում.
 +
Բայց Աքիլլեսը լուր չուներ Պատրոկլեսի մահվան մասին,
 +
Զի սըրընթաց նավատորմից հեռու էին կըռվում նըրանք,
 +
Տըրոյայի պարըսպի տակ, և նա երբեք չէր ըսպասում
 +
Որ Պատրոկլեսն ընկած լինի, այլ հույս ուներ, թե ողջ է նա
 +
Եվ հասնելով դարբասներին՝ ետ կըդառնա ըստ պատվերի.
 +
Չէր հավատում բոլորովին, որ Պատրոկլեսն առանց իրեն,
 +
{{տող|410}}Նույնիսկ իր հետ՝ կըկործանի Իլիոն քաղաքն ամրապարիսպ.
 +
Նա այդ մասին շատ անգամ էր լըսել մորից իբրև գաղտնիք,
 +
Որ հայտնում էր Արամազդի խորհուրդներն ու կամքը, սակայն
 +
Այդ ողբալի դեպքի մասին չէր հայտնել մայրն իր նազելի,
 +
Թաքցըրել էր իր սըրտակից բարեկամի կորուստը թանկ։
 +
 +
Այդպես անդուլ և անդադար կըռվում էին դիակի շուրջ
 +
Ու սայրասուր սըլաքներով գետին փըռում մեկ-մյուսին։
 +
Պըղընձազգեստ աքայեցոց միջից այսպես գոչեց մի քաջ,
 +
«Դանայեցի՛ բարեկամներ, պատիվ չէ մեզ դառնալ դեպի
 +
Նավերը մեր. սև հողը թող կուլ տա այստեղ մեզ բոլորիս,
 +
{{տող|420}}Այդ մեզ համար հազար անգամ պատվաբեր է, ողջունելի,
 +
Քան թե թողնենք, որ անարգել ձիախըրոխտ տըրոյացիք
 +
Քաղաք տանեն Պատրոկլի դին և ժառանգեն փառք ու պարծանք»։
 +
Իսկ մեկ ուրիշը մեծամիտ տըրովցիներից այս էր ասում.
 +
«Բարեկամնե՛ր, թե բախտը մեզ վիճակել է մեռնել այստեղ,
 +
Դիակի մոտ, մեռնենք, սակայն կըռվից երբեք ձեռք չըքաշենք»։
 +
 +
Այսպես ահա երկու կողմից խըրախուսում էին իրար
 +
Ու մաքառում մոլեգնաբար, և երկաթի շաչ ու շառաչն
 +
Ըշկահյունի հետ պըղընձի՝ մինչև երկինքն էր բարձրանում։
 +
 +
Երիվարներն Աքիլլեսի արյունահեղ ռազմից հեռու՝
 +
{{տող|430}}Լալիս էին այն վայրկյանից, երբ Հեկտորի ձեռքով անգութ
 +
Փոշեթավալ ընկավ իրենց տերը ահեղ պատերազմում։
 +
Եվ շատ իզուր Ավտոմեդոնն՝ կըտրիճ որդին Դիորեսի
 +
Հաճախ ճապուկ իր մըտրակովը ստիպում էր նըրանց սուրալ,
 +
Ուղղելով մերթ փաղաքշական խոսքեր ու մերթ ըսպառնալիք:
 +
Չէին ուզում նըրանք ոչ ետ՝ Հելլեսպոնտոս վերադառնալ,
 +
Ոչ էլ դեպի աքայեցոց պատերազմի դաշտն արյունոտ.
 +
Այլ, ինչպես մի անշարժ արձան, որ կանգնում է անդըրդվելի`
 +
Մի որևէ տըղամարդու և կամ կընոջ շիրմի վըրա,
 +
Այդպես կանգնած էին նըրանք՝ գեղակառույց կառքին կըպած,
 +
{{տող|440}}Տըրտում–տըխուր ու գըլխիկոր, և արցունքներն առատորեն
 +
Հոսում էին լուսակայլակ նըրանց կարմիր կոպերն ի վար
 +
Իրենց տիրոջ ջերմ կարոտով, փոշոտելով բաշերն իրենց,
 +
Նըրանց այդ սուգը տեսնելով՝ հուզվեց սիրտը Արամազդի,
 +
Որոնք լուծի երկու կողմից մինչև գետին էին հասնում։
 +
Եվ նա գըլուխն օրորելով՝ այսպես խոսեց ինքն իրեն հետ.
 +
«Ո՜հ, թըշվառնե՛ր, ինչու մենք ձեզ տըվինք Պելևս թագավորին՝
 +
Մահկանացվի, քանի որ դուք անմահ եք և անծերական,
 +
Մի՞թե նըրա համար, որ դուք տառապեիք մարդկանց ձեռքին,
 +
Որովհետև շունչ ու շարժում ունեցող ողջ էակներից
 +
{{տող|450}}Երկրի վըրա թըշվառագույն արարածը մարդն է միայն։
 +
Բայց ես երբեք չեմ թողնելու, որ տիրանա Հեկտորը ձեզ
 +
Եվ ձեր չըքնաղ ու նորակերտ կառքը նըստած՝ սըրարշավի:
 +
Բավական չէ՞, որ ժառանգեց զենքերը պերճ ու պարծեցավ։
 +
Ես պիտի ձեր սըրունքներին ու սըրտերին ուժ ներարկեմ,
 +
Որ դուք մարտից դուրս հանելով՝ տանեք նավերն Ավտոմեդին,
 +
Որովհետև ես դեռ պետք է փառք ընձեռեմ տըրոյացոց,
 +
Մինչև գընան ու գեղատախտ նավատորմին հասնեն նըրանք,
 +
Մինչ արեգակն ի մայր մըտնի, և սըրբազան գիշերը գա»։
 +
 +
Այսպես ասաց ու ներշընչեց նըժույգներին բուռըն կորով,
 +
{{տող|460}}Որոնք փոշին իրենց բաշի թոթափելով գետնի վըրա՝
 +
Տանում էին կառքը ճեպով ու դուրս հանում մարտադաշտից:
 +
Ավտոմեդոնն իր ընկերոջ մահվան վըրա թեպետ տըրտում,
 +
Բայց խոյանում էր ձիերով՝ անգղը ինչպես սագերի դեմ՝
 +
Սըլանում էր նա շատ արագ տըրոյացոց մարտամբոխից
 +
Ու հալածում, ցըրում նըրանց գումարտակները խուռնախիտ:
 +
Բայց կոտորած չէր անում նա արշավասույր ընթանալիս,
 +
Որովհետև ինքը մենակ՝ նըվիրական կառքի վըրա
 +
Անկարող էր և տեգ նետել և ձիերին վարել առաջ:
 +
Եվ վերջապես տեսավ նըրան Ալկիմեդոնը՝ մարտակից
 +
{{տող|470}}Նըրա ընկերն, որ Էմոնյան Լայերկեսի որդին էր քաջ
 +
Եվ կանգնելով կառքի ետև՝ այսպես ասաց Ավտոմեդին.
 +
«Ավտոմեդոն, աստվածներից ո՞վ ներշընչեց վըտանգավոր
 +
Այդ միտքը քեզ, խելքըդ առավ, որ դու այդպես մեն ու մենակ
 +
Խիզախում ես տըրոյացոց առաջամարտ քաջերի դեմ,
 +
Մինչ ըսպանված է ընկերըդ, և Հեկտորը ցընծում է արդ
 +
Ծածկած ուսերն՝ Էակոսի թոռան չըքնաղ զեն ու զարդով»։
 +
 +
Եվ Դիորյան Ավտոմեդոնն այսպես նըրան պատասխանեց.
 +
«Ո՞ր աքայիկն, Ալկիմեդոն, կըկարենար իր ձեռքն առնել,
 +
Քեզնից բացի սանձն ու մըտրակն անմահական այս ձիերի,
 +
{{տող|480}}Եթե ոչ ինքն աստվածատիպ Պատրոկլեսը ճարտարամիտ,
 +
Երբ դեռ ողջ էր, բայց օրհասը հասավ, և նա մահ ընդունեց։
 +
Ուրեմըն ա՛ռ մըտրակը դու և այս սանձերը շողշողուն,
 +
Իսկ ես ինքըս կառքից իջնեմ մարտընչելու ոսոխի դեմ»։
 +
 +
Այսպես ասաց. Ալկիմեդոնը թըռավ կառքն այդ մարտական
 +
Ու ձեռքն առավ անմիջապես մըտրակն ու սանձը շողշողուն,
 +
Իսկ Ավտոմեդն իջավ կառքից. տեսնելով այդ, Հեկտորը մեծ
 +
Ձայն արձակեց և մոտ կանգնած Էնիասին ասաց արագ.
 +
«Քա՛ջ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական,
 +
Տեսնում եմ ես Էակիդյան արագոտնի ձիերն ահա՛
 +
{{տող|490}}Պատերազմում շողշողալիս իրենց խողճուկ վարիչներով:
 +
Հույս ունեմ ես, թե կըբըռնես նըրանց հիմա, եթե ուզես:
 +
Եվ եթե մենք արշավակի գըրոհ գործենք նըրանց վըրա,
 +
Նըրանք երբեք սիրտ չեն անի մեզ ախոյան կանգնել կըռվում»:
 +
Այսպես ասաց, հընազանդվեց արի որդին Անքիսեսի.
 +
Եվ երկուսով առաջ անցան՝ ուսերն իրենց ծածկած ամուր
 +
Արջառենի ասպարներով, որոնք ծալ-ծալ, շուրջանակի
 +
Ամուր կերպով պատված էին պըղընձեղեն թիթեղներով։
 +
Առաջ անցան և՛ Քըրոմիոսն ու Արեստոսն աստվածագեղ,
 +
Որոնք հաստատ հույս ունեին ոսոխներին ըսպանելով՝
 +
{{տող|500}}Ավար առնել նըրանց շըքեղ երիվարներն ահիպարան։
 +
Խելագարնե՛ր, առանց արյան նըրանք երբեք չէին դառնա
 +
Ավտոմեդոն քաջի մոտից, որ սըրտագին աղոթելով
 +
Արամազդ հորն՝ առավ նոր ուժ ու նոր կորով, սըրտապընդվեց
 +
Եվ դառնալով հավատարիմ իր ընկերոջն՝ այսպես ասաց.
 +
«Ալկիմեդո՛ն, երիվարներն ինձնից հեռու մի՛ կանգնեցնի,
 +
Շունչը նըրանց՝ մոտ ի մոտո թող որ ըզգամ իմ թիկունքին։
 +
Կարծում եմ ես, թե Պրիամյան Հեկտորը քաջ իր մոլուցքից
 +
Չի՛ դադարի, մինչև որ մեզ ըսպանելով՝ չաշտանակի
 +
Աքիլլեսի շըքեղաբաշ նըժույգների վըրա նըստած
 +
{{տող|510}}Եվ չըփըշրի, հալածելով, գումարտակներն աքայեցոց,
 +
Կամ թե ինքը առաջամարտ գընդում գերի չըբըռնըվի»։
 +
 +
Ասաց, ձայնեց Մենելավին և երկու քաջ Այաքսներին.
 +
«Մենելավոս և Այաքսնե՛ր, առաջնորդնե՛ր արգիացոց,
 +
Մեռածի հոգսը հանձնեցեք ձեր քաջասիրտ ընկերներին,
 +
Որ պաշտպանեն Պատրոկլի դին՝ հալածելով տըրոյացոց,
 +
Իսկ դուք մեզնից, որ ողջ ենք դեռ, հեռացրեք օրն անագորույն:
 +
Քանզի Հեկտորն ու Էնիասն՝ այրընտիրները տըրոյանց
 +
Արտասվալից պատերազմի դեպի այս կողմն են արշավում.
 +
Բայց ամեն ինչ աստվածների գոգի մեջ է պահված միայն<ref>''Բայց ամեն ինչ աստվածների գոգի մեջ է պահված միայն'' - Սա հին հունական առած է, որ նշանակում է՝ գործը տակավին անհայտ է:</ref>։
 +
{{տող|520}}Նետո՛ւմ եմ տեգս, մընացածը թողնում եմ մեծ Արամազդին»:
 +
 +
Այսպես ասաց և ճոճելով՝ երկար նիզակն իր արձակեց
 +
Ու հարվածեց Արեստոսի բոլորածիր հաստ ասպարին,
 +
Որ սըլաքին չըդիմացավ. պըղինձն անցավ ուժգին թափով,
 +
Ծակեց գոտին ու խոր խըրվեց որովայնից ներքև փոքր-ինչ:
 +
Ինչպես որ մի երիտասարդ բարձրացնելով կացինը սուր
 +
Վայրագասուն խոլ արջառի եղջյուրների միջև զարկի
 +
Եվ բընաջիղը կըտրելով՝ ցած տապալի անասունին,-
 +
Արեստոսը այդպես ընդոստ՝ ցած տապալվեց մեջքի վըրա,
 +
Ու սայրասուր տեգը փորում պըտըտելով՝ հոգին առավ:
 +
{{տող|530}}Բայց Հեկտորը փայլակնացայտ աշտեն նետեց Ավտոմեդին.
 +
Սա դիմացից տեսնելով այդ՝ դեպի առաջ թեքվեց իսկույն
 +
Ու խույս տըվեց պղնձյա տեգից, որը ուսից անցավ գընաց
 +
Խըրվեց գետին, ու հողից դուրս երերվում էր բունը երկար,
 +
Եվ այդտեղ էր, որ Արեսը կորցըրեց թափն իր վերջապես։
 +
Փոքըր մի ևս, և իրարու նըրանք մոտից կըփըշրեին,
 +
Եթե երկու Այաքսները բազմամբոխից մոտ վազելով
 +
Չըբաժնեին իրար վըրա հարձակվող այդ անսաստներին:
 +
Այաքսներից վախենալով՝ ընկըրկեցին անմիջապես,
 +
Հեկտորն ահեղ, Էնիասը և Քրոմիոսն աստվածակերպ,
 +
{{տող|540}}Արեստոսին թողած այնտեղ տիգահարված, դիաթավալ,
 +
Որի զենքերն ավարելով Արեսի պես արագաշարժ
 +
Ավտոմեդոնն այսպես ասաց խըրոխտաբար պարծենալով,
 +
«Մենիտյանի մահվան առթիվ ցավըս փոքր-ինչ ես մեղմացրի,
 +
Թեպետև իմ ըսպանածը նըրանից շատ ցած է մընում»։
 +
 +
Այսպես ասաց ու կառքի մեջ դըրեց ավարն արյունազանգ,
 +
Ինքն էլ ելավ կառքի վըրա, ոտք ու ձեռներն արյունաներկ,
 +
Առյուծի պես, որ ահագին մի արջառ է պատառոտել:
 +
 +
Պատրոկլեսի շուրջը դարձյալ վառվեց գուպար մի դըժընդակ,
 +
Արտոսրալից, ցասումնավառ. Աթենասը բորբոքեց այդ՝
 +
{{տող|550}}Որոտագոչ Արամազդի հըրամանով երկնից իջած,
 +
Որ հորդորի դանայեցոց խիզախելու տըրոյանց դեմ,
 +
Զի Զըրվանյանն ահեղագոչ փոխել էր իր միտքը արդեն։
 +
Եվ, ինչպես Զևսն ըզգոհամիտ՝ մահկանացու մարդկանց համար
 +
Ծավալում է ծիրանեգույն իր ծիածանը երկընքում
 +
Իբրև ահեղ պատերազմի կամ խըստաշունչ ձըմռան նըշան,
 +
Որ երկրագործ մըշակների աշխատանքին վերջ է դընում,-
 +
Եվ հոտերին պատճառելով մի տխրություն, քըշում փարախ.
 +
Այդպես ահա՛ աստվածուհին ծածկված ամպով ծիրանեգույն
 +
Մըտավ բանակն աքայեցոց հորդորելու մարտիկներին,
 +
{{տող|560}}Եվ նախ դիմեց Ատրիդեսյան Մենելավին ահեղագոռ,—
 +
Քանզի նա իր մոտ էր կանգնած,— և Փենիքսին նըմանվելով՝
 +
Հաղթ հասակով և կորովի ձայնով ուժգին՝ այսպես ասաց.
 +
«Մենելավոս, քեզ մեծ ամոթ և նախատինք պիտի լինի,
 +
Տըրոյայի շըներն եթե պատերի տակ պատառոտեն
 +
Շըքեղապանծ Աքիլլեսի մըտերմագույն ընկերոջ դին։
 +
Բայց պինդ կաց դու և խըրախույս կարդա բոլոր ընկերներիդ»:
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց Մենելավոսն ահեղագոռ.
 +
«Փենիքս հայրիկ, ծեր հինավուրց, պատկառելի, ո՞ւր էր եթե
 +
Տար Աթենասն ինձ զորություն և տեգերի թափը մերժեր:
 +
{{տող|570}}Այնժամ պիտի կանգնեի պինդ ու Պատրոկլին պաշտպանեի,
 +
Որի մահը անհնարին ցավով սաստիկ սիրտըս ճըմլեց:
 +
Բայց կըրակի սարսափելի զորությունը ունի անգութ
 +
Հեկտորն ահեղ, որ չի դադրում խողխողելուց իր պըղինձով,
 +
Քանզի հըզոր Զևսն է նըրան տալիս և՛ փառք, և՛ զորություն»։
 +
Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին ուրախացավ,
 +
Որ Մենելավն աստվածների մեջ նախ իրեն աղերս արավ։
 +
Եվ նա լըցրեց նըրա ծընկներն և ուսերը անհաղթ ուժով,
 +
Ու դյուցազնի կըրծքում դըրեց հանդըգնությունն համառ ճանճի,
 +
Որին որքան քըշես քեզնից՝ այնքան խայթել է ցանկանում,
 +
{{տող|580}}Զի մարդկային արյունը խիստ քաղցր է նըրա քիմքի համար:
 +
Այդպիսի բուռն արիությամբ սևաթույր սիրտն Ատրիդյանի
 +
Լըցրեց մեղույշ աստվածուհին, և Մենելավն արագաքայլ
 +
Գընաց կանգնեց Պատրոկլի մոտ և շողշողուն տեգն արձակեց:
 +
Տըրոյանց մեջ Պոդես անվամբ կար ոմն՝ որդին Էտիոնի,
 +
Հարուստ ու քաջ, որին Հեկտորն ամենից շատ էր մեծարում,
 +
Քանզի նըրա սեղանակից և սիրելի ընկերն էր նա:
 +
Մենելավը խարտիշագեղ զարկեց նըրան ճիշտ այն պահին,
 +
Երբ դիմում էր դեպի փախուստ. տեգը գոտին ծակեց անցավ,
 +
Պըղինձը դուրս ելավ թափով, և նա թընդմամբ ընկավ գետին:
 +
{{տող|590}}Մենելավոսն, անմիջապես նըրա մարմինը կորզելով
 +
Քաշ տըվեց այն դեպ բազմախումբ իր ընկերներն աքայեցի։
 +
Մինչ Ապոլլոնը Հեկտորին մոտենալով սիրտ էր տալիս
 +
Առած Ասյան Փենոփսի դեմքն, որին բոլոր իր հյուրերից
 +
Նա ամենից շատ էր սիրում, ապրում էր նա Արիտոսում.
 +
«Ո՞ր աքայիկն այսուհետև կըվախենա քեզնից, Հեկտո՛ր,
 +
Երբ դու այդպես խույս ես տալիս Մենելավոս Ատրիդյանից:
 +
Առաջ նա թույլ մարտիկ էր մի, իսկ այժըմ նա մեն ու մենակ
 +
Տանում է դին տըրովներից՝ ըսպանելով սերտ մըտերմիդ՝
 +
Քաջակորով ախոյանին՝ Էտիոնի Պոդես որդուն»։
 +
 +
{{տող|600}}Այսպես ասաց, և Հեկտորին պատեց ցավի մըռայլ մի ամպ,
 +
Զինավառված շեկ պըղընձով՝ մըտավ շարքերն առաջամարտ:
 +
Եվ Զըրվանյանն առավ այնժամ քըղանցքավոր ու պաղպաջուն
 +
Ասպարը իր և Իդա լեռն ըսքողելով թանձըր ամպով՝
 +
Որոտընդոստ ու սաստկակոծ փայլատակմամբ դըղըրդացրեց.
 +
Հաղթությունը տըվեց տրոյանց, վախն ու փախուստն՝ աքայեցnց:
 +
 +
Առաջինը փախավ ահով Պենելեոս Բիովտացին,
 +
Քանզի թեթև մի վերք առավ դեմ-հանդիման ճակատելիս.
 +
Պուլիդամը մոտիկ գալով՝ զարկեց նըրա ուսին տեգով,
 +
Որը միսը բըզկըտելով՝ ծայրը մինչև ոսկրը հասավ:
 +
{{տող|610}}Ապա Հեկտորն առաջ գալով խոցեց դաստակը Լեիտի՝
 +
Որդուն մեծանձն Ալկետրիոնի և ջըլատեց ուժը նըրա,
 +
Որ նայելով շուրջը՝ փախավ, զի այլևըս նա հույս չուներ
 +
Նիզակ բըռնել իր այդ ձեռքով և մարտընչել տըրոյանց դեմ:
 +
Այն ժամանակ, երբ Հեկտորը Լեիտի վրա էր հարձակվում,
 +
Իդոմենեսը Հեկտորի լանջապանին զարկեց տեգով
 +
Ծըծին մոտիկ, բայց կոտըրվեց երկար աշտեն կոթի մոտից։
 +
Այդ տեսնելով տըրոյացիք գոռգոռացին ահագնաձայն։
 +
Հեկտորն էլ իր աշտեն նետեց Դևակլյանի վըրա, կառքում,
 +
Բայց նըրանից շեղվեց փոքր-ինչ ու հարվածեց Կիրանոսին,
 +
{{տող|620}}Մերիոնեսի կառավարին և զինակրին, որ նըրա հետ
 +
Լիկտոսից էր եկել այստեղ (Իդոմենեսն այնտեղ եկավ
 +
Նախ հետիոտն՝ հեռանալով ծովագընաց իր նավերից,
 +
Եվ տըրոյանց անտարակույս կըպարգևեր մեծ հաղթություն,
 +
Թե Կիրանոսն արշավասույր ձիերն այնտեղ չըհասցըներ։
 +
Նըրա համար լույս եկավ նա և դըժպըհի օրը վանեց,
 +
Սակայն ինքը մահ ընդունեց մարտախողխող Պրիամյանից):
 +
Հեկտորը իր տեգով զարկեց Կիրանոսի լայն ծընոտին,
 +
Ատամները փըշրեց բոլոր ու մեջտեղից կըտրեց լեզուն,
 +
Պախուրցները ձեռքից թըռան ու նա կառքից ցած գըլորվեց։
 +
{{տող|630}}Մերիոնը կըռանալով երասաններն առավ գետնից
 +
Եվ դառնալով Իդոմենին՝ բարձըր ձայնով այսպես ասաց.
 +
«Զա՛րկ ձիերին, Իդոմենե՛ս, մինչև հասնենք նավերն արագ,
 +
Ինքըդ պիտի տեսնես, որ էլ աքայեցոց չիք հաղթություն»։
 +
 +
Այսպես ասաց, և Իդոմենն իր նըժույգները գեղաբաշ
 +
Վարեց դեպի նավատորմիղ՝ սիրտը սաստիկ սարսափահար:
 +
Չանգիտացան Մենելավոսն ու Այաքսը, որ հեղհեղուկ
 +
Հաղթությունը պատերազմում Զևսն ուզում է տալ տըրոյանց.
 +
Եվ առաջինն այսպես ասաց Տելամոնյան Այաքսը մեծ.
 +
«Ո՜հ, ամենեն պակասամիտն անգամ պիտի լավ հասկանա,
 +
{{տող|640}}Թե Արամազդ հայրն ուզում է տըրոյացոց տալ հաղթություն,
 +
Քանզի նըրանց սըլաքները, թույլ թե ուժեղ ձեռքից նետված՝
 +
Նըշանին են դիպչում ուղիղ շընորհիվ մեծ Արամազդի.
 +
Մինչ մեր տեգերն աննըպատակ՝ գընում գետնի մեջ են ցցվում։
 +
Սակայն եկեք, որ միասին մի խելացի հընար խորհենք,
 +
Թե մենք ինչպես քաշենք տանենք Պատրոկլի դին, ապա դարձյալ
 +
Ետ դառնալով բերենք բերկրանք մեր սիրելի ընկերներին,
 +
Որոնք մեր կողմ նայելով միշտ՝ տըխրում են և չեն հավատում,
 +
Թե կըտոկանք արյունառուշտ Հեկտորի բուռըն զորության,
 +
Այլ կըկորչենք ու կըսպառվենք մեր ծովաչու նավերի մոտ։
 +
{{տող|650}}Երանի թե ընկերներից մեկը արագլուր տաներ շուտ
 +
Պելիսյանին, որ կարծում եմ չի էլ լըսել բոլորովին
 +
Բոթը տըխուր, թե սիրելին իր ըսպանվեց պատերազմում։
 +
Բայց չեմ կարող ես այդպիսին աքայեցոց մեջ նըկատել,
 +
Որովհետև թե՛ մարդ, թե՛ ձի մառախուղով են ծածկըված:
 +
Հա՛յր Արամազդ, ազատիր այս մառախուղից աքայեցոց,
 +
Պարզիր երկինքն ու շընորհիր մեր աչքերին լույսը տեսնել,
 +
Ապա ջընջի՛ր մեզ լույսի մեջ, երբ որ այդպես դու կամեցար»։
 +
 +
Այսպես ասաց, և հայրը մեծ գըթաց նըրա արցունքներին.
 +
Ցըրեց մըշուշն անմիջապես և շամանդաղը փարատեց։
 +
{{տող|660}}Ճաճանչափայլ արևն ելավ, պարզ երևաց ճակատնամբողջ։
 +
Եվ Այաքսը Տելամոնյան ասաց Ատրիդ Մենելավին.
 +
«Նայի՛ր հիմա, դյուցասընունդ Մենելավե, եթե տեսնես
 +
Որ ողջ է դեռ Անտիլոքոսն՝ որդին մեծանձըն Նեստորի,
 +
Շո՛ւտ ուղարկիր գուպարահաղթ Աքիլլեսին լուր տանելու,
 +
Թե ամենեն սիրելի իր ընկերն ընկավ պատերազմում»։
 +
 +
Այսպես ասաց, և Մենելավն ահեղագոռ անսաց նըրան,
 +
Բայց ակամա թողեց գընաց, ինչպես առյուծը փարախից,
 +
Որ հոգնել էր հովիվների, շըների հետ մաքառելուց,
 +
Որոնք նըրան չէին թողել խըլելու ճարպն արջառների
 +
{{տող|670}}Ամբողջ գիշեր տագնապահույզ, բայց մըսատենչ գազանն ահեղ
 +
Հարձակվում է հաճախակի, սակայն իզուր, որովհետև
 +
Պըղընձասայր սըլաքների տարափն անդուլ և անդադար
 +
Թափվում է միշտ նըրա վըրա՝ նետված հըզոր բազուկներից,
 +
Եվ ջահերը, որոնցից նա թեպետև քաջ խըրտչում է խիստ,
 +
Եվ լույսի հետ միայն թողնում հեռանում է տըխուր սըրտով,-
 +
Պատրոկլեսի մոտից այդպես՝ Մենելավոսն ահեղագոռ
 +
Գընաց դըժգոհ և ակամա, մըտածելով, թե մի գուցե
 +
Աքայեցիք վախից նըրան թողնեն ավար տըրոյացոց:
 +
Ուստի այսպես նա պատվիրեց Այաքսներին ու Մերիոնին.
 +
{{տող|680}}«Ո՛վ Այաքսներ, և դո՛ւ, Մերիոն, առաջնորդներդ արգիացոց,
 +
Մի՛ մոռանաք տարաբախտիկ, բարեհամբույր Պատրոկլեսին,
 +
Հիշեցեք որ, երբ ողջ էր նա, բարի էր միշտ բոլորի հետ,
 +
Իսկ արդ գըտավ մահը նըրան և օրհասը ճակատագրի»:
 +
 +
Այսպես ասաց և հեռացավ Մենելավոսն ահեղագոռ,
 +
Իր շուրջ–բոլոր աչք ածելով, ինչպես արծիվ, որի համար
 +
Ասում են թե թըռչունների մեջ սըրատեսն է ամենեն,
 +
Որ ամպերից նըկատելով արագավազ նապաստակին
 +
Մացառուտի մեջ ծըվարած, խոյանում է նըրա վըրա
 +
Հափշտակում անմիջապես ու զըրկում է նըրան կյանքից:
 +
{{տող|690}}Այդպես և քո, Մենելավե՛, փայլուն աչքերն ամենուրեք
 +
Դառնում էին քո շուրջ-բոլոր աքայեցոց բազմության մեջ,
 +
Թե կըտեսնե՞ս դու նըրանց մեջ տակավին ողջ Նեստորյանին։
 +
Եվ նա շուտով տեսավ նըրան պատերազմի ձախակողմում,
 +
Որ հորդորում, սիրտ էր տալիս ընկերներին մարտընչելու:
 +
Մոտենալով նըրան խարտյաշ Մենելավոսն այսպես ասաց.
 +
«Այստեղ արի, Անտիլոքե՛, որ լըսես գույժ մի ցավալի,
 +
Մի դառն աղետ, որը պիտի չըկատարվեր բոլորովին:
 +
Ինքըդ նույնպես, կարծում եմ ես, տեսնում ես պարզ ու հասկանում,
 +
Թե սոսկալի պատուհաս է բերում աստված դանայեցոց,
 +
{{տող|700}}Հաղթությունը տալով տըրոյանց, ընկավ դյուցազնը սիրելի՝
 +
Պատրոկլը քաջ, սոսկալի սուգ պատճառելով աքայեցոց։
 +
Բայց դու վազիր դեպի նավերն ու լուր տար շուտ Աքիլլեսին,
 +
Որ գա շուտով և ազատի գոնե նըրա մարմինը մերկ,
 +
Զի Հեկտորը կորդակաճոճ ավարել է զենքերն արդեն»։
 +
 +
Լըսելով բոթն այդ սոսկալի՝ Անտիլոքոսը սարսափեց,
 +
Ու պապանձվեց նըրա լեզուն, աչքերն լացով ողողվեցին,
 +
Ձայնը խեղդվեց կոկորդի մեջ, և անկարող եղավ խոսել,
 +
Բայց և այնպես հընազանդեց Մենելավի հըրամանին,
 +
Եվ հանձնելով զենքերն՝ անբիծ իր ընկերոջն՝ Լավոդոկին,
 +
{{տող|710}}Որ նըժույգներն էր մոտ բերում, գընաց իսկույն նա վազելով:
 +
Արագ-արագ տանում էին նըրան ոտքերն ռազմի դաշտից,
 +
Լաց լինելով գընում էր նա պատմելու բոթն Աքիլլեսին:
 +
Սիրտըդ սակայն, դյուցասընունդ Մենելավե, չուզեց մընալ
 +
Սատարելու Պիլիսացոց, որ ոգեսպառ էին եղած
 +
Եվ կորագլուխ էին արդեն Անտիլոքի հեռանալով։
 +
Նա նըրանց պետ նըշանակեց դիցանըման Թրասիմեդին
 +
Եվ ինքն էլի՛ վերադարձավ Պատրոկլեսին պաշտպանելու։
 +
Այաքսների մոտ հասնելով Մենելավոսն այսպես ասաց.
 +
«Անտիլոքին միրմիդոնաց նավատորմիղն ուղարկեցի,
 +
{{տող|720}}Աքիլլի մոտ, բայց չեմ կարծում, որ նա ելնի ու գա հիմա,
 +
Որքան էլ որ Հեկտորի դեմ լըցվի ցասկոտ ատելությամբ.
 +
Զի նա անզեն ինչպե՞ս պիտի պատերազմի տըրոյանց դեմ:
 +
Ուստի եկեք մենք ինքներըս ուրիշ միջոց մի մըտածենք,
 +
Թե ի՞նչ ձևով կարողանանք հանել մարտից Պատրոկլի դին
 +
Եվ ազատվենք տըրոյացոց ձեռքից դաժան և օրհասից»։
 +
 +
Տելամոնյան Այաքսն այսպե՛ս պատասխանեց Ատրիդեսին.
 +
«Այդ բոլորը ճիշտ ասացիր, ո՛վ մեծափառ Մենելավոս:
 +
Մերինն ու դու անմիջապես վերցըրեք դին Պատրոկլեսի
 +
Եվ մարտից դուրս հանեք արագ, իսկ մենք այստեղ, ձեր ետևից
 +
{{տող|730}}Կըռիվ կըտանք տըրոյացոց և մեծամիտ Հեկտորի դեմ,
 +
Մենք, որ ունենք նույն անունը և սիրտը նույն, որ անվեհեր
 +
Տոկացել ենք բարկ Արեսին ու միմյանցից չենք բաժանվել»։
 +
 +
Այսպես ասաց, ու գըրկելով նըրանք գետնից դիակն առան
 +
Եվ այն վերև բարձրացըրին. գոռգոռացին տըրոյացիք,
 +
Երբ որ տեսան, թե աքայանք առին տարան Պատրոկլի դին։
 +
Ինչպես որ ժիր բարակները որսորդների առաջն ընկած
 +
Հարձակվում են վիրավորված կինճի վըրա, որ գըզգըզեն,
 +
Իսկ երբ վարազն ինքնավըստահ ետ է դառնում հանկարծակի`
 +
Խուճապահար փախ են տալիս մեկը այս կողմ և մյուսը այն,—
 +
{{տող|740}}Այդպես նաև տըրոյացիք բավական տեղ առժամանակ
 +
Հալածեցին նըրանց սըրով ու երկսայրի նիզակներով։
 +
Բայց նենց որ ետ էին դառնում զույգ Այաքսներն ըսպառնալից,
 +
Գցում էին գույնը նըրանք և ո՛չ մեկը սիրտ չէր անում
 +
Առաջ նետվել և մարմինը հափըշտակել նըրանց ձեռքից։
 +
 +
Այսպես նըրանք եռանդագին տանում էին դին ճակատից
 +
Դեպի նավերը ծովաչու, բայց բըռընկվեց նըրանց միջև
 +
Մարտ մի ահեղ, ինչպես հուրը, որ խուժելով հանկարծակի
 +
Մի քաղաքի վըրա մարդկանց՝ լափում է այն հըրդեհակեզ
 +
Ու տարածվում է մեծաշունչ հողմի ուժով մըռընչալից,—
 +
{{տող|750}}Հետևում էր նըրանց այդպես մի մեծ աղմուկ և աղաղակ
 +
Ահեղագոռ, պըղընձավառ մարտիկների և ձիերի։
 +
Մինչդեռ նըրանք ինչպես ուժեղ ու ժըրաջան պինդ ջորիներ,
 +
Որոնք լեռան առապարուտ ճանապարհով քարշ են տալիս
 +
Նավափայտի համար գերան մի ահագին և կամ հեծան,
 +
Ու հոգնատանջ, ըշտապելուց ողողվում են քըրտինքի մեջ, —
 +
Տանում էին նըրանք այդպես Պատրոկլի դին ճիգ ու ջանքով։
 +
Ու ետևից նըրանց երկու Այաքսները հաղթամարմին,
 +
Ինչպես բըլուրն է ծառախիտ արգելակում ջըրի ճամփան,
 +
Երկարելով դաշտի վըրա՝ հեղեղներ է սանձահարում
 +
{{տող|760}}Եվ ընթացքը շուռ է տալիս դեպի ուրիշ կողմ դյուրահոս,
 +
Եվ հոսանքի ուժը հըսկա անզոր է այդ թումբը ճեղքել,
 +
Այդպես երկու Այաքսները, դեմ դընելով տրոյացոց,
 +
Զըպում էին թափը նըրանց, նամանավանդ երկու հոգու՝
 +
Էնիասի Անքիսեսյան և Հեկտորի շըքեղաճոխ,
 +
Եվ ինչպես ամպը խուռնախիտ սարյակների կամ սևաթույր
 +
Ագռավների, որ ահաբեկ խույս են տալիս ճիչ ու կանչով,
 +
Երբ որ տեսնում են վերևում ուրուրին ժանտ ու գիշատիչ,
 +
Որ բերում է ահ ու սարսափ բոլոր փոքրիկ թըռչուններին,
 +
Այդպես նաև աքայեցիք առանց կըռվի մեջ մըտնելու
 +
{{տող|770}}Փախչում էին Էնիասից և Հեկտորից աղաղակով,
 +
Ու փախչելիս դանայեցիք փոսի չորս կողմ ու փոսի մեջ
 +
Թողին բազում զենք ու զըրահ. և կըռվին վերջ ու դուլ չըկար:
 +
</poem>
 +
 +
== Երգ տասնութերորդ։ Զինագործություն ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
Կըռվում էին սըրանք այսպես կըրակի պես բոցաբորբոք.
 +
Իսկ Անտիլոքն արագընթաց՝ Աքիլլեսի մոտ հասնելով՝
 +
Գըտավ նըրան իր բարձեղջյուր նավատորմի առջև նըստած.
 +
Միտք էր անում ինքն-իրեն մեջ այն, ինչ արդեն կատարվել էր։
 +
Ու հեծելով հառաչալից խոսում էր մեծ իր սըրտի հետ.
 +
«Ավա՜ղ, ինչո՞ւ համար նորից գիսակագեղ աքայեցիք
 +
Ահաբեկված՝ դաշտի միջով դեպի նավերն են խուճապում։
 +
Երանի՜ թե աստվածները հեռացնեին աղետն այն մեծ,
 +
Որի մասին մի ժամանակ մայրըս պատմեց, ասելով, թե
 +
{{տող|10}}Միրմիդոնաց ամենաքաջն ինձնից առաջ պիտի մեռնի
 +
Տըրոյացոց ձեռքով անգութ և զըրկըվի արև լույսից:
 +
Անտարակույս մեռել է քաջ Մենիտյանն իմ սիրելագույն,
 +
Անբախտ, չէ՞ որ պատվիրեցի, թե երբ վանի հուրն ոխերիմ՝
 +
Ինձ մոտ դառնա և չըմըտնի պատերազմի Հեկտորի դեմ»։
 +
 +
Եվ մինչ այսպես խորհում էր նա տարված տըխուր իր մըտքերով,
 +
Հասավ որդին վըսեմափառ ծեր Նեստորի՝ Անտիլոքոսն
 +
Ու թափելով ջերմ արտասուք սըրտաճըմլիկ բոթը գուժեց.
 +
«Վա՜յ ինձ, որդի՛դ քաջ Պելևսի, տամ պիտի քեզ անհընարին
 +
Դառնության բոթ, աղետ, ավաղ, որը պիտի չըկատարվեր.
 +
{{տող|20}}Պատրոկլեսը ընկավ և մերկ դիակի շուրջ կըռվում են արդ,
 +
Իսկ Հեկտորը կորդակաճոճ՝ նըրա զենքերն հափըշտակեց»:
 +
 +
Այսպես ասաց, և տըխրության ամպը պատեց Աքիլլեսին,
 +
Եվ առնելով աճյունախառն մոխիրը զույգ իր ափերով
 +
Ցանեց գըլխին ու փոշոտեց շընորհագեղ իր դեմքը նա
 +
Եվ բուրավետ պատմուճանին նըստեց մոխիր սևաթորմի:
 +
Փըռվել էր նա փոշիներում ողջ հասակով, մեծատարած
 +
Ու փետում էր գըլխի մազերնիր ձեռքերով, աղավաղում:
 +
Աղախիններն, որոնց ինքը և Պատրոկլեսն էին գերել,
 +
Դուրս վազելով, կորովազեն Աքիլլեսին շըրջապատած
 +
{{տող|30}}Սըգում էին սըրտաճըմլիկ ու բարձրաձայն ողբում աղի,
 +
Ծեծում իրենց կուրծքը ձեռքով ու կըսկըծում ծընկակոտոր:
 +
Լաց էր լինում Անտիլոքոսն էլ վըշտաբեկ և իր սըրտում
 +
Վախենալով, որ մի գուցե երկաթը սուր վիզը մըխի՝
 +
Բըռնել էր նա արտասվակոծ Աքիլլեսի ձեռքերը զույգ:
 +
Լաց էր լինում Աքիլլը քաջ ու հեծեծում հառաչալից:
 +
Լըսեց որդու լացն աղեկեզ՝ մեծարո մայրն աստվածուհի,
 +
Որ նըստել էր ծեր ամուսնու կողքը, ծովի խոր հատակում,
 +
Ու դառնահեծ ճիչ արձակեց. հավաքվեցին ծովի բոլոր
 +
Դիցուհիներն անմիջապես՝ դըստրիկները Ներեիդյան՝<ref>''դստրիկները Ներեիդյան'' - Ներեիդները՝ ծովային հավերժահարսերը, որոնցից մեկն էր նաև Աքիլլեսի մայրը՝ Թետիսը, ապրում էին ծովի խորքերում, բարեհաճ էին մարդկանց նկատմամբ, օգնում էին նավաբեկյալներին։ Նրանց թիվը հոմերոսյան Էպոսում 34 է, ըստ ուրիշ առասպելների՝ 100 և ավելի, բայց հաճախ՝ 50:</ref>
 +
{{տող|40}}Կիմոդոկեն և Թալիան, և Գլավկեն, Նիսեն, Թոյեն,
 +
Լիմնորիան և Ակտեան, Մելիտն, Երանև Ագավեն,
 +
Ամփիթոյեն, Դոդան, Պրոտան, Դինամենեն և Փերուզան,
 +
Դեքսամենեն, Ամփինոմեն, Կալիանիրան և Դորիսան,
 +
Եվ Պանոպեն, և Գալատեան շընորհաշուք և անվանի,
 +
Եվ նըրանց հետ Նիմերիտան, Կալեանասան և Ափսիդեն,
 +
Կլիմենեն և Յանիրան, և Յանասսան, Ովրիթն, Մերան,
 +
Եվ Ամաթիան գեղահյուսակ և մյուս Ներյան դուստրերն ամեն,
 +
Որ ծովի խորքն էին ապրում՝ լըցրին անձավն արծաթափայլ,
 +
Ու բոլորով ծեծում էին կուրծքը իրենց բըռունցքներով,
 +
{{տող|50}}Եվ ողբաձայն լաց ու կոծին ըսկիզբ դըրեց Թետիսը նախ.
 +
«Քույրեր դուք իմ Ներեիդյան, լըսեք բոլորդ և իմացեք
 +
Թե ի՜նչ տըխուր ձայն լըսեցի, ի՜նչ մեծ վիշտ է վիճակվել ինձ։
 +
Վա՜յ ինձ, ավաղ, վա՜յ թըշվառիս, դյուցազունի մորըս անբախտ,
 +
Ես, որ որդի մի ծընեցի արիասիրտ և անբասիր,
 +
Դյուցազների մեջ անվանի, աճում էր նա բողբոջի պես,
 +
Ու սընվում էր բերրի դաշտում բուսած դալար տունկի նըման,
 +
Նըրան Իլիոն ուղարկեցի նավով՝ տրոյանց դեմ կըռվելու,
 +
Եվ այնտեղից չի դառնալու նա Պելևսի տունը այլևս,
 +
Ու քանի դեռ ապրում է նա և տեսնում է լույսն արևի,
 +
{{տող|60}}Պետք է տանջվի, ու չեմ կարող հասնել նըրան ես օգնության:
 +
Բայց պիտ գընամ, տեսնեմ որդուն իմ սիրելի և իմանամ,
 +
Թե ի՞նչ մեծ վիշտ հասավ նըրան, մինչ հեռու էր նա գուպարից»:
 +
 +
Ասաց, ելավ նա անձավից, և նըրանից միշտ անբաժան
 +
Գընում էին Ներեիդյան նըրա քույրերն արտասվալից,
 +
Ճեղքըվում էր ծովն աղմուկով ու ճանապարհ տալիս նըրանց։
 +
Եվ երբ նըրանք ծովն անցնելով հասան Տրոյա արգասավոր,
 +
Ծովափ ելան, ուր խիտ առ խիտ կանգնած էին միրմիդոնաց
 +
Գեղեցկատախտ նավերը սև՝ Աքիլլեսի մեծ նավի շուրջ:
 +
Հեծում էր նա ու հառաչում. մոտեցավ մայրը նազելի
 +
{{տող|70}}Եվ բարձրաձայն կականելով գըրկեց որդու գըլուխը նա
 +
Ու գըգվելով գորովալից այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ինչո՞ւ ես դու լալիս, որդիս, այն ի՞նչ սուգ է սիրտըդ պատել,
 +
Ասա՛, ինձնից մի ծածկիր դու, Զըրվանյան Զևսը կատարեց
 +
Այն բոլորը, ինչ նըրանից խընդրում էիր բազկատարած.
 +
Աքայեցոց որդիք բոլոր դեպի նավերն հալածվեցին
 +
Անհընարին տաջանքներով և քո կարոտն են քաշում արդ»։
 +
Եվ արագոտն Աքիլլը դառն հառաչելով ասաց նըրան.
 +
«Այո՛, մայր իմ, ոլիմպականն ամեն խընդիրը կատարեց,
 +
Բայց դըրանից ինձ ի՞նչ բերկրանք, երբ որ կորավ իմ սիրելի
 +
{{տող|80}}Ընկերը թանկ, Պատրոկլեսը, որին բոլոր ընկերներիցս
 +
Ամենից շատ էի սիրում, և մինչև իսկ ինձ հավասար։
 +
Բայց կորցըրի՜. ըսպանելով նըրան Հեկտորն՝ հափըշտակեց
 +
Բոլոր զենքերն այն ահարկու, որ աստվածները ոլիմպլան
 +
Պարգևեցին Պելևսին վեհ իբրև օժիտ ամենաճոխ
 +
Այն օր, երբ քեզ՝ աստվածուհուդ մահկանացվի ծոց պառկեցրին։
 +
Երանի՜ թե դու ծովային անմահների մոտ մընայիր,
 +
Եվ Պելևսին իբր ամուսին տային մի կին մահկանացու:
 +
Հիմա պետք է և քե՛զ հասնի սուգ սոսկալի ու վիշտ անվերջ
 +
Որդուդ մահվամբ, որ այլևըս չի դառնալու հայրական տուն,
 +
{{տող|90}}Որովհետև սիրտս այսուհետ չի կամենա արև տեսնել,
 +
Եթե առաջ իմ նիզակով Հեկտորն հոգին իր չըփըչի,
 +
Հատուցելով վըրեժն իմ թանկ Պատրոկլեսի մահվան համար»։
 +
 +
Եվ Թետիսը արտասվաթոր նըրան այսպես ասաց կըրկին.
 +
«Ուրեմըն շուտ ես մեռնելու, քա՜ղցր իմ որդյակ, քո ասելով,
 +
Զի Հեկտորի մահից հետո քո օրհասն է գալու շուտով»:
 +
 +
Եվ արագոտն Աքիլլը խոր հառաչելով պատասխանեց.
 +
«Թող որ մեռնեմ թեկուզ հիմա՛, քանի որ ես չըկարեցա
 +
Օգնել զարկված բարեկամիս, որ իր երկրից հեռու ընկավ,
 +
Ինձ կանչելով, որպեսզի ես վանեի ժանտ մահն իրենից։
 +
{{տող|100}}Ես այլևըս չեմ դառնալու իմ հայրենի երկիրն անուշ,
 +
Ես չըհասա՜ Պատրոկլեսին և չեմ օգնում ընկերներիս,
 +
Որոնք ընկնում են Հեկտորի ձեռքով ահեղ պատերազմում,
 +
Այլ նըստել եմ նավերի մոտ իբր անօգուտ բեռ իմ երկրին,
 +
Մինչդեռ ոչ մի աքայեցի չէր հասնի ինձ պատերազմում,
 +
Թեպետ ճիշտ է, որ ատյանում ետ եմ մընում ուրիշներից։
 +
Երանի՜ թե կորչեր քենը աստվածների, մարդկանց միջից,
 +
Եվ զայրույթը, որ դըրդում է ի չար նույնիսկ իմաստունին,
 +
Զայրույթը, որ շատ ավելի քաղցր է, քան թե մեղրը ծորուն,
 +
Եվ աճում է մարդկանց սըրտում, կուտակվում է ծըխի նըման,
 +
{{տող|110}}Ինչպես որ արդ ինձ բարկացրեց Ագամեմնոն արանց արքան
 +
Բաց անցածը մենք մոռանանք, թեև ցավածենք, վըշտահար,
 +
Եվ մեր կըրծքում սանձահարենք զայրույթը մենք հարկադըրված:
 +
Հիմա պիտի գընամ գըտնեմ ես Հեկտորին, որ սիրելուս
 +
Գըլխի դահիճն ելավ դաժան, ապա թող մահ ընդունեմ ես,
 +
Որ վըճռել են Զևսը և մյուս անմահները ամենազոր։
 +
Չըփըրկըվեց իր օրհասից մինչև անգամ ամենահաղթ
 +
Հերակլեսը, որ սիրելի որդին էր մեծ Զըրվանյանի.
 +
Ճակատագիրն ու Հերայի ցասումն ահեղ ընկճեց նըրան:
 +
Այդպես և ես եմ մեռնելու, եթե մահ է վիճակված ինձ,
 +
{{տող|120}}Բայց ուզում եմ նախքան օրհասն՝ ինձ պըսակել պայծառ փառքով
 +
Եվ ըստիպել տըրոյացոց գեղեցկալանջ, չըքնաղ կանանց
 +
Հառաչելու կականալիր և սըրբելու երկու ձեռքով
 +
Արտասուքներն իրենց աչքից և այտերից իրենց գողտրիկ,
 +
Որ հասկանան, թե շատ օրեր հեռու էի մընում մարտից։
 +
Մի՛ արգելիր կըռվել ինձ մայր, ոչ մի բանով չես համոզի»։
 +
 +
Արծաթթաթիկ աստվածուհի Թետիսն այսպես ասաց նըրան
 +
«Ճըշմարիտ ես ասում, որդյակ, ազնիվ բան է անտարակույս
 +
Օգնել հոգնած ընկերներին և ազատել նըրանց մահից.
 +
Բայց գեղեցիկ զենքերը քո, պըղընձակերտ ու պաղպաջուն
 +
{{տող|130}}Ավարեցին տըրոյացիք, և նըրանցով սաղվարտաճոճ
 +
Հեկտորը իր կուրծքը ծածկած՝ խըրոխտում է, բայց չեմ կարծում,
 +
Թե նա երկար պիտի նազի այդ զենքերով, զի մահն է մոտ։
 +
Բայց դու, որդիս, մի նետիր քեզ պատերազմի տագնապի մեջ,
 +
Մինչև որ դու քո աչքերով ինձ չըտեսնես հասած այստեղ։
 +
Վաղը հազիվ այգը ծագած այստեղ պիտի վերադառնամ
 +
Եվ Հեփեստոս թագավորից քեզ վայելուչ զենքեր բերեմ»։
 +
 +
Այսպես ասաց աստվածուհին ու շուռ եկավ անմիջապես
 +
Եվ դառնալով նա ծովային իր քույրերին՝ ասաց նըրանց.
 +
«Հիմա մըտեք դուք վերըստին ծոցը ծովի անծայրածիր,
 +
{{տող|140}}Տեսեք ծովի ծերունափառ ալևորին իր պալատում
 +
Ու պատմեցեք ինչ որ տեսաք. իսկ ես գընամ դեպի Ոլիմպ
 +
Ճարտարարվեստ Հեփեստի մոտ, որ տեսնեմ թե ուզո՞ւմ է նա
 +
Տալ իմ որդուն՝ Աքիլլեսին ճաճանչափայլ զենքեր արդյոք»։
 +
 +
Այսպես ասաց, ու սուզվեցին նըրանք ծովի ալիքներում,
 +
Իսկ դիցուհին արծաթթաթիկ դեպի Ոլիմպ ուղևորվեց,
 +
Որպեսզի իր որդու համար բերի զենքեր գեղեցկափառ:
 +
Նըրան դեպի Ոլիմպ էին տանում ոտքերն, իսկ աքայանք
 +
Փախուստ տալով մարդախողխող Հեկտորից մեծ աղաղակով`
 +
Հասան մինչև նավերն իրենց, Հելլեսպոնտի ափերի մոտ։
 +
{{տող|150}}Սակայն դարձյա՛լ չըկարեցան պըղընձազեն աքայեցիք
 +
Աքիլլեսի ընկերոջը՝ Պատրոկլեսին տեղ հասցընել.
 +
Քանզի նորից հասան նըրանց հետևակներն ու այրուձին,
 +
Եվ Պրիամյան Հեկտորը ճոխ բոցատեսիլ իր զորությամբ։
 +
Երեք անգամ Հեկտորը՝ պինդ՝ Պատրոկլեսի ոտքից բըռնեց,
 +
Փորձեց քաշել տանել նըրան ու ձայն տըվեց տըրոյացոց,
 +
Եվ երեք հեղ Այաքսները հուժկու ուժով՝ Պատրոկլեսից
 +
Ետ մըղեցին խիզախ քաջին, բայց նա ուժին հանձնասաստան
 +
Հարձակվում էր մերթ ամբոխի միջից ու մերթ մընում կանգնած,
 +
Աղաղակում էր մեծաձայն, սակայն երբեք չէր նահանջում։
 +
{{տող|160}}Ինչպես որ չեն կարող վանել հովիվները բաց դաշտի մեջ
 +
Սովալըլուկ շեկ առյուծին հափըշտակած իր կերակրից,
 +
Այդպես երկու կորովազեն Այաքսները չէին կարող
 +
Ահաբեկել Պրիամյանին և դիակից հեռու վանել:
 +
Եվ կըտաներ Հեկտորն անշուշտ մարմինն ու փառք կըվաստակեր,
 +
Եթե Իրիսը մըրըրկոտն՝ Ոլիմպոսից ցած իջնելով,—
 +
Որին Հերան լուսածըղի աստվածուհին էր ուղարկել
 +
Ծածուկ Զևսից և մյուս բոլոր աստվածներից ոլիմպաբնակ,
 +
Պատգամավոր չերթար ըշտապ Պելիսածին Աքիլի մոտ,
 +
Հորդորելու, որպեսզի նա զինավառվի անմիջապես։
 +
{{տող|170}}Մոտենալով Աքիլլեսին այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ով մարդկանց մեջ ամենեն քաջ, ահեղագույն դու Պելիսյան,
 +
Հասիր պաշտպան Պատրոկլեսին, որի համար նավերի մոտ
 +
Սոսկալի մարտ է բըռընկվել ու ջընջում են մեկ-մյուսին։
 +
Աքայեցիք ոգորում են, որ պաշտպանեն մարմինն անշունչ,
 +
Իսկ տըրոյանք մոլեգնեռանդ ուզում են այն տանել Իլիոն.
 +
Եվ մանավանդ Հեկտորը վեստ հափըշտակել է ցանկանում
 +
Եվ գըլուխը անջատելով փափուկ վըզից՝ ցըցի զարնել։
 +
Վե՛ր կաց և էլ մի՛ դանդաղիր, սիրտըդ պիտի ցավի սաստիկ,
 +
Եթե դառնա շըներին կեր և խաղալիք Պատրոկլի դին.
 +
{{տող|180}}Արատ է քեզ, եթե նըրա մարմնին հասնի մի անարգանք»։
 +
 +
Եվ արագոտն Աքիլլը քաջ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Աստվածուհի՛, անմահներից ո՞վ քեզ բանբեր հըղեց ինձ մոտ»։
 +
 +
Եվ մըրըրկոտն Իրիսն այսպես պատասանեց Աքիլլեսին.
 +
«Ինձ առաքեց Հերան քեզ մոտ, շըքեղ բամբիշն Արամազդի,
 +
Ու չըգիտեն՝ ո՛չ Զըրվանյանը բարձրագահ, ո՛չ էլ ուրիշ
 +
Աստվածները, որ ձյունեղեն Ոլիմպոսում են բընակվում»։
 +
 +
Աքիլլեսը կըրկին անգամ պատասխանեց աստվածուհուն.
 +
«Իսկ ես ինչպե՞ս գընամ կըռիվ. նըրանց մոտ են զենքերը ողջ,
 +
Եվ սիրելի մայրըս էլ ինձ թույլ չի տալիս զինավառվել,
 +
{{տող|190}}Մինչև նըրան իմ աչքերով ես չըտեսնեմ այստեղ դարձած։
 +
Նա խոստացավ Հեփեստոսից չըքնաղ զենքեր բերելու ինձ.
 +
Իսկ ուրիշ ո՞ւմ զենքերով ես կարող եմ արդ զինավառել,
 +
Ի բացառյալ Տելամոնյան Այաքսի մեծ կուռ ասպարից,
 +
Նա էլ, կարծեմ, առաջամարտ գընդերի մեջ իր նիզակով
 +
Նախճիրներ է գործում այնտեղ Պատրոկլեսի դիակի շուրջ»։
 +
 +
Եվ մըրըրկոտն Իրիսը ժիր ասաց դարձյալ Աքիլլեսի.
 +
«Մենք լավ գիտենք, որ ավարված են գեղեցիկ զենքերը քո,
 +
Բայց դու այդպես փոսը գընա ու երևա նըրանց աչքին,
 +
Գուցե քեզնից վախենալով՝ մարտը թողնեն տըրոյացիք,
 +
{{տող|200}}Եվ աքայանք ոգի առնեն իրենց սաստիկ հոգնությունից,
 +
Զի կըռվի մեջ հանգըստանալն անհըրաժեշտ է զինվորին»:
 +
 +
Այսպես ասաց աստվածուհի Իրիսը ժիր և հեռացավ:
 +
Իսկ Աքիլլեսը՝ սիրելին Զևսի, ոտքի ելավ արագ,
 +
Եվ Աթենասն իր ասպարը նըրա կարշնեղ ուսը գըցեց,
 +
Եվ գըլուխը ոսկե ամպով պըսակեց վեհ աստվածուհին,
 +
Եվ նըրանից մի հըրաշեկ, շողշողուն բոց փայլատակեց:
 +
Ինչպես ծուխն է երկինք ելնում հեռու կըղզու մի քաղաքից,
 +
Որ պաշարված է թըշնամուց, և բընիկներն ամբողջ ցերեկ
 +
Մարտ են մըղում ահեղորեն ոսոխի դեմ բարկ Արեսով,
 +
{{տող|210}}Իսկ արևը մըտնելուց ետ կըրակներ են վարվում այնտեղ,
 +
Որոնց լույսը մինչև երկինքն է բարձրանում, որ այն տեսնեն
 +
Սահմանակից ժողովուրդներն և օգնության գան նավերով,-
 +
Այսպես՝ փայլակն Աքիլլեսի գըլխից երկինք էր բարձրանում:
 +
Պատնեշից դուրս գալով կանգնեց փոսի առաջ, բայց հարգելով
 +
Նա իմաստուն պատվերն իր մոր՝ աքայեցոց մեջ չըմըտավ,
 +
Այլ փոսի մոտ կանգնած գոչեց. Պալլասն էլ մյուս կողմից գոռաց,
 +
Եվ տըրոյանց մեջ սոսկալի իրարանցում առաջ բերեց։
 +
Ինչպես փողի ձայնն է ուժգին հըստակ լըսվում ոստանի մեջ,
 +
Որ պաշարված է ոխերիմ ոսոխներով ամեն կողմից.
 +
{{տող|220}}Այդպես լըսվեց Էակոսի թոռան ձայնի որոտն ահեղ։
 +
Տըրոյացիք երբ լըսեցին պղընձյա ղողանջն Աքիլլեսի,
 +
Բոլորի սիրտը թունդ առավ, և ձիերը գեղեցկաբաշ
 +
Կառքերը դեպ ետ շըրջեցին՝ մեծ վըտանգի հոտ առնելով:
 +
Կառավարները սոսկացին տեսնելով վեհ, մեծահոգի
 +
Աքիլլեսի գըլխի շուրջը ցոլացող հուրն անշիջական,
 +
Որ վառել էր կապուտաչյա Աթենաս մեծ աստվածուհին:
 +
Կանգնած այդտեղ, փոսի առաջ դյուցազն Աքիլլն ահագնաձայն
 +
Երեք անգամ գոռաց ահեղ, և երեք հեղ աղմըկեցին
 +
Տըրոյացիք և դաշնակից զորքերը խառն ու խուռնամբոխ:
 +
{{տող|230}}Իրարանցման մեջ այդ սաստիկ տասներկու մարդ մեռան այդտեղ
 +
Իրենց կառքի մեջ՝ սեփական նիզակներից վիրավորված:
 +
Այդ ընթացքում արգիացիք սըլաքներից դուրս կորզելով
 +
Պատրոկլի դին՝ դըրին մահճում, և ընկերներն ողբում էին
 +
Մենտյանին շըրջապատած, և ընթանում էր նըրանց հետ
 +
Աստվածային Աքիլլը քաջ, թափելով ջերմ, առատ արցունք
 +
Տեսնելով իր շատ սիրելի բարեկամին պատգարակում,
 +
Սուր պըղընձով վիրավորված, որին նա իր նըժույգներով
 +
Ուղարկեց մարտ, բայց չընդունեց նրան դարձած ողջ և առողջ:
 +
 +
Այդ ժամանակ Արեգակին` նըրա կամքին իսկ հակառակ՝
 +
{{տող|240}}Հըրամայեց Հերան իսկույն դեպի Օվկիան վերադառնալ։
 +
Արևն արագ ի մայր մըտավ, և դյուցազնյա աքայեցիք
 +
Դադար տըվին իրենց կըռվին և ընդհանուր պատերազմին։
 +
 +
Մյուս կողմից էլ տըրոյացիք ետ քաշվեցին ահեղ մարտից
 +
Եվ կառքերից արձակեցին նըժույգները սըրաթըռիչ,
 +
Եվ ժողովի հավաքվեցին ընթրիքի հոգսն անտեսելով։
 +
Բայց սիրտ չարավ ոչ ոք նըստել, այլ մընացին ոտքի վըրա,
 +
Զի հայտըվելն Աքիլլեսի սարսափեցրել էր բոլորին,
 +
Նա որ երկար ժամանակով ձեռընթափ էր եղել մարտից:
 +
Եվ խոսք առավ նախ իմաստուն Պուլիդամասը Պանթոյան,
 +
{{տող|250}}Որը ներկան տեսնում էր պարզ և ապագան նախատեսում:
 +
Հասակակից էր Հեկտորին, երկուսն էլ նույն գիշեր ծնված,
 +
Ճարտասան էր նա անվանի, Հեկտորը քաջ նիզակաձիգ։
 +
Եվ նա հօգուտ տըրոյացոց այսպես խոսեց այդ ժողովում.
 +
«Լա՛վ կըշռեցեք, բարեկամներ, ես ինքըս ձեզ խորհուրդ կըտամ
 +
Ոստան դառնալ և չըսպասել աստվածային Արշալույսին,
 +
Այստեղ դաշտում, նավերի մոտ, շատ ենք հեռու մեր պարըսպից:
 +
Քանի որ դեռ Ագամեմնի հետ քեն ուներ Աքիլլը շաջ,
 +
Հեշտ էր կըռվել աքայանց դեմ, հաճելի էր մարտն ինձ համար,
 +
Որովհետև հույս ունեի տիրանալու նավատորմին:
 +
{{տող|260}}Այնինչ հիմա ես չափազանց վախենում եմ Պելիսյանից,
 +
Զի նա իր բուռն հոգուց մղված էլ չի ուզի դաշտը մընալ,
 +
Ուր տըրոյանքս ու աքայանք մինչև այսօր իրարու դեմ
 +
Մըղեցինք մարտ բուռն Արեսով, այլ նա պիտի կըռվի հիմա
 +
Մեր քաղաքի ու մեր կանանց տիրանալու համար արդեն:
 +
Ուստի ոստան վերադառնանք, ինձ լըսեցեք, պիտի լինի
 +
Այնպես, ինչպես ես եմ ասում, առայժմ գիշերն աստվածային
 +
Սանձահարեց արագոտնյա Աքիլլեսի ցասումն ահեղ,
 +
Բայց վաղը, երբ ըսպառազեն գըրոհ գործի նա մեզ վըրա՝
 +
Նըրան շատ լավ պիտ ճանաչի, ով մեզանից մընա այստեղ,
 +
{{տող|270}}Եվ Տըրոյա փախչողն իրեն բյուր երանի պետք է որ տա:
 +
Մեզնից շատերը շըներին և անգղերին պիտ կեր դառնան,
 +
Ո՜հ, երանի, թե այդ բոթը չըհասներ իմ ականջներին:
 +
Սակայն, եթե ինձ կըլըսեք, թեև տըխուր ենք, վըշտացած,
 +
Գիշերը մենք հրապարակում կանցկացնենք մեզ կազդուրելով,
 +
Իսկ քաղաքին պահպանություն թող որ անեն աշտարակներն
 +
Ու բարձրադիր դըռներն ամուր, տախտակամած, երկար ու պինդ։
 +
Իսկ առավոտ, դեռ շատ կանուխ վառված մեր ճոխ զենուզարդով՝
 +
Աշտարակները բարձրանանք, և վա՜յ նըրան, ով հանդըգնի
 +
Գըրոհ գործել նավատորմից մեր պարըսպի ու մեզ վըրա:
 +
{{տող|280}}Պիտի դառնա նա վերըստին դեպի նավերն՝ իր բարձրավիզ
 +
Ձիերն իզուր այստեղ-այնտեղ վազեցնելով քաղաքի շուրջ.
 +
Իսկ քաղաքից ներս հըրոսել, կամ այն քանդել սիրտ չի անի,
 +
Քանզի այնտեղ նա շատ շուտով կեր կըդառնա մեր շըներին»։
 +
 +
Խեթ նայելով նըրան Հեկտոր կորդակաճոճն այսպես ասաց.
 +
«Խոսքերըդ ինձ բոլորովին հաճելի չեն, Պուլիդամա՛ս,
 +
Որ խորհուրդ ես տալիս դառնալ ու պարփակվել քաղաքի մեջ:
 +
Աշտարակաց մեջ փակվելուց, ինչ է, դուք դեռ չըկըշտացա՞ք:
 +
Առաջներում պարզաբարբառ բոլոր մարդիկ ասում էին,
 +
Թե Պրիամի քաղաքը շեն լի է ոսկով և պըղընձով,
 +
{{տող|290}}Իսկ այժմ անհետ կորան ընտիր ըսպասները մեր տըներից.
 +
Մեր ունեցվածքը Փըռյուգիա, Մեոնյա գընաց վաճառվելու,
 +
Որից հետո Արամազդը բարկացավ մեզ վըրա սաստիկ։
 +
Իսկ դու հիմա, երբ Զևսը մեզ փառք է տալիս նավերի մոտ
 +
Եվ զորություն պարգևում ինձ՝ ծով թափելու աքայեցոց, —
 +
Ժողովըրդի առաջ, անմի՛տ, ամոթ է քեզ խոսել այդպես
 +
Տըրովներից ոչ ոք պիտի քեզ չըլըսի, թույլ չեմ տա ես։
 +
Ի՛նձ լըսեցեք, բարեկամներ, ահա թե ես ինչ եմ ասում։
 +
Հիմա դուք ձեր ընթրիքն արեք բանակի մեջ՝ դասակ-դասակ,
 +
Ապա արթուն՝ ամեն մեկըդ ուշք դարձըրեք պահպանության:
 +
{{տող|300}}Իսկ տըրոյանց միջից ով շատ է հոգ տանում ունեցվածքին,
 +
Թող հավաքի և բաժանի ժողովըրդին, որ վայելեն,
 +
Ավելի լավ է ժառանգեն մերոնք, քան թե աքայեցիք:
 +
Վաղ առավոտ, արշալույսին կազմ ու պատրաստ, ըսպառազեն,
 +
Նավատորմի մոտ գոգավոր բորբոքենք մարտ մի վըճռական։
 +
Եթե իրոք Աքիլլը քաջ նավատորմի մոտ երևա
 +
Եվ ուզենա պատերազմել, վայը պիտի գա իր գըլխին:
 +
Ահեղագոռ գուպարի մեջ ես նըրանից փախչողը չեմ,
 +
Այլ անհողդողդ պիտ դիմադրեմ, կամ նա՛ պիտի հաղթի կամ ե՛ս.
 +
Խըտրություն չի դընում Արեսն. ըսպանում է ըսպանողին»<ref>''խտրություն չի դնում Արեսն'' - Այսինքն մարտական բախտը միշտ մեկին չի ուղեկցում . այսօր սրան, վաղը՝ մեկ ուրիշին:</ref>:
 +
 +
{{տող|310}}Ասաց Հեկտորն, ու տըրոյանք որոտացին միահամուռ:
 +
Օ, անմիտնե՜ր, զի Աթենաս Պալլասն առավ խելքը նըրանց,
 +
Որ Հեկտորի վընասակար այդ խորհըրդին հետևեցին,
 +
Եվ չըգովեց ոչ ոք խելոք խորհուրդները Պուլիդամի։
 +
Ապա խումբ-խումբ նըստած դաշտում նըրանք իրենց ընթրիքն արին:
 +
Իսկ աքայանք ամբողջ գիշեր Պատրոկլի սուգն էին անում,
 +
Եվ նախ Պելյանն ինքը դըրեց ըսկիզբ այդ մեծ լաց ու կոծին,
 +
Իր մըտերմի կըրծքի վըրա դըրած ձեռքերն իր մարդասպան,
 +
Հաճախ ծանըր հառաչելով, ինչպես առյուծ մի թավաբաշ,
 +
Որի փոքրիկ կորյուններին գողանում է խիտ անտառում
 +
{{տող|320}}Ոմըն որսորդ, և ինքը ուշ գալով այնտեղ՝ տըխրում է խիստ
 +
Ու թափառում հովտից–հովիտ մարդու հետքը որոնելով,
 +
Որ ուր որ է գըտնի նըրան, քանզի սաստիկ է զայրացած,-
 +
Միրմիդոնաց միջև այդպես հառաչալից հեծում էր նա,
 +
«Ավա՜ղ, ուրեմըն, արդարև, սին խոսք էր այն, որ հանեցի
 +
Բերնիցս այն օր, երբ Մենիտիոս դյուցազունին մեր հարկի տակ
 +
Ասում էի թե իր որդուն ես Ոպոյիս կըդարձընեմ՝
 +
Իլիոն քաղաքը քանդելով և ավարի մեծ մասն առած։
 +
Սակայն Զևսը չի կատարում մահկանացոց իղձերն ամեն.
 +
Ճակատագիրն ուզում է, որ երկուսս էլ մեր արյամբ ներկենք
 +
{{տող|330}}Նույն հողն այստեղ Տըրոյայում, ինձ էլ հայրըս՝ Պելևսը ծեր
 +
Չի՛ ընդունի իր պալատում՝ պատերազմից վերադարձած,
 +
Եվ ոչ էլ մայրն իմ սիրելի, այլ պետք է որ մեռնեմ այստեղ։
 +
Եվ քանի որ քեզնից հետո ես գերեզման իջնեմ պիտի,
 +
Չեմ կատարի, ի՛մ Պատրոկլե, դիահանման հանդեսը քո,
 +
Մինչև այստեղ ես չըբերեմ գլուխն ու զենքերը Հեկտորի,
 +
Որ քո դահիճն եղավ դաժան և բացի այդ, խարույկիդ մոտ
 +
Պիտի մորթեմ տըրոյացի տասներկու քաջ պատանիներ,
 +
Ի հագեցումն իմ ցասումի և ի վըրեժ քո ըսպանման;
 +
Իսկ մինչև այդ, ո՛վ Մենիտյան, պիտի մընաս պառկած այսպես
 +
{{տող|340}}Մահիկաձև նավերի մոտ, և շուրջ-բոլոր քո զօր–գիշեր
 +
Քայլեն պիտի արտասվակոծ տըրովուհիք և դարդանյան
 +
Կանայք, որոնց քեզ հետ մեկտեղ նիզակներով մեր գերեցինք
 +
Բազմաբարբառ ռազմիկ մարդկանց ճոխ քաղաքներն ավերելով»։
 +
 +
Այսպես ասաց Աքիլլը քաջ ու հրամայեց ընկերներին,
 +
Որ կըրակի վըրա դընեն եռոտանի սան մի հըսկա
 +
Ու լըվանան Պատրոկլի դին, մաքրեն փոշուց և արյունից։
 +
Նըրանք իսկույն լոգանքի մեծ, եռոտանի սանը դըրին
 +
Վառ կըրակի վըրա ու ջուր լըցրեցին մեջ բերնե-բերան
 +
Եվ տակը չոր փայտ դընելով բորբոքեցին կըրակը բարկ:
 +
{{տող|350}}Բոցը առավ կաթսայի տակն ու շուրջ-բոլոր առհավասար,
 +
Իսկ երբ փայլուն պըղընձի մեջ ջուրն ըսկըսեց եռալ արդեն՝
 +
Նախ լըվացին մարմինն, ապա օծեցին այն պարարտ յուղով,
 +
Ու վերքերը՝ ինը տարվա անուշաբույր յուղով լըցրին,
 +
Եվ դընելով անկողնու մեջ` դին ծածկեցին նուրբ կըտավով
 +
Ու սընարից մինչև ոտներն ըսպիտակ քող մի փըռեցին:
 +
Ապա ամբողջ գիշեր իրենց արքայի շուրջ միրմիդոնյանք
 +
Ողբում էին լալահառաչ Պատրոկլեսի սուգն անելով:
 +
 +
Այն ժամանակ Զևսը ասաց իր քըրոջը և ամուսնուն.
 +
«Եվ վերջապես արածդ արիր, գերամեծար, աչեղ Հերա.
 +
{{տող|360}}Վերջը ոտքի հանեցիր դու արագասուր Աքիլլեսին,
 +
Գիսակագեղ աքայեցիք քեզանից են ծընված ճիշտ որ»<ref>''գիսակագեղ աքայեցիք քեզանից են ծնված ճիշտ որ'' - Այստեղ Հերան հանդես է գալիս որպես աքայեցիների տոհմական աստվածուհի։</ref>:
 +
 +
Մեծապատիվ աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց,
 +
«Զարհուրելի՛ դու Զըրվանյան, այդ ինչպիսի՞ խոսք ես ասում;
 +
Ի՞նչպես, մարդը մարդու համար նույնը կաներ մինչև անգամ,
 +
Մահկանացու մարդը, որ մեր խորհուրդը և խելքը չունի.
 +
Իսկ ես, որ ողջ դիցուհյաց մեջ վեհագույնն եմ՝ երկու բանով
 +
Առաջինը` իմ ծագումով, և մյուսը, որ կինդ եմ կոչվում,
 +
Քե՛զ, որ բոլոր անմահների արքան ես մեծ, ամենիշխան,
 +
Պետք չէ՞ր, որ ես տըրոյանց դեմ հուզված` չարիք պատրաստեի»:
 +
 +
{{տող|370}}Եվ մինչ այսպես խոսում էին ոլիմպյաններն իրարու հետ,
 +
Հասավ Թետիսն արծաթթաթիկ՝ Հեփեստոսի տունը շըքեղ,
 +
Աստեղազարդ, պըղընձակերտ, Ոլիմպոսի մեջ ամենեն
 +
Գեղեցիկը, որ կառուցեց կաղոտանին ինքը անձամբ<ref>''կառուցեց կաղոտանին ինքը անձամբ'' - Հեփեստոսը՝ Զևսի և Հերայի որդին, կրակի և դարբնության աստվածը, ի ծնե թուլակազմ էր ու կաղլիկ:</ref>։
 +
Գըտավ նըրան փուքսերի շուրջ քըրտինք մըտած աշխատելիս
 +
Փութկոտ ու ժիր. պատրաստում էր նա քըսան հատ եռոտանի,
 +
Իբրև պերճանք իր գեղաշուք, հաստակառույց ապարանքի։
 +
Ամեն մեկի տակը ոսկի անիվներ էր հարմարեցրել,
 +
Որ ինքնաշարժ գընան մըտնեն աստվածային ատյանը ճոխ
 +
Ապա նորից վեդառնան դեպ տուն,— ըսքանչելիք մի տեսարժան:
 +
{{տող|380}}Գործն ավարտված էր գըրեթե, միայն կանթերն արվեստագեղ։
 +
Չէր հագցըրել նա տակավին իրենց կապին ամրացնելով։
 +
Նորուն մըտքով նա այս նըրբին աշխատանքով էր ըզբաղված,
 +
Երբ մոտեցավ նըրան Թետիս արծաթթաթիկ աստվածուհին:
 +
Խարիսը նախ տեսավ նըրան՝ կաղոտանու երիտասարդ
 +
Կինը սիրուն՝ ծածկըված նուրբ ու ըսպիտակ շըղարշներով,
 +
Որ բըռնելով աստվածուհու ձեռքը սիրով՝ այսպես ասաց.
 +
«Ինչպե՞ս եղավ մեր տունն եկար, քողածածուկ չըքնաղ Թետիս,
 +
Գերամեծար և սիրելի, հազիվ ես մեզ մըտաբերում։
 +
Բայց ներս արի, որպեսզի քեզ արժանապես հյուրասիրեմ»։
 +
 +
{{տող|390}}Այս ասելով՝ չըքնաղագեղ աստվածուհու ձեռքից բըռնած՝
 +
Տարավ նըրան ու նըստեցրեց արծաթագամ գահի վըրա,
 +
Արվեստակերտ, գեղահարմար, ոտքերի տակ պատվանդաններ։
 +
Եվ կանչելով ճարտարարվեստ Հեփեստոսին՝ ասաց նըրան.
 +
«Դուրս եկ, Հեփեստ, արծաթթաթիկ Թետիսը գործ ունի քեզ հետ»։
 +
 +
Հըռչակավոր կաղոտանին նըրան այսպես պատասխանեց.
 +
«Իմ տանն է արդ հավերժ անմահ ու մեծափառ մի դիցուհի,
 +
Որը փըրկեց ինձ ցավերից<ref>''փրկեց ինձ ցավերից'' - Հերան (տարբերակ՝ Զևսը ), տեսնելով նորածին կաղլիկին, խիստ զայրացավ և նրան Ոլիմպոսից ցած նետեց ծովը։ Ծովային փերիները` Թետիսն ու Եվրինոմեն, գթացին մանկանը և խնամեցին նրան:</ref>, երբ ես հեռու ընկա իմ խենթ
 +
Մորըս խելքով, որ կամեցավ կաղությունըս ծածուկ սահել:
 +
Կըտանջեին այն ժամանակ սիրտըս ցավերն անասելի,
 +
{{տող|400}}Եթե դըստրիկն հորձանապտույտ Օվկիանոսի՝ Եվրինոմեն
 +
Եվ Թետիսը արծաթթաթիկ ինձ իրենց գիրկը չառնեին:
 +
Ինը տարի ես նըրանց մոտ դարբնեցի զարմանարվեստ
 +
Զարդեր պես-պես՝ ճարմանդ, քողեր, և ապարոշ, անպարանջան,
 +
Խոր ու խավար մի անձավում, որի չորս կողմ Օվկիանը մեծ
 +
Թավալում էր իր փըրփրադեզ ջըրերն անդուլ մըռընչալով,
 +
Եվ չըգիտեր տեղըս ոչ ոք աստվածներից ու մարդկանցից.
 +
Փըրկիչներըս լոկ գիտեին՝ Թետիսը և Եվրինոմեն:
 +
Արդ, քանի որ տունս է եկել, ուստի պետք է որ վարսագեղ
 +
Թետիսին ես հատուցանեմ կյանքիս համար, որ նա փըրկեց:
 +
{{տող|410}}Առայժըմ դու նըրան վայել պատիվներով հյուրասիրիր,
 +
Մինչև որ ես իմ գործիքներն ու փուքսերը ցած կըդընեմ»:
 +
 +
Ասաց ու վեր կացավ սալից ահեղատես ու հըրադեմ
 +
Կաղոտանին՝ շարժելով իր նուրբ սըրունքներն արագ-արագ,
 +
Նա կրակի մոտից փուքսերն հեռացրեց նա, որից հետո
 +
Գործիքները ողջ հավաքեց և արծաթյա արկղում դըրեց.
 +
Այնուհետև թաց ըսպունգով սըրբեց ձեռքերն ու դեմքը նա,
 +
Հաստ պարանոցն ու թավամազ կուրծքը մըրոտ ու քըրտնաթոր.
 +
Հագուստները հագավ և դուրս եկավ իր հաստ գավազանով։
 +
Գընում էին թագավորի հետ ոսկեձույլ աղախիններն<ref>''ոսկեձույլ աղախիններն աղջիկների պես շնչավոր'' - Հեփեստոսին քայլելիս օգնում էին ոսկեկերտ աղախիններ, որոնք նրա իսկ ձեռքով էին ստեղծված։</ref>
 +
{{տող|420}}Աղջիկների պես շընչավոր, որոնք ունեն միտք ու լեզու,
 +
Եվ ձեռագործն անմահական աստվածներից են սովորել:
 +
Շարժվում էին իրենց տիրոջ շուրջը նըրանք, որ ծանրաքայլ
 +
Առաջ եկավ ու Թետիսի կողքը՝ պայծառ գահին բազմեց.
 +
Ու բըռնելով ձեռքը նըրա, տալով անունն այսպես ասաց.
 +
«Ի՞նչ բան է քեզ բերել իմ տուն, քողածածուկ, չըքնաղ Թետիս,
 +
Գերամեծար և սիրելի, հազիվ ես մեզ մըտաբերում։
 +
Ասա, ինչ որ ցանկանում ես, պատրաստ եմ ես սիրահոժար
 +
Կատարելու, եթե միայն հընարավոր է կատարել»։
 +
 +
Եվ Թետիսը արտասվաթոր՝ նըրան այսպես պատասխանեց.
 +
{{տող|430}}«Ո՜հ, Հեփեստոս, կա՞ թեկուզ մի աստվածուհի Ոլիմպոսում,
 +
Որ այսքան շատ ծանըր վըշտեր կըրած լինի երբևիցե,
 +
Որքան որ ինձ սըրտակեղեք ցավեր տըվեց հայրն Արամազդ
 +
Ծովային ո՛ղջ դիցուհյաց մեջ նա միմիայն ինձ նըվաճեց
 +
Էակոսյան Պելևսին կին, որին եղա անկողնակից
 +
Ակամայից, բըռնադատված. Պելևսն իր տանն ընկած հիմա
 +
Թո՜ւյլ ու տըկար` խոր ծերության ծանր օրերն է ապրում արդեն:
 +
Բայց հասավ ինձ ավելի խոր ուրի՛շ մի վիշտ սըրտակեղեք,
 +
Զևսը ծընել շընորհեց ինձ արու զավակ մի մեկ հատիկ,
 +
Առաջինը քաջերի մեջ, որ բողբոջի պես էր աճում,
 +
{{տող|440}}Ես սընեցի նըրան, ինչպես այգում բուսած դալար մի տունկ.
 +
Եվ նավերով ուղարկեցի Իլիոն՝ կըռվի տըրոյանց դեմ:
 +
Բայց նա էլ ետ չի դառնալու, և Պելևսի ապարանքում
 +
Չե՜մ տեսնի ես նըրան այլևս. թեև ողջ է նա տակավին,
 +
Բայց վիշտ ունի, ու չեմ կարող ես օգնության հասնել նըրան:
 +
Ագամենոն արքան խըլեց օրիորդին նըրա ձեռքից,
 +
Որին որդուս աքայեցիք որպես պարգև էին տըվել։
 +
Դրա համար նա շատ տըխրեց: Տըրոյացիք նավերի մեջ
 +
Պինդ փակելով աքայեցոց, չէին թողնում դուրս գալ նըրանց.
 +
Արգիացոց ծերերն այնժամ եկան որդուս աղաչեցին
 +
{{տող|450}}Խոստանալով երևելի շատ պարգևներ տալու նըրան.
 +
Բայց անա նձամբ չուզեց գընալ աղետներն այն հեռացնելու,
 +
Այլ ուղարկեց իր սիրելի ընկերոջը՝ Պատրոկլեսին
 +
Հագցընելով զենքերն իր պերճ և իր զորքը տալով նըրան
 +
Մի ամբողջ օր մարտ մըղեցին Սկեական դըռան առջև.
 +
Ու կառնեին Իլիոնն այդ օր, եթե կըտրիճ Մենիտյանին,
 +
Որ նախամարտ շարքերի մեջ շահատակում էր քաջաբար՝
 +
Չըսպաներ ինքն Ապոլլոնը ու հաղթություն տար Հեկտորին:
 +
Սըրա համար եկել եմ ես ու ծընկներդ եմ ընկել ահա՛,
 +
Որ կարճակյաց որդուս հաճես շնորհել ասպար և սաղավարտ,
 +
{{տող|460}}Եվ գեղեցիկ սըռնապաններ՝ ճարմանդներով ընդելուզված,
 +
Նաև զըրան, զի այն բոլոր զենքերը որ ուներ որդիս՝
 +
Կորցրեց ընկերն հավատարիմ, տըրովներից ըսպանվելով։
 +
Իսկ Աքիլլեսն արտասվակոծ ընկած է արդ գետնի վըրա»։
 +
 +
Եվ անվանի կաղոտանին նըրան իսկույն պատասխանեց.
 +
«Հանգըստացիր, և սիրտըդ թող չըվըշտանա դըրա համար:
 +
Երանի՜ թե կարենայի Աքիլլեսից հեռու վանել
 +
Մահը այնպես ես հեշտությամբ, երբ օրհասը վըրա հասներ,
 +
Ինչպես հիմա կարող եմ տալ չըքնաղ զենքեր նըրա համար,
 +
Որոնց ի տես ամեն մի մարդ պիտի ապշի և հիանա»:
 +
 +
{{տող|470}}Ասաց Հեփեստն ու թողնելով նըրան՝ գընաց փուքսերի մոտ։
 +
Որոնց դեպի հուրն ուղղելով՝ հըրամայեց, որ աշխատեն<ref>''Որոնց (փուքսերին)... հրամայեց, որ աշխատեն'' - Հեփեստոսի փուքսերը, ինչպես և նրա սարքած աղախինները, աստծո խոսքին ենթարկվելով` ինքնուրույն են գործում:</ref>:
 +
Ու փըչեցին քսան փուքսեր մեկեն քըսան բովերի մեջ,
 +
Ամեն մեկը իր տեսակի օդ շընչելով դյուրաբորբոք-
 +
Մերթ մեղմաշունչ ու մերթ ուժգին, ինչպիսին որ պետք էր նըրան
 +
Ըստ պահանջի, որ կարենար նա իր գործը գըլուխ բերել:
 +
Գրցեց կրակ պըղինձը պինդ և չըծըռվող, անպարտելի,
 +
Անագն ապա. և պատվական ոսկին՝ փայլուն արծաթի հետ
 +
Կոճղին դըրեց սալն ահագին, ապա վերցրեց իր մի ձեռքով
 +
Կռանն հուժկու և զորավոր, իսկ մյուսով աքցանն առավ։
 +
 +
{{տող|480}}Նախ պատրաստեց ասպար մի մեծ ու հաստաբեստ, ճարտարագործ,
 +
Կարկընակերտ, և եզերեց առատամով գեղապայծառ,
 +
Լուսաճաճանչ ու եռակող՝ իր արծաթյա ամուր փոկով։
 +
Վահանը հինգ պատվածք ուներ, որի վըրա իմաստնաբար
 +
Հեփեստոսը հրաշակերտեց զարմանագեղ շատ քանդակներ:
 +
Նըրա վըրա նա հորինեց երկինք-երկիրն ու ծով անծայր,
 +
Եվ արեգակն անխոնջ ուղորդ, և լուսընկան լուսապայծառ,
 +
Եվ աստղերը ճաճանչափայլ, որոնք երկինքն են պըսակում,
 +
Բայլքը, Բազումքը շողշողուն ու զորությունն Օրիոնի,
 +
Ինչպես նաև Արջը, որին Սայլ են կոչում մարդիկ հաճախ,
 +
{{տող|490}}Որ դառնալով նույն տեղը միշտ նայում է պիշ Օրիոնին<ref>Օրիոնը առասպելական որսորդ էր, որին աստվածները, նրա մահից հետո, համաստեղություն դարձրին: Երբ Օրիոնը ծագում է, Մեծ Արջը բարձրանում հորիզոնի վրա, և ստացվում է այնպես, կարծես երկնքում արջը փախչում է որսորդից:</ref>,
 +
Եվ միայն նա է անհաղորդ լոգանքներին մեծ Օվկիանի<ref>''միայն նա է անհաղորդ լոգանքներին մեծ Օվկիանի'' - Մեծ Արջի համաստեղութունը հորիզոնում մայր չի մտնում:</ref>:
 +
 +
Քանդակեց նա պարզաբարբառ մարդկանց երկու շըքեղ քաղաք.
 +
Առաջինում հարսանիքներ, ճոխ խընջույքներ ու խըրախճանք,
 +
Հարսին հանում էին տընից բոցաճաճանչ ջահերով վառ,
 +
Հարսանեկան նըվագներով, ու կենսուրախ պարմանիներ
 +
Պարում էին փանդիռների ու փողերի նըվագի տակ.
 +
Կանայք կանգնած դըռների մեջ նայում էին և հիանում:
 +
Մի քիչ այն կողմ, հրապարակում խըռնըվել էր հոծ բազմություն,
 +
Ուր երկու մարդ աղմըկելով վիճում էին իրարու հետ
 +
{{տող|500}}Մի ըսպանված մարդու համար վըճարվելիք տույժի առթիվ։
 +
Մեկն ասում էր ժողովըրդին, թե հատուցել է լիովին,
 +
Իսկ մյուս մարդը համառորեն պընդում էր, թե չի ըստացել.
 +
Եվ երկուսն էլ ուզում էին դատավորով վերջ տալ վեճին։
 +
Գոռում-գոչում էին մարդիկ՝ մեկին, մյուսին պաշտպանելով.
 +
Մունետիկներն հանդարտեցնում էին հուզված ժողովըրդին.
 +
Եվ սըրբատաշ քարի վըրա, նըվիրական մի տեղնըստած
 +
Ծերունիները քաջաձայն քարոզների գավազաններն
 +
Իրենց ձեռքում, ոտքի ելած` տալիս էին վըճիռն իրենց։
 +
Նըրանց առջև, կար մեջտեղում դըրված երկու քանքար ոսկի՝
 +
{{տող|510}}Տալու նըրան, ով նըրանցից արդար վըճիռ մի կարձակեր:
 +
 +
Իսկ մյուս քաղաքն էր պաշարված երկու ըստվար, ըսպառազեն
 +
Բանակներով, որոնք ամեն մեկն առանձին խորհուրդ ուներ-
 +
Կամ կործանել հիմնահատակ քաղաքն այդ շեն, կամ բաժանել
 +
Բոլոր գանձը, որքան որ կար այդ քաղաքում՝ երկու մասի:
 +
Բայց պաշարված քաղաքացիք տեղի չէին տալիս նըրանց,
 +
Եվ զինավառ, ըմբոստացած դարան էին մըտել ծածուկ.
 +
Ծերունիներն ու սիրելի կանայք իրենց մանուկներով
 +
Պարիսպների վըրա ելած՝ պահպանություն էին անում:
 +
Քաջերը դուրս էին գալիս, առաջնորդում էին նըրանց
 +
{{տող|520}}Արեսը բուռն ու Աթենասն՝ երկուսն էլ ձույլ ոսկեհանդերձ,
 +
Բարձրահասակ և գեղեցիկ, իրենց ամբողջ զեն ու զարղով,
 +
Աստվածներին վայել շուքով և բոլորին երևելի.
 +
Իսկ զինվորներն առհասարակ նըրանցից ցած էին մընում<ref>''զինվորներն առհասարակ նրանցից ցած էին մնում'' - Հունական արվեստի նմուշները վկայում են, որ աստվածները մարդկանցից ավելի բարձրահասակ են պատկերվում:</ref>։
 +
Եվ երբ նըրանք հասան գետափ (դարանելու վայրը հարմար)
 +
Որտեղ հոտերն էին գալիս ծարավն իրենց հագեցնելու, —
 +
Նըստոտեցին՝ զինավառված իրենց հրաշեկ պըղինձներով,
 +
Եվ մեկուսի բազմությունից նըստեցըրին երկու դետեր,
 +
Որ իմաց տան, երբ խաշների ու եզների գալը տեսնեն։
 +
Ու գալիս են հոտերն ահա երկու հովվի հետ միասին,
 +
{{տող|530}}Տարված իրենց սըրինգներով, դավին անգետ և անտեղյակ:
 +
Այդ տեսնելով հարձակվում են դարանամուտ մարդիկ իսկույն
 +
Եվ ավարում են եզների երամակներ և ըսպիտակ
 +
Ոչխարների ըստվար հոտեր՝ ըսպանելով հովիվներին:
 +
Պաշարվածներն, որոնք ժողով էին անում հրապարակում,
 +
Լըսելով այդ աղմուկն ահեղ, նըստում են շուտ կառքերն իրենց
 +
Եվ ըշտապում դեպի գետափ, ուր դեմ առ դեմ ճակատելով՝
 +
Իրենց պղնձյա նիզակներով խողխողում են մեկ-մյուսին:
 +
Այնտեղ էին Ոխն ու Խըռովքն և Օրհասը կորըստաբեր,
 +
Ոմանց բըռնած դեռ նոր խոցված ու կենդանի, ոմանց՝ անխոց,
 +
{{տող|540}}Ու ոմանց էլ մեռած արդեն քաշ էր ու ոտքից բըռնած,
 +
Իր ուսերին ձըգած ըզգեստ մի թաթավուն մարդկանց արյամբ։
 +
Այսպես զարկում-զարկվում էին նըրանք ինչպես շընչավորներ.
 +
Եվ երկուստեք նըրանք իրենց ըսպանածներն էին կըրում։
 +
 +
Ու քանդակեց նըրա վըրա դեռահերկ արտ մի արգավանդ,
 +
Երեք անգամ հերկված, անծայր, ուր մաճկալները բազմաթիվ
 +
Տանում բերում էին անդուլ հարկի քողի երկարությամբ,
 +
Որոնք երբ որ հասնում էին արտի գըլուխն ու դառնում ետ,
 +
Մի մարդ ձեռքին բըռնած գինու գավաթ նըրանց էր մատուցում։
 +
Նըրանք խմում ու նոր ակոս էին բացում խանդավառված
 +
{{տող|550}}Նույն ուղղությամբ մինչև արտի վերջ հասնելու որոշումով:
 +
Հողը թեպետև ոսկեգույն, սակայն նրանց ետևից միշտ
 +
Սևանում էր ակումներով<ref>''Հողը թեպետև ոսկեգույն սևանում էր ակոսներով'' - Հեփեստոսին հաջողվում էր անգամ ոսկու վրա արտացոլել հերկած հողի բնական մոգ գույնը. ըստ երևույթին, արդեն հոմերոսյան ժամանակաշրջանում հույները կարողանում էին արծնապատել ոսկին:</ref>։- Այսպիսի գործ էր հիասքանչ:
 +
 +
Այնուհետև նըրա վըրա քանդակեց արտ մի հասկաթուռ,
 +
Ուր հունձ էին անում մարդիկ փայլուն ու սուր մանգաղներով։
 +
Հունձքը թվում էր անդադար առատորեն ու թանձրախիտ,
 +
Որոնք խուրձ–խուրձ կապվում էին ուռու դալար ընձյուղներով։
 +
Խուրձ կապողներն էին երեք, հընձողների հետ համընթաց.
 +
Տըղաները ետևներից թափված հասկերն հավաքելով
 +
Գիրկ–գիրկ բերում ու խուրձ կապող մըշակներին էին տալիս։
 +
{{տող|560}}Տերը կանգնած նըրանց միջև, մի գավազան բըռնած ձեռքին
 +
Ուրախ սրտով նայում էր գոհ՝ հըսկա դեզին, որի ներքո
 +
Ծառաները հացկերույթի պատրաստություն էին տեսնում,
 +
Մորթելով եզ մի ահագին, մինչդեռ կանայք մի քիչ հեռու
 +
Ալյուր էին մաղում աշխույժ երեկոյան հացի համար։
 +
 +
Եվ խաղողի փարթամ այգի քանդակեց նա նըրա վըրա
 +
Համակ ոսկի, ըսքանչագեղ ու սևաթույր ողկույզներով,
 +
Ծայրեիծայր արծաթակուռ խըչմար զարկած վազերի տակ։
 +
Գըծեց կապույտ առվամեջեր և անագով ցանկապատեց
 +
Չըքնաղ այգին այդ չորս կողմից և մի ճամի թողեց միայն,
 +
{{տող|570}}Որով այգի կըթողները գընում-գալիս էին աշխույժ:
 +
Պատանիներն ուրախասիրտ և աղջիկները կուսագեղ՝
 +
Զամբյուղներով անուշահամ խաղողն էին կըրում անվերջ,
 +
Որոնց մեջ դաշըն քընարով մի մանուկ էր երգում զըվարթ
 +
Եվ լարերի հետ ներդաշնակ գեղգեղում էր քաղցըր ձայնով:
 +
Եվ կըթողներն այդ երգի տակ կայթում էին, դոփում ուրախ։
 +
Նա պատկերեց այնտեղ նաև բարձրաեղջյուր երինջների
 +
Նախիր մի մեծ. և երինջներն էին ոսկուց և անագից,
 +
Որ գոմերից բառաչելով գընում էին դեպի արոտ
 +
Կարկաչահոս վըտակի մոտ, որ հոսում էր շամբուտն ի վար:
 +
{{տող|580}}Գընում էին երինջների հետ չորս ոսկի տավարածներ,
 +
Ետևներից արագավազ ինը գամփռեր էին գընում:
 +
Առաջընթաց երինջների մեջ ամեհի երկու առյուծ
 +
Բըռնել էին պարարտ մի ցուլ, որ բառաչում էր մեծաձայն.
 +
Դեպի այնտեղ էին վազում հովիվները գամփռերի հետ,
 +
Մինչ առյուծները մեծահաղթ ցուլի կաշին պատառելով՝
 +
Լափում էին նըրա բոսոր արյունը տաք և փորոտին։
 +
Տավարածներն իզուր էին գամփըռներին քաջալերում,
 +
Որոնք խըրտնած՝ սոսկում էին գազաններին վըրա տալուց,
 +
Այլ ոտ առ ոտ ետ քաշվելով հաչում էին տագնապահար:
 +
{{տող|590}}Փոքր-ինչ հեռու հըռչակավոր Հեփեստոսը գեղակերտեց
 +
Արևափայլ հովտում ընկած արոտավայր մի ընդարձակ,
 +
Ուր արածում էր ըսպիտակ ոչխարների ըստվար մի հոտ.
 +
Եվ հովվական տաղավարներ շինեց այնտեղ և փարախներ:
 +
 +
Եվ դըրվագեց այնտեղ մի պար, նըման պարին այն գեղեցիկ,
 +
Որ Դեդալոսը հորինեց Կոնոսոսի մեջ մեծանիստ՝
 +
Գեղահյուսակ Արիադնեի համար. առույգ պարմանիներ
 +
Եվ աղջիկներ իրար ձեռքից պարում էին ուրախ։
 +
Աղջիկները գեղեցկահյուս նուրբ շըղարշներ էին հագած,
 +
Պարմանիները՝ բաճկոններ ամուր հյուսված՝ ձեթի գույնով։
 +
{{տող|600}}Աղջիկները պերճ պըսակներ ունեին ճոխ և գեղահյուս,
 +
Իսկ պարմանիք՝ ոսկի դաշույն՝ իրենց արծաթ գոտուց կախված։
 +
Մերթ ոտքերով շընորհալի շըրջանաձև իրենց վըրա
 +
Պըտույտ էին գալիս թեթև, անիվն ինչպես, որի առաջ
 +
Նըստած բրուտն փորձում է, թե արդյոք լա՞վ է պըտըտվում նա,-
 +
Ու մերթ դարձյալ իրար ետև կարգով կայթում էին նըրանք:
 +
Հոծ բազմություն մի նըրանց շուրջ՝ ըսքանչանում էր այդ պարով,
 +
Եվ մի գուսան աստվածային քընարերգում էր այդ խըմբում.
 +
Երկու ճարպիկ ծաղրածուներ զըվարճացնում էին նըրանց՝
 +
Գլուխկոնծի տալով, երբ որ երգիչը իր երգն ըսկըսեր։
 +
 +
{{տող|610}}Ներկայացրեց նըրա վըրա և զորությունն Օվկիան գետի,
 +
Եզերելով բոլորաձև վահանը այդ ճարտարարվեստ:
 +
 +
Երբ Հեփեստոսն ամբողջապես ավարտեց այդ վահանը մեծ,
 +
Շինեց զրահներ ավելի վառ քան կըրակի լույսը կարմիր.
 +
Կոփեց կորդակ մի ամրակուռ՝ Պելիսյանի գըլխին հարմար,
 +
Գեղեցկաշուք, բազմաքանդակ և ոսկեփունջ գարգմանակով.
 +
Շինեց նաև սըռնապաններ անագյա կուռ թիթեղներով:
 +
Եվ երբ ամեն բան ավարտեց հըռչակավոր կաղոտանին,
 +
Տարավ բոլորն ու Թետիսի առջև, գետնի վըրա դըրեց:
 +
Թետիսն առավ Հեփեստոսից փայլուն զենքերն ու ձյունեղեն
 +
{{տող|620}}Ոլիմպոսից վար սըլացավ անմիջապես, ինչպես բազե։
 +
</poem>
 +
 +
== Երգ տասնիններորդ։ Հրաժարումն քենից ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Քրքմազգեցիկ Այգն Օվկիանի ալիքներից ելնում էր վեր
 +
Լույս բերելու ամմահներին նաև բոլոր մահկանացոց,
 +
Երբ Թետիսը նավերն հասավ Հեփեստոսի պարգևներով
 +
Եվ սիրելի որդուն գըտավ փարած դարձյալ Պատրոկլեսին՝
 +
Ընկերներով շըրջապատված մեծակական ողբ անելիս:
 +
Արծաթթաթիկ աստվածուհին եկավ կանգնեց նըրանց միջև
 +
Եվ որդու ձեռքն իր ձեռքի մեջ վերցընելով՝ այսպես ասաց.
 +
«Էհ, որդյակ իմ, թողնենք դըրան,— թեև ցավ է բոլորիս էլ, —
 +
Քընի հանգիստ, զի նա մարտում աստվածների կամքով ընկավ,
 +
{{տող|10}}Եվ ընդունիր Հեփեստոսի ըսքանչագործ զենքերը դու,
 +
Որոց նըան և ոչ մի մարդ դեռ չի կըրել իր ուսերին»։
 +
 +
Այս ասելով՝ աստվածուհին Աքիլլեսի առջև դըրեց
 +
Զարմանասքանչ զենքերը պերճ, որոնք ուժգին շառաչեցին.
 +
Միրմիդոնները սոսկացին, ու ոչ մի մարդ սիրտ չէր անում
 +
Նայել նըրանց, և ահաբեկ փախան բոլորն այս ու այն կողմ:
 +
Իսկ Աքիլլի ցասումն անզուսպ բոցավառվեց դըրանց ի տես,
 +
Կայծակեցին կապիճներում փայլակնացայտ աչքերն ահեղ,
 +
Եվ հըրճվում էր Հեփեստոսի պարգևներն այդ բըռնած ձեռքում։
 +
Հրաշալիքներն այդ հաճույքով մեկիկ-մեկիկ զըննելուց ետ
 +
{{տող|20}}Դարձավ իր մորն ու թևավոր այս խոսքերը ասաց նըրան.
 +
«Մայր իմ, աստված ինձ շընորհեց շըքեղ զենքեր աստվածարժան,
 +
Որոնց նըման մահկանացու մարդն անկարող էր պատրաստել:
 +
Հիմա պետք է զինավառվեմ, բայց վախենում եմ մեծապես,
 +
Որ պըղընձով բացված վերքից ճանճերը ներս սըպրդելով
 +
Որդեր ծնեն և այդպիսով ապականեն Մենիտյանին,
 +
Որի արևն ի մայր մըտավ, ու դարձել է դիակ մի ցուրտ, —
 +
Եվ մարմինը նեխի անբիծ, աստվածային Պատրոկլեսի»:
 +
 +
Արծաթթաթիկ աստվածուհին նըրան այսպես պատասխանեց.
 +
«Քաղցր իմ որդյակ, հոգսերն այդ թող քեզ նեղություն չըպատճառեն,
 +
{{տող|30}}Ես նըրանից կըհեռացնեմ ճանճերի գունդն արյունառուշտ,
 +
Որ Արեսից պըղընձահար ընկածների միսն են ուտում։
 +
Եվ եթե նա մի ողջ տարի այդպես պառկած մընա այստեղ՝
 +
Դիակն աննեխ պիտի մընա, թարմ ու անբիծ բոլորովին:
 +
Բայց դու դյուցազն աքայեցոց շուտ ժողովի հըրավիրիր
 +
Եվ, Ատրիդի դեմ ունեցած դըժնյա քենըդ մոռանալով,
 +
Զինավառվի՛ր ռազմի համար և զորացիր աստվածորեն»:
 +
 +
Այսպես ասաց և ներշընչեց նըրան կորով և խըրախույս,
 +
Ու կաթեցրեց Պատրոկլեսի ռունգերի մեջ աստվածային
 +
Ամբրոս, նեկտար, որ անարատ մընա մարմինն ու միշտ անեղծ:
 +
 +
{{տող|40}}Եվ արագոտն Աքիլլն իսկույն ելավ գընաց ծովեզերքով
 +
Եվ արթնացրեց ահեղ գոչմամբ աքայեցի դյուցազներին:
 +
Նույնիսկ նըրանք, որ մինչև այդ նավերի մոտ էին մընում —
 +
Ղեկավարները նավերի և պետերը ամբարապահ,
 +
Որոնք զորքին սընունդ ու կեր հայթայթելու հոգն են տանում,—
 +
Գընում էին դեպի ատյան, ուր երևաց Աքիլլը քաջ,
 +
Նա, որ երկար ժամանակով հեռացել էր պատերազմից։
 +
Գընում էին և կաղ ի կաղ պաշտոնյաները Արեսի՝
 +
Դիոմեդես Տիդյանն արի և Ոդիսևսն աստվածային
 +
Աշտեներին հենած իրենց, զի տակավին չէին բուժվել,
 +
{{տող|50}}Եվ նըստեցին ժողովի մեջ առաջավոր շարքում նըրանք:
 +
Եվ վերջապես եկավ այնտեղ Ագամեմնոն արանց արքան
 +
Վիրավորված, որին խոցել էր դըժընդակ պատերազմում
 +
Անտենորյան Կոոնը իր պըղընձավառ հաղթ մըկունդով։
 +
Եվ երբ բոլոր աքայեցիք հավաքվեցին ակըմբահույլ,
 +
Ոտքի ելավ վըսեմաշուք Աքիլլը և խոսեց այսպես.
 +
«Այս հաշտությունն, ո՛վ Ատրիդես, թե՛ ինձ, թե՛ քեզ համար անշուշտ
 +
Շատ ավելի լավ կըլիներ այն ժամանակ, երբ ես ու դու
 +
Մի աղջըկա համար միայն քենի մըտանք իրարու հետ։
 +
Օ՜, երանի Արտեմիսը նետահարեր նըրան այն օր,
 +
{{տող|60}}Երբ ես նըրան իմ նավն առա Լիոնեսոսը քանդելուց ետ,
 +
Զի այսքան շատ աքայորդիք չէին կըրծի ատամներով
 +
Երկիրն անհուն՝ ոսոխների ձեռքից, երբ ես քենով էի։
 +
Այդ օգտակար եղավ միայն տըրոյացոց և Հեկտորին,
 +
Ու շահ բերեց միայն նըրանց, սակայն, կարծեմ, աքայեցիք
 +
Դեռ շատ երկար պիտի հիշեն գըժտությունը մեր երկուսի:
 +
Բայց մոռանանք անցածը մենք, թեև ցաված ենք իրարից,
 +
Եվ առհարկի սանձահարենք խըռովահույզ սըրտերը մեր:
 +
Ես ինքս ահա՛ հարկադրաբար թոթափում եմ զայրույթըս բարկ,
 +
Որովհետև չի վայելում ինձ ոխության մեջ համառել:
 +
{{տող|70}}Ուստի մարտի բոցավառիր դու հերապանծ աքայեցոց,
 +
Որպեսզի ես մի անգամ էլ հարձակվելով տրոյանց վըրա՝
 +
Տեսնեմ՝ պիտի ուզե՞ն արդյոք մընալ մեր սև նավերի մոտ։
 +
Բայց կարծում եմ, թե նըրանցից շատերը պիտ հոժարակամ
 +
Ծալեն ծունկերն ու փախուստի դիմեն իսկույն, որ ազատեն
 +
Գըլուխն իրենց՝ ահեղ մարտից և մըկունդից իմ մահաբեր»:
 +
Այսպես ասաց, ու բարձրազեն աքայեցիք ուրախացան
 +
Մեծահոգի Պելիսյանի քենից հրաժեշտ տալու համար։
 +
Այն ժամանակ Ագամեմնոն արանց արքան այդ ժողովում
 +
Առանց տեղից վեր կենալու այսպես ասաց բազմականին.
 +
{{տող|80}}«Ո՛վ սիրելի դանայեցի դյուցազուննե՛ր արիսական,
 +
Հարկավոր է ուշադրությամբ ականջ դընել ճառախոսին
 +
Եվ չընդհատել խոսքը նըրա, քանզի ճառի հըմուտն անգամ
 +
Կըտագնապի, ո՞վ կարող է ժըխորի մեջ խոսել հանգիստ,
 +
Թեկուզ լինի նա քաջաձայն խոսող՝ դարձյա՛լ կըշըփոթվի:
 +
Ես իմ խոսքը Աքիլլեսին ուղղեմ պիտի, իսկ դուք ամենքդ
 +
Ունկընդրեցե՛ք ինձ ուշադիր և ասածիս եղեք հասու:
 +
Աքայեցի մեծամեծներն հաճախ ինձ հետ վեճի մտան,
 +
Մեղադրեցին, բայց ես բընավ հանցավոր չեմ այդ բանի մեջ,
 +
Մեղքը Զևսինն է, մըթնաճեմ Պատուհասին, Ճակատագրին,
 +
{{տող|90}}Որոնք միտքըս եղեռնաբար կուրացըրին ու խելքս առան
 +
Այն օրը, երբ Աքիլլեսի մըրցանակը ես խլեցի։
 +
Ես ի՞նչ կարող էի անել, երբ որ այդպես էր կամենում
 +
Եղեռնը` դուստրն Արամազդի, որը խաբում է բոլորին,
 +
Ունի նա նուրբ, փափուկ ոտքեր, որոնք գետնին չի դիպցընում
 +
Այլ քայլում է միայն մարդկանց գըլուխների վըրայով միշտ,
 +
Վընասելու համար նըրանց ու թույն տալու մեկն ու մեկին։
 +
Արամազդի՛ն մինչև անգամ նա վընասեց մի ժամանակ,
 +
Որն ասում են, թե հըզորն է աստվածների և մարդկանց մեջ.
 +
Սակայն Հերան, իր կին տեղով, խաբեց նըրան նենգմըտությամբ:
 +
{{տող|100}}Այդ այն օրն էր, երբ Ալկմենեն պատրաստվում էր ամրապարիսպ
 +
Թեբեի մեջ աշխարհ բերել հըզորագույն Հերակլեսին,
 +
Քանզի Զևսը պարծենալով աստվածների միջև՝ ասաց.
 +
«Մըտիկ արեք ինձ, աստվածներ և համորեն աստվածուհիք,
 +
«Պիտի ասեմ այն, ինչ կըրծքի տակ իմ սիրտն է թելադրում ինձ.
 +
«Ծընընդախնամ Իլիթիան լույս պիտի հանի մի մարդ այսօր,
 +
«Որն իր բոլոր սահմանորդաց վըրա պիտի թագավորե
 +
«Եվ տոհմակիցն է այն մարդկանց, որ սերում են իմ արյունից»։
 +
Ու նենգ մըտքով արգո Հերան նըրան այսպես պատասխանեց.
 +
«Սուտ ես ասում և քո խոսքը դու մինչև վերջ չես պահելու.
 +
{{տող|110}}«Երդվի՛ր հապա ոլիմպոսյան անդըրժելի մեծ երդումով,
 +
«Թե իր բոլոր սահմանորդաց վըրա պիտի իշխե իրոք
 +
«Այն մարդը որ ի լույս պիտի ընկնի այսօր մի կընոջից,
 +
«Եվ մեկն է նա, որ սերում է քո արյունից և քո զարմից»։
 +
Այսպես ասած, Զևսը, սակայն, գըլխի չընկավ դավն ու երդվեց
 +
Երդում մի մեծ, որի համար նա չափազանց զըղջաց հետո:
 +
Հերան իսկույն Ոլիմպոսի գագաթից վար սըլանալով
 +
Ըշտապ-ըշտապ հասավ Արգոս աքայական քաղաքն, ուր նա
 +
Ճանաչում էր Պերսեոսյան Սթենելի կընոջը պերճ,
 +
Որ հըղի էր յոթ ամսական մի սիրասուն երեխայով,
 +
{{տող|120}}Եվ ըշտապեց՝ ժամանակից առաջ աշխարհ բերել նըրան.
 +
Ցըրեց ցավերն Ալկմենեի, նըրա ծընունդն արգելելով.
 +
Ապա դարձավ դեպի Ոլիմպ Զրվանյանին լուր տանելու:
 +
«Մեծազոր հայր, — ասաց Հերան, — ես քեզ մի բան պիտ հիշեցնեմ.
 +
«Ահա ծընվեց այն մարդը, որ իշխելու է արգիացոց,— 
 +
«Եվրիսթեսը՝ Պերսեոսյան Սթենելի որդին է դա<ref>''Եվրիսթևսը ՝ Պերսեոսյան Սթենելի որդին'' - Պերսևսը՝ Զևսի և Դանայայի որդին, երեք զավակ ունեցավ՝ Սթենելը, Ալկեոսը և Էլեկտրիոնը: Ալկեոսը ծնեց Ամփիտրիոնին, Էլեկտրիոնը՝ Ալկմենեին: Ամփիտրիոնն ու Ալկմենեն ամուսնացան։ Բայց Ալկմենեն Զևսից պետք է երեխա ունենար՝ Հերակլեսին: Ցանկանալով որդուն իշխանություն տալ, Զևսը հանդիսավոր կերպով երդվեց, որ նա, ով առաջինը կծնվի Պերսևսի ցեղում, նրան ինքը իշխանություն կտա։ Սակայն Հերան արագացրեց Սթենելոսի որդու՝ Եվրիսթեսի ծնունդը, որը և ստացավ իշխանություն: Սրան ծառայելիս Հերակլեսը կատարեց իր նշանավոր 12 սխրագործությունները:</ref>,
 +
«Ձեզ տոհմակից, և անարժան թագավոր չէ արգիացոց»:
 +
Այսպես ասաց՝ սաստիկ մի ցավ պատճառելով Արամազդին,
 +
Որ Եղեռնի գեղեցկահյուս գիսակներից ամուր բըռնած
 +
Եվ զայրացած ամբողջ հոգով՝ ահեղ երդում արավ այսպես,
 +
{{տող|130}}«Եղեռնը թող այսուհետև, որ վընասում է բոլորին,
 +
«Է՛լ չըդառնա դեպի Ոլիմպն ու երկինքը աստեղազարդ»։
 +
Այսպես ասաց և աստղազարդ երկընքից ցած նետեց նըրան,
 +
Որ օդի մեջ պըտըտելով ընկավ երկիրը՝ մարդկանց մեջ։
 +
Իսկ Արամազդն այնուհետև հեծում էր միշտ ու հառաչում,
 +
Իր սիրեցյալ որդուն ի տես, որ տառապում էր անարժան
 +
Եվ անվայել տաժանքներով Եվրիսթեի ձեռքի ներքո:
 +
Այդպես և ես այն ժամանակ, երբ Հեկտորը կորդականոճ
 +
Կոտորում էր աքայեցոց որդիներին նավերի մոտ,
 +
Մըտքից երբեք դուրս չէր գալիս Եղեռնը, որ ինձ վընասեց:
 +
{{տող|140}}Եվ քանի որ սխալվեցի,և Զևսը իմ խելքը առավ,
 +
Ուզում եմ արդ սիրտըդ առնել անբավ գանձեր ընծայելով։
 +
Իսկ դու, ո՛վ քաջ, թըռիր ի մարտ և խըրախույս կարդա զորքին,
 +
Եվ ես պիտի տամ քեզ բոլոր այն պարգևները, որ երեկ
 +
Վրանըդ գալով քեզ խոստացավ Ոդիսևսը աստվածային:
 +
Եվ կամ եթե ուզում ես՝ կաց, զըսպած մարտի եռանդըդ մեծ,
 +
Որ ծառաներս իմ նավերից հանեն բերեն, դիզեն այստեղ
 +
Ընծաներն այն սըրտահաճո, որոնք քեզ եմ շընորհում ես»:
 +
 +
Եվ արագոտն Աքիլլը քաջ նըրան այսպես պատասանեց.
 +
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, արանց արքա Ագամեմնոն,
 +
{{տող|150}}Արժանավոր մըրցանակներ պարգևել ինձ և կամ թե ոչ
 +
Այդ քո գործն է, իսկ մեզ հիմա հարկավոր է մարտի նետվել,
 +
Եվ ժամանակ չըկորցընենք այստեղ իզուր ըսպասելով,
 +
Քանզի շատ մեծ և կարևոր գործեր ունենք կատարելու:
 +
Տըրոյացոց գընդերը թող նորի՛ց տեսնեն Աքիլլեսին
 +
Առաջամարտ գումարտակներն իր մըկունդով վըկանդելիս:
 +
Այդպես և դո՛ւք ըշտապեցեք մըտնելու մարտ թըշնամու դեմ»։
 +
 +
Բայց Ոդիսևսը, իմաստուն այսպես ասաց Պելիսյանին
 +
«Մի՛ այդպես դու, թեպետև քաջ, աստվածային ով Աքիլլես,
 +
Աքայեցոց որդիներին դըրդիր քաղցած մարտընչելու,
 +
{{տող|160}}Որովհետև այժըմ ահեղ մարտն այնքան շուտ չի վերջանա,
 +
Երբ մի անգամ իրար բախվեն փաղանգները քաջակորով
 +
Եվ ներշընչի երկու կողմին աստված եռանդ և զորություն:
 +
Նախ և առաջ հըրամայիր աքայեցոց որդիներին,
 +
Որ նավերի մոտ սըրընթաց վայելեն կուշտ հաց ու գինի
 +
Եվ առնեն ուժ ու զորություն, զի ամբողջ օր մինչ մայրամուտ
 +
Իր բերանը բան չըդընող զինվորն ինչպե՞ս պիտի կըռվի,
 +
Որքան էլ որ հոժար հոգով պատերազմել նա կամենա.
 +
Անդամները հանկարծակի կուժասպառվեն, կըծանրանան,
 +
Եվ կըհասնի, քաղցն ու ծարավն ու կըծալի ծունկը նրանց:
 +
{{տող|170}}Իսկ այն մարդը, որ հագեցած է կերակրով և գինիով,
 +
Ամբողջ օրը թըշնամու դեմ ճակատամարտ կարող է տալ,
 +
Խիզախելու սիրտ կունենա և չի հոգնի բոլորովին,
 +
Մինչև վերջին մարդը կըռվից տեղի տալով չըհեռանա։
 +
Ուստի ցըրիր ժողովըրդին ու պատվիրիր ճաշ պատրաստեն,
 +
Իսկ Ատրիդես արանց արքան թող որ բերի, դիզի այստեղ
 +
Մըրցանակներն իր խոստացած, որ տեսնեն ողջ աքայեցիք,
 +
Եվ դու ինքըդ, ո՛վ Աքիլլես, ուրախանաս քո սրտի մեջ։
 +
Ժողովրդի ներկայությամբ թող, երդըվի արանց արքան,
 +
Որ չի մըտել աղջըկա ծոցն ու նրա հետ չի պառկել դեռ,
 +
{{տող|180}}Ինչ օրենքով, որ մարդ ու կին զուգավորվում են իրար հետ:
 +
Եվ թող սիրտըդ հանգըստանա, հոգիդ լինի խաղաղ ու հաշտ:
 +
Հետո թող որ իր խորանում սեղան բանա քեզ համար
 +
Որ քո արդար իրավունքից ոչ մի պակաս բան չըմընա:
 +
Այսուհետև, ո՛վ Ատրիդես, պետք է լինել է՛լ ավելի
 +
Արդարամիտ այլոց հանդեպ. և անվայել բան չէ բընավ
 +
Զիջող լինել մեկի հանդեպ, ում դեմ նախ ինքն է մեղանչել»։
 +
 +
Ագամեմնոն արքան այսպես պատասխանեց Ոդիսևսին.
 +
«Ուրախանում եմ, Լայերտյան, լըսելու այդ խոսքերը քո,
 +
Զի ամեն ինչ տեղը տեղին և ճըշմարիտ ասացիր դու:
 +
{{տող|190}}Ուզում եմ ես երդվել, այո՛, սիրտս էլ այդպես է թելադրում,
 +
Եվ աստուծով, ասում եմ, որ երդըմնազանց չեմ լինելու:
 +
Առայժըմ դեռ թող ըսպասի աստվածային Աքիլլը քաջ,
 +
Թեպետ և նա անհամբեր է մարտ մըտնելու անմիջապես.
 +
Ըսպասեցեք այստեղ և դուք բոլորդ, մինչև իմ վըրանից
 +
Ընծաները բերվեն այստեղ և կընքենք ուխտ անդըրժելի։
 +
Ես հենց քե՛զ եմ հըրամայում, ո՛վ Ոդիսևս, որպեսզի դու
 +
Քեզ հետ առած աքայեցի բոլոր ընտիր կըտրիճներին
 +
Գընաս և իմ նավից բերես ընծաները, որոնք երեկ
 +
Խոստացանք տալ Աքիլլեսին. բոլորի հետ բեր և՛ կանանց։
 +
{{տող|200}}Իսկ Տալթիբիոսն իսկույն թող որ աքայական մեծ բանակում
 +
Պատրաստի կինճ մի զոհելու Արամազդին և Արևին»։
 +
 +
Եվ արագոտն Աքիլլն այսպես պատասխանեց Ատրիդեսին.
 +
Ու մեծափառ դու Ատրիդես Ագամեմնոն արանց արքա,
 +
Շատ ավելի լավ կըլինի, որ այդ մասին հոգաք հետո,
 +
Երբ պատերազմը վերջանա, և եռանդըս առնի դադար,
 +
Եվ վըրեժը, որ վառվում է կըրծքիս ներքո, հանգըստանա։
 +
Այս ժամանակ, երբ վիրավոր կամ դիտապաստ ընկած են մեր
 +
Քաջազունները Հեկտորի ձեռքով՝ շնորհիվ Արամազդի,
 +
Ճաշի՞ եք դուք հըրավիրում, իսկ ես ուզում եմ հենց հիմա
 +
{{տող|210}}Հըրամայել աքայեցոց որդիներին կըռվել քաղցած,
 +
Եվ արևի մայրամուտից հետո միայն նըստել հացի,
 +
Երբ որ լուծած կըլինենք մենք վըրեժը մեր անարգանաց:
 +
Մինչ այդ ոչ մի հաց ու գինի իմ որկորից ցած չի գընա,
 +
Քանզի մեռավ ընկերն իմ թանկ, որ պառկած է վըրանիս մեջ
 +
Վորավորված սուր պըղինձով, դեմքը դեպի դըռներն ուղղած,
 +
Որի չորս կողմ ընկերները լաց ու կոծ են անում հիմա:
 +
Ուստի ոչինչ չեմ ուզում ես, կամենում եմ այժըմ միայն
 +
Արյուն, նախճիր ու դառնահեծ մըռընչյուններ մեռնող մարդկանց»։
 +
 +
Եվ Ոդիսևսը հանճարեղ նըրան այսպես ասաց նորից.
 +
{{տող|220}}«Պելիսածին ո՛վ Աքիլլես, արիագո՛ւյնդ աքայանց մեջ,
 +
Քաջ ես ինձնից դու ավելի և կորովի՝ քո նիզակով,
 +
Բայց ես քեզնից իմաստությամբ և իմ խելքո՛վ եմ առավել,
 +
Զի տարիքով մեծ եմ քեզնից և ավելի շատ բան տեսած.
 +
Ուստի և դու խոհեմաբար պետք է անսաս իմ խորհըրդին։
 +
Մարդիկ շուտով կըհագենան պատերազմից, ուր անողոք
 +
Պղինձը սուր շատ ցողուններ կըտրած պիտի փըռի գետին,
 +
Հունձքը սակայն քիչ կըլինի, երբ նըժարը ծըռել ուզի
 +
Զևսը, որ ինքն է արծարծում պատերազմներ մարդկանց միջև:
 +
Փորով չէ որ աքայեցիք պետք է սըգան մահացյալին,
 +
{{տող|230}}Ամեն օր էլ շատ մարդիկ են մեռնում ահեղ պատերազմում,
 +
Ուրեմն մենք էլ ե՞րբ պիտի շունչ առնեինք լաց ու կոծից։
 +
Մահացյալի վըրա պետք է մի օր միայն լալուց հետո
 +
Ամուր հոգով ու սըրտապինդ հողին հանձնել պատշաճ կարգով.
 +
Իսկ ովքեր որ ահեղ մարտից ազատվում են ողջ և առողջ,
 +
Նրանք պետք է ուտեն-խըմեն, որ կազդուրվեն և ամրանան,
 +
Որ նոր ուժով կարողանան կըռվի մըտնել թըշնամու դեմ՝
 +
Հագած պըղինձ անպարտելի, և հոգու մեջ կամք ու կորով:
 +
Ուստի ոչ ոք թող չըսպասի այլ խըրատի ու խորհուրդի,
 +
Զի այդպիսին աղետաբեր պիտի լինի նըրա համար,
 +
{{տող|240}}Ով կըմընա արգիացոց արագաթև նավերի մոտ,
 +
Այլ պետք է որ միահամուռ ու խուռնախուռըն գըրոհենք
 +
Ձիախըրոխտ տըրոյանց դեմ՝ բորբոքելով բարկ Արեսին»։
 +
 +
Ասաց, առավ վեհ Նեստորի որդիներին իրեն ընկեր,
 +
Եվ Մեգեսին Փիլյան, ապա Մերիոնեսին և Թոասին,
 +
Մելանիպպին հետն առնելով և Կրիոնտյան Լիկոմեդին՝
 +
Գընաց դեպի Ագամեմնոն Ատրիդեսի վըրան ընդփույթ,
 +
Եվ այն, ինչ որ խոսք էր մինչ այդ՝ գործի փոխվեց նըրանց ձեռքով:
 +
Եվ վըրանից առան բերին խոստացված յոթ եռոտանի
 +
Եվ հըրափայլ քըսան հատ սան, ու տասներկու երիվարներ,
 +
{{տող|250}}Դուրս հանեցին ձեռագործի վարժ ու հըմուտ յոթը կանանց
 +
Եվ ութերորդը՝ գեղեցկայտ Բրիսեիսին, ու կըշռելով
 +
Տասը տաղանդ մաքուր ոսկի, Ոդիսևսը առաջն ընկած
 +
Բերին բոլոր պարգևները և ատյանի մեջտեղ դըրին։
 +
Ոտքի ելավ Ագամեմնոնն, ու Տալթիբիոսն աստվածաձայն՝
 +
Կինճին բըռնած տարավ կանգնեց ժողովըրդոց արքայի դեմ։
 +
Ատրիդեսը դուրս քաշելով իր սայրասուր դանակը մերկ,
 +
Որ շարունակ կախում էր նա իր մեծ սըրի պատյանի մոտ,
 +
Կըտրեց կինճի մազից որպես երախայրիք ու ձեռնամբարձ
 +
Աղոթք արավ Արամազդին, արգիացիք այնտեղ բոլոր
 +
{{տող|260}}Նըստած անձայն, ըստ օրինի, լըսում էին թագավորին,
 +
Որ աչքերը երկինքն ուղղած՝ այսպես ասաց աղոթելով.
 +
«Թող նախ ինքը ամենամեծ Արամազդը լինի վըկա,
 +
Ապա Երկիրն ու Արեգակն ու Վրիժուհիք դըժոխային,
 +
Որոնք պատժում են սըտերդումն և ուխտազանց դըրուժներին,
 +
Որ ես երբեք ձեռք չեմ տվել Բրիսեիսին մինչև այսօր
 +
Ո՛չ մըտնելու նպատակով, ո՛չ էլ ուրիշ բանի համար,
 +
Այլ վըրանիս մեջ անարատ մընաց անմերձ և անշաղախ:
 +
Իսկ եթե ես սուտ եմ ասում, աստվածները թող որ գըլխիս
 +
Թափեն այնքան աղետ ու ցավ, որքան որ սուտ երդվողներին»։
 +
 +
{{տող|270}}Ասպես ասաց և վարազի վիզը կըտրեց սուր պըղընձով,
 +
Եվ Տալթիբիոսն այն գըլորեց ծովը անտակ` ձըկներին կեր.
 +
Այն ժամանակ ոտքի ելավ Պելիսածին Աքիլլը վեհ
 +
Եվ կանգնելով քաջամարտիկ արգիացոց միջև՝ ասաց.
 +
«Հա՛յր Արամազդ, դո՛ւ ես, որ մեծ վնասներ ես տալիս մարդկանց,
 +
Ագամեմնոնը լանջքիս տակ չէր գըրգըռի հոգիս երբեք,
 +
Եվ ո՛չ էլ նա ի հեճուկս ինձ կառներ աղջիկն ու կըտաներ,
 +
Այլ Զևսն ինքն էր, որ աքայանց շատ քաջերին մահ կամեցավ։
 +
Բայց արդ ճաշի գընացեք դուք, որ ըսկըսենք մարտն անհապաղ»։
 +
 +
Այսպես ասաց և արձակեց ակըմբահույլ ժողովն արագ,
 +
{{տող|280}}Ու ցըրվելով անմիջապես ամեն ոք իր նավը գընաց:
 +
Իսկ մեծասիրտ միրմիդոնցիք ընծաները վերցընելով
 +
Տարան դեպի նավը քաջոտն աստվածային Աքիլլեսի,
 +
Զետեղեցին խորաններում ու նըստեցրին կանանց այնտեղ.
 +
Եվ ձիերին դեպ երամակ տարան մարդիկ քաջագոտի։
 +
 +
Բրիսեիսը գեղեցկայտ՝ Աստղիկի պես ոսկեղինիկ,
 +
Երբ որ տեսավ Պատրոկլեսին խորը խոցված սուր պըղընձով,
 +
Ճիչ արձակեց ու դիակի վըրա ընկավ արտասվակոծ.
 +
Չանգռում էր իր դեմքը չըքնաղ, պարանոցն ու կուրծքը փարթամ
 +
Եվ ասում էր աստվածուհու պես գեղեցիկ կինը լալով.
 +
{{տող|290}}«Ո՜հ, Պատրոկլես, դու թշվառիս սըրտի համար հո՜ւյժ սիրելի,
 +
Ողջ ու առողջ թողի ես քեզ այս խորանից հեռանալիս,
 +
Եվ այժմ ահա ետ դառնալով մեռած եմ քեզ գըտնում այստեղ:
 +
Ախ, ինչպե՜ս են վիշտը վըշտի վըրա անվերջ թափվում վրաս...
 +
Քաղաքի մոտ սուր պըղընձով վիրավորված տեսա նըրան,
 +
Որին տըվին ինձ ամուսին հայրըս և մայրն իմ մեծարո.
 +
Տեսա երեք եղբայրներիս (միևնույն մոր ծոցի պըտուղ),
 +
Սիրելինե՜րս, որոնք բոլորն իրենց օրհասն այնտեղ գտան։
 +
Չէիր թողնում դու, Պատրոկլես, որ լաց լինեմ, երբ ըսպանեց
 +
Քաղաքավեր քաջ Աքիլլեսն իմ ամուսնուն օրինական
 +
{{տող|300}}Եվ ավարեց դյուցազնազարմ Մինեսի ճոխ քաղաքը նա։
 +
Ասում էիր՝ օրինապես կամուսնացնես տարաբախտիս
 +
Աստվածային Աքիլլի հետ, և դուք Փթիա տանելով ինձ
 +
Հարսանեկան խընջույք կանեք միրմիդոնաց մեջ բազմամարդ:
 +
Ընկար, ով քաջ, և ինձ մընաց միայն ողբա՜լ քեզ հավիտյան»:
 +
 +
Այսպես ասեց արտասվելով, ու լաց եղան բոլոր կանայք
 +
Պատրոկլեսի վըրա, սակայն ամեն ոք իր վիշտն էր լալիս։
 +
Իսկ աքայանց ծերունիներն Աքիլլեսի չորս կողմն առած՝
 +
Խընդրում էին նըրան ճաշել, բայց նա մերժում էր բոլորին.
 +
«Եթե կա դեռ մի բարեկամ, որ ինձ լըսում է, սիրելի՛ք,
 +
{{տող|310}}Աղաչում եմ, մի՛ ըստիպեք, որ հագեցնեմ ինձ որևէ
 +
Ըմպելիքով կամ կերակրով, զի մեծ մի վիշտ պատել է ինձ,
 +
Պիտի սպասեմ և դիմանամ մինչ մայրամուտն արեգակի»։
 +
 +
Այսպես ասաց և իրենից հեռացրեց մյուս աքայեցոց,
 +
Ու մընացին Ատրեորդիք և Ոդիսևսն աստվածային,
 +
Իդոմենեսն ու Նեստորը և Փենիքսը ծերունափառ,
 +
Որոնք ջանում էին անդուլ մըխիթարել վըշտացյալին:
 +
Սակայն քաջի սիրտը վըշտոտ չէր ըսփոփվում ոչ մի բանով
 +
Քանի դեռ նա ներս չէր մըտել արնոտ կըռվի լայն երախից
 +
Պատրոկլեսի մասին միայն միտք անելով՝ ասում էր նա.
 +
{{տող|320}}«Մի ժամանակ, ա՜յ իմ թըշվառ, իմ սիրելի ընկեր անգին,
 +
Դու էիր ինձ, քո իսկ ձեռքով ճաշ մատուցում վըրանիս մեջ,
 +
Ժամը ժամին, աշխույժ ու ժիր, երբ աքայանք՝ արտասվալից
 +
Կըռիվ էին մըղում ահեղ՝ ձիախըրոխտ տրոյանց դեմ:
 +
Իսկ արդ այստեղ պառկած ես դու վիրավորված, և ես ահա
 +
Սիրտս անսըվաղ կերուխումից՝ ծոմ եմ պահել սիրույդ համար:
 +
Չէի ըզգա այսքան խորունկ ցավ ու կըսկիծ իմ սըրտի մեջ,
 +
Եթե նույնիսկ, օ՜, հարազատ հորըս մահվան գույժն առնեի,
 +
Որ Փթիայում այժըմ գուցե թափում է դառն արտասուքներ
 +
Իր մեկ հատիկ որդու համար, իսկ ես այստեղ, օտար հողում
 +
{{տող|330}}Մարտ եմ մըղում տըրոյանց դեմ Հեղինեի համար անարգ.
 +
Ոչ էլ եթե որդուս մահվան բոթը հասներ իմ ականջին,
 +
Որ սընվում է սիրաբողբոջ՝ Սկիրոսում, եթե ողջ է
 +
Եվ ապրում է իմ սիրելի Նեոպտոլեմն աստվածագեղ<ref>Նեոպտոլեմը Աքիլլեսի և Դեիդամեի որդին էր, որ ծնվել էր Սկիրոս կղզում. այնտեղից նրան բերում են Տրոյա, քանի որ, ըստ գուշակության, առանց նեոպտոլեմի մասնակցության Տրոյական պատերազմը չէր ավարտի:</ref>։
 +
Առաջ այնպես էի կարծում, թե միայն ես եմ մեռնելու
 +
Հեռու երկրիցն իմ հայրենի, օտար հողում տըրոյական,
 +
Իսկ դու Փթիա կըդառնայիր և սևաթույր նավի վըրա
 +
Նըստեցնելով իմ զավակին՝ կըտանեիր Սկիրոսից
 +
Եվ մեկ առ մեկ ցույց կըտայիր նըրան բոլոր կալվածքներըս,
 +
Ծառաներիս և աղախնոց և ապարանքն իմ բարձրահարկ։
 +
{{տող|340}}Զի Պելևսը, կարծում եմ ես, արդեն մեռած պիտի լինի,
 +
Իսկ եթե դեռ ապրում էլ է՝ հյուծվում է խոր ծերության մեջ,
 +
Ամեն մի ժամ մահըս գուժող բոթաբերին ըսպասելով»։
 +
 +
Ասաց լալով, և նըրա հետ հեծկըլտում էր ավագանին,
 +
Ամեն մեկը տանը թողած հարազատին իր հիշելով։
 +
Նըրանց այդ լացը տեսնելով՝ գութը շարժվեց Զըրվանյանի,
 +
Որ դառնալով Աթենասին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Դուստր իմ, իսպառ անտե՞ս առար արի մարդուն ազնըվաշուք,
 +
Աքիլլեսի մասին այլևս բոլորովին հոգ չե՞ս տանում,
 +
Որ բարձրածայր նավերի մոտ նըստած ահա տըրտում-տըխուր,
 +
{{տող|350}}Դառնակսկիծ ողբում է մահն իր սիրելի ընկերակցի,
 +
Եվ մինչ ճաշում են ուրիշներն, ինքը նըստել է անսըվաղ։
 +
Գընա՛ իսկույն ու քաղցր ամբրոսն աստվածային նեկտարի հետ
 +
Նըրա սըրտի մեջ կաթեցրու, որ նա քաղցից չընըվաղի»։
 +
 +
Ասաց, դըրդեց Աթենասին, որը այդ էր ուզում արդեն,
 +
Եվ սըլացավ սավառնաթև ու սըրաձայն արծվի նըման,
 +
Արփիափայլ բարձըր երկնից սուրաց կապույտ եթերն ի վար:
 +
Այդ ժամանակ ճամբարի մեջ զինվում էին աքայեցիք։
 +
Աստվածուհին՝ հավերժ անմահ աստվածների նեկտարն անուշ
 +
Եվ ըմպելին կաթիլ-կաթիլ Աքիլլեսի սիրտը ծորեց.
 +
{{տող|360}}Որ չըհասնի դըժոխատանջ սովը նըրա սըրունքներին,
 +
Ապա նորից վերադարձավ հաստատաշեն պալատն իր հոր:
 +
Աքայեցիք ծովագընաց նավերից դուրս գըրոհեցին,
 +
Ինչպես ձյունի տեղատարափն է թանձրախուռն՝ Արամազդից
 +
Թափվում երկիրն՝ արփիածին Հյուսիսակից խարազանված։
 +
Նավերից դուրս էին թափվում այդպես անթիվ և անհամար
 +
Գըլխանոցներ փայլակնացայտ և վահաններ կուռ ու կըմբյա,
 +
Եվ զըրահներ կարծրածածկույթ կարավանդով, և նիզակներ,
 +
Որոնց շողյունն ակնախըտիղ մինչև երկինքն էր բարձրանում.
 +
Եվ պըղընձի փայլ ու ցոլքից ծիծաղում էր երկիրը ողջ,
 +
{{տող|370}}Ու թընդում էր գետինն անթիվ մարդկանց ոտքի դոփյուններից,
 +
Եվ նըրանց մեջ զինավառվում էր Աքիլլեսն աստվածային։
 +
Ատամները կըրճտում էին,և աչքերը կայծակնացայտ
 +
Վառվում էին կըրակի պես, և սրրտի մեջ սաստիկ մի ցավ,
 +
Մըռմըռալով տըրոյանց դեմ՝ հագնում էր նա աստվածային
 +
Պարգևները, որ դարբընեց Հեփեստոսը ճարտարապես:
 +
Նախ և առաջ պատեց նա իր սըրունքները՝ չըքնաղագեղ
 +
Սըռնապանով, որ արծաթյա ճարմանդներով էր կոճկըվում.
 +
Ապա ծածկեց կուրծքը շըքեղ լանջապանով պատենազեն
 +
Եվ կախելով արծաթագամ պըղընձյա սուրն ուսընդանութ՝
 +
{{տող|380}}Առավ ասպարը մեծահաղթ, ճարտարագործ ու հաստաբեստ,
 +
Որի փայլը լուսնանըման հեռուներն էր հասնում մինչև։
 +
Ինչպես ծովով նավողներին երևում է ճաճանչը վառ
 +
Մի կըրակի, որ վառվում է լեռան վըրա մի բարձըր տեղ,
 +
Բայց մըրրիկները՝ ձըկնավետ ծովի վըրա բրռնի կերպով
 +
Նըրանց ի բաց են հալածում իրենց սիրած ընկերներից,—
 +
Այդպես նաև Աքիլլեսի աստվածակերտ, քանդակազարդ,
 +
Գեղապաճույճ վահանի փայլն մինչև երկինքն էր բարձրանում։
 +
Առավ ապա իր ամրակուռ սաղավարտն ու դըրեց գըլխին,
 +
Եվ գըլխանոցն այդ ձիաբաշ շողշողում էր աստղի նըման,
 +
{{տող|390}}Ու ծածանվում էին ոսկի գիսակները նըրա չորս կողմ,
 +
Որ Հեփեստոսն էր փընջաձև համասըփռել գագաթի շուրջ։
 +
Եվ ինքն իրեն փորձում էր նա այդ հիասքանչ զենքերի մեջ
 +
Թե հարմա՞ր են գալիս արդյոք, ու շարվո՞ւմ են անդամները,
 +
Որոնք ասես թևի վըրա առած՝ տանում էին նըրան:
 +
Եվ վերջապես պահարանից հանեց նիզակն հայրենատուր,
 +
Ծանրածանըր և հաստաբուն, որը ոչ մի աքայեցի
 +
Անկարող էր նույնիսկ շարժել, և միայն ինքն՝ աստվածային
 +
Աքիլլեսն էր ճոճում հըմուտ Պելյան հացին այդ հաստապինդ,
 +
Որ Քիրոնը տըվեց նըրա հորը Պելյան բարձունքներից։
 +
{{տող|400}}Ավտոմեդոնն ու Ալկիմոն երիվարներն էին լըծում
 +
Եվ անցկացրին շուրջանակի սամետները<ref>Սամետը լծափոկն է, լծի կապը։</ref> գեղապարույր,
 +
Ու զարնելով սանձեր նըրանց ծընոտներին՝ պինդ պըրկեցին
 +
Երասաններն՝ ասպանդակի վըրա դեպի ետ քաշելով:
 +
Ավտոմեդոնն իր ձեռքն առավ վայելչահյուս մըտրակը պինդ
 +
Ու նետվեց կառք անմիջապես, և ետևից ըսպառազեն
 +
Ելավ Աքիլլն արեգնափայլ, փայլակնացայտ իր զենքերով
 +
Ու ձայ տըվեց որոտագոչ իր հայրական նըժույգներին,
 +
«Հըռչակավոր Ճեպոտնեից սերած օ դո՛ւք, Աշխե՛տ, Պիսա՛կ,
 +
Տեսեք, որ ողջ ետ դարձընեք դուք ձեր կառքը նըստող քաջին
 +
{{տող|410}}Դեպի բանակն աքայեցոց, երբ դադարենք մարտընչելուց,
 +
Եվ չըթողնեք Պատրոկլի պես գետին ընկնի դիաթավալ»:
 +
 +
Լըծան տակից Աշխետը ժիր անակընկալ խոսեց այսպես.
 +
Խոնարհելով գըլուխն իսկույն, և ճոխ բաշերն առատորեն
 +
Հոսելով ցած սամիներից հասան մինչև գետինը գորշ
 +
(Եվ խոսեցրեց նըրան Հերա լուսածըղի աստվածուհին).
 +
«Այս անգամ էլ քեզ արդարև պիտ ազատենք, քա՛ջ Աքիլլես,
 +
Բայց քո վերջին օրը մոտ է, որի մեջ մենք հանցանք չունենք,
 +
Այլ մեծ աստվածն ու ինքնիշխան Ճակատագիրն ամենազոր։
 +
Քավ լիցի, ո՛չ, մեր ծուլության ու հեղգության պատճառով չէր,
 +
{{տող|420}}Որ տըրոյանք կողոպտեցին Պատրոկլեսի զենքերն ուսից,
 +
Այլ վարսագեղ Լետովնի քաջ որդին` աստվածն էր մեծազոր<ref>''վարսագեղ Լետովնի որդին ասավածն էր մեծազոր'' - Այսինքն՝ Ապոլլոնը, որը Զևսի կնոջ՝ գիշերվա սևազգըստ աստվածուհի Լետոյի որդի էր:</ref>,
 +
Որ ըսպանեց Մենիտյանին առաջամարտ ջոկատներում
 +
Դյուցազնաբար մարտընչելիս, և պարգևեց փառք Հեկտորին:
 +
Թեկուզ վազենք մենք սըրընթաց Զեփյուռի պես թեթևաշունչ,
 +
Որն, ասում են, հովերի մեջ ամենեն ժիրն է, քաջընթաց,
 +
Բայց ի՞նչ օգուտ, երբ գըրված է քո ճակատի վըրա, որ դու
 +
Պարտվես պիտի մի աստըծուց և մի մարդուց մահկանացու»<ref>''պարտվես պիտի մի աստծուց ու մի մարդուց մահկանացու'' - Աքիլլեսը պետք է սպանվեր Պարիսի արձակած նետով, որին ուղղություն պիտի տար Ապոլլոնը:</ref>։
 +
Պատուհասներն՝ ընդհատեցին ձայնը նըրա, երբ խոսում էր:
 +
 +
Իսկ արագոտն Աքիլլեսը սաստիկ ցասմամբ ասաց ձիուն,
 +
{{տող|430}}«Է՜ դու, Աշխե՛տ, ինչո՞ւ ես ինձ մահ գուշակում, քո ի՞նչ գործն է.
 +
Ինքս էլ գիտեմ, որ ինձ շուտով վիճակված է մեռնել այստեղ
 +
Հեռու հորիցն ու իմ մորից. սակայն ես չեմ դադարելու
 +
Կըռվից, մինչև տըրոյացիք պատերազմից կուշտ հագենան»։
 +
 +
Այսպես ասաց որոտալով և ձիերը վարեց առաջ:
 +
</poem>
 +
 +
== Երգ քսաներորդ։ Դիցամարտ ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այսպես ահա նավերի մոտ աքայեցիք պըղընձավառ
 +
Զինվում էին քո շուրջ-բոլոր, ռազմի անհագ ո՛վ Աքիլլես,
 +
Տըրոյացիք էլ մյուս կողմից՝ հանդիպակաց սարահարթում։
 +
Իսկ Արամազդը Թեմիսին հըրամայեց, որ ժողովի
 +
Կանչի բոլոր անմահներին Ոլիմպոսի վեհ բարձունքում։
 +
Գընաց Թեմիսն ու բոլորին ազդարարեց հոր անունից,
 +
Որ ըշտապեն անմիջապես դեպի տաճարն Արամազդի:
 +
Ժողովից չէր բացակայում և ոչ մի գետ Օվկիանից զատ,
 +
Այնտեղ էին հարսները, որ ապրում էին անտառներում,
 +
{{տող|10}}Մարգագետնում դալարավետ կամ գետերի ակունքներում։
 +
Ամպրոպային Արամազդի ապարանքը գալով նըրանք,
 +
Բազմեցին այն մեծ դահլիճում, որ Հեփեստոսն էր կառուցել
 +
Հանճարամիտ իմաստությամբ՝ Արամազդի- իր հոր համար:
 +
Այսպես բոլոր անմահները հավաքվեցին ակըմբահույլ,
 +
Հընազանդեց և Պոսեյդոնն աստվածուհու հըրավերին,
 +
Ելավ ծովից ու բազմելով բոլորի հետ այդ ատյանում՝
 +
Զևսի միտքը հասկանալու համար հարցում արավ նըրան.
 +
«Ինչո՞ւ ես մեզ, ո՛վ շանթընկեց, դու ժողովի կանչել նորից,
 +
Աքայեցոց և տըրոյանց համար խորհո՞ւրդ ունես արդյոք,
 +
{{տող|20}}Որոնք շուտով պիտի վառեն պատերազմի հուրը ահեղ»։
 +
 +
Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
 +
«Միտքըս դու ճիշտ ըմբըռնեցիր, ո՛վ ահավոր Երկրասասան,
 +
Դըրա համար եմ ձեզ կանչել, ցավում եմ ես նըրանց համար,
 +
Ինքըս պիտի նըստած մընամ ամենաբերձ Ոլիմպոսում
 +
Ու նայելով նըրանց կըռվին՝ զըվարճանամ իմ սըրտի մեջ.
 +
Իսկ դուք դեպի տըրոյացիք և աքայանք ըշտապեցեք
 +
Եվ օգնեցեք երկուսին էլ, ամեն մեկըդ ում ուզում է.
 +
Քանզի եթե տըրոյանց դեմ միայն Աքիլլն ինքը կըռվի,
 +
Չեն դիմանա նըրանք երբեք Պելիսածնի ահեղ ուժին:
 +
{{տող|30}}Առաջ նըրա միայն երե՛սն էլ տեսնելով փախչում էին,
 +
Իսկ հիմա, որ իր ընկերոջ մահվան վըրա ցասկոտ է խիստ՝
 +
Վախենում եմ, որ տարաժամ քանդի Իլիոնն ամրապարիսպ»:
 +
 +
Այսպես ասաց և արծարծեց խըռովություն երկնայնոց մեջ,
 +
Որոնք դեպի մարտ դիմեցին երկպառակված հոգիներով։
 +
Հերան, Պալլաս Աթենասը և Պոսեյդոնն աշխարհակալ,
 +
Հերմեսը ժիր, օգտամատույց, որ խոհեմ է և նրբամիտ,
 +
Եվ Հեփեստոսն իր վիթխարի ուժի վըրա վըստահացած
 +
Կաղ սըրունքներն իր շարժելու,— աստվածները միախորհուրդ
 +
Դիմում էին արագընթաց դեպի նավերն աքայեցոց:
 +
{{տող|40}}Իսկ Արեսը սաղարտաճոճ և Ապոլլոնն երկայնավարս,
 +
Արտեմիսը նետազըվարճ, Քըսանթոսը, Լեդովնը և
 +
Սիրաժըպիտ Աստղիկը՝ մեկ՝ տըրոյանց կողմն էին գընում։
 +
 +
Քանի դեռևս աստվածները հեռու էին կըռվողներից՝
 +
Խըրոխտ էին աքայեցիք Աքիլլեսի հանդես գալով,
 +
Նա, որ երկար ժամանակով ձեռընթափ էր եղել մարտից։
 +
Սաստիկ սարսուռ մի սողոսկեց տըրոյացոց սըրտերից ներս,
 +
Երբ որ տեան զարհուրելի Պելիսածին Աքիլլեսին
 +
Փայլակնացայտ, ըսպառազեն արյունառուշտ Արեսի պես:
 +
Իսկ երբ եկան ոլիմպյաններն ու մարդկանց մեջ մըտան խումբ-խումբ
 +
{{տող|50}}Հառնեց դարձյալ Ոխը դաժան, դըռույթ տըվեց ամբոխի մեջ:
 +
Աթենասը մերթ փոսի մոտ, մերթ պարըսպից դուրսը կանգնած,
 +
Եվ երբեմն էլ ծովի ափին՝ որոտում էր ուժգընորեն։
 +
Իսկ մյուս կողմից Արեսն էր բուռըն մըռընչում մըրըրկի պես՝
 +
Տըրոյացոց դըրդելով մերթ բարձրապարիսպ Իլիոնից,
 +
Մերթ դիմելով դեպ Գեղասար բլուրն — ափը Սիմոյիսի:
 +
 +
Այսպես ահա գըրգըռեցին երկու կողմերն իրարու դեմ
 +
Ոլիմյաններն՝ արծարծելով սաստիկ մի մարտ նըրանց միջև։
 +
Գոռաց վերից աստվածների և մարդկանց հայրն ահեղաձայն,
 +
Իսկ Պոսեյդոնը դըղըրդեց տակից երկիրն անվայրափակ
 +
{{տող|60}}Եվ լեռները բարձրակատար ցընցեց ուժով իր վիթխարի.
 +
Դողաց նաև բյուրակընյա Իդան բոլոր իր հիմքերով,
 +
Իլիոն քաղաքն ամրապարիսպ և նավատորմն աքայեցոց:
 +
Սոսկաց սաստիկ սանդարապետ Այիդոնեսն իր անդընդում,
 +
Սարսափահար փըռընչալով ոստնեց գահից, թե մի գուցե
 +
Պոսեյդոնը երկրադըղորդ պատռի վերից երկիրն հանկարծ
 +
Եվ ճեղքըվեն կացարաններն անմահների, նաև մարդկանց
 +
Դըժնատեսիլ և ահավոր, որոնք մինչև անգամ անմահ
 +
Աստվածներին են պատճառում խորշանք ու դող քըստըմնելի:
 +
Այսպիսի մեծ թընդյուն ելավ, երբ աստվածներն ի մարտ մըտան
 +
{{տող|70}}Կանգնեց ընդդեմ Պոսեյդոնի իբր ախոյան արծաթաղեղ
 +
Ապոլլոնը կորովաձիգ սըրաթըռիչ իր նետերով,
 +
Եվ Արեսի դեմ Աթենաս կապուտաչվի աստվածուհին,
 +
Իսկ Հերային ընդդիմամարտ՝ ոսկեփըքին, ամբոխահույզ
 +
Արտեմիսը նետազըվարճ՝ քույրն աստըծու կորովաձիգ.
 +
Լետովնի դեմ իբր ախոյան կանգնեց Հերմեսն օգտամատույց,
 +
Հեփեստոսին՝ Գետն ահագին, հորձանահոս, որին անմահ
 +
Աստվածները Քսանթրոս են կոչում, մարդիկ՝ Սկամանդրոս:
 +
 +
Այսպես՝ աստված աստըծու դեմ կըռվում էին, իսկ Աքիլլեսն
 +
Իր սըրտի մեջ եփ էր գալիս հանդիպելու լոկ Հեկտորին:
 +
{{տող|80}}Ուզում էր նա վըրիժավար՝ Պրիամոսի որդու արյամբ
 +
Կուշտ հագեցնել անհաթելի պատերազմող բուռն Արեսին:
 +
Ապոլլոնը ամբոխադրույթ՝ Էնիասին նախ հորդորեց,
 +
Ներշընչելով նըրան կորով, որ Աքիլլի վըրա վազի։
 +
Եվ Պրիամյան Լիկայոնի կերպարանքն ու ձայնն առնելով
 +
Ապոլլոնը՝ Արամազդի որդին այսպես ասաց նըրան.
 +
«Էնիաս, տրոյանց իշխանավորդ, սպառնանքներդ ո՞ւր գընացին,
 +
Երբ գինու լիք բաժակը ձեռք՝ ասում էիր ավագանուն,
 +
Թե կըկըռվես դու քաջաբար Պելիսածին Աքիլլի դեմ»։
 +
 +
Եվ Էնիասն իսկույն ևեթ նըրան այսպես պատասխանեց.
 +
{{տող|90}}«Ինչո՞ւ ես դու, ո՛վ Պրիամյան, հակառակ իմ կամքին, այդպես,
 +
Գըրգռում ինձ հանդըգնելու անպարտելի Պելյանի դեմ:
 +
Այս առաջին անգամը չէ, որ նըրան եմ հանդիպում ես.
 +
Առաջ էլ նա իր նիզակով ինձ փախցըրեց Իդա սարից,
 +
Հարձակելով մեր եզների նախրի վըրա, և կործանեց
 +
Լիոնեսոսն ու Պեդասոսը, բայց Արամազդն ինձ ազատեց,
 +
Արծարծելով կորով իմ մեջ և զորություն իմ ծընկներին,
 +
Ապա թե ոչ բոլորովին կըկորչեի նըրա ձեռքից,
 +
Որին ինքը Աթենասն էր առաջնորդում, հորդորելով
 +
Պղնձյա տեգով ըսպանելու լելեգներին և տըրոյանց:
 +
{{տող|100}}Ո՛չ, չի կարող և ոչ մի մարդ Աքիլլեսի դեմ ճակատել,
 +
Զի նա իր հետ աստվածներից մեկն ունի միշտ իրեն պաշտպան.
 +
Եվ բացի այդ, սըլաքները նըրա ուղիղ են թըռչում միշտ,
 +
Ու թըռչելուց չեն դադարի, մինչև չանցնեն մարդու մարմնից:
 +
Ապա թե ոչ, եթե աստված անկողմնակալ լինի մարտում՝
 +
Հազիվ թե նա կարողանա ինձ հեշտությամբ հաղթահարել,
 +
Նույնիսկ եթե ամբողջովին նա պըղընձից լինի ձուլված»<ref>''ամբողջովին նա պղնձից լինի ձուլված'' - Ըստ երևույթի, Էնիասը ակնարկում է Աքիլլեսի անխոցելիությունը:</ref>։
 +
 +
Եվ Ապոլլոնն՝ Արամազդի որդին այսպես ասաց նըրան,
 +
«Օ՛ն, աղոթիր և դո՛ւ հավերժ աստվածներին, ո՛վ դյուցազուն,
 +
Զի ասում են, թե քեզ ծնեց Աստղիկը՝ դուստրն Արամազդի,
 +
{{տող|110}}Իսկ նա ծընված է աննըշան, ըստորադաս մի դիցուհուց.
 +
Աստղիկին Զևսն ի՛նքն է ծընել, իսկ Թետիսին՝ Ծերը ծովի:
 +
Ցընցի՛ր ուստի պըղինձդ անհաղթ և դու երբեք մի՛ վախենա
 +
Ո՛չ Աքիլլից, ո՛չ էլ նըրա ըսպառնալից հոխորտանքից»։
 +
 +
Ասաց և ուժ ներշընչեց նա ժողովըրդոց արի հովվին,
 +
Որը գընաց ըսպառազեն դեպի գընդերն առաջամարտ:
 +
Լուսածըղի Հերան տեսավ Անքիսեսի արի որդուն,
 +
Որ ամբոխի միջից ուղիղ դեպ Աքիլլեսն էր ընթանում,
 +
Եվ կանչելով աստվածներին իր մոտ` այսպես ասաց նըրանց.
 +
«Մըտածեցե՛ք, ո՛վ աստվածներ, դուք, Պոսեյդոն և Աթենաս,
 +
{{տող|120}}Մըտածեցե՛ք իմաստնաբար, թե վերջը ո՞ւր պիտի հանգի:
 +
Էնիասն ահա հրաշեկ պղնձով ըսպառազեն, խըրոխտապանծ,
 +
Ապոլլոնից դըրդված դեպի Պելիսածինն է ընթանում։
 +
Պետք է որ մենք, ո՛վ աստվածներ, ե՛տ դարձընենք Էնիասին,
 +
Եվ կամ մեկն էլ Աքիլլեսին թող զորավիգ լինի մեզնից,
 +
Ու ներշընչի կորով նըրան, որ ոչ ոքից տեղի չըտա
 +
Եվ իմանա, թե սիրվում է նա մեծագույն աստվածներից,
 +
Եվ անզոր են բոլոր այն մյուս աստվածները, որոնք մինչ արդ
 +
Ջանք են թափում պաշտպանելու տըրոյացոց՝ պատերազմում:
 +
Մենք բոլորըս Ոլիմպոսից այստեղ իջանք նըրա համար,
 +
{{տող|130}}Որ Աքիլլեսն այսօր ոչինչ չըկըրի այդ տըրովներից,
 +
Իսկ թող հետո կըրի, ինչ որ Բախտը մանեց նըրա համար<ref>''Բախտը մանեց նրա համար'' - Ըստ հունական դիցաբանության, ճակատագրի երեք աստվածուհիներից Կլոտոն մանում էր մարդու կյանքի թելը, Լաքեսիսը այդ թելն անցկացնում էր մարդու կյանքի խորդուբորդություններով, իսկ Ատրոպան կտրում էր թելը: Ըստ հայկական դիցաբանության, Բախտի աստվածուհին ձեռքով արագ պտտում է աշխարհի անիվը:</ref>
 +
Այն օր երբ նա աշխարհ եկավ. մայրը ցավով ծընեց նըրան:
 +
Բայց թե Աքիլլն աստվածներին իրենց ձայնից չըճանաչի`
 +
Կըվախենա, եթե կըռվում մի աստըծու հանդիպի նա,
 +
Զի ահեղ են աստվածները մահկանացոց երևալիս»:
 +
 +
Պոսեյդոնը անմիջապես նըրան այսպես պատասխանեց.
 +
«Այդ բարկությունըդ անխոհեմ անվայել է քեզ, ո՛վ Հերա,
 +
Ես չեմ ուզում բոլորովին, որ գըրգըռենք ամենազոր
 +
Աստվածներին իրարու դեմ՝ մասնակցելով պատերազմին,
 +
{{տող|140}}Այլ դուրս գալով ճանապարհից՝ գընանք նըստենք մի բարձրը տեղ
 +
Եվ արյունոտ կըռիվների հոգսը թողնենք մահկանացոց:
 +
Սակայն եթե Արեսը բուռն ու Ապոլլոնն ըսկըսեն մարտն
 +
Ու արգելեն Աքիլլեսին, թույլ չտալով մարտընչելու,
 +
Այն ժամանակ և մե՛ր միջև մի պատերազմ պիտի պայթի:
 +
Ու կարծում եմ, որ հապըշտապ նըրանք այնժամ հարկադըրված
 +
Եվ հակառակ իրենց կամքին՝ պիտի դառնան դեպի Ոլիմպ,
 +
Դեպի կաճառն անմահների՝ մեր ձեռքերից հաղթահարված»։
 +
 +
Այս ասելով առաջնորդեց կապուտավարս արքան նըրանց
 +
Դեպի պատվարը երկնաբերձ աստվածային Հերակլեսի,
 +
{{տող|150}}Որ շինեցին նըրա համար Աթենասն ու տըրոյացիք
 +
Իբրև պաշտպան և ապավեն ծովի հըսկա հըրեշի դեմ<ref>''Իբրև պաշտպան և ապավեն ծովի հսկա հրեշի դեմ'' - Նկատի ունի այն ծովային հրեշին, որ Պոսեյդոնն ու Ապոլոնը ուղարկեցին տրոյական Լավմեդոն արքային ի պատիժ և որից երկիրն ազատեց Հերակլեսը:</ref>,
 +
Եթե ճիվաղն այդ հալածեր նըրան ծովի ափից դեպ դաշտ:
 +
Իր կողմնակից աստվածների հետ Պոսեյդոն արքան հըզոր
 +
Նըստեց այնտեղ՝ անհերձելի թանձըր ամպով շըրջապատված.
 +
Իսկ Գեղասար բըլրի վըրա նըստեցին քո և Արեսի
 +
Շուրջն, Ապոլլոն, մյուս աստվածներն, որ Իլիոնին էին պաշտպան։
 +
Այսպես ջոկ-ջոկ, հեռու նըստած նըրանք խորհուրդ էին անում,
 +
Ու ոչ մեկը սիրտ չէր անում ըսկըսել մարտն աղետավոր,
 +
Բայց Արամազդն ըստիպում էր նըրանց նըստած Ոլիմպոսում:
 +
{{տող|160}}Ծայրե ի ծայր դաշտը լըցվեց ռազմիկներով և ձիերով
 +
Զինավառված փայլակնացայտ և թընդում էր լայնատարած
 +
Դաշտը նըրանց ոտքերի տակ, երբ ընթանում էն գունդ-գունդ։
 +
Հակառակորդ բանակներից՝ քաջերի մեջ ամենաքաջ
 +
Երկու հոգի առաջ անցան ու քինալից հասան իրար.
 +
Անքիսեսի որդի Էնիասն ու Աքիլլեսն աստվածազարմ։
 +
Նախ Էնիասն ահեղակերպ առաջ եկավ ըսպառնալից
 +
Ցընցելով իր կարդակը կուռ և հաստաբեստ վահանը հաղթ
 +
Իր լայն կըրծքի առջև բըռնած, պղնձյա նիզակն իր ճոճելով:
 +
Իսկ մյուս կողմից Պելիսածինն առաջ անցավ, ինչպես առյուծ,
 +
{{տող|170}}Որին կըտրիճ մարդկանց ամբոխն, հավաքվելով ավանն ամբողջ
 +
Ճիգ են թափում ըսպանելու, բայց գալիս է նա հավակնոտ,
 +
Իսկ երբ խիզախ մի պարմանի զարնի նըրան սուր նիզակով՝
 +
Գալարվում է կոկորդաբաց, ու ժայթքում է փըրփուր բերնից,
 +
Եվ ամեհի հոգին կըրծքում հեծում է խոր, և իր պոչով
 +
Մըտրակում է, ձաղկում կողերն իր և ազդրերը անդադար,
 +
Գըրգըռելով իրեն՝ կըռվի մըտնելու գոռ ամբոխի դեմ,
 +
Ու հարձակվում է խելահեղ կատաղությամբ գազանային,
 +
Որ հոշոտի մեկն ու մեկին և կամ ընկնի նըրանց առաջ։-
 +
Այսպես եռանդն ու զայրույթը դըրդում էին Աքիլլեսին
 +
{{տող|180}}Դուրս գալ ընդդեմ Անքիսեսյան արիասիրտ Էնիասի։
 +
Խըրոխտաբար առաջ գալով, երբ մոտեցան նըրանք իրար,
 +
Առաջինը խոսեց ինքը՝ աստվածազարմ Աքիլլը քաջ.
 +
«Էնիա՛ս, ինչո՞ւ ընկերներիցդ այդքան առաջ ես անցել դու.
 +
Մի՞թե սիրտըդ դըրդում է քեզ պստերազմի ելնել իմ դեմ,
 +
Հուսալով, որ տըրոյացոց վըրա պիտի թագավորե՞ս
 +
Պրիամոսյան փառքով շըքեղ. բայց դու թեկուզ ինձ ըսպանես,
 +
Պրիամ արքան այդ մըրցանակ-պատիվը քեզ չի՛ ընձեռի,
 +
Քանզի ունի նա որդիներ և տակավին չի զառամել։
 +
Կամ գուցե քեզ տըրոյացիք խոստացան տալ բաժին մի հո՞ղ
 +
{{տող|190}}Արգասավոր ու բարեբեր՝ մըշակության համար հարմար,
 +
Եթե սպանես Աքիլլեսին, բայց այդ դըժվար հաջողվի քեզ:
 +
Կարծեմ թե քեզ մի այլ անգամ ես փախցըրի իմ նիզակով<ref>''Կարծեմ թե քեզ մի այլ անգամ ես փախցրի'' - Էնիասը գժտված էր իր ազգական Պրիամոսի հետ, դրա համար էլ սկզբում չէր մասնակցում Տրոյական պատերազմին։ Երբ Աքիլլեսը հարձակվեց նրա նախիրների վրա, Էնիասն անցավ տրոյացիների կողմը՝ ընդդեմ աքայանց:</ref>:
 +
Մոռացե՞լ ես միթե, Էնիա՛ս, որ Իդայի վըրա մենակ
 +
Գըտնելով քեզ՝ հալածեցի արագավազ իմ ոտքերով.
 +
Թողիր նախիրն ու փախչելիս ետևդ անգամ չէիր նայում։
 +
Դու այնտեղից հալածական թողիր փախար դեպ Լիոնեսոս,
 +
Որ քանդեցի հիմնահատակ՝ շնորհիվ Զևսի ու Պալլասի,
 +
Ու կանանց էլ գերի տարա՝ նըրանց ազատ կյանքից զըրկած։
 +
Զևսը այդ օր և մյուս անմահ աստվածները քեզ փըրկեցին,
 +
{{տող|200}}Բայց չեմ կարծում թե քեզ փըրկեն երկնայիններն և այս անգամ:
 +
Խորհուրդ կըտամ, որ հեռանաս և ձերոնց մեջ մըտնես նորից,
 +
Եվ չըկանգնես ինձ ախոյան, քանի փորձանք չի հասել քեզ,
 +
Քանզի ինչ որ պիտի լինի՝ հասկանում է հիմարն անգամ»։
 +
 +
Իսկ Էնիասն ի պատասխան Աքիլլեսին՝ բացականչեց.
 +
«Զո՜ւր ես փորձում, որպես մանկան, ինձ վախեցնել քո խոսքերով,
 +
Ե՛ս էլ, Պելյա՛ն, գիտեմ անսաստ լուտանք կարդալ և նախատել,
 +
Մենք իրարու զարմը գիտենք, գիտենք նաև ծընողներին
 +
Իմանալով մեր հինավուրց զրույցներից բերանացի,
 +
Ո՛չ դու ես քո աչքով տեսել իմոնց, ոչ էլ քոնոնցը՝ ես:
 +
{{տող|210}}Ասում են թե սերել ես դու քաջ Պելևսից, ո՛վ Աքիլլես,
 +
Եվ ծովային հավերժահարս Թետիսն է մայրըդ վարսագեղ։
 +
Իսկ ես ինքըս որդին եմ՝ վեհ, մեծահոգի Անքիսեսի,
 +
Մայրըս՝ Աստղիկ աստվածուհին. մեր մայրերից մեկը այսօր
 +
Պիտի ողբա իր սիրելի որդու վըրա անտարակույս,
 +
Որովհետև չեմ կարծում թե տըղայական փուչ խոսքերով
 +
Ըսպառնալիք տալով իրար կըբաժանվենք առանց կըռվի:
 +
Իսկ եթե իմ տոհմն ես ուզում իմանալ դու, կասեմ ես քեզ,
 +
Որ քաջ գիտեն շատերն արդեն։- Արամազդը ամպրոպային`
 +
Ծընեց առաջ Դարդանոսին, որ Դարդանիան ձեռակերտեց,
 +
{{տող|220}}Զի տակավին այն ժամանակ դաշտավայրում չէր կառուցված
 +
Պարզաբարբառ մարդկանց քաղաքն՝ Իլիոնը մեր նըվիրական,
 +
Այլ դեռ Իդա բյուրակընյա լեռան թիկունքն էին ապրում։
 +
Դարդանոսը ծընեց որդի՝ Երեքթոնյոս թագավորին,
 +
Որը բոլոր մահկանացոց մեջ ամենեն մեծատունն էր.
 +
Երեք հազար զամբիկ ուներ մարգագետնի մեջ արածող,
 +
Որոնք խայտում էին իրենց մատաղատի մըտրուկներով։
 +
Բորեասը սիրահարվեց զամբիկներից մի քանիսին,
 +
Եվ առնելով կապուտաբաշ հովատակի մարմին ու կերպ
 +
Զամբիկների վըրա ելավ, և նըրանից հըղանալով՝
 +
{{տող|230}}Տասներկու ժիր մտրուկ բերին, որոնք երբ որ կենսապարգև
 +
Երկրի վըրա խայտում էին, այնքան թեթև էին սուրում,
 +
Որ հասկերի ծայրերն անգամ չէին կոտրում արտերի մեջ.
 +
Իսկ խընդասիրտ երբ վազեին ծովի ծըփուն մակերեսով,
 +
Ճերմակ ալյաց վրայով էին թըռչում թեթև թըռչունի պես։
 +
Երիքթոնը ծընեց Տրովսին՝ թագավորին տըրոյացոց.
 +
Տրովսն ունեցավ հետագայում նըշանավոր երեք որդի
 +
Իլոսն անբիծ, Ասսարակոսն ու Գանիմեդն աստվածատիպ,
 +
Ողջ մարդկանց մեջ ամենագեղ տըղամարդը, որի համար
 +
Աստվածները տարան երկինք, որ մատըռվակ լինի Զևսին,
 +
{{տող|240}}Եվ դասեցին ոլիմպական անմահների կարգը նըրան:
 +
Իսկ Իլոսը ծընեց որդի ըսքանչելի Լավմեդոնին,
 +
Եվ Լավմեդոնն աշխարհ բերեց Տիրթոնոսին և Պրիամին,
 +
Կլոդիոսին ու Լամպոսին, Հիկետավնին՝ ոստ արիսյան,
 +
Ասսարակոսը՝ Կապիսին, և Կապիսը՝ Անքիսեսին,
 +
Իսկ Անքիսեսն էլ ծընեց ինձ, և Պրիամը քաջ Հեկտորին:
 +
Պարծենում եմ ահա՛, որ այս զարմից եմ ես և արյունից։
 +
Բայց Արամազդն է տալիս ուժ դյուցազներին և կամ առնում՝
 +
Ինչպես ուզի, զի բոլորից ուժեղ է նա և զորավոր։
 +
Սակայն արի, որ մենք փոքրիկ մանուկների պես ընդունայն
 +
{{տող|250}}Չըբարբաջենք այսպես այստեղ՝ պատերազմի դաշտի վըրա.
 +
Քանզի երկուսս էլ կարող ենք տեղալ այնքան լուտանք իզուր,
 +
Որպիսի բեռ հարյուր թիակ ունեցող նավն իսկ չի տանի:
 +
Ճըկուն է խիստ մարդու լեզուն, ունի բազում խոսքեր պես-պես,
 +
Եվ ամեն կողմ ցըրիվ եկող բառերի պերճ արոտավայր։
 +
Ինչպիսի խոսք որ ինքդ ասես, այն էլ պիտի լըսես անշուշտ.
 +
Ինչո՞ւ իզուր վեճի մըտնենք ու կրռվեցնենք խոսք իրար հետ
 +
Կանանց նըման, որ հոգեմաշ ոխով լըցված իրարու դեմ
 +
Փողոցի մեջ, ճամփի վըրա, հաճախ տեղի կամ անտեղի
 +
Հայհոյում են մեկ-մյուսին, թափում լուտանք ու նախատինք:
 +
{{տող|260}}Քո խոսքերով դու չես կարող սանձել եռանդն իմ, Աքիլլես,
 +
Որ ախոյան ելնեմ քո դեմ սուր պըղընձով ըսպառազեն:
 +
Օ՛ն, իրարու համը առնենք պըղընձակուռ մեր տեգերով»:
 +
Ասաց, զարկեց պըղընձակուռ մըկունդն իր նա՝ զարհուրելի
 +
Հաղթ ասպարին, որ ղողանջեց աշտեի սուր սըլաքի տակ։
 +
Պելյանն իսկույն արագապես հեռացրեց իր հուժկու բազկով
 +
Ասպարն ահեղ, վախենալով, որ մի գուցե մեծահոգի
 +
Էնիասի նիզակն ուժգին ծակի անցնի այն շեշտակի:
 +
Օ՛, մանկամիտ, որ չըմբըռնեց ո՛չ իր խելքով և ո՛չ հոգով,
 +
Որ հեշտությամբ չեն տեղի տա մահկանացոց հարվածներին
 +
{{տող|270}}Անմահական աստվածների այդ ընծաներն ըսքանչարվեստ:
 +
Քաջամարտիկ Էնիասի հուժկու տեգը չըջախջախեց
 +
Ասպարը հաստ, աստվածային պարգև-ոսկին արգելք եղավ.
 +
Անցավ երկու թիթեղներից, բայց երեքն էլ կային դեռևս,
 +
Քանզի կըռել կաղոտանին, կոփել էր հինգ թիթեղաշերտ —
 +
Երես՝ երկուսը պըղընձյա, մեջտեղն երկուսը անագից,
 +
Մյուսը ոսկի, որի վըրա կանգ առավ սուր տեգը հացի:
 +
Սպա նետեց քաջոտն Աքիլլն իր մըկունդը երկայնաստվեր
 +
Եվ Էնիասի բոլորածիր մեծ ասպարի եզրին զարկեց,
 +
Ուր պըղինձը բարակ էր շատ, ինչպես նաև արջառենին,
 +
{{տող|280}}Ու թափ անցավ Պելյան հացին թընդացնելով ասպարն իր տակ։
 +
Էնիասն ահից կըծիկ եկած՝ ի բաց վանեց վահանն իսկույն,
 +
Ու սըրընթաց նիզակն ուսից սըլանալով՝ խըրվեց գետին,
 +
Խորտակելով բոլորածիր կուռ ասպարի եզրերն երկու։
 +
Ճողոպրելով երկար տեգից՝ Էնիասը ելավ ոտքի,
 +
Անհընարին մի ցավ սաստիկ նըրա աչքերը մըշուշեց,
 +
Ու ողջ մարմնով դողաց ահից, տեսնելով տեգն իր մոտ ընկած։
 +
Վըրա վազեց Աքիլլն արագ, մերկացրած իր սուսերը սուր,
 +
Որոտալով ահագնաձայն, իսկ Էնիասը առավ գետնից
 +
Հըսկա մի քար, որպիսին այժմ ապրողներից երկու հոգի
 +
{{տող|290}}Անկարող են գետնից կըտրել, իսկ նա մենակ՝ ճոճում էր այն:
 +
Ու կըդիպչեր վեմն Աքիլլի սաղավարտին կամ ասպարին,
 +
Եթե Պելյանը խույս չըտար ու չըփըրկեր իրեն մահից:
 +
Եվ Աքիլլեսն իր մեծ սըրով նըրա հոգին կառներ այդտեղ,
 +
Եթե շուտով չընըկատեր Պոսեյդոնը երկրադըղորդ,
 +
Որ դիմելով աստվածներին՝ այսպես ասաց տագնապահույզ.
 +
«Էնիասի համար սըրտանց ցավում եմ ես, ո՛վ աստվածներ,
 +
Որ Պելյանի ձեռքով պարտված պիտի դըժոխք իջնի շուտով,
 +
Ունկընդրելով կորովաձիգ Ապոլլոնի թելադրանքին
 +
Որը սակայն չի փըրկելու նըրան մահից անագորույն,
 +
{{տող|300}}Բայց նա ինչո՞ւ իզուր տեղը գըլխին փորձանք պիտի բերի
 +
Զոհ գընալով ուրիշների տեղակ այդպես անեղորեն.
 +
Նա, որ միշտ էլ աստվածներիս հաճոյական ձոն է բերել:
 +
Եկեք նըրան մենք ազատենք սարսափելի մահվան ձեռքից
 +
Զըրվանյանն էլ կըզայրանա եթե սպանի Աքիլլը քաջ
 +
Անքիսյանին, քանզի նըրա ճակատագիրն է ազատվել,
 +
Որ անորդի և անժառանգ չըկորչի զարմը Դարդանի,
 +
Որին Զևսը շատ ավելի սիրում է քան բոլոր նըրանց,
 +
Որոնք ծընվել են իրենից կամ կանանցից մահկանացու:
 +
Վաղուց է ինչ ատում է նա սերունդը ծեր Պրիամոսի,
 +
{{տող|310}}Եվ արդ Զևսի կամքով անշուշտ իշխե պիտի տրոյանց վըրա<ref>''Իշխե պիտի տրոյանց վրա Էնիասը'' - Ավանդության համաձայն, Էնիասը տրոյացի փախստականների հետ միասին նավեց դեպի Իտալիա և այնտեղ որ
 +
թագավորություն հիմնեց: Հռոմեացիների կարծիքով իրենց քաղաքը հիմնել են
 +
Էնիասի սերունդները, ուստի և նրանք իրենց համարում են «Էներիդներ»: Հուլիոս
 +
Կեսարը Էնիասին համարում էր իր նախահայրը։ Հռոմեացի բանաստեղծ Վիրգիլիոսի «Էնեական» պոեմի հիմքում Էնիասի կյանքի պատմությունն է ընկած։</ref>
 +
Էնիասը քաջ և իր որդոց որդիք՝ ցեղից-ցեղ հավիտյան»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց Հերա արգո աստվածուհին.
 +
«Գետնադըղո՛րդ, քո սեփական խելքով դու լավ կըշռադատիր,
 +
Պե՞տք է փըրկել Էնիասին անագորույն մահից դաժան,
 +
Թե՞ թույլ տալ, որ Պելիսածին քաջի ձեռքով ընկնի մարտում։
 +
Չէ՞ որ ես ինքս և Աթենաս Պալլասն այնտեղ երդում արինք
 +
Ոլիմպոսում, հավերժ անմահ աստվածների ատյանի մեջ՝
 +
Չարաբաստիկ օրը երբեք չըհեռացնել տըրովներից
 +
Նույնիսկ եթե Իլիոնն ամբողջ տոչորակեզ հըրով վառվի,
 +
{{տող|320}}Մոխիր դառնա աքայեցոց արիսական թեժ կըրակով»։
 +
 +
Այդ լըսելով երկրասասան Պոսեյդոնը ելավ գընաց
 +
Դեպի գուպարն ու պատերազմն աղմըկահույզ, արյունահեղ:
 +
Հասավ այնտեղ, ուր Էնիասն էր Աքիլլեսի հետ գերափառ։
 +
Պատեց իսկույն Պելիսածին Աքիլլեսի աչքերը նա
 +
Մի մըշուշով ու պըղընձյա տեգը հացի դուրս քաշելով
 +
Անքիսյանի հաղթ ասպարից՝ Աքիլլեսի առջև դըրեց,
 +
Եվ Էնիասին հափըշտակած՝ իր ձեռքերի վըրա առավ:
 +
Եվ Էնիասն աստվածային ձեռքերի մեջ վեր բարձրացած
 +
Ոստնեց բոլոր դյուցազների և ձիերի վըրայով ժիր
 +
{{տող|330}}Եվ շուտափույթ՝ չարաշըշուկ պատերազմի ծայրը հասավ,
 +
Այնտեղ, ուր քաջ կավկոնացիք զինվում էին ռազմի համար։
 +
Պոսեյդոնը երկրասասան մոտ գընալով Էնիասին
 +
Կանգնեց նըրա առաջ և այս խըրախուսիչ խոսքերն ասաց.
 +
«Աստվածներից ո՞վ է դըրդում քեզ, Էնիա՛ս, անխոհեմիդ,
 +
Որ ախոյան հանդիսանաս վայրենամիտ Աքիլլեսին,
 +
Որին սիրում են անմահներն և քեզանից ուժեղ է շատ։
 +
Այսուհետև ըգգուշացիր նըրան մարտում հանդիպելուց,
 +
Որ դըժոխքի տունը չընկնես նախքան օրհասդ, անժամանակ:
 +
Իսկ երբ հասնի մահը նըրան, այնուհետև արդեն վըստահ
 +
{{տող|340}}Կարող ես դու պատերազմել առաջամարտ գընդերի դեմ,
 +
Քանզի մի այլ աքայեցի անկարող է քեզ ըսպանել»։
 +
 +
Այսպես պատվեր տալով նըրան՝ Պոսեյդոնը թողեց գընաց
 +
Եվ աչքերից Աքիլլեսի փարատեց մեգն աստվածահրաշ:
 +
Աքիլլեսը բաց աչքերով տեսավ օրվա լույսը նորից
 +
Եվ խոր հառաչ արձակելով այսպես խոսեց իր սըրտի մեջ.
 +
«Ո՛վ աստվածներ, մի մեծ հըրաշք եմ տեսնում ես իմ աչքերով.
 +
Նիզակս այստեղ գետնի վրա ընկած է, իսկ մարդը չըկա,
 +
Որին ես տեգս ուղարկեցի՝ ըսպանելու նպատակով։
 +
Ուրեմն Էնիասն էլ սիրելի եղել է մեծ աստվածներին,
 +
{{տող|350}}Մինչդեռ ինքըս կարծում էի, թե նա իզուր է պարծենում։
 +
Թող որ գընա՛, բայց նա այլևս չի խիզախի չափվել ինձ հետ,
 +
Եվ թո՛ղ անչափ ուրախ լինի, որ փախչելով՝ մահից պըրծավ։
 +
Բայց ես հիմա հորդորելով քաջամարտիկ դանայեցոց՝
 +
Պետք է որ այլ տըրովների վըրա արդեն շահատակեմ»։
 +
 +
Ասաց, թըռավ շարքից ի շարք՝ հորդորելով ամեն մեկին
 +
«Քա՛ջ աքայանք, այսուհետև տըրովներից մի՛ խուսափեք,
 +
Այլ ամենոք թո՛ղ մեկի դեմ գոտեմարտի արիաբար,
 +
Որովհետև որքան էլ քաջ՝ դըժվար է ինձ համար մենակ
 +
Պատերազմել բոլորի դեմ. անմահ աստված Արե՛սն անգամ
 +
{{տող|360}}Եվ Աթենասն անկարող են աստվածային իրենց ուժով
 +
Բուռն այս կըռվի կոկորդից ներս մըխվել մենակ ու մարտընչել:
 +
Իսկ ինչ որ ես հընար ունեմ անել ուժով իմ սեփական,
 +
Ձեռք ու ոտքով՝ մի վայրկյան իսկ չեմ դադարի կատարելուց,
 +
Այլ պիտ խըրվեմ գընդերի մեջ ու չեմ կարծում, թե որևէ
 +
Տըրոյացի ուրախ լինի իմ աշտեին հանդիպելուց»։
 +
 +
Այսպես ասաց ի խըրախույս, մյուս կողմից էլ Հեկտորն էր քաջ
 +
Հորդոր կարդում տըրոյացոց, հոխորտալով Աքիլլի դեմ.
 +
«Տըրոյացի՛ դյուցազուններ, մի՛ վախենաք Աքիլլեսից.
 +
Խոսքով ե՛ս էլ կըհոխորտամ ընդդեմ անմահ աստվածների,
 +
{{տող|370}}Բայց դըժվար է տեգով կըռվել, զի ավելի՛ քաջ են նըրանք:
 +
Աքիլլը չի կարող բոլոր իր ասածներն ի գլուխ բերել,
 +
Մեկն ի կատար ածի եթե, բայց կըթողնի մյուսն անկատար:
 +
Պիտի ելնեմ ես նըրա դեմ, թեկուզ ձեռքերն լինեն բոցե,
 +
Լինեն բոցե նըրա ձեռքեր և կորովը՝ հրաշեկ երկաթ»:
 +
 +
Այսպես ասաց, և տըրոյանք տեգերը վեր բարձրացնելով,
 +
Կորովն իրենց բերին ի մի ու գոռացին միահամուռ:
 +
Եվ Ապոլլոնն արծաթաղեղ այսպես ասաց քաջ Հեկտորին.
 +
«Հեկտո՛ր, երբեք չանցնես առաջ Աքիլլի դեմ խիզախելու,
 +
Այլ կաց այստեղ գընդերի մեջ, զի մի գուցե իր նիզակով
 +
{{տող|380}}Խոցի հեռվից և կամ մոտից սուսերահար անի նա քեզ»։
 +
 +
Այսպես ասաց, և Հեկտորը մըտավ նորից բազմության մեջ
 +
Սարսափահար աստվածային ձայնից ահեղ և պատգամից:
 +
Իսկ Աքիլլեսն ամբողջ ուժով որոտալով, առյուծաբար
 +
Տըրոյացոց մեջ խոյացավ և ըսպանեց նախ Իփիտին՝
 +
Ոտրինտեսի արի որդուն, բազում զորաց զորավարին,
 +
Որին ծընեց հավերժահարս Նեիսն՝ ահեղ Ոտրինտեսից
 +
Ձյունապըսակ Տմոլոսի ըստորոտում, Հիդեի մեջ։
 +
Առաջ էր նա գալիս, երբ որ Աքիլլեսը զարկեց տեգով
 +
Նըրա գըլխի ճիշտ մեջտեղին և երկու կես արավ իսկույն:
 +
{{տող|390}}Ընկավ թընդմամբ թավալգըլոր, և Աքիլլես քաջը պանծաց.
 +
«Ահա ընկած ես, Ոտրինտյան, ահավորըդ դու մարդկանց մեջ.
 +
Մահըդ այստեղ, իսկ ծընունդըդ եղավ Գիգյան լըճի ափին,
 +
Որտեղ ունես դու արգավանդ անդաստաններ հայրենատուր՝
 +
Հիլլոսի մոտ ձըկնով հարուստ ու հորդահոս Հերմոսի շուրջ»:
 +
 +
Այսպես ասաց, ու մութն իջավ, ծածկեց աչքերն Իփիդիոնի,
 +
Որին ձիերն աքայեցոց՝ անիվների տակ ջարդեցին
 +
Առաջամարտ գընդերի մեջ: Աքիլլն ապա Դեմոլյոնի՝
 +
Պատերազմում քաջակորով Անտենորի արի որդու
 +
Քունքին զարկեց՝ պղընձածընոտ սաղավարտից, և չըտոկաց
 +
{{տող|400}}Սաղավարտը պըղընձաձույլ, այլ անցնելով տեգը ուժգին
 +
Փըշրեց ոսկորն ու գանգուղեղը խարխըլեց ամբողջապես
 +
Եվ ամեհուն փըռեց գետին: Թողած նըրան այնտեղ ընկած՝
 +
Հիպպոդամի թիկնամեջքին զարկեց ապա իր նիզակով,
 +
Երբ նա կառքից ցած իջնելով՝ խույս էր տալիս Աքիլլեսից:
 +
Հոգին տալիս գոռում էր նա այն ցուլի պես, որին երբ որ
 +
Քարշ են տալիս պատանիներն Հելիկոնյան արքայի շուրջ՝<ref>''Քարշ են տալիս պատանիներին Հելիկոնյան արքայի շուրջ'' - Հելիկոնյան արքան Պոսեյդոնն է։ Այդպես է կոչվում Պելոպոնեսում գտնվող քաղաքի անունով, որտեղ այդ աստծո խոշոր սրբավայրն էր գտնվում։</ref>
 +
Բառաչում է, ու ցընծում է գետնադըղորդ արքան ահեղ:
 +
Մըռընչում էր այսպես և նա՝ հոգին մարմնից բաժանվելիս:
 +
Գընաց ապա նիզակաճոճ՝ դեպ Պոլիդորն աստվածատիպ, —
 +
{{տող|410}}Պրիամի ա՛յն որդին, որին հայրը ճակատ չէր ուղարկում,
 +
Որովհետև կըրտսերն էր նա և սիրելին մյուսներից
 +
Եվ ոտքերի թեթևությամբ գերազանցում էր բոլորին։-
 +
Եվ նա, ահա՛, իր ոտքերի շընորհքը ցույց տալու համար
 +
Առաջ անցավ ջոկատներից, մինչև հոգին իր կորցըրեց։
 +
Վըրա վազեց Աքիլլն ա՛յն ժամ, երբ առաջ էր արշավում նա,
 +
Եվ աշտեով զարկեց մեջքին, ուր կամարի ոսկյա երկու
 +
Ճարմանդներն են կոճկըվում պինդ և ուր զըրահն է կըրկնակի:
 +
Սուր նիզակի սըլաքն ուժգին անցնելով այն՝ ելավ պորտից.
 +
Գոռաց, ընկավ ծընկան վըրա, և ամպը մութ ծածկեց նըրան,
 +
{{տող|420}}Ու ժողովեց ձեռքով՝ թափված իր աղիքներն ու փորոտին:
 +
Հեկտորը հենց տեսավ թե չէ իր հարազատ Պոլիդորին՝
 +
Աղիքները ձեռքում բըռնած, գետնի վըրա թավալվելիս,
 +
Մառախուղը պատեց աչքերն ու սիրտն այլևս չըհամբերեց
 +
Հեռու մընալ և բոցի պես Աքիլլեսի վըրա վազեց։
 +
Աքիլլեսը այդ տեսնելով՝ ցոլաց դեպ նա և որոտաց.
 +
«Ահա՛ այն մարդն, որ իմ սըրտում խոր վերք բացեց անբուժելի,
 +
Ըսպանելով իմ սիրելուն. անտարակույս այլևս երկար
 +
Չենք խուսափի մենք իրարից պատերազմի ճանապարհին»։
 +
 +
Այսպես ասաց ու դեպ Հեկտորն ահեղաձայն աղաղակեց.
 +
{{տող|430}}«Մոտի՛կ արի, որպեսզի շո՛ւտ հասնես կյանքի քո վախճանին»։
 +
 +
Կորդակաճոճ Հեկտորն անվախ նըրան այսպես պատասխանեց.
 +
«Պելիսածի՛ն, մի՛ աշխատիր ինձ խոսքերով ահաբեկել,
 +
Ինչպես փոքրիկ երեխայի, և ե՛ս կարող եմ որոտալ:
 +
Քաջ ես, գիտեմ, և ես քեզնից ետ եմ մընում իմ զորությամբ,
 +
Բայց մեծազոր աստվածների մոտ է պահված դեռևըս այն,
 +
Թե քեզանից թեպետև թույլ կարո՞ղ եմ ես հոգիդ առնել
 +
Իմ նիզակով, քանզի և իմ մըկունդը սուր սըլաք ունի»:
 +
 +
Ասաց, ճոճեց տեգն ու նետեց, բայց Աթենասն իր մի շընչով
 +
Թեքեց ու ետ դարձըրեց այն՝ վըսեմապանծ Աքիլլեսից.
 +
{{տող|440}}Եվ ահարկու տեգն Հեկտորի ոտքերի մոտ ընկավ գետին:
 +
Աքիլլեսը որոտալով վըրա վազեց եռանդալից
 +
Ըսպանելու համար նըրան, բայց Ապոլլոն իբրև աստված
 +
Խըլեց իսկույն Պրիամյանին ու պարուրեց թանձըր մեգով:
 +
Երեք անգամ վըրա վազեց աստվածային Աքիլլը քաջ,
 +
Եվ երեք հեղ նա միմիայն վիրավորեց մըշուշը մառ.
 +
Իսկ երբ չորրորդ անգամ ահեղ նա հարձակվեց աստվածորեն՝
 +
Ահագնագոչ աղաղակով այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Այս անգա՛մ էլ փախար դու, շուն, մահից պըրծար, մինչդեռ այնպե՜ս
 +
Մոռացել էր օրհասըդ սև, բայց ազատեց քեզ Ապոլլոնն,
 +
{{տող|450}}Որին, անշուշտ, ուխտ ես անում, երբ տեգերի դեմ ես գալիս:
 +
Սակայն վերջըդ պիտի բերեմ քեզ այլ անգամ հանդիպելով,
 +
Աստվածներից մեկն էլ եթե ի՛նձ զորավիգ լինի մարտում.
 +
Իսկ ես հիմա գընամ այլոց ըսպանելու, ով ձեռքս ընկնի»:
 +
 +
Ասաց, զարկեց իր աշտեով Դըրիոփսի պարանոցին,
 +
Որ ոտքերի առաջն ընկավ. և թողնելով նըրան այնտեղ,
 +
Հըսկայազոր ու հաղթանդամ Փիլետորյան Դեմուքոսի
 +
Ծունկը տեգով վիրավորեց ու կանգնեցրեց նըրան տեղում,
 +
Ապա սըրով զարկեց նըրան և հոգին դուրս հանեց մարմնից:
 +
Հետո կառքից ցած գըլորեց նա Պիասի որդիներին՝
 +
{{տող|460}}Լավոգնոսին, Դարդանոսին, հարձակվելով նըրանց վըրա.
 +
Վիրավորեց մեկին տեգով և մյուսին սըրով՝ մոտից:
 +
Եկավ Տրովսն Ալաստորյան ու ծընկներին փարվեց նըրա,
 +
Աղաչելով, որ խընայի ու չըսպանի Աքիլլն իրեն,
 +
Մտածելով, որ նա գուցե գըթա որպես հասակակցի:
 +
Խե՜նթ, չըգիտեր, որ չի կարող ի գութ շարժել Աքիլլեսին,
 +
Զի նա երբեք չէր հեզասիրտ, այլ բիրտ էր խիստ և անողոք.
 +
Եվ մինչ ուզում էր աղերսել՝ սուրը նըրա կողքը մըխվեց,
 +
Լյարդը պատռեց և սևաթույր արյամբ լըցվեց գոգը նըրա,
 +
Եվ խավարը ծածկեց աչքերն Ալաստորի թըշվառ որդու:
 +
{{տող|470}}Հասավ Աքիլլն Մուլեոսի մի ականջին զարկեց տեգով,
 +
Եվ սլաքը պըղընձաշեշտ ելավ թափով մյուս ականջից։
 +
Ապա սըրով իր մեծակոթ հարված տըվեց Ագենորի
 +
Որդու գըլխին՝ Եքեկլոսին, ու տաքացավ սուրն արյունով,
 +
Եվ ծիրանի մահը նըրա ծածկեց աչքերն անմիջապես:
 +
Դևկալիոնին խոցեց հետո, նըրա բազկից, արմունկի մոտ
 +
Դևկալիոնը մընաց անշարժ, թըմրած թևով, մահն առաջին.
 +
Աքիլլեսը սուրն իջեցրեց նըրա փափուկ պարանոցին,
 +
Եվ գըլուխը գեղապաճույճ կորդակի հետ թըռավ հեռու
 +
Ու դուրս ցայտեց հատման տեղից ողնաշարի ուղեղն իսկույն,
 +
{{տող|480}}Եվ Դևկալիոնը անգըլուխ գետին փըռվեց հասակով մեկ:
 +
Աքիլլեսը թողած նըրան Հռիգմոսի վըրա վազեց,
 +
Պիրոսյանի, որ եկել էր դալարավետ Թըրակիայից.
 +
Տեգը մըխեց մեջքը նըրա, պղինձը խըրվեց թոքերի մեջ,
 +
Եվ նա կառքից ցած գըլորվեց, նըրա ծառան՝ Արեիթոսն
 +
Ուզեց փախչել իր ձիերով, որ թիկունքին գամվեց աշտեն.
 +
Կառքից ընկավ թավալգըլոր ու ձիերը խըրտընեցին։
 +
 +
Ինչպես որ հուրն աստվածառաք տարածվում է ահեղորեն
 +
Եվ լափում է լեռնահովտում թավ անտառներն, ու մոլեգին
 +
Հողմի շընչով բոցերը բորբ մըրըրկվում են ամենուրեք,
 +
{{տող|490}}Այդպես Աքիլլն աստվածորեն մոլեգնում էր տեգով չորս կողմ,
 +
Խողխողում էր ձեռքն ընկնողին և հողը սև արյամբ ներկում։
 +
Ինչպես որ մարդ լըծում է հաղթ, լայնաճակատ իր եզներին,
 +
Որ ըսպիտակ գարին կալսեն հարթահատակ կալատեղում,
 +
Ու բառաչող արջառների կըճղակների տակ ճըզմվելով
 +
Փըշըրվում են հասկերն իսկույն,— շըքեղալանջ Աքիլլեսի
 +
Սալասըմբակ ձիերն այդպես զըրահ ու զեն և դիակներ
 +
Սըմբակակոխ անելով ողջ՝ թըռչում էին դեպի առաջ։
 +
Կառքի սըռնին ամբողջապես ու շըրջապատն արյուն էր ողջ,
 +
Որ ցայտում էր արշավասույր նըժույգների սըմբակներից
 +
{{տող|500}}Ու հեցերից անիվների. իսկ Աքիլլը ձըգտում էր լոկ
 +
Փառք ու պանծանք վաստակելու, անպարտ ձեռքերն արնաթաթավ:
 +
</poem>
 +
 +
== Երգ քսանմեկերորդ։ Մարտ գետի շուրջը ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Իսկ երբ փախչող տըրոյացիք կարկաչահոս ու հորդառատ
 +
Քսանթոս գետի հունը հասան, որին ծընեց Զևսը անմահ,
 +
Աքիլլն այդտեղ նըրանց երկու մասի բաժնած՝ քըշեց կեսին
 +
Դաշտի միջով դեպի քաղաք, որտեղից դեռ երեկ փախան
 +
Աքայեցիք քաջ Հեկտորի մոլուցքներից՝ խուճապահար:
 +
Փախչում էին նըրանք այդպես ցըրիվ եկած, տագնապալից,
 +
Բայց տարածեց նըրանց առաջ Հերան մըշուշ մի թանձրամած,
 +
Եվ մյուս կեսը սարսափահար գըցեց իրեն արծաթահոս
 +
Խոր գետի մեջ մեծ ճողփյունով, ալիքները շառաչեցին,
 +
{{տող|10}}Եվ ափերը որոտացին ահագնաձայն արձագանքով։
 +
Ալիքներում այստեղ-այնտեղ ցըրված լողում էին նըրանք
 +
Մորեխների նըման, որոնք դաշտում վառված կըրակներից
 +
Ազատվելու համար դեպի գետն էին դիմում մեծ բազմությամբ,
 +
Եվ երբ աճում է հուրն անսանձ՝ ջուրն են թափվում խելակորույս,—
 +
Այդպես նըրանք թե մարդ, թե ձի հալածվելով Աքիլլեսից՝
 +
Լըցվում էին հորձանահոս Քսանթոսի ջըրերի մեջ։
 +
Իսկ Աքիլլեսն աստվածորեն, թողած տեգն իր գետի ափին,
 +
Մոշիների թփին հենած, սուրը ձեռքին վազեց առաջ,
 +
Սաստիկ սպանդ ու կոտորած որոճալով իր մտքի մեջ։
 +
{{տող|20}}Հարվածում էր նա աջ ու ձախ, ու բարձրացավ հեծումն ահեղ
 +
Սըրախողխող ընկածների, ու կարմըրեց գետն արյունով։
 +
Եվ ինչպես մեծ մի Դելփինից մանըր ձըկներն փախըստական
 +
Ապաստանում են նավերի գոգում խաղաղ և ապահով,
 +
Որովհետև անմիջապես կուլ կըտա նա, ում որ բըռնի,
 +
Այսպես նաև տըրոյացիք փախչում մըտնում էին գետի
 +
Ալիքներում, ժայռերի տակ՝ պաշտպանվելու Աքիլլեսից։
 +
Իսկ նա ձեռքերն ըսպանելուց արդեն հոգնած, գետի միջից
 +
Ընտրեց մեկ-մեկ տասներկու ժիր տըրոյացի պատանիներ,
 +
Բըռնեց ողջ-ողջ քավության զոհ և ի վըրեժ Պատրոկլեսի.
 +
{{տող|30}}Գետի միջից քաշեց հանեց եղնորթների պես ահաբեկ
 +
Եվ ձեռքները ետև կապած ճարտարագործ փոկերով պիրկ,
 +
Որոնք ամուր կապված էին պարեգոտի վըրա նըրանց,
 +
Հանձնեց նա իր ընկերներին, որ նավատորմը հասցընեն.
 +
Իսկ նա նորից նետվեց առաջ ծարավ արյան և ըսպանդի:
 +
 +
Եվ հանդիպեց նա Պրիամի որդիներից մեկին այնտեղ,
 +
Լիկայոնին, ա՛յն ժամանակ, երբ փախչում էր գետից ելած։
 +
Աքիլլեսը մի ժամանակ նրան իր հոր այգեստանում
 +
Բըռնել էր ու գերի տարել, հարձակվելով հանկարծակի
 +
Ուշ գիշերով նըրա վըրա, երբ սայրասուր իր պըղընձով
 +
{{տող|40}}Մոլաթուզի մորճ էր կըտրում, որ շըրջանակ շինի կառքին։
 +
Աքիլլեսը անակընկալ նըրա վըրա հարձակվելով
 +
Բըռնեց նըրան և նավերով տարավ դեպի բարեբընակ
 +
Լեմնոս կըղզին և վաճառեց. Յասոնյանը գընեց նըրան.
 +
Հետո նըրա հյուրը Էտիոն Իմբրոսացին փըրկանք տալով
 +
Փըրկեց նըրան և ուղարկեց դեպ Արիսբե գեղեցկաշեն,
 +
Որտեղից նա փախավ թաքուն, վերադարձավ հայրական տուն։
 +
Նա Լեմնոսից տուն դառնալով, տասնմեկ օր ուրախ-զըվարթ
 +
Իր սիրելյաց հետ անցկացրեց, տասներկուսին նըրան նորից
 +
Աստված դյուցազն Աքիլլեսի ձեռքը մատնեց, որն այս անգամ
 +
{{տող|50}}Լիկայոնին արդեն պիտի դեպի դըժոխք ուղարկեր շուտ:
 +
Երբ արագոտն Աքիլլը քաջ տեսավ նըրան զենքերից մերկ,
 +
Անսաղավարտ և անզըրահ, առանց սըրի և նիզակի
 +
(Գըցեց բոլոր զենքերը նա, երբ քըրտնակոխ, գետից ելած
 +
Խույս էր տալիս, և ծընկները ծալվում էին հոգնությունից)
 +
Զարմանահար ու զայրացած այսպես խոսեց իր հոգու հետ
 +
«Ո՛վ աստվածներ, մի մեծ հըրաշք եմ տեսնում ես իմ աչքերով,
 +
Երևում է, որ այն բոլոր մեծահոգի տըրոյացիք,
 +
Որոնց ես ինքս սպանեցի, պիտի ելնեն մութ անդունդից,
 +
Ինչպես սա է ողջ մընացել, ժանտ օրհասից ազատվելով,
 +
{{տող|60}}Որին ինքըս մի ժամանակ վաճառեցի Լեմնոսի մեջ։
 +
Ծովն անհատակ, որն իր ծոցում կաշկանդում է շատ–շատերին,
 +
Չըկարեցավ բըռնել նըրան, և նա նորից ելավ եկավ։
 +
Բայց, օ՛ն, թող որ փորձի և արդ համը Պելյան իմ նիզակի,
 +
Որ տեսնեմ ես և իմանամ, թե կըդառնա՞ այնտեղից էլ,
 +
Թե՞ կըբռնի հողը նըրան, որ բըռնում է քաջին անգամ»:
 +
 +
Այսպես, կանգնած միտք էր անում, երբ Լիկայոնն առաջ եկավ
 +
Կամենալով փարվել նըրա սըրունքներին՝ սարսափահար,
 +
Որովհետև անասելի կերպով ուզում էր անպայման,
 +
Որ ազատվեր դաժան մահից և օրհասից իր սևադեմ։
 +
{{տող|70}}Եվ այն պահին, երբ արագոտն Աքիլլը իր երկայնաստվեր
 +
Տեգն արձակեց նըրա վըրա, Լիկայոնը ծունկի եկավ
 +
Որ դյուցազնի ոտքը ընկնի ու մարդկային արյան ծարավ
 +
Տեգը ուսից սըլանալով՝ գընաց թափով խըրվեց գետին:
 +
Լիկայոնը իր մեկ ձեռքով Աքիլլեսի ծունկին փարած
 +
Եվ մյուսով ամուր բըռնած սարսափելի նիզակը մեծ,
 +
Աղաչելով Աքիլլեսին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Ծընկներիդ եմ փարվել, ահա՛, գըթա վըրաս, ո՛վ Աքիլլես.
 +
Ոտքըդ ընկած աղերսագին խընդրում եմ քեզ, դյուցասընունդ,
 +
Հիշիր, որ նախ քեզ մոտ կերա Դեմետրեի պըտուղն ընտիր,
 +
{{տող|80}}Այն օր, երբ դու մեր գեղեցիկ այգում հանկարծ ինձ բըռնեցիր,
 +
Տարար հեռու ինձ իմ հորից, ընկերներից իմ հարազատ
 +
Ու Լեմնոսում վաճառեցիր հարյուր եզան արժողությամբ։
 +
Այժըմ երեք անգամ այդքան կըտամ ես քեզ իբրև փըրկանք:
 +
Տասներկու օր հազիվ լինի, որ Իլիոն եմ վերադարձել,
 +
Եվ ահա՛ բախտն անագորույն ինձ վերըստին քո ձեռք հանձնեց.
 +
Երևի թե ատելի եմ եղել անբախտս Արամազդին,
 +
Որ ինձ քո ձեռք մատնեց նորից. ինձ կարճակյաց ծընեց մայրըս՝
 +
Լավոթոյեն, դուստրը Ալտես ալևորի, մըրցամարտիկ
 +
Լելեգների թագավորի, որ տիրում էր բարձրավանդակ
 +
{{տող|90}}Պետասոսին՝ առատաջուր Սատնիոսի ափունքներում:
 +
Շատերի հետ սրա դըստերն էլ կին առավ Պրիամ արքան,
 +
Որը ծնեց երկու որդի, ու սպանում ես երկուսիս էլ:
 +
Հետևակաց գընդում եղբորս՝ աստվածատիպ Պոլիդորին
 +
Զարկիր տեգովդ սըլաքաշեշտ ու փըռեցիր գետնատարած,
 +
Այժմ էլ ի՛նձ ես պատուհասում, և քո ձեռքից ազատվելու
 +
Ես հույս չունեմ, քանզի նորից աստված ինձ քո ձեռքը մատնեց։
 +
Բայց քեզ այլ բան պետք է ասեմ, և այն սըրտովդ ընդունիր դու,
 +
Ինձ մի՛ սպանիր, քանի որ ես համահայր չեմ Հեկտորի հետ,
 +
Որն ըսպանեց բարեհամբույր ու քաջարի բարեկամիդ»։
 +
{{տող|100}}Այսպես խոսեց պաղատագին շըքեղ որդին Պրիամոսի,
 +
Բայց նըրանից այս անողոք պատասխանին արժանացավ.
 +
«Ի՞նչ փըրկանքի մասին ես դու խոսում, անմիտ, մի՛ խընդրիր զուր,
 +
Զի քանի դեռ Պատրոկլեսը չէր զըրկըվել իր արևից,
 +
Տըրոյացոց խնայելը հաճելի էր սըրտիս համար,
 +
Եվ նըրանցից ես շատերին ողջ բըռնելով վաճառեցի:
 +
Սակայն հիմա ոչ ոք ձեզնից թող ինձանից գութ չըհայցի
 +
Եվ մանավանդ Պրիամոսի որդիներից ամբարտավան.
 +
Մեռնե՛ք պիտի դուք բոլորդ էլ Տըրոյայի պատերի տակ
 +
Անագորույն իմ նիզակով, ում է աստված ձեռքըս մատնի։
 +
{{տող|110}}Սիրելիդ իմ, մեռիր և դո՛ւ, այդքան ինչո՞ւ ես պաղատում,
 +
Մեռավ նաև Պատրոկլեսը, քեզանից շատ ավելի լավ։
 +
Չե՞ս տեսնում դու, թե ինչ առույգ եմ, կորովի ու բարեկազմ,
 +
Քաջ հոր որդի և մեծարո աստվածուհի մորից ծընված,
 +
Բայց և այնպես մահն անողոք ինձ էլ պիտի հասնի շուտով,
 +
Լինի այդ բանն առավոտյան, կեսօրին թե երեկոյան.
 +
Երբ մի մարդ էլ բուռն Արեսի ձեռքով խըլի և իմ հոգին
 +
Տեգով և կամ իր աղեղից թըռած նետով մի սայրասուր»:
 +
 +
Այսպես ասաց և թուլացան Լիկայոնի ծընկներն իսկույն,
 +
Եվ թողնելով աշտեն՝ նըստեց թևերը թույլ տարածելով։
 +
{{տող|120}}Եվ Աքիլլեսը քաշելով վաղակավորն հեսանասուր՝
 +
Զարկեց նըրա պարանոցի մոտ անրակին, ու երկսայրի
 +
Սուրը ամբողջ ներսը խըրվեց, և Լիկայոնն ընկավ տապաստ
 +
Բերանքսիվայր, թըրջելով հողն իր սև արյամբ առատահոս:
 +
Աքիլլեսը նըրան իսկույն ոտքից բըռնած գետը նետեց
 +
Եվ խնդասիրտ խըրոխտալով՝ այս թևավոր խոսքերն ասաց,
 +
«Պառկի՛ր այդտեղ՝ ձըկներին կեր, որոնք անվախ պիտի լիզեն
 +
Վերքիդ արյունն ու հագենան, և մայրըդ քեզ մահիճ դըրած
 +
Չի՛ ողբալու վրադ այլևս, այլ պիտ քըշի ու տանի քեզ
 +
Սկամանդրոսն հորձանասույզ դեպ լայնարձակ ծոցը ծովի.
 +
{{տող|130}}Եվ ձուկը լուրթ ալիքների տակից ընդոստ վեր ցատկելով
 +
Պիտ ըշտապի Լիկայոնի քո ըսպիտակ ճարպն ուտելու:
 +
0՜, սատկեցե՛ք բոլորդ այսպես, մինչև առնենք Իլիոնը սուրբ՝
 +
Դուք առջևիցս փախըստական, ես ետևից կոտորելով:
 +
Արծաթահոս և հորդառատ ձեր գետն էլ ձեզ չի օգնելու,
 +
Որին վաղուց զոհաբերում եք անհամար զըվարակներ.
 +
Ու կենդանի՝ ջուրն եք գըցում երիվարներ միասըմբակ։
 +
Բոլո՜րդ այսպես՝ դաժան մահով պիտի կորչեք, մինչև որ դուք
 +
Հատուցանեք Պատրոկլեսի մահվան վըրեժ և այն բոլոր
 +
Աքայեցոց մահվան համար, որոնց արագ նավերի մոտ
 +
{{տող|140}}Ըսպանեցիր, երբ ես քենով՝ բացակայում էի կըռվից»։
 +
         
 +
Այսպես ասաց, մինչ բարկությամբ լցվելով Գետն ինքն իրեն մեջ,
 +
Միտք էր անում՝ ինչպե՞ս սանձի ցասումը քաջ Աքիլլեսի
 +
Եվ հեռացնի այդ դըժընդակ կոտորածը տըրովներից:
 +
Բայց Պելևսի որդին ահեղ երկայնաստվեր տեգը ձեռքին
 +
Աստրոպեոսի վըրա վազեց դուրս կորզելով իր նիզակով
 +
Պելասգոնի որդու հոգին, որին ծընեց Աքսիոսը հորդ`
 +
Պերիֆեից, որ աղջիկն էր Ակեսամնի, և որի հետ
 +
Զուգավորվել էր դիցական Աքսիոս գետն առատաջուր։
 +
Աքիլլեսը վըրա վազեց, Աստրոպեն դուրս գալով գետից,
 +
{{տող|150}}Ձեռքին երկու նիզակ բըռնած՝ Պելիսյանի առաջն ելավ.
 +
Եվ Քսանթոսն ուժ ներշընչեց Աստրոպեոսին, հուժ սըրտմըտած
 +
Այն քաջերի մահվան համար, որոնց Աքիլլն անգըթորեն
 +
Կոտորում էր ու տալիս էր առատահոս գետի բերան:
 +
Եվ երբ երկու ախոյաններն դեմ-հանդիման եկան իրար,
 +
Առաջինը աստվածային Աքիլլը քաջ ինքը խոսեց.
 +
«Այդ ո՞վ ես դու և ո՞րտեղից, այդպես հանդուգն ու համարձակ,
 +
Վա՜յ այն հորը, որի որդին իմ հաղթ ուժին է հանդիպում»։
 +
 +
Պելեգոնի շքեղ որդին նրան այսպես պատասխանեց.
 +
«Մեծանձըն դու Պելիսածին, ինչո՞ւ ես տոհմն իմ հարցընում.
 +
{{տող|160}}Ես արգավանդ և խոտավետ Պեոնիայից եմ հեռավոր
 +
Եվ բերել եմ ինձ հետ բազում երկայնատեգ քաջ պեոններ,
 +
Եվ տասնմեկ օր է, ինչ ես Իլիոնում եմ իմ քաջերով։
 +
Իսկ իմ զարմը սերել է սուրբ Աքսիոսից առատահոս,
 +
Որ իր ջըրերն ամենագեղ՝ Երկրի վըրա է ծավալում,
 +
Նա ծընեց քաջ Պելեգոնին նիզակավոր, ասում են, թե
 +
Պելեգոնն էլ ի՛նձ է ծընել, բայց օն, կըռվենք, քաջ Աքիլլես»։
 +
 +
Այսպես ասաց ըսպառնալից, և բարձրացրեց Աքիլլը քաջ
 +
Պելյան հացին, Աստրոպեոսն էլ՝ նիզակները իր կրկնակի,
 +
Քանզի երկու ձեռքով էլ նա վարժ էր նիզակ նետելու մեջ։
 +
{{տող|170}}Մեկով զարկեց Աքիլլեսի հաստ ասպարին, բայց չըճեղքեց
 +
Վահանը հաղթ, աստվածատուր ոսկին նըրան արգելք եղավ,
 +
Մյուսով զարկեց աջ արմունկին թեթևակի, մորթը քերծեց,
 +
Ցայտեցնելով արյունը սև, ու մարդկային մըսից անհագ
 +
Սըլաքն ուժգին անցավ գընաց և ապարդյուն խըրվեց գետին։
 +
Երկըրորդը Աքիլլը իր սըրաթըռիչ Պելյան հացին
 +
Աստրոպեոսի վըրա նետեց ըսպանելու մոլեգնությամբ,
 +
Բայց վըրիպեց նըպատակից ու դիպավ բարձըր գետափին,
 +
Եվ կիսով չափ ցըցված հողում՝ օրորվում էր հուժկու հացին:
 +
Պելյանն այնժամ քաշեց ազդրից վաղակավորն իր վիթխարի
 +
{{տող|180}}Ու հարձակվեց նըրա վըրա, իսկ նա նիզակն Աքիլլեսյան
 +
Անկարող էր դարևանդից կորզել՝ ջանքին իր հակառակ:
 +
Երեք անգամ ցընցեց հացին, աշխատելով դուրս հանել այն,
 +
Երեք անգամն էլ չըզորեց,և չորրորդի վըրա միայն
 +
Ուզեց ծըռել ու մեջտեղից կոտրել մըկունդն Էակիդյան,
 +
Բայց Աքիլլեսն աճապարեց առնել սըրով նըրա հոգին։
 +
Սուրը պորտից փորը խըրեց և աղիքներն դուրս թափեց ողջ.
 +
Եվ խավարը ծածկեց նըրա աչքերը մինչ տընքում էր նա։
 +
Աքիլլեսը չոքեց կըրծքին ու զինազերծ արավ նըրան,
 +
Եվ հաղթողի հըպարտությամբ այսպես խոսեց խըրոխտապանծ.
 +
{{տող|190}}«Պառկի՛ր այդպես, դըժվար է քեզ կըռիվ մըղել ամենազոր
 +
Արամազդի քաջ որդոց հետ, թեկուզ լինես Գետի ծընունդ։
 +
Ասում էիր, թե հորդահոս Գետից ես դու ծագում առել,
 +
Իսկ ես հըզոր Զևսի զարմից լինելու մեծ պատիվն ունեմ։
 +
Ծընունդ տըվեց ինձ բազմագունդ միրմիդոնաց քաջ թագավոր
 +
Էակոսյան Պելևսը մեծ, իսկ Էակոսն էր Դիոսից.
 +
Եվ որքան որ վեհ է Զևսը քան ծովամուտ Գետերը հորդ,
 +
Այնքան և զարմն Արամազդյան վեր է ու վեհ Գետի զարմից:
 +
Մոտ ես ահա դու մեծ Գետին, թե կարող է, թող օգնի քեզ,
 +
Բայց Զրվանյան Արամազդի հետ մըրցակից չըկա կըռվում.
 +
{{տող|200}}Չի կարող իսկ Աքելոյոս արքան նըրան հավասարվել,
 +
Եվ ոչ էլ ուժն ահեղագույն անդընդախոր Օվկիանոսի,
 +
Որից բոլոր գետերն են հորդ և աշխարհի ծովերն ամեն,
 +
Աղբյուրները բոլոր-բոլոր, և ջըրհորները խորախոր,—
 +
Սակայն սա էլ է սարսափում հըզոր Զևսի կայծակներից,
 +
Որոտներից, երբ որ գոռա բարձըր երկնից և ամպրոպի»։
 +
 +
Այսպես ասաց, դարևանդից քաշեց հանեց նիզակն իր նա,
 +
Թողեց այնտեղ ախոյանի մարմինը իր հոգուց թափուր՝
 +
Ավազների վըրա փըռված,- ուր թըրջում էր ջուրը նըրան,
 +
Եվ չորս բոլոր օձաձըկներն ու այլ ձըկներ եռուզեռով
 +
{{տող|210}}Կըրծում էին ցրցըտելով երիկամներն ճարպակալած,—
 +
Եվ խոյացավ Աքիլլն ինքը պեոնների վըրա հեծյալ,
 +
Որ հորձանուտ Գետի ափից փախչում էին ահաբեկված,
 +
Երբ որ տեսան ամենամեծ իրենց քաջին ահեղ մարտում
 +
Պելիսյանի հրզոր բազկից դիաթավալ գետին փըռված։
 +
Թերսիլոքին ըսպանեց նա, Աստիպլոսին և Միդոնին,
 +
Մնեսոսին, Թրասիոսին, Էնիոսին, Ոփելեստին:
 +
Եվ ուրիշ շատ պեոնների հոգին կառներ Աքիլլն այնտեղ,
 +
Եթե չառներ սըրտմըտությամբ Սկամանդրոսը մարդու դեմք
 +
Եվ իր խորքից մըռընչալով Պելիսածնի հետ չըխոսեր.
 +
{{տող|220}}«Ուժեղ ես դու, ո՛վ Աքիլլես, ոճիրներըդ գերմարդկային,
 +
Քանզի իրենք աստվածներն են քեզ զորավիգ. սակայն եթե
 +
Զևսը հըզոր թույլ տըվեց քեզ բընաջընջել տըրոյացոց,
 +
Գեթ ինձնից դուրս, դաշտում գործիր ոճիրներըդ սարսափելի:
 +
Իմ ցանկալի ջըրերն արդեն ճըղփում են լի դիակներով,
 +
Եվ ես այլևս անկարող եմ հոսել դեպ ծով աստվածային,
 +
Արգելակված մեռելներով, իսկ դու անդուլ ջարդ ես տալիս
 +
Վերջ տուր, ո՛վ քաջ, կոտորածիդ, զի սարսափը առել է ինձ»:
 +
 +
Եվ արագոտն Աքիլլն այսպես պատասխանեց հուզված գետին.
 +
«Լինի, ինչպես դու ես ասում, դյուցասընունդ Սկամանդրե,
 +
{{տող|230}}Բայց ես երբեք չեմ դադարի տըրոյացոց կոտորելուց,
 +
Մինչև նըրանց ես չըփակեմ ոստանի մեջ ամեն կողմից.
 +
Ու դուրս գալով Հեկտորի դեմ՝ ես չըփորձեմ և չիմանամ,
 +
Թե նա՞ պիտի ըսպանի ինձ, թե ե՛ս նըրա հոգին քաղեմ»։
 +
 +
Այսպես ասաց և խոյացավ դեպի փախչող տըրոյացիք,
 +
Այն ժամանակ հորձանահոս գետը դարձավ Ապոլլոնին.
 +
«Ավա՜ղ, որդի՛դ Արամազդի, արծաթաղեղ ո՛վ Ապոլլոն,
 +
Զևսի պատվերն անտես առար, չէ՞ որ նա քեզ հըրամայեց՝
 +
Պաշտպան լինել տըրոյացոց և զորավիգ մինչև մըտնի
 +
Արևն ի մայր, ու մութն իջնի դաշտի վըրա արգասաբեր»։
 +
 +
{{տող|240}}Այսպես ասաց Սկամանդրոսն, իսկ քաջատեգ Աքիլլն արագ
 +
Դարևանդից ամբողջ թափով գետը ցատկեց աստվածորեն.
 +
Պըղտորվեց Գետն ալիասաստ և ալիքներն ուռեցնելով
 +
Աքիլլեսի ձեռքով մեռած տըրոյացոց դիերն ամեն
 +
Քըշեց ու դուրս հանեց ցամաք, մըռընչալով ցուլի նըման,
 +
Իսկ ողջերին փըրկեց նա իր աստվածային ջըրերի մեջ
 +
Թաքցընելով նըրանց իր խոր ու հորձանուտ պըտույտներում։
 +
Կուտակվեցին ահեղասաստ ալիքները Աքիլլի շուրջ
 +
Եվ ասպարին զարնըվելով հըրում էին, քըշում նըրան.
 +
Եվ որպեսզի չըգըլորվի, բըռնեց նա հաստ մի կընծենուց,
 +
{{տող|250}}Որ դուրս գալով արմատախիլ՝ փուլ բերեց ողջ դարափն իր հետ
 +
Եվ թանձրախիտ իր ճյուղերով ջըրի հոսանքն արգելակեց,
 +
Ու մի կամուրջ կազմեց ինքնին տարածվելով գետի մեջտեղ։
 +
Իսկ Աքիլլեսն ահաբեկված դուրս նետվելով ալիքներից,
 +
Դաշտի միջով սուրաց առաջ արագավազ իր ոտքերով:
 +
Բա աստվածը չըմեղմացավ, ալիքների վըրայով սև
 +
Վըրա վազեց, որ կաշկանդի աստվածային Աքիլլեսին
 +
Եվ ազատի տըրոյացոց սարսափելի կոտորածից:
 +
Իսկ Պելիսյանը ոստյունով տեգընկեցի չափով ցատկեց
 +
Սուր սըլացքով սևափետուր որսկան արծվի, որը բոլոր
 +
{{տող|260}}Թըռչունների մեջ ամենեն ուժեղ է և սրաթըռիչ։
 +
Սուրաց այդպես. պըղինձն ահեղ շառաչում էր լանջքի վրրա
 +
Ցասկոտ գետից փախչում էր նա խուտորընթաց և առիշեղ,
 +
Իսկ գետն հեղ մըռընչյունով հալածում էր ետն ընկած։
 +
Ինչպես, երբ մարդ, որ կորիներ բաց անելով, աղբյուրների
 +
Ջուրը դեպի իր տունկերը ու պարտեզներն է շուռ տալիս,
 +
Բահը ձեռքին կոտորում է արգելքները ու դուրս թափում,
 +
Եվ իր ճամփին մանրը քարեր գլորելով ընթացքի հետ
 +
Ջուրը արագ խոխոջյունով զառիթափի ցած է հոսում,
 +
Իրեն տանող առաջնորդից անգամ առաջ ընթանալով,—
 +
{{տող|270}}Այսպես անվերջ ալիքները Աքիլլեսին էին հասնում,
 +
Չընայած որ արագաշարժ էր Պելիսյանն ու քաջարշավ,
 +
Որովհետև աստվածները մեծազոր են քան թե մարդիկ:
 +
Ամեն անգամ, երբ արագոտն Աքիլլեսը ճիգ էր թափում
 +
Դիմագրավել, որ իմանա, թե աստվածներն երկնաբընակ
 +
Դավ են լարել բոլորն իր դեմ՝ հալածելու համար իրեն,
 +
Նույնքան Զևսից բխող գետի կոհակը մեծ հուժկու թափով
 +
Հարվածում էր նըրա ուսին, և նա տըրտում դուրս էր թըռչում
 +
Ու դես դարափն էր վազ տալիս. իսկ սըրընթաց գետն հետամուտ
 +
Հոգնեցնում էր նըրա ծընկներն ու ընթացքը շեղում անվերջ
 +
{{տող|280}}Եվ տըղմախառն հողը նրա կըրունկների տակից գերփում;
 +
Եվ Աքիլլեսն աչքերն ուղղած լայն երկընքին այսպես ասաց.
 +
«Հայր Արամազդ, մի՞թե արդյոք աստվածներից մեկը չըկա,
 +
Որ թըշվառիս վըրա գըթա և ազատի ինձ այս գետից,
 +
Որից հետո պատրաստ եմ ես տանել ինչ էլ որ պատահի:
 +
Ոչ մի ուրիշ երկնաբընակ վընասակար չէ ինձ այնքան,
 +
Ինչպես որ իմ մայրը, որ ինձ սուտ խոսքերով մոլորեցրեց.
 +
Ասում էր նա, թե զինավառ տըրոյացոց պարըսպի տակ
 +
Պիտ ընկնեի արագաթև սըլաքներով Ապոլլոնի։
 +
Երանի՜ թե ինձ ըսպանած լիներ ինքը Հեկտորը քաջ,
 +
{{տող|290}}Գեթ կըսպաներ քաջը քաջին և զենքերը կըկողոպտեր:
 +
Այնինչ հիմա խըղճուկ մահով պիտի մեռնեմ անփառունակ
 +
Այս մեծ գետի մեջ ջըրահեղձ, մի խոզարած տըղայի պես,
 +
Որ հեղեղից անցկենալիս խեղդըվում է քամուց քըշված»։
 +
 +
Այսպես ասաց, և Պոսեյդոնն ու Աթենասը մարդկային
 +
Կերպարանքով եկան իսկույն ու կանգնեցին նըրա առջև
 +
Եվ բըռնելով նըրա ձեռքից՝ սըրտապընդիչ խոսքեր ասին։
 +
Եվ առաջինն այսպես խոսեց Պոսեյդոնը երկրադղորդ
 +
«Պելյանըդ քաջ, մի՛ խըռովիր և ոչընչից մի՛ վախենար,
 +
Քանզի ահա՛ Զևսի կամքով աստվածներըս մենք երկուսով՝
 +
{{տող|300}}Ես և Պալլաս Աթենասը` սատար ենք քեզ և զորավիգ:
 +
Ճակատագրից չի սահմանված, որ դու պարտվես Գետի կողմից.
 +
Պիտի տեսնես դու քո աչքով, որ նա շուտով կըհանդարտի։
 +
Բայց ուզում ենք քեզ խելացի մի խորհուրդ տալ, եթե լըսես
 +
Եվ մեզ անսաս. ձեռք մի քաշիր պատերազմից բոլորովին,
 +
Մինչև բոլոր տըրոյացոց ահեղ սըրից քո մազապուրծ՝
 +
Իլիոնի շըքեղապանծ պարիսպներից ներս չըփակես,
 +
Որից հետո դու Հեկտորին ըսպանելով՝ հաղթանակած
 +
Վերադարձիր դեպի նավերն. այս փառքն ենք մենք ուզում տալ քեզ»:
 +
Այսպես ասին և գընացին միանալու անմահներին,
 +
{{տող|310}}Իսկ Աքիլլեսն աստվածներից սըրտապընդված դաշտը գընաց.
 +
Ողողված էր ծայրեիծայր դաշտը ջըրի հոսանքներով,
 +
Ուր շատ շըքեղ զենքեր էին ջարդված առույգ կըտրիճների,
 +
Եվ դիակներ էին ծըփում. ալիքները հասնում էին
 +
Մինչև ծընկներն Աքիլլեսի, վազում էր նա հոսանքի դեմ
 +
Աթենասից կորով առած, և չարգելեց Գետը նըրան։
 +
Բայց Սկամանդրը զայրացած արյունառուշտ Աքիլլի դեմ
 +
Չէր դադարում իր մոլուցքից, այլ ավելի ուռեցնելու
 +
Ալիքներն իր մեծաշառաչ ձայն էր տալիս Սիմոյիսին.
 +
«Սիրելիդ իմ, մենք այդ մարդու ուժը պետք է սանձահարենք,
 +
{{տող|320}}Թե չէ շուտով նա կըքանդի Պրիամոսի քաղաքը պերճ,
 +
Որովհետև տըրոյացիք նըրան անզոր են դիմադրել։
 +
Հասի՛ր դու շուտ ինձ օգնության, հոսանքներըդ լըցրո՛ւ բոլոր
 +
Աղբյուրներով և հա՛ն ոտքի վըտակները քո համորեն,
 +
Կուտակի՛ր հաղթ կոհակներըդ և ահավոր բոմբյուններով
 +
Քըշիր քարերն ու կոճղերը, որ կաշկանդենք այդ վայրագին,
 +
Զի ուր որ է աստվածորեն հաղթություն է տանելու նա:
 +
Բայց ասում եմ, չեն օգնելու նըրան ո՛չ գետն աստվածային,
 +
Ոչ էլ ուժն ու զենքերը պերճ, որ սուզվելու են անհատակ
 +
Խորքը ջըրի տըղմաթաթավ, և ես նըրան ամբողջովին
 +
{{տող|330}}Թաղեմ պիտի ավազներում, նըրա չորս դին լըցնեմ խիճով
 +
Եվ այնպիսի հաստ շաղախով պիտի նըրան ծեփեմ անհետ,
 +
Որ աքայանք ոսկորները նըրա գըտնել չըկարենան։
 +
Գերեզմանը նըրա պետք է լինի ջըրում, հողակույտի
 +
Չարժանանա, որ աքայանք նըրա թաղման հանդեսն անեն»։
 +
 +
Ասաց, խուժեց Աքիլլեսի վըրա վայրագ մըռընչունով,
 +
Փըրփրակուտակ ալիքներով, դիակներով արյունազանդ։
 +
Եվ կոհակները կապուտակ՝ Արամազդից բըխած գետի
 +
Ելնում էին լեռնակարկառ, որ կըլանեն Պելիսյանին։
 +
Ճիչ արձակեց Հերան այնժամ, վախենալով քաջի համար,
 +
{{տող|340}}Թե մի գուցե ալեկոծյալ գետը նըրան առնի տանի,
 +
Եվ սիրելի որդուն դիմեց՝ Հեփեստոսին այս խոսքերով.
 +
«Վեր կաց իսկույն, որդյակ իմ կաղ, զի այնպես ենք համարում մենք,
 +
Որ Քսանթուն հորձանահոս քո դեմ է այս մըրցամարտում.
 +
Փութա՛ քաջին դու օգնություն և ցույց տուր քո բոցերն անհուն:
 +
Իսկ ես ինքըս ըշտապում եմ Զեփյուռի և Հարավի մոտ,
 +
Որ շուտափույթ ծովից ահեղ մրրիկ հանեմ անհընարին,
 +
Որ հըրդեհը բոցաբորբոք լափի, այրի տըրոյացոց
 +
Կառափներն ու զենքերն ամեն. իսկ դու այրիր Քսանթոսի
 +
Ափի ծառերն ու կըրակըդ, ուղղիր նըրա դեմ շեշտակի։
 +
{{տող|350}}Եվ թող Գետը քեզ չարգելի քաղցըր խոսքով և կամ սաստով,
 +
Մի՛ դադարիր հըրկիզելուց, մինչև որ ես քեզ ձայն չըտամ.
 +
Այն ժամանակ միայն մարիր դու քո հուրը անշիջանուտ»։
 +
 +
Այսպես ասաց, ու Հեփեստոսն աստվածասաստ հուրն իր սըփռեց:
 +
Կըրակն ամբողջ դաշտը բըռնած՝լափում, այրում էր բովանդակ
 +
Դիակներն անթիվ և անհամար, որ Աքիլլեսն էր ըսպանել։
 +
Ալիք–ալիք ջուրը քաշվեց, չորացավ դաշտն ամբողջովին,
 +
Եվ ինչպես որ Հյուսիսակն է ցամաքեցնում աշնանային
 +
Արտերը դեռ նոր ոռոգված՝ ի ցընծություն հողագործի,
 +
Հեփեստն այդպես չորացրեց դաշտն ու դիակներն այրեց բոլոր,
 +
{{տող|360}}Ապա դեպի Գետը դարձրեց նա իր բոցերն ամենակեզ:
 +
Վառվում էին մոշիները, կընձիները և ուռիներն,
 +
Ինչպես նաև ներգյունները, և կընյունը վաղաթառամ,
 +
Որոնք վըճիտ գետի ափին բուսել էին առատորեն։
 +
Օձաձկներն և այլ տեսակ ձըկներ, որոնք ջըրերի մեջ
 +
Մինչ այդ խաղում էին աշխույժ, կայտռում ուրախ այս ու այնտեղ,
 +
Տանջվում էին այժմ հըմուտ Հեփեստոսի ահեղ շընչից.
 +
Եվ Գետն ամբողջ կըրակ առած՝ այսպես ասաց Հեփեստոսին.
 +
«Չըկա՜ ոչ ոք աստվածներից, որ դեմ դընի քեզ, Հեփեստո՛ս,
 +
Եվ ես անզոր եմ կըռվելու բոցերիդ հետ անշիջանուտ։
 +
{{տող|370}}Դադարեցրու ոխըդ, և թող դյուցազն Աքիլլն այսօրևեթ
 +
Քաղաքից իսկ քըշի հանի տըրոյացոց, եթե այդ է
 +
Կամենում նա, իմ ի՞նչ գործն է նըրանց կըռվին միջամըտել»։
 +
 +
Ասաց Գետը հըրատոչոր. եռում էին ջըրերը ջինջ
 +
Կըրակ կըտրած, ինչպես ուժեղ բոցի վըրա դըրված կաթսան,
 +
Որտեղ հալվող ու ճենճերվող գիրապարար ճարպը խոզի
 +
Դուրս է տալիս պըղպըջալով, երբ տակը չոր փայտ են դընում։
 +
Այսպես վառվում էին նըրա ալիքները փըրփըրակուտակ,
 +
Եռում էր ջուրն ու չէր հոսում, կանգ էր առել տագնապահար
 +
Ու տանջվում էր հընարամիտ Հեփեստոսի զորությունից:
 +
{{տող|380}}Եվ Գետն այնժամ աղերսագին ասաց Հերա աստվածուհուն.
 +
«Հերա՛, ինչո՞ւ որդիդ թողած մյուս բոլոր աստվածներին,
 +
Եկավ միայն ի՛նձ տանջելու, մի՞թե քեզ մոտ ես ավելի
 +
Մեղավոր եմ, քան մյուս բոլոր պաշտպանները տըրոյացոց:
 +
Կըհանդարտեմ ես, ո՛վ Հերա, եթե այդ ես հըրամայում,
 +
Բայց թող Հեփեստն էլ դադարի. երդվում եմ ես մինչև անգամ
 +
Չըհեռացնել տըրովներից չարաբաստիկ ժամը երբեք,
 +
Թեկուզ Տրոյան հըրդեհակեզ վառվի իսպառ և մոխրանա
 +
Աքայեցոց արիասիրտ որդիների թեժ կըրակով»։
 +
 +
Լըսելով այս խոսքերն Հերա աստվածուհին անմիջապես
 +
{{տող|390}}Ձայն արձակեց իր սիրելի որդուն՝ հզոր Հեփեստոսին.
 +
«Հանգըստացիր, Հեփեստ, որդյակ իմ գերափառ, բավական է
 +
Մահկանացոց համար այդքան տանջել անմահ աստվածներին»։
 +
Այսպես ասաց, ու Հեփեստոսն աստվածասաստ հուրն իր մարեց.
 +
Ալիքները ետ քաշվեցին գեղեցկանիստ ափերից ներս.
 +
Սկամանդրոսը հանդարտվեց, և Հեփեստոսն հանգըստացավ,
 +
Հերան թեպետև զայրացած, բայց վերջ տրվեց նըրանց կըռվին:
 +
Բայց մյուս կողմից անմահների մեջ սոսկալի կըռիվ ծագեց,
 +
Երկպառակված դաժանորեն ընդհարվեցին իրարու հետ։
 +
Մռնչաց Երկիրը լայնարձակ, շեփոր հընչեց Երկինքը մեծ,
 +
{{տող|400}}Որի շռինդն հասավ մինչև Ոլիմպոսը՝ Արամազդին:
 +
Ուրախացավ նա իր սըրտում և ծիծաղեց, երբ որ տեսավ
 +
Աստվածներին երկպառակված, իրարու հետ ընդհարվելիս:
 +
Նըրանք երկար չըմընացին մեկ-մյուսից հեռու կանգնած.
 +
Առաջինը մարտն ըսկըսեց Արեսը բուռն ասպարախաղ
 +
Եվ ճոճելով պըղընձաձույլ նիզակն իր նա, հույժ զայրացած`
 +
Աթենասի վըրա վազեց նախատալից այս խոսքերով.
 +
«Ինչո՞ւ դարձյալ դու, շընաճանճ, վեճ ու կըռիվ ես բորբոքում
 +
Աստվածների միջև այդպես ահեղասաստ հանդըգնությամբ։
 +
Մոռացե՞լ ես, որ Տիդյանին գըրգըռեցիր ինձ խոցելու
 +
{{տող|410}}Եվ առնելով ինքըդ մի տեգ փայլակնացայտ, բոլորի մոտ
 +
Զարկեցիր ինձ և իմ չըքնաղ մարմինը դու բզկըտեցիր:
 +
Հույս ունեմ, որ կըհատուցես չարիքներիդ համար հիմա»։
 +
 +
Ասաց, զարկեց աստվածուհու ահեղահրաշ կուռ ասպարին,
 +
Որին հաղթել անկարող են նույնիսկ Զևսի շանթերն ահերը:
 +
Զարկեց Արեսն արյունառուշտ երկարաբուն իր նիզակով,
 +
Իսկ Աթենասն ընկըրկելով հըզոր ձեռքով առավ մի քար,—
 +
Հըսկայական, գորշ ու դըժնե, ընկած դաշտում, դըրված այդտեղ
 +
Վաղընջական մարդկանց կողմից իբր արտերի սահմանանիշ,—
 +
Եվ Արեսի պարանոցին զարկեց ուղիղ և ուժն առավ։
 +
{{տող|420}}Ընկավ Արեսն ու գըրավեց յոթ արտավար տարածություն,
 +
Փոշեթաթավ եղան մազեր, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
 +
Ժըպտաց Պալլասն ու թևավոր այս խոսքերը ուղղեց նըրան.
 +
«Անմի՛տ, դեռևս չե՞ս հասկացել, թե քեզանից շատ ավելի
 +
Հըզոր եմ ես, որ հանդըգնում ես չափվելու ուժովդ ինձ հետ։
 +
Գընա՛ հիմա և այդպիսով քավիր քո մոր անեծքը դու,
 +
Որ քեզ վըրա բարկանալով՝ չարիքներ է պատրաստում քեզ,
 +
Նըրա համար, որ թողնելով աքայեցոց անօգնական,
 +
Ելել ես դու ամբարտավան տըրոյացոց ես պաշտպանում»։
 +
 +
Այս ասելով նա շուռ տըվեց իր աչքերը արփիաբուխ.
 +
{{տող|430}}Եվ Աստղիկը` դուստրը Զևսի բուռն Արեսի ձեռքից բըռնած
 +
Տարավ նըրան, մինչ հևում էր, ուշքը հազիվ եկած վըրան։
 +
Այդ որ տեսավ՝ լուսածըղի Հերան ցասկոտ ու տագնապած
 +
Իսկույն ևեթ այս սըրաթև խոսքերն ուղղեց Աթենասին.
 +
«Ավա՜ղ, դուստըր դու մեծահաղթ ասպարակիր Արամազդի,
 +
Շընաճանճն այդ նորի՞ց դուրս է հանում ահեղ պատերազմից
 +
Մարտախոշոշ բուն Արեսին, օ՛ն, ետևից հասիր շուտով»։
 +
 +
Այսպես ասաց, և Աթենասն հետապընդեց ուրախամիտ,
 +
Եվ հասնելով նա Աստղիկին, ծանըր ձեռքը բըռունցք արած՝
 +
Զարկեց կըրծքին, ու թուլացան նըրա ծընկներն ու սիրտն իսկույն:
 +
{{տող|440}}Ու երկուսով ընկան այդտեղ բյուրաբեղուն երկրի վըրա,
 +
Եվ Աթենասը պարծանքով այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Եթե այսպես լինեին ողջ պաշտպանները տըրոյացոց
 +
Երբ զինազգեստ արգիացոց ընդդեմ կըռվի ելնեն նըրանք,
 +
Այնքան խիզախ և սըրտապինդ, ինչպես Աստղիկն այս թուլամորթ,
 +
Որ Արեսին սատարելու համար բազկիս դիմացն ելավ,
 +
Վաղուց ի վեր պատերազմը վերջը բերած կըլինեինք
 +
Եվ Պրիամոս թագավորի քաղաքը շեն՝ վաղուց քանդած»։
 +
 +
Աթենասի խոսքի վրա ժըպտաց Հերա աստվածուհին.
 +
Բայց Պոսեյդոնը դառնալով Ապոլլոնին՝ ասաց նըրան,
 +
{{տող|450}}«Ինչո՞ւ ենք մենք հեռու կանգնել, երբ ուրիշներն ըսկըսեցին.
 +
Ամոթ է մեզ, եթե առանց պատերազմի մեջ մըտնելու
 +
Վերադառնանք Ոլիմպ՝ Զևսի ապարանքը պըղընձակերտ:
 +
Դե՛ ըսկըսիր, որովհետև դու տարիքով փոքր ես ինձնից.
 +
Ես քեզանից շուտ եմ ծընվել և ավելի շատ բան գիտեմ։
 +
Մոռացե՞լ ես միթե, անխե՛լք, ու չե՞ս հիշում, թե ինչպիսի
 +
Չարչարանքներ կըրեցինք մենք, ի՜նչ մեծ վըշտեր Իլիոնի շուրջ,
 +
Աստվածներից երբ միայն մենք Արամազդի կողմից եկանք,
 +
Որ ծառայենք մի ողջ տարի գոռոզամիտ Լավմեդոնին,
 +
Սակարկեցինք, և տիրաբար որոտում էր նա մեզ վըրա։
 +
{{տող|460}}Տըրոյացոց քաղաքի շուրջ և շինեցի պարիսպ մի լայն
 +
Եվ հաստասպինդ, որ անառիկ լինի ոստանն ու անվըտանգ.
 +
Իսկ դու՝ դանդաղ և կորեղջյուր եզներն էիր արածացնում
 +
Բարձրավանդակ Իդա լեռան արոտառատ հովիտներում:
 +
Եվ ցընծավետ ժամերը երբ հատուցումի օրը բերին,
 +
Այն ժամանակ ամբարտավան Լավմեդոնը պայմանազանց՝
 +
Մեզ մեր վարձից զըրկեց իսպառ ու ետ ճամփեց ըսպառնալով։
 +
Քեզ ըսպառնաց՝ կապկապելով քո ձեռն ու ոտ, տանել հեռու
 +
Եվ վաճառել իբրև գերի տարաբընակ կըղզիներում.
 +
Ըսպառնում էր, թե երկուսիս ականջներն էլ նա կըկըտրի:
 +
{{տող|470}}Եվ մենք թողինք ու ետ դարձանք քինախընդիր սըրտմըտությամբ,
 +
Խիստ վըրդովված վարձի համար, որ խոստացավ և չըտըվեց:
 +
Ա՞յդ է, որ քեզ դըրդում է արդ օգնելու այդ ժողովըրդին
 +
Ու մեզ հետ չես միանում դու, որ ուխտադրուժ տըրոյացիք
 +
Ջարդվեն իսպառ իրենց պարկեշտ հարսներով ու մանուկներով»։
 +
 +
Եվ հեռաձիգ Ապոլլոնը նըրան այսպես պատասխանեց.
 +
«Երկրադըղորդ, կարող էիր խենթ կոչել ինձ, եթե քեզ հետ
 +
Ընդհարվեի թշվառական մահկանացոց պատճառով ես,
 +
Որոնք հըման տերևների աճում են մերթ առուգությամբ
 +
Երկրի պըտուղը ուտելով ու մերթ հյուծվում, մեռնում իսպառ։
 +
{{տող|480}}Պատերազմից հեռու քաշվենք, թող որ կըռվեն մահկանացիք»։
 +
Այսպես ասաց Ապոլլոնը ու ետ քաշվեց վախենալով
 +
Ձեռք բարձրացնել նըրա վըրա ու կըռվել իր հորեղբոր հետ։
 +
Բայց թագուհին գազանների՝ Արտեմիսը անտառասուն
 +
Հանդիմանեց իր եղբորը՝ Ապոլլոնին այս խոսքերով.
 +
«Փախչո՞ւմ ես դու, ո՛վ հեռաձիգ, պատկառելով Պոսեյդոնից
 +
Ու թողնելով, որ նա այսպես առանց կըռվի փառք վաստակի։
 +
Անմի՛տ, ինչո՞ւ էլ իզուր տեղ աղեղ ես դու կըրում ուսիդ.
 +
Էլ չըլըսեմ այսուհետև, որ հոխորտաս հորըդ տան մեջ,
 +
Ինչպես հաճախ պարծեցել ես աստվածների կաճառում դու,
 +
{{տող|490}}Թե կարող ես երկրադըղորդ Պոսեյդոնի դեմ մարտընչել»։
 +
 +
Այսպես ասաց, բայց Ապոլլոնն ամենևին ձայն չըհանեց,
 +
Իսկ ամուսինն Արամազդի՝ աչեղ Հերան խիստ բարկացավ
 +
Եվ այս սաստող, նախատալից խոսքերն ուղղեց Նետազբոսին,
 +
«Իսկ ինչպե՞ս ես դու հանդըգնում ելնել իմ դեմ, շուն անամոթ,
 +
Անկարող ես տոկալ դու ինձ, թեկուզ լինես աղեղնավոր:
 +
Արամազդը քեզ միմիայն մահկանացու կանանց վըրա
 +
Առյուծ դըրեց<ref>''քեզ միայն մահկանացու կանանց վրա առյուծ դրեց'' — Կանանց անժամանակ մահը հույները բացատրում էին նրանով, որ Արտեմիսը նետահարում էր նրանց:</ref>, որ մեռցընես քո աղեղով՝ ում կամենաս,
 +
Քեզ համար հեշտ է լեռներում նետահարել գազանների՝
 +
Եղնիկ, երե, քան թե քեզնից ուժեղների դեմ մարտընչել.
 +
{{տող|500}}Սակայն եթե ուզում ես դու մըրցել ինձ հետ, առա՛ջ արի,
 +
Որ հասկանաս, թե քեզանից ուժով որքան բարձըր եմ ես»։
 +
 +
Այսպես ասաց ու ձախ ձեռքով բըռնեց երկու ձեռքը նըրա
 +
Դաստակներից, իսկ աջ ձեռքով խըլեց նըրա աղեղն ուսից
 +
Եվ նըրանով խըփեց նըրա ականջներին ծիծաղելով։
 +
Արտեմիսը հոլի նըման պըտըտվում էր ինքն իր վըրա
 +
Ցըրիվ տալով իր շուրջ-բոլոր նետերն ամեն այս ու այնտեղ,
 +
Եվ ի վերջո լալով՝ հազիվ նա Հերայի ձեռքից փախավ,
 +
Հանց աղավնին, որ փախչում է շահեն հավքի ճիրաններից,
 +
Ճողոպրում է և խորափոր ժայռի խորշում ապաստանում,
 +
{{տող|510}}Որովհետև ճակատագրից չէր սահմանված որս լինելու:
 +
Այդպես և նա փախավ լալով, նետ ու աղեղն այնտեղ թողած։
 +
 +
Իսկ պատվիրակ Արգոսասպանն այսպես ասաց Լադոնեին.
 +
«Լետո՛վն, քեզ հետ չեմ կըռվի ես, որովհետև ամրոպային
 +
Արամազդի կանանց հետ խիստ վըտանգավոր է մարտընչել:
 +
Գընա հիմա և համարձակ՝ անմահների կաճառի մեջ
 +
Հըպարտացիր, թե հաղթեցիր ինձ քո ահեղ հըզորությամբ»:
 +
 +
Այսպես ասաց, իսկ Լատոնեն հավաքեց իր աղեղն ու նետ,
 +
Որոնք այստեղ-այնտեղ ցիր-ցան ընկած էին փոշիներում,
 +
Հավաքելով նետերն այդպես՝ հետևեց նա իր աղջըկան։
 +
{{տող|520}}Իսկ նա գընաց հասավ Ոլիմպ, պղնձյա պալատն Արամազդի.
 +
Գընաց լալով, արտասվաթոր ու նըստեց հոր ծընկան վըրա.
 +
Աստվածային շղարշը նուրբ թըրթըռում էր նըրա հագին։
 +
Զըրվանյանը գըրկեց նըրան ու ժըպտալով հարցում արավ.
 +
«Սիրուն դըստրիկ, աստվածներից ո՞վ քեզ այդպես հանդըգնաբար
 +
Վիրավորեց, իբրև թե դու ինչ-որ չարիք արած լինես»։
 +
 +
Նըրան այսպես պատասխանեց գեղապըսակ աստվածուհին.
 +
«Լուսածողի Հերան, հայր իմ, ամուսինըդ վիրավորեց,
 +
Նա, որ կըռիվ է արծարծում անմահների մեջ շարունակ»։
 +
 +
Ոլիմպոսում սըրանք այսպես խոսում էին իրարու հետ,
 +
{{տող|530}}Իսկ Ապոլլոնն արծաթաղեղ գընաց մըտավ Իլիոնը սուրբ
 +
Հոգ տանելու պարիսպներին, որ մի գուցե դանայեցիք
 +
Ճակատագրի կամքին ընդդեմ կործանեին քաղաքն այդ օր:
 +
Իսկ մյուս բոլոր աստվածները վերադարձան դեպի Ոլիմպ,
 +
Մի քանիսը քինախըռով, և մի քանիսը հաղթապանծ,
 +
Եվ ամպաթուխ Արամազդի մոտ բազմեցին. իսկ Աքիլլեսն
 +
Առհավասար կոտորում էր տըրոյացոց և ձիերին։
 +
Ինչպես ծուխը, որ անսահման երկինքն ի վեր է բարձրանում
 +
Երբ մի քաղաք է հըրդեհվում աստվածների բարկությունից
 +
Ու պատճառում է շատերին ցավ ու կըսկիծ, Աքիլլն այդպես
 +
{{տող|540}}Տըրոյացոց գըլխին այդ օր բերեց աղետ և պատուհաս:
 +
 +
Աստվածանվեր բուրգի վըրա, ուր կանգնած էր Պրիամ արքան,
 +
Նայեց, տեսավ, որ տըրոյանք փախչում էին սարսափահար
 +
Ահեղագործ Աքիլլեսի առջևից խառն ու խուճապով,
 +
Գուժկան ձայնով ճիչ արձակեց և իջնելով աշտարակից՝
 +
Հըրամայեց դարբասապահ քաջագոտի ծերուններին.
 +
«Դարբասները ձեռքով բըռնած բաց պահեցեք, մինչև դաշտից
 +
Խուճապահար քաղաք փախչող զինվորները մըտնեն ոստան,
 +
Զի այդ անշուշտ Աքիլլն է, որ հալածում է նըրանց մոտից,
 +
Ու կարծում եմ, որ հասել է աղետավոր մեր վերջն արդեն։
 +
{{տող|550}}Իսկ երբ բոլոր փախչողները պարըսպից ներս մտած լինեն,
 +
Դարբասները փակե՛ք նորից ու սեղմեցեք փեղկերն ամուր.
 +
Վախենում եմ, որ այդ ժանտը խուժի քաղաք պարսպից ներս»:
 +
 +
Ասաց, բացին դարբասները, վերցընելով սողնակ ու նիգ,
 +
Ու փըրկության լույս ծագեցին դեպի քաղաք փախչողներին։
 +
Իսկ Ապոլլոնն այն ժամանակ առաջ վազեց անմիջապես
 +
Փարատելու տըրոյացոց ըսպառնացող կորուստը մեծ։
 +
Տըրոյացիք դեպի քաղաքն ու պարիսպներն երես արած՝
 +
Փախչում էին դաշտի միջով փոշեթաթավ, ծարավակեզ։
 +
Աքիլլեսն իր ահեղ տեգով հալածում էր նըրանց անդուլ
 +
{{տող|560}}Ու տենչում էր փառք վաստակել վըրիժավառ մոլեգնությամբ:
 +
 +
Եվ կառնեին աքայեցիք բարձրադարբաս Իլիոնն այդօր,
 +
Եթե Գուշակ Ապոլլոնը չըգըրգըռեր Ագենորին՝
 +
Անտենորի արի որդուն- այր մեծաշուք և անպարսավ։
 +
Հանդըգնություն ներշընչեց նա Ագենորին և կաղնուն հեց՝
 +
Կանգնեց մոտը, իրեն թանձըր մառախուղի մեջ ծըրարած,
 +
Որ նըրանից հեռու վանի անագորույն օրհասը սև:
 +
Բայց Ագենորն հազիվ տեսած քաղաքավեր Աքիլլեսին,
 +
Անշարժացավ կանգնած տեղում, սիրտը հուզման մեջ ալեկոծ
 +
Եվ խոր հոգոց արձակելով այսպես խոսեց ինքն իրեն հետ.
 +
{{տող|570}}«Վա՜յ ինձ,եթե ես էլ փախչեմ սարսափելի Աքիլլեսից
 +
Մյուսների պես ահաբեկված, որոնք փախչում են խելահեղ.
 +
Կըհասնի նա իմ ետևից ու վախկոտի՛ս էլ կըսպանի:
 +
Իսկ եթե ես սրանց թողած, պարիսպներից հեռանալով
 +
Պելիսյանից փախչեմ դեպի դաշտավայրը Տըրոյայի,
 +
Եվ Իդայի հովիտն հասած՝ թըփուտների մեջ թաքնըվեմ,
 +
Այսուհետև իրիկվան դեմ գետ մըտնելով կըլողանամ
 +
Ու նոր ապա կարող եմ ես վերադառնալ դեպի Իլիոն:
 +
Բայց ինչո՞ւ եմ ես այս մասին զուր մըտմըտում իմ սրտի մեջ.
 +
Կարող է նա ինձ նըկատել, որ փախչում եմ դաշտի միջով,
 +
{{տող|580}}Եվ իր թեթև սըրունքներով հետևս ընկած՝ գա ինձ բըռնի.
 +
Այն Ժամանակ անտարակույս էլ ինձ մահից փըրկում չըկա.
 +
Որովհետև նա իր ուժով գերազանցում է բոլորին։
 +
Բայց եթե ես քաղաքի դեմ նըրա առաջ ելնեմ անվախ,
 +
Նըրա մարմինն էլ կարող է վերք ըստանալ սուր պըղընձով,
 +
Զի նա էլ է մահկանացու և ինձ նըման մի շունչ ունի.
 +
Կամ Զըրվանյան Զևսը նըրան կըպըսակի անմահ փառքով»։
 +
 +
Այսպես ասաց քաջ Ագենորն ըսպասելով Աքիլլեսին,
 +
Եվ հըզոր սիրտը կըրծքի տակ եփ էր գալիս կըռվի համար:
 +
Ինչպես ինձը, որ թըփուտից դուրս թըռչելով հանկարծակի
 +
{{տող|590}}Դեպի որսորդն է խոյանում առանց երբեք վախենալու
 +
Պառականի հաչոցներից, ու որսորդն իսկ եթե կանխի,
 +
Վիրավորի նըրան, բայց նա չի դադարում խիզախելուց,
 +
Մինչև կըռվի մեջ չըմըտնի և կամ պարտված չընկնի անշունչ,—
 +
Այսպես նաև հըռչակավոր Անտենորի արի որդին
 +
Ըսպասում էր հանդըգնաբար Աքիլլեսի հետ չափվելու,
 +
Եվ իր հուժկու, բոլորաձև ասպարը նա առաջ պարզած
 +
Ու նիզակը դեպի վերև՝ աղաղակեց ահագնաձայն.
 +
«Երևի թե հույս ունես դու քո սըրտի մեջ, ո՛վ Աքիլլես,
 +
Քանդել այսօր իսկ քաջափառ տըրոյացոց քաղաքը մեծ։
 +
{{տող|600}}Օ, ո՛չ, անգետ, շատ աղետներ կան քեզ համար պահված այնտեղ,
 +
Զի քաղաքի ներսում անթիվ մարտիկներ կան քաջակորով,
 +
Որոնք իրենց ծընողների, որդիների, կանանց համար
 +
Կըպաշտպանեն Իլիոնը սուրբ, և որքան էլ քաջ լինես դու,
 +
Սարսափելի պատերազմող՝ պիտի գըտնես մահըդ այնտեղ»։
 +
 +
Այսպես ասաց և արձակեց նիզակը նա ծանըր ձեռքով
 +
Եվ անվըրեպ զարկեց նըրա ծընկան տակից հաստ ոլոքին.
 +
Եվ նորակերտ սըռնապանը, որ անագից էր պատրաստված,
 +
Հընչեց ուժգին, բայց պըղընձյա սըլաքն առանց այն շամփրելու
 +
Դարձավ դեպ ետ. աստվածային պարգևն արգելք եղավ նըրան։
 +
{{տող|610}}Պելյանն այդտեղ աստվածատիպ Ագենորի վըրա վազեց,
 +
Բայց Ապոլլոնը խանգարեց, որ նա այդտեղ փառք վաստակի,
 +
Խըլեց իսկույն Ագենորին, ծածկեց նըրան թանձըր մեգով
 +
Եվ գուպարից դուրս հանելով տարավ հեռու, ապա դարձավ
 +
Ու Պելյանին խաբեությամբ խուռն ամբոխից մի կողմ մըղեց։
 +
Ապոլլոնը Ագենորի կերպարանքով առաջն ելավ
 +
Եվ հալածեց Պելիսյանին արագաքայլ իր ոտքերով։
 +
Գուշակն այսպես Պելիսածնին հալածելով դաշտի միջով՝
 +
Պըտտեցնում էր հորձանահոս Սկամանդրի ափով նըրան
 +
Մի քանի քայլ առաջ ընկած, Ապոլլոնը այս նենգությամբ
 +
{{տող|620}}Խաբս էր տալիս Աքիլլեսին, որ հույս ուներ հասնել նըրան։
 +
Մինչդեռ փախչող տըրոյացիք միահամուռ և գունդագունդ
 +
Խուճապելով խուժում էին քաղաքը բաց դարբասներից։
 +
Լըցվում էր մեծ քաղաքն ամբողջ կըռվից փախչող փաղանգներով,
 +
Ու ոչ մեկը սիրտ չէր անում պարըսպից դուրս ըսպասելու՝
 +
Իմանալու, թե ո՛վ էր ողջ և ո՛վ մեռած՝ պատերազմում,
 +
Այլ բոլորը խառնախուճապ, որոնց ծընկներն ու սըրունքներն
 +
Ուժ ունեին՝ խելակորույս քաղաքից ներս էին խուժում։
 +
</poem>
 +
 +
== Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այսպես երկչոտ եղնիկների նըման նըրանք սարսափահար
 +
Քաղաքն ընկան ու կըռնթընած գեղեցկակերտ պարիսպներին՝
 +
Մարում էին ծարավն իրենց և քըրտինքը ցամաքեցնում.
 +
Իսկ աքայանք վահաններով դեպի պարիսպն էին խուժում:
 +
Բայց կապկապեց կորըստաբեր մահվան օրհասը Հեկտորին,
 +
Որ նա մընա Իլիոնից դուրս, Սկեական դըռան առաջ։
 +
Իսկ Ապոլլոնն Աքիլլեսին դառնալով այս խոսքերն ասաց.
 +
«Ի՞նչ ես այդպես, Պելիսածին, արագավազ քո ոտքերով
 +
Մահկանացուդ ինձ հալածում. մի՞թե դու դեռ չըհասկացար,
 +
{{տող|10}}Որ ես աստված եմ մեծազոր և զուր ես ինձ հետապընդում,
 +
Մոռանալով տըրոյացոց, որոնք փախան մըտան քաղաք
 +
Եվ ամրացան պարըսպից ներս, զո՜ւր ես վազում իմ ետևից,
 +
Ինձ ըսպանել դու չես կարող, զի անմահ եմ ես հավիտյան»։
 +
 +
Եվ Աքիլլեսն անհուն ցասմամբ նըրան այսպես պատասխանեց-
 +
«Այսպես ուրեմն, ո՛վ հեռաձիգ, ամենանենգդ աստվածներից,
 +
Ինձ խաբեցիր դու չարաչար՝ պարիսպներից դաշտ քըշելով,
 +
Ապա թե ոչ շատերը դեռ պարիսպներից ներս չըմըտած
 +
Պիտ ծամեի՜ն, ո՛վ Ապոլլոն, հողը իրենց ատամներով։
 +
Բայց դու ահա քո նենգությամբ խըլեցիր փառքը ինձանից,
 +
{{տող|20}}Եվ փըրկեցի՜ր տըրոյացոց, զի վախ չունես դու իմ ոխից:
 +
Օ՜, կառնեի՜ վըրեժըս ես, եթե հընար ունենայի»:
 +
 +
Այսպես ասաց ու դեպ քաղաք դիմեց հախուռն որոշումով,
 +
Ոստոստելով կառքին լըծվող գուպարահաղթ ձիու նըման,
 +
Որ թեթևոտն արշավում է սըլանալով դաշտի միջով,-
 +
Աքիլլն այդպես շարժում էր իր ոտք ու ձեռքերն արագ-արագ:
 +
 +
Առաջինը Պրիամը ծեր տեսավ քաջոտն Աքիլեսին,
 +
Որ ցոլում էր դաշտի միջով` աշնանային աստղի նըման,
 +
Որ փայլփըլում է շողարձակ բյուր աստղերի մեջ գիշերով,
 +
Որին մարդիկ հորջորջաբար անվանում են Օրիոնի շուն<ref>''Օրիոնի շուն'' — Սիրիուսն է: </ref>.
 +
{{տող|30}}Փայլուն է նա մյուս աստղերից, բայց նըշան է չարագուշակ,
 +
Որը թըշվառ մահկանացոց բերում է տոթ անտանելի։-
 +
Քաջի կըրծքին պըղինձն այդպես փայլատակում էր վազելիս։
 +
Ծերը ուժգին ճիչ արձակեց ու ձեռները վեր բարձրացրած
 +
Զարկեց գըլխին ու լալագին, սըրտաճըմլիկ աղաղակով
 +
Կանչեց որդուն իր սիրելի, որը կանգնած դըռան առաջ
 +
Ըսպասում էր բորբոք սըրտով Աքիլլեսի դեմ կըռվելու:
 +
Ծերը ձեռքերն առաջ պարզած այսպես խոսեց արտասվալից.
 +
«Հեկտո՛ր, որդյա՛կ իմ սիրելի, մի՛ ըսպասիր այդպես մենակ
 +
Դու այդ մարդուն պարըսպից դուրս, որ չըհասնի օրհասըդ շուտ
 +
{{տող|40}}Հուժկու բազկից Պելիսյանի, զի քեզանից հըզոր է նա։
 +
Արյունարբո՛ւն, ո՜ւր էր եթե աստվածներին լիներ այնքան
 +
Նա ատելի, որքան որ ինձ, այն ժամանակ վաղուց ի վեր
 +
Կեր կըլիներ նըրա մարմինն ուրուրներին ու շըներին.
 +
Եվ իմ սըրտից կըփարատվեր դառնակըսկիծ ցավըս խորունկ:
 +
Քանի՜-քանի՜ քաջակորով որդիներիս խըլեց ինձնից
 +
Ըսպանելով կամ ծախելով հեռո՜ւ-հեռո՜ւ կըղզիներում:
 +
Այստեղ, իմ շուրջ քաղաք մըտնող տըրոյանց մեջ ես չեմ տեսնում
 +
Երկու իմ քաջ որդիներին՝ Պոլիդորին, Լիկայոնին,
 +
Որոնց ծընեց ողջ կանանց մեջ ամենագեղ Լավոթոյեն:
 +
{{տող|50}}Սակայն եթե ողջ են նըրանք աքայեցոց բանակի մեջ,
 +
Հետո ոսկով և պըղընձով կարող ենք մենք փըրկել նըրանց:
 +
Դըրանցից շա՜տ ունենք տանը, մեծահարուստ Ալտեսը ծեր
 +
Իր աղջըկա համար շատ մեծ օժիտ տըվեց ժամանակին։
 +
Իսկ թե մեռած լինեն նըրանք և դըժոխքի տունը իջած
 +
Սոսկալի ցավ կըլինի ինձ՝ ալևորիս և մոր համար:
 +
Բայց այդ սուգը դյուրամոռաց կըլինի իմ ժողովըրդին,
 +
Եթե, Հեկտո՛ր, դու էլ չընկնես Աքիլլեսից հաղթահարված։
 +
Պարըսպից ներս մըտիր, որդիս, եղիր մեզ հետ, որ պաշտպանես
 +
Կանանց բոլոր, տըղամարդկանց և չընձեռես Պելիսյանին
 +
{{տող|60}}Փառք ու պարծանք ու զըրկըվես ինքդ էլ անուշ քո արևից։
 +
Գըթա՛, որդիս, դեռ ողջամիտ ալևորիս վըրա թըշվառ,
 +
Որին Զևսը ծերության մեջ դըժնի բախտով պիտ կորցընի
 +
Իմ ըսպանված որդիների և գերեվար աղջիկների,
 +
Քարուքանդված իմ հարկերի և դեռ մատղաշ զավակներիս
 +
Պատերազմի մեջ ըսպանված, և աքայանց ժանտ ձեռքերից
 +
Քաշքըշված հեզ իմ հարսների վիշտը կըրել տալուց հետո:
 +
Իսկ վերջում էլ, երբ մեկը ինձ զարկի նետով կամ նիզակով
 +
Ու մարմնիցըս շունչն իմ խըլի, պիտի շըներն ինձ հոշոտեն,
 +
Որոնց ես ինքս իբր հացակից պահապաններ՝ կերակրեցի,
 +
{{տող|70}}Եվ արյունովս գազանացյալ պիտի փըռվեն գավիթի մեջ:
 +
Վայելուչ է երիտասարդ մարդուն՝ խոցված սուր պըղընձով՝
 +
Ընկնել դաժան պատերազմում, զի այդպիսի մահացյալի
 +
Մարմինը միշտ գեղեցիկ է, որ կողմն էլ որ մերկ երևա։
 +
Իսկ ըսպանված մի ծերունու ճերմակ գըլուխն ու ալեզարդ
 +
Մորուքը և առականքը երբ անպատվեն շըներն, ավա՜ղ,
 +
Այդ ամենից ցավալին է մահկանացու մարդու համար»։
 +
 +
Այս ասելով, փետում էր նա գըլխի մազերն իր ըսպիտակ
 +
Երկու ձեռքով, բայց չէր կարող ողոքել սիրտը Հեկտորի:
 +
Մյուս կողմից էլ մայրն էր ողբում արտասվակոծ, լալահառաչ,
 +
{{տող|80}}Իր մեկ ձեռքով կուրծքը բացած և մյուսով իր մայրական
 +
Ըստինքները հանած՝ լալով ասում էր նա պաղատագին.
 +
«Հեկտոր, որդիս, գեթ սըրանցից պատկառիր դու, գըթա՛ վըրաս,
 +
Թե երբևէ քո մանկության օրերում քեզ ծիծ եմ տըվել,
 +
Հիշիր, որդյակ իմ սիրասուն, փախի՛ր մարդուց այդ անողոք,
 +
Պարըսպից ներս մըտիր իսկույն ու նըրա դեմ մի՛ խիզախիր,
 +
Զի եթե նա քեզ ըսպանի, այլևս քեզ մահիճ դըրած՝
 +
Ես չեմ կարող ողբալ վըրադ, բողբո՜ջ, որին ես ծընեցի,
 +
Ոչ էլ կինը քո մեծօժիտ, այլ մարմինըդ մեզնից հեռու,
 +
Արգիացոց նավերի մոտ շըները պիտ պատառոտեն»։
 +
 +
{{տող|90}}Սըրանք այսպես արտասվագին կանչում էին իրենց որդուն,
 +
Պաղատելով լալահառաչ, բայց Հեկտորը անդըրդվելի
 +
Դուրսը կանգնած՝ սարսափելի Աքիլլեսին էր ըսպասում:
 +
Ինչպես վիշապ մի կատաղի, որ թունավոր խոտ ծամելով,
 +
Ըսպասում է մարդուն՝ որջում, լի զայրույթով և չարությամբ
 +
Ու նայում է վայրագաբար իր որջի մեջ ոլորվելով,-
 +
Հեկտորն այսպես հըրաբորբոք հոգով, առանց տեղի տալու
 +
Ըսպասում էր ասպարն հենած աշտարակի սուր ցըցվածքին,
 +
Ու նեղսըրտած, ինքնակըշտամբ խոսում էր նա իր հոգու հետ.
 +
«Վա՜յ ինձ, եթե անցնեմ դըռնից ու պարըսպից ներս մըտնեմ ես,
 +
{{տող|100}}Առաջինը Պուլիդամասն ինձ սոսկալի պիտ նախատի,
 +
Որ ինձ խորհուրդ տըվեց դեպի քաղաք վարել տըրոյացոց
 +
Այն գիշերը, երբ ահավոր Աքիլլեսը ոտքի ելավ.
 +
Չըլըսեցի նըրան այնժամ, որն արդարև լավ կըլիներ:
 +
Եվ քանզի ես ժողովըրդիս կորցըրի իմ համառությամբ,
 +
Ամաչում եմ իմ քաջերից ու կանանցից մեր քողաշուք:
 +
Եվ կարող է Տըրոյայում վատթար մի մարդ այսպես ասել.
 +
«Հեկտորն ուժին հանձնապաստան՝ կորըրեց իր ժողովըրդին»:
 +
Այսպես կասեն, ուստի լավ է, որ Աքիլլի ղեմ ելնելով՝
 +
Կամ ըսպանեմ նըրան կըռվում և ապա ետ վերադառնամ
 +
{{տող|110}}Կամ քաղաքի առջև ընկնեմ դիաթավալ, մեռնեմ փառքով։
 +
Իսկ... եթե ես կըմբյա վահանս և սաղավարտըս հաստաբեստ
 +
Հանած, անզեն բոլորովին և նիզակըս պատին հենած
 +
Աքիլլեսի առաջ երթամ և խոստանամ Ատրիդներին
 +
Տալու չըքնաղ Հեղինեին և գանձերը նըրա բոլոր,
 +
Որոնք Պարիսն իր նավերով բերեց լըցրեց Իլիոնը սուրբ
 +
Եվ այս կըռվի պատճառն եղավ, և դըրա հետ տամ այն բոլորն,
 +
Ինչ որ ունի քաղաքը մեր՝ աքայանց մեջ բաժանելու,
 +
Ապա երդվել տամ ծերերին, որ ոչ մի բան չըթաքցընեն,
 +
Այլ բաժանեն երկու մասի, ինչ որ ունի ոստանն իր մեջ...
 +
{{տող|120}}Սակայն ինչո՞ւ համար է սիրտս այս բաները շըշընջում ինձ։
 +
Ո՛չ, չեմ գընա ես նըրա մոտ աղաչելու, որպեսզի նա
 +
Անգթորեն ինձ ըսպանի՝ անզեն, ինչպես տըկար կընոջ։
 +
Ժամանակ չէ, որ նըրա հետ խոսենք հանգիստ, հեզաբարո,
 +
Կանգնած բարձըր ժայռի վըրա կամ ըստվերում կաղնի ծառի<ref>''կանգնած բարձր ժայռի վրա կամ ըսավերում կաղնի ծառի'' — Ասացվածք է, որ նշանակում է «ամենասկզբից»: Առաջացել է այն ժամանակ, երբ, հին հույների պատկերացմամբ, մարդը ծնվում էր կաղնուց կամ քարից: Հեկտորը մտածում է, որ այլևս ժամանակ չկա Աքիլլեսի հետ խոսելու Հեղինեի ու Տրոյական պատերազմի դրդապատճառների մասին։</ref>,
 +
Ինչպես աղջիկն ու պատանին, որ խոսում են անուշ-անուշ:
 +
Այլ լավագույնն է ճակատել դեմ-հանդիման, որ շուտ տեսնենք,
 +
Թե Ոլիմպյանը երկուսիցս ո՞ւմ է տալու փառք ու պարծանք»:
 +
 +
Կանգնած՝ այսպես էր խորհում նա, երբ որ նըման սաղվարտաճոճ,
 +
Արյունառուշտ բուռն Արեսի՝ Աքիլլեսը հասավ նըրան
 +
{{տող|130}}Իր աջ ուսին դըրած ահեղ ու վիթխարի Պելյան հացին։
 +
Վառվում էր նա վերից ի վար պըղինձների մեջ հըրաշեկ
 +
Ինչպես հըրդեհ, շանթ ու կայծակ և կամ թե նոր ծագած արև:
 +
Տեսավ Հեկտորն ու սիրտ չարավ այլևըս այնտեղ ըսպասելու,
 +
Թողած դըռներն իր ետևում՝ փախավ իսկույն սարսափահար.
 +
Ու Պելիսյանն ետևն ընկավ արագավազ իր ոտքերով։
 +
Ինչպես բազեն, որ սըրաթևն է հավքերի մեջ, լեռներում
 +
Խոյանում է սըրաթըռիչ դեպ դողդոջուն մի աղավնի,
 +
Որ առիշեղ խույս է տալիս, իսկ բազեն սուր կանչյուններով
 +
Նըրա վըրա է սըլանում և ուզում է բըռնել նըրան,-
 +
{{տող|140}}Աքիլլն այդպես վըրիժատենչ հետապընդում էր Հեկտորին,
 +
Որը փախչում էր պարըսպի մոտից թեթև սըրունքներով:
 +
Շըրջանցելով նըրանք բըլուրն ու մոլաթուզն հողմաշառաչ՝
 +
Վազում էին պարըսպի տակ ձըգվող բարակ արահետով.
 +
Եկան հասան գեղեցկահոս ակունքներին, ուր բըխում են
 +
Խոխոջելով զույգ աղբյուրներն առատահոս Սկամանդրի, —
 +
Մին ջերմախառն, որից ծուխ է ելնում, ինչպես վառ օջախից,
 +
Եվ մյուսն հոսում է ամռանը սառըն սաստիկ, ինչպես կարկուտը
 +
Կային այնտեղ լվացքարաններ գեղեցկաշեն ու քարակերտ,
 +
Ուր հարսները տըրոյացոց և աղջիկները գեղանի
 +
{{տող|150}}Լըվացք էին անում հաճախ խաղաղության այն օրերին
 +
Երբ դեռ այդտեղ չէին եկել աքայեցիք սև նավերով:
 +
Վազում էին նըրանք այդտեղ, մեկը փախչող, մյուսն հալածող.
 +
Փախչում էր քաջն ու ետևից հալածում էր քաջագույնը:
 +
Մըրցանակ չէր դըրված վազքին՝ երե և կամ արջառենի,
 +
Որ տըրվում են իբրև պարգև արագավազ սըրունքներին,
 +
Օ, ո՛չ, կյանքն էր դըրված մեջտեղ ձիահըմուտ քաջ Հեկտորի։
 +
Ինչպես դըրված կետի շուրջը արշավում են արագընթաց
 +
Մըրցման մըտած գուպարահաղթ նըժույգները սալասըմբակ,
 +
Եվ դըրված է մեջտեղը մի մեծ մըրցանակ-եռոտանի
 +
{{տող|160}}Կամ թե մի կին երիտասարդ՝ ի պատիվ մի մեռած քաջի,
 +
Այդպես նըրանք երեք անգամ Պրիամոսի քաղաքի շուրջ
 +
Պըտըտվեցին, և աստվածներն հանդիսատես էին բոլոր:
 +
Եվ Արամազդն՝ աստվածների ու մարդկանց հայրն ասաց այնժամ.
 +
«Ո՛վ աստվածներ, մի սիրելի մարդ եմ տեսնում իմ աչքերով
 +
Պարըսպի շուրջ հալածական, որին սըրտանց ցավում եմ ես,
 +
Հեկտորն է դա, որ ինձ համար բազում զոհեր է մատուցել
 +
Բազմաբըլուր Իդա լեռան վըրա հաճախ և Պերգամոն
 +
Բարձր ամրոցում, որին հիմա հալածում է Աքիլլը քաջ
 +
Արագընթաց իր ոտքերով՝ Պրիամոսի քաղաքի շուրջ:
 +
{{տող|170}}Խորհուրդ արեք, ո՛վ աստվածներ, և վըճռեցեք արագապես,
 +
Թե մենք արդյոք պե՞տք է փըրկենք նըրան մահից և ապրեցնենք,
 +
Թե՞ թողնենք, որ հաղթահարվի Պելիսածնի հուժկու բազկով»:
 +
 +
Եվ Աթենաս կապուտաչյա աստվածուհին ասաց նըրան,
 +
«Շանթախաղաց հա՛յր ամպաթուխ, այդ ինչպիսի՞ խոսք ես ասում.
 +
Մըտադիր ես փըրկե՞լ միթե դու այն մարդուն մահկանացու
 +
Որին վաղուց ճակատագրից մահու օրհաս է սահմանված։
 +
Կամքը քոնն է, բայց մյուսներս համաձայն չենք քեզ այդ բանում»։
 +
 +
Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
 +
«Հանգիստ եղիր բոլորովին, կառափնածին դո՛ւստր իմ սիրուն
 +
{{տող|180}}Ես այդ մասին լուրջ չեմ խոսում, այլ ուզում եմ քեզ հետ սիրով
 +
Ու հաշտ լինել, մի՛ տըրտընջար, արա՛, ինչպես կամենում ես»:
 +
 +
Այսպես ասաց և ավելի՛ բոցավառեց Աթենասին,
 +
Որ ցած իջավ անմիջապես Ոլիմպոսի վեհ գագաթից։
 +
Իսկ արագոտն Աքիլլն անդուլ հետապընդում էր Հեկտորին,
 +
Ինչպես բարակը եղնիկի ջահել ձագին լեռների մեջ
 +
Որջից հանած հալածում է թավուտներով ու ձորերով.
 +
Եվ եղնիկի ձագը թեկուզ թաքնըվի թավ թըփերի մեջ,
 +
Բայց բարակը միշտ հետամուտ՝ վազ է տալիս մինչև գըտնի,
 +
Հեկտորն ինքն էլ չըկարեցավ թաքնըվել քաջ Աքիլլեսից:
 +
{{տող|190}}Ամեն անգամ, որ դիմում էր դեպի դըռները Դարդանյան
 +
Եվ ամրաշեն աշտարակաց տակից վազում արշավասույր,
 +
Որ թերևըս վերից նըրան շուտ օգնության հասնեն նետով,
 +
Աքիլլը միշտ, թույլ չըտալով, նըրան դեպի դաշտն էր քըշում.
 +
Բայց Հեկտորը արագ վազքով ձըգտում էր միշտ դեպի քաղաք:
 +
Ինչպես որ մարդ մարդու հասնել անկարող է երազի մեջ,
 +
Ոչ էլ փախչել մեկ-մյուսից և կամ բըռնել է կարելի,
 +
Այդպես Աքիլլն իր ոտքերով անկարող էր հասնել նըրան,
 +
Ոչ էլ Հեկտորն էր նըրանից փախչել փըրկվել կարողանում։
 +
Սակայն Հեկտորն ինչպե՞ս պիտի փըրկվեր մահից իր վերահաս,
 +
{{տող|200}}Եթե վերջին մի անգամ էլ չըմոտենար Պրիամյանին
 +
Ապոլլոնը ու ծընկներին նըրա նոր ուժ չըներշընչեր:
 +
Իսկ Աքիլլեսն աքայեցոց՝ գըլխով սաստում էր շարունակ
 +
Ու չէր թողնում, որ դառնաթույն նետ արձակեն Հեկտորի դեմ՝
 +
Վախենալով, որ մի գուցե խըլեն հանկարծ փառքն իրենից:
 +
Իսկ երբ արդեն չորրորդ անգամ հասան նըրանք աղբյուրներին,
 +
Այն ժամանակ Զևսը առավ ոսկի կըշեռքն ու վեր բըռնած
 +
Նըժարներում երկարաքուն մահվան վիճակ դըրեց երկու,
 +
Մեկը դյուցազն Աքիլլեսի, մյուսն Հեկտորի համար խըրոխտ,
 +
Ու մեջտեղից բըռնած քաշեց. և Հեկտորի վիճակն իջավ
 +
{{տող|210}}Դեպի դըժոխք, և Ապոլլոնը հեռացավ Պրիամյանից:
 +
Վրրա հասավ այն ժամանակ ինքն Աթենաս աստվածուհին
 +
Ու Պելյանին մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Հույս ունեմ արդ, ո՛վ Աքիլլես, դու սիրելիդ Արամազդի,
 +
Որ մեծ պարծանք պիտի տանենք դեպ աքայանց նավատորմիղ,
 +
Ըսպանելով` պատերազմի մեջ անհագուրդ քաջ Հեկտորին.
 +
Այլևըս մեր ձեռքից փախչել ու ազատվել չի կարող նա
 +
Որքան էլ որ Ապոլլոնը թափի ամեն ջանք ու լեզու,
 +
Թավալվելով վահանադրոշ Արամազդ հոր ոտների տակ
 +
Բայց դու այստեղ կանգնիր հիմա, շունչ առ փոքր-ինչ, իսկ ես գընամ
 +
{{տող|220}}Հորդորելու քաջ Հեկտորին, որ հանձն առնի կըռվել քեզ հետ»:
 +
 +
Այսպես ասաց աստվածուհին, և Աքիլլեսն անսաց ուրախ
 +
Ու կըռթընած պըղընձասայր հացի տեգին՝ կանգնեց այդտեղ։
 +
Աթենասը թողած նըրան՝ գընաց իսկույն դեպի Հեկտորն
 +
Ու առնելով Դեիփոբի կերպարանքն ու ձայնն անվըկանդ՝
 +
Մոտիկ գընաց ու Հեկտորին այս թևավոր խոսքերն ասաց.
 +
«Եղբայր իմ քաջ, Աքիլլը քո ետևն ընկած ժիր ոտքերով
 +
Նեղում է քեզ, հալածելով Պրիամոսի քաղաքի շուրջ,
 +
Արի ամուր կանգնենք այստեղ ու դիմադրենք արիաբար»:
 +
Կորդակաճոճ Հեկտորը մեծ նըրան այսպես պատասխանեց.
 +
{{տող|230}}«Դեիփոբե, մի՛շտ էլ դու ինձ սիրելի ես եղել, իրոք,
 +
Եղբայրներիս մեջ իմ բոլոր, որոնց ծընեց մայրս՝ Հեկաբեն.
 +
Իսկ այսուհետ ուզում եմ քեզ է՛լ ավելի մեծարել ես
 +
Քանզի մենակ տեսնելով ինձ դաշտում միայն դո՛ւ սիրտ արիր
 +
Պարըսպից դուրս գալու, մինչդեռ մյուսներն այնտեղ փակված են պինդ»։
 +
 +
Կապուտաչյա աստվածուհին երկրորդ անգամ պատասխանեց.
 +
«Շատ խընդրեցին ինձ իսկապես հայրն ու մայրը մեր մեծարո,
 +
Ինչպես նաև ընկերները, որ ես, Հեկտո՛ր, մընամ այնտեղ,
 +
Վախեցած են բոլորը խիստ, բայց սաստիկ ցավն այրում էր ինձ:
 +
Հիմա, եղբայր իմ, աներկյուղ կըռվենք նըրա դեմ-հանդիման,
 +
{{տող|240}}Չըխընայենք բոլորովին երկայնաբուն մեր տեգերին,
 +
Որ հասկանանք, թե Աքիլլե՞սն ըսպանելով պիտի տանի
 +
Դեպի նավերն մեր երկուսի կողոպուտներն արյունազանգ,
 +
Թե՞ դիտապաստ ընկնի պիտի նա ի՛նքը մեր նիզակներով»։
 +
Այս ասելով՝ առաջ անցավ Աթենասը նենգաբարո,
 +
Եվ երբ հասան ու կանգնեցին Աքիլլեսին դեմ–հանդիման,
 +
Կորդակաճոճ Հեկտորը նախ այսպես խոսեց խըրոխտաբար.
 +
«Ո՛վ Պելևսի որդիդ, քեզնից էլ չեմ փախչի, ինչպես առաջ,
 +
Որ Պրիամի ոստանի շուրջ պըտույտ եկա երեք անգամ,
 +
Սիրտ չանելով ըսպասելու, որ դու հասնես, սակայն հիմա
 +
{{տող|250}}Խիզախում է հոգիս քո դեմ, կամ կըսպանեմ, կամ կըմեռնեմ։
 +
Բայց արի մեզ վըկա բըռնենք աստվածներին, և թող նըրանք
 +
Երաշխավոր և ոստիկան լինեն մըրցման մեր պայմանին։
 +
Թե Արամազդն ինձ պարգևի կորով, և ես քեզ ըսպանեմ,
 +
Դիակիդ հետ ես չըվարվեմ դաժանորեն, թըշնամաբար,
 +
Այլ գեղեցիկ զենքերըդ ես կողոպտելուց հետո հանձնեմ
 +
Մարմինը քո՝ աքայեցոց, դո՛ւ էլ պետք է նույնը անես»։
 +
 +
Ասաց Հեկտորն հանդըգնաբար, և Աքիլլը խոժոռադեմ՝
 +
Աչքերի զույգ նիզակները ուղղած նըրան՝ պատասխանեց.
 +
«Դու պայմանի վըրա, Հեկտո՛ր, ինձ հետ ոչ մի խոսք մի անի,
 +
{{տող|260}}Ինչպես աննենգ ուխտ չի լինի առյուծների ու մարդկանց մեջ,
 +
Ու չեն կարող համաձայնվել գայլն ու գառը երբևիցե,
 +
Այլ իրար հետ անհամերաշխ՝ չարիք են միշտ նյութում միմյանց։
 +
Այդպես նաև իմ և քո մեջ ոչ մի դաշինք չի լինելու,
 +
Մինչև մեզնից մեկնումեկը չընկնի այստեղ դիաթավալ
 +
Եվ իր արյամբ չըհագեցնի պատերազմող բուռն Արեսին։
 +
Արիության ամեն արվեստն աչքիդ առջև բեր և հիշի՛ր,
 +
Պետքէ, որ քեզ ցույց տաս հիմա կորովատեգ որպես ռազմիկ:
 +
Էլ իմ ձեռքից չես փախչի դու, և Աթենաս Պալլասը քեզ
 +
Պիտի ընկճի՛ իմ նիզակով, և դու պիտի ինձ վըճարես
 +
{{տող|270}}Միանգամից բոլոր ցավերն ու վըրեժն իմ ընկերների,
 +
Որոնց ինքըդ մոլեգնաբար ըսպանեցիր քո նիզակով»:
 +
Ասաց, ճոճեց և արձակեց երկայնաստվեր նիզակն իր նա.
 +
Այդ տեսնելով, նըստեց իսկույն շըքեղաճոխ Հեկտորը քաջ,
 +
Ու պըղինձ տեգն իր վըրայից թըռավ գընաց, խըրվեց հողում:
 +
Աթենասը վերցըրեց այն և Հեկտորից ծածուկ, անտես
 +
Տըվեց նորից Աքիլլեսին, իսկ Հեկտորը այսպես ասաց,
 +
«Վըրիպեցիր, աստվածատիպ ո՛վ Աքիլլես, չի՛ հասել դեռ
 +
Օրհասը իմ` Արամազդից, ինչպես որ դու բարբաջեցիր:
 +
Դու մի ճարտար շաղակրատ ես և նենգամիտ քո խոսքերով
 +
{{տող|280}}Ճըգնում ես ինձ ահաբեկել, որ մոռանամ կորովըս ես:
 +
Ո՛չ, չե՛մ փախչի, նիզակը քո իմ թիկունքից չես խըրի դու,
 +
Այլ կըխըրես վըրադ վազող Հեկտորիս կուրծքը շեշտակի:
 +
Եթե աստված քեզ հաջողի, փախիր պըղընձյա տեգիցս ահա,
 +
Որ երանի ամբողջությամբ քո մարմնի մեջ ընդունես այն:
 +
Կըհեշտանա՞ մարտն արյունոտ՝ տըրոյացոց համար այնժամ,
 +
Թե ըսպանեմ քեզ, Աքիլլես, զի մեզ համար փորձանք ես դու»։
 +
 +
Այսպես ասաց արիաբար և արձակեց երկար աշտեն,
 +
Ու դիպցըրեց Պելիսյանի հաղթ ասպարի ուղիղ պորտին,
 +
Սակայն առանց վընասելու հեռու թըռավ տեգը սուրսայր,
 +
{{տող|290}}Եվ Հեկտորը խիստ զայրացավ, որ տեգը զուր թըռավ ձեռքից.
 +
Մընաց վըհատ ու գլխիկոր, քանզի ուրիշ նիզակ չուներ
 +
Եվ նա ուժգին ձայնով կանչեց ճերմակասպար Դեիփոբին,
 +
Խընդրելով տեգ երկայնաբուն, բայց նա արդեն չէր երևում:
 +
Հեկտորն այնժամ գըլխի ընկավ չար խարդավանքն ու հառաչեց.
 +
«Ավա՛ղ, ուրեմն աստվածները ինձ հայտնապես տարան դեպ մահ,
 +
Կարծում էի, թե ինձ հետ է Դեիփոբոսն՝ եղբայրըս քաջ:
 +
Նա պարըսպից ներսն է սակայն, և Աթենասն ինձ դավ նյութեց.
 +
Չարաբաստիկ մահն ինձ մոտ է և նըրանից փըրկում չըկա:
 +
Ա՛յս է եղել կամքը Զևսի և իր որդի Ապոլլոնի,
 +
{{տող|300}}Որոնք ինձ հետ էին առաջ. այսպես մահըս վըրա հասավ,
 +
Սակայն պիտի վախկոտի պես ես չըմեռնեմ անփառունակ,
 +
Այլ պանծալի հերոսությամբ, որ միշտ հիշվի ապագայում»:
 +
 +
Այս ասելով նա դուրս քաշեց վաղակավորն իր վիթխարի,
 +
Սուրը հըսկա ու ծանրաքաշ, որ կախում էր ազդըրնի վար,
 +
Ու կըծկվելով, թըռավ, ինչպես հըզոր արծիվ բարձրագընա,
 +
Որը մըթին ամպի ծոցից սըլանում է դեպ դաշտավայր՝
 +
Մատղաշ մի գառ և կամ երկչոտ մի նապաստակ ապշոպելու: —
 +
Հեկտորն այդպես վըրա վազեց, շողացնելով սուրն իր ահեղ.
 +
Սուրաց նաև Աքիլլը ժիր սիրտն ամեհի ցասումով լի,
 +
{{տող|310}}Կուրծքը ծածկած արվեստակերտ ու գեղեցիկ իր ասպարով
 +
Եվ ճոճելով փայլակնացայտ սաղավարտը քառախորան,
 +
Որի ծայրին ծածանվում էր ոսկեգիսակ ցըցունքը վես,
 +
Որ Հեփեստոսն ինքն էր փընջել խորաններում` խիտ ու վետ-վետ:
 +
Բայց ինչպես աստղն աստղերի մեջ, որ ընթանում է գիշերով
 +
Գիշերավարն, որ ամենեն գեղեցիկ աստղն է երկընքում<ref>''Գիշերավարն, որ ամենեն գեղեցիկ աստղն է երկնքում'' — Արուսյակն է, Վեներան:</ref>,
 +
Ցայտում էին շողեր այդպես սուր սըլաքից, որ, ճոճում էր
 +
Աստվածազարմ Աքիլլը քաջ Հեկտորի մահն որոճալով,
 +
Աչքը՝ կայտառ նըրա մարմնին, թե որտեղից հեշտ է խոցել։
 +
Պրիամյանի մարմինը ողջ պատած էր պերճ զեն ու զարդով,
 +
{{տող|320}}Որ խըլել էր Պատրոկլեսից՝ ըսպանելով նըրան մարտում:
 +
Բաց էր այնտեղ, ուր անրակներն վիզն ուսերին են միացնում,
 +
Որտեղից շուտ դուրս է թըռչում մահկանացու մարդու հոգին։
 +
Ախոյանի այդ տեղն ահ մըխեց մըկունդն իր Աքիլլեսն,
 +
Ու սըլաքը ծակեց անցավ պարանոցը նըրա փափուկ,
 +
Սակայն հացին պըղընձազեն կոկորդն մինչև վերջ չըկըտրեց,
 +
Որ մեռնողը կարողանար դեռ մի քանի խոսք մըրմընջալ:
 +
Հեկտորն ընկավ փոշեթավալ, և Աքիլլեսն ասաց հըպարտ.
 +
«Գուցե կարծում էիր, Հեկտո՛ր, որ պանծալի Պատրոկլեսին
 +
Կողոպտելուց հետո ազատ և անպատի՞ժ պետք է մընաս։
 +
{{տող|330}}0 դու անմի՛տ, անգիտացար, թե նըրանից ավելի քաջն
 +
Ըսպասում էր նավերի մեջ, որ պիտ ծալեր ծընկները քո:
 +
Շըներն հիմա ու թըռչուններն ուտեն պիտի մարմինըդ մերկ,
 +
Մինչդեռ նըրան պատշաճ կարգով թաղելու են արգիացիք»։
 +
 +
Եվ Հեկտորը վերջին շընչում թախանձագին ասաց նըրան.
 +
«Ի սեր կյանքիդ ու ծընկներիդ, ծընողներիդ՝ խընդրում եմ քեզ,
 +
Մի՛ թողնիր որ մարմինը իմ գըզեն շըներն աքայեցոց,
 +
Այլ առնելով փըրկանք անբավ՝ պըղինձ, ոսկի, որքան ուզես,
 +
Որ պիտի տան քեզ հայրըս ծեր ու մեծարո մայրըս անուշ,
 +
Նըրանց դարձրու մարմինը իմ, որ տրոյանք ու տրոյուհիք
 +
{{տող|340}}Ողբան վըրաս ու կըրակի վըրա պատվեն մահացյալիս»:
 +
 +
Խեթ նայելով նըրա վըրա Աքիլլեսը պատասխանեց.
 +
«Ծընողներիս ու ծընկներիս անունով մի՛ խընդրիր ինձ, շո՛ւն:
 +
Օ՜, եթե սիրտըս քինավառ ու ոխըս ինձ հորդորեին,
 +
Ես կուտեի՜ մարմինդ հում-հում, մանըր ջարդած, կըտոր-կըտոր
 +
Բոլոր այն Ժանտ չարիքների համար, որ դու ինձ հասցըրիր։
 +
Չեմ թողնի ես, որ շըներին քեզնից հեռու վանի ոչ ոք,
 +
Եթե նույնիսկ բերեն բեռ-բեռ, դիզեն այստեղ տասնապատիկ
 +
Եվ ավելի պարգև-փըրկանք, ու խոստանան էլի՛–Էլի՛,
 +
Ոչ իսկ եթե քո քաշով մեկ հըրամայի ոսկի տա ինձ
 +
{{տող|350}}Իլիոնի ծեր Պրիամ արքան. այդպես, մայրըդ մինչև անգամ,
 +
Քեզ անկողնում դըրած՝ վըրադ պիտի չողբա ու սուգ չանի,
 +
Այլ թըռչուններն ու շըները պիտի ուտեն մարմինը քո»:
 +
 +
Կորդակաճոճ Հեկտորը իր մահվան շեմին ասաց նըրան.
 +
«Գիտեի՜, որ չէր կարելի աղերսանքով քեզ ողոքել,
 +
Քանզի քո կարծըր կըրծքի մեջ երկաթե սիրտ ես կըրում դու.
 +
Սակայն պիտի թափվի վըրադ վըրեժն ահեղ աստվածների
 +
Այն օրը, երբ Սկեական դըռների մոտ, ո՛վ Աքիլլես,
 +
Ապոլլոնն ու Պարիսը քեզ փըռեն պիտի գետնատարած»։
 +
Խոսքը նըրա բերանն էր դեռ, որ մահը սև վըրա հասավ,
 +
{{տող|360}}Ու դուրս գալով հոգին մարմնից գահավիժեց դըժոխքն ի վար,
 +
Ողբալով իր բախտի վըրա, թողած ուժն ու կորովն առույգ:
 +
Բայց Աքիլլեսը մեռածի գըլխավերև կանգնած՝ գոռաց.
 +
«Մեռիր, իսկ ես կընդունեմ մահն իմ քաջի պես, երբ էլ ուզեն
 +
Ամպրոպայինն ու մյուս բոլոր աստվածները հավերժ անմահ»։
 +
 +
Այսպես ասաց և մեռածի մարմնից քաշեց հանեց աշտեն
 +
Եվ ըսկըսեց կողոպտել նըրա շըքեղ զենքերն արյունազանգ։
 +
Այնժամ այնտեղ ըշտապելով մյուս որդիներն աքայեցոց,
 +
Դիտում էին հիացմունքով գեղն ու հասակը Հեկտորի,
 +
Չեղավ մեկը, որ մոտենար ու չըխոցեր նըրան տեգով,
 +
{{տող|370}}Եվ նայելով մեկ-մյուսին՝ այսպես էին ասում իրար,
 +
«Զարմանում ես, Հեկտորն հիմա որքա՜ն մեղմ է ու մատչելի,
 +
Քան երբ բորբոք բոցով կըրակ էր տալիս նա մեր նավերին»։
 +
 +
Այսպես էին ասում միմյանց ու մոտ գալով խոցում նըրան:
 +
Իսկ Աքիլլես դյուցազնը երբ նըրան իսպառ զինազերծեց,
 +
Աքայեցոց միջև կանգնած՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
 +
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
 +
Աստվածներն ինձ շընորհեցին, որ ըսպանեմ ես այս մարդուն,
 +
Որ մեզ բոլոր տըրովներից շատ ավելի չարիք գործեց:
 +
Եկեք հիմա, որ քաղաքի վըրա գընանք զինավառված,
 +
{{տող|380}}Որ հասկանանք, թե տըրոյանք ի՞նչ նըպատակ ու միտք ունեն,
 +
Թողնելո՞ւ են ամրոցն արդյոք Պրիամոսի որդու անկմամբ,
 +
Թե՞ Հեկտորի մահից վերջն էլ նըրանք կըռվել են կամենում:
 +
Բայց ինչո՛ւ է սիրտս այսպիսի խոսքեր հիմա թելադրում ինձ,
 +
Երբ նավերի մոտ դեռ անթաղ պառկած է դին Պատրոկլեսի,
 +
Իմ սիրելի ընկերը քաջ, որին երբեք չեմ մոռանա,
 +
Քանի ողջ եմ ու սիրելի սըրունքներըս շարժվում են դեռ։
 +
Դըժոխքի մեջ մինչև անգամ, ուր չեն հիշում մեռելներին,
 +
Ես ընկերոջն իմ սիրելի պիտի հիշեմ միշտ անմոռաց.
 +
Եկեք հիմա, քաջ աքայանք, հաղթական երգ հընչեցնելով,
 +
{{տող|390}}Վերադառնանք դեպի նավերն ու մարմինն այս տանենք մեզ հետ:
 +
Մենք մեծ պարծանք ժառանգեցինք ըսպանելով քաջ Հեկտորին,
 +
Որին բոլոր տըրոյացիք իբրև աստված էին պաշտում»։
 +
 +
Այսպես ասաց ու Հեկտորի վըրա խորհեց գործ անարժան։
 +
Ներբաններից մինչև կոճերն, երկու ոտքի կըրունկներից,
 +
Ծակեց ջըղերն ու միջից մի արջառի փոկ անցկացնելով՝
 +
Կապեց կառքին, թողնելով որ քարշ գա գլուխն գետնի վըրա,
 +
Իսկ ինքը պերճ զենքերն առած՝ կառքը ցատկեց թեթևաշարժ,
 +
Եվ սըլացան մըտրակահար նըժույգները դաշտի միջով։
 +
Հեկտորի դին քաշքըշվելով՝ հանում էր ամպ մի փոշեղեն,
 +
{{տող|400}}Ու սև մազերը գանգրագեղ ավլում էին գետինն անվերջ.
 +
Գըլուխն ամբողջ փոշեթաթավ- առաջ այնպե՜ս շընորհագեղ,
 +
Զևսը սակայն անագորույն թըշնամու ձեռք մատնեց նըրան,
 +
Որ հայրենի իր երկրի մեջ նըրան այդպես նախատեին։-
 +
Նըրա չըքնաղ գըլուխն ընդքարշ թավալվում էր հողերի մեջ:
 +
Մայրը մազերն էր փետում իր փայլուն քողը հեռու նետած,
 +
Մեծակական ճըչում էր նա, նայելով իր որդու վըրա,
 +
Ողբում էր հայրն աղիողորմ իր սիրելի որդու համար:
 +
Քաղաքն ամբողջ համակված էր անասելի սուգով սաստիկ,
 +
Այնքան մեծ էր կըսկիծը խոր, որ ասես թե Իլիոնը ողջ
 +
{{տող|410}}Կործանվում էր հիմնահատակ, ճարճատում էր հըրդեհակեզ:
 +
Ամբոխն հազիվ էր կարենում զըսպել թըշվառ ալևորին,
 +
Որ դարդանյան դարբասներից ուզում էր դուրս ելնել բըռնի:
 +
Աղբ ու տիղմում թավալվելով թախանձում էր նա բոլորին,
 +
Աղաչում էր լալահառաչ՝ տալով անունն ամեն մեկի.
 +
«Հեռո՛ւ կացեք, սիրելիներս, ու թույլ տըվեք, որ քաղաքից
 +
Դուրս ելնելով մենակ գընամ դեպի նավերն աքայեցոց
 +
Աղաչելու այդ ժանտաժուտ ոճրագործին, թերևըս նա
 +
Ակնածելով իմ ալեծամ ծերությունից վըրաս գըթա,
 +
Որովհետև ինքն էլ ունի իմ հասակին ծերունի հայր,
 +
{{տող|420}}Պելևսը, որ ծընեց նըրան իբրև պատիժ ու պատուհաս
 +
Տըրոյացոց համար և ինձ, որ կըքեց ինձ վըշտերի տակ,
 +
Ըսպանելով քանի՜-քանի՜ ծաղկահասակ զավակներիս,
 +
Որոնց համար սիրտըս այնքան չի կըսկըծում, որքան սըրա,
 +
Որի վիշտը ալևորիս պիտի դըժոխք տանի շուտով:
 +
Հեկտոր, որդյակ իմ սիրելի, գոնե գըրկիս մեջ մեռնեիր,
 +
Այն ժամանակ լալով վըրադ կըմեղմեինք մեր վիշտն անհուն
 +
Ես ապաբախտ հայրըդ ծերուկ և սըգավոր մայրըդ թըշվառ»:
 +
 +
Այսպես ասաց հայրն ալևոր հոծ բազմությամբ շըրջապատված:
 +
Իսկ կանանց մեջ լալահառաչ ըսկըսեց ողբն իր Հեկաբեն.
 +
{{տող|430}}«Քա՜ղցր իմ որդյակ, քեզնից հետո ինչո՞ւ համար ապրեմ այլևս,
 +
Արև տեսնեմ քո մահից ետ ես մայրըդ հեգ, ա՛յ իմ Հեկտոր։
 +
Ոստանի մեջ գիշեր-ցերեկ փառք ու պարծանք էիր դու ինձ,
 +
Հույս-ապավեն տըրոյացոց և բովանդակ տըրովուհյաց,
 +
Որոնք որպես աստված էին ընդունում քեզ քաղաքի մեջ,
 +
Զի քանի դեռ ողջ էիր դու, փառք ու պարծանքն էիր նըրանց,
 +
Եվ այժըմ քեզ մեզնից հեռու հասավ օրհասդ անագորույն»:
 +
 +
Ասաց լալով, իսկ կինը դեռ անտեղյակ էր դառն աղետին,
 +
Զի տակավին ոչ ոք նըրան լուր չէր տարել ճըշտապատում,
 +
Թե Հեկտորը դարբասից դուրս, բաց դաշտի մեջ էր մընացել.
 +
{{տող|440}}Իր բարձըր տան ներքնահարկում նըստած չըքնաղ Անդրոմաքեն
 +
Ձեռագործով էր ըզբաղված, ոստայն էր նա գործում նըրբին՝
 +
Ծիրանի ձորձ, որի վըրա ծաղիկներ էր բանում պես-պես։
 +
Պատվիրել էր նավարսագեղ աղախնոցն իր ապարանքի,
 +
Որ կըրակի վըրա դընեն ամենամեծ եռոտանին,
 +
Ջուր տաքացնեն, որ լողանա Հեկտորը երբ դառնա կըռվից։
 +
Խեղճ կին, երբեք չէր մըտածում, որ Հեկտորին տընից հեռու
 +
Նըվաճել էր Աթենասը Աքիլլեսի հուժկու ձեռքով:
 +
Աշտարակի կողմից հանկարծ լաց ու կոծի ձայներ լըսեց,
 +
Ցընցվեց ահից Անդրոմաքեն, քարկահն ընկավ նըրա ձեռքից,
 +
{{տող|450}}Եվ դառնալով իր գանգրագեղ նաժիշտներին՝ այսպես ասաց.
 +
«Երկու հոգի եկեք ինձ հետ, գընանք տեսնենք՝ ինչ է եղել,
 +
Իմ մեծարո ըսկեսուրիս ձայնն եմ լըսում, և կըրծքիս մեջ
 +
Թըպըրտում է սիրտըս, դողում, ու ծընկներըս կըթոտում են
 +
Վայ թե վատ բան է պատահել Պրիամոսի որդիներին:
 +
0՜, չըլըսեմ այդպիսի գույժ, վախենում է սիրտըս սաստիկ,
 +
Թե Աքիլլեսը քաղաքից կըտրած հանդուգն իմ Հեկտորին,
 +
Մեն ու մենակ հալածելով դաշտի միջով՝ մարի նըրա
 +
Արիության կըրակը բորբ, որով վառված էր շարունակ.
 +
Բազմության մեջ չէր մընում նա, այլ առաջ էր նետվում խիզախ
 +
{{տող|460}}Ու ոչ մեկից գուպարի մեջ իր քաջությամբ ետ չէր մընում»:
 +
 +
Այսպես ասաց Անդրոմաքեն ու դուրս թըռավ ապարանքից
 +
Խելացընոր ու սիրտ ի դող` նաժիշտների հետ իր երկու,
 +
Եվ հասնելով աշտարակին, ուր հոծ ամբոխ էր հավաքված,
 +
Կանգ առավ նա, նայեց դեպ դաշտ ու նըկատեց իր Հեկտորի
 +
Մարմինը, որ կառքին կապված քաշում էին ձիերն արագ,
 +
Ու քարշ տալով տանում էին դեպի նավերն աքայեցոց:
 +
Տեսավ թե չէ՝ ուշքը գընաց, ու մըթնեցին աչքերն իսկույն,
 +
Վայր գըլորվեց մեջքի վըրա, ասես մեկեն շունչը փըչեց:
 +
Նըրա գըլխից հեռու ընկան գեղեցկաշուք զարդերը ճոխ՝
 +
{{տող|470}}Պերճ վարսակալն ու ապարոշն ու փողոշուկը հյուսվածո,
 +
Եվ քողը, որ ոսկեղինիկ Աստղիկն էր ձոն տըվել նըրան
 +
Այն օրը, երբ սաղվարտաճոճ Հեկտորը ճոխ վարձանք տալով
 +
Մեծահարուստ Էտիոնի տընից առավ բերավ նըրան։
 +
Շըրջապատված էր նա բազում իր տալերով ու ներերով,
 +
Որոնք բըռնել էին նըրան ուշագընաց ու կիսամեռ.
 +
Իսկ երբ հազիվ ուշքի եկավ, ճիչ արձակեց Անդրոմաքեն
 +
Եվ կանանց մեջ կանգնած լալով՝ այսպես ասաց արտասվալից.
 +
«Վա՜յ ինձ, Հեկտո՛ր, երկուսս էլ նույն ճակատագրի տակ ծընվեցինք,
 +
Դու՝ Իլիոնում, Պրիամոսի արքունիքի մեջ պերճաշուք,
 +
{{տող|480}}Ես՝ Թեբեում, անտառախիտ Պլակիոն լեռան ըստորոտում,
 +
Ապարանքում Էտիոնի, որը սընեց մանկությունն իմ,
 +
Ինձ, եղկելուս, երանի թե չըծընվեի՜ բոլորովին:
 +
Ըստորերկրյա դըժոխքն ես դու իջնում հիմա, ա՜յ իմ Հեկտոր,
 +
Ու թողնում ես ինձ քո տանը այրի՝ սևի ու սուգի մեջ,
 +
Ու որբ՝ մատղաշ մեր մանկիկին, որին ես ու դու ծընեցինք-
 +
Թըշվառներըս, և էլ նըրան չես լինի դու նեցուկ ու հույս,
 +
Ոչ էլ նա քեզ՝ ծերությանըդ, քանզի մեռար դու, քա՛ջ Հեկտոր։
 +
Եթե նույնիսկ նա ազատվի աքայեցոց անգութ խազմից,
 +
Վիշտն ու տանջանքն այսուհետև պիտի բաժին մընան նըրան,
 +
{{տող|490}}Զի նըրա անդն ու արտորայք օտար մարդիկ պիտի խըլեն:
 +
Որբությունը երեխայից խըլում է իր ընկերներին,
 +
Ման է գալիս միշտ գըլխահակ, աչքերը թաց՝ արտասուքով։
 +
Գընում է խեղճ տըղան իր հոր բարեկամաց մոտ խընդրելու
 +
Եվ մերթ մեկի ու մերթ մյուսի վերարկուի փեշից քաշում:
 +
Թե մեկնումեկն էլ ողորմի՝ կըտա միայն փոքրիկ մի ումպ,
 +
Որ թըշվառի շըրթունքներն է թըրջում միայն և քիմքը՝ ո՛չ:
 +
Իսկ բախտավոր, ուրախ տղան, որն ունի հայր ու մայր, նըրան
 +
խընջույքից դուրս կըվըռընդի բըռընցքահար, նախատալից.
 +
«Գընա կորի՛ր,— կասի նըրան, — հայրըդ մեզ հետ հացակից չէ՛»:
 +
{{տող|500}}Եվ կըդառնա՜ լաց լինելով որբուկը իր այրի մոր մոտ,
 +
Ոստանիշխանս, որը առաջ հոր գըրկի մեջ, նըրա ծընկանն
 +
Ուղեղով էր սընվում միայն ու գեր խոյի պարարտ ճարպով:
 +
Իսկ երբ հոգնում էր մանկական իր խաղերից, քընել ուզեր,
 +
Նընջում էր նա մահճում կամ իր ըստընտուի փափուկ գըրկում,
 +
Հանգըստավետ մաքրության մեջ, սիրտը լեցուն ըզմայլանքով:
 +
Այնինչ հիմա իր սիրելի հորից զըրկված պիտի տանջվի՜
 +
Ոստանիշխանս, տըրոյացիք այդպես էին կոչում նըրան,
 +
Զի դու էիր պաշտպան նըրանց պարիսպներին ու դըռներին:
 +
Իսկ արդ հեռու ծընողներեդ, մահիկաձև նավերի մոտ
 +
{{տող|510}}Որդերը պիտ ուտեն մարմինդ, երբ կըշտանան շըներն այլևս:
 +
Մե՜րկ ես պառկում, մինչ տանն ունես դու նըրբահյուս պատմուճաններ,
 +
Շընորհաշուք, որ գործել են կանայք իրենց վարժ մատներով։
 +
Պիտի կըրակ գըցեմ դըրանք, այրեմ բոլորն, որովհետև
 +
Նըրանց այլևս դու պետք չունես, չե՜ս հագնելու, ա՛յ իմ Հեկտոր,
 +
Կայրեմ տրոյանց ու տրովուհյաց խըմբում դըրանք՝ ի փառըս քեզ»:
 +
 +
Այսպես ասաց, ու լալագին ձայնակցեցին կանայք նըրան։
 +
</poem>
 +
 +
== Երգ քսաներեքերորդ։ Պատրոկլեսի թաղումը. Խաղեր ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Մինչդեռ այսպես ողբում էին տըրոյացիք քաղաքի մեջ,
 +
Աքայեցիք ետ դառնալով Հելլեսպոնտի ափերն հասան
 +
Ու հապըշտապ ցըրիվ գալով՝ ամեն մարդ իր նավը գընաց:
 +
Բայց Աքիլլը թույլ չըտըվեց միրմիդներին ցըրիվ գալու,
 +
Եվ կանգնելով իր քաջերի միջև՝ այսպես ասաց նըրանց.
 +
«Արագաձի միրմիդոններ, բարեկամնե՛րս հավատարիմ,
 +
Մի՛ արձակեք ձեր կառքերից նըժույգներին սալասըմբակ,
 +
Այլ մենք այսպես, մեր ձիերով ու կառքերով՝ Պատրոկլեսի
 +
Մոտ գընալով- ողբանք նըրան ու տանք պատիվ մահացյալին։
 +
{{տող|10}}Իսկ երբ ողբով ու հեծությամբ հագենան մեր սըրտերն, այնժամ
 +
Երիվարներն արձակելով՝ բոլորս մեկտեղ ընթրիք կանենք»։
 +
 +
Ասաց և ողբն իր ըսկըսեց, ու ձայնակցեց գունդը նըրան։
 +
Դիակի շուրջ երեք անգամ պըտըտցըրին նըժույգներին,
 +
Եվ Թետիսը սըրտաճըմլիկ լաց ու կոծի դըրդեց նըրանց:
 +
Թըրջվեց ավազն արտասուքով, թըրջվեցին և զենք ու զըրահ:
 +
Այսպես լալիս էին նըրանք կարոտն իրենց մեռած քաջի.
 +
Եվ նըրանց մեջ բազմահառաչ ողբ ըսկըսեց Աքիլլը նախ՝
 +
Մարդախոշոշ իր ձեռքերը ընկերոջ սառ կըրծքին դըրած։
 +
«Ուրախացիր, Պատրոկլ իմ քաջ, դըժոխքում էլ մի՛ տըխրի դու,
 +
{{տող|20}}Կատարում եմ բոլորն ահա, ինչ որ ես քեզ խոստացել եմ:
 +
Հեկտորի դին բերի, որ տամ հոշոտելու մեր շըներին,
 +
Եվ տասներկու տըրոյացի գեղատեսիլ պատանիներ
 +
Խարույկիդ մոտ խողխողելու ի վըրեժ քեզ, ի՛մ սիրելիս»։
 +
 +
Ասաց, արարք մի անարժան որոճալով Հեկտորի դեմ:
 +
Բերանքսիվայր գըցեց նըրան Մենիտյանի դագաղի մոտ,
 +
Փոշիներում. իսկ մյուսները զենքերն իրենց մերկանալով՝
 +
Արձակեցին մեծախըրխինջ նըժույգներին սալասըմբակ
 +
Եվ խիտ առ խիտ նըստոտեցին Աքիլլեսի նավերի շուրջ.
 +
Իսկ Աքիլլը նըրանց համար սուգի սեղան բացեց առատ:
 +
{{տող|30}}Մեծամարմին ճերմակ ցուլեր թավալվեցին երկաթի տակ,
 +
Հոտից բերված գառներ բազում, այծեր պարարտ ու պապաչուն,
 +
Եվ ճարպալից խոզեր մարմնեղ՝ ձյունասպիտակ Ժանիքներով,
 +
Եփվում էին խորովվելով Հեփեստոսյան բոցի վըրա:
 +
Մենիտյանի դիակի շուրջ արյունն առվի պես էր հոսում։
 +
 +
Բայց արքաներն աքայեցոց առած քաջոտն Աքիլլեսին,
 +
Տանում էին Ագամեմնոն թագավորի մոտ, հազիվ-հազ
 +
Համոզելով նըրան՝ ցասկոտ՝ իր մըտերմի մահվան վըրա:
 +
Երբ Ատրիդի վըրանն հասան՝ պատվիրեցին անմիջապես
 +
Քաջախոսնակ քարոզներին, որ կըրակի վըրա դընեն
 +
{{տող|40}}Ամենամեծ եռոտանին և հորդորեն Պելիսյանին
 +
Լըվացվելու, մաքըրվելու համար փոշուց և արյունից:
 +
Իսկ նա մերժեց հաստատապես ու մինչև իսկ երդում արավ.
 +
«Երդվում եմ ես Արամազդով՝ վեհագույնովն աստվածների,
 +
Որ գըլուխըս ջուր չի տեսնի, մինչև որ ես Պատրոկլեսին
 +
Չայրեմ հըրով ամենասուրբ ու չըկանգնեմ շիրիմ նըրան,
 +
Եվ չըկըտրեմ մազերըս ես<ref>''չկտրեմ մազերս ես'' — Իբրև սգո նշան մազերի զոհաբերումը մահացածին հնում ընդունված էր շատ ազգերի մոտ։ Հույներն իրենց կտրած մազերը դնում էին դիակի կամ գերեզմանի վրա:  </ref>. ուրիշ ոչ մի ցավ այսքան խոր
 +
Չի խոցելու սիրտըս երբեք, քանի դեռ ես կենդանի եմ:
 +
Սակայն հիմա հըպատակվենք մենք տաղտկալի կերակուրին,
 +
Իսկ առավոտ, լույսը բացված, ո՛վ թագավոր Ագամեմնոն,
 +
{{տող|50}}Հըրամայիր դու քո մարդկանց, որ անտառից փայտ փոխադրեն
 +
Ու պատրաստեն ինչ որ պետք է մահացյալի թաղման համար,
 +
Խավարի գիրկը գընալու, որպեսզի հուրն այրի նըրան,
 +
Անհետացնի իմ աչքերից, և զորքը իր գործին անցնի»։
 +
 +
Այսպես ասաց, և բոլորը հավանություն տըվին նըրան.
 +
Ապա ընթրիք պատրաստելով կերան մեկտեղ ու խըմեցին,
 +
Մինչ հագեցան նըրանց սըրտերը ընդհանուր կերուխումից:
 +
Իսկ երբ քաղցի և ծարավի նըրանց փափագը լիացավ,
 +
Ոտքի ելան ու գընացին վըրանների մեջ քընելու:
 +
Միայն Աքիլլն արտասվալից՝ բազմաշառաչ ծովի ափին
 +
{{տող|60}}Պառկած տըխուր հառաչում էր շըրջապատված միրմիդներով,
 +
Ուր մըշտածուփ ծովն էր անվերջ ծեծում իր ափն ալիք-ալիք:
 +
Նինջն իր թեթև թևերն այնտեղ Պելիսյանի վըրա փըռեց
 +
Փարատելով նըրա սըրտից բոլոր վըշտերը ծանրագին,
 +
Քանզի սաստիկ հոգնած էին անդամները նըրա բոլոր
 +
Մըրըրկաշունչ Իլիոնի շուրջ քաջ Հեկտորին հալածելուց:
 +
Այդտեղ ահա, հոգին անբախտ Պատրոկլեսի ներկայացավ
 +
Աքիլլեսին՝ ամեն բանով իրեն նըման, գույն ու գեղով,
 +
Եվ աչքերով, և հասակով, ձայնով, — ամեն ինչով նըման,
 +
Եվ վերից-վար նույն իր շըքեղ հանդերձները հագած բոլոր
 +
{{տող|70}}Եվ Պելյանի գրլխավերև կանգնած՝ այսպես ասաց նըրան.
 +
«Նընջում ես դու, ո՛վ Աքիլլես, արդեն իսպառ ինձ մոռացած.
 +
Սիրում էիր կենդանությանս, իսկ երբ մեռա ինձ լըքեցի՞ր։
 +
Թաղիր ինձ շուտ, որ դըժոխքի դըռնից մըտնել կարողանամ,
 +
Մեռելների ուրվականներն ինձ հեռու են քըշում դըռնից,
 +
Ու չեն թողնում անցնեմ գետից մեռելների հետ խառնըված,
 +
Եվ շըրջում եմ թափառական՝ լայնադարբաս դըժոխքի շուրջ:
 +
Ձեռքըդ տուր ինձ՝ կարոտյալիս. ես դըժոխքից ետ չեմ դառնա
 +
Եթե դուք ինձ, սիրելիդ իմ, կրակի վրա պատվեք մի հեղ։
 +
Քեզ հետ այլևս, ինչպես առաջ, ընկերներից հեռու նըստած
 +
{{տող|80}}Սիրով խորհուրդ չենք անելու. դըժնյա օրհասն ինձ կուլ տըվեց,
 +
Օրհասը, որ ծընված օրես վիճակված էր ինձ ի վերուստ։
 +
Եվ քե՛զ համար, աստվածատիպ ո՛վ Աքիլլես, պահված է աստ
 +
Ընկնել, ավաղ, քաջամարտիկ տըրոյացոց պարըսպի տակ։
 +
Մի այլ խընդիր էլ ունեմ քեզ, թե կամենաս դու կատարել.
 +
Ոսկորներըս, ո՛վ Աքիլլես, քոնոնցից մի՛ հեռու դընի,
 +
Այլ ամփոփիր ի միասին, ինչպես մեկտեղ ենք մեծացել
 +
Ձեր հարկի տակ, երբ դեռ մանուկ՝ ձեզ մոտ բերեց Մենիտիոսն ինձ
 +
Ոպոյիսից՝ մի ցավալի ըսպանության համար, որ ես
 +
Ի գործ դըրի Ամփիդամի որդու վըրա ակամայից,
 +
{{տող|90}}Ինչ-որ փոքրիկ ուլի համար իրարու հետ վեճի մըտած։
 +
Այն ժամանակ Պելևս ասպետն առավ ինձ իր ապարանքում
 +
Եվ խընամեց որդու նըման, ինձ քեզ ընկեր անվանելով։
 +
Այսպես նաև թող որ նույն տեղն ամփոփի մեր ոսկերոտին
 +
Ոսկի սափորն այն գեղեցիկ, որ քեզ տրվեց մայրըդ արգո»։
 +
 +
Մոտենալով նըրան իսկույն Աքիլլն այսպես պատասխանեց.
 +
«Ասա՛, ընկեր իմ սիրելի, ինչո՞ւ համար եկար այստեղ.
 +
Եվ մի առ մի, ամուր-ամուր պատվիրում ես այդ բոլորն ինձ։
 +
Ուրախությամբ կըկատարեմ բոլորն, ինչ որ ասում ես դու,
 +
Բայց ավելի մոտեցիր ինձ, որ գըրկըվենք մի ակընթարթ
 +
{{տող|100}}Եվ ըսփոփվենք իրար գըրկում աղեկըտուր արտասվելով»։
 +
 +
Ասաց, պարզեց ձեռքերը նա, բայց գիրկը իր թափուր մընաց,
 +
Քանզի հոգին ծըխի նըման գընաց մըտավ խորքը երկրի:
 +
Զարթնեց Աքիլլն ու ծափ տալով այս ցավագին խոսքերն ասաց.
 +
«Ո՛վ աստվածներ, դըժոխքումն էլ ուրեմըն կա, երևում է,
 +
Մարդու ոգի և ուրվական, թեկուզ մարմինն անթաղ լինի.
 +
Քանզի անբախտ Պատրոկլեսի հոգին այս ողջ գիշերն ի բուն
 +
Եկավ կանգնեց գըլխիս վերև արտասվագին և սըգավոր
 +
Ամեն ինչով իրեն նըման ու տըվեց ինձ պատվիրաններ»:
 +
 +
Այսպես ասաց և բոլորի մեջ արծարծեց ողբի եռանդ։
 +
{{տող|110}}Եվ վարդամատն Առավոտը գըտավ նըրանց ողբ անելիս
 +
Այդ ցավալի դիակի շուրջ. Ագամեմնոն արանց արքան
 +
Առավոտ վաղ հանեց բոլոր վըրաններից զինվորներին,
 +
Որ փայտ բերեն ջորիներով, և նըրանց պետ նըշանակեց
 +
Մերիոնեսին արիասիրտ՝ Իդոմենի քաջ ծառային։
 +
Եվ գընացին փայտատներով ու պընդոլոր պարաններով,
 +
Ջորիներին առաջն արած, ու կըտրեցին երկար ճամփա.
 +
Ելան դեպ վեր, իջան դեպ վար, երբեմըն աջ, երբեմըն ձախ,
 +
Ու հասնելով բյուրակընյա Իդա լեռը անտառապատ,
 +
Ըսկըսեցին հեսանասուր պըղինձներով աշխուժորեն
 +
{{տող|120}}Կըտրել հըսկա կաղնի ծառեր ու շառաչմամբ գըցել գետին:
 +
Ապա կարճ-կարճ կըտրատելով փայտը բարձին ջորիներին
 +
Ու բըռնեցին դարձի ճամփան աքայեցիք ըշտապ–ըշտապ
 +
Թավուտներից դեպ դաշտավայր շուտ հասնելու տենչով վառված:
 +
Զինվորներից յուրաքանչյուրն իր հետ մի մեծ կոճղ էր բերում
 +
Իդոմենի ժիր ըսպասյակ Մերիոնեսի հըրամանով:
 +
Ու թափեցին ծովեզերքում, ուր Աքիլլեսն էր որոշել
 +
Կանգնել շիրիմ մի բարձրաբերձ՝ Պատրոկլեսի և իր համար:
 +
 +
Երբ ամեն կողմ առատորեն լըցվեց փայտի մեծ կույտերով,
 +
Զինվորները բոլորն այնտեղ նըստոտեցին շուրջանակի,
 +
{{տող|130}}Եվ Աքիլլեսն հըրամայեց քաջամարտիկ միրմիդոնաց
 +
Զինավառվել անմիջապես ու կառքերը լըծել բոլոր։
 +
Եվ անհապաղ ելան նըրանք, հագան իրենց զըրահ ու զենն
 +
Ու նըստեցին կառքերն իրենց թե՛ կառավար և թե՛ ռազմիկ։
 +
Ձիավորներն առաջ անցան, ետևից ամպն հետևակաց,
 +
Որոնց միջից ընկերները տանում էին Պատրոկլեսին,
 +
Ծածկելով դին իրենց գըլխից կըտրած գըցած գիսակներով:
 +
Իսկ Աքիլլեսը ետևից գըլուխն էր բըռնել տըրտմաթաթավ
 +
Զի ընկերոջն իր անբասիր՝ դըժոխքի տուն էր ուղարկում։
 +
Եվ երբ նըրանք Աքիլլեսի նըշանակած տեղը հասան,
 +
{{տող|140}}Պատրոկլեսին դըրին գետին ու դիզեցին փայտը շեղջ–շեղջ:
 +
Այնժամ դյուցազն Աքիլլեսի միտքը ուրիշ մի բան ընկավ.
 +
Փայտակույտից հեռու կանգնած կըտրեց իր շեկ մազերը նա,
 +
Որ թողնում էր երկարելու Սպերքիոս գետին ի ձոն<ref>''մազերը, որ թողնում էր երկարելու Սպերքիոս գետին ի ձոն'' — Սպերքիոսը գետ է Թեսալիայում ՝ Աքիլլեսի ծննդավայրում: Սովորույթի համաձայն, մազերը զոհաբերում էին տեղական գետ-աստծուն չափահաս դառնալու օրը: Աքիլլեսը հայրենիքից հեռացել էր երեխա ժամանակ, դրա համար էլ դեռ պահում էր Սպերքիոսին ձոնած մազերը։</ref>,
 +
Եվ աչքերը ծովին հառած՝ այսպես խոսեց հառաչելով.
 +
«Սպերիքե՛, Պելևս հայրըս ի զուր սըրտանց ուխտ արավ քեզ,
 +
Որ ես կըռվից երբ ողջ-առողջ դառնամ սիրուն իմ հայրենիք,
 +
Գանգուրներըս քե՛զ նըվիրեմ, մատուցելով զոհ սըրբազան,
 +
Մորթեմ հիսուն պարարտ խոյեր աղբյուրներիդ ակունքի մոտ,
 +
Որտեղ ունես դու մի սուրբ դաշտ ու մի բագին անուշաբույր:
 +
{{տող|150}}Այսպես ուխտեց ծերը, սակայն թողիր իղձը դու անկատար:
 +
Եվ արդ, քանզի չեմ դառնալու ես հայրենիքն իմ սիրասուն,
 +
Գիսակներըս տալիս եմ ես Պատրոկլեսին առնի տանի»:
 +
 +
Այսպես ասաց ու մազերը իր սիրելու ձեռքում դըրեց
 +
Եվ ամենքի սիրտը լըցրեց աղեկըտուր լաց ու կոծով։
 +
Անտարակույս կըողբային նըրանք մինչև արևամուտ,
 +
Եթե Աքիլլն Ագամեմնին մոտենալով չասեր նըրան.
 +
«Ո՛վ Ատրիդես, զի աքայանք քեզ ավելի շուտ են լըսում,
 +
Ասա՛ նըրանց, որ բավական համարեն լաց ու կոծն այսքան,
 +
Եվ խարույկից հեռանալով, հըրամայիր զորքի համար
 +
{{տող|160}}Առատ ընթրիք պատրաստելու, իսկ մենք մոտիկ սըրտակիցներս
 +
Մահացյալի մասին հոգանք, պետերն էլ թող մընան այստեղ»։
 +
 +
Եվ անսալով Աքիլլեսին, Ագամեմնոն արանց արքան
 +
Հըրամայեց զորքին իսկույն ցըրվել դեպի նավերն իրենց:
 +
Եվ մընացին այնտեղ միայն հուղարկավոր մարդիկ, որոնք
 +
Պատրաստեցին խարույկ՝ հարյուր ոտնաչափ լայն տարածությամբ
 +
Եվ խարույկի վըրա դըրին մահացյալին՝ խոցված սըրտով։
 +
Փայտակույտի առջև ապա փողոտեցին իրար ետև
 +
Պարարտ խաշներ և ծանրաքայլ ու կորեղջյուր ցուլեր բազում,
 +
Եվ առնելով մեծահոգի Աքիլլեսը ճարպը նըրանց՝
 +
{{տող|170}}Ոտքից գըլուխ ամբողջովին ծեփեց մարմինը Պատրոկլի
 +
Ու շուրջ–բոլոր շարեց մորթված միսը մեծ-մեծ կըտորներով,
 +
Եվ զետեղեց դիակի շուրջ յուղ ու մեղրի շատ սըրվակներ,
 +
Փայտակույտի վըրա նետեց հըսկա ուժով հանկարծակի
 +
Ահիպարան չորս նըժույգներ, հառաչելով հոգու խորքից:
 +
Արքան ուներ ինը հատ շուն իր սեղանից կերակըրված.
 +
Փողոտելով նա երկուսին՝ փայտակույտի վըրա նետեց։
 +
Եվ մըտադրած ոճիրը ժանտ ի գործ դըրավ, սուր պըղընձով
 +
Խողխողելով տըրոյացի տասներկու քաջ պարմաններին
 +
Նետեց այնտեղ, որ խարույկի բոցը ահեղ լափի նըրանց,
 +
{{տող|180}}Եվ սիրելի իր ընկերոջն այսպես ասաց հուժկու ձայնով.
 +
«Ուրախացի՛ր, ով Պատրոկլե, դու դըժոխքի տան մեջ անգամ.
 +
Կատարում եմ ահա ինչ որ քեզ խոստացա ես նախապես.
 +
Տըրոյացի տասներկու քաջ պատանիներ նըշանավոր
 +
Այրըվում են քեզ հետ ահա ամենակուլ բոցերի մեջ.
 +
Իսկ Հեկտորին ոչ թե հըրին, այլ շըներին տամ պիտի կեր»։
 +
 +
Այսպե՛ս սպառնաց, բայց շըները մարմնին մոտիկ չէին գալիս,
 +
Զի Աստղիկը՝ դուստրը Զևսի հեռու էր միշտ վանում նըրանց
 +
Գիշեր-ցերեկ և օծում էր վարդի յուղով Հեկտորի դին,
 +
Որ Աքիլլեսն այն քարշ տալիս՝ վերք չըբացվի մարմնի վըրա:
 +
{{տող|190}}Իսկ Ապոլլոնը պարուրեց դիակն ամպով մի կապուտակ,
 +
Որ երկընքից մինչև գետինն իջած ծածկում էր այնքան տեղ,
 +
Որքան մարմինն էր գըրավում, որ բոցավառ արևը բարկ
 +
Չըչորացնի թարմ անդամներն ու մըկանները Հեկտորի։
 +
 +
Բայց փայտակույտը Պատրոկլի դիակի տակ չէր բըռընկվում։
 +
Այն ժամանակ Աքիլլը ժիր ուրիշ միջոց մի մըտածեց.
 +
Փայտակույտից հեռանալով խընդրեց երկու քամիներին՝
 +
Բորեասին ու Զեփյուռին, ուխտեց ընտիր-ընտիր զոհեր,
 +
Եվ ոսկեղեն իր բաժակով ճոխ նըվերներ հեղելով նա
 +
Աղաչում էր նըրանց, որ գան ու բորբոքեն հուժկու շընչով
 +
{{տող|200}}Խարույկի հուրն ու դիակներն այրեն ուժգին բոցերի մեջ։
 +
 +
Արագաթև Իրիսն այնժամ ի լուր նըրա աղերսանքին,
 +
Փութաց իսկույն, որ մեծաշունչ քամիներին պատգամ տանի։
 +
Զեփյուռի տանը հավաքված ուրախանում էին նըրանք.
 +
Ու կանգ առավ կըճյա շեմքի վըրա Իրիսն անմիջապես:
 +
Ոտքի ելան բոլոր հողմերն իսկույն, հենց որ տեսան նըրան,
 +
Եվ ամեն մեկը նըրանցից նըրան իր մոտ էր հրավիրում,
 +
Բայց Իրիսը չուզեց նըստել ու հողմերին այսպես ասաց.
 +
«Ես ժամանակ չունեմ այստեղ նըստելու ձեր խրախճանքին,
 +
Պետք է գընամ դեպ հոսանքներն Օվկիանոսի, եթովպացոց
 +
{{տող|210}}Երկիրն հեռու, որտեղ զոհեր են մատուցում աստվածներին.
 +
Գընում եմ, որ նըվերներին հաղորդակից լինեմ և ե՛ս։
 +
Բայց Աքիլլեսն աղաչում է, խոստանալով ընտիր զոհեր,
 +
Որ դուք, Զեփյո՛ւռ և Բորեա՛ս, գընաք իսկույն ու բորբոքեք
 +
Խարույկը այն, որի վըրա Պատրոկլեսի դին է դըրված,
 +
Որի համար ողբում են ողջ աքայեցիք միահամուռ»։
 +
 +
Ասաց Իրիսն ու հեռացավ, ելան հողմերն ահեղագոչ
 +
Եվ քըշելով ամպերն իրենց առջևից մեծ դըղըրդյունով
 +
Թռան դեպ ծով, ուր բարձրացան ալիքների հըսկա լեռներ
 +
Ու հապըշտապ ժամանելու նըրանք Իլիոն՝ հուժկու շնչով
 +
{{տող|220}}Փայտակույտի վրա ընկան, ու ճարճատեց կըրակն ահեղ:
 +
Փըչում էին գիշերն ի բուն, արծարծելով կըրակը բորբ.
 +
Եվ Աքիլլեսն ամբողջ գիշեր կրկնատաշտակ իր բաժակով
 +
Ոսկյա կըժից գինին առնում ու հեղում էր գետնի վըրա.
 +
Թըրջում էր հողն ու ձայն տալիս Պատրոկլեսի թըշվառ հոգուն։
 +
Ինչպես հայրն է դառնակըսկիծ սուգ անում իր նորափեսա
 +
Միակ որդու ոսկորները խարույկի մեջ այրըվելիս, —
 +
Այդպես ողբում էր դառնապես Աքիլլեսը խելակորույս
 +
Եվ անդադար հառաչելով պըտըտվում էր խարույկի շուրջ։
 +
Իսկ լուսաբեր Արուսյակը, երբ որ ելավ երկրի վըրա,
 +
{{տող|230}}Որից հետո ծովի վըրա քըրքմահանդերձ Այգն է ծագում,
 +
Բոցը մարեց Պատրոկլի տակ, ու խարույկի հուրը հանգավ:
 +
Թողին հողմերն ու տուն դարձան, սըլանալով Թրակյան ծովից
 +
Հուզված էր ծովն ալեծածան ու մըռընչում էր հողմակոծ։
 +
Աքիլլեսը հոգնած էր խիստ և խարույկից հեռանալով,
 +
Գընաց պառկեց,և քունն անուշ իջավ վըրան անմիջապես։
 +
Մյուսներն այնժամ Ատրիդեսի շուրջը եկան հավաքվեցին,
 +
Որոնց ոտքի ձայնից զարթնեց Աքիլլեսն ու այսպես ասաց.
 +
«Ագամեմնոն, և դուք բոլոր իշխաններըդ աքայեցոց,
 +
Նախ և առաջ սև գինիով մարեք խարույկն ամբողջապես,
 +
{{տող|240}}Որքան տեղ որ կըրակի մեծ զորությունը տեղ է բըռնել,
 +
Որից հետո հավաքեցեք Մենիտյանի ոսկերոտին
 +
Եվ խընամքով առանձնացրեք. նըրանք շատ հեշտ են ճանաչվում,
 +
Զի խարույկի մեջտեղն էր նա, իսկ մյուսները, խառնիխուռն,
 +
Երիվարներն ու պատանիք կրակի եզրերն էին վառվում։
 +
Եվ աճյունը զետեղելով մի ոսկեղեն սափորի մեջ
 +
Ծեփեցեք այն երկտակ ճարպով, մինչև ինքս էլ կիջնեմ դըժոխք։
 +
Չեմ ուզում որ այնքան էլ մեծ դամբան շինվի նըրա համար,
 +
Այլ լոկ համեստ մի հողաթումբ, իսկ հետո դուք աքայանքըդ,
 +
Որ պիտ ապրեք ինձանից ետ, նավերի մոտ կըկառուցեք
 +
{{տող|250}}Մեծատարած ու բարձրաբերձ մի դամբարան` մեզ երկուսիս»:
 +
 +
Այսպես ասաց, և անսացին նըրանք դյուցազն Աքիլլեսին։
 +
Նախ մարեցին սև գինիով նըրանց խարույկն ամբողջապես,
 +
Որքան տեղ որ բոցն էր բըռնել, աճյունը իջավ, նըստեց.
 +
Ապա լալով հավաքեցին հեզաբարո Պատրոկլեսի
 +
Ոսկորները սափորի մեջ, ծածկեցին այն երկտակ ճարպով
 +
Եվ խորանի խորք դընելով՝ նուրբ կըտավով ըսքողեցին։
 +
Խարույկի շուրջը գըծեցին բոլորաձև մի գերեզման,
 +
Խոր փորեցին ու պեղելով հողը փըխրուն՝ կուտակեցին
 +
Եվ կանգնելով մեծ հողաթումբ, թողին նըրանք ու հեռացան։
 +
{{տող|260}}Իսկ Աքիլլը ժոլովրդին շըրջանաձև նըստեցնելով,
 +
Նավից հանեց մըրցանակներ՝ եռոտանի, փայլուն սաներ,
 +
Երիվարներ ու ջորիներ, ու կառափներ հաղթ եզների,
 +
Բազմապիսի փայլուն իրեր ու գեղիրան սիրուն կանայք:
 +
Նախ և առաջ նա գեղեցիկ մըրցանակներ նըշանակեց
 +
Կառքով արագ թըռչողներին,— ձեռագործի հըմուտ մի կին
 +
Եվ կանթավոր մի մեծ կաթսա՝ քըսաներկու կապիճանոց։
 +
Սա առաջնին. իսկ երկրորդի համար դըրեց նա մի զամբիկ
 +
Վեց տարեկան, դեռևս անվարժ, որ հըղի էր ջորու սաղմով:
 +
Եվ երրորդին՝ չորս կապիճնոց մի սան, կըրակ դեռ չըտեսած
 +
{{տող|270}}Արծաթափայլ ու պաղպաջուն և չորրորդի համար ապա
 +
Դըրեց երկու տաղանդ ոսկի. հինգերորդին՝ մի դաշխուրան<ref>''դաշխուրան'' — տաշտ, կոնք:</ref>:
 +
Ապա ոտքի ելած Աքիլլն՝ այսպես ասաց արգիացոց.
 +
«Ո՛վ Ատրիդես և դուք բոլոր պըղընձազգեստ աքայեցիք,
 +
Այս պարգևներն ըսպասում են այստեղ կառքով մըրցողներին:
 +
Եթե հանդեսն այս աքայանք սարքեին ա՛յլ մարդու համար,
 +
Ես առաջին պարգևն անշուշտ առած՝ վըրան կըտանեի:
 +
Գիտեք, որ իմ երիվարներն աննըման են արիությամբ.
 +
Զի սերում են անմահներից, Պոսեյդոնը տըվեց նըրանց
 +
Պելևս հորըս իբրև պարգև, իսկ Պելևսն էլ ինձ պարգևեց։
 +
{{տող|280}}Բայց ես մըրցման չեմ մըտնելու, ձիերս պետք է հանգըստանան:
 +
Օ՜, կորցըրին մի այնպիսի փառապըսակ վարիչ նըրանք,
 +
Որը հաճախ յուղն հոսանուտ վար էր թափում նըրանց բաշից,
 +
Լըվանալով մաքուր ջըրով. կանգնած հիմա արտասվաթոր
 +
Նըրա սուգն են անում նըրանք, բաշով գետինը ավլելով:
 +
Իսկ դուք մյուս քաջ աքայեցիքդ, ով որ վըստահ է ձեզանից
 +
Իր ձիերի և ամրակազմ կառքի վըրա, թող գա հանդես»։
 +
 +
Ասաց Պելյանն, ու շատերը աշխուժորեն առաջ եկան։
 +
Առաջինը հանդես եկավ Եվմելոսը՝ մարդկանց արքան,
 +
Որ քաջ որդին էր Ադմետի և գերապանծ կառահըմուտ։
 +
{{տող|290}}Նըրանից ետ ելավ Տիդյան Դիոմեդեսն հըսկայազոր,
 +
Տրովյան ձիերը լըծելով, որ Էնիասից էր ավարել,
 +
Իսկ Էնիասին ինքն Ապոլլոնը ազատեց ահեղ ժամին։
 +
Ապա ելավ խարտյաշ Ատրիդ Մենելավը դյուցազնազարմ,
 +
Լըծեց կառքին արագաթռիչ երկու աշխույժ նըժույգներին՝
 +
Ագամեմնի Ճայիկը սև և իր Ճեպուկը սեփական։
 +
Եքեպոլոսն ընծայեց այն Ագամեմնոն թագավորին
 +
Այն պայմանով, որ նըրա հետ ինքը հողմոտ Իլիոն չըգա,
 +
Այլ մընա տանն ու վայելի ճոխ պարգևներն Արամազդի,
 +
Բընակվում էր հանգըստավետ Սիկիոնի մեջ արձականիստ։
 +
{{տող|300}}Լըծեց Ճայիկն այդ սըրընթաց, որը պատրաստ էր արշավի:
 +
Անտիլոքոսն ապա կազմեց նըժույգներն իր գեղեցկաբաշ,
 +
Շըքեղ որդին Նելյան Նեստոր մեծահոգի թագավորի,
 +
Կառքին լըծած Պիլոսածին սըրաթըռիչ երիվարներ։
 +
Հայրը մոտիկ գալով որդուն՝ այս խըրատիչ խոսքերն ասաց.
 +
«Քեզ, Անտիլոք, Արամազդը և Պոսեյդոնը դեռ մանկութ
 +
Սերտ սիրելով՝ սովորեցրին ձի վարելու ամեն արվեստն,
 +
Ուստի, որդիս, երկար-բարակ խըրատների կարիք չունես,
 +
Դու քաջ գիտես նըշանի շուրջ դառնալ արագ, բայց ձիերըդ
 +
Արշավի մեջ դանդաղ են շատ, վախենում եմ, թե վընասվես։
 +
{{տող|310}}Սուր են ձիերը մյուսների, սակայն նըրանք չունեն քեզ չափ
 +
Խելք ու շընորհք, ոչ էլ քեզ պես հըմուտ են ձի վարելու մեջ։
 +
Ուստի, որդիս, արա այնպես, որ չըմընաս անմըրցանակ։
 +
Հյուսնը խելքով, քան թե ուժով պետք է որ իր գործը տեսնի.
 +
Նավավարն էլ իմաստությամբ ու խելքով է ղեկավարում
 +
Իր սըրընթաց նավը մըթին մըրըրկածուփ ծովի վըրա.
 +
Կառավարն էլ կառավարին անցնում է իր իմաստությամբ:
 +
Իսկ ով որ իր կառքին միայն ու ձիերին վըստահանա,
 +
Կըպըտըտվի ասպարեզում խելակորույս այստեղ–այնտեղ
 +
Ու չի կարող հաղթահարել իր ձիերին արշավելիս։
 +
{{տող|320}}Իսկ խելացի կառավարը թեկուզ վատթար նըժույգներով,
 +
Աչքը հառած նըպատակին, մոտից կանցնի և գիտե թե
 +
Նա ե՞րբ պետք է որ թուլացնի արջառենի փոկերը պիրկ,
 +
Բայց նըրանց միշտ ամուր բըռնած՝ առաջն է նա մըտիկ անում։
 +
Նըշանակետն ահա ցույց տամ, որ քո աչքից չըվըրիպի.
 +
Մի գըրկաչափ չոր փայտ այնտեղ, գետնի վըրա խըփված է, տես,
 +
Կաղնի է նա և կամ սոճի, որ չի փըտում անձրևներից,
 +
Եվ երկու կողմ, աջից-ձախից կան ըսպիտակ երկու քարեր
 +
Ճամփի բերան, և նըրա շուրջ ասպարեզը հարթ է բոլոր
 +
Թերևըս դա գերեզման է մի հինավուրց մահկանացվի
 +
{{տող|330}}Եվ կամ թե քար սահմանանիշ՝ հին մարդկանցից այդտեղ դըրված
 +
Որը Աքիլլն արշավանքի դըրեց իբրև նըշանակետ:
 +
Դու այդ քարի մոտից քերիր, վարելով քո ձիերն ու կառք,
 +
Եվ պընդակապ աթոռիցըդ փոքր-ինչ դեպի ձախը ծըռվիր,
 +
Ըսպառնաձայն մըտրակելով աջակողմյան երիվարին
 +
Եվ թուլացրու բավականին երասաններն այդ նըժույգի։
 +
Իսկ ձախ կողմի ձին նըշանի մոտից թող որ անցնի այնպես,
 +
Որ կարծել տա, թե անիվը նըպատակին պիտի քըսվի:
 +
Բայց այդ պահին ըզգուշացիր, որ չըլինի քարին դիպչես,
 +
Շուռ տաս, փըշրես կառքըդ և քո նըժույգները վիրավորես,
 +
{{տող|340}}Ուրախություն առթես այլոց և մընասինքըդ ամոթահար:
 +
Ուրեմն եղիր ըզգուշավոր, և խելացի եղիր, որդիս,
 +
Զի եթե դու նըպատակին շըփվես ընդհուպ և անց կենաս,
 +
Ոչ ոք պիտի չըկարենա այլևս հասնել քեզ, կամ անցնել,
 +
Նույնիսկ եթե քո ետևից Ադրեսդի վեհ որդին Արիոնն
 +
Իր ձին վարի սըրաթըռիչ, որը ծընունդ էր աստըծու,
 +
Եվ կամ այստեղ սընված ընտիր նըժույգները լավմեդոնյան»։
 +
 +
Այսպես ասաց Նելյան Նեստորն ու դարձավ իր տեղը նըստեց,
 +
Այս կարևոր խորհուրդները տալով որդուն՝ Անտիլոքին:
 +
Հինգերորդը Մերիոնեսն իր ձիերը կարգավորեց
 +
{{տող|350}}Կառք նըստելով. և գըցեցին բոլորն իրենց վիճակները<ref>''գցեցին բոլորն իրենց վիճակները'' — Վիճակ էին գցում, որպեսզի որոշեն, թե ով իր մարտակառքը պետք է վարի ավելի կարճ` ներքին շրջանով։</ref>.
 +
Եվ շարժում էր Աքիլլն ինքը վիճակներն այդ՝ սաղավարտում։
 +
Եվ առաջինը Նեստորյան Անտիլոքի վիճակն ելավ,
 +
Նըրանից ետ ելավ վիճակը Եվմելոս թագավորի.
 +
Հետո ելավ Մենելավոս Ատրիդինը կորովատեգ.
 +
Նրանից ետ արշավելու վիճակն ընկավ Մերիոնեսին
 +
Եվ վերջինը արիագույն Դիոմեդի վիճակն ելավ:
 +
Եվ կանգնեցին նըրանք կարգով, ու ցույց տըվեց Աքիլլն այնժամ,
 +
Նըշանակետն հեռու դաշտում, և նըրա մոտ իբրև վըկա
 +
Նա նըստեցրեց աստվածատիպ Փինիքսին՝ հոր կապարճակրին<ref>''Նշանակետն հեռու դաշտում, և նրա մոտ... նստեցրեց... Փինիքսին'' — Քանի որ նշանակետը մեկնարկից չէր երևում, դրա համար այնտեղ պետք է մեկը լիներ, որպեսզի հետևեր, որ մրցողները չկարճեին տարածությունը, այլ հասնեին մինչև նշանակետը:</ref>,
 +
{{տող|360}}Որ հետևի արշավանքին ու ճըշմարիտն ասի արդար:
 +
 +
Այնժամ նըրանք բոլորն իրենց մըտրակները բարձրացնելով
 +
Մըտրակեցին նըժույգներին, հորդորելով ուժգընաձայն:
 +
Ձիերն իսկույն տեղից պոկված արշավեցին սըրաթըռիչ,
 +
Փոշին նըրանց լանջքի տակից բարձրանում էր ամպի նըման,
 +
Ու բաշերը հողմի շընչով ծըփում էին ու ծածանվում:
 +
Կառքերը մերթ սողում էին բարեբեղուն գետնի վըրա,
 +
Ու մերթ կարծես թըռչում օդով. կառավարներն ամուր նըստած
 +
Վառվում էին հաղթանակի տենչով բորբոք, սըրտատըրոփ,
 +
Հորդորելով նըժույգներին, որոնք թըռչում էին փոշում:
 +
{{տող|370}}Իսկ երբ արդեն ձիերն իրենց վերջին ընթացքն էին առնում,
 +
Շուռ գալով դեպ ծովն ըսպիտակ, այդտեղ արդեն կըրկնապատկվեց
 +
Արիությունն, ու լափում էր տարածությունն ամեն նըժույգ։
 +
Անդ Փերեսյան ձիերն արագ անցան բոլոր նըժույգներից,
 +
Նըրանցից ետ ցոլում էին Դիոմեդյան գեղազատներն
 +
Տըրոյայից, ոչ թե հեռու, այլ շատ մոտիկ, կառքին ընդհուպ,
 +
Որ թըվում էր ամեն վայրկյան պիտ ելնեին կառքի վըրա,
 +
Որոնց շունչը տաքացնում էր թիկունքը լայն՝ Եվմելոսի.
 +
Գըլուխները նըրա վըրա բըռնած սուրում էին նըրանք,
 +
Որոնք գուցե և անցնեին, կամ թողնեին երկբայելի
 +
{{տող|380}}Հաղթությունը, եթե Տիդյան Դիոմեդի վըրա, Գուշակ
 +
Ապոլլոնը ոխ չունենար, որ մըտրակը գըցեց ձեռքից։
 +
Նա զայրացավ և աչքերից Դիոմեդի արցունք հոսեց,
 +
Երբ տեսավ, որ զամբիկները թըռչում էին արշավասույր,
 +
Մինչ իրենները անմըտրակ դանդաղեցրին ընթացքն իրենց:
 +
Բայց նենգությունն Ապոլլոնի Դիոմեդես Տիդյանի դեմ
 +
Չըվըրիպեց Աթենասի սուր աչքերից, որ շուտ հասավ,
 +
Տըվեց մըտրակը Տիդյանին և ձիերին ուժ ներշընչեց,
 +
Եվ Ադմետի որդու ետևն ընկած ցասկոտ աստվածուհին
 +
Կոտրեց լուծը նըժույգների ու ճայիկները խըրտնեցին,
 +
{{տող|390}}Արշավեցին ճամփից ելած, քեղին անլուծ ընկավ գետին,
 +
Եվ Եվմելոսն անվի մոտից նըստարանից վայր գըլորվեց.
 +
Արմունկները, քիթն ու բերանը քերծվեցին արյունոտված,
 +
Ճեղքվեց ճակատն հոնքերի մոտ, և լըցվեցին արտասուքով
 +
Նըրա աչքերն ու կոկորդում նըվաղեց ձայնը զորավոր։
 +
Իսկ Դիոմեդը թեքելով իր նըժույգներն առաջ անցավ
 +
Մյուս բոլորից, զի Պալլասը տրվեց կորով նըժույգներին
 +
Ու նըրան՝ փառք, որից հետո Մենելավոսն էր սըլանում։
 +
Բայց Անտիլոքն այսպես հորդոր տըվեց իր հոր նըժույգներին.
 +
«Դո՛ւք էլ թըռեք, երիվարնե՛րս, արագացրե՛ք ընթացքը ձեր,
 +
{{տող|400}}Չեմ պահանջում ես ձեզանից, որ դուք մըրցման մըտնեք խիզախ
 +
Քաջ Տիդյանի ձիերի հետ, որոնց տըվեց Պալլասը ուժ
 +
Եվ պարգևեց դյուցազունին հաղթանակի փառք ու պարծանք։
 +
Բայց շուտ հասեք Ատրիդյանի նըժույգներին, ետ մի մընաք,
 +
Որպեսզի ձեզ չամաչեցնի նըրա Սևուկ զամբիկը ժիր,
 +
Եվ նա ինչո՞ւ զամբիկ տեղով պիտի ձեզնից առաջ անցնի:
 +
Ասում եմ ձեզ ահավասիկ, և ասածըս կըկատարվի,
 +
Այլևըս ձեզ հոգ չի տանի ազգաց հովիվ Նեստորը ծեր,
 +
Այլ սայրասուր պըղընձով ձեզ նա կըսպանի, եթե երբեք
 +
Անփույթ լինեք ու մըրցման մեջ տանեք պարգև նըվաստագույն:
 +
{{տող|410}}O՛ն ուրեմն, Մենելավի նըժույգներին հասեք իսկույն,
 +
Իսկ ես պիտի ի գործ դընեմ մի խորամանկ խաղ ու հընարք՝
 +
Սըպըրդելու մի նեղ տեղից, և կարծում եմ՝ չեմ վըրիպի»:
 +
 +
Այսպես ասաց, և իշխանի սաստից ձիերն ակնածելով՝
 +
Փոքըր մի պահ սուր սըլացան, և Անտիլոքն արիասիրտ
 +
Շուտով տեսավ, որ նեղանում էր ճանապարհը գոգավոր:
 +
Ձըմեռային անձրևն այնտեղ լըճանալով ճամփան քանդել,
 +
Փոս էր գըցել բավական տեղ, Մենելավոսը այնտեղից
 +
Սըլանում էր, վախենալով մյուս կառքերին զարնըվելուց։
 +
Անտիլոքն էլ այդ ուղղությամբ ընթանալով, փոսի եզրից
 +
{{տող|420}}Փոքր-ինչ շեղվեց և քըշում էր նըժույգները սալասըմբակ։
 +
Մենելավոս արքան սոսկաց ու ձայն տրվեց Անտիլոքին.
 +
«Անտիլոքե՛, ո՞ւր ես քըշում կառքըդ այդպես խելակորույս,
 +
Նըժույգներիդ սանձը քաշիր, տեսնում ես, որ նեղ է ճամփան.
 +
Ըսպասիր որ քիչ լայնանա, այն ժամանակ առաջ կանցնես,
 +
Գուցե կառքներս ընդհարվելով՝ վընաս հասնի երկուսիս էլ»։
 +
 +
Այսպես ասաց. Անտիլոքը չըլըսելու տալով նըրան,
 +
Էլ ավելի շատ տաքացավ ու մըտրակեց իր ձիերին։
 +
Եվ որքան տեղ, որ կըտրում է գունդը հուժկու ձեռքից նետված,
 +
Երբ մի կըտրիճ՝ երիտասարդ իր տարիքի ուժն է փորձում,-
 +
{{տող|430}}Ձիերն այդքան առաջ անցան, ու ճայիկներն ետ մընացին,
 +
Մենելավոսն ինքը դիտմամբ քաշեց նըրանց սանձերը ձիգ,
 +
Որ մի գուցե սալասըմբակ նըժույգները ճանապարհին
 +
Ընդհարվելով իրար հանկարծ շուռ տան կառքերն, ու մինչ իրենք
 +
Դեպ հաղթանակն են սըլանում՝ ցած գըլորվեն փոշեթավալ:
 +
Եվ կըշտամբեց նըրան խարտյաշ Մենելավոսն ահեղ ձայնով.
 +
«Անտիլոքե՛, չըկա քեզնից ավելի չար, անօրեն մարդ.
 +
Չըքվի՛ր, ճիշտ չէ, որ աքայանքս խոհեմ էինք համարում քեզ.
 +
Բայց այդպիսով, առանց երդման դու մըրցանակ չես տանելու»<ref>''առանց երդման դու մրցանակ չես տանելու'' — Անտիլոքոսը պետք է երդվեր, որ ինքը դիտմամբ չփակեց Մենելավոսի ճանապարհը, հակառակ դեպքում նրան մրցանակ չէր տրվի:</ref>։
 +
 +
Այս ասելով՝ ահեղաձայն խըրախուսեց իր ձիերին.
 +
{{տող|440}}«Ինչո՞ւ եք ետ մընում, ձիերս, ինչո՞ւ համար եք վըհատվում.
 +
Նըրանց ծընկները ձերինից ավելի շուտ պիտի հոգնեն,
 +
Քանզի վաղուց ուժից ընկած՝ երկուսով էլ ծեր են արդեն»։
 +
 +
Այսպես ասաց, և արքայի սաստից նըրանք պատկառելով՝
 +
Սըրաթըռիչ առաջ անցան ու շատ շուտով հասան նըրանց։
 +
 +
Աքայեցիք մըրցարանում նըստած՝ հանդեսն էին դիտում,
 +
Մինչ կառքերը թըռչում էին դաշտից փոշի բարձրացնելով։
 +
Նախ նըկատեց Իդոմենեսն արշավասույր նըժույգներին,
 +
Որովհետև նըստած էր նա հրապարակում բարձըր մի տեղ
 +
Եվ լըսելով կառավարի ձայնը հեռվից՝ նա ճանաչեց
 +
{{տող|450}}Ու նըշմարեց առաջընթաց երիվարին երևելի։
 +
Ոտքից գըլուխ ամբողջովին աշխետ էր նա, բայց ճակատին
 +
Բոլորաձև, լուսնանըման մի ըսպիտակ նիշ ուներ նա:
 +
Ոտքի ելավ Իդոմենեսն ու աքայանց այսպես ասաց.
 +
«Ո՛վ սիրելի առաջնորդներ և իշխաններ արգիացոց,
 +
Միմիայն ե՞ս, թե դո՛ւք էլ եք տեսնում արդյոք նըժույգներին։
 +
Թըվում է ինձ, թե առաջից ուրիշ ձիեր են այդ սուրում,
 +
Կառավա՞րն էլ ուրիշ մարդ է, բայց Եվմելի զամբիկներին
 +
Ինչ-որ մի բան ետ է պահում, առաջ աչքի էին ընկնում։
 +
Ես տեսա, որ նըշանակետն առաջինը նըրանք անցան,
 +
{{տող|460}}Սակայն հիմա և ոչ մի տեղ ես չեմ կարող տեսնել նըրանց,
 +
Որքան էլ որ պըտտեցնում եմ աչքըս դաշտում տըրոյական:
 +
Կառավարի ձեռքից գուցե անձը ընկավ, կամ կետի շուրջ
 +
Չըկարեցավ ամուր բըռնել և այն անցնել հաջող կերպով,
 +
Եվ կամ գուցե ընկավ այնտեղ, ու շուռ եկավ կառքը նըրա,
 +
Խըրտընեցին ձիերն անզուսպ ու դուրս եկան ճանապարհից:
 +
Դո՛ւք էլ ելեք և նայեցեք, գուցե ես լավ չեմ որոշում,
 +
Բայց թըվում է, թե հաղթողը էտոլացի զարմիկ է մի-
 +
Դիոմեդը՝ քաջ Տիդեսի որդին իշխանն արգիացոց»:
 +
 +
Եվ Ոյիլյան Այաքսն այսպես պատասխանեց կոպիտ կերպով,
 +
{{տող|470}}«Իդոմենե՛ս, ի՞նչ ես այդպես անժամանակ դու բարբաջում,
 +
Որովհետև ահավասիկ բարձր աքայանց զամբիկներն են
 +
Որ դեպի մեզ են սըլանում լայնատարած դաշտի միջով:
 +
Աքայանց մեջ դու փոքըր չես քո տարիքով, ծեր ես արդեն
 +
Եվ քո գըլխից աչքերըդ լավ չեն նըշմարում, բայց շարունակ
 +
Շաղփաղփում ես, վայել չէ քեզ զըրախոսել բոլորովին,
 +
Որովհետև այստեղ քեզնից ավելի լավ տեսնողներ կան։
 +
Նույն զամբիկներն են արշավում, որ ըսկըզբից առաջ էին,
 +
Եվ կառավարն էլ Ադմետյան Եվմելն ինքն է առաջընթաց»:
 +
 +
Կըրետացոց պետը ցասմամբ նըրան այսպես պատասխանեց.
 +
{{տող|480}}«Ո՛վ Ոյիլյան Այաքըս դու, չարալեզու և կըռվարար,
 +
Ըստորագո՛ւյնդ աքայանց մեջ, ապերասան մըտքի՛ տեր մարդ,
 +
Արի գըրավ դընենք այստեղ եռոտանի կամ թե մի սան,
 +
Եվ դատավոր թող լինի մեզ Ագամեմնոնն արդարամիտ,
 +
Թե ո՞ր ձիերն են նախարշավ, որ հասկանաս տույժ կըրելով»։
 +
 +
Այսպես ասաց, և Ոյիլյան Այաքսն արագ ոտքի ելավ,
 +
Բարկությունից մըռմըռալով, որ պատասխան տա խըստասիրտ:
 +
Եվ նըրանց ոխն անտարակույս հեռու կերթար, եթե իսկույն
 +
Աքիլլեսը վեր չըկենար և չըսաստեր նըրանց այսպես.
 +
«Իդոմենե՛ս, Այա՛քս, այլևս վերջ տըվեք ձեր խիստ խոսքերին,
 +
{{տող|490}}Ձեզ վայել չէ ժողովըրդի առաջ այդպես բանակըռվել:
 +
Ինքներդ պիտի բարկանայիք, թե ուրիշներն այդ անեին:
 +
Հանգիստ նըստած, բարեկամներս, նըժույգներին նայեցեք դուք,
 +
Որոնք շուտով այստեղ, մեզ մոտ պիտի հասնեն հաղթանակած՝
 +
Մըրցանակներ ըստանալու, այն ժամանակ պիտի տեսնեք,
 +
Թե նըրանցից ո՛րը առաջ կըժամանի, ո՛րը հետո»։
 +
 +
Խոսքը հազիվ էր վերջացրել, երբ երևաց Տիդյանն ահա՛
 +
Մըտրակելով ուսերն անդուլ իր ժիրաժիր նըժույգների,
 +
Որոնք լափում էին ճամփան օդապարիկ մի թըռիչքով։
 +
Ու դիզվում էր կառավարի վըրա փոշին ճանապարհի:
 +
{{տող|500}}Ոսկեսար կառքն անագազարդ գըլորվում էր արագորեն,
 +
Եվ անիվներն հազիվ էին հետքեր թողնում իրենց ետև,
 +
Այնքան արագ էին թըռչում երիվարներն արշավասույր:
 +
Դիոմեդեսն հասավ իսկույն ու շըրջանի մեջ կանգ առավ.
 +
Քըրտինքն հոսում էր ձիերի պարանոցից ու լայն կըրծքից.
 +
Դիոմեդեսն անմիջապես փայլուն կառքից ցատկեց գետին
 +
Եվ մըտրակը հենեց լըծան. Սթենելոսն այն ժամանակ
 +
Մըրցանակներն առավ փութով՝ մի կին և մի եռոտանի
 +
Ընկերներին տըվեց տանեն, ինքն ըզբաղվեց նըժույգներով։
 +
 +
Նըրանից ետ կառարշավում էր Անտիլոքն երիտասարդ,
 +
{{տող|510}}Դավով և ո՛չ արագությամբ անց կենալով Մենելավին,
 +
Բայց Մենելավն ընդհուպ նըրա ետևից էր կառարշավում։
 +
Որքան միջոց, որ լինում է կառքի միջև և ձիերի,
 +
Երբ որ տերը կառքում նըստած սըլանում է դաշտի միջով,
 +
Ձիու պոչի մազերի ծայրն քըսվում է գիլ եկող անիվին,
 +
Այնպես մոտից է վազում ձին, որ միջոցը չընչին է շատ, -
 +
Այդքանով էր ետ Մենելավն ըսքանչելի Անտիլոքից,
 +
Մինչդեռ առաջ գընդակաչափ կար անջըրպետ նըրանց միջև:
 +
Բայց նա արագ հասավ նըրան, զի բորբոքվում էր գընալով
 +
Աշխուժությունն Ատրիդեսյան գիսակագեղ Սևուկ ճակի:
 +
{{տող|520}}Եթե փոքր-ինչ ևս երկարեր նըրանց վազքի տարածությունն,
 +
Այն ժամանակ Մենելավոսն անտարակույս կանցներ նըրան
 +
Եվ հաղթությունն էլ վիճելի չէր մընալու նըրանց միջև։
 +
Իսկ Մերիոնեսն՝ արիասիրտ ըսպասավորն Իդոմենի
 +
Տեգընկեցի չափով ետ էր մընացել քաջ Մենելավից,
 +
Զի գեղաբաշ նըժույգները դանդաղաշարժ էին նըրա,
 +
Եվ ինքն անվարժ էր, անհըմուտ կառարշավի արվեստի մեջ։
 +
Իսկ Ադմետի որդին հասավ ամենից վերջ, քարշ տալով իր
 +
Կառքը չըքնաղ և առջևից երիվարները վարելով ։
 +
Աքիլլեսը այդ տեսնելով՝ նըրա համար ցավեց սաստիկ
 +
{{տող|530}}Եվ կանգնելով աքայանց մեջ այս թևավոր խոսքերնասաց.
 +
«Առաջին քաջն ամենից վերջ է վարում իր ձիերն աշխույժ,
 +
Բայց տանք երկրորդ մըրցանակը, որին անշուշտ արժան է նա.
 +
Իսկ առաջինն առնի տանի Դիոմեդես Տիդյանը թող»։
 +
Այսպես ասաց, և բոլորը հավան եղան նըրա վըճռին:
 +
Եվ կըտային նըրան ճայիկն աքայեցոց հավանությամբ,
 +
Եթե որդին վեհ Նեստորի՝ Անտիլոքը վիրավորված,
 +
Վեր կենալով՝ Պելիսյանի դեմ այդպիսի դատ չըբանար.
 +
«Եթե այդպես վարվես, Աքիլլ, վըրադ ես շատ պիտ բարկանամ:
 +
Այդպես պատճառ բըռնելով դու, թե Եվմելի արագավազ
 +
{{տող|540}}Ձիերն ու կառքն հարվածվեցին, բայց քաջ է նա, կառամարտիկ,
 +
Մըրցանակըս պետք է խըլե՞ս. անմահներին աղերսեր թող,
 +
Այն ժամանակ անշուշտ այդպես բոլորից ետ չէր մընա նա:
 +
Իսկ թե նըրան խըղճում ես դու, սիրելի է նա քեզ այդքան՝
 +
Վըրանիդ մեջ ունես անբավ ոսկի, պըղինձ, խաշներ ունես,
 +
Աղախիններ ունես բազում և նըժույգներ սալասըմբակ.
 +
Տո՛ւր նըրանցից նըրան հետո, պարգև՝ թեկուզ իմից էլ մեծ,
 +
Կամ ուզում ես՝ թեկուզ հիմա, որ քեզ գովեն աքայեցիք:
 +
Ես զամբիկըս չեմ տա նըրան, աքայեցոց որդիներից
 +
Ով ուզում է հանդես գա թող, բազուկներով մըրցի ինձ հետ»:
 +
 +
{{տող|550}}Այսպես ասաց. Աքիլլը ժիր ժըպտաց նըրա խոսքի վըրա,
 +
Ուրախացավ, սիրում էր նա երիտասարդ Անտիլոքին,
 +
Եվ դառնալով նըրան սիրով՝ այս թևավոր խոսքերն ասաց,
 +
«Անտիլոքե՛, քանի որ դու պահանջում ես, որ Եվմելին
 +
Պարգև տամ ես իմ վըրանից՝ ցանկությունըդ կըկատարեմ։
 +
Կըտամ նըրան զըրահը, որ ավարեցի Աստրոպեից,
 +
Որը վերջում շըրջապատված է անագով ճերմակափայլ.
 +
Եվ կարծում եմ նըրա համար մի թանկարժեք պարգև է դա»:
 +
 +
Ասաց Պելյանն ու ընկերոջն՝ Ավտոմեդին հըրամայեց
 +
Գընալ բերել իր վըրանից. և նա իսկույն վազեց բերեց
 +
{{տող|560}}Տըվեց ձեռքը Եվմելոսի, որն ընդունեց ուրախությամբ։
 +
 +
Ոտքի ելավ ցաված սըրտով Մենելավը խարտիշահեր՝
 +
Անտիլոքի դեմ սըրտմըտած. և պատվիրակն Ատրիդեսյան
 +
Դըրեց նըրա ձեռքում մականն արքայական ու պատվիրեց,
 +
Որ լուռ կենան արգիացիք, և դյուցատիպ մարդը ասաց.
 +
«Այդ ի՞նչ արիր, Անտիլոքե՛, դու որ ուշիմ էիր միշտ էլ
 +
Ըստվերեցիր իմ փառքը դու, նըժույգներին իմ նենգեցիր,
 +
Մըղելով քո վատթարագույն ձիերն առաջ իմիններից:
 +
Եվ արդ, ո՛վ դուք արգիացոց առաջնորդներ խորհըրդական,
 +
Մեր երկուսի միջև եղեք դատավորներ անկողմնակալ։
 +
{{տող|570}}Թող իմ մասին չասի ոչ մի պըղընձազգեստ աքայեցի,
 +
Թե Մենելավն հանիրավի փառազըրկեց Անտիլոքին
 +
Եվ ճայիկը առավ գընաց, մինչ իր ձիերն էին հոռի,
 +
Սակայն ինքը զենքի ուժով ու բըռնությամբ գերահըզոր։
 +
Լըսեք, ես ինքս եմ դատելու ու չեմ կարծում, թե մեկը իմ
 +
Դատաստանից դըժգոհ մընա, դատըս արդար է լինելու:
 +
Արդ, Նեստորի որդի՛դ շըքեղ, Անտիլոքե, այստեղ արի
 +
Եվ ձիերիդ ու քո կառքի առջև կանգնած, ըստ օրինի,
 +
Ձեռքըդ բըռնած ճապուկ մըտրակդ, որով դեռ նոր վարում էիր,
 +
Եվ դիպչելով նըժույգներիդ, երդվիր արքա Պոսեյդոնով,
 +
{{տող|580}}Թե նենգությամբ ու դավով չէր, որ խոչընդոտ եղար կառքիս»։
 +
 +
Եվ Անտիլոքն ուշիմ՝ այսպես պատասխանեց Մենելավին.
 +
«Զըսպիր զայրույթըդ, Մենելավ, զի քեզանից կըրտսեր եմ ես,
 +
Դու ինձանից թե՛ տարիքով, թե՛ վեհությամբ մեծ ես, Ատրի՛դ,
 +
Ու լավ գիտես պատանեկան թերություններն ու սըխալներն.
 +
Պատանու միտքն աշխույժ ու ժիր, դատաստանը՝ կարճ կըլինի:
 +
Հանգըստացրու սիրտըդ ուստի, իսկ զամբիկը, որ ըստացա,
 +
Քե՛զ կըտամ ես, ու թե ուզես՝ ուրիշն էլ իմ ունեցածից.
 +
Կըտամ, քան թե կընկնեմ աչքիցդ ես հավիտյան, դյուցասընունդ,
 +
Եվ մեղավոր կըլինեմ մեծ աստվածների առաջ ընդմիշտ»։
 +
{{տող|590}}Այսպես ասաց երիտասարդ որդին մեծանձըն Նեստորի
 +
Ու ձին հանձնեց Մենելավին, և Ատրիդի սիրտը ցընծաց,
 +
Զըվարթացավ, ինչպես երբ ցողն է հասկերի վըրա իջնում,
 +
Եվ արտերը սըրսըփալով ծածանվում են, ծըփում վետ-վետ:
 +
Այդպես և քո, Մենելավո՛ս, սիրտը ծըփաց, զըվարթացավ:
 +
Եվ նա այնժամ այս թևավոր խոսքերն ասաց Անտիլոքին,
 +
«Բարկացած եմ թեև, բայց քեզ պետք է զիջեմ ինքըս հիմա,
 +
Զի դու երբեք, Անտիլոքե, խենթ ու խելառ մարդ չես եղել,
 +
Պատանությունդ է հանցավոր, որ դու այսօր սըխալվեցիր:
 +
Ըզգուշացիր այսուհետև խորամանկել մեծերի հետ,
 +
{{տող|600}}Ուրիշ ոչ մի դանայեցի չէր մեղմացնի ինձ այդպես հեշտ,
 +
Բայց քանի որ շատ տանջվեցիր այս կըռվի մեջ դու ինձ համար,
 +
Ինչպես հայրըդ ու եղբայրըդ, ուստի աղերսըդ լըսելով,
 +
Զամբիկը քեզ պիտի զիջեմ, թեև ինձ է պատկանում այն,
 +
Որպեսզի ողջ աքայեցիք լավ հասկանան, ինչպես և դու,
 +
Որ ես երբեք մեծամիտ չեմ ու չեմ եղել ժանտ ու անսիրտ»:
 +
 +
Ասաց, տրվեց Անտիլոքի ընկերոջը՝ Նոյեմոնին
 +
Զամբիկը, որ առնի տանի, իսկ ինքն առավ սանը փայլուն:
 +
Իսկ Մերիոնեսն իբրև պարգև՝ ոսկու երկու տաղանդն առավ,
 +
Զի չորրորդն էր տեղ հասել նա, հինգերորդին մընաց պարգև
 +
{{տող|610}}Դաշխուրանը կըրկնատաշտակ. Աքիլլեսը վերցըրեց այն,
 +
Առաջ եկավ ու Նեստորին տալով՝ այսպես ասաց նըրան.
 +
«Այս էլ դո՛ւ առ, ո՛վ ծերունի, ու պահիր այն իբր հիշատակ
 +
Պատրոկլեսի թաղման առթիվ, որին էլ չես տեսնելու դու
 +
Աքայանց մեջ. տալիս եմ քեզ այնպե՛ս, զի չես մասնակցելու
 +
Ոչ բըռունցքով և ոչ տեգով, ոչ էլ ոտքով մըրցամարտի,
 +
Զի ծերությունը ծանրակիր տառապեցնում է քեզ արդեն»:
 +
 +
Ասաց, հանձնեց դաշխուրանը. ծերն ընդունեց ուրախությամբ
 +
Եվ ուղեց այս սըրաթըռիչ խոսքերը վեհ Աքիլլեսին.
 +
«Ճըշմարիտ ես ասում, որդյակ, և խելացի խոսեցիր դու.
 +
{{տող|620}}Տըկարացել են անդամներըս. ո՛չ ոտքերըս, սիրելիդ իմ, ո՛չ էլ ձեռքերս
 +
Էլ չեն շարժում աշխուժորեն թեթև, արագ, ինչպես առաջ:
 +
Եթե լինե՜ր երիտասարդ տարիների ուժըս վըրաս,
 +
Ինչպես դեռևս այն ժամանակ, երբ Եպիացիք թաղում էին
 +
Ամարինկես թագավորին Բուպրասի մեջ, ու սարքեցին
 +
Աքայորդիք մըրցություններ ի պատիվ մեծ թագավորի:
 +
Չըկար այնտեղ ինձ մըրցակից և ոչ մի մարդ, ոչ եպյանց մեջ
 +
Ոչ պիլացոց մեջ մինչև իսկ, և ոչ վեհանձն էտոլացոց:
 +
Բըռնամարտում ես հաղթեցի այնտեղ կըտրիճ Կլիտոմեդին.
 +
Պլևրոնյան Անկեոսը գոտեմարտի ելավ իմ դեմ,
 +
{{տող|630}}Նըրան էլ ես գետնով տըվի, վազքով անցա Իփիկլեսին,
 +
Քաջ էր թեև, Պոլիդորին և Փիլեսին անցա տեգով։
 +
Միայն ձիով հաղթեցին ինձ Ակտորյաններն արշավի մեջ,
 +
Այն էլ թըվով հաղթող եղան, նախանձելով հաղթանակիս,
 +
Զի մեծամեծ մըրցանակներ էին դըրված այդ հանդեսում։
 +
Երկու հոգով էին նըրանք, եղբայրներից մեկը ամուր
 +
Սանձն էր բըռնել նըժույգների, մըտրակում էր մյուսն անդադար։
 +
Այդպես էի մի ժամանակ, ջահելները թող որ հիմա
 +
Առաջ անցնեն մըրցության մեջ, ծերությանըս պետք է անսամ.
 +
Ես, որ փայլում էի առաջ դյուցազների մեջ փառապանծ։
 +
{{տող|640}}Շարունակիր հիմա հանդեսն ի պատիվ քո ընկերակցի։
 +
Քո ինձ տըված այս մըրցանակն ընդունում եմ ուրախ սըրտով,
 +
Որովհետև չես մոռանում քո ծերունի բարեկամին
 +
Եվ կարող ես արժանապես մեծարել ինձ աքայանց մեջ։
 +
Աստվածները թո՛ղ փոխարենն առատ շնորհներ պարգևեն քեզ»։
 +
Այսպես ասաց, և Աքիլլեսն այդ գովեստները լըսելով՝
 +
Ելավ գընաց դեպ աքայանց հրապարակն ակըմբահույլ,
 +
Դըրեց այնտեղ դըժվարագույն կըռփամարտի մըրցանակներ:
 +
Բերել տըվավ, կապեց մեջտեղ վեց տարեկան մի էգ ջորի,
 +
Հուժկու ուժով, դեռ անսովոր բեռան, անսանձ ու խըստերախ,
 +
{{տող|650}}Իսկ հաղթվողի համար դըրեց փայլուն բաժակ մի կըրկնատաշտ,
 +
Եվ կանգնելով բազմության մեջ այսպես ասաց արգիացոց.
 +
«Ատրեորդի՛ք, և դուք բոլոր պըղընձազգեստ աքայեցիք,
 +
Այստեղ եղած ուժեղներից երկու մարդ եմ հրավիրում,
 +
Որ հանդես գան բըռընցքամարտ գուպարածով, և Ապոլլոնն
 +
Ում էլ որ տա հաղթությունը աքայեցոց արդար վըճռով,
 +
Աշխատասեր ջորին այս թող առնի տանի վըրանը իր,
 +
Իսկ կըրկնատաշտ բաժակը թող պարտվողը ինքն ըստանա»։
 +
 +
Այսպես ասաց, և բազմության միջից ելավ հըսկա մի մարդ,
 +
Կըռփամարտի հըմուտ ու վարժ քաջ Եպեոսը Պանոպյան
 +
{{տող|660}}Եվ բըռնելով աշխատասեր ջորու վըզից՝ բացականչեց.
 +
«Առա՛ջ թող գա, ով որ պիտի տանի բաժակը կըրկնատաշտ.
 +
Իսկ այս ջորին, ասում եմ ես, անկարող է խըլել ոչ ոք
 +
Ինձ հաղթելով բըռնամարտում, զի ամենից զորեղն եմ ես.
 +
Հերիք չէ՞ որ պատերազմում աննըշան եմ,- դե ինչ արած,
 +
Երբ չի կարող մահկանացուն ամեն բանում հըմուտ լինել:
 +
Բայց ասում եմ բոլորիդ մոտ, և ասածըս կըկատարեմ,
 +
Կըջախջախեմ ախոյանիս, ոսկորները կոփըշըրտեմ։
 +
Ուստի պատրաստ թող ըսպասեն նըրան մոտիկ բոլոր մարդիկ,
 +
Որ վերցընեն բըռունցքներովըս ջախջախված իրենց մարդուն»:
 +
 +
{{տող|670}}Այնպես ասաց, և բոլորը խոր լըռություն պահպանեցին:
 +
Եպեոսի դեմ ելավ միայն Եվրիալոսն աստվածատիպ,
 +
Որ էր որդին Տալայոնյան Միկեստես մեծ թագավորի:
 +
Եղել էր նա մի ժամանակ Թեբե՝ թաղմանն Իդիպոսի
 +
Եվ հաղթող էր հանդիսացել այնտեղ բոլոր կադմեացոց:
 +
Նըրան մոտիկ կանգնած էր քաջ Դիոմեդեսն արիատեգ,
 +
Հորդորում էր ջերմ խոսքերով ու հաղթություն մաղթում քաջին,
 +
Տրվեց նըրան գոտի, ապա վայրի ցուլից քաշված մի փոկ<ref>''Տվեց նրան գոտի, ապա վայրի ցուլից քաշված մի փոկ'' — Հին Հունաստանում բռնցքամարտիկները բռունցքները փաթաթում էին հատուկ կաշեփոկով:</ref>:
 +
Այսպես կազմ ու պատրաստ նըրանք երկուսով էլ մեջտեղ եկան
 +
Եվ մեկ-մյուսի դեմ բարձրացրած թևերն իրենց մըկանակուռ
 +
{{տող|680}}Գըրոհեցին իրար վըրա, ծանըր ձեռքերն իրար խառնած։
 +
Նըրանց ծանըր ծընոտներից փըրթավ կոփյուն մի սոսկալի,
 +
Քըրտինքը հորդ ցած էր հոսում նըրանց բոլոր անդամներից.
 +
Աստվածային Եպիոսն հանկարծ վըրա վազեց ամբողջ ուժով
 +
Եվ իջեցրեց իր վիթխարի կըռուփն այտին ախոյանի:
 +
Եվրիալոսը հըսկայի այդ հարվածին չըդիմացավ,
 +
Դողդողացին պերճ անդամներն, ու փուլ եկավ հասակով մեկ։
 +
Ինչպես ձուկը, որ Բորեասի շընչով հուզված ծովից ելած
 +
Թըրթըռում է մամռոտ ափին ու ծածկըվում է ալիքով,-
 +
Եվրիալոսն ընկավ այդպես բըռընցքահար, բայց մեծասիրտ
 +
{{տող|690}}Եպիոսը հուժկու ձեռքով բըռնեց նըրան ու բարձրացրեց,
 +
Եվ ընկերներն անմիջապես առան տարան վիրավորին։
 +
Ոտքերն ընդքարշ էին գընում, գըլուխն ընկնում այս ու այն կողմ
 +
Ու թըքում էր թանձըր արյուն, տարան ու ցած դըրին նըրան
 +
Ապա իրենք ետ դառնալով՝ առան բաժակը կըրկնատաշտ:
 +
 +
Պելյանն այնժամ աղետավոր ըմբշամարտի համար դըրեց
 +
Նոր՝ մեծարժեք մըրցանակներ ու ցույց տըվեց դանայեցոց.
 +
Հաղթող քաջի համար մի մեծ ու հըրափորձ եռոտանի<ref>''հրափորձ եռոտանի'' — Կրակի վրա դրվող եռոտանի։</ref>
 +
Սահմանեց նա, որին մարդիկ գին կըտրեցին տասներկու եզ:
 +
Իսկ հաղթվողի համար բերեց ու կանգնեցրեց ատյանի մեջ
 +
{{տող|700}}Մի կին հըմուտ ձեռագործի ու բազմարվեստ՝ չորս եզ արժող,
 +
Եվ կանգնելով նըրանց առջև՝ այսպես ասաց աքայեցոց.
 +
«Օ՛ն, ձեզանից ով ուզում է, ելնի թող արդ ըմբշամարտի»։
 +
 +
Այսպես ասաց, ու դուրս եկավ Տելամոնյան Այաքսը մեծ,
 +
Ելավ նույնպես հընարամիտ Ոդիսևսը բազմահանճար.
 +
Եվ գոտիները պընդելով՝ երկուսով էլ մըտան կըրկես,
 +
Ու գըրկեցին իրար հուժկու, մըկանակուռ բազուկներով,
 +
Հանց գերաններ, որոնցով տան հաստ պատերն է կապում իրար
 +
Հյուսնը հըմուտ, որ դիմանան քամիների բուռըն թափին։
 +
Այդ ջըլապինդ բազուկների պըրկումների տակ զորավոր
 +
{{տող|710}}Ճըռընչացին մեջք ու թիկունք, հոսեց քըրտինքն առատորեն,
 +
Ու դուրս եկան նըրանց ուսին և կողքերին արյունով լի
 +
Ու կապուտկած շատ ուռուցքներ. երկուսով էլ ձըգտում էին
 +
Հաղթել իրար և տիրանալ եռոտանուն այն թանկարժեք:
 +
Բայց չէր կարող ոչ Ոդիսևսը գետնով տալ հաղթ Այաքսին,
 +
Ոչ էլ Այաքսը Ոդիսին, որ դիմադրում էր ողջ ուժով։
 +
Իսկ երբ արդեն խիստ ձանձրացրին հանդիսատես աքայեցոց,
 +
Այսպես ասաց Ոդիսևսին Տելամոնյան Այաքսը մեծ.
 +
«Դյուցասընունդ Լայերտածին, բազմահընար ո՛վ Ոդիսևս,
 +
Բարձրացրու ինձ, և կամ՝ ես քեզ, և վըճիռը թողնենք Զևսին»։
 +
 +
{{տող|720}}Ասաց, վերցրեց, բայց Ոդիսը չըմոռացավ խորամանկել,
 +
Եվ ոլոքի կարթին զարկեց ետևից իր գարշապարով,
 +
Մեջքի վըրա գետնեց նըրան և ինքն ընկավ նըրա կըրծքին։
 +
Նայում էին ապուշ կըտրած հանդիսատես արգիացիք։
 +
Ապա փորձեց Ոդիսն ինքն էլ բարձրացընել վեր Այաքսին:
 +
Գետնից հազիվ կըտրեց նըրան, բայց բարձրացնել չըկարեցավ,
 +
Նըրա ծընկները ծալվեցին, և երկուսով իրարու մոտ
 +
Ընկան այնտեղ թավալգըլոր՝ փոշիների մեջ թաթախված:
 +
Երրորդ անգամ, վեր կենալով, նըրանք մըրցման կըմըտնեին,
 +
Եթե ոտքի չելներ Աքիլլն ու չարգելեր՝ այս ասելով,
 +
{{տող|730}}«Վերջ տըվեք ձեր ըմբշամարտին և իրարու մի՛ խոշտանգեք,
 +
Երկուսովդ էլ հաղթողներ եք և ձեր ուժով դուք հավասար,
 +
Ուստի երկուսդ էլ հավասար պարգև առեք և գընացեք,
 +
Որ ուրիշներն էլ կարենան մըրցման մըտնել իրարու հետ»։
 +
 +
Այսպես ասաց, և հընազանդ նըրա խոսքին, նըրանք իսկույն
 +
Թոթափվելով փոշուց՝ հագան պարեգոտներն իրենց կըրկին:
 +
Իսկ Աքիլլեսն այլ պարգևներ դըրեց մեջտեղ վազքի համար.
 +
Նախ՝ արծաթե ճարտարագործ թակույկ մի վեց կապիճանոց
 +
Այնքան չըքնաղ, որի նըմանն երկրի վըրա չէր գըտնըվի,
 +
Որովհետև շինել էին այն բազմարվեստ սիդոնացիք:
 +
{{տող|740}}Փյունիկեցիք թակույկը այդ փոխադրելով մութ ծովերով
 +
Բերել էին հեռու-հեռվից և նըվիրել այն Թոասին,
 +
Իսկ Եվենոսը Յասոնյան տըվել էր քաջ Պատրոկլին այն,
 +
Որպես փըրկանք Լիկայոնի՝ Պրիամոսի որդու համար:
 +
Եվ Աքիլլեսն այդ թակույկը, ի պատիվ իր բարեկամի,
 +
Դըրեց մեջտեղ, որպես պարգև վազքում հաղթող առաջինին.
 +
Երկըրորդի համար դըրեց մեծամարմին մի գեր արջառ
 +
Եվ վերջինի համար դըրեց նա կես տաղանդ մաքուր ոսկի,
 +
Ապա արագ վեր կենալով՝ այսպես ասաց արգիացոց.
 +
«Հիմա էլ թո՛ղ ով ուզում է դուրս գա վազքի այս մըրցումին»:
 +
 +
{{տող|750}}Ասաց, ելավ անմիջապես Ոյիլյան քաջ Այաքսը ժիր,
 +
Ոդիսևսը, ելավ ապա, և Անտիլոքը Նեստորյան,
 +
Որ ամենեն թեթևոտն էր երիտասարդ մարտիկներից,—
 +
Ու շարվեցին իրարու կողք՝ կազմ ու պատրաստ արշավելու:
 +
Աքիլլը ցույց տըվեց նըրանց նըշանակետն հեռվում դըրված։
 +
Ու պոկվելով տեղից մեկեն՝ ամբողջ թափով թըռան առաջ
 +
Երեք քաջերն արագավազ. սըլանում էր Այաքսը ժիր,
 +
Ու ետևից Լայերտի քաջ որդին՝ Ոդիսն էր արշավում՝
 +
Այնքան մոտից, հանց գեղիրան կընոջ կըրծքին բեճն<ref>''բեճ'' — Ուս, թիկունք, ողն։</ref> է մոտիկ,
 +
Որը քաշում է վարժ ձեռքով, երբ որ անցնի թելն առեչքից, —
 +
{{տող|760}}Ոդիսևսը այդպես մոտից սըլանում էր կըրընկակոխ
 +
Փոշին դեռ վեր չըբարձրացած, և հասնում էր շունչը նըրա՝
 +
Ոյիլյանի գըլխին,- այդպես սըրընթացիկ սուրում էր նա:
 +
Աքայեցիք միահամուռ գովում էին Ոդիսևսի
 +
Հաղթանակի ձըգտումը բուռն ու հորդորում էին նըրան.
 +
Եվ երբ մոտ էր նըշանակետն, ու հասնելու վըրա էին,
 +
Ոդիսն աղոթք արավ սըրտանց կապուտաչյա Աթենասին.
 +
«Լըսիր դու ինձ, աստվածուհի, տուր ոտքերիս ուժ ու կորով»:
 +
 +
Ասպես ասաց աղոթելով, աստվածուհին լըսեց նըրան
 +
Ու պարգևեց թեթևություն Ոդիսևսի անդամներին։
 +
{{տող|770}}Եվ մինչ Այաքսը սըրընթաց մոտ էր արդեն մըրցանակին,
 +
Սահեց հանկարծ ու սայթաքեց (Աթենասը հըրեց նըրան),
 +
Ընկավ այնտեղ, ուր կորեղջյուր արջառները մեծաբառաչ
 +
(Որոնց քաջոտն Աքիլլեսը Պատրոկլեսի պատվին մորթեց),
 +
Թըրքել էին, և քակորով լըցվեց նըրա քիթն ու բերան:
 +
Ոդիսևսը համբերատար՝ առաջ անցավ իր մըրցակցից,
 +
Առավ թակույկն, իսկ Ոյիլյանն առավ վայրի արջառը գեր
 +
Եվ բըռնելով վայրի եզան եղջյուրներից՝ կանգնեց մեջտեղ
 +
Եվ թըքելով բերնից թըրիքն՝ այսպես ասաց արգիացոց.
 +
«Աթենասն էր, որ սահեցրեց ոտքըս, խաժակ աստվածուհին,
 +
{{տող|780}}Որը մոր պես վաղուց ի վեր հոգ է տանում Ոդիսևսին»։
 +
 +
Այսպես ասաց, ու բոլորը քաղցըր–քաղցըր ծիծաղեցին,
 +
Իսկ Նեստորի որդին առավ վերջին պարգևն ու ժըպտալով,
 +
Արգիացոց միջև կանգնած՝ այս սըրաթև խոսքերն ասաց,
 +
«Բարեկամներ, գիտեք արդեն, և հիմա էլ աչքով տեսաք,
 +
Որ աստվածներն հավերժ անմահ՝ պատվում են միշտ տարեց մարդկանց։
 +
Ոյիլևսի որդին ինձնից շատ էլ մեծ չէ իր տարիքով,
 +
Մինչ մյուսը հին սերընդից է- Ոդիսևսը, որի մասին
 +
Ասում են ծեր է ջըլապինդ, և չի կարող ոչ ոք նըրան
 +
Անցնել վազքի մըրցության մեջ բացի քաջոտն Աքիլլեսից»:
 +
{{տող|790}}Գովեց այսպես Աքիլլեսին շըքեղ որդին ծեր Նեստորի,
 +
Եվ Աքիլլեսն Անտիլոքին դառնալով այս խոսքերն ասաց.
 +
«Անտիլոքոս՛, գովեստըդ ինձ չեմ թողնի ես անհատուցում.
 +
Մըրցանակիդ վըրա պիտի ավելացնեմ և կես տաղանդ»։-
 +
Այս ասելով հանձնեց պարգևն, ու պատանին ուրախացավ։
 +
 +
Ապա Պելյանն այդտեղ դըրեց երկայնաստվեր նիզակ մի մեծ,
 +
Դըրեց ասպար և սաղավարտ, որ Պատրոկլեսն էր կողոպտել
 +
Սարպեդոնից, ու կանգնելով՝ այսպես ասաց արգիացոց.
 +
«Այժըմ թող գան երկու հոգի ամենաքաջ կըտրիճներից,
 +
Որոնք զինված վերից ի վար, առած պըղինձը մարմնահերձ,
 +
{{տող|800}}Հանդիսատես այն բազմության առաջ իրենց ուժը փորձեն։
 +
Ով առաջինը հասնի իր ախոյանի չըքնաղ մարմնին,
 +
Անդամները խոցի նըրան, արյուն հանի բոսորաբուխ՝
 +
Կըպարգևեմ նըրան այս թուրն արծաթագամ, թըրակիական,
 +
Որ խըլեցի Աստրոպեից, ապա բաժնեն թող իրար մեջ
 +
Սարպեդոնի զենքերն այս պերճ, իբրև հարուստ ժառանգություն,
 +
Եվ ես նըրանց վըրանիս տակ պիտի տամ ճոխ մի ճաշկերույթ»:
 +
 +
Ասաց Աքիլլն, ու վեր կացավ Տելամոնյան Այաքսը մեծ
 +
Եվ նըրա հետ առաջ եկավ Դիոմեդես Տիդյանը քաջ:
 +
Եվ երկուսով երբ զինվեցին ժողովըրդի աչքից հեռու
 +
{{տող|810}}Եվ ասպարեզ մըտան մըրցման, իրար վըրա նիզակելով
 +
Խեթ նայվածքներ ահեղասաստ, սարսափն առավ աքայեցոց։
 +
Իսկ երբ եկան հասան իրար ու կանգնեցին դեմ-հանդիման,
 +
Երեք անգամ ուժգին թափով հարձակվեցին իրար վըրա:
 +
Զարկեց Այաքսը Տիդյանի բոլորաձև կուռ ասպարին,
 +
Բայց չըհասավ նըրա մարմնին, ներքուստ՝ զըրահը պահպանեց։
 +
Իսկ Դիոմեդը Այաքսի հաստ ասպարի վերին կողմից
 +
Նիզակի սուր սայրով անդուլ նըրա վըզին էր հետամուտ:
 +
Եվ Այաքսի համար սաստիկ վախենալով աքայեցիք,
 +
Գոռում էին, որ վերջ դընեն արյունալից գոտեմարտին
 +
{{տող|820}}Եվ որ երկուսն էլ արժանի են հավասար մըրցանակի։
 +
Այնժամ Աքիլլը Տիդյանին տըվեց մեծ թուրն արծաթագամ
 +
Իր պատյանի հետ միասին ու բարեկազմ գոտով հանդերձ։
 +
 +
Դըրեց Պելյանը երկաթի մի գունդ մեջտեղ՝ շանթ ինքնաձույլ,
 +
Որ նետում էր մի ժամանակ Էտիոնն իր հըսկա ուժով.
 +
Բայց Էտիոնին ըսպանելով Աքիլլեսը քաղաքավեր
 +
Բերել էր գունդն այդ նավերով՝ մյուս գանձերի հետ միասին:
 +
Արդ, կանգնելով աքայանց մեջ, այսպես ասաց Աքիլլը քաջ.
 +
«Ո՞վ է ուզում ցույց տալ իրեն և այս խիզախ մըրցության մեջ
 +
Որքան հեռու էլ տարածվեն անդ ու արտերն իր բարեբեր,
 +
{{տող|830}}Հինգը կըլոր տարի նըրան բավական է երկաթն այս ձույլ,
 +
Եվ էլ քաղաք չեն գընալու՝ երկաթ գընեն պետքի համար
 +
Նըրա հովիվն ու հողագործն այդքան երկար ժամանակով»։
 +
 +
Այսպես ասաց, ու վեր կացավ Պոլիպեդեսն արիասիրտ,
 +
Ելան նաև աստվածատիպ Լեոնտեսը բոցակորով,
 +
Տելամոնյան Այաքսը և Եպիոսը դյուցազնազարմ,
 +
Ու կանգնեցին կարգով. առավ գունդն Եպիոսն աստվածային,
 +
Պըտտեցնելով նետեց, բոլոր աքայեցիք ծիծաղեցին։
 +
Երկըրորդը Լեոնտեսը նետեց՝ բողբոջն արիսական,
 +
Երրորդ հերթին գունդը նետեց Տելամոնյան Այաքսը մեծ,
 +
{{տող|840}}Նետեց նա իր զորեղ ձեռքով և անցկացրեց երկուսին էլ։
 +
Իսկ երբ առավ երկաթը ձույլ՝ Պոլիպեդեսը կորովի,
 +
Որքան տեղ որ կարող է մարդ հեռու գըցել ցուպն հովվական,
 +
Որ թըռչում է պըտույտ գալով՝ երինջների նախրի վըրա,-
 +
Գունդը այդքան հեռու ընկավ, և ամբոխը ծափահարեց։
 +
Հոծ բազմությունը ճեղքելով՝ ընկերները Պոլիպեդի
 +
Թագավորի պարգևն առան ու տարան դեպ նավերը սև։
 +
Բերել տըվեց Աքիլլն ապա, դըրեց մեջտեղ երկաթ մըթին
 +
Աղեղնաձիգ մարդկանց համար, տասը փայտատ և տաս կացին,
 +
Սևացըռուկ մի նավի կայմ տընկեց հեռու, ավազի մեջ
 +
{{տող|850}}Բարակ թելով կապեց նըրան ոտքից երկչոտ մի աղավնի,
 +
Ու հըրամայեց թըռչնի վըրա ուղղել իրենց նետերը սուր.
 +
«Ով որ,— ասաց, — դիպցընի նետն այդ դողդոջուն աղավնյակին,
 +
Թող վերցընի փայտատներն այս բոլոր և իր վրանը տանի.
 +
Իսկ ով թըռչնից վըրիպելով իր սուր նետով դիպչի լարին,
 +
Թո՛ղ այդպիսին, որպես պարտվող այս կացիններն առնի տանի»։
 +
 +
Այսպես ասաց, ու վեր կացավ Տևկրոս արքան կորովասիրտ,
 +
Մերիոնեսն ելավ ապա, քաջ զինակիցն Իդոմենի
 +
Եվ գըցեցին սաղավարտում երկու վիճակ ու շարժեցին։
 +
Նախ Տևկրոսի վիճակն ելավ, և արձակեց իր նետը նա,
 +
{{տող|860}}Բայց նա չուխտեց աղեղնավոր աստված որդուն՝ Ապոլլոնին
 +
Մեծապայծառ զոհ մատուցել անդրանկածին իր գառներից,
 +
Ուստի վրիպեց, որովհետև Ապոլլոնը արգելք եղավ,
 +
Եվ թըռչունի ոտքին մոտիկ առասանին դիպցըրեց նա,
 +
Թելը կըտրեց, և աղավնին թըռավ ազատ դեպի երկինք,
 +
Լարը կայմից մընաց կախված, ու ծափ տըվին աքայեցիք։
 +
Մերիոնեսն այնժամ արագ խըլեց աղեղը Տևկրոսից
 +
(Իսկ նետ նարդեն ձեռքում ուներ) և երբ դեպի գիրկն էր քաշում,
 +
Աղոթք արավ կորովաձիգ Ապոլլոնին ու խոստացավ

{{տող|870}}Եվ թըրթըռուն աղավնյակին նայելով վեր, ամպերի մեջ,
 +
Նըշան առավ ու թըռչելիս՝ թըռչնին թևից վիրավորեց:
 +
Նետը եկավ և Մերիոնի ոտքերի մոտ ընկավ գետին։
 +
Թըռչունն իջավ, սևացըռուկ լաստափայտի կայմին նըստեց՝
 +
Վիզը ծըռված ու փետրառատ թևերը թույլ կախված ի վար.
 +
Հոգին թըռավ փոքրիկ մարմնից և նա անշունչ ընկավ հեռու։
 +
Եվ բազմությունն հանդիսատես նայում էր լուռ, ըսքանչահար:
 +
Փայտատները բոլորն առավ Մերիոնեսն իբրև հաղթող,
 +
Իսկ ուրագներն առավ տարավ իր վըրանը Տևկրոս արքան:
 +
 +
Բայց Պելյանը մեջտեղ դըրեց երկայնաստվեր նիզակ մի հաղթ
 +
{{տող|880}}Եվ դեռ կըրակ չըտեսած սան ծաղկանըկար՝ մի եզան գին։
 +
Ու վեր կացան իրենց տեղից երկու զորեղ տեգընկեցներ՝
 +
Նախ Ատրիդես Ագամեմնոն իշխանապետը վեր կացավ,
 +
Ապա ելավ Մերիոնը քաջ՝ զինակիցը Իդոմենի
 +
Բայց Աքիլլեսն աստվածային այսպես խոսեց նըրանց միջև.
 +
«Ագամեմնո՛ն, գիտենք, որ դու գերազանցում ես բոլորին
 +
Քո քաջությամբ, ուժով և քո թափով նիզակ նետելու մեջ.
 +
Ուստի ա՛ռ այս պարգևը դու և տար դեպի քո նավը սև,
 +
Իսկ այս աշտեն երկայնաստվեր թող ըստանա Մերիոնը քաջ,
 +
Ես ինքս այդպես եմ կամենում, եթե հոգով հավանես դու»:
 +
 +
{{տող|890}}Այսպես ասաց, և Ատրիդես արքան նըրան չընդդիմացավ:
 +
Աքիլլեսը աշտեն տըվեց Մերիոնեսին, իսկ Ատրիդեսն
 +
Իր սանն հանձնեց Տալթիբիոսին, որ վըրանը տանի շուտով:
 
</poem>
 
</poem>
  
== Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի ==
 
== Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի ==
  
<poem>
+
<poem style='margin:0ex 5ex'>
Բազմությունը ցըրիվ եկավ, ամեն ոք իր նավը գընաց,   
+
{{տող|1}}Բազմությունը ցըրիվ եկավ, ամեն ոք իր նավը գընաց,   
 
Ընթրիք արին ու քընեցին քաղցըր քընով մինչ այգաբաց։   
 
Աքիլլեսի աչքերից էր փախել միայն քունը անուշ,   
 
Տող 687. Տող 15 899.
 
Թե՛ ալեծուփ ծովի վըրա, թե՛ արյունոտ կըռիվներում։   
 
Հիշում էր նա մեկիկ֊մեկիկ և արտասուք թափում առատ,   
 
Ընկնում մերթ այս, մերթ այն կողքին, մեջքի վըրա, բերանքսիվայր։   
+
{{տող|10}}Ընկնում մերթ այս, մերթ այն կողքին, մեջքի վըրա, բերանքսիվայր։   
 
Եվ վերջապես վեր կացավ նա, գընաց ծովափ թափառելու   
 
Անքուն աչքերն արցունքով լի, տըխուր-տըրտում, անմըխիթար։   
 
Տող 697. Տող 15 909.
 
Բայց Ապոլլոնն ամեն անգամ կարեկցելով մեռած մարդուն,   
 
Պաշտպանում էր մարմինը մերկ, ծածկում ոսկյա իր ասպարով,   
 
Որ քարշ տալուց չապականվի, չըբըզկըտվի Հեկտորի դին։   
+
{{տող|20}}Որ քարշ տալուց չապականվի, չըբըզկըտվի Հեկտորի դին։   
 
Խոշտանգում էր Աքիլլն այսպես դյուցազնի դին անգըթաբար։   
 
Այդ տեսնելով՝ գութը շարժվեց երանավետ աստվածների,   
 
Տող 707. Տող 15 919.
 
Որ ծաղրել էր աստվածուհյաց<ref>''Ալեքսանդրի մեղքի համար, որ... ծաղրել էր աստվածուհյաց'' — Ակնարկ է Պարիսի դատաստանի առասպելի վերաբերյալ։ Պելևսի և Թետիսի հարսանիքին մասնակցում էին բոլոր աստվածները. միայն պառակտության աստվածուհի Էրիսը չէր հրավիրվել խնջույքի։ Վիրավորված Էրիսը հարսանյաց սեղանին մի ոսկե խնձոր է գցում, որի վրա գրված էր՝ «ամենագեղեցիկին»։ Դրա պատճառով վեճ է սկսվում Հերայի, Աթենասի և Ափրոդիտեի (Աստղիկ) միջև։ Այդ վեճը պետք է լուծեր Պարիսը (Ալեքսանդրը), որն այդ ժամանակ հովիվ էր Իդայում (դեռ նորածին՝ նրա մայրը՝ Հեկաբեն, նրան գցել էր հովիվների մոտ, որովհետև երազում տեսել էր, որ ինքը մի այրվող խանձող է ծնել, որից ամբողջ Տրոյան բռնկվել է)։ Հերմեսը երեք աստվածուհիներին բերում է Պարիսի մոտ, Հերան նրան խոստանում է իշխանություն, Աթենասը՝ մարտական փառք, իսկ Ափրոդիտեն՝ գեղեցկագույն կնոջ սեր։ Պարիսը խնձորը տալիս է Ափրոդիտեին, որն էլ հետագայում օգնում է նրան առևանգել Հեղինեին։ Այդ ժամանակից էլ Հերան և Աթենասը ատում էին Պարիսին և Տրոյան։</ref>, ներբողելով լոկ Աստղիկին,   
 
Որը նըրան տըվեց հեշտանք և շընորհեց կին գեղեցիկ։   
 
Բայց երբ անցավ ինն օր այդպես, ու տասներորդ այգը ծագեց,   
+
{{տող|30}}Բայց երբ անցավ ինն օր այդպես, ու տասներորդ այգը ծագեց,   
 
Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց աստվածներին.   
 
«Անգութ եք դուք, ո՛վ աստվածներ, չէ՞ որ երբեմն   
 
Տող 716. Տող 15 928.
 
Եվ ժողովուրդն իր սիրեցյալ դյուցազունին հայրենասեր,   
 
Որ կըրակով պատվեն նըրան և կատարեն թաղման հանդես։   
 
Ուզում եք դուք, ո՛վ աստվտծներ, պատվել վայրագ Աքիլլեսին,   
+
Ուզում եք դուք, ո՛վ աստվածներ, պատվել վայրագ Աքիլլեսին,   
Որ ճըշմարիտ ոչ խելք ունի, և ոչ էլ սիրտ մեղմաբարո։   
+
{{տող|40}}Որ ճըշմարիտ ոչ խելք ունի, և ոչ էլ սիրտ մեղմաբարո։   
 
Ժանտաբարո առյուծի պես, որն իր ուժով ամբարտավան՝   
 
Մարդկանց խաշներն է հոշոտում, հարձակվելով հոտի վըրա,   
 
Աքիլլեսը կորցըրել է ամոթն ու գութն ամբողջովին,   
 
Որը մարդկանց թե՛ մեծապես վընասում է, և թե՛ օգնում։   
 
Ո՞չ ապաքեն կորցընում է մահկանացու մարդը հաճախ   
+
Ոչ ապաքեն կորցընում է մահկանացու մարդը հաճախ   
 
Իր հարազատ և համամայր եղբորը կամ սիրած որդուն,   
 
Լաց է լինում, ողբում երկար, բայց դադարում է վերջապես,   
 
Զի մարդկանց մեջ դըրին Պարկյանք<ref>''Պարկյանք'' — Պարկյան քույրերը ճակատագրի աստվածուհիներն են (տե՛ս Երգ տասնմեկերորդ, տ. 131-ի ծանոթագրությունը)։</ref> համբերատար սիրտ ու հոգի։   
 
Բայց դա, դյուցազըն Հեկտորին, նըրա արևն առնելուց ետ,   
 
Կառքից կապած քարշ է տալիս իր ընկերոջ շիրիմի շուրջ,   
+
{{տող|50}}Կառքից կապած քարշ է տալիս իր ընկերոջ շիրիմի շուրջ,   
 
Մինչդեռ նըրա համար այդ բանն անվայել է և անօգուտ։   
 
Գուցե վերջում մենք բարկանանք, չընայելով իր քաջությանն,   
 
Տող 733. Տող 15 945.
  
Զայրանալով նըրա վըրա՝ լուսածըղի Հերան ասաց.   
 
«Ասածներըդ, Արծաթաղեղ, թերևս իրոք ճիշտ լինեըն,   
+
«Ասածներըդ, Արծաթաղեղ, թերևս իրոք ճիշտ կըլիներ,   
 
Թե Հեկտորին Աքիլլի հետ համապատիվ համարեինք։   
 
Բայց Հեկտորն է մահկանացու, որը կընոջ կաթ է ծըծել,   
 
Իսկ Աքիլլի մայրն է Թետիս արծաթթաթիկ աստվածուհին,   
 
Որին ինքըս մեծացնելով՝ ամուսնացրի Պելևսի հետ,   
 
Պելևսի, որ եղել է միշտ աստվածների սըրտին մոտիկ։   
+
{{տող|60}}Պելևսի, որ եղել է միշտ աստվածների սըրտին մոտիկ։   
 
Մասնակցեցիք աստվածներըդ բոլոր՝ նըրանց հարսանիքին.   
 
Եվ դո՛ւ նույնպես ձեռքիդ փանդիռ՝ ներկա էիր այդ կոչունքին,   
 
Տող 749. Տող 15 961.
 
Զի նա երբեք չէր զըլանում իր նըվերներն աստվածահաճ,   
 
Ու զոհերն իմ բագիններին երբեք պակաս չէր անում նա։   
 
Սակայն թողնենք Հեկտորի դին գողանալու միտքն անխոհեմ,   
+
{{տող|70}}Սակայն թողնենք Հեկտորի դին գողանալու միտքն անխոհեմ,   
 
Որովհետև չի կարելի այդ թաքցընել Աքիլլեսից,   
 
Քանի որ մայրն այնտեղ է միշտ և հըսկում է գիշեր ու զօր։   
 
Տող 760. Տող 15 972.
 
Ու սըրաթև՝ Սամոս-Իմբրոս կըղզիների միջև ժայռուտ՝   
 
Ծով ցատկեց նա ամբողջ թափով, ճըղփացնելով ջըրերը լուրթ։   
 
Վայրի ցուլի եղջյուրներին կապած ծանըր կապարի պես,   
+
{{տող|80}}Վայրի ցուլի եղջյուրներին կապած ծանըր կապարի պես,   
 
Որ ձըկներին մահ է տանում, ընկըղմվելով անմիջապես՝   
 
Ծովը սուզվեց Իրըսն արագ, հասավ մինչև հատակը խոր   
 
Տող 771. Տող 15 983.
 
Ու հարց տըվեց նըրան Թետիս արծաթթաթիկ աստվածուհին.   
 
«Իսկ ինչո՞ւ է կանչում նա ինձ այդպես ըշտապ, ինչո՞ւ համար։   
 
Ամաչում եմ այս վիճակովս աստվածների առաջն ելնել,   
+
{{տող|90}}Ամաչում եմ այս վիճակովս աստվածների առաջն ելնել,   
 
Որովհետև սըրտիս ցավերն իմ անթիվ են և անհամար։   
 
Բայց թե գընանք, զի իզուր տեղ նա ինձ պատգամ չէր ուղարկի»։   
 
Այս ասելով՝ սև քողն առավ վըսեմաշուք աստվածուհին,   
 
Ամենասևն ու սըգերանգն իր բոլոր ճոխ հանդերձանքից,   
 
Տող 781. Տող 15 994.
 
Որտեղ նըրանք գըտան նըստած Զրվանյանին ահեղագոչ   
 
Եվ նըրա շուրջ բազմած բոլոր աստվածներին երջանկավետ։   
 
Նըստեց Թետիսը Զևսի մոտ և առընթեր Աթենասի։   
+
{{տող|100}}Նըստեց Թետիսը Զևսի մոտ և առընթեր Աթենասի։   
 
Հերան ընդփույթ ոսկեճաճանչ բաժակը լի տըվեց նըրան   
 
Եվ ըսփոփիչ մեղմ խոսքերով ուրախացրեց սըգավորին։   
 
Տող 791. Տող 16 004.
 
Ինն օր է, որ վեճի մեջ են աստվածները իրարու հետ   
 
Աքիլլեսի անգըթության և Հեկտորի մարմնի համար։   
 
Դըրդում են դիք Արգոսասպան սուրհանդակին՝ դին գողանալ,   
+
{{տող|110}}Դըրդում են դիք Արգոսասպան սուրհանդակին՝ դին գողանալ,   
 
Եվ սակայն ես ուզում եմ տալ փառքն ու պատիվն Աքիլլեսին,   
 
Մինչե վերջը պահպանելով հարգանքըս քո վերաբերմամբ։   
+
Մինչև վերջը պահպանելով հարգանքըս քո վերաբերմամբ։   
 
Գընա բանակն աքայեցոց և տար պատգամ քո զավակին,   
 
Պատմիր նըրան ցասման մասին իմ և բոլոր անմահների,   
 
Տող 799. Տող 16 012.
 
Պահել է քաջ Հեկտորի դին ու չի հանձնում մինչև հիմա։   
 
Թող որ հանձնի անմիջապես, թե ինձանից սարսում է նա։   
 
Իսկ Իրիսին այժըմ եեթ ես կուղարկեմ Պրիամի մոտ,   
+
Իսկ Իրիսին այժըմ ևեթ ես կուղարկեմ Պրիամի մոտ,   
 
Որ ըշտապի գընալ իսկույն դեպի նավերն աքայեցոց   
 
Ու հաշտարար ընծաներով առնելով սիրտն Աքիլլեսի՝   
+
{{տող|120}}Ու հաշտարար ընծաներով առնելով սիրտն Աքիլլեսի՝   
 
Խոշտանգումից փըրկի որդուն իր սիրելի և տանի տուն»։   
 
Այսպես ասաց, արծաթթաթիկ Թետիսն անսաց հըրամանին,   
 
Վար սըլացավ Ոլիմպոսի վըսեմապանծ գագաթներից   
 
Եվ հասնելով իր վըշտսւհար որդու վըրանն անմիջապես՝   
+
Եվ հասնելով իր վըշտահար որդու վըրանն անմիջապես՝   
 
Գըտավ նըրան արտասվակոծ ու սըրտաբեկ սուգ անելիս։   
 
Իսկ ընկերները մըտերիմ՝ մորթած ոչխար մի վըրանում,   
 
Տող 811. Տող 16 024.
 
Մոտիկ գընաց մայրն ու նըստեց իր սիրելի որդու կողքին   
 
Եվ, շոյելով նըրա գըլուխն, այսպես ասաց գորովաձայն.   
 
«Մինչ ե՞րբ այդպես, որդյակ իմ քաջ, թաղված քո խոր վըշտերի մեջ   
+
{{տող|130}}«Մինչ ե՞րբ այդպես, որդյակ իմ քաջ, թաղված քո խոր վըշտերի մեջ   
 
Սիրտըդ մաշես ախ ու վախով, մոռացած քուն և կերակուր։   
 
Հաճելի է, սակայն, պառկել մի կընոջ հետ և հեշտանալ,   
 
Տող 821. Տող 16 034.
 
Զի խըստասիրտ կատաղությամբ պահում ես դու Հեկտորի դին   
 
Մահիկաձև նավերի մոտ ու չես հանձնում մինչև հիմա։   
 
Հանձնիր, որդիս, դիակը հորն ու ճոխ փըրկանք առ փոխարեն»։   
+
{{տող|140}}Հանձնիր, որդիս, դիակը հորն ու ճոխ փըրկանք առ փոխարեն»։   
  
Եվ արագոտն Աքիլլն իսկույն իր մորն այսպես պատասխանեց.   
 
Տող 832. Տող 16 045.
 
Որ նա իսկույն ուղևորվի դեպի նավերն աքայեցոց   
 
Որդու մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին   
 
Որպես փըրկանք իր հետ տարած սըրտահաճո ընծաներով։   
+
{{տող|150}}Որպես փըրկանք իր հետ տարած սըրտահաճո ընծաներով։   
 
Եվ առանձին թող որ գընա, ընկեր չառնի նա ոչ մեկին,   
 
Միայն մի ծեր վերցընի թող, որ տանի սայլն ու ետ դառնա,   
 
Տող 842. Տող 16 055.
 
Այլև այլոց չի թողնելու, որ վընասեն ալևորին.   
 
Զի Աքիլլեսն ապիրատ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,   
 
Նա չի դիպչի աղերսարկու ալևորի մազին անգամ»։   
+
{{տող|160}}Նա չի դիպչի աղերսարկու ալևորի մազին անգամ»։   
  
Այսպես ասաց, ու մըրըրկոտն Իրիսն իսկույն թըռավ արագ,   
 
Տող 851. Տող 16 064.
 
Թըրջում էին պատմուճաններն առատահոս արտասուքով.   
 
Եվ ծերունին նըրանց միջև իր թիկնոցի մեջ փաթաթված՝
 
Գետնից բուռ-բուո փոշին առնում ու ցանում էր իր մազերին։   
+
Գետնից բուռ-բուռ փոշին առնում ու ցանում էր իր մազերին։   
 
Իսկ աղջիկներն ու հարսները ի մի խըմբված արքունիքում   
 
Ողբում էին լալահառաչ, հիշելով ա՛յն կըտրիճներին,   
+
{{տող|170}}Ողբում էին լալահառաչ, հիշելով ա՛յն կըտրիճներին,   
 
Որոնք ընկել էին ահեղ մարտերի մեջ արյունալի։   
 
Պատգամախոսն Արամազդի մոտենալով Պրիամոսին,   
 
Տող 863. Տող 16 076.
 
Պատվիրում է նա քեզ մեկնել դեպի նավերն աքայեցոց   
 
Որդուդ մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին   
 
Իբրև փըրկանք քեզ հետ տարած սըրտահաճո ընծաներով։   
+
{{տող|180}}Իբրև փըրկանք քեզ հետ տարած սըրտահաճո ընծաներով։   
 
Եվ առանձին պետք է գընաս, թող ոչ մի մարդ քեզ չուղեկցի,   
 
Միայն մի ծեր, որ տանի սայլն ու դեպ Իլիոն վերադառնա,   
 
Տող 873. Տող 16 086.
 
Այլև այլոց չի թողնելու, որ քեզ վըրա ձեռք բարձրացնեն,   
 
Զի Աքիլլեսն անբարիշտ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,   
 
Նա չի դիպչի ալևորիդ մի ըսպիտակ մազին անգամ»։   
+
{{տող|190}}Նա չի դիպչի ալևորիդ մի ըսպիտակ մազին անգամ»։   
  
Այսպես ասաց թեթև Իրիսն ու դեպ երկինք վերադարձավ։   
 
Տող 884. Տող 16 097.
 
Ու պատվիրեց, որ անհապաղ աքայեցոց նավերն երթամ,   
 
Աքիլլեսին տանեմ փըրկանք և ազատեմ մեր զավակին։   
 
Ի՞նչ ես խորհում դու այս մասին, ի՞նչ է ասում քո սիրտը քեզ,   
+
{{տող|200}}Ի՞նչ ես խորհում դու այս մասին, ի՞նչ է ասում քո սիրտը քեզ,   
 
Քանզի հոգիս ամբողջապես և սիրտըս ինձ հորդորում են   
 
Գընալ նավերն աքայեցոց, Պելիսածին Աքիլլի մոտ»։   
 
Տող 895. Տող 16 108.
 
Որ բազմաթիվ քաջակորով որդիներիդ անգըթաբար   
 
Սըրախողխող արավ մարտում, երկաթե սիրտ ունես անշուշտ։   
 
Բավական է որ ձեռքն ընկնես, ու քեզ տեսնի իր վըրանում.   
+
{{տող|210}}Բավական է որ ձեռքն ընկնես, ու քեզ տեսնի իր վըրանում.   
 
Այդ ուխտադրուժն անագորույն քեզ չի խըղճա, չի խընայի,   
 
Չի ակնածի բոլորովին նա ըսպիտակ քո մազերից։   
 
Տող 905. Տող 16 118.
 
Զի մեր որդին իր վատության համար չէր որ ընկավ մարտում,   
 
Այլ տըրովյանց ու լանջագեղ տըրովուհյաց պատվի՛ համար   
 
Հերոսաբար զոհեց իրեն՝ մարտընչելով ոսոխի դեմ»։   
+
{{տող|220}}Հերոսաբար զոհեց իրեն՝ մարտընչելով ոսոխի դեմ»։   
 
Աստվածատիպ Պրիամը ծեր՝ կընոջն այսպես պատասխանեց.   
 
«Ո՛չ, Հեկաբե, մի՛ աշխատիր փոխել վըճիռն իմ անսասան,   
 
Տող 913. Տող 16 126.
 
Լյարդահըմա մի գուշակող և կամ մի քուրմ ըղձապատում,   
 
Կարող էինք չըհավատալ և գընալուց հըրաժարվել,   
 
Բայց քանի որ աչքովս տեաս և ականջովս էլ լըսեցի   
+
Բայց քանի որ աչքովս տեսա և ականջովս էլ լըսեցի   
 
Աստվածուհուն իմ դեմ-դիմաց, սուրհանդակին Արամազդի՝   
 
Պիտի գընամ ես անպատճառ, չի խաբի Զևսն ալևորիս։   
+
{{տող|230}}Պիտի գընամ ես անպատճառ, չի խաբի Զևսն ալևորիս։   
 
Իսկ թե գըրված է ճակատիս մեռնել այնտեղ՝ նավատորմում,   
 
Հոգ չէ, միայն թե մի անգամ սըրտիս սեղմեմ ես իմ որդուն,   
 
Տող 926. Տող 16 139.
 
Առավ երկու փայլուն կաթսա ու չորս հատ սան, եռոտանի,   
 
Առավ բաժակ մի գեղեցիկ, որն իբր ընծա մի ժամանակ   
 
Թրակիացիք էին տըվել, երբ դեսպան էր գընացել նա։   
+
{{տող|240}}Թրակիացիք էին տըվել, երբ դեսպան էր գընացել նա։   
 
Հեգ ծերունին չըխընայեց և հիշատակն այդ թանկագին,   
 
Քանզի սըրտանց ուզում էր նա փըրկել որդուն իր սիրելի։   
 
Տող 936. Տող 16 149.
 
Ու ցավերիս վըրա անթիվ մի նոր ցավ եք ավելացնում։   
 
Մի՞թե քիչ է իմ ցավը ինձ, որ Արամազդն ինձ ուղարկեց,   
 
Խըլելով քաջ իմ զավակին, բայց դուք շուտով կըհասկանաք,   
+
{{տող|250}}Խըլելով քաջ իմ զավակին, բայց դուք շուտով կըհասկանաք,   
 
Որ Հեկտորի մահից հետո ձեզ կըջընջեն աքայեցիք։   
 
Բայց երանի՜ թե մեռնեի, սանդարամե՜տն իջնեի ես   
 
Տող 947. Տող 16 160.
 
Եվ ծերունին սաստող ձայնով նըրանց այսպես հըրամայեց.   
 
«Ըշտապեցե՛ք, չար զավակներ, դուք թուլամորթ ու վատասիրտ,   
 
Երանի թե Հեկտորի տեղ դո՛ւք սատկեիք նավերի մոտ։   
+
{{տող|260}}Երանի թե Հեկտորի տեղ դո՛ւք սատկեիք նավերի մոտ։   
 
Վա՜յ ինձ, թըշվառ թագավորիս, որ Իլիոնի մեջ լայնանիստ   
 
Բազում որդոց եղա ես հայր, ու չըմընա՜ց ոչ մեկը ինձ,—   
 
Տող 957. Տող 16 170.
 
Պարել գիտեն և գողանալ գառն ու ուլեր ժողովըրդից։   
 
Ո՞ւր եք, ինչո՞ւ չեք պատրաստում սայլն ու նըրա վըրա դընեք   
 
Այն ամենը, որ ընտրեցի, որպեսզի շուտ ճամփա ընկնենք»։   
+
{{տող|270}}Այն ամենը, որ ընտրեցի, որպեսզի շուտ ճամփա ընկնենք»։   
  
Այսպես ասաց, և իրենց հոր սաստից որդիք ահաբեկված՝   
 
Տող 965. Տող 16 178.
 
Եվ լըծան հետ փոկն էլ բերին երկար՝ ինը կանգունաչափ   
 
Ու ամրացրին երկայնաձիգ քեղու ծայրին երկաթագամ,   
 
Որից օղակն անցկացնելով երեք անգսւմ պինդ պըրկեցին   
+
Որից օղակն անցկացնելով երեք անգամ պինդ պըրկեցին   
 
Կումբի պորտի ամեն կողմից ոլորելով ծայրը փոկի։   
 
Եվ բերելով գանձարանից հեկտորական փըրկանքն անբավ՝   
 
Զետեղեցին գեղեցկանիվ ու սըրբատաշ սայլակի մեջ.   
+
{{տող|280}}Զետեղեցին գեղեցկանիվ ու սըրբատաշ սայլակի մեջ.   
 
Ապա բերին ու լըծեցին ջորիներին կարծրասըմբակ,   
 
Որ միսիացիք էին տըվել Պրիամոսին որպես ընծա։   
 
Տող 976. Տող 16 189.
  
Եվ Հեկաբեն այն ժամանակ մոտենալով Պրիամոսին,   
 
Իր աջ ձեռքում րըռնած ոսկի մեծ մի բաժակ գինով լեցուն՝   
+
Իր աջ ձեռքում բըռնած ոսկի մեծ մի բաժակ գինով լեցուն՝   
 
Պարզեց նըրան և ձիերի առջև կանգնած այսպես ասաց.   
 
«Ա՛ռ և ձոնիր Արամազդին, աղոթք արա աղաչելով,   
 
Որ նա անփորձ ետ դարձընի քեզ ոխերիմ մարդկանց մոտից,   
+
{{տող|290}}Որ նա անփորձ ետ դարձընի քեզ ոխերիմ մարդկանց մոտից,   
 
Քանի որ դու որոշել ես, վըճռել՝ կամքին իմ հակառակ   
 
Գընալ դեպի նավերը մեր արյունարբու ոսոխների։   
 
Տող 989. Տող 16 202.
 
Եվ ապահով ճամփա ընկնես դեպի նավերն աքայեցոց։   
 
Իսկ թե նըշանն այդ ցույց չըտա քեզ Արամազդն ահեղագոչ,   
 
Այն ժամանակ լավ կըլինի, որ չըգընաս նավերը դու,   
+
{{տող|300}}Այն ժամանակ լավ կըլինի, որ չըգընաս նավերը դու,   
 
Եվ ես ինքըս չեմ թողնի քեզ, որքան էլ դու ուզես գընալ»։   
 
Տող 1001. Տող 16 214.
 
Պրիամ արքան լըվացվելով, կընոջ ձեռքից բաժակն առավ   
 
Եվ կանգնելով բակի մեջտեղ՝ աղոթք արավ, գինին ձոնեց   
 
Եվ հայացքը դեպի երկինք հառած՝ ասաց աղերսագին.   
+
{{տող|310}}Եվ հայացքը դեպի երկինք հառած՝ ասաց աղերսագին.   
 
«Հա՛յր Արամազդ, տե՛րդ Իդայի, ամենափառ և ահավոր,   
 
Տո՛ւր ինձ հասնել Աքիլլեսին և գութ շարժել նըրա սըրտում։   
 
Եվ ուղարկիր հըզոր արծվիդ՝ սուրհանդակիդ սըրաթըռիչ,   
 
Որին բոլոր թըոչունների մեջ ամենից շատ ես սիրում,   
+
Որին բոլոր թըռչունների մեջ ամենից շատ ես սիրում,   
 
Որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նշանդ գեղահըրաշ   
 
Եվ ապահով ճամփա ընկնեմ դեպի նավերն աքայեցոց»։   
 
Տող 1012. Տող 16 225.
 
Եվ ուղարկեց անմիջապես սավառնաթև իր սեգ արծվին,   
 
Որին մարդիկ այլ անունով կոչում են և խայտախարիվ։   
 
Մեծահարուստ տընատիրոջ առագաստը բարձրաձեղուն   
+
{{տող|320}}Մեծահարուստ տընատիրոջ առագաստը բարձրաձեղուն   
 
Որքան դըռներ ունի ամուր ու պընդափակ փեղկեր որքան՝   
 
Թըռչունն այդ սեգ երկու կողմից ուներ այդքան հուժկու թևեր,   
 
Տող 1023. Տող 16 236.
 
Որ ջորիներն էին քաշում, և Իդեոսն էր վարում նըրանց։   
 
Սայլի հետքով կառքին լըծված ձիերն առաջ էին թըռչում,   
 
Որոնց քըշում էր ծերունին՝ մըտրակելով հաճախակի։   
+
{{տող|330}}Որոնց քըշում էր ծերունին՝ մըտրակելով հաճախակի։   
 
Մեծաթափոր մի բազմություն արտասվալից լաց ու կոծով   
 
Ճանապարհ էր դընում նըրան, ասես մեռել էին տանում։   
 
Տող 1030. Տող 16 243.
 
Ուղևորներն Արամազդի աչքից անտես չըմընացին.   
 
Տեսավ նըրանց դաշտով գընալն ու ծերունու վըրա գըթաց,   
 
Եվ կանչելով իր սիրեփ Հերմոս որդուն՝ ասաց նըրան.   
+
Եվ կանչելով իր սիրելի Հերմես որդուն՝ ասաց նըրան.   
 
«Հերմես, քանզի հաճելի է քեզ ավելի, քան թե այլոց   
 
Ընկերանալ մարդկանց հաճախ և ունկընդիր լինել նըրանց,   
 
Ուստի արի իջիր երկիր և Պրիամին առաջնորդիր   
+
{{տող|340}}Ուստի արի իջիր երկիր և Պրիամին առաջնորդիր   
 
Դեպի նավերն աքայեցոց, բայց տար այնպես, որ նըրանցից   
 
Ոչ ոք նըրան չընըկատի, մինչև հասնի Պելիսյանին»։   
 
Տող 1044. Տող 16 257.
 
Քընեցնում է և ոմանց էլ արթնացընում խորը քընից,   
 
Ու դեպ երկիր վար սըլացավ Արգոսասպանն ամենահաղթ   
 
Եվ անհապաղ հասավ իսկույն Հելլեսպոնտոս ու Տրոյա։   
+
{{տող|350}}Եվ անհապաղ հասավ իսկույն Հելլեսպոնտոս ու Տրոյա։   
 
Գընում էր նա իշխանազուն մի պատանու կերպարանքով՝   
 
Դեռափըթիթ և գեղանի, ծընոտն հազիվ դեռ մըրազարդ։   
 
Ուղևորներն երբ որ հասան Իլիոսի գերեզմանին,   
 
Իջան այնտեղ, որ գետի մեջ ջըրեն իրենց գըրսատներին։  
+
Իջան այնտեղ, որ գետի մեջ ջըրեն իրենց գըրաստներին։  
 
Մըթընշաղն էր իրիկնային փըռվում արդեն երկրի վըրա։   
 
Իդեոսը տեսավ փոքր-ինչ հեռվում Հերմես հըրեշտակին   
 
Տող 1055. Տող 16 268.
 
«Նայիր, ահա՛, ով Դարդանյան, ինչ-որ մարդ է մոտենում մեզ,   
 
Հարկավոր է ըզգուշանալ, կարող է նա մեզ ըսպանել։   
 
Արի փախչենք մեր ձիերով, իսկ եթե այդ ուշ է արդեն,   
+
{{տող|360}}Արի փախչենք մեր ձիերով, իսկ եթե այդ ուշ է արդեն,   
 
Եկ ծընկներին փարվենք նըրա, գուցե խըղճա և խընայի»։   
 
Տող 1066. Տող 16 279.
 
Չե՞ս վախենում միթե երբեք դու ահարկու աքայանցից,   
 
Որ վըխտում են քո շուրջ-բոլոր և ոխերիմ ոսոխ են քեզ։   
 
Թե նըրանցից մեկը հանկարծ տեսնի քեզ, մութ այս գիշերով   
+
{{տող|370}}Թե նըրանցից մեկը հանկարծ տեսնի քեզ, մութ այս գիշերով   
 
Սայլիդ այդքան գանձեր բարձած, այն ժամանակ դու ի՞նչ կանես։   
 
Երիտասարդ էլ չես գոնե, ուղեկիցդ էլ ծեր է քեզ պես,   
 
Որ կարենաք դիմադրելով՝ չարագործին վանել ձեզնից։   
 
Իսկ ինձանից, ո՛վ ծերունի, բպորովին մի՛ վախենա,   
+
Իսկ ինձանից, ո՛վ ծերունի, բոլորովին մի՛ վախենա,   
 
Ես քեզ չարիք չեմ գործելու, այլ չարերին պիտի վանեմ,   
 
Որովհետև, իմ սիրելի ծերունի հոր շատ ես նըման»։   
 
Տող 1077. Տող 16 290.
 
«Այո՛, որդյակ իմ սիրելի, հավատում եմ քո խոսքերին.   
 
Աջը անմահ աստվածների հովանի է դեռ ինձ վըրա,   
 
Որ քեզ նըման շընորհալի մի ուղեկից ուղարկեց ինձ,   
+
{{տող|380}}Որ քեզ նըման շընորհալի մի ուղեկից ուղարկեց ինձ,   
 
Գեղատեսիլ և իմաստուն զավակ՝ ազնիվ ծընողների»։   
 
Տող 1089. Տող 16 302.
 
Որ կըռվի մեջ ո՛չ մի արի աքայեցուց ետ չէր մընում»։   
 
Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց.   
+
{{տող|390}}Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց.   
 
«Ո՞վ ես դու, քա՛ջ, և ինչպիսի՞ ծընողների զավակ ես վեհ,   
 
Որ գեղեցիկ գովեստներով հիշեցիր մահն իմ Հեկտորի»։   
 
Տող 1100. Տող 16 313.
 
Նայում էինք մենք հիացած, զի Աքիլլեսն Ատրիդի հետ   
 
Քեն պահելով՝ չէր թողնում մեզ պատերազմին մասնակցելու։   
 
Աքիլլեսի զինվորն եմ ես, նույն նավն է մեզ բերել այստեղ.   
+
{{տող|400}}Աքիլլեսի զինվորն եմ ես, նույն նավն է մեզ բերել այստեղ.   
 
Միրմիդոն եմ, նըրա երկրից և որդին եմ Պոլիկտորի,   
 
Որ հարուստ է, սակայն արդեն քեզ պես դողդոջ մի ծերունի։   
 
Տող 1111. Տող 16 324.
  
Նըրան այսպես պատասխանեց աստվածատիպ Պրիամը ծեր.   
 
«Թե որ իրոք զինվորն ես դու Պելիսածին Աքիլլեսի,   
+
{{տող|410}}«Թե որ իրոք զինվորն ես դու Պելիսածին Աքիլլեսի,   
 
Պատմիր ուրեմն ինձ ամեն բան ըստուգապես և ճըշմարիտ.   
 
Նավերի մոտ ընկա՞ծ է դեռ իմ Հեկտորի մարմինն արդյոք,   
 
Տող 1122. Տող 16 335.
 
Ո՛չ նեխում է, ո՛չ էլ որդերն են ուտում դին քո զավակի,   
 
Որդեր, որոնք մեռելների միս ուտելու սովոր են միշտ։   
 
Ու թեպետև Պելիսածինն իր ընկերոջ շիրիմի շուրջ   
+
{{տող|420}}Ու թեպետև Պելիսածինն իր ընկերոջ շիրիմի շուրջ   
 
Քարշ է տալիս կառքից կապած մարմինն ամեն այգաբացին,   
 
Բայց մընում է բոլորովին դին անապակ, և անվըթար։   
 
Տող 1133. Տող 16 346.
  
Ասաց, և ծերն ուրախացած՝ նըրան այսպես պատասխանեց.   
 
«Լավ է, որդյա՛կ իմ սիրելի, ձոն նըվիըել աստվածներին,   
+
{{տող|430}}«Լավ է, որդյա՛կ իմ սիրելի, ձոն նըվիրել աստվածներին,   
 
Ինչպես օրենքն է պատվիրում, երբ տակավին ողջ էր որդիս,   
 
Չէր մոռանում բոլորովին աստվածներին ոլիմպական,   
 
Տող 1144. Տող 16 357.
 
«Փորձո՞ւմ ես, ծեր, դու պատանուս, սակայն դա ինձ չես համոզի,   
 
Ըստիպելով Աքիլլեսից ծածուկ՝ պարգև ընդունելու։   
 
Վախենում եմ ես գեղեցիկ այդ նըվերից զըրկել նըրան,   
+
{{տող|440}}Վախենում եմ ես գեղեցիկ այդ նըվերից զըրկել նըրան,   
 
Զի նա գըլխիս ապագայում կարող է մեծ աղետ բերել։   
 
Առանց այդ էլ, ո՛վ ծերունի, ես քեզ սիրով կառաջնորդեմ,   
 
Տող 1155. Տող 16 368.
 
Ներշընչեց նոր եռանդ ու թափ ջորիներին և ձիերին.   
 
Պարեկները դեռ նոր էին ավարտում ճոխ ընթրիքն իրենց,   
 
Երբ որ հասան նավատորմի մարտկոցներին ու փոսերին։   
+
{{տող|450}}Երբ որ հասան նավատորմի մարտկոցներին ու փոսերին։   
 
Պարեկների վըրա խոր քուն թափեց Հերմեսն Արգոսասպան,   
 
Բացեց դըռներն անմիջապես, փականք ու նիգ հեռացնելով   
 
Տող 1165. Տող 16 378.
 
Շուրջը մեծ բակն էր տարածվում հաստ ցըցերով ցանկապատված.   
 
Ու եղևնյա մի նիգ միայն փակում էր դուռն ամրակառույց։   
 
Երեք հուժկու աքայեցի պետք էր, որ դռան այդ փակեին,   
+
{{տող|460}}Երեք հուժկու աքայեցի պետք էր, որ դռան այդ փակեին,   
 
Երեք հոգի, որ բանային ծանըր սողնակը հաստաբեստ.   
 
Մինչ Աքիլլեսն ինքը միայն՝ փակում էր այն ու բաց անում։   
 
Տող 1175. Տող 16 388.
 
Հեռանում եմ ինքըս հիմա, որ չըտեսնի Աքիլլը ինձ,   
 
Պատշաճ բան չէ բոլորովին, որ մի աստված երանավետ   
 
Ցույց տա իր սերը հայտնապես մի երկրային մահկանացվի։   
+
{{տող|470}}Ցույց տա իր սերը հայտնապես մի երկրային մահկանացվի։   
 
Մըտիր վըրանն ու փարվելով քաջի ծընկանն՝ աղերսագին   
 
Խընդրիր նըրան հանուն իր հոր ու վարսագեղ մորն ու որդու,   
 
Տող 1186. Տող 16 399.
 
Որտեղ նըստած գըտավ նըրան՝ Արամազդի սիրեցյալին։   
 
Ընկերներից Աքիլլի մոտ երկու հոգի կային միայն՝   
 
Դյուցազնազարմ Ավտոմեդոնն ու Ալկիմոսն արիսական,   
+
{{տող|480}}Դյուցազնազարմ Ավտոմեդոնն ու Ալկիմոսն արիսական,   
 
Ամեն վայրկյան պատրաստ իրենց թագավորին ծառայելու։   
 
Նոր էր ընթրիքն իր ավարտել, ու սեղանը փըռած էր դեռ։   
 
Տող 1196. Տող 16 409.
 
Մըտնի հարուստ մի մարդու տուն ու զարմացնի տեսնողներին,—   
 
Այդպես Աքիլլը զարմացավ տեսնելով ծեր Պրիամոսին։   
 
Մյուսներն էլ ապուշ կըտրած իրար երես էին նայում։   
+
{{տող|490}}Մյուսներն էլ ապուշ կըտրած իրար երես էին նայում։   
 
Իսկ Պրիամոսն աղերսալից ձայնով դիմեց Աքիլլեսին.   
 
«Աստվածազարմ ո՛վ Աքիլլես, հիշիր հորըդ ինձ տարեկից,   
 
Տող 1206. Տող 16 419.
 
Իսկ ես թըշվառս, որ հայր էի Տրոյայում բազում որդոց,   
 
Եվ ոչ մեկից, վա՜յ ծերունուս, աճյունն անգամ ինձ չըմընաց։   
 
Թըվով հիսուն էին նըրանք, երբ որ եկան աքայեցիք.   
+
{{տող|500}}Թըվով հիսուն էին նըրանք, երբ որ եկան աքայեցիք.   
 
Տասնևինը մի մոր զավակ, իսկ մյուսները այլ կանանցից։   
 
Նըրանց շատի ծունկը ծալեց արյունառուշտ Արեսը ժանտ.   
 
Տող 1213. Տող 16 426.
 
Հեկտոր որդուս, որի համար եկել եմ ես ահավասիկ   
 
Նավատորմիղն աքայեցոց ու բերել քեզ անբավ փըրկանք։   
 
Եկ ակնածիր աստվածներիg, ո՛վ Աքիլլես, և ինձ գըթա՛,   
+
Եկ ակնածիր աստվածներից, ո՛վ Աքիլլես, և ինձ գըթա՛,   
 
Հիշելով հորըդ ծերունի, իսկ ես թըշվա՜ռ եմ նըրանից։   
 
Դեռ չի կըրել ոչ ոք ինձ չափ ծանըր վըշտեր այս աշխարհում,   
 
Ինձ, որ որդուս ըսպանողի ձեռքն եմ ահա ես համբուրում»։   
+
{{տող|510}}Ինձ, որ որդուս ըսպանողի ձեռքն եմ ահա ես համբուրում»։   
  
Այս խոսքերից Աքիլլեսի սիրտը լըցվեց հոր կարոտով   
 
Տող 1227. Տող 16 440.
 
Ելավ տեղից ու ծերունուն, ձեռքից բըռնած, հանեց ոտքի.   
 
Եվ գըթալով ալևորի ճերմակ գըլխին ու մորուքին՝   
 
Պրիամոսի ձեռքից բըռնած այսպես ասաց կարեկցաբար.   
+
{{տող|520}}Պրիամոսի ձեռքից բըռնած այսպես ասաց կարեկցաբար.   
 
«Իսկապես որ շա՜տ վըշտեր ես տարել դու, ծե՛ր տառապալից,   
 
Բայց մեն-մենակ ի՞նչ սիրտ արիր գալու նավերն աքայեցոց   
 
Տող 1237. Տող 16 450.
 
Տանջվել անվերջ ու տառապել, աստվածներն միայն անվիշտ։   
 
Երկու հըսկա կարասներ կան Արամազդի շեմքին դըրված,   
 
Երկուսն էլ լի այն տուրքերով, որոնցից միշտ բաշխում է նա.   
+
{{տող|530}}Երկուսն էլ լի այն տուրքերով, որոնցից միշտ բաշխում է նա.   
 
Բարիքներ են մի կարասում, իսկ մյուսի մեջ՝ չարիքներ։   
 
Երբ Արամազդն ամպրոպածին այդ երկուսից խառն է տալիս,   
 
Տող 1243. Տող 16 456.
 
Իսկ ում չարից է տալիս նա, վիշտն է բաժին դառնում նըրան,   
 
Ու տանջում են նըրան անվերջ դառըն ցավերն այս աշխարհումդ   
 
Ուր շրրջում է աստվածներից ու մարդկանցից արհամարհված։   
+
Ուր շըրջում է աստվածներից ու մարդկանցից արհամարհված։   
 
Այսպես՝ տըվին դիք Պելևսին ճոխ պարգևներ ծընված օրից.   
 
Թագավորեց միրմիդոնաց վըրա փառքով և ճոխությամբ   
 
Ու, թեպետև մահկանացու, աստվածուհի կին առավ նա։   
 
Բայց և այնպես աստվածները նաև նըրան տըվեցին վիշտ.   
+
{{տող|540}}Բայց և այնպես աստվածները նաև նըրան տըվեցին վիշտ.   
 
Նա չունեցավ արու զավակ, որ իր գահին պայազատեր,   
 
Բացի ինձնից, որ վաղաժամ մահ է գըրված իմ ճակատին,   
 
Ու ծերությունն իր խընամել չեմ կարող ես, քանզի շուտով   
 
Հեռու երկրից իմ հայրենի՝ մեռնեմ պրտի Տըրոյայում,   
+
Հեռու երկրից իմ հայրենի՝ մեռնեմ պիտի Տըրոյայում,   
 
Ուր նըստած եմ՝ ի պատուհաս քեզ և բազում որդիներիդ։   
 
Լըսել ենք, որ երբեմըն դու տիրել ես շատ աշխարհների.   
 
Տող 1257. Տող 16 470.
 
Մինչև անծայր Հելլեսպոնտոս քոնն են եղել մի ժամանակ.   
 
Եղել ես ճոխ, բազմազավակ ու գանձերով մեծահարուստ։   
 
Բայց այն օրից, երբ աստվածներն այս աղետը բերին գըլխիդ,   
+
{{տող|550}}Բայց այն օրից, երբ աստվածներն այս աղետը բերին գըլխիդ,   
 
Քաղաքիդ շուրջ, ո՛վ ծերունի, արյուն է միշտ ու պատերազմ։   
 
Տոկա՛ վըշտիդ համբերությամբ, մի՛ լար անվերջ լալահառաչ,   
 
Տող 1266. Տող 16 479.
 
«Մի՛ տար աթոռ ինձ նըստելու, աստվածազարմ ո՛վ Աքիլլես,   
 
Քանի Հեկտորս անթաղ է դեռ՝ ես չեմ կարող հանգըստանալ։   
 
Ինձ դարձըրու իմ զավակին, որ ժամ աոաջ տեսնեմ նըրան,   
+
Ինձ դարձըրու իմ զավակին, որ ժամ առաջ տեսնեմ նըրան,   
 
Եվ ընդունիր հետըս բերած ճոխ ընծաներն իբրև փըրկանք։   
 
Դըրանք բարո՜վ վայելես դու, բարո՜վ դառնաս քո հայրենիք,   
+
{{տող|560}}Դըրանք բարո՜վ վայելես դու, բարո՜վ դառնաս քո հայրենիք,   
 
Քանի որ դու ինձ գըթացիր, խընայելով ալևորիս,   
 
Որ կենդանի մընամ դեոևս ու տեսնեմ լույսն արեգական»։   
+
Որ կենդանի մընամ դեռևս ու տեսնեմ լույսն արեգական»։   
  
Խեթ նայելով Պրիամոսին՝ Աքիլլն այսպես ասաց նըրան.   
 
Տող 1279. Տող 16 492.
 
Քանզի ոչ մի մահկանացու սիրտ չէր անի վըրանըս գալ,   
 
Պարեկներից անցնել անտես և դարբասի նիգը բանալ։   
 
Ուստի, ո՛վ ծեր, էլ մի՛ հուզիր ալեկոծյալ սիըտըս իզուր,   
+
{{տող|570}}Ուստի, ո՛վ ծեր, էլ մի՛ հուզիր ալեկոծյալ սիրտըս իզուր,   
 
Կարող եմ ես, մեղանչելով Արամազդի պատվերի դեմ,   
 
Չըխընայել աղերսարկու ալևորիդ աղաչանքին»։   
 
Տող 1290. Տող 16 503.
 
Իդեոսին կանչեցին ներս ու նըստելու աթոռ տըվին.   
 
Ապա սայլից ցած իջեցրին հեկտորական փըրկանքը ճոխ,   
 
Թողնելով լոկ երկու շապիկ ու մի լոդիկ սայլակի մեջ,   
+
{{տող|580}}Թողնելով լոկ երկու շապիկ ու մի լոդիկ սայլակի մեջ,   
 
Որ փաթաթեն Հեկտորի դին. ապա Աքիլլն անմիջապես   
 
Հըրամայեց իր աղախնոց, որ առանձին, ծածուկ մի տեղ   
 
Լըվանան դին, օծեն յուղով՝ Պրիամոսի աչքից հեոու,   
+
Լըվանան դին, օծեն յուղով՝ Պրիամոսի աչքից հեռու,   
 
Քանզի գուցե որդուն ի տես՝ ծերը վըշտից չիշխի իրեն,   
 
Եվ Աքիլլը բարկանալով՝ զարկի նըրան և ըսպանի,   
 
Մեղանչելով մեծամըռունչ Արամազդի պատվերի դեմ։   
 
Կանայք աշխույժ լըվանալով և օծելով Հեկտորի դին,   
 
Շըքեղ շապիկ մի հագցըըին ու ձըգեցին վըրան մի քող,   
+
Շըքեղ շապիկ մի հագցըրին ու ձըգեցին վըրան մի քող,   
 
Եվ Աքիլլը վերցընելով՝ դըրեց նըրան անկողնու մեջ,   
 
Ապա երկու հոգով առան ու սայլակի վըրա դըրին։   
+
{{տող|590}}Ապա երկու հոգով առան ու սայլակի վըրա դըրին։   
 
Աքիլլն այնժամ հառաչալից ձայն արձակեց իր սիրելուն.   
 
«Մի՛ սըրտմըտիր դու ինձ վըրա, ո՛վ սիրելիդ իմ Պատրոկլես,   
 
Տող 1310. Տող 16 523.
 
Եվ նըստելով հանդիպակաց պատին հենած բազմոցի մեջ,   
 
Որտեղից նա վեր էր կացել, այսպես ասաց Պրիամոսին.   
 
«Որդիդ փըրկվւսծ է, ծերունի, ինչպես որ ինքդ էիր ուզում,   
+
«Որդիդ փըրկված է, ծերունի, ինչպես որ ինքդ էիր ուզում,   
Անկողնու մեջ պառկած է արդ, և երբ ծագի այգը ուրախ,   
+
{{տող|600}}Անկողնու մեջ պառկած է արդ, և երբ ծագի այգը ուրախ,   
 
Տեսնես պիտի ու տանես տուն, իսկ եկ հիմա ընթրիք անենք։   
 
Կերակուրի հոգ էր տանում և Նիոբեն գիսակագեղ,   
 
Տող 1321. Տող 16 534.
 
Եվ Լետովնի, թե նըրանց հետ հավասար է գեղեցկությամբ   
 
Ու պարծեցել, որ Լետովնը ունի միայն երկու զավակ,   
 
Մինչդեռ ինքը բազմածընունդ՝ վեցը տըղա ու վեց աղջիկ։   
+
{{տող|610}}Մինչդեռ ինքը բազմածընունդ՝ վեցը տըղա ու վեց աղջիկ։   
 
Սակայն նըրանք թեև երկու, բայց ջընջեցին տասներկուսին։   
 
Ինն օր ամբողջ ընկած էին դիակները արնաշաղախ.   
 
Տող 1331. Տող 16 544.
 
Հիմա այնտեղ, Սիպիլի լերկ ու ամայի լեռների մեջ,   
 
Ուր ասում են, թե ապրում են աստվածուհի հարսներ անհոգ   
 
Ու խաղում են Աքելոյի ափունքներին, պարում ուրախ,   
+
{{տող|620}}Ու խաղում են Աքելոյի ափունքներին, պարում ուրախ,   
 
Այնտեղ է նա, թեպետև քար<ref>''թեպետև քար'' — Նիոբեն, զավակների կորստից հետո, վշտից դառնում է արտասվող ապառաժ։</ref>, կըրում իր վիշտն աստվածառաք։   
 
Արի ուրեմն, ո՛վ ծերունի, ընթրենք և մենք, իսկ քո որդուն   
 
Տող 1342. Տող 16 555.
 
Սեղան գըցեց Ավտոմեդոնն ու բաշխեց հացն աստվածային,   
 
Իսկ Աքիլլը միսը բաժնեց, և ճաշակել ըսկըսեցին։   
 
Եվ երբ կերան ու կըշտացան, նըստած իրար դեմ-հանդիման՝   
+
{{տող|630}}Եվ երբ կերան ու կըշտացան, նըստած իրար դեմ-հանդիման՝   
 
Ըսքանչանում էր ծերունին Աքիլլեսին մըտիկ տալով,   
 
Ինչ վեհ հասակ, ինչպիսի՜ դեմք, ասես աստված լինի անմահ։   
 
Տող 1352. Տող 16 565.
 
Որպեսզի ես ընկողմանած փոքր֊ինչ անուշ քուն վայելեմ,   
 
Զի աչքերըս դեռ չեն փակվել կոպերիս տակ բոլորովին   
 
Այն օրվանից, որ քո ձեռքով ընկավ որդին իմ կարեվեր.   
+
{{տող|640}}Այն օրվանից, որ քո ձեռքով ընկավ որդին իմ կարեվեր.   
 
Այլ հառաչում եմ շարունակ, արցունք թափում, հեծում անվերջ   
 
Գիշերները գավիթիս մեջ փոշիներում թավալվելով։   
 
Տող 1363. Տող 16 576.
 
Բերին մաքուր նուրբ պաստառներ և օթոցներ ծիրանեգույն,   
 
Բըրդից գործած պատմուճաններ բերին փափուկ ու թավարծի   
 
Ու փութեռանդ պատրաստեցին գավթում երկու ձեռք անկողին։   
+
{{տող|650}}Ու փութեռանդ պատրաստեցին գավթում երկու ձեռք անկողին։   
 
Աքիլլն այնժամ կատակելով Պրիամոսին այսպես ասաց.   
 
«Քընիր այստեղ, սիրելի ծեր, վըրանից դուրս հանգըստացիր,   
 
Տող 1373. Տող 16 586.
 
Հիմա հայտնիր, ո՛վ ծերունի, ըստուգապես ինձ ա՛յն մասին,   
 
Թե Հեկտորի թաղման համար քանի՞ օր է քեզ հարկավոր,   
 
Որ ըսպասեմ և թույլ չըտամ աքայեցոց հարձակվելու»։   
+
{{տող|660}}Որ ըսպասեմ և թույլ չըտամ աքայեցոց հարձակվելու»։   
  
Աստվածատիպ Պրիամն այնժամ նըրան այսպես պատասխանեց.   
 
Տող 1384. Տող 16 597.
 
Ու տասներորդ օրը թաղենք, ու հոգու հաց ուտեն մարդիկ.   
 
Տասնը մեկին կըկանգնեցնենք վըրան շիրիմ, որից հետո՝   
 
Տասներկուսի առավոտյան նո՛ր կըկըռվենք, թե հարկ լինի»։   
+
{{տող|670}}Տասներկուսի առավոտյան նո՛ր կըկըռվենք, թե հարկ լինի»։   
  
«Այդ էլ, ո՛վ ծեր, թող որ լինի այնպես, ինչպես դու ես ուզում.   
 
Տող 1396. Տող 16 609.
  
Այսպես ահա բոլոր մարդիկ և աստվածները անխըռով   
 
Նընջում էին հանգըստավետ՝ քաղցըր քընից հաղթահարված.   
+
{{տող|680}}Նընջում էին հանգըստավետ՝ քաղցըր քընից հաղթահարված.   
 
Միայն Հերմեսն օգտամատույց չըկարեցավ քընել երբեք,   
 
Միտք էր անում, թե Պրիամին ինչպե՞ս պիտի պարեկներից   
 
Տող 1406. Տող 16 619.
 
Կարողացար փըրկել որդուդ մարմինը դու մեծ փըրկանքով,   
 
Բայց որդիներդ կյանքիդ համար եռապատիկ պետք է որ տան,   
 
Եթե Ատրիդ Ագամեմնոնն իմանա, որ այստեղ ես դու»։   
+
{{տող|690}}Եթե Ատրիդ Ագամեմնոնն իմանա, որ այստեղ ես դու»։   
  
Այսպես ասաց, ծերը սոսկսւց և արթնացրեց Իդեոսին։   
+
Այսպես ասաց, ծերը սոսկաց և արթնացրեց Իդեոսին։   
 
Հերմեսն օգնեց նըրանց՝ լըծել ջորիներն ու ձիերն իսկույն   
 
Ու հապըշտապ՝ աքայեցոց բանակից դուրս հանեց նըրանց։   
 
Տող 1418. Տող 16 631.
 
Երբ Տըրոյա հասան նըրանք աղեկըտուր լաց ու կոծով։   
 
Ջորիները քըրտինք մըտած տանում էին Հեկտորի դին։   
 
Տըրոյայում ոչ ոք նըրանց գալը այնպես շուտ չիմացավ,—   
+
{{տող|700}}Տըրոյայում ոչ ոք նըրանց գալը այնպես շուտ չիմացավ,—   
Ոչ տըղամարդ և ոչ էլ կին,— բացի չըքնսւղ Կասանդրայից,   
+
Ոչ տըղամարդ և ոչ էլ կին,— բացի չըքնաղ Կասանդրայից,   
 
Որ իր գեղով ոսկեղինիկ Աստղիկին էր նըմանատիպ։   
 
Պերգամոնի աշտարակից, ուր ելել էր վաղ առավոտ,   
 
Տող 1429. Տող 16 642.
 
Զի քաղաքի և բոլորիս ուրախությունն ու փառքն էր նա»։   
 
Այսպես ձայնեց և բոլորին ոտքի հանեց քաղաքի մեջ։   
+
{{տող|710}}Այսպես ձայնեց և բոլորին ոտքի հանեց քաղաքի մեջ։   
 
Անտանելի սուգով սաստիկ համակվեցին կին, տըղամարդ   
 
Ու խուժեցին դեպի դըռներն, ուր իջեցրին Հեկտորի դին։   
 
Տող 1439. Տող 16 652.
 
Եթե կառքից Պրիամը ծեր չաղաղակեր ժողովըրդին.   
 
«Ճամփա՛ տըվեք ջորիներին, որպեսզի դին հասցընեմ տուն,   
 
Որից հետո ինչքան կուզեք լացեք վըրան ու ողբացեք»։   
+
{{տող|720}}Որից հետո ինչքան կուզեք լացեք վըրան ու ողբացեք»։   
 
Այսպես ասաց վըշտոտ արքան, ու բազմությունն անմիջապես   
 
Ետ ընկըրկեց, քաշվեց հեռու, ճամփա տալով դիասայլին։   
 
Տող 1449. Տող 16 662.
 
Գըրկած գըլուխը գանգրահեր վաղաթառամ իր ամուսնու.   
 
«Ծաղկափըթիթ հասակիդ մեջ հանգավ, Հեկտոր, արևըդ վառ,   
 
Թողնելով ինձ տանըդ այրի և որբ՝ որդուն քո դեռ մանուկ,   
+
{{տող|730}}Թողնելով ինձ տանըդ այրի և որբ՝ որդուն քո դեռ մանուկ,   
 
Որին ես ու դու ենք ծընել, թըշվառներըս, և որ, ավա՜ղ,   
 
Հույս չունեմ թե կապրի երկար. կըքանդըվի Տրովադան,   
 
Տող 1459. Տող 16 672.
 
Դըժնաբարո մի տիրոջ մոտ, և կամ թե ոմն աքայեցի   
 
Քեզ բըռնելով՝ գազանաբար ցած գըլորի աշտարակից   
 
Դառըն ոխով և վըրեժով լըցված քո հոր՝ Հեկտորի դեմ,   
+
{{տող|740}}Դառըն ոխով և վըրեժով լըցված քո հոր՝ Հեկտորի դեմ,   
 
Որի ձեռքով ըսպանվել է հայրը, եղբայրն և կամ որդին։   
 
Քանզի բազում աքայեցիք ընկան խիզախ քո հոր ձեոքով  
+
Քանզի բազում աքայեցիք ընկան խիզախ քո հոր ձեռքով  
 
Ու կըրծեցին ակռաներով հողը իրենց արնով ներկած։   
 
Քաջ էր հայրըդ պատերազմում, ոչ ահ գիտեր և ոչ էլ մահ,   
 
Տող 1469. Տող 16 682.
 
Գեթ մեռնելիս դու անկողնից ձեռքերըդ ինձ չերկարեցի՜ր,   
 
Ոչ էլ խելոք, քաղցըր մի խոսք ասացիր ինձ վերջին անգամ,   
 
Որ հիշեի՜ ես շարունակ օր ու գիշեր քեզ սըգալիս»։   
+
{{տող|750}}Որ հիշեի՜ ես շարունակ օր ու գիշեր քեզ սըգալիս»։   
  
Այսպես ողբաց Անդրոմաքեն, ձայնակցեցին նըրան կանայք,   
 
Որից հետո աղեկըտուր ըսկըսեց ողբն իր Հեկաբեն.   
 
«Հեկտո՛ր, բոլոր որդիներիս մեջ ամենեն,դու սիրելիս,   
+
«Հեկտո՛ր, բոլոր որդիներիս մեջ ամենեն, դու սիրելիս,   
 
Դու սիրելի էիր նաև աստվածներին, որոնք ահա՛   
 
Քո մահից ետ մինչև անգամ հոգ են տանում վըրադ, որդիս։   
 
Տող 1480. Տող 16 693.
 
Բայց նա միայն հոգի՛դ խըլեց երկայնաշեշտ իր սըլաքով   
 
Ու քարշ տըվեց քո ըսպանած Պատրոկլեսի շիրիմի շուրջ   
 
(Որին սակայն Աքիլլեսը հարություն տալ չըկարեցավ),   
+
{{տող|760}}(Որին սակայն Աքիլլեսը հարություն տալ չըկարեցավ),   
 
Եվ դու ահա քո պալատում թարմ ես, անեղծ ու անվըթար,   
 
Նըման նըրա, որին խոցեց Ապոլլոնը հանկարծահաս   
 
Տող 1486. Տող 16 699.
  
Այսպես ասաց մայրը լալով, և բոլորը ձայնակցեցին,   
 
Ապա ողբի հերթը հասավ Հեղինէին լալահառաչ.   
+
Ապա ողբի հերթը հասավ Հեղինեին լալահառաչ.   
 
«Հեկտո՛ր, բոլոր տագրերիս մեջ սիրելագույնդ իմ հարգարժան.   
 
Ա՜խ, երանի չըլինեի ես ամուսինն Ալեքսանդրի,   
 
Որ չըբերեր ինձ Տըրոյա. ո՜ւր էր թե վաղ մեռնեի ես։   
 
Լըրանում է իմ հարսնության քըսաներորդ տարին<ref>''Լրանում է իմ հարսնության քսաներորդ տարին'' — «Իլիականում» նկարագրվում են Տրոյական պատերազմի տասներորդ տարվա իրադարձությունները։ Տրոյական պատերազմն սկսվեց Հեղինեի առևանգումից տասը տարի անց։ Սյսպիսով, Հեղինեն իրոք, քսան տարի էր, ինչ Տրոյայում էր։</ref> ահա՛,   
 
Որ հայրենիքն իմ հարազատ թողած հեռու՝ այստեղ եմ ես,   
+
{{տող|770}}Որ հայրենիքն իմ հարազատ թողած հեռու՝ այստեղ եմ ես,   
 
Բայց չեմ լըսել մինչև հիմա քեզնից մի խոսք նախատալից։   
 
Թե տագրերես ու տալերես մեկը հանկարծ, կեսուրըս կամ,   
 
Տող 1502. Տող 16 715.
  
Այսպես ասաց և բոլորով լացին երկար, հառաչեցին,   
 
Որից հետո Պրիամը ծեր առաջ գալով՝ այսպես ասաց.   
+
{{տող|780}}Որից հետո Պրիամը ծեր առաջ գալով՝ այսպես ասաց.   
 
«Արդ, գընացե՛ք, տըրոյացիք, և փայտ բերեք Իդա սարից.   
 
Աքայեցոց հարձակումից մի՛ վախենաք բոլորովին։   
 
Տող 1513. Տող 16 726.
 
Ինն օր անվերջ փայտ կըրեցին ու դիզեցին քաղաքից դուրս,   
 
Իսկ տասներորդ այգը երբ որ արշալուսվեց երկրի վըրա,   
 
Դուրս բերեցին ապարանքից Հեկտորի դին լաց ու կոծով   
+
{{տող|790}}Դուրս բերեցին ապարանքից Հեկտորի դին լաց ու կոծով   
 
Եվ հանելով խարույկն ի վեր՝ կըրակ տըվին փայտակույտին։   
 
Տող 1524. Տող 16 737.
 
Իջեցրին խոր ու խավարչուտ գերեզմանում ու ծածկեցին։   
 
Ապա բերին մեծ-մեծ քարեր ու շարեցին նըրա վըրա,   
 
Կանգնեցրին մեծ մի հողաթումբ, դետեր դըրին շիրիմի մոտ,   
+
{{տող|800}}Կանգնեցրին մեծ մի հողաթումբ, դետեր դըրին շիրիմի մոտ,   
 
Որ հետևեն աքայեցոց հանկարծական հարձակվելուն։   
 
Թաղման հանդեսն ավարտելով քաղաք դարձան տըրոյացիք   
 
Ընթացիկ տարբերակը 16:05, 15 Հունիսի 2024-ի դրությամբ

Իլիական

հեղինակ՝ Հոմերոս
թարգմանիչ՝ Մկրտիչ Խերանյան

Բովանդակություն

Թարգմանչի կողմից

Ձեռնարկելով Հոմերոսի «Իլիական»-ի հայերեն թարգմանությանը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը և սիրով ու համբերատար տքնությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները և իմ ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ մայրենի լեզվով:

«Իլիական»-ի վրա աշխատելիս հիմնականում օգտագործել եմ Արսեն Բագրատունու գրաբար թարգմանությունը բնագրից (երկրորդ տպագրություն, 1893 թ., Վենետիկ), որը, ինչպես հայտնի է, լավագույնն է հայերեն թարգմանությունների մեջ իր հարազատությամբ և բանաստեղծական արվեստով։ Բացի դրանից, ձեռքիս տակ ունեցել եմ նաև Գնեդիչի ռուսերեն բարձրորակ թարգմանությունը և Ղազիկյանի աշխարհաբար (արևմտհայ) թարգմանությունը։ Այս եռակի աղբյուրների միջոցով ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու բնագիր «Իլիականը» իր բոլոր մանրամասնություններով ու նրբերանգներուվ և աշխատել եմ նույնը հարազատորեն արտացոլել թարգմանության մեջ:

Հեկզամետրը, որով տաղաչափված է բնագիրը, դժվարհաղթահարելի և նույնիսկ անհնարին գտնելով հայերենում, մանավանդ այդօրինակ ծավալուն երկի համար, ես նախընտրել եմ յամբական տասնվեցոտնյաչափը, որը ամենահարմարը կարելի է համարել էպիքական-դյուցազներգական բանաստեղծության համար:

Ջանացել եմ պահպանել իր ժամանակի անտիկ լեզվական արտահայտչական ձևերն ու դարձվածքները` խուսափելով կեղծ պաճուճանքի մեջ դնելու այն պարզությունը, որը հատուկ է այս երկին:

Երգ առաջին։ Սրածություն. Քեն

1Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շըների։
Կատարվում էր Արամազդի[1] կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը[2]՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։

Իսկ ո՞վ անմահ աստվածներից այդ երկուսին գըցեց իրար,—
Ապոլլոնը՝ Լատոնեի և մեծազոր Զևսի որդին,
10Որ արքայի դեմ զայրացած՝ բանակի մեջ վառեց ժանտախտ,
Ու տանջամահ մեռնում էին բազում զինվոր և զորական։
Ագամեմնոնն անարգելով արհամարհեց Քրիսես քուրմին,
Որ եկել էր հասել նավերն աքայեցոց արագաթև.
Մեծ փըրկանքով ազատելու իր աղջըկան գերությունից։
Ձեռքին ուներ աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա[3]
Ապարոշի մեջ փաթաթած, խընդրում էր նա աքայեցոց
Եվ մանավանդ՝ զույգ Ատրիդյան ժողովըրդի իշխաններին.
«Ո՛վ Ատրիդներ, և համագունդ այլ ամրաբարձ աքայեցիք,
Ոլիմպաբնակ ամենազոր աստվածները թող ձեզ օգնեն
20Քանդել քաղաքը Պրիամի[4] և բարո՜վ տուն վերադառնաք։
Ընդունեցեք փըրկանքը ճոխ և ինձ տըվեք դըստերըս դուք,
Ակնածելով աստվածորդի արծաթաղեղ Ապոլլոնից»։

Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք,
Պատկառելով Քրիսես քուրմից՝ ընդունելու փըրկանքը ճոխ,
Բայց Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Ու չարությամբ ետ դարձըրեց ըսպառնալից այս խոսքերով.
«Ուրիշ անգամ քեզ չըտեսնեմ այս կողմերում դեգերելիս,
Մեր գոգավոր նավերի մոտ դու չերևաս այսուհետև.
Հազիվ թե ցուպն ու վարսակալն աստվածային[5] օգնեն քեզ, ծե՛ր։
30Չեմ արձակի դըստերըդ ես, մինչև որ նա չըպառավի
Արգոսի մեջ, մեր պալատում, հեռու երկրից իր հայրենի՝
Իր ոստայնը գործելով միշտ և պառկելով ինձ հետ մեկտեղ։
Գընա՛ դու, ծեր, քո փըրկանքով ու զայրույթս մի՛ գըրգըռիր,
Թե ուզում ես գըլուխդ ուսիդ ողջ ու առողջ վերադառնալ»։

Այսպես ասաց, և ծերունին անսաց նըրան սարսափահար
Ու լուռ ու մունջ ելավ գընաց մըռընչալից ծովի ափով։
Եվ մեկուսի քաշված ապա թափում էր նա դառն արտասուք,
Աղերսելով երկայնավարս Ապոլլոն մեծ թագավորին.
«Լըսիր դու ինձ, արծաթաղե՛ղ, Տենեդոսի հըզոր իշխան,
40Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր,
Թե երբևէ կառուցեցի ես քեզ համար տաճար շըքեղ
Կամ ցուլերի և այծերի պարարտ ազդրեր զոհ բերեցի,
Կատարիր այս խնդրանքըս դու. թո՛ղ անողոք դանայեցիք
Արցունքներիս համար տուժեն քո սայրասուր սըլաքներով»[6]։

Այսպես ասաց աղերսագին. Ապոլլոնը լըսեց նըրան
Ու զայրացած վար սըլացավ Ոլիմպոսից անմիջապես
Իր լայնալիճն ու ամրափակ կապարճները ուսը գըցած։
Շաչում էին նըրա ուսին նետերը սուր, ահեղասաստ,
Երբ որ մըռայլ գիշերվա պես առաջ էր նա սուրում թափով։
50Գընաց նըստեց նավերից զատ և արձակեց նետերն ահեղ,
Եվ արծաթյա իր աղեղի ճայթյունն հընչեց ահագնազայր։
Նախ զարկեց նա ջորիներին և շըներին արագավազ,
Բայց մահաբեր նետը հետո ուղղելով նա մարդկանց վըրա,
Հարվածում էր՝ ամենուրեք վառ խարույկներ բորբոքելով[7]։

Ինն օր անվերջ թըռչում էին աստվածային նետերն ահեղ։
Եվ տասերորդ օրն Աքիլլես կանչեց ամբոխը ժողովի.
Նըրան միտքը այդ ներշընչեց աստվածուհի աչեղ Հերան,
Որ հուզված էր ի տես հունաց համատարած կոտորածին։
Երբ աքայանք ամեն կողմից հավաքվեցին ակըմբահույլ,
60Ելավ քաջոտն Աքիլլն այնժամ և մեծաձայն այսպես ասաց.
«Ո՛վ Ատրիդես, այժըմ, կարծեմ, ժամանակն է, որ նավերով
Ետ դառնանք մենք, եթե միայն ճողոպրեինք ահեղ մահից,
Զի ձեռք-ձեռքի տըված ժանտախտն ու պատերազմն ընկճում են մեզ։
Բայց խորհուրդի կանչենք իսկույն ըղձապատում մեկին այստեղ,
Կամ մի քուրմի և կամ հըմուտ երազագետ ոմըն մարդու,
(Քանզի երազն էլ գալիս է իմաստնագույն Արամազդից)
Որ բացատրի, թե Ապոլլոնն ինչո՞ւ է մեզ նեղում այսքան,
Թերևըս նա մեր մի ուխտից և կամ զոհից դըժգոհ է խիստ,
Եվ կամ գուցե, վայելելով ճենճերն[8] ընտիր ոչխարների
70Հաճի մեզնից սարսափելի սըրածությունն այս հեռացնել»։

Այսպես ասաց նա և նըստեց, և նըրանից հետո իսկույն
Ելավ Կալքաս Թեստորյանը՝ ամենավեհ գուշակ֊հըման,
Որ քաջ գիտեր ամենայն ինչ, գիտեր անցյալն ու ապագան։
Գուշակության իր շընորհիվ, որ Ապոլլոնն էր շընորհել,
Առաջնորդ էր եղել հունաց նավերին նա մինչև Իլիոն։
Արդ, ի խընդիր նըրանց բարուն՝ ըսկըսեց նա ճառել այսպես.
«Ո՛վ սիրելիդ Արամազդի, դու Աքիլլե՛ս աստվածազարմ,
Ասում ես ինձ, որ ես մեկնեմ սըրտմըտությունն Ապոլլոնի։
Կըբացատրեմ բոլորը ես, բայց դու պիտի ուխտես երդմամբ,
80Որ ինձ կօգնես ճըշմարտապես, լինի խոսքով և կամ գործով,
Զի անկասկած քաջ գիտեմ ես, որ ինձ վըրա կըբարկանա
Նա, որ իշխում է մեծազոր՝ արգիացոց վըրա համայն,
Եվ որին ողջ աքայեցիք հըպատակվում են հընազանդ։
Թագավորը ահեղ է, երբ բարկանում է փոքրի վըրա,
Եվ եթե նա զըսպի թեկուզ իր վըրդովմունքն առժամապես,
Սակայն սըրտում ոխ կըպահի, մինչև լուծի վըրեժն իր սև։
Ուստի և լա՛վ խորհիր, արդյոք կարո՞ղ ես դու ինձ պաշտպանել»։

Պատասխանեց նըրան քաջոտն Աքիլլը և այսպես ասաց.
«Մի՛ վախենար, պատմիր բոլորն ու պատգամիր, ինչ որ գիտես։
90Երդվում եմ ես Արամազդի սիրելագույն Ապոլլոնով,
Որից, Կալքա՛ս, դանայեցոց հայտնություններ ես պատգամում,
Քանի ողջ եմ, և աչքերըս տեսնում են լույսն արեգական,
Ոչ ոք պիտի քեզ չըդիպչի, չըբարձրացնի ձեռքը վըրադ
Եվ ոչ մի հույն, մինչև անգամ ինքը Ատրիդ Ագամեմնոնն,
Որի համար ասում ես թե արքան է ողջ աքայեցոց»։

Այն ժամանակ հըման անբիծ սիրտ առնելով այսպես ասաց.
«Ապոլլոնը չի գանգատվում ո՛չ մեր ուխտից և ո՛չ զոհից.
Այլ Քրիսես ծերունափառ քուրմի համար է բարկացած,
Որին այնպես խիստ անգոսնեց Ագամեմնոնն այն ժամանակ,
100Չարձակելով նըրա դըստերն ու փըրկանքը չընդունելով։
Ա՛յս է պատճառն ահավասիկ, որ Ապոլլոնն աղեղնավոր
Ցավեր տըվեց մեզ անհամար և տակավին պետք է որ տա,
Եվ ժանտախտի օրհասը սև մեզնից պիտի չըհեռացնի,
Մինչև աղջիկն այն գեղաչյա առանց գընման ու փըրկանքի
Չըտրվի հորն ու չըտարվի դեպի Քրիսե զոհ անբասիր։
Միայն այնժա՛մ գուցե նըրան ողոքելով մենք հաշտեցնենք»։

Նըստեց այսպես պատգամելով Կալքաս գուշակը Թեստորյան
Ելավ այնժամ դյուցազն Ատրիդ Ագամեմնոնն իշխանապետ
Լի բարկությամբ, տըրտմաթաթավ, սիրտը մըռայլ ամպով պատած,
110Եվ աչքերը նըման երկու կայծակնացայտ կըրակների,
Եվ Կալքասին դառնալով նա՝ այսպես խոսեց խոժոռադեմ.
«Չարագուշակ գուժկանըդ դու, ոչ մի լավ բան ինձ չասացիր.
Սիրելի է սըրտին քո միշտ չարիքների լինել գուշակ։
Բարի մի բան չավետեցիր, ոչ էլ գըլուխ հանեցիր դու.
Եվ արդ ելել ճառ ես ասում դանայեցոց դու մարգարեդ,
Որ իբրև թե Աղեղնավորն ա՛յն պատճառով է մեզ պատժում,
Որ ես ինքըս չեմ ընդունել Քրիսեիսի փըրկանքը ճոխ,
Ցանկանալով օրիորդին տանըս պահել, նախընտրելով
Կլիտեմնեստրե իմ կընոջից, որ նըրանից ցած չի մընում
120Ո՛չ հասակով և ո՛չ մարմնով, ո՛չ էլ խելքով և կամ գործով։
Բայց և այնպես, եթե պետք է, և բարվոք եք համարում դուք,
Պատրաստ եմ ես այժըմևեթ ուղարկելու հորը նըրան,
Քանզի ազգիս փըրկությունն եմ կամենում ես և ո՛չ կորուստ։
Բայց անհապաղ պատրաստեցեք դուք ինձ համար մի ա՛յլ պարգև,
Որ չըմնամ արգիացոց մեջ միայն ե՛ս անմըրցանակ,
Ինչ որ վայել չէ ինձ բընավ, չէ՞ որ ահա տեսնում եք դուք,
Որ մըրցանակն իմ թանկագին՝ ձեռքիցս արդեն դուրս է գալիս»։

Նըրան այսպես պատասխանեց Աքիլլեսը աստվածազարմ.
«Ո՛վ մեծափառ Ագամեմնոն, ժըլատ սաստիկ և ընչաքաղց,
130Մեծահոգի հույները քեզ ինչպե՞ս պիտի տան մըրցանակ։
Մենք չըգիտենք այնպիսի տեղ, ուր ավարներ լինեն դիզված,
Իսկ ինչ որ մենք ավարեցինք, բաժանված է վաղուց արդեն,
Եվ արդար չէ, որ վերըստին զորքն այն բերի, թափի այստեղ։
Առայժըմ դու ետ ուղարկիր օրիորդին, իսկ մենք, հետո,
Աքայանքըս եռապատիկ, քառապատիկ և ավելին
Կըհատուցենք քեզ փոխարենն, եթե Զևսը մեզ շնորհի
Հիմնահատակ քանդել մի օր Տրոյա քաղաքն ամրապարիսպ»։

Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Աստվածատիպ դու Աքիլլես, ինձ մի՛ փորձիր խաբել իզուր,
140Քաջ ես թեպետ և խելացի, բայց ինձ ծուղակ չես գըցի դու։
Մըրցանակըդ պահես դու պինդ, և զըրկվե՞մ ես իմինից.
Եվ ինձ պատվեր ես տալիս դեռ, որ ես նըրան ետ ուղարկեմ...
Լինի՛, միայն մի՛ պայմանով, որ ինձ մեծանձն աքայեցիք,
Շահելով սիրտն իմ՝ փոխարեն տան մըրցանակ մի համարժեք.
Իսկ եթե ոչ, ինքըս անձամբ գալով պիտի սեփականեմ
Պարգևը քո կամ Այաքսի, Ոդիսևսի, սակայն, գիտեմ,
Ում էլ որ ես ձեռք դիպցընեմ՝ պիտի մռընչա դառնահառաչ։
Սակայն թողնենք մենք այս մասին ուրիշ անգամ մըտածելու,
Իսկ այժըմ շուտ մակույկ գըցենք աստվածային ծովի վըրա,
150Նըշանակենք նավաստիներ քաջաբազուկ և աջողակ,
Դընենք մեջը մեր զոհը սուրբ և գեղեցկայտ Քրիսեիսին։
Իշխաններից մեկը թող որ առաջնորդի մակույկը սև.
Այաքսը կամ Իդոմենեսն, կամ Ոդիսևսը դյուցազարմ,
Եվ կամ ինքըդ, Պելիսածին, ահեղագո՛ւյնդ ամենքի մեջ,
Որպեսզի դու մատուցելով զոհը՝ շարժես սիրտը նըրա,
Ու հաշտեցնես խըռովահույզ հաստաղեղին աքայանց հետ»։

Աքիլլն այնժամ ծուռ նայելով՝ նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ լըրբությամբ լըցված հոգի, դու ընչաքաղց ու նենգամիտ.
Այսուհետև ո՛վ հույներից պիտի խոսքիդ անսա սիրով,
160Ճամփա գընա հոժարակամ և կամ կըռվի քաջակորով։
Վրեժխնդիր ոգով վառված՝ չեկա այստեղ մարտընչելու
Տըրոյացոց դեմ տիգազեն, որոնք վընաս չեն տըվել ինձ,
Չեն ավարել նըրանք երբեք ոչ եզներըս և ոչ էլ ձիս,
Ոչ էլ Փթիո մեջ արգավանդ՝ բերրի հունձքերս են աղարտել,
Զի մեր միջև կան բազմաթիվ լեռներ պաշտպան ու գոռ ծովեր,—
Այլ, ո՛վ լպիրշ, եկանք այստեղ, քո ետևից, որ դու հըրճվես՝
Մենելավի և քո վըրեժն առնելով քաջ տրովցիներից։
Սըրանց մասին, ա՛յ շաներես[9], չես մըտածում ամենևին
Եվ ըսպառնում ես լըրբաբար մըրցանակն իմ խըլել ինձնից,
170Որի համար ես այնքան շատ աշխատեցի քըրտինք մըտած,
Եվ որը ինձ պարգև տըվին պարմանիներն աքայեցի։
Չի եղել դեռ, որ մըրցանակն իմ հավասար լինի քոնին,
Ամեն անգամ, երբ մի քաղաք են ավերել աքայեցիք.
Մինչ դեռ կըռվի ողջ ծանրությունն այս իմ ուսերն են վերցընում,
Իսկ բաշխումի ժամը երբ գա՝ պարգևների մեծը քոնն է[10],
Մինչ ես փոքրիկ, սըրտահաճո մի բան առած իբրև բաժին՝
Նավատորմն եմ վերադառնում՝ հոգնած մարտի տաժանքներից։
Ես ինքս հիմա անմիջապես կըհեռանամ դեպի Փթիա,
Քանզի հազար անգամ լավ է նավել դեպի հայրենի տուն,
180Քան թե մընալ և քեզ համար հարստություն դիզել այստեղ»։

Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Վերադարձի՛ր իսկույն ևեթ, եթե քո սիրտն այդ է ուզում.
Ես քեզ երբեք չեմ աղաչի, որ ինձ համար մընաս այստեղ.
Իմ շուրջը դեռ շատերը կան, որոնք հարգում պատվում են ինձ,
Առավել ևս Դիոսն ըզգոն՝ Արամազդը ամպրոպադեզ։
Դյուցասընունդ արքաներից ամենեն շատ քեզ եմ ատում,
Քանզի սըրտիդ սիրելի են ամեն անգամ կըռիվ ու վեճ,
Եվ եթե ուժ ունես՝ այդ էլ աստվածներն են պարգևել քեզ։
Տո՛ւն դարձիր շուտ քո նավերով, ընկերներով քո համախոհ,
190Իշխիր այնտեղ միրմիդոնաց. հոգ չեմ անում ես քեզ համար,
Ոչ էլ երկյուղ՝ քո վըրեժից, այլ ըսպառնում եմ ես ահա,
Զի Ապոլլոն Գուշակն արդեն առավ ինձնից Քրիսեիսին,
Ուղարկում եմ ինքըս նըրան իմ մակույկով ու մարդկանցով
Եվ վըրանդ գալով անձամբ՝ քո մըրցանակն առնեմ պիտի,
Գեղատեսիլ Բրիսեիսին, որպեսզի դու լավ հասկանաս,
Թե քեզանից հըզոր եմ ես, և ուրիշներն առհասարակ
Չըհանդըգնեն անձը իրենց դընել անձիս զուգակըշիռ»։

Այսպես ասաց, ցասումն առավ Պելիսածին Աքիլլեսին,
Եվ թավամազ կըրծքի ներքո երկմըտում էր սիրտը նըրա՝
200Հեռու վաներ բոլորին էլ և ըսպանե՞ր Ատրիդեսին,
Թե՞ զըսպեր իր զայրույթը բարկ ու ցասումը սանձահարեր։
Եվ մինչդեռ նա խըռովահույզ ու դառնապես վիրավորված
Պատրաստվում էր դուրս քաշելու վիթխարի սուրն իր պատյանից՝
Ինքն Աթենասն իջավ այնտեղ՝ եկած Հերա աստվածուհուց,
Որ սիրում էր երկուսին էլ և հոգ տանում առհավասար[11]։
Կանգնեց ետև Պելիսյանի, բըռնեց խարտյաշ գանգուրներից.
(Միայն նըրան էր երևում, նըրանից զատ ո՛չ այլ ոքի)։
Սոսկաց Աքքիլլն ու շուռ գալով՝ տեսավ Պալլաս Աթենասին,
Որին իսկույն նա ճանաչեց կայծակնացայտ հուր աչքերից,
210Ու տեղնուտեղ արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ինչո՞ւ եկար, դո՛ւստրըդ ահեղ ասպարակիր Արամազդի,
Ագամեմնոն Ատրիդեսի թըշնամանքնե՞րը տեսնելու։
Բայց ասում եմ ահավասիկ, և ասածըս կկատարվի,
Գոռոզությունն ամբարտավան դըրա գըլուխն ուտե պիտի»։

Եվ Ասթենաս աստվածուհին նըրան այսպես պատասխանեց,
«Եկա, որ քո սըրտմըտությունն ես ամոքեմ, եթե անսաս։
Ինձ ուղարկեց լուսածըղի աստվածուհի Հերան այստեղ,
Որ սիրում է երկուսիդ էլ ու հոգ տանում առհավասար։
Դադարեցրու կըռիվըդ դու և մի՛ քաշիր սուրըդ սուրսայր,
220Այլ նախատիր խոսքով նըրան, ինչքան որ քո սիրտն է ուզում,
Ասում եմ քեզ ահավասիկ, և կատարվի խոսքըս պիտի,
Օր պիտի գա, որ փոխարենն այս անիրավ թըշնամանքի,
Եռապատիկ ճոխ պարգևներ տիպի տըրվեն քեզ, Աքիլլես,
Բայց առայժըմ զըսպիր դու քեզ և մեզ անսա խոհեմաբար»։

Եվ պատասխան տալով նըրան՝ այսպես ասաց Աքիլլը քաջ.
«Պետք է պահել, աստվածուհի, պատվերը ձեր և ձեզ անսալ,
Թեև սաստիկ եմ զայրացած, բայց լավ է ձեզ հընազանդել.
Աստվածներին լըսողն երբեք չի մոռացվում աստվածներից»։

Ասաց և իր ծանըր ձեռքով խըթեց արծաթ երախակալն
230Ու վիթխարի սուրն իր ահեղ՝ պատյանի մեջ խըրեց կըրկին,
Հնազանդելով Աթենասին, որը դարձավ դեպ Ոլիմպոս՝
Բընակավայրն անմահների, ասպարակիր Դիոսի մոտ։
Իսկ Աքիլլը, որը ցասման ամպրոպը դեռ չէր դադարել,
Վերըսկըսեց նորից սաստիկ հանդիմանել Ատրիդեսին.
«Ո՛վ դու գինուց ծանրացած մարդ, եղջերվասիրտ[12] և շընաչյա,
Գուպարի մեջ արիաբար դու չըմըտար ոչ մի անգամ,
Ոչ էլ հունաց քաջերի հետ դարան մըտար երբևիցե,
Քանզի քեզ այդ մահ է թըվում. շա՜տ ավելի լավ է անշուշտ
Աքայեցոց մեծ բանակում նըստել հանգիստ և ապահով,
240Նըստել և քեզ դեմ խոսողի մըրցանակներն հափըշտակել։
Ազգակործա՛ն դու թագավոր, վատերի ես հըրամայում,
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ այսօր վերջինն էր լինելու։
Բայց ես ահա՛ ասում եմ քեզ ու երդվում եմ նըմանապես
Այս մականի[13] վըրա, որ էլ չի արձակի տերև ու ոստ,
Քանի որ նա՝ անդառնալի՝ բունն իր թողեց լեռան վըրա
Եվ այլևըս այսուհետև նա չի նորից բողբոջելու,
Զի պըղինձը քերեց նըրա տերևներն ու կեղևն ամուր,
Եվ որ իրենց ձեռքում ահա կըրում են արդ իրավարար
Աքայեցիք՝ Արամազդի օրենքներին ավանդապահ։
250Արդ, այս երդումս ահավասիկ աղետաբեր կըլինի քեզ.
Օր կըգա, երբ աքայեցիք Աքիլլեսին փընտրեն պիտի,
Եվ դու, թեպետև սըրտացավ՝ չըկարենաս օգնել նըրանց,
Երբ որ Հեկտորն արյունռուշտ գետին փըռի շատ շատերին։
Ինքըդ այնժամ տագնապահար սիրտըդ պիտի պատառոտես,
Թե դու ինչո՞ւ չըպատվեցիր աքայացոց քաջագույնին»։

Այսպես ասաց Պելիսածինն ու ոսկեգամ, բևեռապինդ
Գավազանը գըցեց գետին և ինքն այնտեղ նըստեց նորից։
Իսկ Ատրիդեսն ահագնազայր մըռմըռում էր քինախընդիր։
Ելավ այնժամ Պելյանց խոսնակ քաղցրաբարբառ Նեստորը ծեր,
260Որի լեզվից մեղրից անուշ՝ խելոք խոսքեր էին ծորում։
Ապրել էր նա պարզաբարբառ մարդկանց երկու սերընդի հետ,
Որ դիցային Պիլոսի մեջ ապրել-սընվել էին առաջ,
Որոնք բոլորն էլ վաղուց ի վեր անհետացել էին արդեն
Եվ երրորդի վըրա էր նա թագավորում այդ ժամանակ։
Որպես բարի խորհըրդատու՝ Նեստորն այսպես ասաց նըրանց.
«Վա՜յ մեզ, իրոք աքայեցոց երկրին մեծ սուգ է ըսպասում.
Ուրախանա՛ն պիտի Պրիամն ու որդիները Պրիամի.
Ցնծան պիտի ամբողջ հոգով և մյուս բոլոր տըրոյացիք,
Երբ որ լըսեն ձեր մեջ ծագած այս երկպառակ վեճի մասին,
270Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի[14],
Եվ այդ մարդիկ բոլորովին չանգոսնեցին ինձ երբևէ։
Ես ոչ մի տեղ դեռ չեմ տեսել, չեմ էլ տեսնի ես այնպիսիք,
Ինչպես Դրիաս ու Պիրիթոս ազգապետներն էին խոհեմ,
Եվ Կենևսը, Եկսադիոսն ու Պոլիփեմն աստվածատիպ,
Ինչպես Թեսևսը Էգեյան՝ հար և նըման աստվածների։
Նըրանց նըման քաջակորով մարդ չըսընեց երկիրն երբեք,
Ամենաքաջն էին նըրանք, կըռվում էին իրենց նըման
280Քաջերի դեմ լեռնաբընակ[15], և ջարդեցին նըրանց բոլոր։
Եվ ապրեցի ես նըրանց հետ, գալով երկրից մի հեռավոր—
Պիլոսից և նըրանց հետ խառն կըռվում էի ուժիս չափով,
Որոնց հետ այժմ ապրողներից ոչ ոք կըռվել սիրտ չի անի.
Սակայն դարձյալ լըսում էին խորհուրդներըս նըրանք սիրով։
Լըսեք և դուք, զի լավ բան է լըսել խելոք խոսք ու խըրատ։
Ագամեմնո՛ն, Աքիլլեսից մի՛ խըլիր դու այդ աղջըկան,
Աքայեցի որդոց տըված պարգևը թող մընա նըրան։
Եվ դու էլ մի՛, Պելիսածին, կըռվի հըզոր արքայի հետ,
Քանզի քեզ հետ և նույն պատվին չէ հավասար վիճակակից
290Թագավորը մականակիր, որին Զևսը շնորհեց փառք։
Թեպետև դու քաջ ես իրոք, աստվածուհի մորից ծընված[16],
Բայց ավելի՛ հըզոր է նա, քանզի իշխում է շատերին։
Դու, Ատրիդես, խընդրում եմ քեզ, մըռունչներըդ դադարեցրու,
Մարիր հուրը քո բարկության Պելիսածին Աքիլլի դեմ,
Որ պատվարն է ողջ աքայանց համար այս մեծ պատերազմում»։

Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Այդ ամենը, ո՛վ ծերունի, շատ ճըշմարիտ խոսեցիր դու,
Բայց հավակնում է բոլորից բարձըր կանգնել Աքիլլը գոռ
Եվ ամենքի վըրա իշխել, հըրամաններ արձակելով։
300Բայց և այնպես չեմ հավատում, որ համոզվի դըրան ոչ ոք։
Եթե նըրան քաջ օժտեցին աստվածները, սակայն մի՞թե
Թույլ տըվին, որ թափե բերնից հազար լուտանք ու նախատինք»։
Իսկ Աքիլլեսն աստվածազարմ կըտրեց նըրա խոսքն ու ասաց.
«Վատ, արդարև, և անպիտան մարդ կոչվեմ ես, եթե երբեք
Հրամաններիդ այսուհետև հընազանդեմ և քեզ անսամ։
Ուրիշներին հըրամայիր և ինձ վըրա մի՛ հոխորտա,
Չեմ ուզում քեզ այսուհետև հըպատակվել ամենևին։
Ասում եմ քեզ նըմանապես, և դու այն լավ միտքըդ պահիր,
Ես աղջըկա համար երբեք ձեռքով պիտի չըմարտընչեմ
310Ոչ քեզ, ոչ էլ ուրիշի հետ, զի ձեր տըվածն եք առնում դուք,
Սակայն ուրիշ ինչ բան որ կա սըրաթըռիչ իմ սև նավում
Դու նըրանցից ոչինչ պիտի բըռնի առնել չըհանդըգնես,
Ապա թե ոչ, լավ իմացիր, թող իմանան նաև սըրանք,
Որ նույն ժամին տեգիս չորս դին ցայտե պիտի արյունըդ թուխ»։

Աղեղնաբան այս խոսքերի կըռվից հետո ելան նըրանք
Ու ցըրեցին ժողովն իրենց՝ աքայեցոց նավերի մոտ։
Պէլիսածինը հեռացավ դեպի նավերն հարթահատակ,
Մենիտյանին և զինակից ընկերներին հետն առնելով։
Իսկ Ատրիդը ծովը ձըգեց արագընթաց մակույկ մի սև
320Եվ ընտրելով քըսան նավակ, զետեղեց զոհն աստվածային,
Բերեց այնտեղ նավը դըրեց Քրիսեիսին գեղեցկադեմ,
Եվ Ոդիսևսը հանճարեղ մակույկ ելավ իբր առաջնորդ։
Երբ ճանապարհ ընկան նըրանք, նավեցին թաց ճանապարհով,
Ատրիդեսը մաքըրվելու հըրաման տըվեց ժողովըրդրն։
Մաքըրվեցին բոլորն այնժամ ու թափեցին աղտն իրենց ծով,
Ապա հանուն Ապոլլոնի զոհեր բերին ընտիր-ընտիր
Արջառների և այծերի՝ ամուլ-անբեր այն ծովափին,
Մինչև երկինքն էր բարձրանում զոհերի ծուխն ու գոլորշին։

Եվ մինչ ճամբարն ըզբաղված էր այս գործերով, Ատրիդ արքան
330Չէր դադարում Աքիլլի դեմ ըսպառնանքներ մըռմըռալուց,
Եվ կանչելով իր մոտ երկու հավատարիմ ծառաներին՝
Տալթիբիոսին և հընազանդ Եվրիբատին, այսպես ասաց.
«Շո՛ւտ գընացեք Պելիսածին Աքիլլեսի վըրանը դուք
Եվ իր ձեռքից բըռնած այստեղ բերեք չըքնաղ Բրիսեիսին.
Իսկ թե չըտա, ինքըս անձամբ գալով այնտեղ պիտի խըլեմ
Մեծ զորությամբ իմ բազմամբոխ, որ պիտ նըրան ծանըր նըստի»։

Այս ասելով ճամփեց նըրանց ըսպառնալից հոխորտանքով։
Եվ գընացին նըրանք անբեր ծովի ափով ակամայից
Ու հասնելով միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
340Գըտան նըրան իր սև նավի և վըրանի առջև նըստած։
Աքիլլեսը նըրանց ի տես՝ ամենևին չուրախացավ։
Մունետիկներն արքայի դեմ, պատկառանքով կանգնած հեռու,
Ծըպտուն անգամ չըհանեցին իրենց գալու վերաբերյալ,
Բայց նա իսկույն գըլխի ընկավ ու դառնալով նըրանց՝ ասաց.
«Ի՞նչ եք այդպես հեռու կանգնել, սուրհանդակներ Արամազդի[17].
Առաջ եկեք, դուք իմ հանդեպ հանցավոր չեք բոլորովին,
Ձեզ Ատրիդեսն է ուղարկել Բրիսեիսի համար, գիտեմ։
Գընա՛ ուստի, քաջ Պատրոկլես, դուրս բեր աղջիկն իրենց ուզած,
Տուր, որ տանեն, և թող վըկա լինեն երկուսն այս՝ երջանիկ
350Աստվածների առջև անմահ և մարդկանց մոտ մահկանացու,
Եվ իրենց ժանտ թագավորի, որ չեմ կըռվի այսուհետև
Ու չեմ փըրկի ուրիշներին կորըստաբեր պատուհասից,
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խորհուրդներով
Ու չի նայում առաջ ու ետ ամենևին, որ կարենա
Փըրկել հունաց կյանքը, որոնք մարտընչում են նըրա համար»։

Այսպես ասաց, և Պատրոկլեսն իր ընկերոջ հընազանդեց,
Եվ վրանից դուրս հանելով գեղեցկատես Բրիսեիսին,
Հանձնեց նըրանց, որոնք իսկույն վերադարձան դեպ աքայանք.
Եվ մանկամարդ կինն ակամա հետևում էր նըրանց հըլու։
360Իսկ Աքիլլեսն ընկերներից առանձնացած և մեկուսի
Լաց էր լինում մեն ու մենակ նըստած ճերմակ ծովի ափին
Եվ արցունքոտ աչքերն հառած ծովի կապույտ ալիքներին
Մորն[18] էր կանչում աղաչագին երկու ձեռքերն առաջ պարզած.
«Մայր իմ, քանզի ինձ կարճակյաց ծընեցիր դու այս աշխարհում,
Պետք էր գոնե, որ ոլիմպյան Արամազդը որոտագոչ
Պարգևեր ինձ փառք ու պատիվ, բայց նա բընավ ինձ չըպատվեց,
Իշխանապետ Ագամեմնոնն ինձ անգոսնեց անարգաբար
Եվ մըրցանակըն իմ խըլելով, սեփականեց հանիրավի»։

Այսպես ասաց արտասվալից, և նազելի մայրը լսեց,
370Որ նըստել էր խորքը ծովի, ծերունազարդ նըրա հոր մոտ։
Զերդ շամանդաղ ելավ ճերմակ ալիքներից անմիջապես,
Եկավ նըստեց իր որդու մոտ, որ լալիս էր սըրտակըտոր,
Ու գրգվելով նըրան ձեռքով, այսպես ասաց գորովագին.
«Ինչո՞ւ ես դու լալիս, որդյա՛կ, ի՞նչ ցավ հոգին քո պաշարեց,
Ասա, խոսիր, որ իմանամ, տեղյակ լինեմ պատահածին»։

Եվ դառնապես հառաչելով ասաց իր մորն Աքիլլը ժիր.
«Գիտես արդեն, ի՞նչ կարիք կա պատմել բոլորն իմացողիդ։
Մըտանք Թեբե՝ նըվիրական քաղաքը սուրբ Էտիոնի[19],
Եվ քանդելով, կողոպտելով՝ ավարն ամբողջ բերինք այստեղ,
380Որոնք իրենք աքայեցիք բաժանելով արդարապես,
Ատրիդեսին տըվին չըքնաղ ու գեղեցկայտ Բրիսեիսին։
Սակայն հետո Քրիսեսը ծեր՝ քուրմը գուշակ Ապոլլոնի
Պըղընձազգեստ աքայեցոց սըրաթըռիչ նավերն եկավ,
Որ ազատի իր աղջըկան, բերելով հետն անբավ փըրկանք։
Ձեռքին բըռնած աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա
Վարսակալի մեջ փաթաթած՝ խընդիրք արավ աքայեցոց
Եվ մանավանդ զույգ Աստիդյան ժողովըրդոց իշխաններին։
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք
Պատկառելով քուրմից՝ առնել նըրա բերած փըրկանքը ճոխ,
390Իսկ Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Եվ չարությամբ ետ ուղարկեց նըրան սաստիկ ըսպառնալով։
Հեգ ծերունին հույժ բարկացած վերադարձավ եկած ճամփով.
Եվ Ապոլլոնն իր սիրելու լըսելով լացն աղիողորմ
Ուղղեց սըլաքն իր մահաբեր արգիացոց վըրա համայն։
Մեռնում էին զորք անհաշիվ, թըռչում էին աստվածային
Նետերն անդուլ՝ լայնածավալ դեպի բանակն աքայեցոց։
Մեկնեց հըմուտ գուշակն այնժամ Հաստաղեղի ցասումը մեզ,
Իսկ ես աստծուն հաշտեցնելու խորհուրդ էի տալիս նըրանց։
Բայց բարկացավ Ագամեմնոննը սպառնալիք որոտալով,
400Որ և ահա կատարված է. քանզի խայտակն աքայեցիք
Արագահաս նավով նըրան ուղարկում են դեպի Քրիսե
Ու տանում էն տիրոջ՝ զոհեր. և արքայի մարդիկ դեռ նո՛ր
Իմ վըրանից առան տարան չըքնաղագեղ Բրիսեիսին,
Որ որդիներն աքայեցոց ինձ տըվեցին որպես պարգև։
Եվ արդ, եթե կարող ես դու, հասիր որդուն քո օգնության,
Փութա, մայր իմ, դեպի Ոլիմպ և աղաչիր Արամազդին,
Թե օգնությամբ երբևիցե շահել ես դու սիրտը նըրա։
Հաճախ ես դու պարծենալով պատմել իմ հոր ապարանքում,
Թե մի անգամ ինքըդ միայն անմահների մեջ բովանդակ
410Մի ժանտ ոճրից ազատեցիր Զըրվանյանին ամպակուտակ,
Մինչ մյուսներն ոլիմպիական ջանում էին կապել նըրան՝
Հերան աչեղ, Պոսեյդոնը և Աթենաս Պալլասն անգամ։
Եվ գընալով աստվածուհիդ նըրա կապերն արձակեցիր,
Դեպ Ոլիմպոսը կանչելով հարյուրաձեռն Էտիոնին,
Որին բոլոր աստվածները Բրիարևս են անվանում,
Զի անցնում էր սա իր հորից իր մեծ ուժով և զորությամբ։
Եվ նա գալով՝ Զըրվանյանի կողքը բազմեց փառքով իր վեհ,
Որի ահից աստվածները էլ սիրտ չարին կապել Զևսին։
Այս բաները հիշեցնելով նըստիր նըրան դու առընթեր,
420Բըռնիր ծընկներն, և թող հաճի լինել տրոյանց նա զորավիգ
Իսկ ծովափին, նավերի մոտ թող ջարդըվեն աքայեցիք,
Որ համն առնեն իրենց գոռոզ, ամբարտավան թագավորի,
Եվ հասկանա Ատրիդ արքան, թե ինչպիսի սըխալ գործեց,
Չըպատվելով արժանապես աքայեցոց քաջագույնին»։

Եվ պատասխան տըվեց որդուն մայրը՝ Թետիսն արտասվալից.
«Ավա՜ղ, որդյակ, ինչո՞ւ ցավով քեզ ծընեցի, ծընունդ թըշվառ,
Երանի թե դու նըստեիր նավերի մոտ առանց լացի,
Քանզի կարճ էն կյանքիդ օրերն և քո օրհասն է մոտալուտ։
Դո՛ւ ոչ միայն սակավակյաց, այլև վըշտոտն ես ամենեն,
430Զի չարաբախտ ժամի ես քեզ ծընեցի իմ առագաստում։
Բայց քեզ համար ես ինքս անձամբ արդ գընալով դեպ Ոլիմպոս,
Պատմելու եմ փայլակնացայտ Արամազդին, եթե լըսի։
Իսկ դու նըստիր և ըսպասիր քո սըրընթաց նավերի մոտ
Եվ ձեռընթափ եղիր մարտից, աքայանց դեմ քեն պահելով։
Զևսը Օվկիան գընաց երեկ եթովպացոց մոտ խընջույքի
Իր ետևից տանելով նա հույլն երջանիկ աստվածների.
Բայց տասներկու օրից հետո դեպ Ոլիմպոս պիտի դառնա։
Եվ ես կերթամ աստվածային ապարանքը պըղընձակերտ
Ու փարվելով նըրա ծընկանն, հույս ունեմ թե կըհամոզեմ»։
440Այս ասելով՝ գընաց Թետիսն Աքիլլեսին թողած այնտեղ.
Սըրտմըտության մեջ զայրագին՝ գեղեցկիրան կընոջ համար,
Որին բըռնի հափափելով առան տարան իր վըրանից։
Իսկ Ոդիսևսը Քրիսե եկավ հասավ իր սուրբ զոհով։
Ու հազիվ թե նավահանգիստ մըտած նըրանք, հավաքեցին
Առագաստներն ու ծալելով զետեղեցին սև նավի մեջ.
Եվ հաստապինդ պարաններով կայմն իջեցրին կայմընկալին
Ու վարեցին թիակներով նավը դեպի նավակայան,
Ուր գըցելով խարիսխ ապա՝ պարաններով կապկապեցին։
Ապա ցամաք ելան բոլոր պատվիրակներն անմիջապես
450Եվ հեռաձիգ Ապոլլոնին բերած զոհը դուրս հանեցին
Ելավ նույնպես Քրիսեիսը լաստափայտից այս ծովաչու,
Որին առած բագին տարավ Ոդիսևսը բազմահանճար,
Եվ աղջըկան իր սիրելի հորն հանձնելով՝ այսպես ասաց.
«Ո՛վ Քրիսես, ինձ ուղարկեց Ագամեմնոն արանց Արքան,
Որ դըստերդ բերեմ և սուրբ զոհ մատուցեմ Ապոլլոնին
Դանայեցոց կողմից համայն, որ հաշտըվի արքան մեզ հետ,
Որ պատճառեց բազմահառաչ աղետ ու սուգ արգիացոց»։
Ասաց, հանձնեց օրիորդին, և ընդունեց ուրախությամբ
Իր սիրասուն դըստերը հայրն ու շարեցին նըրանք ընդփույթ
460Աստվածային զոհը շըքեղ շուրջը բագնի գեղեցկակերտ։
Եվ ձեռքները լըվանալով՝ առան ցորնի հատիկը սուրբ,
Եվ Քրիսեսն այն ժամանակ մեծաբարբառ ու ձեռնամբարձ՝
Ապոլլոնին աղոթելով այս սըրտագին խոսքերն ասաց.
«Լսիր ինձ, ո՛վ աղեղնավոր, Տենեդոսի հըզոր դու տեր,
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր.
Դեռևս նո՛ր լըսեցիր ինձ, և պատվելով քո ծառային,
Հարվածեցիր ուժգընապես աքայական ժողովըրդին։
Լըսիր և արդ ու կատարիր նաև այս իմ խընդիրը դու
Եվ ազատիր դանայեցոց այս ժանտախտից աղետավոր»։

470Այսպես ասաց, և Ապոլլոնն արծաթաղեղ լըսեց նըրան։
Քրիսեսի այդ աղոթքից[20] ու սուրբ հատիկն ցանելուց ետ
Զոհերի վիզը ծըռելով փողոտեցին ու քերթեցին
Եվ ազդրերը կըտրատելով շուրջպատեցին ճարպով համակ
Ու շուրջ բոլորը շարեցին հում կըտորներ պատառ-պատառ,
Որոնք փայտի վըրա շարած այրում էր ծերն ու սև գինին
Հեղում շիթ-շիթ նըրանց վըրա. իսկ պատանիք իրենց ձեռքին
Մեկ֊մեկ շամփուր հընգամատնյա՝ կանգնած էին կըրակի մոտ։
Երբ այրվեցին ազդրերն արդեն, ու փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջարդած զարկին շամփուր։
480Ու խընամքով խորովելով առան, ապա հանգըստացած՝
Հորինեցին անմիջապես կերուխումի մի ճոխ խընջույք
Եվ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին[21] խորտիկն համեղ։
Ապա երբ որ լիացըրին կերուխումի փափագն իրենց,
Պատանիներն անոթներում լըցրած գինին բերնե-բերան՝
Բաժակներով բաժանեցին սեղանակից անդամներին։
Եվ ամբողջ օրն աքայեցի մանուկները օրհներգությամբ
Առնում էին սիրտն աստըծու նըվագներով գեղեցկաձայն,
Գովերգելով Ապոլլոնին, որ հըրճվում էր հոգու խորքից։

Իսկ երբ արևը մայր մըտավ, ու մութն առավ երկինք-գետին.
490Ընկողմանած իրենց նավի պարանների մոտ քընեցին,
Եվ վարդամատն Առավոտը ծագելու հետ քընիցն ելան,
Պատրաստվեցին ճամփա ընկնել դեպի բանակն աքայեցոց։
Ապոլլոնը կորովաձիգ հըղեց նըրանց հով հաջողակ,
Եվ տընկելով կայմը՝ բացին առագաստները ըսպիտակ։
Քամին լըցրեց առագաստի ծոցն, ու ծըփանքը ծիրանի
Շառաչում էր աշավասույր նավի երկու կողմից ուժգին,
Երբ ալիքները ճեղքելով կըտրում էր սև նավն իր ճամփան։
Եվ երբ արդեն ժամանեցին աքայեցոց բանակը մեծ,
Մակույկը սև դուրս քաշելով դեպի ցամաք, ավազն ի վեր,
500Տակը դըրին երկար մույթեր իբրև նեցուկ և հենարան[22].
Եվ նըրանցից ամեն մեկը դեպ իր վըրանն ուղևորվեց։
Այնինչ այնտեղ մեն ու մենակ, իր սըրընթաց նավերի մոտ
Նըստած մըխում էր մեկուսի Աքիլլեսը Պելիսածին.
Չէր երևում ո՛չ քաջերի փառապարգև ժողովներում
Ո՛չ էլ մարտում բոլորովին, այլ վըշտահար նըստած այնտեղ՝
Հեծում էր նա հառաչագին՝ կարոտ կըռվի և գուպարի։
Բայց վերջապես, երբ տասներկուերորդ ծիրանածին այգը ծագեց,
Եվ դիք անմահ Դիոսի հետ վերադարձան դեպ Ոլիմպոս,
Թետիսը, որ չէր մոռացել որդու պատվերն, առավոտ վաղ
510Ծովից ելած՝ դեպի Ոլիմպ, Արամազդի մոտ ըշտապեց.
Եվ նա գըտավ որոտագոչ Արամազդին նըստած այնտեղ,
Աստվածներից առանձնացած, Ոլիմպոսի վեհ կատարին։
Գընաց նըստեց մոտը և ձախ ձեռքով նըրա ծունկը բըռնած,
Աջով՝ կըզակն[23], աղերս արավ մեծ թագավոր Արամազդին.
«Հա՛յր Արամազդ, թե երբևէ օգնել եմ քեզ խոսք ու գործով
Անմահների մեջ երջանիկ՝ կատարիր այս խընդիրըս դու։
Պատվիր որդուս սակավակյաց, որին այսօր Ատրիդ արքան
Արհամարհեց ու պարգևը հափըշտակեց բըռնի կերպով։
Իմաստնագո՛յն դու Արամազդ, վըրեժխընդիր եղիր նըրան,
520Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
Խելքի գալով պատվեն որդուս և մեծարեն արժանապես»։

Ասաց, սակայն ամպակուտակ Արամազդը բան չըխոսեց.
Նըստել էր նա լուռ, անմըռունչ. Թետիսն ամուր փարած ծընկան
Արամազդին դիմեց դարձյալ երկրորդ անգամ աղերսագին.
«Ուրեմըն տուր ինձ մի խոստում և հավաստիք հավանության
Եվ կամ մերժիր մի անգամից, զի ոչ ոքից դու վախ չունես,
Ասա, որ դու մերժում ես ինձ, որպեսզի ես լավ հասկանամ,
Թե, ո՜հ, որքա՜ն անարգագույն մեկն եմ եղել դիցուհյանց մեջ»։

Եվ Արամազդն ամպրոպային հառաչելով ասաց նըրան.
530«Վատ է, եթե դու Հերայի ատելությունն իմ դեմ դըրդես,
Եվ զայրացնի իմ սիրտը նա իր խոսքերով վայրիվերո,
Առանց այդ էլ հաճախակի ցավեցնում է գըլուխըս նա,
Փընթփընթալով, թե տըրոյանց օգնում եմ ես պատերազմում։
Բայց հեռացիր առայժըմ դու՝ Հերան այստեղ քեզ չըտեսնի,
Եվ խընդրանքիդ հոգսը թող ինձ, որ ես մինչև վերջը տանեմ։
Եվ որպեսզի վըստահ լինես, երդվում եմ թեզ գըլխովս ահա՛,
Որ իմ կողմից ամենամեծ գըրավականն է անխափան,
Ինչ որ գըլխովս եմ երդվում ես, էլ չի փոխվում այնուհետև,
Կամ չի մընա բոլորովին անհետևանք և անկատար»։

540Ասաց, կապույտ իր հոնքերով նըշան արավ Զըրվանյանը,
Ու շարժվեցին նըրա անմահ գըլխի մազերն աստվածային,
Եվ դըղըրդեց տատանելով մեծ Ոլիմպոսն իրեն հիմքից։

Այս որոշումն ընդունելուց հետո նըրանք բաժանվեցին։
Արփիաճեմ Ոլիմպոսից Թետիսը դեպ ծովը ցատկեց,
Իսկ Զևսը իր պալատ գընաց. վեր կենալով աթոռներից
Աստվածները ըշտապեցին գընալ իրենց հորն ընդառաջ,
Եվ ոչ մեկը չըհանդըգնեց նըրա գալուն ըսպասելու։
Գընաց բազմեց Զևսն իր գահին, բայց Հերային ամեն մի բան
Հայտնի էր քաջ. տեսել էր նա, որ ծովական ծերի չըքնաղ
550Դուստրը՝ Թետիսն արծաթթաթիկ. խորհուրդի էր եկել նըրան։
Եվ Զըրվանյան Զևսին Հերան այս սիրտ ծակող խոսքերն ասաց.
«Ա՛յ նենգամիտ, աստվածներից ո՞վ խորհուրդի եկավ քեզ մոտ,
Հաճո է քեզ ինձնից ծածուկ և առանձին գործեր բըռնել,
Եվ դու երբեք, ոչ մի անգամ հոժարաբար ու կամովին
Հանձըն չառար ինձ հայտնելու մըտածումներդ գաղտնախորհուրդ»։

Եվ պատասխան տրվեց նըրան հայրը բոլոր աստվածների.
«Հերա՛, դու հույս մի՛ ունենա և մի՛ փորձիր իմանալու
Մըտածումներն իմ ամենայն, որքան էլ որ իմ կինն ես դու.
Իսկ այն, ինչ որ պետք է լըսել և իմանալ, վըստահ եղիր,
560Լինի նա մարդ և կամ աստված՝ քեզնից առաջ պիտ չիմանա։
Բայց ինչ որ ես աստվածներից առանձին եմ ուզում անել,
Լավ կանես որ դու այդ մասին ո՛չ հարցընես, ո՛չ էլ քըննես»։

Այն ժամանակ աչեղ Հերան[24] Զևսին այսպես պատասխանեց.
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ի՞նչ խոսք է ասում ես դու.
Ե՞րբ եմ մի բան ես հարցըրել և կամ քըննել քո գործերից։
Վըճռում ես դու՝ ինչ կամենաս ու կատարում ազատակամ,
Բայց դողում է սիրտըս սաստիկ, թե մի գուցե քեզ ծովական
Ծերի դուստրը՝ արծաթթաթիկ Թետիսն հանկարծ խաբած լինի,
Որ մութ-լուսին նրստեց քեզ մոտ ու փաթաթվեց քո ծընկներին,
570Որին, կարծեմ, խոսք տըվեցիր պատվել քաջոտն Աքիլլեսին
Եվ կոտորել աքայեցոց բազմությունը նավերի մոտ»։

Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց,
«Կասկածամիտ դու անպիտան, լըրտեսում ես ինձ շարունակ,
Բայց չես կարող ոչինչ անել, այլ պիտ ընկնես աչքիցըս դու,
Որ քեզ համար հույժ դըժվարին և դառնագույն պետք է լինի։
Նույնիսկ եթե ասածիդ պես լինի՝ դարձյալ հաճո է ինձ։
Ձայնըդ կըտրիր, նըստիր տեղդ և անսա՛ իմ հըրամանին,
Քանզի գուցե չօգնեն քեզ ողջ աստվածները Ոլիմպոսի,
Երբ որ վըրադ հարձակվեմ ես և քեզ վըրա ձեռք բարձրացնեմ»։

580Այսպես ասաց, և մեծարգո աչեղ Հերան սարսափահար
Քաշվեց հեռու, նըստեց մեկդի սըրտակոտոր և անմըռունչ։
Հառաչեցին դիք երկնային Արամազդի ապարանքում,
Իսկ Հեփեստոսը բազմարվեստ ի հաճումս մորն իր սիրելի,
Հաշտեցնելու համար նըրանց՝ խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Արդարն. ի՜նչ աղետավոր և դըժընդակ բան կըլինի,
Թե երկուսովդ մահկանացոց համար կըռվեք ու գըժտվեք,
Իրար խառնեք աստված ներին, համեղ խընջույքն անգամ պիտի
Անհամանա, զի հաղթողը պիտի լինի վատթարագույնն։
Եվ ես մորըս խորհուրդ կըտամ, իմաստուն է թեպետև նա,
590Որ քաղցրությամբ սիրտը առնի մեր սիրելի Արամազդ հոր,
Որպեսզի նա մի նոր կըռվով խընջույքը մեր չըխըռովի։
Քանզի եթե ուզի հանկարծ Ոլիմպյանը շանթախաղաց՝
Աթոռներից մեզ տապալել... զի անսահման հըզոր է նա։
Բայց դու, մայր իմ, քաղցըր լեզվով նըրա մեծ սիրտը ողոքիր,
Եվ Ոլիմպյանն իսկույն մեզ հետ կըհաշտըվի ու կանուշնա»։

Այսպես ասաց, ցատկեց արագ, երկկանթանի բաժակն առավ
Եվ դընելով այն սիրելի մոր ափի մեջ՝ ասաց նըրան.
«Համբերությամբ տար դու, մայր իմ, թեպետ սիրտըդ ցաված է խիստ,
Որ մի գուցե քեզ՝ սիրելուդ հարվածների տակ տեսնեմ ես,
600Ու որքան էլ սիրտըս ցավի, ես քեզ օգնել չըկարենամ,
Զի դըժվար է և անհընար ընդդիմադրել Ոլիմպյանին։
Չեմ մոռացել, մի այլ անգամ, երբ օգնության դիմեցի ես,
Ոտքիցս բըռնած նետեց հեռու ինձ այս շեմքից աստվածային։
Եվ օրն ի բուն գըլորվելով, մայրամուտին ընկա Լեմնոս՝
Վըրաս հազիվ կյանքի նըշույլ, կիսակենդան ու կիսաշունչ.
Եվ սինտացի մարդիկ եկան ընկած տեղից ինձ վերցըրին»։

Հեփեստոսի խոսքի վըրա ժըպտաց Հերա աստվածուհին,
Եվ ժըպտալով՝ որդու ձեռքից երկկանթանի բաժակն առավ։
Այդպես աջից ըսկըսելով բոլոր անմահ աստվածներին
610Մատըռվակում էր Հեփեստոսն աստվածեղեն քաղցր ըմպելին։
Ու բարձրացավ երջանկափառ, անմահների այդ ժողովում
Ամեն կողմից մի լիաթոք ուրախ քըրքիջ համատարած,
Երբ որ տեսան տաճարի մեջ գործի վրա Հեփեստոսին։

Այսպես ողջ օր, մինչ մայրամուտ ուրախացան ու խընդացին,
Մինչ հագեցան սըրտներն ամեն ախորժահամ կերուխումից,
Եվ քընարից քաղցրանըվագ Ապոլլոնի ձեռքում բըռնած,
Եվ փոխնիփոխ երգ ու տաղից գեղեցկաձայն Մուսաների։
Իսկ երբ մարեց արեգակի շողը վերջին մայրամուտում,
Ամեն ոք իր հարկը գընաց, ուր զույգ ոտքից կաղ անվանին
620Ամեն մեկի համար հատուկ կառուցել էր շըքեղ օթյակ։
Իր մահիճը գընաց նաև Արամազդը շանթախաղաց,
Որտեղ առաջ նընջում էր նա, երբ որ անուշ քունը կըգար.
Այնտեղ ելած՝ քուն մըտավ նա, կողքն էլ Հերան իր ոսկեգահ։

Երգ Երկրորդ։ Երազ. Բիովտիա կամ նավահանդես

1Նընջում էին գիշերն ի բուն ըսպառազեն մարդիկ ու դիք,
Արամազդի աչքերիցն էր փախել միայն քունը անուշ,
Խըռովահույզ խորհում էր նա՝ ինչպե՛ս պատվեր Աքիլլեսին
Եվ աքայանց նավատորմում առաջացներ մեծ կոտորած։
Եվ ի վերջո այս որոշումն ընդունեց նա իր սըրտի մեջ,—
Հըղել իսկույն չար Երազին Ագամեմնոն արքայի մոտ։
Եվ կանչելով նա Երազին, այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ո՛վ չար Երազ, ել և գընա դեպի նավերն աքայեցոց
Եվ մըտնելով վըրանից ներս Ագամեմնոն Ատրիդեսի՝
10Ասա նըրան, ինչ որ ես քեզ պատվիրում եմ ահավասիկ։
Հըրամայիր, որ հերապանծ աքայեցոց զինե շուտով,
Զի նա այսօր գըրավելու է Տըրոյան լայնափողոց,
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում»։

Այսպես ասաց, և պատգամը առած գընաց Երազն իսկույն
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայեցոց՝
Ատրիդեսի մոտ սըլացավ և վըրանում գըտավ նըրան,
Որտեղ խաղաղ և անխըռով, բաղցըր քընով քընում էր նա։
20Կանգնեց նըրա գըլխավերև ծեր Նեստորի կերպարանքով,
Որին Ատրիդն աքայանց մեջ ամենից շատ էր մեծարում.
Եվ Նեստորին նըմանվելով՝ Երազն այսպես ասաց նըրան.
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի.
Չըպետք է որ խորհըրդական մարդը քընի գիշերն ի բուն,
Որին հանձնել են ժողովուրդ ու հոգս՝ այսքան գըլխի համար։
Լըսիր դու ինձ, Արամազդից բանբեր եմ ես գալիս քեզ մոտ,
Որ քեզ վըրա, բարձրում նըստած, հատուկ խընամք ունի և գութ։
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինես շուտով,
Զի դու այսօր առնես պիտի տըրոյացոց ոստանը մեծ,
30Քանզի արդեն երկպառակ չեն անմահները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս,
Երբ քունն անուշ, մեղրանըման՝ բաց թողնի թեղ և հեռանա»։

Մեկնեց Երազն այս ասելով, թողած նըրան մըտքերի մեջ,
Մըտքեր, որոնք բոլորովին գըլուխ գալու բաներ չէին։
Հավակնում էր Պրիամոսի քաղաքն այդ օր նա գըրավել.
Տըխմա՛ր, անգետ՝ Արամազդի խորախորհուրդ ծըրագրերին,
Որ բյուր ցավեր պիտի բերեր և աղետներ բազմապիսի
40Տըրոյացոց և աքայանց՝ դըժոխաբարկ կըռիվներով։
Զարթնեց քընից. չորս դին իր դեռ հընչում էր ձայնն աստվածային։
Ելավ նըստեց Ագամեմնոնն ու նոր շապիկ հագավ շըքեղ,
Թավիշ թիկնոցն առավ վըրան, կապեց ոտքին մույկեր մի զույգ
Ու կախելով իր ուսն ի վար վիթխարի սուրն արծաթագամ՝
Ձեռքը առավ իր հայրական հավերժ անեղծ մականն անբիծ
Եվ ըշտապեց դեպի նավերը պըղընձազգեստ աքայեցոց։

Լայնածավալ Ոլիմպն ի վեր ելնելով Այգն աստվածային,
Գընում էր լույսն ավետելու Զևսին և մյուս աստվածներին։
Իսկ Ատրիդեսն հըրամայեց քարոզներին իր քաջաձայն,
50Որ ժողովի հըրավիրեն գիսակագեղ աքայեցոց։
Հեղեղվում էր հոծ բազմությամբ հըրապարակն հետըզհետե։
Բայց նա առաջ խորհուրդ արավ Պիլոսածին թագավորի
Ծերերի հետ խոհեմազարդ[25], նեստորական նավերի մոտ։

«Սիրելիներս,— ասաց,— լըսեք, քաղցըր քընիս մեջ այս գիշեր
Եկավ Երազն աստվածային՝ քաջ Նեստորին անչափ նըման—
Կերպարանքով և հասակով, ձայն ու ձևով իսկ և իսկ նա
Եվ, կանգնելով սընարիս մոտ, ինձ դիմելով, այսպես ասաց.
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի,
Խորհըրդական մարդը պետք չէ գիշերն ի բուն տարվի քընով,
60Որին հանձնել են ժողովուրդ ու բազմաթիվ հոգսեր ու ցավ։
Լըսիր դու ինձ, Արամազդից սուրհանդակ եմ գալիս քեզ մոտ,
Արամազդից, որ քեզ վըրա ունի հատուկ խընամք ու սեր։
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինեն արագ,
Զի դու այսօր գըրավելու ես Տըրոյան լայնափողոց,
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս»։—
Այսպես ասաց, թողեց գընաց, ու հեռացավ քունն աչքերես.
70Հիմա տեսնենք, պիտ կարենա՞նք զինավառել աքայեցոց։
Բայց ես առաջ խոսքով պիտի փորձեմ նըրանց, ինչպես պետք է,
Տամ հըրաման, որ ճողոպրեն բազմապըտույտ նավակներով,
Իսկ դուք էլ այս ու այն կողմից արգելեցեք հորդորաձայն»։

Այսպես ասաց նա ու նըստեց, ու վեր կացավ Նեստորը ծեր
Ավագաշատ Պիլոսի տեր ու թագավորն արծաթաբաշ,
Եվ ի խընդիր նըրանց բարուն՝ խոսք առնելով, այսպես ասաց.
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
Եթե երազն այդ մեզ պատմեր այստեղ մի այլ աքայեցի,
Նըրան հավատ չընծայելով՝ կասեինք որ սուտ է ասում.
80Սակայն նա՛ է տեսել, ով որ վեհագույնն է աքայանց մեջ.
Օն, ուրեմըն, եկեք ի մի զինավառենք աքայեցոց»։

Ասաց Նեստորն ու դուրս եկավ. ոտքի ելան մականակիր
Թագավորներն անմիջապես ժողովըրդոց հովվին հըլու,
Մինչ ժողովուրդը խուռներամ դիմում Էր դեպ հրապարակ։
Մեղուների պարսերն ինչպես, որ խումբ առ խումբ ու խուռնախիտ,
Ժայռի ծերպից դուրս խուժելով՝ խուճապում են, խաղում առաջ,
Թևում, թըռչում ողկուզորեն ծաղիկների վըրա գարնան,
Ոմանք այստեղ, ոմանք այնտեղ սավառնելով բազմագումար,—
Այդպես նըրանց ազգերն անթիվ վըրաններից ու նավերից
90Գընում էին գունդ-գունդ դեպի ծովեզերյա հըրապարակ։
Եվ Շըռինդը՝ Արամազդի հրեշտակն եռում էր նըրանց մեջ
Ու քայլերը արագացնում նըրանց՝ դեպի ժողովատեղ։
Տընքում էր լիք հըրապարակն այդ բազմության ոտքերի տակ,
Եվ կար աղմուկ մի խառնաձայն, ինը ձայնեղ մունետիկներ
Թափում էին մեծ ճիգ ու ջանք լըռեցնելու համար նըրանց,
Որ ունկընդրեն դյուցազնական, աստվածային արքաներին։
Ամբոխն հազիվ տեղավորված ու հանդարտած աղմուկն անծայր՝
Ոտքի ելավ վըսեմաշուք Ագամեմնոն արանց արքան
Ձեռքին բըռնած ցուպ հոյակապ՝ գործ մեծաջան Հեփեստոսի։
100Հեփեստոսը տըվեց ցուպն այդ՝ մեծ թագավոր Արամազդին,
Եվ Արամազդն այն պարգևեց պատվիրակին արգոսասպան,
Իսկ թագավոր Հերմեսն հետո ընծայեց այն Պելոպեին,
Եվ Պելոպեն այն ավանդեց ազգաց հովիվ Ատրեոսին,
Սա մեռնելիս՝ խաշնահարուստ Թիեստին այն թողեց ավանդ,
Եվ Թիեստը՝ Ագամեմնոն Ատրիդեսին, որ այն կըրի
Եվ տիրի շատ կըղզիների և Արգոսի վըրա համայն։
Արդ, այդ ցուպին հենված Ատրիդն այսպես խոսեց արգիացոց.
«Ո՛վ սիրելի դանայեցիք, դյուցազուննե՛ր արիսական,
Ինքն Արամազդը Զըրվանյան ծանըր հոգսեր բարդեց վըրաս.
110Անագորո՛ւյն, որ նախապես խոսք տըվեց ինձ ու խոստացավ
Քանդել Իլիոնն ամրապարիսպ ու հաղթական դառնալ ի տուն։
Բայց նենգություն նյութելով արդ, հըրաման է տալիս նա ինձ,
Որ ձեռ ի ծոց Արգոս դառնամ այսքան մարդու կորըստից ետ։
Ա՛յս է հարկավ կամքը հըզոր, իմաստնագույն Արամազդի,
Որ կործանեց հիմնահատակ բարձրապարիսպ շատ քաղաքներ
Ու տակավին քանդե պիտի, զի բոլորից հըզոր է նա։
Ամոթալի բան է սաստիկ, որ սերունդներն ապագայում
Իմանան, որ աքայական անթըվելի ազգը իզուր
Պատերազմել է անկատար մի պատերազմ երկարատև՝
120Սակավաթիվ մարդկանց ընդդեմ և չի հասել իր ավարտին։
Զի եթե մենք և տըրոյանք, կըռելով դաշն հավատարիմ,
Կամենայինք թըվել միմյանց, հավաքվեին տըրոյացիք
Մի կողմ իրենց մեծ ու փոքրով, և աքայանք ուրիշ մի կողմ,
Ու տասնական հոգուց զատ-զատ խումբ կազմեինք և առնեինք
Տըրովցիներից յուրաքանչյուր մեր տասնյակին մի մատըռվակ՝
Շատ տասնյակներ, հավատացեք, անմատըռվակ կըմընային։
Ուզում եմ ես ասել՝ այսքան մեծաթիվ են աքայեցիք
Քան քաղաքի մեջ բընակվող տըրոյացիք մանըր ու մեծ։
Սակայն նըրանց նիզակաճոճ շատ մարդիկ են հասել սատար՝
130Քաղաքներից բազմաքանակ, որոնք իմ դեմ գոռգոռալով,
Թույլ չեն տալիս, որ ես քանդեմ Էլիոնը բարեբընակ։
Արդ, իններորդ տարին է մեծն Արամազդի անցնում ահա՛,
Փըտան փայտերն մեր նավերի, պարանները փըրթան բոլոր,
Տըների մեջ նըստած տըրտում մեր մանուկներն ու մեր կանայք
Մեզ են մընում անձկակարոտ, բայց այն գործը, որի համար
Եկանք այստեղ, իր վախճանին հասնելուց դեռ հեռու է շատ։
Ուստի եկեք բոլորըս մեկ համաձայնվենք իմ խորհուրդին
Ու մեր նավերն ասած, իսկույն, փախչենք դեպի մեր հայրենիք,
Քանզի այլևս անկարող ենք առնել Տրոյան լայնափողոց»։

140Այսպես խոսեց Ագամեմնոնն ու բոլորի սիրտը շարժեց,
Որոնք գաղտնի իր խորհուրդին տեղյակ չէին բոլորովին։
Ու փոթորկվեց ժողովն ինչպես Իկարյան ծովն ալեկոծյալ,
Երբ որ Հարավն ու Հյուսիսն, Արամազդ հոր ամպից փըրթած,
Գըրոհ գործեն նըրա վըրա, և կամ Զեփյուռն, երբ ահավոր,
Հուժկու թափով խուժում է արտն ու հասկերը ճոճում ուժգին,
Հըրապարակն ահա այդպես ալեկոծվեց աղմըկահույզ,
Եվ ամեն ոք խելակորույս դեպի նավերն էր վազ տալիս։
Փոշին նըրանց ոտքի տակից բարձրանում էր ամպի նըման։
Ըշտապեցնում էին միմյանց նավերն իսկույն ծովը ձըգել.
150Մաքրում, ճամփա էին բացում, և երկինքն էր հասնում նըրանց
Գոչյունը բուռն ու խառնաձայն— ի տո՜ւն, ի տո՜ւն անմիջապես.
Ու հապըշտապ հանում էին նավերի հաստ մույթերն ամեն։

Աքայեցոց դարձը այդ օր ճակատագրից անհըրաման
Գըլուխ կըգար, եթե Հերան Աթենասի հետ չըխոսեր։
«Ավա՜ղ,— ասաց,— դուստրըդ անհաղթ՝ վահանադրոշ Արամազդի,
Արգիացիք այսպե՞ս պիտի փախուստ տային դեպ հաայրենիք
Ծովերի լայն մակերեսով, թողած փառքը Պրիամոսին
Եվ տըրոյանց՝ արգիուհի Հեղինեին ամենագեղ,
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
160Տըրոյայում, հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
Բայց դու գընա դեպի բանակն աքայեցոց պըղընձազգեստ
Եվ ողոքիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։
Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին անսաց նըրան
Ու վար սուրաց սավառնաթև Ոլիմպոսի գագաթներից
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայայոց՝
Գըտավ այնտեղ Ոդիսևսին Արամազդի պես իմաստուն,
Որ կանգնել Էր ու չէր դիպչում գեղեցկատախտ իր սև նավի,
Զի մեծ մի ցավ կըրծքին չոքած՝ կեղեքում էր սիրտը նըրա։
170Մոտենալով նըրան խաժակն աստվածուհին, ասաց իսկույն.
«Ո՛վ Լայերտի որդիդ արի, բազմահընար դու Ոդիսևս,
Այսպե՞ս պիտի փախչեիք դուք դեպ ձեր երկիրն անձկակարոտ,
Անփառունակ, վայր ընկնելով ձեր բազմատախտ նավերի մեջ
Թողնելով մեծ փառք ու պարծանք Պրիամոսին և, մանավանդ,
Տըրոյացոց ձեռքը թողած արգիուհի Հեղինեին,
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
Տըրոյայում՝ հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
Արդ, անհապաղ մըտիր փախչող աքայեցոց բանակը դու
Եվ համոզիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
180Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։

Այսպես ասաց, և ճանաչեց ձայնից Ոդիսն աստվածուհուն
Եվ ըսկըսեց վազել արագ, վար ձըգելով իր վերարկուն,
Որ վերցըրեց նըրա ծառան՝ Եվրիպատես Իթակեցին։
Ըշտապելով Ագամեմնոն Ատրիդեսին նա ընդառաջ,
Հավերժ անեղծ, հայրենավանդ ցուպը նըրա ձեռքիցն առավ
Եվ ըշտապեց դեպի նավերն պըղընձազգեստ աքայեցոց։
Ճամփին նա ինչ թագավորի կամ անվանի մարդու տեսներ,
Մոտենալով կանգնեցնում էր նըրան անուշ իր խոսքերով.
«Դյութազո՛ւն դու, վայել չէ քեզ ահաբեկվել երկչոտի պես.
190Տեղըդ նըստիր և նըստեցրու քեզ հետ նաև ուրիշներին,
Քանզի ըստույգ դու չըգիտես, թե ինչ է միտքն Ատրիդեսի,
Թերևս փորձում է աքայանց ու կըպատժի հետո խըստիվ։
Բոլորըս լավ չըլսեցինք, թե ժողովում նա ինչ ասաց,
Կարող է նա զայրանալով չարիք գործել աքայեցոց,
Զի բարկությունն ահավոր է դյուցազասընունդ թագավորի,
Արամազդից է պատիվը, և սիրում է Զևսը նըրան»։

Իսկ երբ ռամիկ մարդու տեսներ և գոռալիս բըռներ նըրան,
Հարվածում էր գավազանով ու կըշտամբում նախատալից.
«Թըշվառակա՛ն, տեղըդ նըստիր ու լավ լըսիր քեզնից մեծին,
200Դու վատասիրտ և ապիկար թե՛ մարտի մեջ, թե՛ խորհըրդում։
Ինչ է, բոլոր աքայանքըս թագավորե՞նք պիտի այստեղ,
Լավ բան չէ, որ շատերն իշխեն, իշխանը մե՛կ պետք է լինի,
Մե՛կ թագավոր, որին շնորհեց Զըրվանյան Զևսը նըրբամիտ
Ե՛վ իրավունք, և՛ գավազան, որ նա իշխե մարդկանց վըրա»։

Այսպես խըրոխտ, իշխանաբար կարգադրում էր աքայեցոց,
Որոնք նորից ամեն կողմից դեպի ատյանն էին դիմում
Գոչյուններով խառնաղաղակ, ինչպես երբ որ շառաչաձայն
Ծովն է եռում ափերի մոտ, և ալիքներն են մըռընչում։

Նըստեց ամեն ոք անշըշունջ ու կըպավ իր նըստարանին.
210Լոկ Թերսիդեսն էր լեզվագար, որ լըռել չէր կարողանում,
Նա, որ գըլխում ուներ շըփոթ մըտքերի մի խառնիճաղանջ,
Դուրս էր տալիս ափեղ-ցըփեղ՝ արքաներին միշտ հակառակ
Ու ծիծաղն էր շարժում միայն աքայեցոց ամեն բանում։
Այդքան տրգեղ ու այլանդակ մարդ չէր եկած դեռ Իլիոն.
Աչքերը շիլ, մեկ ոտքը կաղ, ուսերը ծուռ, սապատավոր,
Կուրծքը նեղ էր ու ներս ընկած, գըլուխը սուր սեխի նըման,
Եվ սըրածայր գըլխի վըրա հազիվ ուներ մի քանի մազ։
Թրշնամի էր նա մանավանդ Աքիլլեսին և Ոդիսին,
Որոնց հաճախ հանդըգնաբար հայհոյում էր, հանդիմանում,
220Բայց այս անգամ նա վեր կացավ Ագամեմնոն արքայի դեմ
Եվ ճըղճըղան իր սուր լեզվով թափեց լըկտի լուտանք ու թուք,
Գըրգըռելով իր նկատմամբ աքայեցոց զայրույթը բարկ,
Բայց նա դարձյալ անարգաբար նախատում էր Ատրիդեսին.
«Ագամեմնո՛ն, ի՞նչդ է պակաս, և ինչո՞ւ ես դու տըրտըջտում,
Վըրաններդ լի պըղընձով ու կանանցով ընտիր֊ընտիր,
Որոնց առաջ քեզ ենք բերում մի նոր քաղաք գրավելիս,
Թե՞ ոսկու է սիրտըդ կարոտ, որ քեզ բերի ձիահըմուտ
Տըրոյացի մի Իլիոնից՝ իբրև փըրկանք իր զավակին,
Որ կապկապած բերենք քեզ մոտ ես կամ մի այլ աքայեցի։
230Կամ մանկամարդ կի՞ն ես ուզում, որին պըղծես, պոռնըկանաս
Եվ քեզ համար պահես միայն, վայել չէ քեզ, իշխան մարդուդ
Այդպես դեպի չարիք մըղել աքայեցոց որդիներին։
Է՛յ դուք վախկոտ գարշելիներ, աքայուհիք, ո՛չ աքայանք,
Տուն դառնանք շուտ մեր նավերով, թողնենք դըրան մընա այստեղ,
Որ պարգևներն իր վայելի և որպեսզի լավ հասկանա,
Թե մենք իրեն պե՞տք ենք, թե ոչ, որ հենց հիմա հանդիմանեց
Իրենից շատ ավելի քաջ, ազնիվ մարդու՝ Աքիլլեսին
Ու պարգևը նըրա բըռնի հափափելով՝ սեփականեց։
Բայց Աքիլլեսն անհոգ է խիստ և իր սըրտում լեղի չունի,
240Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ, անշուշտ, վերջինն էր լինելու»։

Այսպես ասաց, նախատելով Ագամեմնոն ազգապետին,
Բայց վեր կացավ աստվածային Ոդիսն իսկույն ու զայրացած,
Խեթ նայելով Թերսիդեսին, այսպես գոռաց ըսպառնալից.
«Է՛յ, Թերսիդես դու լեզվագար, բամբասասեր, ճոռոմախոս,
Լեզուդ քաշիր և թագավոր մարդկանց խայթել չըհանդըգնես.
Ես չեմ կարծում՝ քեզնից ավել վատթարագույն մեկը լինի,
Այն մարդկանց մեջ, որ ատրիդյանց հետ միասին Իլիոն եկան։
Արքաներին բերանդ առած՝ այդպես մեծ-մեծ մի՛ բրդիր դու,
Մի՛ քըսիր մուր ու մի՛ խոսիր վերադարձի մասին երբեք,
250Քանզի ըստույգ դեռ չըգիտենք, թե գործն ինչո՛վ կըվերջանա,
Եվ մեր դարձը դեպ հայրենիք արդյո՞ք հաջող պիտի լինի։
Ի՞նչ ես այդպես դու նախատում Ագամեմնոն ազգապետին,
Քո ի՞նչ գործն է, թե դանայանք պարգևներ են բերում նըրան,
Որ ելել ես ճարտար լեզվով նըրան հայհույ ես կարդում դու
Բայց ես ահա ասում եմ քեզ, և ասածըս կըկատարեմ,
Եթե մեկ էլ տեսնեմ, որ դու շաղակրատես, ինչպես հիմա,
Ոդիսևսի գըլուխը թող ողջ չըմընա իր ուսերին,
Եվ թող որ ինձ Տելեմաքի հայր չըկոչեն, եթե ես քեզ
Վերարկուից մինչև շապիկ[26] չըմերկացնեմ պատառ-պատառ,
260Ամոթանքիդ ծածկույթն անգամ և, ժողովից դուրս քըշելով,
Քեզ քարշ չըտամ դեպի նավերն՝ գանակոծված ու խայտառակ»։
Ասաց, զարկեց գավազանով նըրա ուսին ու թիկունքին.
Ու կուչ եկավ Թերսիդեսը, շիլ աչքերից արցունք ցայտեց,
Մեջքի վըրա կանգնեց ուռույցք արյունալից ու կապտագույն.
Կըսկըծում էր կըծիկ դարձած և արցունքն էր սըրբում անձայն,
Հայացքն ապուշ ու այլանդակ իր չորս կողմը դարձընելով։
Աքայեցիք թեև տըխուր, բայց խընդացին նըրա վըրա
Եվ, նայելով մեկ-մյուսին, իրար այսպես էին ասում.
«Իսկապես որ, ո՛վ աստվածներ, Ոդիսևսը շատ բան արեց.
270Խորհուրդներով իր խոհական և հըմտությամբ՝ պատերազմում.
Եվ հիմա էլ մի գովելի գործ կատարեց աքայանց մեջ
Կապկապելով լըկտի լեզուն այդ լըրբախոս շաղակրատի.
Այդ անամոթն այսուհետև սիրտ չի անի հանդըգնելու
Արքաների դեմ իր լըպիրշ ու լեզվագար պարսավանքով»։
Այսպես էին խոսում նըրանք, երբ Ոդիսևս քաղաքավերն
Ոտքի ելավ ցուպը ձեռքին, և Աթենաս խաժակն իր մոտ՝
Մունետիկի նըման սաստեց ժողովըրդին, որ լուռ կենան
Եվ կարենան աքայեցիք մինչև վերջին զինվորը՝ պարզ
Լըսել նըրա պատգամները և խորհուրդներն ի միտ առնել։
280Եվ նա ի սեր նըրանց բարուն՝ այսպես խոսեց խոհեմաբար.
«Ո՛վ թագավոր Ագամեմնոն, կամենում են աքայեցիք,
Որ քեզ այսօր նըշավակեն պարզաբարբառ մարդկանց առաջ,
Չուզենալով կատար ածել խոստումն իրենց, որ քեզ տըվին,
Երբ Արգոսից ձիահըմուտ դեպի այստեղ էին գալիս,
Թե տուն պիտի չըդառնային՝ Իլիոնը չըկործանած։
Սակայն հիմա, նըման փոքրիկ մանուկների, այրի կանանց
Լաց են լինում կողկողալով ու տենչում տուն վերադառնալ։
Նըրանց քաշած նեղություններն արդարացնում են տենչը այդ,
Զի եթե մեկն իր կընոջից հեռու մնալով մի ամսի չափ
290Թախծում է խիստ իր նավի մեջ, որ օրորում են ձմեռվան
Փոթորիկներն և ալեկոծ ծովը մըռայլ, մըրըրկահույզ,
Էլ ի՞նչ պիտի լինեն մերոնք, երբ իններորդ տարին է սա,
Որ այստեղ ենք, ուստի և ես չեմ զարմանում բոլորովին,
Երբ մահկաձև նավերի մոտ լաց են լինում աքայեցիք։
Բայց և այնպես ամոթ է խիստ, ուշանալուց հետո այսքան,
Թողնել գործը մեր անկատար ու ձեռնունայն վերադառնալ։
Համբերեցեք, սիրելիներս, ու մի փոքր էլ ըսպասեցեք,
Որ իմանանք, ճի՞շտ է, թե ոչ գուշակությունը Կալքասի։
Մենք բոլորս էլ լավ ենք հիշում, չենք մոռացել բոլորովին,
300Եվ վըկա է ձեզանից նա, ում խընայեց օրհասը սև։
Թըվում է ինձ, թե երեկ էր, կամ նախորդ օր, ո՛չ ավելի.
Երբ նավատորմն աքայեցոց հավաքվում էր Ավլիսի մեջ,
Ի մեծ կորուստ ու պատուհաս Պրիամոսի և տըրոյանց։
Աղբյուրի շուրջ, նըվիրական բագինների վըրա, երբ մենք
Զոհում էինք աստվածների համար անմահ՝ ընտիր զոհեր
Սաղարթագեղ սոսենու տակ, ուր բըխում էր մի ջինջ աղբյուր,
Մի մեծ նըշան երևաց մեզ. թիկնակարմիր և ահռելի
Վիշապ մի մեծ, որ լույս հանեց Օլիմպյանը այդ միջոցին,
Բագնի տակից դուրս սողալով, դիմեց դեպի հըսկա սոսին։
310Բարձըր ճյուղին ճընճըղուկի փոքրիկ ձագեր կային ութ հատ,
Տերևների մեջ ծըվարած, մայրն էլ նըրանց հետ ինն էին.
Ելավ վիշապն ու կուլ տըվեց աղվամազիկ այդ ձագերին
Եվ մորը, որ թըրթըռում էր իր սիրասուն ձագերի շուրջ
Սըրտաճըմլիկ ճիչ ու կանչով, գալարվելով նըրա վըրա,
Բըռնեց թևից վիշապն անկուշտ ու կուլ տըվեց նաև նըրան։
Հըրաշալի նըշանն այդ մեծ աստված էր որ ցույց տըվեց մեզ,
Զըրվանյանը կորովամիտ, քարացնելով մեր աչքի դեմ։
Մենք կարկամած դիտում էինք երևումն այդ զարմանասքանչ։
Աստվածներից այս ահազդու նըշանը երբ մեզ երևաց,
320Ելավ Կալքսան և այդ հըրաշքը մեկնելով՝ այսպես խոսեց.
«Ով վարսագեղ աքայեցիք, ինչո՞ւ այդպես դուք համրացաք․
Կորովամիտ Արամազդը ցույց տըվեց մեզ նըշան մի մեծ,
Որ ուշ պիտի կատարվի դեռ, ու պիտ մընա փառքն անկորուստ։
Վիշապն ինչպես, որ ձագերին կերավ իրենց ծընող մոր հետ,
Որոնք բոլորն ութ հատ էին, իրենց մոր հետ ինն ընդամեն,
Այդպես և մենք նույնքան տարի կըռվենք պիտի Պրիամի դեմ
Ու տասներորդ տարում միայն առնենք Տրոյան արձականիստ»։—
Այսպես խոսեց Կալքասն այնժամ, որը անշուշտ պիտ կատարվի։
Ուստի ամուր, հաստատ կացեք, քաջասըրունք աքայեցիք,
330Ըսպասեցեք, մինչև առնենք Պրիամոսի ոստայնը մեծ»։

Այսպես ասաց, և մեծագոչ աղաղակով արգիացիք,
Որ կըրկնեցին նավերն ամեն ահագնաձայն արձագանքով,
Դըրվատեցին խոսքերն ազնիվ աստվածային Ոդիսևսի։
Ապա ելավ, այսպես խոսեց Նեստոր ասպետը Գերենյան.
«Երդվում եմ ես աստվածներով, որ դուք փոքրիկ տըղոց նըման
Անհոգ՝ մարտի գործերի մեջ՝ շաղակրատել գիտեք միայն։
Ո՞ւր մընացին մեր երդումներն ու մեր ուխտի դաշինքը կուռ.
Հըրի՞ն պիտի տըրվեն միթե խոսքն ու երդումն հերոսների,
Նըվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա
340Մեր միության[27], իզո՜ւր ենք մենք շատախոսում այսքան երկար
Առանց գործին սատարելու ու չենք կարող գըտնել մի ելք։
Դու, Ատրիդես, ինչպես առաջ, հաստատակամ և աննըկուն
Առաջնորդի՛ր արգիացոց ահեղագոռ մարտերի մեջ.
Թող որ ոմանք աքայեցոց քամահրանքին լոկ արժանի՝
Դուրս տան անմիտ և անխոհեմ ու մըտածեն Արգոս դառնալ,
Դեռ չըստուգած խոստումը մեծ ավետավոր Արամազդի,
Որ խոստացավ մեզ մեծազոր ինքը Դիոսն ասպարակիր
Այն օրը, երբ արգիացիք մըտան նավերն իրենց արագ
Ի պարտություն և ի նախճիր ամրապարիսպ տըրոյացոց,
350Զի աջ կողմից փայլատակմամբ ցույց տրվեց մեզ հաջող նըշան։
Ուստի ոչ ոք թող չըշտապի անժամանակ վերադառնալ՝
Ամեն մեկը մի մանկամարդ տըրովուհու հետ չը պառկած,
Չառած չըքնաղ Հեղինեի առևանգման վըրեժը բարկ։
Իսկ եթե կա ոք, որ ուզում է անպատճառ տուն վերադառնալ,
Թող մոտենա իր թըխաթույր ու գեղատախտ լաստափայտին,
Որպեսզի իր օրհասը նա ուրիշներից առաջ գըտնի։
Բայց դու, արքա, լավ մըտածիր, մըտիկ արա այլոց խոսքին,
Եվ մի՛ մերժիր այս խորհուրդըս, որ ծերունիս, տալիս եմ քեզ։
Զինվորներին, Ագամեմնոն, զատիր ցեղ-ցեղ ու տոհմ առ տոհմ[28],
360Որ օգնության հասնեն իրար՝ ցեղը ցեղին, տոհմը տոհմին։
Եթե այսպես վարվես, և քեզ հընազանդեն աքայեցիք,
Դու կիմանաս՝ ազգ ու պետից ով է քաջը և ով վախկոտ,
Զի ամեն ոք պատերազմում իրեն համար պիտի կըռվի,
Եվ թե քաղաքն աստվածների՞ կամքով է՝ չես կարող առնել,
Թե՞ քո մարդկանց վախկոտ ու վատ ու կըռվի մեջ խակ լինելուց»։

Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
«Խորհուոդներովդ, ո՛վ ծերունի, բարձր ես կանգնած դու բոլորից,
Ա՛խ, ո՜ւր էր թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Այսպիսի տաս աքայեցի խորհըրդական ունենայի.
370Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն հիմնահատակ
Կըկործանվեր մեր ձեռքերով, կըջընջըվեր բոլորովին։
Բայց Արամազդն ասպարազեն ծանըր հոգսեր դըրեց վըրաս,
Զուր պայքարի և անօգուտ վեճ ու կըռվի մըղելով ինձ։
Աքիլլեսը, և ես, ահա, մի աղջըկա համար միմյանց
Վըշտացնելով գըժտըվեցինք, և առաջինն ե՛ս բարկացա.
Իսկ թե մի հեղ մենք հաշտըվենք, համերաշխենք իրարու հետ,
Այն ժամանակ տըրոյացոց կորուստն անշուշտ չի ուշանա։
Արդ, ճաշելու գընացեք շուտ, որ պատրաստվեք պատերազմի,
Թող ամեն ոք տեգն իր սըրի, կարգի դընի զենքն ու զըրահ
380Եվ կերակրի առատորեն սըրաթըռիչ իր ձիերին.
Ամեն ոք իր ուշքն ու միտքը ռազմի վըրա թող դարձընի,
Զըննի կառքի մասերն ամեն[29], քանզի ահեղ պատերազմով
Կըռվենք պիտի ողջ օրն ի բուն, կըռվենք անդուլ և անդադար,
Մինչ գա գիշերն ու սանձ դընի ռազմի բորբոք մեր եռանդին։
Թո՛ղ անձնապահ վահանի փոկն ամեն լանջքի վըրա քըրտնի,
Թո՛ղ որ տեգով՝ վաստակաբեկ հոգնի՛ կըռվում ամեն բազուկ,
Քըրտինքի մեջ թող որ լողա՛ կառքը քաշող ամեն մի ձի.
Իսկ եթե ես տեսնեմ մեկին, որ ուզում է կըռվից փախչել
Եվ գալարուն նավերի մոտ մընալ՝ պիտի չըկարենա
390Թըռչունների և շըների ճանկից փըրկել իր լեշը նա»։

Այսպես ասաց, և մեծագոչ աղմըկեցին արգիացիք,
Ինչպես ալիքն ափի վըրա, երբ հարավից է գըրոհում,
Բախվում է բարձր ապառաժին, որին այլևս այնուհետև
Բաց չեն թողնում կոհակները, որ կողմից էլ քամի փըչե։
Ելան բոլորն ու վազեցին, ցըրիվ եկան նավերի մեջ.
Վըրաններից պալան-պալան ծուխը ելավ ու ճաշեցին։
Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին[30],
Ում ուզում էր, զոհ էր ձոնում, որ նա իրեն մահից փըրկի։
Իսկ Ատրիդես Ագամեմնոն արանց արքան՝ ամենազոր
400Արամազդին զոհ մատուցեց պարարտ մի եզ հինգ տարեկան։
Կանչեց բոլոր աքայեցոց իշխաններին ու ծերերին,
Նախ Նեստորին, ապա դյուցազն Իդոմենես թագավորին,
Հետո երկու Այաքսներին, ու Տիդեսի որդուն կանչեց,
Վեցերորդը՝ Ոդիսևսին՝ հանճարակցին Արամազդի։
Ինքն իր կամքով եկավ հասավ Մենելավոսն ահեղագոռ,
Քանզի գիտեր, թե հարազատ եղբայրն ինչով է ըզբաղված։
Այդպես՝ եզան շուրջ բոլորած, ձեռքով առան հատիկը սուրբ,
Եվ ազգապետ Ագամեմնոնն այսպես ասաց՝ աղոթելով.
«Վե՛հդ Արամազդ, ամենամեծ, արփիաբընակ և ամպաթուխ,
410Մայր չըմըտնի արևը թող, և թող չիջնի խավարն աղոտ,
Մինչև որ ես հըրդեհակեզ հիմնահատակ չըտապալեմ
Պրիամոսի տունն ու դարբասն ամենակուլ հըրով սաստիկ.
Եվ Հեկտորի լանջապանակն իր իսկ շրքեղ կըրծքի վըրա
Չըջախջախեմ իմ պըղինձով, և շատերը իր մարդկանցից
Բերանքսիվայր, փոշիներում, չըկըրծեն հողն ակռաներով»։

Ասաց, սակայն չըկատարեց Զևսը աղոթքն Ատրիդեսի,
Զոհն ընդունեց, իսկ աքայանց տաժանքներն է՛լ ավելացրեց։
Այդ աղոթքից ու ցորենի հատիկը սուրբ ցանելուց ետ
Զոհի գըլուխն ետ ծըռելով փողոտեցին ու քերթեցին,
420Գեր ազդրերը կըտրատելով փաթաթեցին ճարպով համակ
Ու, դընելով նըրանց չորս դին հում կըտորներ պատառ֊պատառ,
Չոր փայտերի կույտի վըրա շարած՝ բոցով խորովեցին,
Եվ փորոտին շամփուրների վըրա զարկած դըրին կըրակ,
Երբ այրվեցին ազդրերը գեր, և փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջարդած զարկին շամփուր
Եվ խընամքով խորովեցին, ապա իրենց գործն ավարտած՝
Պատրաստեցին ճոխ կերուխում ու խորտիկը ճաշակեցին։
Ապա, երբ որ լըրիվ առան կերուխումի փափագն իրենց,
Ոտքի ելավ Նեստոր ասպետն ու ըսկըսեց խոսել այսպես.
430«Ո՛վ վեհափառ Ագամեմնոն, վերջ տանք երկար մեր ճառերին,
Եվ գործը, որ աստված է մեր ձեռքը տալիս՝ չըձըգձըգենք.
Թող քաջաձայն ու ժիրաժիր մունետիկներն անմիջապես
Պըղընձազգեստ աքայեցոց համախըմբեն նավերի մոտ,
Իսկ մենք այսպես բոլորը ու մեկ երթանք բանակն աքայեցոց
Ու բորբոքենք բոլորի մեջ արիսական բուռըն ոգին»։

Այսպես ասաց, ու դեմ չեղավ Ագամեմնոն արանց արքան,
Հըրամայեց, որ քաջաձայն մունետիկներն անմիջապես
Գեղեցկավարս աքայեցոց տան հըրավեր պատերազմի։
Կանչում էին մունետիկներն, ազդարարում շեփորաձայն,
440Ու բազմությունն ըսպառազեն դառնում էր ծով ալեծածան։
Ատրիդեսի շուրջն հավաքված արքաները դյուցասընունդ
Ըշտապեցին անմիջապես կարգավորել ամբոխն այդ հոծ։
Նըրանց մեջ էր խաժ Աթեսաս աստվածուհին՝ ձեռքին բըռնած
Իր թանկագին, անծերական, անմահացու ասպարը պերճ,
Որից ի վար կախվում էին հարյուր ծոպեր համակ ոսկի,
Եվ որոնցից յուրաքանչյուրն հարյուր եզան արժեք ուներ[31].
Վազվըզում էր իր ասպարով աքայեցոց բազմության մեջ,
Հորդորում էր ամենուրեք, սիրտ էր տալիս, ոգեկոչում,
Որ անդադար և անվըկանդ պատերազմեն արիաբար։
450Այսպես կըրկին, նըրանց սըրտին քաղցրացավ մարտն ավելի քան
Վերադառնալն հայրենի տուն՝ սև, գոգավոր նավակներով։
Հըրդեհն ինչպես, որ լափում է բարձրը լեռան վըրա բռնած
Մայրիների անտառն հըսկա՝ հըրացոլքեր արձակելով,
Այդպես նըրանց այդ արշավում ահեղահրաշ պըղինձը շեկ
Ճառագայթներ էր արձակում արփիաթև դեպի երկինք։

Զերդ թևավոր թըռչունների երամները խայտաճամուկ—
Կարապների երկարավիզ, կըռունկների կամ սագերի―
Կալիստրական ուղխերի շուրջ, Ասիական մարգագետնում
Թըռչկոտում են, թևապարում ուրախ-զվարթ այս ու այնտեղ,
460Թընդացնելով մարգագետինն՝ արորանում կարկաչաձայն,—
Այդպես նըրանք երամ-երամ, վըրաններից ու նավերից
Հորդում են դուրս ու տարածվում Սկամանդրյան դաշտի վըրա,
Ու թընդում էր դաշտը նըրանց և ձիերի ոտքերի տակ։
Ինչպես գարնանն, հովվի բակում նոր դուրս եկած ճանճերն անթիվ
Խըժվըժում են այստեղ-այնտեղ, երբ դույլերում կաթն է հորդում,
Նույնքան զինված, գիսակագեղ աքայեցիք կային դաշտում
Տըրոյանց դեմ ռազմի պատրաստ, ծարավ նըրանց տաք արյունին։

Խաշնարածներն ինչպես դաշտում հոտերն իրենց արածելիս
Ջոկջըկում են ոչխարներին, երբ իրարու են խառնըվում,
470Այդպես նըրանց զորապետներն էին ջոկում մարտիկներին,
Որ դեպի մարտ արշավեին, նըրանց մեջ էր Ատրիդ արքան՝
Աչքն ու գըլուխն հար և նըման շանթազըվարճ Արամազդին,
Կուրծքը՝ կըրծքին Պոսեյդոնի, արիսական գոտին մեջքին.
Եվ, ինչպես որ նախրի մեջ ցուլն է ամենեն վըսեմաշուք,
Որ նազում է շըքեղորեն երինջների երամակում,
Դիոսն այդ օր ճիշտ այդպես էր ներկայացնում Ատրիդեսին
Պերճապաճույճ ու պանծալի՝ դյուցազների բազմության մեջ։
Արդ, ասացեք ուրեմըն ինձ, ոլիմպաբնակ ո՛վ Մուսաներ,
Աստվածուհի եք դուք քանզի ամեն ինչին քաջատեղյակ,
480Իսկ մենք անգետ՝ շըշունջներ են հասնում մեր ականջին։—
Ովքե՞ր էին դանայեցոց զորապետներն իշխանազուն,
Իսկ ամբոխին անուն-անուն թըվել մեկ-մեկ չեմ կարող ես,
Նույնիսկ եթե ունենայի տասը լեզու ու տաս բերան,
Լիներ բարբառն իմ անըսպառ, և պըղընձե լիներ սիրտըս։
Բայց թե դուստրերն Արամազդի՝ Մուսաները ոլիմպական
Ինձ հիշեցնեն բոլոր նըրանց, որոնք Իլիոն գըրոհեցին,
Պիտի թըվեմ միայն նավերն, իշխաններին ու պետերին։
Բիովտացոց պետերն էին Պենելևսը և Լետիոս,
Եվ նըրանց հետ՝ Արկեսիլավ, Պրոթեյոնովրն ու Կլոնիոս,
490Բընակվողներն Հիրիեում և Ավլիսի մեջ քարքարոտ,
Աքինոսում ու Սկոլոսում և Բըլրաշատ Ետեոնում,
Թեսպիայում, Գբեայում, Միկալսոսում արձականիստ.
Բնակվողներն Հարմայի շուրջ, Ելիսեի, Եվրիթրեի,
Եվ նորանք, որ Հիլիեից, Ելեոնից, Պետեոնից,
Ոկալեից և Մեդեոն դաստակերտից էին եկել,
Եվտրեսեից և Կոպասից ու Թիսբեից աղավնեշատ.
Կորոնիայից էին որոնք և խոտավետ Հալիարտից,
Բընակիչներն Պլատեայի, Գլիսանի, նաև նըրանք,
Որ բարեշեն Ներքին Թեբե գյուղաքաղաքն էին ապրում,
500Ոնքեստոսում նըվիրական, Պոսեյդոնյան պերճ անտառում.
Բընակիչներն ողկուզառատ Առնեի և սուրբ Նիսայի
Ու Մեդիայի և, վերջապես, բընակիչներն Անթետոնի,—
Սըրանք հիսուն նավ ունեին, և ամեն մի նավում կային
Հարյուր հիսուն կըտրիճ մարդիկ Բիովտացի դյուցազուններ։
Ասպլեդոնից ու Մինիյան Որքոմենից եկածների
Պետերն էին Ասկալափոսն ու Հալմինոսն արիսազարմ,
Որոնց ծընեց հաղթ Արեսի ամոթխած կույսն Աստիոքեն
Ազիդյանում, Ակտորի տան վերնահարկը բարձրանալով,
Ուր Արեսը գաղտագողի պառկեց նըրա հետ միասին։
510Սըրանք իրենց հետ երեսուն գեղեցկատախտ նավ ունեին։
Սքեդիոսն ու Եպիստրոփը պետերն էին փովկեացոց,
Զույգ որդիներն մեծահոգի Նավբոլիդյան Իփիտոսի,
Եվ նըրանց, որ ապրում էին Կիպարիսում և Պիթոնում
Ապառաժուտ, Պանոպեսում ու Դավլիսում, աստվածային
Կրիսանում, բընակիչներին Անիմովրի, Հիամպոլսի
Եվ դիցական Կեփիս գետի ափերի և ակունքի մոտ,
Լիլեայում ապրողների պետերն էին երկուսն այդ քաջ,
Եվ քառասուն սև նավ էին տանում սրանք իրենց ետև։
Փովկեացիք պետերի հետ կանոնավոր կարգ կազմեցին
520Բիովտացոց ձախակողմում՝ ռազմի պատրաստ և զինավառ։
Լոկրիներին առաջնորդում էր Ոյիլյան Այաքսն արագ,
Որը թեև երիտասարդ էր Այաքսից Տելամոնյան,
Փոքրահասակ, դեռ պատանի, հագած կըտավ զըրահ, սակայն
Քաջավարժ էր տեգի, քան թե ողջ հեղեններն ու աքայանք.
Բընակիչները Կինոսի, Կալիստոսի և Ոփոնսի,
Սկարփեի և Պեսայի, և ցանկալի Ավգիեսի,
Թրոնիոնի ու Տարփեի— Բոյագրիայի շըրջակայքից՝
Քառասուն սև նավ ունեին իրենց ետև՝ նըվիրական
Եվբիայի այն կողմ ապրող լոկրացիները քաջամարտ։
530Իսկ աբադները բոցաշունչ, բընակիչները Եվբիայի,
Երիտրայի ու Քալկիսի, և Հիստրեի ողկուզավետ.
Եվ ծովափնյա Կորինթոնի, և բարձրաբերձ Դիոն քաղաքի,
Ստիրայի և Կարիստի բնակիչները պետ ունեին
Ելեփենոր Քալկեդոնյանն՝ արիսական շառավիղից—
Մեծանձընյա աբադացոց ըսպարապետն արիասիրտ.
Տանում էր նա իր ետևից աբադներին ժըրագըլուխ,
Որոնք իրենց ծոծրակներին ունեին կախ սև գիսակներ
Ու վարժ էին ախոյանի կըրծքի վըրա ջախջախելու
Լանջապանակ-զրահն իրենց հացենու սուր նիզակներով.
540Քառասուն սև նավ էր տանում Ելեփենորն իր ետևից։
Բընակիչները՝ բարեկերտ ու բազմամարդ ճոխ Աթենքի,
Ժողովուրդը Երեքթևսի՝ արգասաբեր երկրում ծընված,
Որոնց սընեց ինքն Աթենաս Պալլասը՝ դուստրն Արամազդի
Եվ նըստեցրեց նըրանց հարուստ իր մեհյանում, Աթենքի մեջ,
Որտեղ ամեն տարի նըրան արջառների ու գառների
Զոհաբերմամբ հաշտեցնում են քաջորդիներն աթենացոց։
Մենեսթևսն էր առաջնորդում սըրանց, որդին Պետեոսի,
Որի նըման ոչ ոք այնտեղ, մահկանացու և ոչ մի մարդ
Անկարող էր ռազմիկն ու ձին կարգել-կազմել պատերազմի,
550Նեստորից զատ, որ տարիքով երիցագույն էր նըրանից։
Մենեսթևսի ետևից էլ հիսուն հատ սև նավ էր գընում։
Սալամիից Այաքսն իր հետ տասներկու սև նավ էր բերում,
Եվ կանգնեցրեց զորքն իր այնտեղ, աթենացոց գընդերի մոտ։
Բընակիչներն՝ ամրապարիսպ և՛ Տիրինսի, և՛ Արգոսի,
Երմիոնե և Ասինե քաղաքների ծովածոցյա,
Էիոնի և Տրիզենի, և այգեվետ Եպիտավրի,
Եվ նըրանց, որ Էգինայից ու Մասետից էին եկել—
Բոլոր սըրանց աքայեցի— զորագըլուխ պետերն էին
Դիոմեդեսն ահեղագոռ և Սթենելը՝ մեծանուն
560Կապանևսի սիրուն որդին, և երրորդը՝ Եվրիալոսն,
Որ որդին էր Մեկիստոսի՝ Տալարոնյան թագավորը։
Այս բոլորի զորագրլուխն էր Դիոմեդն ահեղագոռ,
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
Բընակիչները՝ բարեկերտ Կորինթոսի և Միկենքի,
Եվ բարեշեն Կլեոնի, և նըրանք, որ ապրում էին
Ոռնիայում ու Սիկիոնում և հեշտավետ Արեթրեում,
Ուր առաջինն Ատրեստոսը թագավորեց, և նըրանք, որ
Ապրում էին Իսպերեսում, Գոնոյեսում ու Պելլենում,
Եգիոնի և ծովափնյա Հելիկեի շուրջ լայնանիստ,—
570Սըրանց հարյուր սև նավերի հրամանատարն էր մեծազոր
Ատրիդ արքան, որ հետն ուներ կըտրիճների հոծ բազմություն,
Որոնց մեջ նա ճաճանչափայլ հագել էր պերճ զենք ու զըրահ
Ու փողփողում էր սիգապանծ, զի բարձր էր նա իր քաջությամբ
Եվ բազմությամբ ժողովրդի, որ բերում էր իր ետևից։
Բընակիչներն անձավախիտ և խորանիստ Լակդեմոնի,
Ե՛վ Փարիսի, Սպարտայի և Մեսսեի աղավնեվետ,
Ամիկլայի բընակիչներն ու բերկրալից Ավգիեսի,
Եվ Հելոսի ծովեզերյա, Իտիլոսի և Լաասի,—
Սըրանց վաթսուն սև նավերին Մենելավն էր հըրամայում,
580Ագամեմնոն Ատրիդեսի կըրտսեր եղբայրն ահեղագոռ,
Որն իր զորքը զինավառած՝ դեպի մարտ էր առաջնորդում,
Քաջավըստահ՝ իր կորովի և առնական ուժի վըրա,
Եվ մանավանդ՝ տըրոյանց դեմ հուր վըրեժով բոցավառված.
Հանուն չըքնաղ Հեղինեի առևանգման ու հեծությանց։

Իսկ Պիլոսի բընակիչներն ու գեղատես Արենեի,
Թըրիոնի՝ չըքնաղ հունից պերճ Էպիսի և Ալփեսի,
Բընակիչներն Ամփիգենի, Կիպարիսսի, Պտելեոսի
Եվ Հելոսի ու Դովրիսի, ուր Մուսաներն հանդիպելով
Երգիչ Թամիր Թրակացուն, որ գալիս էր Իքալիայից,
590Իքալեցի Եվրիտոսի մոտից, նըրան լըռեցըրին,
Զի պարծենում էր մեծամիտ՝ ասպարակիր Արամազդի
Աղջիկներին՝ Մուսսաներին անգամ հաղթել երգելու մեջ.
Կուրացրեցին Թրակացուս ու նըրանից քընարն առան,
Մոռացընել տալով նըրան երգն ու արվեստն աստվածային։
Զորապետն էր սըրանց Նեստոր Դերենյանը— ասպետը քաջ,
Որ տանում էր գեղեցկատախտ իննսուն հատ նավ իր ետևից։
Բընակիչներն Արկադիայի՝ Կիլենեի ըստորոտում,
Էպիտոսի շիրմին մոտիկ, ուր ռազմիկներ կան քաջասիրտ,
Ինչպես նաև խաշնահարուստ Որքոմենի, Փենեոսի,
600Հըռիպեի, Ստրատիեի, Ենիսպեի մըրըրկածուփ,
Մանտինեի, Պարրասիայի, Ստեմփելի ու Տեգրայի—
Սըրանց վաթսուն նավերի պետ-իշխանն էր սան Անկեոսին՝
Ագապենոր թագավորը, յուրաքանչյուր նավում կային
Արկադացի շատ մարտիկներ՝ պատերազմի քաջահըմուտ։
Դըրա համար Ագամեմնոն արանց արքան տըվեց նըրանց
Գեղեցկատախտ նավեր, որ լուրթ անդունդները ճեղքեն ծովի,
Զի ծովային գործերի մեջ ջանախընդիր չէին նըրանք[32]։
Իսկ ապրողներն աստվածային Էլիսայի և Բուպրասիո—
Այն վայրերի, որոնց գըրկում են Մերսինոսն ու Հերմինեն
610Եվ Ալիսյոն ու Ոլենյան ժայռը իրենց մեջ են առնում,—
Ունեին չորս իշխան, որոնց ամեն մեկին հետևում էր
Տասն արագ նավ՝ բոլորը լի եպիացոց խառն ամբոխով,
Որոնց պետերն էին արի Ամփիմաքոսն ու Թալպիոս—
Մեկը որդին Կտեատի, մյուսն՝ Ակտորյան Եվրիտոսի.
Երրորդ իշխանն էր Դիորես Ամարինյանը քաջարի,
Իսկ չորրորդը Պոլիքսինոսն էր անվեհեր, աստվածակերպ,
Որ էր որդին Ագասթենի՝ ավգիասյան թագավորի։
Ովքեր Դուլքիոն և Եքինա սըրբանըվեր կըղզիներից՝
Ծովից այն կողմ հանդիպակաց Էլիտոսից էին եկել,
620Առաջնորդն էր նըրանց Մեգես Փիլևսյասը արիսատիպ,
Որին ծընեց Փիլևս ասպետն՝ Արամազդին շատ սիրելի,
Որը խռոված հորից՝ գընաց Դուլիքիոն մի ժամանակ.
Սա քառասուն հատ սևաթույր նավ էր տանում իր ետևից։
Կեփալինները մեծասիրտ՝ Ոդիսևսին ունեին պետ,
Բընիկները Իթակեի, Ներիտոնի տերևաշարժ,
Էգիլիփսի և Կրոկլի, Զակինթոսի և Սամոսի,
Նաև նըրանք, որ ցամաքում էին ապրում հանդիպակաց.
Սըրանց իշխանն էր Ոդիսևսն ըզգոն նըման Արամազդի,
Եվ տասներկու կարմրածընոտ նավ էր տանում իր ետևից։
630Անդրեմոնի Թոաս որդին բերում էր հետն Էտոլացոց՝
Բընակիչներին Ոլենոսի, Պիլինեի, Պլևրոնի,
Քաղկեդասի ծովեզերյա և քարքարոտ Կալիդոնի,
(Զի չկային Քաջ Ինևսի որդիք այլևս, ինքն էլ չըկար,
Մեռած էր և այն ժամանակ Մելեագրը խարտիշագեղ)
Թոասն էր քաջ իշխում հիմա էտոլացոց վըրա համայն,
Որ տանում էր իր ետևից քառասուն հատ նավ սևաթույր։
Նիզակավոր Իդոմենն էր զորավարում Կրետացոց—
Բընիկներին Կնոսոսի և Գորտինի պարըսպափակ,
Միլետոսի և Լիկտոսի, Լիկաստոսի ճերմակաթույր,
640Նաև Փեստոս և Հռիտոն քաղաքների բարեբընակ
Եվ շատերի՝ հարյուր քաղաք Կրետեի շըրջակայքից։
Նըրանց պետերն էին դյուցազն Իդոմենը նիզակազեն
Եվ Մերիոնը մարդասպան Ենիալին հանգունատիպ,
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
Տլիպոլեմոսը Հերակլյան հըսկայազոր ու հաղթանդամ
Բերում էր հետն Հռոդոսից ինը նավեր, հըռոդացոց,
Որ եռակարգ ապրում էին Հռոդոսի շըրջակայքում՝
Հելիսոսում և Լինտոսում, Կամիրոսում ճերմակափառ.
Զորավարն էր սըրանց խիզախ Տլիպոլեմը[33] մըկունդավոր,
650Որին ծընել էր քաջահաղթ Հերակլեսից Աստիոքեն՝
Հերակլեսի կողմից բերված Եփիրոսից գետափընյա,
Դյուցասերունդ մարդկանց անթիվ քաղաքները ավերելով։
Երբ մեծացավ Տլիպոլեմն, ապարանքում վայելչակերտ,
Ըսպանեց իր քեռուն, որին հայրը նըրա շատ էր սիրում,
Լիկիմնիոսին ծերունափառ, արիսական շառավիղին,
Եվ շինելով նավեր շուտով, շուրջն հավաքեց բազումամբոխ,
Չըվեց ծովով փախստական, քանզի նըրան ըսպառնացին
Մյուս որդիներն ու թոռները արիասիրտ Հերակլեսի։
Փախավ այդպես թափառական, հասավ Հռոդոս խեղճ ու կըրակ,
660Ապրեց այնտեղ, բաժանվելով երեք ցեղի, որոնց սիրեց
Արամազդը, որ տիրում էր աստվածներին ու ողջ մարդկանց,
Եվ պարգևեց Զևսը նըրանց հարըստություն ու շատ բարիք։
Իսկ Նիրևսը Սիմից երեք համանըման նավ էր բերում,
Նիրևսը՝ ուստրն Ագլայայի և Քարոպոս թագավորի,
Նիրևսը, որ գեղեցկատեսն էր ամենեն դանայանց մեջ,
Որոնք Իլիոն եկան՝ անբիծ Պելիսածին Աքիլլից ետ.
Բայց վախկոտ էր, և ետևից գընում էին քիչ մարտիկներ։
Իսկ բընիկները Նիսիրի, Կրապաթի և Կասոսի,
Եվրիպիլի Կով քաղաքի և Կալիդնյան կըղզիները,
670Որոնց երկու պետերն էին Փիդիպպոսն ու Անտիփոսը—
Զույգ որդիները Թեսալոս Հերակլեսյան թագավորի,
Տանում էին կարգով շարված երեսուն սև նավ գոգավոր։
Բընակիչները բովանդակ Ալոպեի և Արգոսի,
Տրիքեսի և Ալոսի, ու Փթիացի մարդիկ բոլոր,
Գեղեցկակին հելլադացիք, որ Միրմիդոնք էին կոչվում,
Եվ Հելլեները համորեն և բովանդակ աքայեցիք,
Որոնց հիսուն սև նավերին Աքիլլեսն էր հըրամայում,
Հանգիստ նըստած, կըռվի մասին երբեք չէին էլ մըտածում,
Քանզի չրկար նա, որ նըրանց այդօր պիտի զորավարեր։
680Քաջոտն Աքիլլն աստվածազարմ պառկած էր իր սև նավի մեջ
Հույժ բարկացած՝ գեղեցկավարս Բրիսեիսի համար չըքնաղ,
Որ առել էր Լիոնեսոսից՝ մեծ ճիգ ու ջանք թափելուց ետ,
Լիոնեսոսը կործանելով և թեբացոց բերդերն ամուր,
Ըզգետնալով Եպիստոփին և Մինեսին մըկընդամոլ՝
Որդիներին Եվենոսի՝ սելեպյան սեգ թագավորի։
Նըստել էր նա այդպես տըրտում, բայց պիտ ոտքի ելներ շուտով։
Փիլակեի ու ծաղկավետ Պիրասոսի, դաշտորայքի,
Որ Դեմետրին էր նըվիրված, և Իտոնի խաշնահարուստ,
Եվ Անտրոնի ծովեզերյա ու սիզավետ Պտելեոսի
690Բընիկներին առաջնորդում էր արիսյան Պրոտեսիլավն,
Քանի ողջ էր, սակայն արդեն այն ժամանակ հողումն էր նա։
Փիլակեում տունը նըրա մընաց կիսատ ու կինն՝ այրի.
Դարդանացի մի մարդ նըրան ըսպանել էր այն ժամանակ,
Երբ առաջինն աքայանց մեջ՝ նավից ցամաք էր ցատկել նա։
Բայց անիշխան չէին նըրանք, Պոդարկեսն էր տանում նըրանց,
Կըտրիճ զավակը Փիլակյան Իփիկլոսի խաշնահարուստ
Ու հարազատ եղբայրը քաջ, մեծահոգի Պրոտեսիլի,
Կըրտսերագույնն իր տարիքով, իսկ նա երեց և քաջասիրտ,
Պրոտեսիլավն արիական քաջ դյուցազուն, զորքը սակայն,
700Թեպեև ո՛չ անառաջնորդ՝ ցավում էին քաջի համար։
Պոդարկեսը քառասուն հատ նավ էր տանում իր ետևից։
Բիբեական ծովակի մոտ Փերեսի մեջ ապրողներին,
Գլափիրի և Բիբեի, Հավոլկոսի, գեղեցկաշեն,
Եվ տասնըմեկ սև նավերին Եվմելոսն էր առաջնորդում,
Շըքեղ որդին Ադմետոսի, ծընված ազնիվ Ալկեստրիսից,
Որ գեղեցիկն էր ամենեն Պելիասի դուստրերի մեջ։
Իսկ Մեթոնից, Մելիբիայից, Թավմագիից և քարքարոտ
Ոլիդոնից եկածների գեղեցկատախտ յոթ նավերին
Քաջահըմուտ աղեղնավոր Փիլոկտետն էր առաջնորդում,
710Եվ ամեն մեկ նավի վըրա կային հիսուն նավավարներ,
Աղեղներով կըռվելու մեջ քաջահըմուտ ու կորովի։
Բայց Փիլոկտետն այն ժամանակ տանջվում էր խիստ Լեմնոս կըղզում,
Որտեղ նըրան, օձից խայթված, թողել էին աքայեցիք,
Ուր չարատանջ ու սոսկալի բոցերի մեջ վառվում էր նա։
Նավերի մոտ արգիացիք հիշում էին անձկակարոտ
Փիլոկտետոս թագավորին, թեև չէին անառաջնորդ,
Այլ հարճորդին քաղաքավեր քաջակորով Ոյիլևսի
Հըռենեից ծընված կըտրիճ Մեթոնն էր արդ տանում նըրանց։
Տրիկկեից և լեռնային Իթոմեից եկածներին,
720Իքալեցի Եվրիտոսի Իքալիայի քաղաքացոց
Վարում էին Ասկլեպիոսի զույգ որդիներն, երկուսն էլ քաջ,
Հըմուտ բըժիշկ, ճարտարագետ Պոդափրիսն ու Մաքավոնն,
Որոնք իրենց հետ ունեին երեսուն սև նավ գոգավոր։
Որմենիոնից եկածներին և աղբյուրից Հիպերիայի,
Աստերիոնից ու սարավանդ Տիտանիից լեռնաբընակ՝
Եվրիպիլոսն էր առաջնորդ, զավակը պերճ Եվեմոնի,
Եվ սըրա հետ գընում էին քառասուն սև նավ գեղակազմ։
Արգիսսայի բընիկներին, ինչպես նաև բոլոր նըրանց,
Որ Գիրտոնից և Որթեից և Իլիոնից էին եկել,
730Եվ ըսպիտակ քաղաքավան Ոլոսսոնից բարեբընակ,—
Պոլիպետեսն էր զորավար քաջամարտիկ և կըրակոտ,
Կըրտսեր որդին Պիրիթոսի, որին ծընեց Որմիզդն անմահ,
Իսկ Պոլիպտին ծընեց չըքնաղ Հիպպոդամեն Պիրիթոսից
Այն օր, երբ նա պատժեց վայրի և թավամազ հուշկապարկաց
Եվ վըտարեց Պելիոնից մինչև երկիրն Էթիկեցոց։
Նա մենակ չէր, նըրա հետ էր և՛ շառավիղ արիսական
Լեոնդևսը՝ որդին մեծանձըն Կորոնի Կենիսածին.
Ու ետևից նըրանց նույնպես քառասուն սև նավ էր գընում։
Իսկ Կիփոսից Գունևսը գոռ քըսաներկու նավ էր բերում,
740Եվ որի հետ գընում էին պատերազմի տոկան մարդիկ՝
Ենիեններն ու ամեհի Պերեբները քաջամարտիկ,
Որոնք տըներ էին շինել Դոդոնեում ձըմեռնաճոխ,
Եվ նըրանք, որ մըշակում են հովիտները Տիտարեսի,
Որ թափում է իր բարեբուխ վըտակները Պենիոսում,
Որի արծաթ հորձանքներին չեն խառնըվում նըրանք սակայն,
Այլ վըրայից կարկաչելով սահում անցնում են յուղի պես,
Զի Ստիքսի ծանըր երդման ուղխերից մի վըտակ է նա[34]։
Տենթրեդոնյան Պրոթոոսն էր զորապետ մագնետացոց,
Բընիկներին տերևաշարժ Պելիոնի և Պենեի,
750Եվ տանում էր իր ետևից քառասուն սև նավ գոգավոր։
Սըրանք էին դանայեցոց զորավարներն ու իշխաններն։
Ասա՛, Մուսա, ո՞վ էր նըրանց մեջ ամենեն գերիվերո,—
Նըժույգների և մարդկանց մեջ, որոնք մեկտեղ, միահամուռ
Գընում էին դեպի գուպար Ատրիդների հետ միասին։
Ամենալավ ձիերն էին փերետյատայք արագավազ,
Որոնց վարում էր Եվմելոսն օդապարիկ թըռչնոց նըման,
Հասակակից և համաբաշ ու թիկնաբերձ կարկընաչափ,
Որոնց սընեց արծաթաղեղն Ապոլլոնը Պերիեում,
Զույգն էլ զամբիկ, որոնք սարսափ էին սըփռում պատերազմում։
760Իսկ մարդկանց մեջ արիագույնն էր Այաքսը Տելամոնյան,
Քանի Աքիլլն էր բացակա, որ քաջագույնն էր բոլորից,
Նույն և ձիերն, որոնք տանում էին քաջոտն Աքիլլեսին։
Բայց նա նըստել էր կորածայր, ծովահածուկ նավատորմում
Սըրտում սաստիկ ոխ պահելով Ագամեմնոն Ատրիդի դեմ,
Իսկ բազմությունն իր քաջերի զըվարճանում էր ծովափին
Աղեղ ու տեգ արձակելով և նետելով ըսկուտեղներ.
Եվ ձիերը կանգնած հանգիստ՝ ձիալախուր էին ուտում
Կառքերի մոտ՝ անգործ ընկած իշխանների վըրաններում։
Իսկ իշխաններն՝ արիսական իրենց պետին անձկակարոտ՝
770Ճամբարի մեջ, այստեղ-այնտեղ շըրջում էին մարտից հեռու։

Գընում էին նըրանք գունդ-գունդ, և ասես թե երկիրը ողջ
Բըռընկվել էր բոց-կըրակով, ու տընքում էր գետինն այնպես,
Ինչպես Զևսը շանթազըվարճ զարկեր երկրին Արիմայսի
Ու հարվածեր փայլատակմամբ Տիփոնևսի[35] մահիճն այնտեղ։
Այդպես նըրանք թընդացնելով երկիրն իրենց ոտքերի տակ՝
Գընում էին արշավասույր, կըտրելով դաշտ ու դարաստան։

Այդ ժամանակ տըրոյացոց բանբեր եկավ Արամազդից,
Մրրկոտն Իրիսն արագաթև՝ աղետաբեր բոթը բերին,
Երբ որ նըրանք ակըմբահույլ՝ երիտասարդ և ծերունի
780Ժողով էին անում արձակ գավիթի մեջ Պրիամոսի։
Նըմանվելով Պրիամոսի արագաքայլ Պոլիտ որդուն,
Որն իր ամուր և սըրընթաց սըրունքների վըրա վըստահ՝
Դետ էր նըստել Էսիետի շիրմի վըրա բարձադիտակ,
Ուշ դընելով, թե աքայանք ե՞րբ են հանկարծ հարձակվելու,—
Արամազդի պատգամաբեր Իրիսն այսպես խոսեց հուզված.
«Ո՛վ ծերունի, հաճելի են քեզ շարունակ երկար ճառեր
Այնպես, ինչպես մի ժամանակ խաղաղության օրերի մեջ.
Սակայն պայթեց ահավասիկ մի պատերազմ անխուսելի.
Շատ անգամ է վիճակվել ինձ ներկա լինել կըռիվների,
790Բայց երբևէ այսքան սաստիկ մեծ բազմություն չեմ տեսել ես,
Ավազի պես անթըվելի և տերևի պես անհամար
Գալիս են լայն դաշտի միջով քաղաքի շուրջ կըռիվ տալու։
Քեզ մանավանդ, Հեկտոր, ահա, պատվիրում եմ անել այսպես.
Պրիամոսի ոստանի մեջ կան շատ մարդիկ նիզակակից
Այլաբարբառ և այլազգի, ուստի ամեն իշխան ու պետ
Անցնի զորքի գըլուխը թող և զորավար լինի նըրանց,
Խըմբի իր զորքն ու պատրաստի ահեղագույն ռազմի համար»։

Այսպես ասաց, և Հեկտորը ճանաչեց ձայնն աստվածուհու,
Եվ ցըրելով ժողովն իսկույն, ըշտապեցին զենք առնելու։
800Բացվում էին դարբաս ու դուռ, ու դեպի դուրս էին հորդում
Ե՛վ հետևակ, և՛ այրուձի շըռընդալից շառաչյունով։

Կա քաղաքի դեմ-հանդիման հըսկա բլուր մի բարձրաբերձ,
Որ դաշտի մեջ առանձնացած տարածվում է բոլորաձև,
Բաղիրա են կոչում մարդիկ, իսկ դիք՝ շիրիմ Միռինեի.
Անդ ճակատել որոշեցին դաշնակիցներն ու տըրոյանք։

Տըրոյացոց պետն էր Պրիամ թագավորի ավագ որդին՝
Կորդակաճոճ Հեկտորը քաջ, և նըրա հետ զինավառված
Բյուր կըտրիճներ նիզակավոր, ռազմի պատրաստ և ծարավի։
Դարդանացոց գընդին էր պետ Էնիասը արիասիրտ,
810Անքիսեսի ուստրը, որին ծընեց Աստղիկ աստվածուհին,
Իդա լեռան վըրա դյուցազն Անքիսեսի հետ պառկելով։
Էնիասը չէր միայնակ, այլ նըրա հետ էին նաև
Զույգ որդիներն Անտենորի՝ Արքելոքոս և Ակամաս
Արիսյաններն՝ ամեն մարտի քաջահըմուտ և փորձառու։
Իսկ Զելիայի բընակիչներն Իդա լեռան ըստորոտում,
Տըրոյանք հարուստ, որ խըմում են ջըրերը սև Էսեպոսի՝
Պետ ունեին Պանդարոսին՝ շըքեղ որդուն Լիկայոնի,
Որին տըվեց ինքն Ապոլլոնը լայնալիճ աղեղ հուժկու։
Բընակիչներն Ադրեստիայի, Ապեսոսի և Պիտիայի
820Ու Տելփայի բարձըր լեռան՝ պետ ունեին իրենց գըլխին
Ադրեստոսին և Ամփիոսին կտավազրահ, կորովասիրտ,
Զույգ որդիները Պերկոսյան Մերոպեի, որ ավելի
Գուշակության մեջ էր հըմուտ, քան թե մարտի և գուպարի։
Սա չէր թողնում պատերազմի գընալ երկու որդիներին,
Բայց որդիներն ականջ չարին հոր պատվերին այն ժամանակ,
Քանզի մահվան օրհասը սև նըրանց դեպի մարտ էր մըղում։
Պերկոտեի, Պրակտիոնի, Աբիդոսի և վեհապանծ
Արիսբեի ու Սեստոսի բնակիչներին էր զորավար
Ինքն Ասիոսը Հիրտակյան, որին բերում էին հըսկա
830Աշխետ ձիեր Արիսբերից՝ ափունքներից Սելլեիսի։
Հիպպոթոոսն մըկընդամոլ՝ Պիլեոսի հետ միասին,
Որոնք որդիքն էին շըքեղ Պելասգացի Լեթեոսի,
Բերում էին Պելասգացոց գունդը սիզոտ Լարիսսայից։
Ակամասը Պիրոսի հետ գունդն էր բերում թըրակացոց,
Որոնց սընում է իր ծոցում Հելլեսպոնտոսը հողմածուփ։
Նիզակավոր կիկոնացոց պետն էր Եվփեմը տիգազեն,
Որ շառավիղն էր Կեադյան դիցասընունդ Տրիզենոսի։
Պիրեքմքեսն էր առաջնորդում աղեղնաձիգ պեոններին՝
Բերած հեոու Ամեդոնից ու հորդահոս Աքսիոսից,
840Որի վըճիտ ջըրերն առատ ծավալվում են երկրի վըրա։
Պափլանգոնաց գունդն էր բերում Պիլեմենը արիասիրտ,
Ենետներից, որ սերվում է ցեղը վայրի ջորիների։
Կիտորոսից էին սըրանք, ապրում էին Սեսամոսում,
Պարթենիոս գետի չորս դին, մեծակառույց տըների մեջ,
Կրոմնայում ու բարձրաբերձ Երիթնայում և Էգիալում։
Հալիգոնաց պետերն էին Եպիստրոփն ու Ոդիոսը,
Եկած հեռու Ալիբիայից, որ հարուստ է իր արծաթով։
Իսկ Միսացոց՝ Քրոմիսը և Եննոմոս հավահըման,
Բայց չազատվեց հըմայությամբ սա իր մահվան սև օրհասից,
850Այլ արագոտն Էակիդից հաղթահարված՝ գետում խեղդվեց,
Որտեղ բազում տըրոյացիք ընկան ձեռքով էակիդի։
Փըռյուգացոց բերում էին Փորկիսը և դիցանըման
Ասկանիոսը՝ Ասկանիից հեռու՝ ռազմի տենչով վառված։
Անտիփոսն ու Մեսթլեսն էին մեոններին զորավարում,
Որդիները Տալեմենի, որոնց ծավի Գիգյան ծընեց.
Բերում էին նըրանք նաև Տմպոսյան մեոններին։
Կարիացոց՝ Միլետոսի և Փթիրաց լեռան վըրա,
Եվ Մեանդրի գետահովտում ու բարձրահոն Միկալեի
Գագաթներին ապրող մարդկանց առաջնորդում էին շըքեղ
860Նաստեսը և Ամփիմաքոսն՝ արի որդիք Նոմիոնի,
Որ ինքն էլ էր գընում մարտի, աղջըկա պես ոսկեպաճույճ։
Անմի՛տ, բոլոր զարդերն այդ ճոխ չըփըրկեցին նըրան մահից,
Այլ գետի մեջ ընկավ տապաստ՝ Էակիդյան քաջի ձեռքով,
Եվ Աքիլլեսն ահեղագոռ ավարեց ողջ ոսկին նըրա։
Սարպեդոնն էր պետ լիկացոց և Գլավկոսն ականավոր՝
Եկած հեռու Լիկիայից՝ Քսանթոսից հորձանահոս։

Երգ Երրորդ։ Երդումներ. Տեսարան պարսպից. Ալեքսանդրի և Մենելավի մենամարտը

1Եվ երբ արդեն կազմ ու պատրաստ էին զորք ու զորագըլուխ,
Տըրոյացիք առաջ անցան խառնաղաղակ ճիչ ու կանչով,
Լայն երկընքով հեռուն չքվող կըռունկների պես բազմերամ,
Որ փախչում են ձըմռան անվերջ անձրևներից ու հողմերից
Սըլանում են Օվկիանոսի մակերեսով կըռընչալով
Եվ տանում են մահու օրհաս ու կոտորած թըզուկներին[36],
Ընդդեմ նըրանց սարսափելի մարտ մըղելով բարձըր օդում։
Իսկ բոցաշունչ աքայեցիք գընում էին անձայն ու լուռ,
Ջանախընդիր՝ մեկ֊մյուսին լինել կըռվում թև ու թիկունք։

10Հարավն ինչպես, որ ծածկում է լեռն անթափանց մառախուղով—
Հովիվներին անցանկալի, գողերին հեշտ, ինչպես գիշեր,
Եվ քարընկեց չափով հեռու՝ աչքին ոչինչ չի երևում,
Այդպես էր փոշին փոթորկվում նըրանց անթիվ ոտքերի տակ,
Երբ հաղթաքայլ և սըրընթաց անցնում էին դաշտի միջով։

Եվ երբ երկու կողմերն արդեն մոտիկ էին մեկ֊մյուսին,
Տըրոյանց կողմից առաջ նետվեց աստվածատիպ Պարիսը[37] պերճ—
Ուսին ուներ նա ընձենի և լայնալիճ աղեղ ու սուր,
Եվ ճոճելով երկայնաձիգ երկու գեղարդ պըղընձասայր,
Կոչ էր անում արգիացի կըտրիճներին առհասարակ,
20Որ ախոյան լինեն իրեն մենամարտիկ գուպարի մեջ։
Երբ Արեսի սիրելագույն Մենելավը տեսավ նըրան,
Որ իր գընդից առաջ ընկած մոտ էր գալիս մեծ քայլերով,
Սովալըլուկ առյուծն ինչպես, որ հըրճվում է հանդիպելով
Եղջերուի կամ այծյամի, որին կանի պատառ-պատառ
Նույնիսկ եթե նըրա վըրա գան որսորդներ քաջակորով
Եվ բարակներ արագավազ,— Մենելավոսն այդպես ցընծաց,
Երբ իր աչքի առջև տեսավ աստվածատիպ Ալեքսանդրին,
Զի վերջապես հույս ունեցավ վըրեժն առնել ապիրատից,
Եվ իր կառքից անմիջապես վար ցատկեց նա զինավառված։

30Նախամարտիկ քաջերի մեջ Պարիսը երբ տեսավ նըրան,
Սոսկաց սաստիկ ինքն իր սըրտում ու խելահեղ ետ ընկըրկեց.
Ինչպես որ մարդ լեռների մեջ տեսնում է մի հըսկա վիշապ
Ու շուռ գալով անմիջապես ետ է փախչում խելակորույս,
Դեմքը ամբողջ ահից դըժգույն ու ողջ մարմնովն իր դողահար՝
Պարիսն այդպես փախավ իսկույն, տեսնելով քաջ Մենելավին։

Այդ տեսնելով, ծաղրեց Հեկտորն՝ աստվածատիպ Ալեքսանդրին
«Տեսքով լոկ քաջ, խըղճուկ Պարիս, կընամոլի, հըրապուրիչ,
Երանի թե չըծընվեիր ու կորչեիր դու անկընիկ։
Այդ էի ես ուզում սըրտանց, և այդ լավ էր հազա՛ր անգամ,
40Քան թե այսպես դու կեղտի մեջ թաթախվեիր անարգաբար։
Գիսակագեղ աքայեցիք վըրադ անշուշտ պիտի խընդան՝
Քո գեղանի կերպարանքից քաջ ախոյան կարծելով քեզ.
Բայց դու կորով ուժ ասված բան չունես քո մեջ ամենևին։
Այդ դո՞ւ էիր, որ նավերով ծովագընաց արշավեցիր,
Ծովեր անցար՝ անձնանըվեր ընկերներով արիասիրտ
Եվ անծանոթ մարդկանց միջից, աշխարհներից հեռո՛ւ-հեռո՜ւ,
Հափափեցիր չըքնաղ մի կին՝ հարսը ռազմիկ կըտրիճների,
Ի մեծ փորձանք քո հոր և մեզ և մեր բոլոր ժողովըրդին,
Իսկ թըշնամյաց ի խընդություն և քեզ՝ համոթ ու նախատինք։
50Ինչո՞ւ փախար վախկոտըդ դու արիսական Մենելավից
Մըտածեի՜ր, թե ինչ մարդու կին ես առել ծաղկափըթիթ։
Չէին օգնի քեզ ո՛չ քընար, ո՛չ շընորհներն աստվածային,
Ո՛չ գանգուրներըդ գեղանի, երբ քեզ փոշու մեջ թաթախեր։
Բայց շա՜տ երկչոտ են տըրոյանք, ապա թե ոչ մինչև հիմա
Քարե շապիկ հագած էիր[38] չարիքների քո փոխարեն»։

Աստվածատիպ Պարիսը իր եղբորն այսպես պատասխանեց.
«Կըշտամբանքըդ ճըշմարիտ է, Հեկտոր, և ո՛չ հանիրավի.
Անվըկանդ է սիրտը քո միշտ ու կուռ, ինչպես կացինը սուր,
Երբ անտառում մայրի ծառի բունն է մըտնում՝ հաստատակամ
60Փայտահատի ճարտար ձեռքում՝ նավի համար փայտ կըտրելիս,
Եվ գընալով՝ հետըզհետե աճեցնում է թափը բազկի։
Այդպես և դու քո կըրծքի տակ արի, անահ մի սիրտ ունես։
Բայց Աստղիկի[39] ինձ պարգևած ձիրքերը մի՛ պախարակիր,
Շընորհները աստվածատուր խոտելի չեն ամենևին,
Եվ ինչ նըրանք են պարգևում, այն չի՛ կարող խըլել ոչ ոք։
Իսկ եթե դու կամենում ես, որ ես մըտնեմ գուպարի մեջ,
Նըստեցրու ողջ տըրոյացոց և աքայանց նըմանապես,
Եվ երկուսով՝ Մենելավոսն ու ես միայն մենամարտենք.
Կըռվենք հանուն Հեղինեի ու գանձերի համար նըրա։
70Եվ մեզանից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի,
Նա թող տիրի ամեն ինչքին, Հեղինեին տանի իր տուն,
Եվ մյուսներդ աքայանց հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Վերադառնաք խաղաղությամբ դեպի Տրոյա արգասաբեր,
Իսկ ամրաբարձ աքայեցիք դեպ ձիաբույծ Արգոսն իրենց
Եվ Աքայիա, ուր կան կիներ գեղաչըքնաղ ու վարսագեղ»։

Այսպես ասաց, ու ասելով նըրան Հեկտորն, ուրախացավ,
Եվ անցնելով առաջ՝ բըռնեց իր նիզակի մեջտեղից նա
Ու կանգնեցրեց իրենց տեղում տըրոյացոց գընդերը գոռ,
Մինչ վարսագեղ աքայեցիք տեղում էին նըրա վըրա
80Բըռանցքաչափ քարեր անվերջ ու նետերի տեղատարափ։
Գոչեց այնժամ Ագամեմնոն արանց արքան ձայնով իր մեծ.
«Կանգ առեք, ո՛վ արգիացիք, նետ մի՛ նետեք, ո՛վ աքայանք,
Կորդակաճոճ Հեկտորն, ասես, կամենում է խոսել մեզ հետ»։

Այսպես ձայնեց, ու տեղնատեղ դադար առան աքայեցիք,
Եվ Հեկտորը կանգնած երկու ճակատների միջև՝ ասաց.
«Լըսեք, տըրոյանք և դուք համայն քաջասըրունք աքայեցիք,
Խոսքը Պարիս֊Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ.
Առաջարկում է նա բոլոր տըրոյացոց և աքայանց՝
Դընել իրենց զենքերը ցած, բարեբեղուն գետնի վըրա,
90Եվ միայն ինքն ու Արեսի սիրելի քաջ Մենելավոսն
Կըռվեն հանուն Հեղինեի և գանձերի համար նըրա։
Եվ երկուսից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Նա՛ տիրանա ամեն ինչքին ու կընոջը իր տուն տանի.
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք դաշինք ու հաշտություն»։

Ասաց Հեկտորն, ու լըռեցին հակառակորդ կողմերն երկու.
Այն ժամանակ այսպես խոսեց Մենելավոսն ահեղաձայն.
«Ի՛նձ էլ լըսեք, զի մեծ մի ցավ կեղեքում է սիրտըս սաստիկ.
Ժամանակն է, որ բաժանվեն աքայեցիք և տըրոյանք,
Բա՛վ է որքան տառապեցին իմ երեսից այս կըռվի մեջ,
100Որի պատճառն Ալեքսանդրի հանդըգնությունն եղավ անմիտ։
Մեզանից նա՛, որին մահ է նախատեսված, թող որ մեռնի,
Եվ մյուսներդ խաղաղությամբ բաժանվեցեք մեկ֊մյուսից։
Տըրոյացիք, այստեղ երկու ճերմակ ու սև գառ բերեք շուտ,
Արևի և երկրի ի ձոն, մի գառ էլ մենք՝ Արամազդին,
Կանչեք և քաջ Պրիամոսին, որ ինքն անձամբ կընքե դաշինք,
Զի որդիներն իր գոռոզ են, ամբարտավան և ուխտադրուժ,
Որ ոչ մի մարդ չըհանդըգնի Արամազդի ուխտը դըրժել։
Պատանիներն հեղհեղուկ են ու շարունակ փոփոխամիտ,
Իսկ ծերունին, ինչ անում է, նայում է միշտ ետ ու առաջ,
110Որպեսզի գործն արդյունավետ լինի երկու կողմի համար»։

Այսպես ասաց, ուրախացան աքայեցիք և տըրոյանք,
Հուսալով, որ վերջ կըլինի աղետավոր պատերազմին։
Երիվարներն ետ քաշելով ձիերից ցած իջան նըրանք,
Ու հանելով զենքերն իրենց՝ դըրին գետնին, իրարու մոտ.
Եվ երկուստեք նըրանց միջև մընաց մի նեղ տարածություն։

Հեկտորն իսկույն պատվիրակներ հըղեց դեպի քաղաքն իր հոր՝
Գառներ բերեն և Պրիամոս թագավորին կանչեն այնտեղ.
Իսկ թագավոր Ագամեմնոնն ուղարկեց իր Տալթիբիոսին
Դեպի նավերը գոգավոր, որ նա երրորդ գառը բերի։
120Եվ Տալթիբիոսն հընազանդեց աստվածային Ատրիդեսին։

Իրիսն[40] այնժամ բանբեր եկավ ձյունաթևիկ Հեղինեին,
Նըրա տալոջ դեմքը առած— Անտենորի որդու կընոջ,
Որին պահում էր թագավոր Հելիկայոնն Անտենորյան
Պրիամոսի չքնաղ դըստեր, որ կոչվում էր Լավոդիկե։
Գըտավ նըրան արքունիքում ձեռագործով ըզբաղվելիս,
Պատկերում էր ծիրանավառ վերարկուի վըրա նըրբին՝
Բազում մարտերն աքայեցոց և տըրոյանց ձիամարզիկ,
Որ Արեսից իրեն համար բերում էին պատերազմից։
Մոտենալով Հեղինեին՝ ժըրոտն Իրիսն այսպես ասաց.
130«Արի և տես, հարսըդ սիրուն, գործերը վեհ և սըխրալի
Ձիամարզիկ տըրոյացոց և աքայանց պըղընձազգեստ,
Որոնք դեռ նոր մոլեգնաբար, վառված տենչով կոտորածի,
Մըղում էին արտասվալից արյունոտ մարտ իրարու դեմ,
Իսկ արդ դադար տըված կըռվին՝ նըստել են լուռ իրար դիմաց
Հենված իրենց ասպարներին և տեգերը մըխած գետին։
Հիմա պիտի Պարիսը պերճ ու Մենելավն արիսական
Երկայնաձիգ նիզակներով մենամարտեն իրարու հետ,
Եվ հաղթողը պետք է որ քեզ իր սեփական կինն անվանի։

Այս ասելսվ աստվածուհին կարոտ վառեց կընոջ սըրտում
140Դեպ առաջին իր ամուսինն ու ծընողներն իր հարազատ։
Եվ Հեղինեն անմիջապես ճերմակ մի քող առավ վըրան
Ու դուրս ելավ իր օթյակից գորոլիր արտասվելով.
Նա մենակ չէր, այլ նըրա հետ գընում էին երկու նաժիշտ՝
Պիտթեոսի դուստրը Էթրեն և Կլիմենն գեղեցկաչվի,
Ու հապըշտապ հասան նըրանք Սկեսական դարբասներին։
Պըիամն այնտեղ Պանթոոսի, Թեմիտեսի և Լամպոսի,
Կլիտիոսի և շառավիղ արիսական Հեկտավիոնի
Ուկալգոնի, Անտենորի,— երկուսն էլ ծեր խոհեմազարդ,—
Նըստել էին ժողովըրդի ծերերի հետ, մարտից քաշված,
150Զի ալևոր էին արդեն, բայց պերճաբան, ճարտարախոս՝
Ճըպուռների նրման, որոնք նըստած ծառի ճյուղերի մեջ
Արձակում են ողջ օրն ի բուն փափկահընչյուն ձայներ անվերջ։
Այսպես նըստած էին տարեց իշխանները տըրոյացոց
Աշտարակի վըրա և երբ տեսան չըքնաղ Հեղինեին,
Որ դիմում էր դեպի այնտեղ, ըսկըսեցին ըսքանչացած
Ցածրը ձայնով մեկ-մյուսին այս սըրաթև խոսքերն ասել.
«Մեղավոր չեն տըրոյացիք և աքայանք պըղընձազգեստ,
Որ այսպիսի կընոջ համար տառապում են շատ տարիներ,
Ճրշմարտապես անմահական աստվածուհու դեմք ունի նա,
160Բայց և այնպես, ինչ էլ լինի, վերադառնա՛ թող նավերով,
Որպեսզի մեր որդոց համար չըդառնա նա կըռվախընձոր»։

Այսպես ասին, բայց Պրիամոսն իր մոտ կանչեց Հեղինեին.
«Սիրուն զավակս, արի այստեղ, նըստիր մոտըս, որ լավ տեսնես
Դու առաջին քո ամուսնուն և քո բոլոր մոտիկ մարդկանց։
Մեղավոր չես դու իմ հանդեպ, այլ աստվածներն են հանցավոր,
Որ դըրդեցին աքայեցոց պատերազմի ելնել իմ դեմ։
Նայիր հապա, ո՞վ է մեծանձն աքայեցին այն հոյակապ,
Պետք է ասել՝ շատերը կան մի գըլխաչափ բարձր ավելի,
Բայց չեմ տեսել երբևիցե ես գեղեցիկ նըրա նըման
170Ու վեհաշուք մարդ մի ուրիշ, նըման է նա թագավորի»։

Եվ Հեղինեն հըրաշագեղ նըրան այսպես պատասխանեց.
«Ըսկեսրայր իմ, դու ինձ համար ահեղ ես և պատկառելի.
Երանի՜ թե ես մեռնեի այն օրը, երբ քո որդու հետ
Այստեղ եկա՝ եղբայրներիս թողած և քողն հարսանեկան,
Թողած դըստերն իմ սիրասուն և անձկալի ընկերներիս...
Բայց մահն անգամ ինձ զըլացավ ու ծալվեցի արտասվելով։
Սակայն թող որ, ըսկեսրայր իմ, պատասխանեմ քո հարցումին։
Նա ինքն արքա Ագտմեմնոն Աստիդեսն է ամենիշխան,
Ինչպես և քաջ պատերազմող, եղավ նաև մի ժամանակ
180Նա տագըր ինձ, անամոթիս, եթե երբեք չէ սին երազ»։
Այսպես ասաց, և ծերունին բացականչեց ըսքանչացած.
«Երանի՜ քեզ, երջանկածին և քաջափառ ո՛վ Ատրիդես,
Որ ձեռքիդ տակ ունես անթիվ և անհամար աքայեցիք։
Եղա երբեմն ես այգեվետ Փռյուգիայում մի ժամանակ,
Որտեղ տեսա շատ ձիավարժ փռյուգացիներ քաջամարտիկ,
Ժողովուրդները Ատրևսի ու Միգտոնի աստվածակերպ,
Որ Սանգարիս գետի ափին հըսկա բանակ էին զարկել։
Ե՛ս էլ նըրանց թվում եղա, որպես համհարզ և դաշնակից.
Այն օրը, երբ եկան հասան ամազոնները այրասիրտ[41],
190Սակայն դարձյալ չէին այսքան, որքան խայտակն աքայեցիք»։

Ոդիսևսին նըկատելով՝ նա հարց տըվեց երկրորդ անգամ.
«Ասա՛, հապա, սիրուն զավակս, իսկ ո՞վ է նա, որ Ատրիդից
Մի գըլխաչափ փոքր է թեև, բայց թիկնեղ է և լայնալանջ։
Նըրա ամբողջ զեն ու զարդը հանգչում են լուռ գետնի վըրա,
Իսկ ինքն, ինչպես խոյ մի խըրոխտ՝ ճեմում է բյուր քաջերի մեջ։
Նըրան բըրդոտ ու սևաստև խոյի հետ եմ համեմատում,
Որ ճեմում է ճերմակաստև ոչխարների հոտում ըստվար»։

Եվ Հեղինեն՝ չըքնաղ ծընունդն Արամազդի՝ պատասխանեց.
«Դա Ոդիսևսն է Լայերտյան բազմահընար և հանճարեղ,
200Որ քարքարոտ Իթակեի ժողովըրդի ծոցում սընվեց,
Հրնարամիտ ամեն դեպքում և խելացի խորհըրդատու»։

Եվ Անտենորը խոհական նըրան այսպես պատասխանեց.
«Օ կին, իրոք, ճիշտ ասացիր, զի Ոդիսևսն աստվածային,
Երբ քեզ համար Մենելավի հետ միասին բանբեր եկավ,
Նըրանց սիրով ընդունեցի հյուր իմ տան մեջ ու պատվեցի.
Եվ ես այն օր նըրա բարքին ու հանճարին հասու եղա։
Երբ միասին մըտնում էին տըրոյացոց ատյանը մեր,
Մենելավոսն իր ուսերով բարձրաձիգ էր Ոդիսևսից,
Բայց երբ երկուսն էլ նըստեցին, Ոդիսևսն էր շըքեղ ու ճոխ։
210Իսկ երբ հանդես էին գալիս ժողովի մեջ իրենց ճառով՝
Մենելավոսն անբըռնազբոս՝ ջըրի պես էր հըռետորում.
Համառոտ էր խոսքը նըրա, բայց և հըստակ, հասկանալի,
Չէր ճոխաբան, ճոռոմախոս, և կըրտսեր էր իր տարիքով։
Բայց Ոդիսևսը հանճարեղ, երբ ոտքի ելներ ծանրաբարո,
Հայացքն հողին էր սևեռում, աչքերը ցած խոնարհելով,
Եվ գավազանն առաջ ու ետ նա երբեք չէր տարուբերում,
Այլ բըռնում էր անշարժ, ամուր՝ տըխմարամիտ մարդու նըման,
Եվ թըվում էր անգաղափար ու ցասկոտ ոմն առերևույթ։
Բայց երբ կըրծքից արձակեր նա իր առնական ձայնը հուժկու,
220Եվ ձըմեռվան ձյունի նըման խոսքերն իր ճոխ և խորիմաստ՝
Ուրիշ ոչ մի մահկանացու չէր մըրցակցի Ոդիսևսին,
Եվ նըրա դեմքն աստվածային էլ մեզ զարմանք չէր պատճառում»։

Եվ Այաքսին տեսնելով ծերն՝ հարցում արավ երրորդ անգամ.
«Իսկ ո՞վ է մյուս աքայեցին, այր քաջալանջ ու հաղթանդամ,
Որ իր գըլխով և ուսերով բարձր է բոլոր աքայանց մեջ»։
Եվ Հեղինեն՝ վեհագույնը ողջ կանանց մեջ՝ պատասխանեց.
«Այաքսն է դա հաղթահասակ, աքայեցոց պատվարն ամուր,
Իսկ այն մյուսը աստվածային Իդոմենեսն Է դյուցազուն,
Որի շուրջն են հավաքվել ողջ զորապետներն կըրետացոց։
230Մենելավոսն արիսական նըրան հյուր էր ընդունում մերթ
Մեր պալատում, երբ գալիս Էր Կրետեից իր հայրենի։
Տեսնում եմ ես ահավասիկ և մյուս խայտակն աքայեցոց,
Որոնց ես լավ եմ ճանաչում, անուններով գիտեմ մեկ-մեկ.
Բայց չեմ կարող տեսնել, ափսոս, ժողովըրդոց զույգ պետերին՝
Պոլիդևկսին բըռնամարտիկ և Կաստորին ձիահըմուտ—
Եղբայրներին իմ հարազատ, միևնույն մոր ծոցի պըտուղ։
Մի՞թե սըրանց հետ միասին չեկան նըրանք Լակդեմոնից,
Թե՞ եկել են նըրանք իրենց անդընդահերձ նավատորմով
Ու հիմա չեն ուզում մըտնել պատերազմի քաջերի հետ
240Վարանամիտ՝ իր ամոթից ու վարմունքից պարսավելի»։

Այսպես ասաց, սակայն նըրանք չէին եկել աքայանց հետ,
Մընում էին Լակդեմոնում՝ հայրենական երկրում իրենց։
Նըվիրակներն այդ միջոցին բերում էին դաշինքն ուխտի՝
Երկու հատ գառ և այծենի տիկով գինի զըվարթարար,
Իսկ Իդեոսն՝ անոթ փայլուն ու ոսկեձույլ ըմպանակներ,
Եվ մոտ գալով՝ ալևորին դիմեց իսկույն այս խոսքերով.
«Վեր կաց, որդիդ Լավդեմոնի, ձիամարզիկ տըրոյացոց
Եվ ամրաբարձ աքայեցոց ավագանին կանչում է քեզ,
Մասնակցելու հանդիսավոր դաշնադրության ու սուրբ զոհին։
250Ալեքսանդրոսն ու Արեսի սիրելագույն Մենելավոսն
Երկայնաբուն նիզակներով պետք է այնտեղ մենամարտեն,
Եվ նըրանցից այդ գուպարում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Տիրե պիտի Հեղինեին ու գանձերին նըրա բոլոր։
Իսկ մյուսներն իրարու հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Դառնան տրոյանք քաղաքն իրենց, իսկ ամրաբարձ աքայեցիք՝
Արգոսն իրենց, ուր կան կիներ երկայնավարս ու գեղեցիկ»։

Այսպես ասաց, և ծերունին սոսկաց հրավերն այդ լըսելով,
Բայց յուրայնոց հըրամայեց կառքը լըծել անմիջապես։
Եվ երբ արդեն կատարված էր այդ հըրամանն ալևորի,
260Նըստեց Պրիամն իր կառքը ճոխ, Անտենորին իր հետն առած,
Քաշեց սանձերն ուժգընորեն, և ձիերը քառատըրոփ
Դարբասներից դուրս թըռչելով՝ արագ դեպի դաշտ սըլացան։

Եվ երբ հասան տըրոյացոց և աքայանց բանակներին,
Ցած իջնելով շըքեղ կառքից, արոտառատ գետնի վըրա,
Հայր ու որդի արագաքայլ դեպի ամբոխն առաջացան։
Ոտքի ելավ անմիջապես Ագամեմնոն արանց արքան,
Եվ նըրա հետ ոտքի ելավ Ոդիսևսը բազմահանճար։
Մունետիկներն այնուհետև բերին ուխտի զոհերն ընտիր
Եվ խառնելով խառնարանում գինին՝ նըրանք ջուր լըցրեցին
270Արքաների ձեռքին, այնժամ Ատրիդեսը դանակն հանեց,
Որ շարունակ կախ էր անում իր մեծ սըրի պատյանի մոտ՝
Կըտրեց մազերը գառների գըլուխներից, որոնք իսկույն
Բաժանվեցին տըրոյացոց և աքայանց ավագանուն,
Ապա բոլոր աստվածներին աղոթք արավ բազկատարած.
«Հա՛յր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Դո՛ւ, Արեգակդ ամենատես, ամենազոր, և դո՛ւք, գետեր,
Եվ դու երկիր, որ ետ մահու գիտեք պատժել անագորույն
Երդըմնազանց դըրուժներին ու վատերին առհասարակ,—
Վըկա եղեք և պահեցեք մեր երդումներն անդըրժելի։
280Թե ըսպանի մենամարտում Պարիսը պերճ Մենելավին,
Նա՛ լինի տերն Հեղինեի և գանձերին նըրա բոլոր,
Եվ մենք ի տուն վերադառնանք ծովագընաց մեր նավերով.
Իսկ թե սպանի արիսական Մենելավոսն Ալեքսանդրին՝
Տան տըրոյանք Հեղինեին և նըրա հետ գանձերն իր ողջ
Ու վըճարեն արգիացոց տույժն ու տուգանքն ըստ օրինի,
Որ հուշ մընա դարե ի դար և այդ մասին հիշեն հավետ։
Իսկ Պարիսի մահից հետո, եթե Պրիամն ու իր որդիք
Չըկամենան տուգանքը տալ, ի՛նքըս այնժամ, Ատրիդ արքաս,
Պիտի մընամ այստեղ այնքան, շարունակեմ պատերազմել,
290Մինչև հասնեմ նըպատակիս, և այս կըռվի վախճանը գա»։

Ասաց, մորթեց գառները նա անգորույն իր պըղընձով
Ու ցած դըրեց, որոնք անշունչ ցընցվում էին գետնին ընկած,
Զի սուր պըղինձն անագորույն ջըլատել էր նըրանց ոգին։
Ապա նըրանք լի սափորից բաժակներով գինին առած՝
Ձոն ձոնեցին հավերժական աստվածներին աղաչելով.
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան այս էր ասում.
«Մե՛ծդ Արամազդ ամենափառ և մյուս անմահ դուք աստվածներ,
Ով որ դըրժի նախ և առաջ դաշինքն այս մեր և ուխտը սուրբ,
Դըրուժանի ուղեղը թող գետին թափվի այս գինու պես
300Եվ կընոջ հետ ու զավակաց՝ ուրիշները պառկեն թող որ»։

Այսպես ասին, Զևսը սակայն չանսաց նըրանց աղերսանքին.
Իսկ Պրիամոսն այն ժամանակ վեր կենալով այսպես ասաց.
«Ինձ լըսեցեք, ո՛վ իշխաններ, տըրոյացիք և աքայանք,
Մի՛ նեղանաք, թե ես նորից դեպի քաղաք վերադառնամ,
Զի չեմ կարող ականատես լինել որդու իմ սիրասուն
Եվ Արեսի սիրելագույն Մենելավի մենամարտին։
Ինքն Արամազդն ու մյուս անմահ աստվածները գիտեն միայն,
Թե երկուսից ում է պահված ճակատագրից մահ ու վախճան»։

Այսպես ասաց Պրիամը ծեր և Անտենոր[42] իր որդու հետ
310Կառք նըստելով, գառներն առած, սանձերը ետ քաշեց ուժգին,
Ու վերըստին հայր ու որդին վերադարձան դեպի Տրոյա։

Այն ժամանակ Հեկտորը քաջ և Ոդիսևսն աստվածային
Կըռվի դաշտը չափեցին նախ, ապա պըղնձյա սաղավարտում
Երկու վիճակ գըցած՝ երկար խառնում էին, թե երկուսից
Ո՛րը առաջ պըղրնձակուռ աշտեն պիտի իր արձակեր.
Մինչ ժողովուրդը ձեռնամբարձ աղոթում էր աստվածներին,
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան ա՛յս էր ասում.
«Հայր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Այս երկուսից որը երկու ժողովուրդներն իրար խառնեց,
320Այնպես արա, որ նա սատկի ու դըժոխքի բաժին դառնա,
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք սիրո ուխտ ու դաշինք»։

Այս էր ասում ամեն մի մարդ, մինչդեռ Հեկտորն աչքը ետև՝
Վիճակներն էր շարժում երկու, ու դուրս եկավ՝ նախ՝ Պարիսին։
Այն ժամանակ բոլորն իսկույն ուղիղ շարքով նըստոտեցին
Յուրաքանչյուրն իր ձիու մոտ և ուր զենքերն էին իրենց—
Եվ գեղածամ Հեղինեի այրը՝ Պարիսն աստվածային
Ըսկըսեց իր զենքերն հագնել օրհասական մարտի համար։
Նախ և առաջ սըրունքները պատեց նա պիրկ սըռնապանով,
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
330Հագավ զըրահ լանջապանակն իր Լիկայոն հարազատի,
Ապա կախեց ուսընդանութ պըղընձյա սուրն արծաթագամ.
Այնուհետև առավ վահանը հաստաբեստ ու մեծահաղթ,
Գըլխին դըրեց գեղապատշաճ կուռ սաղավարտ ճարտարագործ,
Որի ցըցունքն ահեղորեն ճոճվում էր վեհ ու բարձրադիր,
Ու ձեռքն առավ իրեն հարմար երկայնաբուն նիզակ մի հաղթ։
Իր զենքերն էր հագնում նաև Մենելավոսն արիսական։

Երկու կողմից պատրաստ այսպես, զինավառված վերից ի վար՝
Դեպ ասպարեզ առաջացան՝ մեկ֊մյուսին խեթ նայելով,
Եվ սոսկացին նըրանց ի տես տըրոյացիք և աքայանք։
340Մոտենալով նըրանք միմյանց, լի մոլեգին ատելությամբ
Ճոճում էին երկայնաբուն նիզակները իրարու դեմ։
Առաջինը Պարիսն ուժգին երկայնաստվեր տեգն իր նետեց
Ու շեշտ զարկեց բոլորաձև մեծ վահանին Ատրիդեսի,
Բայց չըկոտրեց պըղինձը կուռ, ու տեգի սուր սայրը ծալվեց
Հաստ ասպարին զարնըվելով. Մենելավոսն այն ժամանակ
Վըրա պըրծավ իր պըղընձով, աղոթելով Արամազդին.
«Տե՛ր Արամազդ, տուր որ հանեմ վըրեժըս ինձ դավադրողից,
Ալեքսանդրից աստվածատիպ, և իմ ձեռքով հաղթիր նրան,
Որ մեզանից հետո ծընվող ամեն մի ոք այսուհետև
350Սոսկա չարով հատուցելու օտարասեր հյուրընկալին»։

Այսպես ասաց և ճոճելով՝ գըցեց նա իր նիզակն երկար,
Զարկեց Պարիս Պրիամյանի բոլորաձև մեծ վահանին.
Տեգը թափով ասպարն անցավ ու մըխըրճվեց լանջապանում,
Ու բըզկըտեց աշտեն նըրա թույլ կողքի մոտ շապիկը նուրբ.
Ցած կըռացավ Պարիսն ընդփույթ և ազատվեց սև օրհասից։
Արծաթագամ սուրն իր քաշած՝ Մենելավոսն վըրա հասավ
Ու հարվածեց ախոյանի սաղավարտի գարգմանակին,
Բայց թուրն ընկավ նըրա ձեռքից եղած երեք թե չորս կըտոր։
Վայեց Ատրիդ Մենելավոսն աչքերն ուղղած երկինքն ի վեր.
360«Հա՛յր Արամազդ, չըկա քան քեզ անագորույն ուրիշ աստված,
Հույս ունեի ոխըս հանել վատաբարո Ալեքսանդրից,
Սակայն ահա՛ սուրըս ջախջախ փըշըրվեց իմ ձեռքերի մեջ,
Եվ վըրիպեց զարկը բազկիս, զո՜ւր սըլացավ տեգըս սուրսայր»։

Ասաց, հասավ, բըռնեց նըրա ձիաձարե սաղավարտից
Ու քաշ տըվեց Ալեքսանդրին դեպի բանակն աքայեցոց։
Ասեղնագործ փոկը ամուր, որ կըզակի տակից կապված
Սաղավարտն էր պահպանում պինդ՝ Պարիսի պերճ գըլխի վըրա՝
Պարանոցը պըրկամ էր ձիգ. կըխեղդըվեր նա անկասկած,
Եվ Մենելավն անտարակույս կըժառանգեր փառք ու պարծանք,
370Եթե Աստղիկն՝ Արամազդի դըստրիկը այդ չընըկատեր
Ու չըկըտրեր փոկն արջառի՝ ազատելով Ալեքսանդրին։
Ատրիդեսի ձեռքում մընաց լոկ սաղավարտը Պարիսի,
Եվ Մենելավն այն ճոճելով՝ նետեց թափով աքայեցոց.
Յուրայիններն այն վերցըրին և նա նորից վըրա վազեց
Պըղընձաձույլ իր գեղարդով ըսպանելու ախոյանին։
Բայց այդ պահին վըրա հասավ իսկույն Աստղիկ աստվածուհին
Ու Պարիսին ամպով պատած հափըշտակեց մարտադաշտից
Ու դեպ քաղաք՝ բուրումնավետ առագաստը տարավ նըրան,
Ապա փութաց Պարիսի մոտ կանչել չըքնաղ Հեղինեին,
380Որին գըտավ աշտարակում նաժիշտներով շըրջապատված։
Աստղիկն ըզգույշ ցընցեց ձեռքով նըրա շըղարշն անուշաբույր
Ասվիագործ երկարակյաց այն պառավի դեմքը առած,
Որ տարիներ առաջ, երբ դեռ Լակդեմոնում էր Հեղինեն,
Նուրբ ասվի էր գործում նըրան, և որին նա շատ էր սիրում։
Աստվածուհին այդ պառավի դեմքն առնելով՝ այսպես ասաց.
«Եկ, Հեղինե, պալատ գընանք, Պարիսը քեզ տուն է կանչում,
Շընորհաշուք գեղեցկությամբ իր գահույքի վըրա նըստած,
Զուգված այնպես, որ չես ասի, թե կըռվից է վերադառնում,
Այլ, ասես թե պատրաստվել է՝ մի տեղ պարի պիտի գընա,
390Կամ թե պարից ուրախ-զըվարթ հենց նոր է տուն վերադարձել»։
Այսպես ասաց և կըրծքի տակ սիրտը շարժեց Հեղինեի,
Որ տեսնելով հըրաշագեղ ձյուն-պարանոցն աստվածուհու,
Լուսապայծառ աչքերն անուշ ու ցանկալի լանջքը շըքեղ՝
Ըսքանչացավ և անունը տալով՝ այսպես ասաց նըրան.
«Ա՛խ, դիցուհի, ինչո՞ւ ես դու աշխատում ինձ խաբել դարձյալ.
Մի՞թե դու ինձ է՛լ ավելի հեռո՛ւ-հեռո՜ւ պիտի վանես,
Բարեբընակ դեպ Փըռյուգիա կամ Մեոնիա հանգըստավետ,
Ուր կա նույնպես քեզնից սիրված, հովանավոր ուրիշ մի մարդ։
Քանզի հիմա Մենելավոսն հաղթել է քաջ Ալեքսանդրին
400Եվ ուզում է ինձ՝ ատելուս առնել դարձյալ ու տուն տանել,
Նըրա՞ համար դու եկել ես նյութելու նոր մի նենգություն։
Դո՛ւ նըրա մոտ գընա նըստիր, թողած ճամփան աստվածների
Եվ այլևս քո ոտքերով Ոլիմպոս մի՛ վերադառնա,
Այլ նըրա մոտ լաց ու ողբա և հընազանդ եղիր այնքան,
Մինչև քեզ կին առնի իրեն կամ աղախին՝ իր տան համար։
Իսկ ես այնտեղ էլ չեմ դառնա անկողինն իր հարդարելու
Եվ դառնալու ծաղր ու ծանակ տըրոյացի կանանց համար։
Թո՛ղ ինձ ուստի և հեռացիր, քանզի սիրտըս ցաված է խիստ»։

Աստվածուհին հույժ բարկությամբ նըրան այսպես պատասխանեց.
410«Մի՛ գըրգըռիր ինձ, եղկելի, գուցե վըրադ բարկանալով՝
Ատեմ ես քեզ այնքան, որքան մինչև, հիմա սիրել եմ քեզ,
Եվ երկուստեք՝ տըրոյացոց և աքայանց միջև, անհաշտ
Նյութեմ դըժնյա վըրեժ ու ոխ, և դու դաժան մահով կորչես»։

Այսպես ասաց, և Հեղինեն՝ զարմը Զևսի, ահաբեկված
Ելավ գընաց գաղտագողի, ներկաների աչքից անտես,
Քողածածուկ իր շըղարշով, հետևելով աստվածուհուն։
Եվ երբ հասան շըքեղաշուք պալատը պերճ Ալեքսանդրի,
Աղախինները գընացին իրենց գործով ըզբաղվելու,
Իսկ Հեղինեն ամենագեղ դեպ առագաստն առաջացավ,
420Որտեղ Աստղիկ աստվածուհին աթոռ դըրեց Պարիսի դեմ
Հեղինեի՝ վահանադրոշ Արամազդի դըստեր համար,
Ու նըստելով նա խըստադեմ հանդիմանեց իր ամուսնուն.
«Մենամարտի՞ց ես գալիս դու, ա՜հ, երանի թե մեռնեիր
Քաջի ձեռքով, որ իմ նախկին ամուսինն է արիասիրտ.
Դու պարծենում էիր առաջ, թե քո բազկով և նիզակով
Գերազանցում ես Արեսի սիրելագույն Մենելավին.
Թե քաջ ես դու, գընա ձայն տուր Մենելավին խարտիշահեր
Եվ դուրս արի դու նըրա դեմ մենամարտի երկրորդ անգամ.
Բայց ո՛չ, խորհուրդ չեմ տա ես քեզ մենամարտել հանդգնաբար
430Դյուցազնական ու քաջատեգ Մենելավոս Ատրիդի հետ,
Որպեսզի մի գուցե հանկարծ նըրա տեգին դառնաս դու կեր»։

Հըրաշագեղ Հեղինեին Պարիսն այսպես պատասխանեց.
«Մի՛ խոցոտիր սիրտըս դու, կին, ինձ դառնապես այպանելով,
Թե օգնությամբ Աթենասի Մենելավն ինձ հաղթեց այսօր,
Մի այլ անգամ ես կը հաղթեմ Մենելավոս արիսյանին,
Որովհետև մենք էլ ունենք մեզ օգնական, մոտ աստվածներ։
Իսկ այժմ, արի, ամուսնական բուռըն սիրով պառկենք մեկտեղ,
Զի այսպիսի այրող տարփանք չեմ ըզգացել երբևիցե,
Ոչ մինչև իսկ առաջին հեղ, երբ հեշտավետ Սպարտայից
440Հափըշտակած քեզ հապըշտապ փախչում էի իմ նավերով,
Ու Կրանայե կղզում քեզ հետ մահիճ մըտա հեշտագըրգիռ
Ինչպես հիմա, որ վառվում եմ քեզ մըտնելու հուր ցանկությամբ»։
Ասաց, գընաց դեպ անկողին Հեղինեի ձեռքից բըռնած,
Ու պառկեցին քանդակածո անկողնու մեջ հանգըստավետ։

Իսկ Ատրիդեսն ամբոխի մեջ վազվըզում էր գազանաբար
Ու Պարիսին էր որոնում, ամենուրեք աչք ածելով,
Սակայն ոչ ոք տըրոյացի ու դաշնակից զինվորներից
Չըկարեցան ցույց տալ նըրան անհետացած ախոյանին։
Չէր թաքցընի ոչ ոք, եթե Ալեքսանդրին տեսած լիներ,
450Զի բոլորի համար Պարիսն ատելի էր մահվան նըման։
Այն ժամանակ այսպես խոսեց Ագամեմնոն արանց արքան,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք և սատարներ,
Հայտնի է, որ հաղթությունը Մենելավին է արիսյան,
Ուստի այստեղ բերեք իսկույն Հեղինեին իր գանձերով,
Եվ տուգանքը, տըրոյացիք, վըճարեցեք ըստ պայմանի,
Որ այս մասին դարե ի դար սերունդները հիշեն ընդմիշտ»։

Այսպես ասաց, և գովեցին նըրան բոլոր աքայեցիք։

Երգ չորրորդ։ Ուխտադրժություն. Ագամեմնոնը զորահանդես է անում

1Ոսկե հատակ սըրահներում, Արամազդի շուրջը բազմած
Ժողով էին անում բոլոր աստվածները երկնաբընակ,
Եվ վեհանուշ Հեբեն նըրանց ոսկեքանդակ բաժակներով
Մատըռվակում էր հոտընկայս աստվածեղեն քաղցր ըմպելին։
Խըմում էին նըրանք կարգով ու նայում վար՝ դեպի Տրոյա,
Երբ Զրվանյանր Հերային զայրացնելու նըպատակով՝
Նըրան խայթող այս գըրգըռիչ առակավոր խոսքերն ասաց.
«Մենելավոսն անի երկու դիցուհիներ իրեն պաշտպան—
Մեկը Հերան արգիացի, մյուսն Աթենաս Պահպանապետն,
10Սակայն մի կողմ քաշված նըրանք, զվարճանում են նայելով,
Այնինչ Աստղիկն իր Պարիսից չի հեռանում բոլորովին
Եվ նըրանից վանում է միշտ մահվան օրհասն աղետավոր.
Փոքր-ինչ առաջ փըրկեց նըրան, երբ գըրեթե կորած էր նա։
Բայց հաղթությունն արիսական Մենելավինն է անկասկած,
Իսկ մենք խորհուրդ անենք հիմա, թե գործն ինչպե՞ս պիտի շուռ տանք.
Անագորույն ճակատամարտ ու պատերա՞զմ պիտ հըրահրենք
Մենք այդ երկու կողմերի մեջ, թե՞ արծարծենք սեր հաշտարար։
Եթե սա է փափագելին և բոլորին սըրտահաճո,
Պրիամոսի բարեբընակ քաղաքը թող մընա կանգուն,
20Եվ Մենելավն առնի տանի արգիուհի Հեղինեին»։

Ասաց, Հերան և Աթենասն երկուսը մեկ մըռմըռացին,
Նըստած մեկտեղ տըրոյացոց դեմ չարիքներ որոճալով։
Արամազդի դեմ սըրտմըտած Աթենասը ձայն չըհանեց,
Մինչ ամեհի մի բարկություն ցունց էր հանում նըրա հոգին.
Սակայն Հերան չըկարեցավ իր զայրույթը սանձահարել,
Ու սիրտը սև մաղձով լեցուն այս խոսքերը դուրս պոռթըկաց.
«Անագորո՛ւյն դու Զրվանյան, այդ ինչ խոսք էր, որ ասացիր,
Ինչո՞ւ համար հոգնություններս առ ոչինչ ես համարում դու
Ձիերս արյուն-քըրտինք մըտան, ինչպես և ես՝ ի պատուհաս
30Պրիամոսի և իր որդոց՝ զորք ու զինվոր հավաքելով։
Արա՛, ինչպես ինքըդ գիտես, ինչպես որ քո սիրտն է ուզում,
Մենք՝ մընացած աստվածներըս համաձայն ենք քո արածին»։
Եվ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես ասաց ցասկոտ.
«Ա՛յ անպիտան, քեզ ի՞նչ չարիք կամ ի՞նչ վընաս են պատճառում
Պըրիամը ծեր և իր որդիք, որ անդադար ատելությամբ
Ճըգնում ես դու հիմնահատակ քանդել Իլիոն քաղաքը շեն։
Եվ մինչև որ դու Իլիոնի պարիսպներից ու դըռներից
Ներս չըմըտնես, լափես ողջ-ողջ Պրիամոսին և իր որդոց
Եվ մյուս բոլոր տըրոյացոց՝ ոխըդ պիտի չըհագենա։
40Արա՛, ինչպես կամենում ես, որ այս պայքարը մեր միջև
Ավելի մեծ կըռվի առիթ չըտա հանկարծ ապագայում։
Մի այլ բան էլ պետք է ասեմ, և այն դու լավ միտքըդ պահիր.
Երբ որ իմ էլ սիրտը ուզի քանդել քաղաք մի քո սիրած
Եվ կործանել հիմնահատակ՝ պիտ չարգելես զայրույթըս դու,
Այլ թույլ տաս ինձ, ինչպես որ ես թույլ տըվի քեզ այդ ակամա,
Զի այն բոլոր քաղաքներից, որոնց մեջ վառ արեգակի
Եվ աստղազարդ երկընի տակ մահկանացու մարդն է ապրում,
Իլիոնն է սուրբ՝ ամենաթանկն ու սիրելին սըրտիս համար[43],
Եվ քաջատեգ Պրիամը ծեր և ժողովուրդը Պրիամի.
50Զի իմ սեղանն ամենևին զուրկ չէր մընում ո՛չ խորտիկիս.
Ո՛չ նըվերից և ո՛չ ճարպից, ինչ պատիվ որ մեզ է վայել»։
Եվ մեծարգո աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց.
«Սըրտիս համար հույժ սիրելի երեք քաղաք կա մի-միայն—
Արգոսը մեծ և Սպարտան և Միկենեն լայնափողոց։
Զընջիր դըրանք, թե երբևէ դառնան սըրտին քո ատել՜ի.
Չեմ արգելի, դեմ չեմ լինի, քանզի եթե չուզենամ էլ
Ու թույլ չըտամ կործանելու՝ միևնույն է, օգուտ չունի,
Բան չեմ շահում բոլորովին, զի սոսկալի զորեղ ես դու։
Սակայն պետք չէ հօդըս ցընդեն հոգնություններն իմ բազմաջան,
60Զի ե՛ս էլ եմ աստվածուհի և քեզ հետ նույն զարմից սերած,
Եվ Զրվանի կորովամիտ՝ երիցագույն ծնունդն եմ ես,
Երկու կողմից՝ նախ ծագումով և ապա որ կինդ եմ կոչվում,
Քո, որ իշխում ես համորեն անմահներին երկնաբնակ:
Սակաձն արի զիջենք իրար ու տեղի տանք՝ դու ինձ ես քեզ
Եվ թող բոլոր հավերժ անմահ աստվածները հետևեն մեզ։
Արդ, փութապես և անհապաղ տո՛ւր հըրաման Աթենասրն,
Որ գընա մարտն արյունահեղ՝ տըրոյացոց և աքայանց,
Եվ թող ջանա այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն[44] ու հարվածեն խրոխտապանծ աքայեցոց»։

70Այսպես ասաց, և դեմ չեղավ աստվածահայր Զևսը հըզոր,
Որ դառնալով Աթենասին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Գընա՛ շուտով դեպի բանակն աքայեցոց ու տըրոյանց
Եվ աշխատիր այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն ու հարվածեն խըրոխտապանծ աքայեցոց»։

Այս ասելով, բոցավառեց արդեն վառված Աթենասին,
Որ շուտափույթ վար սըլացավ Ոլիմպոսի բարձունքներից
Բոցաճաճանչ աստղի նըման, որ Զրվանյանը նըրբամիտ
Ուղարկում է որպես նրշան նավորդներին ու բանակին.
Եվ որից բյուր ու անհամար կայծակներ են թափվում կարմիր։
80Այդպես՝ Պալլաս Աթենասր վար սրլացավ դեպի երկիր
Ու նըրանց մեջ արձանացավ. և ապշեցին նրանք ի տես—
Աքայեցիք պըղընձազգեստ և քաջաձի տըրոյացիք,
Եվ ամեն ոք հիազարհուր՝ իր րնկերոջն այս էր ասում.
«Անշուշտ նորից արյունահեղ մեծ պատերազմ է պայթելու
Եվ կամ գուցե սեր արծարծի Զևսը երկու կողմերի մեջ,
Նա, որ մարդկանց կըռիվների մատակարարն է շարունակ»։

Այսպես էին ասում իրար աքայեցիք և տըրոյանք.
Իսկ Աթենաս Պալլասն ահեղ՝ տըղամարդու կերպարանքով—
Անտենորյան Լավոդոկի՝ մըտավ տըրոյանց բազմության մեշ
90Ու փընտրում էր ուշի–ուշով աստվածակերպ Պանդարոսին։
Եվ նա գըտավ Լիկայոնի ուժեղ որդուն կանգնած այնտեղ,
Շուրջը բոլոր վահանավոր մարդկանց գընդեր հաստաբազուկ,
Որոնց իր հետ բերել էր նա հոսանքներից էսեպոսի։
Մոտենալով նըրան Պալլասն այս սըրաթև խոսքերն ասաց.
«Պիտի լըսե՞ս արդյոք դու ինձ, Լիկայոնի որդի՛դ արի,
Սիրտ պիտ անե՞ս թռցընելու Մենելավին սրլաք մի սուր
Եվ վաստակես տըրոյանց մեջ փառք ու պատիվ հերոսաբար,
Եվ մանավանդ որ Պարիսից մեծ պարգևներ դու կըստանսա,
Եթե տեսնի արիսական Մենելավոս Ատրիդեսին
100Պարտված նետով քո աղեղի և խարույկի վըրա ելած։
Օ՛ն ուրեմըն, անմիջապես նըշան բըռնիր Մենելավին
Եվ ուխտ արա լուսածընունդ Ապոլլոնին արծաթաղեղ
Զոհել գառներ անդրանկածին, երբ որ Զելե վերադառնաս»։
Այսպես ասաց աստվածուհին և այդ խենթին հըրապուրեց։
Հանեց նա իր աղեղն իսկույն շինված քոշի կեռ կոտոշից,
Որին զարկեց դարանամուտ, երբ նա ժայռից դուրս էր գալիս,
Խոցեց սըրտից, ու փուլ եկավ նա ողջ մարմնով ժայռի վըրա,
Կոտոշները կարծըր ու կեռ՝ տասնըվեց թիզ էին նըրա,
Որոնք հըղկեց վարպետորեն մի անվանի եղջերագործ
110Ու հագցըրեց երկու ոսկյա օղեր նըրա սուր ծայրերին։—
Արդ, եղջերյա աղեղն իր այդ լարեց՝ գետնին դեմ տրված նա,
Իսկ ընկերներն վահանն իրենց րըռնել էին նըրա դիմաց,
Որ մի գուցե քաջ աքայանք հարձակվեին նըրա վըրա,
Նախքան որ նա կըխոցոտեր արիսական Մենելավին։
Նա կապարճի խուփը բացեց ու հանեց նետ մի նորաթեք,
Հաստատեց այն լարի վըրա և ուխտ արավ արծաթաղեղ
Ապոլլոնին զոհաբերել պարարտ դառներ անդրանկածին.
Երբ որ Զելե նըվիրական իր քաղաքը վերադառնա։
Ապա քաշեց նա լարը պիրկ՝ նետակոթի հետ միասին
120Արջառաջիլն ու աղեղի երկաթը իր կըրծքին հըպեց,
Եվ երբ քաշեց աղեղը հաղթ լայնալիճը շըրջանաձև՝
Լարն ըշկահեց շառաչալից, լիճը ճայթեց ահագնաձայն
Ու սայրասուր նետը թըռավ դեպի կանգնած ըսպայակույտ։

Բայց, Մենելա՛վ, չըմոռացան քեզ աստվածներն երջանկափառ,
Եվ մանավանդ, ավարառու դուստրը հըզոր Արամազդի,
Որ կանգնելով դեմըդ ընդփույթ՝ շեղեց սըլաքը դառնաթույն
Եվ քո մարմնից հեռու վանեց, ինչպես մայրը սիրագորով,
Որ քրշում է ճանճն երեսից անուշ քընով քընած մանկան։
Այդպես և նա՛ նետը ուղղեց դեպի այնտեղ, ուր կամարի
130Ճարմանդներն են ոսկեճաճանչ և ուր զըրահն է կըրկնակի։
Նետը դիպավ նըրա գոտուն և կամարից անցավ թափով,
Ծակեց անցավ շանթի նըման և զըրահը զարմանարվեստ
Ու տախտակը մարմնապաշտպան— պատ ու պատվար՝ նետերի դեմ—
Եվ դյուցազնի Կողքը խըրված՝ մորթը քերծեց թեթևակի,
Որի վերքից անմիջապես բըխեց արյուն բոսորագույն։

Ինչպես մեոնիդ կամ կարիացի մի կին փըղոսկրը ըսպիտակ
Ներկում է վառ կարմիր գույնով, որ ձիերին շրուշակ լինի,
Եվ պահվում է սենյակի մեջ ավարառու ասպետներից,
Թագավորի համար նըվեր և ի մեծ շուք նըրա փառաց'
140Թե՛ իբրև զարդ ձիու համար և թե՛ պարծանք այն հեծնողին,—
Մենելավո՛ս, այդպես նաև ազդրերը բո գեղապարույր
Եվ սըրունքներդ մինչև չըքնաղ կրունկդ կարմիր ներկրվեցին։
Ագամեմնոն արանց արքան սոսկաց արյունն այդ տեսնելով,
Սոսկաց նաև նետահարված Մենելավոսն արիսական,
Բայց տեսնելով, որ նետի ծայրն ու կարթը դուրս էին ընկած՝
Սիրտն ու հոգին մրտան նորքից իր կըրծքից ներս, ու շունչ քաշեց։
Այն ժամանակ Ատրիդ արքան Մենելավի ձեռքից բըռնած,
Սիրտը սաստիկ ցավով լեցուն՝ աղաղակեց դառնակըսկիծ.
«Մի՞թե, եղբայր իմ հարազատ, կընքեցի այս դաշինքը ես,
150Որպեսզի քեզ մեն ու մենակ կըռվի մըղեմ տըրոյանց դեմ,
Որ նենգաբար նետահարեն, ոտնահարած ուխտ ու երդում։
Սակայն իզուր պիտի չանցնեն երդումներն ու դաշինքը մեր,
Ոչ էլ արյունը դառների— նըվերը մեր անապական
Ու ձեռքերի հավատարիմ սեղմումները երկու կողմից.
Զի թեպետև ոլիմպականն առայժմ նըրանց ոչինչ չարավ,
Բայց կըպատժի ուշ կամ կանուխ, ու չարաչա՜ր տուժեն պիտի
Նըրանք իրենց գըլուխներով՝ կանանց, որդոց հետ միասին։
Հաստա՛տ գիտեմ, և նախապես վըկայում է սիրտըս արդեն,
Կըգա օրը, կըկործանվի նըվիրական քաղաքն Իլիոն,
160Եվ սատակեն պիտի Պրիամն ու ժողովուրդն իր քաջազեն,
Երբ Զրվանյանը բարձրագահ՝ Արամազդը արփիաբընակ
Դըրժանքի դեմ այս զայրացած՝ ինքը անձամբ ցընցե պիտի
Մառախլապատ ասպարն իր մեծ բոլորի դեմ առհավասար
Գիտեմ, դըրուժն այս երբևէ նա անպատիժ չի թողնելու։
Բայց դու սըրտիս դառըն կըսկիծ պիտի դառնաս, Մենելավե՛,
Եթե մեռնես, ա՜հ, վաղաժամ և կընքես քո մահկանացուն,
Եվ ես մենակ, մեծ կորուստով դեպի Արգոս վերադառնամ,
Զի աքայանք պիտի ուզեն վերադառնալ անմիջապես
Երկիրն իրենց հայրենական, և մենք թողնենք արգիուհի
170Հեղինեին՝ ի փառըս մեծ Պրիամոսին և տըրոյանց,
Եվ ոսկորներդ, ավաղ, պիտի փրտեն այստեղ, Տըրոյայում,
Որտեղ ընկար դու կարեվեր, և մընաց մեր գործն անկատար.
Եվ ապա ոմն ամբարտավան ու սինլըքոր տըրոյացի
Կոխկըրտելով գերեզմանքդ՝ գոչե պիտի գոռոզաբար.
«Օ՜խ, թե այսպե՛ս առներ արքա Ագամեմնոնն ոխն ամենքից,
Ինչպես որ այժմ այստեղ բերեց աքայեցոց բանակն իզուր
Եվ ետ գընաց կորագըլուխ, ամոթապարտ ու ձեռնունայն,
Կորավ դատարկ իր նավերով դեպի երկիրն իր հայրենի,
Թողած այստեղ, օտար հողում Մենելավին ահեղագոռ»։—
180Այսպես պիտի ասի գոռոզ յուրաքանչյուր տըրոյացի,
Թող որ բացվե՜ր երկիրն այնժամ ու կուլ տար ինձ իր անդընդում»։
Սըրտապընդեց նըրան խարտյաշ Մենելավոսն այս խոսքերով.
«Մի՛ վախենար և աքայանց զորքին նույնպես մի՛ վախեցնի,
Զի նետը սուր՝ վըտանգավոր ու մահառիթ տեղ չըդիպավ.
Պաշտպանեցին ինձ նըկարեն կամար-գոտին և ի ներքուստ
Զըրահն ամուր, որ շինեցին պըղընձագործ վարպետ մարդիկ»։

Վըրա բերեց ուրախացած Ագամեմնոնն այդ լըսելիս.
«Ո՜ւր էր, եթե այդպես լիներ, սիրելիդ իմ Մենելավոս,
Արդ, ուրեմըն թող որ քըննի բըժիշկը քո վերքը և թող
190Դընի վըրան ըսպեղանի, որ սև ցավերդ հանգըստանան»։

Այս ասելով՝ կանչեց ձայնեղ Տալթիբիոս մունետիկին.
«Գընա՛ իսկույն,— ասաց նըրան,— այստեղ կանչիր Մաքավոնին՝
Ասկլեպիոս մեծահըմուտ բժշկապետի գիտակ որդուն,
Թող գա տեսնի աքայանց պետ արիսական Մենելավին,
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։

Այսպես ասաց Ագամեմնոնն ու Տալթիբիոսը հը նազանդ
Վազեց գընաց դեպի գունդը պըղընձազգեստ աքայեցոց,
Որոնելով դյուցազըն վեհ Մաքավոնին, որին գըտավ
200Տրիկեից իր հետ բերած վահանավոր բազմության մեջ։
Մաքավոնին մոտենալով՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Օ՛ն, Ասկլեպյան, արի գընանք, Ատրիդ արքան կանչում է քեզ,
Որ գաս տեսնես աքայանց պետ արիսական Մենեյավին,
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։

Այսպես ասաց ու կըրծքի տակ սիրտը նըրա ցավով ցընցեց,
Ու դուրս գալով՝ անցան արագ աքայեցոց մեծ բանակով.
Եվ երբ հասան այնտեղ, ուր քաջ Մենելավոսն էր վիրավոր,
Շըրջապատված իշխանների հոծ բազմությամբ, շուտ մոտտեցավ
210Եվ կամարի միջից նըրա դուրս քաշեց նետն անմիջապես,
Որի բոլոր կարթերը կեո ետ քաշելիս կտրտվեցին։
Քանդեց կարգով՝ գոտին, զըրահն ու կամարը ճարտարարվեստ,
Ու տեսնելով վերքը քաջի, ուր դառնաթույն սըլաքն ընկավ,
Քամեց վերքի արյունը նախ, ըսպեղանի դըրեց ապա,
Որ Քիրոնը[45] մի ժամանակ սովորեցրեց հորն իր՝ սիրով։
Եվ մինչ նըրանք Մենելավին դարմանելով էին ըզբաղ՝
Վահանավոր տըրոյացիք հարձակվեցին նըրանց վըրա.
Եվ աքայանք զենքերն հագան՝ պատրաստվելով պատերազմի։
Այնտեղ թըմրած չէիր տեսնի Ագամեմնոն դյուցազունին,
220Ոչ էլ վախկոտ ու սըրտաբեկ և դասալիք պատերազմից,
Այլ ամեն ժամ ժիր ու պատրաստ՝ ռազմի համար փառապարգև։
Բաց թողնելով պըղընձադրվագ կառքն ու ձիերը վրընջուն,
Որոնց մի կողմ առած պահում էր ըսպասյակն հավատարիմ՝
Եվրիմեդոնն— արի որդին Պիրեոսյան Պըտոլեմի,
Որին հաճախ պատվիրում էր չըհեռանալ իրեն մոտից,
Երբ բազմամբոխ իր գընդերին հրամայելուց հոգնում էր նա,—
Վազվըզում էր ոտքով հիմա և մի գընդից մյուսն էր անցնում
Եվ ձիավարժ աբայանցից ում որ տեսներ քաջակորով՝
Մոտ գընալով անմիջապես քաջալերում էր կըտրիճին.
230«Արգիացի՛ք, մի թուլանաք ձեր կորովի քաջությունից
Զի Արամազդ հայրը երբեք դորուժներին չէ զորավիգ,
Նըրանք, որ նախ և առաջինն եղան դըրուժ իրենց երդման,
Նըրանց փափուկ մարմինները անգղերն, անշուշտ, ուտեն պիտի,
Եվ մենք պիտի նըրանց կանանց ու դեռատի մանուկներին
Գերի տանենք մեր նավերով ու քաղաքը նըրանց քանդենք»։

Իսկ վատասիրտ ու վեհերոտ՝ պատերազմից փախչողներին
Կըշտամբում էր նա զայրագին նախատալից այս խոսքերով.
«Ողորմելխ արգիացիք, չե՞ք ամաչում, ինչո՞ւ այդպես
Կանգնել եք դուք ապուշ կըտրած, անշարժ՝ նըման եղնորթների,
240Որոնք երբ որ հոգնում են մի լայնածավալ դաշտ անցնելուց
Կանգ են առնում անուժ, անզոր, չուզենալով առաջ գընալ։
Այդպես եք դուք, որ ապշահար կանգ եք առել ու չեք կըռվում։
Ինչ է, միթե ըպասում եք, որ տըրոյանք գան ու հասնեն
Մինչև ճերմակ ա՞փը ծովի, ուր կանգնել են նավերը մեր,
Որպեսզի դուք այն ժամանակ տեսնեք արդյոք թե ձեզ վըրա
Զրվանյանը ամպրոպադեզ տարածո՞ւմ է իր հովանին»։
Այսպես ահա իշխանաբար անցնելով նա գընդից ի գունդ
Ու վաշտից վաշտ՝ եկավ հասավ կըրետացոց ջոկատներին,
Որոնք զինված կանգնած էին շուրջը դյուցազն Իդոմենի,
250Իդոմենի, որ նախամարտ գընդումն էր հանց հուժկու վարազ,
Եվ Մերիոնն արիասիրտ հետին գունդն էր ոգևորում։
Ուրախացավ նըրանց ի տես Ագամեմնոն արանց արքան
Եվ այս շոյող խոսքերն ասաց Իդոմենես թագավորին.
«Դանայանց մեջ ամենից շատ քեզ եմ հարգում, Իդոմենես,
Թե՛ մարտի մեջ, թե՛ կոչունքում, երբ աքայանց ավագանին
Խառնարանում խառնում է սև ընտիր գինին[46] մեծահարկի,
Որտեղ, մինչդեռ այլ վարսագեղ աքայեցիք առհասարակ
Բաժինն իրենց կըմպեն չափով՝ քո բաժակը լեցուն է միշտ,
Ինչպես և իմ, ամեն անգամ, երբ խըմելու փափագ ըզգանք։
260Բայց նայիր որ և ա՛յս անգամ դու խիզախես գուպարի մեջ,
Ինչպես առաջ ես պարծեցել ու մարտընչել հերոսաբար»։

Նըրան այսպես պատասխանեց Իդոմենես կըրետացին.
«Ագամեմնո՛ն, ես միշտ էլ քո զենընկերն եմ հավատարիմ.
Խոստումըս ես կըկատարեմ, ինչպես որ քեզ խոսք եմ տըվել.
Իսկ դու գընա մյո՛ւս վարսագեղ աքայեցոց հորդորելու,
Որ մարտը մեր շուտ ըսկըսենք տըրոյանց դեմ երդմնազանց,
Որոնց միայն այսուհետև մընում է մահ և կոտորած,
Քանզի իրե՛նք նախ և առաջ դըրուժ եղան իրենց ուխտին»։
Այսպես ասաց, և Ատրիդեսն առաջ անցավ զըվարթասիրտ,
270Տեսավ երկու Այաքսներին կազմ ու պատրաստ պատերազմի.
Տանում էին նըրանք ամպրոպ մի հետևակ մարտիկների։
Ամպի նըման, որ բըլուրի ծայրից հովիվն է նըշմարում,
Երբ Զեփյուռի շընչով քըշված դեպի ծովն է սուրում արագ,
Կուպրի պես սև՜ հերոսներից բերելով մեծ մըրրիկ իր հետ,
Եվ հովիվը ահաբեկված քըշում է հոտն իր քարանձավ,—
Այդպես՝ երկու Այաքսների հետ դեպի մարտ էին գընում
Դյուցասընունդ կըտրիճճերի գումարտակներ ըսպառազեն։
Այո. տեսնելով՝ ուրախացավ Ագամեմնոն արանց արքան
Եվ դեպ նըրանք բարձըր ձայնով այս թևավոր խոսքերն ասաց.
280«Ո՛վ Այաքսներ, զորավարնե՛ր դուք ամրաբարձ աքայեցոց,
Հրաման չունեմ տալու ես ձեզ, ոչ էլ հարկ կա հորդոր կարդալ,
Զի դուք արդեն արիաբար հուր եք շընչում ձեր քաջերին։
Ո՜ւր էր եթե, ո՛վ Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Որ բոլորն էլ իրենց կըրծքում այդպիսի սիրտ ունենային.
Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն մեր ձեռքերով
Կըքանդըվեր բոլորովին, կըկործանվեր հիմնահատակ»։

Այսպես, ասաց և թողնելով նըրանց՝ գընաց Նեստորի մոտ,
Եվ քաջաձայն Պելյանց խոսնակ ալևորին գըտավ այնտեղ,
Որ կարգի էր դընում իր զորքն ու հորդորում պատերազմի՝
290Պելագոնի, Քրոմիոսի, Ալաստորի և Հեմոնի,
Եվ հուսկ ապա Բիաս հըզոր ազգապետի հետ միասին։
Նեստորը նախ հեծելազորքն ու կառքերը կարգի դըրեց,
Հետևակներն ապա անթիվ, որ գուպարին պատվար լինեն,
Եվ նըրանց մեջ նա թուլամորթ տըկարներից լըցրեց բոլոր,
Որ չուզողներն էլ ըստիպված պատերազմեն ակամայից։
Եվ ուղղելով իր խոսքը նախ այրուձիին՝[47] նա պատվիրեց,
Որ լավ զըսպեն ձիերն իրենց և ամբոխին չըխառնըվեն.
«Հեծյալներից թող որ ոչ ոք իր քաջության վըրա վըստահ
Չըխիզախի մեն ու մենակ տըրոյացոց դեմ ելնելու,
300Եվ ոչ էլ ետ ընկրկի թող, որ չըլըքի կըռվողներին։
Իսկ ով որ իր կառքում նըստած հանդիպի մի ուրիշ կառքի,
Դեպ թըշնամին թող երկարի երկայնաձիգ իր նիզակով,
Հարմարագույն և ապահով միջոցն է սա կըռվելու մեջ,
Մեր նախնիներն այսպես էին բանդում քաղաք ու պարիսպներ,
Ունենալով իրենց կըրծքում ոգի ըզգոն ու սիրտ խոհեմ»։

Մարտերի մեջ քաջահըմուտ ծերն այսպես էր խըրատ տալիս։
Այդ տեսնելով՝ Ատրիդն ուրախ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Երանի՜ թե, ով ծերունի, ինչպես որ սիրտդ է կըրծքիդ մեջ,
Ծունկերդ այդպես քեզ հետ գային և լիներ քո ուժն անդեդև.
310Բայց ծերությունն անագորույն մաշում է քեզ. ո՜ւր էր, եթե
Ծերությանըղ ուրիշն առներ, և դառնայիր դու պարմանի»։

Նեստոր ասպետը Գերենյան նըրան այսպես պատասխանեց.
«Ես էլ, Ատրիդ, կուզենայի լինել այնպես, ինչպես էի,
Երբ խըլեցի կյանքը՝ պարթև Երևթալյոն դյուցազունի,
Բայց աստվածներն ամեն լավ բան մեկտեղ՝ մարդու չեն պարգևում։
Երիտասարդ էի այնժամ, իսկ այժըմ ծեր և դողդոջուն,
Բայց այսպես էլ պիտի մընամ հեծելազոր բանակիս հետ
Եվ տամ հորդոր ու խըրախույս, մեզ՝ ծերերիս պատիվ է դա.
Իսկ քաջերն այս, որ ինձանից կըրտսերագույն են տարիքով,
320Նետ արձակեն թող քաջաբար վըսստահ իրենց բազկի վըրա»։
Այպես ասաց, և Ատրիդես արքան առաջ անցավ ուրախ,
Գըտավ որդուն Պետեոսի՝ Մենեսթեսին ձիամարդիկ,
Որ կանգնել էր իր շուրջն առած պատերազմող աթենացոց։
Այնտեղ, նըրա մոտ էր նույնպես Ոդիսևսը բազմահանճար,
Փոքր-ինչ անդին կեփալենյաց գընդերն էին կանգնած անգործ,
Որոնք դեռևս չէին մըտել ռազմի ահեղ եռուզեռում,
Քանզի գընդերը ձիավարժ տըրոյացոց և աքայանց
Նոր-նոր էին խրլորտում դեռ առաջ գալով այստեղ-այնտեղ.
Եվ ըսպասում էին նըրանք, որ աքայան ուրիշ մի գունդ
330Տըրոյացոց վըրա վազի, ու նոր իրենք մարտն ըսկըսեն։
Այդ տեսնելով հանդիմանեց Ագամեմնոն արանց արքան,
Ու զայրացած, խըրոխտաձայն այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ով դու որդիդ Պետեոսյան, դլուցազասընունդ թագավորի,
Եվ դու, խարդախ ու խորամանկ, չարահընար, նենգ Ոդիսևս,
Ինչո՞ւ եք դուք կանգնել հեռու և ըսպասում ուրիշներին,
Դուք, որ բոլոր քաջերի մեջ նախահարձակ պիտ լինեիք
Եվ դիմագրավ խիզախեիք, վառելով մարտ հըրաբորբոք։
Դուք իմ կողմից առաջինն եք կանչըվում միշտ խըրախճանքի,
Երբ պատրաստեն աքայեցիք կոչունք իրենց ավագանուն։
340Սիրում եք դուք խընջույքներում համով-հոտով խորովածներ,
Անուշ գինին, որ խըմում եք, ինչքան որ ձեր սիրտր ցանկա,
Մինչդեռ հիմա դուք հաճույքով կըդիտեիք, եթե տաս գունդ
Ձեզ կանխելով՝ մարտ մոգեին իրենց անգութ երկաթներով»։

Խեթ նայելով նըրա վըրա՝ Ոդիսն այսպես պատասխանեց.
«Ատամներիդ միջից, Ատրխդ, այդ ինչպիսի՞ խոսք էր թըռափ
Ինչպե՞ս ես դու ծույլ ասում մեզ ու վեհերոտ պատերազմում։
Երբ որ վառենք տըրոյանց դեմ բարկ ու բորբոք ճակատամարտ,
Այն ժամանակ պիտի տեսնես, եթե տեսնել դու կամենաս,
Տելեմաքի[48] սիրուն հորը ձիամարդիկ տըրոյացոց
350Առաջամարտ գրնդերի մեջ՝ քաջերի հետ մաքառելիս։
Իսկ դու, արքա, այդ նախատինքն իզուր ես մեզ տալիս հիմա»։
Ոդիսևսի այդ զայրույթից զըղջաց արքա Ագամեմնոնն
Ու ժըպտերես, լեզուն փոխած՝ նըրան այսպես պատասխանեց.
«Որդխդ մեծանձըն Լայերտի, դու, Ոդիսևս բազմանը նար,
Ես քեզ սըրտանց չեմ կըշտամբում֊ ու հըրաման չունեմ տալու,
Քանզի գիտեմ, որ քո կըրծքում լավ խորհուրդներ ունես պահած,
Ու խորհում ես խոհեմաբար նույնը, ինչ որ ես եմ խորհում։
Գընա հիմա, և եթե քեզ ես վըշտացրի իմ խոսքերով,
Մենք կըքավենք հետո, և դիք թող որ ջընջեն հուշն այդ իսպառ»։

360Այսպես ասաց և թողնելով նըրանց գընաց ուրիշներին,
Եվ Տիդեսի որդուն գըտավ՝ Դիոմեդեսին մեծահոգի,
Որ կանգնել էր շըքեղորեն լըծված կառքում իր փառահեղ
Սեթենելի հետ միասին՝ Կապանեսի շրքեղ Որդու։
Ագամեմնոն արանց արքան մոտենալով Դիոմեդին՝
Հանդիմանեց հույժ բարկացած նըրան խայթող այս խոսքերով.
«Վա՜յ ինձ, որդիդ արիասիրտ ու ձիավարժ քաջ Տիդեսի,
Ինչո՞ւ ես դու այդպես վախով նայում քո դեմ ռազմադաշտին։
Այդպիսի վախ ու զարհուրանք չէր ճանաչում հայրըդ երբեք,
Այլ քաջերի գըլուխն անցած մաքառում էր թըշնամու դեմ։
370Ես չեմ եղել, դըժբախտաբար, ներկա նըրա կըռիվներին,
Բայց տեսնողներն ասում են, թե քաջագույնն էր նա բոլորից։
Պատմում են, որ առանց կբռվի մրտավ Միկենք նա իբրև հյուր,
Հետը դյուցազն Պոլինիկեն, որ ժողովի զորքեր բազում
Եվ մարտընչի նըվիրական պարիսպների դեմ Թեբեի.
Խընդրում էին, որ տան իրենց երևելի դաշնակիցներ։
Եվ համաձայն եղան նըրանք տալ այդպիսիք, Զևսը, սակայն,
Փոխեց նըրանց միտքը մեկեն չարագուշակ նրշաններոփ
Թողին նըրանք և գընացին, ու շատ երկար ճամփա անցան,
Մինչ Ասոպոս եկան հասան կընյունաբեր և խոտավետ։
380Այնտեղ քո հորն աքայեցիք պատգամավոր ուղարկեցին,
Եվ Տիդեսը գընաց գըտավ կադմեացոց որդիներին
Ահեղազոր Էտեոկլի տանը նըստած խըրախճանքի։
Թեև մենակ և անծանոթ՝ կադմեացոց[49] մեջ բազմաթիվ
Չըվախեցավ քո հայրը քաջ, նույնիսկ կըռվի հըրավիրեց
Եվ բոլորին մենամարտում հաղթում էր նա հաջողությամբ։
Այսպես՝ նըրան Աթենասը պաշտպան էր և հովանավոր.
Բայց ձիավարժ կադմեացիք հույժ բարկացած նըրա վըրա՝
Ետ դառնալիս դարանակալ պարմանիներ դըրին հիսուն,
Որոնք երկու պետ ունեին— Պոլիփոնդեսն Ավտոփենյան
390Եվ էմոնյան Մեոնը քաջ՝ նըման անմահ առավածների,—
Սակայն նըրանց էլ սև օրհաս ուղարկեց քաջ Տիդեսն անահ,
Ըսպանելով բոլոր նըրանց. թողեց նա մեկ հոգի միայն,
Լոկ Մեոնին, որ տուն դառնա առավածների նըշաններով։
Էտոլացի Տիդեսն այսպես մարդ էր անվախ, իսկ իր որդին
Կըռվում վախկոտ ու վատասիրտ և խոսքի մեջ միայն ճարտար»։
Ասաց, սակայն ձայն չըհանեց Դիոմեդեսն արիասիրտ,
Ակնածելով պատկառելի Ագամեմնոն թագավորից։
Իսկ փառահեղ Սթենելոսն այսպե՛ս նըրան պատասխանեց.
«Սուտ մի՛ խոսիր, ո՜վ Ատրիդես, դու որ գիտես արդար խոսել,
400Մենք կըպանծանք մեր հայրերից շատ ավելի լավը լինել։
Մենք էլ առանք, և ավելի՛ սակավաթիվ զինվորներով,
Յոթնադըռնյան Թեբեն և իր պարիսպները արիսական,
Առավածների նըշաններով և օգնությամբ Արամազդի.
Մինչդեռ նըրանք ողջ զոհվեցին իրենց անմիտ մոլորությամբ։
Արդ, մի՛ դընի նույն պատվի մեջ որդիներին և հայրերին»։

Դիոմեդեսն իր ընկերոջ նայելով սուր, այսպես ասաց.
«Է՜, սիրելիս, տեղըդ նըստիր և ականջ դիր իմ խոսքերին։
Ես չեմ նեղվում Ագամեմնոն ազգապետի կըշտամբանքից,
Որ կըռվի է խըրախուսում ըսպառազեն աքայեցոց,
400Զի փառքն իրենն է լինելու, աքայեցիք եթե հաղթեն,
Հալածելով տըրոյացոց և գըրավեն Իլիոնը սուրբ.
Իսկ սոսկալի ցավ կըլինի, թե հաղթըվեն աքայեցիբ։
Բայց դու արի, որ ցույց տանք մենք մեր քաջությունն արիսական»։
Ասաց և իր զեն ու զարդով կառքից գետին ցատկեց արագ,
Եվ նըրա լայն կըրծքի վըրա շաչեց պըղինձ ահեղորեն,
Վախ ազդելով մինչև անգամ ամենաքաջ, անահ մարդուն։

Ինչպես հողմից քըշված հուժկու ալիքները լեռնանըման,
Որ ծովափին են զարնըվում ահեղագոչ մըռընչյունով,
Դիզվում են նախ ծովի վըրա, ապա խուժում մեծամըռունչ
420Դեպի ցամաք ու բարձրանում ծովափընյա ժայռերն ի վեր
Ու գահավեժ ժայռերն ի վար ժայթքում են հորդ աղի փըրփուր,—
Դանայեցոց գընդերն այդպես կարգով շարված իրար ետև
Խըրոխտապանծ ու խուռներամ գընում էին դեպի գուպար։
Հըրամայում էր բարձրաձայն յուրաքանչյուր պետն իր գընդին,
Եվ մյուսներն արագաքայլ գընում էին լուռ, անշըշունջ,
Այնպես որ մարդ չէր կարծի թե բազմությունն այդ անթըվելի,
Որ հետևում էր պետերին՝ ձայն ունենար իր կըրծքի մեջ։
Վառվում էին պըղընձափայլ նըրանց զենքերն ու ասպազեն,
Եվ այդպես ճոխ զինավառված գընում էին պատերազմի։
430Իսկ տըրոյանք, ինչպես անթիվ ոչխարների ըստվար մի հոտ,
Որ, երբ հարուստ մարդու բակում կըթում են կաթը ձյունաթույր,
Բառաչում են անվերջ իրենց գառնուկների ձայնին ի լուր,
Լըցրել էին բանակն այդպես ահագնաձայն աղաղակով,
Չէր տարբերվում խոսք ու բարբառ, այլ կար աղմուկ մի խառնագոչ
Ամեն կողմից այդտեղ եկած բազմալեզու ազգ ու ցեղի։
Արեսն[50] էր բուռն խըրախուսում, դըրդում կըռվի տըրոյացոց,
Իսկ աքայանց՝ ինքն Աթենաս Պալլաս ծավի աստվածուհին։
Ինքը Երկյուղն էր նըրանց հետ և Արհավիրքն ու Քենն անհագ,
Քենն՝ Արեսի քույրն հարազատ և ընկերը արյունառուշտ,
440Որ փոքր է նախ ու գետնահուպ, հետո արդեն բարձրահասակ,
Գլուխն երկընքին՝ մեծ քայլերով շըրջում է լայն երկրի վըրա։
Նա էր, ահա, որ գընդից գունդ վազվըզելով այդ ժամանակ
Բոցավառեց բոլորի մեջ կըռվի մոլուցք աղետաբեր։

Եվ երբ նըրանք հասան այնտեղ, ուր որ պիտի ճակատեին,
Իրար առան նիզակ ու տեգ, վահան-ասպար, զըրահ ու զեն,
Եվ քաջազեն կըտրիճների թափն ու կորովը կատաղի
Իրար էին բախվում ուժգին ու խոցոտում, խեղում իրար։
Լըսվում էին ամեն կողմից շըռընդալից շաչ ու շառաչ,
Կըռվողների գոչյունը գոռ, մեռնողների ճիչն ու հառաչ,
450Խըրոխտաձայն ըսպառնալիք, և արյունն էր հոսում առատ։
Ինչպես գարնան ձյունահալքից հորդած ջըրերն ահագնամեծ
Շառաչաձայն հեղեղներով գըլորվում են լեռներն ի վար
Եվ ուղխերով առատահոս լքցվում ձորերն անդընդախոր,
Որոնց գոռումն ահագնագոչ լքսում է պարզ հովիվն հեռվից,–
Այդպես նքրանց գոչյունն ահեղ լքցրել է դաշտն անծայրածիր։

Առաջինը Անտիլոքոսն ըսպանեց այր մի քաջազեն*
Եքեպոլոս Թսլիսյանին՝ տըրոյանց գընդից առաջամարտ,
Որին զարկեց ձիավարսյա սաղավարտի կուռ խորանից,
Լայն ճակատին, ու մըխըրճվեց պըղինձը սուր՝ ոսկորի մեջ։
460Մութը պատեց աչքերն իսկույն ու տապալվեց գետնատարած,
Ինչպես հըսկա բուրգն է փըլչում կըռվի պահին ահեղասաստ։
Ելեփենորն՝ արի իշխան ու թագավորն աբանտների,
Նետերի տակ, ոտքից բըռնած դուրս էր քաշում ըսպանվածին,
Որ զենքերը կապտի նըրա, բայց չըհասավ նըպատակին,
Մեծահոգի Ագենորը դիակապուտն այդ տեսնելով,
Նըրա կողքից, որ ծըռվելիս ասպարից մերկ էր մընացել,
Խոցեց նըրան մահահարված իր սըլաքով. պըղընձասայր,
Որը տապաստ գետին ընկավ ու տեղնատեղ շունչը փըչեց։
Սըրա վըրա աքայեցիք և տըրոյանք բորբոքվեցին
470Ու գազազած գայլերի պես հարձակվեցին իրար վըրա։

Զարկեց Այաքս Տելամոյանն արի որդուն Անթեմյոնի,
Ծաղկափըթիթ ու դեռահաս Սիմոյիսյան այն պատանուն,
Որին ծընեց մայրն Իդայից Սիմոյիսի ափն իջնելով,
Երբ գընում էր ծընողանց հետ տեսնելու իր ոչխարներին։
Այս պատճառով ահա նըրան Սիմոյիսյան էին կոչում,
Բայց սիրասուն ծընողներին ոչխարներով չըհատուցեց,
Զի Այաքսից տիգահարված գետին փըռվեց արնաշաղախ։
Հենց առաջին հարվածն իջավ ժիր պատանու աջ ըստիքին,
Եվ անցնելով պըղինձը թափ՝ տեգը ելավ թիկունքից դուրս
480Ու տապալեց պերճ պատանուն փոշեթաթավ բարդու նըման,
Որին, աճած փարթամորեն մարգագետնում, ջըրի ափին,
Երկնասըլաց հասակն ի վեր արձակելով ճյուղեր հուռթի՝
Կըտրեց փայլուն երկաթը սուր՝ ճարտարարվեստ կառագործի,
Եվ նրբանից անիվների ճաղեր շինեց կառքի համար,
Իսկ ինքն այնտեղ ընկած քիչ-քիչ զորանում է ջըրի ափին,
Այդպես Այաքսն աստվածային՝ պըղընձյա տեգով իր սայրասուր
Գետին փըռեց Անթեմյոնի Սիմոյիսյան պերճ պատանուն։
Այն ժամանակ Պրիամոսյան Անտիփոսը երփնազըրահ
Գումարտակի միջից ցասկոտ նետեց սուր տեգն իր Այաքսին,
490Բայց վըրիպեց իր նըշանից ու Լևկոսին դիպավ թափով,
Ոդիսևսի ընկերակցին, երբ դիակը դուրս էր հանում,
Որ փուլ եկավ անմիջապես, և դիակը ձեռքից ընկավ։
Ոդիսևսը իր ընկերոջ մահվան վըրա հույժ բարկացած՝
Առաջ նետվեց խիզախաբար փայլակնացայտ իր նիզակով,
Գընաց մոտիկ և նայելով շուրջը՝ փայլուն տեգն արձակեց։
Տըրոյացիք այդ տեսնելով՝ ընկըրկեցին սարսափահար։
Իզուր չանցավ սուրսայր աշտեն վըրիժավառ Ոդիսևսի,
Այլ հարվածեց Դեմոկոնին՝ Պրիամոսի այն հարճորդուն,
Որ եկել էր սըրաթըռիչ ճայեկներով՝ Աբիդոսից։
500Արդ, Ոդիսևսը զայրացած իր զինակցի մահվան վըրա,
Նըրա քունքին նըշան առավ պըղընձասայր իր սըլաքով,
Որը թափով ծակեց անցավ ու դուրս եկավ մյուս քունքից.
Եվ խավարչտին մութը նըրա ծածկեց աչքերն անմիջապես,
Գետին փըռվեց ողջ հասակով, ու շաչեցին զենքերն իր շուրջ։
Ընկըրկեցին տըրոյացիք և մինչևիսկ Հեկտորն արի,
Իսկ արգոսյանք մարտադաշտից դուրս հանեցին դիերն իրենց
Ու նոր թափով թըռան առաջ, բայց Ապոլլոնը բարկացած,
Որ դիտում էր Պերգամայից, խըրախույս կարդաց տըրոյացոց.
«Ձիախըրո՛խտ տըրոյացիք, տեղի մի՛ տաք արգիացոց,
510Քանզի նըրանց մարմինները քարից և կամ երկաթից չեն,
Որ դիմանան մորթապատառ պըղինձներին ձեր սայրասուր.
Ոչ էլ Աքիլլն է կըռվի մեջ՝ որդին Թետիս վարսագեղի,
Որ սըրտակեզ իր մաղձն է սև ծամում այնեղ՝ նավերի մոտ>։
Այսպես գոոաց աստվածն ահեղ, մինչ աքայանց մեծ բանակում
Արամազդի կառափնածին դուստր Աթենաս աստվածուհին
Սիրտ էր տալիս վըճատներին, վազվըզելով այս ու այնտեղ։

Հասավ մահվան օրհասը սև Ամարինկյան Դիորեսին.
Բըռունցքաչափ, կոշտուփըռոշտ մի բար եկավ հանկարծակի
Զարկեց նըրա աջ սըրունքին, և զարկողն էր թըրակացոց
520Պետ Պիրիոս Իմբրոսյանը, նա, որ եկել էր Ենոսից։
Ոսկորները փըշըրվեցին, և նա ընկավ փոշեթավալ,
Երկու ձեռքերն ընկերներին պարզած մահվան հոգեվարքում։
Բայց Պիրիոսն իր նիզակը նըրա պորտի մեջ խըրեց խոր
Ու դուրս թափեց ողջ կարոտին, և նա փակեց աչքերն ընդմիշտ։

Եվ էտոլյան Թոասն այնժամ նետեց տեգն իր Պիրիոսին,
Հարվածելով նըրան կըրծքից, ըստինքներից փոքր-ինչ վերև.
Տեգը խըրվեց թոքերի մեջ, և մոտ գալով Թոասն արագ
Քաշեց աշտեն նըրա կըրծքից և հանելով դաշույնը սուր՝
Փորը խըրեց ե կարոտին դուրս թափելով՝ հոգին առավ։
530Բայց Թոասը չըկարեցավ զինազերծել ըսպանփսծին,
Քանզի նըրան պաշարեցին ցցունագես թրակացիք,
Որին, թեպետև հաղթանդամ, կորովալի ու ջըլապինդ՝
Ետ մըղեցին, և նա հազիվ գըլուխն իր ողջ առավ-փախավ։
Այսպես՝ երկուսն էլ դիտապաստ գըլորվեցին. իրարու մոտ—
Թըրակացոց և էպիանց զորավարներն ըսպառազեն։
Եվ ուրիշ շատ քաջարիներ ընկնում էին երկու կողմից։
Եվ եթե ոմն անխոցելի գար անվըտանգ հասներ այնտեղ,
Եվ Աթենաս Պալլասն ինքը նըրա ձեռքից ամուր բըռնած
Պըտըտցըներ մարտադաշտում, պըղընձազեն քաջերի մեջ,
540Ետ վանելով ամեն վայրկյան սուր նետերի տարափն անվերջ՝
Ապշե՛ր պիտի ու զարմանար, քանզի այդ օր երկու կողմից՝
Աքայեցոց և տըրոյանց բանակներից առհավասար
Շատ մարտիկներ բերանքսիվայր գըլորվեցին իրար վըրա։

Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի

1Բայց Աթենաս Պալլասն այնժամ լըցրեց Տիդյան Դիոմեդեսին
Նոր կորովով և քաջությամբ, որ համորեն աքայանց մեջ
Նշանավոր լինի այդ օր և ժառանգի փառք ու պարծանք։
Լուսապայծառ հըրով անշեջ վառվում էին ու բոցկըլտում
Նըրա ասպարն ու սաղավարտն աշնանային աստղի նըման[51],
Որ փայլում է լուսացընցուղ՝ լըվացվելով Օվկիանոսում:
Այսպես ահա նըրա գլխից և ուսերից բոց էր ցայտում
Երբ դիցուհին մըղեց նըրան փոթորկահույզ գուպարի մեջ:

Տըրոյանց մեջ Դարես անվամբ հարուստ մի մարդ կար անբասիր.
10Հեփեստոսի քուրմը անբիծ, որը երկու որդի ուներ,
Մեկը Փեգեսն, մյուսն Իդեոս՝ ռազմի հըմուտ և քաջասիրտ։
Սըրանք իրենց ընկերներից առանձնացած, երկուսը մեկ
Նըրա վըրա հարձակվեցին, որ հետիոտն էր ընթանում։
Երկու կողմից գըրոհելով, երբ որ ընդհուպ հասան իրար,
Նախ Փեգեսը նըրա վըրա արձակեց տեգն իր սըրասայր,
Բայց գեղարդի սըլաքն անցավ Տիդյանի ձախ ուսի վրայով.
Ապա Տիդյան Դիոմեդեսն արձակեց իր հուժկու աշտեն,
Եվ սըլաքը նըրա ուժեղ ձեռքով նետված՝ զուր չըթըռավ,
Այլ շեշտ կըրծքից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց:
20Իդեոսը թըռավ կառքից ու փախս առավ խելակորույս
Իր ըսպանված եղբորն անգամ պաշտպանելու սիրտ չանելով:
Եվ փըրկություն չէր լինելու նաև նըրան սև օրհասից,
Բայց Հեփեստոս ամպով պատած փըրկեց նորան փախցընելով,
Որ չըմընա ծեր հայրը հեգ բոլորովին անմըխիթար:
Իսկ Տիդեսի խիզախ որդին նըժույգներին տիրանալով՝
Հանձնեց նըրանց՝ ընկերներին, որ նավերը տանեն արագ։
Տըրոյացիք երբ որ տեսան Դարեսի զույգ որդիներին՝
Մին փախըստյա, մյուսը տապաստ ընկած այնտեղ կառքերի մոտ,
Խիստ հուզվեցին, բայց Աթենաս կապուտաչյա աստվածուհին
30Բուռն Արեսի ձեռքից բըռնած՝ այս խոսքերը ասաց նըրան.
«Արե՛ս, Արես պարսպաքանդ, արյունառուշտ ու մարդակուլ,
Մի՞թե երբեք չենք թողնելու, որ տըրոյանք և աքայանք
Կըռվեն միայն իրենք իրենց, և Արամազդ հայրն անաչառ
Շընորհի այնժամ փառք ու պարծանք երկու կողմից մեկն ու մեկին,
Եվ մենք ազատ մընանք մեր հոր՝ Արամազդի բարկությունից»։

Այսպես ասաց ու դուրս հանեց մարտադաշտից բուռն Արեսին
Եվ տանելով՝ նըստեցըրեց Սկամանդրի ափը նըրան։
Դանայեցիք տըրոյացոց հալածեցին այդ ժամանակ
Եվ նըրանցից ամեն մեկը ըսպասալար մի ըսպանեց:
40Առաջինը Ագամեմնոն արանց արքան զարկեց այդտեղ
Հալիզոնաց զորավարին և իր կառքից ցած գըլորեց.
Սա փախչելու վըրա էր, երբ տեգը եկավ թիկնամեջքին,
Երկու ուսի մեջտեղը ճիշտ ու լանջքից դուրս եկավ թափով,
Ոդիոսը ընկավ թընդմամբ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Իդոմենեսը ըսպանեց մեռնացու Փեստոս որդուն,
Որ եկել էր բարեբեղուն և սիզավետ Տառնիից.
Զարկեց նըրան կորովազեն Իդոմենը կառք նըստելիս,
Խոցեց տեգով երկայնաձիգ ու գըլորեց կառքից գետին,
Եվ ընկերներն Իդոմենի կողոպտեցին[52] նըրան իսկույն:
50Հետո Ատրիդ Մենելավոսն ըսպանեց սուր իր նիզակով
Սկամանդրին՝ Ստրոփիոսի որդուն - որսի հմուտ վարպետ,
Որին ինքը Արտեմիսն էր սովորեցրել քաջանըշան
Զարնել լեռան անտառասուն բոլոր վայրի երեներին:
Սակայն չօգնեց նըրան այնժամ Արտեմիսը նետազըվարճ.
Եվ ոչ էլ նետն իր հեռաձիգ, որով նա միշտ պարծենում էր:
Եվ Ատրիդես Մենելավոսն երկայնաձիգ իր նիզակով
Զարկեց նըրան թիկնամեջքից՝ իր առջևից փախուստ տալիս.
Բերնի վըրա նա վայր ընկավ, և շաչեցին զենքերն իր շուրջ:
Իսկ Մերիոնոսը ըսպանեց Հարմոնիդես հյուսնի որդուն՝
60Փերեկլոսին, որ ճարտար էր, հըմուտ ամեն արվեստի մեջ
Քանզի Պալլաս Աթենասի սիրելին էր շընորհաշուք:
Նա էր շինել Ալեքսանդրի նավերն ամուր և համաչափ -
Նախապատճառ տըրոյացոց աղետների[53], նաև իրեն,
Որ անգետ էր և անտեղյակ աստվածների պատգամներին։
Կըրընկակոխ հալածելով Մերիոնը հասավ նըրան,
Զարկեց մեջքի աջակողմից, տեգը խըրվեց ոսկորից ներս.
Ծունկի եկավ նա վայելով, ու մահն իր գիրկն առավ նըրան:
Իսկ Մեգեսը Պևտեոսին՝ Անտենորի որդուն զարկեց,
Որը թեպետև հարճորդի, բայց Թեանովը՝ հարազատ
70Զավակներին իր հավասար սընեց ի սեր իր ամուսնու:
Փիլևսյանը աշտենավոր՝ մոտենալով նըրան ընդհուպ՝
Սըլաքասուր նիզակը իր ծոծրակի մեջ մըխեց նըրա,
Լեզուն կըտրեց պըղինձը սուր ու դուրս եկավ ատամներից,
Եվ ցուրտ պըղինձն ակռաներով խայծելով նա ցած տապալվեց:
Իսկ Եվրիպիլ Եվեմոնյանն՝ աստվածատիպ Հիփիսենորին՝
Դոլոպեսի որդուն զարկեց, որը քուրմն էր Սկամանդրի,
Եվ ժողովուրդն իբր աստըծու նըրան պատիվ էր ընծայում։
Եվրիպիլոսն արիասիրտ, շըքեղ որդին Եվեմոնի
Ձեռքին դաշույն, երբ փախչում էր՝ ետևն ընկած, ծանըր ձեռքով
80Զարկեց ուսին Հիփսենորի ու դաստակը կըտրեց սըրով.
Արնաշաղախ դաստակն իսկույն ընկավ գետին, և անողոք
Ճակատագիրն ու ծիրանի մահը աչքերը փակեցին:
Մըրցում էին սըրանք այսպես բոցաբորբոք գուպարի մեջ,
Սակայն ոչ ոք չէր իմանում, թե ո՞րտեղ էր Տիդյանը քաջ,
Աքայեցո՞ց հետ էր արդյոք, թե՞ տըրոյանց գընդերի մեջ։
Մոլեգնում էր մարտադաշտում նա գետի պես հեղեղազայր,
Որ հորդառատ իր հորձանքով կամուրջներ է քարուքանդում.
Որի առաջ չեն դիմանում ո՛չ թումբերը հաստատապինդ
Եվ ո՛չ հուռթի այգիների ցանկապատերը վիթխարի,
90Երբ գալիս է Արամազդի անձրևներից մեծավարար
Եվ փըչացնում երիտասարդ մըշակների վաստակը ողջ:
Այդպես Տիդյան Դիոմեդեսն էր հալածում տըրոյացոց,
Որոնք թեպետև բազմամբոխ՝ փախչում էին իր առջևից։

Լիկայոնի կըտրիճ որդին, երբ որ տեսավ Դիոմեդին,
Որ դաշտի մեջ հալածում էր տըրոյանց գընդերն իր առջևից,
Լարեց իսկույն աղեղն իր կոր և աջ ուսին նըշան արավ.
Զարկեց ուղիղ լանջապանին, սըլաքն անցավ ուժգին թափով
Ու դուրս եկավ այն մյուս կողմից՝ շաղախելով զըրահն արյամբ։
Այդ տեսնելով գոռաց ուրախ՝ Լիկայոնի շըքեղ որդին
100«Օ՛ն, քաջասիրտ տըրոյացիք, հարձակվեցե՛ք արիաբար,
Քանզի դիպա ես իմ նետով աքայեցոց քաջագույնին
Եվ չեմ կարծում, թե նա իմ սուր նետին երկար կըդիմանա,
Եթե իրոք ինքն Ապոլլոնն ինձ Լիկիայից բերեց այստեղ»։

Այսպես ասաց, նետը սակայն չընկճեց Տիդյան Դիոմեդին,
Ետ քաշվելով նա կանգառավ իր ձիերի ու կառքի մոտ
Եվ ձայն տըվեց Սթենելոսին՝ Կապաննեի արի որդուն.
«Օ՛ն, սիրելիդ իմ Կապանյան, իջիր կառքիցդ անմիջապես
Եվ ուսիցըս այս դառնաթույն նետը իսկույն քաշիր դուրս հան»։

Սթենելոսն անմիջապես երկձի կառքից ցատկեց գետին
110Ու սըրաթև սըլաքը դուրս կորզեց ուսից Դիոմեդի.
Եվ տաք արյունը դուրս ժայթքեց դյուցազունի վերնազրահից։
Այն ժամանակ ահեղագոռ Դիոմեդեսն այս ուխտն արավ.
«Լըսի՛ր դու ինձ, դուստրըդ անհաղթ՝ ասպարակիր Արամազդի,
Թե երբևէ հորըս և ինձ զորավիգ ես եղել սիրով
Անագորույն պատերազմում, օգնիր և այժմ ինձ, Աթենաս.
Տո՛ւր ըսպանել ինձ այն մարդուն, որն ինձ ահա նետահարեց
Եվ հիմա էլ յուրայնոց մոտ հոխորտում է գոռոզաբար,
Թե արևի լույսը երկար անկարող եմ ես վայելել»:

Այսպես ասաց պաղատագին, Աթենասը լըսեց նըրան,
120Թեթևացրեց անդամները և Տիդյանին մոտենալով,
Արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան աստվածուհին.
«Արիացի՛ր, Դիոմեդես, և մարտընչի՛ր տըրոյանց դեմ,
Քանզի կուրծքըդ լըցրի արդեն այն կորովով և զորությամբ,
Ինչպես քո հայրն՝ ասպարաճոճ Տիդյան ասպետն ուներ սըրտում,
Եվ մըշուշը, որ պատել էր աչքերը քո փարատեցի,
Որպեսզի դու լա՛վ ճանաչես՝ որն է աստված և որը՝ մարդ:
Զգուշացիր, Դիոմեդես, անմահների հետ չըկըռվես,
Ով էլ փորձել քեզ կամենա, իսկ եթե գա Արամազդի
Դուստրը Աստղիկ աստվածուհին, խոցի՛ր նըրան քո պըղինձով»։

130Այսպես ասաց և հեռացավ կապուտաչյա աստվածուհին,
Իսկ Դիոմեդն առաջամարտ գընդերի մեջ մըտավ նորից,
Եվ սիրտը, որ լի էր կըռվի մեծ եռանդով տըրոյանց դեմ,
Բոցավառվեց է՛լ ավելի բարկ կըրակով, ինչպես առյուծ,
Որին դաշտում, ոչխարների իր հոտի մոտ, հովիվն հանկարծ
Դեպի փարախ վազած պահին վիրավորի, բայց չըսպանի,
Մոլեգնում է, և այնուհետ անօգուտ է ընդդիմանալ,
Բակն է ցատկում, ու սարսափում, զարհուրում է հոտն անպաշտպան,
Կուտակվում են իրար վրրա, խըռնըվում են խուճապահար,
Մինչդեռ առյուծը կուշտ ու կուռ դուրս է նետվում բակից արագ, —
140Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես՝ տըրոյանց մեջ։

Նախ ըսպանեց Աստինոոս և Հիպենոր արքաներին.
Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով
Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ,
Եվ ուսն վըզից ու թիկունքից կըտրեց իսկույն ու գըցեց վար:
Նըրանց թողած վազեց գընաց դեպի Աբասն ու Պոլիդոս՝
Զույգ որդիները ալևոր երազագետ Եվրիդամի,
Որոնց ծերը չըգուշակեց, երբ պատերազմ էին մեկնում:
Զարկեց նըրանց ու կողոպտեց Դիոմեդեսն արիասիրտ։
Դիմեց ապա դեպի Թոոնն ու Քըսանթոսը՝ Փենոփսի
150Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան,
Որոնցից զատ ուրիշ որդի չուներ ծերը ժառանգ իրեն,
Երկուսին էլ անուշ կյանքից զըրկեց Տիդյանն ահեղագոռ,
Թողնելով հորն անմխիթար վիշտ անամոք ու հառաչանք.
Պատերազմից ետ չըդարձան որդիները ողջ և առողջ
Եվ կայքն ամբողջ բաժանեցին ազգականներն իրենց միջև։

Հետո բըռնեց նա Դարդանյան Պրիամոսի երկու որդոց՝
Էքեմմոսին ու Քրոմիոսին՝ երկուսին էլ նույն կառքի մեջ,
Առյուծն ինչպես, որ նետվում է անտառակի մեջ արածող
նախիրի մեջ ու պոկում է վիզը կովի կամ երինջի՝
160Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով,
Ջինազերծեց եղբայրներին ու նժույգներն գըրավելով,
Տըվեց նա իր ընկերներին, տանելու դեպ նավատորմիղ։

Էնիասը երբ տեսավ նըրան տըրոյացոց կոտորելիս,
Վազեց այնտեղ, ուր նիզակներն էին շաչում ու շառաչում,
Որոնելու ամբոխի մեջ աստվածատիպ Պանդարոսին։
Գըտավ որդուն Լիկայոնի ըսքանչելի ու հաստաբուռն
Ու կանգնելով դեմ-հանդիման՝ այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ո՛վ Պանդարոս, ո՞ւր են աղեղ ու նետերըդ, ո՞ր քո փառքը,
Քաջերի մեջ չըկար այստեղ ոչ մեկը որ մըրցեր քեզ հետ,
170Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ:
Վե՛ր բարձրացրու ձեռքերդ հիմա, Արամազդին աղոթելով,
Եվ լարելով աղեղըդ մեծ մի նետ նետիր դու այն մարդուն,
Որ հասցըրեց իր մոլուցքով շատ չարիքներ տըրոյացոց,
Քանզի փըշրեց ծունկը բազում քաջակորով կըտրիճների.
Միայն թե աստված չըլինի նա, մեր մի զոհի համար մեր դեմ
Դըժգոհ, մեզ հետ քենի մըտած, զի քենն ահեղ է աստըծու»։

Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական,
Ես այդ մարդուն ամեն բանով նըմանեցնում եմ Տիդյանին,
180Դատելով իր սաղավարտից, ասպարից և նըժույգներից.
Սակայն մարդ է նա, թե աստված՝ ես չըգիտեմ որոշակի։
Իսկ թե ինչպես ես եմ կարծում, քաջ Տիդեսի որդին է դա,
Ուրեմն առանց աստըծու չէ, որ կըռվում է մոլեգնաբար,
Այլ կա իր մոտ աստվածներից մեկը ուսերն ամպով ծածկած,
Որ սըրահաս նետը սուրսայր հեռու վանեց նրա մարնից։
Զի ես արդեն արձակեցի մի նետ նըրան և աջ ուսից
Հարվածելով կուռ զըրահին՝ մյուս կողմից դուրս հանեցի,
Կարծելով թե նըրան արդեն ուղարկեցի Դըժոխքը ես.
Բայց ո՛չ, անշուշտ աստվածներից մեկը ինձ հետ քեն ունի խիստ:
190Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ,
Լիկայոնում, ես իմ տանը ունեմ շըքեղ տասնըմեկ կառք
Դեռակառույց ու նորակերտ, շուրջանակի քողածածուկ.
Յուրաքանչյուր կառքը ունի երկու լըծկան երիվարներ,
Որոնք ընտիր ճերմակ գարի և զուտ հաճար են ճաշակում:
Լիկայոնը, քաջամարտիկ ծերը դեռևս այն ժամանակ
Իր պալատում, ինձ մեկնելիս խորհուրդ տըվեց ու պատվիրեց,
Որ կառք նըստեմ և տըրոյանց այնպե՛ս լինեմ հրամանատար,
Բայց ես, ափսոս, մըտիկ չարի, որն իսկապես լավ կըլիներ։
Առատ կերի սովոր ու վարժ իմ ձիերին մեղքենալու,
200Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ,
Տանը թողի նըժույգներիս ու հետիոտն եկա Տըրոյա,
Իմ աղեղի վըրա վըստահ, որ չունեցավ ոչ մի օգուտ:
Երկու զորեղ իշխանների՝ Դիոմեդին և Ատրիդին
Նըշանառու եղա և լոկ արյուն առա մի քանի շիթ,
Եվ իզուր տեղ զայրացնելով՝ գըրգըռեցի նըրանց իմ դեմ:
Ուրեմն իզուր ու չար բախտով առա աղեղն իմ ցրցից վար
Այն օրը, երբ որոշեցի շընորհ անել քաջ Հեկտորին,
Զորավարել տըրոյացոց այս կըռվի մեջ, աքայանց դեմ։
Եթե դառնամ և իմ աչքով տեսնեմ քաղցըր հայրենիքն իմ,
210Տեսնեմ կընոջըս իմ անձկալի և ապարանքն իմ բարձրահարկ,
Օտարածին մի մարդ, անշուշտ, պիտի գըլուխն իմ թըռցընի,
Եթե ես այս լայնալիճըս չըջախջախեմ ինքս իմ ձեռքով
Ու չըգըցեմ կըրակի մեջ, որ ինձ իզուր ընկեր եղավ»։

Եվ տըրոյանց պետ Էնիասն այսպես ասաց Պանդարոսին.
«Լիկայոնյա՛ն, մի՛ դու այդպես խոսիր, ուրիշ հընար չըկա,
Պետք է որ մենք մեր կառքերով ու սըրարշավ նըժույգներով
Կըռվի ելնենք ու փորձենք մեր զենքերը այդ քաջի վըրա:
Օ՛ն, բարձրացիր իմ կառքը շուտ, որ տեսնես թե այս տըրոյան
Երիվարներս ինչպե՛ս գիտեն դաշտի միջով ամենուրեք
220Թե՛ հալածել արագավազ, և թե՛ փախչել սըրաթըռիչ,
Նըրանք դարձյալ մեզ անվըտանգ դեպի քաղաք կըթռցընեն,
Եթե Տիդյան Դիոմեդին տա վերըստին փառք Արամազդ:
Դու առ ահա մըտրակն այս պինդ ու փողփողուն սանձերը այս,
Իսկ ես կառքի վըրա կանգնած՝ պատերազմեմ իմ զենքերով,
Կամ ուզում ես՝ ինքըդ կըռվիր, ձիերի հոգսն ինձ թողնելով»:

Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Լավ կըլինի ինքըդ վարես երիվարներըդ, Էնիա՛ս,
Ծանոթ ձեռքով առաջնորդված՝ կառքն ավելի լավ կըքաշեն.
Զի փախչելու եթե լինենք ահեղագոռ Դիոմեդից՝
230Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս
Եվ չուզենան պատերազմից դուրս հանել մեզ՝ ձայնիդ կարոտ,
Ու մեզ վըրա հարձակվելով՝ ըսպանի մեզ երկուսիս էլ
Որդին մեծանձըն Տիդեսի՝ Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ ավարի, առնի տանի նըժույգներըդ սալասըմբակ։
Ուստի կառքըդ ինքըդ վարիր, հոգ տանելով նըժույգներիդ,
Իսկ ես մեր դեմ դուրս եկողին կընդունեմ սուր իմ նիզակով»։

Այսպես ասաց նա և ընդույթ նըկարագեղ կառքը ցատկեց,
Եվ ձիերը արշավասույր վարեցին դեպ Տիդյանն ահեղ։
Սթենելոսը՝ Կապասնեի պայծառ որդին տեսավ նըրանց
240Ու դառնալով Դիոմեդին այս սըրաթև խոսքերն ասաց.
«Սիրելիդ իմ Դիոմեդես, որդիդ շըքեղ քաջ Տիդեսի,
Երկու քաջեր եմ տեսնում ես վառված քո դեմ մարտընչելու,
Երկուսն էլ հաղթ և կորովի, մեկն աղեղի քաջահըմուտ
Պանդարոսն է մեծակորով՝ խիզախ որդին Լիկայոնի,
Մյուսն Էնիասն է Անքիսյան, մայրը՝ Աստղիկ աստվածուհին[54]:
Եկ, կառք նըստենք, փախչենք արագ, և դու այդպես մի խիզախիր.
Նախահարձակ գընդերի մեջ, որ չըտուժես քաղցըր հոգիդ»։
Եվ նայելով նըրան խոժոռ՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
«Դու փախչելուց մի՛ խոսիր զուր, ինձ համոզել չես կարող դու,
250Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել,
Ոչ էլ երբեք ահաբեկվել, զի ուժ ունեմ ես տակավին:
Ամոթ է ինձ կառք իսկ նըստել, ոտքո՛վ կերթամ ես նըրանց դեմ,
Զի Աթենաս Պալլասը ինձ չի թողնում որ ես վախենամ:
Սըրաթըռիչ նըժույգները երկուսին էլ ետ չեն տանի,
Եթե նույնիսկ նըրանցից մեկն ազատվի իմ հուժկու զարկից։
Քեզ այլ բան էլ պետք է ասեմ, և դու այն լավ միտքըդ պահիր,
Եթե երբեք ամենիմաստ Աթենասն ինձ փառք պարգևի
Երկուսին էլ ըսպանելու, դու սըրավազ նժույգներիս
Սանձերն ամուր կապած կառքի շըրջանակին՝ մեր կառքը թող
260Եվ սըլացիր անմիջապես դեպի ձիերն Էնիասի,
Եվ ձիերն այդ ավարելով՝ տա՛ր բարձրազեն աքայեցոց։
Նըրանք ազնիվ այն ցեղից են, որ Արամազդն ահեղագոչ
Տրովսին[55] տըվեց ի փոխարեն նըրա որդու՝ Գանիմեդի.
Այդ պատճառով լավագույնն են երկրում եղած ձիերի մեջ։
Այդ սերունդից էր գողացավ Անքիսեսը մարդոց արքան
Լավմեդոնից գաղտագողի և ճակերի վըրա քաշեց,
Եվ որոնցից իր պալատում վեցը ծընունդ ունեցավ նա,
Չորսին պահեց իրեն համար, գիրացնելով իր փարախում,
Տըվեց երկուսն Էնիասին, որոնք այնպես լավ են փախչում,
270Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»:
Մինչդեռ երկու քաջերն այսպես խոսում էին իրարու հետ,
Հասան նըրանք արշավակի մըտրակելով ձիերն իրենց,
Եվ առաջինն այսպես խոսեց շըքեղ որդին Լիկայոնի.
«Արիասիրտ ու մարտագոռ զավակըդ դու քաջ Տիդեսի,
Քեզ հիրավի չընկճեց դառն սըլաքըս սուր, փըքինը իմ,
Արդ, աշտեով արի կըռվենք, այդպես գուցե թե հաջողեմ»։
Այսպես ասաց և ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր,
Ու շեշտակի զարկեց թափով Դիոմեդի կուռ ասպարին,
Եվ պըղընձյա սըլաքը սուր ծակելով այն՝ զրահին հասավ,
280Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի.
«Սըլաքս ահա կողքըդ խոցեց ու դուրս եկավ, էլ այսուհետ
Չեմ կարծում ես, որ դիմանաս, տըվիր դու ինձ փառք ու պատիվ»։
Դիոմեդեսը անսասան նըրան այսպես պատասխանեց.
«Վըրպեցիր դու վերըստին, բայց և այնպես, կարծում եմ ես,
Թե դուք պիտի դադար չառնեք, մինչև որ մեկը ձեզանից
Գետնատարած չընկնի տապաստ և արյունովն իր սեփական
Չըհագեցնի բուռն Արեսին՝ գուսարողին քաջամարտիկ»։
Ասաց, նետեց, և Աթենասն ուղղեց աշտեն պըղընձասայր
Դեպի նըրա քիթն աչքախառն, և պրղինձը անպարտելի
290Անցավ սպիտակ ակռաներով և արմատից կըտրեց լեզուն
Եվ ծընոտի տակից իսկույն դուրս ելավ սուր տեգը թափով.
Ցած գըլորվեց շըքեղ կառքից, ու շաչեցին փայլակնացայտ
Զենքերն իր շուրջ, խըրտնեցնելով նըժույգներին սարսափահար.
Հօդըս ցընդեց ուժը նըրա, ու տեղնուտեղ շունչը փըչեց։
Վըրա հասավ Էնիասն իր երկար տեգով և ասպարով,
Վախենալով, որ մի գուցե աքայեցիք դին ավարեն։
Պըտըտվում էր շուրջը նըրա՝ ուժին վըստահ առյուծի պես,
Իր նիզակը և բոլորշի վահանը միշտ առջև բըռնած,
Պատրաստ՝ մահվան գիրկ ճամփելու, ով էլ որ իր առաջ ելներ,
300Եվ գոռում էր ահեղաձայն. Տիդյանն առավ հըսկա մի քար,
Որ այժմ ապրող մահկանացու մարդկանց միջից երկու հոգի
Չէին կարող գետնից կըտրել, նա միայնակ տարավ-բերեց
Եվ նըրանով Էնիասի սըրունքներին զարկեց ուժգին,
Ճիշտ այնտեղին, որտեղ մարդու զիստն երանքին է միանում,
Որ և որոթ են անվանում. ջախջախելով ժայռն ահագին՝
Կըտրեց երկու նյարդերը և կաշին պոկեց անմիջապես,
Դյուցազնը քաջ գետին ընկավ հաստ ձեռքերով հողին հենված,
Եվ գիշերը սևաթորմի փռվեց նըրա աչքերի շուրջ:

Էնիասը՝ արանց արքան, կորչելու էր այդտեղ, անշուշտ,
310Եթե Աստղիկ աստվածուհին, դուստրը հըզոր Արամազդի,
Մայրը նըրա, որին ծընեց քաջ տավարած Անքիսեսից,
Այդ չըտեսներ և սըրաթև՝ Ոլիմպոսից չիջներ այդտեղ.
Տարածեց նա թևերը լույս իր սիրելի որդու վըրա,
Ու պարուրեց ամպի նըման լուսաշըքեղ իր շըղարշով,
Որ մի գուցե աքայեցի կտրիճներից մեկը հանկարծ
Հարվածելով որդուն կըրծքից՝ առնի նըրա քաղցըր հոգին,
Այդպես Աստղիկն իր սիրեցյալ որդուն մարտից դուրս էր հանում:

Կապանեսի որդին այնժամ հիշեց պատվերը Տիդյանի,
Միասըմբակ ձիերը իր քաշեց կըռվի շառաչից դուրս,
320Երասաններն արագ-արագ կապեց կառքի շրջանակին,
Ինքը նետվեց գեղեցկաբաշ դեպի ձիերն Էնիասի,
Եվ խըլելով տրոյանցից տարավ դեպի աքայեցիք
Ու սիրելի իր ընկերոջ՝ Դեիպիլի ձեռքը հանձնեց,
Որին բոլոր ընկերներից ավելի էր մեծարում նա,
Որովհետև ամեն բանում համամիտ էր նա իրեն հետ:
Իսկ ինքը իր կառքը նըստած, առավ փայլուն երասաններն
Ու ձիերը սալասըմբակ քըշեց դեպի Տիդյանը քաջ,
Որ Աստղիկին էր հալածում անագորույն իր պըղինձով,
Իմանալով, որ ապիկար դիցուհի էր, ո՛չ նըրանցից,
330Որոնք գիտեն քաջազնաբար հըրամայել մարտադաշտում,
Ինչպես Պալլաս Աթենասը, Ենիովը[56] քաղաքավեր։
Երբ Տիդեսի շըքեղ որդին կըրընկակոխ հասավ նըրան,
Վիրավորեց իր նիզակով նըրա ձեռքի թաթն երեսից,
Եվ քերծելով պրղընձասար աշտեն փափուկ մորթն ըսպիտակ՝
Դաստակի մոտ հերձեց նըրա աստվածային շղարշը նուրբ,
Որ հյուսված էր ճարտարապես Շնորհների շող-մատներով:
Վազեց արյունն անմահական աստվածուհու, — ավիշը այն,
Որ հոսում է երջանկափառ աստվածներից ոլիմպական,
Զի ցորեն չեն ուտում նըրանք, ոչ էլ գինի են խըմում սև,
340Այդ պատճառով արյուն չունեն և անմահ են կոչվում նըրանք:
Ճիչ հանելով աստվածուհին՝ ձեռքից իր բաց թողեց որդուն,
Որին առավ ինքն Ապոլլոնն ու պարուրեց կապույտ ամպով,
Որ մի գուցե մի ձիավարժ, պըղընձազգեստ դանայեցի
Սուր պըղինձով խոցի նըրան ու դուրս կորզի անուշ հոգին:

Դիոմեդեսն ահեղ ձայնով աստվածուհու վըրա գոռաց.
«Դո՛ւստրըդ հըզոր Արամազդի, թող հեռացիր մարտադաշտից.
Հերիք չէ՞ քեզ, որ թույլ կանանց խաբում ես դու, պատրում նըրանց,
Եթե երկար դեռ ըսպասես, սոսկաս պիտի պատերազմից,
Ու սարսափես, հեռվից անգամ ահեղ կըռվի ձայնն առնելիս»։

350Այսպես ասաց, և Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի,
Որին ժըրոտ Իրիսն առած՝ մարտադաշտից հանեց արագ,
Մորմոքվում էր սուր ցավերից, սևանում էր մորթը չըքնաղ:
Մարտադաշտի ձախակողմում հանդիպեց նա բուռն Արեսին,
Նըստել էր նա՝ իր նըժույգներն ու տեգը մութ ամպով պատած։
Աստղիկն այդտեղ իր սիրելի եղբոր ոտներն ընկավ լալով
Եվ խընդրում էր պաղատագին տալ նըժույգներն իր ոսկեսար.
«Գըթա՛ դու ինձ, սիրուն եղբայր, նըժույգներըդ շընորհիր ինձ,
Որ սըլանամ դեպ Ոլիմպոս՝ բընակավայրն անմահների:
Տանջվում եմ ես խորը վերքով, որ տըվեց ինձ մահկանացու
360Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։
Այսպես ասաց, և Արեսը նըժույգները տըվեց նըրան,
Աստվածուհի Աստղիկն ելավ կառքը նըստեց ցաված սըրտով,
Եվ Իրիսը նըրա կողքին՝ երասանները ձեռքն առավ
Ու մըտրակեց, և սլացան երիվարներն հոժարակամ
Եվ շուտափույթ հասան Ոլիմպ՝ բընակավայրն անմահների,
Ուր կանգնեցրեց կառքը Իրիսն ու արձակեց ձիերն իսկույն,
Նըրանց առաջ առատորեն լըցնելով կեր աստվածային։
Իսկ Աստղիկը գընաց փարվեց իր Դիոնե[57] մոր ծընկներին,
Որը դըստերն իր գիրկն առած՝ փայփայելով ասաց նըրան.
370«Դուստր իմ սիրուն, անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց,
Իբրև թե դու նըրան հայտնի մի մեծ չարիք պատճառեիր»։

Եվ ժըպտասեր Աստղիկն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Ինձ Տիդեսի որդին խոցեց, Դիոմեդեսն ամբարտավան,
Երբ որ մարտից հանում էի սիրուն որդուս՝ Էնիասին,
Որն ամենեն սիրելին է և թանկագին սըրտիս համար։
Աքայեցոց և տըրոյանց մեջ չէ կռիվն այսուհետև,
Այլ դանայանք անմահների դեմ են հիմա կըռիվ մըղում»։

Եվ Դիոնեն՝ հըրաշափառ աստվածուհին ասաց նըրան.
«Տոկա՛, դուստր իմ, որքան էլ մեծ լինեն ցավերդ, դու մի՛ տըխրիր,
380Զի շատերըս ոլիմպաբնակ աստվածներից մարդկանց ձեռքով
Կըրել ենք ծանր ու խոր վըշտեր՝ մասնակցելով նըրանց կըռվին:
Կըրեց Արեսն, երբ որ հուժկու Ոտոսը և Եփիալտեսն[58]
Ալովեի որդիք նըրան կապկապեցին պիրկ կապերով,
Եվ տասնըմեկ ամիս մընաց նա բանտի մեջ պըղընձակերտ:
Պատերազմի անհագ Արեսն այդ զընդանում պիտի կորչեր,
Թե Էրիբեն՝ չըքնաղագեղ նըրանց խորթ մայրը՝ Հերմեսին
Լուր չըբերեր, որ վերջապես նրան հյուծված հանեց բանտից:
Կրեց նույնպես Հերան, որին վիրավորեց աջ ըստինքից
Ամփիտրոնի հըզոր որդին[59] սուր սըլաքով իր եռասայր,
390Անտանելի ցավերի մեջ տանջվում էր նա այդ ժամանակ։
Սանդարապետն անգամ կըրեց իր մարմնի մեջ նետ սայրասուր,
Երբ որ նրան նույն այդ մարդը, ասպարակիր Զևսի որդին
Ըստվերների դըռան շեմքում նետահարեց իր աղեղով.
Վեր ելավ նա դեպի Զևսի արքունիքը, Ոլիմպը այն
Սըրտակոտոր ու ցավատանջ. մըխվել էր նետը դառնաթույն
Նըրա ուժեղ, հաղթ ուսի մեջ ու տանջում էր նըրա հոգին։
Պեոնն այնժամ դըրեց վերքին ցավահալած ըսպեղանի[60]
Ու բըժըշկեց, որովհետև նա չէր ծընված մահկանացու:
Հանձնապաստա՛ն եղեռնագործ, որ հանդըգնեց մինչև անգամ
400Ոլիմպաբնակ աստվածներին վիրավորել իր աղեղով։
Ինքը խաժակն աստվածուհին, Աթենասը դըրդեց քո դեմ
Տիդյան ահեղ Դիոմեդին, բայց խակամիտն այդ չըգիտե,
Թե ով էլ որ անմահների դեմ հանդըգնի մըտնել ի մարտ՝
Նա չի կարող երկար ապրել, ու մանուկներն այլևս երբեք
Պատերազմից վերադարձած հոր ծընկներին չեն նըստելու:
Ուստի Տիդյան Դիոմեդեսն էլ, թեպետև քաջամարտիկ,
Թող մըտածի, որ կարող է քեզնից քաջի հետ կըռվելու,
Եվ որ գուցե բազմահանճար Ատրեստոսի դուստր Էգալիան
Զարթնի քընից հանկարծակի ու ձայն տա իր նաժիշտներին՝
410Անձկակարոտ ծաղկափըթիթ իր ամուսնուն քաջակորով,
Նազելի կինն՝ աքայեցոց ձիախըրոխտ Դիոմեդեսի»։

Ասաց, երկու թաթիկներով սըրբեց ավիշը դաստակից,
Առողջացավ ձեռքը դըստեր, ու մեղմացան ցավերը խոր։
Այդտեղ Հերան և Աթենասն, որ ամեն բան տեսնում էին,
Նետում էին Արամազդին սիրտ խոցոտող, կըծու խոսքեր.
Եվ ըսկըսեց նախ Աթենաս աստվածուհին, այս ասելով.
«Հայր Արամազդ, կըբարկանա՞ս վըրաս, եթե մի բան ասեմ,
Խեղճ Կիպրուհին[61], երբ ուզել է դըրդել ոմըն աքայուհու,
Որ նա հարի տըրոյացոց, որոնց շատ է սիրում հիմա,
420Գեղեցկազգեստ ու պըճնասեր աքայուհու մի գըգվելիս,
Ոսկի ճարմանդն իր թաթիկի քեղըրթել է մորթը փափուկ»։

Այսպես ասաց, ու ծիծաղեց հայրը մարդկանց, աստվածների,
Եվ կանչելով ոսկեղենիկ Աստղիկին մոտն՝ ասաց նըրան,
«Դուստր իմ քընքույշ, պատերազմի գործերը քեզ չեն պատկանում,
Դու ըզբաղվիր ամուսնական հեշտ ու անուշ քո գործերով,
Ռազմի մասին թող որ հոգան Աթենան ու Արեսը բուռն»:

Եվ մինչ այստեղ սըրանք այսպես խոսում էին իրարու հետ,
Էնիասի վըրա վազեց Դիոմեդեսն ահեղագոռ,
Թեև գիտեր, որ Ապոլլոնն էր պաշտպանում դյուցազունին:
430Չակնածելով անգամ զորեղ աստըծուց նա՝ միտք էր դըրել
Որ ըսպաներ Էնիասին և կողոպտեր զենքերը պերճ:
Երեք անգամ նա հարձակվեց հույժ ծարավի նըրա արյան,
Եվ երեք հեղ Ապոլլոնը նըրա ասպարն մղեց մի կողմ,
Բայց երբ չորրորդ անգամ ցասկոտ գըրոհ տըվեց դիվանըման՝
Ըսպառնալից ձայնով գոռաց Ապոլլոնը աղեղնավոր.
«Ըզգուշ, Տիդյան, ե՛տ ընկըրկիր, մի՛ հանդըգնիր չափվել ինձ հետ,
Հավասարվել անմահներին, զի նըման չեն բընավ իրար
Զարմը անմահ աստվածների և երկրակոխ քայլող մարդկանց»:

Այսպես ասաց, և ընկըրկեց Տիդեսի քաջ որդին դույզն ինչ,
440Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից:
Իսկ Ապոլլոնը ամբոխից դուրս կորզելով Էնիասին՝
Պերգամայի մեջ դըրեց սուրբ, ուր ինքն ունի շըքեղ տաճար:
Այնտեղ Լետովն ու Արտեմիսը անմատույց սըրբարանում
Բըժըշկեցին նըրան շուտով, շընորհելով պատիվ ու փառք։
Բայց Ապոլլոնն արծաթաղեղ շինել տըվեց մի խորտվիլակ,
Ուրվապատկեր՝ ամեն բանով Էնիասին հար և նըման,
Որի շուրջը տըրոյացիք և աքայանք դյուցազնազարմ
Կոփում էին իրար լանջքին վահանակներն իրենց թեթև
Ու հաստաբեստ, բոլորաձև ասպարները արջառամորթ:
450Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին.
«Արե՛ս, Արե՛ս արյունառուշտ, պարըսպաքանդ ու մարդակեր,
Մի՞թե պիտի չըհեռացնես մարտադաշտից դու այդ մարդուն՝
Դիոմեդեսին, որ քիչ մընաց Արամազդ հոր հետն Էլ կըռվեր:
Նախ Կիպրուհու դաստակը նա ձեռքին մոտիկ վիրավորեց,
Հետո էլ ինձ վըրա նույնպես գըրոհ տըվեց դևի նըման»։

Այսպես ասաց, գընաց նըստեց Պերգամայի բարձըր ծայրին,
Իսկ Ժանտ Արեսն հասավ տրոյանց ահեղ կըռվի հորդորելու
Թըրակացոց Ժիրաժիր պետ Ակամասի կերպարանքով
Ու Պրիամի որդիներին խըրախուսիչ խոսքեր ասաց.
460«Ո՛վ որդիներ դյուցազարմիկ դուք Պրիամոս թագավորի,
Մինչ ե՞րբ պիտի թողնեք, որ ձեր զորքը ջարդեն աքայեցիք,
Ըսպասում եք, որ կըռիվը հասնի ձեր կուռ դարբասների՞ն:
Ընկել է նա, որին բոլորս պատվում էինք Հեկտորի չափ-
Էնիասը՝ վըսեմ որդին մեծահոգի Անքիսեսի.
Եկեք նրա զենընկերոջն ազատենք մենք ահեղ մարտից»։
Այսպես ասաց ու բորբոքեց եռանդ ամեն մեկի սըրտում,
Իսկ Սարպեդոնը Հեկտորին հանդիմանեց այս խոսքերով.
«Ո՞ւր գընաց քո ուժը, Հեկտոր, ու կորովը, որ ունեիր.
Չէի՞ր ասում, թե դու միայն, առանց զորքի և սատարի
470Կըպաշտպանես քաղաքը քո եղբայրներով , փեսաներով,
Մինչդեռ այսօր և ոչ մեկին չեմ տեսնում ես մարտի դաշտում,
Այլ սոսկահար կուչ են եկել, ինչպես շըներն առյուծի շուրջ,
Եվ միայն մենք, դաշնակիցներս ենք մարտընչում ահավասիկ:
Ես ինքըս ձեզ նիզակակից՝ եկել եմ շատ հեռու տեղից,
Լիկիայից, ուր հոսում է Քըսանթոսը հորձանապտույտ,
Ուր թողել եմ մատաղատի որդիք և կին, ինչքերըս ողջ,
Որոնց այնպե՛ս կարոտ է միշտ քաշում աղքատ, չունևոր մարդ:
Սակայն դարձյալ վառում եմ ես լիկիացոց, և ինքս անձամբ
Վառված եմ խիստ այդ մարդու դեմ գուպարելու հուր ցանկությամբ,
480Թեև չունեմ այստեղ ոչինչ, որ տանեին աքայեցիք:
Մինչ դու անշարժ կանգ ես առել և այլոց էլ չես հորդորում,
Որ դիմանան պատերազմում ու պաշտպանեն իրենց կանանց։
Տես, որ հանկարծ կեր չըդառնաք ոսոխներին, տըրոյացի՛ք,
Եվ ցանցն ընկնեք ամենորսակ ուռկանի պես թակարդապատ,
Ու բարեշեն ձեր քաղաքներն ավեր-ավար անեն նըրանք:
Այս բոլորի մասին, Հեկտոր, պետք է որ դու լավ մըտածես,
Եվ աղաչես իշխաններին ու գընդերին հեռվից եկած,
Որ դիմանան դըժվարության ու մարտընչեն հերոսաբար
Ու թույլ չըտան նըրանք իրենց լըսելու սաստ ու պարսավանք»։
490Այսպես խոսեց Սարպեդոնը և Հեկտորի սիրտը խոցեց:
Հեկտորն այնժամ զենուզարդով իր կառքից ցած թըռավ իսկույն
Եվ ճոճելով սուր աշտեներ՝ վազվըզում էր բանակի մեջ,
Հորդորելով ամեն մեկին, ու վառեց մարտ մի ահավոր։
Տըրոյացիք ետ դառնալով ճակատ զարկին աքայանց դեմ,
Որոնք անվախ կանգնած էին իրենց տեղում միշտ աննահանջ:

Ինչպես քամին, որ քըշում է հարդը թեթև՝ Էրանելիս
Նըվիրական կալից, երբ որ Դեմետրը շեկ, խարտիշագեղ
Բաժանում է հարդն ու հատիկը հողմերի շընչով ուժգին,
Ու մըղեղի հըսկայական դեզն ըսպիտակ գույն է առնում,
500Ճերմակեցին աքյանք այդպես մինչև երկինք հասնող փոշուց,
Որ ամպի պես հանում էին ձիերն իրենց դըռույթներով,
Երբ ետ դարձած՝ դեպի խառնուրդն արշավեցին քառատըրոփ
Կորովաջան կառապանաց կուռ ձեռքերից մըտրակահար։
Իսկ բուռն Արեսն ամենուրեք վազվըզելով` բանակը ողջ
Պատեց մըթին մի գիշերով հօգուտ համայն տըրոյացոց.
Այդ անելով՝ կատարում էր Ապոլլոնի պատվերը նա,
Որ հորդորեց՝ տըրոյացոց ալ խըրախույս խիզախության,
Երբ որ տեսավ Աթենասին պատերազմից հեռանալիս,
Որ պաշտպան էր և զորավիգ պըղընձազգեստ դանայեցոց։
510Իսկ Ապոլլոնն արձակելով սըրբարանից Էնիասին՝
Բոցավառեց նոր կորովով կուրծքը ազգաց առաջնորդի,
Եվ Էնիասն հանկարծակի հայտընվեց իր ընկերներին,
Որոնք անչափ ուրախացան, երբ ողջ առողջ տեսան նրան,
Բայց ոչ մի բան չըհարցըրին, զի այն հուզմունքն, իրարանցում,
Որ հանեցին Արծաթաղեղն[62] ու Արեսը արյունառուշտ,
Եվ Քենն անհագ՝ էլ ժամանակ չէին տալիս դըրա համար:

Իսկ Այաքսները երկուսով, Ոդիսևսն ու Տիդյանն ահեղ
Մարտի հորդոր էին կարդում, խըրախուսում աքայեցոց,
Որոնք անահ և անսասան՝ տըրոյացոց գոչյուններից
520Նըրանց հըսկա ուժին ընդդեմ կանգնած էին կազմ ու պատրաստ,
Ինչպես ամպերն, որ դիզում է Զրվանյանը խաղաղ ժամի
Լեռների պես կատարներին, երբ նընջում են Բորեասն ու բուռն
Մյուս քամիները, որպեսզի ամպակույտը ցըրիվ բերեն,—
Դանայեցիք տըրոյանց դեմ այդպես կանգնած էին անվախ:
Իսկ Ատրիդեսը անդադար երթևեկում էր բանակում
Ու բազմամբոխ իր զորքերին տալիս հորդոր և հրրաման.
«Մարդ եղեք միշտ, սիրելիներս, և զորավոր սիրտ ունեցեք,
Եվ քաջամարտ գուպարի մեջ պատկառեցեք մեկ-մյուսից,
Զի քաջերը պատերազմում ավելի շատ ողջ են մընում,
530Իսկ փախչողը չի ազատվում, ոչ էլ փառք է վաստակում նա»:

Ասաց, գըցեց գեղարդը նա և ըսպանեց մի ախոյան՝
Պերգասյան քաջ Դեիկոնին՝ զենընկերոջն Էնիասի,
Որին տրոյանք հարգում էին Պրիամոսի որդոց նըման,
Զի կըռվում էր նա քաջաբար նախամարտիկ գընդերի մեջ։
Ագամեմնոն արանց արքան զարկեց քաջի կուռ ասպարին,
Որ չըտոկաց նըրա տեգին, պըղինձն անցավ ուժգին թափով
Ու կամարի միջից ուղիղ փորը մըտավ Պերգասյանի,
Նա թընդյունով գետին ընկավ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:

Իսկ Էնիասը ըսպանեց երկու կըտրիճ դանայեցոց,
540Կրեթոնին, Որսիլոքին՝ Դիոկլեսի որդիներին.
Դիոկլեսը բընակվում էր գեղեցկաշեն Փերեի մեջ,
Մեծահարուստ և ընչավետ, սերում էր նա Ալփես գետից,
Որ ջըրաշատ հոսում էր հորդ Պելիացոց լայն դաշտերով,
Որը ծընեց Որսիլոքին՝ բազմաժողով արանց արքա,
Իսկ Որսիլոքն աշխարհ բերեց Դիոկլեսին մեծահոգի,
Դիոկլեսը՝ Կրեթոնին, Որսիլոքին — երկվորյակներ,
Քաջախըրոխտ ու փորձառու ամեն տեսակ մարտերի մեջ:
Երբ չափահաս դարձան սըրանք, արգիացոց հետևելով
Սև նավերով ելան եկան դեպի Տըրոյա ձիամարզիկ,
550Որ Ատրիդես Ագամեմնի, Մենելավի վըրեժն առնեն,
Սակայն այստեղ երկուսին էլ հասավ մահվան օրհասը սև:
Ինչպես թավուտ լեռան վըրա զույգ առյուծներ գեղեցկաբաշ
Մայրիների անտառի մեջ պարարում են մարմինն իրենց
Եվ արջառներ ու գեր գառներ ապշոպելով ամեն անգամ
Ավերակ են դարձընում լիք փարախները հովիվների,
Մինչև զինված մարդկանց ձեռքով ընկնեն սատկեն պըղընձահար,
Այդպես, նըրանք Էնիասի ձեռքով՝ նըկուն, տիգահարված՝
Ընկան տապաստ դեռաբողբոջ ու բարձրուղեշ եղևնու պես.

Մեղքենալով նըրանց վըրա Մենելավոսն արիսական,
560Առաջ անցավ զինավառված, երկար աշտեն իր ճոճելով.
Եվ Արեսը խիզախությամբ սիրտն էր նըրա բոցավառում,
Հուսալով, որ կընըվաճվի Էնիասի հուժկու ձեռքով:
Տեսավ նըրան Նեստորորդի Անտիլոքոսն ու նախամարտ
Գընդերի մեջ նետվեց իսկույն, վախենալով, թե մի գուցե
Ժողովըրդոց հովվի գըլխին գա մի փորձանք անակընկալ
Եվ ի դերև հանի նըրանց նեղությունները բովանդակ:
Նըրանք երկուսն էլ բազուկներն ու նիզակները սայրասուր
Բըռնել էին իրարու դեմ խիզախորեն ընդդիմամարտ.
Անտիլոքոսն առաջ գալով՝ ազգապետի կողքին կանգնեց։
570Էնիասը, թեև հուժկու պատերազմող՝ դեմ չըդըրավ,
Երբ այն երկու դյուցազներին տեսավ կանգնած իրարու մոտ։
Նըրանք դեպի աքայեցիք քաշ տալով հեգ ընկածներին,
Տըվին ավանդ համհարզներին, ապա դարձյալ ետ դառնալով
Մըտան նորից նախամարտիկ գընդերի մեջ գուպարելու:

Նըրանք այնտեղ ըսպանեցին Պիլեմենին արիսատիպ
Ասպարավոր, մեծահոգի պափլագոնաց զորապետին,
Որ երբ կանգնած էր կառքի մեջ, Մենելավոսն աշտենազեն
Նետեց տեգը երկայնաստվեր և անրակից խոցեց նըրան:
Անտիլոքը զարկեց նըրա կառավարին՝ Մեդոնին քաջ,
580Ատիմնոսի արի որդուն, երբ դարձընում էր ձիերին.
Զարկեց քարով ճիշտ արմունկին, ու ցած ընկան նըրա ձեռքից
Փըղոսկըրով բանված սանձերը ըսպիտակ՝ փոշեթաթավ:
Ոստնեց արագ Անտիլոքոսն ու քունքից ներս սուրը վարսեց,
Եվ գեղակերտ, շըքեղ կառքից նա գըլխիվայր գետին ընկավ,
Փոշիներում, մի պահ գըլխի և ուսերի վըրա ցըցված,
Ոտքերը վեր, գըլուխը վար, զի ավազի մեջ էր խրվել,
Մինչ վերջապես ցած փըռեցին նրան ձիերն ընդհարվելով,
Որոնց քըշեց Անտիլոքոսն աքայեցոց ամբոխի մեջ։
Այդ տեսնելով՝ վըրա վազեց Հեկտորն ուժգին որոտալով,
590Գըրոհեցին իր ետևից տըրոյացոց գընդերը գոռ,
Իրենց գըլուխն ունենալով Արեսին և Ենիովնին։
Սա հետն ուներ Աղմուկն ահեղ պատերազմող խուռն ամբոխի,
Իսկ Արեսը ձեռքին բըռնած ուներ նիզակ մի ահագին
Եվ ընթանում էր Հեկտորի մերթ առջևից, մերթ ետևից:

Նըկատելով նըրան՝ սոսկաց Դիոմեդեսն ահեղագոռ:
Ինչպես որ մարդ մի անծանոթ և ընդարձակ դաշտ անցնելիս
Կանգ է առնում, երբ որ հանկարծ հըսկա գետի է հանդիպում,
Որը ահեղ մըռընչյունով դեպի ծովն է վազում վարար,-
Ահաբեկված ետ է դառնում,- Դիոմեդեսն այդ ժամանակ
600Ետ դառնալով այսպես ասաց իր քաջարի մարտիկներին.
«Սիրելիներս, որքա՜ն ենք մենք ըսքանչանում մեծ Հեկտորով,
Քանզի է քաջ նիզակավոր և խըստասիրտ պատերազմող,
Աստվածներից մեկը միշտ մոտ՝ պաշտպանում է նըրան մահից
Այժմ էլ Արեսն է նըրա հետ մահկանացվի կերպարանքով:
Ուրեմըն դուք երեսներըդ դեպի տրոյանք՝ ետ քաշվեցեք,
Եվ մի՛ գործեք ատվածների դեմ հարձակում հանդըգնաբար»:

Այսպես ասաց, բայց տըրոյանք նրանց արդեն շատ էին մոտ:
Հեկտորն այդտեղ քաջամարտիկ երկու կըտրիճ փըռեց գետին-
Մենեսթոսին և Անքիալին՝ երկուսն էլ նույն կառքի վըրա:
610Ընկածների վըրա գըթաց Տելամոնյան Այաքսը մեծ,
Մոտ գընալով՝ փայլակնացայտ տեգը նետեց և ըսպանեց
Ամփիոսին՝ որդուն փարթամ և մեծատուն Սելագոսի,
Որ Պեսոսում էր բընակվում, բայց Օրհասը բերեց նըրան
Իբրև սատար՝ զինակցելու Պրիամոսին և իր որդոց:
Երկայնաստվեր, տեգն իր նետեց Այաքսն ուղիղ նըրա գոտուն,
Եվ պըղընձյա սըլաքը սուր նըրա ներքին փորը մըտավ,
Եվ նա գետին փըռվեց թընդմամբ. վազեց իսկույն Այաքսը քաջ
Կողոպտելու զենքերը պերճ, մինչ տըրոյանք նըրա վըրա
Տեղում էին ամեն կողմից սուր տեգերի տեղատարափ,
620Եվ որոնցից շատերը սուր ցըցվում էին ասպարի մեջ։
Նա դիակի վըրա չոքած քաշեց հանեց պըղինձ-աշտեն,
Բաց անկարող եղավ պոկել մյուս զենքերը ուսերից.
Զի նետերի տարափն անդուլ նըրան շատ էր տագնապեցնում,
Վախենալով, որ մի գուցե տըրոյացիք բըռնեն իրեն,
Որոնք զինված նիզակներով նըրա վըրա գըրոհեցին
Եվ Այաքսին, թեև հուժկու ու հաղթանդամ հըսկայապես,
Հալածեցին, և թողնելով դիակը նա՝ ետ նահանջեց։

Մըրցում էին սըրանք այսպես իրարու հետ մարտադաշտում:
Օրհասը բուռն աստվածատիպ Սարպեդոնի դեմ գըրգըռեց
630Հաղթամարմին Տլեպոլեմոս Հերակլյանին առաքինի.
Եվ իրարու երբ մոտեցան Արամազդի թոռն ու որդին[63],
Սարպեդոնին կանխելով նախ Տլեպոլեմն այսպես ասաց.
«Ո՛վ լիկեցոց պետ Սարպեդոն, ասա՛ արդյոք ի՞նչն ըստիպեց
Գալ քեզ այստեղ, որ եկել ես մարտի անվարժ և անսովոր:
Սուտ են ասում, թե որդին ես ասպարակիր Արամազդի,
Քանզի դու շատ ավելի ցած ու նըսեմ ես այն մարդկանցից,
Որոնք հընում ամպրոպադեզ Զևսի զարմից էին սերել։
Բայց ի՜նչ մարդ էր, ասում ենք քաջ Հերակլեսի համար զորեղ,
Հերակլեսի, որ իմ հայրն էր քաջախըրոխտ, առյուծասիրտ.
640Որը իր հետ վեց նավ միայն ու փոքրաթիվ քաջերի խումբ
Լավմեդոնի նըժույգների համար երբեմն այստեղ եկա,
Քանդեց Իլիոնն ու փողոցներն ամայացրեց բոլորովին[64]:
Իսկ դու վախկոտ՝ քո մարդկանցով կորչես պիտի այս կըռվի մեջ.
Զո՜ւր Լիկիայից եկար այստեղ սատարելու տըրոյացոց:
Ինչ էլ լինի զորությունըդ՝ պիտի ընկնես իմ նիզակից
Ու պարտըված անցնես գընաս դու դըժոխքի դարբասներից»:

Եվ լիկեցոց պետ Սարպեդոնն այսպես նըրան պատասխանեց.
«Տլեպոլեմե՛, ճիշտ է որ նա քանդեց Իլիոն քաղաքը սուրբ
Ազնըվաշուք Լավմեդոնի խենթ ու խելառ վարքի համար,
650Որ դըժընդակ լուտանքներով բարերարին իր նախատեց,
Եվ չըտըվեց նըժույգներին, որոնց համար եկել էր նա։
Բայց ես ահա ասում եմ քեզ, որ մահվան սև օրհասը ժանտ
Ինձնից է որ քեզ պիտի գա, իմ գեղարդով ընկնես պիտի,
Փառքն ինձ տալով և քո հոգին՝ ձիահըմուտ Պըղուտոնին»:

Սարպեդոնը այսպես ասաց, Տլեպոլեմը բարձրացրեց
Հուժկու մըկունդն իր հացենու, և զույգ տեգերն անմիջապես
Նըրանց ձեռքից իրար վըրա սըլացան սուր բուռըն թափով։
Սարպեդոնը զարկեց ուղիղ ախոյանի պարանոցին,
Եվ ցավաբեր սըլաքն անցավ ու դուրս եկավ մյուս կողմից,
660Եվ մութ գիշերն անդընդային փակեց նըրա աչքերն ընդմիշտ։
Տլեպոլեմի նետը դիպավ Սարպեդոնի ձախ ազդրոսկրին,
Բայց Արամազդ հայրը որդուց հեռու վանեց մահն անողոք:
Աստվածատիպ Սարպեդոնի զենընկերները քաջազուն
Հանում էին նըրան կըռվից, մինչ չարաչար տանջվում էր նա,
Իր ետևից քարշ տալով սուր հացենու տեգն երկայնաստվեր,
Որովհետև ընկերներից և ոչ մեկը խելք չէր արել
Աշտեն հանել նըրա ազդրից, որ կառք նըստել կարողանա
Այնքա՜ն նըրանք ճեպում էին նըրան ընդփույթ ազատելու:
Իսկ մյուս կողմից քաջասըրունք աքայեցիք պատերազմից
670Հանում էին Տեպոլեմին. տեսավ նըրան արիասիրտ
Ոդիսևսը և ճանաչեց, ու բոց կըտրեց նըրա հոգին,
Եվ ինքն իր մեջ վարանամիտ՝ դըժվարանում էր որոշել՝
Որոտընդոստ Արամազդի շըքեղ որդո՞ւն հետապընդեր,
Թե՞ լիկեցոց շատ-շատերի հոգին առներ վըրիժավառ:
Ճակատագրի կողմից, սակայն Ոդիսևսին չէր վիճակված
Սուր պըղինձովն իր ըսպանել Արազամդի արի որդուն.
Եվ Աթենասն այն ժամանակ դեպ լիկեցիք ուղղեց նըրան:
Նա ըսպանեց Կիրասոսին, Քրոմիոսին, Ալաստորին,
Ալկադրոսին ու Հալիոսին, Նոյեմոնին , Պրիտանիսին,
680Եվ շատ ուրիշ լիկիացոց մահ կըբերեր Ոդիսը քաջ,
Եթե նըրան չընըկատեր կորդակաճոճ Հեկտորն ահեղ,
Որ խոյացավ դեպ ախոյանն իր հրաշեկ զենուզարդով,
Վախ ազդելով դանայեցոց, և Սարպեդոնն՝ Զևսի որդին
Նըրան ի տես՝ ուրախացած ձայն արձակեց աղիողորմ.
«Ո՛վ Պրիամյան, մի՛ թողնիր, որ դառնամ ես որս աքայեցոց,
Օգնիր ինձ արդ, իսկ թող հետո ընկնեմ մեռնեմ ձեր քաղաքում,
Քանզի, գիտեմ, չէ վիճակված ինձ հայրենիք վերադառնալ,
Ուրախացնել սիրուն կընոջս ու սիրասուն իմ մանկիկին»։

Այսպես ասաց, բայց Հեկտորը կորդակաճոճ ձայն չըհանեց,
690Այլ սըլացավ փայլակնացայտ հալածելու աքայեցոց
Եվ նըրանցից շատ-շատերին ըսպանելու տենչով վառված։
Մինչ ընկերները քաջազուն՝ աստվածատիպ Սարպեդոնին
Վահանադրոշ Արամազդի չըքնաղ կաղնու[65] տակը դըրին,
Եվ Պելասգոնը կորովի՝ զենընկերը սիրասընունդ
Հացի նիզակը սայրասուր՝ նըրա ազդրից քաշեց հանեց.
Սարպեդոնի ուշքը գընաց, և աչքերը մեգը պատեց,
Բայց քիչ հետո ուշքի բերեց հյուսիսային սյուքը նըրան։

Արգիացիք բուռն Արեսից ու Հեկտորից հալածվելով՝
Չէին փախչում ոչ դեպի սև նավատորմը խուճապահար,
700Եվ ոչ էլ դեմ էին դընում, սակայն հետո, երբ իմացան,
Թե Արեսն է տըրոյանց հետ՝ տեղի տալով նահանջեցին:
Ո՞ւմ առաջինն ու վերջինն ո՞ւմ մատնեց մահի Հեկտորը քաջ՝
Պրիամոսի պայծառորդին պըղընձի բուռն Արեսի հետ:
Նախ՝ Տևթրասին աստվածատիպ և ձիավարժ Որեստեսին,
Տրեքոսին՝ քաջամարտիկ էտոլացուն, Ինոմավին
Ել Ինոսյան Հելենոսին, Որեսբոսին գեղակամար,
Նա, որ Հիլե էր բընակվում՝ հարըստության միշտ հետամուտ,
Որ գըտնվում է Կեփիսիս ծովակի մոտ, և նըրա հետ
Բընակվում էր բեովտացի ժողովուրդը մեծափարթամ:

710Իսկ երբ Հերան՝ լուսածըղի աստվածուհին տեսավ ահեղ
Պատերազմում այդ սոսկալի ջարդը բազում արգիացոց,
Իսկույն ևեթ այս սըրաթև խոսքերն ուղղեց Աթենասին,
«Ավա՜ղ, ո՛վ դու Ասպարակիր Արամազդի դուստր անվըկանդ,
Այն խոստումը, որ ես և դու տըվինք Ատրիդ Մենելավին,
Թե նա պիտի ետ չըդառնար չըկործանած Իլիոնը սուրբ,
Զո՜ւր էր ուրեմն, եթե թողնենք, որ Արեսը արյունառուշտ
Շարունակի դեռ մոլեգնել, եկ, մենք էլ մեր ուժը փորձենք»։

Այսպես ասաց, և Աթենասը համամիտ եղավ նըրան.
Հերան՝ դուստրը մեծ Զրվանի, ավագագույն աստվածուհին
720Ելավ գընաց, որ պատրաստի երիվարները ոսկեսար:
Հեբեն կառքի չորս բոլորը անցրեց երկաթ առեղի մեջ
Ութկապանի կոր անիվներ, որոնց հեցերն էին ոսկի
Եվ վերևից շուրջանակի պըղընձաձույլ կամարներով,
Ճարտարապես և պնդակուռ զոդված իրար անքակտելի,
Հըրաշալիք մի հոյակապ և տեսարժան գործ հիասքանչ,
Ականոցներն արծաթակուռ շուրջանակի, բոլորաշեն,
Գահույքն ոսկի ամբողջապես և արծաթյա լարով կախված,
Գեղազարդված շուրջը երկու կիսաբոլոր գոտիներով,
Եվ նըրանցից ձըգվում էր կոկ երկար քեղին արծաթեղեն,
730Որի ծայրին կապեց Հեբեն լուծն ոսկեձույլ և գեղեցիկ,
Անցկացնելով սամոտեններն ու սամիները ոսկեղեն։
Եվ ինքն Հերան՝ հորդորամիտ պատերազմի և խազմերի`
Իր իսկ ձեռքով լըծեց առույգ երիվարներն օդապարիկ:

Իսկ Աթենաս Պալլաս դուստրն ասպարակիր Արամազդի
Շղարշանուրբ շըքեղ խըլան` գործը ճարտար իր մատների,
Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին,
Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի
Զինավառվում էր վերից վար՝ ռազմի համար արյունահեղ:
Ձըգեց ասպարն իր ուսերին փողփողենեջ, ծոպազարդար,
740Որ պատում է շուրջանակի Սարսափն ահեղ ամեն կողմից.
Այնտեղ է Ոխն, այնտեղ Կորովն ու Արշավանքը սարսըռուտ,
Այնտեղ է և Գորգովնական գըլուխը ժանտ հուշկապարկի՝
Վահանադրոշ Արամազդի խոլ ճիվաղի սոսկատեսիլ:
Դըրեց գըլխին բազմախորան ոսկյա կորդակ քառավերջյան,
Որը հարյուր քաղաքների զորք կառներ իր հովանու տակ.
Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա,
Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում
Արիասիրտ դյուցազների, երբ նըրանց դեմ հույժ բարկանա
Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի։
750Հերան շուտ-շուտ ու շարունակ մըտրակում էր նըժույգներին,
Ու բացվեցին ճըռընչալով երկնից դըռներն իրենք-իրենց,
Որոնց Ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տրված
Մեծ Երկինքն ու Ոլիմպոսը բանալ փակել խիտ ամպերով։
Նըժույգներին մըտրակելով ելան նըրանք այդ դըռներից
Եվ Դիոսին գըտան նըստած Բազմասարան Ոլիմպոսի
Ամենաբարձըր կատարին՝ աստվածներից առանձնացած։
Կանգնեցնելով ձիերն այնտեղ՝ Հերան դիմեց Արամազդին,
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում Արեսի այս եղեռնի դեմ,
Քանի՜- քանի՜ քաջակորով աքայեցի դյուցազների
760Կյանքից զըրկեց պատերազմում, ինձ սաստիկ վիշտ պատճառելով,
Իսկ Կիպրուհին ու Ապոլլոնն ուրախանում են վայրաբար,
Քանզի նըրանք դըրդապատճառ եղան այս խոլ մոլեգնության,
Որը, արդեն ոչ մի օրենք և իրավունք չի ճանաչում;
Հայր Արամազդ, կըբարկանա՞ս դու ինձ վըրա, ինքըս եթե
Հարվածելով այդ Արեսին՝ հեռու վանեմ պատերազմից»։

և Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես պատասխանեց.
«Գընա գըրգռիր Արեսի դեմ ավարառու Աթենասին,
Սովոր է նա նըրան տանջող դառն ցավեր պատճառելու»։

Այսպես ասաց, չըհապաղեց լուսածըղի աստվածուհին,
770Մըտրակ զարկեց նըժույգներին, որոնք թըռան թեթևընթաց
Աստեղազարդ բիլ երկընքից երկիր տանող լուսե ճամփով:
Եվ որքան տեղ, որ կըտրում է մարդու աչքը դիտանոցից,
Որ նայում է լուսաթաղանթ օդի միջով դեպի լուրթ ծով,
Այնքան ճամփա էին կըտրում քառատըրոփ մի ոստյունով
Նըժույգները՝ երկնաբընակ լուսածըղի աստվածուհյաց:
Իսկ Տըրոյա երբ որ հասան, ուր Սկամանդր ու Սիմոյիս
Երկու գետերն առատաջուր խառնըվում են իրարու հետ,
Արգո Հերա աստվածուհին կանգնեցրեց իր ձիերն այնտեղ,
Արձակելով նըրանց կառքից՝ պատեց թանձըր մառախուղով,
780Եվ Սիմայիսը բուսցըրեց նըրանց համար կեր աստվածյան:
Գընում էին նըրանք ինչպես թըրթըռացող աղավնիներ՝
Հույժ անհամբեր սատարելու արգիացի կըտրիճներին:
Եվ երբ հասան նըրանք այնտեղ, ուր բազմամբոխ կանգնած էին
Ձիամարզիկ Դիոմեդի շուրջը քաջեր կորովասիրտ,
Զերդ գիշատիչ գոռ առյուծներ կամ վարազներ ամեհագույն,
Կանգնեց Հերան նըմանվելով պըղընձաձայն Ստենդորին,
Որ գոռում էր այնքան ուժգին, որքան հիսուն մարդ միատեղ,
Ու բազմամարդ ամբոխի մեջ այսպես գոչեց ահեղաձայն,
«Ամո՛թ, ամո՛թ ձեզ, վատասիրտ ու վեհերոտ արգիացիք,
790Երբ Աքիլլեսն աստվածազարմ երևում էր պատերազմում,
Տըրոյացիք մինչև անգամ չէին ելնում դարբասներից,
Նըրա հուժկու հաղթ նիզակից հիազարհուր և ահաբեկ.
Այնինչ հիմա քաղաքից դուրս, ձեր նավերի մոտ են կըռվում»։

Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ռազմի ոգին,
Իսկ Աթենաս աստվածուհին վազեց դեպի Տիդյանը քաջ,
Թագավորին գըտավ այնտեղ, իր ձիերի ու կառքի մոտ՝
Պանդարոսի նետով բացված իր խոր վերքը դարմանելիս։
Շատ էր նեղում նըրան քըրտինքն իր ասպարի լայն փոկի տակ.
Հոգնել էին նըրա ձեռքերն, ու չափազանց տանջվում էր նա
800Ամեն անգամ, երբ սըրբում էր փոկի տակից արյունը թուխ:
Մոտենալով նըրա կառքին աստվածուհին այսպես ասաց.
«Տիդեսն, իրոք, ծընեց որդի, որ իրեն քիչ է նըմանվում,
Փոքր էր մարմնով Տիդեսը, բայց մարտիկ էր նա քաջակորով,
Ու թեպետև ես Տիդեսին՝ իր մոլուցքին միշտ անձնատուր՝
Թույլ չըտըվի մարտընչելու, երբ մի անգամ նա միայնակ
Պատգամավոր եկավ Թեբե կադմեացոց մեջ բազմամարդ.
Պատվեր տըվի ես Տիդեսին ուրախանալ խըրախճանքում,
Սակայն դարձյալ, ինչպես որ միշտ, մըղված ոգուց իր մարտագոռ,
Մըրցման կոչեց երիտասարդ կադմեացոց, և բոլորին
810Հաջողությամբ հաղթում էր նա, զի ես օգնում էի նըրան։
Այժմ էլ ահա քեզ մոտ եմ ես, քեզ օգնական և հովանի
Եվ ասում եմ, որ հոժարես մարտընչելու տըրոյանց դեմ:
Բայց քեզ, կարծես, տիրել է մի հոգնատաժան հոգնածություն
Կամ թե երկյուղ մի անարի իր ճանկերի մեջ առավ քեզ,
Եվ այլևս զավակը չես դու Ինևսյան քաջ Տիդեսի»:
Դիոմեդեսն արիասիրտ նըրան այապես պատասխանեց.
«Ճանաչում եմ քեզ, դուստրըդ մեծ ասպարակիր Արամազդի,
Որի համար կասեմ սիրով, առանց ոչինչ թաքցընելու:
Ո՛չ հոգնություն է տիրել ինձ, ո՛չ էլ երկյուղը անարի,
820Այլ այն, որ ես հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝
Արգելելով ինձ կըռվելու աստվածների հետ երջանիկ,
Միայն Աստղիկ աստվածուհին՝ դուստրը ահեղ Արամազդի,
Թե գա, ասիր, հետը կըռվեմ ու խոցեմ իմ սուր պըղընձով։
Այդ պատճառով, ահավասիկ, ետ քաշվեցի ասպարեզից
Եվ հըրաման տըվի բոլոր աքայեցոց նահանջելու,
Քանզի գիտեմ, որ Արեսն է տիրում հիմա պատերազմին»։

Եվ Աթենաս աստվածուհին այսպես խոսեց կըրկին անգամ.
«Դիոմեդես Տիդյանըդ քաջ, դու իմ սըրտի հույժ սիրելին,
Մի՛ վախենար ո՛չ Արեսից, և ո՛չ էլ մյուս անմահներից,
830Քանի որ դու ինձ պես զորեղ պաշտպան ունես ու զորավիգ:
Քըշիր շուտով միասըմբակ ձիերըդ դու դեպի Արես
Ու զա՛րկ նըրան, մի ակնածիր մահկանացու մարդկանց համար
Բուռն ու մոլի, արյունառուշտ այդ աստըծուց փոփոխամիտ,
Որը դեռ նոր խոստացավ ինձ և Հերային պատերազմել
Տըրոյանց դեմ և օժանդակ, սատար լինել աքայեցոց,
Իսկ արդ, խոստումն իր մոռացած՝ տըրոյացոց գըլուխն անցավ»։
Ասաց ու ցած քաշեց կառքից Սթենելոս կառավարին
Ու նըստեց ինքը եռանդուն աստվածուհին Տիդյանի մոտ,
Եվ ճըռընչաց կաղնի սըռնին իր ծանրագին բեռան ներքո,
840Զի տանում էր սարսափելի աստվածուհուն և դյուցազնին։
Երասաններն ու մըտրակը աստվածուհին իր ձեռքն առավ
Ու դեպ Արեսն ուղղեց իսկույն նըժույգները միասըմբակ,
Ճիշտ այն պահին, երբ որ Արեսը՝ մարդակեր արյունարբուն
Ըսպանում էր սոսկավիթխար Պերիփասին դյուցազնական՝
Էտոլացոց քաջակորով Ոքեսյայի շըքեղ որդուն։
Աթենասը իսկույն ևեթ գըլխին դըրեց իր հետն առած
Դժոխքի կորդակն աներևույթ[66], որ չերևա բուռն Արեսին:

Արյունառուշտ Արեսը հենց տեսավ դյուցազըն Տիդյանին,
Թողեց իսկույն մեծավիթխար Պերիփասին գետնատարած,
850Որին նոր էր ըսպանել նա և աչքերը պատել մութով
Ու շեշտակի դիմեց դեպի Դիոմեդեսը ձիավարժ։
Երբ դեմ առ դեմ ելան իրար, Արեսը նախ տեգն արձակեց
Կառքի լուծին, սանձերից վեր, որ դյուցազնի հոգին առներ,
Բայց Աթենաս ստվածուհին տեգը ձեռքովն իր բըռնելով՝
Կառքից հեռու շըպըրտեց այն, և սըլաքը անցավ իզուր:
Երկըրորդը տեգն իր նետեց Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ Աթենաս աստվածուհին վարսեց սըլաքն այն կողքի մեջ,
Ուր որ կամարն է պաշտպանում, և այնտեղից խորը խոցեց,
Եվ ճեղքելով մորթը չըքնաղ՝ քաշեց աշտեն արագ թափով:
860Պըղընձի Արեսն այն ժամանակ գոռաց այնպե՜ս ահագնաձայն,
Որ ասես թե ինը հազար կամ տաս հազար մարդ միասին
Գոռացին այդ ռազմադաշտում, արիսական գուպարի մեջ։
Սարսափն առավ աքայեցոց և տըրոյանց ջոկատներին
Մարտի անհագ բուռն Արեսի որոտաձայն այդ գոռոցից:

Ինչպես որ մեգն է երևում սև ամպերի մըթին ծոցից,
Երբ որ փըչե հանկարծահաս աստիկ խորշակը խըստաշունչ,
Այդպես Տիդյան Դիոմեդեսին պըղընձի Արեսը երևաց,
Երբ ամպերի հետ խառնըված ելնում էր նա երկինքն ի վեր:
Հասավ իսկույն նա Ոլիմպոս՝ գահույքն անմահ աստվածների,
870Գընաց նըստեց Արամազդի մոտ տրտմագին, մըռայլադեմ
Եվ ցույց տըվեց արյունն անմահ, որ բըխում էր իր խոր վերքից,
Եվ խոր հոգոց արձակելով` այս սըրաթև խոսքերն ասաց.
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում, տեսնելով այս ոճիրը ժանտ
Աստվածներըս ամեն անգամ կըրում ենք խոր ցավեր սաստիկ
Մըրցակցության երեսից մեր, մարդկանց պաշտոն ըստանձնելով:
Դո՛ւ ես պատճառն այս մեր բոլոր կըռիվների ու վեճերի,
Զի ծընեցիր եղեռնավոր ու կարճամիտ այդ աղջըկան,
Որ շարունակ իր մըտքի մեջ դավ ու ոճիր է որոճում։
Հընազանդ ենք բոլորըս քեզ, աստվածներըս ոլիմպական,
880Սակայն նըրան չես զըսպում դու ո՛չ խոսքերով, ո՛չ էլ գործով,
Այլ դըրդում ես մինչև անգամ, դո՛ւ ծընար այդ չար աղջըկան,
Որը դեռ նոր դըրդեց դաժան Դիոմեդես Տիդյանին քաջ
Անմահական աստվածների դեմ մոլեգին մարտընչելու։
Նախ և առաջ նա Աստղիկի խոցեց դաստակը փափկամորթ,
Ապա մոլի, կատաղաբար գըրոհ գործեց նա ինձ վըրա,
Բայց սըրավազ սըրունքներըս կարողացան ինձ ազատել,
Ապա թե ոչ ես ցավերով երկար պիտի տառապեի
Դիակների գարշ ու կեղտոտ կույտի վըրա և կամ թե ողջ
Պըղինձների հարվածի տակ նըվաղեի ուշաթափված»։

890Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց.
«Մի՛ դու այդպես, փոփոխամիտ, զուր քըրթմընջա նըստած ինձ մոտ
Ոլիմպական աստվածներից ամենից շատ քեզ եմ ատում,
Քանզի սիրում ես շարունակ պատերազմներ, կըռիվ ու վեճ:
Դու Հերայի անագորույն, անզըսպելի ոգին ունես,
Մորըդ, որին հազիվ եմ ես նըվաճում խիստ իմ խոսքերով.
Քաշածներըդ բոլոր նըրա խորհուրդների արդյունքն են փուչ։
Բայց և այնպես չեմ ուզում, որ ցավով երկար դու տառապես,
Քանզի որդիս ես հարազատ, մայրըդ քեզ ինձ համար ծընեց:
Բայց եթե դու այդպես դաժան ծընվեիր մի ա՛յլ աստըծուց՝
900Վաղուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ,
Ավելի խոր քան որտեղ որ Ուրանյաններն[67] են գըտնըվում»։

Այսպես ասաց և Պեոնին հըրամայեց բուժել նըրան,
Որ դընելով վերքի վըրա ցավահալած ըսպեղանի՝
Առողջացրեց, որովհետև մահկանացու չէր ծընված նա։
Խախացն ինչպես որ տեղնուտեղ մակարդում է կաթնը սպիտակ,
Որ հեղուկ էր փոքր-ինչ առաջ, և մածուն է դարձընում այն,
Այդպես նըրա ըսպեղանին Արեսի վերքն առողջացրեց։
Որից հետո Հեբեն նըրան լավ լողացրեց ու հագցըրեց,
Եվ Զրվանյան Արամազդի կողքը բազմեց նա պերճափառ:

910Այնժամ Հերան արգիուհի և Աթենաս պահպանապետն
Ամպրոպադեզ Արամազդի արքունիքը վերադարձան,
Երբ հեռացրին բուռն Արեսին մարտախոշոշ պատերազմից:

Երգ վեցերորդ։ Հեկտորի և Անդրոմաքեի հանդիպումն

1Տըրոյացոց և աքայանց ամեհի մարտն ամայացավ,
Կըռիվն ահեղ՝ դաշտում մերթ այս, մերթ այն կողմն էր տեղափոխվում,
Երբ Սիմոյիս և Քըսանթոս մեծ գետերի միջև նըրանք
Նետում էին իրար վըրա սուր աշտեներ պըղընձակուռ։

Տելմոնյան Այաքսը նախ՝ պատ ու պատվարն աքայեցոց՝
Ճեղքեց փաղանգ մի տըրովյան ու լույս ծագեց ընկերներին,
Զարնելով այր մի քաջազեն թըրակացոց գումարտակից-
Էիսսորյան Ակամասին կորովասիրտ ու հաղթանդամ,
Որին զարկեց ձիաձարի գըլխանոցի վես ցըցունքից
10Ճակատի մեջ վարսելով տեգն ու խոր մըխեց ոսկորի մեջ,
Եվ աչքերին Ակամասի իջավ գիշեր խավարակուռ:
Դիոմեդեսն ահեղագոռ անշընչացրեց Աքսելոսին՝
Տևթրասյանին, որ ապրում էր վայելչակերտ Արիսբեում.
Հարուստ էր նա և սիրելի ամեն մարդու և հյուրընկալ,
Որովհետև տունը նըրա գտնվում էր ճամփի վըրա:
Բայց նըրանցից ոչ ոք նըրան չօգնեց այդ ծանր ահեղ ժամին,
Ազատելու դաժան մահից. երկուսին էլ նա ըսպանեց-
Նաև նըրա բարեկամին, որ ձիերն էր կառավարում
Կալեսիոսին, և երկուսով էլ անբաժան հողը մըտան։
20Եվրիաոլսը ըսպանեց Ոփելտիոսին ու Դրեսոսին,
Նըրանց թողած՝ դեպի Պեդասն ու Էսպեոս վազեց ապա,
Որոնց ծընեց Աբարբարեն՝ հավերժահարսն աղբյուրների
Բուկոլյոնի համար անբիծ, որ զավակն էր Լավմեդոնի,
Ծնունդով ավագ, բայց գողունի ծընված ուրիշ մորից ծածուկ,
Որ երբ հովիվ էր Բուկոլյոնն, իր հոտի մոտ մըտավ նըրան,

Հավերժահարսն հըղանալով՝ երկվորյակներ ծընեց առույգ,
Սակայն որդին Մեկեսդեսի կորովն գըջլեց նըրանց միջից
Ու կողոպտեց բըռնի կերպով նըրանց ուսից զենքերը պերճ:
Քաջամարտիկ Պոլիպեդեսը ըսպանեց Աստալիոսին,
30Իսկ Ոդիսևսը Պիտիդես Պերկոսյանին զարկեց այդտեղ
Պըղընձակուռ իր աշտեով, Տևկրոսը՝ քաջ Արետավնին,
Անտիլոքոսը Նեստորյան փայլակնացայտ իր աշտեով
Աբլերոսին փըռեց գետին, իսկ Ատրիդես արանց արքան
Ելատոսին, որ ապրում էր Սատնիյոնիս գետի ափին
Բարձրադիտակ Պեդասի մեջ. և Լեիտոս քաջն ըսպանեց
Փիլակոսին, երբ փախչում էր, Եվրիպիլը՝ Մելանթիոսին:

Մենելավոսն ահեղագոռ՝ Ադրեստոսին բըռնեց ողջ-ողջ,
Որի ձիերն խըրտնել էին ու դաշտի մեջ փաթաթվելով
Մոշիներին ու կոտրելով կառքի քեղին՝ փախել քաղաք
40Ու խառնըվել այնտեղ զարհուր խուճապահար խուռն ամբոխին:
Նա իր կառքից ցած գըլորվեց բերանքսիվայր, փոշեթաթավ,
Մենելավոսն ահեղագոռ վըրա հասավ հանկարծակի
Երկայնաստվեր աշտեն ձեռքին, և Ադրեստոսն աղաչալից
Մենելավի ծընկան փարած՝ այս խոսքերը ասաց նըրան.
«Խընայիր ինձ, Ատրեոսյան, և ընդունիր փըրկանք անբավ,
Մեծահարուստ հորըս տան մեջ պես-պես գանձեր կան պատվական
Պըղինձ, ոսկի և բազմարվեստ երկաթ որքան որ կամենաս,
Հայրըս հարուստ տա պիտի քեզ որպես փըրկանք արժանավոր,
Եթե լըսի, որ ողջ եմ ես աքայեցոց նավերի մեջ»:
50Այսպես ասաց Ադրեստոսը և դյուցազնի սիրտը շարժեց,
Եվ այն է նա կամենում էր իր ծառային հանձնել նըրան,
Որ աքայանց նավերն տանի, երբ Ագամեմնոնն այնտեղ վազեց
Եվ սաստելով Մենելավին այս խոսքերը ասաց նըրան.
«Մենելավոս, օ, թուլասիրտ, ինչո՞ւ ես դու դըրանց խըղճում,
Մի՞թե արդյոք լավ վարվեցին տըրոյացիք քո հարկի տակ։
Տըրովներից ոչ ոք պիտի չըփըրկըվի դաժան մահից,
Ոչ իսկ մանուկն մոր արգանդում, մեր ձեռքերից փըրկում չունեն,
Թող սատակեն ու ջընջըվեն Իլիոնով մեկ անթաղ, անհետ»։

Այսպես ասաց Ագամեմնոնն և իր եղբոր միտքը փոխեց,
60Որը քաջազն Ադրեստոսին հեռու վանեցիր ծընկներից,
Եվ թագավոր Ագամեմնոնն աշտեն նըրա կողքը խըրեց։
Ադրեստն ընկավ գետնաթավալ, և Ատրիդը նըրա կըրծքին
Կոխելու ոտքն իր ուժգնապես՝ քաշեց հանեց տեգը հացի:

Նեստորը ծեր բարձըր ձայնով հորդորում էր արգիացոց.
«Սիրելիներս, արիսական դյուցազուննե՛ր դանայեցի,
Ձեզնից ոչ ոք թող ավարով տարված՝ կըռվից ետ չըմընա
Եվ դեպ նավերն ագահաբար աշխատի շա՛տ ավար տանել
Այլ ջարդելու հետ լինենք նախ, հետո միայն հանգիստ կերպով
Կըկողոպտենք դաշտում ընկած շեղջակույտը դիակների»:

70Այսպես ասաց և արծարծեց բոլորի մեջ կըռվի կորով։
Տըրոյացիք այդտեղ արդեն՝ բուռն Արեսի կողմից սիրված
Աքայանցից հաղթահարված կըդառնային դեպի Իլիոն,
Թե Հելենոս Պրիամյանը՝ մեծահըմուտ հավահըման
Էնիասին և Հեկտորին մոտենալով այսպես չասեր.
«Ո՛վ Էնիաս, և դու, Հեկտոր, քանզի տըրոյանց և լիկեցոց
Հոգսն ավելի ձե՛զ է տըրված, զի բարձր եք դուք ամեն բանում՝
Թե՛ գործերում պատերազմի և թե՛ բոլոր խորհուրդներում,
Կանգնեք այստեղ և արգելեք զինվորներին դըռների մոտ
Եվ մի՛ թողնեք, որ վատաբար իրենց կանանց գիրկը փախչեն
80Եվ այդպիսով մեր թըշնամյաց համար դառնանք ծաղր ու ծանակ։
Իսկ երբ բոլոր գընդերը դուք կարողանաք ոգեկոչել,
Մենք, թեպետև տաժանաբեկ, այստեղ կանգնած պիտի կըռվենք
Դանայեցոց գընդերի դեմ, զի հարկն այդպես է պահանջում:
Բայց դու, Հեկտոր, գընա քաղաք և մեր արգո մորը ասա,
Որ նա տիկնանց Աթենասի մեհյանի մեջ հավաքի ողջ
Եվ բացելով բանալիով ապարանքի դըռները սուրբ
Գիսակագեղ Աթենասի ծընկան վըրա դընի նա իր
Ամենամեծ ու գեղաշուք շըղարշներից այն, որ ունի
Իր պալատում, և որը նա ամեն բանից շատ է սիրում.
90Եվ թող ուխտի մեհյանի մեջ տասներկու հատ երինջ զոհել
Մեկ տարեկան ու դեռ անծին, որ թերևըս նա ողորմի
Մեր քաղաքին ու տըրոյանց բոլոր կանանց, մանուկներին,
Եվ հեռացնի Դիոմեդեսին՝ նըվիրական Իլիոնից,
Տիդեսի ժանտ, խուժդուժ որդուն, զարհուրելի և մոլեգին,
Որ ամենեն ահավորն է աքայանց մեջ իմ կարծիքով,
Զի Աքիլլես արանց իշխանն անգամ այսքան սարսափ չազդեց,
Որի համար ասում էն, թե ծընունդ է վեհ աստվածուհու.
Իսկ դա սաստիկ է մոլեգնում և հավասար չունի իրեն»:

Այսպես ասաց, և Հեկտորը հընազանդեց եղբոր խոսքին
100Ու կառքից ցած ցատկեց իսկույն իր բովանդակ զեն ու զարդով,
Եվ ճոճելով սուր աշտեներ անցավ խըրոխտ գընդից ի գունդ
Հորդորելով կռվել անվախ, ու բորբոքեց սոսկալի մարտ։

Տըրոյացիք ետ դառնալով՝ ճակատեցին աքայանց դեմ,
Եվ աքայանք ետ քաշվեցին կոտորածին դադար տալով,
Մըտածելով, որ աստղազարդ Երկնից իջած աստված մի մեծ
Օժանդակում է տըրոյանց, ուստի արագ նահանջեցին:
Իսկ Հեկտորը բարձըր ձայնով հորդորում էր տըրոյացոց.
«Արիասիրտ տըրոյացիք և դուք սատար զինակիցներ,
Խիզախ եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր ուժն անվըկանդ,
110Մինչև գընամ նըվիրական Իլիոնը ես, որ տամ պատվեր
Մեր ծերերին ու մեր տիկնանց, որ աղաչեն աստվածներին
Եվ խոստանան, ուխտեն նըրանց ընտիր զոհեր մատուցանել»:

Կորդակաճոճ Հեկտորն այսպես ասաց նըրանց ու հեռացավ,
Եվ փոկը թուխ, որ կըմբավոր վահանն էր կուռ շըրջապատում՝
Ընթանալիս բախվում էր իր պարանոցին ու ոտքերին։

Գլավկոսը՝ Հիպպոլոքի որդին և քաջ Դիոմեդեսն
Առաջ անցան երկու կողմից՝ իրարու դեմ գուպարելու.
Երբ մոտեցան՝ առաջինը խոսեց Տիդյանն ահեղագոռ,
«Ո՞վ ես դու, քա՛ջ , չեմ ճանաչում մահկանացու մարդկանց մեջ քեզ,
120Փառապարգև պատերազմում ցարդ ոչ մի տեղ քեզ չըտեսա,
Մինչդեռ դու քո հանդըգնությամբ անցար բոլոր մյուսներից,
Որովհետև դեմ ելար դու երկայնաստվեր իմ նիզակին,
Վա՜յ հայրերին, որոնց որդիք իմ մոլուցքին են հանդիպում:
Իսկ եթե դու անմահներից մեկն ես իջած Ոլիմպոսից՝
Ես երկնավոր Աստվածների հետ մարտընչել չեմ կամենում,
Զի Դրիասի արի որդին Լիկուրգոսը երկար չապրեց
Քանզի կըռվում էր երկնավոր ասստվածների դեմ երջանիկ:
Մի ժամանակ մոլեգնաբար Նիսեոն սուրբ լեռան վըրա
Նա հալածեց Դիոնիսի դայակների երամը հոծ,
130Որոնք բոլորը միասին՝ տանջված եզի սուր խըթանով
Եղեռնագործ Լիկուրգոսից՝ ցած գըցեցին ուռերը թավ:
Դիոնիսը հիազարհուր՝ ծովի հատակն իջավ խորունկ,
Ել Թետիսը իր գիրկն առավ ահաբեկված Դիոնիսին,
Որ դողում էր մարդու իրեն տըված սաստից սարսափահար:
Հեշտակենցաղ դիք այնուհետ հույժ բարկացան նըրա վըրա
Եվ կուրացրեց Զևսը նըրան, ու նա այլևս երկար չապրեց,
Քանզի բոլոր աստվածներին դարձել էր նա խիստ ատելի:
Այդ պատճառով ես չեմ կռվում աստվածների դեմ երջանիկ,
Իսկ եթե դու մահկանացու մարդ ես իրոք ցորենակեր՝
140Մոտիկ կարի, որ անհապաղ հասնես մահվան դարբասներին»:

Հիպպոլոքի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ Տիդեսի որդիդ արի, ինչո՞ւ ես ցեղն իմ հարցընում.
Ինչպես ծառի տերևներն են, ու անտառում ամեն գարնան
Բողբոջելով ուրիշ դալար տերևներ են ծընվում նորից։
Այդպես նաև ցեղն է մարդկանց, մին ծընվում է, մյուսը մեռնում:
Սակայն, եթե ուզում ես դու ծանոթանալ ազգատոհմիս,
Որի մասին շատերն արդեն քեզնից առաջ տեղյակ են քաջ,—
Կա Էփիրե քաղաք մի շեն՝ Արգոսի մեկ խորշում ընկած,
Ուր Էոլյան Սիզիփոսն էր ապրում խելոք, բազմահընար,
150Որը ծընեց Գլավկոսին, Գլավկոսը՝ Բելլերփոնտին[68].
Աստվածները պարգևեցին նըրան չըքնաղ առուգություն:
Բայց Պրիտոսն իր սըրտի մեջ չարիք նյութեց այդ մարդու դեմ
Եվ իր երկրից դուրս վըտարեց, զի զորեղ էր արգոսյանց մեջ,
Որոնց իրեն հնազանդեցրեց Արամազդն իր գավազանով։
Պրիտոսի կինը սիրուն՝ Անտիան նըրան սիրահարված՝
Ցանկանում էր գաղտագողի պառկել նըրա հետ միասին,
Բայց անկարող եղավ մինչ վերջ չըքնաղ Անտիան համոզելու
Առաքինի և անբասիր Բելլերփոնտին քաջախորհուրդ,
Ու զըրպարտիչ բանսարկությամբ ասաց Անտիան թագավորին.
160«Մեռի՛ր, Պրիտոս, կամ մեռցըրու դու անպատկառ Բելլերփոնտին,
«Որ փորձ արավ ինձ՝ քո կընոջն հանդըգնաբար բըռնաբարել»:
Ի լուր կընոջ այս խոսքերին՝ թագավորը խիստ բարկացավ,
Բայց ըսպանել ըզզգուշացավ, խըղճաց նըրան իր սըրտի մեջ,
Եվ ուղարկեց նըրան Լիկիա, ձեռքը տալով մահվան նըշան,
Պընակիտի[69] վըրա ինչ-որ գըծեր դրոշմեց նա մահառիթ
Եվ կընքելով տըվավ նըրան, որ այն հանձնի իր աներոջ։
Ճամփա ընկավ դեպի Լիկիա աստվածներից առաջնորդված,
Եվ երբ արդեն առատահոս Քըսանթոսի ափը հասավ,
Թագավորը պատվեց նըրան, հյուրընկալեց սիրահոժար:
170Ինն օր նըրան հյուրասիրեց, մորթեց ինը ընտիր արջառ,
Եվ տասներորդ վարդամատն Այգը երբ ծագեց երկրի վըրա,
Հարց տըվեց նա և կամեցավ տեսնել տախտակն այն մահառիթ
Որ բերում էր նա իրեն հետ Պրիտոսից՝ իր փեսայից:
Երբ ընդունեց իր փեսայի նիշերը այդ, Բելլերփոնտին
Հըրամայեց, որ ըսպանի նախ Քիմեռին անպարտելի.
Անմահական աստվածների զարմից էր նա և ո՛չ մարդկանց,—
Գըլուխն՝ առյուծ, պոչը՝ վիշապ, իրանը՝ այծ, որի բերնից
Շանթեր էին ժայթքում անվերջ ահագնացայտ ու բոցավառ:
Եվ ըսպանեց նըրան՝ վըստահ՝ աստվածների նըշաններին:
180Ապա կըռվեց հըռչակավոր Սուլիմացոց դեմ անվանի,
Եվ ասում էր, թե ավելի ահեղ կըռիվ նա չէր տեսել:
Երրորդ անգամ նա այրասիրտ ամազոնաց ողջ կոտորեց,
Բայց ետ–դարձին դյուցազնի դեմ նյութեց ուրիշ մի նենգություն.
Ընտրեց Լիկիո կըտրիճներից մի գունդ, որոնք դարան մըտան,
Բայց նըրանցից և ոչ մեկը տուն չըդարձավ իր դարանից,
Քանզի անբիծ Բելլերոփոնտն ամենքին էլ բընաջընջեց։
Երբ հասկացավ արքան, որ նա շառավիղ է մի աստըծու,
Պահեց իր մոտ այնուհետև և իր դուստրը տըվավ նըրան
Եվ նըրա հետ առհավասար կիսեց պատիվն արքայական:
190Իսկ լիկեցիք նըրան հատուկ հողաբաժին առանձնացրին
Բարեբեղուն և այգեվետ, որ մըշակի իրեն համար:
Բելլերփոնտի կինը նըրան երեք չըքնաղ զավակ ծընեց՝
Իսանդրոսին, Հիպպոլոքին, ապա սիրուն Լավդամիին:
Զևսը ըզգոն՝ Լավդամիին սիրահարված՝ մըտավ նըրան,
Եվ նա ծընեց աստվածատիպ Սարպեդոնին պըղընձավառ։
Բելլերփոնտը երբ որ բոլոր աստվածների աչքիցն ելավ[70],
Ալեյական դաշտավայրում թափառում էր մեն ու մենակ,
Կըրծելով սիրտն ու մարդկային հետքից հեռու փախչելով միշտ։
Նըրա որդի Իսանդրոսին զարկեց մարտում Արեսն անհագ,
200Սուլիմացոց պատերազմում երբ որ կըռվում էր քաջաբար,
Իսկ Արտեմիսը ոսկեսանձ նետահարեց Լավդամիին։
Հիպոլոքի որդին եմ ես, ասում եմ՝ ինձ նա՛ է ծընել,
Նա՛ ուղարկեց ինձ Տըրոյա, պատվիրելով, որ քաջ կըռվեմ,
Գերազանցեմ ուրիշներին և չանպատվեմ ես վատաբար
Ազգատոհմը իմ հայրերի, որ անվանի մարդիկ էին
Լայնատարած Լիկիայի մեջ, ինչպես նաև Եփիրեում։
Արդ, այդ ցեղից և արյունից ծընվելու մեծ պատիվն ունեմ»։

Այսպես ասաց, ուրախացավ Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ խըրելով նիզակն իր սուր՝ արգասավոր ծոցը հողի,
210Այս սիրալիր խոսքերն ուղղեց ազգաց հովիվ Գլավկոսին.
«Օ՜, հիրավի հայրենական և վաղեմի հյուր ես դու ինձ.
Մի ժամանակ Ինևսը քաջ՝ հըրաշալի Բելլերփոնտին
Հյուր ընդունեց իր պալատում և քըսան օր պահեց իր մոտ
Ու մեկ-մեկու տըվին նըրանք հյուրասիրման շըքեղ ձոներ:
Ինևսը վեհ ընծա տըվեց մի ծիրանի գոտի չըքնաղ,
Բելլերոփոնտը Ինևսին՝ ոսկի բաժակ մի կըրկնատաշտ,
Որը այստեղ գալիս թողի իմ հայրական ապարանքում։
Բայց Տիդեսին չեմ հիշում ես, մանուկ էի, երբ ինձ թողեց
Գընաց Թեբե, ուր ըսպանվեց աքայեցոց բանակի մեջ։
220Արդ, սիրելի քո հյուրն եմ ես Արգոսի մեջ, դու ինձ՝ Լիկիո,
Թե երբևէ այդ կողմերը հանկարծ գալու բախտ ունենամ։
Ըզգուշանանք ուստի միմյանց նիզակներից մարտի բովում,
Ունեմ ես շատ տըրոյացի և սատարներ ըսպանելու,
Ում էլ աստված իմ ձեռքը տա, կամ ես ինքըս հասնեմ բըռնեմ,
Իսկ դու էլ շատ աքայեցի՝ ում ըսպանել որ կարենաս։
Բայց զենքերըս արի փոխենք, որ մյուսները հասկանան,
Թե մենք միմյանց մի ժամանակ հյուր լինելու պատիվն ունենք[71]»։

Այսպես ասաց, և երկուսն էլ կառքից իսկույն ցած ցատկեցին
Եվ իրարու ձեռք սեղմելով՝ կընքեցին ուխտ եղբայրության:
230Բայց Զըրվանյան Զևսը այդտեղ Գլավկոսի խելքը առավ,
Որը փոխեց իր զենքերը Դիոմեդեսի զենքերի հետ.
Տըվեց նըրան իր ոսկեղենն, պըղընձեղենն առավ նըրա,
Իրենն հարյուր և ավելի եզան գընով, նրանը՝ իննի։

Իսկ Հեկտորը երբ որ հասավ Սկեական դարբասի մոտ,
Տըրոյացի աղջիկ ու կին հավաքվեցին շուրջը նըրա
Ու հարցըրին որդոց, եղբոր, հարազատի մասին իրենց
Եվ Հեկտորը հըրամայեց բոլոր նըրանց գընալ կարգով
Աղոթելու աստվածներին, զի ահեղ էր աղետը մեծ։

Իսկ երբ հասավ նա գեղապանծ պալատը մեծ Պրիամոսի,
240Որ կանգնած էր կամարակապ և կոփածո սըրահներով,
(Ուր սըրբատաշ քարից հիսուն ճոխ սենյակներ կային շինված
Իրարու կից՝ Պրիամոսի որդոց, նըրանց կանանց համար,
Եվ դիմացն էլ, սըրահի մեջ տասներկու հատ ուրիշ սենյակ,
Պրիամոսի աղջիկների համար շինված կոկ քարերով,
Որտեղ քընում էին բոլոր փեսաները Պրիամոսի.
Պարկեշտասուն ու գեղանի իրենց կանանց հետ պառկելով)։
Այդտեղ որդու առաջն ելավ շնորհապարգև մայրը անուշ,
Որ գընում էր չըքնաղագեղ Լավոդիկե աղջըկա մոտ,
Որն ամենից գեղեցիկն էր իր մյուս բոլոր դուստրերի մեջ.
250Մայրը որդու ձեռքը բըռնեց ու հարց արավ այս ասելով.
«Որդյակ իմ քաջ, ինչո՞ւ ահեղ մարտը թողած՝ եկել ես տուն,
Երևի թե աքայեցիք անագորույն մա՞րտ են մըղում
Ոստանի շուրջ մեր բարեշեն, որի համար եկել ես դու,
Որ քաղաքի աշտարակից ձեռքըդ պարզես Արամազդի՞ն:
Բայց ըսպասիր, որ քեզ համար գընամ անուշ գինի բերեմ,
Որ նախ ձոնես Արամազդ հորն և մյուս անմահ աստվածներին,
Եվ ապա ինքըդ խըմելով անուշ գինին՝ քեզ կազդուրես,
Քանզի գինին հոգնած մարդուն կըտա նոր ուժ ու զորություն,
Դու էլ, որդիս, հոգնած ես շատ՝ ընկերներիդ համար կըռված»։

260Կորդակաճոճ Հեկտորը քաջ իր մորն այսպես պատասխանեց.
«Մայր մեծարո, մի՛ բերի ինձ ըզմայլական, անուշ գինի,
Վախենում եմ ինձ թուլացնես և մոռանամ ուժ ու կորով.
Իսկ անլըվա ձեռքով հրաշեկ գինի ձոնել Արամազդին
Մեղքենում եմ, քանզի երբեք պետք չէ արյամբ ու փոշիով
Թաթավուն ձեռքն աղոթք անի ամպակուտակ Արամազդին:
Բայց դու, մայր իմ, քեզ հետ առած բոլոր արգո տիկիններին,
Գընա մեհյանն անմիջապես ավարառու Աթենասի
Եվ լավագույնն ապարանքում ունեցած քո շըղարշներից
Դի՛ր վարսագեղ Աթենասի ծընկան վըրա և ուխտ արա
270Զոհաբերել տասներկու հատ մեկ տարեկան երինջ անծին,
Գուցե գըթա մեր քաղաքին, մանուկներին ու մեր կանանց,
Եվ վերջապես հեռու վանե նըվիրական Իլիոնից
Արհավիրքի հընարագետ այդ Տիդեսի վայրագ որդուն.
Գընա դու շուտ դեպի տաճարն ավարառու Աթենասի,
Իսկ ես գընամ Ալեքսանդրին ետ կանչելու, թե ինձ անսա:
Երանի թե պատռեր գետինն ու Պարիսին տակովն աներ.
Արամազդը սընեց նըրան իբրև պատիժ տըրոյացոց,
Մեծահոգի Պրիամոսի և նըրա ողջ որդոց համար։
Թե տեսնեի՜, ահ, ես նըրա գահավիժում դըժոխքն ի վար՝
280Մոռանայի՜ պիտի բոլոր աղետներն այս դառն ու դըժնի»:

Այսպես ասաց, և Հեկաբեն ըշտապեց տուն և աղախնոց
Հըրամայեց ոստանի ողջ տիկիններին հավաքելու,
Իսկ ինքն արագ գընաց դեպի ըշտեմարանն անուշաբույր,
Ուր շըղարշներ կային պես-պես գործ՝ սիդոնցի ճարտար կանանց,
Որ Սիդոնից իր հետ բերեց ինքը Պարիսն աստվածատիպ,
Երբ հորամույն, հըրաշագեղ Հեղինեին առևանգած
Ճեղքում էր նա ծովը ծավի՝ անդընդահերձ իր նավերով։
Նըրանց միջից ամենագեղ շըղարշներից մեկն էր փայլուն,
Որ Հեկաբեն առավ տարավ որպես ընծա Աթենասին:
290Փողփողում էր նա գույնըզգույն՝ ճաճանչավետ աստղի նըման,
Եվ մյուս բոլոր արդուզարդի տակն էր շըղարշն այդ գտնըվում։
Եվ Հեկաբեն ճամբա ելավ բամբիշների խուռն երամով։

Եվ երբ ամրոց հասան նըրանք, շըքեղ տաճարն Աթենասի,
Թեանովը գեղեցկադեմ՝ դուռը բացեց նըրանց առաջ,
Կիսեսյանը՝ կինը կըտրիճ ձիահըմուտ Անտենորի,
Որ քըրմուհին էր տըրոյանց կողմից Պալլաս Աթենասի:
Նըրանք ձեռքերն Աթենասին կարկառեցին հեծեծալով,
Եվ առնելով գեղեցկադեմ Թեանովը շըղարշը նուրբ՝
Դըրեց ծավի աստվածուհու ծընկան վըրա որպես նըվեր
300Եվ աղոթեց աղերսագին դըստերը մեծն Արամազդի.
«Վեհագույնըդ աստվածուհյաց, քաղաքապահ ո՛վ Աթենաս,
Փըշրի՛ր նիզակն անագորույն Դիոմեդեսի և թող որ նա
Բերանքսիվայր ընկնի տապաստ Սկեական դըռան առաջ:
Զոհ ենք բերում այստեղ, ահա՛, քո մեհյանում, տասներկու գեր
Մեկ տարեկան անծին երինջ, որպեսզի դու, գուցե, գըթաս
Մեր քաղաքին ու մեր կանանց և մեր մատղաշ մանուկներին»։

Այսպես ասաց աղոթելով, բայց չընդունեց աստվածուհին:
Եվ մինչ նըրանք խընդրում էին դըստերը մեծն Արամազդի,
Գընաց Հեկտորն շտապելով դեպ Պարիսի տունը շըքեղ,
310Որ շինել էր ինքն իր ձեռքով՝ այն ժամանակ արգասաբեր
Տըրոյայում ապրող հըմուտ վարպետների հետ միասին,
Պատրաստեցին նըրա համար սըրահ, սենյակ ամրոցի մեջ,
Պրիամոսի և Հեկտորի պալատներին ճիշտ առընթեր։
Այնտեղ մըտավ Արամազդի սիրելագույն Հեկտորը քաջ,
Ձեռքին բըռնած ուներ նիզակ մի տասնըմեկ կանգունաչափ,
Որի պըղինձ սըլաքը սուր փայլփլում էր ոսկի օղով։
Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին նըստած այնտեղ, իր սենյակում
Փայլուն զենքերն իր զըննելիս՝ ասպար, աղեղ, լանջապանակ.
Իսկ Հեղինեն արգիուհի նաժիշտների միջև նըստած
320Պատվերներ էր տալիս նըրանց զարմանազան ձեռագործի:
Խեթ նայելով եղբոր վըրա՝ հանդիմանեց Հեկտորն այսպես.

«Թըշվառակա՛ն, այստեղ հանգիստ նըստած ես դու, մինչդեո այնտեղ
Կոտորվում են բազում մարդիկ քո պատճառով ծագած կըռվում:
Ինքըդ պիտի կըշտամբեիր, թե տեսնեիր մեկ ուրիշի
Հեռու քաշված արյունահեղ պատերազմից, վեր կաց շուտով,
Քանի դեռ հուրն ամենակուլ չի լափել մեր ոստանը մեծ»։

Եղբորն այսպես պատասխանեց աստվածատիպ Պարիսը պերճ.
«Կըշտամբանքը տեղին է քո, Հեկտոր, և ո՛չ հանիրավի,
Սիրտըս քո դեմ բաց եմ անում, և դու ինձ լավ մըտիկ արա,
330Տըրոյացոց դեմ ունեցած զայրույթից չէ և կամ ոխից,
Որ նըստել եմ ես իմ տան մեջ, այլ իմ ցավով եմ տապակվում։
Կինըս հիմա ինձ համոզեց ողոքավոր իր խոսքերով,
Հորդորեց ինձ պատերազմի, և լավն այդ է, թըվում է ինձ.
Հաղթությունը հաճախ մեկից մյուսին է ժպտում կըռվում:
Առայժըմ դու ըսպասիր ինձ, մինչև հագնեմ զենքերըս ես,
Կամ ուզում ես ինքըդ գընա, ես կըհասնեմ քո ետևից»։

Այսպես ասաց, կորդակաճոճ Հեկտորը լուռ մընաց սակայն,
Իսկ Հեղինեն դիմեց նըրան քաղցր ու քընքույշ այս խոսքերով.
«Տագր իմ, շանըս չարահընար, ինձ անբախտիս, երանի թե
340Այն օրը, որ մայրըս ծընեց, չար փոթորիկն առներ տաներ
Լեռան վըրա կամ բարձրագոչ խորքը ծովի, ալիքներում
Եվ ինձ խեղդեր կոհակ մի մեծ, որ չըգայիք դուք այս ցավին:
Բայց քանի որ աստվածները այսքան աղետ հասցըրին մեզ,
Ունենայի՜ գոնե կըտրիճ մի ամուսին անկողնակից,
Որ ըզգացվեր մարդկանց ծանըր նախատինքից և ամաչե՛ր,
Բայց նա չունի հիմա կուռ միտք և երբեք էլ չի ունենա,
Որի համար, հույս ունեմ ես, արդյունքը նա կըվայելի:
Բայց դու, տագր իմ, արի առայժմ ու բազմոցի վըրա նըստիր,
Քանզի սաստիկ հոգնած է քո հոգին կըռվի տաժանքներից՝
350Իմ պատճառով, անամոթիս, և Պարիսի նըմանապես,
Որոնց դըժխեմ բախտ վիճակեց Արամազդ հայրն ամենիմաստ,
Որպեսզի մենք գալոց մարդկանց մոտ էլ դառնանք առակ ու երգ»։

Սաղվարտաճոճ Հեկտորը քաջ նըրան այսպես պատասխանեց.
«Ինձ, Հեղինե, նըստելու մի՛ հըրավիրիր, որովհետև
Սըլանում է սիրտըս այնտեղ, տանելու լույս և օգնություն
Տըրոյացոց, որոնք հիմա ինձ են մընում անձկակարոտ։
Բայց դու սըրան ըշտապեցրու, և ինքն էլ թող աճապարի,
Որ քանի դեռ քաղաքումն եմ՝ հասնի շուտով իմ ետևից:
Իսկ ես հիմա տուն եմ գընում՝ տեսնելու իմ գերդաստանին՝
360Սիրուն կընոջս ու մանկիկին, քանզի հաստատ ես չըգիտեմ,
Թե կըդառննա՞մ ես վերըստին ու կըտեսնե՞մ իմ սիրելյաց,
Թե՞ աստվածներն աքայեցոց ձեռքով պիտի ինձ նըվաճեն»:

Այսպես ասաց և հեռացավ կորդակաճոճ Հեկտորը մեծ,
Եվ շուտափույթ հասավ նա իր ապարանքը բընակավետ:
Բայց տանը չէր Անդրոմաքեն՝ լուսածըղի կինը նըրա,
Այդ միջոցին նա իր մանկան և քողազարդ նաժիշտի հետ
Աշտարակի վըրա կանգնած՝ հեկեկում էր արտասվալից։
Երբ Հեկտորը ապարանքում չըգըտավ իր կընոջն անբիծ,
Ելավ տընից, կանգնեց շեմքում ու ծառայող կանանց ասաց.
370«Ինձ մոտ եկեք, աղախիննե՛ր, և ճըշմարիտն ասացեք ինձ
Տընից որտե՞ղ է գընացել Անդրոմաքեն իմ ձյունաթև,
Իր տալերի մո՞տ է արդյոք, կամ քողազարդ ներերի մո՞տ,
Թե տաճարումն է Պալլասի, ուր և ուրիշ տըրովուհիք
Հաշտեցնում են ժանտաբարո և վարսագեղ աստվածուհուն»։

Եվ պատասխան տըվեց նըրան ժըրագըլուխ տընտեսուհին.
«Քանի որ դու պահանջում ես, Հեկտոր, ես քեզ ճիշտը կասեմ.
Ո՛չ տալերի մոտ է մեկնել, ո՛չ ներերի մոտ քողազարդ,
Ո՛չ էլ մեհյանն Աթենասի, որտեղ ուրիշ տըրովուհիք
Ողոքում են ժանտաբարո ու վարսագեղ աստվածուհուն:
380Այլ նա գընաց դեպի բարձըր աշտարակը Իլիոնի,
Լուր առնելով, որ աքայանք տըրոյացոց նեղում են խիստ
Այնտեղ վազեց նա խենթի պես իր դայակի և մանկան հետ»։

Այսպես ասաց տընօրեն կինն, ու Հեկտորը տընից թըռավ
Եվ բըռնելով ճամփան՝ անցավ նույն բարեշեն փողոցներով,
Եվ երբ հասավ նա հապըշտապ Սկեական դարբասներին,
(Որտեղից նա դուրս պիտի գար դեպի կըռվի դաշտը ուղիղ)
Անդ ընդառաջ վազեց նըրան մեծօժիտ կինն իր հարազատ՝
Չըքնաղագեղ Անդրոմաքեն - դուստրը մեծանձն Էտիոնի։
Այն Էտիոնն, որ ապրում էր Իպոպլակյան Թեբեի մեջ,
390Անտառախիտ ըստորոտում, թագավորը կիլիկեցոց:
Սըրա աղջիկն էր՝ քաջազեն Հեկտորի կինը սիրելի,
Որ ընդառաջ վազեց նըրան իր քողազարդ նաժիշտի հետ,
Որ բերում էր իր գըրկի մեջ քաջ Հեկտորի սիրուն մանկան,
Դեռ անթոթով, մատղաշ մանկիկ, աստղի նըման ճաճանչափայլ։
Հեկտորը իր սիրուն մանկանն Սկամանդրիկ էր անվանում[72],
Իսկ ուրիշներն ապարանքում՝ կանչում էին Ոստանիշխան,
Զի Հեկտորը ինքն էր միայն պաշտպանում մեծ ոստանն Իլիոն։
Ժըպտաց Հեկտորը լըռելյայն նայելով իր մանկան վըրա:
Իր ամուսնու առջև կանգնած արտասվում էր Անդրոմաքեն,
400Ապա բըռնեց նըրա ձեռքից ու քացրությամբ այսպես ասաց.
«Քաջությունըդ քեզ ի կորուստ է մատնելու, քաղցր ամուսին,
Չես մեղքենում ոչ քո մանկան, և ոչ էլ ինձ տարաբախտիս,
Որ քեզանից, ա՜հ, վաղաժամ պիտի այրի մընամ շուտով,
Զի քո վըրա հարձակվելով՝ քեզ կըսպանեն աքայեցիք։
Իսկ առանց քեզ՝լավն այն է, որ հողը մըտնեմ, իմ սիրելիս,
Քո մահից ետ, այլևս ես ի՞նչ ըսփոփանք պիտ ունենամ,
Այլ միայն ցավ ու հառաչանք, զի ես չունեմ ոչ հայր, ոչ մայր:
Աքիլլեսը Պելիսածին ըսպանեց հորն իմ հարազատ,
Երբ բարձրադուռ Թեբեն քանդեց՝ քաղաքը շեն կիլիկեցոց:
410Բայց նա խըղճաց Էտիոնին, ըսպանելով՝ չըկողոպտեց,
Այլ խարույկի վըրա այրեց նըրան իր ճոխ զեն ու զարդով,
Եվ շիրիմ էլ կանգնեց վըրան, տընկեցին շուրջը նըշտարիք
Հավերժհարսները լեռնային՝ դուստրերը մեծն Արամազդի։
Յոթ հարազատ եղբայրներըս ապարանքում, մի օրվան մեջ
Դըժոխք իջան, զի ըսպանեց Աքիլլը քաջ բոլորին էլ
Դանդաղաքայլ եզների մոտ և ըսպիտակ ոչխարների։
Իսկ իմ մորը, որ իշխում էր Պլակիոնի ըստորոտում,
Այստեղ բերեց իր բովանդակ ճոխ գանձերի հետ միասին,
Հետո միայն ազատ թողեց առնելով մեծ փըրկանք անբավ,
420Եվ Արտեմիսը նետազբոս զարկեց նըրան հորըս տանմեջ։
Հիմա, Հեկտոր, դու հայր ես ինձ և մեծարո մայր ինձ համար,
Դու ինձ եղբայր ես հարազատ և ամուսին ծաղկափըթիթ.
Գըթա՛ ուստի, սիրելիդ իմ, կաց ամրոցում, այստեղ, ինձ մոտ,
Որ չըթողնես մանկանըդ որբ և կընոջըդ՝ որբևայրի:
Մոլաթուզի մոտ կանգնեցրու դու զորքը քո, զի այնտեղից
Հեշտ է մըտնել քաղաքը մեր, պարիսպներն են դյուրամատույց.
Երեք անգամ փորձ արեցին քաղաք մըտնել այդ ուղղությամբ
Զույգ Այաքսներն ու մեծանուն Իդոմենեսն, ապա երկու
Ատրիդները և Տիդեսի որդին հըսկա, հաստաբազուկ։
430Հավանաբար՝ կամ մի հըմուտ գուշակ նըրանց ասել է այդ,
Եվ կամ գուցե նըրանց միտքը մըղեց նըրանց դեպի այդ կողմ»։

Կորդակաճոճ Հեկտորը քաջ նըրան այսպես պատասխանեց.
«Այդ բոլորի մասին և ե՛ս եմ մըտածում, Անդրոմաքե՛,
Բայց ամոթով պիտի մընամ տըրոյացի տըղամարդկանց
Ու կանանց մոտ երկայնազգեստ, եթե երբեք մընամ այստեղ
Եվ հեռանամ փառապարգև պատերազմից վախկոտի պես:
Սիրտըս էլ ինձ թույլ չի տալիս, սովորել եմ ես քաջ լինել
Եվ մարտընչել տըրոյացի կըտրիճների գըլուխն անցած,
Ի մեծ պարծանս իմ հայրերի փառաց անմահ և իմ անձին,
440Զի քաջ գիտեմ, և հոգիս էլ վկայում է վաղուց արդեն`
Որ պիտի գա, որ կործանվի Իլիոնը նըվիրական,
Եվ քաջատեգ Պրիամը իր ժողովըրդով պիտի կորչի:
Բայց ինձ այնքան չեն ցավեցնում աղետները տըրոյացոց,
Ոչ իսկ վիշտը Հեկաբեի և Պրիամոս թագավորի,
Ինչպես և իմ եղբայրների, որոնք թեև արիասիրտ՝
Ընկնելու են ոսոխների ձեռքից շուտով փոշեթավալ,
Որքան քո ցավն, Անդրոմաքե, երբ ոմըն քաջ աքայեցի
Դեպի Արգոս գերի տանի քեզ՝ լալագին և անազատ:
Այնտեղ կըտավ գործես պիտի ուրիշ հարուստ տիկնոջ համար,
450Կամ ջուր կըրես դու Միսեիս և Հիպերե աղբյուրներից
Դառըն սըրտով, անտանելի, ժանտ կարիքից հարկադըրված.
Եվ տեսնելով մեկը քո դառն արտասուքներն՝ այսպես ասի.
«Սա Հեկտորի կինն է, այն քաջ տըրոյացի դյուցազունի,
Որ մարտընչում էր Իլիոնի շուրջը մըղվող պատերազմում»:

Այսպես կասեն, և դու սըրտանց կըկարոտես քո ամուսնուն,
Որ կարող էր քեզ ազատել, փըշրել լուծը քո գերության.
Բայց թող ծածկի սև հողը ինձ, սիրելիդ իմ Անդրոմաքե,
Նախքան գերվելըդ տեսնեմ ես, և հառաչներդ լըսեմ տխուր»:

Այսպես ասաց Հեկտորն ահեղ և ուզեց իր որդուն գըրկել,
460Բայց մանկիկը ճիչ արձակեց և դայակի կըրծքին կըպավ
Ահաբեկված հոր զենքերից և ձիագես գարգմանակից
Եվ ցըցունքից, որ ճոճվում էր գըլխանոցի վըրա նըրա:
Ժըպտաց հայրը սիրագորով, ժըպտաց և մայրը մեծարո:
Հանեց այնժամ Հեկտորն ահեղ գըլխից կորդակն իր ահագին
Փայլակնացայտ ու բոցափայլ և այն դըրեց գետնի վըրա,
Ապա գըրկեց սիրուն մանկանն ու ձեռքի մեջ օրորվելով՝
Աղոթք արավ Արամազդին և մյուս բոլոր աստվածներին.
«Ո՛վ Արամազդ և դուք բոլոր անմահներըդ ոլիմպական,
Արեք այնպես, որ իմ որդին դառնա ինձ պես փառքն իմ երկրի,
470Եվ ինձ նըման իր քաջությամբ տեր լինի մեծ Իլիոնին,
Եվ նայելով նըրան ասեն՝ սա ավելի քաջ է հորից,
Երբ որ կըռվից դառնա հաղթող և արյունոտ ավար բերի,
Ախոյանին իր ըսպանած, և մայրը թող ուրախանա»։
Այսպես ասաց ու մանկիկին հանձնեց կընոջն իր սիրելի,
Որ առնելով երեխային՝ սեղմեց կըրծքին իր բուրավետ
Արտասվախառն ուրախությամբ. հայրը հուզվեց այդ պատկերից
Ու փայփայեց ձեռքով նըրան, տըվեց անունն ու այս ասաց.
«Նազելիդ իմ, թող ինձ համար շատ չըտըխրի սըրտիկը քո,
Ճակատագրից անհըրաման՝ ոչ ոք դըժոխք չի ղըրկի ինձ,
480Իսկ օրհասից, ես չեմ կարծում, որ կարենա մեկը փախչել,
Ոչ վախկոտը, ոչ էլ արին, որ ծընվել է այս աշխարհում։
Բայց տուն դարձիր դու, սիրելիս, և ըզբաղվիր քո գործերով,
Իլիկ մանիր, գործիր ոստայն և աղախնոց տուր հըրաման՝
Իրենց գործով ըզբաղվելու, կըռվի հոգսը թող որ մընա
Իլիոնում ծընված բոլոր տըղամարդկանց, մանավանդ ինձ»։

Այսպես ասաց Հեկտորն ահեղ և գըլխանոցն առավ գետնից,
Իսկ սիրասուն կինը նորից դեպի պալատ վերադարձավ
Ճամփին շուտ-շուտ ետ նայելով և թափելով առատ արցունք:
Անդրոմաքեն հասավ շուտով Հեկտորի տունը բարեշեն
490Եվ բազմաթիվ իր աղախնոց սիրտը շարժեց լաց ու կոծով:
Ողբում էին բոլորն այնտեղ քաջ Հեկտորին դեռ կենդանի,
Որովհետև հույս չունեին, թե նա կըռվից ետ կըդառնա
Ազատվելու աքայեցոց ձեռքից ու մեծ զորությունից:

Պարիսն ինքն էլ չըհապաղեց իր բարձրահարկ ապարանքում,
Եվ պըղընձյա, ճաճանչափայլ իր զենքերը հագած բոլոր
Սըլանում էր քաջասըրունք` Իլիոնի փողոցներով։
Ինչպես մի ձի ախոռի մեջ մըսուրում կուշտ գարի կերած,
Կապակոտոր, քառատըրոփ սըլանում է դաշտով արագ
Դեպի ծանոթ գետը վըճիտ, ուր սովոր է լողանալու
500Պերճասոսորդ ու բարձրավիզ, բաշն ուսերին ալեծածան,
Իր հասակի վայելչության վըրա նազում է սիգապանծ,
Եվ սըրունքներն արագընթաց թըռցընում են, տանում նըրան
Դեպի ծանոթ մարգագետնի մեջ արածող ժիր զամբիկներն, —
Այդպես Պարիսը Պրիամյան Պերգամայի բարձր ամրոցից
Ցոլում-գընում էր զինավառ, պայծառափայլ ինչպես արև
Ու թեթևոտն առաջ թըռչում, ուրախ, հըպարտ ինքն իրենով:
Հասավ շուտով նա Հեկտորին այն ժամանակ, երբ այնտեղից,
Ուր խոսել էր իր կնոջ հետ՝ հեռանալու վըրա էր նա։
Առաջինը աստվածատիպ Պարիսն այսպես ասաց նըրան.
510«Իսկապես որ ուշանալովս արգելք եղա ըշտապելուդ
Շուտ դուրս չեկա, ինչպես որ դու ինձ հըրաման էիր տըվել»:

Սաղվարտաճոճ Հեկտորը մեծ եղբորն այսպես պատասխանեց.
«Արդարամիտ և ոչ մի մարդ չի կարող քո, սիրելիդ իմ,
Քաջություններըդ պարսավել, քանզի քաջ ես դու իսկապես,
Բայց դու կամա ես ծուլանում ու չես ուզում պատերազմել:
Ցավում է իմ սիրտը սաստիկ, երբ քո մասին վատ եմ լըսում
Տըրոյացոց բերնից, որոնք տառապում են քո պատճառով:
Բայց գընանք այժմ, ուրիշ անգամ մենք կըհարթենք վեճերը մեր,
Թե շընորհի մեզ Արամազդն ի պատիվ մեծ աստվածների
520Ձոնել բաժակ ուրախության հայրենական մեր հարկի տակ,
Երբ ամրաբարձ աքայեցոց հեռու վանենք Տըրոյայից»:

Երգ յոթերորդ։ Մենամարտ Հեկտորի և Այաքսի. Մեռելաթաղ

1Այսպես ասաց Հեկտորն ահեղ ու դուրս թըռավ դարբասներից,
Եվ նըրա հետ առաջ սուրաց Ալեքսանդրոսն աստվածատիպ,
Երկուսով էլ կորովասիրտ վառված խիզախ ռազմի համար։
Ինչպես աստված տա ցանկալի հաջողակ հով նավորդներին,
Որոնք հոգնած են թիերով ճեղքելով ծովն անծայրածիր,
Եվ անդամները տաժանքից ջարդըվում են վաստակաբեկ,
Տըրոյանք այդպես ուրախացան այդ երկուսի երևալով։

Ըսպանեցին այնտեղ՝ Պարիսն Արեթոս թագավորի
Որդուն՝ արի Մենեսթիոսին, որ բընակվում էր Առնեում,
10Որին ծընեց Արեթոսի Փիլեմիդուս կինն աչագեղ.
Եվ Հեկտորը իր աշետով խոցեց կոկորդն Էտիոնի
Պըղընձակուռ սաղավարտի ցածի կողմից և ըզգետնեց:
Իսկ Գլավկոսն՝ Հիպպոլոքի որդին, իշխանը լիկեցոց
Դեքսիական Իփինոսի ուսին զարկեց իր նիզակով
Պատերազմի ահեղ պահին, երբ որ կառքն էր բարձրանում նա,
Կառքից գետին գըլորվելով նա տեղնուտեղ շունչը փըչեց։

Եվ երբ տեսավ կապուտաչվի Աթենաս վեհ աստվածուհին,
Որ արյունոտ պատերազմում կոտորվում են արգիացիք,
Ոլիմպոսի գագաթներից սուրաց դեպի Իլիոնը սուրբ։
20Ապոլլոնը այդ տեսնելով՝ Պերգամայի բարձըր ծայրից
Առաջ վազեց, զի տըրոյանց հաղթությունն էր ցանկանում նա։
Կաղնի ծառի մոտ հինավուրց հանդիպեցին նըրանք իրար,
Եվ նախորդին Արամազդի՝ Ապոլլոնը խոսեց այսպես.
«Ինչո՞ւ դարձյալ, դուստրըդ ահեղ՝ ամենազոր Արամազդի,
Ոլիմպոսից ցած ես իջել՝ հոգիդ ռազմի հըրով վառված.
Դանայեցո՞ց ես ուզում տալ հաղթությունն այս պատերազմում,
Զի տըրոյանց կորուստն երբեք սըրտին քո ցավ չի պատճառում:
Սակայն եթե դու ինձ լըսես, որ անկասկած լավ կըլինի,
Արի այսօր առժամապես դադարեցնենք կըռիվը մենք,
30Հետո կըռվեն թող վերըստին, մինչև քանդվի Իլիոնը սուրբ,
Քանի որ դու և այդ Հերան ամբողջ հոգով այդ եք ուզում»:

Եվ Աթենասն անմիջապես նըրան այսպես պատասխանեց.
«Այդպես լինի թող, Հեռաձի՛գ, ես էլ ահա այդ խորհըրդով
Ոլիմպոսից եկա դեպի տըրոյացիք և աքայանք,
Բայց տեսնենք թե ինչպե՞ս պիտի դադարեցնես կըռիվը դու»։

Եվ Ապոլլոնն՝ արքայորդին Արամազդի պատասխանեց.
«Եկ գըրգըռենք ձիախըրոխտ այդ Հեկտորի ահեղ հոգին,
Որ նա ոմըն աքայեցու մենամարտի հըրավիրե,
Այն ժամանակ պըղընձասրունք աքայեցիք բորբոքվելով
40Հեկտորի դեմ պիտի հանեն դյուցազնասիրտ մի ախոյան»։

Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին համաձայնեց:
Հելենոսը՝ Պրիամոսի սիրուն որդին ըզգաց հոգով
Խորհուրդը այդ, որ աստվածներն ընդունեցին իրենց միջև,
Եվ Հեկտորին մոտենալով՝ նըրան այսպես ասաց արագ.
«Հեկտո՛ր, հովի՛վ ժողովըրդի, Արամազդին հանճարակից,
Պիտի լըսե՞ս դու ինձ արդյոք, որ քո եղբայրն եմ հարազատ։
Դու նըստեցրու բոլոր այն մյուս տըրոյացոց և աքայանց,
Եվ ձայն տալով՝ հըրավիրիր աքայեցոց քաջագույնին,
Որ ամեհի մենամարտում քեզ ախոյան հանդիսանա,
50Զի օրհասըդ հեռու է դեռ ու չի հասել օրըդ մահվան.
Աստվածներից մի այսպիսի շըշունջ հասավ իմ ականջին»։
Այսպես ասաց, և Հեկտորը լըսելով այդ՝ ուրախացավ.
Առաջ անցավ անմիջապես և նիզակի կիսից բըռնած
Հըրամայեց, և նըստեցին տըրոյացոց գընդերն ամեն
Ագամեմնոնն էլ նըստեցրեց պըղընձազգեստ աքայեցոց:
Եվ Աթենաս աստվածուհին ու Ապոլլոնն արծաթաղեղ
Ելան նըստան Արամազդ հոր կաղնի ծառի բարձըր ծայրին,
Եվ այնտեղից, նըման երկու անգըղների, լի հըրճվանքով
Դիտում էին իրարու մոտ խիտ նըստոտած գընդերը գոռ
60Ասպարներով, կորդակներով և տեգերով ալեծածան
Ինչպես ծովը, որ վետ ի վետ սարսըռում է հողմի շընչից
Եվ ալիքներն ըսկըսում են մըթնել, այդպես մարտադաշտում
Աքայեցոց և տըրոյանց գընդերն էին նըստել կարգով։
Հեկտորն այնժամ կանգնած երկու բանակների միջև՝ ասաց,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և աքայանք պըղընձազեն,
Ասում եմ այն, ինչ որ սիրտս է թելադրում ինձ այս վեհ ժամին։
Զըրվանյան Զևսը բարձրագահ՝ երդումները մեր չընդունեց,
Եվ չարիքներ է շարունակ նյութում երկու կողմերի մեջ,
Մինչև որ դուք առնեք Տրոյան՝ ամրապարիսպ ոստանը մեր,
70Եվ կամ պարտվեք ինքներըդ ձեր նավերի մոտ ծովագընաց:
Այդտեղ, ձեր մեջ նըստած են արդ ամենաքաջ աքայեցիք,
Ով նըրանցից սիրտ է անում ինձ ախոյան հանդիսանալ,
Մենամարտել Հեկտորի դեմ, առաջ թող գա, ես եմ կանչում։
Բայց ասում եմ, և թող ինքը Արամազդը վըկա լինի,
Եթե նա ինձ սըլաքաշեշտ հարվածե սուր իր պըղինձով,
Կողոպտելով՝ զենքերը իմ թող նավատորմն առնի տանի,
Բայց մարմինըս հանձնի մերոնց, որպեսզի իմ մահից հետո
Ինձ խարույկի արժանացնեն տըրոյացիք՝ կին, տըղամարդ։
Իսկ եթե ես ինքս ըսպանեմ, փառք պարգև է Ապոլլոնն ինձ,
80Նըրա զենքերն ավարելով պիտի տանեմ Իլիոնը սուրբ,
Կախեմ այնտեղ՝ կորովաձիգ Ապոլլոնի մեհյանի մեջ,
Իսկ դիակը ետ դարձընեմ՝ տանեն նավերը գեղատախտ
Որ վարսագեղ աքայեցիք պատշաճ կարգով թաղեն նըրան
Եվ լայնասփյուռ Հելլեսպոնտի ափի վրա կանգնեն շիրիմ,
Որ մեզանից հետո ծնված որևէ մարդ այսպես ասի
Կապույտ ծովի վըրա իր մեծ լաստանավով ճամփորդելիս.
«Գերեզմանն է դա հինավուրց պատերազմում մեռած մարդու,
Որը թեև քաջ էր, սակայն ընկավ ձեռքով մեծ Հեկտորի»։-
Այսպես պիտի ասեն մարդիկ, և մընա փառքն իմ անկորուստ»:
90Այսպես ասաց, ու մընացին բոլորը լուռ ու կարկամած,
Հըրաժարվելն ամոթ էր խիստ, իսկ ընդունելն երկյուղալի:
Սակայն ընդոստ ոտքի ելավ Մենելավոսն ահեղագոռ
Ու նախատեց նըրանց սաստիկ, սրտի խորքից հառաչելով.
«Վա՜յ ինձ, վատե՛ր մեծաբերան, աքայուհիք, ո՛չ աքայանք,
Ինչ մեծ ամոթ ու նախատինք կըլինի մեզ, եթե մեզնից
Չելնի մի քաջ դանայեցի՝ մենամարտի Հեկտորի դեմ։
Երանի թե դուք բոլորդ էլ լինեիք հող, փոշի և ջուր,
Նըստած այստեղ ամեն մեկըդ այդպես անսիրտ, անփառունակ։
Ինքըս կելնեմ Հեկտորի դեմ հագած զըրահ-զենքերըս ողջ,
100Իսկ հաղթությունն ում կըլինի՝ աստվածները գիտեն միայն»:

Այս ասելով՝ հագավ իսկույն իր գեղեցիկ զենքերը նա։
Այդտեղ, անշուշտ, ո՛վ Մենելավ, մահ կըբերեր Հեկտորը քեզ,
Զի քեզանից շատ ավելի զորեղ էր նա և քաջամարտ,
Թե արքաներն աքայեցոց չարգելեին քեզ մարտ մըտնել։
Ինքը Ատրիդ Ագամեմնոն իշխանապետն այն ժամանակ
Բըռնեց նըրա աջ ձեռքը և, տալով անունն՝ այսպես ասաց.
«Խե՞նթ ես դու, քա՛ջ Մենելավոս, անմըտություն հարկավոր չէ,
Տեղըդ նըստիր և հանդարտվիր, թեև դըժվար լինի քեզ այդ,
Մի՛ հանդըգնիր քեզնից քաջի դեմ ախոյան հանդիսանալ,
110Պրիամյան քաջ Հեկտորի դեմ, որից բոլորն են վախենում։
Աքիլն անգամ, որ քեզանից շատ ավելի քաջ է, զորեղ,
Սարսափում է Հեկտորի հետ պատերազմում հանդիպելուց:
Գընա և քո տեղը նըստիր, ընկերներիդ բազմության մեջ,
Աքայեցիք նըրա հանդեպ այլ մըրցակից դուրս կըբերեն։
Պրիամյանը թեև անվախ ու մըրցության մեջ անհագուրդ,
Բայց կարծում եմ՝ ուրախությամբ պիտի ծալի ծընկները նա,
Միայն թե ողջ դուրս պըրծընի ահեղ կըռվից և գուպարից»։

Ասաց դյուցազն և իր եղբոր միտքը շըրջեց անմիջապես
Իրավացի իր խորհըրդով, և եղբայրը հընազանդվեց.
120Ապա զենքերն առան ուսից ծառաները ուրախությամբ:
Ելավ այնժամ Նեստորը և այսպես ասաց աքայեցոց.
«Ով աստվածներ, մեծ սուգ պիտի հասնի երկրին մեր աքայանց,
Եվ սոսկալի գույժ կըլինի ձիամարզիկ ծեր Պելևսին,
Հըռչակավոր խորհըրդական և հըռետոր միրմիդոնաց,
Որ ինձ երբեմըն հաճույքով հարըցնում էր, երբ տանն էի,
Աքայեցոց ազգ ու զարմի և նըրանց ողջ նախնյաց մասին,-
Եթե լըսի, որ աքայանքս սարսափում ենք Հեկտորի դեմ,
Աստվածներին բարձրացնելով իր ձեռքերը պիտի խընդրի
Որ իր հոգին մարմնից ելած իջնի դըժոխքն անմիջապես:
130Երանի՛ թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Երիտասարդ լինեի ես, ինչպես էի այն ժամանակ,
Երբ սըրընթաց Կելադոնի մոտ գումարված պիլացիներն
Ու տիգավոր արկադացիք պարիսպների շուրջ Փիասի
Կըռվում էին կորովաբար Հարդանոսի ափերի մոտ:
Ելավ նըրանց մեջ նախամարտ Երևթալյոնն աստվածատիպ
Իր ուսերին գըցած զենքերն Արեիթոս թագավորի,
Որ լախտավոր էր հորջորջվում տղամարդկանց, կանանց կողմից,
Քանզի երբեք երկար տեգով և աղեղով չէր մարտընչում[73],
Այլ իր լախտով երկաթակուռ՝ ջարդում էր ողջ գընդերը նա։
140Լիկուրգոսը նըրան դավով ըսպանեց, ո՛չ իր քաջությամբ,
Նեղ տեղ վըրան հարձակվելով, ուր որ երկաթ լախտը չօգնեց
Եվ չըվանեց մահն իրենից. Լիկուրգոսը վըրա հասավ
Եվ նիզակով նըրան շամփրեց, որը ընկավ գետնատարած:
Կապտեց պղնձյա բուռն Արեսի նըրան տըված զենքերը և
Հետո ինքն էր կըրում նըրանց Արեսի գոռ մարտերի մեջ:
Լիկուրգոսը երբ իր տան մեջ հասավ արդեն խոր ծերության,
Տըվեց դըրանք իր սիրելի Երևթալյոն զինակցին քաջ,
Որ նըրանցով ըսպառազեն՝ կոչ էր անում ողջ քաջերին,
Որոնք զարհուր ու դողահար՝ չէին դուրս գա մենամարտի։
150Բայց ինձ հոգիս հանձնապաստան մըղեց նըրա դեմ կըռվելու,
Թեպետև ես իմ տարիքով բոլորից էլ կըրտսերն էի:
Մարտի ելա ես նրա դեմ, և Աթենասն ինձ փառք տըվեց.
Ըսպանեցի հաղթահասակ ու վիթխարի այդ հըսկային,
Գետնին փըռված ծածկում էր նա ահագին տեղ իր դիակով։
Երանի՜ թե նույն տարիքին լինեի ես և նույն ուժին,
Եվ կունենար կորդակաճոճ Հեկտորն այնժամ մի ախոյան,
Մինչ ձեր միջից, աքայեցի՛ք, ամենահաղթ քաջերն անգամ
Չեն հանդըգնում արիաբար խիզախելու Հեկտորի դեմ»։

Այսպես խոսեց Նեստորը ծեր, և ինն հոգի ելան ոտքի.
160Առաջինը հանդես եկավ Ագամեմնոն արանց արքան,
Երկըրորդը Տիդյանն ելավ՝ Դիոմեդեսն հաղթաբազուկ,
Ապա երկու Այաքսները հաղթահասակ ու պընդակազմ,
Սըրանցից վերջ՝ Իդոմենեսն, իր զինակիցն ելավ ապա-
Մերիոնեսը մարդասպան Ենիալին համանըման.
Եվրիսիլոսը վեր կացավ, շըքեղ որդին Եվեմոնի,
Եվ Թոասը Անդրեմոնյան ու Ոդիսևսն աստվածազարմ:
Տենչում էին նրանք բոլորն էլ կըռվելու Հեկտորի դեմ,
Բայց Գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց այդ քաջերին.
«Վիճակ պիտի գըցվի ձեր մեջ, և վիճակը ում որ ելնի,
170Նա, անկասկած, ուրախություն կըպատճառի աքայեցոց,
Եվ կըցնծա ինքն էլ հոգով, եթե երբեք ողջ պըրծընի
Սարսափելի այդ գուպարից, մըրցամարտից ամեհագույն»։
Այսպես ասաց, և ամենոք իր վիճակը նըշանագրեց,
Ու գըցեցին Ագամեմնոն Ատրիդեսի գըլխանոցում.
Իսկ ժողովուրդն աղոթում էր աստվածներին բազկատարած,
Եվ ամեն ոք այս էր ասում՝ հայացքն ուղղած երկինքն ի վեր.
«Հա՛յր Արամազդ, վիճակը հան կամ Այաքսին, կամ Տիդյանին,
Եվ կամ իրեն՝ մեծահարուստ թագավորին Միկենացոց[74]»։
Այսպես էին ասում նըրանք, մինչդեռ Նեստոր ասպետը ծեր
180Վիճակներն էր շարժում նըրանց աչքի առաջ, սաղավարտում.
Եվ Այաքսի վիճակն ելավ, որին իրենք էին ուզում:
Մունետիկը վիճակն առած դյուցազների շարքով անցավ,
Ըսկըսելով աջակողմից՝ ցույց տրվեց այն ամեն մեկին.
Եվ նըրանց մեջ մեկը չեղավ, որ ասեր թե իրենն է այդ:
Իսկ երբ հասավ նա վերջապես Տելամոնյան Այաքսին քաջ,
Որ վիճակն այդ նըշանագրել ու գըցել էր կորդակի մեջ,
Եվ ափի մեջ դըրեց նըրա վիճակը այդ, Այաքսն իսկույն
Ճանաչեց իր նըշանագիրն ու ողջ հոգով ուրախացավ,
Եվ գըցելով ոտքերի մոտ, գետինը՝ նա բացականչեց,
190«Վիճակն իմն է, ի՛մն է, այո՛, ուրախ եմ ես, սիրելիներ,
Հույս ունեմ թե ես կըհաղթեմ քաջ Հեկտորին դյուցազնազարմ:
Սակայն մինչև ես կըհագնեմ ռազմի զենքերն իմ պըղընձյա,
Աղոթեցեք դուք Զըրվանյան Արամազդ մեծ թագավորին,
Լըռիկ-մընջիկ, ձեր սըրտի մեջ, որ չըլըսեն տըրոյացիք,
Կամ բարձրաձայն, թեկուզ լըսեն, մենք ոչ ոքից չենք վախենում,
Քանզի ոչ ոք չի կարող ինձ ուժով և կամ դավով հաղթել,
Որովհետև չեմ կարծում թե խեղճ, անճարակ լինեմ այնքան
Ես, որ ծընվել ու սընվել եմ սիրասընունդ Սալամիսում»։

Ասաց, նըրանք աղոթելով Արամազդ մեծ թագավորին՝
200Այսպես էին ասում իրենց հայացքն հառած երկինքն ի վեր.
«Հա՛յր Արամազդ, տե՛րդ Իդայի ամենավառ և վեհապանծ,
Հաղթությունը տո՛ւր Այաքսին և շընորհիր փառք ու պարծանք,
Սակայն, եթե Հեկտորին էլ սիրում ես դու, այն ժամանակ
Երկուսին էլ տո՛ւր հավասար փառք ու պատիվ և զորություն»։

Մինչդեռ այսպես աղոթք էին անում նըրանք Արամազդին,
Այաքսն հագնում էր պըղընձյա իր զենքերը փայլակնացայտ:
Եվ երբ բոլոր զենքերը նա հագավ, կապեց իր մարմնի շուրջ՝
Վըրա պըրծավ ըսպառազեն, Արեսն ինչպես սոսկատեսիլ
Երբ նետվում է իրարու դեմ պատերազմող գընդերի մեջ,
210Որոնց Զևսը իրար ձըգեց սաստիկ քենով ու գըժտությամբ։
Այդպես առաջ նետվեց Այաքսն՝ աքայեցոց պատվարն ամուր,
Ժըպիտն ահեղ դեմքի վըրա. և ճոճելով երկայնաստվեր
Նա իր նիզակն ահագնամեծ՝ ընթանում էր հըսկայաքայլ,
Եվ նայելով նըրա վըրա հրճվում էին արգիացիք:
Տըրոյացոց մարմնով, սակայն, անցավ սարսուռ մի սոսկալի,
Հեկտորն անգամ իր սըրտի մեջ սոսկաց ահեղ նըրա տեսքից.
Առաջ գընալ չէր կարող նա, ոչ էլ վախից ետ նահանջել,
Զի ինքն էր որ մենամարտի հրավեր կարդաց որոտաձայն:
Այաքսն առաջ անցավ բըռնած պղնձյա ասպարն իր բըրգաձև,
220Յոթ տակ կաշվով ամրապընդված, որը շինեց նըրա համար
Տիքիոսը հըմուտ փոկհան, որ բընակվում էր Հիլեում:
Սա՛ պատրաստեց նըկարազարդ նըրա ասպարը հաստաբեստ
Արջառների կաշվով յոթ-տակ և ութերորդ շերտը՝ պըղինձ:
Տելամոնյան Այաքսը այն կըրծքի առջև բըռնած հըպարտ՝
Հեկտորի դեմ կանգնեց խըրոխտ ու որոտաց ըսպառնագին.
«Հիմա պիտի դու պարզ տեսնես ու հասկանաս, գոռոզ Հեկտոր,
Թե ինչպիսի քաջեր կան դեռ դանայեցոց պետերի մեջ՝
Ռազմից քաշված առյուծասիրտ Աքիլլեսից հետո՛ անգամ,
Որը հիմա նըստել է իր ծովագընաց նավերի մոտ
230Քեն պահելով իշխանապետ Ագամեմնոն Ատրիդի դեմ։
Բայց կան մեր մեջ դեռ կըտրիճներ, որ կարող են դեմըդ ելնել,
Եվ այդպիսիք շատերը կան, արդ, ըսկըսի՛ր կըռիվը քո»։

Սաղվարտաճոճ Հեկտորը մեծ նըրան այսպես պատասխանեց.
«Որդի՛դ հըզոր Տելամոնի, ժողովըրդոց իշխան, Այա՛քս,
Ինձ հետ երբեք խաղ մի՛ անի երեխայի նըման տըկար
Եվ կամ կընոջ՝ անփորձ, անգետ՝ պատերազմի գործերի մեջ։
Ես լա՛վ գիտեմ կըռիվները և նախճիրներն մենամարտի,
Գիտեմ դեպ աջ և դեպի ձախ տարուբերել այս չոր կաշին,
Որ մարտերում ուժ է տալիս և ինձ անհաղթ է դարձընում.
240Գիտեմ աշխույժ նըժույգներով սուրալ, թըռչել դեպի գուպար,
Գիտեմ պարել մենամարտում, պատիվ բերել բուռն Արեսին.
Բայց չեմ ուզում քեզ պես քաջին զարկել դավով ու գաղտնաբար,
Այլ հայտնապես ու համարձակ, եթե միայն կարողանամ»։

Այսպես ասաց, և ճոճելով գըցեց աշտեն երկայնաստվեր
Ու հարվածեց Այաքսի հաղթ յոթընկաշյան կուռ վահանին.
Տեգը դիպավ պղնձյա շերտին, որ ութերորդն էր վըրայից,
Ծայրը ամուր վեց շերտերը անցավ արագ թափով ուժգին,
Բայց կանգ առավ ընկըրկելով նա յոթերորդ շերտի վըրա:
Ապա նետեց տեգն իր երկար՝ դյուցասընունդ Այաքսն ահեղ
250Ու շեշտ զարկեց Պրիամյանի բոլորածիր կուռ վահանին.
Տեգն հաստաբեստ ծակեց անցավ փայլակնացայտ ասպարը պինդ
Ու մեծարվեստ լանջապանի մեջ մըխըրճվեց իր սուր սայրով,
Բըզկըտելով սընակուշտից վարապանակն ախոյանի.
Հեկտորն իսկույն կըռանալով՝ հազիվ պըրծավ սև օրհասից:
Կըրկին անգամ վերցընելով նըրանք երկար տեգերն իրենց՝
Իրար վըրա հարձակվեցին նըման երկու առյուծների
Կամ անվըկանդ և ամեհի վարազների նըման վայրագ։
Հեկտորն ուժգին զարկեց նիզակը վահանի ճիշտ մեջտեղին,
Բայց չըխազեց պըղինձը պինդ, ու սըլաքի ծայրը ծըռվեց։
260Իսկ Այաքսը վըրա պըրծավ, ծակեց ասպարն իր աշտեով
Եվ ուժգնակի ցընցեց նըրան, երբ նա վըրա էր հարձակվում.
Մորթը պատռեց պարանոցի ու դուրս ցայտեց արյունը թուխ,
Բայց մըրցումից ետ չընկըրկեց կորդակաճոճ Հեկտորը քաջ,
Այլ գընալով ետ-ետ՝ առավ հըսկա մի քար հուժկու ձեռքով,
Որ ընկած էր այնտեղ դաշտում՝ կոշտուփըռոշտ և ահագին,
Եվ Այաքսի յոթընկաշվյան կուռ վահանի կումբին զարկեց:
Այն ժամանակ Այաքսն ինքն էլ առավ մի քար ավելի մեծ,
Տարավ-բերավ ու շըպըրտեց դյուցազնական իր ողջ ուժով.
Երկանաքարը վիթխարի փըշրեց նըրա ասպարը կուռ
270Եվ Հեկտորին խոցեց կըրծքից, և նա ընկավ մեջքի վըրա:
Սակայն նորից ոտքի հանեց Ապոլլոնն իր պաշտպանյալին:
Նըրանք մոտից սուսերներով կըխոցեին իրար անշուշտ,
Եթե վըրա չը հասնեին հըրեշտակներն Արամազդի-
Քարոզները՝[75] մեկը տրոյանց, մյուսն աքայանց կողմից եկած-
Տալթիբիոսն ու Իդեոսը, երկուսով էլ խոհեմազարդ,
Որ կանգ առան նըրանց միջև, բըռնած ցուպերն իրենց երկար,
Եվ Իդեոսը՝ իմաստուն խորհըրդականն այսպես ասաց.
«Բավ է, որդյակք իմ սիրելի, դադարեցրե՛ք կըռիվը ձեր,
Արամազդը ամպրոպադեզ սիրում է ձեզ երկուսիդ էլ,
280Երկուսդ էլ քաջ պատերազմող ռազմիկներ եք, մենք այդ գիտենք,
Բայց գիշեր է գալու շուտով, և գիշերվան պետք է անսալ»։

Եվ պատասխան տալով նըրան՝ Տելամոնյան Այաքսն ասաց.
«Ո՛վ Իդեոս, դու Հեկտորին հըրամայիր այդ ասելու,
Քանզի նա էր, որ քաջերին մենամարտի հըրավիրեց,
Առաջ թող նա՛ դադարեցնի, և ես նըրան կըհետևեմ»։

Նըրան այսպես պատասխանեց սաղվարտաճոճ Հեկտորը մեծ.
«Այա՛քս, աստված տըվել է քեզ իմաստություն, հասակ և ուժ,
Եվ նիզակով աքայանց մեջ քաջագույնն ես դու բոլորից,
Արի, այսօր վերջ տանք կըռվին, ապա նորից մենք կըսկըսենք,
290Մինչև աստված մեկնումեկիս շընորհե փառք և հաղթություն։
Շուտով գիշեր է լինելու, իսկ գիշերին պետք է անսալ,
Որպեսզի ողջ աքայեցոց ուրախացնես նավերի մոտ,
Եվ մանավանդ քո սիրելյաց և զինակից ընկերներիդ:
Ուրախացնեմ ե՛ս էլ Պրիամ թագավորին մեր քաղաքում,
Տըրովներին և համորեն տըրովուհյաց երկայնազգեստ,
Որ ինձ համար աղոթում են աստվածների մեհյաններում։
Արի, միմյանց երկուսովս էլ շըքեղ ձոներ ընծայենք մենք,
Որ ամեն մի աքայեցի և տըրովյան այսպես ասի,
«Սըրանք թեև ոխերմասիրտ կըռվի մըտան իրարու հետ,
300Բայց իրարից բաժանվեցին մըտերմական սիրով և հաշտ»։

Այսպես ասաց և հանելով հըսկա սուրը արծաթագամ
Իր պատյանով, գոտին էլ հետ ընծա տըվեց նա Այաքսին.
Իսկ Այաքսը տըվեց նըրան ծիրանավառ կամարն ընտիր,
Եվ իրարից բաժանվեցին. մեկը գընաց դեպ աքայանք,
Մյուսը՝ տրոյանք, որոնք անչափ ուրախացան, երբ որ տեսան
Իրենց քաջին, որ դառնում էր կըռվից կենդան ու ողջանդամ,
Զերծ Այաքսի բազկից անհաղթ և սոսկալի բարկությունից,
Եվ առնելով նըրան իսկույն քաղաք տարան ուրախությամբ։
Իսկ մյուս կողմից՝ աքայեցիք՝ իր հաղթությամբ ուրախ-զըվարթ
310Քաջ Այաքսին առան տարան Ագամեմնոն արքայի մոտ։

Եվ երբ նըրանք Այաքսի հետ հասան վըրանն Ատրիդեսի,
Ագամեմնոն արանց արքան զինեց այնտեղ նըրանց համար,
Հինգ տարեկան պարարտ մի ցուլ՝ զոհ Զրվանյան Արամազդին։
Մորթելով այն՝ անմիջապես կըտրատեցին կըտոր–կըտոր,
Շամփուրների վըրա զարկած խորովեցին մեծ խընամքով,
Ապա կրակից վերցընելով պատրաստեցին ճոխ կերուխում,
Ու կուշտ ու կուռ ճաշակելով համեղ խորտիկը՝ հագեցան:
Ինքն Ատրիդես Ագամեմնոն իշխանապետը դյուցազուն
Տելամոնյան քաջ Այաքսին պատվեց զոհի հաղթ թիկունքով։
320Եվ լիուլի երբ հագեցրին կերուխումի փափագն իրենց,
Այն ժամանակ Նեստորը ծեր, խոհեմամիտ խորհըրդատուն,
Որն իր խելոք խորհուրդներով ծանոթ էր ողջ աքայեցոց՝
Նըրանց բարին կամենալով, խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Ո՛վ Ատրիդես և դուք բոլոր աքայեցոց քաջ իշխաններ,
Պատերազմում մեռան բազում գիսակագեղ աքայեցիք,
Որոնց արյան ճապաղիքով գեղեցկահոս Սկամանդրի
Ափերը ողջ ներկեց Արեսն, ու հոգիներն իջան դըժոխք։
Պետք է, Ատրիդ, առավոտ վաղ դադարեցնես մարտն աքայանց,
Եվ բաժանված մենք խըմբերի՝ մեռելները կըրենք այստեղ
330Ջորիներով ու եզներով, և բոլորին տանք կըրակի
Փոքր-ինչ հեռու մեր նավերից, որ ոսկորներն ամեն զինվոր
Տունը տանի՝ զավակներին, երբ հայրենիք վերադառնանք։
Եվ ընդհանուր մի դամբարան կանգնենք այնտեղ խարույկի շուրջ
Հողը դաշտից փոխադրելով, և նըրա մոտ շինենք շուտով
Բարձրականգուն աշտարակներ՝ ամուր պատվար մեր նավերին.
Եվ նըրանց մեջ բանանք դըռներ պընդակառույց ու լայնարձակ,
Որոնց միջով կարողանան անցնել ձիերը անարգել.
Դըրսի կողմից, մոտը խորունկ փոսեր փորենք շուրջանակի,
Որոնք արգելք հանդիսանան նըժույգներին և ամբոխին,
340Երբ մեզ վըրա խուժեն խըրոխտ տըրոյացիք ահեղ մարտով»։

Այսպես ասաց, և արքաներն հավան եղան այդ խորհըրդին:
Նույն այդ ժամին Իլիոնում, Պրիամոսի պալատի մոտ
Բազմագումար ժողով մի մեծ ունեին և տըրոյացիք,
Եվ Անտենորը իմաստուն խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք, դաշնակիցնե՛ր,
Ասում եմ այն, սիրելիներս, ինչ որ սիրտս է թելադրում ինձ,
Եկեք չըքնաղ արգիացի Հեղինեին իր գանձերով
Ետ ուղարկենք Ատրիդներին, զի մենք այսօր մարտ ենք մըղում
Դըրժելով մեր ուխտը երդման, ուստի չունեմ ես ոչ մի հույս,
350Թե մեզ համար լավ կըլինի, մինչև որ այդ չըկատարենք»։

Այսպես ասաց նա և նըստեց, ելավ իսկույն այն ժամանակ
Ալեքսանդրոսն աստվածատիպ՝ այրն վարսագեղ Հեղինեի
Եվ դառնալով Անտենորին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ո՛վ Անտենոր, խոսքերըդ ինձ բոլորովին դուր չեն գալիս,
Կարող էիր ավելի լավ խոսք ասել դու, քան ասացիր.
Սակայն եթե լուրջ ես խոսում և այդպես ես մըտածում դու,
Ապա ուրեմն աստվածները խըլել են քո խելքը գըլխեդ:
Արդ, ես էլ իմ խոսքն եմ ասում տրրոյացոց մեջ ձիավարժ,
Ասում եմ պարզ ու վըճռաբար, Հեղինեին չեմ տա նըրանց,
360Իսկ արդ ու զարդն ինչ որ բերել եմ Արգոսից այստեղ, մեր տուն,
Ետ կըտամ ես բոլորն ինչ կա, տալով վըրան և ինձանից»:

Այսպես ասաց նա և նըստեց, ոտքի ելավ նըրանից ետ
Ծեր Պրիամոսը Դարդանյան՝ խորհըրդականն աստվածիմաստ,
Եվ ի բարին տըրոյացոց՝ այսպես խոսեց սիրողաբար,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք, և սատարներ,
Պիտի խոսեմ, ինչ կըրծքիս տակ սիրտըս է ինձ հըրամայում.
Գընացեք այժմ ն ընթրեցեք քաղաքի մեջ, ինչպես առաջ
Եվ ամեն ոք թող ուշք դընի գիշերային պահպանության,
Իսկ Իդեոսն առավոտ վաղ թող որ գընադեպի նավերն
370Ու պատգամի Ագամեմնոն և Մենելավ Ատրիդներին
Խոսքը Պարիս-Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ:
Եվ խելացի մի առաջարկ ավելացնենք, եթե ուզեն,
Դադարեցնել կըռիվն առժամ, դիակները այրենք մինչև,
Ապա կըրկին շարունակենք մեր պատերազմն արյունահեղ,
Մինչ բաժանի մեզ մի աստված, տա հաղթություն մեկնումեկիս»:

Այսպես ասաց, և բոլորը նըրա խորհուրդն ընդունեցին,
Եվ ընթրեցին ապա նըստած ըստ գընդերի իրարու մոտ։
Իսկ Իդեոսն առավոտ վաղ գընաց նավերն աքայեցոց,
Գըտավ այնտեղ դանայեցոց որդիներին արիսական՝
380Ագամեմնոն Ատրիդեսի նավատորմի մոտ հավաքված,
Ատյան մըտավ ու բարձրաձայն այսպես ասաց նա համարձակ.
«Ո՛վ Ստրիդես, և դուք բոլոր աքայեցոց մեծամեծներ,
Պրիամը ինձ և մյուս ավագ տըրոյացիք պատվեր տըվին
Պատմել այստեղ, թե հաճելի լինի ձեզ այդ և օգտավետ,
Խոսքը Պարիս Պրիամյանի, որ այս կըռվի պատճառն եղավ,
Այն ողջ գանձը, որ Տըրոյա բերեց Պարիսն իր նավերով,
(Ա՜խ, երանի, որ այն վաղուց կորած լիներ բոլորովին)
Ուզում է նա ետ դարձընել, տալով վըրան և իրենից,
Իսկ վարսագեղ Հեղինեին՝ Մենելավի նախկին կընոջն
390Ասում է նա վըճռողաբար, որ չի ուզում վերադարձնել,
Չընայած որ տըրոյացիք հորդորում են ետ տալ նըրան:
Պատվիրեցին նըրանք նույնպես ձեզ ասելու, եթե ուզեք,
Դադարեցնել կըռիվն առժամ, մինչև այրենք դիերը մեր,
Ապա դարձյալ շարունակենք մեր պատերազմն արյունահեղ,
Մինչ բաժանի մեզ մի աստված, տա հաղթություն մեկն ու մեկիս»։

Ասաց, և ողջ արգիացիք խոր լըռություն պահպանեցին,
Եվ վերջապես այսպես ասաց Դիոմեդեսն ահեղագոռ.
«Ո՛չ, մեզանից և ոչ մի մարդ չի ընդունի Ալեքսանդրից
Եվ ոչ մի գանձ, մինչև անգամ գեղաչըքնաղ Հեղինեին,
400Երեխային անգամ պարզ է, որ տըրոյանց վերջն է հասել»:

Այսպես ասաց, և գոչեցին աքայեցիք միահամուռ,
Ըսքանչացած ձիահըմուտ Դիոմեդեսի խելոք խոսքից,
Եվ թագավոր Ագամեմնոնն Իդեոսին դարձավ այնժամ.
«Ինքը՛դ, ահա, ո՛վ Իդեոս, լըսեցիր խոսքն աքայեցոց,
Որ տալիս են ի պատասխան, որին և ե՛ս եմ համամիտ:
Իսկ դիակներն հավաքելուն և այրելուն հակառակ չեմ,
Զի չըպետք է մեռելների հանդեպ երբեք ժըլատ լինել.
Պետք է անշուշտ այրել նըրանց, որպեսզի շուտ հանգըստանան.
Եվ թող լըսի ուխտս Արամազդն՝ Հերայի այրն ահագնագոռ»:

410Ասաց և իր գավազանը բարձրացրեց վեր՝ աստվածներին,
Եվ Իդեոսն վերադարձավ դեպ Իլիոնը նըվիրական:
Նըստել էին ակըմբահույլ տըրոյացիք և դարդանյանք
Ժողովի մեջ, ըսպասելով Իդեոսի վերադարձին,
Որը հասավ և հոտընկայս պատմեց բոլորը յուրայնոց:
Ու վեր կացան միահամուռ, գործի անցան անմիջապես,
Ոմանք սայլով դիերն էին կըրում դաշտից և ոմանք՝ փայտ:
Աքայեցիք նըմանապես՝ նավերից դուրս գալով իրենց,
Բաժանվեցին երկու մասի ու նույն գործով ըզբաղվեցին։
Արեգակը նոր էր ծագել ու շողում էր դաշտի վըրա
420Հանդարտասահ բարձրանալով օվկիանոսից երկինքն ի վեր,
Երբ որ դաշտում երկու ազգերը իրարու հանդիպեցին:
Ամեն մեկը դաշտում ընկած իր մեռելն էր փընտրում փութով,
Եվ շատ դըժվար էր ճանաչում յուրաքանչյուրն իր ընկածին:
Լըվանալով բիծերն արյան ու թափելով հորդ արտասուք՝
Տըրոյացիք դիերն իրենց բառնում էին սայլի վըրա:
Պրիամ արքան արգելում էր բարձըր ձայնով ողբալ նըրանց[76],
Դիակները լուռ դիզելով խարույկների վըրա նըրանք
Այրեցին ողջ ու լըռելյայն վերադարձան Իլիոնը սուրբ:
Այդպես նաև մյուս կողմում աքայեցիք պըղընձազեն
430Խոցված սըրտով դիակները խարույկների վըրա դիզած
Հըրին տըվին ու դարձան դեպ նավերն իրենց ծովագընաց։

Արշալույսը դեռ չէր ծագել, ու տակավին գիշեր էր մութ,
Երբ աքայանց ընտիր մի գունդ հավաքվելով խարույկի շուրջ
Մեծ դամբարան կանգնեց այնտեղ՝ հողը դաշտից փոխադրելով:
Եվ շինեցին ապա նըրա շուրջը բուրգեր բարձրականգուն,
Իբրև պատվար ամրակառույց` պաշտպան իրենց և նավերին:
Բացին նըրանց մեջ հաստատուն լայն դարբասներ, որոնց միջով
Կարենային ձիերն իրենց անցնել առանց դըժվարության:
Պարիսպներին մոտիկ, դըրսից փորեցին մի խորը խըրամ,
440Բավական լայն և տընկեցին մեջը ցըցեր հաստ ու հուժկու:
Այսպես անդուլ և անդադար տըքնում էին աքայեցիք։

Իսկ աստվածները՝ շանթընկեց Արամազդի շուրջը նըստած
Ըսքանչանում էին նըրանց այդ մեծագործ աշխատանքով.
Եվ խոսք առավ նըրանց միջից նախ Պոսեյդոնն երկրասասան.
«Հայր Արամազդ, մահկանացու մարդկանցից ո՞վ այսուհետև
Իր խորհուրդներն ու մըտքերը հայտնե պիտի անմահներին։
Դու չե՞ս տեսնում, ահա՛ դարձյալ գիսակագեղ աքայեցիք
Նավերի շուրջ կանգնեցրին նոր պարիսպ ու խոր փոս փորեցին՝
Ոչ իսկ առանց աստվածներին շըքեղ ձոներ մատուցելու։
450Այս մեծ գործի փառքը պիտի հասնի հեռո՛ւ, ծագե ի ծագ,
Ու մոռացվեն պիտ այսուհետ պատվարներն այն, որ կանգնեցրինք
Ապոլլոնը և ես դյուցազն Լավմեդոնի քաղաքի շուրջ»:
Ամպրոպային Զևսը սաստիկ ցասմամբ ասաց Պոսեյդոնին.
«Մեծահըզո՛ր երկրասասան, այդ ի՞նչ խոսքեր դու ասացիր:
Աստվածներից մեկը գուցե երկյուղ կըրի այդ բաներից,
Որն իր ձեռքով և զորությամբ քեզանից շատ ետ է մընում.
Բայց քո փառքը արևի պես պիտ տարածվի ամենուրեք։
Ասում եմ քեզ ահավասիկ, աքայեցիք երբ որ նորից
Վերադառնան նավատորմով դեպ հայրենի աշխարհն իրենց,
460Դու պարիսպն այդ կործանելով՝ ծովը թափիր հիմնահատակ,
Եվ ավազով ծածկիր ապա մեծատարած ծովափն այնպես,
Որ ջընջըվի ամբողջովին այդ պարըսպի հետքը անգամ»։

Այսպես էին խոսում նըստած անմահները իրարու հետ:
Մըտավ արևն, ու գործն իրենց ավարտեցին աքայեցիք,
Այնուհետև վըրաններում մորթոտելով մի-մի արջառ
Հավաքվեցին նըրանք խումբ-խումբ ու նըստեցին ճոխ ընթրիքի։
Հասել էին Լեմնոս կըղզուց գինի բերող բազում նավեր,
Որ ուղարկել էր Յասոնյան Եվենոսը նըրանց համար,
Եվենոսը, որին ծընեց Հիփսիպիլեն Յասոնեից:
470Դըրանցից զատ Յասոնյանը հարյուր մար էլ գինի ղըրկեց
Ագամեմնոն և Մենելավ Ատրիդների համար հատուկ։
Գիսակագեղ աքայեցիք առնում էին նըրա գինին,
Փոխարենը տալով պըղինձ, ոմանք երկաթ ջինջ ու փայլուն,
Եվ ուրիշներ՝ կաշի, նույնիսկ եզներ տալով և գերիներ։
Այդպես նըրանք գիշերն ի բուն ուրախացան կերուխումով,
Ինչպես նաև տըրոյացիք միահամուռ՝ քաղաքի մեջ։
Իսկ Զըրվանյան Զևսը նըրանց նոր աղետներ էր պատրաստում,
Որոտալով ամբողջ գիշեր, նըրանք վախից գունաթափված
Թափում էին բաժակներից գինին գետին ամեն անգամ,
480Եվ ոչ ոք չէր համարձակվում ըմպել բաժակն իր գինով լի՝
Ահեղազոր ու բարկաճայթ Արամազդին դեռ չըձոճած։
Վերջը ընկան ու քընեցին՝ քընի պարգևն ընդունելով։

Երգ ութերորդ։ Կիսատ մարտ

1Քըրքմահանդերձ այգն էր բացվում տիեզերքի վըրա համայն,
Երբ ժողովի հըրավիրեց Արամազդը շանթազըվարճ՝
Աստվածների կաճառը ողջ՝ Ոլիմպոսի վեհ կատարին։
Խոսում էր նա և անմահներն ուշադրությամբ լըսում Էին,
«Լըսեք խոսքն իմ, ո՛վ երկնավոր աստվածներ և աստվածուհիք,
Ասում եմ ձեզ, ինչ որ սիրտս է իմ կըրծքի տակ ինձ հորդորում։
Թող ձեզանից և ոչ մեկը՝ աստված և կամ աստվածուհի,
Չընդդիմանա հըրամանիս, այլ միաձույլ հավանությամբ
Ձեռք տըվեք ինձ, որպեսզի շուտ ծըրագիրըս գըլուխ բերեմ:
10Իսկ թե տեսնեմ՝ կամքիս հակառ, որևէ մեկն ինքնագըլուխ
Օգնության է գընում ծածուկ տըրոյացոց կամ աքայանց,
Խոշտանգահար ու խայտառակ պիտի դառնա դեպի Ոլիմպ,
Կամ կըբըռնեմ նըրան և խոր Տարտարոսը[77] կըգըցեմ մութ,
Հեռու, մինչև անդընդախոր սանդարամետն ըստորերկրյա,
Որ երկաթից դըռներ ունի և պըղընձյա շեմք–դըրանդի,
Եվ դըժոխքից այնքան է խոր, որքան բարձր է երկինքն երկրից։
Այնժա՛մ կըզգա, թե ես որքան հըզոր եմ ողջ անմահներից։
Հանդես եկեք, ո՛վ աստվածներ, և փորձելով համոզվեցեք,
Առեք իսկույն ու կախեցեք ոսկի շըղթա մի երկընքից,
20Ու կախվեցեք այդ շըղթայից բոլորդ՝ աստված, աստվածուհի,
Սակայն պիտի չըկարենաք երկընքից դեպ երկիր քաշել
Արամազդին ըզգոնամիտ, թեկուզ որքան էլ չարչարվեք:
Իսկ եթե ես ինքըս ուզեմ, վեր կըքաշեմ անմիջապես
Եվ դեպ երկինք կըբարձրացնեմ երկիրը, ծովն էլ նըրա հետ:
Շըղթան ամուր ես կըկապեմ Ոլիմպոսի բարձըր ծայրին,
Եվ կըմընա աշխարհն ամբողջ օդում առկախ, օրորվելով:
Այսքա՛ն ահա հըզոր եմ ես աստվածներից ու մարդկանցից»։

Այսպես ասաց ամպրոպադեզն, ու բոլորը պապանձվեցին.
Նըրա խոսքից սարսափահար, զի սաստալից խոսեց նա խիստ,
30Բայց վերջապես խոսեց ծավի Աթենաս վեհ աստվածուհին.
«Հայր մեծազոր մեր Զըրվանյան, վեհագույնըդ արքաներից,
Մենք էլ գիտենք, որ զորությունդ անընկճելի է, անվըկանդ,
Բայց մենք ցավում ենք քաջամարտ աքայեցոց համար անչափ,
Որոնք իրենց օրհասին մոտ՝ պիտի ջընջվեն դաժանորեն։
Մարտից հեռու կըքաշվենք մենք, եթե այդ ես հըրամայում,
Մի օգտակար խորհուրդ միայն ուզում ենք տալ արգիացոց,
Որ չըկորչեն ըսպառըսպուռ՝ զոհ գընալով քո բարկության»։

Եվ ժըպտալով, ամպակուտակ Զևսը այսպես պատասխանեց.
«Հանգիստ եղիր, Կառափնածին[78], մի՛ վախենար դուստր իմ սիրուն,
40Ես այդ բաներն ամենևին լուրջ չեմ ասում և ի սըրտե,
Քո նըկատմամբ ուզում եմ ես ներողամիտ ու հաշտ լինել»։

Այս ասելով՝ կառքին լըծեց նըժույգներն իր պըղընձաթաթ,
Սըրաթըռիչ, օդապարիկ, ճաճանչագեղ ու ոսկեբաշ,
Եվ հագնելով համակ ոսկի իր ըզգեստներն, առավ իսկույն
Վայելչահյուս ոսկյա մըտրակն ու բարձրացավ կառքը շըքեղ։
Զարկեց մըտրակն ու սըլացան նըժույգները հոժարակամ
Աստեղազարդ լայն երկընքի ու երկրի լուրթ միջոցի մեջ։
Հասավ Իդա աղբյուրաբուխ, մայրը բազում գազանների,
Գարգարի մոտ, ուր սուրբ անտառ և խընկաբույր ունի բագին:
50Աստվածների և մարդկանց հայրն այնտեղ իր կառքը կանգնեցրեց
Եվ ձիերին արձակելով՝ ծածկեց քողով մառախուղի,
Իսկ ինքն այնտեղ, լեռան վըրա նըստեց փառքովն իր սիգապանծ
Ու դիտում էր տրոյանց քաղաքն ու նավատորմն աքայեցոց:

Այդ միջոցին գիսակագեղ աքայեցիք վըրաններում
Ընթրում էին ըշտապ-ըշտապ, զինավառվում ռազմի համար:
Այդպես զինվում էին նաև տըրոյացիք քաղաքի մեջ,
Սակավաթիվ քան աքայանք, բայց ամեն ոք հըրաբորբոք,
Քաջախիզախ՝ իր զավակի, կընոջ համար մարտընչելու։
Դարբասները լայն բացվեցին, ու դուրս խուժեց զորքը գունդ-գունդ՝
60Ե՛վ հետևակ, և ձիավոր՝ շըռընդալից մի աղմուկով։

Եվ երբ հասան նըրանք այնտեղ, ուր որ պիտի ճակատեին,
Իրար առան նիզակ ու տեգ, վահան ասպար, զըրահ ու զեն:
Պըղընձազեն կըտրիճների թափն ու կորովն ահեղազայր
Իրար էին բախվում ահեղ ու խոցոտում, խեղում իրար.
Լըսվում էին ամեն կողմից շրռընդալից շաչ ու շառաչ,
Կըռվողների գոչյունը գոռ, մեռնողների ճիչն ու հառաչ,
Մեռնում էին ու մեռցընում, ու ներկվում էր երկիրն արյամբ:

Առավոտյան, երբ նոր էր դեռ բարձրանում օրն աստվածային
Թըռչում էին նետերն անդուլ, և ընկնում էր զորք անհամար:
70Իսկ երբ ճախրեց արևը վեր և երկընքի մեջտեղն հասավ,
Այն ժամանակ ամենազոր Զևսը ոսկյա կըշեռքն առավ,
Դըրեց երկու նըժարներում անզարթ քընի երկու վիճակ՝
Ձիահըմուտ տըրոյացոց և աքայան ցպըղընձազգեստ,-
Ու մեջտեղից բըռնած քաշեց, հակվեց օրհասն աքայեցոց,
Իջավ, նըստեց նըրանց վիճնակն արգասավոր երկրի վըրա,
Իսկ տըրոյանց վիճակն ելավ, հասավ մինչև երկինքը լայն:

Այն ժամանակ գոռաց ահեղ Զևսն Իդայի բարձրությունից
Ու նետեց շանթ մի բարկաճայթ՝ աքայեցոց բանակի մեջ։
Դըժգունեցին աքայեցիք այդ որոտից սարսափահար,
80Եվ սիրտ չարին մընալ այդտեղ ո՛չ Իդոմենն և ո՛չ Ատրիդ
Ագամեմնոնն ու Այաքսներն՝ արբանյակները Արեսի:
Մընաց միայն արգիացոց պահապանը՝ Նեստորը ծեր
Ա՛յն պատճառով, որ նըրա ձին նըվաղում էր նետահարված,
Որին զարկեց Ալեքսանդրոսն՝ այրը չըքնաղ Հեղինեի,
Զարկեց գըլխի այնտեղը ճիշտ, որտեղ մազերն են առաջին
Բուսնում ձիու գանգի վըրա՝ վըտանգավոր տեղ մահառիթ:
Ձին ծառս եղավ ցավից, քանզի խըրվել էր ծայրը գանգի մեջ.
Պըտըտվելով ինքն իր վըրա, խըրտնեցրեց նա մյուս ձիերին:
Եվ մինչ ծերը կոտրատում էր սըրով փոկերն երիվարի,
90Վըրա հասան Հեկտորական երիվարները սըրարշավ,
Թըռցընելով հոծ բազմության միջից հանդուգըն Հեկտորին։
Եվ ծերունին այդտեղ անշուշտ կըգըտներ մահն իր չարատանջ,
Եթե Տիդյանն ահեղագոռ նըրան իսկույն չընըկատեր,
Որը ահեղ ձայնով գոռաց՝ կըշտամբելով Ոդիսևսին
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, բազմահընար դու Ոդիսևս,
Ո՞ւր ես փախչում թիկունք դարձրած դու ամբոխից վատի նըման,
Կարող է մի ոսոխ հանկարծ տեգը վարսել թիկունքը քո.
Կանգ առ իսկույն, որ ծերունուց հեռու վանենք այդ վայրագին»։

Այսպես ասաց, բայց Ոդիսևսը վըշտալից ականջ չարավ,
100Ըշտապելով արագաքայլ դեպի նավերն աքայեցոց։
Իսկ Տիդեսի որդին մենակ կըռվողների մեջ խոյացավ,
Գընաց կանգնեց ծեր Նեստորի նըժույգների առաջ անահ
Եվ դառնալով ալևորին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ո՛վ ծերունի, երիտասարդ մարտիկները նեղում են քեզ,
Ջըլատվել են ուժերը քո, ու կըքել ես ծերության տակ.
Ապիկար է ծառադ խղճուկ և ձիերըդ դանդաղաշարժ,
Ուստի արի կառքըս նըստիր, որ տեսնես թե այս տըրովյան
Ձիերն որքան քաջավարժ են դաշտի միջով արշավելու,
Որոնց ինքըս ավարեցի Էնիասից մի ժամանակ,
110Երկուսն էլ ժիր ու քաջընթաց, արհավիրքի հընարագետ։
Նըժույգներիդ համար թող որ ծառաներըս հոգան, իսկ մենք
Տըրոյացոց վըրա վարենք այս ձիերը, որ հասկանա
Հեկտորը, թե իմ նիզակն էլ մոլեգնում է ձեռքերիս մեջ»։

Այսպես ասաց, ու դեմ չեղավ Նեստոր ասպետը գերենյան։
Ալևորի զամբիկների հոգսը առան իրենց վըրա
Քաջ ծառաներն՝ Սթենելոսն ու կորովի Եվրիմեդոնն,
Իսկ Նեստորը ելավ նըստեց Դիոմեդի կառքը շըքեղ,
Երասանները պաղպաջուն՝ ծերունին իր ձեռքը առավ,
Զարկեց մըտրակն ու սըլացան և Հեկտորին հասան շուտով։
120Տեգը նետեց Դիոմեդեսն, երբ առաջ էր թըռչում թափով,
Բայց վըրիպեց, ու տեգն առավ Պըրիամյանի կառավարին՝
Ենիոպին՝ մեծահոգի Թեբեոսի արի որդուն,
Որ ձիերի սանձն էր բըռնել, կառքից իսկույն ցած գըլորվեց
Կըրծքից խոցված, և նըժույգներն ընկըրկեցին փախս առնելով։
Ենիոպի մահը սաստիկ ցավ պատճառեց Պրիամյանին,
Որը թեև հույժ վըշտահար՝ թողեց նըրան այնտեղ ընկած
Ու փընտրում էր նոր կառավար. սակայն երկար չըմընացին
Երիվարներն վարիչից զուրկ, քանզի գըտավ նա վերջապես
Արքեպտոլեմ Իփիտյանին քաջակորով և ընդունակ,
130Որին հանձնեց արագավազ իր ձիերի սանձերը նա։

Այնտեղ սաստիկ ըսպանություն ու նախճիրներ կըլինեին,
Տրոյացիք գառների պես կըփարվեին Իլիոնի մեջ,
Թե սըրատես Արամազդն այդ չընըկատեր անմիջապես,
Որ բարկաճայթ որոտմունքով արձակեց շանթ մի բոցաշունչ
Ու հարվածեց Դիոմեդի նըժույգների դեմ ուղղակի։
Ծըծումբից բուռըն բըռընկված բարձրացավ բոց մի ահավոր,
Եվ ձիերը խըրտընելով սասանեցին կառքի ներքո.
Ծեր Նեստորի ձեռքից թըռան երասանները փայլփըլուն,
Եվ ահաբեկ հոգու խորքից այսպես ասաց Դիոմեդին.
140«Սալասըմբակ նըժույգներըդ փախցըրու շուտ, Դիոմեդե՛ս,
Չե՞ս հասկանում, որ չի օգնում քեզ Արամազդն ամպրոպային,
Զըրվանյան Զևսն այսօր միայն Հեկտորին է փառք ընձեռում,
Մի այլ անգամ մեզ կընձեռի փառքու պատիվ, թե կամենա,
Չըկա մի մարդ, որ կարենա նըրա խորհուրդը խափանել,
Որքան էլ որ քաջ լինի նա, զի հըզոր է Զևսն ամենից»:

Բայց Դիոմեդն ահեղագոռ նըրան այսպես պատասխանեց.
«Այդ բոլորը դու, արդարև, ճիշտ ես ասում, ո՛վ ծերունի,
Սակայն սաստիկ մի ցավ է իմ սիրտն ու հոգին կըսկըծացնում,
Որ Հեկտորը մի օր պիտի տըրոյացոց մոտ պարծենա,
150Թե Տիդյանը իմ առջևից փախավ դեպի նավատորմիղ,
Այսպես կասի, այն ժամանակ լավ է որ ես գետին մըտնեմ»։

Եվ գերենյան ասպետը ծեր նըրան այսպես պատասխանեց.
«Ավաղ, որդի՛դ քաջ Տիդեսի, անվա՛խ, այդ դու ի՞նչ ես ասում,
Եթե Հեկտորն քեզ պես քաջի համար վախկոտ ու վատ ասի,
Նըրան հավատք չեն ընծայի դարդանացիք և տըրոյանք,
Չեն հավատա նըմանապես տըրոյուհիք ասպարակիր,
Որոնց առույգ այրերին դու տապալեցիր հողաթավալ»:

Այս ասելով՝ սալասըմբակ ձիերը ետ դարձըրեց նա
Ու փախցըրեց աղմըկալից ռազմի միջից, մինչ տըրոյանք
160Գոռ ու գոչով թափում էին նետերի խոլ տեղատարափ:
Գոչեց այնժամ ուժգին ձայնով կորդակաճոճ Հեկտորը մեծ.
«Քեզ, Դիոմեդ, դանայեցիք պատվում էին կոչունքներում
Միշտ առաջին տեղը տալով, մըսի լավն ու բաժակը լիք,
Իսկ հիմա քեզ պիտ անարգեն, զի վարվեցիր կընկա նըման,
Գընա կորի՛ր, վախկոտ աղջիկ, և ես երբեք չեմ թողնի քեզ,
Որ բարձրանաս մեր անառիկ աշտարակներն ամրապարիսպ,
Եվ նավերովդ գերի տանես տըրոյացի չըքնաղ կանանց,
Այլ շատ շուտով պիտի բերեմ քո սև մահվան օրհասը ես»:

Այսպես ասաց, և Տիդյանի սիրտը սաստիկ ալեկոծվեց.
170Շուռ տալ գըլուխը ձիերի ու ճակատե՞լ դեմ-հանդիման։
Երեք անգամ ծըփաց նըրա սիրտը այդ նույն մըտածումով,
Եվ երեք հեղ Զևսը ըզգոն գոռաց Իդա լեռնից ահեղ,
Եվ հուսադրեց տըրոյացոց այդ նըշանով՝ ի հաղթություն։
Մինչդեռ Հեկտորը բարձրաձայն սիրտ էր տալիս տըրոյացոց.
«Տըրոյացի՛ք, լիկյանք և դուք՝ ձեռնամարտի՛կ դարդանյաններ,
Արի եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր կորովը դուք,
Տեսնում եմ, որ Զևսը ըզգոն հաղթություն է խոստանում մեզ,
Տըրոյացոց՝ փառք ու պատիվ և սատակումն՝ աքայեցոց:
Անմի՛տ մարդիկ, որ կանգնեցրին պարիսպ-պատնեշն այդ անճարակ,
180Որը, սակայն, չի տոկալու ահագնամեծ իմ զորության.
Ձիերս առանց դըժվարության կըցատկեն այդ փոսի վրայից,
Իսկ գոգավոր նավերի մոտ երբ որ հասնեմ, լավ հիշեցեք,
Չըմոռանաք հուրն ավերիչ, որպեսզի ես այրեմ բոլոր
Նըրանց նավերն հըրդեհակեզ ու կոտորեմ արգիացոց
Իրենց վառվող նավերի շուրջ, երբ որ ծըխից շըշմեն նըրանք»։

Այս ասելով՝ նա բարձրաձայն խըրախուսեց իր ձիերին.
«Օ՛, Շեկ, Ճեպճեմ, Աշխետ աշխույժ և դո՛ւ, Նըշող աստվածային,
Հատուցե՛ք ինձ փոխարենը այն խընամքի ամենագութ,
Որ ձեզ բամբիշ Անդրոմաքեն՝ դուստրը ազնիվ Էտիոնի
190Շըռայլում է, լըցնելով ձեր առջև առատ ընտիր ցորեն,
Տալով նաև ազնիվ գինի, որ հագեցնեք ծարավը ձեր,
Ձեզ հոգալով ինձնից առաջ, որ իր առույգ ամուսինն եմ։
Դըռույթ տըվեք, թըռեք արագ, որ կարենանք խըլել բըռնի
Ծեր Նեստորի վահանն, որի փառքը երկինքն է հասել արդ.
Ասում են թե ոսկի է զուտ իր հաստապինդ բըռնելիքով,
Ապա խըլենք ձիահըմուտ Դիոմեդեսի հաղթ ուսերից
Զարմանարվեստ զըրահը կուռ՝ գործը ճարտար Հեփեստոսի։
Եթե խըլենք դըրանք, անշուշտ, այս գիշերն իսկ նավ կընըստեն»։

Այսպես ասաց խըրոխտ Հեկտորն, ու զայրացավ արգո Հերան,
200Ու շարժվելով գահի վըրա՝ դըղըրդացրեց Ոլիմպն երկար,
Ապա դարձավ հըզոր աստված Պոսեյդոնին այս խոսքերով.
«Ո՛հ, մեծազո՛ր երկրասասան, ասա, մի՞թե չի վըրդովվում
Սիրտը քո լայն կըրծքի ներքո դանայեցոց այս կորուստից,
Որոնք քեզ միշտ նըվերներ են բերում հաճո և ցանկալի
Հելիկեում և Էգասում, և հաղթություն չե՞ս տա նըրանց։
Եթե բոլորս՝ դանայեցոց կողմնակիցներս ուզենայինք
Վանել, փըշրել տրրոյացոց, սանձել ահեղ Արամազդին,
Իդա լեռան վրա այնժամ նա միայնակ պիտի մընար»։

Երկրասասան արքան սաստիկ բարկանալով՝ ասաց նըրան.
210«Հերա՛, հախուռն ու մեծախոս, այդ ի՞նչ խոսքեր դու ասացիր,
Քավ լիցի թե մենք մյուսներս թըշնամանանք և ընդվըզենք
Արամազդի դեմ Զըրվանյան, զի մեզանից ուժեղ է նա»։
Նրանք այսպես Ոլիմպոսում խոսում էին իրարու հետ,
Մինչ աքայանց նավատորմի և պարըսպի միջև ելած
Տարածությունն ամբողջ էր լի ռազմիկներով ասպարավոր։
Նըրանց բոլոր իառնիխուռըն` Հեկտորն էր քաջ քըշում այնտեղ,
Զույգն Արեսի, որին փառքով պըսակում էր Զևսը այդօր։
Նա տոչորիչ հըրով կայրեր աքայեցոց նավերն ամեն,
Եթե արգո Հերան հանկարծ չըներշընչեր Ագամեմնին՝
220Ինքը անձամբ գընալ այնտեղ և բոլորին քաջալերել։
Ագամեմնոնն հուժկու ձեռքով բըռնած թիկնոցն իր ծիրանի
Վազեց իսկույն դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց
Ու կանգ առավ Ոդիսևսի ահագին, սև նավի վըրա,
Որ մեջտեղն էր, որպեսզի իր ձայնը հասնի երկու կողմին -
Այաքսի մեծ վըրաններից մինչ խորաններն Աքիլլեսի:
Քաշել էին նրանք իրենց նավերը դեպ ծայրամասեր,
Իրենց ուժի և զորընդեղ բազուկների վըրա վըստահ:
Այդտեղ կանգնած, ահեղ ձայնով աղաղակեց դանայեցոց.
«Ամո՛թ, ամո՛թ, արգիացիք, գեղեցկադեմ դուք վախկոտներ,
230Ո՞ւր գընաց ձեր խըրոխտանքը, թե ամենից քաջերն եք դուք,
Որ երբեմըն Լեմնոսի մեջ այնպես մեծ-մեծ էիք ջարդում,
Ուտելով միսն առատ-առատ երկար եղջյուր արջառների
Եվ ըմպելով թակույկներից ընտիր գինին զըվարթարար,
Թե ձեր ամեն մեկը՝ հարյուր, երկու հարյուր տըրովցու հետ
Կըմըտնի գոռ մենամարտի և կըհաղթի բոլորին էլ.
Այնինչ հիմա չեք կարող դուք միայն մեկի՛ դեմը դուրս գալ-
Հեկտորի դեմ, որ նավատորմն այրելու է լափող հըրով։
Հայր Արամազդ, ո՞ր մեծազոր թագավորի գըլխին այսքան
Փորձանք բերիր ու զըրկեցիր նըրան իր փառք ու պարծանքից
240Եվ սակայն ես քո գեղազարդ բագիններից և ոչ մեկի
Մոտից չանցա,- երբ նավերովս այստեղ եկա կոտորվելու, —
Առանց ամեն մեկի վըրա ճարպ ու զիստեր ճենճերելու,
Ցանկանալով հիմնահատակ քանդել Տրոյան ամրապարիսպ:
Սակայն հիմա, հայր Արամազդ, այս խընդիրքըս կատարի լոկ,
Թույլ տուր գոնե, որ ողջանդամ փախչենք, պըրծնենք այս աղետից,
Չըթողնելով, որ տըրոյանք աքայեցոց իսպառ ջընջեն»։

Այսպես ասաց, Հայրը նըրա արցունքների վըրա գըթաց,
Եվ ակնարկեց, որ ազատվեն արգիացիք կոտորվելուց.
Մի մեծ արծիվ ուղարկեց նա, գերհըզորը թըռչուններից[79],
250Որ բըռնել էր ճիրաններում մի արագոտն եղնիկի ձագ.
Գըցեց նըրան Արամազդի գեղեցկաշուք բագնի վըրա,
Ուր աքայանք պատգամահայր Զևսին զոհեր էին ձոնում:
Նըրանք այդ մեծ թըռչնին ի տես, որ գալիս էր Արամազդից,
Սիրտ առնելով, խըրոխտաբար տրոյանց վրա գըրոհեցին:

Դանայեցոց բազմամբոխից ոչ ոք այնտեղ չըխիզախեց
Առաջինը անցնել փոսից և ճակատել թըշնամու դեմ,
Տիդյանից զատ, որ իր անզուսպ նըժույգներով դուրս խոյացավ
Եվ ըսպանեց տըրոյացոց մի կըտրիճի ըսպառազեն՝
Ագելավոս Փրադմոնյանին, որի մեջքին զարկեց տեգով,
260Երբ շուռ տալով ձիերը նա դեպի փախուստ էր ըշտապում,
Սըլաքն անցավ ուժգին թափով ու դուրս եկավ կըրծքից, և նա
Կառքից իսկույն ցած գըլորվեց, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Նըրանից ետ Ագամեմնոնն ու Մենելավն առաջ անցան,
Ապա երկու Այաքսները ահագնասաստ մի զորությամբ,
Իդոմենեն ու հետո իր զինակիրը՝ Մերիոնը քաջ,
Որը այնապես նըման էր բուռն, արյունառուշտ Ենալին.
Նըրանից ետ Եվրիպիլոսն՝ Եվեմոնի պայծառ որդին,
Եվ իններորդը՝ Տևկրոսը, լայնալիճն իր լարած ճապուկ,
Որը մտավ Տելամոնյան Այաքսի մեծ ասպարի տակ:
270Այաքսը մեծ իր վահանը բարձրացնում էր, և նա արագ,
Աչք ածելով իր չորս բոլոր, լարում էր մեծ աղեղն ընդփույթ,
Եվ երբ խոցեր մի ոսոխի, ու սա ընկներ գետնատարած՝
Գալիս էր նա, մանուկն ինչպես, որ դեպի մոր գիրկն է վազում,
Ու ծըվարում էր Այաքսի հըսկայական ասպարի տակ:

Եվ արդ, հիշենք տըրոյանցից նախ ո՞ւմ զարկեց Տևկրոսը քաջ:
Առաջինը՝ Որսիլոքին, Որմենոսին, Ոփելեստին,
Քըրոմիոսին և Դետորին, Լիկոփանտին աստվածազարմ,
Պոլիմենյան Ամոպավնին, Մելանիպին, - որոնց բոլոր
Իրար ետև դիաթավալ փըռեց գետին բազմաբեղուն:
280Այդ տեսնելով, ուրախացավ Ագամեմնոն արանց արքան,
Որ կորովի իր աղեղով ջընջում է նա տըրոյցոց,
Եվ մոտ գալով՝ զարմանալի դյուցազունին այսպես ասաց.
«Տևկրո՛ս, գըլուխ դու գեղեցիկ, Տելամոնյան, իշխան ազգաց,
Նետի՛ր այդպես, թերևըս դու դանայեցոց ի լույս ցաթես
Եվ քո հորը՝ Տելամոնին, որ քեզ սընեց մանկությունից,
Ու թեպետև դու հարճորդի՝ քեզ խընամեց նա իր տան մեջ.
Փառավորիր նըրան դու արդ, թեև հեռու է այստեղից։
Եվ ես ահա՛ ասում եմ քեզ, ու կատարեմ խոսքըս պիտի,
Եթե տան ինձ Աթենասը և Արամազդն ասպարակիր
290Հիմնահատակ քանդել մի օր գեղեցկակերտ Իլիոնը սուրբ,
Ինձնից հետո[80], նախ և առաջ քո՛ ձեռքի մեջ պիտի դընեմ
Իբրև նըվեր մեծարանաց՝ եռոտանի և կամ մի կառք
Իր ձիերով, կամ թե մի կին, որ անկողնում քեզ հետ պառկի»:

Եվ պատասխան տալով նըրան՝ ասաց Տևկրոս ըսքանչելին.
«Վե՛հ Ատրիդես, ինչո՞ւ ես դու հորդորում ինձ՝ փութաջանիս,
Չեմ դադարի ես կըռվելուց, քանի դեռ ուժ կա ձեռքիս մեջ:
Այն օրից վեր, երբ Իլիոն քըշեցինք մենք տըրոյացոց,
Փուլ եմ բերում կորովաձիգ լայնալիճիս հանդիպողին:
Մինչև հիմա արձակեցի ես ութը նետ երկարասայր,
300Եվ ոչ մեկը չանցավ իզուր, ութը կըտրիճ տապալեցի,
Բայց չեմ կարող, չի հաջողվում այդ կատաղի շանը զարկել»:

Այսպես ասաց ու թըռցըրեց նա Հեկտորին նըշան բըռնած
Մի նոր փըքին՝ նըրան սըրտից խոցելու խոր տենչով տոչոր,
Բայց վըրիպեց, դիպավ կըրծքին Գորգիթիոն ըսքանչելի՝
Պըրիամոսի արի որդուն, որին ծընեց Էսիմեում
Հարս եկած մայրը Կաստրիանիրն՝ աստվածուհու պես գեղեցիկ:
Ինչպես խաշխաշը պարտեզում ծըռում է իր գըլխիկը հեզ
Ծանրաբեռնված իր պըտուղով, շաղ ու ցողով գարնանային,
Այդպես թեքեց սաղավարտով ծանրացած իր գըլուխը նա:

310Տևկրոսն ուրիշ մի փըքին էլ թըռցրեց լարից դեպի Հեկտոր՝
Դարձյալ սըրտին դիպցընելու բուռըն տենչով, վըրիժավառ,
Բայց վըրիպեց և ա՛յս անգամ, Ապոլլոնը նետը շեղեց,
Դիպավ կըրծքին, ըստինքի մոտ՝ նըրա կըտրիճ կառավարի,
Երբ դիմում էր դեպի գուպար. ընկըրկեցին ձիերը սուր,
Կառքից գետին գըլորվեց նա ու փըչեց շունչն անմիջապես։
Կառավարի մահը սաստիկ ցավ պատճառեց քաջ Հեկտորին,
Ու թեպետև հույժ վըշտահար, թողեց նըրան այնտեղ ընկած,
Եվ իր եղբոր՝ Կեբրիոնին, որը մոտիկ էր գըտնըվում,
Հըրամայեց սանձերն առնել, և եղբայրը հընազանդվեց:
320Հեկտորն այնժամ շըքեղ կառքից, ահեղագոչ, գետին ցատկեց,
Եվ առնելով գետնից մի քար՝ վազեց դեպի Տևկրոսն ուղիղ,
Վըրեժխնդիր, վառված նըրան կործանելու կատաղությամբ։
Տևկրոսն հազիվ իր կապարճից հանել էր նետ մի դառնաթույն
Ու զետեղել լարի վըրա, որ Հեկտորը կորդակաճոճ
Զարկեց ուսի ճիշտ այնտեղին, որտեղ անրակն է բաժանում
Պարանոցն ու կուրծքն իրարից, և ուր անշուշտ է մահացու:
Վեմն ահագին՝ ջախջախեց ջիլն ու թըմրեցրեց թևը նըրա.
Տևկրոսն ընկավ իր ծընկներին, և աղեղը թըռավ ձեռքից:
Բայց չըլըքեց, չըհեռացավ Այաքսն ընկած հարազատից,
330Մոտ վազելով անմիջապես ծածկեց նըրան իր ասպարով։
Շալակելով վիրավորին, ընկերները նըրա երկու՝
Եքիոսի որդին Մեկիստն ու Ալաստորն աստվածային,
Առան տարան դեպի նավերն, մինչ հեծում էր ծանրամըռունչ։

Ջևսը նորից տըրոյացոց ներշընչեց ուժ և քաջություն,
Ու քըշեցին գընդերն աքյանց ուղիղ մինչև խըրամը խոր:
Առաջամարտ ռազմիկներին Հեկտորն էր քաջ առաջնորդում,
Թոթափելով փայլակնացայտ իր աչքերից կրակ ու բոց։
Ինչպես բարակ, որը վայրի մի վարազի կամ առյուծի
Հետևն ընկած հալածում է արագավազ սըրունքներով,
340Փակչում մեջքի և ազդրերին՝ ըզգույշ հանկարծ ետ դառնալուն,
Այդպես Հեկտորն էր հալածում գիսակագեղ աքայեցոց,
Ըսպանելով, ըսպառելու ետ մընացած փախչողներին։
Փախան այդպես աքայեցիք, անցան փոսից ու ցըցերից
Շատ-շատերի թողած ճամփին տըրոյացոց ձեռքից ընկած,
Բայց հասնելով նըրանք իրենց նավերի մոտ, ուր կանգ առան,
Ըսկըսեցին սիրտ տալ միմյանց և ամեն ոք բազկատարած
Աղոթում էր ոլիմպական աստվածներին բարձըր ձայնով։
Քըշում էր քաջ Հեկտորը իր նըժույգները այստեղ-այնտեղ
Եվ գորգոնյան իր աչքերով նայում էր նա իր չորս բոլոր։

350Այդ տեսնելով՝ հուզվեց Հերա լուսածըղի աստվածուհին
Եվ դառնալով Աթենասին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ավա՜ղ, դըստրիկդ ամենահաղթ՝ ասպարապերճ Արամազդի,
Օգնելու չե՞նք դանայեցոց գոնե իրենց ճգնաժամին,
Որ դըժընդակ ճակատագրին հասած արդեն պիտի կորչեն
Այդ Հեկտորի բիրտ բըռնությամբ, որի մոլուցքն անհընարին
Արդեն սահման ու չափ չունի, այնքա՜ն չարիք պատճառեց նա»։

Եվ Աթենաս աստվածուհին նըրան այսպես պատասխանեց.
«Վաղո՜ւց կորած կըլիներ նա իր մոլուցքով և զորությամբ
Արգիացոց ձեռքով ընկած իր հայրենի հողի վըրա,
360Եթե հայրըս չըմոլեգներ եղեռնական խորհուրդներով
Անագորույն և ապիրատ, միշտ հակառակ իմ ջանքերին:
Նա չի ուզում հիշել երբեք, որ իր որդուն[81] բազում անգամ
Ես փըրկեցի Եվրիսթեսի տաժանքներից ու փորձանքից:
Լալիս էր նա աչքն երկընքին, և Արամազդն ինձ ուղարկեց,
Որ ես գընամ և օգնության ձեռք կարկառեմ նըրան երկնից:
Սակայն եթե այս բոլորը կանխատեսել կարենայի,
Այն ժամանակ երբ ուղարկվեց դեպ դըժոխքի դուռն ամրափակ,
Որ փախցընի դըժոխապետ աստըծու շանը ահավոր[82],
Չեր ազատվի առատահոս Ստիքսի խոր հորձանքներից։
370Իսկ նա հիմա ատում է ինձ, Թետիսի կամքն է կատարում,
Որ ծընկներին փարվեց նըրա և ծընոտը ձեռքով բըռնեց,
Աղաչելով, որ նա պատվի քաղաքավեր Աքիլլեսին:
Օր պիտի գա, որ նա նորից սիրուն խաժակ անվանե ինձ։
Բայց դու հիմա շուտ պատրաստիր սալասըմբակ ձիերը քո,
Մինչև որ ես ասպարակիր Արամազդի ապարանքում
Զինավառվեմ պատերազմի փայլակնացայտ զեն ու զարդով։
Տեսնենք՝ արդյոք սաղվարտաճոճ Հեկտորն ուրա՞խ պիտիլինի,
Տեսնելու մեզ՝ աստվածներիս պատերազմի ասպարեզում:
Տրոյանք նույնպես պիտ հագեցնեն թըռչուններին և շըներին
380Դիակներով իրենց՝ ընկած աքայեցոց նավերի շուրջ»:

Այսպես ասաց, հըպատակվեց նըրան Հերա աստվածուհին,
Ելավ գընաց պատրաստելու նըժույգները ոսկեսարյան,
Հերան՝ դուստրը մեծ Զըրվանի, երիցագույնը դիցուհյաց:
Իսկ Աթենասն՝ ասպարակիր Արամազդի դուստրը ահեղ
Շըղարշանուրբ խըլան շըքեղ - գործը ճարտար իր մատների -
Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին,
Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի`
Զինավառվեց վերից ի վար՝ ռազմի համար արտասվահեղց:
Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա,
390Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում
Արիասիրտ դյուցազների, երբ որ նըրանց դեմ զայրանա
Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի:
Հերան փութկոտ, արագ–արագ մըտրակում էր նըժույգներին,
Ու բացվեցին նըրանց առաջ երկնից դըռներն իրենք-իրենց,
Որոնց ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տըրված
Երկինքը մեծ և Ոլիմպոսն բանալ–փակել խիտ ամպերով։
Ու դուրս եկան այդ դարբասով մըտրակելով նըժույգներին:
Տեսավ նըրանց բարձր Իդայից հայր Արամազդն ու բարկացավ,
Եվ Իրիսին կանչելով շուտ՝ հըրամայեց տանել պատգամ։

400«Թըռիր, ասաց, թեթև Իրիս, ետ դարձըրու դըրանց իսկույն
Եվ մի՛ թողնիր, որ հանդըգնեն թըշնամանալ նըրանք ինձ հետ,
Լավ չի լինի, որ իրար հետ պատերազմով համաձայնվենք:
Ասում եմ ես ահավասիկ, և ասածըս կըկատարեմ,
Կառքի ներքո ես կըկոտրեմ ոտքը նըրանց նըժույգների
Եվ իրենց ցած գըլորելով կըջախջախեմ կառքը շըքեղ,
Չեն բուժվելու տասը տարի նըրանք իրենց խոր վերքերից,
Որոնք պիտի բացվեն զարկով իմ բարկաճայթ ահեղ շանթի,
Որ հասկանա խաժակն այդ հեստ, թե ինչ բան է կըռվել հոր դեմ։
Իսկ Հերայի դեմ այնքան էլ չեմ զայրանում, որովհետև
410Սովոր է նա ամեն անգամ խորհուրդները իմ խորտակել»։

Այսպես ասաց հայր Արամազդն, ու հողմաթն Իրիսն իսկույն
Սուրաց արագ ու սըլացավ Իդա լեռնից դեպ Ոլիմպոս,
Ու հովտազարդ Ոլիմպոսի առաջին մեծ դարբասի մոտ
Հասավ նըրանց ու համբավեց պատգամն ահեղ Արամազդի.
«Ո՞ւր եք գընում, և ինչո՞ւ է մոլեգնում ձեր սիրտը այդպես.
Զըրվանյանը թույլ չի տալիս, որ դուք օգնեք արգիացոց.
Եվ ըսպառնաց այսպես, ահա, որը պիտի նա գործադրի,
Կառքի ներքո կըկոտրի ձեր նըժույգների ոտքերը նա,
Եվ ձեզ կառքից գըլորելով՝ կըջախջախի կառքը շըքեղ,
420Չեք բուժվելու տասը տարի դուք խորախոր ձեր վերքերից,
Որոնք պիտի բացվեն նըրա ահեղաճայթ շանթի զարկով.
Որ հասկանա խաժակը հեստ, թե ինչ բան է կըռվել հոր դեմ:
Իսկ Հերայի դեմ այնքան էլ չի բարկանում, որովհետև
Սովոր է նա հաճախ նըրա որոշումները խափանել։
Իսկ դու, դըժնե, շո՛ւն անպատկառ, թե արդարև համարձակվես
Նիզակդ ահեղ երբևիցե Արամազդի դեմ բարձրացնե՜լ...»:

Ասաց նըրանց ու հեռացավ արագաթև Իրիսն իսկույն:
Այն ժամանակ արգո Հերան այսպես խոսեց Աթենասին.
«Ո՛չ, մեծազոր դուստրըդ Զևսի, ես չեմ ուզում այսուհետև
430Զըրվանյանի հետ վատանալ մահկանացու մարդկանց համար.
Մեր ինչ գործն է, կըռվում թող որ մեկը մեռնի, մյուսն ապրի,
Որին ինչպե՞ս վիճակված է, թող Զևսն ինքը իր իսկ սըրտով
Աքայեցոց և տըրոյանց միջև արժան դատը տեսնի»։

Այսպես ասաց ու դարձըրեց նըժույգների գըլուխը նախ
Եվ ժամերը՝ գեղեցկաբաշ նըրանց ձիերն արձակեցին
Ու կապեցին աստվածային մըսուրների առջև առատ,
Կառք էլ տարան ու դեմ տըվին լուսաճաճանչ հաստ որմերին:
Ու գընացին աստվածուհիք աթոռների վըրա ոսկի՝
Անմահների մոտ նըստեցին հուզված սաստիկ ու սըրտաբեկ:

440Իսկ Արամազդ հայրն Իդայից վարեց կառքն իր գեղեցկանիվ
Դեպ Ոլիմպոսն ու շուտ հասավ բընակավայրն անմահների:
Պոսեյդոն մեծ արքան այնտեղ երիվարները արձակեց,
Կառքը ծածկեց կըտավե մեծ մի ծածկույթով, ապա տարավ
Արամազդին ամպակուտակ ու բազմեցրեց դարևանդին։
Նըստեց ահեղ աստվածահայրն իր ոսկեղեն գահի վըրա,
և բովանդակ Ոլիմպը մեծ դողաց նըրա ոտքերի տակ:
Աթենասն ու Հերան մեկտեղ Արամազդից հեռու նըստած
Չէին խոսում բոլորովին, ոչ էլ հարցում էին անում:
Բայց Զևսը, որ գիտակ էր ողջ անցուդարձին՝ այսպես խոսեց.
450«Ինչո՞ւ համար տըրտում եք դուք այդպես, Հերա և Աթենաս,
Շատ էլ երկար չըհոգնեցիք փառապարգև պատերազմում
Ի կորուստ քաջ տըրոյացոց, որոնց դեմ դուք մեծ ոխ ունեք:
Չըգիտեի՞ք, թե աննըվաճ են բազուկներս ու զորություն,
Ոլիմպոսի ողջ աստվածներն վըճիռըս չեն կարող փոխել:
Բայց դողն առավ ձեր ձեռքն ու ոտ, ու սոսկաց ձեր սիրտը սաստիկ
Պատերազմը դեռ չըտեսած, չապրած կըռվի տագնապը դեռ:
Ասում եմ ձեզ ահավասիկ, և ասածըս պիտ կատարվի,
Իմ կայծակով շանթահարված, այլևըս ձեր կառքով պիտի
Ետ չըդառնաք դեպի Ոլիմպ՝ բընակավայրն անմահների»։

460Ասաց, Հերան և Աթենասը զայրացած մըռմըռացին,
Նըստած մեկտեղ՝ տըրոյանց դեմ նոր ոճիրներ որոճալով։
Աթենասը ձայն չըհանեց ընդդեմ ցասկոտ աստվածահոր,
Թեև սաստիկ մի բարկություն թունդ էր հանում նըրա հոգին,
Սակայն Հերան չըհամբերեց սրտմըտությանն ու պոռթըկաց.
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ինչ դաժան խոսք ասացիր,
Քաջ դիտենք մենք, որ զորությունդ ահեղ է քո, անպարտելի,
Բայց մենք խըղճում, խանդաղատում ենք քաջամարտ աքայեցոց,
Որոնք պիտի կորչեն իսպառ ի լըրումըն չար օրհասի։
Կըռվին մենք չենք միջամտի, եթե այդ ես հըրմայում,
470Բայց ուզում ենք արգիացոց տալ օգտակար խորհուրդ մի լոկ,
Որ մինչև վերջ զոհ չըգընան ահեղասաստ քո բարկության»։

Եվ Արամազդն ամպրոպաբեր նըրան այսպես պատասխանեց.
«Վաղն առավոտ ավելի լավ տեսնես պիտի, եթե ուզես,
Զորությունը Զըրվանյանի, մեծապատիվ աչեղ Հերա,
Երբ ջընջելու լինեմ բազում պատերազմող արգիացոց:
Արագընթաց Հեկտորն արի չի դադարի մարտ մըղելուց
Մինչև քաջոտն Աքիլլեսը արթնանա իր նավերի մոտ,
Մինչև այնօր, երբ աքայանք տագնապահար և հուսահատ
Պիտի կըռվեն նավերի մոտ, Պատրոկլեսի դիակի շուրջ:
480Ահա այսպես է վիճակված. և բարկությունդ իմ փույթը չէ,
Նույնիսկ եթե դու գընայիր ծայրը ծովի ու ցամաքի,
Որտեղ Զըրվանն ու Հապեստոսն են արդ նըստած և էլ երբեք
Չեն վայելում ո՛չ երկնաճեմ ճառագայթներն արեգական,
Ոչ էլ զրվարթ ու զովարար սյուքերի շունչ անուշաբույր,
Այլ Տարտարոսն է տարածված խոր ու խավար նըրանց չորսդին։
Այսպես ահա մինչև այնտեղ անգամ եթե դու գընայիր
Մըռընչալով իմ դեմ՝ դարձյա՛լ բարկությունըդ իմ փույթը չէր,
Քանզի չըկա ավելի լիրբ ուրիշ ոչ ոք, ինչպես որ դու»:

Այսպես ասաց, լուսածըղի Հերան ոչ մի ձայն չըհանեց։
490Փայլուն ճաճանչն արեգակի մըտավ Օվկիանն անդընդախոր,
Սըփռելով սև, խավար գիշեր կենսապարգև երկրի վըրա:
Տըրոյացիք խիստ տըխրեցին դըրա համար, իսկ աքայանք
Ուրախացան՝ ողջունելով գիշերը հեշտ, հանգըստավետ։

Ու խորհուրդի կանչեց Հեկտոր ըսքանչելին տըրոյացոց՝
Աքայեցոց նավատորմից հեռու, հըսկա գետի ափին,
Մաքուր մի տեղ, ուր չըկային ոչ դիակներ և ոչ արյուն։
Բոլորն իրենց կառքից իջան ունկընդրելու Արամազդի
Սիրելագույն քաջ Հեկտորին, որ կանգնել էր բազմության մեջ.
Ձեռքին ուներ նա տասնըմեկ կանգունաչափ երկար նիզակ,
500Որ փողփողում էր առջևից և ոսկի օղ ուներ վըրան,
Կըռթընելով նրա վըրա՝ այսպես ասաց տըրոյացոց.
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք, դաշնակիցները և դարդանյանք,
Հույս ունեի ես համորեն աքայիկներն ու նավատորմն
Այսօր ջընջած վերադառնալ դեպի Իլիոնը հողմաշունչ,
Սակայն արևն ի մայր մըտավ, իջավ գիշեր խավարաբեր,
Ազատելով աքայեցոց և նավերը ծովի ափին:
Բայց մենք հիմա, բարեկամներս, հըպատակվենք սև գիշերվան,
Եվ մեր ընթրիքը պատրաստենք. նըժույգները գեղեցկաբաշ
Արձակեցեք ձեր կառքերից և նըրանց կեր տըվեք ուտեն։
510Քաղաքից շո՛ւտ բերեք արջառ և ոչխարներ բերեք պարարտ,
Եվ տըներից բերեք առատ հաց ու գինի, և փայտ բերեք,
Որ ողջ գիշեր մինչ արշալույս, մինչև պայծառ արևածագ
Վառենք խարույկ, և թող նըրանց ցոլքը մինչև երկինք հասնի,
Որ մի գուցե աքայեցիք, օգտըվելով մութ գիշերից,
Փորձեն հանկարծ փախչել ծովով` նստած իրենց նավերը սև,
Թող գեթ հանգիստ և ապահով նավ չընըստեն արգիացիք,
Այլ նըրանցից շատերը թող վերքերն իրենց տանը բուժեն,
Որ վախենան ուրիշ անգամ ամբարտավան հանդըգնությամբ
Ձիահըմուտ տըրոյացոց բերելու մարտ արտասվահեծ:
520Եվ արդ, թող որ մունետիկներն՝ սիրելիներն Արամազդի
Ազդարարեն ոստանով մեկ, որ պատանիք ծաղկափըթիթ
Եվ ալեզարդ ծերունիները հավաքվեն քաղաքի շուրջ
Ու բարձրանան բարձրադիտակ աշտարակներն աստվածակերտ[83]:
Իսկ վեհերոտ կանայք թող որ բոլորն իրենց հարկերի տակ
Կըրակ վառեն ու պահակներ նըշանակեն ամենուրեք,
Որ չըլինի դարանամուտ թըշնամիներն ուշ գիշերով
Փորձեն քաղաք խուժել հանկարծ՝ զորքից թափուր և անպաշտպան:
Արդ, մեծասիրտ տըրոյացիք, թող կատարվի, ինչ որ ասի,
Եվ օգտակար խորհուրդներըս թող որ ճըշտիվ գործադըրվեն:
530Առայժմ այսքան, իսկ առավոտ ուրիշ պատվեր պիտի տամ ձեզ,
Եվ հույս ունեմ, որ օգնությամբ Զևսի և մյուս աստվածների
Կըհալածենք մենք այստեղից անագորույն այդ շըներին,
Որոնք օրհասն այստեղ բերին իրենց այդ սև նավատորմով։
Գիշերըս մենք լավ ուշք դընենք մեր բանակի պաշտպանությանն,
Իսկ առավոտ կանուխ ելնենք ու հագնենք մեր զենքերն ամեն
Եվ գոգավոր նավերի մոտ արթնացընենք բարկ Արեսին:
Տեսնենք՝ Տիդյան Դիոմեդե՞սն ինձ դեպ պարիսպ պիտի քըշի,
Թե՞ ես նըրան պըղընձահար պիտի սպանեմ ու կողոպտեմ։
Վաղը փորձով ցույց տա պիտի Դիոմեդեսն իր ուժը մեզ,
540Թե կարո՞ղ է տոկալ իրոք իմ նիզակի հուժկու զարկին։
Բայց կարծում եմ, թե առաջին քաջերի հետ պետք է որ նա
Գետին փըռվի խորը խոցված համհարզների հետ իր բոլոր,
Եվ այս ամենն առավոտ վաղ, արեգակը դեռ չըծագած:
Երանի՜ թե ես լինեի անմահ ընդմիշտ, անծերական
Եվ մեծարված այնպես, ինչպես Աթենաս մեծ աստվածուհին
Եվ Ապոլլոնն արծաթաղեղ, այնքան, որքան ըստույգ է, թե
Եղավ այս օրն աքայեցոց համար այնպես աղետաբեր»:

Այսպես ասաց Հեկտորը քաջ, ու ծափ տըվին տրրոյացիք,
Եվ քըրտնաթոր նըժույգներին արձակեցին իրենց լուծից՝
550Ու կապեցին պինդ փոկերով ամեն մեկին իր կառքի մոտ։
Բերին ապա գեր արջառներ ու ոչխարներ բերին պարարտ,
Եվ տըներից բերին առատ հաց ու գինի, ու փայտ բերին,
Եվ զոհեցին աստվածներին ըսպանդ ընտիր և անարատ:
Հովը դաշտից ճենճերն անուշ մինչև երկինք էր հասցընում,
Սակայն անմահ աստվածները չընդունեցին զոհը նըրանց,
Քանզի նըրանք ատում էին նըվիրական Իլիոնը սուրբ,
Պրիամոսին և քաջատեգ Պրիամոսի ժողովըրդին։

Տըրոյացիք մեր իղձերով անցկացրին այդ գիշերը ողջ
Պատերազմի դաշտում անթիվ վառ կըրակներ բորբոքելով։
560Ինչպես աստղերն են երևում լուսապայծառ լուսնյակի շուրջ,
Երբ խաղաղ է օդն, ու բոլոր բըլուրները, անտառ ու լեռ
Շողշողում են, ու ճեղքելով երկինք-եթերն անվայրափակ
Երևում է ամեն մի աստղ, ու ցընծում է սիրտը հովվի, —
Ցոլում էին այդպես անթիվ կըրակները տըրոյացոց
Քըսանթոսի և նավերի միջև ընկած բացաստանում:
Հազար խարույկ էր բոցկըլտում, և ամեն մի խարույկի շուրջ
Նըստած էին հիսուն մարտիկ, իսկ ձիերը կառքերի մոտ
Ուտում էին ճերմակ գարի, Արշալույսին ըսպասելով:

Երգ իններորդ։ Առաքելություն Աքիլլես մոտ

1Տըրոյանք այսպես հսկում էին, սակայն խուճապն աստվածառաք՝
Ցըրտասարսուռ Վախի ընկերն առել էր ողջ աքայեցոց,
Եվ համակված էին բոլորն անտանելի սուգով սաստիկ։
Ինչպես Զեփյուռն ու Բորեասն անձավներից թըրակացոց
Հարձակվելով հանկարծակի հուզում են ծովը ձըկնավետ,
Ալիքները հըսկա լեռներ կուտակելով ծովի վըրա
Ու ծովից դուրս ափ շըպըրտում փըրփրակալած մամուռ անբավ, —
Այսպես՝ սըրտերն աքայեցոց ծըփում էին փոթորկահույզ։

Ատրիդեսը՝ դառնակըսկիծ ցավով խոցված ու սըրտաբեկ
10Գընոււմ-գալիս էր, հըրաման տալով ձայնեղ քարոզներին,
Որ ժողովի հըրավիրեն անուն-անուն ամեն մարդու՝
Լուռ, անաղմուկ, և առաջինն ինքն էր անձամբ կանչում նըրանց։
Եվ երբ եկան, հավաքվեցին, ոտքի ելավ Ագամեմնոնն
Առատահոս արցունքներով, աղբյուրի պես նըսեմաստվեր,
Որ բըխում է թըխակայլակ՝ ապառաժի բարձրությունից,
Ու դառնապես հառաչելով՝ այսպես խոսել ըսկըսեց նա.
«Ո՛վ սիրելի առաջնորդներ և իշխաններ արգիացոց,
Արամազդը ամպրոպադեզ ծանըր հոգսեր դըրեց վըրաս
Անագորո՛ւյն, որ նախապես խոստացավ ինձ և ակնարկեց
20Քանդել Իլիոնն ամրապարիսպ ու հաղթությամբ վերադառնալ:
Բայց նենգություն նյութելով արդ, հըրաման է տալիս նա ինձ,
Որ ձեռնունայն Արգոս դառնամ այսքան մարդու կորըստից ետ։
Թերևս ա՛յդ է կամքը հըզոր, իմաստնագույն Արամազդի,
Որ կործանեց հիմնահատակ բարձրակատար շատ քաղաքներ,
Ու տակավին քանդե պիտի, զի մեծապես զորեղ է նա։
Սակայն եկեք բոլորըս մեկ համաձայնվենք իմ խորհուրդին
Ու մեր նավերը առնելով` փախչենք դեպի մեր հայրենիք,
Քանզի այլևս անկարող ենք առնել Տրոյան լայնափողոց»։

Այսպես ասաց, և բոլորը մընացին լուռ ու կարկամած,
30Չէին խոսում աքայեցիք սուզված տըխուր խոհերի մեջ։
Եվ հուսկ ապա այսպես խոսեց Դիոմեդեսն ահեղագոռ.
«Ատրի՛դ, անմիտ խոսքիդ համար նախ ե՛ս պետք է կըռվեմ քեզ հետ,
Մի՛ բարկանար վըրաս, արքա, զի ժողովը թույլ է տալիս։
Դանայանց մեջ դու մի անգամ քաջությունըս նախատեցիր,
Բարբաջելով հանիրավի, թե ես վախկոտ եմ, վատասիրտ,
Այդ մասին քաջ գիտեն բոլոր աքայեցիք՝ մանուկ ու ծեր։
Բայց Զըրվանյանն իմաստնամիտ քեզ երկուսից մեկը տրվեց.
Տըվեց նա քեզ գավազանով բարձըր լինել ամեն մարդուց,
Բայց չըտրվեց արիություն, որ ի՛սկ զարդն է իշխանության:
40Այսպես ուրեմն, հավատում ես, որ վախկո՞տ են աքայեցիք,
Եվ ապիկա՞ր են կըռվի մեջ, ինչպես որ ինքդ ես անվանում։
Իսկ եթե քո սիրտն ուզում է անպայման տուն վերադառնալ,
Վեր կաց գընա՛, բաց է ճամփադ, նավեր շատ կան ծովի ափին,
Որ Միկենքից ըստվարաթիվ քո ետևից ելան եկան։
Բայց մենք մյուսներս հոգով արի պիտի մընանք այստեղ այնքան
Մինչև քանդենք Իլիոնը մեծ, բայց եթե կան և ուրիշներ,
Որ ուզում են վերադառնալ, թող նավ նըստեն անմիջապես:
Մենք երկուսով` Սթենելոն ու ես միայն կըմարտընչենք
Մինչև վախճանն Իլիոնի, աստված է մեզ բերել այստեղ[84]»։

50Այսպես ասաց, ու գոչեցին աքայեցիք միահամուռ
Ըսքանչացած ձիամարզիկ Դիոմեդեսի խոսքի վըրա:
Ոտքի ելավ այն ժամանակ Նեստորը և խոսեց այսպես.
«Պատերազմում, Դիոմեդես, գերազանց ես և կորովի,
Եվ խորհուրդի մեջ առաջինն ես քո բոլոր ընկերներից,
Չըկա ոչ ոք աքայանց մեջ, որ ուզի քեզ հակաճառել,
Եվ անգոսնել խոսքերը քո, բայց դու խոսքըդ չավարտեցիր:
Երիտասարդ ես տակավին և կարող ես մինչև անգամ
Իմ ամենեն կըրտսերագույն մեկ զավակըս համարվել դու,
Բայց խելացի խոսքեր ասիր աքայեցոց արքաներին,
60Ուստի և ես, որ քեզանից ավագագույնն եմ տարիքով,
Պիտ լըրացնեմ պակասը, և չըպետք է խոսքըս անգոսնի
Ոչ ոք, ոչ իսկ Ագամեմնոն իշխանապետ ամենափառ:
Անհարազատ և անազգի և անօրեն, անտուն է նա,
Ով որ իրեն ընտանիքում կռիվ ու վեճ կըցանկանա:
Սակայն հիմա պետք է որ մենք հընզանդվենք սև գիշերին
Եվ պատրաստենք ընթրիքը մեր, յուրաքանչյուր պահնորդը թող
Արթուն աչքով հըսկի փոսի շուրջը բոլոր՝ պարըսպից դուրս:
Ա՛յս է պատվերըս քաջերին, իսկ դու, Ատրի՛դ Ագամեմնոն,
Որ ամենեն վեհագույնն ես արքաների մեջ մեր բոլոր,
70Տուր ծերերին խընջույք, իսկ այդ վայել է քեզ և ձեռընտու
Վըրաններըդ լիքն են գինով, քանզի նավերն աքայեցոց
Կըտրելով ծովն, ամեն օր քեզ բերում են այն Թրակիայից:
Չի պակասում քեզ ոչ մի բան, շատերին ես հըրամայում:
Բոլորն այստեղ երբ հավաքվեն, մըտիկ արա նըրա խոսքին,
Ով որ խելոք խորհուրդ կըտա, քանզի հիմա աքայեցիք
Կարիք ունեն լավ խորհըրդի, զի նավերին ընդհուպ ահա՛
Թըշնամիներն անթըվելի խարույկներ են վառել բորբոք:
Եվ ո՞ւմ է այդ ուրախացնում, վըճռական է գիշերն այս խիստ,
Որ կամ պիտի փըրկի և կամ ջընջի իսպառ բանակը մեր»։

80Այսպես ասաց, և անսացին նըրան բոլորն հոժարակամ,
Դուրս ցատկեցին անմիջապես պահանորդներն ըսպառազեն՝
Թրասիմիդեսը Նեստորյան և յուրայինքն արիասիրտ,
Ասկալափոսն ու Հալմինոսն արիսական, Մերիոնը քաջ,
Ալփարեսն ու Դեիպիրեն, ամենքն իրենց ընկերներով,
Եվ քաջ որդին Կրիոնի՝ Լիկոմեդեսն աստվածազարմ։
Սըրանք էին պահնորդական պետերն ահա - յոթը հոգի,
Եվ ամեն մեկն իր ձեռքի տակ ուներ հարյուր կըտրիճ մարտիկ,
Որոնք բոլորն իրենց ձեռքին բըռնած մեկ-մեկ երկար նիզակ՝
Թըռան իսկույն ու կանգ առան պարըսպի և փոսի միջև,
90Ուր ամեն ոք կըրակ վառեց, կազմեց ընթրիք իրեն համար։

Իսկ Ատրիդես Ագամեմնոնը ծերերին աքայեցոց
Կանչեց վըրանն իր ընդարձակ ու ճոխ սեղան տըվեց նըրանց.
Եվ ամեն ոք ձեռքը տարավ առջև դըրված կերակուրին։
Երբ լիացրին նըրանք իրենց կերուխումի փափագը կուշտ՝
Բոլորի մեջ ամենածեր Նեստորը նախ ոտքի ելավ
(որի խոսքերն ինչպես որ միշտ հաճո էին և հարգելի),
Եվ ի խընդիր նըրանց բարուն՝ ըսկըսեց նա այսպես խոսել.
«Ո՛վ մեծափառ դու, Ատրիդես, Ագամեմնոն արանց արքա,
Քեզնից պիտի ըսկըսեմ ես և քեզանով էլ վերջացնեմ,
100Իշխում ես դու բազում ազգաց, և Արամազդն ի՛նքը տըվեց
Ձեռքըդ մական և իրավունք, որ դու նըրանց առաջնորդես,
Որի համար քե՛զ մանավանդ պարտ է խոսել, կարծիք հայտնել.
Բայց և այնպես պարտավոր ես լըսել նաև ուրիշներին
Եվ կատարել, եթե մեկը տալիս է քեզ խելոք խորհուրդ,
Իսկ թե ո՛րն է իմաստունը՝ այդ պետք է որ ի՛նքըդ ընտրես:
Եվ արդ, ինչպես ինձ է թըվում, մի լավ խորհուրդ պիտի տամ ես,
Քանզի ուրիշ ոչ ոք պիտի տա քեզ խորհուրդ ավելի լավ։
Եվ ինչ հիմա եմ ասելու, մըտածում եմ ես այն վաղուց,
Այն օրից վեր, երբ գընացիր, ո՛վ թագավոր, ու զայրացած
110Դու խըլեցիր Աքիլլեսից Բրիսեիս օրիորդին,
Հակառակ իմ խըրատներին, որ քեզ տըվի այն ժամանակ։
Դու մի՛միայն քո մեծամիտ բարկությանը ունկընդրելով,
Այդ քաջ մարդուն, որին նույնիսկ աստվածներն են պատիվ տալիս՝
Անարգեցիր անգոսնելով և մըրցանակն իր խըլեցիր:
Բայց մենք հիմա խորհուրդ անենք, թե ի՞նչ կերպով կարողանանք
Աքիլլեսի սիրտը առնել և հաշտեցնել նըրան մեզ հետ՝
Լինի հարմար նըվերներով կամ խոսքերով սըրտահաճո»։

Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
«Սըխալըս դու, ո՛վ ծերունի, ցույց տալով ինձ, սուտ բան չասիր.
120Սըխալվեցի, չեմ ուրանում, նա մի ամբողջ բանակ արժե,
Որին սիրում է Արամազդն ու այդ սըրտանց սիրո համար
Նա կորցըրեց աքայական այսքան զինվոր ու զորական։
Բայց քանի որ սըխալվեցի, անսալով իմ մոլեգնության,
Հաշտըվել եմ ուզում հիմա և տալ նըրան նըվեր անբավ:
Թըվեմ ահա բլորիդ մոտ ընծաներըս շըքեղաճոխ, —
Յոթ հատ նոփ-նոր եռոտանի և տաս տաղանդ մաքուր ոսկի,
Եվ բոցափայլ քըսան կաթսա, և տասներկու երիվարներ՝
Արագարշավ իրենց ոտքով մըրցանակներ շահած մարտում։
Չի լինի մարդ երբեք աղքատ, ոսկու կարոտ չի քաշի նա,
130Ով այս գանձերն ու գեղեցիկ այս պարգևները ունենա,
Որ ինձ բերին սալասըմբակ երիվարներն այդ պատվական։
Կըտամ նաև յոթը կանայք ձեռագործի հըմուտ ու վարժ,
Լեսբուհիներ, որոնց, երբ որ Աքիլլեսը Լեսբոսն առավ,
Առանձնացրի ես ինձ համար ու պահում եմ վըրանիս մեջ,
Որոնք իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց։
Կրտամ սըրանք ու սըրանց հետ կըտամ նաև Բրիսեիսին,
Որին բըռնի այն ժամանակես խըլեցի նըրա ձեռքից.
Բայց երդվում եմ երդմամբ ահեղ, որ ես նըրան ծոցըս չառա,
Չըպառկեցի ես նըրա հետ ամուսնական անկողնու մեջ,
140Ինչ օրենքով, որ այր ու կին զուգավորվում են իրար հետ:
Այս բոլորը միանգամից կըտամ նըրան հոժարակամ,
Իսկ աստվածներն եթե մեզ տան քանդել քաղաքը Պրիամի,
Ներս մըտնելով՝ նավերն իր թո՛ղ լըցնի ոսկով և պըղինձով.
Եվ երբ հարուստ ավարը մենք բաժանելու լինենք մեր մեջ,
Թո՛ղ իր ձեռքով իրեն համար ընտրի քըսան տըրովուհի,
Հեղինեից բացի բոլոր ամենագեղ չըքնաղ կանանց:
Իսկ երբ հասնենք երկրի ըստինք Արգոսը մեր հայրենագեղ,
Այնտեղ այնժամ ես ինձ փեսա պիտի անեմ Աքիլլեսին
Ու պիտ պատվեմ Որեստոսին իմ հավասար, միակ որդուս,
150Որ սընվում է սիրաբողբոջ մեծափարթամ ճոխության մեջ։
Երեք սիրուն դուստր ունեմ ես իմ հոյակապ ապարանքում,
Անունները՝ Քրիսոթեմիս, Լավոդիկե, Իփիանասա,
Թող սըրանցից ուզածն առնի ու Պելևսի տունը տանի.
Ճոխ օժիտն էլ ինքըս կըտամ, մեծապայծառ ու թանկագին,
Այպես, որ մարդ երբևիցե դեռ չի տըվել իր աղջըկան:
Ու տամ պիտի յոթը քաղաք գեղեցկակերտ ու բազմամարդ՝
Կարդամիլեն ու Ենոպեն, արոտառատ Իրեն դալար,
Փերե քաղաքն աստվածային և Անթիան դալարավետ,
Եպիան չըքնաղ և վերջապես Պեդասոսը պերճ, այգեշատ, —
160Բոլորըն էլ ծովեզերյա, Պիլոսի ծայրը ավազուտ,
Բնակիչները խաշնահարուստ ու նախրավետ, անասնաշատ,
Որոնք նրան իբր աստըծու ընծաներով պիտ մեծարեն
Եվ հըպատակ նըրա ցուպին՝ տան պիտի հարկ ու զորք առատ:
Այս բոլորը կըտամ նըրան, եթե նա իր քենը թողնի:
Թող որ զիջի, Սանդարապետն[85] է լոկ անհաշտ և անողոք,
Այդ պատճառով ատելի է աստվածներին նա և մարդկանց։
Թող զիջանի, զի նըրանից վեհագույն եմ իշխանությամբ,
Թե՛ իբր արքա մականակիր, թե՛ նըրանից տարիքով մեծ»։

Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես նըրան պատասխանեց.
170«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, Ագամեմնոն արանց արքա,
Այդ ընծաներն, որ ուզում ես տալ դու արքա Աքիլլեսին,
Քամահրելի և անարժեք ընծաներ չեն, ուստի իսկույն
Ընտրենք հարմար դեսպաններ մենք, որ Աքիլլի վըրանն երթան։
Դեսպաններին ես պիտ ընտրեմ, և պետք է ինձ հընազանդեն:
Փենիքսը[86] նախ, որ սիրելին է Զրվանյան Արամազդի,
Առաջնորդի նըրանց թող որ Պելիսածին Աքիլլի մոտ.
Հետո՝ Այաքսը մեծանուն և Ոդիսևսն աստվածազարմ,
Եվ նըրանց հետ երկու քարոզ՝ Եվրիբադեսն ու Ոդիսոն:
Ձեռնալվայի ջուր բերեք շուտ, հըրամայեք, որ լուռ կենան,
180Աղոթք անենք Արամազդին, լըսի գուցե ու մեզ գըթա»:

Այսպես ասաց Նեստորը ծեր, որ բոլորի սըրտից խոսեց:
Եվ քարոզները ձեռքերին ջուր լըցրեցին, ու պարմանիք
Լըցրին ազնիվ, ընտիր գինու թակույկները բերնե-բերան,
Ապա կարգով, նըստածներին բաժանեցին բաժակներով։
Ձոնի գինին հեղելուց վերջ և խըմելուց հետո նըրանք
Ադրեոսյան Ագամեմնի վըրանից դուրս ելան ըշտապ:
Պատվերներ էր տալիս նըրանց Նեստոր ասպետը գերենյան
Աչքերն ամեն մեկին հառած, Ոդիսևսին նամանավանդ,
Որ աշխատեն համոզելու Պելիսածին Աքիլլեսին։

190Դեսպանները ճամփա ընկան մըռընչալից ծովի ափով՝
Աշխարհակալ գետնադղորդին թափելով շատ աղերս-աղաչ,
Որ նըվաճի խըրոխտապանծ Էակոսի թոռան հոգին:
Եվ երբ հասան միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
Գըտան նըրան՝ Աքիլլեսին նըվագելիս իր քընարով.
Որ չըքնաղ էր ու մեծարվեստ, արծաթե մույթ ուներ վըրան,
Որը նըրան ավար ընկավ շեն Էտիոնն ավերելիս:
Քաղցրանըվագ այդ քընարով ամոքում էր իր վիշտը նա,
Երգելով փառքը քաջերի, նըրանց գործերը փառապանծ:
Պատրոկլեսը նըրա դիմաց նըստել էր լուռ ու անշըշունջ,
200Ըսպասելով Էակիդյան թոռան[87] երգի ավարտվելուն։
Դեսպանները դյուցազնազարմ Ոդիսևսին հետևելով
Առաջ անցան ու կանգնեցին Աքիլլեսի դեմ-հանդիման.
Եվ Աքիլլեսը ապշահար՝ քընարը ձեռքն ելավ ոտքի
Թողած թափուր աթոռը այն, որի վըրա նըստել էր նա:
Պատրոկլեսն էլ նրանց ի տես՝ ոտքի ելավ իսկույն ևեթ:
Քաջոտն Աքիլն երկարելով ձեռքը նըրանց՝ այսպես ասաց.
«Ողջույն ձեզ, ի՛մ բարեկամներ, մի կարևոր գործ կա անշուշտ,
Թեև քենով, բայց սիրում եմ ձեզ քան բոլոր մյուս աքայանց»։

Այսպես ասաց աստվածազարմ Աքիլլը և տարավ նըրանց
210Ու բազմեցրեց ծիրանեվառ գորգով պատած բազմոցներում
Եվ մոտ կանգնած Պատրոկլեսին դառնալով նա՝ հըրամայեց.
«Դե՛, Մենիտյան, սիրելիդ իմ, ամենամեծ թակույկը բեր,
Անապակով լըցրու և տուր ամեն մեկին լիքը բաժակ,
Զի ամենեն շատ սիրելի մարդիկ են հյուր իմ հարկի տակ»:

Այսպես ասաց, լըսեց Պատրոկլն իր սիրելի ընկերակցին.
Իսկ Աքիլլեսը կըրակի վըրա դրեց մի մեծ կաթսա,
Մեջը գըցեց գեր ոչխարի և մի այծի ողնը պարարտ,
Եվ լավ սընված խոզի թիկունք, ճարպով լըցված, գիրապարար:
Բըռնել էր միսն Ավտոմեդոնն, ու Աքիլլեսն աստվածային
220Կըտրատելով՝ շարում էր վարժ շամփուրների վըրա մեկ-մեկ,
Իսկ Պատրոկլեսն անմիջապես վառեց կըրակ մի բոցավառ:
Ապա, երբ թեժ բոցը անցավ, մընաց միայն կըրակը բարկ,
Ցանեց սուրբ աղ մըսի վըրա և կըրակը տարածելով`
Շամփուրները նեցուկների վըրա դըրված` շարեց վըրան։
Խորովածը երբ որ եփավ ու դըրեցին մեծ սանի մեջ,
Պատրոկլեսը գեղեցկահյուս սակառներով հաց բաժանեց
Սեղանի շուրջ նըստածներին, իսկ Աքիլլը՝ միսը համեղ։
Նըստել էր նա պատին մոտիկ, աստվածային Ոդիսի դեմ
Եվ կարգադրում էր ընկերոջն աստվածային զոհ ընծայել.
230Եվ նա նըվերն աստվածային նետեց կըրակ, որից հետո
Նըստածները ձեռքերն իրենց երկարեցին կերակուրին։
Երբ որ կերան ու խըմեցին, քաղցը իրենց հագեցնելով,
Այաքսն այնժամ աչքով արավ Փենիքսին իր մոտը նըստած։
Կըռահելով Ոդիսն ըզգոն՝ լըցրեց բաժակն անապակով
Ու խըմելով Աքիլլեսի կենացը նա՝ այսպես ասաց.
«Ողջ լեր, Աքիլլ, կարոտ չենք մենք կերակուրի և կամ գինու,
Ո՛չ Ատրիդես Ագամեմնի վըրանի մեջ, ոչ էլ այստեղ.
խըրախճանքի համադամներ մեզ մոտ էլ կան առատորեն,
Եվ մենք քեզ մոտ համադամներ ուտելու չենք եկել այսօր։
240Մի վերահաս մեծ աղետի երկյուղն է մեզ տագնապեցնում,
Կըփըրկըվ՞ի մեր նավատորմն արդյոք, թե չէ պիտի կորչի։
Ծանր է սաստիկ վիճակը մեր, թե ցույց չըտաս քո ուժը մեծ,
Մեր նավերի և պարըսպի մոտ են արդեն բանակ զարկել
Տըրոյացիք և օգնական նըրանց գընդերն հեռվից եկած.
Բյուր խարույկներ բորբոքելով ըսպառնում են խըրոխտաբար
Խուժել դեպի նավատորմիղ և հըրկիզել նավերը մեր։
Իսկ Զըրվանյան Զևսը նըրանց լավ նըշաններ է ցույց տալիս՝
Աքայեցոց վըրա անվերջ շանթ ու կայծակ արձակելով.
Եվ փըքվելով կորդակաճոճ Հեկտորն իր հաղթ ուժի վըրա,
250Արամազդին վըստահացած` արհամարհում է՝ մեծազոր
Աստվածներին և ողջ մարդկանց վարազային վայրագությամբ
Եվ մաղթում է, որ շուտ ծագի առավոտը աստվածային,
Ըսպառնալով ծայրակոտոր անել բազում նավերը մեր
Եվ հըրկիզել նավատորմիղն ամբողջ հըրով սաստկատոչոր,
Եվ կոտորել ծըխից շըշմած աքայեցոց որդիներին։
Անհանգիստ է սիրտըս սաստիկ, վախենում եմ, թե միգուցե
Աստվածները ըսպառնալիքն իրենց հանկարծ գըլուխ բերեն
Ու սև օրհաս վիճակվի մեզ, մեռնել այստեղ, Տրոյայում,
Հեռու քաղցըր մեր Արգոսից՝ հայրենիքից մեր ցանկալի։
260Բայց դու վեր կաց, արի, ով քաջ, և քո ուժով, թեպետև ուշ,
Փըրկիր տրոյանց ժանտ մոլուցքից աքայեցոց որդիներին,
Թե չէ հետո շատ կըցավես, սակայն արդեն ուշ կըլինի
Չարիքներին դարման գըտնել, ուստի խորհիր դու առաջուց,
Թե ինչ ձևով պիտի վանես դանայեցոց այդ օրը ժանտ։
ՉԷ՞ որ, ով քաջ, երբ Փթիայից քեզ ուղարկեց զինակցելու
Ագամեմնոն Ատրիդեսին, հայրըդ՝ Պելևսն այսպես ասաց.
«Որդյակ իմ, քեզ, եթե ուզեն, պիտ շընորհեն մեծ զորություն
«Թե՛ Աթենասն, և թե՛ Հերան, բայց դու սանձիր քո կըրծքի տակ
«Սիրտըդ գոռոզ, զի հեզությունն է լավագույն զարդը մարդու:
270«Դու ժանտաժուտ քենը քեզնից հեռու վանիր, որպեսզի քեզ
«Է՛լ ավելի պատվեն թե՛ ծեր և թե՛ մանուկն աքայեցի»։-
Հայրըդ այսպես քեզ պատվիրեց, որը, սակայն, շուտ մոռացար։
Բայց դու արի, հանգըստացիր, վերջ տուր քո այդ քենին դըժնյա.
Տա՛ պիտի քեզ Ագամեմնոնն՝ արժանավոր շատ ընծաներ,
Եթե իջնես դու, Աքիլլես, քո այդ բորբոք բարկությունից:
Ականջ արա, որպեսզի ես թըվեմ բոլորն այն մեկ առ մեկ,
Ինչ Ատրիդեսն իր վըրանում խոստացավ ողջ քեզ ընծայել:
Յոթ հատ նոփ-նոր եռոտանի և տաս տաղանդ մաքուր ոսկի,
Եվ բոցափայլ քըսան կաթսա, և տասներկու երիվարներ՝
280Արագարշավ իրենց ոտքով մըրցանակներ շահած մարտում։
Չի լինի նա երբեք աղքատ, ոսկու կարոտ չի քաշի նա,
Եվ այդ գանձերն ու գեղեցիկ այդ պարգևները ունենա,
Որ բերեցին Ատրիդեսին երիվարներն այդ պատվական։
Տալիս է և յոթը կանայք ձեռագործի քաջահըմուտ
Լեսբուհիներ, որոնց երբ դու Լեսբոսն առար, Ագամեմնոնն
Առանձնացրեց իրեն համար ու պահում է իր վըրանում,
Որոնք իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց։
Բոլորի հետ տալիս է նա և քո չըքնաղ Բրիսեիսին,
Որին բըռնի հափըշտակեց նա քո ձեռքից այն ժամանակ։
290Բայց երդվում է, որ նա նըրան չի առել իր ծոցը երբեք
Եվ չի պառկել նըրա հետ նա ամուսնական անկողնու մեջ՝
Ինչ օրենքով, որ այր ու կին զուգավորվում են իրար հետ:
Այս բոլորը պատրաստ այնտեղ տա պիտի քեզ հոժարակամ,
Իսկ աստվածներն եթե մեզ տան քանդել քաղաքը Պրիամի,
Ներս մըտնելով՝ նավերըդ դու լըցրու ոսկով և պըղինձով,
Եվ երբ հարուստ ավարը մենք բաժանելու լինենք մեր մեջ
Ինքըդ անձամբ քո իսկ ձեռքով ընտրիր քըսան տըրովուհի՝
Հեղինեից բացի բոլոր ամենագեղ չըքնաղ կանանց։
Իսկ երբ հասնենք երկրի ըստինք Արգոսը մեր հայրենական,
300Այն ժամանակ այնտեղ նա քեզ փեսա պիտի անի իրեն
Ու պիտ պատվի Որեստոսին իր հավասար, միակ որդուն,
Որ սընվում է սիրաբողբոջ մեծափարթամ ճոխության մեջ:
Երեք սիրուն դուստը ունի նա իր հոյակապ ապարանքում,
Անունները` Քրիսոթեմիս, Լավոդիկե, Իփիանասա.
Ա՛ռ նրանցից ում ուզում ես և Պելևսի պալատը տար,
Ոչ մի օժիտ պիտի չըտաս, օժիտը ճոխ ինքն է տալու,
Այնպես, որ մարդ երբևիցե դեռ չի տըվել իր աղջըկան։
Ու տա պիտի յոթը քաղաք գեղեցկակերտ ու բազմամարդ,
Կարդամիլեն ու Ենոպեն, արոտառատ Իռեն դալար,
310Փերե քաղաքն աստվածային և Անթիան դալարավետ,
Եպիան չըքնաղ, և վերջապես Պեդասոսը պերճ, այգեշատ-
Բոլորըն էլ ծովեզերյա, Պիլոսի ծայրը ավազուտ,
Բնակիչները խաշնահարուստ ու նախրավետ, անասնաշատ,
Որոնք քեզ մեծ ընծաներով պիտի պատվեն իբր աստըծու,
Եվ հըպատակ գավազանիդ՝ տան պիտի հարկ ու զորք անթիվ:
Այս բոլորը տալիս է նա, եթե դու քո ոխը թողնես:
Իսկ եթե քո սըրտին սաստիկ ատելի են Ատրիդ արքան
Եվ ընծաներն իր բովանդակ՝ գըթա գոնե աքայեցոց,
Որոնք հյուծվում են բանակում և իբր աստված պատվում են քեզ:
320Հետո՝ պիտի ժառանգես դու անհուն պատիվ, փառք ու պարծանք,
Ըսպանելով այդ Հեկտորին, որ խելահեղ կատաղությամբ
Քեզ վըրա է հարձակվելու, հոխորտում է, թե իրեն պես
Չըկա մի քաջ աքայանց մեջ, որոնք նավերն այստեղ բերին»։

Եվ պատասխան տալով նըրան՝ այսպես ասաց Աքիլլը քաջ.
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, բազմահընար դու Ոդիսևս,
Պետք է, որ պարզ և համարձակ պատասխանեմ քո խոսքերին,
Ինչպես որ ինքս եմ մըտածում և կատարում, որ դադարեք
Ձանձրացնել ինձ ձեր բըզզոցով, ընդմիջելով մեկ-մյուսին։
Դըժոխքի տան դարբասի չափ ատելի է այն մարդը ինձ
330Որի լեզուն ուրիշ բան է ասում և սիրտն ուրիշ մի բան:
Եվ ես ահա այն եմ ասում, ինչ որ սիրտս է թելադրում ինձ.
Ագամեմնոն Ատրիդ արքան և մյուս բոլոր դանայեցիք
Անկարողեն ինձ համոզել, զի չըգըտավ շընորհ երբեք
Երախտամոռ այդ մարդու մոտ ոչ մի կըտրիճ պատերազմող:
Նույնն է բաժինը կըռվողի, նույնը՝ կըռվից խուսափողի,
Կըտրիճը քաջ և վատասիրտ վախկոտը նույն պատիվն ունեն,
Նույն մահով են մեռնում պըղերգն ու ժըրաջան մարդը ձեզ մոտ։
Չըշահեցի ավել ոչինչ, ես որ այնքան շատ տանջվեցի
Ու մըղեցի մարտեր բազում՝ մահն ամեն ժամ աչքըս առած:
340Ինչպես թըռչնիկն իր դեռ անթև ձագուկներին կեր է բերում
Քաշելով շատ նեղություններ՝ իր իսկ անձին վըտանգելով,
Այդպես և ես շատ գիշերներ անքուն, արթուն տառապեցի
Եվ անցկացրի արյունազանգ ու բազմահոգ շատ ցերեկներ.
Դըրանց կանանց համար՝ բազում դյուցազների դեմ մարտընչելով:
Նավատորմով ավերեցի ես տասներկու շեն քաղաքներ,
Հետևակով՝ Տըրոյայում տասնըմեկը նըվաճեցի,
Որոնց բոլոր ավարը թանկ ու հատընտիր գանձերը ճոխ
Կողոպտելով առա բերի Ագամեմնոն Ատրիդեսին,
Որ սըրընթաց նավերի մոտ կանգնած ավարն էր ընդունում,
350Բաժանում էր քիչը այլոց, շատը իրեն պահելով միշտ:
Պարգևում էր երբեմն էլ նա իշխաններին, ավագանուն,
Որոնց մընաց անձեռնամուխ, ի՛մը միայն հափըշտակեց.
Առավ ինձնից սիրատարփիկ և անձկալի իմ ամուսնուն,
Որի հետ նույն անկողնի մեջ պառկելով թող զըվարճանա:
Արգիացիք հանուն ինչի՞ պետք է կրռվեն տըրոյանց դեմ,
Ագամեմնոնն ինչի՞ համար բերեց լըցրեց գընդերն այստեղ, —
Արգիացի գեղեցկավարս Հեղինեի համար հարկավ։
Մի՞թե միայն Ատրիդները գիտեն սիրել իրենց կանանց.
Յուրաքանչյուր սըրտի տեր մարդ սիրում է իր կընոջը ջերմ,
360Ու խընամում, ինչպես որ ես սիրում էի ամբողջ հոգով
Բրիսեիսին, թեև նըրան իմ նիզակով էի գերել։
Իսկ այժըմ, նա, որ նենգությամբ խըլեց պարգևն իմ ինձանից,
Թող չըփորձի ինձ համոզել, նըրան լավ եմ ճանաչում ես.
Այլ թող քեզ հետ, ո՛, Ոդիսևս, և մյուս բոլոր արքաների,
Խորհուրդ անի՝ ինչպե՞ս վանի նավերից հուրն այդ ոխերիմ:
Քանի որ նա առանց ինձ էլ շատ գործեր է տընօրինել.
Շինեց պարիսպ ու նըրա շուրջ փորեց և փոս արձակ ու լայն,
Եվ փոսի մեջ տընկել տըվեց խիտ-խիտ ցըցեր, բայց և այնպես
Անկարող է սանձահարելՀեկտորի թափն արյունառուշտ,
370Որը, երբ ես աքայեցոց հետ միասին կըռվում էի,
Սիրտ չէր անում մինչև անգամ պարիսպներից հեռանալու,
Գալիս էր նա մինչև կաղնին, Սկեական դըռների մոտ,
Միայն մի հեղ կանգնեց իմ դեմ և իմ ձեռքից հազիվ պըրծավ։
Արդ, քանի որ չեմ ուզում ես պատերազմել Հեկտորի դեմ,
Վաղն առավոտ զոհ ձոնելով Զևսին և մյուս աստվածներին,
Ծանըր բարձած նավերը իմ ծով հանելով, պիտի տեսնես,
(Եթե ուզես և ունես փույթ այդ բաները նըկատելու)
Նավերիս չուն՝ մըղված աշխույժ թիավարող մարդկանց ուժից,
Ու, թե հըզոր Երկրասասանն ուզենա տալ հողմ հաջողակ՝
380Երրորդ օրը ես կըհասնեմ հայրենիքն իմ՝ հուռթի Փթիա,
Որտեղ շատ բան թողեցի ես, երբ չարաբախտ այստեղ եկա։
Այստեղից էլ սիտի տանեմ հետըս ոսկի, կարմիր պըղինձ,
Եվ ըսպիտակ երկաթ տանեմ, տանեմ կիներ գեղեցկիրան,
Որոնք որ ինձ բաժին ընկան, իսկ պարգևն այն, որ ինձ տըվեց
Ագամեմնոն արանց արքան, ինքն էլ առավ թըշնամաբար։
Այսպես, նըրան դու բացեբաց ասածներըս պատմիր բոլոր,
Որպեսզի մյուս աքայեցոց բարկությունն էլ բոցավառվի,
Եթե կըրկին մեկնումեկին նա կամենա խորամանկել,
Զի միևնույն լիրբն է նա միշտ և ամոթ բան ասած չունի.
390Թող այսուհետ չըհանդըգնի նա երեսին իմ նայելու։
Պիտի չօգնեմ նըրան այլևս ո՛չ խորհըրդով, և ո՛չ գործով,
Նա մի անգամ խաբել է ինձ, թող չըփորձի կըրկին խաբել,
Բավական է, հերիք եղավ, թող որ կորչի խաղաղությամբ,
Երբ Արամազդն ըզգոնամիտ խըլեց նըրա խելքը գըլխից:
Ատելի են իր ընծաներն, և նա հարգանք չունի ինձ մոտ,
Եթե նա ինձ տասնապատիկ, քսանապատիկ տա մինչև իսկ,
Ինչ որ ունի հիմա և դեռ հետո կարող է ունենալ,
Եվ կամ ինչքան կա Որքմենում և Թեբեում եգիպտական,
Որտեղ անհուն հարըստություն կա կուտակված տըների մեջ,
400Եվ որ հարյուր դուռ ունի նա, և ամեն մի դըռնից նըրա
Կանցնեն երկու հարյուր հոգի իրենց կառքով ու ձիերով.
Ո՛չ, եթե տա նույնիսկ այնքան, որքան երկիրն ավազ ունի,—
Պիտի դարձյալ չըկարենա սիրտս ամոքել Ատրիդ արքան,
Մինչև լըրիվ չըհատուցի վըրեժը դառն իմ զըրկանքի:
Ատրիդեսի աղջըկան ես ինձ կընության չեմ առնի, չէ՛,
Անգամ եթե նա իր գեղով մըրցեր Աստղիկ դիցուհու հետ,
Հավասարվեր ձեռարվեստով կապուտաչվի Աթենասին[88]։
Թող որ ընտրի աքայեցոց միջից փեսա ուրի՛շ մեկին,
Շատ ավելի հարմար իրեն և թագավոր վըսեմապետ։
410Եթե պահեն ինձ աստվածներն, և ես բարով տունըս հասնեմ,
Պելևսն ինքը հարկավ կընտրի որդուն հարմար մի հարսնացու:
Հելլադայում ու Փթիայում կան շատ սիրուն աքայուհիք-
Քընքույշ դուստրեր ազնըվազարմ քաղաքապահ իշխանների,
Որոնց միջից ում ուզենամ՝ կարող եմ ես կին առնել ինձ։
Արիական սըրտիս տենչն է ինձ արժանի կին ունենալ
Եվ միասին վայելել իմ ծերունի հոր գանձերն անբավ։
Ես իմ հոգին չեմ տա երբեք հարստությանն այն բովանդակ,
Որ ասում են՝ Իլիոնն ուներ խաղաղության տարիներին,
Երբ դեռ այստեղ չէին եկել որդիները աքայեցոց.
420Ոչ էլ բոլոր այն գանձերին, որոնք իր մեջ է ամփոփում
Տաճարն Գուշակ Ապոլլոնի՝ այնտեղ, քարոտ Պիթովի մեջ։
Քանզի հեշտ է ավար առնել պարարտ գառներ ու ոչխարներ
Ու ձեռք բերել մի ոսկեբաշ, եռոտանի և ամեն բան,
Սակայն հոգին, որ մի անգամ ատամների միջից թըռավ,
Էլ չես կարող նըրան բըռնել, ետ չես պահի այնուհետև:
Քանզի նաև մայրըս՝ Թետիս արծաթթաթիկ աստվածուհին
Ասում է թե ճակատագրից երկու օրհաս եմ կըրում ես,-
Եթե այստեղ մընամ կըռվեմ տըրոյացոց քաղաքի շուրջ՝
Դարձիս հույսը պիտի կորչի, ու կըմընա փառքըս անեղծ,
430Իսկ թե դառնամ ես դեպի տուն, դեպ հայրենիքն իմ անձկալի՝
Կորած է փառքն իմ քաջության, սակայն երկար կյանք կունենամ,
Եվ ինձ այնպես շուտ չի հասնի մահվան օրհասն ու չի գըտնի։
Ուզում եմ ես խորհուրդ տալ ձեզ, նաև բոլոր աքայեցոց՝
Նավել դեպ տուն, որովհետև դուք չըպիտի գըտնեք երբեք
Վախճան ու վերջն ամրապարիսպ նըվիրական Իլիոնի,
Զի Արամազդն ահեղամռունչ հովանի է նըրա վըրա,
Եվ տըրոյանք մարտընչում են քաջակորով խիզախությամբ:
Արդ, գընացեք, բարեկամներս, և պատմեցեք ինչ ասացի,
Աքայեցոց ավագանուն, զի ծերերին պատիվ է այդ,
440Որ մըտածեն մի այլ միջոց՝ ազատելու նավերն իրենց
Եվ բանակը աքայեցոց. այն, ինչ խորհել էին նըրանք,
Գըլուխ չեկավ և չի գալու, քանի ես ոխ ունեմ և քեն։
Դուք գընացեք, բայց Փենիքսը թող որ մընա, քընի այստեղ,
Որպեսզի վաղն ինձ հետ նավով վերադառնա դեպ հայրենիք,
Միայն եթե ուզում է նա, նըրան բըռնի չեմ տանի ես»:

Այսպես խոսեց, և բոլորը մընացին լուռ ու լեզվակապ,
Խիստ զարմացած Աքիլլեսի այդ զայրագին պատասխանից.
Եվ հուսկ ապա Փենիքսը ծեր խոսեց աչքերն արտասվալից,
Զի նա շատ էր աքայեցոց նավատորմի համար ցավում,
450«Հըրաշակերտ ո՛վ Աքիլլես, եթե արդեն վըճռել ես դու
Վերադառնալ և չես ուզում հուրն հեռացնել մեր նավերից,
Որովհետև զայրույթը քո հոգում ընկած՝ տիրել է քեզ,
Ինչպե՞ս, որդյակ իմ սիրելի, ես առանց քեզ մընամ այստեղ:
Երբ Փթիայից Պելևսը ծեր՝ Ատրիդեսին զինակցելու
Ուղարկեց քեզ՝ դեռևս անփորձ պատերազմի գործերի մեջ
Եվ ժողովի, որտեղ մարդիկ փառք ու պատիվ են վաստակում,
Ինձ ուղարկեց քեզ հետ, որ ես սովորեցնեմ բոլորը քեզ,
Որ դու լինես ճարտարախոս և հաջողակ զենքի գործում։
Ո՛չ, առանց քեզ, քաղցր իմ որդյակ անկարող եմ մընալ այստեղ,
460Մինչև անգամ աստվածներից մեկը եթե ինձ խոստանար
Ծերությունից ինձ ազատել ու դարձընել երիտասարդ,
Ինչպես էի, երբ թողեցի ես Հելլադան գեղեցկակին,
Փախչելով հոր՝ Ամինտորի անեծքներից ու զայրույթից:
Բարկացել էր նա ինձ վըրա իր վարսագեղ հարճի համար,
Որին սիրում և իմ մորը՝ իր ամուսնուն անարգում էր:
Իսկ մայրըս միշտ, զօր ու գիշեր աղերսում էր արած ծունկիս,
Որ ես փութամ, մըտնեմ հարճին, որպեսզի սա ծերին ատի։
Մորըս խոսքին ես անսացի, բայց իմացավ հայրս այդ մասին,
Եվ անիծեց ինձ ահավոր Էրիննային[89] աղոթելով,
470Որ չընըստի իր ծընկներին ինձնից ծընված ոչ մի զավակ[90]:
Եվ աստվածներ հորըս այդ դառն անեծքները կատարեցին-
Արամազդը անդընդային և սոսկալի Պերսեփոնեն։
Ես զայրացած որոշեցի հորս ըսպանել սուր պըղընձով,
Բայց մի աստված միտքըս փոխեց և մարեց հուրն իմ բարկության,
Ըզգալ տալու, թե ինչ տըխուր անուն պիտի թողնեմ տոհմում,
Ու ենթարկվեմ մարդկանց կողմից նախատալից պարսավանքի՝
Աքայեցոց մեջ ոճրագործ ու հայրասպան հորջորջելով:
Այսպես ահա այնուհետև սիրտը այլևս չէր հանդուրժում
Ցասումնալից հոր հետ մեկտեղ ապրելու նույն պալատի մեջ:
480Ազգականներ և ընկերներ շուրջ-բոլորըն թախանձագին
Խընդրում էին, որ ես մընամ, չըհեռանամ իմ հոր տընից։
Մորթում էին հաճախ գառներ, գերապարար ու ծանրաքայլ
Կեռակոտոշ, դանդաղ եզներ ու ճարպալից խոզեր բազում,
Խորովելով Հեփեստոսյան բոցի վըրա անմահական,
Եվ ծերունու կարասներից առատ գինի էին խըմում։
Ինը գիշեր չորս կողմս առած նընջում էին ու փոխնիփոխ
Պահակություն էին անում, կըրակը միշտ վառ պահելով,
Ոմանք գավթում ապարանքի, ամրապարիսպ մեծ սըրահում
Եվ ոմանք էլ իմ սենյակի նախամուտքում դըռան առաջ։
490Բայց տասներորդ խավարակուռ գիշերը երբ վըրա հասավ,
Այն ժամանակ խորտակելով ամուր դըռներն իմ սենյակի,
Դուրս վազեցի և անարգել անցա բակի ցանկապատից
Գաղտագողի՝ պահակներից և կանանցից ըսպասավոր:
Հեռու փախա հորըս տընից և կըտրելով լայն Հելլադան՝
Ես վերջապես հասա Փթիա խաշնահարուստ և արգավանդ,
Որտեղ հայրըդ՝ Պելևս արքան հյուրընկալեց ինձ իր տան մեջ
Եվ ինձ սիրեց, ինչպես մի հայր սիրում է իր միակ որդուն.
Ծընված շատ ուշ, ծեր օրերում, մեծափարթամ ճոխության մեջ։
Հարըատության տեր արավ ինձ ու ժողովուրդ տըվեց անթիվ,
500Ապրում Էի ծայրը Փթիո, դոլոպների վըրա իշխան:
Այնտեղ ահա՛, ո՛վ Աքիլլես, քեզ հասցըրի այդ հասակին,
Որդու նըման քեզ սիրելով, երբեք չէիր կամենում դու
Հացկերույթի գընալ մի տեղ, ոչ էլ տանը մի բան ուտել
Մինչև որ քեզ չառնեի ես, նըստեցնեի իմ ծընկներին
Եվ կերակրիկն այս իմ ձեռքով քեզ չըտայի, նաև գինին:
Քանի՞ անգամ կըրծքիս վըրա դու պարեգոտն իմ թըրջեցիր
Սև գինիով, բերնիցդ թափված քո մանկությա ծանր օրերին:
Այսպես ես շատ տառապեցի և հոգնեցի ես քեզ համար,
Քանի որ մեծ աստվածները չէին ուզում զավակ տալ ինձ՝
510Մըտածեցի քեզ որդեգրել, աստվածատիպ ո՛վ Աքիլլես,
Որպեսզի դու դըժբախտության դեպքում փրկես ինձ և օգնես։
Արդ, Աքիլլես, տիրապետիր ոգին քո մեծ, քաջը պետք չէ
Կարծր ու անգութ սիրտ ունենա, աստվածներն են լըսում նույնիսկ,
Որոնք փառքով և զորությամբ գերիվերո են բոլորից,
Բայց և դարձյալ մարդիկ նրանց նըվերներով և զոհերով
Եվ ողոքիչ աղերսներով, աղոթքներով հաշտեցնում են,
Եթե մեկը նըրանց հանդեպ հանցանք ու մեղք գործած լինի,
Որովհետև Աղերսներն էլ դուստրերն են մեծն Արամազդի,
Խորշոմերես, կաղ ոտքերով, աչքերով շիլ և ակընկոր,
520Որ Եղեռնի ետևից են գընում հոգնած ու դեդևուն:
Իսկ Եղեռնը, որ հըզոր է և արագոտն՝ առաջ ընկած
Շըրջում է ողջ երկրի վըրա վընասելու համար մարդկանց,
Իսկ Աղերսները Եղեռնի ետևից միշտ ընթանալով՝
Նըրա մարդկանց տըված խորունկ վերքերին են դարման տանում.
Ով պատկառի Արամազդի այդ դուստրերից, նըրանց անսա,
Աղերսները կօգնեն նըրան և կըլըսեն աղաչանքին,
Իսկ եթե մեկն համառորեն ու կամակոր մերժի նըրանց,
Այնժամ նըրանք Զըրվանյան մեծ Արամազդի մոտ գընալով՝
Կըպաղատեն, որ հալածվի նա Եղեռնից և պատըժվի։
530Տուր նաև դու, ո՛վ Աքիլլես, Արամազդի այդ դուստրերին
Նույն պատիվը, որ շատ ու շատ քաջերի միտքն է ողոքում։
Եթե չըտար Ատրիդը քեզ ճոխ պարգևներ այժմ ու հետո,
Այլ մընար միշտ անզիղջ ու չար, թըշնամության մեջ համառեր,
Այն ժամանակ ես ինքս էլ քեզ, այո՛, խորհուրդ պիտ չըտայի
Քենըդ թողնել, քաջ Աքիլլես, և օգնության գալ աքայանց,
Որքան էլ որ նեղը լինեն և քո ուժին պետք ունենան։
Նա շատ բան է տալիս հիմա, խոստանալով տալ և հետո,
Եվ ընտրելով աքայեցոց միջից՝ ազնիվ, ականավոր,
Քեզ ամենեն շատ սիրելի մարդկանց այստեղ ուղարկեց նա:
540Մի անգոսնիր նըրանց որ քո ոտն են եկել աղերսանքով.
Պարսավելի չէ առաջին զայրույթը քո բոլորովին։
Վաղընջական կրտրիճներին պարծանք էր մեծ, ինչպես գիտես,
Երբ որ նըրանք զայրանային անհընարին սըրտմըտությամբ՝
Լըսել, անսալ աղաչանքի, ճոխ պարգներ ընդունելով։
Մի հինավուրց դեպք եմ հիշում, շատ վաղուցվա բան է, նոր չէ,
Որ ես, ինչպես որ եղել է, պատմեմ պիտի, սիրելիներ։
Անդ, Կալիդոն քաղաքի շուրջ կուրետներն ու քաջ էտոլյանք
Կատաղի մարտ էին մղում ու կոտորում, ջարդում իրար, —
Էտոլացիք պաշտպանելով հայրենական քաղաքն իրենց,
550Կուրետները խիզախաբար՝ պատերազմով այն քանդելու:
Կըռիվն այդ գոռ գըրգըռել էր ինքն Արտեմիսը ոսկեգահ,
Որովհետև նա սոսկալի զայրացած էր Ինևսի դեմ,
Որ պըտղառատ բերրի դաշտում նըրան նըվեր չէր մատուցել,
Մինչդեռ բոլոր աստվածներին առատ բաժին էր հանել նա,
Եվ մեծափառ Արամազդի դըստեր միայն զոհ չընծայեց,
Մոռացության տալով նըրան, կամ պարզապես անփութությամբ:
Նետազբոս դուստրն Արամազդի զայրանալով նըրա վըրա,
Մի վայրենի, վայրագասուն, ճերմակ ատամ կինճ բացթողեց,
Որ Ինևսի անդաստանում պատճառում էր մեծ վընասներ:
560Իրար վրա գետին փըռեց ամբարձուղեշ ծառեր բազում,
Պըտուղներով, ծաղիկներով՝ արմատախիլ արավ նըրանց։
Մելեագրոսը՝ Ինևսի արի որդին զարկեց նըրան
Քաղաքներից շատ որսորդներ և բարակներ հավաքելով,
Որովհետև քիչ մարդկանցով կարելի չէր հաղթել նըրան.
Ահռելի էր, և շատերին նա խարույկի վըրա հանեց:
Եվ Արտեմիսն առաջ բերեց ահեղ աղմուկ և պատերազմ
Այդ վայրենի կինճի գըլխի և թավամազ մորթի համար
Երկու ուժեղ կողմերի մեջ՝ կուրետների և էտոլյանց:
Այսպես, քանի դեռ արիսյան Մելեագրոսն էր մարտընչում,
570Կուրետները հաղթվում էին ու թեպետև ըստվարաթիվ՝
Սակայն կրկին չէին կարող պարըսպից դուրս ելնել նըրանք։
Բայց երբ տիրեց Մելեագրին ցասումը բուռըն բարկության, –
Որ մինչև իսկ իմաստունի միտքն է հուզում և վըրդովում, —
(Քանզի նա խիստ զայրացած էր սիրելի մոր՝ Ալթեայի դեմ,
Քաշվեց կընոջ մոտ հարազատ՝ գեղաչըքնաղ Կլեոպատրի,
Որը աղջիկն էր Եվենյան գեղասըրունք Մարպեսսայի
Եվ Իդեսի - այն ժամանակ ամենաքաջ, զորեղ մարդու։
Եվ որպեսզի խըլի չըքնաղ, գեղասըրունք օրիորդին՝
Վերցըրեց նա իր լայնալիճն ընդդեմ գուշակ Ապոլլոնի[91]:
580Այդ ժամանակ, ապարանքում, գեղաչըքնաղ Կլեոպատրան
Ալկիոնե էր կոչվում իր սիրելի հոր ու մոր կողմից,
Քանզի մայրը Ալկիոնի սաստիկ վըշտով էր համակված,
Երբ որ իրեն հափըշտակեց Ապոլլոնը կորովաձիգ:
Նըստած էր ժանտ ու քինասիրտ Մելեագրոսն իր կընոջ մոտ,
Մաղձոտ՝ իր մոր անեծքներից, որ խընդրում էր աստվածներին,
Իր հարազատ եղբոր արյան համար տըրտում ու վշտահար,
Ու ծընրադիր ծեծում էր նա բեղուն երկիրն իր ձեռքերով
Աղաչելով Սանդարպետին և դըժընդակ Պերսեփոնին,
Ծոցն արցունքով ողողելու, որ իր որդուն մահվան մատնեն:
590Եվ դըժոխքից լսեց նըրան Իրիննան մութ և անողոք[92]
Ու բարձրացավ դըղիրդ, աղմուկ պարիսպների, դըռների մոտ,
Ծեծվում էին բուրգերն ամեն, ծերունիներն էտոլացի
Խընդրարկուներ ուղարկեցին նըրան՝ քուրմեր աստվածընտիր՝
Խոստանալով մեծ պարգևներ, որ գա, վանե ժանտ ոսոխին:
Ազատություն տըվին նըրան, որ նա ընտրի իրեն համար
Բարեբեղուն Կալիտոնի մի մասն՝ հիսուն օրավար հող-
Կեսն գինեբեր այգու համար ու կեսն՝ ազատ վար ու ցանքի:
Եվ ձիավարժ Ինևսն էր ծեր թախանձագին խընդրում նրան
Ծունըր դըրած բարձրաձեղուն իր սենյակի դըռան շեմբին.
600Խընդրում էին նըրան նաև քույրներն ու մայրը մեծարգո,
Ինչպես բոլոր բարեկամներն ու ընկերներն իր սիրելի,
Բայց նա համառ, անդըրդվելի մընաց նըրանց աղաչանքին,
Եվ անկարող եղան նըրանք փափկացընել սիրտը նըրա,
Մինչև որ իր տունը հիմքից դողաց, ցընցեց հաճախակի.
Կուրետները սանդուղ դըրած ելնում էին բուրգերն ի վեր
Կըրակ տալու մեծ քաղաքին. այն ժամանակ գեղեցկիրան
Կինը սիրուն՝ Կլեոպատրան գուժկան ձայնով, արտասվաթոր
Աղաչում էր Մելեագրին ու մեկ առ մեկ թըվում նըրան
Թե ինչ աղետ ու պատուհաս կարող էր գալ մարդկանց գլխին,
610Երբ թըշնամին անագորույն խուժեր իրենց քաղաքը մեծ։
Տըղամարդկանց կըկոտորեն ու քաղաքին կըրակ կըտան
Ու կըգերեն գեղեցկալանջ կանանց, մատղաշ մանուկներին։
Մելեագրի սիրտը հուզվեց ի լուր այդ ժանտ ոճիրների
Ու վեր կացավ, գընաց ըշտապ չըքնաղ զենքերը հագնելու։
Կորըստաբեր օրը այսպես նա հեռացրեց Էտոլներից՝
Մի կողմ դըրած զայրույթն ու քեն, թեպետ նըրան չըտրվեցին
Ճոխ ընծաներ, բայց նա այնպես էլ եղեռնը հեռու վանեց:
Իսկ դու նըրան մի՛ նըմանվիր, սիրելիդ իմ, և դևը թո՛ղ
Չըդարձընի նույն կողմը քեզ, զի չափազանց վատ կըլինի
620Գալ օգնության այն ժամանակ, երբ վառված են նավերն արդեն:
Ընծաների համար արի, և բովանդակ աքայեցիք
Պատվեն պիտի քեզ, Աքիլլես, և աստըծու պես մեծարեն։
Իսկ թե առանց պարգևների դու մըտնես մարտ արյունառուշտ,
Նույն պատիվը չես ըստանա, թեկուզ հաղթես դու թըշնամուն»։

Եվ ծերունուն արագոտըն Աքիլլն այսպես պատասխանեց.
«Փենիքս, օ հա՛յր իմ ծերունի, այդ պատիվներն ինձ պետքը չեն,
Զի կարծում եմ, թե Արամազդն ինձ բավական շատ է պատվում,
Նա մահկաձև նավերի մոտ ինձ իր ձեռքից բաց չի թողնի,
Քանի որ դեռ շունչ կա վըրաս ու սըրունքներս ինձ չեն լըքել։
630Ես քեզ ուրիշ բան էլ կասեմ, և դու մըտքիդ մեջ պահիր այն,
Քո ողբերով ու հեծությամբ դու իմ հոգին մի՛ քայքայիր,
Եվ մի խոսիր այդպես ինձ մոտ դու ի նըպաստ Ատրիդեսին,
Չըպետք է դու սիրես նըրան, որ իմ սըրտից չըհեռանաս,
Այլ ցավեցրու ինձ հետ և դո՛ւ ինձ խորապես ցավեցնողին.
Թագավորիր ինձ հավասար, պատվիս կեսը քեզ լինի թող:
Թող որ դըրանք գընան, իսկ դու մընա՛ այստեղ, իմ վըրանում,
Նընջիր փափուկ անկողնու մեջ, և առավոտ երբ որ ծագի,
Կըմըտածենք՝ մընալ այստե՞ղ, թե՞ մերոնց մոտ վերադառնալ»:

Ասաց Աքիլլն ու հոնքերով նըշան արավ Պատրոկլեսին,
640Որ Փենիքսի համար փափուկ մի անկողին պատրաստել տա,
Եվ մյուսներն էլ մըտածեն վերադառնալ, բայց այդ պահին
Տելմոնյան Այաքսը մեծ խոսք առնելով այսպես ասաց.
«Դյուցազնազա՛րմըդ Լայերտյան, բազմահանճար դու Ռդիսևս,
Վեր կաց գընանք, որովհետև ես հույս չունեմ թե այս ճամփով
Մենք կըհասնենք նըպատակին. գընանք պատմենք, ինչ լըսեցինք,
Թեև հաճո ու քաղցրալուր չըլըսեցինք մենք ոչ մի բան
Դանայեցոց համար, որոնք աչքը ճամփին մեզ են մընում։
Աքիլլեսը իր կըրծքի մեջ ունի գոռոզ ու վայրագ սիրտ.
Խըստաբարո, որ անկեղծ սերն ընկերների արհամարհեց,
650Որին բոլորս ամենից շատ էինք պատվում նավատորմում։
Անգո՛ւթ, նույնիսկ մարդ իր եղբոր և իր որդու ըսպանողից
Կառնի տույժ ու փըրկանք անբավ, սիրտը կիջնի, կըմեղմանա
Բայց քո կըրծքում աստվածները դըրին, դաժան ո՛վ Աքիլլես,
Անագորույն ու չար մի սիրտ մի աղջըկա համար միայն։
Իսկ մենք հիմա տալիս ենք քեզ ամենագեղ յոթ այլ կանայք,
Եվ բացի այդ շատ այլ գանձեր, ուրեմըն հեզ սիրտ ունեցիր,
Մարդակներիցըդ պատկառիր, զի քո հարկի տակ ենք ահա,
Դանայեցոց կողմից ղըրկված և ուզում ենք մընալ քեզ միշտ
Սերտ սիրելի և մըտերիմ՝ քան մի ուրիշ աքայեցու»։

660Եվ արագոտն Աքիլլեսը նըրան այսպես պատասխանեց.
«Դյուցասերո՛ւնդ Տելամոնյան Այաքս, իշխանըդ ազգերի,
Անժըխտելի բաներ ասիր, և քո սըրտից խոսեցիր դու,
Սակայն սաստիկ մի բարկությամբ ուռչում է սիրտս ամեն անգամ,
Որ հիշում եմ, թե Ատրիդեսն ինձ անարգեց աքայանց մեջ,
Արհամարհեց տարաշխարհիկ և վատանուն մարդու նըման:
Վերադարձեք պատվիրակներդ ու պատասխան տարեք նըրան,
Որ արյունոտ մարտ մըտնելու մասին երբեք չեմ մըտածի,
Մինչև որդի Պրիամոսի, արիասիրտ Հեկտորը քաջ
Գա ու հասնի միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
670Ըսպառած ո՛ղջ աքայեցոց ու նավատորմն ամբողջ այրած։
Իսկ վըրանիս ու նավիս շուրջ Հեկտորն որքան էլ մոլեգնի,
Կարծում եմ ես, որ վերջ կըտամ նըրա գոռոզ հոխորտանքին»։
Այսպես ասաց, նըրանք առան ամեն մեկը մի-մի բաժակ
Եվ ձոնելով՝ վերադարձան. Ոդիսևսն էր առաջնորդում:
Իսկ Պատրոկլեսն հըրամայեց ընկերներին և աղախնոց,
Որ Փենիքսի համար շուտով պատրաստեն մի թավ անկողին։
Աղախիններն ըշտապեցին հըրամանն այդ կատարելու:
Պատրաստեցին թավ անկողին, փըռելով լայն ոչխարենի
Նըրա վըրա՝ ծաղկանըկար փափուկ բեհեզ մի նըրբահյուս:
680Ծերը պառկեց, ըսպասելով աստվածային Առավոտյան։
Իսկ Աքիլլեսը հոյակերտ իր վըրանի խորքում քընեց
Կողքը չըքնաղ Դիոմեդեն՝ Փորբադեսի դուստրը սիրուն,
Որին բերել էր Լեսբոսից Աքիլլը կին իրեն համար։
Եվ մյուս կողմում Պատրոկլեսը պառկեց քընեց, և նըրա մոտ
Պառկեց Իփիիսը գեղիրան, որ Աքիլլը տըվեց նըրան,
Երբ Սկիրոնն ավարեց նա, քաղաքը բարձր՝ Ենիևսի:

Պատվիրակներն երբ գընացին հասան վըրանն Ատրիդեսի,
Աքայեցիք նըրանց ոսկի բաժակներով ընդունեցին
Եվ անհամբեր առաջ գալով՝ հարցեր էին տալիս նըրանց:
690Առաջինը հարցում արավ Ագամեմնոն արանց արքան,
«Ասա շուտ ինձ, փառքդ աքայանց, երևելի դու Ոդիսևս,
Համաձայնվո՞ւմ է ոխերիմ հուրը վանել նավատորմից,
Թե՞ մերժում է և իր գոռոզ սիրտը ոխով մըխում է դեռ»:

Պատասխանեց նըրան դյուզացն Ոդիսևսը հոգնատաժան.
«Ո՛վ մեծափառ Ագամենոն, ժողովըրդոց դու թագավոր,
Նա ոչ միայն չի կամենում իր բարկության հուրը մարել,
Այլ ավելի է բորբոքում իր խըստաշունչ մոլեգնությամբ
Ու քամահրում խոսքերը քո և ընծաներն արհամարհում։
Պատվիրում է քեզ խորհըրդի նըստել մյուս աքայանց հետ,
700Թե դու ինչպես փըրկես նավերն և ազատես զորքն աքայանց:
Ըսպառնում է նա մինչև իսկ վաղն առավոտ լուսոսացին
Ծովը ձըգել ճոճճեմ նավերն իր գեղատախտ՝ դեպի Փթիա,
Եվ ասում է՝ պետք է այդպես անեն և մյուս աքայեցիք,
Որովհետև Իլիոնի վախճանն երբեք չեք տեսնի դուք,
Զի Արամազդն ահեղագոչ հովանավոր է տըրոյաց,
Որոնք կռվում են քաջաբար և կորովի խիզախությամբ:
Ահա՛ բոլորն, ինչ որ ասաց, թող որ պատմեն նաև նըրանք՝
Այաքսն ու զույգ քարոզները, երկուսն էլ լուրջ, խելոք մարդիկ:
Իսկ Փենիքսը մընաց այնտեղ Աքիլլեսի հըրամանով,
710Որ առավոտ նավ նըստելով՝ վերադառնա դեպ հայրենիք,
Միայն՝ եթե ինքն ուզենա, նըրան բըռնի չի տանելու»։

Այսպես ասաց, և բոլորը մընացին լուռ ու կարկամած՝
Սարսափահար պատասխանից, զի սաստալից էր խոսել նա:
Չէին խոսում մի պահ բոլոր որդիները աքայեցոց,
Եվ ի վերջո բերան բացեց Դիոմեդեսն ահեղագոռ
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես Ագամեմնոն արանց արքա,
Քեզ արժան չէր աղաչելու մեծահոգի Պելիսյանին
Եվ խոստանալ ճոխ ընծաներ, որ գոռոզի մեկն էր արդեն
Եվ դու ահա առավել ևս գոռոզացրիր քո խընդրանքով:
720Գընում է թե մընում այստեղ՝ ինքը գիտե, մենք գործ չունենք,
Անտարակույս նա վերըստին պատերազմի մեջ կըմըտնի,
Երբ կըծքի տակ սիրտը եռա, և մի աստված դըրդի նըրան։
Իսկ արդ լըսեք ինչ ասում եմ և անսացեք իմ ասածին.
Գընացեք այժմ և սիրտը ձեր կազդուրեցեք հաց ու գինով,
Գինին մարդուն քաջություն է տալիս և ո՛ւժ, առույգություն:
Իսկ վարդամատն Առավոտը երբ որ ծագի, Ագամեմնոն,
Դու նավերի առջևը հան հետևակներն ու այրուձին,
Խըրախուսիր և ինքըդ տար գընդերը գոռ դեպի գուպար»։

Այսպես ասաց, և արքաներն հավանություն տըվին նըրան,
730Ըսքանչացած ձիախըրոխտ Դիոմեդեսի այդ խոսքերից.
Եվ հեղեղով ձոն ամեն ոք՝ վըրանները ըշտապեցին
Ու պառկեցին քաղցըր քընի պարգևները վայելելու։

Երգ տասներորդ։ Դոլոնյան դրվագ

1Աքայեցոց պետերն ամեն պառկած իրենց նավերի մոտ
Նընջում էին գիշերն ի բուն տարված անուշ խորը քընով,
Միայն Ատրիդ Ագամեմնի աչքերից էր քունը փախել,
Ու տանջվում էր միտքը նըրա հուզումնակոծ և անհանգիստ:
Ինչպես երբ որ մեծամըռունչ փայլատակի գեղեցկավարս
Հերայի այրն[93] ու պատրաստի սաստիկ անձրև, կարկուտ կամ ձյուն,
Որի բուքով ահեղաշունչ ճերմակում են դաշտ ու բըլուր,
Եվ կամ բանա երախը մեծ կորըստաբեր պատերազմի,
Այդպես նաև հոգու խորքից մըռընչում էր Ատրիդ արքան,
10Ու պատել էր սոսկումն ահեղ նըրա հուզված միտքն ու հոգին:
Ամեն անգամ, երբ նայում էր տըրոյացոց դաշտի վըրա՝
Զարմանում էր Իլիոնի դեմ վառվող անթիվ կըրակներով
Եվ փողերի, սըրինգների ու բազմության ժըխորով մեծ։
Իսկ երբ նայում էր աքայանց նավերի ու զորքի վըրա՝
Փետում էր իր գըլխի մազերն ու փունջ առ փունջ երկինքն ի վեր
Արամազդին ձոնելով այն՝ հեծեծում էր հառաչալից:
Նա որոշեց վերջ ի վերջո երթալ Նելյան Նեստորի մոտ
Եվ նըրա հետ գըլուխ-գըլխի տալով՝ միջոց ճարել մի խելամիտ
Ազատելու համար բոլոր չարիքներից աքայեցոց:
20Վեր կենալով հագավ շըքեղ իր պարեգոտն Ատրիդ արքան,
Կապեց մաքուր իր ոտքերին գեղեցկահյուս մույկեր մի զույգ
Ձըգեց ապա նա իր վըրա կարմրատեսիլ առյուծենին
Պըճըղնավոր և ահագին, և իր երկար նիզակն առավ:

Մենելավն էլ ահի մեջ էր, նա էլ քընել չէր կարենում,
Վախենալով, թե մի գուցե վըտանգ հասնի արգիացոց,
Որ կըտրելով անծայրածիր ծով ու ցամաք, իր պատճառով,
Եկել հասել էին Տրոյա, բերելով մարտ արյունահեղ:
Խայտաբըղետ ընձենիով ծածկեց նա իր թիկունքը լայն
Գըլխին դըրեց իր վիթխարի սաղավարտը պըղընձաձույլ,
30Երկայնաստվեր աշտեն առավ և ըշտապեց, որ արթնացնի
Իր թագավոր եղբորն ավագ՝ պետին համայն արգիացոց,
Որին բոլոր ժողովուրդը մեծարում էր աստըծու պես:
Գըտավ նըրան այն միջոցին, երբ իր զենքերն էր հագնում նա։
Ագամեմնոնն ուրախացավ եղբոր գալուստը տեսնելով.
Եվ առաջինն ահեղագոռ Մենելավոսն ինքը խոսեց.
«Այդպես, եղբայր իմ, այս ժամին ինչո՞ւ ես դու զինավառվում,
Գուցե մա՞րդ ես ուզում հանել տըրոյացոց լըրտեսելու.
Վախենում եմ դըրա համար դու հանձնառու մարդ չըգըտնես,
Որ սիրտ անի մենակ գընալ դեպի բանակը թըշնամու
40Անմահական մութ գիշերով, շատ սըրտոտ մարդ պետք է լինի»:

Ագամեմնոն արանց արքան եղբորն այսպես պատասանեց.
«Թե՛ ես, թե՛ դու, երկուսովս էլ, դյուցասընունդ Մենելավոս,
Կարիք ունենք մի իմաստուն ու փըրկարար քաջ խորհուրդի,
Որ կարենանք փըրկել բանակն ու նավատորմն աքայեցոց։
Զի Արամազդը Զըրվանյան մեզնից երես է դարձըրել,
Հեկտորին է ընծայում սեր, նըրա զոհերն է ընդունում։
Քանզի երբեք չեմ տեսել ես, ոչ էլ լըսել երբևիցե,
Որ մարդ մենակ, մի օրվա մեջ քաջություններ գործի այնքան
Եվ աղետներ, որքան Հեկտորն, Արամազդի այդ սիրելին,
50Որ աստըծու զարմից էլ չէ, բայց կատարեց ահեղ գործեր:
Գործեր, որոնք արգիացիք դեռ շա՜տ երկար պիտի հիշեն,
Որովհետև շատ չարիքներ հասցըրեց նա աքայեցոց:
Բայց դու վազիր անմիջապես դեպի նավերն ու շուտ կանչիր
Իդոմենին և Այաքսին, իսկ ես կերթամ Նեստորի մոտ՝
Հորդորելու աստվածային այդ ծերունուն, որ հետըս գա,—
Թե հոժարի,— պահնորդական գունդը և տա հըրահանգներ,
Քանզի նըրան լըսում են միշտ, պարեկների պետն և որդին,
Ինչպես նաև Մերիոնեսը՝ զինակիրը Իդոմենի,
Զի հատկապես այդ մեծ գործը նըրանց է լոկ հանձնարարված»։

60Մենելավոսն ահեղագոռ նըրան այսպես պատասխանեց.
«Արդ, ի՞նչ պատվերես տալիս ինձ, և ինչպե՞ս ես հըրամայում,
Մընամ այստեղ ես նըրանց մոտ և ըսպասեմ քո գալըստյա՞ն,
Թե՞ հայտնելով կամքըդ նըրանց՝ վերադառնամ նորից քեզ մոտ»:
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Կա՛ց նըրանց մոտ, զի գընալիս գուցե հանկարծ մենք մոլորվենք,
Քանզի բազում ճամփաներ են իրար անվերջ խաչաձևում։
Դու գընալիս հանձնարարիր, որ ամեն մարդ արթուն հըսկի
Ամեն մեկին կոչիր ինքըդ իր հայրական պատվանունուվ
Եվ մեծարիր սիրողաբար և մի՛ երբեք մեծամըտիր:
70Մենք էլ պիտի ժիր աշխատենք, ասես թե մեր ծընված օրից
Արամազդը արկածալից ճակատագիր պարգևեց մեզ»։

Այսպես ասաց Ագամեմնոնն ու եղբորը ճամփա դըրեց,
Իսկ ինքն իսկույն ուղևորվեց դեպի Նելյան Նեստորը ծեր:
Գըտա նըրան իր վըրանի և թըխաթույր նավին մոտիկ
Փափուկ մահճում ընկղմանած և նըկարեն զենքերն իր շուրջ,
Ասպարն ու զույգ նիզակները և սաղավարտը պաղպաջուն,
Մոտն էր գոտին խայտաճամուկ, որ կապում էր նա իր մեջքին,
Երբ գընում էր դեպի գուպար իր ջոկատի գըլուխն անցած,
Որովհետև ծերությունից նա տակավին չէր խեղճացել։
80Ոտնաձայներ լըսելով նա, բարձրացրեց իր գըլուխն իսկույն
Եվ արմունկին հենված՝ այսպես հարցում արավ Ատրիդեսին.
«Այդ ո՞վ ես դու՝ նավատորմում և բանակում շըրջում մենակ,
Այսպես մըթին ուշ գիշերով, երբ բոլորը քընած են խոր
Ո՞ւմ ես փընտրում, ընկերների՞դ, թե՞ պահանորդ խըմբից մեկին,
Խոսի՛ր, ասա՛, ի՞նչ ես ուզում. ինձ լուռ ու մունջ մի՛ մոտենար»։

Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Նելյան Նեստոր, աքայեցոց դու պանծալի խորհըրդական,
Պետք է որ դու լավ ճանաչես Ագամեմնոն Ատրիդեսին,
Որին Զևսը ամենից շատ է խոշտանգում տաժանքներով,
90Մինչև շունչըս մընա միայն ու ծընկներումս ուժ շարժվելու:
Շըրջում եմ ես, ո՛վ ծերունի, զի աչքերիս քուն չի գալիս,
Պատերազմի ցավն եմ քաշում ու տանջանքներն աքայեցոց,
Դանայեցոց համար սաստիկ անհանգիստ եմ և ահաբեկ,
Խըռովահույզ եմ հոգեպես, սիրտըս կըրծքից դուրս է թըռչում,
Եվ դողդողում են քաջառույգ անդամներըս քըստմընահար։
Թե ուզում ես մի գործ անել, (քունը քեզ էլ մոտ չի գալիս)
Պահնորդների խումբը գընանք, տեսնենք, թե միգուցե հանկարծ
Հոգնած օրվա տաժանքներից՝ խոր քընով են ընկել նըրանք,
Մոռանալու պահպանության ամեն կանոն ու հըրահանգ,
100Մինչ թըշնամին շատ է մոտիկ մեր նավերին, և չըգիտենք,
Թե գիշերով հարձակվելու մըտադըրություն չունե՞ն արդյոք»:

Եվ Գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Ատրիդեսին.
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, արանց արքա Ագամեմնոն,
Ես չեմ կարծում, որ անպայման Արամազդը ամպրոպադեզ
Բոլոր հույսերն այդ Հեկտորի կըպըսակի հաջողությամբ:
Կըտառապի նա տագնապած բազմապիսի հոգս ու ցավով,
Հենց որ դյուցազն Աքիլլեսն իր սըրտից դըժնյա քենը հանի:
Ուրախությամբ կըգամ քեզ հետ, ուրիշներին էլ արթնացնենք,
Քաջ Տիդյանին նիզակափառ, բազմահընար Ոդիսևսին,
110Եվ Այաքսին արագափույթ[94], և Փիլևսի արի որդուն.
Ո՞ւր էր, եթե մեկն էլ գընար, կանչեր նաև Տելամոնյան
Քաջ Այաքսին աստվածատիպ և Իդոմեն թագավորին,
Որոնց նավերն ամենից վերջն են գըտնվում, մեզնից հեռու,
Թեպետև ես շատ եմ սիրում, հարգում արգո Մենելավին,
Բայց հայնտապես պիտ պարսավեմ, թեկուզ ինձնից դու նեղանաս,
Որ ամեն հոգսը քեզ թողած՝ ինքը հանգիստ քուն է քաշում:
Այնինչ հիմա պիտի գընար նա մեր բոլոր պետերի մոտ
Ու պաղատեր, քանզի ունենք մենք շատ հոգսեր անտանելի»:

Նրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան
120«Ուրիշ անգամ, ո՛վ ծերունի, ե՛ս էլ պիտի հորդորեի
Քեզ մեղադրել Մենելավին, քանզի հաճախ անհոգ է նա
Եվ մի գործի ձեռք չի զարկում, և այդ ո՛չ թե այն պատճառով,
Որ ծույլ է նա և ապիկար, կամ թե խելքից աղքատ ու զուրկ,
Այլ որ աչքը միշտ ինձ վըրա՝ հըրահանգիս է ըսպասում։
Բայց նա հիմա ինձնից էլ շուտ վեր կենալով, եկավ ինձ մոտ
Եվ ես նըրան ուղարկեցի կանչելու քո ուզած մարդկանց:
Վեր կաց գընանք, և կըգըտնենք նըրանց այնտեղ, պահնորդ խըմբում,
Դըռների մոտ, ուր հըրաման տրվի նըրանց հավաքվելու»։

Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց թագավորին.
130«Եթե այդպես է, այսուհետ նըրան ոչ մի աքայեցի
Չի լինի հեստ, անհընազանդ, ում Էլ որ նա հըրամայի»:
Այսպես ասաց Նեստորը ծեր ու պատմուճանն հագավ արագ
Կապեց մաքուր իր ոտքերին մի զույգ մույկեր վայելչահյուս,
Եվ կոճկելով կարմըրագույն տառատոկը վերից ի վար,
Տառատոկը՝ ծածկըված նուրբ աղվամազով ծաղկագանգուր,
Պըղընձասլաք ու սայրասուր առավ նիզակն իր ահագին
Եվ ըշտապեց դեպի նավերն աքայեցոց պըղընձազգեստ։
Նախ, ձայն տալով Արամազդի հանճարակից Ոդիսևսին,
Նեստոր ասպետը գերենյան հանեց նըրան քաղցըր քընից:
140Ալևորի ձայնն առնելով՝ Ոդիսևսը անմիջապես
Վըրանից դուրս թըռավ արագ և ծերունուն այսպես ասաց.
«ինչո՞ւ այսպես մեն ու մենակ, անմահական ուշ գիշերով
Շըրջում ես դու նավից ի նավ, ի՞նչ կարևոր գործի համար»։

Եվ Գերենյան ասպետն այսպես պատասխանեց Ոդիսևսին.
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, գերահանճար դու Ոդիսևս,
Մի՛ բարկանար, զի աքայանց սաստիկ վըտանգ է ըսպառնում.
Հետըս արի, որ արթնացնենք նաև այլոց, ում որ պետք է,
Որ միասին խորհուրդ անենք՝ փախչե՞նք արդյոք, թե՞ մարտընչենք»։

Այսպես ասաց, ու Ոդիսևսն իր վըրանը վերադարձավ,
150Նըկարազարդ վահանը մեծ ուսը գըցեց, ու գընացին.
Երեք հոգով ըշտապեցին Դիոմեդես Տիդյանի մոտ,
Որին գըտան վըրանից դուրս խորը քընած իր զենքերով:
Նընջում էին նըրա մարդիկ՝ վահաններն բարձ արած իրենց,
Եվ նիզակներն իրենց երկար զարկած գետնին բունի կողմից,
Որոնց պղինձներն փայլում էին Արամազդի շանթի նըման:
Նընջում էր խոր դյուցազնը քաջ վայրի ցուլի մորթի վըրա,
Իսկ սընարին սըփըռված էր փաղփունափայլ շըքեղ մի գորգ։
Մոտենալով՝ Նեստոր ասպետն ոտքի ծայրով հըրեց նըրան,
Արթնացըրեց խորունկ քընից ու ծաղրելով այսպես ասաց.
160«Վեր կաց, Տիդյան Դիոմեդես, ի՞նչ ես քընում գիշերն ի բուն,
Դու չե՞ս տեսնում, որ տըրոյանք տեր դառնալով դաշտի բըլրին,
Բանակել են նավերի մոտ, և մի քայլ է բաժանում մեզ»:

Խորը քընից արթնանալով՝ Դիոմեդեսն ելավ ընդոստ
Եվ Նեստորին ի պատասխան՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ժիր ես դու, ծե՛ր, և անհոգնում, չես դադարում աշխատելուց,
Աքայեցոց մեջ քեզանից կըրստեր մարդիկ չըկա՞ն միթե,
Որոնք վազ տան այստեղ-այնտեղ ու զարթեցնեն արքաներին։
Զարմանալի ես, ծերունի, հոգնելն ինչ է՝ դու չըգիտես»:

Եվ Գերենյան Նեստոր ասպետն այսպես նըրան պատասխանեց.
170«Արդար ես դու խոսում, այո՛, սիրելիդ իմ Դիոմեդես,
Ես էլ ունեմ բանակի մեջ առույգ որդիք ու զինվորներ,
Որ մի առ մի կարող էին ձայն տալ բոլոր արքաներին:
Սակայն մեծ է տագնապը մեր, ուստի բոլորս պիտ աշխատենք,
Քանզի այսօր սուր ածելու բերնի վըրա է համորեն
Աքայեցոց փըրկությունը[95] և կամ կորուստը չարաչար:
Գընա իսկույն և արթնացրու Այաքսին ժիր ու Փիլյանին,
Ինձ խընայիր, դու ինձանից երիտասարդ ես տարիքով»։
Այսպես ասաց, և Դիոմեդն ուս գըցելով շիկակարմիր
Պրճրդնավոր առյուծենին, առավ մըկունդն իր վիթխարի,
180Ելավ գընաց և հանելու նըրանց քընից՝ առավ բերավ։

Այսպես նըրանք բոլորը մեկ՝ պահնորդների մեջ մըտնելով,
Պարեկապան գընդի բոլոր ավագներին գըտան արթուն
Նըստած ըզգաստ ու զինավառ, շըրջահայաց շըների պես,
Որ փարախի շուրջը նըստած՝ ոչխարի հոտն են պահպանում
Խիստ անհանգիստ, որ ամեհի մի գազանի հոտ են առել,
Որ իջնում է անտառախիտ լեռնից հանկարծ, բարձրացնելով
Մի մեծ աղմուկ-իրարանցում շըների մեջ ու բազմության,
Եվ փախչում է քունը նըրանց, — այդպես էին նաև նըրանք,
Նըստած արթուն, տագնապալից, գիշերային մըթության մեջ,
190Լարած իրենց լսողությունն՝ ականջները միշտ դեպի դաշտ,
Թե կա՞ արդյոք դըռույթ–դոփյուն, թըշնամական ոտնատըրոփ:

Նըրանց ի տես՝ ուրախացավ ծերն ու իսկույն մոտ գընալով
Խըրախուսիչ այս խոսքերով դիմեց արթուն պահնորդներին.
«Այդպես, արի՛ որդիներըս, լավ հըսկեցեք, հազար աչքով,
Որ մեզ վըրա չըծիծաղի չարախընդաց ոսոխը նենգ»։

Այսպես ասաց և փոսն անցավ, գընում էին նըրա հետքով
Թագավորներն արգիացոց, որ խորհըրդի էին կանչված,
Նըրանց մեջ էր և Մերինեսն ու Նեստորի շըքեղ որդին[96],
Որոնց նույնպես կանչել էին, որ միասին խորհուրդ անեն։
200Փոսն անցնելով նըրանք բոլորն էլ նըստեցին մաքուր մի տեղ,
Ուր գետինը զերծ էր դեռևս դիակներից և արյունից,
Որտեղից որ հըսկայազոր Հեկտորը քաջ ետ էր դարձել
Կոտորելով արգիացոց՝ մինչև մութը գիշերային:
Նըստոտելով նըրանք այնտեղ, բացին գաղտնի ժողովն իրենց,
Եվ խոսք առավ նախ Գերենյան Նեստոր ասպետը ալեզարդ.
«Սիրելիներս, չըկա՞ ձեր մէջ արիասիրտ մի դյուցազուն,
Որ սիրտ անի գընալ ճամբարը մեծասիրտ տըրոյացոց:
Գուցե բըռնել կարողանա բանակից դուրս մի զինվորի՝
Իմանալու, թե տըրոյանք ի՞նչ մըտքի են, ի՞նչ են անում,
210Հեռու իրենց պարիսպներից՝ նավերի մո՞տ են մընալու,
Թե՞ պիտ դառնան դեպի քաղաք աքայեցոցն ընկճելուց ետ:
Այս բոլորը իմանալով, թե ողջ-առողջ դառնա մեզ մոտ՝
Երկընքի տակ կըվաստակի նա մեծ պատիվ, փառք ու պարծանք
Բոլոր մարդկանց կողմից տըրված, և կըստանա ճոխ ընծաներ:
Մեր նավերի յուրաքանչյուր պետն ու իշխանն այդ կըտրիճին
Պիտի շնորհի մի սև մաքի, սիրուն մի գառ կըրծքից կախված,
Որը ոչ մի պարգևի հետ համեմատել չի կարելի,
Եվ բացի այդ, կըմասնակցի բոլոր ուրախ կոչունքներին»:

Այսպես ասաց, և բոլորը մնացին լուռ, անպատասխան:
220Եվ վերջապես խոսեց Տիդյան Դիոմեդեսն ահեղագոռ.
«Հորդորում ես ինձ, ով Նեստոր, սիրտ և աշխույժ արիական,
Որ ես մըտնեմ տըրոյացոց բանակն մեզնից ոչ շատ հեռու,
Բայց եթե ինձ ընկերանա մեկ ուրիշն էլ այս գործի մեջ՝
Ե՛վս առավել քաջավըստահ ու կորովի պիտի լինեմ.
Քանզի երբ որ երկուսով են՝ ավելի են հընարագետ,
Եվ կըլինեն միմյանց համար նըրանք հույս ու խորհըրդատու:
Իսկ եթե մարդ միայնակ է, թեկուզ լինի ուշիմ ու քաջ,
Կըտատանվի միտքը նըրա, և ինքն իրեն կըկորցընի»։

Երբ վերջացրեց՝ շատերն էին ուզում նըրան ընկերանալ, —
230Զույգ Այաքսներն արիասիրտ՝ արբանյակները Արեսի,
Մերիոնեսն, և մանավանդ ծեր Նեստորի շըքեղ որդին.
Շատ էր ուզում և Ատրևսյան Մենելավոսն ահեղագոռ,
Ոդիսևսը համբերատար՝ տըրոյացոց մեջ մըխվելու,
Որի սիրտը խիզախության համար վառվում էր կըրծքի տակ:
Այնժամ Ատրիդ Ագամեմնոնն այսպես ասաց իշխանաբար.
«Ո՛վ Տիդեսի որդիդ խիզախ, սիրելիդ իմ Դիոմեդես,
Ընտրիր, ում որ ուզում ես դու, քանզի շատերն են ցանկանում.
Բայց դու ինչ–որ ամաչելով քո մըտքի մեջ, լավին թողած՝
Չարն ես վատին քեզ ուղեկից, զիջանելով՝ ակնածելուց,
240Կամ նայելով նըրա տոհմին ու ճոխությանն իշխանաշուք»։

Այսպես ասաց՝ վախենալով խարտիշագեղ եղբոր համար:
Սակայն կըրկին դարձավ նըրանց Դիոմեդեսն ահեղագոռ
«Եթե իրոք ինձ եք թողնում դուք ընտրությունն այս գործի մեջ,
Ուրեմն ինչպե՞ս ես մոռանամ դյուցազնազարմ Ոդիսևսին,
Որի քաջ սիրտն ու խելքը մեծ ամեն դեպքում գերիվերո՝
Ինքը Պալլաս Աթենասն է գընահատում մինչև անգամ:
Եթե նա ինձ ընկերանա, թեկուզ հըրի-ջըրի միջից
Ողջ ու առողջ ետ կըդառնանք, — այնքան խելոք ու քաջ է նա»:

Եվ Ոդիսևսն համբերատար նըրան այսպես ասաց այնժամ.
250«Շատ մի գովիր կամ պարսավիր ինձ, ո՛վ Տիդյան Դիոմեդես,
Արգիացոց հետ ես խոսում, որոնք լավ են ճանաչում ինձ։
Բայց ըշտապենք, զի գիշերն էլ ըշտապում է, և լույսն է մոտ.
Խոնարհվում են աստղերն ահա, գիշերն վաղուց կես է եղել[97],
Երեք մասից երկուսն անցել, և մընում է մեկը միայն»։

Այսպես ասաց, ու երկուսով հագան զենքեր սարսափելի։
Թրասիմիդեսն իր երկսայրի սուրը տըվեց Դիոմեդեսին,
(Որովհետն իրենը նա նավատորմի մոտ էր թողել)
Եվ վահանը, դըրեց գըլխին իր սաղավարտն արջառամորթ՝
Անգարգմանակ և անխորան, որ կոչվում է գագաթնադաշն
260Ու ծածկում է գըլուխները ծաղկափըթիթ պատանեկաց:
Իսկ Մերիոնը Ոդիսևսին տըվավ աղեղ, կապարճ ու սուր,
Դյուցազունի գըլխին դըրեց կաշվից շինած մի գըլխանոց,
Որը ներքուստ պըրկըված էր փոկերով պինդ և արտաքուստ
Շուրջանակի շարված խիտ-խիտ սուր ժանիքներ վայրի կինճի,
Մեջը դըրված լավ լըմկըված թանձըր թաղիք, որ կողոպտեց
Ավտոլիկոսն Որմենիդյան Ամենտորից մի ժամանակ
Ելեոնում՝ ավերելով ամրակառույց տունը նըրա,
Եվ Կիթերյան Ամփիդամին ընծայեց նա Սկանդիայում.
Իկ Ամփիդամն էլ պարգևեց այն՝ Մոլոսին ասպընջական,
270Սա էլ տըվեց Մերիոնեսին՝ որդուն իր քաջ, որ այն կըրի։
Արդ, պըսակեց նա դըրանով Ոդիսևսի գըլուխը պերճ:
Այսպես ահա, նըրանք հագած զենքերն իրենց սարսափելի՝
Ճամփա ընկան, աքայեցոց ավագանուն թողած այնտեղ։
Աթենասը մի ծովային ճայ ուղարկեց նըրանց՝ նըշան[98],
Սակայն նըրանք գիշերային խավարի մեջ այն չըտեսան,
Միայն կրռինչը լրսեցին, որը գալիս էր աջ կողմից։
Այդ նըշանով Ոդիսն ուրախ՝ աղոթք արավ Աթենասին.
«Լըսի՛ր ինձ, դո՛ւստր ասպարակիր Արամազդի, որ հետս ես միշտ`
Վըտանգի թե վըշտի ժամին, քեզնից ոչինչ չեմ թաքցընում.
280Այժմ ավելի՛, քան երբևէ, սիրիր դու ինձ, ո՛վ Աթենաս,
Տո՛ւր մեզ փառքով վերադառնալ դեպի նավերն աքայեցոց՝
Մի կարևոր գործ կատարած, որ տըրոյանց սիրտը այրի»։

Եվ նըրանից հետո խընդրեց Դիոմեդեսն ահեղագոռ
«Լըսիր և իմ աղոթքը դու, դուստրըդ հըզոր, անպարտելի:
Ընկերացիր և ինձ այսօր, ինչպես որ հորս՝ աստվածային
Տիդեսին դու ընկերացար, երբ որ դեսպան գընաց Թեբե
Աքայեցոց կողմից ղըրկված, նըրանց թողած ափն Ասոպի:
Տանում էր նա կադմեացոց խաղաղության քաղցըր խոսքեր.
Բայց այնտեղից ետ դառնալիս ահեղ գործեր կատարեց նա
290Քեզ հետ, ով վեհ աստվածուհի, որին սիրով ընկերացար:
Ընկերացիր հիմա էլ ինձ և պաշտպանիր նույն սերտ սիրով.
Պիտի ձոնեմ քեզ միամյա երինջ մի գեր, լայնաճակատ,
Ու պարանոցն իր տակավին լուծ չըտեսած, անզըսպելի,
Նըրան ես քե՛զ պիտի ձոնեմ եղջյուրները ոսկեզօծած»։

Այսպես ասին, երկուսին էլ լըսեց ծավի աստվածուհին:
Արամազդի դըստերն այդպես աղոթելուց հետո նըրանք
Առաջ անցան, ինչպես երկու սեգ առյուծներ, մութ գիշերով,
Նախճիրների, դիակների, զենքերի և արյան միջից։
Այնտեղ Հեկտորն էլ յուրայնոց չըթողեց որ հանգիստ քընեն,
300Այլ խորհրդի կանչեց բոլոր տըրոյացոց ավագանուն՝
Իշխաններին ու պետերին, խորհըրդական խելոք մարդկանց
Եվ կանգնելով նըրանց միջև այսպես ասաց խըրոխտ ձայնով,
«Ո՞վ է ձեզնից խոստանում ինձ մի արժանի գործ կատարել,
Որի համար նա ինձանից մեծ պարգևներ պիտ ըստանա։
Կըտամ մի կառք, և կառքի հետ երկու չըքնաղ երիվարներ,
Ընտրագույններն աքայեցոց նավերի մեջ եղածներից, —
Ա՛յն կըտրիճին, որ սիրտ կանի (ինչպիսի՜ փառք նըրա համար)
Գընալ հիմա և մոտենալ մեր թըշնամու նավատորմին
Եվ իմանալ, թե սըրարշավ նավերի մոտ, ինչպես առաջ,
310Հըկողության համար արդյոք կա՞ն պահակներ, թե աքայանք
Հաղթահարված մեր ձեռքերից՝ մըտածում են փախչել շուտով
Եվ տանջահար՝ պահպանության վըրա էլ ուշք չեն դարձընում»։

Այսպես ասաց Հեկտորը քաջ, և բոլորը լուռ մընացին։
Տըրոյանց մեջ Դոլոն անվամբ կար մի զինվոր, որ էր որդին
Եվմեդ անբիծ նըվիրակի՝ հարուստ ոսկով և պըղինձով։
Դեմքով տըգեղ էր Դոլոնը, բայց ոտքերով թեթև ու ժիր.
Հինգ հարազատ քույրերի մեջ ինքն էր միայն արու զավակ։
Խոսք առնելուվ՝ նա Հեկտորին և տըրոյանց այսպես ասաց.
«Ո՛վ քաջ Հեկտոր, արիական սիրտս ու հոգիս դըրդում են ինձ
320Երթալ ընդհուպ աքայեցոց նավերի մոտ ու լըրտեսել:
Գավազանըդ բարձրացրու վեր և նըրանով երդվիր դու ինձ
Տալու ձիերն ահիպարան ու պըղընձյա կառքըըշրքեղ,
Որն իր վըրա կըրում է քաջ, չընաշխարհիկ Պելիսյանին։
Անօգուտ դետ չեմ լինի քեզ, և քո կարծած վատերից չեմ.
Այնքան խորը պիտի խըրվեմ աքայեցոց բանակի մեջ,
Որ Ատրիդի նավին հասնեմ, որտեղ, անշուշտ, իշխաններն են
Խորհուրդ անում՝ փախչե՞ն արդյոք, թե՞ կանգնեն ու պատերազմեն»։

Այսպես ասաց, և Հեկտորը բարձրացրեց ցուպն ու երդըվեց.
«Վըկա լինի թող Արամազդն՝ ահեղագոչ այրն Հերայի,
330Որ այդ ձիերն ուրիշ ոչ մի տըրոյացու պիտ չըկըրեն,
Երդվում եմ ես՝ այդ ձիերը դու հավիտյան պիտ վայելես»։

Այսպես ասաց՝ երդվելով, և Դոլոնը տեղից թըռավ
Կախեց ուսից կամարաձև աղեղն իր նա քաջի նըման,
Հագավ գայլի ճերմակ մորթին, գըլխին դըրեց մերկ սաղավարտ,
Նիզակն առավ ու դեպ նավերն ճամփա ընկավ անմիջապես
Բայց նա պիտի ետ չըդառնար Հեկտորին լուր մի բերելու:
Գընում էր նա՝ թողած մարդկանց ու ձիերի հոծ բազմություն,
Ճամփան արագ կըտրում էր նա, երբ Ոդիսևսը դյուցազարմ
Նըկատելով նըրան՝ դարձավ Դիոմեդին այս խոսքերով.
340«Դիոմեդես, այդ մարդն անշուշտ նըրանցից է գալիս այս կողմ,
Բայց չըգիտեմ՝ գալիս է նա մեր նավերը լըրտեսելո՞ւ,
Թե՞ գընում է կողոպտելու դիակները դաշտում ընկած:
Սակայն թողնենք, որ մեզանից մի ասպարեզ առաջ անցնի,
Ապա վըրան կըհարձակվենք ու կըբըռնենք անակընկալ:
Իսկ եթե մենք չըկարենանք հասնել նըրա արագ վազքին,
Դու շարունակ նըրան դեպի նավերն քըշիր քո նիզակով,
Որպեսզի նա դեպի քաղաք փախչել երբեք չըկարենա»։

Այսպես ասաց, և երկուսով ճամփից ելած թաքնըվեցին,
Իսկ Դոլոնը խելակորույս առաջ սուրաց թափառնակի:
350Եվ երբ որ նա հեռացել էր ջորիների ակոսի չափ,
(Զի եզներից, վար անելիս, շատ ավելի վարժ են սըրանք
Քաշում արորը ծանրաշեն՝ բարեբեղուն հողում հյութեղ)
Հարձակվեցին նըրա վըրա. նա կանգ առավ ոտնաձայնից,
Մըտածելով, թե Հեկտորը իր ետևից մարդ է ղըրկել:
Բայց հազիվ թե տեգընկեցի չափ իրենից հեռու էին,
Իմացավ որ թըշնամի են, ու դեպ փախուստ դիմեց արագ,
Իսկ մյուսներն ընկան ետև՝ կըրընկակոխ հալածելու։
Ինչպես ճարպիկ, սըրաժանիք, որսի հըմուտ երկու բարակ
Նապաստակի կամ եղնորթի հետապընդում են անդադրում,
360Մինչ նա գոչյուն արձակելով փախչում է թափ, արագավազ,
Այդպես Տիդյան Դիոմեդեսն ու Ոդիսևսն քաղաքավեր
Քըշում էին նըրան մի կողմ իր բանակից, ետևն ընկած։
Եվ երբ արդեն աքայական պահնորդ խըմբին կըհասներ նա
Աթենասը Դիոմեդին ներշընչեց նոր կորով և ուժ,
Որ մի գուցե պըղընձազեն ուրիշ մի քաջ աքայեցի
Իրենից շուտ զարկի նըրան ու պարծանքը ինքը առնի։
Ուստի վըրան գըրոհելով գոչեց Տիդյանն ահեղագոռ.
«Կանգ առ, թե չէ իմ նիզակով քեզ շանսատակ կանեմ իսկույն»:
Ասաց, նետեց նա սայրասուր տեգն ու դիտմամբ վըրիպեցրեց.
370Սըլաքը սուր թափ անցնելով տըրոյացու աջ ուսն ի վեր՝
Գընաց ուժգին խըրվեց գետին, ու կանգ առավ նա դողահար,
Ատամները նըրա բերնում իրար էին զարկվում ուժգին,
Գունատվել էր մեռելի պես, երբ հևիհև հասան նըրանք,
Պինդ բըռնեցին նըրա ձեռքից, և Դոլոնը լալով աաց.
«Ողջ թողեք ինձ, մի՛ ըսպանեք, և կըգընեմ ես ինքըս ինձ.
Մեր տանն ունենք պղինձ, ոսկի, նաև երկաթ արվեստագործ,
Իմ հայրը իր որդու համար կըտա փըրկանք, որքան ուզեք,
Լոկ իմանա, թե ողջ եմ ես աքայեցոց նավատորմում»։

Եվ Ոդիսևսը հահճարեղ այսպես ասաց տըրոյացուն.
380«Մի՛ վախենար, մըտքիցըդ հան մահվան հիմար ցընորքը դու,
Եվ ինձ լըսիր, միան թե տես, որ ճըշմարիտն ես ասելու,
Ինչո՞ւ մենակ, մութ գիշերով դեպի նավերն ես գընում դու,
Մինչ այս ժամին քաղցըր քընով նընջում են ողջ մականացուք,
Դաշտում ընկած դիակները կողոպտելու համա՞ր արդյոք,
Եվ կամ գուցե Հեկտորը քեզ դե՞տ ուղարկեց նավերի մոտ,
Որ լըրտեսեն ամեն մի բան, թե՞ քո սիրտը դըրդեց քեզ այդ»:

Ամբողջ մարմնով դողդողալով Դոլոնն այսպես պատասխանեց,
«Հեկտորն առավ խելքը գըլխես և ինձ ծանըր գործի մըղեց,
Խոստանալով տալ ինձ պարգև չընաշխարհիկ Աքիլլեսի
390Նըժույգները սալասըմբակ՝ պըղընձանիշ կառքով հանդերձ:
Եվ հըրաման տրվեց նա ինձ, որ ես մըռայլ այս գիշերով
Մըտնեմ ճամբարն աքայեցոց և լըրտեսեմ՝ իմանալու,
Թե սըրընթաց նավերի մոտ պահակներ կա՞ն, ինչպես առաջ,
Թե՞ մեր ձեռքից հաղթահարված, կորագըլուխ ու հուսաբեկ
Խորհուրդ եք դուք անում ձեր մեջ՝ փախչել արագ ձեր նավերով
Եվ հոգնատանջ՝ էլ չեք ուզում դընել դետեր գիշերապահ»։

Եվ Ոդիսևսը խորամանկ ծիծաղելով վըրա բերեց.
«Արդարև մե՜ծ պարգևի ես աչք դըրել դու, ինչ եմ ասել,
Էակիդյան Աքիլլեսի սըրաթըռիչ նըժույգների՜ն ...
400Սակայն ոչ մի մահկանացու անկարող է զըսպել նըրանց
Պելյանից զատ, որին ծընեց աստվածուհի մայր մեծարո:
Բայց դու արի այն ասա ինձ, և ճըշմարիտ պիտի խոսես:
Այստեղ գալիս ո՞րտեղ թողիր դու Հեկտորին հովվին ազգաց.
Ո՞ւր են նըրա ձիերն հիմա, ո՞ւր են զենքերն արիսական,
Պահպանությունն ու վրաններն ինչպե՞ս են մյուս տրոյացոց,
Ի՞նչ որոշում ունեն նըրանք, հեռու իրենց պարիսպներից՝
Մընալ այստեղ, նավերին մո՞տ, թե՞ ետ դառնալ դեպի քաղաք
Պըղընձազգեստ աքայեցոց զորությունը ընկճելուց ետ»։
Եվ Դոլոնը՝ տըրոյացոց լըրտեսն այսպես պատասխանեց
410«Այդ բոլորի մասին ես քեզ ճըշմարիտը պիտի խոսեմ:
Հեկտորն այնտեղ, աստվածային սուրբ Իլիոսի շիրմին մոտիկ
Խորհուրդի է նըստել բոլոր տըրոյացոց պետերի հետ,
Իսկ պահակներ, որ ասում ես, այդպիսիներ չկան հատուկ,
Որոնք ըզգաստ և աչալուրջ պահպանություն անեն զորքին,
Այլ խումբ առ խումբ, կըրակի շուրջ նըստած բոլոր տըրոյացիք
Պահակներ են հարկադըրված և իրարու սիրտ են տալիս:
Իսկ մյուս բոլոր դաշնակիցներն ընկողմանած քընում են խոր
Անհոգ կերպով, հըսկողության գործը թողած տըրոյացոց,
Քանզի նըրանք իրենց կողքին չունեն ոչ կին, ոչ երեխա»։

420Ու հարց տրվեց կըրկին անգամ, Ոդիսևսը բազմահանճար
«Որեմն ինչպե՞ս, առանձի՞ն են քընած նըրանք բոլորովին,
Թե՞ նըրանց հետ միասին, այս էլ ասա, որ հասկանամ»։

Ու Եվմեդյան Դոլոնն այսպես պատասխանեց Ոդիսևսին,
«Այդ բոլորի մասին նույնպես ճշմարիտը կասեմ ես քեզ։
Կարիացիք ու կորաղեղ պեոնները և լելեգյանք,
Կավգոնները ու Պելեսգյանք ծովի կողմն են գտնվում արդ,
Իսկ Թիմբրեի կողմն են լիկյանք և ձիավարժ փռյուգացիք,
Միսացիներն խըրոխտապանծ և մեոնյանք ձիամարտիկ:
Բայց դուք ինչո՞ւ այս բոլորը հարցընում եք ինձ մի առ մի,
430Քանզի, եթե ուզում եք դուք մըտնել բանակը տըրոյանց,
Խորհուրդ կըտամ ձեզ հարձակվել դաշտի ծայրին բանակ զարկած
Թըրակացոց վըրա, որոնք դեռ նոր հասած՝ հոգնած են խիստ,
Նըրանց մեջ է Հռեսոս արքան՝ որդին արի Էիոնի:
Տեսա նըրա երիվարներն ըսքանչելի, հաղթամարմին
Եվ ավելի ճերմակ քան ձյուն, արշավում են հողմի նըման.
Կառքը ոսկով և արծաթով պըճնազարդված ամբողջապես,
Եվ զենքերը բոլոր ոսկուց, ահեղաշուք, հրաշատեսիլ,
Որ վայել են աստվածներին և ոչ մարդկանց մահկանացու:
Թե ուզում եք՝ առեք տարեք ինձ սըրնթաց նավերը ձեր,
440Կամ կապկապած պինդ կապերով թողեք մընամ այստեղ, իսկ դուք
Գընացեք և ըստուգեցեք՝ սո՞ւտ եմ ասում, թե՞ ճշմարիտ»։

Խեթ նայելով՝ ահեղագոռ Դիոմեդեսն այսպես ասաց.
«Դոլոն, փախչել չըմըտածես, այդ միտքը դու գըլխեդ հանիր,
Որ մի անգամ ձեռք ես ընկել, էլ մեզանից չես պըրծընի,
Թեպետև դու շատ կարևոր նորություններ հայտնեցիր մեզ:
Որովհետև եթե հիմա քեզ արձակենք, թողնենք ազատ,
Անշուշտ նորից դու պիտի գաս դեպի նավերն աքայեցոց
Լըրտեսելու նըպատակով և կամ մեր դեմ մարտընչելու:
Բայց եթե իմ ձեռքով սատկես և զըրկըվես քո արևից՝
450Այսուհետև արգիացոց խոչ ու արգելք չես լինի դու»:

Այսպես ասաց, և Դոլոնը մինչդեռ հուժկու ձեռքով բըռնած
Ծընոտն ահեղ Դիոմեդի՝ կյանքի համար կըպաղատեր,
Դիոմեդեսն ահեղասաստ վաղակավորը բարձրացրած՝
Պարանոցը մխեց նրա ու կըտըրտեց ջըլերն երկու,
Եվ մինչ լեզուն բըլբըլում էր կառափն հողի մեջ գըլորվեց:
Կըգմենի լերկ կորդակն առան նըրա գըլխից գայլենու հետ,
Առան ձեռքից ճապուկ աղեղն ու նիզակը երկայնաստվեր,
Որոնք Ոդիսը դյուցազարմ դեպի երկինք կարկառելով՝
Աղոթելով ավարառու Աթենասին՝ այսպես ասաց.
460«Ցընծա՛, անմահ աստվածուհի, այս նըվերով, Ոլիմպոսում
Նախ և առաջ քե՛զ կաղերսենք. եղիր նաև մեզ առաջնորդ
Դեպի ձիր ու վըրաններն արիասիրտ թըրակիացոց»:

Այսպես ասաց և իրերն այդ մի մոշենու վրա դըրեց,
Ծածկեց ապա եղեգներով, ու մոշենու ճյուղերով թավ`
Իբրև աչքի զարնող նըշան, որ վերըստին ետ դառնալիս,
Արագասլաց մութ գիշերով, թաքուստը այդ չրկորցընեն:
Ապա հապճեպ առաջ անցան զենքերի և արյան միջով
Ու շատ չանցած հասան նըրանք թրակիացոց հոգնած գընդին.
Որոնք անհոգ քընում էին՝ զենքերն իրենց գեղեցկաշուք
470Նըրանց չորս կողմ երեք կարգով շարված ուղիղ գետնի վըրա,
Եվ ամեն մի զինվորի մոտ կային մի զույգ լըծկան ձիեր:
Հռեսոս արքան նըրանց միջև նընջում էր խոր, վաստակաբեկ, -
Եվ ձիերը պիրկ փոկերով կապած էին շըքեղ կառքից։

Նախ Ոդիսը տեսավ նըրան և Տիդյանին այսպես ասաց -
«Դիոմեդե՛ս, ահա նըրանք և թագավորն իր ձիերով,
Ինչպես որ մեզ Դոլոնն ասաց, որին դեռ նոր ըսպանցինք:
Դե՛, ցույց տուր քո քաջությունը, հարկավոր չէ անգործ մընալ,
Շուտ արձակիր երիվարներն և կամ մարդիկ կոտորիր դու,
Իսկ ձիերի հոգսը ամբողջ կառնեմ իսկույն ես ինձ վըրա»։

480Այսպես ասաց,և Աթենասն աշխույժ վառեց նըրա սըրտում,
Աջ ու ահյակ ջարդում էր նա, և սոսկալի աղմուկ փըրթավ:
Կըտրում էր սուրն ու ոտքի տակ կարմըրում էր գետինն արյամբ:
Առյուծն ինչպես, որ անտերունչ հոտի վըրա է հարձակվում,
Մոլեգնեռանդ Տիդյանն այդպես խոյանում էր նըրանց վըրա։
Նա տասներկու մարդ ըսպանեց. իսկ Ոդիսևսն ըզգոնամիտ,
Երբ Դիոմեդն հըսկա սըրով զարկում էր մի թըրակացու,
Ըսպանվածի ոտքից բռնած քաշ էր տալիս, գըցում մեկդի,
Որ գեղաբաշ երիվարներն անցնելու տեղ ունենային,
Եվ դեռ անվարժ՝ չըսոսկային դիակները կոխոտելուց:
490Երբ Տիդեսի որդին արի հասավ Հռեսոս թագավորին,
Հեծում էր սա ու հառաչներ էր արձակում խոր քընի մեջ,
Զի այդ գիշեր մի չար երազ եկել կագնել էր սընարին՝
Ինքն՝ Տիդեսի որդին՝ Պալլաս Աթենասի հորդորանքով։ -
Տիդյանն սըրան էլ ըսպանեց՝ տասներեքը լըրացնելով։
Իսկ Ոդիսևսն արձակելով երիվարները կառքերից,
Կապկապում էր նրանց փոկով և բանակից դուրս էր հանում,
Խըթանելով իր աղեղով, որովհետև մոռացել էր
Նըկարազարդ ու երփնափայլ կառքի միջից մըտրակ առնել։
Սուլեց ապա՝ նըշան տալով դյուցազնական Դիոմեդին,
500Որը կանգնած խորհում էր նոր քաջություններ սըխրատեսիլ՝
Կառքը բարձված զեն ու զարդով բըռներ քաշեր իր ետևի՞ց,
Թե՞ բարձրացներ հուժկու ձեռքով ու վեր բռնած՝ տաներ այդպես,
Եվ կամ ուրիշ թըրակացոց գետներ այդտեղ դիաթավալ:
Մինչ մըտասույզ ծըփում էր քաջ Դիոմեդեսն այս խոհերով՝
Մոտենալով նըրան ծավի Աթենասը այսպես ասաց.
«Վերադարձիր դեպ նավախումբ, որդիդ վեհանձըն Տիդեսի,
Եթե այնտեղ հալածական վերադառնալ չես կամենում,
Զի կարող է մի աստված էլ տըրոյացոց արթնացընել»։
Այսպես ասաց, և Տիդյանը աստվածուհու ձայնին ի լուր՝
510Նըժույգների վըրա ցատկեց, խըթեց Ոդիսն իր աղեղով,
Ու ճեպընթաց թըռան դեպի նավատորմիղն աքայեցոց:

Բայց Ապոլլոնն արծաթաղեղ զուր չէր նըստել դիտանոցում,
Նա նըկատեց Սթենասին Դիոմեդես Տիդյանի հետ,
Հույժ զայրացած մըտավ իսկոյն տըրոյացոց բանակը մեծ
Եվ արթնացրեց թըրակացոց խորհըրդական Հիպպոկոնին՝
Հռեսոսի հոր եղբոր որդուն, որ քընից վեր թըռչելով,
Երբ որ տեսավ դաշտն ամայի, որտեղ ձիերն էին կանգնած,
Եվ քաջերին դիաթավալ՝ արյան ահեղ ճապաղիքում՝
Խոր հառաչեց ու ձայն տրվեց իր ընկերոջն անմիջապես:
520Փըրթավ աղմուկ և աղաղակ ու սոսկալի իրարանցում,
Երբ խուժեցին միահամուռ տըրոյացիք խառնիճաղանջ
Ականատես՝ գործած ահեղ ոճիրներին այն երկուսի,
Որոնք արդեն ձիավորված դեպի նավերն էին թրռչում։

Եվ երբ նըրանք հասան այնտեղ, ուր Դոլոնին ըսպանեցին,
Ոդիսն այնտեղ նըժույգների սանձը քաշեց, ու կանգ առան։
Տիդյանն իսկույն ցած ցատկելով առավ կապուտն արյունազանգ
Ու հանձնելով Ոդիսևսին՝ հեծավ իր ձին ու սըլացան
Դես խորագոգ նավերը սև, շուտ հասնելու տենչով վառված։

Նեստորը նախ լըսեց դոփյունն ու մեծաձայն բացագանչեց.
530«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
Սըխալվո՞ւմ եմ արդյոք, թե ոչ, սակայն սիրտս է հորդորում ինձ,
Նըժույգների դոփյուններով ականջները թընդում են իմ:
Ա՜յ թե հանկարծ Ոդիսևսը և Տիդյանը քաջակորով
Աստ քըշեին տըրոյացոց նըժույգները սալասըմբակ.
Բայց դողում է սիրտը սաստիկ, թե մի գուցե տըրոյացոց
Խաժամուժից խոշտանգահար լինեն խիզախ քաջերը մեր»։

Նա իր խոսքը չէր վերջացրել, երբ որ նըրանք ժամանեցին
Յուրայիններն իրար անցած, ուրախությամբ անպատմելի
Ողջունեցին աջ ձեռքերով ու խոսքերով քաղցր ու ջերմին:
540Եվ առաջին հարցը նրանց ուղղեց Նեստոր ասպետը նախ
«Ասա՛, գովված դու Ոդիսևս, աքայեցոց պարծանքդ մեծ,
Երիվարներն ինչպե՞ս առաք, տըրոյացոց մեջ մըվելո՞վ,
Թե՞ շընորհեց ձեզ երջանիկ աստվածներից մեկը դըրանց.
Գեղեցի՜կ են՝ նըման անմահ արեգակի ճաճանչներին։
Տըրոյացոց մեջ եմ ես միշտ, նավերի մոտ քիչ եմ լինում,
Ու չեմ մընում անգործ երբեք, թեպետև ծեր ռազմիկ եմ ես,
Բայց չեմ տեսել այսպիսիներ, ոչ էլ մտքովս եմ անցկացրել,
Թըվում է, թե աստվածներից մեկը դըրանց տրվել է ձեզ,
Սիրում են ձեզ երկուսիդ էլ՝ Արամազդը ամպակուտակ
550Եվ Աթենասն՝ ասպարակիր Արամազդի դուստրը ծավի»։

Նըրան այսպես պատասխանեց Ոդիսևսը մըտահարուստ.
«Ո՛վ դու պարծանք աքայեցոց, ծերունազարդ Նելյան Նեստոր,
Աստվածները եթե ուզեն՝ կարող են մեզ է՛լ ավելի
Լավերը տալ, զի աստվածներն ամենազոր են հանապազ:
Բայց այս ձիերն, ո՛վ ծերունի, նոր են եկել Թրակիայից.
Դըրանց տիրոջն ըսպանեց ինքը Դիոմեդն ահեղագոռ,
Ինչպես նաև գետին փըռեց տասներկու այլ իշխանների,
Եվ լըրտեսին, որին այստեղ նավերի մոտ բըռնեցինք մենք,
Որին Հեկտորն էր ուղարկել և մյուս պետերը տըրոյանց»:

560Այսպես ասաց և անցկացրեց փոսից չըքնաղ նըժույգներին,
Եվ նըրանց հետ գընում էին մյուս աքայանք ուրախացած։
Իսկ երբ հասան գեղեցկաշուք վըրանը քաջ Դիոմեդի,
Պինդ փոկերով նըժույգներին կապեցին լի մըսուրի մոտ,
Ուր Տիդյանի սըրաթըռիչ երիվարներն էին կանգնած
Եվ մըսուրից ուտում էին քաղցրաճարակ ցորենն առատ:
Իսկ Ոդիսևսը Դոլոնից՝ Եվմեդեսի որդուց խըլած
Կողոպուտներն արյունազանդ՝ նավախելի վըրա դըրեց,
Մինչև որ զոհն Աթենասի պատրաստեին աքայեցիք։
Այնուհետև ծով մըտնելով լավ լողացան ու լըվացին
570Քըրտինքն իրենց, որ կար նըրանց սըրունքներին, պարանոցին:
Եվ երբ ծովի ջուրը ջընջեց, մաքրեց քըրտինքն իրենց մարմնից,
Ու զովացան զըվարթարար ջըրով նըրանց սիրտն ու հոգին,
Ելան ծովից ու սըրբատաշ կոնքերի մեջ լըվացվեցին
Եվ օծվեցին պարարտ յուղով ու ընթրիքի նըստան ապա,
Անուշ գինով լի բաժակներ նըվիրելով Աթենասին։

Երգ տասնմեկերորդ։ Քաջություն Ագամեմնոնի

1Թողած չըքնաղ իր Տիթոնին՝ Առավոտն էր ելնում մահճից[99],
Որ լույս բերի անմահներին և համորեն մահկանացոց,
Երբ Արամազդն աքայեցոց նավատորմը հըղեց ըշտապ
Դըժնյա Ոխին, որն իր ձեռքում նըշանն ուներ պատերազմի:
Ոխը կանգնեց Ոդիսևսի վիթխարամեծ նավի վըրա,
Մեջտեղ դըրված, որպեսզի իր ձայնը հասնի երկու կողմին —
Այաքսի պերճ վըրաններից մինչ խորաններն Աքիլլեսի,
Որոնք իրենց ուժին վըստահ՝ երկու թևերն էին բըռնել:
Կանգնած այնտեղ՝ աստվածուհին գոչեց ուժգին ձայնով ահեղ
10Եվ զորություն, ուժ ներշընչեց յուրաքանչյուր աքայեցու,
Ու պատերազմը քաղցրացավ նըրանց սըրտին շատ ավելի,
Քան անձկալի դարձը դեպի հայրենի տուն սև նավերով:

Եվ Ատրիդեսը բարձրաձայն հըրաման տըվեց արգիացոց
Զինվորվելու, ինքն էլ հագավ փայլակնացայտ պըղինձն իր շեկ:
Նախ և առաջ սըրունքները պատեց չըքնաղ սըռնապանով,
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
Ապա կըրծքի վըրա հագավ լանջապանակն իր գեղաշուք,
Որը իբրև հյուրույթի ձոն Կիներևսն էր տըվել նըրան,
Երբ համբավի ձայնը հասավ մինչև Կիպրոս, թե աքայանք
20Նավելու են շուտով դեպի Տրոյա՝ ահեղ պատերազմի,
Ուստի և այն՝ թագավորին ընծայեց նա սիրանըվեր:
Նըրա վըրա կար պողպատի տասը փայլուն ծիր սևաթույր,
Իսկ ոսկեղեն՝ տասներկու ծիր և անագե՝ քըսանի չափ[100].
Եվ կապտագույն երեքական վիշապ օձեր երկու կողմից
Ձըգվում էին դեպ պարանոց ծիածանի հար և նըման,
Որ կապում է Զևսն ամպերի վըրա իբրև նըշան մարդկանց։
Ուսնդանութ կախեց սուսերն ոսկիակուռ բևեռներով,
Իսկ պատյանը զուտ արծաթից՝ ոսկի փոկով և ամրապինդ.
Առավ ասպարն հասակաչափ, ճարտարաշեն ու հաստաբեստ,
30Որն իր վըրա շուրջանակի ուներ պղնձյա տաս շըրջանակ
Եվ անագե քըսան կումբեր, ճերմակավուն, մեջը պողպատ,
Որ պատում էր շուրջանակի դրժնեհայաց Գորգոնը ժանտ,
Շուրջը Խուճապն ու Արհավիրքը միասին տեղավորված:
Բըռնելու տեղն էր արծաթյա, վըրան վիշապ երեքգլխյան,
Գըլուխները նըրա երեք կուռ փաթաթված մեկը-մյուսին:
Գըխին դըրեց սաղավարտը քառախորան և ձիաբաշ.
Որի շըքեղ գարգմանակը ճոճվում էր վերն ահեղորեն:
Առավ ձեռքը երկու նիզակ պըղընձասայր սըլաքներով,
Որոնց շողյունը շանթարձակ մինչև երկինք էր բարձրանում:
40Եվ ի պատիվ Միկենեի թագավորին՝ վեր-երկընքից
Որոտացին արգո Հերան և Աթենաս աստվածուհին:

Ամեն մի պետ հըրաման էր տալիս իր ժիր կառավարին,
Որ փոսի մոտ դասավորեն երիվարներն իրենց կարգով.
Իսկ մյուս կողմից հորդան տըվին հետևակներն ըսպառազեն:
Եվ հազիվ թե Այգը ծագած՝ փըրթավ աղմուկ մի ահավոր,
Հետևակ գունդը գըրոհեց՝ փոսի առաջ դասավորված,
Եվ նըրանցից փոքր-ինչ հետո ձիավորներն առաջ անցան,
Որոնց շարքում առաջ բերեց Զևսը աղմուկ մի դըժընդակ
Եվ արնագույն մի ցող շաղեց լայն երկընքի բարձրությունից
50Այդ օր նա շա՜տ կառափներ էր թափելու ժանտ դըժոխքն ի վար:

Տըրոյացիք նըմանապես՝ դարևանդի վըրա, դաշտում
Շարվում էին Հեկտորի շուրջ և անըստգյուտ Պուլիդամի,
Եվ Էնիասի, որին տրոյանք աստըծու պես էին պատվում.
Անտենորի երեք որդոց՝ Պոլիբի և Ագենորի,
Ակամասի՝ դեռ պատանի՝ աստվածային գեղեցկությամբ:
Հեկտորը մեծ նախահարձակ գընդի գըլուխն անցած խըրոխտ
Հուժկու ձեռքին բըռնած ուներ հըսկա ասպար մի բոլորակ՝
Աստղի նըման[101], որ ամպերից դուրս է գալիս շողշողալով,
Մեկ էլ ապա ծածկըվում է մութ ամպերի ետև նորից։
60Այսպես ահա, մերթ առաջին ու մերթ վերջին շարքերի մեջ
Հըրամաններ էր տալիս նա՝ հասակն ամբողջ պըղընձավառ,
Փայլակնացայտ՝ վահանադրոշ Արամազդի շանթի նըման։

Ինչպես որ ժիր հընձվորները երկկարգ շարված իրար դիմաց
Հարուստ մարդու արտն են հընձում մեկն այս գըլխից, իսկ մյուսը՝ այն,
Եվ խիտ առ խիտ, իրարու կողք խըրձերն ընկնում են անդադար,
Այսպես տրոյանք և աքայանք հարձակվելով իրար վըրա՝
Փըռվում էին, և փախուստի մասին ոչ ոք չէր մըտածում.
Երկու կողմից կատաղաբար կըռվում էին գայլերի պես,
Եվ նայելով նըրանց վըրա՝ Ոխը ուրախ ծափ էր տալիս։
70Աստվածներից նա էր միայն կըռվողների բազմության մեջ,
Իսկ մյուս բոլոր աստվածները կըռվից հեռու, անմասնակից
Բազմել էին անփույթ, անհոգ՝ Ոլիմպոսի վեհ բարձունքում,
Ուր ամեն ոք իր հարկն ուներ գեղեցկակերտ և մեծաշուք:
Յուրաքանչյուրն ամպրոպային Արամազդին էր մեղադրում,
Ասելով թե ուզում է նա տըրոյացոց փառք ընձեռել։
Բայց հոգը չէր Արամազդի, աստվածներից առանձնացած
Խայտում էր նա իր մեծ փառքով և ակնապիշ նայում այնտեղ՝
Դեպի քաղաքը տըրոյանց ու նավատորմ աքայեցոց,
Ուր պըղինձն էր փայլատակում, մեռնում էին ու մեռցընում:

80Դեռևըս վաղ առավոտից մինչև կեսօր աստվածային
Թըռչում էին նետերն անդուլ, ու երկուստեք ընկնում էին:
Իսկ երբ ճաշիկն իր պատրաստեց անտառաբլուր պուրակներում
Փայտահատը, որի ձեռքերն փայտ կոտրելով դադարեցին
Ու ձանձրացավ հոգին նըրա, և ուտելու կարիք ըզգաց, —
Այն ժամանակ աքայեցիք խրախուսելով մեկ-մյուսին՝
Խորտակեցին արիաբար տըրոյացոց գընդերը գոռ:
Առաջինը առաջ անցավ Ագամեմնոն արանց արքան
Եվ ըսպանեց ժողովըրդոց հովիվ արի Բիենորին,
Ապա նըրա կառավարին՝ Ոյիլևսին ըսպանեց նա,
90Երբ իր կառքից ցած ցատկելով ընդդիմացավ Ատրիդեսին։
Ատրիդեսը խոյանալով՝ շեշտ ճակատին զարկեց նըրա,
Սաղավարտի պղնձյա պսակն արգելք չեղավ սուր սըլաքին,
Որը ծակեց, անցավ թափով, խորը խըրվեց ոսկորի մեջ,
Իրար խառնեց ուղեղը ողջ ու մոլուցքը մարեց նըրա:
Եվ թողնելով նըրանց այնտեղ, գետնատարած, մերկ կըրծքերով,
Որոնց շըքեղ զենքերն արդեն կողոպտել էր, Ատրիդ արքան
Առաջ անցավ ըսպանելու Անտիփոսին և Իսոսին՝
Պրիամոսի որդիներին - մեկն հարճորդի, մյուսն հարազատ, -
Երկուսն էլ նույն կառքի վըրա, և կառավարն էր հարճորդին,
100Իսկ Անտիփոսն ըսպառազեն մարտընչում էր կողքը նըստած։
Մի ժամանակ նըրանց բըռնեց արագոտըն Աքիլլը քաջ
Իդա լեռան ըստորոտում իրենց խաշներն արածելիս,
Կապեց դալար ճիպոտներով ու փըրկանքով ազատ թողեց։
Իսկ այժմ Ատրիդ Ագամեմնոն իշխանապետն իր նիզակով
Ծակեց մեկի` Իսոսի կուրծքն ըստինքներից փոքր-ինչ վերև,
Եվ Անտիփին սուսերահար կառքից իսկույն ցած գըլորեց:
Եվ երբ գընաց կողոպտելու զենքերն երկու եղբայրների՝
Նո՛ր ճանաչեց, քանզի նըրանց տեսել էր նա նավերի մոտ,
Երբ Իդայից Աքիլլեսը նըրանց կապած գերի բերեց։
110Ինչպես առյուծն արագավազ եղնիկի որջը հասնելով
Գազանային ժանիքներով հոշոտում է խեղճ ձագերին,
Ու պատռելով կուրծքը նրանց գողտրիկ հոգին դուրս է կորզում,
Ու թեպետև մոտ է մայրը, բայց չի կարող օգնել նըրանց,
Որովհետև ինքը նույնպես սարսափի մեջ է սոսկալի
Ու փախչում է մացառապատ ու ծառախիտ պուրակներով
Տառապալից ու քըրտնաթոր՝ գազանային հարձակումից, —
Այդպես ոչ մի տրրոյացի չըհանդըգնեց գալ օգնության
Աքայեցոց զարհուրելի զորությունից սարսափահար։
Հիպպոլոքին ու Պիսանդրին՝ որդիներին Անտիմաքի,
120Որ Պարիսից անբավ պարգև ու ոսկիներ ընդունելով,
Դեմ էր չըքնաղ Հեղինեին տալու խարտյաշ Մենելավին, -
Ագամեմնոն արքան նըրանց երկուսին էլ մեկտեղ բըռնեց,
Որոնք նույն կառքն էին նստած և միասին էին վարում:
Շըփոթվեցին, և ձիերի սանձերն ընկան նըրանց ձեռքից,
Իսկ Ատրիդեսն առյուծաբար նետվեց ուղիղ նրանց վըրա,
Որոնք կառքում ծունկի եկած խընդրում էին աղերսագին.
«Մեզ խընայիր, Ագամեմնոն, և առ փըրկանք արժանավոր,
Անտիմաքի ապարանքում կան կարասիք բազմապիսի,
Պըղինձ, ոսկի և այլ գանձեր ու բազմարվեստ երկաթեղեն,
130Մեր հայրը քեզ, մե՛ծ թագավոր, կըշընորհի անբավ փըրկանք,
Եթե լըսի, որ ողջ ենք մենք աքայեցոց նավատորմում»։
Խընդրում էին նըրանք այսպես պաղատելով թագավորին,
Բայց նըրանից չըլըսեցին քաղցրաբարո մի պատասխան:
«Քանի որ դուք, - ասաց արքան, - որդիներն եք Անտիմաքի,
Որ տըրոյանց ժողովի մեջ հըրամայում էր ըսպանել
Մենելավին՝ դեսպան եկած Ոդիսևսի հետ միասին,
Եվ չըթողնել, որ նա դառն դեպի նավերն աքայական,
Պետք է, որ ձեր մահով հիմա քավեք ձեր հոր ոճիրը դուք»։

Այսպես ասաց նա և կառքից ցած գըլորեց Պիսանդրոսին՝
140Տեգը կըրծքի մեջ մըխելուվ, և նա մեջքի վըրա ընկավ:
Հիպպոլոքը կառքից ցատկեց, բայց նըրան էլ Ատրիդ արքան
Գետին փըռեց անմիջապես ու տեղնուտեղ հսկա սըրով
Կըտրեց գըլուխն ու իբրև սանդ գըլորեց այն՝ ամբոխի մեջ:
Ապա, նըրանց թողած այնտեղ, դիմեց դեպի գընդերը գոռ,
Իր հետն առած արիասիրտ այլ ամրաբարձ աքայեցոց։
Հետևակներն հետևակաց էին վանում խառնախուճապ,
Եվ հեծյալներն՝ հեծյալներին, բախըվելով անվերջ իրար:
Բարձրանում էր փոշին նըրանց սըմբակներից ամպի նըման.
Ագամեմնոն արանց արքան հետապընդում էր անդադար
150Եվ կոտորում՝ հորդորելով քաջամարտիկ աքայեցոց:
Ինչպես հանկարծ խիտ անտառում ընկնի հըրդեհ մի վիթխարի,
Եվ հողմն ուժգին տանի նըրա հուր լեզուներն ամենուրեք,
Ու տապալվեն ճըղակոտոր բոցավառված ծառեր հըսկա,
Այսպես փախչող տըրոյացոց գլուխներն էին թափվում գետին
Ագամեմնոն Ատրիդեսի բազկի հուժկու հարվածներից:
Ահիպարան շատ նըժույգներ կառքեր էին քաշում դատարկ՝
Ռազմադաշտում այս ու այնտեղ՝ աղմըկալից դըղըրդյունով,
Զըրկված իրենց վարողներից, որ դիտապաստ ընկել էին
Շատ ավելի սիրելի սև ուրուրներին, քան թե կանանց։
160Բայց Արամազդը Հեկտորին հեռու և զերծ էր պահում միշտ
Փըքիններից, մահից, փոշուց, խուռն ամբոխից և արյունից։
Ատրիդն առաջ էր խոյանում հորդորելով աքայեցոց,
Իսկ տըրոյանք դաշտի միջից հըրոսելով դիմում էին
Դեպ վաղեմի դարդանացու Իլիոսի շիրիմը սուրբ,
Մոլաթուզի մեծ ծառի մոտ, որպեսզի շուտ մըտնեն քաղաք:
Ագամեմնոնն ահեղ գոչմամբ հետապընդում էր անդադար
Անպարտելի ձեռքերն իր զույգ ամբողջովին արնաթաթավ:
Տըրոյացիք երբ որ հասան Սկեական դարբասներին,
Կաղնի ծառի մոտ կանգ առան՝ մյուս գընդերին ըսպասելով,
170Զի կեսը դեռ դաշտում՝ զարհուր փախչում էին խուճապահար
Երինջների նըման, որոնց հալածում է առյուծն ահեղ,
Փախցընում է բոլորին նա, բայց բըռնելով մեկնումեկին՝
Իր ժանտաժուտ ժանիքներով պարանոցն է կոտրում առաջ,
Ապա լափում ամբողջապես նըրա արյունն ու փորոտին:
Այդպես արքա Ագամեմնոնն էր հալածում տըրոյացոց՝
Ըսպանելով վերջին մարդուն. փախչում էին սարսափահար
Ընկնում կառքից՝ բերանքսիվայր ու շատերը մեջքի վըրա
Ատրիդեսի հըզոր ձեռքից, որ մոլեգնում էր նիզակով։

Բայց երբ արդեն հասնում էր նա պարիսպներին, քաղաքի տակ,
180Աստվածների ու մարդկանց հայրն այնժամ երկնից ցած իջնելով
Գընաց նըստեց աղբյուրաշատ Իդա լեռան վըրա՝ ահեղ,
Փայլակնացայտ կայծակների ու շանթերի խուրձը ձեռքին
Եվ Իրիսին արագաթև պատգամավոր հըղեց ըշտապ.
«Գընա՛ իսկույն, թեթև Իրիս, ու տար պատգամ քաջ Հեկտորին,
Քանի դեռ նա տեսնում է որ Ագամեմնոն արանց արքան
Առաջամարտ գընդերի մեջ գոռում է մահ տարածելով՝
Թող նըրանից խույս տա ինքը և մյուսներին խըրախուսի
Մարտի մտնել արիաբար արյունարբու թըշնամու դեմ։
Իսկ երբ որ նա խոցված նետով տիգահար կառքը նըստի,
190Այնժամ կըտամ Պրիամյանին մահացուցիչ ուժ ու կորով,
Որ նա գընա հասնի նավերը ամրաբարձ աքայեցոց,
Մինչև արևն ի մայր մըտնի ու սըրբազան գիշերը գա»:

Այսպես ասաց, ու թեթևոտն Իրիսն անսաց Արամազդին,
Եվ Իդայից ցած իջնելով սուրաց դեպի Իլիոնը սուրբ:
Գըտավ այնտեղ Պրիամոսի դյուցազնական շըքեղ որդուն՝
Արիասիրտ քաջ Հեկտորին իր ամրակուռ կառքի վըրա,
Մոտ գընալով՝ արագաքայլ Իրիսն այսպես ասաց նըրան.
«Պրիամոսի որդիդ, Հեկտոր, հանճարակիցդ Արամազդի,
Աստվածահայրն ինձ ուղարկեց քեզ մոտ որպես պատգամախոս,
200Ասաց՝ քանի տեսնում ես դու Ագամեմնոն արանց արքան
Նախամարտիկ գընդերի մեջ գոռում է մահ տարածելով,
Խույս տուր նըրան հանդիպելուց և մյուսներին հորդորիր դու
Մարտի մըտնել արիաբար արյունարբու թըշնամու դեմ:
Իսկ երբ որ նա խոցված նետով կամ տիգահար կառքը նըստի,
Այն ժամանակ պիտի տա քեզ Զևսն ըսպանիչ ուժ ու կորով,
Որ դու գընաս, հասնես նավերը ամրաբարձ աքայեցոց,
Մինչև արևն ի մայր մըտնի, և սըրբազան գիշերը գա»։

Իրիսն այսպես պատգամելով՝ դեպի Ոլիմպ վերադարձավ,
Իսկ Հեկտորը շըքեղ կառքից ցատկեց գետին իր զենքերով
210Եվ ճոճելով տեգերն իր զույգ վազվզում էր բանակի մեջ
Հորդորելով ամեն մեկին, ու բորբոքեց ահեղ մի մարտ։
Տըրոյացիք ետ դառնալով ճակատեցին աքայանց դեմ,
Մյուս կողմից էլ արգիացիք գընդերն իրենց ամրացնելով`
Բորբոքեցին տըրոյանց դեմ մի պատերազմ արյունալից:
Ագամեմնոնն առաջ նետվեց իր գընդերի գըլուխն անցած:
Արդ, ասացեք ինձ, Մուսաներ, բնակիչնե՛րդ Ոլիմպոսի,
Առաջինը ո՞վ դուրս եկավ Ագամեմնոն արքայի դեմ
Տըրոյանց միջից կամ դաշնակից մարտիկներից քաջակորով։ -
Նախ՝ կորովի ու հաղթանդամ Իփիդամասն Անտենորյան,
220Որ մեծացավ արոտաշատ ու խաշնավետ Թրակիայում,
Իր մանկության տարիներին Կիսեսն եղավ նըրան դայակ
Մորական պապն, որը հայրն էր գեղեցկադեմ Թեանովի:
Իսկ երբ դարձավ նա չափահաս, առավ հասակ վայելչագեղ,
Պահեց նըրան Կիսեսն իր մոտ և աղջիկը տըվեց նըրան։
Նորապըսակ՝ առագաստից թըռավ դեպի Իլիոնը նա[102]
Ու տանում էր մահիկաձև տասներկու նավ իր ետևից,
Բայց թողնելով Պերկոտեում բոլոր նավերն իր համաչափ՝
Հետիոտըն եկավ հասավ մինչև Իլիոն նըվիրական։
Սա էր ահա, որ առաջինն Ատրիդեսի դեմ դուրս եկավ։
230Եվ երկուստեք ախոյաններն իրար վըրա երբ խոյացան,
Վըրիպելով՝ Ատրիդեսի աշտեն գընաց ընկավ հեռու,
Իսկ Իփիդամն Ատրիդեսի գոտուն զարկեց, զըրահամերձ,
Եվ իր ծանըր ձեռքի վըրա քաջավըստահ՝ հենվեց տեգին,
Բայց չըճեղքեց նըկարազարդ կամարը, այլ առաջակողմ
Կուռ արծաթին հանդիպելով՝ ծռվեց սըլաքն ինչպես կապար։
Վըրա հասավ այն ժամանակ Ագամեմնոնն առյուծաբար,
Խըլեց աշտեն նըրա ձեռքից և քաշելով սուրն ահագին
Պարանոցը խըրեց նըրա ու տապալեց անշընչացրած։
Այսպես տապաստ ընկած այնտեղ՝ պղնձյա քընով քընեց ընդմիշտ
240Հեգ պատանին, որ եկել էր քաղաքացոց իր օգնության՝
Իր հարազատ հարսից հեռու և տակավին չըվայելած
Շընորհները, որոնց համար տըվել էր նա շատ պարգևներ։
Տըվել էր նախ հարյուր արջառ, խոստացել էր տալ և հետո
Հազար ոչխար և հազար այծ, զի նա հոտեր ուներ անթիվ։
Եվ արդ, նըրան կողոպտելով Ագամեմնոն Ատրիդ արքան
Առավ, նըրա չըքնաղ զենքերն ու գընաց դեպ աքայեցիք:
Այդ որ տեսավ Կոոնը քաջ՝ Անտենորի ավագ որդին,
Հըռչակավոր պատերազմող՝ սաստիկ մի սուգ աչքերն առավ
Հարազատի անկման վըրա, տեգը ձեռքին, գաղտագողի
250Գընաց կանգնեց Ագամեմնոն դյուցազունի ետևը նա
Եվ արմունկից ներքև զարկեց նըրա բազկի ճիշտ մեջտեղին։
Փայլուն սըլաքն անցավ թափով ու դուրս եկավ մյուս կողմից:
Սոսկումն առավ արանց արքա Ագամեմնոն Ատրիդեսին,
Բայց ձեռընթափ չեղավ մարտից և գուպարից չըհեռացավ,
Այլ հողմասուն իր նիզակով Կոոնի վըրա խոյացավ նա,
Որն համահայր իրեն եղբոր՝ Իփիդամի ոտքից բըռնած
Քարշ էր տալիս և քաջերին բարձըր ձայնով կանչում իր մոտ։
Մինչ նա այդպես դեպի ամբոխն էր քարշ տալիս իր եղբոր դին,
Զարկեց տեգով Ատրիդ արքան վահանի կուռ կումբի տակից
260Եվ գըլուխը նըրա կըտրեց Իփիդամի մարմնի վըրա։
Այսպես, որդիք Անտենորի Ատրիդեսի ձեռքով՝ իրենց
Ճակատագիրը լըրացրած` ըշտապեցին դեպի դըժոխք։
Իսկ Ատրիդեսն հըսկա սըրով, մեծ քարերով և նիզակով՝
Դեպի ուրիշ-ուրիշ քաջեր էր խոյանում առյուծաբար
Քանի դեռ տաք նըրա վերքից թուխ արյունն էր հոսում առատ,
Իսկ երբ արդեն վերքը սառեց ու կանգ առավ արյունը տաք,
Ատրեոսի որդու սիրտը կըսկըծաց սուր ցավով սաստիկ,
Ինչպես երբ ժանտ նետը սուրսայր՝ ծընընդկանի ծոցն է խըրվում
Իլիթների ձեռքով նետված՝ Հերայի այն աղջիկներից,
270Որոնց ձեռքումն են երկունքներն, — այդպես կըսկիծն առավ նըրան,
Ու նետվելով կառքը իսկույն, հըրամայեց կառավարին
Քըշել դեպի նավերն ուղիղ, զի հաղթել էր ցավը նըրան։
Հեռանալիս նա բարձրագոչ աղաղակեց աքայեցոց.
«Ո՛վ սիրելի առաջնորդներ արգիացոց և իշխաններ,
Հեռու պահեք առայժըմ դուք ահավոր մարտն արյունահեղ
Ծովագընաց մեր նավերից, զի Արամազդն ամենազոր
Ինձ չըթողեց օր ցերեկով կըռիվ մըղել տըրոյանց դեմ»։

Այսպես ասաց, ու կառավարն ուղղեց ընթացքն անմիջապես
Դեպի նավերն ու մըտրակեց գեղեցկաբաշ նըժույգներին,
280Որոնք թըռան հոժարակամ փոշեթաթավ ու քըրտնաթոր,
Դուրս հանելով մարտադաշտից վիրավորված թագավորին։

Հեկտորը, երբ տեսավ մեկնումն Ագամեմնոն Ատրիդեսի,
Խրախույս կարդաց բարձըր ձայնով տըրոյացոց և լիկեանց.
«Տըրոյացի՛ք և դուք, լիկյանք, դարդանյաններ ընթերամարտ,
Արիացե՛ք, սիրելիներս, հիշեցեք ձեր կորովը մեծ,
Ամենաքաջն ահավասիկ թողեց ռազմի դաշտն ու գընաց,
Եվ Արամազդն ինձ փառք տըվեց, առաջ վարեք ձիերը ձեր,
Ուղիղ դեպի դանայեցիք, որ ավելի՛ փառք ըստանանք».

Այսպես ասաց և արծարծեց բոլորի մեջ եռանդ ու թափ:
290Ինչպես որսորդն է գըրգըռում սըրաժանիք պառականին
Վայրի կինճի կամ առյուծի վըրա՝ նըրան բաց թողնելով,
Այդպես Հեկտորը Պրիամյան՝ զուգակիցը բուռն Արեսի
Գըրգըռում էր արիասիրտ տըրոյացոց աքայանց դեմ,
Եվ ինքն անվախ՝ առաջամարտ կըտրիճների գըլուխն անցած
Գըրոհում էր դեպի գուպար մեծամըռունչ մըրըրկի պես,
Որ վերևից վար խուժելով փոթորկում է ծովը կապույտ։

Իսկ նախ որի՞ն և հետո ո՞ւմ հարվածելով զըրկեց կյանքից
Հեկտորը քաջ, որին Զևսը ընձեռեց փառք և հաղթություն։
Նախ ըսպանեց Ասեոսին, Ավտոնոսին, Ոպիտեսին,
300Եվ Դոլոփսին Կլիտյան, ապա Ոփելտիոսին, Ագելավին,
Էսիմոսին և Օվրոսին, Հիպպոնոսին քաջամարտիկ՝
Դանայեցոց սալարներին և ամբոխին դարձավ ապա:
Զեփյուռն ինչպես, որ կոծում է և հալածում է Հարավի
Դիզած ամպերն՝ ահեղաշունչ մի մըրըրկով թանձրատարափ,
Ու թավալվում են խուռնընթաց ալիքները լեռնակուտակ,
Եվ ցայտում է փըրփուրը վեր թափառական հովի շընչով,–
Գլուխներն այդպես թափվում էին, որ Հեկտորն էր կըտրում-գըցում:
Այդտեղ սաստիկ կոտորածներ ու կորուստներ կըլինեին,
Աքայեցիք խուճապահար կըփախչեին նավերն իրենց,
310Եթե Ոդիսը Տիդյանին բողոքելով այսպես չասեր.
«Այս ի՞նչ եմ ես տեսնում, Տիդյան, քաջությունը մեր մոռացա՞նք,
Այստեղ արի, սիրելիդ իմ, քանզի սաստիկ ամոթ է մեզ,
Եթե հանդուգն այդ Հեկտորը տիրանա մեր նավատորմին»:

Եվ պատասխան տալով նըրան՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
« Ես կըկանգնեմ, կըդիմանամ, բայց օգուտը քիչ կըլինի,
Զի Արամազդն ամպրոպահույզ՝ տըրոյացոց է զորավիգ
Եվ հաղթությունն ուզում է տալ նըրանց, քան թե մեզ՝ աքայանց»։

Ասաց, կառքից ցած գըլորեց նա Թիմբրեոս թագավորին,
Հարվածելով ձախ ըստինքից և ըսպանեց նիզակահար
320Իսկ Ոդիսևսն՝ արբանյակին՝ Մոլիոնին աստվածատիպ։
Եվ թողնելով նըրանց այնտեղ, իրենց արյան ճապաղիքում,
Ամբոխի մեջ մըտան նըրանք, աղմուկ, շըփոթ տարածելով։
Ինչպես երկու վայրագ վարազ, որ զայրացած ետ դառնալով,
Բարակների վըրա ընկած՝ բըզկըտում են բուրդը նըրանց,
Այդպես նըրանք ետ դառնալով ջարդում էին տըրոյացոց,
Եվ Հեկտորից փախչող աքյանք ուրախացած շունչ քաշեցին:
Նըրանք այնտեղ առան մի կառք ու բըռնեցին երկու քաջի -
Պերկոսացի Մերոփսի զույգ որդիներին երիտասարդ,
Որոնց հայրը հըռչակավոր հըմայող էր, բախտագուշակ,
330Ու չէր թողնում, որ իր որդիք գընան կըռիվ մարդախողող,
Սակայն նըրանք չըլըսեցին, զի օրհասն էր տանում նըրանց։
Դըրանց ահա՛ Տիդյանը քաջ, նիզակավորը անվանի
Գետին զարկեց իր նիզակով ու կողոպտեց զենքերը պերճ,
Իսկ Ոդիսևսը ըսպանեց Հիպպոտամին և Հիպրոքին:
Զևսը, սակայն, որ նայում էր Իդայի վեհ բարձունքներից,
Տարածեց մարտ մի հավասար կըռվող երկու կողմերի մեջ.
Ու կատաղի գոտեմարտում զարկում էին — զարկվում նըրանք։
Դիոմեդեսը ըսպանեց Ագաստրոփոս Պեոնյանին,
Որը փախչել չըկարեցավ, քանզի ձիերն հեռու էին:
340Օ, կարճամի՛տ, որ մահացու սըխալ գործեց անուղղելի,
Կառավարը կառքը նըրա կանգնեցրել էր հեռու, իսկ նա
Առաջամարտ գընդերի մեջ հետիոտն էր կըռիվ մըղում,
Որ և ընկավ զիստից խոցված՝ տեգով Տիդյան Դիոմեդի:
Այդ տեսնելով՝ Հեկտորն իսկույն վըրա վազեց որոտալով
Տըրոյացոց գընդերն ահեղ տանելով նա իր ետևից:
Նըրան ի տես՝ սոսկաց Տիդյան Դիոմեդեսն ահեղագոռ
Ու բարձրաձայն այսպես, ասաց Ոդիսևսին կանգնածիր մոտ.
«Մեզ երկուսիս վըրա է դա գալիս այդպես խուռն ամբոխով,
Բայց արի մենք կանգնենք ամուր և դեմ դընենք, կոտրենք նըրան»։

350Այսպես ասաց և ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր՝
Ուղիղ գըլխին նըշան բըռնած ու կորդակի եզրին զարկեց,
Բայց պըղինձը վանեց պըղինձն ու չըհասավ չըքնաղ մորթին,
Զի հարվածին արգելք եղավ եռապատիկ ու բարձրածայր
Սաղավարտը, որը Գուշակ Ապոլլոնն էր տըվել նըրան։
Հեկտորն ընդոստ ցատկեց հեռու, խառնըվելով խուռն ամբոխին,
Եվ ընկնելով ծունկի վըրա՝ հուժկու բազկով հողին հենվեց
Եվ աչքերը ծածկըվեցին խավարախիտ մի գիշերով։
Իսկ երբ գընաց Դիոմեդեսն իր նիզակը վերցընելու,
Որ քաջերի խըմբի միջից թըռած գետինն էր խըրվել խոր,
360Հեկտորն հանկարծ ոգի առավ և ցատկելով իր կառքը նա
Անհետացավ ամբոխի մեջ և ազատվեց սև օրհասից:
Տեգով նըրա ետևն ընկած՝ այսպես գոռաց Տիդյանը քաջ.
«Նորից դու, շո՛ւն, մահից պըրծար, հասել էր քո չարը արդեն,
Սակայն Գուշակն Ապոլլոնը, որին ուխտ ես անում անշուշտ,
Երբ գալիս ես տեգերի դեմ, փըրկեց նաև քեզ ա՛յս անգամ:
Բայց ես պիտի հոգիդ առնեմ, հանդիպելով քեզ վերջապես,
Աստվածներից մեկն էլ եթե ինձ զորավիգ, պաշտպան լինի:
Հիմա գընամ ուրիշների՛ ըսպանելու, ում հանդիպեմ»։

Այսպես ասաց ու կողոպտեց նիզակավոր Պեոնյանին։
370Սակայն Պարիսն այրը չըքնաղ ու գեղավարս Հեղինեի
Թաքըվելով վաղընջական դարդանացու՝ ծեր Իլոսի
Գեղակառույց դամբարանի պերճ սյուներից մեկի ետև՝
Լարում էր իր լայնալիճը Դիոմեդես Տիդյանի դեմ։
Եվ այն պահին, երբ Տիդյանը ըզբաղված էր զերծանելով
Ագաստրոփի նըկարազարդ զըրահն կըրծքից և ուսերից,
Ասպարը հաստ ու ծանրաբերձ սաղավարտը՝ Պարիսն ուժգին
Քաշեց լարն իր լայնալիճի, և սըլաքը զուր չըթռավ,
Այլ աջ ոտքի գարշապարը հարվածելով Դիոմեդեսի՝
Անցավ գընաց խըրվեց հողում, Պարիսն այնժամ ծիծաղելով
380Դարանից դուրս ցատկեց արագ ու բարբառեց խըրոխտապանծ.
«Դու խոցվեցի՜ր, իզուր չանցավ սըլաքըս սուր, բայց երանի՜
Կողերիցըդ ներս խըրեի ու քաղեի քաղցըր հոգիդ,
Այն ժամանակ տըրոյացիք մի փորձանքից կազատվեին,
Որոնք քեզնից վախենում են, ինչպես այծերը՝ առյուծից»։

Դիոմեդեսը համարձակ նըրան այսպես պատասխանեց.
«Օ՜, դու ըստո՛ր աղեղնավոր, հերապանծ ու կընամոլի,
Եթե բոլոր քո զենքերով դու փորձեիր դեմըս կըռվել,
Չէին օգնի քեզ ոչ աղեղ, ոչ էլ նետերըդ բազմաթիվ,
Եվ այժմ իզուր ես հոխորտում դիպչելով լոկ գարշապարիս:
390Իմ հոգն էլ չէ, ասես մի կին կամ երեխա զարներ անմիտ,
Քանզի կընատ և ապիկար մարդու փըքինն անզոր է, բութ,
Բայց իմ սըլաքն ուրիշ բան է, նույնիսկ եթե շըփվի թեթև՝
Կըպատճառի մահ անվըրեպ ու տեղնուտեղ կառնի հոգին,
Եվ նըրա կինն իր այտերը կըճանկըռթի ու կարյունի,
Զավակները որբ կըմընան, և ներկելով հողն իր արյամբ՝
Կընեխի՛ նա, և նըրա շուրջ սիրակարոտ կանանց տեղակ
Կըվըխտա տարմը գիշատիչ ագռավների և անգղերի»։

Այսպես ասաց, և Ոդիսևսն ընդհուպ նըրան մոտիկ գալով
Կանգնեց նըրա առաջ և նա Ոդիսևսի ետև չոքած՝
400Գարշապարից քաշեց հանեց նետը՝ սաստիկ ցավ ըզգալով.
Ապա իր կառքը նըստելով՝ հըրամայեց կառավարին
Քըշել դեպի նավերն արագ, կըսկըծում էր սիրտը ցավից:

Ոդիսևսը այն ժամանակ մենակ մընաց իր նիզակով,
Չըկար ոչ մի աքայեցի, վախը առել էր բոլորին։
Եվ նա խորունկ հառաչելով՝ այսպես ասաց իր սըրտիմեջ.
«Վա՜յ ինձ, վատ է, եթե փախչեմ ես ամբոխից ահաբեկված
Եվ ավելի վատ է, եթե թըշնամու ձեռքն ընկնեմ մենակ.
Մյուս համորեն դանայեցոց Զրվանյան Զևսն ահաբեկեց:
Բայց ինչո՞ւ է սիրտս իրեն հետ այսպես իզուր խորհըրդածում.
410Լավ գիտեմ ես, որ վատասիրտ, վախկոտն է լոկ փախչում կըռվից,
Իսկ ով քաջ է պատերազմում` նա կըկանգնի ու կըկըռվի,
Եվ կըտոկա արիաբար, կամ կըսպանի, կամ կըսպանվի»:

Եվ մինչ նըրա սիրտը այդպես ծըփում էր այդ մըտքերի մեչ
Վըրա հասան տըրոյացոց ջոկատները ասպարավոր
Եվ Ոդիսին կալմեջ արին, ոճիրն իրենց մեջ ամփոփած[103]։
Ինչպես առույգ երիտասարդ որսորդները բարակներով
Վազեն վայրի կինճի վըրա, որն իր որջից դուրս է եկել,
Սըրելով իր ժանիքները ծընոտների մեջ ծամածուռ,
Եվ մինչ մարդիկ հարձակվում են, նա ատամներն է կըրճըտում,
420Բայց քաջերը չեն ընկըրկում, որքան էլ որ ահեղ է նա, —
Այդպես նաև տըրոյացիք հարձակվեցին ամեն կողմից
Ոդիսևսի վըրա՝ սիրված Արամազդից ամպակուտակ:
Ոստնեց Ոդիսն ու նախ խոցեց իր նիզակով Դեյպիդեսին,
Որից հետո Եննոմոսին և Թոոնին ըսպանեց նա,
Քերսիդամին զարկեց ապա, երբ սա կառքից ցած էր իջնում,
Որն իր պորտից վիրավորված՝ Ոդիսևսի սուր սըլաքով՝
Փոշիների մեջ գլորվեց, չանգռելով հողն արյունազանգ:
Թողած դըրանց՝ մըկընդահար արավ Քարոփս Հիպպասյանին,
Որ եղբայրն էր քաջ Սովկոսի, աստվածակերպ Սովկոսն իսկույն
430Հասավ եղբորն իր օգնության և Ոդիսին այսպես ասաց.
«Ո՛վ նենգության ու մարտի մեջ հըռչակավոր դու Ոդիսևս,
Կամ դու պիտի փառավորվես մարտում այսօր, ըսպանելով
Հիպպասյան քաջ եղբայրներիս և կողոպտես զենքերը մեր,
Եվ կամ խոցված իմ նիզակով՝ պիտի փըչես շունչըդ այստեղ»։

Ասաց, զարկեց Ոդիսևսի բոլորածիր կուռ վահանին,
Եվ անցնելով նիզակն հուժկու փայլակնացայտ կուռ ասպարից՝
Խըրվեց թափով Լայերտյանի ամենարվեստ զըրահի մեջ
Ու թույլ քերծեց կողքը, սակայն Աթենասը թույլ չըտրվեց,
Որ սըլաքը խորանալով՝ հասնի նըրա աղիքներին:
440Եվ հասկացավ Ոդիսևսը, որ սլաքը մահառիթ չէ,
Եվ փոքր-ինչ ետ ընկըրկելով՝ այսպես ասաց նա Սովկոսին.
«Թըշվառական, այժըմ ևեթ գալու է քո օրհասը սև,
Քանզի դու ինձ արգելք եղար տըրոյացոց կոտորելու.
Բայց ասում եմ ահավասիկ, այսօր պիտի դու սատակես,
Հասել է քո օրհասն արդեն, և դու պարտված իմ նիզակով՝
Փառքն ու պարծանքն ինձ պիտի տաս և քո հոգին Սանդարպետին»։

Այսպես ասաց, ու Սովկոսը փախավ թիկունք դարձընելով,
Բայց փախչելիս՝ Ոդիսևսը զարկեց նըրա թիկնամեջքին,
Եվ Սովկոսը մեծ թընդյունով ցած տապալվեց մեջքի վըրա,
450Եվ Ոդիսևսը դյուցազարմ այսպես խոսեց խըրոխտաբար
«Սովկոս, որդիդ դու Հիպպասի քաջամարտիկ և ձիավարժ,
Հասավ մահվանդ օրհասն ահա ու քեզ բըռնեց, չազատվեցիր։
Վա՜յ թըշվառիդ, ո՛չ հայրըդ հեգ, և ո՛չ էլ մայրըդ մեծարո
Չեն փակի քո՝ մահացյալիդ աչքերը բաց, այլ գիշակեր
Թըռչունները քեզ կըկըտցեն դիակիդ շուրջ թևածելով:
Իսկ եթե ես մեռնեմ փառքով, դյուցազնական աքայեցիք
Ինձ կըպատվեն արժանապես՝ կատարելով շըքեղ թաղում»:
Այս ասելով նա իր մարմնից և կըմբավոր վահանից կուռ՝
Քաշեց հանեց քաջ Սովկոսի իրեն զարկած տեգը սուրսայր,
460Եվ տաք արյունը դուրս ցայտեց՝ սոսկալի ցավ պատճառելով:
Ոդիսևսից ցայտող արյունն այդ տեսնելով տըրոյացիք
Սըրտապընդված, միահամուռ հարձակվեցին նըրա վըրա,
Իսկ նա ետ-ետ ընթանալով ձայն էր տալիս ընկերներին։
Երեք անգամ գոռաց, կանչեց իր թոքերի ամբողջ ուժով։
Լըսեց ուժգին կանչը նըրա Մենելավոսն արիսական
Եվ Այաքսին, որ իր մոտն էր, դառնալով նա՝ այսպես ասաց,
«Ո՛վ դյուցազարմ Տելամոնյան, Այաքս, իշխանդ ժողովըրդոց,
Քաջախիզախ Ոդիսևսի ձայնն է հընչում իմ չորս բոլոր,
Թըվում է թե գուպարի մեջ մեն ու մենակ բըռնած նըրան՝
470Նեղն են գըցել տըրոյացիք, եկ օգնության հասնենք շուտով,
Քանզի օգնելն ազնիվ բան է նըրան, ով որ կարիք ունի:
Վախենում եմ, որ միայնակ քաջի գըլխին փորձանք բերեն
Եվ պատճառեն աքայեցոց վիշտ ահագին ու մեծ կորուստ»:

Այս ասելով` առաջ անցավ դյուցազնական Այաքսի հետ.
Գըտան նըրանք Արամազդից սիրված խիզախ Ոդիսևսին
Տըրովցիներից շըրջապատված, հանց եղջերու եղջերագեղ,
Որին զարկեց, վիրավորեց ոմըն որսորդ իր սուր նետով,
Բայց եղջերուն փախավ արագ սըրունքներով և ազատվեց՝
Քանի դեռ իր վերքը տաք էր, և ուժ ուներ իր ոտքերում:
480Իսկ երբ արդեն նետը սուրսայր ուժասպառ է անում նըրան,
Նըրա վրա են հարձակվում շընագայլերը լեռներում։
Բայց եղջերվի բախտից հանկարծ հայտնըվում է առյուծ մի հաղթ,
Ու փախչում են շընագայլերն ահաբեկված մեծ գազանից,
Որը նըրանց բոլորին էլ կըհոշոտեր պատառ-պատառ, —
Շըրջապատել էին այդպես տըրոյացիք Ոդիսևսին,
Մինչդեռ դյուցազնը նիզակով հեռացնում էր մահն իրենից:
Հասավ Այաքսն այն ժամանակ բըրգանըման ասպար ձեռքին,
Կանգնեց կողքը Ոդիսևսի, և տըրոյանք սարսափահար
Ահագնակերպ նըրա տեսքից՝ ցըրիվ եկան անմիջապես:
490Իսկ Մենելավն արիսական՝ Ոդիսևսի ձեռքից բըռնած՝
Ամբոխից դուրս հանեց նըրան, և կառքը մոտ բերեց ծառան:
Իսկ Այաքսը տըրոյացոց բազմության մեջ մըխըրճվելով՝
Անշընչացրեց Դորիկլոսին, որ հարճորդին էր Պրիամի,
Ապա զարկեց Պանդոկոսին, Լիսանդրոսին զարկեց հետո,
Իրար ետև ըսպանեց նա Պիրասոսին, Պիլարդեսին:
Ինչպես մի գետ, որ հորդառատ հեղեղվում է լեռներն ի վար
Դեպ դաշտավայր՝ առաջ մըղված Արամազդի տարափներից,
Գըլորվելով տանում իր հետ չոր կաղնիներ ու սոճիներ,
Եվ դեպի ծով ընթանալիս կուտակում է տիղմ իր ճամփին,
500Ռազմադաշտում այդպես Այաքսն էր փոթորկում ահեղորեն
Մարտիկներին ու ձիերին. բայց Հեկտորը դեռ լուր չուներ,
Սկամանդրոս գետի ափին` գուպարի ձախ թևումն էր նա,
Ուր կատաղի մարտ էր գընում, և կար աղմուկ մի ահավոր
Արիսական Իդոմենի և գերենյան Նեստորի շուրջ։
Հեկտորն այնտեղ սարսափելի կոտորած էր անում ահեղ
Իր նիզակով և իր կառքով, խըլում կյանքեր ծաղկաըթիթ,
Բայց և այնպես ասպարեզը չէին թողնի աքայեցիք,
Եթե Պարիսը՝ վարսագեղ Հեղինեի այրը չընկճեր
Ժողովըրդոց արի իշխան Մաքավոնին քաջամարտիկ՝
510Աջակողմյան ուսից նըրան խոցելով սուր եռասայրով:
Այդ տեսնելով՝ սարսափեցին աքայեցիք, թե մի գուցե
Կըռիվը իր դեմքը փոխի այդ դյուցազնի ըսպանվելով։
Եվ այս խոսքերն ուղղեց իսկույն Իդոմենեսը Նեստորին,
«Ո՛վ դու Նեստոր Նելիսածին, աքայեցոց պարծանքըդ մեծ,
Շուտ բարձրացիր դու կառքը քո և կողքըդ առ Մաքավոնին,
Եվ թըռցըրու սալասըմբակ նըժույգներըդ դեպի նավեր,
Որովհետև բըժիշկ է նա ու շատերից ավելի թանկ.
Նետեր է նա քաշում-հանում, դընում վերքին ըսպեղանի»։

Այսպես ասաց Իդոմենեսն, ու Նեստորը չընդդիմացավ,
520Ցատկեց իր կառքն անմիջապես ու կողքն առավ Մաքավոնին,
Որ որդին էր բըժըշկապետ Ասկլեպիոս ըսքանչելու:
Նըժույգները մտրակահար թըռան իսկույն հոժարակամ
Դեպի նավերն, և այդ ճամփան հաճելի էր նըրանց համար:
Կեբրիոնը, որ նըստել էր Հեկտորի հետ նույն կառքի մեջ,
Տըրոյացոց շըփոթությունը տեսնելով՝ այսպես ասաց,
«Մինչ մենք այստեղ, ո՛վ քաջ Հեկտոր, դեգերում ենք դանայանց հետ
Գուպարի այս թևի վըրա, տըրոյացիք այն մյուս թևում
Իրարանցման մեջ են սաստիկ, թե՛ մարդ, թե՛ ձի առհասարակ։
Տելամոնյան Այաքսն է քաջ նըրանց այդպես ալեկոծում.
530Նըրան ևս լավ ճանաչեցի՝ ուսին դըրած լայն վահանից:
Արի՛, մենք շուտ այնտեղ վարենք կառքը թըռչող մեր ձիերով,
Ուր հետևակն ու այրուձին մըղելով մարտ արյունահեղ՝
Կոտորում են, ջարդում իրար, աղաղակում ահեղաձայն»։

Այսպես ասաց ու մըտրակեց գեղեցկաբաշ նըժույգներին,
Ու մըտրակի ահեղ շաչմամբ երիվարներն ըզգաստացած՝
Կառքը տարան՝ թըռցընելով դեպի կըռվի կըրակը տաք,
Սըմբակների տակ առաթուր կոխոտելով դիակ ու զենք,
Կառքի սըռնին և անիվներն ամբողջ արյան մեջ թաթավուն,
Որոնց վըրա արյան շիթեր էին ցայտում անիվների
540Շըրջանակից և սըրարշավ նըժույգների սըմբակներից:
Վառվում էր շուտ տեղ հասնելու հուր ցանկությամբ Հեկտորն արի
Եվ ջոկատներ ջախջախելու արյունառուշտ մոլեգնությամբ.
Եվ նա ձըգեց դանայանց մեջ սաստիկ աղմուկ և աղաղակ։
Տեգը ձեռքին ամեհորեն վազում էր նա գընդից ի գունդ
Եվ մոլեգին մարտ էր մըղում սըրով, տեգով և քարերով։
Տելամոնյան Այաքսից էր նա մի-միայն ըզգուշանում,
Զի Արամազդն ամպրոպադեզ բարկանում էր նըրա վըրա,
Երբ իրենից ավելի քաջ դյուցազնի դեմ շահատակեր։
Բայց Արամազդը բարձրագահ երկյուղ գըցեց սիրտն Այաքսի,
550Որ կանգ առավ ահաբեկված և շուտափույթ ուսն առնելով
Յոթը կաշվյա ասպարը մեծ՝ կըռվի բովից դուրս սըլացավ։
Գընում էր նա դանդաղաքայլ՝ շուտ-շուտ դեպի ետ նայելով
Ամբոխի դեմ ոխերմացած չարախընդիր գազանի պես։
Ինչպես գամփռերն ու հովիվները դաշտային նախրատեղից
Հալածում են սովալըլուկ մի շեկ առյուծ, որին նըրանք,
Ամբողջ գիշերը հըսկելով, չեն թողել որ հափըշտակի
Արջառների ճարպը, մինչ նա հարձակվել է մըսի կարոտ,
Սակայն իզո՜ւր, որովհետև անդուլ տարափը նետերի
Կորովակուռ բազուկներից տեղացել է նըրա վըրա,
560Եվ հըրավառ հըսկա ջահեր, որոնցից նա, թեև խիզախ՝
Խըրտչում է խիստ, չեն թույլ տըվել նըրան իր քաղցն հագեցնելու,
Եվ առավոտ լուսաբացին հեռացել է տըրտում-տըխուր, —
Այդպես Այաքսն էր հեռանում սըրտակոտոր և ակամա,
Վախենալով աքայեցոց նավատորմի համար սաստիկ:
Ինչպես մի էշ դանդաղաշարժ, որ անխըռով և անտարբեր
Մարմնի վըրա իր կոտրատվող մահակների հարվածներին՝
Արտն է մըտնում և արածում ցորենը դեռ նոր կանաչած,
Ու տըղաներն ավանակին մահակներով ծեծելով պինդ
Հազիվ արտից դուրս են հանում, երբ արդեն կուշտ կերել է նա,—
570Այդպես տրոյանք ու դաշնակից սատարները հեռվից եկած՝
Մըկունդահար էին անում Տելամոնյան մեծ Այաքսի
Ասպարի կումբն ու հալածում նըրան անդուլ, կըրընկակոխ:
Իսկ Այաքսը մերթ հիշելով քաջությունն իր արիսական՝
Ետ էր դառնում ու դեմ դընում հետապնդող հանդուգներին,
Ապա կըրկին դեպի նավերն էր դիմում նա հըսկայաքայլ,
Արգելելով տըրոյացոց մոտենալու նավատորմին։
Այսպես, երկու բանակների միջև կանգնած կըռվում էր նա,
Եվ կորովի բազուկներից թըռած հուժկու տեգերն հաճախ
Գալիս էին ահեղ թափով ոմանց կումբի մեջ խրվելով
580Ու շատերն էլ տեղ չըհասած՝ ընկնում էին ճամփի կեսին։
Նըկատելով Եվեմոնի Եվրիպիլոս որդին արի
Մեծ Այաքսին՝ նեղված սաստիկ սըլաքների այդ տարափից՝
Եկավ կանգնեց կողքը նըրա, և նետելով տեգը փայլուն
Զարկեց որդուն Փավսիոսի՝ ազգաց հովիվ Ապիսավին
Եվ խոցելով լյարդից նըրան՝ վազեց զենքերն ավարելու:
Այդ որ տեսավ աստվածատիպ Ալեքսանդրոսն անմիջապես
Լարեց աղեղն իր լայնալիճ Եվրիպիլոս դյուցազնի դեմ
Եվ աջ զիստից խոցեց նըրան, որը ցավով ետ ընկըրկեց
Ընկերները բազմության մեջ՝ ազատվելու համար մահից
590Եվ մեծագոչ ձայն արձակեց դեպի գըդերն աքայեցոց.
«Ո՛վ սիրելի զորապետներ արգիացոց և իշխաններ,
Վերադարձեք և վանեցեք վատթարագույն ժամն Այաքսից,
Որ տագնապի մեջ է սաստիկ սըլաքների տարափի տակ,
Եվ հույս չունեմ, որ ազատվի այս կըռվի մեջ ահագնագոռ
Պատվա՛ր կանգնեք դյուցազնի շուրջ ու ողջ ուժով դիմադրեցեք»։

Այսպես ասաց վիրավորված Եվրիպիլոսն, ու մոտ եկան
Աքայեցիք վահանները թեքած իրենց ուսի վըրա
Ու վեր ցըցված նիզակներով. Այաքս նարագ ընդառաջեց
Եվ հասնելով ընկերներին՝ դարձավ դեպի տըրոյացիք,
600Բոցածավալ կըրակի պես սաստիկ կըռիվ բորբոքելով:

Իսկ Նեստորին և նըրա հետ Մաքավոնին մարտադաշտից
Դեպի նավերն էին տանում Նելյան ձիերը քըրտնաթոր:
Տեսավ նըրանց և ճանաչեց գերենյանին Աքիլլը ժիր,
Որ կանգնած էր այդ ժամանակ իր վիթխարի նավի վրա
Եվ կատաղի մարտն էր դիտում խուճապի հետ արտասվալի.
Ու ձայն տըվեց Աքիլլը քաջ իր սիրելի Պատրոկլեսին,
Որ դյուցազնի ձայնն առնելով վըրանից դուրս թըռավ արագ
Արեսի պես, և այդ ըսկիզբն եղավ նըրա դառն աղետի։
Եվ առաջինը Մենիտյան արիորդին ինքը խոսեց.
610«Ի՞նչ ես ասում, ո՛վ Աքիլլես, ինչո՞ւ դու ինձ ձայն տըվեցիր»

Եվ արագոտն Աքիլլը քաջ պատասխանեց Պատրոկլեսին.
«Ո՛վ իմ սըրտի սիրելագույն դյուցազնըդ դու, քաջ Մենիտյան,
Հիմա արդեն, կարծում եմ ես, որ պիտի գան աքայեցիք
Ու ծընկներիս փարած խընդրեն, որպեսզի ես օգնեմ նըրանց,
Քանզի տագնապն անհընարին պաշարել է նըրանց արդեն։
Գընա իսկույն, սիրելիդ իմ, և հարցըրու դու Նեստորին,
Այն վիրավորն ո՞վ է, որին մարտադաշտից տանում է նա:
Նա ետևից շատ էր նըման Ասկլեպիոսյան Մաքավոնին,
Սակայն դեմքը ես չըտեսա, զի չափազանց արագ անցան
620Երիվարներն իմ առջևից արագաճեպ մի ճախրանքով»։

Ասաց, Պատրոկլն իր սիրելի ընկերոջը հընազանդեց
Ու վազ տըվեց դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց։

Իսկ երբ նըրանք արագարշավ՝ Նելիսածնի[104] վրանն հասան,
Իջան կառքից անմիջապես դալարավետ գետնի վըրա։
Ու մինչդեռ ծեր Եվրիմեդոնն արձակում էր զամբիկներին՝
Նըրանք կանգնած ծովի ափին, զըվարթաշունչ հովի դիմաց
Ցամաքեցրին քըրտնաթաթավ շապիկները իրենց վըրա,
Ապա վըրան մըտան մեկտեղ ու նըստեցին աթոռներին։
Այն ժամանակ նըրանց համար պատրաստեց քաղցըր օշարակ
630Եկամեդեն գեղեցկածամ՝ դուստրը մեծանձն Արսինոյի,
Որին, որպես պարգև առած խորհըրդական Նեստորը ծեր
Հետն էր բերել Տենեդոսից, երբ Աքիլլեսն այն ավերեց:
Եկամեդեն նըրանց առաջ դըրեց սեղան մի գեղեցիկ,
Սև ոտքերով ու սըրբատաշ, ու սեղանի վըրա դըրեց
Պըղընձյա մի խան լիքը սոխով, որ ախորժակ է բաց անում.
Դըրեց և մեղըր ծորածո, դըրեց ծաղիկ սուրբ փոխինդի,
Եվ ծերունու՝ տընից բերած բաժակը պերճ ու կըրկնատակ,
Դըրվագազարդ ու ոսկեգամ, որը չորս կանթ ուներ վըրան,
Եվ ամեն մի կանթի վըրա՝ երկուական աղավնիներ։
640Երբ բաժակն այդ լիքն էր լինում, ուրիշն հազիվ էր վերցընում,
Իսկ ծերունի Նեստորը այն վերցընում էր շատ հեշտությամբ։
Այդ բաժակում աստվածուհու նըմանվող կինն այն գեղածամ
Լըցրեց գինի պըրամընյան[105], վըրան քերեց այծի պանիր
Պըղընձեղեն մի քերոցով, և ըսպիտակ ալյուր ցանեց։
Այսպես ահա Եկամեդեն պատրաստելով քաղցր ըմպելին
Տըվեց նըրանց, որ խըմեցին ու հագեցրին պապակն իրենց,
Ապա հանգիստ ըսկըսեցին զըրույց անել իրարու հետ:

Հանկարծ Պատրոկլն աստվածատիպ կանգնեց նըրանց դըռան առաջ,
Որին Նեստորն երբ որ տեսավ, վեր կացավ իր փայլուն գահից,
650Եվ բըռնելով նըրա ձեռքից՝ հըրավիրեց նըրան նըստել,
Բայց Պատրոկլեսը մերժելով՝ այսպես ասաց ալևորին.
«Նըստելու ժամ չէ ինձ համար, աստվածային ո՛վ ծերունի,
Պատկառելի է, մեծարո, նա՛, որ հըղեց ինձ հարցընել,
Թե ո՞վ էր այն վիրավորը, որին բերում էիր կառքով.
Սակայն արդեն ճանաչում եմ Մաքավոնին, հովիվ ազգաց:
Պետք է որ շուտ վերադառնամ Աքիլլեսին լուր տանելու.
Ինքըդ գիտես, դյուցազնըդ ծեր, թե ինչպիսի խիստ մարդ է նա,
Անմեղ մարդուն իսկ հեշտությամբ նա հանցավոր դուրս կըբերի»:

Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Պատրոկլեսին.
660«Այդ ինչպե՞ս է, որ արագոտն Աքիլլեսը աստվածազարմ
Մեղք է գալիս աքայեցոց վիրավորված որդիներին.
Նա չըգիտե, թե բանակին ինչպիսի սուգ է համակել։
Պառկած են արդ վիրավորված պետերն իրենց վըրաններում։ -
Նետահարված է կորովի Դիոմեդես Տիդյանը քաջ,
Տեգով խոցվածեն Ոդիսևսն և Ատրիդես արանց արքան,
Եվրիպիլն էլ նըրանց նըման՝ վիրավորված նետով՝ զիստից,
Սըրան էլ նոր մարտադաշտից դուրս հանեցի նետահարված,
Բայց Աքիլլի հոգն անգամ չէ, նա չի խըղճում դանայեցոց:
Ըսպասում է նա երևի, որ մեր նավերը ծովափին
670Ի մեծ վընաս արգիացոց՝ վառվե՞ն ոսոխ հըրով անգութ,
Ու կոտորվե՞նք մենք մի առ մի թավալգըլոր իրար վըրա։
Ափսո՜ս, որ էլ նախկին ուժը չի մընացել թևերիս մեջ:
Ո՞ւր էր, եթե մեկը տար ինձ՝ դառնալ այնպես երիտասարդ,
Ինչպես էի, երբ վեճ ծագեց էլիացոց ու մեր միջև,
Էլիացիք բըռնի կերպով ավարեցին եզները մեր:
Ըսպանեցի ես քաջարի Հիպիրոքյան Իտիմոնին.
Իր եզներն էր պաշտպանում նա, երբ իմ ձեռքից ընկավ տապաստ,
Որից հետո ողջ գյուղացիք թողին փախան սարսափահար:
Իսկ մենք դաշտից տուն քըշեցինք արջառների հիսուն նախիր,
680Եվ նույնքան էլ ոչխարի հոտ, և խոզերի երամակներ,
Եվ այծերի նույնքան հորան, հարյուր հիսուն աշխետ զամբիկ,
Որոնց շատի ըստինքներից ժիր մըտրուկներ կային կախված:
Եվ այս բոլորը գիշերով քըշեցինք մենք դեպի քաղաք՝
Նելյան Պիլոս, և ծերունի Նելևսը շա՜տ ուրախացավ,
Զի պատանի ասպատակիս բավական մեծ բաժին ընկավ։
Նոր էր բացվում լույսը, երբ ժիր մունետիկներն ամենուրեք
Ձայնում էին էլիսներից տուժվածներին հավաքվելու։
Պելիացոց իշխանները բաժանեցին ավարն ամբողջ,
Որովհետև էլիացիք մեզ շատերիս պարտք ունեին,
690Սակավաթիվ լինելով մենք, նըրանք մեզ շատ էին նեղում։
Դեռ առաջին տարիներին Հերակլեսը եկավ հըզոր
Ու շատ տանջեց, չարչարեց մեզ[106], շատ քաջերի կոտորեց նա:
Մենք տասներկու եղբայր էինք, որդիներըս ծեր Նելեսի,
Եվ միայն ես ողջ մընացի, մյուս եղբայրներս կորան բոլոր:
Պըղընձազգեստ եպիացիք այս բաներով գոռոզացած՝
Դաժան էին վարվում մեզ հետ, չարչարելով մեզ շարունակ։
Ծերը ջոկեց շատ արջառներ և այծերի ըստվար մի հոտ՝
Իր ընտրությամբ երեք հարյուր գըլուխ՝ իրենց հովիվներով,
Զի ամենից ավելի շատ նա էր տուժել Էլիսի մեջ.
700Գուպարահաղթ չորս նըժույգներ իրենց կառքով, որը Նելեսն
Ուղարկել էր կառարշավի՝ եռոտանու համար՝ Էլիս,
Գոռոզ Ավգիաս արանց արքան այդ ամենը գըրավելով՝
Ետ դարձըրեց կառավարին միայն՝ տըրտում ձիանց համար:
Եվ ծերունին, որ չափազանց զայրացած էր այդ վարմունքից,
Ընտրեց, շատը առավ իրեն, մյուսը տըվեց ժողովըրդին,
Որ բաժանեն, և ամեն ոք արդար բաժինն իր ըստանա։
Այսպես ահա մեծաքանակ ավարն էինք մենք բաժանում
Եվ քաղաքում զոհեր էինք մատուցում մեծ աստվածներին,
Երբ երրորդ օրը թըշնամիք վըրա տըվին միահամուռ,
710Մեծ բազմությամբ և ամեհի, սալասըմբակ նըժույգներով:
Գընդերի մեջ էին երկու Մոլիոնները ըսպառազեն,
Բայց դեռ մանուկ և անհըմուտ քաջահանդուգն արիության։
Ալփիոսի ափից հեռու, բարձրավանդակ բըլրի վըրա
Թրիռես քաղաք մի կա, Պիլոսի ծայրն ավազապատ:
Նըրանք քաղաքն այդ պաշարած՝ ուզում էին քանդել իսպառ,
Բայց երբ դաշտից անցնում էին, Ոլիմպոսից ցած իջնելով
Աթենասը ուշ գիշերով պատգամաբեր եկավ մեզ մոտ,
Որ զենք առնենք անմիջապես. և Պիլոսի մեջ հավաքվեց
Մարտընչելու տենչով վառված հոժարակամ մի բազմություն։
720Բայց Նելեսը թույլ չէր տալիս, որ ես զինվեմ ռազմի համար,
Որի համար նա ինձանից երիվարները թաքցըրեց,
Կարծելով, որ անփորձ եմ ես պատերազմի գործերի մեջ:
Բայց ես թեպետև հետիոտն, այրուձիում էլ քաջ եղա
Եվ անվանի, զի Աթենասն էր վարում ինձ դեպի գուպար:
Արենեի մոտ կա մի գետ, որ կոչվում է Մինիեյոս,
Կանգնեց այնտեղ, այդ գետի մոտ մեր այրուձին, ըսպասելով
Աստվածային առավոտյան, որ հետևակ գընդերն հասնեն:
Եվ այնտեղից ձիավորներս զըրահավոր և զինավառ
Եկանք հասանք կեսօրի մոտ Ալփիոսի սուրբ ջըրերին
730Եվ զոհեցինք այնտեղ ըզգոն Արամազդին ընտիր զոհեր:
Ընծայեցինք մեկական ցուլ՝ Պոսեյդոնին և Ալփիոսին,
Եվ մի երինջ նախրի միջից՝ կապուտաչյա Աթենասին:
Ապա բանակը գունդ առ գունդ ընթրելուց ետ, երեկոյան
Ամեն մարտիկ իր զենքերով քընեց Ալփիոս գետի ափին։
Իսկ մեծասիրտ եպիացիք քաղաքի շուրջ բըռնած արդեն
Այրվում էին այն քանդելու, ավերելու տենչով մոլի։
Սակայն հանկարծ տեսան նըրանք իրենց առաջ գործն Արեսի:
Արևը վառ նոր էր սըփռել իր ճաճանչներն երկրի վըրա,
Որ մենք կըռիվն ըսկըսելով՝ ողջ ճակատով գըրոհեցինք,
740Արամազդին աղաչելով և կապուտաչ Աթենասին:
Երբ իրարու խառնըվեցին պելիացիք ու եպիանք,
Ըսպանեցի ես մի քաջի, նըրա ձիերն ավարելով.
Ավգիասի փեսան էր նա՝ Մուլիոսը քաջամարտիկ,
Որի կինն էր՝ դուստրը նըրա խարտիշագեղ Ագամեդեն,
Որ ծանոթ էր երկրի սընած բուժիչ բոլոր բույսերի հետ:
Զարկի նըրան իմ նիզակով, և նա ընկավ փոշեթավալ,
Իսկ ես նըրա կառքը նըստած՝ մըտա գընդերն առաջամարտ:
Մեծահոգի եպիացիք ամեն մեկը մի կողմ փախան,
Երբ որ տեսան Մուլիոսի ընկնելը իմ պղնձյա տեգից,
750Զի նա պետն էր այրուձիի և անվեհեր պատերազմող։
Ես քաջաբար նըրանց վըրա խոյացա սև մըրըրկի պես,
Առա հիսուն կառք նըրանցից, ամեն մեկում երկու հոգի,
Որոնք տեգովն իմ ըսպանված՝ ծամեցին հողն ակռաներով։
Կըսպանեի ես Ակտորի երկու որդոց՝ Մուլիոններին,
Թե չազատեր նըրանց ահեղ պատերազմի մեջ մեռնելուց
Երկրասասանն ամենիշխան՝ նըրանց թանձըր մեգով պատած:
Արամազդը պելիացոց պարգևեց մեծ մի հաղթություն,
Քըշում էինք ծայրածավալ դաշտի միջով հալածական,
Կոտորելով նըրանց անվերջ և զենքերը կողոպտելով,
760Մինչև հասանք մենք ձիակոխ՝ Բուպրասիոնը ցորենավետ,
Վեմն Ոլենյան և Ալիսյան կոչվող բըլուրը բարձրավանդ։
Այնտեղից էր, որ Աթենասն ետ դարձըրեց գընդերը մեր:
Այնտեղ էլ ես ըսպանելով մեկին՝ թողի. և աքայանք
Արագաթռիչ ձիերն իրենց ետ վարելով դեպի Պիլոս,
Աստվածներից՝ Արամազդին, և մարդկանց մեջ ինձ՝ Նեստորիս
Շընորհակալ էին լինում: Այսպես էի մի ժամանակ։
Իսկ Աքիլլեսն իր ուժն անբավ պահում է լոկ իրեն համար.
Պիտի զըղջա շատ ուշ, գիտեմ, երբ ջընջըվի զորքը բոլոր:
Սիրելիդ իմ, Մենիդիոսը արդարև ճիշտ էր պատվիրում,
770Այն օր, երբ նա քեզ Փթիայից Ագամեմնին էր ուղարկում,
Եվ մենք այնտեղ, ներսումն էինք, ես և դյուցազն Ոդիսևսը,
Ու բոլորը լըսում էինք, ինչ որ նա քեզ պատվիրում էր:
Եկել էինք մենք Պելևսի վայելչակերտ պալատը պերճ,
Պարարտարոտ Աքայիայում զորաժողով կատարելու.
Այնտեղ էիք այն ժամանակ Մենիտիուսը դյուցազն ու դու,
Ինչպես նաև Աքիլլը ժիր. իսկ ձիավարժ Պելևսը ծեր
Նախագավթի սըրահակում ի պատիվ մեծ Արամազդի
Գեր ազդրեր էր այրում եզան և ոսկեղեն մեծ բաժակով
Հեղում էր սև, ազնիվ գինին ողջակեզի վըրա ի ձոն։
780Մենք բակ մըտանք այն ժամանակ, երբ միսն էիք պատրաստում դուք,
Իսկ Աքիլլեսը զարմացած վազեց արագ մեզ ընդառաջ
Ու բըռնելով նա մեր ձեռքից՝ տարավ մեզ ներս ու նըստեցրեց,
Եվ հյուրույթի հատուկ կարգով հյուրասիրեց առատորեն։
Իսկ երբ կերանք ու կըշտացանք, այն ժամանակ խոսք առա ես
Եվ հըրավեր կարդացի ձեզ՝ միանալու մեր արշավին։
Դուք այդ սիրով ընդունեցիք և ըստացաք շատ պատվերներ։
Պելևսը ծեր պատվիրում էր զավակին իր՝ Աքիլլեսին
Արի լինել և քաջությամբ գերազանցել ուրիշներին,
Իսկ Ակտորիան Մենիտիոսը քեզ ուղղելով իր խոսքն՝ ասաց.
790«Որդյակ իմ դու, Աքիլլեսը զարմով քեզնից բարձր է, գիտես,
«Դու տարիքով նըրանից մեծ, իսկ նա ուժով՝ գերիվերո
«Ինքըդ նըրան միշտ խելացի խորհուրդներ տուր և խըրատիր,
«Հըրահանգիր նըրան, և նա սիրով թող քեզ հընազանդի»։
Հայրըդ այդպես պատվիրեց քեզ, բայց դու պատվերն այդ մոռացար.
Հիշեցրու այդ բոլորը դու քաջամարտիկ Աքիլլեսին,
Եվ օգնությամբ աստվածների գուցե նա քո խոսքը լըսի։
Ընկերական խորհուրդը միշտ բարի է հույժ ու պատվական:
Իսկ եթե նա մի որևէ պատգամից է ըզգուշանում,
Եվ կամ նըրան մեծարո մայրն Արամազդից բան է ասել,
800Գոնե թող նա քե՛զ ուղարկի միրմիդոնաց քաջերի հետ,
Եվ այսպիսով գուցե մի լույս բերես զորքին աքայեցոց:
Նա գեղեցիկ իր զենքերը թող որ տաքեզ, որ տըրոյանք
Քեզ նըրա տեղ ընդունելով հեռու քաշվեն ռազմադաշտից,
Եվ արիսյան աքայեցիք պատերազմից սաստիկ հոգնած՝
Ոգի առնեն ու շունչ քաշեն գեթ կարճատև ժամանակով։
Դուք հանգիստ եք և հեշտությամբ կըկարենաք մեր նավերից
Քըշել՝ կըռվից հոգնած արդեն տըրոյացոց դեպի քաղաք»:

Այսպես ասաց և կըրծքի տակ սիրտը շարժեց Պատրոկլեսի,
Որ ըշտապեց դեպի նավերն էակիդյան Աքիլլեսի։
810Եվ վազ տալով ճանապարհին, Պատրոկլեսը երբ որ հասավ
Ոդիսևսի լաստափայտին, ուր կար ատյան–հըրապարակ,
Եվ ուր կանգնած էին նաև բագինները աստվածների, —
Այնտեղ նըրա առաջն ելավ Եվեմոնի արի որդին՝
Եվրիպիլոսը վիրավոր, որ ազդրից էր վիրավորված:
Կաղում էր նա և քըրտինք էր հոսում գըլխից և ուսերից,
Եվ նըրա խոր վերքից դեռ տաք՝ խոխոջում էր արյունը թուխ,
Սակայն ուշքը վըրան էր դեռ. Մենիտյանը նըրան ի տես՝
Հուզվեց սաստիկ և հեծելով` այս սըրաթև խոսքերն ասաց.
«0՜, դուք դըժբախտ զորավարներ և իշխաններ դանայեցոց,
820Այսպե՞ս ուրեմն, ձեր հայրենի երկրից հեռու, Տըրոյայում
Ձեր ըսպիտակ ճարպով պիտի հագեցնեիք դուք շըներին։
Բայց դու արի ա՛յս ասա ինձ, դյուցասընունդ Եվրիպիլոս,
Արդյոք ահեղ այդ Հեկտորին պիտի տոկա՞ն աքայեցիք,
Թե՞ ի մըտո պիտի ջընջվեն նըրա տեգից հաղթահարված»։

Եվ վիրավոր Եվրիպիլոսն այսպես նըրան պատասխանեց.
«Այլևս ոչինչ չի օգնի մեզ, դյուցազնազարմ ո՛վ Պատրոկլես,
Աքայեցիք բոլոր պիտի ընկնեն իրենց նավերի մոտ,
Որովհետև բոլոր նըրանք, որ ամենից քաջերն էին,
Տըրոյացոց ձեռքից խոցված՝ պառկած են արդ նավերի մեջ,
830Իսկ տըրոյանց ուժն օրեց-օր ավելանում է շարունակ։
Բայց դու օգնիր ինձ, Պատրոկլես, դեպ իմ նավը տանելով ինձ,
Եվ հեռացրռւ նետն իմ ազդրից, ու գոլ ջըրով լըվա մաքուր՝
Վերքից հոսող արյունը թուխ և դիր վըրան ըսպեղանի,
Որ, ասում են՝ Աքիլլն է քեզ սովորեցրել, իսկ նըրան էլ՝
Քիրոնը, որ հուշկապարկաց մեջ ամենեն արդար մարդն է։
Մեր երկու մեծ բըժիշկներից՝ Մաքավոնը վըրանի մեջ
Պառկած է արդ, ինքն էլ կարոտ քաջահըմուտ մի բըժըշկի,
Իսկ Պոդալիրն[107] այնտեղ, դաշտում մարտընչում է տըրոյանց դեմ»։
Մենիտյանը քաջակորով նըրան այսպես պատասխանեց.
840«Ի՞նչ կըլինի այս բոլորի վերջը, և ի՞նչ պիտի անենք,
Ասա դու ինձ, Եվրիպիլոս, դյուցազնըդ քաջ, սիրելիդ իմ:
Ես ինքս հիմա Աքիլլեսի մոտեմ գընում ասելու այն,
Ինչ պատվիրեց Աքայեցոց խընամակալ Նեստորը ծեր,
Բայց և այնպես քո ցավի մեջ քեզ չեմ թողնի անօգնական»:

Այսպես ասացև գըրկելով տարավ վըրանն ազգաց հովվին:
Ծառան իսկույն իր տիրոջ տակ փըռեց մի մեծ արջառենի:
Պատրոկլեսը նըրա վըրա պառկեցնելով վիրավորին,
Կըտրեց սըրով նետը նըրա ազդրում մըտած ու գոլ ջըրով
Լըվաց վերքի արյունը սև, և շըփելով իր ափի մեջ
850Ախտաբուժիչ մի դառն արմատ՝ ցանեց նըրա վերքի վըրա,
Որը կըտրեց ցավերն իսկույն, դադարեցրեց հոսումն արյան,
Չորացնելով վերքի բերանն, ու վիրավորն հանգըստացավ։

Երգ տասներկուերորդ։ Մարտ պարիսպների շուրջը

1Այսպես, մինչդեռ վըրանի մեջ արի որդին Մենիտիոսի
Դարմանելով բըժըշկում էր նետահարված Եվրիպիլին,
Կըռվում էին միահամուռ աքայեցիք և տըրոյանք։
Չէին օգնում դանայեցոց փոսն ու պարիսպը բարձրադիր,
Որ շինեցին որպես պատվար նավատորմի համար իրենց,
Բայց զոհ չարին աստվածներին, որ պաշտպանեն նավերն արագ
Եվ պահպանեն նավերի մեջ եղած պարեն-պաշարն անբավ,
Շինվեց պարիսպն այն ո՛չ կամքով և գիտությամբ աստվածների,
Որի համար էլ կարճատև եղավ նըրա կյանքը այնպես։
10Քանի ողջ էր Հեկտորը դեռ, և Աքիլլեսն իր քենի մեջ,
Եվ կանգուն էր Պրիամոսի բարեբընակ ոստանը դեռ
Աքայեցոց մեծակառույց պատվարը այդ մընաց կանգուն,
Իսկ երբ մեռան ու գնացին տըրոյացոց քաջերն ամեն,
Աքայեցիք ոմանք ընկան և ոմանք էլ ողջ մնացին,
Եվ տասներորդ տարում ընկավ քաղաքը ծեր Պրիամոսի,
Եվ նավագնաց արգիացիք վերադարձան երկիրն իրենց,—
Պոսեյդոնն ու Ապոլլոնը խորհուրդ արին այն ժամանակ
Քանդել պարիսպն այդ հիմնովին՝ Իդա լեռնից գահավիժող
Բոլոր գետերն ամբողջ թափով բաց թողնելով նըրա վըրա-
20Հռեսոս, Կարես, Հեպտապորոս, Գրենիկոս և Հռեդիոս,
Էսեպոսն ու Սիմոյիսը, Սկամանդրոսն աստվածային,
Որոնք այնտեղ արջառամորթ շատ ասպարներ ու կորդակներ
Ու կիսաստված դյուցազների զարմեր տիղմի մեջ թաղեցին։
Այդպես, բոլոր այդ գետերի երախը շուռ տրվեց այդ կողմ
Ինքը Գուշակ Ապոլլոնը, և շարունակ ինն օր անվերջ
Նըրանց ջըրերն ահագնագոչ գոռում էին պարըսպի դեմ,
Եվ Արամազդն անվերջորեն անձրևում էր այդ ընթացքում,
Որ ծովասույզ անի իսպառ պարիսպը այդ հիմնահատակ:
Երկրատատան արքան[108] այնտեղ երեքարձեն իր ձեռքն առած
30Հեղեղին էր տալիս հիմքի բոլոր քարերն ու գերաններն,
Որոնց վըրա աքայեցիք թափել էին մեծ ճիգ ու ջանք։
Հարթեց դարձյալ ու հարդարեց ափունքը հորդ Հելլեսպոնտի
Ու վերըստին ավազի հաստ շերտով ծածկեց ծովեզրը նա
Ու գետերը ետ դարձըրեց, դըրեց նըրանց այն հունի մեջ,
Որով առաջ տանում էին գեղավըտակ ջըրերն իրենց։

Մի օր այդպես պիտ անեին Ապոլլոնն ու Պոսեյդոնը,
Իսկ այդ ժամին փըրթավ հանկարծ աղմուկ ահեղ ու պատերազմ
Պընդակառույց պարըսպի շուրջ. հաստ հեծանները բուրգերի
Թընդում էին ու դըղըրդում ուժգընակի բախումներից:
40Արգիացիք Արամազդի խարազանից խոշտանգահար
Փախան գումար ու փակվեցին նավերի մեջ՝ ահաբեկված
Խուճապների հընարագետ կորդակաճոճ քաջ Հեկտորից,
Որը դարձյալ, ինչպես առաջ մարտ էր մըղում մըրըրկի պես։
Ինչպես առյուծ մի կամ վարազ հանձնապաստան, ահագնատես
Ընկած խըմբում որսորդների և շըների ոհմակի մեջ,
Որոնք շուրջը շըղթա կապած հարձակվում են նըրա վըրա
Ու տեղում են ամեն վայրկյան սըլաքների տեղատարափ,
Բայց քաջալանջ սիրտը նըրա չի դողդողում բոլորովին,
Այլ անհողդողդ արիությամբ մաքառում է բոլորի դեմ,
50Ճիգ թափելով համառորեն շըրջապատող շըղթան փըշրել,
Եվ որ կողմն էլ դառնում է նա՝ ընկըրկում են տեղի տալով,
Այդպես Հեկտորն էր ամբոխի միջով խիզախ գընում-գալիս,
Հորդորելով ընկերներին գըրոհ տալով անցնել փոսից,
Սակայն ձիերն արագաթռիչ անցնելու սիրտ չէին անում,
Այլ պռունկին կանգնած փոսի՝ խուլ վրնջում էին նրանք
Ու խրտչելով գնում ետ-ետ, զի դժվար էր ցատկել փոսից,
Որովհետև երկու կողմից խորխորատներ ուներ իր շուրջ,
Ու վերևից սուր ցըցերով պատնեշված էր ամուր կերպով,
Որոնք շարել էին խիտ-խիտ իրարու կողք աքայեցիք,
60Որպես պատվար և ամբարտակ պաշտպանության՝ թըշնամու դեմ:
Գեղեցկանիվ կառքը քաշող ձին դըժվար էր մըտնում այնտեղ,
Հետևակները խորհեցին այդ գործն ա՛յլ կերպ գըլուխ բերել։
Այն ժամանակ Պուլիդամասն ասաց Հեկտոր Պրիամյանին.
«Հեկտո՛ր և դուք տըրոյացոց պետեր բոլոր և իշխաններ,
Հանդըգնություն կըլինի խիստ փոսը անցնել մեր ձիերով,
Այն անցնելը դըժվար է շատ, որովհետև նըրա մեջ կան
Ցըցեր սուր-սուր, իսկ ետևում աքայեցոց պատվարն է պինդ։
Անհընար է, որ այրուձին վար իջնելով պատերազմի,
Քանզի այնտեղ նեղվածք է խիստ և կարող են վերք ըստանալ:
70Իսկ թե պիտի ահեղամռունչ Արամազդը դավադրելով
Ջընջե իսպառ աքայեցոց և տըրոյանց հաճի օգնել,
Այդ ժամանակ ես կուզեի շուտ կատարվեր կամքը նըրա
Աքայեցիք Արգոսից դուրս ընկնեին աստ անփառունակ։
Բայց եթե ետ դառնան նըրանք և նավերից մեզ հալածեն,
Եվ մենք թափվենք այս փոսը խոր՝ խուճապահար ու խուռնամբոխ,
Այն ժամանակ, ես չեմ կարծում, որ գըտնըվի մեկը մեր մեջ,
Որ սև լուրը Իլիոն տանի, ուր կըխուժեն աքայեցիք:
Բայց դուք հիմա ինձ լըսեցեք և համամիտ եղեք ինձ հետ.
Կառավարները ձիերին այստեղ փոսի մոտ պահեն թող,
80Իսկ մենք ոտքով ու զինավառ, բոլորըս մեկ մարդու նըման
Քաջ Հեկտորի հետ գըրոհենք, ու նըրանք չեն կանգնի մեր դեմ,
Չեն դիմադրի աքայեցիք, եթե նըրանց ժամն է հասել»։

Այսպես ասաց Պուլիդամասն, և Հեկտորը համաձայնվեց,
Կառքից գետին ցատկեց իսկույն իր զենքերի հետ միասին:
Այդ տեսնելով՝ մյուսներն էլ իջան իրենց նըժույգներից,
Եվ ամեն ոք պատվեր տըվեց կառավարին, որ փոսի մոտ
Դասավորած պահեն ձիերն, ու հընգական գունդ կազմելով
Առաջ անցան ուղիղ շարքով, ամեն մի գունդ իր պետի հետ:
Զորքի մեծ մասը Հեկտորին հետևեց և Պուլիդամին,
90Որոնք և շատ էին և քաջ, և առավել բոցավառված
Հըսկա պարիսպը քանդելով՝ մարտընչելու նավերի մոտ։
Նըրանց հետ էր Կեբրիոնեսը անվեհեր, զի նըրանից
Նվազ քաջին թողեց Հեկտորն իր ձիերի և կառքի մոտ։
Երկրորդ գընդին Պարիսն էր պետ, Ալկաթոսն ու Ագենորը,
Իսկ երրորդի՝ Հելենոսը և Դեիփոբն աստվածատիպ-
Պրիամոսի զույգ որդիներն, Ասիոսն էլ նըրանց հետ էր՝
Հիրտակյանը, որ Արիսբից, Սելեիսի վըտակներից
Բերում էր շեկ երիվարներ հաղթամարմին ու պըսպըղուն:
Չորրորդ գունդը իր ետևից Էնիասն էր բերում շըքեղ,
100Անքիսեսի արի որդին` Անտենորի զույգ որդոց հետ-
Արքելոքոսն ու Ակամասն՝ ամեն կըռվի քաջահըմուտ։
Իսկ դաշնակից փաղանգներին Սարպեդոնն էր առաջնորդում,
Իր հետն առած Գըլավկոսին և արիսյան Աստրոպեոսին։
Սըրանք էին ամենեն քաջ համարվածներն Հեկտորի մոտ
Իրենից ետ, զի Հեկտորը քաջագույնն էր քաջերի մեջ:
Այսպես սըրանք խիտ շարքերով և ասպարներն իրարու կից
Գընում էին խիզախաբար ուղիղ դեպի աքայեցիք,
Հուսալով թե նըրանց կողմից դիմադրության չեն հանդիպի
Եվ անարգել կըհարձակվեն սև նավերի վըրա նըրանց:
110Այդպես բոլոր տըրոյացիք և դաշնակից գընդերն ամեն
Հետևեցին հըռչակավոր Պուլիդամի այդ խորհըրդին,
Իսկ Ասիոսը Հիրտակյան՝ իշխանն ազգաց չըկամեցավ
Թողնել այնտեղ երիվարներն ու կառավար արբանյակին,
Այլ նըրա հետ գընաց կառքով դեպի նավերն արագաթև։
Խելակորո՛ւյս, որովհետև պիտ չազատվեր սև օրհասից
Ու նավերից ետ չըդառնար դեպի Իլիոնը հողմակոծ՝
Իր ձիերով և իր կառքով, որոնցով շատ էր պարծենում:
Չարաբաստիկ ճակատագիրն իր օղակում առավ նըրան՝
Պերճապայծառ Դևկալիոնի՝ Իդոմենի սուր նիզակով։
120Դիմում էր նա նավատորմի դեպի ձախ կողմը, որտեղից
Դառնում էին աքայեցիք կըռվից կառքով և ձիերով։
Դեպի այդ կողմ քըշեց ուղիղ երիվարներն ու կառքը նա:
Աքայեցիք դուռը ծածկել, նիգը չէին գըցել սակայն,
Այլ հենց այնպես թողել էին, որ եթե մեկը իրենցից
Կըռվից դառնար՝ նավերի մոտ ներս առնեին ու փըրկեին:
Ասիոսն այդ կողմն էր վարում իր նըժույգները եռանդագին,
Գընում էին գոչյուններով յուրայիններն իր ետևից,
Նըրանք այնպես էին կարծում, թե աքայանք առանց կըռվի,
Առանց իրենց դիմադրելու կըթափվեն սև նավերի մեջ:
130Բայց, անմիտներ, դարբասի մոտ հանդիպեցին երկու քաջի՝
Քաջամարտիկ լապիթեցոց հաղթահասակ որդիներին,
Մեկը որդին Պիրիթոսի՝ Պոլիպետեսը կորովի,
Մյուսը՝ նըման բուռն Արեսի՝ Լեոնդեսը արյունառուշտ,
Որոնք կանգնած էին այնտեղ, պընդակառույց դըռների մոտ,
Ինչպես կաղնիք բարձրասըլաց կատարներով՝ լեռան վըրա
Հողում ամուր խըրած իրենց երկարաձիգ արմատներով
Դիմանում են հողմերին խոլ և անդադրում տեղումներին։-
Այդպես երկուսն էլ անսասան, իրենց ուժի վըրա վըստահ՝
Կանգնած էին ըսպասելով Հիրտակյանի հարձակվելուն։
140Տըրոյանք Ասիոս թագավորի, Յամենոսի և Որեստի,
Ադամասի և Ասյանի, Ինոմալի, Թոոնի հետ
Դիմում էին գոռգոռոցով դեպի պատնեշը հաստակերտ՝
Իրենց չորցած քեմուխտները տընկած վերև փոշոտ օդում։
Իսկ այն երկուսն, որ ներսն էին, խրախույս էին տալիս խիզախ
Պըլընձազեն աքայեցոց՝ նավատորմը պաշտպանելու:
Իսկ երբ տեսան դեպի պարիսպը արշավող տըրոյացոց
Եվ լըսեցին դանայեցոց գոռում-գոչումն արհավրալից,
Այն ժամանակ դուրս թըռչելով կըռվի մըտան դըռան առջև
Երկու քաջերն այն լայնալանջ՝ վարազների նըման վայրի,
150Որ լեռներում իրենց վըրա վազող մարդկանց և շըներին
Դեմ են դընում ու խելահեղ, խոտորնակի հարձակվելով
Փետըռտում են մացառ ու թուփ, ու ծառախիտ անտառով մեկ
Տարածվում է կափկափյունը նըրանց կարծըր ժանիքների,
Մինչև որ մեկն իր աշտեով նըրան գետին փըռի անշունչ, —
Այսպես նըրանց կըրծքի վըրա պղինձն էր շաչում ու շառաչում
Նիզակներից ծեծկըվելով. կըռվում էին կատաղորեն
Խըրախուսված իրենց ուժից ու վերևի խուռն ամբոխից,
Որոնք բուրգից քարեր էին տեղում անդուլ և անդադար
Ոգորելով իրենց համար, վըրանների և նավերի։
160Եվ, ինչպես բուք տեղատարափ, որը մըրրիկն է սաստկաշունչ,
Փոթորկելով մըռայլամած ամպերի խումբը ձյունաբեր
Թափում առատ ու թանձրախիտ՝ արգասավոր դաշտի վըրա, —
Տեղում էին աքայեցոց և տըրոյանց նետերն այդպես,
Ու շուրջ–բոլոր թընդում էին կերկերաձայն՝ սաղավարտներն
Ու վահանները կըմբավոր հաղթ քարերից ծեծկըվելով։

Այնժամ Ասիոսը Հիրտակյան հոգու խորքից հառաչելուվ,
Ծեծեց երկու ազդրերը իր և բարկությամբ այսպես ասաց,
«Հայր Արամազդ, դու էլ ուրեմն եղար խարդախ և խաբեբա,
Մըտածել իսկ չէի կարող, թե դուցազուն աքայեցիք
170Դեմ կըդընեն մեր զորության և մեր ուժին անպարտելի:
Սակայն, ինչպես բըրետները, կամ մեղուները նըրբամեջ,
Որ շինում են բույնը իրենց ապառաժուտ ճանապարհին,
Ու չեն լըքում խորափոր տունն, այլ կըռվում են համառորեն
Որսորդներին ընդդիմադիր՝ ձագերն իրենց պաշտպանելով, —
Նույն և ըրանք, թեև երկու՝ չեն հեռանում իրենց դըռնից,
Մինչև որ մեր ձեռքով սատկեն և կամ գերի ընկնեն մերոնց»։

Այսպես ասաց, բայց Արամազդն ուշադրություն չըդարձըրեց,
Զի նըրա սիրտն ուզում էր դեռ Հեկտորին տալ փառք ու պատիվ:

Իսկ մյուսներն այլ դըռների առաջ էին կըռիվ մըղում։
180Դըժվար է ինձ ամեն բանի մասին պատմել աստվածորեն.
Պատնեշի տակ ամեն կողմից բըռընկվեց մարտ մի սոսկալի,
Արգիացիք թեև անհույս, բայց ըստիպված կըռվում էին
Նավատորմին ի փըրկություն, և աստվածները մըռայլված
Տըխրել էին բոլոր, որոնք պաշտպան էին դանայեցոց:
Բայց վառեցին լապիթեցիք այնտեղ կըռիվ մի ահավոր:
Պիրիթոսի շըքեղ որդին՝ Պոլիպետեսն հաստաբազուկ
Զարկեց տեգով Դամասոսի պղընձածընոտ սաղավարտին,
Եվ գըլխանոցը պըղընձյա չըդիմադրեց, սըլաքը սուր
Գանգը փըշրեց և ուղեղը նըրա ամբողջ շինեց շաղախ:
190Ապա սպանեց նա Պիլոնին, Որմենոսին՝ նըրանից ետ։
Իսկ Լեոնդեսն արիսազարմ՝ Հիպպոմաքին զարկեց տեգով —
Անտիմաքի պարթևորդուն՝ հարվածելով նըրան գոտուց,
Եվ պատյանից սուրը հանած՝ ամբոխի մեջ խոյացավ նա
Ու հարվածեց Անտիփատին, որ պորտն ի վեր ընկավ տապաստ:
Յամենոսին զարկեց ապա, Որեստեսին և Մեոնին,
Որոնց բոլոր իրարու մոտ փըռեց բեղուն գետնի վըրա:

Մինչ կողոպտում էին նըրանք փայլուն զենքերն ընկածների,
Պուլիդամի և Հեկտորի ետևից հոծ մի բազմություն
Երիտասարդ ռազմիկների՝ հոխորտաբար խիզախելով
200Ձըգտում էին քանդել պատվարն ու տալ կըրակ նավատորմին:
Բայց դեռ տարտամ խորհում էին կանգնած այնտեղ փոսի առաջ,
Հորդորելով իրենք իրենց հանդիպակաց ափն անցնելու,
Երբ մի հըմայք տեսան հանկարծ հիազարհուր և ակնարզիչ։
Սըրաթըռիչ արծիվ էր մի, որ կանգնեցրեց զորքը ձախկողմ
Մագիլներում ուներ մի օձ արյունառուշտ ու վիթխարի,
Որ կըռվում էր դեռ կենդանի, մաքառում էր թըռչունի դեմ,
Զարկեց նըրան սուր խայթոցով ուղիղ կըրծքից, վրզին մոտիկ
Ու շուռ եկավ գալարվելով. սաստիկ ցավից արծիվն իսկույն
Օձն իրենից նետեց հեռու, և նա ընկավ ամբոխի մեջ.
210Թըռչունը սուր ճիչ արձակեց ու վեր սուրաց հողմի շընչով։
Սարսափեցին տըրոյացիք տեսնելով օձն այդ իրենց մեջ
Գետնին փըռված, — նըշանն ահեղ ասպարակիր Արամազդի:

Պուլիդամասը Հեկտորին մոտենալով՝ ասաց նըրան.
«Հեկտո՛ր, դու ինձ ժողովներում գըրեթե միշտ ես կըշտամբում,
Մերժում ես իմ խորհուրդները՝ անգամ եթե ճիշտը խոսեմ.
Բայց վայել չէ քաղաքացուն, որ կեղծելով՝ ծուռը խոսի
Պատերազմում թե ժողովում միշտ քո ուժը ներբողելով։
Ասում եմ ես նաև հիմա, ինչ որ լավ է իմ կարծիքով։
Պետք չէ, որ մենք կըռիվ գընանք դանայեցոց նավերի դեմ,
220Որովհետև, կարծում եմ ես, որ վերջն այսպե՛ս պիտի լինի,
Եթե իրոք եկավ հըմայք տըրոյացոց, որոնք ահա՛
Հորդորում են իրենք իրենց հոխորտաբար այն կողմն անցնել:
Ինչպես հըզոր արծիվն այն մեծ, որ կանգնեցրեց զորքը ձախկողմ,
Ճիրանների մեջ կըրելով օձ թունավոր ու վիթխարի,
Որին նա վայր ձըգեց դեռևս անձկալի բույնն իր չըհասած
Եվ սողունին չըկարեցավ տանել նա կեր իր ձագերին,
Այդպես էլ մենք ահեղ ուժով անգամ եթե կարողանանք
Քանդել պատնեշն ու խորտակել դարբասները դանայեցոց,
Եվ տեղի տան աքայեցիք, բայց նույն ճամփով մենք ջախջախված
230Ետ գանք պիտի՝ շատ տըրովներ թողնելով մեր ճանապարհին,
Որոնց անգութ պըղինձներով պիտի սպանեն աքայեցիք,
Յուրաքանչյուրը նըրանցից կրռվելով իր նավի համար։
Այսպե՛ս պիտի մեկներ հըմայքն այդ՝ մի գուշակ քաջահըմուտ
Եվ ժողովուրդն անտարակույս նըրան հավատ պիտ ընծայեր»:

Սուրսայր տեգերն իր աչքերի զենընկերոջ վըրա հառած՝
Կորդակաճոճ Հեկտորն այնժամ այսպես ասաց խըրոխտաբար.
«Պուլիդամաս, խոսքերըդ ինձ հաճելի չեն ամենևին,
Կարող էիր ավելի լավ և օգտակար մի բան ասել։
Բայց եթե դու սըրտի մըտոք և իսկապես լուրջ ես խոսում,
240Ապա ուրեմն աստվածները առել են քո խելքը գըլխեդ,
Որ հըրաման ես տալիս ինձ մոռանալ մեծ Արամազդի
Խորհուրդները, որ ակնարկեց և խոստացավ ինձ՝ կատարել:
Իսկ ինքըդ ինձ պատվիրում ես հընազանդվել թըռչուններին,
Որոնց բանի տեղ չեմ դընում, ու փույթն էլ չեն բոլորովին,
Կուզեն՝ թող աջ, դեպ Առավոտ, դեպի արև երթան նըրանք,
Կուզեն՝ դեպի ձախը թևեն[109], կուզեն՝ դեպի արևամուտ.
Մենք պետք է սոսկ Արամազդի խորհուրդներին հընազանդվենք,
Որ տերն է ողջ մահկանացոց և համորեն անմահների։
Կըռվե՛լ հանուն հայրենիքի, ա՛յս է միակ հըմայքը մեծ.
250Եվ ինչո՞ւ ես վախենում դու պատերազմից, Պուլիդամաս,
Եթե բոլոր տըրոյացիքս աքայեցոց նավերի մոտ
Ընկնենք մարտում, միևնույն է, դու մեռնելուց մի՛ վախենա,
Զի թըշնամուն հանդիպելու և կըռվելու հոգի չունես.
Իսկ եթե դու դուրս գաս կըռվից, և կամ եթե դասալըքես
Հրապուրելով մեկնումեկին՝ թողնել կըռիվն ու ետ դառնալ,
Այնժամ իսկույն իմ իսկ ձեռքով պիտի ընկնես նիզակահար»:
Այսպես ասաց, առաջ անցավ, տանելով նա իր ետևից
Քաջերի գունդն ըստվարաթիվ ահագնագոչ աղաղակով։
Եվ Արամազդն ամպրոպադեզ Իդայի վես բարձունքն ի վար
260Խոլ հողմերի ահեղաշունչ մի փոթորիկ հանեց հանկարծ,
Որ քըշում էր փոշին դեպի նավատորմիղն աքայեցոց,
Շըշմեցնելով նըրանց և փառք ընձեռելով քաջ Հեկտորին:
Տըրոյացիք Արամազդի այդ նըշանից խըրախուսված
Եվ քաջությանն իրենց վըստահ՝ ձըգտում էին քանդել պատվարն
Ու պոկելով բուրգի քարերն նետում էին արգիացոց.
Լըծակներով խախտում էին հըսկա վեմերն, որոնք հողում
Դըրել էին աքայեցիք բուրգերին՝ հիմք ու հենարան:
Խարխըլելով հըսկայական հիմնաքարերն այդ բուրգերի,
Հույս ունեին քանդել նըրանք ամուր պատվարն աքայեցոց,
270Բայց քաջամարտ աքայեցիք չէին թողնում դիրքերն իրենց,
Այլ մարտկոցներն արջառենի ասպարներով ամուր պատած՝
Կըռվում էին հերոսաբար պարըսպամարտ ոսոխի դեմ:

Զույգ Այաքսներն արիասիրտ աշտարակից դեպ աշտարակ
Վազվըզելով հորդոր էին կարդում բոլոր աքայեցոց,
Տալով գովեստ քաջասըրտին և մյուսին կըշտամբելով,
Ով վստաբար ու վեհերոտ՝ թուլացել էր գուպարի մեջ,
«Սիրելինե՛րս, արգիացոց դուք ամենեն քաջագույններ,
Ինչպես և դուք, որ միջակ եք և կամ նըվազ ձեր քաջությամբ,
Զի ամեն մարդ պատերազմում հավասար չէ,— արի՛ եղեք,
280Ամեն մեկըդ ձեզ ցույց տալու ժամը հասավ ահավասիկ.
Այդ դո՛ւք էլ եք տեսնում արդեն, թող ոչ ոքի մըտքով չանցնի
Փախչել կըռվից՝ ըսպառնական այս աղմուկից ահաբեկված.
Այլ միշտ առա՛ջ, առա՛ջ նետվեք հորդորելով մեկ-մյուսին,
Զի Արամազդը շանթաձիգ, հույս ունեմ որ տա պիտի մեզ
Վանել այս մարտը մեզանից և թըշնամուն քըշել քաղաք»:

Խըրախույսն այս հորդորական բորբոքեց մարտն աքայեցոց։
Ինչպես ձմռան մըռայլ օրով ձյուն է տեղում թանձրատարափ,
Երբ Արամազդն ըզգոնամիտ փըչում է բուքն իր ձյունաբեր,
Ցույց տալով իր սըլաքների տարափն իբրև նըշան մարդկանց.
290Քընացնելով քամիներին թափում է նա ձյուն անընդհատ,
Մինչև ձյունի թանձըր շերտով ծածկում է ողջ լեռ ու բըլուր,
Անդաստանները ծաղկաբեր, մարդկանց գործերն արգասավոր.
Սըփռում սավանն իր ըսպիտակ՝ նավակայքում ու ծովափին,
Բայց չեն թողնում ալյակները, որ ձյուն նըստի իրենց վըրա,
Մինչ ծածկում է ամենուրեք տեղատարափն Արամազդի, —
Այդպես քարերը շարունակ թըռչում էին երկու կողմից՝
Հարվածելով մեկ տըրոյանց, մեկ՝ քաջազեն աքայեցոց։
Ու պատնեշի վըրա փըրթավ թինդ ու թընդյուն անասելի։

Բայց ոչ բոլոր տըրոյացիք, ոչ էլ Հեկտորն ահեղաշուք
300Չէին կարող խորտակել նիգն ու պարըսպի դուռը կոտրել,
Եթե ըզգոն Արամազդը չըգըրգըռեր Սարպեդոնին
Աքայանց դեմ, ինչպես առյուծը՝ կորեղջյուր եզների դեմ:
Վահանն իր մեծ, պըղընձափայլ, կըռանակուռ, թիթեղապատ,
Որը ներսից ուներ իր մեջ արջառների հաստ մորթիներ,
Եվ շուրջ բոլոր հավերժական գավազաններ ոսկեքանդակ, —
Վահանն իր այդ առջև բըռնած և ճոճելով զույգ նիզակներ՝
Սարպեդոնը դիմեց առաջ, իբրև առյուծ մի լեռնասուն
Վաղուց ի վեր մըսի կարոտ, մըղված հանդուգն իր բընույթից,
Որ փորձում է ոչխարների փարախից ներս մըտնել բըռնի,
310Ուր թեպետև տեսնում է նա նիզակավոր հովիվների,
Որոնք հուժկու գամփռերի հետ հըսկում են հոտն ու պահպանում.
Բայց չի ուզում թողնել փարախն ու հեռանալ, այլ ոստնելով
Ճանկում է որսն ու սըլանում, կամ թե վերք է առնում հանկարծ
Հետապընդող կըտրիճներից մեկի ձեռքով մըկընդահար,—
Այսպես ոգին աստվածային Սարպեդոնի՝ մըղեց նըրան
Հարձակվելու դեպի պարիսպն մարտկոցները խորտակելու.
Եվ դառնալով Գըլավկոսին՝ Հիպպոլոքի որդուն՝ ասաց.
«Գլավկոս, ինչո՞ւ ամենից շատ մենք ենք Լիկիո մեջ մեծարվում
Թե՛ աթոռով, թե՛ խորտիկով, և թե՛ լեցուն բաժակներով,
320Ու մեզ վըրա նայում են ողջ, ինչպես անմահ աստվածների։
Քըսանթոսի ափին ջոկ-ջոկ հողեր ունենք մեծատարած,
Այգեստաններ արգասավոր և արտորայք ցորենաբեր։-
Նըրա համար, որ մենք հիմա առաջ նետվենք արիաբար,
Եվ որպեսզի ըսպառազեն մի լիկեցի այսպես ասի.
«Զուր չէ, որ մեր թագավորներն իշխում են մեծ փառք ու շուքով
Եվ ուտում են գեր ոչխարներ, խըմում գինի անմահական,
Երբ ունեն ուժ անպարտելի, քանզի ահա հերոսաբար
Մարտընչում են առաջամարտ լիկեցոց մեջ թըշնամու դեմ»:
Սիրելիդ իմ, եթե կովից լինեինք մենք ազատ ու զերծ,
330Բոլորովին անծերական և միշտ անմահ լինեինք մենք,
Այնժամ ինքըս չէի կըռվի նախամարտիկ քաջերի դեմ,
Քեզ էլ հորդոր չէի կարդա փառապարգև գուպարների,
Բայց քանի որ մահն անխուսափ ըսպասում է մեզ ամեն ժամ,
Որից ոչ մի մահկանացու անկարող է փախչել բընավ,
Ուստի գընանք, կամ մենք նըրանց փառք կընձեռենք և կամ կառնենք»։

Այսպես ասաց, և Գլավկոսը չառարկեց, չընդդիմացավ։
Եվ երկուսով առաջ անցան լիկիացոց գըլուխն անցած։
Մենեսթեսը՝ Պեդեոսի որդին սոսկաց այդ տեսնելով,
Դեպի իր բուրգն էին դիմում՝ բերելով մահ ու ավերած.
340Շուրջը նայեց, որոնելով իշխաններից մեկնումեկին,
Որ հեռացնի ահեղ օրհասն իր զինակից ընկերներից:
Տեսավ երկու Այաքսներին պատերազմի մեջ անհագուրդ,
Որ մոտ էին, և Տևկրոսին՝ նոր դուրս ելած իր վըրանից,
Բայց անհընար էր լըսելի դարձընել իր կանչը նըրանց,
Այնքան մեծ էր աղմուկն այնտեղ. մինչև երկինքն էր բարձրանում
Վահանների և ձիագես կորդակների կորյունն անհեղ,
Եվ դըռների, որ փակ էին, բայց տըրոյանք խըրոխտալով
Ճըգնում էին միահամուռ ուժով կոտրել ու ներս խուժել:
Եվ Թոոդես մունետիկին Այաքսի մոտ ուղարկեց նա.
350«Վազի՛ր, դյուցազն իմ Թոոդես, և Այաքսին կանչիր այստեղ,
Լավ է՝ կանչես երկուսին էլ, այդ ավելի լավ կըլինի,
Թող ըշտապեն, ապա թե ոչ մեզնից ոչ ոք չի ազատվի,
Զի լիկեցոց պետերն ահա՛ մեզ վըրա են գալիս ուղիղ,
Որոնք վաղուց են անվանի որպես ահեղ պատերազմող։
Իսկ թե այնտեղ էլ գործ ունեն և գուպարով են բըռնըված,
Այն ժամանակ թող որ միայն Տելամոնյան Այաքսը գա,
Եվ նըրա հետ մեծահըմուտ աղեղնավոր Տևկրոսը քաջ»։

Այսպես ասաց, և Թոդեսն անսաց նըրա հըրամանին,
Վազեց գընաց պատենազեն աքայեցոց պարիսպներով
360Եվ հասնելով Այաքսներին՝ հուժկու ձայնով բացականչեց.
«Ո՛վ Այաքսներ, պըղընձազեն աքայեցոց զորավարնե՛ր,
Դյուցասընունդ Պետեոսի սիրուն որդին խընդրում է ձեզ,
Գընալ իր մոտ և սատարել կըռվին փոքր-ինչ մասնակցելով.
Եվ ավելի լավ է, եթե երկուսովըդ մեկտեղ գընաք,
Ապա թե ոչ՝ դաժան մահով կորչելու են բոլորն այնտեղ,
Զի լիկեցոց պետերն այնտեղ են գըրոհում խուռն ամբոխով,
Որոնք վաղուց են անվանի որպես դաժան պատերազմող:
Իսկ թե այստեղ էլ գործ ունեք, պատերազմով եք ըզբաղված,
Այն ժամանակ թող գա գոնե Տելամոնյան Այաքսը մեծ,
370Եվ նըրա հետ քաջահըմուտ աղեղնավոր Տևկրոսը գա»:

Այսպես ասաց, և դեմ չեղավ Տելամոնյան Այաքսը մեծ,
Որ դառնալով Ոյիլյանին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Այաքս և դո՛ւ, Լիկոմեդես, դուք երկուսովդ կացեք այստեղ
Եվ սիրտ տըվեք դանայեցոց, որ քաջաբար պատերազմեն,
Իսկ ես ինքըս կերթամ այնտեղ պատերազմին մասնակցելու
Եվ, օգնելով նըրանց մարտում, ետ կըդառնամ ձեզ մոտ նորից»։

Այսպես ասաց Տելամոնյան Այաքսը մեծ և հեռացավ,
Գընաց նաև Տևկրոսը քաջ՝ նըրա եղբայրը հարազատ,
Պանդիոնի հետ, որ Տևկրոսի կոր աղեղն էր առած տանում։
380Եվ երբ մեծանձըն Մենեսթի աշտարակը հասան նըրանք
Ու պատնեշից ներս մըտնելով ընկերների մոտ կանգնեցին,
Լիկիացոց պետերն արդեն և իշխաններն այն ժամանակ
Ելնում էին մըրըրկի պես մարտկոցների բուրգերն ի վեր:
Եվ ըսկըսվեց նըրանց միջև ահագնագոռ մի գոտեմարտ:

Տելամոնյան Այաքսն այնտեղ գետին փըռեց նախ և առաջ
Մեծահոգի Էպիկլեսին՝ ընկերակցին Սարպեդոնի
Պարըսպի տակ, մարտկոցի մոտ ընկած քարով մի ահագին,
Որ քաջառույգ մի պարմանի մեր օրերում ապրողներից
Անկարող է երկու ձեռքով մինչև անգամ գետնից կըտրել.
390Նա հեշտությամբ բարձրացրեց այն ու շըպըրտեց նըրա վըրա
Եվ ջախջախեց քառակողմյան գըլխանոցը ու կառափի
Ոսկորները փըշրեց բոլոր. ջըրում սուզվող լողորդի պես
Աշտարակից վար ընկավ նա ու տեղնուտեղ շունչը փըչեց:
Իսկ Տևկրոսը ամբարտակից նետահարեց Գլավկոսին՝
Հիպպոլոքի արի որդուն, երբ իր վըրա էր հարձակվում.
Զարկեց բազկի մերկ մասից նա ու դուրս հանեց նրրան կըռվից։
Գլավկոսը վազեց իսկույն ու պատնեշի ետև մըտավ,
Պահվեց այնտեղ, որ չըլինի աքայեցի ոմըն մարտիկ
Տեսնի նըրան վիրավորված ու ծաղրելով՝ չարախընդա:
400Սարպեդոնը Գլավկոսի մեկուսացումն իմանալով՝
Սըրտի խորքից շատ վըշտացավ, բայց կըռվելուց ձեռք չըքաշեց,
Այլ Թեստորյան Ալկմավոնին զարկեց տեգովն իր մահաբեր,
Քաշեց աշտեն, ու տեգի հետ վայր ընկավ նա պորտի վըրա,
Եվ նըկարեն, պըղընձաշեն զենքերն իր շուրջ շառաչեցին
Սարպեդոնն իր հուժկու ձեռքով մարտկոցներից մեկին կըպած՝
Քարշ էր տալիս, և պոկելով՝ ձեռքերի հետ տարավ նըրան,
Մերկացնելով պարիսպն վերից՝ ճամփա բացեց զորքի համար։

Այդտեղ Այաքսն ու Տևկրոսը հարձակվեցին նըրա վըրա,
Եվ Տևկրոսը զարկեց նետով Սարպեդոնի կուրծքը ծածկող
410Արծաթափայլ մեծ ասպարի փոկին, սակայն Զևսը ըզգոն
Վանեց օրհասն իր զավակից, որ չըսպանվի նավերի մոտ։
Այաքսն իսկույն վըրա տալով՝ զարկեց նըրա մեծ վահանին.
Տեգը ուժգին թափով անցավ և մոլեկանը մարտկոցից
Ետ ընկըրկեց, սակայն կըռվից չընահանջեց բոլորովին,
Հույս ուներ նա հաղթանակել և վաստակել փառք ու պատիվ,
Եվ Սարպեդոնը դառնալով լիկիացոց` այսպես գոչեց.
«Լիկիացինե՛ր, ինչո՞ւ եք դուք թուլացնում ձեր ուժն անվըկանդ,
Որքան էլ որ քաջ լինեմ ես, անկարող եմ ինքըս մենակ
Ճեղքել պատվարն ու ճանապարհ բանալ դեպի նավատորմիղ։
420Օ՛ն, ուրեմըն, բոլորըդ մեկ գրոհ տվեք իմ ետևից,
Զի շատերի ուժի առաջ կըխորտակվի ամեն արգելք»։

Այսպես ասաց, և լիկեցիք նըրա սաստից ակնածելով՝
Խըռնըվեցին միահամուռ շուրջը իրենց թագավորի։
Իսկ մյուս կողմից արգիացիք հաստ պարըսպի ետև՝ իրենց
Գընդերն էին ամրապընդում, և նըրանք շատ չարչարվեցին,
Ոչ լիկեցիք էին կարող խըրամատել պատվարը պինդ,
Եվ ոչ էլ գոռ դանայեցիք կարող էին վանել նըրանց,
Որոնք հորդել էին այնտեղ ու պարըսպից չէին պոկվում։
Ինչպես երկու հոգի դաշտում մի սահմանի վըրա վիճեն[110]
430Չափը իրենց ձեռքը բըռնած, որ բաժանեն հողն հավասար
Ու կըռվում են իրարու հետ տարածության վըրամի նեղ, —
Այդպես ահա՛ բուրգերն էին սըրանց միայն անջըրպետում,
Եվ երկուստեք միմյանց կըրծքին թընդում էին բոլորաձև
Վահանիկներն ու հաստաբեստ լայն վահաններն արջառենու:
Անագորույն պըղինձներով շատերն էին վիրավորվում,
Ոմանք իրենց մերկ թիկունքից, երբ ի փախուստ էին դիմում,
Շատերն էլ հենց արջառենի վահանների միջից իրենց։
Երկու կողմից՝ աքայեցոց և տըրոյանց մարտիկների
Կարմիր արյամբ ներկվում էին պարիսպ ու բուրգ և աշտարակ,
440Սակայն դարձյալ չէին կարող երկյուղ ազդել աքայեցոց։
Ինչպես մի կին, որ ապրում է ձեռքի արդար աշխատանքով,
Կըշեռքն ու բուրդը ձեռքն առած կըշռում է ճիշտ նըժար-նըժար,
Որ վաստակն իր չարչարանքի տանի նա իր զավակներին,-
Այդպես սըրանք պատերազմում համակըշռում էին միմյանց,
Քանի դեռ մեծ Արամազդը չէր պարգևել փառք Հեկտորին,
Որն առաջինը նետվելով դեպի պարիսպն աքայեցոց՝
Ահագնագոչ ձայնով գոռաց տըրոյացի մարտիկներին.
«Օն, քաջաձի՛ տըրոյացիներ, կործանեցե՛ք արգիացոց
Պարիսպը և սաստկատոչոր կըրակ տըվեք նավատորմին»:

450Այսպես ասաց, և այդ խըրոխտ մարտակոչին ի պատասխան
Տըրոյացիք միահամուռ հըրոսեցին պատվարն ի վեր
Մարտկոցների վըրա ելան իրենց սուրսայր նիզակներով։
Հեկտորն առել ու բերում էր հըսկայական մի որձաքար,
Որ ընկած էր դըռան առջև ծանըր նըստած ու ծայրը սուր,
Որը այսօր երկրի վըրա ապրող երկու հաղթ տըղամարդ,
Ինչքան էլ մեծ ուժ ունենան, անկարող են կըտրել գետնից
Ու դընել այն սայլի վըրա,— իսկ նա մենակ ճոճում էր այն
Զըրվանյանը կորովամիտ թեթևացրեց քարն այդ հըսկա։
Հովիվն ինչպես, որ տանում է արու գառան բուրդը խուզած
460Իր մեկ ձեռքով շատ հեշտությամբ, առանց բեռից իր նեղվելու,
Հեկտորն այդպես առել բերում էր որձաքարն այդ ահագին
Տախտակներին ուղղելով այն, որոնք պատում էին ամուր
Բարձրակառույց և ամրապինդ երկփեղկ դըռները հաստաբեստ,
Որ մեջեմեջ զույգ սողնակներ փակում էին դուռը ներսից։
Մոտենալով՝ կանգ առավ նա և սըրունքները իրարից
Հեռացնելով, ու գամելով ոտքերն ամուր գետնի վըրա,
Որ հարվածին տա ավելի մեծ ուժ ու թափ՝ տարավ-բերավ,
Զարկեց դըռան մեջտեղը ճիշտ ու ջախջախեց երկու ծըխնին,
Եվ քարն ամբողջ իր ծանրությամբ գընաց ընկավ պարըսպից ներս:
470Ճըռընչացին փեղկերն ուժգին, չըդիմացան փակ ու սողնակ,
Տախտակները ջարդ ու փըշուր թոռան իսկույն այստեղ–այնտեղ։
Ոստնեց Հեկտորն հըրաշալի, ինչպես մըռայլ ու մութ գիշեր,
Եվ պըղինձով, որ հագել էր իր մարմնի շուրջ ահեղորեն
Փայլատակում էր շանթի պես՝ ձեռքին բըռնած երկու նիզակ։
Ոչ ոք, բացի աստվածներից, նըրան անզոր էր արգելել,
Երբ դըռներից ներս խուժեց նա՝ աչքերն ամբողջ կըրակ ու բոց:
Եվ դառնալով տըրոյացոց խուռնամբոխին՝ հորդոր կարդաց
Պարըսպից ներս խուժել իսկույն, և անսալով նռրա խոսքին
Մի մասն աղմուկ-աղաղակով պարիսպն անցած խուժեցին ներս
480Եվ ոմանք էլ ներս թափվեցին ջարդուփըշուր դարբասներից:
Դանայեցիք սարսափահար փախան դեպի նավերն իրենց.
Եվ ամենուր խառնախուճապ փըրթավ աղմուկ և աղաղակ։

Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ

1Տըրոյացոց և Հեկտորին Զևսը դեպի նավատորմիղ
Մոտեցնելով, թողեց այնտեղ նըրանց անդուլ մաքառման մեջ
Եվ ինքն աչքերն իր լուսալիր շուռ տըվեց ժանտ պատերազմից
Ու նայում էր դեպի երկիրը ձիավարժ թըրակացոց,
Եվ միսացոց մըրցամարտիկ և անվանի ձիակըրթաց,
Որոնք ապրում են սոսկ կաթով և արդարներն են մարդկանց մեջ:
Փայլակնացայտ աչքերն այլևս դեպի Տրոյա չէր դարձընում,
Որովհետև չէր կարծում նա, որ մեկն անմահ աստվածներից
Սատարելու պիտի գընա տըրոյացոց կամ աքայանց։

10Սակայն կույր չէր Պոսեյդոնը՝ երկրասասան արքան ահեղ.
Թըրակիայի անտառախիտ Սամոս լեռան վըրա նըստած,
Ամենաբարձըր կատարին, դիտում էր նա հիացմունքով
Գուպարն ահեղ. Իդան ամբողջ պարզեր ևում էր այդտեղից,
Երևում էր և՛ Տըրոյան, և՛ նավատորմն աքայեցոց:
Ծովից ելած նըստել այնտեղ ու ցավում էր աքյանց համար
Տըրովներից նըկուն եղած և զայրանում Զևսի վըրա։
Նա վեր կացավ հանկարծակի ու վայր իջավ ապառաժուտ
Բարձըր լեռնից ըշտապ-ըշտապ, և բարձրաբերձ անտառ ու լեռ
Դողում էին անմահական ոտքերի տակ Պոսեյդոնի:
20Երեք հըսկա քայլ արավ նա ու չորրորդին տեղը հասավ-
Էգաս, որտեղ բարձրանում էր իր ապարանքն ըսքանչագեղ,
Ծովի խորքում, ոսկեկառույց, լուսաքանդակ, հավերժ անեղծ։
Պոսեյդոնը այնտեղ իսկույն կառքին լըծեց պղնձասմբակ
Երիվարներն իր ոսկեբաշ, սըրաթըռիչ և օդապար.
Հագավ զենքերը ոսկեզարդ և առնելով գեղեցկահյուս
Մըտրակն ոսկի՝ կառքը ցատկեց ու ճեղքեց ծովն ալեծածան։
Կետերն իրենց որջից ելած, հավաքվելով ամեն կողմից
Կայտռում էին իրենց հըզոր թագավորի կառքի չորս դին.
Բացվում էր ծովն ուրախությամբ, արշավում էր կառքը նըրա,
30Ու չէր թըրջվում բոլորովին տակից առեղն պղնձաձույլ:
Գընում էր նա այդպես ըշտապ դեպի նավերն աքայեցոց:

Կա մի քարայր լայնածավալ այնտեղ, ծովի խոր հատակում,
Առապարուտ Տենեդոսի և Իմբրոսի միջև ընկած,
Ու կանգնեցրեց ձիերն՝ ահեղ Պոսեյդոնը երկրադըղորդ։
Արձակելով նըժույգներին՝ աստվածյան կեր տըվեց նըրանց
Եվ ոտքերին նըրանց ոսկի ոտնակապեր անցկացրեց նա
Անլուծելի, որ ըսպասեն այնտեղ իրենց թագավորին.
Իսկ Պոսեյդոնն ինքը դիմեց դեպի բանակն աքայեցոց:

Տըրոյացիք միահամուռ, նըման բոցի ու փոթորկի,
40Մըռընչալով ու գոռալով գընում էին Հեկտորի հետ՝
Նավատորմիղն աքայեցոց գըրավելու հույսով հաստատ
Եվ ջարդելու, կոտորելու աքայեցոց զորքը բոլոր:
Բայց Պոսեյդոնն աշխարհակալ, երկրասասան ելած ծովից
Հորդորում էր արգիացոց՝ Կալքասի[111] ձայնն ու դեմքն առած
Եվ նախ այսպես ասաց երկու Այաքսներին ինքնահորդոր.
«Ո՛վ Այաքսներ, դո՛ւք միմիայն պիտի փըրկեք աքայեցոց,
Մի՛ մոռանաք, որ քաջ եք դուք և խուճապի մի՛ մատնըվեք,
Ես ուրիշ տեղ երկյուղ չունեմ տըրովներից անպարտելի,
Որ խուռնամբոխ անցան հիմա բարձրակառույց ձեր պարըսպից,
50Զի ամրաբարձ աքայեցիք բոլորին էլ դեմ կըդընեն։
Այստեղի՛ց եմ վախենում ես, որ մի փորձանք գա մեր գըլխին,
Որտեղ Հեկտորն է մոլեգնոտ, բոցատեսիլ զորավարում,
Նա՛, որ որդին է հոխորտում լինել հըզոր Արամազդի։
Բայց երանի՜ աստվածներից մեկը կորով ներշընչեր մեզ,
Որ օրինակ լինեիք դուք ուրիշներին ձեր քաջությաբ,
Այն ժամանակ ձեր նավերից նըրան հեռո՛ւ կըվըռընդեք,
Նույնիսկ եթե նըրանդ ըրդի ինքն Արամազդը Ոլիմպյան»:

Այսպես ասաց երկրասասան աշխարհակալն ու մականով
Հարվածելով Այաքսներին, լըցրեց նըրանց մեծ զորությամբ,
60Աշխուժացրեց, թեթևություն տըվեց նըրանց անդամներին:
Բազեի պես արագաթև, որ վեր ցըցված բարձըր ժայռից
Դեպ դաշտավայր է խոյանում ուրիշ թըռչուն հալածելու՝
Պոսեյդոնը Այաքսներից սավառնաթև սուրաց հեռու:
Նախ Ոյիլյան Այաքսն էր, որ ճանաչեց մեծ Պոսեյդոնին
Եվ դառնալով Տելամոնյան մեծ Այաքսին` ասաց նըրան.
«Նա, որ հիմա մեզ հորդորեց նավերի մոտ մարտընչելու
Հարցուկի դեմք առած՝ հըմա–ըղձապատում Կալքասը չէր,
Այլ մի աստված ոլիմպական, որին իսկույն ճանաչեցի
Թեթևընթաց իր ոտքերից, երբ հեռացավ նա մեր մոտից:
70Աստվածներին, ուր էլ լինի, կարելի է հեշտ ճանաչել։
Ես իմ կըրծքում ըզգում եմ նոր ուժ ու կորով գուպարելու.
Վարից ոտքերս ու ձեռքերըս վերից՝ կարծես թինդ են առնում»:

Տելամոնյան Այաքսն արագ նըրան այսպես պատասխանեց.
«Ի՛մ էլ ահա բազուկները խայտում են իմ նիզակի շուրջ.
Ուժըս հորդել, և ոտքերըս կարծես առել տանում են ինձ,
Ու վառվում եմ ինքըս մենակ մենամարտի մըտնել խիզախ
Պրիամոսի շըքեղ որդու՝ ամեհաշունչ Հեկտորի հետ»։

Այսպես, երկու Այաքսները խոսում էին իրարու հետ
Լի ավյունով պատերազմի, որ ներշընչեց նըրանց՝ աստված։
80Պոսեյդոնը խըրախուսեց ետ մընացող աքայեցոց,
Որոնք հանգիստ էին առնում կանգնած իրենց նավերի շուրջ:
Նըրանք հոգնել էին սաստիկ պատերազմի տաժանքներից,
Եվ տեսնելով տըրոյացոց, որ խուռնամբոխ խուժում էին
Պարըսպից ներս՝ լըցվում էին նըրանց աչքերն արտասուքով,
Քանզի այնպես էին կարծում, թե էլ մահից չեն ազատվի:
Բայց հեշտությամբ ոգևորեց Պոսեյդոնն այդ գընդերը գոռ,
Խըրախուսեց նախ և առաջ Լեիդոսին ու Տևկրոսին,
Դեիպիրին և Թոասին, Պենելիոսին դյուցազնական,
Անտիլոքին ու Մերիոնին՝ պատերազմի քաջահըմուտ,
90Որոնց արքան խըրախուսիչ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ամոթ է ձեզ, ո՛վ քաջառույգ երիտասարդ աքայեցիք,
Դո՛ւք եք հույսըս՝ ձեր քաջությամբ նավերը մեր ազատելու,
Իսկ եթե դուք հեռու քաշվեք ու ձեռընթափ լինեք մարտից՝
Տըրոյացոց ձեռքով այնժամ մոտ է օրը մեր պարտության։
Ո՛վ աստվածներ, մի ահավոր ու մեծ հըրաշք եմ տեսնում ես,
Որը բընավ չէի կարծում թե պիտի գար ու կատարվեր:
Մեր նավերին են մոտեցել, հասել ահա՛ տըրոյացիք,
Որոնք առաջ նըման էին փախըստական եղնիկների,
Որ վեհերոտ՝ չախկալներին և ինձերին ու գայլերին
100Կեր են դառնում թավ անտառում այստեղ-այնտեղ թափառելով:
Այդպես էին տըրոյացիք, որ սիրտ չէին անում նույնիսկ
Դիմադրելու աքայեցոց բազուկներին և զորության:
Իսկ այժմ հեռու Իլիոնից՝ կըռվում են մեր նավերի մոտ,
Քաջալերված Ատրիդեսի և զորքերի թուլությունից,
Որոնք նըրա հետ գըժտրված՝ էլ չեն ուզում պաշտպան կանգնել
Արագընթաց նավատորմին ու ջարդվում են նավերի մոտ։
Ու թեպետև ճըշմարտապես հանցավոր է Ատրիդ արքան,
Որ արագոտն Աքիլլեսին արհամարհեց անարգաբար,
Բայց այդ պատճառ թող չըլինի, որ մենք կըռվից հեռու քաշվենք.
110Այլ պետք է որ ջանանք ընդփույթ դարման տանել մեր վընասին,
Քանզի հեշտ է ազնիվ մարդկանց վիրավորված սիրտը բուժել։
Ուստի պետք չէ, որ թուլանաք և մոռանաք կորովը ձեր,
Դուք, որ ջիղն եք մեր բանակի ու քաջերն եք քաջերի մեջ:
Չեմ զարմանում, որ վախկոտն է փախչում կըռվից, բայց ձեր հանդեպ
Ես ի սըրտե զայրացած եմ, վատահոգի՛ կընամարդիկ,
Ձեր թուլությամբ վըտանգը դուք է՛լ ավելի եք մեծացնում:
Թո՛ղ ձեզանից յուրաքանչյուրն ամոթ ըզգա իր սըրտի մեջ
Եվ ինքն իրեն հանդիմանի, զի մեծ կըռիվ պայթեց ահա:
Ահեղագոռ Հեկտորն արդեն նավերի շուրջն է մարտընչում՝
130Փըշրած դըռներն ու խորտակած սողնակները երկայնաձիգ»։

Երկրասասան աստվածն այսպես ոտքի հանեց աքայեցոց:
Այաքսների շուրջը նորից խըռնըվեցին գընդերը գոռ,
Որոնց ո՛չ ինքն Արեսը բուռն, ո՛չ Աթենասն ամբոխավար
Եթե այնտեղ գըտնըվեին- նըրանց չէին արհամարհի,
Զի այրընտիր նահատակներ էին կանգնած կազմ ու պատրաստ՝
Տըրոյացոց և դյուցազնյա Հեկտորի դեմ ճակատելու:
Շըփվում էին՝ տեգը տեգի և սաղավարտ սաղավարտի,
Վահանները՝ վահանների, մեկ ասպարին մյուսը հենած,
Եվ մարդ մարդու՝ ձիագիսակ ցըցունքներով խորանափայլ
140Կորդակները կորդակների՝ այնքան որ խիտ էին կանգնած։
Նիզակները հոխորտագին իրենց ձեռքի մեջ ճոճելով
Նըրանք զինված ու բոցավառ գընում էին գուպարելու:
Նախ տըրոյանք հարձակվեցին. կորդակաճոճ Հեկտորն էր քաջ
Նըրանց առաջն ընկած գընում, ինչպես ժայռից պոկված մի վեմ,
Որին հեղեղն ահեղասաստ գըլորում է բարձունքներից,
Խորտակելով ապառաժի կապերը՝ հորդ իր հորձանքով։
Ու գահավեժ բարձրությունից գըլորվելով գալիս է նա,
Դըղըրդում է անտառն իր տակ, բայց գըլորվում է անարգել
Մինչև հասնում է դաշտավայրն ու կանգ առնում իր ընթացքից։-
140Այդպես Հեկտորն էր ըսպառնում կոտորելով հասնել մինչև
Ծովն ըսպիտակ, նավատորմիղն ու վըրաններն աքայեցոց։
Բայց իր ճամփին դեմ առնելով ընդդիմադիր փաղանգների՝
Կանգ առավ նա, իսկ աքայանք նըրա առաջն ելան վազքով —
Նիզակներով զինված համակ ու երկսայրի սուսերներով,
Վըրա ընկան, և Հեկտորը սասանելով՝ տեղի տըվեց
Եվ իր զորքին ահեղագոչ ձայնով այսպես որոտաց նա,
«Ամո՛ւր կացեք, տրոյացիներ, լիկիացի՛ք և դարդանյանք,
Քանզի երկար դեմ դընել ինձ անկարող են աքայեցիք
Նույնիսկ եթե ամբարտակի նըման ամուր լինեն նըրանք,
150Որովհետև հույս ունեմ ես, որ աքայանք իմ նիզակից
Տեղի պիտ տան, եթե իրոք ամենազորն աստվածներից՝
Ահեղամռունչ այրն Հերայի՝ Արամազդն ինձ դըրդեց ի մարտ»:

Ասաց Հեկտորն, ու բոլորի սիրտն ու հոգին բոցավառեց:
Նըրանց մեջ էր Դեիփոբոսը՝ սեգ որդին Պրիամոսի,
Որը փըքված ինքն իրեն մեջ՝ անց էր կացել փոքր-ինչ առաջ,
Հասակն ամբողջ ծածկած հըսկա ու հաստաբեստ իր վահանով:
Նըշան ասավ նըրան փայլուն իր նիզակով Մերիոնեսն
Ու անվըրեպ զարկեց նըրա արջառամորթ մեծ վահանին,
Բայց չըծակեց վահանը հաստ, այլ կոտըրվեց տեգն իր բընից։
160Դեիփոբոսը իրենից հեռացրեց իր վահանն իսկույն
Քաջամարտիկ Մերիոնեսի հաղթ աշտեից սարսափահար
Բայց դյուցազն այն փախավ մըտավ ընկերների բազմության մեջ
Հույժ բարկացած, որ կորցըրեց թե՛ հաղթություն և թե՛ նիզակ:
Գընաց դեպի նավերը նա ու վըրաններն աքայեցոց՝
Բերելու նոր երկար մի տեգ, որ թողել էր իր վըրանում:

Կըռվում էին մյուսները գոռ աղաղակով և աղմուկով։
Տելամոնյան Տևկրոսը նախ ըսպանեց այր մի քաջազեն՝
Մենտորյան հաղթ Իմբրիոսին, որ աքայանց գալուց առաջ
Բընակվում էր Պեդեոնում, ամուսնացած Պրիամոսի
170Հարճից ծընված գեղեցկատես Մեդսիկասդե աղջը կահետ:
Բայց երբ եկան դանայեցոց ճոճուն նավերն, այնժամ նորից
Իլիոն դարձավ և մեծ անուն էր հանել նա տըրոյանց մեջ՝
Պրիամոսի մոտ ապրելով և սիրվելով որդու նըման։
Արդ, ականջի տակից նըրա՝ Տելամոնյան Տևկրոսը քաջ
Զարկեց երկար իր նիզակով, և նա ընկավ հացենու պես,
Որը հեռվից երևում էր կանգնած բարձըր բըլրի վըրա
Եվ գետին է թափում նա իր սաղարթները պըղընձահար:-
Այդպես ընկավ նա դիտապաստ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Վըրա վազեց Տևկրոսն իսկույն նըրա զենքերն ավարելու.
180Այդ տեսնելով՝ Հեկտորն ահեղ հուժկու աշտեն իր արձակեց,
Բայց շուռ եկավ Տևկրոսն արագ ու մահապուրծ եղավ տեգից,
Որը դիպավ Ամփիմաքի՝ որդուն Ակտոր Կտեադի,
Կըրծքին, երբ նա մարտ էր մըղում, ու վայր ընկավ մեծ թընդյունով։
Վազեց Հեկտորն ավարելու պերճ սաղավարտն Ամփիմաքի։
Այաքսն այնժամ իր շողշողուն աշտեն նետեց նըրա վըրա,
Բայց չըհասավ տեգը մարմնին, որ զըրահված էր պըղընձով,
Այլ բախվելով Պրիամյանի վահանի կուռ կումբին ուղիղ՝
Հուժկու ուժով հըրեց նըրան, և Հեկտորը ետ- ետ գընաց,
Թողած այնտեղ երկու դիակ, որոնց տարան աքայեցիք:
190Ամփիմաքին Ստիքիոսը և Մենեսթեսը դուցազարմ՝
Իշխանները աթենացոց՝ տարան բանակն աքայական.
Իսկ Իմբրոսին առին տարան Այաքսները վըրեժխընդիր:
Ինչպես երկու հաղթ առյուծներ, որ գամփռերից սըրաժանիք
Հափըշտակած այծին դեպի մացառուտներն են փախցընում,
Գետնից բարձըր բըռնած ավարն իրենց հուժկու ծընոտներով,-
Այդպես նըրան վեր բարձրացրած Այաքսները ահեղագոռ
Առին տարան ու զենքերը նըրա բոլոր կողոպտեցին։
Եվ Ոյիլյանն Ամփիմաքի մահվան վըրեժը լուծելով՝
Կըտրեց գըլուխն ու գըլորեց գընդակի պես դեպի ամբոխ,
200Որը գընաց և Հեկտորի ոտքերի մոտ ընկավ գետին։

Այդ սոսկալի գոտեմարտում թոռան ընկնելը տեսնելով՝
Պոսեյդոնի սիրտը սաստիկ ցավեց, ու նա խիստ զայրացավ,
Ու սըլացավ դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց,
Հորդորելու համար նըրանց՝ դավ նյութելով տըրոյանց դեմ։
Պոսեյդոնի առաջն ելավ Իդոմենեսն աշտենավոր,
Երբ մըտերիմ մի ընկերոջ մոտից էր նա վերադառնում,
Որին դեռ նոր էին բերել սըրունքներից վիրավորված,
Եվ հանձնելով բըժիշկներին, որ դարմանեն վերքը նըրա՝
Իր վըրանն էր վերադառնում՝ նորից կըռվի մեջ մըտնելու։
210Հանդիպելով Իդոմենին՝ Պոսեյդոնը ասաց նըրան
(Անդրեմոնի Թոաս որդու ձայնով` նըրա դեմքը առած,
Որը ամբողջ Պլևրոնում ու բարձրաբերձ Կալիդոնում
Էտոլացոց իշխանն էր մեծ ու հարգվում էր աստըծու պես).
«Կրետացոց պետ Իդոմեն, ո՞ւր գընացին այն մեծամիտ
Սպառնանքներն, որ աքայանք տալիս էին տըրոյացոց»:

Կրետացոց պետ Իդոմենն այսպես նըրան պատասխանեց.
«Թոաս, ոչ ոք, իմ կարծիքով, մեղավոր չէ այդ բանի մեջ.
Բոլորս էլ լավ գիտենք կըռվել, հըմուտ ենք քաջ պատերազմի.
Չըկա մեր մեջ ոչ մի վախկոտ ու վատորեն կըռվից փախչող,
220Այլ, երևի, հաճելի է գերահըզոր Զըրվանյանին,
Որ Արգոսից հեռու, անշուք, կորչեն այստեղ աքայեցիք:
Բայց դու, Թոաս, որ առաջ էլ մի մարտագոռ մարտիկ էիր,
Ու սիրտ էիր տալիս, երբ որ տեսնեիր թույլ ուրիշներին,
Մի՛ դադարի նաև հիմա եռանդ և ուժ ներշընչելուց»։

Պոսեյդոնը՝ գետնադըղորդ արքան այսպես պատասխանեց.
«Տըրոյայից, Իդոմենես, ողջ ու առողջ ետ չի՛ դառնա
Այն մարդը, որ այսօր կամքով ետ է քաշվում պատերազմից,
Այլ շըներին առ ու ավար, և կերակուր դառնա պիտի։
Բայց դու զենքերդ առ և արի, պարտավոր ենք փութալ և մենք,
230Ու թեպետև երկու հոգի՝ գուցե օգուտ կարենանք տալ,
Քանզի թույլերն անգամ եթե միավորվեն՝ կըզորանան,
Իսկ մենք գիտենք և կարող ենք քաջերի դեմ կըռվել նույնիսկ»։

Աստվածն այսպես ասաց նըրան ու դեպի մարտ վերադարձավ.
Իսկ Իդոմենն արագաքայլ հասավ վըրանն իր բարեկերտ,
Հագավ, կապեց զենք ու զըրահ, և առնելով երկու մըկունդ՝
Վըրանից դուրս թըռավ նորից ու գընում էր կայծակի պես,
Որ Զըրվանյանը բըռնելով թափում էր վար Ոլիմպոսից
Ճաճանչափայլ շողյուններով՝ մահկանացոց իբրև նըշան։-
Ընթանալիս՝ նըրա կըրծքին շողշողում էր պըղինձն այդպես:
240Եվ ընդառաջ ելավ նըրան Մերիոնեսն արիասիրտ,
Վըրանի մոտ, ուր մըտել էր պըղընձյա տեգերն իր առնելու։
Եվ քաջասիրտ Իդոմենեսն այսպես ասաց Մերիոնեսին.
«Ով Մոլոսյան Մերիոնես, քաջոտն ընկեր իմ սիրելի,
Ինչո՞ւ թողած գուպարն ահեղ՝ այստեղ ես դու եկել, ասա՛,
Նետահարվա՞ծ ես դու միթե, ու տանջո՞ւմ է փըքինը քեզ,
Կամ թե գո՞ւյժ ես բերել դու ինձ. չեմ սիրում ես կըռվի ժամին
Անգործ նըստել վըրանի մեջ, այլ մարտընչել թըշնամու դեմ»։

Պատասխանեց նըրան ուշիմ Մերիոնեսն արիասիրտ.
«Իդոմենե՛ս, պըղընձավառ կրետացոց իշխանըդ մեծ,
250Եկել եմ ես, որ եթե կա, մի տեգ առնեմ քո վըրանից,
Որովհետև իմ նիզակը կոտրեցի ես հարվածելով
Խըրոխտապանծ Դեիփորի կուռ ասպարի վըրա մարտում»։

Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին.
«Ոչ թե մի տեգ, այլ քըսանը դու կըգըտնես իմ վըրանում,
Հենած պատին, ու բոլորն էլ նիզակներ են տըրոյական,
Որոնց տերերն ըսպանելով՝ ավարել եմ պատերազմում.
Թըշնամուս դեմ ոչ թե հեռվից, այլ կըռվում եմ ես դեմ առ դեմ։
Տեգեր ունեմ վըրանիս մեջ ու կըմբավոր կուռ վահաններ,
Սաղավարտներ ու զըրահներ լուսաճաճանչ, փայլակնացայտ»:

260Մերիոնեսը կըրկին անգամ նըրան այսպես պատասխանեց.
«Ե՛ս էլ ունեմ վըրանիս մեջ և թըխաթույր իմ նավակում
Տըրոյական կողոպուտներ, բայց մոտիկ չեն, որ առնեի։
Կարծում եմ, որ ինքըս նույնպես քաջությունը չեմ մոռացել,
Այլ նախամարտ կըտրիճների փառապարգև շարքումն եմ միշտ,
Այնտեղ, ուր տաք ու բորբոքված մարտ է մըղվում արյունահեղ:
Գո՛ւցե թե մյուս աքայեցիք պատերազմում չեն տեսել ինձ,
Բայց դու, կարծեմ, ականատես եղել ես իմ կըռիվներին»։
Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին.
«Քաջությանըդ ծանոթ եմ ես, քո ասելուն կարիք չըկա:
270Նավերի մոտ եթե ընտրեն մեզ քաջերիս դարան նըստել,
(Ուր հատկապես քաջությունը երևան է գալիս մարդկանց,
Հայտնի դառնում, թե ո՛վ է քաջ, և ո՛վ վախկոտ ու վատասիրտ,
Զի վախկոտի դեմքի գույնը փոփոխվում է ամեն վայրկյան,
Եվ սիրտն երբեք կըրծքի ներքո հանգիստ մընալ չի կարենում.
Նըստում է նա ծունկը ծալած, կուչ եկած զույգ ոտքի վըրա,
Եվ լանջքի տակ սիրտը ուժգին բաբախելով դուրս է թըռչում,
Կափկափում են ատամները, կարծելով մահն իր մոտալուտ։
Այնինչ ոչ գույնն է փոփոխվում, ոչ էլ սիրտն է դողում քաջի.
Երբ մի անգամ վըճռել է նա դարան նըստել մարդկանց շարքում,
280Ու տենչում է որ շուտ մըտնի տաք կըռվի մեջ թըշնամու դեմ)։-
Ոչ ոք պիտի արհամարհեր ձեռքերըդ հաղթ ու սիրտըդ քաջ,
Եվ եթե վերք առնեիր դու կըռվում հեռվից կամ մոտիկից,
Սըլաքը չէր դիպչի երբեք քո ծոծրակին կամ թիկունքին,
Այլ քո փորից և կամ կըրծքից հարված պիտի ըստանայիր,
Նախամարտիկ գընդերի մեջ դեմ-հանդիման գըրոհելիս։
Սակայն բավ է խոսքով ընկնենք ինչպես փոքրիկ երեխաներ,
Որ տեսնելով մեկնումեկը սընապարծի տեղ դընի մեզ:
Շուտ վազիր դու դեպի վըրան և ա՛ռ նիզակ մի քեզ հարմար»։

Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես սուրաց արագ,
290Մըտավ վըրանն ու այնտեղից վերցընելով պղընձյա մի տեգ,
Իդոմենի հետ միասին դիմեց ըշտապ դեպի գուպար։
Ինչպես Արեսն արյունառուշտ, որ գընում է պատերազմի,
Եվ նըրա հետ գըրոհում է նըրա որդին Խուճապն անահ, —
Որից կըտրիճ պատերազմող մարդն է նույնիսկ ահաբեկվում, —
Եվ դուրս գալով Թրակիայից ըշտապում են մարտ տանելու
Եփիրացոց զինավառված կամ մեծասիրտ Փլեգացոց:
Բայց չեն լըսում ամենևին նըրանք երկու այդ կողմերին,
Այլ մեկն ու մեկ կողմին միայն տալիս են փառք ու հաղթություն, —
Այդպես նաև Մերիոնեսն ու Իդոմենն արանց իշխան
300Հրաշեկ պղնձով զինավառված գըրոհեցին դեպի գուպար։
Եվ առաջինն ինքը ուշիմ Մերիոնեսն այսպես ասաց.
«Ով Դևկալյան, ո՞ր կողմից ես ուզում մըտնել ամբոխի մեջ,
Բանակի աջ կողմի՞ց արդյոք, թե՞ մեջտեղից և կամ ձախից,
Որովհետև, իմ կարծիքով, մարտադաշտում չըկա մի տեղ,
Որտեղ ահեղ մարտ չըմըղեն գիսակագեղ աքայեցիք»։

Կրետացոց իշխանն այսպես պատասխանեց իր զինակցին.
«Նավատորմի մեջտեղը կան ա՛յլ պաշտպաններ ընդդիմադիր,—
Այաքսները և քաջաղեղն աքայեցոց՝ Տևկրոսը գոռ,
Որ քաջ է և՛ ոտնամարտում, որոնք պատվար պիտի կանգնեն
310Մոլեգնաշունչ մարտընչողի՝ Պրիամյան բուռն Հեկտորի դեմ,
Որը թեև մոլի մարտիկ, բայց հազիվ թե կարողանա
Հաղթել նըրանց և տալ կըրակ նավատորմին, եթե միայն
Զևսը ահեղ մի վառ խանձող չըգըցի մեր նավերի մեջ։
Ապա թե ոչ Տելամոնյան Այաքսը մեծ տեղի չի տա
Մահկանացու ոչ մի մարդու, որ Դեմետրի բերքն է ուտում[112]
Եվ կարող է պղնձով խոցվել կամ քարերով առհասարակ:
Չի՛ փախչի նա մինչև անգամ ամենահաղթ Աքիլլեսից
Երբ կանգնած է, իսկ ոտքերով անհընար է հետը մըրցել։
Արդ, զորքի ձախ կողմը դարձիր, որ շուտ տեսնենք և իմանանք,
320Թե մե՞նք պիտի փառք ընձեռենք մեկ ուրիշի, թե չէ նա՛ մեզ»։

Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես աշխույժ ու ժիր
Առաջ անցավ, մինչև հասան այնտեղ, ուր նա հըրամայեց։
Տըրոյացիք երբ որ տեսան բոցանըման Իդոմենին
Եվ նըրա քաջ արբանյակին արվեստագործ զեն ու զարդով՝
Խրախույս տալով մեկը մյուսին՝ վըրա հասան միահամուռ,
Ու նավերին մոտիկ պայթեց երկուստեք մարտ մի հավասար:
Ինչպես փըչող քամիներից առաջացած հողմերը խոլ
Չոր օրերին, երբ որ բոլոր ճամփաները լիքն են փոշով,
Վեր են հանում դեպի երկինք փոշու ամպեր հըսկայական, —
330Այդպես նըրանք առան իրար, ու վառվում էր սիրտը նըրանց
Ըսպանելու, կոտորելու մեկը-մյուսին սուր պըղընձով։
Բորբոքվեց մարտ մի խելահեղ՝ երկայնաստվեր նիզակներով,
Որ ունեին իրենց ձեռքում ախոյաններն ընդդիմամարտ։
Շողյունը շեկ պըղինձների՝ փըրթած փայլուն կորդակներից,
Զըրահներից, ասպարներից, տեգերից՝ աչք էր շըլացնում,
Երբ համագունդ քայլում էին, և մարդ քարսիրտ պիտի լիներ,
Որ տեսնելով մարտն այդ՝ հըրճվեր և չըցընցվեր ամբողջ հոգով։

Բայց Զըրվանի երկու հըզոր որդիները իրար ներհակ
Նյութում էին դյուցազների համար դըժնյա ցավեր բազում:
340Զևսն ուզում էր տալ հաղթություն տըրոյացոց և Հեկտորին
Եվ Արագոտն Աքիլլեսին ցանկանում էր փառավորել,
Բայց միտք չուներ աքայեցոց բընաջընջել Իլիոնի մոտ,
Այլ Թետիսին ու քաջասիրտ նըրա որդուն պատվել միայն[113]:
Իսկ Պոսեյդոնը ծածկաբար ելած ծովիցն իր ըսպիտակ
Մարտ մրտնելով` հորդորում էր աքայեցոց տըրոյանց դեմ,
Ցավում էր նա, որ աքայանք հաղթահարվեն տըրովներից
Եվ իր սըրտում զայրացած էր Արամազդի վըրա սաստիկ։
Եվ չընայած` երկուսն էլ նույն զարմից էին ու նույն հորից,
Բայց Արամազդն անդրանիկն էր ու ավելի շատ բան տեսած,
350Այդ պատճառով Պոսեյդոնը չէր հանդըգնում նըրանց օգնել
Հայտ–համարձակ, այլ միշտ գաղտնի և զինվորի կերպարանքով
Ոգևորում Էր բանակում աքայեցի մարտիկներին:
Այսպես, նըրանք փոփոխակի, երկու կըռվող կողմերի մեջ
Պըրկեցին հաղթ ու համազոր կըռվի անլույծ, ամուր մի լար,
Որ երկուստեք շատ-շատերի ծունկեր ծալեց պատերազմում։
Իդոմենը թեպետև ծեր, խըրախույս տալով դանայեցոց,
Տըրոյացոց մեջ մըխըրճվեց և խուճապի մատնեց նըրանց:
Նա ըսպանեց իր նիզակով կաբեսացի Ոթրիոնեսին,
Որը նոր էր եկել հասել պատերազմին բազմաշառաչ
360Եվ ուզում էր Պրիամոսի գեղաչըքնաղ աղջիկներից
Կասանդրեին առանց օժտի առնել իրեն կին հարազատ,
Որի համար խոստացել էր մի ակներև գործ կատարել-
Տըրոյայից վանել բըռնի աքայեցոց որդիներին։
Հավանել էր Պրիամը ծեր՝ իր դըստերը տալու նըրան,
Որի խոստման վըրա վըստահ՝ ոգորում էր նա ողջ ուժով։
Բայց շողշողուն իր աշտեով Իդոմենեսը անվըրեպ
Զարկեց քաջին, երբ սիգաքայլ առաջ էր նա գալիս վըստահ:
Պըղընձապատ զըրահն հուժկու այդ հարվածին չըդիմացավ.
Իդոմենեսն աշտեն ուժգին ախոյանի փորը խըրեց,
370Ողջ հասակով փըռեց գետին ու պանծալով այսպես ասաց.
«Ոթրիոնե՛ս, քեզ արդարև ամենից շատ պիտի գովեմ,
Եթե ճըշտիվ կատարես այն, ինչպես որ դու խոսք ես տըվել
Դարդանյան ծեր Պրիամոսին, որ խոստացավ դուստրը տալ քեզ։
Կըհարգեինք մեր խոսքը մենք, եթե երբեք խոստանայինք
Եվ Արգոսից աստ բերելով պիտի տայինք քեզ կընության
Գեղաչըքնաղ դըստերն անգամ Ագամեմնոն Ատրիդեսի,
Եթե մեզ հետ կործանեիր Իլիոնը բարեբընակ։
Արդ, եկ ինձ հետ, որ հարսանիքդ անենք մեր սև նավերի մեջ,
Քանզի բոլորս էլ վեհազնյա աներներ ենք խընամախոս»։

380Այսպես ասաց Իդոմենեսն ու քարշ տըվեց նըրան ոտքից
Ռազմի միջից դուրս հանելով, որ զինազերծ անի նըրան։
Ասիոսն այնժամ վըրիժավառ` նըրա վըրա վազեց իսկույն,
Նա, որ կըռվում էր հետիոտն՝ իր ձիերի առջև կանգնած,
Որոնց նըրա ետևն էր միշտ կառավարը պահում պատրաստ,
Եվ որոնց տաք հևքը Ասիոսն ըզգում էր միշտ իր ուսերին։
Ամբողջ ըրտով ուզում էր նա զարկել դյուցազն Իդոմենին։
Բայց սա կանխեց և իր տեգով կոկորդից խոր խոցեց նըրան.
Ու տապալվեց Ասիոսն, ինչպես հըսկա կաղնին է տապալվում,
Բարդին և կամ բարձըր սոճի, որ նավերի պետքի համար
390Հյուսներն են սուր տապարներով գետին փըռում լեռան վըրա։
Այդպես ընկավ նա իր կառքի և ձիերի առջև տապաստ,
Կըրճըտացող ատամներով ծամելով հողն արնաթաթավ։
Իսկ կառավարն ապուշ կըտրած չըկարեցավ աճապարել՝
Ձիերը ետ դարձընելով փախչել ու գլուխն իր ազատել:
Վըրա հասավ Անտիլոքոսն ու նիզակով շամփրեց նըրան.
Ու պրղընձյա զըրահը, որ կըրում էր նա, չըդիմացավ,
Աշտեն նըրա փորը խըրվեց, և նա կառքից գըլորվեց վար,
Իսկ նըժույգները Նեստորի Անտիլոքոս արի որդին
Քըշեց դեպի բանակն իսկույն պըղընձազգեստ աքայեցոց:

400Ասիոսի մահվան վըրա Դեիփոբոսն անչափ տըրտում,
Մոտիկ գալով Իդոմենին՝ փայլուն աշտեն նետեց նըրան։
Իդոմենեսն այդ տեսնելով՝ հազիվ գըլուխն իր ազատեց,
Կուչ գալով իր բոլորաձև ասպարի տակ, որ նա ուներ՝
Արջառամորթ, պըղընձապատ, զույգ փոկերով ամրապընդված։
Պահվեց այդ հաստ ասպարի տակ, և վըրայից տեգը անցավ,
Ու նիզակը թափ անցնելիս վահանն հընչեց կերկերաձայն։
Սակայն հուժկու նըրա ձեռքից նետված նիզակն իզուր չանցավ,
Այլ հարվածեց ազգաց հովիվ Հիպպասածին Հիփսինորին.
Սլաքը խըրվեց լյարդի մեջ, ու ծալվեցին ծընկներն իսկույն:
410Եվ Դեիփոբը փըքվելով գոռոզաբար գոչեց ուժգին.
«Գոնե Ասիոսն առանց վըրեժ չընկավ, և ես կարծում եմ, որ
Հիմա արդեն նա կարծրանիգ դժոխքի դըռնից անագորույն
Ուրախ սըրտով պիտի մըտնի, զի ուղեկից տըվի նըրան»։
Այսպես ասաց, և աքայանք դառնացան այդ հոխորտանքից,
Եվ մանավանդ խիստ խըռովեց սիրտը արի Անտիլոքի,
Որը թեև սաստիկ տըխուր, բայց չըլըքեց բարեկամին,
Այլ ըշտապեց պաշտպանելու և ասպարով ծածկեց նըրան։
Ապա երկու մոտ ընկերներ մըտան նըրա թևերի տակ-
Մեկիստեսը Եքիոսյան և Ալաստորը դյուցազնյա,
420Ու նավերը տարան նըրան, մինչ նա հեծում էր ծանրապես։

Իսկ Իդոմենն անդուլ վառված ռազմի տենչով, ուզում էր միշտ
Տըրոյացի մի ընկըղմել գիշերի մեջ խավարասույզ,
Կամ ինքն ընկնել՝ հեռացնելով նախճիրն աքյանց որդիներից:
Եվ նա այնտեղ գետին զարկեց Էսիեդի սիրուն որդուն՝
Դյուցազնական Ալկաթոսին, որ փեսան էր Անքիսեսի:
Առել էր նա աղջիկներից նըրա մեծին՝ Հիպպոդամին,
Որին հայրն ու մայրը սըրտանց սիրում էին, երբ տանն էր դեռ,
Քանզի նա իր գեղեցկությամբ, արարմունքով և իր խելքով
Գերազանցում էր իր բոլոր հասակակից ընկերներին:
430Դըրա համար նա հարսնացավ Տըրոյայում քաջագույնին,
Որին, սակայն, Պոսեյդոնը ընկճեց ձեռքով Իդոմենի:
Մըթագնելով լույսն աչքերի, կապեց նըրա ոտքերն առույգ,
Որ չէր կարող ոչ ետ փախչել, ոչ էլ խույս տալ ախոյանից,
Այլ քարացած, ինչպես արձան, կամ ծառի պես բարձրասաղարթ
Մինչդեռ անշարժ կանգնել էր նա, Իդոմենը դյուցազնաբար
Պըղընձյա զըրահը հերձելով, (որը նըրանից մի ժամանակ
Հեռացնում էր օրհասը սև) տեգը վարսեց թոքերի մեջ,
Սուր սըլաքից ճեղքըվելով զըրահը՝ խուլ շառաչ հանեց,
Եվ նա գետին ընկավ թընդմամբ՝ տեգը խըրված իր սըրտի մեջ,
440Որը դեռ տաք, տըրոփելով՝ շարժում էր սուր սայրը տեգի։
Եվ, վերջապես, այնտեղ միայն Արեսն իջավ բուռն իր թափից,
Եվ Իդոմենն հաղթանակած գոչեց հըպարտ, հոխորտագին,
«Դեիփոբոս, ձեր մեկի դեմ երեքը մենք ըսպանեցինք.
Էլ ի՞նչ ես դու ամբարհավաճ այդպես՝ գովում գըլուխը քո:
Դու ի՛նքդ արի, դեմըս կանգնիր, որ լավ տեսնես, թե ինչպիսի
Բողբոջ եմ ես Արամազդի՝ Կրետեից հասած այստեղ,
Որը ծընեց նախ Մինոսին՝ պահապանին կրետացոց,
Եվ Մինոսը ծընեց հետո ըսքանչելի Դևկալիոնին,
Իսկ Դևկալիոնն էլ ծընեց ինձ՝ արքա բազում մարդկանց վըրա
450Կրետեի մեջ ընդարձակ. նավերըս ինձ բերին այստեղ
Որպես պատիժ քեզ և քո հոր և բովանդակ տըրոյացոց»։

Այսպես ասաց. Դեիփոբը տատանվում էր երկմըտությամբ-
Վերադառնա՝ գընա իրեն ընկե՞ր գըտնի տըրոյանց մեջ,
Թե՞ միայնակ ինքը դուրս գա Իդոմենին դեմ-հանդիման։
Եվ ի վերջո նա որոշեց գընալ գըտնել Էնիասին,
Որին գըտավ կանգնած այնտեղ` մարտիկների վերջին շարքում,
Քանզի ընդդեմ Պրիամոսի սըրտում նա ոխ ուներ պահած[114]
Այն պատճառով, որ ծերն իրեն ըստ արժանվույն չէր մեծարում։
Դեիփոբը մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
460«Քա՛ջդ Էնիաս, տրոյանց իշխան, եթե իրոք սիրում ես ինձ,
Պարտավոր ես քո քեռայրին դու օգնության հասնել շուտով[115]:
Արի գընանք` Ալկաթոսին մենք ի թիկունք և ի սատար,
Որը, երբ դեռ փոքր էիր դու, քեզ խընամեց նա իր տան մեջ.
Նըրան հենց նոր գետին փըռեց Իդոմենը կորովատեգ»։

Այս ասելով նա թունդ հանեց սիրտը խիզախ Էնիասի,
Որ խոյացավ դեպ Իդոմենն՝ արյան ծարավ ու կըռվատենչ
Բայց Իդոմենը մանկան պես չըվախեցավ, այլ անսասան
Կանգնեց մընաց, ինչպես վարազ ուժին վըստահ, լեռան վըրա,
Որ ըսպասում է բազմամբոխ որսորդների աղաղակին,
470Ու ցըցվում են մազերն ըստվար, աչքերն ահեղ բոցավառվում
Եվ ժանիքներն է սըրում իր` մըռըլտալով մոլեգնաբար,
Որ հալածի որսորդներին և շըների ոհմակը ողջ։-
Ըսպասում էր Իդոմենեսն այդպես անահ և աննահանջ
Էնիասի հարձակվելուն, և նայելով իր շուրջը նա
Ձայն էր տալիս ընկերներին՝ Ասկալափին, Դեիպիրին,
Ափարեսին, Անտիլոքին և Մերիոնին ռազմի հըմուտ։
Եվ դիմելով նա բոլորին՝ այս հորդորիչ խոսքերն ասաց,
«Այստեղ եկեք, սիրելիներս, և օգնեցեք միայնակիս,
Զի ես սաստիկ վախենում եմ քաջոտն ու բուռն Էնիասից,
480Որ կատաղի է կըռվի մեջ և կարող է մարդ հոշոտել.
Եվ իր ծաղկուն տարիքի մեջ ունի նա մեծ կորով և ուժ։
Այս իմ հոգով եթե նըրան հասակակից լինեի ես,
Այն ժամանակ կամ ե՛ս պիտի առնեի փառք, և կամ թե նա՛»։

Այսպես ասաց, և համամիտ ու համաշունչ բոլորը մեկ
Նըրան իրենց միջև առան, ամեն մեկն իր ասպարն ուսած:
Մյուս կողմից էլ Էնիասն էր կանչում զենքի ընկերներին՝
Դեիփոբին և Պարիսին և դյուցազնյա Ագենորին,
Որոնք նըրա հետ միասին պետերն էին տըրոյացոց:
Գալիս էին իր ետևից մի խումբ խիզախ քաջարիներ,
490Ինչպես խոյին է հետևում ոչխարների ըստվար մի հոտ
Դեպի աղբյուր ընթանալիս, ու հըրճվում է հովիվն անչափ։
Էնիասն էլ ուրախացավ իր սըրտի մեջ, երբ որ տեսավ
Ռազմիկների այդ բազմությունն, որ գալիս էր իր ետևից:
Ալկաթոսին շըրջապատած՝ ախոյաններն առան իրար
Երկայնաձիգ մըկունդներով մեկ-մյուսին նըշան բըռնած.
Եվ պըղինձը նըրանց վըրա շառաչում էր ահագնաձայն:
Իսկ բոլորի մեջ գերափառ երկու խիզախ ռազմիկներն այն՝
Իդոմենեսն ու Էնիասն Արեսի պես արյունառուշտ
Ջանում էին խոցել միմյանց անագորույն պըղինձներով։
500Նախ Էնիասն արձակեց տեգ, Իդոմենեսն այդ նըկատեց
Ու խույս տալով ճարպըկորեն պղնձյա տեգից՝ մահից պըրծավ,
Եվ սըլաքը Էնիասի թըռավ գընաց, խըրվեց հողում,
Զի ընդունայն էր սըլացել աշտեն նըրա հուժկու ձեռքից։
Իսկ Իդոմենն Ինոմավին զարկեց ուղիղ նըրա պորտին,
Պըղինձն հերձեց զըրահն ամուր ու փորոտին խառնեց իրար,
Եվ նա ընկավ գետնաթավալ ճանկըռթելով հողն արյունոտ:
Իդոմենեսը դիակից քաշեց հանեց երկար աշտեն,
Բայց կողոպտել չըկարեցավ ախոյանի զենքերը պերճ՝
Սըլաքներից տագնապելով, քանզի հոգով թեպետև ժիր,
510Բայց ծեր էր նա ու չէր կարող սըրունքներով իր դեդևուն
Վազել գընալ, կորզել նիզակն ու ոսոխի տեգից խույս տալ:
Կարող էր նա օրն անողոք վանել կանգնած գուպարի մեջ,
Բայց փախցընել նըրան մարտից՝ սըրունքները չէին զորում։
Եվ երբ ահա դանդաղաքայլ ուզում էր նա ետ նահանջել,
Դեիփոբոսն արձակեց իր փայլուն աշտեն նըրա վըրա,
Զի նըրա հետ քեն էր մըտել ու պահում էր ոխ շարունակ։
Սակայն նորից նա վըրիպեց՝ հարվածելով Ասկալափին՝
Ենիալի որդուն, և սուր աշտեն ծակեց ուսն ու անցավ.
Եվ նա ընկավ փոշիներում ու չանկռեց հողն ագուռներով։
520Բայց տակավին չէր իմացել ահեղագոչ Արեսն հըզոր
Որդու անկումը բազմամբոխ պատերազմի եռուզեռում։
Նըստել էր նա Ոլիմպոսի ծայրը ոսկյա ամպերի տակ
Արամազդի ահեղ կամքով արգելափակ ու կաշկանդված,
Այնտեղ էին և մյուս բոլոր աստվածները կըռվից հեռու:

Խիտ շարքերով գըրոհ տըվին Ասկալափի շուրջը նըրանք.
Փայլուն կորդակն Ասկալափի գըլխից խըլեց Դեիփոբոսն,
Իսկ Մերիոնեսը խոյացավ փայլակնաթափ Արեսի պես
Եվ նիզակով վիրավորեց նըրա բազուկն, ու բարձրածայր
Կորդակն ընկավ նըրա ձեռքից շըռընդալից շառաչելով։
530Մերիոնեսն անգղի նըման սուրաց դեպի նա նորի՛ց, նորի՛ց,
Ու դուրս կորզեց նըրա ձեռքից երկայնաբուն նիզակը հաղթ
Ապա կըրկին փախավ մըտավ ընկերների բազմության մեջ։
Իսկ Պոլիդեսն իր հարազատ Դեիփոբին մեջքից գըրկած
Հանեց մարտից ահեղագոռ ու դեպ ձիերն առավ տարավ,
Որոնք կըռվից հեռու կանգնած իրենց տիրոջն էին մընում՝
Կառավարի և նըկարեն չըքնաղ կառքի հետ միասին,
Որոնք իրենց տիրոջն առան ու փախցըրին դեպի քաղաք,
Մինչ խորապես հեծում էր նա ու հառաչում չարալըլուկ,
Եվ նոր խոցված նըրա բազկից հոսում էր հորդ արյունը տաք:

540Իսկ մյուսները կըռվում էին, ու բարձրացավ աղմուկ ահեղ։
Էնիասը հարձակվելով՝ իր սայրասուր տեգով խոցեց
Վըրան վազող Կալեդորյան Ափարեսին, նըրա ուսից
Գըլուխն ընկավ և գըլխի հետ ընկան վահանն ու սաղավարտ,
Ու հոգեառ օրհասը սև շըրջապատեց նըրան իսկույն:
Անտիլոքոսը Թոոնին, երբ փախչում էր նա թիկնադարձ,
Զարկեց տեգով ու կըտրատեց նըրա վըզի ջիղը ամբողջ,
Որ անցնելով թիկնամեջքից՝ պարանոցն է հասնում մինչև,
Կըտրեց այդ ջիղն ամբողջովին, ու նա փըլվեց փոշիներում,
Կարկառելով երկու ձեռքերն իր սիրելի ընկերներին։
550Անտիլոքոսն աչքը չորս դին խըլեց նըրա զենքերն ուսից,
Մինչդեռ ամեն կողմից նըրան շըրջապատած տըրոյացիք
Կոփում էին նըրա լայնշի, խայտաճամուկ վահանն անդուլ,
Սակայն չէին կարողանում Անտիլոքի մորթը փափուկ
Վիրավորել, ցըտել իրենց անպարտելի պրղինձներով,
Որովհետև ամեն կողմից Պոսեյդոնը Երկրադըղորդ
Պահպանում էր տեղատարափ փըքիններից Անտիլոքին,
Որ ոսոխից չէր հեռանում ու նըրանց մեջ մըխված էր միշտ։
Չէր դադարում նըրա նիզակն, այլ շարունակ ճոճելով այն
Սըլանում էր փոթորկի պես, միտք անելով՝ տեգը թըռցնի՞,
560Թե՞ խոյանա և մոտիկից գոտեմարտի ոսոխի հետ։
Սակայն ծածուկ չըմընացին նըրա մըտքերն Ադամասից,
Որ հարձակվեց և սայրասուր իր պըղինձով զարկեց նըրա
Կուռ ասպարի կումբին ուղիղ, բայց Պոսեյդոնը կապտահեր
Նըրա սրլաքը բըթացրեց և խընայեց կյանքը քաջի։
Սլաքի կեսն Անտիլոքի կուռ ասպարի վըրա մընաց
Մի կիսավառ ձողի նըման և մյուս կեսը գետին ընկավ։
Ադամասը փախուստ տըվեց, որ ազատվի ծանր օրհասից,
Բայց Մերիոնեսն ետևն ընկած՝ զարկեց հուժկու իր աշտեով
Պորտից ներքև առականքին, ուր ամենից ավելի շատ
570Մահառիթ է Արեսը խիստ՝ մահկանաց ու մարդկանց համար։
Արդ, Ադամասն ընկնելով այդ իրեն խոցող տեգի վըրա
Տապըլտկում էր տըվայտագին, արջառի պես, որ լեռներում
Կապկապում են պարաններով տավարածներն ու քաշ տալիս:
Այդպես և նա տեգի վըրա գալարվում էր աղեմորմոք,
Մինչև որ մոտ գալով նըրան Մերիոնեսը դյուցազնական
Քաշեց հանեց տեգը մարմնից, և նա թաղվեց խավարի մեջ:
Հելենոսը մոտիկ գալով Թրակյան թըրով իր ահագին
Զարկեց քունքին Դեիպիրի և սաղավարտը ջախջախեց,
Որ թընդյունով գետին ընկավ, և մի մարտիկ աքայեցի
580Վերցըրեց այն, որ գըլորվել, ընկել էր իր ոտքերի մոտ։
Եվ աչքերին Դեիպիրի իջավ խավար ու խոր գիշեր:
Կըսկիծն առավ ահեղագոռ Մենելավոս Ատրիդեսին,
Որ սուր նիզակն իր ճոճելով առաջ եկավ ըսպառնալից.
Դեպ Հելենոս դյուցազն արքան, որը լարեց աղեղն իր մեծ.
Եվ երկուսով առան իրար,- մեկը սուրսայր իր գեղարդով
Ըսպառնում էր ախոյանին, և մյուսը իր լայնալիճով:
Հելենոսը նետն արձակեց, որը դիպավ կուրծքը ծածկող
Զըրահի կուռ կարավանդին, բայց նետը ժանտ թըռավ դեպ ետ,
Ինչպես որ մեծ մի կալի մեջ Էրանելիս հոսելիից
590Դուրս են թըռչում սև գըլուլներ, կամ սիսեռներ են ոստոստում
Փըչող հողմի շընչից և կամ էրանողի հուժկու ուժից:
Այսպես շըքեղ Մենելավի կուռ զըրահին զարնըվելով
Ոստոստելով ուժգընորեն դառըն նետը թըռավ հեռու:
Իսկ Ատրիդես քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ
Զարկեց տեգով հենց ա՛յն ձեռքին, որով աղեղն էր բըռնել նա:
Սըլաքն անցավ թաթից թափով ու մըխըրճվեց աղեղի մեջ.
Ետ փախչելով յուրայնոց մոտ՝ հազիվ պըրծավ նա օրհասից:
Հելենոսի կախված ձեռքից քարշ էր գընում տեգն հացենու,
Որը մեծանձն Ագենորը քաշեց հանեց նըրա ձեռքից
600Ու փաթաթեց թաթը նըրա՝ պարսատիկի նուրբ ասվիով,
Որ բերում էր ծառան իր հետ ժողովըրդից հովվի համար:
Ահեղաշուք Մենելավին էր հետամուտ համառորեն
Պիսանդրոսը, որին դեպի մահ էր տանում օրհասը չար,
Որ քո ձեռքով, Մենելավե՛, ընկներ ահեղ գոտեմարտում:
Եվ երբ նըրանք հասան իրար՝ մեկն այս կողմից և մյուսը՝ այն,
Վըրիպեց Ատրիդն և ի դերև անցավ աշտեն նըպատակից.
Իսկ Պիսանդրոսը հարվածեց Մենելավի կուռ ասպարին,
Բայց չըզորեց ուժը նըրա թափով պըղինձն իր անցկացնել,
Լայնշի վահանն արգելք եղավ, և կոտըրվեց աշտեն բընից,
610Այնինչ նա իր մըտքում ցընծաց հաղթանակի խինդով լեցուն։
Այն ժամանակ քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ
Արծաթագամ սուրն իր քաշեց և խոյացավ նըրա վըրա.
Սա էլ հանեց իր վահանի տակից տապարն պըղընձեղեն
Ձիթենիի երկար կոթով, և իրարու վըրա ընկան:
Պիսանդրոսը զարկեց նըրա գըլխանոցի ճիշտ խորանին՝
Գարգմանակի ներքնակողմից, իսկ Մենելավը հարվածեց
Ճակատամերձ քըթարմատին, ու ճարճատեց ոսկորն իսկույն,
Եվ արնամած աչքերն երկու ընկան գետին, ոտների մոտ։
Կուչ եկավ նա ինքն իր վըրա ու տապալվեց փոշեթավալ,
620Իսկ Մենելավն անմիջապես ոտքը դըրեց նըրա կըրծքին
Եվ զենքերը կողոպտելով՝ այսպես խոսեց խըրոխտապանծ,
«Այսպե՛ս պիտի թողնեք նավերն արագաձի դանայեցոց,
Ամբարտավա՛ն տըրոյացիք, դուք, որ կըռվից չեք հագենում:
Շընե՛ր, կարծես քիչ էր այն գարշ թըշնամանքն, որ հասցըրիք
Ինձ իմ տան մեջ, չերկընչելով ձեր սըրտի մեջ՝ որոտագոչ
Եվ վանատուր Արամազդի վըրեժխընդիր բարկությունից,
Որը մի օր ջընջելու է քաղաքը ձեր հիմնահատակ։
Քի՞չ էր, կարծես, որ բյուր գանձերս ու սիրառատ կընոջըս դուք,
(Որ ձեզ սիրով հյուրընկալեց) տարաք առանց մի պատճառի,
630Եվ հիմա էլ մոլեգնում եք մեր ծովաչու նավատորմին
Կըրակ տալ դուք և կոտորել քաջակորով աքայեցոց։
Ի՜նչ էլ լինի մոլուցքը ձեր՝ ռազմից պիտի քըշեք շուտով։
Հայր Արամազդ, ճիշտ է, որ քեզ իմաստնագույն են համարում
Աստվածներից ու մարդկանցից, բայց դո՛ւ ես այս բոլորն անում,
Ինչպես որ արդ զորավիգ ես և հովանի տըրոյացոց-
Ամբարտավան ու չար մարդկանց, որոնց հոգին բոլորովին
Հագուրդ չունի հանիրավի և ապօրեն պատերազմից։
Ամեն բանից հագենում է մարդը՝ քընից, սիրո՛ւց անգամ,
Եվ քաղցրաձայն նըվագներից, երգ ու պարից, որ առավել
640Սիրելի են մարդու սըրտին, քանթե կըռիվ մըղել դաժան,
Սակայն սըրանք, տըրոյացիք պատերազմից չեն հագենում»:

Այսպես ասաց Մենելավոսն ու կապտելով նըրա մարմնից
Բոլոր զենքերն արյունազանգ տըվեց իր մոտ ընկերներին
Եվ նա նորից վերադարձավ դեպի գընդերն առաջամարտ։
Պիլեմենես թագավորի որդին վազեց նըրա վըրա —
Հարպալիոնը, որն իր հոր հետ Տըրոյա էր եկել կըռվի,
Բայց չըդարձավ նա այնտեղից իր հայրենի երկիրն անուշ։
Նա մոտ գալով՝ Ատրիդեսի ասպարի ճիշտ կումբին զարկեց,
Բայց չըզորեց ուժը նըրա՝ տեգն անցկացնել կուռ պըղընձից,
650Եվ իր չորս դին աչք ածելով, որ չըխոցվեր մեկից հանկարծ,
Փախավ մըտավ յուրայնոց մեջ, ազատվելու համար մահից։
Բայց Մերիոնեսն առաջ անցած` նետեց մի նետ պըղընձակուռ
Ու ետևից՝ մեջքին զարկեց. սըլաքն անցավ ողնաշարից
Ու խոր խըրվեց առավուշտում և դուրս եկավ անմիջապես:
Հարպալիոնը ծընկակոտոր՝ ընկերների գիրկն ընկնելով
Հոգին փըչեց, ապա փըռվեց գետնի վըրա որդի նըման,
Ու սև արունն առատահոս վըտակի պես հողը թըրջեց։
Մեծահոգի պափլագոններն Հարպալիոնի դին առնելով
Կառքը դըրին ու սրտաբեկ տարան դեպի Իլիոնը սուրբ:
660Բոլորի հետ գընում էր և հայրը նըրա արտասվակոծ,
Տըխուր, որ իր որդու համար վըրեժխընդիր չեղավ ոչ ոք:

Բայց Պարիսը մեծ բարկությամբ լըցվեց նըրա մահվան վըրա,
Զի բազմամարդ պափլագոնաց երկրում նըրան հյուր էր եղել,
Ու նա ցասկոտ՝ մի սայրասուր նետ ուղարկեց Մերիոնեսին:
Կար Եվքենոր անվամբ մի մարդ, որդին գուշակ Պոլիվիդի,
Մեծահարուստ ու քաջառողջ, որ ապրում էր Կորընթոսում,
Գիտակ էր նա իր չար բախտին, երբ նավ նըստեց մարտ մեկնելու,
Զի հաճախ էր ասում նըրան Պոլիվիդես ծերը բարի,
Որ կամ պիտի տանն ավարտեր իր կյանքը նա հիվանդությամբ,
670Կամ աքայանց նավերի մոտ տըրոյացոց ձեռքով ընկներ:
Ուզում էր նա գլուխն ազատել աքայեցոց լուտանքներից
Եվ դառն ախտից օրհասաբեր, որ իր հոգին չըտանջըվի:
Սըրան էր, որ ականջախառն խոցեց Պարիսն իր սուր նետով
Եվ բաժանեց հոգին մարմնից ու ավարի գիրկն ուղարկեց:

Կըռվում էին սըրանք այսպես կըրակ կըտրած իրարու դեմ։
Մինչդեռ Հեկտորը՝ սիրելին Արամազդի դեռ լուր չուներ
Եվ չգիտեր, թե նավերի ձախակողմից աքայեցիք
Կոտորում են իր զորքերին և թերևըս հաղթեն նըրանք,
Զի Պոսեյդոնն աշխարհակալ հորդորում էր հարկադրաբար
680Եվ ինքն անձամբ աքայեցոց զորավիգ էր հանդիսանում։
Գըտընվում էր Հեկտորն այնտեղ, ուր նախ ինքը իր փաղանգով
Գըրոհելով փոթորկի պես՝ մըտավ դըռնից ու պարըսպից,
Ջախջախելով ասպարավոր գումարտակներն աքայեցոց:
Այնտեղ էր նա, ուր Այաքսի ու Պրոտեսի նավերն էին,
Անդ, ըսպիտակ ծովի ափին, քաշված հանված դեպի ցամաք,
Ուր պարիսպը շատ բարձըր չէր, որտեղ ձիերն ու քաջազունք
Ահեղ աղմուկ-աղաղակով կըռվում էին մոլեգնաբար:
Բիովտացիք այնտեղ բոլոր ու յավոններն երկայնազգեստ,
Լոկրացիներն ու փթիացիք և եպիանք պերճապայծառ
690Ճըգնում էին միահամուռ՝ փայլակնընթաց դյուցազունին
Հեռու պահել նավատորմից, բայց և այնպես չէին կարող
Հաղթահարել բոցանըման աստվածային քաջ Հեկտորին:
Առաջամարտ գընդումն էին ընտիր քաջերն աթենացոց,
Որոնց՝ որդին Պեդեոսի՝ Մենեսթեսն էր հըրամայում,
Եվ նըրա հետ գընում էին Փիդասն, Ստիքիոսն ու Բիասը քաջ:
Եպիանց պետերն էին՝ Մեդեսն ու Դրակիոսն ու Ամփիովն,
Իսկ փթիացոց՝ Պոդարկեսը - կըռվի տոկուն և անվըկանդ,
Մեդոնը քաջ, որ հարճորդին էր դյուցազարմ Ոյիլևսի
Եվ եղբայր էր Այաքսի հետ, բայց ապրում էր Փիլակեում,
700Հեռու երկրից իր հայրենի, զի սպանել էր այնտեղ մի մարդ՝
Եղբորն իր խորթ Երիովպ մոր, որը կինն էր Ոյիլևսի:
Իսկ Պոդարկեսն էր Փիլակյան Իփիկլոսի շըքեղ որդին։
Սըրանք էին, որոնք վեհանձըն փթիացոց գըլուխն անցած
Բիովտացոց հետ միասին կըռվում էին արիաբար
Պաշտպանելու համար իրենց նավերն՝ ահեղ Հեկտորի դեմ:
Իսկ Այաքսը՝ Ոյիլևսի աշխույժ որդին բոլորովին
Չէր հեռանում Տելամոնյան մեծ Այաքսից թեկուզ մի քայլ,
Այլ ինչպես և երկու եզներ քաշում են ծանր արորն արտում,
Եվ հոսում է քրտինքն առատ՝ եղջյուրների արմատներից,
710Եվ լուծն է լոկ, որ երկուսին բաժանում է մեկը-մյուսից,
Երբ քայլում են նույն ակոսով միշտ միաշունչ և անբաժան,
Այդպես էին նաև նըրանք իրարու կիպ և համընթաց։
Բայց զինակից մարտիկներից և՛ շատերը, և՛ կորովիք
Գընում էին Տելամոնյան դյուցազնական որդու հետքով,
Եվ փոխնիփոխ առնում էին նըրա ասպարն ընկերաբար,
Երբ նա քըրտներ, կամ հոգնեին նըրա ծընկներն ընթանալիս:
Իսկ լոկրացիք չէին գընում Ոյիլյանի հետ մեծարիստ,
Քանզի նըրանք սովոր չէին դեմ-հանդիման գոտեմարտի
Եվ չունեին հացենու տեգ և ասպարներ բոլորաձև,
720Պրղընձաձույլ սաղավարտներ ձիաձարի ցըցունքներով։
Այլ մի-միայն վըստահ իրենց աղեղների ու գառների
Պինդ ոլորած բըրդի վըրա՝ ելել էին եկել Իլիոն,
Եվ անդադրում տեղատարափն իրենց սուրսայր սըլաքների
Տըրոյացոց ըստվարաթիվ գումարտակներն էր խորտակում:
Տելամոնյանք այնտեղ իրենց ճարտարարվեստ ճոխ զենքերով
Կըռվում էին պըղընձավառ Հեկտորի դեմ և տըրոյանց,
Իսկ լոկրացիք նըրանց ետև, թիկունք մըտած, թափում էին
Տըրոյացոց վըրա անդուլ նետերի սուր տեղատարափ,
Որից նըրանք խուճապահար՝ թողին գուպարն ահեղագոռ։
730Տըրոյացիք այդտեղ, անշուշտ, վըրաններից ու նավերից
Կըփախչեին ջարդուփըշուր դեպի Իլիոնը հողմակոծ,
Թե չըհասներ Պուլիդամասն ու Հեկտորին այսպես չասեր,
«Անհընազանդ ես դու, Հեկտոր, խորհուրդների և խըրատի։
Եթե աստված տըվել է քեզ ռազմի հանճար և զորություն,
Ուզում ես, որ խելքո՞վ էլ դու գերազանցես ուրիշների։
Սակայն ամեն բան միասին կարելի չէ, որ ունենաս։
Պարգևում է մեկին աստված ռազմի հանճար և զորություն,
Մեկին տալիս ձիրք պարելու, և մյուսին քընար ու երգ,
Մեկ ուրիշի շնորհում է մեծ Արամազդն ահեղագոչ
740Իմաստություն ու միտք բարի, որից շատերն են օգտըվում.
Քաղաքներ է ազատում նա և գիտե հարգն իր հանճարի։
Բայց ես պիտի ասեմ քեզ այն, ինչ լավագույնն է թըվում ինձ:
Շուրջըդ բոլոր բըռնել է գոռ պատերազմի կրակն ահա՛,
Եվ մեծասիրտ տըրոյացիք, որոնք անցան պատնեշներից՝
Կեսը կըռվից հեռու քաշված, կեսը կըռվում են տակավին
Շատերի դեմ կանգնած քըչեր, նավերի շուրջ ցաք ու ցըրիվ։
Արդ, դեպի ետ նահանջելով՝ կանչիր բոլոր քաջերին դու,
Որ միասին հավաքվելով խորհուրդ անենք մենք մեր միջն,
Թե նավերի վըրա արդյոք պե՞տք է գործենք մենք հարձակում,
750(Եթե աստված մեզ հաղթություն կամենա տալ) թե՞ պետք է մեզ
Նավատորմից ողջ ու առողջ թողնել իսկույն և հեռանալ:
Վախենում եմ, որ աքայանք երեկվան ոխն առնեն մեզնից,
Քանզի այնտեղ, նավերի մեջ նըստել է մի ռազմիկ անհաղթ[116],
Որ չեմ կարծում, թե ընդերկար նա ձեռընթափ մընա մարտից»:

Այսպես ասաց, և Հեկտորը հավան կացավ այդ խորհըրդին,
Եվ իր կառքից զեն ու զարդով գետին ցատկեց անմիջապես
Ու դառնալով Պուլիդամին՝ խըրոխտաձայն այսպես ասաց.
«Պուլիդամաս, առայժըմ դու քաջերի հետ մընա՛ այստեղ
Իսկ ես գընամ աչք տամ կըռվին՝ տեսնեմ ինչպես են մարտընչում,
760Ու պատվերներ տալով նըրանց՝ վերադառնամ այստեղ նորից»։
Այսպես ասաց ու սըլացավ նա ձյունապատ լեռան նըման.
Ու գոռալով որոտաձայն անցավ արագ գընդից ի գունդ
Տըրոյացոց և դաշնակից կըռվողների փաղանգներով։
Հեկտորի ձայնն առնելու պես նըրանք մեկեն, միահամուռ
Գըրոհ տըվին այնտեղ, ուր քաջ Պուլիդամասն էր Պանթոյան.
Իսկ Հեկտորը որոնում էր նախամարտիկ գընդերի մեջ
Դեիփոբին արիասիրտ և Հելենոս թագավորին,
Ադամասին և Հիրտակյան Ասիոսին, բայց ոչ մի տեղ։
Նա չըգըտավ նրանց անխոց ու կենդանի կամ անկորուստ
770Արգիացոց ձեռքով ոմանք ընկած էին նավերի մոտ,
Եվ ոմանք էլ պարըսպից ներս՝ խոցված տեգով կամ նետահար։
Սակայն այնտեղ, արյունահեղ պատերազմի ձախակողմում
Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին՝ այրը չըքնաղ Հեղինեի,
Որ քաջերին սիրտ էր տալիս և կըռվելու կոչ էր անում:
Նըրա առաջ կանգնեց Հեկտորն ու դառնալից այսպես խոսեց.
«Դո՛ւ, դըժ-Պարիս, գեղեցկատես, կընամոլի և գըրավիչ,
Ո՞ւր են, ասա՛, Դեիփոբոսն ու Հելենոս հըզոր արքան,
Ո՞ւր՝ Ադամասն ու Ասիոսը Հիրտակյան, Ոթրիոնեսն։
Հասել է արդ հիմնահատակ կործանման ժամն Իլիոնի.
780Նըմանապես, հասել է և քո սատակման ժամը դաժան»։

Ալեքսանդրոսն աստվածատիպ նըրան այսպես պատասխանեց.
«Իզո՛ւր ես դու ուզում, Հեկտոր, անմեղ մարդու ամբաստանել.
Ուրիշ անգամ թերևըս ես ծուլացել եմ մարտի գործում,
Բայց ո՛չ այսօր, զի չըծընեց մայրս ինձ երկչոտ բոլորովին։
Այն վայրկյանից, որ քաջերիդ մարտի տարար նավերի մոտ,
Այստեղ կանգնած կըռվում ենք մենք դանայեցոց դեմ անդադար։
Իսկ քաջերն այն, որոնց մասին հարց ես անում՝ կոտորվեցին.
Լոկ Դեփոբն ու Հելենոս արքան խիզախ պատերազմող
Մարտը թողին և հեռացան իրենց ձեռքից վիրավորված
790Երկայնաբուն նիզակներով, փըրկված՝ կամքովն Արամազդի։
Տա՛ր մեզ հիմա, ուր ուզում ես, ուր հոգիդ է հըրամայում,
Եվ մենք սիրով քո ետևից գըրոհ կըտանք միահամուռ
Ու չեմ կարծում, որ քաջություն և խըրախույս պակասի մեզ,
Կըմարտընչենք արիաբար, որքան որ մեր ուժն է զորում,
Իսկ ուժից վեր անհընար է կըռվել, թեկուզ քաջ լինի մարդ»։

Իր եղբոր սիրտն այս խոսքերով սիրաշահեց դյուցազնը քաջ:
Ու գընացին երկու եղբայր այնտեղ, ուր մարտն էր սոսկալի,
Որտեղ էին Պուլիդամասն ըսքանչելի ու Կեբրիոնն,
Որթեոսը, Փալկեսը և Պոլիպեդեսն աստվածատիպ,
800Եվ Պալմիսը, և Ասկանիոսն ու Հիպպոդնյան որդին Մորիս,
Որ արգավանդ Սականիից էին եկել մի օր առաջ.
Զըրվանյան Զևսն այն ժամանակ մըղեց նըրանց պատերազմի,
Եվ սըլացան ուժգին թափով, փոթորկաշունչ հողմի նըման,
Որ Արամազդ հոր որոտմամբ գըրոհում է դաշտի վըրա,
Եվ ահագին դըղրրդյունով ընկնելով ծով ալեծածան,
Լըցնում է այն լեռնակուտակ ու փըրփրադեզ կոհակներով,
Որոնք անվերջ հըրում իրար, շառաչում են ահագնաձայն։
Այսպես ահա, տըրոյացիք պըղընձավառ, այլակնացայտ
Հըրում էին մեկ-մյուսին և ընթանում դեպի առաջ։
810Եվ Պրիամյան Հեկտորը բուռն Արեսի պես արյունառուշտ
Առաջնորդում էր բոլորին` բոլորածիր, պըղընձապատ
Ու կարծրակուռ մորթով պատված ասպարը մեծ առջև բըռնած,
Եվ ճոճելով ճակտի վըրա սաղավարտը փայլակնացայտ:
Պաշտպանված մեծ իր վահանով՝ այս ու այնտեղ փորձում էր նա,
Թե թըշնամի գընդերն արդյոք կընահանջե՞ն իր ուժի դեմ։
Բայց երբեք էլ չըսասանեց աքայեցոց սըրտերը նա:
Տելամոնյան Այաքսը նախ առաջ գալով հըսկայաքայլ՝
Ձայն արձակեց ու գըրգըռեց նըրան հանդուգն այս խոսքերով,
«Մոտ արի, քա՛ջ, ի՞նչ ես այդպես աքայեցոց դու ահ տալիս.
820Պատերազմի գործերի մեջ մենք անհըմուտ և անգետ չենք,
Այլ խըստագույն խարազանն է Արամազդի մեզ խեղճացնում:
Անշուշտ քո միտքն այն է, որ մեր նավատորմիղը հըրդեհես,
Սակայն մենք էլ ունենք ձեռքեր՝ պատրաստ միշտ այն պաշտպանելու։
Անտարակույս ավելի շուտ պիտի ընկնի ոստանը ձեր՝
Իլիոնը բարեբընակ ու կործանվի մեր ձեռքերով։
Եվ ես, ահա՛, ասում եմ քեզ, թե հասել է ժամը արդեն,
Որ դու, Հեկտո՛ր, հալածական փախչես պիտի արտասվալից
Աղաչելով Արամազդ հորն ու մյուս բոլոր աստվածներին,
Որ նըժույգներըդ գեղաբաշ առնեն թևեր սըրաթռիչ
830Բազեներից ավելի սուր՝ քեզ քո քաղաքն հասցընելու,
Փոթորկելով դաշտը՝ իրենց սըմբակների հանած փոշով»։

Խոսքը նրա բերանն էր դեռ, երբ որ նըրա գըլխավերև
Ճախրեց արծիվ մի օդաճեմ- որպես նըշան հաջողության,
Եվ գոչեց գունդն աքայեցոց՝ այդ հըրաշքից քաջալերված
Եվ Այաքսին ըսքանչելի Հեկտորն այսպես պատասխանեց.
«Այդ ինչե՞ր ես ասում, Այաքս, հոխորտամիտ, ունայնախոս։
Ո՛ւր էր, եթե ես ամեն օր լինեի մեծ Արամազդի
Հըզոր որդին և նազելի Հերայի ծնունդ, և երանի՜
Մեծարվեի զերդ Աթենաս և Ապոլլոն՝ ինչպես այսօր,
840Որ ճիշտ է, թե բերելու է արգիացոց գըլխին աղետ։
Շատերի հետ և դո՛ւ պիտի սատկես իսկույն, թե սիրտ անես
Դեմ դընելու երկար տեգիս, որ մարմինըդ պիտ հոշոտի,
Եվ քո մըսով ու քո ճարպով պիտ հագեցնես տըրոյացոց
Շըներին դու, տապալվելով աքայեցոց նավերի մոտ»։

Այսպես ասաց և իր զորքի գլուխն անցած խաղաց առաջ,
Ու ետևից գըրոհ տըվեց ամբոխն աղմուկ-աղաղակով։
Մյուս կողմից էլ արգիացիք էին գոռում-գոչում ուժգին,
Ըսպասելով արիաբար տըրոյացոց հարձակվելուն։
Ու երկինք էր հասնում նըրանց գոռում-գոչյունն ահագնաձայն:

Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ

1Լըսեց Նեստորն աղմուկն այդ մեծ, որ խըմում էր վըրանի մեջ,
Ու դառնալով Ասկլեպյանին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ո՞ւր է վախճանն այս բոլորի, ասա՛, դյուցազըն Մաքավոն,
Քանի գընաց ուժեղացավ քաջամարտիկ կըռվողների
Գոռում-գոչյունն ահեղաձայն մեր գեղատախտ նավերի մոտ։
Բայց դեռ նըստիր դու, բարեկամ, և կազդուրիր քեզ գինիով,
Մինչև որ ջուր կըտաքացնի գեղեցկածամ Հեկամեդեն,
Կըլըվանա արնաթաթավ քո վերքը խոր, իսկ ես գընամ
Դեպ դիտանոց, որ ամեն բան տեսնեմ աչքով իմ սեփական»։

10Այսպես ասաց և իր որդու՝ ձիամարտիկ Թրասիմեդի
Արվեստակերտ վահանն առավ, որ շողշողում էր վրանում.
Զի Թրասիմեդն իր հոր վահանն էր վերցըրել և գընացել։
Առավ ապա նիզակ մի մեծ պըղընձասայր սուր սըլաքով
Եվ վըրանից դուրս եկավ նա ու սոսկալի պատկեր տեսավ։—
Տըրոյացոց կողմից բոլոր աքայեցիք հալածական
Խուճապահար և ահաբեկ ու կործանված պարիսպ ու դուռ։
Ինչպես երբ որ կոհակներով մըթագնում է ծովը անծայր,
Որ նըշան է, թե ի մոտո գոռ փոթորիկ է պայթելու,
Բայց տակավին չի տատանվում այս ու այն կողմ, հանդարտ է դեռ,
20Մինչև իջնի Արամազդից երկարաշունչ բուռըն մի հողմ,
Այսպես ծըփում էր ծերունու սիրտն այդ պահին երկընտրանքով
Արագաձի դանայեցոց բանա՞կն երթա, թե՞ ազգապետ
Ագամեմնոն Ատրիդի մոտ, և Նեստորը վերջինն ընտրեց,
Որտեղ նըրանք մարտընչելով ջարդում էին մեկ-մյուսին,
Եվ շաչում էր նըրանց մարմնի շուրջը պատած պըղինձը կուռ
Երկայնաբուն նիզակների և սըրերի հարվածներից։
Դյուցասընունդ թագավորներ՝ Ագամեմնոնը Ատրիդյան,
Դիոմեդեսն ու Ոդիսևսն, որոնք խոցված էին պղնձով,
Նավերից դուրս ելած իրենց՝ ծեր Նեստորին հանդիպեցին։
30Նըրանք նավերն իրենց հեռու էին քաշել պատերազմից,
Ճերմակ ծովի ափի վըրա. առաջինները՝ հարթավայր,
Որտեղ պատվարն էր կառուցված, զի ծովափը թեպետև լայն՝
Անկարող էր տեղավորել ողջ նավատորմն իրեն վըրա,
Եվ զորքն անձուկ տարածության վըրա պիտի նեղվեր սատիկ։
Դըրա համար շարել էին բոլոր նավերը կարգ առ կարգ
Երկայնաձիգ ափի վըրա՝ հըրվանդանից մինչ հըրվանդան:
Եվ արդ, նըրանք կամենալով ռազմաճակատն հետազոտել,
Գընում էին տըխուր սրտով, հենված իրենց նիզակներին:
Նեստորն այդտեղ հանկարծակի հանդիպելով արքաներին,
40Նրանց սաստիկ վախ պատճառեց՝ դող հանելով սիրտը նըրանց:
Մոտենալով վեհ ծերունուն Ատրիդ արքան բացականչեց.
«Նեստոր՛, ծերըդ աստվածային, աքայեցոց՝ պարծանքըդ մեծ,
Ո՞ւմ թողիր դու արյունահեղ պատերազմն ու եկար այստեղ:
Վախենում եմ, որ միգուցե Հեկտորն ասածն իր կատարի,
Այն, որ տըրոյանց ատյանի մեջ նա ըսպառնաց հոխորտաբար,
Թե նա պիտի ետ չըդառնա նավատորմից դեպի Իլիոն,
Չայրած նավերն արգիացոց և չըսպանած մեզ բոլորիս:
Այսպես էր նա ճամարտակում, և կատարվում է խոսքն ահա։
Ու աստվածներ, ահա և մյուս պըղընձազեն աքայեցիք
50Աքիլլեսի պես իմ հանդեպ քեն պահելով իրենց սըրտում՝
Չեն կամենում կըռվի մըտնել նավատորմի հետին կողմից»։
Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Ատրիդեսին,
«Ճիշտ որ բոլորն այդպես եղավ, և մինչև իսկ որոտագոչ
Ինքն Արամազդն անկարող է բանն ուրիշ կերպ տընօրինել:
Քարուքանդվեց պատվարն ահա, որի վըրա հույս ունեինք,
Թե կըլինի պաշտպան ամուր՝ մեր նավերի ու մեզ համար։
Տըրոյացիք նավերի մոտ մարտ են մըղում համառորեն,
Եվ չի կարող մարդ իմանա, որքան էլ որ ուշք դընի,
Թե ո՞ր կողմից են խուճապում աքայեցիք տագնապալից.
60Կոտորվում են, ու երկինքն է հասնում նըրանց գոռոցն ահեղ։
Բայց մենք խորհենք, բարեկամներ, թե վերջն ինչպե՞ս պիտի լինի,
Խելքով գուցե մի բան անենք, կըռվի մըտեք չեմ ասում ձեզ,
Որովհետև վիրավորին պատերազմել չի կարելի»։

Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
«Քանզի, Նեստոր, տըրոյացիք կըռվում են այժմ նավերի մոտ,
Եվ չօգնեցին մեզ ոչ փոսը, ոչ էլ պարիսպն ամրակառույց,
Որոնց վըրա այնքան քըրտինք և աշխատանք թափեցինք մենք,
Հույս դընելով նըրանց վըրա պաշտպանության իբր ապավեն,
Անտարակույս Արամազդի կամքն է ուրեմն, որ աքայանքս
70Անփառունակ մահով կորչենք այստեղ՝ հեռու մեր Արգոսից:
Մի ժամանակ դանայեցոց զորավիգ էր Զևսը սիրով,
Այնինչ հիմա, տեսնում եմ, որ երջանկափառ աստվածներին
Հավասար փառք է ընծայում տըրոյացոց՝ մեզ մոռացած։
Բայց լըսեցեք իմ խոսքը դուք և համաձայն եղեք ինձ հետ,
Եկեք ծովին ամենից մոտ ցամաք քաշված նավերը մեր
Քըշենք բոլորն այժըմևեթ ու գըցենք ծով աստվածային
Եվ խարըսխենք այնտեղ ամուր, մինչև որ գա գիշերն անմահ,
Ապա, եթե չըխանգարեն մեզ տըրոյանք, այնուհետև
Մընացած ողջ նավերն էլ մենք ծով կըհանենք ամբողջապես,
80Զի չարիքից փախչելն երբեք ամոթալի չէ գիշերով,
Լավ է փախչել, փըրկվել չարից, քան թե նըրա ձեռքը ընկնել»:

Խեթ նայելով նըրան այսպես ասաց Ոդիսը հանճարեղ.
«Այդ ի՞նչ խոսք էր, ո՛վ Ատրիդես, որ դուրս թռավ քո բերանից.
Թըշվառական, երանի թե լինեիր դու հրամանատար
Վատ բանակի, և ոչ թե մեզ, որnնց տըվեց մեծն Արամազդ
Մինչև վերջը տանել բոլոր պատերազմները դըժընդակ՝
Երիտասարդ տարիներից մինչև խորին մեր ծերություն,
Մինչև ամենքս էլ ըսպառվենք ու վերջանանք բոլորովին։
Այսպես ուրեմն ուզում ես դու թողնե՞լ տրոյանց ոստանը մեծ,
90Որի համար շատ տարիներ տառապում ենք բյուր ցավերով։
Լըռի՛ր, թող այդ խոսքըդ ուրիշ աքայեցու ականջ չընկնի,
Որպիսի խոսք իր բերանից դուրս չէր հանի և ոչ մի մարդ,
Որ խելամիտ խոսել գիտե, և որ մական ունի ձեռքին,
Ժողովրդի պետ է և զորք ունի անթիվ իր ետևից:
Պարսավում եմ քեզ, Ատրիդե՛ս, այդ անխորհուրդ խոսքիդ համար,
Որ հըրաման ել տալիս դու ռազմի ահեղ այս աղմուկում
Ծովը ձըգել գեղեցկատախտ նավերը մեր, որ այդպիսով
Է՛լ ավելի գոհացում տաս տըրոյացոց գոռոզության,
Որոնք իրենց անտարակույս արդեն հաղթող են համարում,
100Եվ վիճակվի մեզ չարաչար ոչընչացումն ամենաժանտ:
Նավերն հենց որ ծովը հանվեն, էլ չեն կըռվի աքայեցիք,
Եվ փախուստից բացի ուրիշ բանի մասին չեն մըտածի,
Խորհուրդդ այնժամ, ո՛վ ազգապետ, աղետաբեր կըլինի խիստ»։

Ագամեմնոն արքան այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ Ոդիսևս, դու խոցեցիր սիրտըս քո խիստ կըշտամբանքով,
Սակայն ես չեմ հըրամայում, որ հակառակ իրենց կամքին
Ծովը ձըգեն աքայեցիք նավերն իրենց գեղեցկատախտ
Արդ, թող որ տա մի այլ խորհուրդ ավելի լավ, ով էլ լինի,
Երիտասարդ թե ալևոր, և ես սիրով կընդունեմ այն»։

110Այն ժամանակ այսպես խոսեց Դիոմեդեսն ահեղագոռ
«Այդ մարդն այստեղ, ձեր մեջն է հենց, և փընտրելու կարիք չըկա,
Եթե միայն դուք ցանկանաք ականջ դընել նըրա խոսքին.
Եվ թող ոչ ոք չարհամարհի խոսքըս՝ վըրաս բարկանալով
Այն պատճառով, որ ես ձեր մեջ կըրտսերագույնն եմ տարիքով,
Բայց պարծենում եմ քաջազուն մի հոր զավակ լինելուս մեջ,
Դյուցազնական Տիդեոսի, որի շիրիմն է Թեբեում:
Պորթեոսը երեք որդի ծընեց, երեքն էլ անվանի,
Որ ապրեցին Պլևրոնում ու բարձրադիր Կալիդոնում,
Ադրիոսն ու Մելասը քաջ և երրորդը Ինևս ասպետն՝
120Հորըս հայրը, որ մյուսներին գերազանցում էր քաջությամբ:
Սա բընակվեց այնտեղ, իսկ հայրըս Արգոսում աքսորական,
Արամզդի և մյուս բոլոր աստվածների կամքո՛վ անշուշտ:
Ագրեսիոսի աղջիկներից մեկին այնտեղ կին առավ նա,
Եվ ապրում էր մի ճոխ տան մեջ, ուներ արտեր ցորենաբեր,
Դըրախտ-այգի ու խաշների բալում հոտեր ըստվարաթիվ,
Եվ տեգի մեջ գերազանցում էր բովանդակ աքայեցոց:
Այս բոլորը ծանոթ են ձեզ,և գիտեք, որ ճիշտ եմ ասում,
Ուստի և արդ ինձ վեհերոտ ու վատազգի համարելով՝
Մի մերժեք դուք խոսքըս արդար և իմ խորհուրդը խելացի:
130Եկեք, թեպետև վիրավոր՝ գընանք դեպի գուպարը գոռ
Եվ մեզ հեռու պահելով միշտ նիզակներից ու նետերից,
Որպեսզի հին վերքի վըրա մի նոր վերք էլ չավելացնենք,
Խըրախուսենք ուրիշներին, որոնք առաջ այնպես խիզախ,
Սակայն հիմա չեն կամենում կըռիվ մըղել թըշնամու դեմ»։

Այսպես ասաց, նըրանք սիրով ընդունեցին խոսքը նըրա
Եվ գընացին՝ իրենց գըլուխ ունենալով Ատրիդեսին։
Պոսեյդոնը՝ երկրադըղորդ արքան հըզոր տեսավ նըրանց
Եվ ծերունու կերպարանքով մոտենալով Ատրիդեսին,
Բըռնեց նըրա աջ ձեռքը նա և հորդորիչ խոսքեր ասաց.
140«Ո՛վ Ատրիդես, այժըմ արդեն ցընծում է սիրտն Աքիլլեսի,
Տեսնելով ջարդն աքայեցոց և փախուստը խուճապահար,
Որովհետև չունի իր մեջ նույնիսկ փոքր-ինչ ըզգոնություն:
Բայց նա այդպես պիտի կորչի ու վերջանա աստվածահար:
Սակայն քո դեմ զայրացած չեն աստվածները գերերջանիկ,
Եվ շատ շուտով տըրոյացոց պետերն իրենց բանակներով
Պիտ մըրըրկեն դաշտը փոշով, և դու պիտի տեսնես նըրանց
Փախուստն անարգ դեպի ոստան՝ վըրաններից ու նավերից»։

Այս ասելով գոռաց ուժգին ու դեպ ռազմի դաշտը վազեց.
Եվ ինչպիսի ահագնագոռ աղմուկ ահեղ ու աղաղակ,
150Որ կըհանեն պատերազմում ամենատաք կըռվի ժամին
Ինը կամ տաս հազար մարդիկ երբ միատեղ գոռան մեկեն՝
Այդպիսի մեծ գոռոց էր, որ հանեց արքան երկրատատան,
Ու ներշընչեց յուրաքանչյուր քաջամարտիկ աքայեցու
Անվերջ, անդուլ մարտընչելու համար նոր ուժ ու նոր կորավ:

Իսկ ոսկեգահ Հերան նրստած Ոլիմպոսի վեհ բարձունքում
Նայեց ներքև և ճանաչեց իր եղբորն ու տագերն իսկույն[117],
Որ օգնում էր աշխուժորեն, օժանդակում արգիացոց
Փառապարգև պատերազմում, ու ողջ հոգով ուրախացավ:
Աստվածուհին տեսավ նաև Արամազդին՝ իր ատելուն,
160Նըստած բարձըր, աղբյուրաշատ Իդա լեռան վեհ գագաթին։
Ու միտք արավ աչեղ Հերան, թե ի՞նչ ձևով կարողանա
Ասպարակիր Արամազդի միտքը խաբել, հըրապուրել,
Եվ այս միջոցն ամենալավն ու խելացին թըվաց նըրան։-
Հագնի բոլոր զարդերն իր ճոխ ու վեր կենա գընա Իդա,
Գուցե ցանկա Զևսը իր հետ պառկել այնտեղ ու սեր անել,
Եվ թափելով նըրա վըրա հանգըստավետ քաղցըր մի քուն՝
Նըրա ըզգաստ, արթուն մըտքին թըմբիր բերի առժամանակ։
Վըճռեց Հերան ու վեր կացավ գընաց սենյակն իր վեհաշուք,
Որը շինեց իր Հեփեստոս որդին ճարտար ու բազմարվեստ.
170Շեմքին դըրեց նա հաստապինդ դըռներ՝ գաղտնի փականքներով,
Որ չէր կարող իրենից զատ բանալ ուրիշ ոչ մի աստված։
Հերան այնտեղ մըտավ հապճեպ, փակեց դըռներն իր ետևից,
Նախ ամբրոսով[118] անապական մաքրեց մարմինն իր տենչալի,
Ապա օծվեց աստվածային պարարտ յուղով անուշաբույր,
Որի շարժելն Արամազդի պըղընձահիմն ապարանքում
Լըցնում էր ողջ երկինք-երկիրն անուշ հոտով զըվարթարար։
Չըքնաղ մարմինն օծելուց ետ, սանրելով իր մազերը ճոխ՝
Խոպոպիկներ հյուսեց գողտրիկ՝ վայելչագեղ իր մատներով
Աստվածային և հոտավետ անմահական իր գըլխի շուրջ։
180Հագավ խըլան անուշահոտ, որը գործեց նըրա համար
Աթենասը ճարտարվեստ ու զարդարեց ժանյակներով,
Եվ լանջագեղ կուրծքը պընդեց նա ճարմանդով ոսկեղեն,
Հարյուրծոպյան գեղապաճույճ գոտին կապեց շըքեղ մեջքին
Եվ գեղածակ ականջների բըլթակներից կախեց գինդեր
Արվեստակերտ, եռակընյա, շընորհաշուք ու շողշողուն,
Գրցեց գըլխին վեհ դիցուհին շըղարշանուրբ շըքեղ մի քող
Դեռ նոր հյուսված, ճաճանչափայլ արեգակի պես, ըսպիտակ
Կապեց ոտքի ջինջ թաթերին պերճապաճույճ մույկեր մի զույգ:
Եվ երբ այսպես պըճնեց նա իր մարմինն ամեն զարդարանքով
190Առագաստից դուրս թըռավ շուտ ու կանչելով մոտն Աստղիկին,
Աստվածներից ծածուկ՝ այսպես ասաց քընքուշ այդ դիցուհուն.
«Կանե՞ս արդյոք դու ինձ համար, սիրուն դըստրիկ, ինչ որ ասեմ,
Թե՞ զըլանաս կատարելու, բարկանալով դու ինձ վըրա,
Զի դու տրոյանց և զորավիգ, իսկ ես ինքըս՝ աքայեցոց»:

Եվ դուստրը մեծ Արամազդի՝ Աստղիկն այսպես պատասխանեց.
«Ո՛վ մեծարո աստվածուհի, Հերա՛, դուստրըդ մեծ Զըրվանի,
Հայտնի՛ր միտքըդ, քո խոսքը ես կըկատարեմ սիրահոժար,
Եթե միայն կարողանամ և կատարելն կարելի է»։

Եվ խորամանկ, պատկառելի Հերան այսպես ասաց նըրան
200«Տուր ինձ հիմա սերն ու տարփանք ամենահաղթ, որոնցով դու
Նըվաճում ես բոլոր մարդկանց, ինչպես նաև աստվածներին,
Գընում եմ ես հեռու, մինչև ծայրը երկրի ամենաբեր՝
Անմահների հայր Օվկիանին և Տեթիսին այցելության[119],
Որոնք սիրով ինձ սընեցին ու հոգ տարան իրենց տան մեջ
Վերցընելով ինձ Ռեայից, երբ գոռոզ Զևսը Զըրվանին
Գըցեց երկրի և անբերրի ծովի խորքերը անհատակ:
Տեսության եմ գընում նըրանց ու վերջ տալու դեռ անավարտ
Նրանց միջև ծագած վեճին, զի վաղուց է, որ գըժտըված՝
Բաժանված են մընում սիրուց և անկողնուց ամուսնական։
210Պառակտումը այդպես մի հեղ բույն է դըրել նըրանց սըրտում,
Եվ եթե ես կարողանամ նըրանց սըրտերն ողոքելով
Նըրանց նորից դարձնել դեպի անկողինը ամուսնական՝
Պիտի մընամ նըրանց համար միշտ սիրելի և մեծարգո»։

Եվ ժըպտասեր Աստղիկն այսպես պատասխանեց աստվածուհուն.
«Խոսքըդ մերժել ես չեմ կարող, և օրենք չէ առհասարակ,
Որովհետև նընջում ես դու ամենազոր Զևսի գըրկում»։

Այս ասելով նա իր կըրծքից քանդեց գոտին ասեղնագործ
Նըկարագեղ ու նըրբահյուս, ուր հեշտանքներն են համորեն,
Այնտեղ են սերն ու տարփանքը ու շըշուկներն ամուսնական,
220Կիրքը կիզիչ, որ իմաստուն մարդկանց խելքն է տանում անգամ,
Հանձնեց գոտին այդ՝ Հերային և այս խոսքերն ասաց նըրան.
«Ահա՛ գոտին իմ նըկարեն, առ ծոցըդ դիր, չըքնա՛ղ Հերա,
Որ ամեն բան ունի իր մեջ. չեմ կարծում որ դու այնտեղից
Ոլիմպ դառնաս՝ չըկատարած այն ինչ որ ինքդ ես մըտածում»։

Այսպես ասաց, և սըրտախինդ ժըպտաց Հերան լուսածըղի,
Եվ ժըպտալով՝ կամարն առավ ու դըրեց ծոցն անմիջապես:
Աստղիկը՝ դուստրն Արամազդի, ապարանքն իր գընաց ընդփույթ:
Հերան թողեց Ոլիմպոսի կատարն ու վար սըլանալով
Անցավ արագ Պիերիան ու Եմաթյան հանգըստավետ,
230Եվ ձիավոր թըրակացոց ձյունապըսակ վես լեռների
Գագաթներից, առանց գողտրիկ ոտքերն երկրին կըպցընելու,
Ցած իջնելով Աթոս լեռից՝ իջավ ծովը կոհակավետ
Եվ Թոասի աստվածային Լեմնոս քաղաքն եկավ հասավ
Ու հանդիպեց Քընին այնտեղ, մահվան եղբորը հարազատ
Եվ բըռնելով նըրա ձեռքից՝ տըվեց անունն, այսպես ասաց.
«Քո՛ւն, թագավոր դու համորեն աստվածների ու ողջ մարդկանց,
Լըսեցիր ինձ դու մի անգամ, խընդրեմ, լըսիր նաև հիմա,
Եվ ես քեզնից ընդհավիտյան շընորհակալ պիտի լինեմ։
Թարթիչների տակ թըմրեցրու զվարթ աչքերն Արամազդի
240Այն ժամանակ, երբ սիրատարփ պառկեմ նըրա գըրկի մեջ ես:
Որպես պարգև կըտամ ես քեզ ոսկյա մի գահ հավերժ անեղծ,
Որ նըկարիչ կաղ իմ որդին Հեփեստոսն է պատրաստելու
Ճարտարապես և պատվանդան պիտի դընի ոտների մոտ,
Որի վըրա պիտ հանգչեցնես մաքուր ոտքերդ խընջույքներում»։

Եվ Քունն անուշ ու քընքշաձայն նըրան այսպես պատասխանեց,
«Վըսեմաշուք աստվածուհի, մեծ Զըրվանի դուստրըդ, Հերա,
Ուրիշ ամեն աստըծու ես կարողանում եմ քընացնել,
Քընացնում եմ նույնիսկ ջըրերն հորձանահոս Օվկիան գետի,
Որը ծընող հայր է բոլոր արարածոց առհասարակ,
250Սակայն երբե՛ք ես Զըրվանյան Արամազդին չեմ մոտենա,
Եվ թըմբիր չեմ բերի վըրան առանց նըրա հըրամանի։
Ես մի անգամ քեզ լըսելուս համար արդեն խելքի եկա,
Այդ այն օրն էր, երբ մեծափառ որդին հըզոր Արամազդի
Տրոյանց քաղաքն ավերելով՝ նավով մեկնեց Իլիոնից:
Ես քընացրի միտքը արթուն ասպարակիր Արամազդի
Քաղցր ու հեշտին մի թըմրությամբ, մինչ դու սըրտիդ մեջ, խորամանկ
Երկնում էիր դավադրաբար Հերակլեսի դեմ նենգություն։
Բարձրացնելով ահեղաշունչ հողմ ու մըրրիկ ծովի վըրա,
Տարար նըրան ու հանեցիր Կովը շըքեղ ու շինանիստ,
260Հեռու բոլոր ընկերներից. իսկ Արամազդն արթնանալով՝
Տակնուվըրա արավ ամբողջ Ոլիմպոսն ու աստվածներին,
Եվ մյուս բոլոր աստվածներից ավելի ի՛նձ էր հետամուտ։
Բըռնելուվ ինձ կընետեր նա ծովը անտակ անտարակույս,
Եթե հանկարծ վըրա հասած անմահ Գիշերն[120] ինձ չազատեր,
Որ տիրողն է բոլոր մարդկանց ու համորեն աստվածներին։
Ես Գիշերի գիրկը ընկա. Զևսը թեպետև զայրացած,
Բայց ակնածեց սուր Գիշերին դըժընդակ գործ կատարելուց:
Եվ արդ, դարձյա՛լ անկարելին ես պահանջում դու ինձանից»։

Կըրկին անգամ աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց.
270«Իզո՛ւր ես, Քուն, մըտաբերում դու այդ բաներն ու վախենում։
Ի՞նչ ես կարծում, մըտածում ես, որ Արամազդն ահեղագոչ
Այն աստիճան պաշտպան լինի տըրոյացոց, որ բարկանա՞,
Ինչպես որ նա հույժ բարկացավ իր Հերակլես որդու համար:
Շընորհներից մանկագույնին քեզ որպես կին պիտի տամ ես,
Գեղաչըքնաղ Պասիթեեն քեզ ամուսին պիտի կոչվի,
Որին այնպես գիշեր ու զօր կարոտագին տենչում ես դու»։

Ասաց, և Քունն ուրախացած նըրան այսպես պատասխանեց.
«Երդվի՛ր հապա Ստիքիական անդըրժելի ջըրերով արդ,
Քո մեկ ձեռքով բըռնած երկիրն ամենաբեր և մյուսով
280Լուսածիծաղ ծովը, որ մեզ վըկա լինեն Զըրվանի շուրջ
Եղող բոլոր աստվածները, թե պիտի տաս ինձ կընության
Շընորհներից մանկագույնին՝ Պասիթեին ամենագեղ,
Որին այնպես գիշեր ու զօր տենչում եմ ես հուր տարփանքով»։

Այսպես ասաց, լըսեց Հերա լուսածըղի աստվածուհին,
Երդվեց նըրա ուզածի պես, իբրև վըկա կանչելով ողջ
Ստորերկրյա աստվածներին, որոնք Տիտան են հորջորջվում։
Եվ երբ երդումն իր ավարտեց, նըրանք թողին անմիջապես
Իմբրոս, Լեմնոս քաղաքները և գընացին միգով պատված
Եվ բյուրակնյա Իդայի մոտ, որ մայրն է ողջ գազանների,
290Լեկտովն հասան արագապես, ապա ծովից ցամաք ելած
Գընում էին, և անտառի ծառերն ամեն բարձրակատար
Սըփռում էին սոսափն իրենց նըրանց թեթև ոտների տակ:
Ու կանգ առավ Քունը այնտեղ, որ չերևա Արամազդին:
Իդա լեռան վըրա այնժամ կար եղևնի մի բարձրաբուն,
Որի ճյուղերն երկայնուղեշ մինչև երկինք էին հասնում.
Ելավ նըստեց նըրա վըրա, սաղարթախիտ ճյուղերի մեջ
Թաքնվելով այն քաջաձայն թըռչունի պես, որին բոլոր
Դիք Բըվիճակ են անվանում, մահկանացու մարդիկ՝ Կասկամ[121]:

Իսկ աչագեղ Հերան հապճեպ ելավ կատարն ամենաբերձ՝
300Գարգարոնը, և Արամազդն անպրոպային տեսավ նըրան:
Տեսավ թե չէ, սերը գերեց նըրա ըզգոն միտքն ու հոգին,
Ինչպես այնօր, երբ երկուսով, ծընողներից իրենց թաքուն
Աոաջին հեղ իրար գըրկած նույն անկողնի մեջ միացան:
Եվ ընդառաջ գալով կընոջն՝ աստվածահայրն այսպես ասաց.
«Հերա՛, ինչո՞ւ Ոլիմպոսից ելել ես դու եկել այստեղ,
Ուր ես գընում, կառք էլ չունես և նըժույգներ, որ նըստեիր»:

Եվ նենգ սըրտով վեհապատիվ Հերան այսպես ասաց նըրան.
«Գնում եմ ես արգասավոր Երկրի ծայրը այցելության
Ատվածների հայր Օվկիանին և Տիթեսին աստվածամայր,
310Որոնք սիրով ինձ սընեցին իմ մանկության տարիներում։
Տեսության եմ գընում նըրանց ու վերջ տալու դեռ անավարտ
Նըրանց միջև եղած վեճին, զի վաղուց է, որ գըժտըված՝
Բաժանված են մընում սիրուց և անկողնուց ամուսնական,
Պառակտումը մըտել նըրանց սիրտը և էլ դուրս չի գալիս:
Թողի ձիերըս բյուրակնյա Իդա լեռան ըստորոտում,
Որոնք պիտի ինձ թըռցընեն, տանեն ծովով ու ցամաքով։
Ոլիմպոսից եկա այստեղ, որ այդ մասին ասեմ ես քեզ,
Որովհետև վըրաս հետո կարող էիր դու բարկանալ,
Եթե առանց քեզ ասելու վեր կենայի ու գընայի»։

320Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
«Հետո կերթաս Օվկիանն, Հերա՛, իսկ այժմ արի պառկենք այստեղ
Ու վայելենք սերը անուշ, քանզի ոչ մի աստվածուհու
Եվ երկրային ոչ մի կընոջ սերը այնպես ինձ չըվառեց,
Չըողողեց կուրծքըս երբեք, չընըվաճեց հոգին իմ վես՝
Ո՛չ Իքսիոնի կինը, որին ցանկանալով մըտա մի օր,
Որը ծընեց Պիրիթոսին աստվածների պես իմաստուն,
Ո՛չ գեղեցկոտըն Դանայեն՝ Ակրիեսի դուստրը չըքնաղ,
Որը ծնեց Պերսեոսին՝ բոլոր մարդկանց մեջ անվանի.
Ո՛չ մեծանուն և հըռչակված Փինիքսի դուստրը մանկամարդ[122],
330Որ Մինովսին ծընեց և պերճ Ռադամանդին աստվածակերպ.
Ո՛չ Սեմելեն, ո՛չ Ալկմենեն, որոնց մըտա Թեբեի մեջ.
Եվ Ալկմենեն աշխարհ բերեց Հերակլեսին ուժգընասիրտ,
Իսկ Սեմելեն՝ Դիոնիսին- ի խընդություն մահկանացոց.
Ո՛չ Դեմեդրեն գեղագանգուր, շըքեղ բամբիշն ու գերափառ
Լետովնը վեհ, և ոչ մեկին չեմ ցանկացել երբևիցե,
Եվ ոչ էլ քեզ մի այլ անգամ՝ այնպիսի վառ, կիզիչ կըրքով,
Ինչպես որ արդ քե՛զ եմ տենչում բըռընկված հուր մի ցանկությամբ»։

Եվ խորամանկ ու մեծարգո Հերան այսպես ասաց Զևսին.
«Սարսափելի՛ դու Զըրվանյան, այդ ի՞նչպիսի խոսք ես ասում։
340Ինչպե՞ս ես դու ուզում պառկել ինձ հետ և սեր անել այստեղ՝
Իդա լեռան այս բարձունքում, ուր ամեն բան ակներև է։
Աստվածներից մեկը հանկարծ եթե այստեղ մեզ նըկատի
Գըրկած իրար ու տեղնուտեղ լուր տա բոլոր աստվածներին,
Այն ժամանակ, քավ լիցի թե, վեր կենալով այդ անկողնից
Ապարանքըդ վերադառնամ, զի խայտառակ բան է սաստիկ:
Սակայն եթե դու իսկապես ցանկանում ես պառկել ինձ հետ,
Առագաստի սենյակ ունես, որ Հեփեստոս որդիդ շինեց
Եվ հաստապինդ դըռներ դըրավ շեմքի վըրա. գընանք այնտեղ
Զուգավորվենք իրար գըրկած, եթե իրոք տարփում ես ինձ»։

350Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
«Մի՛ վախենար, Հերա՛, ոչ ոք աստվածներից ու մարդկանցից
Մեզ չի՛ կարող տեսնել այստեղ, ոսկյա ամպով մի անթափանց
Այնպես պիտի ծածկեմ ես քեզ, որ արևն էլ մեզ չըտեսնի,
Որի շողերն ամենուրեք թափանցում են արագապես»։

Այսպես ասաց և Զըրվանի որդին գըրկեց իր ամուսնուն.
Եվ նըրանց տակ ծընեց երկիրն աստվածեղեն ծաղկաբույսեր,
Եղջերառվույտ ցողաթաթավ, քըրքում, հորուտ նըրբաթերթիկ,
Որոնք նըրանց պահում էին երկրից վերև, եթերի մեջ։
Այնտեղ նըրանց մեջ պառկեցին, պատված ամպով մի ոսկեղեն,
360Որ ցողում էր նըրանց վըրա զըվարթարար շաղ շիթ առ շիթ։
Նընջում էր Հայրն այսպես խաղաղ` Գարգարոնում բարձրակատար,
Հեշտապարգև քաղցըր քընով և գըրկապինդ իր կընոջ հետ:
Իսկ Քունն անուշ սուրաց դեպի նավատորմիղն աքայեցոց
Լուր տանելու Երկրասասան աշխարհակալ թագավորին.
Եվ կանգնելով նըրա կողքին այս սըրաթև խոսքերն ասաց.
«Օ՛ն, Պոսեյդոն, շուտ օգնության հասիր բոլոր դանայեցոց,
Եվ տուր փոքր-ինչ հաջողություն, քանի Զևսը քընած է դեռ:
Թափել եմ ես նըրա վըրա քաղցըր թըմբիր մի քընաբեր,
Եվ գըրկապինդ Հերայի հետ քուն է մըտել Գարգարոնում»։

370Այսպես ասաց ու սըլացավ դեպ մյուս մարդիկ ազնըվաշուք,
Հորդորելով Պոսեյդոնին սատարելու աքայեցոց,
Որ սըլացավ հըսկայաքայլ դեպի շարքերն առաջամարտ
Ու խըրախույս կարդաց նըրանց սըրաթըռիչ այս խոսքերով.
«Արգիացի՛ք, թողնե՞նք դարձյալ, որ Պրիամյան Հեկտորն հաղթի,
Եվ տիրանա մեր նավերին ու վաստակի փառք ու պարծանք։
Հեկտորն այդպես խըրոխտում է, որովհետև Աքիլլը քաջ
Քինով լըցված մըխում է դեռ անգործ նըստած նավերի մոտ.
Սակայն նըրա օգնությանը մենք այնքան էլ չենք կարոտի,
Եթե թիկունք կանգնենք իրար ու կըռվի մեջ իրար օգնենք:
380Լըսեք, ինչ որ ասում եմ ձեզ, և անսացեք իմ ասածին.
Բանակի մեջ եղած ընտիր վահանները մենք վերցընենք,
Ու ծածկենք մեր գըլուխները փայլակնացայտ կորդակներով
Եվ առնելով երկայնաբուն մեկ-մեկ նիզակ գըրոհ գործենք:
Կառաջնորդեմ ես ինքըս ձեզ, և չեմ կարծում, թե Պրիամյան
Հեկտորը մեզ կարողանա դիմադրել ողջ իր զորությամբ:
Հիմա, ով որ քաջ է, սակայն փոքըր վահան ունի ուսին,
Թուլասըրտին թող որ տա այն, և ինքն առնի հուժկու վահան»։

Այսպես ասաց, ու բոլորը հավան եղան այդ խորհըրդին։
Եվ անհապաղ, թագավորներն իրենք թեպետև վիրավոր՝
390Տիդյանը քաջ և Ոդիսևսն, Ագամեմնոն արանց արքան
Գործի անցան եռանդագին ու շըրջելով գընդից ի գունդ
Փոխանակել էին տալիս արիսական զենքերն իրար:
Հագնում էր քաջն ընտիր զենքեր, վատը տալիս էր տըկարին։
Եվ երբ փայլուն պըղինձներով շուրջպատեցին մարմինն իրենց
Առաջ անցան միահամուռ, և տանում էր նըրանց ահեղ
Պոսեյդոնը՝ ձեռքում բըռնած երկար մի սուր սարսափելի,
Որը, սակայն, թույլ չէր տըրվում գործածելու պատերազմում,
Այլ սոսկ սարսափ էր տարածում, ըստիպելով ետ ընկըրկել:
Մյուս կողմից էլ Հեկտորն էր վեհ կարգավորում տըրոյացոց:
400Եվ երկուսով արծարծեցին այնտեղ մի գոռ ճակատամարտ-
Պոսեյդոնը կապուտավարս և Հեկտորը խարտիշահեր
Մեկը տըրոյանց, մյուսն աքայանց մարտահրավեր և զորավիգ:
Եռում էր ծովն արգիական վըրանների, նավերի շուրջ.
Ու բախվեցին նըրանք իրար ամբոխասաստ աղաղակով:
Երբե՛ք այնպես չեն շառաչում ալիքները դեպի ցամաք[123]
Բորեասի շընչով քըշված անդընդախոր ծովի վըրա.
Երբե՛ք այնպես չի ճարճատում բոցաբորբոք կըրակը բարկ,
Երբ հըրդեհվում է ծառախիտ անտառը թավ լեռնալանջին.
Երբե՛ք այնպես չի մըռընչում հողմը իր ողջ մոլեգնությամբ
410Երկայնավարս կաղնիների ըստվերախիտ անտառի մեջ,
Ինչսես աղմուկն ահագնալուր՝ աքայեցոց և տըրոյանց,
Երբ գոռալով որոտաձայն իրար վըրա հարձակվեցին։

Շըքեղաճոխ Հեկտորը նախ նետեց նիզակն իր Այաքսին,
Որ կանգնած էր նըրա դիմաց, և հարվածը չըվըրիպեց,
Զարկեց կըրծքի ճիշտ այնտեղին, ուր գոտիներ կային երկու՝
Մեկն հաստաբեստ իր վահանի, մյուսը սըրին արծաթագամ,
Որոնք նըրա մարմինը գիրգ պահպանեցին այդ հարվածից:
Ու զայրացավ Հեկտորը խիստ, որ տեգն իզուր թըռավ ձեռքից,
Եվ սարսափած ետ ընկըրկեց, Այաքսն այնժամ առավ մի քար,
420Այն քարերից, որ նավերին մույթ ու նեցուկ էին դընում
Եվ գըլորում կըռվողների ոտքի առաջ որպես արգելք։
Այդ քարերից մեկը առավ, տարավ բերավ ու շըպըրտեց:
Քարը գընաց հըսկայական հոլի նըման պըտըտվելով
Եվ վահանի շուրթից դիպավ պարանոցին մոտիկ՝ կըրծքին։
Ինչպես որ հայր Արամազդի շանթի զարկից՝ արմատախիլ
Կընկնի կաղնին՝ անտանելի ծըծըմբահոտ արձակելով,
Եվ չի կարող այդ պատկերը տեսնող մարդու սիրտը տոկալ,
Զի ահավոր է բարկաճայթ կայծակն ահեղ Արամազդի, —
Այդպես իսկույն փոշեթավալ գետին ընկավ Հեկտորը քաջ:
430Նիզակը դուրս թըռավ ձեռքից, ընկան վահան և սաղավարտ,
Եվ մեծաձայն շառաչեցին պըղընձազարդ զենքերն իր շուրջ:
Ահագնագոչ աղաղակով գըրոհեցին աքայեցիք,
Կամենալով քաշ տալ քաջին և իրենց հետ տանել նըրան,
Տեղալով սուր սըլաքների և նետերի տեղատարափ:
Սակայն ոչ ոք չըկարեցավ նետահարել և կամ խոցել
Դյուցազունին, որովհետև շուրջպատեցին նըրան իսկույն
Պուլիդամասն ու Էնիասն, Ագենորը աստվածատիպ
Եվ լիկացոց պետ Սարպեդոնն ու Գլավկոսն ըսքանչելի.
Եվ այլ քաջեր չըթողեցին նըրան անտեր ու անպաշտպան,
440Այլ ասպարներն առաջ բըռնած՝ պաշտպանեցին իրենց քաջին։
Վերցընելով ձեռքի վըրա՝ ընկերները տարան նըրան,
Դուրս հանեցին կըռվի վայրից և ձիերին հասցընելով
Կառքը դըրին ու դառնապես հեծեծելով տարան ոստան:

Բայց երբ հասան հորձանահոս Քըսանթոսին գեղավըտակ,
Որին ծընեց Զևսը անմահ, տըրոյացիք այն ժամանակ
Քաջին կառքից ցած առնելով, ջուր ցանեցին նըրա վըրա։
Ուշքը վըրան եկավ իսկույն, բացեց աչքերն ու նայեց շուրջ,
Ու ծընկների վըրա չոքած՝ փըսխեց արյուն սևաթորմի
Եվ թիկունքի վըրա նորից գըլորվելով՝ գետին ընկավ։
450Իջավ գիշեր մի սևաթույր և աչքերը ծածկեց նըրա,
Կըրծքին իջած հարվածն ուժգին այրում էր դեռ սիրտը քաջի։

Արգիացիք, երբ Հեկտորի հեռանալը տեսան, իսկույն
Տըրոյացոց վըրա ընկան մարտ մըղելով ամեհորեն:
Նախ, բոլորից առաջ ընկած, ոստնեց Այաքսը Ոյիլյան
Եվ սուր տեգով վիրավորեց Ենոփսյան քաջ Սատնիոսին,
Որին ծընեց հավերժահարս Նեիսն անբիծ Սատնիոսի
Ջըրերի մոտ՝ հըղիացած այնտեղ Ենոփս տավարածից։
Ոյիլյանը նիզակազեն մոտիկ գալով Սատնիոսին՝
Զարկեց նըրա սընակուշտին, և նա մեջքի վըրա ընկավ,
460Եվ նըրա շուրջ բորբոքվեցին կատաղի մարտ մի երկուստեք։
Պուլիդամասը Պանթոյան վըրեժխընդիր ոգով վառված՝
Երկար աշտեն իր ճոճելով զարկեց որդուն Արեյլիկի՝
Պրոթենորին, և աջ ուսը ծակեց անցավ տեգը սուրսայր,
Եվ նա գետին տապալվելով՝ ագուռներով հողը չանգռեց։
Պուլիդամասն իր հաղթությամբ խըրոխտացած՝ գոչեց ուժգին.
«Ես չեմ կարծում, թե մեծասիրտ Պանթոյանիս հուժկու բազկից
Արձակված սուր սըլաքն իզուր և ընդունայն անցած լինի,
Այլ անկասկած մի աքայիկ իր մարմնի մեջ այն ընդունեց,
Որին որպես ցուպի հենված՝ պիտի դըժոխքն իջնի շուտով»:

470Այսպես ասաց, և խըրոխտանքն այդ ցավեցրեց աքայեցոց,
Եվ մանավանդ Տելամոնյան Այաքսի սիրտը փոթորկեց,
Որովհետն Պրոթենորն ընկավ նըրա ոտների մոտ։
Պուլիդամասն ընկըրկելու վըրա էր, որ Այաքսն ուժգին
Նետեց աշտեն իր շողշողուն, բայց ոստյունով մի շեղակի
Պուլիդամասն իրեն փըրկեց օրհասաբեր այդ հարվածից,
Որն ընդունեց Արքիլոքոս Անտենորյանն արիասիրտ,
Քանզի վերուստ աստվածները նըրան էին մահ սահմանել։
Զարկեց նըրա վերջին ողին, որ զոդում է գլուխն ու վիզն,
Ու կըտրելով ջըղերը զույգ սըրունքներից ու ծընկներից
480Ավելի շուտ՝ թավալգըլոր, նըրա գըլուխն ընկավ գետին։
Եվ իր հերթին հոխորտալով՝ այսպես ասաց Այաքսը քաջ,
«Լավ մըտիկ տուր, Պուլիդամաս, և ճըշմարիտն ասա դու ինձ,
Պրոթեյնորին իբր արժանի հատուցում չե՞ս համարում դու
Մահն այս մարդու, որն արդարև չէ աննշան վատազարմիկ,
Այլ հարազատ եղբայրն է նա ձիամարտիկ Անտենորի
Կամ թե որդին, քանզի զարմով նըրան այնչափ նըման էր նա»։

Այսպես ասաց, ու կըսկիծը կըրծեց սիրտը տըրոյացոց:
Ակամասը վըրա հասավ պաշտպանելու համար եղբորն
Ու տեղնուտեղ տիգահարեց Պրոմաքոս Բիովտացուն,
490Որն իր եղբոր ոտքից բըռնած քարշ էր տալիս կողոպտելու,
Ու հաղթությամբ խըրոխտապանծ՝ Ակամասը բացականչեց.
«Արգիացի նետամոլներ, ըսպառնալու սովոր դուք միշտ.
Տառապանքն ու ցավը անհուն միայն մենք չէ, որ պիտ կըրենք,
Այլ մերթընդմերթ և դո՛ւք պիտի այսպես մահվան բաժին դառնաք:
Տեսեք, ինչպե՜ս նընջում է ձեր Պրոմաքոսն իմ աշտեով,
Որ չըմընար եղբորս մահը անհատուցում և անվրեժ:
Այսպես ահա՛ յուրաքանչյուր ոք ուզում է տանը թողնել
Մի մերձավոր և հարազատ եղբայր, որ իր վըրեժն առնի»։

Այսպես ասաց, և խըրոխտանքն այդ ցավ ազդեց արգիացոց,
500Եվ մանավանդ սաստիկ հուզեց սիրտը արի Պենելեի,
Որ խոյացավ նըրա վըրա, բայց Ակամասն ընկըրկեց ետ,
Չըդիմացավ Պենելեոս թագավորի այդ հարձակման,
Եվ նա զարկեց Իլիոնեսին, որը որդին էր Փորբասի,
Որին Հերմեսն ամենից շատ էր սիրում ողջ տըրոյանց մեջ,
Եվ արել էր նըրան ըստվար հոտերի տեր ու մեծատուն.
Իլիոնեսը միամորիկ նըրա որդին էր մինուճար:
Պենելեոսը հարվածեց հոնքի տակից ակնակապճին,
Աչքի գունդը դուրս թըռցըրեց, սըլաքն անցավ աչքի միջով
Ու ծոծրակից ելավ թափով, և նա նըստեց բազկատարած:
510Պենելեոսն իսկույն քաշեց վաղակավոր սուրն իր ահեղ,
Վիզը կըտրեց և գըլուխը կորդակի հետ գըցեց գետին.
Իսկ հաստաբեստ գեղարդը դեռ մընացել էր ակնակապճում:
Պենելեոսը խաշխաշի պես գըլուխը այդ ձեռքում բըռնած՝
Դառնալով դեպ տըրոյացիք՝ այսպես գոռաց հոխորտաբար.
«Դե՛հ, գընացեք, տըրոյացիք, և քաջափառ Իլիոնեի
Սիրելի հորն ու մորն ասեք, որ ողբ ու կոծ անեն տան մեջ,
Քանզի կինը այսուհետև՝ Ալգենորյան Պրոմաքին
Պիտ չըսպասի էրկան դարձին ու խընդասիրտ չընդառաջի,
Երբ աքայանքս մեր նավերով մեկնենք մի օր Տըրոյայից»։

520Այսպես ասաց, և բոլորի ոսկորները սարսըռացին,
Եվ ամեն ոք մըտածում էր՝ ինչպե՞ս գըլուխն իր ազատի:
Արդ, օգնեցեք ինձ ասելու, ոլիմպաբնակ ո՛վ Մուսաներ,
Թե աքայանց մարտիկներից, այդ դըժընդակ պատերազմում,
Ո՞վ առաջինն հափըշտակեց կողոպուտներ արյունազանգ,
Երբ շուռ տըվեց կըռիվն ահեղ Պոսեյդոնը երկրասասան:

Տելամոնյան Այաքսը նախ վիրավորեց Հիրտիոսին՝
Գիրդասյանին- ուժգընասիրտ զորավարին քաջ միսացոց.
Անտիլոքոսը կողոպտեց Մերմերոսին ու Փալկեսին,
Իսկ Մերիոնեսը ըսպանեց Հիպպոտիոնին և Մորիսին.
530Զարկեց Տևկրոսն ու կողոպտեց Պերփիդեսին, Պրոթովնին.
Եվ Ատրիդեսն՝[124] ազգաց հովիվ Հիպերնորին տիգահարեց
Ու խոցելով կողքը նըրա՝ աղիքները խառնեց իրար,
Եվ լայն բացված նըրա վերքից հոգին թըռավ անմիջապես,
Պարուրելով աչքերն ընդմիշտ մութ ու մռայլ մի գիշերով.
Իսկ Ոյիլյան Այաքսը իր շատ–շատերի հոգին խըլեց,
Քանզի չըկար նըրա նըման քաջասըրունք ուրիշ ոչ ոք
Փախչողներին հալածելիս, երբ Զևսը ահ ազդեր նըրանց:

Երգ տասնհինգերորդ։ Հալածումն նավերից

1Փախչող տրոյանք անց կենալով շերտափակից ու խոր փոսից,
Որտեղ շատերն աքայեցոց ձեռքով ընկան գետնատարած,
Նահանջեցին դեպի կառքերն՝ ահաբեկված ու դալկադեմ:
Իսկ Արամազդն, որ Իդայի բարձըր ծայրին քընած էր խոր
Հերային իր գիրկը առած, զարթնեց քընից և նըկատեց,
Որ տըրոյանց ետևն ընկած հալածում են աքայեցիք,
Որոնց մեջ նա տեսավ հըզոր թագապաճույճ Պոսեյդոնին
Եվ Հեկտորին՝ ընկած դաշտում, ընկերներով շըրջապատված:
Հևում էր նա ուշագընաց, և արյուն էր ժայթքում բերնից,
10Քանզի նըրան զարկել էր մի ո՛չ անարի աքայեցի,
Այդ տեսնելով՝ խըղճաց արքան աստվածների ու ողջ մարդկանց
Եվ Հերային խեթ նայելով՝ այսպես ասաց խոժոռադեմ.
«Չարահընար քո նենգությունն, անշուշտ, Հերա, անուղղելի,
Հանեց մարտից քաջ Հեկտորին ու փախուստի մատնեց տրոյանց:
Բայց չըգիտեմ, թե քեզ ինչո՞ւ չեմ բըռնում ես ու չեմ տա քե՛զ
Նախ ճաշակել պըտուղը դառն՝ եղեռնավոր խարդավանքիդ
Ու չեմ ջարդում կողերըդ ես հարվածներիս տակ անխընա
Մոռացե՞լ ես միթե, որ քեզ ցած կախեցի ես երկընքից՝
Երկու մեծ սալ քո ոտքերին ու ձեռքերիդ ոսկե շըղթա.
20Եվ դու այդպես կախ մընացիր օդում, մըթին ամպերի մեջ։
Ու վըրդովված էին թեպետ ողջ աստվածներն Ոլիմպոսում,
Թևածելով քո շուրջ-բոլոր, սակայն ոչ ոք սիրտ չէր անում
Կապանքները քո արձակել, քանզի ում էլ որ բըռնեի,
Նըրան ես ցած կընետեի Ոլիմպոսի բարձըր շեմից,
Այնպես որ նա կիսակենդան հազիվ հասներ մինչև երկիր:
Այսուհանդերձ սըրտիս սաստիկ ցավը դարձյալ չէր փարատվում,
Որ պատճառեց վիճակը դառն՝ աստվածային Հերակլեսի,
Որին չարիք նյութելով դու գըցեցիր ծովն ալեկոծյալ
Եվ հանեցիր վերջիվերջո նըրան Կովը բարեբընակ:[125]
30Այնտեղ բազում չարչարանքներ կըրեց որդիս, ու նո՛ր միայն
Ազատելով նըրան նորից դեպի Արգոս դարձըրի ես։
Հիշեցնում եմ սըրանք ես քեզ, որ դու վերջ տաս քո դավերին
Եվ հասկանաս, որ չի՛ օգնի քեզ անկողինն ամուսնական,
Որի համար, թողած կաճառն աստվածների, եկար այստեղ
Եվ խորամանկ քո այդ խաղով ինձ խաբեցիր դու նենգաբար»:

Այսպես ասաց, ու սարսափեց շըքեղաշուք, աչեղ Հերան
Եվ զայրացած իր ամուսնուն այս սըրաթև խոսքերն ասաց,
«Երդվում եմ ես ահա՛ երկրով և երկընքով ամենավեհ,
Եվ ջըրերով անդընդաբուխ Ստիքյանի, որ ահավոր
40Երդումն է մեծ հավերժ անմահ երանելի աստվածների,
Եվ խընկելի գըլխով քո թանկ, և կուսության մեր անկողնով,
Որի վըրա դատարկ բանի համար երբեք չեմ երդվում ես,
Որ Պոսեյդոնն երկրասասան իմ խորհըրդով չի վընասում
Տըրոյացոց և Հեկտորին և սատարում աքայեցոց,
Այլ իր սըրտի թելադրանքո՛վ, ինքնակամ է այդ բանն անում՝
Հուզված ի տես աքայեցոց կորուստների՝ նավերի մոտ։
Բայց ես նըրան կըհորդորեմ, այժըմևեթ գընալ այնտեղ,
Որտեղ ինքդ ես, ամպրոպային, հըրամայում, որ նա գընա»։
Այսպես ասաց Հերան հուզված, և ժըպտալով հայրը մարդկանց
50Եվ համորեն անմահների՝ պատասխանեց իր ամուսնուն.
«Եթե, Հերա՛ դու աչագեղ և մեծարո, այսուհետև
Աստվածների միջև նըստած խորհես այնպես, ինչպես որ ես,
Այն ժամանակ Պոսեյդոնը ունենա իսկ այլ ցանկություն,
Փոխի՛ պիտի մըտադրությունն ու մըտածի ինձ ու քեզ պես։
Եվ արդ, եթե ինչ որ ասիր, ճըշմարիտ է և ի սըրտե,
Աստվածների մոտ գընա շուտ և Իրիսին կանչիր այստեղ։
Ինչպես նաև չըմոռանաս Ապոլլոնին աղեղնավոր։
Իրիսը թող գընա իսկույն դեպի բանակն աքայեցոց
Եվ Պոսեյդոն թագավորին հըրամայի իմ անունից,
60Որ նա կըռվից հեռանալով՝ իր պալատը վերադառնա:
Իսկ Ապոլլոն գուշակը թող շընչի նոր ուժ ու նոր կորով
Քաջ Հեկտորին ու գըրգըռի նըրան դարձյալ պատերազմի,
Մոռացության տալով նըրան՝ հոգին տանջող ցավերը խոր,
Եվ հալածի՛ աքայեցոց, որոնք թող որ ամոթալի
Խուճապումով գըցեն իրենց Պելիսածնի նավերի մոտ:
Աքիլլն այնժամ ոտքի հանի թող իր ընկեր Պատրոկլեսին,
Եվ հոյակապ Հեկտորը թող Իլիոնի դեմ-հանդիման
Զարկի նըրան իր նիզակով, երբ նա ջարդի շատ քաջերի
Եվ նըրանց հետ նաև որդուս՝ Սարպեդոնին աստվածային.
70Ապա Աքիլլը զայրացած թող ըսպանի Հեկտորին քաջ։
Այնուհետև չեմ դադարի տըրոյացոց հալածելուց
Աքայական նավատորմից, մինչև որ քաջ աքայեցիք
Աթենասի վեհ խորհըրդով առնեն Իլիոնն ամրապարիսպ:[126]
Բայց նախքան այդ, ոչ ես սաստիկ իմ ցասումից կըդադարեմ,
Եվ ոչ էլ թույլ կըտամ մեկին՝ թիկունք կանգնել դանայեցոց,
Մինչև հասնի Պելիսածին Աքիլլը իր նըպատակին,
Ինչպես որ ես խոստացել եմ գըլխիս վըրա ակնարկելով,
Երբ որ Թետիս աստվածուհին իմ ծընկներին փարած այն օր
Ինձ աղաչեց, որ ես պատվեմ քաղաքավեր Աքիլլեսին»։

80Այսպես ասաց, անսաց նըրան լուսածըղի աստվածուհին
Եվ մեկնելով Իդա լեռնից գընաց ուղիղ դեպի Ոլիմպ
Արագ, ինչպես միտքը մարդու, որ շըրջելով շատ աշխարհներ,
Միտք է անում իմաստնաբար, խորհըրդածում ինքն իրեն հետ՝
Եղա այստեղ, այնտեղ եղա, ասում է նա իր մըտքի մեջ,—
Այսպես արագ, սըրաթըռիչ սուրաց արգո Հերան շըքեղ
Եվ հասնելով բարձըր Ոլիմպ՝ մըտավ կաճառն աստվածների,
Որոնք բազմել էին շըքեղ ապարանքում Արամազդի:
Ոտքի ելան բոլորն իսկույն և ամեն ոք բաժակն իր լի
Պարզեց նըրան, իսկ նա թողեց մյուս բոլորին և գեղատես
90Թեմիսի լի բաժակն առավ, որը նըրան ընդառաջեց[127]
Եվ մեծարո աստվածուհուն այս սըրաթև հարցումն արավ.
«Հերա՛, ինչո՞ւ եկար այստեղ, վախեցած ես թըվում դու ինձ,
Ահեղամռունչ ամուսինըդ վախեցրել է քեզ երևի»:

Լուսածըղի աստվածուհին նըրան այսպես պատասխանեց.
«Մի հարցընիր, չըքնաղ Թեմիս, քանզի ինքըդ շատ լավ գիտես,
Թե ինչպիսի անբարեհաճ և անողոք սիրտ ունի նա:
Սակայն տարի, նըստիր բոլոր աստվածների հետ հավասար
Հաղորդակից այս խընջույքին և դու ինքըդ բոլորի հետ
Պիտի լըսես Արամազդի առաջարկը եղեռնավոր,
100Որի համար ես չեմ կարծում՝ ուրախանան բոլորովին
Ո՛չ ատվածներն հավերժ անմահ և ո՛չ մարդիկ մահկանացու»:

Այս ասելով՝ գընաց Հերան ու բազմեց իր գահի վըրա.
Եվ աստվածներն Արամազդի ապարանքում գըժդըմնեցին,
Բայց նա հազիվ շուրթի ծայրով ժըպտաց, և այդ ժըպիտը թույլ
Թուխ հոնքերից վերև չանցավ, չըշողացրեց ճակատը լայն:
Եվ դառնալով աստվածներին այսպես ասաց Հերան ցասկոտ.
«Իզո՜ւր ենք մենք թըշնամանում Արամազդի հետ, աստվածներ,
Եվ ընդունա՜յն ձըգտում սանձել նըրան խոսքով և կամ ուժով։
Նըստած մեզնից նա մեկուսի՝ իր հանգիստն է նայում միայն
110Եվ հոգն էլ չէ բոլորովին, զի պարծենում է, որ բոլոր
Աստվածներից գերազանց է նա իր ուժով և զորությամբ:
Պետք է տանել՝ ինչ չարիք էլ որ հըղելու լինի նա ձեզ,
Վախենում եմ, թե Արեսին դըժբախտություն հասած լինի,
Նըրա որդին՝ Ասկալափոսը՝ մարդկանց մեջ գերսիրելին
Մեռավ մարտում, որի համար Արեսն «իմն է» ասում էր միշտ»։

Այսպես ասաց, և Արեսը երկու ձեռքի ափերով իր
Առույգ ազդրերը ծեծելով՝ հառաչագին բացականչեց.
«Չըմեղադրե՛ք դուք ինձ երբեք, բընակիչնե՛րդ Ոլիմպոսի,
Եթե իջնեմ նավերն աքյանց և իմ որդու վըրեժն առնեմ,
120Թեկուզ գըրված լինի ճակտիս, որ ես Զևսից կայծակնահար
Ընկնեմ խառըն մեռելներին՝ փոշեթավալ, արյունլըվա»:

Այս ասելով նա Սարսափին ու Եղեռնին հըրամայեց[128]
Լըծել ձիերն և ինքն հագավ փայլակնացայտ զենքերն իր պերճ:
Արամազդի ցասումն այնժամ սարսափելի պիտի լիներ
Անմահների վըրա, եթե Աթենասը գահն իր թողած,
Որի վըրա նըստել էր նա, գավթից իրեն դուրս չընետեր,
Ի մեծ սարսափ և ի զարմանս բոլոր անմահ աստվածների,
Որ խըլելով գըլխից կորդակն և ուսերից ասպարը հաղթ,
Եվ նիզակը պըղընձակուռ դուրս կորզելով նըրա ձեռքից
130Այս սաստալից, խըրատական խոսքերն ասաց բուռն Արեսին.
«Հիմարըդ դու, խելացընո՛ր, կորցըրե՞լ ես խելքըդ, ի՛նչ է,
Չըլըսելո՞ւ համար են քո ականջները, ինչ ես անում.
Չըլըսեցի՞ր, թե ինչ ասաց լուսածըղի աստվածուհին,
Որը դեռ նո՛ր ամենահաղթ Արամազդից եկավ մեզ մոտ։
Մի՞թե դարձյալ ուզում ես դու խոշտանգահար և գանակոծ
Դեպ Ոլիմպոս վերադառնալ տառապալից ու ցավատանջ,
Եվ բոլորիս գըլխին նորից բերել փորձանք ու պատուհաս:
Որովհետև թողնելով Զևսն աքայեցոց և տըրոյանց
Այստեղ, մեզ մոտ, դեպ Ոլիմպոս պիտի վազի անմիջապես
140Եվ խըռովի, իրար խառնի մեզ բոլորիս և անխըտիր
Բըռնի մեկ-մեկ, պատուհասի մեղավորին և անմեղին:
Ուստի ես քեզ, ահավասիկ, պատվիրում եմ՝ խոհեմաբար
Սանձե՛ս որդուդ մահվան առթիվ քո մեջ եղած զայրույթը բարկ,
Զի նըրանից շատ ավելի կորովասիրտ, ուժեղ մարդիկ
Ընկած են ցարդ ու տակավին պիտի ընկնեն այսուհետև.
Դըժվար է խիստ և անհընար փըրկել բոլոր մարդկանց մահից»:

Այսպես ասաց ու նըստեցրեց գահի վըրա բուռն Արեսին:
Մինչդեռ Հերան Ապոլլոնին դուրս կանչելով արքունիքից,
Եվ Իրիսին՝ ոլիմպական աստվածների պատգամատար
150Սուրհանդակին արագահաս՝ այս թևավոր խոսքը ասաց.
«Հըրամայեց Զևսը, որ դուք անմիջապես Իդա երթաք,
Եվ երբ որ տեղ ժամանելով տեսնեք երեսն աստվածահոր,
Կատարեցեք դուք անհապաղ, ինչ հըրաման որ նա ձեզ տա»:

Այս պատվերը տալով Հերան՝ դարձավ նորից բազմեց գահին,
Իսկ Ապոլլոնն ու սըրընթաց Իրիսն իսկույն թըռան թեթև
Ու հասնելով աղբյուրաշատ Իդա՝ մայրը գազանների,
Զըրվանյանին գըտան նըստած Գարգարոնի վեհ կատարին,
Որի շուրջը ամպ էր կապել, ոսկի մի ամպ անուշաբույր.
Ու կանգնեցին դեմ-հանդիման ամպրոպային Արամազդի:
160Տեսնելով, որ անսացել են իր սիրելի կընոջ խոսքին՝
Աստվածահայրն ամենևին չըբարկացավ նըրանց վըրա,
Ու դառնալով նախ Իրիսին՝ նըրան այսպես հըրամայեց.
«Գընա՛ իսկույն, թեթև՛ Իրիս, սուրհանդա՛կ իմ ճըշտապատում,
Եվ տար պատգամ դու ինձանից Պոսեյդոն մեծ թագավորին,
Հըրամայիր, որ դադարի անմիջապես մարտ մըղելուց
Եվ երթա դասն աստվածների կամ դեպի ծովն աստվածային։
Իսկ եթե նա անհընազանդ գըտընվի իմ հըրամանին,
Թո՛ղ մըտածի իր սըրտի մեջ և իր մըտքում, թող հասկանա,
Որ երբ վըրան հարձակվեմ ես, նա չի կարող դեմ դընել ինձ
170Հակառակ իր հըսկա ուժին, որովհետև կարծում եմ ես,
Որ նըրանից շատ ավելի գերազանց եմ իմ զորությամբ,
Տարիքով էլ ավագ եմ ես, բայց դընում է հանդըգնաբար
Անձն իր՝ անձին իմ հավասար, որից բոլորն են վախենում»:

Այսպես ասաց, հընազանդեց հողմոտն Իրիսն արագաթև
Եվ Իդայի կատարներից սուրաց դեպի Իլիոնը սուրբ։
Ինչպես ձյունը տեղատարափ և կամ կարկուտը ամպերից
Բորեասի բուռըն շընչով ուժգընորեն թափվում է ցած,
Այդպես թեթև ու սըրընթաց սուրաց Իրիսն արագահաս
Եվ մոտ գալով այսպես ասաց վըսեմափառ Պոսեյդոնին.
180«Բանբեր եկա, ով Պոսեյդոն, կապուտավարս աշխարհակալ,
Որ քեզ բերեմ պատգամը մեծ ասպարակիր Արամազդի,
Հըրաման է տալիս նա քեզ պատերազմից մեկնել իսկույն
Եվ գընալ դասն աստվածների կամ դեպի ծովն աստվածային:
Իսկ եթե դու անհընազանդ՝ չանսաս նըրա հըրամանին,
Նա ըսպառնաց, որ ինքն անձամբ կըգա այստեղ կըռվի քո դեմ
Եվ խորհուրդ է տալիս նա քեզ, որ իր բազկից ըզգուշանաս,
Զի նա իրեն քեզանից շատ գերիվերո է համարում,
Տարիքով էլ մեծ է քեզնից, մինչ դու անսաստ, հավակնում ես
Քեզ հավասար դընել նըրան, որից բոլորն են վախենում»։

190Եվ Պոսեյդոն արքան սըրտմիտ նըրան այսպես պատասխանեց.
«Այո՛, թեև հըզոր է նա, բայց թող այդպես չըխըրոխտա
Եվ չըփորձի բըռնի ուժով արգելել ինձ՝ հավասարիս։
Երեք եղբայր ենք ծընվել մենք Զըրվանից և Ռեայից՝
Զևսը ահեղ, ես և ինքը դըժոխապետ Հադես արքան:
Աշխարհն երեք մասի բաժնած՝ ամենքըս մեր բաժինն ունենք:
Բաժին ընկավ ճերմակափառ ծո՛վն ինձ հավերժ բընակավայր,
Եվ Հադեսին՝ իրեն բախտից բաժին ընկավ դըժոխքը մութ,
Եվ երկինքը լայնատարած, ամպն ու եթերն՝ Արամազդին.
Իսկ երկիրը և բարձրաբերձ Ոլիմպոսը երեքիս են:
200Ուստի և ես Արամազդի քիմքին գերի չեմ լինելու.
Թեև հըզոր, բայց թող խաղաղ մընա նա իր երրորդ բաժնում
Եվ թող որ ինձ նա չըփորձի ահաբեկել իր ձեռքերով։
Աղջիկներին և իր որդոց, որոնց ինքը ծընեց, թող որ
Հըղի պատգամ և վախեցնի ըսպառնալից իր խոսքերով,
Որոնք նըրա պատվերներին պետք է հարկավ հընազանդեն»:
Հողմոտն Իրիսն՝ Արամազդի բանբերն այսպես ասաց կըրկին.
«Ուրեմն հիմա, ո՛վ մեծափառ, կապուտավարս աշխարհակալ,
Ա՞յդ պատասխանն Արամազդին պիտի տանեմ ես քեզանից,
Այդպես սաստիկ և խըստամբե՞ր, թե՞ փոխելու մի բան ունես,
210Զի ճըկուն են և դյուրադարձ խոհեմ մարդկանց մըտքերը միշտ:
Չէ՞ որ ինքըդ շատ լավ գիտես, թե դահիճները դըժոխքի
Ինչպես են միշտ օժանդակում ու հետևում հըզորներին»:

Պոսեյդոնը երկրասասան նըրան այսպես պատասխանեց.
«Այդ խոսքդ, Իրիս աստվածուհի, շատ ճըշմարիտ ասացիր դու.
Հաճելի է, երբ բանբերը տեղին, խելոք բան է ասում:
Բայց դառնագույն մի ցավ ահա՛ ճըմլում է իմ սիրտը սաստիկ,
Երբ Արամազդն անարգական իր խոսքերով նախատալից
Անպատվել է ուզում իրեն վիճակակից հավասարին:
Բայց հակառակ վըրդովմունքիս՝ հեռանում եմ պատերազմից
220Եվ ի սըրտե ըսպառնալով, ասում եմ ես ահավասիկ,
Որ եթե նա ի հեճուկս ինձ, ավարառու Աթենասի
Եվ Հերայի, ու Հերմեսի, և Հեփեստոս թագավորի՝
Խընայելով բարձր Իլիոնին, չըկամենա կործանել այն
Եվ պարգևել արգիացոց մեծ հաղթանակ այս գուպարում,
Թող իմանա, որ մեր միջև մի մեծ կըռիվ պիտի ծագի»։

Այսպես ասաց Երկրատատանն, ու թողնելով աքայեցոց
Կարոտ աչքերն իր ետևից՝ գընաց ու խոր ծովը սուզվեց։
Եվ Արամազդն այն ժամանակ այսպես ասաց Ապոլլոնին.
«Սիրելիդ իմ Գուշակ, գընա պըղընձազեն Հեկտորի մոտ,
230Քանզի արդեն Երկրատատան Պոսեյդոնը տեղի տալով՝
Գընաց դեպ ծովն աստվածային, որ ազատվի իմ ցասումից,
Ապաթե ոչ մեր կըռվի ձայնն ամեն աստված պիտի լըսեր,
Մինչև անգամ Զըրվանի շուրջ եղողները դըժոխքի մեջ[129]։
Բայց շահավետ եղավ այսպես թե՛ ինձ համար և թե՛ իրեն,
Որ ինձ անսաց և ըշտապեց ըզգուշանալ իմ ցասումից,
Թե չէ սաստիկ կըռիվը մեր հեշտ ու հանգիստ չէր վերջանա:
Արի հիմա, ձեռքըդ առած քըղանցավոր ասպարը քո
Ցընցի՛ր ուժգին ու վախեցրու աքայեցի դյուցազներին:
Քեզ եմ հանձնում ես, հեռաձի՛գ, հոգսն ու խընամքը Հեկտորի,
240Տուր այնպիսի կորով նըրան և զորություն, որ աքայանք
Խուճապահար փախչեն դեպի նավատորմիղն ու Հելլեսպոնտ։
Այնուհետև ինքըս արդեն կըմըտածեմ և կըհոգամ,
Թե ինչ կերպով աքայեցիք առնեն նորից ուժ ու կորով»։

Այսպես ասաց, և Ապոլլոնն անսաց իր հոր հըրամանին,
Եվ Իդայի բարձունքներից մեծաշառաչ վար սըլացավ
Աղավնեսպան բազեի պես, որ սըրաթևն է ամենեն,
Եվ գըտավ ծեր Պրիամոսի դյուցազն որդուն՝ վեհ Հեկտորին,
Որ նըստած էր, ոչ թե պառկած, և դեռ նոր էր ուշքի եկել,
Ճանաչում էր իրեն սիրով շըրջապատած ընկերներին:
250Դադարել էր քըրտինքն առատ ու չէր այլևս ուշաթափվում,
Զըրվանյանի միտքը ըզգոն կազդուրել էր նըրան արագ.
Կորովաձիգ Ապոլլոնը մոտենալով նըրան՝ ասաց.
«Հեկտո՛ր, որդիդ Պրիամոսի, ինչո՞ւ ես քո ընկերներից
Հեռու՝ այդպես նըստել տըրտում, ի՞նչ վիշտ արդյոք քեզ հարվածեց»։

Կորդակաճոճ Հեկտորն այսպես պատասխանեց հիվանդագին.
«Իսկ ո՞վ ես դու, երկնաբընակ, որ իմ մասին ես հարցընում.
Դեռ չըգիտե՞ս, որ աքայանց նավերի մոտ, այն ժամանակ,
Երբ ես գետին էի փըռում աքայեցի կըտրիճներին,
Ահեղագոռ Այաքսը քաջ հըսկա մի քար ամբողջ ուժով
260Զարկեց կըրծքիս և ջըլատեց կորովն իմ ողջ, կարծում էի,
Թե կըտեսնեմ ըստորերկրյա ուրուներին մինչև անգամ.
Քիչ էր մընում, որ տեղնուտեղ վերջին շունչըս ես փըչեի»։

Եվ Ապոլլոն աղեղնաձիգ արքան այսպես ասաց նըրան.
«Սիրտ առ ահա՛, զի Զըրվանյանը Իդայից առաքեց քեզ
Մի այնպիսի մեծ զորավիգ, որ քեզ օգնի և պահպանի,
Ինձ՝ Գուշակիս ոսկեսուսեր, Ապոլլոնիս, որ առա՛ջ էլ
Պահապանեմ եղել միշտ քեզ և քաղաքին քո բարձրաբերձ:
Վեր կաց, հորդոր կարդա բազում հեծելազոր քո գընդերին,
Որ դեպ նավեր ասպատակեն երիվարներն արագավազ:
270Իսկ ես նըրանց առաջն ընկած՝ փառքիդ ճամփան պիտի հարթեմ
Ու փախուստի մատնեմ բոլոր աքայեցոց որդիներին»։

Այսպես ասաց և Հեկտորի սիրտը լըցրեց մեծ ավյունով։
Ինչպես նըժույգ մի ամեհի, որ մըսուրում գարի կերած,
Սանձակոտոր, դըռույթ տալով արշավում է դաշտի միջով
Լողանալու համար դեպի հունը գետի գեղեցկահոս,
Ահիպարան, ուսերն ի վար ծածանելով բաշը շըքեղ՝
Վայելչագեղ իր հասակով հըպարտ՝ ճախրում է սիգաճեմ,
Դեպի ծանոթ արոտավայրն է ըշտապում զամբիկների։-
Այսպես և քաջ Հեկտորն էր իր սըրունքները շարժում արագ,
280Հորդորելով հեծելազորն՝ աստըծու ձայնն առնելուց ետ։
Եվ ինչպես մի եղջերագեղ եղջերուի կամ այծյամի
Հալածում են արագավազ բարակներն ու որսորդ մարդիկ,
Բայց կենդանուն բարձըր մի ժայռ և կամ անտառ մի ծառախիտ
Ազատում են, քանզի նըրանց չէր վիճակվել բըռնել նըրան,
Եվ նըրանց մեծ աղաղակից հանկարծ առյուծ մի սիգաբաշ
Երևում է ճամփի վըրա և հալածում է բոլորին,
Այսպես մինչև այդ ժամանակ դանայեցիք միահամուռ
Վանում էին տըրոյացոց նիզակներով և սըրերով.
Իսկ երբ տեսան քաջ Հեկտորին, որ վազում էր գընդից ի գունդ,
290Զարհուրեցին, ու փուլ եկավ նըրանց ամբողջ կորովն իսկույն:

Անդրեմոնյան Թոասն այնժամ, ամենաքաջ էտոլացին,
Որ անվանի էր կըռվի մեջ որպես կըտրիճ նիզակավոր,
Իսկ ժողովում աքայանցից քըչերն էին հաղթում նըրան,
Երբ ջահելներն իրարու հետ խոսքով մըրցման մեջ մըտնեին, —
Աքայեցոց լավն ուզելով՝ այսպես ասաց խոհեմաբար.
«Ով աստվածներ, զարմանալի մի հըրաշք եմ տեսնում ահա,
Հարություն է առել Հեկտորն, ազատվել է մահվան ձեռքից.
Չէ՞ որ բոլորս հույս ունեինք, թե նա հոգին իր վերջապես
Փըչեց, ընկավ Տելամոնյան Այաքսի հաղթ ձեռքով հըզոր:
300Բայց մի աստված անտարակույս փըրկեց դաժան մահից նըրան,
Որ դանայանց կըտրիճներից շատ-շատերի ծունկը ծալեց,
Եվ տակավին պիտի ծալի, քանզի առանց Արամազդի
Չի մոլեգնի առաջամարտ գընդի գըլուխն անցած այդպես:
Բայց ես խորհուրդ պիտի տամ ձեզ, և անսացեք իմ խորհըրդին,
Տանք հըրաման մենք ամբոխին՝ դառնալ դեպի նավատորմիղ,
Իսկ մենք կանգնենք հաստատակամ, որ քաջերն ենք բանակի մեջ
Եվ դեմ դընենք տըրոյացոց այդ գըրոհին մեր տեգերով,
Եվ որքան էլ, կարծում եմ ես, նա բոցարշավ առաջ խաղա՝
Կըվախենա ինքն իր սըրտում քաջերիս մեջ մըխըրճվելուց»:

310Այսպես ասաց, և անսացին նըրան բոլորն հոժարակամ:
Այաքսն այնժամ, Տևկրոսը քաջ և Իդոմեն արի արքան,
Մերիոնեսն ու Արեսի հավասարորդ Մեգեսը հաղթ,
Յուրաքանչյուրն իր քաջընտիր մարտիկներին հավաքելով
Պատրաստվեցին ընդդիմադրել տըրոյացոց և Հեկտորին,
Իսկ ամբոխը խառնիճաղանջ դարձավ դեպի նավատորմիղ:
Նախ տըրոյանք գըրոհեցին միահամուռ ու խուռնամբոխ,
Առաջն ընկած հըսկայաքայլ ընթանում էր Հեկտորը քաջ,
Եվ նըրա հետ Ապոլլոնը՝ ուսերն ամպով պարածածուկ,
Ձեռքին ասպար մի ահարկու, հրաշանըշան և ծոպազարդ,
320Որը տըվավՀեփեստոսը՝ ճարտարագործն Արամազդի,
Որ նըրանով սարսափ ազդի մահկանացու մարդկանց սըրտին։
Վահանն այդ մեծ ձեռքին բըռնած՝ տանում էր նա տըրոյացոց:

Արգիացիք միահամուռ ելան ընդդեմ այդ գըրոհի,
Եվ երկուստեք, ահագնագոչ, փըրթավ աղմուկ մի խառնաձայն:
Սուլում էին ու սըլանում նետերն անդուլ՝ աղեղներից
Եվ ձեռքերից դյուցազնական թըռչում էին տեգեր սուրսայր,
Ոմանք մըխվում էին թափով մարտիկների մարմիններում,
Եվ ոմանք էլ դեռ ըսպիտակ մարմինների համը չառած՝
Ընկնում գետին, խըրվում հողում, կարոտ մըսի և տաք արյան:
330Քանի գուշակ Ապոլլոնը բըռնել էր իր վահանն անշարժ՝
Խոցում էին նետերն անդուլ, և երկուստեք ընկնում էին,
Իսկ երբ նայեց արագաձի դանայեցոց երեսն ի վեր
Եվ ցընցելով վահանն իր մեծ, գոչեց ահեղ որոտյունով՝
Սարսափն առավ աքայեցոց և մոռացան կորովն իրենց:
Ինչպես երկու ահեղ գազան մութ գիշերով հարձակվելով,
Ընկնեն հանկարծ մեծ հոտի մեջ կամ եզների նախրի վըրա
Եվ խուճապի մատնեն նըրանց, երբ տավարածն է բացակա,-
Այդպես փախան աքայեցիք ահաբեկված, խուճապահար,
Զի Ապոլլոնն աղեղնավոր սարսափ գըցեց սիրտը նըրանց
340Եվ ընձեռեց փառք ու պատիվ տըրոյացոց և Հեկտորին:

Այնժամ շատերն ընկան այդտեղ՝ ըսպանելով մեկ-մյուսին։
Զարկեց Հեկտորն Արկեսլասին, Ստիքիոսին փըռեց տապաստ,—
Առաջինը պըղընձազեն բիովտացոց զորագըլուխ,
Մյուսը ընկերն հավատարիմ՝ մեծահոգի Մենեսթեսի:
Եվ Էնիասը Մեդոնին ու Յասոնին զարկեց գետին:
Մեդոնն եղբայրն էր Այաքսի և հարճորդին Ոյիլևսի,
Որ տարագիր հայրենիքից՝ բընակվում էր Փիլակեում,
Զի իր խորթ մոր՝ Ոյիլևսի կընոջ եղբորն էր ըսպանել։
Իսկ Յասոնը աթենացոց ըսպարապետ իշխանն էր քաջ,
350Եվ որդին էր հորջորջվում նա Բուկոլեսնյան Սփիլոսի:
Պուլիդամասը ըսպանեց Մեկիստեսին նախամարտիկ,
Պոլիդեսը՝ Եքիոսին, և Ադենորն՝ Կլոնիոսին,
Իսկ Պարիսը առաջամարտ քաջերի մեջ զարկեց ուսից
Դեիոքին, երբ փախչում էր. պըղինձը սուր ծակեց անցավ:

Մինչ տըրոյանք զինազերծում էին մարտում ընկածներին՝
Աքայեցիք տագնապահար, շերտափակից ու լայն փոսից
Այս ու այն կողմ փախուստ տալով խուժում էին պարըսպից ներս:
Իսկ Հեկտորը տըրոյացոց խըրախուսում էր բարձրաձայն
Թողնել ավարն արյունազանգ և գըրոհել դեպ նավատորմ.
360«Ում նավերից հեռու տեսնեմ՝ ըսպանելու եմ տեղնուտեղ,
Եվ դիակը չայրեն պիտի խարույկի սուրբ բոցի վըրա
Ո՛չ քույրերը նըրա, և ո՛չ եղբայրները, այլ անտերունչ
Մարմինն անթաղ պիտ հոշոտեն շըները մեր քաղաքի դեմ»։

Այսպես ասաց Հեկտորն ահեղ և ձիերին մըտրակելով
Առաջ անցավ ու շարքառշարք խըրախուսեց տըրոյացոց,
Որոնք նըրա հետ միասին ահեղագոչ աղաղակով
Գըրոհեցին միահամուռ, և Ապոլլոնն առաջն ընկած
Խորունկ փոսի ափերն իսկույն փուլ բերելով իր ոտքերով՝
Փոսը լըցրեց և կամըրջեց, բանալով լայն մի ճանապարհ-
370Տեգընկեցի երկարությամբ, երբ որ մեկը, փորձի համար,
Չափելով ուժն իր հաղթ բազկի՝ արձակի այն ուժգընորեն:
Եվ խուռնամբոխ խուժում էին նըրանք այդ նոր ճանապարհով,
Իսկ Ապոլլոնը առջևից, ձեռքին ասպարն իր ահարկու՝
Քարուքանդ էր անում հեշտիվ պատ ու պատնեշն աքայեցոց։
Ինչպես փոքրիկ մի երեխա նըստած անհոգ՝ ծովի ափին
Ավազներից իրեն համար խաղալիքներ շինի պես-պես,
Ապա վերջում ոտ ու ձեռքով ցըրիվ բերի հեշտ ու հանգիստ,
Այդպես և դո՛ւ, ո՛վ Ապոլլոն, բազում վաստակն աքայեցոց
Փուլ բերեցիր ու ձըգեցիր նըրանց սըրտում ահ ու տագնապ:

380Եվ վերջապես, նավերի մոտ կանգ առնելով աքայեցիք,
Ըսկըսեցին սիրտ տալ իրար, և ամեն ոք բազկատարած
Աղոթում էր աստվածներից մեկնումեկին բարձըր ձայնով։
Մինչ պահապանն աքայեցոց Նեստոր ասպետն աղերսագին
Աղոթք արավ դեպ աստղազարդ երկինք ձեռքերն իր տարածած
«Հա՛յր Արամազդ, թե մեկնումեկն Արգոսի մեջ ցորենաշատ
Քեզ ճենճերեց պարարտ ազդրեր ոչխարների կամ եզների,
Աղերսելով, որ ետ դառնա, և դու նըրան այդ խոստացար,
Հիշի՛ր նըրան, ո՛վ Ոլիմպյան, և հեռացրու օրն այս դըժնի,
Եվ մի մատնիր աքայեցոց ի պարտություն անփառունակ»:

390Այսպես ասաց աղոթելով, և Արամազդն իմաստնագույն
Ի պատասխան ալևորի այդ աղոթքին՝ թունդ որոտաց.
Իսկ տըրոյանք Արամազդի ահեղ որոտն այդ լըսելով,
Է՛լ ավելի ուժգին թափով գըրոհեցին դեպ աքայանք:
Լեռնանըման ալիքն ինչպես լայնածավալ ծովի վըրա
Նավի կողքից վեր է խուժում մըրըրկաշունչ հողմի ուժով,
Որ շարունակ կուտակ-կուտակ կոհակներ է մըղում առաջ, —
Այսպես տըրոյանք մեծ աղմուկով պարըսպից ներս էին խուժում
Եվ վարելով ձիերն առաջ՝ կըռվում էին նավերին մոտ։
Սըրանք երկսայր աշտեներով` նըժույգների վըրա նըստած,
400Նըրանք իրենց սև նավերի բարձրությունից, ուր որ ելան,
Երկայնաձիգ մըկունդներով՝ ծայրերը կուռ պըղընձապատ
Նավամարտի համար հարմար- կըռվում էին իրարու դեմ:

Քանի դեռևս աքայեցիք և տըրոյանք դեմ-հանդիման
Պարըսպի շուրջ էին կըռվում, հեռու արագ սև նավերից:
Պատրոկլեսը նըստած էր քաջ Եվրիպիլի վըրանի մեջ
Զըվարճացնում էր խոսքերով և տանջալից վերքի վըրա
Ցանում էր նա ցավափարատ և ամոքիչ ըսպեղանի:
Իսկ երբ տեսավ, որ տըրոյանք հըրոսեցին պարըսպից ներս
Ու բարձրացավ դանայեցոց տագնապալից աղմուկը մեծ՝
410Ճիչ արձակեց, երկու ձեռքով ծեծեց ազդրերն ու ցավագին
Հառաչելով հոգու խորքից՝ այսպես ասաց վիրավորին.
«Էլ չեմ կարող մընալ այստեղ, Եվրիպիլե, թեպետև դեռ
Կարոտ ես դու իմ խընամքին. ահեղ կըռիվ պայթեց ահա,
Քեզ ըսպասյակդ ըսփոփի թող, իսկ ես վազեմ անմիջապես
Աքիլլեսի մոտ, որպեսզի նըրան մարտի հորդոր կարդամ.
Թերևըս ես կարողանամ շարժել նըրա սիրտն աստուծով,
Որովհետև բարեկամի հորդորն ազդու, բարի է միշտ»:

Այսպես ասաց ու վազ տրվեց վըրանն Աքիլլեսի,
Իսկ աքայանք կանգնած ամուր տըրոյացոց գըրոհի դեմ՝
420Չէին կարող վանել նըրանց, թեպետև քիչ էին նըրանք.
Տըրոյանք էլ անզոր էին խորտակել ուժն աքայեցոց
Եվ խորանալ դեպի նավերն ու վըրաններն արգիական:
Կարկինն ինչպես որ կոկում է նավափայտը հարթ-հավասար
Հըմուտ հյուսնի ձեռքերի մեջ, հըրահանգված Աթենասից,
Որ արվեստի գաղտնիքներին քաջատեղյակ է մըշտապես, —
Այսպես, նըրանց մարտն ու գուպարն էր ընթանում հարթ-հավասար.
Եվ երկուստեք արիաբար կըռվում էին նավերի շուրջ:
Հեկտորը քաջ և հոյակապ Այաքսն իրար դեմ-հանդիման
Կըռվում էին մի նավի շուրջ, սակայն չէին կարող ընկճել
430Ոչ Հեկտորը հաղթ Այաքսին, որ նավատորմը հըրդեհեր,
Ոչ էլ Այաքսը Հեկտորին, որին աստված էր զորավիգ:
Շըքեղաճոխ Այաքսն այնժամ Կլիդիոսյան Կալեդորին,
Որ կըրակ էր տալիս նավին, զարկեց կըրծքին իր նիզակով
Խանձողն ընկավ նըրա ձեռքից և նա թընդմամբ գետին փըռվեց:
Եվ երբ Հեկտորն իր հորեղբոր որդուն տեսավ նիզակահար,
Փոշեթավալ գետինն ընկած սևաթույր այդ նավի առաջ՝
Խըրախույս կարդաց բարձըր ձայնով լիկիացոց և տըրոյանց.
«Տըրոյացի՛ք, լիկյանք և դուք դարդանյաններ ձեռամարտիկ
Մի՛ հեռանաք, մի՛ ընկըրկեք տագնապալից այս գուպարում.
440Դո՛ւրս հանեցեք Կալեդորին, որ նավերի առաջն ընկավ,
Եվ մի՛ թողնեք, որ կողոպտեն նըրա զենքերն աքայեցիք»:

Այսպես ասաց, և Այաքսին նետեց աշտեն փայլակնացայտ,
Բայց վըրիպեց և Մաստորի որդուն դիպավ` կիթերացի
Լիկոփրոնին, որ Այաքսի ըսպասակն էր հավատարիմ
Եվ Այաքսի տանն էր ապրում, հայրենիքից վըտարանդի,
Քանզի մարդ էր ըսպանել նա աստվածային Կիթերայում:
Սուր սըղընձով՝ ականջից վեր զարկեց գըլխին Կալեդորի,
Որ կանգնած էր Այաքսի մոտ նավախելից գըլորվելով՝
Մեջքի վըրա գետինն ընկավ ու տեղնուտեղ շունչը փըչեց:
450Փըշաքաղվեց Այաքսը քաջ և իր եղբորն այսպես ասաց.

«Քաղցր իմ Տևկրե, ընկա՛վ ահա ընկերը մեր հավատարիմ՝
Մաստորյանը, որը վաղուց մեզ մոտ եկավ Կիթերայից,
Պատվում էինք մեր պալատում՝ ծընողներին մեր հավասար:
Զարկեց նըրան Հեկտորը քաջ, իսկ ո՞ւր են քո օրհասաբեր:
Լայնալիճն ու նետերը սուր, որ Ապոլլոնն ընծայեց քեզ»։

Այսպես ասաց, նա հասկացավ և նըրա մոտ գընաց կանգնեց,
Եվ ձեռքն առած ճըկուն աղեղն ու նետընկալ կապարճը իր՝
Տըրոյացոց վըրա թափեց նետերի սուր տեղատարափ:
Նետահարեց Կլիտոսին՝ Պիսենորի պարթև որդուն՝
460Վըսեմապանծ Պանթեոսյան Պուլիդամի թիկնապահին,
Որը բըռնած երասաններն՝ նըժույգներին հոգ էր տանում
Եվ ի պատիվ տըրոյացոց ու Հեկտորի՝ վարում այնտեղ,
Ուր խուռնախիտ գունդ-գընդի դեմ կանգնած կըռիվ էին մղում:
Աղետն արագ վըրա հասավ, որն արգելել չըկարեցան,
Մըխվեց սըլաքը մահաբեր՝ պարանոցին, իր ետևից,
Եվ նա կառքից ցած տապալվեց, երիվարներն ընկըրկեցին
Ու զարկվելով դատարկ կառքին` ցընցեցին այն դըղըրդյունով։
Գըլխի ընկավ Պուլիդամասն ու ձիերի առաջ վազեց,
Որոնց հանձնեց Աստինոսին, նըրան խըստիվ պատվիրելով,
470Որ լավ հըսկի նըույգներին և նըրանց միշտ մոտիկ պահի.
Իսկ նա նորից գընաց դեպի գումարտակներն առաջամարտ։

Տևկրոսն այնժամ ուրիշ մի նետ էլ արձակեց դեպի Հեկտորն
Ու վերջ կըտար պատերազմին՝ աքայեցոց նավերի մոտ,
Թե այդ նետով կարողանար առնել գոռոզ քաջի հոգին:
Բայց միտքն ըզգոն Արամազդի հասու եղավ դըրան իսկույն,
Որ Հեկտորին պահպանելով՝ փառազըրկեց քաջ Տևկրոսին.
Կըտրեց հանկարծ նըրա չըքնաղ աղեղի լարը պընդոլոր,
Երբ այն դեպի գիրկն էր ձըգում, թըռավ պըղինձ նետը մի կողմ,
Որը գընաց այլ ուղղությամբ, և լայնալիճն ընկավ ձեռքից։
480Սարսափահար Տևկրոսն այնժամ դառնալով իր եղբորն՝ ասաց.
«Աստվածն, ավա՜ղ, փըշրում է մեր հույսերը այս գոտեմարտում,
Գըցեց ձեռքիցս աղեղը նա և քաջոլոր լարը կըտրեց,
Որը դեռ նո՛ր, այս առավոտ անցկացրի լավ ոլորելով,
Որ կարենար երկար տոկալ թանձրատարափ իմ նետերին»:

Տելամոնյան Այաքսը մեծ նրան այսպես պատասխանեց.
«Դե՛հ, սիրելիս, դու էլ թողած աղեղը և նետերդ անթիվ,-
Զի դանայանց դեմ թըշնամի աստված էր, որ խանգարեց այն, -
Վերցըրու տեգ երկայնաձիգ, ծածկիր ուսերըդ ասպարով
Ու մարտ մըտիր տըրոյանց դեմ, սըրտապընդիր նաև այլոց,
490Որ թըշնամին թեկուզ հաղթի, սակայն անվիշտ չըտիրանա
Գեղեցկատախտ մեր նավերին. օն, մարտընչենք արիաբար»:

Այսպես ասաց. Տևկրոսն իսկույն վազեց դեպի վըրանն արագ,
Լայնալիճը դըրեց այնտեղ և ուսերը ծածկեց՝ ամուր,
Բոլորաձև, չորս տակ թիթեղ պատած ահեղ իր ասպարով,
Առավ և իր գըլխին դըրեց գեղապաճույճ մի սաղավարտ՝
Վերից շըքեղ տարուբերվող ահեղակերպ գարգմանակով,
Եվ առնելով պըղընձասայր, հուժկու մի տեգ երկայնաձիգ՝
Արագ վազքով վերադարձավ Այաքսի մոտ անմիջապես։

Հեկտորն ահեղ, երբ նըկատեց, որ Տևկրոսի աղեղն ընկավ,
500Տըրոյացոց և լիկեցոց խրախույս կարդաց բարձըր ձայնով.
«Տըրոյացի՛ք, լիկյանք և դուք դարդանյաններ ձեռնամարտիկ,
Բարեկամնե՛րս, արի եղեք նավատորմի մոտ խորափոր.
Ամո՛ւր կացեք, միշտ անվըկանդ, քանզի ես իմ աչքով տեսա,
Որ Արամազդն ինքը փըշրեց փըքինները մի քաջազնի։
Ջորությունը հըզոր Զևսի հեշտ է հայտնի լինում մարդկանց
Թե՛ գերագույն փառք ու պարծանք ընձեռելիս, և թե՛, երբ որ
Տըկարացնի և չուզենա լինել սատար և զորավիգ,
Ինչպես որ արդ թուլացնելով արգիացոց՝ մեզ է օգնում։
Եղեք արի և կըռվեցեք նավերի մոտ միահամուռ,
510Եվ ով ձեզնից ընկնի մարտում նետահարված կամ տիգախոց,
Մեռնի՛ թող որ, քանզի փառք է մեռնել հանուն հայրենիքի,
Որովհետև ազատ պիտի ապրեն նըրա կինն ու որդիք,
Եվ անվընաս մընան նըրա կալվածքն ու տունն, անձեռնամուխ,
Երբ նավերով աքայեցիք վերադառնան երկիրն իրենց»:

Այսպես ասաց ու բոլորին բոցավառեց մի նոր ուժով։
Մյուս կողմից էլ Այաքսն էր իր մարտիկներին հորդոր կարդում.
«Ամո՛թ է մեզ, արգիացիք, կամ պետք է մենք մեռնենք այսօր
Եվ կամ ապրենք ու չարիքը հեռու վանենք մեր նավերից:
Կորդակաճոճ Հեկտորն եթե մեր նավատորմը գըրավի,
520Ի՛նչ է, ոտքո՞վ պիտի դառնաք ձեր հայրենի երկիրը դուք:
Չե՞ք լըսում, թե Հեկտորն ինչպես խըրախույս է կարդում զորքին
Ու վառվում է նավատորմը հըրդեհելու բուռըն տենչով
Եվ նա նըրանց պարի՛չէ որ կանչում է արդ, այլ կըռվելու:
Իսկ մեզ համար չըկա այլ միտք ու որոշում ավելի լավ,
Քան թե շարժել մեր ձեռն ու ոտն ու մարտընչել թշնամու դեմ։
Լավ է մեռնել միանգամից և կամ ապրել ազատ կյանքով,
Քան թե երկար հալվել–մաշվել աղետավոր պատերազմում
Այսպես իզուր, նավերի մոտ, վատթարագույն մարդկանց ձեռքից»։

Այս ասելով բոցավառեց բոլորի մեջ կամք ու կորով:
530Հեկտորն այնտեղ տիգահարեց Պերիմեդյան Աքեդիոսին՝
Զորավարին փովկեացոց, իսկ Այաքսը՝ հետևակաց
Հրամանատար Լավոդամին՝ Անտենորի շըքեղ որդուն։
Պուլիդամասը ըսպանեց Կիյենյան քաջ Ովդիոսին՝
Զորավարին Եպիացոց, որ համհարզն էր Փիլեսյանի:
Վըրա պըրծավ Մեգեսն այնժամ, Պուլիդամասը հարվածից
Խուսափելով քաշվեց մեկդի, Ապոլլոնը թույլ չըտըվեց,
Որ Պանթոյանն ընկնի այդտեղ՝ նախամարտիկ քաջերի մեջ:
Եվ նիզակը նըրա գընաց, խըրվեց կուրծքը Կրիզմոսի,
Որ տեղնուտեղ փոշեթավալ գետին փըռվեց մեծ թընդյունով:
540Մեգեսն իսկույն վըրա վազեց և զինազերծ արավ նըրան։
Այնժամ նըրա դեմ դուրս եկավ Դոլոփսը քաջ նիզակաձիգ՝
Լամպեդյանը, որ հզոր էր մըրցության մեջ ու փորձառու,
Որին ծընեց Լավմեդոնյան Լամպոսը՝ այրն ազնըվագույն:
Զարկեց տեգով Փիլեսյանի կուռ վահանի ճիշտ մեջտեղին,
Բայց պաշտպանեց զըրահը հաստ, զոդված գոգյալ թիթեղներով,
Որ բերել էր մի ժամանակ Սելլեիսի վըտակներից
Եփետեսը- արանց արքան և իր հյուրին էր նըվիրել,
Որ այն հագնի պատերազմում պաշտանվելու ոսոխներից.
Որ և ահա՛ հեռու վանեց որդուց օրհասն այդ ժամանակ։
550Սըլաքասուր իր գեղարդով զարկեց Մեգեսը Դոլոփիսի
Պըղընձաձույլ ու թավաբաշ սաղավարտի ճիշտ գագաթին,
Եվ ձիագես գարգմանակը, որ փայլում էր ծիրանեգույն,
Կըտրեց իսկույն ու գըլորեց փոշիներում ջարդուփըշուր:
Ոգորում էր Մեգեսն այդես հաղթանակի հույսով անդուլ,
Երբ օգնության հասավ նըրան Մենելավոսն արիական,
Եվ Դոլոփսի ետև կանգնած՝ զարկեց նըրա թիկնամեջքին։
Սըլաքն անցավ հուժկու թափով ու դուրս եկավ նըրա կրծքից,
Եվ Դոլոփսը բերանքսիվայր թավալգըլոր ընկավ գետին.
Եվ երկուսով հարձակվեցին կողոպտելու զենքերն ուսից:
560Իսկ Հեկտորը հորդորելով իր ազգական բոլոր մարդկանց,
Հանդիմանեց արիասիրտ Մելանիպպոս Հեկտավնյանին,
Որ հովիվ էր մի ժամանակ, և ծանրաքայլ եզներ էր նա
Արածացնում Պերկոտեում, երբ թըշնամին դեռ չէր եկել:
Իսկ երբ եկան դանայեցոց ճոճճեմական նավերն, հասան,
Իլիոն դարձավ և քաջությամբ անուն հանեց տըրոյանց մեջ.
Պրիամոսի մոտ էր ապրում ու սիրվում էր որդու նըման:

Նըրան էր, որ Հեկտորն ահա խիստ կըշտամբեց այս խոսքերով,
«Մելանիպպե՛, մի՞թե այսպես մենք անտարբեր պիտի մընանք
Չի՞ մորմոքվում սիրտըդ միթե մեր հորեղբոր որդու համար.
570Դու չե՞ս տեսնում, թե ինչպես են ուզում նըրան զինազերծել։
Ինձ հետ արի՛, պետք չէ այլևս հեռվից կըռվել աքայանց դեմ,
Մինչև նըրանց մենք չըսպանենք, և կամ նըրանք հիմնահատակ
Ձըկործանեն Իլիոնը բարձր ու կոտորեն բնակիչներին»:

Այս ասելով՝ առաջ անցավ աստվածատիպ դյուցազնի հետ:
Իսկ Այաքսը Տելամոնյան սըրտապընդում էր աքայանց.
«Արի՛ եղեք, սիրելիներ, ամաչեցեք մեկըդ մյուսից,
Պատերազմում պետք է որ մարդ ընկերներից իր պատկառի։
Ավելի շուտ՝ պատկառողներն են ողջ մընում պատերազմում,
Իսկ փախչողներն՝ անփառունակ, անարգ մահով են կորչելու»:

580Այսպես ասաց, և նըրանք որ արդեն պատրաստ էին կըռվի,
Ազդու խոսքերը դյուցազնի դըրոշմեցին իրենց սըրտում,
Եվ նավերը պարըսպեցին պըղընձակուռ մի պատնեշով,
Մինչ Արամազդը նըրանց դեմ էր դըրդում գոռ տըրոյացոց:
Մենելավոսն ահեղագոռ գըրգըռեց քաջ Անտիլոքին.
«Անտիլոքե՛, չըկա քեզնից կըրտսերագույն աքայանց մեջ,
Ոչ էլ քեզ պես արագավազ և կորովի պատերազմում.
Չե՞ս խոյանա մի որևէ տըրոյացի ըսպանելու»:

Այս ասելով նա ետ դարձավ, բորբոքելով Անտիլոքին,
Որը իսկույն դուրս խոյացավ առաջամիտ գընդի միջից
590Եվ շուրջ-բոլոր աչք ածելով՝ արձակեց իր փայլուն աշտեն
Տըրոյացիք ընկըրկեցին, սակայն նիզակն իզուր չանցավ,
Այլ Հեկտավնի խիզախ որդու Մելանիպպի կուրծքը խոցեց.
Ընկավ թընդմամբ, և խավարը ծածկեց նըրա աչքերն ընդմիշտ։
Ինչպես բարակն արագավազ, որ հարձակվում է է եղնիկի
Ձագի վըրա վիրավորված, որին, որջից դուրս ցատկելիս
Զարկեց որսորդն իր սուր նետով ու շընչասպառ արավ նըրան, —
Ատիլոքոսն այդպես ընդոստ վըրադ վազեց, Մելանիպպե՛,
Որ կողոպտի զենքերը քո, սակայն Հեկտորն այդ նըկատեց
Եվ խոյացավ արշավակի նըրա վըրա անմիջապես:
600Անտիլոքոսն այդ տեսնելով, թեպետև ժիր պատերազմող,
Չըդիմացավ ու փախավ ետ սարսափահար գազանի պես,
Որը գամփռին հոշոտելով և կամ հովվին` եզների մոտ,
Թողնում փախչում է հապըշտապ, քանի դեռ չեն հասել մարդիկ:
Փախավ այդպես ծեր Նեստորի որդին տրոյաց և Հեկտորի
Գոչյունների ու նետերի սարսափելի տարափի տակ,
Բայց հասնելով ընկերներին կանգնեց ու ետ դարձավ դեմքով։

Այդ ժամանակ տըրոյացիք առյուծների պես արնառուշտ
Դեպի նավերը խուժեցին Արամազդի թելադրանքով,
Որ մեծ ուժ էր տալիս նըրանց ու դըրդում էր խիզախ կըռվի,
610Իսկ աքայանց թուլացնելով` փառքը խըլում էր նըրանցից,
Որովհետև ուզում էր նա փառք ու պարծանք տալ Հեկտորին,
Որ նավատորմը հըրդեհի սաստկատոչոր հըրով անշեջ,
Եվ Թետիսի խընդրանքը մեծ ի գլուխ հանի ամբողջապես։
Ըսպասում էր ըզգոնամիտ Զևսը այնքան, մինչև տեսներ
Գեթ մի նավի բոցավառվելն իր աչքերով, որից հետո
Պիտ պատրաստեր տըրոյացոց փախուստը նա` նավատորմից,
Դանայեցոց պարգևելով հաղթության փառքն այնուհետև:
Այս մըտքով էր նա Հեկտորին մըղում դեպի նավատորմիղ,
Որին Հեկտորն ինքն էր արդեն ձըգտում իր ողջ հանդըգնությամբ:
620Մոլեգնում էր նիզակաճոճ Արեսի պես կամ հըրաբորբ
Ինչպես կըրակ, որ վառվում է կատաղորեն լեռան վըրա,
Ուր անտառը խիտ է՝ անթիվ թըփուտներով ու ծառերով։
Բերանն ամբողջ փըրփուրի մեջ, և աչքերը կըրակով լի
Ահագնատես հոնքերի տակ շանթեր էին փայլատակում։
Շըքեղ կորդակն ահեղորեն տատանվում էր Պըրիամյանի
Խըրոխտապանծ գըլխի վըրա, երբ մարտընչում էր մոլեգին
Քանզի հըզոր Զևսն էր նըրան հովանավոր և զորավիգ,
Որ բազմաթիվ քաջերի մեջ նըրան էր լոկ փառավորում,
Որի կյանքը կարճ էր այնպես, զի Աթենաս Պալլասն արդեն
630Փութացնում էր նըրա օրհասն Աքիլլեսի հուժկու ձեռքով:
Ջանում էր նախըրվել այնտեղ, խորտակելու շարքերը խիտ,
Ուր տեսնում էր խիզախ գընդեր ու շողշողուն զենքեր ընտիր:
Բայց և այնպես չէր կարող նա, թեպետև շատ էր ըշտապում,
Ճեղքել գընդերը բազմամարդ՝ շարակարգված բուրգի ձևով,
Ինչպես ժայռը ճերմակ ծովի ափին ցըցված երկնակարկառ,
Որ անսասան դեմ է դընում փըչող սաստիկ քամիներին,
Ալիքներին, որ բախվելով` խորտակվում են նըրա վըրա:
Դանայեցիք այդպես անահ տոկում էին տըրոյացոց:
Բայց Հեկտորը հըրաբորբոք, փայլակնացայտ նետվեց առաջ
640Եվ ամբոխի վըրա ընկավ հողմից ուռած ալիքի պես,
Որ խուժում է նավի վըրա ու փըրփուրով ծածկում է այն,
Ու մեծաշունչ մըրրիկը ժանտ մըռընչում է առագաստում՝
Դող հանելով ահաբեկված նավազների միտքն ու հոգին,
Զի հազիվ փոքր-ինչ անջըրպետ բաժանում է նըրանց մահից,—
Սասանում էր այսպես և սիրտն աքայեցոց իրենց կըրծքում։
Ինչպես առյուծ մի ամեհի, որ հարձակվում է բազմաթիվ
Երինջների նախրի վըրա՝ փըռված անծայր մարգագետնում,
Ուր տավարածն անփորձ է դեռ գազանի հետ մարտընչելու
Եվ երինջի համար անվերջ վազվըզում է ետ ու առաջ,
650Մինչ առյուծը ոստնում թափով ու լափում է մի երինջի,
Եվ մյուսներն ահաբեկված խույս են տալիս խառնիճաղանջ,-
Այդպես նաև աքայեցիք աստվածային ահով լըցված՝
Փախչում էին քաջ Հեկտորի և Արամազդ հոր առջևից:
Փախան բոլորն ու ըսպանեց Հեկտորն այնտեղ միայն մեկին՝
Պերիփետես միկենացուն՝ սիրուն որդուն Կոպրեոսի,
Որ Եվրիսթես թագավորի սուրհանդակն էր և նըրանից
Հըրամաններ ու պատգամներ էր տանում հաղթ Հերակլեսին:
Պերիփետեսն ընտիր զավակ՝ վատ, անպիտան հորից ծընված,
Ուներ պես-պես արժանիքներ, թեթևոտըն, մարտի մեջ քաջ
660Եվ իր խելքով առաջինն էր միկեանց մեջ ճոխապաճույճ,
Որը այնտեղ Պրիամյանին շընորհեց փառք մի գերագույն։
Ետ դառնալիս նա զարնըվեց իր ասպարի սուր պըռընկին,
Որը մինչև ոտքն էր իջնում, իբըր պատնեշ տեգերի դեմ։
Սայթաքելով ցած գըլորվեց անմիջապես մեջքի վըրա,
Եվ սաղավարտն ահեղորեն հընչեց նըրա քունքի բոլոր։
Հեկտորն իսկույն այդ նըկատեց և վազելով հասավ նըրան,
Աշտեն նըրա կուրծքը մըխեց և ըսպանեց յուրայնոց մոտ,
Որոնք թեև շատ ցավեցին, սակայն օգնել չըկարեցան,
Իրենք նույնպես վախենալով քաջ Հեկտորից աստվածային։
670Աքայեցիք փախուստ տալով նավատորմի դիմացն հասան,
Անցան նավերն առաջնաշարք[130] ու պահեցին նըրանց ետև։
Այսպես, թողին արգիացիք առաջին շարքը նավերի
Ու կանգ առան միահամուռ՝ վըրանների առաջ իրենց,
Չըցըրվելով ճամբարի մեջ. այն ու սարսափն առավ նըրանց.
Եվ իրարու ըսկըսեցին բարձըր ձայնով խըրախուսել։
Իսկ Գերենյան Նեստորը ծեր՝ նահապետը աքայեցոց,
Պաղատում էր ամեն մեկին հանուն իրենց ծընողների.
«Արի եղեք, սիրելիներս, ու մարդկանցից ամաչեցեք,
Հիշեցեք ձեր ծընողներին, զավակներին ու ձեր կանանց՝
680Մեռած լինեն, թե կենդանի, որոնք թեպետև այստեղ չեն,
Բայց ես նըրանց անունից ձեզ աղաչում եմ ահավասիկ,
Ամո՛ւր կացեք և մի՛ դիմեք դեպի փախուստ ամոթալից»։
Այսպես ասաց ու թունդ հանեց նա բոլորի սիրտն ու հոգին։
Աթենասը աստվածառաք մեգը ցըրեց նըրանց աչքից
Ու մեծ մի լույս ծագեց նըրանց[131]. լուսավորեց առհավասար
Երկու կողմից՝ թե՛ նավերից, և թե՛ մարտից արյունազանգ:
Եվ Հեկտորի տեսան նըրանք՝ համհարզների հետ միասին,
Նըրանք, որոնք նավաշարքի ետև մըտած չէին կըռվում,
Ինչպես նաև նըրանք, ովքեր կըռվում էին նավերի շուրջ:

690Իսկ մեծասիրտ Այաքսը քաջ չուզեց կանգնած մընալ այնտեղ,
Որտեղ քաշված կանգնել էին մյուս որդիներն աքայեցոց,
Այլ մեծաքայլ վազվըզում էր նավից ի նավ` ձեռքերի մեջ
Ճոճելով բիր մի անհեթեթ՝ նավամարտի համար հարմար,
Քըսաներկու կանգունաչափ երկարությամբ, երկաթագամ:
Ինչպես մի վարժ ձիախաղաց երամակի միջից ըստվար
Ջոկելով չորս ընտիր ձիեր, դաշտամիջյան ճանապարհով
Անօրինակ արագությամբ դեպի ոստանն է արշավում,
Ու նայում են ըսքանչացած հանդիսատես կին, տղամարդ,
Իսկ ինքը վարժ՝ սըլանալիս մեկից մյուսի վրա է ցատկում, —
700Այաքսն այդպես նավից ի նավ ցատկում էր ժիր, հըսկայաքայլ,
Եվ նըրա ձայնն ահագնագոչ մինչև երկինքն էր բարձրանում.
Ամենուրեք հուժկու ձայնով հորդորում էր աքայեցոց,
Որ պաշտպանեն նավատորմիղն ու վըրանները թըշնամուց:
Մյուս կողմից էլ Հեկտորն էր քաջ տըրոյացոց խըրախուսում:
Ինչպես մի մեծ, հըզոր արծիվ, խարտիշագեղ ու գիշատիչ,
Որ հարձակվում է սըրաթև՝ թըռչունների տարմի վըրա —
Երկարավիզ կարապների, կըռունկների կամ սագերի,
Որոնք անհոգ իրենց համար արածում են գետեզերքում,
Խոյանում էր Հեկտորն այդպես արշավասույր ու շեշտակի
710Դեպ նավերի առաջին շարքն՝ Արամազդի բուռըն դըրդմամբ,
Որ առաջ էր մըղում նըրան և նըրա հետ՝ տըրոյացոց:

Նավերի մոտ փըրթավ այնժամ մի այնպիսի սոսկալի մարտ,
Որ ասես թե դեռևըս թարմ երկու բանակ իրարու դեմ
Կըռիվը նո՛ր ըսկըսեին, այնպես սաստիկ էին կըռվում:
Ամեն կըռվող իր մըտածումն ուներ այդ գոռ գոտեմարտում։-
Աքայեցիք ազատվելու հույս չունեին բոլորովին
Եվ հուսահատ, օրհասական կըռիվ էին մըղում, այնինչ
Յուրաքանչյուր տըրոյացի խիզախում էր այն հավատով,
Որ նավերը կըհըրկիզեն և կըջընջեն աքայեցոց։
720Այ մըտածմամբ էին նըրանք գոտեմարտում ահեղորեն:
Հեկտորն այնտեղ բըռնեց ամուր մի գեղեցիկ և ծովաչու
Նավի գըլխից, որը իր հետ Պրոտեսլավն էր բերել Տրոյա
Եվ որ այլևս չըդարձըրեց նա հայրենի երկիրը իր։
Այդ նավի շուրջ, դեմ-հանդիման աքայեցիք և տըրոյանք
Կըռվում էին խելակորույս կոտորելով մեկ-մյուսին,
Չըպասելով հեռվից-հեռու կըռվել նետով կամ նիզակով,
Այլ կուրծք կըրծքի, ձեռքը ձեռքի և միևնույն ոգով վառված
Կըռվում էին, զարկում իրար հեսանասուր տապարներով,
Փայտատներով և թըրերով ու երկսայրի տեգերուվ սուր:
730Բազում ընտիր սըրեր ահեղ և սևագամ դաստապանով
Ջարդուփըշուր՝ գետին ընկան նըրանց ձեռքից և ուսերից,
Եվ արյունը հեղեղի պես հոսում էր սև հողի վըրա:
Հեկտորն ամուր բըռնած նավից՝ էլ չէր ուզում բաց թողնել այն
Եվ գոռում էր տըրոյացոց ահագնաձայն աղաղակով.
«Կըրակ բերեք, կըրա՛կ բերեք, ու կըռվեցե՛ք կորովակամ,
Արամազդը տալիս է մեզ ամենալավ օրը այսօր՝
Տիրանալու նավատորմին, որ ի հեճուկս աստվածների
Այստեղ բերին աքայեցիք ու մեծ վընաս հասցըրին մեզ՝
Սեր ծերերի վատությունից, որոնք չէին թույլ տալիս ինձ
740Եվ բանակին արգելելով նավատորմին մոտիկ կըռվել։
Սակայն եթե Արամազդը կուրացրեց մեր միտքը այնժամ,
Հիմա նույն ի՛նքն է մեզ, քաջե՛ր, տալիս հորդոր և հըրաման»։

Այսպես ասաց Հեկտորն ահեղ, և տըրոյանք միահամուռ
Եվս առավել բուռըն թափով արգիացոց վըրա ընկան:
Չըդիմացավ Այաքսն այլևս սըլաքների սուր տարափին
Եվ, որպեսզի զուր չըկորչել, թողեց նավի հարթակը նա
Ու ահանջեց փոքր-ինչ հեռու, դեպի տախտակ մի յոթոտնյա[132]:
Այնտեղ կանգնած դիտում էր նա և նիզակով իր անդադար
Հեռու վանում տըրոյացոց, ով կըրակ էր բերում հըրձիգ,
750Եվ իր ահեղ ձայնով անվերջ հորդորում էր դանայեցոց.
«Դանայեցի՛ դյուցազուններ, պաշտոնյաներ դուք Արեսի,
Արի՛ եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր ուժն ահագին։
Կարծում եք դուք, որ մեր ետև պաշտպանողնե՞ր ունենք կանգնած,
Կամ թե պար՞իսպ կա հաստապինդ, որ պահպանի մեզ կորըստից:
Չունենք մոտիկ ոչ մի ամրոց, քաղաք, որի ապավինենք,
Որ լինեին մեզ զորավիգ փոխարինող պատրաստ գընդեր,
Ո՛չ, գըտընվում ենք քաջազեն տըրոյացոց բաց դաշտի մեջ.
Մեր ետև ծովն է թավալվում, ու հեռու ենք մենք մեր երկրից։
Մեր կյանքը մեր ձեռքի՛ մեջ է, և ո՛չ կըռվից փախչելու մեջ»:
760Այսպես ասաց, մոլեգնաբար հալածելով բոլոր նըրանց,
Որոնք Հեկտոր Պրիամյանի հորդորանքով, նըրա դըրդմամբ
Բոցավառվող խանձողներով դեպ նավատորմն էին խուժում։
Բոլորին է խոցում էր նա երկայնաստվեր իր նիզակով
Եվ տասներկու մարդ ըսպանեց Այաքսն այնտեղ, նավերի մոտ:

Երգ տասնվեցերորդ։ Պատրոկլյան դրվագ

1Այսպես կըռվում էին նըրանք գեղեցկատախտ նավերի շուրջ:
Իսկ Պատրոկլեսն այդ ժամանակ Աքիլլեսի առջև կանգնած
Թափում էր ջերմ արտասուքներ աղբյուրի պես թըխակայլակ,
Որ բարձրաբերձ ապառաժից ցած է թափում ջըրերն իր մութ:
Աստվածային Աքիլլը ժիր այդ տեսնելով հուզվեց սաստիկ
Եվ գըթալով Պատրոկլեսին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Սիրելիդ իմ, ինչո՞ւ ես դու արցունք թափում աղջըկա պես,
Որ վազելով մոր ետևից աղաչում է գըրկել իրեն,
Եվ քաշում է մոր փեշերից ու արգելում առաջ գընալ,
10Հեկեկալով աղեկըտուր, լալով, որ մայրն իրեն գըրկի։
Այդպես և դու, ո՛վ Պատրոկլե, լաց ես լինում գորովալիր:
Գուցե տըխուր լո՞ւր ես բերել միրմիդոնաց և կամ թե ինձ,
Կամ Փթիայից ընտանեկան մի առանձին գո՞ւյժ ըստացար:
Ասում են, թե ողջ է հայրըդ՝ քաջ Մենիտիոսը Ակտորյան,
Եվ ապրում է միրմիդոնաց մեջ Էակյան Պելևսը դեռ,
Որոնց մեկի կամ մյուսի մահը մեզ վիշտ կըպատճառեր:
Եվ կամ այդպես լալիս ես դու արգիացոց վըրա՞ գուցե,
Որ կորչում են ըստորության համար իրենց`[133] նավերի մոտ։
Միտքըդ ինձնից մի ծածկիր դու, ասա, որ ես էլ իմանամ»։
20Եվ ասաց իր խոր հեծությամբ, ազնիվ ասպետ դու Պատրոկլե՛.
«Օ՛, Պելիսյան, դու ամենեն քաջը բոլոր աքայանց մեջ,
Մի՛ բարկանար, քանզի սաստիկ աղետ հասավ աքայեցոց:
Բոլոր քաջերն այն անվանի, որոնք կային բանակի մեջ,
Պառկած են արդ վըրաններում նետահարված կամ տիգախոց:
Դիոմեդես Տիդյանը քաջ վիրավոր է նետով խոցված,
Տեգով՝ արքա Ագամեմնոնն ու Ոդիսևսը դյուցազարմ,
Եվ իր ազդրից սուր փըքինով Եվրիպիլոսն է վիրավոր,
Որոնց հիմա դարմանում են բըժիշկները բազմահընար.
Իսկ դու դեռ քո դըժոխային քենի մեջ ես, ո՛վ Աքիլլես:
30Չունենա՜մ ես այնպիսի քեն, ինչպիսին քոնն է ժանտաժուտ:
Ո՞վ քեզանից այսուհետև շահ և օգուտ պիտի տեսնի,
Եթե աղետն աքայեցոց չըհալածես քո քաջությամբ:
Անագորույն, Պելևսը չի՛ եղել հայրըդ մեծահոգի,
Ոչ էլ Թետիսը մայրը քո, այլ ծընեցին քեզ ծովը լուրթ
Եվ ապառաժ-ժայռերը պինդ, զի անողոք սիրտ ունես դու:
Իսկ եթե քեզ ետ է պահում գուշակություն մի կամ պատգամ,
Որ քեզ բերեց արծաթթաթիկ մեծարո մայրդ Արամազդից,
Այն ժամանակ ինձ ուղարկիր, տալով զորքը միրմիդոնաց,
Որ օգնությամբըս դանայանց համար փոքր-ինչ լո՜ւյս լինեմ ես:
40Տուր ինձ՝ հագնեմ զենքերը քո շըքեղաճոխ և փառահեղ,
Որ ինձ քո տեղը դընելով՝ էլ չըկըռվեն տըրոյացիք
Եվ բազմատանջ աքայեցիք հանգըստանան ու շունչ առնեն,
Զի մարտի մեջ փոքր-ինչ հանգիստն անհըրաժեշտ է, կազդուրիչ:
Մենք, որ հանգիստ ենք, թարմացած՝ հեշտիվ պիտի կարողանանք
Վանել դեպի ոստանն իրենց վաստակաբեկ տըրոյացոց»։

Այսպես խընդրեց աղերսագին, օ՛, միամիտ, չէր իմանում,
Որ խընդրում էր իրեն համար մահու օրհաս աղետաբեր:
Իսկ Աքիլյեսն հառաչելով նըրան այսպես պատասխանեց,
«Ո՜հ, սիրելի՛դ իմ Մենիտյան, Պատրոկլ, այդ ի՞նչ ես ինձ ասում,
50Աստվածային ո՛չ մի պատվեր-պատգամից էլ երկյուղ չունեմ,
Եվ ոչ էլ մայրն իմ նազելի՝ Զևսից մի բան է ասել ինձ։
Այլ սոսկալի այն ցավն է իմ սիրտն ու հոգին տանջում սաստիկ,
Երբ տեսնում եմ մի մարդ, որ իր ինչքով, դիրքով գոռոզացած
Համարձակվում է նենգությամբ զըրկել իրեն հավասարին
Եվ կարող է նըրա ձեռքից մըրցանակը հափըշտակել։
Ա՛յս է իմ ցավը դըժընդակ, շա՜տ մեծ վըշտեր կըրեցի ես
Այն աղջկա համար, որին իբրև պարգև ես ըստացա,
Իմ նիզակովն առա նըրան, քաղաքն ամուր քանդելուց ետ.
Որին ձեռքիցս առավ Ատրիդ Ագամեմնոնն, ասես թե ես
60Լինեի մարդ մի անարժան, անաշխարհիկ, վըտարանդի:
Բայց մոռանանք անցյալը մենք, ոխը պետք չէ տևի հավերժ։
Վըճռել էի ես իմ մըտքում չըթողնել քենն իմ, Պատրոկլե՛,
Մինչև հասներ մարտամբոխի աղմուկը իմ նավատորմին։
Իսկ դու հիմա ծածկիր ուսերդ ռազմի չըքնաղ իմ զենքերով
Եվ մըրցասեր միրմիդոնաց գըլուխն անցիր պատերազմում,
Քանզի տրոյանց փոթորկալից մութ ամպն արդեն շըրջապատեց
Նավատորմիղն, և աքայանք քըշված դեպի ծովն ըսպիտակ՝
Խըռնըվում են շըրջապատված մի ափ ցամաք գետնի վըրա:
Տըրոյացոց քաղաքը ողջ խիզախելով խուժել է դուրս,
70Զի չեն տեսնում ճակտիս վըրա փայլատակումը կորդակիս։
Կըլըցնեի՜ն նըրանք իրենց դիակներով փոսը անշուշտ,
Եթե արքա Ագամեմնոնն հաշտ ու աննենգ լիներ ինձ հետ.
Այնինչ ահա՛ տըրոյացիք ճամբարի շուրջն են ճակատում,
Քանզի Տիդյան Դիոմեդի նիզակը հաղթ իր ձեռքի մեջ
Չի մոլեգնում՝ հալածելու համար աղետն աքայեցոց,
Եվ չի հասնում իմ ականջին Ագամեմնոն Ատրիդեսի
Ձայնը ժըպիրհ գըլխից ելած, Այլ արնառուշտ Հեկտորի գոռ
Ձայնն է միայն, որ հընչում է տըրոյացոց ի խըրախույս,
Որոնք ամբողջ դաշտն ընդարձակ լըցրին գոռում ու գոչումով
80Արյունալից պատերազմի մեջ ընկճելով արգիացոց:
Բայց դու արի, ո՛վ Պատրոկլե, գընա՛ իսկույն ըսպառազեն
Եվ այդ ժանտախտն արիաբար հալածիր մեր նավատորմից,
Քանզի գուցե նավերը մեր այրեն հըրով բոցածավալ
Ու մեր ձեռքից խըլեն դըրանք տենչալի դարձն ի հայրենիք:
Լըսիր, սակայն, այն ինչ որ ես դըրոշմում եմ քո մըտքի մեջ
Որպեսզի դու, ո՛վ Պատրոկլե, բերես ինձ փառք ու մեծ պատիվ
Դանայեցոց կողմից բոլոր, վերադարձնեն նըրանք թող ինձ
Գեղաչըքնաղ այն աղջըկան՝ մեծապայծառ պարգևներով։
Վանի՛ր նըրանց նավատորմից, ապա ինձ մոտ վերադարձիր,
90Եվ, եթե քեզ մինչև անգամ այրն Հերայի ահագնաթունդ
Տա հաղթություն, դու առանց ինձ մի մըխըրճվիր տըրոյանց մեջ.
Որովհետև ինձ այդպիսո՛վ փառազըրկած պիտի լինես:
Եվ մի՛, տարված պատերազմում ունեցած քո հաջողությամբ,
Կոտորելով տըրոյացոց՝ զորքըդ մինչև Իլիոն տանի,
Զի կարող է պատահել որ քեզ հակառակ և թըշնամի
Աստվածներից մեկը հանկարծ Ոլիմպոսից իջնի քո դեմ,
Զի Ապոլլոնը հեռաձիգ շատ է սիրում տըրոյացnց:
Այլ, փըրկելով նավերը մեր, նորից ինձ մոտ վերադարձիր,
Թողած նըրանց, որ իրար հետ մըրցեն այնտեղ մարտադաշտում:
100Երանի թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Կոտորեին մեկ-մյուսին տըրոյացիք և աքայանք,
Եվ մընայինք երկուսըս ողջ, որ մենք մենակ կործանեինք
Տըրոյական սըրբանըվեր մարտկոցները պնդակառույց»[134]:

Սըրանք այսպես խոսում էին իրարու հետ, մինչդեռ այնտեղ
Այաքսն այլևս անկարող էր ընդդիմադրել սլաքերին.
Ընկճում էին նըրան Զևսը և նետաձիգ տըրոյացիք:
Նըրա քունքերը շուրջպատող գըլխանոցը գեղափայլուն
Որոտագոչ թընդում էր խուլ՝ բախումներից, և պըղընձյա
Բևեռները գեղապաճույճ՝ հարվածների տակ էին միշտ:
110Հոգնած էր ողջ մարմինը խիստ և ձախ ուսը նամանավանդ՝
Հըսկայական ասպարն անվերջ այս ու այն կողմ դարձընելուց,
Սակայն դարձյալ չէին կարող նըրան երբեք տեղաշարժել,
Թեև նեղում էին սաստիկ թափվող նետերն ամեն կողմից:
Հևհևում էր արագ-արագ մարմինն ամբողջ քըրտինքի մեջ՝
Նա հազիվ-հազ շունչ էր քաշում, բայց իր դիրքում անդըրդվելի·
Կանգնել էր նա ամեն վայրկյան, ամեն կողմից վըտանգի տակ։

Արդ, ասացե՛ք ինձ, Մուսաներ, որ ապրում եք Ոլիմպոսում,
Կըրակը նախ ինչպե՞ս ընկավ նավատորմիղն աքայեցոց:
Մոտիկ գալով, իր վիթխարի սըրով զարկեց Հեկտորը շեշտ
120Այաքսի հաղթ հացի տեգին, սըլաքից ցած, և այն կոտրեց.
Եվ Այաքսը, որ իր ձեռքում ճոճում էր դեռ բունը ծայրատ,
Որից բոցի պես վայր ընկավ պղնձյա սըլաքն ըշկահելով,
Անբիծ սըրտով իր հասկացավ աստվածների գործն ու սոսկաց,
Զի Արամազդն ահեղագոչ խըլեց նըրա ձեռքից բոլոր
Հընարքները և ուզում էր տըրոյացոց տալ հաղթություն:
Սըլաքներից նա խույս տըվեց. տըրոյացիք այն ժամանակ
Արագաթև նավի վրա գըցեցին հուրն ամենակուլ,
Որ բըռընկվեց անմիջապես և շուտափույթ տարածվելով
Անշիջելի բոցը բըռնեց նավը ամբողջ ծայրեիծայր։
130Ծեծելով իր ազդրերը գույգ՝ այսպես ասաց Աքիլլն այնժամ,
«Օ՛, ըշտապիր, Պատրոկլ իմ քաջ, մի՛ դանդաղիր այլևըս դու,
Ոխերիմ հուրն եմ տեսնում ես նավատորմի վըրա ահա.
Գուցե այրեն նավերը մեր, և էլ փախչել չկարենք,
Հագի՛ր զենքերըս շուտափույթ, և էս զորքը համախըմբեմ»։
Այս ասելով՝ ելավ գընաց, իսկ Պատրոլեսն արագ-արագ
Զինավառվեց փայլակնացայտ պըղինձներով Աքիլլեսի։
Նախ և առաջ սըրունքներին կապեց չըքնաղ սըռնապաններ,
Որ կոճկըվում են արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
Ապա առավ և իր լանջի վըրա հագավ աստղաճաճանչ,
140Նըկարազարդ զըրահը կուռ Էակիդյան արագոտնի.
Հետո կախեց ուսընդանութ պըղընձյա թուրն արծաթագամ,
Որից հետո նա վերցըրեց վահանը հաղթ ու հաստաբեստ,
Հըզոր գըլխին դըրեց ապա կուռ սաղավարտն արվեստավոր,
Որի վերև ահեղակերպ գարգմանակն էր ճոճվում շըքեղ.
Առավ ապա երկայնստվեր մի զույգ աշտե՝ ձեռքին հարմար,
Չըդիպչելով Էակիդյան քաջի ծանըր հաստ նիզակին,
Որը շարժել չէր կարենում ոչ ոք, բացի Աքիլլեսից.
Պելյան հացին, որ Քիրոնը տըվեց նըրա հորը՝ Պելյան
Բարձունքներից կըտրելով այն, դյուցազներին ըսպանելու:
150Երբ վերջացրեց, նա պատվիրեց լըծել ձիերն՝ Ավտոմեդին,
Որին հարգում էր Պատրոկլեսն Աքիլլեսից հետո սըրտանց
Եվ մըտերիմն էր ամենեն՝ կըռիվների մեջ մարտագոռ:
Ավտոմեդոնն իսկույն լըծեց սըրաթըռիչ ձիերն աշխույժ՝
Աշխետը ժիր, Պիսակն անզուսպ հողմի նըման արագարշավ,
Որոնց ծընեց Ճեպոտընյա Մըրրիկն անսանձ սուր Զեփյուռից,
Երբ արածում էր Օվկիանի առափընյա մարգագետնում:
Նըրանց կողքին փոկից կապեց Ավտոմեդոնը Կայտառին
(Որն Աքիլլեսն Էտիոնից ավար բերեց մի ժամանակ,
Երբ նա այդ պերճ քաղաքն առավ), որը թեև մահկանացու,
160Բայց մյուս անմահ նըժույգների հետ համընթաց էր արշավում։

Իսկ Աքիլլեսն ընթանալով մի վըրանից մյուս վըրան՝
Զինավառում էր քաջերին։ Ինչպես գայլերը գիշատիչ,
Որոնք իրենց կըրծքում ունեն անհաղթելի ուժ ահագին,
Երբ բըզկըտում են լեռներում եղջերագեղ մի եղջերու
Ու ներկում են կարմիր արյամբ երախն իրենց ու դունչը ժանտ,
Ապա դիմում են միասին դեպ աղբյուրը ձորամիջյան
Լափելու նուրբ լեզուներով լուսակայլակ ջուրն աղբյուրի.
Փըսխում են սև արյուն ու միս, որոնք ունեն ամեհի սիրտ
Եվ պայթելու է կըշտապինդ փորը նըրանց՝ տիկերի պես,—
170Այդպես վըխտում էին պետերն ու իշխաններն միրմիդոնաց՝
Էակիդյան արիասիրտ և արագոտն արբանյակի
Չորս բոլորը. և նըրանց մեջ էր Աքիլլեսն արիսական
Հորդորելով նըժույգներին ու քաջերին ասպարավոր։

Հիսուն արագ նավ էր բերել դեպի Տրոյա Աքիլլը քաջ՝
Արամազդի գերսիրելին, և ամեն մի նավի վըրա
Նըստած էին հիսուն հոգի, որոնց վըրա կարգել էր նա
Հինգ սալարներ՝ վըստահ նըրանց կարողության և կորովին.
Եվ ինքն էր վեհ ամենիշխան հրամանատարն այդ բոլորի։
Ըսպարապետն էր մի գընդին Մենիսթիոսը խայտազըրահ,
180Որ էր որդին Սպերքիոսի՝ Արամազդի գետից բըխած[135],
Որին ծընեց նըրա համար գեղաչըքնաղ Պելյան դըստրիկ
Պոլիդորան- մահկանացու կին՝ աստըծու հետ պառկելով։
Բայց անունով համարվում էր որդին Բորոս Պերիեդյանի,
Որ հայտնապես Պոլիդորին կին առավ մեծ օժիտ տալով։
Երկրորդ գընդին զորավարում է Եվդորոսն արիսական-
Աղջըկորդի, որին ծընեց Փիլասա դուստրը պարուհի
Պոյիմելեն, նըրան ցանկաց հըզոր Հերմեսն արգոսասպան[136],
Երբ որ տեսավ ոսկեփըքին Արտեմիսի շուրջպարի մեջ
Վարձակների հետ միասին, որ գեղեցիկ պար էր գալիս:
190Եվ նըրա հետ անմիջապես վերնահարկը բարձրանալով՝
Հերմեսն այնտեղ գաղտնածածուկ մըտավ նըրան, և գեղանի
Պոլիմելեն տըվեց նըրան մի լուսագեղ, պայծառ զավակ՝
Եվդորոսին՝ սըրունքներով հույժ քաջարշավ ու գոռ մարտիկ։
Եվ մանկաբարձ Իլիթն հետո երբ որ ի լույս հանեց մանկան
Ու նա տեսավ լուսապայծառ ճառագայթները արևի,
Ակտորյանը՝ քաջակորով Ելեքլեսը աղջիկն առավ
Եվ ապարանքն իր տարավ ճոխ, անբավ օժիտ տալով նըրան:
Իսկ ծեր Փիլասը նորածնին դայեկելով սընուցանեց
Ու խընամեց խանդաղակաթ՝ իր հարազատ զավակի պես:
200Երրորդ գընդին զորավարում էր Պիսանդրոսն արիսական՝
Մեմալյանը՝ գուպարի մեջ իր նիզակով հըռչակավոր
Քան բոլորը՝ Աքիլլեսի ընկերոջից՝ Պատրոկլից ետ։
Չորրորդի պետն էր ալևոր Փինիքս ասպետը փառահեղ.
Հինգերորդին Ալկիմեդոնն՝ անբիծ որդին Լայերկեսի:
Եվ երբ Աքիլլը բոլորին ոտքի հանեց կազմ ու պատրաստ՝
Կանգնեց այնժամ իշխանաբար և այս ազդու խոսքերն ասաց.
«Միրմիդոննե՛ր, հիշեցեք արդ ձեր այն խոսքերն ըսպառնալից
Որ սըրաթև նավերի մոտ ուղղում էիք տըրոյացոց:
Երբ եռում էր ոխը իմ մեջ, այսպես էիք ասում դուք ինձ.
210-Պելիսածի՛ն, անագորույն, մայրըդ լեղի է ջամբել քեզ,
Որ պահում ես բըռնի կերպով ընկերներիդ՝ նավերի մեջ։
Գեթ դառնայինք մենք հայրենիք ծովագընաց մեր նավերով,
Քանի որ այդ դառնալեղի սև մաղձը քո սիրտն է ընկել։-
Այսպես էիք ասում հաճախ ինձ հետ գըլուխ-գըլխի տալով.
Եվ արդ, ահա՛, հասավ կըռվի ժամը, որին տենչում էիք,
Ով որ քաջ է, թող դուրս գա շուտ պատերազմի տըրոյանց դեմ»։

Այս ասելով բոցավառեց բոլորի մեջ ուժ ու կորով։
Ու շարվեցին բոլորն իսկույն, լըսելով քաջ թագավորին։
Ինչպես որ մարդ խիտ քարերով շարի բարձըր պատերն իր տան,
220Որ դեմ դընեն փոթորկաշունչ քամիների բուռըն թափին՝
Սաղավարտներն ու վահաններն այդպես կըպած էին իրար:
Եվ ձիագես կորդակների գարգմանակները ճոճվելով
Իրար էին շըփվում ընդհուպ, այնպես կըպած էին իրար։
Եվ բոլորի առաջն ընկած ըսպառազեն երկու քաջեր՝
Պատրոկլեսն ու Ավտոմեդոնն միախորհուրդ և միաշունչ
Գընում էին մարտընչելու միրմիդոնաց գըլուխն անցած:

Իսկ Աքիլլեսն անմիջապես վերադարձավ դեպի վըրանն
Ու մըտնելով այնտեղ բացեց խուփը արկղի ճարտարարվեստ,
Որ դըրել էր սև նավի մեջ մայրը՝ Թետիսն արծաթթաթիկ:
230Արկղում կային շատ շապիկներ և հողմասահ պարեգոտներ,
Եվ օթոցներ տերևազարդ, կարև այնտեղ արվեստագործ
Ըսկահ մի մեծ, որով ոչ ոք չէր ըմպում սև գինի ընտիր,
Ոչ էլ ձոնում աստվածներին գինի՝ բացի Արամազդից։
Ըսկահն արկղից դուրս հանելով՝ նախ ծըծումբով մաքուր սըրբեց[137],
Աpա լըվաց և ողողեց ականակիտ, հըստակ ջըրով.
Հետո լըվաց և իր ձեռքերն, լըցրեց գինին ըսկահի մեջ
Ու կանգնելով անդաստանում աղոթք արավ դեպի երկինք,
Եվ շանթընկեցն ահեղագոռ լըսեց աղոթքն Աքիլլեսի.
«Վե՛հ Արամազդ, Պելասգունի և Դոդոնյան[138], տե՛րդ հեռաբնակ
240Դոդոնների ձըմեռնաճոխ, ուր նըստում են քո շուրջբոլոր
Գուշակներդ անոտնալվա, սելյանները գետնախըշտի.
Մի ժամանակ դու լըսեցիր աղոթքը իմ աղերսագին
Ու սաստկապես հարվածեցիր աքայեցոց՝ ի պատիվ ինձ.
Լըսիր և արդ աղոթքըս, հա՛յր, և կատարիր խընդիրըս դու:
Մընում եմ ես նավատորմում և սիրելի ընկերակցիս՝
Մենիտյանին ուղարկում եմ մարտընչելու տըրոյանց դեմ:
Հաղթությունը հետն ուղարկիր ահեղամռունչ մեծ Արամազդ,
Եվ զորացրու նըրա հոգին, որ հասկանա Հեկտորը գոռ՝
Կարո՞ղ է մեր քաջ պաշտոնյան և միայնակ պատերազմել,
250Թե՞ իր ձեռքերն անպարտելի ա՛յն ժամանակ կըմոլեգնեն,
Երբ ես անձամբ հետը գընամ դեպի կըռիվ արիսական։
Բայց թող որ նա մեր նավերից հեռու վանի աղմուկն ու մարտ
Ու ողջ-առողջ վերադառնա դեպի արագ նավերն ինձ մոտ
Իմ զենքերով և հաղթական զինվորներիս հետ միասին»։

Այսպես ասաց աղոթելով, և Զըրվանյանն ըզգոնամիտ
Շնորհեց նըրան իր խընդրանքի մի մասը և մյուսը մերժեց:
Տըվեց Զևսը Պատրոկլեսին վանել տրոյանց նավատորմից,
Սակայն մարտից ողջ ու առողջ վերադառնալը՝ զըլացավ:
Աքիլլեսը Արամազդին աղոթելուց, ձոնից հետո
260Մըտավ վըրանն իր վերըստին, ըմպանակը դըրեց արկղում
Ու դուրս ելավ անմիջապես, քանզի սըրտանց ուզում էր նա
Տեսնել աչքով մարտը դըժնյա՝ տըրոյացոց և աքայանց:

Մրմիդոններն ըսպառազեն հետևելով Պատրոկլեսին
Գընում էին դասակ-դասակ տողաշարված և հաղթաքայլ,
Մինչև հասան տըրոյացոց ու թափվեցին նըրանց վըրա,
Ցըրիվ գալով այստեղ–այնտեղ ճամփաբընակ բոռերի պես,
Որոնք այնտեղ, արահետի վըրա իրենց բույնը ունեն,
Ու տըղաներն հաճախ նըրանց չարացնում են ու գըրգըռում:
Անըզգամնե՛ր, որ շատերին պատճառում են ցավ ու վընաս:
270Եթե հանկարծ ակամայից դըրդի նըրանց մի ուղևոր,
Բոլորն իսկույն դուրս են թափվում պաշտպանելու ձագերն իրենց:
Այդպես նաև արիասիրտ միրմիդոններն էին խիզախ
Թափվում իրենց նավերից դուրս` ռազմի աղմուկ-աղաղակով։
Իսկ Պատրոկլեսն իր քաջերին խրախուսում էր բարձրաձայն.
«Միոմիդոննե՛ր, մարտակիցնե՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Արի՛ եղեք, սիրելիներս, մի՛ մոռանաք, որ քաջ եք դուք,
Պատիվ բերենք Պելիսյանին ռազմիկներըս ձեռնամարտիկ,
Որ արգոսյան քաջերի մեջ քաջագույններն ենք նավերում։
Թող հասկանա Ագամեմնոնը մեծասաստ, թե ինչպիսի
280Սըխալ գործեց՝ չըպատվելով աքայեցոց քաջագույնին»:
 
Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ուժ ու կորով.
Ու խուռներամ գըրոհեցին տըրոյացոց վըրա նըրանք
Խրախուսված այդ խոսքերով, և նավերը շուրջանակի
Գոռ արձագանք տըվին ահեղ՝ աքայեցոց աղաղակին։
Տըրոյացիք երբ որ տեսան Մենիտյանին հաղթահասակ
Եվ զինակցին նըրա շըքեղ՝ զենուզարդով պըղընձավառ,
Իրար անցան ահաբեկված, կարծելով որ Աքիլլը քաջ
Թողած իր քենը դըժընդակ՝ հաշտըվել է Ատրիդի հետ,
Եվ ամեն ոք սարսափահար աչք էր ածում իր շուրջ բոլոր,
290Որ փախչելով փըրկի իրեն այդ սոսկալի պատուհասից։

Նախ Պատրոկլեսն արձակեց իր փայլուն մըկունդը ահագին
Դեպ բազմությունն այն խուռնախիտ, որը եռ էր գալիս այնտեղ՝
Մեծահոգի Պրոտեսի լավ դյուցազունի նավերի մոտ,
Եվ հարվածեց Պիրեքմեսին, նա որ բերեց պեոնների
Հեծելագունդը՝ հորդահոս Աքսիոսի ափունքներից։
Վիրավորված իր աջ ուսից՝ նա վայր ընկավ մեջքի վրա
Հեծեծալով, փոշեթավալ, պեոնները փախան իսկույն.
Պատրոկլեսը նըրանց սըրտում գըցեց սարսափ մի սոսկալի,
Ըսպանելով ամենաքաջ նըրանց պետին պատերազմում։
300Վանեց նըրանց նավատորմից հեռու և բորբ հուրը մարեց,
Ու մընաց նավը կիսավառ. տըրոյացիք տագնապահար
Ետ քաշվեցին, իսկ աքայանք առաջ անցան գըրոհելով
Դեպի նավերը գոգավոր, ու փըրթավ մեծ գոռում-գոչում։
Ինչպես երբ մեծ ու բարձրաբերձ լեռան գըխից ուժգին շընչով
Զըրվանյան Զևսը շանթընկեց՝ թանձրակուտակ ամպը քըշի,
Ու երևան գան լուսափայլ անտառ ու լեռ բարձրադիտակ,
Ու ճեղքըվի անպարունակ եթերն անհուն վերից ի վար,
Այդպես կըրակն աքայեցիք հեռացնելով նավատորմից
Փոքր-ինչ ազատ շունչ քաշեցին, բայց կըռիվը չէր դադարում,
310Որովհետև տըրոյացիք բոլորովին չէին փախել,
Այլ ըստիպված փոքր-ինչ հեռու քաշված նըրանք պատերազմից՝
Տոկում էին, դեռ դիմադրում արիսական աքայեցոց։
Ընդարձակվեց ճակատն այնժամ, և ամեն մի զորագըլուխ
Ըսպանեց մարդ մի քաջազուն. նախ Մենիտյանն իր նիզակով
Արեյլիկի ազդրին զարկեց, երբ սա թիկունք էր դարձընում,
Պըղինձն անցավ մարմնի միջով ու դուրս ելավ անմիջապես
Աշտեն փըշրեց ոսկորն իսկույն, և նա ընկավ երեսնիվայր։
Իսկ Թոասին վիրավորեց Մենելավոսն արիսական
Կըրծքից, որ մերկ էր ասպարից և դիտապաստ փռեց գետին։
320Փիլիդեսը նըկատելով վըրա քըշող Ամփիկլոսին՝
Աճապարեց ու ոլոքից, զիստի տակից զարկեց նըրան,
Տեգը սուրսայր կըտրատելով մըկան ու ջիղ՝ Ամփիկլոսին
Փըռեց գետին և աչքերը պատեց մութով մըռայլամած:
Իսկ Նեստորի որդիներից մեկը՝ արի Անտիլոքոսն
Ատիմնիոսին խոցեց տեգով, որ տեղնուտեղ շունչը փըչեց։
Եվ Մարիսը կըրակ կըտրած հարազատի մահվան վըրա
Անտիլոքի վըրա վազեց ու կանգ առավ դիակի մոտ,
Բայց եղբայրը Անտիլոքի՝ Թրասիմիդեսը դյուցատիպ
Կանխեց նըրան ու շեշտակի նըրա ուսին զարկեց տեգով։
330Սըլաքը սուր բազուկն ուսին կըցող ջըղերը կըտրատեց,
Եվ Մարիսը գետին փըռվեց՝ փակելով իր աչքերն ընդմիշտ։
Այսպես երկու եղբայրների ձեռքով ընկան երկու եղբայր
Եվ անդունդներն իջան խավար քաջ ընկերներն Սարպեդոնի,
Որոնց ծընեց Ամիսովդարը տիգաճոճ, նա որ սընեց
Անընկճելի հաղթ Քիմեռին՝ ի պատուհաս բազում մարդկանց։
Ոյիլևսյան Այաքսն այնտեղ ողջ-ողջ բըռնեց Կլոբուլոսին՝
Շըփոթված այդ ժըխորի մեջ, բայց տեղնուտեղ հոգին առավ՝
Իջեցնելով իր մեծակոթ սուրը նըրա պարանոցին:
Սուսերն արյամբ ամբողջովին կարմիր ներկվեց ու տաքացավ,
340Եվ ծիրանի մահը ծածկեց նըրա աչքերն անմիջապես:
Պենելյոսն ու Լիկոնն այդտեղ հարձակվեցին իրար վըրա,
Զի երկուսի նիզակներն էլ վըրիպելով թըռան հեռու,
Եվ իրարու հասան նըրանք իրենց հըսկա սուսերներով։
Զարկեց Լիկոնը ձիագես գըլխանոցի ճիշտ խորանին,
Բայց փըշըրվեց սուրը նըրա դաստապանի մոտից ընդհուպ:
Պենելեոսն ախոյանի պարանոցին զարկեց ուղիղ
Եվ այն կըտրեց ամբողջովին, թողեց բարակ մորթը միայն,
Որից գըլուխն ի վայր կախվեց, և նա ընկավ դիաթավալ։
Մերիոնեսն Ակամասին հասավ, երբ սա կառք էր նըստում,
350Եվ աջ ուսից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց.
Ու մառախուղ-մեգն անփարատ լըցվեց նըրա աչքերի մեջ։
Իդոմենեսը պըղընձով զարկեց բերնին Երիմասի,
Ու պըղընձյա սըլաքը սուր խըրվեց ուղեղն ու դուրս եկավ,
Փըշրեց ճերմակ ոսկորները, և ատամները թափվեցին,
Երկու աչքերը լցվեցին քըթից-բերնից ցայտող արյամբ,
Եվ պաշարեց ամեն կողմից մահվան մըթին ամպը նըրան։
Դանայեցի պետերն այսպես` մեկ-մեկ մարդիկ ըսպանեցին,
Ինչպես գայլերը քանասար հարձակվում են հոտի վըրա
Հոտից հեռու ցըրիվ եկած ոչխար կամ այծ փախցընելու
360Օգտըվելով երիտասարդ անփորձ հովվի խակությունից, —
Այսպես նաև դանայեցիք գըրոհեցին տրոյանց վըրա,
Որոնք վախից խուճապահար փախուստ տըվին չարաշըշուկ:

Տելամոնյան Այաքսը մեծ աշխատում էր իր նիզակով
Վիրավորել քաջ Հեկտորին, բայց սա կըռվի մեջ փորձառու՝
Արջառենի իր ասպարով պարածածկած ուսերը լայն՝
Հետևում էր ուշի-ուշով սլաքների շըչյուններին
Ու շըռինդին աշտեների, անտարակույս նա լավ գիտեր,
Թե հաղթությունը կըռվի մեջ շուռ է տըվել երեսը իր,
Բայց մընում էր անդըրդվելի և անսասան կըռվում էր նա,
370Որ կարենաիր սիրելի ընկերներին փըրկել գոնե:

Ինչպես որ վեհ Ոլիմպոսից պարզ ու պայծառ օդի միջով
Սուրա մի ամպ դեպի երկինք, երբ Զևսը մեծ մըրրիկ հանի,
Այդպես փըրթավ տըրոյացոց փախուստն հանկարծ նավատորմից:
Կանոնավոր շարքով արդեն չէին անցնում փոսը նըրանք,
Այլ խուճապով խառնիճաղանջ, մեկ-մյուսին խանգարելով:
Հեկտորն էլ էր փախչում հապճեպ սըրաթըռիչ իր ձիերով.
Տըրոյացոց բանակը նա թողեց փոսի շուրջ խըռնըված,
Ուր կառաձիգ շատ նըժույգներ կոտըրտեցին արքաների
Կառքի քեղին ու փախս առան՝ կառքը թողած խոր փոսի մեջ։
380Իսկ Պատրոկլեսն արծարծելով դանայեցոց եռանդն անդուլ
Հալածում էր կըրընկակոխ տըրոյացոց, որ ցիրուցան՝
Լըցրին բոլոր ճանապարհներն աղաղակով և խուճապով։
Փոշու մըրրիկն ամպանըման բարձրանում էր երկինքն ի վեր:
Դեպի քաղաքն էին թեքում երիվարներն ընթացքն իրենց՝
Սալասըմբակ փախուստ տալով վըրաններից ու նավերից:
Պատրոկլեսը որոտալով վարում էր իր ձիերն այնտեղ,
Որտեղ տեսնում էր խըռնըված խառնաշըփոթ ամբոխակույտ:
Մարդիկ իրենց կառքերից ցած էին ընկնում բերանքսիվայր,
Ու շուռ էին գալիս ճամփին կառքերը խուլ դըղըրդյունով։
390Արագ վարգով անցան փոսից Պատրոկլեսի ձիերն անմահ,
Որ աստվածներն էին տըվել չըքնաղ պարգև՝ վեհ Պելևսին։
Վառվում էր սիրտը Հեկտորին ըսպանելու բուռըն տենչով,
Բայց նըժույգներն արշավասույր՝ առած տանում էին նըրան:
Ինչպես աշնանն ամպերն ուռած ծանրանում են երկրի վըրա,
Երբ Զըրվանյանը սըրտմըտած՝ տեղատարափ է ջաղբում վար՝
Ի պատուհաս նըրանց, որոնք հասարակաց ատյաններում
Դատաստան են տեսնում սըխալ ու ժըխտում են արդարությունն՝
Անտեսելով աստվածների վըրեժխընդիր ցասումն ահեղ,
Որոնց բոլոր գետերն այնժամ վարարում են, ու հորդահոս
400Հեղեղները առատաջուր սեպ բըլուրները ճեղքելով՝
Լեռների թեք զառիթափից դեպի ծովն են գահավիժում
Ահագնագոչ որոտմունքով, ու քանդում են գործերն մարդկանց,—
Տրոյանց ձիերն այդպես ուժգին վըրընջյունով փախչում էին։
Երբ Մենիտյանն արագ ճեղքեց գումարտակներն առաջնաշարք,
Տըրոյացոց քըշեց նորից նավերի կողմ, թույլ չըտալով,
Որ նահանջեն դեպի քաղաք, ինչպես իրենք էին ուզում,
Այլ հետապինդ՝ գետի կողմից և պարըսպից ու նավերից
Կոտորում էր նա անխընա՝ շատերի վրեժը առնելով։
Պատրոկլեսը սուր նիզակով նախ հարվածեց Պրոնոոսին,
410Որի կուրծքը ասպարից մերկ՝ երևում էր. հոգին առավ,
Եվ նա գետին ընկավ ուժգին հարձակվելով երկրորդ անգամ՝
Զարկեց Թեստոր Ենոփսյանին, որ աթոռի վըրա նըստած
Կուչ էր եկել, կըծիկ դարձած, վախից միտքը մըլար ու մութ,
Վախենալուց երասաններն ընկել էին նըրա ձեռքից:
Պատրոկլեսը սուր նիզակով զարկեց նրա աջ կըզակին,
Տեգն անցկացրեց ատամներից և կառքից ցած քաշեց նըրան
Սըվնակոթով, ինչպես երբ մարդ նըստած բարձր ժայռի վըրա՝
Լարից կապված փայլուն կարթով ծովից ձուկ է քաշում հանում:
Պատրոկլն այդպես կառքից քաշեց Ենոփյանին երախաբաց,
420Որն ընկնելով բերանքսիվայր՝ շունչը փըչեց անմիջապես:
Երիլավսին զարկեց ապա քարով, երբ նա խիզախում էր,
Ու ճեղքելով նըրա գըլուխն ուղիղ երկու տապակ արավ
Գըլխանոցի տակ ամրակուռ, գետին ընկավ երեսնիվայր
Ու տեղնուտեղ մահն անողոք նըրա կյանքի թելը կըտրեց:
Մեկ-մյուսի ետև ապա գետին փըռեց՝ Երիմասին,
Ամփոտրոսին, Եպալտեսին, Դամաստորյան Տլեպոլեմին,
Եքիոսին և Պիրիսին, Եվիպպոսին և Իփևսին.
Այս բոլորից հետո նաև Պոլիմելին Արգեոսյան:
Սարպեդոնը երբ որ տեսավ իր բազմաթիվ ընկերներին
430Մենիտյան քաջ Պատրոկլեսի ձեռքով ընկած, դիաթավալ,
Ամբողջ ուժով ձայն արձակեց կըշտամբելով լիկյաններին.
«Ամոթ է ձեզ, լիկեացի՛ք, ո՞ւր եք փախչում, ըսթափվեցե՛ք,
Ինքըս պիտի ելնեմ հիմա այդ մարդու դեմ, որ իմանամ,
Թե ո՞վ է այդ դյուցազնը քաջ, որ այսքան մեծ ոճիր գործեց,
Ծընկակոտոր անելով շատ մեծակորով մարտիկների»:

Այսպես ասաց ու զենքերով նա իր կառքից գետին ցատկեց.
Պատրոկլեսը այդ տեսնելով ինքն էլ կառքից իջավ իսկույն,
Եվ երկուսով՝ կեռակըտուց, կեռամագիլ անգղերի պես,
Որոնք բարձըր ժայռի վըրա կըռվում են ճիչ ու գոչյունով,
440Ահագնաձայն աղաղակով հարձակվեցին իրար վըրա:

Նըրանց ի տես՝ հուզվեց սաստիկ Զըրվանի մեծ որդին ահեղ
Ու Հերային՝ իր քըրոջը և ամուսնուն այսպես ասաց.
«Վա՜յ ինձ, մարդկանց մեջ ամենեն իմ սիրելի Սարպեդոնին
Վիճակված է ճակատագրից ընկնել ձեռքով Պատրոկլեսի.
Սակայն սիրտըս հուզումնակոծ երկմըտում է տարակուսված[139]
Արտասվալից մարտից նըրան վերցընեմ ես ողջ և առողջ
Ու փոխադրեմ մեծահարուստ դեպի Լիկիա՞, թե հանդուրժեմ,
Որ Մենիտյան քաջի ձեռքով հաղթըվի նա ու մահ առնի»։

Եվ նազելի, աչեղ Հերան իսկույն այսպես պատասխանեց.
450«Զարհուրելի դու Զըրվանյան, այդ ինչ խոսք է, որ ասում ես,
Մահկանացու մարդուն՝ մահվան կանխորոշված ճակատագրից՝
Կամենում ես դու չարաշուք և անողոք մահից փըրկե՞լ։
Արա՛, բայց մյուս աստվածներըս համաձայն չենք քեզ այդ բանում:
Ուրիշ բան էլ ասեմ ես քեզ, և այն դու քո սըրտում պահիր.
Եթե փըրկես Սարպեդոնին ու ողջ-առողջ տուն ուղարկես,
Տես, որ գուցե և մյուս անմահ աստվածներն էլ կըկամենան
Կորըստաբեր կըռվից հանել իրենց սիրած որդիներին։
Պըրիամոսի քաղաքի շուրջ, պատերազմում որդի ունեն
Շատ անմահներ, որոնց պիտի դու զայրացնես քո վարմունքով։
460Եթե որդուդ շատ ես սիրում ու գութ ունես նըրա վըրա,
Թող որ ընկնի պատերազմում Պատրոկլեսի հզոր ձեռքով,
Եվ, երբ կյանքի շունչն ու ոգին թողնեն նըրան, հըղիր Մահին
Եվ Քընին խոր, որ փոխադրեն նըրան դեպի Լիկիա հարուստ:
Հարազատներն ու բարեկամք այնտեղ նըրան թաղեն թող որ
Եվ հուշարձան կանգնեն վըրան՝ տալով պատիվ մահացյալին»։

Այսպես ասաց, և Զըրվանի որդին անսաց այդ խորհըրդին
Ու երկընքից արյունագույն ցող տեղաց վար, երկրի վըրա,
Իր սիրելի որդու պատվին, որին հեռու հայրենիքից
Վիճակված էր Պատրոկլեսի ձեռքով ընկնել Տըրոյայում:

470Երբ երկուսով հասան իրար, Պատրոկլեսը առաջին հեղ
Զարկեց ներքին որովայնին հըռչակավոր Թրասիմեդի,
Որ Սարպեդոն թագավորի ըսպասյակն էր հավատարիմ.
Սարպեդոնը վըրա վազեց փայլակնացայտ իր աշտեով,
Բայց վըրիպեց, և հարվածը կայտառի աջ ուսին առավ.
Ձին փըռընչաց ու դառնաղի վըրընջյունով փըռվեց գետին
Ու տեղնուտեղ շունչը փըչեց, իսկ մյուս անմահ ձիերն անզուսպ
Խըրտընեցին, լուծը ճռնչաց, երասաններն խառնըվեցին,
Քանզի դըրսի կողմից կապված նըժույգն ընկավ փոշեթավալ:
Բայց քաջատեգ Ավտոմեդոնն անմիջապես ելքը գըտավ,
480Իր թանձրաթամբ ազդրից քաշեց սուրը երկար, ձըգվեց առաջ
Եվ տապալված երիվարի կապերն ամուր կըտրեց արագ:
Մյուս նըժույգներն ուղղըվեցին ու սամետի տակը մըտան
Եվ Պատրոկլեսն ու Սարպեդոնն ահեղորեն առան իրար:

Բայց վըրիպեց կըրկին անգամ Սարպեդոնի փայլուն աշտեն,
Որ ձախ ուսով Պատրոկլեսի՝ անցավ գընաց աննըպատակ։
Վըրա հասավ այն ժամանակ Պատրոկլեսը իր պըղընձով,
Եվ մըկունդը նըրա ձեռքից չըթըռավ զուր և ապարդյուն,
Այլ հարվածեց այն թաղանթին, որը սիրտն է անջըրպետում:
Եվ Սարպեդոնն, ինչպես բարդի, կաղնի, թեղոշ մի բարձրաբուն,
490Որ հյուսները լեռան վըրա կըտրում են սուր կացիններով
Նավափայտի համար, այդպես գետին ընկավ հասակով մեկ
Իր ձիերի, կառքի առաջ, ակռաները կըրճըտելով,
Ագուռներով, եղունգներով ճանկռելով հողն արյունազանգ:
Ինչպես առյուծը համրընթաց երինջների նախրի վըրա
Հարձակվելով ըսպանում է մեծամարմին, խարտյաշ մի ցուլ,
Որ կորչում է հաղթ առյուծի ժանիքների տակ, երախում,
Այդպես խոցված Պատրոկլեսից լիկեցոց պետն ասպարավոր՝
Մահվան շեմին ձայն արձակեց իր սիրելի ընկերակցին.
«Արդ, սիրելի՛դ իմ Գըլվակոս, քաջերի քա՛ջ, ժամ է, որ դու
500Ցույց տաս ուժըդ անպարտելի և կորովըդ պատերազմում.
Քեզ ցանկալի պետք է լինի կըռվել, եթե քաջ ես իրոք:
Նախ լիկեցոց պետերին դու հորդոր կարդա գընդից ի գունդ,
Որ ոգորեն Սարպեդոնի շուրջը կանգնած արիաբար,
Եվ ինքըդ ինձ պաշտպան կանգնիր աքայանց դեմ քո պըղընձով,
Զի քեզ համար, ո՛վ Գըլավկոս, պիտի լինեմ այսուհետև
Ամոթ ընդմիշտ և նախատինք, եթե երբեք աքայեցիք
Կողոպտեն իմ զենքերն այստեղ, ուր ես ընկա մարտընչելիս։
Օ՛ն, ուրեմըն կանգնիր ամուր և խըրախույս կարդա գընդին»։

Խոսքը նըրա բերանն էր դեռ, երբ որ մահը վըրա հասավ,
510Փակեց աչքերն, իսկ Պատրոկլեսն աքացելով նըրա կըրծքին,
Կորզեց աշտեն նըրա մարմնից, փորոտիքը դուրս թափելով.
Եվ Պատրոկլը տեգն ու հոգին քաշեց մեկտեղ ու դուրս հանեց։
Միրմիդոններն հասան իսկույն ու բըռնեցին նըժույգներին,
Որոնք փախչել էին ուզում, երբ կառքն անտեր էր մընացել:

Լրսելով ձայնն իր ընկերոջ՝ Գլավկոսը ցավեց սաստիկ,
Սիրտը կըտոր–կըտոր եղավ, որ չէր կարող օգնել նըրան,
Բրռնած բազուկն իր վիրավոր սեղմում էր նա, ճըմլում ձեռքով,
Որ Տևկրոսն էր խոցել նետով այն միջոցին, երբ վազեվազ
Ելնում էր նա պարիսպն ի վեր՝ ընկերներին իր օգնելու:
520Եվ Գըլավկոսն Ապոլլոնին աղոթելով` այսպես ասաց.
«Լըսիր, արքա՛, ուր էլ լինես, լիկեցոց մեջ թե տըրոյանց,
Ամեն տեղ էլ կարող ես դու վըշտատոչոր մարդուն լըսել.
Որ ինձ նըման տառապում է անտանելի ցավերի մեջ:
Վիրավորված եմ կարեվեր, տանջում են ինձ ցավերը սուր,
Չի դադարում արյունն երբեք, ծանրացել է ուսն իմ թըմրած,
Ու չեմ կարող անդեղնուն բըռնել նիզակս ու մարտընչել։
Ընկավ արի մի մարդ ահա՛, շըքեղ որդին Արամազդի՝
Սարպեդոնը և չհասավ Զևսը որդուն իր զորավիգ:
Բայց դու, արքադ արծաթաղեղն, առողջացրու այս վերքըս խոր,
530Սեղմիր ցավերս, տուր զորություն, որ հորդորեմ ընկերներիս,
Խըրախուսեմ իմ լիկեցի ռազմիկներին՝ պատերազմի
Եվ ես կըռվել կարողանամ իմ մըտերմի դիակի շուրջ»:
Այսպես ասաց աղերսագին, Ապոլլոնը լըսեց նըրան,
Մեղմեց ցավերն անմիջապես և նըրա խոր վերքից հոսող
Արյունը սև ցամաքեցրեց ու ներշընչեց ուժ ու կորով։
Գլավկոսն ըզգաց իր սըրտի մեջ ու մեծապես ուրախացավ,
Որ Ապոլլոն այդպես արագ լըսեց աղոթքն իր սըրտագին:
Գընաց իսկույն հորդորելու լիկիացոց քաջ իշխաններին
Սարպեդոնի շուրջ կըռվելու, որ զինազերծ չանեն նըրան,
540Ապա դիմեց նա մեծաքայլ՝ տըրոյացոց պետերի մոտ՝
Պուլիդամի մոտ Պանթոյան և Ագենոր դյուցազնի,
Գըտավ ապա Էնիասին և Հեկտորին պըղընձազեն,
Որոնց իսկույն մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Եվ դու, Հեկտոր, բոլորովին մոռացել ես նիզակակից
Ընկերներիդ, որ քեզ համար իրենց կյանքն են զոհում այստեղ,
Հեռու իրենց հայրենիքից՝ կարոտ իրենց որդոց, կանանց.
Մինչդեռ ինքըդ չես կամենում օգնել նըրանց ու պաշտպանել:
Ընկավ մարտում Սարպեդոնը՝ լիկյանց իշխանն ասպարավոր,
Որ պահպանում էր ողջ Լիկիան արդարությամբ և իր ուժով։
550Պղնձի Արեսն ընկճեց նըրան՝ հուժկու տեգով Պատրոկլեսի,
Եկե՛ք հիմա, և թո՛ղ վառի վըրեժը ձեր սըրտերը մեծ,
Մի՛ հանդուրժեք, սիրելիներս, որ միրմիդոնք մոլեգնաբար
Նըրա զենքերը կողոպտեն, և անպատվեն դյուցազնի դին,
Հույժ բարկացած դանայեցոց կորուստների համար, որ մենք
Պատճառեցինք նըրանց մեր սուր նիզակներով՝ նավերի մոտ»։

Այսպես ասաց ու սաստիկ սուգն առավ համայն տըրոյացոց,
Քանզի թեև տարաշխարհիկ՝ Սարպեդոնը սյունն էր նըրանց
Եվ քաղաքին, բերում էր նա բազում զինվոր իր ետևից,
Որոնց մեջ ինքն էր ամենեն քաջը մարտում արիսական։
560Տըրոյացիք միահամուռ ու քինավառ գըրոհեցին
Դանայեցոց վըրա, և քաջ Հեկտորն ինքն էր առաջնորդում՝
Վըրիժատենչ ու խիստ ցասկոտ՝ Սարպեդոնի մահվան վըրա։
Իսկ Պատրոկլեսն աքայեցոց կըրծքում վառեց կըռվի կըրակ
Եվ նախ երկու Այաքսներին ինքնահորդոր՝ այսպես ասաց.
«Ձեզ, Այաքնե՛ր, հաճելի է հիմա վանել ոսոխներին
Ցույց տվեք ձեզ, ինչպես որ միշտ պանծացել եք ձեր քաջությամբ:
Ընկավ նա, որ առաջինն էր պարիսպն ի վեր ելնողներից՝
Սարպեդոնը, օ՜, եթե մենք կարողանանք կորզել մարմինն
Ու կողոպտել զենքերն ուսից, և ըսպանել սուր պըղընձով
570Նըրա դիակը պաշտպանող վըրեժխընդիր ընկերներին...»:

Այսպես ասաց Պատրոկլը քաջ ու բոլորի սըրտից խոսեց:
Երկու կողմից խըտացնելով ուժերն իրենց ընդդիմամարտ-
Տրոյացիք և լիկեցիք, միրմիդոններն ու աքայանք՝
Իրար առան դիակի շուրջ ահագնագոչ աղաղակով,
Ու պարղընձյա նըրանց զենքերն ահեղորեն շառաչեցին։
Բայց Արամազդն ռազմի վըրա սըփռեց գիշեր մի ժանտաժուտ,
Որ իր որդու համար մըղվող մարտն ավելի դաժան լինի:

Նախ տըրոյանք հալածեցին աքայեցոց աչակաքավ,
Քանզի ընկավ ո՛չ աննըշան մեկը գընդից միրմիդոնաց-
580Որդին մեծանձն Ագակլեսի՝ Եպիգեսը արիասիրտ,
Որ էր երբեմըն թագավոր բարեբընակ Բուդիոնի։
Այն ժամանակ կըտրիճորդին իր հորեղբորն ըսպանելով,
Փախավ իսկույն արծաթթաթիկ Թետիսի մոտ ու Պելևսի,
Որ ապաստան-պաշտպանություն գըտնին ըրանց հովանու տակ,
Որոնք նըրան պատերազմիկ Աքիլլի հետ ուղարկեցին
Դեպի Իլիոնը քաջաձի` մարտընչելու տըրոյանց դեմ:-
Եվ երբ արդեն մոտեցել էր նա դիակին՝ կողոպտելու,
Հեկտորն հանկարծ ահագին քար մի իջեցրեց նըրա գըլխին,
Որը երկու տապակ եղավ սաղավարտի տակ ամրակուռ.
590Եվ դիակի վըրա փըռվեց բերանքսիվայր, արնաշաղաղ.
Ու վերահաս մահը իսկույն նըրա կյանքի թելը կըտրեց։
Ընկերոջ մահը սոսկալի ցավ պատճառեց Պատրոկլեսին,
Ու հարձակվեց նա շեշտակի նախամարտիկ գընդի վըրա
Սըրաթըռիչ շահենի պես, որ հալածում է անխընա
Չըղջիկներին ու մանրաթև թըռչնոց՝ նըրանց ետևն ընկած:
Այդպես և դո՛ւ հարձակվեցիր, ձիամարտիկ ո՛վ Պատրոկլե,
Դեպի տրոյանք ու լիկեցիք՝ քաջիդ վըրեժը լուծելու։
Զարկեց նա մեծ բըռնաքարով Իթեմենի կըտրիճ որդու՝
Սթենելի պարանոցին և ջլաբեկ արավ նըրան
600Ետ ընկըրկեց շըքեղաճոխ Հեկտորը իր քաջերի հետ
Մի տեգընկեց տեղի չափով, որ նետում է ոմըն մարզիկ՝
Փորձելով ուժն իր խաղի մեջ կամ գուպարում՝ թըշնամու դեմ:
Տրոյանք այդքան տեղի տըվին՝ հալածվելով աքայանցից։
Գըլավկոսը նախ ետ դարձավ, լիկեցոց պետը քաջամարտ,
Եվ ըսպանեց մեծահոգի Բաթիկլեսի Քալկոն որդուն,
Որ ապրում էր Հելլադայում իր ճոխ փառքով և մեծությամբ։
Գլավկոսն հանկարծ ետ դառնալով տեգը մըխեց կուրծքը նըրա,
Երբ նա քաջի եոևն ընկած՝ այն է, պիտի բըռներ նըրան։
Քալկոնն ընկավ, սոսկալի ցավ պատճառելով աքայեցոց:
610Տըրոյացիք ուրախացած` խուռն ամբոխով վերադարձան
Ու կանգ առան միահամուռ՝ Գլավկոսին պաշտպանելու
Բայց աքայանք նըրանց վըրա ընկան թափով, արիաբար:
Մերիոնն այնտեղ ըսպանեց քաջ Ոնետորի խիզախ որդուն՝
Լավոդոնին, որ Իլիոնում քուրմն էր Զևսի Իդայական,
Եվ բովանդակ ժողովըրդից մեծարվում էր աստըծու պես։
Ծընոտից ցած և ականջի տակից տեգով վիրավորված՝
Փըչեց նա շունչն իսկույնևեթ, ու մահվան մութն իջավ վըրան:
Մերիոնեսի դեմ արձակեց Էնիասն իր պըղինձ-աշտեն,
Երբ առաջ էր խոյանում նա պատըսպարված իր վահանով։
620Բայց նա տեսավ ու խույս տըվեց տեգից` առաջ կըռանալով,
Սըվինն անցավ աննըպատակ ու ետևում խըրվեց գետին,
Ուր սըվնակոթն ուժգընորեն տարուբերվում էր դուրս ցըցված:
Այդտեղ արդեն Արեսը բուռն իր սաստկությունը կորցըրեց,
Երբ Էնիասի կըշռած նիզակն այդպես գընաց, մըտավ գետին,
Աննըպատակ և ապարդյուն սըլանալով հուժկու ձեռքից:
Էնիասը դեպի Մերիոնն այսպես գոչեց հույժ բարկացած.
«Մերիոնե՛ս, թեպետև դու քաջակաքավ[140] ես իսկապես,
Բայց շատ շուտով կըլըռեիր, եթե նըշանս ճիշտ առնեի»:

Կորովատեգ Մերիոնեսն այսպես ասաց Էնիասին.
630«Ո՛վ Էնիաս, որքան էլ քաջ լինես, դարձյալ դըժվար է քեզ
Ջըլատել ուժ ու ըսպանել քեզ ախոյան ամեն մարդու,
Որովհետև բոլորի պես դու ինքդ էլ ես մահկանացու:
Ե՛ս էլ եթե հաջողեի կուրծքըդ խըրել նիզակն իմ սուր՝
Որքան էլ որ քաջ լինեիր, անտարակույս պիտի տայիր
Դու փառքը ինձ և քո հոգին Տարտարոսի թագավորին»։

Այսպես ասաց, բայց Մենիտյանն արիասիրտ սաստեց նըրան
«Մերիոնե՛ս, քաջակորով, ինչո՞ւ ես դու խոսում իզուր.
Տըրոյացիք խըրոխտապանծ՝ ոչ թե խոսքով նախատական,
Այլ շատերին կորուստ տալով պիտ մեռելից հեռու քաշվեն:
640Մարտում բազուկն է հաղթողը և ատյանում՝ ճարտար լեզուն,
Ուստի այստեղ ոչ թե լեզվով, այլ բազուկով պետք է կըռվենք»:

Այս ասելով՝ առաջ անցավ, Մերիոնեսն էլ նըրա հետ։
Ինչ շառաչյուն, որ հանում են փայտահատներն լեռան վըրա,
Անտառախիտ թավուտներում, որ լըսվում է հեռվից-հեռու,-
Գետինն այդպես դըղըրդում էր, թընդում հուժկու սուսերների
Ու երկսայրի նիզակների, վահանների արջառամորթ
Քեմուխտապատ զըրահների բախումներից շառաչաձայն:
Ծանոթն անգամ չէր ճանաչի աստվածային Սարպեդոնին,
Զի նա ոտքից մինչև գըլուխ սըլաքներով էր ծածկըված
650Ու թաթավուն ամբողջովին թանձըր փոշու և արյան մեջ:
Կրռվում էին նըրանք այդպես դյուցազունի դիակի շուրջ:
Ինչպես գարնանը մեղուներն տըզտըզում են փարախի մեջ
Կաթով լեցուն դույլերի շուրջ, երբ առատ է կաթն ամեն տեղ,
Այդպես նըրանք խռնվել էին գետնատարած դիակի շուրջ:
Զևսը աչքերն այդ դըժընդակ կըռվից երբեք շուռ չէր տալիս,
Այլ նըրանց էր նայում անթարթ, միտք անելով ինքն իրեն մեջ
Պատրոկլեսի մահվան վըրա և երկմըտում էր մըտահույզ,
Թե ըսպանի՞ նըրան արդյոք Պրիամյանի պղնձյա զենքով
Սարպեդոնի մարմընի վըրա և կողոպտի զենքերն ուսից,
660Թե՞ տակավին դըժոխատանջ ցավ ու տաժանք տա շատերին:
Շատ մըտածեց և ի վերջո այս միտքը նա հարմար գըտավ,
Որ քաջ ընկերը մեծազոր Պելիսածին Աքիլլեսի,
Կըրընկակոխ՝ տըրոյացոց և Հեկտորին պըղընձազեն
Դեպի քաղաքը հալածի՝ կոտորելով շատ-շատերին։
Ուստի և նա նախ և առաջ Հեկտորի սիրտն ահաբեկեց,
Որ նըստեց իր կառքը շըքեղ ու ետ դարձավ, փախավ արագ,
Եվ հորդորեց տըրոյացոց, որ նըրանք էլ փախչեն շուտով,
Զի նա Զևսի սուրբ կըշեռքի մետն ըմբռնեց անմիջապես:
Չըմընացին այնտեղ նույնիսկ լիկեցիներն արիասիրտ,
670Երբ որ տեսան նըրանք իրենց թագավորին կըրծքից խոցված՝
Դիակների շեղջակույտում, զի նըրա շուրջ շատերն ընկան
Արյունահեղ գուպարի մեջ, որ Արամազդը բորբոքեց:
Աքայեցիք կողոպտեցին Սարպեդոնի զենքերն ուսից,
Եվ Մենիտյանն արիասիրտ՝ պըղընձափայլ զենքերն այդ ողջ
Հանձնեց իր քաջ ընկերներին, որ նավատորմ տանեն իսկույն:
Եվ Զըրվանյանն այն ժամանակ Ապոլլոնին հըրամայեց.
«Շո՛ւտ, Ապոլլոն, գընա և դուրս քաշիր իսկույն Սարպեդոնին
Տեղատարափ սըլաքներից և, մաքրելով արյունը սև,
Առ տար հեռու ու գետի մեջ լըվա, օծիր անուշ յուղով,
680Եվ հագցըրու անմահական ըզգեստները, և Քուն ու Մահ
Երկվորյակին՝ ճեպընթացիկ դիահանաց հանձնիր նըրան,
Որպեսզի շուտ տանեն ու լայն Լիկիո հարուստ ազգին հանձնեն.
Հարազատներն այնտեղ նըրան թաղեն պատշաճ հանդեսներով,
Կանգնեն շիրիմ և մահարձան, որ մեռելի պատիվն է մեծ»։

Այսպես ասաց, և Ապոլլոնն անսաց իր հոր հըրամանին,
Եվ իջնելով բարձր Իդայից՝ գընաց դեպի գուպարն ահեղ,
Ու կորզելով անմիջապես Սարպեդոնին սըլաքներից՝
Տարավ հեռուն, լըվաց գետում, օծեց յուղով անուշահոտ
Ու հագցըրեց անմահական ճոխ հանդերձներ և Քուն ու Մահ
690Երկվորյակին՝ ճեպընթացիկ դիահանաց հանձնեց նըրան,
Որոնք տարան ու ցած դըրին Լիկիայի լայն հրապարակում:

Իսկ Պատրոկլեսն Ավտոմեդին և ձիերին հորդորելով
Հալածում էր տըրոյացոց և լիկեցոց ետևն ընկած։
Օ, անխոհե՛մ, նա այդպիսով սաստիկ աղետ բերեց գըլխին,
Եթե լըսեր նա խելացի պատվիրաններն Աքիլլեսի,
Պիտ ազատվեր նա անկասկած մահու դաժան սև օրհասից։
Սակայն Զևսի միտքն ավելի հըզոր է քան միտքը մարդկանց,
Որ քաջին էլ փախցընում է ու հեշտությամբ փառազըրկում,
Նույնիսկ եթե ինքը նըրան մըղած լիներ դեպի գուպար,
700Ինչպես որ քաջ Պատրոկլեսին, որին ինքը դըրդեց ի մարտ:
Ո՞ւմ առաջին անգամ այդտեղ և ո՞ւմ վերջում ըսպանեցիր,
Երբ աստվածները, Պատրոկլե, քեզ դեպի մահ հրավիրեցին:
Ադրեստոսին նախ և առաջ, Ավտոնոսին, Եկեքլոսին,
Եվ Մեգասյան Պերիմոսին, Մելանիպպին, Մուլիոսին,
Ելասոսին զարկեց ապա, Պիլարտեսին, Եպիստորին
Ըսպանեց նա, իսկ մյուսներն ազատվեցին փախուստ տալով:
Անշուշտ այդ օ՛րն իսկ կառնեին աքայեցիք բարձըր Տրոյան
Պատրոկլեսի ձեռքով, քանզի խիզախում էր իր նիզակով,
Եթե Գուշակն Ապոլլոնը կանգնած ամուր բուրգի վըրա՝
710Մահ չընյութեր Պատրոկլեսին, պաշտպանելով տըրոյացոց:
Պատրոկլեսը երեք անգամ գրոհեց պատի անկյունն ի վեր,
Եվ Ապոլլոնն երեք անգամ նըրան հեռու վանեց պատից,
Ետ հըրելով նըրա վահանն անմահական իր ձեռքերով:
Իսկ երբ չորրորդ անգամ ուժգին գըրոհ գործեց աստվածորեն,
Արծաթաղեղ արքան այնժամ ըսպառնալից սաստեց նըրան,
«Հեռո՛ւ, դյուցազըն Պատրոկլես, ճակատագրից քեզ չի տըրված
Քո նիզակով քանդել քաղաքը քաջազուն տըրոյացոց,
Ոչ էլ նույնիսկ քեզանից քաջ Պելիսածին Աքիլլեսին»:

Այսպես ասաց, ու Պատրոկլեսն ընկըրկելով՝ տեղի տըվեց,
720Ահաբեկված կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից։
Հեկտորը իր սըրաթըռիչ նըժույգները սալասըմբակ
Կանգնեցրել էր Սկեական դըռների մոտ, երկմըտելով՝
Մըտրակելով նըրանց արդյոք մըղեր նորից դեպի գուպա՞ր,
Թե՞ հորդորել զորքին գալու, հավաքվելու պարըսպի մոտ։
Երկմտում էր Հեկտորն այսպես, երբ Ապոլլոնն հասավ այնտեղ
Քաջակորով, երիտասարդ մի կըտրիճի կերպարանքով՝
Ասիոսի, որ ձիախրոխտ քաջ Հեկտորի մոր եղբայրն էր,
Հարազատը Հեկաբեի և Դիմասի որդին շըքեղ,
Որ ապրում էր Փռյուգիայում, Սանգար գետի ափերի մոտ։
730Արամազդի որդին նըրա դեմքն առնելով՝ այսպես ասաց.
«Ինչո՞ւ ես դու մարտը թողել, Հեկտո՛ր, այդ քեզ չի վայելում,
Եթե այնքան քաջ լինեի, որքան թույլ եմ ես քեզանից,
Շուտով պիտի դու զըղջայիր, որ արյունոտ մարտը թողիր։
Պատրոկլեսի վըրա վարիր նրժույգներըդ կարծրասըմբակ,
Գուցե նըրան դու ըսպանես և առնես փառք Ապոլլոնից»։

Ասաց աստվածն ու վերըստին դիմեց դեպի մարտը մարդկանց:
Եվ Հեկտորը հըրամայեց կորովասիրտ Կեբրիոնին,
Որ մըտրակի նըժույգներին ու դեպի մարտ վարի նըրանց։
Ապոլլոնը գընաց մըտավ պատերազմող բազմության մեջ
740Եվ աքայանց զորքերի մեջ գըցեց աղմուկ, խըռովություն,
Ընձեռելով փառք ու պարծանք տըրոյացոց և Հեկտորին:
Հեկտորը մյուս աքայեցոց հետամուտ չէր, այլ միմիայն
Պատրոկլեսի դեմ էր վարում երիվարներն իր ամեհի:
Այդ տեսնելով Պատրոկլեսը կառքից գետին ցատկեց իսկույն
Նիզակը ձախ ձեռքով բըռնած, աջով գետնից առավ արագ
Մի ըսպիտակ ապառաժ քար, որ իր ամբողջ բուռը լըցրեց,
Ու պըտտելով նետեց ուժգին, որ նըշանին չառավ թեև,
Բայց զուր չանցավ, այլ հարվածեց Հեկտորի քաջ կառավարին
Կեբրիոնին, որ հարճորդին էր մեծափառ Պրիամոսի:
750Քարը դիպավ նըրա ճակտին՝ ջախջախելով հոնքերը զույգ,
Եվ աչքերը ոտքերի մոտ գետին ընկան փոշեթաթավ,
Կեբրիոնը ջըրսուզակի նըման իսկույն ցած գըլորվեց
Չըքնաղ կառքից, ու դուրս թըռավ նըրա հոգին ոսկորներից:
Որին, ո՛վ քաջ դու Պատրոկլես, դառն հեգնությամբ այսպես ասիր.
«Վա՛հ, այս ինչ Ժիր, ճըկուն մարդ է, և ինչպե՜ս է թեթև թըռչում,
Եթե լիներ նա որևէ ձըկնով հարուստ ծովի վըրա՝
Կըկըշտացներ շատ-շատերին խեցեմորթեր որոնելով,
Ցած ցատկելով իր նավակից՝ նույնիսկ ծովում ալեկոծված,
Ինչպես հիմա, որ հեշտությամբ կառքից գետին ցատկեց թեթև։
760Տըրոյացոց մեջ էլ ուրեմն եղել են քաջ լողորդ մարդիկ»։
Այսպես ասաց ու դեպի քաջ Կեբրիոնը վազեց արագ,
Առյուծի պես, որ դեպ փարախ արշավելիս վերք է առնում
Իր հաղթ կըրծքից ու վայր ընկնում՝ զոհ գընալով իր քաջությանն։-
Այդպես և դո՛ւ, ո՛վ Պատրոկլես դեպ Կեբրիոնն արշավեցիր:
Մյուս կողմից էլ Հեկտորը իր կառքից արագ գետին ցատկեց,
Եվ իրարու վրա փըրթան Կեբրիոնի շուրջ երկուսով,
Առյուծների պես սովատանջ, որ իրար հետ, լեռան վըրա
Մաքառում են մոլեգնաբար մի եղնիկի դիակի շուրջ:
Այսպես ահա, պատերազմի երկու հըմուտ դյուցազուններ՝
770Մեկը Պատրոկլը Մենիտյան, մյուսը Հեկտորը փառաշուք՝
Տըքնում էին քըրտինք մըտած՝ Կեբրիոնի դիակի շուրջ
Ըսպանելու մեկ-մյուսին իրենց անգութ պըղինձներով։
Հեկտորը պինդ գըլխից բըռնած, և Պատրոկլը ոտքից ամուր,
Ու ոչ մեկը բաց չէր թողնում, այդպես նաև նույն ժամանակ,
Տըրոյացիք ու դանայանք էին կըռվում ամեհաբար։
Ինչպես Հարավն ու Հյուսիսակն են ոգորում իրարու դեմ
Լեռնային խիտ թավուտներում՝ դըղըրդելով անտառը խոր,
Ուր բարձրուղեշ հացին, փիճին և հոնի ծառը կարծրափայտ
Իրենց աճուն ճյուղերն անդուլ իրարու են զարկում ուժգին,
780Խարշափում են ահագնալուր ու կոտըրտվում ճարճատյունով,
Այսպես տրոյանք և աքայանք հարձակվելով իրար վըրա՝
Ջարդում էին մեկ-մյուսին ու ոչ ոք չէր փորձում փախչել:
Կեբրիոնի շուրջը իրար կողք մըխվեցին շատ աշտեներ,
Եվ թևավոր նետեր թըռան աղեղների ձիգ լարերից,
Ու քարերի շատ տարափներ ջախջախեցին նըրա չորս դին
Կըռվողների կուռ վահաններ, բայց նա փըռված մեծատարած՝
Իր ահագին հասակով մեկ, փոշու սաստիկ մըրըրկի մեջ
Մոռացել էր ձի վարելու հըմտությունն ու արվեստն ընդմիշտ։
Այդպես երկար, քանի արևն երկինքն ի վեր էր բարձրանում,
790Երկու կողմից թըռչում էին նետեր, և շատ քաջեր ընկան.
Իսկ երբ թեքվեց գունդն արևի, խոնարհվելով դեպ մայրամուտ,
Աքայեցիք իրենց բախտից վեր զորավոր հանդիսացան
Եվ տեգերի տարափի տակ տըրոյացոց խուռն ամբոխից
Դուրս քաշեցին Կեբրիոնին ու զինազերծ արին նըրան։

Բայց Պատրոկլեսը չարամետ գըրոհ գործեց տրոյանց վըրա
Եվ խոյացավ երեք անգամ ժիր Արեսի պես քաջընթաց՝
Որոտալով ահեղաբար, և ըսպանեց ինը մարդու։
Իսկ երբ չորրորդ անգամ խիզախ գըրոհ գործեց աստվածորեն,
Այնժամ արդեն քեզ երևաց կյանքիդ վախճանն, ո՛վ Պատրոկլե,
800Դեմըդ ելավ Ապոլլոնը, որ ահավոր է մարտի մեջ։
Չէր տեսնում նա ամբոխի մեջ երթևեկող Ապոլլոնին,
Որ դեպի նա առաջացավ թանձըր ամպով մի պարուրված,
Պատրոկլեսի ետև կանգնեց ու հարվածեց ծանըր ձեռքով
Լայն թիկունքին և ուսերին, և աչքերից կայծեր թըռան:
Սաղավարտը նըրա գըլխից գըցեց արքան արծաթաղեղ,
Եվ փողաձև գըլխանոցն այն մեծ թընդյունով ցած գըլորվեց
Նըժույգների ոտքերի տակ. գիսակները թաթախվեցին
Փոշիների և արյան մեջ. ցած չէր ընկել բոլորովին,
Հողաթավալ չէր եղել դեռ այդ սաղավարտը ձիագես,
810Որ ծածկում էր շընորհագեղ գլուխն Աքիլլի աստվածային:
Զևսը հիմա տըվեց, որ այն Հեկտորը իր գըլխին կըրի,
Բայց ոչ երկար ժամանակով, քանզի մոտ էր մահը նըրա:
Պատրոկլեսի երկար աշտեն սըլաքասուր ու հաստաբեստ
Երկու կըտոր եղավ ձեռքում, և ուսերից գետին ընկավ
Պըճըղնավոր վահանը կուռ իր ամրապինդ փոկով հանդերձ:
Եվ Ապոլլոնն՝ Արամազդի որդին զըրահը արձակեց։
Ծանըր թըմբիր տիրեց մըտքին, անդամները ընդարմացան,
Ապուշ կըտրեց ամբողջովին, և մոտ գալով մի դարդանյան
Սըլաքասուր իր նիզակով զարկեց նըրա թիկնամեջքին։
820Դա Եվփորբոսն էր Պանթոյան, որ գերազանց էր տարեկից
Քաջերի մեջ կառք վարելում և թե՛ ոտքով արշավելիս:
Քըսան քաջեր իրենց կառքից գետին էր նա զարկել, երբ դեռ
Առաջին հեղ կառք վարելով՝ հըմտանում էր ռազմի գործին:
Առաջինը նա՛ զարկեց քեզ իր աշտեով, ո՛վ Պատրոկլե,
Սակայն չընկճեց, այլ քաշելով մարմնից աշտեն երկայնաստվեր՝
Փախավ մըտավ բազմության մեջ, սիրտ չանելով դեմը կանգնել,
Չընայած մերկ էր Մենիտյանն ու զինազերծ բոլորովին։
Պատրոկլեսը աստվածահար և մըկունդով վիրավորված
Դեպ ընկերներն իր խույս տըվեց, որ ազատվի սև օրհասից:
830Բայց Հեկտորը հենց որ տեսավ մեծահոգի Մենիտյանին
Գուպարից ետ ընկըրկելիս և վիրավոր սուր սըղընձով՝
Ջոկատների միջից իսկույն վըրա վազեց և սայրասուր
Տեգը խըրեց կողքը նըրա ու դուրս հանեց մյուս կողմից:
Փուլ եկավ նա գետնատըրոփ, ու սուգն առավ աքայեցոց:
Ինչպես առյուծն ընկճում է հաղթ և աննըվաճ կինճին կըռվում,
Մաքառելով մոլեգնաբար լեռան վըրա՝ ջըրի համար,
Որից խըմել էին ուզում երկուսով էլ, բայց վերջապես
Առյուծն իր մեծ ուժով հաղթում է շընչասպառ ախոյանին,—
Այսպես Հեկտորը մոտիկից զարկեց հուժկու իր նիզակով
840Պատրոկլեսին,- որ շատերին էր ըսպանել պատերազմում,—
Ու պարծենկոտ խըրոխտանքով այս թևավոր խոսքերն ասաց.
«Ո՛վ Պատրոկլես, հույս ունեիր անշուշտ քանդել քաղաքը մեր
Ու տրովուհյաց, ազատության արևը վառ խավարելով,
Գերեվարել սև նավերով դեպ ցանկալի երկիրը քո:
Խենթ, չըգիտե՛ս, որ սըրավազ երիվարները Հեկտորի
Նըրանց համար են արշավում դեպի գուպար քառատըրոփ,
Եվ ես տեգով բարձր եմ բոլոր պատերազմիկ տըրովներից
Ու նըրանցից հեռու եմ ես վանում սև օրը գերության:
Իսկ դու այստեղ, դաշտում ընկած, անգղերին կեր դառնաս պիտի։
850Թըշվա՜ռ, չօգնեց քեզ մինչևիսկ Աքիլլեսը հըսկայազոր,
Որ քեզ այստեղ ուղարկելիս շատ պատվերներ տըվեց անշուշտ,
Ասաց.- թող քեզ, սիրելիդ իմ, երիվարներդ ետ չըբերեն
Դեպի նավերն արագաթև, մինչև որ դու մարտախողող
Եվ արնառուշտայդ Հեկտորի շապիկը իր կըրծքի վըրա
Պատառ-պատառ չանես նըրա տաք արյան մեջ ողողելով: —
Այսպես ասաց նա անկասկած և համոզեց քեզ՝ հիմարիդ»:

Եվ դու հոգիդ ավանդելիս այսպես ասիր, ո՛վ Պատրոկլե.
«Հըպարտացիր այժըմ, Հեկտո՛ր, մեծաբանիր, որովհետև
Զևսն ու արքան արծաթաղեղ՝ հաղթությունը քեզ տըվեցին.
860Նըրանք էին, որ քո ձեռքով ի պարտություն մատնեցին ինձ,
Եվ ուսերես նըրանք էին, որ զենքերըս կողոպտեցին:
Նույնիսկ եթե քեզ պես քըսան քաջ ախոյան դեմըս ելներ,
Բոլորին էլ իմ նիզակով իսկույն գետին կըփըռեի,
Բայց չարաբախտ ճակատագիրն Լադոնեի որդու ձեռքով
Ու մարդկանցից Եվփորբոսը ըսպանեցին ինձ գուպարում,
Իսկ դու միայն երրորդն ես, որ ավարում ես մարմինը իմ.
Բայց քեզ այլ բան պետք է ասեմ, և դու այն քո մըտքում պահիր,
Դու էլ երկար չես ապրելու, մոտ է նաև օրհասը քո
Կընկնես շուտով Էակիդյան Աքիլլեսի հըզոր ձեռքով»։

870Այսպես ասաց վերջին շընչում և կընքեց իր մահկանացուն:
Հոգին մարմնից դուրս թռչելով ` իջավ խավար Դըժոխքնի վար,
Ողբալով իր բախտը դըժեմ, թողած հասակն իր ծաղկատի։

Պատրոկլեսին- մեռելին իսկ՝ այսպես ասաց Հեկտորը վեստ.
«Օ՛, միրմիդոն, ինչպե՞ս ես դու ինձ դառնագույն մահ գուշակում.
Ո՞վ իմանա, թե Աքիլլը, որդին Թետիս վարսագեղի
Ինձնից առաջ չի մեռնելու իմ իսկ ձեռքով տիգահարված»:

Այսպես ասաց և սուր աշտեն քաշեց ու դուրս հանեց վերքից՝
Աքացելով դին ու տեգով գըլորեց այն մեջքի վըրա,
Ասա իսկույն իր նիզակով Ավտոմեդի վըրա վազեց՝
880Դեպ ըսպասյակն աստվածատիպ և արագոտն Աքիլլեսի
Ըսպանելու տենչով վառված, բայց թըռցընում էին նըրան
Ձիերն անմահ, որ իբրև ճոխ պարգև տըվին դիք Պելևսին։

Երգ տասնյոթերորդ։ Սխրագործություն Մենելավոսի

1Բոթը հասավ Ատրեոսի արի որդի Մենելավին
Թե Պատրոկլեսն ըսպանվել է ահեղ մարտում տըրովներից,
Եվ նա փայլուն իր պըղընձով մըտավ գընդերն առաջամարտ
Պաշտպանելու Պատրոկլի դին. ինչպես երինջ մատաղատի
Անդրանկածին իր երկունքի տանջանքներին դեռ անսովոր,
Որ դառնում է հորթի չորս դին սըրտաճըմլիկ մըրմընջյունով,—
Պըտըտվում էր խարտիշագեղ Մենելավոսն այդպես անվերջ
Պատրոկլեսի դիակի շուրջ, առաջ պարզած վահան ու տեգ,
Պատրաստ՝ գետնին տարածելու իր դեմ ելնող ախոյանին։
10Իսկ Եվփորբոսը քաջատեգ՝ Պանթեոսի շըքեղ որդին
Չէր հեռանում Պատրոկլեսից և դիակին մոտիկ կանգնած`
Ձայն արձակեց ու պանծալով այսպես ասաց Մենելավին.
«Դյուցասընունդ դու Ատրիդես, Մենելավո՛ս, իշխանըդ մեծ,
Քաշվիր գընա, ինձ թող մեռելն ու կողոպուտը արյունոտ,
Քանզի ահեղ պատերազմում ոչ ոք ինձնից ավելի շուտ
Տըրովներից ու դաշնակից կըտրիճներից տարաշխարհիկ՝
Չըհարվածեց իր պըղընձյա հուժկու տեգով Պատրոկլեսին:
Ուստի թող որ ե՛ս ժառանգեմ պատիվն այդ մեծ տըրոյանց մեջ,
Ապա թե ոչ իմ նիզակով կառնեմ և քո՛ անուշ հոգին»։

20Գոչեց այնժամ խարտիշահեր Մենելավոսն անհուն ցասմամբ.
«Հա՛յր Արամազդ, վատ է ճիշտ որ գոռոզությունն ամբարտավան,-
Ո՛չ հովազը, ոչ առյուծը, ո՛չ էլ վայրագ վարազը ժանտ,
Որ փըքվում է ինքն իրեն մեջ հույժ մեծամիտ հըպարտությամբ՝
Չեն հոխորտում այնպես գոռոզ հանդըգնությամբ, ինչպես որ այս
Կորովատեգ Պանթեոսյան որդիները կոկոզավիզ:
Եվ սակայն քո Հիսերենոր եղբարը քաջ չըվայելեց
Երիտասարդ իր կյանքը, երբ անգոսնելով՝ դեմ ելավ ինձ
Եվ հանդըգնեց ասել, թե ես վատասիրտ եմ դանայանց մեջ:
Կարծում եմ թե նա իր ոտքով չըդարձավ իր հայրական տուն
30Ուրախություն պատճառելու ծընողներին և իր կընոջ:
Այդպե՛ս պիտի փըշրեմ և քեզ, եթե դեմըս կանգնած մընաս.
Սակայն ես քեզ խորհուրդ կըտամ գընալ մըտնել ամբոխի մեջ
Եվ չըկանգնել ինձ ախոյան, թե չէ աղետ կըբերես քեզ,
Մինչև անգամ երեխան էլ կարող է այդ լավ հասկանալ»[141]։

Այսպես ասաց, բայց Պանթոյանն անդըրդվելի՝ պատասխանեց.
«Ուրեմն այստեղ, ո՛վ Ատրիդյան դյուցասընունդ Մենելավոս,
Պետք է որ դու հատուցանես վըրեժը իմ եղբոր մահվան,
Որին ինքըդ ըսպանեցիր և այժմ ահա պարծենում ես,
Որ նորահարս՝ առագաստում թողիր նըրա կընոջն այրի,
40Եվ ծընողաց՝ սըրտակեղեք, սոսկալի սուգ պատճառեցիր։
Արդ, ապաբախտ թըշվառների ողբին պիտի վերջ դընեմ ես,
Եթե գըլուխդ ու պըղընձյա զենքերը քո ավարելով
Տանեմ հանձնեմ դյուցազնուհի Փըրոնտեսին ու Պանթոսին:
Բայց օ՛ն և օ՛ն, թողնենք երկար այս խոսքերի պայքարը զուր.
Ուժը թող որ ցույց տա մեզնից ո՛վ է քաջը, ո՛վ անարին»։

Ասաց, զարկեց բոլորածիր հաստ ասպարին, բայց չըփըշրեց,
Սըլաքի սուր ծայրը ծըռվեց զարնըվելով կուռ ասպարին։
Երկըրորդը առյուծաբար վըրա հասավ իր պըղընձով
Մենելավոսը Ատրիդյան՝ աղոթելով Արամազդին։
50Եվ մինչդեռ ետ էր ընկըրկում Պանթոյանը, Ատրիդն արագ
Զարկեց նըրան իր նիզակով և կորովի բազկի վըրա
Քաջավըստահ՝ հենվեց նըրան, սըլաքն անցավ պարանոցից,
Եվփորբոսը ցած տապալվեց, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Վարսերը ճոխ՝ Շընորհների վարսերի պես[142], ու գանգուրներն
Արծաթ-ոսկով ընդելուզված՝ թաթախվեցին իր արյան մեջ։
Ծաղկափըթիթ ձիթենու պես, որին սիրով սընում է մարդ
Ու հոգ տանում մաքուր մի տեղ, առատահոս ջըրի ափին,
Կանաչազարդ վայելչագեղ, որ հովերից օրորվելով
Զարդարվում է ամենագեղ ծաղիկներով ձյունասպիտակ,
60Մինչև որ մի հանկարծահաս մըրրիկ ուժգին՝ արմատախիլ
Պոկում է այն ու տապալում հասակով մեկ գետնատարած,
Այսպես ահա Մենելավոս Ատրիդեսյանն ըսպանելով
Պանթոյանին՝ գետին փըռեց և զինազերծ արավ նըրանց
Ինչպես առյուծ մի լեռնասուն, հանձնապաստան, որ արածող
Նախրի միջից հափըշտակած երինջ մի գեր ու գեղեցիկ,
Նախ և առաջ վիզն է ջարդում ահեղազոր ժանիքներով,
Ապա հետո, կըտոր-կըտոր հոշոտելով, լափում է նա
Նըրա արյունն ու փորոտին, մինչդեռ նըրան շըրջապատած
Բոլոր շըներն ու հովիվներն աղմըկելով սիրտ չեն անում
70Նըրա վըրա հարձակվելու և գունաթափ են սարսափից,
Այդպես նաև տըրոյացոց միջից ոչ ոք սիրտ չէր անում
Դուրս գալ կըռվի խիզախորեն Մենելավի դեմ մեծափառ:
Եվ կավարեր շատ հեշտությամբ Մենելավոս Ատրիդն այդտեղ
Պանթոյանի զենքերը ճոխ, թե Ատրիդին նախանձելով՝
Ապոլլոնը չըգըրգըռեր քաջ Հեկտորին դյուցազնի դեմ։
Կիկոնացոց ըսպարապետ Մենտեոսի կերպարանքով
Նա Հեկտորին մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Հեկտոր, այդպես անհասների ետևից դու զուր ես վազում՝
Էակիդյան դյուցազնի ժիր նըժույգների, մահկանացու
80Եվ ո՛չ մի մարդ անկարող է հաղթահարել, հեծնել նըրանց,
Բացի միայն Աքիլլեսից, որին ծընեց աստվածուհի։
Փոքր-ինչ առաջ, քեզ մոտ, Ատրիդ Մենելավոսն արիսական
Պատրոկլեսին պաշտպան կանգնած՝ տըրոյացու մի ըսպանեց՝
Պանթեոսյան Եվփորբոսին, նըրա հուժկու ուժն ընկճելով»:

Ասաց աստվածն ու վերըստին մըտավ մարդկանց գուպարի մեջ։
Մի սըրտակեզ, սոսկալի ցավ Պրիամյանի սիրտը պատեց,
Եվ իր շուրջը աչք ածելով՝ նա ճանաչեց Մենելավին,
Որ կողոպտում էր գեղեցիկ զենքերը քաջ Եվփորբոսի,
Որի վերքից արյունը սև հոսում էր դեռ աղբյուրի պես;
90Գընաց Հեկտորն ըսպառազեն դեպի գընդերն առաջամարտ
Հեփեստոսյան հըրի հանգույն և որոտաց ահեղաձայն։
Ճանաչեց այդ գոչյունը գոռ Մենելավոսն Ատրեոսյան
Ու հեծելով այսպես խոսեց իր մեծասիրտ հոգու խորքում.
«Վա՜յ ինձ, եթե թողնեմ չըքնաղ այս զենքերն ու Պատրոկլեսին,
Որ վըրեժիս և իմ պատվի համար ընկավ այստեղ տապաստ,
Կըգըրգըռեմ ես այդպիսով դանայեցոց զայրույթն իմ դեմ:
Իսկ ամոթից եթե մենակ ելնեմ ընդդեմ քաջ Հեկտորի,
Այն ժամանակ գուցե ամբոխը պաշարե միայնակիս,
Քանզի բոլոր տըրոյացոց այստեղ է նա առաջնորդում։
100Բայց ինչո՞ւ է սիրտըս այսպես այս խոսքերը շըշընջում ինձ,
Երբ որ մի մարդ հանդըգնում է կըռվի մըտնել աստվածընդդեմ
Նա իր գըլխին անտարակույս կարող է մեծ աղետ բերել:
Ուստի ոչ մի դանայեցի ինձ դեմ պիտի չըզայրանա
Հեկտորից խույս տալուս համար, որին աստված է հովանի:
Ախ, եթե գեթ ահեղագոռ Այաքսի ձայնն առնեի ե՜ս,
Այն ժամանակ մենք երկուսով դեպի գուպար կըդառնայինք,
Թեկուզ նույնիսկ աստվածընդդեմ, և կորզած դին Պատրոկլեսի՝
Կըտանեինք Աքիլլեսին, ու մեր վիշտը կըմեղմանար»։

Մինչ նա այսպես մըտորում էր, եկան հասան տըրոյացոց
110Գումարտակներն, որոնց ինքը քաջ Հեկտորն էր առաջնորդում:
Մենելավոսը թողնելով Պատրոկլի դին՝ ետ ընկըրկեց
Եվ շարունակ շուռ էր գալիս, նայում նըրանց ոխերմասիրտ
Առյուծի պես շըքեղաբաշ, որին քըշում են փարախից
Գամփռերը հաղթ ու քաջ մարդիկ մըկունդներով, աղաղակով,
Ու չընայած մեծամըռունչ ուռչում էր իր սիրտը արի,
Բայց ակամա տեղի տալով՝ թողնում է բակն ու հեռանում:-
Այսպես՝ խարտյաշ Մենելավոսը հեռացավ Պատրոկլեսից
Եվ հասնելով ընկերներին, դարձավ նա ետ ու նայեց շուրջ,
Բազմության մեջ որոնելով Տելամոնյան մեծ Այաքսին։
120Եվ նա տեսավ նըրան այնտեղ, պատերազմի ձախակողմում,
Որտեղ նա իր ընկերներին խըրախուսում, սիրտ էր տալիս,
Զի Ապոլլոնն աստվածասաստ ահ էր գըցել սիրտը նըրանց։
Մենելավոսն այնտեղ վազեց և Այաքսին դիմեց այսպես.
«Սիրելիդ իմ Այաքս, արի, փութանք փըրկել Պատրոկլի դին
Եվ գեթ նըրա մարմինը մերկ տանենք հանձնենք Աքիլլեսին,
Քանզի նըրա զենքերը պերճ հափըշտակեց Հեկտորն ահեղ»։

Ասաց, հուզեց քաջամարտիկ Այաքսի սիրտն ու մեծ հոգին,
Եվ երկուսով առաջ անցան դեպի գընդերը նախամարտ։
Հեկտորը, որ մինչ այդ արդեն զինազերծել էր Պատրոկլին,
130Այն է, ուզում էր պըղընձով նըրա գըլուխը թըռցընել
Եվ շըներին տըրոյական նետել մեռած դյուցազնի դին,
Երբ Այաքսը իր բըրգաձև վահանի հետ վըրա հասավ։
Հեկտորն իսկույն ետ քաշվելով դեպ ընկերներն իր ընկըրկեց,
Կառքը ցատկեց ու Պատրոկլի զենքերն հանձնեց տըրոյացոց,
Որպեսզի շուտ ոստան տանեն՝ ի փառս իրեն և ի պարծանս:
Իսկ Այաքսը Մենիտյանի վըրա բըռնած ասպարը լայն,
Կանգնեց, ինչպես առյուծը իր կորյուններին է պաշտպանում,
Որոնց երբ որ տանում է նա դեպի անտառ՝ ճանապարհին
Որսորդներ են ելնում առաջև, և նա իր հաղթ ուժին վըստահ՝
140Ցած է առնում իր աչքերը ծածկող ահեղ հոնքերը թավ,—
Այդպես Այաքսն էր պաշտպանում դյուցազնազարմ Պատրոկլեսին։
Կողքը կանգնած էր Արեսի սիրելի քաջն ահեղագոռ
Մենելավոսն Ատրեոսյան սիրտն անհընար ցավով լեցուն:
Գլավկոսը Հիպպոլոքյան՝ լիկեցոց պետը Հեկտորին
Խեթ նայելով՝ այս ստալից ծանըր խոսքերն ասաց նըրան.
«Հեկտո՛ր, հերոս լոկ անունով, իրականում խիստ փոքրոգի
Զուր է, որ դու վեհերոտըդ քաջի համբավ ես տարածել:
Մեկ մըտածիր, ինչպե՞ս պիտի փըրկես հիմա քաղաքը քո,
Դու մի-միայն Իլիոնի մեջ բընակվող քո ժողովըրդով,
150Երբ լիկեցի ոչ մի զինվոր չի կըռվելու դանայանց դեմ,
Քանզի ոչինչ չի վաստակում թըշնամու դեմ մաքառելով.
Ինչպես պիտի փըրկես դու պարզ և հասարակ մի զինվորի,
Երբ լըքել ես, թողնելով այժմ որս ու ավար աքայեցոց՝
Սարպեդոնին[143], որ հյուրն էր քո և բարեկամըդ զինակից,
Որ քանի դեռ ողջ էր, եղավ քո քաղաքին և քեզ նեցուկ,
Որից հիմա շըներին իսկ հալածելու սիրտ չես անում։
Լիկիացիք թե ինձ լըսեն՝ տուն կըդառնան այժըմևեթ,
Եվ կըհասնի այն ժամանակ ծանըր կորուստ Տըրոյային:
Եթե տըրոյանք ունենային քաջահանդուգն արիություն,
160Ինչպես քաջերն այն անսասան, որոնք անվախ և անձնուրաց
Մարտընչում են թըշնամու դեմ հայրենիքի սիրո համար,
Այն ժամանակ մենք Տըրոյա կըտանեինք Պատրոկլեսին։
Եթե մարմինն այդ կորզեինք ու տանեինք ոստանը մեր՝
Պրիամոս մեծ թագավորին, արգիացիք կըստիպվեին
Մեզ տալ, անշուշտ, չըքնաղ զենքերն ու զարդերը Սարպեդոնի,
Եվ մինչև իսկ կարող էին նաև նըրան Իլիոն տանել,
Զի այնպիսի մարդու ընկեր և զինակից մեռավ մարտում,
Որ աքայանց մեջ ամենեն զորավորն է և անվանին,
Եվ որ իր հետ ունի բազում նիզակակից դյուցազուններ:
170Բայց սիրտ չարիր դու մեծահաղթ Այաքսի դեմ կանգնել անգամ,
Տեսնելով լոկ նըրա աչքերն ոսոխների գուպարածում,
Էլ ո՜ւր մընաց, թե կըռվեիր. նա բյուր անգամ քաջ է քեզնից»:

ԿորդակաՃոճ Հեկտորն այնժամ խեթ նայելով նըրան՝ ասաց.
«Ինչո՞ւ այդպես, ո՛վ Գըլավկոս, հանդունգն ես դու խոսում իմ դեմ,
Հազա՜ր ափսոս, զի բարեբեր ողջ Լիկիո մեջ ապրողներից
Կարծում էի քեզ ամենեն իմասնամիտն ու խելացին,
Մինչդեռ մինչ արդ ասածներըդ ցույց են տալիս, որ խելք չունես:
Ասում ես դու, թե Այաքսին դիմադրելու սիրտ չեմ արե՞լ,
Ո՛չ, վախ չունեմ ես ո՛չ մարտից, ո՛չ ձիերի դոփյուններից,
180Ասպարապերճ Զևսի միտքը մարդկանց մըտքից հաղթող է միշտ,
Նա վանում է քաջին անգամ ու հաղթությունն հափըշտակում,
Որին թեկուզ ի՛նքն է դըրդել ու հորդորել պատերազմի։
Բայց դու արի, սիրելիդ իմ, կանգնիր այստեղ, ինձ մոտ և տես,
Թե ամբողջ օր, ասածիդ պես, վատ ու վախկո՞տ պիտի լինեմ,
Թե՞ հալածեմ յուրաքանչյուր քաջահանդուգն աքայեցու,
Ով սիրտ անի և կամենա պաշտպան կանգնել Պատրոկլեսին»։

Այսպես ասաց և մեծաձայն խըրախուսեց տըրոյացոց,
Տըրոյացի՛ք, լիկյա՛նք և դո՛ւք, դարդանյաններ քաջամարտիկ,
Արի եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր ուժն անվըկանդ,
190Մինչև որ ես չընաշխարհիկ Աքիլլեսի զենքերն հագնեմ,
Որ խըլեցի Պատրոկլեսից՝ ըսպանելով նըրան մարտում»։
Այս ասելով՝ անագորույն մարտը թողեց անմիջապես
Կորդակաճոճ Հեկտորը և սըրաթըռիչ իր ոտքերով
Սըլանալով արագաճեպ հասավ իսկույն ընկերներին,
Որոնք քաղաք էին տանում Պելիսյանի զենքերն ահեղ:
Աշխարահեծ ռազմից հեռու փոխեց այնտեղ զենքերը նա,
Իրենները տալով տըրոյանց, որ դեպի սուրբ Իլիոն տանեն,
Եվ ինքը հագավ Պելիսածին Աքիլլեսի զենքերն անեղծ,
Որ տըվին հորն իր սիրելի՝ աստվածները երկնաբընակ,
200Հայրն էլ հետո, իր ծերության հասակի մեջ տըվեց որդուն,
Սակայն որդին այդ զենքերով չըհասավ իր հոր տարիքին:
Երբ Զըրվանյանն ամպրոպային տեսավ նըրան ռազմից հեռու
Հագած–կապած զըրահ ու զենն աստվածային Աքիլլեսի,
Տարուբերեց գըլուխն ահեղ և ինքն իրեն այսպես ասաց.
«Ա՜յ դու թըշվառ, մահըդ երբեք միտ չես բերում, որ մոտ է քեզ,
Որ հագնում ես, կապում այդպես անմահական զենքերն այդ պերճ
Արիասիրտ ա՛յն դյուցազնի, որից բոլորն են սարսափում:
Ըսպանեցիր հեզահամբույր նըրա կըտրիճ ընկերակցին
Եվ անարժան թըշնամանքով կողոպտեցիր զենքերն ուսից,
210Բայց և այնպես ուզում եմ քեզ տալ հիմա մեծ մի հաղթություն,
Քանզի շուտով, Հեկտոր, երբ որ պատերազմից վերադառնաս,
Անդրոմաքեն պիտ չընդունի Պելիսածնի զենքերը պերճ»:

Այսպես ասաց և ակնարկեց նա կապուտակ իր հոնքերով
Եվ Հեկտորի մարմնի վըրա պատշաճեցին զենքերն այդ ճոխ,
Եվ նըրա մեջ մըտավ Արեսն ահեղասաստ ու մարտագոռ,
Եվ լըցվեցին անդամները նոր կորովով ու զորությամբ,
Եվ գոռալով վազեց դեպի զինակիցներն իր անվանի,
Փայլակնացայտ զեն ու զարդով՝ ասես Աքիլլն ինքը լիներ:
Գընդից ի գունդ ընթանալով նա բոլորին խըրախուսեց՝
220Գլավկոսին ու Մեսթլեսին, Թերսիլոքին ու Մեդոնին,
Աստրոպեոսին և նըրանց հետ Հիպպոթոսին, Դիսենորին,
Քրոմիոսին ու Փորկիսին և հավադետ Եննոմոսին։-
Այդպես՝ նըրանց նա գըրգըռեց արագաթև այս խոսքերով.

«Ի՛նձ լըսեցեք, ժողովուրդներ շըրջաբընակ և բարեկամ,
Չըբերեցի ես ձեզ այստեղ, հանելով ձեր քաղաքներից՝
Ունենալու մեծ բազմություն, որին երբե՛ք ես կարոտ չեմ,
Այլ որպեսզի պաշտպան կանգնեք աքայեցոց դեմ մարտագոռ՝
Տըրոյացի կանանց և մեր մատաղահաս մանուկներին, —
Որի համար ըսպառում եմ երկրիս հարուստ գանձերն անբավ
230Եվ պարարում ամեն մեկիդ՝ հիացնելով սրտերը ձեր:
Ուստի և արդ պետք է կըռվեք, ապրեք և կամ մեռնեք մարտում,
Որովհետև պատերազմի առևտուրը ա՛յս է հիմա:
Ձեզնից ով որ Պատրոկլեսին կարողանա կորզել մարտից
Ու քարշ տալ դեպ տըրոյացիք՝ քաջ Այաքսին ետ մըղելով,
Ավարի կեսն ինձ առնելով, մյուս կեսը նըրան կըտամ,
Եվ նա պիտի տըրոյանց մեջ ինձ հավասար փառք ունենա»։

Ասաց Հեկտորն, ու բոլորը նիզակները վերև ցըցած,
Միահամուռ, ուղիղ դեպի դանայեցիք գըրոհեցին`
Լի այն հույսով, որ կըկորզեն դին Այաքսից Տելմոնյան:
240Խենթե՛ր, նա շա՜տ խիզախների կյանքի թելը կըտրեց այդտեղ։
Այաքսն այնժամ այսպես ասաց ահեղագոռ Մենելավին,
«Դուցասընունդ Մենելավե, սիրելիդ իմ, չեմ հավատում,
Որ երկուսս էլ, թե՛ ես, թե՛ դու ողջ կըդառնանք պատերազմից։
Պատրոկլեսի համար այնքան չեմ վախենում, որ քիչ հետո
Կեր կըդառնա տըրոյացոց թըռչուններին ու շըներին,
Որքան որ մեր կյանքի համար, որովհետև ահավասիկ
Մարտի ամպրոպ Հեկտորը մեզ պաշարում է ամեն կողմից
Եվ երկուսիս գըլխի վըրա կախված է մահ եղերական
Բայց դու ձայն տուր աքայեցոց կըտրիճներին, եթե լըսեն»։
250Այսպես ասաց, և Մենելավն ահեղագոռ անսաց նըրան,
Ու մեծաձայն աղաղակով գոչեց ի լուր աքայեցոց.
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
Բարձակիցնե՛րդ Ագամեմնոն և Մենելավ Ատրիդների,
Որ արքունուստ եք ըմպում դուք և գըլուխ եք բազում զորաց,
Եվ Արամազդն ինքն է տալիս ձեզ արժանի փառք ու պատիվ։
Անհընար է ամեն մեկիդ տեսնել հիմա, թե ուր եք դուք,
Զի սոսկալի ուժով պայթեց աղմըկալի կըռիվ մի գոռ,
Ամեն մեկըդ ինքնահոժար թող վըրեժով վառված փութա
Որ չըդառնա Պատրոկլի դին տըրոյացոց շըներին կեր»։

260Այսպես գոչեց, և Ոյիլյան Այաքսն իսկույն լըսեց նըրան
Եվ առաջինն ի՛նքն օգնության վազեց նըրան մարտի միջից,
Նըրանից ետ՝ Իդոմենեսն ու զինակիրն Իդոմենի՝
Մերիոնեսն արյունառուշտ Ենիալին հար և նըման.
Եվ աքայան մյուս քաջերի, որոնք կըռիվն արծարծեցին,
Անուններն ո՞վ կարող է տալ և հիշելով՝ թըվել մեկ-մեկ։

Նախ տըրոյանք միահամուռ հորձանք տըվին Հեկտորի հետ։
Ինչպես ահեղ Արամազդից իջնող գետի բերանի մոտ
Ծովից ժայթքած ալիքը մեծ մըռընչում է հոսանքի դեմ,
Եվ ծովեզերքը ծայրեծայր շառաչում է ահեղաձայն, —
270Նույն ահագին աղաղակով դիմում էին տըրոյացիք,
Իսկ աքայանք կանգնած էին Մենիտյանի շուրջը ամուր
Ասպարափակ, ցանկապատած պըղընձակուռ վահաններով։
Զևսը նըրանց փայլակնացայտ կորդակները մեգով պատեց,
Որովհետև Մենիտյանին առաջ էլ չէր ատել երբեք,
Երբ ողջ էր դեռ և արբանյակն էր Պելիսյան Աքիլլեսի։
Զևսը չուզեց, որ նա դառնա ոսոխների շըներին կեր,
Ուստի դըրդեց ընկերներին՝ Պատրոկլեսին պաշտպանելու:
Տըրոյացիք նախ ընկըրկել տըվին խայտակն աքայեցոց,
Որոնք փախան դին թողնելով, բայց մեծամիտ տըրոյացիք
280Չըսպանեցին աքայանցից և ոչ մեկին իրենց տեգով,
Դիակն էին ուզում կորզել. աքայեցիք չըմընացին
Հեռու երկար ժամանակով, վերադարձրեց նըրանց նորից
Այաքսը, որ գերազանցում էր իր տեսքով և քաջությամբ
Աքայեցոց որդիներին՝ բացի Պելյան Աքիլլեսից:
Դեպ թըշնամին խոյացավ նա այն ամեհի վարազի պես
Որ լեռներում փախցընում է որսորդներին և շըներին,
Թըփուտների միջից հանկարծ նըրանց վըրա հարձակվելով:
Այդպես՝ որդին զարմանագեղ Տելամոնի՝ Այաքսը պերճ
Խոյանալով՝ ցըրիվ տըվեց ջոկատները տըրոյական,
290Որ պաշարած Պատրոկլի դին՝ ուզում էին հափըշտակել,
Տանել դեպի քաղաքն իրենց և ժառանգել փառք ու պատիվ։
Հիպպոթոսը՝ պելասգունցի Լեթոսի վեհ որդին արդեն
Պատրոկլեսի ոտքից բըռնած քարշ էր տալիս եռանդագին
Կոճերից պինդ մի փոկ կապած՝ պըճեղների շուրջ ջըլապինդ։
Անում էր նա այդ ի պատիվ տըրոյացոց և Հեկտորի,
Բայց մեծ աղետ բերեց գըլխին, ու չըփըրկեց նըրան ոչ ոք:
Տելամոնյանը ճեղքելով ամբոխակույտն առաջ անցավ
Եվ մոտիկից զարկեց նըրա պղնձածընոտ սաղավարտին։
Նիզակի սուր սայրը ճեղքեց ձիաձարի կորդակը կուռ
300Զի կըշռել էր իր զարկը նա մեծ նիզակով ու հաղթ բազկով։
Սաղավարտի փողից վիժեց արյունը խառն ուղեղի հետ,
Կորավ նըրա կորովն իսկույն, և նա ձեռքից բաց թողնելով
Ոտքը՝ մեռած Պատրոկլեսի՝ թողեց որ այն ընկնի գետին,
Ու քարշ տըված իր դիակի վըրա ընկավ բերանքսիվայր,
Հեռու՝ հուռթի Լարիսայից մեռավ՝ առանց հատուցելու
Ծընողներին իր բազմերախտ, որ սընեցին նըրան սիրով,
Զի մեծահաղթ Այաքսի մեծ տեգը մարեց նըրա արևն,
Ու կարճատև եղան նըրա կյանքի օրերն այս աշխարհում:
Հեկտորն այնժամ դեպի Այաքսն արձակեց տեգն իր փայլացայտ,
310Տեսավ Այաքսն ու պըղընձյա տեգից մի կողմ թեքվեց արագ,
Գընաց սըլաքն ու մեծասիրտ Իփիդոսի որդուն դիպավ-
Աքեդիոսին՝ փովկեացոց դյուցազնին քաջ, որ անվանի
Պանոպեում պալատ ուներ և իշխում էր բազում մարդկանց։
Ճիշտ անրակին դիպավ աշտեն, պըղընձաձույլ սըլաքն անցավ
Ուժգին թափով ու դուրս եկավ ուսի ծայրից անմիջապես.
Գետին ընկավ նա թընդյունով, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Զարկեց Այաքսը Փենոփսի որդուն ապա՝ քաջ Փորկիսին,
Որ Հիպպոթին էր պաշտպանում, զարկեց պորտին, և սուր աշտեն
Ջախջախելով զըրահը կուռ՝ ողջ փորոտին խառնեց իրար։
320Փորկեսն ընկավ փոշեթավալ, չանգռելով հողն ագուռներով։
Տըրոյացիք ետ քաշվեցին, նույնիսկ Հեկտորը նահանջեց,
Իսկ աքայանք գոռգոռոցով քաշ տըվեցին Հիպպոթոսի
Եվ Փորկեսի դիակները՝ նըրանց զենքերն ավարելով։

Շուտով նորից տըրոյացիք դեպի Իլիոն կըփախչեին
Պարտված իրենց թուլությունից, աքայանցից հալածական,
Եվ աքայանք իրենց ուժով մեծ հաղթություն կըտանեին,
Մինչև անգամ Արամազդի կամքին ընդդեմ, եթե այդտեղ
Ապոլլոնը չոգեշընչեր գըրգըռելով Էնիասին՝
Պերիփասի կերպարանքով, որը հոր մոտ իր ալևոր
330Ծերացել էր նըվիրակի իր պաշտոնում և էր խոհեմ:
Արամազդի որդին նըրա դեմքն առնելով՝ այսպես ասաց.
«Էնիա՛ս, ինչպե՞ս պիտի փըրկեք բարձրապարիսպ Իլիոնը դուք,
Աստվածների կամքին ընդդեմ, մարտընչելով իրենց ուժի
Եվ զորքերի արիության վըրա վըստահ մարդկանց նըման,
Որ տեսել եմ ես ուրիշ տեղ, թեև թըվով ձեզնից էլ քիչ[144]։
Զևսն ուզում է հաղթությունը մե՛զ տալ և ո՛չ աքայեցոց,
Բաց մի երկյուղ անհընարին առել է ձեզ ու չեք կըռվում»։

Այսպես ասաց, և Էնիասն Ապոլլոնին ճանաչելով՝
Դարձավ իսկույն դեպի Հեկտորն ու ձայն տրվեց կըշտամբալից.
340«Հեկտո՛ր, և դուք պետե՛ր տրոյանց ու դաշնակից փաղանգների,
Մեզ մեծ ամոթ պիտի լինի, եթե ռազմիկ աքայանցից
Հաղթահարված մեր թուլությամբ՝ փախչենք գընանք դեպի քաղաք։
Աստվածներից մեկը հիմա մոտենալով ինձ համբավեց,
Թե Արամազդն իմաստնագույն զորավիգ է մեզ մարտի մեջ
Դառնանք ուստի դեպ աքայանք և թույլ չըտանք, որ անարգել
Տանեն նըրանք Պատրոկլի դին ու հասցընեն նավերն իրենց»։

Այսպես ասաց և նախամարտ կըտրիճներից առաջ անցավ։
Տըրոյացիք ետ դառնալով՝ ճակատեցին աքայանց դեմ։
Էնիասն այդտեղ տեգով խոցեց Արիսբասյան Լեոկրիտին՝
350Լիկոմեդի քաջ ընկերոջն, որ սիրելին էր Արեսի։
Առաջ գալով, գընաց մոտիկ և արձակեց փայլուն աշտեն
Ու հարվածեց ազգաց հովիվ Ապիսավոն Հիպպասյանին,
Պորտի տակից՝ լյարդին զարկեց և ջըլատեց ուժը նորա,
Որ եկել էր, հասել այդտեղ բազմաբեղուն Պեոնիսից
Եվ երկըրորդն էր մարտի մեջ Աստրոպից ետ՝ իր քաջությամբ։
Աստրոպիոսը նըրա անկման վըրա սաստիկ վըշտանալով՝
Առաջ անցավ արիաբար դանայանց դեմ մարտընչելու,
Սակայն ի զուր, որովհետև ամեն կողմից վահանափակ
Կանգնած էին աքայեցիք Պատրոկլի շուրջ տիգակարկառ։
360Տելամոնյանն ամեն մեկին հանդիպելով հաճախակի,
Պատվիրում էր դին չըլըքել և մյուսներից չանցնել առաջ,
Այլ դիակի շուրջը բըռնած՝ կանգնել, կըռիվ մըղել մոտից։
Այսպես էր նա տալիս պատվեր, ոռոգվում էր երկիրն արյամբ,
Եվ խիտ առ խիտ իրարու կողք ընկնում էին խորը խոցված
Տըրոյացիք և քաջասիրտ դաշնակիցներն ու աքայանք:
Աքայեցիք նո՛ւյնպես արյուն էին թափում այդ մարտի մեջ,
Բայց նըրանցից ավելի քիչ թըվով քաջեր էին ընկնում,
Քանզի նըրանք իրար հանդեպ միշտ ուշադիր և հոգատար՝
Վանում էին մեկ-մյուսից մահը դաժան և դառնագույն:

370Կըռվում էին սըրանք այսպես կըրակ կըտրած, կորովասիրտ,
Եվ ասես թե չլինեին ո՛չ արեգակ, և ո՛չ լուսին,
Քանզի ռազմի ասպարեզում մառախլապատ էին բոլոր
Քաջերը, որ կըռվում էին Մենիտյանին շըրջապատած:
Իսկ մյուս կողմում, տըրոյացիք և աքայանք արիաբար
Մըղում էին մարտ ապահով պարզ ու պայծառ երկընքի տակ,
Ճաճանչում էր արևը վառ և մառախուղ չըկար բընավ
Երկրի երես ու լեռներում, ու մարտընչում էին հանգիստ,
Խուսափելով հեռվից եկող մեկ-մյուսի սըլաքներից:
Իսկ մեջտեղում կըռվողները տանջվում էին անագորույն
380Մառախուղից ու տաք կըռվից և ըսպառվում ժանտ պըղընձով։
Թրասիմեդեսն ու Անտիլոք զույգ եղբայրներն արիասիրտ
Չէին լըսել դեռևս անբիծ Պատրոկլեսի մահվան մասին.
Կարծում էին, թե նա դեռ ողջ մարտընչում է տըրոյանց դեմ։
Նըրանք երկու եղբայրներով, ընկերներից առանձնակի,
Կըռվում էին թըշնամու դեմ. այդ Նեստորն էր ասել նըրանց,
Հորդորելով, որ պատերազմ մըղեն հեռու սև նավերից։

Ողջ օր տևեց անօրինակ այդ մաքառումն արյունահեղ
Հոգնած էին նըրանք սաստիկ, նըրանց ծընկներն ու սըրունքներն,
Աչքն ու երես, և ոտն ու ձեռ քըրտնաթաթավ էին բոլոր,
390Ոգորելով ողջ օր քաջոտ Աքիլլեսի ընկերոջ շուրջ:
Ինչպես մի մարդ, որ վիթխարի եզան կաշին ճարպակալած
Տալիս է իր ծառաներին, որ ողջ ուժով ձիգ տան, քաշեն՝
Շըրջանաձև կանգնած բոլորն, ու քամվելով հյութը շուտով
Տարրալուծվում, ծըծվում է ներս, ու բացվում է ամեն կողմից,
Ընդարձակվում կաշին հուժկու կըտրիճների ճիգ ու ջանքով,—
Այդպես, նըրանք երկու կողմից, տարածության վըրա փոքրիկ
Քաշում էին դիակն անվերջ,— տըրոյացիք դեպի քաղաք,
Իսկ աքայանք դեպի նավերը տանելու մըտադրությամբ։
Եվ Պատրոկլի դիակի շուրջ բորբոքվեց մարտ մի այնպիսի,
400Որ ո՛չ Արեսն ամբոխավար, ո՛չ Աթենասն այդ տեսնելով,
Թեկուզ վառված հուր բարկությամբ՝ պիտի պարսավ չըկարդային:

Եվ Զըրվանյանն այսպես ողջ օր Պատրոկլեսի համար տանջեց
Մարտիկներին ու ձիերին մահահրավեր պատերազմում.
Բայց Աքիլլեսը լուր չուներ Պատրոկլեսի մահվան մասին,
Զի սըրընթաց նավատորմից հեռու էին կըռվում նըրանք,
Տըրոյայի պարըսպի տակ, և նա երբեք չէր ըսպասում
Որ Պատրոկլեսն ընկած լինի, այլ հույս ուներ, թե ողջ է նա
Եվ հասնելով դարբասներին՝ ետ կըդառնա ըստ պատվերի.
Չէր հավատում բոլորովին, որ Պատրոկլեսն առանց իրեն,
410Նույնիսկ իր հետ՝ կըկործանի Իլիոն քաղաքն ամրապարիսպ.
Նա այդ մասին շատ անգամ էր լըսել մորից իբրև գաղտնիք,
Որ հայտնում էր Արամազդի խորհուրդներն ու կամքը, սակայն
Այդ ողբալի դեպքի մասին չէր հայտնել մայրն իր նազելի,
Թաքցըրել էր իր սըրտակից բարեկամի կորուստը թանկ։

Այդպես անդուլ և անդադար կըռվում էին դիակի շուրջ
Ու սայրասուր սըլաքներով գետին փըռում մեկ-մյուսին։
Պըղընձազգեստ աքայեցոց միջից այսպես գոչեց մի քաջ,
«Դանայեցի՛ բարեկամներ, պատիվ չէ մեզ դառնալ դեպի
Նավերը մեր. սև հողը թող կուլ տա այստեղ մեզ բոլորիս,
420Այդ մեզ համար հազար անգամ պատվաբեր է, ողջունելի,
Քան թե թողնենք, որ անարգել ձիախըրոխտ տըրոյացիք
Քաղաք տանեն Պատրոկլի դին և ժառանգեն փառք ու պարծանք»։
Իսկ մեկ ուրիշը մեծամիտ տըրովցիներից այս էր ասում.
«Բարեկամնե՛ր, թե բախտը մեզ վիճակել է մեռնել այստեղ,
Դիակի մոտ, մեռնենք, սակայն կըռվից երբեք ձեռք չըքաշենք»։

Այսպես ահա երկու կողմից խըրախուսում էին իրար
Ու մաքառում մոլեգնաբար, և երկաթի շաչ ու շառաչն
Ըշկահյունի հետ պըղընձի՝ մինչև երկինքն էր բարձրանում։

Երիվարներն Աքիլլեսի արյունահեղ ռազմից հեռու՝
430Լալիս էին այն վայրկյանից, երբ Հեկտորի ձեռքով անգութ
Փոշեթավալ ընկավ իրենց տերը ահեղ պատերազմում։
Եվ շատ իզուր Ավտոմեդոնն՝ կըտրիճ որդին Դիորեսի
Հաճախ ճապուկ իր մըտրակովը ստիպում էր նըրանց սուրալ,
Ուղղելով մերթ փաղաքշական խոսքեր ու մերթ ըսպառնալիք:
Չէին ուզում նըրանք ոչ ետ՝ Հելլեսպոնտոս վերադառնալ,
Ոչ էլ դեպի աքայեցոց պատերազմի դաշտն արյունոտ.
Այլ, ինչպես մի անշարժ արձան, որ կանգնում է անդըրդվելի`
Մի որևէ տըղամարդու և կամ կընոջ շիրմի վըրա,
Այդպես կանգնած էին նըրանք՝ գեղակառույց կառքին կըպած,
440Տըրտում–տըխուր ու գըլխիկոր, և արցունքներն առատորեն
Հոսում էին լուսակայլակ նըրանց կարմիր կոպերն ի վար
Իրենց տիրոջ ջերմ կարոտով, փոշոտելով բաշերն իրենց,
Նըրանց այդ սուգը տեսնելով՝ հուզվեց սիրտը Արամազդի,
Որոնք լուծի երկու կողմից մինչև գետին էին հասնում։
Եվ նա գըլուխն օրորելով՝ այսպես խոսեց ինքն իրեն հետ.
«Ո՜հ, թըշվառնե՛ր, ինչու մենք ձեզ տըվինք Պելևս թագավորին՝
Մահկանացվի, քանի որ դուք անմահ եք և անծերական,
Մի՞թե նըրա համար, որ դուք տառապեիք մարդկանց ձեռքին,
Որովհետև շունչ ու շարժում ունեցող ողջ էակներից
450Երկրի վըրա թըշվառագույն արարածը մարդն է միայն։
Բայց ես երբեք չեմ թողնելու, որ տիրանա Հեկտորը ձեզ
Եվ ձեր չըքնաղ ու նորակերտ կառքը նըստած՝ սըրարշավի:
Բավական չէ՞, որ ժառանգեց զենքերը պերճ ու պարծեցավ։
Ես պիտի ձեր սըրունքներին ու սըրտերին ուժ ներարկեմ,
Որ դուք մարտից դուրս հանելով՝ տանեք նավերն Ավտոմեդին,
Որովհետև ես դեռ պետք է փառք ընձեռեմ տըրոյացոց,
Մինչև գընան ու գեղատախտ նավատորմին հասնեն նըրանք,
Մինչ արեգակն ի մայր մըտնի, և սըրբազան գիշերը գա»։

Այսպես ասաց ու ներշընչեց նըժույգներին բուռըն կորով,
460Որոնք փոշին իրենց բաշի թոթափելով գետնի վըրա՝
Տանում էին կառքը ճեպով ու դուրս հանում մարտադաշտից:
Ավտոմեդոնն իր ընկերոջ մահվան վըրա թեպետ տըրտում,
Բայց խոյանում էր ձիերով՝ անգղը ինչպես սագերի դեմ՝
Սըլանում էր նա շատ արագ տըրոյացոց մարտամբոխից
Ու հալածում, ցըրում նըրանց գումարտակները խուռնախիտ:
Բայց կոտորած չէր անում նա արշավասույր ընթանալիս,
Որովհետև ինքը մենակ՝ նըվիրական կառքի վըրա
Անկարող էր և տեգ նետել և ձիերին վարել առաջ:
Եվ վերջապես տեսավ նըրան Ալկիմեդոնը՝ մարտակից
470Նըրա ընկերն, որ Էմոնյան Լայերկեսի որդին էր քաջ
Եվ կանգնելով կառքի ետև՝ այսպես ասաց Ավտոմեդին.
«Ավտոմեդոն, աստվածներից ո՞վ ներշընչեց վըտանգավոր
Այդ միտքը քեզ, խելքըդ առավ, որ դու այդպես մեն ու մենակ
Խիզախում ես տըրոյացոց առաջամարտ քաջերի դեմ,
Մինչ ըսպանված է ընկերըդ, և Հեկտորը ցընծում է արդ
Ծածկած ուսերն՝ Էակոսի թոռան չըքնաղ զեն ու զարդով»։

Եվ Դիորյան Ավտոմեդոնն այսպես նըրան պատասխանեց.
«Ո՞ր աքայիկն, Ալկիմեդոն, կըկարենար իր ձեռքն առնել,
Քեզնից բացի սանձն ու մըտրակն անմահական այս ձիերի,
480Եթե ոչ ինքն աստվածատիպ Պատրոկլեսը ճարտարամիտ,
Երբ դեռ ողջ էր, բայց օրհասը հասավ, և նա մահ ընդունեց։
Ուրեմըն ա՛ռ մըտրակը դու և այս սանձերը շողշողուն,
Իսկ ես ինքըս կառքից իջնեմ մարտընչելու ոսոխի դեմ»։

Այսպես ասաց. Ալկիմեդոնը թըռավ կառքն այդ մարտական
Ու ձեռքն առավ անմիջապես մըտրակն ու սանձը շողշողուն,
Իսկ Ավտոմեդն իջավ կառքից. տեսնելով այդ, Հեկտորը մեծ
Ձայն արձակեց և մոտ կանգնած Էնիասին ասաց արագ.
«Քա՛ջ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական,
Տեսնում եմ ես Էակիդյան արագոտնի ձիերն ահա՛
490Պատերազմում շողշողալիս իրենց խողճուկ վարիչներով:
Հույս ունեմ ես, թե կըբըռնես նըրանց հիմա, եթե ուզես:
Եվ եթե մենք արշավակի գըրոհ գործենք նըրանց վըրա,
Նըրանք երբեք սիրտ չեն անի մեզ ախոյան կանգնել կըռվում»:
Այսպես ասաց, հընազանդվեց արի որդին Անքիսեսի.
Եվ երկուսով առաջ անցան՝ ուսերն իրենց ծածկած ամուր
Արջառենի ասպարներով, որոնք ծալ-ծալ, շուրջանակի
Ամուր կերպով պատված էին պըղընձեղեն թիթեղներով։
Առաջ անցան և՛ Քըրոմիոսն ու Արեստոսն աստվածագեղ,
Որոնք հաստատ հույս ունեին ոսոխներին ըսպանելով՝
500Ավար առնել նըրանց շըքեղ երիվարներն ահիպարան։
Խելագարնե՛ր, առանց արյան նըրանք երբեք չէին դառնա
Ավտոմեդոն քաջի մոտից, որ սըրտագին աղոթելով
Արամազդ հորն՝ առավ նոր ուժ ու նոր կորով, սըրտապընդվեց
Եվ դառնալով հավատարիմ իր ընկերոջն՝ այսպես ասաց.
«Ալկիմեդո՛ն, երիվարներն ինձնից հեռու մի՛ կանգնեցնի,
Շունչը նըրանց՝ մոտ ի մոտո թող որ ըզգամ իմ թիկունքին։
Կարծում եմ ես, թե Պրիամյան Հեկտորը քաջ իր մոլուցքից
Չի՛ դադարի, մինչև որ մեզ ըսպանելով՝ չաշտանակի
Աքիլլեսի շըքեղաբաշ նըժույգների վըրա նըստած
510Եվ չըփըշրի, հալածելով, գումարտակներն աքայեցոց,
Կամ թե ինքը առաջամարտ գընդում գերի չըբըռնըվի»։

Ասաց, ձայնեց Մենելավին և երկու քաջ Այաքսներին.
«Մենելավոս և Այաքսնե՛ր, առաջնորդնե՛ր արգիացոց,
Մեռածի հոգսը հանձնեցեք ձեր քաջասիրտ ընկերներին,
Որ պաշտպանեն Պատրոկլի դին՝ հալածելով տըրոյացոց,
Իսկ դուք մեզնից, որ ողջ ենք դեռ, հեռացրեք օրն անագորույն:
Քանզի Հեկտորն ու Էնիասն՝ այրընտիրները տըրոյանց
Արտասվալից պատերազմի դեպի այս կողմն են արշավում.
Բայց ամեն ինչ աստվածների գոգի մեջ է պահված միայն[145]։
520Նետո՛ւմ եմ տեգս, մընացածը թողնում եմ մեծ Արամազդին»:

Այսպես ասաց և ճոճելով՝ երկար նիզակն իր արձակեց
Ու հարվածեց Արեստոսի բոլորածիր հաստ ասպարին,
Որ սըլաքին չըդիմացավ. պըղինձն անցավ ուժգին թափով,
Ծակեց գոտին ու խոր խըրվեց որովայնից ներքև փոքր-ինչ:
Ինչպես որ մի երիտասարդ բարձրացնելով կացինը սուր
Վայրագասուն խոլ արջառի եղջյուրների միջև զարկի
Եվ բընաջիղը կըտրելով՝ ցած տապալի անասունին,-
Արեստոսը այդպես ընդոստ՝ ցած տապալվեց մեջքի վըրա,
Ու սայրասուր տեգը փորում պըտըտելով՝ հոգին առավ:
530Բայց Հեկտորը փայլակնացայտ աշտեն նետեց Ավտոմեդին.
Սա դիմացից տեսնելով այդ՝ դեպի առաջ թեքվեց իսկույն
Ու խույս տըվեց պղնձյա տեգից, որը ուսից անցավ գընաց
Խըրվեց գետին, ու հողից դուրս երերվում էր բունը երկար,
Եվ այդտեղ էր, որ Արեսը կորցըրեց թափն իր վերջապես։
Փոքըր մի ևս, և իրարու նըրանք մոտից կըփըշրեին,
Եթե երկու Այաքսները բազմամբոխից մոտ վազելով
Չըբաժնեին իրար վըրա հարձակվող այդ անսաստներին:
Այաքսներից վախենալով՝ ընկըրկեցին անմիջապես,
Հեկտորն ահեղ, Էնիասը և Քրոմիոսն աստվածակերպ,
540Արեստոսին թողած այնտեղ տիգահարված, դիաթավալ,
Որի զենքերն ավարելով Արեսի պես արագաշարժ
Ավտոմեդոնն այսպես ասաց խըրոխտաբար պարծենալով,
«Մենիտյանի մահվան առթիվ ցավըս փոքր-ինչ ես մեղմացրի,
Թեպետև իմ ըսպանածը նըրանից շատ ցած է մընում»։

Այսպես ասաց ու կառքի մեջ դըրեց ավարն արյունազանգ,
Ինքն էլ ելավ կառքի վըրա, ոտք ու ձեռներն արյունաներկ,
Առյուծի պես, որ ահագին մի արջառ է պատառոտել:

Պատրոկլեսի շուրջը դարձյալ վառվեց գուպար մի դըժընդակ,
Արտոսրալից, ցասումնավառ. Աթենասը բորբոքեց այդ՝
550Որոտագոչ Արամազդի հըրամանով երկնից իջած,
Որ հորդորի դանայեցոց խիզախելու տըրոյանց դեմ,
Զի Զըրվանյանն ահեղագոչ փոխել էր իր միտքը արդեն։
Եվ, ինչպես Զևսն ըզգոհամիտ՝ մահկանացու մարդկանց համար
Ծավալում է ծիրանեգույն իր ծիածանը երկընքում
Իբրև ահեղ պատերազմի կամ խըստաշունչ ձըմռան նըշան,
Որ երկրագործ մըշակների աշխատանքին վերջ է դընում,-
Եվ հոտերին պատճառելով մի տխրություն, քըշում փարախ.
Այդպես ահա՛ աստվածուհին ծածկված ամպով ծիրանեգույն
Մըտավ բանակն աքայեցոց հորդորելու մարտիկներին,
560Եվ նախ դիմեց Ատրիդեսյան Մենելավին ահեղագոռ,—
Քանզի նա իր մոտ էր կանգնած,— և Փենիքսին նըմանվելով՝
Հաղթ հասակով և կորովի ձայնով ուժգին՝ այսպես ասաց.
«Մենելավոս, քեզ մեծ ամոթ և նախատինք պիտի լինի,
Տըրոյայի շըներն եթե պատերի տակ պատառոտեն
Շըքեղապանծ Աքիլլեսի մըտերմագույն ընկերոջ դին։
Բայց պինդ կաց դու և խըրախույս կարդա բոլոր ընկերներիդ»:

Նըրան այսպես պատասխանեց Մենելավոսն ահեղագոռ.
«Փենիքս հայրիկ, ծեր հինավուրց, պատկառելի, ո՞ւր էր եթե
Տար Աթենասն ինձ զորություն և տեգերի թափը մերժեր:
570Այնժամ պիտի կանգնեի պինդ ու Պատրոկլին պաշտպանեի,
Որի մահը անհնարին ցավով սաստիկ սիրտըս ճըմլեց:
Բայց կըրակի սարսափելի զորությունը ունի անգութ
Հեկտորն ահեղ, որ չի դադրում խողխողելուց իր պըղինձով,
Քանզի հըզոր Զևսն է նըրան տալիս և՛ փառք, և՛ զորություն»։
Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին ուրախացավ,
Որ Մենելավն աստվածների մեջ նախ իրեն աղերս արավ։
Եվ նա լըցրեց նըրա ծընկներն և ուսերը անհաղթ ուժով,
Ու դյուցազնի կըրծքում դըրեց հանդըգնությունն համառ ճանճի,
Որին որքան քըշես քեզնից՝ այնքան խայթել է ցանկանում,
580Զի մարդկային արյունը խիստ քաղցր է նըրա քիմքի համար:
Այդպիսի բուռն արիությամբ սևաթույր սիրտն Ատրիդյանի
Լըցրեց մեղույշ աստվածուհին, և Մենելավն արագաքայլ
Գընաց կանգնեց Պատրոկլի մոտ և շողշողուն տեգն արձակեց:
Տըրոյանց մեջ Պոդես անվամբ կար ոմն՝ որդին Էտիոնի,
Հարուստ ու քաջ, որին Հեկտորն ամենից շատ էր մեծարում,
Քանզի նըրա սեղանակից և սիրելի ընկերն էր նա:
Մենելավը խարտիշագեղ զարկեց նըրան ճիշտ այն պահին,
Երբ դիմում էր դեպի փախուստ. տեգը գոտին ծակեց անցավ,
Պըղինձը դուրս ելավ թափով, և նա թընդմամբ ընկավ գետին:
590Մենելավոսն, անմիջապես նըրա մարմինը կորզելով
Քաշ տըվեց այն դեպ բազմախումբ իր ընկերներն աքայեցի։
Մինչ Ապոլլոնը Հեկտորին մոտենալով սիրտ էր տալիս
Առած Ասյան Փենոփսի դեմքն, որին բոլոր իր հյուրերից
Նա ամենից շատ էր սիրում, ապրում էր նա Արիտոսում.
«Ո՞ր աքայիկն այսուհետև կըվախենա քեզնից, Հեկտո՛ր,
Երբ դու այդպես խույս ես տալիս Մենելավոս Ատրիդյանից:
Առաջ նա թույլ մարտիկ էր մի, իսկ այժըմ նա մեն ու մենակ
Տանում է դին տըրովներից՝ ըսպանելով սերտ մըտերմիդ՝
Քաջակորով ախոյանին՝ Էտիոնի Պոդես որդուն»։

600Այսպես ասաց, և Հեկտորին պատեց ցավի մըռայլ մի ամպ,
Զինավառված շեկ պըղընձով՝ մըտավ շարքերն առաջամարտ:
Եվ Զըրվանյանն առավ այնժամ քըղանցքավոր ու պաղպաջուն
Ասպարը իր և Իդա լեռն ըսքողելով թանձըր ամպով՝
Որոտընդոստ ու սաստկակոծ փայլատակմամբ դըղըրդացրեց.
Հաղթությունը տըվեց տրոյանց, վախն ու փախուստն՝ աքայեցnց:

Առաջինը փախավ ահով Պենելեոս Բիովտացին,
Քանզի թեթև մի վերք առավ դեմ-հանդիման ճակատելիս.
Պուլիդամը մոտիկ գալով՝ զարկեց նըրա ուսին տեգով,
Որը միսը բըզկըտելով՝ ծայրը մինչև ոսկրը հասավ:
610Ապա Հեկտորն առաջ գալով խոցեց դաստակը Լեիտի՝
Որդուն մեծանձն Ալկետրիոնի և ջըլատեց ուժը նըրա,
Որ նայելով շուրջը՝ փախավ, զի այլևըս նա հույս չուներ
Նիզակ բըռնել իր այդ ձեռքով և մարտընչել տըրոյանց դեմ:
Այն ժամանակ, երբ Հեկտորը Լեիտի վրա էր հարձակվում,
Իդոմենեսը Հեկտորի լանջապանին զարկեց տեգով
Ծըծին մոտիկ, բայց կոտըրվեց երկար աշտեն կոթի մոտից։
Այդ տեսնելով տըրոյացիք գոռգոռացին ահագնաձայն։
Հեկտորն էլ իր աշտեն նետեց Դևակլյանի վըրա, կառքում,
Բայց նըրանից շեղվեց փոքր-ինչ ու հարվածեց Կիրանոսին,
620Մերիոնեսի կառավարին և զինակրին, որ նըրա հետ
Լիկտոսից էր եկել այստեղ (Իդոմենեսն այնտեղ եկավ
Նախ հետիոտն՝ հեռանալով ծովագընաց իր նավերից,
Եվ տըրոյանց անտարակույս կըպարգևեր մեծ հաղթություն,
Թե Կիրանոսն արշավասույր ձիերն այնտեղ չըհասցըներ։
Նըրա համար լույս եկավ նա և դըժպըհի օրը վանեց,
Սակայն ինքը մահ ընդունեց մարտախողխող Պրիամյանից):
Հեկտորը իր տեգով զարկեց Կիրանոսի լայն ծընոտին,
Ատամները փըշրեց բոլոր ու մեջտեղից կըտրեց լեզուն,
Պախուրցները ձեռքից թըռան ու նա կառքից ցած գըլորվեց։
630Մերիոնը կըռանալով երասաններն առավ գետնից
Եվ դառնալով Իդոմենին՝ բարձըր ձայնով այսպես ասաց.
«Զա՛րկ ձիերին, Իդոմենե՛ս, մինչև հասնենք նավերն արագ,
Ինքըդ պիտի տեսնես, որ էլ աքայեցոց չիք հաղթություն»։

Այսպես ասաց, և Իդոմենն իր նըժույգները գեղաբաշ
Վարեց դեպի նավատորմիղ՝ սիրտը սաստիկ սարսափահար:
Չանգիտացան Մենելավոսն ու Այաքսը, որ հեղհեղուկ
Հաղթությունը պատերազմում Զևսն ուզում է տալ տըրոյանց.
Եվ առաջինն այսպես ասաց Տելամոնյան Այաքսը մեծ.
«Ո՜հ, ամենեն պակասամիտն անգամ պիտի լավ հասկանա,
640Թե Արամազդ հայրն ուզում է տըրոյացոց տալ հաղթություն,
Քանզի նըրանց սըլաքները, թույլ թե ուժեղ ձեռքից նետված՝
Նըշանին են դիպչում ուղիղ շընորհիվ մեծ Արամազդի.
Մինչ մեր տեգերն աննըպատակ՝ գընում գետնի մեջ են ցցվում։
Սակայն եկեք, որ միասին մի խելացի հընար խորհենք,
Թե մենք ինչպես քաշենք տանենք Պատրոկլի դին, ապա դարձյալ
Ետ դառնալով բերենք բերկրանք մեր սիրելի ընկերներին,
Որոնք մեր կողմ նայելով միշտ՝ տըխրում են և չեն հավատում,
Թե կըտոկանք արյունառուշտ Հեկտորի բուռըն զորության,
Այլ կըկորչենք ու կըսպառվենք մեր ծովաչու նավերի մոտ։
650Երանի թե ընկերներից մեկը արագլուր տաներ շուտ
Պելիսյանին, որ կարծում եմ չի էլ լըսել բոլորովին
Բոթը տըխուր, թե սիրելին իր ըսպանվեց պատերազմում։
Բայց չեմ կարող ես այդպիսին աքայեցոց մեջ նըկատել,
Որովհետև թե՛ մարդ, թե՛ ձի մառախուղով են ծածկըված:
Հա՛յր Արամազդ, ազատիր այս մառախուղից աքայեցոց,
Պարզիր երկինքն ու շընորհիր մեր աչքերին լույսը տեսնել,
Ապա ջընջի՛ր մեզ լույսի մեջ, երբ որ այդպես դու կամեցար»։

Այսպես ասաց, և հայրը մեծ գըթաց նըրա արցունքներին.
Ցըրեց մըշուշն անմիջապես և շամանդաղը փարատեց։
660Ճաճանչափայլ արևն ելավ, պարզ երևաց ճակատնամբողջ։
Եվ Այաքսը Տելամոնյան ասաց Ատրիդ Մենելավին.
«Նայի՛ր հիմա, դյուցասընունդ Մենելավե, եթե տեսնես
Որ ողջ է դեռ Անտիլոքոսն՝ որդին մեծանձըն Նեստորի,
Շո՛ւտ ուղարկիր գուպարահաղթ Աքիլլեսին լուր տանելու,
Թե ամենեն սիրելի իր ընկերն ընկավ պատերազմում»։

Այսպես ասաց, և Մենելավն ահեղագոռ անսաց նըրան,
Բայց ակամա թողեց գընաց, ինչպես առյուծը փարախից,
Որ հոգնել էր հովիվների, շըների հետ մաքառելուց,
Որոնք նըրան չէին թողել խըլելու ճարպն արջառների
670Ամբողջ գիշեր տագնապահույզ, բայց մըսատենչ գազանն ահեղ
Հարձակվում է հաճախակի, սակայն իզուր, որովհետև
Պըղընձասայր սըլաքների տարափն անդուլ և անդադար
Թափվում է միշտ նըրա վըրա՝ նետված հըզոր բազուկներից,
Եվ ջահերը, որոնցից նա թեպետև քաջ խըրտչում է խիստ,
Եվ լույսի հետ միայն թողնում հեռանում է տըխուր սըրտով,-
Պատրոկլեսի մոտից այդպես՝ Մենելավոսն ահեղագոռ
Գընաց դըժգոհ և ակամա, մըտածելով, թե մի գուցե
Աքայեցիք վախից նըրան թողնեն ավար տըրոյացոց:
Ուստի այսպես նա պատվիրեց Այաքսներին ու Մերիոնին.
680«Ո՛վ Այաքսներ, և դո՛ւ, Մերիոն, առաջնորդներդ արգիացոց,
Մի՛ մոռանաք տարաբախտիկ, բարեհամբույր Պատրոկլեսին,
Հիշեցեք որ, երբ ողջ էր նա, բարի էր միշտ բոլորի հետ,
Իսկ արդ գըտավ մահը նըրան և օրհասը ճակատագրի»:

Այսպես ասաց և հեռացավ Մենելավոսն ահեղագոռ,
Իր շուրջ–բոլոր աչք ածելով, ինչպես արծիվ, որի համար
Ասում են թե թըռչունների մեջ սըրատեսն է ամենեն,
Որ ամպերից նըկատելով արագավազ նապաստակին
Մացառուտի մեջ ծըվարած, խոյանում է նըրա վըրա
Հափշտակում անմիջապես ու զըրկում է նըրան կյանքից:
690Այդպես և քո, Մենելավե՛, փայլուն աչքերն ամենուրեք
Դառնում էին քո շուրջ-բոլոր աքայեցոց բազմության մեջ,
Թե կըտեսնե՞ս դու նըրանց մեջ տակավին ողջ Նեստորյանին։
Եվ նա շուտով տեսավ նըրան պատերազմի ձախակողմում,
Որ հորդորում, սիրտ էր տալիս ընկերներին մարտընչելու:
Մոտենալով նըրան խարտյաշ Մենելավոսն այսպես ասաց.
«Այստեղ արի, Անտիլոքե՛, որ լըսես գույժ մի ցավալի,
Մի դառն աղետ, որը պիտի չըկատարվեր բոլորովին:
Ինքըդ նույնպես, կարծում եմ ես, տեսնում ես պարզ ու հասկանում,
Թե սոսկալի պատուհաս է բերում աստված դանայեցոց,
700Հաղթությունը տալով տըրոյանց, ընկավ դյուցազնը սիրելի՝
Պատրոկլը քաջ, սոսկալի սուգ պատճառելով աքայեցոց։
Բայց դու վազիր դեպի նավերն ու լուր տար շուտ Աքիլլեսին,
Որ գա շուտով և ազատի գոնե նըրա մարմինը մերկ,
Զի Հեկտորը կորդակաճոճ ավարել է զենքերն արդեն»։

Լըսելով բոթն այդ սոսկալի՝ Անտիլոքոսը սարսափեց,
Ու պապանձվեց նըրա լեզուն, աչքերն լացով ողողվեցին,
Ձայնը խեղդվեց կոկորդի մեջ, և անկարող եղավ խոսել,
Բայց և այնպես հընազանդեց Մենելավի հըրամանին,
Եվ հանձնելով զենքերն՝ անբիծ իր ընկերոջն՝ Լավոդոկին,
710Որ նըժույգներն էր մոտ բերում, գընաց իսկույն նա վազելով:
Արագ-արագ տանում էին նըրան ոտքերն ռազմի դաշտից,
Լաց լինելով գընում էր նա պատմելու բոթն Աքիլլեսին:
Սիրտըդ սակայն, դյուցասընունդ Մենելավե, չուզեց մընալ
Սատարելու Պիլիսացոց, որ ոգեսպառ էին եղած
Եվ կորագլուխ էին արդեն Անտիլոքի հեռանալով։
Նա նըրանց պետ նըշանակեց դիցանըման Թրասիմեդին
Եվ ինքն էլի՛ վերադարձավ Պատրոկլեսին պաշտպանելու։
Այաքսների մոտ հասնելով Մենելավոսն այսպես ասաց.
«Անտիլոքին միրմիդոնաց նավատորմիղն ուղարկեցի,
720Աքիլլի մոտ, բայց չեմ կարծում, որ նա ելնի ու գա հիմա,
Որքան էլ որ Հեկտորի դեմ լըցվի ցասկոտ ատելությամբ.
Զի նա անզեն ինչպե՞ս պիտի պատերազմի տըրոյանց դեմ:
Ուստի եկեք մենք ինքներըս ուրիշ միջոց մի մըտածենք,
Թե ի՞նչ ձևով կարողանանք հանել մարտից Պատրոկլի դին
Եվ ազատվենք տըրոյացոց ձեռքից դաժան և օրհասից»։

Տելամոնյան Այաքսն այսպե՛ս պատասխանեց Ատրիդեսին.
«Այդ բոլորը ճիշտ ասացիր, ո՛վ մեծափառ Մենելավոս:
Մերինն ու դու անմիջապես վերցըրեք դին Պատրոկլեսի
Եվ մարտից դուրս հանեք արագ, իսկ մենք այստեղ, ձեր ետևից
730Կըռիվ կըտանք տըրոյացոց և մեծամիտ Հեկտորի դեմ,
Մենք, որ ունենք նույն անունը և սիրտը նույն, որ անվեհեր
Տոկացել ենք բարկ Արեսին ու միմյանցից չենք բաժանվել»։

Այսպես ասաց, ու գըրկելով նըրանք գետնից դիակն առան
Եվ այն վերև բարձրացըրին. գոռգոռացին տըրոյացիք,
Երբ որ տեսան, թե աքայանք առին տարան Պատրոկլի դին։
Ինչպես որ ժիր բարակները որսորդների առաջն ընկած
Հարձակվում են վիրավորված կինճի վըրա, որ գըզգըզեն,
Իսկ երբ վարազն ինքնավըստահ ետ է դառնում հանկարծակի`
Խուճապահար փախ են տալիս մեկը այս կողմ և մյուսը այն,—
740Այդպես նաև տըրոյացիք բավական տեղ առժամանակ
Հալածեցին նըրանց սըրով ու երկսայրի նիզակներով։
Բայց նենց որ ետ էին դառնում զույգ Այաքսներն ըսպառնալից,
Գցում էին գույնը նըրանք և ո՛չ մեկը սիրտ չէր անում
Առաջ նետվել և մարմինը հափըշտակել նըրանց ձեռքից։

Այսպես նըրանք եռանդագին տանում էին դին ճակատից
Դեպի նավերը ծովաչու, բայց բըռընկվեց նըրանց միջև
Մարտ մի ահեղ, ինչպես հուրը, որ խուժելով հանկարծակի
Մի քաղաքի վըրա մարդկանց՝ լափում է այն հըրդեհակեզ
Ու տարածվում է մեծաշունչ հողմի ուժով մըռընչալից,—
750Հետևում էր նըրանց այդպես մի մեծ աղմուկ և աղաղակ
Ահեղագոռ, պըղընձավառ մարտիկների և ձիերի։
Մինչդեռ նըրանք ինչպես ուժեղ ու ժըրաջան պինդ ջորիներ,
Որոնք լեռան առապարուտ ճանապարհով քարշ են տալիս
Նավափայտի համար գերան մի ահագին և կամ հեծան,
Ու հոգնատանջ, ըշտապելուց ողողվում են քըրտինքի մեջ, —
Տանում էին նըրանք այդպես Պատրոկլի դին ճիգ ու ջանքով։
Ու ետևից նըրանց երկու Այաքսները հաղթամարմին,
Ինչպես բըլուրն է ծառախիտ արգելակում ջըրի ճամփան,
Երկարելով դաշտի վըրա՝ հեղեղներ է սանձահարում
760Եվ ընթացքը շուռ է տալիս դեպի ուրիշ կողմ դյուրահոս,
Եվ հոսանքի ուժը հըսկա անզոր է այդ թումբը ճեղքել,
Այդպես երկու Այաքսները, դեմ դընելով տրոյացոց,
Զըպում էին թափը նըրանց, նամանավանդ երկու հոգու՝
Էնիասի Անքիսեսյան և Հեկտորի շըքեղաճոխ,
Եվ ինչպես ամպը խուռնախիտ սարյակների կամ սևաթույր
Ագռավների, որ ահաբեկ խույս են տալիս ճիչ ու կանչով,
Երբ որ տեսնում են վերևում ուրուրին ժանտ ու գիշատիչ,
Որ բերում է ահ ու սարսափ բոլոր փոքրիկ թըռչուններին,
Այդպես նաև աքայեցիք առանց կըռվի մեջ մըտնելու
770Փախչում էին Էնիասից և Հեկտորից աղաղակով,
Ու փախչելիս դանայեցիք փոսի չորս կողմ ու փոսի մեջ
Թողին բազում զենք ու զըրահ. և կըռվին վերջ ու դուլ չըկար:

Երգ տասնութերորդ։ Զինագործություն

Կըռվում էին սըրանք այսպես կըրակի պես բոցաբորբոք.
Իսկ Անտիլոքն արագընթաց՝ Աքիլլեսի մոտ հասնելով՝
Գըտավ նըրան իր բարձեղջյուր նավատորմի առջև նըստած.
Միտք էր անում ինքն-իրեն մեջ այն, ինչ արդեն կատարվել էր։
Ու հեծելով հառաչալից խոսում էր մեծ իր սըրտի հետ.
«Ավա՜ղ, ինչո՞ւ համար նորից գիսակագեղ աքայեցիք
Ահաբեկված՝ դաշտի միջով դեպի նավերն են խուճապում։
Երանի՜ թե աստվածները հեռացնեին աղետն այն մեծ,
Որի մասին մի ժամանակ մայրըս պատմեց, ասելով, թե
10Միրմիդոնաց ամենաքաջն ինձնից առաջ պիտի մեռնի
Տըրոյացոց ձեռքով անգութ և զըրկըվի արև լույսից:
Անտարակույս մեռել է քաջ Մենիտյանն իմ սիրելագույն,
Անբախտ, չէ՞ որ պատվիրեցի, թե երբ վանի հուրն ոխերիմ՝
Ինձ մոտ դառնա և չըմըտնի պատերազմի Հեկտորի դեմ»։

Եվ մինչ այսպես խորհում էր նա տարված տըխուր իր մըտքերով,
Հասավ որդին վըսեմափառ ծեր Նեստորի՝ Անտիլոքոսն
Ու թափելով ջերմ արտասուք սըրտաճըմլիկ բոթը գուժեց.
«Վա՜յ ինձ, որդի՛դ քաջ Պելևսի, տամ պիտի քեզ անհընարին
Դառնության բոթ, աղետ, ավաղ, որը պիտի չըկատարվեր.
20Պատրոկլեսը ընկավ և մերկ դիակի շուրջ կըռվում են արդ,
Իսկ Հեկտորը կորդակաճոճ՝ նըրա զենքերն հափըշտակեց»:

Այսպես ասաց, և տըխրության ամպը պատեց Աքիլլեսին,
Եվ առնելով աճյունախառն մոխիրը զույգ իր ափերով
Ցանեց գըլխին ու փոշոտեց շընորհագեղ իր դեմքը նա
Եվ բուրավետ պատմուճանին նըստեց մոխիր սևաթորմի:
Փըռվել էր նա փոշիներում ողջ հասակով, մեծատարած
Ու փետում էր գըլխի մազերնիր ձեռքերով, աղավաղում:
Աղախիններն, որոնց ինքը և Պատրոկլեսն էին գերել,
Դուրս վազելով, կորովազեն Աքիլլեսին շըրջապատած
30Սըգում էին սըրտաճըմլիկ ու բարձրաձայն ողբում աղի,
Ծեծում իրենց կուրծքը ձեռքով ու կըսկըծում ծընկակոտոր:
Լաց էր լինում Անտիլոքոսն էլ վըշտաբեկ և իր սըրտում
Վախենալով, որ մի գուցե երկաթը սուր վիզը մըխի՝
Բըռնել էր նա արտասվակոծ Աքիլլեսի ձեռքերը զույգ:
Լաց էր լինում Աքիլլը քաջ ու հեծեծում հառաչալից:
Լըսեց որդու լացն աղեկեզ՝ մեծարո մայրն աստվածուհի,
Որ նըստել էր ծեր ամուսնու կողքը, ծովի խոր հատակում,
Ու դառնահեծ ճիչ արձակեց. հավաքվեցին ծովի բոլոր
Դիցուհիներն անմիջապես՝ դըստրիկները Ներեիդյան՝[146]
40Կիմոդոկեն և Թալիան, և Գլավկեն, Նիսեն, Թոյեն,
Լիմնորիան և Ակտեան, Մելիտն, Երանև Ագավեն,
Ամփիթոյեն, Դոդան, Պրոտան, Դինամենեն և Փերուզան,
Դեքսամենեն, Ամփինոմեն, Կալիանիրան և Դորիսան,
Եվ Պանոպեն, և Գալատեան շընորհաշուք և անվանի,
Եվ նըրանց հետ Նիմերիտան, Կալեանասան և Ափսիդեն,
Կլիմենեն և Յանիրան, և Յանասսան, Ովրիթն, Մերան,
Եվ Ամաթիան գեղահյուսակ և մյուս Ներյան դուստրերն ամեն,
Որ ծովի խորքն էին ապրում՝ լըցրին անձավն արծաթափայլ,
Ու բոլորով ծեծում էին կուրծքը իրենց բըռունցքներով,
50Եվ ողբաձայն լաց ու կոծին ըսկիզբ դըրեց Թետիսը նախ.
«Քույրեր դուք իմ Ներեիդյան, լըսեք բոլորդ և իմացեք
Թե ի՜նչ տըխուր ձայն լըսեցի, ի՜նչ մեծ վիշտ է վիճակվել ինձ։
Վա՜յ ինձ, ավաղ, վա՜յ թըշվառիս, դյուցազունի մորըս անբախտ,
Ես, որ որդի մի ծընեցի արիասիրտ և անբասիր,
Դյուցազների մեջ անվանի, աճում էր նա բողբոջի պես,
Ու սընվում էր բերրի դաշտում բուսած դալար տունկի նըման,
Նըրան Իլիոն ուղարկեցի նավով՝ տրոյանց դեմ կըռվելու,
Եվ այնտեղից չի դառնալու նա Պելևսի տունը այլևս,
Ու քանի դեռ ապրում է նա և տեսնում է լույսն արևի,
60Պետք է տանջվի, ու չեմ կարող հասնել նըրան ես օգնության:
Բայց պիտ գընամ, տեսնեմ որդուն իմ սիրելի և իմանամ,
Թե ի՞նչ մեծ վիշտ հասավ նըրան, մինչ հեռու էր նա գուպարից»:

Ասաց, ելավ նա անձավից, և նըրանից միշտ անբաժան
Գընում էին Ներեիդյան նըրա քույրերն արտասվալից,
Ճեղքըվում էր ծովն աղմուկով ու ճանապարհ տալիս նըրանց։
Եվ երբ նըրանք ծովն անցնելով հասան Տրոյա արգասավոր,
Ծովափ ելան, ուր խիտ առ խիտ կանգնած էին միրմիդոնաց
Գեղեցկատախտ նավերը սև՝ Աքիլլեսի մեծ նավի շուրջ:
Հեծում էր նա ու հառաչում. մոտեցավ մայրը նազելի
70Եվ բարձրաձայն կականելով գըրկեց որդու գըլուխը նա
Ու գըգվելով գորովալից այս թևավոր խոսքերն ասաց.
«Ինչո՞ւ ես դու լալիս, որդիս, այն ի՞նչ սուգ է սիրտըդ պատել,
Ասա՛, ինձնից մի ծածկիր դու, Զըրվանյան Զևսը կատարեց
Այն բոլորը, ինչ նըրանից խընդրում էիր բազկատարած.
Աքայեցոց որդիք բոլոր դեպի նավերն հալածվեցին
Անհընարին տաջանքներով և քո կարոտն են քաշում արդ»։
Եվ արագոտն Աքիլլը դառն հառաչելով ասաց նըրան.
«Այո՛, մայր իմ, ոլիմպականն ամեն խընդիրը կատարեց,
Բայց դըրանից ինձ ի՞նչ բերկրանք, երբ որ կորավ իմ սիրելի
80Ընկերը թանկ, Պատրոկլեսը, որին բոլոր ընկերներիցս
Ամենից շատ էի սիրում, և մինչև իսկ ինձ հավասար։
Բայց կորցըրի՜. ըսպանելով նըրան Հեկտորն՝ հափըշտակեց
Բոլոր զենքերն այն ահարկու, որ աստվածները ոլիմպլան
Պարգևեցին Պելևսին վեհ իբրև օժիտ ամենաճոխ
Այն օր, երբ քեզ՝ աստվածուհուդ մահկանացվի ծոց պառկեցրին։
Երանի՜ թե դու ծովային անմահների մոտ մընայիր,
Եվ Պելևսին իբր ամուսին տային մի կին մահկանացու:
Հիմա պետք է և քե՛զ հասնի սուգ սոսկալի ու վիշտ անվերջ
Որդուդ մահվամբ, որ այլևըս չի դառնալու հայրական տուն,
90Որովհետև սիրտս այսուհետ չի կամենա արև տեսնել,
Եթե առաջ իմ նիզակով Հեկտորն հոգին իր չըփըչի,
Հատուցելով վըրեժն իմ թանկ Պատրոկլեսի մահվան համար»։

Եվ Թետիսը արտասվաթոր նըրան այսպես ասաց կըրկին.
«Ուրեմըն շուտ ես մեռնելու, քա՜ղցր իմ որդյակ, քո ասելով,
Զի Հեկտորի մահից հետո քո օրհասն է գալու շուտով»:

Եվ արագոտն Աքիլլը խոր հառաչելով պատասխանեց.
«Թող որ մեռնեմ թեկուզ հիմա՛, քանի որ ես չըկարեցա
Օգնել զարկված բարեկամիս, որ իր երկրից հեռու ընկավ,
Ինձ կանչելով, որպեսզի ես վանեի ժանտ մահն իրենից։
100Ես այլևըս չեմ դառնալու իմ հայրենի երկիրն անուշ,
Ես չըհասա՜ Պատրոկլեսին և չեմ օգնում ընկերներիս,
Որոնք ընկնում են Հեկտորի ձեռքով ահեղ պատերազմում,
Այլ նըստել եմ նավերի մոտ իբր անօգուտ բեռ իմ երկրին,
Մինչդեռ ոչ մի աքայեցի չէր հասնի ինձ պատերազմում,
Թեպետ ճիշտ է, որ ատյանում ետ եմ մընում ուրիշներից։
Երանի՜ թե կորչեր քենը աստվածների, մարդկանց միջից,
Եվ զայրույթը, որ դըրդում է ի չար նույնիսկ իմաստունին,
Զայրույթը, որ շատ ավելի քաղցր է, քան թե մեղրը ծորուն,
Եվ աճում է մարդկանց սըրտում, կուտակվում է ծըխի նըման,
110Ինչպես որ արդ ինձ բարկացրեց Ագամեմնոն արանց արքան
Բաց անցածը մենք մոռանանք, թեև ցավածենք, վըշտահար,
Եվ մեր կըրծքում սանձահարենք զայրույթը մենք հարկադըրված:
Հիմա պիտի գընամ գըտնեմ ես Հեկտորին, որ սիրելուս
Գըլխի դահիճն ելավ դաժան, ապա թող մահ ընդունեմ ես,
Որ վըճռել են Զևսը և մյուս անմահները ամենազոր։
Չըփըրկըվեց իր օրհասից մինչև անգամ ամենահաղթ
Հերակլեսը, որ սիրելի որդին էր մեծ Զըրվանյանի.
Ճակատագիրն ու Հերայի ցասումն ահեղ ընկճեց նըրան:
Այդպես և ես եմ մեռնելու, եթե մահ է վիճակված ինձ,
120Բայց ուզում եմ նախքան օրհասն՝ ինձ պըսակել պայծառ փառքով
Եվ ըստիպել տըրոյացոց գեղեցկալանջ, չըքնաղ կանանց
Հառաչելու կականալիր և սըրբելու երկու ձեռքով
Արտասուքներն իրենց աչքից և այտերից իրենց գողտրիկ,
Որ հասկանան, թե շատ օրեր հեռու էի մընում մարտից։
Մի՛ արգելիր կըռվել ինձ մայր, ոչ մի բանով չես համոզի»։

Արծաթթաթիկ աստվածուհի Թետիսն այսպես ասաց նըրան
«Ճըշմարիտ ես ասում, որդյակ, ազնիվ բան է անտարակույս
Օգնել հոգնած ընկերներին և ազատել նըրանց մահից.
Բայց գեղեցիկ զենքերը քո, պըղընձակերտ ու պաղպաջուն
130Ավարեցին տըրոյացիք, և նըրանցով սաղվարտաճոճ
Հեկտորը իր կուրծքը ծածկած՝ խըրոխտում է, բայց չեմ կարծում,
Թե նա երկար պիտի նազի այդ զենքերով, զի մահն է մոտ։
Բայց դու, որդիս, մի նետիր քեզ պատերազմի տագնապի մեջ,
Մինչև որ դու քո աչքերով ինձ չըտեսնես հասած այստեղ։
Վաղը հազիվ այգը ծագած այստեղ պիտի վերադառնամ
Եվ Հեփեստոս թագավորից քեզ վայելուչ զենքեր բերեմ»։

Այսպես ասաց աստվածուհին ու շուռ եկավ անմիջապես
Եվ դառնալով նա ծովային իր քույրերին՝ ասաց նըրանց.
«Հիմա մըտեք դուք վերըստին ծոցը ծովի անծայրածիր,
140Տեսեք ծովի ծերունափառ ալևորին իր պալատում
Ու պատմեցեք ինչ որ տեսաք. իսկ ես գընամ դեպի Ոլիմպ
Ճարտարարվեստ Հեփեստի մոտ, որ տեսնեմ թե ուզո՞ւմ է նա
Տալ իմ որդուն՝ Աքիլլեսին ճաճանչափայլ զենքեր արդյոք»։

Այսպես ասաց, ու սուզվեցին նըրանք ծովի ալիքներում,
Իսկ դիցուհին արծաթթաթիկ դեպի Ոլիմպ ուղևորվեց,
Որպեսզի իր որդու համար բերի զենքեր գեղեցկափառ:
Նըրան դեպի Ոլիմպ էին տանում ոտքերն, իսկ աքայանք
Փախուստ տալով մարդախողխող Հեկտորից մեծ աղաղակով`
Հասան մինչև նավերն իրենց, Հելլեսպոնտի ափերի մոտ։
150Սակայն դարձյա՛լ չըկարեցան պըղընձազեն աքայեցիք
Աքիլլեսի ընկերոջը՝ Պատրոկլեսին տեղ հասցընել.
Քանզի նորից հասան նըրանց հետևակներն ու այրուձին,
Եվ Պրիամյան Հեկտորը ճոխ բոցատեսիլ իր զորությամբ։
Երեք անգամ Հեկտորը՝ պինդ՝ Պատրոկլեսի ոտքից բըռնեց,
Փորձեց քաշել տանել նըրան ու ձայն տըվեց տըրոյացոց,
Եվ երեք հեղ Այաքսները հուժկու ուժով՝ Պատրոկլեսից
Ետ մըղեցին խիզախ քաջին, բայց նա ուժին հանձնասաստան
Հարձակվում էր մերթ ամբոխի միջից ու մերթ մընում կանգնած,
Աղաղակում էր մեծաձայն, սակայն երբեք չէր նահանջում։
160Ինչպես որ չեն կարող վանել հովիվները բաց դաշտի մեջ
Սովալըլուկ շեկ առյուծին հափըշտակած իր կերակրից,
Այդպես երկու կորովազեն Այաքսները չէին կարող
Ահաբեկել Պրիամյանին և դիակից հեռու վանել:
Եվ կըտաներ Հեկտորն անշուշտ մարմինն ու փառք կըվաստակեր,
Եթե Իրիսը մըրըրկոտն՝ Ոլիմպոսից ցած իջնելով,—
Որին Հերան լուսածըղի աստվածուհին էր ուղարկել
Ծածուկ Զևսից և մյուս բոլոր աստվածներից ոլիմպաբնակ,
Պատգամավոր չերթար ըշտապ Պելիսածին Աքիլի մոտ,
Հորդորելու, որպեսզի նա զինավառվի անմիջապես։
170Մոտենալով Աքիլլեսին այս թևավոր խոսքերն ասաց.
«Ով մարդկանց մեջ ամենեն քաջ, ահեղագույն դու Պելիսյան,
Հասիր պաշտպան Պատրոկլեսին, որի համար նավերի մոտ
Սոսկալի մարտ է բըռընկվել ու ջընջում են մեկ-մյուսին։
Աքայեցիք ոգորում են, որ պաշտպանեն մարմինն անշունչ,
Իսկ տըրոյանք մոլեգնեռանդ ուզում են այն տանել Իլիոն.
Եվ մանավանդ Հեկտորը վեստ հափըշտակել է ցանկանում
Եվ գըլուխը անջատելով փափուկ վըզից՝ ցըցի զարնել։
Վե՛ր կաց և էլ մի՛ դանդաղիր, սիրտըդ պիտի ցավի սաստիկ,
Եթե դառնա շըներին կեր և խաղալիք Պատրոկլի դին.
180Արատ է քեզ, եթե նըրա մարմնին հասնի մի անարգանք»։

Եվ արագոտն Աքիլլը քաջ նըրան այսպես պատասխանեց.
«Աստվածուհի՛, անմահներից ո՞վ քեզ բանբեր հըղեց ինձ մոտ»։

Եվ մըրըրկոտն Իրիսն այսպես պատասանեց Աքիլլեսին.
«Ինձ առաքեց Հերան քեզ մոտ, շըքեղ բամբիշն Արամազդի,
Ու չըգիտեն՝ ո՛չ Զըրվանյանը բարձրագահ, ո՛չ էլ ուրիշ
Աստվածները, որ ձյունեղեն Ոլիմպոսում են բընակվում»։

Աքիլլեսը կըրկին անգամ պատասխանեց աստվածուհուն.
«Իսկ ես ինչպե՞ս գընամ կըռիվ. նըրանց մոտ են զենքերը ողջ,
Եվ սիրելի մայրըս էլ ինձ թույլ չի տալիս զինավառվել,
190Մինչև նըրան իմ աչքերով ես չըտեսնեմ այստեղ դարձած։
Նա խոստացավ Հեփեստոսից չըքնաղ զենքեր բերելու ինձ.
Իսկ ուրիշ ո՞ւմ զենքերով ես կարող եմ արդ զինավառել,
Ի բացառյալ Տելամոնյան Այաքսի մեծ կուռ ասպարից,
Նա էլ, կարծեմ, առաջամարտ գընդերի մեջ իր նիզակով
Նախճիրներ է գործում այնտեղ Պատրոկլեսի դիակի շուրջ»։

Եվ մըրըրկոտն Իրիսը ժիր ասաց դարձյալ Աքիլլեսի.
«Մենք լավ գիտենք, որ ավարված են գեղեցիկ զենքերը քո,
Բայց դու այդպես փոսը գընա ու երևա նըրանց աչքին,
Գուցե քեզնից վախենալով՝ մարտը թողնեն տըրոյացիք,
200Եվ աքայանք ոգի առնեն իրենց սաստիկ հոգնությունից,
Զի կըռվի մեջ հանգըստանալն անհըրաժեշտ է զինվորին»:

Այսպես ասաց աստվածուհի Իրիսը ժիր և հեռացավ:
Իսկ Աքիլլեսը՝ սիրելին Զևսի, ոտքի ելավ արագ,
Եվ Աթենասն իր ասպարը նըրա կարշնեղ ուսը գըցեց,
Եվ գըլուխը ոսկե ամպով պըսակեց վեհ աստվածուհին,
Եվ նըրանից մի հըրաշեկ, շողշողուն բոց փայլատակեց:
Ինչպես ծուխն է երկինք ելնում հեռու կըղզու մի քաղաքից,
Որ պաշարված է թըշնամուց, և բընիկներն ամբողջ ցերեկ
Մարտ են մըղում ահեղորեն ոսոխի դեմ բարկ Արեսով,
210Իսկ արևը մըտնելուց ետ կըրակներ են վարվում այնտեղ,
Որոնց լույսը մինչև երկինքն է բարձրանում, որ այն տեսնեն
Սահմանակից ժողովուրդներն և օգնության գան նավերով,-
Այսպես՝ փայլակն Աքիլլեսի գըլխից երկինք էր բարձրանում:
Պատնեշից դուրս գալով կանգնեց փոսի առաջ, բայց հարգելով
Նա իմաստուն պատվերն իր մոր՝ աքայեցոց մեջ չըմըտավ,
Այլ փոսի մոտ կանգնած գոչեց. Պալլասն էլ մյուս կողմից գոռաց,
Եվ տըրոյանց մեջ սոսկալի իրարանցում առաջ բերեց։
Ինչպես փողի ձայնն է ուժգին հըստակ լըսվում ոստանի մեջ,
Որ պաշարված է ոխերիմ ոսոխներով ամեն կողմից.
220Այդպես լըսվեց Էակոսի թոռան ձայնի որոտն ահեղ։
Տըրոյացիք երբ լըսեցին պղընձյա ղողանջն Աքիլլեսի,
Բոլորի սիրտը թունդ առավ, և ձիերը գեղեցկաբաշ
Կառքերը դեպ ետ շըրջեցին՝ մեծ վըտանգի հոտ առնելով:
Կառավարները սոսկացին տեսնելով վեհ, մեծահոգի
Աքիլլեսի գըլխի շուրջը ցոլացող հուրն անշիջական,
Որ վառել էր կապուտաչյա Աթենաս մեծ աստվածուհին:
Կանգնած այդտեղ, փոսի առաջ դյուցազն Աքիլլն ահագնաձայն
Երեք անգամ գոռաց ահեղ, և երեք հեղ աղմըկեցին
Տըրոյացիք և դաշնակից զորքերը խառն ու խուռնամբոխ:
230Իրարանցման մեջ այդ սաստիկ տասներկու մարդ մեռան այդտեղ
Իրենց կառքի մեջ՝ սեփական նիզակներից վիրավորված:
Այդ ընթացքում արգիացիք սըլաքներից դուրս կորզելով
Պատրոկլի դին՝ դըրին մահճում, և ընկերներն ողբում էին
Մենտյանին շըրջապատած, և ընթանում էր նըրանց հետ
Աստվածային Աքիլլը քաջ, թափելով ջերմ, առատ արցունք
Տեսնելով իր շատ սիրելի բարեկամին պատգարակում,
Սուր պըղընձով վիրավորված, որին նա իր նըժույգներով
Ուղարկեց մարտ, բայց չընդունեց նրան դարձած ողջ և առողջ:

Այդ ժամանակ Արեգակին` նըրա կամքին իսկ հակառակ՝
240Հըրամայեց Հերան իսկույն դեպի Օվկիան վերադառնալ։
Արևն արագ ի մայր մըտավ, և դյուցազնյա աքայեցիք
Դադար տըվին իրենց կըռվին և ընդհանուր պատերազմին։

Մյուս կողմից էլ տըրոյացիք ետ քաշվեցին ահեղ մարտից
Եվ կառքերից արձակեցին նըժույգները սըրաթըռիչ,
Եվ ժողովի հավաքվեցին ընթրիքի հոգսն անտեսելով։
Բայց սիրտ չարավ ոչ ոք նըստել, այլ մընացին ոտքի վըրա,
Զի հայտըվելն Աքիլլեսի սարսափեցրել էր բոլորին,
Նա որ երկար ժամանակով ձեռընթափ էր եղել մարտից:
Եվ խոսք առավ նախ իմաստուն Պուլիդամասը Պանթոյան,
250Որը ներկան տեսնում էր պարզ և ապագան նախատեսում:
Հասակակից էր Հեկտորին, երկուսն էլ նույն գիշեր ծնված,
Ճարտասան էր նա անվանի, Հեկտորը քաջ նիզակաձիգ։
Եվ նա հօգուտ տըրոյացոց այսպես խոսեց այդ ժողովում.
«Լա՛վ կըշռեցեք, բարեկամներ, ես ինքըս ձեզ խորհուրդ կըտամ
Ոստան դառնալ և չըսպասել աստվածային Արշալույսին,
Այստեղ դաշտում, նավերի մոտ, շատ ենք հեռու մեր պարըսպից:
Քանի որ դեռ Ագամեմնի հետ քեն ուներ Աքիլլը շաջ,
Հեշտ էր կըռվել աքայանց դեմ, հաճելի էր մարտն ինձ համար,
Որովհետև հույս ունեի տիրանալու նավատորմին:
260Այնինչ հիմա ես չափազանց վախենում եմ Պելիսյանից,
Զի նա իր բուռն հոգուց մղված էլ չի ուզի դաշտը մընալ,
Ուր տըրոյանքս ու աքայանք մինչև այսօր իրարու դեմ
Մըղեցինք մարտ բուռն Արեսով, այլ նա պիտի կըռվի հիմա
Մեր քաղաքի ու մեր կանանց տիրանալու համար արդեն:
Ուստի ոստան վերադառնանք, ինձ լըսեցեք, պիտի լինի
Այնպես, ինչպես ես եմ ասում, առայժմ գիշերն աստվածային
Սանձահարեց արագոտնյա Աքիլլեսի ցասումն ահեղ,
Բայց վաղը, երբ ըսպառազեն գըրոհ գործի նա մեզ վըրա՝
Նըրան շատ լավ պիտ ճանաչի, ով մեզանից մընա այստեղ,
270Եվ Տըրոյա փախչողն իրեն բյուր երանի պետք է որ տա:
Մեզնից շատերը շըներին և անգղերին պիտ կեր դառնան,
Ո՜հ, երանի, թե այդ բոթը չըհասներ իմ ականջներին:
Սակայն, եթե ինձ կըլըսեք, թեև տըխուր ենք, վըշտացած,
Գիշերը մենք հրապարակում կանցկացնենք մեզ կազդուրելով,
Իսկ քաղաքին պահպանություն թող որ անեն աշտարակներն
Ու բարձրադիր դըռներն ամուր, տախտակամած, երկար ու պինդ։
Իսկ առավոտ, դեռ շատ կանուխ վառված մեր ճոխ զենուզարդով՝
Աշտարակները բարձրանանք, և վա՜յ նըրան, ով հանդըգնի
Գըրոհ գործել նավատորմից մեր պարըսպի ու մեզ վըրա:
280Պիտի դառնա նա վերըստին դեպի նավերն՝ իր բարձրավիզ
Ձիերն իզուր այստեղ-այնտեղ վազեցնելով քաղաքի շուրջ.
Իսկ քաղաքից ներս հըրոսել, կամ այն քանդել սիրտ չի անի,
Քանզի այնտեղ նա շատ շուտով կեր կըդառնա մեր շըներին»։

Խեթ նայելով նըրան Հեկտոր կորդակաճոճն այսպես ասաց.
«Խոսքերըդ ինձ բոլորովին հաճելի չեն, Պուլիդամա՛ս,
Որ խորհուրդ ես տալիս դառնալ ու պարփակվել քաղաքի մեջ:
Աշտարակաց մեջ փակվելուց, ինչ է, դուք դեռ չըկըշտացա՞ք:
Առաջներում պարզաբարբառ բոլոր մարդիկ ասում էին,
Թե Պրիամի քաղաքը շեն լի է ոսկով և պըղընձով,
290Իսկ այժմ անհետ կորան ընտիր ըսպասները մեր տըներից.
Մեր ունեցվածքը Փըռյուգիա, Մեոնյա գընաց վաճառվելու,
Որից հետո Արամազդը բարկացավ մեզ վըրա սաստիկ։
Իսկ դու հիմա, երբ Զևսը մեզ փառք է տալիս նավերի մոտ
Եվ զորություն պարգևում ինձ՝ ծով թափելու աքայեցոց, —
Ժողովըրդի առաջ, անմի՛տ, ամոթ է քեզ խոսել այդպես
Տըրովներից ոչ ոք պիտի քեզ չըլըսի, թույլ չեմ տա ես։
Ի՛նձ լըսեցեք, բարեկամներ, ահա թե ես ինչ եմ ասում։
Հիմա դուք ձեր ընթրիքն արեք բանակի մեջ՝ դասակ-դասակ,
Ապա արթուն՝ ամեն մեկըդ ուշք դարձըրեք պահպանության:
300Իսկ տըրոյանց միջից ով շատ է հոգ տանում ունեցվածքին,
Թող հավաքի և բաժանի ժողովըրդին, որ վայելեն,
Ավելի լավ է ժառանգեն մերոնք, քան թե աքայեցիք:
Վաղ առավոտ, արշալույսին կազմ ու պատրաստ, ըսպառազեն,
Նավատորմի մոտ գոգավոր բորբոքենք մարտ մի վըճռական։
Եթե իրոք Աքիլլը քաջ նավատորմի մոտ երևա
Եվ ուզենա պատերազմել, վայը պիտի գա իր գըլխին:
Ահեղագոռ գուպարի մեջ ես նըրանից փախչողը չեմ,
Այլ անհողդողդ պիտ դիմադրեմ, կամ նա՛ պիտի հաղթի կամ ե՛ս.
Խըտրություն չի դընում Արեսն. ըսպանում է ըսպանողին»[147]:

310Ասաց Հեկտորն, ու տըրոյանք որոտացին միահամուռ:
Օ, անմիտնե՜ր, զի Աթենաս Պալլասն առավ խելքը նըրանց,
Որ Հեկտորի վընասակար այդ խորհըրդին հետևեցին,
Եվ չըգովեց ոչ ոք խելոք խորհուրդները Պուլիդամի։
Ապա խումբ-խումբ նըստած դաշտում նըրանք իրենց ընթրիքն արին:
Իսկ աքայանք ամբողջ գիշեր Պատրոկլի սուգն էին անում,
Եվ նախ Պելյանն ինքը դըրեց ըսկիզբ այդ մեծ լաց ու կոծին,
Իր մըտերմի կըրծքի վըրա դըրած ձեռքերն իր մարդասպան,
Հաճախ ծանըր հառաչելով, ինչպես առյուծ մի թավաբաշ,
Որի փոքրիկ կորյուններին գողանում է խիտ անտառում
320Ոմըն որսորդ, և ինքը ուշ գալով այնտեղ՝ տըխրում է խիստ
Ու թափառում հովտից–հովիտ մարդու հետքը որոնելով,
Որ ուր որ է գըտնի նըրան, քանզի սաստիկ է զայրացած,-
Միրմիդոնաց միջև այդպես հառաչալից հեծում էր նա,
«Ավա՜ղ, ուրեմըն, արդարև, սին խոսք էր այն, որ հանեցի
Բերնիցս այն օր, երբ Մենիտիոս դյուցազունին մեր հարկի տակ
Ասում էի թե իր որդուն ես Ոպոյիս կըդարձընեմ՝
Իլիոն քաղաքը քանդելով և ավարի մեծ մասն առած։
Սակայն Զևսը չի կատարում մահկանացոց իղձերն ամեն.
Ճակատագիրն ուզում է, որ երկուսս էլ մեր արյամբ ներկենք
330Նույն հողն այստեղ Տըրոյայում, ինձ էլ հայրըս՝ Պելևսը ծեր
Չի՛ ընդունի իր պալատում՝ պատերազմից վերադարձած,
Եվ ոչ էլ մայրն իմ սիրելի, այլ պետք է որ մեռնեմ այստեղ։
Եվ քանի որ քեզնից հետո ես գերեզման իջնեմ պիտի,
Չեմ կատարի, ի՛մ Պատրոկլե, դիահանման հանդեսը քո,
Մինչև այստեղ ես չըբերեմ գլուխն ու զենքերը Հեկտորի,
Որ քո դահիճն եղավ դաժան և բացի այդ, խարույկիդ մոտ
Պիտի մորթեմ տըրոյացի տասներկու քաջ պատանիներ,
Ի հագեցումն իմ ցասումի և ի վըրեժ քո ըսպանման;
Իսկ մինչև այդ, ո՛վ Մենիտյան, պիտի մընաս պառկած այսպես
340Մահիկաձև նավերի մոտ, և շուրջ-բոլոր քո զօր–գիշեր
Քայլեն պիտի արտասվակոծ տըրովուհիք և դարդանյան
Կանայք, որոնց քեզ հետ մեկտեղ նիզակներով մեր գերեցինք
Բազմաբարբառ ռազմիկ մարդկանց ճոխ քաղաքներն ավերելով»։

Այսպես ասաց Աքիլլը քաջ ու հրամայեց ընկերներին,
Որ կըրակի վըրա դընեն եռոտանի սան մի հըսկա
Ու լըվանան Պատրոկլի դին, մաքրեն փոշուց և արյունից։
Նըրանք իսկույն լոգանքի մեծ, եռոտանի սանը դըրին
Վառ կըրակի վըրա ու ջուր լըցրեցին մեջ բերնե-բերան
Եվ տակը չոր փայտ դընելով բորբոքեցին կըրակը բարկ:
350Բոցը առավ կաթսայի տակն ու շուրջ-բոլոր առհավասար,
Իսկ երբ փայլուն պըղընձի մեջ ջուրն ըսկըսեց եռալ արդեն՝
Նախ լըվացին մարմինն, ապա օծեցին այն պարարտ յուղով,
Ու վերքերը՝ ինը տարվա անուշաբույր յուղով լըցրին,
Եվ դընելով անկողնու մեջ` դին ծածկեցին նուրբ կըտավով
Ու սընարից մինչև ոտներն ըսպիտակ քող մի փըռեցին:
Ապա ամբողջ գիշեր իրենց արքայի շուրջ միրմիդոնյանք
Ողբում էին լալահառաչ Պատրոկլեսի սուգն անելով:

Այն ժամանակ Զևսը ասաց իր քըրոջը և ամուսնուն.
«Եվ վերջապես արածդ արիր, գերամեծար, աչեղ Հերա.
360Վերջը ոտքի հանեցիր դու արագասուր Աքիլլեսին,
Գիսակագեղ աքայեցիք քեզանից են ծընված ճիշտ որ»[148]:

Մեծապատիվ աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց,
«Զարհուրելի՛ դու Զըրվանյան, այդ ինչպիսի՞ խոսք ես ասում;
Ի՞նչպես, մարդը մարդու համար նույնը կաներ մինչև անգամ,
Մահկանացու մարդը, որ մեր խորհուրդը և խելքը չունի.
Իսկ ես, որ ողջ դիցուհյաց մեջ վեհագույնն եմ՝ երկու բանով
Առաջինը` իմ ծագումով, և մյուսը, որ կինդ եմ կոչվում,
Քե՛զ, որ բոլոր անմահների արքան ես մեծ, ամենիշխան,
Պետք չէ՞ր, որ ես տըրոյանց դեմ հուզված` չարիք պատրաստեի»:

370Եվ մինչ այսպես խոսում էին ոլիմպյաններն իրարու հետ,
Հասավ Թետիսն արծաթթաթիկ՝ Հեփեստոսի տունը շըքեղ,
Աստեղազարդ, պըղընձակերտ, Ոլիմպոսի մեջ ամենեն
Գեղեցիկը, որ կառուցեց կաղոտանին ինքը անձամբ[149]։
Գըտավ նըրան փուքսերի շուրջ քըրտինք մըտած աշխատելիս
Փութկոտ ու ժիր. պատրաստում էր նա քըսան հատ եռոտանի,
Իբրև պերճանք իր գեղաշուք, հաստակառույց ապարանքի։
Ամեն մեկի տակը ոսկի անիվներ էր հարմարեցրել,
Որ ինքնաշարժ գընան մըտնեն աստվածային ատյանը ճոխ
Ապա նորից վեդառնան դեպ տուն,— ըսքանչելիք մի տեսարժան:
380Գործն ավարտված էր գըրեթե, միայն կանթերն արվեստագեղ։
Չէր հագցըրել նա տակավին իրենց կապին ամրացնելով։
Նորուն մըտքով նա այս նըրբին աշխատանքով էր ըզբաղված,
Երբ մոտեցավ նըրան Թետիս արծաթթաթիկ աստվածուհին:
Խարիսը նախ տեսավ նըրան՝ կաղոտանու երիտասարդ
Կինը սիրուն՝ ծածկըված նուրբ ու ըսպիտակ շըղարշներով,
Որ բըռնելով աստվածուհու ձեռքը սիրով՝ այսպես ասաց.
«Ինչպե՞ս եղավ մեր տունն եկար, քողածածուկ չըքնաղ Թետիս,
Գերամեծար և սիրելի, հազիվ ես մեզ մըտաբերում։
Բայց ներս արի, որպեսզի քեզ արժանապես հյուրասիրեմ»։

390Այս ասելով՝ չըքնաղագեղ աստվածուհու ձեռքից բըռնած՝
Տարավ նըրան ու նըստեցրեց արծաթագամ գահի վըրա,
Արվեստակերտ, գեղահարմար, ոտքերի տակ պատվանդաններ։
Եվ կանչելով ճարտարարվեստ Հեփեստոսին՝ ասաց նըրան.
«Դուրս եկ, Հեփեստ, արծաթթաթիկ Թետիսը գործ ունի քեզ հետ»։

Հըռչակավոր կաղոտանին նըրան այսպես պատասխանեց.
«Իմ տանն է արդ հավերժ անմահ ու մեծափառ մի դիցուհի,
Որը փըրկեց ինձ ցավերից[150], երբ ես հեռու ընկա իմ խենթ
Մորըս խելքով, որ կամեցավ կաղությունըս ծածուկ սահել:
Կըտանջեին այն ժամանակ սիրտըս ցավերն անասելի,
400Եթե դըստրիկն հորձանապտույտ Օվկիանոսի՝ Եվրինոմեն
Եվ Թետիսը արծաթթաթիկ ինձ իրենց գիրկը չառնեին:
Ինը տարի ես նըրանց մոտ դարբնեցի զարմանարվեստ
Զարդեր պես-պես՝ ճարմանդ, քողեր, և ապարոշ, անպարանջան,
Խոր ու խավար մի անձավում, որի չորս կողմ Օվկիանը մեծ
Թավալում էր իր փըրփրադեզ ջըրերն անդուլ մըռընչալով,
Եվ չըգիտեր տեղըս ոչ ոք աստվածներից ու մարդկանցից.
Փըրկիչներըս լոկ գիտեին՝ Թետիսը և Եվրինոմեն:
Արդ, քանի որ տունս է եկել, ուստի պետք է որ վարսագեղ
Թետիսին ես հատուցանեմ կյանքիս համար, որ նա փըրկեց:
410Առայժըմ դու նըրան վայել պատիվներով հյուրասիրիր,
Մինչև որ ես իմ գործիքներն ու փուքսերը ցած կըդընեմ»:

Ասաց ու վեր կացավ սալից ահեղատես ու հըրադեմ
Կաղոտանին՝ շարժելով իր նուրբ սըրունքներն արագ-արագ,
Նա կրակի մոտից փուքսերն հեռացրեց նա, որից հետո
Գործիքները ողջ հավաքեց և արծաթյա արկղում դըրեց.
Այնուհետև թաց ըսպունգով սըրբեց ձեռքերն ու դեմքը նա,
Հաստ պարանոցն ու թավամազ կուրծքը մըրոտ ու քըրտնաթոր.
Հագուստները հագավ և դուրս եկավ իր հաստ գավազանով։
Գընում էին թագավորի հետ ոսկեձույլ աղախիններն[151]
420Աղջիկների պես շընչավոր, որոնք ունեն միտք ու լեզու,
Եվ ձեռագործն անմահական աստվածներից են սովորել:
Շարժվում էին իրենց տիրոջ շուրջը նըրանք, որ ծանրաքայլ
Առաջ եկավ ու Թետիսի կողքը՝ պայծառ գահին բազմեց.
Ու բըռնելով ձեռքը նըրա, տալով անունն այսպես ասաց.
«Ի՞նչ բան է քեզ բերել իմ տուն, քողածածուկ, չըքնաղ Թետիս,
Գերամեծար և սիրելի, հազիվ ես մեզ մըտաբերում։
Ասա, ինչ որ ցանկանում ես, պատրաստ եմ ես սիրահոժար
Կատարելու, եթե միայն հընարավոր է կատարել»։

Եվ Թետիսը արտասվաթոր՝ նըրան այսպես պատասխանեց.
430«Ո՜հ, Հեփեստոս, կա՞ թեկուզ մի աստվածուհի Ոլիմպոսում,
Որ այսքան շատ ծանըր վըշտեր կըրած լինի երբևիցե,
Որքան որ ինձ սըրտակեղեք ցավեր տըվեց հայրն Արամազդ
Ծովային ո՛ղջ դիցուհյաց մեջ նա միմիայն ինձ նըվաճեց
Էակոսյան Պելևսին կին, որին եղա անկողնակից
Ակամայից, բըռնադատված. Պելևսն իր տանն ընկած հիմա
Թո՜ւյլ ու տըկար` խոր ծերության ծանր օրերն է ապրում արդեն:
Բայց հասավ ինձ ավելի խոր ուրի՛շ մի վիշտ սըրտակեղեք,
Զևսը ծընել շընորհեց ինձ արու զավակ մի մեկ հատիկ,
Առաջինը քաջերի մեջ, որ բողբոջի պես էր աճում,
440Ես սընեցի նըրան, ինչպես այգում բուսած դալար մի տունկ.
Եվ նավերով ուղարկեցի Իլիոն՝ կըռվի տըրոյանց դեմ:
Բայց նա էլ ետ չի դառնալու, և Պելևսի ապարանքում
Չե՜մ տեսնի ես նըրան այլևս. թեև ողջ է նա տակավին,
Բայց վիշտ ունի, ու չեմ կարող ես օգնության հասնել նըրան:
Ագամենոն արքան խըլեց օրիորդին նըրա ձեռքից,
Որին որդուս աքայեցիք որպես պարգև էին տըվել։
Դրա համար նա շատ տըխրեց: Տըրոյացիք նավերի մեջ
Պինդ փակելով աքայեցոց, չէին թողնում դուրս գալ նըրանց.
Արգիացոց ծերերն այնժամ եկան որդուս աղաչեցին
450Խոստանալով երևելի շատ պարգևներ տալու նըրան.
Բայց անա նձամբ չուզեց գընալ աղետներն այն հեռացնելու,
Այլ ուղարկեց իր սիրելի ընկերոջը՝ Պատրոկլեսին
Հագցընելով զենքերն իր պերճ և իր զորքը տալով նըրան
Մի ամբողջ օր մարտ մըղեցին Սկեական դըռան առջև.
Ու կառնեին Իլիոնն այդ օր, եթե կըտրիճ Մենիտյանին,
Որ նախամարտ շարքերի մեջ շահատակում էր քաջաբար՝
Չըսպաներ ինքն Ապոլլոնը ու հաղթություն տար Հեկտորին:
Սըրա համար եկել եմ ես ու ծընկներդ եմ ընկել ահա՛,
Որ կարճակյաց որդուս հաճես շնորհել ասպար և սաղավարտ,
460Եվ գեղեցիկ սըռնապաններ՝ ճարմանդներով ընդելուզված,
Նաև զըրան, զի այն բոլոր զենքերը որ ուներ որդիս՝
Կորցրեց ընկերն հավատարիմ, տըրովներից ըսպանվելով։
Իսկ Աքիլլեսն արտասվակոծ ընկած է արդ գետնի վըրա»։

Եվ անվանի կաղոտանին նըրան իսկույն պատասխանեց.
«Հանգըստացիր, և սիրտըդ թող չըվըշտանա դըրա համար:
Երանի՜ թե կարենայի Աքիլլեսից հեռու վանել
Մահը այնպես ես հեշտությամբ, երբ օրհասը վըրա հասներ,
Ինչպես հիմա կարող եմ տալ չըքնաղ զենքեր նըրա համար,
Որոնց ի տես ամեն մի մարդ պիտի ապշի և հիանա»:

470Ասաց Հեփեստն ու թողնելով նըրան՝ գընաց փուքսերի մոտ։
Որոնց դեպի հուրն ուղղելով՝ հըրամայեց, որ աշխատեն[152]:
Ու փըչեցին քսան փուքսեր մեկեն քըսան բովերի մեջ,
Ամեն մեկը իր տեսակի օդ շընչելով դյուրաբորբոք-
Մերթ մեղմաշունչ ու մերթ ուժգին, ինչպիսին որ պետք էր նըրան
Ըստ պահանջի, որ կարենար նա իր գործը գըլուխ բերել:
Գրցեց կրակ պըղինձը պինդ և չըծըռվող, անպարտելի,
Անագն ապա. և պատվական ոսկին՝ փայլուն արծաթի հետ
Կոճղին դըրեց սալն ահագին, ապա վերցրեց իր մի ձեռքով
Կռանն հուժկու և զորավոր, իսկ մյուսով աքցանն առավ։

480Նախ պատրաստեց ասպար մի մեծ ու հաստաբեստ, ճարտարագործ,
Կարկընակերտ, և եզերեց առատամով գեղապայծառ,
Լուսաճաճանչ ու եռակող՝ իր արծաթյա ամուր փոկով։
Վահանը հինգ պատվածք ուներ, որի վըրա իմաստնաբար
Հեփեստոսը հրաշակերտեց զարմանագեղ շատ քանդակներ:
Նըրա վըրա նա հորինեց երկինք-երկիրն ու ծով անծայր,
Եվ արեգակն անխոնջ ուղորդ, և լուսընկան լուսապայծառ,
Եվ աստղերը ճաճանչափայլ, որոնք երկինքն են պըսակում,
Բայլքը, Բազումքը շողշողուն ու զորությունն Օրիոնի,
Ինչպես նաև Արջը, որին Սայլ են կոչում մարդիկ հաճախ,
490Որ դառնալով նույն տեղը միշտ նայում է պիշ Օրիոնին[153],
Եվ միայն նա է անհաղորդ լոգանքներին մեծ Օվկիանի[154]:

Քանդակեց նա պարզաբարբառ մարդկանց երկու շըքեղ քաղաք.
Առաջինում հարսանիքներ, ճոխ խընջույքներ ու խըրախճանք,
Հարսին հանում էին տընից բոցաճաճանչ ջահերով վառ,
Հարսանեկան նըվագներով, ու կենսուրախ պարմանիներ
Պարում էին փանդիռների ու փողերի նըվագի տակ.
Կանայք կանգնած դըռների մեջ նայում էին և հիանում:
Մի քիչ այն կողմ, հրապարակում խըռնըվել էր հոծ բազմություն,
Ուր երկու մարդ աղմըկելով վիճում էին իրարու հետ
500Մի ըսպանված մարդու համար վըճարվելիք տույժի առթիվ։
Մեկն ասում էր ժողովըրդին, թե հատուցել է լիովին,
Իսկ մյուս մարդը համառորեն պընդում էր, թե չի ըստացել.
Եվ երկուսն էլ ուզում էին դատավորով վերջ տալ վեճին։
Գոռում-գոչում էին մարդիկ՝ մեկին, մյուսին պաշտպանելով.
Մունետիկներն հանդարտեցնում էին հուզված ժողովըրդին.
Եվ սըրբատաշ քարի վըրա, նըվիրական մի տեղնըստած
Ծերունիները քաջաձայն քարոզների գավազաններն
Իրենց ձեռքում, ոտքի ելած` տալիս էին վըճիռն իրենց։
Նըրանց առջև, կար մեջտեղում դըրված երկու քանքար ոսկի՝
510Տալու նըրան, ով նըրանցից արդար վըճիռ մի կարձակեր:

Իսկ մյուս քաղաքն էր պաշարված երկու ըստվար, ըսպառազեն
Բանակներով, որոնք ամեն մեկն առանձին խորհուրդ ուներ-
Կամ կործանել հիմնահատակ քաղաքն այդ շեն, կամ բաժանել
Բոլոր գանձը, որքան որ կար այդ քաղաքում՝ երկու մասի:
Բայց պաշարված քաղաքացիք տեղի չէին տալիս նըրանց,
Եվ զինավառ, ըմբոստացած դարան էին մըտել ծածուկ.
Ծերունիներն ու սիրելի կանայք իրենց մանուկներով
Պարիսպների վըրա ելած՝ պահպանություն էին անում:
Քաջերը դուրս էին գալիս, առաջնորդում էին նըրանց
520Արեսը բուռն ու Աթենասն՝ երկուսն էլ ձույլ ոսկեհանդերձ,
Բարձրահասակ և գեղեցիկ, իրենց ամբողջ զեն ու զարղով,
Աստվածներին վայել շուքով և բոլորին երևելի.
Իսկ զինվորներն առհասարակ նըրանցից ցած էին մընում[155]։
Եվ երբ նըրանք հասան գետափ (դարանելու վայրը հարմար)
Որտեղ հոտերն էին գալիս ծարավն իրենց հագեցնելու, —
Նըստոտեցին՝ զինավառված իրենց հրաշեկ պըղինձներով,
Եվ մեկուսի բազմությունից նըստեցըրին երկու դետեր,
Որ իմաց տան, երբ խաշների ու եզների գալը տեսնեն։
Ու գալիս են հոտերն ահա երկու հովվի հետ միասին,
530Տարված իրենց սըրինգներով, դավին անգետ և անտեղյակ:
Այդ տեսնելով հարձակվում են դարանամուտ մարդիկ իսկույն
Եվ ավարում են եզների երամակներ և ըսպիտակ
Ոչխարների ըստվար հոտեր՝ ըսպանելով հովիվներին:
Պաշարվածներն, որոնք ժողով էին անում հրապարակում,
Լըսելով այդ աղմուկն ահեղ, նըստում են շուտ կառքերն իրենց
Եվ ըշտապում դեպի գետափ, ուր դեմ առ դեմ ճակատելով՝
Իրենց պղնձյա նիզակներով խողխողում են մեկ-մյուսին:
Այնտեղ էին Ոխն ու Խըռովքն և Օրհասը կորըստաբեր,
Ոմանց բըռնած դեռ նոր խոցված ու կենդանի, ոմանց՝ անխոց,
540Ու ոմանց էլ մեռած արդեն քաշ էր ու ոտքից բըռնած,
Իր ուսերին ձըգած ըզգեստ մի թաթավուն մարդկանց արյամբ։
Այսպես զարկում-զարկվում էին նըրանք ինչպես շընչավորներ.
Եվ երկուստեք նըրանք իրենց ըսպանածներն էին կըրում։

Ու քանդակեց նըրա վըրա դեռահերկ արտ մի արգավանդ,
Երեք անգամ հերկված, անծայր, ուր մաճկալները բազմաթիվ
Տանում բերում էին անդուլ հարկի քողի երկարությամբ,
Որոնք երբ որ հասնում էին արտի գըլուխն ու դառնում ետ,
Մի մարդ ձեռքին բըռնած գինու գավաթ նըրանց էր մատուցում։
Նըրանք խմում ու նոր ակոս էին բացում խանդավառված
550Նույն ուղղությամբ մինչև արտի վերջ հասնելու որոշումով:
Հողը թեպետև ոսկեգույն, սակայն նրանց ետևից միշտ
Սևանում էր ակումներով[156]։- Այսպիսի գործ էր հիասքանչ:

Այնուհետև նըրա վըրա քանդակեց արտ մի հասկաթուռ,
Ուր հունձ էին անում մարդիկ փայլուն ու սուր մանգաղներով։
Հունձքը թվում էր անդադար առատորեն ու թանձրախիտ,
Որոնք խուրձ–խուրձ կապվում էին ուռու դալար ընձյուղներով։
Խուրձ կապողներն էին երեք, հընձողների հետ համընթաց.
Տըղաները ետևներից թափված հասկերն հավաքելով
Գիրկ–գիրկ բերում ու խուրձ կապող մըշակներին էին տալիս։
560Տերը կանգնած նըրանց միջև, մի գավազան բըռնած ձեռքին
Ուրախ սրտով նայում էր գոհ՝ հըսկա դեզին, որի ներքո
Ծառաները հացկերույթի պատրաստություն էին տեսնում,
Մորթելով եզ մի ահագին, մինչդեռ կանայք մի քիչ հեռու
Ալյուր էին մաղում աշխույժ երեկոյան հացի համար։

Եվ խաղողի փարթամ այգի քանդակեց նա նըրա վըրա
Համակ ոսկի, ըսքանչագեղ ու սևաթույր ողկույզներով,
Ծայրեիծայր արծաթակուռ խըչմար զարկած վազերի տակ։
Գըծեց կապույտ առվամեջեր և անագով ցանկապատեց
Չըքնաղ այգին այդ չորս կողմից և մի ճամի թողեց միայն,
570Որով այգի կըթողները գընում-գալիս էին աշխույժ:
Պատանիներն ուրախասիրտ և աղջիկները կուսագեղ՝
Զամբյուղներով անուշահամ խաղողն էին կըրում անվերջ,
Որոնց մեջ դաշըն քընարով մի մանուկ էր երգում զըվարթ
Եվ լարերի հետ ներդաշնակ գեղգեղում էր քաղցըր ձայնով:
Եվ կըթողներն այդ երգի տակ կայթում էին, դոփում ուրախ։
Նա պատկերեց այնտեղ նաև բարձրաեղջյուր երինջների
Նախիր մի մեծ. և երինջներն էին ոսկուց և անագից,
Որ գոմերից բառաչելով գընում էին դեպի արոտ
Կարկաչահոս վըտակի մոտ, որ հոսում էր շամբուտն ի վար:
580Գընում էին երինջների հետ չորս ոսկի տավարածներ,
Ետևներից արագավազ ինը գամփռեր էին գընում:
Առաջընթաց երինջների մեջ ամեհի երկու առյուծ
Բըռնել էին պարարտ մի ցուլ, որ բառաչում էր մեծաձայն.
Դեպի այնտեղ էին վազում հովիվները գամփռերի հետ,
Մինչ առյուծները մեծահաղթ ցուլի կաշին պատառելով՝
Լափում էին նըրա բոսոր արյունը տաք և փորոտին։
Տավարածներն իզուր էին գամփըռներին քաջալերում,
Որոնք խըրտնած՝ սոսկում էին գազաններին վըրա տալուց,
Այլ ոտ առ ոտ ետ քաշվելով հաչում էին տագնապահար:
590Փոքր-ինչ հեռու հըռչակավոր Հեփեստոսը գեղակերտեց
Արևափայլ հովտում ընկած արոտավայր մի ընդարձակ,
Ուր արածում էր ըսպիտակ ոչխարների ըստվար մի հոտ.
Եվ հովվական տաղավարներ շինեց այնտեղ և փարախներ:

Եվ դըրվագեց այնտեղ մի պար, նըման պարին այն գեղեցիկ,
Որ Դեդալոսը հորինեց Կոնոսոսի մեջ մեծանիստ՝
Գեղահյուսակ Արիադնեի համար. առույգ պարմանիներ
Եվ աղջիկներ իրար ձեռքից պարում էին ուրախ։
Աղջիկները գեղեցկահյուս նուրբ շըղարշներ էին հագած,
Պարմանիները՝ բաճկոններ ամուր հյուսված՝ ձեթի գույնով։
600Աղջիկները պերճ պըսակներ ունեին ճոխ և գեղահյուս,
Իսկ պարմանիք՝ ոսկի դաշույն՝ իրենց արծաթ գոտուց կախված։
Մերթ ոտքերով շընորհալի շըրջանաձև իրենց վըրա
Պըտույտ էին գալիս թեթև, անիվն ինչպես, որի առաջ
Նըստած բրուտն փորձում է, թե արդյոք լա՞վ է պըտըտվում նա,-
Ու մերթ դարձյալ իրար ետև կարգով կայթում էին նըրանք:
Հոծ բազմություն մի նըրանց շուրջ՝ ըսքանչանում էր այդ պարով,
Եվ մի գուսան աստվածային քընարերգում էր այդ խըմբում.
Երկու ճարպիկ ծաղրածուներ զըվարճացնում էին նըրանց՝
Գլուխկոնծի տալով, երբ որ երգիչը իր երգն ըսկըսեր։

610Ներկայացրեց նըրա վըրա և զորությունն Օվկիան գետի,
Եզերելով բոլորաձև վահանը այդ ճարտարարվեստ:

Երբ Հեփեստոսն ամբողջապես ավարտեց այդ վահանը մեծ,
Շինեց զրահներ ավելի վառ քան կըրակի լույսը կարմիր.
Կոփեց կորդակ մի ամրակուռ՝ Պելիսյանի գըլխին հարմար,
Գեղեցկաշուք, բազմաքանդակ և ոսկեփունջ գարգմանակով.
Շինեց նաև սըռնապաններ անագյա կուռ թիթեղներով:
Եվ երբ ամեն բան ավարտեց հըռչակավոր կաղոտանին,
Տարավ բոլորն ու Թետիսի առջև, գետնի վըրա դըրեց:
Թետիսն առավ Հեփեստոսից փայլուն զենքերն ու ձյունեղեն
620Ոլիմպոսից վար սըլացավ անմիջապես, ինչպես բազե։

Երգ տասնիններորդ։ Հրաժարումն քենից

1Քրքմազգեցիկ Այգն Օվկիանի ալիքներից ելնում էր վեր
Լույս բերելու ամմահներին նաև բոլոր մահկանացոց,
Երբ Թետիսը նավերն հասավ Հեփեստոսի պարգևներով
Եվ սիրելի որդուն գըտավ փարած դարձյալ Պատրոկլեսին՝
Ընկերներով շըրջապատված մեծակական ողբ անելիս:
Արծաթթաթիկ աստվածուհին եկավ կանգնեց նըրանց միջև
Եվ որդու ձեռքն իր ձեռքի մեջ վերցընելով՝ այսպես ասաց.
«Էհ, որդյակ իմ, թողնենք դըրան,— թեև ցավ է բոլորիս էլ, —
Քընի հանգիստ, զի նա մարտում աստվածների կամքով ընկավ,
10Եվ ընդունիր Հեփեստոսի ըսքանչագործ զենքերը դու,
Որոց նըան և ոչ մի մարդ դեռ չի կըրել իր ուսերին»։

Այս ասելով՝ աստվածուհին Աքիլլեսի առջև դըրեց
Զարմանասքանչ զենքերը պերճ, որոնք ուժգին շառաչեցին.
Միրմիդոնները սոսկացին, ու ոչ մի մարդ սիրտ չէր անում
Նայել նըրանց, և ահաբեկ փախան բոլորն այս ու այն կողմ:
Իսկ Աքիլլի ցասումն անզուսպ բոցավառվեց դըրանց ի տես,
Կայծակեցին կապիճներում փայլակնացայտ աչքերն ահեղ,
Եվ հըրճվում էր Հեփեստոսի պարգևներն այդ բըռնած ձեռքում։
Հրաշալիքներն այդ հաճույքով մեկիկ-մեկիկ զըննելուց ետ
20Դարձավ իր մորն ու թևավոր այս խոսքերը ասաց նըրան.
«Մայր իմ, աստված ինձ շընորհեց շըքեղ զենքեր աստվածարժան,
Որոնց նըման մահկանացու մարդն անկարող էր պատրաստել:
Հիմա պետք է զինավառվեմ, բայց վախենում եմ մեծապես,
Որ պըղընձով բացված վերքից ճանճերը ներս սըպրդելով
Որդեր ծնեն և այդպիսով ապականեն Մենիտյանին,
Որի արևն ի մայր մըտավ, ու դարձել է դիակ մի ցուրտ, —
Եվ մարմինը նեխի անբիծ, աստվածային Պատրոկլեսի»:

Արծաթթաթիկ աստվածուհին նըրան այսպես պատասխանեց.
«Քաղցր իմ որդյակ, հոգսերն այդ թող քեզ նեղություն չըպատճառեն,
30Ես նըրանից կըհեռացնեմ ճանճերի գունդն արյունառուշտ,
Որ Արեսից պըղընձահար ընկածների միսն են ուտում։
Եվ եթե նա մի ողջ տարի այդպես պառկած մընա այստեղ՝
Դիակն աննեխ պիտի մընա, թարմ ու անբիծ բոլորովին:
Բայց դու դյուցազն աքայեցոց շուտ ժողովի հըրավիրիր
Եվ, Ատրիդի դեմ ունեցած դըժնյա քենըդ մոռանալով,
Զինավառվի՛ր ռազմի համար և զորացիր աստվածորեն»:

Այսպես ասաց և ներշընչեց նըրան կորով և խըրախույս,
Ու կաթեցրեց Պատրոկլեսի ռունգերի մեջ աստվածային
Ամբրոս, նեկտար, որ անարատ մընա մարմինն ու միշտ անեղծ:

40Եվ արագոտն Աքիլլն իսկույն ելավ գընաց ծովեզերքով
Եվ արթնացրեց ահեղ գոչմամբ աքայեցի դյուցազներին:
Նույնիսկ նըրանք, որ մինչև այդ նավերի մոտ էին մընում —
Ղեկավարները նավերի և պետերը ամբարապահ,
Որոնք զորքին սընունդ ու կեր հայթայթելու հոգն են տանում,—
Գընում էին դեպի ատյան, ուր երևաց Աքիլլը քաջ,
Նա, որ երկար ժամանակով հեռացել էր պատերազմից։
Գընում էին և կաղ ի կաղ պաշտոնյաները Արեսի՝
Դիոմեդես Տիդյանն արի և Ոդիսևսն աստվածային
Աշտեներին հենած իրենց, զի տակավին չէին բուժվել,
50Եվ նըստեցին ժողովի մեջ առաջավոր շարքում նըրանք:
Եվ վերջապես եկավ այնտեղ Ագամեմնոն արանց արքան
Վիրավորված, որին խոցել էր դըժընդակ պատերազմում
Անտենորյան Կոոնը իր պըղընձավառ հաղթ մըկունդով։
Եվ երբ բոլոր աքայեցիք հավաքվեցին ակըմբահույլ,
Ոտքի ելավ վըսեմաշուք Աքիլլը և խոսեց այսպես.
«Այս հաշտությունն, ո՛վ Ատրիդես, թե՛ ինձ, թե՛ քեզ համար անշուշտ
Շատ ավելի լավ կըլիներ այն ժամանակ, երբ ես ու դու
Մի աղջըկա համար միայն քենի մըտանք իրարու հետ։
Օ՜, երանի Արտեմիսը նետահարեր նըրան այն օր,
60Երբ ես նըրան իմ նավն առա Լիոնեսոսը քանդելուց ետ,
Զի այսքան շատ աքայորդիք չէին կըրծի ատամներով
Երկիրն անհուն՝ ոսոխների ձեռքից, երբ ես քենով էի։
Այդ օգտակար եղավ միայն տըրոյացոց և Հեկտորին,
Ու շահ բերեց միայն նըրանց, սակայն, կարծեմ, աքայեցիք
Դեռ շատ երկար պիտի հիշեն գըժտությունը մեր երկուսի:
Բայց մոռանանք անցածը մենք, թեև ցաված ենք իրարից,
Եվ առհարկի սանձահարենք խըռովահույզ սըրտերը մեր:
Ես ինքս ահա՛ հարկադրաբար թոթափում եմ զայրույթըս բարկ,
Որովհետև չի վայելում ինձ ոխության մեջ համառել:
70Ուստի մարտի բոցավառիր դու հերապանծ աքայեցոց,
Որպեսզի ես մի անգամ էլ հարձակվելով տրոյանց վըրա՝
Տեսնեմ՝ պիտի ուզե՞ն արդյոք մընալ մեր սև նավերի մոտ։
Բայց կարծում եմ, թե նըրանցից շատերը պիտ հոժարակամ
Ծալեն ծունկերն ու փախուստի դիմեն իսկույն, որ ազատեն
Գըլուխն իրենց՝ ահեղ մարտից և մըկունդից իմ մահաբեր»:
Այսպես ասաց, ու բարձրազեն աքայեցիք ուրախացան
Մեծահոգի Պելիսյանի քենից հրաժեշտ տալու համար։
Այն ժամանակ Ագամեմնոն արանց արքան այդ ժողովում
Առանց տեղից վեր կենալու այսպես ասաց բազմականին.
80«Ո՛վ սիրելի դանայեցի դյուցազուննե՛ր արիսական,
Հարկավոր է ուշադրությամբ ականջ դընել ճառախոսին
Եվ չընդհատել խոսքը նըրա, քանզի ճառի հըմուտն անգամ
Կըտագնապի, ո՞վ կարող է ժըխորի մեջ խոսել հանգիստ,
Թեկուզ լինի նա քաջաձայն խոսող՝ դարձյա՛լ կըշըփոթվի:
Ես իմ խոսքը Աքիլլեսին ուղղեմ պիտի, իսկ դուք ամենքդ
Ունկընդրեցե՛ք ինձ ուշադիր և ասածիս եղեք հասու:
Աքայեցի մեծամեծներն հաճախ ինձ հետ վեճի մտան,
Մեղադրեցին, բայց ես բընավ հանցավոր չեմ այդ բանի մեջ,
Մեղքը Զևսինն է, մըթնաճեմ Պատուհասին, Ճակատագրին,
90Որոնք միտքըս եղեռնաբար կուրացըրին ու խելքս առան
Այն օրը, երբ Աքիլլեսի մըրցանակը ես խլեցի։
Ես ի՞նչ կարող էի անել, երբ որ այդպես էր կամենում
Եղեռնը` դուստրն Արամազդի, որը խաբում է բոլորին,
Ունի նա նուրբ, փափուկ ոտքեր, որոնք գետնին չի դիպցընում
Այլ քայլում է միայն մարդկանց գըլուխների վըրայով միշտ,
Վընասելու համար նըրանց ու թույն տալու մեկն ու մեկին։
Արամազդի՛ն մինչև անգամ նա վընասեց մի ժամանակ,
Որն ասում են, թե հըզորն է աստվածների և մարդկանց մեջ.
Սակայն Հերան, իր կին տեղով, խաբեց նըրան նենգմըտությամբ:
100Այդ այն օրն էր, երբ Ալկմենեն պատրաստվում էր ամրապարիսպ
Թեբեի մեջ աշխարհ բերել հըզորագույն Հերակլեսին,
Քանզի Զևսը պարծենալով աստվածների միջև՝ ասաց.
«Մըտիկ արեք ինձ, աստվածներ և համորեն աստվածուհիք,
«Պիտի ասեմ այն, ինչ կըրծքի տակ իմ սիրտն է թելադրում ինձ.
«Ծընընդախնամ Իլիթիան լույս պիտի հանի մի մարդ այսօր,
«Որն իր բոլոր սահմանորդաց վըրա պիտի թագավորե
«Եվ տոհմակիցն է այն մարդկանց, որ սերում են իմ արյունից»։
Ու նենգ մըտքով արգո Հերան նըրան այսպես պատասխանեց.
«Սուտ ես ասում և քո խոսքը դու մինչև վերջ չես պահելու.
110«Երդվի՛ր հապա ոլիմպոսյան անդըրժելի մեծ երդումով,
«Թե իր բոլոր սահմանորդաց վըրա պիտի իշխե իրոք
«Այն մարդը որ ի լույս պիտի ընկնի այսօր մի կընոջից,
«Եվ մեկն է նա, որ սերում է քո արյունից և քո զարմից»։
Այսպես ասած, Զևսը, սակայն, գըլխի չընկավ դավն ու երդվեց
Երդում մի մեծ, որի համար նա չափազանց զըղջաց հետո:
Հերան իսկույն Ոլիմպոսի գագաթից վար սըլանալով
Ըշտապ-ըշտապ հասավ Արգոս աքայական քաղաքն, ուր նա
Ճանաչում էր Պերսեոսյան Սթենելի կընոջը պերճ,
Որ հըղի էր յոթ ամսական մի սիրասուն երեխայով,
120Եվ ըշտապեց՝ ժամանակից առաջ աշխարհ բերել նըրան.
Ցըրեց ցավերն Ալկմենեի, նըրա ծընունդն արգելելով.
Ապա դարձավ դեպի Ոլիմպ Զրվանյանին լուր տանելու:
«Մեծազոր հայր, — ասաց Հերան, — ես քեզ մի բան պիտ հիշեցնեմ.
«Ահա ծընվեց այն մարդը, որ իշխելու է արգիացոց,—
«Եվրիսթեսը՝ Պերսեոսյան Սթենելի որդին է դա[157],
«Ձեզ տոհմակից, և անարժան թագավոր չէ արգիացոց»:
Այսպես ասաց՝ սաստիկ մի ցավ պատճառելով Արամազդին,
Որ Եղեռնի գեղեցկահյուս գիսակներից ամուր բըռնած
Եվ զայրացած ամբողջ հոգով՝ ահեղ երդում արավ այսպես,
130«Եղեռնը թող այսուհետև, որ վընասում է բոլորին,
«Է՛լ չըդառնա դեպի Ոլիմպն ու երկինքը աստեղազարդ»։
Այսպես ասաց և աստղազարդ երկընքից ցած նետեց նըրան,
Որ օդի մեջ պըտըտելով ընկավ երկիրը՝ մարդկանց մեջ։
Իսկ Արամազդն այնուհետև հեծում էր միշտ ու հառաչում,
Իր սիրեցյալ որդուն ի տես, որ տառապում էր անարժան
Եվ անվայել տաժանքներով Եվրիսթեի ձեռքի ներքո:
Այդպես և ես այն ժամանակ, երբ Հեկտորը կորդականոճ
Կոտորում էր աքայեցոց որդիներին նավերի մոտ,
Մըտքից երբեք դուրս չէր գալիս Եղեռնը, որ ինձ վընասեց:
140Եվ քանի որ սխալվեցի,և Զևսը իմ խելքը առավ,
Ուզում եմ արդ սիրտըդ առնել անբավ գանձեր ընծայելով։
Իսկ դու, ո՛վ քաջ, թըռիր ի մարտ և խըրախույս կարդա զորքին,
Եվ ես պիտի տամ քեզ բոլոր այն պարգևները, որ երեկ
Վրանըդ գալով քեզ խոստացավ Ոդիսևսը աստվածային:
Եվ կամ եթե ուզում ես՝ կաց, զըսպած մարտի եռանդըդ մեծ,
Որ ծառաներս իմ նավերից հանեն բերեն, դիզեն այստեղ
Ընծաներն այն սըրտահաճո, որոնք քեզ եմ շընորհում ես»:

Եվ արագոտն Աքիլլը քաջ նըրան այսպես պատասանեց.
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, արանց արքա Ագամեմնոն,
150Արժանավոր մըրցանակներ պարգևել ինձ և կամ թե ոչ
Այդ քո գործն է, իսկ մեզ հիմա հարկավոր է մարտի նետվել,
Եվ ժամանակ չըկորցընենք այստեղ իզուր ըսպասելով,
Քանզի շատ մեծ և կարևոր գործեր ունենք կատարելու:
Տըրոյացոց գընդերը թող նորի՛ց տեսնեն Աքիլլեսին
Առաջամարտ գումարտակներն իր մըկունդով վըկանդելիս:
Այդպես և դո՛ւք ըշտապեցեք մըտնելու մարտ թըշնամու դեմ»։

Բայց Ոդիսևսը, իմաստուն այսպես ասաց Պելիսյանին
«Մի՛ այդպես դու, թեպետև քաջ, աստվածային ով Աքիլլես,
Աքայեցոց որդիներին դըրդիր քաղցած մարտընչելու,
160Որովհետև այժըմ ահեղ մարտն այնքան շուտ չի վերջանա,
Երբ մի անգամ իրար բախվեն փաղանգները քաջակորով
Եվ ներշընչի երկու կողմին աստված եռանդ և զորություն:
Նախ և առաջ հըրամայիր աքայեցոց որդիներին,
Որ նավերի մոտ սըրընթաց վայելեն կուշտ հաց ու գինի
Եվ առնեն ուժ ու զորություն, զի ամբողջ օր մինչ մայրամուտ
Իր բերանը բան չըդընող զինվորն ինչպե՞ս պիտի կըռվի,
Որքան էլ որ հոժար հոգով պատերազմել նա կամենա.
Անդամները հանկարծակի կուժասպառվեն, կըծանրանան,
Եվ կըհասնի, քաղցն ու ծարավն ու կըծալի ծունկը նրանց:
170Իսկ այն մարդը, որ հագեցած է կերակրով և գինիով,
Ամբողջ օրը թըշնամու դեմ ճակատամարտ կարող է տալ,
Խիզախելու սիրտ կունենա և չի հոգնի բոլորովին,
Մինչև վերջին մարդը կըռվից տեղի տալով չըհեռանա։
Ուստի ցըրիր ժողովըրդին ու պատվիրիր ճաշ պատրաստեն,
Իսկ Ատրիդես արանց արքան թող որ բերի, դիզի այստեղ
Մըրցանակներն իր խոստացած, որ տեսնեն ողջ աքայեցիք,
Եվ դու ինքըդ, ո՛վ Աքիլլես, ուրախանաս քո սրտի մեջ։
Ժողովրդի ներկայությամբ թող, երդըվի արանց արքան,
Որ չի մըտել աղջըկա ծոցն ու նրա հետ չի պառկել դեռ,
180Ինչ օրենքով, որ մարդ ու կին զուգավորվում են իրար հետ:
Եվ թող սիրտըդ հանգըստանա, հոգիդ լինի խաղաղ ու հաշտ:
Հետո թող որ իր խորանում սեղան բանա քեզ համար
Որ քո արդար իրավունքից ոչ մի պակաս բան չըմընա:
Այսուհետև, ո՛վ Ատրիդես, պետք է լինել է՛լ ավելի
Արդարամիտ այլոց հանդեպ. և անվայել բան չէ բընավ
Զիջող լինել մեկի հանդեպ, ում դեմ նախ ինքն է մեղանչել»։

Ագամեմնոն արքան այսպես պատասխանեց Ոդիսևսին.
«Ուրախանում եմ, Լայերտյան, լըսելու այդ խոսքերը քո,
Զի ամեն ինչ տեղը տեղին և ճըշմարիտ ասացիր դու:
190Ուզում եմ ես երդվել, այո՛, սիրտս էլ այդպես է թելադրում,
Եվ աստուծով, ասում եմ, որ երդըմնազանց չեմ լինելու:
Առայժըմ դեռ թող ըսպասի աստվածային Աքիլլը քաջ,
Թեպետ և նա անհամբեր է մարտ մըտնելու անմիջապես.
Ըսպասեցեք այստեղ և դուք բոլորդ, մինչև իմ վըրանից
Ընծաները բերվեն այստեղ և կընքենք ուխտ անդըրժելի։
Ես հենց քե՛զ եմ հըրամայում, ո՛վ Ոդիսևս, որպեսզի դու
Քեզ հետ առած աքայեցի բոլոր ընտիր կըտրիճներին
Գընաս և իմ նավից բերես ընծաները, որոնք երեկ
Խոստացանք տալ Աքիլլեսին. բոլորի հետ բեր և՛ կանանց։
200Իսկ Տալթիբիոսն իսկույն թող որ աքայական մեծ բանակում
Պատրաստի կինճ մի զոհելու Արամազդին և Արևին»։

Եվ արագոտն Աքիլլն այսպես պատասխանեց Ատրիդեսին.
Ու մեծափառ դու Ատրիդես Ագամեմնոն արանց արքա,
Շատ ավելի լավ կըլինի, որ այդ մասին հոգաք հետո,
Երբ պատերազմը վերջանա, և եռանդըս առնի դադար,
Եվ վըրեժը, որ վառվում է կըրծքիս ներքո, հանգըստանա։
Այս ժամանակ, երբ վիրավոր կամ դիտապաստ ընկած են մեր
Քաջազունները Հեկտորի ձեռքով՝ շնորհիվ Արամազդի,
Ճաշի՞ եք դուք հըրավիրում, իսկ ես ուզում եմ հենց հիմա
210Հըրամայել աքայեցոց որդիներին կըռվել քաղցած,
Եվ արևի մայրամուտից հետո միայն նըստել հացի,
Երբ որ լուծած կըլինենք մենք վըրեժը մեր անարգանաց:
Մինչ այդ ոչ մի հաց ու գինի իմ որկորից ցած չի գընա,
Քանզի մեռավ ընկերն իմ թանկ, որ պառկած է վըրանիս մեջ
Վորավորված սուր պըղինձով, դեմքը դեպի դըռներն ուղղած,
Որի չորս կողմ ընկերները լաց ու կոծ են անում հիմա:
Ուստի ոչինչ չեմ ուզում ես, կամենում եմ այժըմ միայն
Արյուն, նախճիր ու դառնահեծ մըռընչյուններ մեռնող մարդկանց»։

Եվ Ոդիսևսը հանճարեղ նըրան այսպես ասաց նորից.
220«Պելիսածին ո՛վ Աքիլլես, արիագո՛ւյնդ աքայանց մեջ,
Քաջ ես ինձնից դու ավելի և կորովի՝ քո նիզակով,
Բայց ես քեզնից իմաստությամբ և իմ խելքո՛վ եմ առավել,
Զի տարիքով մեծ եմ քեզնից և ավելի շատ բան տեսած.
Ուստի և դու խոհեմաբար պետք է անսաս իմ խորհըրդին։
Մարդիկ շուտով կըհագենան պատերազմից, ուր անողոք
Պղինձը սուր շատ ցողուններ կըտրած պիտի փըռի գետին,
Հունձքը սակայն քիչ կըլինի, երբ նըժարը ծըռել ուզի
Զևսը, որ ինքն է արծարծում պատերազմներ մարդկանց միջև:
Փորով չէ որ աքայեցիք պետք է սըգան մահացյալին,
230Ամեն օր էլ շատ մարդիկ են մեռնում ահեղ պատերազմում,
Ուրեմն մենք էլ ե՞րբ պիտի շունչ առնեինք լաց ու կոծից։
Մահացյալի վըրա պետք է մի օր միայն լալուց հետո
Ամուր հոգով ու սըրտապինդ հողին հանձնել պատշաճ կարգով.
Իսկ ովքեր որ ահեղ մարտից ազատվում են ողջ և առողջ,
Նրանք պետք է ուտեն-խըմեն, որ կազդուրվեն և ամրանան,
Որ նոր ուժով կարողանան կըռվի մըտնել թըշնամու դեմ՝
Հագած պըղինձ անպարտելի, և հոգու մեջ կամք ու կորով:
Ուստի ոչ ոք թող չըսպասի այլ խըրատի ու խորհուրդի,
Զի այդպիսին աղետաբեր պիտի լինի նըրա համար,
240Ով կըմընա արգիացոց արագաթև նավերի մոտ,
Այլ պետք է որ միահամուռ ու խուռնախուռըն գըրոհենք
Ձիախըրոխտ տըրոյանց դեմ՝ բորբոքելով բարկ Արեսին»։

Ասաց, առավ վեհ Նեստորի որդիներին իրեն ընկեր,
Եվ Մեգեսին Փիլյան, ապա Մերիոնեսին և Թոասին,
Մելանիպպին հետն առնելով և Կրիոնտյան Լիկոմեդին՝
Գընաց դեպի Ագամեմնոն Ատրիդեսի վըրան ընդփույթ,
Եվ այն, ինչ որ խոսք էր մինչ այդ՝ գործի փոխվեց նըրանց ձեռքով:
Եվ վըրանից առան բերին խոստացված յոթ եռոտանի
Եվ հըրափայլ քըսան հատ սան, ու տասներկու երիվարներ,
250Դուրս հանեցին ձեռագործի վարժ ու հըմուտ յոթը կանանց
Եվ ութերորդը՝ գեղեցկայտ Բրիսեիսին, ու կըշռելով
Տասը տաղանդ մաքուր ոսկի, Ոդիսևսը առաջն ընկած
Բերին բոլոր պարգևները և ատյանի մեջտեղ դըրին։
Ոտքի ելավ Ագամեմնոնն, ու Տալթիբիոսն աստվածաձայն՝
Կինճին բըռնած տարավ կանգնեց ժողովըրդոց արքայի դեմ։
Ատրիդեսը դուրս քաշելով իր սայրասուր դանակը մերկ,
Որ շարունակ կախում էր նա իր մեծ սըրի պատյանի մոտ,
Կըտրեց կինճի մազից որպես երախայրիք ու ձեռնամբարձ
Աղոթք արավ Արամազդին, արգիացիք այնտեղ բոլոր
260Նըստած անձայն, ըստ օրինի, լըսում էին թագավորին,
Որ աչքերը երկինքն ուղղած՝ այսպես ասաց աղոթելով.
«Թող նախ ինքը ամենամեծ Արամազդը լինի վըկա,
Ապա Երկիրն ու Արեգակն ու Վրիժուհիք դըժոխային,
Որոնք պատժում են սըտերդումն և ուխտազանց դըրուժներին,
Որ ես երբեք ձեռք չեմ տվել Բրիսեիսին մինչև այսօր
Ո՛չ մըտնելու նպատակով, ո՛չ էլ ուրիշ բանի համար,
Այլ վըրանիս մեջ անարատ մընաց անմերձ և անշաղախ:
Իսկ եթե ես սուտ եմ ասում, աստվածները թող որ գըլխիս
Թափեն այնքան աղետ ու ցավ, որքան որ սուտ երդվողներին»։

270Ասպես ասաց և վարազի վիզը կըտրեց սուր պըղընձով,
Եվ Տալթիբիոսն այն գըլորեց ծովը անտակ` ձըկներին կեր.
Այն ժամանակ ոտքի ելավ Պելիսածին Աքիլլը վեհ
Եվ կանգնելով քաջամարտիկ արգիացոց միջև՝ ասաց.
«Հա՛յր Արամազդ, դո՛ւ ես, որ մեծ վնասներ ես տալիս մարդկանց,
Ագամեմնոնը լանջքիս տակ չէր գըրգըռի հոգիս երբեք,
Եվ ո՛չ էլ նա ի հեճուկս ինձ կառներ աղջիկն ու կըտաներ,
Այլ Զևսն ինքն էր, որ աքայանց շատ քաջերին մահ կամեցավ։
Բայց արդ ճաշի գընացեք դուք, որ ըսկըսենք մարտն անհապաղ»։

Այսպես ասաց և արձակեց ակըմբահույլ ժողովն արագ,
280Ու ցըրվելով անմիջապես ամեն ոք իր նավը գընաց:
Իսկ մեծասիրտ միրմիդոնցիք ընծաները վերցընելով
Տարան դեպի նավը քաջոտն աստվածային Աքիլլեսի,
Զետեղեցին խորաններում ու նըստեցրին կանանց այնտեղ.
Եվ ձիերին դեպ երամակ տարան մարդիկ քաջագոտի։

Բրիսեիսը գեղեցկայտ՝ Աստղիկի պես ոսկեղինիկ,
Երբ որ տեսավ Պատրոկլեսին խորը խոցված սուր պըղընձով,
Ճիչ արձակեց ու դիակի վըրա ընկավ արտասվակոծ.
Չանգռում էր իր դեմքը չըքնաղ, պարանոցն ու կուրծքը փարթամ
Եվ ասում էր աստվածուհու պես գեղեցիկ կինը լալով.
290«Ո՜հ, Պատրոկլես, դու թշվառիս սըրտի համար հո՜ւյժ սիրելի,
Ողջ ու առողջ թողի ես քեզ այս խորանից հեռանալիս,
Եվ այժմ ահա ետ դառնալով մեռած եմ քեզ գըտնում այստեղ:
Ախ, ինչպե՜ս են վիշտը վըշտի վըրա անվերջ թափվում վրաս...
Քաղաքի մոտ սուր պըղընձով վիրավորված տեսա նըրան,
Որին տըվին ինձ ամուսին հայրըս և մայրն իմ մեծարո.
Տեսա երեք եղբայրներիս (միևնույն մոր ծոցի պըտուղ),
Սիրելինե՜րս, որոնք բոլորն իրենց օրհասն այնտեղ գտան։
Չէիր թողնում դու, Պատրոկլես, որ լաց լինեմ, երբ ըսպանեց
Քաղաքավեր քաջ Աքիլլեսն իմ ամուսնուն օրինական
300Եվ ավարեց դյուցազնազարմ Մինեսի ճոխ քաղաքը նա։
Ասում էիր՝ օրինապես կամուսնացնես տարաբախտիս
Աստվածային Աքիլլի հետ, և դուք Փթիա տանելով ինձ
Հարսանեկան խընջույք կանեք միրմիդոնաց մեջ բազմամարդ:
Ընկար, ով քաջ, և ինձ մընաց միայն ողբա՜լ քեզ հավիտյան»:

Այսպես ասեց արտասվելով, ու լաց եղան բոլոր կանայք
Պատրոկլեսի վըրա, սակայն ամեն ոք իր վիշտն էր լալիս։
Իսկ աքայանց ծերունիներն Աքիլլեսի չորս կողմն առած՝
Խընդրում էին նըրան ճաշել, բայց նա մերժում էր բոլորին.
«Եթե կա դեռ մի բարեկամ, որ ինձ լըսում է, սիրելի՛ք,
310Աղաչում եմ, մի՛ ըստիպեք, որ հագեցնեմ ինձ որևէ
Ըմպելիքով կամ կերակրով, զի մեծ մի վիշտ պատել է ինձ,
Պիտի սպասեմ և դիմանամ մինչ մայրամուտն արեգակի»։

Այսպես ասաց և իրենից հեռացրեց մյուս աքայեցոց,
Ու մընացին Ատրեորդիք և Ոդիսևսն աստվածային,
Իդոմենեսն ու Նեստորը և Փենիքսը ծերունափառ,
Որոնք ջանում էին անդուլ մըխիթարել վըշտացյալին:
Սակայն քաջի սիրտը վըշտոտ չէր ըսփոփվում ոչ մի բանով
Քանի դեռ նա ներս չէր մըտել արնոտ կըռվի լայն երախից
Պատրոկլեսի մասին միայն միտք անելով՝ ասում էր նա.
320«Մի ժամանակ, ա՜յ իմ թըշվառ, իմ սիրելի ընկեր անգին,
Դու էիր ինձ, քո իսկ ձեռքով ճաշ մատուցում վըրանիս մեջ,
Ժամը ժամին, աշխույժ ու ժիր, երբ աքայանք՝ արտասվալից
Կըռիվ էին մըղում ահեղ՝ ձիախըրոխտ տրոյանց դեմ:
Իսկ արդ այստեղ պառկած ես դու վիրավորված, և ես ահա
Սիրտս անսըվաղ կերուխումից՝ ծոմ եմ պահել սիրույդ համար:
Չէի ըզգա այսքան խորունկ ցավ ու կըսկիծ իմ սըրտի մեջ,
Եթե նույնիսկ, օ՜, հարազատ հորըս մահվան գույժն առնեի,
Որ Փթիայում այժըմ գուցե թափում է դառն արտասուքներ
Իր մեկ հատիկ որդու համար, իսկ ես այստեղ, օտար հողում
330Մարտ եմ մըղում տըրոյանց դեմ Հեղինեի համար անարգ.
Ոչ էլ եթե որդուս մահվան բոթը հասներ իմ ականջին,
Որ սընվում է սիրաբողբոջ՝ Սկիրոսում, եթե ողջ է
Եվ ապրում է իմ սիրելի Նեոպտոլեմն աստվածագեղ[158]։
Առաջ այնպես էի կարծում, թե միայն ես եմ մեռնելու
Հեռու երկրիցն իմ հայրենի, օտար հողում տըրոյական,
Իսկ դու Փթիա կըդառնայիր և սևաթույր նավի վըրա
Նըստեցնելով իմ զավակին՝ կըտանեիր Սկիրոսից
Եվ մեկ առ մեկ ցույց կըտայիր նըրան բոլոր կալվածքներըս,
Ծառաներիս և աղախնոց և ապարանքն իմ բարձրահարկ։
340Զի Պելևսը, կարծում եմ ես, արդեն մեռած պիտի լինի,
Իսկ եթե դեռ ապրում էլ է՝ հյուծվում է խոր ծերության մեջ,
Ամեն մի ժամ մահըս գուժող բոթաբերին ըսպասելով»։

Ասաց լալով, և նըրա հետ հեծկըլտում էր ավագանին,
Ամեն մեկը տանը թողած հարազատին իր հիշելով։
Նըրանց այդ լացը տեսնելով՝ գութը շարժվեց Զըրվանյանի,
Որ դառնալով Աթենասին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Դուստր իմ, իսպառ անտե՞ս առար արի մարդուն ազնըվաշուք,
Աքիլլեսի մասին այլևս բոլորովին հոգ չե՞ս տանում,
Որ բարձրածայր նավերի մոտ նըստած ահա տըրտում-տըխուր,
350Դառնակսկիծ ողբում է մահն իր սիրելի ընկերակցի,
Եվ մինչ ճաշում են ուրիշներն, ինքը նըստել է անսըվաղ։
Գընա՛ իսկույն ու քաղցր ամբրոսն աստվածային նեկտարի հետ
Նըրա սըրտի մեջ կաթեցրու, որ նա քաղցից չընըվաղի»։

Ասաց, դըրդեց Աթենասին, որը այդ էր ուզում արդեն,
Եվ սըլացավ սավառնաթև ու սըրաձայն արծվի նըման,
Արփիափայլ բարձըր երկնից սուրաց կապույտ եթերն ի վար:
Այդ ժամանակ ճամբարի մեջ զինվում էին աքայեցիք։
Աստվածուհին՝ հավերժ անմահ աստվածների նեկտարն անուշ
Եվ ըմպելին կաթիլ-կաթիլ Աքիլլեսի սիրտը ծորեց.
360Որ չըհասնի դըժոխատանջ սովը նըրա սըրունքներին,
Ապա նորից վերադարձավ հաստատաշեն պալատն իր հոր:
Աքայեցիք ծովագընաց նավերից դուրս գըրոհեցին,
Ինչպես ձյունի տեղատարափն է թանձրախուռն՝ Արամազդից
Թափվում երկիրն՝ արփիածին Հյուսիսակից խարազանված։
Նավերից դուրս էին թափվում այդպես անթիվ և անհամար
Գըլխանոցներ փայլակնացայտ և վահաններ կուռ ու կըմբյա,
Եվ զըրահներ կարծրածածկույթ կարավանդով, և նիզակներ,
Որոնց շողյունն ակնախըտիղ մինչև երկինքն էր բարձրանում.
Եվ պըղընձի փայլ ու ցոլքից ծիծաղում էր երկիրը ողջ,
370Ու թընդում էր գետինն անթիվ մարդկանց ոտքի դոփյուններից,
Եվ նըրանց մեջ զինավառվում էր Աքիլլեսն աստվածային։
Ատամները կըրճտում էին,և աչքերը կայծակնացայտ
Վառվում էին կըրակի պես, և սրրտի մեջ սաստիկ մի ցավ,
Մըռմըռալով տըրոյանց դեմ՝ հագնում էր նա աստվածային
Պարգևները, որ դարբընեց Հեփեստոսը ճարտարապես:
Նախ և առաջ պատեց նա իր սըրունքները՝ չըքնաղագեղ
Սըռնապանով, որ արծաթյա ճարմանդներով էր կոճկըվում.
Ապա ծածկեց կուրծքը շըքեղ լանջապանով պատենազեն
Եվ կախելով արծաթագամ պըղընձյա սուրն ուսընդանութ՝
380Առավ ասպարը մեծահաղթ, ճարտարագործ ու հաստաբեստ,
Որի փայլը լուսնանըման հեռուներն էր հասնում մինչև։
Ինչպես ծովով նավողներին երևում է ճաճանչը վառ
Մի կըրակի, որ վառվում է լեռան վըրա մի բարձըր տեղ,
Բայց մըրրիկները՝ ձըկնավետ ծովի վըրա բրռնի կերպով
Նըրանց ի բաց են հալածում իրենց սիրած ընկերներից,—
Այդպես նաև Աքիլլեսի աստվածակերտ, քանդակազարդ,
Գեղապաճույճ վահանի փայլն մինչև երկինքն էր բարձրանում։
Առավ ապա իր ամրակուռ սաղավարտն ու դըրեց գըլխին,
Եվ գըլխանոցն այդ ձիաբաշ շողշողում էր աստղի նըման,
390Ու ծածանվում էին ոսկի գիսակները նըրա չորս կողմ,
Որ Հեփեստոսն էր փընջաձև համասըփռել գագաթի շուրջ։
Եվ ինքն իրեն փորձում էր նա այդ հիասքանչ զենքերի մեջ
Թե հարմա՞ր են գալիս արդյոք, ու շարվո՞ւմ են անդամները,
Որոնք ասես թևի վըրա առած՝ տանում էին նըրան:
Եվ վերջապես պահարանից հանեց նիզակն հայրենատուր,
Ծանրածանըր և հաստաբուն, որը ոչ մի աքայեցի
Անկարող էր նույնիսկ շարժել, և միայն ինքն՝ աստվածային
Աքիլլեսն էր ճոճում հըմուտ Պելյան հացին այդ հաստապինդ,
Որ Քիրոնը տըվեց նըրա հորը Պելյան բարձունքներից։
400Ավտոմեդոնն ու Ալկիմոն երիվարներն էին լըծում
Եվ անցկացրին շուրջանակի սամետները[159] գեղապարույր,
Ու զարնելով սանձեր նըրանց ծընոտներին՝ պինդ պըրկեցին
Երասաններն՝ ասպանդակի վըրա դեպի ետ քաշելով:
Ավտոմեդոնն իր ձեռքն առավ վայելչահյուս մըտրակը պինդ
Ու նետվեց կառք անմիջապես, և ետևից ըսպառազեն
Ելավ Աքիլլն արեգնափայլ, փայլակնացայտ իր զենքերով
Ու ձայ տըվեց որոտագոչ իր հայրական նըժույգներին,
«Հըռչակավոր Ճեպոտնեից սերած օ դո՛ւք, Աշխե՛տ, Պիսա՛կ,
Տեսեք, որ ողջ ետ դարձընեք դուք ձեր կառքը նըստող քաջին
410Դեպի բանակն աքայեցոց, երբ դադարենք մարտընչելուց,
Եվ չըթողնեք Պատրոկլի պես գետին ընկնի դիաթավալ»:

Լըծան տակից Աշխետը ժիր անակընկալ խոսեց այսպես.
Խոնարհելով գըլուխն իսկույն, և ճոխ բաշերն առատորեն
Հոսելով ցած սամիներից հասան մինչև գետինը գորշ
(Եվ խոսեցրեց նըրան Հերա լուսածըղի աստվածուհին).
«Այս անգամ էլ քեզ արդարև պիտ ազատենք, քա՛ջ Աքիլլես,
Բայց քո վերջին օրը մոտ է, որի մեջ մենք հանցանք չունենք,
Այլ մեծ աստվածն ու ինքնիշխան Ճակատագիրն ամենազոր։
Քավ լիցի, ո՛չ, մեր ծուլության ու հեղգության պատճառով չէր,
420Որ տըրոյանք կողոպտեցին Պատրոկլեսի զենքերն ուսից,
Այլ վարսագեղ Լետովնի քաջ որդին` աստվածն էր մեծազոր[160],
Որ ըսպանեց Մենիտյանին առաջամարտ ջոկատներում
Դյուցազնաբար մարտընչելիս, և պարգևեց փառք Հեկտորին:
Թեկուզ վազենք մենք սըրընթաց Զեփյուռի պես թեթևաշունչ,
Որն, ասում են, հովերի մեջ ամենեն ժիրն է, քաջընթաց,
Բայց ի՞նչ օգուտ, երբ գըրված է քո ճակատի վըրա, որ դու
Պարտվես պիտի մի աստըծուց և մի մարդուց մահկանացու»[161]։
Պատուհասներն՝ ընդհատեցին ձայնը նըրա, երբ խոսում էր:

Իսկ արագոտն Աքիլլեսը սաստիկ ցասմամբ ասաց ձիուն,
430«Է՜ դու, Աշխե՛տ, ինչո՞ւ ես ինձ մահ գուշակում, քո ի՞նչ գործն է.
Ինքս էլ գիտեմ, որ ինձ շուտով վիճակված է մեռնել այստեղ
Հեռու հորիցն ու իմ մորից. սակայն ես չեմ դադարելու
Կըռվից, մինչև տըրոյացիք պատերազմից կուշտ հագենան»։

Այսպես ասաց որոտալով և ձիերը վարեց առաջ:

Երգ քսաներորդ։ Դիցամարտ

1Այսպես ահա նավերի մոտ աքայեցիք պըղընձավառ
Զինվում էին քո շուրջ-բոլոր, ռազմի անհագ ո՛վ Աքիլլես,
Տըրոյացիք էլ մյուս կողմից՝ հանդիպակաց սարահարթում։
Իսկ Արամազդը Թեմիսին հըրամայեց, որ ժողովի
Կանչի բոլոր անմահներին Ոլիմպոսի վեհ բարձունքում։
Գընաց Թեմիսն ու բոլորին ազդարարեց հոր անունից,
Որ ըշտապեն անմիջապես դեպի տաճարն Արամազդի:
Ժողովից չէր բացակայում և ոչ մի գետ Օվկիանից զատ,
Այնտեղ էին հարսները, որ ապրում էին անտառներում,
10Մարգագետնում դալարավետ կամ գետերի ակունքներում։
Ամպրոպային Արամազդի ապարանքը գալով նըրանք,
Բազմեցին այն մեծ դահլիճում, որ Հեփեստոսն էր կառուցել
Հանճարամիտ իմաստությամբ՝ Արամազդի- իր հոր համար:
Այսպես բոլոր անմահները հավաքվեցին ակըմբահույլ,
Հընազանդեց և Պոսեյդոնն աստվածուհու հըրավերին,
Ելավ ծովից ու բազմելով բոլորի հետ այդ ատյանում՝
Զևսի միտքը հասկանալու համար հարցում արավ նըրան.
«Ինչո՞ւ ես մեզ, ո՛վ շանթընկեց, դու ժողովի կանչել նորից,
Աքայեցոց և տըրոյանց համար խորհո՞ւրդ ունես արդյոք,
20Որոնք շուտով պիտի վառեն պատերազմի հուրը ահեղ»։

Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
«Միտքըս դու ճիշտ ըմբըռնեցիր, ո՛վ ահավոր Երկրասասան,
Դըրա համար եմ ձեզ կանչել, ցավում եմ ես նըրանց համար,
Ինքըս պիտի նըստած մընամ ամենաբերձ Ոլիմպոսում
Ու նայելով նըրանց կըռվին՝ զըվարճանամ իմ սըրտի մեջ.
Իսկ դուք դեպի տըրոյացիք և աքայանք ըշտապեցեք
Եվ օգնեցեք երկուսին էլ, ամեն մեկըդ ում ուզում է.
Քանզի եթե տըրոյանց դեմ միայն Աքիլլն ինքը կըռվի,
Չեն դիմանա նըրանք երբեք Պելիսածնի ահեղ ուժին:
30Առաջ նըրա միայն երե՛սն էլ տեսնելով փախչում էին,
Իսկ հիմա, որ իր ընկերոջ մահվան վըրա ցասկոտ է խիստ՝
Վախենում եմ, որ տարաժամ քանդի Իլիոնն ամրապարիսպ»:

Այսպես ասաց և արծարծեց խըռովություն երկնայնոց մեջ,
Որոնք դեպի մարտ դիմեցին երկպառակված հոգիներով։
Հերան, Պալլաս Աթենասը և Պոսեյդոնն աշխարհակալ,
Հերմեսը ժիր, օգտամատույց, որ խոհեմ է և նրբամիտ,
Եվ Հեփեստոսն իր վիթխարի ուժի վըրա վըստահացած
Կաղ սըրունքներն իր շարժելու,— աստվածները միախորհուրդ
Դիմում էին արագընթաց դեպի նավերն աքայեցոց:
40Իսկ Արեսը սաղարտաճոճ և Ապոլլոնն երկայնավարս,
Արտեմիսը նետազըվարճ, Քըսանթոսը, Լեդովնը և
Սիրաժըպիտ Աստղիկը՝ մեկ՝ տըրոյանց կողմն էին գընում։

Քանի դեռևս աստվածները հեռու էին կըռվողներից՝
Խըրոխտ էին աքայեցիք Աքիլլեսի հանդես գալով,
Նա, որ երկար ժամանակով ձեռընթափ էր եղել մարտից։
Սաստիկ սարսուռ մի սողոսկեց տըրոյացոց սըրտերից ներս,
Երբ որ տեան զարհուրելի Պելիսածին Աքիլլեսին
Փայլակնացայտ, ըսպառազեն արյունառուշտ Արեսի պես:
Իսկ երբ եկան ոլիմպյաններն ու մարդկանց մեջ մըտան խումբ-խումբ
50Հառնեց դարձյալ Ոխը դաժան, դըռույթ տըվեց ամբոխի մեջ:
Աթենասը մերթ փոսի մոտ, մերթ պարըսպից դուրսը կանգնած,
Եվ երբեմն էլ ծովի ափին՝ որոտում էր ուժգընորեն։
Իսկ մյուս կողմից Արեսն էր բուռըն մըռընչում մըրըրկի պես՝
Տըրոյացոց դըրդելով մերթ բարձրապարիսպ Իլիոնից,
Մերթ դիմելով դեպ Գեղասար բլուրն — ափը Սիմոյիսի:

Այսպես ահա գըրգըռեցին երկու կողմերն իրարու դեմ
Ոլիմյաններն՝ արծարծելով սաստիկ մի մարտ նըրանց միջև։
Գոռաց վերից աստվածների և մարդկանց հայրն ահեղաձայն,
Իսկ Պոսեյդոնը դըղըրդեց տակից երկիրն անվայրափակ
60Եվ լեռները բարձրակատար ցընցեց ուժով իր վիթխարի.
Դողաց նաև բյուրակընյա Իդան բոլոր իր հիմքերով,
Իլիոն քաղաքն ամրապարիսպ և նավատորմն աքայեցոց:
Սոսկաց սաստիկ սանդարապետ Այիդոնեսն իր անդընդում,
Սարսափահար փըռընչալով ոստնեց գահից, թե մի գուցե
Պոսեյդոնը երկրադըղորդ պատռի վերից երկիրն հանկարծ
Եվ ճեղքըվեն կացարաններն անմահների, նաև մարդկանց
Դըժնատեսիլ և ահավոր, որոնք մինչև անգամ անմահ
Աստվածներին են պատճառում խորշանք ու դող քըստըմնելի:
Այսպիսի մեծ թընդյուն ելավ, երբ աստվածներն ի մարտ մըտան
70Կանգնեց ընդդեմ Պոսեյդոնի իբր ախոյան արծաթաղեղ
Ապոլլոնը կորովաձիգ սըրաթըռիչ իր նետերով,
Եվ Արեսի դեմ Աթենաս կապուտաչվի աստվածուհին,
Իսկ Հերային ընդդիմամարտ՝ ոսկեփըքին, ամբոխահույզ
Արտեմիսը նետազըվարճ՝ քույրն աստըծու կորովաձիգ.
Լետովնի դեմ իբր ախոյան կանգնեց Հերմեսն օգտամատույց,
Հեփեստոսին՝ Գետն ահագին, հորձանահոս, որին անմահ
Աստվածները Քսանթրոս են կոչում, մարդիկ՝ Սկամանդրոս:

Այսպես՝ աստված աստըծու դեմ կըռվում էին, իսկ Աքիլլեսն
Իր սըրտի մեջ եփ էր գալիս հանդիպելու լոկ Հեկտորին:
80Ուզում էր նա վըրիժավար՝ Պրիամոսի որդու արյամբ
Կուշտ հագեցնել անհաթելի պատերազմող բուռն Արեսին:
Ապոլլոնը ամբոխադրույթ՝ Էնիասին նախ հորդորեց,
Ներշընչելով նըրան կորով, որ Աքիլլի վըրա վազի։
Եվ Պրիամյան Լիկայոնի կերպարանքն ու ձայնն առնելով
Ապոլլոնը՝ Արամազդի որդին այսպես ասաց նըրան.
«Էնիաս, տրոյանց իշխանավորդ, սպառնանքներդ ո՞ւր գընացին,
Երբ գինու լիք բաժակը ձեռք՝ ասում էիր ավագանուն,
Թե կըկըռվես դու քաջաբար Պելիսածին Աքիլլի դեմ»։

Եվ Էնիասն իսկույն ևեթ նըրան այսպես պատասխանեց.
90«Ինչո՞ւ ես դու, ո՛վ Պրիամյան, հակառակ իմ կամքին, այդպես,
Գըրգռում ինձ հանդըգնելու անպարտելի Պելյանի դեմ:
Այս առաջին անգամը չէ, որ նըրան եմ հանդիպում ես.
Առաջ էլ նա իր նիզակով ինձ փախցըրեց Իդա սարից,
Հարձակելով մեր եզների նախրի վըրա, և կործանեց
Լիոնեսոսն ու Պեդասոսը, բայց Արամազդն ինձ ազատեց,
Արծարծելով կորով իմ մեջ և զորություն իմ ծընկներին,
Ապա թե ոչ բոլորովին կըկորչեի նըրա ձեռքից,
Որին ինքը Աթենասն էր առաջնորդում, հորդորելով
Պղնձյա տեգով ըսպանելու լելեգներին և տըրոյանց:
100Ո՛չ, չի կարող և ոչ մի մարդ Աքիլլեսի դեմ ճակատել,
Զի նա իր հետ աստվածներից մեկն ունի միշտ իրեն պաշտպան.
Եվ բացի այդ, սըլաքները նըրա ուղիղ են թըռչում միշտ,
Ու թըռչելուց չեն դադարի, մինչև չանցնեն մարդու մարմնից:
Ապա թե ոչ, եթե աստված անկողմնակալ լինի մարտում՝
Հազիվ թե նա կարողանա ինձ հեշտությամբ հաղթահարել,
Նույնիսկ եթե ամբողջովին նա պըղընձից լինի ձուլված»[162]։

Եվ Ապոլլոնն՝ Արամազդի որդին այսպես ասաց նըրան,
«Օ՛ն, աղոթիր և դո՛ւ հավերժ աստվածներին, ո՛վ դյուցազուն,
Զի ասում են, թե քեզ ծնեց Աստղիկը՝ դուստրն Արամազդի,
110Իսկ նա ծընված է աննըշան, ըստորադաս մի դիցուհուց.
Աստղիկին Զևսն ի՛նքն է ծընել, իսկ Թետիսին՝ Ծերը ծովի:
Ցընցի՛ր ուստի պըղինձդ անհաղթ և դու երբեք մի՛ վախենա
Ո՛չ Աքիլլից, ո՛չ էլ նըրա ըսպառնալից հոխորտանքից»։

Ասաց և ուժ ներշընչեց նա ժողովըրդոց արի հովվին,
Որը գընաց ըսպառազեն դեպի գընդերն առաջամարտ:
Լուսածըղի Հերան տեսավ Անքիսեսի արի որդուն,
Որ ամբոխի միջից ուղիղ դեպ Աքիլլեսն էր ընթանում,
Եվ կանչելով աստվածներին իր մոտ` այսպես ասաց նըրանց.
«Մըտածեցե՛ք, ո՛վ աստվածներ, դուք, Պոսեյդոն և Աթենաս,
120Մըտածեցե՛ք իմաստնաբար, թե վերջը ո՞ւր պիտի հանգի:
Էնիասն ահա հրաշեկ պղնձով ըսպառազեն, խըրոխտապանծ,
Ապոլլոնից դըրդված դեպի Պելիսածինն է ընթանում։
Պետք է որ մենք, ո՛վ աստվածներ, ե՛տ դարձընենք Էնիասին,
Եվ կամ մեկն էլ Աքիլլեսին թող զորավիգ լինի մեզնից,
Ու ներշընչի կորով նըրան, որ ոչ ոքից տեղի չըտա
Եվ իմանա, թե սիրվում է նա մեծագույն աստվածներից,
Եվ անզոր են բոլոր այն մյուս աստվածները, որոնք մինչ արդ
Ջանք են թափում պաշտպանելու տըրոյացոց՝ պատերազմում:
Մենք բոլորըս Ոլիմպոսից այստեղ իջանք նըրա համար,
130Որ Աքիլլեսն այսօր ոչինչ չըկըրի այդ տըրովներից,
Իսկ թող հետո կըրի, ինչ որ Բախտը մանեց նըրա համար[163]
Այն օր երբ նա աշխարհ եկավ. մայրը ցավով ծընեց նըրան:
Բայց թե Աքիլլն աստվածներին իրենց ձայնից չըճանաչի`
Կըվախենա, եթե կըռվում մի աստըծու հանդիպի նա,
Զի ահեղ են աստվածները մահկանացոց երևալիս»:

Պոսեյդոնը անմիջապես նըրան այսպես պատասխանեց.
«Այդ բարկությունըդ անխոհեմ անվայել է քեզ, ո՛վ Հերա,
Ես չեմ ուզում բոլորովին, որ գըրգըռենք ամենազոր
Աստվածներին իրարու դեմ՝ մասնակցելով պատերազմին,
140Այլ դուրս գալով ճանապարհից՝ գընանք նըստենք մի բարձրը տեղ
Եվ արյունոտ կըռիվների հոգսը թողնենք մահկանացոց:
Սակայն եթե Արեսը բուռն ու Ապոլլոնն ըսկըսեն մարտն
Ու արգելեն Աքիլլեսին, թույլ չտալով մարտընչելու,
Այն ժամանակ և մե՛ր միջև մի պատերազմ պիտի պայթի:
Ու կարծում եմ, որ հապըշտապ նըրանք այնժամ հարկադըրված
Եվ հակառակ իրենց կամքին՝ պիտի դառնան դեպի Ոլիմպ,
Դեպի կաճառն անմահների՝ մեր ձեռքերից հաղթահարված»։

Այս ասելով առաջնորդեց կապուտավարս արքան նըրանց
Դեպի պատվարը երկնաբերձ աստվածային Հերակլեսի,
150Որ շինեցին նըրա համար Աթենասն ու տըրոյացիք
Իբրև պաշտպան և ապավեն ծովի հըսկա հըրեշի դեմ[164],
Եթե ճիվաղն այդ հալածեր նըրան ծովի ափից դեպ դաշտ:
Իր կողմնակից աստվածների հետ Պոսեյդոն արքան հըզոր
Նըստեց այնտեղ՝ անհերձելի թանձըր ամպով շըրջապատված.
Իսկ Գեղասար բըլրի վըրա նըստեցին քո և Արեսի
Շուրջն, Ապոլլոն, մյուս աստվածներն, որ Իլիոնին էին պաշտպան։
Այսպես ջոկ-ջոկ, հեռու նըստած նըրանք խորհուրդ էին անում,
Ու ոչ մեկը սիրտ չէր անում ըսկըսել մարտն աղետավոր,
Բայց Արամազդն ըստիպում էր նըրանց նըստած Ոլիմպոսում:
160Ծայրե ի ծայր դաշտը լըցվեց ռազմիկներով և ձիերով
Զինավառված փայլակնացայտ և թընդում էր լայնատարած
Դաշտը նըրանց ոտքերի տակ, երբ ընթանում էն գունդ-գունդ։
Հակառակորդ բանակներից՝ քաջերի մեջ ամենաքաջ
Երկու հոգի առաջ անցան ու քինալից հասան իրար.
Անքիսեսի որդի Էնիասն ու Աքիլլեսն աստվածազարմ։
Նախ Էնիասն ահեղակերպ առաջ եկավ ըսպառնալից
Ցընցելով իր կարդակը կուռ և հաստաբեստ վահանը հաղթ
Իր լայն կըրծքի առջև բըռնած, պղնձյա նիզակն իր ճոճելով:
Իսկ մյուս կողմից Պելիսածինն առաջ անցավ, ինչպես առյուծ,
170Որին կըտրիճ մարդկանց ամբոխն, հավաքվելով ավանն ամբողջ
Ճիգ են թափում ըսպանելու, բայց գալիս է նա հավակնոտ,
Իսկ երբ խիզախ մի պարմանի զարնի նըրան սուր նիզակով՝
Գալարվում է կոկորդաբաց, ու ժայթքում է փըրփուր բերնից,
Եվ ամեհի հոգին կըրծքում հեծում է խոր, և իր պոչով
Մըտրակում է, ձաղկում կողերն իր և ազդրերը անդադար,
Գըրգըռելով իրեն՝ կըռվի մըտնելու գոռ ամբոխի դեմ,
Ու հարձակվում է խելահեղ կատաղությամբ գազանային,
Որ հոշոտի մեկն ու մեկին և կամ ընկնի նըրանց առաջ։-
Այսպես եռանդն ու զայրույթը դըրդում էին Աքիլլեսին
180Դուրս գալ ընդդեմ Անքիսեսյան արիասիրտ Էնիասի։
Խըրոխտաբար առաջ գալով, երբ մոտեցան նըրանք իրար,
Առաջինը խոսեց ինքը՝ աստվածազարմ Աքիլլը քաջ.
«Էնիա՛ս, ինչո՞ւ ընկերներիցդ այդքան առաջ ես անցել դու.
Մի՞թե սիրտըդ դըրդում է քեզ պստերազմի ելնել իմ դեմ,
Հուսալով, որ տըրոյացոց վըրա պիտի թագավորե՞ս
Պրիամոսյան փառքով շըքեղ. բայց դու թեկուզ ինձ ըսպանես,
Պրիամ արքան այդ մըրցանակ-պատիվը քեզ չի՛ ընձեռի,
Քանզի ունի նա որդիներ և տակավին չի զառամել։
Կամ գուցե քեզ տըրոյացիք խոստացան տալ բաժին մի հո՞ղ
190Արգասավոր ու բարեբեր՝ մըշակության համար հարմար,
Եթե սպանես Աքիլլեսին, բայց այդ դըժվար հաջողվի քեզ:
Կարծեմ թե քեզ մի այլ անգամ ես փախցըրի իմ նիզակով[165]:
Մոռացե՞լ ես միթե, Էնիա՛ս, որ Իդայի վըրա մենակ
Գըտնելով քեզ՝ հալածեցի արագավազ իմ ոտքերով.
Թողիր նախիրն ու փախչելիս ետևդ անգամ չէիր նայում։
Դու այնտեղից հալածական թողիր փախար դեպ Լիոնեսոս,
Որ քանդեցի հիմնահատակ՝ շնորհիվ Զևսի ու Պալլասի,
Ու կանանց էլ գերի տարա՝ նըրանց ազատ կյանքից զըրկած։
Զևսը այդ օր և մյուս անմահ աստվածները քեզ փըրկեցին,
200Բայց չեմ կարծում թե քեզ փըրկեն երկնայիններն և այս անգամ:
Խորհուրդ կըտամ, որ հեռանաս և ձերոնց մեջ մըտնես նորից,
Եվ չըկանգնես ինձ ախոյան, քանի փորձանք չի հասել քեզ,
Քանզի ինչ որ պիտի լինի՝ հասկանում է հիմարն անգամ»։

Իսկ Էնիասն ի պատասխան Աքիլլեսին՝ բացականչեց.
«Զո՜ւր ես փորձում, որպես մանկան, ինձ վախեցնել քո խոսքերով,
Ե՛ս էլ, Պելյա՛ն, գիտեմ անսաստ լուտանք կարդալ և նախատել,
Մենք իրարու զարմը գիտենք, գիտենք նաև ծընողներին
Իմանալով մեր հինավուրց զրույցներից բերանացի,
Ո՛չ դու ես քո աչքով տեսել իմոնց, ոչ էլ քոնոնցը՝ ես:
210Ասում են թե սերել ես դու քաջ Պելևսից, ո՛վ Աքիլլես,
Եվ ծովային հավերժահարս Թետիսն է մայրըդ վարսագեղ։
Իսկ ես ինքըս որդին եմ՝ վեհ, մեծահոգի Անքիսեսի,
Մայրըս՝ Աստղիկ աստվածուհին. մեր մայրերից մեկը այսօր
Պիտի ողբա իր սիրելի որդու վըրա անտարակույս,
Որովհետև չեմ կարծում թե տըղայական փուչ խոսքերով
Ըսպառնալիք տալով իրար կըբաժանվենք առանց կըռվի:
Իսկ եթե իմ տոհմն ես ուզում իմանալ դու, կասեմ ես քեզ,
Որ քաջ գիտեն շատերն արդեն։- Արամազդը ամպրոպային`
Ծընեց առաջ Դարդանոսին, որ Դարդանիան ձեռակերտեց,
220Զի տակավին այն ժամանակ դաշտավայրում չէր կառուցված
Պարզաբարբառ մարդկանց քաղաքն՝ Իլիոնը մեր նըվիրական,
Այլ դեռ Իդա բյուրակընյա լեռան թիկունքն էին ապրում։
Դարդանոսը ծընեց որդի՝ Երեքթոնյոս թագավորին,
Որը բոլոր մահկանացոց մեջ ամենեն մեծատունն էր.
Երեք հազար զամբիկ ուներ մարգագետնի մեջ արածող,
Որոնք խայտում էին իրենց մատաղատի մըտրուկներով։
Բորեասը սիրահարվեց զամբիկներից մի քանիսին,
Եվ առնելով կապուտաբաշ հովատակի մարմին ու կերպ
Զամբիկների վըրա ելավ, և նըրանից հըղանալով՝
230Տասներկու ժիր մտրուկ բերին, որոնք երբ որ կենսապարգև
Երկրի վըրա խայտում էին, այնքան թեթև էին սուրում,
Որ հասկերի ծայրերն անգամ չէին կոտրում արտերի մեջ.
Իսկ խընդասիրտ երբ վազեին ծովի ծըփուն մակերեսով,
Ճերմակ ալյաց վրայով էին թըռչում թեթև թըռչունի պես։
Երիքթոնը ծընեց Տրովսին՝ թագավորին տըրոյացոց.
Տրովսն ունեցավ հետագայում նըշանավոր երեք որդի
Իլոսն անբիծ, Ասսարակոսն ու Գանիմեդն աստվածատիպ,
Ողջ մարդկանց մեջ ամենագեղ տըղամարդը, որի համար
Աստվածները տարան երկինք, որ մատըռվակ լինի Զևսին,
240Եվ դասեցին ոլիմպական անմահների կարգը նըրան:
Իսկ Իլոսը ծընեց որդի ըսքանչելի Լավմեդոնին,
Եվ Լավմեդոնն աշխարհ բերեց Տիրթոնոսին և Պրիամին,
Կլոդիոսին ու Լամպոսին, Հիկետավնին՝ ոստ արիսյան,
Ասսարակոսը՝ Կապիսին, և Կապիսը՝ Անքիսեսին,
Իսկ Անքիսեսն էլ ծընեց ինձ, և Պրիամը քաջ Հեկտորին:
Պարծենում եմ ահա՛, որ այս զարմից եմ ես և արյունից։
Բայց Արամազդն է տալիս ուժ դյուցազներին և կամ առնում՝
Ինչպես ուզի, զի բոլորից ուժեղ է նա և զորավոր։
Սակայն արի, որ մենք փոքրիկ մանուկների պես ընդունայն
250Չըբարբաջենք այսպես այստեղ՝ պատերազմի դաշտի վըրա.
Քանզի երկուսս էլ կարող ենք տեղալ այնքան լուտանք իզուր,
Որպիսի բեռ հարյուր թիակ ունեցող նավն իսկ չի տանի:
Ճըկուն է խիստ մարդու լեզուն, ունի բազում խոսքեր պես-պես,
Եվ ամեն կողմ ցըրիվ եկող բառերի պերճ արոտավայր։
Ինչպիսի խոսք որ ինքդ ասես, այն էլ պիտի լըսես անշուշտ.
Ինչո՞ւ իզուր վեճի մըտնենք ու կրռվեցնենք խոսք իրար հետ
Կանանց նըման, որ հոգեմաշ ոխով լըցված իրարու դեմ
Փողոցի մեջ, ճամփի վըրա, հաճախ տեղի կամ անտեղի
Հայհոյում են մեկ-մյուսին, թափում լուտանք ու նախատինք:
260Քո խոսքերով դու չես կարող սանձել եռանդն իմ, Աքիլլես,
Որ ախոյան ելնեմ քո դեմ սուր պըղընձով ըսպառազեն:
Օ՛ն, իրարու համը առնենք պըղընձակուռ մեր տեգերով»:
Ասաց, զարկեց պըղընձակուռ մըկունդն իր նա՝ զարհուրելի
Հաղթ ասպարին, որ ղողանջեց աշտեի սուր սըլաքի տակ։
Պելյանն իսկույն արագապես հեռացրեց իր հուժկու բազկով
Ասպարն ահեղ, վախենալով, որ մի գուցե մեծահոգի
Էնիասի նիզակն ուժգին ծակի անցնի այն շեշտակի:
Օ՛, մանկամիտ, որ չըմբըռնեց ո՛չ իր խելքով և ո՛չ հոգով,
Որ հեշտությամբ չեն տեղի տա մահկանացոց հարվածներին
270Անմահական աստվածների այդ ընծաներն ըսքանչարվեստ:
Քաջամարտիկ Էնիասի հուժկու տեգը չըջախջախեց
Ասպարը հաստ, աստվածային պարգև-ոսկին արգելք եղավ.
Անցավ երկու թիթեղներից, բայց երեքն էլ կային դեռևս,
Քանզի կըռել կաղոտանին, կոփել էր հինգ թիթեղաշերտ —
Երես՝ երկուսը պըղընձյա, մեջտեղն երկուսը անագից,
Մյուսը ոսկի, որի վըրա կանգ առավ սուր տեգը հացի:
Սպա նետեց քաջոտն Աքիլլն իր մըկունդը երկայնաստվեր
Եվ Էնիասի բոլորածիր մեծ ասպարի եզրին զարկեց,
Ուր պըղինձը բարակ էր շատ, ինչպես նաև արջառենին,
280Ու թափ անցավ Պելյան հացին թընդացնելով ասպարն իր տակ։
Էնիասն ահից կըծիկ եկած՝ ի բաց վանեց վահանն իսկույն,
Ու սըրընթաց նիզակն ուսից սըլանալով՝ խըրվեց գետին,
Խորտակելով բոլորածիր կուռ ասպարի եզրերն երկու։
Ճողոպրելով երկար տեգից՝ Էնիասը ելավ ոտքի,
Անհընարին մի ցավ սաստիկ նըրա աչքերը մըշուշեց,
Ու ողջ մարմնով դողաց ահից, տեսնելով տեգն իր մոտ ընկած։
Վըրա վազեց Աքիլլն արագ, մերկացրած իր սուսերը սուր,
Որոտալով ահագնաձայն, իսկ Էնիասը առավ գետնից
Հըսկա մի քար, որպիսին այժմ ապրողներից երկու հոգի
290Անկարող են գետնից կըտրել, իսկ նա մենակ՝ ճոճում էր այն:
Ու կըդիպչեր վեմն Աքիլլի սաղավարտին կամ ասպարին,
Եթե Պելյանը խույս չըտար ու չըփըրկեր իրեն մահից:
Եվ Աքիլլեսն իր մեծ սըրով նըրա հոգին կառներ այդտեղ,
Եթե շուտով չընըկատեր Պոսեյդոնը երկրադըղորդ,
Որ դիմելով աստվածներին՝ այսպես ասաց տագնապահույզ.
«Էնիասի համար սըրտանց ցավում եմ ես, ո՛վ աստվածներ,
Որ Պելյանի ձեռքով պարտված պիտի դըժոխք իջնի շուտով,
Ունկընդրելով կորովաձիգ Ապոլլոնի թելադրանքին
Որը սակայն չի փըրկելու նըրան մահից անագորույն,
300Բայց նա ինչո՞ւ իզուր տեղը գըլխին փորձանք պիտի բերի
Զոհ գընալով ուրիշների տեղակ այդպես անեղորեն.
Նա, որ միշտ էլ աստվածներիս հաճոյական ձոն է բերել:
Եկեք նըրան մենք ազատենք սարսափելի մահվան ձեռքից
Զըրվանյանն էլ կըզայրանա եթե սպանի Աքիլլը քաջ
Անքիսյանին, քանզի նըրա ճակատագիրն է ազատվել,
Որ անորդի և անժառանգ չըկորչի զարմը Դարդանի,
Որին Զևսը շատ ավելի սիրում է քան բոլոր նըրանց,
Որոնք ծընվել են իրենից կամ կանանցից մահկանացու:
Վաղուց է ինչ ատում է նա սերունդը ծեր Պրիամոսի,
310Եվ արդ Զևսի կամքով անշուշտ իշխե պիտի տրոյանց վըրա[166]
Էնիասը քաջ և իր որդոց որդիք՝ ցեղից-ցեղ հավիտյան»։

Նըրան այսպես պատասխանեց Հերա արգո աստվածուհին.
«Գետնադըղո՛րդ, քո սեփական խելքով դու լավ կըշռադատիր,
Պե՞տք է փըրկել Էնիասին անագորույն մահից դաժան,
Թե՞ թույլ տալ, որ Պելիսածին քաջի ձեռքով ընկնի մարտում։
Չէ՞ որ ես ինքս և Աթենաս Պալլասն այնտեղ երդում արինք
Ոլիմպոսում, հավերժ անմահ աստվածների ատյանի մեջ՝
Չարաբաստիկ օրը երբեք չըհեռացնել տըրովներից
Նույնիսկ եթե Իլիոնն ամբողջ տոչորակեզ հըրով վառվի,
320Մոխիր դառնա աքայեցոց արիսական թեժ կըրակով»։

Այդ լըսելով երկրասասան Պոսեյդոնը ելավ գընաց
Դեպի գուպարն ու պատերազմն աղմըկահույզ, արյունահեղ:
Հասավ այնտեղ, ուր Էնիասն էր Աքիլլեսի հետ գերափառ։
Պատեց իսկույն Պելիսածին Աքիլլեսի աչքերը նա
Մի մըշուշով ու պըղընձյա տեգը հացի դուրս քաշելով
Անքիսյանի հաղթ ասպարից՝ Աքիլլեսի առջև դըրեց,
Եվ Էնիասին հափըշտակած՝ իր ձեռքերի վըրա առավ:
Եվ Էնիասն աստվածային ձեռքերի մեջ վեր բարձրացած
Ոստնեց բոլոր դյուցազների և ձիերի վըրայով ժիր
330Եվ շուտափույթ՝ չարաշըշուկ պատերազմի ծայրը հասավ,
Այնտեղ, ուր քաջ կավկոնացիք զինվում էին ռազմի համար։
Պոսեյդոնը երկրասասան մոտ գընալով Էնիասին
Կանգնեց նըրա առաջ և այս խըրախուսիչ խոսքերն ասաց.
«Աստվածներից ո՞վ է դըրդում քեզ, Էնիա՛ս, անխոհեմիդ,
Որ ախոյան հանդիսանաս վայրենամիտ Աքիլլեսին,
Որին սիրում են անմահներն և քեզանից ուժեղ է շատ։
Այսուհետև ըգգուշացիր նըրան մարտում հանդիպելուց,
Որ դըժոխքի տունը չընկնես նախքան օրհասդ, անժամանակ:
Իսկ երբ հասնի մահը նըրան, այնուհետև արդեն վըստահ
340Կարող ես դու պատերազմել առաջամարտ գընդերի դեմ,
Քանզի մի այլ աքայեցի անկարող է քեզ ըսպանել»։

Այսպես պատվեր տալով նըրան՝ Պոսեյդոնը թողեց գընաց
Եվ աչքերից Աքիլլեսի փարատեց մեգն աստվածահրաշ:
Աքիլլեսը բաց աչքերով տեսավ օրվա լույսը նորից
Եվ խոր հառաչ արձակելով այսպես խոսեց իր սըրտի մեջ.
«Ո՛վ աստվածներ, մի մեծ հըրաշք եմ տեսնում ես իմ աչքերով.
Նիզակս այստեղ գետնի վրա ընկած է, իսկ մարդը չըկա,
Որին ես տեգս ուղարկեցի՝ ըսպանելու նպատակով։
Ուրեմն Էնիասն էլ սիրելի եղել է մեծ աստվածներին,
350Մինչդեռ ինքըս կարծում էի, թե նա իզուր է պարծենում։
Թող որ գընա՛, բայց նա այլևս չի խիզախի չափվել ինձ հետ,
Եվ թո՛ղ անչափ ուրախ լինի, որ փախչելով՝ մահից պըրծավ։
Բայց ես հիմա հորդորելով քաջամարտիկ դանայեցոց՝
Պետք է որ այլ տըրովների վըրա արդեն շահատակեմ»։

Ասաց, թըռավ շարքից ի շարք՝ հորդորելով ամեն մեկին
«Քա՛ջ աքայանք, այսուհետև տըրովներից մի՛ խուսափեք,
Այլ ամենոք թո՛ղ մեկի դեմ գոտեմարտի արիաբար,
Որովհետև որքան էլ քաջ՝ դըժվար է ինձ համար մենակ
Պատերազմել բոլորի դեմ. անմահ աստված Արե՛սն անգամ
360Եվ Աթենասն անկարող են աստվածային իրենց ուժով
Բուռն այս կըռվի կոկորդից ներս մըխվել մենակ ու մարտընչել:
Իսկ ինչ որ ես հընար ունեմ անել ուժով իմ սեփական,
Ձեռք ու ոտքով՝ մի վայրկյան իսկ չեմ դադարի կատարելուց,
Այլ պիտ խըրվեմ գընդերի մեջ ու չեմ կարծում, թե որևէ
Տըրոյացի ուրախ լինի իմ աշտեին հանդիպելուց»։

Այսպես ասաց ի խըրախույս, մյուս կողմից էլ Հեկտորն էր քաջ
Հորդոր կարդում տըրոյացոց, հոխորտալով Աքիլլի դեմ.
«Տըրոյացի՛ դյուցազուններ, մի՛ վախենաք Աքիլլեսից.
Խոսքով ե՛ս էլ կըհոխորտամ ընդդեմ անմահ աստվածների,
370Բայց դըժվար է տեգով կըռվել, զի ավելի՛ քաջ են նըրանք:
Աքիլլը չի կարող բոլոր իր ասածներն ի գլուխ բերել,
Մեկն ի կատար ածի եթե, բայց կըթողնի մյուսն անկատար:
Պիտի ելնեմ ես նըրա դեմ, թեկուզ ձեռքերն լինեն բոցե,
Լինեն բոցե նըրա ձեռքեր և կորովը՝ հրաշեկ երկաթ»:

Այսպես ասաց, և տըրոյանք տեգերը վեր բարձրացնելով,
Կորովն իրենց բերին ի մի ու գոռացին միահամուռ:
Եվ Ապոլլոնն արծաթաղեղ այսպես ասաց քաջ Հեկտորին.
«Հեկտո՛ր, երբեք չանցնես առաջ Աքիլլի դեմ խիզախելու,
Այլ կաց այստեղ գընդերի մեջ, զի մի գուցե իր նիզակով
380Խոցի հեռվից և կամ մոտից սուսերահար անի նա քեզ»։

Այսպես ասաց, և Հեկտորը մըտավ նորից բազմության մեջ
Սարսափահար աստվածային ձայնից ահեղ և պատգամից:
Իսկ Աքիլլեսն ամբողջ ուժով որոտալով, առյուծաբար
Տըրոյացոց մեջ խոյացավ և ըսպանեց նախ Իփիտին՝
Ոտրինտեսի արի որդուն, բազում զորաց զորավարին,
Որին ծընեց հավերժահարս Նեիսն՝ ահեղ Ոտրինտեսից
Ձյունապըսակ Տմոլոսի ըստորոտում, Հիդեի մեջ։
Առաջ էր նա գալիս, երբ որ Աքիլլեսը զարկեց տեգով
Նըրա գըլխի ճիշտ մեջտեղին և երկու կես արավ իսկույն:
390Ընկավ թընդմամբ թավալգըլոր, և Աքիլլես քաջը պանծաց.
«Ահա ընկած ես, Ոտրինտյան, ահավորըդ դու մարդկանց մեջ.
Մահըդ այստեղ, իսկ ծընունդըդ եղավ Գիգյան լըճի ափին,
Որտեղ ունես դու արգավանդ անդաստաններ հայրենատուր՝
Հիլլոսի մոտ ձըկնով հարուստ ու հորդահոս Հերմոսի շուրջ»:

Այսպես ասաց, ու մութն իջավ, ծածկեց աչքերն Իփիդիոնի,
Որին ձիերն աքայեցոց՝ անիվների տակ ջարդեցին
Առաջամարտ գընդերի մեջ: Աքիլլն ապա Դեմոլյոնի՝
Պատերազմում քաջակորով Անտենորի արի որդու
Քունքին զարկեց՝ պղընձածընոտ սաղավարտից, և չըտոկաց
400Սաղավարտը պըղընձաձույլ, այլ անցնելով տեգը ուժգին
Փըշրեց ոսկորն ու գանգուղեղը խարխըլեց ամբողջապես
Եվ ամեհուն փըռեց գետին: Թողած նըրան այնտեղ ընկած՝
Հիպպոդամի թիկնամեջքին զարկեց ապա իր նիզակով,
Երբ նա կառքից ցած իջնելով՝ խույս էր տալիս Աքիլլեսից:
Հոգին տալիս գոռում էր նա այն ցուլի պես, որին երբ որ
Քարշ են տալիս պատանիներն Հելիկոնյան արքայի շուրջ՝[167]
Բառաչում է, ու ցընծում է գետնադըղորդ արքան ահեղ:
Մըռընչում էր այսպես և նա՝ հոգին մարմնից բաժանվելիս:
Գընաց ապա նիզակաճոճ՝ դեպ Պոլիդորն աստվածատիպ, —
410Պրիամի ա՛յն որդին, որին հայրը ճակատ չէր ուղարկում,
Որովհետև կըրտսերն էր նա և սիրելին մյուսներից
Եվ ոտքերի թեթևությամբ գերազանցում էր բոլորին։-
Եվ նա, ահա՛, իր ոտքերի շընորհքը ցույց տալու համար
Առաջ անցավ ջոկատներից, մինչև հոգին իր կորցըրեց։
Վըրա վազեց Աքիլլն ա՛յն ժամ, երբ առաջ էր արշավում նա,
Եվ աշտեով զարկեց մեջքին, ուր կամարի ոսկյա երկու
Ճարմանդներն են կոճկըվում պինդ և ուր զըրահն է կըրկնակի:
Սուր նիզակի սըլաքն ուժգին անցնելով այն՝ ելավ պորտից.
Գոռաց, ընկավ ծընկան վըրա, և ամպը մութ ծածկեց նըրան,
420Ու ժողովեց ձեռքով՝ թափված իր աղիքներն ու փորոտին:
Հեկտորը հենց տեսավ թե չէ իր հարազատ Պոլիդորին՝
Աղիքները ձեռքում բըռնած, գետնի վըրա թավալվելիս,
Մառախուղը պատեց աչքերն ու սիրտն այլևս չըհամբերեց
Հեռու մընալ և բոցի պես Աքիլլեսի վըրա վազեց։
Աքիլլեսը այդ տեսնելով՝ ցոլաց դեպ նա և որոտաց.
«Ահա՛ այն մարդն, որ իմ սըրտում խոր վերք բացեց անբուժելի,
Ըսպանելով իմ սիրելուն. անտարակույս այլևս երկար
Չենք խուսափի մենք իրարից պատերազմի ճանապարհին»։

Այսպես ասաց ու դեպ Հեկտորն ահեղաձայն աղաղակեց.
430«Մոտի՛կ արի, որպեսզի շո՛ւտ հասնես կյանքի քո վախճանին»։

Կորդակաճոճ Հեկտորն անվախ նըրան այսպես պատասխանեց.
«Պելիսածի՛ն, մի՛ աշխատիր ինձ խոսքերով ահաբեկել,
Ինչպես փոքրիկ երեխայի, և ե՛ս կարող եմ որոտալ:
Քաջ ես, գիտեմ, և ես քեզնից ետ եմ մընում իմ զորությամբ,
Բայց մեծազոր աստվածների մոտ է պահված դեռևըս այն,
Թե քեզանից թեպետև թույլ կարո՞ղ եմ ես հոգիդ առնել
Իմ նիզակով, քանզի և իմ մըկունդը սուր սըլաք ունի»:

Ասաց, ճոճեց տեգն ու նետեց, բայց Աթենասն իր մի շընչով
Թեքեց ու ետ դարձըրեց այն՝ վըսեմապանծ Աքիլլեսից.
440Եվ ահարկու տեգն Հեկտորի ոտքերի մոտ ընկավ գետին:
Աքիլլեսը որոտալով վըրա վազեց եռանդալից
Ըսպանելու համար նըրան, բայց Ապոլլոն իբրև աստված
Խըլեց իսկույն Պրիամյանին ու պարուրեց թանձըր մեգով:
Երեք անգամ վըրա վազեց աստվածային Աքիլլը քաջ,
Եվ երեք հեղ նա միմիայն վիրավորեց մըշուշը մառ.
Իսկ երբ չորրորդ անգամ ահեղ նա հարձակվեց աստվածորեն՝
Ահագնագոչ աղաղակով այս թևավոր խոսքերն ասաց.
«Այս անգա՛մ էլ փախար դու, շուն, մահից պըրծար, մինչդեռ այնպե՜ս
Մոռացել էր օրհասըդ սև, բայց ազատեց քեզ Ապոլլոնն,
450Որին, անշուշտ, ուխտ ես անում, երբ տեգերի դեմ ես գալիս:
Սակայն վերջըդ պիտի բերեմ քեզ այլ անգամ հանդիպելով,
Աստվածներից մեկն էլ եթե ի՛նձ զորավիգ լինի մարտում.
Իսկ ես հիմա գընամ այլոց ըսպանելու, ով ձեռքս ընկնի»:

Ասաց, զարկեց իր աշտեով Դըրիոփսի պարանոցին,
Որ ոտքերի առաջն ընկավ. և թողնելով նըրան այնտեղ,
Հըսկայազոր ու հաղթանդամ Փիլետորյան Դեմուքոսի
Ծունկը տեգով վիրավորեց ու կանգնեցրեց նըրան տեղում,
Ապա սըրով զարկեց նըրան և հոգին դուրս հանեց մարմնից:
Հետո կառքից ցած գըլորեց նա Պիասի որդիներին՝
460Լավոգնոսին, Դարդանոսին, հարձակվելով նըրանց վըրա.
Վիրավորեց մեկին տեգով և մյուսին սըրով՝ մոտից:
Եկավ Տրովսն Ալաստորյան ու ծընկներին փարվեց նըրա,
Աղաչելով, որ խընայի ու չըսպանի Աքիլլն իրեն,
Մտածելով, որ նա գուցե գըթա որպես հասակակցի:
Խե՜նթ, չըգիտեր, որ չի կարող ի գութ շարժել Աքիլլեսին,
Զի նա երբեք չէր հեզասիրտ, այլ բիրտ էր խիստ և անողոք.
Եվ մինչ ուզում էր աղերսել՝ սուրը նըրա կողքը մըխվեց,
Լյարդը պատռեց և սևաթույր արյամբ լըցվեց գոգը նըրա,
Եվ խավարը ծածկեց աչքերն Ալաստորի թըշվառ որդու:
470Հասավ Աքիլլն Մուլեոսի մի ականջին զարկեց տեգով,
Եվ սլաքը պըղընձաշեշտ ելավ թափով մյուս ականջից։
Ապա սըրով իր մեծակոթ հարված տըվեց Ագենորի
Որդու գըլխին՝ Եքեկլոսին, ու տաքացավ սուրն արյունով,
Եվ ծիրանի մահը նըրա ծածկեց աչքերն անմիջապես:
Դևկալիոնին խոցեց հետո, նըրա բազկից, արմունկի մոտ
Դևկալիոնը մընաց անշարժ, թըմրած թևով, մահն առաջին.
Աքիլլեսը սուրն իջեցրեց նըրա փափուկ պարանոցին,
Եվ գըլուխը գեղապաճույճ կորդակի հետ թըռավ հեռու
Ու դուրս ցայտեց հատման տեղից ողնաշարի ուղեղն իսկույն,
480Եվ Դևկալիոնը անգըլուխ գետին փըռվեց հասակով մեկ:
Աքիլլեսը թողած նըրան Հռիգմոսի վըրա վազեց,
Պիրոսյանի, որ եկել էր դալարավետ Թըրակիայից.
Տեգը մըխեց մեջքը նըրա, պղինձը խըրվեց թոքերի մեջ,
Եվ նա կառքից ցած գըլորվեց, նըրա ծառան՝ Արեիթոսն
Ուզեց փախչել իր ձիերով, որ թիկունքին գամվեց աշտեն.
Կառքից ընկավ թավալգըլոր ու ձիերը խըրտընեցին։

Ինչպես որ հուրն աստվածառաք տարածվում է ահեղորեն
Եվ լափում է լեռնահովտում թավ անտառներն, ու մոլեգին
Հողմի շընչով բոցերը բորբ մըրըրկվում են ամենուրեք,
490Այդպես Աքիլլն աստվածորեն մոլեգնում էր տեգով չորս կողմ,
Խողխողում էր ձեռքն ընկնողին և հողը սև արյամբ ներկում։
Ինչպես որ մարդ լըծում է հաղթ, լայնաճակատ իր եզներին,
Որ ըսպիտակ գարին կալսեն հարթահատակ կալատեղում,
Ու բառաչող արջառների կըճղակների տակ ճըզմվելով
Փըշըրվում են հասկերն իսկույն,— շըքեղալանջ Աքիլլեսի
Սալասըմբակ ձիերն այդպես զըրահ ու զեն և դիակներ
Սըմբակակոխ անելով ողջ՝ թըռչում էին դեպի առաջ։
Կառքի սըռնին ամբողջապես ու շըրջապատն արյուն էր ողջ,
Որ ցայտում էր արշավասույր նըժույգների սըմբակներից
500Ու հեցերից անիվների. իսկ Աքիլլը ձըգտում էր լոկ
Փառք ու պանծանք վաստակելու, անպարտ ձեռքերն արնաթաթավ:

Երգ քսանմեկերորդ։ Մարտ գետի շուրջը

1Իսկ երբ փախչող տըրոյացիք կարկաչահոս ու հորդառատ
Քսանթոս գետի հունը հասան, որին ծընեց Զևսը անմահ,
Աքիլլն այդտեղ նըրանց երկու մասի բաժնած՝ քըշեց կեսին
Դաշտի միջով դեպի քաղաք, որտեղից դեռ երեկ փախան
Աքայեցիք քաջ Հեկտորի մոլուցքներից՝ խուճապահար:
Փախչում էին նըրանք այդպես ցըրիվ եկած, տագնապալից,
Բայց տարածեց նըրանց առաջ Հերան մըշուշ մի թանձրամած,
Եվ մյուս կեսը սարսափահար գըցեց իրեն արծաթահոս
Խոր գետի մեջ մեծ ճողփյունով, ալիքները շառաչեցին,
10Եվ ափերը որոտացին ահագնաձայն արձագանքով։
Ալիքներում այստեղ-այնտեղ ցըրված լողում էին նըրանք
Մորեխների նըման, որոնք դաշտում վառված կըրակներից
Ազատվելու համար դեպի գետն էին դիմում մեծ բազմությամբ,
Եվ երբ աճում է հուրն անսանձ՝ ջուրն են թափվում խելակորույս,—
Այդպես նըրանք թե մարդ, թե ձի հալածվելով Աքիլլեսից՝
Լըցվում էին հորձանահոս Քսանթոսի ջըրերի մեջ։
Իսկ Աքիլլեսն աստվածորեն, թողած տեգն իր գետի ափին,
Մոշիների թփին հենած, սուրը ձեռքին վազեց առաջ,
Սաստիկ սպանդ ու կոտորած որոճալով իր մտքի մեջ։
20Հարվածում էր նա աջ ու ձախ, ու բարձրացավ հեծումն ահեղ
Սըրախողխող ընկածների, ու կարմըրեց գետն արյունով։
Եվ ինչպես մեծ մի Դելփինից մանըր ձըկներն փախըստական
Ապաստանում են նավերի գոգում խաղաղ և ապահով,
Որովհետև անմիջապես կուլ կըտա նա, ում որ բըռնի,
Այսպես նաև տըրոյացիք փախչում մըտնում էին գետի
Ալիքներում, ժայռերի տակ՝ պաշտպանվելու Աքիլլեսից։
Իսկ նա ձեռքերն ըսպանելուց արդեն հոգնած, գետի միջից
Ընտրեց մեկ-մեկ տասներկու ժիր տըրոյացի պատանիներ,
Բըռնեց ողջ-ողջ քավության զոհ և ի վըրեժ Պատրոկլեսի.
30Գետի միջից քաշեց հանեց եղնորթների պես ահաբեկ
Եվ ձեռքները ետև կապած ճարտարագործ փոկերով պիրկ,
Որոնք ամուր կապված էին պարեգոտի վըրա նըրանց,
Հանձնեց նա իր ընկերներին, որ նավատորմը հասցընեն.
Իսկ նա նորից նետվեց առաջ ծարավ արյան և ըսպանդի:

Եվ հանդիպեց նա Պրիամի որդիներից մեկին այնտեղ,
Լիկայոնին, ա՛յն ժամանակ, երբ փախչում էր գետից ելած։
Աքիլլեսը մի ժամանակ նրան իր հոր այգեստանում
Բըռնել էր ու գերի տարել, հարձակվելով հանկարծակի
Ուշ գիշերով նըրա վըրա, երբ սայրասուր իր պըղընձով
40Մոլաթուզի մորճ էր կըտրում, որ շըրջանակ շինի կառքին։
Աքիլլեսը անակընկալ նըրա վըրա հարձակվելով
Բըռնեց նըրան և նավերով տարավ դեպի բարեբընակ
Լեմնոս կըղզին և վաճառեց. Յասոնյանը գընեց նըրան.
Հետո նըրա հյուրը Էտիոն Իմբրոսացին փըրկանք տալով
Փըրկեց նըրան և ուղարկեց դեպ Արիսբե գեղեցկաշեն,
Որտեղից նա փախավ թաքուն, վերադարձավ հայրական տուն։
Նա Լեմնոսից տուն դառնալով, տասնմեկ օր ուրախ-զըվարթ
Իր սիրելյաց հետ անցկացրեց, տասներկուսին նըրան նորից
Աստված դյուցազն Աքիլլեսի ձեռքը մատնեց, որն այս անգամ
50Լիկայոնին արդեն պիտի դեպի դըժոխք ուղարկեր շուտ:
Երբ արագոտն Աքիլլը քաջ տեսավ նըրան զենքերից մերկ,
Անսաղավարտ և անզըրահ, առանց սըրի և նիզակի
(Գըցեց բոլոր զենքերը նա, երբ քըրտնակոխ, գետից ելած
Խույս էր տալիս, և ծընկները ծալվում էին հոգնությունից)
Զարմանահար ու զայրացած այսպես խոսեց իր հոգու հետ
«Ո՛վ աստվածներ, մի մեծ հըրաշք եմ տեսնում ես իմ աչքերով,
Երևում է, որ այն բոլոր մեծահոգի տըրոյացիք,
Որոնց ես ինքս սպանեցի, պիտի ելնեն մութ անդունդից,
Ինչպես սա է ողջ մընացել, ժանտ օրհասից ազատվելով,
60Որին ինքըս մի ժամանակ վաճառեցի Լեմնոսի մեջ։
Ծովն անհատակ, որն իր ծոցում կաշկանդում է շատ–շատերին,
Չըկարեցավ բըռնել նըրան, և նա նորից ելավ եկավ։
Բայց, օ՛ն, թող որ փորձի և արդ համը Պելյան իմ նիզակի,
Որ տեսնեմ ես և իմանամ, թե կըդառնա՞ այնտեղից էլ,
Թե՞ կըբռնի հողը նըրան, որ բըռնում է քաջին անգամ»:

Այսպես, կանգնած միտք էր անում, երբ Լիկայոնն առաջ եկավ
Կամենալով փարվել նըրա սըրունքներին՝ սարսափահար,
Որովհետև անասելի կերպով ուզում էր անպայման,
Որ ազատվեր դաժան մահից և օրհասից իր սևադեմ։
70Եվ այն պահին, երբ արագոտն Աքիլլը իր երկայնաստվեր
Տեգն արձակեց նըրա վըրա, Լիկայոնը ծունկի եկավ
Որ դյուցազնի ոտքը ընկնի ու մարդկային արյան ծարավ
Տեգը ուսից սըլանալով՝ գընաց թափով խըրվեց գետին:
Լիկայոնը իր մեկ ձեռքով Աքիլլեսի ծունկին փարած
Եվ մյուսով ամուր բըռնած սարսափելի նիզակը մեծ,
Աղաչելով Աքիլլեսին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ծընկներիդ եմ փարվել, ահա՛, գըթա վըրաս, ո՛վ Աքիլլես.
Ոտքըդ ընկած աղերսագին խընդրում եմ քեզ, դյուցասընունդ,
Հիշիր, որ նախ քեզ մոտ կերա Դեմետրեի պըտուղն ընտիր,
80Այն օր, երբ դու մեր գեղեցիկ այգում հանկարծ ինձ բըռնեցիր,
Տարար հեռու ինձ իմ հորից, ընկերներից իմ հարազատ
Ու Լեմնոսում վաճառեցիր հարյուր եզան արժողությամբ։
Այժըմ երեք անգամ այդքան կըտամ ես քեզ իբրև փըրկանք:
Տասներկու օր հազիվ լինի, որ Իլիոն եմ վերադարձել,
Եվ ահա՛ բախտն անագորույն ինձ վերըստին քո ձեռք հանձնեց.
Երևի թե ատելի եմ եղել անբախտս Արամազդին,
Որ ինձ քո ձեռք մատնեց նորից. ինձ կարճակյաց ծընեց մայրըս՝
Լավոթոյեն, դուստրը Ալտես ալևորի, մըրցամարտիկ
Լելեգների թագավորի, որ տիրում էր բարձրավանդակ
90Պետասոսին՝ առատաջուր Սատնիոսի ափունքներում:
Շատերի հետ սրա դըստերն էլ կին առավ Պրիամ արքան,
Որը ծնեց երկու որդի, ու սպանում ես երկուսիս էլ:
Հետևակաց գընդում եղբորս՝ աստվածատիպ Պոլիդորին
Զարկիր տեգովդ սըլաքաշեշտ ու փըռեցիր գետնատարած,
Այժմ էլ ի՛նձ ես պատուհասում, և քո ձեռքից ազատվելու
Ես հույս չունեմ, քանզի նորից աստված ինձ քո ձեռքը մատնեց։
Բայց քեզ այլ բան պետք է ասեմ, և այն սըրտովդ ընդունիր դու,
Ինձ մի՛ սպանիր, քանի որ ես համահայր չեմ Հեկտորի հետ,
Որն ըսպանեց բարեհամբույր ու քաջարի բարեկամիդ»։
100Այսպես խոսեց պաղատագին շըքեղ որդին Պրիամոսի,
Բայց նըրանից այս անողոք պատասխանին արժանացավ.
«Ի՞նչ փըրկանքի մասին ես դու խոսում, անմիտ, մի՛ խընդրիր զուր,
Զի քանի դեռ Պատրոկլեսը չէր զըրկըվել իր արևից,
Տըրոյացոց խնայելը հաճելի էր սըրտիս համար,
Եվ նըրանցից ես շատերին ողջ բըռնելով վաճառեցի:
Սակայն հիմա ոչ ոք ձեզնից թող ինձանից գութ չըհայցի
Եվ մանավանդ Պրիամոսի որդիներից ամբարտավան.
Մեռնե՛ք պիտի դուք բոլորդ էլ Տըրոյայի պատերի տակ
Անագորույն իմ նիզակով, ում է աստված ձեռքըս մատնի։
110Սիրելիդ իմ, մեռիր և դո՛ւ, այդքան ինչո՞ւ ես պաղատում,
Մեռավ նաև Պատրոկլեսը, քեզանից շատ ավելի լավ։
Չե՞ս տեսնում դու, թե ինչ առույգ եմ, կորովի ու բարեկազմ,
Քաջ հոր որդի և մեծարո աստվածուհի մորից ծընված,
Բայց և այնպես մահն անողոք ինձ էլ պիտի հասնի շուտով,
Լինի այդ բանն առավոտյան, կեսօրին թե երեկոյան.
Երբ մի մարդ էլ բուռն Արեսի ձեռքով խըլի և իմ հոգին
Տեգով և կամ իր աղեղից թըռած նետով մի սայրասուր»:

Այսպես ասաց և թուլացան Լիկայոնի ծընկներն իսկույն,
Եվ թողնելով աշտեն՝ նըստեց թևերը թույլ տարածելով։
120Եվ Աքիլլեսը քաշելով վաղակավորն հեսանասուր՝
Զարկեց նըրա պարանոցի մոտ անրակին, ու երկսայրի
Սուրը ամբողջ ներսը խըրվեց, և Լիկայոնն ընկավ տապաստ
Բերանքսիվայր, թըրջելով հողն իր սև արյամբ առատահոս:
Աքիլլեսը նըրան իսկույն ոտքից բըռնած գետը նետեց
Եվ խնդասիրտ խըրոխտալով՝ այս թևավոր խոսքերն ասաց,
«Պառկի՛ր այդտեղ՝ ձըկներին կեր, որոնք անվախ պիտի լիզեն
Վերքիդ արյունն ու հագենան, և մայրըդ քեզ մահիճ դըրած
Չի՛ ողբալու վրադ այլևս, այլ պիտ քըշի ու տանի քեզ
Սկամանդրոսն հորձանասույզ դեպ լայնարձակ ծոցը ծովի.
130Եվ ձուկը լուրթ ալիքների տակից ընդոստ վեր ցատկելով
Պիտ ըշտապի Լիկայոնի քո ըսպիտակ ճարպն ուտելու:
0՜, սատկեցե՛ք բոլորդ այսպես, մինչև առնենք Իլիոնը սուրբ՝
Դուք առջևիցս փախըստական, ես ետևից կոտորելով:
Արծաթահոս և հորդառատ ձեր գետն էլ ձեզ չի օգնելու,
Որին վաղուց զոհաբերում եք անհամար զըվարակներ.
Ու կենդանի՝ ջուրն եք գըցում երիվարներ միասըմբակ։
Բոլո՜րդ այսպես՝ դաժան մահով պիտի կորչեք, մինչև որ դուք
Հատուցանեք Պատրոկլեսի մահվան վըրեժ և այն բոլոր
Աքայեցոց մահվան համար, որոնց արագ նավերի մոտ
140Ըսպանեցիր, երբ ես քենով՝ բացակայում էի կըռվից»։
          
Այսպես ասաց, մինչ բարկությամբ լցվելով Գետն ինքն իրեն մեջ,
Միտք էր անում՝ ինչպե՞ս սանձի ցասումը քաջ Աքիլլեսի
Եվ հեռացնի այդ դըժընդակ կոտորածը տըրովներից:
Բայց Պելևսի որդին ահեղ երկայնաստվեր տեգը ձեռքին
Աստրոպեոսի վըրա վազեց դուրս կորզելով իր նիզակով
Պելասգոնի որդու հոգին, որին ծընեց Աքսիոսը հորդ`
Պերիֆեից, որ աղջիկն էր Ակեսամնի, և որի հետ
Զուգավորվել էր դիցական Աքսիոս գետն առատաջուր։
Աքիլլեսը վըրա վազեց, Աստրոպեն դուրս գալով գետից,
150Ձեռքին երկու նիզակ բըռնած՝ Պելիսյանի առաջն ելավ.
Եվ Քսանթոսն ուժ ներշընչեց Աստրոպեոսին, հուժ սըրտմըտած
Այն քաջերի մահվան համար, որոնց Աքիլլն անգըթորեն
Կոտորում էր ու տալիս էր առատահոս գետի բերան:
Եվ երբ երկու ախոյաններն դեմ-հանդիման եկան իրար,
Առաջինը աստվածային Աքիլլը քաջ ինքը խոսեց.
«Այդ ո՞վ ես դու և ո՞րտեղից, այդպես հանդուգն ու համարձակ,
Վա՜յ այն հորը, որի որդին իմ հաղթ ուժին է հանդիպում»։

Պելեգոնի շքեղ որդին նրան այսպես պատասխանեց.
«Մեծանձըն դու Պելիսածին, ինչո՞ւ ես տոհմն իմ հարցընում.
160Ես արգավանդ և խոտավետ Պեոնիայից եմ հեռավոր
Եվ բերել եմ ինձ հետ բազում երկայնատեգ քաջ պեոններ,
Եվ տասնմեկ օր է, ինչ ես Իլիոնում եմ իմ քաջերով։
Իսկ իմ զարմը սերել է սուրբ Աքսիոսից առատահոս,
Որ իր ջըրերն ամենագեղ՝ Երկրի վըրա է ծավալում,
Նա ծընեց քաջ Պելեգոնին նիզակավոր, ասում են, թե
Պելեգոնն էլ ի՛նձ է ծընել, բայց օն, կըռվենք, քաջ Աքիլլես»։

Այսպես ասաց ըսպառնալից, և բարձրացրեց Աքիլլը քաջ
Պելյան հացին, Աստրոպեոսն էլ՝ նիզակները իր կրկնակի,
Քանզի երկու ձեռքով էլ նա վարժ էր նիզակ նետելու մեջ։
170Մեկով զարկեց Աքիլլեսի հաստ ասպարին, բայց չըճեղքեց
Վահանը հաղթ, աստվածատուր ոսկին նըրան արգելք եղավ,
Մյուսով զարկեց աջ արմունկին թեթևակի, մորթը քերծեց,
Ցայտեցնելով արյունը սև, ու մարդկային մըսից անհագ
Սըլաքն ուժգին անցավ գընաց և ապարդյուն խըրվեց գետին։
Երկըրորդը Աքիլլը իր սըրաթըռիչ Պելյան հացին
Աստրոպեոսի վըրա նետեց ըսպանելու մոլեգնությամբ,
Բայց վըրիպեց նըպատակից ու դիպավ բարձըր գետափին,
Եվ կիսով չափ ցըցված հողում՝ օրորվում էր հուժկու հացին:
Պելյանն այնժամ քաշեց ազդրից վաղակավորն իր վիթխարի
180Ու հարձակվեց նըրա վըրա, իսկ նա նիզակն Աքիլլեսյան
Անկարող էր դարևանդից կորզել՝ ջանքին իր հակառակ:
Երեք անգամ ցընցեց հացին, աշխատելով դուրս հանել այն,
Երեք անգամն էլ չըզորեց,և չորրորդի վըրա միայն
Ուզեց ծըռել ու մեջտեղից կոտրել մըկունդն Էակիդյան,
Բայց Աքիլլեսն աճապարեց առնել սըրով նըրա հոգին։
Սուրը պորտից փորը խըրեց և աղիքներն դուրս թափեց ողջ.
Եվ խավարը ծածկեց նըրա աչքերը մինչ տընքում էր նա։
Աքիլլեսը չոքեց կըրծքին ու զինազերծ արավ նըրան,
Եվ հաղթողի հըպարտությամբ այսպես խոսեց խըրոխտապանծ.
190«Պառկի՛ր այդպես, դըժվար է քեզ կըռիվ մըղել ամենազոր
Արամազդի քաջ որդոց հետ, թեկուզ լինես Գետի ծընունդ։
Ասում էիր, թե հորդահոս Գետից ես դու ծագում առել,
Իսկ ես հըզոր Զևսի զարմից լինելու մեծ պատիվն ունեմ։
Ծընունդ տըվեց ինձ բազմագունդ միրմիդոնաց քաջ թագավոր
Էակոսյան Պելևսը մեծ, իսկ Էակոսն էր Դիոսից.
Եվ որքան որ վեհ է Զևսը քան ծովամուտ Գետերը հորդ,
Այնքան և զարմն Արամազդյան վեր է ու վեհ Գետի զարմից:
Մոտ ես ահա դու մեծ Գետին, թե կարող է, թող օգնի քեզ,
Բայց Զրվանյան Արամազդի հետ մըրցակից չըկա կըռվում.
200Չի կարող իսկ Աքելոյոս արքան նըրան հավասարվել,
Եվ ոչ էլ ուժն ահեղագույն անդընդախոր Օվկիանոսի,
Որից բոլոր գետերն են հորդ և աշխարհի ծովերն ամեն,
Աղբյուրները բոլոր-բոլոր, և ջըրհորները խորախոր,—
Սակայն սա էլ է սարսափում հըզոր Զևսի կայծակներից,
Որոտներից, երբ որ գոռա բարձըր երկնից և ամպրոպի»։

Այսպես ասաց, դարևանդից քաշեց հանեց նիզակն իր նա,
Թողեց այնտեղ ախոյանի մարմինը իր հոգուց թափուր՝
Ավազների վըրա փըռված,- ուր թըրջում էր ջուրը նըրան,
Եվ չորս բոլոր օձաձըկներն ու այլ ձըկներ եռուզեռով
210Կըրծում էին ցրցըտելով երիկամներն ճարպակալած,—
Եվ խոյացավ Աքիլլն ինքը պեոնների վըրա հեծյալ,
Որ հորձանուտ Գետի ափից փախչում էին ահաբեկված,
Երբ որ տեսան ամենամեծ իրենց քաջին ահեղ մարտում
Պելիսյանի հրզոր բազկից դիաթավալ գետին փըռված։
Թերսիլոքին ըսպանեց նա, Աստիպլոսին և Միդոնին,
Մնեսոսին, Թրասիոսին, Էնիոսին, Ոփելեստին:
Եվ ուրիշ շատ պեոնների հոգին կառներ Աքիլլն այնտեղ,
Եթե չառներ սըրտմըտությամբ Սկամանդրոսը մարդու դեմք
Եվ իր խորքից մըռընչալով Պելիսածնի հետ չըխոսեր.
220«Ուժեղ ես դու, ո՛վ Աքիլլես, ոճիրներըդ գերմարդկային,
Քանզի իրենք աստվածներն են քեզ զորավիգ. սակայն եթե
Զևսը հըզոր թույլ տըվեց քեզ բընաջընջել տըրոյացոց,
Գեթ ինձնից դուրս, դաշտում գործիր ոճիրներըդ սարսափելի:
Իմ ցանկալի ջըրերն արդեն ճըղփում են լի դիակներով,
Եվ ես այլևս անկարող եմ հոսել դեպ ծով աստվածային,
Արգելակված մեռելներով, իսկ դու անդուլ ջարդ ես տալիս
Վերջ տուր, ո՛վ քաջ, կոտորածիդ, զի սարսափը առել է ինձ»:

Եվ արագոտն Աքիլլն այսպես պատասխանեց հուզված գետին.
«Լինի, ինչպես դու ես ասում, դյուցասընունդ Սկամանդրե,
230Բայց ես երբեք չեմ դադարի տըրոյացոց կոտորելուց,
Մինչև նըրանց ես չըփակեմ ոստանի մեջ ամեն կողմից.
Ու դուրս գալով Հեկտորի դեմ՝ ես չըփորձեմ և չիմանամ,
Թե նա՞ պիտի ըսպանի ինձ, թե ե՛ս նըրա հոգին քաղեմ»։

Այսպես ասաց և խոյացավ դեպի փախչող տըրոյացիք,
Այն ժամանակ հորձանահոս գետը դարձավ Ապոլլոնին.
«Ավա՜ղ, որդի՛դ Արամազդի, արծաթաղեղ ո՛վ Ապոլլոն,
Զևսի պատվերն անտես առար, չէ՞ որ նա քեզ հըրամայեց՝
Պաշտպան լինել տըրոյացոց և զորավիգ մինչև մըտնի
Արևն ի մայր, ու մութն իջնի դաշտի վըրա արգասաբեր»։

240Այսպես ասաց Սկամանդրոսն, իսկ քաջատեգ Աքիլլն արագ
Դարևանդից ամբողջ թափով գետը ցատկեց աստվածորեն.
Պըղտորվեց Գետն ալիասաստ և ալիքներն ուռեցնելով
Աքիլլեսի ձեռքով մեռած տըրոյացոց դիերն ամեն
Քըշեց ու դուրս հանեց ցամաք, մըռընչալով ցուլի նըման,
Իսկ ողջերին փըրկեց նա իր աստվածային ջըրերի մեջ
Թաքցընելով նըրանց իր խոր ու հորձանուտ պըտույտներում։
Կուտակվեցին ահեղասաստ ալիքները Աքիլլի շուրջ
Եվ ասպարին զարնըվելով հըրում էին, քըշում նըրան.
Եվ որպեսզի չըգըլորվի, բըռնեց նա հաստ մի կընծենուց,
250Որ դուրս գալով արմատախիլ՝ փուլ բերեց ողջ դարափն իր հետ
Եվ թանձրախիտ իր ճյուղերով ջըրի հոսանքն արգելակեց,
Ու մի կամուրջ կազմեց ինքնին տարածվելով գետի մեջտեղ։
Իսկ Աքիլլեսն ահաբեկված դուրս նետվելով ալիքներից,
Դաշտի միջով սուրաց առաջ արագավազ իր ոտքերով:
Բա աստվածը չըմեղմացավ, ալիքների վըրայով սև
Վըրա վազեց, որ կաշկանդի աստվածային Աքիլլեսին
Եվ ազատի տըրոյացոց սարսափելի կոտորածից:
Իսկ Պելիսյանը ոստյունով տեգընկեցի չափով ցատկեց
Սուր սըլացքով սևափետուր որսկան արծվի, որը բոլոր
260Թըռչունների մեջ ամենեն ուժեղ է և սրաթըռիչ։
Սուրաց այդպես. պըղինձն ահեղ շառաչում էր լանջքի վրրա
Ցասկոտ գետից փախչում էր նա խուտորընթաց և առիշեղ,
Իսկ գետն հեղ մըռընչյունով հալածում էր ետն ընկած։
Ինչպես, երբ մարդ, որ կորիներ բաց անելով, աղբյուրների
Ջուրը դեպի իր տունկերը ու պարտեզներն է շուռ տալիս,
Բահը ձեռքին կոտորում է արգելքները ու դուրս թափում,
Եվ իր ճամփին մանրը քարեր գլորելով ընթացքի հետ
Ջուրը արագ խոխոջյունով զառիթափի ցած է հոսում,
Իրեն տանող առաջնորդից անգամ առաջ ընթանալով,—
270Այսպես անվերջ ալիքները Աքիլլեսին էին հասնում,
Չընայած որ արագաշարժ էր Պելիսյանն ու քաջարշավ,
Որովհետև աստվածները մեծազոր են քան թե մարդիկ:
Ամեն անգամ, երբ արագոտն Աքիլլեսը ճիգ էր թափում
Դիմագրավել, որ իմանա, թե աստվածներն երկնաբընակ
Դավ են լարել բոլորն իր դեմ՝ հալածելու համար իրեն,
Նույնքան Զևսից բխող գետի կոհակը մեծ հուժկու թափով
Հարվածում էր նըրա ուսին, և նա տըրտում դուրս էր թըռչում
Ու դես դարափն էր վազ տալիս. իսկ սըրընթաց գետն հետամուտ
Հոգնեցնում էր նըրա ծընկներն ու ընթացքը շեղում անվերջ
280Եվ տըղմախառն հողը նրա կըրունկների տակից գերփում;
Եվ Աքիլլեսն աչքերն ուղղած լայն երկընքին այսպես ասաց.
«Հայր Արամազդ, մի՞թե արդյոք աստվածներից մեկը չըկա,
Որ թըշվառիս վըրա գըթա և ազատի ինձ այս գետից,
Որից հետո պատրաստ եմ ես տանել ինչ էլ որ պատահի:
Ոչ մի ուրիշ երկնաբընակ վընասակար չէ ինձ այնքան,
Ինչպես որ իմ մայրը, որ ինձ սուտ խոսքերով մոլորեցրեց.
Ասում էր նա, թե զինավառ տըրոյացոց պարըսպի տակ
Պիտ ընկնեի արագաթև սըլաքներով Ապոլլոնի։
Երանի՜ թե ինձ ըսպանած լիներ ինքը Հեկտորը քաջ,
290Գեթ կըսպաներ քաջը քաջին և զենքերը կըկողոպտեր:
Այնինչ հիմա խըղճուկ մահով պիտի մեռնեմ անփառունակ
Այս մեծ գետի մեջ ջըրահեղձ, մի խոզարած տըղայի պես,
Որ հեղեղից անցկենալիս խեղդըվում է քամուց քըշված»։

Այսպես ասաց, և Պոսեյդոնն ու Աթենասը մարդկային
Կերպարանքով եկան իսկույն ու կանգնեցին նըրա առջև
Եվ բըռնելով նըրա ձեռքից՝ սըրտապընդիչ խոսքեր ասին։
Եվ առաջինն այսպես խոսեց Պոսեյդոնը երկրադղորդ
«Պելյանըդ քաջ, մի՛ խըռովիր և ոչընչից մի՛ վախենար,
Քանզի ահա՛ Զևսի կամքով աստվածներըս մենք երկուսով՝
300Ես և Պալլաս Աթենասը` սատար ենք քեզ և զորավիգ:
Ճակատագրից չի սահմանված, որ դու պարտվես Գետի կողմից.
Պիտի տեսնես դու քո աչքով, որ նա շուտով կըհանդարտի։
Բայց ուզում ենք քեզ խելացի մի խորհուրդ տալ, եթե լըսես
Եվ մեզ անսաս. ձեռք մի քաշիր պատերազմից բոլորովին,
Մինչև բոլոր տըրոյացոց ահեղ սըրից քո մազապուրծ՝
Իլիոնի շըքեղապանծ պարիսպներից ներս չըփակես,
Որից հետո դու Հեկտորին ըսպանելով՝ հաղթանակած
Վերադարձիր դեպի նավերն. այս փառքն ենք մենք ուզում տալ քեզ»:
Այսպես ասին և գընացին միանալու անմահներին,
310Իսկ Աքիլլեսն աստվածներից սըրտապընդված դաշտը գընաց.
Ողողված էր ծայրեիծայր դաշտը ջըրի հոսանքներով,
Ուր շատ շըքեղ զենքեր էին ջարդված առույգ կըտրիճների,
Եվ դիակներ էին ծըփում. ալիքները հասնում էին
Մինչև ծընկներն Աքիլլեսի, վազում էր նա հոսանքի դեմ
Աթենասից կորով առած, և չարգելեց Գետը նըրան։
Բայց Սկամանդրը զայրացած արյունառուշտ Աքիլլի դեմ
Չէր դադարում իր մոլուցքից, այլ ավելի ուռեցնելու
Ալիքներն իր մեծաշառաչ ձայն էր տալիս Սիմոյիսին.
«Սիրելիդ իմ, մենք այդ մարդու ուժը պետք է սանձահարենք,
320Թե չէ շուտով նա կըքանդի Պրիամոսի քաղաքը պերճ,
Որովհետև տըրոյացիք նըրան անզոր են դիմադրել։
Հասի՛ր դու շուտ ինձ օգնության, հոսանքներըդ լըցրո՛ւ բոլոր
Աղբյուրներով և հա՛ն ոտքի վըտակները քո համորեն,
Կուտակի՛ր հաղթ կոհակներըդ և ահավոր բոմբյուններով
Քըշիր քարերն ու կոճղերը, որ կաշկանդենք այդ վայրագին,
Զի ուր որ է աստվածորեն հաղթություն է տանելու նա:
Բայց ասում եմ, չեն օգնելու նըրան ո՛չ գետն աստվածային,
Ոչ էլ ուժն ու զենքերը պերճ, որ սուզվելու են անհատակ
Խորքը ջըրի տըղմաթաթավ, և ես նըրան ամբողջովին
330Թաղեմ պիտի ավազներում, նըրա չորս դին լըցնեմ խիճով
Եվ այնպիսի հաստ շաղախով պիտի նըրան ծեփեմ անհետ,
Որ աքայանք ոսկորները նըրա գըտնել չըկարենան։
Գերեզմանը նըրա պետք է լինի ջըրում, հողակույտի
Չարժանանա, որ աքայանք նըրա թաղման հանդեսն անեն»։

Ասաց, խուժեց Աքիլլեսի վըրա վայրագ մըռընչունով,
Փըրփրակուտակ ալիքներով, դիակներով արյունազանդ։
Եվ կոհակները կապուտակ՝ Արամազդից բըխած գետի
Ելնում էին լեռնակարկառ, որ կըլանեն Պելիսյանին։
Ճիչ արձակեց Հերան այնժամ, վախենալով քաջի համար,
340Թե մի գուցե ալեկոծյալ գետը նըրան առնի տանի,
Եվ սիրելի որդուն դիմեց՝ Հեփեստոսին այս խոսքերով.
«Վեր կաց իսկույն, որդյակ իմ կաղ, զի այնպես ենք համարում մենք,
Որ Քսանթուն հորձանահոս քո դեմ է այս մըրցամարտում.
Փութա՛ քաջին դու օգնություն և ցույց տուր քո բոցերն անհուն:
Իսկ ես ինքըս ըշտապում եմ Զեփյուռի և Հարավի մոտ,
Որ շուտափույթ ծովից ահեղ մրրիկ հանեմ անհընարին,
Որ հըրդեհը բոցաբորբոք լափի, այրի տըրոյացոց
Կառափներն ու զենքերն ամեն. իսկ դու այրիր Քսանթոսի
Ափի ծառերն ու կըրակըդ, ուղղիր նըրա դեմ շեշտակի։
350Եվ թող Գետը քեզ չարգելի քաղցըր խոսքով և կամ սաստով,
Մի՛ դադարիր հըրկիզելուց, մինչև որ ես քեզ ձայն չըտամ.
Այն ժամանակ միայն մարիր դու քո հուրը անշիջանուտ»։

Այսպես ասաց, ու Հեփեստոսն աստվածասաստ հուրն իր սըփռեց:
Կըրակն ամբողջ դաշտը բըռնած՝լափում, այրում էր բովանդակ
Դիակներն անթիվ և անհամար, որ Աքիլլեսն էր ըսպանել։
Ալիք–ալիք ջուրը քաշվեց, չորացավ դաշտն ամբողջովին,
Եվ ինչպես որ Հյուսիսակն է ցամաքեցնում աշնանային
Արտերը դեռ նոր ոռոգված՝ ի ցընծություն հողագործի,
Հեփեստն այդպես չորացրեց դաշտն ու դիակներն այրեց բոլոր,
360Ապա դեպի Գետը դարձրեց նա իր բոցերն ամենակեզ:
Վառվում էին մոշիները, կընձիները և ուռիներն,
Ինչպես նաև ներգյունները, և կընյունը վաղաթառամ,
Որոնք վըճիտ գետի ափին բուսել էին առատորեն։
Օձաձկներն և այլ տեսակ ձըկներ, որոնք ջըրերի մեջ
Մինչ այդ խաղում էին աշխույժ, կայտռում ուրախ այս ու այնտեղ,
Տանջվում էին այժմ հըմուտ Հեփեստոսի ահեղ շընչից.
Եվ Գետն ամբողջ կըրակ առած՝ այսպես ասաց Հեփեստոսին.
«Չըկա՜ ոչ ոք աստվածներից, որ դեմ դընի քեզ, Հեփեստո՛ս,
Եվ ես անզոր եմ կըռվելու բոցերիդ հետ անշիջանուտ։
370Դադարեցրու ոխըդ, և թող դյուցազն Աքիլլն այսօրևեթ
Քաղաքից իսկ քըշի հանի տըրոյացոց, եթե այդ է
Կամենում նա, իմ ի՞նչ գործն է նըրանց կըռվին միջամըտել»։

Ասաց Գետը հըրատոչոր. եռում էին ջըրերը ջինջ
Կըրակ կըտրած, ինչպես ուժեղ բոցի վըրա դըրված կաթսան,
Որտեղ հալվող ու ճենճերվող գիրապարար ճարպը խոզի
Դուրս է տալիս պըղպըջալով, երբ տակը չոր փայտ են դընում։
Այսպես վառվում էին նըրա ալիքները փըրփըրակուտակ,
Եռում էր ջուրն ու չէր հոսում, կանգ էր առել տագնապահար
Ու տանջվում էր հընարամիտ Հեփեստոսի զորությունից:
380Եվ Գետն այնժամ աղերսագին ասաց Հերա աստվածուհուն.
«Հերա՛, ինչո՞ւ որդիդ թողած մյուս բոլոր աստվածներին,
Եկավ միայն ի՛նձ տանջելու, մի՞թե քեզ մոտ ես ավելի
Մեղավոր եմ, քան մյուս բոլոր պաշտպանները տըրոյացոց:
Կըհանդարտեմ ես, ո՛վ Հերա, եթե այդ ես հըրամայում,
Բայց թող Հեփեստն էլ դադարի. երդվում եմ ես մինչև անգամ
Չըհեռացնել տըրովներից չարաբաստիկ ժամը երբեք,
Թեկուզ Տրոյան հըրդեհակեզ վառվի իսպառ և մոխրանա
Աքայեցոց արիասիրտ որդիների թեժ կըրակով»։

Լըսելով այս խոսքերն Հերա աստվածուհին անմիջապես
390Ձայն արձակեց իր սիրելի որդուն՝ հզոր Հեփեստոսին.
«Հանգըստացիր, Հեփեստ, որդյակ իմ գերափառ, բավական է
Մահկանացոց համար այդքան տանջել անմահ աստվածներին»։
Այսպես ասաց, ու Հեփեստոսն աստվածասաստ հուրն իր մարեց.
Ալիքները ետ քաշվեցին գեղեցկանիստ ափերից ներս.
Սկամանդրոսը հանդարտվեց, և Հեփեստոսն հանգըստացավ,
Հերան թեպետև զայրացած, բայց վերջ տրվեց նըրանց կըռվին:
Բայց մյուս կողմից անմահների մեջ սոսկալի կըռիվ ծագեց,
Երկպառակված դաժանորեն ընդհարվեցին իրարու հետ։
Մռնչաց Երկիրը լայնարձակ, շեփոր հընչեց Երկինքը մեծ,
400Որի շռինդն հասավ մինչև Ոլիմպոսը՝ Արամազդին:
Ուրախացավ նա իր սըրտում և ծիծաղեց, երբ որ տեսավ
Աստվածներին երկպառակված, իրարու հետ ընդհարվելիս:
Նըրանք երկար չըմընացին մեկ-մյուսից հեռու կանգնած.
Առաջինը մարտն ըսկըսեց Արեսը բուռն ասպարախաղ
Եվ ճոճելով պըղընձաձույլ նիզակն իր նա, հույժ զայրացած`
Աթենասի վըրա վազեց նախատալից այս խոսքերով.
«Ինչո՞ւ դարձյալ դու, շընաճանճ, վեճ ու կըռիվ ես բորբոքում
Աստվածների միջև այդպես ահեղասաստ հանդըգնությամբ։
Մոռացե՞լ ես, որ Տիդյանին գըրգըռեցիր ինձ խոցելու
410Եվ առնելով ինքըդ մի տեգ փայլակնացայտ, բոլորի մոտ
Զարկեցիր ինձ և իմ չըքնաղ մարմինը դու բզկըտեցիր:
Հույս ունեմ, որ կըհատուցես չարիքներիդ համար հիմա»։

Ասաց, զարկեց աստվածուհու ահեղահրաշ կուռ ասպարին,
Որին հաղթել անկարող են նույնիսկ Զևսի շանթերն ահերը:
Զարկեց Արեսն արյունառուշտ երկարաբուն իր նիզակով,
Իսկ Աթենասն ընկըրկելով հըզոր ձեռքով առավ մի քար,—
Հըսկայական, գորշ ու դըժնե, ընկած դաշտում, դըրված այդտեղ
Վաղընջական մարդկանց կողմից իբր արտերի սահմանանիշ,—
Եվ Արեսի պարանոցին զարկեց ուղիղ և ուժն առավ։
420Ընկավ Արեսն ու գըրավեց յոթ արտավար տարածություն,
Փոշեթաթավ եղան մազեր, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Ժըպտաց Պալլասն ու թևավոր այս խոսքերը ուղղեց նըրան.
«Անմի՛տ, դեռևս չե՞ս հասկացել, թե քեզանից շատ ավելի
Հըզոր եմ ես, որ հանդըգնում ես չափվելու ուժովդ ինձ հետ։
Գընա՛ հիմա և այդպիսով քավիր քո մոր անեծքը դու,
Որ քեզ վըրա բարկանալով՝ չարիքներ է պատրաստում քեզ,
Նըրա համար, որ թողնելով աքայեցոց անօգնական,
Ելել ես դու ամբարտավան տըրոյացոց ես պաշտպանում»։

Այս ասելով նա շուռ տըվեց իր աչքերը արփիաբուխ.
430Եվ Աստղիկը` դուստրը Զևսի բուռն Արեսի ձեռքից բըռնած
Տարավ նըրան, մինչ հևում էր, ուշքը հազիվ եկած վըրան։
Այդ որ տեսավ՝ լուսածըղի Հերան ցասկոտ ու տագնապած
Իսկույն ևեթ այս սըրաթև խոսքերն ուղղեց Աթենասին.
«Ավա՜ղ, դուստըր դու մեծահաղթ ասպարակիր Արամազդի,
Շընաճանճն այդ նորի՞ց դուրս է հանում ահեղ պատերազմից
Մարտախոշոշ բուն Արեսին, օ՛ն, ետևից հասիր շուտով»։

Այսպես ասաց, և Աթենասն հետապընդեց ուրախամիտ,
Եվ հասնելով նա Աստղիկին, ծանըր ձեռքը բըռունցք արած՝
Զարկեց կըրծքին, ու թուլացան նըրա ծընկներն ու սիրտն իսկույն:
440Ու երկուսով ընկան այդտեղ բյուրաբեղուն երկրի վըրա,
Եվ Աթենասը պարծանքով այս սըրաթև խոսքերն ասաց.
«Եթե այսպես լինեին ողջ պաշտպանները տըրոյացոց
Երբ զինազգեստ արգիացոց ընդդեմ կըռվի ելնեն նըրանք,
Այնքան խիզախ և սըրտապինդ, ինչպես Աստղիկն այս թուլամորթ,
Որ Արեսին սատարելու համար բազկիս դիմացն ելավ,
Վաղուց ի վեր պատերազմը վերջը բերած կըլինեինք
Եվ Պրիամոս թագավորի քաղաքը շեն՝ վաղուց քանդած»։

Աթենասի խոսքի վրա ժըպտաց Հերա աստվածուհին.
Բայց Պոսեյդոնը դառնալով Ապոլլոնին՝ ասաց նըրան,
450«Ինչո՞ւ ենք մենք հեռու կանգնել, երբ ուրիշներն ըսկըսեցին.
Ամոթ է մեզ, եթե առանց պատերազմի մեջ մըտնելու
Վերադառնանք Ոլիմպ՝ Զևսի ապարանքը պըղընձակերտ:
Դե՛ ըսկըսիր, որովհետև դու տարիքով փոքր ես ինձնից.
Ես քեզանից շուտ եմ ծընվել և ավելի շատ բան գիտեմ։
Մոռացե՞լ ես միթե, անխե՛լք, ու չե՞ս հիշում, թե ինչպիսի
Չարչարանքներ կըրեցինք մենք, ի՜նչ մեծ վըշտեր Իլիոնի շուրջ,
Աստվածներից երբ միայն մենք Արամազդի կողմից եկանք,
Որ ծառայենք մի ողջ տարի գոռոզամիտ Լավմեդոնին,
Սակարկեցինք, և տիրաբար որոտում էր նա մեզ վըրա։
460Տըրոյացոց քաղաքի շուրջ և շինեցի պարիսպ մի լայն
Եվ հաստասպինդ, որ անառիկ լինի ոստանն ու անվըտանգ.
Իսկ դու՝ դանդաղ և կորեղջյուր եզներն էիր արածացնում
Բարձրավանդակ Իդա լեռան արոտառատ հովիտներում:
Եվ ցընծավետ ժամերը երբ հատուցումի օրը բերին,
Այն ժամանակ ամբարտավան Լավմեդոնը պայմանազանց՝
Մեզ մեր վարձից զըրկեց իսպառ ու ետ ճամփեց ըսպառնալով։
Քեզ ըսպառնաց՝ կապկապելով քո ձեռն ու ոտ, տանել հեռու
Եվ վաճառել իբրև գերի տարաբընակ կըղզիներում.
Ըսպառնում էր, թե երկուսիս ականջներն էլ նա կըկըտրի:
470Եվ մենք թողինք ու ետ դարձանք քինախընդիր սըրտմըտությամբ,
Խիստ վըրդովված վարձի համար, որ խոստացավ և չըտըվեց:
Ա՞յդ է, որ քեզ դըրդում է արդ օգնելու այդ ժողովըրդին
Ու մեզ հետ չես միանում դու, որ ուխտադրուժ տըրոյացիք
Ջարդվեն իսպառ իրենց պարկեշտ հարսներով ու մանուկներով»։

Եվ հեռաձիգ Ապոլլոնը նըրան այսպես պատասխանեց.
«Երկրադըղորդ, կարող էիր խենթ կոչել ինձ, եթե քեզ հետ
Ընդհարվեի թշվառական մահկանացոց պատճառով ես,
Որոնք հըման տերևների աճում են մերթ առուգությամբ
Երկրի պըտուղը ուտելով ու մերթ հյուծվում, մեռնում իսպառ։
480Պատերազմից հեռու քաշվենք, թող որ կըռվեն մահկանացիք»։
Այսպես ասաց Ապոլլոնը ու ետ քաշվեց վախենալով
Ձեռք բարձրացնել նըրա վըրա ու կըռվել իր հորեղբոր հետ։
Բայց թագուհին գազանների՝ Արտեմիսը անտառասուն
Հանդիմանեց իր եղբորը՝ Ապոլլոնին այս խոսքերով.
«Փախչո՞ւմ ես դու, ո՛վ հեռաձիգ, պատկառելով Պոսեյդոնից
Ու թողնելով, որ նա այսպես առանց կըռվի փառք վաստակի։
Անմի՛տ, ինչո՞ւ էլ իզուր տեղ աղեղ ես դու կըրում ուսիդ.
Էլ չըլըսեմ այսուհետև, որ հոխորտաս հորըդ տան մեջ,
Ինչպես հաճախ պարծեցել ես աստվածների կաճառում դու,
490Թե կարող ես երկրադըղորդ Պոսեյդոնի դեմ մարտընչել»։

Այսպես ասաց, բայց Ապոլլոնն ամենևին ձայն չըհանեց,
Իսկ ամուսինն Արամազդի՝ աչեղ Հերան խիստ բարկացավ
Եվ այս սաստող, նախատալից խոսքերն ուղղեց Նետազբոսին,
«Իսկ ինչպե՞ս ես դու հանդըգնում ելնել իմ դեմ, շուն անամոթ,
Անկարող ես տոկալ դու ինձ, թեկուզ լինես աղեղնավոր:
Արամազդը քեզ միմիայն մահկանացու կանանց վըրա
Առյուծ դըրեց[168], որ մեռցընես քո աղեղով՝ ում կամենաս,
Քեզ համար հեշտ է լեռներում նետահարել գազանների՝
Եղնիկ, երե, քան թե քեզնից ուժեղների դեմ մարտընչել.
500Սակայն եթե ուզում ես դու մըրցել ինձ հետ, առա՛ջ արի,
Որ հասկանաս, թե քեզանից ուժով որքան բարձըր եմ ես»։

Այսպես ասաց ու ձախ ձեռքով բըռնեց երկու ձեռքը նըրա
Դաստակներից, իսկ աջ ձեռքով խըլեց նըրա աղեղն ուսից
Եվ նըրանով խըփեց նըրա ականջներին ծիծաղելով։
Արտեմիսը հոլի նըման պըտըտվում էր ինքն իր վըրա
Ցըրիվ տալով իր շուրջ-բոլոր նետերն ամեն այս ու այնտեղ,
Եվ ի վերջո լալով՝ հազիվ նա Հերայի ձեռքից փախավ,
Հանց աղավնին, որ փախչում է շահեն հավքի ճիրաններից,
Ճողոպրում է և խորափոր ժայռի խորշում ապաստանում,
510Որովհետև ճակատագրից չէր սահմանված որս լինելու:
Այդպես և նա փախավ լալով, նետ ու աղեղն այնտեղ թողած։

Իսկ պատվիրակ Արգոսասպանն այսպես ասաց Լադոնեին.
«Լետո՛վն, քեզ հետ չեմ կըռվի ես, որովհետև ամրոպային
Արամազդի կանանց հետ խիստ վըտանգավոր է մարտընչել:
Գընա հիմա և համարձակ՝ անմահների կաճառի մեջ
Հըպարտացիր, թե հաղթեցիր ինձ քո ահեղ հըզորությամբ»:

Այսպես ասաց, իսկ Լատոնեն հավաքեց իր աղեղն ու նետ,
Որոնք այստեղ-այնտեղ ցիր-ցան ընկած էին փոշիներում,
Հավաքելով նետերն այդպես՝ հետևեց նա իր աղջըկան։
520Իսկ նա գընաց հասավ Ոլիմպ, պղնձյա պալատն Արամազդի.
Գընաց լալով, արտասվաթոր ու նըստեց հոր ծընկան վըրա.
Աստվածային շղարշը նուրբ թըրթըռում էր նըրա հագին։
Զըրվանյանը գըրկեց նըրան ու ժըպտալով հարցում արավ.
«Սիրուն դըստրիկ, աստվածներից ո՞վ քեզ այդպես հանդըգնաբար
Վիրավորեց, իբրև թե դու ինչ-որ չարիք արած լինես»։

Նըրան այսպես պատասխանեց գեղապըսակ աստվածուհին.
«Լուսածողի Հերան, հայր իմ, ամուսինըդ վիրավորեց,
Նա, որ կըռիվ է արծարծում անմահների մեջ շարունակ»։

Ոլիմպոսում սըրանք այսպես խոսում էին իրարու հետ,
530Իսկ Ապոլլոնն արծաթաղեղ գընաց մըտավ Իլիոնը սուրբ
Հոգ տանելու պարիսպներին, որ մի գուցե դանայեցիք
Ճակատագրի կամքին ընդդեմ կործանեին քաղաքն այդ օր:
Իսկ մյուս բոլոր աստվածները վերադարձան դեպի Ոլիմպ,
Մի քանիսը քինախըռով, և մի քանիսը հաղթապանծ,
Եվ ամպաթուխ Արամազդի մոտ բազմեցին. իսկ Աքիլլեսն
Առհավասար կոտորում էր տըրոյացոց և ձիերին։
Ինչպես ծուխը, որ անսահման երկինքն ի վեր է բարձրանում
Երբ մի քաղաք է հըրդեհվում աստվածների բարկությունից
Ու պատճառում է շատերին ցավ ու կըսկիծ, Աքիլլն այդպես
540Տըրոյացոց գըլխին այդ օր բերեց աղետ և պատուհաս:

Աստվածանվեր բուրգի վըրա, ուր կանգնած էր Պրիամ արքան,
Նայեց, տեսավ, որ տըրոյանք փախչում էին սարսափահար
Ահեղագործ Աքիլլեսի առջևից խառն ու խուճապով,
Գուժկան ձայնով ճիչ արձակեց և իջնելով աշտարակից՝
Հըրամայեց դարբասապահ քաջագոտի ծերուններին.
«Դարբասները ձեռքով բըռնած բաց պահեցեք, մինչև դաշտից
Խուճապահար քաղաք փախչող զինվորները մըտնեն ոստան,
Զի այդ անշուշտ Աքիլլն է, որ հալածում է նըրանց մոտից,
Ու կարծում եմ, որ հասել է աղետավոր մեր վերջն արդեն։
550Իսկ երբ բոլոր փախչողները պարըսպից ներս մտած լինեն,
Դարբասները փակե՛ք նորից ու սեղմեցեք փեղկերն ամուր.
Վախենում եմ, որ այդ ժանտը խուժի քաղաք պարսպից ներս»:

Ասաց, բացին դարբասները, վերցընելով սողնակ ու նիգ,
Ու փըրկության լույս ծագեցին դեպի քաղաք փախչողներին։
Իսկ Ապոլլոնն այն ժամանակ առաջ վազեց անմիջապես
Փարատելու տըրոյացոց ըսպառնացող կորուստը մեծ։
Տըրոյացիք դեպի քաղաքն ու պարիսպներն երես արած՝
Փախչում էին դաշտի միջով փոշեթաթավ, ծարավակեզ։
Աքիլլեսն իր ահեղ տեգով հալածում էր նըրանց անդուլ
560Ու տենչում էր փառք վաստակել վըրիժավառ մոլեգնությամբ:

Եվ կառնեին աքայեցիք բարձրադարբաս Իլիոնն այդօր,
Եթե Գուշակ Ապոլլոնը չըգըրգըռեր Ագենորին՝
Անտենորի արի որդուն- այր մեծաշուք և անպարսավ։
Հանդըգնություն ներշընչեց նա Ագենորին և կաղնուն հեց՝
Կանգնեց մոտը, իրեն թանձըր մառախուղի մեջ ծըրարած,
Որ նըրանից հեռու վանի անագորույն օրհասը սև:
Բայց Ագենորն հազիվ տեսած քաղաքավեր Աքիլլեսին,
Անշարժացավ կանգնած տեղում, սիրտը հուզման մեջ ալեկոծ
Եվ խոր հոգոց արձակելով այսպես խոսեց ինքն իրեն հետ.
570«Վա՜յ ինձ,եթե ես էլ փախչեմ սարսափելի Աքիլլեսից
Մյուսների պես ահաբեկված, որոնք փախչում են խելահեղ.
Կըհասնի նա իմ ետևից ու վախկոտի՛ս էլ կըսպանի:
Իսկ եթե ես սրանց թողած, պարիսպներից հեռանալով
Պելիսյանից փախչեմ դեպի դաշտավայրը Տըրոյայի,
Եվ Իդայի հովիտն հասած՝ թըփուտների մեջ թաքնըվեմ,
Այսուհետև իրիկվան դեմ գետ մըտնելով կըլողանամ
Ու նոր ապա կարող եմ ես վերադառնալ դեպի Իլիոն:
Բայց ինչո՞ւ եմ ես այս մասին զուր մըտմըտում իմ սրտի մեջ.
Կարող է նա ինձ նըկատել, որ փախչում եմ դաշտի միջով,
580Եվ իր թեթև սըրունքներով հետևս ընկած՝ գա ինձ բըռնի.
Այն Ժամանակ անտարակույս էլ ինձ մահից փըրկում չըկա.
Որովհետև նա իր ուժով գերազանցում է բոլորին։
Բայց եթե ես քաղաքի դեմ նըրա առաջ ելնեմ անվախ,
Նըրա մարմինն էլ կարող է վերք ըստանալ սուր պըղընձով,
Զի նա էլ է մահկանացու և ինձ նըման մի շունչ ունի.
Կամ Զըրվանյան Զևսը նըրան կըպըսակի անմահ փառքով»։

Այսպես ասաց քաջ Ագենորն ըսպասելով Աքիլլեսին,
Եվ հըզոր սիրտը կըրծքի տակ եփ էր գալիս կըռվի համար:
Ինչպես ինձը, որ թըփուտից դուրս թըռչելով հանկարծակի
590Դեպի որսորդն է խոյանում առանց երբեք վախենալու
Պառականի հաչոցներից, ու որսորդն իսկ եթե կանխի,
Վիրավորի նըրան, բայց նա չի դադարում խիզախելուց,
Մինչև կըռվի մեջ չըմըտնի և կամ պարտված չընկնի անշունչ,—
Այսպես նաև հըռչակավոր Անտենորի արի որդին
Ըսպասում էր հանդըգնաբար Աքիլլեսի հետ չափվելու,
Եվ իր հուժկու, բոլորաձև ասպարը նա առաջ պարզած
Ու նիզակը դեպի վերև՝ աղաղակեց ահագնաձայն.
«Երևի թե հույս ունես դու քո սըրտի մեջ, ո՛վ Աքիլլես,
Քանդել այսօր իսկ քաջափառ տըրոյացոց քաղաքը մեծ։
600Օ, ո՛չ, անգետ, շատ աղետներ կան քեզ համար պահված այնտեղ,
Զի քաղաքի ներսում անթիվ մարտիկներ կան քաջակորով,
Որոնք իրենց ծընողների, որդիների, կանանց համար
Կըպաշտպանեն Իլիոնը սուրբ, և որքան էլ քաջ լինես դու,
Սարսափելի պատերազմող՝ պիտի գըտնես մահըդ այնտեղ»։

Այսպես ասաց և արձակեց նիզակը նա ծանըր ձեռքով
Եվ անվըրեպ զարկեց նըրա ծընկան տակից հաստ ոլոքին.
Եվ նորակերտ սըռնապանը, որ անագից էր պատրաստված,
Հընչեց ուժգին, բայց պըղընձյա սըլաքն առանց այն շամփրելու
Դարձավ դեպ ետ. աստվածային պարգևն արգելք եղավ նըրան։
610Պելյանն այդտեղ աստվածատիպ Ագենորի վըրա վազեց,
Բայց Ապոլլոնը խանգարեց, որ նա այդտեղ փառք վաստակի,
Խըլեց իսկույն Ագենորին, ծածկեց նըրան թանձըր մեգով
Եվ գուպարից դուրս հանելով տարավ հեռու, ապա դարձավ
Ու Պելյանին խաբեությամբ խուռն ամբոխից մի կողմ մըղեց։
Ապոլլոնը Ագենորի կերպարանքով առաջն ելավ
Եվ հալածեց Պելիսյանին արագաքայլ իր ոտքերով։
Գուշակն այսպես Պելիսածնին հալածելով դաշտի միջով՝
Պըտտեցնում էր հորձանահոս Սկամանդրի ափով նըրան
Մի քանի քայլ առաջ ընկած, Ապոլլոնը այս նենգությամբ
620Խաբս էր տալիս Աքիլլեսին, որ հույս ուներ հասնել նըրան։
Մինչդեռ փախչող տըրոյացիք միահամուռ և գունդագունդ
Խուճապելով խուժում էին քաղաքը բաց դարբասներից։
Լըցվում էր մեծ քաղաքն ամբողջ կըռվից փախչող փաղանգներով,
Ու ոչ մեկը սիրտ չէր անում պարըսպից դուրս ըսպասելու՝
Իմանալու, թե ո՛վ էր ողջ և ո՛վ մեռած՝ պատերազմում,
Այլ բոլորը խառնախուճապ, որոնց ծընկներն ու սըրունքներն
Ուժ ունեին՝ խելակորույս քաղաքից ներս էին խուժում։

Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը

1Այսպես երկչոտ եղնիկների նըման նըրանք սարսափահար
Քաղաքն ընկան ու կըռնթընած գեղեցկակերտ պարիսպներին՝
Մարում էին ծարավն իրենց և քըրտինքը ցամաքեցնում.
Իսկ աքայանք վահաններով դեպի պարիսպն էին խուժում:
Բայց կապկապեց կորըստաբեր մահվան օրհասը Հեկտորին,
Որ նա մընա Իլիոնից դուրս, Սկեական դըռան առաջ։
Իսկ Ապոլլոնն Աքիլլեսին դառնալով այս խոսքերն ասաց.
«Ի՞նչ ես այդպես, Պելիսածին, արագավազ քո ոտքերով
Մահկանացուդ ինձ հալածում. մի՞թե դու դեռ չըհասկացար,
10Որ ես աստված եմ մեծազոր և զուր ես ինձ հետապընդում,
Մոռանալով տըրոյացոց, որոնք փախան մըտան քաղաք
Եվ ամրացան պարըսպից ներս, զո՜ւր ես վազում իմ ետևից,
Ինձ ըսպանել դու չես կարող, զի անմահ եմ ես հավիտյան»։

Եվ Աքիլլեսն անհուն ցասմամբ նըրան այսպես պատասխանեց-
«Այսպես ուրեմն, ո՛վ հեռաձիգ, ամենանենգդ աստվածներից,
Ինձ խաբեցիր դու չարաչար՝ պարիսպներից դաշտ քըշելով,
Ապա թե ոչ շատերը դեռ պարիսպներից ներս չըմըտած
Պիտ ծամեի՜ն, ո՛վ Ապոլլոն, հողը իրենց ատամներով։
Բայց դու ահա քո նենգությամբ խըլեցիր փառքը ինձանից,
20Եվ փըրկեցի՜ր տըրոյացոց, զի վախ չունես դու իմ ոխից:
Օ՜, կառնեի՜ վըրեժըս ես, եթե հընար ունենայի»:

Այսպես ասաց ու դեպ քաղաք դիմեց հախուռն որոշումով,
Ոստոստելով կառքին լըծվող գուպարահաղթ ձիու նըման,
Որ թեթևոտն արշավում է սըլանալով դաշտի միջով,-
Աքիլլն այդպես շարժում էր իր ոտք ու ձեռքերն արագ-արագ:

Առաջինը Պրիամը ծեր տեսավ քաջոտն Աքիլեսին,
Որ ցոլում էր դաշտի միջով` աշնանային աստղի նըման,
Որ փայլփըլում է շողարձակ բյուր աստղերի մեջ գիշերով,
Որին մարդիկ հորջորջաբար անվանում են Օրիոնի շուն[169].
30Փայլուն է նա մյուս աստղերից, բայց նըշան է չարագուշակ,
Որը թըշվառ մահկանացոց բերում է տոթ անտանելի։-
Քաջի կըրծքին պըղինձն այդպես փայլատակում էր վազելիս։
Ծերը ուժգին ճիչ արձակեց ու ձեռները վեր բարձրացրած
Զարկեց գըլխին ու լալագին, սըրտաճըմլիկ աղաղակով
Կանչեց որդուն իր սիրելի, որը կանգնած դըռան առաջ
Ըսպասում էր բորբոք սըրտով Աքիլլեսի դեմ կըռվելու:
Ծերը ձեռքերն առաջ պարզած այսպես խոսեց արտասվալից.
«Հեկտո՛ր, որդյա՛կ իմ սիրելի, մի՛ ըսպասիր այդպես մենակ
Դու այդ մարդուն պարըսպից դուրս, որ չըհասնի օրհասըդ շուտ
40Հուժկու բազկից Պելիսյանի, զի քեզանից հըզոր է նա։
Արյունարբո՛ւն, ո՜ւր էր եթե աստվածներին լիներ այնքան
Նա ատելի, որքան որ ինձ, այն ժամանակ վաղուց ի վեր
Կեր կըլիներ նըրա մարմինն ուրուրներին ու շըներին.
Եվ իմ սըրտից կըփարատվեր դառնակըսկիծ ցավըս խորունկ:
Քանի՜-քանի՜ քաջակորով որդիներիս խըլեց ինձնից
Ըսպանելով կամ ծախելով հեռո՜ւ-հեռո՜ւ կըղզիներում:
Այստեղ, իմ շուրջ քաղաք մըտնող տըրոյանց մեջ ես չեմ տեսնում
Երկու իմ քաջ որդիներին՝ Պոլիդորին, Լիկայոնին,
Որոնց ծընեց ողջ կանանց մեջ ամենագեղ Լավոթոյեն:
50Սակայն եթե ողջ են նըրանք աքայեցոց բանակի մեջ,
Հետո ոսկով և պըղընձով կարող ենք մենք փըրկել նըրանց:
Դըրանցից շա՜տ ունենք տանը, մեծահարուստ Ալտեսը ծեր
Իր աղջըկա համար շատ մեծ օժիտ տըվեց ժամանակին։
Իսկ թե մեռած լինեն նըրանք և դըժոխքի տունը իջած
Սոսկալի ցավ կըլինի ինձ՝ ալևորիս և մոր համար:
Բայց այդ սուգը դյուրամոռաց կըլինի իմ ժողովըրդին,
Եթե, Հեկտո՛ր, դու էլ չընկնես Աքիլլեսից հաղթահարված։
Պարըսպից ներս մըտիր, որդիս, եղիր մեզ հետ, որ պաշտպանես
Կանանց բոլոր, տըղամարդկանց և չընձեռես Պելիսյանին
60Փառք ու պարծանք ու զըրկըվես ինքդ էլ անուշ քո արևից։
Գըթա՛, որդիս, դեռ ողջամիտ ալևորիս վըրա թըշվառ,
Որին Զևսը ծերության մեջ դըժնի բախտով պիտ կորցընի
Իմ ըսպանված որդիների և գերեվար աղջիկների,
Քարուքանդված իմ հարկերի և դեռ մատղաշ զավակներիս
Պատերազմի մեջ ըսպանված, և աքայանց ժանտ ձեռքերից
Քաշքըշված հեզ իմ հարսների վիշտը կըրել տալուց հետո:
Իսկ վերջում էլ, երբ մեկը ինձ զարկի նետով կամ նիզակով
Ու մարմնիցըս շունչն իմ խըլի, պիտի շըներն ինձ հոշոտեն,
Որոնց ես ինքս իբր հացակից պահապաններ՝ կերակրեցի,
70Եվ արյունովս գազանացյալ պիտի փըռվեն գավիթի մեջ:
Վայելուչ է երիտասարդ մարդուն՝ խոցված սուր պըղընձով՝
Ընկնել դաժան պատերազմում, զի այդպիսի մահացյալի
Մարմինը միշտ գեղեցիկ է, որ կողմն էլ որ մերկ երևա։
Իսկ ըսպանված մի ծերունու ճերմակ գըլուխն ու ալեզարդ
Մորուքը և առականքը երբ անպատվեն շըներն, ավա՜ղ,
Այդ ամենից ցավալին է մահկանացու մարդու համար»։

Այս ասելով, փետում էր նա գըլխի մազերն իր ըսպիտակ
Երկու ձեռքով, բայց չէր կարող ողոքել սիրտը Հեկտորի:
Մյուս կողմից էլ մայրն էր ողբում արտասվակոծ, լալահառաչ,
80Իր մեկ ձեռքով կուրծքը բացած և մյուսով իր մայրական
Ըստինքները հանած՝ լալով ասում էր նա պաղատագին.
«Հեկտոր, որդիս, գեթ սըրանցից պատկառիր դու, գըթա՛ վըրաս,
Թե երբևէ քո մանկության օրերում քեզ ծիծ եմ տըվել,
Հիշիր, որդյակ իմ սիրասուն, փախի՛ր մարդուց այդ անողոք,
Պարըսպից ներս մըտիր իսկույն ու նըրա դեմ մի՛ խիզախիր,
Զի եթե նա քեզ ըսպանի, այլևս քեզ մահիճ դըրած՝
Ես չեմ կարող ողբալ վըրադ, բողբո՜ջ, որին ես ծընեցի,
Ոչ էլ կինը քո մեծօժիտ, այլ մարմինըդ մեզնից հեռու,
Արգիացոց նավերի մոտ շըները պիտ պատառոտեն»։

90Սըրանք այսպես արտասվագին կանչում էին իրենց որդուն,
Պաղատելով լալահառաչ, բայց Հեկտորը անդըրդվելի
Դուրսը կանգնած՝ սարսափելի Աքիլլեսին էր ըսպասում:
Ինչպես վիշապ մի կատաղի, որ թունավոր խոտ ծամելով,
Ըսպասում է մարդուն՝ որջում, լի զայրույթով և չարությամբ
Ու նայում է վայրագաբար իր որջի մեջ ոլորվելով,-
Հեկտորն այսպես հըրաբորբոք հոգով, առանց տեղի տալու
Ըսպասում էր ասպարն հենած աշտարակի սուր ցըցվածքին,
Ու նեղսըրտած, ինքնակըշտամբ խոսում էր նա իր հոգու հետ.
«Վա՜յ ինձ, եթե անցնեմ դըռնից ու պարըսպից ներս մըտնեմ ես,
100Առաջինը Պուլիդամասն ինձ սոսկալի պիտ նախատի,
Որ ինձ խորհուրդ տըվեց դեպի քաղաք վարել տըրոյացոց
Այն գիշերը, երբ ահավոր Աքիլլեսը ոտքի ելավ.
Չըլըսեցի նըրան այնժամ, որն արդարև լավ կըլիներ:
Եվ քանզի ես ժողովըրդիս կորցըրի իմ համառությամբ,
Ամաչում եմ իմ քաջերից ու կանանցից մեր քողաշուք:
Եվ կարող է Տըրոյայում վատթար մի մարդ այսպես ասել.
«Հեկտորն ուժին հանձնապաստան՝ կորըրեց իր ժողովըրդին»:
Այսպես կասեն, ուստի լավ է, որ Աքիլլի ղեմ ելնելով՝
Կամ ըսպանեմ նըրան կըռվում և ապա ետ վերադառնամ
110Կամ քաղաքի առջև ընկնեմ դիաթավալ, մեռնեմ փառքով։
Իսկ... եթե ես կըմբյա վահանս և սաղավարտըս հաստաբեստ
Հանած, անզեն բոլորովին և նիզակըս պատին հենած
Աքիլլեսի առաջ երթամ և խոստանամ Ատրիդներին
Տալու չըքնաղ Հեղինեին և գանձերը նըրա բոլոր,
Որոնք Պարիսն իր նավերով բերեց լըցրեց Իլիոնը սուրբ
Եվ այս կըռվի պատճառն եղավ, և դըրա հետ տամ այն բոլորն,
Ինչ որ ունի քաղաքը մեր՝ աքայանց մեջ բաժանելու,
Ապա երդվել տամ ծերերին, որ ոչ մի բան չըթաքցընեն,
Այլ բաժանեն երկու մասի, ինչ որ ունի ոստանն իր մեջ...
120Սակայն ինչո՞ւ համար է սիրտս այս բաները շըշընջում ինձ։
Ո՛չ, չեմ գընա ես նըրա մոտ աղաչելու, որպեսզի նա
Անգթորեն ինձ ըսպանի՝ անզեն, ինչպես տըկար կընոջ։
Ժամանակ չէ, որ նըրա հետ խոսենք հանգիստ, հեզաբարո,
Կանգնած բարձըր ժայռի վըրա կամ ըստվերում կաղնի ծառի[170],
Ինչպես աղջիկն ու պատանին, որ խոսում են անուշ-անուշ:
Այլ լավագույնն է ճակատել դեմ-հանդիման, որ շուտ տեսնենք,
Թե Ոլիմպյանը երկուսիցս ո՞ւմ է տալու փառք ու պարծանք»:

Կանգնած՝ այսպես էր խորհում նա, երբ որ նըման սաղվարտաճոճ,
Արյունառուշտ բուռն Արեսի՝ Աքիլլեսը հասավ նըրան
130Իր աջ ուսին դըրած ահեղ ու վիթխարի Պելյան հացին։
Վառվում էր նա վերից ի վար պըղինձների մեջ հըրաշեկ
Ինչպես հըրդեհ, շանթ ու կայծակ և կամ թե նոր ծագած արև:
Տեսավ Հեկտորն ու սիրտ չարավ այլևըս այնտեղ ըսպասելու,
Թողած դըռներն իր ետևում՝ փախավ իսկույն սարսափահար.
Ու Պելիսյանն ետևն ընկավ արագավազ իր ոտքերով։
Ինչպես բազեն, որ սըրաթևն է հավքերի մեջ, լեռներում
Խոյանում է սըրաթըռիչ դեպ դողդոջուն մի աղավնի,
Որ առիշեղ խույս է տալիս, իսկ բազեն սուր կանչյուններով
Նըրա վըրա է սըլանում և ուզում է բըռնել նըրան,-
140Աքիլլն այդպես վըրիժատենչ հետապընդում էր Հեկտորին,
Որը փախչում էր պարըսպի մոտից թեթև սըրունքներով:
Շըրջանցելով նըրանք բըլուրն ու մոլաթուզն հողմաշառաչ՝
Վազում էին պարըսպի տակ ձըգվող բարակ արահետով.
Եկան հասան գեղեցկահոս ակունքներին, ուր բըխում են
Խոխոջելով զույգ աղբյուրներն առատահոս Սկամանդրի, —
Մին ջերմախառն, որից ծուխ է ելնում, ինչպես վառ օջախից,
Եվ մյուսն հոսում է ամռանը սառըն սաստիկ, ինչպես կարկուտը
Կային այնտեղ լվացքարաններ գեղեցկաշեն ու քարակերտ,
Ուր հարսները տըրոյացոց և աղջիկները գեղանի
150Լըվացք էին անում հաճախ խաղաղության այն օրերին
Երբ դեռ այդտեղ չէին եկել աքայեցիք սև նավերով:
Վազում էին նըրանք այդտեղ, մեկը փախչող, մյուսն հալածող.
Փախչում էր քաջն ու ետևից հալածում էր քաջագույնը:
Մըրցանակ չէր դըրված վազքին՝ երե և կամ արջառենի,
Որ տըրվում են իբրև պարգև արագավազ սըրունքներին,
Օ, ո՛չ, կյանքն էր դըրված մեջտեղ ձիահըմուտ քաջ Հեկտորի։
Ինչպես դըրված կետի շուրջը արշավում են արագընթաց
Մըրցման մըտած գուպարահաղթ նըժույգները սալասըմբակ,
Եվ դըրված է մեջտեղը մի մեծ մըրցանակ-եռոտանի
160Կամ թե մի կին երիտասարդ՝ ի պատիվ մի մեռած քաջի,
Այդպես նըրանք երեք անգամ Պրիամոսի քաղաքի շուրջ
Պըտըտվեցին, և աստվածներն հանդիսատես էին բոլոր:
Եվ Արամազդն՝ աստվածների ու մարդկանց հայրն ասաց այնժամ.
«Ո՛վ աստվածներ, մի սիրելի մարդ եմ տեսնում իմ աչքերով
Պարըսպի շուրջ հալածական, որին սըրտանց ցավում եմ ես,
Հեկտորն է դա, որ ինձ համար բազում զոհեր է մատուցել
Բազմաբըլուր Իդա լեռան վըրա հաճախ և Պերգամոն
Բարձր ամրոցում, որին հիմա հալածում է Աքիլլը քաջ
Արագընթաց իր ոտքերով՝ Պրիամոսի քաղաքի շուրջ:
170Խորհուրդ արեք, ո՛վ աստվածներ, և վըճռեցեք արագապես,
Թե մենք արդյոք պե՞տք է փըրկենք նըրան մահից և ապրեցնենք,
Թե՞ թողնենք, որ հաղթահարվի Պելիսածնի հուժկու բազկով»:

Եվ Աթենաս կապուտաչյա աստվածուհին ասաց նըրան,
«Շանթախաղաց հա՛յր ամպաթուխ, այդ ինչպիսի՞ խոսք ես ասում.
Մըտադիր ես փըրկե՞լ միթե դու այն մարդուն մահկանացու
Որին վաղուց ճակատագրից մահու օրհաս է սահմանված։
Կամքը քոնն է, բայց մյուսներս համաձայն չենք քեզ այդ բանում»։

Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
«Հանգիստ եղիր բոլորովին, կառափնածին դո՛ւստր իմ սիրուն
180Ես այդ մասին լուրջ չեմ խոսում, այլ ուզում եմ քեզ հետ սիրով
Ու հաշտ լինել, մի՛ տըրտընջար, արա՛, ինչպես կամենում ես»:

Այսպես ասաց և ավելի՛ բոցավառեց Աթենասին,
Որ ցած իջավ անմիջապես Ոլիմպոսի վեհ գագաթից։
Իսկ արագոտն Աքիլլն անդուլ հետապընդում էր Հեկտորին,
Ինչպես բարակը եղնիկի ջահել ձագին լեռների մեջ
Որջից հանած հալածում է թավուտներով ու ձորերով.
Եվ եղնիկի ձագը թեկուզ թաքնըվի թավ թըփերի մեջ,
Բայց բարակը միշտ հետամուտ՝ վազ է տալիս մինչև գըտնի,
Հեկտորն ինքն էլ չըկարեցավ թաքնըվել քաջ Աքիլլեսից:
190Ամեն անգամ, որ դիմում էր դեպի դըռները Դարդանյան
Եվ ամրաշեն աշտարակաց տակից վազում արշավասույր,
Որ թերևըս վերից նըրան շուտ օգնության հասնեն նետով,
Աքիլլը միշտ, թույլ չըտալով, նըրան դեպի դաշտն էր քըշում.
Բայց Հեկտորը արագ վազքով ձըգտում էր միշտ դեպի քաղաք:
Ինչպես որ մարդ մարդու հասնել անկարող է երազի մեջ,
Ոչ էլ փախչել մեկ-մյուսից և կամ բըռնել է կարելի,
Այդպես Աքիլլն իր ոտքերով անկարող էր հասնել նըրան,
Ոչ էլ Հեկտորն էր նըրանից փախչել փըրկվել կարողանում։
Սակայն Հեկտորն ինչպե՞ս պիտի փըրկվեր մահից իր վերահաս,
200Եթե վերջին մի անգամ էլ չըմոտենար Պրիամյանին
Ապոլլոնը ու ծընկներին նըրա նոր ուժ չըներշընչեր:
Իսկ Աքիլլեսն աքայեցոց՝ գըլխով սաստում էր շարունակ
Ու չէր թողնում, որ դառնաթույն նետ արձակեն Հեկտորի դեմ՝
Վախենալով, որ մի գուցե խըլեն հանկարծ փառքն իրենից:
Իսկ երբ արդեն չորրորդ անգամ հասան նըրանք աղբյուրներին,
Այն ժամանակ Զևսը առավ ոսկի կըշեռքն ու վեր բըռնած
Նըժարներում երկարաքուն մահվան վիճակ դըրեց երկու,
Մեկը դյուցազն Աքիլլեսի, մյուսն Հեկտորի համար խըրոխտ,
Ու մեջտեղից բըռնած քաշեց. և Հեկտորի վիճակն իջավ
210Դեպի դըժոխք, և Ապոլլոնը հեռացավ Պրիամյանից:
Վրրա հասավ այն ժամանակ ինքն Աթենաս աստվածուհին
Ու Պելյանին մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Հույս ունեմ արդ, ո՛վ Աքիլլես, դու սիրելիդ Արամազդի,
Որ մեծ պարծանք պիտի տանենք դեպ աքայանց նավատորմիղ,
Ըսպանելով` պատերազմի մեջ անհագուրդ քաջ Հեկտորին.
Այլևըս մեր ձեռքից փախչել ու ազատվել չի կարող նա
Որքան էլ որ Ապոլլոնը թափի ամեն ջանք ու լեզու,
Թավալվելով վահանադրոշ Արամազդ հոր ոտների տակ
Բայց դու այստեղ կանգնիր հիմա, շունչ առ փոքր-ինչ, իսկ ես գընամ
220Հորդորելու քաջ Հեկտորին, որ հանձն առնի կըռվել քեզ հետ»:

Այսպես ասաց աստվածուհին, և Աքիլլեսն անսաց ուրախ
Ու կըռթընած պըղընձասայր հացի տեգին՝ կանգնեց այդտեղ։
Աթենասը թողած նըրան՝ գընաց իսկույն դեպի Հեկտորն
Ու առնելով Դեիփոբի կերպարանքն ու ձայնն անվըկանդ՝
Մոտիկ գընաց ու Հեկտորին այս թևավոր խոսքերն ասաց.
«Եղբայր իմ քաջ, Աքիլլը քո ետևն ընկած ժիր ոտքերով
Նեղում է քեզ, հալածելով Պրիամոսի քաղաքի շուրջ,
Արի ամուր կանգնենք այստեղ ու դիմադրենք արիաբար»:
Կորդակաճոճ Հեկտորը մեծ նըրան այսպես պատասխանեց.
230«Դեիփոբե, մի՛շտ էլ դու ինձ սիրելի ես եղել, իրոք,
Եղբայրներիս մեջ իմ բոլոր, որոնց ծընեց մայրս՝ Հեկաբեն.
Իսկ այսուհետ ուզում եմ քեզ է՛լ ավելի մեծարել ես
Քանզի մենակ տեսնելով ինձ դաշտում միայն դո՛ւ սիրտ արիր
Պարըսպից դուրս գալու, մինչդեռ մյուսներն այնտեղ փակված են պինդ»։

Կապուտաչյա աստվածուհին երկրորդ անգամ պատասխանեց.
«Շատ խընդրեցին ինձ իսկապես հայրն ու մայրը մեր մեծարո,
Ինչպես նաև ընկերները, որ ես, Հեկտո՛ր, մընամ այնտեղ,
Վախեցած են բոլորը խիստ, բայց սաստիկ ցավն այրում էր ինձ:
Հիմա, եղբայր իմ, աներկյուղ կըռվենք նըրա դեմ-հանդիման,
240Չըխընայենք բոլորովին երկայնաբուն մեր տեգերին,
Որ հասկանանք, թե Աքիլլե՞սն ըսպանելով պիտի տանի
Դեպի նավերն մեր երկուսի կողոպուտներն արյունազանգ,
Թե՞ դիտապաստ ընկնի պիտի նա ի՛նքը մեր նիզակներով»։
Այս ասելով՝ առաջ անցավ Աթենասը նենգաբարո,
Եվ երբ հասան ու կանգնեցին Աքիլլեսին դեմ–հանդիման,
Կորդակաճոճ Հեկտորը նախ այսպես խոսեց խըրոխտաբար.
«Ո՛վ Պելևսի որդիդ, քեզնից էլ չեմ փախչի, ինչպես առաջ,
Որ Պրիամի ոստանի շուրջ պըտույտ եկա երեք անգամ,
Սիրտ չանելով ըսպասելու, որ դու հասնես, սակայն հիմա
250Խիզախում է հոգիս քո դեմ, կամ կըսպանեմ, կամ կըմեռնեմ։
Բայց արի մեզ վըկա բըռնենք աստվածներին, և թող նըրանք
Երաշխավոր և ոստիկան լինեն մըրցման մեր պայմանին։
Թե Արամազդն ինձ պարգևի կորով, և ես քեզ ըսպանեմ,
Դիակիդ հետ ես չըվարվեմ դաժանորեն, թըշնամաբար,
Այլ գեղեցիկ զենքերըդ ես կողոպտելուց հետո հանձնեմ
Մարմինը քո՝ աքայեցոց, դո՛ւ էլ պետք է նույնը անես»։

Ասաց Հեկտորն հանդըգնաբար, և Աքիլլը խոժոռադեմ՝
Աչքերի զույգ նիզակները ուղղած նըրան՝ պատասխանեց.
«Դու պայմանի վըրա, Հեկտո՛ր, ինձ հետ ոչ մի խոսք մի անի,
260Ինչպես աննենգ ուխտ չի լինի առյուծների ու մարդկանց մեջ,
Ու չեն կարող համաձայնվել գայլն ու գառը երբևիցե,
Այլ իրար հետ անհամերաշխ՝ չարիք են միշտ նյութում միմյանց։
Այդպես նաև իմ և քո մեջ ոչ մի դաշինք չի լինելու,
Մինչև մեզնից մեկնումեկը չընկնի այստեղ դիաթավալ
Եվ իր արյամբ չըհագեցնի պատերազմող բուռն Արեսին։
Արիության ամեն արվեստն աչքիդ առջև բեր և հիշի՛ր,
Պետքէ, որ քեզ ցույց տաս հիմա կորովատեգ որպես ռազմիկ:
Էլ իմ ձեռքից չես փախչի դու, և Աթենաս Պալլասը քեզ
Պիտի ընկճի՛ իմ նիզակով, և դու պիտի ինձ վըճարես
270Միանգամից բոլոր ցավերն ու վըրեժն իմ ընկերների,
Որոնց ինքըդ մոլեգնաբար ըսպանեցիր քո նիզակով»:
Ասաց, ճոճեց և արձակեց երկայնաստվեր նիզակն իր նա.
Այդ տեսնելով, նըստեց իսկույն շըքեղաճոխ Հեկտորը քաջ,
Ու պըղինձ տեգն իր վըրայից թըռավ գընաց, խըրվեց հողում:
Աթենասը վերցըրեց այն և Հեկտորից ծածուկ, անտես
Տըվեց նորից Աքիլլեսին, իսկ Հեկտորը այսպես ասաց,
«Վըրիպեցիր, աստվածատիպ ո՛վ Աքիլլես, չի՛ հասել դեռ
Օրհասը իմ` Արամազդից, ինչպես որ դու բարբաջեցիր:
Դու մի ճարտար շաղակրատ ես և նենգամիտ քո խոսքերով
280Ճըգնում ես ինձ ահաբեկել, որ մոռանամ կորովըս ես:
Ո՛չ, չե՛մ փախչի, նիզակը քո իմ թիկունքից չես խըրի դու,
Այլ կըխըրես վըրադ վազող Հեկտորիս կուրծքը շեշտակի:
Եթե աստված քեզ հաջողի, փախիր պըղընձյա տեգիցս ահա,
Որ երանի ամբողջությամբ քո մարմնի մեջ ընդունես այն:
Կըհեշտանա՞ մարտն արյունոտ՝ տըրոյացոց համար այնժամ,
Թե ըսպանեմ քեզ, Աքիլլես, զի մեզ համար փորձանք ես դու»։

Այսպես ասաց արիաբար և արձակեց երկար աշտեն,
Ու դիպցըրեց Պելիսյանի հաղթ ասպարի ուղիղ պորտին,
Սակայն առանց վընասելու հեռու թըռավ տեգը սուրսայր,
290Եվ Հեկտորը խիստ զայրացավ, որ տեգը զուր թըռավ ձեռքից.
Մընաց վըհատ ու գլխիկոր, քանզի ուրիշ նիզակ չուներ
Եվ նա ուժգին ձայնով կանչեց ճերմակասպար Դեիփոբին,
Խընդրելով տեգ երկայնաբուն, բայց նա արդեն չէր երևում:
Հեկտորն այնժամ գըլխի ընկավ չար խարդավանքն ու հառաչեց.
«Ավա՛ղ, ուրեմն աստվածները ինձ հայտնապես տարան դեպ մահ,
Կարծում էի, թե ինձ հետ է Դեիփոբոսն՝ եղբայրըս քաջ:
Նա պարըսպից ներսն է սակայն, և Աթենասն ինձ դավ նյութեց.
Չարաբաստիկ մահն ինձ մոտ է և նըրանից փըրկում չըկա:
Ա՛յս է եղել կամքը Զևսի և իր որդի Ապոլլոնի,
300Որոնք ինձ հետ էին առաջ. այսպես մահըս վըրա հասավ,
Սակայն պիտի վախկոտի պես ես չըմեռնեմ անփառունակ,
Այլ պանծալի հերոսությամբ, որ միշտ հիշվի ապագայում»:

Այս ասելով նա դուրս քաշեց վաղակավորն իր վիթխարի,
Սուրը հըսկա ու ծանրաքաշ, որ կախում էր ազդըրնի վար,
Ու կըծկվելով, թըռավ, ինչպես հըզոր արծիվ բարձրագընա,
Որը մըթին ամպի ծոցից սըլանում է դեպ դաշտավայր՝
Մատղաշ մի գառ և կամ երկչոտ մի նապաստակ ապշոպելու: —
Հեկտորն այդպես վըրա վազեց, շողացնելով սուրն իր ահեղ.
Սուրաց նաև Աքիլլը ժիր սիրտն ամեհի ցասումով լի,
310Կուրծքը ծածկած արվեստակերտ ու գեղեցիկ իր ասպարով
Եվ ճոճելով փայլակնացայտ սաղավարտը քառախորան,
Որի ծայրին ծածանվում էր ոսկեգիսակ ցըցունքը վես,
Որ Հեփեստոսն ինքն էր փընջել խորաններում` խիտ ու վետ-վետ:
Բայց ինչպես աստղն աստղերի մեջ, որ ընթանում է գիշերով
Գիշերավարն, որ ամենեն գեղեցիկ աստղն է երկընքում[171],
Ցայտում էին շողեր այդպես սուր սըլաքից, որ, ճոճում էր
Աստվածազարմ Աքիլլը քաջ Հեկտորի մահն որոճալով,
Աչքը՝ կայտառ նըրա մարմնին, թե որտեղից հեշտ է խոցել։
Պրիամյանի մարմինը ողջ պատած էր պերճ զեն ու զարդով,
320Որ խըլել էր Պատրոկլեսից՝ ըսպանելով նըրան մարտում:
Բաց էր այնտեղ, ուր անրակներն վիզն ուսերին են միացնում,
Որտեղից շուտ դուրս է թըռչում մահկանացու մարդու հոգին։
Ախոյանի այդ տեղն ահ մըխեց մըկունդն իր Աքիլլեսն,
Ու սըլաքը ծակեց անցավ պարանոցը նըրա փափուկ,
Սակայն հացին պըղընձազեն կոկորդն մինչև վերջ չըկըտրեց,
Որ մեռնողը կարողանար դեռ մի քանի խոսք մըրմընջալ:
Հեկտորն ընկավ փոշեթավալ, և Աքիլլեսն ասաց հըպարտ.
«Գուցե կարծում էիր, Հեկտո՛ր, որ պանծալի Պատրոկլեսին
Կողոպտելուց հետո ազատ և անպատի՞ժ պետք է մընաս։
3300 դու անմի՛տ, անգիտացար, թե նըրանից ավելի քաջն
Ըսպասում էր նավերի մեջ, որ պիտ ծալեր ծընկները քո:
Շըներն հիմա ու թըռչուններն ուտեն պիտի մարմինըդ մերկ,
Մինչդեռ նըրան պատշաճ կարգով թաղելու են արգիացիք»։

Եվ Հեկտորը վերջին շընչում թախանձագին ասաց նըրան.
«Ի սեր կյանքիդ ու ծընկներիդ, ծընողներիդ՝ խընդրում եմ քեզ,
Մի՛ թողնիր որ մարմինը իմ գըզեն շըներն աքայեցոց,
Այլ առնելով փըրկանք անբավ՝ պըղինձ, ոսկի, որքան ուզես,
Որ պիտի տան քեզ հայրըս ծեր ու մեծարո մայրըս անուշ,
Նըրանց դարձրու մարմինը իմ, որ տրոյանք ու տրոյուհիք
340Ողբան վըրաս ու կըրակի վըրա պատվեն մահացյալիս»:

Խեթ նայելով նըրա վըրա Աքիլլեսը պատասխանեց.
«Ծընողներիս ու ծընկներիս անունով մի՛ խընդրիր ինձ, շո՛ւն:
Օ՜, եթե սիրտըս քինավառ ու ոխըս ինձ հորդորեին,
Ես կուտեի՜ մարմինդ հում-հում, մանըր ջարդած, կըտոր-կըտոր
Բոլոր այն Ժանտ չարիքների համար, որ դու ինձ հասցըրիր։
Չեմ թողնի ես, որ շըներին քեզնից հեռու վանի ոչ ոք,
Եթե նույնիսկ բերեն բեռ-բեռ, դիզեն այստեղ տասնապատիկ
Եվ ավելի պարգև-փըրկանք, ու խոստանան էլի՛–Էլի՛,
Ոչ իսկ եթե քո քաշով մեկ հըրամայի ոսկի տա ինձ
350Իլիոնի ծեր Պրիամ արքան. այդպես, մայրըդ մինչև անգամ,
Քեզ անկողնում դըրած՝ վըրադ պիտի չողբա ու սուգ չանի,
Այլ թըռչուններն ու շըները պիտի ուտեն մարմինը քո»:

Կորդակաճոճ Հեկտորը իր մահվան շեմին ասաց նըրան.
«Գիտեի՜, որ չէր կարելի աղերսանքով քեզ ողոքել,
Քանզի քո կարծըր կըրծքի մեջ երկաթե սիրտ ես կըրում դու.
Սակայն պիտի թափվի վըրադ վըրեժն ահեղ աստվածների
Այն օրը, երբ Սկեական դըռների մոտ, ո՛վ Աքիլլես,
Ապոլլոնն ու Պարիսը քեզ փըռեն պիտի գետնատարած»։
Խոսքը նըրա բերանն էր դեռ, որ մահը սև վըրա հասավ,
360Ու դուրս գալով հոգին մարմնից գահավիժեց դըժոխքն ի վար,
Ողբալով իր բախտի վըրա, թողած ուժն ու կորովն առույգ:
Բայց Աքիլլեսը մեռածի գըլխավերև կանգնած՝ գոռաց.
«Մեռիր, իսկ ես կընդունեմ մահն իմ քաջի պես, երբ էլ ուզեն
Ամպրոպայինն ու մյուս բոլոր աստվածները հավերժ անմահ»։

Այսպես ասաց և մեռածի մարմնից քաշեց հանեց աշտեն
Եվ ըսկըսեց կողոպտել նըրա շըքեղ զենքերն արյունազանգ։
Այնժամ այնտեղ ըշտապելով մյուս որդիներն աքայեցոց,
Դիտում էին հիացմունքով գեղն ու հասակը Հեկտորի,
Չեղավ մեկը, որ մոտենար ու չըխոցեր նըրան տեգով,
370Եվ նայելով մեկ-մյուսին՝ այսպես էին ասում իրար,
«Զարմանում ես, Հեկտորն հիմա որքա՜ն մեղմ է ու մատչելի,
Քան երբ բորբոք բոցով կըրակ էր տալիս նա մեր նավերին»։

Այսպես էին ասում միմյանց ու մոտ գալով խոցում նըրան:
Իսկ Աքիլլես դյուցազնը երբ նըրան իսպառ զինազերծեց,
Աքայեցոց միջև կանգնած՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
Աստվածներն ինձ շընորհեցին, որ ըսպանեմ ես այս մարդուն,
Որ մեզ բոլոր տըրովներից շատ ավելի չարիք գործեց:
Եկեք հիմա, որ քաղաքի վըրա գընանք զինավառված,
380Որ հասկանանք, թե տըրոյանք ի՞նչ նըպատակ ու միտք ունեն,
Թողնելո՞ւ են ամրոցն արդյոք Պրիամոսի որդու անկմամբ,
Թե՞ Հեկտորի մահից վերջն էլ նըրանք կըռվել են կամենում:
Բայց ինչո՛ւ է սիրտս այսպիսի խոսքեր հիմա թելադրում ինձ,
Երբ նավերի մոտ դեռ անթաղ պառկած է դին Պատրոկլեսի,
Իմ սիրելի ընկերը քաջ, որին երբեք չեմ մոռանա,
Քանի ողջ եմ ու սիրելի սըրունքներըս շարժվում են դեռ։
Դըժոխքի մեջ մինչև անգամ, ուր չեն հիշում մեռելներին,
Ես ընկերոջն իմ սիրելի պիտի հիշեմ միշտ անմոռաց.
Եկեք հիմա, քաջ աքայանք, հաղթական երգ հընչեցնելով,
390Վերադառնանք դեպի նավերն ու մարմինն այս տանենք մեզ հետ:
Մենք մեծ պարծանք ժառանգեցինք ըսպանելով քաջ Հեկտորին,
Որին բոլոր տըրոյացիք իբրև աստված էին պաշտում»։

Այսպես ասաց ու Հեկտորի վըրա խորհեց գործ անարժան։
Ներբաններից մինչև կոճերն, երկու ոտքի կըրունկներից,
Ծակեց ջըղերն ու միջից մի արջառի փոկ անցկացնելով՝
Կապեց կառքին, թողնելով որ քարշ գա գլուխն գետնի վըրա,
Իսկ ինքը պերճ զենքերն առած՝ կառքը ցատկեց թեթևաշարժ,
Եվ սըլացան մըտրակահար նըժույգները դաշտի միջով։
Հեկտորի դին քաշքըշվելով՝ հանում էր ամպ մի փոշեղեն,
400Ու սև մազերը գանգրագեղ ավլում էին գետինն անվերջ.
Գըլուխն ամբողջ փոշեթաթավ- առաջ այնպե՜ս շընորհագեղ,
Զևսը սակայն անագորույն թըշնամու ձեռք մատնեց նըրան,
Որ հայրենի իր երկրի մեջ նըրան այդպես նախատեին։-
Նըրա չըքնաղ գըլուխն ընդքարշ թավալվում էր հողերի մեջ:
Մայրը մազերն էր փետում իր փայլուն քողը հեռու նետած,
Մեծակական ճըչում էր նա, նայելով իր որդու վըրա,
Ողբում էր հայրն աղիողորմ իր սիրելի որդու համար:
Քաղաքն ամբողջ համակված էր անասելի սուգով սաստիկ,
Այնքան մեծ էր կըսկիծը խոր, որ ասես թե Իլիոնը ողջ
410Կործանվում էր հիմնահատակ, ճարճատում էր հըրդեհակեզ:
Ամբոխն հազիվ էր կարենում զըսպել թըշվառ ալևորին,
Որ դարդանյան դարբասներից ուզում էր դուրս ելնել բըռնի:
Աղբ ու տիղմում թավալվելով թախանձում էր նա բոլորին,
Աղաչում էր լալահառաչ՝ տալով անունն ամեն մեկի.
«Հեռո՛ւ կացեք, սիրելիներս, ու թույլ տըվեք, որ քաղաքից
Դուրս ելնելով մենակ գընամ դեպի նավերն աքայեցոց
Աղաչելու այդ ժանտաժուտ ոճրագործին, թերևըս նա
Ակնածելով իմ ալեծամ ծերությունից վըրաս գըթա,
Որովհետև ինքն էլ ունի իմ հասակին ծերունի հայր,
420Պելևսը, որ ծընեց նըրան իբրև պատիժ ու պատուհաս
Տըրոյացոց համար և ինձ, որ կըքեց ինձ վըշտերի տակ,
Ըսպանելով քանի՜-քանի՜ ծաղկահասակ զավակներիս,
Որոնց համար սիրտըս այնքան չի կըսկըծում, որքան սըրա,
Որի վիշտը ալևորիս պիտի դըժոխք տանի շուտով:
Հեկտոր, որդյակ իմ սիրելի, գոնե գըրկիս մեջ մեռնեիր,
Այն ժամանակ լալով վըրադ կըմեղմեինք մեր վիշտն անհուն
Ես ապաբախտ հայրըդ ծերուկ և սըգավոր մայրըդ թըշվառ»:

Այսպես ասաց հայրն ալևոր հոծ բազմությամբ շըրջապատված:
Իսկ կանանց մեջ լալահառաչ ըսկըսեց ողբն իր Հեկաբեն.
430«Քա՜ղցր իմ որդյակ, քեզնից հետո ինչո՞ւ համար ապրեմ այլևս,
Արև տեսնեմ քո մահից ետ ես մայրըդ հեգ, ա՛յ իմ Հեկտոր։
Ոստանի մեջ գիշեր-ցերեկ փառք ու պարծանք էիր դու ինձ,
Հույս-ապավեն տըրոյացոց և բովանդակ տըրովուհյաց,
Որոնք որպես աստված էին ընդունում քեզ քաղաքի մեջ,
Զի քանի դեռ ողջ էիր դու, փառք ու պարծանքն էիր նըրանց,
Եվ այժըմ քեզ մեզնից հեռու հասավ օրհասդ անագորույն»:

Ասաց լալով, իսկ կինը դեռ անտեղյակ էր դառն աղետին,
Զի տակավին ոչ ոք նըրան լուր չէր տարել ճըշտապատում,
Թե Հեկտորը դարբասից դուրս, բաց դաշտի մեջ էր մընացել.
440Իր բարձըր տան ներքնահարկում նըստած չըքնաղ Անդրոմաքեն
Ձեռագործով էր ըզբաղված, ոստայն էր նա գործում նըրբին՝
Ծիրանի ձորձ, որի վըրա ծաղիկներ էր բանում պես-պես։
Պատվիրել էր նավարսագեղ աղախնոցն իր ապարանքի,
Որ կըրակի վըրա դընեն ամենամեծ եռոտանին,
Ջուր տաքացնեն, որ լողանա Հեկտորը երբ դառնա կըռվից։
Խեղճ կին, երբեք չէր մըտածում, որ Հեկտորին տընից հեռու
Նըվաճել էր Աթենասը Աքիլլեսի հուժկու ձեռքով:
Աշտարակի կողմից հանկարծ լաց ու կոծի ձայներ լըսեց,
Ցընցվեց ահից Անդրոմաքեն, քարկահն ընկավ նըրա ձեռքից,
450Եվ դառնալով իր գանգրագեղ նաժիշտներին՝ այսպես ասաց.
«Երկու հոգի եկեք ինձ հետ, գընանք տեսնենք՝ ինչ է եղել,
Իմ մեծարո ըսկեսուրիս ձայնն եմ լըսում, և կըրծքիս մեջ
Թըպըրտում է սիրտըս, դողում, ու ծընկներըս կըթոտում են
Վայ թե վատ բան է պատահել Պրիամոսի որդիներին:
0՜, չըլըսեմ այդպիսի գույժ, վախենում է սիրտըս սաստիկ,
Թե Աքիլլեսը քաղաքից կըտրած հանդուգն իմ Հեկտորին,
Մեն ու մենակ հալածելով դաշտի միջով՝ մարի նըրա
Արիության կըրակը բորբ, որով վառված էր շարունակ.
Բազմության մեջ չէր մընում նա, այլ առաջ էր նետվում խիզախ
460Ու ոչ մեկից գուպարի մեջ իր քաջությամբ ետ չէր մընում»:

Այսպես ասաց Անդրոմաքեն ու դուրս թըռավ ապարանքից
Խելացընոր ու սիրտ ի դող` նաժիշտների հետ իր երկու,
Եվ հասնելով աշտարակին, ուր հոծ ամբոխ էր հավաքված,
Կանգ առավ նա, նայեց դեպ դաշտ ու նըկատեց իր Հեկտորի
Մարմինը, որ կառքին կապված քաշում էին ձիերն արագ,
Ու քարշ տալով տանում էին դեպի նավերն աքայեցոց:
Տեսավ թե չէ՝ ուշքը գընաց, ու մըթնեցին աչքերն իսկույն,
Վայր գըլորվեց մեջքի վըրա, ասես մեկեն շունչը փըչեց:
Նըրա գըլխից հեռու ընկան գեղեցկաշուք զարդերը ճոխ՝
470Պերճ վարսակալն ու ապարոշն ու փողոշուկը հյուսվածո,
Եվ քողը, որ ոսկեղինիկ Աստղիկն էր ձոն տըվել նըրան
Այն օրը, երբ սաղվարտաճոճ Հեկտորը ճոխ վարձանք տալով
Մեծահարուստ Էտիոնի տընից առավ բերավ նըրան։
Շըրջապատված էր նա բազում իր տալերով ու ներերով,
Որոնք բըռնել էին նըրան ուշագընաց ու կիսամեռ.
Իսկ երբ հազիվ ուշքի եկավ, ճիչ արձակեց Անդրոմաքեն
Եվ կանանց մեջ կանգնած լալով՝ այսպես ասաց արտասվալից.
«Վա՜յ ինձ, Հեկտո՛ր, երկուսս էլ նույն ճակատագրի տակ ծընվեցինք,
Դու՝ Իլիոնում, Պրիամոսի արքունիքի մեջ պերճաշուք,
480Ես՝ Թեբեում, անտառախիտ Պլակիոն լեռան ըստորոտում,
Ապարանքում Էտիոնի, որը սընեց մանկությունն իմ,
Ինձ, եղկելուս, երանի թե չըծընվեի՜ բոլորովին:
Ըստորերկրյա դըժոխքն ես դու իջնում հիմա, ա՜յ իմ Հեկտոր,
Ու թողնում ես ինձ քո տանը այրի՝ սևի ու սուգի մեջ,
Ու որբ՝ մատղաշ մեր մանկիկին, որին ես ու դու ծընեցինք-
Թըշվառներըս, և էլ նըրան չես լինի դու նեցուկ ու հույս,
Ոչ էլ նա քեզ՝ ծերությանըդ, քանզի մեռար դու, քա՛ջ Հեկտոր։
Եթե նույնիսկ նա ազատվի աքայեցոց անգութ խազմից,
Վիշտն ու տանջանքն այսուհետև պիտի բաժին մընան նըրան,
490Զի նըրա անդն ու արտորայք օտար մարդիկ պիտի խըլեն:
Որբությունը երեխայից խըլում է իր ընկերներին,
Ման է գալիս միշտ գըլխահակ, աչքերը թաց՝ արտասուքով։
Գընում է խեղճ տըղան իր հոր բարեկամաց մոտ խընդրելու
Եվ մերթ մեկի ու մերթ մյուսի վերարկուի փեշից քաշում:
Թե մեկնումեկն էլ ողորմի՝ կըտա միայն փոքրիկ մի ումպ,
Որ թըշվառի շըրթունքներն է թըրջում միայն և քիմքը՝ ո՛չ:
Իսկ բախտավոր, ուրախ տղան, որն ունի հայր ու մայր, նըրան
խընջույքից դուրս կըվըռընդի բըռընցքահար, նախատալից.
«Գընա կորի՛ր,— կասի նըրան, — հայրըդ մեզ հետ հացակից չէ՛»:
500Եվ կըդառնա՜ լաց լինելով որբուկը իր այրի մոր մոտ,
Ոստանիշխանս, որը առաջ հոր գըրկի մեջ, նըրա ծընկանն
Ուղեղով էր սընվում միայն ու գեր խոյի պարարտ ճարպով:
Իսկ երբ հոգնում էր մանկական իր խաղերից, քընել ուզեր,
Նընջում էր նա մահճում կամ իր ըստընտուի փափուկ գըրկում,
Հանգըստավետ մաքրության մեջ, սիրտը լեցուն ըզմայլանքով:
Այնինչ հիմա իր սիրելի հորից զըրկված պիտի տանջվի՜
Ոստանիշխանս, տըրոյացիք այդպես էին կոչում նըրան,
Զի դու էիր պաշտպան նըրանց պարիսպներին ու դըռներին:
Իսկ արդ հեռու ծընողներեդ, մահիկաձև նավերի մոտ
510Որդերը պիտ ուտեն մարմինդ, երբ կըշտանան շըներն այլևս:
Մե՜րկ ես պառկում, մինչ տանն ունես դու նըրբահյուս պատմուճաններ,
Շընորհաշուք, որ գործել են կանայք իրենց վարժ մատներով։
Պիտի կըրակ գըցեմ դըրանք, այրեմ բոլորն, որովհետև
Նըրանց այլևս դու պետք չունես, չե՜ս հագնելու, ա՛յ իմ Հեկտոր,
Կայրեմ տրոյանց ու տրովուհյաց խըմբում դըրանք՝ ի փառըս քեզ»:

Այսպես ասաց, ու լալագին ձայնակցեցին կանայք նըրան։

Երգ քսաներեքերորդ։ Պատրոկլեսի թաղումը. Խաղեր

1Մինչդեռ այսպես ողբում էին տըրոյացիք քաղաքի մեջ,
Աքայեցիք ետ դառնալով Հելլեսպոնտի ափերն հասան
Ու հապըշտապ ցըրիվ գալով՝ ամեն մարդ իր նավը գընաց:
Բայց Աքիլլը թույլ չըտըվեց միրմիդներին ցըրիվ գալու,
Եվ կանգնելով իր քաջերի միջև՝ այսպես ասաց նըրանց.
«Արագաձի միրմիդոններ, բարեկամնե՛րս հավատարիմ,
Մի՛ արձակեք ձեր կառքերից նըժույգներին սալասըմբակ,
Այլ մենք այսպես, մեր ձիերով ու կառքերով՝ Պատրոկլեսի
Մոտ գընալով- ողբանք նըրան ու տանք պատիվ մահացյալին։
10Իսկ երբ ողբով ու հեծությամբ հագենան մեր սըրտերն, այնժամ
Երիվարներն արձակելով՝ բոլորս մեկտեղ ընթրիք կանենք»։

Ասաց և ողբն իր ըսկըսեց, ու ձայնակցեց գունդը նըրան։
Դիակի շուրջ երեք անգամ պըտըտցըրին նըժույգներին,
Եվ Թետիսը սըրտաճըմլիկ լաց ու կոծի դըրդեց նըրանց:
Թըրջվեց ավազն արտասուքով, թըրջվեցին և զենք ու զըրահ:
Այսպես լալիս էին նըրանք կարոտն իրենց մեռած քաջի.
Եվ նըրանց մեջ բազմահառաչ ողբ ըսկըսեց Աքիլլը նախ՝
Մարդախոշոշ իր ձեռքերը ընկերոջ սառ կըրծքին դըրած։
«Ուրախացիր, Պատրոկլ իմ քաջ, դըժոխքում էլ մի՛ տըխրի դու,
20Կատարում եմ բոլորն ահա, ինչ որ ես քեզ խոստացել եմ:
Հեկտորի դին բերի, որ տամ հոշոտելու մեր շըներին,
Եվ տասներկու տըրոյացի գեղատեսիլ պատանիներ
Խարույկիդ մոտ խողխողելու ի վըրեժ քեզ, ի՛մ սիրելիս»։

Ասաց, արարք մի անարժան որոճալով Հեկտորի դեմ:
Բերանքսիվայր գըցեց նըրան Մենիտյանի դագաղի մոտ,
Փոշիներում. իսկ մյուսները զենքերն իրենց մերկանալով՝
Արձակեցին մեծախըրխինջ նըժույգներին սալասըմբակ
Եվ խիտ առ խիտ նըստոտեցին Աքիլլեսի նավերի շուրջ.
Իսկ Աքիլլը նըրանց համար սուգի սեղան բացեց առատ:
30Մեծամարմին ճերմակ ցուլեր թավալվեցին երկաթի տակ,
Հոտից բերված գառներ բազում, այծեր պարարտ ու պապաչուն,
Եվ ճարպալից խոզեր մարմնեղ՝ ձյունասպիտակ Ժանիքներով,
Եփվում էին խորովվելով Հեփեստոսյան բոցի վըրա:
Մենիտյանի դիակի շուրջ արյունն առվի պես էր հոսում։

Բայց արքաներն աքայեցոց առած քաջոտն Աքիլլեսին,
Տանում էին Ագամեմնոն թագավորի մոտ, հազիվ-հազ
Համոզելով նըրան՝ ցասկոտ՝ իր մըտերմի մահվան վըրա:
Երբ Ատրիդի վըրանն հասան՝ պատվիրեցին անմիջապես
Քաջախոսնակ քարոզներին, որ կըրակի վըրա դընեն
40Ամենամեծ եռոտանին և հորդորեն Պելիսյանին
Լըվացվելու, մաքըրվելու համար փոշուց և արյունից:
Իսկ նա մերժեց հաստատապես ու մինչև իսկ երդում արավ.
«Երդվում եմ ես Արամազդով՝ վեհագույնովն աստվածների,
Որ գըլուխըս ջուր չի տեսնի, մինչև որ ես Պատրոկլեսին
Չայրեմ հըրով ամենասուրբ ու չըկանգնեմ շիրիմ նըրան,
Եվ չըկըտրեմ մազերըս ես[172]. ուրիշ ոչ մի ցավ այսքան խոր
Չի խոցելու սիրտըս երբեք, քանի դեռ ես կենդանի եմ:
Սակայն հիմա հըպատակվենք մենք տաղտկալի կերակուրին,
Իսկ առավոտ, լույսը բացված, ո՛վ թագավոր Ագամեմնոն,
50Հըրամայիր դու քո մարդկանց, որ անտառից փայտ փոխադրեն
Ու պատրաստեն ինչ որ պետք է մահացյալի թաղման համար,
Խավարի գիրկը գընալու, որպեսզի հուրն այրի նըրան,
Անհետացնի իմ աչքերից, և զորքը իր գործին անցնի»։

Այսպես ասաց, և բոլորը հավանություն տըվին նըրան.
Ապա ընթրիք պատրաստելով կերան մեկտեղ ու խըմեցին,
Մինչ հագեցան նըրանց սըրտերը ընդհանուր կերուխումից:
Իսկ երբ քաղցի և ծարավի նըրանց փափագը լիացավ,
Ոտքի ելան ու գընացին վըրանների մեջ քընելու:
Միայն Աքիլլն արտասվալից՝ բազմաշառաչ ծովի ափին
60Պառկած տըխուր հառաչում էր շըրջապատված միրմիդներով,
Ուր մըշտածուփ ծովն էր անվերջ ծեծում իր ափն ալիք-ալիք:
Նինջն իր թեթև թևերն այնտեղ Պելիսյանի վըրա փըռեց
Փարատելով նըրա սըրտից բոլոր վըշտերը ծանրագին,
Քանզի սաստիկ հոգնած էին անդամները նըրա բոլոր
Մըրըրկաշունչ Իլիոնի շուրջ քաջ Հեկտորին հալածելուց:
Այդտեղ ահա, հոգին անբախտ Պատրոկլեսի ներկայացավ
Աքիլլեսին՝ ամեն բանով իրեն նըման, գույն ու գեղով,
Եվ աչքերով, և հասակով, ձայնով, — ամեն ինչով նըման,
Եվ վերից-վար նույն իր շըքեղ հանդերձները հագած բոլոր
70Եվ Պելյանի գրլխավերև կանգնած՝ այսպես ասաց նըրան.
«Նընջում ես դու, ո՛վ Աքիլլես, արդեն իսպառ ինձ մոռացած.
Սիրում էիր կենդանությանս, իսկ երբ մեռա ինձ լըքեցի՞ր։
Թաղիր ինձ շուտ, որ դըժոխքի դըռնից մըտնել կարողանամ,
Մեռելների ուրվականներն ինձ հեռու են քըշում դըռնից,
Ու չեն թողնում անցնեմ գետից մեռելների հետ խառնըված,
Եվ շըրջում եմ թափառական՝ լայնադարբաս դըժոխքի շուրջ:
Ձեռքըդ տուր ինձ՝ կարոտյալիս. ես դըժոխքից ետ չեմ դառնա
Եթե դուք ինձ, սիրելիդ իմ, կրակի վրա պատվեք մի հեղ։
Քեզ հետ այլևս, ինչպես առաջ, ընկերներից հեռու նըստած
80Սիրով խորհուրդ չենք անելու. դըժնյա օրհասն ինձ կուլ տըվեց,
Օրհասը, որ ծընված օրես վիճակված էր ինձ ի վերուստ։
Եվ քե՛զ համար, աստվածատիպ ո՛վ Աքիլլես, պահված է աստ
Ընկնել, ավաղ, քաջամարտիկ տըրոյացոց պարըսպի տակ։
Մի այլ խընդիր էլ ունեմ քեզ, թե կամենաս դու կատարել.
Ոսկորներըս, ո՛վ Աքիլլես, քոնոնցից մի՛ հեռու դընի,
Այլ ամփոփիր ի միասին, ինչպես մեկտեղ ենք մեծացել
Ձեր հարկի տակ, երբ դեռ մանուկ՝ ձեզ մոտ բերեց Մենիտիոսն ինձ
Ոպոյիսից՝ մի ցավալի ըսպանության համար, որ ես
Ի գործ դըրի Ամփիդամի որդու վըրա ակամայից,
90Ինչ-որ փոքրիկ ուլի համար իրարու հետ վեճի մըտած։
Այն ժամանակ Պելևս ասպետն առավ ինձ իր ապարանքում
Եվ խընամեց որդու նըման, ինձ քեզ ընկեր անվանելով։
Այսպես նաև թող որ նույն տեղն ամփոփի մեր ոսկերոտին
Ոսկի սափորն այն գեղեցիկ, որ քեզ տրվեց մայրըդ արգո»։

Մոտենալով նըրան իսկույն Աքիլլն այսպես պատասխանեց.
«Ասա՛, ընկեր իմ սիրելի, ինչո՞ւ համար եկար այստեղ.
Եվ մի առ մի, ամուր-ամուր պատվիրում ես այդ բոլորն ինձ։
Ուրախությամբ կըկատարեմ բոլորն, ինչ որ ասում ես դու,
Բայց ավելի մոտեցիր ինձ, որ գըրկըվենք մի ակընթարթ
100Եվ ըսփոփվենք իրար գըրկում աղեկըտուր արտասվելով»։

Ասաց, պարզեց ձեռքերը նա, բայց գիրկը իր թափուր մընաց,
Քանզի հոգին ծըխի նըման գընաց մըտավ խորքը երկրի:
Զարթնեց Աքիլլն ու ծափ տալով այս ցավագին խոսքերն ասաց.
«Ո՛վ աստվածներ, դըժոխքումն էլ ուրեմըն կա, երևում է,
Մարդու ոգի և ուրվական, թեկուզ մարմինն անթաղ լինի.
Քանզի անբախտ Պատրոկլեսի հոգին այս ողջ գիշերն ի բուն
Եկավ կանգնեց գըլխիս վերև արտասվագին և սըգավոր
Ամեն ինչով իրեն նըման ու տըվեց ինձ պատվիրաններ»:

Այսպես ասաց և բոլորի մեջ արծարծեց ողբի եռանդ։
110Եվ վարդամատն Առավոտը գըտավ նըրանց ողբ անելիս
Այդ ցավալի դիակի շուրջ. Ագամեմնոն արանց արքան
Առավոտ վաղ հանեց բոլոր վըրաններից զինվորներին,
Որ փայտ բերեն ջորիներով, և նըրանց պետ նըշանակեց
Մերիոնեսին արիասիրտ՝ Իդոմենի քաջ ծառային։
Եվ գընացին փայտատներով ու պընդոլոր պարաններով,
Ջորիներին առաջն արած, ու կըտրեցին երկար ճամփա.
Ելան դեպ վեր, իջան դեպ վար, երբեմըն աջ, երբեմըն ձախ,
Ու հասնելով բյուրակընյա Իդա լեռը անտառապատ,
Ըսկըսեցին հեսանասուր պըղինձներով աշխուժորեն
120Կըտրել հըսկա կաղնի ծառեր ու շառաչմամբ գըցել գետին:
Ապա կարճ-կարճ կըտրատելով փայտը բարձին ջորիներին
Ու բըռնեցին դարձի ճամփան աքայեցիք ըշտապ–ըշտապ
Թավուտներից դեպ դաշտավայր շուտ հասնելու տենչով վառված:
Զինվորներից յուրաքանչյուրն իր հետ մի մեծ կոճղ էր բերում
Իդոմենի ժիր ըսպասյակ Մերիոնեսի հըրամանով:
Ու թափեցին ծովեզերքում, ուր Աքիլլեսն էր որոշել
Կանգնել շիրիմ մի բարձրաբերձ՝ Պատրոկլեսի և իր համար:

Երբ ամեն կողմ առատորեն լըցվեց փայտի մեծ կույտերով,
Զինվորները բոլորն այնտեղ նըստոտեցին շուրջանակի,
130Եվ Աքիլլեսն հըրամայեց քաջամարտիկ միրմիդոնաց
Զինավառվել անմիջապես ու կառքերը լըծել բոլոր։
Եվ անհապաղ ելան նըրանք, հագան իրենց զըրահ ու զենն
Ու նըստեցին կառքերն իրենց թե՛ կառավար և թե՛ ռազմիկ։
Ձիավորներն առաջ անցան, ետևից ամպն հետևակաց,
Որոնց միջից ընկերները տանում էին Պատրոկլեսին,
Ծածկելով դին իրենց գըլխից կըտրած գըցած գիսակներով:
Իսկ Աքիլլեսը ետևից գըլուխն էր բըռնել տըրտմաթաթավ
Զի ընկերոջն իր անբասիր՝ դըժոխքի տուն էր ուղարկում։
Եվ երբ նըրանք Աքիլլեսի նըշանակած տեղը հասան,
140Պատրոկլեսին դըրին գետին ու դիզեցին փայտը շեղջ–շեղջ:
Այնժամ դյուցազն Աքիլլեսի միտքը ուրիշ մի բան ընկավ.
Փայտակույտից հեռու կանգնած կըտրեց իր շեկ մազերը նա,
Որ թողնում էր երկարելու Սպերքիոս գետին ի ձոն[173],
Եվ աչքերը ծովին հառած՝ այսպես խոսեց հառաչելով.
«Սպերիքե՛, Պելևս հայրըս ի զուր սըրտանց ուխտ արավ քեզ,
Որ ես կըռվից երբ ողջ-առողջ դառնամ սիրուն իմ հայրենիք,
Գանգուրներըս քե՛զ նըվիրեմ, մատուցելով զոհ սըրբազան,
Մորթեմ հիսուն պարարտ խոյեր աղբյուրներիդ ակունքի մոտ,
Որտեղ ունես դու մի սուրբ դաշտ ու մի բագին անուշաբույր:
150Այսպես ուխտեց ծերը, սակայն թողիր իղձը դու անկատար:
Եվ արդ, քանզի չեմ դառնալու ես հայրենիքն իմ սիրասուն,
Գիսակներըս տալիս եմ ես Պատրոկլեսին առնի տանի»:

Այսպես ասաց ու մազերը իր սիրելու ձեռքում դըրեց
Եվ ամենքի սիրտը լըցրեց աղեկըտուր լաց ու կոծով։
Անտարակույս կըողբային նըրանք մինչև արևամուտ,
Եթե Աքիլլն Ագամեմնին մոտենալով չասեր նըրան.
«Ո՛վ Ատրիդես, զի աքայանք քեզ ավելի շուտ են լըսում,
Ասա՛ նըրանց, որ բավական համարեն լաց ու կոծն այսքան,
Եվ խարույկից հեռանալով, հըրամայիր զորքի համար
160Առատ ընթրիք պատրաստելու, իսկ մենք մոտիկ սըրտակիցներս
Մահացյալի մասին հոգանք, պետերն էլ թող մընան այստեղ»։

Եվ անսալով Աքիլլեսին, Ագամեմնոն արանց արքան
Հըրամայեց զորքին իսկույն ցըրվել դեպի նավերն իրենց:
Եվ մընացին այնտեղ միայն հուղարկավոր մարդիկ, որոնք
Պատրաստեցին խարույկ՝ հարյուր ոտնաչափ լայն տարածությամբ
Եվ խարույկի վըրա դըրին մահացյալին՝ խոցված սըրտով։
Փայտակույտի առջև ապա փողոտեցին իրար ետև
Պարարտ խաշներ և ծանրաքայլ ու կորեղջյուր ցուլեր բազում,
Եվ առնելով մեծահոգի Աքիլլեսը ճարպը նըրանց՝
170Ոտքից գըլուխ ամբողջովին ծեփեց մարմինը Պատրոկլի
Ու շուրջ–բոլոր շարեց մորթված միսը մեծ-մեծ կըտորներով,
Եվ զետեղեց դիակի շուրջ յուղ ու մեղրի շատ սըրվակներ,
Փայտակույտի վըրա նետեց հըսկա ուժով հանկարծակի
Ահիպարան չորս նըժույգներ, հառաչելով հոգու խորքից:
Արքան ուներ ինը հատ շուն իր սեղանից կերակըրված.
Փողոտելով նա երկուսին՝ փայտակույտի վըրա նետեց։
Եվ մըտադրած ոճիրը ժանտ ի գործ դըրավ, սուր պըղընձով
Խողխողելով տըրոյացի տասներկու քաջ պարմաններին
Նետեց այնտեղ, որ խարույկի բոցը ահեղ լափի նըրանց,
180Եվ սիրելի իր ընկերոջն այսպես ասաց հուժկու ձայնով.
«Ուրախացի՛ր, ով Պատրոկլե, դու դըժոխքի տան մեջ անգամ.
Կատարում եմ ահա ինչ որ քեզ խոստացա ես նախապես.
Տըրոյացի տասներկու քաջ պատանիներ նըշանավոր
Այրըվում են քեզ հետ ահա ամենակուլ բոցերի մեջ.
Իսկ Հեկտորին ոչ թե հըրին, այլ շըներին տամ պիտի կեր»։

Այսպե՛ս սպառնաց, բայց շըները մարմնին մոտիկ չէին գալիս,
Զի Աստղիկը՝ դուստրը Զևսի հեռու էր միշտ վանում նըրանց
Գիշեր-ցերեկ և օծում էր վարդի յուղով Հեկտորի դին,
Որ Աքիլլեսն այն քարշ տալիս՝ վերք չըբացվի մարմնի վըրա:
190Իսկ Ապոլլոնը պարուրեց դիակն ամպով մի կապուտակ,
Որ երկընքից մինչև գետինն իջած ծածկում էր այնքան տեղ,
Որքան մարմինն էր գըրավում, որ բոցավառ արևը բարկ
Չըչորացնի թարմ անդամներն ու մըկանները Հեկտորի։

Բայց փայտակույտը Պատրոկլի դիակի տակ չէր բըռընկվում։
Այն ժամանակ Աքիլլը ժիր ուրիշ միջոց մի մըտածեց.
Փայտակույտից հեռանալով խընդրեց երկու քամիներին՝
Բորեասին ու Զեփյուռին, ուխտեց ընտիր-ընտիր զոհեր,
Եվ ոսկեղեն իր բաժակով ճոխ նըվերներ հեղելով նա
Աղաչում էր նըրանց, որ գան ու բորբոքեն հուժկու շընչով
200Խարույկի հուրն ու դիակներն այրեն ուժգին բոցերի մեջ։

Արագաթև Իրիսն այնժամ ի լուր նըրա աղերսանքին,
Փութաց իսկույն, որ մեծաշունչ քամիներին պատգամ տանի։
Զեփյուռի տանը հավաքված ուրախանում էին նըրանք.
Ու կանգ առավ կըճյա շեմքի վըրա Իրիսն անմիջապես:
Ոտքի ելան բոլոր հողմերն իսկույն, հենց որ տեսան նըրան,
Եվ ամեն մեկը նըրանցից նըրան իր մոտ էր հրավիրում,
Բայց Իրիսը չուզեց նըստել ու հողմերին այսպես ասաց.
«Ես ժամանակ չունեմ այստեղ նըստելու ձեր խրախճանքին,
Պետք է գընամ դեպ հոսանքներն Օվկիանոսի, եթովպացոց
210Երկիրն հեռու, որտեղ զոհեր են մատուցում աստվածներին.
Գընում եմ, որ նըվերներին հաղորդակից լինեմ և ե՛ս։
Բայց Աքիլլեսն աղաչում է, խոստանալով ընտիր զոհեր,
Որ դուք, Զեփյո՛ւռ և Բորեա՛ս, գընաք իսկույն ու բորբոքեք
Խարույկը այն, որի վըրա Պատրոկլեսի դին է դըրված,
Որի համար ողբում են ողջ աքայեցիք միահամուռ»։

Ասաց Իրիսն ու հեռացավ, ելան հողմերն ահեղագոչ
Եվ քըշելով ամպերն իրենց առջևից մեծ դըղըրդյունով
Թռան դեպ ծով, ուր բարձրացան ալիքների հըսկա լեռներ
Ու հապըշտապ ժամանելու նըրանք Իլիոն՝ հուժկու շնչով
220Փայտակույտի վրա ընկան, ու ճարճատեց կըրակն ահեղ:
Փըչում էին գիշերն ի բուն, արծարծելով կըրակը բորբ.
Եվ Աքիլլեսն ամբողջ գիշեր կրկնատաշտակ իր բաժակով
Ոսկյա կըժից գինին առնում ու հեղում էր գետնի վըրա.
Թըրջում էր հողն ու ձայն տալիս Պատրոկլեսի թըշվառ հոգուն։
Ինչպես հայրն է դառնակըսկիծ սուգ անում իր նորափեսա
Միակ որդու ոսկորները խարույկի մեջ այրըվելիս, —
Այդպես ողբում էր դառնապես Աքիլլեսը խելակորույս
Եվ անդադար հառաչելով պըտըտվում էր խարույկի շուրջ։
Իսկ լուսաբեր Արուսյակը, երբ որ ելավ երկրի վըրա,
230Որից հետո ծովի վըրա քըրքմահանդերձ Այգն է ծագում,
Բոցը մարեց Պատրոկլի տակ, ու խարույկի հուրը հանգավ:
Թողին հողմերն ու տուն դարձան, սըլանալով Թրակյան ծովից
Հուզված էր ծովն ալեծածան ու մըռընչում էր հողմակոծ։
Աքիլլեսը հոգնած էր խիստ և խարույկից հեռանալով,
Գընաց պառկեց,և քունն անուշ իջավ վըրան անմիջապես։
Մյուսներն այնժամ Ատրիդեսի շուրջը եկան հավաքվեցին,
Որոնց ոտքի ձայնից զարթնեց Աքիլլեսն ու այսպես ասաց.
«Ագամեմնոն, և դուք բոլոր իշխաններըդ աքայեցոց,
Նախ և առաջ սև գինիով մարեք խարույկն ամբողջապես,
240Որքան տեղ որ կըրակի մեծ զորությունը տեղ է բըռնել,
Որից հետո հավաքեցեք Մենիտյանի ոսկերոտին
Եվ խընամքով առանձնացրեք. նըրանք շատ հեշտ են ճանաչվում,
Զի խարույկի մեջտեղն էր նա, իսկ մյուսները, խառնիխուռն,
Երիվարներն ու պատանիք կրակի եզրերն էին վառվում։
Եվ աճյունը զետեղելով մի ոսկեղեն սափորի մեջ
Ծեփեցեք այն երկտակ ճարպով, մինչև ինքս էլ կիջնեմ դըժոխք։
Չեմ ուզում որ այնքան էլ մեծ դամբան շինվի նըրա համար,
Այլ լոկ համեստ մի հողաթումբ, իսկ հետո դուք աքայանքըդ,
Որ պիտ ապրեք ինձանից ետ, նավերի մոտ կըկառուցեք
250Մեծատարած ու բարձրաբերձ մի դամբարան` մեզ երկուսիս»:

Այսպես ասաց, և անսացին նըրանք դյուցազն Աքիլլեսին։
Նախ մարեցին սև գինիով նըրանց խարույկն ամբողջապես,
Որքան տեղ որ բոցն էր բըռնել, աճյունը իջավ, նըստեց.
Ապա լալով հավաքեցին հեզաբարո Պատրոկլեսի
Ոսկորները սափորի մեջ, ծածկեցին այն երկտակ ճարպով
Եվ խորանի խորք դընելով՝ նուրբ կըտավով ըսքողեցին։
Խարույկի շուրջը գըծեցին բոլորաձև մի գերեզման,
Խոր փորեցին ու պեղելով հողը փըխրուն՝ կուտակեցին
Եվ կանգնելով մեծ հողաթումբ, թողին նըրանք ու հեռացան։
260Իսկ Աքիլլը ժոլովրդին շըրջանաձև նըստեցնելով,
Նավից հանեց մըրցանակներ՝ եռոտանի, փայլուն սաներ,
Երիվարներ ու ջորիներ, ու կառափներ հաղթ եզների,
Բազմապիսի փայլուն իրեր ու գեղիրան սիրուն կանայք:
Նախ և առաջ նա գեղեցիկ մըրցանակներ նըշանակեց
Կառքով արագ թըռչողներին,— ձեռագործի հըմուտ մի կին
Եվ կանթավոր մի մեծ կաթսա՝ քըսաներկու կապիճանոց։
Սա առաջնին. իսկ երկրորդի համար դըրեց նա մի զամբիկ
Վեց տարեկան, դեռևս անվարժ, որ հըղի էր ջորու սաղմով:
Եվ երրորդին՝ չորս կապիճնոց մի սան, կըրակ դեռ չըտեսած
270Արծաթափայլ ու պաղպաջուն և չորրորդի համար ապա
Դըրեց երկու տաղանդ ոսկի. հինգերորդին՝ մի դաշխուրան[174]:
Ապա ոտքի ելած Աքիլլն՝ այսպես ասաց արգիացոց.
«Ո՛վ Ատրիդես և դուք բոլոր պըղընձազգեստ աքայեցիք,
Այս պարգևներն ըսպասում են այստեղ կառքով մըրցողներին:
Եթե հանդեսն այս աքայանք սարքեին ա՛յլ մարդու համար,
Ես առաջին պարգևն անշուշտ առած՝ վըրան կըտանեի:
Գիտեք, որ իմ երիվարներն աննըման են արիությամբ.
Զի սերում են անմահներից, Պոսեյդոնը տըվեց նըրանց
Պելևս հորըս իբրև պարգև, իսկ Պելևսն էլ ինձ պարգևեց։
280Բայց ես մըրցման չեմ մըտնելու, ձիերս պետք է հանգըստանան:
Օ՜, կորցըրին մի այնպիսի փառապըսակ վարիչ նըրանք,
Որը հաճախ յուղն հոսանուտ վար էր թափում նըրանց բաշից,
Լըվանալով մաքուր ջըրով. կանգնած հիմա արտասվաթոր
Նըրա սուգն են անում նըրանք, բաշով գետինը ավլելով:
Իսկ դուք մյուս քաջ աքայեցիքդ, ով որ վըստահ է ձեզանից
Իր ձիերի և ամրակազմ կառքի վըրա, թող գա հանդես»։

Ասաց Պելյանն, ու շատերը աշխուժորեն առաջ եկան։
Առաջինը հանդես եկավ Եվմելոսը՝ մարդկանց արքան,
Որ քաջ որդին էր Ադմետի և գերապանծ կառահըմուտ։
290Նըրանից ետ ելավ Տիդյան Դիոմեդեսն հըսկայազոր,
Տրովյան ձիերը լըծելով, որ Էնիասից էր ավարել,
Իսկ Էնիասին ինքն Ապոլլոնը ազատեց ահեղ ժամին։
Ապա ելավ խարտյաշ Ատրիդ Մենելավը դյուցազնազարմ,
Լըծեց կառքին արագաթռիչ երկու աշխույժ նըժույգներին՝
Ագամեմնի Ճայիկը սև և իր Ճեպուկը սեփական։
Եքեպոլոսն ընծայեց այն Ագամեմնոն թագավորին
Այն պայմանով, որ նըրա հետ ինքը հողմոտ Իլիոն չըգա,
Այլ մընա տանն ու վայելի ճոխ պարգևներն Արամազդի,
Բընակվում էր հանգըստավետ Սիկիոնի մեջ արձականիստ։
300Լըծեց Ճայիկն այդ սըրընթաց, որը պատրաստ էր արշավի:
Անտիլոքոսն ապա կազմեց նըժույգներն իր գեղեցկաբաշ,
Շըքեղ որդին Նելյան Նեստոր մեծահոգի թագավորի,
Կառքին լըծած Պիլոսածին սըրաթըռիչ երիվարներ։
Հայրը մոտիկ գալով որդուն՝ այս խըրատիչ խոսքերն ասաց.
«Քեզ, Անտիլոք, Արամազդը և Պոսեյդոնը դեռ մանկութ
Սերտ սիրելով՝ սովորեցրին ձի վարելու ամեն արվեստն,
Ուստի, որդիս, երկար-բարակ խըրատների կարիք չունես,
Դու քաջ գիտես նըշանի շուրջ դառնալ արագ, բայց ձիերըդ
Արշավի մեջ դանդաղ են շատ, վախենում եմ, թե վընասվես։
310Սուր են ձիերը մյուսների, սակայն նըրանք չունեն քեզ չափ
Խելք ու շընորհք, ոչ էլ քեզ պես հըմուտ են ձի վարելու մեջ։
Ուստի, որդիս, արա այնպես, որ չըմընաս անմըրցանակ։
Հյուսնը խելքով, քան թե ուժով պետք է որ իր գործը տեսնի.
Նավավարն էլ իմաստությամբ ու խելքով է ղեկավարում
Իր սըրընթաց նավը մըթին մըրըրկածուփ ծովի վըրա.
Կառավարն էլ կառավարին անցնում է իր իմաստությամբ:
Իսկ ով որ իր կառքին միայն ու ձիերին վըստահանա,
Կըպըտըտվի ասպարեզում խելակորույս այստեղ–այնտեղ
Ու չի կարող հաղթահարել իր ձիերին արշավելիս։
320Իսկ խելացի կառավարը թեկուզ վատթար նըժույգներով,
Աչքը հառած նըպատակին, մոտից կանցնի և գիտե թե
Նա ե՞րբ պետք է որ թուլացնի արջառենի փոկերը պիրկ,
Բայց նըրանց միշտ ամուր բըռնած՝ առաջն է նա մըտիկ անում։
Նըշանակետն ահա ցույց տամ, որ քո աչքից չըվըրիպի.
Մի գըրկաչափ չոր փայտ այնտեղ, գետնի վըրա խըփված է, տես,
Կաղնի է նա և կամ սոճի, որ չի փըտում անձրևներից,
Եվ երկու կողմ, աջից-ձախից կան ըսպիտակ երկու քարեր
Ճամփի բերան, և նըրա շուրջ ասպարեզը հարթ է բոլոր
Թերևըս դա գերեզման է մի հինավուրց մահկանացվի
330Եվ կամ թե քար սահմանանիշ՝ հին մարդկանցից այդտեղ դըրված
Որը Աքիլլն արշավանքի դըրեց իբրև նըշանակետ:
Դու այդ քարի մոտից քերիր, վարելով քո ձիերն ու կառք,
Եվ պընդակապ աթոռիցըդ փոքր-ինչ դեպի ձախը ծըռվիր,
Ըսպառնաձայն մըտրակելով աջակողմյան երիվարին
Եվ թուլացրու բավականին երասաններն այդ նըժույգի։
Իսկ ձախ կողմի ձին նըշանի մոտից թող որ անցնի այնպես,
Որ կարծել տա, թե անիվը նըպատակին պիտի քըսվի:
Բայց այդ պահին ըզգուշացիր, որ չըլինի քարին դիպչես,
Շուռ տաս, փըշրես կառքըդ և քո նըժույգները վիրավորես,
340Ուրախություն առթես այլոց և մընասինքըդ ամոթահար:
Ուրեմն եղիր ըզգուշավոր, և խելացի եղիր, որդիս,
Զի եթե դու նըպատակին շըփվես ընդհուպ և անց կենաս,
Ոչ ոք պիտի չըկարենա այլևս հասնել քեզ, կամ անցնել,
Նույնիսկ եթե քո ետևից Ադրեսդի վեհ որդին Արիոնն
Իր ձին վարի սըրաթըռիչ, որը ծընունդ էր աստըծու,
Եվ կամ այստեղ սընված ընտիր նըժույգները լավմեդոնյան»։

Այսպես ասաց Նելյան Նեստորն ու դարձավ իր տեղը նըստեց,
Այս կարևոր խորհուրդները տալով որդուն՝ Անտիլոքին:
Հինգերորդը Մերիոնեսն իր ձիերը կարգավորեց
350Կառք նըստելով. և գըցեցին բոլորն իրենց վիճակները[175].
Եվ շարժում էր Աքիլլն ինքը վիճակներն այդ՝ սաղավարտում։
Եվ առաջինը Նեստորյան Անտիլոքի վիճակն ելավ,
Նըրանից ետ ելավ վիճակը Եվմելոս թագավորի.
Հետո ելավ Մենելավոս Ատրիդինը կորովատեգ.
Նրանից ետ արշավելու վիճակն ընկավ Մերիոնեսին
Եվ վերջինը արիագույն Դիոմեդի վիճակն ելավ:
Եվ կանգնեցին նըրանք կարգով, ու ցույց տըվեց Աքիլլն այնժամ,
Նըշանակետն հեռու դաշտում, և նըրա մոտ իբրև վըկա
Նա նըստեցրեց աստվածատիպ Փինիքսին՝ հոր կապարճակրին[176],
360Որ հետևի արշավանքին ու ճըշմարիտն ասի արդար:

Այնժամ նըրանք բոլորն իրենց մըտրակները բարձրացնելով
Մըտրակեցին նըժույգներին, հորդորելով ուժգընաձայն:
Ձիերն իսկույն տեղից պոկված արշավեցին սըրաթըռիչ,
Փոշին նըրանց լանջքի տակից բարձրանում էր ամպի նըման,
Ու բաշերը հողմի շընչով ծըփում էին ու ծածանվում:
Կառքերը մերթ սողում էին բարեբեղուն գետնի վըրա,
Ու մերթ կարծես թըռչում օդով. կառավարներն ամուր նըստած
Վառվում էին հաղթանակի տենչով բորբոք, սըրտատըրոփ,
Հորդորելով նըժույգներին, որոնք թըռչում էին փոշում:
370Իսկ երբ արդեն ձիերն իրենց վերջին ընթացքն էին առնում,
Շուռ գալով դեպ ծովն ըսպիտակ, այդտեղ արդեն կըրկնապատկվեց
Արիությունն, ու լափում էր տարածությունն ամեն նըժույգ։
Անդ Փերեսյան ձիերն արագ անցան բոլոր նըժույգներից,
Նըրանցից ետ ցոլում էին Դիոմեդյան գեղազատներն
Տըրոյայից, ոչ թե հեռու, այլ շատ մոտիկ, կառքին ընդհուպ,
Որ թըվում էր ամեն վայրկյան պիտ ելնեին կառքի վըրա,
Որոնց շունչը տաքացնում էր թիկունքը լայն՝ Եվմելոսի.
Գըլուխները նըրա վըրա բըռնած սուրում էին նըրանք,
Որոնք գուցե և անցնեին, կամ թողնեին երկբայելի
380Հաղթությունը, եթե Տիդյան Դիոմեդի վըրա, Գուշակ
Ապոլլոնը ոխ չունենար, որ մըտրակը գըցեց ձեռքից։
Նա զայրացավ և աչքերից Դիոմեդի արցունք հոսեց,
Երբ տեսավ, որ զամբիկները թըռչում էին արշավասույր,
Մինչ իրենները անմըտրակ դանդաղեցրին ընթացքն իրենց:
Բայց նենգությունն Ապոլլոնի Դիոմեդես Տիդյանի դեմ
Չըվըրիպեց Աթենասի սուր աչքերից, որ շուտ հասավ,
Տըվեց մըտրակը Տիդյանին և ձիերին ուժ ներշընչեց,
Եվ Ադմետի որդու ետևն ընկած ցասկոտ աստվածուհին
Կոտրեց լուծը նըժույգների ու ճայիկները խըրտնեցին,
390Արշավեցին ճամփից ելած, քեղին անլուծ ընկավ գետին,
Եվ Եվմելոսն անվի մոտից նըստարանից վայր գըլորվեց.
Արմունկները, քիթն ու բերանը քերծվեցին արյունոտված,
Ճեղքվեց ճակատն հոնքերի մոտ, և լըցվեցին արտասուքով
Նըրա աչքերն ու կոկորդում նըվաղեց ձայնը զորավոր։
Իսկ Դիոմեդը թեքելով իր նըժույգներն առաջ անցավ
Մյուս բոլորից, զի Պալլասը տրվեց կորով նըժույգներին
Ու նըրան՝ փառք, որից հետո Մենելավոսն էր սըլանում։
Բայց Անտիլոքն այսպես հորդոր տըվեց իր հոր նըժույգներին.
«Դո՛ւք էլ թըռեք, երիվարնե՛րս, արագացրե՛ք ընթացքը ձեր,
400Չեմ պահանջում ես ձեզանից, որ դուք մըրցման մըտնեք խիզախ
Քաջ Տիդյանի ձիերի հետ, որոնց տըվեց Պալլասը ուժ
Եվ պարգևեց դյուցազունին հաղթանակի փառք ու պարծանք։
Բայց շուտ հասեք Ատրիդյանի նըժույգներին, ետ մի մընաք,
Որպեսզի ձեզ չամաչեցնի նըրա Սևուկ զամբիկը ժիր,
Եվ նա ինչո՞ւ զամբիկ տեղով պիտի ձեզնից առաջ անցնի:
Ասում եմ ձեզ ահավասիկ, և ասածըս կըկատարվի,
Այլևըս ձեզ հոգ չի տանի ազգաց հովիվ Նեստորը ծեր,
Այլ սայրասուր պըղընձով ձեզ նա կըսպանի, եթե երբեք
Անփույթ լինեք ու մըրցման մեջ տանեք պարգև նըվաստագույն:
410O՛ն ուրեմն, Մենելավի նըժույգներին հասեք իսկույն,
Իսկ ես պիտի ի գործ դընեմ մի խորամանկ խաղ ու հընարք՝
Սըպըրդելու մի նեղ տեղից, և կարծում եմ՝ չեմ վըրիպի»:

Այսպես ասաց, և իշխանի սաստից ձիերն ակնածելով՝
Փոքըր մի պահ սուր սըլացան, և Անտիլոքն արիասիրտ
Շուտով տեսավ, որ նեղանում էր ճանապարհը գոգավոր:
Ձըմեռային անձրևն այնտեղ լըճանալով ճամփան քանդել,
Փոս էր գըցել բավական տեղ, Մենելավոսը այնտեղից
Սըլանում էր, վախենալով մյուս կառքերին զարնըվելուց։
Անտիլոքն էլ այդ ուղղությամբ ընթանալով, փոսի եզրից
420Փոքր-ինչ շեղվեց և քըշում էր նըժույգները սալասըմբակ։
Մենելավոս արքան սոսկաց ու ձայն տրվեց Անտիլոքին.
«Անտիլոքե՛, ո՞ւր ես քըշում կառքըդ այդպես խելակորույս,
Նըժույգներիդ սանձը քաշիր, տեսնում ես, որ նեղ է ճամփան.
Ըսպասիր որ քիչ լայնանա, այն ժամանակ առաջ կանցնես,
Գուցե կառքներս ընդհարվելով՝ վընաս հասնի երկուսիս էլ»։

Այսպես ասաց. Անտիլոքը չըլըսելու տալով նըրան,
Էլ ավելի շատ տաքացավ ու մըտրակեց իր ձիերին։
Եվ որքան տեղ, որ կըտրում է գունդը հուժկու ձեռքից նետված,
Երբ մի կըտրիճ՝ երիտասարդ իր տարիքի ուժն է փորձում,-
430Ձիերն այդքան առաջ անցան, ու ճայիկներն ետ մընացին,
Մենելավոսն ինքը դիտմամբ քաշեց նըրանց սանձերը ձիգ,
Որ մի գուցե սալասըմբակ նըժույգները ճանապարհին
Ընդհարվելով իրար հանկարծ շուռ տան կառքերն, ու մինչ իրենք
Դեպ հաղթանակն են սըլանում՝ ցած գըլորվեն փոշեթավալ:
Եվ կըշտամբեց նըրան խարտյաշ Մենելավոսն ահեղ ձայնով.
«Անտիլոքե՛, չըկա քեզնից ավելի չար, անօրեն մարդ.
Չըքվի՛ր, ճիշտ չէ, որ աքայանքս խոհեմ էինք համարում քեզ.
Բայց այդպիսով, առանց երդման դու մըրցանակ չես տանելու»[177]։

Այս ասելով՝ ահեղաձայն խըրախուսեց իր ձիերին.
440«Ինչո՞ւ եք ետ մընում, ձիերս, ինչո՞ւ համար եք վըհատվում.
Նըրանց ծընկները ձերինից ավելի շուտ պիտի հոգնեն,
Քանզի վաղուց ուժից ընկած՝ երկուսով էլ ծեր են արդեն»։

Այսպես ասաց, և արքայի սաստից նըրանք պատկառելով՝
Սըրաթըռիչ առաջ անցան ու շատ շուտով հասան նըրանց։

Աքայեցիք մըրցարանում նըստած՝ հանդեսն էին դիտում,
Մինչ կառքերը թըռչում էին դաշտից փոշի բարձրացնելով։
Նախ նըկատեց Իդոմենեսն արշավասույր նըժույգներին,
Որովհետև նըստած էր նա հրապարակում բարձըր մի տեղ
Եվ լըսելով կառավարի ձայնը հեռվից՝ նա ճանաչեց
450Ու նըշմարեց առաջընթաց երիվարին երևելի։
Ոտքից գըլուխ ամբողջովին աշխետ էր նա, բայց ճակատին
Բոլորաձև, լուսնանըման մի ըսպիտակ նիշ ուներ նա:
Ոտքի ելավ Իդոմենեսն ու աքայանց այսպես ասաց.
«Ո՛վ սիրելի առաջնորդներ և իշխաններ արգիացոց,
Միմիայն ե՞ս, թե դո՛ւք էլ եք տեսնում արդյոք նըժույգներին։
Թըվում է ինձ, թե առաջից ուրիշ ձիեր են այդ սուրում,
Կառավա՞րն էլ ուրիշ մարդ է, բայց Եվմելի զամբիկներին
Ինչ-որ մի բան ետ է պահում, առաջ աչքի էին ընկնում։
Ես տեսա, որ նըշանակետն առաջինը նըրանք անցան,
460Սակայն հիմա և ոչ մի տեղ ես չեմ կարող տեսնել նըրանց,
Որքան էլ որ պըտտեցնում եմ աչքըս դաշտում տըրոյական:
Կառավարի ձեռքից գուցե անձը ընկավ, կամ կետի շուրջ
Չըկարեցավ ամուր բըռնել և այն անցնել հաջող կերպով,
Եվ կամ գուցե ընկավ այնտեղ, ու շուռ եկավ կառքը նըրա,
Խըրտընեցին ձիերն անզուսպ ու դուրս եկան ճանապարհից:
Դո՛ւք էլ ելեք և նայեցեք, գուցե ես լավ չեմ որոշում,
Բայց թըվում է, թե հաղթողը էտոլացի զարմիկ է մի-
Դիոմեդը՝ քաջ Տիդեսի որդին իշխանն արգիացոց»:

Եվ Ոյիլյան Այաքսն այսպես պատասխանեց կոպիտ կերպով,
470«Իդոմենե՛ս, ի՞նչ ես այդպես անժամանակ դու բարբաջում,
Որովհետև ահավասիկ բարձր աքայանց զամբիկներն են
Որ դեպի մեզ են սըլանում լայնատարած դաշտի միջով:
Աքայանց մեջ դու փոքըր չես քո տարիքով, ծեր ես արդեն
Եվ քո գըլխից աչքերըդ լավ չեն նըշմարում, բայց շարունակ
Շաղփաղփում ես, վայել չէ քեզ զըրախոսել բոլորովին,
Որովհետև այստեղ քեզնից ավելի լավ տեսնողներ կան։
Նույն զամբիկներն են արշավում, որ ըսկըզբից առաջ էին,
Եվ կառավարն էլ Ադմետյան Եվմելն ինքն է առաջընթաց»:

Կըրետացոց պետը ցասմամբ նըրան այսպես պատասխանեց.
480«Ո՛վ Ոյիլյան Այաքըս դու, չարալեզու և կըռվարար,
Ըստորագո՛ւյնդ աքայանց մեջ, ապերասան մըտքի՛ տեր մարդ,
Արի գըրավ դընենք այստեղ եռոտանի կամ թե մի սան,
Եվ դատավոր թող լինի մեզ Ագամեմնոնն արդարամիտ,
Թե ո՞ր ձիերն են նախարշավ, որ հասկանաս տույժ կըրելով»։

Այսպես ասաց, և Ոյիլյան Այաքսն արագ ոտքի ելավ,
Բարկությունից մըռմըռալով, որ պատասխան տա խըստասիրտ:
Եվ նըրանց ոխն անտարակույս հեռու կերթար, եթե իսկույն
Աքիլլեսը վեր չըկենար և չըսաստեր նըրանց այսպես.
«Իդոմենե՛ս, Այա՛քս, այլևս վերջ տըվեք ձեր խիստ խոսքերին,
490Ձեզ վայել չէ ժողովըրդի առաջ այդպես բանակըռվել:
Ինքներդ պիտի բարկանայիք, թե ուրիշներն այդ անեին:
Հանգիստ նըստած, բարեկամներս, նըժույգներին նայեցեք դուք,
Որոնք շուտով այստեղ, մեզ մոտ պիտի հասնեն հաղթանակած՝
Մըրցանակներ ըստանալու, այն ժամանակ պիտի տեսնեք,
Թե նըրանցից ո՛րը առաջ կըժամանի, ո՛րը հետո»։

Խոսքը հազիվ էր վերջացրել, երբ երևաց Տիդյանն ահա՛
Մըտրակելով ուսերն անդուլ իր ժիրաժիր նըժույգների,
Որոնք լափում էին ճամփան օդապարիկ մի թըռիչքով։
Ու դիզվում էր կառավարի վըրա փոշին ճանապարհի:
500Ոսկեսար կառքն անագազարդ գըլորվում էր արագորեն,
Եվ անիվներն հազիվ էին հետքեր թողնում իրենց ետև,
Այնքան արագ էին թըռչում երիվարներն արշավասույր:
Դիոմեդեսն հասավ իսկույն ու շըրջանի մեջ կանգ առավ.
Քըրտինքն հոսում էր ձիերի պարանոցից ու լայն կըրծքից.
Դիոմեդեսն անմիջապես փայլուն կառքից ցատկեց գետին
Եվ մըտրակը հենեց լըծան. Սթենելոսն այն ժամանակ
Մըրցանակներն առավ փութով՝ մի կին և մի եռոտանի
Ընկերներին տըվեց տանեն, ինքն ըզբաղվեց նըժույգներով։

Նըրանից ետ կառարշավում էր Անտիլոքն երիտասարդ,
510Դավով և ո՛չ արագությամբ անց կենալով Մենելավին,
Բայց Մենելավն ընդհուպ նըրա ետևից էր կառարշավում։
Որքան միջոց, որ լինում է կառքի միջև և ձիերի,
Երբ որ տերը կառքում նըստած սըլանում է դաշտի միջով,
Ձիու պոչի մազերի ծայրն քըսվում է գիլ եկող անիվին,
Այնպես մոտից է վազում ձին, որ միջոցը չընչին է շատ, -
Այդքանով էր ետ Մենելավն ըսքանչելի Անտիլոքից,
Մինչդեռ առաջ գընդակաչափ կար անջըրպետ նըրանց միջև:
Բայց նա արագ հասավ նըրան, զի բորբոքվում էր գընալով
Աշխուժությունն Ատրիդեսյան գիսակագեղ Սևուկ ճակի:
520Եթե փոքր-ինչ ևս երկարեր նըրանց վազքի տարածությունն,
Այն ժամանակ Մենելավոսն անտարակույս կանցներ նըրան
Եվ հաղթությունն էլ վիճելի չէր մընալու նըրանց միջև։
Իսկ Մերիոնեսն՝ արիասիրտ ըսպասավորն Իդոմենի
Տեգընկեցի չափով ետ էր մընացել քաջ Մենելավից,
Զի գեղաբաշ նըժույգները դանդաղաշարժ էին նըրա,
Եվ ինքն անվարժ էր, անհըմուտ կառարշավի արվեստի մեջ։
Իսկ Ադմետի որդին հասավ ամենից վերջ, քարշ տալով իր
Կառքը չըքնաղ և առջևից երիվարները վարելով ։
Աքիլլեսը այդ տեսնելով՝ նըրա համար ցավեց սաստիկ
530Եվ կանգնելով աքայանց մեջ այս թևավոր խոսքերնասաց.
«Առաջին քաջն ամենից վերջ է վարում իր ձիերն աշխույժ,
Բայց տանք երկրորդ մըրցանակը, որին անշուշտ արժան է նա.
Իսկ առաջինն առնի տանի Դիոմեդես Տիդյանը թող»։
Այսպես ասաց, և բոլորը հավան եղան նըրա վըճռին:
Եվ կըտային նըրան ճայիկն աքայեցոց հավանությամբ,
Եթե որդին վեհ Նեստորի՝ Անտիլոքը վիրավորված,
Վեր կենալով՝ Պելիսյանի դեմ այդպիսի դատ չըբանար.
«Եթե այդպես վարվես, Աքիլլ, վըրադ ես շատ պիտ բարկանամ:
Այդպես պատճառ բըռնելով դու, թե Եվմելի արագավազ
540Ձիերն ու կառքն հարվածվեցին, բայց քաջ է նա, կառամարտիկ,
Մըրցանակըս պետք է խըլե՞ս. անմահներին աղերսեր թող,
Այն ժամանակ անշուշտ այդպես բոլորից ետ չէր մընա նա:
Իսկ թե նըրան խըղճում ես դու, սիրելի է նա քեզ այդքան՝
Վըրանիդ մեջ ունես անբավ ոսկի, պըղինձ, խաշներ ունես,
Աղախիններ ունես բազում և նըժույգներ սալասըմբակ.
Տո՛ւր նըրանցից նըրան հետո, պարգև՝ թեկուզ իմից էլ մեծ,
Կամ ուզում ես՝ թեկուզ հիմա, որ քեզ գովեն աքայեցիք:
Ես զամբիկըս չեմ տա նըրան, աքայեցոց որդիներից
Ով ուզում է հանդես գա թող, բազուկներով մըրցի ինձ հետ»:

550Այսպես ասաց. Աքիլլը ժիր ժըպտաց նըրա խոսքի վըրա,
Ուրախացավ, սիրում էր նա երիտասարդ Անտիլոքին,
Եվ դառնալով նըրան սիրով՝ այս թևավոր խոսքերն ասաց,
«Անտիլոքե՛, քանի որ դու պահանջում ես, որ Եվմելին
Պարգև տամ ես իմ վըրանից՝ ցանկությունըդ կըկատարեմ։
Կըտամ նըրան զըրահը, որ ավարեցի Աստրոպեից,
Որը վերջում շըրջապատված է անագով ճերմակափայլ.
Եվ կարծում եմ նըրա համար մի թանկարժեք պարգև է դա»:

Ասաց Պելյանն ու ընկերոջն՝ Ավտոմեդին հըրամայեց
Գընալ բերել իր վըրանից. և նա իսկույն վազեց բերեց
560Տըվեց ձեռքը Եվմելոսի, որն ընդունեց ուրախությամբ։

Ոտքի ելավ ցաված սըրտով Մենելավը խարտիշահեր՝
Անտիլոքի դեմ սըրտմըտած. և պատվիրակն Ատրիդեսյան
Դըրեց նըրա ձեռքում մականն արքայական ու պատվիրեց,
Որ լուռ կենան արգիացիք, և դյուցատիպ մարդը ասաց.
«Այդ ի՞նչ արիր, Անտիլոքե՛, դու որ ուշիմ էիր միշտ էլ
Ըստվերեցիր իմ փառքը դու, նըժույգներին իմ նենգեցիր,
Մըղելով քո վատթարագույն ձիերն առաջ իմիններից:
Եվ արդ, ո՛վ դուք արգիացոց առաջնորդներ խորհըրդական,
Մեր երկուսի միջև եղեք դատավորներ անկողմնակալ։
570Թող իմ մասին չասի ոչ մի պըղընձազգեստ աքայեցի,
Թե Մենելավն հանիրավի փառազըրկեց Անտիլոքին
Եվ ճայիկը առավ գընաց, մինչ իր ձիերն էին հոռի,
Սակայն ինքը զենքի ուժով ու բըռնությամբ գերահըզոր։
Լըսեք, ես ինքս եմ դատելու ու չեմ կարծում, թե մեկը իմ
Դատաստանից դըժգոհ մընա, դատըս արդար է լինելու:
Արդ, Նեստորի որդի՛դ շըքեղ, Անտիլոքե, այստեղ արի
Եվ ձիերիդ ու քո կառքի առջև կանգնած, ըստ օրինի,
Ձեռքըդ բըռնած ճապուկ մըտրակդ, որով դեռ նոր վարում էիր,
Եվ դիպչելով նըժույգներիդ, երդվիր արքա Պոսեյդոնով,
580Թե նենգությամբ ու դավով չէր, որ խոչընդոտ եղար կառքիս»։

Եվ Անտիլոքն ուշիմ՝ այսպես պատասխանեց Մենելավին.
«Զըսպիր զայրույթըդ, Մենելավ, զի քեզանից կըրտսեր եմ ես,
Դու ինձանից թե՛ տարիքով, թե՛ վեհությամբ մեծ ես, Ատրի՛դ,
Ու լավ գիտես պատանեկան թերություններն ու սըխալներն.
Պատանու միտքն աշխույժ ու ժիր, դատաստանը՝ կարճ կըլինի:
Հանգըստացրու սիրտըդ ուստի, իսկ զամբիկը, որ ըստացա,
Քե՛զ կըտամ ես, ու թե ուզես՝ ուրիշն էլ իմ ունեցածից.
Կըտամ, քան թե կընկնեմ աչքիցդ ես հավիտյան, դյուցասընունդ,
Եվ մեղավոր կըլինեմ մեծ աստվածների առաջ ընդմիշտ»։
590Այսպես ասաց երիտասարդ որդին մեծանձըն Նեստորի
Ու ձին հանձնեց Մենելավին, և Ատրիդի սիրտը ցընծաց,
Զըվարթացավ, ինչպես երբ ցողն է հասկերի վըրա իջնում,
Եվ արտերը սըրսըփալով ծածանվում են, ծըփում վետ-վետ:
Այդպես և քո, Մենելավո՛ս, սիրտը ծըփաց, զըվարթացավ:
Եվ նա այնժամ այս թևավոր խոսքերն ասաց Անտիլոքին,
«Բարկացած եմ թեև, բայց քեզ պետք է զիջեմ ինքըս հիմա,
Զի դու երբեք, Անտիլոքե, խենթ ու խելառ մարդ չես եղել,
Պատանությունդ է հանցավոր, որ դու այսօր սըխալվեցիր:
Ըզգուշացիր այսուհետև խորամանկել մեծերի հետ,
600Ուրիշ ոչ մի դանայեցի չէր մեղմացնի ինձ այդպես հեշտ,
Բայց քանի որ շատ տանջվեցիր այս կըռվի մեջ դու ինձ համար,
Ինչպես հայրըդ ու եղբայրըդ, ուստի աղերսըդ լըսելով,
Զամբիկը քեզ պիտի զիջեմ, թեև ինձ է պատկանում այն,
Որպեսզի ողջ աքայեցիք լավ հասկանան, ինչպես և դու,
Որ ես երբեք մեծամիտ չեմ ու չեմ եղել ժանտ ու անսիրտ»:

Ասաց, տրվեց Անտիլոքի ընկերոջը՝ Նոյեմոնին
Զամբիկը, որ առնի տանի, իսկ ինքն առավ սանը փայլուն:
Իսկ Մերիոնեսն իբրև պարգև՝ ոսկու երկու տաղանդն առավ,
Զի չորրորդն էր տեղ հասել նա, հինգերորդին մընաց պարգև
610Դաշխուրանը կըրկնատաշտակ. Աքիլլեսը վերցըրեց այն,
Առաջ եկավ ու Նեստորին տալով՝ այսպես ասաց նըրան.
«Այս էլ դո՛ւ առ, ո՛վ ծերունի, ու պահիր այն իբր հիշատակ
Պատրոկլեսի թաղման առթիվ, որին էլ չես տեսնելու դու
Աքայանց մեջ. տալիս եմ քեզ այնպե՛ս, զի չես մասնակցելու
Ոչ բըռունցքով և ոչ տեգով, ոչ էլ ոտքով մըրցամարտի,
Զի ծերությունը ծանրակիր տառապեցնում է քեզ արդեն»:

Ասաց, հանձնեց դաշխուրանը. ծերն ընդունեց ուրախությամբ
Եվ ուղեց այս սըրաթըռիչ խոսքերը վեհ Աքիլլեսին.
«Ճըշմարիտ ես ասում, որդյակ, և խելացի խոսեցիր դու.
620Տըկարացել են անդամներըս. ո՛չ ոտքերըս, սիրելիդ իմ, ո՛չ էլ ձեռքերս
Էլ չեն շարժում աշխուժորեն թեթև, արագ, ինչպես առաջ:
Եթե լինե՜ր երիտասարդ տարիների ուժըս վըրաս,
Ինչպես դեռևս այն ժամանակ, երբ Եպիացիք թաղում էին
Ամարինկես թագավորին Բուպրասի մեջ, ու սարքեցին
Աքայորդիք մըրցություններ ի պատիվ մեծ թագավորի:
Չըկար այնտեղ ինձ մըրցակից և ոչ մի մարդ, ոչ եպյանց մեջ
Ոչ պիլացոց մեջ մինչև իսկ, և ոչ վեհանձն էտոլացոց:
Բըռնամարտում ես հաղթեցի այնտեղ կըտրիճ Կլիտոմեդին.
Պլևրոնյան Անկեոսը գոտեմարտի ելավ իմ դեմ,
630Նըրան էլ ես գետնով տըվի, վազքով անցա Իփիկլեսին,
Քաջ էր թեև, Պոլիդորին և Փիլեսին անցա տեգով։
Միայն ձիով հաղթեցին ինձ Ակտորյաններն արշավի մեջ,
Այն էլ թըվով հաղթող եղան, նախանձելով հաղթանակիս,
Զի մեծամեծ մըրցանակներ էին դըրված այդ հանդեսում։
Երկու հոգով էին նըրանք, եղբայրներից մեկը ամուր
Սանձն էր բըռնել նըժույգների, մըտրակում էր մյուսն անդադար։
Այդպես էի մի ժամանակ, ջահելները թող որ հիմա
Առաջ անցնեն մըրցության մեջ, ծերությանըս պետք է անսամ.
Ես, որ փայլում էի առաջ դյուցազների մեջ փառապանծ։
640Շարունակիր հիմա հանդեսն ի պատիվ քո ընկերակցի։
Քո ինձ տըված այս մըրցանակն ընդունում եմ ուրախ սըրտով,
Որովհետև չես մոռանում քո ծերունի բարեկամին
Եվ կարող ես արժանապես մեծարել ինձ աքայանց մեջ։
Աստվածները թո՛ղ փոխարենն առատ շնորհներ պարգևեն քեզ»։
Այսպես ասաց, և Աքիլլեսն այդ գովեստները լըսելով՝
Ելավ գընաց դեպ աքայանց հրապարակն ակըմբահույլ,
Դըրեց այնտեղ դըժվարագույն կըռփամարտի մըրցանակներ:
Բերել տըվավ, կապեց մեջտեղ վեց տարեկան մի էգ ջորի,
Հուժկու ուժով, դեռ անսովոր բեռան, անսանձ ու խըստերախ,
650Իսկ հաղթվողի համար դըրեց փայլուն բաժակ մի կըրկնատաշտ,
Եվ կանգնելով բազմության մեջ այսպես ասաց արգիացոց.
«Ատրեորդի՛ք, և դուք բոլոր պըղընձազգեստ աքայեցիք,
Այստեղ եղած ուժեղներից երկու մարդ եմ հրավիրում,
Որ հանդես գան բըռընցքամարտ գուպարածով, և Ապոլլոնն
Ում էլ որ տա հաղթությունը աքայեցոց արդար վըճռով,
Աշխատասեր ջորին այս թող առնի տանի վըրանը իր,
Իսկ կըրկնատաշտ բաժակը թող պարտվողը ինքն ըստանա»։

Այսպես ասաց, և բազմության միջից ելավ հըսկա մի մարդ,
Կըռփամարտի հըմուտ ու վարժ քաջ Եպեոսը Պանոպյան
660Եվ բըռնելով աշխատասեր ջորու վըզից՝ բացականչեց.
«Առա՛ջ թող գա, ով որ պիտի տանի բաժակը կըրկնատաշտ.
Իսկ այս ջորին, ասում եմ ես, անկարող է խըլել ոչ ոք
Ինձ հաղթելով բըռնամարտում, զի ամենից զորեղն եմ ես.
Հերիք չէ՞ որ պատերազմում աննըշան եմ,- դե ինչ արած,
Երբ չի կարող մահկանացուն ամեն բանում հըմուտ լինել:
Բայց ասում եմ բոլորիդ մոտ, և ասածըս կըկատարեմ,
Կըջախջախեմ ախոյանիս, ոսկորները կոփըշըրտեմ։
Ուստի պատրաստ թող ըսպասեն նըրան մոտիկ բոլոր մարդիկ,
Որ վերցընեն բըռունցքներովըս ջախջախված իրենց մարդուն»:

670Այնպես ասաց, և բոլորը խոր լըռություն պահպանեցին:
Եպեոսի դեմ ելավ միայն Եվրիալոսն աստվածատիպ,
Որ էր որդին Տալայոնյան Միկեստես մեծ թագավորի:
Եղել էր նա մի ժամանակ Թեբե՝ թաղմանն Իդիպոսի
Եվ հաղթող էր հանդիսացել այնտեղ բոլոր կադմեացոց:
Նըրան մոտիկ կանգնած էր քաջ Դիոմեդեսն արիատեգ,
Հորդորում էր ջերմ խոսքերով ու հաղթություն մաղթում քաջին,
Տրվեց նըրան գոտի, ապա վայրի ցուլից քաշված մի փոկ[178]:
Այսպես կազմ ու պատրաստ նըրանք երկուսով էլ մեջտեղ եկան
Եվ մեկ-մյուսի դեմ բարձրացրած թևերն իրենց մըկանակուռ
680Գըրոհեցին իրար վըրա, ծանըր ձեռքերն իրար խառնած։
Նըրանց ծանըր ծընոտներից փըրթավ կոփյուն մի սոսկալի,
Քըրտինքը հորդ ցած էր հոսում նըրանց բոլոր անդամներից.
Աստվածային Եպիոսն հանկարծ վըրա վազեց ամբողջ ուժով
Եվ իջեցրեց իր վիթխարի կըռուփն այտին ախոյանի:
Եվրիալոսը հըսկայի այդ հարվածին չըդիմացավ,
Դողդողացին պերճ անդամներն, ու փուլ եկավ հասակով մեկ։
Ինչպես ձուկը, որ Բորեասի շընչով հուզված ծովից ելած
Թըրթըռում է մամռոտ ափին ու ծածկըվում է ալիքով,-
Եվրիալոսն ընկավ այդպես բըռընցքահար, բայց մեծասիրտ
690Եպիոսը հուժկու ձեռքով բըռնեց նըրան ու բարձրացրեց,
Եվ ընկերներն անմիջապես առան տարան վիրավորին։
Ոտքերն ընդքարշ էին գընում, գըլուխն ընկնում այս ու այն կողմ
Ու թըքում էր թանձըր արյուն, տարան ու ցած դըրին նըրան
Ապա իրենք ետ դառնալով՝ առան բաժակը կըրկնատաշտ:

Պելյանն այնժամ աղետավոր ըմբշամարտի համար դըրեց
Նոր՝ մեծարժեք մըրցանակներ ու ցույց տըվեց դանայեցոց.
Հաղթող քաջի համար մի մեծ ու հըրափորձ եռոտանի[179]
Սահմանեց նա, որին մարդիկ գին կըտրեցին տասներկու եզ:
Իսկ հաղթվողի համար բերեց ու կանգնեցրեց ատյանի մեջ
700Մի կին հըմուտ ձեռագործի ու բազմարվեստ՝ չորս եզ արժող,
Եվ կանգնելով նըրանց առջև՝ այսպես ասաց աքայեցոց.
«Օ՛ն, ձեզանից ով ուզում է, ելնի թող արդ ըմբշամարտի»։

Այսպես ասաց, ու դուրս եկավ Տելամոնյան Այաքսը մեծ,
Ելավ նույնպես հընարամիտ Ոդիսևսը բազմահանճար.
Եվ գոտիները պընդելով՝ երկուսով էլ մըտան կըրկես,
Ու գըրկեցին իրար հուժկու, մըկանակուռ բազուկներով,
Հանց գերաններ, որոնցով տան հաստ պատերն է կապում իրար
Հյուսնը հըմուտ, որ դիմանան քամիների բուռըն թափին։
Այդ ջըլապինդ բազուկների պըրկումների տակ զորավոր
710Ճըռընչացին մեջք ու թիկունք, հոսեց քըրտինքն առատորեն,
Ու դուրս եկան նըրանց ուսին և կողքերին արյունով լի
Ու կապուտկած շատ ուռուցքներ. երկուսով էլ ձըգտում էին
Հաղթել իրար և տիրանալ եռոտանուն այն թանկարժեք:
Բայց չէր կարող ոչ Ոդիսևսը գետնով տալ հաղթ Այաքսին,
Ոչ էլ Այաքսը Ոդիսին, որ դիմադրում էր ողջ ուժով։
Իսկ երբ արդեն խիստ ձանձրացրին հանդիսատես աքայեցոց,
Այսպես ասաց Ոդիսևսին Տելամոնյան Այաքսը մեծ.
«Դյուցասընունդ Լայերտածին, բազմահընար ո՛վ Ոդիսևս,
Բարձրացրու ինձ, և կամ՝ ես քեզ, և վըճիռը թողնենք Զևսին»։

720Ասաց, վերցրեց, բայց Ոդիսը չըմոռացավ խորամանկել,
Եվ ոլոքի կարթին զարկեց ետևից իր գարշապարով,
Մեջքի վըրա գետնեց նըրան և ինքն ընկավ նըրա կըրծքին։
Նայում էին ապուշ կըտրած հանդիսատես արգիացիք։
Ապա փորձեց Ոդիսն ինքն էլ բարձրացընել վեր Այաքսին:
Գետնից հազիվ կըտրեց նըրան, բայց բարձրացնել չըկարեցավ,
Նըրա ծընկները ծալվեցին, և երկուսով իրարու մոտ
Ընկան այնտեղ թավալգըլոր՝ փոշիների մեջ թաթախված:
Երրորդ անգամ, վեր կենալով, նըրանք մըրցման կըմըտնեին,
Եթե ոտքի չելներ Աքիլլն ու չարգելեր՝ այս ասելով,
730«Վերջ տըվեք ձեր ըմբշամարտին և իրարու մի՛ խոշտանգեք,
Երկուսովդ էլ հաղթողներ եք և ձեր ուժով դուք հավասար,
Ուստի երկուսդ էլ հավասար պարգև առեք և գընացեք,
Որ ուրիշներն էլ կարենան մըրցման մըտնել իրարու հետ»։

Այսպես ասաց, և հընազանդ նըրա խոսքին, նըրանք իսկույն
Թոթափվելով փոշուց՝ հագան պարեգոտներն իրենց կըրկին:
Իսկ Աքիլլեսն այլ պարգևներ դըրեց մեջտեղ վազքի համար.
Նախ՝ արծաթե ճարտարագործ թակույկ մի վեց կապիճանոց
Այնքան չըքնաղ, որի նըմանն երկրի վըրա չէր գըտնըվի,
Որովհետև շինել էին այն բազմարվեստ սիդոնացիք:
740Փյունիկեցիք թակույկը այդ փոխադրելով մութ ծովերով
Բերել էին հեռու-հեռվից և նըվիրել այն Թոասին,
Իսկ Եվենոսը Յասոնյան տըվել էր քաջ Պատրոկլին այն,
Որպես փըրկանք Լիկայոնի՝ Պրիամոսի որդու համար:
Եվ Աքիլլեսն այդ թակույկը, ի պատիվ իր բարեկամի,
Դըրեց մեջտեղ, որպես պարգև վազքում հաղթող առաջինին.
Երկըրորդի համար դըրեց մեծամարմին մի գեր արջառ
Եվ վերջինի համար դըրեց նա կես տաղանդ մաքուր ոսկի,
Ապա արագ վեր կենալով՝ այսպես ասաց արգիացոց.
«Հիմա էլ թո՛ղ ով ուզում է դուրս գա վազքի այս մըրցումին»:

750Ասաց, ելավ անմիջապես Ոյիլյան քաջ Այաքսը ժիր,
Ոդիսևսը, ելավ ապա, և Անտիլոքը Նեստորյան,
Որ ամենեն թեթևոտն էր երիտասարդ մարտիկներից,—
Ու շարվեցին իրարու կողք՝ կազմ ու պատրաստ արշավելու:
Աքիլլը ցույց տըվեց նըրանց նըշանակետն հեռվում դըրված։
Ու պոկվելով տեղից մեկեն՝ ամբողջ թափով թըռան առաջ
Երեք քաջերն արագավազ. սըլանում էր Այաքսը ժիր,
Ու ետևից Լայերտի քաջ որդին՝ Ոդիսն էր արշավում՝
Այնքան մոտից, հանց գեղիրան կընոջ կըրծքին բեճն[180] է մոտիկ,
Որը քաշում է վարժ ձեռքով, երբ որ անցնի թելն առեչքից, —
760Ոդիսևսը այդպես մոտից սըլանում էր կըրընկակոխ
Փոշին դեռ վեր չըբարձրացած, և հասնում էր շունչը նըրա՝
Ոյիլյանի գըլխին,- այդպես սըրընթացիկ սուրում էր նա:
Աքայեցիք միահամուռ գովում էին Ոդիսևսի
Հաղթանակի ձըգտումը բուռն ու հորդորում էին նըրան.
Եվ երբ մոտ էր նըշանակետն, ու հասնելու վըրա էին,
Ոդիսն աղոթք արավ սըրտանց կապուտաչյա Աթենասին.
«Լըսիր դու ինձ, աստվածուհի, տուր ոտքերիս ուժ ու կորով»:

Ասպես ասաց աղոթելով, աստվածուհին լըսեց նըրան
Ու պարգևեց թեթևություն Ոդիսևսի անդամներին։
770Եվ մինչ Այաքսը սըրընթաց մոտ էր արդեն մըրցանակին,
Սահեց հանկարծ ու սայթաքեց (Աթենասը հըրեց նըրան),
Ընկավ այնտեղ, ուր կորեղջյուր արջառները մեծաբառաչ
(Որոնց քաջոտն Աքիլլեսը Պատրոկլեսի պատվին մորթեց),
Թըրքել էին, և քակորով լըցվեց նըրա քիթն ու բերան:
Ոդիսևսը համբերատար՝ առաջ անցավ իր մըրցակցից,
Առավ թակույկն, իսկ Ոյիլյանն առավ վայրի արջառը գեր
Եվ բըռնելով վայրի եզան եղջյուրներից՝ կանգնեց մեջտեղ
Եվ թըքելով բերնից թըրիքն՝ այսպես ասաց արգիացոց.
«Աթենասն էր, որ սահեցրեց ոտքըս, խաժակ աստվածուհին,
780Որը մոր պես վաղուց ի վեր հոգ է տանում Ոդիսևսին»։

Այսպես ասաց, ու բոլորը քաղցըր–քաղցըր ծիծաղեցին,
Իսկ Նեստորի որդին առավ վերջին պարգևն ու ժըպտալով,
Արգիացոց միջև կանգնած՝ այս սըրաթև խոսքերն ասաց,
«Բարեկամներ, գիտեք արդեն, և հիմա էլ աչքով տեսաք,
Որ աստվածներն հավերժ անմահ՝ պատվում են միշտ տարեց մարդկանց։
Ոյիլևսի որդին ինձնից շատ էլ մեծ չէ իր տարիքով,
Մինչ մյուսը հին սերընդից է- Ոդիսևսը, որի մասին
Ասում են ծեր է ջըլապինդ, և չի կարող ոչ ոք նըրան
Անցնել վազքի մըրցության մեջ բացի քաջոտն Աքիլլեսից»:
790Գովեց այսպես Աքիլլեսին շըքեղ որդին ծեր Նեստորի,
Եվ Աքիլլեսն Անտիլոքին դառնալով այս խոսքերն ասաց.
«Անտիլոքոս՛, գովեստըդ ինձ չեմ թողնի ես անհատուցում.
Մըրցանակիդ վըրա պիտի ավելացնեմ և կես տաղանդ»։-
Այս ասելով հանձնեց պարգևն, ու պատանին ուրախացավ։

Ապա Պելյանն այդտեղ դըրեց երկայնաստվեր նիզակ մի մեծ,
Դըրեց ասպար և սաղավարտ, որ Պատրոկլեսն էր կողոպտել
Սարպեդոնից, ու կանգնելով՝ այսպես ասաց արգիացոց.
«Այժըմ թող գան երկու հոգի ամենաքաջ կըտրիճներից,
Որոնք զինված վերից ի վար, առած պըղինձը մարմնահերձ,
800Հանդիսատես այն բազմության առաջ իրենց ուժը փորձեն։
Ով առաջինը հասնի իր ախոյանի չըքնաղ մարմնին,
Անդամները խոցի նըրան, արյուն հանի բոսորաբուխ՝
Կըպարգևեմ նըրան այս թուրն արծաթագամ, թըրակիական,
Որ խըլեցի Աստրոպեից, ապա բաժնեն թող իրար մեջ
Սարպեդոնի զենքերն այս պերճ, իբրև հարուստ ժառանգություն,
Եվ ես նըրանց վըրանիս տակ պիտի տամ ճոխ մի ճաշկերույթ»:

Ասաց Աքիլլն, ու վեր կացավ Տելամոնյան Այաքսը մեծ
Եվ նըրա հետ առաջ եկավ Դիոմեդես Տիդյանը քաջ:
Եվ երկուսով երբ զինվեցին ժողովըրդի աչքից հեռու
810Եվ ասպարեզ մըտան մըրցման, իրար վըրա նիզակելով
Խեթ նայվածքներ ահեղասաստ, սարսափն առավ աքայեցոց։
Իսկ երբ եկան հասան իրար ու կանգնեցին դեմ-հանդիման,
Երեք անգամ ուժգին թափով հարձակվեցին իրար վըրա:
Զարկեց Այաքսը Տիդյանի բոլորաձև կուռ ասպարին,
Բայց չըհասավ նըրա մարմնին, ներքուստ՝ զըրահը պահպանեց։
Իսկ Դիոմեդը Այաքսի հաստ ասպարի վերին կողմից
Նիզակի սուր սայրով անդուլ նըրա վըզին էր հետամուտ:
Եվ Այաքսի համար սաստիկ վախենալով աքայեցիք,
Գոռում էին, որ վերջ դընեն արյունալից գոտեմարտին
820Եվ որ երկուսն էլ արժանի են հավասար մըրցանակի։
Այնժամ Աքիլլը Տիդյանին տըվեց մեծ թուրն արծաթագամ
Իր պատյանի հետ միասին ու բարեկազմ գոտով հանդերձ։

Դըրեց Պելյանը երկաթի մի գունդ մեջտեղ՝ շանթ ինքնաձույլ,
Որ նետում էր մի ժամանակ Էտիոնն իր հըսկա ուժով.
Բայց Էտիոնին ըսպանելով Աքիլլեսը քաղաքավեր
Բերել էր գունդն այդ նավերով՝ մյուս գանձերի հետ միասին:
Արդ, կանգնելով աքայանց մեջ, այսպես ասաց Աքիլլը քաջ.
«Ո՞վ է ուզում ցույց տալ իրեն և այս խիզախ մըրցության մեջ
Որքան հեռու էլ տարածվեն անդ ու արտերն իր բարեբեր,
830Հինգը կըլոր տարի նըրան բավական է երկաթն այս ձույլ,
Եվ էլ քաղաք չեն գընալու՝ երկաթ գընեն պետքի համար
Նըրա հովիվն ու հողագործն այդքան երկար ժամանակով»։

Այսպես ասաց, ու վեր կացավ Պոլիպեդեսն արիասիրտ,
Ելան նաև աստվածատիպ Լեոնտեսը բոցակորով,
Տելամոնյան Այաքսը և Եպիոսը դյուցազնազարմ,
Ու կանգնեցին կարգով. առավ գունդն Եպիոսն աստվածային,
Պըտտեցնելով նետեց, բոլոր աքայեցիք ծիծաղեցին։
Երկըրորդը Լեոնտեսը նետեց՝ բողբոջն արիսական,
Երրորդ հերթին գունդը նետեց Տելամոնյան Այաքսը մեծ,
840Նետեց նա իր զորեղ ձեռքով և անցկացրեց երկուսին էլ։
Իսկ երբ առավ երկաթը ձույլ՝ Պոլիպեդեսը կորովի,
Որքան տեղ որ կարող է մարդ հեռու գըցել ցուպն հովվական,
Որ թըռչում է պըտույտ գալով՝ երինջների նախրի վըրա,-
Գունդը այդքան հեռու ընկավ, և ամբոխը ծափահարեց։
Հոծ բազմությունը ճեղքելով՝ ընկերները Պոլիպեդի
Թագավորի պարգևն առան ու տարան դեպ նավերը սև։
Բերել տըվեց Աքիլլն ապա, դըրեց մեջտեղ երկաթ մըթին
Աղեղնաձիգ մարդկանց համար, տասը փայտատ և տաս կացին,
Սևացըռուկ մի նավի կայմ տընկեց հեռու, ավազի մեջ
850Բարակ թելով կապեց նըրան ոտքից երկչոտ մի աղավնի,
Ու հըրամայեց թըռչնի վըրա ուղղել իրենց նետերը սուր.
«Ով որ,— ասաց, — դիպցընի նետն այդ դողդոջուն աղավնյակին,
Թող վերցընի փայտատներն այս բոլոր և իր վրանը տանի.
Իսկ ով թըռչնից վըրիպելով իր սուր նետով դիպչի լարին,
Թո՛ղ այդպիսին, որպես պարտվող այս կացիններն առնի տանի»։

Այսպես ասաց, ու վեր կացավ Տևկրոս արքան կորովասիրտ,
Մերիոնեսն ելավ ապա, քաջ զինակիցն Իդոմենի
Եվ գըցեցին սաղավարտում երկու վիճակ ու շարժեցին։
Նախ Տևկրոսի վիճակն ելավ, և արձակեց իր նետը նա,
860Բայց նա չուխտեց աղեղնավոր աստված որդուն՝ Ապոլլոնին
Մեծապայծառ զոհ մատուցել անդրանկածին իր գառներից,
Ուստի վրիպեց, որովհետև Ապոլլոնը արգելք եղավ,
Եվ թըռչունի ոտքին մոտիկ առասանին դիպցըրեց նա,
Թելը կըտրեց, և աղավնին թըռավ ազատ դեպի երկինք,
Լարը կայմից մընաց կախված, ու ծափ տըվին աքայեցիք։
Մերիոնեսն այնժամ արագ խըլեց աղեղը Տևկրոսից
(Իսկ նետ նարդեն ձեռքում ուներ) և երբ դեպի գիրկն էր քաշում,
Աղոթք արավ կորովաձիգ Ապոլլոնին ու խոստացավ
Մեծապայծառ զոհ մատուցել անդրանկածին իր գառներից,
870Եվ թըրթըռուն աղավնյակին նայելով վեր, ամպերի մեջ,
Նըշան առավ ու թըռչելիս՝ թըռչնին թևից վիրավորեց:
Նետը եկավ և Մերիոնի ոտքերի մոտ ընկավ գետին։
Թըռչունն իջավ, սևացըռուկ լաստափայտի կայմին նըստեց՝
Վիզը ծըռված ու փետրառատ թևերը թույլ կախված ի վար.
Հոգին թըռավ փոքրիկ մարմնից և նա անշունչ ընկավ հեռու։
Եվ բազմությունն հանդիսատես նայում էր լուռ, ըսքանչահար:
Փայտատները բոլորն առավ Մերիոնեսն իբրև հաղթող,
Իսկ ուրագներն առավ տարավ իր վըրանը Տևկրոս արքան:

Բայց Պելյանը մեջտեղ դըրեց երկայնաստվեր նիզակ մի հաղթ
880Եվ դեռ կըրակ չըտեսած սան ծաղկանըկար՝ մի եզան գին։
Ու վեր կացան իրենց տեղից երկու զորեղ տեգընկեցներ՝
Նախ Ատրիդես Ագամեմնոն իշխանապետը վեր կացավ,
Ապա ելավ Մերիոնը քաջ՝ զինակիցը Իդոմենի
Բայց Աքիլլեսն աստվածային այսպես խոսեց նըրանց միջև.
«Ագամեմնո՛ն, գիտենք, որ դու գերազանցում ես բոլորին
Քո քաջությամբ, ուժով և քո թափով նիզակ նետելու մեջ.
Ուստի ա՛ռ այս պարգևը դու և տար դեպի քո նավը սև,
Իսկ այս աշտեն երկայնաստվեր թող ըստանա Մերիոնը քաջ,
Ես ինքս այդպես եմ կամենում, եթե հոգով հավանես դու»:

890Այսպես ասաց, և Ատրիդես արքան նըրան չընդդիմացավ:
Աքիլլեսը աշտեն տըվեց Մերիոնեսին, իսկ Ատրիդեսն
Իր սանն հանձնեց Տալթիբիոսին, որ վըրանը տանի շուտով:

Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի

1Բազմությունը ցըրիվ եկավ, ամեն ոք իր նավը գընաց,
Ընթրիք արին ու քընեցին քաղցըր քընով մինչ այգաբաց։
Աքիլլեսի աչքերից էր փախել միայն քունը անուշ,
Լաց էր լինում ընկողմանած՝ ընկերներից իր մեկուսի։
Նա մի կողքից մյուսն էր դառնում անկողնու մեջ ու դառնապես
Ողբում էր իր վաղամեռիկ երիտասարդ Պատրոկլեսին,
Որի հետ նա վաղ հասակից տեսել էր շատ վիշտ ու բերկրանք
Թե՛ ալեծուփ ծովի վըրա, թե՛ արյունոտ կըռիվներում։
Հիշում էր նա մեկիկ֊մեկիկ և արտասուք թափում առատ,
10Ընկնում մերթ այս, մերթ այն կողքին, մեջքի վըրա, բերանքսիվայր։
Եվ վերջապես վեր կացավ նա, գընաց ծովափ թափառելու
Անքուն աչքերն արցունքով լի, տըխուր-տըրտում, անմըխիթար։
Իսկ երբ ծագեց ծովի վըրա ծիրանածին այգը ծիծղուն,
Կառքին լըծեց սըրաթըռիչ իր ամեհի ձիերը նա
Եվ կապելով կառքի ետև իր ըսպանած Հեկտորի դին՝
Երեք անգամ քարշ տըվեց այն՝ Պատրոկլեսի շիրիմի շուրջ
Ու ետ դարձավ ձըգած դաշտում դիակը բաց երկընքի տակ։
Բայց Ապոլլոնն ամեն անգամ կարեկցելով մեռած մարդուն,
Պաշտպանում էր մարմինը մերկ, ծածկում ոսկյա իր ասպարով,
20Որ քարշ տալուց չապականվի, չըբըզկըտվի Հեկտորի դին։
Խոշտանգում էր Աքիլլն այսպես դյուցազնի դին անգըթաբար։
Այդ տեսնելով՝ գութը շարժվեց երանավետ աստվածների,
Եվ Հերմեսին հորդորեցին դին գողանալ գաղտագողի։
Խորհուրդը այդ հաճո թըվաց բոլոր անմահ աստվածներին,
Բացի խաժակն Աթենասից, Պոսեյդոնից և Հերայից,
Որոնք դեռես, ինչպես առաջ, ատում էին Իլիոնը սուրբ,
Պըրիամոսին և իր ցեղին՝ Ալեքսանդրի մեղքի համար,
Որ ծաղրել էր աստվածուհյաց[181], ներբողելով լոկ Աստղիկին,
Որը նըրան տըվեց հեշտանք և շընորհեց կին գեղեցիկ։
30Բայց երբ անցավ ինն օր այդպես, ու տասներորդ այգը ծագեց,
Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց աստվածներին.
«Անգութ եք դուք, ո՛վ աստվածներ, չէ՞ որ երբեմն
Հեկտորը ձեզ Արջառների և այծերի պարարտ ազդրեր է ճենճերել,
Իսկ դուք մահից հետո էլ դեռ չեք ցանկանում փըրկել նըրան,
Որ կարենան տեսնել իրենց հարազատին վերջին անգամ՝
Ծընողները ծերունափառ, անձկակարոտ կինն ու որդին,
Եվ ժողովուրդն իր սիրեցյալ դյուցազունին հայրենասեր,
Որ կըրակով պատվեն նըրան և կատարեն թաղման հանդես։
Ուզում եք դուք, ո՛վ աստվածներ, պատվել վայրագ Աքիլլեսին,
40Որ ճըշմարիտ ոչ խելք ունի, և ոչ էլ սիրտ մեղմաբարո։
Ժանտաբարո առյուծի պես, որն իր ուժով ամբարտավան՝
Մարդկանց խաշներն է հոշոտում, հարձակվելով հոտի վըրա,
Աքիլլեսը կորցըրել է ամոթն ու գութն ամբողջովին,
Որը մարդկանց թե՛ մեծապես վընասում է, և թե՛ օգնում։
Ոչ ապաքեն կորցընում է մահկանացու մարդը հաճախ
Իր հարազատ և համամայր եղբորը կամ սիրած որդուն,
Լաց է լինում, ողբում երկար, բայց դադարում է վերջապես,
Զի մարդկանց մեջ դըրին Պարկյանք[182] համբերատար սիրտ ու հոգի։
Բայց դա, դյուցազըն Հեկտորին, նըրա արևն առնելուց ետ,
50Կառքից կապած քարշ է տալիս իր ընկերոջ շիրիմի շուրջ,
Մինչդեռ նըրա համար այդ բանն անվայել է և անօգուտ։
Գուցե վերջում մենք բարկանանք, չընայելով իր քաջությանն,
Քանի որ նա մոլեգնաբար անարգում է հողն անըզգա»։

Զայրանալով նըրա վըրա՝ լուսածըղի Հերան ասաց.
«Ասածներըդ, Արծաթաղեղ, թերևս իրոք ճիշտ կըլիներ,
Թե Հեկտորին Աքիլլի հետ համապատիվ համարեինք։
Բայց Հեկտորն է մահկանացու, որը կընոջ կաթ է ծըծել,
Իսկ Աքիլլի մայրն է Թետիս արծաթթաթիկ աստվածուհին,
Որին ինքըս մեծացնելով՝ ամուսնացրի Պելևսի հետ,
60Պելևսի, որ եղել է միշտ աստվածների սըրտին մոտիկ։
Մասնակցեցիք աստվածներըդ բոլոր՝ նըրանց հարսանիքին.
Եվ դո՛ւ նույնպես ձեռքիդ փանդիռ՝ ներկա էիր այդ կոչունքին,
Դո՛ւ, չարերին միշտ գործակից, ուխտադըրուժ ո՛վ Ապոլլոն»։

Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
«Աստվածների վըրա, Հերա՛, մի՛ բարկանար բոլորովին։
Ճիշտ է, թեպետ չեն հավասար, բայց Իլիոնի մեջ ամենից
Հեկտորն էր ինձ շատ սիրելի, ինչպես բոլոր անմահներին,
Զի նա երբեք չէր զըլանում իր նըվերներն աստվածահաճ,
Ու զոհերն իմ բագիններին երբեք պակաս չէր անում նա։
70Սակայն թողնենք Հեկտորի դին գողանալու միտքն անխոհեմ,
Որովհետև չի կարելի այդ թաքցընել Աքիլլեսից,
Քանի որ մայրն այնտեղ է միշտ և հըսկում է գիշեր ու զօր։
Բայց եթե մեկն աստվածներից Թետիսին շուտ կանչի այստեղ,
Նըրան խելոք խորհուրդ կըտամ, որ Աքիլլեսն ընդունելով
Ճոխ պարգևներ Պրիամոսից՝ նըրան հանձնի Հեկտորի դին»։

Այսպես ասաց, ու մըրըրկոտն Իրիսն իսկույն ոտքի ելավ,
Որ անհապաղ տանի պատգամն աստվածահայր Արամազդի,
Ու սըրաթև՝ Սամոս-Իմբրոս կըղզիների միջև ժայռուտ՝
Ծով ցատկեց նա ամբողջ թափով, ճըղփացնելով ջըրերը լուրթ։
80Վայրի ցուլի եղջյուրներին կապած ծանըր կապարի պես,
Որ ձըկներին մահ է տանում, ընկըղմվելով անմիջապես՝
Ծովը սուզվեց Իրըսն արագ, հասավ մինչև հատակը խոր
Ու Թետիսին գըտավ նըստած ըստորջըրյա քարանձավում,
Շուրջը ծովի դիցուհիներ, որդու համար ողբ անելիս,
Որ հայրենի երկրից հեռու՝ մեռնելու էր Տըրոյայում։
Մոտենալով աստվածուհուն՝ ժըրոտն Իրիսն ասաց նըրան.
«Վե՛ր կաց, Թետիս, կանչում է քեզ մեծ Արամազդն ամենագետ»։

Ու հարց տըվեց նըրան Թետիս արծաթթաթիկ աստվածուհին.
«Իսկ ինչո՞ւ է կանչում նա ինձ այդպես ըշտապ, ինչո՞ւ համար։
90Ամաչում եմ այս վիճակովս աստվածների առաջն ելնել,
Որովհետև սըրտիս ցավերն իմ անթիվ են և անհամար։
Բայց թե գընանք, զի իզուր տեղ նա ինձ պատգամ չէր ուղարկի»։

Այս ասելով՝ սև քողն առավ վըսեմաշուք աստվածուհին,
Ամենասևն ու սըգերանգն իր բոլոր ճոխ հանդերձանքից,
Եվ գընացին. արագընթաց Իրիսն ինքն էր առաջնորդում.
Ալիքները ճեղքըվելով՝ ճամփա էին տալիս նըրանց։
Ափ դուրս գալով, անմիջապես երկինքն ի վեր թըռան թեթև,
Որտեղ նըրանք գըտան նըստած Զրվանյանին ահեղագոչ
Եվ նըրա շուրջ բազմած բոլոր աստվածներին երջանկավետ։
100Նըստեց Թետիսը Զևսի մոտ և առընթեր Աթենասի։
Հերան ընդփույթ ոսկեճաճանչ բաժակը լի տըվեց նըրան
Եվ ըսփոփիչ մեղմ խոսքերով ուրախացրեց սըգավորին։
Խըմեց Թետիսն ու բաժակը վերադարձրեց աստվածուհուն։
Աստվածների ու մարդկանց հայրն այսպես խոսեց այն ժամանակ.
«Իմ պատվերով Ոլիմպոս ես եկել, Թետի՛ս աստվածուհի,
Մի անմոռաց սուգ սըրտիդ մեջ, որին ինքըս գիտակ եմ քաջ։
Բայց պարզ ասեմ, որ իմանաս, թե ինչու եմ կանչել ես քեզ։
Ինն օր է, որ վեճի մեջ են աստվածները իրարու հետ
Աքիլլեսի անգըթության և Հեկտորի մարմնի համար։
110Դըրդում են դիք Արգոսասպան սուրհանդակին՝ դին գողանալ,
Եվ սակայն ես ուզում եմ տալ փառքն ու պատիվն Աքիլլեսին,
Մինչև վերջը պահպանելով հարգանքըս քո վերաբերմամբ։
Գընա բանակն աքայեցոց և տար պատգամ քո զավակին,
Պատմիր նըրան ցասման մասին իմ և բոլոր անմահների,
Որ նա անսանձ կատաղությամբ և անխընա անարգելով
Պահել է քաջ Հեկտորի դին ու չի հանձնում մինչև հիմա։
Թող որ հանձնի անմիջապես, թե ինձանից սարսում է նա։
Իսկ Իրիսին այժըմ ևեթ ես կուղարկեմ Պրիամի մոտ,
Որ ըշտապի գընալ իսկույն դեպի նավերն աքայեցոց
120Ու հաշտարար ընծաներով առնելով սիրտն Աքիլլեսի՝
Խոշտանգումից փըրկի որդուն իր սիրելի և տանի տուն»։
Այսպես ասաց, արծաթթաթիկ Թետիսն անսաց հըրամանին,
Վար սըլացավ Ոլիմպոսի վըսեմապանծ գագաթներից
Եվ հասնելով իր վըշտահար որդու վըրանն անմիջապես՝
Գըտավ նըրան արտասվակոծ ու սըրտաբեկ սուգ անելիս։
Իսկ ընկերները մըտերիմ՝ մորթած ոչխար մի վըրանում,
Ճաշի համար աշխույժ ու ժիր պատրաստություն էին տեսնում։
Մոտիկ գընաց մայրն ու նըստեց իր սիրելի որդու կողքին
Եվ, շոյելով նըրա գըլուխն, այսպես ասաց գորովաձայն.
130«Մինչ ե՞րբ այդպես, որդյակ իմ քաջ, թաղված քո խոր վըշտերի մեջ
Սիրտըդ մաշես ախ ու վախով, մոռացած քուն և կերակուր։
Հաճելի է, սակայն, պառկել մի կընոջ հետ և հեշտանալ,
Քանզի, ավա՜ղ, չէ՞ որ երկար չես ապրելու այս աշխարհում.
Մահըդ, որդիս, ահավասիկ, կանգնած է քո ոտքերի մոտ։
Լըսիր դու ինձ ուշի֊ուշով, գալիս եմ ես Արամազդից.
Աստվածները, ասում է նա, խոժոռվել են քո դեմ սաստիկ,
Եվ ամենից ավելի շատ՝ աստվածահայրն ինքը ահեղ,
Զի խըստասիրտ կատաղությամբ պահում ես դու Հեկտորի դին
Մահիկաձև նավերի մոտ ու չես հանձնում մինչև հիմա։
140Հանձնիր, որդիս, դիակը հորն ու ճոխ փըրկանք առ փոխարեն»։

Եվ արագոտն Աքիլլն իսկույն իր մորն այսպես պատասխանեց.
«Դեմ չեմ, թող որ այդպես լինի, թող տան փըրկանք ու դին տանեն,
Եթե այդ է ամենազոր Ոլիմպյանի պատվերը ինձ»։
Մայր ու որդի նըստած այսպես խոսում էին նավերի մոտ,
Իսկ Զրվանյան Զևսն Իրիսին դեպ Իլիոնն էր ճամփու դընում.
«Եվ արդ, Իրի՛ս արագահաս, թողած գահըդ ոլիմպական,
Իլիոն գընա ու տար պատգամ մեծահոգի Պրիամոսին,
Որ նա իսկույն ուղևորվի դեպի նավերն աքայեցոց
Որդու մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին
150Որպես փըրկանք իր հետ տարած սըրտահաճո ընծաներով։
Եվ առանձին թող որ գընա, ընկեր չառնի նա ոչ մեկին,
Միայն մի ծեր վերցընի թող, որ տանի սայլն ու ետ դառնա,
Սայլի վըրա դըրած դյուցազն Աքիլլեսի ըսպանած դին։
Եվ թող երբեք չըվախենա, մահվան մասին չըմըտածի,
Առաջնորդի պիտի նըրան Արգոսասպանն իմ քաջարթուն,
Որն ապահով տանելու է մինչև խորանն Աքիլլեսի։
Երկյուղ չանի Պելյանից թող, նա ոչ միայն չի ըսպանի,
Այլև այլոց չի թողնելու, որ վընասեն ալևորին.
Զի Աքիլլեսն ապիրատ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,
160Նա չի դիպչի աղերսարկու ալևորի մազին անգամ»։

Այսպես ասաց, ու մըրըրկոտն Իրիսն իսկույն թըռավ արագ,
Որ անհապաղ տանի պատգամն աստվածահայր Արամազդի,
Եվ հասնելով Պրիամոսի պալատը նա անմիջապես
Տեսավ այնտեղ սուգ ընդհանուր, սըրտաճըմլիկ լաց ու կական։
Որդիք իրենց ծերունի հոր շուրջն հավաքված արձակ գավթում
Թըրջում էին պատմուճաններն առատահոս արտասուքով.
Եվ ծերունին նըրանց միջև իր թիկնոցի մեջ փաթաթված՝
Գետնից բուռ-բուռ փոշին առնում ու ցանում էր իր մազերին։
Իսկ աղջիկներն ու հարսները ի մի խըմբված արքունիքում
170Ողբում էին լալահառաչ, հիշելով ա՛յն կըտրիճներին,
Որոնք ընկել էին ահեղ մարտերի մեջ արյունալի։
Պատգամախոսն Արամազդի մոտենալով Պրիամոսին,
Որ սարսըռաց ամբողջ մարմնով, մեղմիկ ձայնով ասաց նըրան.
«Ո՛վ Դարդանյան դու Պրիամոս, սիրտ առ և մի՛ սոսկար ինձնից,
Քանզի գուժկան չեմ եկել ես, այլ բերել եմ քեզ բարի լուր.
Բանբերն եմ ես Արամազդի՝ լավ խորհուրդով եկած քեզ մոտ։
Խըղճում է քեզ աստվածների և մարդկանց հայրն ամենազոր.
Պատվիրում է նա քեզ մեկնել դեպի նավերն աքայեցոց
Որդուդ մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին
180Իբրև փըրկանք քեզ հետ տարած սըրտահաճո ընծաներով։
Եվ առանձին պետք է գընաս, թող ոչ մի մարդ քեզ չուղեկցի,
Միայն մի ծեր, որ տանի սայլն ու դեպ Իլիոն վերադառնա,
Սայլի վըրա դըրած դյուցազն Աքիլլեսի ըսպանած դին,
Բոլորովին չըվախենաս, մահվան մասին չըմըտածես,
Զի քեզ պետք է առաջնորդի Արգոսասպանն ամենագետ
Եվ ապահով հասցընի քեզ մինչև վըրանն Աքիլլեսի։
Երկյուղ չանես Պելիսյանից, ոչ միայն չի՛ վընասի նա,
Այլև այլոց չի թողնելու, որ քեզ վըրա ձեռք բարձրացնեն,
Զի Աքիլլեսն անբարիշտ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,
190Նա չի դիպչի ալևորիդ մի ըսպիտակ մազին անգամ»։

Այսպես ասաց թեթև Իրիսն ու դեպ երկինք վերադարձավ։
Իսկ ծերունին վեր կենալով, հըրամայեց որդիներին,
Որ պատրաստեն ջորիների սայլն ու արկղը դընեն վըրան,
Եվ ինքն իջավ բուրումնավետ ըշտեմարանն ապարանքի
Եղևնաշեն, բարձրաձեղուն՝ լի պատվական, թանկ իրերով,
Ու կանչելով կընոջն այնտեղ Հեկաբեին՝ այսպես ասաց.
«Ա՛յ իմ խեղճ կին, Ոլիմպոսից Արամազդի բանբերն եկավ
Ու պատվիրեց, որ անհապաղ աքայեցոց նավերն երթամ,
Աքիլլեսին տանեմ փըրկանք և ազատեմ մեր զավակին։
200Ի՞նչ ես խորհում դու այս մասին, ի՞նչ է ասում քո սիրտը քեզ,
Քանզի հոգիս ամբողջապես և սիրտըս ինձ հորդորում են
Գընալ նավերն աքայեցոց, Պելիսածին Աքիլլի մոտ»։

Այսպես ասաց, ու սոսկահար կինը մի սուր ճիչ արձակեց.
«Վա՜յ թըշվառիս, ո՞ւր է խելքըդ, որով անուն էիր հանել
Օտարների մոտ երբեմըն և քո բոլոր ժողովըրդի
Այդ ինչպե՞ս ես ուզում գընալ նավատորմիղն աքայեցոց
Եվ դեմ առ դեմ կանգնել մենակ այն ոխերիմ մարդու առաջ,
Որ բազմաթիվ քաջակորով որդիներիդ անգըթաբար
Սըրախողխող արավ մարտում, երկաթե սիրտ ունես անշուշտ։
210Բավական է որ ձեռքն ընկնես, ու քեզ տեսնի իր վըրանում.
Այդ ուխտադրուժն անագորույն քեզ չի խըղճա, չի խընայի,
Չի ակնածի բոլորովին նա ըսպիտակ քո մազերից։
Ո՛չ, մի' գընա, կաց մեր տան մեջ ողբանք սիրուն մեր զավակին,
Զի բըռնավոր բախտը նըրան մանեց այս թելն իր ծընընդից,
Որ շըներին դառնա նա կեր՝ հեռու իր ծեր ծընողներից,
Ա՛յն մարդու մոտ, ո՜հ, որի ժանտ լյարդը կըրծքից կըպոկեի՜,
Կըծամեի՜ ատամներովըս, որ առնեի ոխն իմ որդու։
Զի մեր որդին իր վատության համար չէր որ ընկավ մարտում,
Այլ տըրովյանց ու լանջագեղ տըրովուհյաց պատվի՛ համար
220Հերոսաբար զոհեց իրեն՝ մարտընչելով ոսոխի դեմ»։
Աստվածատիպ Պրիամը ծեր՝ կընոջն այսպես պատասխանեց.
«Ո՛չ, Հեկաբե, մի՛ աշխատիր փոխել վըճիռն իմ անսասան,
Ու մի՛ լինիր չարագուշակ թըռչուն դու իմ հարկի ներքո,
Միևնույն է, չես կարող դու քո խուփերով ինձ համոզել։
Եթե ոմըն մի երկրածին ինձ ուղարկած լիներ պատգամ,
Լյարդահըմա մի գուշակող և կամ մի քուրմ ըղձապատում,
Կարող էինք չըհավատալ և գընալուց հըրաժարվել,
Բայց քանի որ աչքովս տեսա և ականջովս էլ լըսեցի
Աստվածուհուն իմ դեմ-դիմաց, սուրհանդակին Արամազդի՝
230Պիտի գընամ ես անպատճառ, չի խաբի Զևսն ալևորիս։
Իսկ թե գըրված է ճակատիս մեռնել այնտեղ՝ նավատորմում,
Հոգ չէ, միայն թե մի անգամ սըրտիս սեղմեմ ես իմ որդուն,
Փափագս առնեմ, այն ժամանակ թող Աքիլլեսն ինձ ըսպանի»։

Այս ասելով, բացեց սիրուն սընդուկների խուփերը նա
Ու դուրս հանեց տասներկու հատ ամենանուրբ ընտիր քողեր,
Տասներկու հատ պերճ պատմուճան, նույնքան շապիկ ու վերարկու։
Կըշռեց ապա ու վերցըրեց տասը քանքար մաքուր ոսկի,
Առավ երկու փայլուն կաթսա ու չորս հատ սան, եռոտանի,
Առավ բաժակ մի գեղեցիկ, որն իբր ընծա մի ժամանակ
240Թրակիացիք էին տըվել, երբ դեսպան էր գընացել նա։
Հեգ ծերունին չըխընայեց և հիշատակն այդ թանկագին,
Քանզի սըրտանց ուզում էր նա փըրկել որդուն իր սիրելի։
Երբ այս բոլորն առանձնացրած՝ դուրս էր գալիս գանձարանից,
Տեսնելով շուրջն իր հավաքված հետաքըրքիր մի բազմություն,
Դուրս վըռընդեց վըշտոտ արքան նըրանց սաստող այս խոսքերով.
«Կորե՛ք իսկույն դուք այստեղից, անպիտաններ, անամոթնե՛ր,
Դուք սուգ չունե՞ք ձեր տըներում, որ եկել եք, ցըցվել այստեղ.
Ու ցավերիս վըրա անթիվ մի նոր ցավ եք ավելացնում։
Մի՞թե քիչ է իմ ցավը ինձ, որ Արամազդն ինձ ուղարկեց,
250Խըլելով քաջ իմ զավակին, բայց դուք շուտով կըհասկանաք,
Որ Հեկտորի մահից հետո ձեզ կըջընջեն աքայեցիք։
Բայց երանի՜ թե մեռնեի, սանդարամե՜տն իջնեի ես
Որ կործանումն իմ քաղաքի չըտեսնեի՜ իմ աչքերով»։

Այսպես ասաց և բոլորին գավազանով նա դուրս քըշեց,
Որից հետո ծեր թագավորն իր մոտ կանչեց որդիներին։
Եկան՝ Պարիսն ու Հելենոսն, Ագաթոնը, Պամնոնը վես,
Անտիփոնոսն ու Դեիփոբն, եկավ Դիոս զարմանալին,
Եվ ծերունին սաստող ձայնով նըրանց այսպես հըրամայեց.
«Ըշտապեցե՛ք, չար զավակներ, դուք թուլամորթ ու վատասիրտ,
260Երանի թե Հեկտորի տեղ դո՛ւք սատկեիք նավերի մոտ։
Վա՜յ ինձ, թըշվառ թագավորիս, որ Իլիոնի մեջ լայնանիստ
Բազում որդոց եղա ես հայր, ու չըմընա՜ց ոչ մեկը ինձ,—
Մեստորը իմ դիցանըման, Տրովիլոսը կառամարտիկ,
Եվ Հեկտորըս, որ նըման չէր ամենևին մահկանացվի,
Այլ աստված էր ողջ մարդկանց մեջ... Տարա՜վ Արեսն այս լավերին,
Խըլեց ինձնից, ու մընացին այս ապիկար պարսավելիք,
Սըտախոսնե՛րն այս խեղկատակ, միմոսները, որոնք միայն
Պարել գիտեն և գողանալ գառն ու ուլեր ժողովըրդից։
Ո՞ւր եք, ինչո՞ւ չեք պատրաստում սայլն ու նըրա վըրա դընեք
270Այն ամենը, որ ընտրեցի, որպեսզի շուտ ճամփա ընկնենք»։

Այսպես ասաց, և իրենց հոր սաստից որդիք ահաբեկված՝
Դուրս հանեցին գեղեցկանիվ ու նորաշեն սայլը իսկույն,
Մի մեծ սընդուկ դըրին վըրան, ապա ցըցից ցած իջեցրին
Տոսախաշեն լուծը կքմբյա՝ լամբակներով հարմարեցրած.
Եվ լըծան հետ փոկն էլ բերին երկար՝ ինը կանգունաչափ
Ու ամրացրին երկայնաձիգ քեղու ծայրին երկաթագամ,
Որից օղակն անցկացնելով երեք անգամ պինդ պըրկեցին
Կումբի պորտի ամեն կողմից ոլորելով ծայրը փոկի։
Եվ բերելով գանձարանից հեկտորական փըրկանքն անբավ՝
280Զետեղեցին գեղեցկանիվ ու սըրբատաշ սայլակի մեջ.
Ապա բերին ու լըծեցին ջորիներին կարծրասըմբակ,
Որ միսիացիք էին տըվել Պրիամոսին որպես ընծա։
Դուրս հանեցին նըմանապես ու կառքի մոտ բերին իսկույն
Պրիամոսի ձեռքով սընված նըժույգներին շըքեղաբաշ,
Որ լըծեցին Պրիամն ինքը և նըվիրակն իր ծերունի։

Եվ Հեկաբեն այն ժամանակ մոտենալով Պրիամոսին,
Իր աջ ձեռքում բըռնած ոսկի մեծ մի բաժակ գինով լեցուն՝
Պարզեց նըրան և ձիերի առջև կանգնած այսպես ասաց.
«Ա՛ռ և ձոնիր Արամազդին, աղոթք արա աղաչելով,
290Որ նա անփորձ ետ դարձընի քեզ ոխերիմ մարդկանց մոտից,
Քանի որ դու որոշել ես, վըճռել՝ կամքին իմ հակառակ
Գընալ դեպի նավերը մեր արյունարբու ոսոխների։
Աղաչիր դու ամպրոպաթուխ Զրվանյանին Իդայաճեմ,
Որ իր գահից բարձրադիտակ տեսնում է ողջ Տըրովադան,
Թըռցընելու քո աջ կողմից իր սըրաթև սուրհանդակին,
Որին բոլոր թըռչունների մեջ ամենից շատ է սիրում,
Որպեսզի դու քո աչքերով տեսնես նըշանն այդ գեղահրաշ
Եվ ապահով ճամփա ընկնես դեպի նավերն աքայեցոց։
Իսկ թե նըշանն այդ ցույց չըտա քեզ Արամազդն ահեղագոչ,
300Այն ժամանակ լավ կըլինի, որ չըգընաս նավերը դու,
Եվ ես ինքըս չեմ թողնի քեզ, որքան էլ դու ուզես գընալ»։

Աստվածատիպ Պրիամն այնժամ կընոջն այսպես պատասխանեց.
«Խորհուրդը քո լըսում եմ, կին, ու չեմ մերժի ես այն երբեք.
Արամազդին ձեռք կարկառելն անշուշտ լավ է, գուցե գըթա»։

Այս ասելով, մատակարար աղախնուն նա հըրամայեց,
Որպեսզի շուտ լըվացվելու ջինջ ջուր բերի իրեն համար։
Աղախինը եկավ իսկույն ձեռքին բըռնած կոնք ու սափոր։
Պրիամ արքան լըվացվելով, կընոջ ձեռքից բաժակն առավ
Եվ կանգնելով բակի մեջտեղ՝ աղոթք արավ, գինին ձոնեց
310Եվ հայացքը դեպի երկինք հառած՝ ասաց աղերսագին.
«Հա՛յր Արամազդ, տե՛րդ Իդայի, ամենափառ և ահավոր,
Տո՛ւր ինձ հասնել Աքիլլեսին և գութ շարժել նըրա սըրտում։
Եվ ուղարկիր հըզոր արծվիդ՝ սուրհանդակիդ սըրաթըռիչ,
Որին բոլոր թըռչունների մեջ ամենից շատ ես սիրում,
Որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նշանդ գեղահըրաշ
Եվ ապահով ճամփա ընկնեմ դեպի նավերն աքայեցոց»։

Այսպես ասաց աղոթելով, Արամազդը լըսեց նըրան
Եվ ուղարկեց անմիջապես սավառնաթև իր սեգ արծվին,
Որին մարդիկ այլ անունով կոչում են և խայտախարիվ։
320Մեծահարուստ տընատիրոջ առագաստը բարձրաձեղուն
Որքան դըռներ ունի ամուր ու պընդափակ փեղկեր որքան՝
Թըռչունն այդ սեգ երկու կողմից ուներ այդքան հուժկու թևեր,
Որ աջ կողմից վար սըլացավ և քաղաքի վըրա ճախրեց,
Տոգորելով տեսնողների սըրտերը խոր ուրախությամբ։

Պրիամն այնժամ ըշտապելով նըստեց իր կառքն անմիջապես
Եվ գավիթից դուրս սըլացավ մըտրակելով նըժույգներին։
Իսկ առջևից էլ քառանիվ սայլն էր գընում բեռնավորված,
Որ ջորիներն էին քաշում, և Իդեոսն էր վարում նըրանց։
Սայլի հետքով կառքին լըծված ձիերն առաջ էին թըռչում,
330Որոնց քըշում էր ծերունին՝ մըտրակելով հաճախակի։
Մեծաթափոր մի բազմություն արտասվալից լաց ու կոծով
Ճանապարհ էր դընում նըրան, ասես մեռել էին տանում։
Իսկ քաղաքից երբ դուրս ելան ու մըտան դաշտն արյունազանգ,
Մերձավորները լալագին դեպի քաղաք վերադարձան։
Ուղևորներն Արամազդի աչքից անտես չըմընացին.
Տեսավ նըրանց դաշտով գընալն ու ծերունու վըրա գըթաց,
Եվ կանչելով իր սիրելի Հերմես որդուն՝ ասաց նըրան.
«Հերմես, քանզի հաճելի է քեզ ավելի, քան թե այլոց
Ընկերանալ մարդկանց հաճախ և ունկընդիր լինել նըրանց,
340Ուստի արի իջիր երկիր և Պրիամին առաջնորդիր
Դեպի նավերն աքայեցոց, բայց տար այնպես, որ նըրանցից
Ոչ ոք նըրան չընըկատի, մինչև հասնի Պելիսյանին»։

Այսպես ասաց, հընազանդեց պատգամավորն Արգոսասպան
Եվ ոտքերին կապեց անեղծ թևամույկերն, իր ոսկեղեն,
Որոնք նըրան տանում էին թեթևորեն թըռցընելով
Ե՛վ ծովերով, և՛ ցամաքով՝ արագաշունչ հողմի նըման։
Առավ նաև գավազանը, որ ով մարդկանց, ում կամենա՝
Քընեցնում է և ոմանց էլ արթնացընում խորը քընից,
Ու դեպ երկիր վար սըլացավ Արգոսասպանն ամենահաղթ
350Եվ անհապաղ հասավ իսկույն Հելլեսպոնտոս ու Տրոյա։
Գընում էր նա իշխանազուն մի պատանու կերպարանքով՝
Դեռափըթիթ և գեղանի, ծընոտն հազիվ դեռ մըրազարդ։

Ուղևորներն երբ որ հասան Իլիոսի գերեզմանին,
Իջան այնտեղ, որ գետի մեջ ջըրեն իրենց գըրաստներին։
Մըթընշաղն էր իրիկնային փըռվում արդեն երկրի վըրա։
Իդեոսը տեսավ փոքր-ինչ հեռվում Հերմես հըրեշտակին
Եվ երկյուղից դողդողալով Պրիամոսին այսպես ասաց.
«Նայիր, ահա՛, ով Դարդանյան, ինչ-որ մարդ է մոտենում մեզ,
Հարկավոր է ըզգուշանալ, կարող է նա մեզ ըսպանել։
360Արի փախչենք մեր ձիերով, իսկ եթե այդ ուշ է արդեն,
Եկ ծընկներին փարվենք նըրա, գուցե խըղճա և խընայի»։

Այսպես ասաց, և ծերունու հոգին եղավ տակնուվըրա.
Անդամները կարկամեցին, և ողջ մարմնով փըշաքաղվեց.
Սարսափահար նայում էր նա, բայց Հերմեսը մոտենալով,
Ալևորի ձեռքը բըռնեց ու հարցըրեց մըտերմաբար.
«Իսկ ո՞ւր ես դու քըշում, հայրիկ, ձիերը քո և ջորիներն
Այս գիշերով, մինչդեռ բոլոր մահկանացուք նընջում են խոր։
Չե՞ս վախենում միթե երբեք դու ահարկու աքայանցից,
Որ վըխտում են քո շուրջ-բոլոր և ոխերիմ ոսոխ են քեզ։
370Թե նըրանցից մեկը հանկարծ տեսնի քեզ, մութ այս գիշերով
Սայլիդ այդքան գանձեր բարձած, այն ժամանակ դու ի՞նչ կանես։
Երիտասարդ էլ չես գոնե, ուղեկիցդ էլ ծեր է քեզ պես,
Որ կարենաք դիմադրելով՝ չարագործին վանել ձեզնից։
Իսկ ինձանից, ո՛վ ծերունի, բոլորովին մի՛ վախենա,
Ես քեզ չարիք չեմ գործելու, այլ չարերին պիտի վանեմ,
Որովհետև, իմ սիրելի ծերունի հոր շատ ես նըման»։

Սիրտ առնելով, աստվածատիպ Պրիամն այսպես ասաց նըրան․
«Այո՛, որդյակ իմ սիրելի, հավատում եմ քո խոսքերին.
Աջը անմահ աստվածների հովանի է դեռ ինձ վըրա,
380Որ քեզ նըման շընորհալի մի ուղեկից ուղարկեց ինձ,
Գեղատեսիլ և իմաստուն զավակ՝ ազնիվ ծընողների»։

Պատասխանեց Արամազդի պատգամավորն Արգոսասպան.
«Այդ բոլորը շատ ճըշմարիտ ասացիր դու, ո՛վ ծերունի,
Բայց եկ ա՛յս էլ ասա ըստույգ, թե պատվական գանձերն այդ դու
Օտարազգի՞ մարդկանց մոտ ես տանում արդյոք, թե՞ բարեկամ,
Որ գեթ դըրանք ձեռքըդ մընան, երբ որ Իլիոնը կործանվի։
Թե՞ դուք արդեն ահաբեկված փախչում եք սուրբ Իլիոնից,
Քանզի ընկավ պատերազմում ազնիվ որդիդ՝ Հեկտորը քաջ,
Որ կըռվի մեջ ո՛չ մի արի աքայեցուց ետ չէր մընում»։

390Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց.
«Ո՞վ ես դու, քա՛ջ, և ինչպիսի՞ ծընողների զավակ ես վեհ,
Որ գեղեցիկ գովեստներով հիշեցիր մահն իմ Հեկտորի»։

Նըրան այսպես պատասխանեց պատգամավորն Արգոսասպան.
«Փորձո՞ւմ ես ինձ դու, ծերունի, հարցընելով քաջ Հեկտորից։
Շատ անգամ եմ տեսել նըրան ես աչքերովն իմ սեփական՝
Փառապարգև պատերազմում, դեպի նավերն արշավելիս,
Երբ սայրասուր իր պըղընձով կոտորում էր արգիացոց։
Նայում էինք մենք հիացած, զի Աքիլլեսն Ատրիդի հետ
Քեն պահելով՝ չէր թողնում մեզ պատերազմին մասնակցելու։
400Աքիլլեսի զինվորն եմ ես, նույն նավն է մեզ բերել այստեղ.
Միրմիդոն եմ, նըրա երկրից և որդին եմ Պոլիկտորի,
Որ հարուստ է, սակայն արդեն քեզ պես դողդոջ մի ծերունի։
Յոթ եղբայր ենք, վերջինն եմ ես, կըրտսեր. որդին ծընողներիս,
Նըրանց միջից ինձ վիճակվեց Աքիլլեսի հետ գալ այստեղ։
Նավերից եմ գալիս հիմա, և ասեմ, որ վաղ առավոտ
Աքայեցիք քաղաքիդ մոտ պիտի ճակատ տան վերըստին,
Զի նըստելուց ձանձրանալով՝ ծարավի են պատերազմի,
Եվ արքաներն անկարող, են սանձահարել աքայեցոց»։

Նըրան այսպես պատասխանեց աստվածատիպ Պրիամը ծեր.
410«Թե որ իրոք զինվորն ես դու Պելիսածին Աքիլլեսի,
Պատմիր ուրեմն ինձ ամեն բան ըստուգապես և ճըշմարիտ.
Նավերի մոտ ընկա՞ծ է դեռ իմ Հեկտորի մարմինն արդյոք,
Թե՞ Աքիլլը հոշոտելով կեր է գըցել իր շըներին»։

Նըրան այսպես պատասխանեց պատգամավորն Արգոսասպան.
«Ո՛չ թըռչուններն են գիշատել, ո՛չ էլ շըներն, ո՛վ ծերունի,
Այլ տակավին պառկած է նա Աքիլլեսի վըրանի մեջ.
Եվ չընայած որ տասներկու օր անկենդան ընկած է նա՝
Ո՛չ նեխում է, ո՛չ էլ որդերն են ուտում դին քո զավակի,
Որդեր, որոնք մեռելների միս ուտելու սովոր են միշտ։
420Ու թեպետև Պելիսածինն իր ընկերոջ շիրիմի շուրջ
Քարշ է տալիս կառքից կապած մարմինն ամեն այգաբացին,
Բայց մընում է բոլորովին դին անապակ, և անվըթար։
Ինքդ էլ պիտի շատ զարմանաս, ո՛վ ծեր ունի, եթե տեսնես
Նըրան այնպես թա՜րմ ու մաքուր պառկած, քընա՜ծ լինի ասես,
Վըրան ոչ մի արյունի բիծ, ու վերքերն էլ փակված բոլոր,
Որ բաց արին շատերն իրենց անագորույն պըղինձներով։
Այսպես, ո՛վ ծեր, աստվածները հոգում են քո որդու մասին՝
Նույնիսկ նըրա մահի՛ց հետո, զի շա՜տ էին սիրում նըրան»։

Ասաց, և ծերն ուրախացած՝ նըրան այսպես պատասխանեց.
430«Լավ է, որդյա՛կ իմ սիրելի, ձոն նըվիրել աստվածներին,
Ինչպես օրենքն է պատվիրում, երբ տակավին ողջ էր որդիս,
Չէր մոռանում բոլորովին աստվածներին ոլիմպական,
Դըրա համար էլ հիշում են նըրան մահից հետո՛ անգամ.
Բայց դու արի և ընդունիր ինձնից բաժակն այս գեղեցիկ,
Պաշտպան եղիր և օգնությամբ անմահական աստվածների
Տար ինձ մինչև վըրանը ձեր Պելիսածին Աքիլլեսի»։

Եվ պատվիրակն Արգոսասպան պատասխանեց Պրիամոսին.
«Փորձո՞ւմ ես, ծեր, դու պատանուս, սակայն դա ինձ չես համոզի,
Ըստիպելով Աքիլլեսից ծածուկ՝ պարգև ընդունելու։
440Վախենում եմ ես գեղեցիկ այդ նըվերից զըրկել նըրան,
Զի նա գըլխիս ապագայում կարող է մեծ աղետ բերել։
Առանց այդ էլ, ո՛վ ծերունի, ես քեզ սիրով կառաջնորդեմ,
Թեկուզ մինչև Արգոս գընաս, թե՛ ցամաքով և թե՛ ծովով,
Լինի նավով արագահոս, թե հետիոտն ուղեկցելով։
Եվ քանի որ քեզ հետ եմ ես, քեզ ոչ մի մարդ չի վընասի»։

Այսպես ասաց, և ցատկելով կառքի վըրա, Հերմեսն իսկույն
Իր ձեռքն առավ երասաններն ու մըտրակը շաչեցնելով՝
Ներշընչեց նոր եռանդ ու թափ ջորիներին և ձիերին.
Պարեկները դեռ նոր էին ավարտում ճոխ ընթրիքն իրենց,
450Երբ որ հասան նավատորմի մարտկոցներին ու փոսերին։
Պարեկների վըրա խոր քուն թափեց Հերմեսն Արգոսասպան,
Բացեց դըռներն անմիջապես, փականք ու նիգ հեռացնելով
Ու ներս տարավ Պրիամոսին ընծաների հետ միասին։
Իսկ երբ հասան Պելիսածնի վըրանը մեծ և վեհաշուք,
Որ արքայի համար իրենց միրմիդոններն էին շինել
Եղևնու կոկ տաշած փայտով ամուր ծածկած և վըրայից
Մարգագետնից հընձած դալար եղեգներով պատած ամբողջ։
Շուրջը մեծ բակն էր տարածվում հաստ ցըցերով ցանկապատված.
Ու եղևնյա մի նիգ միայն փակում էր դուռն ամրակառույց։
460Երեք հուժկու աքայեցի պետք էր, որ դռան այդ փակեին,
Երեք հոգի, որ բանային ծանըր սողնակը հաստաբեստ.
Մինչ Աքիլլեսն ինքը միայն՝ փակում էր այն ու բաց անում։
Օգտամատույց Հերմեսն իսկույն դուռը բացեց ծերի առաջ
Ու ներս տարավ ալևորին նըրա բերած ընծաներով,
Ապա կառքից ցած իջնելով այսպես ասաց Պրիամոսին.
«Արդ, ճանաչիր ինձ, ծերունի, անմահ աստված Հերմեսն եմ ես,
Հայր Արամազդն ինձ ուղարկեց քեզ ուղեկից և առաջնորդ։
Հեռանում եմ ինքըս հիմա, որ չըտեսնի Աքիլլը ինձ,
Պատշաճ բան չէ բոլորովին, որ մի աստված երանավետ
470Ցույց տա իր սերը հայտնապես մի երկրային մահկանացվի։
Մըտիր վըրանն ու փարվելով քաջի ծընկանն՝ աղերսագին
Խընդրիր նըրան հանուն իր հոր ու վարսագեղ մորն ու որդու,
Եվ դու պիտի կարողանաս շարժել նըրա սիրտն ապառաժ»։

Ասաց Հերմեսն ու սըլացավ դեպի Ոլիմպ աստվածաբնակ։
Իսկ Պրիամոսն իջավ կառքից և թողնելով Իդեոսին,
Որ հոգ տանի ու պահպանի ջորիներին և ձիերին,
Ինքը գընաց և ուղղակի մըտավ վըրանն այն վեհաշուք,
Որտեղ նըստած գըտավ նըրան՝ Արամազդի սիրեցյալին։
Ընկերներից Աքիլլի մոտ երկու հոգի կային միայն՝
480Դյուցազնազարմ Ավտոմեդոնն ու Ալկիմոսն արիսական,
Ամեն վայրկյան պատրաստ իրենց թագավորին ծառայելու։
Նոր էր ընթրիքն իր ավարտել, ու սեղանը փըռած էր դեռ։
Պրիամն ըզգույշ, ըստվերի պես դեպ Աքիլլեսն առաջացավ
Եվ ընկնելով բերանքսիվայր ամուր գըրկեց ծունկը նըրա
Ու համբուրեց աջն արյունոտ՝ դահիճն իր քաջ որդիների։
Ինչպես մի մարդ, որ իր երկրում ծանըր ոճիր գործի հանկարծ
Եվ թողնելով իր տուն ու տեղ, փախչի գընա օտար երկիր,
Մըտնի հարուստ մի մարդու տուն ու զարմացնի տեսնողներին,—
Այդպես Աքիլլը զարմացավ տեսնելով ծեր Պրիամոսին։
490Մյուսներն էլ ապուշ կըտրած իրար երես էին նայում։
Իսկ Պրիամոսն աղերսալից ձայնով դիմեց Աքիլլեսին.
«Աստվածազարմ ո՛վ Աքիլլես, հիշիր հորըդ ինձ տարեկից,
Որ ինձ նըման կանգնել է արդ զառամության դառըն շեմքին։
Նըրան էլ են նեղում գուցե թըշնամիներն, ինչպես որ ինձ
Եվ չըկա ոք, որ նըրանից դառն աղետները հեռացնի։
Բայց ողջությանդ լուրն առնելով՝ ուրախանամ է ծերունին
Եվ հույս ունի տեսնել որդուն մի օր, կըռվից երբ տուն դառնա։
Իսկ ես թըշվառս, որ հայր էի Տրոյայում բազում որդոց,
Եվ ոչ մեկից, վա՜յ ծերունուս, աճյունն անգամ ինձ չըմընաց։
500Թըվով հիսուն էին նըրանք, երբ որ եկան աքայեցիք.
Տասնևինը մի մոր զավակ, իսկ մյուսները այլ կանանցից։
Նըրանց շատի ծունկը ծալեց արյունառուշտ Արեսը ժանտ.
Իսկ նա, որ իմ մեկ հատիկն էր, պաշտպան և մեզ և քաղաքին,
Նըրան էլ ինքըդ ըսպանեցիր, հայրենիքի հերոսին քաջ,
Հեկտոր որդուս, որի համար եկել եմ ես ահավասիկ
Նավատորմիղն աքայեցոց ու բերել քեզ անբավ փըրկանք։
Եկ ակնածիր աստվածներից, ո՛վ Աքիլլես, և ինձ գըթա՛,
Հիշելով հորըդ ծերունի, իսկ ես թըշվա՜ռ եմ նըրանից։
Դեռ չի կըրել ոչ ոք ինձ չափ ծանըր վըշտեր այս աշխարհում,
510Ինձ, որ որդուս ըսպանողի ձեռքն եմ ահա ես համբուրում»։

Այս խոսքերից Աքիլլեսի սիրտը լըցվեց հոր կարոտով
Ու հեռացրեց ծերունու ձեռքն իր ծընկներից արտասվելով։
Լալիս էին երկուսով էլ՝ Պրիամը իր որդու համար
Թավալվելով արտասվակոծ՝ Աքիլլեսի ոտքերի մոտ,
Իսկ Աքիլլեսն իր հոր համար և սիրելի Պատրոկլեսի.
Եվ վըրանի հարկը թընդաց նըրանց ողբով կականալիր։
Աքիլլեսը լաց լինելուց երբ հագեցավ ու հանդարտվեց,
Ելավ տեղից ու ծերունուն, ձեռքից բըռնած, հանեց ոտքի.
Եվ գըթալով ալևորի ճերմակ գըլխին ու մորուքին՝
520Պրիամոսի ձեռքից բըռնած այսպես ասաց կարեկցաբար.
«Իսկապես որ շա՜տ վըշտեր ես տարել դու, ծե՛ր տառապալից,
Բայց մեն-մենակ ի՞նչ սիրտ արիր գալու նավերն աքայեցոց
Եվ ելնել այն մարդու առաջ, որ ըսպանեց որդիներիդ։
Երկաթե սիրտ ունես անշուշտ, բայց եկ նըստիր այս աթոռին,
Ու թեպետև ցաված ենք խիստ, բայց մեր խորունկ վիշտը զըսպենք,
Քանզի ոչ մի օգուտ չըկա դառնակըսկիծ սուգ անելուց։
Ճակատագիրն է մարդկային՝ աստվածների ձեռքով գըրված՝
Տանջվել անվերջ ու տառապել, աստվածներն միայն անվիշտ։
Երկու հըսկա կարասներ կան Արամազդի շեմքին դըրված,
530Երկուսն էլ լի այն տուրքերով, որոնցից միշտ բաշխում է նա.
Բարիքներ են մի կարասում, իսկ մյուսի մեջ՝ չարիքներ։
Երբ Արամազդն ամպրոպածին այդ երկուսից խառն է տալիս,
Մերթ բարու է հանդիպում մարդ ու մերթ չարի — փոփոխակի։
Իսկ ում չարից է տալիս նա, վիշտն է բաժին դառնում նըրան,
Ու տանջում են նըրան անվերջ դառըն ցավերն այս աշխարհումդ
Ուր շըրջում է աստվածներից ու մարդկանցից արհամարհված։
Այսպես՝ տըվին դիք Պելևսին ճոխ պարգևներ ծընված օրից.
Թագավորեց միրմիդոնաց վըրա փառքով և ճոխությամբ
Ու, թեպետև մահկանացու, աստվածուհի կին առավ նա։
540Բայց և այնպես աստվածները նաև նըրան տըվեցին վիշտ.
Նա չունեցավ արու զավակ, որ իր գահին պայազատեր,
Բացի ինձնից, որ վաղաժամ մահ է գըրված իմ ճակատին,
Ու ծերությունն իր խընամել չեմ կարող ես, քանզի շուտով
Հեռու երկրից իմ հայրենի՝ մեռնեմ պիտի Տըրոյայում,
Ուր նըստած եմ՝ ի պատուհաս քեզ և բազում որդիներիդ։
Լըսել ենք, որ երբեմըն դու տիրել ես շատ աշխարհների.
Լեսբոս կըղզուց մինչ Փռյուգիա[183], ուր Մակարն էր թագավորում,
Մինչև անծայր Հելլեսպոնտոս քոնն են եղել մի ժամանակ.
Եղել ես ճոխ, բազմազավակ ու գանձերով մեծահարուստ։
550Բայց այն օրից, երբ աստվածներն այս աղետը բերին գըլխիդ,
Քաղաքիդ շուրջ, ո՛վ ծերունի, արյուն է միշտ ու պատերազմ։
Տոկա՛ վըշտիդ համբերությամբ, մի՛ լար անվերջ լալահառաչ,
Զի ողբալով դու չես կարող հարություն տալ քո զավակին,
Եվ կարող Ես գըլխիդ մի նոր աղետ բերել, ո՛վ ծերունի»։

Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց․
«Մի՛ տար աթոռ ինձ նըստելու, աստվածազարմ ո՛վ Աքիլլես,
Քանի Հեկտորս անթաղ է դեռ՝ ես չեմ կարող հանգըստանալ։
Ինձ դարձըրու իմ զավակին, որ ժամ առաջ տեսնեմ նըրան,
Եվ ընդունիր հետըս բերած ճոխ ընծաներն իբրև փըրկանք։
560Դըրանք բարո՜վ վայելես դու, բարո՜վ դառնաս քո հայրենիք,
Քանի որ դու ինձ գըթացիր, խընայելով ալևորիս,
Որ կենդանի մընամ դեռևս ու տեսնեմ լույսն արեգական»։

Խեթ նայելով Պրիամոսին՝ Աքիլլն այսպես ասաց նըրան.
«Մի՛ գըրգըռիր ինձ, ծերունի՛, քանզի արդեն վըճռել եմ ես՝
Աստվածների հըրամանով քեզ հանձնելու Հեկտորի դին.
Մայրըս բերեց աստվածային այդ հըրամանն Արամազդից։
Գիտեմ նույնպես, որ քեզ այստեղ բերել է մի անմահ աստված,
Քանզի ոչ մի մահկանացու սիրտ չէր անի վըրանըս գալ,
Պարեկներից անցնել անտես և դարբասի նիգը բանալ։
570Ուստի, ո՛վ ծեր, էլ մի՛ հուզիր ալեկոծյալ սիրտըս իզուր,
Կարող եմ ես, մեղանչելով Արամազդի պատվերի դեմ,
Չըխընայել աղերսարկու ալևորիդ աղաչանքին»։

Այսպես ասաց, և ծերունին նըստեց նրա սաստին հըլու։
Իսկ Աքիլլեսն առյուծաբար վըրանից դուրս վազեց արագ.
Եվ նըրա հետ դուրս գընացին Ավտոմեդոնն ու Ալկիմոսն՝
Աքիլլեսի մըտերիմներն Մենիյանի մահից հետո։
Նըրանք լըծից արձակեցին ջորիներին և ձիերին,
Իդեոսին կանչեցին ներս ու նըստելու աթոռ տըվին.
Ապա սայլից ցած իջեցրին հեկտորական փըրկանքը ճոխ,
580Թողնելով լոկ երկու շապիկ ու մի լոդիկ սայլակի մեջ,
Որ փաթաթեն Հեկտորի դին. ապա Աքիլլն անմիջապես
Հըրամայեց իր աղախնոց, որ առանձին, ծածուկ մի տեղ
Լըվանան դին, օծեն յուղով՝ Պրիամոսի աչքից հեռու,
Քանզի գուցե որդուն ի տես՝ ծերը վըշտից չիշխի իրեն,
Եվ Աքիլլը բարկանալով՝ զարկի նըրան և ըսպանի,
Մեղանչելով մեծամըռունչ Արամազդի պատվերի դեմ։
Կանայք աշխույժ լըվանալով և օծելով Հեկտորի դին,
Շըքեղ շապիկ մի հագցըրին ու ձըգեցին վըրան մի քող,
Եվ Աքիլլը վերցընելով՝ դըրեց նըրան անկողնու մեջ,
590Ապա երկու հոգով առան ու սայլակի վըրա դըրին։
Աքիլլն այնժամ հառաչալից ձայն արձակեց իր սիրելուն.
«Մի՛ սըրտմըտիր դու ինձ վըրա, ո՛վ սիրելիդ իմ Պատրոկլես,
Եթե լըսես դըժոխքի մեջ, որ իր հորն եմ վերադարձնում
Մարմինը քեզ ըսպանողի. բերել է նա հարուստ փըրկանք,
Որից, անշուշտ, քեզ արժանի մեծ բաժին եմ հանելու ես»։

Գոչեց Աքիլլն ու դառնալով մըտավ վըրանը վերըստին,
Եվ նըստելով հանդիպակաց պատին հենած բազմոցի մեջ,
Որտեղից նա վեր էր կացել, այսպես ասաց Պրիամոսին.
«Որդիդ փըրկված է, ծերունի, ինչպես որ ինքդ էիր ուզում,
600Անկողնու մեջ պառկած է արդ, և երբ ծագի այգը ուրախ,
Տեսնես պիտի ու տանես տուն, իսկ եկ հիմա ընթրիք անենք։
Կերակուրի հոգ էր տանում և Նիոբեն գիսակագեղ,
Որ կորցըրեց մի օրվա մեջ իր տասներկու զավակներին,
Որոնցից վեցն աղջիկ էին, և մընացած վեցը՝ տըղա։
Տըղաներին նետահարեց Ապոլլոնը արծաթաղեղ՝
Նիոբեի դեմ զայրացած, իսկ Արտեմիսն՝ աղջիկներին,
Զի Նիոբեն բաղդատել էր Ապոլլոնի հետ ինք իրեն
Եվ Լետովնի, թե նըրանց հետ հավասար է գեղեցկությամբ
Ու պարծեցել, որ Լետովնը ունի միայն երկու զավակ,
610Մինչդեռ ինքը բազմածընունդ՝ վեցը տըղա ու վեց աղջիկ։
Սակայն նըրանք թեև երկու, բայց ջընջեցին տասներկուսին։
Ինն օր ամբողջ ընկած էին դիակները արնաշաղախ.
Եվ քաղաքում սիրտ չէր անում և ոչ մի մարդ նըրանց թաղել,
Զի Զրվանյանն ամենազոր քարացրել էր բոլոր մարդկանց,
Եվ տասներորդ օրը միայն թաղեցին դիք երկնաբընակ։
Այսպես ահա, և Նիոբեն մինչև անգամ իր խոր վըշտում
Չըմոռացավ ուտել— խըմել ու հոգ տանել կերակուրի։
Հիմա այնտեղ, Սիպիլի լերկ ու ամայի լեռների մեջ,
Ուր ասում են, թե ապրում են աստվածուհի հարսներ անհոգ
620Ու խաղում են Աքելոյի ափունքներին, պարում ուրախ,
Այնտեղ է նա, թեպետև քար[184], կըրում իր վիշտն աստվածառաք։
Արի ուրեմն, ո՛վ ծերունի, ընթրենք և մենք, իսկ քո որդուն
Դու կըողբաս երկա՜ր֊երկա՜ր, երբ որ նըրան տուն կըտանես»։

Այսպես ասաց Աքիլլը ժիր և իր տեղից վեր կենալով՝
Մորթեց ոչխար մի ըսպիտակ, իսկ ընկերներն այն քերթեցին,
Միսը մանրիկ կոտորելով շամփուր զարկին աշխուժորեն
Ու կըրակի վըրա դըրած՝ արնաթաթախ խորովեցին։
Սեղան գըցեց Ավտոմեդոնն ու բաշխեց հացն աստվածային,
Իսկ Աքիլլը միսը բաժնեց, և ճաշակել ըսկըսեցին։
630Եվ երբ կերան ու կըշտացան, նըստած իրար դեմ-հանդիման՝
Ըսքանչանում էր ծերունին Աքիլլեսին մըտիկ տալով,
Ինչ վեհ հասակ, ինչպիսի՜ դեմք, ասես աստված լինի անմահ։
Իսկ Աքիլլեսն էլ Դարդանյան Պրիամոսով էր հիանում,
Նըրա տեսքով վըսեմաշուք ու խոսքերով իմաստալից։
Եվ երկուսով իրար երես շատ նայելուց երբ հագեցան,
Առաջինը խոսեց Պրիամն ու Աքիլլեսն այսպես ասաց.
«Դիցասընո՛ւնդ, ցույց տուր հիմա ալևորիս մի անկողին,
Որպեսզի ես ընկողմանած փոքր֊ինչ անուշ քուն վայելեմ,
Զի աչքերըս դեռ չեն փակվել կոպերիս տակ բոլորովին
640Այն օրվանից, որ քո ձեռքով ընկավ որդին իմ կարեվեր.
Այլ հառաչում եմ շարունակ, արցունք թափում, հեծում անվերջ
Գիշերները գավիթիս մեջ փոշիներում թավալվելով։
Ծոմ էի դեռ մինչև այսօր, բերանըս բան չէի դըրել,
Այժըմ միայն քո ըստիպմամբ կերա փոքր֊ինչ ու խըմեցի»։

Այսպես ասաց, և Աքիլլեսն հըրամայեց ընկերներին
Եվ աղախնոց, որ պատրաստեն գավթում երկու ձեռք անկողին։
Կանայք աշխույժ՝ ջահերն առած վըրանից դուրս ելան իսկույն,
Բերին մաքուր նուրբ պաստառներ և օթոցներ ծիրանեգույն,
Բըրդից գործած պատմուճաններ բերին փափուկ ու թավարծի
650Ու փութեռանդ պատրաստեցին գավթում երկու ձեռք անկողին։
Աքիլլն այնժամ կատակելով Պրիամոսին այսպես ասաց.
«Քընիր այստեղ, սիրելի ծեր, վըրանից դուրս հանգըստացիր,
Քանզի ինձ մոտ գուցե դարձյալ իշխան, մարդիկ գան այս գիշեր,
Որոնք հաճախ, սովորաբար, խորհուրդի են գալիս ինձ մոտ.
Եվ նըրանցից մեկը եթե այստեղ տեսնի քեզ գիշերով
Ու լուր տանի իշխանապետ Ագամեմնոն Ատրիդեսին,
Այնժամ գուցե հետաձըգվի որդուդ փըրկանքն առժամանակ։
Հիմա հայտնիր, ո՛վ ծերունի, ըստուգապես ինձ ա՛յն մասին,
Թե Հեկտորի թաղման համար քանի՞ օր է քեզ հարկավոր,
660Որ ըսպասեմ և թույլ չըտամ աքայեցոց հարձակվելու»։

Աստվածատիպ Պրիամն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Եթե որդուս թաղման համար դադարեցնես կըռիվն առ ժամ,
Անտարակույս ինձ մեծ շընորհ կանես, վեհազն ո՛վ Աքիլլես։
Ինքըդ գիտես, թե մենք ինչպես փակված ենք մեր քաղաքի մեջ.
Փայտն էլ հեռու է բավական, պետք է բերենք այն՝ լեռներից,
Իսկ տըրոյանք վախենում են, թե հարձակվեն աքայեցիք։
Շնորհիր ուրեմն մեզ ինը օր, որ սուգ անենք նըրա վըրա,
Ու տասներորդ օրը թաղենք, ու հոգու հաց ուտեն մարդիկ.
Տասնը մեկին կըկանգնեցնենք վըրան շիրիմ, որից հետո՝
670Տասներկուսի առավոտյան նո՛ր կըկըռվենք, թե հարկ լինի»։

«Այդ էլ, ո՛վ ծեր, թող որ լինի այնպես, ինչպես դու ես ուզում.
Վըստահ եղիր, որ այդքան օր ձեզ հետ կըռիվ չենք անելու»։—
Ասաց Աքիլլն ու բըռնելով Պրիամի ձեռքն ամուր սեղմեց,
Որ ծերունին չըվախենա, վըստահ լինի, և հեռացավ։
Ապա նըրանք՝ Պրիամ արքան և նըվիրակն իր՝ ապահով,
Գավթում, իրենց մահիճներում ընկան հոգնած ու քընեցին։
Աքիլլեսն էլ եղենաշեն իր վըրանի խորքում պառկեց,
Իսկ նըրա կողքն ընկողմանեց Բրիսեիսն ամենագեղ։

Այսպես ահա բոլոր մարդիկ և աստվածները անխըռով
680Նընջում էին հանգըստավետ՝ քաղցըր քընից հաղթահարված.
Միայն Հերմեսն օգտամատույց չըկարեցավ քընել երբեք,
Միտք էր անում, թե Պրիամին ինչպե՞ս պիտի պարեկներից
Գաղտնածածուկ կարողանա ետ դարձընել նավատորմից։
Եկավ կանգնեց Պրիամոսի սընարի մոտ և շըշընջաց.
«Մի՞թե սըրտումըդ, ո՛վ ծերունի, երկյուղ չունես բոլորովին,
Որ թըշնամի բանակի մեջ այդպես հանգիստ քընում ես դու։
Աքիլլեսը քեզ խընայեց, բայց ամեն մարդ չի խընայի։
Կարողացար փըրկել որդուդ մարմինը դու մեծ փըրկանքով,
Բայց որդիներդ կյանքիդ համար եռապատիկ պետք է որ տան,
690Եթե Ատրիդ Ագամեմնոնն իմանա, որ այստեղ ես դու»։

Այսպես ասաց, ծերը սոսկաց և արթնացրեց Իդեոսին։
Հերմեսն օգնեց նըրանց՝ լըծել ջորիներն ու ձիերն իսկույն
Ու հապըշտապ՝ աքայեցոց բանակից դուրս հանեց նըրանց։
Եվ գընալով, երբ որ հասան հորձանահոս Քսանթոսի
Գեղավըտակ հունը նըրանք, որը ծընեց Զևսը անմահ,
Հերմեսն այնժամ թողեց նըրանց ու բարձրացավ դեպի Ոլիմպ։

Քըրքմազգեստ այգն էր տարածվում տիեզերքի վըրա համայն,
Երբ Տըրոյա հասան նըրանք աղեկըտուր լաց ու կոծով։
Ջորիները քըրտինք մըտած տանում էին Հեկտորի դին։
700Տըրոյայում ոչ ոք նըրանց գալը այնպես շուտ չիմացավ,—
Ոչ տըղամարդ և ոչ էլ կին,— բացի չըքնաղ Կասանդրայից,
Որ իր գեղով ոսկեղինիկ Աստղիկին էր նըմանատիպ։
Պերգամոնի աշտարակից, ուր ելել էր վաղ առավոտ,
Տեսավ նա հորն ու նըրա հետ՝ քաղաքի ծեր մունետիկին.
Տեսավ եղբոր՝ Հեկտորի դին պառկած մահճում, սայլի վըրա
Եվ իր ճիչով սըրտաճըմլիկ լըցրեց ամբողջ քաղաքը նա.
«Տրովացիք ու տրովուհիք, ելեք տեսեք ձեր Հեկտորին,
Որին ռազմից ետ դառնալիս դիմավորում էիք ուրախ,
Զի քաղաքի և բոլորիս ուրախությունն ու փառքն էր նա»։

710Այսպես ձայնեց և բոլորին ոտքի հանեց քաղաքի մեջ։
Անտանելի սուգով սաստիկ համակվեցին կին, տըղամարդ
Ու խուժեցին դեպի դըռներն, ուր իջեցրին Հեկտորի դին։
Սայլին ընկան նախ կինը հեգ ու պառավ մայրն արտասվահեղձ,
Եվ գըլուխը գըրկած նըրա՝ մազերն իրենց փետըրտեցին,
Ու նըրանց հետ լալիս էին, ողբում բոլոր տըրոյացիք։
Այդպես, ամբողջ օրը նըրանք մինչ մայրամուտ, դըռների մոտ
Կըկոծեին արտասվալից շըրջապատած աճյունը թանկ,
Եթե կառքից Պրիամը ծեր չաղաղակեր ժողովըրդին.
«Ճամփա՛ տըվեք ջորիներին, որպեսզի դին հասցընեմ տուն,
720Որից հետո ինչքան կուզեք լացեք վըրան ու ողբացեք»։
Այսպես ասաց վըշտոտ արքան, ու բազմությունն անմիջապես
Ետ ընկըրկեց, քաշվեց հեռու, ճամփա տալով դիասայլին։
Հոծ բազմության ուղեկցությամբ դյուցազնի դին տարան պալատ
Ու պառկեցրին ապարանքում քանդակածո անկողնու մեջ.
Դիակի շուրջ բերին ապա ողբանըվագ երգիչներին,
Որոնց ողբին ձայնակցեցին եղերամայր լալկան կանայք։
Ըսկիզբ դըրեց դառըն ողբին լուսածըղի Անդրոմաքեն
Գըրկած գըլուխը գանգրահեր վաղաթառամ իր ամուսնու.
«Ծաղկափըթիթ հասակիդ մեջ հանգավ, Հեկտոր, արևըդ վառ,
730Թողնելով ինձ տանըդ այրի և որբ՝ որդուն քո դեռ մանուկ,
Որին ես ու դու ենք ծընել, թըշվառներըս, և որ, ավա՜ղ,
Հույս չունեմ թե կապրի երկար. կըքանդըվի Տրովադան,
Քանզի ընկար դու, սիրելիս, դու, որ պաշտպանն էիր համայն
Մեր քաղաքի, պարկեշտ կանանց, քո և բոլոր մանուկների,
Որոնց գերի՜ պիտի տանեն աքայեցիք սև նավերով։
Բոլորի հետ, խեղճ իմ մանկիկ, տանեն պիտի մորըդ և քեզ.
Օտար երկրում պիտ տառապես ծանր ու անարգ աշխատանքով
Դըժնաբարո մի տիրոջ մոտ, և կամ թե ոմն աքայեցի
Քեզ բըռնելով՝ գազանաբար ցած գըլորի աշտարակից
740Դառըն ոխով և վըրեժով լըցված քո հոր՝ Հեկտորի դեմ,
Որի ձեռքով ըսպանվել է հայրը, եղբայրն և կամ որդին։
Քանզի բազում աքայեցիք ընկան խիզախ քո հոր ձեռքով
Ու կըրծեցին ակռաներով հողը իրենց արնով ներկած։
Քաջ էր հայրըդ պատերազմում, ոչ ահ գիտեր և ոչ էլ մահ,
Որի համար ոստանն ամբողջ այսօր նըրա սուգն է անում։
Դառնագին վիշտ պատճառեցիր ծընողներիդ, այ իմ Հեկտոր,
Բայց, ամենից ավելի շատ ի՛նձ ցավ տըվիր անտանելի։
Գեթ մեռնելիս դու անկողնից ձեռքերըդ ինձ չերկարեցի՜ր,
Ոչ էլ խելոք, քաղցըր մի խոսք ասացիր ինձ վերջին անգամ,
750Որ հիշեի՜ ես շարունակ օր ու գիշեր քեզ սըգալիս»։

Այսպես ողբաց Անդրոմաքեն, ձայնակցեցին նըրան կանայք,
Որից հետո աղեկըտուր ըսկըսեց ողբն իր Հեկաբեն.
«Հեկտո՛ր, բոլոր որդիներիս մեջ ամենեն, դու սիրելիս,
Դու սիրելի էիր նաև աստվածներին, որոնք ահա՛
Քո մահից ետ մինչև անգամ հոգ են տանում վըրադ, որդիս։
Անագորույն Աքիլլը քո եղբայրներին ծախեց բոլոր՝
Ծովից անդին՝ Սամոս, Իմբրոս և անմատույց Լեմնոսի մեջ,
Բայց նա միայն հոգի՛դ խըլեց երկայնաշեշտ իր սըլաքով
Ու քարշ տըվեց քո ըսպանած Պատրոկլեսի շիրիմի շուրջ
760(Որին սակայն Աքիլլեսը հարություն տալ չըկարեցավ),
Եվ դու ահա քո պալատում թարմ ես, անեղծ ու անվըթար,
Նըման նըրա, որին խոցեց Ապոլլոնը հանկարծահաս
Արծաթափայլ իր աղեղից թըռած թեթև նետերով դյուր»։

Այսպես ասաց մայրը լալով, և բոլորը ձայնակցեցին,
Ապա ողբի հերթը հասավ Հեղինեին լալահառաչ.
«Հեկտո՛ր, բոլոր տագրերիս մեջ սիրելագույնդ իմ հարգարժան.
Ա՜խ, երանի չըլինեի ես ամուսինն Ալեքսանդրի,
Որ չըբերեր ինձ Տըրոյա. ո՜ւր էր թե վաղ մեռնեի ես։
Լըրանում է իմ հարսնության քըսաներորդ տարին[185] ահա՛,
770Որ հայրենիքն իմ հարազատ թողած հեռու՝ այստեղ եմ ես,
Բայց չեմ լըսել մինչև հիմա քեզնից մի խոսք նախատալից։
Թե տագրերես ու տալերես մեկը հանկարծ, կեսուրըս կամ,
Ինձ կըշտամբեր,— իսկ կեսրարըս հոր պես է միշտ եղել ինձ հետ,—
Դու քաղցրությամբ, խոհեմաբար հանդիմանում էիր նըրան։
Դըրա համար, ա՛յ իմ Հեկտոր, քեզ հետ նաև ի՛նձ եմ ողբում,
Ինձ՝ թըշվառիս, որ մընացի անօգնական բոլորովին,
Քանզի ամբողջ Տըրոյայում չունեմ ուրիշ մի բարեկամ,
Որ կարեկցի, գըթա վըրաս. խույս են տալիս բոլորն ինձնից»։

Այսպես ասաց և բոլորով լացին երկար, հառաչեցին,
780Որից հետո Պրիամը ծեր առաջ գալով՝ այսպես ասաց.
«Արդ, գընացե՛ք, տըրոյացիք, և փայտ բերեք Իդա սարից.
Աքայեցոց հարձակումից մի՛ վախենաք բոլորովին։
Աքիլլեսը հանդիսավոր խոսք տըվեց ինձ նավատորմում,
Թե չի կըռվի ու չի թողնի, որ նեղություն պատճառեն մեզ
Մինչև չանցնի տասնը մեկ օր, ու տասներկրորդ այգը շողա»։

Այսպես ասաց, և լըծեցին մարդիկ իրենց եզն ու ջորին
Ու սայլերով, իրար ետև քաղաքից դուրս ելան իսկույն;
Ինն օր անվերջ փայտ կըրեցին ու դիզեցին քաղաքից դուրս,
Իսկ տասներորդ այգը երբ որ արշալուսվեց երկրի վըրա,
790Դուրս բերեցին ապարանքից Հեկտորի դին լաց ու կոծով
Եվ հանելով խարույկն ի վեր՝ կըրակ տըվին փայտակույտին։

Եվ վարդամատն Առավոտը երբ որ ծագեց ծիրանափառ,
Քաղաքից դուրս եկած մարդիկ հավաքվեցին խարույկի շուրջ.
Նախ հանգցըրին կարմիր գինով մեծ խարույկի կըրակը վառ,
Ապա ընկեր ու ազգական, հարազատներն այրեցյալի
Հավաքեցին ճերմակ աճյունն ու թըրջելով արտասուքով՝
Դըրին ոսկյա սափորի մեջ, որ ծիրանի քողով ծածկած
Իջեցրին խոր ու խավարչուտ գերեզմանում ու ծածկեցին։
Ապա բերին մեծ-մեծ քարեր ու շարեցին նըրա վըրա,
800Կանգնեցրին մեծ մի հողաթումբ, դետեր դըրին շիրիմի մոտ,
Որ հետևեն աքայեցոց հանկարծական հարձակվելուն։
Թաղման հանդեսն ավարտելով քաղաք դարձան տըրոյացիք
Ու հավաքված դիցասընունդ Պրիամոսի ապարանքում,
Սըգո առատ սեղանի շուրջ՝ կերան բոլորն ու խըմեցին։

Քաջ Հեկտորի թաղումն այսպես շըքեղ կերպով կատարեցին։

Ծանոթագրություններ

  1. Արամազդ — հայ դիցաբանության մեջ համապատասխանում է հունական Զևսին կամ Դիոսին։
  2. Ատրիդես — Ատրևսի որդին՝ Ագամեմնոնը։
  3. Ապոլլոնի ցուպը ոսկյա — Կրոնական իշխանության խորհրդանիշ է։
  4. քաղաքը Պրիամի — Տրոյան։
  5. վարսակալն ասավածային — «պսակն Ապոլլոնի», որ Քրիսեսը կրում էր իբրև աստծո սպասավոր։
  6. տուժեն քո սուրսայր սլաքներով — Հանկարծակի վրա հասնող մահը հին հույները բացատրում էին նրանով, որ Ապոլլոնը կամ նրա քույր Արտեմիսը նետահարում էին մարդկանց (Ապոլլոնը՝ տղամարդկանց, Արտեմիսը՝ կանանց)։
  7. վառ խարույկներ բորբոքելով — Հոմերոսյան ժամանակաշրջանում սպանվածներին հիմնականում դիակիզում էին։
  8. ճենճեր — այստեղ` իբրև զոհ մատուցվող կենդանու յուղը, որը մսեղիքի որոշ մասերի հետ այրվում էր՝ ի պատիվ տվյալ աստծո։
  9. շաներես — «Անամոթ», շունը «անամոթության» խորհրդանիշն էր։
  10. պարգևների մեծը քոնն է — «Պատերազմական ավարը» բաժանելիս թագավորն առաջինը ընտրելու իրավունքն ուներ։ Ավարը բաշխվելուց հետո մասնավոր սեփականություն էր դառնում։
  11. Ինչպես այստեղ, այնպես էլ վիպերգության բազմաթիվ այլ դրվագներում ակնառու է, որ հոմերոսյան հերոսների արարքները ղեկավարվում են աստվածների կամքով։
  12. եղջերվասիրտ — Եղնիկը (եղջերուն) հին հույները համարում էին վախկոտության խորհրդանիշ։
  13. մական — Աստ՝ գայիսոնի իմաստով, որպես իշխանության խորհրդանիշ։ Ժողովում տրվում էր նրան, ով ձայն էր խնդրում։
  14. ձեզանից էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի — Հոմերոսյան ըմբռնումներով՝ հերոսների ամեն մի նոր սերունդ նախորդից թույլ էր։
  15. քաջերի դեմ լեռնաբնակ — նկատի ունի կենտավրոսներին՝ կես-մարդ, կես-ձի։ Մի անգամ հարսանիքի ժամանակ հարբած կենտավրոսները հարձակվեցին կանանց վրա. այդ պատճառով պատերազմ սկսվեց նրանց և հերոսների միջև։
  16. աստվածուհի մորից ծնված ― Հին Հունաստանի հերոսները համարվում էին «աստվածազարմ», մինչդեռ հասարակ ժողովուրդը «երկրածին» էր։
  17. սուրհանդակներ Արամազդի — Պատգամաբերները, սուրհանդակները աստվածների հատուկ հովանավորության տակ էին գտնվում և անձեռնմխելի էին։
  18. Աքիլլեսը Պելևս արքայի և ծովափն Թետիս աստվածուհու որդին էր։
  19. Թեբե՝ նվիրական քաղաքը Էտիոնի — Նկատի ունի փոքրասիական Թեբեն, որտեղ իշխում էր էտիոնը՝ Անդրոմաքեի հայրը։
  20. Քրիսեսի այդ աղոթքից — Նկարագրվում է զոհաբերության ծեսը։
  21. կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին — Հին հույների պատկերացմամբ՝ զոհը մատուցելիս աստվածները և զոհաբերողները միասին խնջույքի էին նստում։
  22. Տակը դրին երկար մայթեր՝ իբրև նեցակ ու հենարան ― Դա արվում էր նաև այն նպատակով, որպեսզի նավի հատակը չփտեր։
  23. ձախ ձեռքով նրա ծունկը բռնած, աջով՝ կզակն — Խնդրանք, աղերսանք արտահայտող շարժում (ժեստ)։
  24. աչեղ Հերան — Դիցաբանության մեջ Հերան պատկերված է կովի մեծ աչքերով և սպիտակ մարմնով, գեղավարս մի կին։ Ոչ միայն հին Եգիպտոսում, այլև հույների մոտ, Հոմերոսից շատ առաջ գոյություն ուներ կենդանակերպ աստվածների պաշտամունքը։ Օրինակ, Հերային պաշտում էին կովի կերպարանքով, Զևսին՝ ցուլի և այլն։
  25. առաջ խորհուրդ արավ... ծերերի հետ խոհեմազարդ — Այսինքն՝ ծերակույտի, որտեղ խնդիրները քննվում էին՝ նախքան ժողովրդական ատյանի քննաթյանը ենթարկելը։
  26. Վերարկուից մինչև շապիկ — Վերարկուն հույների վերնազգեստն էր, որ հագնում Էին քիտոնի (անթև շապիկի) վրայից։
  27. Հրի՞ն պիտի տրվեն միթե... նվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա մեր միության — Հավատարմության երդում տալիս հույները աստվածներին գինի էին հեղում (կամ ձոնում), այսինքն՝ գինով ցողում էին գետինը, և միացնում էին ձեռքերը։
  28. զատիր ցեղ-ցեց և տոհմ առ տոհմ — Նեստորի այս խորհուրդը արտացոլում է այն իրողությունը, որ տոհմական կարգերում, հոմերոսյան ժամանակաշրջանից էլ առաջ, բանակը կազմակերպվում էր ըստ տոհմերի ու ցեղերի։
  29. Զննի կառքի մասերն ամեն — Հոմերոսի դարաշրջանում հեծելազոր չկար, առաջնորդները կռվում էին մարտակառքերով, որոնց զույգ ձիեր էին լծված, իսկ շարքայինները հետևակ էին։
  30. Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին — Ամեն մի ցեղ իր հովանավոր աստվածն ուներ։
  31. Եզը (ցուլը) հոմերոսյան դարաշրջանում ապրանքափոխանակության համարժեքն էր։
  32. Զի ծովային գործերի մեջ ջանախնդիր չէին նրանք — Արկադիան ելք չուներ դեպի ծով։
  33. խիզախ Տլիպոլեմը — Հերակլեսի որդին։
  34. Ստիքսի ծանր երդման ուղխերից մի վտակ է նա — Ստիքսը ստորերկրյա թագավորության գետն է, որի ջրերով երդվում էին աստվածները։
  35. Տիփոնևսը (Տիփոն) հարյուր գլխանի մի հրեշ էր, որին Հերան ծնել էր Տարտարոսից՝ ընդդեմ Զևսի։ Զևսը նրան հաղթեց իր կայծակներով, նետեց Երկրի ընդերքը և վրան լեռներ բարձրացրեց։
  36. «Թզուկները» առասպելական ցեղ էին, որոնք իբր ապրում էին առասպելական Օվկիանոսի ծայր հարավում։ Նրանց հետ ամենամյա պատերազմներ էին մղում դեպի հարավ չվող կռունկները։
  37. աստվածատիպ Պարիսը — Նույն ինքը՝ Ալեքսանդրը, որը Ափրոդիտե աստվածուհու օգնությամբ առևանգեց Մենելավոսի գեղեցկուհի կնոջը՝ Հեղինեին։ Պարիսը ընկավ Տրոյական պատերազմում, դառնալով նաև Տրոյայի կործանման պատճառը։
  38. քարե շապիկ հագած էիր — Այսինքն՝ քարկոծվելով սպանված կլինեիր։
  39. Աստղիկ — Հայկական դիցաբանության մեջ համարվում է սիրո և հեշտասիրության աստվածուհին և համապատասխանում Է հունական Ափրոդիտեին։
  40. Իրիսը աստվածների, հատկապես Հերայի և Զևսի, սուրհանդակն է։
  41. ամազոնները այրասիրտ — Ամազոնները միաստինք, պատերազմամոլ կանայք էին, որոնք, առասպելի համաձայն, ոչնչացնում էին իրենց արու զավակներին, իսկ դուստրերին պահում էին և դարձնում ռազմիկներ։
  42. Անտենորը Պրիամոսի ընկերն է, ոչ թե որդին։
  43. Ոլիմպոսի աստվածներից յուրաքանչյուրն ուներ իր սիրելի քաղաքը (կամ քաղաքները), որը եւ նա հովանավորում էր: Իլիոնը Զեւսի սիրելի քաղաքն էր։
  44. դրժեն դաշինքն - Դաշինքը դրժելով, տրոյացիները դրանով իսկ դատապարտում էին Տրոյան անխուսափելի կործանման։
  45. Քիրոնը կենտավրոս է, համարվում է դիցաբանական շատ հերոսների, այդ թվում է նաև Աքիլլեսի, ուսուցիչը, սովորեցնելով նրանց բժշկություն, երաժշտություն, մարմնամարզություն, որսորդականարվեստ և այլն։
  46. խառնարանում խառնում էր սև ընտիր գինին — Հույները միշտ ջրով բացած գինի էին խմում։
  47. Հեծելազոր, այրուձի այստեղ կոչվում են այն ռազմիկները, որոնք պատերազմում են ձիեր լծած մարտակառքերով:
  48. Տելեմաքը Ոդիսևսի եւ Պենելոպեի որդին է։
  49. Կադմեացիները թեբեացիներն են։
  50. Արեսը, ըստ դիցաբանության, պատերազմի աստվածն է, որ տրոյական պտերազմում հովանավորում է տրոյացիներին և պարտվում Աթենասից։
  51. աշնանային աստղի նման — Նկատի ունի Սիրիուսը։
  52. կողոպտեցին — Այսինքն՝ հանեցին սպանվածի սպառազենքը, որը հաղթողի ավարի ամենապատվավոր մասն էր:
  53. Ալեքսանդրի նավերն... նախապատճառ տրոյացոց աղետների - Այսինքն այն նավերը, որոնցով Պարիսը մեկնեց Սպարտա՝ Հեղինեին առևանգելու:
  54. Էնիասը Ափրոդիտեի (Աստղիկ) որդին է, Տրոյական պատերազմի հերոսներից:
  55. Տրովս (Տրոս) - Պրիամոսի նախահայրը, Տրոյայի հիմնադիրը, որի Գանիմեդես գեղեցկադեմ որդուն Զևսը տարավ Ոլիմպոս և աստվածների մատռվակ դարձրեց: Դրա փոխարեն Զևսը Տրոսին նվիրեց անմահ ձիերով լծված մի մարտակառք։
  56. Ենիով — Պատերազմի և ավերածության աստվածուհի:
  57. Դիոնեն՝ Ափրոդիտեի մայրը, դիցաբանական հետագա սյուժեներում նույնացվում է Հերայի հետ:
  58. Համաձայն մի առասպելի, Ոտոսն ու Եփիալտեսը՝ Պոսեյդոնի թոռները (կամ որդիները), որոնք աչքի էին ընկնում իրենց անսովոր ուժով, Արեսին շղթայակապ են անում և 18 ամիս բանտարկում. այդ ընթացքում երկրի վրա երանելի խաղաղություն է տիրում: Արեսին ազատում է Հերմեսը:
  59. Ամփիտրիոնի հզոր որդին — Ըստ դիցաբանության, Զևսը Ամփիտրիոնի կերպարանքով կենակցում է Ալքմենեի հետ, որը զույգ զավակներ է ունենում, դրանցից ավագին՝ Զևսի որդուն, Այկիդոս են կոչում: Հետագայում գուշակ Պիթան նրան Հերակլես անվանեց: Կրտսերը, որ Ամփիտրիոնի որդին էր, անվանվեց Իփիկլես: Այստեղ նկատի ունի Հերակլեսին:
  60. Պեոն այնժամ դրեց վերքին սպեղանի — Պեոնը բժշկության աստվածն է:
  61. Կիպրուհին Ափրոդիտեն է (Աստղիկ), որը, ըստ դիցաբանության, ծնվել է, ծովի փրփուրներից և ցամաք ելել Կիպրոս կղզու վրա:
  62. Արծաթաղեղը Ապոլլոնն է:
  63. Սարպեդոնը՝ լիկիացոց արքան, Զևսի որդին էր, իսկ Տլեպոլեմը ՝ Հերակլեսի որդին էր, ուրեմն՝ Զևսի թոռը:
  64. Տրոյայի թագավորը՝ Լավմեդոնը, որ Պրիամոսի հայրն էր, հրաժարվեց Տրոյայի շուրջ պարիսպներ կառուցելու համար վճարել Պոսեյդոնին և Ապոլլոնին: Զայրացած Պոսեյդոնը Տրոյայի վրա մի հրեշ ուղարկեց, որին պետք է զոհաբերվեր Լավմեդոնի դուստրը՝ Հեսիոնեն: Հերակլեսը հանձն առավ փրկել աղջկան, պայմանով, որ Լավմեդոնն իրեն կտա Տրոսի նշանավոր ձիերը: Սակայն երբ նա սպանեց հրեշին և ազատեց աղջկան, Լավմեդոնը նրան դատարկաձեռն վռնդեց: Մի քանի տարի անց Հերակլեսը վերադարձավ, գրավեց Տրոյան, սպանեց Լավմեդոնին և նրա որդիներին, բացի կրտսեր որդուց, որին փրկեց Հեսիոնեն։ Այդ ժամանակվանից ի վեր Լավմեդոնի կրտսեր որդին կոչվել Պրիամոս, որ նշանակում էգնված»։
  65. Արամազդի չքնաղ կաղնու- Կաղնին Զևսի սրբազան ծառն էր:
  66. Դժոխքի կորդակն աներևույթ - Կամ Հադեսի սաղավարտ, որ նշանակում է «անտեսանելի գլխարկ» (Հադես հենց նշանակում է անտեսանելի):
  67. Ուրանյանները, այսինքն տիտանները, Ուրան-երկնքի և Գեա-երկրի զավակներն էին, որոնք ապստամբեցին Զևսի դեմ` ի պաշտպանություն իրենց եղբոր՝Քրոնոսի: Զևսը նրանց հաղթեց և փակեց Տարտարոսում երկրի մութ խորքերում:
  68. Բելլերոփոնտի՝ Գլավքոսի որդու, Սիզիփոսի թոռան առասպելն էությամբ հիշեցնում է աստվածաշնչյան Հովսեփի պատմությունը:
  69. Պնակիտի վրա ինչ-որ գծեր դրոշմեց նա մահառիթ— Սա Հոմերոսի վիպերգության մեջ եզակի հիշատակությունն է տվյալ դարաշրջանում գրության եղանակի վերաբերյալ: Անտիկ դարաշրջանում հույներն ու հռոմեացիները գրագրության համար օգտագործում էին հատուկ ծալովի, մոմածածկ գրատախտակներ(պնակիտ), որի վրա սրածայր գրչով տառեր էին փորագրում։
  70. Բելլերոփոնտը երբ բոլոր աստվածների աչքիցն ելավ — Բելլերոփոնտը, թևավոր Պեգասին հեծած, հաղթեց եռադեմ հրեշ Քիմերին: Այնուհետև նա ուզեց Պեգասի օգնությամբ թռչել Ոլիմպոս, բայց Պեգասը նրան վայր նետեց, և Բելլերոփոնտը, ատելի դառնալով աստվածներին, երկար ժամանակ թափառում էր երկրի վրա՝ կուրացած ու կաղալով:
  71. Օտարազգի մեկին հյուրընկալելով, հյուրասիրելով և նվերներ տալով, հյուրընկալն ինքը դառնում էր մի տեսակ իր հյուրի «հյուրը» և կարող էր համոզված լինել, որ ինքն էլ նույն ընդունելությանը կարժանանա նրա հայրենիքում, նրա տանը։ Այսպես կոչված «հյուրույթի» այս երևույթը շատ կարևոր նշանակություն ուներ հնում, երբ օտարերկրացիները որևէ իրական ապահովորությունից զուրկ էին: «Հյուրույթ» -ի հարաբերությունները անցնում էին ժառանգաբար, Դիոմեդեսին և Գլավկոսին դրանք նույնպես անցել էին իրենց նախնիներից։
  72. Հեկտորը իր սիրուն մանկան Սկամանդրիկ էր անվանում - Հեկտորը որդուն այդպես է կոչում ի պատիվ Սկամանդրա գետի աստծո, իսկ տրոյացիները նրան,
    ի պատիվ հոր, կոչում են Աստիանաքսոս, որ թարգմանաբար նշանակում է «քաղաքի առաջնորդ», «Ոստանիշխան»։
  73. Ծերունի Նեստորի այս պատմությունը հիշեցնում է աստվածաշնչյան Դավթի և Գողիաթի մասին պատմվածքը:
  74. մեծահարուստ թագավորին Միկենացոց - Ագամեմնոնն է:
  75. Քարոզները- Այսինքն՝ պատվիրակները, բանբերները, մունետիկները։
  76. Թշնամու ներկայությամբ արգելված էր բարձրաձայն լացուկոծելը (ջայլակոծ), ինչպես և՝ չէր կարելի բարձրաձայն աղոթել, այլ «լռիկ-մնջիկ», որպեսզի թշնամին որևէ կերպ չկարողանար շեղել աղոթքի գործողությունը:
  77. Տարտարոսը գտնվում էր երկրի խոր ընդերքում և համարվում էր Քրոնոսի և տիտանների ստորերկրյա բանտը: Նրա դարպասները պղնձաձույլ փականներով էին փակվում: Տարատարոսը Հադեսի թագավորությունից նույնքան հեռու էր, որքան երկիրը երկնքից:
  78. Կառափնածին - Աստվածուհի Աթենաս-Պալլասն է՝ Զևսի և Մետիսի դուստրը: Մետիսը շատ խելացի կին էր, և Զևսը, իմանալով, որ նա հղի է, վախեցավ, թե չլինի՞ հանկարծ իրենից ավելի խելացի ու քաջ զավակ ծնվի ու տիրի իր գահին, դրա համար էլ կուլ ավեց Մետիսին: Սակայն ծննդաբերության ժամանակը մոտենալուն հետ Զևսի գլխացավերն ուժեղացան։ Հեփեստոսը՝ Զևսի որդին, հոր հրամանով ճեղքեց նրա գլուխը, և հոր գանգից (կառափից) դուրս եկավ Աթենասը։
  79. արծիվ ուղարկեց նա՝ գերհզորը թռչուններից - Հնում թռչնագուշակությունը (գուշակությունն ըստ թռչունների) շատ տարածված էր: Արծիվը համարվում էր Զևսի սրբազան թռչունը, այդ պատճառով անվանվում է «գերհզորը թռչուններից»: Արծվի հայտնվելը նշան էր Ագամեմնոնին, որ Զևսը լսել է նրա աղոթքը:
  80. Ինձնից հետո նախ և առաջ քո ձեռքի մեջ պիտի դնեմ... նվեր — Ագամեմնոնը, որպես գերագույն առաջնորդ, իրավունք ուներ մինչև ավարի բաշխելը (վիճակահանությամբ)՝ ընտրելու նրա ցանկացած մասը:
  81. Իր որդուն ... ես փրկեցի — Նկատի ունի Հերակլեսին, որն իր քաջագործությունները կատարում էր Եվրիսթեսի հանձնարարությամբ։
  82. դժոխապետ աստծու շանը ահավոր Հերակլեսը, Եվրիթեսի պահանջով, Հադեսի թագավորությունից բերեց եռագլուխ Ցերբեր (Կերբեր) շանը։
  83. բարձրադիտակ աշաարակներն ասավածակերտ - Նկատի ունի Իլիոնի աշտարակավոր պարիսպները, որ կառուցել էին Պոսեյդոնն ու Ապոլլոնը:
  84. աստված է մեզ բերել այստեղ - Այսինքն ՝ աստվածների բարենպաստ նշաններով առաջնորդվելով են եկել, համոզված լինելով, որ պիտի գրավեն Տրոյան:
  85. Սանդարապետ — Ստորերկրյա թագավորության՝ Սանդարամետի իշխանը՝ Հադեսը։
  86. Փենիքսը Աքիլլեսի դաստիարակն էր, որը նրան սովորեցրել է պերճախոսություն և ռազմական գործ:
  87. Էակիդյան թոռ - Աքիլլեսը Էակոսի թոռն էր։ Պատրոկլեսն սպասում էր, որ Աքիլլեսն ավարտի երգի քառատողը, որպեսզի ինքը շարունակի:
  88. Հավասարվեր ձեռարվեստով... Աթենասին — Աթենասը ձեռագործող կանանց հովանավորուհին էր և ինքն էլ հմուտ ձեռագործ անող էր:
  89. Էրիննա ( Էրինի) — Վրիժառության անողորմ ոգիներ, որոնք հետապնդում են մեղավորներին` ձեռքներին խարազաններ և օձեր:
  90. չնստի իր ծնկներին ինձնից ծնված ոչ մի զավակ - Փենիքսի հայրը աստվածներին խնդրում է, որ իր որդին անզավակ մնա։ Սովորաբար, պապը իր ծնկներրին էր նստեցնում նորածին թոռանը, դրանով իսկ ընդունելու, որ թոռն իր ցեղից է:
  91. Վերցրեց նա իր լայնալիճն ըննդեմ գուշակ Ապոլլոնի — Երբ Մարպեսսան Իդերի հարսնացուն էր, նրան սիրահարվեց Ապոլոնը և փորձեց առևանգել։ Իդեսը կռվի բռնվեց Ապոլլոնի հետ, բայց Զևսը միջամտեց և թույլ տվեց Մարպեսսային, որ ինքն ընտրություն կատարի երկուսի միջև: Մարպեսսան նախընտրեց մահկանացու ամուսնուն:
  92. Արտեմիսի արձակած կինճը որսալու համար հավաքվում են Հունաստանի շատ հերոսներ, այդ թվում նաև Մելեագրոսի մորեղբայրը՝ Պլեքսիպոսը։ Մելեագրոսն ընդհարվում է մորեղբոր հետ ու սպանում նրան և նրա եղբորը` արժանանալով մոր անեծքին, որն ի վերջո կատարվում է. Մելեագրոսը, կուրետներին հեռացնելով հայրենի քաղաքից, զոհվում է:
  93. գեղեցկավարս Հերայի այրն - Զևսը։
  94. Այաքսին արագափութ - Ոյիլևսի որդին։ Ի պատիվ Պատրոկլեսի հուղարկավորության կազմակերպված մրցումներում աչքի ընկավ իր արագավազությամբ։
  95. Այսօր սուր ածելու բերնի վրա է... աքայեցոց փրկությունը - Հին հույներն ասացվածք ունեն. «Ապագան կախված է ճոճվող սրի ծայրից»։
  96. Նեստորի շքեղ որդին — Անտիլոքոսը, Աքիլլեսի ընկերը. սպանվեց տրոյացիների դաշնակից Մեմնոնից:
  97. գիշերն վաղուց կես է եղել — Գիշերը այն ժամանակամիջոցն էր, որ տևում էր արևմուտից մինչև արևածագ։ Այն բաժանվում էր երեք մասի, և նրա ժամանակը որոշում էին՝ առաջնորդվելով աստղերով:
  98. Աթենասը մի ծովային ճայ ուղարկեց նրանց՝ նշան — Աջակողմում հայտնված ճայը. հաջողության նշան էր։
  99. Տիթոնոսը՝ Լաոմեդեի որդին, այնքան գեղեցիկ էր, որ նրան սիրահարվեց Արշալույսը և առևանգեց:
  100. Այստեղ նկարագրվող սպառազենի պողպատը, պղինձը, անագը, ինչպես ցույց տվեցին պեղումները, հոմերոսյան դարաշրջանում սրտադրվում էին Կիպրոս կղզում:
  101. Աստղի նման - Նկատի ունի Սիրիուսը . նրա հայտնվելը հորիզոնում (որ 800—900 տարի մ.թ.ա. տեղի էր ունենում ամառվա կեսին) ազդարարում էր տարվա ամենաշոգ շրջանի, նաև՝ երաշտների ու դողէրոցքի սկիզբը:
  102. Իփիդամասը, լսելով աքայացիների արշավի մասին Տրոյայի վրա, շտապում է այնտեղ, թեև նորապսակ էր, և հին սովորույթի համաձայն, միառժամանակ պետք է խուսափեր պատերազմների ու արշավանքների մասնակցելուց:
  103. ոճիրն իրենց մեջ ամփոփած - Իմաստն այն է, որ տրոյացիների ջոկատը Ոդիսևսին շրջապատելով, դրանով իսկ դարձավ իր կործանման պատճառը:
  104. Նելիսածինը Նեստորն է։
  105. գինի պրամյան — Պրամնա լեռան այգիների խաղողից պատրաստված թունդ կարմիր գինի:
  106. Հերակլեսը... չարչարեց մեզ - Հերակլեսը, համաձայն առասպելի, մաքրեց Ավգիոսի ախոռները, բայց խոստացված պարգևը չստացավ, այդ պատճառով պատերազմեց Ավգիոսի և նրա դաշնակիցների, այդ թվում նաև Նելևսի դեմ, որի բոլոր որդիներին սպանեց, բացի Նեստորից։
  107. Պոդալիրը Մաքավոնի եղբայրն է, որդին Ասկլեպիոսի, որը համարվում էր բժըշկության աստվածը։
  108. Երկրատատան արքան. — Պոսեյդոնը: Երեքարձենը եռաժանին է, որը, ըստ դիցաբանության, միշտ Պոսեյդոնի ձեռքին էր և որով նա ահասարսուռ փոթորիկներ էր առաջ բերում:
  109. Կուզեն թող աջ... կուզեն թող ձախ թևեն Թռչնագուշակության ժամանակ աջից թևելը համարվում էր բարենպաստ նշան, ձախիցը անբարենպաստ:
  110. Հին Հունաստանում գոյություն ուներ համայնքային հողատիրություն։ Հողամասերի միջև իբրև սահմանանիշ դրված քարերը հաճախ տեղաշարժվում էին և պատճառ դառնում հողատերերի միջև ծագող վեճերի ու կռիվների։
  111. Կալքասն այն նշանավոր գուշակն է, որ վիպերգության Առաջին երգում աքայանց բանակի կոտորածն ու համաճարակը բացատրեց Քրիսես քուրմին հասցրած վիրավորանքով և որը գուշակել էր, որ Տրոյական պատերազմը կտևի 10
    տարի:
  112. Դեմետրի բերքն է ուտում — Դեմետրան երկրագործության և հողի արգավանդության աստվածուհին է, Քրոնոսի և Ռեայի դուստրը։
  113. Թետիսին ու քաջասիրտ նրա որդուն պատվել միայն — Զևսը, ընդառաջելով Թետիս աստվածուհու աղերսանքին, տրոյացիներին է սատարում պատերազմում, որպեսզի աքայանք զգան Թետիսի որդու` Աքիլլեսի կարիքը:
  114. ընդդեմ Պրիամոսի սրտում նա ոխ ուներ պահած - Էնիասը Տրոյայի թագավորական կրտսեր ցեղի ներկայացուցիչն էր ու զրկված էր թագավորական իշխանությունից, ուստի լարված էր Պրիամոսի դեմ։ Տրոյայի կործանումից հետո Էնիասի փրկության վերաբերյալ առասպելի որոշ տարբերակներ պահպանում են թշնամու հետ նրա հարաբերությունների նաև ուղղակի վկայություններ:
  115. քո քեռայրին... օգնության հասնել– Ալկաթոս Էնիասի քրոջ՝ Հիպսոդամեի ամուսինն էր և ապրում էր աներոջ տանը (Անքիսեսի), այնպես, ինչպես Պրիամոսի փեսաներն ապրում էին նրա տանը:
  116. նստել է մի ռազմիկ ահաղթ - Այսինքն՝ Աքիլլեսը, որը կարող էր վերադառնալ մարտադաշտ:
  117. Հերան ճանաչեց իբ եղբորն ու տագերը - Հերան Զևսի կինն է, միաժամանակ նաև՝ քույրը, ուստի Զևսի եղբայր Պոսեյդոնը միաժամանակ Հերայի և՛ եղբայրն է, և՛ տագրը:
  118. Ամբրոսը Ոլիմպիական աստվածների անմահական կերակուրն է, նշանակում է նաև անուշահոտ բալասան, օծանելիք։
  119. Ովկիանին և Տեթիսին այցելության - Օվկիանոսն ու նրա կինը՝ բոլոր գետերի ու ջրերի մայր Տեթիսը (կամ՝ Տեթյուս) Ռեայի՝ Զևսի և Հերայի մոր, ծնողներն էին: Երբ կռիվ ծագեց Զևսի, նրա հայր Քրոնոսի և տիտանների միջև, Օվկիանոսն ու Տեթիսը Հերային վերցրին իրենց մոտ ու խնամեցին նրան:
  120. Գիշերը դիցաբանության մեջ նկարագրվում է սևաթույր ձիերը լծած երկանվով երկնքում սահելիս: Գիշերը համարվում է Մահվան ու Քնի աստվածուհի մայրը:
  121. Բվիճակն ու կասկամը նույն թռչնի՝ բուի, տարբեր տեսակներն են։
  122. Թինիքսի դուստրը մանկամարդ - Փյունիկյան արքա Փինիքսի (Ֆեմիքս) դուստրը՝ Եվրոպան։ Զևսը, ցլի կերպարանք ընդունելով, առևանգեց նրան, երբ նա ծովափին ծաղիկ էր հավաքում, և տարավ Կրետա:
  123. Երբ ծովերի աստված Պոսեյդոնը կռվի էր, բռնվում, այն անպայման ուղեկցվում էր ծովի ալեկոծությամբ և հուզումով:
  124. Ատրիդեսը Մենելավոսն է. վիրավորված Ագամեմնոնն այդ ժամանակարդեն չէր մասնակցում կռվին:
  125. Այստեղ, ինչպես և նախորդ գխի տ. 252-264–ում հիշատակվում են Հերակլեսի առասպելի այն դրվագները, որտեղ Հերան խարդավեց Հերակլեսին՝ օգնական ունենանալով դարձյալ նույն Քունը:
  126. Աթենասի խորհրդով առնեն Իլիոնն ամրապարիսպ — Ակնարկվում է այն առասպելը, համաձայն որի, երբ աքայեցիք չեն կարողանում ուժով գրավել Տրոյան, Աթենաս-Պալլասի խորհրդով դիմում են խորամանկության. սարքում են հսկայական փայտե ձի, որի օգնությամբ աքայեցի լավագույն ռազմիկները մտնում են
    քաղաք, դարպասները բացում իրենց զորքերի առաջ և կոտորած սարքում Տրոյայում: «Տրոյական ձիու» դրվագը մեզ հայտնի է «Ոդիսականից», ինչպես նաև
    հռոմեացի բանաստեղծ Վիրգիլիոսի «Էնեական» պոեմից։
  127. Թեմիսը օրենքի, արդարադատության աստվածուհին է։
  128. Սարսափն ու Եղեռնը Արես աստծո զավակներն են համարվում։
  129. Զրվանի շուրջ եղողները (աստվածները) դժոխքի մեջ - Նկատի ունի տիտաններին:
  130. Անցան նավերն առաջնաշարք - Սրանք այն նավերն էին, որոնք առաջինն էին ափ դուրս բերվել, այդ իսկ պատճառով առաջին՝ ծովից ամենահեռուն գտնվող շարքն էին կազմում:
  131. մեծ մի լույս ծագեց նրանց - Պայծառ լույսը, որ Աթենաս աստվածուհին ուղարկում է ի պատասխան ծերունի Նեստորի քաջալերանքի, բարեհաջող նշան էր:
  132. դեպի տախտակ մի յոթոտնյա - « Իլիականի» ռուսերեն թարգմանչի՝ Ն. Գնեդիչի կարծիքով, այստեղ Հոմերոսը նկատի ունի ոչ թե թիավարների նստարանը, այլ նավասանդուղքը։ Ի հաստատումն իր կարծիքի, նա վկայակոչում է հին հունական նավատորմի բազմաթիվ պատկերումները։
  133. կորչում են ստորության համար իրենց - Աքիլլեսն իրեն հասցված վիրավորանքի համար մեղադրում էր ոչ միայն Ագամեմնոնին, այլև ողջ աքայական զորքը:
  134. Այս հատվածը հետաքրքրական է «Պատրոկլյան դրվագը» հասկանալու համար։ Աքիլլեսը, տեսնելով աքայական զորքերի ծանր վիճակը, թույլ է տալիս Պատրոկլեսին իր զորքով օգնության հասնել նրանց` վանել տրոյացիներին արգիական նավերից, սակայն արգելում է նրան հաղթությամբ հասնել մինչև Իլիոն, որպեսզի ինքը չզրկվի իր վիրավորանքների համար բավարարություն ստանալու
    հնարավորությունից:
  135. Արամազդի գետից բխած - Ըստ Հոմերոսի, բոլոր գետերը բխում են Զևսից, քանի որ սնվում են նրա կողմից առաքված անձրևներով։
  136. Հերմեսն արգոսասպան - Նախրի և հոտի պահապան աստված Հերմեսը «արգոսասպան» մականունը ստացել է այն բանից հետո, երբ սպանեց հարյուրակնյա հսկա Արգոսին:
  137. ծծումբով մաքուր սրբեց - Հին հույները ծծմբային գոլորշին համարում էին կրոնական մաքրագործման միջոց:
  138. Դոդոնը Զևսի գուշակավայրն էր, սուրբ տաճար, ուր գտնվում էր Զևսի գուշակը, որը կաղնու ծառի սոսափյունից գուշակություններ էր անում։ Ընդունված ծիսակարգի համաձայն, դոդոնյան քուրմերը քնում էին «գետնախշտի», երբեք չէին լվացվում և չէին լվանում ոտքերը:
  139. սիրտս երկմտում է տարակուսած - Զևսը՝ աստվածներից վեհագույնը, որ իշխում է թե՛ մարդկանց, թե՛ աստվածներին, և տնօրինում նրանց ճակատագիրը, երբեմն, սակայն, հանդես է գալիս որպես Մոյրային՝ ճակատագրին ենթակա արարած, ինչպես այս հատվածում՝ իր որդի Սարպեդոնի և Պատրոկլեսի կռվի դըրվագում:
  140. դու քաջակաքավ ես իսկապես - Էնիասը Մերիոնեսին նսեմացնելու նպատակով, նրան քաջակաքավ (լավ կաքավող, պարող) է անվանում, ակնարկելով նրա կրետական ծագումը։ Կրետե կղզու բնակիչները հռչակված էին իրենց պարարվեստով։
  141. Մինչև անգամ երեխան էլ կարող է այդ լավ հասկանալ - Հին հունական առածն ասում է. «Երբ դժբախտություն է պատահում, անգամ հիմարն է այդ հասկանում»:
  142. Շնորհների վարսերի պես - Այսինքն՝ Քարիտների՝ նազելիության ու զվարճության երեք գեղուհի աստվածների մազերի պես։
  143. Երբ լքել ես Սարպեդոնին - Ըստ երևույթին, Գլավկոսը չգիտեր, որ աստվածները Սարպեդոնի դին տեղափոխել են Լիկիա, ուստի և առաջարկում էր դիակների փոխանակություն, որի այս հիշատակումը եզակին է հոմերոսյան վիպերգության մեջ:
  144. տեսել եմ ես ուրիշ տեղ, թեև թվով ձեզնից էլ քիչ - Ապոլլոնը ակնարկում Հերակլեսին ՝ իր ուղեկիցներով, որոնք Տրոյան գրավեցին ավելի փոքրաթիվ զորքով, քան աքայական զորքն էր:
  145. Բայց ամեն ինչ աստվածների գոգի մեջ է պահված միայն - Սա հին հունական առած է, որ նշանակում է՝ գործը տակավին անհայտ է:
  146. դստրիկները Ներեիդյան - Ներեիդները՝ ծովային հավերժահարսերը, որոնցից մեկն էր նաև Աքիլլեսի մայրը՝ Թետիսը, ապրում էին ծովի խորքերում, բարեհաճ էին մարդկանց նկատմամբ, օգնում էին նավաբեկյալներին։ Նրանց թիվը հոմերոսյան Էպոսում 34 է, ըստ ուրիշ առասպելների՝ 100 և ավելի, բայց հաճախ՝ 50:
  147. խտրություն չի դնում Արեսն - Այսինքն մարտական բախտը միշտ մեկին չի ուղեկցում . այսօր սրան, վաղը՝ մեկ ուրիշին:
  148. գիսակագեղ աքայեցիք քեզանից են ծնված ճիշտ որ - Այստեղ Հերան հանդես է գալիս որպես աքայեցիների տոհմական աստվածուհի։
  149. կառուցեց կաղոտանին ինքը անձամբ - Հեփեստոսը՝ Զևսի և Հերայի որդին, կրակի և դարբնության աստվածը, ի ծնե թուլակազմ էր ու կաղլիկ:
  150. փրկեց ինձ ցավերից - Հերան (տարբերակ՝ Զևսը ), տեսնելով նորածին կաղլիկին, խիստ զայրացավ և նրան Ոլիմպոսից ցած նետեց ծովը։ Ծովային փերիները` Թետիսն ու Եվրինոմեն, գթացին մանկանը և խնամեցին նրան:
  151. ոսկեձույլ աղախիններն աղջիկների պես շնչավոր - Հեփեստոսին քայլելիս օգնում էին ոսկեկերտ աղախիններ, որոնք նրա իսկ ձեռքով էին ստեղծված։
  152. Որոնց (փուքսերին)... հրամայեց, որ աշխատեն - Հեփեստոսի փուքսերը, ինչպես և նրա սարքած աղախինները, աստծո խոսքին ենթարկվելով` ինքնուրույն են գործում:
  153. Օրիոնը առասպելական որսորդ էր, որին աստվածները, նրա մահից հետո, համաստեղություն դարձրին: Երբ Օրիոնը ծագում է, Մեծ Արջը բարձրանում հորիզոնի վրա, և ստացվում է այնպես, կարծես երկնքում արջը փախչում է որսորդից:
  154. միայն նա է անհաղորդ լոգանքներին մեծ Օվկիանի - Մեծ Արջի համաստեղութունը հորիզոնում մայր չի մտնում:
  155. զինվորներն առհասարակ նրանցից ցած էին մնում - Հունական արվեստի նմուշները վկայում են, որ աստվածները մարդկանցից ավելի բարձրահասակ են պատկերվում:
  156. Հողը թեպետև ոսկեգույն սևանում էր ակոսներով - Հեփեստոսին հաջողվում էր անգամ ոսկու վրա արտացոլել հերկած հողի բնական մոգ գույնը. ըստ երևույթին, արդեն հոմերոսյան ժամանակաշրջանում հույները կարողանում էին արծնապատել ոսկին:
  157. Եվրիսթևսը ՝ Պերսեոսյան Սթենելի որդին - Պերսևսը՝ Զևսի և Դանայայի որդին, երեք զավակ ունեցավ՝ Սթենելը, Ալկեոսը և Էլեկտրիոնը: Ալկեոսը ծնեց Ամփիտրիոնին, Էլեկտրիոնը՝ Ալկմենեին: Ամփիտրիոնն ու Ալկմենեն ամուսնացան։ Բայց Ալկմենեն Զևսից պետք է երեխա ունենար՝ Հերակլեսին: Ցանկանալով որդուն իշխանություն տալ, Զևսը հանդիսավոր կերպով երդվեց, որ նա, ով առաջինը կծնվի Պերսևսի ցեղում, նրան ինքը իշխանություն կտա։ Սակայն Հերան արագացրեց Սթենելոսի որդու՝ Եվրիսթեսի ծնունդը, որը և ստացավ իշխանություն: Սրան ծառայելիս Հերակլեսը կատարեց իր նշանավոր 12 սխրագործությունները:
  158. Նեոպտոլեմը Աքիլլեսի և Դեիդամեի որդին էր, որ ծնվել էր Սկիրոս կղզում. այնտեղից նրան բերում են Տրոյա, քանի որ, ըստ գուշակության, առանց նեոպտոլեմի մասնակցության Տրոյական պատերազմը չէր ավարտի:
  159. Սամետը լծափոկն է, լծի կապը։
  160. վարսագեղ Լետովնի որդին ասավածն էր մեծազոր - Այսինքն՝ Ապոլլոնը, որը Զևսի կնոջ՝ գիշերվա սևազգըստ աստվածուհի Լետոյի որդի էր:
  161. պարտվես պիտի մի աստծուց ու մի մարդուց մահկանացու - Աքիլլեսը պետք է սպանվեր Պարիսի արձակած նետով, որին ուղղություն պիտի տար Ապոլլոնը:
  162. ամբողջովին նա պղնձից լինի ձուլված - Ըստ երևույթի, Էնիասը ակնարկում է Աքիլլեսի անխոցելիությունը:
  163. Բախտը մանեց նրա համար - Ըստ հունական դիցաբանության, ճակատագրի երեք աստվածուհիներից Կլոտոն մանում էր մարդու կյանքի թելը, Լաքեսիսը այդ թելն անցկացնում էր մարդու կյանքի խորդուբորդություններով, իսկ Ատրոպան կտրում էր թելը: Ըստ հայկական դիցաբանության, Բախտի աստվածուհին ձեռքով արագ պտտում է աշխարհի անիվը:
  164. Իբրև պաշտպան և ապավեն ծովի հսկա հրեշի դեմ - Նկատի ունի այն ծովային հրեշին, որ Պոսեյդոնն ու Ապոլոնը ուղարկեցին տրոյական Լավմեդոն արքային ի պատիժ և որից երկիրն ազատեց Հերակլեսը:
  165. Կարծեմ թե քեզ մի այլ անգամ ես փախցրի - Էնիասը գժտված էր իր ազգական Պրիամոսի հետ, դրա համար էլ սկզբում չէր մասնակցում Տրոյական պատերազմին։ Երբ Աքիլլեսը հարձակվեց նրա նախիրների վրա, Էնիասն անցավ տրոյացիների կողմը՝ ընդդեմ աքայանց:
  166. Իշխե պիտի տրոյանց վրա Էնիասը - Ավանդության համաձայն, Էնիասը տրոյացի փախստականների հետ միասին նավեց դեպի Իտալիա և այնտեղ որ
    թագավորություն հիմնեց: Հռոմեացիների կարծիքով իրենց քաղաքը հիմնել են
    Էնիասի սերունդները, ուստի և նրանք իրենց համարում են «Էներիդներ»: Հուլիոս
    Կեսարը Էնիասին համարում էր իր նախահայրը։ Հռոմեացի բանաստեղծ Վիրգիլիոսի «Էնեական» պոեմի հիմքում Էնիասի կյանքի պատմությունն է ընկած։
  167. Քարշ են տալիս պատանիներին Հելիկոնյան արքայի շուրջ - Հելիկոնյան արքան Պոսեյդոնն է։ Այդպես է կոչվում Պելոպոնեսում գտնվող քաղաքի անունով, որտեղ այդ աստծո խոշոր սրբավայրն էր գտնվում։
  168. քեզ միայն մահկանացու կանանց վրա առյուծ դրեց — Կանանց անժամանակ մահը հույները բացատրում էին նրանով, որ Արտեմիսը նետահարում էր նրանց:
  169. Օրիոնի շուն — Սիրիուսն է:
  170. կանգնած բարձր ժայռի վրա կամ ըսավերում կաղնի ծառի — Ասացվածք է, որ նշանակում է «ամենասկզբից»: Առաջացել է այն ժամանակ, երբ, հին հույների պատկերացմամբ, մարդը ծնվում էր կաղնուց կամ քարից: Հեկտորը մտածում է, որ այլևս ժամանակ չկա Աքիլլեսի հետ խոսելու Հեղինեի ու Տրոյական պատերազմի դրդապատճառների մասին։
  171. Գիշերավարն, որ ամենեն գեղեցիկ աստղն է երկնքում — Արուսյակն է, Վեներան:
  172. չկտրեմ մազերս ես — Իբրև սգո նշան մազերի զոհաբերումը մահացածին հնում ընդունված էր շատ ազգերի մոտ։ Հույներն իրենց կտրած մազերը դնում էին դիակի կամ գերեզմանի վրա:
  173. մազերը, որ թողնում էր երկարելու Սպերքիոս գետին ի ձոն — Սպերքիոսը գետ է Թեսալիայում ՝ Աքիլլեսի ծննդավայրում: Սովորույթի համաձայն, մազերը զոհաբերում էին տեղական գետ-աստծուն չափահաս դառնալու օրը: Աքիլլեսը հայրենիքից հեռացել էր երեխա ժամանակ, դրա համար էլ դեռ պահում էր Սպերքիոսին ձոնած մազերը։
  174. դաշխուրան — տաշտ, կոնք:
  175. գցեցին բոլորն իրենց վիճակները — Վիճակ էին գցում, որպեսզի որոշեն, թե ով իր մարտակառքը պետք է վարի ավելի կարճ` ներքին շրջանով։
  176. Նշանակետն հեռու դաշտում, և նրա մոտ... նստեցրեց... Փինիքսին — Քանի որ նշանակետը մեկնարկից չէր երևում, դրա համար այնտեղ պետք է մեկը լիներ, որպեսզի հետևեր, որ մրցողները չկարճեին տարածությունը, այլ հասնեին մինչև նշանակետը:
  177. առանց երդման դու մրցանակ չես տանելու — Անտիլոքոսը պետք է երդվեր, որ ինքը դիտմամբ չփակեց Մենելավոսի ճանապարհը, հակառակ դեպքում նրան մրցանակ չէր տրվի:
  178. Տվեց նրան գոտի, ապա վայրի ցուլից քաշված մի փոկ — Հին Հունաստանում բռնցքամարտիկները բռունցքները փաթաթում էին հատուկ կաշեփոկով:
  179. հրափորձ եռոտանի — Կրակի վրա դրվող եռոտանի։
  180. բեճ — Ուս, թիկունք, ողն։
  181. Ալեքսանդրի մեղքի համար, որ... ծաղրել էր աստվածուհյաց — Ակնարկ է Պարիսի դատաստանի առասպելի վերաբերյալ։ Պելևսի և Թետիսի հարսանիքին մասնակցում էին բոլոր աստվածները. միայն պառակտության աստվածուհի Էրիսը չէր հրավիրվել խնջույքի։ Վիրավորված Էրիսը հարսանյաց սեղանին մի ոսկե խնձոր է գցում, որի վրա գրված էր՝ «ամենագեղեցիկին»։ Դրա պատճառով վեճ է սկսվում Հերայի, Աթենասի և Ափրոդիտեի (Աստղիկ) միջև։ Այդ վեճը պետք է լուծեր Պարիսը (Ալեքսանդրը), որն այդ ժամանակ հովիվ էր Իդայում (դեռ նորածին՝ նրա մայրը՝ Հեկաբեն, նրան գցել էր հովիվների մոտ, որովհետև երազում տեսել էր, որ ինքը մի այրվող խանձող է ծնել, որից ամբողջ Տրոյան բռնկվել է)։ Հերմեսը երեք աստվածուհիներին բերում է Պարիսի մոտ, Հերան նրան խոստանում է իշխանություն, Աթենասը՝ մարտական փառք, իսկ Ափրոդիտեն՝ գեղեցկագույն կնոջ սեր։ Պարիսը խնձորը տալիս է Ափրոդիտեին, որն էլ հետագայում օգնում է նրան առևանգել Հեղինեին։ Այդ ժամանակից էլ Հերան և Աթենասը ատում էին Պարիսին և Տրոյան։
  182. Պարկյանք — Պարկյան քույրերը ճակատագրի աստվածուհիներն են (տե՛ս Երգ տասնմեկերորդ, տ. 131-ի ծանոթագրությունը)։
  183. Լեսբոս կղզուց մինչև Փռյուգիա, ուր Մարկոսն էր թագավորում — Մարկոսը Լեսբոսի առասպելական արքան է. նրա անունը նշանակում է «երանելի»։
  184. թեպետև քար — Նիոբեն, զավակների կորստից հետո, վշտից դառնում է արտասվող ապառաժ։
  185. Լրանում է իմ հարսնության քսաներորդ տարին — «Իլիականում» նկարագրվում են Տրոյական պատերազմի տասներորդ տարվա իրադարձությունները։ Տրոյական պատերազմն սկսվեց Հեղինեի առևանգումից տասը տարի անց։ Սյսպիսով, Հեղինեն իրոք, քսան տարի էր, ինչ Տրոյայում էր։