«Հնդկական ժողովրդական հեքիաթներ»–ի խմբագրումների տարբերություն
(→Գոռոզ թագավորը) |
չ (→Հիմսուքա) |
||
(2 intermediate revisions by one other user not shown) | |||
Տող 17. | Տող 17. | ||
Ավագ որդին ասաց. | Ավագ որդին ասաց. | ||
− | ― Այդպիսի մարդուն պետք է տեղնուտեղը | + | ― Այդպիսի մարդուն պետք է տեղնուտեղը գլխատել։ |
Միջնեկ որդին ասաց. | Միջնեկ որդին ասաց. | ||
Տող 101. | Տող 101. | ||
| | ||
+ | |||
== Փերիումը և Քեչբան == | == Փերիումը և Քեչբան == | ||
Տող 982. | Տող 983. | ||
== Ժլատ Բալու Շահը == | == Ժլատ Բալու Շահը == | ||
+ | |||
+ | Բալու Շահը ապրում էր Գուջարաթում։ Նա շատ ժլատ էր և ոչ մեկի, նույնիսկ իր համար փող ծախսել չէր սիրում։ Մի օր, ճամփեզրին, արմավենու վրա հասած պտուղներ տեսավ։ Եվ քանի որ արմավ շատ էր սիրում, բերանի ջուրը գնաց։ Բայց ինչպե՞ս հասներ ծառի կատարը։ Ոչ մեկին խնդրել չէր ուզում. փող տալուց խուսափում էր։ Եվ Բալու Շահը որոշեց ինքը բարձրանալ ծառը։ | ||
+ | |||
+ | Նա առաջներում երբեք արմավենի չէր բարձրացել։ Մի կերպ հասավ կատարը և հենց այն է ուզում էր մի արմավ պոկել, երբ հանկարծ ցած նայեց ու այնպես վախեցավ բարձրությունից, որ սկսեց դողդողալ։ Եվ որովհետև հոգնել էր, ձեռքերը թուլացան։ Նա զգաց, որ հիմա ցած կընկնի։ Եվ, անշուշտ, կմեռնի։ Մարդ չկար, որ օգնության կանչեր, և դիմեց աստծուն։ Խոստացավ, որ ամեն ինչ կանի նրան գոհացնելու համար։ Ու հանդիսավոր երդում տվեց, որ հազար բրահմինի կկերակրի, մենակ թե բարեհաջող ցած իջնի։ Երդումը նրան քաջություն ներշնչեց։ | ||
+ | |||
+ | Բալու Շահն սկսեց ցած սահել ծառից։ Երբ կեսն արդեն իջել էր, նորից ներքև նայեց։ Այժմ, կարծես, այնքան էլ վտանգավոր չէր, և նա թեթևացած շունչ քաշեց։ Ապա մտածեց, որ երդում տալու համար շատ էր շտապել։ Բրահմինների թիվը, որոնց նա խոստացել էր կերակրել, շա՜տ-շատ էր։ Աստված կբավականանա նաև հինգ հարյուր բրահմինով | ||
+ | |||
+ | Նա ավելի ու ավելի էր մոտենում գետնին։ Հիմա արդեն հինգ հարյուրն էլ էր շատ համարում։ | ||
+ | |||
+ | — Աստված կհասկանա, թե որքան դժվար է ինձ համար հինգ հարյուր աղքատ կերակրելը,— ասաց նա ինքն իրեն։— Լավ կլինի բավարարվել երկու հարյուրով։ | ||
+ | |||
+ | Եվ այսպես, որքան նա ավելի էր մոտենում գետնին, այնքան ավելի ու ավելի էր նվազում խոստացած թիվը։ | ||
+ | |||
+ | Իսկ երբ վերջապես ցած իջավ, վերջին անգամ հանդիսավոր երդում տվեց, որ աստծուն գոհացնելու համար կկերակրի մեկ բրահմինի։ | ||
+ | |||
+ | Այս որոշումն ընդունելուց հետո Բալու Շահը ճանապարհ ընկավ տուն։ Ամբողջ ճանապարհին նա մտքում հաշիվ էր անում, թե ինչքան փող կծախսվի։ Գումարը նրան շատ թվաց, և որոշեց պակասեցնել։ Բայց ինչպե՞ս։ Լավագույն միջոցը, մտածեց նա, որևէ քչակերի տուն հրավիրելն է։ Իսկ որտեղի՞ց գտնել այդպիսի մեկին։ Եվ նա սկսեց զգուշորեն հարցուփորձ անել գյուղում։ Նրան ասացին, որ Ջանգի Դազ անունով մի քչակեր բրահմին կա։ Ջանգի Դազը, որ խելացի ու հնարամիտ մարդ էր, լսել էր Բալու Շահի մասին և պատրաստակամորեն ընդունեց հրավերը։ | ||
+ | |||
+ | Բալու Շահը կնոջը պատմեց իր երդումի մասին և ասաց, թե արդեն մեկին տուն է կանչել, որ կերակրի։ | ||
+ | |||
+ | — Աստծուն գոհացնելու համար մենք պետք է կերակրենք նրան, Շամալի,— ասաց նա,— և անենք ինչ որ պահանջվում է։ Բայց հիշիր, պետք է աշխատենք քիչ փող ծախսել։ | ||
+ | |||
+ | Պատահեց այնպես, որ հաջորդ օրը շուկայի օր էր, և Բալու Շահը ստիպված էր շուկա գնալ գործ անելու, որպեսզի հետ բերի աղքատ բրահմինի պատճառած վնասը։ Նա պատվիրեց կնոջը, որ ուշադիր հետևի հյուրին։ | ||
+ | |||
+ | — Լավ կլիներ, որ ես հսկեի նրան, բայց չեմ կարող, որովհետև ուրիշ կարևոր գործեր ունեմ,— բացատրեց նա։ | ||
+ | |||
+ | երբ Ջանգի Դազը առավոտ շուտ տեսավ գործի շտապող Բալու Շահին, որոշեց անմիջապես գնալ նրանց տուն, տեսնել, թե ինչն ինչոց է։ Հյուրին այդքան վաղ իրենց տանը տեսնելով՝ Շամալին ապշեց։ Այնուամենայնիվ, քաղաքավարի ընդունեց նրան և առաջարկեց նստել։ | ||
+ | |||
+ | — Եկեղեցի էի գնում,— բացատրեց Ջանգի Դազը,— տեսա Բալու Շահը ինչ-որ տեղ է շտապում, մտածեցի օգնության կամ խորհրդի կարիք կունենաք, որոշեցի հանդիպել։ | ||
+ | |||
+ | — Շատ շնորհակալ եմ,— պատասխանեց Շամալին,— ամեն ինչ կլինի, ոնց որ պայմանն է։ Բայց եթե ուզում ես, ինչպես կամենաս, էնպես էլ կանեմ։ | ||
+ | |||
+ | — Դժվար բան չէ ուզածս,— ասաց հյուրը,— պարզապես պիտի մի կարևոր բան հիշել, չնայած Բալու Շահը երդվել է կերակրել մեկ հոգու, դու պարտավոր ես տասին կերակրել։ Կարծում եմ, գիտես, ինչքան ուտելիք ես տալու։ | ||
+ | |||
+ | Շամալին թվարկեց իր պատրաստած կերակուրները։ | ||
+ | |||
+ | — Բարի,— ասաց Ջանգի Դազը,— բայց չէր խանգարի, եթե երեք տեսակ քաղցրավենիք էլ ավելացնեիր Գանափաթի աստծուն գոհացնելու համար։ | ||
+ | |||
+ | Ապա բրահմինը հրաժեշտ տվեց ու գնաց։ | ||
+ | |||
+ | Կեսօրվա մոտ Շամալին արդեն պատրաստել էր բոլոր կերակուրները։ Շուտով եկավ հյուրը։ | ||
+ | |||
+ | — Հուսով եմ, ամեն ինչ պատրաստ է,— ասաց նա։— Ուրեմն, նախ գոհացնենք տնային աստվածներին։ | ||
+ | |||
+ | Շամալին լամպը վառեց և ուտելիքները դրեց լույսի տակ։ | ||
+ | |||
+ | Եվ Ջանգի Դազն ասաց. | ||
+ | |||
+ | — Երևում է, որ խելացի կին ես։ Ճիշտ մատուցեցիր ուտելիքը։ Բա էն երկու ոսկինե՞րը, որ հյուրասիրության մեջ են մտնում։ Ախր, դա շատ կարևոր է։ | ||
+ | |||
+ | Շամալին չէր հիշում, որ ամուսինը որևէ բան ասած լիներ ոսկեդրամների մասին։ Բայց քանի որ կարևոր սովորույթ էր, նա չկարողացավ վիճել և ստիպված համաձայնեց։ | ||
+ | |||
+ | Ջանգի Դազը նստեց ուտելու։ Կերավ, ինչքան որ կարող էր, ապա շորի մի կտոր փռեց, մնացած ուտելիքը լցրեց վրան ու կապեց։ Իր ընտանիքի համար։ Իսկ երկու ոսկիները, որ նվիրաբերվել էին աստվածներին, դրեց քսակը և ասաց. | ||
+ | |||
+ | — Ուտելիքը լավն էր, աստված գոհ կլինի քեզնից էլ, Բալու Շահից էլ։ Միայն մի պստիկ բան է մնացել, էդ էլ «դաքշինան» է։ | ||
+ | |||
+ | Շամալին լավ չհասկացավ, թե խոսքն ինչի մասին է։ | ||
+ | |||
+ | Ջանգի Դազը բացատրեց. | ||
+ | |||
+ | — Երբ կերակրում ես բրահմինին, ճաշը ճաշ չի լինի, եթե ամենաքիչը երկու ոսկի չտաս նրան։ Էդ հո բոլորը գիտեն։ Անկասկած, քեզ նման պարտաճանաչ կինը կիմանա էդ բանը։ | ||
+ | |||
+ | Խեղճ կինը շատ էր վախենում, որ ամուսինը դժգոհ կլինի, բայց եթե դա կարևոր ու հայտնի սովորույթ էր, ուրեմն պարտավոր էր անել։ Եվ Շամալին երկու ոսկեդրամ ևս տվեց բրահմինին։ | ||
+ | |||
+ | Վերջապես, Ջանգի Դազը, ամեն ինչից գոհ, վերադարձավ տուն։ Տուն հասնելուն պես կանչեց կնոջն ու ասաց, որ շուտով Բալու Շահը կգա իր հետևից Եվ երևի շատ բարկացած կլինի։ Նա բացատրեց, թե ինչ պիտի անի կինը, երբ նա գա։ Հետո քաշվեց իր սենյակն ու խոր քուն մտավ։ | ||
+ | |||
+ | Ուշ երեկոյան Բալու Շահը տուն եկավ։ Շամալին պատմեց ամեն ինչ։ Բալու Շահը կատաղեց, մի մեծ փայտ վերցրեց ու վազեց Ջանգի Դազի տունը։ | ||
+ | |||
+ | Հենց որ բրահմինի կինը տեսավ Բալու Շահին, սկսեց ողբալ ու կուրծք ծեծել։ | ||
+ | |||
+ | — Ա՛խ դու չարագործ,— գոչեց նա,— էդ ի՞նչ արիր ամուսնուս։ Դու թունավորեցի՛ր նրան, և նա մեռնում է։ Եթե մեռնի, քեզ կբռնեն ու կկախեն։ Միևնույն է, չես ազատվի։ Ա՜խ, եթե ամուսինս մեռնի, ի՞նչ կլինի իմ ու երեխաներիս վիճակը։ | ||
+ | |||
+ | — Էդպես մի գոռա,— վախեցած աղաչեց Բալու Շահը,— մարդիկ կլսեն։ Ինչո՞ւ բժիշկ չես կանչում։ | ||
+ | |||
+ | — Բժի՞շկ,— ճչաց կինը։— Իսկ փո՞ղ որտեղից։ Մենք բժշկի փող ունե՞նք։ Տասը ոսկի տուր, և ես հենց հիմա բժիշկ կանչեմ։ Իսկ թե չլավացավ, քեզ անպայման կկախեն։ | ||
+ | |||
+ | — Ի սեր աստծո,— աղաչեց ժլատը,— սպասիր տուն վազեմ։ Մի մարդ թող գա ինձ հետ, որ տասը ոսկին տամ։ Ամենալավ բժշկին կկանչես։ | ||
+ | |||
+ | Բալու Շահը իր հետ վերցրեց նրանց որդուն և, ինչքան ոտքերում ուժ կար, վազեց տուն | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ ես շտապում, ի՞նչ է պատահել,— հարցրեց կինը։ | ||
+ | |||
+ | — Պատահել է ամենավատ բանը,— պատասխանեց Բալու Շահը։— Դու թունավորել ես Ջանգի Դազին, և հիմա ինձ կկախեն։ | ||
+ | |||
+ | Նա արագ բացեց արկղը, տասը ոսկի հանեց ու տվեց տղային. | ||
+ | |||
+ | — Շուտ տուն վազիր, ոսկիները տուր մորդ ու ասա, թող ամենալավ բժշկին կանչի։ | ||
+ | |||
+ | Տղան վերցրեց ոսկիները և վազեց տուն։ Իսկ Բալու Շահը երդվեց, որ հազար ու մեկ բրահմին կկերակրի, եթե ազատվի այդ փորձանքից։ | ||
== Յոթ աստղեր == | == Յոթ աստղեր == | ||
+ | |||
+ | Ժամանակով մի երկրում երաշտ եղավ, և գետերը ցամաքեցին։ Նույնիսկ ջրհորներում ջուր չմնաց։ Ծառ ու ծաղիկ չորացան, հարյուրավոր կենդանիներ սատկեցին։ | ||
+ | |||
+ | Այդ երկրի մայրաքաղաքում մի ջահել աղջիկ էր ապրում՝ անունը Աշա։ Նրա մայրը հանկարծակի հիվանդացավ և շարունակ ջուր էր ուզում։ Աշան գնաց ջուր ճարելու։ Երկար փնտրեց խեղճ աղջիկը, բայց այդպես էլ ոչ մի կաթիլ ջուր չգտավ։ Եվ հուսահատ ու տխուր որոշեց տուն վերադառնալ։ | ||
+ | |||
+ | Երկար քայլելուց հոգնեց, նստեց հանգստանալու և ինքն էլ չիմացավ, թե ինչպես խոր քուն մտավ։ Երբ արթնացավ, շատ զարմացավ՝ կողքին տեսնելով մի կուժ լիքը սառը ջուր։ Նա վեր թռավ և ուրախությունից սկսեց պարել։ Ապա փորձեց մի կում խմել, բայց հիշեց մորը և, երկու ձեռքով կուժն ամուր պահած, տուն վազեց։ | ||
+ | |||
+ | Վազելիս չնկատեց ճանապարհի մեջտեղը պառկած շանը և տրորեց պոչը։ Շունը ցավից կաղկանձեց, բայց, տեսնելով ջրով լի կուժը աղջկա ձեռքին, մոռացավ ցավը ու մի քիչ ջուր խնդրեց։ Աշան գլխի ընկավ, որ շունը շատ ծարավ է, և մի կում ջուր տվեց նրան։ Կուժը տեղնուտեղը արծաթ դարձավ։ | ||
+ | |||
+ | Աշան շատ ուրախացավ ու, գրկելով արծաթե կուժը, վազեց տուն։ Նա մոտեցավ մոր մահճակալին ու նրան մեկնեց ջրով լի կուժը։ Բայց մայրը հրաժարվեց առաջինը խմել։ | ||
+ | |||
+ | — Աղջիկս,— ասաց նա Աշային,— նախ դու խմիր, գիտեմ, որ շատ ես ծարավ։ | ||
+ | |||
+ | Ասելուն պես արծաթե կուժը ոսկի դարձավ։ | ||
+ | |||
+ | Աշան հենց ուզեց մի կում խմել, դռան հետևից լսվեց մուրացկանի ձայնը։ Աղջիկը գնաց ու իմացավ, որ մուրացկանը ջուր է խնդրում։ Եվ կուժը տարավ նրան։ Անմիջապես յոթ ադամանդներ հայտնվեցին կժի մեջ, ու սառը ջուրը սկսեց աղբյուրի պես հորդալ։ Երջանիկ մուրացկանը խմեց-խմեց, մինչև կշտացավ։ | ||
+ | |||
+ | Իսկ յոթ ադամանդները, որ շողշողում էին ջրի մեջ, երկինք բարձրացան ու դարձան յոթ աստղեր։ | ||
== Արքայազն Շամշեր Ջունգը == | == Արքայազն Շամշեր Ջունգը == |
Ընթացիկ տարբերակը 02:40, 20 Մարտի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Հնդիկ ժողովուրդ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Երկու խոսք
Բովանդակություն
- 1 Հիմսուքա
- 2 Փերիումը և Քեչբան
- 3 Յոթ հարսնացու յոթ արքայազնի համար
- 4 Երախտամոռ առյուծը
- 5 Բանյան եղջերուն
- 6 Լեռնային լճակը
- 7 Ոսկե նետը
- 8 Փորձություն
- 9 Գոռոզ թագավորը
- 10 Ժլատ Բալու Շահը
- 11 Յոթ աստղեր
- 12 Արքայազն Շամշեր Ջունգը
- 13 Ոսկե սագը
- 14 Անմաքուր խիղճ
- 15 Ժլատ Քանայա լալը
- 16 Արծաթե զամբյուղը
- 17 Անապատի ծաղիկներ
- 18 Բանիան և ջաթը
- 19 Գողը
- 20 Քաջ Սրիդաթան
- 21 Կապույտ շնագայլը
- 22 Հիմարի դատողությունը
- 23 Աքբար թագավորի իմաստությունը
- 24 Թեջիմալա
- 25 Հնարամիտ Ռոհինին
- 26 Մեծահոգի կապիկը
- 27 Հիրայի և Լալի բարեկամությունը
- 28 Կեղծիք
- 29 Կոկորդիլոսը և շնագայլը
- 30 Փրաթափ թագավորն ու Ռամդասը
- 31 Ոգին
- 32 Ազնիվ եղջերուն
- 33 Լակշմին և տիկնիկը
- 34 Խրատ թագավորներին
- 35 Երեք մատանի
- 36 Սպիսսսկ փիղը
- 37 Վիքրամ արքան և յոգը
- 38 Հիմալայների ճգնավորը
- 39 Խելք ընդդեմ ճակատագրի
- 40 Ոսկեգույն եղջերուն
- 41 Դաքշինան
- 42 Հրաշալի նվերը
- 43 Աշոքի արկածները
- 44 Սիվի արքան
- 45 Լավ արարք
- 46 Ոսկե պոչով օձը
- 47 Խորամանկ կրիան
- 48 Ոսկե առնետը
- 49 Իննսունինը
- 50 Օձ թագավորը
- 51 Լացող արձանը
- 52 Կախարդական խեցին
- 53 Հաշտություն
- 54 Աղե օժիտը
- 55 Եզը, որ կատարեց իր խոստումը
Հիմսուքա
Ժամանակով Ուդև քաղաքում մի թագավոր էր ապրում։ Նա երեք որդի ուներ, երեքն էլ կրթված, երեքն էլ ուշիմ ու խելացի։ Մի օր թագավորը կանչեց որդիներին, որպեսզի փորձի նրանց։
— Ենթադրենք,― ասաց,― ես իմ պատիվն ու կյանքը վստահել եմ մեկին, բայց նա անհավատարիմ է գտնվել։ Ի՞նչ պատիժ կտայիք նրան։
Ավագ որդին ասաց.
― Այդպիսի մարդուն պետք է տեղնուտեղը գլխատել։
Միջնեկ որդին ասաց.
― Ես էլ համաձայն եմ, այդպիսի մարդուն պետք է մահվան դատապարտել։ Նրան գթալ պետք չէ։
Կրտսեր որդին լուռ էր։
― Դե, որդիս,― դիմեց նրան թագավորը։― Դու ի՞նչ կասես։
― Հայր,— ասաց կրտսեր արքայազնը,― ճշմարիտ է, որ նման հանցանքի պատիժը մահն է։ Բայց մինչև մարդուն մահվան դատապարտելը պետք է ապացուցել, որ նա, իրոք, մեղավոր է։
― Ի՞նչ, անմեղ մարդուն էլ կարող է մահվան դատապարտեն։
― Այո,― պատասխանեց կրտսեր որդին,― կարող է պատահել։ Այդպիսի մի պատմություն ես հիմա կպատմեմ ձեզ։
Եվ արքայազնը սկսեց իր պատմությունը։
Վիդարբայի թագավորը ժամանակին մի հրաշալի թութակ ուներ։ Թութակը, որի անունը Հիմսուքա էր, առոք-փառոք ապրում էր պալատում։ Նա շատ խելացի էր, կարողանում էր խոսել և բազմաթիվ լեզուներ գիտեր։ Ու նաև շատ իմաստուն էր, և թագավորը հաճախ էր նրանից խորհուրդ հարցնում։
Հիմսուքային վանդակում չէին պահում։ Նա ազատ էր և կարող էր թռչել ուր սիրտն ուզեր։
Մի առավոտ էլ նա պալատից ուղիղ ջունգլի թռավ։ եվ պատահեց այնպես, որ հենց ջունգլիում հանդիպեց իր հարազատ հորը։
― Շատ ուրախ եմ, որ տեսա քեզ, որդիս,― ասաց հայրը։― Մայրդ ոնց կուրախանա։ Չէի՞ր ուզենա մի քանի օրով տուն գալ։
― Ուրախությամբ կգայի,― պատասխանեց Հիմսուքան,― բայց նախ պետք է թույլտվություն խնդրեմ թագավորից։
Հիմսուքան նորից թռավ պալատ և թագավորից թույլտվություն խնդրեց։
Մկզբում թագավորը մերժեց։ Նա անչափ սիրում էր Հիմսուքային և շատ դժվար էր սիրելի թութակից բաժանվելը։ Բայց վերջապես համաձայնեց։ Այսպիսով Հիմսուքան վերադարձավ հոր մոտ, և նրանք միասին թռան տուն։ Հիմսուքայի մայրը շատ ուրախացավ՝ երկար տարիների բաժանումից հետո տեսնելով սիրասուն որդուն։
երկու շաբաթ ծնողՆհրի մոտ մնալուց հետո Հիմսուքան ասաց-
― Թանկագին ծնողներ, ես հրաշալի ժամանակ անցկացրի ձեզ հետ, բայց արդեն իմ գնալու ժամանակն է։ Թագավորն սպասում է ինձ։
Հայր և մայր թութակները շատ տխրեցին, որ Հիմսուքան պետք է վերադառնա։ Բայց ի՞նչ կարող էին անել․ որդին խոսք էր տվել թագավորին։
― Մենք շատ կուզենայինք որնէ նվեր ուղարկել թագավորին,― ասաց հայրը,― բայց չգիտենք, թե ինչ։
Նրանք երկար միտք արին, թե ինչ հարմար նվեր գտնեն... Վերջապես հայր թութակն ասաց.
― Ես գտա, թե որն է ամենալավ նվերը։ Այնտեղ, լեռան գագաթին մի ծառ կա, որն անմահական պտուղներ է տալիս։ Ով այդ պտուղն ուտի՝ չի մահանա ու միշտ ջահել կմնա։
Հայր թութակը թռավ և քիչ անց վերադարձավ կախարդական ոսկեգույն միրգը կտուցին։ Հիմսուքան վերցրեց նվերն ու ճանապարհ ընկավ պալատ։
Երեկո էր, երբ նա հեռացավ հայրական տնից։ Շուտով արևը մայր մտավ, և մութը պատեց ամենուրեք։ Հիմսուքան որոշեց գիշերը ծառի վրա անցկացնել։ Բայց նախ պետք էր ապահով տեղ գտնել թանկագին նվերի համար։ Բարեբախտաբար, ծառին փչակ կար. նա պտուղը դրեց այնտեղ, ինքն էլ թառեց մոտիկ մի ճյուղի ու քնեց։
Արի տես, որ այդ փչակում թունավոր մի օձ էր ապրում։ Երբ օձը վերադարձավ, նկատեց ոսկեգույն պտուղն ու չհամբերեց, ուզեց համը տեսնի։
Օձին դուր չեկավ մրգի համը և դժգոհ քաշվեց իր բույնը։ Բայց պտուղն արդեն թունավորված էր։
Հաջորդ առավոտյան Հիմսուքան վերցրեց միրգը և շարունակեց ճանապարհը։ Հասավ պալատ, թագավորին հանձնեց ծնողների ուղարկած նվերը։ Թագավորը շատ ուրախացավ և ընտանիքի անդամների ու պալատականների ներկայությամբ ձեռքն առավ պտուղը, որ ուտի, երբ լսեց մի ձայն։
― Սպասիր, տեր արքա,― ասաց գլխավոր խորհրդականը։― Նախքան ուտելը, լավ կլինի այդ պտուղը փորձել, տուր որևէ կենդանու։ Եթե ոչինչ չպատահեց, ուրեմն ամեն ինչ կարգին է։
― Լավ միտք է,― համաձայնեց թագավորը և մրգից մի փոքրիկ կտոր նետեց ագռավին։ Ագռավը կերավ թե չէ՝ տեղնուտեղը սատկեց։
― Տեր արքա,― ասաց խորհրդականը,― դու հրաշքով փրկվեցիր։ Պտուղը թունավոր է։ Դա անմահական պտուղ չէ։ Հիմսուքան ուզում էր քեզ թունավորել։
Թագավորը սաստիկ զայրացավ և սպանեց Հիմսուքային։ Հետո հրամայեց, որ թունավոր պտուղը տանեն ու թաղեն մի խոր փոսում։
Այդպես էլ արեցին։ Բայց շուտով պտուղը ծիլ տվեց ու ծառ դարձավ, ոսկեգույն պտուղներով մի հրաշալի ծառ։
― Այդ պտուղները թունավոր են,― ասաց թագավորը, երբ լսեց ծառի մասին։― Դրանք մահաբեր պտուղներ են։
Թագավորն իր մարդկանց հրամայեց ցանկապատել ծառը և հսկել, որ ոչ ոք չկարողանա պոկել թունավոր պտուղը։
Ծառի մասին լուրը տարածվեց ամբողջ քաղաքով մեկ։ Մարդիկ վախենում էին նույնիսկ մոտենալ ծառին։
Այդ նույն ժամանակ քաղաքում մի ծեր մարդ ու կին էին ապրում։ Նրանք միայնակ էին և անչափ աղքատ։ Ապրում էին ողորմությամբ։ Եվ արդեն այնքան էին ծերացել, որ ի վիճակի չէին տնից դուրս գալ։ Ուտելու ոչինչ չունեին այլևս, և կյանքը բեռ էր դարձել նրանց համար։ Ու որոշեցին մեռնել, իսկ մեռնելու ամենահեշտ ձևը մահաբեր պտուղն ուտելն էր։
Մի գիշեր ծերունին դժվարությամբ դուրս եկավ տնից, գնաց, աննկատ ներս սողաց ցանկապատից։ Նա երկու պտուղ պոկեց ծառից, տարավ տուն, մեկն ինքը կերավ, մյուսը կինը։ Հետո պառկեցին մահճակալին, մտածելով, որ կմեռնեն ու կազատվեն իրենց վիճակից։
Բայց հաջորդ առավոտյան նրանք արթնացան սովորականի պես։ Ու զարմացան, որ չեն մեռել։ Պարզվեց, որ շատ լավ են զգում, մինչև անգամ՝ ջահելացել են։
Թագավորը լսեց այդ հրաշքի մասին ու այցի գնաց նրանց։ Շատ զարմացավ՝ տեսնելով ծերունուն ու պառավին այդպես ջահելացած։ Թագավորը նոր միայն հասկացավ, որ Հիմսուքայի բերած պտուղը, իրոք, անմահական էր։ եվ շատ զղջաց ու ափսոսաց, որ սպանել էր սիրելի թութակին։
― Ահա թե ինչու եմ ասում,― շարունակեց կրտսեր որդին,― հանցանք գործած մարդը պետք է պատժվի այն դեպքում, երբ պարզվի, որ նա իրոք մեղավոր է։
Թագավորը շատ գոհ մնաց կրտսեր որդուց և վճռեց, որ իրենից հետո նա կդառնա Ուդև քաղաքի թագավոր։
Փերիումը և Քեչբան
Փերիումը Քիթիգարի Թհաքոր արքայի մինուճար դուստրն էր։ Նա անչափ գեղեցիկ էր։ Նրա գեղեցկության համբավը տարածվել էր աշխարհով մեկ։ Բայց Փերիումը որքան գեղեցիկ, նույնքան էլ ամբարտավան ու գոռոզ էր։
Մի օր, երբ նա ընկերուհիների հետ խաղում էր պալատի այգում, աղջիկներից մեկն ասաց.
― Փերիում, լսել եմ, դու ամուսնանում ես Քեչբայի հետ։ Ճի՞շտ է։
Իսկ քեչբա գուջարաթցիների լեզվով նշանակում է կրիա։ Փերիումը մտածեց, թե Քեչբա անուն ունեցողը կրիայի նման կլինի։
― Քեչբա,— բարկացած ու զզվանքով գոչեց նա։― Հիմա՞ր ես, ինչ է։ Ո՞վ ասաց, թե ես կամուսնանամ այդպիսի գարշելի արարածի հետ։
Փերիումը հասկացավ, որ ընկերուհին ակնարկում է Ջունագարի արքայազնին։ Նրա անունը Համիր էր, իսկ Քեչբան մականունն էր։ Փերիումը համոզված էր, որ այդ Քեչբան շատ գարշելի պիտի լինի, թե չէ ինչու պիտի Քեչբա ասեին։
Փերիումի ընկերուհիները փորձեցին ուրիշ բաներ էլ ասել փեսացուի մասին, բայց նա չցանկացավ լսել։ Քեչբան քեչբա է, և այդպիսի անուն ունեցողը կրիայի նման էլ պիտի լինի։ Փերիումը հասկանում էր, որ ընկերուհիները կատակում են։ Բայց մի բան պարզ է. ինքը Քեչբայի հետ ամուսնացողը չէ։
― Նրա անունը չտաք,— ասաց նա։― Ես չեմ ուզում այդ անունը լսել այլևս։
Մի քանի օր անց մայրը կանչեց Փերիումին ու ասաց քնքշորեն.
― Սիրելի դստրիկս, պատրաստվիր, շուտով դու ամուսնանալու ես Քեչբայի հետ։
― Ո՛չ, ոչ, մայրիկ,— պատասխանեց Փերիումը։― Ես երբեք չեմ ամուսնանա նրա հետ։
― Բայց, սիրելիս, դու պարտավոր ես։ Մի՞թե չգիտես, որ ձեր ամուսնությունը տարիներ առաջ է որոշված։ Այլևս հրաժարվել չես կարող։
― Հետո ինչ։ Ես չեմ ուզում ամուսնանալ նրա հետ և վերջ։ խնդրում եմ, հայրիկին ասես, որ չստիպի ինձ։
― Բայց հասկացիր, անուշս,— ասաց մայրը,— մենք նրա ծնողների հետ պայման ենք կապել։
― Ուրեմն էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում,— լաց եղավ Փերիումը։
Ծնողները վախեցան իրենց մինուճարին դժբախտացնել։
Թհաքորը ստիպված եղավ սուրհանդակ ուղարկել Ջունագարի ռաջային՝ հայտնելու, որ իր դուստրը չի ցանկանում ամուսնանալ Քեչբայի հետ։
Ջունագարի ռաջան կատաղությունից փրփրեց։ Նա գաղտնի տեղեկություններ հավաքեց ու պարզեց, որ արքայադստեր մերժման միակ պատճառը իր որդու մականունն է։ Եվ որոշեց, ինչ գնով էլ լինի, հասնել նպատակին։ Նա համառ մարդ էր, ավելի համառ, քան Փերիումը։
― Ես այնպես կանեմ,— երդվեց նա,— որ այդ գոռոզ աղջիկն ամուսնանա որդուս հետ։
Ու անմիջապես էլ սկսեց հարսանիքի պատրաստություն տեսնել։
Մի քանի օր անց շքեղ զարդարված հարսանեկան թափորը դուրս եկավ քաղաքից ու ճանապարհ ընկավ դեպի Սորաթ՝ Քիթիգարի մայրաքաղաքը։ Թմբուկների ու շեփորների նվագակցությամբ նրանք մտան Սորաթ։ Մարդիկ, գործը թողած, դուրս էին վազում դիտելու հարսանքավորներին։ Այսպիսի հարսանիք դեռ ոչ ոք չէր տեսել։
Այդ ժամանակ Փերիումը ընկերուհիների հետ պալատի այգում զբոսնում էր։ Նա չգիտեր քաղաքում տիրող իրարանցման մասին։ հանկարծ մի աղջիկ վազելով եկավ ու ասաց.
― Փերիում, լսե՞լ ես նորությունը։
― Ոչ,— ասաց Փերիումը,— ինչ նորություն։
― Դու չուզեցիր ամուսնանալ Քեչբայի հետ, հայրը նրան ուրիշի հետ է ամուսնացնում։
― Ինձ ինչ,— պատասխանեց Փերիումը,— ինչ ուզում են, թող անեն։
― Դե, գոնե, գնանք նայենք,— ասացին աղջիկները։
Փերիումը համաձայնեց։ Վտանգն անցած էր, այլևս ստիպված չէր լինի ամուսնանալ այդ զզվանքի հետ, կարելի էր գնալ տեսնել։ Եվ ընկերուհիների հետ նա դուրս Եկավ պատշգամբ։
Հարսանեկան թափորն անցնում էր իենց պատշգամբի մոտով։ Զարդարված սպիտակ ձիու վրա նստած էր մի բարձրահասակ, սիրունատես երիտասարդ, այնպես շքեղ հագնված, որ բոլորը նրան էին նայում։
― Ի՜նչ գեղեցիկն է,— ասում էին այս ու այն կողմից։― Ոնց որ աստված լինի։
― Ո՞րն է Քեչբան,— հարցրեց Փերիումը։
― Ահա այն սպիտակ ձիավորը,— ասացին ընկերուհիները։
Փերիումը աչքերին չհավատաց։ «Նա Քեչբան լինել չի կարող,— ասաց Փերիումն ինքն իրեն,— բոլորովին էլ կրիայի նման չէ։ Նա զզվելի չէ։ Եվ իմ տեսած տղամարդկանցից ամենագեղեցիկն է»։
Փերիումը սաստիկ հուզված էր։ Նա փոշմանել էր իր արարքի համար և զղջում էր, որ վիրավորել էր այդ հրաշալի մարդուն։ Ինչպես ուղղել սխալը։ Նա որոշեց չուշացնել, անմիջապես գնալ և ամեն ինչ պատմել նրան։
Նա պատշգամբից իջավ ու վազեց փողոց։ Ժողովուրդը զարմացած նայում էր, թե հպարտ արքայադուստրը ինչպես է վազում։ Նրան ճանապարհ էին տալիս, իսկ նա վազում էր ու կանչում պրքայազնին։
― Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,— հարցրեց Քեչբան, երբ Փերիումը վերջապես հասավ նրան։
― Ես Փերիումն եմ, Քիթիգարի արքայադուստրը,— պատասխանեց նա։
― Ահա թե ինչ, ուրեմն դու ես Փերիումը։ Մի կողմ քաշվիր ճանապարհից, ձիերը կարող են տրորել քեզ։ Այսօր իմ հարսանիքն է, ես շտապում եմ։
― Հարսանիք։ Ո՞ւմ հետ։ Ինչպե՞ս թե։ Չէ՞ որ մենք նշանված ենք դեռ մանկուց։ Ես եմ քո հարսնացուն։
― Ո՛չ, դու հրաժարվել ես, չե՞ս հիշում,— ասաց Քեչբան քմծիծաղով։
― Ես սխալվել եմ,— գոչեց Փերիումը։― Ես մերժեցի, որովհետև կարծում էի... կարծում էի... — աղջիկը չկարողացավ շարունակել, նա լաց էր լինում։
― Ես գիտեմ, ինչու ես մերժել,— ասաց Քեչբան։― Իմ մականվան պատճառով։ Բայց ինչ կա դրա մեջ...
Նա հաճույք էր զգում Փերիումի հոգու հետ խաղալուց և ներքուստ ուրախանում, որ աղջիկը վերջապես ընդունել էր իր սխալը։
― Շատ, շատ բան կա,— հեկեկում էր Փերիումը։― Քեչբան մեծ, սև, գարշելի սողացող արարած է, մինչդեռ Համիրն ուրիշ է։ Հա֊միր, Հա-միր։ Ինչ քաղցր անուն է։— Արցունքները հոսում էին ու ողողում նրա այտերը։
Ջունագարի ռաջան ուշիուշով հետևում էր Փերիումի և որդու խոսակցությանը։ Նա գլխի ընկավ, որ կամակոր աղջկան լավ դաս է տվել, ու Փերիումը հիմա արդեն կամուսնանա Քեչբայի հետ։
Եվ հարսանեկան երջանիկ թափորը շարժվեց դեպի պալատ։ Ի՜նչ փառահեղ հարսանիք եղավ։ Ե՛վ Սորաթում, և՛ Ջունագարում մի քանի օր շարունակ քեֆ ու ուրախություն էր։
Յոթ հարսնացու յոթ արքայազնի համար
Վաղուց, շատ վաղուց մի թագավոր էր ապրում։ Նա յոթ որդի ուներ, բոլորն էլ քաջ, գեղեցիկ ու խելացի։ Ծեր թագավորը որդիներին սիրում էր հավասարապես։ Յոթն էլ հագնվում էին միանման ու նույն դաստիարակությունն էին ստանում։
Որդիները մեծացան, և թագավորը յուրաքանչյուրին առանձին պալատ տվեց, որոնք դրսից ու ներսից այնքան նման էին իրար, որ մեկը տեսնելը նույնն է, թե բոլորն ես տեսել։
Երբ որդիների ամուսնանալու ժամանակը եկավ, թագավորը երկրով մեկ մարդիկ ուղարկեց հավասար շնորհքի ու գեղեցկության տեր յոթ հարսնացու գտնելու համար։ Թագավորի մարդիկ շատ ման եկան, շատ արքայադուստրեր տեսան, բայց յոթ միանման հարսնացու գտնել չկարողացան։ Նրանք փոր ու փոշման վերադարձան ու իրենց անհաջողության մասին պատմեցին թագավորին։
Թագավորն այնպես հուսահատվեց ու մռայլվեց, որ գլխավոր խորհրդականը շատ անհանգստացավ. հարկավոր էր մի ելք գտնել։
— Հույսդ մի կտրիր, տեր թագավոր,— ասաց նա։ Անշուշտ, անհնար է յոթ որդիներիդ նման կատարյալ յոթ հարսնացու գտնելը։ Ապավինենք պատահականությանը, գուցե բախտներս բերի...
Թագավորը կանչեց որդիներին, պատմեց եղելությունը։ Արքայազները համաձայնեցին. ինչ արած, մնում էր հույսը դնել պատահականության վրա։
Իսկ խորհրդականը ահա թե ինչ էր մտածել։ Նա արքայազներին առաջարկեց բարձրանալ ամրոցի աշտարակը, որտեղից երևում էր քաղաքը և ողջ շրջակայքը։ Նրանց մի-մի նետ տվեց և պաավիրեց արձակել ցանկացած ուղղությամբ. ում տան մոտ որ ընկներ նետը, այդ տնից էլընտրելու էին հարսնացուն, նույնիսկ եթե նա գեղջկուհի լիներ։
Արքայազները լարեցին աղեղները և արձակեցին նետերը։ Վեց եղբայրների նետերն ընկան հարուստ ու ճանաչված մարդկանց կտուրներին։ Իսկ կրտսեր որդու նետը թռավ քաղաքի վրայով ու կորավ տեսադաշտից։
Ծառաները ամեն տեղ փնտրեցին և վերջապես նետը գտան հնդկաթզենու ճյուղին մեխված, որի վրա մի կապիկ կար նստած։
Թագավորական խորհուրդը որոշեց արքայազնին թույլ տալ մի անգամ էլ բախտը փորձելու։ Բայց արքայազնը, ի զարմանս բոլորի, հրաժարվեց։
— Ոչ,— ասաց նա,— եղբայրներս իրենց արժանի գեղեցիկ հարսնացուներ գտան, դա նրանց բախտից էր։ Բայց ես չեմ խախտի տվածս խոստումը։ Գիտեմ, որ հնարավոր չէ ամուսնանալ կապիկի հետ, բայց ուրիշի հետ էյ չեմ ամուսնանա։ Ես նրան տուն կտանեմ ու կպահեմ որպես սովորական տնային կենդանի։
Արքայազնը այդպես էլ արեց։
Վեց բախտավոր արքայազների հարսանիքը նշվեց մեծ շուքով, տոնահանդեսներով, երգով ու պարով, հրավառությամբ և այլ արարողություններով։ Տները զարդարված էին մանգոյի ու բանանի ճյուղերով։ Ամբողջ քաղաքն ուրախանում էր, բացի կրտսեր արքայազնից, որը ադամանդե վզնոց էր հագցրել կապիկին ու նստեցրել իր կողքին՝ թավշապատ գահավորակի վրա։
— Խե՜ղճ կապիկ,— ասաց արքայազնը,— այս ուրախ օրը դու նույնքան միայնակ ես, որքան ես։ Բայց չեմ թողնի, որ դու տխրես։ Քաղցած չե՞ս։
Եվ նա մի ափսե հյութալի մանգո դրեց կապիկի առաջ։ Հետո սկսեց զրուցել կապիկի հետ ու այնպես ընտելացավ, որ ժամանակի մեծ մասը նրա հետ էր անցկացնում։ Ոմանք նրան հիմար էին համարում, ոմանք՝ կամակոր, շատերն էլ՝ խենթ։
Թագավորն իր խորհրդականների ու մյուս որդիների հետ երկար մտածեց, թե ինչ անի։ Որոշեցին մի կերպ խելքի բերել նրան և ամուսնացնել։ Բայց արքայազնը լսել անգամ չուզեց ամուսնանալու մասին։
Ամիսներ անցան ամիսների հետևից, բայց արքայազնը չփոխեց մտադրությունը։ Ընդհակառակը, գնալով ավելի էր կապվում կապիկին։ Մարդիկ հաճախ էին տեսնում նրանց պալատի այգիներում միասին զբոսնելիս։
Վերջապես, մի օր թագավորն իր մոտ կանչեց բոլոր յոթ արքայազներին և ասաց.
— Զավակներս, տեսնում Եմ, որ բոլորդ էլ երջանիկ եք։ Նույնիսկ դու, կրտսեր որդիս։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում։ Ձեր Երջանկությունն իմ երջանկությունն է։ Ես ուզում եմ այցելել ձեզ ու նվերներ տալ իմ հարսներին։
Ավագ որդին առաջինը հորը ճաշի հրավիրեց։ Եղբայրները կրկնեցին նույնը։ Թագավորը հերթով այցելեց բոլորին։ Ընդունելությունները փառահեղ էին անցնում։ Թագավորն իր հարսներին նվիրում էր թանկագին գոհարեղեն ու շքեղ զգեստներ։ Եկավ կրտսեր որդուն այցելելու հերթը։
Արքայազնը շատ էր մտահոգված։ Հորը ինչպե՞ս հրավիրեր իր տուն, որտեղ կապիկ էր ապրում։ Իհարկե, նրա համար իր կապիկը ավելի վայելուչ ու հաճելի էր, քան երկրի վեհաշուք կանանցից ոմանք, բայց միևնույն է, կապիկը մնում է կապիկ։ Ինչևէ, նա վճռեց չամաչել ու չթաքցնել նրան։
— Ի՞նչ անեմ, բարեկամս,— ասաց նա կապիկին, երբ միասին զբոսնում էին այգում։— Երանի լեզու առնեիր ու հանգստացնեիր ինձ։ Եղբայրներս արդեն թագավորին ցույց են տվել իրենց տունն ու կանանց։ Հիմա հերթն իմն է, նրանք կծաղրեն ինձ, եթե քեզ ներկայացնեմ։
Կապիկը, որ միշտ լուռ ու կարեկից լսում էր արքայազնին, հիմա ինչ-որ բան էր փորձում հասկացնել՝ ցույց տալով ձեռքում պահած խեցու կտորը։ Արքայազնը վերցրեց խեցին։ Նրա վրա կանացի գեղեցիկ ձեռագրով գրված էր. «Մի անհանգստացիր, արքայազն։ Գնա այնտեղ, որտեղից գտար ինձ, խեցու այս բեկորը գցիր հնդկաթզենու փչակն ու սպասիր պատասխանի»։ Արքայազնը մի պահ վարանեց, բայց հետո արեց այն, ինչ որ գրված էր։ Հնդկաթզենին հնամյա ծառ էր, մի քանի հարյուր տարեկան՝ սաղարթախիտ, հզոր ճյուղերով ու արմատներով։ Եվ բունը, թեև փչակով, ահռելի հաստություն ուներ։ Մոտենալով ծառին՝ արքայազնը խեցու կտորը փչակը գցեց ու մի կողմ քաշվեց, տեսնելու, թե ինչ էր լինելու հետո։
Նա երկար չսպասեց։
Կանաչազգեստ մի գեղեցկուհի դուրս եկավ փչակից ու խնդրեց արքայազնին հետևել իրեն։ Նա ասաց, որ փերիների թագուհին ուզում է անձամբ տեսնել արքայազնին։
Արքայազնը մագլցեց ծառը, մտավ փչակն ու, խավարում խարխափելով, առաջ գնաց։ Եվ հանկարծ հայտնվեց մի պայծառ, հրաշալի այգում, որտեղ հոյակերտ մի պալատ տեսավ։ Այգին բարձրուղեշ արևածաղիկների շքախմբով էր շրջապատված։ Ծաղիկների միջով քաղցրահնչուն առվակն էր խոխոջում, որի հատակին գլաքարերի փոխարեն ադամանդներ ու շափյուղաներ էին շողշողում։ Դա մի ուրիշ աշխարհ էր, ուր ամեն ինչ այլ էր, նույնիսկ լույսը, որ թեև ավելի պայծառ էր ու ջերմ, բայց չէր շլացնում։ Նա քայլեց արծաթաջուր շատրվանի մոտով, ոսկե աստիճաններով վեր բարձրացավ, ներս մտավ պալատի մարգարտապատ դռներով և, ով զարմանք, շրջապատի ողջ գեղեցկությունը խունացավ նրա աչքին՝ տեսնելով դիմացը կանգնած չքնաղագեղ փերուն։ Այդպիսի գեղեցկություն անհնար է պատկերացնել։
— Այո, արքայազն, ես գիտեմ, ինչու ես եկել,— ասաց փերին։— Մի՛ վհատվիր, գնա տուն և պատրաստվիր ընդունելու հորդ։ Վաղը ամեն ինչ պատրաստ կլինի։ Իմ ծառաները կհոգան այդ մասին։
Հաջորդ առավոտյան, երբ արքայազնը արթնացավ իր պալատում, աչքերին չհավատաց։ Թվում էր, թե պալատը նոր կյանքով է ապրում։ Այգիները լիքն էին մանգոյի, փափայայի, նռան ու դեղձի ծառերով։ Ծառերի ստվերում մրգերով, քաղցրավենիքներով, անուշահյութերով ու օշարակով ծանրաբեռնված սեղաններ էին դրված։ Կանաչների ու ծաղիկների մեջ երեխաներ էին խաղում, իսկ տղամարդիկ ու կանայք երաժշտություն էին լսում։
Արքայազնը ավելի ապշեց, երբ տեսավ պալատի աղմուկն ու աշխուժությունը։ Սեղանները տնքում էին համեղ խորտիկների ծանրությունից։ Առաստաղից պայծառ ջահեր էին կախված, իսկ բազմագույն ծաղիկները անուշ բուրմունք էին տարածում չորսբոլորը։
Քիչ անց վազելով եկավ սպասավորը և հայտնեց, որ թագավորը գալիս է։ Արքայազնը դիմավորեց հորն ու պալատականներին և առաջնորդեց շքեղորեն զարդարված հյուրասենյակը։ Հենց այստեղ էլ տրվեց ճաշը։ Հետո բոլորը պնդեցին, թե ուզում են տեսնել արքայազնի ընտրյալին, այդպիսի փառահեղ ճաշից հետո երևի չէր խանգարի զվարճանալ՝ նայելով կապիկին։
Արքայազնը զգաց, որ անհնար է նրանց մերժել և տրտմորեն գնաց կապիկին բերելու։ Սպասվող ծաղրուծանակը վախեցնում էր նրան։ Նա հասկանում էր, որ այդ բոլորը թագավորի հնարածն էր՝ իր համառությունը կոտրելու և խոստումը դրժելու համար։
Արքայազնը բացեց իր սենյակի դուռը, և լույսի ցոլքը քիչ մնաց կուրացներ նրան, սենյակի կենտրոնում, գահի վրա նստած էր նույն այն փերին, որի մոտ ուղեկցել էր նրան կանաչազգեստ գեղեցկուհին։
— Այո, արքայազն,— ասաց փերին,— ես կապիկին հեռացրեցի և ինքս եմ եկել քեզ իմ ձեռքն առաջարկելու։
Արքայազնի աչքերում արցունքներ երևացին։
—Ի՞նչ ես արել,— ասաց նա։— Քո գեղեցկությունը չի փոխհատուցի իմ ընկերոջ կորուստը։
Այդ ժամանակ փերին ժպտալով ասաց.
— Եթե իմ գեղեցկությունը քեզ չհուզեց, գեթ երախտագիտությունը թող օգնի քեզ՝ ընդունելու իմ ձեռքը։ Տես, թե որքան եմ չարչարվել հորդ ու եղբայրներիդ գոհացնելու համար։ Ամուսնացիր ինձ հետ, և դու կունենաս աշխարհի բոլոր հարստությունները, ու բոլոր հաճույքները քոնը կլինեն։
— Ես քեզնից նման բան չեմ խնդրել,— վրդովվեց արքայազնը։— Այդ ի՞նչ դավեր ես նյութել։ Ինչու ես հեռացրել ինձանից իմ կապիկին։ Վերադարձրու նրան, և ես քո ստրուկը կլինեմ։
Եվ փերին իջավ գահից, բռնեց արքայազնի ձեռքն ու խոսեց՝ սիրով ու ակնածանքով լի։
— Իմ մեջ տես քո ընկերոջն ու բարեկամին,—ասաց նա։— Ես կապիկի կերպարանք էի առել քո անկեղծությունն ու հավատարմությունը փորձելու համար, կապիկի իմ մորթին ընկած է անկյունում։
Արքայազնը նայեց և, իրոք, սենյակի անկյունում տեսավ մորթին։ Ապա երկուսով բազմեցին գահին, ու երբ փերին ասաց՝ «Բարձրացիր, բարձրացիր, բարձրացիր», գահը օդ բարձրացավ ու սահեց դեպի դահլիճ, որտեղ հավաքված էին հյուրերը։ Արքայազնը իր փերուն ներկայացրեց հորը, և կարող եք պատկերացնել թագավորի ու հյուրերի զարմանքը, որոնք սպասում էին տեսնել կապիկին։
Երջանիկ թագավորը շռայլ ընծաներ տվեց իր նոր հարսին, և շուտով ամբողջ երկիրը նշեց նրանց ամուսնությունը։
Շատ չանցած մյուս արքայազները նախանձեցին իրենց կրտսեր եղբոր բախտին ու որոշեցին կործանել նրա երջանկությունը։
— Եղբայր,— ասացին նրան մի օր,— քո կինը փերի է, իսկ փերիները փոփոխամիտ են ու չար։ Մենք գիտենք, որ դու դեռ պահում ես նրա նախկին հագուստը՝ մորթին։ Ինչո՞ւ ես պահում։ Ի՞նչ գիտես, թե նա մի օր միտքը չի փոխի ու նորից կապիկ չի դառնա։ Արի կլինի, ոչնչացրու մորթին, քանի դեռ ուշ չէ։
Արքայազնը մտածեց, և եղբայրների ասածը նրան ճշմարտանման թվաց։ Նա գտավ մորթին ու գցեց բոցավառվող կրակը։
Կրակի միջից իսկույն բարձր ճիչեր լսվեցին, ապա ծխի մեջ հայտնվեց ինքը՝ փերին, ու դուրս սահեց պալատից։ Միևնույն ժամանակ անհետացան պալատը, այգին ու այն ամենը, ինչ իր հետ բերել էր փերին։
Արքայազնի սիրտը կոտրվեց։
— Բայց մի՞թե հնարավոր է, որ սեր լինի մարդու և օդից ծնվածի միջև,— հարցրեց թագավորը։— Նա հայտնվեց օդից ու անհետացավ օդում։ Լաց մի լինի նրա համար։
Արքայազնը չմխիթարվեց։ Մի օր, վաղ առավոտյան, նա թաքուն դուրս եկավ պալատից ու գնաց հնդկաթզենու մոտ՝ հույս ունենալով այնտեղ գտնել փերու հետքերը։ Բայց ծառը նույնպես անհետացել էր։
Եվ այսպես, շատ օրեր ու գիշերներ նա թափառեց՝ սնվելով միայն վայրի պտուղներով, խմելով միայն անձրևաջուր, քնելով աստղերի տակ և օր առ օր ավելի ու ավելի հեռանալով հարազատ քաղաքից։ Ու մի օր էլ հանդիպեց մի մարդու, որը մի ոտքի վրա կանգնած գոռում էր.
— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
Արքայազնը հարցրեց, թե ինչ է պատահել, և մարդը, որ կանգնած էր մի ոտքի վրա, պատասխանեց.
— Ես որս էի անում էս անտառներում, Երբ մի գեղեցկուհի անցավ էստեղով։ Նա վազում էր և կանգ չառավ, ինչքան էլ կանչեցի։ Նրա գեղեցկությունից ու տխրությունից ես էնպես ապշեցի, որ մեխվեցի տեղումս։— Եվ նորից կրկնեց. — Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
— Ես էլ Եմ նրան փնտրում,— ասաց արքայազնը։
— Ուրեմն շուտ գտիր նրան։ Իսկ երբ գտնես, խնդրում եմ, թող որ մի անգամ էլ տեսնեմ նրան։ Վերցրու իմ մահակը որպես հիշատակ, քեզ պետք կգա ճանապարհին։ Սա կախարդական մահակ է, կկատարի քո բոլոր հրամանները։
Արքայազնը շարունակեց ճանապարհը, այս անգամ արդեն այրող անապատների միջով՝ կանչելով իր փերուն ու պատասխան չստանալով։ Շատ դժվարություններ կրելուց հետո նա մի օազիսի հանդիպեց և փոքրիկ առվակի ջրով հագեցրեց տանջող ծարավը։ Մինչ նա հանգստանում էր ծառի ստվերում, երաժշտության ձայն լսեց ու գնաց նրա ուղղությամբ։ Նա տեսավ քսանամյա մի գեղեցիկ երիտասարդի, որը, գլուխը հակած կիթառին, նվագում էր ինքնամոռաց։ Նույնիսկ թռչունները լուռ ու զմայլված լսում էին։ Երիտասարդը վերջացրեց նվագը, խոր հառաչ արձակեց ու ասաց.
— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
Երիտասարդը նույնպես տեսել էր գեղեցկուհուն և այնպես էր հրապուրվել նրա գեղեցկությամբ, որ ի վիճակի չէր եղել տեղից շարժվելու։ Նա իր կիթառը տվեց արքայազնին ու ասաց, որ այն կախարդական է և ընդունակ է հմայելու իրեն ունկնդրող յուրաքանչյուր արարածի։ Իսկ փոխարենը խնդրեց, որ արքայազնը թույլ տար իրեն նորից տեսնել փերուն, երբ գտներ նրան։
Արքայազնը շարունակեց ճանապարհը՝ անցնելով վիթխարի լեռներ ու սաոցադաշտեր։ Ու մի օր էլ, երբ ոտքերը հազիվհազ էր քարշ տալիս ձյուների միջով, նորից լսեց կանչող մի ձայն.
— Մեկ անգամ տեսա քեզ, հայտնվիր կրկին։
Այս անգամ կանչողը մի գունատ ու վտիտ երիտասարդ էր։ Նա նույնպես տեսել էր գեղեցկուհուն, որ վազելով անցել էր լեռներով՝ ապշահար թողնելով նրան լեռան գագաթին։
— Վերցրու էս գլխարկը,— ասաց նա։— Երբ գլխիդ դնես, անտեսանելի կդառնաս։ Փոխարենը թույլ տուր նորից տեսնեմ գեղեցկուհուն, երթ գտնես նրան, թե չէ ես կմեռնեմ էստեղ։ Մահակը, կիթառը և գլխարկը ձեռքին՝ արքայազնը լեռներից իջավ հովիտ, որտեղ մի տաճար էր կանգնած՝ սյուները, տանիքը, պատերը ամբողջովին ձյունից։ Տաճարի ներսում մի յոգ տեսավ, որը, համարյա մերկ, նստած էր օդում, առանց պատվանդանի, հատակից մոտ երեք ոտնաչափ բարձր։ Նրա ամբողջ մարմինը լուսավորված էր տաճարի պատերից ճառագող լույսով։
Ցոգը բացեց աչքերը և, շեշտակի նայելով արքայազնին, ասաց.
— Ես գիտեմ քո պատմությունը։ Նա, ում փնտրում ես, Փերիսի թագավորի դուստրն է, որի ապարասքը գտնվում է Կովկասյան լեռներում։ Տիրուհին շատ հիվանդ է, վերցրու բալասանով լի էս ամանը ու էս փայտե մաշիկները, որոնք քեզ կտանեն ուր որ ուզես։
Հենց որ արքայազնը հագավ մաշիկները, իսկույն օդ բարձրացավ ու լեռների վրայով սլացավ Փերիս երկիրը։ Նա իջավ մի մեծ քաղաքի դարպասների մոտ, գլխին դրեց անտեսանելի գլխարկն ու աննկատ մտավ քաղաք։
Հայտնվելով գլխավոր հրապարակում, արքայազնը հանեց կիթառն ու սկսեց նվագել։ Կիթառի զմայլելի հնչյունները հրապարակ դուրս բերեցին Փերիսի ողջ ժողովրդին։
Թագավորը, լսելով, որ մի հրաշագործ հմայել է իր հպատակներին, ինքն էլ դուրս եկավ տեսնելու նրան։ Նա այնպես կախարդվեց երաժշտությամբ, որ ծնկի իջավ արքայազնի առաջ ու ասաց.
— Իմ դուստրը արդեն շատ ամիսներ տառապում է տարօրինակ հիվանդությամբ։ Բուժիր նրան, աղաչում եմ, նա իմ աչքի լույսն է, իմ միակ հույսը։
Արքայազնը թագավորի հետ նստեց թռչող ոսկե գահավորակին, որը միայն Փերիսում էին պատրաստում, և գնաց պալատ։ Նրան տարան արքայադստեր հարկաբաժինը։ Այստեղ էլ հենց նա գտավ իր գեղեցկուհուն՝ խոր քուն մտած։ Յոգից ստացած բալասանը տվեց սպասուհիներին և պատվիրեց, որ քսեն տիրուհու մարմնին։ Արքայադուստրն արթնացավ ու նստեց մահճակալի մեջ։ Ճանաչելով արքայազնին, այն է, ուզում էր տալ նրա անունը, երբ տղան մատը շուրթերին դրեց ու աչքերով աղերսեց, որ լռի։
Երբ թագավորը տեսավ, որ դուստրն առողջացել է, ասաց արքայազնին.
- Խնդրիր, ինչ որ ուզում ես։
— Քո դստեր ձեռքն եմ խնդրում, տեր արքա,— անվարան պատասխանեց արքայազնը։ Թագավորին կատաղեցրեց նրա հանդգնությունը, և նա զինվորներին հրամայեց կապկպել ու բանտ նետել այդ մուրացկանին։ Բայց արքայազնը իսկույն դրեց գլխարկը և, անտեսանելի դառնալով, մահակին հրամայեց հետ քշել զինվորներին։ Թագավորը, տեսնելով զինվորների անելանելի վիճակը, գթություն աղերսեց։
— Ների՛ր մեզ,— ասաց նա։— Նորից հայտնվիր, խոստանում եմ, որ կստանաս, ինչ ուզում ես։
Արքայազնը նորից հայտնվեց ու ասաց.
— Ես ստիպված էի այդպես վարվել։ Իսկ հիմա տուր ինձ մի թռչող գահավորակ, որը միայն Փերիսում գիտեն պատրաստել, թող ինձ ու դստերդ տանի իմ հոր թագավորությունը։
Փերիսի թագավորը անմիջապես կանչեց դստերը։ Աղջիկը երեք չքնաղ փերիսուհիների ու արքայազնի հետ նստեց գեղեցիկ գահավորակին, որը իսկույն օդ բարձրացավ ու նրանց տարավ արքայազնի երկիրը։
Արքայազնը չմոռացավ այն մարդկանց, որոնք օգնել էին իրեն, և նրանց նույնպես տարավ իր հայրենի երկիրը, որտեղ նրանք ամուսնացան արքայադստերն ուղեկցող երեք փերիսուհիների հետ։ Եվ բոլորը միասին ապրեցին ուրախ ու երջանիկ։
Ինչ վերաբերում է արքայազնի եղբայրներին, ապա թագավորը, իմանալով նրանց չարության մասին, զրկեց ժառանգությունից և հաստատ բանտ էլ կնետեր, բայց կրտսեր արքայազնը խնդրեց ներել նրանց։
Երախտամոռ առյուծը
Հիմալայան լեռների ստորոտում, ջունգլիներում մի փայտփորիկ էր ապրում։ Ապրում էր և մի մեծ առյուծ, որը շարունակ քաղցած էր լինում։ Օրերից մի օր առյուծը մի մեծ կտոր միս գտավ ու սկսեց ագահաբար խժռել։ Հանկարծ ոսկորը դեմ առավ կոկորդին։ Առյուծը ոչ մի կերպ չէր կարողանում ոսկորը հանել։ Կոկորդը սաստիկ ցավում էր և շուտով սկսեց ուռչել։
Այնպես պատահեց, որ փայտփորիկը թռչում էր հենց այդ կողմերով, նա լսեց առյուծի մռնչոցն ու հարցրեց։
— Ջունգլիների արքա, ի՞նչ է պատահել։
— Ոսկոր է մնացել կոկորդումս, չեմ կարողանում հանել,—պատասխանեց առյուծը խռպոտ ձայնով։
— Ոչինչ,— ասաց փայտփորիկը,— ես կհանեմ, միայն թե վախենում եմ, հանկարծ կուլ տաս ինձ։
— Մի՛ վախեցիր,— ասաց առյուծը,— օգնիր, խնդրում եմ, խոսք եմ տալիս, չեմ ուտի քեզ։
Փայտփորիկը պատվիրեց նրան հանգիստ պառկել։ «Համենայն դեպս, առյուծն առյուծ է, չարժե վստահել», մտածեց նա, մի հաստ փայտ վերցրեց ու դրեց առյուծի բացված ծնոտների արանքում, այնպես, որ նա չկարողանար փակել բերանը։ Հետո կտուցով դուրս քաշեց ոսկորը։
Որոշ ժամանակ անցավ և մի արևոտ օր փայտփորիկը նորից հանդիպեց առյուծին, որը դարձյալ մի մեծ կտոր միս էր խժռում։ Փայտփորիկը մտածեց՝ հարմար առիթ է փորձելու առյուծի երախտագիտությունը։
Նստելով մոտակա ծառի բարձր ճյուղին՝ փայտփորիկն ասաց առյուծին.
— Ջունգլիների արքա, հիշում ես, ինչպես մի անգամ օգնեցի քեզ, երբ ոսկորը մնացել էր կոկորդումդ։ Հիմա էլ գուցե դու ինձ օգնես...
— Փայտփորիկ,— ասաց առյուծը,— դու մտար աշխարհի ամենահզոր գազանի բերանը և անվնաս դուրս եկար այնտեղից։ Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում։
Լսելով երախտամոռ առյուծի պատասխանը փայտփորիկն այլևս ծպտուն չհանեց ու թռավ գնաց։
Բանյան եղջերուն
Ժամանակով Բենարես քաղաքի մերձակա անտառում ապրում էր Բանյան եղջերու-արքան։ Նրա հոտի մեջ եղնիկների թիվը հասնում էր հինգ հարյուրի։ Եղջերու-արքայի մորթը ոսկեգույն էր, աչքերը կարծես ադամանդներ լինեին, իսկ եղջյուրները արծաթի փայլ ունեին։ Նույն անտառում, շատ մոտիկ, մեկ ուրիշ եղջերու էր ապրում՝ նույնպես ոսկեգույն մորթով և նույնպես հինգ հարյուր եղնիկ ուներ իր հոտում։ Նրա անունը Բրանչ եղջերու-արքա էր։
Այդ ժամանակ Բենարեսի Բրահմադաթա թագավորը խենթի պես հրապուրված էր որսորդությամբ և ամեն օր ճաշին պարտադիր միս էր ուտում։ Ամեն առավոտ սա կանչում էր իր հպատակներին ու ստիպում իր հետ որսի գնալ։ Բայց շուտով նրանք վրդովվեցին և սկսեցին տրտնջալ. «Թագավորը ստիպում է մեզ բան ու գործ թողած իր հետ որսի գնալ»։
Եվ մի օր էլ նրանք հավաքվեցին ու որոշեցին մի հնար գտնել։
— Եկեք խոտ ցանենք թագավորական այգում ու ջրենք։ Հետո եղնիկներին կքշենք այնտեղ, մեր թագավորը, ինչքան սիրտն ուզում է, թող որս անի։
Խոտ ու հացահատիկ ցանեցին ու ջրափոսեր փորեցին այգում։ Հետո զենք ու փայտ առած գնացին անտառ և շրջապատեցին այն տեղը, ուր Բանյան ու Բրանչ եղջերուների հոտերն էին ապրում։ Եղնիկները խուճապահար այս ու այն կողմ փախան, մարդիկ աղմուկ-աղաղակով դուրս քշեցին նրանց անտառից ու հետապնդելով բերեցին այգի։ Հետո ամուր փակեցին այգու դարպասներն ու հաղթանակած գնացին թագավորի մոտ։
— Տեր արքա, դու մեզ գործից կտրում ու որսի էիր տանում,— ասացին նրանք։— Մենք էլ անտառից եղնիկներին հալածեցինք ու քշեցինք քո այգին։ Հիմա կարող ես սպանել և ուտել, ինչքան ուզում ես։
Թագավորը գնաց այգի, տեսավ արածող հարյուրավոր եղնիկներին ու շատ ուրախացավ։ Նա որոշեց խնայել միայն երկու ոսկեգույն չքնաղ եղջերուներին։ Եվ այդպես, ամեն օր կամ ինքը թագավորն էր մի եղնիկ սպանում, կամ էլ իր որսորդին էր հրամայում սպանել։ Երբ եղնիկները տեսնում էին իրենց վրա ուղղված նետուաղեղը, իրար հրմշտելով այս ու այն կողմ էին փախչում, իսկ մի քանի անգամ նետահարվածներն ընկնում էին ուժասպառ։
Բանյան եղջերու-արքան գնաց խորհրդակցելու Բրանչ եղջերու-արքայի իետ։
— Բարեկամս,— ասաց նա,— մեր հոտերը ոչնչանում են։ Իհարկե, մահից խուսափել անհնար է, բայց գոնե զուր տեղը չեն վիրավորվի ու տանջվի։ Ավելի լավ չէ՞ մեր եղնիկները կամավոր գնան գլխատման, մի օր իմ հոտից, հաջորդ օրը՝ քո հոտից։ Մյուս եղնիկները կազատվեն անտեղի վիրավորվելուց։
Բրանչ եղջերու-արքան ընդունեց Բանյան եղջերու-արքայի առաջարկությունը։ Օրական մի եղնիկ ինքնակամ գնում էր պալատ ու գլուխը դնում զոհասեղանին։ Իսկ թագավորի խոհարարին մնում էր միայն մորթել իրեն սպասող զոհին։
Մի օր էլ հերթը հասավ փոքրիկ ձագուկ ունեցող մայր եղնիկին։ Նա Բրանչ եղջերու-արքայի հոտից էր։ Վախից դողդողալով նա մոտեցավ իր արքային ու ասաց.
— Տեր արքա, այսօր իմ հերթն է պալատ գնալու։ Բայց իմ ձագուկը դեռ շատ փոքր է ու չի կարող մենակ ապրել։ Եթե ես մեռնեմ, նրան ո՞վ տիրություն կանի։ Աղաչում եմ, թող ձագուկիս մեծացնեմ մի քիչ, հետո ինքս կամովին կգնամ գլխատվելու։
Բրանչ եղջերու-արքան անհաղորդ մնաց երիտասարդ մոր աղաչանքին ու կտրուկ ասաց.
— Ես չեմ կարող ուրիշին ուղարկել քո փոխարեն։ Այսօր քեզ է վիճակվել մեռնել, ուրեմն քո ճակատագիրն է։ Էլ մի՛ ուշանա, գնա։
Մայր եղնիկը արցունքն աչքերին շրջվեց ու նայեց իրեն հոտոտող ձագուկին։ Նա որոշեց գնալ Բանյան եղջերու-արքայի մոտ ու նրանից գթություն աղերսել։ Եվ չսխալվեց։ Բանյան եղջերու-արքայի սիրտը շարժվեց հուսահատ ու վշտաբեկ մոր տեսքից։
— Վերադարձիր քո հոտը և խնամիր փոքրիկիդ,— ասաց նա։— Ես ուրիշին կուղարկեմ քո փոխարեն։
Եվ Բանյան եղջերու-արքան ինքը գնաց պալատ ու գլուխը դրեց զոհասեղանին։ Խոհարարը, տեսնելով նրան, բացականչեց.
— Վահ, ախր սա եղնիկների արքան է, չէ՞ որ թագավորը հրամայել է նրան չսպանել։ Սա ի՞նչ է նշանակում։
Գլխակորույս նա վազեց թագավորի մոտ ու հայտնեց եղելությունը։ Թագավորն ու բոլոր պալատականները դուրս վազեցին ու ինչ տեսնեն՝ գեղեցիկ, ոսկեգույն եղջերուն հնազանդ գլուխը դրել էր զոհասեղանին։
— Բարեկամս,— ասաց թագավորը,— եղնիկների արքա, մի՞թե ես քեզ կյանք չխոստացա։ Ինչո՞ւ ես եկել։
— Ո՛վ արքա, մայր եղնիկն իր ձագուկի հետ եկավ ու խնդրեց այս անգամ խնայել իրեն։ Եթե նա մեռնի, ձագուկին խնամող չի լինի, նա էլ կմեռնի։ Ես չէի կարող ուրիշին ուղարկել, այդ պատճառով էլ ինքս եկա նրա փոխարեն։
Թագավորը զարմացած նայեց Բանյան եղջերու-արքային։
— Ո՛վ դու եղջերուների ոսկե թագավոր, ես նույնիսկ մարդկանց մեջ նման անձնազոհություն չեմ տեսել։ Ոչ ոք չի կարող հավասարվել քեզ սիրո, ողորմածության ու կարեկցանքի մեջ։ Վեր կաց, ես խնայում եմ և՛ քո, և՛ մայր եղնիկի կյանքը։
— Դու մեզ խնայում ես, ով վեհագույն, իսկ մյուսնե՞րը։
— Մեծ եղջերու, ես նրանց կյանքն էլ եմ խնայում։
— Արքա, դու խնայում ես եղնիկներին, բայց մյուս կենդանինե՞րը։
— Ես նրանց էլ եմ խնայում։
— Արքա, բոլոր կենդանիները կփրկվեն, իսկ քո թագավորությունում ապրող թռչուննե՞րը։
— Նրանք նույնպես ազատ կլինեն։
— Արքա, թռչունները ազատ կլինեն, իսկ գետերի ու լճերի ձկնե՞րը։
— Ձկներն էլ ազատ կլինեն։
Ոտքի կանգնելով՝ Բանյան եղջերու-արքան շնորհակալություն հայտնեց թագավորին գթասրտության համար ու վերադարձավ այգի։
Թագավորը հրամայեց բաց անել դարպասները։ Բանյան և Բրանչ եղջերու-արքաները իրենց հոտերն անտառ առաջնորդեցին, որտեղ նրանք խաղաղությամբ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը։
Լեռնային լճակը
Ոչ աստղեր կային երկնքում, ոչ լուսինն էր երևում, իսկ Սաֆիր արքայազնը, հոգնած և ուժասպառ, ոտքերը հազիվ քարշ տալով, քայլում էր դեպի բարձրաբերձ լեռները ու, թվում էր, երբեք չի հասնելու։ Այնտեղ, լեռներում էր նրա ճանապարհի վերջը, նրա երազների աշխարհը...
Տասներկու շաբաթ նա թափառել էր փոշոտ տափաստաններում, յոգի հագուստով ծպտված, և հիմա անցորդները հետաքրքրությամբ էին նայում նրան, որովհետև քրջոտ հագուստն ու մուրացկանի թասը ամենևին չէին սազում նրա լայն ուսերին, համարձակ հայացքին ու երկար մկանուտ սրունքներին։ Նա Դելիի թագաժառանգն էր, և նրա համար դժվար էր թաքցնել արքայական ծագումը։
Մի լուսնյակ գիշեր, Ջամնա գետին նայող իր մարմարապատ պատշգամբում քնած՝ նա երազում տեսել էր այդ լեռները, և այդ լեռներում գտնվող տանձաձև լճակը, և լճակի կենտրոնում երևացող կղզին, և փրփրաբաշ ալիքների վրա սահող փոքրիկ կերպարանքները։ Եվ լճափին կանգնած մի փոքրիկ աղջիկ էր տեսել, որը մտասույզ նայում էր կղզու կողմը։ Այնքան վեհություն կար նրա կեցվածքում, այնքան սքանչելի էր նրա փխրուն մարմինը, որ երբ արքայազնը արթնացավ, թվաց, թե սիրտն այնտեղ, լեռներում էր թողել։ Ամբողջ օրը անհանգիստ էր, աչքերի առջև անընդհատ լճափին կանգնած գեղեցկուհու կերպարանքն էր։
Նա խորհուրդ էր արել արքունական աստղագուշակի հետ, սա էլ իր հերթին խորհուրդ էր արել աստղերի հետ և արքայազնին ասել էր.
— Գնա դեպի հյուսիս։ Գնա մենակ, ոտքով։ Գտիր քո երազի լճակը և նրա ափին ճգնիր քսան լուսնային ամիս։ Դրանից հետո միայն դու կգտնես քո ցանկալիին...
Իսկ հիմա առջևում հազիվ էին նշմարվում այդ լեռները, որոնք հսկա պատնեշի նման կանգնած էին նրա ճանապարհին։
— Օ՜, գոնե մի աստղ ցույց տար ճանապարհը,— հառաչեց Սաֆիր արքայազնը։
Եվ հանկարծ մոտիկ մի աստղ փայլեց երկնքում։ Աստղը իր կարմիր, կապույտ, կանաչ ճառագայթներով նշան էր անում արքայազնին՝ առաջ, միայն առաջ։
Սայթաքելով, բայց ոգեշնչված, նա գնաց աստղի սառը շողերի հետևից, մինչև որ ուժասպառ վայր ընկավ ու գլորվեց մի քարանձավ։ Եվ եթե չլիներ ոչխարի մորթուց տաք թիկնոցը, որ նվեր էր ստացել ճանապարհի վերջին գյուղում, նա անպայման կսառչեր։ «Լեռնային ցուրտը կհյուծի ջահել բիզոնին անգամ»,— մորթին տալով՝ ասել էր ըմբիշը։ Եվ հիմա, երախտագիտության զգացումը սրտում, Սաֆիրը քուն մտավ հաստ թիկնոցով փաթաթված։
Լուսադեմին արևի շողերն ընկան արքայազնի դեմքին ու արթնացրին նրան։ Նա երկար էր քնել։ Սաֆիրը արագ դուրս վազեց քարանձավից ու ներքևում տեսավ պարզ, վճիտ լիճը։ Ջրի վրա սահում էին վեհապանծ կարապները, իսկ կենտրոնում կղզին էր՝ շրջապատված ժայռերով, որոնց լանջերին կապույտ սոճու և եղևնու անտառներ էին փռված։ Կղզում լռություն էր։
Մի պահ անշարժ կանգնեց Սաֆիրը, հետո ձեռքերը վեր կարկառեց ու գոչեց.
— Ո՜վ երկնավոր, թող փառաբանվի քո անունը։ Իմ երազը երազ չէր, իմ տեսածը իրական էր ու ճշմարիտ։ Ես կկատարեմ քո պատվիրանը և քսան լուսնային ամիս կճգնեմ լճափին։
Եվ քարանձավը դարձավ նրա տունը, որի մուտքից արքայազնը ամեն օր տեսնում էր արևածագը։ Նրա ականջները շուտով վարժվեցին թռչունների դայլայլին, բորենու ոռնոցին, եղնիկների բառաչին ու արջերի մռթմռթոցին, միայն մարդկային ձայնն էր, որ չէր խանգարում նրա ճգնավորությանը։
Ժամանակ առ ժամանակ մի տարօրինակ ոռնոց էր տարածվում հովտում և արձագանքվում լեռներում. արքայազնը հավատացած էր, որ դա իրենց ազատությունը կորցրած ոգիների ողբն է։ Ամեն անգամ, երբ լուսնի մահիկը հայտնվում էր երկնքում, Սաֆիրը նշան էր անում քարանձավի պատին։ Շուտով տասնիններորդ գծիկը դրվեց, քսաներորդից հետո ժամկետը կլրանար։ Եվ երբ կղզու ժայռե պարիսպների հետևից քսաներորդ անգամ դուրս սահեց լուսինը, Սաֆիրի տառապանքներն ավարտվեցին։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել սոճու ճյուղերից պատրաստված իր անկողնում։ Ժամանակն ասես կանգ էր առել։
Վերջապես լույսը բացվեց՝ իր հետ բերելով գարնանային փառահեղ մի օր։ Օդը լի էր տարօրինակ երաժշտությամբ և, քարանձավից դուրս նայելով, Սաֆիր արքայազնը տեսավ հարյուրավոր փոքրիկ կերպարանքներ, որոնք հետուառաջ էին վազվզում։
Արքայազնը քարանձավից դուրս եկավ այնպես զգուշորեն, կարծես եղնիկի էր դարանակալում։ Ընկնող քարի ձայնն անգամ կփախցներ մարդուկներին, իսկ նա ուզում էր լսել, թե ինչ էին խոսում նրանք։ Եվ որքան հնարավոր էր մոտ գնաց։
— Թագուհին արգելել է կղզու կողմը լողալ,— ասաց նրանցից մեկը։— Անցյալ գիշեր վիշապից լուր է եկել...
— Օ՜, չարի՛ ծնունդ... Իսկ ի՞նչ է ուզում։
— Ի՞նչ իմանամ, հավանաբար, որևէ վատ բան, որովհետև թագուհին աղի արցունք էր թափում ու ասում. «Իմ խեղճ ժողովուրդ, ես քեզ չեմ լքի»։
— Դե լավ, միևնույն է, ոչինչ անել չենք կարող։ Արի գնանք լողանալու։
Եվ փոքրիկ վարդագույն մարդուկները, իրար ձեռք բռնած, վազեցին լճափ։
Արքայազնը իմացավ, որ թագուհու անունը Գուլբադան է, իսկ թե ով էր նա կամ ինչ վիշապի մասին էր խոսքը, չհասկացավ։ Հանկարծ նա տեսավ, թե ինչպես մարդուկների ամբոխը ճեղքվեց ու ճանապարհ բացեց հեռվում երևացող պատգարակի համար։ Պատգարակը, որ զարդարված էր կարմիր ու ոսկեգույն դիպակներով և զանգակներով, բերում էին ծիրանագույն բաճկոններ ու ալ տաբատներ հագած չորս տղամարդ, որոնք մինչև ծնկները հասնող կանաչ մորուքներ ունեին։ Ճանապարհի երկու կողմերում կանգնած մարդուկները, որոնց մեջ կային նաև կանայք, հարգալից խոնարհեցին գլուխները։ Վերջապես շքախումբը կանգ առավ այն թփուտի մոտ, որի հետևում կանգնած էր արքայազնը։
Մի փոքրիկ ձեռք, որի չքնաղ մատները շողշողում էին թանկագին քարերով, բարձրացրեց մետաքսե վարագույրը, և Գուլբադան թագուհին դուրս եկավ պատգարակից։ Սաֆիր արքայազնի սիրտը թպրտաց։ Այդ նա էր, ում ինքը տեսել էր երազում, ջահել, ծաղկի ցողունի նման սլացիկ և նույնքան սքանչելի, որքան բոսորագույն մանրիկ վարդերը, որ ծաղկում էին իր հայրենիքում։
Շեփորները լռություն ազդարարեցին։ Մարդուկները անձկալից հայացքներով նայում էին իրենց թագուհուն։
— Իմ ժողովուրդ, ես վատ լուր ունեմ ձեզ հայտնելու,— ասաց Գուլբադանը մեղմ, երգեցիկ ձայնով։— Բելքհուշ վիշապը խնդրել է իմ ձեռքը։ Եթե մերժեմ, նա սպառնում է նվաճել մեր երկիրը։
Սուգ ու շիվան բարձրացավ, մարդուկները գիտեին, որ չեն դիմանա վիշապի արշավանքին, բայց իրենց սիրելի թագուհուն կորցնելը ավելի էր սարսափեցնում նրանց։
— Հանգստացեք,— ասաց Գուլբադանը։— Նա այստեղ է և սպասում է ինձ կղզում։
Եվ կարծես ի պատասխան նրա խոսքերի, կղզուց դղրդյուն ու ճայթյուն լսվեց։ Սաֆիրը հիմա նոր հասկացավ, թե ինչ ձայներ էին գալիս կղզուց ու արձագանքվում լեռներում։ Փոքրիկ արարածները վախեցած փռվեցին գետնին՝ ծածկելով դեմքերը։ Գուլբադանը հպարտ կանգնած՝ արհամարհանքով նայեց կղզու կողմը և ասաց.
— Եթե մինչև մայրամուտ մի ելք չգտնենք, խոստանում եմ ամուսնանալ Բելքհուշի հետ մեկ ամսվա ընթացքում։
Դղրդոցը մարեց, և մարդուկները ոտքի կանգնեցին։
— Այսօր գարնան առաջին օրն է,— ասաց թագուհին։— Հեռու վանեք ձեզանից տխուր մտքերը։ Լողացեք և ուրախացեք, միայն թե կղզուն չմոտենաք։
Եվ մարդուկները երգով ու ծիծաղով հանեցին հագուստներն ու վազեցին լճափ։ Թագուհին մի պահ հայացքով հետևեց նրանց, ապա խոր հառաչ արձակեց ու մտավ պատգարակը։ Քիչ անց նա դուրս եկավ կիտրոնագույն լողազգեստով։
— Թռցրու թագը,— ասաց ինչ-որ ձայն արքայազնին։
Արքայազնը նայեց շուրջը, բայց ոչ ոքի չտեսավ, բացի կանաչ մողեսից, որը պառկած էր քարին, ճիշտ իր ձեռքի մոտ, փոքրիկ բերանը բացած, և պսպղուն աչքերը հառել էր իրեն։
Այլևս չվարանելով՝ Սաֆիր արքայազնը դուրս թռավ իր թաքստոցից ու վազեց դեպի պատգարակը։ Նրան տեսնելուն պես թագուհու նաժիշտները փախուստի դիմեցին՝ աղաղակելով.
— Հսկան, հսկան։
Գուլբադանը դուրս եկավ ջրից և դեմ դիմաց հանդիպեց հսկային, որն ամուր բռնել էր թագը։
— Չքնաղ տիրուհի,— ասաց արքայազնը։— Ներիր իմ կոպտության համար, բայց ես շատ ամիսներ եմ սպասել այս պահին։
Եվ նա մոտեցավ թագուհուն, ձեռքից բաց չթողնելով թագը, որը հանկարծ սահեց մատներից, ընկավ ջուրն ու անմիջապես սուզվեց հատակը։
Ամաչելով ինքն իրենից, Սաֆիր արքայազնը շրջվեց դեպի թագուհին և, ով զարմանք... մի բարձրահասակ օրիորդ ժպտում էր իրեն։ Մի՞թե դա Գուլբադան թագուհին էր։ Այո, նույն սաթի պես սև մազերն էին, նույն մեղմ, շագանակագույն աչքերը, նույն վարդագույն այտերը։ Հենց ինքը, Գուլբադանն էր՝ կերպարանափոխված։
Մինչ նրանք ժպտում էին միմյանց, Բելքհուշ վիշապը դուրս նետվեց իր որջից։ Նա տեսել էր թագուհու կերպարանափոխությունը և պոչով կատաղի փոթորիկ բարձրացրեց լճում։
— Փախչենք, շուտ,— գոչեց Գուլբադանը։— Բելքհուշը կկործանի մեզ, եթե հապաղենք։
Սաֆիր արքայազնը նրան իր հուժկու թևերի մեջ առավ և տարավ քարայր-ապաստարանը։ Այնտեղից նրանք նայում էին վիշապին, որը կատաղությունից կրակ էր ժայթքում, որովհետև չէր կարող հասնել նրանց։ Այն լեռը, որտեղ ապաստան էին գտել թագուհին ու նրա հպատակները, անհասանելի էր նրան։ Քսան երկար ամիսների ընթացքում այն դարձել էր մի տեսակ սրբավայր, ճշմարտության տուն, իսկ ճշմարտությունը այնպիսի ուժ ունի, որից վախենում են չար ուժերը։
Արքայազնը Գուլբադանին պատմեց իր հոր մեծ թագավորության, Դելիում իր տեսած երազի, երկար թափառումների և միայնակ ճգնակեցության մասին։
— Դելիի իմ պալատում,— ասաց արքայազնը,— դու կլինես ամբողջ աշխարհի և բոլոր սրտերի թագուհին։ Բայց ասա, խնդրում եմ, ո՞վ էր կախարդել քեզ, և ինչպե՞ս անցավ կախարդանքը։
Գուլբադանը սկսեց խոսել, և արցունքի խոշոր կաթիլներ գլորվեցին նրա այտերի վրայով։
— Իմ հայրը այս լեռների հետևում ընկած երկրի մեծ թագավորն էր։ Իմ ծննդյան օրվա առթիվ կազմակերպած տոնախմբության ժամանակ Բելքհուշը անսպասելի ասպատակեց մեր երկիրը, և մեր բանակը չկարողացավ դիմագրավել նրան։ Հայրս պարտվեց և երկիրը վերջնական ավերումից փրկելու համար խոստացավ ինձ կնության տալ Բելքհուշ վիշապին։ Նրա քույրը ատում էր մորս և կախարդանքով նրան կանաչ մողես դարձրեց, մեզ էլ՝ գաճաճներ։
Հայրս մեռավ վշտից, բայց մեռնելուց առաջ ինձ ասաց, որ երբ հարավը գա հյուսիս և կորցրածը հետ բերվի, Բելքհուշի իշխանությունից ոչինչ չի մնա։
— Այդպես էլ եղավ,— ասաց արքայազնը։— Ես՝ հարավի արքայազնս, եկա հյուսիս, դու կորցրեցիր քո փոքրիկ թագը, բայց փոխարենը կստանաս աշխարհի թագը։
— Իսկ դու կօգնե՞ս իմ ժողովրդին։
— Անպայման։ Իսկ դու կլինե՞ս իմ հարսնացուն։
— Անպայման,— ասաց Գուլբադանը։
Արքայազնը իր գեղեցիկ հարսնացուի հետ վերադարձավ հոր թագավորությունը, որտեղ մեծ պատրաստություններով սպասում էին նրան։ Մետաքսե դրոշակները ծածանվում էին քամուց, իսկ սյուներից կախված հասմիկի ու նարգիզի ծաղկաշղթաները անուշ բուրմունք էին տարածում չորս կողմը։ Փղի վրա նստած՝ հարսանեկան զույգը անցավ քաղաքի փողոցներով, իսկ զվարթ ամբոխը ծաղիկներ էր նետում նրանց։
Արքայազն Սաֆիրն էր վերադարձել։
Ոսկե նետը
Շատ դարեր առաջ Վարդհա քաղաքի հռչակավոր տիրակալ Վիրը հարյուր կին ուներ, մեկը մեկից գեղեցիկ։ Բայց բոլորից գեղեցիկն ու սիրելին Գունավարան էր։ Բոլոր իննսունինը թագուհիներն էլ հերթով որդիներ ունեցան... բայց երբ ծնվեց Գունավարայի որդին, թագավորի ուրախությանը չափ չկար։ Եվ արքան իր սիրելի փոքրիկ արքայազնին Սրինգա անունը տվեց։ Տղան մեծանում էր իր իննսունինը եղբայրների հետ։ Նա գեղեցիկ էր, ինչպես սիրո աստվածը, ուժեղ, ինչպես Բհիման, և խելացի, ինչպես աղեղնավոր Արջունան։ Սրինգայի այդ արժանիքները շարժեցին մյուս թագուհիների նախանձը։ Բանն այն էր, որ նրանք նախանձում էին նաև տղայի մորը՝ Գունավարային, որովհետև նա էր թագավորի սիրեցյալը։
Եվ ահա մի օր կանանցից մեկը, որ շատ չար էր ու նախանձ, ասաց մյուսներին.
— Եկեք Գունավարայի գլխին խաղ խաղանք, հարկավոր է նրանից ազատվել։ Քանի նա կա, թագավորը մեզ չի նկատի։
— Իսկ եթե մեր տերն իմանա,— հարցրին մյուսները, վախենալով թագավորի զայրույթից։
— Մի անհանգստացեք,— ասաց չար կինը։— Միայն լսեք ինձ և արեք այն, ինչ որ կասեմ։
Եվ մի օր, Գունավարայի բացակայությամբ, չար կինը ասաց թագավորին.
— Ամուսինս, ինչու ես այդքան բարյացակամ Գունավարայի հանդեպ։ Նա քո մասին ինչեր ասես, որ չի պատմում քո զորապետին ու կանանց։ Եվ նրանք վատ բաներ են մտածում իրենց տիրակալի մասին։ Դա խայտառակություն է։ Չարաչար սխալված ես դու, ես այլևս դրան դիմանալ չեմ կարող։
Չար կինը ուրիշ բաներ էլ ասաց թագավորին։ Թագավորը խիստ անհանգստացավ։ Իսկ եթե ճիշտ է։ Նա չէր ուզում հավատալ և որոշեց ստուգել։ Գաղտնի հարցուփորձ արեց բոլոր կանանց, որոնք հաստատեցին նրա լսածը։
— Այո, այդպես է։ Գունավարան լավ թագուհի չէ։ Նա ատում է քեզ։
Դժբախտ թագավորը կանչեց զորապետին և ասաց.
— Սուրաք, ես որոշել եմ պատերազմ հայտարարել հարևան թագավորին։ Լուրեր են պտրտվում, որ նա ուզում է կործանել ինձ։ Անմիջապես պատրաստվիր արշավանքի։ Ես քեզ կմիանամ ավելի ուշ ու կվարեմ գլխավոր ճակատամարտը։
Չկարողանալով հակաճառել թագավորին՝ Սուրաքը գնաց նախապատրաստելու զորքը։
«Ես ճիշտ վարվեցի,— մտածում էր Վիր արքան։— Երեք տարի հեռվում մնալով՝ զորապետը չի լսի Գունավարայի հերյուրանքներն իմ մասին, իսկ լսածներն էլ կմոռանա։ Բացի դրանից, ես կնվաճեմ դավադիր հարևանիս հողերը»։
Ապա թագավորը ծանր սրտով գնաց իր թանկագին Գունավարայի մոտ և ասաց.
— Իմ սիրելի թագուհի, մեծ մոգն ասաց, որ քեզ երեք տարի պետք է փակեմ զնդանում, հակառակ դեպքում կկորցնեմ թագավորությունս։ Ես շատ վշտացած եմ, որովհետև չէի ցանկանա քեզ հետ այդպես վարվել։
Բայց բարի թագուհին չթողեց, որ թագավորը շարունակի։ Նա վեր թռավ գահավորակից, ծնկի իջավ թագավորի առաջ և ասաց հեկեկալով.
— Իմ լավ ամուսին, զնդանն ինձ երկնային դրախտ կթվա, եթե հանուն քեզ պիտի փակվեմ այնտեղ։ խնդրում եմ, աղաչում եմ, մի վշտանա։ Ես հոժարակամ կգնամ զնդան։
Զնդանը պատրաստվեց հատուկ խնամքով, ամեն հարմարություն կար թագուհու հանգստի համար, քանի որ, չնայած բոլոր չար լուրերին, թագավորը նույն ջերմ սիրով էր սիրում Գունավարային։
Եվ այսպես, խեղճ թագուհուն երեք տարով փակեցին զնդանում։ Թագավորը թեպետ շատ տխրեց, բայց կարծում էր, որ լավը դա էր։
«Հիմա ոչ ոք ստեր չի լսի իմ մասին։ Գունավարան փակված է, իսկ բանակս հեռու է։ Շուտով ես էլ կմիանամ զորքին»,— տխուր մտածում էր նա։
Կանայք բավարարված էին. վերջապես ազատվեցին Գունավարայից։ Բայց նրանք չգիտեին թագավորի հեռանալու մասին։
Չար հոգիները երբեք չեն հանգստանում։ Եվ իննսունինը կին նորից սկսեցին դավեր նյութել։
— Հարկավոր է հիմա էլ Սրինգային հեռացնել, թագավորը շատ-շատ է սիրում նրան,— վճռեց չար կինը։
Ապա նա կանչեց իր որդուն և ասաց.
— Որդիս, եղբայրներիդ հետ Սրինգայից ազատվելու մի հնար պիտի գտնես։ Չէ՞ որ դու կարող է մի օր թագավոր դառնաս։
Նախանձի սերմը այսպես գցելով ջահել արքայազնի սիրտը նա սպասեց, թե ինչ կլինի հետո։
Մի օր, երբ թագավորի որդիները զինավարժությամբ էին տարված, մի մեծ թռչուն անցավ պալատի վրայով։ Մոտակա ծառի տակ նստած ծերունին ասաց.
— Քաջ արքայազներ, դա թռչուն չէ, դա ռաքշաս է։ Նետահարեք նրան, թե չէ նա կկործանի ձեր հոր թագավորությունը։
Այդ խոսքի վրա բոլոր արքայազները նշան բռնեցին։ Իննսունինը նետեր ճեղքեցին օդը, բայց ոչ մեկը նպատակին չհասավ։ Այն ժամանակ չար թագուհու որդին հիշեց մոր ասածը և դիմեց Սրինգային.
— Եղբայր, փորձիր բախտդ, չէ՞ որ դու հրաշալի նշանառու ես։ Ինչո՞ւ մեզ հետ նշան չբռնեցիր։ Դե, փորձիր բախտդ։
Նա ադամանդե ծայրով մի ոսկե նետ տվեց Սրինգային։ Տղան նշան բռնեց և նետահարեց թռչունին։ Վիրավոր թռչունը, նետը սրտում, շարունակեց թռչել։ Արյան խոշոր կաթիլներ էին ընկնում գետնին, բայց ռաքշաս թռչունը դեռ կենդանի էր ու թռչում էր քաղաքից հեռու։
— Ափսոս, ափսոս,— ասաց չար կնոջ որդին։— Հայր թագավորը շատ կբարկանա, որ թշնամին տարավ իր նետը։ Ինչ գնով էլ լինի, դու պետք է նետը հետ բերես, թանկագին եղբայր։
— Հուզմունքից չնկատեցի, որ դա հայրիկի նետն էր... Բայց ոչինչ, անպայման հետ կբերեմ, մի անհանգստացեք,— ասաց Սրինգան։
Եվ հենց նույն օրն էլ նա ճանապարհ ընկավ գետնին թափված արյան հետքերով։ Մյուս որդիները վերադարձան իրենց մայրերի մոտ և հրճվանքով պատմեցին, թե ինչպես Սրինգային ծուղակը գցեցին։ Հիմա արդեն թագավորի երկու սիրեցյալներն էլ հեռու են, ուրախացած մտածում էին նրանք։
Հոգնած ու տանջված Սրինգան շարունակում էր թռչունի ու ոսկե նետի որոնումները։ Վերջապես հեռավոր մի անտառի հասավ։ Անտառում երկար թափառելուց հետո նա հանկարծ հայտնվեց մի հրաշալի քաղաքի դարպասների մոտ։
Սրինգան նստեց ծառի տակ ու սկսեց մտածել, թե ինչ է անելու հետո։ Ու հանկարծ մի գեղեցիկ օրիորդ տեսավ, որը իր կողմն էր գալիս։ Աղջիկն այնքան չքնաղ էր, որ ասես ինքը՝ գեղեցկության աստվածուհին լիներ։ Նա երկչոտ մոտեցավ տղային։ Սրինգան ոտքի կանգնեց ու հարցրեց.
— Ի՞նչ քաղաք է սա, ո՞ւմ է պատկանում։ Եվ ասա ինձ, խնդրում եմ, ո՞վ ես դու, ի՞նչ գործ ունես այստեղ։
Գեղեցկուհին ժպտաց և պատասխանեց.
— Ես Ռուփան եմ, իսկ սա Դհումա քաղաքն է, որ պատկանում է հզոր ռաքշասին՝ իմ հորը։
Նա երբեմն թռչունի կերպարանք է ստանում։ Ես դեռ հեռվից տեսա քեզ և եկել եմ ողջունելու։ Դե, հիմա էլ դու պատմիր քո մասին։
Սրինգան պատմեց, ինչ եղել էր։ Երբ վերջացրեց, արքայադուստրն ասաց.
— Ուրեմն դու ամենալավ նետաձիգն ես, եթե կարողացել ես նետահարել հորս։ Ոչինչ, արքունական հմուտ բժիշկները մեկ օրում դարմանեցին նրա վերքերը։ Իսկ ոսկե նետը հայրս ինձ է նվիրել։ Հիանալի խաղալիք է։ Բայց ավելի լավ է արի, քեզ նրա մոտ տանեմ։ Նա քեզ կնդունի, որովհետև ես հավանեցի քեզ։
Սրինգան համաձայնեց, քանի որ հենց առաջին հայացքից սիրահարվել էր գեղեցկուհուն։ Երբ նրանք պալատ հասան, Ռուփան նախ ինքը մտավ հոր հարկաբաժինը։
— Հայրիկ, ես պիտի քեզ մոտ բերեմ մի հրաշալի արքայազնի։ Անունը Սրինգա է, և նրա նմանը չկա աշխարհում։ Եթե ինձ թույլ չտաս նրա հետ ամուսնանալ, ես վշտից կմեռնեմ։
— Ինձ մոտ բեր քո այդ հրաշալի արքայազնին, դստրիկս, բեր, տեսնեմ արդյոք նա արժանի՞ է քո ազնիվ հոգուն,— ասաց ռաքշսաը։
Ռուփան ներս կանչեց արքայազնին։
«Նախքան աղջկաս հետ ամուսնանալը ես պետք է փորձեմ այս ջահել շնիկին»,— մտածեց ռաքշասը, բայց, իհարկե, Սրինգային ոչինչ չասաց։
Նա ջերմորեն ողջունեց տղային, ծառաներին պատվիրեց արքայազնին վայել վերաբերմունք ցույց տալ նրան։
Երեկոյան Ռուփան թաքուն եկավ Սրինգայի մոտ և ասաց.
— Լսիր ինձ, Սրինգա, սիրելիս։ Հայրս այնքան էլ խելոք չէ, որքան ցույց է տալիս։ Նա ավելի էվ շատ խոսում է, քան մտածում։ Համենայն դեպս, նա մի բան է որոշել... Ես հարյուր քույր ունեմ ու բոլորս էլ անչափ նման ենք իրար։ Նա կպահանջի, որ դու գտնես ինձ նրանց մեջ։ Դա այնքսծ էլ հեշտ բան չէ, որովհետև բոլորս էլ միանման հագուստով պիտի լինենք։ Բայց մի՛ վախեցիր։ Ես էլ ուրիշ բան եմ մտածել. գլխաշոր կկապեմ գլխիս, լավ հիշիր։
Եվ Ռուփան անձայն դուրս սահեց արքայազնի սենյակից, ինչպես որ հայտնվել էր։ Հաջորդ առավոտյան կանչեցին բոլոր արքայադուստրերին։ Ի՜նչ ճոխ զգեստներ էին հագել նրանք, ի՜նչ գեղեցիկ... Ճիշտ այնպես, ինչպես Ռուփան էր պատմել։ Ապա եկավ ռաքշասը. և բարձր գոռաց.
— Հո՛, հո՛, քաջ արքայազն, գտիր Ռուփային, թե որ կարող ես, ու վայրի ծաղիկներից հյուսած այս պսակը անցկացրու նրա պարանոցին։
Սրինգան դանդաղ մի արքայադստրից մյուսին էր անցնում՝ փնտրելով Ռուփային։ Ռուփան կանգնած էր անտարբեր, թաքցնելով հուզմունքը։ Արքայազնը իսկույն նրա պարանոցին անցկացրեց ծաղկապսակը, միաժամանակ, զգուշորեն գլխից իջեցնելով գլխաշորը, որպեսզի գաղտնիքը չբացվի։ Եվ ոչ ոք չնկատեց... Ռաքշասը շատ զարմացավ։ Նա թեև խիստ բարկացավ, բայց, աշխատելով ցույց չտալ, կանչեց արքայազնին ու ասաց.
— Ահա քեզ մի լիքը պարկ սերմ։ Դու պետք է սա ցանես մինչև արևի մայր մտնելը։
Հուսահատված Սրինգան գնաց Ռուփայի մոտ։
— Սիրելիս, ես կօգնեմ քեզ իմ կախարդանքով,— ասաց աղջիկը։— Մի վախենա, հույսդ ինձ վրա դիր։
Եվ այդպես էլ եղավ։ Արևամուտից մեկ ժամ առաջ գործն արդեն ավարտված էր։ Սրինգան գնաց թագավորի մոտ ու ասաց.
— Հրամանդ կատարված է։ Արևը դեռ մայր չի մտել, իսկ սերմն արդեն ցանված է։ Կարող ես ստուգել։
Ամբողջ գիշեր ռաքշասը զայրացած փնթփնթում էր ինքն իրեն. «Խելոք է անպիտանը։ Ամեն ինչ հեշտությամբ է անում։ Չլինի՞ աստված է։ Ոչինչ, այս անգամ ես նրան կբռնացնեմ»։ Հաջորդ առավոտյան, համոզված, որ վերջապես կազատվի Սրինգայից, ռաքշասը ուրախ-ուրախ դիմեց նրան.
— Արի, որդիս, արի։ Տես, ինչ պայծառ օր է։ Հա՛, հա՛, հա՛։ Քեզ համար հաճելի հանձնարարություն ունեմ այսօր։ Կգնաս Շիվայի տաճարը, որտեղ իմ եղբայրն է ապրում, և բարձրաձայն կասես. «Դհումասամա, ես եկել եմ եղբորդ կողմից քեզ հրավիրելու նրա դստեր հարսանիքին։ Մեծապատիվ ազնվականներիդ հետ խնդրում եմ գաս և պատվես խնջույքը»։ Եվ ինձ կբերես նրա պատասխանը։
— Կկատարվի, տեր արքա,— ասաց Սրինգան։
Նա, իհարկե, հասկացավ, որ հանձնարարությունն այնքան էլ հաճելի չէր, որքան խորա մանկ ռաքշասը ներկայացրեց։ Սրինգան չէր կասկածում, որ նախորդ երկուսից դժվար էր լինելու։ Եվ այսպես, Սրինգան ու Ռուփան մեկ անգամ ևս գաղտնի հանդիպեցին՝ քննարկելու իրենց անելիքը։
Բարի արքայադուստրը Սրինգային մի բուռ հող տվեց, մի աման ջուր, փշոտ մի ճյուղ և մի փոքրիկ կրակ, որ առկայծում էր արկղիկի մեջ։
— Ուշադիր լսիր ինձ և արա, ինչ որ կասեմ։ Կհեծնես իմ ձին, կգնաս Շիվայի տաճարը, կասես, ինչ հայրս պատվիրել է, ու անմիջապես հետ կսլանաս։ Ոչ մի վայրկյան չհապաղես։ Ձին արագ քշիր և շուտ-շուտ հետ նայիր, որովհետև հորեղբայր Դհումսաաման կհետապնդի քեզ և կփորձի սպանել։ Նախ կնետես հողը, ապա հերթով մյուսները, և կտեսնես իմ կախարդանքի ուժը։ Հաջողություն քեզ։
Սրինգան ճանապարհ ընկավ և շուտով հասավ տաճարին։ Հայտնեց հրավերի մասին ու անմիջապես հետ սլացավ, ինչպես Ռուփան էր զգուշացրել։ Քիչ անց, երբ նա հետ նայես, տեսավ իրեն հետապնդող Դհումասամային՝ մի աժդահա, ձի հեծած։ Նա ավելի հսկայամարմին էր ու սոսկալի, քան եղբայրը։ Արքայազնը արագ նրա առաջ նետեց Ռուփայի տված հողը։ Եվ ով զարմանք, հողը լեռ դարձավ։ Սրինգան շարունակես ճանապարհը և քիչ անց նորից հետ նայեց ու կրկին տեսավ Դհումասամային, որը անցել էր լեռը ու մեծ արագությամբ հետապնդում էր իրեն։ Այս անգամ արքայազնը նետեց ջրով լի ամանը։ Ջուրը անմիջապես մի լիճ դարձավ։ Ուրախ երգելով, վստահ, որ Ռուփայի կախարդանքը կպաշտպանի իրեն, Սրինգան շարունակեց ճանապարհը դեպի Դհումա։ Բայց սարսափազդու Դհումաստման կտրել անցել էր լիճը և արագորեն մոտենում էր։ Արքայազնը նետեց նաև փշոտ ճյուղը, որն իսկույն վերածվեց խիտ ջունգլիի։ Իսկ երբ որոշ ժամանակ անց նորից տեսավ իրեն հետապնդողին, նետեց արկղիկի կրակը, որից այնպիսի հրդեհ բռնկվեց, որ ոչինյ չէր երևում։ Դհումասաման շատ էր վախենում կրակից և, շրջելով ձիու գլուխը, կատաղի ոռնոցով հետ սլացավ դեպի մութ անտառներում գտնվող իր ամրոցը։
Հոգնած, բայց երջանիկ Սրինգան ուշ երեկոյան հասավ Դհումա քաղաքը։
— Ահա և ես,— ասաց նա արքային։
— Ի՞նչ։ Ինչպե՞ս։ Մի՞թե այդ դու ես։ Մի՞թե Դհումասաման չհետապնդեց քեզ։ Չե՞ս խաբում, գնացե՞լ ես։ Դե, նկարագրիր տաճարը, եթե, իրոք, եղել ես այնտեղ։
— Տաճարի մի կողմում Շիվայի պատկերն է Փարվաթի հետ, մյուս կողմում Գենեշան, իսկ...
— Բավական է, բավական է,— կտրեց ռաքշասը։— Դու արժանի ես իմ դստերը, հիմա արդեն կարող եք ամուսնանալ։ Վաղը կպատրաստվենք հարսանիքի։
Բայց Ռուփան, որ լավ էր ճանաչում հորը, ասաց Սրինգային.
— Արի փախչենք մինչև լուսաբաց, թե չէ հայրս նոր դավեր կնյութի։
Նրանք հեծան Ռուփայի արագավազ ձին և ձևացրին, թե գնում Են անտառ զբոսանքի։ Ապա ճանապարհը թեքեցին դեպի Վարդհա։ Երբ արդեն բավականաչափ հեռացել էին, ուժգին դղրդոց լսեցին։
— Դա հորս կառքի ձայնն է։ Նա երևի նկատել է մեր փախուստը և հետապնդում է մեզ։ Մի՛ վախենա, դու թաքնվիր այստեղ, ես մի բան կմտածեմ։
Սրինգան ձին պահեց մի մեծ թփի հետևում։ Թփուտում մի աղքատ փայտահատ փայտ էր ջարդում։ Ռուփան մոտեցավ նրան ու ասաց.
— Բարի մարդ, խնդրում եմ, տուր ինձ քո կացինը և ոչինչ մի հարցրու։
Ռուփան հանկարծ տղամարդու կերպարանք առավ ու սկսեց փայտ ջարդել։ Հոգնած փայտահատը ուրախ-ուրախ հավաքում էր ջարդված փայտերը։
Շուտով հայտնվեց ռաքշասի կառքը։
— Հո՛, հո՛, մի ձիու վրա նստած տղամարդ ու կին չանցա՞ն այստեղով,— հարցրեց նա։
— Ես զբաղված էի գերան կտրելով Դհումայի մեծ թագավորի հուղարկավորության համար, որը սպանվել է ճակատամարտում։ Տեր իմ, ես այնպես վշտացած եմ, որ ոչինչ չեմ նկատել,— տխուր ասաց ծպտված Ռուփան։
Լսելով այս խոսքերը հիմար ռաքշասն ասաց.
— Ի՞նչ, ի՞նչ։ Մեռա՞ծ է, մեռա՞ծ է։ Դու ասացիր մեռա՞ծ է։ Պետք է շտապ հետ դառնալ ու հարցնել պալատականներին....
Եվ, շրջելով կառքը, դղրդոցով հետ սլացավ։ Հասնելով պալատ նա որոտաց.
— Ուրեմն ես մեռա՞ծ եմ։ Ասացեք, ես սպանվե՞լ եմ մարտում։ Բոլորն այդ մասին են խոսում, բոլորն իմ թաղմանն են պատրաստվում։
— Ոչ, վսեմագույն արքա, դու չես մեռել։ Ո՞վ է այդպիսի բան ասում։
Եվ պալատականները սկսեցին ծիծաղել իրենց հիմար թագավորի վրա։ Մի՞թե կարող է մարդ այդքան անխելք լինել, որ չիմանա՝ ինքը մեռա՞ծ է, թե ոչ։
Ռաքշասը ամաչեց իր ծիծաղելի վիճակից և ասաց.
— Վերջ, ես մոռանալու եմ աղջկաս։ Թող գնա։ Նա անշնորհակալ գտնվեց, այլևս չեմ մտածի նրա մասին։
Իսկ Սրինգան ու Ռուփան շարունակեցին իրենց ճանապարհը խաղաղությամբ, ծիծաղելով հիմար ռաքշասի վրա և հիշելով նրա գլխին սարքած խաղը։
Երեք տարուց քիչ ավելի ժամանակ էր անցել, ինչ Սրինգան հեռացել էր հայրական՝ տնից փնտրելու ոսկե նետը։ Այդ ընթացքում Վիր արքան պատերազմից վերադարձել էր հաղթանակած և, Սրինգային պալատում չգտնելով, մեծ վիշտ էր ապրում։ Որդիները խաբել էին նրան, որ իբր թե Սրինգան գնացել է ուխտի, այնինչ, իրենք էին ուղարկել նրան ոսկե նետի հետևից, հույս ունենալով, որ էլ երբեք չի վերադառնա։ Մինչդեռ թագավորը շատ էր ուզում տեսնել իր սիրեցյալ որդուն և, իհարկե, Գունավարային։
Եվ այսպես, մի օր, երբ քաղաքի պահապանները հայտնեցին, որ Սրինգան վերադառնում է մի ազնվազարմ օրիորդի հետ, թագավորը չկարողացավ ուրախությունը զսպել։ Նա հրամայեց մեծ շուքով դիմավորել որդուն։
Սրինգան և Ռուփան մտան Վարդհա քաղաքը՝ փողերի ու թմբուկների հնչյունների ներքո, ցնծացող ժողովրդով շրջապատված։ Արքան և ամթողջ թագավորական ընտանիքը նրանց սպասում էին պալատում։ Դավադիրները դողում էին վախից։ Արքայազնը ծնկի իջավ հոր առաջ և նրան տվեց ոսկե նետը։ Ապա պատմեց իր զարմանալի արկածների մասին։ Եվ մինչ պատմում էր, արքան հասկացավ ինչն ինչոց է, և թե ինքը որքան անարդարացի է վարվել իր սիրելի թագուհու՝ Գունավարայի հետ։
Նա հրամայեց անմիջապես իր մոտ թերել Գունավսւրային։ Թագուհին եկավ շքեղ հագնված և էլ ավելի գեղեցկացած։ Ի՜նչ երջանիկ էր նա, որ նորից տեսնում էր պաշտելի ամուսնուն ու որդուն։
Վիր արքան իր մոտ կանչեց նաև չար կնոջը, որը վախից ամեն ինչ խոստովանեց։ Արքան հրամայեց նրան և մյուս բոլոր կանանց գցել նույն զնդանը, որտեղ Գունավարան էր մնացել երկար ժամանակ։ Իսկ իննսունինը արքայազներին վճռեց ընդմիշտ վտարել թագավորությունից։
Բայց բարեսիրտ Գունավարան խնդրեց ամուսնուն՝ ներել նրանց։ Սրինգան էլ իր հերթին խնդրեց՝ խնայել արքայազներին։ Թագավորն, իհարկե, կատարեց իր սիրելիների խնդրանքը, բայց այդ օրվանից ուշադրության չարժանացրեց դավադիր կանանց ու նրանց որդիներին, որոնք, սակայն, երախտագիտության զգացումից, բարի ու մարդասեր դարձան։ Հաջորդ օրը Վիր արքան հայտարարեց, որ իր մահից հետո թագը ժառանգելու է Սրինգան։ Այսպիսով, հենց իր հարսանիքի օրը Սրինգան թագաժառանգ դարձավ։ Եվ ինչ հրաշալի քեֆ ու ուրախություն եղավ երկրով մեկ։
Փորձություն
Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։
Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.
— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։
Գոռոզ թագավորը
Չանդրան թագավորը շատ էր հպարտանում իր ընդարձակ տիրույթներով ու իր հզորությամբ։ Մի օր, գահին բազմած, նա երկար միտք արեց իր հզորության մասին և ասաց ինքն իրեն.
— Տեսնես ինձանից ավելի հզորը կա՞։
Հաջորդ առավոտյան հրամայեց իր պահապաններին.
— Նախաճաշից հետո որսի ենք գնալու։
Որսի պատրաստություն տեսան, և Չանդրան թագավորը մեծապատիվ մարդկանցով ճանապարհ ընկավ։
Կեսօրին մոտ էր, երբ արքան, տապից թուլացած, լողանալու ցանկություն ունեցավ։ Նա անձկությամբ շուրջը նայեց ու քիչ հեռվում մի սիրուն լճակ տեսավ։
— Սպասիր այստեղ, մինչև ես լողանամ,— ասաց նա թիկնապահին։
Ապա ձին արագ քշեց դեպի լճակը։ Ձիուց իջավ, արագ հանվեց ու մտավ ջուրը։ Անմիջապես իրեն թարմացած զգաց։ Բայց մինչ նա վայելում էր ջրի զովությունը, մի մարդ, որը ջրի երկու կաթիլի պես նման էր նրան, հագավ նրա շորերը, հեծավ ձին ու քշեց դեպի զինվորները։
— Վերադառնանք պալատ,— հրամայեց նա։
Եվ զինվորները, նրան իրենց թագավորի տեղը դնելով, սլացան պալատ։
Այդ միջոցին թագավորը դուրս եկավ լճակից, փնտրեց իր հագուստն ու ձին, բայց, ի մեծ զարմանք իրեն, ոչ մի տեղ չգտավ։
— Ինչ թշվառն եմ ես,— բացականչեց դժբախտ թագավորը։
Ապա մտածեց ստեղծված դրությունից դուրս գալու մի հնար գտնել։
— Հիշում եմ, որ իմ զորապետներից մեկն այս կողմերում է ապրում։ Գնամ, օգնություն խնդրեմ նրանից։ Հետո նոր կգնամ պալատ ու կպարզեմ, թե ինչու այսպես եղավ և, իհարկե, կպատժեմ մեղավորներին։
Չանդրան թագավորը, մերկ ու ամոթահար, քայլերն ուղղեց դեպի Վիրա անունով իր զորապետի տունը։ Նա ուժգին թակեց դարպասը։ Առանց դուռը բացելու, ծառան հարցրեց, թե ով է թակողը։
— Դարպասը բաց, կտեսնես, թե ով եմ ես,— բարկացած ասաց թագավորը։
Ծառան բացեց և, տեսնելով տարօրինակ մերկ մարդուն, նորից հարցրեց.
— Ո՞վ ես դու։
— Ես Չանդրանն եմ, քո թագավորը,— ասաց նա։— Գնա տիրոջդ ասա, որ ինձ ձի ու շորեր տա։
— Հիմա՛ր, ապո՛ւշ,— գոռաց ծառան,— քիչ առաջ էստեղից գնաց թագավորը իր հապանների հետ։ Իմ տերն ուղեկցում էր նրան և նույնիսկ ճաշի նստեց նրա հետ։ Իսկ դու քեզ թագավոր ես անվանում։ Հիմա ես կզեկուցեմ տիրոջս, նա քեզ խիստ կպատժի։
Ապա ծառան ներս գնաց ու տիրոջը պատմեց ինքնակոչ թագավորի մասին։ Զորապետ հրամայեց իր մոտ բերել նրան։
Տեսնելով տարօրինյակ այդ մարդուն՝ նա զարմացած հարցրեց.
— Ո՞վ ես դու և ի՞նչ է քո անունը։
— Ես Չանդրան թագավորն եմ, մոռացե՞լ ես ինձ, ինչ է։ Մոտ մի տարի առաջ ես քեզ զորապետ դարձրի։
— Ի՞նչ, անպիտանի մեկը,— գոռաց զորապետը.— դու համարձակվում ես քեզ թագավո՞ր կոչել։ Ես ինքս եմ թագավորին պալատ ուղեկցել և հենց նոր եմ վերադարձել։ Քո հանդգնությունը կպատժվի։ Հապա, հասցրեք դրան ինչպես հարկն է, և վռնդեք այստեղից։
Ծառաները մտրակով այնքան ծեծեցին Չանդրանին, որ մարմինը ցավից մղկտաց, և նա բացականչեց արցունքն աչքերին.
— Ո՜վ երկինք, մի՞թե հնարավոր է, որ ինձ հետ այսպես վարվի մի մարդ, որին ես մեծ պատիվների եմ արժանացրել։ Բավական չէ, որ ինձ անպատվեց, դեռ այս անգութ չարագործներին էլ հրամայեց մտրակել ինձ։ Ես դեռ կպատժեմ այս գարշելի մարդուն։ Գնամ խորհրդականիս մոտ և պատմեմ իմ դժբախտության մասին։ Նա անպայման ինձ հագուստ կտա և կօգնի պալատ վերադառնալ։
Չանդրանը գնաց խորհրդականի մոտ։ Նրա թակոցի վրա դուռը բացվեց, և ծառան, տեսնելով այդ տարօրինակ, մերկ մարդուն, մի պահ աչքերին չհավատաց։
— Բարեկամ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես եկել այստեղ։
— Ես ձեր թագավորն եմ,— պատասխանեց նա։— Պատահաբար կորցրեցի շորերս ու ձիս, եկել եմ օգնություն խնդրելու տիրոջիցդ։ Հայտնիր նրան, որ ուզում եմ տեսնել իրեն։
Այդ խոսքերից ապուշ կտրած՝ ծառան գնաց և տիրոջը պատմեց դրսում սպասող անծանոթի մասին։
— Ներս բեր,—ասաց խորհրդականը։
Բայց երբ թագավորին ներս բերեցին, խորհրդականը նույնպես չճանաչեց նրան։
— Ո՞վ ես դու,— բարկացած հարցրեց նա։
Չանդրանը պատասխանեց, որ ինքը թագավորն է։
— Խե՜ղճ խելագար,— ասաց խորհրդականը,— թագավորին ինքս եմ ուղեկցել պալատ ու քիչ առաջ եմ վերադարձել։ Չգիտեմ, խե՞նթ ես, թե խաբեբա, բայց երկու դեպքում էլ քեզ բուժել է պետք։ Այս մարդուն բանտ նետեք ու միայն ջուր տվեք։
Այդպես էլ արեցին, ծեծեցին ու բանտ նետեցին։ Թագավորը թշվառ վիճակի հասավ։ Ծայրաստիճան հուսահատված՝ նա մտածում էր. «Ի՞նչ անեմ, ի՞նչ է լինելու իմ վերջը։ Անարգ մարդիկ ծեծում են ինձ, վիրավորում ու ծաղրուծանակի ենթարկում։ Հարկավոր է ինչ գնով էլ լինի փախչել ու հասնել պալատ։ Գոնե կինս կճանաչի ինձ։ Անպայման կճանաչի»։
Նա բանտից փախավ, մի կերպ պալատ հասավ ու բախեց դարպասը։
— Ո՞վ ես դու,— հարցրեց պահապանը։
—- Տարօրինակ է.— ասաց թագավորը տխուր,— շատ տարօրինակ է, որ դու էլ ինձ չես ճանաչում, դու, որ այդքան երկար ծառայել ես ինձ։
— Ծառայել եմ քե՞զ,— բարկացած ասաց պահապանը։— Ա՛յ դու ստոր խաբեբա, ես միայն թագավորին եմ ծառայել։
— Ի՞նչ,— ասաց Չանդրանը,— դու շատ լավ գիտես, որ ես եմ թագավորը։ Տեսնում եմ, որ չես հավատում ինձ։ Աղաչում եմ քեզ, գնա թագուհու մոտ և խնդրիր, թող հագուստներ ուղարկի ինձ։ Հիմա ես քեզ մի գաղտնիք կասեմ։
Եվ Չանդրանը պահապանի ականջին շշնջաց բաներ, որ միայն ինքն ու Քոմալ թագուհին կարող էին հմանալ։
— Իսկապես,— ասաց պահապանը,— դու կատարյալ խենթ ես, հենց էս պահին թագավորն ու թագուհին միասին սեղան են նստած։ Համոզված եղիր, որ արքայական ծեծ ես ուտելու։
Պահապանը ներս գնաց և կրկնեց իր լսածը։ Քոմալ թագուհին դառնացած ասաց.
— Ո՜վ երկինք, դարպասի մոտ կանգնած մի մուրացկան սրան ասել է մեր կյանքի ամենախոր գաղտնիքները, և սա էլ հիմարաբար կրկնում է։ Նա պնդում է, որ ինքն է իմ ամուսինն ու թագավորը։
Ինքնակոչ թագավորը հրամայեց անմիջապես ներս բերել նրան։
Չանդրանի ներս մտնելուն պես նրա սիրելի շունը հարձակվեց վրան և, անշուշտ, կխեղդեր նրան, եթե չմիջամտեին։ Իսկ թութակը, որ նույնպես նրա սիրելին էր, սուր ճղճղոցով դուրս թռավ պալատից։
Այդ ժամանակ, դիմելով ներկաներին, ինքնակոչ թագավորն ասաց.
— Բարեկամներ, ուշադրություն դարձրեք իմ հարցերին, որ տալու եմ այս թշվառականին։ Ո՞վ ես դու և ի՞նչ ես ուզում։
— Այդ հարցերը,— տխուր պատասխանեց Չանդրան թագավորը,— շատ տարօրինակ են։ Դուք գիտեք, որ ես ձեր թագավորն եմ, այս երկրի տիրակալը։
Ինքնակոչը շրջվեց խորհրդականների կողմն ու շարունակեց.
— Հիմա ասեք ինձ. մեր երկուսից ո՞վ է ձեր թագավորը։
— Տեր արքա, դու մեզ շատ պարզ հարց ես տալիս,— պատասխանեցին խորհրդականները։— Այդ թշվառականը մեր թագավորը լինել չի կարող։ Իսկ քեզ մենք մանկուց գիտենք, մեր միակ թագավոր։ Խնդրում ենք մի լավ պատժիր նրան, որ ուրիշների համար էլ դաս լինի։
Ապա ինքնակոչ թագավորը դիմեց թագուհուն.
— Ասա ինձ ազնվորեն, ճանաչո՞ւմ ես այս մարդուն, որն իրեն քո ամուսինն ու թագավորն է համարում։
— Տեր իմ,— պատասխանեց կինը,— ինչպե՞ս կարող ես նման հարց տալ։ Մի՞թե քեզ երեսուն տարուց ավելի չգիտեմ, մի՞թե ես չեմ ծնել քո զավակներին։ Միայն մի բան է ինձ զարմացնում. ինչպե՞ս կարող էր այս մարդն իմանալ այնպիսի բաներ, որ միայն ես ու դու գիտենք։
Ինքնակոչը չպատասխանեց նրան, այլ նորից դիմեց Չանդրանին.
— Ինչպե՞ս ես համարձակվում քեզ թագավոր կոչել։ Քո այդ հանդգնության համար ես քեզ կապել կտամ ձիու պոչից։ Եվ հիշիր, եթե նորից կրկնես, կախել կտամ քեզ։
— Ա՜խ, ինչո՞ւ ես աշխարհ եկա,— ողբաց Չանդրանը։— Ընկերներս խուսափում են ինձնից, կինս ու երեխաներս չեն ճանաչում։ Բայց դեռ կա մեկը, ծերունի Ռիշի Վիշնուն։ Գնամ նրա մոտ, նա կճանաչի ինձ։ Չէ՞ որ իմ հոգևոր խորհրդատուն ու առաջնորդը նա է եղել։
Չանդրանը գնաց տաճար, որտեղ ապրում էր Ռիշի Վիշնուն, և թակեց պատուհանը։
— Ո՞վ է,— հարցրեց Ռիշի Վիշնուն։
— Չանդրան թագավորը,— եղավ պատասխանը։— Ուզում եմ խոսել քեզ հետ։ Բաց պատուհանդ, խնդրում եմ։
Ռիշի Վիշնուն թացեց պատուհանը, բայց, տեսնելով նրան, տեղնուտեղը փակեց։
— Հեռացի՛ր,— գոռաց նա,— անիծյալ արարած, դու ոչ թե թագավոր ես, այլ սատանա։
Սա արդեն վերջնականապես խեղճացրեց Չանդրանին, և նա հուսահատված սկսեց պոկել մազմորուքը։
— Ես հենց ցավն եմ, որ կամ,— բացականչեց նա։— Էլ տառապանք մնա՞ց, որ չկրեմ։ Եվ հենց նույն պահին էլ հիշեց գոռոզությամբ ասած իր մեղավոր խոսքերը. «Տեսնես ինձանից ավելի հզորը կա՞»։
Նորից բախեց տաճարի պատուհանը և աղերսեց.
— Ես ուզում եմ աղոթել աստծուն ու թողություն խնդրել մեղքերիս համար։ Խնդրում եմ, բաց դուռը, ներս թող ինձ։
Ռիշի Վիշնուն բացեց տաճարի դուռը և ասաց.
— Եթե դա է ուզածդ, ներս արի։
Չանդրանը մտավ տաճար և ծնկի գալով, ներում հայցեց իր ամբարտավանության համար։ Լսելով մարդու աղոթքը, Ռիշի Վիշնուն խղճաց նրան և հարցրեց, թե ո՞րն է նրա մեղքը։ Եվ Չանդրանը պատմեց իր ամբողջ պատմությունը։
Այդ ժամանակ Ռիշի Վիշնուն մոտիկից նայեց նրան և ճանաչեց։
— Ո՜վ երկինք,— ասաց նա։— Հիմա ճանաչեցի քեզ։ Վեր կաց, ես քեզ շորեր կտամ։ Հագնվիր ու գնա պալատ։ Համոզված եղիր, որ կճանաչեն քեզ։
Չանդրանն այդպես էլ արեց։ Պահապանը բացեց պալատի դարպասը և խոնարհ գլուխ սվեց թագավորին։
— Դու ինձ ճանաչո՞ւմ ես,— հարցրեց թագավորը։
— Շատ լավ, տեր իմ,— ասաց պահապանը։— Միայն զարմանում եմ, թե ինչպե՞ս ես դուրս եկել, որ չեմ նկատել։
Երբ Չանդրանը պալատ մտավ, բոլորն ակնածանքով խոնարհվեցին։
Ինքնակոչ թագավորն այդ ժամանակ թագուհու հետ ուրիշ սենյակում էր։ Պալատականներից մեկը գնաց զեկուցելու։
— Տեր իմ, մի մարդ է եկել, որին բոլորը խոնարհվում են։ Նա այնքան նման է քեզ, որ չենք կարողանում տարբերել, թե ձեզանից որն է թագավորը։
— Գնա տես ճանաչո՞ւմ ես նրան,— դիմեց ինքնակոչը թագուհուն։
Քոմալ թագուհին գնաց և, իր տեսածից զարմացած, հետ եկավ՝ բացականչելով.
— Օ՜, տեր իմ, հիմա ես չգիտեմ որիդ հավատամ։
— Այդ դեպքում,— ասաց ինքնակոչը,— գնամ ինքս պարզեմ ամեն ինչ։
Եվ, բռնելով թագուհու ձեռքից, տարավ նրան ու նստեցրեց գահին։
— Երդմամբ հաստատեք, թե մեզանից ով է թագավորը,— դիմեց նա ներկաներին։
— Առաջինը ես եմ պարտավոր խոսել,— ասաց Քոմալ թագուհին։— Բայց աստված է վկա, որ ես ի վիճակի չեմ ասելու, թե ձեզնից ով է իսկական թագավորը։
— Մենք էլ չենք կարող,— միաբերան ասացին պալատականները։
— Դե ուրեմն լսեք, բարեկամներ,— ասաց ինքնակոչը։— Այս մարդն է ձեր թագավորը և իսկական տերը։ Նա իրեն մեծ էր համարում նույնիսկ աստծուց՝ իր ստեղծողից։ Եվ աստված, նրան անճանաչելի դարձնելով, որոշեց պատժել։ Բայց հիմա, երբ նա արդեն բավականին տառապել է և ներում է խնդրել, ժամանակն է, որ ժողովուրդը նորից ճանաչի ու ենթարկվի նրան։ Իսկ այժմ փառք տանք աստծուն։
Այս ասելով նա անհետացավ։
Չանդրան թագավորը գոհություն հայտնեց աստծուն և ամբողջ հոգով նվիրվելով նրան՝ երջանիկ ապրեց մինչև իր կյանքի վերջը։
Ժլատ Բալու Շահը
Բալու Շահը ապրում էր Գուջարաթում։ Նա շատ ժլատ էր և ոչ մեկի, նույնիսկ իր համար փող ծախսել չէր սիրում։ Մի օր, ճամփեզրին, արմավենու վրա հասած պտուղներ տեսավ։ Եվ քանի որ արմավ շատ էր սիրում, բերանի ջուրը գնաց։ Բայց ինչպե՞ս հասներ ծառի կատարը։ Ոչ մեկին խնդրել չէր ուզում. փող տալուց խուսափում էր։ Եվ Բալու Շահը որոշեց ինքը բարձրանալ ծառը։
Նա առաջներում երբեք արմավենի չէր բարձրացել։ Մի կերպ հասավ կատարը և հենց այն է ուզում էր մի արմավ պոկել, երբ հանկարծ ցած նայեց ու այնպես վախեցավ բարձրությունից, որ սկսեց դողդողալ։ Եվ որովհետև հոգնել էր, ձեռքերը թուլացան։ Նա զգաց, որ հիմա ցած կընկնի։ Եվ, անշուշտ, կմեռնի։ Մարդ չկար, որ օգնության կանչեր, և դիմեց աստծուն։ Խոստացավ, որ ամեն ինչ կանի նրան գոհացնելու համար։ Ու հանդիսավոր երդում տվեց, որ հազար բրահմինի կկերակրի, մենակ թե բարեհաջող ցած իջնի։ Երդումը նրան քաջություն ներշնչեց։
Բալու Շահն սկսեց ցած սահել ծառից։ Երբ կեսն արդեն իջել էր, նորից ներքև նայեց։ Այժմ, կարծես, այնքան էլ վտանգավոր չէր, և նա թեթևացած շունչ քաշեց։ Ապա մտածեց, որ երդում տալու համար շատ էր շտապել։ Բրահմինների թիվը, որոնց նա խոստացել էր կերակրել, շա՜տ-շատ էր։ Աստված կբավականանա նաև հինգ հարյուր բրահմինով
Նա ավելի ու ավելի էր մոտենում գետնին։ Հիմա արդեն հինգ հարյուրն էլ էր շատ համարում։
— Աստված կհասկանա, թե որքան դժվար է ինձ համար հինգ հարյուր աղքատ կերակրելը,— ասաց նա ինքն իրեն։— Լավ կլինի բավարարվել երկու հարյուրով։
Եվ այսպես, որքան նա ավելի էր մոտենում գետնին, այնքան ավելի ու ավելի էր նվազում խոստացած թիվը։
Իսկ երբ վերջապես ցած իջավ, վերջին անգամ հանդիսավոր երդում տվեց, որ աստծուն գոհացնելու համար կկերակրի մեկ բրահմինի։
Այս որոշումն ընդունելուց հետո Բալու Շահը ճանապարհ ընկավ տուն։ Ամբողջ ճանապարհին նա մտքում հաշիվ էր անում, թե ինչքան փող կծախսվի։ Գումարը նրան շատ թվաց, և որոշեց պակասեցնել։ Բայց ինչպե՞ս։ Լավագույն միջոցը, մտածեց նա, որևէ քչակերի տուն հրավիրելն է։ Իսկ որտեղի՞ց գտնել այդպիսի մեկին։ Եվ նա սկսեց զգուշորեն հարցուփորձ անել գյուղում։ Նրան ասացին, որ Ջանգի Դազ անունով մի քչակեր բրահմին կա։ Ջանգի Դազը, որ խելացի ու հնարամիտ մարդ էր, լսել էր Բալու Շահի մասին և պատրաստակամորեն ընդունեց հրավերը։
Բալու Շահը կնոջը պատմեց իր երդումի մասին և ասաց, թե արդեն մեկին տուն է կանչել, որ կերակրի։
— Աստծուն գոհացնելու համար մենք պետք է կերակրենք նրան, Շամալի,— ասաց նա,— և անենք ինչ որ պահանջվում է։ Բայց հիշիր, պետք է աշխատենք քիչ փող ծախսել։
Պատահեց այնպես, որ հաջորդ օրը շուկայի օր էր, և Բալու Շահը ստիպված էր շուկա գնալ գործ անելու, որպեսզի հետ բերի աղքատ բրահմինի պատճառած վնասը։ Նա պատվիրեց կնոջը, որ ուշադիր հետևի հյուրին։
— Լավ կլիներ, որ ես հսկեի նրան, բայց չեմ կարող, որովհետև ուրիշ կարևոր գործեր ունեմ,— բացատրեց նա։
երբ Ջանգի Դազը առավոտ շուտ տեսավ գործի շտապող Բալու Շահին, որոշեց անմիջապես գնալ նրանց տուն, տեսնել, թե ինչն ինչոց է։ Հյուրին այդքան վաղ իրենց տանը տեսնելով՝ Շամալին ապշեց։ Այնուամենայնիվ, քաղաքավարի ընդունեց նրան և առաջարկեց նստել։
— Եկեղեցի էի գնում,— բացատրեց Ջանգի Դազը,— տեսա Բալու Շահը ինչ-որ տեղ է շտապում, մտածեցի օգնության կամ խորհրդի կարիք կունենաք, որոշեցի հանդիպել։
— Շատ շնորհակալ եմ,— պատասխանեց Շամալին,— ամեն ինչ կլինի, ոնց որ պայմանն է։ Բայց եթե ուզում ես, ինչպես կամենաս, էնպես էլ կանեմ։
— Դժվար բան չէ ուզածս,— ասաց հյուրը,— պարզապես պիտի մի կարևոր բան հիշել, չնայած Բալու Շահը երդվել է կերակրել մեկ հոգու, դու պարտավոր ես տասին կերակրել։ Կարծում եմ, գիտես, ինչքան ուտելիք ես տալու։
Շամալին թվարկեց իր պատրաստած կերակուրները։
— Բարի,— ասաց Ջանգի Դազը,— բայց չէր խանգարի, եթե երեք տեսակ քաղցրավենիք էլ ավելացնեիր Գանափաթի աստծուն գոհացնելու համար։
Ապա բրահմինը հրաժեշտ տվեց ու գնաց։
Կեսօրվա մոտ Շամալին արդեն պատրաստել էր բոլոր կերակուրները։ Շուտով եկավ հյուրը։
— Հուսով եմ, ամեն ինչ պատրաստ է,— ասաց նա։— Ուրեմն, նախ գոհացնենք տնային աստվածներին։
Շամալին լամպը վառեց և ուտելիքները դրեց լույսի տակ։
Եվ Ջանգի Դազն ասաց.
— Երևում է, որ խելացի կին ես։ Ճիշտ մատուցեցիր ուտելիքը։ Բա էն երկու ոսկինե՞րը, որ հյուրասիրության մեջ են մտնում։ Ախր, դա շատ կարևոր է։
Շամալին չէր հիշում, որ ամուսինը որևէ բան ասած լիներ ոսկեդրամների մասին։ Բայց քանի որ կարևոր սովորույթ էր, նա չկարողացավ վիճել և ստիպված համաձայնեց։
Ջանգի Դազը նստեց ուտելու։ Կերավ, ինչքան որ կարող էր, ապա շորի մի կտոր փռեց, մնացած ուտելիքը լցրեց վրան ու կապեց։ Իր ընտանիքի համար։ Իսկ երկու ոսկիները, որ նվիրաբերվել էին աստվածներին, դրեց քսակը և ասաց.
— Ուտելիքը լավն էր, աստված գոհ կլինի քեզնից էլ, Բալու Շահից էլ։ Միայն մի պստիկ բան է մնացել, էդ էլ «դաքշինան» է։
Շամալին լավ չհասկացավ, թե խոսքն ինչի մասին է։
Ջանգի Դազը բացատրեց.
— Երբ կերակրում ես բրահմինին, ճաշը ճաշ չի լինի, եթե ամենաքիչը երկու ոսկի չտաս նրան։ Էդ հո բոլորը գիտեն։ Անկասկած, քեզ նման պարտաճանաչ կինը կիմանա էդ բանը։
Խեղճ կինը շատ էր վախենում, որ ամուսինը դժգոհ կլինի, բայց եթե դա կարևոր ու հայտնի սովորույթ էր, ուրեմն պարտավոր էր անել։ Եվ Շամալին երկու ոսկեդրամ ևս տվեց բրահմինին։
Վերջապես, Ջանգի Դազը, ամեն ինչից գոհ, վերադարձավ տուն։ Տուն հասնելուն պես կանչեց կնոջն ու ասաց, որ շուտով Բալու Շահը կգա իր հետևից Եվ երևի շատ բարկացած կլինի։ Նա բացատրեց, թե ինչ պիտի անի կինը, երբ նա գա։ Հետո քաշվեց իր սենյակն ու խոր քուն մտավ։
Ուշ երեկոյան Բալու Շահը տուն եկավ։ Շամալին պատմեց ամեն ինչ։ Բալու Շահը կատաղեց, մի մեծ փայտ վերցրեց ու վազեց Ջանգի Դազի տունը։
Հենց որ բրահմինի կինը տեսավ Բալու Շահին, սկսեց ողբալ ու կուրծք ծեծել։
— Ա՛խ դու չարագործ,— գոչեց նա,— էդ ի՞նչ արիր ամուսնուս։ Դու թունավորեցի՛ր նրան, և նա մեռնում է։ Եթե մեռնի, քեզ կբռնեն ու կկախեն։ Միևնույն է, չես ազատվի։ Ա՜խ, եթե ամուսինս մեռնի, ի՞նչ կլինի իմ ու երեխաներիս վիճակը։
— Էդպես մի գոռա,— վախեցած աղաչեց Բալու Շահը,— մարդիկ կլսեն։ Ինչո՞ւ բժիշկ չես կանչում։
— Բժի՞շկ,— ճչաց կինը։— Իսկ փո՞ղ որտեղից։ Մենք բժշկի փող ունե՞նք։ Տասը ոսկի տուր, և ես հենց հիմա բժիշկ կանչեմ։ Իսկ թե չլավացավ, քեզ անպայման կկախեն։
— Ի սեր աստծո,— աղաչեց ժլատը,— սպասիր տուն վազեմ։ Մի մարդ թող գա ինձ հետ, որ տասը ոսկին տամ։ Ամենալավ բժշկին կկանչես։
Բալու Շահը իր հետ վերցրեց նրանց որդուն և, ինչքան ոտքերում ուժ կար, վազեց տուն
— Ինչո՞ւ ես շտապում, ի՞նչ է պատահել,— հարցրեց կինը։
— Պատահել է ամենավատ բանը,— պատասխանեց Բալու Շահը։— Դու թունավորել ես Ջանգի Դազին, և հիմա ինձ կկախեն։
Նա արագ բացեց արկղը, տասը ոսկի հանեց ու տվեց տղային.
— Շուտ տուն վազիր, ոսկիները տուր մորդ ու ասա, թող ամենալավ բժշկին կանչի։
Տղան վերցրեց ոսկիները և վազեց տուն։ Իսկ Բալու Շահը երդվեց, որ հազար ու մեկ բրահմին կկերակրի, եթե ազատվի այդ փորձանքից։
Յոթ աստղեր
Ժամանակով մի երկրում երաշտ եղավ, և գետերը ցամաքեցին։ Նույնիսկ ջրհորներում ջուր չմնաց։ Ծառ ու ծաղիկ չորացան, հարյուրավոր կենդանիներ սատկեցին։
Այդ երկրի մայրաքաղաքում մի ջահել աղջիկ էր ապրում՝ անունը Աշա։ Նրա մայրը հանկարծակի հիվանդացավ և շարունակ ջուր էր ուզում։ Աշան գնաց ջուր ճարելու։ Երկար փնտրեց խեղճ աղջիկը, բայց այդպես էլ ոչ մի կաթիլ ջուր չգտավ։ Եվ հուսահատ ու տխուր որոշեց տուն վերադառնալ։
Երկար քայլելուց հոգնեց, նստեց հանգստանալու և ինքն էլ չիմացավ, թե ինչպես խոր քուն մտավ։ Երբ արթնացավ, շատ զարմացավ՝ կողքին տեսնելով մի կուժ լիքը սառը ջուր։ Նա վեր թռավ և ուրախությունից սկսեց պարել։ Ապա փորձեց մի կում խմել, բայց հիշեց մորը և, երկու ձեռքով կուժն ամուր պահած, տուն վազեց։
Վազելիս չնկատեց ճանապարհի մեջտեղը պառկած շանը և տրորեց պոչը։ Շունը ցավից կաղկանձեց, բայց, տեսնելով ջրով լի կուժը աղջկա ձեռքին, մոռացավ ցավը ու մի քիչ ջուր խնդրեց։ Աշան գլխի ընկավ, որ շունը շատ ծարավ է, և մի կում ջուր տվեց նրան։ Կուժը տեղնուտեղը արծաթ դարձավ։
Աշան շատ ուրախացավ ու, գրկելով արծաթե կուժը, վազեց տուն։ Նա մոտեցավ մոր մահճակալին ու նրան մեկնեց ջրով լի կուժը։ Բայց մայրը հրաժարվեց առաջինը խմել։
— Աղջիկս,— ասաց նա Աշային,— նախ դու խմիր, գիտեմ, որ շատ ես ծարավ։
Ասելուն պես արծաթե կուժը ոսկի դարձավ։
Աշան հենց ուզեց մի կում խմել, դռան հետևից լսվեց մուրացկանի ձայնը։ Աղջիկը գնաց ու իմացավ, որ մուրացկանը ջուր է խնդրում։ Եվ կուժը տարավ նրան։ Անմիջապես յոթ ադամանդներ հայտնվեցին կժի մեջ, ու սառը ջուրը սկսեց աղբյուրի պես հորդալ։ Երջանիկ մուրացկանը խմեց-խմեց, մինչև կշտացավ։
Իսկ յոթ ադամանդները, որ շողշողում էին ջրի մեջ, երկինք բարձրացան ու դարձան յոթ աստղեր։
Արքայազն Շամշեր Ջունգը
Ոսկե սագը
Անմաքուր խիղճ
Ժլատ Քանայա լալը
Արծաթե զամբյուղը
Անապատի ծաղիկներ
Բանիան և ջաթը
Գողը
Քաջ Սրիդաթան
Կապույտ շնագայլը
Հիմարի դատողությունը
Աքբար թագավորի իմաստությունը
Թեջիմալա
Հնարամիտ Ռոհինին
Մեծահոգի կապիկը
Հիրայի և Լալի բարեկամությունը
Կեղծիք
Կոկորդիլոսը և շնագայլը
Փրաթափ թագավորն ու Ռամդասը
Ոգին
Ազնիվ եղջերուն
Լակշմին և տիկնիկը
Խրատ թագավորներին
Երեք մատանի
Սպիսսսկ փիղը
Վիքրամ արքան և յոգը
Հիմալայների ճգնավորը
Խելք ընդդեմ ճակատագրի
Ոսկեգույն եղջերուն
Դաքշինան
Հրաշալի նվերը
Աշոքի արկածները
Սիվի արքան
Լավ արարք
Ոսկե պոչով օձը
Խորամանկ կրիան
Ոսկե առնետը
Իննսունինը
Օձ թագավորը
Լացող արձանը
Կախարդական խեցին
Հաշտություն
Աղե օժիտը
Եզը, որ կատարեց իր խոստումը
Շատ ժամանակ առաջ մի փոքրիկ գյուղում Դեմափալ անունով մի մարդ էր ապրում։ Նա մի ուժեղ եզ ուներ և միշտ պարծենում էր նրանով։
Մի օր նա ասաց ընկերներին.
― Ես հարյուր արծաթ կբաժանեմ աղքատներին, թե որ իմ եզը միանգամից հարյուր սայլ չկարողանա քաշել։
Ընկերները մտածեցին, որ Դեմափալը խելքը թռցրել է, և մի կուշտ ծիծաղեցին։
― Շատ լավ, թեր Փորձենք եզիդ,― ասացին նրանք։
Հաջորդ օրը վաղ առավոտյան Դեմափալը եզին գյուղամեջ բերեց։ Հարյուր սայլ կցեցին իրար, և եզին լծեցին առջևի սայլին։ Մեծ բազմություն էր հավաքվել դիտելու այդ տեսարանը։ Դեմափալը վստահ իր հաղթանակին, վերցրեց մտրակն ու սկսեց հարվածել եզին։
― Դե գնա, անպիտան, դե քաշիր, թշվառական,― ասում էր նա։
Բայց եզը տեղից չէր շարժվում։ Նա սովոր չէր այդպիսի բառերի, ոչ էլ նման վերաբերմունքի։ Եվ որոշեց տեղից չշարժվել։ Տեսնելով եզի համառությունը՝ Դեմափալը ստիպված հարյուր արծաթ վճարեց գյուղացիներին։
Հետո դժբախտ մարդը տուն հասավ և իրեն գցեց մահճակալին։
«Ախր, իմ եզը ավելի ծանր բեռների է սովոր, այսօր ինչու համառեց։ Ինչու ինձ խայտառակեց գյուղացիների մոտ»,― հարցնում էր նա ինքն իրեն։
Որոշ ժամանակ անց Դեմափալը սովորականի նման իր գործին անցավ։ Երբ կերակրում էր եզին, վերջինս դարձավ նրան ու ասաց.
― Ինչո՞ւ այսօր էդպես վատ վարվեցիր ինձ հետ։ Առաջ դու ինձ երբեք չէիր մտրակել ու ոչ էլ էդպիսի վատ բառեր էիր ասել։
Դեմափալը հասկացավ, և շատ զղջաց իր արարքի համար ու խոստացավ այլևս երբեք այդպիսի բան չանել։ Եզը խղճաց տիրոջն ու ասաց.
― Վաղը ինձ նորից գյուղամեջ տար։ Ես կքաշեմ հարյուր սայլը, և դու ետ կբերես կորցրածդ հարյուր արծաթը։
Մյուս օրը, առավոտ վաղ նրանք գնացին գյուղամեջ։ Հենց որ գյուղացիները տեսան նրանց, սկսեցին աղմկել և ձեռ առնել։ Նրանք հարցրեցին Դեմափալին, թե նորից փող տարվելու միտք չունի արդյոք։
Դեմափալը հպարտ պատասխանեց.
― Այսօր ես պատրաստ եմ վճարելու երկու հարյուր արծաթ, եթե իմ Եզը չկարողանա հարյուր սայլ քաշել։
Եվ եզին նորից լծեցին։ եվ դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել։ Այս անգամ Դեմափալը շատ քնքշորեն էր վարվում եզի հետ։
― Անուշի՛կս, քաշիր, ինչքան որ ուժ ունես։
Այդ խոսքերի վրա եզը շարժվեց, իսկ նրա հետևից՝ հարյուր սայլը։ Նա գնաց այնքան, մինչև վերջին սայլը հասավ առաջինի տեղը։
Մարդիկ զարմացան և ստիպված եղան վճարել ամբողջ գումարը, որը երկու անգամ ավեի էր Դեմափալի նախորդ օրվա կորցրածից։
Եզը և նրա տերը, փողն առած, ուրախ-ուրախտունվերադարձան։