«Յիշիր պատերազմը»–ի խմբագրումների տարբերություն
(5 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 1. | Տող 1. | ||
− | + | {{Վերնագիր | |
− | + | |վերնագիր = Յիշիր պատերազմը | |
− | + | |հեղինակ = [[Գարեգին Նժդեհ]] | |
− | + | |թարգմանիչ = | |
+ | |աղբյուր =«Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1930 | ||
+ | }} | ||
+ | [[Կատեգորիա:Հրապարակախոսություն]] | ||
::::::''Իր ցեղի ձայնին չհնազանդելով ժողովուրդը պատժւումէ մահուամբ։'' | ::::::''Իր ցեղի ձայնին չհնազանդելով ժողովուրդը պատժւումէ մահուամբ։'' | ||
Տող 97. | Տող 100. | ||
Իմ կարծիքով, երեք են այն ուժերը, որ հայութիւնը պէտք է լծի իր ինքնապաշտպանութեան ու բախտի կառքին՝ յետ այսու, որպէս ազգ, ապրել կարողանալու համար։ Այդ փրկարար ուժերն են՝ ''ռազմարուեստ'', ''ցեղային ինքնաճանաչութիւն'' եւ ''ցեղային բարոյական''։ | Իմ կարծիքով, երեք են այն ուժերը, որ հայութիւնը պէտք է լծի իր ինքնապաշտպանութեան ու բախտի կառքին՝ յետ այսու, որպէս ազգ, ապրել կարողանալու համար։ Այդ փրկարար ուժերն են՝ ''ռազմարուեստ'', ''ցեղային ինքնաճանաչութիւն'' եւ ''ցեղային բարոյական''։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==III: Ռազմարուեստ (ճակատամարտի հոգեբանական կողմը)== | ||
+ | |||
+ | Մեր օրերում այլեւս ոչ ոք է ժխտում պատերազմի հոգեբանական կողմը, ինչպէս եւ ոչ ոք է ընդունում, թէ զինուորը աւելի չէ քան մի կենդանի մեքենայ։ | ||
+ | |||
+ | Նուաճումների մասին երազող սպան պիտի սովորի նախ նուաճել իր զինուորների սիրտը, իսկ այդ բարոյական յաղթանակի համար՝ նա ընդունակ պիտի լինի, տարրական ռազմարուեստ ուսուցանելուց զատ, ղեկավարել գիտնալ նաեւ նրանց ներքին, հոգեկան կեանքը։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի սխալ, բարբարոս եւ բարոյազուրկ կարծիք քան այն, թէ պատիժներով կարելի է ուղղել մարդը. ինչպէս աւելի միամիտ կարծիք քան այն, թէ ձեւական օրէնքի ուժով կարելի է ստիպել զինուորին նետուելու մահուան գիրկը։ | ||
+ | |||
+ | ''Անհատն ուզում է գիտենալ, թէ ինչո՞ւ է մեռնում'', թէ ինչո՞ւ պիտի զոհաբերի իր կեանքը։ Դա մեռնողի սրբազան իրաւունքն է, որ պէտք է յարգուի իր ղեկավարների կողմից։ | ||
+ | |||
+ | ''Զօրքը, որպէս ազգամիջեան պայքարի գործիք, հոգի ունեցող հաւաքական մարմին է եւ ոչ մեռեալ մեքենայ։'' | ||
+ | |||
+ | Սպայ եւ զինուոր պէտք է լրացնեն զիրար, նրանցից ամէն մէկը կատարում է ազգային ընդհանուր պարտականութեան իր բաժինը։ | ||
+ | |||
+ | Հրամայել ու հնազանդուել՝ երկու համարժէք երեւոյթներ են, հաւասարապէս անհրաժեշտ բանակի գործառնութեանց համար։ | ||
+ | |||
+ | Մէկը հրամայում է, զոհաբերութիւն պահանջում մի գերագոյն հեղինակութեան անունով, միւսը հնազանդւում է յանուն այդ միեւնոյն հեղինակութեան։ | ||
+ | |||
+ | Այսպէս անձնական չէ պետի իշխանութիւնը, ինչպէս եւ զինուորի հնազանդութիւնը։ | ||
+ | |||
+ | Ասել է՝ կայ մի ''երրորդը, որի անունով մէկը հրամայում է միւսը ենթարկւում''։ | ||
+ | |||
+ | ''Ցեղն է այդ երրորդը, որի համար զինուորն ու զօրավարը''՝ եթէ հաւասար ուժեր չեն, ապահովաբար արժէքներ են, երբ կը զոհաբերուին։ | ||
+ | |||
+ | Զինուորը, որն երէկ գրեթէ ծառայ էր, այլեւս պէտք է համարուի սպայի ինքնագիտակից աշխատակիցը։ | ||
+ | |||
+ | Նուիրապետական ստորադրելիութիւն ասելով այլեւս պէտք է հասկանալ աշխատակցութիւն եւ ոչ ծառայականութիւն։ Ահա՛ թէ ո՞ւր է զինուորական ծառայութեան վեհութիւնը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Ռազմական Դաստիարակութիւն''' | ||
+ | |||
+ | Ոչինչ արժեն նիւթեղէն ամրութիւնները մի երկրի համար, եթէ նրա որդիների սրտերը բարոյական բերդեր չեն։ | ||
+ | |||
+ | Էականը ժողովուրդների քանակը չէ, այլ նրանց որակը, նրանց ոգին։ | ||
+ | |||
+ | Խօսքերիս վկայ՝ մեր անմահ Վարդանակերտը, ուր մի բուռ հայերի անպարտելի արիութիւնը սրբեց թշնամո՛ւ հազարեակները եւ թափեց Երասխը։ Վկայ՝ Մարաթոնը, ուր հազարի չափ յոյներ ծառացան պարսից բանակների դէմ եւ յաղթանակեցին. վկայ՝ Ֆրիդրիխ Մեծի վարած ճակատամարտը Լաուտէնի մօտ, ուր թուապէս հինգ անգամ նւազ ոյժերով նա ոչնչացրեց աւստրիական բանակը։ Հապա լեհական մանգաղաւորնե՞րը, որոնք յաճախ անզէն բազուկներով լռութեան կը դատապարտէին ռուսական հրետանին։ Հապա Պիոն-Կոպի դէ՞պքը, ուր բուրերը եօթնիցս նուազ ոյժերով յարձակուեցին անգլիական մի զօրամասի վրայ եւ ոչնչացրին այն։ | ||
+ | |||
+ | Բայց ինչո՞ւ շարունակել ծաղկաքաղը հերոսական օրինակների։ Աճապարենք հարցնել, թէ ինչո՞ւմն է մէկը՝ եօթին, հարիւրը հազարին յաղթելու գաղտնիքը։ | ||
+ | |||
+ | — Դա պէտք է փնտռել յաղթականի ռազմական, անձնուէր ոգու մէջ։ | ||
+ | |||
+ | Յաղթութիւնը ժպտում է ռազմիկին, որ գիտէ աներկիւղ աչք աչքի գալ մահուան հետ։ | ||
+ | |||
+ | Յաղթութիւնը ժպտում է նրան, ով գիտէ ժպտադէմ մեռնելու աստուածային գաղտնիքը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ամէն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինուորներից, որքանի ընդունակ է ինքը։ Միայն այնքան անվեհերութիւն եւ անձնազոհութիւն, որքանի ընդունակ է ինքը, եւ ոչ աւելին։ ''Եւ ուր վերջանում է լաւ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինուորը''։ | ||
+ | |||
+ | Իր կաշուի համար դողացող անարին մահուան երեսին ծիծաղող արի զինուոր չի ունենայ։ | ||
+ | |||
+ | Ինչպէ՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ եւ վայրկեանը հրամայում են մեռնել։ | ||
+ | |||
+ | Ինչպէ՞ս կարելի է անձնապէս վայելել այն կեանքը, որը զլացար զոհաբերել աստուածներիդ՝ հայրենիքիդ եւ ազգիդ։ Փոքրոգութեան չափ յիմարութիւն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կեանքիդ զոհաբերութեամբ անմահութիւն ձեռք բերել։ Դժբախտութիւն չէ՞ չհասկանալ, թէ մի օր ''ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է''։ Անմտութիւն չէ՞ կարծել, որ եթէ չընկար կռւում, մի օր, մի ժամ, գուցէ եւ մի վայրկեան յետոյ չես մեռնի կռուից դուրս «խաղաղ պայմաններում»։ | ||
+ | |||
+ | Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կայ, երբ պէտք է մեռնել։ Եղի՛ր տէրը կեանքիդ, որը չգիտես տարինե՞ր թէ վայրկեաններ պիտի տեւէ։ | ||
+ | |||
+ | «''Լաւ է մեռնել՝ ապրելու, քան թէ ապրել մեռնելու համար''»։ | ||
+ | |||
+ | Հայ սպայ, սրիդ վրայ գրիր իմ այդ խօսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ եւ արիացուցիչ դաստիարակութիւնն է, որ ոյժ պիտի տայ քեզ եւ զինուորիդ՝ ուրախ լինելու եւ մահուան հանդէպ, յաղթելու եւ մահը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Արուեստից Արուեստը''' | ||
+ | |||
+ | Կայ արուեստից արուեստը, որին անծանօթ զօրավարը միայն դիպուածով կարող է դափնիներ շահիլ։ Մարդկային սիրտը ճանաչելու եւ այն վարելու արուեստն է դա։ | ||
+ | |||
+ | ''Զուտ հոգեբանօրէն վերցրած ճակատամարտն այլ բան չէ, եթէ ոչ ինքնամարտ''։ Հրամանատարը ինքնաղեկավարութեամբ է ղեկավարում իր զօրամասը։ Ղեկավարելով ինքն իրեն, իր ներքին հոգեկան աշխարհը՝ նա ղեկավարում է եւ իր զօրամասը։ Պայթեց առաջին գնդակը՝ իրական վտանգի թագաւորութիւնը թեւակոխելու առաջին վայրկեանից մինչեւ ռազմագործողութիւնների դադարը, մինչեւ հաշտութեան կնքումը՝ ղեկավարն ունի մի հատիկ անելիք — ''արի եւ խանդավառ վիճակի մէջ պահել իր զօրամասերի հաւաքական սիրտը''։ | ||
+ | |||
+ | Առաջնորդը կենդանի խորհրդանշանն է յաղթանակի եւ պարտութեան, փառքի եւ անփառունակութեան, աղբիւրը խանդավառութեան, հոգեբանական գինովութեան, ինչպէս եւ յուսալքումի։ | ||
+ | |||
+ | Թերթեցէք անուանի ռազմավարների կեանքի եւ գործերի գիրքը եւ պիտի համոզուէք, որ այն բոլորը, որոնք պատերազմի վարպետ անունը եւ արնոտ հետքեր են թողել պատմութեան մէջ՝ եղել են հանճարեղ հոգեբաններ։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Յաղթելու գաղտնիքը''' | ||
+ | |||
+ | Մա՛րդը, նրա ստեղծագործ միտքը, նրա կամքը, նրա ոգին է դէպի իրեն թեքում յաղթութեան նժարը։ | ||
+ | |||
+ | Նիւթական, զէնք, ամրութիւն, յաջող դիրքեր միայն այնքան արժէք ունին, որքան միտք, կամք, ցանկութիւն է դնում մարդը նրանց գործածութեան մէջ։ | ||
+ | |||
+ | Մա՛րդն է իր յաղթութիւնների եւ պարտութիւնների պատճառը։ Եւ ''յաղթում է նա, որն արդէն յաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդէն յաղթել է ինքն իրեն''։ | ||
+ | |||
+ | Պարտւում է նա, որ արդէն պարտւած է ինքն իրենից, իր վախից, իր բնազդից, իր եսից։ | ||
+ | |||
+ | ''Վա՛խն է իրական թշնամին''։ | ||
+ | |||
+ | Դա աներեւոյթ թշնամին է, երրորդ ոյժը կռուադաշտում։ | ||
+ | |||
+ | Պատերազմող երկու կողմերը էապէս կռւում են երրորդի դէմ, իսկ այդ երրորդը՝ երկուսի էլ դէմ։ Թշնամի կողմերը էապէս ճգնում են պարտութեան մատնել իրենց սեփական վախը, իրենց սրտի մէջ նստած յամառ թշնամուն։ | ||
+ | |||
+ | Ջարդելով, խորտակելով իրար, նրանք, միաժամանակ, զինաթափում, գերում են իրենց սեփական վախը։ Եւ ապահովաբար ''յաղթում է նա, որն աւելի շուտ է ինքնայաղթութիւն ստանում'', որն աւելի առաջ է յաղթում իր վախը, իր սարսափը, կեանքին կառչած իր կենդանական բնազդը։ | ||
+ | |||
+ | Վա՛խը, դա ինքը, մարդ-կենդանին է, որը սիրում է կեանքը եւ ապրելու կոյր ցանկութիւնից մղուած դիմագրաւում է իրեն սպառնացող ամէն մի վտանգ։ Եւ որքան կոյր, այնքան ուժեղ է դա, որ պարտութեան է մատնում բազում ուժեր, յաղթւում, սակայն, մի հատիկ ոյժից։ | ||
+ | |||
+ | ''Մի բան աւելի քան կեանքը'', կեանքից աւելի ուժեղ, աւելի խանդավառօրէն սիրելն է այդ միակ ոյժը։ | ||
+ | |||
+ | ''Մահն արհամարհել կարողանալն է այդ ամենայաղթող ոյժը'', որի առաջ լայնօրէն բացւում են ոսկէ դռները յաջողութեան տաճարի։ | ||
+ | |||
+ | Իսկ, այդ «աւելի քան կեանքը» մէկի համար եղել է, միւսի համար է, երրորդի համար շարունակում է մնալ հայրենի երկիրը, ժողովուրդը, ազատութիւնը, փառքը, ճշմարտութիւնը եւ այլն։ | ||
+ | |||
+ | Ասել է՝ մեր զօրքին մահն արհամարհելու մղելուց առաջ պէտք է կարողանաք նրա պաշտամունքի առարկան դարձնել անձնական կեանքից աւելի քաղցրը, աւելի արժէքաւորը, աւելի ցանկալին։ Պէտք է կարողանաք մեզ հետեւողներին ներշնչել այն վսեմ համոզումը, թէ մեր կեանքն եւ անմահութիւնը' մեր հայրենիքն է, ժողովուրդը, մեր զէնքի փառքը։ | ||
+ | |||
+ | Կարողացա՞ք անել այդ, կարողացա՞ք գեղեցկացնել, քաղցրացնել, ցանկալի դարձնել մահը, կարողացա՞ք ժխտել մահը, ձեր զինուորների համար՝ եղէ՛ք վստահ, նրանք զարմանք ու հիացում պատճառող խոյանքներով կապահովեն ձեր զէնքի յաջողութիւնը։ Չկարողացա՞ք՝ միամտութիւն մի՛ ունենաք յաղթանակի յոյսով պատերազմ ու ճակատամարտեր վարելու։ | ||
+ | |||
+ | Չկարողացա՞ք - պատրաստուէք լիուլի զգալու պարտութեան դառնութիւններն ու նուաստացումները, պատրաստուէ՛ք՝ նուաստ եւ խոնարհ դիմաւորելու յաղթական թշնամուն, որն ազատ է յարգելու փոխարէն եւ թքելու ձեր մատուցած աղ ու հացի վրայ։ | ||
+ | |||
+ | Յաղթանակի իրաւունքն է՝ պարտւած հակառակորդին իր ոտներուն պատուանդան դարձնել։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Վախի ազդեցութիւնը''' | ||
+ | |||
+ | Քանի դեռ մարդ արարածը անզօր զոհն է վախի՝ կեղծ են ե՛ւ կրօնը, ե՛ւ գիտութիւնը, ե՛ւ դաստիարակութիւնը։ Չկայ հրէշ, աւելի անողոք եւ անողորմ քան վախը' կոյր անասունների,— բնազդական՝ վայրենիների եւ գիտակցական մարդու մէջ. մի հրէշ, որը կռուադաշտում իրեն ապաւինողներին յանձնում է թշնամու եւ մահուան ձեռքը։ | ||
+ | |||
+ | Վախը վտանգ է տեսնում այնտեղ, ուր չկայ։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի վատ եւ ստոր խորհրդական քան վախը, որ սպանում է իրեն ենթարկուողներին երբեմն ֆիզիքապէս, բայց միշտ էլ բարոյապէս։ | ||
+ | |||
+ | Վախը, որ առաջացնում է խաւարը, մենակութիւնը, անորոշութիւնը, չարագուշակ լռութիւնը, ծայրայեղ յոգնածութիւնը, քաղցը, տկարութիւնը, արնահոս վէրքը, սպանուածի դիակը եւայլն,— հարուածում է մեզ միաժամանակ ե՛ւ ֆիզիքապէս, ե՛ւ մտաւորապէս, ե՛ւ բարոյապէս։ Վախը ''սպանում է մեր խիղճը, մոռացնել տալիս մեր պարտականութիւնները, ուժեղացնելով անասունը մեր մէջ''։ | ||
+ | |||
+ | Կայ վախը՝ չկայ այլեւս կամաւոր ուշադրութիւն, անսխալ նշանառութիւն, հակառակորդի տկարութիւնից եւ ռազմավարական սայթաքումներից օգտուելու կարողութիւն։ Կա՞յ վախը՝ այլեւս զինուորի ուշադրութիւնը հաւասար չափով բաժանուած չէ իր պետի եւ հակառակորդի միջեւ, այլեւս նա անկարող է դառնում տալ աչքը թշնամուն, ականջը՝ պետին։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Փախուստի գաղափարը''' | ||
+ | |||
+ | Կռուի բախտը վճռում են վայրկեանները, եւ իմաստուն ռազմավարները գործում են վայրկեաններով եւ ոչ ժամերով։ | ||
+ | |||
+ | Որսացի՞ր վայրկեանը՝ տօնի՛ր յաղթանակդ։ | ||
+ | |||
+ | Փախցրի՞ր վայրկեանը՝ չկա՛յ յաջողութիւն։ | ||
+ | |||
+ | Լինում են վայրկեաններ կռուի ժամանակ, երբ ամբողջ զօրամասեր առանց լուրջ պատճառի փախչում են, թողած իրենց դիրքերը։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ է, ի՞նչ կայ, ինչո՞ւ են փախչում, արդեօք անկարելի՞ է մնալ միեւնոյն դիրքերում։ — Ո՛չ։ | ||
+ | |||
+ | Թշնամի՞ն է երեւացել նահանջողների թիկունքում։ — Ո՛չ։ | ||
+ | |||
+ | Անյաղթելի՞ է թշնամին։ — Ո՛չ։ | ||
+ | |||
+ | Հապա ինչո՞ւ է ձեր զօրամասը լքել իր դիրքերը։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ,— նման դէպքում պատասխանում է տգէտ սպան կամ էլ զայրացած հայհոյում — «Զինուորներ չեն, այլ վախկոտ ոչխարներ»։<ref>Մի՛ վիրաւորիր զինուորիդ, դաստիարակիչ միջոց չէ վիրաւորանքը։</ref> | ||
+ | |||
+ | Սակայն, առանց պատճառի չէր զինուորների անսպասելի փախուստը եւ սպային զինուորներ էին տրուած ղեկավարելու եւ ոչ ոչխարներ։ Ամբողջ դժբախտութիւնը նրանումն է, որ ղեկավարը չգիտէ, որ անսպասելի եւ անգիտակցական փախուստը հոգեբանական մի պարզ երեւոյթն է, որի համար զինուորը չէ մեղաւոր, այլ իր պետերը։ | ||
+ | |||
+ | Անգիտակցական փախուստի պատճառը յաճախ լինում է տեսողական պատրանքը կամ փախուստի գաղափարը, առաջ եկած ''թշնամու'' կրակի յանկարծական ուժեղացումից։ Այսպիսի դէպքում ''զինուորը անգիտակցաբար պատկերացումից անցնում է գործողութեան''։ Այսպիսի դէպքում փախուստի ձգտումը, մի կամ մի քանի զինուորների կողմից, ընդունւում է իսկական փախուստի ձեւը եւ նրանց ոտքի հանում։ Մնացածները ենթարկւում են փախչողների օրինակին, նրանց նախաձեռնութեան ոգու ազդեցութեան։ | ||
+ | |||
+ | Ոչ մի տեղ անձնական օրինակը այնքան վարակիչ չէ, որքան կռուադաշտում։ Հոգեբանօրէն իրեն մինակ չզգալու համար, զինուորը ենթարկւում է այն բոլորին, որոնք իրենից ուժեղ են թւում, որոնք գիտեն խիզախել, յանդգնիլ, նախաձեռնել։ Նա նետւում է առաջ խիզախի հետ, անմտաբար յետ փախչում վախկոտի հետ. ''նա չէ կարող հոգեբանօրէն մինակ մնալ''։ Զգա՞ց իրեն մինակ — այլեւս զօրամասն այն չէ, ինչ որ էր ժամ, վայրկեան առաջ, երբ իրեն հետ, իր կողքին էր զգում իր ցեղի բովանդակ ոյժը։ Նա պատրաստ է այլեւս փախչելու, այլեւս նա պատժուած է հոգեբանօրէն։ Այսպիսին է զինուորը կռւում։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Չափազանց կարեւոր են առաջին տպաւորութիւնները։ Ահա՛ թէ ինչու պէտք է ամէն կերպ ձգտիլ, որպէսզի զօրամասդ յաղթական հանդիսանայ առաջին իսկ բախումների ժամանակ։ | ||
+ | |||
+ | Ոգին տկարանում է՝ կրաւորական պաշտպանողականից, նահանջից, լուրից հարեւան զօրամասերի պարտութեան մասին, թիկունքից եկած տխրապատում նամակից, թերթերու եւ սուրհանդակի վատ տեղեկութիւններից, դէպի պետն ու ընկերն ունեցած անվստահութիւնից, անգործութիւնից, ընդունայն յոգնածութիւնից, վիրաւորների ու սպանուածների տեսքից, դասալիքներից, եւ անպարտաճանաչների անպատիժ մնալուց եւ այլն։ | ||
+ | |||
+ | Վա՜յ այն ռազմավարին, որ ծանօթ չէ զինուորի հոգեկան կեանքի գաղտնի զսպանակներին, եւ վա՜յ այն բանակին, որի ղեկավարը չգիտէ, թէ զօրքը հոգեբանական տագնապներից զերծ պահելու միակ փրկարար միջոցը՝ ''անմիջական ղեկավարութիւնն է''։ Հրամանատարը պէտք է լինի միշտ զօրամասի կողքին եւ ազդէ, անդադրում ուժարձակ զինուորների վրայ։ | ||
+ | |||
+ | Նկատուե՞ց տատանում զինուորների մէջ, վհատութիւն, փախուստի ձգտում, հրամանատարը անմիջապէս պէտք է երեւայ զինուորների մէջ, ծաղրէ թշնամու ճիգերը, համոզէ զինուորներին, թէ թշնամու կրակի սատկացումը, ինչպէս եւ նրա գոռ հուռռան հետեւանք են վախի։ | ||
+ | |||
+ | Նման տագնապներից ազատ չէ եւ թշնամիդ, գիտցի՛ր այդ եւ օգտուիր նրանցից։ Ոչինչ այնքան հանգստացուցիչ, գօտեպնդիչ չէ կռուի ժամանակ, որքան ղեկավարի խրոխտ ձայնը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Նա, որ ցանկութիւն եւ ժամանակ է ունեցել ուսումնասիրելու մեր վերջին տարիների ռազմական անյաջողութեանց պատճառները, անվերապահօրէն կը խոստովանի, որ մեր բոլոր պարտութիւնների մէջ վճռական դեր են կատարել մեր տարերային գաղթերը։ | ||
+ | |||
+ | Եւ հասկանալի է դա։ Ոչ մի հիւանդութիւն այն աստիճանի տարափոխիկ չէ, որքան խուճապը։ Այդ զարհուրելի «հիւանդութիւն»-ն էլ իր վարակիչ մանրէն կը ստանայ վտանգից, վտանգուած վայրերից փախչող անհատից կամ զանգուածից։ | ||
+ | |||
+ | Փախչելով կռուից, թշնամուց, վտանգից, զինուորը թէ ոչ-զինուորը, դառնում է վտանգաւոր միայն իրեն եւ իւրայինների համար։ Նա, ակամայից, ամենամեծ ծառայութիւնն է մատուցում առաջացող թշնամուն։ Նա անում է այն, ինչ որ չպիտի կարողանային կատարել թշնամու բանակները։ | ||
+ | |||
+ | Երեւալով այս կամ այն վայրում, նա իր նկուն եւ խղճալի տեսքով, իր պարտուածի եւ զէնընկէցի հոգեբանութեամբ ակամայից թշնամու հզօրութեան գովքն է անում, հարիւրապատկելով նրա ուժերը, թնդանօթները, միջոցները։ | ||
+ | |||
+ | Նա ակամայից դառնում է թշնամու առաջամարտիկ զօրագունդը, նրա ամենաաննշան յաջողութիւնները ուռցնողն ու տարածողը։ | ||
+ | |||
+ | Վտանգից փախչողն է դաւադրաբար թիկունքից իր զօրքերին առաջին հարուածը հասցնում։ Նա է բարձրացնում սեփական կաշուի արժէքը եւ պսակազրկում սրբութիւններն ու իդէալները։ | ||
+ | |||
+ | Զարհուրելի՜ է գաղթը։ | ||
+ | |||
+ | Որքան մեծ, այնքան աղէտալի է դա։ Իսկ մեծանում է նա ժամերով, վայրկեաններով։ Որպէս ձիւնագունդ՝ որքան թաւալւում, որքան առաջանում, այնքան աճում է, մեծանում։ | ||
+ | |||
+ | Գաղթը, գաղթականութիւնը՝ ահա՛ հայ զօրքի ներքին թշնամիներից մէկը։ | ||
+ | |||
+ | «Վտա՜նգ կայ, մա՜հ կայ»,— դաւաճանօրէն յիշեցնում է թշնամու հետ չափուող զօրքերին խուճապի մատնուած գաղթականութիւնը եւ ստիպում անգամ ամենախիզախներին ու անձնուէրներին ցնցուել, յետ նայել, ասել է՝ մտածել նահանջի մասին։ Եւ կռուողների հոգիների մէջ սկսւում է տագնապը։ Նրանց համար, երբեմն կամաց-կամաց, երբեմն էլ մի վայրկեանի մէջ գունատւում են, անարժէքանում, կորցնում իրենց լուսապսակն այն բոլոր իդէալները, որոնց պաշտամունքն իրենց թշնամու դէմ էր հանել։ | ||
+ | |||
+ | Եւ այսպիսով իւրայիններից դաւադրուած ու պարտուած դժբախտ զօրքը, որն ուխտել էր տուն վերադառնալ կամ վահանով կամ վահանի վրայ, վերադառնում է սարսափով բռնուած գաղթականութեան հետ, վերադառնում է վահանը լքած՝ իր յետեւից դէպ իր երկրի խորքերը քարշ տալով, յաճախ թւապէս իրենից շատ թոյլ թշնամուն։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչո՞ւ խելօք թշնամին՝ ծանօթ բանակների հոգեկան կեանքի թագուն զսպանակներին, ամէն կերպ ճգնում է գաղթեր առաջացնել, գաղթականութիւն ստեղծել իր հակառակորդի անմիջական թիկունքում։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչո՞ւ կռուի հոգեբանութեան ծանօթ հրամանատարութիւնը ոչ մի միջոցի առաջ չպիտի կանգ առնի՝ կռուի օրերին, կռուի վայրերում անհնարին դարձնելու գաղթ կոչուած չարիքը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Վախի դէմ''' | ||
+ | |||
+ | Որպէս վահան վախի դէմ բանակները գործածել են եւ գործածում են մի շարք նիւթական եւ բարոյական միջոցներ։ | ||
+ | |||
+ | Սպարտացիները, ասում է պատմութիւնը, կռւում կարմիր էին հագնում, որպէսզի չսարսափին արեան գոյնից։ Հին Գաղղիացիք վախի դէմ կռւում էին ամենակոպիտ միջոցներով, նրանք կռուի առաջին գծի վրայ գտնուողներին իրար էին կապում երկաթէ շղթաներով, որ նահանջելու մասին չմտածեն։ Չինացիք վախի դէմ կռւում էին իրենց հռչակաւոր պատնէշով։ | ||
+ | |||
+ | Սեւաստոպոլի պաշարման օրերին ֆրանսիացիք գրոհներից առաջ խմում էին հարբելու աստիճան։ Նախավերջին պատերազմում գերմանացիք, իրենց զօրամասերը բարոյալքիչ տեսարաններից հեռու պահելու նպատակով, վիրաւորների տեղափոխութիւնը եւ մեռելների թաղումը կատարել էին տալիս տեղի ազգաբնակութեան։ | ||
+ | |||
+ | Ամբոխը, ինչպէս եւ զօրքը, միշտ էլ կարօտ է խթանի։ Նա կարիք ունի առաջնորդի, առաջնորդուելու։ Նա սիրում է ուժեղին, սիրով ենթարկւում է նրան, որի ղեկավարութեան տակ քիչ անգամ է կարմրում, պարտւում։ Նա յաճախ յուսախաբում է, դաւաճանում, լքում տկար եւ անվճռական առաջնորդներին։ | ||
+ | |||
+ | Կարող առաջնորդի անձնական օրինակը՝ անվեհերութեան եւ խիզախութեան օրինակը վայրկենաբար բոցավառում է զօրքը, ամբոխը եւ նրանց մղում մեծագործութիւնների։ Իսկ երբ պակասում է կարող եւ արի առաջնորդը, վախը կենդանի դիակների է վերածում բանակը։ | ||
+ | |||
+ | Քիչ են այն ռազմավարները, որոնք իրենց բանակներին խանդավառելու նպատակով օգտագործած չլինեն նրանց անասնական ախորժակները։ | ||
+ | |||
+ | «Ես ուզում եմ ձեզ առաջնորդել դէպ աշխարհի ամենաարգասաւոր դաշտերը, հարուստ նահանգներ, մեծ քաղաքներ կը լինեն ձեր իշխանութեան տակ։ Այնտեղ կը գտնէք պատիւ, փառք եւ հարստութիւն»,— ասում էր Նապոլէոն իր զինուորներին։ | ||
+ | |||
+ | «Պէտք է լինել լաւ անասուն, այն էլ լաւ անասունների ցեղից,— դա առաջին պայմանն է յաջողութեան»։ | ||
+ | |||
+ | Սպենսերի այդ խօսքերը եւս զուրկ չեն որոշ ճշմարտութիւնից։ Ֆիզիքական դաստիարակութեամբ անհատը դառնում է աւելի տոկուն, բայց չէ փրկւում մահուան վախից։ | ||
+ | |||
+ | Այդ բոլորը՝ ֆիզիքական դաստիարակութիւն, կողոպուտի տենչ, բարոյականութիւն, պատիժ, երկաթէ կարգապահութիւն, վարձատրութիւն, կարող են, անշուշտ, թուլացնել, լռութեան մատնել մահուան վախը, բայց այդ բոլորը մեզ կարող են տալ միայն յարաբերական գերազանցութիւն եւ ոչ աւելին, ոչ այն ամենակարող ոյժը, որը ստուգապէս մեր սրտին եւ քմահաճոյքին է յանձնում թշնամու բանակները։ | ||
+ | |||
+ | Ի՞նչն է սակայն, այդ ամենայաղթ ոյժը, որի առաջ տեղի է տալիս մահուան վախը, մահը։ | ||
+ | |||
+ | Պատմութիւնը ցոյց է տալիս, որ ''անհատը որոշ դէպքերում ընդունակ է գերազանցելու իրեն'', անգիտանալու վտանգը, յաղթելու մահը, երբ իր մէջ խօսում է մոլեռանդ սէրը դէպի կրօնը, դէպի հայրենիքը, դէպի ազատութիւնը, դէպի արդարութիւնը, դէպի անմահութիւն խոստացող փառքը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Վախ եւ կատաղութիւն''' | ||
+ | |||
+ | Թշնամին, որ կը մարմնաւորէ վտանգը, իսկ այդ վերջինը՝ ցաւն ու մահը, մեր մէջ ոտքի է հանում ինքնապահպանման բնազդը, որի երկու երեսներ են վախն ու բարկութիւնը։ | ||
+ | |||
+ | Չկայ բարկութիւն, որ վախախառն չլինի, եւ ընդհակառակը։ Եւ հէնց դրանից է, որ վտանգի ենթական բնազդական մղում է զգում՝ կամ նետուելու առաջ թշնամուն ոչնչացնելու համար, կամ յետ՝ խելայեղօրէն փախչելու նրա առջեւից։ | ||
+ | |||
+ | Աւելի պարզ. ''ցաւի ու մահուան նախատեսութիւնից ազատուելու խելագար ցանկութիւնը տագնապի է մատնում զինուորը''։ Եւ որովհետեւ տագնապները չափազանց սպառիչ են՝ զինուորն աճապարում է իր անհանգստութիւնն արտայայտելու որոշ ելք գտնել, ինչը նայած ղեկավարի արժէքին կարող է դրական կամ բացասական լինել։ | ||
+ | |||
+ | Ահա նման տագնապներից է, որ հոգեբան պետերը զերծ պիտի պահեն իրենց զօրամասերը։ | ||
+ | |||
+ | ''Պատերազմում չի բաւում միայն քաջ լինել, պէտք է ե՛ւ կատաղի լինել''։ Պէտք է կարողանալ ''զարհուրանք'' ստեղծել ու ''ապրեցնել դա թշնամու բանակում''։ Կատարեալ մարտիկ չէ նա, որ կատաղութիւն չէ շնչում։ Միայն մեր կատաղութիւնն է, որ հակառակորդի մէջ մեռցնում է յաղթանակի յոյսը։ Որպէսզի մեր գրոհները լինին յաղթաբեր, պէտք է լինին սարսափեցուցիչ։ | ||
+ | |||
+ | Դա պահանջւում է մասնաւորապէս Արեւելքում։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Նայի՛ր դրօշակին''' | ||
+ | |||
+ | «Հասկանո՞ւմ ես կատարածդ»,— կը հարցնէր նաւապետը մէկին, որը նոր էր ընդունուած, որպէս նաւազ, եւ կայմի վրայ բարձրանալու փորձեր կը կատարէր։ | ||
+ | |||
+ | Երիտասարդը արդէն կը մօտենար կայմի ամենաբարձր կէտին, երբ նայեց ներքեւ լեռնացող ալիքներին եւ գլխի պտոյտ զգաց։ | ||
+ | |||
+ | «Նայի՛ր դրօշակին, նաւազ»,- ձայն տուեց նաւապետը՝ տեսնելով իր զինուորը վտանգի մէջ։ | ||
+ | |||
+ | Տղան հնազանդուեց իր ղեկավարի ձայնին եւ յաջողութեամբ հասաւ կայմի ծայրը։ | ||
+ | |||
+ | Նոյնը յաճախ զինուորի հետ տեղի է ունենում կռուադաշտում, ուր ամէն ինչ խօսում է, վկայում ստոյգ վտանգի, ցաւի ու մահուան մասին։ | ||
+ | |||
+ | Ճակատագրական վայրկեանին զինուորը պէտք է լսէ իր պետի սրտապնդիչ ձայնը — «Զինուո՛ր, նայի՛ր վերեւ, դրօշակիդ»։ | ||
+ | |||
+ | Դա ասել է՝ յիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զէնք են վերցրած։ | ||
+ | |||
+ | Դա ասել է՝ արիացի՛ր, քանզի քեզ հետ է ցեղդ, որն ապրել է ուզում։ | ||
+ | |||
+ | Դա ասել է՝ նայէ՛, վերեւն աչք կայ, որ տեսնում է քեզ, արթուն աչքը նախահայրիդ, որ կը հետեւի քո բոլոր շարժուձեւերին։ | ||
+ | |||
+ | Նայիր դրօշակին։ Դա ասել է՝ մի մոռանար, որ ''սկսուած ճակատամարտի ելքից է կախուած հայրենիքիդ ճակատագիրը''։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''«Սրանով կը յաղթես»''' | ||
+ | |||
+ | Մէկից աւելի են այն միջոցները, որոնց կռուի ժամանակ կը դիմէ ղեկավարը՝ իր զօրքերի բարոյական թեւն ու թափը ամրացնելու համար։ ''Զինուորն իր հոգեւոր հացն ունի''.— վերյիշումներ նախկին յաղթութիւնների մասին, նրա երեւակայութիւնը յուզող վեհ պատկերներ, վառ ու կենդանի նկարագրութիւն նրա յաղթահարած դժուարութիւնների, բարեգուշակ նշաններ եւ այլն։ | ||
+ | |||
+ | Ալեքսանդր Մեծի գուշակը,— ասում է Պլուտարքոսը, որ կը հետեւէր իր թագաւորին պատերազմների ժամանակ,— մի օր զօրքերի ուշադրութիւնը հրաւիրեց արծուի վրայ, որ կը սաւառնէր աշխարհակալի գլխի վերեւ եւ իր թռիչքով կ’առաջնորդէր նրա զօրքերը։ Այդ բարեգուշակ նշանը ոգեւորեց բոլորին եւ փաղանգը արագ վազքով՝ նման ծովի ալիքին, հետեւեց հեծելազօրքին, որ կը գրոհէր թշնամու դէմ։ | ||
+ | |||
+ | Զինուորի հոգու շարժումներին ծանօթ աշխարհահռչակ զօրավարներից մի ուրիշը՝ Հաննիբալը, նոյն նպատակով կը շոյէր իր զօրքերի փառասիրութիւնը, ասելով նրանց՝ «Ես, որ եղել եմ ձեր բոլորի աշակերտը, ձեր պետը դառնալուց առաջ»։ | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ զօրավարների զօրավարը՝ Աւարայրի Վարդանը. «Արդ, աղաչեմ զձեզ, ով քաջ նիզակակիցք իմ. մանաւանդ զի բազումք ի ձէնջ լաւագոյնք էք քան զիս արիութեամբ, եւ գահուի վեր ըստ հայրենի պատուոյն, բայց յորժամ ձերով կամօք եւ յօժարութեամբ առաջնորդ եւ զօրագլուխ ձեզ կացուցէք, հեշտ եւ բաղձալի թուեսցին բանք իմ ի լսելիս մեծամեծաց եւ ի փոքունց»։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Հարո՜ւստ է Սիւնեաց աշխարհը հինաւուրց վանքերով ու բերդերով՝ կիսաւեր ու փլատակ սրբավայրեր, որոնք դարեր շարունակ թուրքի համար ախոռի եւ դարմանանոցի տեղ կը ծառայէին։ Այս պարագան, որն իմ ուշադրութիւնը գրաւել էր Սիւնիք մտածս հէնց առաջին օրերից, ինձ հնարաւորութիւն ընձեռեց իմ վարած ռազմագործողութիւններին տալ Խաչակրաց արշաւանքի բնոյթ։ Իմ զինուորը սրբազան դողով կը նայէր հէքեաթական Գեղուաձորի դուռը փակող Բաղաբերդին, երբ նրա ճակատը կը խոնարհուէր եւ շրթունքները կը շօշափէին իր փլատակների մէջ այնքա՜ն վեհ բերդի քարերը։ Իմ զինուորը չէր կարող այլեւս անտարբեր անցնել իր երկրի պատմական յիշատակների մօտով։ | ||
+ | |||
+ | Եւ հէնց այդ թուլութեան մէջ էր նրա անպարտելի ոյժը։ | ||
+ | |||
+ | — Այս շրջանի թրքութիւնը եւ ուժեղ է եւ լաւ կռուող,— մեր յարձակումներից մէկի նախօրեակին ասաց ինձ իմ զինուորներից մէկը։ | ||
+ | |||
+ | — Եթէ կասկածում ես մեր յաջողութեան մասին, կարող ես վերադառնալ տուն,— նկատեցի իրեն։ | ||
+ | |||
+ | Խօսելու փոխարէն նա լաց եղաւ, պէտք էր սիրտն առնել։ Աւելացրի։ | ||
+ | |||
+ | — Երեւի չգիտես, որ այդ շրջանում ե՛ւս կան հայկական եկեղեցիներ եւ բերդեր, որոնք հսկայ մագնիտների պէս մեզ պիտի քաշեն, տանին, եւ որոնց մէջ ես եւ դու պիտի աղօթենք վաղը։ | ||
+ | |||
+ | — Ո՞վ կարող է,— դարձայ վաշտերիս, ուզելով խռովել նրանց պետերի հոգին,— ո՞վ կարող է ձեզնից հանգիստ լինել, երբ դեռ որոշ թրքական շրջաններում հայկական սրբավայրեր կան։ | ||
+ | |||
+ | — Ոչ ոք։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն, գոհ լինինք ճակատագրից, որ մեզ է վիճակուած դարաւոր պղծանքից փրկելու Սիւնիքի սրբութիւնները։ | ||
+ | |||
+ | — Գոհ ենք,— գոռացին վաշտերս։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն, ուր հայկական սրբութիւններ՝ այնտեղ մենք, այնտեղ մեր սուրը։ | ||
+ | |||
+ | — Այո՛, այո՛... | ||
+ | |||
+ | Սկսուեցին կռիւները։ | ||
+ | |||
+ | Եւ, այնուհետեւ թշնամու դիրքերի եւ քանակի մասին հարցնելու փոխարէն, Սիւնեցին կը հարցնէր հայկական եկեղեցիների եւ բերդերի մասին եւ առաջ կը խոյանար որպէս խաչակիր։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Յաղթական տրամադրութիւն''' | ||
+ | |||
+ | Հոգեկան ուրախ տրամադրութիւն` քրիստոնէական կրօնի հիմքերից մէկն է դա,— ասել է անգլիացի մի աստուածաբան։ | ||
+ | |||
+ | Բանակների յաջողութեան մայրն է դա, յաղթութեան դայեակը,— աւելացնենք մենք։ | ||
+ | |||
+ | Ես մի սպայ գիտեմ, որին իր սրամիտ զինուորներն անուանում էին «ուրբաթախօս»։ Մի զոյգ ուսադիր, խթանները եւ սուրը,— ահա՛ այդ զինուորականը եւ իր բովանդակ արժէքը։ Թթուած դէմքով, սակաւախօս եւ անհամբոյր այդ մարդը պաշտօնական էր անգամ իր սպասեակի հետ։ | ||
+ | |||
+ | - Լռութիւն,- սա էր ամէնից յաճախ գործածած խօսքը։ | ||
+ | |||
+ | Մարդկային հոգեբանութիւնից անտեղեակ այդ զինուորականը չգիտէր, թէ ծիծաղը, երգը, խաղը հոգեւոր կազդուրիչներ էին զինուորների համար։ Չգիտէր, որ ''բանակները յաղթում են եւ պարտւում միշտ էլ կռիւներից դուրս, բախումներից առաջ՝ նախ հոգեբանօրէն''։ Նա ծանօթ չէր այդ պարզ ճշմարտութեան եւ մինչեւ վերջն ալ անծանօթ մնաց յաղթութեան։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | — Ի՞նչ է վշտի ֆիզիքական ազդեցութիւնը,— հարցնում է Բժ. Ժակոբին եւ պատասխանում.— Նոյնը, ինչ որ է գնդակից կամ սրից ստացուած վէրքինը։ Վիշտը սպանում է նոյնքան ստոյգ, թէեւ դանդաղ կերպով, ինչպէս եւ հրացանը։ Եւ աւելի մեծ է թիւը նրանց, որոնք վերջին դարի ընթացքում սպանուած են վշտից, քան նրանք, որ մեռած են կռւադաշտում։ | ||
+ | |||
+ | Լիկուրգոսի իմաստուն կարգադրութեամբ՝ սպարտական ճաշարաններում դրուած կը մնար ծիծաղի աստուածը։ | ||
+ | |||
+ | Ուժեղ ծիծաղը,— ասում է Տալմանը, նման է ուժանակային փամփուշտի, որը պայթում է ճիշդ իր տեղը, իսկ սեւամաղձութիւնը, կը նմանի այն հրացանին, որը յետ է տալիս եւ գետին գլորում իրեն գործածողին։ | ||
+ | |||
+ | Չեմ կարող չմտածել, թէ աշխարհն աւելի գեղեցիկ եւ երջանիկ պիտի լինի, եթէ մեր դաստիարակիչները մշակել կարողանան՝ պարտականութիւն դէպ ուրախութիւնը, եւ ուրախութիւն դէպի պարտականութիւնը,— ասում է Կարլէյլ։ | ||
+ | |||
+ | «Ցոյց տուէք մեզ մի մարդ, որ երգում է աշխատելու ժամանակ։ Դա աւելի գործ կը կատարի, աւելի լաւ կը կատարի եւ աւելի երկար կ’աշխատի։ Նա, որ առաջանում է երաժշտութեան հնչիւնների տակ, յոգնածութիւն չի զգում։ Ասում են, թէ աստղերը երաժշտութիւն են ստեղծում, երբ դառնում են իրենց մոլորակային ուղեգծի շուրջը,— շարունակում է Կարլէյլ։ | ||
+ | |||
+ | Զօրամասիդ մէջ,— աւելացնենք մենք,— նայած իր տրամադրութեան, աճում կամ տկարանում է հաւաքական սիրտը։ Առաջին դէպքում նա զգում է իրեն աւելի ուժեղ եւ յարձակողական։ Երկրորդ դէպքում նա մտածում է միայն նահանջի մասին։ | ||
+ | |||
+ | ''Թախիծն առաջացնում է անհանգստութիւն''։ Իսկ այդ վերջինը՝ հոգեկան անզօրութիւն եւ վախ։ | ||
+ | |||
+ | Ուրախութիւնն, ընդհակառակը, սնուցանում է մեր ոյժերը, ամրացնելով մեր թեւն ու թափը։ | ||
+ | |||
+ | Զինուորը չի սիրում խոժոռադէմ ղեկավարներին, որոնց հայեացքը «թթուեցնում է կաթը»։ | ||
+ | |||
+ | Արդ, թէ ինչու եմ ասում՝ ''եղի՛ր կենդանի արեւ'', քանզի յաղթական հանդիսանալու համար, զօրամասերդ պէտք ունին լոյսի, ջերմութեան եւ ուրախ տրամադրութեան»։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի գօտեպնդիչ, արիական եւ գեղեցիկ շարժուձեւ, քան ծիծաղը ցրտի, սովի, յոգնածութեան ժամանակ, ծիծաղը թշնամու քթի տակ վտանգի դէպքում, մահուան երեսին։ | ||
+ | |||
+ | Ես զինուորներ ունէի, որոնց մշտուրախ դէմքի պայծառութիւնը չէր կարող ծածկել եւ ոչ մի սեւ ամպ։ | ||
+ | |||
+ | Չկայ, նոյնպէս, աւելի տխուր եւ բարոյալքիչ պատկեր քան անժպիտ, մռայլ, աներգ, քան հոգեպէս թթուած զօրամասը։ Այդպիսին պարտւում է դեռ կռուադաշտ չհասած, գերւում իր վախից, դեռ գերի չընկած։ | ||
+ | |||
+ | Որպէս մշտուրախ տրամադրութեան հետեւանք՝ իմ ժողովրդական զօրամասերում միշտ էլ կարելի էր լսել նման յատկանշական զրոյցներ. | ||
+ | |||
+ | — Ասում են թէ,— պատմում է մէկը,— այս անգամ թաթարները գալիս են աւելի մեծ ուժերով։ | ||
+ | |||
+ | — Աւելի լաւ,- եւ աւելացնում է մի ուրիշը,— մենք էլ աւելի մեծ թւով գերիներ եւ զէնքեր կը վերցնենք։ | ||
+ | |||
+ | — Ասում են թէ դէպի Սիւնիք շարժուող կարմիր բանակի մեծագոյն մասն այս անգամ կազմում է հեծելազօրքը։ | ||
+ | |||
+ | — Շատ ուրախ ենք, վաղը բոլորս էլ կը դառնանք ձիաւոր,— պատասխանում էր մի ուրիշը։ | ||
+ | |||
+ | — Վատ չէր լինի,— միջամտում է մի այլ զինուոր,— թէ եկողներն այս անգամ հետերն ունենային կենսամթերք եւ ռազմամթերքով բեռնաւորուած մի մեծ քարավան։ | ||
+ | |||
+ | — Աստուած տայ, տղայք,— լսւում էր հարիւրապետներից մէկի ձայնը։ | ||
+ | |||
+ | — Աստուած ձայնդ լսի, պարոն հարիւրապետ, եւ եկողների հետ մի սայլ էլ ծխախոտ ուղարկի մեզ,— աւելացնում է մի տարէց զինուոր։ | ||
+ | |||
+ | — Չլինի թէ լուցկին մոռանան... | ||
+ | |||
+ | — Սիւնեցու ախորժակ է, հա. ուզում ենք, որ խեղճ թուրքը, թաթարը, բոլշեւիկը թէ՛ գան մեռնելու եւ թէ՛ մեզ նուէրներ բերեն,— սրախօսում է մի ուրիշը եւ բորբոքում զօրամասի վարակիչ քրքիջը... | ||
+ | |||
+ | Այս զրոյցից միայն երեք օր անց՝ Սիւնիքը կարմիր զօրավարներից Կուրոչկինի եւ տաճիկ փաշաներից Զաւալի միջոցաւ ստացաւ մի քանի հարիւր ձիեր, մօտ երկու հազար գերի, թնդանօթ, գնդացիր, հրացան, դրօշակներ՝ այն ամէնը, ինչ որ Սիւնեցի զինուորը կատակով խնդրել էր երկնքից։ Թշնամու միացեալ ուժերի պարտութիւնն այս անգամ աւելի մեծ եղաւ, քան մեր տարած յաղթանակը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Հմայքը''' | ||
+ | |||
+ | «Զինուորները կռւում են պարտականութիւնից կամ պարտադրանքից մղուած, բայց յաղթում են այն յարգանքի եւ հաւատարմութեան շնորհիւ, որ տածում են դէպի իրենց պետերը»։ | ||
+ | |||
+ | Խոր ճշմարտութիւն կայ Գարիբալդիի այս իմաստուն խօսքերի մէջ։ | ||
+ | |||
+ | Այդ կարծիքը չբաժանող զինուորականը կամ վառօդի հոտ չէ առած կամ տգէտ է մահացիօրէն։ | ||
+ | |||
+ | Համաշխարհային պատմութիւնն իրենց անուան շռինդով լցրած հսկաները ոչ միայն կը սիրուէին իրենց բանակների կողմից, այլեւ կը պաշտուէին որպէս պատերազմի աստուած։ | ||
+ | |||
+ | Անձնական հմայքը երկնքի շունչն է, աստուածների գաղտնի ազդեցութիւնը, որով հոգեկան ռազմավարը կախարդում է իր ղեկավարութեան յանձնուած զանգուածները եւ հրաշագործութիւնների մղում նրանց։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Մտաւոր արիութիւն''' | ||
+ | |||
+ | Օրերը եւ ժամերը նախապատրաստում, իսկ վայրկեանները վճռում են ռազմական գործողութեան բախտը։ | ||
+ | |||
+ | Ճակատագրական դեր են խաղում տագնապի վայրկեանները կռւում, երբ ղեկավարը պիտի կարողանայ գնահատել վայրկեանը, չափել հաւանականութիւնները, վճռել, եւ անյապաղօրէն գործի անցնել։ Սրա համար ղեկավարը պէտք է օժտուած լինի մտաւոր արիութեամբ։ | ||
+ | |||
+ | Քիչ բան արժէ հանճարեղ միտքը, իդէալական մարտագիրը, պարզատեսութեան հասնող շրջահայեցութիւնը, եթէ ղեկավարին պակասում է մտքի արիութիւնը՝ ամենաանհրաժեշտը զօրականի բարձր յատկութիւններից։ | ||
+ | |||
+ | Արագ վճիռ եւ կորովի գործողութիւն,— ահա՛ յաջողութեան գլխաւոր գաղտնիքներէն մէկը։ Դժուարանո՞ւմ ես կանգ առնել այս կամ այն վճռիդ վրայ, տատանւո՞ւմ ես՝ կը նշանակէ փախցրիր վայրկեանը, սրա հետ եւ յաղթութիւնը։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի աղէտալի յատկութիւն քան ղեկավարի մտաւոր թուլութիւնը եւ երկչոտութիւնը։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի ձախող ղեկավար քան տատանուողը։ | ||
+ | |||
+ | Եղի՛ր արի ե՛ւ մտքով, ե՛ւ մի մոռանար, որ կայ աւելի վատը քան վատ վճիռը՝ որոշ եւ հաստատ վճռի չգոյութիւնը, տատանումը եւ՛ որպէս հետեւանք՝ պարտութիւնը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Նախաձեռնութեան ոգի''' | ||
+ | |||
+ | Ղեկավարի բարձր յատկութիւնը՝ մտաւոր արիութիւնը ունի իր հարազատ քոյրը՝ նախաձեռնութեան ստեղծագործ ոգին։ Այս երկուսը փոխադարձաբար լրացնում եւ ուժեղացնում են իրար։ Չի կարելի ասել, թէ ո՞րն է աւելի արժէքաւոր. անհրաժեշտ են երկուսն էլ։ | ||
+ | |||
+ | Ռազմարուեստի հին ձեւերը ու միջոցները, որոնք երէկ եւ նպատակայարմար էին, եւ արդիւնաբեր եւ զօրաւոր, այսօր այդպէս չեն։ | ||
+ | |||
+ | Կան շատ ծանօթ եւ ծեծուած ճամբաներ, որոնք այսօր չեն տանում դէպի յաղթանակ։ Տհաս եւ ծոյլ միտքն է կուրօրէն ընդունում այս կամ այն դասականացած հեղինակութիւնը, կարծիքը, ձեւը։ Այսօր կռւում տեղ չունեն մեռեալ մեթոդն ու տարրը։ | ||
+ | |||
+ | Մի՛ յենուիր այս կամ այն քարացած կանոնին, ինչպէս կոյրը՝ իր ձեռնափայտին։ Հեռու կանոնամոլութիւնից։ Եղիր նախաձեռնող, կենդանի եւ ստեղծագործ։ | ||
+ | |||
+ | ''Չկայ աւելի խղճալի ղեկավար քան իր տէրերի հրամանները մեքենաբար գործադրողը։ Այդպիսիններից փախչում է յաջողութիւնը։'' | ||
+ | |||
+ | Ուզո՞ւմ ես յաղթել, եղիր կռւում նախաձեռնող, ստեղծագործ եւ արի։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Ծանի՛ր թշնամուդ''' | ||
+ | |||
+ | Ճանաչի՛ր թշնամուդ։ Այդ երկու բառն էլ գրիր հոգիիդ մէջ, որ չմոռանաս երբեք։ | ||
+ | |||
+ | Մարդկային է՝ անյայտից վախենալ։ | ||
+ | |||
+ | Մեզ անծանօթ մի աննշան զօրախմբակի գիշերուան գրոհն աւելի ահաւոր է, քան մի ծանօթ գնդի յարձակումը ցերեկը։ | ||
+ | |||
+ | ''Թշնամին աւելի ուժեղ է երբ չենք ճանաչում նրան''։ | ||
+ | |||
+ | Մենք աւելի թոյլ ենք, երբ անծանօթ ենք մեզ մահ սպառնացողին։ | ||
+ | |||
+ | Մի ժողովուրդ, որի ռազմական միտքն ընդունում է միայն պաշտպանողական կռուի ձեւերը, կարող է չափազանց յարձակողական թուալ մեզ. մի ռազմավար, որի հետեւակ եւ անհաստատ միտքը վճռական ձեռնարկներից գերադասում է տագնապի աղէտալի ձգձգումը՝ կարող է մեզ չափազանց ներգործօն թուալ, ''եթէ ստուգապէս ծանօթ չենք նրան''։ | ||
+ | |||
+ | Իսկ երբ ծանօթ ենք նրա հոգեբանութեան՝ մենք մեծապէս կարող ենք օգտուել նրա թերութիւններից, կրաւորական ե տատանոտդ ոգուց, ինչպէս եւ կարող ենք տեղին ու ժամանակին հեշտութեամբ ամլութեան դատապարտել նրա առաւելութիւնները։ Ծանօթանալով թշնամու ռազմավարական հայեացքներին, ասել է՝ նրա կռիւները մղելու եղանակներին ու ոգուն, մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ յանկարծակիի գալու անհաճոյ վտանգներից։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի անմեղ բան, քան թաթար կռուողների դիրքերում բարձրացած «ալլա՜հ, ալլա՜հ» գոռում, գոչումը։ Անշանթ որոտում է դա, որ դեռ չի նշանակում թէ թշնամին յարձակւում է, առաջանում։ Բայց այդ ցեղի հոգեբանութեան անծանօթը կարող է այդ անմեղ աղմուկը ընդունել որպէս որոտմունք՝ շանթից, հարուածից առաջ։ | ||
+ | |||
+ | Փորձեցէք երկու անգամ, միեւնոյն ժամին կամ միեւնոյն կէտի վրայ պարտութեան մատնել թուրք եւ թաթար զօրքը, եւ այլեւս այդ անուղղայ ճակատագրապաշտը չի յանդգնի նոյն կէտի վրայ անհանգստացնելու ձեզ, որքան էլ որ պայմանները նպաստաւոր լինեն իրեն համար։ | ||
+ | |||
+ | Վա՜յ թաթար զօրքին, եթէ նրա առաջին փորձը անյաջող անցաւ, կորած է նա։ Ինչ որ ժողովուրդն է, այն էլ՝ իր զօրքը։ | ||
+ | |||
+ | Որքան հոգեբանօրէն տարբերւում են ժողովուրդները, նոյնքան էլ՝ իրենց բանակները։ Գերազանցօրէն կարգապահ եւ յարձակողական է գերման զինուորը, հնարագէտ եւ ուրախ՝ ֆրանսացին, անասելիօրէն տոկուն է ռուսը, պաղարիւն՝ անգլիացին։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ ժողովուրդները աւելի ռազմասէր եւ անհանգիստ են լինում։ Քաղաքական իտէալները զգալիօրէն ուժեղացնում են ազգերի ռազմական խանդը։ | ||
+ | |||
+ | Զէնքի յաջողութիւնները բարձրացնում են, անյաջողութիւնները՝ ձգում նրանց ռազմունակութիւնը։ | ||
+ | |||
+ | Ցեղերի խառնուածքի ինչպէս եւ ռազմագիտական մտքի վրայ մեծապէս ազդում է ֆիզիքական միջավայրը, դաստիարակութիւնը, հարեւանների վերաբերմունքը եւայլն։ | ||
+ | |||
+ | Երբ գիտես այդ բոլորը, երբ ճանաչում ես թշնամուդ՝ դու աւելի ուժեղ ես զգում քեզ, աւելի թոյլ՝ թշնամուդ։ | ||
+ | |||
+ | Այո՛, որքան լաւ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թոյլ է նա քեզ համար։ ճանաչիր թշնամուդ, որ հեշտութեամբ յաղթես նրան։ | ||
+ | |||
+ | «Կեսարը,— ասում է Պլուտարքոսը,— ճանաչում էր նրանց, որոնց կ’առաջնորդէր դէպի կռիւ, եւ նրանց, որոնց դէմ կը պատերազմէր»։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Հայութեան մահացու թշնամին՝ թրքութիւնը կարող է բազում քաղաքական ցուցանակներ փոխել, բայց էապէս միշտ էլ է եւ կը մնայ նոյնը՝ նենգ, տմարդ, մարդակեր։ Հակառակ ուրիշներին՝ այդ ցեղի մարդկայնացումը իր թուլութեան մէջ է։ | ||
+ | |||
+ | Եթէ երբեւիցէ քեզ յաջողուել է մի հատիկ ազնիւ թուրք տեսնել, նշանակում է թէ դու նրան տեսել ես անզօրի, անզէնի, պարտեալի վիճակում։ | ||
+ | |||
+ | Այդպիսիներին ես հանդիպել եմ Բալկանեան պատերազմի եւ Լեռնահայաստանի գոյամարտի օրերին՝ որպէս գերիների, պարտեալների, թոյլերի։ | ||
+ | |||
+ | Ցեղերէն ամենավայրագը եղել է եւ շարունակում է մնալ թուրքը։ Իսկ ''վայրագութիւնը նշան է վախկոտութեան'' — ասում է հոգեբանութիւնը։ | ||
+ | |||
+ | Աւելի վախկոտ է հաւաքական թուրքը՝ ամբոխը, զօրամասը։ Երկու դար է, ինչ այդ ցեղը կառչած է մնում պաշտպանողական պատերազմին եւ ճակատամարտին, քանզի կրօնական զգացումը այլեւս նրա հոգեկան կեանքին չէ հաղորդում նախկին սաստկութիւնն ու թափը, որին ընդունակ էր մինչեւ 17-րդ դարը։ | ||
+ | |||
+ | Թուրքերի քաջութեան առասպելը ծնունդն է իրենց բարբարոսութեան եւ ոչ թէ իրենց մարտական առաքինութիւնների։ Նրանց անուան ու զէնքի սարսափը Արեւելքում եղել է ոչ այլ ինչ, եթէ ոչ խաղաղ եւ անզէն ժողովուրդների կոտորածն ու կողոպուտը։ Եւ ''միշտ էլ թուրքն իր բարբարոսութիւնը ծառայեցրել է որպէս ահ ու սարսափ տարածելու միջոց''։ | ||
+ | |||
+ | Դա եղել է եւ շարունակում է մնալ թուրքերի զինուորական խաբուսիկ քաջութեան միակ աղբիւրը։ | ||
+ | |||
+ | Դեռ ամէն ինչ չէ կոյր կրօնամոլութիւնը։ Գիտութեան եւ բարոյականի ոյժին անծանօթ տաճիկ զինուորը վճռական է միայն կռուի առաջին վայրկեաններում։ Եւ վա՜յ իրեն, եթէ իր առաջին հանդիպումը թշնամու հետ անցաւ անյաջող։ Շատ անգամ, գրեթէ, առաջին անյաջողութիւնից յետոյ, նա դառնում է «ընկած ձի՝ անընդունակ աքացելու»։ | ||
+ | |||
+ | Այս է իրական թուրք զինուորը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Զօրաւոր խօսքը''' | ||
+ | |||
+ | Գուցէ եւ միակ տեղն է կռուադաշտը, ուր ամէն բանից աւելի եւ ամէն բանից սուր զգացւում է կարիքը բարոյապէս ազդելու եւ իշխելու մտքերի, սրտերի եւ կամքերի վրայ։ | ||
+ | |||
+ | Կարողանալ բռնակալօրէն իշխել հոգիների վրայ,— ահա՛ ղեկավարի ամենամեծ եւ ամենաանհրաժեշտ կարողութիւնը, առանց որին զօրանոցն ու մարտադաշտը զինուորներին չի կարող յաղթութեան մղել։ | ||
+ | |||
+ | Այն, ինչ որ յաճախ դժուարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանօթը, հեշտութեամբ կատարում է ղեկավարի զօրաւոր խօսքը։ | ||
+ | |||
+ | Խօսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խօսքը միշտ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տուող խօսքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը։ | ||
+ | |||
+ | Եւ որքան զօրաւոր՝ այնքան մեծ է նրա հմայքը, այնքան ընդարձակ է նրա տիրապետութիւնը։ | ||
+ | |||
+ | Խօսքը՝ դա ինքը ղեկավարն է։ | ||
+ | |||
+ | Յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պէտք է զօրաւոր խօսքը։ | ||
+ | |||
+ | Առանց զօրաւոր խօսքի բութ են սրերը, թոյլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը։ | ||
+ | |||
+ | Առանց զօրաւոր խօսքի չկայ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշանութեան՝ չկայ յաղթութիւն։ | ||
+ | |||
+ | Մարդկային լեզուն չունի մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չազդեր կռւում գտնուող զինուորի հոգեբանութեան վրայ։ | ||
+ | |||
+ | Պէտք է գիտենալ՝ ի՞նչ եւ ինչպէ՞ս խօսել զինուորին։ Իսկ դրա համար պէտք է ծանօթ լինել, եթէ այսպէս կարելի է ասել, «հոգեկան քիմիայի» օրէնքներին։ Պէտք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինուորի մէջ՝ մեր ցանկացած հոգեկան յուզումն առաջացնելու համար։ | ||
+ | |||
+ | Տպաւորութիւն է գործում շատ անգամ ոչ թէ այն, թէ ինչ որ ասում ենք, այլ այն, թէ ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպէ՞ս ենք ասում։ | ||
+ | |||
+ | Հայրենապաշտութիւն, կրօնական մոլեռանդութիւն, ազատասիրութիւն, բարի նախանձ եւ այլն,- ահա՛ զինուորական զօրաւոր խօսքի աղբիւրները։ | ||
+ | |||
+ | Բարձր հայրենասիրութիւն։ Դա զինուորի սրտի ամենազգայուն լարն է, որի թրթռումներից մեծապէս օգտուել են եւ օգտւում են ղեկավարները։ Չկայ, չգիտեմ մի պատմական զոհաբերութիւն, մի մեծագործութիւն, մի հերոսական թռիչք, որին ընդունակ չլինէր այդ հզօր զգացումը։ Դա է անմահացրել Թերմոպիլեան կիրճը, Բուլկարական Շիպկան, հայկական Սիւնիքը։ | ||
+ | |||
+ | Կրօնական զգացումը հրաշքներ է կատարել անցեալում։ | ||
+ | |||
+ | «Ձեր առջեւը արքայութիւնն է, ձեր յետեւը դժոխքը, ընտրեցէք մէկն ու մէկը։ Որպես կայծոռիկներ կը ճառագայթեն պատերազմում ընկածների վէրքերը։ Նրանք կը մտնեն Եդեմի գեղեցիկ պարտէզները, եւ կը պառկին ոսկեթել բարձերի վրայ...»։ | ||
+ | |||
+ | Այսպէս կը խօսէր արաբի հոգուն ծանօթ ռազմիկ մարգարէն եւ իր ղեկավարած սպառազէն ամբոխը կը մղէր դէպի մահ ու նուաճումներ։ | ||
+ | |||
+ | Նոյն հրաշագործ զգացումը կը մղէր խաչակիրներին դէպի Յիսուսի գերեզմանը։ | ||
+ | |||
+ | Գուստաֆ Ադոլֆը ամէն ճակատամարտից առաջ ծունկի կը բերէր իր բանակները Տիրոջ առջեւ։ | ||
+ | |||
+ | Կրոմուէլի զինուորների համար մահը նահատակութիւն էր հաւատքի համար։ Նրա բանակներում սպաները կը կատարէին ե՛ւ քահանայի դեր։ | ||
+ | |||
+ | Սուվորովի ամենասիրած խօսքն էր՝ «Աստուած է մեզ առաջնորդում, Նա՛ է մեր զօրավարը»։ | ||
+ | |||
+ | Ազատասիրութեան կրակով իր մարտիկների սիրտը կը վառէր Գարիբալդին։ | ||
+ | |||
+ | Իսկ Բոնապարտը՝ ծանօթ ֆրանսացու հոգուն՝ իր զինուորի եւ զօրավարի ոգեւորութեան աղբիւրն էր դարձնում պատուոյ լէգէոնը։ | ||
+ | |||
+ | Եթէ խօսքդ հայրենիքի մասին է, ''մի՛ խօսիր, այլ խօսեցուր'' հայրենիքը։ Այս ձեւով վարուիր եւ հերոսների եւ նահատակների նկատմամբ։ Մի խօսիր, այլ խօսեցրու նրանց. խօսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայութիւնը։ | ||
+ | |||
+ | Երբ ես կը խօսեմ Հայաստանի մասին, խօսքեր չէ, որ կը փնտռեմ մտքերս արտայայտելու համար, այլ՝ հայրենիքիս հոգեւոր դէմքը, որ՝ նրանով գինովցած ու սիրահար, կարողանամ սէրս, կարօտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս։ | ||
+ | |||
+ | Գիտական դարձուածքներ չէ սիրում զինուորը։ | ||
+ | |||
+ | Հեռու դատողութիւններից։ Մի՛ փիլիսոփայեր, մի՛ ապացուցեր, այլ եղիր պատկերաւոր եւ հոգեգրաւ։ Շատախօսութեան տեղ չէ կռուադաշտը՝ «քիչ խօսէ, շատ ակօսէ»։ Խօսիր զինուորիդ սրտին։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Բալկանեան պատերազմի ընթացքում ես զգացի զօրաւոր խօսքի ազդեցութեան ոյժը։ | ||
+ | |||
+ | Մայր բանակից անջատ՝ բաւականին առաջացել էր թեթեւ զօրամասը եւ երեկոյեան դէմ անսպասելիօրէն դէմ առել մի անտառապատ լերան, որի կատարից թշնամին անդադար ռմբակոծում էր մեր դիրքերը։ | ||
+ | |||
+ | «Մինչեւ այստեղ եւ էլ ոչ մի քայլ առաջ»՝ զգացնել էր տալիս հակառակորդը։ | ||
+ | |||
+ | Դրութիւնը սպառնում էր դառնալ եղերական մեզ համար։ Մայր բանակը շա՜տ էր հեռու, որպէսզի ուժեղացնէր մեր գրոհը կամ ապահովէր մեր կանոնաւոր եւ անկորուստ նահանջը։ Քիչ յետոյ թշնամին պիտի պարզէր իր ուժերի քանակը, եւ անցնէր յարձակողականի՝ մեզ իսպառ ոչնչացնելու համար։ Մնում էր խելայեղօրէն նետուել առաջ։ Դրա համար պէտք էր սակաւաթիւ զինուորներիս մէջ բորբոքել յարձակողական ոգին այն աստիճան, որ յարձակողների համար աննկատելի դառնար հակառակորդի թուական եւ դիրքային գերազանցութիւնը։ | ||
+ | |||
+ | Տեղն ու վայրկեանը պահանջում էին խօսել եւ թշնամու կրակի տակ խօսեցի զինուորներիս։ Դեռ չէի վերջացրել միայն վայրկեաններ տեւող խօսքս, երբ որպէս մի կենդանի պատնէշ դիրքերից բարձրացան մարտիկներս եւ տարերային թափով նետուեցին առաջ։ Քիչ անց՝ «768»-ի կատարին վեհօրէն ու յաղթական կը ծածանուէր մեր եռագոյնը, որը հայ զինուորների խիզախ քայլի համար բուլղար զօրաց հրամանատարութիւնը պիտի զարդարէր քաջութեան խաչով։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Վսեմ խօսքի ազդեցութիւնից մեծապէս օգտուել եմ երկրորդ անգամ, Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեակին։ | ||
+ | |||
+ | Հայ զօրքը, որի հետ եւ հայրենի հողից պոկուած բազմահազար գաղթականութիւնը՝ լքելով Կարինից մինչեւ Ղարաքիլիսա տարածուող հողամասերը՝ եկել թափուել էր Դիլիջան։ Դա այլեւս զօրք չէր, այլ անձեւ եւ անկերպարան մի զանգուած, այլ քայքայուած ու բարոյալքուած մի անանուն բազմութիւն։ Դա նահանջ չէր, այլ մի ժողովրդի գաղթ, տեղահանութիւն, փախուստ իր երկրից։ | ||
+ | |||
+ | Ընդհանուր շփոթի մէջ, «տեղագրական հայրենասիրութիւնից» մղուած՝ ծնունդ էին առնում համերկրացիական խմբեր եւ բռնում Երեւանի, Ղարաբաղի, Գանձակի ճամբաները։ Չկար ծիծաղ, երգ, բարձր խօսակցութիւն իսկ չկար։ Երէկուայ չքնաղ ամարանոցը այլեւս կը նմանէր մի լուռ գերեզմանատան, ուր հաւաքուած յուղարկաւորների հսկայ բազմութիւնը՝ իր ապրելու յոյսը թաղելուց յետոյ, ինքն էլ չգիտէր, թէ ինչո՞ւ է շարունակում մնալ այդտեղ։ Անյուսութիւն, շուարանք եւ սարսափ բոլո՛ր դէմքերի վրայ։ | ||
+ | |||
+ | Երկրի այս դրութեան մէջ ընդհանուր զօրահրամանատարի կայանից տեղեկացնում են, թէ զօրավար Նազարբէգեանը ցանկանում է տեսնւել Հ.Յ. Դաշնակցութեան Շիրակի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցչի հետ։ | ||
+ | |||
+ | «Երեւանից խնդրում են երեք օրով եւս զբաղեցնել տաճիկ զօրքերին եւ հնարաւորութիւն տալ մեր պատուիրակութեան հաշտութիւն կնքելու տաճիկների հետ։ Ես, ինչպէս գիտէք,— ասում է ծեր զօրավարը,— ես զօրք չունիմ։ Հերթը ձերն է, կատարեցէք, եթէ կարող էք, Երեւանի հրամանը»։ | ||
+ | |||
+ | Մե՜րն է այժմ հերթը։ Պէտք է վերադառնալ Ղարաքիլիսա, բայց ինչպէ՞ս, ի՞նչ ուժերով։ Պէտք է կամաւորներ հաւաքել, առնուազն հազար հրացանակիր, այն էլ ժամերի ընթացքում, եւ դա հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր ամէն ինչ կորած է համարւում։ | ||
+ | |||
+ | Գիտէի, որ մի բուռ հին զինուորներից զատ ոչ ոք պիտի միանայ ինձ, եթէ յայտարարեմ, թէ ինձ հրամայուած է՝ «Հէնց այսօր մի թեթեւ զօրամասով վերադառնալ Ղարաքիլիսա, շփման մէջ մտնել թշնամու ուժերի հետ եւ սպասել օգնական ուժերի»։ (Այդպէս էր ինձ գրուած հրամանագիրը)։ | ||
+ | |||
+ | Գիտէի եւ այն, թէ հարկադրանքի մասին նման պարագաներում խօսք լինել չէր կարող։ Կար, մնում էր մի հատիկ միջոց միայն, այն է՝ անվերջ նահանջների ճամբան բռնած հայ զինուորութիւնը թեքել դէպի թշնամին։ Կախարդական խօսքի ազդեցութիւնն էր այդ հոգեբանական միջոցը։ Եւ ես՝ խնդիրն իրագործելու համար դիմեցի այդ միջոցին։ Խօսեցի։ Ծաղկաձորի եկեղեցու բակում խռնուած ժողովրդին էր ուղղւած իմ խօսքերը։ Պերճախօս չեմ, բայց հանդիսաւոր վայրկեանը ինձ այդ օրը մի ժամով դարձրել էր հռետոր։ Խօսում էի եւ դիտում։ Խօսքերիս կայծերն ընկնում էին վառօդի մէջ։ Յուզում կար, բայց դեռ քիչ էր դա. ուզում էի եւ կատաղութիւն տեսնել բազմութեան շարքերի մէջ։ Եւ քիչ անց տեսայ, թէ ինչպէ՞ս կատաղութիւնից իր բռունցքն էր սեղմում հայ մարդը։ | ||
+ | |||
+ | Մտադիր էի դեռ շարունակել, երբ բազմութեան միջից բարձրացան աղաղակներ՝ «Պատրա՜ստ ենք, առաջնորդէք, տարէք, կեցցէ՜ կռիւը...»։ | ||
+ | |||
+ | Այսպէս բազմահազար ամբոխի խանդավառ աղաղակների մէջ խեղդւեցին իմ վերջին խօսքերը։ | ||
+ | |||
+ | «Թող հետեւի ինձ, ով դեռ չէ մեռել բարոյապէս»։ | ||
+ | |||
+ | Քիչ անց՝ հազարի անցնող կամաւորների մի զօրամասով ես շարժւում էի դէպի Ղարաքիլիսա տանող ճանապարհով։ | ||
+ | |||
+ | Միւս օրը մեզ օգնութեան պիտի հասնէին նոր ուժեր եւ տեղի պիտի ունենար այն, ինչ որ կատարուեց Ղարաքիլիսայի եւ ձորերի մէջ, այսինքն՝ այն, ինչ որ շարժեց անգամ թշնամու հիացումն ու զարմանքը։ | ||
+ | |||
+ | Այդ փառահեղ ճակատամարտը ինձ մի անգամ եւս համոզեց, թէ ամենատկար հոգիների մէջ իսկ կան թաքուն ուժեր, որ պէտք է գիտնանք արթնցնել եւ գործի դնել։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Աներեւոյթ դատաւորը''' | ||
+ | |||
+ | Սիւնիքը կը չափուէր թուրք, թաթար եւ կարմիր հորդաների հետ։ Կտրուած էինք աշխարհից, պաշարուած։ Ռազմամթերք չկար, պակասում էր հացը։ | ||
+ | |||
+ | Այդ գերազանցօրէն ծանր օրերից մէկն էր։ Շրջագայում էի ճակատէ ճակատ, դիրքէ դիրք՝ զօրամասերս հոգեպէս գօտեպնդելու համար։ | ||
+ | |||
+ | Արեւիքի հարաւ-արեւմտեան ռազմաճակատներից մէկում, Ալանգեազի բարձունքների վրայ, մօտեցաւ ինձ հարիւրապետներիցս մէկը. | ||
+ | |||
+ | — Պարոն սպարապետ, անկարելին կարելի դարձնելով մենք դիմադրեցինք մինչեւ օրս, չէ՞ք կարծում, թէ այլեւս անկարելի է դիմադրել։ | ||
+ | |||
+ | Չուզեցի իսկոյն եւեթ պատասխանել նահանջի մասին մտածող վաշտապետիս, որը կարծես դադարել էր գիտակցելէ, թէ տեղի տալ այդ կէտի վրայ կը նշանակէր թոյլ տալ թշնամուն Արեւիքի հայութեան գերեզմանի վրայով միանալ թաթար Ադրբէյջանին։ Հրամայեցի կանչել բոլոր ղեկավարներին։ Եկան։ | ||
+ | |||
+ | Շատերն առանց արտայայտուելու մատնում էին իրենց անհանգստութիւնը մեր հետագայ յաջող դիմադրութեան կարելիութեան մասին։ ''Նախ հոգեպէս են պարտւում ե՛ւ ղեկավար տարրերը''։ Եւ թշնամու յաջողութիւնը սկսւում է հէնց այն վայրկեանից, երբ իր դէմ կռուող բանակի հրամանատարութեան մէջ սկսւում է տկարանալ յաղթելու հաւատը։ Զօրքը նման դէպքերում բնազդաբար զգում է, թէ ինքն այլեւս բարոյապէս անտէր է, անգլուխ։ | ||
+ | |||
+ | Հոգուս աչքերով տեսնում էի պարտութիւնը՝ կախուած մեր գլխին։ Մենք պարտուած էինք արդէն. մնում էր, որ թշնամին արիութիւն ունենար հազար քայլ առաջանալու, որպէսզի մենք լքէինք մեր դիրքերը։ | ||
+ | |||
+ | Երբեմնակի լսւում էր գնդակների չար երգը եւ խռովում գիշերուայ լռութիւնը։ | ||
+ | |||
+ | Նահանջելու տրամադիր վաշտապետս սպասում էր պատասխանի։ Ես խորհրդածում էի։ ''Հերիք չէ ասել՝ հրամայում եմ կռուել, մեռնել''։ Նման վայրկեաններում անզօր են հրամանն ու սպառնալիքը։ Փորձով գիտէի այդ եւ շարունակում էի դեռ մտմտալ։ Խոհերս սկսել էին բիւրեղանալ, արդէն գիտէի ասելիքս եւ անելիքս, բայց եւ այնպէս շարունակում էի լուռ մնալ, երբ կորովաթափ վաշտապետս խզեց լռութիւնը. | ||
+ | |||
+ | — Ի՞նչ էք մտածում, պարոն սպարապետ։ | ||
+ | |||
+ | — Այն, հերոս վաշտապետս, որ դու, ինչպէս տեսնում եմ եւ մի քանի ուրիշներ մոռացել էք հայոց պատմութիւնը, որը մեր կռիւներով չէ սկսուել եւ մեզնով չէ վերջանալու։ Այս լեռների վրայ կռիւներ են տեղի ունեցել մեզնից առաջ, տեղի պիտի ունենան եւ մեզնից յետոյ։ Ասացէք, ի՞նչ անուն կը տայիք Դաւիթ Բէգին, եթէ մարդկային այս կամ այն տկարութիւնից մղուած՝ նա Սիւնեաց աշխարհը յանձնած լինէր թուրք ու թաթար հորդաներին։ Մեզնից առաջ այս լեռների վրայ կռուող հայը խորապէս գիտակցել է, թէ ''Սիւնիքը յանձնել թշնամուն՝ կը նշանակէ հայ երկրի բանալիները եւ հայ ժողովրդի բախտն ընդմիշտ յանձնել իր իսլամ հարեւաններին''։ Նոյն փրկարար գիտակցութեամբ այս բարձունքների վրայ պէտք է կռուէ, մեռնէ ու յաղթէ եւ վաղուայ հայութիւնը։ Ի՞նչ, միայն ձե՞զ է պակասում այդ գիտակցութիւնը։ Մոռացե՞լ էք, թէ ժողովուրդը հրամայել է մեզ՝ յաղթել կամ մեռնել։ | ||
+ | |||
+ | — Ոչ,— եղաւ վաշտապետներիս պատասխանը։ | ||
+ | |||
+ | — Ես բնաւ չեմ մտածում նահանջի մասին, որովհետեւ սովորութիւն ունիմ նման օրհասական վայրկեաններում դիմելու իմ խղճին՝ հարցնելու իմ ներքին դատաւորին.— ինչպէ՞ս են վարուել նման եւ աւելի ծանր վիճակում Վարդաններն ու Դաւիթ Բէգերը։ | ||
+ | |||
+ | — Մեռել, բայց յաղթել։ | ||
+ | |||
+ | — Ինչպէ՜ս կ’ուզէի, որ վարուէին նման դէպքերում այն բոլոր ղեկավարները, որոնց ապագայում պիտի վիճակուի վարել մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը։ | ||
+ | |||
+ | — Մեռնել, բայց չզիջել հայոց լեռնաշխարհը։ | ||
+ | |||
+ | — Իմ ներքին դատաւորի թելադրութեամբ միշտ էլ այսպէս եմ պատասխանել, այսպէս եմ պատասխանում ինձ եւ այժմ... | ||
+ | |||
+ | — Ես,— արդարանալ փորձեց վաշտապետս,— ես ուզեցի ասել, թէ այլեւս ռազմամթերք չունենք։ | ||
+ | |||
+ | — Բայց ո՞վ ասեց, թէ առատ ռազմամթերքով են յաղթում։ Շատ անգամ յաղթում է այն կողմը, որը շատ քիչ է կրակում։ Վախկոտն է յաճախակի կրակում, մատնելով իր անարիութիւնը։ Հրացանից, գնդացիրից, թնդանօթից չէ, որ սարսափում է թշնամին, այլ քար լռութիւնից։ Չկայ աւելի ահաբեկիչ բան՝ քան լուռ առաջխաղացումը՝ մասնաւորապէս գիշեր ժամանակ, երբ քարը, թուփը՝ այն ամէնը, որ կարող է զբաղեցնել մարդուս աչքն ու երեւակայութիւնը, դառնում է գրոհող հակառակորդ։ Լուռ առաջացող տասնեակը մի ամբողջ գունդ է, վաշտը' մի ամբողջ բանակ պաշտպանուողի համար։ Գիշեր ժամանակ յարձակողի զինակիցներն են՝ խաւարը, լռութիւնը, ժայռերը։ Իսկ երբ նախայարձակուողը մենք ենք՝ այդ լեռների տէրը՝ մեզ հետ են նաեւ այն բոլորի վրէժխնդիր ստուերները, որոնք մեզնից առաջ հեգնել են մահը եւ ընկել այդ սրբազան բարձունքների վրայ։ Իսկ երբ մենք ենք նախայարձակուողը՝ մեզ հետ է նաեւ մեր լեռների հզօր ոգին։ Ուրեմն, ռազմամթերքի կարիքը չզգալու համար՝ մնանք հաւատարիմ մեր օրհնւած ռազմավարութեան տարերային ձեւերին։ Գիշերամարտը թող լինի մեր բաժինը։ Ուրե՛մն ''յարձակուի՛նք, ինչպէս յարձակւում է մահը՝ լուռ եւ անակնկալ''։ | ||
+ | |||
+ | — Յարձակուինք,— միաբերան կրկնեցին վաշտապետներս եւ յուսադրուած՝ վերադարձան դէպի իրենց վաշտերը, դէպի կրակի գիծը։ | ||
+ | |||
+ | Լուսաբացին Ալանգեազի բարձունքներում թշնամին ծեծուած ու գերուած էր գրեթէ առանց ռազմամթերքի։ | ||
+ | |||
+ | Իմ զինուորը այդ օրը օրհնում էր ճակատագիրը, որ չէր յապաղել թշնամու ձեռքով մեզ առատ ռազմամթերք հասցնելու։ Այդ կռւում Սիւնեցին մի անգամ նաեւ զգաց, թէ ցեղի ոգու ձեռքով ղեկավարուող ժողովուրդը կարիք չունի երկար սրի։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Ռազմավարական հայեացքներ''' | ||
+ | |||
+ | Սկսուեց կռիւը՝ այլեւս կռուադաշտը դառնում է փորձադաշտ, ուր պատերազմող կողմերը հաստատում կամ ժխտում են գոյութիւն ունեցող զինուորական տեսութիւններու ճշտութիւնը։ | ||
+ | |||
+ | Ազատ ստեղծագործութիւն է ռազմավարութիւնը՝ ոչ միայն հաշիւի, այլեւ ներշնչումի ու արիութեան գործ։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ եմ ուզում։ Ինչպէ՞ս կարող եմ կատարել ուզածս։ Հակառակորդս պիտի աշխատի խանգարել ինձ. ինչպէ՞ս կարող եմ ի դերեւ հանել ինձ խանգարելու նրա փորձերը եւ պարտադրել կամքս։ | ||
+ | |||
+ | ''Երբ որ արի ենք, անձնուէր ու վճռական մեր տրամադրութեան տակ յաղթելու համար աւելի միջոցներ կան, քան պէտք են''։ | ||
+ | |||
+ | Եղիր միշտ էլ ավելի անձնուէր, վճռական եւ արի քան թշնամին՝ ահա՛ էականը։ | ||
+ | |||
+ | «Ճանաչիր մի հատիկ ռազմավարութիւն՝ աննիբալեանը, որ ասել է՝ մի հատիկ շարժում միշտ յառաջ քանզի նահանջի մասին մտածող զօրամասին պարտութիւնն ու ամօթանքը հետեւում են ճիշտ այնպէս, ինչպէս անիւը՝ եզան։ | ||
+ | |||
+ | Եւ ոչ մի քայլ յետ, քանզի զինուորդ նահանջի գաղափարը միշտ էլ կցորդում է իր զօրամասի թուլութեան եւ պարտութեան գաղափարին։ Չկայ աւելի զզուելի արարած, քան մարտիկը, որի հայեացքը յետ է, որ բռնած է նահանջի ճամբան։ Ուր չկայ նահանջ՝ պարտութիւն չկայ։ | ||
+ | |||
+ | Յաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թէ իր սպառազէն բռունցքի, այլ իր ներազէն ոգու գերազանցութեան։ Երկաթէ զէնքերի դէմ հեշտ է վահան գտնել, բայց ոչ նաեւ ոգու զէնքերի դէմ, որ քոնը պիտի լինի, հայ զօրական։ | ||
+ | |||
+ | Գիտցիր եւ հետեւեալը՝ ''անպարտելի է մնում միայն այն դրօշակը, որը պարզում է ցեղի անունով եւ ցեղի համար''։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==IV։ Ցեղային ինքնաճանաչողութիւն== | ||
+ | |||
+ | ''Մականախաղեր։ Շաւասպ Արծրունին երկու անգամ խլեց գնդակը Շապուհի ձեռքից։ Գոռոզ, բայց թուլամորթ Սասանեանը հայ իշխանի այդ յանդուգն յաջողակութիւնից առնուած, ասաց՝ «Ճանաչի՛ր քեզ» — «Այո՛, ճանաչում եմ ինձ, ասաց Շաւասպը, ես էլ թագաւորազն եմ»։ Հայոց պատմութիւն'' | ||
+ | |||
+ | |||
+ | '''Սիրի՛ր պատմութիւնը''' | ||
+ | |||
+ | Քեզ չպիտի յորդորեմ մօտենալ պատմութեան, որպէս ուսումնասէր։ Մօտեցիր նրան որպէս ղեկավար, որին զբաղեցնողը ամէնից առաջ եւ ամէնից շատ մարդն է՝ իբրեւ զինուոր, քաղաքացի, պետական գործիչ, եւ զանգուածը, որպէս զօրք, ամբոխ, հասարակութիւն, որոնց ճանաչելու համար պէտք է ուսումնասիրել նրանց գաղափարները, կիրքերը եւ գործերը։ | ||
+ | |||
+ | ''Պետական գործիչի համար բացարձակ անհրաժեշտութիւն է պատմութեան ուսումնասիրութիւնը'', որովհետեւ պատմութիւնը այլ բան չէ, եթէ ոչ գործնական հոգեբանութիւն։ Նա է փաստեր եւ ապացոյցներ մատակարարում քեզ հետաքրքրող գիտութիւններին՝ ռազմագիտութեան, հոգեբանութեան եւ այլն։ | ||
+ | |||
+ | Նա է լուսաբանում անցքերը, մերկացնում կեղծիքը, ասում ճշմարտութիւնը՝ կայացնելով իր դատավճիռը անհատների եւ ազգերի մասին։ | ||
+ | |||
+ | Գիտէմ, քո միտքն ամէնից առաջ կանգ պիտի առնէ մեծանուն ռազմավարների վրայ։ Դու պիտի լսես Մեծ Մակեդոնացուն, որը կ՚ողբար, թէ այլեւս նուաճելու համար երկիր չի մնացել։ Կը լսես Կեսարին ու կը սքանչանաս նրանով, բայց եւ այնպէս պիտի դժուարանաս դատապարտել նրանց, որոնք ազատասիրութիւնից մղուած դաշնահար արին կամքի ու կորովի այդ եզակի տիտանին։ | ||
+ | |||
+ | Քեզ պիտի խօսի Աննիբալը՝ Հռոմի փառքի ու մեծութեան անհաշտ թշնամին, որը յաճախ յաղթական եղաւ, բայց ոչ եւ երջանիկ։ | ||
+ | |||
+ | Իր խօսքը կ՚ասի քեզ նաեւ հայ Տիգրան Աշխարհակալը, որը ըստ օտար պատմիչների, կ՚ընդունէր թէ երկրագունդն ստեղծուած է միայն իրեն համար։ | ||
+ | |||
+ | Քեզ կ՚երեւայ վերջին մեծ ռազմավարը՝ Նապոլէոնը, որն ունեցաւ եւ Սուրբ Հեղինէն։ | ||
+ | |||
+ | Ահա՛ փոքրիկ, բայց մեծ ու խստամբեր Սպարտան, որը մի օր հարկադրեց իր երաժշտին՝ փետել տաւիղի նոր լարերը, որոնք կարող էին բարքերի անբարոյացման ծառայել։ | ||
+ | |||
+ | Տես եւ Հին Եգիպտոսը, ուր ծուլութիւնը կը համարուէր պետական յանցագործութիւն եւ ծոյլերը որպէս անօգուտ արարածներ, կը դատապարտուէին մահուան։ | ||
+ | |||
+ | Ահա՛ աւարառու մեծահարուստ Ասորեստանը, արեւապաշտ Իրանը, գեղամոլ Հելլադան, Հռոմը, որ մեռան պերճանքի ու շքեղութեան մէջ։ | ||
+ | |||
+ | Տաճկաստանը, որը պարբերաբար կը սեղմուի, կը ծուատուի, մինչեւ որ մի օր կործանուի դարերի ամօթն ու զզուանքը շարժող իր ոճիրների ծանրութեան տակ։ | ||
+ | |||
+ | Ահա՛ քո հայրենիքը... | ||
+ | |||
+ | |||
+ | '''Ազգային պատմութիւն''' | ||
+ | |||
+ | Քիչ չեն այն գրքերը, որոնք գրուած են դարերի համար, բայց չկայ մի այլ գիրք, որն այնքան անհրաժեշտ եւ օգտակար լինէր քեզ համար, որքան ցեղիդ պատմութիւնը։ | ||
+ | |||
+ | Ցեղիդ կեանքի հայելին է դա։ Մօտեցիր իրեն եւ դա ցոյց պիտի տայ քեզ դարերի այն վիթխարի գոյամարտը, որ մղել է հայութիւնը իր պետութեան սահմաններից դուրս եւ ներս։ Պիտի ասի քեզ, թէ իր ո՞ր առաքինութիւնների շնորհիւ նա յաճախ յաղթական է հանդիսացել, եւ ո՞ր բացասական յատկութիւններն են ճակատագրական դեր խաղացել իր հաւաքական նաւաբեկութիւնների մէջ։ | ||
+ | |||
+ | Ցեղիդ պատմութիւնը կը վկայէ, թէ ի՛նչ աստիճան հայութիւնը ազդուել է իր հարեւաններէն եւ ունեցել քաղաքակրթական ազդեցութիւն նրանց վրայ։ Սեղմ ասած՝ նա կը պատմէ քեզ մեր անցեալ կեանքի բոլոր ելեւէջները, մեր յաղթական խոյանքները ու տխուր անկումները, մատնանշելով եւ դրանց պատճառները։ | ||
+ | |||
+ | Ցեղիդ պատմութիւնը սակայն, անցեալի ցամաք նկարագրութիւնը չէ միայն։ Այլ նաեւ անցեալի խօսքը՝ ուղղուած ներկային ու ապագային. մեռելների ձայնը, որ կը խրատէ ողջերին, կը պատմէ քեզ, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հայութիւնը կորցրեց իր անկախութիւնը. թէ ի՞նչն էր հեշտացնում օտար տիրապետութիւնները Հայաստանում։ | ||
+ | |||
+ | Մօտեցի՛ր մեր պատմութեան։ Դա ունի էջեր, որոնց ծանօթ օտարականն իսկ չի կարող յարգանքով չը լեցուիլ մեր ցեղի նկատմամբ։ Անմա՜հ էջեր, որոնց հերոսական վեհութեան մէջ հոգեպէս աճում է ընթերցողը։ | ||
+ | |||
+ | Հաւաքի՛ր, իմաստուն հրամանատար, այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ, հերոսական մեր պատմութեան էջերում եւ լիաբուռն ցրիր բանակիդ հոգու եւ գիտակցութեան մէջ։ | ||
+ | |||
+ | Միայն այսպիսով կը դաստիարակես մարտիկներ՝ միշտ պատրաստ իրենց մեծագործութիւններով աւելի եւս գեղեցկացնելու մեր ցեղի պատմութիւնը։ | ||
+ | |||
+ | Սիրով եւ երկիւղած մօտեցիր ազգային պատմութեան, եւ մի՛ մոռանար, որ ''ցեղի հոգին ճանաչելու համար բաւական չէ միայն ուսումնասիրել նրա պատմութիւնը, պէտք է եւ վերապրել այն''։ | ||
+ | |||
+ | Վերապրի՛ր, պատմութեան միջոցով վերապրիր ցեղիդ կեանքը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Մեր պատմութեան տխուր կողմը''' | ||
+ | |||
+ | «Մենք հենց սկզբից տեսնում ենք տեղական իշխանների այն նախանձը, որ ամբողջ հայոց պատմութեան ընթացքում գլխաւոր պատճառն է դառնում այդ պետութեան կործանման, այդ ազգի թշուառութեան»։ | ||
+ | |||
+ | Օտար պատմագրի այս վկայութիւնը անվերապահօրէն հաստատում է եւ մեր պատմութիւնը։ | ||
+ | |||
+ | Նախա՜նձը, որ բազմիցս մեր անկախութեան գարշապարից է զարկել, քանիցս հայ ժողովուրդի տունն ու պետութիւնն է քանդել։ | ||
+ | |||
+ | Շա՜տ են տխուր անփառունակ եւ ամօթալի մեր պատմութեան այն էջերը, ուր կը խօսուի նախանձի դեւով բռնուած հայ թագակրի, մելիքի եւ սրանց գործերի մասին։ | ||
+ | |||
+ | Քրքրեցէք մեր պատմութիւնը եւ պիտի տեսնէք, թէ Արեւելքի եւ ոչ մի բռնակալ այնքան չարիք չէ պատճառել հայ ժողովուրդի դէմ, որքան իր մելիքի, իր իշխանի, իր թագաւորի նախանձը։ Խօսեցրէք մեր պատմութիւնը, եւ պիտի համոզուիք, թէ թշնամին Հայաստան է ներխուժել յաճախ այն ժամանակ, երբ իր նախանձոտ գլխաւորների շնորհիւ մեր ժողովուրդը ներքուստ պառակտուած է եղել։ | ||
+ | |||
+ | Այո՛, ոչ մի արտաքին թշնամի այնքան անգթօրէն չէ հարուածել մեր ժողովուրդին, ինչպէս իր որոշ գործիչները։ | ||
+ | |||
+ | Մատնութիւն, դաւաճանութիւն, եղբայրասպանութիւն,— ահա՛ սեւ գործերը նախանձի, որի երեսից այնքան արիւն ու արցունք է տեսել հայ երկիրը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | «Ոսկրի որդ» այսպէս է խօսում Աստուածաշունչը նախանձի մասին։ Միշտ էլ թուլութեան ծնունդ՝ նախանձը չէ կարողանում տանել ուրիշների բարիքը, յաջողութիւնը, փառքը եւ զինւում է նրանց դէմ։ | ||
+ | |||
+ | ''Երբ կայ ղեկավարների նախանձը՝ այլեւս աւելորդ են դառնում ժողովրդի բարձր առաքինութիւնները'', նրա որդիների արիւութիւնը, անձնւիրութիւնը, հայրենապաշտութիւնը։ | ||
+ | |||
+ | Երբ մի ժողովրդի պետերը կը ղեկավարուեն նախանձի չար ոգով՝ այլեւս կարիք չկայ, որ այդ ժողովրդի հայրենիքը ներխուժող թշնամին ունենայ թուական, հոգեբանական եւ այլ գերազանցութիւնները։ Այն՝ ինչ որ չպիտի կարողանային կատարել թշնամու բանակները, կը կատարէ ինքնապաշտպանուող երկրի ղեկավարների չար նախանձը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Հայ զէնքի փառքն ու ողբերգութիւնը''' | ||
+ | |||
+ | Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտութեան զգացումը՝ ծնունդ ազգային ինքնաճանաչութեան, որն իր սնունդն առնում է մեր պաշտամունքից դէպի այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական հայրենի պատմութեան մէջ։ | ||
+ | |||
+ | Առանց այդ բարձր առաքինութեան բարոյապէս պակասաւոր է անհատը որպէս մարդ եւ որպէս անդամ որոշ հաւաքականութեան։ | ||
+ | |||
+ | Իր սրբազան պահն ունի իր ամէն մի օրը, երբ մտովին անհուն կարօտով կը սկսիմ իմ պրպտումները հայոց պատմութեան էջերի մէջ։ Քաղցրութեամբ կ՚ոգեկոչեմ նրանց, որոնք հոգեկան գեղեցկութեան, անդիմագրաւելի արիութեան ու մեծագոյն վեհութեան համբուրելի հետքեր են թողել հայոց աշխարհում։ Կ՚ոգեխառնուիմ հայ զինուորին ու զօրավարին, կը վերապրիմ նրանց գոռ յաղթանակները եւ կարօտով կը բաժնուիմ նրանցից իրենց ազնուացուցիչ ընկերութիւնը վերստին վայելելու ցանկութեամբ։ | ||
+ | |||
+ | Այսպէս կը սնուցանեմ ազգային հպարտութեան իմ զգացումը։ Չտկարանալու համար՝ կը կատարիմ իմ ամենօրեայ խորհրդաւոր զօրահաւաքը մեր պատմութիւնը զարդարող հոգիների, ապա կը խօսեցնեմ ու կը լսեմ նրանց։ | ||
+ | |||
+ | Եւ ասում են նրանք.— | ||
+ | |||
+ | Գրեթէ չմնաց ցեղ, ազգ աշխարհում, որ մեր բազկի ոյժը չզգար՝ պոռոտ բաբելացին, հռոմէացիները կաշառող, աղուէսաբարոյ սասանեանները, բիւզանդացին նենգ, արաբն ու սկիւթացին ընչաքաղց, ալանները, քուշանները, կովկասեան լեռնականները աւարառու։ Այդ բոլորի եւ շատ ուրիշների հետ անհամար անգամ հարուածներ ու վէրքեր փոխանակեցինք։ Եւ յաճախ մեր բազուկը յաղթեց։ Սակայն, քիչ անգամ մեր արիութիւնից լիուլի օգտւել կարողացաւ մեր ցեղը, քանզի ''կար ընտանի թշնամին, ներքին թշնամին, որի վատութեանց կը պարտի հայոց աշխարհն իր դարերի քաղաքական խեղճութիւնը''։ | ||
+ | |||
+ | Մեր բազուկէն՝ զինուորի եւ ռազմավարի՝ աւելի օտարն օգտուեց քան հարազատ երկիրը։ Եւ դրա համար էլ մեր քաջութեան հռչակը տարածուեց շատ հեռուները՝ մինչեւ Ասորեստան, Հռոմ, Հրէաստան եւ լեռները Կովկասի։ | ||
+ | |||
+ | Տե՛ս, որքան շատ են մեր վէրքերը՝ ստացուած օտար հայրենիքների համար։ Անպարտելի էր օտար բանակը, երբ նրա զէնքի յաջողութեան համար, նրա կօղքին կը կռուէր եւ հայը, կամ երբ դա կ՚առաջնորդուէր հայ զօրավարի կողմից։ | ||
+ | |||
+ | Մասնաւորապէս պարսիկն ու յոյնը չարաչար շահագործեցին հայ արիութիւնը,— ազգեր, որոնց անկայուն գահերի համար հայ արիւութիւնը հանդիսացաւ որպէս ուժեղ սիւն։ Մեզ զբաղեցնելով իրենց արտաքին թշնամիների դէմ՝ այդ ազգերը մեր արիութիւնը ծառայեցրին որպէս անխորտակելի պատուար իրար դէմ, մինչեւ որ մի օր էլ կը բաժանէին մեր աշխարհը։ Պարսիկն իր փառքի կէսէն աւելին մեզ կը պարտի։ Խոշոր բաժին ունինք եւ յունական փառքի մէջ... | ||
+ | |||
+ | «Միշտ էլ ուժեղին պիտի պատկանի երկիրը»։ Յովբի այդ խօսքերով է ազգերին խրատում պատմութիւնը։ | ||
+ | |||
+ | Ուժեղը՝ ճշմարտօրէն արժանաւորն է, արին։ Ոգու ոյժն է ճշմարիտ ոյժը։ Ոգու ոյժն էր, որ քանակօրէն տկար Հելլադային առջեւ ծունկի բերեց անծայրածիր Պարսկաստանը։ Ոգու ոյժն էր, որ Հռոմ քաղաքի ձեռքին դրեց աշխարհի ճակատագիրը։ Այդ ոյժն էր, որ Տիգրան Մեծի օրով Հայաստանը վերածեց մեծ թագաւորութեան։ | ||
+ | |||
+ | Ընկաւ Հայաստանը, քանզի ''անմիաբանութեան չար ոգին մեր ժողովրդից խլեր էր անօրինակ քաջութիւնից ազատօրէն ու լիուլի օգտւելու կարելիութիւնը''։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Արիութիւնը միակ ճշմարիտ կրօնն է՝ առանց որին ոչինչ արժեն կրօնները։ | ||
+ | |||
+ | ''Կեղծ է ամէն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարղապետութիւն, եթէ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իրեն ղաւանողին''։ Դատապարտելի է ամէն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որն արի եւ արիադաւան չէ դարձնում մարդը, որպէս անհատ եւ հաւաքականութիւն։ | ||
+ | |||
+ | Կորցնելով իրենց արիութիւնը, այսինքն՝ իրենց առաքինութիւնները, ժողովուրդները կորցնում են նաեւ իրենց գոյութեան բարոյական իրաւունքը։ | ||
+ | |||
+ | Արիութիւնն է կեանքի ու պատմութեան անիւը շարժողը։ Մեծ նկարագրեր, սրտեր, մտածումներ՝ արիութեան հարազատներն են, նրա արեւի ճառագայթներն են։ | ||
+ | |||
+ | Արիութիւնը կորցնելով՝ ժողովուրդները կորցնում են իրենց մարդկային կարողութիւնները եւ առաքինութիւնները անկաշկանդ կերպով զարգացնելու եւ կատարելագործելու կարելիութիւնը։ | ||
+ | |||
+ | Անարի ժողովուրդները ընկնում են օտար լուծի տակ, կորցնում իրենց անկախութիւնը, այսինքն՝ միակ հոգեւոր մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է ցեղերի առանձնայատուկ հանճարի փթթումը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Քաջութի՛ւնը երբեք չտկարացաւ մեր ժողովրդի հոգու մէջ, մինչեւ մեր անկախութեան վախճանը, որից յետոյ հայ ձեռքը պիտի զրկուէր դարերով զէնք կրելու կարելիութիւնից։ | ||
+ | |||
+ | Հայութիւնը չգիտէ իր պատմութիւնը, ինչպէս եւ չգիտէ օգտուել իր պատմութիւնից,— ահա՛ իր դժբախտութիւնը։ | ||
+ | |||
+ | Նա ծանօթ չէ իր հերոսական անցեալին, իր հիասքանչ դիւցազնականին, եւ դրա համար էլ նա հաւատում է ամէն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ոյժին. դրա համար էլ իր ամբողջութեան մէջ նա անմարտունակ է եւ պարտուողական։ | ||
+ | |||
+ | Նրա համար Աւարայրի Մամիկոնեանը աւելի սուրբ է, նահատակ քան հերոս, ռազմիկ։ | ||
+ | |||
+ | «Մեզ պէս անռազմասէր ու երկչոտ է եղել եւ հին հայը, այլապէս ինչո՞ւ պիտի կործանուէր մեր թագաւորութիւնը»,— այսպէս է տրամաբանում օրուայ հայութիւնը՝ մասնաւորապէս նրա առեւտրապաշտ մասը։ | ||
+ | |||
+ | Նա չգիտէ, որ հայկական հարստութիւնները կործանուել են ոչ թէ արիութեան պակասի շնորհիւ, այլ մեր ցեղի ղեկավար տարրերի տարապայման երկպառակութիւնների եւ խռովութիւնների երեսից։ ''Ինքնակործան են եղել գրեթէ մեր բոլոր թագաւորութիւնները''։ | ||
+ | |||
+ | Նա ոչինչ գիտէ իր ցեղի հնաւանդ ռազմունակութեան եւ ռազմական մեծագործութիւնների մասին, եւ դրա համար էլ նա անհաւատ է դէպ իր բազուկը, անյոյս՝ դէպ իր ապագան։ Դարերով հոգեւոր շանթարգելի դեր է կատարել հայ քաջութիւնը հայոց աշխարհի համար, զինաթափելով ու չէզոքացնելով բոլոր տեսակի մահաբեր հարուածները։ Եթէ Հայաստան արշաւող թշնամի հորդաները եղել են ծովի ալիքները, ապա ինքնապաշտպանուող հայ արիութիւնը յաճախ հանդիսացել է որպէս ծովափեայ ժայռ, որին զարնուել եւ ցնդել են արտաքին թշնամութեան յորձանքները։ | ||
+ | |||
+ | Այո՛, օրուայ հայութիւնը չի ճանաչում իր դասական արիների համաստեղութիւնը։ Իր անմեռ քաջերի պաշտամունքը նա չունի։ Նա չէ դաստիարակւում նրանց մեծագործութիւններով։ Ահա՛ մեր դժբախտութիւնը։ | ||
+ | |||
+ | Եւ մեղաւորը ժողովուրդը չէ, այլ այն տարրը, որի ջանքերով ինքնաճանաչութեան է բերւում ժողովուրդը։ Մտաւորականութի՛ւնն է մեղաւոր։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մէկից աւելի անգամ դժբախտութիւն եմ ունեցել լսելու հայրենի պատմութիւն դասաւանդող հայ ուսուցչին եւ խորապէս ցաւել եմ մեր աշակերտող սերունդի համար։ Մեռելների մասին է խօսում մի կենդանի մեռեալ։ Պատմութիւնը նրա համար անհոգի կմախք է եւ ոչ թէ բաբախուն սիրտ։ Նա գիտէ ցամաք անցքեր, թուեր, անուններ... այսքանը միայն։ Նա միեւնոյն տրամադրութեամբ է խօսում եւ Տիգրան Մեծի եւ վեստ Սարգիսի մասին։ | ||
+ | |||
+ | Հպարտութիւնից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգները, երբ պատմում է թէ ինչպէս պարսից արքան՝ հայ սպարապետի (Մուշեղ Մամիկոնեանի) անօրինակ քաջագործութիւններից հիացած, ամէն անգամ, երբ գինու բաժակը շրթունքներին կը մօտեցնէր՝ կը դժուարանար չբացագանչել՝ «Ճերմակաձին գինի խմէ»։ | ||
+ | |||
+ | Ամօթի զգացումը չէ այրում նրան, երբ իր խօսքը խռովասէր հայ նախարարների մասին է։ | ||
+ | |||
+ | Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ հայ ուսուցչին աւանդած պատմութիւնը, որովհետեւ իրեն պակասում է ազգային հպարտութեան նուիրական զգացումը։ | ||
+ | |||
+ | Գերազանցօրէն հայրենասէր,— ահա՛ թէ որպիսի մէկը պէտք է լինի պատմութեան դասատուն։ Եթէ այդպէս չէ, ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ. ասել է՝ նա բարոյապէս ազատ չէ ձեռքն առնելու մեր ցեղի կեանքի սրբազան գիրքը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Նահապետ, թագաւոր, սպարապետ''' | ||
+ | |||
+ | Հա՜յկը, անմեռ փառքը իր ցեղի, այսպէս կը խօսէր իր մարտիկներին. | ||
+ | |||
+ | «Յարմար վայրկեանին կը լարի փորձ որսորդն իր աղեղը եւ միշտ անվրէպ ու մահառիթ է իր հարուածը»։ | ||
+ | |||
+ | — Մի սեղմ խօսք, որի մէջ խտացուած է ռազմարուեստի ողջ գաղտնիքը։ | ||
+ | |||
+ | Յարմար վայրկեանին մահառիթ հարուած,— ահա՛ թէ ինչ է պահանջում իմաստուն ռազմագիտութիւնը։ | ||
+ | |||
+ | Այսպէս, բնազդական ռազմագէտ ու մարտավար է հայ նահապետը, որի աննուաճ արիասրտութիւնը այսպէս կը պատասխանէր Նեբրովթի բանբերներին՝ — «Որսորդի հեռաձիգ նետը պէտք ունի ազատ եւ ընդարձակ տեղերի»։ | ||
+ | |||
+ | Ասել է՝ գիտէ հայ ահաւոր աղեղնաւորը, թէ ժողովուրդներն անկաշկանդ կերպով զարգանալու համար հարկաւոր է երկու բան՝ յարաբերօրէն ընդարձակ երկրամաս եւ քաղաքական անկախութիւն։ | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ Արամը, որն իր ուխտն ունի՝ ''մեռնել, բայց չտեսնել օտարի պղծիչ գարշապարը հայ երկրի վրայ''։ | ||
+ | |||
+ | Նինոսը, դեռ անծանօթ հայ բազկի ոյժին եւ նետի անվրէպութեան՝ հեղեղի պէս շարժւում է դէպի Հայաստանի սահմանները՝ իր աշխարհակալական ագահութիւնը յագեցնելու յանդուգն ցանկութեամբ։ | ||
+ | |||
+ | Արթուն է, սակայն հայ նահապետի աչքը, եւ ահա՝ սակաւազօր, բայց արիաշունչ մի զօրաբաժինով նա դիմաւորում է թշնամուն իր երկրի սահմանների վրայ, արհամարհում է նրա բազմաւորութիւնը, նետւում նրա վրայ, խորտակում նրա ոյժերը, եւ գերելով գոռոզ Մադէսին, բերում է Արմաւիր, ուր նրա գանկը երկաթէ ցիցերով մխում է աշտարակի բարձր գագաթի վրայ՝ առ ի խրատ Հայաստանի արտաքին թշնամիների... | ||
+ | |||
+ | Հաւասար չափով հայրենապաշտ եւ ռազմիկ է հայ նահապետը։ | ||
+ | |||
+ | Ուխտի ոյժն է նրա ոյժը՝ մեռնել, բայց տեղի չտալ։ | ||
+ | |||
+ | Խորտակելով Նինոսի գերադաս ոյժերը, նա ոչ միայն խստիւ պատժում է հայ երկրի թշնամիներին, այլեւ իմաստուն դաս է տալիս հայութեան գալող առաջնորդներին, թէ ինչպէս պէտք է ապահովել Հայաստանի անմատչելիութիւնը արտաքին վտանգի դէպքում։ | ||
+ | |||
+ | Հայ նահապետը պիտի ուզենար ասել՝ | ||
+ | |||
+ | — ''Մահն ու թշնամին միշտ էլ տեղի են տալիս մեռնելու մտքի հետ հաշտուած ռազմիկի առջեւ։ Ուխտեցէ՛ք մեռնել եւ ձեր ճակատէն չպիտի ընկնի փառքի պսակը''։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ հայ աշխարհակալը՝ Մեծն Տիգրանը։ | ||
+ | |||
+ | Լսենք Պլուտարքոսին հայ մեծ ռազմիկի մասին, որ մինչեւ խոր ծերութիւն անձամբ կը ղեկավարէր իր բանակները։ «Հռոմէական ամենատաղանդաւոր զօրավարներն անգամ, թէեւ անհաշտ թշնամիներ, ընդունում էին, որ աշխարհի ամենահզօր եւ մեծ թագաւորները Միհրդատ Պոնտացին եւ Տիգրան Հայն է»։ «Նա, Տիգրան Մեծը, այնպիսի ջարդ տուեց պարթեւներին,— ասում է Պլուտարքոսը,— որ մինչեւ մեր օրերը ոչ ոք չի կարողացել գերազանցել հայերին»։ | ||
+ | |||
+ | «Տիգրանի անձնաւորութիւնը,— ասում է Դոլենսը,— կարող է մեզ ներկայանալ իբրեւ իր ազգի ամենաբնորոշ պատկերը։ Նրա մէջ առաւելութիւնները եւ պակասութիւնները արտայայտւում են մեծ ծայրայեղ չափերով։ Որոշ դատաւորների աչքում պակասութիւնները շատ դէպքերում գերակշռում են»։ | ||
+ | |||
+ | Ոչ, ոչ, անարդար է օտարի այդ դատաստանը։ | ||
+ | |||
+ | Հայ աշխարհակալի թերութիւնները ''մեծութեան յատուկ թերութիւններն են''։ | ||
+ | |||
+ | «Որքան մեծ կարողութիւններ ու բոցավառութիւն ունի անհատը՝ այնքան աւելի գործունեայ է նա, այնքան աւելի սխալներ է կատարում»։ | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ Արշակ, որը որպէս նշանակ պոնտացիների դէմ տարած իր յաղթանակի Սեւ Ծովու եզերքում կանգնեցնել է տալիս մի քարէ կոթող եւ ապա արձակելով նետը՝ խորապէս թաղում է նրա մէջ։ | ||
+ | |||
+ | Եւ օտարը տարիներով պաշտում է հայ բազկի թափը խորհրդանշող բոլորատէգ նիզակը՝ համարելով դա գերմարդկային գործ։ | ||
+ | |||
+ | Այս դիւցազնին պիտի յաջորդէր իր աշխարհակալ որդին՝ Արտաշէս Ա, որի բանակների մասին ասում է պատմիչը. «Երբ ամէնքը նետ արձակէին՝ արեւը կը մթագնէր, եւ եթէ ամէն մէկը քար նետէր՝ բլուր կը ձեւանար»։ | ||
+ | |||
+ | Հպարտ էր, ռազմասէր եւ կ՚եռար աշխարհակալելու կրքով։ | ||
+ | |||
+ | Ըստ Դիոտորոսի՝ մի մեծ երազ ունէր նա՝ նուաճել ողջ տիեզերքը։ Ահա՛ այդ կամքի տիտանը, որ կը սիրէր յաճախ մտմտալ եւ աշխարհի ունայնութեան մասին պիտի բացագանչէր մի օր՝ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։ | ||
+ | |||
+ | Հապա Տիգրան թագաւորա՞ցն, Կիւրոսի աշխատակիցը, որը փրկեց Պարսկաստանը Մարաց Աժդահակի սարսափից։ | ||
+ | |||
+ | Հապա Վահա՞գն, որդին Տիգրան Մեծի, հայ Հերակլէսը, որն իր անօրինակ քաջագործութիւնների համար կը պաշտուէր եւ վրաց ժողովրդէն։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մեծն Տրդատը, բարեկամն ու դաշնակիցն էր աշխարհակալ Հռոմի։ Ըստ Կոստանդիանոսի՝ «Արեւելքի ահեղանշան թագաւորը»։ | ||
+ | |||
+ | Նրան ճանաչում է յաւիտենական քաղաքը, ուր նա դափնիով պսակուած էր իր քաջագործութիւնների համար։ | ||
+ | |||
+ | Դիոկղետիանոսի օրով նա մենամարտել էր Գոթաց հսկայի հետ, յաղթել նրան եւ փրկել Հռոմի անունը։ Հայերի քաջութեան հռչակը այնքան էր տարածուած Հռոմէացիների մէջ, որ Կոստանդիանոսը խնդրում էր հայ թագաւորէն Հռոմ ուղարկել երեք հարիւր «հասակով եւ արիութեամբ հոյակապ» հայ զինուորներ, որոնց պիտի նշանակէր որպէս գահապահ, թիկնապահ եւ որպէս առաջապահներ պատերազմի ժամանակ։ | ||
+ | |||
+ | Այս մեծ հայը պատմութեան մէջ, իր գործերի հետ, թողել է նաեւ մի իմաստալի դարձուածք՝ «Մարդկային դրութեան բարձունքներում արդար է այն, ինչ որ ուժեղ է»։ | ||
+ | |||
+ | Նա պիտի ուզէր ասել եւ հետեւեալը. | ||
+ | |||
+ | «Եղէք քաջ, եւ աշխարհի ամենաուժեղն իսկ պիտի փնտռի ձեր զինակցութիւնը»։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Հայաստանի ամենանեղ օրերին էր, երբ բախտը հայ սուրը յանձնեց Մուշեղին, որ խնկելի Մամիկոնեան էր՝ անզուգական որպէս մենամարտիկ, ռազմավար եւ ասպետ։ Հայ բազկի ոյժին ծանօթ թշնամին եկել, տիրել էր Միջագետքին եւ աւեր ու մահ էր սփռում մինչեւ Վասպուրական։ Մուշեղին էր վիճակուած չափուիլ նրա հետ։ | ||
+ | |||
+ | «Իբրեւ թռչուն ձիարշաւ կը սլանայ թշնամին։ Ահագին է նրա գեղարդը, բայց ոչինչ։ Հայ բազուկը ճարտարութեամբ յետ է մղում հակառակորդի առաջին հարուածը եւ ապա, անցնելով յարձակման, շանթահար գետին է փռում թշնամին։ Յաղթական է հայոց զօրքը, Մուշեղի գլխաւորութեամբ։ Մուշեղի համբաւը փառքի թեւերով կը տարածուի մինչեւ Ասորեստան, ուր օտար ժողովրդի հիացումը պողովատիկ գրչով կը գծագրէ Մուշեղի պատկերը՝ — հայ սպարապետը երիվարի վրայ եւ հոնը իր ոտքերի տակ։ | ||
+ | |||
+ | Այս հերոսին էր վիճակուած, Պապ թագաւորի օրով, Հայ Երկրի ամբողջութիւնը վերականգնելու ճիգեր կատարել։ Այդ իսկ նպատակով նա վերակազմում է Հայաստանի զինուորական ոյժը եւ վերապրեցնում հայ զէնքի հմայքը։ Նա է սանձահարում եւ հնազանդութեան բերում Հայաստանի ծայրագաւառները։ | ||
+ | |||
+ | Զօրահանդէս է, եւ ահա՝ թագաւոր եւ կաթողիկոս օրհնում են Մուշեղի բանակը։ Այլեւս պարսիկների սարսափն է Մուշեղը։ | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ Ձիրաւը, ուր իրար են մաշում հայ եւ պարսիկ սրերը։ Հայ սպարապետի քաջութիւնը այստեղ, այս անգամ էլ հոմանիշ է յաղթութեան։ Մեծ է հայոց յաջողութիւնը,— եւ երախտագէտ ժողովուրդը Ձիրաւի յաղթութեան ժամը կոչում է «Ժամ Մուշեղայ»։ Եւ այդ մեծ ժամը,— որն ըստ մեր պատմիչների, իրաւունք ունէր Արտաշէսի եւ Տիգրան Մեծի շարքը դնելու իրեն, բայց մնաց մի համեստ սպարապետ,— մի օր պիտի զարնուէր հայ նախանձից։ Վարազդատ թագաւորը, իր պալատական քսուներից թելադրուած՝ ընթրիքի է հրաւիրում մեծագործ Մամիկոնեանին եւ սպանել տալիս դաւադրաբար։ | ||
+ | |||
+ | «Ի վերայ բազում իմոց վաստակացն արեան եւ քրտան ա՞յս հատուցումն եղաւ ինձ»,— ասում է հոգով դառնացած սպարապետը, ապա ցաւ է յայտնում, որ չէ մեռնում ձիու վրայ։ | ||
+ | |||
+ | Այսպէս, եղբայրասպան ձեռքից կ՚ընկնէր նա, որն իր բոլորանուէր անձն էր դրել իր երկրի շէնութեան ու ապահովութեան համար։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ահա՛ Մանուէլ Մամիկոնեանը։ | ||
+ | |||
+ | Նա ունի գերագոյն իշանութեան նշաններ՝ սամոյր, ոսկէ եւ արծաթէ գարգմանակ, սաղաւարտի զարդ, լանջազարդ, որ կը կրէին թագաւորները եւ մեծամեծ արծուանշան վրաններ ունենալու իրաւունք։ | ||
+ | |||
+ | Մի մտասեւեռում ունի այս մեծանուն հայ սպարապետը՝ վերականգնել Արշակունիների թագաւորութիւնը։ Ահա՛ թէ ինչու նա պիտի քշէր պարսկական զօրքերը Հայաստանի սահմաններէն դուրս եւ վերացնէր պարսկական մարզպանութիւնը։ Պարսկաստանը, սակայն, չէ ուզում հաշտուել ստեղծուած դրութեան հետ եւ Հայաստան է մտցնում մեծամեծ բանակներ։ Ահա՛ այդ կռիւներն էին, որ պիտի աճեցնէին Մանուէլի փառքը։ Միայն երկու բիւրեակներով նա աննախընթաց յաջողութեամբ ջարդում է թշնամու մեծամեծ բանակները։ Նրա նուիրական սրի վրայ երեք պարսիկ զօրավարների արեան հետքերը կան։ | ||
+ | |||
+ | Վերջին անգամ այդ ծեր առիւծը չափւում է հայ հայրենիքին այնքա՜ն չարիքներ հասցրած Մերուժանի հետ։ ճակատամարտի ժխորի մէջ սպարապետը փնտռում է հայ դաւաճանին։ Բայց ի զուր. չկայ, չի երեւում ուրացողը. իր նշանները նա տուել է կրելու իր մի զինուորին եւ ինքը կռւում է որպէս սոսկական զինուոր։ Հայ սուրը դիակի է վերածում եւ Մերուժանի շքանշանները կրողին։ Դարձեալ ի զուր. դաւաճանը չէ սպանուածը։ Վերջապէս, մատնւում է հրէշը։ Մանուէլը ճանաչում է նրան ձի նստելու եղանակից եւ յարձակւում նրա վրայ։ Ուժեղ է բախումը, եւ ահա՝ երկու ախոյեանները վայր են գլորւում ձիերից։ Այդ վայրկեանին վրայ է հասնում Բաբիկ Սիւնին եւ կտրում ուրացողի գլուխը։ Վերստին պարսից զօրքերի բաժինն է խուճապը, կոտորածը, փախուստը... | ||
+ | |||
+ | Այդ փառահեղ օրէն հայոց աշխարհի վրայով խաղաղ տարիներ են անցել,- եւ ահա հայութիւնը՝ ծերացած։ Դառնօրէն լալիս է մեծ սպարապետը, որ մեռնում է կռուից դուրս։ Ա՜հ, նա, որ կ՚երազէր արծուի իր աչքերը փակել մի գոռ ճակատամարտում, հայոց զօրքերի յաղթական աղաղակների մէջ, այժմ կը հոգեվարէ անկողնում։ Հայ հսկան՝ ապաւէնը հայոց աշխարհի՝ բիբլիական պարզութեամբ մերկացնում է իր մարմինը իր մահիճը շրջապատողների առջեւ եւ ցոյց տալիս պատուոյ իր վէրքերը՝ ստացուած հայ երկրի անկախութեան եւ փառքի համար։ | ||
+ | |||
+ | Նա թողնում է իր անարծաթ կտակը՝ «Անուն քաջութեան յերկրի թողուք եւ ամենեւին մահուանէ մի երկնչիք»։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Վարդան''' | ||
+ | |||
+ | Վայրկեաններ կան, աստուածային պահեր, երբ անհատն աւելին է, քան սոսկական մարդ, օրինակ` երբ նա համոզուած է, որ իր առնելիք հերոսական խոյանքի ժամանակ շանթահար պիտի լինի, պիտի զարնուի մահէն, բայց եւ այնպէս առնում է իր վերջին թռիչքը։ Այո, այսպիսին այլեւս աւելին է քան մարդ։ Այսպիսիներից էր Աւարայրի Վարդանը՝ խնկելի առարկան իր ժամանակի հայութեան հիացումի ու սիրոյ։ | ||
+ | |||
+ | Արդար է, որ Վարդանի մասին մտքի գինովութեամբ խօսի Ալիշանը։ ...«Եւ երբ մեծամեծ ոսկեփայլ գալարուն եւ անգալար պղինձներն լայնաբոլոր բերաններն յերկինք շտկած՝ իբրեւ յետ երկայն հառաչանաց՝ հայկական պատերազմի եղանակը հնչեց, ո՜հ, բոլոր բանակն, գետին ու լերինք թնդալով դոփելով որոտացին. «Փա՜ռք հայոց, սուրբ սպարապետ, Վարդան քաջ»։ Հայոց ընդամէնը վեց բիւրեակ զօրք դիւցազնի գլխաւորութեամբ ճակատ է յարդարել պարսից եօթնիցս առաւելաթիւ ուժերի դէմ։ Այս անգամ հայ ռազմիկը հագած է եւ հաւատքի զրահ։ Այստեղ էլ թշնամու կողմն է թուական գերազանցութիւնը, բայց ոչինչ։ Զինակցած են հայ խաչն ու նիզակը։ Հայը մեռնիլ գիտէ եւ ահա՛ սկսուել է տերեւաթափը պարսից սուինների անտառում։ Բայց — անէ՜ծք դաւաճանին — պարսկասէրների կուսակցութեան պետի ղեկավարութեան յանձնուած չորրորդ հայ գունդը անսպասելիօրէն անցնում է թշնամու կողմը՝ յաջողութեան նժարը թեքելով անարի թշնամու կողմը։ Եւ հայ ժողովրդի հետ ողբում է նաեւ պարսից արքան՝ յիշելով հայ ռազմիկի անլուր քաջագործութիւնները «ի վերայ աշխարհին արեաց»։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Աւարայրից իսկ յետոյ հայութիւնը անխօս կը յայտարարէր իր հարեւաններին՝ «տակաւին անխոնարհելի է իմ բարկութեան սուրը», քանզի ''հերոսական ամէն մի մահ աշխարհ է բերում նոր հերոսներ'', քանզի Վարդանին յաջորդել էր իր եղբօրորդին՝ Վահանը, որն իր ռազմավարական վարպետութիւնների համար հիացող ու պաշտող ժողովրդի կողմից Գայլ անունն է ստացել։ | ||
+ | |||
+ | Վահան, Աշոտ Երկաթ, Բաբգէն Սիւնի, Գէորգ՝ Երկաթի զինակիցներէն, Դաւիթ Կուրապաղատ, Վասակ՝ Սմբատ Բ.-ի զօրավարը,— ահա՛ փաղանգը հայ պարտիզան ռազմիկների, մէկը միւսէն կայծակնաշունչ, պատերազմափորձ եւ արի. բոլորն էլ ծանօթ՝ սակաւ ոյժերով մեծաթիւ բանակների դէմ յաղթական կանգնելու աստուածային արուեստին. բոլորն էլ մահուան հետ կանխածանօթ եւ անմահացած՝ իրենց քաջագործութիւններով։ | ||
+ | |||
+ | Պարսից սպառազէն բազմութիւնները հեգնող Վահան Մամիկոնեանը մի օր անսպասելիօրէն պաշարւում է Դուինում։ Չուզելով պատճառ դառնալ քաղաքի դժբախտութեան՝ հայ ասպետը դուրս է նետւում քաղաքից, ճեղքում պարսից զօրաշղթան եւ անցնում Շտղագոմ գաւառը։ Թշնամին նրան պաշարում է եւ այստեղ, բայց ի զուր։ Անընկճելի եւ հնարագէտ է հայ ռազմիկը։ Բահ ու բրիչներ տալով գիւղացիների ձեռքը, նրանց բերում շարում է իր զօրամասի գրաւած դիրքերի վրայ եւ ապա մի բուռ կտրիճ պարտիզանների հետ, թեւանցի դիմելով, շանթի պէս ընկնում է պարսից զօրքերի վրայ, խուճապի, խռովութեան ու ջարդի մատնելով թշնամուն։ | ||
+ | |||
+ | Մի ուրիշ անգամ այդ օրինակելի պարտիզանը Շապուհի զօրքերը յանկարծակիի է բերում երեք տասնեակ ուխտակիցներով միայն, այնուհետեւ մնալով ահն ու սարսափը պարսից զօրավարների, որոնք դողում են նրա անունից անգամ։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ երկաթէ ռազմիկը, Աշոտ Բ-ը, որ երկու հարիւրակ հրոսակներով իր խօլական թռիչքն է առնում Շամշուդէ բերդի դէմ, որի պաշտպանութիւնը յանձնուած էր հազար բերդապահների։ Կայծակի արագութեամբ նա խորտակում է թշնամու ասպարափակ ճակատը եւ սեպաձեւ թաղւում նրա ջոլիրների մէջ։ Շատ քիչերին է յաջողւում փրկել իրենց կաշին։ | ||
+ | |||
+ | Մի ուրիշ անգամ երկու հարիւր ռազմիկներով նա դուրս է գալիս թշնամու ութ հազարի դէմ եւ «իբրեւ հողմ» փոթորկում, ցանուցրիւ տալիս թշնամու զօրամասերը, դափնեպսակելով հայ պարտիզանի ճակատը։ | ||
+ | |||
+ | Երկաթն իր ուխտակիցներն ունի, որոնցից մէկը գործում է Գեղամայ լճի ափերում։ Գէորգն է դա, որին մի օր յանկարծակիի է բերում հագարացւոց մի հազարեակ։ Ոչինչ, կտրիճ հայը, թող որ միայն երկու տասնեակ առձեռն զինակիցներ ունի, չի տատանւում ձիարձակ նետուելու թշնամու վրայ եւ փախուստի մատնելու նրան։ Այստեղ էլ հայ արիութիւնը չէ հարցնում թշնամու թուի մասին։ | ||
+ | |||
+ | Կայ եւ Թովմաս Արծրունու կողմից փառաբանուած Գուրգէնը՝ որդին Վասպուրականի իշխանի, որը հազարի չհասնող իր զօրագնդով ջարդում է Բուղայի մէկ ու կէս բիւրեակ ոյժերը։ Նոյնը Սպեր գաւառում չորս տասնեակ պարտիզաններով պարտութեան է մատնում յունական մի հազարեակ։ Յոյն զօրավարը զարմացած մի բուռ հայ կտրիճների անօրինակ հերոսութիւնից՝ այդ մասին տեղեկագրում է յունաց Միքայէլ թագաւորին։ Գուրգէնի ձեռքը դրուած հայ սրի ոյժը զգում են եւ տաճիկները։ | ||
+ | |||
+ | Հայ կտրիճից ծեծուած ու փախուստի մատնուած տաճիկ զօրքը, օրեր անց՝ կրկնում է իր յարձակումը հայերի դէմ, բայց վերստին ջարդն ու պարտութիւնն է լինում իր բաժինը։ | ||
+ | |||
+ | Բուղան լսելով հայ արիութեան տարած այդ նոր յաղթութիւնների մասին, փոխում է իր քաղաքականութիւնը եւ սուսեր, գօտի եւ արաբիկ երիվար ուղարկում Գուրգէնին, կարգում է նրան իշխան։ Այսպէս, հայ արիութեան գնով է ձեռք բերւում եւ Վասպուրականի ժամանակաւոր խաղաղութիւնը։ | ||
+ | |||
+ | Մեր դասական պարտիզանների փայլուն համաստեղու-թիւնից է եւ Բաբգէն Սիւնին, որը Սիւնիք ներխուժող արաբական չորս հազարից անց զօրագունդը իսպառ ոչնչացնում է երկու հարիւրակ պարտիզաններով։ Դաւիթ Կուրապաղատը, որ տասնապատիկ նուազ ոյժերով աննախընթաց յաղթութիւն է [տանում] Ապահունիքում բանակած արաբ հարիւր հազարից անցնող զօրքերի դէմ։ | ||
+ | |||
+ | Վասակը՝ Սմբատ Բ.-ի սպարապետը՝ լսելով սկիւթացւոց ներխուժման մասին — որոնց ալիքը կը մօտենար Բջնի բերդին, սակաւաթիւ զօրքով դուրս է գալիս նրանց դէմ։ | ||
+ | |||
+ | Տեսնելով սկիւթացւոց անհաշիւ ու խառնախռիւ բազմութիւնը, հայերը վճռում են առաքինանալ կռւում։ Եւ գործի են անցնում «որպէս գայլ ի մէջ այծեաց»։ Թշնամու շարքերից դուրս է նետւում մի քաջ ախոյեան, որին իւրայինները, «եօթը գայլ» կը կոչէին՝ իր ոյժի եւ յանդգնութեան համար, եւ առաջ է խաղում որոտալով «որպէս սեւ ամպ»։ Բայց փա՜ռք հայ սպարապետին եւ իր պողովատ թուրին. սկիւթացի հսկան փռւում է գետին, իսկ զօրքը սարսափով բռնւած փախչում է Հայաստանից։ | ||
+ | |||
+ | Ահա մէկը մեր քաջանուն Աշոտներից, որի արիական շարժուձեւի մասին չէ կարելի խորհրդածել առանց հիացումի։ | ||
+ | |||
+ | Աղօթքի ժամն է եւ հայ ռազմիկը Աստուծոյ հետ կը խօսի։ Աղօթողի դրութեան մէջ թշնամին կը պաշարի հայ զօրականին, բայց անկարող կը լինի խանգարել նրա խօսքն ընդ Աստուծոյ։ Նա լուռ է, բայց դուք լսում էք նրա խօսքը՝ իմն է յաղթութիւնը, քանզի «ես նոր իւղով օծուեցայ»։ | ||
+ | |||
+ | Հաւատքի զրահով զինուած հայ մարդը անխռով կը վերջացնի իր աղօթքը եւ ոտքի կը կանգնի՝ թշնամու յանդգնութիւնը պատժելու վճռականութեամբ։ Որպէս փորձառու ռազմավար, նա իր հարուածներն նախ ուղղելով թշնամու գլխաւորների դէմ, գետին կը գլորէ նրանց, որից յետոյ ջարդի եւ փախուստի կը մատնէ նրա անտիրական զօրախմբերը։ | ||
+ | |||
+ | Ահա՝ մի ուրիշը մեր Աշոտներէն՝ Վասպուրականի իշխանը, որի զօրամասի վրայ Տարօնի դաշտում անսպասելիօրէն յարձակւում է արաբական հսկայաթիւ այրուձին։ Բարձրանում է հայ առիւծի մռնչիւնը եւ նրա զօրքը, որպէս պողպատէ պատնէշ ցցւում է թշնամու հեծելազօրքին դէմ։ Կորցնելով իր աջը, հայ իշխանը գործել է սկսում ձախ ձեռքով։ Մերթ ընդ մերթ լսւում է Աշոտի յուսատու կանչը եւ հայ զինուորները, կատաղութեամբ գինով, առաջանում են որպէս գնչաւոր ու շարժուն պարիսպ։ Ահաւոր է, անհաւասար գիրկընդխառն կռիւը։ Ահա՛ մէկ էլ վերջին անգամ բարձրացաւ վիրաւոր առիւծի մռնչիւնը, մի վերջին յոյժ յանդուգն գրոհ եւս,— այլեւս մինակ են հայերը կռուադաշտում, քանզի խելակորոյս փախչում է թշնամին իր մեռելները կոխկռտելով։ | ||
+ | |||
+ | Ահա՛ արի արանց մի այլ փաղանգ, որոնց քաջագործութիւններից այնքա՜ն օգտուել են օտարները.— Բաբիկը՝ Անդոկ իշխանի որդին, Դրաստամատը, Աշոտ Արծրունին, Սմբատ Բագրատունին, Զօրավար Վասակը եւ այլն։ | ||
+ | |||
+ | Հոները, որոնք իրենց ձիերի թամբերի տակ կ՚եփէին միսը, նեղն էին դրած դուռն ու երկիրը։ Այդ բարբարոսների շարքերից առաջ էր նետուել Հոնանդուր անունով մէկը եւ ասպարէզ էր կարդում պարսից թագաւորին։ Անհնարին բարձր էր հասակը հսկայի։ Իր ահեղատիպ տեսքով ու սպառազինութեամբ նա զարհուրանք էր մտցրել պարսից ու մարաց զօրքերի մէջ։ Հայ նախարարների խորհրդով Շապուհը Հոն հսկայի դէմ է հանում Սիւնեաց Բաբիկին, որը պարսից արքունիքում բազմիցս աչքի էր ընկել իր քաջագործութիւններով։ Սկսւում է մենամարտը եւ հայ քաջազնի միասայրի սուսերը գետին է փռում «վիշապազօր» հիւսիսականին։ | ||
+ | |||
+ | Ա՜խ հա՛յն է, այստեղ էլ հա՛յն է, որ փրկում է կեանքը, երկիրը, փառքը օտար վեհապետի։ Ի վարձ իր այդ ճակատագրական քաջագործութեան՝ Բաբիկը ստանում է իր հայրենական տէրութիւնը՝ Սիւնեաց Աշխարհը։ Քաջ հօրը պիտի յաջորդէր իր որդին՝ քաջաց նուիրակ Գրիգորը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Գիտենք, որ հայ արիւութիւնն էր, որ յանձին Տիգրան թագաւորազնի՝ Աժդահակի բռնութիւնից փրկել էր Պարսկաստանը, իսկ տիրասէր Դրաստամատի միջոցաւ պարսկաքուշան պատերազմում ազատել էր պարսից արքայի կաշին վերահաս վտանգից։ | ||
+ | |||
+ | Ահա՛ օտարի փառքն աճեցնող մի այլ դիւցազուն՝ Աշոտ Արծրունին, որ զրկուած իր հայրենի երկրից՝ կը պահուէր Ամիրապետի արքունիքում։ | ||
+ | |||
+ | Տաճիկներն ապստամբել են արաբ տիրապետութեան դէմ։ Ամիրապետի որդի Մուսէն, իր հետ առած Աշոտին, շարժւում է ապստամբների դէմ։ Նա խոստացել է հայ իշխանին վերադարձնել իր տէրութիւնը, եթէ յաջողութեամբ պսակուի իր արշաւանքը։ | ||
+ | |||
+ | Հիւանդութիւն ձեւացնելով, հայ քաջը սկզբում չի մասնակցում ճակատամարտին, մինչեւ որ արաբների դրութիւնը կը դառնար սպառնական, որից յետոյ աշտանակելով իր երիվարը, խրախոյսի խօսքերով նա կը դառնայ հայ ռազմիկներին՝ «Հապա՛, հայոց քաջեր, այժմ թող ճանաչեն մեզ եւ մեր արիութիւնը»։ Գործի է սկսում հայոց ազատագունդը ու ժամեր յետոյ բախտը իր վճիռն արձակում է ի նպաստ արաբների։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ Սմբատ Բագրատունին, որ բախտորոշ ծառայութիւններ է կատարել պարսից արքունիքին։ Մենամարտելով նա սպանել է հեփթաղների արքային՝ աճեցնելով պարսից փառքը։ | ||
+ | |||
+ | Թշնամիների չարախօսութիւններից տարուած, պարսից յիմար թագակիրը մի օր երախտաշատ հայու վրայ բաց է թողնում գազաններ։ Հայ կտրիճը զարկում, սպանում է արջը, բռնելով եղջիւրներից, սպանում է ցուլը։ Բռնելով առիւծի ականջներից, հեծնում է նրան։ Քաջութեան այդ հրաշախառն գործերն նա կատարում է մի օրուայ մէջ եւ վերստին մեծարւում անհաստատ արքայէն։ | ||
+ | |||
+ | Հասակով բարձր, տեսութեամբ գեղեցիկ եւ անասելիօրէն քաջ է հայ զօրականը։ Անտառներից անցնելիս երկու ձեռքով նա բռնում է ծառի ճիւղերը եւ ոտքերով բարձրացնում ձին։ | ||
+ | |||
+ | Սմբատի քաջութիւնը անթառամ դափնիներ է խլել Վարդանակերտի ճակատամարտում, որն այնքան դրուատել են հայ պատմիչները։ | ||
+ | |||
+ | Այս կռւում իսմայիլացիները թւապէս կը գերազանցէին հայերին գրեթէ տասն անգամ, բայց եւ այնպէս հայերը անմահ Բագրատունու առաջնորդութեամբ ջարդում են թշնամու զօրքերի մի մասը, իսկ մնացած ոյժերը հալածական առնելով թափում են Երասխը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ստոր խաբէութեամբ պարսից արքունիքն է կանչուած Վասակ Զօրավարը՝ ծանօթ հերոսը պարսկահայ երեսնամեայ պատերազմի։ | ||
+ | |||
+ | ''Շապուհը'' — Աղուէ՛ս, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արեաց զինուորներին։ Այժմ դու կը սպանուես աղուէսի պէս։ | ||
+ | |||
+ | ''Վասակը'' — Մի ժամանակ առիւծ էի քեզ համար, այժմ եմ աղուէս դարձել։ Քանի որ Վասակն էի, հսկայ էի, մի ոտս մի սարի վրայ էի դրած, միւսը՝ մի ուրիշ սարի վրայ։ Երբ աջ ոտիս վրայ էի յենւում, աջ ոտքս էր մտնում գետնի տակ, իսկ երբ ձախ ոտիս վրայ էի յենւում, ձախ սարն էր գետնի տակ անցնում։ | ||
+ | |||
+ | Շապուհը հետաքրքրուեց իմանալ, թէ այդ ի՞նչ սարեր են, եւ Վասակը բացատրեց, թէ մէկը ինքը Շապուհն է, միւսը յունաց թագաւորը։ | ||
+ | |||
+ | Ճշմարտութիւնն էր, որ հայ զօրավարի շրթունքներով կը պատասխանէր պարսից գահակալին։ | ||
+ | |||
+ | Հայ արիութիւնն էր, որ դող ու դեղնութիւն կը պատճառէր երկչոտ արքային, որը չպիտի յապաղէր հրամայելու, որ խաբէութեամբ մորթեն թակարդուած իր հակառակորդին։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Հապա Անի քաղաքի ամազոնուհի՞ն՝ հայրենանուէր ու արիասիրտ Այծեամն, որ կ՚առաքինանար բերդաքաղաքի պարիսպների վրայ. առնացի հայուհին, որը Անիի պաշարման ժամանակ, բերդի պարիսպի վրայ բարձրացած՝ քարեր գլորելով ի դերեւ կը հանէր թշնամու ներխուժման փորձերը, որն իր եւ հայ ռազմիկների կրծքերից դուրս կը քաշէր արաբացւոց նետերը եւ կը վերադարձնէր թշնամուն... | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Երկարե՞լ։ Ի զո՜ւր։ Մե՜ծ է փաղանգը մերազնեայ արիների, քաջերի եւ հերոսների, որոնց փառքի չափ, աւա՜ղ, մեծ եղաւ եւ իրենց ապրած ողբերգութիւնը։ Մէկի քաջութիւնից օգտուեց օտարը միայն, միւսն իր արիւութիւնն սպառեց իւրայինների դէմ, երրորդը՝ կարելիութիւն չունեցաւ Հայաստանին ի սպաս դնելու իր բովանդակ ոյժերը։ | ||
+ | |||
+ | Այս եւ այլ պատճառներով շատ քիչերի անուան եւ գործերի յիշատակն է պահել հայոց պատմութիւնը։ Հայը — որպէս զինուոր եւ զօրավար — ճակատագրական դեր է խաղացել պարսից, մարաց, յունաց, թաթարաց, արաբացւոց, բուլղարաց եւ այլ օտարազգի բանակների մէջ։ | ||
+ | |||
+ | Եւ օտար պատմիչները՝ իրենց ցեղի փառքին նախանձախնդիր՝ հայ հերոսութեան մեծագործութիւնները վերագրել են իւրայիններին կամ էլ վատօրէն գրել «ի ջուր մոռացութեան»։ | ||
+ | |||
+ | Հայկազն Վարդանը, Բիւզանդիոնի հայազի Չըմըշկիկ թագավորի զօրապետը, որի բազկի ոյժը՝ քանիցս զգացել են Թրակիան ասպատակող թուրքը, ռուսը, բուլղարը, յոյն պատմիչների կողմից պիտի վերանուանուէր Վարատաս։ | ||
+ | |||
+ | Վեցերորդ դարում, Յուստինիանոսի օրով յօգուտ յոյների նշանաւոր քաջութիւններ է ցոյց տուել Ներսէս Հայկազունը։ | ||
+ | |||
+ | Իններորդ դարու սկզբում յոյների համար գործում էր Մանուէլ Մամիկոնեանը։ | ||
+ | |||
+ | «Ես չեմ կարող,— ասում է Գ. Շլումբերգերը,— լռութեամբ անցնել, որ Բիւզանդիոնի ամենամեծ զինուորական կայսրերից շատերը հայկական ծագում են ունեցել։ Բիւզանդական բանակի պատմութիւնը լի է հայազգի նշանաւոր զօրավարների անուններով։ Կրկնում եմ, որ ես ուզում էի միայն մի քանի խօսք ասել հայ ազգի պատերազմական հնաւանդ արժանիքի մասին, եւ որ ուրիշներին եմ թողնում ասել, թէ այնքան փայլուն յատկութիւններով օժտուած այս ժողովուրդն ինչե՜ր է արել ժամանակին՝ արուեստների եւ գրականութեան աշխարհում»։ | ||
+ | |||
+ | Հայն իր արիութեամբ ճամբայ է բացել եւ դէպի բուլղար գահը։ | ||
+ | |||
+ | «Ծագումով անոնք Դերջանցի հայեր էին, որոնք Վասիլ կայսեր վարձու բանակներուն կողմէ բերուած էին Մակեդոնիա, պուլկարներուն դէմ պատերազմեցնելու նպատակով։ Յարմար առիթին, անոնք խոյս տալով յոյն կայսրէն, անցան պուլկար թագաւորին կողմը, որ Իւսկիւպցի մըն էր ու իրենց քաջագործութիւններուն ու հերոսութիւններուն հետեւանքով կրցան շուտով բարձր աստիճաններու տիրանալ,— կ՚ըսէ Պրոֆեսոր Կացարով։ | ||
+ | |||
+ | Սրանցից մէկը մի օր պիտ բազմէր բուլղար գահի վրայ, Ցար Սամուէլ անունով։ | ||
+ | |||
+ | «Միհրդատի բանակներում հետեւակ նետաձիգները, որոնք գլխաւորապէս Փոքր Հայքից էին հաւաքւում, ծովի թէ ցամաքի վրայ աչքի ընկան իրենց ճարպիկութեամբ եւ քաջագործութեամբ։ Սուլլան այնքան գնահատեց սրանց արժանիքը, որ Դարտանի դաշնագրութեան մէջ (Քերոնիայի ճակատամարտից յետոյ, 85-ին) մի կէտ մտցրեց, որով Միհրդատի յանձնուած պատերազմական նաւերը, պէտք է իրենց նետաձիգներով միասին լինէին»։ | ||
+ | |||
+ | Արաբ տարեգրերը կը խօսին Եարմուքի ճակատամարտում Յորդանանի ափերի վրայ, հայ աղեղնաւորների ցոյց տուած ճարպիկութեան ու արիութեան մասին, նրանց գործը անուանելով «գործ կուրութեան», քանզի հայերը կը սպանեն եօթը հարիւր արաբ կտրիճներ, բոլորին էլ աչքերէն զարնելով։ | ||
+ | |||
+ | Թաթարաց պատմութեան մէջ կը կարդանք, թէ Հալաւուն խանը շատ կը սիրէր հայոց եւ վրաց զօրքերը իրենց նշանաւոր քաջութեան համար։ | ||
+ | |||
+ | Այդ ցեղի զօրագլուխներէն Բաչուն, իր գրեթէ բոլոր յաղթութիւնները տարել է հայ եւ վրացի գնդերի շնորհիւ, որոնց կը գործածէր՝ որպէս առաջապահ։ | ||
+ | |||
+ | Թաթարները յարձակւում են Իկոնիոյ վրայ։ Խիյաթէդին զօրաւոր Սուլթանը հարիւր հազար զօրքով դուրս է գալիս թշնամու դէմ։ Թաթարական բանակի մէջ է մեծն Վահրամայ որդին (Գագայ իշխանը), որը հայ եւ վրացի ազատագնդերով ջարդում է Սուլթանի բազմահազար բանակի աջ զօրաթեւը եւ վճռում ճակատամարտի բախտը։ | ||
+ | |||
+ | «Մանաւանդ Ռուբինեանների օրով — կ՚ըսէ Շլումբերգեր — Խաչակիրների ժամանակ, Փոքր Հայաստանի թագաւորութիւնն վիթխարի նեցուկ է հանդիսացել Արեւելքի Ֆրանկ իշխանութիւններին, Անտիոքի իշխանին, Երուսաղէմի եւ Կիպրոսի թագաւորներին՝ Հալէպի, Դամասկոսի եւ Կահիրէի մահմեդական իշխանների դէմ նրանց մղած անվերջ կռիւներում։ Ուրիշներին թողնելով պատմել զրպարտուած հայ ազգի հոյակապ գործերի մասին քաղաքակրթութեան, արուեստների եւ գրականութեան զանազան ասպարէզներում, ես կ՚ուզէի մի քանի խօսք ասել, թէ ինչ էին հայերը զինուորական տեսակէտով միջին դարերում»։ | ||
+ | |||
+ | «Potentissimus, ամենազօրաւոր»,- ահա՛ պատուանունը, որով լատին իշխանները իրենց աղաչաւորների բերնով կը դիմէին Թորոսին՝ Նուրէդդինի դէմ դուրս գալու համար։ | ||
+ | |||
+ | «Քրիստոնեայ եկեղեցու եւ հանրապետութեան հանդէպ հայ ազգի ուրիշ արժանիքների մէջ կայ մէկը, որ վսեմ է եւ առանձնապէս յիշատակելի. դա այն է, որ, երբ ժամանակին քրիստոնեայ իշխաններն ու բանակները գնում էին ազատելու Սուրբ Երկիրը, ոչ մի ազգ եւ ոչ մի ժողովուրդ աւելի արագ եւ աւելի եռանդով, քան հայերը, չփութաց նրանց օգնել մարդկանցով, ձիերով, մթերքով, խորհուրդներով. այդ սրբազան պատերազմում նրանք քրիստոնեաներին օգնեցին իրենց բոլոր ոյժերով, ամենամեծ արիութեամբ ու հաւատարմութեամբ»։ | ||
+ | |||
+ | Ահա՛ եւ ժան դը Մորգանի կարծիքը.— | ||
+ | |||
+ | «Կիլիկիայի հայերին մենք պարտական ենք մօտ վեց դարուց ի վեր, ուստի եւ այդ պարտքը աւելի նուիրական է... Երբեմնի հզօր այս ժողովուրդը հռովմայեցիների, բիւզանդացիների եւ պարսիկների հետ վարւում էր այնպէս, ինչպէս հաւասարը հաւասարի հետ»... | ||
+ | |||
+ | Ահա՛ հայը, այդպէս էր հին հայը, որի մասին սիրում եմ յաճախ գրեթէ արբեցուցիչ քաղցրութեամբ կրկնել Խորենացու ոսկեղինիկ խօսքերը. | ||
+ | |||
+ | «Ի մէջ պատերազմաց իբրեւ հուր ընդ եղէգն ընթանային տիրասէր ազգն Մամիկոնեանք»։ | ||
+ | |||
+ | Բնազդական ռազմիկ էր հին հայը, եզակի զինուոր մինչեւ իր ծերութիւնը։ | ||
+ | |||
+ | Իբրեւ շանթ, անսպասելիօրէն ընկնել թշնամու վրայ՝ այդ էր հին հայի ռազմավարական ձեւերէն ամենամշակուածն ու սիրելին։ Հաւասար ոյժերով եւ ոչ մի ժողովրդի է յաջողել արգիլել հայ արիութիւնը իր ճամբու վրայ, իր խոյանքների ժամանակ։ | ||
+ | |||
+ | Նա գիտէր մեռնել՝ ահա՛ իր ոյժը։ | ||
+ | |||
+ | Արագահաս էր ու մահացու իր հարուածը, շանթահար, արիւնընծայ եւ փառունակ իր մահը։ | ||
+ | |||
+ | Գոռոզ էր, ինքնայարգ եւ պատկառազդու։ | ||
+ | |||
+ | Փա՜ռք, փառք հայ դասական հերոսականին, որը վերապրեցնելով միայն' հայութիւնը պիտի կարողանայ անկա-խօրէն պահել իր տեղն արեւի տակ։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Չգիտե՞ս, հայ մարդ, չգիտե՞ս ցեղիդ պատմութիւնը — ասել է՝ չգիտես ժողովրդիդ ապրած ողբերգութեան պատճառները. ասել է՝ չգիտես, թէ ինչո՞ւմն է նրա ոյժն ու տկարութիւնը. ասել է՝ աղէտալիօրէն քեզ կը պակասի ցեղային ինքնաճանաչութիւնը — մէկը եւ ամենայուսալին այն փարատիչներէն, որոնցով պէտք է կռուել պարտուողականութեան ախտի դէմ, որն այսօր մեզ, որպէս ազգ, սպանելուց առաջ աշխատում է նախ ծիծաղելի դարձնել մեր ահաւոր ողբերգութեան մէջ։ | ||
+ | |||
+ | Սիրի՛ր պատմութիւնը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==V։ Ցեղային բարոյականը== | ||
+ | |||
+ | Մէկ էլ բանանք մեր ցեղի կեանքի գիրքը, ճանաչենք մեր ժառանգական բարոյական թերութիւնները՝ մեր ժողովրդի քաղաքական խեղճութեան ներգործօն պատճառները հասկանալու համար։ | ||
+ | |||
+ | Պատմութիւնը ասում է.— | ||
+ | |||
+ | Իր գոյութեան ձիգ տարածութեան վրայ չի եղել մի դէպք, որ հայութիւնը իր բովանդակ բարոյական եւ նիւթական ոյժերով ծառացած լինէր թշնամու դէմ՝ արտաքին վտանգը զինաթափելու վճռականութեամբ։ Հայաստան ներխուժող թշնամին երբեք իր դէմ չէ տեսել բովանդակ հայութիւնը միացեալ ճակատով՝ արտաքին աղէտը յետ մղելու վճռողականութեամբ։ Թշնամին միշտ էլ ոտք է դրել Հայաստանի հողի վրայ հայ կեանքի այն խառն ու խռով շրջաններում, երբ մեր ցեղի քաղաքական ճակատագիրը վարողները զբաղուած են եղել ներքին կռիւներով։ | ||
+ | |||
+ | Երկպառակութեան ախտը յաճախ եւ յաճախ ի դերեւ է հանել մեր ցեղի դասական քաջութիւնը։ Երբ մեր արիութեան միացած չէ եղել մեր միաբանութիւնը՝ միշտ էլ չարաչար պարտութիւնն է եղել մեր բաժինը։ Իսկ երբ նախարար, իշխան, թագաւոր եղել են հաշտ ու համերաշխ՝ միշտ էլ յաղթել է թեւաբաց արծիւը հայոց։ | ||
+ | |||
+ | Այն բոլոր ժողովուրդներից, որոնք բարեկամաբար թէ որպէս թշնամի, ոտք են դրած հայ հողի վրայ, ոչ ոք արիութեամբ չէ գերազանցել հայուն։ Օտարը Հայաստանում յաջողութիւն է ունեցել աւելի որպէս աղուէս քան առիւծ։ Հայաստանը որոշ ժամանակաշրջաններում, աւելի հայէն է պարտուած եղել քան օտարէն։ | ||
+ | |||
+ | Ուզում եմ ասել, թէ ''ներքին'' թշնամին է եղել հայ բազուկը տկարացնողը։ Նա է առաջնորդել օտար զօրքերը դէպի հայկական լեռնակղզին։ Նրա դաւաճանութիւնն է յաջողութեան նժարը յաճախ թեքել թշնամու կողմը։ Եւ եթէ Հայաստան երկրում երբեւիցէ հնարաւոր է եղել որեւէ համազգային ձեռնարկ յաջողութեամբ պսակել՝ դա նշանակում է թէ այդ ժամանակաշրջանում է եղել թշնամին։ | ||
+ | |||
+ | Այո՛, աշխարհակալ ազգերի սուրը չպիտի կարողանար բաժանել հայ երկիրը, եթէ հայ պետական գործչի նախանձը ու անհամերաշխութիւնը չնպաստէին թշնամուն։ | ||
+ | |||
+ | Տրամաբանօրէն ի՞նչ է հետեւում այդ ամէնից.— | ||
+ | |||
+ | Այն, թէ հայ ժողովուրդի պատերազմներում պարտուելու պատճառները եղել են գերազանցօրէն ''հոգեբանական'', թէ մեր ցեղի անմիաբանութեան բերումով հայ զէնքն ու բազուկը աւելի օտարին են ծառայել քան հարազատ երկրին. թէ թշնամին յաճախ տիրել է Հայաստանին ոչ թէ յաղթական սրով, այլ այս կամ այն հայ պետական գործիչի դաւով ու դաւաճանութեամբ։ | ||
+ | |||
+ | Կարճ. արտաքին թշնամին իր զէնքի յաջողութիւնները Հայաստանի հողի վրայ աւելի մեր հոգեբանական թերութիւն-ներին կը պարտի քան իր կարողութիւններին։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մինչ ե՞րբ այդպէս։ Մինչեւ ե՞րբ հայոց պատմութիւնը շարունակէ մնալ կրկնութիւնը մեր աղէտալի թերութիւնների եւ սխալանքների։ Ո՞ւր է ելքն այս աննախընթացօրէն ցածր վիճակից, որը մայր երկրին կը սպառնայ գլխովին ոչնչացմամբ, իսկ գաղութների հայութեան աստիճանական ապազգայնացմամբ։ | ||
+ | |||
+ | Ո՞րն է այն փրկարար միջոցը, այն համադարմանը, որ հանդիսանար փարատիչը մեր ժառանգած բարոյական ախտերի, որ հոգեփոխէր եւ ապրեցնէր մեզ որպէս ազգ, որ դարձնէր մեզ կարող ներգործօն ինքնապաշտպանութեան եւ ընդունակ' պետական անկախ կեանքի։ | ||
+ | |||
+ | Ցեղային բարոյականն է այդ միջոցը, որ պահանջում է երկու բան. առաջինը՝ քաղաքական միակրօնութիւն, երկրորդը՝ զարգացումն այն բարոյական յատկութիւնների եւ ռազմարուեստագիտական կարողութիւնների, որոնք համապատասխան են մեր ժողովրդի հաւաքական կարիքներին եւ էապէս անհրաժեշտ՝ մեր ժողովրդի նիւթական եւ հոգեւոր ինքնապահպանման համար։ | ||
+ | |||
+ | Արդի մեր ողբալի վիճակում, երբ մեր հայրենիքի ռազմագիտական բանալիները յանձնուած են օտար դռնապաններին, եւ երբ սպասւում է թրքական մահառիթ հարուած՝ ցեղային բարոյականն է, որ իմաստուն կերպով տեսնել պիտի տայ բարոյական եւ նիւթական այն հսկայական ուժերը, որ այսօր հայութիւնը կը վատնէ ընդունայն։ Ցեղային բարոյականն է, որ ռազմարուեստին ծառայող բոլոր գիտութիւնները պիտի լծէ մեր ժողովրդի ինքնապաշտպանութեան դժուարին գործին, ինչպէս եւ ամբարտակ պիտի կանգնեցնէ այլասերման հեղեղատի առջեւ։ | ||
+ | |||
+ | Ապրի՛ր համաձայն ցեղիդ իդէալի, ապրիր համաձայն ցեղիդ բարձրագոյն սկզբունքներին։ | ||
+ | |||
+ | Դատապարտելի եւ բարոյազուրկ է այն երջանկութիւնը, որ հակասութեան մէջ է հաւաքական երջանկութեան հետ, որ նպաստում է ցեղի տկարացման, որ խաթարում է այն ներդաշնակութիւնը, որը գոյութիւն պիտի ունենայ մեր մասնաւոր նպատակների եւ ազգային իդէալի միջեւ։ | ||
+ | |||
+ | Քաղաքական միակրօնութիւն պէտք է մեզի, քանզի միակն ենք ժողովուրդներից, որն իրաւունք չունի ներքուստ պառակտուած լինելու։ | ||
+ | |||
+ | Եթէ ճամբաների տարբերութիւն կայ, ապա կայ նպատակի ընդհանրութիւն։ | ||
+ | |||
+ | Պէտք է լինինք միաիդէալ, միաշունչ, միակամ, քանզի անհամերաշխ ու անմիաբան մեր ժողովուրդը պատրաստի որս պիտի լինի իր հարեւանների համար։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Հայ ընտանիքը դեռ շարունակում է նայել իր զաւակների վրայ, որպէս իր մասնաւոր սեփականութեան։ | ||
+ | |||
+ | Իսկ դպրոցը դաստիարակում է հայ մանուկները՝ ընտանիքների եւ ոչ նախ հայրենիքի համար։ | ||
+ | |||
+ | Ընտանիք եւ դպրոց դաշնակցած՝ կը շարունակեն միայն առեւտրապաշտ խանութպան եւ արհեստաւոր հասցնել, երբ ժամանակն ու ցեղային բարոյականը հրամայողաբար կը պահանջեն հայէն՝ լինել նա՛խ հայրենակրօն ռազմիկ, չկորչելու համար։ | ||
+ | |||
+ | Չենք ուզում հասկանալ, որ Արեւելքի մեր դժբախտ պայմաններում անմտութիւն է տուն շինել ու դաշտեր մշակել, երբ նրանց պաշտպանութեան համար կանխաւ չենք պատրաստուել։ | ||
+ | |||
+ | Չենք ուզում հասկանալ, որ յիմարութիւն է անկախ հայրենիքի մասին երազել, երբ նախօրօք նրա պաշտպանութեան համար չենք սպառազինուել։ | ||
+ | |||
+ | Չէ՛, չէ՛, չենք ուզում հասկանալ, որ հայ հաւաքականութիւնը օրուայ իր աղքատիկ հոգեբանութեամբ բարոյապէս ազատ չէ աւելի լաւ օրերի մասին երազելու, քանի դեռ հայ աշակերտող սերունդը չէ կրթւում որպէս ազգային ''նոր ուխտի'' միջնորդ, որպէս ցեղային բարոյականի կրող։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | ==VI։ Հայ զէնքի անյաջողութեան պատճառները== | ||
+ | |||
+ | '''Մեր օրերը''' | ||
+ | |||
+ | Յանձին բանակների չափւում են ժողովուրդները։ | ||
+ | |||
+ | Կարսի պատերի տակ բախուեցին երկու ժողովուրդներ, երկու հաւաքական հոգեբանութիւններ եւ յաղթեց կիսալուսինը, քանզի ժողովուրդը հոգեբանօրէն պատրաստ չէր կռուի եւ յաղթանակի համար։ ''Մեր ժողովրդին ցաւագինօրէն կը պակասէր հոգեկան մշակոյթը''։ Հայութիւնը կռուադաշտում թէ կռուից դուրս ցուցահանեց հետեւեալ հոգեբանական թերութիւնները, որոնց կը պարտի թուրքն իր զէնքի յաջողութիւնը.— | ||
+ | |||
+ | Ամէն գնով ապրելու խելագար ցանկութիւն, պարտուողական հոգեբանութիւն, նիւթական ծայրայեղ մտահոգուածութիւն, հասարակական զգացումի տհասութիւն, գիտակցական կարգապահութեան բացարձակ չգոյութիւն, տեղական հայրենասիրութիւն, ինքնասիրութեան ցաւ ու չար նախանձ՝ հրամանատարների մօտ, կազմակերպչական պակաս, սխալ համարում թրքութեան մասին, ստրկական վախ, եւ անռազմունակութիւն եւ այլն։ | ||
+ | |||
+ | Նրանք, որ մասնակցել են մեր վարած կռիւներին, գիտեն, թէ ինչպէս հայ մարդը ձեռքն ընկած փուճ քուրջի կտորը, տնային ամանը կամ գործիքը գուրգուրանքով կը տեղափոխէր ճակատէ ճակատ, դիրքէ դիրք։ Իր կովը կամ փալասը փրկելու համար՝ նա յաճախ առանց խղճի խայթի կը թողնէր կռուադաշտը, կը դասալքէր։ Այն իրը, որ դուք տեսել էք նրա շալակին կամ ձիու թամբին Կարինում, կը տեսնէք եւ Ղարաքիլիսայում, եւ Ծաղկաձորում, ամէն տեղ, մինչեւ որ հասցնէր տուն։ Իր կամ իր ձիու բեռը թեթեւեցնելու նպատակով, նա աւելի շուտ սակաւաթիւ փամփուշտների մի մասից կը զրկուէր քան թէ անպէտք հնոտիներից։ | ||
+ | |||
+ | Շատերը զինուոր կը համարուէին այն պարզ պատճառով, որ զէնք կը կրէին։ Զէնքը չէ մարդս զինուոր դարձնում։ Մեզանում կար օգտախնդիրը, նիւթական մտահոգուածութեամբ գրեթէ հիւանդ անհատը, բայց ոչ անձնուէր զինուորը։ Այդ օրերին, նայելով մեր զօրամասերին, չէր կարելի չվերյիշել Հերոդոտի դատաստանը պարսից բանակների մասին՝ «''Աւելի մեծ թուով մարդ կար քան զինուոր''»։ | ||
+ | |||
+ | Հայ մարդու մէջ չափազանց տկար է հասարակական զգացումը։ Ընդհանուր եւ հանրօգուտ աշխատանքը դեռ պատիժ համարուելու չափ խորթ է հայ մարտիկի համար։ Նա ակամայից կը պատրաստի այն դիրքը, որից ինքը չպիտի օգտուի։ | ||
+ | |||
+ | Պատժի չափ ծանր է նրա համար պահակութիւնը, հետախուզական առաջընթացութիւնը, բանբերութիւնը։ Նա գիտէ, որ իր արթուն եւ աչալուրջ հսկումից է կախուած ռազմօրէն անպատրաստ վիճակի մէջ գտնուող զօրամասի ապահովութիւնը, բայց եւ այնպէս նա անվստահելի պահակ է։ Չի կարելի խորապէս վստահ լինել, թէ նա իրեն տրուած բախտորոշ գրութիւնը ամէն գնով տեղ կը հասցնի։ Մեռնել՝ ընկերոջ կամ զօրամասը վտանգից փրկելու համար՝ մնաց հատընտիրների առաքինութիւնը։ | ||
+ | |||
+ | Անվարժ բանակային կեանքին եւ կռիւներին՝ նա իրեն, համեմատաբար, լաւ է զգում ժողովրդական ճակատամարտում։ Կարսում նա այն չէր, ինչ որ էր Վանում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Սիւնիքում։ Նրան պակասում է ընդհանուր հայրենիքի գաղափարը, սակայն զուրկ չէ տեղական հայրենասիրութիւնից։ ''Նա տաճկահայ է, ռուսահայ, պարսկահայ, ապա յետոյ հայ։'' Ինչպէս եւ նախ մշեցի, վանեցի, գանձակեցի եւ ապա հուսկ, յետոյ հայաստանցի։ Ահա՛ այդ իսկ պատճառով յաճախ գիտակցական չէր նրա մահը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Տաճիկները Հայաստանում ունեցած իրենց յաջողութիւնները աւելի մեզ՝ մեր բարոյական տկարութեան կը պարտին, քան թէ իրենց զէնքին։ | ||
+ | |||
+ | Հայութիւնը դեռ չէր ըմբռնել այդ պարզ ճշմարտութիւնը, եւ այսօր էլ կեղծ համարում ունի թրքական բանակի մասին։ Նա տղայամտօրէն հաւատում է թուրք ցեղի քաջութեան առասպելին, գերագնահատելով նրա բարոյական ոյժը։ ''Այդ սխալանքը ծնունդն է ստրկութեան վախի։'' | ||
+ | |||
+ | Ո՞վ չգիտէ, որ մեր ժողովուրդը, դեռ պատերազմի չբռնուած՝ ունէր իր պարտութեան ինքնաներշնչումը,— հոգեբանական մի աղէտալի վիճակ, որ ստոյգ պարտութիւն պիտի բերէր մեր զէնքին։ | ||
+ | |||
+ | ''Պարտուողականութիւն եւ յոյս ուրիշի օգնութեւսն վրայ'',— ահա որոնք են երկուքը հայ բանակի հոգեւոր ամենավատ թշնամիներից։ Հայոց նորագոյն պատմութիւնը սրանց կը պարտի հակապետական «մայիսեան ապստամբութիւնը»։ | ||
+ | |||
+ | Այս հոգեբանութիւնն էր, որ մղեց չպաշտպանել Կարսի ամրութիւնները։ Հոգեպէս այդ տկար արարածներն էին, որ հարուածեցին հայ բանակի ռազմունակ եւ անձնուէր տարրերի արիութիւնը։ | ||
+ | |||
+ | Սրանք խախտեցին հայ բանակի բարոյական հաւասարակշռութիւնը, յաղթութեան նժարը թեքելով թշնամու կողմը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մեր քաղաքական ու թուական անզօրութեան եւ հատուածականութեանց բերումով՝ հայը դառել է մեղկ, զիջող եւ նկուն օտարի հանդէպ, հիացողն ու խնկարկողը օտար ոյժի, հաւատացող՝ օտար աստուածութիւնների։ Դարերով զէնք չէ բռնել նրա ձեռքը, ինչպէս եւ նա ազատ չի եղել՝ աներկիւղ ու անկաշկանդ սիրելու եւ պաշտելու ազգայինը։ Հայը, մասամբ, դեռ անընդունակ է գիտակցական զոհաբերութեան, եւ բարձր թռիչքների, որովհետեւ անկարելի է եղել իշխող բարբարոս ժողովուրդների կրունկի տակ նման առաքինութիւնների մշակումը։ Անանձնական բնոյթ կրող այն ամէնը, ինչ որ կատարուած է նրա կողմից իր ստրկական գոյութեան ձիգ դարերի ընթացքին, եղել է հարկադրաբար, ակամայից։ | ||
+ | |||
+ | Այո՛, հայը իր նկարագրի ստուերային կողմերի մի խոշոր մասը կը պարտի դարերի ստրկութեան։ Օտարի ծանր գարշապարը ժամանակ է ունեցել մէկիկ-մէկիկ տրորելու նրա ցեղային առաքինութիւնները։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչու այսօր, անշուշտ ոչ իր ամբողջութեան մէջ, նա պարտուողական է, անհայրենասէր եւ անարի։ Դարերով նրա հայեացքը կտրուած է եղել կեանքի բարձունքներից, ճակատը՝ խոնարհ, մտածումը՝ թեւաբեկ, ցանկութիւնները՝ երկչոտ։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Հայ ժողովրդի թերութիւններն ու արատները աւելի շեշտուած են իր մտաւորականութեան մէջ։ | ||
+ | |||
+ | Հայ մտաւորականի հոգին անհամեմատօրէն աւելի է ամայացած։ Պարզ ժողովուրդը երբ եւ ուր որ հնարաւոր է եղել, խուսափել է հրապարակից, քաշուել ու կծկուել է իր յարկի տակ։ Հայ մտաւորականը, ընդհակառակը, որպէս հասարակութեան եւ հրապարակի մարդ՝ աւելի լայն յարաբերութիւններ, գործունէութեան աւելի մեծ ասպարէզ ունենալով, աւելի է ենթակայ եղել օտարի այլասերիչ ազդեցութեան։ Նա յաճախ իր ցեղային առաքինութիւնների խաթարման գնով է յարմարուել անհարազատ միջավայրին։ Եւ զարմանալի չէ, որ այսօր հայ մտաւորականութեան որոշ մասը ցեղային բարոյականի փոխարէն միայն հասարակական մեռեալ ծիսակատարութիւններ ունի։ | ||
+ | |||
+ | Քիչ չեն «ստուեր եւ զովութիւն» փնտռողները, մասնաւորապէս քաղաքական հոսանքների մէջ, ինչպէս եւ նրանք, որոնց հոգեւոր ողջ հարստութիւնը իրենց լեզուի ծայրին է եւ բառերի մէջ։ Գիտեն եւ սիրում են ճառել զայրոյթով, թէ քանիցս չար նախանձի երեսից է կործանուել Հայաստան երկիրը, բայց եւ այնպէս հազուագիւտ չէ հոգեւոր դեղնութեամբ տառապողը մեր կեանքում։ Հոգեպէս ծոյլ՝ հայ մտաւորականներից շատեր չեն հաւատում իրենց ցեղի հանճարի ոյժին։ Շատերի համար չկան ազգային մեծութիւններ։ Իրենք տկար՝ արտաքին թշնամին միշտ էլ գայլ է թւում իրենց։ Սիրում են եւ ղեկավարի դերը, բայց չեն արդարացնում այդ անունը։ Մտնելով կուսակցութիւնների մէջ՝ արժէքաւորում են իրենց անձը եւ ոչ կուսակցութիւնը։ Եւ յաճախ իրենց եսին ստորադասում են կուսակցութիւնը, այդ վերջինին՝ իրենց ժողովրդի շահերը։ | ||
+ | |||
+ | Այսպէս, շատ են եւ հասկանալի հայ հոգեբանութեան ստուերային կողմերը։ Դարերով զրկուած պետական կեանքից՝ հայութիւնը, մասնաւորապէս նրա մտաւորական տարրը իրեն ազատ է համարել հաւաքական պարտականութիւններից։ Զրկուելով պատասխանատու պաշտօնների մէջ երեւնալու հնարաւորութիւնից՝ ժամանակի ընթացքում հայ մտաւորականի մէջ չքանալու աստիճան տկարացել է պատասխանատուութեան զգացումը։ Նա օտարին ծառայել է կէս սրտով, ակամայից։ Եւ օտարի դարեր տեւող նւաստացուցիչ վերաբերմունքը, հասարակական կեանքի եւ անանձնական իդէալների եւ պարտականութեանց պակասը հայ մարդուն սերտօրէն կապել են իր նեղ յարկին, իր ընտանիքին։ | ||
+ | |||
+ | Հասկանալի է, որ նման հոգեբանական մթնոլորտում դարերով շնչող ժողովուրդը պիտի այլանդակէր իր հասկացողութիւնը հասարակական եւ պետական կեանքի մասին, պիտի կլանուէր առօրեայ կեանքի արտաքին շինարարութեամբ, դառնալով զգալիօրէն անտարբեր դէպի իր ցեղի հաւաքական ճակատագիրը եւ պիտի կորցնէր իր ցեղային բարոյականը։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ որտեղի՞ց եւ որո՞նք են մեր բարոյական թերիները, որոնց կը պարտի թուրք զէնքը Հայաստանում իր յաջողութիւնները։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Աղէտալի անգիտացում''' | ||
+ | |||
+ | Օտարներին նմանելու յիմարութիւնը ոչ մի ասպարէզում այնքան չարաչար չէ պատժւում, որքան կռուադաշտում։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչու իմաստուն ''զօրահրամանւստարութիւնը դաստիարակութեան եւ ղեկավարութեան գործում պէտք է յենուի ցեղային անհատական թէ հաւաքական հոգեբանութեան վրայ''։ Նա ընդունակ պէտք է լինի ուսումնասիրելու եւ ճանաչելու աշխարհագրական հոգեբանական միջավայրը, որի հարազատ ծնունդն էր, եւ ապա հաշուի առնելով այդ վերջինը, պէտք է մշակել կարողանայ իր խնամքին յանձնուած զօրական ոյժերը նախապատրաստելու եւ որպէս ազգային քաղաքականութեան զէնք գործածելու եղանակը։ | ||
+ | |||
+ | Ասել է՝ մի երկրի բարձր հրամանատարութիւնը, իր անունն արդարացնելու համար, պէտք է լինի ազգային՝ յաջող ռազմավարութիւն ունենալու համար։ | ||
+ | |||
+ | Հայաստանի Հանրապետութեան հրամանատարութիւնը ազգային էր, միայն անունով, եւ հէնց այդ էր պատճառը, որ նրա համար անծանօթ մնացին մեր երկրի եւ ժողովրդի առարկայական պայմանները, որոնց անգիտացումը իր յետեւից անխուսափելիօրէն քաշ տուեց Կարսի աղէտը։ | ||
+ | |||
+ | Հայ երկրի ինքնապաշտպանութեան վարիչները հրամայողաբար պէտք է հաշուի առնէին հետեւեալ տուեալները.— | ||
+ | |||
+ | — Հայաստանի աշխարհագրական դիրքը, նրա երկրամասային ծաւալը, նրա տեղագրական բնոյթը, ժողովրդի քանակը, նրա հատուածականութիւնը, նրա քաղաքական իդէալը, նրա եւ իր իսլամ հարեւանների փոխյարաբերութեանց բնոյթը եւ այլն։ | ||
+ | |||
+ | Մեր երկրի դիրքի եւ փոքրիկ ծաւալի շնորհիւ Հայաստանի բարձր հրամանատարութեան ամէն մի ռազմավարական թէ ռազմագիտական սխալը պիտի ունենար ճակատագրական հետեւանք։ Շատ անգամ գրեթէ առաջին անյաջողութեամբ առաջացած գաղթը կամ զանգուածային դասալքութիւնը ամենաբարոյալքիչ ձեւով պիտի անդրադառնար թէ՛ գործօն զօրամասերի եւ թէ՛ թիկունքի հոգեբանութեան վրայ, անհնարին դարձնելով հետագայ դիմադրութիւնը։ | ||
+ | |||
+ | Ահա թէ ինչո՞ւ Հայաստանի գերագոյն հրամանատարութիւնը ընդգծած առաջին երկու պայմանների թելադրութեամբ պիտի ունենար անվրէպութեան աստիճան յաջող ռազմավարութիւն։ | ||
+ | |||
+ | Երրորդ եւ չորրորդ պայմանների պահանջմամբ Հայաստանի զինուորական նախարարութիւնը պիտի վարէր «''փոքրիկ պատերազմ''»՝ տալով իր ճակատամարտներին ''ժողովրդա-պարտիզանական բնոյթ''։ | ||
+ | |||
+ | Յանցաւոր տգիտութիւն էր կիրարկումը ռուսական զանգուածային ռազմավարութեան, որը մեծ ժողովուրդ եւ, յամենայն դէպս, ոչ մեր երկրի տեղագրական բնոյթն է պահանջում։ | ||
+ | |||
+ | Հինգերորդ եւ վեցերորդ պայմանների գոյութեամբ ՀՀ զինուորական նախարարութիւնը պիտի մղուէր օր առաջ միօրինակութիւն մտցնել ռուսահայ եւ արեւմտահայ տարրերի միջեւ, զինուորական ծառայութիւնը պարտադիր դարձնելով նաեւ վերջինների համար։ | ||
+ | |||
+ | Կամաւոր զօրամասերի գոյութիւնը հասկանալի է պատերազմի՝ բայց ոչ եւ խաղաղ ժամանակ, երբ այդ չէ կարող բացասաբար չազդել Հանրապետութեան կանոնաւոր բանակի հոգեբանութեան վրայ։ | ||
+ | |||
+ | Կայ, վերջապէս, մահմեդականութեան տարամերժ հոգեբանութիւնը, նրա դարաւոր թշնամանքը դէպի ոչ-իսլամ մարդկութիւնը եւ մասնաւորապէս դէպի հայութիւնը, կայ նւաճողական համաթրքականութիւնը, կայ հայ ժողովրդի պահանջը տաճկահայ նահանգների մասին, եւ մի շարք այլ պատճառներ, որոնք հայթրքական թէ հայ-թաթարական բախումներին պիտի տային ծրագրուած կոտորածի բնոյթ։ | ||
+ | |||
+ | Ոչ թէ միայն հողային նուաճում, այլեւ զանգուածային ջարդ, տեղահանութիւն, աւերածութիւն — հայ ժողովուրդը մէջտեղից բառնալու խելագար ցանկութիւն,— ահա մահմեդականութիւնը իր եւ մեր միջեւ ծագած պատերազմների ժամանակ։ | ||
+ | |||
+ | Ինչո՞ւ չէ յաղթել, ինչո՞ւ յաճախ նոյնիսկ չէ կռուել հայ զօրքը։ Գիտենք, որ նա շատ անգամ վերջնական պարտութեան է մատնուել կռիւների հենց առաջին շրջանում, որ հենց առաջին անյաջող բախումը մեր զօրքի պարտութիւնը դարձրել է անսրբագրելի, վերջնական, որ մեր զօրքի մի շարք պարտութիւնները եղել են միաժամանակ եւ բարոյական։ | ||
+ | |||
+ | Ինչո՞ւ Կարինից մեր զօրամասերը նահանջեցին, ուղղակի Կարս եւ ապա՝ Դիլիջան։ Ինչո՞ւ Երեւանում տեղի տուածները քաշուեցին Սիւնիք, առանց կանգ առնելու մինչեւ Սիւնիք ձգուող տարածութեան որեւէ կէտի վրայ՝ դիմադրութիւն ցոյց տալու նպատակով։ Ինչո՞ւ այդ հսկայ տարածութեան վրայ նրանք չվերածեցին որոշ բարձունքներ՝ արծուի բների, որոշ ձորեր՝ լէոնիդասեան կիրճերի, որոշ դաշտեր փառքի թատրերի։ | ||
+ | |||
+ | Ո՞վ է մեղաւոր հայ զէնքի անյաջողութեան մէջ։ | ||
+ | |||
+ | Անշուշտ միայն ոչ զինուորը։ | ||
+ | |||
+ | Զինուորը չէ մեղաւոր, որ իրեն պակասում է կռուեցնողը, ինչպէս եւ այն անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է դիմադրութիւնն ու յաղթանակը։ Զինուորը չէ, որ իր հրամանատարութիւնը չէ հասկանում թէ կռուի օրերին ճակատամերձ վայրերում տեղ չպիտի ունենան հասարակութեան կրաւորական տարրերը։ | ||
+ | |||
+ | Կարինը եւ Կարսը իրենց անկման նախօրեակին այլեւս բերդաքաղաք չէին, այլ մի-մի շուկայ, աւելին՝ մի նոր Արշակաւան, ուր կարելի էր ամէն մի քայլափոխում հանդիպել ոչնչով այդ փափուկ շրջաններին չը կապուած գաղթականին, զէնքի առեւտրով զբաղողին, դասալիքին, աւարառուին, չարաշահողին եւ նման մութ ահընկէց տարրերի ամբողջ խմբեր։ | ||
+ | |||
+ | Հասկանալի չէ՞, որ նման քաոսի եւ ապականութեան մէջ բացարձակապէս անհնարին պիտի լինէր դիմադրութեան մղել ոչ թէ բարոյալքուած հայ զօրամասերը, այլեւ Կեսարի հռչականուն լեգէոնները։ | ||
+ | |||
+ | Հետեւա՞նքը։ — Աննախընթաց խուճապ, գաղթ եւ... տխուր պատմութիւն։ | ||
+ | |||
+ | Ինչո՞ւ Կարսն ընկաւ 1920թ. աշնան, որովհետեւ մեր զօրքը Կարսի տակ դարձած էր հաւաքական հոգուց զուրկ մի զանգուած, որի մէջ կային՝ նախկին ռուս ծառայութեան հայ զինուորը, անշուշտ, ծանօթ զէնքի գործածութեան, բայց հոգեբանօրէն դեռ ոչ ազգային զինուոր, մանր առեւտրականը, իր առօրեայ ապրումներով, չնկատուելու աստիճան չնչին թուով «մտաւորականներ» իրենց ծխական տրամադրութեամբ եւ օտարալեզու զինուորական արհեստաւորը։ Սեղմ ասած՝ կար պարտութեան եւ աղէտալի նահանջի համար ամէն ինչ, իսկ դիմադրութեան եւ յաղթանակի համար' ոչինչ։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչու ոչ միայն չյաղթեց, այլեւ չկռուեց հայ զօրքը։ Այն պատերազմներից չէր հայ-տաճկականը, երբ կռուադաշտ նետուած ժողովուրդը հարիւրապատկում է իր ոյժերը եւ երիտասարդանում, երբ ոյժի եւ ոգեւորութեան մի հեղեղ է անցնում ժողովուրդների հոգեկան աշխարհով եւ ստեղծում անձնուիրութեան համաճարակ, երբ տղամարդը՝ անկախ իր տարիքէն, արհեստէն, արուեստէն, ամաչում է մնալ ու երեւալ թիկունքում, երբ «մեռելները բարձրանում են գերեզմաններից մասնակցելու ճակատամարտերին». սեղմացած՝ երբ սուրը մերկացրած ժողովուրդը հոգեպէս վերածնւում է օրերի եւ ժամերի ընթացքում։ | ||
+ | |||
+ | Կար եւ աղէտալի մի սխալ ռազմավարութեան մէջ։ Դա «գծային» կոչուած ռուսական ռազմավարութեան կիրարկումն էր հայկական բնաշխարհում, որը գերազանցապէս հերոսական կռիւների թատերավայր է։ | ||
+ | |||
+ | Մեր որոշ երկրամասերի տեղագրութիւնը ալպեան բնոյթ ունի. մի կարեւոր պարագայ, որ հաշուի չառաւ հայկական սպայակոյտը եւ մնաց կառչած ռուսական զանգուածային մարտավարութեան մեռեալ ձեւերին։ Այդ տիպի ռազմավարութիւնը պահանջում է նախ թուապէս մեծ ժողովուրդ։ Կռուի նման ձեւեր գործադրելու համար՝ պէտք էր ունենալ քանակով եթէ ոչ աւելի գոնէ հաւասար ոյժեր։ Եթէ պէտք էր վաշտը՝ վաշտի, եւ գունդը գնդի դէմ հանել, խելագարութիւն էր կռուի ձեռնոց նետելը կամ ընդունելը։ Հասկանալի պատճառներով մենք թուապէս ոչ գերազանցել, ոչ էլ հաւասարուել կարող էինք թշնամուն։ | ||
+ | |||
+ | Ասել է՝ կռուի ձեռնոցը ընդունելով՝ հայկական սպայակոյտը իր ամբողջ յոյսը պէտք է դնէր երկու բանի վրայ — գերազանց ռազմավարութեան եւ պատերազմի հրոսակային բնոյթի վրայ։ | ||
+ | |||
+ | Մեր ոյժերի 3/4-ը կլանեց Կարսը, որի անկումից յետոյ նահանջի ճամբան բռնած հայկական զօրամասերը այլեւս անկերպարան զանգուածներ, ամբոխներ էին։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | — Պատերազմ, եւ գաղթ ու նահանջ չէ նկատւում հայերի կողմից։ Ինչո՞ւ են անդամալուծուած թուրք բանակի շարժումները։ Պատճա՞ռը։ | ||
+ | |||
+ | — Որովհետեւ հայ ժողովուրդը վճռած է կտրել նահանջի հրաման արձակողի յանցաւոր ձեռքը։ Որովհետեւ հայ ռազմիկը միայն մի հատիկ ճամբայ է թողել թշնամուն՝ իր դիակի վրայով։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ են ընդունայն անցնում թշնամու բոլոր հարուածները։ Ինչո՞ւ հայ գիւղեր չեն ծխում, դիակոյտեր չեն երեւում։ | ||
+ | |||
+ | — Որովհետեւ կենդանի բերդ է հայ ռազմիկի կուրծքը, որովհետեւ մինչեւ այդ՝ հայը յաղթել է իր բոլոր տկարութիւնները։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ են այնքան աննշան հայ մահերը, եւ յաղթական բոլորն էլ։ Ինչո՞ւ թշնամին անիծում է պատերազմը եւ փախչում Հայաստանի սահմաններից։ | ||
+ | |||
+ | — Որովհետեւ մեր մարտիկին ղեկավարում է իր ցեղի ոգու ձեռքը։ Որովհետեւ ամէն մի զինուոր եւ իր ղեկավարն է այստեղ, իսկ ամէն մի հրամանատար՝ միաժամանակ եւ զինուոր է։ Դրա համար էլ նախաձեռնութեան, յանդգնութեան եւ հնարագիտութեան ոգին զարգացած է հանճարեղութեան աստիճան։ Որովհետեւ միայն մի հատիկ ընդհանուր հրաման կայ դրուած բոլորին, ցեղի հրամանը՝ յաղթել։ | ||
+ | |||
+ | Չկայ մարդ մեքենան, չկան հոգեպէս ծոյլ զանգուածներ՝ խցկուած դիրքերի եւ երկրաչափական ձեւերի մէջ։ Կան կենդանի շանթարգելներ, որ քաշում, չէզոքացնում, զինաթափում են թշնամու հարուածները։ Կան դարանամուտ, յանկարծայարձակ թեթեւ հրոսախմբեր, վարժուած հին պարթեւական ռազմախաղերին։ Կայ գիտակցութիւնը, թէ ''ով պատրաստ չէ յանուն Հայաստանի մեռնելու ամէն վայրկեան՝ արժանի չէ հայ կոչուելու''։ | ||
+ | |||
+ | Կայ հպարտ գիտակցութիւնը, թէ պարտուել՝ ասել է կորցնել իր գոյութեան իրաւունքը, ասել է անարժան լինել անկախօրէն տեղ գրաւելու արեւի տակ։ | ||
+ | |||
+ | Կայ ազգային սրբազան պատուասիրութիւնը՝ ոչ ոք է ուզում անարգուած հայրենիքի զաւակ կոչուել։ | ||
+ | |||
+ | Քաջութիւնը այստեղ գերագոյն արտայայտութիւնն է մարդկային իմացականութեան։ Վախ չկայ, պարտուած է նա հայի կողմից։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչպէս պէտք է լինէր մեր վերջին պատերազմը։ Աւա՜ղ, նկարագրածս բնոյթը չունեցաւ նա, եւ դրա համար էլ մի սեւ էջ եւս ունեցաւ մեր նորագոյն պատմութիւնը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==VII։ Ցեղային բարոյականի պահանջները== | ||
+ | |||
+ | '''Հասարակական արդարութիւն''' | ||
+ | |||
+ | «Եւ, ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրայ»,— ժամանակին այսպէս կը խօսէի լեռնահայութեան, քանզի խեղճերի արցունքից եւ թոյլերի անարիութիւնից են կործանւում հայրենիքները։ | ||
+ | |||
+ | Իսկապէս, ինչպէ՞ս կարող է հզօր եւ երջանիկ լինել մի ժողովուրդ, որի ճակատագրով չեն հետաքրքրւում իր բոլոր որդիները. մի պետութիւն, ուր իշխում են որոշ դասակարգեր, բայց ոչ բոլորը. մի հայրենիք, որը հարազատ մայրը չէ բոլորի եւ ամէն մէկի, որի մայրական ստինքները չեն ծծում իր բոլոր զաւակները։ | ||
+ | |||
+ | ''Միայն պարտականութիւններն ու դժբախտութիւնները չեն, որ ընդհանուր պէտք է լինին, այլեւ իրաւունքներն եւ ուրախութիւնները։'' Սրանում է երկիրների հզօրութեան գրաւականը, սրանում է եւ հիմքը հասարակական ճշմարիտ բարոյականի։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Աւազի վրայ է հիմնուած այն պետութիւնը, ուր բարեկեցիկների կողքին կան թշուառ տարրեր՝ ենթակայ զրկանքի, գերի աղքատութեան։ Ամուր չէ այն պետութեան հիմքը, ուր առատութեան մէջ գգուողի ուրախ քրքիջների հետ լսւում է եւ աղքատի վայը։ | ||
+ | |||
+ | Օրհնուած չէ՛, հզօր չէ՛, ապագայ չունի այն պետութիւնը, ուր արեւը չի ծագում բոլորի համար, ուր բաւարար սնունդի եւ գլուխ դնելու տեղի համար հառաչողներ կան։ Այդպիսի պետութեան մէջ է, որ իշխում է հասարակական անզգայութիւնը, ուր առանց ամօթի եւ խղճի խայթի մարդիկ անցնում են թշուառների մօտով։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի մեծ չարիք մի երկրի համար, քան դասակարգային եսասիրութիւնը։ Դա խաթարում է ազգային անհատականութիւնը, ներքուստ պառակտում ժողովուրդը, թունաւորում միեւնոյն ցեղին պատկանողների փոխյարաբերութիւնները, թուլացնում պետութիւնը։ | ||
+ | |||
+ | Ինչպէս անհատականը, կոյր է եւ հաւաքական եսասիրութիւնը։ Այդ հրէշը պէտք է սպանուի վաղուայ Հայաստանում։ | ||
+ | |||
+ | Այս կամ այն դասակարգը չէ՛, որ պէտք է իշխէ վաղը, այլ ամբողջ ժողովուրդը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Չկայ մի երկիր, ուր հնարաւոր չլինէր մօտաւոր հաւասարութիւնը, մի երկիր, որը չկարողանար անկարօտ դարձնել իր բոլոր զաւակներին, եթէ այնտեղ թագաւորում է հասարակական արդարութիւնը։ | ||
+ | |||
+ | Եթէ չկայ հասարակական արդարութիւն, անիծուած է իշխանութիւնը, որ արդարացնում է որոշ տարրերի ընչազրկութիւնը։ | ||
+ | |||
+ | Եթէ չկայ հասարակական արդարութիւն, ասել է՝ կայ այն ամէնը, ինչ որ արագացնում է անփառունակ անկումը պետութիւնների։ | ||
+ | |||
+ | Իսկ այնտեղ, ուր թագաւորում է աստուածային օրէնքը, այնտեղ ընչազուրկին եւ անարիին փոխարինում է արի եւ անկարօտ քաղաքացին։ Իսկ այնտեղ, ուր չկայ ընչազուրկը, անարին, վատը, այնտեղ չէ երեւում արտաքին թշնամին հրով եւ սրով, այնտեղ բարգաւաճում է եօթնիցս օրհնուած, ապահով ու երջանիկ հայրենիքը։ | ||
+ | |||
+ | Եթէ հայ մարդը խեղճ եւ անարի պիտի մնար եւ իր անկախ հայրենիքում, էլ ինչո՞ւ էր պէտք անկախութիւնը։ Եթէ դարերով օտար լծերի տակ չարչրկուած հայութեան մի մասը թշուառ պիտի մնար եւ իր ազատ հայրենիքում, էլ ինչո՞ւ էր պէտք ազատութիւնը։ Չէ՛, չէ՛ վաղուայ Հայաստանում չպէտք է լինին խեղճեր, ընչազուրկներ, անարիներ։ Բոլորն էլ պէտք է լինին անկարօտ, առաքինի, արի։ Հայ հայրենիքի ապահովութիւնն է պահանջում այդ։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Մեր անկախութեան մայիսը''' | ||
+ | |||
+ | Ազգերը, ինչպէս եւ անհատները, յաճախ մեծ եւ յաղթական լինելու կարիքը կը զգան։ Նրանք կ՛ուզեն ունենալ գիտակցութիւնը իրենց տիրական կամքի, որը եւ ձեռք կը բերեն յաղթական պայքարի մէջ։ | ||
+ | |||
+ | Այո՛, սէրը դէպի յաղթանակը եղել է եւ կը մնայ բացարձակ պայմանը ազգերի եւ անհատների ստեղծագործ կեանքի։ | ||
+ | |||
+ | Մեր ժողովուրդի երկու մեծափառ գործերը՝ Սարդարապատն ու Ղարաքիլիսէն, ուր նա այնքան հիասքանչ եւ բուռն կերպով երեւան բերաւ անկախ հայրենիք ունենալու իր յաղթական կամքը, պէտք է բացատրել ոչ միայն ինքնապաշտպանուելու հարկադրանքով, այլեւ իրեն մեծ ու յաղթական զգալու գերագոյն կարիքով։ Ողբերգօրէն երջանիկ 1918-ի ընթացքում հայութիւնն ունեցաւ իր քաղաքական Աւարայրը Արարատի ստորոտում։ Իր դարաւոր նկուն եւ անփառունակ գոյութիւնից դժգոհ՝ մեր ցեղի ոգին իրեն տիրական ու մեծ զգալու կարիքից խթանուած՝ բարձրացրեց հայոց անկախ պետութեան շէնքը, որի գրանիտէ հիմքը դրուած կը մնայ աստուածաշունչ որդիների նշխարների | ||
+ | |||
+ | Վրայ։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մայի՜ս 28-ը։ | ||
+ | |||
+ | Այդ օրը հայութիւնը հագաւ իր փառքի ու հզօրութեան ծիրանին եւ բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին։ Եւ Արարատեան արեւը երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագաւոր ժողովուրդ եւս, որը ստրուկ էր երէկ»։ | ||
+ | |||
+ | Այդ օրը — փառքն ու պսակումը մեր ժողովրդի ազատագրական գերմարդկային ճիգերի — դարերով օտար կրունկների տակ տրորուող «քրիստոնէական արհամարհուած հօտը» իր վարած աշխարհածանօթ պայքարի շնորհիւ հռչակուեց ազատ։ Այս աստուածային օրը մարդկութեան անիրաւութեան կողմից աշխարհի քարտէսից անհետանալու դատապարտուած մեր հայրենիքը, որն աշխարհագրական կէտ կը համարուէր այլեւս, հռչակուեց անկախ։ | ||
+ | |||
+ | Հայութիւնը յաղթեց մահն այդ օրը, վերջ դնելով իր դարեր տեւող հոգեւոր եւ նիւթական ծանր հոգեվարքին։ Մայիսեան հերոսական շարժուձեւը վերացնելով ապազգայնացման մահաբեր վտանգը, փրկեց նաեւ գաղութահայութեան ազգային դիմա-գծութիւնը։ Օտար պետութիւնների մէջ երեւաց հայ եռագոյնը, դեսպանը, հիւպատոսը, որոնց միջոցաւ տարաշխարհիկ եւ տարալեզու հայութիւնը հոգեբանօրէն կապուեց իր պետութեան, դառնալով հայահպատակ։ | ||
+ | |||
+ | Հայաստանի անկախութեամբ հայութիւնը, որպէս ցեղագրական ուրոյն միաւոր, վերստացաւ մարդկութեան օգտակար լինելու իր կարելիութիւնը, որին պատմական մեծ առաքելութիւն է վերապահուած Մերձաւոր Արեւելքում։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թէ հնարաւոր է խօսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողութիւնը։ Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կը յաջողի։ Այդ նուիրական թուականը կը խորհրդանշէ հայրենիքին ու իր անկախութիւնը, հայրենիքը, որ Աստծու պէս աւելի սրտի քան ուղեղի մէջ կ՛ապրի։ | ||
+ | |||
+ | Եգիպտական գերութիւնից վերադարձած Իսրայէլը հերոսական փորձեր կը կատարէր՝ վերականգնելու կործանուած Սիոնը։ Թշնամին, սակայն, կը քանդէր այն, ինչ որ գուրգուրանքով կը վերաշինէր մարգարէների ժողովուրդը։ Թշնամին կը գրոհէր, իսկ Իսրայէլը՝ մի ձեռքում սուրը, միւսում բրիչը առած՝ եւ կը մարտնչէր, եւ կը վերաշինէր։ Եւ նա կործանուած չհամարեց Սիոնը, անգամ այն ժամանակ, երբ նրանից մնացել էր մի հատիկ քանդուած պատ՝ այնքան լայն, որքան որ պէտք էր հնարաւորութիւն տալու մի խումբ ուխտաւորների՝ նրան սեղմելու իրենց դէմքերը, եւ նրա ետեւը թագցնելու իրենց արցունքը։ | ||
+ | |||
+ | Իրլանդիան, յարգելով զոհագործութեան օրէնքը, ազատութեան զոհասեղանի վրայ դարերով վառ պահեց կրակը։ Նրա կրծքի տակ չմեռաւ ազատասիրութեան ոգին, մինչեւ որ կը վերականգնէր քաղաքականապէս, կը դառնար թագաւոր ժողովուրդ՝ տէր անկախ հայրենիքի... | ||
+ | |||
+ | Եթէ կ՛ուզես լսել եւ հայ մարդուն անկախ հայրենիքի մասին, հարցրու հայ գաղթականին, որի տառապանքը ծաղրելու համար՝ ձեռքը գայլի անցագիր են տուած, եւ երկրէ երկիր կը քշեն։ Հարցրու հայ որբին, որին մարդկային կեղծ ողորմասիրութիւնը մի ձեռքով չոր հաց, միւսով թոյն կուտայ։ Հարցրու հայ բանուորին, որ դատապարտուած է օտար հայրենիքներում աժան աշխատաւոր ձեռքերի եւ անխաչ ու անտէր գերեզմանների թիւն աճեցնելու։ Հարցրու հայրենի հողի վրայ իր արեան հետքերը թողած տարագիր հայ զօրականին, որն այրող կարօտի ժամերին անճառելի քաղցրութեամբ կը մօտենայ արծաթեայ սափորին, որի մէջ ջերմաջերմ պաշտամունքով կը պահէ հայրենի երկրէն բերած ''մի բուռ'' հողը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Մեծ մեռելների պաշտամունքը''' | ||
+ | |||
+ | Իր ապագայի հոգը տանող ամէն մի ազգ հսկումի իր օրը, ժամը, վայրկեանն ունի։ Խոհուն հսկումներ, երբ երկիւղածօրէն իր մտքի ձեռքով կը բարձրացնէ ներկայի աչքէն ապագան ծածկող վարագոյրը եւ այսպիսով կը յաջողէր գաղտնիքներ կորզել ժամանակի ծոցէն։ Ազգային տօների, եւ մասնաւորապէս մեր անկախութեան Մայիսին մասին է խօսքս։ Տօներ, որոնք այնքա՜ն մեծ շքով ու հանդիսաւորութեամբ կը կատարուին քաղաքակիրթ ազգերի մօտ։ | ||
+ | |||
+ | Սակաւաթիւ են տօները մեզանում, եւ. աւա՜ղ, եղածներն էլ կը տօնենք կէս սրտով, կը տօնենք, որովհետեւ սովորութիւն է տօնել։ Տօնակատարութիւնները մեզանում աւելի մեռեալ ծիսակատարութիւններ են քան խորհրդածութեանց օրեր, ժամեր, որոնց ընթացքում ինքնաճանաչ ազգերը կ՚ոգեկոչեն իրենց սրբին, լուսակրին, հերոսին, կ՚ոգեխառնուին նրանց հետ՝ հոգեպէս աճելու համար։ | ||
+ | |||
+ | Ահա՛ խորհուրդն, իմաստը տօնակատարութիւնների։ | ||
+ | |||
+ | Ազգերն իրենց ծոցի մէջ կ՚ապրեցնեն մի որակական փոքրամասնութիւն,— սուրբը, լուսակիրը, հերոսը — որ կ՚ապրի ոչ իր անձով եւ ոչ իր անձի համար, որ կը մեռնէ՝ չմեռնելու, կը մեռնէ՝ իր ցեղն ապրեցնելու համար։ Ոգու ազնուականութիւնն է այդ համացեղ փոքրամասնութիւնը, ժողովուրդների ամենամեծ, անկորնչելի եւ անմեռ հարստութիւնը։ | ||
+ | |||
+ | Սուրբը, որ ոսկէ շղթայով անհատի ու ժողովուրդների հայեացքը կապուած կը պահէ աստղերին՝ այդ վերջինները կեանքի ճահճէն ու բարոյական նեխութենէն զերծ պահելու համար։ Լուսակիրը, որ կը հալածէ խաւարը, անհատի եւ հաւաքականութեան հերոսը, որ կռթնած իր յաղթական սրին՝ արթուն կը հսկէ հայրենի սահմանների վրայ։ | ||
+ | |||
+ | Ոչինչ են անհատը ու ազգը, եթէ նրանց պակասում է աստուածային գիծը։ Առանց սրբի, լուսակրի եւ հերոսի՝ գոյութիւն չէր ունենայ հոգեւոր մշակոյթը, եւ մարդկային ցեղը դատապարտուած կը լինէր քարշ տալու անասնաբուսական մի տխուր գոյութիւն։ | ||
+ | |||
+ | Փորձեցէք մի վայրկեան մոռացութեան տալ հայ խաչի, այբուբէնի ու սրի հերոսներին, եւ էլ ոչինչ կը մնայ, որ իրաւունք տայ մեզ ազգ կոչուելու։ Հոգեւոր անապատի կը վերածուի մեր կեանքը, պատմութիւնը։ Դպրոց, եկեղեցի, ընտանիք կը կորցնեն իրենց բարոյական բովանդակութիւնն ու խարիսխը։ Կը ցամքին ստեղծագործ ոգեւորութեան բոլոր աղբիւրները։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մի ժողովրդի սրբութիւնների կարգին կը պատկանին եւ պատուոյ վէրքերը, սպիներն իր ընտիր որդիների։ | ||
+ | |||
+ | Որքան անխառն եւ ուժեղ է յարգանքը դէպի այս սպիները եւ որքան մեծ թուով մարդկանց հոգիների մէջ տեղ ունի այդ յարգանքը՝ այնքան լուսաւոր եւ առաքինի է ժողովուրդը, այնքան յուսալի է նրա ապագան։ | ||
+ | |||
+ | Պատուոյ սպին եղել է եւ կը մնայ հոգեւոր ամենամեծ զարդը։ | ||
+ | |||
+ | Սպիազարդ գործիչը կը նմանի վարդենուն, որը զարդարելով իրեն, կը զարդարէ նաեւ իր շրջապատը, պարտէզը։ | ||
+ | |||
+ | Չկայ աւելի մեծ եւ աններելի յանցանք, քան անյարգալից վերաբերմունքը դէպի սպիացած վէրքերը մեր ազգի գործիչների։ Յարգալից պէտք է լինել անգամ դէպի թշնամու պատուոյ սպիները։ | ||
+ | |||
+ | Կասկածելի է բարոյականը մի ժողովրդի, որին պակասում է յարգանքը դէպի իր սպիազարդ հերոսը, լուսակիրը եւ սուրբը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | — Ես կ՚ուզէի,— գրեթէ մարգարէի յափշտակութեամբ սկսեց Աշոտը,— ես կ՚ուզէի, որ Սիւնիքի լեռներից մէկի ստորոտում բարձրացուէր լեռնաշխարհի կռիւներում ընկած մեր մարտիկների փառատաճարը։ Մի ընդհանուր մատուռ եւ գերզմանաքարերը փոխարինող ժայռեր այս մակագրութեամբ՝ «Ընկան, որ ապրեն եւ ապրեցնեն իրենց ցեղը»։ | ||
+ | |||
+ | — Այո՛, մեր ժողովուրդը պէտք է ունենայ իր փառքի սրբարանը, բայց ոչ միայն Սիւնիքի երկնքի տակ եւ ոչ լերանց փէշերին։ Թող հոգով արծիւ մեր ռազմիկները հանգչին իրենց սիրած լեռների երկնահաս բարձունքներին։ Թող նրանց սէգ գագաթներին անմար պլպլան կանթեղները երախտագիտութեան։ Արշալոյսները թող համբուրեն, վերջալոյսները ոսկեզօծեն քաջաց շիրիմներն ու ժայռերն ամէն օր։ Եւ թող ամէն տարի յաղթութեանց տօներին սերունդները ոգեկոչեն մեր հայրենաշունչ մեռելները ու դաստիարակուեն նրանց մեծագործութիւններով, որպէսզի սովորեն կեանքէն աւելի գիտակցական մահը սիրել։ | ||
+ | |||
+ | — Թող այդպէս լինի,— որպէս պատասխան իմ խօսքերին,— աւելացրեց Աշոտը եւ իր յոգնաթախիծ հայեացքը դարձրեց դէպի Խուստուպեան բարձունքները։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Լեռների պաշտամունքը''' | ||
+ | |||
+ | «Եօթը բարձունք ունի այս ռազմաճակատը՝ հպա՜րտ բարձունքներ, որոնց տիրելու մէջ, որոնց վրայ է մեր փրկութիւնը։ Ով տիրեց այդ լեռներին՝ նա է տէրը Հայաստանի»։ | ||
+ | |||
+ | Ժամանակին զօրամասերիս ուղղած իմ մարտագրերից մէկի այդ տողերի մէջ հաւասար չափով ճշմարտութիւն եւ խոր հոգեբանութիւն կայ։ | ||
+ | |||
+ | Սիւնիքը լեռներ ունի, որոնց գրաւումը թշնամու կողմից կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ ոչ միայն լեռնահայութեան, այլեւ ամբողջ Հայաստանի համար։ | ||
+ | |||
+ | Գրաւելով որոշ բարձունքներ Սիւնիքում, իմ գնդերը յաջողեցան մեր լեռնաշխարհի երեսից սրբել երկու հարիւրի չափ թշնամի գիւղեր եւ վերացնել հայ ազգաբնակչութեան գլխին կախուած մահմեդական վտանգը։ | ||
+ | |||
+ | Սիւնիքը սեւ հողերի վերածելու նպատակով, թուրքն ու թաթարը քանիցս ձգտել են անսպասելիօրէն երեւալ այս կամ այն ռազմագիտօրէն կարեւոր բարձունքի վրայ եւ նեղը դնել հայութիւնը։ Կռուի միեւնոյն ռազմափորձային ձեւերին դիմել ենք եւ մենք՝ օգտագործելով լեռներն ու բարձունքները, որպէս յամառ կէտեր, որպէս տիրապետող դիրքեր, եւ — ամենալաւը — որպէս ռազմագիտական բանալիներ։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչու ինձ պէտք էր՝ հրահրելով ժողովրդի սէրը դէպի իր լեռները, յաճախ կրկնել Սիւնեցուն, թէ հայրենի լեռների վրայ է իր փրկութիւնը։ Ահա թէ ինչու իմ վարած անհաւասար գոյամարտի օրերին լեռնահայութեան իմ տուած պատուիրաններից մէկն այսպէս կը յորդորէր ժողովրդին. | ||
+ | |||
+ | «Տաճարներիդ մէջ, խաչերիդ կողքին բարձրացուր մի մեծ ժայռ եւ պաշտէ՝ դա, որ աննուազ մնայ սէրդ դէպի հայրենի լեռները»։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Միայն ռազմագիտական չէ լեռների արժէքը։ | ||
+ | |||
+ | Այդ անմահ հսկաները զորացուցիչ ազդեցութիւն ունին իրենց կողքին ապրողներու հոգու վրայ։ Սրբազան անտարբերութեամբ երկնքէն երկիր նայող այս հսկաները անխօս կը խրատեն իրենց փէշերի վրայ ապրող ժողովրդին, թէ ինչպէս պէտք է կուրծք տալ ժամանակի փոթորիկներին։ | ||
+ | |||
+ | Գիտե՞ս աւելի հպարտ ու հմայիչ պատկեր, քան լերան կատարը՝ իր վրայ թառած արծիւով։ | ||
+ | |||
+ | Արծիւ զինուո՜րը հայրենի բարձունքի վրայ։ Դա մի պատկեր է, որին չէ կարելի չվերաբերուել անխառն հիացումով։ | ||
+ | |||
+ | Արծիւներն ու արծիւ հոգիներն են սաւառնում լեռներում եւ ոչ ճնճղուկը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Մայրենի լեզուի պաշտամունքը''' | ||
+ | |||
+ | Օտար նշանագրերի հմայքը որպէս անէծք դարերով կը ծանրանար հայոց աշխարհի վրայ։ | ||
+ | |||
+ | Հայ արքունիքին, եկեղեցուն եւ դպրոցին աղէտալիօրէն կը պակասէր իր ժողովրդի խոպան սիրտն ու միտքը մշակելու եւ նուաճելու կարելիութիւնը։ Թանձր տգիտութիւնը եւ իր զանազանակերպութիւնները՝ սնուցիչը մեր ցեղի հոգեբանական թերութիւնների՝ կը կրծէին, կը մաշէին հայութեան հոգեւոր եւ ֆիզիքական կազմուածքը։ Քրիստոնէական վարդապետութիւնը, որ կը քարոզուէր օտար եւ անհասկանալի լեզուներով,— ասորերէն, յունարեն — կը շարունակէր մնալ որպէս արտաքին մեռեալ ձեւ ու ծէս։ Երես դարձրած իր հին աստուածներէն՝ հայութիւնը կը մնար էապէս անկրօն, զուրկ նոր աստուածութեան զգացումից։ Հայ պետութիւնը կ՚ապրէր հոգեւոր անիշխանութիւն, քանզի իրեն կը պակասէր անհատներն իրեն կապող շաղախը, որ մայրենի լեզուն է։ | ||
+ | |||
+ | Որպէս հեթանոս՝ գուցէ եւ հնարաւոր լինէր ապրել առանց մայրենի տպագրական լեզուի,— կար հեթանոս կրօնը, կային աստուածները։ Քրիստոնէութեան մուտքը, սակայն, աւելի եւս անհրաժեշտ էր դարձրել մաշտոցեան գիւտը։ Հայ պետութեան ճակատագիրը վարողներն այլեւս ըմբռնել էին ժամանակի գերագոյն պահանջը։ Պէտք էին հայերէն նշանագրեր, եւ ահա՛ օգնութեան է հասնում տարօնցի կրօնաւորի ստեղծագործ հանճարը։ Եւ ահա ձեւակերպւում են հայ տառերը, որոնց գործադրութիւնը հնարաւոր պիտի դարձնէր կրօնական արմատական յեղաշրջումը՝ քրիստոնէութեան վերջնական յաղթանակը Հայաստանում։ | ||
+ | |||
+ | Վաղարշապատից դուրս, Ռահ գետի մօտ, թագաւոր եւ ժողովուրդ ցնծութեան աղաղակներով կը դիմաւորէին հայ լուսակրին, որ Սամոսատում իր միսթիկ յափշտակութիւնների եւ հսկումների մէջ յաջողել էր կորզել «երկնքէն» հայ տառերի ձեւերը, եւ միասնական յոյսերով կը փութար հայրենիք։ | ||
+ | |||
+ | Հասկանալի եւ արդար էր հայ ժողովրդի ուրախութիւնն այդ օրը, քանզի իրեն կը տրուէր «պրոմէթէեան կրակը», որ պիտի հալածէր ցուրտն ու խաւարը հայ ցեղի կեանքէն, քանզի նա կ՚ունենար մի եւ անբաժան հոգեւոր կազմուածք դառնալու կարելիութիւնը. քանզի այդ օրը հայոց աշխարհում իրար կը հանդիպէին հայ գրիչը, խաչն ու հայ սուրը, կը հանդիպէին, կը համբուրէին։ | ||
+ | |||
+ | Այլեւս կար տպագրական մայրենի լեզուն՝ զէնքերի հրաշագործ զէնքը, որով մեր ցեղը պիտի կարողանար դիմա-գրաւել աշխարհակալ ցեղերի հայասպան փորձերը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մեսրոպեան գիւտը, սակայն, որի անդրանիկ գործը եղաւ փառահեղ Աւարայրը, իր մեծ փառքի հետ ունէր եւ իր խոր ողբերգականութիւնը։ Այն է, նա շատ ուշ էր դառնում հայ ժողովրդի սեփականութիւնը։ Այլեւս երեւութական էր դառել հայոց թագաւորութիւնը, որ կը տառապէր հոգեւոր եւ քաղաքական հիւծախտով։ | ||
+ | |||
+ | Հայութիւնը՝ կորցրած ազգային միութեան եւ միաբանութեան բնազդն ու գիտակցութիւնը՝ կորցնելու վրայ էր իր քաղաքական անկախութիւնը։ Մեր երկրի բանալիները վաղուց էին յանձնուած օտար դռնապաններին։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ նախանձի դեւով բռնուած հայ նախարարները, չնչին բացառութեամբ, ծառայութիւնն օտարին աւելի տանելի կը համարէին, քան իրար ենթարկուելը։ Թշնամիների բարբարոս հարկահաւաքութեան դիմացող հայն այլեւս չէր հանդուրժեր իր եղբօր մի հատիկ դառը խօսքին։ Ոչ ոք կը ճանաչէր իրենից աւելի ձեռնհասը, արժանաւորը, մեծը։ Քիչերը կ՚ուզէին հասկանալ, թէ հարազատ հայրենիքում եղբօր աջակցութիւնը, որքան էլ որ համեստ լինի, աւելի արժէ քան արտաքին օգնութիւնը, որը չէ տրւում ձրիաբար։ | ||
+ | |||
+ | Կար երկպառակութեան մաշող ախտը, որը կը մղէր Սահակ Մեծին իր դառնութեան ժամերից մէկում զարկելու հայութեան երեսին՝ «Քահանայանալ ի վերայ տիրանենգ, եւ տիրասպան, եւ մատնիչ ժողովրդոց ոչ կարեմ»։ | ||
+ | |||
+ | Կար ներքին իրարակերութիւնը, որ հայ կաթողիկոսին արդար ցասումով ասել կուտար — «Ի տանէ առաւել քան յօտարաց բուսաւ մարտ դառնութեան։ Յովհաննէս»։ | ||
+ | |||
+ | Կար ներքին «դժոխքը», որ կը թելադրէր հայ պատմագրին — «ազգս հայոց, որք մատամբ եւ կամօքն իւրեանց կուրացուցին զաչս իւրեանց. զի ինքեանք կործանեցին զթագաւորութիւն իւրեանց։ Առաքել»։ | ||
+ | |||
+ | Իրերի այդ անմխիթար դրութեան մէջ ահա՛ հայութեան տրուեց նոր հոգեւոր զէնքը, որից աւա՜ղ, այլեւս նա չպիտի կարողանար օգտուել ցանկալի չափով։ | ||
+ | |||
+ | Զգալիօրէն կրճատուած էին «ծայրք հայ խօսից»։ Օտար ոտից կոխան էր եւ հայոց միջնաշխարհը, ուր անվերջ արշաւանքներ կը սփռէին արտաքին թշնամիները, յաճախ իրենց նուաճողական նպատակներին ծառայեցնելով եւ մերազնեայ, ներքին թշնամիներն։ | ||
+ | |||
+ | Կը պակասէր խաղաղութիւնը՝ մայրը պետական շինարարութեան ու հոգեւոր մշակոյթի։ Հայ նշանագրերէն անհրաժեշտ չափով օգտւելու կարելիութիւն չկար այլեւս եւ հէնց դրանում էր մայրենի այբուբէնի դրութեան ողբերգականութիւնը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Հայ լեզուն այսօր ազգային հոգեւոր ինքնապաշտպանութեան գրեթէ միակ զէնքն է, մասնաւորապէս տարագիր հայութեան համար։ | ||
+ | |||
+ | Ազգային ինքնաճանաչութիւնը պարապ խօսք է — սին՝ առանց մայրենի լեզուի։ | ||
+ | |||
+ | ''Վաղուց ենք գիտակցել, թէ լեզուի մահը դառնում է ժողովուրդների հոգեւոր եւ քաղաքական մահը։'' Արդարացիօրէն կը դատապարտենք օտարախօսներին, քանզի «նրանց հոգիները կը նմանին պղնձի, որից հրեան զատել է արծաթը։ | ||
+ | |||
+ | Կ՚ընդունինք, թէ լեզուն միակ ոսկէ կամուրջն է, որ ձգուած կը մնայ անցեալի եւ ներկայի միջեւ։ | ||
+ | |||
+ | Պարզ է այդ ամէնը, ֆիզիքական ցաւ պատճառելու աստիճան, բայց եւ այնպէս չգիտենք, չենք ուզում իմաստնօրէն օգտուել մայրենի լեզուից։ Թէեւ յաճախ կը խոստովանինք, որ եթէ հայութիւնը ինքզինքը չկրծէր դարերով՝ բարբարոսների սուրը անկարող պիտի լինէր մաշելու մեր ազգի մարմինը։ Բայց եւ այնպէս ոչինչ կը խնայենք հայութիւնը պահելու ներքուստ պառակտւած վիճակի մէջ՝ պատրաստի որս գիշատիչ հարեւանների համար։ | ||
+ | |||
+ | Կարծէք ճակատագիրը լեզուների խառնակութեան նոր պատիժ է տւել մեզ՝ իրար չհասկանալ։ | ||
+ | |||
+ | Զարհուրելի է օրուայ հայ խօսքը.— | ||
+ | |||
+ | «Անոնց բերանը բաց գերեզման է»։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Ներքին ստեղծագործ համերաշխութիւն''' | ||
+ | |||
+ | Երբ հանրային գործիչների փոխյարաբերութիւնները կը պաղին, ժողովուրդն առնուազն կ՚անբարոյականանայ։ | ||
+ | |||
+ | Պատմական իրողութիւն է, որ հայ ժողովուրդը դարերի իր քաղաքական տնանկութիւնը կը պարտի աւելի իր պետական կամ ազգային գործիչների փոխյարաբերութեանց այլանդակութեան, քան երկրի աշխարհագրական դիրքին եւ արտաքին թշնամիների նուաճողական ախորժակներին։ Այլ պիտի լինէր հայութեան ճակատագիրը, եթէ նրա ղեկավարները՝ ներքին իրերակերութեամբ զբաղուելու փոխարէն, կռիւ յայտարարած լինէին իրենց թերութիւնների դէմ։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ոչինչ այնքան կրթիչ, ազնուացուցիչ է անհատի եւ զանգուածների համար որքան ղեկավարների յարաբերութեանց վեհութիւնը։ Իսկ գործիչները, որոնց յարաբերութիւնների մէջ տեղ չունի ազնուութիւնը՝ լռելեայն կը նուիրագործեն եւ կը խրախուսեն իրենց շուրջը կատարուող բոլոր տեսակի վատութիւնները։ | ||
+ | |||
+ | Երբ մի ժողովրդի գործիչները եսապաշտ են, անհաշտ, ոչ-ընկերական, այլեւս կարիք չկայ աւելի մեծ դժբախտութիւններ ցանկանալու նրան։ | ||
+ | |||
+ | ''Եւ միշտ էլ ժողովուրդն է որ կը քաւէ իր ղեկավարների մեղքը։'' | ||
+ | |||
+ | Հայութիւնը դարեր տեւող ստրկութեամբ, անպատում տառապանքով ու անհաշիւ զոհերով է քաւել եւ դեռ կը քաւէ իր անհամերաշխ գործիչների փոխյարաբերութեանց այլանդակութիւնը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մեր ժողովրդի համար անէծք է եւ իր օրուայ գործիչների յարաբերութիւնները, որ խունկ չեն հոտիր։ | ||
+ | |||
+ | Շա՞տ են հայ մարդիկ, որոնք բարոյական արիութիւն ունենան՝ հաճոյքով խօսելու իրենց հակառակորդների եւ նրանց յաջողութիւնների մասին։ | ||
+ | |||
+ | Ես մի գերեզման գիտեմ Սիւնեաց աշխարհում, որի վրայ տասնութերորդ դարի հայ ձեռքը խորհրդանշօրէն յաւերժացրել է մեր ժողովրդի եւ իր անձնուէր պաշտպանների գոյութեան ողբերգութիւնը։ Գերեզմանաքարերի վրայ քանդակուած աղուէսը խեղդում է առիւծին։ Դա ասել է՝ խորամանկութիւնը սպանում է քաջութիւնը, խորամանկը յաղթում է քաջին։ Առաջինը՝ Մելիք Ֆրանգիւլն է, ծանօթ դաւաճանը, երկրորդը՝ Թորոս իշխանը՝ քաջ հայրենապաշտը։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ, ընթերցո՛ղ, դժուա՞ր է եւ այսօր մեր կեանքում տեսնել, թէ ինչպէս յաճախ աղուէսը «խեղդում է» առիւծին։ Ինչպէ՞ս, աղուէսը յաղթակա՞ն եւ առիւծը պարտւա՞ծ... | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ինչու մղւում եմ ասելու, թէ ապագան բազում խաչեր ունի պահած ցեղի համար։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Կեանքի օրենքը''' | ||
+ | |||
+ | Անկախ թափածդ ճիգերէն դու չպիտի հասնես նպատակիդ, եթէ սխալ է ընտրածդ ճամբան, եթէ ճամբան, որով կ՚առաջանաս, չի տանիր դէպի նպատակ։ | ||
+ | |||
+ | Հերիք չէ նպատակ դնել միայն, պէտք է իմաստութեամբ նաեւ ընտրել կարողանալ դէպի նպատակը տանող ճամբան։ Որքան բնական ու հեշտ է այս կամ այն նպատակի ընտրութիւնը, այնքան դժուար է այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ միջոցների անսխալ ընտրութիւնը։ | ||
+ | |||
+ | Ժողովուրդներ ու անհատներ կան, որոնք Մետերլինկեան կոյրերի պէս մոլորուած տգիտութեան անտառում՝ կը շարունակեն խարխափել մթութեան եւ անստուգութեան մէջ, մոլար ճամբաների վրայ։ | ||
+ | |||
+ | Մոլորանք ու խարխափում,— ահա՛ թէ երբ է ծնունդ առնում տառապանքը եւ հսկայական սեւ թռչունի պէս իր ցուրտ թեւերը տարածում իրենց նպատակի ճամբին մոլորուած, ճամբից դուրս ընկած, ճամբան կորցրածների հոգու վրայ։ | ||
+ | |||
+ | Այո՛, ''ժողովուրդները տառապել են եւ կը տառապեն իրենց առաջնորդների անիմաստութեան եւ հոգեւոր անզօրութեան երեսից''։ Իսկ իմաստուն չեն այն բոլորը՝ ժողովուրդ թէ անհատ, որոնք չգիտեն թէ ի՞նչ է եւ ինչո՞ւմն է կայանում կեանքի օրէնքը։ | ||
+ | |||
+ | Դա բնութեան մեծ եւ անողոք օրէնքն է, անփոփոխ օրէնքը անհատի եւ ցեղերի զարգացման, որի նպատակն է՝ թոյլ չտալ ցեղերին կանգ առնելու, քարանալու մի որոշ կէտի վրայ, այլ երթալու առաջ մինչեւ որ պայքարողները կը հասնեն մարդկային իդէալ վիճակի, երբ պատերազմը սպանած կը լինի պատերազմը, երբ կը դադարի պայքարը, տեղի տալով կատարելագործուած եւ հաւասարապէս յարգուած ժողովուրդների եղբայրութեան առջեւ։ | ||
+ | |||
+ | Եղի՛ր այնպէս, որ արհամարհելու փոխարէն կարողանամ յարգել քեզ,— այս իմաստով պէտք է թարգմանել յարձակուողի հոգեբանութիւնը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Անվերջ ինքնակատարելագործում''' | ||
+ | |||
+ | Դժբախտ է այն ժողովուրդը, որի ղեկավարները չեն ճգնում լրացնելու բնութեան թերին, չեն աշխատում կատարելագործել իրենց հոգեւոր էութիւնը։ | ||
+ | |||
+ | Աւելի քան դժբախտ է նա, երբ իր ղեկավարները չեն տառապում իրենց անկատարելութեան գիտակցութիւնից։ Անձնական անկատարելութեան գիտակցութիւնը երկունքն է վաղուայ կատարեալ ղեկավարի։ | ||
+ | |||
+ | Ով չի կարող իր կրքերը ենթարկել կամ ծառայեցնել իր կամքին, իր բանականութեան, չի կարող նաեւ արդիւնաւոր կերպով ծառայել իր ազգին։ | ||
+ | |||
+ | Սէր, յարգանք, պաշտամունք պարտադրել՝ կը նշանակէ իշխանութիւն ունենալ հոգիների վրայ։ | ||
+ | |||
+ | Երբ կը սիրենք, կը յարգենք, կը պաշտենք, կը նշանակէ կը ճանաչենք ուրիշի իշխանութիւնը եւ որոշ բարոյական տուրք կը տանք նրան։ | ||
+ | |||
+ | Այլ խօսքով՝ ուրիշների մէջ մենք սիրում ենք այն, ինչ որ որոշ չափով կայ եւ մեր մէջ։ Հայրենասէրը ջերմ սէր ունի դէպի հայրենապաշտը։ Արին սիրում է արիութիւնը անգամ իր հակառակորդի մէջ։ Մենք սիրում ենք մեր նմանին եւ առնուազը անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանօրէն օտար են մեզ։ | ||
+ | |||
+ | Դու՝ հայրենանուէրդ՝ հոգով խորթ ես այն բոլորին, որոնք հայրենիք սիրելու, նրան զինուորելու քաղցրութիւնը չեն ունեցել որոշ չափով՝ եւ թշնամի այն բոլորին, որոնք չեն ճանաչում քո աստուածները։ | ||
+ | |||
+ | Մէկը քո անձի մէջ տեսնում է մի բան իր հոգուց, իրենն է համարում քո յաջողութիւնները եւ լիուլի բերում իր պաշտամունքի տուրքը։ Մի ուրիշը, քո մէջ չի տեսնում մի բան իրենից եւ դրա համար էլ չի հանդուրժում քո հոգեւոր լուծը, դրա համար էլ զլանում է իր հոգեւոր տուրքը։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թէ ո՞ւր է շրջապատիդ որոշ տարրերի անտարբերութեան, երբեմն էլ թշնամանքի գաղտնիքը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Բարձր չես թշնամիներիցդ, եթէ վախենում ես նրանց չարախօսութիւններից։ Մաքուր խղճի չափ ուժեղ չէ եւ ոչ մի վահան։ | ||
+ | |||
+ | Իր խղճի պաշտպանութիւնը վայելողը կարիք չի ունենայ ուրիշների պաշտպանութեան։ | ||
+ | |||
+ | Գիտցիր ներել։ Մեծ իմաստութիւն է դա։ Ներել բոլորին, բոլորին, միայն ոչ քեզ, միայն ոչ քո թերութիւնները։ | ||
+ | |||
+ | Ներիր ապացուցանելու համար գերազանցութիւնդ անձնական հակառակորդներիդ նկատմամբ։ | ||
+ | |||
+ | Չափազանց ծանր բեռ է յիշաչարութիւնը, դուն ներիր եւ անցիր։ Ներիր, քանզի յանցանքներ կան, որոնց մեծագոյն պատիժը ներումն է։ | ||
+ | |||
+ | Եւ եթէ մի օր քեզ հարցրին, թէ ի՞նչ է ներումը՝ պատասխանիր ծանօթ հէքեաթի կոյր աղջկայ խօսքերով՝ «Դա անուշահոտութիւնն է, որ արձակում է մեզ համար ծաղիկը, երբ տրորում ենք այն»։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Անվերջ ինքնակատարելագործում,— ահա՛ թէ ինչ պէտք է լինի հանրային գործիչի կեանքը։ Նա պէտք է նախ մշակէ իրեն համար մտապատկերը կատարեալ առաջնորդի եւ ապա նրա հետ ամէն օր բաղդատութեան դնէ իր անձը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Քաղաքական գերագոյն իմաստութիւնը''' | ||
+ | |||
+ | Ժամանակն իր լեզուն ունի, որը միայն մեր ժողովուրդը չէ հասկանում։ | ||
+ | |||
+ | «Ես ե՛ւ չար եմ, ե՛ւ բարի»,— ասում է հինը փոխարինելու փութացող նոր ժամը, օրը, տարին։ | ||
+ | |||
+ | «Ես յաղթութիւն եւ սպեղանի եմ բերում նրանց, որոնք կը հասկանան իմ լռութիւնը, կը մեկնեն իմ գաղտնիքները։ Ընդհակառակը, նոր պարտութիւն ու վէրքեր ունեմ պահած նրանց համար, որոնք չեն հասկանայ ինձ, որոնք կը լքեն պայքարի դաշտը, որոնք չեն պատրաստուի նոր ճակատամարտների համար»։ | ||
+ | |||
+ | «Այնպիսի ձեւով մը կնքուած է Լօզանի դաշնագիրը, որ իբր թէ հայերը գոյութիւն չունենային»,— ասում է Հ.Հ. Պատուիրակութիւնը Ազգերի Դաշնակցութեան ուղղած իր մի գրութէան մէջ։ | ||
+ | |||
+ | Այո՛, «ընդունելի չէ — ասենք Կրաֆտ Բոնարի հետ — որ գրչի մէկ հարուածով ժողովուրդ մը ջնջուի»։ | ||
+ | |||
+ | Ո՞րն է այն բառը, որով կարելի լինէր որակել այն հարուածը, ինչ որ հասցրին մեր ցեղին։ | ||
+ | |||
+ | Վիրաւորա՞նք, անարգա՞նք, նւաստութի՞ւն։ Մաշուած խօսքեր, որոնք ճշմարիտ հայ հոգու ամօթանքի եւ դառնութեան մի հարիւրերորդ մասն իսկ չպիտի կարողանան արտայայտել։ | ||
+ | |||
+ | Արեւի տակ դեռ չէր տեսնուել, որ մէկը կարողանայ խրոխտալ.— «Ես չեմ ուզում, որ այս ինչ ազգի նոյնիսկ անունը յիշատակէք». մէկը, որ այս ձեւով արտայայտէր իր կամքը եւ դա պարտադրել տար ողջ աշխարհին։ Բայց գտնուեց այդ մէկը՝ երէկուայ այնքան ոտնահարուած ու նուաստ թրքութիւնը։ | ||
+ | |||
+ | Նա սպանեց մեր ժողովուրդը եւ թողեց, որ ապրի։ | ||
+ | |||
+ | Եւ մի օր Հ.Հ. Պատուիրակութիւնը, Ազգերի Դաշնակցութեան ուղղած իր գրութեան մէջ աւելացրեց հետեւեալը. | ||
+ | |||
+ | «Լօզանի դաշնագիրը դատելու գործը պատմութեան կը թողնենք»։ | ||
+ | |||
+ | Վա՜յ հայութեան, եթէ մեր սերունդը չընդունէ, թէ իրեն է ձգուած սրբելու Լօզանի արատը։ | ||
+ | |||
+ | Վա՜յ նրա ապագային, եթէ մեր սերունդը չկարողացաւ վաղն ասել թրքութեան — «Հնչեց դատաստանի ժամը»։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Մեղաւոր է մարդկութիւնը մեր հանդէպ, սակայն, անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքն է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՚ուզէինք եւ կարող էինք լինել, քանզի մենք ենք մեր ճակատագրի ճարտարապետը։ | ||
+ | |||
+ | Օտա՞րն է մեղաւոր մեր տոհմիկ թերութիւնների համար, որոնք միշտ էլ դիւրացրել են թշնամու գործը։ | ||
+ | |||
+ | Օտա՞րն է մեղաւոր, որ հայն իր ձեռքով իր գլխին փլցրեց իր թագաւորութիւնը, որպէսզի այնուհետեւ նստէր ու վայէր իր անկախութեան փլատակների վրայ։ | ||
+ | |||
+ | Օտա՞րն է մեղաւոր, որ դեռ երէկ Կարսի պատերի տակ հայ զօրավարն ու զինուորը պատուաւոր ու յաղթական մահէն թրքական անարգ գերութիւնը գերադասեցին։ | ||
+ | |||
+ | Օտա՞րն է մեղաւոր, որ դեռ այսօր էլ պատերազմի գործին ծառայող գիտութիւնների մէջ մեր սերունդն էլ դեռ ճանաչում է մշակոյթի միայն կանացի կողմը։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Ամէնեն զարհուրելին պարտութիւնը չէ, այլ պարտուողականութիւնը, որով բռնուած ժողովուրդը լրացնում է, կատարեալ դարձնում իր թշնամու յաղթանակը։ | ||
+ | |||
+ | Հասկանանք այդ։ Ժողովուրդները վերջանականապէս չեն պարտւում, չեն մեռնում իրենց երկրամասի կէսն իսկ կորցնելով։ Էականը եւ աղէտալին մեզ համար Կարսի կորուստը չէ, այլ պարտուողականութիւնը — մայրը նորանոր պարտութիւնների, որի գիրկը Կարսի գրաւումով մեզ նետեց թշնամին։ | ||
+ | |||
+ | Պարտուողականութիւնը արձագանգն է թշնամու յաղթանակի ու սարսափի, որ շարունակում է ապրել պարտեալի հոգում, անվերջ տրորելով եւ ուժաթափելով այդ վերջինը։ | ||
+ | |||
+ | Պարտուողականութիւնը հոգեւոր հիւծախտ է, ինքն իրեն կրծելու խելագարութիւն, ինքնանուաստացումի ցաւ՝ աստիճանական անձնասպանութիւն։ | ||
+ | |||
+ | Այդ զարհուրելի ախտով տառապող ժողովրդի մէջ իր ամենալաւ ոյժերը մնում են թմրած վիճակում, եթէ չմեռան։ | ||
+ | |||
+ | Թուրքը գիտէ, իսկ մենք չենք ուզում հասկանալ, որ ցաւի ամէն մի արտայայտութիւն, հառաչանքի ամէն մի պոռթկում, արցունքի ամէն մի կաթիլ ուժաթափում է մեր ցեղի ֆիզիքական եւ հոգեւոր կազմուածքը՝ տկարացնելով մարդն ու մարտիկը հայու մէջ։ | ||
+ | |||
+ | Թուրքն ուզում է, իսկ հայ պարտուողականը աշխատում, որ խորտակուի մեր ցեղի ե՛ւ բարոյական ողնաշարը, որ մեր պարտութիւնը լինի վերջնական։ | ||
+ | |||
+ | Նայում ենք բաց աչքով, բայց չենք տեսնում, թէ ի՞նչ է դառնում մեր շուրջը։ Պարտուած ենք ու պարտուողական,— եւ ահա՛ ազգերը սկսել են արհամարհանքի աչքով դիտել մեզ։ Նրանք սկսել են աւելի թերութիւններ տեսնել մեր ժողովրդի վրայ, քան որ ունի նա։ Նրանք փորձում են մեր ուսին բեռցնել համբաւներէն վատթարագոյնը։ | ||
+ | |||
+ | Այսօր մեռեալ սիրոյ աչքով են դիտում մեզ եւ մեր օտարազգի սակաւաթիւ բարեկամները։ Նրանք — հիմք ունիմ այսպէս մտածելու — մի օր պիտի լքեն հայ դատը, եթէ հայութիւնը չկարողանայ արդարացնել նրանց բարեկամութիւնը։ | ||
+ | |||
+ | — Թուրքն սկսել է իր սեփական թեւերով թռչելու փորձեր կատարել, իսկ դո՞ւք,— վերջերս ասում էր ինձ մի օտարազգի հայասէր,— դուք պիտի կարողանա՞ք յաղթական վստահութեամբ ասել նրան՝ «թէկուզ արծուի պէս բարձրանաս եւ քո բոյնդ աստղերուն մէջ դնես, քեզ անկէ պիտի իջեցնեմ»։ | ||
+ | |||
+ | — Այո՛,— եղաւ իմ պատասխանը։ | ||
+ | |||
+ | — Երաշխի՞քը։ | ||
+ | |||
+ | — Ցեղային բարոյականը, որով այսուհետեւ ապրելու եւ առաջնորդուելու ուխտն ունի նոր հայը։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Եղի՛ր ահաբեկիչ''' | ||
+ | |||
+ | Վա՜յ այն երկրին, որի որդիները պայքարի են մտնում հայրերից թողնւած զէնքերով։ Պարտութիւնն է նրանց բաժինը։ | ||
+ | |||
+ | Ապրում ենք Արեւելքում, շրջապատուած հայակեր բարբարոսներով, որոնց աւերիչ թեւն ու թափը տկարացնելու համար, նրանց վառ երեւակայութիւնը ահաբեկել պէտք է կարողանանք։ Ի՞նչ է այդ ահաբեկիչ ուժը։ | ||
+ | |||
+ | Սարսափը՝ զէնքերից մեծագոյնը, որ մեր ձեռքը պէտք է տայ նորագոյն գիտութիւնը։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ կը լինէր, եթէ մեր ժողովուրդն իր ինքնապաշտպանութեան գործին լծած լինէր գիտութիւնը, եթէ հարիւր հայ մտաւորականներից մէկը լինէր հրարուեստագէտ կամ զինուորական քիմիագործ։ | ||
+ | |||
+ | Մեր ազատագրական պայքարը մեզնից խլած պիտի լինէր հարիւր անգամ պակաս զոհեր եւ մեր պատմութեան վերջին էջերը կը լինէին նուազ չափով ամօթալի եւ սեւ։ | ||
+ | |||
+ | Թրքութիւնը մեծ եւ անպարտելի է թւում հային, որովհետեւ հայ մարդը զոհ է ստրկական վախի։ Սակայն, թող հայը փորձի ոտքի կանգնել, թող ճգնի իր հայրենապաշտութեան միացնել զինուորական հրարուեստագիտութեան եւ քիմիայի ահաւոր ոյժը, այն ժամանակ ահաբեկուած հայը կը դառնայ ահաբեկիչ։ | ||
+ | |||
+ | Եղի՛ր ահաբեկիչ,— ահա՛ մի ուրիշը ցեղային բարոյականի պահանջներից։ | ||
+ | |||
+ | |||
+ | '''Նոր զէնքը''' | ||
+ | |||
+ | Թրքութիւնը պատժելու մի հատիկ միջոց գիտեմ ես՝ նրան, հակառակ իր կամքին, դարձնել մեր փրկիչը։ Այդ միջոցը ուրիշ բան չէ, բայց եթէ գերազանցել նրան ռազմարուեստագիտաբար եւ հոգեբանօրէն։ Այսպիսով մենք ապահոված կը լինենք երկու բան,— առաջինը՝ մեր փրկութիւնը, երկրորդը՝ թրքութեան պատիժը։ | ||
+ | |||
+ | Այո՛, ա՛յս ճամբով, այլապէս պիտի շարունակենք մեզ մահ սպառնացող թշնամու ոտքն ու ձեռքը սարդոստայնով կաշկանդելու միամիտ փորձեր կատարել։ | ||
+ | |||
+ | Կայ գլխովին կորչելու վտանգը եւ հայութիւնը հրամայողաբար պէտք է դառնայ ինքնապաշտպանունակ։ Իսկ դրա համար նա խորապէս պէտք է գիտակցի, թէ անբարոյականութիւն է չձգտել տիրանալու գիտութիւններին, երբ ե՛ւ սուր կարիք, ե՛ւ հնարաւորութիւն կայ։ | ||
+ | |||
+ | Իսկ դրա համար պէտք է դադարել պատերազմի գործին ծառայող արուեստներից օգտուելուց այնպէս, ինչպէս կոյրը լոյսից է օգտւում։ | ||
+ | |||
+ | «Բնութիւնը շանթեր է արձակում մարդու անպաշտպան տնակի դէմ,— եւ մարդը հնարեց շանթարգելը»։ | ||
+ | |||
+ | Թրքութիւնը մահուամբ է սպառնում մեր ցեղի մնացորդին, եւ հայութիւնը ցեղային բարոյականից հրահրուած, պէտք է հնարէ իր «շանթարգելը», պէտք է զինուի պատերազմական քիմիայի եւ հրարուեստագիտութեան ահաւոր ոյժերով։ | ||
+ | |||
+ | Այլապէս, հայ ժողովուրդը մահուան է դատապարտուած։ | ||
+ | |||
+ | '''* * *''' | ||
+ | |||
+ | Քիմիական լիակատար սպառազինութիւն,— ահա՛ ազգերի օրուայ կարգախօսը։ | ||
+ | |||
+ | Քիմիական ներգործօն պաշտպանողական,— ահա՛ թէ ինչի կարիքը վաղը պիտի զգայ Հայաստանը, եւ ինչը, որպէս գիտութիւն եւ արուեստ պէտք է իւրացնի մեր սերունդը։ | ||
+ | |||
+ | Վաղը պիտի յաղթի քիմիագիտական եւ ոչ թէ թուական գերազանցութիւն ունեցողը։ | ||
+ | |||
+ | Ասել է՝ հայութեան կը մնայ ապացուցել, որ ինքը որպէս իմացականութիւն աւելի զօրաւոր է քան իր թշնամին։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | ==VIII։ Նոր Հայը== | ||
+ | |||
+ | Կայ արտաքին վտանգը՝ յիշիր պատերազմը. կայ եւ այդ վտանգը զինաթափել կարողանալու, այդ վտանգին յաջողութեամբ դիմագրաւ լինելու խնդիրը. կայ ուրեմն կարող եւ իմաստուն առաջնորդի եւ առաջնորդութեան պահանջը։ | ||
+ | |||
+ | Ամէն մի ժողովրդի մէջ կայ առիւծը նիրհած վիճակում՝ ցեղի ոյժը։ | ||
+ | |||
+ | Կարող առաջնորդը նա է, որ գիտէ արտաքին վտանգի ժամանակ իր ժողովրդի մէջ արթնցնել այդ առիւծը։ | ||
+ | |||
+ | Եթէ ժողովուրդները, մասնաւորապէս մեծ վտանգների ժամանակ կը սպասեն մի հրաշագործ փրկչի՝ ապա իմաստուն ժողովրդավարը, զանգուածների հոգեբանութեան ծանօթ առաջնորդը միշտ էլ հաշուի կ՚առնէ ժողովրդի խորհրդապաշտութիւնը եւ ըստ այնմ կը կազմակերպէ նրա փրկութեան գործը։ | ||
+ | |||
+ | Ուժեղ իմացականութիւն, մեծ եւ բոլորանուէր ծառայութիւն,— ահա՛ իրական առաջնորդը։ Նրա ներկայութիւնը ազնուացնում է հոգիները, թեւաւորում, գօտեպնդում։ Նրա շնորհիւ անկարելի համարուածը դառնում է դժուարին միայն, դժուարինը՝ կարելի։ Շքեղ երազները դառնում են նպատակ եւ երջանիկ իրականութիւն։ | ||
+ | |||
+ | Պիտի գայ, դեռ պիտի յայտնուի նոր հայը որպէս ազգային ղեկավար՝ զինուորականի, պետական մարդու եւ մշակութային գործիչի դերերում։ Նա կը գայ, կը յայտնւի ''նոր էութեամբ'', զերծ հին թթխմորէն, ազատ դարեւոր ստրկութեան ախտերէն՝ որպէս ցեղային նոր բարոյականի մարդ։ | ||
+ | |||
+ | Անձնական երջանկութեան վարդապետութիւնը,— ահա՛ թշնամին մեր ցեղի հաւաքական երջանկութեան։ | ||
+ | |||
+ | Այդ կարգախօսով նոր հայը ձեռնոց կը նետէ մեր ցեղը մաշող հին բարոյազուրկ հասկացողութիւններին։ | ||
+ | |||
+ | Ազգերի մէջ միայն ճապոնացին է ասել. «Եթէ խորապէս գիտակցենք, որ սէրը դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը աւելի մօտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արեւին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները, այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթեւ կը թուայ»։ | ||
+ | |||
+ | Այսպէս պէտք է լինի վաղուայ հայը, այսպիսի բարոյականով առաջնորդուող հայութիւնը միայն կարող է ապահովել հայ ազգի տեղն արեւի տակ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ::::::::«Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1930թ., | ||
+ | |||
+ | ::::::::մայիս, յունիս, թիւ 5472-5478, 5480-5501 | ||
+ | |||
+ | ---- | ||
+ | <references/> |
Ընթացիկ տարբերակը 18:40, 5 Հուլիսի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Գարեգին Նժդեհ |
- Իր ցեղի ձայնին չհնազանդելով ժողովուրդը պատժւումէ մահուամբ։
Տարիներէ ի վեր իմ մտածումը կը դառնայ մի հիմնական հարցի շուրջը. ճիշդ այնպէս, ինչպէս կալանաւորը անվերջ կը դառնայ այն սիւնի շուրջը, որին շղթայուած է ինքը։
Իմ «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» յօդուածաշարքը մի վճռական փորձ էր՝ հայ քաղաքական միտքը ներգործօն կերպով զբաղեցնելու մեր ժողովրդի ֆիզիքական ինքնապաշտպանութեան խնդրով։ Իսկ «Որդիների պայքարը հայրերի դէմ» իմ գիրքը մի անհանգստացուցիչ աղաղակ էր հայութեան վտանգուած ապագայի մասին։
Այդ երկու աշխատութեանց մէջ ցանցնուած մտածումներս կարելի պիտի լինէր բիւրեղացնել հետեւեալ հատուածի մէջ.—
«Չնայած որ հարեւաններէդ մահուան ես դատապարտուած, հայ ժողովուրդ, բայց եւ այնպէս մահուան դատավճռից խուսափելու բազում ճամբաներ ունիս»։
Ահա այդ մահէն խուսափելու միջոցներէն մէկը հայութեան ցոյց տալու համար է, որ ձեռնարկում եմ այս նոր աշխատութեանը՝ «Յիշի՛ր պատերազմը»։
Բովանդակություն
I. Կայ մարդը՝ կայ պատերազմը
Մարդն ու պատերազմը միաժամանակ են յայտնուել մեր երկրագնդի վրայ։ Այսպէս է վկայում մարդկային ցեղի պատմութիւնը, որը չունի մի հատիկ էջ, որ գրուած չլինէր արիւնով։
Մարդը աշխարհ է եկել սեղմուած բռունցքով, որ իր առաջին զէնքն է եղել՝ միշտ պատրաստ յարձակուելու, հարուածելու, ոչնչացնելու այն ամէնը, ինչ որ սպառնացել է իր գոյութեան։ Նա իր թշնամին է համարել այն բոլոր ոյժերը, որոնց գոյութեան փաստը այս կամ այն ձեւով ու չափով փորձել է սահման դնել իր տարամերժ «ազատութեան»։ Եւ եթէ մի օր միանալով իր նմաններին, մղուել է վարելու ցեղային՝ եւ ապա դարեր յետոյ պետական կեանք, դա եղել է ոչ թէ գոյութեան պայքարին վերջ տալու ցանկութեամբ, այլ այդ վերջինը աւելի հեշտ եւ արգասաւոր դարձնելու նպատակով։
Առաջին կազմակերպութիւնը, որին ծնունդ է տուել մարդը, եղել է զինուորականը. ինչպէս եւ առաջին արուեստը, որ մշակել է նա, եղել է ռազմարուեստը։
Բնազդական մարտիկ էր մարդը, երբ մենակեաց էր՝ դէմ յանդիման բնութեան ոյժերին։ Նոյնն է մնացել եւ այսօր, որպէս անդամ հասարակութեան ու պետութեան։
Մարդը պատերազմ է վարել իր բարեշրջութեան բոլոր աստիճանների վրայ։ Մշտական կռուի մէջ էր, որ նա ստիպուած էր ապահովել իր սնունդը։ Այլ բան չէր նրա թափառիկ, վաչկատուն կեանքը։ Մի օր էլ, երբ իր նստակեցութեան հետ ծնունդ առաւ սեփական հողի գաղափարը՝ պատերազմը բորբոքուիլ սկսաւ եւ հայրենիքների շուրջը։
Այսպէս, արիւնն է գծել եւ դեռ արիւնն է գծում մարդկային ցեղի ուղին։ Ճիշդ է, ժամանակի ընթացքում, բնաշրջման ճամբով փոխուած են միջցեղային պայքարի զէնքերն ու ձեւերը, բայց դրա էութիւնը մնացել է նոյնը։
* * *
Մարդկային ցեղի գոյութեան ձիգ տարածութեան վրայ չի եղել մի ժամանակաշրջան, որ նրա մէջ գազանն աւելի ուժեղ չլինէր, քան՝ մարդը։ Քաղաքակրթութիւնը սպանելու փոխարէն միայն թշնամացրել է գազանը մարդու մէջ։ Նա երկաթէ սանձեր է դրել մարդու անասնական հակումներին՝ դարձնելով աւելի զուսպ, բայց ոչ այլասէր։
Մեր պատմութեան ծանօթ Ալանները կը պաշտէին մերկ սուրը՝ թաղուած գետնի մէջ՝ ճշմարիտ անձնաւորումը իրենց վայրագութեան։
Էապէս փոխուած չէ ռազմական պաշտամունքի առարկան եւ այսօր։ «Անյայտ զինուորի» գերեզմանն այլ բան չէ, եթէ ոչ սրի պաշտամունքը, անշուշտ, աւելի գեղարուեստական ձեւի տակ։
Թշնամու գանկերը կը կազմէին տօնօրեայ զարդն ալանների։ Այսօր ջախջախուած թշնամուց խլուած թնդանօթները, դրօշակները և այլ ձևի աւարներն են զարդարում յաղթականի թանգարանները։
Հին ժամանակ, որպէս արիանալու միջոց կը պատռէին կռւում ընկած առաջնորդի կուրծքը եւ երկիւղածօրէն կը վայելէին նրա սիրտը։ Եւ որեւէ հերոսի սիրտն ուտողը կը համարուէր անպարտելի։ Արիութեան եւ ռազմական խանդավառութեան աղբիւրների կարիք ունի եւ այսօրուայ մարդկութիւնը, որն իր հերոսների սիրտը ուտելու փոխարէն դաստիարակչական ճիգեր չէ խնայում՝ նրանց մարտական ոգին տեղափոխելու նոր սերունդների սրտի մէջ։
Միկադօյի հայրենիքում ամէն տարի, երբ խորհրդանշական բալենին փթթել է սկսում, ճապոնական հայրենապաշտ ժողովուրդը իր հանդիսաւոր ուխտագնացութիւններն է սկսում դէպի իր անմահների՝ իր փառքի եւ մեծութեան ճամբին իրենց արիւնը թափած ռազմիկների գերեզմանները, եւ նրանց ամենամեայ ոգեկոչումով իր մարտնչող սերունդների հոգու մէջ հրահրում է պաշտամունքը հայրենի երկրի։ Ահա՛ թէ ո՞ւր է գաղտնիքն այն հրաշագործ ոյժի, որ ռազմադաշտերում քաջաբար ընկնող ճապոն մարտիկների շրթունքներին դնում է ժպիտ եւ աստուածային արհամարհանք դէպի մահը։
Օրուայ մարդկութեան պաշտած սուրը մերկ չէ եւ թաղուած չէ գետնի մէջ, ոչ էլ հրապարակի վրայ է։ Նա թաղուած է ժողովուրդների հոգու մէջ։
Կայ ամենակուլ եսականութիւնը, ատելութիւնը, նախանձը, կայ եւ այդ չար ոյժերի տարերային պոռթկումը ինչպէս անհատների, այնպէս էլ ազգերի եւ ցեղերի միջև։
Չկայ մի ժողովուրդ, բացի հայութիւնից, որի հանճարն այսօր չծառայէր աւելի պատերազմի քան խաղաղութեան գործին, որի մի ձեռքը եթէ քրտնում է խաղաղ շինարարութեան մէջ, միւս ձեռքը զէնք է կռում թշնամու համար, որը հակառակ նիւթական զինաթափութեան մասին այնքան յաճախ լսուող խօսքերին, շարունակում է զինուիլ միշտ աւելի կատարելագործուած զէնքերով։ Կայ, վերացած չէ երբեք արտաքին վտանգը եւ ժողովուրդները տենդօրէն կը պատրաստուին՝ վաղը յաղթական կամ նուազ պարտուած դուրս գալու համար ճակատագրական բախումներից։
II: Չխրատուող ժողովուրդը
- «Ոչ երիվարիս զրահ հագցուցի, ոչ էլ մարտիկներ սպառազինեցի, որ կարենայի ճակատ յարդարել»։ Նարեկացի
Սողոմոն իմաստունը, ըստ Թալմուդի, մի մատանի կը կրէր, որի վրայ փորագրուած էր Եհովայի անունը։ Եւ ամէն մարդ, դէպի որը նա կը դարձնէր մատանու խորագրութիւնը՝ կը հարկադրուէր ասելու այն ամէնը, ինչ որ կը մտածէր այդ վայրկեանին։
Նման մի կախարդական մատանի ունի եւ պատերազմի գիշատիչ աստուածը, որով նա հարկադրում է պատերազմի բռնուած ժողովուրդներին ցուցահանելու իրենց հոգու լուսաւոր թէ ստուերային բոլոր կողմերը, իրենց ողջ էութիւնը իր բացարձակ մերկութեամբ։
Այո՛, ճիշդ է ասուած, թէ ճշմարտութեան օրեր են պատերազմի օրերը, երբ ժողովուրդները մատնում են իրենց ինչ եւ ինչպիսին լինելը, երբ անհատին ու հաւաքականութեան չէ յաջողւում կեղծել։
Պատերազմը՝ քննութիւնն է, դատաստանը ազգերի, երբ քննիչի եւ դատաւորի անաչառանքը անկարելի է դարձնում խաբէութիւնն ու կաշառքը։ Չբաւարարեցի՞ր քննիչիդ՝ կորած ես. չկարողացա՞ր պաշտպանուել այդ անողոքելի դատաւորի առջեւ՝ դատապարտուած ես։
Ճակատամարտ չէ շահւում յաջող ռազմարուեստով միայն, ոչ էլ զինուորի անձնուիրութեամբ եւ ռազմավարի հանճարով միայն, չնայած որ այդ ազդակները կռւում կատարում են վճռական դեր։
Արդիական պատերազմը, որն այլեւս կոպիտ ոյժերի բախում չէ, պահանջում է ժողովուրդների բովանդակ նիւթաբարոյական մշակոյթը, ինչպէս եւ նրանց մշտական ու չնւազող սպասարկութիւնը։ Նա պահանջում է, որ մարտնչող ժողովրդի բովանդակ ոյժերը լինեն խստօրէն ներդաշնակուած եւ առանց մնացորդի դրուած ի սպաս բանակին։ Կազմակերպչական ոգին է միաւորող ու ներդաշնակող այդ կարողութիւնը, որն աճեցնելով ու տնտեսելով ժողովուրդների ոյժերը, հանդիսանում է որպէս ամենավճռական ազդակը յաղթանակի։
Այդ հրաշագործ ոգու շնորհիւ միայն Հռոմը ժամանակին հասաւ իր հզօրութեան ու փառքի գագաթնակէտին։ Կազմակերպչական տաղանդին կատարելապէս տիրապետել են այն բոլոր ազգերը, որոնք յաջողել են պատմութեան մէջ անջնջելի հետքեր թողնել։
* * *
Հայերս, ինչպէս եւ երէկուայ մեր բոլոր բախտակից ժողովուրդները ունինք ապստամբասէր հոգեբանութիւն' արգասիքը մեր հայդուկային ազատագրական շարժումների։ Մեր հայրենասիրութիւնը տարիներով իր հոգեւոր սնունդն առած է մեր նորագոյն ապստամբական պատմութիւնից։ Վիպապաշտական է եւ մեր ազատասիրութիւնը։
Երէկ, մեր քաղաքական զարթօնքի արշալոյսին դա հասկանալի էր եւ ներելի, իսկ այսօր դա չունի արդարացում։ Դա վտանգաւոր է մասամբ։ Լաւերի հետ դա ունի եւ իր վատ կողմերը։ Դա պէտք է սրբագրուի, լրացուի եւ ազնուանայ։ Վիպապաշտ հայդուկի ազատասիրութիւնը պէտք է դառնայ զինուորի եւ քաղաքացու զգաստ ազատասիրութիւն, զերծ անիշխանական գունաւորումից՝ ստեղծագործ, խոհուն, կարգապահ։
Կարգապահութիւնը ոչ ժխտում, ոչ էլ սահմանափակում է անհատի ազատութիւնը, ինչպէս հասկացել է հայը։ Դա կանոնաւորիչն է ճշմարիտ ազատութեան։ Առաւելագոյն ազատութիւնը, ինչպէս եւ հասարակական մօտաւոր արդարութիւնը, հնարաւոր է առաւելագոյն կարգապահութեամբ միայն։
Հասարակութեան ամէն մի անդամ յարաբերօրէն ե՛ւ տէր ե՛ւ ծառայ է միաժամանակ, որին պետութիւնը — որպէս այդպիսին — ոչ թէ դիմազրկում է, այլ լրացնում։ Այդ տեսակէտից չափազանց ուսանելի է գերման ժողովրդի պատմութիւնը։ Գիտենք, որ նախաբիսմարկեան գերմանը ամենաշեշտուած ներկայացուցիչն էր անհատապաշտութեան։ Սակայն, տունն ու դպրոցը, գործարանն ու զօրանոցը տարիների ճիգերով վերադաստիարակեցին գերման ժողովուրդը՝ կարգի ու կարգապահութեան զգացումը դարձնելով գրեթէ բնազդ նրա մէջ։
Թող չի խաբի մեզ համաշխարհային պատերազմի ծանօթ վախճանը։ Յաղթանակը տարուեց հաւաքական ճիգերով, եւ անարդար կը լինէր պնդել, թէ չափուող ժողովուրդներից ամենակենսունակը գերմանը չէ։ Չի կարելի պարտութիւն բառով որակել գրեթէ ամբողջ աշխարհի դէմ ճակատ յարդարած ժողովրդի անյաջողութիւնը։
* * *
Հայութեան հաւաքական գոյութեան օրուայ ամենամեծ չարիքը թրքական վտանգն է երկրի մէջ, աստիճանական ապազգայնացումը՝ արտասահմանի մէջ։
Կայ Մեծ Չարիքը, որ ճակատ է յարդարել հայութեան դէմ, եւ որ մահուամբ կը սպառնայ մեզ։ Չկայ, սակայն, իր ամբողջութեան մէջ կազմակերպուած, յաղթաշունչ, չարիքը դիմագրաւելու պատրաստ եւ կարող հայութիւնը։
Մեր շուրջն ազգերը — մեծ թէ փոքր — տենդօրէն զինւում, պատրաստւում են հաւանական վտանգի դէմ, առանց հարցնելու՝ ո՞վ է թշնամիս, ո՞ւր է թշնամիս։ Զրահներ է, որ փոխում են նրանք, առանց մի օր իսկ անզէն մնալու։ Իսկ մե՞նք։ Մօտալուտ վտանգի հանդէպ մենք միայն անզօր ճիչեր ենք արձակում,— ճիչը սարսափի ու շուարումի մատնուած անզօր զոհի եւ ոչ թէ ահազանգը կռուի պատրաստ ռազմիկի։
Թմբկահարել գալիք վտանգի մասին եւ ոչինչ չանել ժամանակին այն չէզոքացնելու կամ կասեցնելու եւ կամ նրա հարուածը մեղմելու համար, կը մնայ ամենահայկականը հայ յատկութիւններից։
«Վա՜յ այն ժողովրդին,— ասել է Ժոմինին,— որը զինուորական գիտութեան վրայ նայում է որպէս մի աւելորդ բեռի եւ որը չէ ըմբռնում նրա կարեւորութիւնը։ Այսպիսի ժողովուրդը պիտի հարկադրուի ուսումնասիրել այդ գիտութիւնը, եթէ միայն այլեւս ուշ չլինի»։
Այո՛, հայութիւնը ճակատագրօրէն պիտի հարկադրուի յիշելու պատերազմի գործին ծառայող գիտութիւնների մասին, հէնց որ հնչէ ինքնապաշտպանութեան չարաշուք ժամը։
Իմ կարծիքով, երեք են այն ուժերը, որ հայութիւնը պէտք է լծի իր ինքնապաշտպանութեան ու բախտի կառքին՝ յետ այսու, որպէս ազգ, ապրել կարողանալու համար։ Այդ փրկարար ուժերն են՝ ռազմարուեստ, ցեղային ինքնաճանաչութիւն եւ ցեղային բարոյական։
III: Ռազմարուեստ (ճակատամարտի հոգեբանական կողմը)
Մեր օրերում այլեւս ոչ ոք է ժխտում պատերազմի հոգեբանական կողմը, ինչպէս եւ ոչ ոք է ընդունում, թէ զինուորը աւելի չէ քան մի կենդանի մեքենայ։
Նուաճումների մասին երազող սպան պիտի սովորի նախ նուաճել իր զինուորների սիրտը, իսկ այդ բարոյական յաղթանակի համար՝ նա ընդունակ պիտի լինի, տարրական ռազմարուեստ ուսուցանելուց զատ, ղեկավարել գիտնալ նաեւ նրանց ներքին, հոգեկան կեանքը։
Չկայ աւելի սխալ, բարբարոս եւ բարոյազուրկ կարծիք քան այն, թէ պատիժներով կարելի է ուղղել մարդը. ինչպէս աւելի միամիտ կարծիք քան այն, թէ ձեւական օրէնքի ուժով կարելի է ստիպել զինուորին նետուելու մահուան գիրկը։
Անհատն ուզում է գիտենալ, թէ ինչո՞ւ է մեռնում, թէ ինչո՞ւ պիտի զոհաբերի իր կեանքը։ Դա մեռնողի սրբազան իրաւունքն է, որ պէտք է յարգուի իր ղեկավարների կողմից։
Զօրքը, որպէս ազգամիջեան պայքարի գործիք, հոգի ունեցող հաւաքական մարմին է եւ ոչ մեռեալ մեքենայ։
Սպայ եւ զինուոր պէտք է լրացնեն զիրար, նրանցից ամէն մէկը կատարում է ազգային ընդհանուր պարտականութեան իր բաժինը։
Հրամայել ու հնազանդուել՝ երկու համարժէք երեւոյթներ են, հաւասարապէս անհրաժեշտ բանակի գործառնութեանց համար։
Մէկը հրամայում է, զոհաբերութիւն պահանջում մի գերագոյն հեղինակութեան անունով, միւսը հնազանդւում է յանուն այդ միեւնոյն հեղինակութեան։
Այսպէս անձնական չէ պետի իշխանութիւնը, ինչպէս եւ զինուորի հնազանդութիւնը։
Ասել է՝ կայ մի երրորդը, որի անունով մէկը հրամայում է միւսը ենթարկւում։
Ցեղն է այդ երրորդը, որի համար զինուորն ու զօրավարը՝ եթէ հաւասար ուժեր չեն, ապահովաբար արժէքներ են, երբ կը զոհաբերուին։
Զինուորը, որն երէկ գրեթէ ծառայ էր, այլեւս պէտք է համարուի սպայի ինքնագիտակից աշխատակիցը։
Նուիրապետական ստորադրելիութիւն ասելով այլեւս պէտք է հասկանալ աշխատակցութիւն եւ ոչ ծառայականութիւն։ Ահա՛ թէ ո՞ւր է զինուորական ծառայութեան վեհութիւնը։
Ռազմական Դաստիարակութիւն
Ոչինչ արժեն նիւթեղէն ամրութիւնները մի երկրի համար, եթէ նրա որդիների սրտերը բարոյական բերդեր չեն։
Էականը ժողովուրդների քանակը չէ, այլ նրանց որակը, նրանց ոգին։
Խօսքերիս վկայ՝ մեր անմահ Վարդանակերտը, ուր մի բուռ հայերի անպարտելի արիութիւնը սրբեց թշնամո՛ւ հազարեակները եւ թափեց Երասխը։ Վկայ՝ Մարաթոնը, ուր հազարի չափ յոյներ ծառացան պարսից բանակների դէմ եւ յաղթանակեցին. վկայ՝ Ֆրիդրիխ Մեծի վարած ճակատամարտը Լաուտէնի մօտ, ուր թուապէս հինգ անգամ նւազ ոյժերով նա ոչնչացրեց աւստրիական բանակը։ Հապա լեհական մանգաղաւորնե՞րը, որոնք յաճախ անզէն բազուկներով լռութեան կը դատապարտէին ռուսական հրետանին։ Հապա Պիոն-Կոպի դէ՞պքը, ուր բուրերը եօթնիցս նուազ ոյժերով յարձակուեցին անգլիական մի զօրամասի վրայ եւ ոչնչացրին այն։
Բայց ինչո՞ւ շարունակել ծաղկաքաղը հերոսական օրինակների։ Աճապարենք հարցնել, թէ ինչո՞ւմն է մէկը՝ եօթին, հարիւրը հազարին յաղթելու գաղտնիքը։
— Դա պէտք է փնտռել յաղթականի ռազմական, անձնուէր ոգու մէջ։
Յաղթութիւնը ժպտում է ռազմիկին, որ գիտէ աներկիւղ աչք աչքի գալ մահուան հետ։
Յաղթութիւնը ժպտում է նրան, ով գիտէ ժպտադէմ մեռնելու աստուածային գաղտնիքը։
* * *
Ամէն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինուորներից, որքանի ընդունակ է ինքը։ Միայն այնքան անվեհերութիւն եւ անձնազոհութիւն, որքանի ընդունակ է ինքը, եւ ոչ աւելին։ Եւ ուր վերջանում է լաւ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինուորը։
Իր կաշուի համար դողացող անարին մահուան երեսին ծիծաղող արի զինուոր չի ունենայ։
Ինչպէ՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ եւ վայրկեանը հրամայում են մեռնել։
Ինչպէ՞ս կարելի է անձնապէս վայելել այն կեանքը, որը զլացար զոհաբերել աստուածներիդ՝ հայրենիքիդ եւ ազգիդ։ Փոքրոգութեան չափ յիմարութիւն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կեանքիդ զոհաբերութեամբ անմահութիւն ձեռք բերել։ Դժբախտութիւն չէ՞ չհասկանալ, թէ մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է։ Անմտութիւն չէ՞ կարծել, որ եթէ չընկար կռւում, մի օր, մի ժամ, գուցէ եւ մի վայրկեան յետոյ չես մեռնի կռուից դուրս «խաղաղ պայմաններում»։
Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կայ, երբ պէտք է մեռնել։ Եղի՛ր տէրը կեանքիդ, որը չգիտես տարինե՞ր թէ վայրկեաններ պիտի տեւէ։
«Լաւ է մեռնել՝ ապրելու, քան թէ ապրել մեռնելու համար»։
Հայ սպայ, սրիդ վրայ գրիր իմ այդ խօսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ եւ արիացուցիչ դաստիարակութիւնն է, որ ոյժ պիտի տայ քեզ եւ զինուորիդ՝ ուրախ լինելու եւ մահուան հանդէպ, յաղթելու եւ մահը։
Արուեստից Արուեստը
Կայ արուեստից արուեստը, որին անծանօթ զօրավարը միայն դիպուածով կարող է դափնիներ շահիլ։ Մարդկային սիրտը ճանաչելու եւ այն վարելու արուեստն է դա։
Զուտ հոգեբանօրէն վերցրած ճակատամարտն այլ բան չէ, եթէ ոչ ինքնամարտ։ Հրամանատարը ինքնաղեկավարութեամբ է ղեկավարում իր զօրամասը։ Ղեկավարելով ինքն իրեն, իր ներքին հոգեկան աշխարհը՝ նա ղեկավարում է եւ իր զօրամասը։ Պայթեց առաջին գնդակը՝ իրական վտանգի թագաւորութիւնը թեւակոխելու առաջին վայրկեանից մինչեւ ռազմագործողութիւնների դադարը, մինչեւ հաշտութեան կնքումը՝ ղեկավարն ունի մի հատիկ անելիք — արի եւ խանդավառ վիճակի մէջ պահել իր զօրամասերի հաւաքական սիրտը։
Առաջնորդը կենդանի խորհրդանշանն է յաղթանակի եւ պարտութեան, փառքի եւ անփառունակութեան, աղբիւրը խանդավառութեան, հոգեբանական գինովութեան, ինչպէս եւ յուսալքումի։
Թերթեցէք անուանի ռազմավարների կեանքի եւ գործերի գիրքը եւ պիտի համոզուէք, որ այն բոլորը, որոնք պատերազմի վարպետ անունը եւ արնոտ հետքեր են թողել պատմութեան մէջ՝ եղել են հանճարեղ հոգեբաններ։
Յաղթելու գաղտնիքը
Մա՛րդը, նրա ստեղծագործ միտքը, նրա կամքը, նրա ոգին է դէպի իրեն թեքում յաղթութեան նժարը։
Նիւթական, զէնք, ամրութիւն, յաջող դիրքեր միայն այնքան արժէք ունին, որքան միտք, կամք, ցանկութիւն է դնում մարդը նրանց գործածութեան մէջ։
Մա՛րդն է իր յաղթութիւնների եւ պարտութիւնների պատճառը։ Եւ յաղթում է նա, որն արդէն յաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդէն յաղթել է ինքն իրեն։
Պարտւում է նա, որ արդէն պարտւած է ինքն իրենից, իր վախից, իր բնազդից, իր եսից։
Վա՛խն է իրական թշնամին։
Դա աներեւոյթ թշնամին է, երրորդ ոյժը կռուադաշտում։
Պատերազմող երկու կողմերը էապէս կռւում են երրորդի դէմ, իսկ այդ երրորդը՝ երկուսի էլ դէմ։ Թշնամի կողմերը էապէս ճգնում են պարտութեան մատնել իրենց սեփական վախը, իրենց սրտի մէջ նստած յամառ թշնամուն։
Ջարդելով, խորտակելով իրար, նրանք, միաժամանակ, զինաթափում, գերում են իրենց սեփական վախը։ Եւ ապահովաբար յաղթում է նա, որն աւելի շուտ է ինքնայաղթութիւն ստանում, որն աւելի առաջ է յաղթում իր վախը, իր սարսափը, կեանքին կառչած իր կենդանական բնազդը։
Վա՛խը, դա ինքը, մարդ-կենդանին է, որը սիրում է կեանքը եւ ապրելու կոյր ցանկութիւնից մղուած դիմագրաւում է իրեն սպառնացող ամէն մի վտանգ։ Եւ որքան կոյր, այնքան ուժեղ է դա, որ պարտութեան է մատնում բազում ուժեր, յաղթւում, սակայն, մի հատիկ ոյժից։
Մի բան աւելի քան կեանքը, կեանքից աւելի ուժեղ, աւելի խանդավառօրէն սիրելն է այդ միակ ոյժը։
Մահն արհամարհել կարողանալն է այդ ամենայաղթող ոյժը, որի առաջ լայնօրէն բացւում են ոսկէ դռները յաջողութեան տաճարի։
Իսկ, այդ «աւելի քան կեանքը» մէկի համար եղել է, միւսի համար է, երրորդի համար շարունակում է մնալ հայրենի երկիրը, ժողովուրդը, ազատութիւնը, փառքը, ճշմարտութիւնը եւ այլն։
Ասել է՝ մեր զօրքին մահն արհամարհելու մղելուց առաջ պէտք է կարողանաք նրա պաշտամունքի առարկան դարձնել անձնական կեանքից աւելի քաղցրը, աւելի արժէքաւորը, աւելի ցանկալին։ Պէտք է կարողանաք մեզ հետեւողներին ներշնչել այն վսեմ համոզումը, թէ մեր կեանքն եւ անմահութիւնը' մեր հայրենիքն է, ժողովուրդը, մեր զէնքի փառքը։
Կարողացա՞ք անել այդ, կարողացա՞ք գեղեցկացնել, քաղցրացնել, ցանկալի դարձնել մահը, կարողացա՞ք ժխտել մահը, ձեր զինուորների համար՝ եղէ՛ք վստահ, նրանք զարմանք ու հիացում պատճառող խոյանքներով կապահովեն ձեր զէնքի յաջողութիւնը։ Չկարողացա՞ք՝ միամտութիւն մի՛ ունենաք յաղթանակի յոյսով պատերազմ ու ճակատամարտեր վարելու։
Չկարողացա՞ք - պատրաստուէք լիուլի զգալու պարտութեան դառնութիւններն ու նուաստացումները, պատրաստուէ՛ք՝ նուաստ եւ խոնարհ դիմաւորելու յաղթական թշնամուն, որն ազատ է յարգելու փոխարէն եւ թքելու ձեր մատուցած աղ ու հացի վրայ։
Յաղթանակի իրաւունքն է՝ պարտւած հակառակորդին իր ոտներուն պատուանդան դարձնել։
Վախի ազդեցութիւնը
Քանի դեռ մարդ արարածը անզօր զոհն է վախի՝ կեղծ են ե՛ւ կրօնը, ե՛ւ գիտութիւնը, ե՛ւ դաստիարակութիւնը։ Չկայ հրէշ, աւելի անողոք եւ անողորմ քան վախը' կոյր անասունների,— բնազդական՝ վայրենիների եւ գիտակցական մարդու մէջ. մի հրէշ, որը կռուադաշտում իրեն ապաւինողներին յանձնում է թշնամու եւ մահուան ձեռքը։
Վախը վտանգ է տեսնում այնտեղ, ուր չկայ։
Չկայ աւելի վատ եւ ստոր խորհրդական քան վախը, որ սպանում է իրեն ենթարկուողներին երբեմն ֆիզիքապէս, բայց միշտ էլ բարոյապէս։
Վախը, որ առաջացնում է խաւարը, մենակութիւնը, անորոշութիւնը, չարագուշակ լռութիւնը, ծայրայեղ յոգնածութիւնը, քաղցը, տկարութիւնը, արնահոս վէրքը, սպանուածի դիակը եւայլն,— հարուածում է մեզ միաժամանակ ե՛ւ ֆիզիքապէս, ե՛ւ մտաւորապէս, ե՛ւ բարոյապէս։ Վախը սպանում է մեր խիղճը, մոռացնել տալիս մեր պարտականութիւնները, ուժեղացնելով անասունը մեր մէջ։
Կայ վախը՝ չկայ այլեւս կամաւոր ուշադրութիւն, անսխալ նշանառութիւն, հակառակորդի տկարութիւնից եւ ռազմավարական սայթաքումներից օգտուելու կարողութիւն։ Կա՞յ վախը՝ այլեւս զինուորի ուշադրութիւնը հաւասար չափով բաժանուած չէ իր պետի եւ հակառակորդի միջեւ, այլեւս նա անկարող է դառնում տալ աչքը թշնամուն, ականջը՝ պետին։
Փախուստի գաղափարը
Կռուի բախտը վճռում են վայրկեանները, եւ իմաստուն ռազմավարները գործում են վայրկեաններով եւ ոչ ժամերով։
Որսացի՞ր վայրկեանը՝ տօնի՛ր յաղթանակդ։
Փախցրի՞ր վայրկեանը՝ չկա՛յ յաջողութիւն։
Լինում են վայրկեաններ կռուի ժամանակ, երբ ամբողջ զօրամասեր առանց լուրջ պատճառի փախչում են, թողած իրենց դիրքերը։
Ի՞նչ է, ի՞նչ կայ, ինչո՞ւ են փախչում, արդեօք անկարելի՞ է մնալ միեւնոյն դիրքերում։ — Ո՛չ։
Թշնամի՞ն է երեւացել նահանջողների թիկունքում։ — Ո՛չ։
Անյաղթելի՞ է թշնամին։ — Ո՛չ։
Հապա ինչո՞ւ է ձեր զօրամասը լքել իր դիրքերը։
— Չգիտեմ,— նման դէպքում պատասխանում է տգէտ սպան կամ էլ զայրացած հայհոյում — «Զինուորներ չեն, այլ վախկոտ ոչխարներ»։[1]
Սակայն, առանց պատճառի չէր զինուորների անսպասելի փախուստը եւ սպային զինուորներ էին տրուած ղեկավարելու եւ ոչ ոչխարներ։ Ամբողջ դժբախտութիւնը նրանումն է, որ ղեկավարը չգիտէ, որ անսպասելի եւ անգիտակցական փախուստը հոգեբանական մի պարզ երեւոյթն է, որի համար զինուորը չէ մեղաւոր, այլ իր պետերը։
Անգիտակցական փախուստի պատճառը յաճախ լինում է տեսողական պատրանքը կամ փախուստի գաղափարը, առաջ եկած թշնամու կրակի յանկարծական ուժեղացումից։ Այսպիսի դէպքում զինուորը անգիտակցաբար պատկերացումից անցնում է գործողութեան։ Այսպիսի դէպքում փախուստի ձգտումը, մի կամ մի քանի զինուորների կողմից, ընդունւում է իսկական փախուստի ձեւը եւ նրանց ոտքի հանում։ Մնացածները ենթարկւում են փախչողների օրինակին, նրանց նախաձեռնութեան ոգու ազդեցութեան։
Ոչ մի տեղ անձնական օրինակը այնքան վարակիչ չէ, որքան կռուադաշտում։ Հոգեբանօրէն իրեն մինակ չզգալու համար, զինուորը ենթարկւում է այն բոլորին, որոնք իրենից ուժեղ են թւում, որոնք գիտեն խիզախել, յանդգնիլ, նախաձեռնել։ Նա նետւում է առաջ խիզախի հետ, անմտաբար յետ փախչում վախկոտի հետ. նա չէ կարող հոգեբանօրէն մինակ մնալ։ Զգա՞ց իրեն մինակ — այլեւս զօրամասն այն չէ, ինչ որ էր ժամ, վայրկեան առաջ, երբ իրեն հետ, իր կողքին էր զգում իր ցեղի բովանդակ ոյժը։ Նա պատրաստ է այլեւս փախչելու, այլեւս նա պատժուած է հոգեբանօրէն։ Այսպիսին է զինուորը կռւում։
* * *
Չափազանց կարեւոր են առաջին տպաւորութիւնները։ Ահա՛ թէ ինչու պէտք է ամէն կերպ ձգտիլ, որպէսզի զօրամասդ յաղթական հանդիսանայ առաջին իսկ բախումների ժամանակ։
Ոգին տկարանում է՝ կրաւորական պաշտպանողականից, նահանջից, լուրից հարեւան զօրամասերի պարտութեան մասին, թիկունքից եկած տխրապատում նամակից, թերթերու եւ սուրհանդակի վատ տեղեկութիւններից, դէպի պետն ու ընկերն ունեցած անվստահութիւնից, անգործութիւնից, ընդունայն յոգնածութիւնից, վիրաւորների ու սպանուածների տեսքից, դասալիքներից, եւ անպարտաճանաչների անպատիժ մնալուց եւ այլն։
Վա՜յ այն ռազմավարին, որ ծանօթ չէ զինուորի հոգեկան կեանքի գաղտնի զսպանակներին, եւ վա՜յ այն բանակին, որի ղեկավարը չգիտէ, թէ զօրքը հոգեբանական տագնապներից զերծ պահելու միակ փրկարար միջոցը՝ անմիջական ղեկավարութիւնն է։ Հրամանատարը պէտք է լինի միշտ զօրամասի կողքին եւ ազդէ, անդադրում ուժարձակ զինուորների վրայ։
Նկատուե՞ց տատանում զինուորների մէջ, վհատութիւն, փախուստի ձգտում, հրամանատարը անմիջապէս պէտք է երեւայ զինուորների մէջ, ծաղրէ թշնամու ճիգերը, համոզէ զինուորներին, թէ թշնամու կրակի սատկացումը, ինչպէս եւ նրա գոռ հուռռան հետեւանք են վախի։
Նման տագնապներից ազատ չէ եւ թշնամիդ, գիտցի՛ր այդ եւ օգտուիր նրանցից։ Ոչինչ այնքան հանգստացուցիչ, գօտեպնդիչ չէ կռուի ժամանակ, որքան ղեկավարի խրոխտ ձայնը։
* * *
Նա, որ ցանկութիւն եւ ժամանակ է ունեցել ուսումնասիրելու մեր վերջին տարիների ռազմական անյաջողութեանց պատճառները, անվերապահօրէն կը խոստովանի, որ մեր բոլոր պարտութիւնների մէջ վճռական դեր են կատարել մեր տարերային գաղթերը։
Եւ հասկանալի է դա։ Ոչ մի հիւանդութիւն այն աստիճանի տարափոխիկ չէ, որքան խուճապը։ Այդ զարհուրելի «հիւանդութիւն»-ն էլ իր վարակիչ մանրէն կը ստանայ վտանգից, վտանգուած վայրերից փախչող անհատից կամ զանգուածից։
Փախչելով կռուից, թշնամուց, վտանգից, զինուորը թէ ոչ-զինուորը, դառնում է վտանգաւոր միայն իրեն եւ իւրայինների համար։ Նա, ակամայից, ամենամեծ ծառայութիւնն է մատուցում առաջացող թշնամուն։ Նա անում է այն, ինչ որ չպիտի կարողանային կատարել թշնամու բանակները։
Երեւալով այս կամ այն վայրում, նա իր նկուն եւ խղճալի տեսքով, իր պարտուածի եւ զէնընկէցի հոգեբանութեամբ ակամայից թշնամու հզօրութեան գովքն է անում, հարիւրապատկելով նրա ուժերը, թնդանօթները, միջոցները։
Նա ակամայից դառնում է թշնամու առաջամարտիկ զօրագունդը, նրա ամենաաննշան յաջողութիւնները ուռցնողն ու տարածողը։
Վտանգից փախչողն է դաւադրաբար թիկունքից իր զօրքերին առաջին հարուածը հասցնում։ Նա է բարձրացնում սեփական կաշուի արժէքը եւ պսակազրկում սրբութիւններն ու իդէալները։
Զարհուրելի՜ է գաղթը։
Որքան մեծ, այնքան աղէտալի է դա։ Իսկ մեծանում է նա ժամերով, վայրկեաններով։ Որպէս ձիւնագունդ՝ որքան թաւալւում, որքան առաջանում, այնքան աճում է, մեծանում։
Գաղթը, գաղթականութիւնը՝ ահա՛ հայ զօրքի ներքին թշնամիներից մէկը։
«Վտա՜նգ կայ, մա՜հ կայ»,— դաւաճանօրէն յիշեցնում է թշնամու հետ չափուող զօրքերին խուճապի մատնուած գաղթականութիւնը եւ ստիպում անգամ ամենախիզախներին ու անձնուէրներին ցնցուել, յետ նայել, ասել է՝ մտածել նահանջի մասին։ Եւ կռուողների հոգիների մէջ սկսւում է տագնապը։ Նրանց համար, երբեմն կամաց-կամաց, երբեմն էլ մի վայրկեանի մէջ գունատւում են, անարժէքանում, կորցնում իրենց լուսապսակն այն բոլոր իդէալները, որոնց պաշտամունքն իրենց թշնամու դէմ էր հանել։
Եւ այսպիսով իւրայիններից դաւադրուած ու պարտուած դժբախտ զօրքը, որն ուխտել էր տուն վերադառնալ կամ վահանով կամ վահանի վրայ, վերադառնում է սարսափով բռնուած գաղթականութեան հետ, վերադառնում է վահանը լքած՝ իր յետեւից դէպ իր երկրի խորքերը քարշ տալով, յաճախ թւապէս իրենից շատ թոյլ թշնամուն։
Ահա՛ թէ ինչո՞ւ խելօք թշնամին՝ ծանօթ բանակների հոգեկան կեանքի թագուն զսպանակներին, ամէն կերպ ճգնում է գաղթեր առաջացնել, գաղթականութիւն ստեղծել իր հակառակորդի անմիջական թիկունքում։
Ահա՛ թէ ինչո՞ւ կռուի հոգեբանութեան ծանօթ հրամանատարութիւնը ոչ մի միջոցի առաջ չպիտի կանգ առնի՝ կռուի օրերին, կռուի վայրերում անհնարին դարձնելու գաղթ կոչուած չարիքը։
Վախի դէմ
Որպէս վահան վախի դէմ բանակները գործածել են եւ գործածում են մի շարք նիւթական եւ բարոյական միջոցներ։
Սպարտացիները, ասում է պատմութիւնը, կռւում կարմիր էին հագնում, որպէսզի չսարսափին արեան գոյնից։ Հին Գաղղիացիք վախի դէմ կռւում էին ամենակոպիտ միջոցներով, նրանք կռուի առաջին գծի վրայ գտնուողներին իրար էին կապում երկաթէ շղթաներով, որ նահանջելու մասին չմտածեն։ Չինացիք վախի դէմ կռւում էին իրենց հռչակաւոր պատնէշով։
Սեւաստոպոլի պաշարման օրերին ֆրանսիացիք գրոհներից առաջ խմում էին հարբելու աստիճան։ Նախավերջին պատերազմում գերմանացիք, իրենց զօրամասերը բարոյալքիչ տեսարաններից հեռու պահելու նպատակով, վիրաւորների տեղափոխութիւնը եւ մեռելների թաղումը կատարել էին տալիս տեղի ազգաբնակութեան։
Ամբոխը, ինչպէս եւ զօրքը, միշտ էլ կարօտ է խթանի։ Նա կարիք ունի առաջնորդի, առաջնորդուելու։ Նա սիրում է ուժեղին, սիրով ենթարկւում է նրան, որի ղեկավարութեան տակ քիչ անգամ է կարմրում, պարտւում։ Նա յաճախ յուսախաբում է, դաւաճանում, լքում տկար եւ անվճռական առաջնորդներին։
Կարող առաջնորդի անձնական օրինակը՝ անվեհերութեան եւ խիզախութեան օրինակը վայրկենաբար բոցավառում է զօրքը, ամբոխը եւ նրանց մղում մեծագործութիւնների։ Իսկ երբ պակասում է կարող եւ արի առաջնորդը, վախը կենդանի դիակների է վերածում բանակը։
Քիչ են այն ռազմավարները, որոնք իրենց բանակներին խանդավառելու նպատակով օգտագործած չլինեն նրանց անասնական ախորժակները։
«Ես ուզում եմ ձեզ առաջնորդել դէպ աշխարհի ամենաարգասաւոր դաշտերը, հարուստ նահանգներ, մեծ քաղաքներ կը լինեն ձեր իշխանութեան տակ։ Այնտեղ կը գտնէք պատիւ, փառք եւ հարստութիւն»,— ասում էր Նապոլէոն իր զինուորներին։
«Պէտք է լինել լաւ անասուն, այն էլ լաւ անասունների ցեղից,— դա առաջին պայմանն է յաջողութեան»։
Սպենսերի այդ խօսքերը եւս զուրկ չեն որոշ ճշմարտութիւնից։ Ֆիզիքական դաստիարակութեամբ անհատը դառնում է աւելի տոկուն, բայց չէ փրկւում մահուան վախից։
Այդ բոլորը՝ ֆիզիքական դաստիարակութիւն, կողոպուտի տենչ, բարոյականութիւն, պատիժ, երկաթէ կարգապահութիւն, վարձատրութիւն, կարող են, անշուշտ, թուլացնել, լռութեան մատնել մահուան վախը, բայց այդ բոլորը մեզ կարող են տալ միայն յարաբերական գերազանցութիւն եւ ոչ աւելին, ոչ այն ամենակարող ոյժը, որը ստուգապէս մեր սրտին եւ քմահաճոյքին է յանձնում թշնամու բանակները։
Ի՞նչն է սակայն, այդ ամենայաղթ ոյժը, որի առաջ տեղի է տալիս մահուան վախը, մահը։
Պատմութիւնը ցոյց է տալիս, որ անհատը որոշ դէպքերում ընդունակ է գերազանցելու իրեն, անգիտանալու վտանգը, յաղթելու մահը, երբ իր մէջ խօսում է մոլեռանդ սէրը դէպի կրօնը, դէպի հայրենիքը, դէպի ազատութիւնը, դէպի արդարութիւնը, դէպի անմահութիւն խոստացող փառքը։
Վախ եւ կատաղութիւն
Թշնամին, որ կը մարմնաւորէ վտանգը, իսկ այդ վերջինը՝ ցաւն ու մահը, մեր մէջ ոտքի է հանում ինքնապահպանման բնազդը, որի երկու երեսներ են վախն ու բարկութիւնը։
Չկայ բարկութիւն, որ վախախառն չլինի, եւ ընդհակառակը։ Եւ հէնց դրանից է, որ վտանգի ենթական բնազդական մղում է զգում՝ կամ նետուելու առաջ թշնամուն ոչնչացնելու համար, կամ յետ՝ խելայեղօրէն փախչելու նրա առջեւից։
Աւելի պարզ. ցաւի ու մահուան նախատեսութիւնից ազատուելու խելագար ցանկութիւնը տագնապի է մատնում զինուորը։ Եւ որովհետեւ տագնապները չափազանց սպառիչ են՝ զինուորն աճապարում է իր անհանգստութիւնն արտայայտելու որոշ ելք գտնել, ինչը նայած ղեկավարի արժէքին կարող է դրական կամ բացասական լինել։
Ահա նման տագնապներից է, որ հոգեբան պետերը զերծ պիտի պահեն իրենց զօրամասերը։
Պատերազմում չի բաւում միայն քաջ լինել, պէտք է ե՛ւ կատաղի լինել։ Պէտք է կարողանալ զարհուրանք ստեղծել ու ապրեցնել դա թշնամու բանակում։ Կատարեալ մարտիկ չէ նա, որ կատաղութիւն չէ շնչում։ Միայն մեր կատաղութիւնն է, որ հակառակորդի մէջ մեռցնում է յաղթանակի յոյսը։ Որպէսզի մեր գրոհները լինին յաղթաբեր, պէտք է լինին սարսափեցուցիչ։
Դա պահանջւում է մասնաւորապէս Արեւելքում։
Նայի՛ր դրօշակին
«Հասկանո՞ւմ ես կատարածդ»,— կը հարցնէր նաւապետը մէկին, որը նոր էր ընդունուած, որպէս նաւազ, եւ կայմի վրայ բարձրանալու փորձեր կը կատարէր։
Երիտասարդը արդէն կը մօտենար կայմի ամենաբարձր կէտին, երբ նայեց ներքեւ լեռնացող ալիքներին եւ գլխի պտոյտ զգաց։
«Նայի՛ր դրօշակին, նաւազ»,- ձայն տուեց նաւապետը՝ տեսնելով իր զինուորը վտանգի մէջ։
Տղան հնազանդուեց իր ղեկավարի ձայնին եւ յաջողութեամբ հասաւ կայմի ծայրը։
Նոյնը յաճախ զինուորի հետ տեղի է ունենում կռուադաշտում, ուր ամէն ինչ խօսում է, վկայում ստոյգ վտանգի, ցաւի ու մահուան մասին։
Ճակատագրական վայրկեանին զինուորը պէտք է լսէ իր պետի սրտապնդիչ ձայնը — «Զինուո՛ր, նայի՛ր վերեւ, դրօշակիդ»։
Դա ասել է՝ յիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զէնք են վերցրած։
Դա ասել է՝ արիացի՛ր, քանզի քեզ հետ է ցեղդ, որն ապրել է ուզում։
Դա ասել է՝ նայէ՛, վերեւն աչք կայ, որ տեսնում է քեզ, արթուն աչքը նախահայրիդ, որ կը հետեւի քո բոլոր շարժուձեւերին։
Նայիր դրօշակին։ Դա ասել է՝ մի մոռանար, որ սկսուած ճակատամարտի ելքից է կախուած հայրենիքիդ ճակատագիրը։
«Սրանով կը յաղթես»
Մէկից աւելի են այն միջոցները, որոնց կռուի ժամանակ կը դիմէ ղեկավարը՝ իր զօրքերի բարոյական թեւն ու թափը ամրացնելու համար։ Զինուորն իր հոգեւոր հացն ունի.— վերյիշումներ նախկին յաղթութիւնների մասին, նրա երեւակայութիւնը յուզող վեհ պատկերներ, վառ ու կենդանի նկարագրութիւն նրա յաղթահարած դժուարութիւնների, բարեգուշակ նշաններ եւ այլն։
Ալեքսանդր Մեծի գուշակը,— ասում է Պլուտարքոսը, որ կը հետեւէր իր թագաւորին պատերազմների ժամանակ,— մի օր զօրքերի ուշադրութիւնը հրաւիրեց արծուի վրայ, որ կը սաւառնէր աշխարհակալի գլխի վերեւ եւ իր թռիչքով կ’առաջնորդէր նրա զօրքերը։ Այդ բարեգուշակ նշանը ոգեւորեց բոլորին եւ փաղանգը արագ վազքով՝ նման ծովի ալիքին, հետեւեց հեծելազօրքին, որ կը գրոհէր թշնամու դէմ։
Զինուորի հոգու շարժումներին ծանօթ աշխարհահռչակ զօրավարներից մի ուրիշը՝ Հաննիբալը, նոյն նպատակով կը շոյէր իր զօրքերի փառասիրութիւնը, ասելով նրանց՝ «Ես, որ եղել եմ ձեր բոլորի աշակերտը, ձեր պետը դառնալուց առաջ»։
Ահա՛ եւ զօրավարների զօրավարը՝ Աւարայրի Վարդանը. «Արդ, աղաչեմ զձեզ, ով քաջ նիզակակիցք իմ. մանաւանդ զի բազումք ի ձէնջ լաւագոյնք էք քան զիս արիութեամբ, եւ գահուի վեր ըստ հայրենի պատուոյն, բայց յորժամ ձերով կամօք եւ յօժարութեամբ առաջնորդ եւ զօրագլուխ ձեզ կացուցէք, հեշտ եւ բաղձալի թուեսցին բանք իմ ի լսելիս մեծամեծաց եւ ի փոքունց»։
* * *
Հարո՜ւստ է Սիւնեաց աշխարհը հինաւուրց վանքերով ու բերդերով՝ կիսաւեր ու փլատակ սրբավայրեր, որոնք դարեր շարունակ թուրքի համար ախոռի եւ դարմանանոցի տեղ կը ծառայէին։ Այս պարագան, որն իմ ուշադրութիւնը գրաւել էր Սիւնիք մտածս հէնց առաջին օրերից, ինձ հնարաւորութիւն ընձեռեց իմ վարած ռազմագործողութիւններին տալ Խաչակրաց արշաւանքի բնոյթ։ Իմ զինուորը սրբազան դողով կը նայէր հէքեաթական Գեղուաձորի դուռը փակող Բաղաբերդին, երբ նրա ճակատը կը խոնարհուէր եւ շրթունքները կը շօշափէին իր փլատակների մէջ այնքա՜ն վեհ բերդի քարերը։ Իմ զինուորը չէր կարող այլեւս անտարբեր անցնել իր երկրի պատմական յիշատակների մօտով։
Եւ հէնց այդ թուլութեան մէջ էր նրա անպարտելի ոյժը։
— Այս շրջանի թրքութիւնը եւ ուժեղ է եւ լաւ կռուող,— մեր յարձակումներից մէկի նախօրեակին ասաց ինձ իմ զինուորներից մէկը։
— Եթէ կասկածում ես մեր յաջողութեան մասին, կարող ես վերադառնալ տուն,— նկատեցի իրեն։
Խօսելու փոխարէն նա լաց եղաւ, պէտք էր սիրտն առնել։ Աւելացրի։
— Երեւի չգիտես, որ այդ շրջանում ե՛ւս կան հայկական եկեղեցիներ եւ բերդեր, որոնք հսկայ մագնիտների պէս մեզ պիտի քաշեն, տանին, եւ որոնց մէջ ես եւ դու պիտի աղօթենք վաղը։
— Ո՞վ կարող է,— դարձայ վաշտերիս, ուզելով խռովել նրանց պետերի հոգին,— ո՞վ կարող է ձեզնից հանգիստ լինել, երբ դեռ որոշ թրքական շրջաններում հայկական սրբավայրեր կան։
— Ոչ ոք։
— Ուրեմն, գոհ լինինք ճակատագրից, որ մեզ է վիճակուած դարաւոր պղծանքից փրկելու Սիւնիքի սրբութիւնները։
— Գոհ ենք,— գոռացին վաշտերս։
— Ուրեմն, ուր հայկական սրբութիւններ՝ այնտեղ մենք, այնտեղ մեր սուրը։
— Այո՛, այո՛...
Սկսուեցին կռիւները։
Եւ, այնուհետեւ թշնամու դիրքերի եւ քանակի մասին հարցնելու փոխարէն, Սիւնեցին կը հարցնէր հայկական եկեղեցիների եւ բերդերի մասին եւ առաջ կը խոյանար որպէս խաչակիր։
Յաղթական տրամադրութիւն
Հոգեկան ուրախ տրամադրութիւն` քրիստոնէական կրօնի հիմքերից մէկն է դա,— ասել է անգլիացի մի աստուածաբան։
Բանակների յաջողութեան մայրն է դա, յաղթութեան դայեակը,— աւելացնենք մենք։
Ես մի սպայ գիտեմ, որին իր սրամիտ զինուորներն անուանում էին «ուրբաթախօս»։ Մի զոյգ ուսադիր, խթանները եւ սուրը,— ահա՛ այդ զինուորականը եւ իր բովանդակ արժէքը։ Թթուած դէմքով, սակաւախօս եւ անհամբոյր այդ մարդը պաշտօնական էր անգամ իր սպասեակի հետ։
- Լռութիւն,- սա էր ամէնից յաճախ գործածած խօսքը։
Մարդկային հոգեբանութիւնից անտեղեակ այդ զինուորականը չգիտէր, թէ ծիծաղը, երգը, խաղը հոգեւոր կազդուրիչներ էին զինուորների համար։ Չգիտէր, որ բանակները յաղթում են եւ պարտւում միշտ էլ կռիւներից դուրս, բախումներից առաջ՝ նախ հոգեբանօրէն։ Նա ծանօթ չէր այդ պարզ ճշմարտութեան եւ մինչեւ վերջն ալ անծանօթ մնաց յաղթութեան։
* * *
— Ի՞նչ է վշտի ֆիզիքական ազդեցութիւնը,— հարցնում է Բժ. Ժակոբին եւ պատասխանում.— Նոյնը, ինչ որ է գնդակից կամ սրից ստացուած վէրքինը։ Վիշտը սպանում է նոյնքան ստոյգ, թէեւ դանդաղ կերպով, ինչպէս եւ հրացանը։ Եւ աւելի մեծ է թիւը նրանց, որոնք վերջին դարի ընթացքում սպանուած են վշտից, քան նրանք, որ մեռած են կռւադաշտում։
Լիկուրգոսի իմաստուն կարգադրութեամբ՝ սպարտական ճաշարաններում դրուած կը մնար ծիծաղի աստուածը։
Ուժեղ ծիծաղը,— ասում է Տալմանը, նման է ուժանակային փամփուշտի, որը պայթում է ճիշդ իր տեղը, իսկ սեւամաղձութիւնը, կը նմանի այն հրացանին, որը յետ է տալիս եւ գետին գլորում իրեն գործածողին։
Չեմ կարող չմտածել, թէ աշխարհն աւելի գեղեցիկ եւ երջանիկ պիտի լինի, եթէ մեր դաստիարակիչները մշակել կարողանան՝ պարտականութիւն դէպ ուրախութիւնը, եւ ուրախութիւն դէպի պարտականութիւնը,— ասում է Կարլէյլ։
«Ցոյց տուէք մեզ մի մարդ, որ երգում է աշխատելու ժամանակ։ Դա աւելի գործ կը կատարի, աւելի լաւ կը կատարի եւ աւելի երկար կ’աշխատի։ Նա, որ առաջանում է երաժշտութեան հնչիւնների տակ, յոգնածութիւն չի զգում։ Ասում են, թէ աստղերը երաժշտութիւն են ստեղծում, երբ դառնում են իրենց մոլորակային ուղեգծի շուրջը,— շարունակում է Կարլէյլ։
Զօրամասիդ մէջ,— աւելացնենք մենք,— նայած իր տրամադրութեան, աճում կամ տկարանում է հաւաքական սիրտը։ Առաջին դէպքում նա զգում է իրեն աւելի ուժեղ եւ յարձակողական։ Երկրորդ դէպքում նա մտածում է միայն նահանջի մասին։
Թախիծն առաջացնում է անհանգստութիւն։ Իսկ այդ վերջինը՝ հոգեկան անզօրութիւն եւ վախ։
Ուրախութիւնն, ընդհակառակը, սնուցանում է մեր ոյժերը, ամրացնելով մեր թեւն ու թափը։
Զինուորը չի սիրում խոժոռադէմ ղեկավարներին, որոնց հայեացքը «թթուեցնում է կաթը»։
Արդ, թէ ինչու եմ ասում՝ եղի՛ր կենդանի արեւ, քանզի յաղթական հանդիսանալու համար, զօրամասերդ պէտք ունին լոյսի, ջերմութեան եւ ուրախ տրամադրութեան»։
Չկայ աւելի գօտեպնդիչ, արիական եւ գեղեցիկ շարժուձեւ, քան ծիծաղը ցրտի, սովի, յոգնածութեան ժամանակ, ծիծաղը թշնամու քթի տակ վտանգի դէպքում, մահուան երեսին։
Ես զինուորներ ունէի, որոնց մշտուրախ դէմքի պայծառութիւնը չէր կարող ծածկել եւ ոչ մի սեւ ամպ։
Չկայ, նոյնպէս, աւելի տխուր եւ բարոյալքիչ պատկեր քան անժպիտ, մռայլ, աներգ, քան հոգեպէս թթուած զօրամասը։ Այդպիսին պարտւում է դեռ կռուադաշտ չհասած, գերւում իր վախից, դեռ գերի չընկած։
Որպէս մշտուրախ տրամադրութեան հետեւանք՝ իմ ժողովրդական զօրամասերում միշտ էլ կարելի էր լսել նման յատկանշական զրոյցներ.
— Ասում են թէ,— պատմում է մէկը,— այս անգամ թաթարները գալիս են աւելի մեծ ուժերով։
— Աւելի լաւ,- եւ աւելացնում է մի ուրիշը,— մենք էլ աւելի մեծ թւով գերիներ եւ զէնքեր կը վերցնենք։
— Ասում են թէ դէպի Սիւնիք շարժուող կարմիր բանակի մեծագոյն մասն այս անգամ կազմում է հեծելազօրքը։
— Շատ ուրախ ենք, վաղը բոլորս էլ կը դառնանք ձիաւոր,— պատասխանում էր մի ուրիշը։
— Վատ չէր լինի,— միջամտում է մի այլ զինուոր,— թէ եկողներն այս անգամ հետերն ունենային կենսամթերք եւ ռազմամթերքով բեռնաւորուած մի մեծ քարավան։
— Աստուած տայ, տղայք,— լսւում էր հարիւրապետներից մէկի ձայնը։
— Աստուած ձայնդ լսի, պարոն հարիւրապետ, եւ եկողների հետ մի սայլ էլ ծխախոտ ուղարկի մեզ,— աւելացնում է մի տարէց զինուոր։
— Չլինի թէ լուցկին մոռանան...
— Սիւնեցու ախորժակ է, հա. ուզում ենք, որ խեղճ թուրքը, թաթարը, բոլշեւիկը թէ՛ գան մեռնելու եւ թէ՛ մեզ նուէրներ բերեն,— սրախօսում է մի ուրիշը եւ բորբոքում զօրամասի վարակիչ քրքիջը...
Այս զրոյցից միայն երեք օր անց՝ Սիւնիքը կարմիր զօրավարներից Կուրոչկինի եւ տաճիկ փաշաներից Զաւալի միջոցաւ ստացաւ մի քանի հարիւր ձիեր, մօտ երկու հազար գերի, թնդանօթ, գնդացիր, հրացան, դրօշակներ՝ այն ամէնը, ինչ որ Սիւնեցի զինուորը կատակով խնդրել էր երկնքից։ Թշնամու միացեալ ուժերի պարտութիւնն այս անգամ աւելի մեծ եղաւ, քան մեր տարած յաղթանակը։
Հմայքը
«Զինուորները կռւում են պարտականութիւնից կամ պարտադրանքից մղուած, բայց յաղթում են այն յարգանքի եւ հաւատարմութեան շնորհիւ, որ տածում են դէպի իրենց պետերը»։
Խոր ճշմարտութիւն կայ Գարիբալդիի այս իմաստուն խօսքերի մէջ։
Այդ կարծիքը չբաժանող զինուորականը կամ վառօդի հոտ չէ առած կամ տգէտ է մահացիօրէն։
Համաշխարհային պատմութիւնն իրենց անուան շռինդով լցրած հսկաները ոչ միայն կը սիրուէին իրենց բանակների կողմից, այլեւ կը պաշտուէին որպէս պատերազմի աստուած։
Անձնական հմայքը երկնքի շունչն է, աստուածների գաղտնի ազդեցութիւնը, որով հոգեկան ռազմավարը կախարդում է իր ղեկավարութեան յանձնուած զանգուածները եւ հրաշագործութիւնների մղում նրանց։
Մտաւոր արիութիւն
Օրերը եւ ժամերը նախապատրաստում, իսկ վայրկեանները վճռում են ռազմական գործողութեան բախտը։
Ճակատագրական դեր են խաղում տագնապի վայրկեանները կռւում, երբ ղեկավարը պիտի կարողանայ գնահատել վայրկեանը, չափել հաւանականութիւնները, վճռել, եւ անյապաղօրէն գործի անցնել։ Սրա համար ղեկավարը պէտք է օժտուած լինի մտաւոր արիութեամբ։
Քիչ բան արժէ հանճարեղ միտքը, իդէալական մարտագիրը, պարզատեսութեան հասնող շրջահայեցութիւնը, եթէ ղեկավարին պակասում է մտքի արիութիւնը՝ ամենաանհրաժեշտը զօրականի բարձր յատկութիւններից։
Արագ վճիռ եւ կորովի գործողութիւն,— ահա՛ յաջողութեան գլխաւոր գաղտնիքներէն մէկը։ Դժուարանո՞ւմ ես կանգ առնել այս կամ այն վճռիդ վրայ, տատանւո՞ւմ ես՝ կը նշանակէ փախցրիր վայրկեանը, սրա հետ եւ յաղթութիւնը։
Չկայ աւելի աղէտալի յատկութիւն քան ղեկավարի մտաւոր թուլութիւնը եւ երկչոտութիւնը։
Չկայ աւելի ձախող ղեկավար քան տատանուողը։
Եղի՛ր արի ե՛ւ մտքով, ե՛ւ մի մոռանար, որ կայ աւելի վատը քան վատ վճիռը՝ որոշ եւ հաստատ վճռի չգոյութիւնը, տատանումը եւ՛ որպէս հետեւանք՝ պարտութիւնը։
Նախաձեռնութեան ոգի
Ղեկավարի բարձր յատկութիւնը՝ մտաւոր արիութիւնը ունի իր հարազատ քոյրը՝ նախաձեռնութեան ստեղծագործ ոգին։ Այս երկուսը փոխադարձաբար լրացնում եւ ուժեղացնում են իրար։ Չի կարելի ասել, թէ ո՞րն է աւելի արժէքաւոր. անհրաժեշտ են երկուսն էլ։
Ռազմարուեստի հին ձեւերը ու միջոցները, որոնք երէկ եւ նպատակայարմար էին, եւ արդիւնաբեր եւ զօրաւոր, այսօր այդպէս չեն։
Կան շատ ծանօթ եւ ծեծուած ճամբաներ, որոնք այսօր չեն տանում դէպի յաղթանակ։ Տհաս եւ ծոյլ միտքն է կուրօրէն ընդունում այս կամ այն դասականացած հեղինակութիւնը, կարծիքը, ձեւը։ Այսօր կռւում տեղ չունեն մեռեալ մեթոդն ու տարրը։
Մի՛ յենուիր այս կամ այն քարացած կանոնին, ինչպէս կոյրը՝ իր ձեռնափայտին։ Հեռու կանոնամոլութիւնից։ Եղիր նախաձեռնող, կենդանի եւ ստեղծագործ։
Չկայ աւելի խղճալի ղեկավար քան իր տէրերի հրամանները մեքենաբար գործադրողը։ Այդպիսիններից փախչում է յաջողութիւնը։
Ուզո՞ւմ ես յաղթել, եղիր կռւում նախաձեռնող, ստեղծագործ եւ արի։
Ծանի՛ր թշնամուդ
Ճանաչի՛ր թշնամուդ։ Այդ երկու բառն էլ գրիր հոգիիդ մէջ, որ չմոռանաս երբեք։
Մարդկային է՝ անյայտից վախենալ։
Մեզ անծանօթ մի աննշան զօրախմբակի գիշերուան գրոհն աւելի ահաւոր է, քան մի ծանօթ գնդի յարձակումը ցերեկը։
Թշնամին աւելի ուժեղ է երբ չենք ճանաչում նրան։
Մենք աւելի թոյլ ենք, երբ անծանօթ ենք մեզ մահ սպառնացողին։
Մի ժողովուրդ, որի ռազմական միտքն ընդունում է միայն պաշտպանողական կռուի ձեւերը, կարող է չափազանց յարձակողական թուալ մեզ. մի ռազմավար, որի հետեւակ եւ անհաստատ միտքը վճռական ձեռնարկներից գերադասում է տագնապի աղէտալի ձգձգումը՝ կարող է մեզ չափազանց ներգործօն թուալ, եթէ ստուգապէս ծանօթ չենք նրան։
Իսկ երբ ծանօթ ենք նրա հոգեբանութեան՝ մենք մեծապէս կարող ենք օգտուել նրա թերութիւններից, կրաւորական ե տատանոտդ ոգուց, ինչպէս եւ կարող ենք տեղին ու ժամանակին հեշտութեամբ ամլութեան դատապարտել նրա առաւելութիւնները։ Ծանօթանալով թշնամու ռազմավարական հայեացքներին, ասել է՝ նրա կռիւները մղելու եղանակներին ու ոգուն, մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ յանկարծակիի գալու անհաճոյ վտանգներից։
Չկայ աւելի անմեղ բան, քան թաթար կռուողների դիրքերում բարձրացած «ալլա՜հ, ալլա՜հ» գոռում, գոչումը։ Անշանթ որոտում է դա, որ դեռ չի նշանակում թէ թշնամին յարձակւում է, առաջանում։ Բայց այդ ցեղի հոգեբանութեան անծանօթը կարող է այդ անմեղ աղմուկը ընդունել որպէս որոտմունք՝ շանթից, հարուածից առաջ։
Փորձեցէք երկու անգամ, միեւնոյն ժամին կամ միեւնոյն կէտի վրայ պարտութեան մատնել թուրք եւ թաթար զօրքը, եւ այլեւս այդ անուղղայ ճակատագրապաշտը չի յանդգնի նոյն կէտի վրայ անհանգստացնելու ձեզ, որքան էլ որ պայմանները նպաստաւոր լինեն իրեն համար։
Վա՜յ թաթար զօրքին, եթէ նրա առաջին փորձը անյաջող անցաւ, կորած է նա։ Ինչ որ ժողովուրդն է, այն էլ՝ իր զօրքը։
Որքան հոգեբանօրէն տարբերւում են ժողովուրդները, նոյնքան էլ՝ իրենց բանակները։ Գերազանցօրէն կարգապահ եւ յարձակողական է գերման զինուորը, հնարագէտ եւ ուրախ՝ ֆրանսացին, անասելիօրէն տոկուն է ռուսը, պաղարիւն՝ անգլիացին։
Երիտասարդ ժողովուրդները աւելի ռազմասէր եւ անհանգիստ են լինում։ Քաղաքական իտէալները զգալիօրէն ուժեղացնում են ազգերի ռազմական խանդը։
Զէնքի յաջողութիւնները բարձրացնում են, անյաջողութիւնները՝ ձգում նրանց ռազմունակութիւնը։
Ցեղերի խառնուածքի ինչպէս եւ ռազմագիտական մտքի վրայ մեծապէս ազդում է ֆիզիքական միջավայրը, դաստիարակութիւնը, հարեւանների վերաբերմունքը եւայլն։
Երբ գիտես այդ բոլորը, երբ ճանաչում ես թշնամուդ՝ դու աւելի ուժեղ ես զգում քեզ, աւելի թոյլ՝ թշնամուդ։
Այո՛, որքան լաւ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թոյլ է նա քեզ համար։ ճանաչիր թշնամուդ, որ հեշտութեամբ յաղթես նրան։
«Կեսարը,— ասում է Պլուտարքոսը,— ճանաչում էր նրանց, որոնց կ’առաջնորդէր դէպի կռիւ, եւ նրանց, որոնց դէմ կը պատերազմէր»։
* * *
Հայութեան մահացու թշնամին՝ թրքութիւնը կարող է բազում քաղաքական ցուցանակներ փոխել, բայց էապէս միշտ էլ է եւ կը մնայ նոյնը՝ նենգ, տմարդ, մարդակեր։ Հակառակ ուրիշներին՝ այդ ցեղի մարդկայնացումը իր թուլութեան մէջ է։
Եթէ երբեւիցէ քեզ յաջողուել է մի հատիկ ազնիւ թուրք տեսնել, նշանակում է թէ դու նրան տեսել ես անզօրի, անզէնի, պարտեալի վիճակում։
Այդպիսիներին ես հանդիպել եմ Բալկանեան պատերազմի եւ Լեռնահայաստանի գոյամարտի օրերին՝ որպէս գերիների, պարտեալների, թոյլերի։
Ցեղերէն ամենավայրագը եղել է եւ շարունակում է մնալ թուրքը։ Իսկ վայրագութիւնը նշան է վախկոտութեան — ասում է հոգեբանութիւնը։
Աւելի վախկոտ է հաւաքական թուրքը՝ ամբոխը, զօրամասը։ Երկու դար է, ինչ այդ ցեղը կառչած է մնում պաշտպանողական պատերազմին եւ ճակատամարտին, քանզի կրօնական զգացումը այլեւս նրա հոգեկան կեանքին չէ հաղորդում նախկին սաստկութիւնն ու թափը, որին ընդունակ էր մինչեւ 17-րդ դարը։
Թուրքերի քաջութեան առասպելը ծնունդն է իրենց բարբարոսութեան եւ ոչ թէ իրենց մարտական առաքինութիւնների։ Նրանց անուան ու զէնքի սարսափը Արեւելքում եղել է ոչ այլ ինչ, եթէ ոչ խաղաղ եւ անզէն ժողովուրդների կոտորածն ու կողոպուտը։ Եւ միշտ էլ թուրքն իր բարբարոսութիւնը ծառայեցրել է որպէս ահ ու սարսափ տարածելու միջոց։
Դա եղել է եւ շարունակում է մնալ թուրքերի զինուորական խաբուսիկ քաջութեան միակ աղբիւրը։
Դեռ ամէն ինչ չէ կոյր կրօնամոլութիւնը։ Գիտութեան եւ բարոյականի ոյժին անծանօթ տաճիկ զինուորը վճռական է միայն կռուի առաջին վայրկեաններում։ Եւ վա՜յ իրեն, եթէ իր առաջին հանդիպումը թշնամու հետ անցաւ անյաջող։ Շատ անգամ, գրեթէ, առաջին անյաջողութիւնից յետոյ, նա դառնում է «ընկած ձի՝ անընդունակ աքացելու»։
Այս է իրական թուրք զինուորը։
Զօրաւոր խօսքը
Գուցէ եւ միակ տեղն է կռուադաշտը, ուր ամէն բանից աւելի եւ ամէն բանից սուր զգացւում է կարիքը բարոյապէս ազդելու եւ իշխելու մտքերի, սրտերի եւ կամքերի վրայ։
Կարողանալ բռնակալօրէն իշխել հոգիների վրայ,— ահա՛ ղեկավարի ամենամեծ եւ ամենաանհրաժեշտ կարողութիւնը, առանց որին զօրանոցն ու մարտադաշտը զինուորներին չի կարող յաղթութեան մղել։
Այն, ինչ որ յաճախ դժուարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանօթը, հեշտութեամբ կատարում է ղեկավարի զօրաւոր խօսքը։
Խօսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խօսքը միշտ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տուող խօսքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը։
Եւ որքան զօրաւոր՝ այնքան մեծ է նրա հմայքը, այնքան ընդարձակ է նրա տիրապետութիւնը։
Խօսքը՝ դա ինքը ղեկավարն է։
Յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պէտք է զօրաւոր խօսքը։
Առանց զօրաւոր խօսքի բութ են սրերը, թոյլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը։
Առանց զօրաւոր խօսքի չկայ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշանութեան՝ չկայ յաղթութիւն։
Մարդկային լեզուն չունի մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չազդեր կռւում գտնուող զինուորի հոգեբանութեան վրայ։
Պէտք է գիտենալ՝ ի՞նչ եւ ինչպէ՞ս խօսել զինուորին։ Իսկ դրա համար պէտք է ծանօթ լինել, եթէ այսպէս կարելի է ասել, «հոգեկան քիմիայի» օրէնքներին։ Պէտք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինուորի մէջ՝ մեր ցանկացած հոգեկան յուզումն առաջացնելու համար։
Տպաւորութիւն է գործում շատ անգամ ոչ թէ այն, թէ ինչ որ ասում ենք, այլ այն, թէ ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպէ՞ս ենք ասում։
Հայրենապաշտութիւն, կրօնական մոլեռանդութիւն, ազատասիրութիւն, բարի նախանձ եւ այլն,- ահա՛ զինուորական զօրաւոր խօսքի աղբիւրները։
Բարձր հայրենասիրութիւն։ Դա զինուորի սրտի ամենազգայուն լարն է, որի թրթռումներից մեծապէս օգտուել են եւ օգտւում են ղեկավարները։ Չկայ, չգիտեմ մի պատմական զոհաբերութիւն, մի մեծագործութիւն, մի հերոսական թռիչք, որին ընդունակ չլինէր այդ հզօր զգացումը։ Դա է անմահացրել Թերմոպիլեան կիրճը, Բուլկարական Շիպկան, հայկական Սիւնիքը։
Կրօնական զգացումը հրաշքներ է կատարել անցեալում։
«Ձեր առջեւը արքայութիւնն է, ձեր յետեւը դժոխքը, ընտրեցէք մէկն ու մէկը։ Որպես կայծոռիկներ կը ճառագայթեն պատերազմում ընկածների վէրքերը։ Նրանք կը մտնեն Եդեմի գեղեցիկ պարտէզները, եւ կը պառկին ոսկեթել բարձերի վրայ...»։
Այսպէս կը խօսէր արաբի հոգուն ծանօթ ռազմիկ մարգարէն եւ իր ղեկավարած սպառազէն ամբոխը կը մղէր դէպի մահ ու նուաճումներ։
Նոյն հրաշագործ զգացումը կը մղէր խաչակիրներին դէպի Յիսուսի գերեզմանը։
Գուստաֆ Ադոլֆը ամէն ճակատամարտից առաջ ծունկի կը բերէր իր բանակները Տիրոջ առջեւ։
Կրոմուէլի զինուորների համար մահը նահատակութիւն էր հաւատքի համար։ Նրա բանակներում սպաները կը կատարէին ե՛ւ քահանայի դեր։
Սուվորովի ամենասիրած խօսքն էր՝ «Աստուած է մեզ առաջնորդում, Նա՛ է մեր զօրավարը»։
Ազատասիրութեան կրակով իր մարտիկների սիրտը կը վառէր Գարիբալդին։
Իսկ Բոնապարտը՝ ծանօթ ֆրանսացու հոգուն՝ իր զինուորի եւ զօրավարի ոգեւորութեան աղբիւրն էր դարձնում պատուոյ լէգէոնը։
Եթէ խօսքդ հայրենիքի մասին է, մի՛ խօսիր, այլ խօսեցուր հայրենիքը։ Այս ձեւով վարուիր եւ հերոսների եւ նահատակների նկատմամբ։ Մի խօսիր, այլ խօսեցրու նրանց. խօսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայութիւնը։
Երբ ես կը խօսեմ Հայաստանի մասին, խօսքեր չէ, որ կը փնտռեմ մտքերս արտայայտելու համար, այլ՝ հայրենիքիս հոգեւոր դէմքը, որ՝ նրանով գինովցած ու սիրահար, կարողանամ սէրս, կարօտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս։
Գիտական դարձուածքներ չէ սիրում զինուորը։
Հեռու դատողութիւններից։ Մի՛ փիլիսոփայեր, մի՛ ապացուցեր, այլ եղիր պատկերաւոր եւ հոգեգրաւ։ Շատախօսութեան տեղ չէ կռուադաշտը՝ «քիչ խօսէ, շատ ակօսէ»։ Խօսիր զինուորիդ սրտին։
* * *
Բալկանեան պատերազմի ընթացքում ես զգացի զօրաւոր խօսքի ազդեցութեան ոյժը։
Մայր բանակից անջատ՝ բաւականին առաջացել էր թեթեւ զօրամասը եւ երեկոյեան դէմ անսպասելիօրէն դէմ առել մի անտառապատ լերան, որի կատարից թշնամին անդադար ռմբակոծում էր մեր դիրքերը։
«Մինչեւ այստեղ եւ էլ ոչ մի քայլ առաջ»՝ զգացնել էր տալիս հակառակորդը։
Դրութիւնը սպառնում էր դառնալ եղերական մեզ համար։ Մայր բանակը շա՜տ էր հեռու, որպէսզի ուժեղացնէր մեր գրոհը կամ ապահովէր մեր կանոնաւոր եւ անկորուստ նահանջը։ Քիչ յետոյ թշնամին պիտի պարզէր իր ուժերի քանակը, եւ անցնէր յարձակողականի՝ մեզ իսպառ ոչնչացնելու համար։ Մնում էր խելայեղօրէն նետուել առաջ։ Դրա համար պէտք էր սակաւաթիւ զինուորներիս մէջ բորբոքել յարձակողական ոգին այն աստիճան, որ յարձակողների համար աննկատելի դառնար հակառակորդի թուական եւ դիրքային գերազանցութիւնը։
Տեղն ու վայրկեանը պահանջում էին խօսել եւ թշնամու կրակի տակ խօսեցի զինուորներիս։ Դեռ չէի վերջացրել միայն վայրկեաններ տեւող խօսքս, երբ որպէս մի կենդանի պատնէշ դիրքերից բարձրացան մարտիկներս եւ տարերային թափով նետուեցին առաջ։ Քիչ անց՝ «768»-ի կատարին վեհօրէն ու յաղթական կը ծածանուէր մեր եռագոյնը, որը հայ զինուորների խիզախ քայլի համար բուլղար զօրաց հրամանատարութիւնը պիտի զարդարէր քաջութեան խաչով։
* * *
Վսեմ խօսքի ազդեցութիւնից մեծապէս օգտուել եմ երկրորդ անգամ, Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեակին։
Հայ զօրքը, որի հետ եւ հայրենի հողից պոկուած բազմահազար գաղթականութիւնը՝ լքելով Կարինից մինչեւ Ղարաքիլիսա տարածուող հողամասերը՝ եկել թափուել էր Դիլիջան։ Դա այլեւս զօրք չէր, այլ անձեւ եւ անկերպարան մի զանգուած, այլ քայքայուած ու բարոյալքուած մի անանուն բազմութիւն։ Դա նահանջ չէր, այլ մի ժողովրդի գաղթ, տեղահանութիւն, փախուստ իր երկրից։
Ընդհանուր շփոթի մէջ, «տեղագրական հայրենասիրութիւնից» մղուած՝ ծնունդ էին առնում համերկրացիական խմբեր եւ բռնում Երեւանի, Ղարաբաղի, Գանձակի ճամբաները։ Չկար ծիծաղ, երգ, բարձր խօսակցութիւն իսկ չկար։ Երէկուայ չքնաղ ամարանոցը այլեւս կը նմանէր մի լուռ գերեզմանատան, ուր հաւաքուած յուղարկաւորների հսկայ բազմութիւնը՝ իր ապրելու յոյսը թաղելուց յետոյ, ինքն էլ չգիտէր, թէ ինչո՞ւ է շարունակում մնալ այդտեղ։ Անյուսութիւն, շուարանք եւ սարսափ բոլո՛ր դէմքերի վրայ։
Երկրի այս դրութեան մէջ ընդհանուր զօրահրամանատարի կայանից տեղեկացնում են, թէ զօրավար Նազարբէգեանը ցանկանում է տեսնւել Հ.Յ. Դաշնակցութեան Շիրակի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցչի հետ։
«Երեւանից խնդրում են երեք օրով եւս զբաղեցնել տաճիկ զօրքերին եւ հնարաւորութիւն տալ մեր պատուիրակութեան հաշտութիւն կնքելու տաճիկների հետ։ Ես, ինչպէս գիտէք,— ասում է ծեր զօրավարը,— ես զօրք չունիմ։ Հերթը ձերն է, կատարեցէք, եթէ կարող էք, Երեւանի հրամանը»։
Մե՜րն է այժմ հերթը։ Պէտք է վերադառնալ Ղարաքիլիսա, բայց ինչպէ՞ս, ի՞նչ ուժերով։ Պէտք է կամաւորներ հաւաքել, առնուազն հազար հրացանակիր, այն էլ ժամերի ընթացքում, եւ դա հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր ամէն ինչ կորած է համարւում։
Գիտէի, որ մի բուռ հին զինուորներից զատ ոչ ոք պիտի միանայ ինձ, եթէ յայտարարեմ, թէ ինձ հրամայուած է՝ «Հէնց այսօր մի թեթեւ զօրամասով վերադառնալ Ղարաքիլիսա, շփման մէջ մտնել թշնամու ուժերի հետ եւ սպասել օգնական ուժերի»։ (Այդպէս էր ինձ գրուած հրամանագիրը)։
Գիտէի եւ այն, թէ հարկադրանքի մասին նման պարագաներում խօսք լինել չէր կարող։ Կար, մնում էր մի հատիկ միջոց միայն, այն է՝ անվերջ նահանջների ճամբան բռնած հայ զինուորութիւնը թեքել դէպի թշնամին։ Կախարդական խօսքի ազդեցութիւնն էր այդ հոգեբանական միջոցը։ Եւ ես՝ խնդիրն իրագործելու համար դիմեցի այդ միջոցին։ Խօսեցի։ Ծաղկաձորի եկեղեցու բակում խռնուած ժողովրդին էր ուղղւած իմ խօսքերը։ Պերճախօս չեմ, բայց հանդիսաւոր վայրկեանը ինձ այդ օրը մի ժամով դարձրել էր հռետոր։ Խօսում էի եւ դիտում։ Խօսքերիս կայծերն ընկնում էին վառօդի մէջ։ Յուզում կար, բայց դեռ քիչ էր դա. ուզում էի եւ կատաղութիւն տեսնել բազմութեան շարքերի մէջ։ Եւ քիչ անց տեսայ, թէ ինչպէ՞ս կատաղութիւնից իր բռունցքն էր սեղմում հայ մարդը։
Մտադիր էի դեռ շարունակել, երբ բազմութեան միջից բարձրացան աղաղակներ՝ «Պատրա՜ստ ենք, առաջնորդէք, տարէք, կեցցէ՜ կռիւը...»։
Այսպէս բազմահազար ամբոխի խանդավառ աղաղակների մէջ խեղդւեցին իմ վերջին խօսքերը։
«Թող հետեւի ինձ, ով դեռ չէ մեռել բարոյապէս»։
Քիչ անց՝ հազարի անցնող կամաւորների մի զօրամասով ես շարժւում էի դէպի Ղարաքիլիսա տանող ճանապարհով։
Միւս օրը մեզ օգնութեան պիտի հասնէին նոր ուժեր եւ տեղի պիտի ունենար այն, ինչ որ կատարուեց Ղարաքիլիսայի եւ ձորերի մէջ, այսինքն՝ այն, ինչ որ շարժեց անգամ թշնամու հիացումն ու զարմանքը։
Այդ փառահեղ ճակատամարտը ինձ մի անգամ եւս համոզեց, թէ ամենատկար հոգիների մէջ իսկ կան թաքուն ուժեր, որ պէտք է գիտնանք արթնցնել եւ գործի դնել։
Աներեւոյթ դատաւորը
Սիւնիքը կը չափուէր թուրք, թաթար եւ կարմիր հորդաների հետ։ Կտրուած էինք աշխարհից, պաշարուած։ Ռազմամթերք չկար, պակասում էր հացը։
Այդ գերազանցօրէն ծանր օրերից մէկն էր։ Շրջագայում էի ճակատէ ճակատ, դիրքէ դիրք՝ զօրամասերս հոգեպէս գօտեպնդելու համար։
Արեւիքի հարաւ-արեւմտեան ռազմաճակատներից մէկում, Ալանգեազի բարձունքների վրայ, մօտեցաւ ինձ հարիւրապետներիցս մէկը.
— Պարոն սպարապետ, անկարելին կարելի դարձնելով մենք դիմադրեցինք մինչեւ օրս, չէ՞ք կարծում, թէ այլեւս անկարելի է դիմադրել։
Չուզեցի իսկոյն եւեթ պատասխանել նահանջի մասին մտածող վաշտապետիս, որը կարծես դադարել էր գիտակցելէ, թէ տեղի տալ այդ կէտի վրայ կը նշանակէր թոյլ տալ թշնամուն Արեւիքի հայութեան գերեզմանի վրայով միանալ թաթար Ադրբէյջանին։ Հրամայեցի կանչել բոլոր ղեկավարներին։ Եկան։
Շատերն առանց արտայայտուելու մատնում էին իրենց անհանգստութիւնը մեր հետագայ յաջող դիմադրութեան կարելիութեան մասին։ Նախ հոգեպէս են պարտւում ե՛ւ ղեկավար տարրերը։ Եւ թշնամու յաջողութիւնը սկսւում է հէնց այն վայրկեանից, երբ իր դէմ կռուող բանակի հրամանատարութեան մէջ սկսւում է տկարանալ յաղթելու հաւատը։ Զօրքը նման դէպքերում բնազդաբար զգում է, թէ ինքն այլեւս բարոյապէս անտէր է, անգլուխ։
Հոգուս աչքերով տեսնում էի պարտութիւնը՝ կախուած մեր գլխին։ Մենք պարտուած էինք արդէն. մնում էր, որ թշնամին արիութիւն ունենար հազար քայլ առաջանալու, որպէսզի մենք լքէինք մեր դիրքերը։
Երբեմնակի լսւում էր գնդակների չար երգը եւ խռովում գիշերուայ լռութիւնը։
Նահանջելու տրամադիր վաշտապետս սպասում էր պատասխանի։ Ես խորհրդածում էի։ Հերիք չէ ասել՝ հրամայում եմ կռուել, մեռնել։ Նման վայրկեաններում անզօր են հրամանն ու սպառնալիքը։ Փորձով գիտէի այդ եւ շարունակում էի դեռ մտմտալ։ Խոհերս սկսել էին բիւրեղանալ, արդէն գիտէի ասելիքս եւ անելիքս, բայց եւ այնպէս շարունակում էի լուռ մնալ, երբ կորովաթափ վաշտապետս խզեց լռութիւնը.
— Ի՞նչ էք մտածում, պարոն սպարապետ։
— Այն, հերոս վաշտապետս, որ դու, ինչպէս տեսնում եմ եւ մի քանի ուրիշներ մոռացել էք հայոց պատմութիւնը, որը մեր կռիւներով չէ սկսուել եւ մեզնով չէ վերջանալու։ Այս լեռների վրայ կռիւներ են տեղի ունեցել մեզնից առաջ, տեղի պիտի ունենան եւ մեզնից յետոյ։ Ասացէք, ի՞նչ անուն կը տայիք Դաւիթ Բէգին, եթէ մարդկային այս կամ այն տկարութիւնից մղուած՝ նա Սիւնեաց աշխարհը յանձնած լինէր թուրք ու թաթար հորդաներին։ Մեզնից առաջ այս լեռների վրայ կռուող հայը խորապէս գիտակցել է, թէ Սիւնիքը յանձնել թշնամուն՝ կը նշանակէ հայ երկրի բանալիները եւ հայ ժողովրդի բախտն ընդմիշտ յանձնել իր իսլամ հարեւաններին։ Նոյն փրկարար գիտակցութեամբ այս բարձունքների վրայ պէտք է կռուէ, մեռնէ ու յաղթէ եւ վաղուայ հայութիւնը։ Ի՞նչ, միայն ձե՞զ է պակասում այդ գիտակցութիւնը։ Մոռացե՞լ էք, թէ ժողովուրդը հրամայել է մեզ՝ յաղթել կամ մեռնել։
— Ոչ,— եղաւ վաշտապետներիս պատասխանը։
— Ես բնաւ չեմ մտածում նահանջի մասին, որովհետեւ սովորութիւն ունիմ նման օրհասական վայրկեաններում դիմելու իմ խղճին՝ հարցնելու իմ ներքին դատաւորին.— ինչպէ՞ս են վարուել նման եւ աւելի ծանր վիճակում Վարդաններն ու Դաւիթ Բէգերը։
— Մեռել, բայց յաղթել։
— Ինչպէ՜ս կ’ուզէի, որ վարուէին նման դէպքերում այն բոլոր ղեկավարները, որոնց ապագայում պիտի վիճակուի վարել մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը։
— Մեռնել, բայց չզիջել հայոց լեռնաշխարհը։
— Իմ ներքին դատաւորի թելադրութեամբ միշտ էլ այսպէս եմ պատասխանել, այսպէս եմ պատասխանում ինձ եւ այժմ...
— Ես,— արդարանալ փորձեց վաշտապետս,— ես ուզեցի ասել, թէ այլեւս ռազմամթերք չունենք։
— Բայց ո՞վ ասեց, թէ առատ ռազմամթերքով են յաղթում։ Շատ անգամ յաղթում է այն կողմը, որը շատ քիչ է կրակում։ Վախկոտն է յաճախակի կրակում, մատնելով իր անարիութիւնը։ Հրացանից, գնդացիրից, թնդանօթից չէ, որ սարսափում է թշնամին, այլ քար լռութիւնից։ Չկայ աւելի ահաբեկիչ բան՝ քան լուռ առաջխաղացումը՝ մասնաւորապէս գիշեր ժամանակ, երբ քարը, թուփը՝ այն ամէնը, որ կարող է զբաղեցնել մարդուս աչքն ու երեւակայութիւնը, դառնում է գրոհող հակառակորդ։ Լուռ առաջացող տասնեակը մի ամբողջ գունդ է, վաշտը' մի ամբողջ բանակ պաշտպանուողի համար։ Գիշեր ժամանակ յարձակողի զինակիցներն են՝ խաւարը, լռութիւնը, ժայռերը։ Իսկ երբ նախայարձակուողը մենք ենք՝ այդ լեռների տէրը՝ մեզ հետ են նաեւ այն բոլորի վրէժխնդիր ստուերները, որոնք մեզնից առաջ հեգնել են մահը եւ ընկել այդ սրբազան բարձունքների վրայ։ Իսկ երբ մենք ենք նախայարձակուողը՝ մեզ հետ է նաեւ մեր լեռների հզօր ոգին։ Ուրեմն, ռազմամթերքի կարիքը չզգալու համար՝ մնանք հաւատարիմ մեր օրհնւած ռազմավարութեան տարերային ձեւերին։ Գիշերամարտը թող լինի մեր բաժինը։ Ուրե՛մն յարձակուի՛նք, ինչպէս յարձակւում է մահը՝ լուռ եւ անակնկալ։
— Յարձակուինք,— միաբերան կրկնեցին վաշտապետներս եւ յուսադրուած՝ վերադարձան դէպի իրենց վաշտերը, դէպի կրակի գիծը։
Լուսաբացին Ալանգեազի բարձունքներում թշնամին ծեծուած ու գերուած էր գրեթէ առանց ռազմամթերքի։
Իմ զինուորը այդ օրը օրհնում էր ճակատագիրը, որ չէր յապաղել թշնամու ձեռքով մեզ առատ ռազմամթերք հասցնելու։ Այդ կռւում Սիւնեցին մի անգամ նաեւ զգաց, թէ ցեղի ոգու ձեռքով ղեկավարուող ժողովուրդը կարիք չունի երկար սրի։
Ռազմավարական հայեացքներ
Սկսուեց կռիւը՝ այլեւս կռուադաշտը դառնում է փորձադաշտ, ուր պատերազմող կողմերը հաստատում կամ ժխտում են գոյութիւն ունեցող զինուորական տեսութիւններու ճշտութիւնը։
Ազատ ստեղծագործութիւն է ռազմավարութիւնը՝ ոչ միայն հաշիւի, այլեւ ներշնչումի ու արիութեան գործ։
Ի՞նչ եմ ուզում։ Ինչպէ՞ս կարող եմ կատարել ուզածս։ Հակառակորդս պիտի աշխատի խանգարել ինձ. ինչպէ՞ս կարող եմ ի դերեւ հանել ինձ խանգարելու նրա փորձերը եւ պարտադրել կամքս։
Երբ որ արի ենք, անձնուէր ու վճռական մեր տրամադրութեան տակ յաղթելու համար աւելի միջոցներ կան, քան պէտք են։
Եղիր միշտ էլ ավելի անձնուէր, վճռական եւ արի քան թշնամին՝ ահա՛ էականը։
«Ճանաչիր մի հատիկ ռազմավարութիւն՝ աննիբալեանը, որ ասել է՝ մի հատիկ շարժում միշտ յառաջ քանզի նահանջի մասին մտածող զօրամասին պարտութիւնն ու ամօթանքը հետեւում են ճիշտ այնպէս, ինչպէս անիւը՝ եզան։
Եւ ոչ մի քայլ յետ, քանզի զինուորդ նահանջի գաղափարը միշտ էլ կցորդում է իր զօրամասի թուլութեան եւ պարտութեան գաղափարին։ Չկայ աւելի զզուելի արարած, քան մարտիկը, որի հայեացքը յետ է, որ բռնած է նահանջի ճամբան։ Ուր չկայ նահանջ՝ պարտութիւն չկայ։
Յաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թէ իր սպառազէն բռունցքի, այլ իր ներազէն ոգու գերազանցութեան։ Երկաթէ զէնքերի դէմ հեշտ է վահան գտնել, բայց ոչ նաեւ ոգու զէնքերի դէմ, որ քոնը պիտի լինի, հայ զօրական։
Գիտցիր եւ հետեւեալը՝ անպարտելի է մնում միայն այն դրօշակը, որը պարզում է ցեղի անունով եւ ցեղի համար։
IV։ Ցեղային ինքնաճանաչողութիւն
Մականախաղեր։ Շաւասպ Արծրունին երկու անգամ խլեց գնդակը Շապուհի ձեռքից։ Գոռոզ, բայց թուլամորթ Սասանեանը հայ իշխանի այդ յանդուգն յաջողակութիւնից առնուած, ասաց՝ «Ճանաչի՛ր քեզ» — «Այո՛, ճանաչում եմ ինձ, ասաց Շաւասպը, ես էլ թագաւորազն եմ»։ Հայոց պատմութիւն
Սիրի՛ր պատմութիւնը
Քեզ չպիտի յորդորեմ մօտենալ պատմութեան, որպէս ուսումնասէր։ Մօտեցիր նրան որպէս ղեկավար, որին զբաղեցնողը ամէնից առաջ եւ ամէնից շատ մարդն է՝ իբրեւ զինուոր, քաղաքացի, պետական գործիչ, եւ զանգուածը, որպէս զօրք, ամբոխ, հասարակութիւն, որոնց ճանաչելու համար պէտք է ուսումնասիրել նրանց գաղափարները, կիրքերը եւ գործերը։
Պետական գործիչի համար բացարձակ անհրաժեշտութիւն է պատմութեան ուսումնասիրութիւնը, որովհետեւ պատմութիւնը այլ բան չէ, եթէ ոչ գործնական հոգեբանութիւն։ Նա է փաստեր եւ ապացոյցներ մատակարարում քեզ հետաքրքրող գիտութիւններին՝ ռազմագիտութեան, հոգեբանութեան եւ այլն։
Նա է լուսաբանում անցքերը, մերկացնում կեղծիքը, ասում ճշմարտութիւնը՝ կայացնելով իր դատավճիռը անհատների եւ ազգերի մասին։
Գիտէմ, քո միտքն ամէնից առաջ կանգ պիտի առնէ մեծանուն ռազմավարների վրայ։ Դու պիտի լսես Մեծ Մակեդոնացուն, որը կ՚ողբար, թէ այլեւս նուաճելու համար երկիր չի մնացել։ Կը լսես Կեսարին ու կը սքանչանաս նրանով, բայց եւ այնպէս պիտի դժուարանաս դատապարտել նրանց, որոնք ազատասիրութիւնից մղուած դաշնահար արին կամքի ու կորովի այդ եզակի տիտանին։
Քեզ պիտի խօսի Աննիբալը՝ Հռոմի փառքի ու մեծութեան անհաշտ թշնամին, որը յաճախ յաղթական եղաւ, բայց ոչ եւ երջանիկ։
Իր խօսքը կ՚ասի քեզ նաեւ հայ Տիգրան Աշխարհակալը, որը ըստ օտար պատմիչների, կ՚ընդունէր թէ երկրագունդն ստեղծուած է միայն իրեն համար։
Քեզ կ՚երեւայ վերջին մեծ ռազմավարը՝ Նապոլէոնը, որն ունեցաւ եւ Սուրբ Հեղինէն։
Ահա՛ փոքրիկ, բայց մեծ ու խստամբեր Սպարտան, որը մի օր հարկադրեց իր երաժշտին՝ փետել տաւիղի նոր լարերը, որոնք կարող էին բարքերի անբարոյացման ծառայել։
Տես եւ Հին Եգիպտոսը, ուր ծուլութիւնը կը համարուէր պետական յանցագործութիւն եւ ծոյլերը որպէս անօգուտ արարածներ, կը դատապարտուէին մահուան։
Ահա՛ աւարառու մեծահարուստ Ասորեստանը, արեւապաշտ Իրանը, գեղամոլ Հելլադան, Հռոմը, որ մեռան պերճանքի ու շքեղութեան մէջ։
Տաճկաստանը, որը պարբերաբար կը սեղմուի, կը ծուատուի, մինչեւ որ մի օր կործանուի դարերի ամօթն ու զզուանքը շարժող իր ոճիրների ծանրութեան տակ։
Ահա՛ քո հայրենիքը...
Ազգային պատմութիւն
Քիչ չեն այն գրքերը, որոնք գրուած են դարերի համար, բայց չկայ մի այլ գիրք, որն այնքան անհրաժեշտ եւ օգտակար լինէր քեզ համար, որքան ցեղիդ պատմութիւնը։
Ցեղիդ կեանքի հայելին է դա։ Մօտեցիր իրեն եւ դա ցոյց պիտի տայ քեզ դարերի այն վիթխարի գոյամարտը, որ մղել է հայութիւնը իր պետութեան սահմաններից դուրս եւ ներս։ Պիտի ասի քեզ, թէ իր ո՞ր առաքինութիւնների շնորհիւ նա յաճախ յաղթական է հանդիսացել, եւ ո՞ր բացասական յատկութիւններն են ճակատագրական դեր խաղացել իր հաւաքական նաւաբեկութիւնների մէջ։
Ցեղիդ պատմութիւնը կը վկայէ, թէ ի՛նչ աստիճան հայութիւնը ազդուել է իր հարեւաններէն եւ ունեցել քաղաքակրթական ազդեցութիւն նրանց վրայ։ Սեղմ ասած՝ նա կը պատմէ քեզ մեր անցեալ կեանքի բոլոր ելեւէջները, մեր յաղթական խոյանքները ու տխուր անկումները, մատնանշելով եւ դրանց պատճառները։
Ցեղիդ պատմութիւնը սակայն, անցեալի ցամաք նկարագրութիւնը չէ միայն։ Այլ նաեւ անցեալի խօսքը՝ ուղղուած ներկային ու ապագային. մեռելների ձայնը, որ կը խրատէ ողջերին, կը պատմէ քեզ, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հայութիւնը կորցրեց իր անկախութիւնը. թէ ի՞նչն էր հեշտացնում օտար տիրապետութիւնները Հայաստանում։
Մօտեցի՛ր մեր պատմութեան։ Դա ունի էջեր, որոնց ծանօթ օտարականն իսկ չի կարող յարգանքով չը լեցուիլ մեր ցեղի նկատմամբ։ Անմա՜հ էջեր, որոնց հերոսական վեհութեան մէջ հոգեպէս աճում է ընթերցողը։
Հաւաքի՛ր, իմաստուն հրամանատար, այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ, հերոսական մեր պատմութեան էջերում եւ լիաբուռն ցրիր բանակիդ հոգու եւ գիտակցութեան մէջ։
Միայն այսպիսով կը դաստիարակես մարտիկներ՝ միշտ պատրաստ իրենց մեծագործութիւններով աւելի եւս գեղեցկացնելու մեր ցեղի պատմութիւնը։
Սիրով եւ երկիւղած մօտեցիր ազգային պատմութեան, եւ մի՛ մոռանար, որ ցեղի հոգին ճանաչելու համար բաւական չէ միայն ուսումնասիրել նրա պատմութիւնը, պէտք է եւ վերապրել այն։
Վերապրի՛ր, պատմութեան միջոցով վերապրիր ցեղիդ կեանքը։
Մեր պատմութեան տխուր կողմը
«Մենք հենց սկզբից տեսնում ենք տեղական իշխանների այն նախանձը, որ ամբողջ հայոց պատմութեան ընթացքում գլխաւոր պատճառն է դառնում այդ պետութեան կործանման, այդ ազգի թշուառութեան»։
Օտար պատմագրի այս վկայութիւնը անվերապահօրէն հաստատում է եւ մեր պատմութիւնը։
Նախա՜նձը, որ բազմիցս մեր անկախութեան գարշապարից է զարկել, քանիցս հայ ժողովուրդի տունն ու պետութիւնն է քանդել։
Շա՜տ են տխուր անփառունակ եւ ամօթալի մեր պատմութեան այն էջերը, ուր կը խօսուի նախանձի դեւով բռնուած հայ թագակրի, մելիքի եւ սրանց գործերի մասին։
Քրքրեցէք մեր պատմութիւնը եւ պիտի տեսնէք, թէ Արեւելքի եւ ոչ մի բռնակալ այնքան չարիք չէ պատճառել հայ ժողովուրդի դէմ, որքան իր մելիքի, իր իշխանի, իր թագաւորի նախանձը։ Խօսեցրէք մեր պատմութիւնը, եւ պիտի համոզուիք, թէ թշնամին Հայաստան է ներխուժել յաճախ այն ժամանակ, երբ իր նախանձոտ գլխաւորների շնորհիւ մեր ժողովուրդը ներքուստ պառակտուած է եղել։
Այո՛, ոչ մի արտաքին թշնամի այնքան անգթօրէն չէ հարուածել մեր ժողովուրդին, ինչպէս իր որոշ գործիչները։
Մատնութիւն, դաւաճանութիւն, եղբայրասպանութիւն,— ահա՛ սեւ գործերը նախանձի, որի երեսից այնքան արիւն ու արցունք է տեսել հայ երկիրը։
* * *
«Ոսկրի որդ» այսպէս է խօսում Աստուածաշունչը նախանձի մասին։ Միշտ էլ թուլութեան ծնունդ՝ նախանձը չէ կարողանում տանել ուրիշների բարիքը, յաջողութիւնը, փառքը եւ զինւում է նրանց դէմ։
Երբ կայ ղեկավարների նախանձը՝ այլեւս աւելորդ են դառնում ժողովրդի բարձր առաքինութիւնները, նրա որդիների արիւութիւնը, անձնւիրութիւնը, հայրենապաշտութիւնը։
Երբ մի ժողովրդի պետերը կը ղեկավարուեն նախանձի չար ոգով՝ այլեւս կարիք չկայ, որ այդ ժողովրդի հայրենիքը ներխուժող թշնամին ունենայ թուական, հոգեբանական եւ այլ գերազանցութիւնները։ Այն՝ ինչ որ չպիտի կարողանային կատարել թշնամու բանակները, կը կատարէ ինքնապաշտպանուող երկրի ղեկավարների չար նախանձը։
Հայ զէնքի փառքն ու ողբերգութիւնը
Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտութեան զգացումը՝ ծնունդ ազգային ինքնաճանաչութեան, որն իր սնունդն առնում է մեր պաշտամունքից դէպի այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական հայրենի պատմութեան մէջ։
Առանց այդ բարձր առաքինութեան բարոյապէս պակասաւոր է անհատը որպէս մարդ եւ որպէս անդամ որոշ հաւաքականութեան։
Իր սրբազան պահն ունի իր ամէն մի օրը, երբ մտովին անհուն կարօտով կը սկսիմ իմ պրպտումները հայոց պատմութեան էջերի մէջ։ Քաղցրութեամբ կ՚ոգեկոչեմ նրանց, որոնք հոգեկան գեղեցկութեան, անդիմագրաւելի արիութեան ու մեծագոյն վեհութեան համբուրելի հետքեր են թողել հայոց աշխարհում։ Կ՚ոգեխառնուիմ հայ զինուորին ու զօրավարին, կը վերապրիմ նրանց գոռ յաղթանակները եւ կարօտով կը բաժնուիմ նրանցից իրենց ազնուացուցիչ ընկերութիւնը վերստին վայելելու ցանկութեամբ։
Այսպէս կը սնուցանեմ ազգային հպարտութեան իմ զգացումը։ Չտկարանալու համար՝ կը կատարիմ իմ ամենօրեայ խորհրդաւոր զօրահաւաքը մեր պատմութիւնը զարդարող հոգիների, ապա կը խօսեցնեմ ու կը լսեմ նրանց։
Եւ ասում են նրանք.—
Գրեթէ չմնաց ցեղ, ազգ աշխարհում, որ մեր բազկի ոյժը չզգար՝ պոռոտ բաբելացին, հռոմէացիները կաշառող, աղուէսաբարոյ սասանեանները, բիւզանդացին նենգ, արաբն ու սկիւթացին ընչաքաղց, ալանները, քուշանները, կովկասեան լեռնականները աւարառու։ Այդ բոլորի եւ շատ ուրիշների հետ անհամար անգամ հարուածներ ու վէրքեր փոխանակեցինք։ Եւ յաճախ մեր բազուկը յաղթեց։ Սակայն, քիչ անգամ մեր արիութիւնից լիուլի օգտւել կարողացաւ մեր ցեղը, քանզի կար ընտանի թշնամին, ներքին թշնամին, որի վատութեանց կը պարտի հայոց աշխարհն իր դարերի քաղաքական խեղճութիւնը։
Մեր բազուկէն՝ զինուորի եւ ռազմավարի՝ աւելի օտարն օգտուեց քան հարազատ երկիրը։ Եւ դրա համար էլ մեր քաջութեան հռչակը տարածուեց շատ հեռուները՝ մինչեւ Ասորեստան, Հռոմ, Հրէաստան եւ լեռները Կովկասի։
Տե՛ս, որքան շատ են մեր վէրքերը՝ ստացուած օտար հայրենիքների համար։ Անպարտելի էր օտար բանակը, երբ նրա զէնքի յաջողութեան համար, նրա կօղքին կը կռուէր եւ հայը, կամ երբ դա կ՚առաջնորդուէր հայ զօրավարի կողմից։
Մասնաւորապէս պարսիկն ու յոյնը չարաչար շահագործեցին հայ արիութիւնը,— ազգեր, որոնց անկայուն գահերի համար հայ արիւութիւնը հանդիսացաւ որպէս ուժեղ սիւն։ Մեզ զբաղեցնելով իրենց արտաքին թշնամիների դէմ՝ այդ ազգերը մեր արիութիւնը ծառայեցրին որպէս անխորտակելի պատուար իրար դէմ, մինչեւ որ մի օր էլ կը բաժանէին մեր աշխարհը։ Պարսիկն իր փառքի կէսէն աւելին մեզ կը պարտի։ Խոշոր բաժին ունինք եւ յունական փառքի մէջ...
«Միշտ էլ ուժեղին պիտի պատկանի երկիրը»։ Յովբի այդ խօսքերով է ազգերին խրատում պատմութիւնը։
Ուժեղը՝ ճշմարտօրէն արժանաւորն է, արին։ Ոգու ոյժն է ճշմարիտ ոյժը։ Ոգու ոյժն էր, որ քանակօրէն տկար Հելլադային առջեւ ծունկի բերեց անծայրածիր Պարսկաստանը։ Ոգու ոյժն էր, որ Հռոմ քաղաքի ձեռքին դրեց աշխարհի ճակատագիրը։ Այդ ոյժն էր, որ Տիգրան Մեծի օրով Հայաստանը վերածեց մեծ թագաւորութեան։
Ընկաւ Հայաստանը, քանզի անմիաբանութեան չար ոգին մեր ժողովրդից խլեր էր անօրինակ քաջութիւնից ազատօրէն ու լիուլի օգտւելու կարելիութիւնը։
* * *
Արիութիւնը միակ ճշմարիտ կրօնն է՝ առանց որին ոչինչ արժեն կրօնները։
Կեղծ է ամէն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարղապետութիւն, եթէ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իրեն ղաւանողին։ Դատապարտելի է ամէն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որն արի եւ արիադաւան չէ դարձնում մարդը, որպէս անհատ եւ հաւաքականութիւն։
Կորցնելով իրենց արիութիւնը, այսինքն՝ իրենց առաքինութիւնները, ժողովուրդները կորցնում են նաեւ իրենց գոյութեան բարոյական իրաւունքը։
Արիութիւնն է կեանքի ու պատմութեան անիւը շարժողը։ Մեծ նկարագրեր, սրտեր, մտածումներ՝ արիութեան հարազատներն են, նրա արեւի ճառագայթներն են։
Արիութիւնը կորցնելով՝ ժողովուրդները կորցնում են իրենց մարդկային կարողութիւնները եւ առաքինութիւնները անկաշկանդ կերպով զարգացնելու եւ կատարելագործելու կարելիութիւնը։
Անարի ժողովուրդները ընկնում են օտար լուծի տակ, կորցնում իրենց անկախութիւնը, այսինքն՝ միակ հոգեւոր մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է ցեղերի առանձնայատուկ հանճարի փթթումը։
* * *
Քաջութի՛ւնը երբեք չտկարացաւ մեր ժողովրդի հոգու մէջ, մինչեւ մեր անկախութեան վախճանը, որից յետոյ հայ ձեռքը պիտի զրկուէր դարերով զէնք կրելու կարելիութիւնից։
Հայութիւնը չգիտէ իր պատմութիւնը, ինչպէս եւ չգիտէ օգտուել իր պատմութիւնից,— ահա՛ իր դժբախտութիւնը։
Նա ծանօթ չէ իր հերոսական անցեալին, իր հիասքանչ դիւցազնականին, եւ դրա համար էլ նա հաւատում է ամէն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ոյժին. դրա համար էլ իր ամբողջութեան մէջ նա անմարտունակ է եւ պարտուողական։
Նրա համար Աւարայրի Մամիկոնեանը աւելի սուրբ է, նահատակ քան հերոս, ռազմիկ։
«Մեզ պէս անռազմասէր ու երկչոտ է եղել եւ հին հայը, այլապէս ինչո՞ւ պիտի կործանուէր մեր թագաւորութիւնը»,— այսպէս է տրամաբանում օրուայ հայութիւնը՝ մասնաւորապէս նրա առեւտրապաշտ մասը։
Նա չգիտէ, որ հայկական հարստութիւնները կործանուել են ոչ թէ արիութեան պակասի շնորհիւ, այլ մեր ցեղի ղեկավար տարրերի տարապայման երկպառակութիւնների եւ խռովութիւնների երեսից։ Ինքնակործան են եղել գրեթէ մեր բոլոր թագաւորութիւնները։
Նա ոչինչ գիտէ իր ցեղի հնաւանդ ռազմունակութեան եւ ռազմական մեծագործութիւնների մասին, եւ դրա համար էլ նա անհաւատ է դէպ իր բազուկը, անյոյս՝ դէպ իր ապագան։ Դարերով հոգեւոր շանթարգելի դեր է կատարել հայ քաջութիւնը հայոց աշխարհի համար, զինաթափելով ու չէզոքացնելով բոլոր տեսակի մահաբեր հարուածները։ Եթէ Հայաստան արշաւող թշնամի հորդաները եղել են ծովի ալիքները, ապա ինքնապաշտպանուող հայ արիութիւնը յաճախ հանդիսացել է որպէս ծովափեայ ժայռ, որին զարնուել եւ ցնդել են արտաքին թշնամութեան յորձանքները։
Այո՛, օրուայ հայութիւնը չի ճանաչում իր դասական արիների համաստեղութիւնը։ Իր անմեռ քաջերի պաշտամունքը նա չունի։ Նա չէ դաստիարակւում նրանց մեծագործութիւններով։ Ահա՛ մեր դժբախտութիւնը։
Եւ մեղաւորը ժողովուրդը չէ, այլ այն տարրը, որի ջանքերով ինքնաճանաչութեան է բերւում ժողովուրդը։ Մտաւորականութի՛ւնն է մեղաւոր։
* * *
Մէկից աւելի անգամ դժբախտութիւն եմ ունեցել լսելու հայրենի պատմութիւն դասաւանդող հայ ուսուցչին եւ խորապէս ցաւել եմ մեր աշակերտող սերունդի համար։ Մեռելների մասին է խօսում մի կենդանի մեռեալ։ Պատմութիւնը նրա համար անհոգի կմախք է եւ ոչ թէ բաբախուն սիրտ։ Նա գիտէ ցամաք անցքեր, թուեր, անուններ... այսքանը միայն։ Նա միեւնոյն տրամադրութեամբ է խօսում եւ Տիգրան Մեծի եւ վեստ Սարգիսի մասին։
Հպարտութիւնից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգները, երբ պատմում է թէ ինչպէս պարսից արքան՝ հայ սպարապետի (Մուշեղ Մամիկոնեանի) անօրինակ քաջագործութիւններից հիացած, ամէն անգամ, երբ գինու բաժակը շրթունքներին կը մօտեցնէր՝ կը դժուարանար չբացագանչել՝ «Ճերմակաձին գինի խմէ»։
Ամօթի զգացումը չէ այրում նրան, երբ իր խօսքը խռովասէր հայ նախարարների մասին է։
Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ հայ ուսուցչին աւանդած պատմութիւնը, որովհետեւ իրեն պակասում է ազգային հպարտութեան նուիրական զգացումը։
Գերազանցօրէն հայրենասէր,— ահա՛ թէ որպիսի մէկը պէտք է լինի պատմութեան դասատուն։ Եթէ այդպէս չէ, ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ. ասել է՝ նա բարոյապէս ազատ չէ ձեռքն առնելու մեր ցեղի կեանքի սրբազան գիրքը։
Նահապետ, թագաւոր, սպարապետ
Հա՜յկը, անմեռ փառքը իր ցեղի, այսպէս կը խօսէր իր մարտիկներին.
«Յարմար վայրկեանին կը լարի փորձ որսորդն իր աղեղը եւ միշտ անվրէպ ու մահառիթ է իր հարուածը»։
— Մի սեղմ խօսք, որի մէջ խտացուած է ռազմարուեստի ողջ գաղտնիքը։
Յարմար վայրկեանին մահառիթ հարուած,— ահա՛ թէ ինչ է պահանջում իմաստուն ռազմագիտութիւնը։
Այսպէս, բնազդական ռազմագէտ ու մարտավար է հայ նահապետը, որի աննուաճ արիասրտութիւնը այսպէս կը պատասխանէր Նեբրովթի բանբերներին՝ — «Որսորդի հեռաձիգ նետը պէտք ունի ազատ եւ ընդարձակ տեղերի»։
Ասել է՝ գիտէ հայ ահաւոր աղեղնաւորը, թէ ժողովուրդներն անկաշկանդ կերպով զարգանալու համար հարկաւոր է երկու բան՝ յարաբերօրէն ընդարձակ երկրամաս եւ քաղաքական անկախութիւն։
Ահա՛ եւ Արամը, որն իր ուխտն ունի՝ մեռնել, բայց չտեսնել օտարի պղծիչ գարշապարը հայ երկրի վրայ։
Նինոսը, դեռ անծանօթ հայ բազկի ոյժին եւ նետի անվրէպութեան՝ հեղեղի պէս շարժւում է դէպի Հայաստանի սահմանները՝ իր աշխարհակալական ագահութիւնը յագեցնելու յանդուգն ցանկութեամբ։
Արթուն է, սակայն հայ նահապետի աչքը, եւ ահա՝ սակաւազօր, բայց արիաշունչ մի զօրաբաժինով նա դիմաւորում է թշնամուն իր երկրի սահմանների վրայ, արհամարհում է նրա բազմաւորութիւնը, նետւում նրա վրայ, խորտակում նրա ոյժերը, եւ գերելով գոռոզ Մադէսին, բերում է Արմաւիր, ուր նրա գանկը երկաթէ ցիցերով մխում է աշտարակի բարձր գագաթի վրայ՝ առ ի խրատ Հայաստանի արտաքին թշնամիների...
Հաւասար չափով հայրենապաշտ եւ ռազմիկ է հայ նահապետը։
Ուխտի ոյժն է նրա ոյժը՝ մեռնել, բայց տեղի չտալ։
Խորտակելով Նինոսի գերադաս ոյժերը, նա ոչ միայն խստիւ պատժում է հայ երկրի թշնամիներին, այլեւ իմաստուն դաս է տալիս հայութեան գալող առաջնորդներին, թէ ինչպէս պէտք է ապահովել Հայաստանի անմատչելիութիւնը արտաքին վտանգի դէպքում։
Հայ նահապետը պիտի ուզենար ասել՝
— Մահն ու թշնամին միշտ էլ տեղի են տալիս մեռնելու մտքի հետ հաշտուած ռազմիկի առջեւ։ Ուխտեցէ՛ք մեռնել եւ ձեր ճակատէն չպիտի ընկնի փառքի պսակը։
* * *
Ահա՛ եւ հայ աշխարհակալը՝ Մեծն Տիգրանը։
Լսենք Պլուտարքոսին հայ մեծ ռազմիկի մասին, որ մինչեւ խոր ծերութիւն անձամբ կը ղեկավարէր իր բանակները։ «Հռոմէական ամենատաղանդաւոր զօրավարներն անգամ, թէեւ անհաշտ թշնամիներ, ընդունում էին, որ աշխարհի ամենահզօր եւ մեծ թագաւորները Միհրդատ Պոնտացին եւ Տիգրան Հայն է»։ «Նա, Տիգրան Մեծը, այնպիսի ջարդ տուեց պարթեւներին,— ասում է Պլուտարքոսը,— որ մինչեւ մեր օրերը ոչ ոք չի կարողացել գերազանցել հայերին»։
«Տիգրանի անձնաւորութիւնը,— ասում է Դոլենսը,— կարող է մեզ ներկայանալ իբրեւ իր ազգի ամենաբնորոշ պատկերը։ Նրա մէջ առաւելութիւնները եւ պակասութիւնները արտայայտւում են մեծ ծայրայեղ չափերով։ Որոշ դատաւորների աչքում պակասութիւնները շատ դէպքերում գերակշռում են»։
Ոչ, ոչ, անարդար է օտարի այդ դատաստանը։
Հայ աշխարհակալի թերութիւնները մեծութեան յատուկ թերութիւններն են։
«Որքան մեծ կարողութիւններ ու բոցավառութիւն ունի անհատը՝ այնքան աւելի գործունեայ է նա, այնքան աւելի սխալներ է կատարում»։
Ահա՛ եւ Արշակ, որը որպէս նշանակ պոնտացիների դէմ տարած իր յաղթանակի Սեւ Ծովու եզերքում կանգնեցնել է տալիս մի քարէ կոթող եւ ապա արձակելով նետը՝ խորապէս թաղում է նրա մէջ։
Եւ օտարը տարիներով պաշտում է հայ բազկի թափը խորհրդանշող բոլորատէգ նիզակը՝ համարելով դա գերմարդկային գործ։
Այս դիւցազնին պիտի յաջորդէր իր աշխարհակալ որդին՝ Արտաշէս Ա, որի բանակների մասին ասում է պատմիչը. «Երբ ամէնքը նետ արձակէին՝ արեւը կը մթագնէր, եւ եթէ ամէն մէկը քար նետէր՝ բլուր կը ձեւանար»։
Հպարտ էր, ռազմասէր եւ կ՚եռար աշխարհակալելու կրքով։
Ըստ Դիոտորոսի՝ մի մեծ երազ ունէր նա՝ նուաճել ողջ տիեզերքը։ Ահա՛ այդ կամքի տիտանը, որ կը սիրէր յաճախ մտմտալ եւ աշխարհի ունայնութեան մասին պիտի բացագանչէր մի օր՝ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։
Հապա Տիգրան թագաւորա՞ցն, Կիւրոսի աշխատակիցը, որը փրկեց Պարսկաստանը Մարաց Աժդահակի սարսափից։
Հապա Վահա՞գն, որդին Տիգրան Մեծի, հայ Հերակլէսը, որն իր անօրինակ քաջագործութիւնների համար կը պաշտուէր եւ վրաց ժողովրդէն։
* * *
Մեծն Տրդատը, բարեկամն ու դաշնակիցն էր աշխարհակալ Հռոմի։ Ըստ Կոստանդիանոսի՝ «Արեւելքի ահեղանշան թագաւորը»։
Նրան ճանաչում է յաւիտենական քաղաքը, ուր նա դափնիով պսակուած էր իր քաջագործութիւնների համար։
Դիոկղետիանոսի օրով նա մենամարտել էր Գոթաց հսկայի հետ, յաղթել նրան եւ փրկել Հռոմի անունը։ Հայերի քաջութեան հռչակը այնքան էր տարածուած Հռոմէացիների մէջ, որ Կոստանդիանոսը խնդրում էր հայ թագաւորէն Հռոմ ուղարկել երեք հարիւր «հասակով եւ արիութեամբ հոյակապ» հայ զինուորներ, որոնց պիտի նշանակէր որպէս գահապահ, թիկնապահ եւ որպէս առաջապահներ պատերազմի ժամանակ։
Այս մեծ հայը պատմութեան մէջ, իր գործերի հետ, թողել է նաեւ մի իմաստալի դարձուածք՝ «Մարդկային դրութեան բարձունքներում արդար է այն, ինչ որ ուժեղ է»։
Նա պիտի ուզէր ասել եւ հետեւեալը.
«Եղէք քաջ, եւ աշխարհի ամենաուժեղն իսկ պիտի փնտռի ձեր զինակցութիւնը»։
* * *
Հայաստանի ամենանեղ օրերին էր, երբ բախտը հայ սուրը յանձնեց Մուշեղին, որ խնկելի Մամիկոնեան էր՝ անզուգական որպէս մենամարտիկ, ռազմավար եւ ասպետ։ Հայ բազկի ոյժին ծանօթ թշնամին եկել, տիրել էր Միջագետքին եւ աւեր ու մահ էր սփռում մինչեւ Վասպուրական։ Մուշեղին էր վիճակուած չափուիլ նրա հետ։
«Իբրեւ թռչուն ձիարշաւ կը սլանայ թշնամին։ Ահագին է նրա գեղարդը, բայց ոչինչ։ Հայ բազուկը ճարտարութեամբ յետ է մղում հակառակորդի առաջին հարուածը եւ ապա, անցնելով յարձակման, շանթահար գետին է փռում թշնամին։ Յաղթական է հայոց զօրքը, Մուշեղի գլխաւորութեամբ։ Մուշեղի համբաւը փառքի թեւերով կը տարածուի մինչեւ Ասորեստան, ուր օտար ժողովրդի հիացումը պողովատիկ գրչով կը գծագրէ Մուշեղի պատկերը՝ — հայ սպարապետը երիվարի վրայ եւ հոնը իր ոտքերի տակ։
Այս հերոսին էր վիճակուած, Պապ թագաւորի օրով, Հայ Երկրի ամբողջութիւնը վերականգնելու ճիգեր կատարել։ Այդ իսկ նպատակով նա վերակազմում է Հայաստանի զինուորական ոյժը եւ վերապրեցնում հայ զէնքի հմայքը։ Նա է սանձահարում եւ հնազանդութեան բերում Հայաստանի ծայրագաւառները։
Զօրահանդէս է, եւ ահա՝ թագաւոր եւ կաթողիկոս օրհնում են Մուշեղի բանակը։ Այլեւս պարսիկների սարսափն է Մուշեղը։
Ահա՛ եւ Ձիրաւը, ուր իրար են մաշում հայ եւ պարսիկ սրերը։ Հայ սպարապետի քաջութիւնը այստեղ, այս անգամ էլ հոմանիշ է յաղթութեան։ Մեծ է հայոց յաջողութիւնը,— եւ երախտագէտ ժողովուրդը Ձիրաւի յաղթութեան ժամը կոչում է «Ժամ Մուշեղայ»։ Եւ այդ մեծ ժամը,— որն ըստ մեր պատմիչների, իրաւունք ունէր Արտաշէսի եւ Տիգրան Մեծի շարքը դնելու իրեն, բայց մնաց մի համեստ սպարապետ,— մի օր պիտի զարնուէր հայ նախանձից։ Վարազդատ թագաւորը, իր պալատական քսուներից թելադրուած՝ ընթրիքի է հրաւիրում մեծագործ Մամիկոնեանին եւ սպանել տալիս դաւադրաբար։
«Ի վերայ բազում իմոց վաստակացն արեան եւ քրտան ա՞յս հատուցումն եղաւ ինձ»,— ասում է հոգով դառնացած սպարապետը, ապա ցաւ է յայտնում, որ չէ մեռնում ձիու վրայ։
Այսպէս, եղբայրասպան ձեռքից կ՚ընկնէր նա, որն իր բոլորանուէր անձն էր դրել իր երկրի շէնութեան ու ապահովութեան համար։
* * *
Ահա՛ Մանուէլ Մամիկոնեանը։
Նա ունի գերագոյն իշանութեան նշաններ՝ սամոյր, ոսկէ եւ արծաթէ գարգմանակ, սաղաւարտի զարդ, լանջազարդ, որ կը կրէին թագաւորները եւ մեծամեծ արծուանշան վրաններ ունենալու իրաւունք։
Մի մտասեւեռում ունի այս մեծանուն հայ սպարապետը՝ վերականգնել Արշակունիների թագաւորութիւնը։ Ահա՛ թէ ինչու նա պիտի քշէր պարսկական զօրքերը Հայաստանի սահմաններէն դուրս եւ վերացնէր պարսկական մարզպանութիւնը։ Պարսկաստանը, սակայն, չէ ուզում հաշտուել ստեղծուած դրութեան հետ եւ Հայաստան է մտցնում մեծամեծ բանակներ։ Ահա՛ այդ կռիւներն էին, որ պիտի աճեցնէին Մանուէլի փառքը։ Միայն երկու բիւրեակներով նա աննախընթաց յաջողութեամբ ջարդում է թշնամու մեծամեծ բանակները։ Նրա նուիրական սրի վրայ երեք պարսիկ զօրավարների արեան հետքերը կան։
Վերջին անգամ այդ ծեր առիւծը չափւում է հայ հայրենիքին այնքա՜ն չարիքներ հասցրած Մերուժանի հետ։ ճակատամարտի ժխորի մէջ սպարապետը փնտռում է հայ դաւաճանին։ Բայց ի զուր. չկայ, չի երեւում ուրացողը. իր նշանները նա տուել է կրելու իր մի զինուորին եւ ինքը կռւում է որպէս սոսկական զինուոր։ Հայ սուրը դիակի է վերածում եւ Մերուժանի շքանշանները կրողին։ Դարձեալ ի զուր. դաւաճանը չէ սպանուածը։ Վերջապէս, մատնւում է հրէշը։ Մանուէլը ճանաչում է նրան ձի նստելու եղանակից եւ յարձակւում նրա վրայ։ Ուժեղ է բախումը, եւ ահա՝ երկու ախոյեանները վայր են գլորւում ձիերից։ Այդ վայրկեանին վրայ է հասնում Բաբիկ Սիւնին եւ կտրում ուրացողի գլուխը։ Վերստին պարսից զօրքերի բաժինն է խուճապը, կոտորածը, փախուստը...
Այդ փառահեղ օրէն հայոց աշխարհի վրայով խաղաղ տարիներ են անցել,- եւ ահա հայութիւնը՝ ծերացած։ Դառնօրէն լալիս է մեծ սպարապետը, որ մեռնում է կռուից դուրս։ Ա՜հ, նա, որ կ՚երազէր արծուի իր աչքերը փակել մի գոռ ճակատամարտում, հայոց զօրքերի յաղթական աղաղակների մէջ, այժմ կը հոգեվարէ անկողնում։ Հայ հսկան՝ ապաւէնը հայոց աշխարհի՝ բիբլիական պարզութեամբ մերկացնում է իր մարմինը իր մահիճը շրջապատողների առջեւ եւ ցոյց տալիս պատուոյ իր վէրքերը՝ ստացուած հայ երկրի անկախութեան եւ փառքի համար։
Նա թողնում է իր անարծաթ կտակը՝ «Անուն քաջութեան յերկրի թողուք եւ ամենեւին մահուանէ մի երկնչիք»։
Վարդան
Վայրկեաններ կան, աստուածային պահեր, երբ անհատն աւելին է, քան սոսկական մարդ, օրինակ` երբ նա համոզուած է, որ իր առնելիք հերոսական խոյանքի ժամանակ շանթահար պիտի լինի, պիտի զարնուի մահէն, բայց եւ այնպէս առնում է իր վերջին թռիչքը։ Այո, այսպիսին այլեւս աւելին է քան մարդ։ Այսպիսիներից էր Աւարայրի Վարդանը՝ խնկելի առարկան իր ժամանակի հայութեան հիացումի ու սիրոյ։
Արդար է, որ Վարդանի մասին մտքի գինովութեամբ խօսի Ալիշանը։ ...«Եւ երբ մեծամեծ ոսկեփայլ գալարուն եւ անգալար պղինձներն լայնաբոլոր բերաններն յերկինք շտկած՝ իբրեւ յետ երկայն հառաչանաց՝ հայկական պատերազմի եղանակը հնչեց, ո՜հ, բոլոր բանակն, գետին ու լերինք թնդալով դոփելով որոտացին. «Փա՜ռք հայոց, սուրբ սպարապետ, Վարդան քաջ»։ Հայոց ընդամէնը վեց բիւրեակ զօրք դիւցազնի գլխաւորութեամբ ճակատ է յարդարել պարսից եօթնիցս առաւելաթիւ ուժերի դէմ։ Այս անգամ հայ ռազմիկը հագած է եւ հաւատքի զրահ։ Այստեղ էլ թշնամու կողմն է թուական գերազանցութիւնը, բայց ոչինչ։ Զինակցած են հայ խաչն ու նիզակը։ Հայը մեռնիլ գիտէ եւ ահա՛ սկսուել է տերեւաթափը պարսից սուինների անտառում։ Բայց — անէ՜ծք դաւաճանին — պարսկասէրների կուսակցութեան պետի ղեկավարութեան յանձնուած չորրորդ հայ գունդը անսպասելիօրէն անցնում է թշնամու կողմը՝ յաջողութեան նժարը թեքելով անարի թշնամու կողմը։ Եւ հայ ժողովրդի հետ ողբում է նաեւ պարսից արքան՝ յիշելով հայ ռազմիկի անլուր քաջագործութիւնները «ի վերայ աշխարհին արեաց»։
* * *
Աւարայրից իսկ յետոյ հայութիւնը անխօս կը յայտարարէր իր հարեւաններին՝ «տակաւին անխոնարհելի է իմ բարկութեան սուրը», քանզի հերոսական ամէն մի մահ աշխարհ է բերում նոր հերոսներ, քանզի Վարդանին յաջորդել էր իր եղբօրորդին՝ Վահանը, որն իր ռազմավարական վարպետութիւնների համար հիացող ու պաշտող ժողովրդի կողմից Գայլ անունն է ստացել։
Վահան, Աշոտ Երկաթ, Բաբգէն Սիւնի, Գէորգ՝ Երկաթի զինակիցներէն, Դաւիթ Կուրապաղատ, Վասակ՝ Սմբատ Բ.-ի զօրավարը,— ահա՛ փաղանգը հայ պարտիզան ռազմիկների, մէկը միւսէն կայծակնաշունչ, պատերազմափորձ եւ արի. բոլորն էլ ծանօթ՝ սակաւ ոյժերով մեծաթիւ բանակների դէմ յաղթական կանգնելու աստուածային արուեստին. բոլորն էլ մահուան հետ կանխածանօթ եւ անմահացած՝ իրենց քաջագործութիւններով։
Պարսից սպառազէն բազմութիւնները հեգնող Վահան Մամիկոնեանը մի օր անսպասելիօրէն պաշարւում է Դուինում։ Չուզելով պատճառ դառնալ քաղաքի դժբախտութեան՝ հայ ասպետը դուրս է նետւում քաղաքից, ճեղքում պարսից զօրաշղթան եւ անցնում Շտղագոմ գաւառը։ Թշնամին նրան պաշարում է եւ այստեղ, բայց ի զուր։ Անընկճելի եւ հնարագէտ է հայ ռազմիկը։ Բահ ու բրիչներ տալով գիւղացիների ձեռքը, նրանց բերում շարում է իր զօրամասի գրաւած դիրքերի վրայ եւ ապա մի բուռ կտրիճ պարտիզանների հետ, թեւանցի դիմելով, շանթի պէս ընկնում է պարսից զօրքերի վրայ, խուճապի, խռովութեան ու ջարդի մատնելով թշնամուն։
Մի ուրիշ անգամ այդ օրինակելի պարտիզանը Շապուհի զօրքերը յանկարծակիի է բերում երեք տասնեակ ուխտակիցներով միայն, այնուհետեւ մնալով ահն ու սարսափը պարսից զօրավարների, որոնք դողում են նրա անունից անգամ։
* * *
Ահա՛ եւ երկաթէ ռազմիկը, Աշոտ Բ-ը, որ երկու հարիւրակ հրոսակներով իր խօլական թռիչքն է առնում Շամշուդէ բերդի դէմ, որի պաշտպանութիւնը յանձնուած էր հազար բերդապահների։ Կայծակի արագութեամբ նա խորտակում է թշնամու ասպարափակ ճակատը եւ սեպաձեւ թաղւում նրա ջոլիրների մէջ։ Շատ քիչերին է յաջողւում փրկել իրենց կաշին։
Մի ուրիշ անգամ երկու հարիւր ռազմիկներով նա դուրս է գալիս թշնամու ութ հազարի դէմ եւ «իբրեւ հողմ» փոթորկում, ցանուցրիւ տալիս թշնամու զօրամասերը, դափնեպսակելով հայ պարտիզանի ճակատը։
Երկաթն իր ուխտակիցներն ունի, որոնցից մէկը գործում է Գեղամայ լճի ափերում։ Գէորգն է դա, որին մի օր յանկարծակիի է բերում հագարացւոց մի հազարեակ։ Ոչինչ, կտրիճ հայը, թող որ միայն երկու տասնեակ առձեռն զինակիցներ ունի, չի տատանւում ձիարձակ նետուելու թշնամու վրայ եւ փախուստի մատնելու նրան։ Այստեղ էլ հայ արիութիւնը չէ հարցնում թշնամու թուի մասին։
Կայ եւ Թովմաս Արծրունու կողմից փառաբանուած Գուրգէնը՝ որդին Վասպուրականի իշխանի, որը հազարի չհասնող իր զօրագնդով ջարդում է Բուղայի մէկ ու կէս բիւրեակ ոյժերը։ Նոյնը Սպեր գաւառում չորս տասնեակ պարտիզաններով պարտութեան է մատնում յունական մի հազարեակ։ Յոյն զօրավարը զարմացած մի բուռ հայ կտրիճների անօրինակ հերոսութիւնից՝ այդ մասին տեղեկագրում է յունաց Միքայէլ թագաւորին։ Գուրգէնի ձեռքը դրուած հայ սրի ոյժը զգում են եւ տաճիկները։
Հայ կտրիճից ծեծուած ու փախուստի մատնուած տաճիկ զօրքը, օրեր անց՝ կրկնում է իր յարձակումը հայերի դէմ, բայց վերստին ջարդն ու պարտութիւնն է լինում իր բաժինը։
Բուղան լսելով հայ արիութեան տարած այդ նոր յաղթութիւնների մասին, փոխում է իր քաղաքականութիւնը եւ սուսեր, գօտի եւ արաբիկ երիվար ուղարկում Գուրգէնին, կարգում է նրան իշխան։ Այսպէս, հայ արիութեան գնով է ձեռք բերւում եւ Վասպուրականի ժամանակաւոր խաղաղութիւնը։
Մեր դասական պարտիզանների փայլուն համաստեղու-թիւնից է եւ Բաբգէն Սիւնին, որը Սիւնիք ներխուժող արաբական չորս հազարից անց զօրագունդը իսպառ ոչնչացնում է երկու հարիւրակ պարտիզաններով։ Դաւիթ Կուրապաղատը, որ տասնապատիկ նուազ ոյժերով աննախընթաց յաղթութիւն է [տանում] Ապահունիքում բանակած արաբ հարիւր հազարից անցնող զօրքերի դէմ։
Վասակը՝ Սմբատ Բ.-ի սպարապետը՝ լսելով սկիւթացւոց ներխուժման մասին — որոնց ալիքը կը մօտենար Բջնի բերդին, սակաւաթիւ զօրքով դուրս է գալիս նրանց դէմ։
Տեսնելով սկիւթացւոց անհաշիւ ու խառնախռիւ բազմութիւնը, հայերը վճռում են առաքինանալ կռւում։ Եւ գործի են անցնում «որպէս գայլ ի մէջ այծեաց»։ Թշնամու շարքերից դուրս է նետւում մի քաջ ախոյեան, որին իւրայինները, «եօթը գայլ» կը կոչէին՝ իր ոյժի եւ յանդգնութեան համար, եւ առաջ է խաղում որոտալով «որպէս սեւ ամպ»։ Բայց փա՜ռք հայ սպարապետին եւ իր պողովատ թուրին. սկիւթացի հսկան փռւում է գետին, իսկ զօրքը սարսափով բռնւած փախչում է Հայաստանից։
Ահա մէկը մեր քաջանուն Աշոտներից, որի արիական շարժուձեւի մասին չէ կարելի խորհրդածել առանց հիացումի։
Աղօթքի ժամն է եւ հայ ռազմիկը Աստուծոյ հետ կը խօսի։ Աղօթողի դրութեան մէջ թշնամին կը պաշարի հայ զօրականին, բայց անկարող կը լինի խանգարել նրա խօսքն ընդ Աստուծոյ։ Նա լուռ է, բայց դուք լսում էք նրա խօսքը՝ իմն է յաղթութիւնը, քանզի «ես նոր իւղով օծուեցայ»։
Հաւատքի զրահով զինուած հայ մարդը անխռով կը վերջացնի իր աղօթքը եւ ոտքի կը կանգնի՝ թշնամու յանդգնութիւնը պատժելու վճռականութեամբ։ Որպէս փորձառու ռազմավար, նա իր հարուածներն նախ ուղղելով թշնամու գլխաւորների դէմ, գետին կը գլորէ նրանց, որից յետոյ ջարդի եւ փախուստի կը մատնէ նրա անտիրական զօրախմբերը։
Ահա՝ մի ուրիշը մեր Աշոտներէն՝ Վասպուրականի իշխանը, որի զօրամասի վրայ Տարօնի դաշտում անսպասելիօրէն յարձակւում է արաբական հսկայաթիւ այրուձին։ Բարձրանում է հայ առիւծի մռնչիւնը եւ նրա զօրքը, որպէս պողպատէ պատնէշ ցցւում է թշնամու հեծելազօրքին դէմ։ Կորցնելով իր աջը, հայ իշխանը գործել է սկսում ձախ ձեռքով։ Մերթ ընդ մերթ լսւում է Աշոտի յուսատու կանչը եւ հայ զինուորները, կատաղութեամբ գինով, առաջանում են որպէս գնչաւոր ու շարժուն պարիսպ։ Ահաւոր է, անհաւասար գիրկընդխառն կռիւը։ Ահա՛ մէկ էլ վերջին անգամ բարձրացաւ վիրաւոր առիւծի մռնչիւնը, մի վերջին յոյժ յանդուգն գրոհ եւս,— այլեւս մինակ են հայերը կռուադաշտում, քանզի խելակորոյս փախչում է թշնամին իր մեռելները կոխկռտելով։
Ահա՛ արի արանց մի այլ փաղանգ, որոնց քաջագործութիւններից այնքա՜ն օգտուել են օտարները.— Բաբիկը՝ Անդոկ իշխանի որդին, Դրաստամատը, Աշոտ Արծրունին, Սմբատ Բագրատունին, Զօրավար Վասակը եւ այլն։
Հոները, որոնք իրենց ձիերի թամբերի տակ կ՚եփէին միսը, նեղն էին դրած դուռն ու երկիրը։ Այդ բարբարոսների շարքերից առաջ էր նետուել Հոնանդուր անունով մէկը եւ ասպարէզ էր կարդում պարսից թագաւորին։ Անհնարին բարձր էր հասակը հսկայի։ Իր ահեղատիպ տեսքով ու սպառազինութեամբ նա զարհուրանք էր մտցրել պարսից ու մարաց զօրքերի մէջ։ Հայ նախարարների խորհրդով Շապուհը Հոն հսկայի դէմ է հանում Սիւնեաց Բաբիկին, որը պարսից արքունիքում բազմիցս աչքի էր ընկել իր քաջագործութիւններով։ Սկսւում է մենամարտը եւ հայ քաջազնի միասայրի սուսերը գետին է փռում «վիշապազօր» հիւսիսականին։
Ա՜խ հա՛յն է, այստեղ էլ հա՛յն է, որ փրկում է կեանքը, երկիրը, փառքը օտար վեհապետի։ Ի վարձ իր այդ ճակատագրական քաջագործութեան՝ Բաբիկը ստանում է իր հայրենական տէրութիւնը՝ Սիւնեաց Աշխարհը։ Քաջ հօրը պիտի յաջորդէր իր որդին՝ քաջաց նուիրակ Գրիգորը։
* * *
Գիտենք, որ հայ արիւութիւնն էր, որ յանձին Տիգրան թագաւորազնի՝ Աժդահակի բռնութիւնից փրկել էր Պարսկաստանը, իսկ տիրասէր Դրաստամատի միջոցաւ պարսկաքուշան պատերազմում ազատել էր պարսից արքայի կաշին վերահաս վտանգից։
Ահա՛ օտարի փառքն աճեցնող մի այլ դիւցազուն՝ Աշոտ Արծրունին, որ զրկուած իր հայրենի երկրից՝ կը պահուէր Ամիրապետի արքունիքում։
Տաճիկներն ապստամբել են արաբ տիրապետութեան դէմ։ Ամիրապետի որդի Մուսէն, իր հետ առած Աշոտին, շարժւում է ապստամբների դէմ։ Նա խոստացել է հայ իշխանին վերադարձնել իր տէրութիւնը, եթէ յաջողութեամբ պսակուի իր արշաւանքը։
Հիւանդութիւն ձեւացնելով, հայ քաջը սկզբում չի մասնակցում ճակատամարտին, մինչեւ որ արաբների դրութիւնը կը դառնար սպառնական, որից յետոյ աշտանակելով իր երիվարը, խրախոյսի խօսքերով նա կը դառնայ հայ ռազմիկներին՝ «Հապա՛, հայոց քաջեր, այժմ թող ճանաչեն մեզ եւ մեր արիութիւնը»։ Գործի է սկսում հայոց ազատագունդը ու ժամեր յետոյ բախտը իր վճիռն արձակում է ի նպաստ արաբների։
* * *
Ահա՛ եւ Սմբատ Բագրատունին, որ բախտորոշ ծառայութիւններ է կատարել պարսից արքունիքին։ Մենամարտելով նա սպանել է հեփթաղների արքային՝ աճեցնելով պարսից փառքը։
Թշնամիների չարախօսութիւններից տարուած, պարսից յիմար թագակիրը մի օր երախտաշատ հայու վրայ բաց է թողնում գազաններ։ Հայ կտրիճը զարկում, սպանում է արջը, բռնելով եղջիւրներից, սպանում է ցուլը։ Բռնելով առիւծի ականջներից, հեծնում է նրան։ Քաջութեան այդ հրաշախառն գործերն նա կատարում է մի օրուայ մէջ եւ վերստին մեծարւում անհաստատ արքայէն։
Հասակով բարձր, տեսութեամբ գեղեցիկ եւ անասելիօրէն քաջ է հայ զօրականը։ Անտառներից անցնելիս երկու ձեռքով նա բռնում է ծառի ճիւղերը եւ ոտքերով բարձրացնում ձին։
Սմբատի քաջութիւնը անթառամ դափնիներ է խլել Վարդանակերտի ճակատամարտում, որն այնքան դրուատել են հայ պատմիչները։
Այս կռւում իսմայիլացիները թւապէս կը գերազանցէին հայերին գրեթէ տասն անգամ, բայց եւ այնպէս հայերը անմահ Բագրատունու առաջնորդութեամբ ջարդում են թշնամու զօրքերի մի մասը, իսկ մնացած ոյժերը հալածական առնելով թափում են Երասխը։
* * *
Ստոր խաբէութեամբ պարսից արքունիքն է կանչուած Վասակ Զօրավարը՝ ծանօթ հերոսը պարսկահայ երեսնամեայ պատերազմի։
Շապուհը — Աղուէ՛ս, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արեաց զինուորներին։ Այժմ դու կը սպանուես աղուէսի պէս։
Վասակը — Մի ժամանակ առիւծ էի քեզ համար, այժմ եմ աղուէս դարձել։ Քանի որ Վասակն էի, հսկայ էի, մի ոտս մի սարի վրայ էի դրած, միւսը՝ մի ուրիշ սարի վրայ։ Երբ աջ ոտիս վրայ էի յենւում, աջ ոտքս էր մտնում գետնի տակ, իսկ երբ ձախ ոտիս վրայ էի յենւում, ձախ սարն էր գետնի տակ անցնում։
Շապուհը հետաքրքրուեց իմանալ, թէ այդ ի՞նչ սարեր են, եւ Վասակը բացատրեց, թէ մէկը ինքը Շապուհն է, միւսը յունաց թագաւորը։
Ճշմարտութիւնն էր, որ հայ զօրավարի շրթունքներով կը պատասխանէր պարսից գահակալին։
Հայ արիութիւնն էր, որ դող ու դեղնութիւն կը պատճառէր երկչոտ արքային, որը չպիտի յապաղէր հրամայելու, որ խաբէութեամբ մորթեն թակարդուած իր հակառակորդին։
* * *
Հապա Անի քաղաքի ամազոնուհի՞ն՝ հայրենանուէր ու արիասիրտ Այծեամն, որ կ՚առաքինանար բերդաքաղաքի պարիսպների վրայ. առնացի հայուհին, որը Անիի պաշարման ժամանակ, բերդի պարիսպի վրայ բարձրացած՝ քարեր գլորելով ի դերեւ կը հանէր թշնամու ներխուժման փորձերը, որն իր եւ հայ ռազմիկների կրծքերից դուրս կը քաշէր արաբացւոց նետերը եւ կը վերադարձնէր թշնամուն...
* * *
Երկարե՞լ։ Ի զո՜ւր։ Մե՜ծ է փաղանգը մերազնեայ արիների, քաջերի եւ հերոսների, որոնց փառքի չափ, աւա՜ղ, մեծ եղաւ եւ իրենց ապրած ողբերգութիւնը։ Մէկի քաջութիւնից օգտուեց օտարը միայն, միւսն իր արիւութիւնն սպառեց իւրայինների դէմ, երրորդը՝ կարելիութիւն չունեցաւ Հայաստանին ի սպաս դնելու իր բովանդակ ոյժերը։
Այս եւ այլ պատճառներով շատ քիչերի անուան եւ գործերի յիշատակն է պահել հայոց պատմութիւնը։ Հայը — որպէս զինուոր եւ զօրավար — ճակատագրական դեր է խաղացել պարսից, մարաց, յունաց, թաթարաց, արաբացւոց, բուլղարաց եւ այլ օտարազգի բանակների մէջ։
Եւ օտար պատմիչները՝ իրենց ցեղի փառքին նախանձախնդիր՝ հայ հերոսութեան մեծագործութիւնները վերագրել են իւրայիններին կամ էլ վատօրէն գրել «ի ջուր մոռացութեան»։
Հայկազն Վարդանը, Բիւզանդիոնի հայազի Չըմըշկիկ թագավորի զօրապետը, որի բազկի ոյժը՝ քանիցս զգացել են Թրակիան ասպատակող թուրքը, ռուսը, բուլղարը, յոյն պատմիչների կողմից պիտի վերանուանուէր Վարատաս։
Վեցերորդ դարում, Յուստինիանոսի օրով յօգուտ յոյների նշանաւոր քաջութիւններ է ցոյց տուել Ներսէս Հայկազունը։
Իններորդ դարու սկզբում յոյների համար գործում էր Մանուէլ Մամիկոնեանը։
«Ես չեմ կարող,— ասում է Գ. Շլումբերգերը,— լռութեամբ անցնել, որ Բիւզանդիոնի ամենամեծ զինուորական կայսրերից շատերը հայկական ծագում են ունեցել։ Բիւզանդական բանակի պատմութիւնը լի է հայազգի նշանաւոր զօրավարների անուններով։ Կրկնում եմ, որ ես ուզում էի միայն մի քանի խօսք ասել հայ ազգի պատերազմական հնաւանդ արժանիքի մասին, եւ որ ուրիշներին եմ թողնում ասել, թէ այնքան փայլուն յատկութիւններով օժտուած այս ժողովուրդն ինչե՜ր է արել ժամանակին՝ արուեստների եւ գրականութեան աշխարհում»։
Հայն իր արիութեամբ ճամբայ է բացել եւ դէպի բուլղար գահը։
«Ծագումով անոնք Դերջանցի հայեր էին, որոնք Վասիլ կայսեր վարձու բանակներուն կողմէ բերուած էին Մակեդոնիա, պուլկարներուն դէմ պատերազմեցնելու նպատակով։ Յարմար առիթին, անոնք խոյս տալով յոյն կայսրէն, անցան պուլկար թագաւորին կողմը, որ Իւսկիւպցի մըն էր ու իրենց քաջագործութիւններուն ու հերոսութիւններուն հետեւանքով կրցան շուտով բարձր աստիճաններու տիրանալ,— կ՚ըսէ Պրոֆեսոր Կացարով։
Սրանցից մէկը մի օր պիտ բազմէր բուլղար գահի վրայ, Ցար Սամուէլ անունով։
«Միհրդատի բանակներում հետեւակ նետաձիգները, որոնք գլխաւորապէս Փոքր Հայքից էին հաւաքւում, ծովի թէ ցամաքի վրայ աչքի ընկան իրենց ճարպիկութեամբ եւ քաջագործութեամբ։ Սուլլան այնքան գնահատեց սրանց արժանիքը, որ Դարտանի դաշնագրութեան մէջ (Քերոնիայի ճակատամարտից յետոյ, 85-ին) մի կէտ մտցրեց, որով Միհրդատի յանձնուած պատերազմական նաւերը, պէտք է իրենց նետաձիգներով միասին լինէին»։
Արաբ տարեգրերը կը խօսին Եարմուքի ճակատամարտում Յորդանանի ափերի վրայ, հայ աղեղնաւորների ցոյց տուած ճարպիկութեան ու արիութեան մասին, նրանց գործը անուանելով «գործ կուրութեան», քանզի հայերը կը սպանեն եօթը հարիւր արաբ կտրիճներ, բոլորին էլ աչքերէն զարնելով։
Թաթարաց պատմութեան մէջ կը կարդանք, թէ Հալաւուն խանը շատ կը սիրէր հայոց եւ վրաց զօրքերը իրենց նշանաւոր քաջութեան համար։
Այդ ցեղի զօրագլուխներէն Բաչուն, իր գրեթէ բոլոր յաղթութիւնները տարել է հայ եւ վրացի գնդերի շնորհիւ, որոնց կը գործածէր՝ որպէս առաջապահ։
Թաթարները յարձակւում են Իկոնիոյ վրայ։ Խիյաթէդին զօրաւոր Սուլթանը հարիւր հազար զօրքով դուրս է գալիս թշնամու դէմ։ Թաթարական բանակի մէջ է մեծն Վահրամայ որդին (Գագայ իշխանը), որը հայ եւ վրացի ազատագնդերով ջարդում է Սուլթանի բազմահազար բանակի աջ զօրաթեւը եւ վճռում ճակատամարտի բախտը։
«Մանաւանդ Ռուբինեանների օրով — կ՚ըսէ Շլումբերգեր — Խաչակիրների ժամանակ, Փոքր Հայաստանի թագաւորութիւնն վիթխարի նեցուկ է հանդիսացել Արեւելքի Ֆրանկ իշխանութիւններին, Անտիոքի իշխանին, Երուսաղէմի եւ Կիպրոսի թագաւորներին՝ Հալէպի, Դամասկոսի եւ Կահիրէի մահմեդական իշխանների դէմ նրանց մղած անվերջ կռիւներում։ Ուրիշներին թողնելով պատմել զրպարտուած հայ ազգի հոյակապ գործերի մասին քաղաքակրթութեան, արուեստների եւ գրականութեան զանազան ասպարէզներում, ես կ՚ուզէի մի քանի խօսք ասել, թէ ինչ էին հայերը զինուորական տեսակէտով միջին դարերում»։
«Potentissimus, ամենազօրաւոր»,- ահա՛ պատուանունը, որով լատին իշխանները իրենց աղաչաւորների բերնով կը դիմէին Թորոսին՝ Նուրէդդինի դէմ դուրս գալու համար։
«Քրիստոնեայ եկեղեցու եւ հանրապետութեան հանդէպ հայ ազգի ուրիշ արժանիքների մէջ կայ մէկը, որ վսեմ է եւ առանձնապէս յիշատակելի. դա այն է, որ, երբ ժամանակին քրիստոնեայ իշխաններն ու բանակները գնում էին ազատելու Սուրբ Երկիրը, ոչ մի ազգ եւ ոչ մի ժողովուրդ աւելի արագ եւ աւելի եռանդով, քան հայերը, չփութաց նրանց օգնել մարդկանցով, ձիերով, մթերքով, խորհուրդներով. այդ սրբազան պատերազմում նրանք քրիստոնեաներին օգնեցին իրենց բոլոր ոյժերով, ամենամեծ արիութեամբ ու հաւատարմութեամբ»։
Ահա՛ եւ ժան դը Մորգանի կարծիքը.—
«Կիլիկիայի հայերին մենք պարտական ենք մօտ վեց դարուց ի վեր, ուստի եւ այդ պարտքը աւելի նուիրական է... Երբեմնի հզօր այս ժողովուրդը հռովմայեցիների, բիւզանդացիների եւ պարսիկների հետ վարւում էր այնպէս, ինչպէս հաւասարը հաւասարի հետ»...
Ահա՛ հայը, այդպէս էր հին հայը, որի մասին սիրում եմ յաճախ գրեթէ արբեցուցիչ քաղցրութեամբ կրկնել Խորենացու ոսկեղինիկ խօսքերը.
«Ի մէջ պատերազմաց իբրեւ հուր ընդ եղէգն ընթանային տիրասէր ազգն Մամիկոնեանք»։
Բնազդական ռազմիկ էր հին հայը, եզակի զինուոր մինչեւ իր ծերութիւնը։
Իբրեւ շանթ, անսպասելիօրէն ընկնել թշնամու վրայ՝ այդ էր հին հայի ռազմավարական ձեւերէն ամենամշակուածն ու սիրելին։ Հաւասար ոյժերով եւ ոչ մի ժողովրդի է յաջողել արգիլել հայ արիութիւնը իր ճամբու վրայ, իր խոյանքների ժամանակ։
Նա գիտէր մեռնել՝ ահա՛ իր ոյժը։
Արագահաս էր ու մահացու իր հարուածը, շանթահար, արիւնընծայ եւ փառունակ իր մահը։
Գոռոզ էր, ինքնայարգ եւ պատկառազդու։
Փա՜ռք, փառք հայ դասական հերոսականին, որը վերապրեցնելով միայն' հայութիւնը պիտի կարողանայ անկա-խօրէն պահել իր տեղն արեւի տակ։
* * *
Չգիտե՞ս, հայ մարդ, չգիտե՞ս ցեղիդ պատմութիւնը — ասել է՝ չգիտես ժողովրդիդ ապրած ողբերգութեան պատճառները. ասել է՝ չգիտես, թէ ինչո՞ւմն է նրա ոյժն ու տկարութիւնը. ասել է՝ աղէտալիօրէն քեզ կը պակասի ցեղային ինքնաճանաչութիւնը — մէկը եւ ամենայուսալին այն փարատիչներէն, որոնցով պէտք է կռուել պարտուողականութեան ախտի դէմ, որն այսօր մեզ, որպէս ազգ, սպանելուց առաջ աշխատում է նախ ծիծաղելի դարձնել մեր ահաւոր ողբերգութեան մէջ։
Սիրի՛ր պատմութիւնը։
V։ Ցեղային բարոյականը
Մէկ էլ բանանք մեր ցեղի կեանքի գիրքը, ճանաչենք մեր ժառանգական բարոյական թերութիւնները՝ մեր ժողովրդի քաղաքական խեղճութեան ներգործօն պատճառները հասկանալու համար։
Պատմութիւնը ասում է.—
Իր գոյութեան ձիգ տարածութեան վրայ չի եղել մի դէպք, որ հայութիւնը իր բովանդակ բարոյական եւ նիւթական ոյժերով ծառացած լինէր թշնամու դէմ՝ արտաքին վտանգը զինաթափելու վճռականութեամբ։ Հայաստան ներխուժող թշնամին երբեք իր դէմ չէ տեսել բովանդակ հայութիւնը միացեալ ճակատով՝ արտաքին աղէտը յետ մղելու վճռողականութեամբ։ Թշնամին միշտ էլ ոտք է դրել Հայաստանի հողի վրայ հայ կեանքի այն խառն ու խռով շրջաններում, երբ մեր ցեղի քաղաքական ճակատագիրը վարողները զբաղուած են եղել ներքին կռիւներով։
Երկպառակութեան ախտը յաճախ եւ յաճախ ի դերեւ է հանել մեր ցեղի դասական քաջութիւնը։ Երբ մեր արիութեան միացած չէ եղել մեր միաբանութիւնը՝ միշտ էլ չարաչար պարտութիւնն է եղել մեր բաժինը։ Իսկ երբ նախարար, իշխան, թագաւոր եղել են հաշտ ու համերաշխ՝ միշտ էլ յաղթել է թեւաբաց արծիւը հայոց։
Այն բոլոր ժողովուրդներից, որոնք բարեկամաբար թէ որպէս թշնամի, ոտք են դրած հայ հողի վրայ, ոչ ոք արիութեամբ չէ գերազանցել հայուն։ Օտարը Հայաստանում յաջողութիւն է ունեցել աւելի որպէս աղուէս քան առիւծ։ Հայաստանը որոշ ժամանակաշրջաններում, աւելի հայէն է պարտուած եղել քան օտարէն։
Ուզում եմ ասել, թէ ներքին թշնամին է եղել հայ բազուկը տկարացնողը։ Նա է առաջնորդել օտար զօրքերը դէպի հայկական լեռնակղզին։ Նրա դաւաճանութիւնն է յաջողութեան նժարը յաճախ թեքել թշնամու կողմը։ Եւ եթէ Հայաստան երկրում երբեւիցէ հնարաւոր է եղել որեւէ համազգային ձեռնարկ յաջողութեամբ պսակել՝ դա նշանակում է թէ այդ ժամանակաշրջանում է եղել թշնամին։
Այո՛, աշխարհակալ ազգերի սուրը չպիտի կարողանար բաժանել հայ երկիրը, եթէ հայ պետական գործչի նախանձը ու անհամերաշխութիւնը չնպաստէին թշնամուն։
Տրամաբանօրէն ի՞նչ է հետեւում այդ ամէնից.—
Այն, թէ հայ ժողովուրդի պատերազմներում պարտուելու պատճառները եղել են գերազանցօրէն հոգեբանական, թէ մեր ցեղի անմիաբանութեան բերումով հայ զէնքն ու բազուկը աւելի օտարին են ծառայել քան հարազատ երկրին. թէ թշնամին յաճախ տիրել է Հայաստանին ոչ թէ յաղթական սրով, այլ այս կամ այն հայ պետական գործիչի դաւով ու դաւաճանութեամբ։
Կարճ. արտաքին թշնամին իր զէնքի յաջողութիւնները Հայաստանի հողի վրայ աւելի մեր հոգեբանական թերութիւն-ներին կը պարտի քան իր կարողութիւններին։
* * *
Մինչ ե՞րբ այդպէս։ Մինչեւ ե՞րբ հայոց պատմութիւնը շարունակէ մնալ կրկնութիւնը մեր աղէտալի թերութիւնների եւ սխալանքների։ Ո՞ւր է ելքն այս աննախընթացօրէն ցածր վիճակից, որը մայր երկրին կը սպառնայ գլխովին ոչնչացմամբ, իսկ գաղութների հայութեան աստիճանական ապազգայնացմամբ։
Ո՞րն է այն փրկարար միջոցը, այն համադարմանը, որ հանդիսանար փարատիչը մեր ժառանգած բարոյական ախտերի, որ հոգեփոխէր եւ ապրեցնէր մեզ որպէս ազգ, որ դարձնէր մեզ կարող ներգործօն ինքնապաշտպանութեան եւ ընդունակ' պետական անկախ կեանքի։
Ցեղային բարոյականն է այդ միջոցը, որ պահանջում է երկու բան. առաջինը՝ քաղաքական միակրօնութիւն, երկրորդը՝ զարգացումն այն բարոյական յատկութիւնների եւ ռազմարուեստագիտական կարողութիւնների, որոնք համապատասխան են մեր ժողովրդի հաւաքական կարիքներին եւ էապէս անհրաժեշտ՝ մեր ժողովրդի նիւթական եւ հոգեւոր ինքնապահպանման համար։
Արդի մեր ողբալի վիճակում, երբ մեր հայրենիքի ռազմագիտական բանալիները յանձնուած են օտար դռնապաններին, եւ երբ սպասւում է թրքական մահառիթ հարուած՝ ցեղային բարոյականն է, որ իմաստուն կերպով տեսնել պիտի տայ բարոյական եւ նիւթական այն հսկայական ուժերը, որ այսօր հայութիւնը կը վատնէ ընդունայն։ Ցեղային բարոյականն է, որ ռազմարուեստին ծառայող բոլոր գիտութիւնները պիտի լծէ մեր ժողովրդի ինքնապաշտպանութեան դժուարին գործին, ինչպէս եւ ամբարտակ պիտի կանգնեցնէ այլասերման հեղեղատի առջեւ։
Ապրի՛ր համաձայն ցեղիդ իդէալի, ապրիր համաձայն ցեղիդ բարձրագոյն սկզբունքներին։
Դատապարտելի եւ բարոյազուրկ է այն երջանկութիւնը, որ հակասութեան մէջ է հաւաքական երջանկութեան հետ, որ նպաստում է ցեղի տկարացման, որ խաթարում է այն ներդաշնակութիւնը, որը գոյութիւն պիտի ունենայ մեր մասնաւոր նպատակների եւ ազգային իդէալի միջեւ։
Քաղաքական միակրօնութիւն պէտք է մեզի, քանզի միակն ենք ժողովուրդներից, որն իրաւունք չունի ներքուստ պառակտուած լինելու։
Եթէ ճամբաների տարբերութիւն կայ, ապա կայ նպատակի ընդհանրութիւն։
Պէտք է լինինք միաիդէալ, միաշունչ, միակամ, քանզի անհամերաշխ ու անմիաբան մեր ժողովուրդը պատրաստի որս պիտի լինի իր հարեւանների համար։
* * *
Հայ ընտանիքը դեռ շարունակում է նայել իր զաւակների վրայ, որպէս իր մասնաւոր սեփականութեան։
Իսկ դպրոցը դաստիարակում է հայ մանուկները՝ ընտանիքների եւ ոչ նախ հայրենիքի համար։
Ընտանիք եւ դպրոց դաշնակցած՝ կը շարունակեն միայն առեւտրապաշտ խանութպան եւ արհեստաւոր հասցնել, երբ ժամանակն ու ցեղային բարոյականը հրամայողաբար կը պահանջեն հայէն՝ լինել նա՛խ հայրենակրօն ռազմիկ, չկորչելու համար։
Չենք ուզում հասկանալ, որ Արեւելքի մեր դժբախտ պայմաններում անմտութիւն է տուն շինել ու դաշտեր մշակել, երբ նրանց պաշտպանութեան համար կանխաւ չենք պատրաստուել։
Չենք ուզում հասկանալ, որ յիմարութիւն է անկախ հայրենիքի մասին երազել, երբ նախօրօք նրա պաշտպանութեան համար չենք սպառազինուել։
Չէ՛, չէ՛, չենք ուզում հասկանալ, որ հայ հաւաքականութիւնը օրուայ իր աղքատիկ հոգեբանութեամբ բարոյապէս ազատ չէ աւելի լաւ օրերի մասին երազելու, քանի դեռ հայ աշակերտող սերունդը չէ կրթւում որպէս ազգային նոր ուխտի միջնորդ, որպէս ցեղային բարոյականի կրող։
VI։ Հայ զէնքի անյաջողութեան պատճառները
Մեր օրերը
Յանձին բանակների չափւում են ժողովուրդները։
Կարսի պատերի տակ բախուեցին երկու ժողովուրդներ, երկու հաւաքական հոգեբանութիւններ եւ յաղթեց կիսալուսինը, քանզի ժողովուրդը հոգեբանօրէն պատրաստ չէր կռուի եւ յաղթանակի համար։ Մեր ժողովրդին ցաւագինօրէն կը պակասէր հոգեկան մշակոյթը։ Հայութիւնը կռուադաշտում թէ կռուից դուրս ցուցահանեց հետեւեալ հոգեբանական թերութիւնները, որոնց կը պարտի թուրքն իր զէնքի յաջողութիւնը.—
Ամէն գնով ապրելու խելագար ցանկութիւն, պարտուողական հոգեբանութիւն, նիւթական ծայրայեղ մտահոգուածութիւն, հասարակական զգացումի տհասութիւն, գիտակցական կարգապահութեան բացարձակ չգոյութիւն, տեղական հայրենասիրութիւն, ինքնասիրութեան ցաւ ու չար նախանձ՝ հրամանատարների մօտ, կազմակերպչական պակաս, սխալ համարում թրքութեան մասին, ստրկական վախ, եւ անռազմունակութիւն եւ այլն։
Նրանք, որ մասնակցել են մեր վարած կռիւներին, գիտեն, թէ ինչպէս հայ մարդը ձեռքն ընկած փուճ քուրջի կտորը, տնային ամանը կամ գործիքը գուրգուրանքով կը տեղափոխէր ճակատէ ճակատ, դիրքէ դիրք։ Իր կովը կամ փալասը փրկելու համար՝ նա յաճախ առանց խղճի խայթի կը թողնէր կռուադաշտը, կը դասալքէր։ Այն իրը, որ դուք տեսել էք նրա շալակին կամ ձիու թամբին Կարինում, կը տեսնէք եւ Ղարաքիլիսայում, եւ Ծաղկաձորում, ամէն տեղ, մինչեւ որ հասցնէր տուն։ Իր կամ իր ձիու բեռը թեթեւեցնելու նպատակով, նա աւելի շուտ սակաւաթիւ փամփուշտների մի մասից կը զրկուէր քան թէ անպէտք հնոտիներից։
Շատերը զինուոր կը համարուէին այն պարզ պատճառով, որ զէնք կը կրէին։ Զէնքը չէ մարդս զինուոր դարձնում։ Մեզանում կար օգտախնդիրը, նիւթական մտահոգուածութեամբ գրեթէ հիւանդ անհատը, բայց ոչ անձնուէր զինուորը։ Այդ օրերին, նայելով մեր զօրամասերին, չէր կարելի չվերյիշել Հերոդոտի դատաստանը պարսից բանակների մասին՝ «Աւելի մեծ թուով մարդ կար քան զինուոր»։
Հայ մարդու մէջ չափազանց տկար է հասարակական զգացումը։ Ընդհանուր եւ հանրօգուտ աշխատանքը դեռ պատիժ համարուելու չափ խորթ է հայ մարտիկի համար։ Նա ակամայից կը պատրաստի այն դիրքը, որից ինքը չպիտի օգտուի։
Պատժի չափ ծանր է նրա համար պահակութիւնը, հետախուզական առաջընթացութիւնը, բանբերութիւնը։ Նա գիտէ, որ իր արթուն եւ աչալուրջ հսկումից է կախուած ռազմօրէն անպատրաստ վիճակի մէջ գտնուող զօրամասի ապահովութիւնը, բայց եւ այնպէս նա անվստահելի պահակ է։ Չի կարելի խորապէս վստահ լինել, թէ նա իրեն տրուած բախտորոշ գրութիւնը ամէն գնով տեղ կը հասցնի։ Մեռնել՝ ընկերոջ կամ զօրամասը վտանգից փրկելու համար՝ մնաց հատընտիրների առաքինութիւնը։
Անվարժ բանակային կեանքին եւ կռիւներին՝ նա իրեն, համեմատաբար, լաւ է զգում ժողովրդական ճակատամարտում։ Կարսում նա այն չէր, ինչ որ էր Վանում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Սիւնիքում։ Նրան պակասում է ընդհանուր հայրենիքի գաղափարը, սակայն զուրկ չէ տեղական հայրենասիրութիւնից։ Նա տաճկահայ է, ռուսահայ, պարսկահայ, ապա յետոյ հայ։ Ինչպէս եւ նախ մշեցի, վանեցի, գանձակեցի եւ ապա հուսկ, յետոյ հայաստանցի։ Ահա՛ այդ իսկ պատճառով յաճախ գիտակցական չէր նրա մահը։
* * *
Տաճիկները Հայաստանում ունեցած իրենց յաջողութիւնները աւելի մեզ՝ մեր բարոյական տկարութեան կը պարտին, քան թէ իրենց զէնքին։
Հայութիւնը դեռ չէր ըմբռնել այդ պարզ ճշմարտութիւնը, եւ այսօր էլ կեղծ համարում ունի թրքական բանակի մասին։ Նա տղայամտօրէն հաւատում է թուրք ցեղի քաջութեան առասպելին, գերագնահատելով նրա բարոյական ոյժը։ Այդ սխալանքը ծնունդն է ստրկութեան վախի։
Ո՞վ չգիտէ, որ մեր ժողովուրդը, դեռ պատերազմի չբռնուած՝ ունէր իր պարտութեան ինքնաներշնչումը,— հոգեբանական մի աղէտալի վիճակ, որ ստոյգ պարտութիւն պիտի բերէր մեր զէնքին։
Պարտուողականութիւն եւ յոյս ուրիշի օգնութեւսն վրայ,— ահա որոնք են երկուքը հայ բանակի հոգեւոր ամենավատ թշնամիներից։ Հայոց նորագոյն պատմութիւնը սրանց կը պարտի հակապետական «մայիսեան ապստամբութիւնը»։
Այս հոգեբանութիւնն էր, որ մղեց չպաշտպանել Կարսի ամրութիւնները։ Հոգեպէս այդ տկար արարածներն էին, որ հարուածեցին հայ բանակի ռազմունակ եւ անձնուէր տարրերի արիութիւնը։
Սրանք խախտեցին հայ բանակի բարոյական հաւասարակշռութիւնը, յաղթութեան նժարը թեքելով թշնամու կողմը։
* * *
Մեր քաղաքական ու թուական անզօրութեան եւ հատուածականութեանց բերումով՝ հայը դառել է մեղկ, զիջող եւ նկուն օտարի հանդէպ, հիացողն ու խնկարկողը օտար ոյժի, հաւատացող՝ օտար աստուածութիւնների։ Դարերով զէնք չէ բռնել նրա ձեռքը, ինչպէս եւ նա ազատ չի եղել՝ աներկիւղ ու անկաշկանդ սիրելու եւ պաշտելու ազգայինը։ Հայը, մասամբ, դեռ անընդունակ է գիտակցական զոհաբերութեան, եւ բարձր թռիչքների, որովհետեւ անկարելի է եղել իշխող բարբարոս ժողովուրդների կրունկի տակ նման առաքինութիւնների մշակումը։ Անանձնական բնոյթ կրող այն ամէնը, ինչ որ կատարուած է նրա կողմից իր ստրկական գոյութեան ձիգ դարերի ընթացքին, եղել է հարկադրաբար, ակամայից։
Այո՛, հայը իր նկարագրի ստուերային կողմերի մի խոշոր մասը կը պարտի դարերի ստրկութեան։ Օտարի ծանր գարշապարը ժամանակ է ունեցել մէկիկ-մէկիկ տրորելու նրա ցեղային առաքինութիւնները։
Ահա՛ թէ ինչու այսօր, անշուշտ ոչ իր ամբողջութեան մէջ, նա պարտուողական է, անհայրենասէր եւ անարի։ Դարերով նրա հայեացքը կտրուած է եղել կեանքի բարձունքներից, ճակատը՝ խոնարհ, մտածումը՝ թեւաբեկ, ցանկութիւնները՝ երկչոտ։
* * *
Հայ ժողովրդի թերութիւններն ու արատները աւելի շեշտուած են իր մտաւորականութեան մէջ։
Հայ մտաւորականի հոգին անհամեմատօրէն աւելի է ամայացած։ Պարզ ժողովուրդը երբ եւ ուր որ հնարաւոր է եղել, խուսափել է հրապարակից, քաշուել ու կծկուել է իր յարկի տակ։ Հայ մտաւորականը, ընդհակառակը, որպէս հասարակութեան եւ հրապարակի մարդ՝ աւելի լայն յարաբերութիւններ, գործունէութեան աւելի մեծ ասպարէզ ունենալով, աւելի է ենթակայ եղել օտարի այլասերիչ ազդեցութեան։ Նա յաճախ իր ցեղային առաքինութիւնների խաթարման գնով է յարմարուել անհարազատ միջավայրին։ Եւ զարմանալի չէ, որ այսօր հայ մտաւորականութեան որոշ մասը ցեղային բարոյականի փոխարէն միայն հասարակական մեռեալ ծիսակատարութիւններ ունի։
Քիչ չեն «ստուեր եւ զովութիւն» փնտռողները, մասնաւորապէս քաղաքական հոսանքների մէջ, ինչպէս եւ նրանք, որոնց հոգեւոր ողջ հարստութիւնը իրենց լեզուի ծայրին է եւ բառերի մէջ։ Գիտեն եւ սիրում են ճառել զայրոյթով, թէ քանիցս չար նախանձի երեսից է կործանուել Հայաստան երկիրը, բայց եւ այնպէս հազուագիւտ չէ հոգեւոր դեղնութեամբ տառապողը մեր կեանքում։ Հոգեպէս ծոյլ՝ հայ մտաւորականներից շատեր չեն հաւատում իրենց ցեղի հանճարի ոյժին։ Շատերի համար չկան ազգային մեծութիւններ։ Իրենք տկար՝ արտաքին թշնամին միշտ էլ գայլ է թւում իրենց։ Սիրում են եւ ղեկավարի դերը, բայց չեն արդարացնում այդ անունը։ Մտնելով կուսակցութիւնների մէջ՝ արժէքաւորում են իրենց անձը եւ ոչ կուսակցութիւնը։ Եւ յաճախ իրենց եսին ստորադասում են կուսակցութիւնը, այդ վերջինին՝ իրենց ժողովրդի շահերը։
Այսպէս, շատ են եւ հասկանալի հայ հոգեբանութեան ստուերային կողմերը։ Դարերով զրկուած պետական կեանքից՝ հայութիւնը, մասնաւորապէս նրա մտաւորական տարրը իրեն ազատ է համարել հաւաքական պարտականութիւններից։ Զրկուելով պատասխանատու պաշտօնների մէջ երեւնալու հնարաւորութիւնից՝ ժամանակի ընթացքում հայ մտաւորականի մէջ չքանալու աստիճան տկարացել է պատասխանատուութեան զգացումը։ Նա օտարին ծառայել է կէս սրտով, ակամայից։ Եւ օտարի դարեր տեւող նւաստացուցիչ վերաբերմունքը, հասարակական կեանքի եւ անանձնական իդէալների եւ պարտականութեանց պակասը հայ մարդուն սերտօրէն կապել են իր նեղ յարկին, իր ընտանիքին։
Հասկանալի է, որ նման հոգեբանական մթնոլորտում դարերով շնչող ժողովուրդը պիտի այլանդակէր իր հասկացողութիւնը հասարակական եւ պետական կեանքի մասին, պիտի կլանուէր առօրեայ կեանքի արտաքին շինարարութեամբ, դառնալով զգալիօրէն անտարբեր դէպի իր ցեղի հաւաքական ճակատագիրը եւ պիտի կորցնէր իր ցեղային բարոյականը։
Ահա՛ թէ որտեղի՞ց եւ որո՞նք են մեր բարոյական թերիները, որոնց կը պարտի թուրք զէնքը Հայաստանում իր յաջողութիւնները։
Աղէտալի անգիտացում
Օտարներին նմանելու յիմարութիւնը ոչ մի ասպարէզում այնքան չարաչար չէ պատժւում, որքան կռուադաշտում։
Ահա՛ թէ ինչու իմաստուն զօրահրամանւստարութիւնը դաստիարակութեան եւ ղեկավարութեան գործում պէտք է յենուի ցեղային անհատական թէ հաւաքական հոգեբանութեան վրայ։ Նա ընդունակ պէտք է լինի ուսումնասիրելու եւ ճանաչելու աշխարհագրական հոգեբանական միջավայրը, որի հարազատ ծնունդն էր, եւ ապա հաշուի առնելով այդ վերջինը, պէտք է մշակել կարողանայ իր խնամքին յանձնուած զօրական ոյժերը նախապատրաստելու եւ որպէս ազգային քաղաքականութեան զէնք գործածելու եղանակը։
Ասել է՝ մի երկրի բարձր հրամանատարութիւնը, իր անունն արդարացնելու համար, պէտք է լինի ազգային՝ յաջող ռազմավարութիւն ունենալու համար։
Հայաստանի Հանրապետութեան հրամանատարութիւնը ազգային էր, միայն անունով, եւ հէնց այդ էր պատճառը, որ նրա համար անծանօթ մնացին մեր երկրի եւ ժողովրդի առարկայական պայմանները, որոնց անգիտացումը իր յետեւից անխուսափելիօրէն քաշ տուեց Կարսի աղէտը։
Հայ երկրի ինքնապաշտպանութեան վարիչները հրամայողաբար պէտք է հաշուի առնէին հետեւեալ տուեալները.—
— Հայաստանի աշխարհագրական դիրքը, նրա երկրամասային ծաւալը, նրա տեղագրական բնոյթը, ժողովրդի քանակը, նրա հատուածականութիւնը, նրա քաղաքական իդէալը, նրա եւ իր իսլամ հարեւանների փոխյարաբերութեանց բնոյթը եւ այլն։
Մեր երկրի դիրքի եւ փոքրիկ ծաւալի շնորհիւ Հայաստանի բարձր հրամանատարութեան ամէն մի ռազմավարական թէ ռազմագիտական սխալը պիտի ունենար ճակատագրական հետեւանք։ Շատ անգամ գրեթէ առաջին անյաջողութեամբ առաջացած գաղթը կամ զանգուածային դասալքութիւնը ամենաբարոյալքիչ ձեւով պիտի անդրադառնար թէ՛ գործօն զօրամասերի եւ թէ՛ թիկունքի հոգեբանութեան վրայ, անհնարին դարձնելով հետագայ դիմադրութիւնը։
Ահա թէ ինչո՞ւ Հայաստանի գերագոյն հրամանատարութիւնը ընդգծած առաջին երկու պայմանների թելադրութեամբ պիտի ունենար անվրէպութեան աստիճան յաջող ռազմավարութիւն։
Երրորդ եւ չորրորդ պայմանների պահանջմամբ Հայաստանի զինուորական նախարարութիւնը պիտի վարէր «փոքրիկ պատերազմ»՝ տալով իր ճակատամարտներին ժողովրդա-պարտիզանական բնոյթ։
Յանցաւոր տգիտութիւն էր կիրարկումը ռուսական զանգուածային ռազմավարութեան, որը մեծ ժողովուրդ եւ, յամենայն դէպս, ոչ մեր երկրի տեղագրական բնոյթն է պահանջում։
Հինգերորդ եւ վեցերորդ պայմանների գոյութեամբ ՀՀ զինուորական նախարարութիւնը պիտի մղուէր օր առաջ միօրինակութիւն մտցնել ռուսահայ եւ արեւմտահայ տարրերի միջեւ, զինուորական ծառայութիւնը պարտադիր դարձնելով նաեւ վերջինների համար։
Կամաւոր զօրամասերի գոյութիւնը հասկանալի է պատերազմի՝ բայց ոչ եւ խաղաղ ժամանակ, երբ այդ չէ կարող բացասաբար չազդել Հանրապետութեան կանոնաւոր բանակի հոգեբանութեան վրայ։
Կայ, վերջապէս, մահմեդականութեան տարամերժ հոգեբանութիւնը, նրա դարաւոր թշնամանքը դէպի ոչ-իսլամ մարդկութիւնը եւ մասնաւորապէս դէպի հայութիւնը, կայ նւաճողական համաթրքականութիւնը, կայ հայ ժողովրդի պահանջը տաճկահայ նահանգների մասին, եւ մի շարք այլ պատճառներ, որոնք հայթրքական թէ հայ-թաթարական բախումներին պիտի տային ծրագրուած կոտորածի բնոյթ։
Ոչ թէ միայն հողային նուաճում, այլեւ զանգուածային ջարդ, տեղահանութիւն, աւերածութիւն — հայ ժողովուրդը մէջտեղից բառնալու խելագար ցանկութիւն,— ահա մահմեդականութիւնը իր եւ մեր միջեւ ծագած պատերազմների ժամանակ։
Ինչո՞ւ չէ յաղթել, ինչո՞ւ յաճախ նոյնիսկ չէ կռուել հայ զօրքը։ Գիտենք, որ նա շատ անգամ վերջնական պարտութեան է մատնուել կռիւների հենց առաջին շրջանում, որ հենց առաջին անյաջող բախումը մեր զօրքի պարտութիւնը դարձրել է անսրբագրելի, վերջնական, որ մեր զօրքի մի շարք պարտութիւնները եղել են միաժամանակ եւ բարոյական։
Ինչո՞ւ Կարինից մեր զօրամասերը նահանջեցին, ուղղակի Կարս եւ ապա՝ Դիլիջան։ Ինչո՞ւ Երեւանում տեղի տուածները քաշուեցին Սիւնիք, առանց կանգ առնելու մինչեւ Սիւնիք ձգուող տարածութեան որեւէ կէտի վրայ՝ դիմադրութիւն ցոյց տալու նպատակով։ Ինչո՞ւ այդ հսկայ տարածութեան վրայ նրանք չվերածեցին որոշ բարձունքներ՝ արծուի բների, որոշ ձորեր՝ լէոնիդասեան կիրճերի, որոշ դաշտեր փառքի թատրերի։
Ո՞վ է մեղաւոր հայ զէնքի անյաջողութեան մէջ։
Անշուշտ միայն ոչ զինուորը։
Զինուորը չէ մեղաւոր, որ իրեն պակասում է կռուեցնողը, ինչպէս եւ այն անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է դիմադրութիւնն ու յաղթանակը։ Զինուորը չէ, որ իր հրամանատարութիւնը չէ հասկանում թէ կռուի օրերին ճակատամերձ վայրերում տեղ չպիտի ունենան հասարակութեան կրաւորական տարրերը։
Կարինը եւ Կարսը իրենց անկման նախօրեակին այլեւս բերդաքաղաք չէին, այլ մի-մի շուկայ, աւելին՝ մի նոր Արշակաւան, ուր կարելի էր ամէն մի քայլափոխում հանդիպել ոչնչով այդ փափուկ շրջաններին չը կապուած գաղթականին, զէնքի առեւտրով զբաղողին, դասալիքին, աւարառուին, չարաշահողին եւ նման մութ ահընկէց տարրերի ամբողջ խմբեր։
Հասկանալի չէ՞, որ նման քաոսի եւ ապականութեան մէջ բացարձակապէս անհնարին պիտի լինէր դիմադրութեան մղել ոչ թէ բարոյալքուած հայ զօրամասերը, այլեւ Կեսարի հռչականուն լեգէոնները։
Հետեւա՞նքը։ — Աննախընթաց խուճապ, գաղթ եւ... տխուր պատմութիւն։
Ինչո՞ւ Կարսն ընկաւ 1920թ. աշնան, որովհետեւ մեր զօրքը Կարսի տակ դարձած էր հաւաքական հոգուց զուրկ մի զանգուած, որի մէջ կային՝ նախկին ռուս ծառայութեան հայ զինուորը, անշուշտ, ծանօթ զէնքի գործածութեան, բայց հոգեբանօրէն դեռ ոչ ազգային զինուոր, մանր առեւտրականը, իր առօրեայ ապրումներով, չնկատուելու աստիճան չնչին թուով «մտաւորականներ» իրենց ծխական տրամադրութեամբ եւ օտարալեզու զինուորական արհեստաւորը։ Սեղմ ասած՝ կար պարտութեան եւ աղէտալի նահանջի համար ամէն ինչ, իսկ դիմադրութեան եւ յաղթանակի համար' ոչինչ։
Ահա՛ թէ ինչու ոչ միայն չյաղթեց, այլեւ չկռուեց հայ զօրքը։ Այն պատերազմներից չէր հայ-տաճկականը, երբ կռուադաշտ նետուած ժողովուրդը հարիւրապատկում է իր ոյժերը եւ երիտասարդանում, երբ ոյժի եւ ոգեւորութեան մի հեղեղ է անցնում ժողովուրդների հոգեկան աշխարհով եւ ստեղծում անձնուիրութեան համաճարակ, երբ տղամարդը՝ անկախ իր տարիքէն, արհեստէն, արուեստէն, ամաչում է մնալ ու երեւալ թիկունքում, երբ «մեռելները բարձրանում են գերեզմաններից մասնակցելու ճակատամարտերին». սեղմացած՝ երբ սուրը մերկացրած ժողովուրդը հոգեպէս վերածնւում է օրերի եւ ժամերի ընթացքում։
Կար եւ աղէտալի մի սխալ ռազմավարութեան մէջ։ Դա «գծային» կոչուած ռուսական ռազմավարութեան կիրարկումն էր հայկական բնաշխարհում, որը գերազանցապէս հերոսական կռիւների թատերավայր է։
Մեր որոշ երկրամասերի տեղագրութիւնը ալպեան բնոյթ ունի. մի կարեւոր պարագայ, որ հաշուի չառաւ հայկական սպայակոյտը եւ մնաց կառչած ռուսական զանգուածային մարտավարութեան մեռեալ ձեւերին։ Այդ տիպի ռազմավարութիւնը պահանջում է նախ թուապէս մեծ ժողովուրդ։ Կռուի նման ձեւեր գործադրելու համար՝ պէտք էր ունենալ քանակով եթէ ոչ աւելի գոնէ հաւասար ոյժեր։ Եթէ պէտք էր վաշտը՝ վաշտի, եւ գունդը գնդի դէմ հանել, խելագարութիւն էր կռուի ձեռնոց նետելը կամ ընդունելը։ Հասկանալի պատճառներով մենք թուապէս ոչ գերազանցել, ոչ էլ հաւասարուել կարող էինք թշնամուն։
Ասել է՝ կռուի ձեռնոցը ընդունելով՝ հայկական սպայակոյտը իր ամբողջ յոյսը պէտք է դնէր երկու բանի վրայ — գերազանց ռազմավարութեան եւ պատերազմի հրոսակային բնոյթի վրայ։
Մեր ոյժերի 3/4-ը կլանեց Կարսը, որի անկումից յետոյ նահանջի ճամբան բռնած հայկական զօրամասերը այլեւս անկերպարան զանգուածներ, ամբոխներ էին։
* * *
— Պատերազմ, եւ գաղթ ու նահանջ չէ նկատւում հայերի կողմից։ Ինչո՞ւ են անդամալուծուած թուրք բանակի շարժումները։ Պատճա՞ռը։
— Որովհետեւ հայ ժողովուրդը վճռած է կտրել նահանջի հրաման արձակողի յանցաւոր ձեռքը։ Որովհետեւ հայ ռազմիկը միայն մի հատիկ ճամբայ է թողել թշնամուն՝ իր դիակի վրայով։
— Ինչո՞ւ են ընդունայն անցնում թշնամու բոլոր հարուածները։ Ինչո՞ւ հայ գիւղեր չեն ծխում, դիակոյտեր չեն երեւում։
— Որովհետեւ կենդանի բերդ է հայ ռազմիկի կուրծքը, որովհետեւ մինչեւ այդ՝ հայը յաղթել է իր բոլոր տկարութիւնները։
— Ինչո՞ւ են այնքան աննշան հայ մահերը, եւ յաղթական բոլորն էլ։ Ինչո՞ւ թշնամին անիծում է պատերազմը եւ փախչում Հայաստանի սահմաններից։
— Որովհետեւ մեր մարտիկին ղեկավարում է իր ցեղի ոգու ձեռքը։ Որովհետեւ ամէն մի զինուոր եւ իր ղեկավարն է այստեղ, իսկ ամէն մի հրամանատար՝ միաժամանակ եւ զինուոր է։ Դրա համար էլ նախաձեռնութեան, յանդգնութեան եւ հնարագիտութեան ոգին զարգացած է հանճարեղութեան աստիճան։ Որովհետեւ միայն մի հատիկ ընդհանուր հրաման կայ դրուած բոլորին, ցեղի հրամանը՝ յաղթել։
Չկայ մարդ մեքենան, չկան հոգեպէս ծոյլ զանգուածներ՝ խցկուած դիրքերի եւ երկրաչափական ձեւերի մէջ։ Կան կենդանի շանթարգելներ, որ քաշում, չէզոքացնում, զինաթափում են թշնամու հարուածները։ Կան դարանամուտ, յանկարծայարձակ թեթեւ հրոսախմբեր, վարժուած հին պարթեւական ռազմախաղերին։ Կայ գիտակցութիւնը, թէ ով պատրաստ չէ յանուն Հայաստանի մեռնելու ամէն վայրկեան՝ արժանի չէ հայ կոչուելու։
Կայ հպարտ գիտակցութիւնը, թէ պարտուել՝ ասել է կորցնել իր գոյութեան իրաւունքը, ասել է անարժան լինել անկախօրէն տեղ գրաւելու արեւի տակ։
Կայ ազգային սրբազան պատուասիրութիւնը՝ ոչ ոք է ուզում անարգուած հայրենիքի զաւակ կոչուել։
Քաջութիւնը այստեղ գերագոյն արտայայտութիւնն է մարդկային իմացականութեան։ Վախ չկայ, պարտուած է նա հայի կողմից։
Ահա՛ թէ ինչպէս պէտք է լինէր մեր վերջին պատերազմը։ Աւա՜ղ, նկարագրածս բնոյթը չունեցաւ նա, եւ դրա համար էլ մի սեւ էջ եւս ունեցաւ մեր նորագոյն պատմութիւնը։
VII։ Ցեղային բարոյականի պահանջները
Հասարակական արդարութիւն
«Եւ, ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրայ»,— ժամանակին այսպէս կը խօսէի լեռնահայութեան, քանզի խեղճերի արցունքից եւ թոյլերի անարիութիւնից են կործանւում հայրենիքները։
Իսկապէս, ինչպէ՞ս կարող է հզօր եւ երջանիկ լինել մի ժողովուրդ, որի ճակատագրով չեն հետաքրքրւում իր բոլոր որդիները. մի պետութիւն, ուր իշխում են որոշ դասակարգեր, բայց ոչ բոլորը. մի հայրենիք, որը հարազատ մայրը չէ բոլորի եւ ամէն մէկի, որի մայրական ստինքները չեն ծծում իր բոլոր զաւակները։
Միայն պարտականութիւններն ու դժբախտութիւնները չեն, որ ընդհանուր պէտք է լինին, այլեւ իրաւունքներն եւ ուրախութիւնները։ Սրանում է երկիրների հզօրութեան գրաւականը, սրանում է եւ հիմքը հասարակական ճշմարիտ բարոյականի։
* * *
Աւազի վրայ է հիմնուած այն պետութիւնը, ուր բարեկեցիկների կողքին կան թշուառ տարրեր՝ ենթակայ զրկանքի, գերի աղքատութեան։ Ամուր չէ այն պետութեան հիմքը, ուր առատութեան մէջ գգուողի ուրախ քրքիջների հետ լսւում է եւ աղքատի վայը։
Օրհնուած չէ՛, հզօր չէ՛, ապագայ չունի այն պետութիւնը, ուր արեւը չի ծագում բոլորի համար, ուր բաւարար սնունդի եւ գլուխ դնելու տեղի համար հառաչողներ կան։ Այդպիսի պետութեան մէջ է, որ իշխում է հասարակական անզգայութիւնը, ուր առանց ամօթի եւ խղճի խայթի մարդիկ անցնում են թշուառների մօտով։
Չկայ աւելի մեծ չարիք մի երկրի համար, քան դասակարգային եսասիրութիւնը։ Դա խաթարում է ազգային անհատականութիւնը, ներքուստ պառակտում ժողովուրդը, թունաւորում միեւնոյն ցեղին պատկանողների փոխյարաբերութիւնները, թուլացնում պետութիւնը։
Ինչպէս անհատականը, կոյր է եւ հաւաքական եսասիրութիւնը։ Այդ հրէշը պէտք է սպանուի վաղուայ Հայաստանում։
Այս կամ այն դասակարգը չէ՛, որ պէտք է իշխէ վաղը, այլ ամբողջ ժողովուրդը։
* * *
Չկայ մի երկիր, ուր հնարաւոր չլինէր մօտաւոր հաւասարութիւնը, մի երկիր, որը չկարողանար անկարօտ դարձնել իր բոլոր զաւակներին, եթէ այնտեղ թագաւորում է հասարակական արդարութիւնը։
Եթէ չկայ հասարակական արդարութիւն, անիծուած է իշխանութիւնը, որ արդարացնում է որոշ տարրերի ընչազրկութիւնը։
Եթէ չկայ հասարակական արդարութիւն, ասել է՝ կայ այն ամէնը, ինչ որ արագացնում է անփառունակ անկումը պետութիւնների։
Իսկ այնտեղ, ուր թագաւորում է աստուածային օրէնքը, այնտեղ ընչազուրկին եւ անարիին փոխարինում է արի եւ անկարօտ քաղաքացին։ Իսկ այնտեղ, ուր չկայ ընչազուրկը, անարին, վատը, այնտեղ չէ երեւում արտաքին թշնամին հրով եւ սրով, այնտեղ բարգաւաճում է եօթնիցս օրհնուած, ապահով ու երջանիկ հայրենիքը։
Եթէ հայ մարդը խեղճ եւ անարի պիտի մնար եւ իր անկախ հայրենիքում, էլ ինչո՞ւ էր պէտք անկախութիւնը։ Եթէ դարերով օտար լծերի տակ չարչրկուած հայութեան մի մասը թշուառ պիտի մնար եւ իր ազատ հայրենիքում, էլ ինչո՞ւ էր պէտք ազատութիւնը։ Չէ՛, չէ՛ վաղուայ Հայաստանում չպէտք է լինին խեղճեր, ընչազուրկներ, անարիներ։ Բոլորն էլ պէտք է լինին անկարօտ, առաքինի, արի։ Հայ հայրենիքի ապահովութիւնն է պահանջում այդ։
Մեր անկախութեան մայիսը
Ազգերը, ինչպէս եւ անհատները, յաճախ մեծ եւ յաղթական լինելու կարիքը կը զգան։ Նրանք կ՛ուզեն ունենալ գիտակցութիւնը իրենց տիրական կամքի, որը եւ ձեռք կը բերեն յաղթական պայքարի մէջ։
Այո՛, սէրը դէպի յաղթանակը եղել է եւ կը մնայ բացարձակ պայմանը ազգերի եւ անհատների ստեղծագործ կեանքի։
Մեր ժողովուրդի երկու մեծափառ գործերը՝ Սարդարապատն ու Ղարաքիլիսէն, ուր նա այնքան հիասքանչ եւ բուռն կերպով երեւան բերաւ անկախ հայրենիք ունենալու իր յաղթական կամքը, պէտք է բացատրել ոչ միայն ինքնապաշտպանուելու հարկադրանքով, այլեւ իրեն մեծ ու յաղթական զգալու գերագոյն կարիքով։ Ողբերգօրէն երջանիկ 1918-ի ընթացքում հայութիւնն ունեցաւ իր քաղաքական Աւարայրը Արարատի ստորոտում։ Իր դարաւոր նկուն եւ անփառունակ գոյութիւնից դժգոհ՝ մեր ցեղի ոգին իրեն տիրական ու մեծ զգալու կարիքից խթանուած՝ բարձրացրեց հայոց անկախ պետութեան շէնքը, որի գրանիտէ հիմքը դրուած կը մնայ աստուածաշունչ որդիների նշխարների
Վրայ։
* * *
Մայի՜ս 28-ը։
Այդ օրը հայութիւնը հագաւ իր փառքի ու հզօրութեան ծիրանին եւ բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին։ Եւ Արարատեան արեւը երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագաւոր ժողովուրդ եւս, որը ստրուկ էր երէկ»։
Այդ օրը — փառքն ու պսակումը մեր ժողովրդի ազատագրական գերմարդկային ճիգերի — դարերով օտար կրունկների տակ տրորուող «քրիստոնէական արհամարհուած հօտը» իր վարած աշխարհածանօթ պայքարի շնորհիւ հռչակուեց ազատ։ Այս աստուածային օրը մարդկութեան անիրաւութեան կողմից աշխարհի քարտէսից անհետանալու դատապարտուած մեր հայրենիքը, որն աշխարհագրական կէտ կը համարուէր այլեւս, հռչակուեց անկախ։
Հայութիւնը յաղթեց մահն այդ օրը, վերջ դնելով իր դարեր տեւող հոգեւոր եւ նիւթական ծանր հոգեվարքին։ Մայիսեան հերոսական շարժուձեւը վերացնելով ապազգայնացման մահաբեր վտանգը, փրկեց նաեւ գաղութահայութեան ազգային դիմա-գծութիւնը։ Օտար պետութիւնների մէջ երեւաց հայ եռագոյնը, դեսպանը, հիւպատոսը, որոնց միջոցաւ տարաշխարհիկ եւ տարալեզու հայութիւնը հոգեբանօրէն կապուեց իր պետութեան, դառնալով հայահպատակ։
Հայաստանի անկախութեամբ հայութիւնը, որպէս ցեղագրական ուրոյն միաւոր, վերստացաւ մարդկութեան օգտակար լինելու իր կարելիութիւնը, որին պատմական մեծ առաքելութիւն է վերապահուած Մերձաւոր Արեւելքում։
* * *
Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թէ հնարաւոր է խօսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողութիւնը։ Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կը յաջողի։ Այդ նուիրական թուականը կը խորհրդանշէ հայրենիքին ու իր անկախութիւնը, հայրենիքը, որ Աստծու պէս աւելի սրտի քան ուղեղի մէջ կ՛ապրի։
Եգիպտական գերութիւնից վերադարձած Իսրայէլը հերոսական փորձեր կը կատարէր՝ վերականգնելու կործանուած Սիոնը։ Թշնամին, սակայն, կը քանդէր այն, ինչ որ գուրգուրանքով կը վերաշինէր մարգարէների ժողովուրդը։ Թշնամին կը գրոհէր, իսկ Իսրայէլը՝ մի ձեռքում սուրը, միւսում բրիչը առած՝ եւ կը մարտնչէր, եւ կը վերաշինէր։ Եւ նա կործանուած չհամարեց Սիոնը, անգամ այն ժամանակ, երբ նրանից մնացել էր մի հատիկ քանդուած պատ՝ այնքան լայն, որքան որ պէտք էր հնարաւորութիւն տալու մի խումբ ուխտաւորների՝ նրան սեղմելու իրենց դէմքերը, եւ նրա ետեւը թագցնելու իրենց արցունքը։
Իրլանդիան, յարգելով զոհագործութեան օրէնքը, ազատութեան զոհասեղանի վրայ դարերով վառ պահեց կրակը։ Նրա կրծքի տակ չմեռաւ ազատասիրութեան ոգին, մինչեւ որ կը վերականգնէր քաղաքականապէս, կը դառնար թագաւոր ժողովուրդ՝ տէր անկախ հայրենիքի...
Եթէ կ՛ուզես լսել եւ հայ մարդուն անկախ հայրենիքի մասին, հարցրու հայ գաղթականին, որի տառապանքը ծաղրելու համար՝ ձեռքը գայլի անցագիր են տուած, եւ երկրէ երկիր կը քշեն։ Հարցրու հայ որբին, որին մարդկային կեղծ ողորմասիրութիւնը մի ձեռքով չոր հաց, միւսով թոյն կուտայ։ Հարցրու հայ բանուորին, որ դատապարտուած է օտար հայրենիքներում աժան աշխատաւոր ձեռքերի եւ անխաչ ու անտէր գերեզմանների թիւն աճեցնելու։ Հարցրու հայրենի հողի վրայ իր արեան հետքերը թողած տարագիր հայ զօրականին, որն այրող կարօտի ժամերին անճառելի քաղցրութեամբ կը մօտենայ արծաթեայ սափորին, որի մէջ ջերմաջերմ պաշտամունքով կը պահէ հայրենի երկրէն բերած մի բուռ հողը։
Մեծ մեռելների պաշտամունքը
Իր ապագայի հոգը տանող ամէն մի ազգ հսկումի իր օրը, ժամը, վայրկեանն ունի։ Խոհուն հսկումներ, երբ երկիւղածօրէն իր մտքի ձեռքով կը բարձրացնէ ներկայի աչքէն ապագան ծածկող վարագոյրը եւ այսպիսով կը յաջողէր գաղտնիքներ կորզել ժամանակի ծոցէն։ Ազգային տօների, եւ մասնաւորապէս մեր անկախութեան Մայիսին մասին է խօսքս։ Տօներ, որոնք այնքա՜ն մեծ շքով ու հանդիսաւորութեամբ կը կատարուին քաղաքակիրթ ազգերի մօտ։
Սակաւաթիւ են տօները մեզանում, եւ. աւա՜ղ, եղածներն էլ կը տօնենք կէս սրտով, կը տօնենք, որովհետեւ սովորութիւն է տօնել։ Տօնակատարութիւնները մեզանում աւելի մեռեալ ծիսակատարութիւններ են քան խորհրդածութեանց օրեր, ժամեր, որոնց ընթացքում ինքնաճանաչ ազգերը կ՚ոգեկոչեն իրենց սրբին, լուսակրին, հերոսին, կ՚ոգեխառնուին նրանց հետ՝ հոգեպէս աճելու համար։
Ահա՛ խորհուրդն, իմաստը տօնակատարութիւնների։
Ազգերն իրենց ծոցի մէջ կ՚ապրեցնեն մի որակական փոքրամասնութիւն,— սուրբը, լուսակիրը, հերոսը — որ կ՚ապրի ոչ իր անձով եւ ոչ իր անձի համար, որ կը մեռնէ՝ չմեռնելու, կը մեռնէ՝ իր ցեղն ապրեցնելու համար։ Ոգու ազնուականութիւնն է այդ համացեղ փոքրամասնութիւնը, ժողովուրդների ամենամեծ, անկորնչելի եւ անմեռ հարստութիւնը։
Սուրբը, որ ոսկէ շղթայով անհատի ու ժողովուրդների հայեացքը կապուած կը պահէ աստղերին՝ այդ վերջինները կեանքի ճահճէն ու բարոյական նեխութենէն զերծ պահելու համար։ Լուսակիրը, որ կը հալածէ խաւարը, անհատի եւ հաւաքականութեան հերոսը, որ կռթնած իր յաղթական սրին՝ արթուն կը հսկէ հայրենի սահմանների վրայ։
Ոչինչ են անհատը ու ազգը, եթէ նրանց պակասում է աստուածային գիծը։ Առանց սրբի, լուսակրի եւ հերոսի՝ գոյութիւն չէր ունենայ հոգեւոր մշակոյթը, եւ մարդկային ցեղը դատապարտուած կը լինէր քարշ տալու անասնաբուսական մի տխուր գոյութիւն։
Փորձեցէք մի վայրկեան մոռացութեան տալ հայ խաչի, այբուբէնի ու սրի հերոսներին, եւ էլ ոչինչ կը մնայ, որ իրաւունք տայ մեզ ազգ կոչուելու։ Հոգեւոր անապատի կը վերածուի մեր կեանքը, պատմութիւնը։ Դպրոց, եկեղեցի, ընտանիք կը կորցնեն իրենց բարոյական բովանդակութիւնն ու խարիսխը։ Կը ցամքին ստեղծագործ ոգեւորութեան բոլոր աղբիւրները։
* * *
Մի ժողովրդի սրբութիւնների կարգին կը պատկանին եւ պատուոյ վէրքերը, սպիներն իր ընտիր որդիների։
Որքան անխառն եւ ուժեղ է յարգանքը դէպի այս սպիները եւ որքան մեծ թուով մարդկանց հոգիների մէջ տեղ ունի այդ յարգանքը՝ այնքան լուսաւոր եւ առաքինի է ժողովուրդը, այնքան յուսալի է նրա ապագան։
Պատուոյ սպին եղել է եւ կը մնայ հոգեւոր ամենամեծ զարդը։
Սպիազարդ գործիչը կը նմանի վարդենուն, որը զարդարելով իրեն, կը զարդարէ նաեւ իր շրջապատը, պարտէզը։
Չկայ աւելի մեծ եւ աններելի յանցանք, քան անյարգալից վերաբերմունքը դէպի սպիացած վէրքերը մեր ազգի գործիչների։ Յարգալից պէտք է լինել անգամ դէպի թշնամու պատուոյ սպիները։
Կասկածելի է բարոյականը մի ժողովրդի, որին պակասում է յարգանքը դէպի իր սպիազարդ հերոսը, լուսակիրը եւ սուրբը։
* * *
— Ես կ՚ուզէի,— գրեթէ մարգարէի յափշտակութեամբ սկսեց Աշոտը,— ես կ՚ուզէի, որ Սիւնիքի լեռներից մէկի ստորոտում բարձրացուէր լեռնաշխարհի կռիւներում ընկած մեր մարտիկների փառատաճարը։ Մի ընդհանուր մատուռ եւ գերզմանաքարերը փոխարինող ժայռեր այս մակագրութեամբ՝ «Ընկան, որ ապրեն եւ ապրեցնեն իրենց ցեղը»։
— Այո՛, մեր ժողովուրդը պէտք է ունենայ իր փառքի սրբարանը, բայց ոչ միայն Սիւնիքի երկնքի տակ եւ ոչ լերանց փէշերին։ Թող հոգով արծիւ մեր ռազմիկները հանգչին իրենց սիրած լեռների երկնահաս բարձունքներին։ Թող նրանց սէգ գագաթներին անմար պլպլան կանթեղները երախտագիտութեան։ Արշալոյսները թող համբուրեն, վերջալոյսները ոսկեզօծեն քաջաց շիրիմներն ու ժայռերն ամէն օր։ Եւ թող ամէն տարի յաղթութեանց տօներին սերունդները ոգեկոչեն մեր հայրենաշունչ մեռելները ու դաստիարակուեն նրանց մեծագործութիւններով, որպէսզի սովորեն կեանքէն աւելի գիտակցական մահը սիրել։
— Թող այդպէս լինի,— որպէս պատասխան իմ խօսքերին,— աւելացրեց Աշոտը եւ իր յոգնաթախիծ հայեացքը դարձրեց դէպի Խուստուպեան բարձունքները։
Լեռների պաշտամունքը
«Եօթը բարձունք ունի այս ռազմաճակատը՝ հպա՜րտ բարձունքներ, որոնց տիրելու մէջ, որոնց վրայ է մեր փրկութիւնը։ Ով տիրեց այդ լեռներին՝ նա է տէրը Հայաստանի»։
Ժամանակին զօրամասերիս ուղղած իմ մարտագրերից մէկի այդ տողերի մէջ հաւասար չափով ճշմարտութիւն եւ խոր հոգեբանութիւն կայ։
Սիւնիքը լեռներ ունի, որոնց գրաւումը թշնամու կողմից կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ ոչ միայն լեռնահայութեան, այլեւ ամբողջ Հայաստանի համար։
Գրաւելով որոշ բարձունքներ Սիւնիքում, իմ գնդերը յաջողեցան մեր լեռնաշխարհի երեսից սրբել երկու հարիւրի չափ թշնամի գիւղեր եւ վերացնել հայ ազգաբնակչութեան գլխին կախուած մահմեդական վտանգը։
Սիւնիքը սեւ հողերի վերածելու նպատակով, թուրքն ու թաթարը քանիցս ձգտել են անսպասելիօրէն երեւալ այս կամ այն ռազմագիտօրէն կարեւոր բարձունքի վրայ եւ նեղը դնել հայութիւնը։ Կռուի միեւնոյն ռազմափորձային ձեւերին դիմել ենք եւ մենք՝ օգտագործելով լեռներն ու բարձունքները, որպէս յամառ կէտեր, որպէս տիրապետող դիրքեր, եւ — ամենալաւը — որպէս ռազմագիտական բանալիներ։
Ահա՛ թէ ինչու ինձ պէտք էր՝ հրահրելով ժողովրդի սէրը դէպի իր լեռները, յաճախ կրկնել Սիւնեցուն, թէ հայրենի լեռների վրայ է իր փրկութիւնը։ Ահա թէ ինչու իմ վարած անհաւասար գոյամարտի օրերին լեռնահայութեան իմ տուած պատուիրաններից մէկն այսպէս կը յորդորէր ժողովրդին.
«Տաճարներիդ մէջ, խաչերիդ կողքին բարձրացուր մի մեծ ժայռ եւ պաշտէ՝ դա, որ աննուազ մնայ սէրդ դէպի հայրենի լեռները»։
* * *
Միայն ռազմագիտական չէ լեռների արժէքը։
Այդ անմահ հսկաները զորացուցիչ ազդեցութիւն ունին իրենց կողքին ապրողներու հոգու վրայ։ Սրբազան անտարբերութեամբ երկնքէն երկիր նայող այս հսկաները անխօս կը խրատեն իրենց փէշերի վրայ ապրող ժողովրդին, թէ ինչպէս պէտք է կուրծք տալ ժամանակի փոթորիկներին։
Գիտե՞ս աւելի հպարտ ու հմայիչ պատկեր, քան լերան կատարը՝ իր վրայ թառած արծիւով։
Արծիւ զինուո՜րը հայրենի բարձունքի վրայ։ Դա մի պատկեր է, որին չէ կարելի չվերաբերուել անխառն հիացումով։
Արծիւներն ու արծիւ հոգիներն են սաւառնում լեռներում եւ ոչ ճնճղուկը։
Մայրենի լեզուի պաշտամունքը
Օտար նշանագրերի հմայքը որպէս անէծք դարերով կը ծանրանար հայոց աշխարհի վրայ։
Հայ արքունիքին, եկեղեցուն եւ դպրոցին աղէտալիօրէն կը պակասէր իր ժողովրդի խոպան սիրտն ու միտքը մշակելու եւ նուաճելու կարելիութիւնը։ Թանձր տգիտութիւնը եւ իր զանազանակերպութիւնները՝ սնուցիչը մեր ցեղի հոգեբանական թերութիւնների՝ կը կրծէին, կը մաշէին հայութեան հոգեւոր եւ ֆիզիքական կազմուածքը։ Քրիստոնէական վարդապետութիւնը, որ կը քարոզուէր օտար եւ անհասկանալի լեզուներով,— ասորերէն, յունարեն — կը շարունակէր մնալ որպէս արտաքին մեռեալ ձեւ ու ծէս։ Երես դարձրած իր հին աստուածներէն՝ հայութիւնը կը մնար էապէս անկրօն, զուրկ նոր աստուածութեան զգացումից։ Հայ պետութիւնը կ՚ապրէր հոգեւոր անիշխանութիւն, քանզի իրեն կը պակասէր անհատներն իրեն կապող շաղախը, որ մայրենի լեզուն է։
Որպէս հեթանոս՝ գուցէ եւ հնարաւոր լինէր ապրել առանց մայրենի տպագրական լեզուի,— կար հեթանոս կրօնը, կային աստուածները։ Քրիստոնէութեան մուտքը, սակայն, աւելի եւս անհրաժեշտ էր դարձրել մաշտոցեան գիւտը։ Հայ պետութեան ճակատագիրը վարողներն այլեւս ըմբռնել էին ժամանակի գերագոյն պահանջը։ Պէտք էին հայերէն նշանագրեր, եւ ահա՛ օգնութեան է հասնում տարօնցի կրօնաւորի ստեղծագործ հանճարը։ Եւ ահա ձեւակերպւում են հայ տառերը, որոնց գործադրութիւնը հնարաւոր պիտի դարձնէր կրօնական արմատական յեղաշրջումը՝ քրիստոնէութեան վերջնական յաղթանակը Հայաստանում։
Վաղարշապատից դուրս, Ռահ գետի մօտ, թագաւոր եւ ժողովուրդ ցնծութեան աղաղակներով կը դիմաւորէին հայ լուսակրին, որ Սամոսատում իր միսթիկ յափշտակութիւնների եւ հսկումների մէջ յաջողել էր կորզել «երկնքէն» հայ տառերի ձեւերը, եւ միասնական յոյսերով կը փութար հայրենիք։
Հասկանալի եւ արդար էր հայ ժողովրդի ուրախութիւնն այդ օրը, քանզի իրեն կը տրուէր «պրոմէթէեան կրակը», որ պիտի հալածէր ցուրտն ու խաւարը հայ ցեղի կեանքէն, քանզի նա կ՚ունենար մի եւ անբաժան հոգեւոր կազմուածք դառնալու կարելիութիւնը. քանզի այդ օրը հայոց աշխարհում իրար կը հանդիպէին հայ գրիչը, խաչն ու հայ սուրը, կը հանդիպէին, կը համբուրէին։
Այլեւս կար տպագրական մայրենի լեզուն՝ զէնքերի հրաշագործ զէնքը, որով մեր ցեղը պիտի կարողանար դիմա-գրաւել աշխարհակալ ցեղերի հայասպան փորձերը։
* * *
Մեսրոպեան գիւտը, սակայն, որի անդրանիկ գործը եղաւ փառահեղ Աւարայրը, իր մեծ փառքի հետ ունէր եւ իր խոր ողբերգականութիւնը։ Այն է, նա շատ ուշ էր դառնում հայ ժողովրդի սեփականութիւնը։ Այլեւս երեւութական էր դառել հայոց թագաւորութիւնը, որ կը տառապէր հոգեւոր եւ քաղաքական հիւծախտով։
Հայութիւնը՝ կորցրած ազգային միութեան եւ միաբանութեան բնազդն ու գիտակցութիւնը՝ կորցնելու վրայ էր իր քաղաքական անկախութիւնը։ Մեր երկրի բանալիները վաղուց էին յանձնուած օտար դռնապաններին։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ նախանձի դեւով բռնուած հայ նախարարները, չնչին բացառութեամբ, ծառայութիւնն օտարին աւելի տանելի կը համարէին, քան իրար ենթարկուելը։ Թշնամիների բարբարոս հարկահաւաքութեան դիմացող հայն այլեւս չէր հանդուրժեր իր եղբօր մի հատիկ դառը խօսքին։ Ոչ ոք կը ճանաչէր իրենից աւելի ձեռնհասը, արժանաւորը, մեծը։ Քիչերը կ՚ուզէին հասկանալ, թէ հարազատ հայրենիքում եղբօր աջակցութիւնը, որքան էլ որ համեստ լինի, աւելի արժէ քան արտաքին օգնութիւնը, որը չէ տրւում ձրիաբար։
Կար երկպառակութեան մաշող ախտը, որը կը մղէր Սահակ Մեծին իր դառնութեան ժամերից մէկում զարկելու հայութեան երեսին՝ «Քահանայանալ ի վերայ տիրանենգ, եւ տիրասպան, եւ մատնիչ ժողովրդոց ոչ կարեմ»։
Կար ներքին իրարակերութիւնը, որ հայ կաթողիկոսին արդար ցասումով ասել կուտար — «Ի տանէ առաւել քան յօտարաց բուսաւ մարտ դառնութեան։ Յովհաննէս»։
Կար ներքին «դժոխքը», որ կը թելադրէր հայ պատմագրին — «ազգս հայոց, որք մատամբ եւ կամօքն իւրեանց կուրացուցին զաչս իւրեանց. զի ինքեանք կործանեցին զթագաւորութիւն իւրեանց։ Առաքել»։
Իրերի այդ անմխիթար դրութեան մէջ ահա՛ հայութեան տրուեց նոր հոգեւոր զէնքը, որից աւա՜ղ, այլեւս նա չպիտի կարողանար օգտուել ցանկալի չափով։
Զգալիօրէն կրճատուած էին «ծայրք հայ խօսից»։ Օտար ոտից կոխան էր եւ հայոց միջնաշխարհը, ուր անվերջ արշաւանքներ կը սփռէին արտաքին թշնամիները, յաճախ իրենց նուաճողական նպատակներին ծառայեցնելով եւ մերազնեայ, ներքին թշնամիներն։
Կը պակասէր խաղաղութիւնը՝ մայրը պետական շինարարութեան ու հոգեւոր մշակոյթի։ Հայ նշանագրերէն անհրաժեշտ չափով օգտւելու կարելիութիւն չկար այլեւս եւ հէնց դրանում էր մայրենի այբուբէնի դրութեան ողբերգականութիւնը։
* * *
Հայ լեզուն այսօր ազգային հոգեւոր ինքնապաշտպանութեան գրեթէ միակ զէնքն է, մասնաւորապէս տարագիր հայութեան համար։
Ազգային ինքնաճանաչութիւնը պարապ խօսք է — սին՝ առանց մայրենի լեզուի։
Վաղուց ենք գիտակցել, թէ լեզուի մահը դառնում է ժողովուրդների հոգեւոր եւ քաղաքական մահը։ Արդարացիօրէն կը դատապարտենք օտարախօսներին, քանզի «նրանց հոգիները կը նմանին պղնձի, որից հրեան զատել է արծաթը։
Կ՚ընդունինք, թէ լեզուն միակ ոսկէ կամուրջն է, որ ձգուած կը մնայ անցեալի եւ ներկայի միջեւ։
Պարզ է այդ ամէնը, ֆիզիքական ցաւ պատճառելու աստիճան, բայց եւ այնպէս չգիտենք, չենք ուզում իմաստնօրէն օգտուել մայրենի լեզուից։ Թէեւ յաճախ կը խոստովանինք, որ եթէ հայութիւնը ինքզինքը չկրծէր դարերով՝ բարբարոսների սուրը անկարող պիտի լինէր մաշելու մեր ազգի մարմինը։ Բայց եւ այնպէս ոչինչ կը խնայենք հայութիւնը պահելու ներքուստ պառակտւած վիճակի մէջ՝ պատրաստի որս գիշատիչ հարեւանների համար։
Կարծէք ճակատագիրը լեզուների խառնակութեան նոր պատիժ է տւել մեզ՝ իրար չհասկանալ։
Զարհուրելի է օրուայ հայ խօսքը.—
«Անոնց բերանը բաց գերեզման է»։
Ներքին ստեղծագործ համերաշխութիւն
Երբ հանրային գործիչների փոխյարաբերութիւնները կը պաղին, ժողովուրդն առնուազն կ՚անբարոյականանայ։
Պատմական իրողութիւն է, որ հայ ժողովուրդը դարերի իր քաղաքական տնանկութիւնը կը պարտի աւելի իր պետական կամ ազգային գործիչների փոխյարաբերութեանց այլանդակութեան, քան երկրի աշխարհագրական դիրքին եւ արտաքին թշնամիների նուաճողական ախորժակներին։ Այլ պիտի լինէր հայութեան ճակատագիրը, եթէ նրա ղեկավարները՝ ներքին իրերակերութեամբ զբաղուելու փոխարէն, կռիւ յայտարարած լինէին իրենց թերութիւնների դէմ։
* * *
Ոչինչ այնքան կրթիչ, ազնուացուցիչ է անհատի եւ զանգուածների համար որքան ղեկավարների յարաբերութեանց վեհութիւնը։ Իսկ գործիչները, որոնց յարաբերութիւնների մէջ տեղ չունի ազնուութիւնը՝ լռելեայն կը նուիրագործեն եւ կը խրախուսեն իրենց շուրջը կատարուող բոլոր տեսակի վատութիւնները։
Երբ մի ժողովրդի գործիչները եսապաշտ են, անհաշտ, ոչ-ընկերական, այլեւս կարիք չկայ աւելի մեծ դժբախտութիւններ ցանկանալու նրան։
Եւ միշտ էլ ժողովուրդն է որ կը քաւէ իր ղեկավարների մեղքը։
Հայութիւնը դարեր տեւող ստրկութեամբ, անպատում տառապանքով ու անհաշիւ զոհերով է քաւել եւ դեռ կը քաւէ իր անհամերաշխ գործիչների փոխյարաբերութեանց այլանդակութիւնը։
* * *
Մեր ժողովրդի համար անէծք է եւ իր օրուայ գործիչների յարաբերութիւնները, որ խունկ չեն հոտիր։
Շա՞տ են հայ մարդիկ, որոնք բարոյական արիութիւն ունենան՝ հաճոյքով խօսելու իրենց հակառակորդների եւ նրանց յաջողութիւնների մասին։
Ես մի գերեզման գիտեմ Սիւնեաց աշխարհում, որի վրայ տասնութերորդ դարի հայ ձեռքը խորհրդանշօրէն յաւերժացրել է մեր ժողովրդի եւ իր անձնուէր պաշտպանների գոյութեան ողբերգութիւնը։ Գերեզմանաքարերի վրայ քանդակուած աղուէսը խեղդում է առիւծին։ Դա ասել է՝ խորամանկութիւնը սպանում է քաջութիւնը, խորամանկը յաղթում է քաջին։ Առաջինը՝ Մելիք Ֆրանգիւլն է, ծանօթ դաւաճանը, երկրորդը՝ Թորոս իշխանը՝ քաջ հայրենապաշտը։
Ի՞նչ, ընթերցո՛ղ, դժուա՞ր է եւ այսօր մեր կեանքում տեսնել, թէ ինչպէս յաճախ աղուէսը «խեղդում է» առիւծին։ Ինչպէ՞ս, աղուէսը յաղթակա՞ն եւ առիւծը պարտւա՞ծ...
Ահա՛ թէ ինչու մղւում եմ ասելու, թէ ապագան բազում խաչեր ունի պահած ցեղի համար։
Կեանքի օրենքը
Անկախ թափածդ ճիգերէն դու չպիտի հասնես նպատակիդ, եթէ սխալ է ընտրածդ ճամբան, եթէ ճամբան, որով կ՚առաջանաս, չի տանիր դէպի նպատակ։
Հերիք չէ նպատակ դնել միայն, պէտք է իմաստութեամբ նաեւ ընտրել կարողանալ դէպի նպատակը տանող ճամբան։ Որքան բնական ու հեշտ է այս կամ այն նպատակի ընտրութիւնը, այնքան դժուար է այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ միջոցների անսխալ ընտրութիւնը։
Ժողովուրդներ ու անհատներ կան, որոնք Մետերլինկեան կոյրերի պէս մոլորուած տգիտութեան անտառում՝ կը շարունակեն խարխափել մթութեան եւ անստուգութեան մէջ, մոլար ճամբաների վրայ։
Մոլորանք ու խարխափում,— ահա՛ թէ երբ է ծնունդ առնում տառապանքը եւ հսկայական սեւ թռչունի պէս իր ցուրտ թեւերը տարածում իրենց նպատակի ճամբին մոլորուած, ճամբից դուրս ընկած, ճամբան կորցրածների հոգու վրայ։
Այո՛, ժողովուրդները տառապել են եւ կը տառապեն իրենց առաջնորդների անիմաստութեան եւ հոգեւոր անզօրութեան երեսից։ Իսկ իմաստուն չեն այն բոլորը՝ ժողովուրդ թէ անհատ, որոնք չգիտեն թէ ի՞նչ է եւ ինչո՞ւմն է կայանում կեանքի օրէնքը։
Դա բնութեան մեծ եւ անողոք օրէնքն է, անփոփոխ օրէնքը անհատի եւ ցեղերի զարգացման, որի նպատակն է՝ թոյլ չտալ ցեղերին կանգ առնելու, քարանալու մի որոշ կէտի վրայ, այլ երթալու առաջ մինչեւ որ պայքարողները կը հասնեն մարդկային իդէալ վիճակի, երբ պատերազմը սպանած կը լինի պատերազմը, երբ կը դադարի պայքարը, տեղի տալով կատարելագործուած եւ հաւասարապէս յարգուած ժողովուրդների եղբայրութեան առջեւ։
Եղի՛ր այնպէս, որ արհամարհելու փոխարէն կարողանամ յարգել քեզ,— այս իմաստով պէտք է թարգմանել յարձակուողի հոգեբանութիւնը։
Անվերջ ինքնակատարելագործում
Դժբախտ է այն ժողովուրդը, որի ղեկավարները չեն ճգնում լրացնելու բնութեան թերին, չեն աշխատում կատարելագործել իրենց հոգեւոր էութիւնը։
Աւելի քան դժբախտ է նա, երբ իր ղեկավարները չեն տառապում իրենց անկատարելութեան գիտակցութիւնից։ Անձնական անկատարելութեան գիտակցութիւնը երկունքն է վաղուայ կատարեալ ղեկավարի։
Ով չի կարող իր կրքերը ենթարկել կամ ծառայեցնել իր կամքին, իր բանականութեան, չի կարող նաեւ արդիւնաւոր կերպով ծառայել իր ազգին։
Սէր, յարգանք, պաշտամունք պարտադրել՝ կը նշանակէ իշխանութիւն ունենալ հոգիների վրայ։
Երբ կը սիրենք, կը յարգենք, կը պաշտենք, կը նշանակէ կը ճանաչենք ուրիշի իշխանութիւնը եւ որոշ բարոյական տուրք կը տանք նրան։
Այլ խօսքով՝ ուրիշների մէջ մենք սիրում ենք այն, ինչ որ որոշ չափով կայ եւ մեր մէջ։ Հայրենասէրը ջերմ սէր ունի դէպի հայրենապաշտը։ Արին սիրում է արիութիւնը անգամ իր հակառակորդի մէջ։ Մենք սիրում ենք մեր նմանին եւ առնուազը անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանօրէն օտար են մեզ։
Դու՝ հայրենանուէրդ՝ հոգով խորթ ես այն բոլորին, որոնք հայրենիք սիրելու, նրան զինուորելու քաղցրութիւնը չեն ունեցել որոշ չափով՝ եւ թշնամի այն բոլորին, որոնք չեն ճանաչում քո աստուածները։
Մէկը քո անձի մէջ տեսնում է մի բան իր հոգուց, իրենն է համարում քո յաջողութիւնները եւ լիուլի բերում իր պաշտամունքի տուրքը։ Մի ուրիշը, քո մէջ չի տեսնում մի բան իրենից եւ դրա համար էլ չի հանդուրժում քո հոգեւոր լուծը, դրա համար էլ զլանում է իր հոգեւոր տուրքը։
Ահա՛ թէ ո՞ւր է շրջապատիդ որոշ տարրերի անտարբերութեան, երբեմն էլ թշնամանքի գաղտնիքը։
* * *
Բարձր չես թշնամիներիցդ, եթէ վախենում ես նրանց չարախօսութիւններից։ Մաքուր խղճի չափ ուժեղ չէ եւ ոչ մի վահան։
Իր խղճի պաշտպանութիւնը վայելողը կարիք չի ունենայ ուրիշների պաշտպանութեան։
Գիտցիր ներել։ Մեծ իմաստութիւն է դա։ Ներել բոլորին, բոլորին, միայն ոչ քեզ, միայն ոչ քո թերութիւնները։
Ներիր ապացուցանելու համար գերազանցութիւնդ անձնական հակառակորդներիդ նկատմամբ։
Չափազանց ծանր բեռ է յիշաչարութիւնը, դուն ներիր եւ անցիր։ Ներիր, քանզի յանցանքներ կան, որոնց մեծագոյն պատիժը ներումն է։
Եւ եթէ մի օր քեզ հարցրին, թէ ի՞նչ է ներումը՝ պատասխանիր ծանօթ հէքեաթի կոյր աղջկայ խօսքերով՝ «Դա անուշահոտութիւնն է, որ արձակում է մեզ համար ծաղիկը, երբ տրորում ենք այն»։
* * *
Անվերջ ինքնակատարելագործում,— ահա՛ թէ ինչ պէտք է լինի հանրային գործիչի կեանքը։ Նա պէտք է նախ մշակէ իրեն համար մտապատկերը կատարեալ առաջնորդի եւ ապա նրա հետ ամէն օր բաղդատութեան դնէ իր անձը։
Քաղաքական գերագոյն իմաստութիւնը
Ժամանակն իր լեզուն ունի, որը միայն մեր ժողովուրդը չէ հասկանում։
«Ես ե՛ւ չար եմ, ե՛ւ բարի»,— ասում է հինը փոխարինելու փութացող նոր ժամը, օրը, տարին։
«Ես յաղթութիւն եւ սպեղանի եմ բերում նրանց, որոնք կը հասկանան իմ լռութիւնը, կը մեկնեն իմ գաղտնիքները։ Ընդհակառակը, նոր պարտութիւն ու վէրքեր ունեմ պահած նրանց համար, որոնք չեն հասկանայ ինձ, որոնք կը լքեն պայքարի դաշտը, որոնք չեն պատրաստուի նոր ճակատամարտների համար»։
«Այնպիսի ձեւով մը կնքուած է Լօզանի դաշնագիրը, որ իբր թէ հայերը գոյութիւն չունենային»,— ասում է Հ.Հ. Պատուիրակութիւնը Ազգերի Դաշնակցութեան ուղղած իր մի գրութէան մէջ։
Այո՛, «ընդունելի չէ — ասենք Կրաֆտ Բոնարի հետ — որ գրչի մէկ հարուածով ժողովուրդ մը ջնջուի»։
Ո՞րն է այն բառը, որով կարելի լինէր որակել այն հարուածը, ինչ որ հասցրին մեր ցեղին։
Վիրաւորա՞նք, անարգա՞նք, նւաստութի՞ւն։ Մաշուած խօսքեր, որոնք ճշմարիտ հայ հոգու ամօթանքի եւ դառնութեան մի հարիւրերորդ մասն իսկ չպիտի կարողանան արտայայտել։
Արեւի տակ դեռ չէր տեսնուել, որ մէկը կարողանայ խրոխտալ.— «Ես չեմ ուզում, որ այս ինչ ազգի նոյնիսկ անունը յիշատակէք». մէկը, որ այս ձեւով արտայայտէր իր կամքը եւ դա պարտադրել տար ողջ աշխարհին։ Բայց գտնուեց այդ մէկը՝ երէկուայ այնքան ոտնահարուած ու նուաստ թրքութիւնը։
Նա սպանեց մեր ժողովուրդը եւ թողեց, որ ապրի։
Եւ մի օր Հ.Հ. Պատուիրակութիւնը, Ազգերի Դաշնակցութեան ուղղած իր գրութեան մէջ աւելացրեց հետեւեալը.
«Լօզանի դաշնագիրը դատելու գործը պատմութեան կը թողնենք»։
Վա՜յ հայութեան, եթէ մեր սերունդը չընդունէ, թէ իրեն է ձգուած սրբելու Լօզանի արատը։
Վա՜յ նրա ապագային, եթէ մեր սերունդը չկարողացաւ վաղն ասել թրքութեան — «Հնչեց դատաստանի ժամը»։
* * *
Մեղաւոր է մարդկութիւնը մեր հանդէպ, սակայն, անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքն է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՚ուզէինք եւ կարող էինք լինել, քանզի մենք ենք մեր ճակատագրի ճարտարապետը։
Օտա՞րն է մեղաւոր մեր տոհմիկ թերութիւնների համար, որոնք միշտ էլ դիւրացրել են թշնամու գործը։
Օտա՞րն է մեղաւոր, որ հայն իր ձեռքով իր գլխին փլցրեց իր թագաւորութիւնը, որպէսզի այնուհետեւ նստէր ու վայէր իր անկախութեան փլատակների վրայ։
Օտա՞րն է մեղաւոր, որ դեռ երէկ Կարսի պատերի տակ հայ զօրավարն ու զինուորը պատուաւոր ու յաղթական մահէն թրքական անարգ գերութիւնը գերադասեցին։
Օտա՞րն է մեղաւոր, որ դեռ այսօր էլ պատերազմի գործին ծառայող գիտութիւնների մէջ մեր սերունդն էլ դեռ ճանաչում է մշակոյթի միայն կանացի կողմը։
* * *
Ամէնեն զարհուրելին պարտութիւնը չէ, այլ պարտուողականութիւնը, որով բռնուած ժողովուրդը լրացնում է, կատարեալ դարձնում իր թշնամու յաղթանակը։
Հասկանանք այդ։ Ժողովուրդները վերջանականապէս չեն պարտւում, չեն մեռնում իրենց երկրամասի կէսն իսկ կորցնելով։ Էականը եւ աղէտալին մեզ համար Կարսի կորուստը չէ, այլ պարտուողականութիւնը — մայրը նորանոր պարտութիւնների, որի գիրկը Կարսի գրաւումով մեզ նետեց թշնամին։
Պարտուողականութիւնը արձագանգն է թշնամու յաղթանակի ու սարսափի, որ շարունակում է ապրել պարտեալի հոգում, անվերջ տրորելով եւ ուժաթափելով այդ վերջինը։
Պարտուողականութիւնը հոգեւոր հիւծախտ է, ինքն իրեն կրծելու խելագարութիւն, ինքնանուաստացումի ցաւ՝ աստիճանական անձնասպանութիւն։
Այդ զարհուրելի ախտով տառապող ժողովրդի մէջ իր ամենալաւ ոյժերը մնում են թմրած վիճակում, եթէ չմեռան։
Թուրքը գիտէ, իսկ մենք չենք ուզում հասկանալ, որ ցաւի ամէն մի արտայայտութիւն, հառաչանքի ամէն մի պոռթկում, արցունքի ամէն մի կաթիլ ուժաթափում է մեր ցեղի ֆիզիքական եւ հոգեւոր կազմուածքը՝ տկարացնելով մարդն ու մարտիկը հայու մէջ։
Թուրքն ուզում է, իսկ հայ պարտուողականը աշխատում, որ խորտակուի մեր ցեղի ե՛ւ բարոյական ողնաշարը, որ մեր պարտութիւնը լինի վերջնական։
Նայում ենք բաց աչքով, բայց չենք տեսնում, թէ ի՞նչ է դառնում մեր շուրջը։ Պարտուած ենք ու պարտուողական,— եւ ահա՛ ազգերը սկսել են արհամարհանքի աչքով դիտել մեզ։ Նրանք սկսել են աւելի թերութիւններ տեսնել մեր ժողովրդի վրայ, քան որ ունի նա։ Նրանք փորձում են մեր ուսին բեռցնել համբաւներէն վատթարագոյնը։
Այսօր մեռեալ սիրոյ աչքով են դիտում մեզ եւ մեր օտարազգի սակաւաթիւ բարեկամները։ Նրանք — հիմք ունիմ այսպէս մտածելու — մի օր պիտի լքեն հայ դատը, եթէ հայութիւնը չկարողանայ արդարացնել նրանց բարեկամութիւնը։
— Թուրքն սկսել է իր սեփական թեւերով թռչելու փորձեր կատարել, իսկ դո՞ւք,— վերջերս ասում էր ինձ մի օտարազգի հայասէր,— դուք պիտի կարողանա՞ք յաղթական վստահութեամբ ասել նրան՝ «թէկուզ արծուի պէս բարձրանաս եւ քո բոյնդ աստղերուն մէջ դնես, քեզ անկէ պիտի իջեցնեմ»։
— Այո՛,— եղաւ իմ պատասխանը։
— Երաշխի՞քը։
— Ցեղային բարոյականը, որով այսուհետեւ ապրելու եւ առաջնորդուելու ուխտն ունի նոր հայը։
Եղի՛ր ահաբեկիչ
Վա՜յ այն երկրին, որի որդիները պայքարի են մտնում հայրերից թողնւած զէնքերով։ Պարտութիւնն է նրանց բաժինը։
Ապրում ենք Արեւելքում, շրջապատուած հայակեր բարբարոսներով, որոնց աւերիչ թեւն ու թափը տկարացնելու համար, նրանց վառ երեւակայութիւնը ահաբեկել պէտք է կարողանանք։ Ի՞նչ է այդ ահաբեկիչ ուժը։
Սարսափը՝ զէնքերից մեծագոյնը, որ մեր ձեռքը պէտք է տայ նորագոյն գիտութիւնը։
Ի՞նչ կը լինէր, եթէ մեր ժողովուրդն իր ինքնապաշտպանութեան գործին լծած լինէր գիտութիւնը, եթէ հարիւր հայ մտաւորականներից մէկը լինէր հրարուեստագէտ կամ զինուորական քիմիագործ։
Մեր ազատագրական պայքարը մեզնից խլած պիտի լինէր հարիւր անգամ պակաս զոհեր եւ մեր պատմութեան վերջին էջերը կը լինէին նուազ չափով ամօթալի եւ սեւ։
Թրքութիւնը մեծ եւ անպարտելի է թւում հային, որովհետեւ հայ մարդը զոհ է ստրկական վախի։ Սակայն, թող հայը փորձի ոտքի կանգնել, թող ճգնի իր հայրենապաշտութեան միացնել զինուորական հրարուեստագիտութեան եւ քիմիայի ահաւոր ոյժը, այն ժամանակ ահաբեկուած հայը կը դառնայ ահաբեկիչ։
Եղի՛ր ահաբեկիչ,— ահա՛ մի ուրիշը ցեղային բարոյականի պահանջներից։
Նոր զէնքը
Թրքութիւնը պատժելու մի հատիկ միջոց գիտեմ ես՝ նրան, հակառակ իր կամքին, դարձնել մեր փրկիչը։ Այդ միջոցը ուրիշ բան չէ, բայց եթէ գերազանցել նրան ռազմարուեստագիտաբար եւ հոգեբանօրէն։ Այսպիսով մենք ապահոված կը լինենք երկու բան,— առաջինը՝ մեր փրկութիւնը, երկրորդը՝ թրքութեան պատիժը։
Այո՛, ա՛յս ճամբով, այլապէս պիտի շարունակենք մեզ մահ սպառնացող թշնամու ոտքն ու ձեռքը սարդոստայնով կաշկանդելու միամիտ փորձեր կատարել։
Կայ գլխովին կորչելու վտանգը եւ հայութիւնը հրամայողաբար պէտք է դառնայ ինքնապաշտպանունակ։ Իսկ դրա համար նա խորապէս պէտք է գիտակցի, թէ անբարոյականութիւն է չձգտել տիրանալու գիտութիւններին, երբ ե՛ւ սուր կարիք, ե՛ւ հնարաւորութիւն կայ։
Իսկ դրա համար պէտք է դադարել պատերազմի գործին ծառայող արուեստներից օգտուելուց այնպէս, ինչպէս կոյրը լոյսից է օգտւում։
«Բնութիւնը շանթեր է արձակում մարդու անպաշտպան տնակի դէմ,— եւ մարդը հնարեց շանթարգելը»։
Թրքութիւնը մահուամբ է սպառնում մեր ցեղի մնացորդին, եւ հայութիւնը ցեղային բարոյականից հրահրուած, պէտք է հնարէ իր «շանթարգելը», պէտք է զինուի պատերազմական քիմիայի եւ հրարուեստագիտութեան ահաւոր ոյժերով։
Այլապէս, հայ ժողովուրդը մահուան է դատապարտուած։
* * *
Քիմիական լիակատար սպառազինութիւն,— ահա՛ ազգերի օրուայ կարգախօսը։
Քիմիական ներգործօն պաշտպանողական,— ահա՛ թէ ինչի կարիքը վաղը պիտի զգայ Հայաստանը, եւ ինչը, որպէս գիտութիւն եւ արուեստ պէտք է իւրացնի մեր սերունդը։
Վաղը պիտի յաղթի քիմիագիտական եւ ոչ թէ թուական գերազանցութիւն ունեցողը։
Ասել է՝ հայութեան կը մնայ ապացուցել, որ ինքը որպէս իմացականութիւն աւելի զօրաւոր է քան իր թշնամին։
VIII։ Նոր Հայը
Կայ արտաքին վտանգը՝ յիշիր պատերազմը. կայ եւ այդ վտանգը զինաթափել կարողանալու, այդ վտանգին յաջողութեամբ դիմագրաւ լինելու խնդիրը. կայ ուրեմն կարող եւ իմաստուն առաջնորդի եւ առաջնորդութեան պահանջը։
Ամէն մի ժողովրդի մէջ կայ առիւծը նիրհած վիճակում՝ ցեղի ոյժը։
Կարող առաջնորդը նա է, որ գիտէ արտաքին վտանգի ժամանակ իր ժողովրդի մէջ արթնցնել այդ առիւծը։
Եթէ ժողովուրդները, մասնաւորապէս մեծ վտանգների ժամանակ կը սպասեն մի հրաշագործ փրկչի՝ ապա իմաստուն ժողովրդավարը, զանգուածների հոգեբանութեան ծանօթ առաջնորդը միշտ էլ հաշուի կ՚առնէ ժողովրդի խորհրդապաշտութիւնը եւ ըստ այնմ կը կազմակերպէ նրա փրկութեան գործը։
Ուժեղ իմացականութիւն, մեծ եւ բոլորանուէր ծառայութիւն,— ահա՛ իրական առաջնորդը։ Նրա ներկայութիւնը ազնուացնում է հոգիները, թեւաւորում, գօտեպնդում։ Նրա շնորհիւ անկարելի համարուածը դառնում է դժուարին միայն, դժուարինը՝ կարելի։ Շքեղ երազները դառնում են նպատակ եւ երջանիկ իրականութիւն։
Պիտի գայ, դեռ պիտի յայտնուի նոր հայը որպէս ազգային ղեկավար՝ զինուորականի, պետական մարդու եւ մշակութային գործիչի դերերում։ Նա կը գայ, կը յայտնւի նոր էութեամբ, զերծ հին թթխմորէն, ազատ դարեւոր ստրկութեան ախտերէն՝ որպէս ցեղային նոր բարոյականի մարդ։
Անձնական երջանկութեան վարդապետութիւնը,— ահա՛ թշնամին մեր ցեղի հաւաքական երջանկութեան։
Այդ կարգախօսով նոր հայը ձեռնոց կը նետէ մեր ցեղը մաշող հին բարոյազուրկ հասկացողութիւններին։
Ազգերի մէջ միայն ճապոնացին է ասել. «Եթէ խորապէս գիտակցենք, որ սէրը դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը աւելի մօտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արեւին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները, այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթեւ կը թուայ»։
Այսպէս պէտք է լինի վաղուայ հայը, այսպիսի բարոյականով առաջնորդուող հայութիւնը միայն կարող է ապահովել հայ ազգի տեղն արեւի տակ։
- «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1930թ.,
- մայիս, յունիս, թիւ 5472-5478, 5480-5501
- ↑ Մի՛ վիրաւորիր զինուորիդ, դաստիարակիչ միջոց չէ վիրաւորանքը։