«Միեկոն եւ Հինգերորդ Գանձը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գանձը)
 
(30 intermediate revisions by the same user not shown)
Տող 5. Տող 5.
 
}}
 
}}
 
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Ճապոնական]]
+
[[Կատեգորիա:Ճապոնական գրականություն]]
 
[[Կատեգորիա:Մանկական]]
 
[[Կատեգորիա:Մանկական]]
  
Տող 22. Տող 22.
  
[[Պատկեր:Mieko.jpeg ]]
+
[[Պատկեր:Mieko1.svg]]
  
Տող 145. Տող 145.
  
==Տատիկի տունը==
 
==Տատիկի տունը==
 +
 +
ամէն առաւօտ Միեկոն հագնում էր տատի հին ամառային բամբակեայ կիմոնոյից կարած զգեստը։ այն չունէր կոճակներ կամ գօտի, որը Միեկոն կարող էր հեշտօրէն սահեցնել իր գլխով։ Տատը վերցրել էր երկարաթեւ բլուզները եւ լայն շալուարները, որը Միեկոն էր բերել եւ դրել էր դրանք տոպրակի մէջ։
 +
 +
ես չեմ հասկանում, ինչու է կառավարութիւնը աղջիկներին տուել այս շոգ, ծակծկող շորերը,֊ ասում էր նա,֊շնորհակալութիւն փառք տիրոջը, որ պատերազմն արդէն աւարտուել է եւ մենք կրկին մարդավարի շորեր կարող ենք հագնել։
 +
 +
Կանգնեց կրունկների վրայ եւ նայեց վերից վար նայեց Միեկոյին։
 +
 +
֊Շատ լաւ է,֊ասաց նա գոհունակ ժպիտով,֊այո, Միեկո, դու կրկին աղջկայ տեսք ունես։
 +
 +
Ֆերմայում միշտ անելու բան կար։ Տատը երբեք չէր դադարում աշխատել ֊ եփել, մաքրել, աւլել կամ նորոգել որեւէ բան. Միեկոն փորձում էր օգնել։ Նա կերակրում էր հաւերին, հաւաքում ձուերը, փայլեցնում էր փայտէ պատշգամբը, երեկոյեան վառում էր կրակը եւ ջուր էր ցրում չոր հատակի վրայ, որ փոշի չլինի։
 +
 +
Խոհանոցի գործն ամենադժուարն էր, քանի որ Միեկոյի ձեռքերը լաւ չէին աշխատում, երբ նա ցանկանում էր գդալ կամ պատառաքաղ վերցնել։ Նա երկար ժամանակ էր ծախսում վարունգը կամ սմբուկը ձախ ձեռքով պահելու վրայ։
 +
 +
Միեկոն մի անգամ յատակին գցեց կտրտած ձուկը։ կանգնեց, նայեց ներքեւ, շուրթերը դողում էին։
 +
 +
-Ես ոչ մի բան չեմ կարող անել,֊լացում էր նա։
 +
 +
Տատը մաքրեց ձուկը հատակից․
 +
֊Մի մտածիր Միեկո։ դա փոքր բան էր։ անցեալ  շաբաթ, երբ բժիշկը եկաւ, նա ասաց, որ քո ձեռքը կրկին կը լաւանայ։ Յետոյ, այսպիսի բաներ չեն լինի։
 +
 +
Միեկոն լուռ էր։ նա գիտէր, որ այն այլեւս երբեք առաջուանը չի լինի։
 +
 +
Ամառուայ օրերն անցնում էին ու Միեկոն աւելի ու աւելի էր անհանգստանում դպրոցի համար։ նրա տատն ու պապը չէին խօսում այդ մասին, եւ նա յոյս ունէր, որ մոռացել են։
 +
 +
բայց մի օգոստոսեան խոնաւ առաւօտ, երբ նրանք ուտում էին բրինձ եւ ապուր, տատն ասաց․
 +
 +
֊Միեկո, դու եկող շաբաթուանից դպրոց ես գնալու։
 +
 +
Միեկոն ցած դրեց գդալը, որը նա պատրաստուում էր բերանը տանել․ Նա այլեւս քաղցած չէր։
 +
 +
 +
Մի քանի րոպէ այնտեղ միայն ֆերմայի առաւօտեան ձայնն էր՝ հաւերի կչկչոցն ու թռչունների ձայնն այգում։
 +
 +
Տատիկն ու պապիկը անհանգիստ հայեացքներ էին փոխանակում։
 +
 +
֊Դու պէտք է դպրոց գնաս,֊ասաց պապիկը,֊կարեւոր է, որ դու շարունակես ուսումդ։
 +
 +
Միեկոն գիտէր այդ ամէնը։ Բայց օտար դպրո՞ց։ Երեխաների հետ, ովքեր քեզ չե՞ն ճանաչում։ Եւ այդ զզուելի հիւանդ ձեռքո՞վ։
 +
 +
֊Գուցէ նրանց դուրը չգամ,֊ցածր ձայնով ասաց նա։
 +
 +
֊Չհաւանեն քե՞զ,֊տատի աչքերից կայծեր թռան,֊ինչո՞ւ ուրիշները չպիտի հաւանեն քեզ։ Դու հիանալի աղջիկ ես, քաղաքավարի ու նոր հագուստով։
 +
 +
Նա բերեց նրբօրէն կարուած դպրոցի համազգեստը եւ ցոյց տուեց․
 +
 +
֊Նայի՛ր,֊տուեց Միեկոյի ձեռքը,֊սա անակնկալի համար էի պահել։ Փորձիր։
 +
 +
Միեկոն չէր սիրում նման անակնկալներ։ Վախվխելով նա հանեց իր մուգ կապոյտ շրջազգեստն ու սպիտակ անուշաբոյր բլուզը։
 +
 +
֊Այս հագուստ կտորները պատերազմի միջով են անցել,֊ասաց տատն ուղղելով շրջազգեստը: Նա երջանկացած էր,֊իսկը հագովդ է։
 +
 +
Միեկոն աչքերը ցած էր խոնարհել․
 +
֊Շնորհակալութիւն տատիկ,֊մրմնջաց նա։
 +
 +
Եկաւ դպրոցի առաջին օրը։ Այդ առաւօտ, միեկոն գնաց խոհանոց, գունատ էր երեւում։
 +
 +
֊Ինձ թուում է հարբուխ ունեմ,֊ասաց նա հազալով,֊կոկորդս ցաւում է։ Ու երեւի խոզուկ ունեմ։
 +
 +
-Բացիր բերանդ եւ ասա աահհհ,֊ասաց տատն իր զգայուն ձայնով։
 +
 +
Նա գդալը դրեց Միեկոյի լեզուին ու նայեց։ Ապա՝ ստուգեց Միեկոյի կոկորդը։
 +
 +
֊Քո կոկորդն առողջ է, գլանդներդ մի փոքր անգամ այտուցուած չեն։
 +
 +
- Ես այսօր գնալո՞ւ եմ,֊ասաց նա աղաչելով,-գնալո՞ւ եմ տատիկ։
 +
 +
Տատն ուշադրութիւն չդարձրեց։ Նա շարունակեց ձաւարը լցնել առագաստի նմանուող տոպրակի մէջ։ Յետոյ նա դա նրբօրէն դրեց տուփի մէջ։
 +
 +
֊Շատ տաք է,֊ասաց նա փորձելով ճաշը.-Միեկո, առաւօտեան արագ չքայլես։
 +
 +
֊Ես նոյնիսկ չգիտեմ թէ որտեղ է դպրոցը,֊ասաց Միեկոն,֊բա որ կորե՞մ։
 +
 +
֊ես քեզ կը տանեմ դաշտի ճանապարհով,֊միջամտեց պապիկը,֊հիմա վեր կաց, գնա աստիճանների մօտ եւ պատրաստուիր։
 +
 +
֊չմոռանաս նկարչութեան պարագաները,-յիշեցրեց տատը, ձկան կտօրը տուփի մէջ դնելով։
 +
 +
մտածեց, որ դա անհեթեթութիւն է, տանել 4գանձերը, երբ նա չէր կարող օգտագործել դրանք։ բայց տատին չնեղացնելու համար նա դրանք դրեց իր սեւ կաշուէ դպրոցական պայուսակը։
 +
 +
Նա երկար ժամանակ էր ծախսում պատրաստուելու համար, իսկ պապն արդէն կանգնած էր աստիճաններին։ Միեկոն սանրում էր մազերը, իսկ համազգեստը չէր հաւանում։
 +
 +
֊արի,֊խիստ տոնով ասաց պապը,֊դու առաջին օրով չես ցանկանում ուշանալ, չէ՞։
 +
 +
֊սա առաջին օրն է, եւ ես վախեցած եմ-ցնցուեց Միեկոն,-ես կը նստեմ սխալ նստարանի․․․կասեմ սխալ բաներ․․․եւ բոլորը կը նայեն ձեռքիս։
 +
 +
Միեկոն մտածում էր, որ կնճռոտ կարմիր մաշկն աւելի տգեղ էր, քան մաշկի թեփոտած մասը։
 +
 +
Բայց կար ազատում։ Պապի կողքով քայլում էր դանդաղ, ծանր քայլերով, ամուր կառչելով իր որոշմանը։ Երբ նրանք հասնեն, նա ոտքը կախ կը գցի։
 +
 +
֊գնա,֊ասաց պապը, նրան թեթեւակի առաջ բրդելով-դու ամէն ինչ ճիշտ կանես։
 +
 +
Միեկոն նայեց նրա քայլերին, մինչեւ որ նա անցաւ անկիւնը։ Յանկարծակի, նա զգաց, որ իր վախի հետ կանգնած է այնտեղ։ խորը շունչ քաշեց եւ դանդաղ քայլեց դռան ուղղութեամբ։
 +
 +
==Դպրոցը==
 +
 +
Միեկոն հանեց կոշիկները, դրեց դրանք գետնի կոշիկի տուփի մէջ։ Սրբեց թաց ձեռքերն իր շորերի վրայ եւ մի ոտքից միւսին էր հենուում ուսուցչին սպասելով, ով պիտի գար եւ իրեն ճիշտ դասարանը տանէր։ Ուսուցչին նա պատկերացնում էր ծեր եւ միջակ։
 +
 +
Աչքի տակով Միեկոն նայում էր ուսանողներին, որոնք գալիս էին ծիծաղելով, թեւ թեւի տուած։ Նրանք ապրում էին միեւնոյն քաղաքում, եւ միմեանց լաւ գիտէին։ Ոչ ոք Միեկոյի հետ չէր խօսում։
 +
 +
հաճելի անակնկալ էր, երբ մի երիտասարդ կին ներկայացաւ։
 +
 +
֊Դու Միեկոն ես կարծես,֊ասաց ուսուցիչը ջերմօրէն,֊քո պապիկն ինձ պատմել է քո մասին։ Ես միսս Սուզուկին եմ։
 +
 +
Քաղաքավարի խոնարհուելուց յետոյ Միեկոն հետեւեց միսս Սուզուկին մտնելով դասարան։ Նա Միեկոյին կարճ եւ խնամքով սրուած մատիտ եւ հին թերթի էջեր տուեց։
 +
 +
֊փորձէք գրել սպիտակ մասերին,֊ասաց միսս Սուզուկին,֊ես յոյս ունեմ, որ մենք հիմա՝ երբ պատերազմն աւարտուած է, աւելի շատ օգնութիւն կը ստանանք։ սակայն մինչեւ դա, մենք պէտք է սրանց վրայ գրենք։
 +
 +
Նայելով իրեն շրջապատող անժպիտ դէմքերին, Միեկոն աւելի քան երբեւէ հասկանում էր, թէ ինչէ մենակութիւնը։
 +
 +
֊Մենք նոր աշակերտ ունենք,֊յայտարարեց ուսուցիչը,Միեկո, ոտքի կանգնիր, խնդրում եմ։
 +
 +
նրա ոտքերը դողացին, միեկոն ոտքի կանգնեց երբ 30 զոյգ աչքեր նայում էին իրեն։ Նա կարմրեց եւ փորձեց իր ձեռքը պահել մէջքի հետեւում։
 +
 +
֊Օգնէք նրան լաւ զգալ դպրոցում նա գալիս է նագասակիին մօտ քաղաքից, եւ ես սպասում եմ, որ բոլորդ կօգնէք նրան ծանօթանալ մեր դպրոցին։
 +
 +
Դասարանում փսփսոցներ լսուեցին։ Երբ Միեկոն հետ նստեց իր աթոռին, նա շշուկներ լսեց։
 +
 +
֊Այնտեղ է մեծ ռումբը պայթել․․․նայիր նրա ձեռքին․․․այն կարծես վնասուած է։
 +
 +
Միեկոն իրեն ճանճից էլ փոքր էր զգում։ Նրանք չպէտք է յիմար լինէին այն պատճառով, որ ճապոնիայի այս մասում ռումբ չի ընկել։  Նա ուզում էր բոլորի երեսին գոռալ «յիմար»։ Բայց զսպես իրեն։ Մայրն յաճախ էր աղջկան զգուշացնում, որ չար բառը նման է թռչունի՝ մի անգամ այն դուրս է թռչում քո բերանից, եւ այլեւս երբեք չի թռչում յետ չի վերադառնում։ միեկոն սեղմեց իր շուրթերն իրար, որ բառը դուրս չպրծնի։
 +
 +
Առաւօտեան Միեկոն դժուարօրէն փորձում էր կենտրոնանալ,  բայց Աքիրան դա անհնար էր դարձնում։ Նա նիհար տղայ էր կարճ վեր ցցուած մազերով, եւ սեւ շրջանակով ակնոց էր կրում։
 +
 +
Աքիրան գնաց հաշուիչի մօտ եւ արագ գրեց ճիշտ պատասխանը։  Յետ դառնալիս հեգնական նայեց Միեկոյին եւ լեզու տուեց։
 +
 +
֊Յոյս ունեմ, որ լեզուդ մի օր կը կտրուի,֊փնթփնթաց Միեկոն։
 +
 +
Միեկոն քաղցած էր ճաշի ժամին։ Բայց չէր կարողանում ուտել բրինձն ու ձուկը, որ տատն էր պատրաստել իր համար։ Նա պարզապէս նստել էր եւ խաղում էր փայտիկներով։ Ինչպէ՞ս նա կարող էր օգտագործել դրանք ուրիշների ներկայութեամբ։ իսկ եթէ ամբողջ ճաշը թափի՞։ Աքիրային դա հաստատ դուր չի գայ։
 +
 +
երբ նրանք գնացին դպրոցի բակ, Աքիրան գնաց Միեկոյի հետեւից եւ բռնեց նրա պայուսակը։ նա հրեց այն եւ միեկոյի վրձինն ընկաւ։ Աքիրան գոռաց ամբողջ բակով մեկ․
 +
֊Հէ՜յ, տեսէք ինչ եմ գտել։ Հրէշ֊ձեռքի  կեղտոտ վրձինը։
 +
 +
Միեկոն գունատուած վազեց նրա հետեւից, փորձելով վերցնել իր վրձինը։
 +
 +
֊Հետ տուր,֊գոռաց նա,֊դա իմն է։
 +
 +
Միւս տղաներն էլ միացան խաղին։
 +
 +
Երբ միսս Սուզուկին չէր նայում, Աքիրան պտտուում էր եւ  դէմքով ինչ֊որ բան էր ցոյց տալիս Միեկոյին. Նա խաչում էր աչքերը, ծռմռում էր բերանը տարօրինակ կերպով։ Նա յիմար տեսք ունէր եւ Միեկոն չէր կարողանում ծիծաղը զսպել։ Բայց երբ նա ասաց «Հրեշ֊ձեռք» Միեկոն կատաղեց։
 +
 +
Միեկոն մօր խօսքերն էր յիշում․
 +
 +
֊Միշտ տես գեղեցիկը, անտեսիր տգեղութիւնը։ Ինչպէ՞ս կարող էր որեւէ մեկը գեղեցկութիւն տեսնել Աքիրայի մէջ։
 +
 +
թուում էր թէ առաւօտը երբեք չի վերջանայ։ Միեկոն նեարդայնութիւնից սայթաքում էր եւ երկու անգամ գիրքը գցեց ձեռքից։  Պատմութեան ժամին նա չէր կարողանում յիշել ճապոնացի կայսրերի անունները։ Իսկ նրանց բոլորը գիտէին։ Նա ձեռքերը պահեց գրպանում, չփորձելով որեւէ բան գրել։
 +
 +
Մաթեմատիկայի ժամին, յանկարծ բարձր աղմուկ եղաւ դրսում, եւ Միեկոն նստարանի տակ թաքնուեց։ Նա այդ արեց պահի տակ եւ հիմա յիմար վիճակում էր յայտնուել, իսկ դա պարզապէս բեռնատարի ձայն էր, եւ ոչ թէ պայթիւն։  Նա ամաչեց։ Երբ Աքիրան եւ մի քանի հոգի սկսեցին խնդմնդալ, Միեկոն ամօթից գետինը մտաւ։
 +
 +
Այդ պահին օրիորդ Սուզուկին մատնացոյց արեց Միեկոյին։
 +
 +
֊Միեկո,֊ասաց նա,֊արի եւ գրիր այս բազմապատկման խնդիրը։
 +
 +
֊Ես․․․ես չեմ լսել հարցը,֊Միեկոն կակազեց, նրա բերանը չորացել էր։
 +
 +
Միսս Սուզուկին խրատեց․
 +
 +
-Դու պէտք է ուշադիր լինես, Միեկո։
 +
 +
֊Հրէշ֊ձեռք, հրէշ֊ձեռք,- գոռում էին նրանք, վրձինն իրար էին պաս տալիս, իսկ Միեկոն չէր կարողանում հասնել
 +
Քիչ էր մնում լացէր, բայց նա սեղմում էր ատամները, չէր ցանկանում լաց լինել նրանց ներկայութեամբ։
 +
 +
Եւ յանկարծ նա աղջկայ ձայն լսեց։
 +
 +
֊Վերջացրէ՛ք։ դուք երեխաների պէս էք վարուում։
 +
 +
անախորժութիւնն աւարտուեց։ Աքիրան Միեկոյին վերադարձրեց վրձինը։ Տղաները ցրուեցին։
 +
 +
Աղջիկը միեկոյին տուեց պայուսակը եւ ասաց․
 +
 +
֊Թոյլ մի տուր, որ այդ յիմար տղաները նեղացնեն քեզ։ Նրանք միշտ մի երեխայական բան անում են։
 +
 +
Միեկոն գիտէր, որ աղջկայ անունը Յոշի է։ Նա փոքր էր եւ նուրբ, իսկ մազերին կարմիր  բանտիկ։ Եւ նրանից ծաղիկների բոյր էր գալիս։ Միեկոն ցանկացաւ նրա նման չքնաղ եւ հանգիստ լինել։ Սակայն, նա անհանգիստ էր եւ տաքարիւն։ Նրա ձեռքը տգեղ էր, եւ դա վանող էր։
 +
 +
Շուտով աղջիկները խումբը շրջապատեց նրանց, նրանք հետաքրքասիրութեամբ նայում էին Միեկոյին եւ հարցեր տալիս․
 +
 +
֊Դու վախեցա՞ր ռումբից։ Ինչպիսի՞ն էր այն։ Մեռածնե՞ր էին այնտեղ։ Ինչպիսի՞ն էին նրանք։
 +
 +
Միեկոն նրանց էր նայում։ Նրա գլուխը պտտուեց, ոտքերը չէր զգում։ Դէմքերը լղոզուեցին եւ նա ընկաւ գետնին։ Աղջիկները հետ֊հետ փախան յանկարծակիի եկած։
 +
 +
==Պապիկը==
 +
 +
Երբ Միեկոն ուշքի եկաւ, նա ձայներ էր լսում։ Հիմնականում միսս Սուզուկին էր խօսում։
 +
 +
֊Նա շատ յոգնած է երեւում։ Դրանից է։
 +
 +
֊Ամենավատն այն է,֊ասաց օրիորդ Սուզուկին,֊որ մի քանի երեխաներ նեղացրել են նրան։
 +
 +
Միեկոն նստեց եւ ջուր խմեց։ Այժմ նա միայն ցանկանում էր գնալ այդտեղից։
 +
 +
֊Դու կարո՞ղ ես միայնակ տուն գնալ,֊մտահոգուեց օրիորդ Սուզուկին,֊ես ուսանողներից մեկին քեզ հետ կուղարկեմ։
 +
 +
֊Ոչ, շնորհակալութիւն,֊ասաց Միեկոն արագօրէն,֊այժմ ես լաւ եմ։
 +
Նա չէր ցանկանում, որ նրանցից մեկն օգնի իրեն։ Եւ տատիկը չգիտէր ուշաթափուելու մասին, թէ չէ միանգամից աղմուկ կը բարձրացնէր եւ բժիշկ կը կանչէր։
 +
 +
Միեկոն դուրս եկաւ դպրոցից։ Բայց ուղիղ տուն գնալու փոխարէն, նա դանդաղ քայլեց դէպի դաշտը։ Պապիկն աշխատում էր բրնձի գործարանում, որոնք արդէն շագանակագոյն էին դառնում։ Միեկոն կանգնեց ճանապարհին, փոշու ամպերը ցրելով, մինչեւ պապիկը տեսաւ եւ մօտեցաւ։
 +
 +
֊Ֆու,֊ծղոտէ գլխարկը հանելով բացականչեց նա, ապա սրբեց ճակատը փոքր թաշկինակով։- Աշունն այս տարի ուշանում է։ երբ ցրտի, ես շատ ուրախ կը լինեմ։
 +
 +
Միեկոն նկատեց, թէ նրա արեւահարուած դէմքը որքան նման է հօր դէմքին, որոշ տարբերութիւններով։ Այն աւելի փոքր էր եւ մի փոքր կնճոտուած, իսկ մազերը մոխրագոյն էին։
 +
 +
-ինչպէ՞ս էր դպրոցում,֊հարցրեց պապը թաշկինակը գօտու արանքում խցկելով։
 +
 +
-Սարսափելի,֊փնթփնթաց Միեկոն,-Ես ատում եմ նրանց բոլորին։
 +
 +
Պապիկն հայեացքով ասես խոցէր Միեկոյի միտքը։
 +
 +
֊Փոքրիկ աղջնակի համար ատելութիւնը շատ ծանր բեռ է,֊նա խփեց թափուած կոճղերին,֊Այնտեղ բոլորը հրեշնե՞ր էին։
 +
 +
֊Այո,֊պատասխանեց Միեկոն։
 +
 +
֊Դու փորձեցի՞ր ընկերանալ որեւէ մեկի հետ։
 +
 +
 +
Միեկոն մտածեց Յոշիի մասին։ Նա թոթուեց ուսերը եւ կախեց գլուխը, չցանկանալով, որ պապը նայի աչքերի մէջ։
 +
 +
Պապը ձեռքով ցոյց տուեց բրնձի դաշտը։
 +
 +
֊Տեսնո՞ւմ ես։ բրինձը չի կարող աճել ինքնիրեն։ ես պէտք ցանեմ սերմերը, պարարտացնեմ դրանք, եւ խնամեմ, որ մոլախոտերը չկանգնեցնեն նրա աճը։ Յետոյ, ես պէտք է առանձնացնեմ սերմերը բոյսերից։ Դա հեշտ չէ,֊նրա դէմքը լուրջ էր,֊եւ հեշտ չէ ընկերանալ, երբ դու ատում ես բոլորին։
 +
 +
Նա շրջուեց եւ քայլեց դէպի դաշտը։
 +
 +
-Մտածիր այդ մասին,֊ասաց նա մէջքի յետեւից։
 +
 +
Միեկոն չէր ցանկանում մտածել այդ մասին։ Նրան չէր հետաքրքրում, թէ ինչպէս է աճում բրինձը։
 +
 +
Տանը նրան մեծ ցնցում էր սպասուում։ Նախասրահում, հատակին նրբօրէն իրար կողք էին դրուած երկու շագանակագոյն կոշիկներ։
 +
 +
Միեկոն ցանկացաւ արագ անցնել հիւրասենեակի մօտով, բայց տատիկը լսեց իրեն։
 +
 +
֊Եկար,֊ասաց նա,֊մենք սպասում էինք քեզ։ Արի եւ ողջունիր օրիորդ Սուզուկիին։
 +
 +
Միեկոն հառաչեց եւ մտաւ սենեակ։ Նա չոքեց տատամիի մօտ եւ գլուխ տուեց ողջունելով։ Նա չէր հասկանում, թէ ինչ է օրիորդ Սուզուկին ցանկանում։
 +
 +
Տատը լցրեց թէյ Միեկոյի համար, իր ամենալաւ բաժակի մէջ։ Միեկոն տեսաւ, որ դա նոյն ծաղիկների դիզայնն է, ինչպիսին որ մօր սպասքի մէջ էր։
 +
 +
֊Օրիորդ Սուզուկին կարծում է որ դու որոշ ժամանակ պէտք է տանը մնաս, մինչեւ ուժերդ վերականգնուեն,֊ասաց տատը։
 +
 +
Սուզուկին գլխով արեց․
 +
֊Միեկո, երբ դու քեզ լաւ զգաս, կը վերադառնաս։ Մենք միշտ ուրախ կը լինենք,֊նա շեղակի նայեց տատիկին։
 +
 +
Բաժակի եզրից էր Միեկոն նրանց նայում։
 +
 +
Տատիկը մռայլուեց, մոխրագոյն մազերը հաւաքեց գլխի հետեւում․
 +
 +
֊Բայց միեկոն պէտք է սովորի միւս երեխաների հետ լեզու գտնել․ Եւ այստեղ նրա նկարներն են․․․
 +
 +
Սուզուկին առաջ թեքուեց եւ ձայնը ցածրացնելով ասաց․
 +
 +
֊Խնդրում եմ, մի անհանգստացէք։ Միեկոն դպրոց կը վերադառնայ շուտով եւ հեշտօրէն կը յարմարուի։ Իհարկէ, պատճառ չկայ, որ նա դադարի տանը նկարել։
 +
 +
Միեկոյի դէմքը ուրախութիւնից փայլեց։ Ոչ մի դպրոց այլե՜ւս։ Այլեւս ոչ մի զզուելի Աքիրա եւ այլ տղաներ։ Այլեւս ոչ մի հռհռոց իր մէջքի հետեւում։ Միգուցէ նա այլեւս չվերադառնայ դպրոց։ Բայց շարունակի նկարե՞լ։ Ինչպէ՞ս կարող է։ Առանց հինգերորդ գանձի դա անհնար է։
 +
 +
օրուայ վերջում փոստատարը նամակ բերեց մայրիկից։
 +
 +
սիրելի միեկո,
 +
 +
այստեղ շատ հիւանդներ կան, ես եւ քո հայրը օրուայ մեծ մասն աշխատում ենք կլինիկայում։ մենք յոյս ունենք, որ դու երջանիկ ես ֆերմայում եւ կազդուրուում ես։ Դու պէտք է գնաս դպրոց եւ նոր ընկերներ ձեռք բերես։ գրիր մեզ, երբ կարողանաս։ մենք կարօտում ենք քեզ։
 +
 +
սէր,
 +
 +
մայրիկ։
 +
 +
֊որեւէ նորութիւն կա՞յ տնից,֊հարցրեց տատիկը։
 +
 +
Միեկոն գլխով արեց։ Վազեց աստիճաններով եւ նամակը դրեց հեռու։
 +
 +
Պապիկն ուշ եկաւ տուն, նա արդէն պառկած էր։ նրա ոտնաձայններն աստիճաններին լսուում էին ծանր եւ յոգնած։
 +
 +
֊Միեկո, շշնջաց նա,֊դու դեռ արթո՞ւն ես։
 +
 +
Նա փակեց աչքերը եւ քնած ձեւացաւ։ Միեկոն չէր ցանկանում այլեւս բրինձ աճեցնելու կամ նոր ընկերների մասին լսել։
 +
 +
֊ես հասկանում եմ,֊ասաց պապիկը, հասկանալով, որ նա ձեւացնում է,֊երբ ժամանակը գայ, դու դպրոց կը վերադառնաս։
 +
 +
Նրա ձայնի բարութիւնից Միեկոն վատ զգաց։ Բայց նա շարունակում էր պառկած մնալ՝ դժուարօրէն շնչելով։
 +
 +
Դռան մօտ, պապիկը քնքշօրէն ասաց․
 +
֊Հաւատայ ինձ, մի սիրելի արեւոտ օր, դու կը նայես շուրջդ եւ կը տեսնես ընկերներիդ։ Եւ դու քո երջանկութեան մէջ, դու կրկին կը նկարես գեղեցիկ հիերոգլիֆներ։ Ինչպէս առաջ էր։
 +
 +
Միեկոն լսեց դռան ծանր ճռճռոցը փակուելիս։
 +
 +
֊Նա սխալոՆա փակեց աչքերը եւ քնած ձեւացաւ։ Միեկոն չէր ցանկանում այլեւս բրինձ աճեցնելու կամ նոր ընկերների մասին լսել։

֊Նա սխալուում է,֊մտածեց Միեկոն,֊ես կորցրել եմ հինգերորդ գանձը։ Եւ ես այլեւս երբեք երջանիկ չեմ լինի։
 +
 +
==Սպասում==
 +
 +
Տատը ոչինչ չհարցրեց Միեկոյին։ Միեկոն արթնացաւ, հագաւ իր սեւ բամբակէ աշխատանքային շալուարը եւ շապիկը, ծածկեց գլուխն իր ծղոտէ գլխարկով եւ դուրս եկաւ դաշտ պապիկին օգնելու։ Նա օգնութեան կարիք ունէր, քանի որ շատ երիտասարդ տղաներ գնացին պատերազմ եւ չվերադարձան:
 +
 +
Օրերն անցնում էին ձանձրալի, ինչպէս չորացած հին մամուռի շերտեր։ Միեկոն շեղում էր իր մտքերը, կառուցել էր պատ իր շուրջը, ինչպէս կրիան իր պատեանը։ Նա միշտ հետ էր նայում, մտածում տան մասին։
 +
 +
Երբեմն նա հաւաքում էր հաւի ձուերը տուփի մէջ։ Կամ նա դիտում էր սարդի պտոյտն իր ցանցի շուրջը պատշգամբի տակ։ Միեկոն նման էր խխունջի, որը լարուած ու դանդաղ անցնում էր խաւարի միջով։ Միեկոն փակուել էր իր ներսում եւ լռել։
 +
 +
Նա կարող էր նստել գարնանային տատամիի վրայ հիւրասենեակում ժամերով, ուսումնասիրելով պաստառները։  Տատը փոխում էր դա ամէն սեզոնի, իսկ այս մեկի վրայ գունաւոր ծառ էր, եւ պոեմ գրուած նրբին գծերով․
 +
 +
''
 +
I thought I saw the fluttering, leaves arise,
 +
Returning to their branches;
 +
No, it was only butterflies!''
 +
 +
Ժամանակ անց, Միեկոն յիշեց կալիգրաֆիան եւ կարողանում էր կրկնօրինակել այն իր գլխում։ Նա յիշեց, որ կար ժամանակ, երբ իր նկարներն այնքան լաւն էին, որ իրօք արժանի էին պատի վրայ յայտնուելուն։
 +
 +
Միեկոն խուսափում էր որեւէ մեկի հետ խօսել։ Ժամանակ անց, մի իրիկուն, երբ տատը թէյում էր իր ընկերոջ հետ։ Միեկոն գնաց կողքի լիճը։ Ինչ֊որ մեկը մեծ կաւէ խողովակ էր թողել այնտեղ եւ այն սառն էր, իսկ մշուշը գաղտնիքներ էր պարունակում իր մէջ։ Աւազի վրայ պատկերուած էին բառապատկերներ՝ «Մայրիկ», «Հայրիկ» եւ «Տուն»։
 +
 +
Արեւածագը շողշողում էր կապոյտ օվկիանոսի վրայ, ձկնորսը բծախնդրօրէն ուղղում էր ցանցերը, որոնք արագ եւ թեթեւ անցնում էին ափի միջով, եւ ծովային թռչունները, որ հափշտակուում էին ընթրիքի համար։ Բայց Միեկոն չէր տեսնում այդ։ բացի իր մենակութիւնից, նա այլ բան տեսնել չէր կարող։
 +
 +
մեկ այլ նամակ եկաւ մայրիկից, այս անգամ տատիկի եւ պապիկի համար։ Միեկոն նստեց պապիկի մէջքի հետեւում, իսկ նա բարձրաձայն հատուածներ էր կարդում։ Մայրիկն ասում էր, որ նրանք ծրագրում են նոր տարուայ տօներին գալ ֆերմա եւ միեկոյին իրենց հետ տանել։
 +
 +
Միեկոն յուսախաբ էր։ Նոր տարուան կարծես պէտք է տարիներով սպասել, ոչ թէ մի քանի ամիս։
 +
 +
Այնտեղ նաեւ յատուկ գրութիւն կար միեկոյի համար՝
 +
 +
Միեկո, սիրելիս, քո ձեռքը դեռ հիւա՞նդ է։ Դու այժմ պէտք է կարողանաս գրել մատիտով։ Ինչպէ՞ս է գնում նկարչութիւնը։ Դու մեզ չես պատմել դպրոցի մասին։ Գրիր շուտով։
 +
 +
Սէր,
 +
 +
Մայրիկ։
 +
 +
Միեկոն ռիսկ չէր անում նայել տատիկին եւ պապիկին։  Նա ամաչում էր։ Ինչպէ՞ս նա կարող է գրել դպրոցի մասին, ընկերների մասին, նկարելու մասին։ Ինչ֊որ բան էր կանգնել մնացել կոկորդում եւ նա վազեց դուրս։ Պատի միւս կողմից Միեկոն լսում էր ձայներ հիւրասենեակից։
 +
 +
-Այս աղջիկը իրեն չափից դուրս կամակոր է պահում,֊տատիկի ձայնը մտահոգիչ էր,֊Նրա հոգում շատ չարիք կայ։ Նա դժուարօրէն է ժպտում, եւ երբ որեւէ մեկն ինչ֊որ բան է ասում, նա մի անգամից յուսահատուում է, ինչպէս խաշած ձու փայտիկների արանքում։  Եւ նա չի վերցնի վրձին իր ձեռքը կամ նոյնիսկ գրիչ։
 +
 +
Պապիկը խօսեց սառնօրէն.
 +
 +
-երբ նա պատրաստ կը լինի, կը վերադառնայ դպրոց։
 +
 +
երկար լռութիւնից յետոյ նա աւելացրեց․
 +
 +
֊Երիտասարդ աղջկայ համար միայնակ մնալը սարսափելի է։ Միայն Միեկոն կարող է բուժել իր ներսը։ Մենք չենք կարող դա անել նրա փոխարէն։
 +
 +
֊Համաձայն եմ,֊հառաչեց տատը։
 +
 +
Միեկոն զսպեց յուզմունքը։ Նա իր տատին ու պապին նոյնպէս տխրեցրել էր։
 +
 +
Առաւօտեան եկաւ բժիշկը։ Նա զարմացած էր Միեկոյի փոփոխութեամբ։
 +
 +
֊Աստուա՜ծ, դու այլեւս այն հիւանդ աղջիկը չես, ով ժամանել էր օգոստոսին։ Աւանի սնունդն օգնել է քեզ,֊Նա թեքուեց դէպի Միեկոն,֊Բայց ինձ դուր չի գալիս այդ մռայլ դէմքը։ Մի փոքր ուրախութիւնը կօգնի քեզ դառնալ չքնաղ երիտասարդ օրիօրդ։
 +
 +
Միեկոն կարմրեց եւ փորձեց մի փոքր ժպտալ։
 +
 +
֊այդպէս լաւ է,֊ասաց բժիշկը, դիպչելով նրա ձեռքին եւ շարժելով մատները,֊այժմ դու կը կարողանաս նկարել եւ գրել, մարզելով մկաններդ։
 +
 +
֊նա լա՞ւ է,֊հարցրեց տատը խոհանոցից դուրս գալով,֊կարո՞ղ է նա վերադառնալ դպրոց։
 +
 +
Բժիշկը գլխով արեց եւ պատրաստուեց գնալուն։
 +
 +
Միեկոն յուզուած նայում էր նրանց․
 +
 +
֊ես այլեւս չեմ վերադառնայ հետ։
 +
 +
֊ Երբեքը երկար, երկար ժամանակ է,֊ասաց բժիշկը,-Դու խելացի ես, Միեկո, եւ կալիգրաֆիայի տաղանդ ունես։ Այն չի զարգանայ եթէ դու նստես տանն ու թթուես։
 +
 +
֊ոչ ոք չի տեսնում իմ միտքը,֊Միեկոյի ձայնը դողում էր,-նրանք տեսնում են իմ տգեղ ձեռքը։ Եւ ես չեմ թթուում։
 +
 +
-Ես չգիտեմ, թէ ինչ անեմ նրա հետ,֊անյոյսօրէն ասաց տատը։
 +
 +
երբ բժիշկը խօսեց նրա ձայնը խիստ էր։
 +
 +
-միեկո, դու կարող ես լինել կոպիտ մարդ քո ողջ կեանքում, բայց դու այդպէս վնասում ես միայն քեզ եւ քո ընտանիքին։ Ատելութիւնը կաճի քո սրտում, ինչպէս մոլախոտ, եւ այնտեղ չի մնայ սենեակ գեղեցկութեան եւ սիրոյ համար։
 +
 +
- Ինձ չի հետաքրքրում,-գոռաց Միեկոն սենեակից դուրս վազելով։
 +
 +
արցունքներն հոսում էին նրա աչքերից, նա վազեց աւանից դուրս եւ մագլցեց սարը։ Քանի գնում էր, ճանապարհը դառնում էր քարքարոտ եւ խոտածածկ։ Միեկոն չէր կանգնում, նա ցանկանում էր հասնել գագաթին։ Քրտնած եւ յոգնած, նա կանգնեց եւ իր մատները սառը ջրի մէջ մտցրեց։
 +
 +
Օդը սառն էր եւ չոր ինչպէս չորացած բրինձ։ Միեկոն գլուխը դրեց խոտերին, լսելով միջատների եւ ջրի կաթիլների ձայնը։
 +
 +
Յանկարծ խշխշոց լսուեց։
 +
 +
Դա տարօրինակ ձայն էր՝ իրենից ոչ հեռու։ Միեկոն յիշեց պատմութիւնները, որ ինքը լսել էր կարմիր դէմքով Թենգուի մասին, հրէշ որն ապրում էր սարերում։ ասուում էր, որ նա ունի թեւեր եւ մեծ ճանկեր եւ երկար, շատ երկար քիթ։ նա չար երեխաներին տանում է իր քարանձաւը եւ նրանց այլեւս ոչ ոք չի տեսնում։
 +
 +
Եթէ դա ճիշտ է, Միեկոն մտածեց, ուրեմն Թենգուն իրեն հաստատ կը տանէր։ Նա սկսեց մտածել, որ միգուցէ ինքը շատ վատ աղջիկ է եղել։ Միեկոն հաշուեց վատ բաները՝ նա նեղացրեց իր տատիկ պապիկին, մնաց տանը եւ չգնաց դպրոց, կոպիտ խօսեց բժշկի հետ, ատում էր բոլորին եւ նոյնիսկ տանը ո՛չ նկարում էր, ո՛չ գրում։ Դա արդէն շատ էր։
 +
 +
Միեկոն պահեց իր շունչն ու լսեց։
 +
 +
Ձայնը նորից լսուեց, այն կարծես թեւերի սօսափիւն լինէր։ Նա վախեցաւ եւ արագ իջաւ ներքեւ մշուշոտ ճանապարհով այնքան արագ, ինչքան իր ոտքերը կարող էին գնալ։
 +
 +
==Յոշի==
 +
 +
Մեծ թափով ներքեւ վազելիս Միեկոն ինչ֊որ մեկին բախուեց։
 +
 +
Դա Յոշին էր։
 +
 +
Իր դեղին զգեստով եւ սեւ մազերով Յոշին կարծես թիթեռ լինէր։ Մի քանի վայրկեան Միեկոն ցնցուած էր եւ չէր կարողանում խօսել։
 +
 +
-Ի՞նչ է պատահել,֊հարցրեց Յոշին,֊Ինչո՞ւ ես դու վազում ես։ Դու մահու չափ վախեցած ես։
 +
 +
Միեկոն շունչը տեղը բերելով ցոյց տուեց սարը։
 +
 +
֊Վերեւում,֊ նրա սիրտը տրփում էր-Գետի մօտ...Թանգուն հետապնդում էր ինձ։
 +
 +
-Դու լո՞ւրջ ես խօսում,֊հարցրեց Յոշին ժպտացող աչքերով,֊Մենք այստեղ Թենգու չունենք։ Ի վերջոյ, ես այդպէս եմ կարծում։
 +
 +
Միեկոյի այտերը կարմրեցին։
 +
 +
֊ես․․․անկեղծ, ես լսեցի այնտեղ ինչ֊որ բան։
 +
 +
֊հաւանաբար դա փոքր կենդանի է եղել,֊Յոշին հետաքրքրուած նայում էր Միեկոյին,֊դու ինչո՞ւ այլեւս դպրոց չես գալիս։
 +
 +
֊Բժիշկը տատիկին ասաց, որ ես հանգստի կարիք ունեմ,֊հանգստացած ասաց միեկոն։
 +
 +
֊Մենք մտածեցինք, որ դու մեզանից ոմանց չհաւանեցիր դպրոցում։
 +
 +
֊բայց ես կարծում էի,֊կմկմաց Միեկոն,-ես կարծում էի, որ դուք չէք հաւանել ինձ։
 +
 +
 +
Ճնշող լռութիւն տիրեց։
 +
 +
Վերջապէս Միեկոն խօսեց․
 +
 +
֊Լաւ․․․ես երեւի պէտք է տուն վերադառնամ։
 +
 +
Յոշին հետեւեց Միեկոյին եւ միասին իջան սարից; Երբ նրանք եկան այգի, Տատիկը լուացք էր փռում։
 +
 +
-Ողջո՜յն,֊բացականչեց տատը-եկէք նստէք։
 +
 +
Նա նրանց յատուկ թխուածքներ էր հիւրասիրում։ Տատիկը շատ հարցեր էր տալիս Միեկոյին, բայց նա լուռ նստած իր թէյն էր խմում։
 +
 +
Թխուածքն ուտելու ընթացքում Յոշին տատիկին ամէն ինչ պատմեց իր եւ դպրոցի մասին։
 +
 +
֊Իմ ծնողները սպանուել են, երբ ես երեխա էի,֊ասաց նա,֊ես ապրում եմ, իմ  հարազատների հետ։
 +
 +
Միեկոն անակնկալի եկաւ։  Նա պատկերացնում էր, որ Յոշին աշխարհի ամենաբախտաւոր աղջիկն է, ով ունի ամէն֊ամէնինչ։ Զարմացաւ, ինչպէս է Յոշին կարողանում ժպտալ եւ լինել այդքան հիանալի այն դէպքում, երբ նա կորցրել է իր ընտանիքը։
 +
 +
Նա ուղեկցեց Յոշիին մինչեւ դարպասները եւ երկար նայեց նրա հետեւից։
 +
 +
Յաջորդող օրերին, Միեկոն դուրս էր փախչում՝ յոյս ունենալով կրկին տեսնել Յոշիին։ Բայց նա տեսաւ նրան միայն մի շաբաթ յետոյ։ Միեկոն եւ տատիկը թէյ էին գնում նպարեղէնի խանութում երբ եկաւ Յոշին։
 +
 +
֊Մօրաքոյր Հիսակոն ինձ թէյի է ուղարկել,֊պատմեց նա Միեկոյին։
 +
 +
֊Մենք նոյն բանի համար ենք եկել,֊ասաց Միեկոն ժպտալով։
 +
 +
֊Նրանք միասին գնացին տատիկի տուն։
 +
 +
֊դու կուզե՞ս տեսնել իմ սենեակը,֊ասաց Միեկոն ամաչելով։
 +
 +
֊Այո, իհարկէ։
 +
 +
Աստիճաններին, Միեկոն ցանկանում էր Յոշիին ինչ֊որ բան ցոյց տալ։ բայց նա չունէր յատուկ շորեր կամ չքնաղ տիկիներ։ Նա բացեց իր դարակը եւ հանեց չորս գանձերը՝ վրձին, թանաք, թանաքաման, թուղթ։
 +
 +
Նա մատներով շօշափում էր թանաքամանի վրայ փորագրուած շուշանները։ Հիանում էր խոզանակի փայլով։
 +
 +
֊Ինչպիսի արուեստ,֊բացականչեց նա հիացած,-պիտի որ նկարելուց լաւ լինել։
 +
 +
Միեկոն չպատասխանեց։ Նա գանձերը մի կողմ դրեց։ Նա չէր կարող պատմել Յոշիին թէ ինչպէս է նա կորցրել հինգերորդ գանձը։ Միեկոն վստահ էր, որ Յոշին չի հաւանի մի աղջկայ, ով այդքան շատ ատելութիւն ունի իր մէջ։
 +
 +
Թեման փոխելու համար, Միեկոն Յոշիի հետ գնաց պարտէզ որտեղ նրանք կարող էին գտնել քարի վրայի բառերը։
 +
 +
Երբ Յոշին լքում էր, նա հարցրեց․
 +
 +
֊Վաղը դպրոց կը գա՞ս։
 +
 +
Միեկոն վստահ չէր, որ պատրաստ է գնալ դպրոց, բայց նա չէր ցանկանում Յոշիին մերժել։
 +
 +
֊Միգուցէ։
 +
 +
ճաշի ժամին միեկոն փոխեց միտքը։ Նա դադարեց իր ուտել ապուրն ուտելն ու ասաց․
 +
 +
֊Վաղը ես դպրոց կը գնամ։
 +
 +
Տատն ու պապը զարմացած նայեցին նրան։
 +
 +
֊պապիկ,֊Միեկոն դարձաւ պապիկին՝ նայելով նրան իր լուրջ, սեւ աչքերով,֊ես սկսել եմ հասկանալ քո քարի վրայ գրուած բառերը։ Դա նշանում է, որ ես չպէտք է անհանգստանամ իմ վէրքի մասին կամ դպրոց վերադառնալու մասին։
 +
 +
Պապիկը Միեկոյին մօտ կանչեց։
 +
 +
֊Իմաստացել ես,֊ասաց նա ծիծաղելով,֊Դու պէտք է սովորես ընդունել այն բաները, ինչը չես կարող փոխել։ Ամենից կարեւորն այն է, որ դու ընդունես քեզ ֊ սպիներդ ու ամէնը։
 +
 +
Ճաշից յետոյ նրանք լուացուեցին եւ նստեցին՝ մինչեւ աստղերի դուրս գալը նստած խօսում էին եւ ծիծաղում։
 +
 +
Քնելու ժամին, Միեկոն նայում էր իրեն հայելու մէջ։ Երեսը պարզութիւն էր արտայայտում, այն շրջանի մէջ էին առել սեւ մազերն ու խոպոպները։ Ընդամէնը։ Միեկոն ցանկանում էր, որ իր դէմքն էլ Յոշիի դէմքի պէս բարութիւն արտայայտի։
 +
 +
Այդ ժամանակ, նա քնեց, չկային վատ մտքեր դպրոց վերադառնալու հետ կապուած, եւ չէր յուզուում։ Սպիտակ լոյս էր յայտնուել սեւ թունելում։ ու միգուցէ ամէն բան լաւ լինի։
 +
 +
==Մրցում==
 +
 +
երբ միեկոն մտաւ դասարան, նա զգաց, որ ինչ֊որ բան տարբեր է։ բոլորը ժպտում էին, բացի աքիրայից, ով փոխել էր իր տեղը, եւ այժմ ուսուցչին շատ մօտ էր նստել։
 +
 +
-Մենք ուրախ ենք, որ դու վերադարձել ես, Միեկո,֊ասաց օրիորդ Սուզուկին ջերմօրէն՝ ասես արտասովոր եւ ոչ մի բան չէր պատահել։
 +
 +
-մենք սովորել ենք Հիրոշիմայի եւ Նագասակիի ատոմային ռումբի մասին,֊ասաց աղջիկներից մեկը,֊դու պէտք է քաջ լինես։
 +
 +
Միեկոն զգաց, որ իր ներսի դառնութիւնը ցրուում է ինչպէս մառախուղն առաւօտեան։
 +
 +
Դրանից յետոյ, դպրոցը զարմանալիօրէն աւելի լաւն էր։ Միեկոն սկսեց գրել իր դասերը մատիտով։ Օրիորդ Սուզուկին նայում էր հիացած։ Դասի աւարտին, Միեկոն նամակ գրեց ծնողներին
 +
 +
Սիրելի մայրիկ եւ հայրիկ,
 +
 +
ես ունեմ նոր ընկեր, Յոշին, եւ ես հաւանում եմ դպրոցը։ Իմ ձեռքը դեռ մի քիչ հիւանդ է, այդ պատճառով էլ վատ եմ գրում։ Բայց ես դեռ չեմ նկարում վրձիններով։ Ես նոյնպէս կարօտում եմ ձեզ։
 +
 +
սէր,
 +
 +
Միեկո։
 +
 +
Մի օր, իր սենեակում, Միեկոն բացեց դարակը եւ հանեց 4 գանձերը։ Բարձի վրայ նստած նա վրձինը թաթախեց խոնաւ թանաքի մէջ։ Երբ թանաքը սեւ էր եւ բաւականաչափ բարակած՝ Միեկոն վերցրեց վրձինը եւ տարաւ գիծ “մեկ”֊ի համար։ Նա իրեն զգում էր ինչպէս փոքր երեխան, ով առաջին անգամ է գրում։
 +
 +
Մատիտով գրելիս ձեռքը չէր ցաւացել, սակայն այժմ, վրձինը թղթին հպելու ժամանակ ցաւն անցաւ ձեռքին։ Միեկոն շունչը պահած աւարտեց առաջին գիծը։ Նա նեղուեց ծուռը գծից։ Այն բնաւ նման չէր անցեալում նկարած կատարեալ գծերին։
 +
 +
Յանկարծ եկաւ տատիկը եւ տեսաւ նկարը։ Միեկոն փորձեց ծածկել թուղթը, սակայն տատիկն արդէն տեսել էր ծռմռուած «մեկը»։
 +
 +
֊Այստեղ,֊տատը վերցրեց վրձինն եւ նկարեց մեկը՝ հարթ ու հաւասար,-այն այսպէս է գնում,֊մեկ անգամ էլ փորձիր։
 +
 +
Առանց որեւէ բառ ասելու Միեկոն մաքրեց վրձինը եւ թանաքամանը, չորս գանձերը դրեց մի կողմ։ Նա, իհարկէ գիտէր թէ ինչպէս պէտք է տանել գիծը։ Ինչո՞ւ տատը չէր հասկանում դա։
 +
 +
Միեկոն եւ Յոշին սկսեցին շատ ժամանակ անցկացնել միասին։
 +
 +
֊դուք, աղջիկներ, փայտիկների զոյգի պէս անբաժան էք,֊ասում էր պապը։
 +
 +
Երբեմն, դպրոցից յետոյ Միեկոն Յոշիին տանում էր իր գաղտնի վայրը։ Նրանք նստեցին խողովակին եւ նայում էին աւազին։ Յետոյ հաւաքեցին փոքրիկ խեցիներ, եւ ալիքների բերած հարթ քարերը։

Նրանք թափառում էին լեռներում, հաւաքում դեղին եւ ոսկեգոյն տերեւներ տատիկի եւ մօրաքոյր Հիսակոյի համար։ Միեկոն սիրում էր աշնան տարածուող գոյները եւ տերեւները երկրի վրայ։ Յաճախ նրանք թաւալուում էին խոտերի մէջ, նայում երկնքին եւ փորձում էին ամպերը տարբեր կենդանիների նմանեցնել։ Միեկոն մոռացել էր այն մենութիւնը, որ իրեն բերեց լեռներ։
 +
Բայց նա դեռ աչքերով փնտրում էին Թենգուին։
 +
 +
-Նա, հաւանաբար գնացել է գետնի տակը ձմեռուայ պատճառով,֊ասաց Յոշին հռհռալով։
 +
 +
Եւ նրանք վազեցին սարից երգելով․
 +
 +
Թենգուի քիթը մեծանում է, մեծանում։
 +
Թենգուի ոտքերը կարմիր են, ինչպէս բազուկ։
 +
 +
Հեքիաթի դեւը դարձաւ թաքուն կատակը։ Պատմութեան ձանձրալի ժամերին նրանք փոխանակում էին թղթեր, եւ աւելացնում նոր տողեր իրենց երգին։ Յետոյ արագ նայում էին գրքին եւ փորձում զսպել ծիծաղը։
 +
 +
Արդէն զգացուում էր ձմեռուայ շունչը, երբ օրիորդ Սուզուկին տուեց յանձնարարութիւն։
 +
 +
֊Նոր տարուան նախորդող օրը, մեր դպրոցում կը լինի կալիգրաֆիայի մրցոյթ։ դա կը լինի այն ուսանողների համար, ովքեր կը նկարեն բառապատկերները վրձնով։ դասի աւարտին, ես գրատախտակին կը գրեմ բառը, որը նախատեսուած է մրցոյթի համար։ նա, ում նկարն աւելի արտիստիկ կը լինի կը ճանաչուի յաղթող։ Իսկ նրա նկարածը կը խփենք դպրոցի բակում դրուած քարին։
 +
 +
-Մասնակցի՛ր մրցոյթին,֊ասաց Յոշին ոգեւորուած։
 +
 +
Միեկոն գլուխը շարժեց վարանած։  Ինչպէ՞ս նա կարող է մասնակցել մրցոյթին, եթէ անգամ տարրական գծերը չի կարողանում անել։
 +
 +
-խնդրում եմ,֊համոզում էր Յոշին,֊դա շատ հաճելի կը լինի։ մեզնից եւ ոչ ոք չի արել կալիգրաֆիայի դասերը պատերազմի ժամանակ, իսկ դու սովորել ես դա երկար տարիներ։,֊քաշելով Միեկոյի թեւից,-դու աւելի մեծ շանսեր ունես յաղթելու, քան մենք։
 +
 +
֊Այո,֊մտածեց Միեկոն հեգնական,֊ես անցել եմ այդ դասերը, բայց ամէնը մոռացել եմ։
 +
 +
Նա նայեց Յոշիի առողջ մատներին։ Ինչպէս նա կարող է մրցել նրա դէմ։ Եւ միւսների, ովքեր ունեն առողջ ձեռքեր։ Ամենավատնն այն էր, որ միեկոն կարծում էր, որ չի կարող յաղթել առանց հինգերորդ գանձի։ Բայց Յոշին ամբողջ տան ճանապարհին խօսում էր մրցոյթի մասին։ նրանք մտան Միեկոյի պարտեզ։ տատիկը մեծ տաշտի մէջ շորեր էր լուանում։ Նա հանում էր շապիկը, լաւ քամում այն՝ ապա կախում։
 +
 +
-Նկարչութեան մրցոյթ է լինելու դպրոցում,֊Յոշին պատմում էր նրան,֊֊եւ ես կարծում եմ, որ Միեկոն պէտք է փորձի։
 +
 +
տատիկը դադարեցրեց լուացքը՝ սրբելով իր թաց, կարմրած կարմիր ձեռքը։
 +
 +
-ես նոյնպէս այդպէս եմ կարծում,֊նա խիստ նայեց Միեկոյին,֊քո ծնողները հպարտ կը լինեն։
 +
 +
֊Ոչ,֊արագ ասաց Միեկոն,֊ես պատրաստ չեմ,֊նա դադար տուեց,֊ես․․․ես չեմ կարող։
 +
 +
եւ ամէն ինչ այդպէս աւարտուեց։ դէ, միեկոն այդպէս էր մտածում։
 +
 +
==Մօրաքոյր Հիսակոն==
 +
 +
Մի օր էլ Եօշին յայտարեց․
 +
 +
֊կիրակի մենք թէյի երեկոյ ենք ունենալու։ քեզ հրաւիրում եմ։
 +
 +
Միեկօն յուզուած էր։ Նա վստահ էր, որ Եօշիի տունը հեքիաթային դղեակի է նման լինելու։
 +
 +
 +
Այդ յատուկ օրը, տատիկը չգնաց դաշտ պապիկին օգնելը։ Փոխարէնը, նա մնաց տանը եւ օգնեց Միեկօյին պատշաճ հագնուել այդ կարեւոր առիթի համար։ Նա կապոյտ զարդով կապեց Միեկոյի մազերը՝ այնքան ձիգ, որ նա բղաւեց։ Տատիկն արձակեց մազերը եւ Միեկոյին տուեց ամենալաւ շապիկը։
 +
 +
֊Միեկո, մաքուր թաշկինակ վերցրե՞լ ես։
 +
 +
Միեկոն այն գրպանում էր դրել։
 +
 +
֊չմոռանաս օգտագործել դա,֊ասաց տատը։ Նա եւս մեկ անգամ ուղղեց զգեստը։-ահա, դու պատրաստ ես։
 +
 +
Միեկոն կանգնել էր Եօշիի տան մեծ դարպասների մօտ։ Իսկ դրա հետեւում փոքրիկ դռնակ էր։
 +
 +
Մի քանի րոպէ կանգնելուց յետոյ Միեկոն թեթեւ թակեց դուռը։ Սկզբում լռութիւն էր։ Միեկօն ուժեղ թակեց։
 +
 +
Ապա, նա ոտնաձայներ լսեց բակից։
 +
 +
-Միեկոն է,֊կանչեց նա, քաղաքաւարի խոնարհուելով՝ չնայած ոչ ոք նրան չէր տեսնում։
 +
 +
փոքրիկ դուռը բացուեց, եւ Եօշին դուրս հանեց գլուխը։
 +
 +
-գիտեմ, որ դու ես,֊ծիծաղելով ասաց նա,֊արի։
 +
 +
 +
Մուտքի մօտ աղջիկները հանեցին իրենց կօշիկները եւ հագան հողաթափեր՝ հիւրասենեակ մտնելուց առաջ։ Միեկօյի ոտքերի համար մեծ էին հողաթափերը եւ նա գլորուում էր անընդհատ։ Նա ուրախացաւ, երբ վերջապէս հասան տատամիին։
 +
 +
Հիացմունքից Միեկոն շունչը պահեց։ Սենեակը շատ մեծ էր ֊  ութ ոտնաչափ այնկողմ նրանց էր սպասում սեղանը՝ ներքեւում բարձիկներ։ Միեկօյի լոզերը գնաց, երբ տեսաւ թխուածքները եւ տորթը թէյամանի եւ բաժակների հետեւում։ յոյս ունէր, որ դրանք շուտ կուտեն։
 +
 +
-նստիր,֊ասաց յոշին հիւրընկալի հաճելի ձայնով։
 +
 +
Միեկօն ծալեց ոտքերը հետեւում եւ նստեց Եօշիի դիմաց։ Տանը նա յաճախ այդպէս չէր անում, բայց աստեղ ցանկանում էր իրեն օրիորդի պէս պահել,  որ տատին ամօթով չթողնի։
 +
 +
լռութեան մէջ պատի ժամացոյցը բարձր տկտկացնում էր։ Միեկօն նայում էր պատից կախուած նկարներին։ Նա հաւանեց վիշապի վրձնով արուած նկարը։ Նկարչի գծերն սահում եւ անցնում էին թղթի վրայով, եւ դա վիշապին կենդանի էր դարձնում։ Միեկօն նոյնիսկ կարող էր զգալ նրա շնչի ջերմութիւնը։
 +
 +
Մեկ այլ նկար կալիգրաֆիայի պոեմ էր, որն ասում էր․
 +
 +
«նեխած աշխարհի կենտրոնում անբիծ ջադով սիրտն է»
 +
 +
միեկոն զարմացաւ, ինչ է նշանակում «նեխած աշխարհ»։
 +
 +
յանկարծ Եօշին ասաց․
 +
 +
֊մենք այսպէս չպէտք է նստենք։ այս ամէնը մեզ համար է, միայն։
 +
 +
Միեկօն ուրախացաւ՝ շուտով նրանք սկսեցին ուտել քաղցրաւենիքները եւ զրուցել դպրոցի մասին։
 +
 +
Միեկօն վերջին կտորն էր տանում իր բերանը՝ երբ մի սլացիկ, նրբագեղ կին մտաւ սենեակ։ Նա կանաչ մետաքսէ կիմոնո էր հագել, կրծքին՝ վարդ։ Նրա գեղեցիկ, սեւ մազերը կապուած էին նուրբ զարդով։
 +
 +
Միեկոն նայում էր նրա դէմքին ֊ այսքան գեղեցիկ եւ սլացիկ, հաստատ այդ նրա սիրտն է, որ անբիծ է։
 +
 +
֊մօրաքոյր Հիսակօ, նա իմ լաւագոյն ընկերն է, Միեկօն,֊ասաց Եօշին։
 +
 +
Մօրաքոյր Հիսակօն ժպտաց  թեթեւակի խոնարհուեց։
 +
 +
-Երբ վերջացնես ուտելը, փոքրիկ անծանօթ, դու նոյնպէս կարող ես ինձ դիմել մօրաքոյր Հիսակօ,֊ասաց նա քնքշօրէն,-այս տանը, երիտասարդ օրիորդներն ամէն կտորը երեսուն անգամ են ծամում։
 +
 +
Մինչեւ աղջիկները ծամծմում էին, Մօրաքոյր Հիսակօն հարցրեց Միեկոյին,֊ո՞րն է քո ամենասիրելի առարկան դպրոցում։
 +
 +
Միեկոն հաշուում էր իր ծամելը, բայց վստահ էր, որ 30֊ից քիչ է ծամել, բայց նա կուլ տուեց եւ պատասխանեց․
 +
 +
֊կարդալու դասը, մօրաքոյր Հիսակօ։
 +
 +
Միեկօյի ոտքերը թմրել էին, եւ նա դժուարօրէն փորձում էր չշարժուել։ Երբ այլեւս չկարողացաւ այդ դիրքում մնալ ուղղեց ոտքերը։
 +
 +
Մօրաքոյր Հիսակօն հիասթափուաց շարժեց աչքերը։ Նա սկսեց խօսեց կալիգրաֆիայից, օգտագործում էր բառեր, որ միեկոն չէր հասկանում։
 +
 +
֊դուք նկարո՞ւմ էք բառապատկերներ,֊հարցրեց Միեկօն համեստօրէն։
 +
 +
֊Ոչ,֊պատասխանեց մօրաքոյր Հիսակօն,֊ես միայն ուսումնասիրում եմ դրանք։ Այլ կերպ ասած, ես ուսումնասիրել եմ յայտնի վարպէտների աշխատանքները։ դա շատ հաճելի էր։
 +
 +
նա հառեց իր աչքերը Միեկօյի վրայ։
 +
 +
֊Ես յոյս ունեմ, որ դու կը փորձես յաղթել դպրոցի մրցման ժամանակ։
 +
 +
Միեկօն գլուխը բացասաբար շարժեց։
 +
 +
֊Ես շատ տկար եմ։
 +
 +
-Դա կապ չունի,-իր գունատ ձեռքերը թափահարեց մօրաքոյր Հիսակոն,֊Քո միտքն է տկար։ Բացի այդ, քո ձեռքերն ամբողջովին լաւացած են երեւում։  Դա պատճառ չէ։
 +
 +
-բայց․․․,֊սկսեց Միեկօն, չհասկանալով, թէ ինչպէս մօրաքոյր Հիսակոյին բացատրել հինգերորդ գանձի կորստի մասին։
 +
 +
֊փոքրիկ անծանօթ,֊ասաց մօրաքոյր հիսակոն,֊դու լսե՞լ ես հոգեւորական Քոբո Դաիշիի մասին, ով կարողանում հիանալի բառապատկերներ նկարել։ Եւ ոչ միայն իր աջ ձեռքով։
 +
 +
Միեկոն էլի գլուխը բացասաբար շարժեց։
 +
 +
-իր ձախ ձեռքով,֊շարունակեց Հիսակօն,֊կամ բռնելով վրձինն իր ոտքի մատներով, եւ նոյնիսկ ատամներով։
 +
 +
Միեկոն լուռ էր, փորձում էր պատկերացնել թէ ինչպիսի տեսք կունենայ հոգեւորականը ոտքերով նկարելիս։
 +
 +
֊Եթէ նա կարողացել է դա,֊կտրուկ ասաց Հիսակոն,֊վստահաբար դու էլ կարող ես նկարել մեկ ձեռքով։
 +
 +
Միեկօն դժուարօրէն շարժուեց, մտածելով, որ ճիշտ կը լինէր մերժել հրաւէրը։ Նաեւ, չէր հասկանում, ինչքան պիտի ապրի գիւղում, որպէսզի մօրաքոյր հիսակոն դադարի իրեն անծանօթ ասել։
 +
 +
֊կեանքում ոչ մի բան հեշտ չէ,֊ասաց հիսակոն ոտքի կանգնելով,֊դու չես ցանկանում վախկոտ լինել։ այդպէս չէ՞։
 +
 +
Վախկո՞տ։
 +
 +
Այդ բառը կարծես ծակէր նրա ուղեղը։ Այս շաբաթների մէջ առաջին անգամ նա կրկին տհաճութիւն զգաց կոկորդում։ Նա նստեց գլուխը կախած։
 +
 +
֊ինչո՞ւ ինձ չես նայում,֊հարցրեց մօրաքոյր հիսակոն,֊ես վախեցրի՞ քեզ։
 +
 +
֊մի քիչ,֊ցածր ձայնով ասաց միեկոն,֊ Բայց ես շատ աւելի վախենալու բաներ էլ եմ տեսել։
 +
 +
Մօրաքոյր հիսակոն արդէն ժպտում էր․
 +
 +
֊Ես վախենալո՞ւ եմ։
 +
 +
Միեկոն չգիտէր ինչ պատասխանէր։
 +
 +
իմ գնալու ժամանակն է, շրջուելով ասաց հիսակոն։
 +
 +
նախքան դուրս գալը, նա անկիւնի գրադարակից հանեց գիրք։ բացեց ցոյց տալով պատկերազարդումները, ապա փակեց այն բարձր ձայնով։
 +
 +
֊այս գիրքը տուն տար,֊ասաց հիսակոն,֊եթէ դու սովորես  այս էջի գծապատկերները եւ պարապես, մրցանակը կը ստանաս։ Յիշիր, գոհարը չի փայլում, մինչեւ այն չես փայլեցնում։
 +
 +
-շնորհակալութիւն մօրաքոյր հիսակո,֊ասաց աղջիկները միաժամանակ, եւ այնքան խոնարհուեցին, որ քիչ էր մնում գլխով դիպէին տատամիին։
 +
 +
Նրա գնալուց յետոյ Եօշին ասաց․
 +
 +
֊կը ներես։ մօրաքոյր հիսակոյի խօսքերը սարսափելի էին, բայց նա ցանկանում էր օգնել միայն։
 +
 +
տան ճանապարհին Միեկոն մտածում էր մօրաքոյր հիսակոյի խօսքերի մասին։ Նա վախկոտ չէր ցանկանում լինել։ Բայց ինչպէս ինքը կարող է յաղթել մրցոյթն առանց հինգերորդ գանձի։
 +
 +
Նա բառ առ բառ պատմեց տատիկին իւրաքանչիւր մանրամասնութիւն Եօշիի տան մասին, թէյի երեկոյի, մօրաքոյր հիսակոյի մասին՝ ամէն ինչ, բացի վախկոտի մասից։
 +
 +
բայց դա իրեն երկար ժամանակ արթուն պահեց։ նա չէր կարողանում մոռանալ, թէ ինչ էր ասում մօրաքոյր հիսակոն։
 +
 +
երբ նրա աչքերը փակուում էին արդէն, միեկոն շշնջաց․
 +
 +
֊ես մասնակցելու եմ մրցոյթին։ նոյնիսկ եթէ շանս չունեմ յաղթելու։ այդպէս ես ցոյց կը տամ, որ վախկոտ չեմ։
 +
 +
==Ընկերութիւն==
 +
 +
մրցոյթի հետ կապուած մի հարց կար, որ միեկոն չէր հասկանում։ Միտքը ճանճի պէս պտտուում էր նրա գլխում, չթողնելով հանգիստ ողջ նախաճաշի ընթացքում։
 +
 +
-անհանգիստ ես երեւում,֊ասաց պապիկը,֊ինչի՞ մասին ես մտածում։
 +
 +
֊դէ,֊միեկոն փորձեց բացատրել,֊երբ երկու ուսանողներ իրար նման նկար ներկայացնեն, ո՞վ պիտի յաղթի։
 +
 +
Պապիկը՝ սրբելով իր մոխրագոյն մօրուքն ասաց․
 +
 +
֊ես չեմ կարծում, որ դա հնարաւոր է,֊դանդաղ ասաց նա,֊խոնաւոութիւնը, ոչորութիւնը, արագութիւնը, դրանք միշտ տարբեր են լինելու նկարիչների մօտ։  Բառապատկեր նկարելը շատ նման է դաշնամուր նուագելուն։ երկու երաժիշտ, չեն կարող նոյն երաժշտութիւնը միանման նուագել։
 +
 +
նա բացեց մօրաքոյր հիսակոյի գիրքը եւ ցոյց տուեց կալիգրաֆիայի գլուխգործոցներից որոշները։
 +
 +
֊այստեղ «երջանկութեան» բառապատկերն է։ այն լիովին տարբեր է երկու նկարիչների մօտ։ Եւ նրանցից իւրաքանչիւրի մօտ առկայ է հինգերորդ գանձը։ Բայց նրանց անհատականութիւնը եւ ոճը այլ կերպ են ներկայացնում նրանց աշխատանքը։
 +
 +
Միեկօն թերթում էր էջերը։
 +
 +
֊դու չպէտք է նկարես միայն այն, ինչ աչքերդ են տեսնում֊ասաց պապիկը,֊նկարիր այն՝ ինչ սիրտդ է ցոյց տալիս։ եթէ քո սրտում կայ գեղեցկութիւն, այն ցոյց կը տրուի, նաեւ նկարի մէջ։ հասկանո՞ւմ ես։
 +
 +
Միեկոն թափ տուեց ուսերը՝ մի քիչ հասկանում էր։
 +
 +
պապիկը լայն ժպտաց։
 +
 +
֊քո հարցը նշանակում է, որ դու մասնակցելո՞ւ ես մրցոյթին։
 +
 +
֊այո, պապիկ,֊ասաց նա, չնշելով պատճառը։
 +
 +
Տատիկը շրջուեց լուացարանի մօտից, սրբելով ձեռքերը մօտեցաւ Միեկօյին։ Միեկօն նայեց նրա դէմքին եւ պինդ գրկեց տատիկին։
 +
 +
֊այս սա իմ քաջ աղջիկն է֊ ասաց նա,֊պատկերացրու թէ ինչ հպարտ կը լինեն քո ծնողերը, երբ տեսնեն քո նկարները պատին կախուած։
 +
 +
Միեկոն լուռ էր։ նա հասկանում էր, որ ընտանիքը կը հպարտանայ իրենով, եթէ անգամ պարտուի։ իսկ նա անկասկած պարտուելու է։
 +
 +
այդ երեկոյ նա եւ Եօշին սկսեցին աշխատել իրենց գծապատկերների վրայ։ յոշին բացեց մօրաքոյր հիսակոյի գիրքը սկզբից, եւ նրանք սկսեցին կրկնօրինակ ճապոնացի վարպետների բառապատկերները։
 +
 +
նրանք նստել էին ծնկների տակ թերթի թուղթ փռած։ Նրանք ծածկում էին թղթերը սեւ գծերի շարքով։ Որոշները կարծես արցունքի կաթիլներ լինէին, որոշները մկնիկի պոչի էին նման, արագիլի ոտքերի, վագրի ճանկի, սրերի եւ ոսկորների։ Նրանք հարիւրաւոր անգամներ նկարեցին։
 +
 +
յոշին նկարում էր փոքր, կոկիկ գծերով։Իսկ միեկոյինը մեծ էր ֊ բարակ եւ հաստ, արագ եւ դանդաղ֊Ծածկելով ամբողջ էջը։ Ձեռքի ցաւը յաղթահարելու համար, նա նկարելիս գործի էր դնում ամբողջ մարմինը։
 +
 +
մինչ նրանք աշխատում էին, միեկոն յոշիին պատմութիւններ էր պատմում բառապատկերների մասին։ իր ծեր ուսուցիչն էր պատմել դրանք, դասի ընթացքում։
 +
 +
֊«տուն» բառապատկերն երկու մասից է,֊ասաց միեկոն գծերը քաշելով,֊առաջինը նշանակում է տանիք, երկրորդը «խոզ»
 +
 +
յոշին ծիծաղեց․
 +
 +
-պատերացրու՝ տան մէջ խոզ։
 +
 +
֊ուսուցիչս աում էր, որ հին օրերին, մարդիկ խոզերին տանն էին պահում,֊ասաց միեկոն,֊դրա համար էլ, բառապատկերն այդպէս ենք նկարում։
 +
 +
Եօշին զարմացած նայեց։
 +
 +
֊Ո՜հ, ինչ լաւ է, որ մենք խոզերին այլեւս տանը չենք պահում։
 +
 +
֊ այստեղ նայիր, ֊ասաց միեկոն արագ ցոյց տալով «սէր» բառապատկերը,֊մի մասը նշանակում է «կին», միւսը՝ «երեխայ»,֊բացատրեց նա,֊բայց երբ դնենք երեք կանանց իրար կողքի, կը ստանանք «աղմուկ»։ տեսնո՞ւմ ես։
 +
 +
֊ես երբեք չեմ մտածել այդ մասին,֊ասաց Եօշին,-բայց դա արդար չէ։ եթէ երեք տղամարդկանց էլ իրար կողք դնենք, էլի՛ աղմուկ կը լինի։
 +
 +
պատմութիւնների եւ պարապմունքների մէջ էին անցնում օրերը։
 +
 +
Շուտով եկաւ սառը անձրեւի ժամանակը, որը խփում էր տանիքին եւ այնպիսի ձայներ հանում, կարծես փոթորիկ էր։ Դասերից յետոյ՝ մութ, մշուշոտ ժամերի ընթացքում, Միեկօն եւ Եօշին գնում էին ցածր սեղանի մօտ, որտեղ տաք կոտացու(Kotatsu)էր դրուած։ Այն տատիկը դրել էր, որպէսզի նրանք տաք մնան։ Նրանք տաքացնում էին իրենց սառած ձեռքերը, ապա սկսւոմ պարապել։
 +
 +
Տատիկը ափսէով ուտելիքներ էր բերում․
 +
 +
-ձեր ուժերը պահելու համար,֊նրա աչքերը լի էին ժպիտով։
 +
 +
Նա նստում էր նրանց կողքին, հիւսելով իր զամբիւղը։ Նրա ասեղների ձայնը մեղմ երաժշտութեան էր նման։ Յաճախ նա Միեկօյին եւ Եօշիին հանում էր դուրս մաքուր օդ շնչելու եւ մարզուելու։
 +
 +
 +
-ձեր աչքերին հանգիստ տուէք,֊խորհուրդ էր տալիս նա։
 +
 +
Ծանր բաճկոններով, ձեռնոցներով, կօշիկներով նրանք դուրս էին գալիս բակ։ Ձիւնը փայլում էր ադամանդի պէս։ Նոյնիսկ անտեղ Միեկօն վերցնում էր փայտը եւ նկարում ձեան վրայ, մինչեւ Եօշին դադար էր տալիս։
 +
 +
-Խաղի ժամն է,֊գոռում էր նա,֊ես կը վազեմ դէպի անկիւնը։
 +
 +
Սառոյցի վրայով սահելով նրանք երգում էին Թենգուի երգը։
 +
 +
Թենգուի քիթը աճում է, աճում։
 +
Թենգուի ոտքերը կարմիր են, ինչպէս բազուկ։
 +
Թենգուի ճանկերը կեղտոտ են,
 +
Թենգուի գլխում լրիւ կապար է։
 +
 +
Թուլանալով ծիծաղեց, Միեկօն եւ Եօշին ընկնում էին, քերծելով իրենց արմունկներն ու ոտքերը։
 +
 +
==Յոյս==
 +
 +
 +
մի երեկոյ Միեկոն չարչարուում էր «ճաշկերոյթ» բառապատկերտի դժուար գծերը տանելու համար։ Նա փորձեց կրկին ու կրկին, բայց դա ոչ մի կերպ ճիշտ չէր ստացուում։ Միեկոն փորձեց մտածել լաւ ուտելիքի մասին՝  տապակած միս, բանջարեղեն, փքաբլիթներ՝ այնքան, մինչեւ իսկապէս սովածացաւ։ Եւս մեկ անգամ վրձինը տարաւ թղթի վրայով։
 +
 +
Միեկոն հետ նստեց եւ ուսումնասիրեց բառապատկերը։ Լաւ ստացուեց։ իր հեքիաթային աշխարհի գաղտնի դուռը բացուեց։ Գուցէ մի փոքր մաս գեղեցկութեան վերադարձել էր իր սիրտը։ Բայց արդեօ՞ք դա բաւական էր, որպէսզի գծերը լինեն կատարեալ եւ զգացմունքով լինի։ Իսկ մրցոյթի ժամանա՞կ։
 +
 +
մի ելք կար հասկանալու։ փորձել։ Եւ միեկոն որոշեց պարապել այնքան շատ, որքան կարող է, եթէ անգամ ձեռքը սարսափելի ցաւայ։ Յետոյ, երբ հինգերորդ գանձը չվերադառնայ, նա կալիգրաֆիան հաւէտ կը թողնի։
 +
 +
երբեմն նա անում էր երկու կամ երեք ճիշտ կալիգրաֆիա մեկ օրում։ իսկ այլ պահերի նա քիչ էր մնում լաց լինէր, երբ ամբողջ գծապատկերը վատ էր ստացուում՝  թանաքը լինում էր շատ հաստ կամ շատ բարակ, կամ մի մասը լինում էր կախարդական, իսկ միւսը՝ շատ վատ։
 +
 +
Քնելու ժամին պապիկը դրեց իր ակնոցները եւ գնահատեց Միեկօյի թղթերը։ Նա դրանք խնամքով դրել էր իր արմունկի տակ, որպէսզի ուշադիր զննի։ Նա համեմատում էր բառապատկերները մօրաքոյր Հիսակոյի գրքի պատկերների հետ։
 +
 +
-հմմմ, այս կաթիլը շատ հաստ է․․․այս եզրն աւելի սուր պիտի լինի․․․փղի ոտքն աւելի ուժեղ։  Եւ յիշիր, որ բառապատկերի բոլոր մասերը պէտք է այնպէս միանան, ինչպէս քո մարմնի մասերը։
 +
 +
Միեկօն ընկճուում էր։ Դա անյոյս էր թուում, բայց յաջորդ օրը նա շարունակում էր աշխատել։
 +
 +
Դասարանն աւելի ոգեւորուած էր դառնամ, ինչքան մօտենում էր մրցոյթի օրը։ Օրիորդ Սուզուկին նկարիչներին ասաց, որ բերեն օրինակներ իրենց աշխատանքներից։ Երբ Միեկօն տարաւ իր թղթերը բոլորը հիացած էին Միեկօյի մեծ, գեղեցիկ բառապեատկերներով՝ նոյնիսկ Աքիրան։
 +
 +
֊Ֆու,֊փսփսաց նա,֊միլիոն տարի էլ անցնի, ես այսպէս ջանասիրաբար չեմ աշխատի։
 +
 +
Նա ժպտաց Միեկօյին, Միեկօն էլ՝ նրան։ Միեկոն մտածեց, որ նա իրօք գեղեցիկ ժպիտ ունի, երբ չի ծամածռում իր դէմքը։
 +
 +
Այնուամենայնիւ, չնայած իր չարչարանքներին՝ Միեկոն գիտէր, որ այնուամենայնիւ ինչ-որ բան պակասում է իր բառապատկերներում։
 +
 +
Նոյնիսկ պապիկը համաձայնեց։
 +
 +
քո բառապատկերները ճիշտ են,-մտածկոտ ասաց նա,- բայց դրանք կարծես կեանքից զուրկ լինեն։ կարծես մեքենայի կողմից ստեղծուած լինեն։
 +
 +
 +
Արցունքի ծանր կաթիլներ գլորուեցին Միեկոյի աչքերից։ Իր ամբողջ աշխատանքն արժէք չունէր։
 +
 +
դա անպէտք է,-լացեց նա,-Առանց հինգերորդ գանձի, այն լաւը չի լինի։
 +
 +
Պապիկը մօտ նստեց։
 +
 +
֊Հինգերորդ գանձն ասեղ չէ, որ կորցնես։
 +
 +
-բայց ռումբից յետոյ․․․
 +
 +
պապիկը սրբեց նրա արցունքները։
 +
 +
֊ռումբը շատ մարդկանց սպանեց, միեկո։ այն վնասեց քո ձեռքը։ բայց այն չի կարող հասնել նրան, ինչ քո ներսում է, ռումբը չի կարող հասնել նրան։ գուցէ քեզ համար դժուար է։ լուծումը քեզ եւ քո վրձնին հանգիստ տալու մէջ է։
 +
 +
ես չեմ կարող, լացեց նա,-մի քանի օրից մրցոյթն է։
 +
 +
ա բռնեց Միեկոյի դէմքն իր ուժեղ ձեռքերով եւ նայեց նրա աչքերի մէջ։
 +
 +
֊Միեկօ, սիրելիս, լսիր։ Մի քանի մղոն անցնելու յետոյ, դու չես կարողանայ պարել։ Նոյնն է եւ Կալիգրաֆիայում։ Դու պիտի թարմ լինես, որպէսզի անես քո լաւագոյնը։
 +
 +
 +
Միեկոն խորը շունչ քաշեց։
 +
 +
-ճիշտ ես, -ասաց նա։
 +
 +
Յաջորդ օրը նա չնկարեց։ Նա փորձում էր մտքից հանել նկարչութիւնը եւ մտածել միայն նոր տարուայ տօների մասին։ Նա օգնում էր տատիկին, մաքրում էր փոշիները եւ պատրաստուում նոր տարին դիմաւորելու։
 +
 +
Երեկոյեան տնից նամակ եկաւ․
 +
 +
սիրելի միեկո,
 +
 +
ես յոյս ունեմ, որ դու մասնակցում ես մրցոյթին։ աշխատելը կօգնի քո ձեռքին արագ լաւանալ։ Ես գիտեմ, որ քո սրտի գեղեցկութիւնը կրկին կը ծաղկի, ինչպէս ծառը մեր այգում։ Եւ քո վրձինը կրկին կը պարի թղթի վրայ։ Ես վստահ եմ։
 +
 +
Սէր,
 +
 +
մայրիկ։
 +
 +
միեկոն կարդաց նամակը մի քանի անգամ։ նա կարդում էր դա իր սենեակում, դպրոցում։ բայց նա շարունակում էր մնալ անիքնավստահ։ նա չէր հաւատում, որ իր վրձինը կարող է կրկին պարել թղթի վրայ։ Նա կասկածում էր, որ հինգերորդ գանձը կրկին կը գտնի։
 +
 +
==Գանձը==
 +
 +
մրցոյթի նախորդ գիշերը, միեկոն երազ էր տեսնում, որ ընտանիքը կրկին միասին լինի։ նրանք զբոսնում էին բալի  ծառերի տակ, որոնք ծաղկած էին, ինչպէս վարդագոյն ամպեր։ միեկոն պոեմ էր գրել այդ ծաղիկների մասին իր վրձնով։ եւ բառապատկերները կեանքով լի էին։
 +
 +
 +
Իսկ յետոյ քամի եղաւ, եւ ճիւղերը շարժուեցին՝ քսուելով իրար։ Առաւօտեան սօսափիւնի ձայնը փոխուեց աւելի ձայնով։ Տատն աւլում էր հիւրասենեակը։
 +
 +
Միեկօն փորձում էր վերադարձնել երազը։ Բայց այն արդէն գնացել էր։ Ցրտից դողդղալով նա արագ հագաւ շորերը։ Նա արդէն կերել էր նախաճաշը, երբ Եօշին եկաւ։ Նրա դէմքը ցրտից եւ յուզմունքից կարմրել էր։ Նա ինչ֊որ բան էր թաքցնում մէջքի հետեւում։
 +
 +
֊Գուշակիր թէ ինչ է,֊ասաց նա՝ մի ոտքից միւսը ցատկելով՝ փորձելով գաղտնիքը բերնից չթռցնել։
 +
 +
Միեկօն չկարողացաւ ծիծաղը զսպել։
 +
 +
֊Ես չեմ կարող գուշակել։
 +
 +
֊Ուրեմն փակի՛ր աչքերդ,֊հրամայեց Եօշին,֊մինչեւ ես բացեմ այն։
 +
 +
Միեկօն փակեց աչքերը։ Թղթի ճռճռոց էր լսուում։ Չէր կարողանում այլեւս համբերել։ Եօշին բացեց ձեռքով պատրաստուած բրնձէ թուղթը։
 +
 +
 +
֊Ո՜հ,֊շունչը պահեց Միեկօն։ Նա վստահ էր, որ սա ամենալաւ թուղթն է նկարելու համար ողջ Ճապոնիայում։ Այն ամբողջովին ճերմակ էր։ Քիչ էր մնում, որ նախանձէր։
 +
 +
֊Որտեղի՞ց դա, Եօշի։
 +
 +
֊Մօրաքոյր Հիսակօն է տուել։ Նա այն պատուիրել է Տոկիոյից։
 +
 +
֊Ես ուրախ եմ քեզ համար,֊շունչը տեղն էր բերում Միեկօն։
 +
 +
Եօշիի աչքերը փայլեցին, երբ նա ասաց, որ դա իր համար չէ։ Նա ծիծաղեց, երբ Միեկօյի զարմացած բացեց բերանը։
 +
 +
֊Այն քեզ համար է։
 +
 +
Միեկօն կանգնեց քարացած՝ ամաչելով իր նախանձի համար։
 +
 +
Եօշին ժպտաց․
 +
 +
 +
֊Դու իսկական տաղանդ ես, Միեկօ։ Իսկ իմ բառապատկերները գունատ են եւ թերի։
 +
 +
֊Բայց,֊հակաճառում էր Միեկօն,֊դու չես կարող․․․
 +
 +
֊Ոչ մի բայց,֊կտրեց նրա խօսքը Եօշին։ Ես ցանկանում եմ, որ այս թուղթը քոնը լինի։ Մօրաքոյր Հիսակոն նոյնպէս համաձայն է։ Երդուում եմ։
 +
 +
Երբ Միեկօն չհաւատաց, նա ձեռքերն իրար խփեց․
 +
 +
֊Երդուում եմ։
 +
 +
Վերջապէս, Երբ Միեկոն տեղի տուեց՝ նրանք խաչեցին մատները, երդումը հաստատելու համար։
 +
 +
Դպրոցում, սեղաններն օրիորդ Սուզուկիի դասարանում գեղեցիկ դրուած էին, այնպէս որ աշակերտները հանգիստ նստեն ցածր սեղանների մօտ։ Տասներկու մասնակիցները լուռ նստած էին։
 +
 +
Նրանք աչքերը հառել էին գրատախտակին, որտեղ օրիորդ Սուզուկին պէտք է գրէր բառը։
 +
 +
Միեկոյի ձեռքերը դողում էին, երբ նա թանաքը, թանաքամանը, ջրի ամանը եւ վրձինը դնում էր սեղանին։ Նա թաթախում էր վրձինը թանաքի մէջ, յետոյ նա դադարեց դա անել եւ սեղանին դրեց սպիտակ նուրբ թուղթը։
 +
 +
Օրիորդ Սուզուկին գրեց բառը՝
 +
 +
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 +
 +
 +
Միեկոն փորձում էր կենտրոնանալ եւ նա դադարեց շուրջը մարդկանց տեսնել։ Իր ներսի հեքիաթային ախարհում՝ որտեղ գծերը եւ պատկերները կեանք էին առնում, նա տեսնում էր միայն թուղթն ու վրձինը։ Իր մտքի աչքերով նա նկարում էր իւրաքանչիւր գիծը։ Ընկերութիւնը Եօշին էր։
 +
 +
Իր ողջ սէրը նա դնում էր բառապատկերի մէջ։ Եւ իւրաքանչիւր գիծ լի էր կեանքով եւ էներգիայով։
 +
 +
Միեկօն շատ արագ էր նկարում, նրան իր ձեռքն էր կառավարում։ Եւ նրա վրձինն իրօք պարում էր թղթի վրայ՝ նրան պէտք էր ուղղակի բռնել վրձինը։
 +
 +
Երազների մէջ ճախրելով, Միեկօն թուղթը դրեց օրիորդ Սուզուկիի սեղանին, հագաւ իր տաք վերադրկուն եւ դուրս եկաւ սենեակից։
 +
Նա կանգնել էր բակում, իսկ ցուրտ օդը հարուած էր իր այտերին։ Երջանիկ էր։ Հինգերորդ գանձը կրկին իրն էր։ Կասկած չկար։
 +
 +
Եօշին դուրս վազեց եւ բռնեց իր ձեռքը։
 +
 +
֊Ի՞նչ է պատահել, տարօրինակ տեսք ունես։
 +
 +
Փայլող աչքերով Միեկօն ասաց․
 +
 +
֊Վրձինը պարում էր։ Այն իրօք պարում էր։
 +
 +
֊Դու կը յաղթես,֊բացականչեց Եօշին։
 +
 +
֊Եթէ ես յաղթեմ,֊հանգիստ ասաց Միեկօն,֊դա քո շնորհիւ կը լինի։ Երբ ես մտածում էի ընկերութեան մասին՝ դու եկար մտքից։ Դա այն էր, ինչ ես նկարեցի։
 +
 +
Եօշին ձեռքը դրեց մեծ քարի վրայ։
 +
 +
֊Եթէ դու յաղթես, եւ քո բառապատկերը փակցուի այս քարին,֊ասաց նա տխուր,֊բոլորը քեզ կը յիշեն։ Յատկապէս ես,֊նա բռնեց Միեկոյի ձեռքը։֊Ես քեզ շատ կը կարօտեմ։
 +
 +
Միեկօն արտասուեց, երբ մտածեց ընկերոջը լքելու մասին։
 +
 +
֊Երբ ես այստեղ եկայ, ես միայն ցանկանում էի տուն վերադառնալ։ Իսկ այժմ դժուար է քեզ լքել։
 +
 +
֊Բայց դու կարող ես նամակ գրել,֊ասաց Եօշին պայծառացած,֊Եւ մի գուցէ, դու այստեղ գաս ամառային արձակուրդներին։
 +
 +
֊Այո,֊լացեց Միեկօն,֊եւ մենք կրկին կը գնան լիճ, եւ մեր թաքուն տեղը․․․
 +
 +
֊Եւ կրկին կը սպասենք Թենգուին։
 +
 +
Նրանք կրկին պայթեցին ծիծաղից։ Եւ ձեռք ձեռքի տուած քայլեցին դէպի տուն՝ նուրբ ձեան վրայ թողնելով իրենց ոտնահետքերը։

Ընթացիկ տարբերակը 21:13, 26 Սեպտեմբերի 2018-ի դրությամբ

Միեկոն եւ Հինգերորդ Գանձը

հեղինակ՝ Էլենոր Քոեռ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ «Միեկոն եւ Հինգերորդ գանձը»

Սկիզբ

Միեկոն կորցրեց ամենակարեւոր մասը նկարչութեան ֊ հինգերորդ գանձը։

Միեկոն ցանկանում էր տանը մնալ։ Դառնացած էր լքելով ծնողներին։ Դառնացած էր լքելով իր ընկերներին։ Նա վախենում էր գնալ նոր դպրոց եւ ատում էր այն սարսափելի ռումբը, որն աւերեց ամէն ինչ։

«Ներսս ամբողջովին դառնութիւն եւ ատելութիւն է»,֊ մտածում էր նա,֊«այնտեղ չկայ սենեակ գեղեցկութեան համար»։

Կորել էր հինգերորդ գանձը։

Mieko1.svg

նեխած աշխարհի կենտրոնում անբիծ ջադով սիրտն է

նուիրուում է Նագասակիի երեխաներին

Առաջին մաս

֊Միեկո՜, արի նախաճաշելու,֊տատի ուրախ ձայնը լողաց խոհանոցից,֊ժամանակն է, որ դու զարթնես։ Բայց Միեկոն անկողնում չէր։ Նա շատ հանգիստ նստած էր եւ ցաւում էր ինքն իր համար։

֊Մեկ րոպէից,֊պատասխանեց նա։

Միեկոն նայում էր նկարչութեան պարագաներին՝ կարմիր լաքէ արկղի մէջ։ Նրա նկարչութեան ուսուցիչը՝ պարոն Արաքին, նրանց կոչում էր «չորս գանձեր»։ Այնտեղ կար հիանալի մուգ խոզանակ, թանաքէ փայտիկ, վարդագոյն լճակի պէս թանաք, եւ մի գլան բրնձէ թուղթ. Միեկոն օգտագործում էր դրանք ճապոնական բառապատկերները նկարելու համար։ Աշխարհում ամենից շատ նա սիրում էր կալիգրաֆիայով զբաղուել։

Պարոն Արաքին նաեւ ասում էր «Միեկո, դու մեկն ես այն բախտաւորներից, ովքեր ծնուել են հինգերորդ գանձով՝ սրտի գեղեցկութեամբ։ Երբ դու նկարում ես, գեղեցկութիւնը հոսում է քո սրտից դէպի ձեռքդ, դէպի վրձինդ եւ այն արտացոլուում է թղթին։ Մի քիչ էլ հմտութիւն եւ դու վստահօրէն կը դառնաս մեծ նկարիչ»։

Միեկոն ամբողջապէս չէր հասկանում, թէ ինչ է նշանակում սրտի գեղեցկութիւն, բայց նա գիտէր, որ երբեք չի լինում աւելի երջանիկ, քան այն ժամանակ, երբ վրձինն իր ձեռքին է եւ իւրաքանչիւր գիծ աւելի լաւն է լինում, քան նախորդն էր։

Միեկոն հառաչեց։ Մտածեց, թէ ինչ հիանալի կը լինէր միայնակ նստել սենեակում եւ նկարել։ Նա օգտագործել էր վրձիններ, ուրուագծեր եւ կէտեր իր հիերոգլիֆի ներսում, որը կարծես իր սեփական կեանքն ունէր։ Նրա երկու սեւ գծերը նման էին դաշտի միջով երկար քայլեր անող ոտքերի։ Նա կարող էր անվերջ լսել անձրեւի կաթիլների ձայնը, իր «անձրեւ» բառապատկերի մէջ։ Նկարելիս նա կախարդական աշխարհում էր։

Բայց այժմ ամէնն այլ էր։

Նա երբեք չի մոռանայ այն օրը երբ ատոմային ռումբը, հարուածեց Նագասակիին, եւ հարուածի ալիքները տարածուեցին քաղաքում։ Կարծես աշխարհի վերջը լինէր։ Պատուհանները ջարդուեցին եւ տանիքիները թռչում էին օդի միջով։ Միեկոն ընկաւ գետնին եւ երբ նա բարձրացրեց արմունկը դէմքը պաշտպանելու համար, ապակու սուր կտոր ճղեց իր ձեռքը, խորը վէրք բացելով մատներից մինչեւ դաստակը։ Ամէն տեղ արիւն էր։ Այժմ, երկու շաբաթ անց, վիրակապի տակ ձեռքը շարունակում էր ցաւել։

֊Ոչ մի լուրջ բան,֊ասաց հայրը բժշկի հանգստացնող ձայնով,֊ ձեռքդ արագ կը լաւանայ եւ դու կրկին կը նկարես։

Միեկոն չէր հաւատում նրան։ Վէրքը սարսափելի էր։ Եւ նա չէր կարող շարժել ձեռքը։ Բացի այդ, Միեկոն իր շուրջը ծանր վնասուածքներով շատերին էր տեել, եւ հայրը նրանց էլ էր ասել «Ոչ մի լուրջ բան չկայ»։ Նա այդ ասում էր, որ իր հիւանդները իրենց լաւ զգան։

Եւ այժմ էլ իրեն ուղարկել են պապիկի ֆերմա։

֊Միայն մի քանի ամիս, Միեկո,֊մայրը բացատրում էր փորձելով ժպտալ,֊մենք պէտք է այստեղ մնանք, որ խնամենք վիրաւորներին։ Բացի այդ, թարմ օդը եւ ֆերմայի սնունդը լաւ կը լինեն քեզ համար։

Միեկոն ցանկանում էր տանը մնալ։ա դառնացած էր ծնողներից հեռուանալու պատճառով։ Նա դառնացած էր, լքերով իր ընկերներին։ Նա վախենում էր գնալ նոր դպրոց։ Եւ նա ատում էր սարսափելի ռումբը, որն աւերեց ամէնը։

֊իմ ներսում ամբողջովին դառնութիւն է եւ ատելութիւն,֊մտածեց նա,֊այստեղ չկայ ստենեակ գեղեցկութեան համար։

հինգերորդ գանձը կորել էր։

֊Նախաճաշը սպասում է, Միեկո,֊տատը կրկին կանչեց։

Միեկոն արագ սանրեց խոպոպները եւ իջաւ աստիճաններով։

Նա նստեց ցածր սեղանին եւ փորձեց վերցնել փայտիկները։ երբ նրանք ընկան բարձր ձայնով, տատը վերցրեց դրանք եւ կերակրեց Միեկոյին, ինչպէս փոքր երեխային։ գունդիկ ու ժպտուն դէմքով տատը ուտելիքը տարաւ Միեկոյի բերանը, ապա հոգատարութեամբ սրբեց նրա դունչը։

֊Լաւ ուտելիքն ամէն ինչ բուժում է,֊ասաց տատը։

Միեկոն չէր մտածում ուշադրութեան մասին, յատկապէս երբ իրեն վատ էր զգում։

֊Բալե՜ս,֊տատը մի թեթեւ կսմթեց Միեկոյի արմուկը,֊դու բամբակի պէս նուրբ ես։ Մենք պահել ենք յատուկ սպիտակ ձաւար կարեւոր պահերի համար, օրինակ, երբ դու մեզ մօտ գաս։ Դու պէտք է ուտես իւրաքանչիւր հատիկը։

Միեկոն յիշեց, որ մայրը միշտ ասում էր «արծաթէ ձաւար»։ նա կարօտեց տունը։ Արցունքները հոսեցին իր աչքերից, դժուարութեամբ էր զսպում իրեն։

տատը գրկեց միեկոյին եւ հանգստացրեց նրան։ «Հանգստացիր, հանգստացիր»֊շշնջում էր նա։ Դու պարզապէս յոգնել ես երեկուայ երկար ճանապարհից։

֊վաղն արդէն քեզ լաւ կը զգաս֊ ասաց պապը։

Միեկոն կախեց գլուխը, իմանալով, որ նրանք իրեն չեն հասկանայ Ինչպէ՞ս կարող է վաղը լաւ զգալ։ Նա այլեւս չի կարող նկարել բառապատկերներ եւ այլեւս չի կարող հիանալ հինգերորդ գանձով։ Նա լսում էր ռումբի ձայնը կրկին ու կրկին եւ գիտէր, որ տան իրերը այլեւս երբեք նոյնը չեն լինի։

Ճաշից յետոյ բակի լողաւազանում բոլորը լողացան եւ հագան բամբակեայ կիմոնոսները։ Յետոյ նրանք նստեցին դրսում՝ իրիկուայ քամին վայելելու։ Մթնշաղն ընկաւ եւ ծղրիդները սկսեցին երգել։ Միեկոն մտածեց, որ նրանց ձայնը վատն է։

Տան հետեւի փոքր այգում պապը մեծ քար էր դրել։

֊Տեսնո՞ւմ ես դա,֊ասաց պապը հպարտօրէն,֊անցած տարի ես սայլով դա իջեցրի սարից։ Միեկո, դու կարո՞ղ ես կարդալ քարի վրայ փորագրուած բառերը։

Միեկոն ծանօթ էր գծերին, որոնք կազմում են բառապատկերները բայց դրանք դժուար էր հասկանալ։ Տարուբերեց գլուխը։

֊Թափուած ջուրը երբեք չի վերադառնում բաժակի մէջ,֊պապը բացատրեց,֊դա նշանակում է, որ չպէտք է անհանգստանանք այն բաների համար, որոնք չենք կարող փոխել։

Նա դադար տուեց՝ փչելով սիգարետը, ապա շարունակեց՝ ինչպէս Ճապոնիան պարտուեց պատերազմում։ Ինչպէս ամէնը վերացաւ կամ վնասուեց ռումբից։ Եւ արագ նայեց Միեկոյին «Ինչպէս քո ձեռքը վնասուեց եւ քո ծնողներն ուղարկեցին քեզ մեզ մօտ»։

Տատը ժպտաց, շոյելով Միեկոյի մէջքը։

֊Ես հասկանում եմ, 10 տարեկան երեխայի համար դա հասկանալը հեշտ չէ, բայց փորձիր։

Միեկոն արտասուեց։ Նա չէր ցանկանում հասկանալ։ Միակ բանը որ նա ուզում էր տուն վերադառնալն էր եւ որ ամէն ինչ լինի այնպէս, ինչպէս առաջ էր։

Քնելու ժամին տատը փռեց դոշակը։

Երբ նա տեսաւ 4գանձերը արկղի կենտրոնում տատը կռացաւ ֊ոնց տեսնում եմ, չես մոռացել կալիգրաֆիան։ Լաւ է։ շուտով դու նորից կը սկսես պարապել։

֊Ո՛չ, ես չեմ կսկսի,֊գոռաց Միեկոն եւ 4 գանձերը նետեց գզրոցը,֊ ռումբն աւերեց ամէն ինչ, տատիկ։ Ես այլեւս երբեք, երբեք չեմ նկարի։

֊Մի խօսիր այդպէս,֊յուզուած ասաց տատը,֊քո ձեռքը կը լաւանայ․․․ ֊Բայց իմ մատները միշտ այսպէս բթացած կը մնան եւ թմրած ինչպէս չորացած խեցգետին-ցածր ձայնով ասաց միեկոն,֊եւ իմ վրձինները փայտի են նման։

Նա իրեն քցեց մատրաստին եւ գլուխը բարձի մէջ:

տատը հառաչեց։

֊կը գրեմ ծնողներիդ եւ կը յայտնեմ, որ դու ապահով ես տեղ հասել,֊լոյսն անջատելով ասաց նա,֊բարի գիշեր։

առաջին անգամ էր, որ Միեկոն միայնակ տնից հեռու էր գտնուում։ նա կարօտում էր իր սենեակը, որտեղ իր ուսուցչի կտաւն էր կախուած պատից եւ լուսամիտից մայրիկի տնկած դեղձի ծառն էր իր տերեւները ցցել։

Ի՞նչ կը լինի եթէ յանկարծ որեւէ բան պատահի մայրիկի եւ հայրիկի հետ։ Ի՞նչ կը լինի, եթէ նրանք հիւանդանան եւ մահանան։ Ի՞նչ կը լինի, եթէ նրանց այլեւս չտեսնի։ Միեկոն ուժասպառ բերանին դրեց բարձը, ստիպում էր իրեն քնել։

գիշերը նա մղձաւանջի մէջ էր։ Ինքնաթիռը պտտուում էր գլխավերեւում, ապա մեծ ռումբը հարուածեց իր դէմքին։ Միեկոն ճչալով արթնացաւ։

պապը չոքեց դոշակի մօտ։

֊Պատերազմն աւարտուել է այժմ,֊ասաց նա գրկելով աղջկան,֊այնտեղ այլեւս չկան ռումբեր։

Բայց Միեկոն չէր կարողանում դադարել դողալ ողջ մարմնով։

֊Շշշշ֊շշշ, դու պէտք է դադարես լաց լինել,֊շշնջաց պապը,֊քո արցունքները չեն կարող օգնել նրանց, ովքեր մահացան ատոմային ռումբից։ Նրանց հոգիները լողում են դրախտում՝ Մահուան գետի շուրջը։ Քո իւրաքանչիւր արցունքի կաթիլն ընկնում է գետը եւ այն աւելի խորն է դառնում։

Միեկոն դողաց պատկերացնելով թէ ինչ դժուար է պայքարել սառցէ սառը ջրի դէմ։ Քիչ֊քիչ հանգստանում էր։

Պապն ուղղեց սպիտակեղէնը։

֊Վերջ ցաւոտ մտքերին,֊ասաց նա,֊փորձիր քնել, ինչպէս իմ քարն այգում։

Երբ նա գնաց, Միեկոն մօտեցաւ բաց լուսամուտին։ նա մի կողմ տարաւ իր խոպոպները, թոյլ տալով գիշերուայ սառը օդին հասնել ճակատին։ Առանց լուսնի լոյսի, Միեկոն հազիւ թէ կարողանար տեսնել պապիկի քարը։ նա նեղուեց դրա համար, նաեւ սարսափելի էր միայնակ մնալ այդ խեղդող մթի մէջ։ Դա ընդգծում էր իր մենութիւնը։

Տատիկի տունը

ամէն առաւօտ Միեկոն հագնում էր տատի հին ամառային բամբակեայ կիմոնոյից կարած զգեստը։ այն չունէր կոճակներ կամ գօտի, որը Միեկոն կարող էր հեշտօրէն սահեցնել իր գլխով։ Տատը վերցրել էր երկարաթեւ բլուզները եւ լայն շալուարները, որը Միեկոն էր բերել եւ դրել էր դրանք տոպրակի մէջ։

ես չեմ հասկանում, ինչու է կառավարութիւնը աղջիկներին տուել այս շոգ, ծակծկող շորերը,֊ ասում էր նա,֊շնորհակալութիւն փառք տիրոջը, որ պատերազմն արդէն աւարտուել է եւ մենք կրկին մարդավարի շորեր կարող ենք հագնել։

Կանգնեց կրունկների վրայ եւ նայեց վերից վար նայեց Միեկոյին։

֊Շատ լաւ է,֊ասաց նա գոհունակ ժպիտով,֊այո, Միեկո, դու կրկին աղջկայ տեսք ունես։

Ֆերմայում միշտ անելու բան կար։ Տատը երբեք չէր դադարում աշխատել ֊ եփել, մաքրել, աւլել կամ նորոգել որեւէ բան. Միեկոն փորձում էր օգնել։ Նա կերակրում էր հաւերին, հաւաքում ձուերը, փայլեցնում էր փայտէ պատշգամբը, երեկոյեան վառում էր կրակը եւ ջուր էր ցրում չոր հատակի վրայ, որ փոշի չլինի։

Խոհանոցի գործն ամենադժուարն էր, քանի որ Միեկոյի ձեռքերը լաւ չէին աշխատում, երբ նա ցանկանում էր գդալ կամ պատառաքաղ վերցնել։ Նա երկար ժամանակ էր ծախսում վարունգը կամ սմբուկը ձախ ձեռքով պահելու վրայ։

Միեկոն մի անգամ յատակին գցեց կտրտած ձուկը։ կանգնեց, նայեց ներքեւ, շուրթերը դողում էին։

-Ես ոչ մի բան չեմ կարող անել,֊լացում էր նա։

Տատը մաքրեց ձուկը հատակից․ ֊Մի մտածիր Միեկո։ դա փոքր բան էր։ անցեալ շաբաթ, երբ բժիշկը եկաւ, նա ասաց, որ քո ձեռքը կրկին կը լաւանայ։ Յետոյ, այսպիսի բաներ չեն լինի։

Միեկոն լուռ էր։ նա գիտէր, որ այն այլեւս երբեք առաջուանը չի լինի։

Ամառուայ օրերն անցնում էին ու Միեկոն աւելի ու աւելի էր անհանգստանում դպրոցի համար։ նրա տատն ու պապը չէին խօսում այդ մասին, եւ նա յոյս ունէր, որ մոռացել են։

բայց մի օգոստոսեան խոնաւ առաւօտ, երբ նրանք ուտում էին բրինձ եւ ապուր, տատն ասաց․

֊Միեկո, դու եկող շաբաթուանից դպրոց ես գնալու։

Միեկոն ցած դրեց գդալը, որը նա պատրաստուում էր բերանը տանել․ Նա այլեւս քաղցած չէր։

Մի քանի րոպէ այնտեղ միայն ֆերմայի առաւօտեան ձայնն էր՝ հաւերի կչկչոցն ու թռչունների ձայնն այգում։

Տատիկն ու պապիկը անհանգիստ հայեացքներ էին փոխանակում։

֊Դու պէտք է դպրոց գնաս,֊ասաց պապիկը,֊կարեւոր է, որ դու շարունակես ուսումդ։

Միեկոն գիտէր այդ ամէնը։ Բայց օտար դպրո՞ց։ Երեխաների հետ, ովքեր քեզ չե՞ն ճանաչում։ Եւ այդ զզուելի հիւանդ ձեռքո՞վ։

֊Գուցէ նրանց դուրը չգամ,֊ցածր ձայնով ասաց նա։

֊Չհաւանեն քե՞զ,֊տատի աչքերից կայծեր թռան,֊ինչո՞ւ ուրիշները չպիտի հաւանեն քեզ։ Դու հիանալի աղջիկ ես, քաղաքավարի ու նոր հագուստով։

Նա բերեց նրբօրէն կարուած դպրոցի համազգեստը եւ ցոյց տուեց․

֊Նայի՛ր,֊տուեց Միեկոյի ձեռքը,֊սա անակնկալի համար էի պահել։ Փորձիր։

Միեկոն չէր սիրում նման անակնկալներ։ Վախվխելով նա հանեց իր մուգ կապոյտ շրջազգեստն ու սպիտակ անուշաբոյր բլուզը։

֊Այս հագուստ կտորները պատերազմի միջով են անցել,֊ասաց տատն ուղղելով շրջազգեստը: Նա երջանկացած էր,֊իսկը հագովդ է։

Միեկոն աչքերը ցած էր խոնարհել․ ֊Շնորհակալութիւն տատիկ,֊մրմնջաց նա։

Եկաւ դպրոցի առաջին օրը։ Այդ առաւօտ, միեկոն գնաց խոհանոց, գունատ էր երեւում։

֊Ինձ թուում է հարբուխ ունեմ,֊ասաց նա հազալով,֊կոկորդս ցաւում է։ Ու երեւի խոզուկ ունեմ։

-Բացիր բերանդ եւ ասա աահհհ,֊ասաց տատն իր զգայուն ձայնով։

Նա գդալը դրեց Միեկոյի լեզուին ու նայեց։ Ապա՝ ստուգեց Միեկոյի կոկորդը։

֊Քո կոկորդն առողջ է, գլանդներդ մի փոքր անգամ այտուցուած չեն։

- Ես այսօր գնալո՞ւ եմ,֊ասաց նա աղաչելով,-գնալո՞ւ եմ տատիկ։

Տատն ուշադրութիւն չդարձրեց։ Նա շարունակեց ձաւարը լցնել առագաստի նմանուող տոպրակի մէջ։ Յետոյ նա դա նրբօրէն դրեց տուփի մէջ։

֊Շատ տաք է,֊ասաց նա փորձելով ճաշը.-Միեկո, առաւօտեան արագ չքայլես։

֊Ես նոյնիսկ չգիտեմ թէ որտեղ է դպրոցը,֊ասաց Միեկոն,֊բա որ կորե՞մ։

֊ես քեզ կը տանեմ դաշտի ճանապարհով,֊միջամտեց պապիկը,֊հիմա վեր կաց, գնա աստիճանների մօտ եւ պատրաստուիր։

֊չմոռանաս նկարչութեան պարագաները,-յիշեցրեց տատը, ձկան կտօրը տուփի մէջ դնելով։

մտածեց, որ դա անհեթեթութիւն է, տանել 4գանձերը, երբ նա չէր կարող օգտագործել դրանք։ բայց տատին չնեղացնելու համար նա դրանք դրեց իր սեւ կաշուէ դպրոցական պայուսակը։

Նա երկար ժամանակ էր ծախսում պատրաստուելու համար, իսկ պապն արդէն կանգնած էր աստիճաններին։ Միեկոն սանրում էր մազերը, իսկ համազգեստը չէր հաւանում։

֊արի,֊խիստ տոնով ասաց պապը,֊դու առաջին օրով չես ցանկանում ուշանալ, չէ՞։

֊սա առաջին օրն է, եւ ես վախեցած եմ-ցնցուեց Միեկոն,-ես կը նստեմ սխալ նստարանի․․․կասեմ սխալ բաներ․․․եւ բոլորը կը նայեն ձեռքիս։

Միեկոն մտածում էր, որ կնճռոտ կարմիր մաշկն աւելի տգեղ էր, քան մաշկի թեփոտած մասը։

Բայց կար ազատում։ Պապի կողքով քայլում էր դանդաղ, ծանր քայլերով, ամուր կառչելով իր որոշմանը։ Երբ նրանք հասնեն, նա ոտքը կախ կը գցի։

֊գնա,֊ասաց պապը, նրան թեթեւակի առաջ բրդելով-դու ամէն ինչ ճիշտ կանես։

Միեկոն նայեց նրա քայլերին, մինչեւ որ նա անցաւ անկիւնը։ Յանկարծակի, նա զգաց, որ իր վախի հետ կանգնած է այնտեղ։ խորը շունչ քաշեց եւ դանդաղ քայլեց դռան ուղղութեամբ։

Դպրոցը

Միեկոն հանեց կոշիկները, դրեց դրանք գետնի կոշիկի տուփի մէջ։ Սրբեց թաց ձեռքերն իր շորերի վրայ եւ մի ոտքից միւսին էր հենուում ուսուցչին սպասելով, ով պիտի գար եւ իրեն ճիշտ դասարանը տանէր։ Ուսուցչին նա պատկերացնում էր ծեր եւ միջակ։

Աչքի տակով Միեկոն նայում էր ուսանողներին, որոնք գալիս էին ծիծաղելով, թեւ թեւի տուած։ Նրանք ապրում էին միեւնոյն քաղաքում, եւ միմեանց լաւ գիտէին։ Ոչ ոք Միեկոյի հետ չէր խօսում։

հաճելի անակնկալ էր, երբ մի երիտասարդ կին ներկայացաւ։

֊Դու Միեկոն ես կարծես,֊ասաց ուսուցիչը ջերմօրէն,֊քո պապիկն ինձ պատմել է քո մասին։ Ես միսս Սուզուկին եմ։

Քաղաքավարի խոնարհուելուց յետոյ Միեկոն հետեւեց միսս Սուզուկին մտնելով դասարան։ Նա Միեկոյին կարճ եւ խնամքով սրուած մատիտ եւ հին թերթի էջեր տուեց։

֊փորձէք գրել սպիտակ մասերին,֊ասաց միսս Սուզուկին,֊ես յոյս ունեմ, որ մենք հիմա՝ երբ պատերազմն աւարտուած է, աւելի շատ օգնութիւն կը ստանանք։ սակայն մինչեւ դա, մենք պէտք է սրանց վրայ գրենք։

Նայելով իրեն շրջապատող անժպիտ դէմքերին, Միեկոն աւելի քան երբեւէ հասկանում էր, թէ ինչէ մենակութիւնը։

֊Մենք նոր աշակերտ ունենք,֊յայտարարեց ուսուցիչը,Միեկո, ոտքի կանգնիր, խնդրում եմ։

նրա ոտքերը դողացին, միեկոն ոտքի կանգնեց երբ 30 զոյգ աչքեր նայում էին իրեն։ Նա կարմրեց եւ փորձեց իր ձեռքը պահել մէջքի հետեւում։

֊Օգնէք նրան լաւ զգալ դպրոցում նա գալիս է նագասակիին մօտ քաղաքից, եւ ես սպասում եմ, որ բոլորդ կօգնէք նրան ծանօթանալ մեր դպրոցին։

Դասարանում փսփսոցներ լսուեցին։ Երբ Միեկոն հետ նստեց իր աթոռին, նա շշուկներ լսեց։

֊Այնտեղ է մեծ ռումբը պայթել․․․նայիր նրա ձեռքին․․․այն կարծես վնասուած է։

Միեկոն իրեն ճանճից էլ փոքր էր զգում։ Նրանք չպէտք է յիմար լինէին այն պատճառով, որ ճապոնիայի այս մասում ռումբ չի ընկել։ Նա ուզում էր բոլորի երեսին գոռալ «յիմար»։ Բայց զսպես իրեն։ Մայրն յաճախ էր աղջկան զգուշացնում, որ չար բառը նման է թռչունի՝ մի անգամ այն դուրս է թռչում քո բերանից, եւ այլեւս երբեք չի թռչում յետ չի վերադառնում։ միեկոն սեղմեց իր շուրթերն իրար, որ բառը դուրս չպրծնի։

Առաւօտեան Միեկոն դժուարօրէն փորձում էր կենտրոնանալ, բայց Աքիրան դա անհնար էր դարձնում։ Նա նիհար տղայ էր կարճ վեր ցցուած մազերով, եւ սեւ շրջանակով ակնոց էր կրում։

Աքիրան գնաց հաշուիչի մօտ եւ արագ գրեց ճիշտ պատասխանը։ Յետ դառնալիս հեգնական նայեց Միեկոյին եւ լեզու տուեց։

֊Յոյս ունեմ, որ լեզուդ մի օր կը կտրուի,֊փնթփնթաց Միեկոն։

Միեկոն քաղցած էր ճաշի ժամին։ Բայց չէր կարողանում ուտել բրինձն ու ձուկը, որ տատն էր պատրաստել իր համար։ Նա պարզապէս նստել էր եւ խաղում էր փայտիկներով։ Ինչպէ՞ս նա կարող էր օգտագործել դրանք ուրիշների ներկայութեամբ։ իսկ եթէ ամբողջ ճաշը թափի՞։ Աքիրային դա հաստատ դուր չի գայ։

երբ նրանք գնացին դպրոցի բակ, Աքիրան գնաց Միեկոյի հետեւից եւ բռնեց նրա պայուսակը։ նա հրեց այն եւ միեկոյի վրձինն ընկաւ։ Աքիրան գոռաց ամբողջ բակով մեկ․ ֊Հէ՜յ, տեսէք ինչ եմ գտել։ Հրէշ֊ձեռքի կեղտոտ վրձինը։

Միեկոն գունատուած վազեց նրա հետեւից, փորձելով վերցնել իր վրձինը։

֊Հետ տուր,֊գոռաց նա,֊դա իմն է։

Միւս տղաներն էլ միացան խաղին։

Երբ միսս Սուզուկին չէր նայում, Աքիրան պտտուում էր եւ դէմքով ինչ֊որ բան էր ցոյց տալիս Միեկոյին. Նա խաչում էր աչքերը, ծռմռում էր բերանը տարօրինակ կերպով։ Նա յիմար տեսք ունէր եւ Միեկոն չէր կարողանում ծիծաղը զսպել։ Բայց երբ նա ասաց «Հրեշ֊ձեռք» Միեկոն կատաղեց։

Միեկոն մօր խօսքերն էր յիշում․

֊Միշտ տես գեղեցիկը, անտեսիր տգեղութիւնը։ Ինչպէ՞ս կարող էր որեւէ մեկը գեղեցկութիւն տեսնել Աքիրայի մէջ։

թուում էր թէ առաւօտը երբեք չի վերջանայ։ Միեկոն նեարդայնութիւնից սայթաքում էր եւ երկու անգամ գիրքը գցեց ձեռքից։ Պատմութեան ժամին նա չէր կարողանում յիշել ճապոնացի կայսրերի անունները։ Իսկ նրանց բոլորը գիտէին։ Նա ձեռքերը պահեց գրպանում, չփորձելով որեւէ բան գրել։

Մաթեմատիկայի ժամին, յանկարծ բարձր աղմուկ եղաւ դրսում, եւ Միեկոն նստարանի տակ թաքնուեց։ Նա այդ արեց պահի տակ եւ հիմա յիմար վիճակում էր յայտնուել, իսկ դա պարզապէս բեռնատարի ձայն էր, եւ ոչ թէ պայթիւն։ Նա ամաչեց։ Երբ Աքիրան եւ մի քանի հոգի սկսեցին խնդմնդալ, Միեկոն ամօթից գետինը մտաւ։

Այդ պահին օրիորդ Սուզուկին մատնացոյց արեց Միեկոյին։

֊Միեկո,֊ասաց նա,֊արի եւ գրիր այս բազմապատկման խնդիրը։

֊Ես․․․ես չեմ լսել հարցը,֊Միեկոն կակազեց, նրա բերանը չորացել էր։

Միսս Սուզուկին խրատեց․

-Դու պէտք է ուշադիր լինես, Միեկո։

֊Հրէշ֊ձեռք, հրէշ֊ձեռք,- գոռում էին նրանք, վրձինն իրար էին պաս տալիս, իսկ Միեկոն չէր կարողանում հասնել Քիչ էր մնում լացէր, բայց նա սեղմում էր ատամները, չէր ցանկանում լաց լինել նրանց ներկայութեամբ։

Եւ յանկարծ նա աղջկայ ձայն լսեց։

֊Վերջացրէ՛ք։ դուք երեխաների պէս էք վարուում։

անախորժութիւնն աւարտուեց։ Աքիրան Միեկոյին վերադարձրեց վրձինը։ Տղաները ցրուեցին։

Աղջիկը միեկոյին տուեց պայուսակը եւ ասաց․

֊Թոյլ մի տուր, որ այդ յիմար տղաները նեղացնեն քեզ։ Նրանք միշտ մի երեխայական բան անում են։

Միեկոն գիտէր, որ աղջկայ անունը Յոշի է։ Նա փոքր էր եւ նուրբ, իսկ մազերին կարմիր բանտիկ։ Եւ նրանից ծաղիկների բոյր էր գալիս։ Միեկոն ցանկացաւ նրա նման չքնաղ եւ հանգիստ լինել։ Սակայն, նա անհանգիստ էր եւ տաքարիւն։ Նրա ձեռքը տգեղ էր, եւ դա վանող էր։

Շուտով աղջիկները խումբը շրջապատեց նրանց, նրանք հետաքրքասիրութեամբ նայում էին Միեկոյին եւ հարցեր տալիս․

֊Դու վախեցա՞ր ռումբից։ Ինչպիսի՞ն էր այն։ Մեռածնե՞ր էին այնտեղ։ Ինչպիսի՞ն էին նրանք։

Միեկոն նրանց էր նայում։ Նրա գլուխը պտտուեց, ոտքերը չէր զգում։ Դէմքերը լղոզուեցին եւ նա ընկաւ գետնին։ Աղջիկները հետ֊հետ փախան յանկարծակիի եկած։

Պապիկը

Երբ Միեկոն ուշքի եկաւ, նա ձայներ էր լսում։ Հիմնականում միսս Սուզուկին էր խօսում։

֊Նա շատ յոգնած է երեւում։ Դրանից է։

֊Ամենավատն այն է,֊ասաց օրիորդ Սուզուկին,֊որ մի քանի երեխաներ նեղացրել են նրան։

Միեկոն նստեց եւ ջուր խմեց։ Այժմ նա միայն ցանկանում էր գնալ այդտեղից։

֊Դու կարո՞ղ ես միայնակ տուն գնալ,֊մտահոգուեց օրիորդ Սուզուկին,֊ես ուսանողներից մեկին քեզ հետ կուղարկեմ։

֊Ոչ, շնորհակալութիւն,֊ասաց Միեկոն արագօրէն,֊այժմ ես լաւ եմ։ Նա չէր ցանկանում, որ նրանցից մեկն օգնի իրեն։ Եւ տատիկը չգիտէր ուշաթափուելու մասին, թէ չէ միանգամից աղմուկ կը բարձրացնէր եւ բժիշկ կը կանչէր։

Միեկոն դուրս եկաւ դպրոցից։ Բայց ուղիղ տուն գնալու փոխարէն, նա դանդաղ քայլեց դէպի դաշտը։ Պապիկն աշխատում էր բրնձի գործարանում, որոնք արդէն շագանակագոյն էին դառնում։ Միեկոն կանգնեց ճանապարհին, փոշու ամպերը ցրելով, մինչեւ պապիկը տեսաւ եւ մօտեցաւ։

֊Ֆու,֊ծղոտէ գլխարկը հանելով բացականչեց նա, ապա սրբեց ճակատը փոքր թաշկինակով։- Աշունն այս տարի ուշանում է։ երբ ցրտի, ես շատ ուրախ կը լինեմ։

Միեկոն նկատեց, թէ նրա արեւահարուած դէմքը որքան նման է հօր դէմքին, որոշ տարբերութիւններով։ Այն աւելի փոքր էր եւ մի փոքր կնճոտուած, իսկ մազերը մոխրագոյն էին։

-ինչպէ՞ս էր դպրոցում,֊հարցրեց պապը թաշկինակը գօտու արանքում խցկելով։

-Սարսափելի,֊փնթփնթաց Միեկոն,-Ես ատում եմ նրանց բոլորին։

Պապիկն հայեացքով ասես խոցէր Միեկոյի միտքը։

֊Փոքրիկ աղջնակի համար ատելութիւնը շատ ծանր բեռ է,֊նա խփեց թափուած կոճղերին,֊Այնտեղ բոլորը հրեշնե՞ր էին։

֊Այո,֊պատասխանեց Միեկոն։

֊Դու փորձեցի՞ր ընկերանալ որեւէ մեկի հետ։

Միեկոն մտածեց Յոշիի մասին։ Նա թոթուեց ուսերը եւ կախեց գլուխը, չցանկանալով, որ պապը նայի աչքերի մէջ։

Պապը ձեռքով ցոյց տուեց բրնձի դաշտը։

֊Տեսնո՞ւմ ես։ բրինձը չի կարող աճել ինքնիրեն։ ես պէտք ցանեմ սերմերը, պարարտացնեմ դրանք, եւ խնամեմ, որ մոլախոտերը չկանգնեցնեն նրա աճը։ Յետոյ, ես պէտք է առանձնացնեմ սերմերը բոյսերից։ Դա հեշտ չէ,֊նրա դէմքը լուրջ էր,֊եւ հեշտ չէ ընկերանալ, երբ դու ատում ես բոլորին։

Նա շրջուեց եւ քայլեց դէպի դաշտը։

-Մտածիր այդ մասին,֊ասաց նա մէջքի յետեւից։

Միեկոն չէր ցանկանում մտածել այդ մասին։ Նրան չէր հետաքրքրում, թէ ինչպէս է աճում բրինձը։

Տանը նրան մեծ ցնցում էր սպասուում։ Նախասրահում, հատակին նրբօրէն իրար կողք էին դրուած երկու շագանակագոյն կոշիկներ։

Միեկոն ցանկացաւ արագ անցնել հիւրասենեակի մօտով, բայց տատիկը լսեց իրեն։

֊Եկար,֊ասաց նա,֊մենք սպասում էինք քեզ։ Արի եւ ողջունիր օրիորդ Սուզուկիին։

Միեկոն հառաչեց եւ մտաւ սենեակ։ Նա չոքեց տատամիի մօտ եւ գլուխ տուեց ողջունելով։ Նա չէր հասկանում, թէ ինչ է օրիորդ Սուզուկին ցանկանում։

Տատը լցրեց թէյ Միեկոյի համար, իր ամենալաւ բաժակի մէջ։ Միեկոն տեսաւ, որ դա նոյն ծաղիկների դիզայնն է, ինչպիսին որ մօր սպասքի մէջ էր։

֊Օրիորդ Սուզուկին կարծում է որ դու որոշ ժամանակ պէտք է տանը մնաս, մինչեւ ուժերդ վերականգնուեն,֊ասաց տատը։

Սուզուկին գլխով արեց․ ֊Միեկո, երբ դու քեզ լաւ զգաս, կը վերադառնաս։ Մենք միշտ ուրախ կը լինենք,֊նա շեղակի նայեց տատիկին։

Բաժակի եզրից էր Միեկոն նրանց նայում։

Տատիկը մռայլուեց, մոխրագոյն մազերը հաւաքեց գլխի հետեւում․

֊Բայց միեկոն պէտք է սովորի միւս երեխաների հետ լեզու գտնել․ Եւ այստեղ նրա նկարներն են․․․

Սուզուկին առաջ թեքուեց եւ ձայնը ցածրացնելով ասաց․

֊Խնդրում եմ, մի անհանգստացէք։ Միեկոն դպրոց կը վերադառնայ շուտով եւ հեշտօրէն կը յարմարուի։ Իհարկէ, պատճառ չկայ, որ նա դադարի տանը նկարել։

Միեկոյի դէմքը ուրախութիւնից փայլեց։ Ոչ մի դպրոց այլե՜ւս։ Այլեւս ոչ մի զզուելի Աքիրա եւ այլ տղաներ։ Այլեւս ոչ մի հռհռոց իր մէջքի հետեւում։ Միգուցէ նա այլեւս չվերադառնայ դպրոց։ Բայց շարունակի նկարե՞լ։ Ինչպէ՞ս կարող է։ Առանց հինգերորդ գանձի դա անհնար է։

օրուայ վերջում փոստատարը նամակ բերեց մայրիկից։

սիրելի միեկո,

այստեղ շատ հիւանդներ կան, ես եւ քո հայրը օրուայ մեծ մասն աշխատում ենք կլինիկայում։ մենք յոյս ունենք, որ դու երջանիկ ես ֆերմայում եւ կազդուրուում ես։ Դու պէտք է գնաս դպրոց եւ նոր ընկերներ ձեռք բերես։ գրիր մեզ, երբ կարողանաս։ մենք կարօտում ենք քեզ։

սէր,

մայրիկ։

֊որեւէ նորութիւն կա՞յ տնից,֊հարցրեց տատիկը։

Միեկոն գլխով արեց։ Վազեց աստիճաններով եւ նամակը դրեց հեռու։

Պապիկն ուշ եկաւ տուն, նա արդէն պառկած էր։ նրա ոտնաձայններն աստիճաններին լսուում էին ծանր եւ յոգնած։

֊Միեկո, շշնջաց նա,֊դու դեռ արթո՞ւն ես։

Նա փակեց աչքերը եւ քնած ձեւացաւ։ Միեկոն չէր ցանկանում այլեւս բրինձ աճեցնելու կամ նոր ընկերների մասին լսել։

֊ես հասկանում եմ,֊ասաց պապիկը, հասկանալով, որ նա ձեւացնում է,֊երբ ժամանակը գայ, դու դպրոց կը վերադառնաս։

Նրա ձայնի բարութիւնից Միեկոն վատ զգաց։ Բայց նա շարունակում էր պառկած մնալ՝ դժուարօրէն շնչելով։

Դռան մօտ, պապիկը քնքշօրէն ասաց․ ֊Հաւատայ ինձ, մի սիրելի արեւոտ օր, դու կը նայես շուրջդ եւ կը տեսնես ընկերներիդ։ Եւ դու քո երջանկութեան մէջ, դու կրկին կը նկարես գեղեցիկ հիերոգլիֆներ։ Ինչպէս առաջ էր։

Միեկոն լսեց դռան ծանր ճռճռոցը փակուելիս։

֊Նա սխալոՆա փակեց աչքերը եւ քնած ձեւացաւ։ Միեկոն չէր ցանկանում այլեւս բրինձ աճեցնելու կամ նոր ընկերների մասին լսել։

֊ես հասկանում եմ,֊ասաց պապիկը, հասկանալով, որ նա ձեւացնում է,֊երբ ժամանակը գայ, դու դպրոց կը վերադառնաս։

Նրա ձայնի բարութիւնից Միեկոն վատ զգաց։ Բայց նա շարունակում էր պառկած մնալ՝ դժուարօրէն շնչելով։

Դռան մօտ, պապիկը քնքշօրէն ասաց․ ֊Հաւատայ ինձ, մի սիրելի արեւոտ օր, դու կը նայես շուրջդ եւ կը տեսնես ընկերներիդ։ Եւ դու քո երջանկութեան մէջ, դու կրկին կը նկարես գեղեցիկ հիերոգլիֆներ։ Ինչպէս առաջ էր։

Միեկոն լսեց դռան ծանր ճռճռոցը փակուելիս։

֊Նա սխալուում է,֊մտածեց Միեկոն,֊ես կորցրել եմ հինգերորդ գանձը։ Եւ ես այլեւս երբեք երջանիկ չեմ լինի։

Սպասում

Տատը ոչինչ չհարցրեց Միեկոյին։ Միեկոն արթնացաւ, հագաւ իր սեւ բամբակէ աշխատանքային շալուարը եւ շապիկը, ծածկեց գլուխն իր ծղոտէ գլխարկով եւ դուրս եկաւ դաշտ պապիկին օգնելու։ Նա օգնութեան կարիք ունէր, քանի որ շատ երիտասարդ տղաներ գնացին պատերազմ եւ չվերադարձան:

Օրերն անցնում էին ձանձրալի, ինչպէս չորացած հին մամուռի շերտեր։ Միեկոն շեղում էր իր մտքերը, կառուցել էր պատ իր շուրջը, ինչպէս կրիան իր պատեանը։ Նա միշտ հետ էր նայում, մտածում տան մասին։

Երբեմն նա հաւաքում էր հաւի ձուերը տուփի մէջ։ Կամ նա դիտում էր սարդի պտոյտն իր ցանցի շուրջը պատշգամբի տակ։ Միեկոն նման էր խխունջի, որը լարուած ու դանդաղ անցնում էր խաւարի միջով։ Միեկոն փակուել էր իր ներսում եւ լռել։

Նա կարող էր նստել գարնանային տատամիի վրայ հիւրասենեակում ժամերով, ուսումնասիրելով պաստառները։ Տատը փոխում էր դա ամէն սեզոնի, իսկ այս մեկի վրայ գունաւոր ծառ էր, եւ պոեմ գրուած նրբին գծերով․

I thought I saw the fluttering, leaves arise, Returning to their branches; No, it was only butterflies!

Ժամանակ անց, Միեկոն յիշեց կալիգրաֆիան եւ կարողանում էր կրկնօրինակել այն իր գլխում։ Նա յիշեց, որ կար ժամանակ, երբ իր նկարներն այնքան լաւն էին, որ իրօք արժանի էին պատի վրայ յայտնուելուն։

Միեկոն խուսափում էր որեւէ մեկի հետ խօսել։ Ժամանակ անց, մի իրիկուն, երբ տատը թէյում էր իր ընկերոջ հետ։ Միեկոն գնաց կողքի լիճը։ Ինչ֊որ մեկը մեծ կաւէ խողովակ էր թողել այնտեղ եւ այն սառն էր, իսկ մշուշը գաղտնիքներ էր պարունակում իր մէջ։ Աւազի վրայ պատկերուած էին բառապատկերներ՝ «Մայրիկ», «Հայրիկ» եւ «Տուն»։

Արեւածագը շողշողում էր կապոյտ օվկիանոսի վրայ, ձկնորսը բծախնդրօրէն ուղղում էր ցանցերը, որոնք արագ եւ թեթեւ անցնում էին ափի միջով, եւ ծովային թռչունները, որ հափշտակուում էին ընթրիքի համար։ Բայց Միեկոն չէր տեսնում այդ։ բացի իր մենակութիւնից, նա այլ բան տեսնել չէր կարող։

մեկ այլ նամակ եկաւ մայրիկից, այս անգամ տատիկի եւ պապիկի համար։ Միեկոն նստեց պապիկի մէջքի հետեւում, իսկ նա բարձրաձայն հատուածներ էր կարդում։ Մայրիկն ասում էր, որ նրանք ծրագրում են նոր տարուայ տօներին գալ ֆերմա եւ միեկոյին իրենց հետ տանել։

Միեկոն յուսախաբ էր։ Նոր տարուան կարծես պէտք է տարիներով սպասել, ոչ թէ մի քանի ամիս։

Այնտեղ նաեւ յատուկ գրութիւն կար միեկոյի համար՝

Միեկո, սիրելիս, քո ձեռքը դեռ հիւա՞նդ է։ Դու այժմ պէտք է կարողանաս գրել մատիտով։ Ինչպէ՞ս է գնում նկարչութիւնը։ Դու մեզ չես պատմել դպրոցի մասին։ Գրիր շուտով։

Սէր,

Մայրիկ։

Միեկոն ռիսկ չէր անում նայել տատիկին եւ պապիկին։ Նա ամաչում էր։ Ինչպէ՞ս նա կարող է գրել դպրոցի մասին, ընկերների մասին, նկարելու մասին։ Ինչ֊որ բան էր կանգնել մնացել կոկորդում եւ նա վազեց դուրս։ Պատի միւս կողմից Միեկոն լսում էր ձայներ հիւրասենեակից։

-Այս աղջիկը իրեն չափից դուրս կամակոր է պահում,֊տատիկի ձայնը մտահոգիչ էր,֊Նրա հոգում շատ չարիք կայ։ Նա դժուարօրէն է ժպտում, եւ երբ որեւէ մեկն ինչ֊որ բան է ասում, նա մի անգամից յուսահատուում է, ինչպէս խաշած ձու փայտիկների արանքում։ Եւ նա չի վերցնի վրձին իր ձեռքը կամ նոյնիսկ գրիչ։

Պապիկը խօսեց սառնօրէն.

-երբ նա պատրաստ կը լինի, կը վերադառնայ դպրոց։

երկար լռութիւնից յետոյ նա աւելացրեց․

֊Երիտասարդ աղջկայ համար միայնակ մնալը սարսափելի է։ Միայն Միեկոն կարող է բուժել իր ներսը։ Մենք չենք կարող դա անել նրա փոխարէն։

֊Համաձայն եմ,֊հառաչեց տատը։

Միեկոն զսպեց յուզմունքը։ Նա իր տատին ու պապին նոյնպէս տխրեցրել էր։

Առաւօտեան եկաւ բժիշկը։ Նա զարմացած էր Միեկոյի փոփոխութեամբ։

֊Աստուա՜ծ, դու այլեւս այն հիւանդ աղջիկը չես, ով ժամանել էր օգոստոսին։ Աւանի սնունդն օգնել է քեզ,֊Նա թեքուեց դէպի Միեկոն,֊Բայց ինձ դուր չի գալիս այդ մռայլ դէմքը։ Մի փոքր ուրախութիւնը կօգնի քեզ դառնալ չքնաղ երիտասարդ օրիօրդ։

Միեկոն կարմրեց եւ փորձեց մի փոքր ժպտալ։

֊այդպէս լաւ է,֊ասաց բժիշկը, դիպչելով նրա ձեռքին եւ շարժելով մատները,֊այժմ դու կը կարողանաս նկարել եւ գրել, մարզելով մկաններդ։

֊նա լա՞ւ է,֊հարցրեց տատը խոհանոցից դուրս գալով,֊կարո՞ղ է նա վերադառնալ դպրոց։

Բժիշկը գլխով արեց եւ պատրաստուեց գնալուն։

Միեկոն յուզուած նայում էր նրանց․

֊ես այլեւս չեմ վերադառնայ հետ։

֊ Երբեքը երկար, երկար ժամանակ է,֊ասաց բժիշկը,-Դու խելացի ես, Միեկո, եւ կալիգրաֆիայի տաղանդ ունես։ Այն չի զարգանայ եթէ դու նստես տանն ու թթուես։

֊ոչ ոք չի տեսնում իմ միտքը,֊Միեկոյի ձայնը դողում էր,-նրանք տեսնում են իմ տգեղ ձեռքը։ Եւ ես չեմ թթուում։

-Ես չգիտեմ, թէ ինչ անեմ նրա հետ,֊անյոյսօրէն ասաց տատը։

երբ բժիշկը խօսեց նրա ձայնը խիստ էր։

-միեկո, դու կարող ես լինել կոպիտ մարդ քո ողջ կեանքում, բայց դու այդպէս վնասում ես միայն քեզ եւ քո ընտանիքին։ Ատելութիւնը կաճի քո սրտում, ինչպէս մոլախոտ, եւ այնտեղ չի մնայ սենեակ գեղեցկութեան եւ սիրոյ համար։

- Ինձ չի հետաքրքրում,-գոռաց Միեկոն սենեակից դուրս վազելով։

արցունքներն հոսում էին նրա աչքերից, նա վազեց աւանից դուրս եւ մագլցեց սարը։ Քանի գնում էր, ճանապարհը դառնում էր քարքարոտ եւ խոտածածկ։ Միեկոն չէր կանգնում, նա ցանկանում էր հասնել գագաթին։ Քրտնած եւ յոգնած, նա կանգնեց եւ իր մատները սառը ջրի մէջ մտցրեց։

Օդը սառն էր եւ չոր ինչպէս չորացած բրինձ։ Միեկոն գլուխը դրեց խոտերին, լսելով միջատների եւ ջրի կաթիլների ձայնը։

Յանկարծ խշխշոց լսուեց։

Դա տարօրինակ ձայն էր՝ իրենից ոչ հեռու։ Միեկոն յիշեց պատմութիւնները, որ ինքը լսել էր կարմիր դէմքով Թենգուի մասին, հրէշ որն ապրում էր սարերում։ ասուում էր, որ նա ունի թեւեր եւ մեծ ճանկեր եւ երկար, շատ երկար քիթ։ նա չար երեխաներին տանում է իր քարանձաւը եւ նրանց այլեւս ոչ ոք չի տեսնում։

Եթէ դա ճիշտ է, Միեկոն մտածեց, ուրեմն Թենգուն իրեն հաստատ կը տանէր։ Նա սկսեց մտածել, որ միգուցէ ինքը շատ վատ աղջիկ է եղել։ Միեկոն հաշուեց վատ բաները՝ նա նեղացրեց իր տատիկ պապիկին, մնաց տանը եւ չգնաց դպրոց, կոպիտ խօսեց բժշկի հետ, ատում էր բոլորին եւ նոյնիսկ տանը ո՛չ նկարում էր, ո՛չ գրում։ Դա արդէն շատ էր։

Միեկոն պահեց իր շունչն ու լսեց։

Ձայնը նորից լսուեց, այն կարծես թեւերի սօսափիւն լինէր։ Նա վախեցաւ եւ արագ իջաւ ներքեւ մշուշոտ ճանապարհով այնքան արագ, ինչքան իր ոտքերը կարող էին գնալ։

Յոշի

Մեծ թափով ներքեւ վազելիս Միեկոն ինչ֊որ մեկին բախուեց։

Դա Յոշին էր։

Իր դեղին զգեստով եւ սեւ մազերով Յոշին կարծես թիթեռ լինէր։ Մի քանի վայրկեան Միեկոն ցնցուած էր եւ չէր կարողանում խօսել։

-Ի՞նչ է պատահել,֊հարցրեց Յոշին,֊Ինչո՞ւ ես դու վազում ես։ Դու մահու չափ վախեցած ես։

Միեկոն շունչը տեղը բերելով ցոյց տուեց սարը։

֊Վերեւում,֊ նրա սիրտը տրփում էր-Գետի մօտ...Թանգուն հետապնդում էր ինձ։

-Դու լո՞ւրջ ես խօսում,֊հարցրեց Յոշին ժպտացող աչքերով,֊Մենք այստեղ Թենգու չունենք։ Ի վերջոյ, ես այդպէս եմ կարծում։

Միեկոյի այտերը կարմրեցին։

֊ես․․․անկեղծ, ես լսեցի այնտեղ ինչ֊որ բան։

֊հաւանաբար դա փոքր կենդանի է եղել,֊Յոշին հետաքրքրուած նայում էր Միեկոյին,֊դու ինչո՞ւ այլեւս դպրոց չես գալիս։

֊Բժիշկը տատիկին ասաց, որ ես հանգստի կարիք ունեմ,֊հանգստացած ասաց միեկոն։

֊Մենք մտածեցինք, որ դու մեզանից ոմանց չհաւանեցիր դպրոցում։

֊բայց ես կարծում էի,֊կմկմաց Միեկոն,-ես կարծում էի, որ դուք չէք հաւանել ինձ։

Ճնշող լռութիւն տիրեց։

Վերջապէս Միեկոն խօսեց․

֊Լաւ․․․ես երեւի պէտք է տուն վերադառնամ։

Յոշին հետեւեց Միեկոյին եւ միասին իջան սարից; Երբ նրանք եկան այգի, Տատիկը լուացք էր փռում։

-Ողջո՜յն,֊բացականչեց տատը-եկէք նստէք։

Նա նրանց յատուկ թխուածքներ էր հիւրասիրում։ Տատիկը շատ հարցեր էր տալիս Միեկոյին, բայց նա լուռ նստած իր թէյն էր խմում։

Թխուածքն ուտելու ընթացքում Յոշին տատիկին ամէն ինչ պատմեց իր եւ դպրոցի մասին։

֊Իմ ծնողները սպանուել են, երբ ես երեխա էի,֊ասաց նա,֊ես ապրում եմ, իմ հարազատների հետ։

Միեկոն անակնկալի եկաւ։ Նա պատկերացնում էր, որ Յոշին աշխարհի ամենաբախտաւոր աղջիկն է, ով ունի ամէն֊ամէնինչ։ Զարմացաւ, ինչպէս է Յոշին կարողանում ժպտալ եւ լինել այդքան հիանալի այն դէպքում, երբ նա կորցրել է իր ընտանիքը։

Նա ուղեկցեց Յոշիին մինչեւ դարպասները եւ երկար նայեց նրա հետեւից։

Յաջորդող օրերին, Միեկոն դուրս էր փախչում՝ յոյս ունենալով կրկին տեսնել Յոշիին։ Բայց նա տեսաւ նրան միայն մի շաբաթ յետոյ։ Միեկոն եւ տատիկը թէյ էին գնում նպարեղէնի խանութում երբ եկաւ Յոշին։

֊Մօրաքոյր Հիսակոն ինձ թէյի է ուղարկել,֊պատմեց նա Միեկոյին։

֊Մենք նոյն բանի համար ենք եկել,֊ասաց Միեկոն ժպտալով։

֊Նրանք միասին գնացին տատիկի տուն։

֊դու կուզե՞ս տեսնել իմ սենեակը,֊ասաց Միեկոն ամաչելով։

֊Այո, իհարկէ։

Աստիճաններին, Միեկոն ցանկանում էր Յոշիին ինչ֊որ բան ցոյց տալ։ բայց նա չունէր յատուկ շորեր կամ չքնաղ տիկիներ։ Նա բացեց իր դարակը եւ հանեց չորս գանձերը՝ վրձին, թանաք, թանաքաման, թուղթ։

Նա մատներով շօշափում էր թանաքամանի վրայ փորագրուած շուշանները։ Հիանում էր խոզանակի փայլով։

֊Ինչպիսի արուեստ,֊բացականչեց նա հիացած,-պիտի որ նկարելուց լաւ լինել։

Միեկոն չպատասխանեց։ Նա գանձերը մի կողմ դրեց։ Նա չէր կարող պատմել Յոշիին թէ ինչպէս է նա կորցրել հինգերորդ գանձը։ Միեկոն վստահ էր, որ Յոշին չի հաւանի մի աղջկայ, ով այդքան շատ ատելութիւն ունի իր մէջ։

Թեման փոխելու համար, Միեկոն Յոշիի հետ գնաց պարտէզ որտեղ նրանք կարող էին գտնել քարի վրայի բառերը։

Երբ Յոշին լքում էր, նա հարցրեց․

֊Վաղը դպրոց կը գա՞ս։

Միեկոն վստահ չէր, որ պատրաստ է գնալ դպրոց, բայց նա չէր ցանկանում Յոշիին մերժել։

֊Միգուցէ։

ճաշի ժամին միեկոն փոխեց միտքը։ Նա դադարեց իր ուտել ապուրն ուտելն ու ասաց․

֊Վաղը ես դպրոց կը գնամ։

Տատն ու պապը զարմացած նայեցին նրան։

֊պապիկ,֊Միեկոն դարձաւ պապիկին՝ նայելով նրան իր լուրջ, սեւ աչքերով,֊ես սկսել եմ հասկանալ քո քարի վրայ գրուած բառերը։ Դա նշանում է, որ ես չպէտք է անհանգստանամ իմ վէրքի մասին կամ դպրոց վերադառնալու մասին։

Պապիկը Միեկոյին մօտ կանչեց։

֊Իմաստացել ես,֊ասաց նա ծիծաղելով,֊Դու պէտք է սովորես ընդունել այն բաները, ինչը չես կարող փոխել։ Ամենից կարեւորն այն է, որ դու ընդունես քեզ ֊ սպիներդ ու ամէնը։

Ճաշից յետոյ նրանք լուացուեցին եւ նստեցին՝ մինչեւ աստղերի դուրս գալը նստած խօսում էին եւ ծիծաղում։

Քնելու ժամին, Միեկոն նայում էր իրեն հայելու մէջ։ Երեսը պարզութիւն էր արտայայտում, այն շրջանի մէջ էին առել սեւ մազերն ու խոպոպները։ Ընդամէնը։ Միեկոն ցանկանում էր, որ իր դէմքն էլ Յոշիի դէմքի պէս բարութիւն արտայայտի։

Այդ ժամանակ, նա քնեց, չկային վատ մտքեր դպրոց վերադառնալու հետ կապուած, եւ չէր յուզուում։ Սպիտակ լոյս էր յայտնուել սեւ թունելում։ ու միգուցէ ամէն բան լաւ լինի։

Մրցում

երբ միեկոն մտաւ դասարան, նա զգաց, որ ինչ֊որ բան տարբեր է։ բոլորը ժպտում էին, բացի աքիրայից, ով փոխել էր իր տեղը, եւ այժմ ուսուցչին շատ մօտ էր նստել։

-Մենք ուրախ ենք, որ դու վերադարձել ես, Միեկո,֊ասաց օրիորդ Սուզուկին ջերմօրէն՝ ասես արտասովոր եւ ոչ մի բան չէր պատահել։

-մենք սովորել ենք Հիրոշիմայի եւ Նագասակիի ատոմային ռումբի մասին,֊ասաց աղջիկներից մեկը,֊դու պէտք է քաջ լինես։

Միեկոն զգաց, որ իր ներսի դառնութիւնը ցրուում է ինչպէս մառախուղն առաւօտեան։

Դրանից յետոյ, դպրոցը զարմանալիօրէն աւելի լաւն էր։ Միեկոն սկսեց գրել իր դասերը մատիտով։ Օրիորդ Սուզուկին նայում էր հիացած։ Դասի աւարտին, Միեկոն նամակ գրեց ծնողներին

Սիրելի մայրիկ եւ հայրիկ,

ես ունեմ նոր ընկեր, Յոշին, եւ ես հաւանում եմ դպրոցը։ Իմ ձեռքը դեռ մի քիչ հիւանդ է, այդ պատճառով էլ վատ եմ գրում։ Բայց ես դեռ չեմ նկարում վրձիններով։ Ես նոյնպէս կարօտում եմ ձեզ։

սէր,

Միեկո։

Մի օր, իր սենեակում, Միեկոն բացեց դարակը եւ հանեց 4 գանձերը։ Բարձի վրայ նստած նա վրձինը թաթախեց խոնաւ թանաքի մէջ։ Երբ թանաքը սեւ էր եւ բաւականաչափ բարակած՝ Միեկոն վերցրեց վրձինը եւ տարաւ գիծ “մեկ”֊ի համար։ Նա իրեն զգում էր ինչպէս փոքր երեխան, ով առաջին անգամ է գրում։

Մատիտով գրելիս ձեռքը չէր ցաւացել, սակայն այժմ, վրձինը թղթին հպելու ժամանակ ցաւն անցաւ ձեռքին։ Միեկոն շունչը պահած աւարտեց առաջին գիծը։ Նա նեղուեց ծուռը գծից։ Այն բնաւ նման չէր անցեալում նկարած կատարեալ գծերին։

Յանկարծ եկաւ տատիկը եւ տեսաւ նկարը։ Միեկոն փորձեց ծածկել թուղթը, սակայն տատիկն արդէն տեսել էր ծռմռուած «մեկը»։

֊Այստեղ,֊տատը վերցրեց վրձինն եւ նկարեց մեկը՝ հարթ ու հաւասար,-այն այսպէս է գնում,֊մեկ անգամ էլ փորձիր։

Առանց որեւէ բառ ասելու Միեկոն մաքրեց վրձինը եւ թանաքամանը, չորս գանձերը դրեց մի կողմ։ Նա, իհարկէ գիտէր թէ ինչպէս պէտք է տանել գիծը։ Ինչո՞ւ տատը չէր հասկանում դա։

Միեկոն եւ Յոշին սկսեցին շատ ժամանակ անցկացնել միասին։

֊դուք, աղջիկներ, փայտիկների զոյգի պէս անբաժան էք,֊ասում էր պապը։

Երբեմն, դպրոցից յետոյ Միեկոն Յոշիին տանում էր իր գաղտնի վայրը։ Նրանք նստեցին խողովակին եւ նայում էին աւազին։ Յետոյ հաւաքեցին փոքրիկ խեցիներ, եւ ալիքների բերած հարթ քարերը։

Երբեմն, դպրոցից յետոյ Միեկոն Յոշիին տանում էր իր գաղտնի վայրը։ Նրանք նստեցին խողովակին եւ նայում էին աւազին։ Յետոյ հաւաքեցին փոքրիկ խեցիներ, եւ ալիքների բերած հարթ քարերը։

Նրանք թափառում էին լեռներում, հաւաքում դեղին եւ ոսկեգոյն տերեւներ տատիկի եւ մօրաքոյր Հիսակոյի համար։ Միեկոն սիրում էր աշնան տարածուող գոյները եւ տերեւները երկրի վրայ։ Յաճախ նրանք թաւալուում էին խոտերի մէջ, նայում երկնքին եւ փորձում էին ամպերը տարբեր կենդանիների նմանեցնել։ Միեկոն մոռացել էր այն մենութիւնը, որ իրեն բերեց լեռներ։ Բայց նա դեռ աչքերով փնտրում էին Թենգուին։

-Նա, հաւանաբար գնացել է գետնի տակը ձմեռուայ պատճառով,֊ասաց Յոշին հռհռալով։

Եւ նրանք վազեցին սարից երգելով․

Թենգուի քիթը մեծանում է, մեծանում։ Թենգուի ոտքերը կարմիր են, ինչպէս բազուկ։

Հեքիաթի դեւը դարձաւ թաքուն կատակը։ Պատմութեան ձանձրալի ժամերին նրանք փոխանակում էին թղթեր, եւ աւելացնում նոր տողեր իրենց երգին։ Յետոյ արագ նայում էին գրքին եւ փորձում զսպել ծիծաղը։

Արդէն զգացուում էր ձմեռուայ շունչը, երբ օրիորդ Սուզուկին տուեց յանձնարարութիւն։

֊Նոր տարուան նախորդող օրը, մեր դպրոցում կը լինի կալիգրաֆիայի մրցոյթ։ դա կը լինի այն ուսանողների համար, ովքեր կը նկարեն բառապատկերները վրձնով։ դասի աւարտին, ես գրատախտակին կը գրեմ բառը, որը նախատեսուած է մրցոյթի համար։ նա, ում նկարն աւելի արտիստիկ կը լինի կը ճանաչուի յաղթող։ Իսկ նրա նկարածը կը խփենք դպրոցի բակում դրուած քարին։

-Մասնակցի՛ր մրցոյթին,֊ասաց Յոշին ոգեւորուած։

Միեկոն գլուխը շարժեց վարանած։ Ինչպէ՞ս նա կարող է մասնակցել մրցոյթին, եթէ անգամ տարրական գծերը չի կարողանում անել։

-խնդրում եմ,֊համոզում էր Յոշին,֊դա շատ հաճելի կը լինի։ մեզնից եւ ոչ ոք չի արել կալիգրաֆիայի դասերը պատերազմի ժամանակ, իսկ դու սովորել ես դա երկար տարիներ։,֊քաշելով Միեկոյի թեւից,-դու աւելի մեծ շանսեր ունես յաղթելու, քան մենք։

֊Այո,֊մտածեց Միեկոն հեգնական,֊ես անցել եմ այդ դասերը, բայց ամէնը մոռացել եմ։

Նա նայեց Յոշիի առողջ մատներին։ Ինչպէս նա կարող է մրցել նրա դէմ։ Եւ միւսների, ովքեր ունեն առողջ ձեռքեր։ Ամենավատնն այն էր, որ միեկոն կարծում էր, որ չի կարող յաղթել առանց հինգերորդ գանձի։ Բայց Յոշին ամբողջ տան ճանապարհին խօսում էր մրցոյթի մասին։ նրանք մտան Միեկոյի պարտեզ։ տատիկը մեծ տաշտի մէջ շորեր էր լուանում։ Նա հանում էր շապիկը, լաւ քամում այն՝ ապա կախում։

-Նկարչութեան մրցոյթ է լինելու դպրոցում,֊Յոշին պատմում էր նրան,֊֊եւ ես կարծում եմ, որ Միեկոն պէտք է փորձի։

տատիկը դադարեցրեց լուացքը՝ սրբելով իր թաց, կարմրած կարմիր ձեռքը։

-ես նոյնպէս այդպէս եմ կարծում,֊նա խիստ նայեց Միեկոյին,֊քո ծնողները հպարտ կը լինեն։

֊Ոչ,֊արագ ասաց Միեկոն,֊ես պատրաստ չեմ,֊նա դադար տուեց,֊ես․․․ես չեմ կարող։

եւ ամէն ինչ այդպէս աւարտուեց։ դէ, միեկոն այդպէս էր մտածում։

Մօրաքոյր Հիսակոն

Մի օր էլ Եօշին յայտարեց․

֊կիրակի մենք թէյի երեկոյ ենք ունենալու։ քեզ հրաւիրում եմ։

Միեկօն յուզուած էր։ Նա վստահ էր, որ Եօշիի տունը հեքիաթային դղեակի է նման լինելու։

Այդ յատուկ օրը, տատիկը չգնաց դաշտ պապիկին օգնելը։ Փոխարէնը, նա մնաց տանը եւ օգնեց Միեկօյին պատշաճ հագնուել այդ կարեւոր առիթի համար։ Նա կապոյտ զարդով կապեց Միեկոյի մազերը՝ այնքան ձիգ, որ նա բղաւեց։ Տատիկն արձակեց մազերը եւ Միեկոյին տուեց ամենալաւ շապիկը։

֊Միեկո, մաքուր թաշկինակ վերցրե՞լ ես։

Միեկոն այն գրպանում էր դրել։

֊չմոռանաս օգտագործել դա,֊ասաց տատը։ Նա եւս մեկ անգամ ուղղեց զգեստը։-ահա, դու պատրաստ ես։

Միեկոն կանգնել էր Եօշիի տան մեծ դարպասների մօտ։ Իսկ դրա հետեւում փոքրիկ դռնակ էր։

Մի քանի րոպէ կանգնելուց յետոյ Միեկոն թեթեւ թակեց դուռը։ Սկզբում լռութիւն էր։ Միեկօն ուժեղ թակեց։

Ապա, նա ոտնաձայներ լսեց բակից։

-Միեկոն է,֊կանչեց նա, քաղաքաւարի խոնարհուելով՝ չնայած ոչ ոք նրան չէր տեսնում։

փոքրիկ դուռը բացուեց, եւ Եօշին դուրս հանեց գլուխը։

-գիտեմ, որ դու ես,֊ծիծաղելով ասաց նա,֊արի։

Մուտքի մօտ աղջիկները հանեցին իրենց կօշիկները եւ հագան հողաթափեր՝ հիւրասենեակ մտնելուց առաջ։ Միեկօյի ոտքերի համար մեծ էին հողաթափերը եւ նա գլորուում էր անընդհատ։ Նա ուրախացաւ, երբ վերջապէս հասան տատամիին։

Հիացմունքից Միեկոն շունչը պահեց։ Սենեակը շատ մեծ էր ֊ ութ ոտնաչափ այնկողմ նրանց էր սպասում սեղանը՝ ներքեւում բարձիկներ։ Միեկօյի լոզերը գնաց, երբ տեսաւ թխուածքները եւ տորթը թէյամանի եւ բաժակների հետեւում։ յոյս ունէր, որ դրանք շուտ կուտեն։

-նստիր,֊ասաց յոշին հիւրընկալի հաճելի ձայնով։

Միեկօն ծալեց ոտքերը հետեւում եւ նստեց Եօշիի դիմաց։ Տանը նա յաճախ այդպէս չէր անում, բայց աստեղ ցանկանում էր իրեն օրիորդի պէս պահել, որ տատին ամօթով չթողնի։

լռութեան մէջ պատի ժամացոյցը բարձր տկտկացնում էր։ Միեկօն նայում էր պատից կախուած նկարներին։ Նա հաւանեց վիշապի վրձնով արուած նկարը։ Նկարչի գծերն սահում եւ անցնում էին թղթի վրայով, եւ դա վիշապին կենդանի էր դարձնում։ Միեկօն նոյնիսկ կարող էր զգալ նրա շնչի ջերմութիւնը։

Մեկ այլ նկար կալիգրաֆիայի պոեմ էր, որն ասում էր․

«նեխած աշխարհի կենտրոնում անբիծ ջադով սիրտն է»

միեկոն զարմացաւ, ինչ է նշանակում «նեխած աշխարհ»։

յանկարծ Եօշին ասաց․

֊մենք այսպէս չպէտք է նստենք։ այս ամէնը մեզ համար է, միայն։

Միեկօն ուրախացաւ՝ շուտով նրանք սկսեցին ուտել քաղցրաւենիքները եւ զրուցել դպրոցի մասին։

Միեկօն վերջին կտորն էր տանում իր բերանը՝ երբ մի սլացիկ, նրբագեղ կին մտաւ սենեակ։ Նա կանաչ մետաքսէ կիմոնո էր հագել, կրծքին՝ վարդ։ Նրա գեղեցիկ, սեւ մազերը կապուած էին նուրբ զարդով։

Միեկոն նայում էր նրա դէմքին ֊ այսքան գեղեցիկ եւ սլացիկ, հաստատ այդ նրա սիրտն է, որ անբիծ է։

֊մօրաքոյր Հիսակօ, նա իմ լաւագոյն ընկերն է, Միեկօն,֊ասաց Եօշին։

Մօրաքոյր Հիսակօն ժպտաց թեթեւակի խոնարհուեց։

-Երբ վերջացնես ուտելը, փոքրիկ անծանօթ, դու նոյնպէս կարող ես ինձ դիմել մօրաքոյր Հիսակօ,֊ասաց նա քնքշօրէն,-այս տանը, երիտասարդ օրիորդներն ամէն կտորը երեսուն անգամ են ծամում։

Մինչեւ աղջիկները ծամծմում էին, Մօրաքոյր Հիսակօն հարցրեց Միեկոյին,֊ո՞րն է քո ամենասիրելի առարկան դպրոցում։

Միեկոն հաշուում էր իր ծամելը, բայց վստահ էր, որ 30֊ից քիչ է ծամել, բայց նա կուլ տուեց եւ պատասխանեց․

֊կարդալու դասը, մօրաքոյր Հիսակօ։

Միեկօյի ոտքերը թմրել էին, եւ նա դժուարօրէն փորձում էր չշարժուել։ Երբ այլեւս չկարողացաւ այդ դիրքում մնալ ուղղեց ոտքերը։

Մօրաքոյր Հիսակօն հիասթափուաց շարժեց աչքերը։ Նա սկսեց խօսեց կալիգրաֆիայից, օգտագործում էր բառեր, որ միեկոն չէր հասկանում։

֊դուք նկարո՞ւմ էք բառապատկերներ,֊հարցրեց Միեկօն համեստօրէն։

֊Ոչ,֊պատասխանեց մօրաքոյր Հիսակօն,֊ես միայն ուսումնասիրում եմ դրանք։ Այլ կերպ ասած, ես ուսումնասիրել եմ յայտնի վարպէտների աշխատանքները։ դա շատ հաճելի էր։

նա հառեց իր աչքերը Միեկօյի վրայ։

֊Ես յոյս ունեմ, որ դու կը փորձես յաղթել դպրոցի մրցման ժամանակ։

Միեկօն գլուխը բացասաբար շարժեց։

֊Ես շատ տկար եմ։

-Դա կապ չունի,-իր գունատ ձեռքերը թափահարեց մօրաքոյր Հիսակոն,֊Քո միտքն է տկար։ Բացի այդ, քո ձեռքերն ամբողջովին լաւացած են երեւում։ Դա պատճառ չէ։

-բայց․․․,֊սկսեց Միեկօն, չհասկանալով, թէ ինչպէս մօրաքոյր Հիսակոյին բացատրել հինգերորդ գանձի կորստի մասին։

֊փոքրիկ անծանօթ,֊ասաց մօրաքոյր հիսակոն,֊դու լսե՞լ ես հոգեւորական Քոբո Դաիշիի մասին, ով կարողանում հիանալի բառապատկերներ նկարել։ Եւ ոչ միայն իր աջ ձեռքով։

Միեկոն էլի գլուխը բացասաբար շարժեց։

-իր ձախ ձեռքով,֊շարունակեց Հիսակօն,֊կամ բռնելով վրձինն իր ոտքի մատներով, եւ նոյնիսկ ատամներով։

Միեկոն լուռ էր, փորձում էր պատկերացնել թէ ինչպիսի տեսք կունենայ հոգեւորականը ոտքերով նկարելիս։

֊Եթէ նա կարողացել է դա,֊կտրուկ ասաց Հիսակոն,֊վստահաբար դու էլ կարող ես նկարել մեկ ձեռքով։

Միեկօն դժուարօրէն շարժուեց, մտածելով, որ ճիշտ կը լինէր մերժել հրաւէրը։ Նաեւ, չէր հասկանում, ինչքան պիտի ապրի գիւղում, որպէսզի մօրաքոյր հիսակոն դադարի իրեն անծանօթ ասել։

֊կեանքում ոչ մի բան հեշտ չէ,֊ասաց հիսակոն ոտքի կանգնելով,֊դու չես ցանկանում վախկոտ լինել։ այդպէս չէ՞։

Վախկո՞տ։

Այդ բառը կարծես ծակէր նրա ուղեղը։ Այս շաբաթների մէջ առաջին անգամ նա կրկին տհաճութիւն զգաց կոկորդում։ Նա նստեց գլուխը կախած։

֊ինչո՞ւ ինձ չես նայում,֊հարցրեց մօրաքոյր հիսակոն,֊ես վախեցրի՞ քեզ։

֊մի քիչ,֊ցածր ձայնով ասաց միեկոն,֊ Բայց ես շատ աւելի վախենալու բաներ էլ եմ տեսել։

Մօրաքոյր հիսակոն արդէն ժպտում էր․

֊Ես վախենալո՞ւ եմ։

Միեկոն չգիտէր ինչ պատասխանէր։

իմ գնալու ժամանակն է, շրջուելով ասաց հիսակոն։

նախքան դուրս գալը, նա անկիւնի գրադարակից հանեց գիրք։ բացեց ցոյց տալով պատկերազարդումները, ապա փակեց այն բարձր ձայնով։

֊այս գիրքը տուն տար,֊ասաց հիսակոն,֊եթէ դու սովորես այս էջի գծապատկերները եւ պարապես, մրցանակը կը ստանաս։ Յիշիր, գոհարը չի փայլում, մինչեւ այն չես փայլեցնում։

-շնորհակալութիւն մօրաքոյր հիսակո,֊ասաց աղջիկները միաժամանակ, եւ այնքան խոնարհուեցին, որ քիչ էր մնում գլխով դիպէին տատամիին։

Նրա գնալուց յետոյ Եօշին ասաց․

֊կը ներես։ մօրաքոյր հիսակոյի խօսքերը սարսափելի էին, բայց նա ցանկանում էր օգնել միայն։

տան ճանապարհին Միեկոն մտածում էր մօրաքոյր հիսակոյի խօսքերի մասին։ Նա վախկոտ չէր ցանկանում լինել։ Բայց ինչպէս ինքը կարող է յաղթել մրցոյթն առանց հինգերորդ գանձի։

Նա բառ առ բառ պատմեց տատիկին իւրաքանչիւր մանրամասնութիւն Եօշիի տան մասին, թէյի երեկոյի, մօրաքոյր հիսակոյի մասին՝ ամէն ինչ, բացի վախկոտի մասից։

բայց դա իրեն երկար ժամանակ արթուն պահեց։ նա չէր կարողանում մոռանալ, թէ ինչ էր ասում մօրաքոյր հիսակոն։

երբ նրա աչքերը փակուում էին արդէն, միեկոն շշնջաց․

֊ես մասնակցելու եմ մրցոյթին։ նոյնիսկ եթէ շանս չունեմ յաղթելու։ այդպէս ես ցոյց կը տամ, որ վախկոտ չեմ։

Ընկերութիւն

մրցոյթի հետ կապուած մի հարց կար, որ միեկոն չէր հասկանում։ Միտքը ճանճի պէս պտտուում էր նրա գլխում, չթողնելով հանգիստ ողջ նախաճաշի ընթացքում։

-անհանգիստ ես երեւում,֊ասաց պապիկը,֊ինչի՞ մասին ես մտածում։

֊դէ,֊միեկոն փորձեց բացատրել,֊երբ երկու ուսանողներ իրար նման նկար ներկայացնեն, ո՞վ պիտի յաղթի։

Պապիկը՝ սրբելով իր մոխրագոյն մօրուքն ասաց․

֊ես չեմ կարծում, որ դա հնարաւոր է,֊դանդաղ ասաց նա,֊խոնաւոութիւնը, ոչորութիւնը, արագութիւնը, դրանք միշտ տարբեր են լինելու նկարիչների մօտ։ Բառապատկեր նկարելը շատ նման է դաշնամուր նուագելուն։ երկու երաժիշտ, չեն կարող նոյն երաժշտութիւնը միանման նուագել։

նա բացեց մօրաքոյր հիսակոյի գիրքը եւ ցոյց տուեց կալիգրաֆիայի գլուխգործոցներից որոշները։

֊այստեղ «երջանկութեան» բառապատկերն է։ այն լիովին տարբեր է երկու նկարիչների մօտ։ Եւ նրանցից իւրաքանչիւրի մօտ առկայ է հինգերորդ գանձը։ Բայց նրանց անհատականութիւնը եւ ոճը այլ կերպ են ներկայացնում նրանց աշխատանքը։

Միեկօն թերթում էր էջերը։

֊դու չպէտք է նկարես միայն այն, ինչ աչքերդ են տեսնում֊ասաց պապիկը,֊նկարիր այն՝ ինչ սիրտդ է ցոյց տալիս։ եթէ քո սրտում կայ գեղեցկութիւն, այն ցոյց կը տրուի, նաեւ նկարի մէջ։ հասկանո՞ւմ ես։

Միեկոն թափ տուեց ուսերը՝ մի քիչ հասկանում էր։

պապիկը լայն ժպտաց։

֊քո հարցը նշանակում է, որ դու մասնակցելո՞ւ ես մրցոյթին։

֊այո, պապիկ,֊ասաց նա, չնշելով պատճառը։

Տատիկը շրջուեց լուացարանի մօտից, սրբելով ձեռքերը մօտեցաւ Միեկօյին։ Միեկօն նայեց նրա դէմքին եւ պինդ գրկեց տատիկին։

֊այս սա իմ քաջ աղջիկն է֊ ասաց նա,֊պատկերացրու թէ ինչ հպարտ կը լինեն քո ծնողերը, երբ տեսնեն քո նկարները պատին կախուած։

Միեկոն լուռ էր։ նա հասկանում էր, որ ընտանիքը կը հպարտանայ իրենով, եթէ անգամ պարտուի։ իսկ նա անկասկած պարտուելու է։

այդ երեկոյ նա եւ Եօշին սկսեցին աշխատել իրենց գծապատկերների վրայ։ յոշին բացեց մօրաքոյր հիսակոյի գիրքը սկզբից, եւ նրանք սկսեցին կրկնօրինակ ճապոնացի վարպետների բառապատկերները։

նրանք նստել էին ծնկների տակ թերթի թուղթ փռած։ Նրանք ծածկում էին թղթերը սեւ գծերի շարքով։ Որոշները կարծես արցունքի կաթիլներ լինէին, որոշները մկնիկի պոչի էին նման, արագիլի ոտքերի, վագրի ճանկի, սրերի եւ ոսկորների։ Նրանք հարիւրաւոր անգամներ նկարեցին։

յոշին նկարում էր փոքր, կոկիկ գծերով։Իսկ միեկոյինը մեծ էր ֊ բարակ եւ հաստ, արագ եւ դանդաղ֊Ծածկելով ամբողջ էջը։ Ձեռքի ցաւը յաղթահարելու համար, նա նկարելիս գործի էր դնում ամբողջ մարմինը։

մինչ նրանք աշխատում էին, միեկոն յոշիին պատմութիւններ էր պատմում բառապատկերների մասին։ իր ծեր ուսուցիչն էր պատմել դրանք, դասի ընթացքում։

֊«տուն» բառապատկերն երկու մասից է,֊ասաց միեկոն գծերը քաշելով,֊առաջինը նշանակում է տանիք, երկրորդը «խոզ»

յոշին ծիծաղեց․

-պատերացրու՝ տան մէջ խոզ։

֊ուսուցիչս աում էր, որ հին օրերին, մարդիկ խոզերին տանն էին պահում,֊ասաց միեկոն,֊դրա համար էլ, բառապատկերն այդպէս ենք նկարում։

Եօշին զարմացած նայեց։

֊Ո՜հ, ինչ լաւ է, որ մենք խոզերին այլեւս տանը չենք պահում։

֊ այստեղ նայիր, ֊ասաց միեկոն արագ ցոյց տալով «սէր» բառապատկերը,֊մի մասը նշանակում է «կին», միւսը՝ «երեխայ»,֊բացատրեց նա,֊բայց երբ դնենք երեք կանանց իրար կողքի, կը ստանանք «աղմուկ»։ տեսնո՞ւմ ես։

֊ես երբեք չեմ մտածել այդ մասին,֊ասաց Եօշին,-բայց դա արդար չէ։ եթէ երեք տղամարդկանց էլ իրար կողք դնենք, էլի՛ աղմուկ կը լինի։

պատմութիւնների եւ պարապմունքների մէջ էին անցնում օրերը։

Շուտով եկաւ սառը անձրեւի ժամանակը, որը խփում էր տանիքին եւ այնպիսի ձայներ հանում, կարծես փոթորիկ էր։ Դասերից յետոյ՝ մութ, մշուշոտ ժամերի ընթացքում, Միեկօն եւ Եօշին գնում էին ցածր սեղանի մօտ, որտեղ տաք կոտացու(Kotatsu)էր դրուած։ Այն տատիկը դրել էր, որպէսզի նրանք տաք մնան։ Նրանք տաքացնում էին իրենց սառած ձեռքերը, ապա սկսւոմ պարապել։

Տատիկը ափսէով ուտելիքներ էր բերում․

-ձեր ուժերը պահելու համար,֊նրա աչքերը լի էին ժպիտով։

Նա նստում էր նրանց կողքին, հիւսելով իր զամբիւղը։ Նրա ասեղների ձայնը մեղմ երաժշտութեան էր նման։ Յաճախ նա Միեկօյին եւ Եօշիին հանում էր դուրս մաքուր օդ շնչելու եւ մարզուելու։

-ձեր աչքերին հանգիստ տուէք,֊խորհուրդ էր տալիս նա։

Ծանր բաճկոններով, ձեռնոցներով, կօշիկներով նրանք դուրս էին գալիս բակ։ Ձիւնը փայլում էր ադամանդի պէս։ Նոյնիսկ անտեղ Միեկօն վերցնում էր փայտը եւ նկարում ձեան վրայ, մինչեւ Եօշին դադար էր տալիս։

-Խաղի ժամն է,֊գոռում էր նա,֊ես կը վազեմ դէպի անկիւնը։

Սառոյցի վրայով սահելով նրանք երգում էին Թենգուի երգը։

Թենգուի քիթը աճում է, աճում։ Թենգուի ոտքերը կարմիր են, ինչպէս բազուկ։ Թենգուի ճանկերը կեղտոտ են, Թենգուի գլխում լրիւ կապար է։

Թուլանալով ծիծաղեց, Միեկօն եւ Եօշին ընկնում էին, քերծելով իրենց արմունկներն ու ոտքերը։

Յոյս

մի երեկոյ Միեկոն չարչարուում էր «ճաշկերոյթ» բառապատկերտի դժուար գծերը տանելու համար։ Նա փորձեց կրկին ու կրկին, բայց դա ոչ մի կերպ ճիշտ չէր ստացուում։ Միեկոն փորձեց մտածել լաւ ուտելիքի մասին՝ տապակած միս, բանջարեղեն, փքաբլիթներ՝ այնքան, մինչեւ իսկապէս սովածացաւ։ Եւս մեկ անգամ վրձինը տարաւ թղթի վրայով։

Միեկոն հետ նստեց եւ ուսումնասիրեց բառապատկերը։ Լաւ ստացուեց։ իր հեքիաթային աշխարհի գաղտնի դուռը բացուեց։ Գուցէ մի փոքր մաս գեղեցկութեան վերադարձել էր իր սիրտը։ Բայց արդեօ՞ք դա բաւական էր, որպէսզի գծերը լինեն կատարեալ եւ զգացմունքով լինի։ Իսկ մրցոյթի ժամանա՞կ։

մի ելք կար հասկանալու։ փորձել։ Եւ միեկոն որոշեց պարապել այնքան շատ, որքան կարող է, եթէ անգամ ձեռքը սարսափելի ցաւայ։ Յետոյ, երբ հինգերորդ գանձը չվերադառնայ, նա կալիգրաֆիան հաւէտ կը թողնի։

երբեմն նա անում էր երկու կամ երեք ճիշտ կալիգրաֆիա մեկ օրում։ իսկ այլ պահերի նա քիչ էր մնում լաց լինէր, երբ ամբողջ գծապատկերը վատ էր ստացուում՝ թանաքը լինում էր շատ հաստ կամ շատ բարակ, կամ մի մասը լինում էր կախարդական, իսկ միւսը՝ շատ վատ։

Քնելու ժամին պապիկը դրեց իր ակնոցները եւ գնահատեց Միեկօյի թղթերը։ Նա դրանք խնամքով դրել էր իր արմունկի տակ, որպէսզի ուշադիր զննի։ Նա համեմատում էր բառապատկերները մօրաքոյր Հիսակոյի գրքի պատկերների հետ։

-հմմմ, այս կաթիլը շատ հաստ է․․․այս եզրն աւելի սուր պիտի լինի․․․փղի ոտքն աւելի ուժեղ։ Եւ յիշիր, որ բառապատկերի բոլոր մասերը պէտք է այնպէս միանան, ինչպէս քո մարմնի մասերը։

Միեկօն ընկճուում էր։ Դա անյոյս էր թուում, բայց յաջորդ օրը նա շարունակում էր աշխատել։

Դասարանն աւելի ոգեւորուած էր դառնամ, ինչքան մօտենում էր մրցոյթի օրը։ Օրիորդ Սուզուկին նկարիչներին ասաց, որ բերեն օրինակներ իրենց աշխատանքներից։ Երբ Միեկօն տարաւ իր թղթերը բոլորը հիացած էին Միեկօյի մեծ, գեղեցիկ բառապեատկերներով՝ նոյնիսկ Աքիրան։

֊Ֆու,֊փսփսաց նա,֊միլիոն տարի էլ անցնի, ես այսպէս ջանասիրաբար չեմ աշխատի։

Նա ժպտաց Միեկօյին, Միեկօն էլ՝ նրան։ Միեկոն մտածեց, որ նա իրօք գեղեցիկ ժպիտ ունի, երբ չի ծամածռում իր դէմքը։

Այնուամենայնիւ, չնայած իր չարչարանքներին՝ Միեկոն գիտէր, որ այնուամենայնիւ ինչ-որ բան պակասում է իր բառապատկերներում։

Նոյնիսկ պապիկը համաձայնեց։

քո բառապատկերները ճիշտ են,-մտածկոտ ասաց նա,- բայց դրանք կարծես կեանքից զուրկ լինեն։ կարծես մեքենայի կողմից ստեղծուած լինեն։

Արցունքի ծանր կաթիլներ գլորուեցին Միեկոյի աչքերից։ Իր ամբողջ աշխատանքն արժէք չունէր։

դա անպէտք է,-լացեց նա,-Առանց հինգերորդ գանձի, այն լաւը չի լինի։

Պապիկը մօտ նստեց։

֊Հինգերորդ գանձն ասեղ չէ, որ կորցնես։

-բայց ռումբից յետոյ․․․

պապիկը սրբեց նրա արցունքները։

֊ռումբը շատ մարդկանց սպանեց, միեկո։ այն վնասեց քո ձեռքը։ բայց այն չի կարող հասնել նրան, ինչ քո ներսում է, ռումբը չի կարող հասնել նրան։ գուցէ քեզ համար դժուար է։ լուծումը քեզ եւ քո վրձնին հանգիստ տալու մէջ է։

ես չեմ կարող, լացեց նա,-մի քանի օրից մրցոյթն է։

ա բռնեց Միեկոյի դէմքն իր ուժեղ ձեռքերով եւ նայեց նրա աչքերի մէջ։

֊Միեկօ, սիրելիս, լսիր։ Մի քանի մղոն անցնելու յետոյ, դու չես կարողանայ պարել։ Նոյնն է եւ Կալիգրաֆիայում։ Դու պիտի թարմ լինես, որպէսզի անես քո լաւագոյնը։

Միեկոն խորը շունչ քաշեց։

-ճիշտ ես, -ասաց նա։

Յաջորդ օրը նա չնկարեց։ Նա փորձում էր մտքից հանել նկարչութիւնը եւ մտածել միայն նոր տարուայ տօների մասին։ Նա օգնում էր տատիկին, մաքրում էր փոշիները եւ պատրաստուում նոր տարին դիմաւորելու։

Երեկոյեան տնից նամակ եկաւ․

սիրելի միեկո,

ես յոյս ունեմ, որ դու մասնակցում ես մրցոյթին։ աշխատելը կօգնի քո ձեռքին արագ լաւանալ։ Ես գիտեմ, որ քո սրտի գեղեցկութիւնը կրկին կը ծաղկի, ինչպէս ծառը մեր այգում։ Եւ քո վրձինը կրկին կը պարի թղթի վրայ։ Ես վստահ եմ։

Սէր,

մայրիկ։

միեկոն կարդաց նամակը մի քանի անգամ։ նա կարդում էր դա իր սենեակում, դպրոցում։ բայց նա շարունակում էր մնալ անիքնավստահ։ նա չէր հաւատում, որ իր վրձինը կարող է կրկին պարել թղթի վրայ։ Նա կասկածում էր, որ հինգերորդ գանձը կրկին կը գտնի։

Գանձը

մրցոյթի նախորդ գիշերը, միեկոն երազ էր տեսնում, որ ընտանիքը կրկին միասին լինի։ նրանք զբոսնում էին բալի ծառերի տակ, որոնք ծաղկած էին, ինչպէս վարդագոյն ամպեր։ միեկոն պոեմ էր գրել այդ ծաղիկների մասին իր վրձնով։ եւ բառապատկերները կեանքով լի էին։

Իսկ յետոյ քամի եղաւ, եւ ճիւղերը շարժուեցին՝ քսուելով իրար։ Առաւօտեան սօսափիւնի ձայնը փոխուեց աւելի ձայնով։ Տատն աւլում էր հիւրասենեակը։

Միեկօն փորձում էր վերադարձնել երազը։ Բայց այն արդէն գնացել էր։ Ցրտից դողդղալով նա արագ հագաւ շորերը։ Նա արդէն կերել էր նախաճաշը, երբ Եօշին եկաւ։ Նրա դէմքը ցրտից եւ յուզմունքից կարմրել էր։ Նա ինչ֊որ բան էր թաքցնում մէջքի հետեւում։

֊Գուշակիր թէ ինչ է,֊ասաց նա՝ մի ոտքից միւսը ցատկելով՝ փորձելով գաղտնիքը բերնից չթռցնել։

Միեկօն չկարողացաւ ծիծաղը զսպել։

֊Ես չեմ կարող գուշակել։

֊Ուրեմն փակի՛ր աչքերդ,֊հրամայեց Եօշին,֊մինչեւ ես բացեմ այն։

Միեկօն փակեց աչքերը։ Թղթի ճռճռոց էր լսուում։ Չէր կարողանում այլեւս համբերել։ Եօշին բացեց ձեռքով պատրաստուած բրնձէ թուղթը։

֊Ո՜հ,֊շունչը պահեց Միեկօն։ Նա վստահ էր, որ սա ամենալաւ թուղթն է նկարելու համար ողջ Ճապոնիայում։ Այն ամբողջովին ճերմակ էր։ Քիչ էր մնում, որ նախանձէր։

֊Որտեղի՞ց դա, Եօշի։

֊Մօրաքոյր Հիսակօն է տուել։ Նա այն պատուիրել է Տոկիոյից։

֊Ես ուրախ եմ քեզ համար,֊շունչը տեղն էր բերում Միեկօն։

Եօշիի աչքերը փայլեցին, երբ նա ասաց, որ դա իր համար չէ։ Նա ծիծաղեց, երբ Միեկօյի զարմացած բացեց բերանը։

֊Այն քեզ համար է։

Միեկօն կանգնեց քարացած՝ ամաչելով իր նախանձի համար։

Եօշին ժպտաց․

֊Դու իսկական տաղանդ ես, Միեկօ։ Իսկ իմ բառապատկերները գունատ են եւ թերի։

֊Բայց,֊հակաճառում էր Միեկօն,֊դու չես կարող․․․

֊Ոչ մի բայց,֊կտրեց նրա խօսքը Եօշին։ Ես ցանկանում եմ, որ այս թուղթը քոնը լինի։ Մօրաքոյր Հիսակոն նոյնպէս համաձայն է։ Երդուում եմ։

Երբ Միեկօն չհաւատաց, նա ձեռքերն իրար խփեց․

֊Երդուում եմ։

Վերջապէս, Երբ Միեկոն տեղի տուեց՝ նրանք խաչեցին մատները, երդումը հաստատելու համար։

Դպրոցում, սեղաններն օրիորդ Սուզուկիի դասարանում գեղեցիկ դրուած էին, այնպէս որ աշակերտները հանգիստ նստեն ցածր սեղանների մօտ։ Տասներկու մասնակիցները լուռ նստած էին։

Նրանք աչքերը հառել էին գրատախտակին, որտեղ օրիորդ Սուզուկին պէտք է գրէր բառը։

Միեկոյի ձեռքերը դողում էին, երբ նա թանաքը, թանաքամանը, ջրի ամանը եւ վրձինը դնում էր սեղանին։ Նա թաթախում էր վրձինը թանաքի մէջ, յետոյ նա դադարեց դա անել եւ սեղանին դրեց սպիտակ նուրբ թուղթը։

Օրիորդ Սուզուկին գրեց բառը՝

ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Միեկոն փորձում էր կենտրոնանալ եւ նա դադարեց շուրջը մարդկանց տեսնել։ Իր ներսի հեքիաթային ախարհում՝ որտեղ գծերը եւ պատկերները կեանք էին առնում, նա տեսնում էր միայն թուղթն ու վրձինը։ Իր մտքի աչքերով նա նկարում էր իւրաքանչիւր գիծը։ Ընկերութիւնը Եօշին էր։

Իր ողջ սէրը նա դնում էր բառապատկերի մէջ։ Եւ իւրաքանչիւր գիծ լի էր կեանքով եւ էներգիայով։

Միեկօն շատ արագ էր նկարում, նրան իր ձեռքն էր կառավարում։ Եւ նրա վրձինն իրօք պարում էր թղթի վրայ՝ նրան պէտք էր ուղղակի բռնել վրձինը։

Երազների մէջ ճախրելով, Միեկօն թուղթը դրեց օրիորդ Սուզուկիի սեղանին, հագաւ իր տաք վերադրկուն եւ դուրս եկաւ սենեակից։ Նա կանգնել էր բակում, իսկ ցուրտ օդը հարուած էր իր այտերին։ Երջանիկ էր։ Հինգերորդ գանձը կրկին իրն էր։ Կասկած չկար։