«Ոդիսական»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Երգ քսանմեկերորդ։ Աղեղնային առաջարկ)
 
(3 intermediate revisions by the same user not shown)
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր =  
 
|աղբյուր =  
 
}}
 
}}
{{անավարտ}}
+
 
  
 
== Երգ առաջին։ Աստվածների ժողովը, Աթենասը քաջալերում է Տելեմաքոսին ==
 
== Երգ առաջին։ Աստվածների ժողովը, Աթենասը քաջալերում է Տելեմաքոսին ==
Տող 10 886. Տող 10 886.
  
 
== Երգ քսաներկուերրորդ։ Սեղեխների կոտորածը ==
 
== Երգ քսաներկուերրորդ։ Սեղեխների կոտորածը ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Եվ Ոդիսևսն ամենիմաց հանեց, գցեց իր ցնցոտին,
 +
Վերցրեց աղեղն ու կապարճը, որը լիքն էր սլաքներով,
 +
Թռավ, կանգնեց բարձըր շեմքին, սլաքները թափեց գետնին,
 +
Անդ իր առաջ, ոտքերի մոտ, ապա դիմեց խոսնայրներին ու բարձր ասաց.
 +
«Ուրեմն այսպես, կատարված է հիմա արդեն մրցությունը դժվարագույն.
 +
Արդ, կփորձեմ մի այլ թիրախ, որին երբեք և ոչ մի մարդ չի զարկել դեռ,
 +
Գուցե դիպցնեմ ես անվրեպ, եթե միայն Ապոլլոնը փառքը տա ինձ»:
 +
Ասաց, ուղղեց նա դառնավեր սուր սլաքը Անտինոոսին.
 +
Սա այդ պահին, ոսկի բաժակը գեղեցիկ ու կրկնականթ
 +
{{տող|10}}Ձեռքին բռնած, բարձրացնում էր, տանում դեպի բերանը յուր,
 +
Որ մեղրածոր գինին խմի և բնավին չէր մտածում մահվան մասին:
 +
Ո՞վ կարող էր խորհել նույնիսկ, թե դյուցազուն, խնջույք անող բազում մարդկանց
 +
Բազմության դեմ սոսկ մի անհատ, թեկուզ լինի նա գերազոր և քաջասիրտ,
 +
Կհանդգնի սփռել սև մահ և հորինել դաժան օրհասը ամենքի։
 +
Նշան բռնած Անտինոոսի հենց կոկորդին՝ Ոդիսևսը նետն արձակեց.
 +
Սուր պղինձը նրա փափուկ վզի մեջը խորունկ վարսվեց ու դուրս թռավ.
 +
Նա խորտակվեց, թեքվեց մի կողմ, ձեռքից բաժակն իսկույն ընկավ,
 +
Ու մարդկային հոծ արյունի վարար շիթերն իսկույն ևեթ
 +
Դուրս ժայթքեցին ըռունգերից, ոտքով զարկվեց նա սեղանին,
 +
{{տող|20}}Որ դըղըրդաց ու շուռ եկավ։ Գետնին թափվեց ուտեստն ամբողջ,
 +
Միսն ու հացը կեղտոտվեցին. տան մեջ թնդաց իրարանցում, աղմուկ ու ճիչ։
 +
Գոռգոռացին սեղեխները, երբ որ տեսան՝ ինչպես քաջը ընկավ տապաստ.
 +
Բազմոցներից շուտ վեր թռան և ահաբեկ վազվզեցին դահլիճի մեջ։
 +
Որոնելով՝ նայում էին գեղեցկակերտ այն պատերին և ամենուր,
 +
Սակայն չկար և չգտան այնտեղ վահան, սուր ու նիզակ, տեգ ամրակուռ,
 +
Ուստի խոսքով ծանրացասում դսրովեցին Ոդիսևսին ամենիմաց.
 +
«Հե՜յ, շրջմոլիկ, լպի՜րշ գործ է՝ նետահարել դիցասնունդ մեծ իշխանի,
 +
Էլ մրցություն դու չես տեսնի, մոտեցել է արդեն մահդ օրհասաբեր,
 +
Մեր մարդկանցից սպանեցիր դու հերոսին ամենամեծ և անվանի.
 +
{{տող|30}}Տե՜ս, ինչպե՜ս կը դառնաս բաժին դու գիշակեր անգղներին»։
 +
Այդ էր ասում ամեն մեկը, կարծում էին՝ միամտաբար, այլև չկամ
 +
Նա սպանեց այդ դյուցազնին, և չիմացան, ավա՜ղ, նրանք, այդ անմիտներն,
 +
Որ և իրենց, բոլորեքյան, արդեն պատել է իր ցանցով մահտարաժամն,
 +
Մինչ բարբառեց Ոդիսևսը ամենիմաց՝ խեթ նայելով իսկույն նրանց.
 +
«Ո՜հ, շնացող դուք լրբենիք, կարծում էիք, որ ետ չեմ գա իմ տունն այլևս
 +
Տրոյական հեռու երկրից, ուստի և ժանտ վատնում էիք գույքն իմ, գանձը,
 +
Բռնաբարում էիք մախիզ դուք մեր կանանց ստրկուհի
 +
Եվ տակավին ես կենդանի՝ տենչում էիք և իմ կնոջն այստեղ զավթել՝
 +
Չակնածելով անծայրածիր երկնքի տեր աստվածներից:
 +
{{տող|40}}Չվախեցաք իսկ, որ մարդիկ նզովելով ձեզնից կառնեն վրեժն հետո.
 +
Արդ, բռնել է ձեզ բոլորիդ իր ցանցի մեջ մահ-օրհասը»։
 +
Ասաց այդպես, և կաշկանդեց դալուկ սարսափն իսկույն նրանց.
 +
Իրար անցան, պտտվեցին բոլորն այնտեղ՝ ելք փնտրելով ինչպե՞ս արդյոք
 +
Փրկվել մահից, և միմիայն Եվրիմաքը պատասխանեց ու խոսք ասաց.
 +
«Եթե իրոք իթակեցի Ոդիսևսն ես և եկել ես տունդ արդեն,
 +
Ապա ուրեմն արդարացի դու խոսեցիր: Աքեացիք, ճիշտ որ, իրոք
 +
Կատարել են թե՛ քո տանը, թե՛ դաշտերում շատ խայտառակ, ստոր գործեր,
 +
Բայց մեղավորն այդ ամենի Անտինոոսն էր, որ տապալված է այժմ այստեղ։
 +
Նա էր սարքողը քո տանմեջ ամեն տեսակ չար գործերի,
 +
{{տող|50}}Սակայն ոչ թե նրա համար, որ փափագում էր հարսանիք քո կնոջ հետ.
 +
Ա՛յլ բան էր նա խորհում իր մեջ, բայց կատարել թույլ չտվեց Կրոնոսյանն։
 +
Նա միտք ուներ գեղեցկաշեն Իթակեում դառնալ արքա և ազգապետ,
 +
Իսկ քո որդուն նա մտադիր էր սպանել գաղտոռոգայթ, դարանամուտ,
 +
Եվ նա հիմա խոշոշված է արդարացի։ Սակայն եղիր դու բարեգութ,
 +
Այժմ խնայիր մեզ բոլորիս, իսկ մենք իրոք կհատուցենք
 +
Քո վնասներն, որքան լափել ու խմել ենք մենք քո տան մեջ,
 +
Եվ բացի այդ ամեն մեկս քեզ տույժ կտանք, արժեքն ուղիղ քսան եզան,
 +
Կտանք նաև ոսկի, պղինձ, որ մեղմանա քո սիրտն այդպես,
 +
Մինչդեռ հիմա արդարացի զայրույթով ես դու բորբոքված»։
 +
{{տող|60}}Եվ Ոդիսևսը խելացի, խստահայաց, խեթ նայելով, այս խոսքն ասաց.
 +
«Ոչ, Եվրիմաք, եթե ինձ տաք ձեր հայրականն ամբողջովին
 +
Եվ այն, որ դուք անձամբ ունեք, նաև այլ գույք, հանց հավելյալ,
 +
Եվ այդ դեպքում ձեռք չեմ քաշի կոտորածից արյունահեղ,
 +
Նախքան վրեժն իմ ես լուծեմ սեղեխներից նրանց զազիր գործի համար:
 +
Ձեզ մնում է այժմ երկու ելք, կա՛մ աստ կռվել դեմ-հանդիման,
 +
Կա՛մ փախուստի դիմել շուտով, փրկվել մահից և օրհասից,
 +
Բայց ձեզանից, կարծեմ, ոչ ոք չի խուսափի իր ժանտաժուտ կործանումից»:
 +
Ասաց այդպես, և թուլացան նրանց ծնկներն, այլև սրտերը սիրեցյալ։
 +
Մինչ Եվրիմաքն այնժամ նրանց երկրորդ անգամ իր խոսքն ասաց,
 +
{{տող|70}}«Բարեկամնե՜ր, այս քաջն էլ չի զսպի բնավ անպարտելի ձեռքերը յուր,
 +
Եվ քանի որ արդեն վերցրել է սա հղկված աղեղը և պատկանդարանն,
 +
Ողորկ շեմքից մեզ նետահար կանի անշուշտ, մինչև որ աստ
 +
Մեզ, բոլորիս, ժանտ կոտորի: Հիշե՜նք, սակայն, մենք կռիվը
 +
Եվ դուրս քաշենք մեր սուր սրերն, սլաքների դեմ մահաբեր
 +
Սեղանները դարձնենք վահան և խմբովի, միահամուռ
 +
Թունդ հարձակվենք սրա վրա, դռան միջից վանենք սրան, շպրտենք դուրս,
 +
Վազ տանք ապա դեպի քաղաք ու բարձրացնենք ճիչ, աղաղակ,
 +
Եվ կիմանա քաջն այս շուտով, որ արձակեց նետն իր հիմա վերջին անգամ»:
 +
Այդպես ասաց ու գոռգոռաց, ապա իսկույն իր պատյանից
 +
{{տող|80}}Նա դուրս քաշեց պղնձակուռ և երկսայրի սուսերը սուր
 +
Ու շեշտակի, ահեղագոչ, նետվեց ուղիղ նրա վրա,
 +
Բայց Ոդիսևսն ուղղեց սլաքն, զարկեց կրծքին, ստինքին մոտ,
 +
Սուր պղինձը լերդը խրվեց, նրա ձեռքից սուսերն իսկույն գետնին ընկավ,
 +
Նա գալարվեց սեղանի շուրջն ու, դրա հետ պտտվելով,
 +
Ցած գլորվեց գետնատարած: Գետնին թափեց ուտեստն ամբողջ,
 +
Ընկավ բաժակը կրկնականթ, նա հատակին զարկվեց դեմքով,
 +
Աղաղակեց սրտակոտոր, զույգ ոտքերը թափահարեց,
 +
Թակեց աթոռն ու աչքերն իր հավերժ պատեց մութը խավար:
 +
Եվ Ամփինոմն աճապարեց՝ դուրս քաշելով սուսերը սուր,
 +
{{տող|90}}Փութանակի նա հարձակվեց Ոդիսևսի դեմ մեծափառ,
 +
Որ դուրս վանի նրան մի կերպ դռան միջից, մինչ ետևից
 +
Պղնձասուր տեգ-նիզակով զարկեց նրան Տելեմաքոսը քաջաբար,
 +
Զարկեց ուղիղ ուսերի մեջ, կրծքում իսկույն վարսվեց նիզակն.
 +
Նա թնդյունով գլորվեց ցած ու իր դեմքով զարկվեց գետնին։
 +
Երկայնաստվեր տեգն իր թողած Ամփինոմի մարմնում ցցված՝
 +
Տելեմաքոսը ետ քաշվեց, նա վախեցավ՝ գուցե մեկը սեղեխներից,
 +
Երբ որ ինքը, այնտեղ կքված, երկայնաստվեր տեգը բռնի և դուրս քաշի,
 +
Իր ետևից աճապարի, ապա սրով իրեն զարկի և խոշոշի:
 +
Նա վազեվազ եկավ իսկույն և շուտ հասավ իր սիրելի հորը այնտեղ,
 +
{{տող|100}}Կանգնեց կողքին և առընթեր ու խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Հայր իմ, ես քեզ արդ կբերեմ զենքեր՝ վահան, երկու նիզակ
 +
Եվ սաղավարտ պղնձակուռ, որը գլխիդ հարմար կգա,
 +
Զենք կհագնեմ նաև ինքս, զենքեր կտամ խոզարածին և հովիվին,
 +
Քանզի չէ՞ որ զինված լինել շատ ավելի լավ է, անշուշտ»։
 +
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենագետ.
 +
«Շո՛ւտ, վազեվազ գնա՛ և բե՛ր, քանի դեռ այս սլաքները չեմ վատնել ես.
 +
Մի գուցե ինձ դռան միջից դուրս վանեն այժմ, եթե մնամ ես մեն-մենակ»։
 +
Ասաց այդպես, և Տելեմաքն անսաց իսկույն իր սիրելի հոր պատգամին,
 +
Վազեց, գնաց նա այն սենյակն, որտեղ զենքերն էին պահված փառապսակ
 +
{{տող|110}}Այնտեղ վերցրեց նա չորս վահան, պղնձակուռ ութ գեղարդներ
 +
Եվ խտաբաշ, պղնձակերտ ու գեղեցիկ չորս սաղավարտ։
 +
Նա բոլորն այդ հապճեպ բերեց և շուտ հասցրեց անդ ծնողին իր սիրեցյալ
 +
Նաև ինքը զինվեց իսկույն, հագավ պղինձը շողշողուն։
 +
Նույնպես երկու ստրուկ հովիվն հագան զենքը գեղեցկափայլ
 +
Ու կանգնեցին իսկույն կողքին բազմահնար և խելացի Ոդիսևսի,
 +
Եվ քանի դեռ անդ նա ուներ կռվի համար սուր սլաքներ,
 +
Նա անդադար, նշան բռնած ու միառմի, կոտորում էր իր հարկի տակ
 +
Խոսնայրներին, և տապալվում էին նրանք իրար կողքի, գետնաթավալ։
 +
Իսկ երբ արդեն սպառված էին սլաքները թագավորի,
 +
{{տող|120}}Նա աղեղը այնժամ հենեց ամրակառույց ապարանքի բարավորին
 +
Եվ թողեց անդ, դրանդուն կից, շողշողենի պատին մոտիկ:
 +
Ինքն էլ ապա ծածկեց ուսերն իր՝ ասպարով այն քառաշերտ,
 +
Փառավոր իր գլխին դրեց սաղավարտը հրաշակերտ,
 +
Որի վրա ծածանվում էր ձիու մազից մի ահավոր, մեծ գարգմանակ
 +
Այնուհետև ձեռքն իր առավ պղնձապատ երկու նիզակ:
 +
Պինդ պատի մեջ գեղեցկակերտ կար գաղտ մի դուռ,
 +
Որը կից էր և առընթեր ամրակառույց, պերճ դահլիճի բարձր շենքին,
 +
Անձուկ և մութ, հանց ետնամուտք, դա տանում էր դեպի փողոց,
 +
Դրա միջով դժվարությամբ մի մարդ կանցներ: Աստվածային խոզարածին
 +
{{տող|130}}Հրամայեց Ոդիսևսը՝ կանգնել այնտեղ և պահպանել դուռն այդ ամուր:
 +
Ագելաոսն այնժամ դիմեց սեղեխներին և խոսք ասաց.
 +
«Բարեկամնե՞ր, մեկը չըկա, որ գեթ անցնի այս նեղ անցքով դեպի քաղաք,
 +
Որ ամենքին այնտեղ հայտնի, հարուցանի ճիչ, աղաղակ,
 +
Եվ այդ դեպքում կմոռանա նետահարելն այս քաջն առմիշտ»:
 +
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց այն այծարած Մելանթևսը.
 +
«Հնար չկա, դիցասնունդ Ագելաոս. բակի շքեղ, մեծ դարպասին
 +
Շատ մոտիկ է նեղ դուռը այդ, և այնքան է անմատչելի կածանն անձուկ,
 +
Որ բյուրերին մի մարդ անգամ անդ կարգելի, եթե զորեղ է հիրավի,
 +
Բայց սպասեք, ձեզ պահեստի ես սենյակից զենք կբերեմ, որ զինվեք դուք,
 +
{{տող|140}}Եվ կարծում եմ, որ իսկևիսկ միայն այնտեղ, ոչ այլուրեք,
 +
Պետք է զենքը պահած լինեն Ոդիսևսը և իր զավակը փառաշուք»:
 +
Այդպես ասաց Մելանթևսը այն կայծարած ու դահլիճում եղած անցքով
 +
Մի կերպ անցավ ու բարձրացավ սանդուղքներով դեպի պահեստն Ոդիսևսի։
 +
Այնտեղ շտապ տասնևերկու վահան ընտրեց, նույնքան նիզակ
 +
Եվ նույնքան էլ մեծ սաղավարտ՝ պերճ, պղնձափայլ ու գիսավոր,
 +
Ապա շուտով նա ետ եկավ և ամենն այդ հանձնեց այնտեղ սեղեխներին։
 +
Եվ թուլացան Ոդիսևի սիրտը սիրած ու ծնկները, երբ նա տեսավ՝
 +
Ինչպես նրանք զենքերն հագան ու ճոճեցին նիզակները երկայնստվեր։
 +
Հասկացավ, որ ծանր է գործը, որ կռիվը լինելու է դաժանագույն,
 +
{{տող|150}}Ուստի իսկույն Տելեմաքին դիմեց այնտեղ և խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Տելեմաքոս, տան մեջ անշուշտ մեկնումեկը ստրկուհի այդ կանանցից
 +
Կամ Մելանթևսն ահա մեր դեմ բորբոքում են արդեն կռիվն այս չարադավ»։
 +
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
 +
«Ո՜հ, իմ հայրիկ, մեղավորը ես եմ այստեղ, և ոչ ոքի մեղքը չէ դա.
 +
Խորդանոցի ամրակառույց դուռը իրոք ես եմ թողել անդ կիսաբաց,
 +
Ու երևի այդ նկատեց սեղեխների հատուկ լրտեսը աչալուրջ:
 +
Ով Եվմեոս դու խոզարած, գնա՛, ամուր փակիր դուռը խորդանոցի
 +
Եվ լավ նայիր, գուցե և անդ մեկնումեկը մեր կանանցից կատարեց այդ,
 +
Կամ Դոլիոսյան Մելանթևսը, նրան եմ ես ավելի շուտ կասկածում այժմ»:
 +
{{տող|160}}Այդպես նրանք իրարու հետ խոսում էին այդ առիթով,
 +
Մինչ այծարած Մելանթևսը կրկին գնաց դեպ խորդանոց,
 +
Որպեսզի զենք բերի նորից, բայց նկատեց խոզարածը աստվածային,
 +
Նա փութապես դարձավ, ասաց Ոդիսևսին, որ կանգնած էր անդ, մերձակա.
 +
«Դիցասնունդ Լաերտածին, ո՛վ Ոդիսևս ամենիմաց, արդ, սրիկա
 +
Այդ լրբենին, որի մասին մենք կասկածում էինք իրոք,
 +
Նորից գնում է խորդանոց, բայց ճշմարիտ դու ինձ ասա.
 +
Արդյոք նրան ես սպանե՞մ, եթե ուժով գերազանցել կարողանամ,
 +
Թե՞ նրան ես քարշ տամ, բերեմ, որպեսզի անդ պատժես նրան դու անխնա
 +
Այն բազմազան ոճիրների, մեղքի համար, որ կատարեց քո տանը նա».
 +
{{տող|170}}Նրան այսպես պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
«Տելեմաքոսն ու ես մի կերպ խոսնայրներին մեծահռչակ
 +
Դահլիճի մեջ, աստ, կզսպենք, թեպետ և խիստ մոլեգնում են ահա նրանք։
 +
Դուք, երկուսդ, բռնեք նրան, գցեք մառան, ոլորեցեք ձեռ ու ոտը,
 +
Ապա կապեք անգթորեն պինդ չվանով այն ոլորուն,
 +
Սյունին գամեք անդ բարձրաբերձ, քաշեք, հասցրեք առաստաղի գերանի մոտ։
 +
Այդպես նրան այնտեղ կապեք և փակեք դուռը ամրապինդ.
 +
Թող կենդանի հար ու երկար այստեղ մնա, տանջանք կրի նա չարաչար:
 +
Ասաց` այդպես, տիրոջ խոսքին հնազանդված, գործը իսկույն կատարեցին:
 +
Շուտ խորդանոցը գնացին. այնտեղ էր նա, սակայն սրանց չը նկատեց,
 +
{{տող|180}}Այլ մառանում մենումենակ գաղտնի փնտրում էր նա զենքեր,
 +
Բայց կանգնեցին այնտեղ սրանք ու թաքնվեցին դրանդու մոտ, շեմքին ընթեր:
 +
Երբ այծարած Մելանթևսը, հեռանալով, հապճեպ շեմքին անդ մոտեցավ,
 +
Նա մի ձեռքով բռնած տանումէր գեղեցիկ մի սաղավարտ,
 +
Իսկ մյուս ձեռքում ուներ մի լայն ու մեծ վահան, խիստ հնամաշ ու բորբոսնած.
 +
Լաերտ քաջն էր մի ժամանակ, երիտասարդ իր օրերին, գործածում այն,
 +
Այժմ ընկած էր բարձիթողի, և փոկերի կարերն էին արդեն փտած:
 +
1
 +
1
 +
1
 +
{{տող|190}}1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
{{տող|200}}1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
{{տող|210}}1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
{{տող|220}}1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
{{տող|230}}1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
{{տող|240}}1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
1
 +
{{տող|250}}Դռան առաջ, նախաշեմքում, նրանք ահա միայնակ են արդ մնացել,
 +
Ուստի և այժմ գեղարդները դուք չնետեք աստ բոլորը միանգամից,
 +
Պետքէ որ այժմ մենք նախ նետենք նիզակներից վեցը միայն:
 +
Թե Զևսը տա, փառք կշահենք, եթե զարկենք Ոդիսևսին,
 +
Իսկ մյուսներից երկյուղ չկա, երբ տապալվի՝ նա խորտակված»:
 +
Ասաց այդպես, նրանք բոլորն, հանց պատվիրեց, շեշտ նետեցին,
 +
Բայց Աթենասն հարվածները նրանց բոլոր ունայն դարձրեց,
 +
Մեկը այնտեղ ամրակառույց ապարանքի շեմքին դիպավ զուր, անտեղի,
 +
Իսկ մյուսը, զարկվեց, խրվեց անդ հաստ դռան դրանդու մեջ.
 +
Մեկն էլ, որպես ծանր պղինձ, դիպավ պատին զուր վզզալով,
 +
{{տող|260}}Երբ որ այդպես սեղեխների գեղարդները սլացան զուր և ապարդյուն,
 +
Անդ իր մարդկանց այս խոսքն ասաց բազմաչարչար Ոդիսևսը աստվածազարմ.
 +
«Սիրելինե՛ր, ահա ինչ եմ ձեզ հորդորում, եկեք և մենք հուժկու նետենք.
 +
Սլաքները խոսնայրների խուռն ամբոխին, որոնք ահա,
 +
Բացի իրենց կատարած այ ոճիրներից, ցանկանում են սպանել մեզ»։
 +
Ասաց այդպես, և բոլորը, նշան բռնած, շեշտ նետեցին սուր նիզակներն,
 +
Եվ խորտակեց Ոդիսևսը Դեմոպտոլեմ քաջ սեղեխին,
 +
Տելեմաքը՝ Եվրիադին, խոզարածը՝ Էլատոսին,
 +
Իսկ եզների քաջ նախրորդը Պիսանդրոսին գետնին զարկեց:
 +
Տապալվեցին դրանք բոլորն և կրծեցին ատամներով գետինը լայն,
 +
{{տող|270}}Իսկ մնացյալ խոսնայրները նահանջեցին դեփի խորքը մեծ դահլիճի:
 +
Սրանք, սակայն, վրա հասան, դուրս քաշեցին նիզակները դիակներից:
 +
Երկրորդ անգամ խոսնայրերը, նշան բռնած, գեղարդները նետեցին շեշտ,
 +
Բայց մեծ մասամբ վրիպեցին, Աթենասը ունայն դարձրեց հարվածներն այդ,
 +
Մեկը նորից ամրակառույց ապարանքի շեմքին զարկվեց զո՜ւր, անտեղի,
 +
Մյուսը վարվեց գեղեցկակերտ, ամուր դռան դրանդու մեջ,
 +
Մեկն էլ, որպես ծանր պղինձ, դիպավ պատին զուր վզզալով:
 +
Ամփիմեդոնն զարկեց միայն, վիրավորեց Տելեմաքի ձեռքի դաստակն,
 +
Սուր պղինձը քերեց միայն, պոկեց ձեռքի մաշկը վերուստ,
 +
Կտեսիպպոսը երկար տեգով քերծեց ուսը Եվմեոսի, ասպարից վեր.
 +
{{տող|280}}Մինչ նիզակը, վեր թռչելով, գետնին ընկավ անհետևանք:
 +
Նրանք նորից, կողքին կանգնած բազմհնար Ոդիսևսի,
 +
Շեշտ նետեցին տեգերն հուժկու դեպի խումբը սեղեխների։
 +
Զարկեց հիմա Ոդիսևսը քաղաքավեր Եվրիդամաս խոսնայր քաջին,
 +
Տելեմաքոսը՝ սեղեխին Ամփիմեդոն, խոզարածքը՝ Պոլիբոսին,
 +
Իսկ եզնարած հովիվն հզոր խիստ հավածեց ուղիղ կրծքին Կտեսիպպոսի
 +
Եվ, հարվածով իր խրոխտացած, բացականչեց նա մեծապանծ.
 +
«Դու, ծաղրաբան և չարախոս Պոլիթերսյան, էլ չխոսես այսուհետև
 +
Դու մեծապարծ, հիմար խոսելն անվայել է, դու խոսելը վերապահիր
 +
Աստվածներին, քանզի նրանք չէ՞ որ քեզնից գերազոր են,
 +
{{տող|290}}Իսկ սա, որ այժմ դու ստացար, հատուցումն է այն ոսկորի, որ, հանց պարգև,
 +
Դու նետեցիր այս շրջիկին՝ իր տուն եկած աստվածազարմ Ոդիսևսին»։
 +
Այդպես ասաց այնժամ հովիվը կորեղջյուր արջառների,
 +
Մինչ Ոդիսևսն դեմ-հանդիման տեգով երկայն ջախեց որդուն Դամաստորի,
 +
Տելեմաքոսն Եվենորյն Լիոկրիտի փորը վարսեց նիզակն անգութ,
 +
Եվ միջանցուկ պղինձը սուր իսկույն հերձեց և դուրս թռավ։
 +
Նա գլորվեց բերանքսիվայր, ամբողջ դեմքով զարկվեց գետին։
 +
Աթենասը տան մեջ վերուստ պարզեց հանկարծ իր ասպարը մարդակործան,
 +
Եվ անդ իսկույն զարհուրանքի դողը բռնեց խոսնայրների դաժան հոգին.
 +
Խուճապանքով վազվզեցին նրանք տան մեջ, ինչպես ցուլերը նախրային,
 +
{{տող|300}}Որոնց վրա հարձակվում են դաժան բոռերը հույլիհույլ և հալածիչ՝
 +
Վաղ գարունքին, երբ օրերն են դառնում արդեն երկարատև:
 +
Հանց ցիները կորամագիլ, կորակտուց, լեռների մեջ հանկարծ թռչող,
 +
Հարձակվում են թռչունների վրա անօգ, որոնք, դողդոջ ու ահաբեկ,
 +
Դաշտերից շուտ թռչում են վեր, դեպ ամպերը, դեպ հովիտը թաքնվելու,
 +
Մինչ անգղներն հալածում են և կոտորում նրանց անգութ ու մահակուր.
 +
Էլ ապավեն նրանք չունեն, և հրճվում են որսը դիտող բազում մարդիկ,
 +
Այդպես նրանք, հարձակվելով, խոսնայրներին տան մեջ այնտեղ
 +
Եվ աջ ու ձախ ջարդում էին և ջախջախում գլուխները բազմաբազում:
 +
Թնդում էր խուլ մի հառաչանք, ճիչ, աղաղակ, հատակն արյամբ էր հեղեղված։
 +
{{տող|310}}Հանկարծ ելավ Ոդիսևսի դեմ Լիոդեսն, որ ծնկներին փարվեց նրա
 +
Եվ աղաչեց մեծապաղատ ու խոսքն ասաց այս թևավոր,
 +
«Աղերսում եմ քեզ, Ոդիսևս, խղճա դու ինձ և խնայիր,
 +
Ա՜խ, հավատա, տան կանանցից ես ոչ ոքի ոչ մի վատ բան ոչ ասել եմ,
 +
Ոչ կատարել, այլ մյուսներին խոսնայրներին, հակառակը.
 +
Ես անդադար զսպում էի և հորդորում, որ վերացնեն այդ քարվականքն,
 +
Բայց ինձ, ավա՜ղ, չլսեցին ու ձեռք քաշել զազիր գործից չկամեցան,
 +
Ուստի և այդ ոճիրների համար հիմա մահ-օրհասին այսպես հասան։
 +
Գուշակող եմ ես մի անմեղ, մի՞թե պիտի ես տապալվեմ նրանց կողքին,
 +
Մի՞թե չկա երկրի վրա գնահատող առաքինի գործը հետո»:
 +
{{տող|320}}Նրան այնտեղ խեթ նայելով՝ իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
«Եթե դու ճիշտ գուշակող ես եղել նրանց, հանց ասացիր այժմ ինքնապարծ,
 +
Ուրեմն և դու աղոթել ես ապարանքում այս մերթ ընդ մերթ,
 +
Որ վերադարձն իմ դեպի տունը հեռանա և անկատար միշտ էլ մնա,
 +
Որպեսզի իմ կնոջ հետ դու ամուսնանաս, ու քեզ զավակ նա պարգևի,
 +
Ռւստի և դու չես խուսափի քո վերահաս դաժան մահից»։
 +
Այդպես ասաց նա բարձրաձայն, կարող ձեռքով վերցրեց սուսերն այնտեղ ընկած,
 +
Որ գցել էր գետնի վրա իր ձեռքով իսկ անդ սպանված Ագելաոսն,
 +
Տեղնուտեղը վարեց այդ սուրը վզի մեջ նրա իսկույն,
 +
Ու գլուխը պոկվեց, ընկավ գետնի վրա՝ դեռ բերանով խոսք ասելիս,
 +
{{տող|330}}Բայց խույս տվեց սև օրհասից իր դժնդակ Տերպիասյան Փեմիոսն երգակ,
 +
Որը այնտեղ խոսնայրների համար երգում և նվագում էր ակամա:
 +
Ահավասիկ, ձեռքին բռնած բարձրահնչուն կիթառը յուր,
 +
Մտորում էր տարակուսած` կանգնած այնտեղ, ետնամուտքի դռան կողքին,
 +
Դո՞ւրս գալ արդյոք և անդ չոքել մեծն Զևսի Բագինի դեմ,
 +
Ուր Լաերտը և Ոդիսևսն այրում էին զոհված եզան թիկնամսերն,
 +
Թե՞ վազեվազ ծնկներն ընկնել և աղաչել մեծապաղատ։
 +
Եվ արդ, այդպես մտածելիս, ավելի լավ և օգտավետ նրան թվաց՝
 +
Իսկույն ևեթ փարվել ծնկին Լաերտածին Ոդիսևսի:
 +
Ահավասիկ, նա սնամեջ իր կիթառը փութանակի դրեց գետնին,
 +
{{տող|340}}Մեջտեղն այնտեղ սարկարանի ու բազմոցի արծաթապատ,
 +
Ու ինքն ապա արագ վազեց, ծնկներն ընկավ Ոդիսևսի,
 +
Այդպես նրան նա պաղատեց և խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Աղաչում եմ, ո՜վ Ոդիսևս, խղճա դու ինձ և խնայիր,
 +
Ինքդ հետո շատ կցավես, որ անտեղի սպանեցիր դու երգիչին,
 +
Որն իր երգով խինդ ու հրճվանք է ներշնչում աստվածներին, այլև մարդկանց։
 +
Գուսան եմ ես ինքնուսույց, և աստվածն է իմ սրտի մեջ
 +
Ներշնչել տենչը երգերի. ես պատրաստ եմ երգել և քեզ, հանց աստըծո։
 +
Դու իմ մահը մի փափագիր և ինձ, ավա՜ղ, մի գլխատիր.
 +
Տելեմաքոսն էլ քեզ կասի, կհաստատի քո այդ զավակը սիրալիր,
 +
{{տող|350}}Որ աստ, քո տուն, երգ երգելու խոսնայրների խնջույքներին,
 +
Ես ակամա էի գալիս, ոչ ինքնակամ, այլ միմիայն
 +
Նրանք, ինձնից հզորագույն ու բազմամարդ, կանչում էին ինձ բռնաբար»:
 +
Աղաչանքի ձայնը լսեց անդ սրբազան զորությունը Տելեմաքի,
 +
Նա մոտեցավ հորը իսկույն և այս խոսքը ասաց նրան.
 +
«Հա՜յր, սպասի՛ր, սուր պղինձով մի հարվածիր դու անմեղին,
 +
Այլ ազատենք նաև բանբեր մենք Մեդոնին, քանզի մեր տանն այս գերակա
 +
Նա մշտապես եղել է ինձ ջերմ հոգատար իմ մանկության իսկ օիերից։
 +
Ո՞ւր է, չկա, գուցե արդեն սպանեցին Փիլետիոսն ու խոզարած,
 +
Գուցե տան մեջ ընկավ նա քո հարվածի տակ, երբ որ սիրտն էր քո բորբոքված:
 +
Այդպես ասաց, և այդ խոսքը լսեց Մեդոնը խորիմաց,
 +
{{տող|360}}Որ այդ պահին, խուսափելով սև օրհասից, պառկելէր անդ բազմոցի տակ՝
 +
Խիստ կըծկված և իր վրա դեռ նոր քերթված արջառենի մորթը քաշած։
 +
Արդ, դուրս թռավ նա բազմոցի տակից իսկույն, մի կողմ գցեց մորթը արագ,
 +
Վազեց ապա և ծնկները Տելեմաքի բռնեց ամուր
 +
Եվ աղերսեց նրան սրտանց ու խոսքն ասաց այս թևավոր,
 +
«Այստեղ եմ ես, սիրելիդ իմ, խնայիր ինձ, ասա նաև քո հորը այժմ՝
 +
Թող գերազոր կարողությամբ և պղնձով ինձ չզարկի և չսպանի:
 +
Ընդդեմ մոլի խոսնայրների նա զայրացած է և ցասկոտ,
 +
Նրանք, անմիտ, լափում էին գույքը նրա, նեղում էին քեզ անամոթ»։
 +
Եվ Ոդիսևսը իմաստուն իսկույն Ժտաց, ապա նրան այս խոսքն ասաց.
 +
{{տող|370}}«Վստա՜հ եղիր, Տելեմաքը քեզ կյանք տվեց ու փրկություն,
 +
Որ այսուհետ լավ իմանաս, նաև պատմես ուրիշներին դու օրնիբուն,
 +
Որքա՜ն լավ է ու գերադաս առաքինի, բարի գործը չար արարքից,
 +
Բայց գնացեք հիմա բակը և դուրս եկեք հիմա տնից,
 +
Հեռացեք այս ժանտ նախճիրից, դու և գուսանն այս երգասաց,
 +
Իսկ տանը դեռ ես գործ ունեմ, որը հիմա պիտ կատարեմ»։
 +
Ասաց այդպես, իսկույն երկուսն էլ փութապես դուրս գնացին նրանք տնից
 +
Եվ նստեցին հզորազոր Զևս աստըծու բագինի մոտ,
 +
Բայց տակավին, իրենց մահվանն սպասելով, նայում էին շրջահայաց:
 +
Նայեց շուրջը Ոդիսևսը, որ իմանա՝ արդյոք ոչ ոք չի՞ մնացել
 +
{{տող|380}}Անդ թաքնված ու կենդանի` խուսափելով մահից դաժան,
 +
Բայց բոլորն էլ արյունթաթախ ու փոշեպատ թափված էին գետնի վրա,
 +
Անշարժ ընկած ու մահացած. ինչպես ձկներն, որոնց հաճախ ձկնորս մարդիկ
 +
Բազմահանգույց ուռկաններով դուրս են քաշում ճերմակ ծովից
 +
Ու թափում են ավազածիր լայն ծովափին, և ձկներն այդ բոլորեքյան,
 +
Աղի ջրին կարոտակեզ, թեփած մնում են ավազում իրար վրա,
 +
Մինչև լույսից արեգակի նրանց կյանքն է ոչնչանում,
 +
Արդ, այդպես էլ միմյանց վրա թափված էին սեղեխները չարաբաստիկ։
 +
Եվ Ոդիսևսն ամենիմաց իր զավակին՝ Տելեմաքին այս խոսքն ասաց.
 +
«Տելեմաքո՜ս, կանչիր այստեղ մեր դայակին՝ Եվրիկլիային,
 +
{{տող|390}}Խոսք եմ ուզում ասել նրան, այն, որ սրտումս հիմա կա»:
 +
Այդպես ասաց, և Տելեմաքն իր սիրելի ծնողի խոսքը կատարեց.
 +
Արդ, բոթելով դուռը իսկույն, նա ձայն տվեց ու խոսք ասաց Եվրիկլիային.
 +
«Վե՛ր կաց շուտով, ծեր դայակդ, դու, իմ մայրիկ տարիքավոր,
 +
Որ հսկողն ես մեր տան եղած բոլոր ծառա ստրուկ կանանց.
 +
Դո՜ւրս եկ, հայրս կանչում է քեզ, նա խոսք ունի քեզ ասելիք»։
 +
Այդպես կանչեց, ու թևաթափ խոսքը մնաց սրտում ազնիվ այն պառավի:
 +
Եվրիկլիան բացեց դուռը գեղեցկաշեն սենյակների
 +
Եվ, դուրս գալով, շտապ եկավ։ Տելեմաքը նրան տարավ դեպի դահլիճ,
 +
Ուր հոգեզուրկ դիակների կույտերի մեջ գտնվում էր Ոդիսևսը՝
 +
{{տող|400}}Ամբողջովին արյունթաթախ, ուղիղ ինչպես առյուծն ահեղ,
 +
Որ, լափելով նախրային եզն, վերադառնում, ետ է գալիս դեպի իր որջն.
 +
Արյունոտ են և արյան մեջ նրա բաշը, այլև բերանն ու կուրծքն ամբողջ,
 +
Այդ վիճակում նրա դեմքին նայելն անգամ արհավիրք է մի ահավոր:
 +
Այդպես ծածկված էին արյամբ արնաշաղախ ձեռքն ու ոտքը Ոդիսևսի:
 +
Երբ Եվրիկլիան տեսավ կույտը դիակների և տունն ամբողջ արյունոտված,
 +
Ցնծաց սրտով և պատրաստ էր ճի՜չ արձակել, ճիչն ու գոռոցը բերկրանքի,
 +
Բայց Ոդիսևսն իսկույն զսպեց այդ հուզմունքը հիացմունքի
 +
Եվ, ձայն տալով, նրան դիմեց ու խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Պառավ, սրտանց ուրախացի՜ր, սակայն կամաց և բերկրանքից մի գոռգոռա,
 +
{{տող|410}}Քանզի մե՜ղք է, մեռյալների գլխին կանգնած, աղաղակել խրոխտապանծ։
 +
Աստվածային ճակատագիրն այսպես սրանց պատժեց ահեղ ու դժնաբար,
 +
Մահկանացու մարդկության մեջ սրանք բնավ չէին հարգում ոչ մի մարդու,
 +
Թեկուզ լիներ նրանց դիմողն առաքինի կամ չարագործ։
 +
Այդ անօրեն գործի համար սրանք ահա այս վիճակին արժանացան,
 +
Սակայն դու ինձ այս բանն ասա ու մեր կանանց այժմ թվարկիր.
 +
Ո՞վ էր այստեղ իմ պատիվը անարգանում, ո՞վ էր մեղսոտ կամ անբասիր»։
 +
Եվ բարբառեց սիրած դայակ Եվրիկլիան ու այս խոսքը նրան ասաց.
 +
«Քեզ, զավակս, արդ կպատմեմ ես ճշմարիտը, ապաքեն.
 +
Ապարանքի ողջ այս տան մեջ կային հիսուն ստրուկ կանայք,
 +
{{տող|420}}Որոնց այստեղ ուսուցել ենք մենք այլևայլ ձեռագործի,
 +
Որպեսզի աստ, ստրկությունն հանդուրժելով, միշտ բուրդ գզեն և ասրեղեն.
 +
Եվ դրանցից տասներկուսը ճանապարհին են լրբության
 +
Ու չեն հարգում ոչ ինձ, ոչ էլ Պենելոպե ամենիմաց մեր թագուհուն։
 +
Տելեմաքն էլ նոր է դարձել դեռ չափահաս, նոր է հասել կյանքին արբուն,
 +
Մայրը նրան թույլ չէր տալիս գործն այդ հոգալ, կառավարել ստրուկ կանանց:
 +
Թո՜ւյլ տուր՝ գնամ վերնատունը շողշողենի, գեթ արթնացնեմ քո կնոջը
 +
Եվ խոսք ասեմ ավետալուր. այժմ քնած է նա աստըծու կամքով այնտեղ»։
 +
Ու Ոդիսևսը գերիմաց կրկին նրան իր խոսքն ասաց,
 +
«Ոչ, տակավին մի՛ արթնացրու, այլ դու կանչիր, որ այնտեղ գան բոլոր կանայք,
 +
{{տող|430}}Որոնք մինչ այժմ իմ հարկի տակ կատարել են գործեր լպիրշ ու անամոթ»:
 +
Այդպես ահա նա պատվիրեց, և սենյակից շուտ դուրս գնաց պառավը ծեր,
 +
Հայտնեց կանանց կամքը տիրոջ և հորդորեց հազճեպ գնալ արքայի մոտ։
 +
Ոդիսևսը Տելեմաքին, խոզարածին և նախրորդին եզնահովիվ
 +
Կանչեց իր մոտ, դիմեց նրանց և թևավոր այս խոսքն ասաց,
 +
«Նախ այդ կանանց պատվիրեցեք, որ դիակները դուրս տանեն։
 +
Այնուհետև թող որ նրանք մաքուր ջրով և ծակոտկեն սպունգներով
 +
Լավ լվանան, սրբեն, մաքրեն սեղաններն ու բազմոցները գեղեցկակերտ։
 +
Իսկ երբ որ դուք լավ հարդարեք, կարգի բերեք տունը ամբողջ ըստ պատշաճի,
 +
Նոր ցոփ կանանց դուք դուրս հանեք ապարանքից ամրակառույց,
 +
{{տող|440}}Տարե՛ք այնտեղ, բակի ամուր ցանկի ետև, ձեղնահարկի տակ բոլորակ,
 +
Հարվածեցեք դուք սրերով երկարասայր, խողխողեցեք,
 +
Մինչև կորզեք իրենց հոգին, որ մոռանան Ափրոդիտի կիրքը լկտի,
 +
Որով այստեղ տռփում էին՝ միանալով սեղեխների հետ գաղտնաբար»:
 +
Ասաց այդպես, մինչդեռ եկան այդ միջոցին կանայք բոլոր.
 +
Լալիս էին նրանք սաստիկ և ջերմաջերմ թափում արցունքը դառնադառն:
 +
Նախ վերցըրին ու դուրս տարան դիակները սպանվածների
 +
Ու դարսեցին միմյանց վրա բոլորաձև ծածկույթի տակ,
 +
Գավիթից դուրս, անդ, ամրապինդ ցանկապատած բակի խորքում:
 +
Ոդիսևսը, կանգնած, անձամբ պատվիրում էր և ստիպում խստադաժան,
 +
{{տող|450}}Եվ նրանք էլ դիակները կրում, տանում էին արագ և ակամա:
 +
Այնուհետև իսկույն ջրով ու ծակոտկեն սպունգներով անդ մաքրեցին,
 +
Լավ սրբեցին սեղանները և բազմոցները գեղեցիկ։
 +
Ապա իսկույն եզնարածը, խոզարածն ու Տելեմաքն այդ ժամանակ
 +
Սուր բահերով լավ քերեցին ամրաշեն տան հատակն ամբողջ,
 +
Իսկ քերուցքը ստրուկները հապճեպ տարան ու թափեցին դրսում, հեռու։
 +
Երբ այդպիսով, ինչպես հարկն էր, հարդարեցին ամրակառույց դահլիճը ողջ,
 +
Ստրուկ կանանց դուրս հանեցին ապարանքից գեղեցկաշեն
 +
Ու քշեցին մի անձուկ տեղ՝ նեղ արանքը բակի և պինդ ձեղնահարկի,
 +
Ուստեք խույս տալ չէր կարելի, և անդ խոսեց Տելեմաքոսը խորիմաց.
 +
{{տող|460}}«Ո՜չ, հեշտ մահով, ազնի՜վ կերպով չեմ սպանի այստեղ սրանց,
 +
Որոնք իմ մոր և իմ գլխին անարգանքներ են միշտ թափել
 +
Ու տռփամոլ լրբության մեջ խոսնայրների հետ շնացել»։
 +
Ասաց այդպես, վերցրեց ապա սևակտուց նավի ամուր ու մեծ կառանն
 +
Եվ մեծագույն սյունին կապեց ու պատատեց անդ բարձրաբերձ
 +
Գմբեթի շուրջ, այնպես արեց, որ ոչ ոքի ոտքը գետնին էլ չհասնի։
 +
Ուղիղ ինչպես արագաթև շատ տորդիկներ, սրաթռիչ աղավնիներ,
 +
Ընկնում են թավ թփերում գաղտնածածուկ սարքավորված նենգ վարմի մեջ,
 +
Բոլորն այնտեղ կաշկանդվում են, և դառնում է վարմը նրանց մահվան թակարդ,
 +
Այդպես հանգույցն ընկավ վիզը անդ ամեն մի ստրկուհու, ապա նրանք
 +
{{տող|470}}Անդ կախվեցին գլուխնիվեր, որ մահանան մահով թշվառ ու խայտառակ,
 +
Ու ցնցվեցին ոտքերն իրենց, բայց ոչ երկար, այլ միմիայն մեկ ակնթարթ:
 +
Հերթը հասավ Մելանթևսին նախագավթով նրան բակը դուրս բերեցին,
 +
Սուր պղնձով կտրատեցին նրա պնչներն ու ականջներն և պոկեցին
 +
Անդամները ամոթանքի ու նետեցին շներին գեշ, որպես հում կեր,
 +
Եվ բացի այդ, խիստ զայրացած, նրա ոտքերն ու ձեռքերը ջախջախեցին,
 +
Ապա իսկույն անդ մաքրվեցին՝ լվանալով իրենց ձեռքերն ու ոտքերը,
 +
Ու տուն եկան Ոդիսևսի: Այդպես ահա կատարվեց գործը ահավոր,
 +
Եվ Ոդիսևսն այն ժամանակ ասաց սիրած իր դայակին՝ Եվրիկլիային.
 +
«Շուտ ծծումբ բեր, դու, իմ մայրիկ, դարմանը այս գարշանքի դեմ, բեր և կրակ,
 +
{{տող|480}}Որ դահլիճը ծխահարեմ, իսկ հետո դու գնա կանչիր,
 +
Թող գա այստեղ Պենելոպեն նաժիշտ կանանց հետ միասին,
 +
Բաց հորդորիր, որ հավաքվեն ու այստեղ գան տանը եղած բոլոր ծառայք:
 +
Եվ Եվրիկլիան՝ սիրած դայակն, այսպես ասաց այնժամ նրան.
 +
«Ո՜հ, որդյակս, ճիշտ է, այո՜, դու վայելուչ խոսք ասացիր,
 +
Սակայն հիմա նախ քեզ բերեմ հագուստ՝ բաճկոն ու պատմուճան,
 +
Քանզի չէ՞ որ անպատշաճ է, որ դու քո տանն հագած լինես մի ցնցոտի,
 +
Որն հազիվ է ծածկում նույնիսկ այդ քո ուսերը թիկնավետ»։
 +
Կրկին նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
«Նախ դու գնա՛ և կրակ բեր, որ դահլիճում այդ կրակը հիմա լինի»։
 +
{{տող|490}}Ասաց այդպես, լսեց նրան սիրած դայակն, հնազանդված։
 +
Գնաց, բերեց հուր և ծծումբ, իսկ Ոդիսևսը անհապաղ
 +
Վառեց ծծումբն և շուտափույթ ծխահարեց մեծ դահլիճը ու բակն ամբողջ:
 +
Մինչդեռ գնաց պառավն արագ Ոդիսևսի շքեղաշուք մեծ տան միջով,
 +
Համբավ տարավ բոլոր կանանց և հորդորեց, որ հավաքվեն ու գան շուտով,
 +
Դուրս թափվեցին սենյակներից և շուտ եկան՝ խանձողները ձեռքով բռնած,
 +
Օղակեցին Ոդիսևսին, փաթաթվեցին ու գրկեցին նրան սիրով ու սրտագին,
 +
Ողջունելով՝ համբուրեցին նրա գլուխն և ուսերը
 +
Ու սեղմեցին նրա ձեռքը, իսկ Ոդիսևսն գորովանքով,
 +
Սիրակարոտ, ջերմ լաց եղավ ու հեծեծաց, լա՜վ ճանաչեց նա բոլորին։
 +
</poem>
  
 
== Երգ քսաներեքերորդ։ Պենելոպեն ճանաչում է Ոդիսևսին ==
 
== Երգ քսաներեքերորդ։ Պենելոպեն ճանաչում է Ոդիսևսին ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ուրախ սրտով ու ցնծալից վազեց պառավը վերնատուն,
 +
Որ տիրուհուն հայտնի շուտով, թե ամուսինն իր եկել է, տանն է արդեն։
 +
Շարժվում էին նրա ծնկներն արագորեն, աճապարում էին ոտքերն:
 +
Անդ նա թեքվեց նրա գլխին ու խոսքն ասացիր սրտագին.
 +
«Վե՜ր կաց, որդյակ իմ սիրելի, Պենելոպե, որ աչքովդ դու տեսնես այն,
 +
Ինչ որ սրտանց միշտ փափագում էիր այստեղ դու օրնիբուն։
 +
Տե՜ս, ժամանեց Ոդիսևսը, իր տուն եկավ, թեպետ գալուստն է անագան.
 +
Նա կոտորեց արդեն նպերտ սեղեխներին, որոնք այստեղ ամբարտավան
 +
Վատնում էին իր տուն-տեղը, գույքը լափում և հալածում իր զավակին»։
 +
{{տող|10}}Պատասխանեց և խոսք ասաց իսկույն նրան Պենելոպեն խոհեմամիտ.
 +
«Ո՜հ սիրելիդ, դու իմ մայրիկ, աստվածները խելքից հանել են արդեն քեզ,
 +
Եվ կարող են խելքից հանել նրանք նույնիսկ խելոք մարդուն,
 +
Նույնպես կարող են հիմարին դարձնել խելոք և իմաստուն։
 +
Դու էլ արդեն մտակուր ես, թեպետ իրոք խելոք էիր մինչև այսօր.
 +
Ինչո՞ւ ես ինձ այդպես ծաղրում, երբ սիրտն է իմ բազմաթախիծ,
 +
Մինչ հայտնում ես դու սուտ մի լուր։ Տե՜ս, դու ինձ զուր արթնացրիր քաղցր քնից,
 +
Որ փակել էր արտևանունքն իմ խորախոր, քնած էի անդորրավետ։
 +
Այդպես երբեք քաղցրանուշիկ ես չեմ քնել այն օրվանից, երբ Ոդիսևսն
 +
Թողեց, գնաց դեպի Իլիոնն այն անիծյալ, հորջորջանքի միշտ անարժան։
 +
{{տող|20}}Իջիր շուտով և ցած գնա, վերադարձիր սենյակը քո,
 +
Քանզի եթե մեր կանանցից մեկ ուրիշը ադպես ինձ մոտ գար ու հայտներ
 +
Մի այդպիսի անհեթեթ լուր և արթնացներ քաղցր քնից,
 +
Ետ քշելով` ես սաստկաբար կարտաքսեի նրան նորից դեպի դահլիճ,
 +
Իսկ քեզ հիմա քո զառամյալ ծերությունը փրկեց միայն»:
 +
Եվ Եվրիկլիան` սիրանվեր այն դայակը, նրան նորից իր խոսքն ասաց.
 +
«Ո՜չ, քա՜վ լիցի, քեզ, զավակս, ես չեմ ծաղրում, այլ խոսում եմ ճշմարտացի,
 +
Ոդիսևսն է, հանց ասացի, արդեն եկել։ Նա այստեղ է, իր հարկի տակ
 +
Այն շրջիկն է Ոդիսևսը, որին բոլորն աստ անարգում էին տան մեջ,
 +
Մինչդեռ այստեղ Տելեմաքոսն վաղուց արդեն այդ լավ գիտեր,
 +
{{տող|30}}Բայց թաքցնում էր զգուշաբար իր հոր մտքերն ու միտումներն,
 +
Որ վիսացող խոսնայրներից լուծի վրեժն իր ահավոր»։
 +
Ասաց այդպես, ցնծաց սիրտը Պենելոպի, իր մահիճից նա դուրս թռավ,
 +
Գրկեց սրտանց նա պառավին և աչքերից թափեց արցունքը աղեկեզ,
 +
Ապա նորից նա ձայն տվեց ծեր դայակին և խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Ա՜խ, մայրիկ ջան, դու, սիրելիդ, ճշմարիտը ինձ այժմ ասա.
 +
Եթե իրոք նա եկել է արդեն իր տուն, ինչպես հիմա դու հայտնեցիր,
 +
Ապա ինչպե՞ս նա կարեցավ մեն ու մենակ դուրս գալ ընդդեմ խոսնայրների,
 +
Որոնք չէ՞ որ միշտ հավաքվում էին այստեղ մեծ բազմությամբ ու խմբովի»։
 +
Եվ Եվրիկլիան, ծեր դայակը, նրան կրկին իր խոսքն ասաց և առարկեց,
 +
{{տող|40}}«Ես չտեսա և չգիտեմ, բայց լսեցի անդ կոտորվող մարդկանց հեծեծն:
 +
Նստած էինք մենք շատ հեռու, ահաբեկված, դողդողալով.
 +
Հրաշակերտ մեր սենյակում, դռներն էին փակված ամուր և քաջակուռ,
 +
Մինչև որ անդ հանկարծ եկավ Տելեմաքոսը՝ քո որդին,
 +
Եվ դուրս կանչեց ինձ սենյակից։ Հայրն էր հղել նրան, որ գա և ինձ կանչի,
 +
Ու ես նրան գտա հանկարծ դիակների կույտերի մեջ այնտեղ կանգնած,
 +
Դիակների, որոնք ամուր այն հատակին թափված էին իրար վրա։
 +
Եվ, հիրավի, անդ մեծապես պիտի խնդար քո սիրտն ուրախ ու ցնծավետ,
 +
Թե տեսնեիր նրան այնտեղ արնաշաղախ, որպես առյուծ:
 +
Հիմա բոլոր այդ դիակներն հավաքված են այլուր, բակի դռան ետև,
 +
{{տող|50}}Իսկ Ոդիսևսն անդ մեծագույն կրակ վառեց դահլիճի մեջ, իր հարկի տակ,
 +
Ծծումբն այրեց ապարանքում, ինձ էլ հղեց, որ կանչեմ քեզ։
 +
Վե՛ր կաց, գնա՜նք, ինձ հետևիր, ժամն է հասել, երբ սրտերը ձեր երկուսի
 +
Պիտի լցվեն խոր բերկրանքով, քանզի շա՜տ եք դուք հանդուրժել վիշտ և աղետ։
 +
Հիմա արդեն կատարված է երկարամյա ձեր մեծ փափագը պատարուն,
 +
Քանզի եկավ նա կենդանի, իր օջախի մեջ է արդեն,
 +
Այժմ իր տան մեջ նա գտավ քեզ և իր որդուն։ Սեղեխներին էլ չարամույն,
 +
Որ խայտառակ գործեր արին, նա կոտորեց, վրեժն առավ իր հարկի տակ»:
 +
Այնժամ նրան նորից ասաց Պենելոպեն իմաստալի.
 +
«Ա՜խ, սիրելիդ դու իմ մայրիկ, հարկավոր չէ դեռ շատ ցնծալ, ուրախանալ,
 +
{{տող|60}}Ինքդ գիտես, բոլորն էին խիստ փափագում սրտանց նրա վերադարձին,
 +
Մանավանդ ես ամենից շատ, այլև որդիս ինձնից ծնված։
 +
Այնուհանդերձ` համոզիչ չէ այն, որ դու ինձ հաղորդեցիր,
 +
Այլ երևի գերահռչակ խոսնայրներին անդ կոտորեց ինքը աստված՝
 +
Չարադաժան նրանց գործից և դժնաբարք արարքներից խիստ վրդովված։
 +
Մահկանացու մարդկության մեջ նրանք բնավ չէին հարգում ոչ մի մարդու
 +
Եվ ոչ ոքի, թեկուզ լիներ նրանց դիմողը բարեմիտ կամ չարագործ,
 +
Ու պատժվեցին նրանք որպես ոճրագործներ։ Մինչ Ոդիսևսն անվերադարձ
 +
Կործանված է, ա՜խ, նա կորավ օտարության մեջ հեռավոր»։
 +
Եվ Եվրիկլիան, դայակը այն սիրատենչիկ, կրկին նրան իր խոսքն ասաց.
 +
{{տող|70}}«Ո՜հ, զավակս, այդ ի՞նչ խոսք էր, որ դուրս թռավ քո շուրթերից,
 +
Դու կարծում ես՝ ամուսինդ, որն այստեղ է, նույնիսկ իր սուրբ օջախի մոտ,
 +
Իր տունն այլևս ետ չի՞ դառնա. թերահավա՜տ ես դու դեպ ինձ,
 +
Ահավասիկ՝ քեզ ես կասեմ մի այլ նշան հաստատական ու բացահայտ.
 +
Սպին նրա, որը նրան վարազն հասցրեց իր ատամով ճերմակափայլ,
 +
Որն ես տեսա ոտքերը յուր լվանալիս և կամեցա հայտնել քեզ այդ,
 +
Բայց նա ձեռքով իմ բերանը սեղմեց, փակեց այնժամ իսկույն
 +
Եվ, որպես խիստ զգուշավոր, խորամանկ մարդ, արգելեց ինձ պատմելն անգամ։
 +
Գնանք ուրեմն, ինձ հետևիր, իսկ այդ հարցում ես գլուխս գրավ կտամ.
 +
Եթե իրոք խաբում եմ քեզ, ինձ սպանիր դու ժանտ մահով ապերջանիկ»։
 +
{{տող|80}}Պատասխանեց այնժամ նրան Պենելոպեն խոհեմամիտ.
 +
«Ո՜հ, սիրելիդ, դու իմ մայրիկ, միտումները հավերժակաց աստվածների
 +
Դժվար թե դու լավ իմանաս, թեպետ և դու խոհական ես ու խելահաս,
 +
Սակայն գնանք իմ որդու մոտ, որպեսզի գեթ տեսնեմ այնտեղ
 +
Խոսնայրներին այն սպանված, այլև քաջին, որ կոտորեց իրոք նրանց»։
 +
Այդպես ասաց, վերնատնից իջավ, գնաց, բայց սրտում իր տարակուսանք,
 +
Միտք էր անում նա խորասույզ. արդյոք հեռվի՞ց հարց տալ սիրած իր ամուսնաց,
 +
Թե՞ մոտենալ ու փաթաթվել և համբուրել նրա գլուխն ու ձեռքերը։
 +
Եկավ, մտավ նա դահլիճը, անցավ շեմքը այն վիմակերտ,
 +
Ապա նստեց Ոդիսևսին դեմ-հանդիման, կրակի մոտ և պատի տակ
 +
{{տող|90}}Մինչդեռ նստած էր Ոդիսևսը առընթեր բարձր սյունին։
 +
Գլուխը կախ՝ նայում էր ցած՝ սպասելով, որ գեթ լսի,
 +
Թե ի՞նչ կասի կինն ազնվագույն, երբ իր աչքով տեսնում է այժմ իր ամուսնուն,
 +
Բայց կինն այդպես նստած էր լուռ, քանզի սիրտն իր կաշկանդված էր խոր զարմանքից,
 +
Մեկ ուզում էր ճիշտ ընդունել, որ ինքն է նա իր ամուսինն,
 +
Մեկ էլ, կարծես, չէր ճանաչում նրան՝ հագած այն քրքրված գարշ ցնցոտին:
 +
Եվ նախատեց Տելեմաքոսն այնժամ նրան, անվամբ կոչեց ու այս ասաց,
 +
«Մա՜յր իմ, կամ դու չմայրն ես իմ, կամ սիրտ ունես ժանտ ու դժկամ:
 +
Ինչո՞ւ ես դու սառն և օտար դեպի հայրըս։ Նստած այստեղ նրա դիմաց՝
 +
Խոսք չես ասում, հարց չես տալիս, չես էլ ուզում խոսել անգամ։
 +
{{տող|100}}Ո՜հ, չէր կարող ոչ մի այլ կին, սրտով թեկուզ շատ անողոք,
 +
Վատ ընդունել իր ամուսնուն, որն, հանդուրժած բյուր-բյուր աղետ,
 +
Վերադառնար իր երկիրը հայրենավանդ քսան տարի անցնելուց ետ։
 +
Մինչ քո սիրտն է քո կրծքի տակ ավելի՜ պինդ, քան ապառաժ ամուր մի քար»:
 +
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
 +
«Ո՜հ, իմ որդյակ, սիրտս, ահա իմ կրծքի տակ, կաշկանդված է խոր զարմանքից,
 +
Չգիտեմ՝ ինձ ի՞նչ պատահեց, ո՛չ կարող եմ մի խոսք խոսել, հարցմունք անել,
 +
Ո՛չ էլ նայել նրա դեմքին, դեմ-հանդիման։ Եթե, սակայն,
 +
Ոդիսևսն է սա իսկևիսկ վերադարձած, որն իր տունն է արդեն եկել,
 +
Մենք իրարու ավելի լավ կճանաչենք, քանզի մեր մեջ կա մի նշան՝
 +
{{տող|110}}Այլ մարդկանցից գաղտնածածուկ, որը միայն մենք լավ գիտենք»։
 +
Ասաց այդպես, ժպտաց այնժամ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային
 +
Եվ ութապես Տելեմաքին իր խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Տելեմաքո՜ս, թույլ տուր մորդ, որ իր տան մեջ նա ինձ փորձի.
 +
Նա ինձ շուտով ավելի լավ, հաստատապես կճանաչի,
 +
Մինչդեռ հիմա խորշում է խիստ, զանց է առնում ինձ ընդունել, ինչպես ես կամ,
 +
Քանզի ես այժմ կեղտի մեջ եմ, գարշ ցնցոտի ունեմ հագած։
 +
Իսկ մենք հիմա լավ մտածենք՝ ինչպե՞ս անել, որ մեր գործը լավ ընթանա:
 +
Երբ մեկնումեկն իր երկրի մեջ սպանում է այնպիսի մարդ,
 +
Որ մահից ետ չունի նույնիսկ պատվախնդիր, վրիժառու ազգականներ,
 +
{{տող|120}}Մարդասպանն այդ, թողած երկիրն իր հայրական, իսկույն դիմում է փախուստի:
 +
Մինչ մենք այստեղ կոտորեցինք այս քաղաքի պատվարն ամբողջ,
 +
Իթակեի գերահռչակ, մեծ քաջերին։ Արդ, այդ մասին դու հոգատար, լա՜վ մտածիր»։
 +
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
 +
«Հա՜յր սիրելիդ, այդ ի՛նքդ տես, դո՛ւ լավ գիտես. հանց ասում են՝ մարդկության մեջ
 +
Դու խելքովդ գերազանց ես ու իմաստուն, և չի կարող մրցել քո դեմ
 +
Ցորենակեր ու երկրածին և ո՛չ մի մարդ, ո՛չ մի անհատ։ Մենք աննկուն
 +
Կը հետևենք քեզ համարձակ, և քաջության ոչ մի պակաս չի զգացվի:
 +
Հանց զորավիգ` մենք քեզ կօգնենք, որքան կորով և ուժ ունենք»։
 +
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
{{տող|130}}«Ահա թե ես ինչ եմ ասում, այն, որ թվում է լավագույն և  վայելուչ,
 +
Լվացվեցե՛ք նախ և առաջ, հագե՛ք ապա պատմուճաններ
 +
Եվ պատվիրե՛ք ստրուկ կանանց՝ զգեստ հագնել գեղեցկազարդ։
 +
Թող երգիչը աստվածային, ձեռքը առած կիթառն հնչուն,
 +
Ուրախավետ երգեր երգի, թող թնդան աստ պար ու նվագ և կաքավանք,
 +
Որ ամեն մարդ, ով անցնում է ճանապարհով կամ ապրում է շրջակայքում,
 +
Լսելով այդ` կարծիք կազմի ու մտածի, թե այստեղ մի հարսանիք կա,
 +
Որպեսզի գեթ խոսնարների այս մեծագույն կոտորածի համբավը այժմ
 +
Քաղաքի մեջ չտարածվի, մինչև գնա՜նք մենք այստեղից,
 +
Հեռանա՜նք դաշտ, գնանք այգին մեր ծառաշատ, որ այնուհետ մենք միասին
 +
{{տող|140}}Խորհուրդ անենք, թե որպիսի՞ լավագույն ելք մեզ կառաքի Օլիմպացին»։
 +
Ասաց այդպես, և անսացին նրանք, պատվերն այդ լսեցին։
 +
Լվացվեցին նախ և առաջ, ապա հագան պատմուճաններ,
 +
Զարդարվեցին ստրուկ կանայք: Այնժամ երգիչն աստվածային
 +
Վերցրեց կիթառն իր սնամեջ, քաղցր երգեց և բորբոքեց նրանց հոգին
 +
Վառ տենչանքով անուշ երգի, նուրբ նվագի և մեծասքանչ պարերգության,
 +
Եվ կաքավող տղամարդկանց, պերճագոտի այլև կանանց
 +
Բյուր ոտքերի դոփյուններից ողջ ապարանքը դըղրդաց,
 +
Եվ ամեն մարդ, ով այդ լսեց, այս էր խոսում դրսում, այնտեղ.
 +
«Հարսանի՞ք է, մեկը անշուշտ ամուսնացավ բազմախոսնայր թագուհո հետ:
 +
{{տող|150}}Անպիտա՜ն կին. էլ չսպասեց իր ամուսնուն օրինական ու դերակա,
 +
Որ պահպանի այս մեծաշուք տունը նրա, մինչև որ նա ետ դառնա, գա»։
 +
Այդպես էին խոսում դրսում, չգիտեին, թե իսկապես ի՞նչ կատարվեց,
 +
Մինչ մեծասիրտ Ոդիսևսին մատուցող կինը տնօրեն, Եվրինոմեն,
 +
Տան մեջ այնտեղ լավ լողացրեց, օծեց նրան յուղով փայլուն,
 +
Բերեց, հագցրեց նրան բաճկոն և պատմուճան մի պերճաշուք:
 +
Աթենասը նրա գլխին ցողեց պայծառ և գերագույն մի պերճություն,
 +
Դարձրեց տեսքով շատ հաղթանդամ, քաջահասակ և ամակազմ,
 +
Ծածկեց գլուխն իր մազերով գեղագանգուր, հանց հակինթի մի վառ ծաղիկ։
 +
Ինչպես ոսկին ու արծաթն է իրար կցում ճարտարագործ վարպետն հմուտ,
 +
{{տող|160}}Որին բազում արվեստների ձիրքն են տվել ինքն Աթենասն ու Հեփեստոսն,
 +
Որպեսզի նա իր կերտվածքին ձև տա շքեղ, հանց գերհրաշ սքանչելիք,
 +
Այդպես այնժամ նրա գլխին և ուսերին նա շնորհեց շուք և պերճանք,
 +
Եվ դուրս եկավ լոգարանից Ոդիսևսը՝ տեսքով նման անմահներին.
 +
Նա ետ եկավ, նստեց կրկին այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ,
 +
Անդ, իր կնոջ դեմ-հանդիման, ապա դարձավ և այս խոսքը ասաց նրան.
 +
«Տարօրինա՜կ է, որ անզոր կանանց մեջ քեզ աստվածները Օլիմպակյաց
 +
Սիրտ են տվել անդրդվելի և ամենից ավելի ժանտ, անագորույն։
 +
Ո՛չ, չէր կարող ոչ մի այլ կին, թեպետ սիրտը նրա լիներ դաժանագույն,
 +
Վատ ընդունել իր ամուսնուն, որն հանդուրժած բյուր-բյուր աղետ,
 +
{{տող|170}}Վերադառնար իր երկիրը հայրենավանդ քսան տարի անցնելուց ետ,
 +
Դեհ, ինձ համար այլ անկողին սարքիր շուտով, դայա՜կ մայրիկ,
 +
Գեթ մեն-մենակ պառկեմ հիմա, ճիշտ որ սիրտն է սա կրծքում երկաթաձույլ»:
 +
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
 +
«Զարմանալին դո՛ւ ես, կարծեմ, նպե՛րտ չեմ ես, ոչ էլ հպարտ,
 +
Արհամարհել քեզ չեմ կարող։ Լավ հիշում եմ՝ ինչպես էիր դու այն պահին,
 +
Երկայնաթի նավի վրա Իթակեից հեռանալիս այն ժամանակ։
 +
Լա՜վ, Եվրիկլիա, մահճակալին այն հաստամեստ ու ամրապինդ՝
 +
Սրա համար հիմա շուտով այնտեղ սարքիր դու անկողին,
 +
Բայց չսարքես ննջարանում, դուրս բեր և դիր մահճակալը,
 +
{{տող|180}}Որը անձամբ սա է շինել, փռիր օդիկ և վերևից փայլուն վերմակ»։
 +
Այդպես ասաց նա՝ ամուսնուն իր փորձելով, բայց վրդովվեց Ռդիսևսը,
 +
Հուզված սրտով պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց.
 +
«Ա՜յ կին, այդ ի՞նչ խոսք խոսեցիր սրտակոտոր և անհաճո,
 +
Ո՞վ է դրել իր մահճակալը ուրիշ տեղ, և դժվար թե այդ կատարեր
 +
Նույնիսկ զորեղ վարպետ մի մարդ, և միմիայն ինքը աստված,
 +
Եթե իրոք նա կամենար, հեշտ կարող էր փոխադրել այն ուրիշ տեղ,
 +
Իսկ մարդկանցից այդ չէր կարող անել ոչ ոք։ Երիտասարդն անգամ հզոր
 +
Չէր կարեն տեղից շարժել այն մահճակալը քաջարվեստ,
 +
Որն առանձին նշան ուներ, ես ինքս էի կառուցել այն, և ո՛չ այլ ոք։
 +
{{տող|190}}Մեր բակի մեջ կար մի բարձր, բազմատերև թուփ՝ թզենի,
 +
Ամբարձուղեշ, ծաղկափթիթ, և նման էր դրա բունը մի հատ սյունի։
 +
Դրա շուրջը ես շինեցի մի ննջարան և կերտեցի այդ ամբողջը
 +
Խիտ, պնդագույն վեմ քարերից, այլև վերուստ կառուցեցի ես մի կտուր,
 +
Նաև դռներ ես կախեցի՝ կերտված շքեղ ու հույժ ամուր:
 +
Այնուհետև ես կտրեցի այդ թզենու բազմատերև, պերճ ճյուղերը
 +
Եվ, կտրելով բունն արմատից, սուր պղինձով տաշեցի կոկ
 +
Ու հղկեցի այն գեղաղեշ, ճարտարակի, լարով չափված ու ճշգրիտ,
 +
Պինդ գչիրով ծակծկեցի, պատրաստեցի մահճակալին մութ ու նեցուկ։
 +
Երբ այդպիսով ավարտեցի գործն սկսված՝ մահճակալը այդ անաղարտ
 +
{{տող|200}}Զարդարեցի ես փղոսկրով՝ արծաթապատ, ոսկեճամուկ,
 +
Ապա վրան ես քաշեցի շողշողենի ու շառագույն եզան կաշի։
 +
Արդ, դրանք են նշանները մահճակալի, որ հայտնեցի, բայց չգիտեմ,
 +
Ա՜յ կին, դեռ կա՞ իմ մահճակալը անվնաս. թե՞ մեկնումեկը մարդկանցից.
 +
Բունն հերձելով այն թզենու, փոխադրել է մի ուրիշ տեղ»։
 +
Ասաց այդպեսշ իսկույն կնոջ սիրտն ու ծնկները դողացին,
 +
Ճիշտ համարեց նա նշաններն, որ Ոդիսևսը թվարկեց այդքան հաստատ,
 +
Արտասվեց նա, վրա հստավ, վզով ընկավ Ոդիսևսի, վարվեց նրան,
 +
Ջերմ, խանդակաթ նա համբուրեց նրա գլուխն ու խոսք ասաց.
 +
«Մի՛ տրտնջա դու ինձ վրա, ո՜վ Ոդիսևս, մարդկության մեջ
 +
{{տող|210}}Գերազանցն ես դու քո խելքով։ Ատվածները մեզ մատնեցին աղետների.
 +
Նախանձահույզ՝ չկամեցան, որ միշտ լինենք մենք իրար հետ
 +
Ու, ցնծավետ ապրել կյանքը մեր ջահել, հասնենք շեմքին մեր ծերության,
 +
Իսկ հիմա դու մի՛ զայրանա, իմ դեմ բնավ մի վրդովվիր,
 +
Որ, նախապես տեսնելով քեզ, չգգվեցի այսպես սրտանց ու սիրալիր,
 +
Քանզի սիրտն իմ սարսափում էր միշտ սիրեցյալ իմ կրծքի տակ՝
 +
Միգուցե ինձ մեկնումեկը եկվորներից խաբի հանկարծ:
 +
Չէ՞ որ շատ կան խարդախ մարդիկ միտումներով նենգ ու դաժան,
 +
Եվ Հեղինեն արգիացի, որ ծնունդն էր Զևս զգոնի,
 +
Չէր միանա անկողնու մեջ սիրով օտար եկվորի հետ,
 +
{{տող|220}}Եթե կանխավ նա իմանար, որ աքեյանց քաջ զավակները մարտաշունչ
 +
Կրկին կռվով ետ կբերեն իրեն իր տունն, հայրենական սիրած երկիրն։
 +
Աստվա՛ծն այդպես նրան դրդեց, որ կատարի նա գործը այդ քարվականքի,
 +
Բայց նախապես իր հոգու մեջ չհասկացավ նա այդ ոճիրը խուժադուժ,
 +
Որից նաև սկիզբ առան աղետները մեր տանջանքի։
 +
Եվ այժմ ահա, երբ նշանները մահիճի թվարկեցիր դու բացահայտ,
 +
Որոնք բնավ մարդկության մեջ դեռ չի տեսել և ոչ մի մարդ,
 +
Այլ միմիայն այդ գիտեինք լոկ դու և ես, այլև մեկը նաժիշտներից,
 +
Ակտորիսը, որին հայրս ինձ շնորհեց, որպեսզի գա այստեղ ինձ ետ,
 +
Նա որ դուռը ննջարանիս պահպանում էր անվերջ արթուն։
 +
{{տող|230}}Դու, Ոդիսևս, համոզեցիր սիրտն իմ արդեն, որ տոկուն էր և անվկանդ:
 +
Այդպես ասաց և առավել հուզեց նրա սրտում փափագը ջայլանքի,
 +
Նա լաց եղավ, գրկեց կնոջն իր սիրատենչ և անբասիր:
 +
Ինչպես երկիրն է բերկրալի՜ հանկարծ թվում նավորդներին,
 +
Որոնց նավը գեղեցկակերտ խիստ խորտակեց Պոսիդոնը ծովերի մեջ՝
 +
Բորբոքելով ահեղագոչ հուժկու ալիք և փոթորիկ,
 +
Շատ քչերը խուսափեցին անդունդներից ճերմակ ծովի
 +
Եվ, թաթախված ամբողջ մարմնով աղի ջրում, լող տվեցին դեպի ցամաք
 +
Ու ցնծացին, որ, աղետից խուսափելով, դուրս են գալիս երկրի վրա,
 +
Այդպես ցնծաց Պենելոպեն, երբ նայում էր իր ամուսնուն,
 +
{{տող|240}}Եվ չէր կարող ամենևին նրա վզից պոկել ձեռքերն իր սպիտակ։
 +
Եվ վարդամատն Արշալույսը նրանց այդ հորդ արցունքի մեջ պիտ երևար,
 +
Եթե նոր բան չմտածեր Աթենասը, աստվածուհին պայծառաչյա.
 +
Նա աշխարհի սահմանի մոտ կանգնեցրեց Գիշերն երկար ժամանակով,
 +
Ուշացրեց օվկիանոսում ելքը պայծառ ու ոսկեգահ Արշալույսի
 +
Եվ արգելեց լծել ձիերն արագաչու և կորովի`
 +
Մարդկանց համար միշտ լուսաբեր Փաեթոնին ու Լամպոսին։
 +
 +
Եվ կնոջն իր այնժամ դիմեց ու խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
«Ա՜յ կին, ավա՜ղ, դեռ չենք հասել մենք սահմանին աղետալից մեր փորձության,
 +
Ինձ տակավին դեռ սպասում են բյուր ժանտալի, ծանր գործեր,
 +
{{տող|250}}Որոնք բոլորն ես անխուսափ պիտ հանդուրժեմ և կատարեմ,
 +
Ինչպես ասացն գուշակեց երբեմն հոգին Տիրեսիասի,
 +
Այն օրը հենց, երբ որ իջա և գնացի ես օթևանը Հադեսի,
 +
Որ գեթ հարցնեմ ընկերներիս, նույնպես և իմ վերադարձի մասին այնտեղ:
 +
Բա՜վ է սակայն, Պենելոպե, ժամանա՜կն է գնանք արդեն դեպի մահիճն,
 +
Որ, իրար մոտ այնտեղ պառկած, հրճվենք քնով քաղցրանուշիկ»։
 +
Ել թագուհին՝ խոհեմամիտ Պենելոպեն, այնժամ նրան այսպես ասաց.
 +
«Քեզ անկողին աստ կլինի՜, երբ քո հոգին այդ փափագի,
 +
Քանի որ այժմ աստվածները այդ կամեցան, և դու կրկին
 +
Վերադարձար, եկար քո տունը բարեկարգ և քո երկիրը հայրենի,
 +
{{տող|260}}Բայց քանի որ այժմ հայտնեցիր գալիք գործը, որ աստվածն Է ներշնչել քեզ,
 +
Պատմի՜ր դու ինձ այդ ապագա պայքարը քո, թեպետ գիտեմ, որ և հետո
 +
Պիտի հայտնի այդ լինի ինձ։ Վատ չէ սակայն, եթե հիմա այդ իմանամ»։
 +
Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց.
 +
«Ո՜հ, դու դժբախտ, ինչո՞ւ կրկին դու ինձ այդպես ստիպում ես հորդորելով,
 +
Որ պատմեմ այդ։ Լա՜վ, կասեմ քեզ ու չեմ ծածկի ես ոչ մի բան,
 +
Բայց քեզ համար ուրախալի չի լինի այդ, ցնծալու չեմ նույնպես և ես:
 +
Նա ինձ ասաց, որ դեռ մարդկանց շատ քաղաքներ ես պիտ անցնեմ,
 +
Որ տակավին, ձեռքիս բռնած ամրապինդ թին, պիտի երկար ես թափառեմ,
 +
Մինչև որ գամ, հասնեմ մարդկանց, որոնք ծովին անծանոթ են, ծով չգիտեն
 +
{{տող|270}}Եվ կերակուրն ասում էն միշտ առանց աղի, որոնք նաև
 +
Անտեղյակ են ու չգիտեն՝ ի՞նչ է նավը արագաչու և կարմրակող,
 +
Եվ չեն տեսել թեթև թիեր, որոնք թևերն են սև նավի։
 +
Ասաց, որ ինձ նա ցույց կտա մի լավ նշան, որն ես երբեք չեմ մոռանա.
 +
Երբ, շրջելիս, ես հանդիպեմ որևիցե մի ճամփորդի,
 +
Որն հարց տա ինձ՝ «այդ ի՞նչպիսի հացի թիակ կա քո ուսին լուսաշողիկ»,
 +
Այդ ժամանակ թեթև իմ թին պիտի ցցեմ, տնկեմ գետին ես փութապես,
 +
Պիտի հարուստ զոհ մատուցեմ երկրասասան Պոսիդոնին գերերջանիկ.
 +
Մի խոյ, մի եզ և խոզերին բեղմնավորող մի մեծ վարազ
 +
Եվ, այնտեղից ետ գալով տուն, զոհ պիտ բերեմ հարյուրաեզն
 +
{{տող|280}}Անծայրածիր երկնքի տեր աստվածներին հավերժակաց,
 +
Եվ բոլորին, ինչպես հարկն է։ Մինչ մահը ինձ հասնելու չէ ծովի վրա,
 +
Այլ կլինի այն շատ թեթև և անտանջանք, ինձ կտանի
 +
Իմ լուսավոր ծերության մեջ, երբ որ լինեմ շրջապատված
 +
Ես հանրային երջանկությամբ ժողովրդի։ Ասաց, որ սա կկատարվի»։
 +
Նրան նորից իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
 +
«Եթե իրոք աստվածները սահմանել են այդ ծերությունը երջանիկ,
 +
Ապա ուրեմն հույս կա, որ մենք աղետներից խույս պիտի տանք»։
 +
 +
Այդպես նրանք այդ գործերից խոսում էին իրարու հետ,
 +
Մինչդեռ արդեն Եվրինոմեն և դայակը, ճրագների վառ լույսի տակ,
 +
{{տող|290}}Նրանց մահիճն հարդարեցին, պերճ անկողինը փափկագույն։
 +
Երբ, ծրաժիր աշխատելով, ննջարանում մահճակալը լավ սարքեցին,
 +
Դայակն ավսարդ քուն մտնելու իր սենյակը գնաց կրկին:
 +
Եվրինոմեն, վառ ճրագը ձեռին բռնած, տարավ նրանց դեպ ննջարան,
 +
Իսկ երբ բերեց, հասցրեց այնտեղ, ննջարանը, ինքը դարձավ ու ետ գնաց։
 +
Ուրախասիրտ նրանք մտան իրենց սովոր ու վաղեմի մահիճի մեջ։
 +
Այդ ժամանակ Տելեմաքոսնշ եզնարածը, և խոզարածն
 +
Ընդհատեցին ոտքի դոփյունն ու քարերը, դադարեցին նաև կանայք, է
 +
Եվ քուն մտան բոլորեքյան ապարաքում ստվերամած։
 +
{{տող|300}}Երբ երկուսով նրանք սիրո խոր տարփանքը վայելեցին,
 +
Սկսեցին իրար պատմել, զրույց անել հոգեզվարճ:
 +
Պատմեց կինը չքնաղագեղ, որքան կրեց ինքը իրոք
 +
Իր հարկի տակ դաժան վշտեր՝ մինչ է նայելով սեղեխներին ամբարտավան,
 +
Ինչպե՜ս գույքը վատնում էին և լրփլփում բյուրաբազում եզ ու ոչխար,
 +
Որքա՜ն նաև քաղցր գինի կարասներով դատարկեցին։ ժանտաղետներ
 +
Պատմեց նաև Ոդիսևսն իր գլխով արածն և այն, որքա՜ն ժանտ աղետներ
 +
Նա պատճառեց իր թշնամյաց, որքա՜ն ինքն էր կրել վշտեր ու տառապանք։
 +
Եվ լսում էր Պենելոպեն հոգեզվարճ, և քունն անգամ նրա աչքին,
 +
Թարթիչներին, բնավ չիջավ, մինչև որ նա լսեց ամբողջ պատմությունը։
 +
{{տող|310}}Նախ սկսեց պատմել նա այն՝ ինչպես ինքը հաղթահարեց կիկոններին,
 +
Ինչպես եկավ այնուհետև նա լոտոսափագ երկիրը պտղատու,
 +
Ի՛նչ կատարեց կիկլոպն ահեղ, ինչպե՛ս նրան ինքը պատժեց դաժանորեն՝
 +
Հանուն սիրած ընկերների, որոնց հրեշն այդ լափլփեց անդ անողոք,
 +
Ինչպե՛ս հասավ Էոլոսին, որն ընդունեց իրեն սիրով և ջերմեռանդ
 +
Ու սրտալի ճանապարհեց, բայց չթողեց բախտը, ավա՜ղ, որ գա, հասնի
 +
Սիրատենչիկ իր հայրենիք, ինչպես ապա թնդաց ահեղ մի փոթորիկ,
 +
Քշեց, տարավ իրեն, խորունկ հառաչելիս, դեպի ծովերը ձկնավետ,
 +
Ինչպես հետո եկավ հասավ Տելեփիլոս, քաղաքը այդ լեստրիգոնյանց,
 +
Որոնք նավերն ու գեղեցկոտն ընկերներին ջախջախեցին անդ չարաղետ,
 +
{{տող|320}}Բայց խույս տվեց այնժամ մահից Ոդիսևսը, իր սևաթույր նավի վրա,
 +
Պատմեց գործերը Կիրկեի խիստ խորամանկ, հնարագետ ու գերհրաշ,
 +
Ինչպես հասավ իր բազմաթին նավի վրա տունն Հադեսի այն հեղձուցիկ,
 +
Որպեսզի անդ հարցմունք անի թրակիացի Տիրեսիասի ստվեր- ոգուն,
 +
Ուր և տեսավ ինքը բոլոր ու բազմաբյուր ընկերներին իր ուղեկից
 +
Եվ իր մորը, որ ծնել էր և սնել էր իրեն մանուկ իր հասակից,
 +
Ինչպե՛ս լսեց նա այնուհետ ծովալքների երգն ու նվագն հրապուրիչ,
 +
ինչպե՛ս հասավ նա ժայռերին այն շարժըվող, Քարիբդիսին այն ահավոր
 +
Եվ Սկիլլային, որից երբեք չեն ազատվել մարդիկ բնավ, հանց բախտավոր,
 +
Եվ ինչպե՛ս անդ ընկերներն իր կոտորեցին արջառներին Հելիոսի,
 +
{{տող|330}}Ինչպե՛ս Զևսը բարձրադղորդ զարկեց շանթով հրաբորբոք
 +
Եվ խորտակեց նավը արագ ու ծովակուր եղան ազնիվ իր ընկերներն,
 +
Մինչդեռ ինքը անդ խույս տվեց ժանտ օրհասից և սև մահից իր վերահաս,
 +
Ինչպե՛ս ապա նա Օգիգիե կղզին եկավ, դեպ Կալիպսոն հավերժահարս,
 +
Ինչպես իրեն պահում էր նա քարայրի մեջ իր խորափոր,
 +
Սնում էր միշտ և փափագում, որ ամուսին դառնա իրեն ինքն հավիտյան,
 +
Խոստանում էր անմահ դարձնել և մշտապես երիտասարդ,
 +
Բայց այդպիսով չհամոզեց սիրտն իր բնավ իր կրծքի տակ,
 +
Ինչպե՛ս հետո, բյուր աղետներ կրելուց ետ, երկիրն եկավ փեակների,
 +
Որոնք իրեն, հանց աստըծու, մեծարեցին սիրով, սրտանց,
 +
{{տող|340}}Ինչպես նրանք առաքեցին իրեն նավով դեպ սիրելի իր հայրենիքն՝
 +
Շնորհելով բյուրաբազում ոսկի, պղինձ և հագուստներ, իբրև նվեր,
 +
Եվ հենց որ նա արտասանեց խոսքն այդ վերջին, Քունը իջավ նրա աչքին,
 +
Քունն հոգու դեղ, որ թուլացնում է անդամներն և ցրում է սրտի ցավերն,
 +
Մինչդեռ մի այլ բան մտածեց Աթենասը, պայծառաչյա աստվածուհին,
 +
Երբ որ սրտանց նա համոզվեց, որ Ոդիսևսը լիովին
 +
Արդեն հրճվեց իր խոր քնով և իր կնոջ անկողինով։
 +
Փութանակի նա հորդորեց, որ հորդահոս Օվկիանոսից շուտով դուրս գա
 +
Եվ իր լույսը սփռի մարդկանց մահկանացու պերճ Արշալույսը ոսկեգահ։
 +
Այնժամ փափուկ իր մահիճից Ոդիսևսը ելավ, կնոջն այս խոսքն ասաց.
 +
{{տող|350}}«Ա՜յ կին, արդեն մենք երկուսովս լավ հագեցանք՝ կրելով բյուր ցավ ու փորձանք,
 +
Դու աստ անվերջ և հոգեբուխ ողբում էիր իմ վերադարձը տխրալի,
 +
Իսկ, ես կամավ Զևսի և այլ աստվածների, վշտերի մեջ ու կաշկանդված,
 +
Մաշվում էի հայրենազուրկ, թեպետև միշտ ձգտում էի ետ գալ իմ տուն:
 +
Եվ քանի որ մենք երկուսով հիմա արդեն արժանացանք մեր մահիճին փափագելի,
 +
Դու այժմ հոգա և պահպանիր մեր գույքն ու գանձն, որքան որ կա մեր հարկի տակ,
 +
Իսկ պակասը նախիրների, որ վատնել են սեղեխները ամբարտավան
 +
Ես ամեն կերպ կհայթայթեմ՝ ինքս կռվով, և կամ իրենք աքեացիք
 +
Հոժարակամ կտան մասամբ մինչև լցվեն մեր փարախները լիովին,
 +
Իսկ ես հիմա պիտի գնամ ծառաշատ մեր այգին ու մեր արոտները՝
 +
{{տող|360}}Տեսնելու անդ իմ ազնիվ հորն, որ հոգեհույզ վշտանում է միշտ իմ համար:
 +
Եվ քեզ, ա՜յ կին, պատվիրում եմ, թեպետև դու խելացի ես ու խորագետ.
 +
Հենց որ ծագի լույս Արևը, համբավն իսկույն կտարածվի
 +
Խոսնայրների մասին անշուշտ, որոնց այստեղ սպանեցի ես մեր տան մեջ.
 +
Նաժիշտ կանանց հետ միասին դու վերնատունը բարձրացիր,
 +
Նստիր այնտեղ և ոչ ոքի էլ չերևաս և ոչ մի խոսք էլ չխոսես»։
 +
Ասաց, ապա իր ուսերին գցեց իսկույն զենքն ու զրահը պերճագոյն,
 +
Շտապ քնից արթնացրեց Տելեմաքին, խոզարածին, եզնարածին,
 +
Հրամայեց, որ և նրանք շուտով հագնեն զենքն արեսյան։
 +
Նրանք նրան չհեստացան, այլ զինվեցին հապճեպ զենքով պղնձակուռ
 +
{{տող|370}}Եվ, բացելով դռներն ապա, դուրս գնացին, առաջնորդում էր Ոդիսևսն։
 +
Լույսը բացվեց ու տարածվեց երկրի վրա, Աթենասը պայծառաչյա
 +
Խիտ խավարով պատեց նրանց և քաղաքից հանեց, տարավ արագորեն:
 +
</poem>
  
 
== Երգ քսանչորսերորդ։ Հաշտություն ==
 
== Երգ քսանչորսերորդ։ Հաշտություն ==
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Կիլլենական Հերմեսն ահա, ձեռքին ոսկի իր մականը գեղեցկափայլ,
 +
Որով դյութում, քնեցնում էր մահկանացու մարդկանց աչքերն,
 +
Ում կամենար կամ թե նրանց արթնացնում էր խոր քնից,
 +
Կանչեց իսկույն ու ձայն տվեց խոսնայրների հոգիներին,
 +
Բոթեց նրանց գավազանով։ Ծղրտալով նրանք նրան հետևեցին.
 +
Հանց երամը չղջիկների քարանձավի խորքերի մեջ սրբազնաբույր,
 +
Սերտ իրար հետ և խմբովի, աջ ու ձախ են այնտեղ սուրում,
 +
Երբ ինչ-որ բան հանկարծակի պոկվի ժայռից և ընկնի ցած,
 +
Այդպես նրանք ճղրտացին ու սլացան: Երախտագործ Հերմեսն իրենց
 +
{{տող|10}}Առաջնորդում ու տանում էր ճանապարհով մի հեղձուցիկ։
 +
Այդպես անցան դեպ Օվկիանոսն հորդահոսան, դեպի այտերը Լևկադյան,
 +
Որտեղ բունն է երազների, ուր Հելիոսի դարպասներն են հաստատական,
 +
Այդպես եկան, շուտով հասան ասփոդելյան դաշտավայրը,
 +
Բնակավայրն հոգիների, ուր ապրում են մեռյալների ուրվականներն:
 +
Այնտեղ ահա նրանք գտան հոգիներին Պելևսածին Աքիլլեսի,
 +
Պատրոկլոսի, Անտիլոքի ազնվաբարո և անբասիր,
 +
Մեծ Էասի, որ իր տեսքով գերազանցն էր դանայանց մեջ,
 +
Բացի միայն գերահռչակ, դիցազնասիրտ Պելևսյանից,
 +
Որի շուրջը անդ հավաքված էին նրանք այդ միջոցին:
 +
{{տող|20}}Եվ մոտեցավ Ագամեմնոն Ատրիդեսի տխուր հոգին.
 +
Շրջապատել էին նրան հոգիները այն բոլորի, որոնք իր հետ
 +
Սպանվեցին այնտեղ՝ տան մեջ Էգիսթոսի ն օրհասին դարձան բաժին:
 +
Ահավասիկ, նրան դիմեց այնտեղ հոգին Պելևսյանի և խոսք ասաց,
 +
«Մենք, Ատրիդես, կարծում էինք, որ քաջազոր հերոսներից ամենից շատ
 +
Դու ես իրոք շանթազվարճ Զևսի սրտին գերհաճելի,
 +
Ուստի և դու իշխողն էիր բյուր մեծամեծ և գերազոր դյուցազների
 +
Տրոյական երկրավայրում, ուր կրեցինք մենք աղետներ բյուր-բյուրավոր,
 +
Սակյան և քեզ վիճակված էր բաժին դառնալ ժանտ օրհասին,
 +
Որից չէ՞ որ չի խուսափում միշտ մահապարտ ծնվածներից և ոչ մի մարդ,
 +
{{տող|30}}Բայց ավելի՜ լավ կլիներ, եթե հանդերձ իշխանությամբ քո վեհաշուք,
 +
Դու տրոյական այն երկրի մեջ մահվան վիճակն ընդունեիր առոք-փառոք,
 +
Եվ քեզ այնտեղ աքեացիք բոլորեքյան կկանգնեին դամբան-բլուր,
 +
Իսկ դու այնժամ կթողնեիր քո զավակին մեծարելի փառքը համայն,
 +
Մինչ այժմ, ավա՜ղ, թշվառ մի մահ քեզ վիճակեց ճակատագիրը, Ժանտ օրհաս»։
 +
Այն ժամանակ այսպես նրան ասաց հոգին Ատրիդեսի.
 +
«Ո՜հ, Աքիլլես գերերջանիկ, աստվածակերպ դու վեհ զավակդ Պելևսի,
 +
Դու մահացար Տրոյայի մոտ, այնտեղ, հեռու մեր Արգոսից,
 +
Եվ քո շուրջը, մարմնիդ համար մաքառելիս, կոտորվեցին քաջ զավակներն
 +
Աքեացոց և տրոյացոց։ Հաղթ կռվամարտը մոռացած՝
 +
{{տող|40}}Ինքդ, հզոր և մեծագույն, ընկած էիր անդ փոշու մեջ փոթորկալից։
 +
Մինչ մարտեցինք մենք ամբողջ օրն ու կռիվն այդ ընդհատելու միտք չունեինք
 +
Ամենևին, եթե Զևսը չընդհատեր այն՝ բորբոքելով մի փոթորիկ։
 +
Սակայն մենք քեզ մարտամբոխից դուրս բերեցինք նավերի մոտ
 +
Ու դրեցինք պերճ մահիճում։ Օծելիքով և գոլ ջրով մենք լվացինք
 +
Անդ մարմինդ չքնաղագեղ, քո շուրջն այնժամ բյուրաբազում դանայացիք
 +
Հորդ թափեցին ջերմ արտասուք և կտրեցին վարսերն իրենց,
 +
Մարդ, լսած բոթը մահվան, հավերժակյաց նայադների հետ միասին,
 +
Ծովից ելավ, հնչեց ջայլանքն, ու բռնկվեց ծովում հանկարծ մի ահազանդ,
 +
Զարհուրելի թնդյուն, աղմուկ. ահաբեկված աքեացիք դողդողացին,
 +
{{տող|50}}Ու քիչ մնաց, որ փախչելով շուտ թափվեին նավերի մեջ այն լայնանիստ,
 +
Եթե նրանց անդ չզսպեր ծերն իմաստուն, բազմահնար գիտության տեր
 +
Վեհ Նեստորը, որն և առաջ մարդկանց տալիս էր իմաստուն միշտ խորհուրդնեը:
 +
Եվ նա ճառեց աքեյանց դեմ ու խոսք ասաց բարեխորհուրդ.
 +
«Օ՜ն, կանգնեցե՛ք, արգիացիք, մի՛ փախեք դուք, աքեյանց քաջ պատանիներ,
 +
Մայրն է նրա, անմահական նայադների հետ միասին ծովից ելած՝
 +
Այս ծովափին, ահավասիկ, այժմ գալիս է իր մահացած որդուն այցի»։
 +
Ասաց այդպես, և զսպեցին փախուստն իսկույն աքեացիք մեծահոգի,
 +
Ու կանգնեցին քո շուրջն այնժամ չքնաղ դստերք ծովակենցաղ մեծ ծերուկի
 +
Եվ լաց եղան կականալիր, քեզ հագցըրին հագուստն անեղծ, անմահական:
 +
{{տող|60}}Ինն մուսաներն այնտեղ հերթով երգում էին քաղցր ձայնով ու սրտատենչ,
 +
Եվ այնքան էր նրանց ողբը հոգետոչոր ու սրտահույզ,
 +
Որ էլ ոչ ոք աքեյանց մեջ անդ չմնաց առանց լացի և արցունքի,
 +
Ու շարունակ, տասնևյոթ օր գիշեր-ցերեկ, վայելչապես և անընդհատ
 +
Ողբում էին քեզ աստվածներն հավերժակաց և մահապարտ անթիվ մարդիկ։
 +
Երբ օրն հասավ տասնութերորդ, մենք հանձնեցինք քեզ խարույկին,
 +
Կոտորեցինք, որպես զոհեր, հույր ոչխարներ և կորեղջյուր շատ արջառներ,
 +
Քաղցր մեղրով և նուրբ յուղով փարթամ օծված աստվածային հագուստի մեջ
 +
Հրկիզվեցիր դու խարույկում, իսկ աքեյանց մեծ հերոսները բազմաթիվ
 +
Պտույտ եկան ու շրջեցին խարույկիդ շուրջը բոցավառ,
 +
{{տող|70}}Շուրջը թնդաց աղմուկն ահեղ։ Երբ վերջապես հեփեստյան բոցն հրկիզեց քեզ,
 +
Մյուս առավոտ հավաքեցինք մենք սպիտակ ոսկորներդ, ո՜վ Աքիլլես,
 +
Որոնք իսկույն մենք լվացինք օծելիքով, այլև գինով անապական:
 +
Մայրդ տվեց ոսկի կճուճ, Դիոնիսի նվերն էր այդ պերճապաճույճ,
 +
Հեփեստոսի կերտվածքն էր դա գեղեցկափայլ, ինչպես հայտնեց այնտեղ քո մայրն:
 +
Դրա մեջն են քո ոսկորները սպիտակ, ո՜վ Աքիլլես դու գերափառ,
 +
Վաղամեռիկ Մենետածին Պատրոկլոսի ոսկորների հետ միասին,
 +
Բայց քաջազոր Անտիլոքից առանձնակի, որին բոլոր ընկերներից,
 +
Պատրոկլոսի մահից հետո, հարգում էիր դու առավել ու գերադաս:
 +
Այնուհետև մենք, արգիյանք, ամբողջ զորքով աշտեավոր,
 +
{{տող|80}}Հելլեսպոնտի լայնատարած այն ծովափին, ոսկորներիդ վրա այնտեղ,
 +
Քեզ կանգնեցրինք շքեղ դամբան, մեծ ու բարձրիկ և փառահեղ,
 +
Որ երևա, հայտերևակ, այն միշտ հեռուստ, ծովի միջից,
 +
Արդի մարդկանց, նաև գալիք սերունդներին հավիտյանս հավիտենից:
 +
Մայրդ հանեց աստվածների տված շքեղ մրցանակները գեղեցիկ,
 +
Ապա դրեց դրանք իսկույն, հանց ընծաներ, քաջերի դեմ մրցանքի մեջ։
 +
Դու շատ անգամ մասնակցել ես, ո՜վ Աքիլլես, բազմաբազում թաղումներին
 +
Գերամեծար հերոսների կամ մահացած արքաների,
 +
Երբ պատանիք, գոտեպնդված, կատարում են մրցությունը այդ քաջարի,
 +
Սակայն դու խի՜ստ, սրտանց պիտի զարմանայիր, եթե իրոք տեսնեիր անդ,
 +
{{տող|90}}Թե որպիսի՜ մրցանակներ էր դուրս բերել արծաթաոտ Թետիսն այնժամ քո մեծ պատվին,
 +
Քանզի չէ՞ որ դու սիրելին էիր անմահ աստվածների։
 +
Այդպես ահա քո անունը չի վերանա,, թեպետ արդեն մահացել ես,
 +
Եվ քո փառքը մարդկության մեջ կմնա միշտ, հավերժորեն, ո՜վ Աքիլլես,
 +
Իսկ ես, ավա՜ղ, ի՞նչ ստացա, ի՞նչ մի բերկրանք, երբ պատերազմն ավարտեցի,
 +
Բացի նրանից, որ Զևսը ինձ, վերադարձին, Էգիսթոսի ձեռքով դահան
 +
Եվ դավանքով իմ չար կնոջ, պատրաստեց մահն օրհասական»։
 +
 +
Այդպես նրանք այդ առիթով խոսում էին իրարու հետ,
 +
Մինչ մոտեցավ այնտեղ նրանց բամբերն հանկարծ Արգոսասպան
 +
Եվ անդ բերեց Ոդիսևսի ձեռքով ջարդված խոսնայրների հոգիներին։
 +
{{տող|100}}Շատ զարմացան Ագամեմնոնն և Աքիլլեսն՝ այդ տեսնելով,
 +
Ու ընդառաջ անդ գնացին։ Այնժամ հոգին Ագամեմնոն Ատրիդեսի
 +
Լավ ճանաչեց Մելանևսի ազնիվ որդուն՝ Ամփիմեդոն քաջ հերոսին,
 +
Քանզի երբեմն հյուր էր եղել Իթակեում նրա տանը ու հարկի տակ,
 +
Եվ նախ նրան դիմեց հոգին Ատրիդեսի ու խոսք ասաց.
 +
«Ամփիմեդոն, ի՞նչ պատահեց, որ դուք եկաք այս մութ երկիրը խավարչուտ,
 +
Դուք, բոլորդ այդքան արի, հասակակից և փառավոր։
 +
Եթե նույնիսկ մարդ ցանկանար մեծ քաղաքում ընտրել մարդիկ ականավոր,
 +
Այսպիսիներ նա չէր գտնի։ Գուցե ծովում Պոսիդո՞նը կործանեց ձեզ՝
 +
Բորբոքելով ձեր նավի դեմ ժանտ փոթորիկ և մեծագոչ թունդ ալիքներ,
 +
{{տող|110}}Գուցե նույնիսկ ձեզ ցամաքում կոտորեցին թշնամինե՞րը ոխերիմ
 +
Այն ժամանակ, երբ դուք շորթում էիք նրանց նախիրներից եզ ու խաշինք,
 +
Եվ կամ գուցե տապալվեցի՞ք քաղաքի դեմ կանանց համար խիստ մարտելիս։
 +
Պատասխանիր դու իմ հարցին, ես քո հյուրն եմ և դրանով էլ` ինքնապանծ։
 +
Իրավ, մի՞թե դու չես հիշում, ինչպես ձեր տուն ես հյուր եկա մի ժամանակ
 +
Աստվածազարմ Մենելայի հետ միասին հորդորելու Ոդիսևսին,
 +
Որ արշավի և գա մեզ հետ գեղեցկակերտ նավի վրա դեպի Իլիոն:
 +
Ամբողջ ամիս մենք շրջեցինք լայնատարած ծովում այնժամ,
 +
Մինչև որ մեծ դժվարությամբ համոզեցինք Ոդիսևսին քաղաքավեր»։
 +
Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Ամփիմեդոն քաջի հոգին.
 +
{{տող|120}}«Ով գերափառ Ատրևորդի, Ագամեմնոն, մարդկանց արքա,
 +
Հիշում եմ ես այդ ամենը, հանց ասացիր, դիցասնո՜ւնդ դու գերակա,
 +
Եվ ամեն բան, ահավասիկ, քեզ կպատմեմ ճշմարտացի՝
 +
Ինչպես իրոք անդ կատարվեց մեր կործանումը չարաբաստ:
 +
Մենք խոսնայրներ էինք կնոջ Ոդիսևսի, երբ նա չկար, բացակա էր,
 +
Բայց ո՛չ մերժեց Պենելոպեն ժանտ հարսանիքն և ո՛չ էլ նա կատարեց այն
 +
Մտածելով և նյութելով մեզ համար մահ ու սև օրհաս,
 +
Եվ իր սրտում նա հղացավ խարդախությունն այս խորամանկ.
 +
Իր տանը նա սարքեց ոստայն և սկսեց գործել սավան
 +
Անչափելի, լայն ու երկայն, ապա նա մեզ այնտեղ դիմեց և այս ասաց.
 +
{{տող|130}}«Դո՜ւք, դեռահաս իմ խոսնայրներ, երբ մեռած է Ոդիսևսը աստվածազարմ,
 +
Երբ աշխարհում նա էլ չկա, մի շտապեք, հետաձգեք մեր հարսանիքն,
 +
Մինչև սավանն ես ավարտեմ. թող հյուսվածքը և թելերն իմ զուր չկորչեն,
 +
Պատանքն է սա հերոսասիրտ ծեր Լաերտի։ Երբ նրան բախտը դժնդակ՝
 +
Ճակատագիրն, հանձնի մահվան հավերժավիշտ ժանտ վիճակին,
 +
Պիտ ավարտեմ ես այդ գործը, որ աքեյանց կանայք այնժամ չկշտամբեն,
 +
Թե պառկած է այդ ունևոր, հարուստ մարդը իր դագաղում, բայց անպատանք»։
 +
Այդպես նա մեզ այնժամ ասաց, ու մեր ոգին հնազանդվեց նրա խոսքին։
 +
Եվ սավանն այդ, հաստոցի մոտ, նա գործում էր լոկ ցերեկով:
 +
Իսկ գիշերը հյուսվածքն ամբողջ քանդում էր նա՝ վառ ճրագը իր դեմ դրած:
 +
{{տող|140}}Այդպես ուղիղ երեք տարի նա խաբխբեց մեզ, աքեյանց,
 +
Բայց երբ եկավ չորրորդ տարին, պտըտվեցին ժամանակներն,
 +
Անցան, կորան շատ ամիսներ, և սլացան բազմաբազում շատ-շատ օրեր,
 +
Այնժամ նրա ստրկուհիք, անկարեկից իր վիճակին,
 +
Գործն հայտնեցին, ու մենք նրան, ներս մտնելով, գաղտնի գործի մեջ բռնեցինք։
 +
Ստիպեցինք, որ, հակառակ իր ցանկության, գործն ավարտի նա ակամա,
 +
Իսկ երբ որ մեզ Պենելոպեն ցույց տվեց մեծ, գեղեցկափայլ գործվածքը այդ,
 +
Այն, մաքրափայլ, շողշողում էր արևի պես, ասես լուսինը լուսացայտ:
 +
Շուտով հանկարծ Ոդիսևսին աստվածներից մեկն անիրավ
 +
Բերեց, հասցրեց իր ագարակն, ուր ապրում էր իր խրճիթում խոզարածը։
 +
{{տող|150}}Այնտեղ եկավ սիրահոժար նաև որդին աստվածազարմ Ոդիսևսի՝
 +
Ավազածիր սուրբ Պիլոսից նավի վրա ետ դառնալով,
 +
Եվ արդ, նրանք, մտածելով սեղեխների մահն ու կորուստը ժանտաժուտ,
 +
Անդուստ եկան, ժամանեցին հանկարծ քաղաքը փառավոր:
 +
Նախ ժամանեց Տելեմաքը, իսկ Ոդիսևսն եկավ հետո և անագան,
 +
Խոզարածը բերեց նրան, որն իր մարմնին հագած ուներ նողկ ցնցոտի,
 +
Իբրև մուրիկ թշվառական, ծերուկի պես և հասակում խոր ծերության,
 +
Ցուպը ձեռին, որպես նեցուկ: Այդպես նրան, որ ցնցոտի ուներ հագած
 +
Եվ հանկարծուստ հանդես եկավ, չճանաչեց մեզնից ոչ ոք,
 +
Ոչ էլ նրանք, որ հասակով երիցագույն էին նույնիսկ:
 +
{{տող|160}}Մենք անարգում էինք նրան հարվածներով ու խոսքերով հայհոյանքի,
 +
Բայց և այնպես՝ նա իր տան մեջ վիրավորանքն հանդուրժում էր առժամանակ
 +
Եվ սրտապինդ համբերում էր հարվածներն ու եպարանքը ամեն տեսակ,
 +
Բայց երբ նրան անդ ներշնչեց կամքը Զևսի ասպարակիր,
 +
Տելեմաքի հետ միասին վերցրեց բոլոր նա իր զենքերը մարտական,
 +
Տարավ, թաքցրեց այլ սենյակում և դռները փակեց ամուր,
 +
Ապա, սիրտն իր լեցված դաժան մի նենգությամբ, նա ստիպեց անդ կնոջն իր
 +
Առաջարկել մեզ՝ տարաբախտ սեղեխներիս, հանց մրցություն,
 +
Փայլուն երկաթն ու աղեղը, որ սկիզբն էր և աղբյուրը կոտորածի։
 +
Մինչդեռ մեզնից և ոչ մեկը չկարեցավ ձգել մի կերպ լարն աղեղի,
 +
{{տող|170}}Քազնի ամուր էր չափազանց և դա բարձր էր մեր ուժերից:
 +
Եվ աղեղն այդ բազմահնար Ոդիսևսի հաղթ ձեռքն ընկավ,
 +
Թեպետ և մենք խոզարածին արգելեցինք, գոռգոռալով պատվիրեցինք,
 +
Որ աղեղը նրան չտա։ Հայհոյեցինք ու ճառեցինք մենք այդ մասին,
 +
Բայց Տելեմաքն հրամայեց խոզարածին, որ աղեղը հանձնի նրան,
 +
Եվ լայն աղեղն իր ձեռքն առավ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
 +
Նա հեշտ ձգեց լայն աղեղի, երկաթների անցքով սուրաց սլաքն իսկույն,
 +
Այնուհետև եկավ, կանգնեց նա շեմքի մոտ, շորջը նայեց ահեղասաստ,
 +
Ապա թափեց նա սլաքներն արագաթիռ, զարկեց արքա Անտինոոսին
 +
Եվ արձակեց մյուսներիս գլխին նետերը վշտաբեր,
 +
{{տող|180}}Ու բոլորս տապալվեցինք, թափվեցինք ցած իրար վրա ու խիտառխիտ.
 +
Պարզ երևաց, որ օգնում էր նրան այնտեղ մեկնումեկը աստվածներից
 +
Նա հարձակվեց՝ շուրջն, աջ ու ձախ պտույտ գալով, անդ բոլորին զարկեց նետով.
 +
Գլուխները ջախջախվեցին, և հատակը արյամբ ծածկվեց ամբողջովին,
 +
Թնդաց տան մեջ զարկվածների ճիչն, հառաչանքն, աղմուկն հուժկու ու այլանդակ։
 +
Արդ, մենք այդպես կոտորվեցինք, Ագամեմնոն, Ոդիսևսի տան բակի մեջ
 +
Մեր մարմինները տակավին թափված մնում են դեռ անթաղ,
 +
Ու չգիտեն դեռ այդ մասին մեր սիրելիք, ազգականները մեր մոտիկ.
 +
Նրանք դեռ մեզ չեն հավաքել, չեն լվացել սև արյունը մեր վերքերի,
 +
Դեռ մեզ վրա ողբ չեն արել, որ մեռելոց շուքն ու պատիվն է լոկ վերջին»։
 +
{{տող|190}}Եվ բարբառեց այնժամ հոգին Ատրիդեսի և խոսք ասաց.
 +
«Երջանի՜կ ես դու, Ոդիսևս բազմահնար, ո՜վ իմսստուն Լաերտածին,
 +
Որ այդպիսի առաքինի կին ընտրեցիր, որպիսին է Պենելոպեն,
 +
Եվ ինչպիսի՜ արժանագով, ազնվաբարո վեհ սիրտ ունի
 +
Իկարիոսի դուստրը վսեմ՝ իր ամուսնուն հավատարիմ և անբասիր.
 +
Իսկապես որ հավերժորեն կշողշողա երկրի վրա փառքը նրա:
 +
Խոհեմամիտ Պենելոպի փառքի մասին սերունդները միշտ, ապաքեն,
 +
Կամքով անմահ աստվածների վսեմ երգեր պիտի երգեն։
 +
Մինչ այդպես չէր դաժան դուստրը Տինդարևսի. գործ կատարեց նա չարանենգ
 +
Եվ սպանեց օրինական իր ամուսնուն, ու միմիայն նզովքի երգ
 +
{{տող|200}}Պիտի երգեն նրա մասին մարդկության մեջ։ Խայտառակեց նա հավիտյան
 +
Նաև կանանց թույլ ու անզոր, թեկուզ լինեն նրանք բարի, անմեղապարտ»։
 +
Այսպես նրանք իրարու հետ խոսում էին այն ժամանակ
 +
Տանն Հադեսի, այնտեղ, երկրի անդունդների մեջ խորխորատ:
 +
Մինչդեռ խումբը Ոդիսևսի, քաղաքից շուտ հեռանալով,
 +
Ծեր Լաերտի դաշտը եկավ։ Ինքը՝ ծերուկն էր ձեռք բերել այդ ագարակն
 +
Եվ այն անձամբ մշակել էր անդուլ ջանքով, աշխատանքով։
 +
Տունն Էր նրա կանգնած այնտեղ, շուրջը գավիթ, տաղավարներ, հյուղ ու խրճիթ,
 +
Որտեղ իրենց նիստուկացով ապրում, սնվում և գիշերում Էին կանայք,
 +
Որոնք, որպես ստրկուհիք, անդ աշխատում էին դաշտում նրա համար:
 +
{{տող|210}}Գտնվում էր այնտեղ նաև պառավ կինը սիկելիացի, որ ժրաջան
 +
Խնամում էր այդ ծերուկին ագարակում, քաղաքից դուրս:
 +
Ոդիսևսը այդ ժամանակ այսպես ասաց հովիվներին և իր որդուն.
 +
«Շո՛ւտ գնացեք և ներս մտեք ահա տունը այդ բարեշեն,
 +
Մի ընտրովի ու լավագույն խոզ մորթեցեք և ճաշկերույթ սարքեք շուտով,
 +
Իսկ ես այսպես դեռ կգնամ և կփորձեմ իմ հորն այնտեղ.
 +
Կճանաչի՞ արդյոք նա ինձ, երբ այժմ տեսնի ինձ իր աչքով և դեմառդեմ,
 +
Թե՞ այլևս չի ճանաչի, զի հեռու եմ եղել երկար ժամանակով»:
 +
Ասաց այդպես, հանձնեց իսկույն ծառաներին նա զենքերը արեսական,
 +
Եվ փութապես նրանք այնտեղ տունը մտան: Իսկ Ոդիսևսն
 +
{{տող|220}}Հազճեպ գնաց փորձն անելու դեպի այգին բազմապտուղ,
 +
Բայց ընդարձակ այդ այգու մեջ նա չգտավ ո՛չ Դոլիոսին,
 +
Եվ ո՛չ նրա զավակներին, ո՛չ էլ նույնիսկ ծառաներից մեկնումեկին,
 +
Զի գնացել էին քարեր հավաքելու, որ ցանկ շինեն այգու համար։
 +
Գնացել էր և Դոլիոսը, որ դաշտերում քարերի տեղ ցույց տա նրանց։
 +
Ահավասիկ, նա այգու մեջ այդ պերճատունկ գտավ միայն իր հորը ծեր,
 +
Որը փորում, թուփ էր տնկում։ Նա իր հագին զգեստ ուներ մի անվայել,
 +
Խիստ կարկատված և անմաքուր, իսկ ոտքերին արջառենի սռնապաններ,
 +
Որ քերծվածքից գեթ պաշտպանվի, իր ձևռքերին հագած ուներ նա ձեռնոցներ,
 +
Որ փշերը չծակծկեն։ Գլխին ծածկել էր այծենի մի հին գլխարկ,
 +
{{տող|230}}Որով շեշտվում էր տարաբախտ և տանջալից կեցվածքը յուր:
 +
Ահավասիկ, երբ Ոդիսևսը բազմափորձ, աստվածային,
 +
Տեսավ նրան ծերությունից այդպես ընկճված, վշտերի մեջ հոգեկորույս,
 +
Կանգնեց իսկույն անդ բարձրաբերձ տանձենու տակ և արտասվեց նա դառնադառն,
 +
Ապա իսկույն տարակուսեց, սրտով, հոգով նա մտածեց ինքը իր մեջ.
 +
Նետվե՞լ արդյոք դեպի հայրն իր, գրկել նրան, համբուրել ջերմ ու սիրատենչ,
 +
Բացեիբաց պատմել` ինչպե՛ս ինքը եկավ, հասավ երկիրն հայրենական,
 +
Թե՞ նախապես հարցմունք անել ու ծերուկին փորձել խոսքով մի խորամանկ։
 +
Եվ արդ, այդպես ես մտածելիս, ավելի լավ ու գերադաս թվաց նրան՝
 +
Նախ և առաջծ երին փորձել խոսքով խարդախ, նախատական:
 +
{{տող|240}}Այդպես ահա մտադրված՝ Ոդիսևսը դեպի ծերուկն ուղղվեց, գնաց,
 +
Մինչ Լաերտը, գլուխը կախ, փորփորում էր և տնկում էր ինչ-որ մի բույս:
 +
Եվ արդ, նրան մոտիկ կանգնեց ու խոսք ասաց նրա որդին մեծահռչակ,
 +
«Ճի՛շտ որ, ծերուկ, դու անգետ չես այգեստանիդ մշակման մեջ,
 +
Եվ խնամքն է քո գերազանց, երևում է, որ ամեն ինչ՝ տունկն ու թփերն
 +
Խաղողն ու որթը, թզենիք, թմբերն, ածուն, տանձենիներն ու ձիթենիք
 +
Իրոք առանց խնամքի չեն այս այգու մեջ, ահավասիկ։
 +
Բայց այլ մի բան ես քեզ ասեմ, և դու սրտանց չզայրանաս.
 +
Հոգատար չես դու քո մասին, ինչպես հարկն է. ծերության մեջ այդ հալումաշ
 +
Հագուստ ունես դու անվայել, կեղտոտ ես դու և անմաքուր,
 +
{{տող|250}}Եվ հազիվ թե քո տերը քեզ լավ չի պահում քո ծուլության իսկ պատճառով,
 +
Քանզի, այսպես քեզ նայելով, ոչինչ քո մեջ ես չեմ տեսնում ստրկական.
 +
Իրավ, տեսքով ու հասակով նման ես դու արքայազոր մի մեծ մարդու,
 +
Ավելի շուտ նման ես դու այն ծերուկին, որ, կուշտ կերած և լվացված,
 +
Պառկում, քնում է գիրգ մահճում, ինչպես որ այդ պատշաճ է ծեր, զառամ մարդկանց։
 +
Բայց հիմա ինձ դու այս ասա, ճշմարիտը պատմիր միայն.
 +
Ո՞վ է տերդ, ո՞ւմ ծառան ես, ո՞ւմն է այգին, որ խնամում ես դու այսպես:
 +
Մի բան ևս դու ինձ ասա ճշմարտացի, անկեղծ խոսիր, որ իմանամ.
 +
Ճի՞շտ է միթե, որ ընկել եմ ես Իթակե, ինչպես մեկը ինձ այժմ ասաց,
 +
Հենց նոր, մի մարդ, մի անծանոթ, որին այստեղ պատահեցի:
 +
{{տող|260}}Բայց նա բնավ սիրալիր չէր, քանզի ինձ հետ չհանդուրժեց խոսել անգամ,
 +
Նույնիսկ լսել չցանկացավ, երբ ես նրան հարցմունք արի
 +
Իմ վաղեմի հյուրի մասին՝ կենդանի՞ է նա տակավին և կա՞ արդյոք,
 +
Թե՞ մահացել է նա արդեն և Հանդեսի տանն է վաղուց։
 +
Ես կարող եմ և քեզ ասել, դու ինձ լսիր և լավ հիշիր,
 +
Որ իմ տանը, հայրենիքում, մի ժամանակ ընդունեցի հյուր մի մարդու.
 +
Մինչև հիմա իմ տունն եկած տարաշխարհիկ մահկանացու մարդկանց մեջ
 +
Մի այդպիսի վե՜հ, իմաստուն, սիրալիր մարդ դեռ չեմ տեսել։
 +
Պարծենալով պատմում էր նա, որ ծնված է Իթակեում ապառաժուտ
 +
Նա ասում էր, որ իր հայրն է Արկիսիոսի որդի Լաերտն:
 +
{{տող|270}}Արդ, ես նրան մեր տուն տարա, ընդունեցի հյուրամեծար
 +
Ու պատվեցի սիրով, սրտանց մեր տան եղած պաշարներով առատագույն։
 +
Նրան ես շատ պերճ ընծաներ նվիրեցի, ինչպես վայել էր այդ հյուրին,
 +
Նախ յոթ տաղանդ ճարտարակերտ ոսկի նրան տվեցի ես,
 +
Նվիրեցի նրան նաև մի սարկարան արծաթակերտ ու ծաղկազարդ,
 +
Տասնևերկու հասարակ ձորձ և նույնքան էլ գորգ ու ծածկոց,
 +
Նույնքան լոդիկ գեղեցկափայլ և նույնքան էլ սիրուն բաճկոն,
 +
Եվ բացի այդ չորս ստրուկ կին չքնաղատես ու անաղարտ,
 +
Պերճապաճույճ ձեռագործը լավ իմացող, որոնց ընտրեց ինքն անձնասեն»։
 +
Պատասխանեց այնժամ նրան հայրը նրա՝ հորդ արտասուքն իր թափելով.
 +
{{տող|280}}«Օտարակա՜ն, հենց այն երկիրն ես դու եկել, որի մասին հարց ես տալիս,
 +
Մինչ այս երկրին այժմ իշխում են մարդիկ նպերտ ու չարագործ։
 +
Իզուր ես դու առատ վատնել այդքան ընծա, հանց մեծարանք,
 +
Սակայն եթե այդ քո հյուրին Իթակեում այժմ կենդանի դու գտնեիր,
 +
Քեզ փոխադարձ նա կընդուներ հյուրամեծար, կնվիրեր պերճ ընծաներ
 +
Ու պատվարժան քեզ կառաքեր քո հայրենիք, ինչպես վայել է հյուրերին,
 +
Բայց դու հիմա այս ինձ ասա, ճշմարիտը միայն պատմիր.
 +
Ավա՜ղ, ե՞րբ էր, ո՞ր տարին էր, երբ պատվելով, հանց հյուրընկալ,
 +
Ընդունեցիր դու այդ անբախ տեկվոր հյուրին, իմ զավակին, եթե երբեմն
 +
Եղել է ճիշտ նա իմ որդին։ Արդեն, հեռու սիրած երկրից իր հայրական,
 +
{{տող|290}}Նրան լափել են ձկները ծովում մի տեղ, կամ որևէ մի ցամաքում
 +
Կեր է դարձել նա հավքերին, գազաններին։ Ո՛չ իր մայրը ողբաց նրան՝
 +
Մահվան պատանքը հագցնելիս, ո՛չ էլ հայրը։ Ավա՜ղ, նրան ողբալու չէ
 +
Նաև կինն իր բազմաօժիտ, Պենելոպեն խոհեմամիտ։
 +
Էլ չի դնի նա, մահամերձ, մահիճի մեջ նրան, որպես իր ամուսնուն,
 +
Էլ չի փակի նրա աչքերն մահվան ժամին, ինչպես պատշաճ է մեռյալին։
 +
Բայց դու պատմիր ճշմարիտն ինձ, որ ստուգապես ես իմանամ.
 +
Ի՞նչ մարդ ես դու կամ ո՞ր ցեղից, և որտե՞ղ են ծնողներդ, քաղաքը քո,
 +
Որտե՞ղ կանգնեց այն նավն արագ, որ բերեց քեզ և ուղեկից
 +
Ընկերներիդ աստվածակերպ։ Գուցե եկար դու մի օտա՞ր նավի վրա,
 +
{{տող|300}}Որը այստեղ քեզ ափ հանեց, ապա իսկույն վերադարձավ ու ետ գնաց»։
 +
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց
 +
«Ես քո հարցին ի պատասխան կասեմ ահա ճշմարտացի և ամեն ինչ.
 +
Քաղաքից եմ ես Ալիբաս և ապրում եմ այնտեղ, իմ տանը փառահեղ,
 +
Որդին եմ ես Ափիդասի, Պոլիպեմիդ թագավորի.
 +
Իմ անունն է Էպերիտոս։ Արդ, այսպես ինձ մի ոմն աստված
 +
Սիկանիեից քշեց, բերեց հիմա այստեղ, բայց ցանկությանն իմ հակառակ,
 +
Եվ նավն է իմ կանգնած հեռու ձեր քաղաքից, բայց մոտ է այս ագարակին։
 +
Հինգ տարի է անցել ուղիղ այն օրվանից, երբ Ոդիսևսն այդ վատաբախտ
 +
Անդուստ մեկնեց ու հեռացավ իմ այն երկրից հայրենավանդ։
 +
{{տող|310}}Ո՜հ, տարաբախտ, նույնիսկ կային թռչունների լավ նշաններ աջ կողմից, երբ
 +
Նա հեռացավ։ Ես ճանապարհ դրի նրան ուրախասիրտ,
 +
Այո, և նա սաստիկ ուրախ էր մեկնելիս։ Հույս ունեինք մենք սրտատենչ՝
 +
Պահպանել մեր մտերմությունն և իրարու միշտ ընծաներ տալ գեղեցիկ»։
 +
Ասաց այդպես, և խոր վշտի սևաթույր ամպն իսկույն ծածկեց հեգ ծերուկին.
 +
Երկու ձեռքով վերցրեց հապճեպ նա ծխահար մոծիր-փոշին
 +
Եվ այն իսկույն իր ալևոր գլխին ցանեց ու հեկեկաց նա հոգեհույզ:
 +
Հուզվեց սիրտը Ոդիսևսի, և կծվակիծ շնչառությունն, ասես մի բոց,
 +
Ժայթքեց նրա ըռունգներից, երբ որ տեսավ հոր հեծեծանքն ու կականը։
 +
Ցատկեց իսկույն, գրկեց նրան, ջերմ համբուրեց և հոգեբուխ բացականչեց.
 +
{{տող|320}}«Հա՜յր իմ, հա՜յր իմ, ես այստեղ եմ, ես, քո որդին, որին այդքան կարոտ ես դու,
 +
Ոդիսևսն եմ, որ ետ եկա հայրենիքն իմ քսան տարի անցնելուց ետ։
 +
Թո՛ղ այդ ջայլանքը դառնադառն, լաց մի՛ լինի արտոսրախառն:
 +
Քեզ կպատմեմ ես ամեն ինչ, թեպետ պետք է, որ մենք սաստիկ աճապարենք.
 +
Սպանեցի ես մեր տան մեջ այն հոգետանջ սեղեխներին,
 +
Վրեժն առա նրանց դաժան ոճիրների և խայտառակ արարքների»։
 +
Եվ Լաերտը, այնժամ նրան առարկելով, այսպես ասաց.
 +
«Եթե իրոք Ոդիսևսն ես, իմ զավակը, որ այժմ ահա վերադարձար,
 +
Ցույց տուր դու ինձ մի ապացույց կամ բացահայտ գեթ մի նշան, որ համոզվեմ։
 +
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
{{տող|330}}«Ահա, նայիր, տես քո աչքով սպին ոտքիս վերքն այս մի օր
 +
Ինձ Պառնասում իր սպիտակ, սուր ատամով հասցրեց վարազն,
 +
Երբ որ այնտեղ ինձ հղեցիք դու և մայրս գերամեծար:
 +
Ես գնացի դեպ Ավտոլիկն, դեպի հայրը իմ սիրած մոր,
 +
Որ ստանամ ընծաները, որոնք երբեմն Ավտոլիկն էր խոստացել ինձ,
 +
Իսկ այժմ ահա քեզ թվարկեմ այն ծառերը այս այգու մեջ,
 +
Որոնք երբեմն այստեղ դու ինձ նվիրեցիր: Մանուկ էի ես մի փոքրիկ
 +
Եվ վազվզում էի այգում քո ետևից, խնդրում էի, որ հայտնես ինձ
 +
Անունները այս ծառերի։ Հայտնելով այդ դու ինձ այստեղ նվիրեցիր
 +
Տասնևերեք տանձենիներ ու քառասուն թզենիներ,
 +
{{տող|340}}Ապա տասը խնձորենի և խոստացար ինձ տալ հիսուն խաղողի որթ,
 +
Որոնց վրա աճում են միշտ և շողշողում են ողկույզները պտղաճոխ։
 +
Այժմ էլ ահա աստ աճում են բազմապիսի շատ պտուղներ,
 +
Երբ որ լույսի շողքը առատ վերուստ թափում են Ժամերը՝ Զևսի դստրերք»։
 +
Ասաց այդպես, և ծերունու սիրտն ու ծնկները թուլացան.
 +
Ճիշտ համարեց նա նշաններն, որ թվարկեց եկվորն այնտեղ,
 +
Դեպ իր որդին ձեռքերն ուղղեց բազկատարած, բայց ուշաթափ էր նա արդեն:
 +
Եվ փութապես գրկեց նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
 +
Երբ ծերն արդեն ուշքի եկավ, երբ շողացին գիտակցությամբ սիրտն ու հոգին,
 +
Պատասխանեց նրան իսկույն և հետևյալ խոսքը ասաց.
 +
{{տող|350}}«Փա՜ռք քեզ, Զևս հայր, դեռ կան ուրեմն վեհ աստվածներն Օլիմպոսում բարձրակատար,
 +
Որ պատժեցին խոսնայրներին ոճիրների, ամբարտավան գործի համար:
 +
Սակայն, ավա՜ղ, սիրտս սաստիկ սարսափում է, մի գուցե այժմ
 +
Իթակեցիք բոլորեքյան աստ հավաքվեն և մի գուցե համբավն համայն
 +
Ամենուրեք շուտ տարածեն և բորբոքեն քաղաքները Կեփալլենյան»։
 +
Այնժամ նրան ի պատասխան այսպես ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
«Հանգի՜ստ եղիր, և այդ մասին թող մտահոգ էլ չլինի այժմ քո հոգին,
 +
Գնա՜նք շուտով ապարանքն այն, որ գտնվում է այգու մոտ,
 +
Այնտեղ արդեն ուղարկել եմ Տելեմաքին, խոզարածին ու նախրորդին,
 +
Որ շուտափույթ անդ հարդարեն և պատրաստեն մեզ համար մի ճոխ ճաշկերույթ»:
 +
{{տող|360}}Եվ գնացին նրանք, այդպես խոսակցելով, դեպի տունը գեղեցկաշեն,
 +
Իսկ երբ եկան, շուտով հասան ապարանքը այն բարեկարգ,
 +
Այնտեղ գտան Տելեմաքին, խոզարածին ու նախրորդին եզնահովիվ,
 +
Որ կտրատում էին միսը, այլև խառնում սարկարանում քաղցր գինին
 +
Մինչ պառավը սիկելիացի տան մեջ իսկույն մեծահոգի ծեր Լաերտին
 +
Պատշաճապես, լավ լողացրեց, նրա մարմինն օծեց յուղով,
 +
Ապա բերեց ու հագցրեց չքնաղագեղ մի պատմուճան:
 +
Եվ մոտեցավ այդ ժամանակ ազգապետին Աթենասը աստվածուհի,
 +
Դարձրեց նրան բարձրահասակ, այլև տեսքով իր մեծաշուք։
 +
Երբ այդպիսով նա դուրս եկավ լոգարանից, խիստ զարմացավ սիրած որդին,
 +
{{տող|370}}Քանզի տեսավ, որ նա տեսքով աստվածներին էր նմանվում,
 +
Ուստի նրան նա ձայն տվեց և խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Հա՜յր իմ, անշուշտ մեկնումեկը հավերժակաց աստվածներից
 +
Տեսք շնորհեց քեզ ավելի քաջահասակ, հաղթ, ամրապինդ»։
 +
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց ծերուկ Լաերտը խորիմաց.
 +
«Ո՜հ, երանի՜ թե լինեի, Զևս զգոն հայր, դուք, Աթենաս և Ապոլլոն,
 +
Ես այնպիսին, ինչպիսին որ իշխում էի մի ժամանակ Կեփալլենյան կղզիներին
 +
Եվ տիրեցի ես ծովափնյա գեղեցկակերտ հարուստ քաղաք Ներիկոսին
 +
Ու երանի՜ հենց այդպիսին ես լինեի երեկ մեր տանն, մեր հարկի տակ,
 +
Որ զենքն հագած մասնակցեի կռվին ընդդեմ խոսնայրների.
 +
{{տող|380}}Պիտի անշուշտ ջախջախեի ես ծնկները շատ շատերի,
 +
Որպեսզի անդ, մեր դահլիճում, տեսնելով այդ՝ ցնծար, խնդար և քո հոգին»:
 +
Այսպես, սրանք իրարու հետ խոսում էին այդ առիթով,
 +
Մինչդեռ նրանք, աշխատանքը ավարտելով, ճոխ ճաշկերույթը սարքեցին,
 +
Ու նստեցին բազմոցներին, նստիքներին, իրար կողքի ու շարեշար,
 +
Ապա շուտով ձեռք մեկնեցին ուտեստներին։ Այնժամ եկավ ու ներս մտավ
 +
Ծերուկ Դոլիոսը յուր որդոց հետ միասին՝ ետ դառնալով աշխատանքից։
 +
Նրանց հապճեպ գնաց կանչեց սիկելիացի կինը պառավ.
 +
Նա էր սնել նրանց իրոք, նամանավանդ միշտ հոգատար
 +
Խնամում էր նա ծերուկին այն օրվանից, երբ նա հասավ ծերությանը:
 +
{{տող|390}}Մինչ, երբ նրանք այնտեղ տեսան Ոդիսևսին, իսկույն հոգով ճանաչեցին
 +
Ու տեղնուտեղը, զարմացած, անդ կանգ առան սենյակի մեջ:
 +
Ոդիսևսը դիմեց նրանց ու խոսք ասաց գորովալիր.
 +
«Դե՜հ, ծերունիդ, նստիր, ճաշենք, արմանք-զարմանքդ մոռացիր.
 +
Վաղուց է մենք սաստիկ ուտել ենք ցանկանում այս հարկի տակ,
 +
Սակայն միայն մենք ձեզ էինք աստ սպասում, այսպես նստած»։
 +
Այդպես ասաց Ոդիսևսը, բայց Դոլիոսը բազկատարած
 +
Վազեց իսկույն, բռնեց ձեռքը Ոդիսևսի և համբուրեց թաթը ձեռքի
 +
Ու ձայն տվեց ապա նրան և խոսքն ասաց այս թևավոր.
 +
«Բարեկամս սիրակարոտ, վերադարձա՞ր դու վերջապես,
 +
{{տող|400}}Բոլորովին հույս չունեինք. ճիշտ որ քեզ այժմ աստվածներն են բերել այստեղ:
 +
Ո՜հ, ողջույն քեզ, խնդա սրտանց, թող աստվածները կյանք տան քեզ գերերջանիկ,
 +
Բայց այս ասա դու ինձ հիմա, ճշմարիտը հայտնիր միայն, որ իմանամ.
 +
Գիտի՞ արդյոք գործն իսկապես Պենելոպեն իմաստնագույն,
 +
Որ դու արդեն վերադարձար, ապս թե ոչ՝ ես կուղարկեմ բանբեր իսկույն»։
 +
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
 +
«Արդեն գիտե՜, գիտե, ծերուկ, պետք չէ, որ դու այդ բանն հոգաս»:
 +
Ուստի իսկույն կոկ բազմոցին նստեց Դոլիոսը գերազնիվ,
 +
Նույնպես նրա զավակները օղակեցին Ոդիսևսին,
 +
Ձեռքը նրա պինդ սեղմեցին, ողջունեցին քաղցր խոսքով ու սրտալի,
 +
{{տող|410}}Ապա, որպես սեղանակից, իրենց հոր մոտ նստոտեցին։
 +
Այդպես նրանք, սեղան նստած, այնտեղ, տան մեջ ճաշում Էին հրճվանքով լի,
 +
Մինչդեռ արագ շշուկն, համբավն, բանբերի պես, մտավ քաղաքն և ձախ ու աջ,
 +
Ամենուրեք անդ տարածեց խոսնայրների օրհասն ահեղ և մահը ժանտ։
 +
Բյուր-բյուր մարդիկ, բոթն իմացած, եկան հապճեպ ու ամբոխով,
 +
Հեծեծանքով, տրտունջով լի, հավաքվեցին Ոդիսևսի դռան առաջ։
 +
Դուրս բերեցին դիակները, և ամեն մարդ տարավ, թաղեց իր մեռյալին,
 +
Սակայն նրանց, որոնք ուրիշ քաղաքներից էին եկած,
 +
Շուտ հանձնեցին ձկնորսներին և նավերով իրենց տներն առաքեցին,
 +
Ապա տխուր ու սրտահույզ՝ ամբոխալից հրապարակն եկան իսկույն:
 +
{{տող|420}}Երբ բլորը միահամուռ հավաքվեցին ժողովի մեջ,
 +
Եվպիթն հապճեպ ոտքի կանգնեց և նրանց դեմ այսպես ճառեց
 +
Նրա սիրտը որդու համար կրծում էր վիշտը չարատանջ,
 +
Անտինոոսին էր նա ողբում, ում Ոդիսևսն անդ սպանեց առաջինը,
 +
Նրա համար դառն արտասուք հեղեղելով՝ այսպես ճառեց արդ նա այնտեղ.
 +
«Բարեկամնե՜ր, այդ քաջն իրոք չար աղետներ թափեց գլխին աքեացոց.
 +
Մեծահռչակ շա՜տ քաջերի իր հետ տարավ բյուրաբազում նավերի մեջ,
 +
Մինչ խորտակեց ծովում նավերը խորափոր, իսկ այն մարդկանց էլ կործանեց:
 +
Այդքան էլ այժմ, տուն դառնալով, նա կոտորեց Կեփալլենի դյուցազների։
 +
Գործի դիմենք, քանի շուտ է, նախքան հապճեպ դեպի Պիլոս նա հեռանա,
 +
{{տող|430}}Նախքան փախչի դեպի Էլիս աստվածային, որի իշխողն են էպիացիք:
 +
Օն ա՜նդր, շո՜ւտ, գեթ հարձակվենք, որ ամոթանք չվաստակենք մենք մեր պատվին,
 +
Քանզի ստոր մի քարվականք պիտ համարեն սերունդները մեր գործն հետո,
 +
Եթե չառնենք մենք վրեժը մեր սպանված եղբայրների ու մեր որդոց։
 +
Ես, օրինակ, այլևս ապրելը հաճելի չեմ համարի, ավելի շուտ
 +
Կցանկանամ ես մահանալ, որ միանամ մեռյալներին այդ շուտափույթ:
 +
Շարժվենք շուտով, բարեկամնե՛ր, որ չկանխեն նրանք և շուտ փախուստ չտան»:
 +
Ասաց այդպես ու արտասվեց, կարեկցությամբ հուզվեց սիրտը աքեացոց,
 +
Մինչ մոտեցան այնտեղ նրանց ինքը՝ Մեդոնն և երգիչը աստվածային,
 +
Որ արքայի տնից եկան, երբ որ քունը նրանց թողեց ու հեռացավ:
 +
{{տող|440}}Նրանք եկան ու կանգ առան մեջտեղն ուղիղ, և բոլորը խիստ զարմացան:
 +
Մեդոնն այնժամ, որ խելացի մտքեր ուներ, դիմեց նրանց ու խոսք ասաg.
 +
«Դուք ինձ հիմա ականջ դրեք, իթակեցիք: Ոդիսևսը, ահավասիկ,
 +
Կատարեց գործն այդ ահավոր ոչ հակառակ կամքին անմահ աստվածների:
 +
Ես ինքս անդ տեսա անմահ մի աստծու, որն առընթեր Ոդիսևսին
 +
Կանգնած էր անդ՝ նմանվելով վեհ Մենտորի կերպարանքին,
 +
Եվ այդ աստվածն այն ժամանակ, Ոդիսևսի առաջն ընկած, հանց առաջնորդ,
 +
Քաջալերում էր նրան խիստ, վազվզելով դահլիճի մեջ՝ խոսնայրներին
 +
Ահաբեկում, շփոթում էր, որոնք ընկնում, թափվում էին իրար վրա»։
 +
Ասաց այդպես, և բոլորին դալուկ սարսափն իսկույն տիրեց,
 +
{{տող|450}}Եվ բարբառեց այնժ այնտեղ Մաստորածին Հալիթերսեսը ծերունի.
 +
Միակն էր նա, որ տեսնում էր ու լավ գիտեր և՛ անցյալը, և՛ ապագան:
 +
Արդ, սա սրտանց, բարեխորհուրդ նրանց դիմեց ու խոսք ասաց.
 +
«Հիմա դուք ինձ ականջ դրեք, իթակեցիք, թե ինչ պետք է ասեմ ես ձեզ.
 +
Ձեր սեփական մեղքից է այդ, որ կատարվեց դաժան գործը, աղետը այս,
 +
Քանզի ոչ ինձ, ոչ ազգապետ վեհ Մենտորին չլսեցիք,
 +
Որ զսպեիք գեթ ձեր որդոց, թույլ չտայիք արարքները չար ու դժնի.
 +
Գործեր արին նրանք անչափ նողկ, անօրեն, կատարեցին չար ոճիրներ
 +
Եվ վատնեցին ու լափեցին գույքն ու գանձը վսեմագույն դյուցազունի,
 +
Անարգեցին նրա կնոջն՝ զոր կարծելով, թե ետ չի գա նա հավիտյան։
 +
Եվ այժմ, ահա, ինձ լսեցեք, թող կատարվի այն, ինչ կասեմ ես հիմա ձեզ.
 +
{{տող|460}}Ո՛չ, չգնանք. թող որ ոչ ոք ինքն իր մեղքով մահտարաժամն իր չգտնի»։
 +
Ասաց այդպես, և ժողովուրդը խառնամբոխ աղմկեց խիստ,
 +
Նրա մեծ մասը վեր կացավ ու հեռացավ, բայց մնացին մյուսներն այնտեղ միահամուռ,
 +
Քանզի բնավ նրանց սրտին խոսքն այդ չազդեց, այլ Եվպիթին հետևեցին,
 +
Ուստի շուտով վազ տվեցին, որ զենք հագնեն պղնձակուռ,
 +
Իսկ երբ արդեն լավ զինվեցին, հագան պղինձը շողշողուն,
 +
Ամբոխախիտ հավաքվեցին քաղաքի մոտ լայնատարած:
 +
Առաջնորդում էր Եվպիթը՝ անմիտ մի գործ որոճալով.
 +
Կարծում էր նա, որ կլուծի վրեժն որդու սպանության, բայց չգիտեր,
 +
Որ այլևս ետ չի դառնա ինքը իր տուն, այլ կգտնիՙ մահն իր դաժան։
 +
 +
{{տող|470}}Աթենասը այն ժամանակ Կրոնոսյան Զևսին դիմեց և խոսք ասաց,
 +
«Ո՜վ ծնող հայր Կրոնոսյան, որ մեծագույնն և միշտ իշխող արքաներից,
 +
Հայտնիր դու ինձ, այս իմ հարցին. ի՞նչ միտք ունես դու քո սրտում գաղտնի պահած,
 +
Արդյոք ուզո՞ւմ ես նախճիրը շարունակել, այս ահավոր մարտը հուժկու
 +
Թե՞ հարկավոր է հաստատել հաշտության սերը կողմերի մեջ այս երկու»:
 +
Պատասխանեց նրան Զևսը ամպահալած և իր խոսքը այնպսս ասաց.
 +
«Ո՜հ, զավակս, ինչո՞ւ ես դու հարցմունք անում ինձ այդ մասին,
 +
Չէ՞ որ ինքդ, հենց դու անձամբ, մտածեցիր այն խորհուրդը իմաստալից,
 +
Որ Ոդիսևսն, հայրենիքն իր ետ դառնալով, լուծի վրեժն իր նրանցից,
 +
Ուստի վարվիր, ինչպես կուզես, բայց ասեմ քեզ, ո՛րն է այստեղ ավելի լավ.
 +
{{տող|480}}Արդ քանի որ Ոդիսևսը աստվածազարմ սեղեխներից վրեժն առավ,
 +
Թող որ երդմամբ հավատարիմ դաշինք կնքեն, որ միշտ լինի նա թագավոր,
 +
Իսկ ես մահը նրանց որդոց, եղբայրների, այսուհետև
 +
Մոռացության կտամ առմիշտ, թող նրանց մեջ առաջվա պես երն հաստատվի,
 +
Թող երկիրը լիության մեջ հաշտ ու խաղաղբ արգավաճի»:
 +
Այդպես ասաց, քաջալերվեց Աթենասը, քանզի ինքն էր ցանկանում այդ.
 +
Ուստի նետվեց ու սլացավ օլիմպական գագաթներից դեպի երկիրը,
 +
Մինչդեռ նրանք Լաերտի տանն, ինչպես հարկն է, ճաշում էին սրտահաճո:
 +
Եվ խոսք ասաց այնտեղ այնժամ բազմահնար Ոդիսևսը աստվածազարմ,
 +
«Թող մեկն իմ դուրս գա, տեսնի, մոտենո՞ւմ են արդյոք նրանք, մեր դեմ ելած»:
 +
{{տող|490}}Ասաց ադպես, ու Դոլիոսի որդին վազեց, որ իմանա։
 +
Գնաց, կանգնեց նա շեմքի մոտ և լավ տեսավ, որ շատ մոտ են նրանք արդեն,
 +
Ուստի իսկույն նա ձայն տվեց Ոդիսևսին ու խոսքն ասաց այս թևավոր
 +
«Այո՜, մոտ են նրանք արդեն, օն ա՜նդր, շո՜ւտ, զենքերն հագնենք մենք շուտափույթ»:
 +
Ու վեր թռան բոլորն իսկույն, զենքերն հագան փութանակի՝
 +
Ոդիսևսի հետ չորս հոգի և բացի այդ՝ վեց քաջ որդիք Դոլիոսի։
 +
Նաև Լաերտն ու Դոլիոսը զենքերն հագան հոժարակամ,
 +
Թեպետ և ծեր էին իրենք, բայց զինվեցին, հանց մարտիկներ։
 +
Իսկ երբ արդեն այդպես հագան պղնձակուռ զենքն ու զրահը լուսաշող,
 +
Դուռը բացվեց, և դուրս եկան բոլորն հապճեպ, Ողիսևսն էր առաջնորդող:
 +
 +
{{տող|500}}Եվ մոտեցավ այդ ժամանակ դուստրը Զևսի՝ Աթենասը, հանց զորավիգ,,
 +
Որն իր ձայնով, կերպարանքով, նմանվել էր քաջ Մենտորին։
 +
Նրան տեսավ ու խոր խնդաց բազմաչարչար Ոդիսևսը ատվածային
 +
Եվ փութապես իր խոսքն ասաց Տելեմաքին, իր զավակին սիրատենչիկ.
 +
«Տելեմաքո՜ս, քանի որ դու դուրս ես եկել ասպարեզն այս մարտակռվի,
 +
Ինքդ գիտես, որ այժմ այստեղ մրցելու ես քաջարությամբ քաջերի հետ։
 +
Ո՜հ, խայտառակ չանես տոհմը իմ պապերի, որոնք համայն երկրի վրա,
 +
Ճակատներում քաջարությամբ և զորությամբ գերազանցել են բոլորին»։
 +
Պատասխանեց իր հորն իսկույն և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
 +
«Ո՜հ, սիրելիդ, իմ ծնող հայր, եթե սիրտդ ցանկանա այժմ, դու կտեսնես,
 +
{{տող|510}}Որ պապերիդ տոհմը բնավ աստ խայտառակ ես չեմ անի»:
 +
Ասաց այդպես, խնդաց Լաերտն ու բարբառեց իսկույն ևեթ.
 +
«Ո՜հ, աստվածներ սիրանվեր, ի՞նչ օր է սա, որին հասա։ Ցնծում եմ ես,
 +
Երբ իմ թոռը և իմ որդին մրցում են այժմ քաջարության փառքի համար»:
 +
Այնժամ նրան, մոտենալով, այսպես ասաց Աթենասը պայծառաչյա.
 +
«Ո՜վ Արկիսյան, որ ամենից ավելի շատ սիրելի ես դու իմ սրտին,
 +
Արդ, օգնության կանչիր Զևսին և դստրիկին նրա խաժակն
 +
Եվ ուժգնակի ճոճիր նիզակն երկնայնստվեր, ապա նետիր»։
 +
Այդպես ասաց նրան Պալլաս Աթենասը և ներշնչեց մեծագույն ուժ,
 +
Եվ նա իսկույն Զևսի դստերն անդ աղոթեց սրտանվեր ու ջերմեռանդ,
 +
{{տող|520}}Ապա, նիզակն երկնայնստվեր հաղթ ճոճելով, նետեց ուժգին,
 +
Զարկեց այդպես նա Եվպիթի պղնձակերտ սաղավարտին,
 +
Չվրիպեց տեգը, հարկավ, այլ միջանցուկ պղինձն ուժգին ծակեց, անցավ.
 +
Ցած գլորվեց Եվպիթն հուժկու, ու շառաչեց պղինձ զենքը նրա վրա։
 +
Ոդիսևսն, իր ազնիվ որդին հարձակվեցին նախամարտիկ թշնամու դեմ
 +
Եվ սկսեցին նրանց սով և երկսայրի նիզակներով ջախել, ջարդել։
 +
Արդ, բոլորին պիտ ջարդեին, և ոչ մի մարդ տուն չէր դառնա այդ ժամանակ,
 +
Եթե իսկույն Աթենասը՝ դուստրը Զևսի ասպարակիր,
 +
Չաղաղակեր ահեղագոչ և չզսպեր ժողովրդին ամբոխասաստ.
 +
«Շn՜ւտ կանգ առեք, իթակեցիք, դադար տվեք մարտակռվի արվահիրքին,
 +
{{տող|530}}Որ շուտափույթ և անարյուն վերջ տանք մարտին այս անողոք»։
 +
Աթենասը այդպես գոռաց, և դալկադեմ զարհուրանքը տիրեց նրանց.
 +
Սարսափահար նրանց ձեռքից զենքերն անգամ ցած թափվեցին,
 +
Ու ամեն ինչ աստվածուհու ահագնագոչ աղաղակից ընկավ գետին։
 +
Ետ դառնալով՝ նրանք փախան դեպի քաղաք, որ գեթ այդպես փրկվեն մի կերպ,
 +
Մինչ բազմափորձ աստվածազարմ Ոդիսևսը այնժամ գոռաց ահեղձայն
 +
Եվ հարձակվեց ու հալածեց, հանց արծիվը բարձրաթռիչ։
 +
Բայց այդ պահին Կրոնոսյանն իր հրաշեկ շանթը նետեց ծծմբախառն,
 +
Որ և ընկավ Զևսի անհաղթ, զորավոր հոր դստեր առաջ:
 +
Այդ միջոցին Ոդիսևսին պայծառաչյա Աթենասը այնպես ասեց.
 +
{{տող|540}}«Դիցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս ամենիմաց,
 +
Շո՛ւտ դադարիր, այլև զսպիր կագն ու կռիվը չարաղետ,
 +
Որպեսզի այժմ չզայրանա քո դեմ Զևսը, Կրոնոսյանն որոտաձայն»
 +
Այդպես ասաց Աթենասը, Ոդիսևսը հնազանդվեց ուրախասիրտ։
 +
Այդպես Պալլասն՝ վեհ Աթենասն, դուստրը Զևսի ասպարակիր,
 +
Որ նմանվել էր Մենտորին կերպարանքով և իր ձայնով,
 +
Թագավորի և ազգի մեջ անխախտ երդմամբ կնքեց դաշինք:
 +
</poem>

Ընթացիկ տարբերակը 17:12, 23 Հունիսի 2024-ի դրությամբ

Ոդիսական

հեղինակ՝ Հոմերոս
թարգմանիչ՝ Համազասպ Համբարձումյան (հին հունարենից)


Բովանդակություն

Երգ առաջին։ Աստվածների ժողովը, Աթենասը քաջալերում է Տելեմաքոսին

1Պատմի՛ր, մուսա, այն բազմափորձ քաջի մասին, որ սրբազան
Իլիոն քաղաքը կործանեց և թափառեց ապա երկար
Շատ քաղաքներ, տեսավ մարդկանց վարքն ու բարքը, փորձեց նրանց։
Նա ծովերում բյուրաբազում աղետ ու վիշտ հոգով կրեց,
Ճգնեց փրկել կյանքն իր, հոգալ վերադարձը ընկերների,
Բայց չփրկեց ընկերներին, թեպետ փափագն այդ միշտ ուներ.
Քանզի նրանք իրենք իրենց մատնեցին ժանտ կործանումի,
Երբ լափեցին անմտաբար եզներն Արև-Հիպերիոնի.
Ուստի նրանց վերադարձը անբիծ Հելիոսը խափանեց։
10Օ՛ն, դիցուհի՛դ, դստրիկ Զևսի, այդ ամենը պատմիր և ինձ։
Փրկված ծովից և մարտերից՝ իրենց տան մեջ էին արդեն
Բոլոր քաջերն։ Միայն նրան, որ կարոտ էր վերադարձի
Եվ իր կնոջ, դեռ պահում էր քարանձավում իր խորափոր
Գերամեծար այն Կալիպսոն՝ վեհ դիցուհին աստվածազոր,
Ու փափագում էր տենչագին, որ լինի նա ամուսինն իր։
Սակայն հասավ այն տարին, երբ աստվածների հոժար կամքով
Պիտ կատարվեր վերադարձն իր դեպ Իթակե, դեպի իր տուն,
Ուր սիրելի մարդկանց մեջ էլ զերծ չմնաց նա տանջանքից։
Այնժամ բոլոր աստվածները դարձան նրան խիստ կարեկից,
20Բացի միայն Պոսիդոնից. Ոդիսեսի դեմ դիցակերպ
Սա, ոխակալ, մեծ քեն ուներ, մինչև նա ետ կդառնար տուն.
Բայց Պոսիդոնը հեռացել էր դեպ հեռավոր եթովպացիք,
Որ ապրում են երկրի ծայրին, միշտ բաժանված երկու մասի.
Մի մասը՝ մոտ արևմուտքին, մյուս մասն այնտեղ, ուր արեգակն է միշտ ծագում։
Գնացել էր, որ ընդունի հարյուրեզնյա ու գառների շքեղ զոհեր։
Եվ հրճվում էր անդ նա բազմած խրախճանքի։ Մինչ այլ անմահ աստվածները
Եկել խմբվել էին արդեն ապարանքում Օլիմպատեր Զևս աստծու։
Այնժամ նրանց իր խոսքն ուղղեց աստվածների և մարդկանց հայրն,
Իր հոգու մեջ վառ հիշելով Էգիսթոսին փառապսակ,
30Որին սպանեց Ագամեմնոն քաջի որդի Օրեստեսը գերահռչակ։
Նրա մասին մտածելով Զևսը խոսեց և այս ասաց աստվածներին.
«Ավա՜ղ, մարդիկ մահկանացու աստվածներին ամբաստանում են անտեղի
Եվ պնդում են, թե մեզնից Է ծագում չարիք։ Մինչդեռ ընդդեմ ճակատագրի
Իրենք են միշտ անմտաբար իրենց մատնում աղետների,
Ինչպես արեց Էգիսթոսը։ Բախտին ընդդեմ ամուսնացավ Ատրիդեսի
Օրինական կողակցի հետ և նրան էլ տուն դառնալիս նա սպանեց,
Թեպետ գիտեր նա անխուսափ իր կորուստը, մինչ մեր կողմից դեպ նա այնժամ
Ուղարկված էր Արգոսասպանը սրատես՝ բարյացակամ բանբերն՝ Հերմես,
40Որ չսպանի Ատրիդեսին և կնոջ հետ չամուսնանա,
Թե ոչ՝ հանուն Ատրիդեսի՝ Օրեստեսից դաժան պատիժ նա կստանա,
Երբ սա մի օր հասակ առնի և իր երկրի կարոտն զգա ու տուն դառնա։
Այդպես նրան Հերմեսն ասաց։ Բայց Էգիսթի սիրտն այդ խոսքով չհամոզվեց
Եվ փոխարենն, ահավասիկ, հատուցեց նա ժանտ վրեժով»։
Պատասխանեց իսկույն նրան Աթենասը՝ պայծառաչյա աստվածուհին.
«Ով դու մեր հայր Կրոնոսյան, իշխանավոր դու գերագույն,
Արժանի էր միանգամայն նա այդ պատժին ու ժանտ մահվան.
Թող որ այդպես միշտ կործանվի չարագործը, ով այդպիսի գործ կատարի։
Սիրտս սակայն խորտակվում է Ոդիսևսի համար դժբախտ ու իմաստուն,
50Որ տանջվում է վաղուց ի վեր, հեռու սիրած իր մարդկանցից,
Ծովապարփակ կղզու վրա, որը կենտրոնն է ծովերի,
Կղզու վրա անտառախիտ, ուր ապրում է ապարանքում իր դիցուհին՝
Դուստրը կախարդ և դավադիր Ատըլասի, որը գիտի
Խորունկ խորքերը ծովերի և պահում է իր ուսերին
Երկինքն, երկիրը բաժանող սյուներն հուժկու և վիթխարի.
Ահավասիկ, դուստրը դրա կաշկանդել է այն վշտաբեկ տարաբախտին
Եվ իր խոսքով սիրատենչիկ ու փաղաքուշ ճգնում է նա
Նրան բերել գայթակղության, որ հայրենի իր Իթակեն նա մոռանա։
Մինչ Ոդիսևսն, որ կարոտ է տեսնել գոնե քուլա-քուլա վեր բարձրացող
60Ծուխն հարազատ իր ափերի, մահ է ուզում միայն սրտանց։
Մի՞թե քո մեջ, Օլիմպացի, գեթ չի հուզվում սիրտդ սիրող, կամ Ոդիսևսն
Քեզ չի՞ տվել միթե հաճույք պերճ զոհերով նավերի մոտ արգիական,
Անդ, Տրոյայում լայնատարած։ Կամ ինչո՞ւ ես դու զայրացած, Զև՜ս երկնատեր»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց աստվածահայր Զևսն ամպացիր.
«Ի՞նչ խոսք էր այդ, ո՜վ իմ զավակ, որ դուրս թռավ քո բերանից,
Եվ կամ ինչպե՞ս կարող եմ ես մոռացման տալ Ոդիսևսին աստվածակերպ,
Որն իր խելքով գերագույնն է մարդկության մեջ և որն անբավ
Զոհ է բերել անծայրածիր երկնքի տեր աստվածներին։
Բայց Պոսիդոնն երկրասասան զայրագնաբար հալածում է նրան սաստիկ
70Հանուն հզոր մեծ Կիկլոպի, որին նա ժանտ կուրացրել է մի ժամանակ,
Ի սեր հարգո, աստվածակերպ, Պոլիփեմի, որը բոլոր կիկլոպներից
Կորովագույնն է, հիրավի։ Նրան ծնեց հավերժահարսը՝ Թոոսան,
Խոր անձավում, Պոսիդոնի հետ տռփանքով իր միացած,
Դուստրը հավերժ ալեկոծվող ծովերի տեր Փորկիսի։
Ահավասիկ՝ Ոդիսևսին Պոսիդոնը երկրատատան, թեպետ նրան
Անկարող է նա սպանել, վանում է միշտ իր հայրենի երկրից հեռու։
Ուստի եկե՜ք մենք բոլորս վերադարձը նրա քննենք,
Ինչպե՞ս պիտի նա տուն դառնա։ Մինչ Պոսիդոնը իր զայրույթը կը թողնի.
Քանզի չէ՞ որ անկարող է նա միայնակ, դեմ-հանդիման,
80Դուրս գալ, մարտել բոլոր անմահ աստվածների ցանկության դեմ»։
Նրան իսկույն պատասխանեց Աթենասը՝ աստվածուհին պայծառաչյա.
«Կրոնոսյան, ո՜վ դու մեր հայր, իշխանավորդ գերագույն.
Եթե իրոք հաճելի է գերերջանիկ աստվածներին,
Որ Ոդիսևսն ամենագետ վերադառնա իր սիրելի հայրենի տուն,
Ապա իսկույն պիտ առաքենք մենք բանբերին արագավազ՝
Բարյացակամ ժիր Հերմեսին, դեպի կղզին այն՝ Օգիգիե, որ նա այնտեղ
Գեղագանգուր աստվածուհուն հայտարարի մեր վճիռը ու կամքն անշեղ՝
Բազմահամբեր Ոդիսևսի դարձի մասին, թե պետք է նա վերադառնա։
Իսկ ես էլ արդ կը սլանամ դեպ Իթակե, որպեսզի անդ նրա որդուն
90Ոգեշնչեմ խիզախությամբ և մեծապես քաջալերեմ,
Որ Ժողովի իսկույն կանչի նա արգիյանց երկայնամազ
Եվ դուրս վանի ապարանքից իր հայրական խոսնայրներին, որ անխտիր
Կոտորում են մանր անասուն ու շատ եզներ դանդաղաքայլ ու կորեղջյուր։
Ապա նրան դեպի Սպարտա ես կառաքեմ, դեպի Պիլոսն ավազածիր,
Որ նա այնտեղ սիրելի հոր դարձի մասին տեղեկանա, բան իմանա
Եվ որպեսզի մարդկանց առաջ վսեմական փառք վաստակի»։

* * *

Ասաց այդպես, ապա իսկույն իր ոտքերին հագավ անեղծ, գեղգեղափայլ,
Ոսկյա մույկերն, որոնք նրան թռցնում էին հողմանման արագությամբ
Լայն ծովերի և անսահման երկրի վրա։ Վերցրեց հետո իր հաստաբեստ
100Նիզակն հզոր, ծանրածանր ու ամրապինդ, որը ուներ
Պղնձե սայր, որով գնդերը մեծազոր հերոսների
Ջախջախում էր նա, դստրիկը անպարտելի մեծ աստըծո։
Այդպես զինված՝ նա սրընթաց թռավ գլխից Օլիմպական բարձունքների
Եվ շուտ հասավ անդ, Իթակե, այնտեղ, ընթեր Ոդիսևյան
Մեծ դարբասի, նա կանգ առավ՝ ձեռքին բռնած իր նիզակը պղնձաձույլ,
Նմանվելով եկվոր հյուրին՝ տափոսացի իշխանազոր քաջ Մենտեսին։
Անդ նա տեսավ խոսնայրներին անբարտավան, որոնք այնժամ դռների մոտ,
Իրենց մորթած գեր եզների կաշիների վրա նստած՝
Վեգ խաղալով՝ փնտրում էին սիրտը շոյող զվարճալի մի բերկրություն։
110Շուրջը անդող շարժվում էին սպասարկու ծառայողներ ու բանբերներ.
Ոմանք հապճեպ խառնում էին սարկարանում ջուրն ու գինին անապական,
Ոմանք էլ անդ նուրբ, ծակոտկեն սպունգներով մաքրում էին սեղանները,
Մաքրում արագ և մոտ քաշում, իսկ ոմանք էլ բրդում էին միսը առատ։
Ամենից շուտ նրան տեսավ Տելեմաքոսն աստվածակերպ,
Որը, բազմած խոսնայրների միջև այնժամ, սրտակոտոր ու տխրամած
Միտք էր անում ազնվամեծար իր հոր մասին, թե ե՞րբ արդյոք նա պիտի գա
Եվ տեր դառնա փառք ու պատվին, իշխանատեր իր սեփական այս օջախին։
Այդ մտքի մեջ, սեղեխների շարքում նստած, նա նկատեց Աթենասին,
Շուտ վեր կացավ, արագ քայլեց դեպի դուռը և իր հոգում խոր տրտնջաց,
120Որ եկվոր հյուրը դռան մոտ զուր սպասեց այդքան երկար։
Մոտենալով՝ նա աջ ձեռքը նրա սեղմեց, վերցրեց տեգը պղնձակուռ
Եվ, դառնալով իսկույն նրան, խոսքերն ասաց այս թևավոր.
«Ողջո՜ւյն, եկվոր, մեր հարկի տակ մենք կընդունենք քեզ սիրալիր,
Իսկ երբ ուտեստը վայելես, նոր կը պատմես, ինչ պետք է քեզ»։
Ասաց այդպես, առաջ անցավ, և հետևեց նրան Պալլաս Աթենասը։
Արդ, երբ նրանք այդպես մտան դահլիճի մեջ այն բարձրաշեն,
Տեգը դրեց նա մի ողորկ դարակի մեջ, մեծ սյունի մոտ,
Որտեղ կային բազմահամբեր Ոդիսևսի նաև բազում տեգ-նիզակներ։
Ապա խնդրեց նրան նստել բազկաթոռին գեղեցկակերտ,
130Որի վրա նախ նա փռեց պերճ, նկարեն, վառ մի ծածկոց,
Դրեց նաև ոտքերի տակ, իբր հենարան, մի աթոռակ։
Իսկ իր համար հետո բերեց գեղաքանդակ մի բազկաթոռ
Եվ այն դրեց խոսնայրներից մի փոքր հեռու, որ աղմուկից
Հյուրն անհանգիստ անդ չը լինի անբարտավան այդ մարդկանց մեջ,
Ու որպեսզի հնար լինի հարցմունք անել իր հոր մասին հալածական։
Աղախինը, գեղեցկափայլ ու ոսկեղեն մի գավի մեջ
Լվացվելու ջուր բերելով՝ այն արծաթյա կոնքը լցրեց,
Եվ այնուհետ քաշեց, դրեց նրանց առջև նա տաշածո մի կոկ սեղան։
Մառանապետ կինն հարգելի՝ պատրաստի, ճոխ պաշարներից
140Սիրահոժար բերեց, դրեց հաց, կերակուր բազմապիսի.
Իսկ մատռվակն հապճեպ շարեց նրանց առաջ և՛ ափսեներ, և՛ սկուտեղ՝
Լի մսեղեն ուտեստներով ու ոսկեղեն պերճ բաժակներ։
Բանբերն հաճախ մոտենում էր, որ հոգատար գինին լցնի նրանց համար։
Ու ներս մտան այդ ժամանակ խոսնայրները անբարտավան, որոնք իսկույն
Շարք ու կարգով նստոտեցին աթոռներին, բազմոցներին.
Բանբերները ջուր բերեցին, որով նրանք պիտի ձեռքեր լվանային,
Զամբյուղներով առատորեն հաց բերեցին ստրկուհիք,
Իսկ պատանիք սպասարկող բաժակները լցրին գինով բերնեբերան,
Ապա նրանք ձեռք մեկնեցին այդպես պատրաստ ուտեստներին։
150Եվ երբ արդեն կերուխումով նրանց փափագը հագեցավ,
Խոսնայրների սրտում այնժամ ծագեց մի նոր վառ ցանկություն,
Երգ ու պարի մի ցանկություն, որ հաճույքն է, զարդարանքը խնջույքների։
Բանբերն իսկույն բերեց կիթառը գեղաշուք և այն հանձնեց Փեմիոսին,
Որն ակամա պիտի երգեր. կամքով նպերտ խոսնայրների.
Եվ նա զարկեց նուրբ լարերին, հնչեց երգը իր քաղցրաձայն։
Տելեմաքը, իր գլուխը պայծառաչյա Աթենասի կողմը թեքած,
Որ այդ ոչ ոք չնկատի, նրան դիմեց այս խոսքն ասաց.
«Չը նեղանա՜ս, հյուր սիրելի, եթե ես քեզ մի խոսք ասեմ.
Միակ հոգսը սրանց համար երգն է, իրավ, և կիթառն այդ։
160Հե՜շտ գործ է դա, քանզի միայն այժմ ուրիշի գույքն են վատնում անօրեն,
Գույքն այն քաջի, որի ճերմակ ոսկորները թերևս ծյուրում են արդեն
Երկրի վրա, անձրևի տակ կամ ծովի մեջ ալիքներից տարուբերվում։
Մինչդեռ սրանք, եթե աչքով գեթ տեսնեին դարձը նրա դեպ Իթակե,
Ավելի շուտ կը ցանկային ճարպիկ ու ժիր ոտք ունենալ փախուստ տալու,
Քան թե լինել ունևոր և հարուստ ոսկով ու հագուստով։
Սակայն հիմա էլ նա չկա, կործանված է բախտի կամքով.
Եվ սփոփանք մեզ չի տրված, թեկուզ հայտնվի երկրաբնակ որևէ մարդ
Ու մեզ ասի, թե նա կը գա։ Ավա՜ղ, կորավ օրը նրա վերադարձի։
Բայց դու ասա և ճշմարիտն ինձ դու պատմիր, ո՞վ ես արդյոք,
170Ո՞ր ցեղից ես կամ որտե՞ղ են ծնողներդ, քաղաքը քո։
Ի՞նչ նավ էր այն, որի վրա այստեղ եկար և կամ ինչպե՞ս քեզ նավաստիք
Ափ հանեցին դեպ Իթակե, ինչպե՞ս էին կոչվում նրանք։
Քանզի բնավ ես չեմ կարծում, որ հետիոտն եկած լինես դու այստեղ։
Այդ ամենը ճիշտ ինձ ասա, որ ճշմարիտն իմանամ.
Սա առաջին գալուստն է քո, թե հյուրն ես դու իմ հայրական.
Չէ՞ որ մեր տանն միշտ եղել են և բազմաթիվ ուրիշ մարդիկ,
Քանզի հայրս սրտանց կապված էր շատ ու շատ այլ մարդկանց հետ»։
Եվ Աթենասն՝ աստվածուհին պայծառաչյա, պատասխանեց և խոսքն ասաց.
«Ահավասիկ, ես կը պատմեմ ճշմարտաբար քեզ ամեն բան.
180Ամենագետ Անքիսվոսի զավակն եմ ես, և Մենտես է անունը իմ։
Իշխողն եմ ես տափոսացի թիավարող նավորդների։
Ես այժմ ահա նավիս վրա ընկերներիս հետ միասին այստեղ եկա՝
Մութ ծովերում սլանալով դեպ երկիրներն օտարազգի ու հեռավոր։
Փայլուն երկաթ եմ տանում ես և գնում եմ դեպ Տեմեսե,
Որ անդ գնեմ պղինձ, արույր։ Նավս կանգնած է շատ հեռու այս քաղաքից,
Դաշտի կողքին, նավակայան Հռիթրոնում անտառապատ Նեյոնի մոտ։
Մենք վաղեմի ու պապական ծանոթներ ենք և բարեկամ.
Եթե կուզես, դու այդ մասին հարցրու ազնիվ, ծեր Լաերտին,
Որն, ասում են, գյուղում է այժմ ու չի գալիս քաղաքն այլևս
190Եվ կրում է այնտեղ նա իր տառապանքը ծեր օրերի։
Անդ նա ապրում է զառամյալ իր աղախնի հետ միասին,
Որը նրան կեր և խմիչք է պատրաստում, երբ խոնջանքից մարմինը իր
Թուլանում է խաղողի ճոխ, բազմապտուղ այգիներում աշխատելիս։
Այժմ ես այստեղ եկա, քանզի ինձ ասացին, որ քո հայրը տանն է արդեն.
Թերևս նրա վերադարձը խափանում են աստվածները։
Ոդիսևսը երկրի վրա չի մահացել, կենդանի է նա տակավին.
Բայց երևի լայն ծովերում դեռ մնում է նա արգելված,
Ծովապարփակ կղզու վրա, կաշկանդել են թերևս այնտեղ նրան մարդիկ
Խիստ վայրենի ու անողորմ և պահում են անդ իր կամքին հակառակ։
200Բայց կարող եմ քեզ գուշակել, ինչպես սրտիս ներշնչում են անմահները,
Այն, որ, կարծեմ, կը կատարվի, թեպետ իրոք գուշակ չեմ ես,
Եվ, ճիշտն ասած, հավահմա գործերին ես անտեղյակ եմ.
Այլևս երկար նա չի մնա իր սիրելի հայրենիքից այսպես հեռու,
Նույնիսկ եթե նրան երկաթ շղթաներով պինդ կաշկանդեն.
Բազմահնար է, կգտնի նա միջոցը վերադարձի.
Սակայն հիմա դու ինձ ասա, պատմիր միայն ճշմարտացի.
Մի՞թե դու ես, ինչպես որ կաս, ճիշտ զավակը Ոդիսևսի,
Եվ չափազանց նման ես դու նրան գլխով և նայվածքովդ գեղագայն։
Չէ՞ որ առաջ հաճախակի հանդիպել ենք մենք իրարու,
210Նախքան մեկնեց նա դեպ Տրոյա, ուր լայնանիստ նավերի մեջ
Արշավեցին նաև հզոր ու լավագույն բազում քաջերը արգիյանց։
Այն օրվանից Ոդիսևսին չեմ տեսել ես, ոչ էլ նա ինձ»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ես քեզ կասեմ, հյուրդ բարի, գործն իսկությամբ ու բացահայտ
Մորըս խոսքով՝ ճիշտ որ զավակն եմ ես նրա, բայց չը գիտեմ ես ինքըս այդ,
Քանզի ոչ ոք լավ չը գիտի ծագումն՝ հորից իր իսկական։
Ա՜խ, երանի ես լինեի զավակն ուրիշ, երջանկավետ, մի այլ մարդու,
Որը հասներ խոր ծերության՝ իր սեփական գույքի վրա դեռ իշխելիս։
Պետք է ասեմ, երբ հարցնում ես. խոսք կա արդեն, որ այն մարդու որդին եմ ես,
220Որն, հիրավի, մահկանացու մարդկանց շարքում դժբախտագույնն էր ամենքից»։
Իսկույն նրան պատասխանեց Աթենասը՝ աստվածուհին պայծառաչյա.
«Աստվածները շնորհել են քեզ ոչ պակաս փառավոր ցեղ և լավ սերունդ.
Եվ քեզ որպես հենց այդպիսին ծնել է պերճ Պենելոպեն։
Սակայն հիմա դու այս ասա ու պատմիր ինձ ճշմարտացի.
Ի՞նչ խնջույք է սա իսկապես կամ ի՞նչ ժխոր, խառնաժողով է այժմ այստեղ.
Կարո՞տ ես դու միթե սրան, հարսանի՞ք է, թե խրախճանք.
Երևում է, վճարովի խնջույք չէ սա։ Սրանք, կարծեմ, ուրիշի տանն
Ամբարտավան, անիրավ գործ են կատարում։ Եթե ներս գա վսեմ մի մարդ,
Պիտ վրդովվի, երբ նկատի այսօրինակ խայտառակ բան»։
230Եվ Տելեմաքը բանիմաց պատասխանեց ու խոսք ասաց.
«Հյուրամեծար իմ եկվորդ, երբ դու այդպես հարց ես տալիս, որ իմանաս,
Ահա ես քեզ ճիշտ կը պատմեմ, վիճակված էր տանն այս լինել մի ժամանակ,
Երբ քաջն էր դեռ իր հարկի տակ, հարուստ ու լի և փառունակ։
Սակայն այլ կերպ սահմանեցին աղետն ու վիշտը հորինող աստվածները.
Նրանք նրա կորուստն այնպես ստեղծեցին, ինչպես ոչ ոք մարդկության մեջ
Դեռ չի տեսել։ Ես այսքա՜ն վիշտ չէի զգա, եթե միայն նա մահանար,
Կամ սպանվեր Տրոյայի մոտ իր ռազմական ընկերների հետ միասին,
Կամ վախճանվեր կռվից հետո՝ միշտ սիրելի մարդկանց կողքին իր հարկի տակ.
Նրան, անշուշտ, աքեացիք կը կանգնեին արժանավոր դամբան-բլուր,
240Եվ կը թողներ նա իր որդուն լավ ապագա, մեծագույն փառք։
Մինչդեռ հիմա նրան, ավա՜ղ, անփառունակ ժանտ հարպիաները փախցըրին,
Եվ նա կորավ այսպես անհայտ ու անիմաց՝ թողնելով ինձ ջայլանք ու լաց։
Բայց ոչ միայն նրա համար է, որ այսպես հեծեծում եմ ես դառնադառն.
Այժմ իմ գլխին աստվածները թափում են այլ կրակ ու ցավ, հոգսեր ու վիշտ.
Ահա սրանք, որոնք բոլորն իշխաններ են մեծամեծար
Դուլիքիոնում և Սամեում, կղզիներում անտառախիտ Զակինթոսի,
Սրանք բոլորն, որ իշխում են Իթակեում այս ժայռապատ,
Բոլորն ահա փեսացուն են դարձել իմ մոր և քանդում են տունն այս հիմա։
Մայրս սակայն ոչ ժխտում է ամուսնությունն այդ ատելի,
250Ոչ էլ մի կերպ վերջ է տալիս այս վիճակին։ Մինչ, լափելով գույքն իմ, սրանք
Ավերում են տունն իմ այսպես, թերևս և ինձ շուտով պիտի մատնեն մահվան»։
Այնժամ Պալլաս Աթենասը ցասկոտ սրտով պատասխանեց և խոսք ասաց.
«Ճիշտ է, ավա՜ղ, և չափազանց զգալի է, որ բացակա է Ոդիսևսն,
Որն անամոթ խոսնայրներին իր ձեռքն հզոր ցույց պիտի տար։
Ա՜խ, եթե նա ետ գար հիմա և հաղթ կանգներ դռների մեջ իր օջախի
Գլխին շքեղ սաղավարտն իր, ձեռքին վահան և զույգ նիզակ,
Այնպես, ինչպես տեսա մի օր ես առաջին անգամ նրան՝
Մեր հարկի տակ, լի բերկրանքով, երբ թնդում էր խնջույքը վառ.
Այն ժամանակ Էփիրեում Մերմերիդես Իլոսին էր նա այցելել.
260Ոդիսևսը գնացել էր իր ճեպընթաց նավի վրա,
Որպեսզի անդ նա ձեռք բերի մահաբեր թո՜ւյն և այն քսի
Պղնձակուռ սլաքներին։ Բայց մերժել էր նրան Իլոսն,
Վախենալով հավերժակյաց աստվածների ոխից ահեղ։
Մինչդեռ հայրս թույնը տվեց, քանզի նրան նա միշտ սիրում էր չափազանց,
Եթե հանկարծ այդ վիճակում Ոդիսևսը խոսնայրների դեմ հանդես գար,
Մահը պետք է նրանց հասներ, և թանկ նստեր իրենց կիրքը փեսայության։
Սակայն գործն այդ, հարկավ, միայն աստվածներից է միշտ կախված,
Պե՞տք է արդյոք, որ ետ գա նա և իր տան մեջ խոսնայրներից վրեժն հանի,
Թե՞ բնավ ոչ։ Մինչդեռ ես քեզ խորհուրդ կը տամ. լավ մտածիր,
270Ինչպե՞ս արդյոք սեղեխներին պետք է տնից դուրս վռընդել։
Իսկ դու հիմա ինձ լավ լսիր, խոսքիս եղիր դու ուշադիր.
Վաղը ևեթ ժողով կանչիր դու գերազնիվ աքեացոց
Եվ գործն ամբողջ պատմիր նրանց, թող քեզ լինեն աստվածները այնժամ վկա։
Դու պահանջիր, որ խոսնայրները ցրիվ գան իրենց տներն։
Իսկ քո մայրը, եթե, իրավ, կամենում է նա սրտալի
Ամուսնություն, թող մեծազոր իր հոր տունը վերադառնա։
Նրա համար նա կը սարքի պերճ հարսանիք, կը տա հարուստ այնքան բաժինք,
Որքան պետք է և պատշաճ է տալ սիրելի իր զավակին։
Բայց քեզ անձամբ ես բարերար խորհուրդ կը տամ, միայն լսիր.
280Պատրաստիր նավն ամենալավ և քսան հոգի քաջ թիավար,
Ճանապարհվիր, գնա շուտով հարցուփորձի՝ անհայտ կորած քո հոր մասին,
Գուցե մի բան քեզ մարդկանցից մահկանացու մեկը ասի,
Գուցե լսես մարդկանց համար ամենից շատ փառք ստեղծող Զևսի լուրը։
Նախ և առաջ գնա Պիլոս, հարցում արա դու Նեստորին աստվածափառ,
Հետո կանցնես դեպի Սպարտա, դեպի հերոս, խարտիշագեղ, Մենելաոսն,
Որն աքեյանց պղնձազեն մեծ քաջերից ամենից ուշ է տուն դարձել։
Եթե լսես, որ հայրը քո կենդանի է ու ետ կը գա տունն հայրենի,
Մեկ տարի էլ պիտ սպասես, չը նայած որ քեզ կտանջեն։
Սակայն եթե լսես մի կերպ, որ մեռած է հայրդ արդեն և էլ չը կա,
290Վերադարձիր դու հայրենիք, երկիրը քո սիրատենչիկ,
Շինիր նրա հիշատակին վայելչագեղ դամբան-բլուր
Եվ կատարիր նրան պատշաճ մի մեծարանք, ապա մորդ դու մարդու տուր։
Ահավասիկ՝ երբ ամենն այդ դու կատարես, գլուխ բերես,
Այն ժամանակ ինքդ քո մեջ և քո սրտում դու միտք արա, խորհիր ու տես,
Տանդ ինչպե՜՞ս պիտ կոտորես խոսնայրներին. խարդախորեն,
Թե՞ ընդհարման մեջ, բացահայտ, քանզի հիմա այն հասակում չես դու արդեն,
Որ վայելի մանկան նման քեզ զբաղվել դատարկ գործով։
Դեռ չը գիտես, թե որպիսի՞ փառքի հասավ մարդկության մեջ
Աստվածակերպ քաջն Օրեստեսը, զի սպանեց իր հայրասպան
300Ու նենգադավ Էգիսթոսին, որ սպանել էր գերազնիվ հորը նրա։
Մինչ դու, ինչպես տեսնում եմ քեզ, որ և՛ մեծ ես, և՛ գեղեցիկ,
Պետք է այնքան կարշնեղ լինես, որ գովք անեն քեզ սերունդները միշտ գալիք։
Ես էլ արդեն դեպի նավն իմ արագընթաց, դեպ ընկերներն իմ ուղեկից
Պիտ հեռանամ, նրանք այնտեղ սպասում են ինձ անհամբեր։
Իսկ քո մասին ինքդ հոգա և ասածն իմ մի մոռանա»։
Պատասխանեց նրան իսկույն և խոսք ասաց Տելեմաքոսը բանիմաց.
«Հյուր սիրելի, այդ ամենը դու ասացիր, որպես ազնիվ ինձ բարեկամ.
Ինչպես հայրը իր զավակին, իսկ ես երբե՛ք չեմ մոռանա խորհուրդը քո։
Եվ թեպետ դու շտապում ես ճանապարհվել, բայց սպասիր փոքր-ինչ, այստեղ
310Գեթ լողացիր, և քաղցրությամբ սիրած սիրտդ թող հագենա,
Որ ետ գնաս դու դեպի նավն, ստանալով պերճ ընծաներն իմ թանկարժեք,
Որով սիրտդ պիտի խնդա և որն ինձնից միշտ կը մնա քեզ հիշատակ.
Այդպիսիներն հյուրընկալն է հյուրին տալիս, իբրև նվեր արժանագով»։
Պատասխանեց իսկույն նրան Աթենասը, աստվածուհ-ին պայծառաչյա.
«Ոչ, դու այլևս ինձ մի պահիր, շտապում եմ ճամփա գնալ,
Իսկ ընծաներն, որ ուզում ես սիրով, սրտանց, պարգևել ինձ,
Դու կը տա՜ս ինձ, որ տուն տանեմ, այն ժամանակ, երբ ետ դառնամ.
Բայց լավն ընտրիր, որ քեզ տալիք իմ ընծային արժան լինի»։
Այդպես ասաց ու հեռացավ վեհ Աթենասն, աստվածուհին պայծառաչյա,
320Երդկից թռավ ինչպես արծիվ։ Նա ներշնչեց նրա սրտին
Խիզախություն և քաջության բարձր ոգի։ Աոաջվանից ավելի վառ
Հիշեց նա իր սիրելի հորն, ապա սրտանց խորունկ խորհեց
Եվ զարմացավ նա իր հոգալ ու հասկացավ, որ աստված էր եկվորը այդ։
Ապա քաջն այդ աստվածազոր իսկույն քայլեց, գնաց դեպի խոսնայրները.
Նրանց դիմաց վսեմ երգիչն երգ էր երգում։ Շուրջը նստած և լռելյայն
Լսում էին նրանք նրան։ Երգում էր նա բազմատխուր դարձն աքեյանց,
Վերադարձը սուրբ Իլիոնից, որ սահմանել էր վեհ Պալլասն Աթենասը։
Վերնատան մեջ՝ ոգևորիչ, աստվածունակ երգն այդ հանկարծ
Լսեց դուստրը Իկարիոսի՝ Պենելոպեն իմաստախոհ
330Եվ ցած վազեց իր սենյակից նա սանդուղքով բարձրաստիճան,
Բայց ոչ մենակ, այլ նրա հետ եկան նաև երկու նաժիշտ։
Երբ նա՝ կանանց գեղեցկափայլ վեհ դիցուհին, եկավ, հասավ խոսնայրներին՝
Քողարկելով այտերը իր փայլենազարդ մի ծածկոցով,
Կանգնեց իսկույն դահլիճի մեջ, ամրակառույց հաստ սյունի մոտ,
Իսկ նաժիշտները մեծարող կանգնեցին անդ երկու կողմից։
Եվ երգչին աստվածաձայն ասաց այնժամ Պենելոպեն արտասվագոչ.
«Փեմիոս, չէ՞ որ դու շատ գիտես մարդկանց սրտին բերկրանք բերող ուրիշ երգեր
Աստվածների և քաջերի գործոց մասին, որ երգիչներն երգում են միշտ։
Գեթ նրանցից մեկը երգիր, որ սրանք էլ գինին խմեն և լուռ լսեն,
340Եվ ընդհատիր դառնակսկիծ ու տխրագին երգն այդ շուտով,
Քանզի վշտով լցնում է նա սիրած սիրտս իմ կրծքի տակ։
Չէ՞ որ ինձ է ամենից շատ վերաբերում վիշտն անմոռաց.
Ես հեծում եմ հույժ դառնալի, երբ հիշում եմ գլխի մասին այն մեծ քաջի,
Որի փառքն է լայն որոտում Արգոսի մեջ և բովանդակ Հելլադայում»։
Եվ Տելեմաքոսը խորիմաց նրան իսկույն իր խոսքն ասաց.
«Մա՜յր իմ, ինչո՞ւ թույլ չես տալիս գեր հաճելի այս երգչին
Զվարճագեղ երգը երգել, ինչպես նրան ոգեշնչում է իր հոգին։
Երգիչները մեղավոր չեն այստեղ բնավ, Զևսն է միայն
Մեղապարտը, աշխատանքով կեր հայթայթող մարդկության մեջ
350Նա ամենքին այն է տալիս, ինչ որ ինքն է միայն ուզում։
Չէ՞ որ բնավ մեղք չունի սա, երբ երգում է դաժան բախտը Դանայացոց.
Մինչդեռ մարդիկ սովորաբար հրապուրվում են այն երգով,
Որն իսկապես նորագույն է, ազդեցությամբ քաղցր ու հնչեղ։
Սրտիդ հուզմունքը դու զսպիր և սրտալի երգն այդ լսիր։
Ոչ թե միայն Ոդիսևսն է, որ կորցրեց օրն երջանիկ վերադարձի,
Այլ Տրոյայում կոտորվեցին բազմաբազում այլ հերոսներ։
Բայց դու գնա շուտ քո սենյակն ու քո գործով անդ զբաղվիր
Ու գործի դիր ծառաներին։ Հսկիր ջանքին ճախարակի և իլիկի,
Իսկ ճառելու գործը պետք է թողնել միայն տղամարդկանց, մանավանդ ինձ,
360Քանզի այս տան իշխանազոր տերը միակ ես եմ այսօր»։
Այդպես ասաց։ Նա զարմացած վերադարձավ, գնաց իսկույն դեպ իր սենյակ.
Որդու խոսքը իմաստալի խորունկ ազդեց նրա սրտին։
Իսկ երբ մտավ վերնատունը՝ ծառաների հետ միասին,
Իր ամուսին Ոդիսևսին սկսեց ողբալ, լալ ու երկար արտասվել,
Մինչ Աթենաս աստվածուհին նրա աչքերն անուշաբույր քնով փակեց։
Իսկ խոսնակները գոռգոռում էին սաստիկ դահլիճի մեջ ստվերամած
Եվ բոլորն էլ տենչում էին պառկել մահճում Պենելոպի։
Այնժամ իր խոսքն ուղղեց նրանց Տելեմաքոսը խորիմաց.
«Ո՜վ խոսնայրներ իմ մայրիկի, որ նպերտ եք, ամբարտավան,
370Թողե՜ք, որ այժմ խնջույքն անենք լի բերկրանքով, սակայն առանց զուր աղմուկի,
Քանզի անչափ հաճելի է երգը լսել քաջ երգչի,
Այդպիսին է երգիչը այս, որն իր ձայնով կարծես նման է աստըծու։
Առավոտյան մենք կըգնանք հրապարակ, որ գումարենք համաժողով,
Որպեսզի ձեզ ես իմ վճիռն հայտնեմ անկեղծ ու բացահայտ,
Որ հեռանաք դուք իմ տնից։ Ձեր տներում դուք փոխեփոխ
Սարքեցեք այլ խրախճանքներ, ձեր սեփական գույքը լափեք։
Սակայն եթե կարծում եք դուք, որ առավել գերազնիվ է, առավել լավ՝
Անպատժապարտ ոչնչացնել գանձերն ու գույքը մի մարդու,
Կործանեցե՛ք, իսկ ես այնժամ աղոթք կանեմ աստվածներին հավերժակյաց.
380Եվ կառաքի՜ Զևսը անշուշտ ժանտ հատուցում արարքներին ձեր անօրեն,
Այն ժամանակ դուք բոլորդ այս հարկի տակ պիտ անվրեժ ոչնչանաք»։
Ասաց այդպես։ Շրթունքները կրծոտելով՝ բոլորն իսկույն խիստ զարմացան
Այդ խոսքերից Տելեմաքի, որը այդքան խրոխտ խոսեց և անվեհեր։
Իսկ Անտինոոսն՝ Եվպիթեսի որդին, նրան պատասխանեց և խոսք ասաց.
«Տելեմաքոս, գուցե իրոք ասավածներն են սովորեցրել
Որ պարծենաս դու վիսաբար ե խոսք ասես հանդգնագույն.
Մի լա՛վ նայիր, Զևսը հանկարծ չհաստատի քեզ թագավոր
Ծովապարփակ Իթակեում, որ և ունես դու իրավունք, իբրև ժառանգ»։
Եվ Տելեմաքը բանիմաց, առարկելով, այսպես նրան իր խոսքն ասաց.
390«Չը զայրանա՛ս դու ինձ վրա, ո՛վ Անտինոոս, եթե մի բան ասեմ ես քեզ.
Այո՛, եթե Զևսը թույլ տա, կը ցանկանամ ես, հիրավի, այդ ձեռք բերել.
Եվ մի՞թե դա համոզված ես, որ իսկապես վատ բան է այդ։
Վա՜տ չէ լինել վեհ թագավոր, տունը որի ճոխանում է
Բյուրաբազում հարստությամբ, ինքն էլ պատիվ է միշտ ստանում ժողովրդից։
Բայց ծովածիր Իթակեում Աքեյանց մեջ շատ կան մարդիկ
Երիտասարդ կամ ալևոր, մեծամեծներ գերահռչակ, որոնցից մեկն
Իշխանությունն այդ կը ստանա, երբ մահացած է Ոդիսևսն աստվածային
Իսկ ես իմ տան և իմ գույքի իշխող տերը պիտի դառնամ,
Նաև տերը ստրուկներիս, որոնց թողել է Ոդիսևսը դյուցազուն».
400Այնժամ որդին Պոլիբոսի՝ Եվրիմաքոսը, խոսք ասաց ու բարբառեց.
«Ամենը այդ, ո՜վ Տելեմաք, կախված է լոկ աստվածներից,
Թե ո՞վ պիտի ծովապարփակ Իթակեում թագավորի։
Իսկ դու քո տան իշխողն ես այժմ, տերը բոլոր այս գույքերի։
Եվ ոչ մի մարդ, ոչ ոք, իրավ, չի հանդգնի բռնի կերպով
Քեզ քո գույքից զրկել այստեղ, քանի դեռ կա մեր Իթակեն։
Սակայն ես քեզ, բարեկամըս, այն եկվորի մասին հիմա հարց պիտի տամ.
Որտեղի՞ց էր այդ մարդն, ասա՛, ո՞ր երկրում է ծնվել արդյոք,
Կամ, վերջապես, ո՞ր երկրում է տոհմը նրա, որտե՞ղ ունի նա հայրենիք։
Լո՞ւր էր բերել նա քեզ արդյոք դարձի մասին քո ծնող հոր,
410Թե՞ եկել էր նա Իթակե իր ցանկությամբ և իր կարիքը հոգալու։
Եվ ինչպե՞ս նա շուտ վեր կացավ ու հեռացավ, չուզեց մեզ հետ ծանոթ լինել,
Մինչդեռ տեսքով նման չէր նա ստո՜ր, անտե՜ր կամ վատ մարդու»։
Եվ Տելեմաքը խորիմաց պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜վ Եվրիմաք, արդեն հիմա կորցրել եմ ես հույսը իմ հոր վերադարձի.
Ուստի էլ ինձ չեն գրավում լուր ու համբավ, որ գալիս են այս-այն տեղից։
Անհոգ եմ ես և անտարբեր դեպի հմայք ու գուշակում,
Որոնցով այժմ, տուն կանչելով գուշակների, մայրս է զբաղվում։
Իսկ այդ եկվորն՝ իմ հայրական հյուրն է ծանոթ տափոսացի.
Իր ասելով՝ խորախորհուրդ Անքիալոսի Մենաես որդին,
420Մեծամեծար իշխող տերը տափոսածին թի ավարող նավորդների»։
Այդպես ասաց Տելեմաքը, թեպետ գիտեր, որ աստված էր խոսակիցն այն։
Սակայն նրանք, տրված պարին ու երգերին սրտագրավ,
Հրճվում էին դեռ մեծապես, մինչև եկավ, վրա հասավ մութ երեկոն.
Այդպես նրանք բերկրում էին մեծ աղմուկով, երբ իրիկվա մութը իջավ։
Եվ գնացին այդ ժամանակ քուն մտնելու... ամեն մեկը գնաց իր տուն։
Տելեմաքն էլ, սուզված խորունկ մտքերի մեջ, ելավ, գնաց, որ քուն մտնի
Իր բարձրաբերձ ննջարանում, որ կառուցված էր բակի մեջ՝
Գեղեցկակերտ ու հոյակապ, ամեն կողմից տեսանելի,
Եվ նրա հետ իսկույն գնաց, վառ ճրագը ձեռին բռնած՝
430Պիսենորան Օպսի դստրիկն՝ Եվրիկլիան հավատարիմ։
Սրան, մատաղ դեռ հասակում, մի ժամանակ գնեց Լաերտն
Իր սեփական միջոցներով ու վճարեց ուղիղ քսան եզան արժեք,
Որին նա իր ամուսնու չափ մեծարում էր իր հարկի տակ,
Բայց մահիճին նրա երբեք չէր մոտենում՝ կնոջ խանդից միշտ խույս տալով։
Արդ՝ նա գնաց այժմ նրա հետ, ձեռքին ճրագ։ Ստրուկներից ամենից շատ
Նա էր սիրում Տելեմաքին և կրթել էր նրան մանկուց։
Ամրակառույց ննջարանի դուռը բացեց Տելեմաքոսն,
Մտավ, նստեց մահճակալին, հանեց իր նուրբ պատմուճանը
Եվ այն գցեց ձեռքերի մեջ միշտ հոգատար այն պառավի,
440Որն խնամքով թափահարեց ու քնքշաբար հարթեց, ծալեց բաճկոնը այդ
Ապա կախեց մեխից այնտեղ, քանդակածո մահիճի մոտ,
Եվ դուրս եկավ ննջարանից, դուռն օղակով արծաթագեղ
Քաշեց, ծածկեց, ապա փոկով դռան նիգը շարժեց իր տեղն.
Իսկ նա պառկած մահճի վրա, ծածկված մորթով ոչխարենի,
Գիշերն ամբողջ միտք էր անում ճամփի մասին, որն Աթենասն էր ցույց տվել։

Երգ երկրորդ։ Իթակեցոց համաժողովը. Տելեմաքոսի ուղևորումը

1Երբ խավարից ծագեց ելավ վառ Արշալույսը վարդամատն,
Իր մահիճից շուտ վեր կացավ Ոդիսևսի սիրած որդին.
Հագուստն հագավ, ուսին գցեց նա իր թուրը սրաբերան,
Հետո հագավ նա շողշողուն իր ոտքերին մույկերը պերճ, գեղեցկափայլ
Եվ դուրս եկավ ննջարանից, տեսքով ինչպես հաղթ մի աստված։
Հրամայեց նա նույնհետայն բանբերներին իր մեծաձայն՝
Կանչել իսկույն երկայնամազ աքեացոց անդ ժողովի։
Ու կանչեցին իսկույն նրանք և շատ շուտով հավաքվեցին աքեացիք,
Իսկ երբ բոլորն արդեն եկան, ու բազմամբոխ դարձավ ժողովն,
10Նա դուրս եկավ դեպ հրապարակ, ձեռքին տեգը պղնձաձույլ,
Բայց ոչ մենակ, իր հետևից ցատկում էին արագավազ երկու շներ։
Տեսքը նրա վերափոխեց Աթենասը, դարձրեց չքնաղ ու հմայիչ,
Եվ նրանով, երբ նա եկավ, սքանչացան բոլոր մարդիկ։
Գնաց՝ բազմեց նա հոր տեղը, իսկ ծերունիք այն զիջեցին։
Այնժամ կանգնեց և բարբառեց Էգիպտիոսը դյուցազուն.
Ծերունական հասակ ուներ և շատ բան էր կյանքում տեսել։
Մինչդեռ նրա սիրած որդին՝ նիզակակիր քաջն Անթիփոս,
Նավերի մեջ սևակտուց, Ոդիսևսի հետ դյուցազուն,
Մեկնեց Տրոյա ձիահարուստ։ Բայց սպանեց նրան Կիկլոպն վայրագ ու ժանտ
20Անդ՝ խորախոր անձավի մեջ ու նրանով սարքեց ընթրիքը իր վերջին։
Ուներ նա այլ երեք որդի, որոնցից այժմ Եվրինոմոսն
Հույլի մեջ էր խոսնայրների, մինչ երկուսը վարում էին գործերը հոր։
Բայց առաջին նա իր որդուն չմոռացած՝ վիշտ էր անում և ողբ ու լաց,
Նրա համար արտասվելով՝ նա ճառեց ու այս խոսքն ասաց.
«Դուք լսեցեք, իթակեցիք, թէ ձեզ հիմա ես ինչ կասեմ.
Այն օրվանից, երբ դյուցազն Ոդիսևսը մեկնեց լայնկող իր նավերով,
Ոչ մի անգամ չի գումարվել ոչ մեր խորհուրդն, ոչ էլ համայն ժողովը այս։
Իսկ ո՞վ հիմա մեզ ժողովի այժմ հավաքեց, ո՞վ էր, իրոք, ի՛նչ մարդ էր նա,
Երիտասա՞րդ, թե՞ ալևոր, որ մեր կարիքը այժմ զգաց։
30Գուցե համբավ է նա լսել աքեական մեծ բանակի դարձի մասին
Եվ միտք ունի մեզ ճիշտն ասել, քանզի ինքը լսել է այդ առաջինը։
Կամ գուցե նա մեզ կը հայտնի և կճառի մի հանրային գործի մասին։
Գիտեմ, որ նա մի փառավոր և օգտավետ մարդ է, իրավ, թող որ նրան
Զևսը բարիքն այն շնորհի, ինչ ուզենա ինքը սրտանց»։
Այդպես ասաց։ Խոսքն այդ բարի շատ հավանեց Ոդիսևսի սիրած որդին,
Էլ իր տեղում չը կարեցավ երկար նստել և ճառելու տենչն էր անհուն։
Նա դուրս եկավ, կանգնեց մեջտեղը ժողովի, մինչդեռ բանբեր Պիսենորը,
Որ քաջ գիտեր խորախորհուրդ օրենք ու կարգ, նրա ձեռքը մական դրեց։
Եվ դառնալով նախ ծերուկին՝ նա խոսք ասաց ու բարբառեց.
40«Ծերուկ, բնավ հեռու չէ քո ասած մարդը, այլ կտեսնես իսկույն նրան,
Որ գումարեց ժողովը այս։ Լլկում են ինձ աղետն ու վիշտը չափազանց։
Դարձի մասին մեծ բանակի ես չեմ լսել ոչ մի համբավ,
Որ ձեզ հայտնեմ ճշմարտացի, հանց իմացողը առաջին,
Ոչ էլ գործն է ժողովրդի, որի մասին պիտի հայտնեմ ու խոսք ասեմ,
Այլ կարիքն է իմ սեփական, երկու աղե՜տ, որոնք իմ տանն են հասել այժմ։
Նախ զրկված եմ ես իմ հորից, որն իշխում էր ազնվամեծար՝
Ձեզ, բոլորիդ, իբրև արքա ողորմասեր և որպես հայր։
Իսկ այժմ արդեն գլխիս եկավ մի այլ աղետ՝ ավելի ժանտ,
Որ կվատնի գույքն իմ իսպառ և քարուքանդ կանի տունն իմ։
50Մորըս, ընդդեմ նրա կամքի, խոսնայրներն են շրջապատել,
Որ սիրելի զավակներն են այստեղացի ազնվամեծար հայտնի մարդկանց։
Նրանք, սակայն, չեն էլ ուզում տունը գնալ, խնդրել նրա ծնող հորը՝
Իկարիոսին, որ կարող էր իր աղջկան գին որոշել օրինավոր,
Եվ մարդու տալ, ում ուզենար, ում հավաներ նա սրտագին,
Բայց ոչ. նրանք փոխարենը ամեն օր մեր տուն են գալիս,
Մորթոտում են անվերջ եզներ ու ոչխարներ, պարարտ այծեր
Եվ անընդհատ խնջույքի մեջ խմում են մեր կարմիր գինին։
Այդպես անբավ գույքն է կորչում... մինչդեռ չկա այնպիսի մարդ մի քաջազոր,
Որպիսին էր Ոդիսևսը, որ իր տնից վանի աղետը այս դաժան։
60Իսկ ես չէ՞ որ անկարող եմ այժմ այդ անել, և, երևի այսուհետև
Նույնպես անզոր ես կլինեմ, անընդունակ պաշտպանության։
Ես, իհարկե, պաշտպանության կդիմեի, եթե միայն ուժըս պատեր.
Իսկ գործն արդեն դառնում է հույժ անտանելի, կողոպտում են գույքն իմ ամբողջ,
Տունս քանդում են անիրավ։ Ուշքի՛ եկեք այժմ գոնե դուք.
Ամաչեցեք գեթ մարդկանցից ձեր հարևան, որոնք ապրում են մեր շուրջը,
Պատկառեցեք գեթ զայրույթից աստվածների, որ վրդովված
Այս չարությամբ, գեթ չը թափեն և ձեր գլխին նույնպիսի ժանտ աղետ ու ցավ։
Աղերսում եմ հանուն Զևսի Օլիմպացի և Թեմիսի,
Որն ինքն է միշտ մարդկանց ժողովը գումարում և արձակում։
70Զսպված եղեք, բարեկամներ, թողեք, որ ես գեթ մեկուսի՝ իմ վիճակում,
Տառապանքը մենակ կրեմ։ Արդյո՞ք հայրն իմ՝ Ոդիսևսը մեծախորհուրդ,
Ձեզ, գեղեցկոտն աքեացոց, թշնամաբար ինչ որ չարիք է պատճառել
Եվ դուք էլ այժմ, իբր հատուցում, ինձ վատություն եք ցանկանում՝
Սրանց իմ դեմ գրգռելով։ Մինչ ինձ համար շատ օգտավետ պիտի լիներ,
Եթե ինքներդ մսխեիք իմ գույքն անշարժ ու շարժական.
Եթե հենց դուք այդ անեիք, հատուցումը կը գար շուտով և անհապաղ.
Ես այդ դեպքում քաղաքի մեջ այնքա՜ն պատի աղմըկեի՝
Պահանջելով ետ տալ գույքս, մինչև որ ինձ կայքս ամբողջ ետ դարձնեին,
Մինչդեռ այսպես անհուսալի ժանտ կսկիծով լցնում եք դուք այժմ իմ հոգին»։

80Այդպես ասաց նա վրդովված, ու իր ձեռքից գետին գցեց գավազանը,
Եվ սկսեց դառն արտասվել։ Ցավակցությունը կաշկանդեց անդ ամենքին.
Ուստի բոլորն նստած էին լռության մեջ, չհանդգնեց և ոչ մի մարդ
Պատասխանել Տելեմաքին խոսքով դաժան և անողոք։
Լոկ Անտինոսն, առարկելով, պատասխանեց ու խոսք ասաց.
«Ի՞նչ ասացիր, ով դու անզուսպ և սնապարծ Տելեմաքոս,
Ի՞նչ ես իզուր մեզ նախատում ու ցանկանում խայտառակել։
Բնավ քո դեմ մեղապարտ չեն խոսնայրները աքեացի,
Մեղավոր է միայն մայրը քո սիրելի, որ խարդախել շատ լավ գիտե։
Ահա երրորդ տարին անցավ, և չորրորդն է գալիս արդեն,
90Բայց շարունակ խաբում է նա սիրտն ու հոգին աքեացոց կրծքերի տակ
Հույս է տալիս նա բոլորին, խոստանում է ամեն մեկին առանձնակի,
Ակնարկներ է անվերջ անում, բայց այլ բան է խորհում իրոք իր մտքի մեջ։
Եվ բացի այդ, խարդախ խելքով նա հորինեց այլ նենգություն։
Սենյակի մեջ, իր դազգահին, մի մեծագույն հյուսվածք սկսեց.
Հյուսում էր նա մի շատ երկար և նուրբ գործվածք, իսկ մեզ ասաց այն ժամանակ,
«Ո՜վ գերազնիվ իմ խոսնայրներ, քանզի մեռած է Ոդիսևսն աստվածատես,
Մի՛ մտածեք դուք շուտափույթ ամուսնությունն իմ կատարել, մինչև որ ես
Սավանն հյուսեմ և ավարտեմ, որ գործվածքըս զուր չկորչի։
Սա պատանքն է հերոսանան ծեր Լաերտի. երբ որ նրան
100Հափշտակի դժնի օրհասը բազմավիշտ ու ժանտ մահվան,
Թող մարդկանց մեջ չդսրովի աքեացի ինձ ոչ մի կին,
Թե, այնքան շատ կուտակելով, ծերը թաղվել է անպատանք»։
Այդպես ասաց, և սրտերը մեր քաջարի համոզվեցին։
Այնուհետև նա ցերեկով գործում էր հիմքն իր մեծագույն այդ հյուսվածքի,
Իսկ գիշերով իր գործածը քանդում լույսի տակ ճրագի։
Այդպես խարդախ ու գաղտնաբար երեք տարի խաբում էր նա աքեացոց։
Իսկ երբ եկավ չորրորդ տարին, և ժամկետը վրա հասավ,
Այնժամ մի կին, որ ճիշտ գիտեր, պատմեց մեզ գործն այդ համարձակ,
Ու մենք հասանք և բռնեցինք նրան այնտեղ իր պերճ հյուսվածքը քանդելիս։
110Նա այդպիսով գործն ավարտեց, թեպետ կամքին իր հակառակ։
Արդ՝ այսպես են պատասխանում քեզ խոսնայրներն, որ դու սրտով լա՜վ իմանաս,
Եվ որպեսզի տեղյակ լինեն նաև բոլոր աքեացիք։
Ուստի քո մորն ետ ուղարկիր, հրամայիր, որ նա շուտով ամուսնանա
Այն մարդու հետ, որին ինքը հավան լինի, որին իր հայրը ցանկանա։
Իսկ թե երկար պիտի վանի աքեացոց որդիներին
Իր նենգ խելքով, որով առատ նրան օժտել է Աթենասն
(Պերճ արվեստում հմուտ է նա, մեծ խելք ունի
Եվ այնպիսի մի նենգություն, որպիսին մենք չենք լսել դեռ
Հնում եղած գեղագանգուր աքեացի կանանց մասին.
120Ո՛չ Ալկմենեն, ո՛չ էլ Տիրոն, ո՛չ Միկենեն գեղապսակ,
Դրանցից ոչ մեկը չուներ Պենելոպի չափ նենգություն.
Սակայն հիմա խարդախությունը չի կարող նրան օգնել ոչ մի կերպ)
Ուրեմն այնքան պետք է կորչի քո գույքն անշարժ ու շարժական,
Քանի դեռ նա կշարունակի համառել այն որոշման մեջ,
Որը հիմա նրա սրտին ներշնչել են աստվածները։
Այդպես, այո, միայն մեծ փառք նա կստեղծի սոսկ իր համար,
Մինչդեռ դու դեռ կործանումը քո գույքերի ողբալու ես չարաչար։
Իսկ մենք հիմա մեր արհեստին կամ այլ գործի դեռ չենք գնա, մինչև որ նա
Մեկն ու մեկին աքեանց մեջ կին չդառնա, ում կամենա»։
130Եվ Տելեմաքը խորիմաց իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց.
«Ով Անտինոոս, չէ՞ որ բնավ չի կարելի դուրս վռնդել տնից նրան,
Որն ինձ ծնել և սնել է։ Իսկ հայրը իմ երկրումն օտար,
Դեռ ո՞վ գիտի, կենդանի՞ է, թե՞ մահացած։ Եվ ծանրագույն գործ կլինի
Իկարիոսին տալ մեծ տուգանք, եթե մորըս ետ ուղարկեմ ես ինքնակամ,
Նաև իմ հայրն ինձ կպատժի։ Ահեղ պատիժ ինձ կը հասնի և աստըծուց,
Երբ որ, տնից հեռանալիս, մայրս կանչի Էրինիսին զարհուրելի,
Եվ վերջապես՝ ինձ կարող են դատապարտել նաև մարդիկ։
Ուստի իմ մորն այդ վճիռը ես չեմ կարող հայտնել երբեք,
Սակայն եթե փոքր ի շատե դուք խիղճ ունեք ձեր հոգու մեջ,
140Դուրս գնացեք դուք իմ տնից ու ձեզ սարքեք այլ խնջույքներ,
Ձեր սեփական գույքը վատնեք ձեր տներում փոփոխակի։
Իսկ եթե դուք ստույգ կարծում եք, որ առավել ազնվագութ է ու փառունակ —
Անպատժապարտ ոչնչացնել ստացվածքը սոսկ մի մարդու,
Վատնե՛ք, սակայն ես կկանչեմ աստվածներին հավերժակյաց,
Եվ երևի Զևսն հատուցումն իր կառաքի գործի համար այդ անիրավ,
Ու այս տան մեջ բոլորդ այնժամ կործանվելու եք անվրեժ»։
Այդպես ասաց Տելեմաքը։ Եվ դեպի նա Զևսն հեռագոչ
Ուղղեց լեռան բարձունքներից երկու հզոր արծիվների,
Որ սլացան արագաչու, հուժկո՜ւ, ինչպես շունչը հողմի,
150Առժամանակ միմյանց մոտիկ, թևերն իրենց լայնատարած։
Իսկ երբ նրանք, մեջտեղն հասան մեծաղաղակ այդ ժողովի,
Պտույտ գալով լայն թևերը թափ֊թափ տվին արագ ու ժիր
Եվ բոլորի գլուխներին անդ նայեցին հայացքով խոր ու մահագույժ։
Հետո նրանք ճիրաններով ճանկըռտեցին վիզն ու գլուխը միմըյանց
Ու ճախրեցին դեպ աջակողմ՝ դեպի քաղաքն, ուղիղ դեպի նրանց տներն։
Խիստ ապշեցին նրանք այնժամ, երբ որ իրենց աչքով տեսան թռչուններին,
Եվ խորհեցին իրենց հոգում, թե այդ ինչո՞վ պիտ վերջանա։
Այնժամ նրանց խոսք ասաց ծեր Հալիթերսեսը Մսատորյան,
Քանզի նա էր հասակակից ընկերներից իմաստունը,
160Քաջաբանիկ հավահման, որը գիտեր ճիշտ գուշակել գործն ապագա։
Այսպես նրանց նա բարեխոս՝ իր խոսքն ասաց ու բարբառեց.
«Դուք ինձ հիմա ականջ դրեք, իթակեցիք, ինչ կասեմ ձեզ ահավասիկ։
Նախ և առաջ խոսնայրների համար եմ այս բանը հայտնում,
Քանզի նրանց սպառնում է արդեն աղետը մեծագույն և ահավոր.
Այլևս երկար մնալու չէ հեռու սիրած իր մարդկանցից քաջ Ոդիսևսն,
Գտնվում է մոտիկ մի տեղ, ուր նյութում է մահ և կորուստ այս բոլորին.
Եվ, հիրավի, փորձանք կգա նաև մեզնից շատ շատերին՝
Որ ապրում ենք հայտերևակ Իթակեում։ Ուստի եկեք լավ մտածենք,
Ի՞նչպես պետք է զսպել սրանց, թեպետ սրանք հենց իրենք էլ
170Պիտ զուսպ դառնան, քանզի այդ է իրենց համար ամենից շատ այժմ օգտակար,
Եվ այդ ես ձեզ գուշակում եմ ոչ իբր անփորձ, այլ քաջիմաց մի գուշակող
Ասում եմ ձեզ, որ կատարվեց ամենայն ինչ ուղիղ այնպես,
Ինչպես նրան մի ժամանակ ես գուշակել էի իրոք, երբ արգիյանք
Արշավեցին դեպի Իլիոն, և նրանց հետ Ոդիսևսը ամենիմաց։
Ես ասացի, որ կրելով անթիվ աղետ, զրկված բոլոր ընկերներից,
Նա, ամենքից չճանաչված, քսաներորդ տարում նորից
Ետ պիտի գա, իր տունն հասնի։ Այդ ամենը կատարվում է արդ լիովին»։

Պատասխանեց նրան որդին Պոլիբոսի՝ Եվրիմաքոսն ու խոսք ասաց.
«Ո՜վ ծերունի, լավ կլինի, դու տուն գնաս և քո որդոց անդ գուշակես,
180Որ չկրեն ապագայում նրանք աղետ ու փորձանքներ։
Մինչ ես քեզնից ավելի լավ կարող եմ այդ մեկնաբանել.
Շա՜տ կան, իրոք, հավքեր, որոնք սլանում են արեգակի լույսի ներքո
Բայց դրանցից ոչ բոլորն են կանխագուշակ։ Իսկ Ոդիսևսն
Արդեն վաղուց կործանված է, և ափսո՜ս որ նրա հետ դու էլ չկորար,
Որպեսզի գեթ չը ճառեիր այդպես անգետ քո գուշակման մասին այստեղ
Եվ այդպիսով չհուզեիր՝ առանց այն էլ հույժ զայրացած Տելեմաքին.
Գիտեմ, այդպես դու կսպասես, որ մի բան էլ քո տունն ընկնի, որպես նվեր,
Բայց արդ՝ ես քեզ մի խոսք կասեմ, և դա՝ անշուշտ գլուխ կգա,
Եթե մարդուն այս նորատի դու, ալևոր, որ փորձ ունես բազմապիսի,
190Եվ այսուհետ պիտի դրդես թշնամանքի, անմիտ խոսքեր բարբառելով,
Լավ իմացիր, որ նախ նրան այդ կլինի ծանր ու վնաս,
Քանզի բնավ այս գործի մեջ ոչինչ անել նա չի կարող.
Եվ բացի այդ՝ ինքդ, ծերուկ, դու քեզ պատիժ կը վաստակես,
Որից սիրտըդ խիստ կհուզվի և տանջանքդ ժանտ կը լինի։
Իսկ ես ահա Տելեմաքին բոլորի դեմ կտամ խորհուրդն իմ բարեմիտ.
Թող իր մորը նա պատվեր տա՝ իր հոր տունը վերադառնալ,
Այնտեղ նրան հարսանիքի կպատրաստեն և կսարքեն հարուստ ու մեծ
Այնքան օժիտ, որքան իրոք պատշաճ է տալ սիրած որդուն,
Զի հիրավի, ես չեմ կարծում, որ ձեռք քաշեն զավակները աքեացոց
200Փեսայության ծանր գործից, քանզի բնավ մենք վախ չունենք աստ ոչ ոքից,
Ոչ էլ նույնիսկ Տելեմաքից, թեկուզ և նա ճոռոմախոս է չափազանց։
Անուշադիր մենք կթողնենք, ծերուկ, նաև գուշակումը քո անիմաստ,
Զի դու հիմար դուրս ես տալիս, որով անչափ ատելի ես դառնում դու մեզ։
Գույքը նրա կկործանվի դեռ չարաչար, առանց վարձի,
Քանի այդպես Պենելոպեն ամուսնությունն աքեյանց հետ կձըգձըգի։
Իսկ մենք երկար սպասել ենք և կը սպասենք դեռ՝ մրցելով
Հանուն նրա գեղեցկության ու չենք դիմի մենք այլ կանանց,
Որոնց հետ հույժ վայելուչ է ամուսնանալ այժմ մեզանից ամեն մեկին»։

Նրան ապա Տելեմաքոսը բանիմաց պատասխանեց և խոսք ասաց.
210«Դու, Եվրիմաք, և դուք բոլոր խոսնայրներդ ազնվաբարո,
Էլ այդ մասին ձեզ չեմ խնդրի, խոսք չեմ ասի ես վերստին,
Քանզի արդեն գործն այդ գիտեն և՛ աստվածներն և՛ աքեյանք,
Այլ ինձ տվեք միայն մի նավ արագընթաց և ուղեկից քսան հոգի,
Որոնք ինձ հետ պետք է լինեն, ճանապարհվեն դեպ հեռուներ։
Ես կգնամ դեպի Սպարտա, նաև Պիլոս ավազածիր
Եվ հարցուփորձ այնտեղ կանեմ դարձի մասին անհետացած իմ ծնող-հոր։
Գուցե մի բան ինձ մարդկանցից մահկանացու մեկը ասի,
Գուցե լսեմ՝ մարդկանց համար ամենից շատ փառապարգև լուրը Զևսի։
Արդ, երբ լսեմ, որ հայրը իմ կենդանի է և պիտ մի օր վերադառնա,
220Այնժամ գուցե, չնայած որ ինձ կտանջեն, մեկ տարի էլ ես կը սպասեմ։
Իսկ եթե ես մի կերպ լսեմ, ար մեռած է հայրս արդեն և էլ չկա,
Ետ կդառնամ ես հայրենիք՝ դեպի հողը իմ սիրասուն,
Եվ կկերտեմ նրա պատվին դամբան-բլուր վայելչագույն,
Թաղման կարգը կը կատարեմ ես վայելուչ և իմ մորը մարդու կտամ»։

Այդպես ասաց նա իր խոսքը և անդ նստեց։ Իսկույն ևեթ նրանց առաջ
Կանգնեց Մենտորն, որ ընկերն էր Ոդիսևսի մեծախորհուրդ։
Նա, նավերով հեռանալիս, պատվեր տվեց տանն իր ամբողջ՝
Լսել, անսալ միշտ ծերուկին, իսկ Մենտորին՝ պահպանել տունը խնամքով։
Արդ՝ նա սրտով բարյացակամ, դիմեց նրանց և խոսք ասաց.
230«Հիմա լսեք դուք նաև ինձ, իթակեցիք, ինչ կասեմ ձեզ.
Թո՛ղ չլինի այսուհետև ոչ մի խոհեմ կամ ողորմած, հեզաբարո,
Մականակիր վեհ թագավոր, և նրա սիրտն արդարություն թող չիմանա,
Այլ միշտ դաժան թող լինի նա, թող բռնություն միշտ կատարի նա անխնա,
Քանզի ոչ ոք այս մարդկանցից էլ չի հիշում Ոդիսևսին աստվածափառ,
Որ իշխում էր սրանց վրա հեզաբարո և միշտ արդար, ինչպես մի հայր։
Բայց ես նպերտ խոսնայրներին չեմ նախատում այսօր բնավ,
Որ բռնություն են կատարում նենգապատիր ու վիսաբար.
Թեպետ գույքն են Ոդիսևսի նրանք լափում ապօրինի,
Վտանգելով գլուխն իրենց, և խոսում են, որ նա երբեք էլ ետ չի գա,
240Բայց մեղապարտ ես կհաշվեմ ձեզ, ազգովի, զի բոլորըդ,
Այստեղ նստած մունջ ու լռիկ, խոսք չասացիք, չզսպեցիք ամենևին
Խսոսնայրներին սակավաթիվ, թեպետ շատ եք դուք իրապես բազմաթիվ»։

Այնժամ խոսեց առարկելով Լիոկրիտոսն Եվենորյան.
«Ի՞նչ խոսք էր այդ, որ ասացիր, ո՜վ խելազուրկ, գոռոզ Մենտոր,
Հորդորում ես, որ մեզ զսպի ամբոխն ամբողջ։ Դժվար է այդ.
Բյուր մարդիկ էլ չեն կարենա կռիվ մղել խնջույք անող մեր խմբի դեմ.
Անգամ եթե ետ գար ինքը՝ իթակեցի Ոդիսևսը դիցասնունդ,
Եվ կամենար սրտանց մի կերպ դուրս վռընդել այժմ իր տնից
Խնջույքի մեջ հրճվանք անող խոսնայրներին ազնվամեծար,
250Թերևս նրա վերադարձին չուրախանար նույնիսկ նրա կինն աննման,
Թեպետ կարոտ է ամուսնուն, և խայտառակ բախտ ունենար Ոդիսևսը,
Թեկուզ նրան այդ կռվի մեջ բազմությունները օգնեին։
Հիմա՜ր բան էր, որ ասացիր։ Ցրվե՛ք, մարդի՛կ, և ետ դարձեք ձեր գործերին։
Թող որ հոգան Տելեմաքի ուղևորումն Հալիթերսեսն ու քաջ Մենտորն,
Որ վաղեմի և մտերիմ ընկերներն են նրա մեծ հոր։
Սակայն, կարծեմ, դեռ շատ երկար Իթակեում նա կնստի՝ համբավ ու լուր
Հավաքելով, քանզի երբեք չի գնալու նա ճանապարհն իր ցանկացած»։

Այդպես ասաց և արձակեց նա ժողովը։ Ցրիվ եկան
Եվ հեռացան բոլորն իսկույն՝ ամեն մեկը արագ գնաց դեպի իր տուն։
260Իսկ խոսնայրներն՝ աստվածազարմ Ոդիսևսի տուն գնացին։
Բայց Տելեմաքն ուղղվեց, գնաց ավազածիր ծովի ափով։
Անդ նա ծովի ճերմակ ջրով լվաց ձեռքերն և աղոթեց Աթենասին.
«Գեթ ինձ լսիր, աստված անմահ, որ տունը մեր երեկ եկար,
Պատվեր տվիր, որ ես նավով ճանապարհվեմ ծովի վրա օդագույն,
Եվ հարցուփորձ անեմ ուրեք անհետացած իմ ծնող հոր դարձի մասին,
Մինչ աքեյանք այդ ամենին խոչընդոտ են ու խափանող,
Եվ մանավանդ՝ խոսնայրները անչափ նպերտ ու վիսացող»։

Այդպես ասաց՝ աղերսանքով։ Եվ Աթենասը մոտեցավ իսկույն նրան՝
Անդ իր ձայնով ու կեցվածքով Մենտորի տեսքը ընդունած,
270Դարձավ նրան նա բարձրաձայն ու խոսքն ասաց այս թևավոր.
«Տելեմաքո՜ս, այսուհետև լինելու չես բնավ վախկոտ և կամ պանդույր.
Եթե իրոք համառ ոգին քո ազնիվ հոր հատուկ է քեզ,
Որպիսին էր նա գործի մեջ և իր խոսքով ամենուրեք,
Այնժամ անշուշտ քո ճանապարհը կը լինի հնարավոր։
Բայց եթե դու զավակը չես Պենելոպի կամ որդին չես Ոդիսևսի,
Ես հույս չունեմ, որ հիրավի դու հասնես քո փափագին։
Իրավ, չէ՞ որ զավակներից՝ շատ քչերն են իրենց ծնող հորը նման,
Իսկ մեծագույն մասը հորից վատթար է միշտ։ Միայն քչերն են գերազանց։
Եվ եթե դու այսուհետև չես լինելու վախկոտ ու վատ, խենթ ու տհաս,
280Քանզի բնավ զրկված չես դու Ոդիսևսի բարձր խելքից.
Հույս կա արդեն, որ դու իրոք կկատարես քո գործը այդ։
Ուստի և դու անմիտ, հիմար, խոսնայրների քմայքների
Ու դավանքի մասին բնավ այսուհետև չմտածես։
Խենթ են նրանք և անարդար ու չեն զգում պատիժը ժանտ, մահն ահավոր,
Որոնք արդեն մոտալուտ են, և մեկ օրում կկործանվեն նրանք դաժան։
Մինչ հեռու չէ, ոչ էլ անհաս, ճանապարհն այն, որին տենչում ես դու այդպես,
Քանզի ինձ պես, ահավասիկ, դու հայրական ընկեր ունես հավատարիմ։
Արդ, քեզ մի նավ արագընթաց ես կը գտնեմ, ինքս էլ կը գամ քեզ ուղեկից։
Իսկ դու հիմա շուտ տուն գնա, խոսնայրների հետ եղիր անդ։ Բայց քեզ համար
290Թող պատրաստեն պարեն, պաշար և ամեն ինչ զամբյուղների մեջ զետեղեն։
Կարասներում հեղեն գինի, ամուր, կաշվե տկերի մեջ՝
Թող որ լցնեն գարե-ալյուր՝ կերն ու կորովը միշտ մարդկանց։
Իսկ ես շուտով ազգի միջից կընտրեմ փորձված հոժարակամ
Ծովապարփակ Իթակեում շա՜տ կան նավեր և՛ նոր, և՛ հին, թիավարներ.
Ու նրանցից ես քեզ համար լավագույնը կընտրեմ անշուշտ,
Եվ այն հապճեպ մենք կըսարքենք ու կձըգենք լայն ծովի մեջ»։
Այդպես ասաց վեհն Աթենաս՝ դուստրը Զևսի։ Տելեմաքոսն
Էլ բնավին չդանդաղեց, երբ աստծո ձայնը լսեց.
Դարձավ, գնաց նա դեպի տուն՝ սրտով տխուր ու վշտաբեկ
300Եվ իր տան մեջ անդ նա գտավ խոսնայրներին ամբարտավան,
Որոնք քերթում էին այծեր, խանձում էին պարարտ խոզեր լայն բակի մեջ։
Կանգնեց իսկույն Անտիոոսը և ժպտալով դեպ Տելեմաքն ուղիղ գնաց,
Ձեռքը նրա ամուր բռնեց, դարձավ նրան և խոսք ասաց.
«Տելեմաքո՛ս դու սնապարծ, նպերտախոս, քենդ անզուսպ և մոլեգին,
Չար դավանքը քո գործերի ու խոսքերի զուր ես պահում դու կրծքիդ տակ,
Այլ սրտաբաց կե՛ր ու խմիր, ինչպես առաջ։ Իսկ աքեյանք, լավ իմացիր,
Ամենայն ինչ կպատրաստեն ու քեզ կտան ճեպընթաց նավ,
Թիավարներ ընտիր ու քաջ, որպեսզի դու փութանակի
Գնաս և սուրբ Պիլոս հասնես ու գերազնիվ քո հոր մասին լուր ստանաս»։

310Եվ Տելեմաքը խելացի պատասխանեց ու խոսք ասաց.
«Ոչ, Անտիոոս, ձեզ պես նպերտ և վիսացող, չար մարդկանց հետ ես չեմ կարող
Խնջույքի մեջ մեկտեղ նստել, ուրախանալ հանգիստ սրտով։
Բավ չէ՞, որքան մինչև այսօր կայքն իմ բազում և մեծարժեք
Ոչնչացրիք դուք, խոսնայրներ, երբ որ դեռ ես մանուկ էի։
Իսկ այժմ արդեն, երբ մեծ եմ ես, լավ հասկացա խոսքն ու խորհուրդը խելացի։
Հոգիս ներքուստ վառվում է այժմ քաջարությամբ մի առնական,
Փափագում եմ, ուր որ լինեմ, թափել դաժան մահն ու աղետը ձեր գլխին,
Թեկուզ Պիլոս ես հեռանամ, թեկուզ այստեղ՝ հենց մեր ազգի մեջ ես մնամ։
Ես կգնամ, և չի լինի զուր, անպտուղ, իմ հորինած այդ ճանապարհն,
320Բայց ուրիշի նավի վրա, իսկ ես չունեմ ո՛չ թիավար և ո՛չ էլ նավ.
Մինչ ձեզ համար իմ այդ վիճա՜կն էր ցանկալի և շահավետ»։
Այդպես ասաց, թեթևորեն ձեռքը հանեց ձեռքի միջից Սնտինոոսի։
Խոսնայրները շարունակում էին տան մեջ խնջույքն ուրախ,
Ծաղրում էին նրանք նրան, խոսքեր ասում հայհոյական.
Եվ, օրինակ, երիտասարդ նպերտներից շատերն էին այսպես խոսում.
«Կատակ հո չի՞, որ Տելեմաքն մահ և կորուստ է մեզ նյութել,
Չէ՞ որ իրեն լավ պաշտպաններ պետք է բերի նա Պիլոսից ավազածիր,
Կամ թե նույնիսկ Սպարտայից. այնտեղ գնալ փափագում է նա սաստկապես։
Գուցե նաև նա միտք ունի գնալ դեպի բերրի երկիրն այն՝ Էփիրե,
330Որ այնտեղից կործանարար և մահացու թույնը բերի նա մեզ համար
Եվ այն, գինու ամանի մեջ գաղտ խառնելով, մեզ բոլորիս աստ կոտորի»։
Կամ այսպիսի խոսք էր ասում մեկն ու մեկը ամբարտավան ջահելներից.
«Արդ, ո՞վ գիտի, գուցե և նա, ճամփա ելած նավի վրա իր լայնանիստ,
Հար շրջելով, հեռու սիրած իր մարդկանցից՝ հանց Ոդիսևսն, ոչընչանա։
Այդպես սակայն մեզ կստեղծի հույս ու խոնջանք նա չափազանց,
Քանզի նրա գույքերն ամբողջ մենք մեր միջև պիտ բաժանենք, իսկ տունն անբախտ
Կտանք իր մորը իշխելու, նաև նրան, ով նրա հետ ամուսնանա»։
Այդպես դատում էին նրանք։ Իսկ նա մտավ իր հոր մառանը բարձր ու լայն,
Ուր կուտակված պահվում էին ոսկի, պղինձ և մեղր անուշ,
340Հագուստեղեն՝ սնդուկներով, անուշաբույր շատ-շատ յուղեր։
Հենված պատին՝ անդ շարեշար կանգնած էին բազմաբազում կարասները
Համեղահամ և հնամյա քաղցր գինու, իսկ նրանց մեջ անապական,
Աստվածային խմիչքը կար, որ կսպասեր Ոդիսևսին,
Երբ որ բազում փորձանք կրած՝ նա ետ դառնար հայրենի տուն։
Մառանը այդ երկփեղկանի, ամրակառույց և պինդ փակող մեկ դուռ ուներ.
Գիշեր, ցերեկ, անդուլ նրան միշտ հսկում էր մառանապանն.
Հավատարիմ, Պիսենորյան Օպսի դստրիկն՝ Եվրիկլիան։
Սա ամեն ինչ պահպանում էր խելքով, կամքով և բազմափորձ հոգածությամբ։
Տելեմաքոսն ասաց նրան՝ ներս կանչելով դեպի մառանն.
350«Լցրու, մայրիկ, կճուճներից ինձ լավ գինին քաղցրանուշիկ,
Համեղահամ ու գերհաճո, որը պահում ես դու այստեղ՝
Մտահոգված միշտ այն դժբախտ մարդու մասին, ե՞րբ պիտի գա մի օր արդյոք
Ոդիսևսը աստվածազարմ՝ խուսափելով իր օրհասից ու ժանտ մահից։
Տասնևերկու կճուճ լցրու և խուփերով ամուր ծածկիր։
Լցրու նաև գարե ալյուրը պարկերի մեջ ամրակար.
Ընդամենը դու աղացած գարին պետք է լցնես քսան չափ.
Այս ամենը պետք է միայն դո՛ւ իմանաս։ Այդ բոլորը մի կողմ դու դիր,
Երեկոյան ես կը վերցնեմ, երբ իր սենյակը վերնատան
Մտահոգված մայրս գնա՝ այնտեղ հանգիստ քուն մտնելու։
360Արդ՝ մեկնում եմ ես Սպարտա, նաև Պիլոս ավազածիր,
Որ հարց անեմ դարձի մասին իմ սիրած հոր, գուցե լսեմ որևէ բան»։
Այդպես ասաց։ Եվրիկլիա սիրող դայակն խիստ լաց եղավ ու հեկեկաց.
Նա խորախոր հառաչանքով նրան դիմեց ու թևավոր այս խոսքն ասաց.
«Ի՞նչ ես ասում, այդ ինչ միտք է մտել գլուխդ, սիրասուն դու իմ որդյակ.
Ախ, ինչո՞ւ ես գնում ուրիշ դու երկրներ։ Չէ՞ որ միակ
Սիրելին ես մեր մինուճար։ Դու լավ գիտես, որ հայրենի երկրից հեռու
Անդ այլազգի մարդկանց մեջ զուր կործանվեց մեր Ոդիսևսը աստվածազարմ։
Մինչդեռ սրանք, հենց որ մեկնես դու այստեղից, կհորինեն գործ չարադավ,
Որ կործանեն քեզ նենգաբար, ու իրար մեջ կը բաժանեն գույքն այս ընտիր։
370Ոչ, մի՛ գնա, նստի՛ր, հսկի՛ր դու քո գույքին։ Հարկավոր չէ, որ դու կրես
Ծովերի մեջ սին, անպտուղ աղետ ու ցավ և թափառե՞ս երկրե֊երկիր»։
Եվ Տելեմաքը խորիմաց նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց.
«Հանգի՛ստ եղիր, դայակ, առանց աստվածների չի ընդունված վճիռը այս։
Միայն երդվի՜ր, որ այդ մասին բնավ ոչինչ դու չես ասի սիրած մորն իմ
Մինչև չանցնի իմ մեկնելուց տասնևմեկ օր կամ տասներկու,
Կամ մինչև որ ինքն ինձ հիշի և կամ լսի, որ մեկնել եմ ես անհապաղ,
Որպեսզի նա լացուկոծով չփչացնի դեմքն իր չքնաղ»։

Այդպես ասաց։ Եվ սրտավը երդվեց իսկույն մեծ երդումով աստվածների։
Իսկ երբ երդվեց նա ջերմաձայն ու կատարեց երդումն ահեղ,
380Կճուճները համեղահամ գինին լցրեց նա անհապաղ
Եվ ամրակար պարկերի մեջ գարի ալյուրը լի լցրեց։
Իսկ Տելեմաքը տուն դարձավ, խոսնայրներին անդ միացավ։

Սակայն այլ գործ մտքով անցավ պայծառաչյա աստվածուհի Աթենասի։
Տեսքն ընդունած Տելեմաքի՝ շրջեց, անցավ քաղաքն ամբողջ
Եվ ուղղակի ամեն մարդու, ում հանդիպեց, նա պատվիրեց,
Որ հավաքվեն երեկոյան արագընթաց նավի վրա։
Փըրոնիոսի գեղեցկատես քաջ զավակից՝ Նոեմոնից
Նա ճեպընթաց մի նավ խնդրեց, իսկ նա սիրով խոստացավ տալ։
Մինչ արեգակը մայր մտավ, փողոցներին խավարն իջավ։
390Արագ նավը ծով ձգեցին ու բարձեցին հարմարանքը նրա վրա,
Ծովի ափին նավը կանգնեց, որին մոտիկ հավաքվեցին ժիր նավաստիք,
Եվ նրանցից ամեն մեկին քաջալերեց աստվածուհին։

Այլ բան նաև մտքով անցավ Աթենասի, պայծառաչյա աստվածուհու.
Դեպ ապարանքն աստվածակերպ Ոդիսևսի քայլեց, գնաց
Եվ անդ բոլոր խոսնայրներին խնջույքի մեջ նա ներշնչեց քաղցրանուշ քուն,
Խիստ շփոթեց նրանց հոգին ու դեն ձգեց նրանց ձեռքից գավաթ ու թաս։
Նրանք իսկույն ցրիվ եկան քաղաքի մեջ քուն մտնելու, այլևս երկար
Չը կարեցան այնտեղ նստել, քանզի քունն էր արդեն փակում նրանց աչքերն։
Մինչ Աթենաս պայծառաչյա աստվածուհին այդ ժամանակ,
400Նմանվելով քաջ Մենտորին՝ թե՛ իր ձայնով և թե տեսքով,
Տելեմաքին, պերճակառույց տնից նրան դուրս կանչելով, այսպես ասաց.
«Քո նավաստիք, Տելեմաքոս, պատրաստ են այժմ ծովի ափին
Եվ թիերի մոտ են հիմա, սպասում են քո պատվերին.
Գնա՜նք շուտով, որ անտեղի ճանապարհը մեր չուշանա»։
Այդպես ասաց, առաջ անցավ, արագ քայլեց, Պալաս Աթենասը։
Հետևելով աստվածուհուն՝ արագ ու ժիր գնաց և ինքը Տելեմաքն։
Իսկ երբ նրանք եկան հասան արագընթաց նավին այնտեղ, լայն ծովի մոտ,
Գտան իսկույն ծովի ափին թիավարող նավորդներին երկայնամազ։
Տելեմաքի սուրբ զորությունն այնժամ նրանց իր խոսքն ասաց.
410«Եկեք շուտով, բարեկամներ, գնանք, բերենք ճանապարհի պաշարը մեր.
Որը պատրաստ է մեր տան մեջ, մայրս սակայն այդ չգիտի,
Այլև ոչ ոք ստրուկներից։ Բայց մեկը կա, որ լսել է գործի մասին»։

Այդպես ասաց, առաջ անցավ։ Նրանք նրան հետևեցին
Ու, ամեն ինչ հավաքելով, հանց պատվիրեց Ոդիսևսի սիրած որդին,
Բերին, դրին նավի վրա, որը ուներ ամրակառույց տախտակամած։
Տելեմաքը նավ բարձրացավ, իսկ Աթենասն առաջ անցավ
Եվ անդ բազմեց նավախելին ու նրա մոտ այնտեղ նստեց Տելեմաքը։
Թիավարներն արձակեցին նավակապերն ու կառաններն,
Ապա իրենք շատ բարձրացան ու նստեցին նստիքներին։
420Աթենասը պայծառաչիս նրանց այնժամ ուղենպաստ հողմ շնորհեց,
Եվ աղմըկեց մուգ ու մթին ծովի վրա հանկարծ Զեփյուռը խստաշունչ։
Նավորդներին հորդորելով՝ հրամայեց Տելեմաքոսը խորիմաց
Կարգի բերել նավասարքը։ Նրանք, նրան հնազանդված,
Կայմն եղևնյա վեր բարձրացրին և տնկեցին իր բնի մեջ
Ու կապեցին այնուհետև չվաններով հաստատ ու պինդ,
Իսկ փոկերով լավ ոլորված վեր հանեցին առագաստը շողշողենի։
Հողմը փչեց մեջտեղն ուղիղ առագաստի, և նա իսկույն փքվեց ուժգին,
Ու նետվեցին աղաղակող մութ ալիքները ցռուկին սահող նավի,
Բայց թռչում էր նավը առաջ՝ խոր ճեղքելռվ ճանապարհն իր ջրի միջով։
430Մինչ սևաթույր արագ նավի ապավանդակն հարդարելով՝
Դուրս հանեցին նրանք այնտեղ սարկարանները գինով լի
Եվ զոհ-զենում կատարեցին աստվածներին հավերժակյաց,
Նամանավանդ Զևսի դստրիկ պայծառաչյա Աթենասին։
Ամբողջ գիշեր և առավոտ ճեղքում էր նավը մութ ծովում ճանապարհն իր։

Երգ երրորդ։ Պիլոսում

1Արևն արդեն, դուրս ելնելով գեղեցկատես ծովի խորքից,
Վեր բարձրացավ դեպ երկինքը պղնձափայլ, որ պտղավետ երկրի վրա
Լույսն իր սփռի անմահներին, նաև մարդկանց մահկանացու։
Մինչդեռ նրանք եկան հասան գեղեցկաշեն Պիլոս քաղաքը Նելևսի։
Այնտեղ բնիկ պիլոսացիք թուխ եզներից փարթամ զոհեր էին քերում
Ու կոտորում երկրասասան ու սևահեր մեծ աստըծուն։
Շարված էին ինը շարքով, ամեն մեկում հինգ հարյուր մարդ,
Եվ ամեն մի շարքի դիմաց ինը ցուլ եզ կար խողխողված,
Ընդերքն ուտում էին իրենք, իսկ աստըծուն՝ այրում էին թիկնամասեր։
10Նավորդները անդ ափ հասան, առագաստը և նավի սարքը համաչափ
Հավաքեցին, նավը ամուր կառանեցին ու քայլեցին դեպի ցամաք։
Տելեմաքոսն իջավ նավից, իսկ Աթենասը առջևից անցավ նրա։
Նախ դիցուհին պայծառաչյա նրան դարձավ և խոսք ասաց.
«Տես, Տելեմաք, գեթ մազաչափ չպետք է դու վախկոտ լինես.
Նրա համար դու ծովն անցար, որ գեթ մի բան քո հոր մասին աստ իմանաս։
Եվ արդ հիմա ուղիդ գնա դեպ ձիազուսպ Նեստորը ծեր.
Տեսնենք, արդյոք նա որպիսի՞ մտքեր ունի իր սրտի մեջ։
Խնդրիր նրան, թող քեզ ասի ճշմարտությունը բացահայտ,
Իսկ նա ստել չի կամենա, ճշմարտախոս է չափազանց»։
20Նրան իսկույն պատասխանեց ու խոսք ասաց Տելեմաքոսը բանիմաց.
«Բայց ես, Մենտոր, ինչպե՞ս գնամ, ինչպե՞ս պիտի դիմեմ նրան.
Հմուտ չեմ ես և խելացի ճառեր ասել ես չը գիտեմ,
Եվ վերջապես ամոթ է, որ ես, նորատիս, հարցմունք անեմ աստ մեծերին»։
Եվ խոսք ասաց նրան կրկին պայծառաչյա աստվածուհին.
«Մասամբ ինքդ, ով Տելեմաք, ասելիքդ քո սրտի մեջ կը մտածես,
Եվ մասամբ էլ աստվածը քեզ կներշնչի, քանզի, կարծեմ,
Դու ծնված չես կամ սնված չես առանց կամքի աստվածների»։

Ասաց, ապա արագ քայլեց, գնաց Պալլաս Աթենասը։
Տելեմաքոսն էլ հետևից։ Այդպես եկան այնտեղ հասան,
30Ուր ժողովն էր պիլոսացոց։ Իր որդոց հետ ծեր Նեստորն էր այնտեղ բազմած,
Շուրջը նրա խնջույք էին սարքում այնտեղ ծանոթներն իր
Եվ տապակում էին միսը ոչ խորոված պատրաստում շամփուրներով։
Երբ հյուրերին նրանք տեսան, շուտ ընդառաջ ելան նրանց
Ու ձեռք տալով, ողջունեցին ու խնդրեցին նստել իսկույն։
Բայց առաջինը մոտ գնաց Պիսիստրատը Նեստորածին,
Ձեռքը բռնեց նա երկուսի, բազմեցրեց խրախճանքի
Նուրբ և փափուկ մորթու վրա, ավազածիր ծովի ափին,
Անդ, առընթեր իր մեծ եղբայր Թրասիմեդին և իր մեծ հոր։
Այնուհետև փորոտիքից նրանց բաժին առաջարկեց,
40Գինի լցրեց նա գավաթը ոսկենկար ու, ողջույնի խոսք ասելով,
Դիմեց Պալլաս Աթենասին՝ ասպարակիր Զևսի դստերն.
«Հյուր այլազգի, ա՛ռ բաժակը և աղոթի՛ր Պոսիդոնին իշխանազոր.
Քանզի այստեղ, զոհաբերման այս խնջույքին, զուգադիպեց գալուստը ձեր։
Իսկ երբ որ դու հեղումն անես և աղոթես, ինչպես պատշաճ է օրենքով,
Այս մեղրանուշ գինով թասը տուր և դրան, որ նա նույնպես հեղումն անի,
Քանզի և նա, համոզված եմ, աղոթում է անմահներին,
Որովհետև բոլոր մարդիկ կարիքն ունեն աստվածների։
Մինչ փոքրագույնն է նա քեզնից, բայց ինձ հետ մեկ հասակի է,
Ուստի և ես արդ՝ նախապես քեզ եմ տալիս այս բաժակը ոսկեքանդակ»։

50Այդպես ասաց ձեռքը դրեց ոսկի բաժակն անուշ գինով։
Հաճույք զգաց վեհ Աթենասն, որ մեծարողն արդարացի
Նախ և առաջ մեկնեց իրեն գինով լցված գավաթն ոսկի,
Եվ Պոսիդոն մեծ արքային աղոթքն ուղղեց նա ջերմեռանդ.
«Լսի՛ր գեթ ինձ դու, երկրակալ ո՜վ Պոսիդոն, մի մերժիր մեզ.
Երբ ջերմաջերմ աղոթում ենք, մեր աղերսանքը կատարիր։
Նախ շնորհիր դու Նեստորին և իր որդոց փառք ու պատիվ,
Այնուհետև տուր դու նաև պիլոսացոց պերճ հատուցում,
Որ ձոնեցին հարյուրաեզ զենումը քեզ ու պարգևներ պերճապատիվ։
Թող որ և ես ու Տելեմաքն ետ դառնանք շուտ, կատարելով մեր գործը այն,
60Որի համար եկել ենք այժմ նավի վրա արագընթաց ու սևաթույր»։

Այդպես ահա նա աղոթեց, ինքն էլ հեղումը կատարեց,
Ապա հանձնեց Տելեմաքին գեղեցկափայլ ու կրկնականթ գավաթը այն։
Ու աղոթեց այդպես և նա՝ Ոդիսևսի սիրած որդին։
Այնժամ նրանք, խորովելով, դուրս քաշեցին թիկնամիսը շամփուրներից
Ու բաշխեցին բաժինները, կատարեցին խնջույքը պերճ ու փառավոր։
Երբ լիուլի նրանք կերան ու հագեցան կերուխումով,
Նեստորն այնժամ, գերենացի ձիավարը, դիմեց նրանց ու խոսք ասաց.
«Արդեն հիմա, երբ հյուրերը հագեցած են կերուխումով,
Հարմար է աստ հարցմունք անել, ո՞վ են նրանք։ Արդ՝ ո՞վ եք դուք,
70Հյուր եկվորներ։ Որտեղի՞ց եք դուք լող տվել հորդ ուղիով,
Ի՞նչ գործ ունեք։ Գուցե միայն դեգերում եք դուք ընդունայն,
Հանց ծովահեն ավազակներ, որ թափառում են ծովերում
Եվ, կյանքն իրենց վտանգելով, միշտ աղետներ են այլազգի մարդկանց հասցնում»։

Պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց,
Որ խիզախ էր արդեն հիմա, խիզախությունը ներշնչեց ինքն Աթենասն,
Որպեսզի նա հարցմունք անի անհետացած իր հոր մասին
Ու այդպիսով մարդկության մեջ փառք վաստակի ազնվափայլ։
«Ո՜վ դու Նեստոր Նելևսածին, դու աքեյանց փառք ու պարծանք.
Հարց ես տալիս, որտեղի՞ց ենք մենք իրապես, արդ՝ կպատմեմ քեզ այդ իսկույն։
80Եկել ենք մենք Իթակեից, որ գտնվում է Նեյոն լեռան շրջակայքում։
Իսկ գործը մեր, որ քեզ կասեմ, կամայնական գործ չէ բնավ,
Լուր եմ փնտրում կամ մի համբավ, որպեսզի ես գեթ իմանամ
Դարձի մասին իմ ծնող հոր՝ բազմաչարչար Ոդիսևսի,
Որն, ասում են, քեզ հետ մեկտեղ անդ կռվելով, Տրոյա քաղաքը ավերեց։
Չէ՞ որ գիտենք մենք բոլորի վերաբերմամբ, որ կռվել են տրոյացոց դեմ,
Եվ ով՝ որտե՛ղ ոչնչացավ չար օրհասով իր դժընդակ։
Մինչդեռ նրան Կրոնոսյանը սահմանեց մահ, անհայտ կորուստ,
Քանզի ոչ ոք այժմ չի կարող ուղիղն ասել, ո՞ւր կործանվեց նա իսկապես.
Արդյոք կորավ նա ցամաքո՞ւմ՝ չա՜ր անողոք մարդկանց ձեռքով,
90Թե՞ ծովերում, Ամփիտրիտի բուռն հոսանքի ալիքներում մրրկացայտ։
Եվ արդ՝ հիմա ընկած եմ քո ծնկների մոտ. արդյոք դու չե՞ս բարեհաճի
Գեթ ինձ հայտնել նրա թշվառ մահվան մասին, եթե, հարկավ,
Տեսել ես դու այդ քո աչքով կամ լսել ես մեկն ու մենից թափառական։
Ավա՜ղ, իրոք տարաբախտ էր մայրը ծնել նրան այդպես։
Սակայն բնավ չը պաճուճես ինձ հարգելով կամ ցավակից լինելով ինձ,
Այլ ամեն բան, ինչ տեսել ես դու քո աչքով, ճիշտը պատմիր.
Աղաչում եմ, եթե իրոք երբևիցե Ոդիսևսը՝ հայրս ազնիվ,
Անդ, Տրոյայում, որ կրել եք դուք՝ աքեյանք, բյուր տառապանք,
Կատարել է քեզ խոստացածը իր գործով կամ իր խոսքով, այդ այժմ հիշիր
100Եվ ամեն բան ճշմարտացի ու մի առ մի դու ինձ պատմիր»։

Պատասխանեց իսկույն նրան ծեր Նեստորը, ձիավարը գերենացի.
«Ոհ, բարեկամ, ինձ դու սրտանց հիշել տվիր այն աղետներն,
Որ այն երկրում միշտ քաշեցինք մենք՝ աքայեանց զավակներս անպարտելի,
Եվ այն, որքա՜ն խոր տառապանք մենք կրեցինք ծովում իբրև ավարառու՝
Հար շրջելով նավերի մեջ, որոնց իշխողն Աքիլլեսն էր Պելևսածին,
Եվ այն, որքա՜ն ցավեր տեսանք մենք Պրիամոս թագավորի
Մեծ քաղաքի մոտ մարտելիս։ Եվ այնտեղ էլ կոտորվեցին քաջերն հզոր.
Պառկած է անդ քաջամարտիկ Էասը մեծ, այնտեղ է և Աքիլլեսը,
Այնտեղ է և Պատրոկլոսը՝ խորհրդականն աստվածակերպ,
110Այնտեղ է և սիրատենչիկ զավակը իմ՝ Անտիլոքոսը զորավոր,
Որը վազում էր գերազանց, պատերազմող էր աննման։
Այդ չէ միայն, մենք կրել ենք բյուրաբազում և այլ տանջանք ու աղետներ,
Եվ մարդկանցից մահկանացու ո՞վ կարող է խոսքով պատմել ամենը այդ։
Եթե նույնիսկ աստ մնայիր դու հինգ տարի կամ վեց տարի և անընդհատ
Հարց անեիր, թե որքա՞ն են կրել փորձանք աստվածազարմ աքեացիք,
Էլի ոչինչ դեռ չիմացած՝ պիտ փախչեիր դեպ հարազատ երկիրը քո։
Եվ շարունակ, ինը տարի, բյուր նենգությամբ շուրջը նրանց հորինեցինք
Աղետ, փորձանքը չարամանկ, մինչև ուժով գործն ավարտեց Կրոնոսյանն։
Եվ բնավին ոչ ոք այնտեղ չէր մտածում և չէր կարող
120Հավասարվել խելքով դյուցազն Ոդիսևսին, և հռչակված էր չափազանց
Հնարքներով իր խորամանկ նա՝ հայրը քո, եթե իրոք ճիշտ է միայն,
Որ դու նրա զավակն ես։ Ես զարմանքով նայում եմ քեզ.
Ճիշտ որ, նույնիսկ խոսքով ես դու նրան նման։ Եվ հիրավի, ո՞վ կկարծեր,
Թե կարող է քեզ նման մի երիտասարդ ասել այդքան խելոք խոսքեր։
Մինչ մենք այնտեղ, համենայն դեպս, ես, Ոդիսևսն աստվածակերպ՝
Ժողովի մեջ կամ խորհրդում չենք հակասել միմյանց երբեք,
Այլ միաբան միտք ենք արել՝ անդ խորիմաց և համերաշխ,
Ինչպե՞ս պետք է ղեկավարել աքեյացոց, որ լավ գնա ամեն մի գործ։
Սակայն երբ մենք կործանեցինք Պրիամոսի մեծ քաղաքը բարձրապարիսպ
130Ու նավերով ճամփա ընկանք, երբ որ ցրեց աստվածն այնժամ աքեացոց,
Զևսն իր սրտի մեջ սահմանեց, որ վատաբախտ լինի այդ դարձը արգիյանց,
Քանզի իրոք ոչ-բոլորը արդար էին և իմաստուն։
Եվ նրանցից շատ շատերը արժանացան թշվառագույն ժանտ վիճակի,
Որովհետև պայծառաչյա դուստրը մեծ հոր, լի զայրույթով,
Ատըրևսի երկու հզոր որդոց միջև ցանել էր ոխը գժտության։
Եվ արդ՝ նրանք, երբ արևը մայր մտնելիս անդ կանչեցին մեծ ժողովի
Աքեացոց ամենեքյան, մինչ զո՜ւր էր այդ և անկանոն, հանիրավի,
Եվ երբ եկան բոլոր որդիք աքեացոց, սակայն գինով խիստ ծանրացած,
Խոսք խոսեցին, թե ինչո՞ւ է այդպես ժողովը գումարված։
140Եվ Մենելայն այդտեղ ահա պահանջ դրեց, ոը աքեյանք
Շուտ որոշեն վերադառնալ կրծքի վրայով լայն ծովերի։
Բայց հաճելի այդ չթվաց Ագամեմնոն թագավորին.
Հետաձգել նա կամեցավ դարձը զորքի, որ կատարի զենումը սուրբ,
Որպեսզի գեթ Աթենասի քենն ահավոր մեղմացնի։
Խելացնո՜ր. նա չիմացավ, որ չի կարող աստվածուհին հեշտ համոզվել,
Քանզի մտքերն հավերժակյաց աստվածների երբեք դյուրավ չեն փոփոխվում։
Այդպես նրանք կանգնած էին՝ հայհոյական եպերանքը իրար ուղղած։
Այդ ժամանակ ոտքի ելան սրընքագեղ աքեացիք
Եվ ահարկու աղմըկեցին, անհաճելի թվաց խորհուրդը երկպառակ։
150Ու գիշերն այդ մենք անցկացրինք՝ լի չար մտքով դեպի միմյանց։
Զևսն էր նյութում մեզ այդ աղետն, հանց պատուհաս։
Մյուս առավոտ՝ շատերն իրենց խոր նավերը սրբազնասուրբ ծով ձգեցին
Ու բարձեցին դրանց վրա կայքն ու կանանց գեղագոտի։
Սակայն մնաց իր տեղն համառ երկրորդ կեսը ժողովրդի
Իշխանազոր Ագամեմնոն Ատրիդեսի հետ միասին։
Մեզ հետ եղած կեսը սակայն խոր նավերով մեկնեց հապճեպ։
Եվ սլացան նավերն արագ, քանզի աստված հանդարտեցրեց ծովն անեզերք։
Իսկ երբ հասանք մենք Տենեդոս, զոհ ու զենում կատարեցինք՝
Դեպ հայրենիք շտապելով։ Զևսը սակայն դեռ միտք չուներ դարձի մասին։
160Դաժանորեն կրկին նյութեց նա մեզ համար վատթար կռիվ։
Ուստի ոմանք շուտ ետ դարձան ու շարժեցին իրենց նավերը կրկնակոր,
Հետևելով հնարագյուտ ու բազմափորձ Ոդիսևսին,
Ուղղվեցին դեպ Ատրիդես Ագամեմնոնն՝ այդպես նրան մեծարելով։
Իսկ ես այնժամ, շուրջս շարժվող իմ նավերով փախա առաջ՝
Իմանալով, որ նյութում է աստվածն արդեն նոր աղետներ։
Փախավ նաև քաջակորով Տիդեսյանը ընկերների հետ միասին։
Շարժվեց ապա խարտեշագեղ Մենելայը, Լեսբոս կղզում նա հասավ մեզ,
Որտեղ արդեն ճանապարհը մեր հեռագույն քննում էինք մենք իրար հետ՝
Ինչպե՞ս պետք էր ուղևորվել. ապառաժոտ Քիոս կղզուց
170Դեպի վերև՞, Պսիրիե կղզին՝ այն ձախ կողմում ունենալով,
Թե՞ հողմաշունչ Միմասին մոտ, բայց Քիոսից շատ դեպի ցած։
Աղերսեցինք մենք աստծուն, որ լավ նշան հայտնաբերի։
Եվ նա տվեց մեզ այդ նշանն՝ պատվիրելով, որ դեպ Եվբեա մենք գնանք՝
Ճեղքելով ծովը մեջտեղից, որ շուտափույթ փորձանքից մենք խուսափենք։
Մեր հետևից հողմը փչեց՝ խիստ սրընթաց և ուժգնակի,
Եվ սլացան նավերն արագ, հեշտ անցնելով ողջ ճանապարհը ձկնառատ.
Ու գիշերով եկան, հասան նավերն արդեն Գերեստ կղզին։
Երբ որ մեծ ծովը մենք անցանք, շատ եզների թիկնամսեր
Մենք զոհեցինք Պոսիդոնին։ Չորրորդ օրն էր, երբ Արգոսի նավակայան
180Նավերն հասցրին Տիդևսյան քաջ և ձիազուսպ Դիոմեդին։
Իսկ իմ նավը ես ուղղեցի դեպի Պիլոս։ Էլ չընդհատվեց
Քամին բնավ այն վայրկյանից, երբ առաքեց նրան աստված։
Այդպես եկա, ո՛վ իմ զավակ, ես անտեղյակ։ Եվ չգիտեմ, թե ո՞վ արդյոք
Աքեական մեծ քաջերից անդ ազատվեց կամ կործանվեց։
Ահավասիկ, որքան որ ես, մեր տանն նստած, գիտեմ այստեղ,
Դու կիմանաս, ինչպես հարկն է, և չե՛մ պահի ոչինչ թաքուն ես քեզանից։
Արդ, ասում են, որ հաջողակ տուն են դարձել միրմիդոնցիք քաջաղեղ,
Նրանք, որոնց առաջնորդն էր ազնիվ որդին աստվածազոր Աքիլլեսի։
Ողջ առողջ է և Փիլոկտետն, փառապսակ, հզոր որդին Պեասի։
190Ետ է բերել Իդոմենևսն պատերազմից հաջող փրկված զինվորներին
Իր հայրենի Կրետե կղզին, և նրանցից ծովն ոչ ոքի չի կլանել։
Ատրիդեսի մասին արդեն լսել եք դուք, թե ինչպես նա
Տուն է դարձել, ինչպես դժբախտ մահ է նյութել նրան Էգիսթը դժնաբար։
Սակայն և ինքը՝ դավադիր Էգիսթոսը, պատժվեց սաստիկ։
Որքա՜ն լավ է, երբ մնում է կործանվողի մահից հետո քաջ մի զավակ,
Քանզի որդին վրեժն առավ իր հայրասպան նենգ Էգիսթից,
Որ մեծափառ հորն էր նրա ոչնչացրել դաժանաբար։
Ո՜հ, սիրելիս, տեսնում եմ քեզ չքնաղ ու վեհ, քաջահասակ.
Պետք է այնքա՜ն խիզախ լինես, որ քեզ հիշեն միշտ ապագա սերունդները»։
200Եվ Տելեմաքը խորիմաց պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց.
«Ո՜վ դու Նեստոր Նելևսածին, դու աքեյանց գերամեծար փառք ու պարծանք.
Ճիշտ է, այո, վրեժն առավ նա իսկապես, և նրա փառքն աքեացիք
Կտարածեն երկրե-երկիր, այդ կիմանան սերունդները նաև գալիք։
Ո՜հ երանի և ինձ այնքան ուժ շնորհեն մեծ աստվածները,
Որ կարենամ վրեժն առնել ես ոճրագործ խոսնայրներից,
Որոնք անսանձ կատարում են մեր տանն հանցանք ու չար գործեր։
Բայց անմահներն չեն վիճակել ինձ այդպիսի բախտ ու բարիք,
Ո՛չ հեգ իմ հորն և ո՛չ էլ ինձ, ուստի պետք է, որ համբերեմ»։

Պատասխանեց ապա նրան գերանացի Նեստորն իշխան.
210«Բարեկամս, ինքդ այդ մասին հիշեցնելով, խոսք ասացիր,
Միշտ, ասում են, որ ձեր տան մեջ քո մոր համար խոսնակները բազմաբազում
Անվայել գործ են կատարում ու քարվականք՝ քո ցանկությանը հակառակ։
Բայց ինձ ասա, կամովի՞ ես դու հանդուրժում այդ ամենը,
Թե՞ ատում է քեզ ժողովուրդն, կամքով անմահ աստվածների։
Բայց ո՞վ գիտի, գուցե և գա Ոդիսևսը և փոխարենն այդ բռնության
Նրանց պատժի. ինքը միայն կամ աքեյանց հետ միասին։
Ախ, երանի՜ քեզ կամենար այնպե՜ս սիրել պայծառաչյա Աթենասը,
Ինչպես սրտանց հոգատար էր Ոդիսևսին նա մեծափառ
Այնտեղ՝ երկրում Տրոյական, ուր կրեցինք մենք տանջանքներ բազմապիսի։
220Ես, հիրավի, չեմ տեսել դեռ, որ աստվածները բացահայտ այդպես սիրեն.
Ինչպես նրան պաշտպանում էր անդ Աթենասը բացարձակ։
Եթե Պալլաս Աթենասը քեզ իսկապես օգներ այնպես,
Սեղեխներից շատերն այնժամ պիտ մոռնային ամուսնության մասին խորհել»։

Պատասխանեց նրան իսկույն Տելեմաքոսը իմաստուն.
«Ավա՜ղ, կարծեմ, կատարվի քո այդ խոսքերն, ո՜վ ծերունի.
Իրավ, մեծ գործ դու հայտնեցիր։ Զմայլված եմ ես մեծասքանչ։
Բայց այդ, գիտեմ, գլուխ չի գա, թեկուզ նույնիսկ աստվածները ցանկանան»։

Եվ Աթեսաս աստվածուհին պայծառաչյա այսպես խոսեց և խոսք ասաց.
«Այդ ի՞նչ խոսք էր, ով Տելեմաք, որ դուրս թռավ քո շուրթերից։
230Մարդուն աստված, թե կամենա, հեշտ կազատի նույնիսկ հեռուստ։
Ես, օրինակ, հույժ գերադաս կհամարեմ կրել բազում տանջանք ու վիշտ
Եվ տուն դառնալ իմ հայրենի, տեսնել այնտեղ վերադարձիս օրը բարի,
Քան ետ դառնալ և հարազատ օջախի մեջ ոչընչանալ,
Հանց կործանվեց Ագամեմնոնն Էգիսթոսի և իր կնոջ խարդախությամբ։
Սակայն մարդկանց մահկանացու, թեկուզ նույնիսկ շատ սիրելի,
Անկարող են փրկել անմահ աստվածները, երբ որ նրանց,
Մշտատխուր մահվան օրհասը հասնելով, հափշտակում է դժնաբար»։
Եվ Տելեմաքը խորիմաց պատասխանեց իսկույն նրան և ասաց.
«Թող որ, Մենտոր, էլ չխոսենք մենք այդ մասին, լոկ վիշտ է այդ պատճառում մեզ։
240Մինչդեռ նրա վերադարձն է այլևս բնավ անհուսալի,
Անմահներն են սահմանել մահ ու սև վիճակ այդպես նրան։
Ես ուզում եմ այլ բան խոսել, հարցմունք անել այժմ Նեստորին,
Քանզի չէ՞ որ գերազանց է նա բոլորից արդարությամբ և իր խելքով,
Եվ ասում են, որ իշխում է արդեն երրորդ նա սերունդին.
Նայվածքով էլ նա թվում է ուղիղ ինչպես անմահ աստված։
Պատմիր դու ինձ ճշմարտաբար, ո՛վ դու Նեստոր Նելևսածին,
Ինչպե՞ս մեռավ Ագամեմնոն Ատրիդեսը իշխանատեր,
Ի՞նչ կործանում սարքեց նրան Էգիսթոսը նենգապատիր,
Երբ սպանեց նա իրենից քաջ մի մարդու, ո՞ւր էր այնժամ Մենելայը։
250Գուցե չկար նա Արգոսում, այլ շրջում էր երկրներում նա այլևայլ։
Ուստի և նա համարձակվեց սպանությունն այդ կատարել»։

Պատասխանեց նրան Նեստոր ձիավարը գերենացի.
«Շա՜տ լավ, որդյակ, քեզ ամեն բան ես կպատմեմ արդարացի։
Ինքդ նաև հասկանում ես, թե իսկապես ինչ կլիներ,
Եթե իրոք Ատրևսորդին՝ Մենելայը խարտիշագեղ,
Տրոյայից ետ վերադարձած, Էգիսթին տան մեջ ողջ գտներ,
Նրան նույնիսկ մահից հետո երկրի վրա դամբան-բլուր չէին կանգնի,
Այլ պիտ միայն ընկած լիներ քաղաքից դուրս, դաշտերի մեջ,
Որ անողոք հոշոտեին նրան շներն և թռչունները գիշատիչ։
260Եվ արցունքն իր նրա համար թափելու չէր աքեացի և ոչ մի կին,
Անտեղի գործ նա կատարեց։ Երբ Իլիոնում վարում էինք մենք պատերազմ,
Նա անդորրիչ մի անկյունում՝ Արգոսի մեջ ձիառատ,
Ագամեմնի կնոջ սիրտն էր իր ճառերով հրապուրում։
Այդ նողկալի քարփականքին Կլիտեմնեստրան աստվածային
Սկզբներում համաձայն չէր, իբր անբասիր և ազնիվ կին,
Որի մոտ կար նաև գարուն. Ատրևսորդին իշխանազոր,
Դեպի Տրոյա արշավելով, պատվիրել էր նրան նայել միշտ իր կնոջ։
Սա, դիցակամ բախտի բերմամբ հրապուրվեց և անձնատուր եղավ կրքին,
Իսկ Էգիսթոսը երգչին այն աքսորեց դեպ ամայի կղզին հեռու,
270Ուր նա մնաց, և մարմինն իր բաժին դարձավ թռչուններին։
Մինչ հաճույքով իր տուն բերեց նա թագուհուն արդեն հոժար
Եվ կատարեց աստվածներին նա շատ զենում, թիկնամսեր այրեց բազում,
Զոհեց շատ-շատ նա նվերներ, նուրբ գործվածքներ և ոսկեղեն,
Քանզի ահեղ գործ կատարեց անակնկալ հաջողությամբ։
Այդ ժամանակ ես ու Ատրիդ Մենելաոսը միասին, որպես անխախտ
Բարեկամներ, դեռ Տրոյայից ետ դառնալիս, մեր ճանապարհն էինք անցնում,
Իսկ երբ հասանք մենք Աթենքի բարձունքի մոտ՝ սուրբ Սունիոն,
Հանդես եկավ ահեղաշունչ սլաքներով Փեբ-Ապոլլոնն.
Նա հարվածեց և սպանեց Մենելայի նավավարին,
280Օնետորյան Փրոնտիսին, որը նավի ղեկն էր վարում այդ միջոցին,
Եվ որն իրոք գերազանցն էր մահկանացու մարդկանց մեջ,
Իբրև նավի հմուտ վարիչ, երբ փոթորիկ էր բռնկվում։
Անդ կանգ առավ Մենելայը, թեպետ սաստիկ շտապում էր ճանապարհին,
Որ ընկերոջ թաղումն անի և մեծարանք տա լիովին։
Բայց երբ հետո ճամփա ընկավ նա մութ ծովում նավի վրա իր լայնանիստ
Ու ճեպընթաց եկավ, հասավ Մալիա բարձր հրվանդանին,
Հեռագոչ Զևսը կամեցավ ուղին նրա դժբախտ դարձնել
Եվ առաքեց շունչն աղմըկող ու կործանիչ ժանտ հողմերի։
Խիստ բարձրացան ու թնդացին մեծ ալիքներն, հանց բարձունքները լեռների,
290Այդպես ցրեց նավերը նա, որոնց մի մասն հասավ Կրետե,
Ուր կիդոններն են բնակվում՝ Յարդան, գետի հորձանքին մոտ։
Եվ կա այնտեղ, մութ ծովի մեջ, սեպեզր ու հարթ մի փոքրիկ ժայռ,
Որը սահմանն է Գորտինի ու կախված է ալյաց վրա։
Անդ նետում է Նոտն ալիքներ դեպի Փեստոս, դեպ հրվանդանն արևմտյան,
Որտեղ այդ ժայռը աննշան ետ է մղում ալիքները ահագնացայտ։
Ահա այդտեղ նավերն հասան, մինչ նավորդներն հազիվ մահից խուսափեցին։
Բայց նավերը, պինդ զարկվելով սեպ ժայռերին, խորտակվեցին.
Եվ նրանցից սևակտուց միայն հինգ նավ հողմ ու ալիք՝
Վերցրին տարան ու զարկեցին հեռու ափին Եգիպտոսի։
300Այդպես ահա Մենելաոսն իր նավերով այլալեզու ցեղերի մեջ
Հար թափառեց ու հավաքեց անհաշիվ գանձ, գույք և ոսկի։
Այնժամ ահա Էգիսթոսը տանն իր նյութեց ոճիրը ժանտ.
Ատրիդեսի մահից հետո նա յոթ տարի, անդ, ոսկեշատ Միկենեում
Թագավորեց, և ժողովուրդն էր հպատակ, հլու նրան։
Իսկ ութերորդ տարում, ինչպես մի պատուհաս, ինքն՝ Օրեստեսն աստվածակերպ,
Աթենքից ետ վերադարձավ և սպանեց իր հայրասպան
Նենգապատիր Էգիսթոսին, որն սպանել էր մեծափառ իր ծնող հորը։
Այնուհետև արգիացոց տվեց նա ճոխ մի հոգեհաց՝
Հանուն ահեղ, դաժան իր մոր և այն վախկոտ Էգիսթոսի։
310Եվ նույն այդ օրն եկավ, հասավ Մենելաոսն ահեղագոռ,
Որ բերել էր բյուր կայք ու գանձ, ինչքան որ բեռ վերցնում էին նրա նավերն։
Իրավ, և դու, իմ սիրելի, շատ մի շրջիր, տնից-տեղիցդ հեռացած,
Անտեր թողած կայքըդ ամբողջ՝ մարդկանց կամքին ամբարտավան.
Ո՜հ միգհւցե այդ գույքդ ողջ նրանք լափեն՝ իրարու մեջ բաժանելով,
Եվ միգուցե քո ճանապարհն անցնի ունայն և անպտուղ։
Արդ, քեզ խորհուրդ եմ ես տալիս, նաև պատվեր՝ գնալ դեպի Մենելաոսն։
Դեռ նոր է նա նավի վրա վերադարձել օտար երկրից ու մարդկանցից,
Որոնց միջից վերադարձի հույս ունենալ մարդ չի կարող,
Երբ ահավոր մրրիկներն են նրան նետել այնտեղ՝ հեռու,
320Այն ծովի մեջ, որտեղից նույն տարում անգամ թռչունները
Անկարող են թռչել ու գալ, քանզի մեծ է այն չափազանց ու ահռելի։
Եվ արդ հիմա պետք է գնաս դու քո նավով՝ նավորդներիդ հետ միասին։
Թե ցանկանաս, ճանապարհվիր դու ցամաքով, ես քեզ կտամ ձիեր ու սայլ
Ու կառաքեմ և իմ որդոց, որոնք իրոք քեզ կուղեկցեն
Մինչև չքնաղ Էակեդեմոն, ուր ապրում է Մենելայը խարտիշագեղ։
Այնտեղ նրան դու կաղերսես, որ պատմի քեզ գործը իրոք ճշմարտացի,
Թեպետև սուտ նա չի խոսի, քանզի մարդ է նա իմաստուն»։
Այդպես ասաց։ Մինչդեռ արևը մայր մտավ և ամենուր տիրեց խավար։
Իսկ Աթենասն՝ աստվածուհին պայծառաչյա, նրան դիմեց ու խոսք ասաց.
330«Ո՜վ ծերունի, այդ ամենը դու ասացիր իրավացի և օգտակար։
Բայց կտրեցեք դուք լեզուները եզների և խառնեցեք շուտով գինին,
Որպեսզի մենք հեղում անենք Պոսիդոնին և այլ հավերժ անմահների
Ու այնուհետ քուն մտնելու մասին հոգանք, ժամանակն է քնել արդեն.
Հանգավ արդեն օրվա լույսը արևմուտքում, և վայել չէ
Աստվածային խնջույքի մեջ երկար նստել, այլ պետք է շուտ մենք հեռանանք»։

Այդպես ահա խոսքն իր ասաց դուստրը Զևսի, և լսեցին նրանք նրան։
Բանբերները ջուր բերեցին, որ ձեռքերին լցնեն նրանց։
Խառնարանները խմիչքով մինչև բերան լի լցրեցին պատանիներն
Եվ բոլորին ըմպակներով բաժանեցին պատշաճապես
340Ու նետեցին կրակի մեջ լեզուները։ Հեղումն արին ոտքի կանգնած։
Երբ հեղումը կատարեցին և խմեցին, որքան սիրտն էր տենչում նրանց,
Պատրաստվեցին վեհ Աթենասն ու Տելեմաքն աստվածակերպ,
Որ երկուսով շուտ ետ դառնան դեպի նավը սևակտուց։
Բայց արգելեց նրանց Նեստորն և խոսք ասաց կշտամբելով.
«Թող որ բնավ Զևսը չանի և կամ անմահ աստվածները,
Որ ինձանից այս ժամանակ դուք դեպ նավերը հեռանաք։
Իրավ, կարծես, նման եմ ես մի շատ աղքատ ու մերկ մարդու,
Որն իր տան մեջ չունի այնքան բարձ ու ծածկոց,- այլև վերմակ,
Որպեսզի ինքն և իր հյուրը քնեն փափուկ անկողնու մեջ։
350Ոչ, իմ տանը կա լիուլի գեղապաճույճ վերմակ ու բարձ,
Քանի դեռ ես կենդանի եմ, և իմ տան մեջ ապրում են դեռ զավակներն իմ,
Որոնք պիտի քաղցրաբարո, լա՜վ ընդունեն մեզ մոտ եկող միշտ հյուրերին,
Թույլ չեմ տա ես, որ սիրելի որդին քաջի, որպիսին է Ոդիսևսը,
Գնա, պառկի այնտեղ, այն կոշտ, տախտակամած նավի վրա»։
Եվ Աթենասն՝ աստվածուհին պայծառաչյա, իր խոսքն ասաց այնժամ նրան.
«Սիրելի ծեր, արդարացի՛, լա՜վ ասացիր։ Տելեմաքը սիրահոժար
Թող քո խոսքին հնազանդվի, քանզի իրոք լավագույնը այդ է միայն,
Եվ քո տան մեջ քուն մտնելու թող նա հիմա քեզ հետևի։
Մինչ ես անշուշտ պետք է գնամ դեպի նավը սևակտուց,
360Որ հորդորեմ նավորդներիս և տամ նրանց պատվերներն իմ։
Արդ՝ կարող եմ ես պարծենալ, որ նրանց մեջ չափահասը ես եմ միայն.
Նորատի են նրանք բոլորն և քաջասիրտ Տելեմաքին հասակակից
Ու նրան այժմ ուղեկցում են իբրև սիրող բարեկամներ։
Ես կարող եմ պառկել այնտեղ՝ սևակտուց և խորագոգ նավի վրա,
Որպեսզի շուտ՝ դեպ կավկոնները քաջարի գնամ ես վաղ առավոտյան։
Պարտք են նրանք, պիտ ստանամ, և պարտքն է այդ վաղնջական և շատ խոշոր։
Իսկ դու սրան, քանի որ սա քո մոտ՝ քո տունն է ժամանել,
Շուտ առաքիր քո որդու հետ՝ սայլի վրա, և տուր ձիերդ դիմացկուն,
Որոնք լինեն արագավազ և զորությամբ լավագույնը»։

370Եվ Աթենսան՝ աստվածուհին պայծառաչյա, այդ ասելով, թռավ, գնաց,
Ինչպես ծովի արծիվն հզոր։ Սարսափ տիրեց ականատես բոլոր մարդկանց,
Եվ ծերուկն էլ խիստ զարմացավ, երբ իր աչքով այդ նա տեսավ,
Ձեռքը բռնեց Տելեմաքի, անվամբ կոչեց ու խոսք ասաց.
«Բարեկամս, ես չեմ կարծում, որ դու լինես վախկոտ ու թույլ,
Երբ քեզ, այդքան դեռահասին, աստվածներն են հովանավոր.
Եվ չէ՞ որ դա ոչ այլ ոք էր աստվածներից օլիմպակյաց,
Թե ոչ միայն ավարաբաշխ, տրիտոնածին դուստրը Զևսի,
Որն արգիյանց քաջերի մեջ ամենից շատ սիրում, հարգում էր քո մեծ հորն։
Արդ, ողորմա՜ծ եղիր, իշխող աստվածուհիդ, և տուր դու ինձ և իմ որդոց,
380Նաև կնոջն իմ հարգելի, փառք ու պատիվ ազնվաշուք,
Իսկ ես ահա զոհ կը բերեմ քեզ մի երինջ լայնաճակատ
Դեռ չլծված ու գեղանի, որի վզին լուծ չի դրել դեռ ոչ մի մարդ.
Քեզ կզոհեմ ես երինջն այդ և կը զուգեմ իր եղջյուրները ոսկեզարդ»։

Այդպես ասաց աղերսագին։ Լսեց նրան վեհ Աթենասն։
Շարժվեց ապա դեպ ապարանքն իր հոյակապ գերենացի Նեստորն ազնիվ՝
Առաջն ընկած զավակների և ազնվագույն փեսաների։
Եվ երբ եկան, հրաշակերտ տունը հասան թագավորի,
Կարգով բոլորն աթոռներին ու պերճագույն բազմոցներին նստոտեցին։
Ծերուկն իսկույն եկածների դեմը դրեց դաշխուրանը՝
390Անուշահամ գինով լցված, որ նոր միայն մառանապետ կինը հանեց,
Վերցնելով խուփը կարասի, որը փակված էր տասնևմեկ տարի անդուլ։
Արդ, այդ գինին խառնեց ծերուկն անոթի մեջ, հեղում արեց այնուհետև,
Ջերմ աղոթեց Աթենասին՝ պայծառ դստերն ասպարակիր Զևս զգոնի։
Երբ հեղումը կատարեցին ու խմեցին, որքան սիրտն էր տենչում նրանց,
Ցրիվ եկան, ու ամեն մեկն իր տուն գնաց քուն մտնելու։
Իսկ դյուցազուն Ոդիսևսի սիրած որդի Տելեմաքին
Քնեցրեց Նեստորն իշխան, ձիավարը գերենացի,
Մահճակալում քանդակածո, անդաստակում իր աղմկոտ,
Եվ նրա մոտ՝ Պիսիստրատին քաջաղեղ ու ազգի իշխան.
400Սա ամուրի ճետն էր նրա և ապրում էր տան մեջ իր հոր։
Նեստորն ինքը քնեց ներքին ննջարանում իր բարձր տան.
Իսկ տիկինը, հանց կողակից, անդ զարդարեց նրա մահիճը գեղեցիկ։

Եվ երբ ծագեց վառ արշալույսը վարդամատն,
Շուտ վերկացավ իր մահիճից գերենացի ծերուկ Նեստորը ձիավար
Ու դուրս գալով, գնաց, նստեց այն քարերի վրա հըղկված,
Որոնք այնտեղ կային վաղուց, տան բարձրաբերձ դարպասի մոտ։
Փայլուն էին հղկված քարերն այդ սպիտակ, նրանց վրա մի ժամանակ
Նստում էր միշտ Նելևսն ինքը՝ խորհրդականն աստվածակերպ.
Սակայն արդեն մահվան ձեռքով նա կործանված իջել էր տունը Հադեսի։
410Եմ արդ՝ հիմա բազմեց Նեստոր գերենացին աքեացոց մեծ պատվարը,
Ձեռքին բռնած գավազանն իր։ Շուրջը նրա հավաքվեցին
Սենյակներից դուրս եկած իր որդիք՝ Ստրատիոսն, Էքեփրոնը,
Պերսևսը և Արետոսը, Թրասիմեդեսն աստվածային,
Հետո նրանց անդ մոտեցավ Պիսիստրատը քաջամարտիկ։
Նրանք այնտեղ, դուրս բերելով, բազմեցըրին Տելեմաքին։
Այնժամ խոսեց ծեր Նեստորը, ձիավարը գերենացի։
«Դուք, զավակներ իմ սիրալիր, կատարեցեք իմ կամքը շուտ,
Որ մենք շուտով խանդաղատենք աստվածներից նախ և առաջ Աթենասին.
Նա երևաց ինձ խնջույքում փարթամաճոխ, որը ձոնված էր աստծուն։
420Ձեզնից մեկը թող դաշտ գնա կով բերելու, որ նա շուտով այստեղ լինի.
Թող կովն հանդից քըշի-բերի, նախիրն այնտեղ արածեցնող հովիվն ինքը,
Թող որ մեկն էլ հապճեպ գնա դեպ սև նավը Տելեմաքի,
Կանչի, բերի նրա բոլոր ընկերներին, լոկ երկուսին այնտեղ թողնի։
Թող երրորդը գնա կանչի քաջ ոսկերիչ Լաերկեսին,
Որ շուտ նա գա և եղջյուրներն անլուծ կովի ոսկեջրի։
Իսկ մյուսներդ՝ այստեղ եղեք դուք խմբովին, պատվեր տվեք
Ստրուկներին՝ մեծափարթամ խնջույք սարքել ապարանքում գեղեցկաշեն։
Թող բազմոցներ շարեն չորս կողմ, ամենուրեք, թող կրեն փայտ և զուլալ ջուր»։

Այդպես ասաց, և բոլորը շտապեցին կատարել այդ։
430Երինջն իսկույն հանդից բերին։ Քաջակորով Տելեամքի ընկերները
Արագընթաց ու համաչափ նավից եկան։ Եկավ նաև ոսկերիչը՝
Ձեռքին բռնած պիտույքները իր դարբնական, գործիքները իր արհեստի՝
Կռան, զնդանը վայելուչ և աքցանը գեղեցկակերտ,
Որոնցով նա ոսկերչության գործն էր անում։ Աթենասը կանգնեց ընթեր,
Որ մասնակից դառնա զենման։ Մինչ ձիազուսպ ծեր Նեստորը տվեց ոսկի
Իսկ ոսկերիչն ոսկեզարդեց եղջյուրները գեր երնջի,
Որ դիցուհին ցնծա սրտանց, տեսնելով զոհն արժանավոր։
Կովը, բռնած եղջյուրներից, մոտ բերեցին Ատրատիոսն և Էքեփրոնը,
Իսկ հեղումի ջուրը տնից, ծաղկանկար մի կոնքի մեջ, բերեց Արետն,
440Որն և ուներ իր մյուս ձեռին մատաղ գարին զամբյուղի մեջ։
Արդ, մոտ կանգնեց, սուր տապարը ձեռքին բռնած, քաջամարտիկ Թրասիմեդը,
Որ խողխողի և փողոտի անլուծ կովը իբրև մի զոհ։
Կանգնած էր անդ և Պերսևսը՝ ձեռքին բաժակ արյան համար։
Եվ սկսեց ծեր Նեստորը հեղումն անել, ցանել գարին։
Նա աղոթեց Աթենասին, կովի գլխի մազը կտրեց և կրակի մեջ այն նետեց։
Իսկ երբ նրանք աղոթեցին ու ցանեցին առատ գարին,
Ծեր Նեստորի որդին իսկույն՝ Թրասիմեդեսը քաջագույն,
Մոտիկ կանգնեց ու հարվածեց. սակրը վզի մկանները կտրատեց,
Կյանքից զրկվեց կովը իսկույն։ Հեկեկացին բարձր ձայնով
450Քաջ Նեստորի դստրերն, հարսներն ու ամուսինը՝ գերազնիվ Եվրիդիկեն,
Որ դստերից Կլիմենոսի՝ անդրանիկն էր և ամենքից միշտ սիրելին։
Լայն, ընդարձակ գետնից կովը վեր բարձրացրած՝ պահում էին այդպես նրանք,
Մինչ փողոտեց նրան արագ՝ մարդկանց իշխան Պիսիստրատը։
Երբ նրանից արտածորեց արյունը սև, ու ոսկրերից հոգին թռավ,
Իսկույն նրան կտրատեցին, թիկնամսերն, ինչպես կարգն է, ողջ հանեցին
Եվ պատեցին ապա ճարպով՝ շուրջանակի ու կրկնաշերտ,
Իսկ վերևից դրանք նորից բրդած մսի կտորներով լավ ծածկեցին։
Ծերը դրեց վառ կրակին ու սրըսկեց վրան գինին իր կայծացայտ,
Իսկ նորատիք կանգնած էին՝ ձեռքին իրենց հնգաժանի.
460Երբ այրեցին թիկնամասերն ու երբ ընդերքն իրենք կերան,
Մյուս մասերն կտրատեցին ու զարկեցին շամփուրներին.
Այդպես ահա խորովեցին՝ ձեռքով բռնած այն շամփուրները սրածայր։
Այդ ժամանակ Տելեմաքին լողացրեց Պոլիկաստեն՝
Գեղեցկատես կրտսեր դուստրը ազնիվ Նեստոր Նելևսյանի։
Իսկ երբ լվաց, նրա մարմինն օծեց յուղով նա խնամքով,
Ապա նրան շքեղազարդ բաճկոն հագցրեց ու պատմուճան։
Նա դուրս եկավ լոգարանից՝ կերպարանքն իր աստվածակերպ,
Եվ, անցնելով դեպի Նեստորն, ազգավարի կողքին նստեց։

Իսկ երբ կարմրեց միսը արդեն, դուրս քաշեցին շամփուրներից
470Եվ այն նստած վայելեցին։ Ծառաները գնում էին անդ ամեն կողմ,
Առատորեն գինին լցնում պերճ բաժակները ոսկեկուռ։
Արդ երբ նրանք լավ հագեցան կերուխումով, որքան իրենց սիրտն էր տենչում,
Նեստորն՝ իշխան գերենացին, դարձավ նրանց ու խոսք ասաց.
«Դուք, իմ որդիք, Տելեմաքի համար ձիեր գեղեցկաբաշ ու կորովի
Դուրս քաշեցեք, կառքը լծեք, որ ճանապարհն իր նա գնա»։
Այդպես ասաց։ Նրանք, նրան հնազանդված, փութանակի
Դուրս քաշեցին ձիերն արագ և ժրաժիր կառք լծեցին։
Մինչ կառքի մեջ մառանապետ կինը իսկույն բերեց, դրեց հաց և գինի
Եվ կերակուր, որն ուտում են արքաները աստվածանուն։
480Այնուհետև շքեղազարդ կառքը նստեց Տելեմաքոսն աստվածատես
Եվ նրա հետ՝ Պիսիստրատը Նեստորածին, մարդկանց իշխան։
Կառքը շարժվեց։ Իր ձեռքն առավ նա երասանն ու մտրակեց։
Թռան իսկույն ձիերն արագ և սլացան դեպ դաշտավայրն՝
Իրենց ետև, հեռուն թողած Պիլոս քաղաքը բարձրաշեն։
Ողջ օրն ձիերը սլացան՝ պերճ անուրը խիստ ճոճելով։
Մինչ մայր մտավ արևն արդեն, մթնշաղը ծածկեց ամբողջ ճանապարհն,
Երբ որ նրանք Փերե եկան, Դիոկլեսի տունը հասան։
Սա զավակն էր Օրսիլոքի՝ Այփիոսից ծնունդ առած։
Այնտեղ նրանք գիշերեցին, իսկ նա նրանց հյուրասիրեց հյուրամեծար։
490Երբ խավարից շողշող ծագեց անդ Արշալույսը վարդամատն,
Շուտ լծեցին նրանք ձիերն ու բարձրացան կառքի վրա գեղեցկազարդ
Եվ դուրս եկան մուտքից իսկույն՝ աղըմուկով բակն անցնելով։
Նա մտրակեց նորից ձիանց, որոնք արագ, ժիր սլացան
Ու սրընթաց եկան, հասան դաշտավայրը բազմացորյան,
Ուր և ուղին ավարտեցին արագընթաց նժույգներով։
Եվ մայր մտավ արևն արդեն, ճանապարհներն ամենուրեք պատեց խավարն։

Երգ չորրորդ։ Լակեդեմոնում

1Եկան նրանք Լակեդեմոն, որը ծածկված է լեռներով
Եվ սլացան ուղիղ դեպի ապարանքը փառապսակ Մենելայի,
Որին գտան խնջույքի մեջ իր ազգական շատ մարդկանց հետ՝
Անդ իր որդու և տնրասիր իր աղջըկա հարսանիքը կատարելիս։
Իր դստրիկին նա տալիս էր անպարտելի Աքիլլեսի ազնիվ որդուն,
Քանզի նրան խոստացել էր դեռ Տրոյայում, վաղուց ի վեր.
Եվ կատարվում էր հարսանիքն հիմա կամքով աստվածների։
Արդ՝ իր դստերն հիմա կառքով և ձիերով ճանապարհ էր դնում նա
Դեպ փառաշուք այն քաղաքը միրմիդոնցոց, որտեղ իշխում էր փեսացուն։

10Իսկ աղջըկան սպարտացի Ալեկտորի բերում էր նա այժմ իբրև կին
Իր մեծազոր և սիրելի պերճ զավակին՝ Մեգապենթին։
Սա ծնվել էր մի ժամանակ նրա տանը ստըրկուհուց,
Զի ստվածներն Հեղինեին չը կամեցան պարգևել երկրորդ զավակ,
Երբ նա ծնեց Հերմիոնեին, որ տեսքն ուներ ոսկեպսակ Ափրոդիտի։
Այդպես ահա հրճվում էին պերճ խնջույքով բարձրակտուր մեծ շենքի մեջ
Մեծահռչակ Մենելայի ազգականներն ու դրացիք բազմաբազում։
Իսկ նրանց մեջ քաղցր երգում էր գուսան֊երգակն աստվածային
Եվ կիթառով հնչում խաղեր։ Նրանց առաջ անդ, մեջտեղում,
Երկու միմոս թավալգլոր էին գալիս, երգչի վեհ երգը հնչելիս.
20Մինչդեռ հերոս Տելեմաքոսն ու Նեստորի հրաշք որդին
Ուղիղ եկան և ձիերով դարպասի մոտ կանգ առան։
Իսկ մեծանուն Մենելայի կառավարիչը տնօրեն՝
Էտեռնևսը քաջազոր, դուրս վազելով, տեսավ նրանց
Ու ետ դարձավ շուտ դեպի տուն, որ լուր բերի ազգավարին իր դյուցազուն։
Արդ՝ նա նրան մոտիկ կանգնեց և խոսքն ասաց իր թևավոր.
«Երկու եկվոր կամ այլազգի մարդ կա այստեղ, ո՜վ Մենելայ աստվածասուն.
Եվ ծագումով կարծես նույնիսկ նմանվում են գերամեծար Զևսի ցեղին։
Աստ, արդյոք մենք արձակե՞նք նրանց ձիերն արագավազ,
Թե՞ ուղարկենք, որ որոնեն մի այլ մարդու, որն ընդունի այստեղ նրանց»։
30Խիստ զայրացավ նրա վրա և խոսք ասաց Մենելայը խարտիշագեղ.
«Բոեթոսյան Էտեոնևս, առաջ այդպես պանդույր չէիր ամենևին.
Մինչդեռ հիմա, ինչպես մանուկ, հիմար բան ես դու դուրս տալիս։
Չէ՞ որ և մենք գնացել ենք հյուրընկալման շատ մարդկանց մոտ
Եվ այդպես էլ վերադարձանք ու տուն հասանք, թող որ Զևսը այսուհետև
Աղետներից մեզ ազատի։ Գնա՛ շուտով նրանց ձիերը արձակիր
Եվ հյուրերին էլ բեր այստեղ, որպեսզի լավ հյուրասիրվեն»։

Այդպես ասաց։ Իսկ նա տնից շուտ դուրս թոավ, ապա կանչեց
Այլ քաջաժիր ծառաների, որ հետևեն նրանք իրեն։
Այդպես իսկույն արձակեցին անդ անուրից նրանք ձիերը քրտնաթոր
40Ապա նրանց հապճեպ տարան ու կապեցին նժույգների մսուրի մոտ,
Առջևն իրենց լցրին աճար և ցանեցին վերուստ գարի։
Կառքը տարան և հենեցին անդ՝ սրահի շողշող պատին,
Իսկ հյուրերին ներս տարան տունն աստվածային, որտեղ նրանք,
Լի զարմանքով, նայում էին փարթամ շենքին դյուցասնունդ թագավորի.
Մինչ բարձրաբերձ ողջ ապարանքը փառապանծ Մենելայի
Լցված էր լի՝ կարծես լուսնի և արևի լուսաճաճանչ շողշողյունով։
Երբ, նայելով, նրանք այդպես, ականատես, լավ հագեցան,
Դուրս գնացին դեպի ողորկ լոգարանը լողանալու։
Այնտեղ նրանց ստրկուհիք լավ լողացրին և օծեցին փայլուն յուղով,
50Ապա հագցրին բրդե բաճկոն և պատմուճան նկարազարդ։
Այնժամ եկան ու բազմեցին նրանք կողքին Ատրևսորդի Մինելայի։
Աղախինը լվացվելու ջուրը բերեց պերճ գավի մեջ մի ոսկեղեն,
Լցրեց նրանց, որ լվացվեն ամանի մեջ արծաթաշեն.
Ապա քաշեց, նրանց առաջ դրեց ողորկ հղկված սեղան։
Մառանապետ մեծարգո կինն բերեց դրեց հացը առատ,
Այլև պահած պաշարներից բազմապիսի շատ ուտեստներ։
Իսկ մատըռվակն հապճեպ նրանց առաջարկեց ափսեները
Լցված տարբեր մսեղենով և բաժակներ դրեց ոսկի։
Եվ Մենելայն խարտիշագեղ ողջույնի խոսք ուղղեց նրանց և այս ասաց.
60«Կուշտ հաց կերեք և ողջ լերուք։ Երբ ուտեստով հագենաք դուք,
Ապա նոր ձեզ հարցում կանեմ թե ինչպիսի մարդիկ եք դուք,
Քանզի գիտեմ, որ անհայտ չեն ձեր ծագումը և զարմը ձեր ծնողների,
Այլ երևի ցեղից եք դուք Զևսից ծնված մականակիր արքաների։
Ես չեմ կարծում, որ ձեզ նման վեհ քաջերը ծնված լինեն ստոր մարդուց»։
Ասաց, ապա վերցրեց ձեռքով եզան պարարտ թիկնամսերը խորովված,
Որ իր բաժինն էր պատվավոր, և այն նրանց մեկնեց իսկույն։
Այնժամ նրանք ձեռք զարկեցին պատրաստ դրած ուտեստներին։
Երբ հագեցան կերուխումով, որքան սիրտն էր տենչում իրենց,
Նոր Տելեմաքն այդ ժամանակ խոսքոց դիմեց ծեր Նեստորի վեհ զավակին՝
70Յուր գլուխը նրան թեքած, որ այդ ոչ ոք անդ չիմանա.
«Մի լա՜վ նայիր, Նեստորածին, ո՜հ, սիրելիդ դու իմ սրտի.
Այս շողյունին պերճ արույրի, որով դահլիճն է զարդարված,
Ոսկի, արծաթ պաճուճանքին, վառ փղոսկրին, քահրիբարին.
Այդպես, կարծեմ, օլիմպիացի Զևսի տանն է ներքուստ զուգված։
Եվ այնքա՜ն կա սքանչելիք անպատելի, որ հիացած եմ նայելով»։

Այդպես ասաց նա կամացուկ։ Բայց հասկացավ Մենելայը խարտիշագեղ,
Ուստի նրանց դիմաց իսկույն և խոսքն ասաց այս թևավոր.
«Ոհ, սիրելի իմ զավակներ, ոչ, չի կարող որևէ մեկը մարդկանցից
Մրցել անմահ հայր Զևսի հետ, զի անեղծ են և՛ տունը իր, և՛ գույքն ու գանձն։
80Մինչ մարդկանցից ինձ մրցակից գուցե լինի մեկն իր գույքով, գուցե և ոչ։
Ետ եմ դարձել ես ութերորդ տարին միայն, իսկ կայքն ու գանձը այս ամբողջ
Ես բերել ես նավերիս մեջ՝ հար շրջելով և տառապանք միշտ կրելով։
Թափառել եմ ես Կիպրոսում, Փյունիկիայում, Եգիպտոսում։
Եղել եմ ես եթովպացոց, սիդոնացոց, Էրեմբների երկրում անգամ,
Լիբիայում, ուր նորածին գառները իսկ եղջյուրավոր են միշտ լինում,
Ուր ծնում են ոչխարները ամեն տարի երեք անգամ,
Եվ տերն իշխող կամ հովիվը այնտեղ բնավ կարիք չունի
Ո՛չ պան՚րի, ո՛չ էլ մսի, ո՛չ քաղցրահամ անուշ կաթի։
Ամբողջ տարին, և անընդհատ ոչխարները կաթ են տալիս անուշահամ։
90Երբ ես այդպես շրջում էի երկրե-երկիր, հավաքելով գույքն անհամար,
Նենգ մարդասպանն անակնկալ ու գաղտնաբար սպանել էր իմ մեծ եղբորը,
Սպանել էր նա՝ անիծյալ նրա կնոջ նենգությունից օգտվելով։
Ուստի բնավ ես չեմ հրճվում հարստությամբ այս անսպառ։
Դուք լսել եք այս ամենը ձեր հայրերից, ով էլ թեկուզ նրանք լինեն։
Որքա՜ն եմ ես տանջանք կրել, ինչպե՜ս ես ես զրկվել տնից իմ սեփական,
Ապարանքից իմ հոյաշուք, գեղակառույց, բյուր թանկարժեք իրերով լի։
Ա՜խ, պատրաստ եմ տանն իմ ապրել՝ ունենալով լոկ երրորդ մասն այս ամենի,
Եթե միայն այժմ կենդանի լինեն նրանք, որոնք կորան լայն Տրոյայում,
Կորան այնտեղ, օտար երկրում՝ նժդեհ, հեռու պերճ Արգոսից մեր ձիաբույծ։
100Մինչդեռ այսպես՝ նստած եմ ես ապարանքում այս անօգուտ՝
Ողբն անելով այդ ամենքի, հեծեծում եմ ես շատ հաճախ, դառնակսկիծ
Եվ մերթ լացով ամոքում եմ վշտակոտոր ես իմ հոգին,
Մերթ ընդհատում եմ ջայլանքն իմ, քանզի շատ շուտ հագենում ենք մենք արցունքով։
Մինչ ոչ ոքի այդ բոլորից ես չեմ ողբում այնքա՜ն սրտանց, որքան մեկին,
Եվ դառնադառն են ինձ թվում կրեն ու քունն իմ նրա մասին միտք անելիս,
Քանզի ոչ ոք աքեյանց մեջ չի տառապել այնքան ուժգին.
Որքա՜ն տանջանք, որքա՜ն զրկանք է կրել նա՝ Ոդիսևսը աստվածասուն։
Ճակատագիրն էր վիճակել, որ նա կրի բազում վշտեր։
Ահավասիկ՝ և իմ վիշտը նրա համար անսահման է և անամոք։
110Ախ, վաղուց է, որ նա չկա, և չգիտենք, կենդանի՞ է, թե՞ մահացած։
Գուցե նրան ողբում են այժմ ծեր Լաերտը և խորիմաց Պենելոպեն
Կամ Տելեմաքն, որին թողեց նա իր տանը դեռ նորածին»։
Այդպես ասաց և նրա մեջ հուզեց տենչանք նա խորախոր՝
Լալ ու հեծել իր հոր համար։ Եվ նա թափեց իր այտերին, գետնի վրա
Վարար արցունքն իր աչքերից, երբ հոր մասին լսեց այդպես.
Ապա կարմիր պատմուճանի փեշը ուղղեց դեպ իր աչերն երկու ձեռքով։
Մենելաոսն այդ նկատեց ու միտք արեց ինքը իր մեջ և իր սրտում.
Պիտ սպասե՞լ, որ նա ինքը յուր հոր մասին խոսքն սկըսի,
Թե՞ մանրամասն հարցում անել և ամեն ինչ պարզ իմանալ։

120Երբ իր սրտում և իր հոգում նա այդ մասին միտք էր անում.
Բարձրակտուր ու քաղցրաբույր իր սենյակից հանդես եկավ ինքն՝ Հեղինեն,
Որն իր տեսքով նմանվում էր ոսկեսլաք Արտեմիսին։
Նրա համար գեղեցկակերտ պերճ մի աթոռ իսկույն դրեց անդ Ադրեստեն,
Իսկ Ալկիպպեն ոտքերի տակ բերեց փռեց մի նրբագեղ ու բրդե գորգ։
Ապա Փիլոն բերեց, հանձնեց նուրբ զամբյուղը արծաթակերտ ու գեղեցիկ,
Որը նրան պարգևել էր Պոլիբոսի կինն՝ Ալկանդրեն՝
Թեբեի մեջ եգիպտական, ուր տները լիքն են գույքով բյուրաբազում։
Մինչ Պոլիբոսն ընծայել էր Մենելային արծաթակերտ զույգ լոգարան,
Երկու փարթամ եռոտանի և տասը տաղանդ մաքուր ոսկի։
130Եվ բացի այդ՝ կինը նրա Հեղինեին նվիրել էր
Մի ոսկեկուռ շքեղ իլիկ և դրա հետ՝ անիվավոր մի արկղիկ,
Որը շինված էր արծաթից, իսկ եզրերը ոսկուց էին։
Արդ՝ աղախին Փիլոն բերեց, հանձնեց նրան արկղիկը այդ՝
Լցված թելով ճարտարագործ, դրա վրա այն իլիկն էր
Որի շուրջը շողշողում էր բուրդը քնքուշ ու կապուտակ։
Եվ Հեղին են բազմեց շքեղ այն բազմոցին, ոտքը դրեց աթոռակին,
Ապա իսյկույն խոսքն իր ուղղեց նա ամուսնուն և մանրամասն հարցմունք արեց.
«Արդյոք գիտե՞ս, Զևսի ծնունդ Մենելաոս, ի՞նչ մարդիկ են սրանք այստեղ,
Ո՞ր ցեղից են կամ որտեղի՞ց, որ մեր տունն են եկել հիմա։
140Սխալ եմ ես թե ոչ, սակայն, պիտ գուշակեմ, և իմ սիրտն է դրդում այդպես.
Արդ՝ իմացիր, որ այսպիսի նմանություն բնավ երբեք չեմ տեսել ես,
Ո՛չ կանանց մեջ, ո՛չ էլ նույնիսկ տղամարդկանց, և նայում եմ ես զարմանքով,
Թե ինչպե՞ս սա նման է քաջ Ոդիսևսի փայլուն որդուն՝ Տելեմաքին,
Որին այնժամ հայրը չէ՞ որ տանը թողեց դեռ նորածին,
Երբ աքեյանք արշավեցին անդ ինձ համար՝ շնաբարո կնոջ համար,
Դեպի Տրոյա և նյութեցին պատերազմը այն ահավոր»։

Պատասխանեց նրան իսկույն և խոսք ասաց Մենելայը խարտիշագեղ.
«Ես էլ այդպես եմ մտածում, ինչպես կարծում ես դու, ա՜յ կին.
Նման է սա իրավ նրան իր քայլվածքով ու ձեոքերով,
150Նայվածքով էլ իր աչքերի, տեսքով գլխի գանգուրների։
Իսկ երբ հիմա ես, հիշելով Ոդիսևսին, խոսք ասացի նրա մասին,
Թե որքան նա աղետ ու վիշտ իրոք կրեց անդ ինձ համար,
Սա սկսեց իր աչքերից արցունք թափել դառնակսկիծ
Ու բարձրացրեց դեպ աչքերն իր փեշը կարմիր պատմուճանի»։

Պատասխանեց նրա խոսքին Պիսիստրատը Նեստորածին.
«Ո՜վ Մենելայ Ատրևսորդի, դիցասնունդ դու ազգապետ,
Ճիշտ որ որդին է սա նրա, հանց ասացիր դու բանիմաց.
Բայց համեստ է և ամոթխած, պատկառում է նա չափազանց,
Իբրև նոր հյուր օտար տեղում, հանդգնաբար քո դեմ խոսել ու բարբառել։
160Մինչ քո ձայնը մենք լսում ենք, հանց աստծու խոսք ու պատգամ։
Ահավասիկ, ինձ պատվիրեց գերենացի Նեստորն իշխան՝
Գալ սրա հետ իբր ուղեկից, քանզի խորունկ նա փափագում էր տեսնել քեզ,
Որպեսզի դու որևէ կերպ սրան խոսքով և կամ գործով օժանդակես.
Իրավ, որդին բացակա հոր՝ միշտ էլ իր տանը սեփական
Կրում է բյուր ցավ ու տանջանք, երբ որ չունի մի մտերիմ կամ օգնական,
Ինչպես և այժմ Տելեմաքն է. բացակա է հայրը նրա,
Իսկ ազգի մեջ մեկը չը կա, որ բազմաչար աղետներից նրան փրկի»։

Եվ Մենելայն խարտիշագեղ իսկույն նրան պատասխանեց ու խոսք ասաց.
«Ավա՜ղ, միթե իմ հարկի տակ ես տեսնում եմ որդուն սիրած բարեկամիս,
170Որն ինձ համար կրել է միշտ բյուրաբազում փորձանք ու ցավ,
Մինչ ես նրան, վերադարձիս, հույս ունեի աստ ընդունել ավելի լավ,
Քան թե բոլոր այլ արգիյանց, եթե թույլ տար Օլիմպացի Զևսս հեռագոչ՝
Մեզ ետ դառնալ դեպի մեր տուն լայն ծովերով, նավերի մեջ արագընթաց։
Պիտ կանչեի Իթակեից իր զավակի ու մարդկանց հետ և իր գույքով,
Որ արգոսում մի քաղաք տամ բնակության և տուն շինեմ նրան մի նոր.
Նրա համար միտք ունեի ազատ անել մեկն իմ մոտիկ քաղաքներից,
Տեղափոխել անդուստ մարդկանց, որոնց վրա իշխում եմ ես։
Մենք մերթ ընդ մերթ կտեսնվեինք աստ միմյանց հետ և էլ ոչինչ չէր խանգարի
Մեր սրտալի մտերմությանն, մեր բերկրանքին ու ջերմ սիրույն,
180Մինչև այն օրն, երբ մահվան սև ամպը ծածկեր մեկն ու մեկիս։
Մեր երջանիկ այդ վիճակին նախանձաբեկ պիտի լիներ ինքը աստված,
Որն և զրկեց միայն նրան, այդ դժբախտին, վերադարձից»։

Այդպես ասաց, և բոլորը փափագեցին լաց ու կոծի և արցունքի։
Դառն հեկեկաց և Հեղինեն արդիացի, դուստրը Զևսի,
Խոր ջայլեցին և՛ Տելհմաքն և՛ Մենելայը Ատրիդես։
Արցունքները անդ չզսպեց և Նեստորի հրաշք որդին,
Քանզի հիշեց նա իր սրտում սիրած եղբորն իր անբասիր՝ Անտիլոքին,
Որին մի օր սպանել էր փայլուն որդին ճաճանչագեղ Արշալույսի։
Արդ հիշելով նա այժմ նրան, այսպես խոսեց ու թևավոր իր խոսքն ասաց.
190«Ատրևսորդի, Նեստորը ծեր, ամեն անգամ իր հարկի տակ քեզ հիշելիս
Երբ որ մեր մեջ խոսք էր լինում, ասում էր մեզ, թե մարդկանց մեջ մահկանացու
Դու ամենից գերազանցն ես իմաստությամբ և քո խելքով։
Արդ՝ ինձ ասա, եթե ունես դու ասելիք, որովհետև այժմ ինձ բնավ
Հաճեյի չէ, ընթրիքից ետ, ջայլանք անել արտոսրախառն,
Մինչ կծագի արդեն շուտով վաղ արշալույսն, ժամը կգա հեծեծանքի,
Երբ կը ողբան ամեն մարդու, ում հասել է օրհասը դառն.
Չէ՞ որ այդ է մահկանացու թշվառ մարդկանց միակ պատիվն ու հարգանքը,
Որ սովոր են մազեր խուզել և դեմքն իրենց դառն արցունքով միշտ ոռոգել։
Մեռավ նաև իմ եղբայրը, որ վատթար չէր արգիյանց մեջ.
200Նրան, կարծեմ, դու լավ գիտես, իսկ ես նրան ոչ տեսել եմ և ոչ գիտեմ.
Մինչ ասում են, որ Անտիլոքն հռչակված էր իբրև հերոս՝
Հանց ամենքից ավելի մեծ արագավազ քաջամարտիկ։

Եվ խոսք ասաց նրան իսկույն ի պատասխան Մենելայը խարտիշագեղ.
«Ո՜հ սիրելիս։ Իրավ այնպես դու ասացիր, ինչպես կարող էր այդ ասել
Կամ կատարել մի խորիմաց իմաստուն մարդ կամ չափահասը մեծապես.
Այդպիսին էր և հայրը քո, ուստի գիտես դու խոսք խոսել իմաստալի։
Շա՜տ դյուրին է ցեղն իմանալ այն վեհ մարդու, որին որդին Կրոնոսի
Սահմանել է երջանկություն թե՛ ծնվելիս և թե՛ կյանքում ամուսնական,
Ինչպես ահա շնորհել է նա Նեստորին երջանիկ կյանք.
210Ապրել երկար և ծերանալ տանն իր ուրախ ու անվրդով
Եվ ունենալ նիզակակիր ու բանիմաց ազնիվ որդիք։
Վերջ տանք սակայն լաց,ու կոծին, որ մեզ այսպես հուզեց սրտանց,
Եվ մեր ընթրիքն հիշենք կրկին։ Թող ջուր լցնեն մեր ձեռքերին,
Իսկ ասելիքն իմ, հիրավի, Տելեմաքին դեռ կլինի վաղ առավոտ.
Այն ժամանակ մենք կը խոսենք, զրույց կանենք մենք իրար հետ»։

Այդպես ասաց։ Տնօրենը փառապսակ Մենելայի՝
Ասփալիոնը քաջաժիր, լցրեց նրանց ձեռքերին ջուր.
Ապա նրանք, ուտեստներին ձեռք զարկելով, վայելեցին։
Մինչդեռ մի այլ գործ հորինեց Զևսի ծնունդ պերճ Հեղինեն.
220Իսկույն ցանեց նա գինու մեջ, որը նրանք խմում էին, գաղտնի մի դեղ՝
Անվիշտ դարձնող, չարն մոռացնող ու ամենայն աղետներից մարդուն փրկող։
Ով ընդուներ դեղն այդ հանկարծ բաժակի մեջ լցված, լուծված,
Նրա դեմքին այդ ամբողջ օրն էլ չէր կաթա ոչ մի կաթիլ արտասուքի.
Նույնիսկ եթե հայրը նրա կամ նրա մայրը մահանար,
Նույնիսկ եթե նրա առաջ սիրած որդուն կամ եղբորն իր
Սուր պղնձով խողխողեին, և նա տեսներ այդ աչքերով իր բացահայտ։
Դուստրը Զևսի դեղն այդ ուներ հանց գերհրաշ սքանչելիք,
Եվ դա նրան նվիրել էր եգիպտացի Պոլիդամնեն՝
Կինը Թոնի, որին երկիրն է հացաբեր այդ դեղերով օժտում առատ։
230Իսկ դրանց մեջ շատ կա խառնուրդ բուժիչ ու լավ, շատ կա և թույն։
Բոլորն, այնտեղ բժիշկներ են և գիտությամբ այլ մարդկանցից միշտ գերազանց,
Քանզի բոլորն այդ երկրի մեջ առաջացել են Պեանից։
Եվ երբ ցանեց նա դեղն այդպես, հրամայեց բաժակներում խառնել գինին,
Ապա, կրկին բարբառելով, այսպես խոսեց դուստրը Զևսի.
«Դյուցասնունդ դու Ատրիդես, ով Մենելայ, և դուք, որդիք ազնվաբարո,
Գերամեծար հզոր մարդկանց, ամեն մարդու՝ սրան-նրան, իբրև վիճակ,
Զևսը տայիս է և՛ բարիք, և՛ պատուհաս, քանզի նա է ամենազոր։
Ահավասիկ՝ նստած այստեղ, ապարանքում, խնջույք արեք դուք փառապանծ
Եվ հրճվեցեք զրույցներով։ Իսկ ես ահա մի վայելուչ բան պատմեմ ձեզ։
240Ես չեմ կարող խոսքով պատմել կամ թվարկել բյուրաբազում գործերը այն,
Որոնք այնժամ անդ կատարեց Ոդիսևսը բազմաչարչար,
Այլ միմիայն կպատմեմ այն, ինչ հորինեց նա՝ մեծ հերոսը քաջազոր,
Ու կատարեց անդ Տրոյայում, ուր աղետներ շատ կրեցիք դուք՝ աքեյանք։
Ինքը իրեն ամոթալի հարվածներով այլանդակած, իբրև ծեծված,
Իր ուսերին ձգած զազիր մի ցնցոտի, ձորձ մի թշվառ,
Որպես ստրուկ թշնամական, նա ներս խուժեց լայնափողոց Իլիոն քաղաք
Ու թաքթաքուր քայլեց այնտեղ, իբր անծանոթ, որ պես մուրիկ,
Որպիսին անդ բնավ չկար նավերի մեջ աքեացոց։
Այդպես, դրան նմանվելով, քաղաք մտավ, ու խաբվեցին այնտեղ դյուրավ։
250Բայց միայն ես ճանաչեցի նրան, թեպետ այդպես մուրիկ նա ձևացավ,
Ու կամեցա հարցուփորձով բան իմանալ, բայց նա, խելոք, խույս էր տալիս։
Արդ, մի անգամ, երբ ես նրան լավ լողացրի և օծեցի մաքուր յուղով,
Երբ հագուստը ես հագցրի, երդում կերա ես ահավոր,
Որ չեմ հայտնի ոչ ոքի, թե Ոդիսևսն է տրոյացոց մեջ գտնվողն այդ,
Մինչև որ նա դառնա, գնա դեպի նավերը ճեպընթաց։
Այնժամ ահա նա ինձ հայտնեց աքեացոց խոր միտումները խորամանկ։
Հետո, սրով երկայն ու սուր տրոյացոց կոտորելով,
Վերադարձավ դեպ արգիյանք՝ նրանց տալով բազմապիսի նոր համբավներ։
Եվ բարձրաձայն հեկեկացին տրոյունիք, բայց սիրտը իմ խորունկ խնդաց,
260Քանզի այնժամ հոգիս արդեն դրդում էր ինձ ետ դառնալ շուտ դեպի մեր տուն.
Ողբում էի ես մեղսանքն իմ, որին դրդեց ինձ Ափրոդիտեն դավադիր.
Երբ չարացավ հեռացրեց ինձ հարազատ հայրենիքից,
Ուր թողեցի իմ դստրիկին, իմ տունն ու տեղն, իմ ամուսնուն,
Որ վսեմ է ու գերազանց թե՛ իր տեսքով և թե՛ խելքով իմաստալի։

Պատասխանեց նրան իսկույն Մենելայը խարտիշագեղ.
«Իրավ, ա՜յ կին, այդ ամենը, ինչպես հարկն է, ճիշտ ասացիր։
Բազմաբազում հերոս մարդկանց միտքն ու բնույթն ես իմացա,
Քանզի անցա ու շրջեցի շատ երկրներ բազմապիսի,
Սակայն երբեք այդպիսի մարդ ես չեմ տեսել իմ աչքերով,
270Որպիսին էր Ոդիսևսը համբերատար և բազմափորձ։
Արդ՝ օրինակ, ինչ հորինեց և կատարեց քաջն այդ տոկուն,
Երբ ձիու մեջ դարանամուտ՝ մենք, մեծազնիվ աքեացիք,
Տանում էինք տրոյացոց ժանտ կոտորած, մահ և կորուստ։
Այնժամ, ա՜յ կին, եկար և դու, գուցե դևն այդ քեզ ներշնչեց՝
Ցանկանալով տալ տրոյացոց փառքն ու պատիվը հաղթության։
Մինչ՝ մոտեցավ քո ետևից և Դեիփոբն աստվածակերպ։
Շոշափելով՝ դու եռակի պտույտ եկար դարանի շուրջն մեծափոր
Եվ կանչեցիր դու անունով բոլոր ազնիվ դանայացոց՝
Պատճենելով արգիացոց կանանց ձայնը սովորական։
280Ես, Տիդևսյանն այդ միջոցին և Ոդիսևսը դյուցազուն,
Փայտյա ձիու մեջը նստած՝ լսում էինք, ինչպես էիր կանչում դու մեզ։
Մենք՝ երկուսով, անզուսպներս, փափագատենչ շարժվեցինք անդ,
Որ այնտեղից դուրս գանք շուտով կամ ձայն տանք քեզ, բայց Ոդիսևսն
Արգելքով՝ մեզ խիստ զսպեց, թեպետ ձգտում էինք սաստիկ,
Իսկ մյուս որդիք աքեացոց անխոս էին այնժամ և լուռ,
Եվ միայն Անտիկրոսը անդ կամեցավ գեթ խոսք ասել ու ձայն տալ քեզ,
Բայց Ոդիսևսն իսկույն ևեթ իր ձեռքերով մեծակորով
Սեղմեց, փակեց նրա բերանն և այդպիսով փրկեց որդոց նա աքեյանց,
Ձեռքը այնքան բերնին պահեց, մինչև դրդեց քեզ Աթենսաը՝ հեռանալ»։

290Եվ անդ նրան պատասխանեց Տելեմաքոսը խորիմաց.
«Դյուցասնումդ Ատրևսորդի, ո՜վ Մենելայ ազգերի տեր,
Ցավայի է այժմ առավել, որ չփրկվեց նա ժանտ մահից իր չարաբաստ,
Թեկուզ և նա ներքուստ՝ իր մեջ երկաթի պես սիրտ ուներ։
Սակայն թույլ տուր, որ մենք գնանք դեպ անկողին, որպեսզի մենք
Գեթ հագենանք՝ մեր աչքերին իջնող քնով հանգըստավետ»։

Այդպես սաաց։ Իսկ Հեղինեն արգիացի՝ պատվեր տվեց ստրուկներին՝

Սրահի մեջ երկու մահիճ սարքել իսկույն, նուրբ անկողին,
Մեծ խնամքով փռել այնտեղ գորգերի շքեղ և տալ նաև վառ, ծիրանի
Երկու վերմակ, որ վերևից ծածկվեն նրանք վայելչապես։
300Եվ ստրուկներն հապճեպ տնից դուրս վազեցին, ձեոքին իրենց ջահ ու ճրագ,
Անկողիններն հարդարեցին, ապա բամբերն իսկույն նրանց կանչեց, տարավ։
Ու պառկեցին տան սրահում նրանք հանգիստ ու միասին՝
Տելեմաքոսն հերոսազոր և Նեստորի հրաշք որդին։
Մինչ բարձրաշեն ապարանքի խորքում քնեց Ատրիդեսը,
Կողքին պառկեց պերճ Հեղինեն՝ աստվածուհին կանանց մեջ։
Իսկ երբ ծագեց մութ խավարից Արշալույսը վարդամատն,
Իր մահիճից շուտ վեր կացավ Մենելայը քաջամարտիկ ու փառաշուք,
Զգեստն հագավ, իր սուր թուրը իսկույն ևեթ ձգեց ուսին
Եվ սպիտակ իր ոտքերին մույկերն հագավ նա գեղեցիկ
310Ու դուրս եկավ ննջարանից, տեսքով ինչպես անմահ աստված։
Գնաց, նստեց Տելեմաքի կողքին այնտեղ, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Ի՞նչ կարիք կար, հերոսասիրտ Տելեմաքոս, որ դու այդպես այստեղ եկար՝
Լայնատարած ծովի լանջով դեպի փարթամ Լակեդեմոնն աստվածային։
Համայնակա՞ն մի գործ է դա, թե՞ մասնավոր։ Ճշմարտացի դու ինձ ասա»։
Պատասխւսնեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Դյացասնունդ Մենելաոս, ազգերի տեր դու Ատրիդես,
Ես եկել եմ, որ դու գուցե իմ հոր մասին մի լուր տաս ինձ։
Քարուքանդ է տունս արդեն, բերրի դաշտերն անօգուտ են և ամայի։
Լիքն է տունս թշնամական, լիրբ մարդկանցով, որոնք անգութ
320Կոտորում են, մանր անասուն և համրաքայլ ու կորեղջյուր եզները մեր։
Դրանք իմ մոր խոսնայրներն են վես ու նպերտ և մոլեգին։
Եվ ես հիմա ընկած եմ քո ծնկների մոտ. արդյոք դու չե՞ս բարեհաճի
Պատմել իմ հոր թշվառագույն բախտի մասին, եթե հարկավ
Տեսել ես դու քո իսկ աչքով, կամ լսել ես դու թափառող մեկն ու մեկից։
Եվ իսկապես՝ վատաբախտ էր մայրը ծնել նրան մի օր։
Սակայն բնավ չպաճուճես ինձ հարգելով կամ, ցավակից, չը մեղմացնես,
Այլ ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել ես, դու ինձ պատմիր ճշմարտաբար։
Աղաչում եմ, եթե իրոք երբևիցե իմ մեծափառ Ոդիսևս հայրն
Անդ՝ Տրոյայում, ուր կրել եք դուք, աքյանք, բյուր տառապանք,
330Կատարել է քեզ խոստացածը նա գործով և կամ խոսքով, դու այդ հիշիր,
Եվ ամենը ճշմարտացի ու լիովին այժմ ինձ պատմի՛ր»։

Եվ, վրդովված, Մենելայը խարտիշագեղ նրան ասաց.
«Ավա՜ղ, ինչպե՞ս, մի՞թե դրանք, այդ անիրավ, անզոր մարդիկ,
Ցանկանում են պառկել շքեղ մահիճի մեջ կորովագույն մեծ դյուցազնի,
Բայց ճիշտ այնպես, ինչպես եղնիկն երկու ծծկեր նորածնունդ իր ձագերին
Թողնում է անդ՝ անտառապատ կաղաղի մեջ հաղթ առյուծի,
Ինքն էլ ապա, արածելով, թռչկոտում է դեպ դաշտն ու ձորը դալարուտ,
Մինչ առյուծը կորովագույն, ետ դառնալով դեպի որջն իր,
Եղնորթներին այդ երկվորյակ մահ է բերում և ժանտ կորուստ,
340Այդպես էլ հենց Ոդիսևսը խոսնայրներին մահ կը նյութի մի խայտառակ։
Ո՜հ, եթե նա, օգնի՜ր Զևս հայր, ո՜վ Ապոլլոն, դո՛ւ Աթենաս,
Ետ գա այնպես, ինչպես որ էր մի ժամանակ Լեսբոս կղզում գեղեցկակերտ,
Երբ դուրս եկավ մրցամարտի Փիլոմելիդ մեծ քաջի դեմ ու քաջազոր,
Հաղթ հարվածով նրան ուժգին զարկեց գետին, ու ցնծացին աքեացիք,
Եթե այդպես խոսնայրների դեմը կանգներ Ոդիսևսը կորովալիր,
Շուտ կլափեր մահը նրանց, թանկ կնստեր ամուսնության գործը այնժամ։
Իսկ այն, ինչ որ խնդրում ես այժմ, կը հայտնեմ քեզ ճշմարտացի,
Առանց շեղման և բնավին չխաբելով՝ ես կպատմեմ։
Ահավասիկ՝ ինչ որ իրոք հայտնեց, ասաց Ծովածերուկն արդարախոս,
350Ես բացեբաց, չծածկելով և ոչ մի խոսք, քեզ ամեն բան կասեմ հիմա։
Ես փափագում էի սրտանց ետ դառնալ տուն, բայց աստվածներն
Ինձ պահեցին Եգիպտոսում, քանզի նրանց ես զոհ-զենում չէի արել։
Անմահները պահանջում են, որ միշտ նրանց պատգամները հիշեն մարդիկ։
Կա մի կղզի ծովապարփակ, միշտ մեծագոչ ու ափնակոծ,
Անդ՝ մերձակա Եգիպտոսին, և անվանում են այն Փարոս,
Որն այնքան է ափից հեռու, որքան մի օր անցնում է նավը մնծափոր,
Երբ ետևից նրա սաստիկ հողմն է փչում մռնչացող և ուղենիշ
Անդ կա հարմար նավակայան, որից մեկնում են համաչափ նավերը միշտ,
Վերցնելով ջուրը մթագույն, որքան պետք է, իբրև պաշար։
360Քսան օր այնտեղ աստվածները ինձ պահեցին՝ խափանելով ճանապարհն իմ։
Այդ միջոցին հանդես չեկավ և ոչ մի հողմ հաջող շնչով,
Որն ուղեկից է նավերին լայն լանջերում լայնատարած մթին ծովի։
Այնտեղ արդեն սպառվում էր պաշարն ամբողջ, մարդկանց ուժը,
Եթե հանկարծ չը ցավակցեր և չփրկեր ինձ Իդոթեա աստվածուհին,
Կորովալիր ծովածերուկ Պրոտևսի դստրիկն անմահ,
Որի սիրտը ամենից շատ և չափազանց ես հուզեցի,
Երբ հանդիպեց ու ինձ տեսավ։ Շրջում էի ես մեն-մենակ,
Ընկերներից իմ հեռացած, որ ձուկ էին որսում այնտեղ՝
Կորագլուխ կարթիկներով, քանզի սովից ստամոքսն էր տանջում նրանց։
370Եվ դիցուհին, ինձ մոտ գալով, այսպես խոսեց ու խոսք ասաց.
«Պանդո՞ւյր ես դու, օտարական, թե՞ չափազանց թեթևամիտ,
Գուցե դիտմամբ անփույթ ես դու և հրճվում ես տառապանքով քո սեփական։
Չէ՞ որ վաղուց արգելված ես կղզու վրա ու չես կարող մի ելք գտնել,
Մինչդեռ այստեղ ընկերներդ վհատվում են սրտով իրոք»։
Այդպես ահա նա ինձ ասաց։ Իսկ ես նրան ի պատասխան այս ասացի.
«Քեզ էլ կասեմ, ով էլ որ դու լինես, անմահ աստվածուհիդ։
Ես կամովի չեմ արգելված այստեղ բնավ, այլ երևի
Մեղանչել եմ ընդդեմ հավերժ անմահների, որ իշխողն են լայն երկնքի։
Սակայն գեթ դու ինձ այժմ ասա, քանզի իրավ առավածներն են ամենագետ,
380Ո՞վ է կապել անմահներից ճանապարհն իմ վերադարձի,
Ո՞վ է արդյոք ինձ կաշկանդել և չի թողնում անցնել ծովն այս ձկնավետ»։

Այդ ասացի։ Եվ ինձ իսկույն պատասխանեց աստվածուհին.
«Լա՜վ, ինձ լսիր, օտարական, ճշմարտացի քեզ կպատմեմ ես ամեն բան։
Հաճախակի աստ գալիս է Ծովածերուկն ամենիմաց՝
Եգիպտացի հավերժ անմահ Պրոտևսը, որ ստրուկն է Պոսիդոնի։
Նա լավ գիտի ծովի բոլոր գաղտնարաններն անդընդային
Եվ հենց ինձ էլ նա է ծընել, զի ասում են՝ հայրն է նա իմ։
Արդ՝ եթե դու, դարան մտած, կարողանաս բռնել նրան,
Քեզ կպատմի նա քո ոտին, չափն իսկական ճանապարհիդ,
390Քո վերադարձն և այն, ինչպես պետք է անցնես դու լայն ծովերը ձկնավետ։
Նա քեզ կասի, եթե միայն դու ցանկանաս, Զևսի զավակդ քաջազուն,
Ի՞նչ է արդյոք այնտեղ, քո տանը կատարվել՝ բարի կամ չար,
Այն օրվանից, երբ դիմեցիր դեպ հեռավոր քո ճանապարհը դժվարին»։

Այդպես ասաց։ Եվ անդ նրան ի պատասխան ես ասացի.
«Դու ինքդ արդ՝ այժմ հորինիր աստվածակամ այդ ծերուկի դեմ մի դարան,
Որ նախապես նա չիմանա և խույս չը տա ինձնից իսկույն.
Դժվարին է մահկանացու մարդու համար սանձահարել հաղթ աստծուն»։

Այդ ասացի, և ինձ իսկույն պատասխանեց նա՝ դիցուհին անմահների.
«Օտարակա՜ն, ես կպատմես քեզ ամեն ինչ ճշմարտաբար։
400Երբ որ ծագի վառ արևը ու երկնքի ուղիղ մեջտեղը բարձրանա,
Երբ Զեփյուռի շունչը փչի, ծովի ծերուկն ամենագետ,
Ծածկված ալյաց հոգնակոհակ սև ծփանքով, իսկույն ևեթ դուրս պիտի գա,
Եվ դուրս գալով՝ նա կպառկի քուն մտնելու անդ անձավի մեջ լայնափոր։
Ճերմակ ծովից մաշկոտանի փոկերն ապա, ծովի դստերը գեղեցիկ
Շուտ դուրս կգան և կպսակեն ծերուկի շուրջը չորս կողմից՝
Տարածելու աղի հոտը խորախոր ու մուգ ծովերի։
Արդ՝ քեզ այնտեղ ես կտանեմ, Արշալույսը հենց որ ծագի,
Կպառկեցնեմ նրա կողքին։ Միայն ընտրիր ուշի-ուշով երեք ընկեր,
Որոնք շքեղ քո նավերում լավագույնն են և կորովի։
410Արդ, քեզ ասեմ նաև ամբողջ կախարդանքները ծերուկի.
Նախ՝ նա չորս դին արագ կանցնի և կը հաշվի փոկերն իսկույն,
Երբ որ դրանց աչքի առնի ու հաշվարկի նա հաշվով իր մատների,
Անդ կպառկի նրանց մեջտեղն, հանց հովիվն է պառկում միջև ոչխարների։
Ահավասիկ, երբ որ տեսներ, որ քուն մտավ նա պառկած տեղն,
Խիզախությամբ ոգեշնչված, հարձակվեցեք, բռնե՛ք նրան,
Բռնեք ամուր, որքան էլ նա ճիգեր թափի խույս տալ, պոկվել.
Նա փորձ կանի փոխվել տարբեր էակների, որ ապրում են երկրի վրա.
Նա կարող է դառնալ և ջուր, դառնալ և բորբ հուր ու կրակ։
Սակայն նրան պիրկ ու ամուր բռնած պահեք, սեղմե՛ք ուժգին։
420Իսկ երբ դառնա նա այնպիսին, ինչպես տեսաք նրան քնած իր վիճակում,
Ու, դիմելով քեզ, խոսք ասի, հարցում անի, այնժամ, հերոս,
Գործի մի՛ դիր ուժը բռնի, այլ ազատ թող դու ծերուկին,
Սակայն հարցրու, ո՞վ է արդյոք աստվածներից քո վերադարձը կաշկանդում,
Եվ կամ ինչպե՞ս ճամփա ընկնես, ծովը անցնես դու ձկնավետ»։
Այդպես ասաց և ալեկոծ նա ծովի մեջ սուզվեց իսկույն։
Իսկ ես անցա դեպի նավերն, որոնք կանգնած էին ափին ավազածիր,
Երբ ես այդպես գնում էր, հուզվում էր իմ սիրտը ուժգին։
Իսկ երբ շուտով ես հասա իմ նավերին ու ծովեզերքին,
Մենք սարքեցինք իսկույն ընթրիք։ Վրա հասավ գիշերն ապա աստվածային,
430Մենք քուն մտանք ծովի ափին, ալիքների հուզմունքի մեջ։
Երբ խավարից ծագեց շողշող Արշալույսը վարդամատն,
Ես ուղղվեցի դեպի ափունքը լայն ծովի և, ծունկ չոքած,
Աղոթեցի աստվածսերին ես ջերմագին։ Հետս վերցրի երեք ընկեր,
Որոնց վրա ամեն տեսակ ձեռնարկի մեջ վստահ էի ես չափազանց։
Իսկ դիցուհին լայնատարած ծովի խորքը սուզվեց, ապա նա դուրս եկավ
Եվ դուրս հանեց ալիքներից փոկերի չորս փայլուն մորթի.
Բպորը թարմ ու նոր քերթած։ Մինչ իր հոր դեմ նենգություն էր մտածել նա,
Եվ, փորելով անդ, ծովափնյա ավազի մեջ, մի լայն խանդակ,
Սպասում էր այնտեղ կանգնած։ Մենք մոտեցանք նրան իսկույն։
440Մեզ փոսի մեջ պառկել տվեց, ամեն մեկիս վրա մորթի փռեց ապա։
Բայց դարանն այդ սարսափելի՜ էր մեզ համար, վերուստ մորթին էր նողկալի,
Եվ տանջում էր մեզ գարշ հոտը ծովասնունդ այդ փոկերի։
Ո՞վ կարող է հանգիստ պառկել ծովում ապրող հրեշի մոտ։
Բայց հորինեց աստվածուհին մեզ փրկարար մի օգնություն.
Շատով բերեց անուշաբույր նա ամբրոսիա և այն ցանեց մեր քթերին,
Որն և իսկույն ոչընչացրեց հրեշների հոտը դաժան։
Եվ մենք այդպես համբերությամբ սպասեցինք մինչ առավոտ,
Երբ որ հանկարծ անդ հույլիհույլ դուրս սողացին ծովից փոկերն,
Որոնք հետո միմյանց կողքին անդ պառկեցին՝ ծփանքի մեջ հուզվող ալյաց։
450Մինչ կեսօրին ծերուկն հանկարծ ծովից ելավ և փոկերին տեսավ պարարտ։
Նա բոլորի կողքով անցավ, նայեց, հաշվեց նրանց մեկ-մեկ.
Հրեշների հետ միասին նախ և առաջ հաշվեց և մեզ։ Իսկ իր մտքում
Չը կասկածեց, որ դարան կա, ուստի ինքն էլ պառկեց իսկույն։
Այնժամ բարձր աղաղակով նրա վրա հարձակվեցինք մենք ուժգնակի
Ու բռնեցինք նրան ձեռքով, բայց ծերուկը չմոռացավ արհեստս իր նենգ.
Նախ և առաջ նա վեր ածվեց գեղեցկաբաշ մի առյուծի,
Հետո փոխվեց նա վիշապի, դարձավ հովազ, դարձավ վարազ,
Դարձավ նույնիսկ հոսանուտ ջուր, նույնիսկ և ծառ բարձրակատար։
Սակայն նրան մենք պինդ-ամուր բռնել էինք առանց վախի և անվհատ։
460Երբ ձանձրացավ ու չարչարվեց հնարքներում միշտ հմտագույն ծերուկն այդպես,
Այն ժամանակ նա ինձ դիմեց և մարդկային լեզվով խոսեց ու այս ասաց.
«Ատրևսորդի, աստվածներից ո՞վ քեզ տվեց խորհուրդն այդ վես,
Որ պետք է աստ դարան մտնես ու ինձ բռնես։ Ի՞նչ է պետք քեզ»։
Այդպես ասաց։ Եվ ես նրան ի պատասխան այս ասացի.
«Ինքըդ, ծերուկ, շատ լավ գիտես, էլ ինչո՞ւ ես զուր հարցրնամ,
Չէ՞ որ երկար կաշկանդված եմ նավիս վրա ես այստեղ
Ու չեմ կարող մի ելք գտնել, վհատված եմ ես հոգեպես։
Գեթ ինձ ասա, քանզի չէ՞ որ աստվածներն են ամենագետ,
Աստվւսծներից ո՞վ է կապել վերադարձի իմ ճանապարհն.
470Ո՞վ է արդյոք ինձ կաշկանդել ու չի թողնում, որ ծովն անցնեմ ես ձկնավետ»։
Այդ ասացի։ Եվ նա իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Հարկավոր է, որ դու Զևսին և այլ անմահ աստվածներին
Փարթամաճոխ զենում և զոհ աստ կատարես ու բարձրանաս նավըդ իսկույն,
Որ շուտափույթ վերադառնաս քո հայրենիք՝ անցնելով ծովը մթագույն։
Քեզ քո բախտից չի՛ վիճակված ավելի շուտ գնալ քո տունը պերճաշեն
Եվ սիրելյաց տեսնել այնտեղ, հայրենական քո երկրի մեջ,
Մինչև որ դու չըլինես անդ՝ անձրևածին, հզոր գետի ջրերի մոտ,
Եգիպտոսում և, ի պատիվ հավերժ անմահ աստվածների, չկատարե՛ս։
Գեր ցուլերիդ մեծափարթամ՝ հարյուրեզնյա զոհն ու զենումը սրբազան։
480Այնժամ կտան քեզ աստվածներն այն ճանապարհն, որ փափագում ես դու սրտանց»։
Այդպես ասաց։ Մինչ սիրասուն սիրտս այնժամ խորտակվում էր իմ կրծքի տակ,
Քանզի պատմեց, որ ես կրկին պետք է անցնեմ ծովը մթին, դեպ Եգիպտոս՝
Անցընելով նոր ճանսւպարհն այդ հեռավոր ու դըժընդակ։
Բայց և այնպես՝ նրա խոսքին ի պատասխան ես ասացի.
«Կկատարեմ ես այդ ամենն, ինչպես որ դու պատվիրեցիր։
Սակայն ասա դու ինձ հիմա և ճշմարի՛տը ինձ պատմիր.
Վերադարձածն արդյոք բոլոր աքեացիք նավերի մեջ ու անվնաս,
Որոնցից մենք՝ Նեստորն ու ես, բաժանվեցինք դեռ Տրոյայում,
Թե՞ դառնադառն մահով ոմանք կործանվեցին նավերի մեջ
490Կամ ձեռքերին սիրած մարդկանց, երբ պատերազմն ավարտվել էր»։
Այդ ասացի։ Նա ինձ նորից պատասխանեց և խոսք ասաց.
«Ի՞նչ ես հարցնում ինձ այդ մասին, Ատրևսորդի, պետք չէ բնավ,
Որ ամեն բան դու իմանաս, տեղյակ լինես իմ մտքերին։
Անարտասուք դու չես մնա, երբ ամեն ինչ ճիշտ իմանաս։
Կործանվեցին շա՜տ շատերը, բայց շատերն էլ կենդանի են, ապրում են դեռ։
Տուն դառնալիս կորան միայն պղնձազեն աքեացոց երկու քաջեր,
Իսկ թե որքա՜ն կոտորվեցին պատերազմում, դու ինքդ այդ շատ լավ գիտես։
Մինչդեռ մեկը կենդանի է, լայն ծովերի մեջ արգելված։
Սակայն Էասն ոչընչացավ երկայնաթի նավերի հետ.
500Պոսիդոնը նրան քշեց դեպի Դիրե ժայռերը մեծ,
Բայց ծովախեղդ լինելուց էլ նա ազատեց նրան այնտեղ։
Գուցե և խույս տար նա մահից, թեպետ անչափ ատելի էր Աթենասին,
Եթե միայն, մտակորույս, ամբարտավան խոսքեր չասեր,
Իբրև թե ինքն, անկախ անմահ աստվածներից, փրկվեց ծովի անդունդներից։
Երբ սնապարծ այդ խոսքերը Պոսիդոնը լսեց հանկարծ,
Վերցրեց իսկույն եռաժանին նա իր ձեռքով հզորազոր,
Գիրե ժայռին զարկեց ուժգին, ճեղքեց, կոտրեց երկու մասի.
Կեսը մնաց անդ՝ իր տեղում, իսկ մյուս բեկորր ծովն ընկավ,
Որի վրա հենց նստած էր Էասն այնժամ, երբ պարծեցավ։
510Տարավ նրան ժայռի բեկորն անպարագիծ ծովում այդպես,
Եվ այնտեղ էլ նա կործանվեց, աղի ջրով խեղդամահ։
Իսկ քո եղբայրն իր լայնանիստ նավերի մեջ անդ խույս տվեց դաժան մահից
Եվ ազատվեց, քանզի նրան փրկեց Հերան գերամեծար։
Սակայն երբ որ հասել էր նա Մալիա բարձր հրվանդանին,
Մրրիկն ահեղ այնժամ նրան, ծանրակսկիծ հառաչելիս,
Զարկեց, քշեց դեպի ծովերը ձկնավետ, դեպ^ հեռավոր այն երկրածայրն,
Ուր ապրում էր վաղ ժամանակ Թրիեստն իր պերճ ապարանքում.
Իսկ այժմ այնտեղ բնակվում էր ինքն՝ Էգիսթոսը Թիեստյան։
Այնտեղ ահա նա համոզվեց, որ անվտանգ է իր ուղին վերադարձի։
520Աստվածները տվին նորից հողմ ուղեկից, և նա եկավ, իր տունն հասավ։
Խոր բերկրանքով նա ոտք դրեց հողի վրա իր հայրենի,
Համբեւրեց հողն իր հարազատ, այնուհետև առատ ու ջերմ
Արցունք թափեց, երբ որ տեսավ երկիրը իր փափագատենչ։
Դիտարանից նրան տեսավ հսկիչ պահակն, որին կարգել էր չարադավ
Էգիսթոսը՝ խոստանալով, իբրև պարգև, երկու տաղանդ մաքուր ոսկի.
Եվ այդպես նա հսկում էր միշտ՝ մի ողջ տարի շարունակ, անդուլ
Որ Ատրիդեսն հանկարծ չգա ու սրընթաց չհարձակվի.
Իսկույն վազեց նա դեպի տուն, որ տա համբավն ազգավարին։
Եվ Էգիսթոսը անհապաղ անդ որոշեց գործ կատարել նենգապատիր.
530Ժողովրդից հապճեպ ընտրեց նա քսան հոգի վստահելի ու քաջ մարդկանց,
Որոնց պահեց դարանի մեջ, այնուհետև պատվիրեց ճոխ խնջույք սարքել։
Իսկ ինքն ապա շքեղ կառքով ու ձիերով անդ ընդառաջ շուտով գնաց
Որ ազգերի առաջնորդին լավ ընդունի, թեպետ իր միտքն էր դավադիր։
Նա հանդիպեց այդպես նրան, որ չգիտեր դավանքը այդ, ու տուն բերեց
Եվ խնջույքից հետո սպանեց, ինչպես որ եզ են սպանում մսուրի մոտ։
Ագամեմնոն դյուցազնի հետ եկած մարդիկ նույնպես մահից չփրկվեցին,
Ինչպես նաև կողմնակիցներն Էգիսթոսի, բոլորն այնտեղ կոտորվեցին»։
Այդպես ասաց։ Մինչ խորտակվում էր սիրտը իմ սիրակարոտ.
Ես լաց եղա՝ չոր ավազի վրա ընկած, և իմ հոգին, վշտաչարչար,
540Էլ չէր ուզում ապրել այլևս, ապրել, տեսնել լույսն արևի։
Սակայն երբ ես կուշտ լաց եղա ու ջայլանքով իմ հագեցա,
Իսկույն նորից իր խոսքն ասաց ծովի ծերուկն արդարամիտ.
«Ատրևսորդի, բա՜վ է, երկա՜ր դու լաց եղար և ջայլեցիր դառնակսկիծ։
Լաց ու կոծով արտասվալի հաջողության դու չես հասնի,
Այլ գործդ տես, ինչպե՞ս գնալ և հայրենի քո երկիրը հասնել շուտով,
Կամ կգընաս և կենդանի անդ կը գտնես Էգիսթոսին, կամ Օրեստեին,
Նրան քեզնից վաղ կըսպանի, իսկ դու միայն հասնելու ես հոգեհացին»։
Այդպես ասաց և իր խոսքով քաջալերեց ինձ հոգեպես։
Ուրախացավ սիրտն իմ կրծքում, թեպետ դաժան վիշտն էր տանջում ինձ տակավին։
550Ուստի նրան ես դիմեցի և թևավոր խոսք ասացի.
«Այդ երկուսի մասին արդեն ես իմացա, բայց անվանիր ինձ երրորդին,
Որը դեռևս կենդանի է, բայց կաշկանդված է ծովերում լայնատարած։
Ասա՛, որ ես այդ իմանամ, թեպետ վիշտն է մաշում հոգիս»։

Այդպես ապա ես ասացի, և նա իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Լաերտորդուն, որն ապրում էր Իթակեում՝ իր պերճ տան մեջ,
Տեսա ես անդ, կղզու վրա դառն արտասուք միշտ թափելիս.
Բռնի ուժով իր պալատում նրան պասում է Կալիպսո աստվածուհին։
Եվ չի կարող նա ոչ մի կերպ վերադառնալ ու գալ երկիրն իր հայրենի,
Քանզի չունի այնտեղ նավեր նա բազմաթի և նավորդներ,
560Որոնք նրան ուղեկցեին ծովի լանջով լայնատարած։
Արդ, Մենելայ աստվածասուն, չի վիճակված քեզ կործանվել
Անդ, ձիաբույծ Արգոսի մեջ, կամ մահակուր լինել բերմամբ ժանտ օրհասի։
Այլ անմահները կառաքեն քեզ դեպ դաշտերը Էլիսյան,
Այս աշխարհի սահմանից դուրս, ուր ապրում է Հռադամանթիսը շիկահեր,
Մարդկանց համար կյանքն է անցնում անդ անվրդով ու երջանիկ,
Այնտեղ չկա ձյան ու ձմեռ, չկա անձրև կամ ցուրտ ու բուք,
Այլ միմիայն Օվկիանոսն է անդ առաքում թեթև հոսանքը Զեփյուռի,
Որ նա մարդկանց միշտ հով անի և միշտ նրանց մեղմ գուրգուրի,
Քանզի Զևսի, աստվածների փեսան ես դու, ամուսինը Հեղինեի»։
570Այդպես ասաց, ապա սուզվեց նա ծովի մեջ ալեծածան.
Իսկ ես դարձա դեպի նավերն աստվածակերպ ընկերներիս հետ միասին։
Երբ ոս այդպես գնում էի, սիրտս հուզվում էր սաստկաբար,
Երբ մենք հասանք մեր նավերին ու լայնալիր ծովի ափին,
Իսկույն ընթրիք անդ սարքեցինք, աստվածային գիշերն արդեն վրա հասավ։
Մենք քուն մտանք՝ ալիքների հուզմունքով լի ծովի սսիին։
Երբ որ ծագեց առավոտյան Արշալույսը վարդամատն,
Մենք ձգեցինք նախ և առաջ մեր նավերը սուրբ ծովի մեջ,
Կայմը կանգուն նավերի մեջ մենք տնկեցինք, առագաստները պարզեցինք.
Եվ ինքներս էլ վեր բարձրացանք ու նստեցինք նստիքներին։
580Նստած այդպես իրար կողքի՝ մենք ճեղքեցինք բազմափրփուր ծովը թիով
Եվ շատ շուտով Եգիպտոսի անձրևածին մեծ գետի մեջ մենք կանգ առանք։
Եվ ես այնտեղ կատարեցի հարյուրեզնյա զոհաբերումն աստվածակամ։
Իսկ երբ քենին հավերժակյաց աստվածների վերջ տվեցի ես այդպիսով,
Դամբան-բլուր անդ կանգնեցրի Ագամեմնին, որ նրա փառքն հավերժ մնա։
Գործն ավարտած՝ ես մեկնեցի։ Անմահները շնորհեցին հողմ հաջողակ,
Որն ինձ շուտով բերեց, հասցրեց երկիրը այս իմ հայրենի։
Եվ արդ, հիմա պետք է մնաս իմ տանը դու հյուրամեծար՝
Գեթ տասնևմեկ կամ տասներկու օր շարունակ։ Այնուհետև
Կուղևորվես դու մեծ պատվով. քեզ կընծայեմ ճոխ պարգևներ.
590Երեք նժույգ, փայլուն մի կառք և մի բաժակ գեղեցկափայլ,
Որպեսզի դու, հավերժակյաց ամենազոր աստվածներին
Զոհ և հեղում կատարելիս, չմոռանաս ինձ ոչ մի օր»։
Պատասխանեց նրան այնժամ Տելեմաքոսը իմաստուն.
«Ոչ, Ատրիդես, այդքան երկար քո հարկի տակ ինձ մի պահիր,
Թեպետ պատրաստ եմ ես սիրով քո մոտ մնալ մի ողջ տարի
Եվ բնավին չըզգալ կարոտս հայրենի տան և սիրելի ծնողների։
Ես հիացած եմ՝ լսելով խոսք ու զրույցդ մեծասքանչ,
Բայց ինձ համար անհանգիստ են ընկերներս սուրբ Պիլոսում.
Այստեղ երկար ինձ մի պահիր, սոսկ պարգևները քո ասած,
600Որ պիտի տաս, միշտ ինձ համար լինելու են սիրանվեր.
Իսկ նժույգներն ես չեմ տանի դեպ Իթակե. թող քո զարդը նրանք լինեն,
Քանզի դու ես իշխող տերը լայնատարած շատ դաշտերի,
Ուր բարգավաճ աճում են միշտ փարթամ ցորեն և կիպեռիս,
Նաև առատ լոտոս, աճար ու բարձրաբույս ճերմակ գարի։
Մինչ մենք չունենք Իթակեում դաշտավայրեր, լայն ուղիներ.
Նա սնում է միայն այծեր, իսկ ձիերին արշավելու վայրեր չը կան.
Ծովում եղած կղզիներից և ոչ մեկը մարգավետ չէ,
Ոչ էլ հարմար ձիարշավի ասպարեզ է, իսկ Իթակեն առավել ևս»։
Այդպես ասաց։ Ժպտաց իսկույն Մենելայը կորովախոս,
610Ձեռքով շոյեց նրան քնքուշ, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Դու գերազնիվ արյունից ես, սիրելիդ իմ, և խոսում ես այնքա՜ն վսեմ,
Լա՜վ, կը փոխեմ ես նվերդ, և դժվար չէ այդ ինձ համար։
Քանի որ իմ տունը լի է հարստությամբ, պարգևներից
Դու կստանաս ամենալավն, հույժ մեծարժեքն ու գովելին.
Ես քեզ կըտամ ճարտարարվեստ ու նկարեն մի պերճ գավաթ,
Ամբողջովին արծաթակերտ, իսկ եզրերը՝ ոսկեդրվագ։
Կերտվածն է դա Հեփեստոսի, այն ինչ հասավ Սիդոնական թագավորից՝
Հերոսասիրտ Փեդիմոսից. նա իր տանը մեզ ընդունեց,
Երբ անդ եղանք մենք ետ գալիս։ Եվ դա հիմա ես ուզում եմ տալ քեզ ընծա»։
620Այդպես ահա խոսում էին նրանք այնտեղ իրարու հետ։

Մինչդեռ արդեն հյուրերն էին թագավորի աստվածային տունը գալիս.
Ոմանք բերում էին ոչխար, ոմանք՝ գինի քաջալերիչ,
Իսկ նրանց հետ՝ հացն առաքում էին կանայք գեղագոտի։
Այդպես նրանք սարքում էին ապարանքում մեծ խրախճանք։
Այդ ժամանակ խոսնայրները՝ Ոդիսևսի պալատի մոտ,
Ուր կոխոտած կար լայն մի տեղ, հրճվում էին, զվարճանում։
Նետում էին սովորաբար սկավառակ, տեգ ու նիզակ։
Բայց մեկուսի էին նստած սեղեխների ղեկավարներն՝
Անդ բոլորին գերազանցող Անտինոոսն ու Եվրիմաքն աստվածակերպ։
630Եվ մոտեցավ այնտեղ նրանց Նոեմոնը Փրոնիոսյան։
Նա, դիմելով Անտինոոսին, հարցմունք արեց և խոսք ասաց.
«Ով Անսփնոոս, արդյոք գիտի՞ մեկն ու մեկը, թե՞ չգիտի՝
Երբ պիտի գա Տելեմաքոսն ավազածիր պերճ Պիլոսից.
Նա իմ նավը վերցրեց գնաց, բայց նավը ինձ պետք է հիմա։
Գնում եմ ես լայնատարած Էլիս ահա, քանզի այնտեղ
Գտնվում են իմ տասներկու ճայիկ ձիերն և ջորիները իմ տոկուն,
Որոնք սակայն դեռ չեն լծված։ Մեկն ուզում եմ բերել, լծել»։
Այդպես ասաց։ Խիստ զարմացան, քանզի նրանց մտքով անգամ
Չէր անցել, թե նա դեպ Պիլոս է գնացել։ Կարծում էին, որ տանն է նա,
640Կամ էլ մի տեղ՝ հանդերում իր, խոզարածի, խաշների մոտ։
Եվ Եվպիթյան Անտինոոսը պատասխանեց իսկույն նրան ու խոսք ասաց.
«Ճշմարտացի դու ինձ ասա. ե՞րբ նա գնաց, և ո՞վ արդյոք
Իթակեի ջահելներից նրան եղավ անդ ուղեկից։
Ընտի՞ր մարդիկ էին արդյոք, թե՞ վարձկաններ կամ ստրուկներ.
Այդ էլ կարող էր նա անել։ Դու ճիշտ խոսիր, որ ամեն ինչ լավ իմանամ։
Սև նավն արդյո՞ք խլեց քեզնից նա հակառակ քո ցանկության,
Թե՞ կամովի ինքդ նրան այն զիջեցիր, երբ որ սրտանց նա խնդրեց քեզ»։
Եվ Նոեմոն Փրոնիոսյանն իսկույն նրան պատասխանեց ու խոսք ասաց.
«Ինքս իմ կամքով ես տվեցի։ Ո՞վ կարող էր այլ կերպ վարվել,
650Երբ խնդրողն էր այնպիսի մարդ, որն իր սրտում մեծ վիշտ ունի,
Դժվարին էր մերժել այնժամ աղերսանքին այդ վշտալի։
Իսկ նրա հետ, պատանիները մեկնեցին, որ լավագույնն են ազգի մեջ,
Որոնց թվում, իբր առաջնորդ, նկատեցի ես Մենտորին,
Բայց թերևս աստված էր դա, որը նրան էր նմանվել
Ապշած եմ ես, քանզի երեկ այստեղ տեսա ես Մենտորին սատվածակերպ.
Մինչ նա վաղուց, նավը նստած, ուղևորվեց դեպի Պիլոս ավազածիր»։
Այդպես ասաց և հեռացավ, գնաց տունը իր հայրական։
Եվ վրդովվեց այն երկուսի սիրտն անվեհեր։ Նրանք իսկույն
Խոսնայրներին իրենց շուրջը հավաքեցին և խաղն հապճեպ ընդհատեցին.
660Իսկ Եվպիթյան Անտինոոսը նրանց դիմեց և խոսք ասաց զայրագնաբար,
Քանզի ինքը տխուր էր խիստ, և լցված էր նրա հոգին
Չար դավանքով, իսկ աչքերն իր վառվում էին ինչպես կրակ.
«Ավա՜ղ, իրոք Տելեմաքոսն հանդգնաբար գլուխ բերեց ճանապարհի
Գործն անվեհեր։ Իսկ մենք այնժամ կարծում էինք, որ այդ բնավ չի կատարվի,
Մինչդեռ կամքին մեր հակառակ, նա՝ այդ լակոտն, ինչպես հարկն է նավը սարքած,
Ու քաջարի մարդիկ ընտրած ազգի միջից, ճանապարհվեց ահավասիկ։
Այսուհետ էլ նա միշտ աղետ և պատուհաս մեզ կը բերի։
Թող կործանի Զևսը նրա զորությունը, նախքան դառնա նա չափահաս։
Պատրաստեցեք ճեպընթաց նավ ու նավաստի քսան հոգի և հանձնեք ինձ,
670Որ ես հսկեմ նրա ուղին վերադարձի։ Նեղուցի մեջ,
Իթակեի և Սամեի միջև ժայռոտ դարանամուտ ես կլինեմ,
Այդպես նրա ուղևորումն հանուն իր հոր՝ աղետալի գործ կդառնա»։
Այդպես ասաց, բոլորն իրեն խրախուսում էին, գովում,
Ապա շուտով վեր կացան և Ոդիսևսի տուն գնացին։
Մինչդեռ երկար էլ չմնաց Պենելոպեն անիրազեկ գործի մասին,
Որ չարադավ խոսնայրները խորհել էին սրտում իրենց նենգապատիր։
Լուրը նրան Մեդոնն հայտնեց, բակի պատի ետև կանգնած՝ լսել էր նա
Որոշումը, այն դավը, որը նստեցին նրանք բակում։
Արդ նա որպես համբավաբեր, տուն մտնելով, վազեց դեպի Պենելոպեն։
680Երբ նոր էր դեռ նա շեմքն անցել, Պենելոպեն նրան հարցրեց.
«Ասա, բանբեր, ինչո՞ւ արդյոք առաքեցին քեզ խոսնայրները պանծալի
Գուցե նրանք պատվիրում էն, որ դյուցազուն Ոդիսևսի ծառաները
Այժմ ընդհատեն աշխատանքը և պատրաստեն իրենց համար նոր խրախճանք։
Ո՜հ, երանի թե վերջինը լինի խնջույքն այդ անիրավ,
Գեթ դադարեն այստեղ մնալ փեսայության գործի համար.
Հավաքվում են այստեղ հաճախ, ոչնչացնում ու վատնում են մեր գույքն ամբողջ,
Ստացվածքը իմ խորիմաց Տելեմաքի։ Եվ մի՞թե դուք ձեր հայրերից
Ձեր մանկության տարիներին չեք իմացել հաստատապես,
Թե ինչպե՞ս էր լավ ու բարի վերաբերվում Ոդիսևսը ձեր ծնողաց.
690Ա՜խ, ոչ ոքի նա չը գիտեր վիրավորել՝ ոչ իր գործով, ոչ էլ խոսքով,
Մինչ սովոր են թագավորներն աստվածազոր այլ կերպ վարվել
Ու մարդկանցից մահկանացու՝ ոմանց ատել և մեծապես ոմանց սիրել։
Իսկ նա բնավ անօրեն գործ չի կատարել Ոչ մի մարդու։
Մինչդեռ հայտնի են ձեր տենչանքն ու անվայել գործերը ձեր։
Եվ բարության համար հիմա շնորհակալ չեք դուք բնավ»։
Պատասխանեց նրան խոհեմ ու իրազեկ Մեդոնն իսկույն.
«Ո՜հ, թագունիս, երանի՜ թե ահեղ ոճիրն այդ լոկ լիներ։
Կա ավելի վատթարագույնն և ավելի զարհուրելին.
Ահռելի գործ են մտածել խոսնայրները. ո՜հ, Զևսը այդ թող խափանի։
700Մտադիր են նրանք սրով Տելեմաքին անդ սպանել,
Երբ որ նա տուն վերադառնա, գնացել է իր հոր մասին
Լուր ստանալու նա սուրբ Պիլոս, Լակեդեմոն աստվածային»։

Ասաց այդպես։ Եվ թագուհու սիրտն ու ծնկները թուլացան,
Բերանի մեջ պապանձված էր կարծես լեզուն, աչքերն իսկույն
Լցվեցին հորդ, դառն արցունքով, խզվեց նույնիսկ ձայնը նրա առողջ ու ջինջ,
Եվ անագան խոսեց միայն ու այսպիսի խոսք նա ասաց.
«Ինչո՞ւ, բանբեր, իմ զավակը գնաց, ավա՜ղ, ի՞նչ կարիք կար,
Որ նա շրջի արագընթաց սև նավերով, որոնք այնտեղ, ծովերի մեջ,
Նժույգներ են մարդկանց համար ու ճեղքում են ջրերն անծայր.
710Մի՞թե, իրավ, ուզում է նա, որ մարդկանց մեջ ընդմիշտ անունն իր վերանա»։
Պատասխանեց նրան խոհեմ ու իրազեկ Մեդոնն իսկույն.
«Ես չը գիտեմ, գուցե իրոք նրան դրդեց մի ոմն աստված,
Կամ ներշնչեց սիրտն իր այդպես՝ Պիլոս գնալ, որպեսզի անդ գեթ իմանա
Վերադարձն իր սիրելի հոր կամ այն, որ նա մահացել է գուցե արդեն»։
Ասաց այդպես ու հեռացավ նա տան միջով Ոդիսևսի։
Մինչ դառնալի, սրտկոտոր վիշտը պատեց նրա հոգին,
Եվ նա նստել չկարեցավ տանը եղած բազմոցներից մեկն ու մեկին,
Այլ վայր ընկավ իր ամրաշեն ննջարանի շեմքի առաջ
Ու հեկեկաց դառնակսկիծ։ Շուրջը նրա ստրուկ ծառայք,
720Որքան կային տան մեջ այնժամ, ծեր ու ջահել, ջայլեցին խիստ ու մեծաձայն։
Եվ դառնապես հեծկլտալով նրանց սաաց Պենելոպեն.
«Ակա՜նջ դրեք, սիրելիներ, ինձ հետ ծնված, համահասակ բյուր կանանց մեջ
Օլիմպացին ամենից շատ ինձ է տվել վիշտ ու աղետ և տառապանք։
Նախ ինձ զրկեց իմ ամուսնուց ազնվամեծար, առյուծասիրտ,
Որն իր ամեն արժանիքով միշտ փայլում էր դանայանց մեջ,
Եվ փառքը իր տարածված էր Հելլադայում ու լայնալիր Արգոսի մեջ։
Իսկ այժմ ահա իմ այս տնից սիրանվեր իմ զավակին
Ժանտ մրրիկները շորթեցին, մինչ ես, ավա՜ղ, նրա մեկնումը չիմացա։
Ո՜հ անողոք անպիտաններ, մի՞թե ոչ ոք գլխի չընկավ, որ գեթ գալիք
730Եվ մահիճից ինձ հանեիք, չէ՞ որ այնժամ դուք գիտեիք,
Թե ե՛րբ տնից նա դուրս եկավ կամ ե՛րբ ուղղվեց դեպի նավը սևակտուց։
Ա՜խ, եթե ես իմանայի, որ այդպիսի ճանապարհ է ձեռնարկում նա,
Անշուշտ տանը նա կմնար, որքան էլ խիստ ուղևորվել նա ցանկանար,
Կամ պետք է ինձ այն ժամանակ նա մահացած թողներ տան մեջ։
Սակայն ձեզնից մեկը հիմա թող շուտ գնա, կանչի, բերի ծեր Դոլիոսին՝
Իմ ծառային, որին հայրս ինձ նվիրեց, երբ դեռ այնտեղ էի գալիս։
Նա այժմ հսկիչ խնամող է իմ ծառաշատ պարտեզի մեջ։ Թող նույնհետայն
Լաերտեսի մոտ նա գնա և ամեն բան պատմի նրան։
Գուցե ծերուկն իր մտքի մեջ կարողանա գտնել հիմա գեթ մի հնար
740Եվ գա շուտով ու գանգատվի համայն ազգին ինչպես սրանք անագորույն
Ցանկանում են ոչնչացնել աստվածակերպ Ոդիսևսի ցեղն ու որդուն»։
Այնժամ նրան իր խոսքն ասաց ստնտու կին Եվրիկլիան.
«Ո՜հ, իմ դստրիկ դու սիրելի, կուզես՝ այժմ ինձ ըսպանի՛ր սուր պղնձով,
Թե չէ՝ թող ինձ դու այս տան մեջ, բայց ես քեզնից իսկությունը չեմ թաքցնելու։
Ամբողջ գործը ես գիտեի, ես եմ սարքել և ամեն բան նրան տվել.
Հաց և գինի համեղահամ։ Մինչդեռ նա մեծ երդում առավ այնժամ ինձնից,
Որ չհայտնեմ քեզ այդ մասին, նախքան կանցնի տասներկու օր,
Մինչև որ դու ինքդ, սրտով վշտաչարչար, հարցմունք անես և իմանաս,
Որպեսզի դու քո վաղաժամ լացուկոծով դեմքիդ պերճանքը չվատնես։
750Սակայն հիմա եկ լվացվիր, զգեստն հագիր քո մաքրագույն
Եվ վերնատուն դու բարձրացիր ծառաներիդ հետ միասին
Ու ջերմաջերմ անդ աղոթիր ասպարակիր Զևսի դստրիկ Աթենասին։
Նա է միայն, որ կարող է մահից փրկել քո զավակին։
Իսկ ծերուկին վշտաչարչար նորից դու վիշտ մի պատճառիր.
Ես չեմ կարծում, որ տոհմը մեծ Արկեիսյանի երանավետ աստվածներին
Անհաճ լինի և ատելի։ Այլ կմնա տակավին մեկը կենդանի,
Որն այս շենքին բւսրձրակտուր, այլև բերրի լայն դաշտերին պիտի իշխի»։
Այդպես ասաց և ամոքեց վիշտը նրա. աչքի արցունքը չորացավ։
Նա լվացվեց, ապա իսկույն իր մաքրափայլ հագուստն հագավ
760Եվ վերնատուն շուտ բարձրացավ ծառաների հետ միասին։
Նա զամբյուղը գարի լցրեց և աղոթեց Աթենասին։
«Լսի՛ր դու ինձ, ասպարակիր Զևսի դստրիկ, անպարտելիդ ո՜վ Աթենսա.
Եթե տանն իր երբևիցե Ոդիսևսը ամենագետ քո մեծ պատվին
Այրել է գեր թիկնամսերը կովերի կամ խաշների,
Հիշիր դու այդ և սիրելի որդուս հիմա պահիր դու ողջ ու անվնաս,
Եվ վիսացող սեղեխների չար դավանքից փրկիր նրան»։
Ասաց ու ջերմ նա լաց եղավ։ Աթենասը լսեց նրա թախանձանքն այդ։
Իսկ խոսնայրները սենյակում ստվերամած դեռ աղմկում էին դաժան,
Եվ վիսացող պատանիներն այսպես էին խոսում այնտեղ.
770«Բազմախոսնայր մեր թագուհին պատրաստվում է ամուսնության
Եվ չգիտի, թե իր որդուն ինչպիսի մահ է ըսպասում»։
Այդպես էին խոսում ոմանք՝ չիմանայով, թե իրենց ինչ է վիճակված։
Բայց Անտինոոսն, անարգելով, դիմեց նրանց ու խոսք ասաց,
«Ո՛հ, սնապարծ դուք պանդույրներ, թողե՛ք նպերտ, ամբարտավան խոսքերը ձեր,
Որ չըլսի մեկն ու մեկը և չգնա ու այդ մասին հայտնի այնտեղ։
Այլ շո՜ւտ գնանք մենք լուռումունջ և գաղտնաբար կատարենք այն գործը փայլուն,
Որն հաճելի է բոլորիս և ծնվել է մեր բոլորի սրտերի մեջ»։
Այդ ասելով՝ ընտրեց իսկույն կորովալիր քսան հոգի
Եվ նրանց հետ ծովափ գնաց, դեպի նավը արագընթաց։
780Նախ և առաջ ծովի խորքը նրանք սև նավը ձգեցին,
Կայմը իր տեղը տնկեցին և առագաստը սարքեցին,
Թիերն ապա պինդ կապեցին կաշվե, ամուր ճոպաններով
Եվ ամեն ինչ հարդարելով, առագաստները պարզեցին,
Իսկ մարտական զենքը նրանց այնտեղ բերին ծառաները քաջահոգի։
Խարսխեցին նավը հետո և ափն իջան իրենք իսկույն
Ու սարքեցին այնտեղ ընթրիք՝ սպասելով, որ գիշերը շուտով կգա։
Այդ ժամանակ իր վերնատան սենյակի մեջ Պենելոպեն խոհեմամիտ
Տխուր պառկել էր միայնակ՝ խմիչքն, ուտեստը մոռացած։
Նա մտորում էր ալեկոծ, արդյոք մահից խույս կտա՞ իր ազնիվ որդին,
790Թե՞ նա իրոք կկործանվի ամբարտավան խոսնայրների բռնի ուժով։
Այնպես, ինչպես առյուծն հզոր, որսկաններով շրջապատված,
Ահը սրտում, մտածում է, թե մոտենում են ոսոխները որսատենչ,
Այդպես ահա մտորելիս՝ նրա աչքին քունը իջավ քաղցրանուշիկ.
Եվ պառկելով նա քուն մտավ, թմրեց մարմինն, ու վերացան ցավեր ու վիշտ։
Մինչդեռ այլ միտք անդ հղացավ պայծառաչյա վեհ Աթենասն.
Մի ուրվական նա հորինեց և կանացի կերպարանքով օժտեց նրան՝
Նմանությամբ Իփթիմեի, Իկարիոսի պերճ դստրիկի,
Որը մի օր ամուսնացել էր Փերեում տուն ունեցող Եվմելի հետ։
Ուրվականն այդ՝ աստվածակերպ Ոդիսևսի տուն նա հղեց,
800Որ ամոքի սրտմտությամբ ալեկոծվող ու վշտաբեկ Պենելոպին
Եվ մեղմացնի նրա ջայլանքն ու հեծեծանքն արտոսրալի։
Դռան նիգի փոկի կողքով նա ննջարան մտավ նրա,
Կանգնեց նրա սնարի մոտ ու բարբառեց և խոսք ասաց.
«Քնա՞ծ ես դու, Պենելոպե, սիրտդ տխուր և վշտաբեկ,
Ջայլում ես միշտ։ Բայց աստվածները հեշտակյաց, ահավասիկ,
Արգելում են քեզ ողբ անել և հեկեկալ։ Իսկ քո որդին դեռ ետ կը գա
Դեպի տանն իր, քանզի հանդեպ աստվածների մեղապարտ չէ նա բնավին»։
Նրան այսպես պատասխանեց և խոսք ասաց խոհեմամիտ Պենելոպեն՝
Նա, որ քնած էր քաղցրաբույր երազների կամարի տակ.
810«Ի՞նչ բան է սա, քույր իմ, ասա՛։ Ինչպե՞ս եկար։ Մինչդեռ առաջ չէիր գալիս,
Քանզի չէ՞ որ ապրում ես դու անդ, հեռավոր քո հարկի տակ։
Պատվիրում ես, որ վերջ տամ ես սրտմտությանն ու ջայլանքիս բազմաչարչար,
Որոնք մաշում, խորտակում են իմ հեգ սիրտը և իմ հոգին.
Նախ զրկվեցի ես ամուսնուց առյուծասիրտ և ազնվագույն,
Որն, հիրավի, գերազանց էր դանայանց մեջ ամեն տեսակ արժանիքով.
Հերոս էր նա, որի փառքը Հելլադայում և Արգոսում
Թնդում էր միշտ։ Իսկ այժմ, ավա՜ղ, սև, լայնափոր նավով մեկնեց սիրած որդիս,
Պանդո՜ւյրն անմիտ։ Անփորձ է նա թե՛ գործի և թե՛ խոսքի մեջ։
Ուստի լալիս եմ դառնադառն՝ ավելի շատ նրա համար, քան ամուսնուս։
820Դողում եմ ես այժմ երկյուղից, սարսափում եմ տարակուսած.
Փորձանքի մեջ գուցե ընկնի նա այն երկրում, ուր որ մեկնել է նա հիմա,
Կամ թե ծովում, ուր չարագործ շատ կան մարդիկ, որ նրա դեմ դավանք ունեն
Եվ ուզում են սպանել նրան, նախքան երկիրն իր հայրենի նա ետ դառնա»։
Իսկ Ուրվականը անմարմին պատասխանեց իսկույն նրան և այս ասաց.
«Քաջալերվիր և քո սրտում չվախենաս դու բնավին.
Չէ՞ որ նրա առաջնորդն է մի ուղեկից, որին, որպես զորավիգի,
Կը ցանկային բոլոր մարդիկ, քանզի իրոք մեծազոր է նա չափազանց
Ինքը Պալլաս Աթենասն է. նա կարեկից է նաև քեզ վշտերիդ մեջ
Եվ հիմա էլ ինձ առաքեց, որ քեզ հայտնեմ ես այդ մասին»։
830Նրան նորից իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Եթե իրոք դիցուհի ես կամ լսել ես խոսքն աստըծու,
Հայտնիր դու ինձ դժբախտագույն իմ ամուսնու մասին նաև.
Կենդանի՞ է դեռ նա արդյոք և տեսնո՞ւմ է նա կենսատուր լույսն արևի,
Թե՞ նա արդեն մահացած է և Հադեսի տունն է իջել»։
Պատասխանեց այնժամ նրան այն ուրվականը անմարմին.
«Նրա մասին չեմ կարող ճշմարտացի քեզ բան ասել.
Մեռա՞ծ է նա, թե՞ կենդանի, քանզի լինել ունայնախոս լավ չէ բնավ»։
Այդպես ասաց և նույնհետայն դռան փակի անցքի միջով
Անհետացավ, հանց շունչ հողմի։ Մինչ խոր քնից իր վեր թռավ
840Իկարիոսի դստրիկն այնժամ, և սիրելի սիրտը նրա խորունկ խնդաց,
Քանզի երազն, հանց իրական մի վառ տեսիլ, նրան գիշերն այդ երևաց։

Խոսնայրները նավի վրա շատ լող տվին ճանապարհով այն ծովային՝
Սրտում իրենց միտք անելով Տելեմաքի անագորույն մահվան մասին։
Անդ ծովի մեջ է Աստերիս ապառաժուտ փոքրիկ կղզին,
Իթակեի և քարքարոտ Սամեի մեջ։ Եվ կան նրա երկու ափին
Նավընկալող հարմարագույն երկու կայան։ Ահավասիկ,
Անդ կանգ առած՝ սպասեցին դարանամուտ աքեացիք։

Երգ հինգերորդ։ Ոդիսևսի լաստանավակը

1Արշալույսը վեր բարձրացավ փառաբանված Տիթոնոսի պերճ մահիճից,
Որ իր շողշող լույսը սփռի անմահներին, նաև մարդկանց մահկանացու։
Անմահները բազմած էին մեծ խորհրդի, և նրանց մեջ
Ինքը Զևսն էր բազմել ահեղ, որի կորովն է մեծագույն և գերազանց։
Աթենասը նրանց պատմում էր բազմաթիվ աղետները Ոդիսևսի,
Որին նա միշտ կարեկից էր, որը տանն էր դեռ դիցուհու։
«Աստվածահայր դու հզոր Զևս և դուք նաև, հավերժակյաց ով աստվածներ,
Այո՛, բնավ այսուհետև մականակիր ոչ մի արքա
Թող չլինի ոչ բարի կամ ողորմած, թող չիմանա արդարության,
10Այլ թող որ միշտ նա ժանտ լինի և անօրեն գործ կատարի։
Քանզի ոչ ոք աստվածակերպ Ոդիսևսին էլ չի հիշում այն ազգի մեջ,
Որի վրա իշխում էր նա, ինչպես մի հայր ներողամիտ ու բարերար։
Մինչդեռ հիմա գտնվում է կղզու վրա՝ կրելով վիշտ ու տառապանք
Անդ, Կալիպսո դիցուհու տանն, որ պահում է նրան բռնի։
Վերադառնալ դեպի երկիրն իր հայրենի և դեպի տուն նա չի կարող,
Քանզի չունի ոչ ընկերներ, ոչ բազմաթի արագ նավեր,
Որոնք նրան ուղեկցեին լայնատարած, խոր լանջերով մթին ծովի։
Իսկ այժմ ահա մտադրվել են ըսպանել սիրատենչիկ նրա որդուն
Տուն դառնալիս։ Մեկնել է նա դեպի Պիլոս, Լակիդեմոն աստվածային,
20Որպեսզի գեթ անդ իմանա որևէ լուր կամ մի համբավ իր հոր մասին»։
Պատասխանեց և խոսք ասաց նրան Զևսը ամպահալած.
«Ո՜հ իմ զավակ, ի՞նչ խոսք էր այդ, որ դուրս թռավ քո շուրթeրից.
Չէ՞ որ ինքըդ, դու քո խելքով ամենագետ, որոշեցիր,
Որ Ոդիսևսն ետ պիտի գա և նրանցից առնի վրեժն իր ահավոր։
Եվ ինքդ դու, որ կարող ես, Տելեմաքին եղիր հիմա մի ուղեկից,
Որպեսզի նա ողջ, անվնաս ետ գա, հասնի իր երկիրը հայրենական,
Իսկ սեղեխներն իրենց նավով ետ կը դառնան անհաջողակ ու ձեռնունայն»։
Այդ ասելով՝ դիմեց ապա նա Հերմեսին՝ սիրանվեր իր զավակին.
«Դու ես, Հերմես, բանբերը մեր այլ դեպքերում։ Նաև հիմա
30Գնա, հայտնիր գեղագանգուր, հավերժահարս աստվածուհուն մեր կամքն ամուր՝
Բազմահմուտ Ոդիսևսի դարձի մասին։ Թող նա շուտով ճանապարհվի,
Սակայն նրան թող չուղեկցի ոչ ոք, ո՛չ մարդ մահկանացու, ո՞չ էլ աստված։
Այլ նա ինքը, լաստափայտի վրա ամուր, թող բյուր տանջանք, վիշտ կրելով՝
Գնա, հասնի քսաներորդ օրը պտղավետ Սքերիա՝
Պերճ երկիրը փեակների, որոնք իրոք ազգական են աստվածներին։
Նրանք նրան անդ այնպիսի պատիվ կտան, որը վայել է աստըծուն,
Եվ կուղարկեն նավի վրա նրան դեպի հայրենի հողը սիրելի։
Կտան նրան այնքան ոսկի, այնքան պղինձ ու հագուստներ փարթամ ու բյուր,
Որքան անգամ Տրոյայից Ոդիսևսը իր հետ տանել չէր կարենա,
40Եթե բաժինն իր ավարի անդ ստանար ու բարեբախտ ետ գար իր տուն։
Նրան այդպես է վիճակված՝ վերադառնալ դեպի երկիրն իր հայրենի,
Դեպի տունն իր բարձրակտուր և տեսնել անդ սիրանվեր բոլոր մարդկանց»։
Ասաց այդպես, հնազանդվեց նրան Հերմեսն Արգոսասպան։
Նա նույնհետայն իր ոտքերին մույկերն հագավ գեղեցկափայլ,
Անեղծ ու պերճ և ոսկեղեն, որոնք նրան թռցնում էին լայն ծովերի,
Անպարագիծ երկրի վրա, հանց հողմերի շունչը թեթև։
Իր ձեռքն առավ գավազանը, որով գիտեր նա քուն բերել
Մահկանացու մարդկանց աչքին և կամ քնից արթնացնել։
Մականը այդ ձեռքին բռնած՝ թռավ, գնաց Արգոսասպանը մեծազոր։
50Իսկ երբ հասավ նա Պիերիա ջինջ եթերից իսկույն իջավ նա ծովի մեջ,
Ապա արագ ճախրեց, սահեց մի թևավոր ճայի նման,
Որ ջրերում հաճախակի բաց է անում կուրծքն ու թևերն իր կորովի՝
Հավերժագոչ, մթին ծովի վտանգավոր խորշերի մեջ ձուկ որսալիս։
Այդպես, դրան նմանվելով, Հերմեսն արագ սահեց ծովի մակերեսով։
Իսկ երբ, այդպես սլանալով, եկավ, հասավ հեռու կղզին,
Կապույտ ծովից ցամաք ելավ, ապա շարժվեց, գնաց դեպի խոր քարանձավն,
Որի մեջ հենց բնակվում էր գեղագանգուր հավերժահարս աստվածուհին։
Եվ հիրավի, նա դիցուհուն գտավ այնտեղ, անձավի մեջ։
Օջախի մեջ վառվում էր անդ բորբ կրակը։ Բոցավառվող մայրիների
60Եվ խնկենու բուրմունքն անուշ տարածված էր կղզու վրա ամենուրեք։
Հավերժահարս աստվածուհին, երգն հնչելով իր քաղցրաձայն,
Ոսկի մաքոքը շարժելով, հյուսում էր անդ կամ պտտվում հաստոցի մոտ։
Անձավի շուրջ ծաղկափթիթ, ճոխ աճում էր անտառը խիտ
Եվ նրա մեջ՝ պերճ կաղամախ ու լաստենի, անուշաբույր շատ նոճիներ.
Ծառերի մեջ բնակալել էին բազում թռչունները թեթևաթև,
Աղմկարար ջրագռավներ, բյուր բվեճներ և ճուռակներ,
Որոնք իրենց ճոխ կերակուրն հայթայթում են լայն ծովափին։
Այդ խորափոր քարանձավի շուրջ բոլորը աճում էին փարթամորեն
Կանաչազարդ որթեր բազում ողկույզներով բեռնավորված։
70Եվ չորս աղբյուր իրար կողքի, ջինջ ու վճիտ, ինչպես բյուրեղ,
Հոսում էին ու վազվզում այստեղ-այնտեղ և ամենուր։
Շուրջը ծաղկող մարգեր կային, իսկ նրանց մեջ՝ նեխուր, չքնաղ մանուշակներ։
Եթե այցի գար այդ կղզին մեկը անմահ աստվածներից,
Տեսնելով այդ՝ կզարմանար, և կլցվեր հիացմունքով նրա հոգին։
Եվ կանգ առավ այնտեղ ահա սուրհանդակը Արգոսասպան,
Շուրջը նայեց ու հոգեպես նա հագեցավ այդ ամենով,
Ապա մտավ խոր անձավը, և առաջին իսկ հայացքից
Պերճ Կալիպսոն՝ գեղեցկուհին սատվածների, հեշտ ճանաչեց իսկույն նրան.
Քանզի իրար անծանոթ չեն աստվածները հավերժակյաց,
80Նույնիսկ եթե բնակվում են նրանք հեռու միմըյանցից.
Բայց չը գտավ ներսում այրի նա քաջասիրտ Ոդիսևսին,
Որ, ծովափի ժայռին նստած, ինչպես և միշտ, լաց էր լինում դառնակսկիծ.
Սրտակոտոր հեծեծանքով մաշում էր նա սիրտն ու հոգին իր վշտաբեկ,
Աչքն իր ուղղած հուզվող ծովի հեռաստանին՝ դառն արցունք էր թափում այնտեղ։
Մինչ Հերմեսին պերճ Կալիպսոն՝ գեղեցկուհին աստվածների,
Հարցում արեց, հրավիրեց, որ նա նստի վառ բազմոցին.
«Ի՞նչ կա, ասա, որ եկել ես դու այժմ, Հերմես ոսկեմական.
Գերամեծար իմ սիրելի, մինչդեռ առաջ այցելության չէիր գալիս։
Արդ, ինձ ասա, ի՞նչ ես ուզում, կըկատարեմ, ինչպես դրդում է սիրտս ինձ,
90Եթե միայն ես կարող եմ այդ կատարել, եթե գործն է հնարավոր։
Բայց նախապես հետևիր ինձ, որպեսզի քեզ հյուրասիրեմ ես սրտագին»։
Այդպես ասաց աստվածուհին, ապա դրեց նրա առաջ նա մի սեղան
Ու ամբրոսիա առաջարկեց, լցրեց նաև կարմիր նեկտար։
Եվ սկսեց ուտել, խմել արգոսասպսւն բանբերը ժիր։
Երբ նա կերավ ու հագեցավ, և իր հոգին կերուխումով այդ լիացավ,
Այնժամ նրա նա հարցմունքին պատասխանեց և խոսք ասաց.
«Աստվածուհիդ, հարց ես տալիս այստեղ եկած դու աստըծուն.
Ճշմարտացի ես քեզ կասեմ, ինչպես որ դու հորդորեցիր։
Զևսը միայն ինձ պատվիրեց այժմ այստեղ գալ, ինքս թեպետ չէի ուզում.
100Եվ իսկապես, ո՞վ կուզենա կամավ անցնել ծովի ջրերը անսահման,
Չէ՞ որ չկա մահկանացու մարդկանց ոչ մի քաղաք այստեղ,
Որտեղ ընտիր, հարյուրեզնյա զոհ են անում աստվածներին։
Բայց մեկն ու մեկն աստվածներից անկարող է չկատարել կամ անտեսել
Հզոր կամքը, հրամանը ասպարակիր Զևս—զգոնի։
Ասում է նա, որ այստեղ է թշվառագույն քաջն այն հզոր հերոսներից,
Որ կռվեցին Պրիամոսի քաղաքի մոտ ինը տարի կորովաբար,
Իսկ տասներորդ տարում նրանք քաղաքը այն հիմնահատակ խորտակեցին
Ու հեռացան։ Ետ դառնալիս՝ Աթենսաի դեմ չարաչար մեղանչեցին,
Եվ նա նետեց նրանց վրա ահռելի հողմ, մեծ ալիքներ.
110Այդպես ահա ոչնչացան նրա բոլոր ընկերները։
Իսկ իրեն էլ՝ հողմն ու ալիքը զարկեցին և, քշելով, հասցրին այստեղ։
Ահավասիկ՝ նա պատվիրեց, որ այդ քաջին դու արձակես փութանակի,
Քանզի բախտը չի սահմանել, որ վախճանվի նա՝ հեռու իր սիրածներից։
Վիճակված է նրան՝ դառնալ դեպի երկիրն իր հայրենի,
Դեպի տունն իր բարձրակտուր և տեսնել անդ սիրանվեր բոլոր մարդկանց»։
Այդպես ասաց, ու Կալիպսոն՝ գեղեցկուհին աստվածների, ահաբեկվեց,
Եվ, Հերմեսին դառնալով, նա պատասխանեց և խոսքն ասաց իր թևավոր,
«Ո՜հ, աստվածներ, որքա՜ն եք դուք նախանձաբեկ և անողոք։ Այդ կրքի մեջ
Գերազանց եք դուք բոլորից։ Վրդովվում եք դուք չափազանց,
120Երբ դիցուհիք միանում են քաջերի հետ, որ ամուսին դաոնան իրենց։
Երբ վարդամատն Արշալույսը Օրիոնին սիրով սիրեց, ողջագուրեց,
Վրդովվեցիք, նախանձեցիք դո՛ւք հեշտակյաց ո՛վ աստվածներ,
Մինչև նրան սուրբ Արտեմիսը ոսկեգահ, Օրտիգիայում հարձակվելով,
Զարկեց հանկարծ և սպանեց իր մահաբեր սլաքներով։
Նույն բանն եղավ, երբ Դեմետերր վարսագեղ, սրտի տենչին հնազանդված,
Մի եռահերկ հողի վրա Յասիոնի հետ մեկ մահիճում սիրով կապվեց։
Մինչ այդ մասին Զևսը այնժամ շատ չը մնաց անիրազեկ,
Այլ շողշողուն շանթով զարկեց և սպանեց նա Յասիոնին։
Նույնպես և ինձ, ով աստվածներ, թույլ չեք տալիս, որ ես ապրեմ այս քաջի հետ։
130Ես եմ փրկել նրան ծովում, երբ նստած էր ջարդված նավի նա ողնուցին։
Շողշողենի իր կայծակով Զևսն ահավոր զարկեց ուժգին
Եվ խորտակեց, այրեց նրա նավը ծովում մուգ-մթագույն։
Կործանվեցին այդ ժամանակ նրա բոլոր ընկերները ազնվամեծար,
Մինչդեռ նրան հողմը քշեց, և ալիքներն այստեղ հանկարծ ափ նետեցին։
Իսկ ես նրան ջերմ սիրեցի, խնամեցի ու սնեցի գորովագին.
Հույս ունեի և հաստատ կամք՝ դարձնել նրան հավերժ անմահ,
Բայց քանի որ աստվածներից ոչ ոք բնավ չի հանդգնի
Ասպարակիր Զևսի կամքը չկատարել կամ անտեսել,
Թող որ գնա նա դեպի ծովն հավերժագոչ, քանզի Զևսն է պահանջում այդ.
140Սակայն նրան ես չեմ կարող ոչ աջակցել, ոչ էլ մարդիկ տալ ուղեկից,
Քանզի չունեմ ես բազմաթի, խորագոգ նավ և ընկերներ հավատարիմ,
Որոնք նրան ուղեկցեին լայնատարած, մուգ լանջերով մթին ծովի։
Բայց նրանից չեմ թաքցնի, այլ խորհրդով կօժանդակեմ ես բարեհաճ.
Ինչպես պետք է նա անվնաս վերադառնա իր երկիրը հայրենական»։
Կրկին նրան իր խոսքն ասաց սուրհանդակը Արգոսասպան.
«Ուրեմն հիմա բաց թող նրան և պատկառիր դու զայրույթից ահեղ Զևսի,
Որպեսզի նա հետագայում զայրույթով քեզ չվնասի»։
Այդ ասելով՝ շուտ հեռացավ Արգոսասպանն հզորազոր։
Իսկ մեծարգո հավերժահարսն ուղղվեց, գնաց դեպ Ոդիսևսն մեծահոգի,
150Քանզի Զևսի հրամանին հնազանդվեց նա իսկապես։
Ոդիսևսին անդ ծովափին նստած գտավ։ Նրա դեմքին
Դառն արցունքը չէր ցամաքել։ Նա իր տխուր կյանքն էր մաշում այնտեղ անօգ.
Հառաչելով կարոտատենչ դարձի մասին՝ ջայլում էր նա սրտամորմոք,
Նրան այլևս ամենևին հաճելի չէր հավերժահարսն, որի հետ նա
Գիշերում էր լայն անձավի մեջ ակամա և դիցուհու ցանկությամբ լոկ։
Իսկ ցերեկներն անցկացնում էր ծովի ափին, ժայռի վրա, մտահոգված։
Հեծեծանքով ու դառնությամբ անդ մաշում էր նա իր հոգին
Եվ, նայելով հուզված ծովի հեռաստանին, վարար արցունք էր թափում միշտ։
Արդ, մոտեցավ նրան այնտեղ հավերժահարսն աստվածազոր և խոսք ասաց.
160«Թշվառական, բավ չէ՞ այդքան ջայլանք անես, կյանքդ իզուր դու մի՛ կարճիր։
Արդեն սրտանց պատրաստ եմ ես ճանապարհել քեզ այստեղից.
Գնա շուտով, կտրիր երկար, հաստ գերաններ, սուր կացինով քեզ պատրաստիր
Դու լայնալիր մի լաստանավ, բայց վերևից դրա՝ շինիր
Տախտակամած, որ քեզ տանի դա դեպի ծովը մթագույն։
Իսկ ես կտամ քեզ հաց և ջուր, ճանապարհիդ համար նաև
Առատորեն կտամ գինի, որ քո քաղցին ու ծարավին դու հագուրդ տաս։
Կհագցնեմ քեզ նոր զգեստ և ուղեկից հողմ կառաքեմ,
Որ սիրելի և հայրական քո երկիրը հասնես դու ողջ և անվնաս,
Ինչպես որ այդ ցանկանում են այժմ լայնալիր երկնքի տեր աստվածները,
170Որոնք ինձնից զորավոր են և՛ գործի մեջ, և՛ իմաստուն վճիռներով»։
Այդպես ասաց։ Ահաբեկվեց բազմահամբեր Ոդիսևսը.
Նա, դիմելով աստվածուհուն խոսքերն ասաց այս թևավոր.
«Քո մտքում մի ուրիշ բան կա, աստվածուհի, ո՛չ մեկնումն իմ։
Պատվիրում ես լաստանավով ահեղ ու գոռ անդունդները անցնել ծովի։
Դժվար է այդ և ահռելի։ Նույնիսկ արագ նավերը հարթ ու համաչափ,
Զևսի հողմով խրախուսված՝ միշտ չեն հաջող այն անցընում։
Ահավասիկ, քո ցանկությանը հակառակ, լաստանավով ես չեմ գնա,
Մինչև որ դու չկամենաս մեծ երդումով երդվել այստեղ,
Որ ինձ համար չես հորինում դու այլ աղետ մի չարադավ»։
180Այդպես ասաց, և Կալիպսոն աստվածային իսկույն ժպտաց,
Նրան ձեռքով նա փայփայեց, անվամբ կոչեց ու խոսք ասաց.
«Ճիշտ որ դու խիստ խորամանկ ես, հնարագետ և իմաստուն,
Որ այդպիսի լուրջ ու զգաստ և խորիմաց միտք հղացար։
Թող իմանան, իբրև վկա, երկիրը այս, երկինքը լայն
Եվ Ստիքսի ջրերը հորդ, որոնք հոսում են գետնի տակ (այս է իրոք
Երանավետ աստվածների երդումը մեծ և ահավոր),
Երդվում եմ արդ, որ ես քո դեմ չեմ հորինում ոչ մի աղետ, ոչ մի դավանք,
Այլ քեզ իրոք այն եմ միայն խորհուրդ տալիս, որն իմ ազնիվ համոզմունքն է.
Այդպես ինքս կվարվեի, եթե իրավ թո վիճակում ես լինեի։
190Չէ՞ որ ես էլ և՛ կամք ունեմ, և՛ սուրբ ձգտում արդարության,
Նաև սիրտս այս կրծթի տակ երկաթից չէ, այլ վառվում է կարեկցությամբ»։
Այդ ասելով՝ քայլեց, գնաց պերճ դիցուհին աստվածների
Եվ հետևեց աստվածուհուն Ոդիսևսը բազմաչարչար։
Երկուսով էլ խոր քարանձավ նրանք մտան. քաջն հողածին և դիցուհին։
Բազմեց այնտեղ նա բազմոցին, որից դես նոր Արգոսասպանը վեր կացավ.
Հավերժահարսն իսկույն դրեց նրա առաջ ամեն տեսակ կերակուրներ՝
Ե՛վ խմիչքներ, և՛ ուտելիք, որ ուտում են միայն մարդիկ մահկանացու։
Ինքն էլ ապա բազմեց ուղիղ աստվածակերպ Ոդիսևսին դեմ-հանդիման,
Իսկ նաժիշտները դիցուհուն մատուցեցին քաղցր նեկտար և ամբրոսիա։
200Այդպես նրանք ձեռք մեկնեցին պատրաստ դրված ուտեստներին.
Երբ հագեցան կերուխումով նրանք այդպես և լիուլի,
Նախ և առաջ իր խոսքն ասաց պերճ դիցուհին աստվածների.
«Դյուցասնունդ Լաերտածին, ո՛վ Ոդիսևս բազմահնար
Ուրեմն դու մտադիր ես գնալ, հասնել քո օջախը բարձրակտուր
Եվ սիրելի քո հայրենիք։ Բարո՜վ գնաս, հաջողություն քեզ կմաղթեմ։
Բայց եթե դու իմանայիր՝ որքա՜ն տանջանք և դառն աղետ
Դեռ վիճակված է քեզ կրել, մինչև հասնես դու հայրենի երկիրը քո,
Իրավ, ինձ մոտ կմնայիր և կապրեիր ինձ հետ այստեղ, իմ հարկի տակ.
Ու դու անմահ կլինեիր, հավերժակյաց, թեպետ ձգտում ես դեպի տուն,
210Որ կնոջդ տեսնես շուտով, որին այդպես կարոտել ես փափագատենչ։
Մինչ կարող եմ արդարացի ես պարծենալ, որ իսկապես քո կնոջից
Հասակովս կամ իմ տեսքով վատթար չեմ ես։ Եվ չի կարող
Մահկանացու կինը մրցել գեղեցկությամբ անմահների պերճանքի հետ»։
Պատասխանեց իսկույն նրան Ոդիսևսը ամենագետ.
«Ես լավ գիտեմ, որ իմաստուն Պենելոպեն, եթե նայես՝
Իր հասակով և իր տեսքով քեզնից նսեմ է առավել ու աննշան,
Իբրև թշվառ մահկանացու, սակայն չէ՞ որ անմահ ես դու։
Բայց կարոտ եմ ես իմ կնոջ, նրա վիշտն է ինձ ամեն օր տառապեցնում
Ես ուզում եմ տունս գնալ, մեծափափագ օրը տեսնել վերադարձիս։
220Իսկ եթե մեկն աստվածներից մթին ծովում ինձ պատճառի նոր արհավիրք
Կըհանդուրժեմ ես նաև այդ. բազմափորձ է սիրտս, տոկուն,
Շատ եմ կրել ես տառապանք, խոնջանք ու վիշտ ծովերի մեջ,
Նաև այնտեղ՝ պատերազմում, թող միանա ը նոր աղետն այդ ամենին»։
Այդպես ասաց։ Մինչդեռ արևը մայր մտավ, և ամենուր տիրեց խավար։
Եվ հեռացան նրանք իսկույն։ Այնտեղ՝ մի մեղմ անկյունի մեջ խոր անձավի
Սիրո քաղցր գգվանքի մեջ հրճվում էին նրանք մենակ։
Իսկ երբ ծագեց առավոտյան արշալույսը վարդամատն,
Ոդիսևսը հագավ իսկույն իր պատմուճանն ու վերարկուն։
Իսկ դիցուհին ծածկեց ծածկոցն իր նրբահյուս, գեղեցկափայլ ու շողշողուն,
230Կապեց մեջքին նա իր գոտին՝ գեղեցկակերտ ու ոսկեղեն,
Այնուհետև թաշեց գլխին պայծառ շղարշը նկարեն
Եվ սկսեց Ոդիսևսին ուղևորման նա պատրաստել։
Հանձնեց նրան նա մի տապար՝ թեթև ու մեծ, պղնձակերտ,
Երկսայրի և ձեռքի համար հարմարավույն ու գեղեցիկ,
Որը ամուր հագցըրած էր ձիթենու պինդ փայտից կոթին։
Եվ բացի այդ՝ տվեց նրան մի սրբատաշ, հղկված ուրագ.
Ապա հապճեպ ուղևորվեց դեպ հեռավոր ծայրը կղզու,
Ուր մեծամեծ ծառեր կային և՛ կաղամախ, և՛ լաստենի, և՛ երկնահաս
Եղևնիներ, բոլորը գոս ու մերկացած, լողի համար պինդ ու հարմար։
240Երբ որ նրան նա ցույց տվեց, թե որտեղ են աճում ծառեր բարձրակատար,
Իսկույն ևեթ աստվածուհի պերճ Կալիպսոն ետ դարձավ տուն։
Եվ սկսեց նա կտրատել այնտեղ ծառեր, եռաց նրա գործը արագ.
Նա քսան ծառ կտրեց այդպես, սուր կացինով սրբատաշեց շուրջանակի,
Հղկեց ապա ճարտարապես, չափեց լարով և հարթեցրեց նա համաչափ։
Իսկ Կալիպսոն՝ պերճ դիցուհին աստվածային, նորից եկավ, բերեց գչիր։
Եվ նա փորեց ու ծակծկեց գերաններն այդ, կապեց, կցեց իրարու հետ.
Պահանգներով և սեպերով պինդ հեղուսեց ու լաստանավն այդպես կերտեց։
Ինչպես վարպետն հյուսնության մեջ ճարտարագործ, չափում է լավ,
Ապա շինում լայնածավալ ու բեռնատար նավի հատակն,
250Այդպես շինեց Ոդիսևսը լաստանավն իր տարողունակ։
Տողեր տնկեց և հեղուսեց հեցուկներով ու ցանկապատ շինեց վերուստ,
Ցանկապատի վրա երկար նա բռնակներ շինեց նաև.
Տնկեց կայմը, որին կցեց առագաստի համար մի ձող։
Եվ բացի այդ՝ ղեկ պատրաստեց, որպեսզի ճիշտ ղեկավարի, ուղղություն տա,
Ճեղքերի մեջ նա խիտ առ խիտ խցկեց ճյուղերը ուռենու,
Որ պաշտպանվի նավը ջրից, հետո լցրեց նա լաստի մեջ շատ կոճղ ու ճյուղ։
Եվ Կալիպսոն՝ աստվածային պերճ դիցուհին, բերեց կտավ մի շողշողուն,
Որ առագաստ նա պատրաստի, իսկ Ոդիսևսն այդ էլ շինեց ճարտարորեն։
Կցեց դրան նա չվաններ, առագաստի պարանները սարքեց իսկույն
260Ու վերջապես լծակներով լաստը ձգեց աստվածային ծովի վրա։
Հսաավ արդեն չորրորդ օրը, և պատրաստված էր ամեն բան,
Իսկ հինգերորդ օրը նրան ճամփա դրեց պերճ Կալիպսոն աստվածային։
Նա լողացրեց նրան մաքուր, հագուստ հագցրեց անուշաբույր,
Նրա համար բերեց, դրեց մի տիկ գինի մուգ-կարմրագույն
Ու մեծագույն մի տկով ջուր։ Դրեց նաև նա ընտրովի մի պարկ պաշար.
Բազմաբազում քաղցրեղեններ ու տենչալի շատ ուտեստներ։
Նա առաքեց այնուհետև բարենպաստ ուղեկից հողմ,
Որի համար Ոդիսևսը ուրախացավ և առագաստն իսկույն պարզեց։
Նստեց ապա նա ղեկի մոտ, ղեկը շարժեց, ղեկավարեց վարպետորեն,
270Եվ այնուհետ քունը նրա աչքերն այլևս չփակեց։
Նա նայում էր Բույլքին անդուլ և անագան միշտ մայր մտնող
Եզնարածին, այլև Արջին, որը նաև կոչվում է Սայլ,
Որ միևնույն տեղն է շարժվում և անդադար հետևում է Օրիոնին
Ու երբևէ Օվկիանոսի ջրերի մեջ չի ընկղմվում։
Կալիպսոն էր, աստվածային պերճ դիցուհին, տվել պատվերն այդ նախօրոք,
Որ աստղերն այդ իր ձախ թե ում միշտ ունենա նա ծովի մեջ նավարկելիս։
Տասնևյոթ օր նա շարունակ իր ուղին էր անցնում ծովով,
Տասնութերորդ օրը արդեն երևացին փեակների
Երկրի լեռներն ստվերամած, որ նավորդին մոտ էին շատ.
280Դրանք մթին այդ ծովի մեջ նման էին մի մարտական մեծ վահանի։
Այնժամ երկրից եթովպացոց ետ էր գալիս երկրասասանն իշխանազոր.
Երբ լեռներից սոլիմների տեսավ հանկարծ, որ Ոդիսևսն է ծովն անցնում,
Ահեղորեն նա զայրացավ, սիրտը լցվեց վրդովմունքով։
Թափահարեց նա գլուխն իր, ապա խոսեց և իր հոգուն այս խոսքն ասաց.
«Ավա՜ղ, միթե աստվածները, երբ ես հեռու երկրում էի եթովպական,
Ոդիսևսի բախտը այլ կերպ են որոշել։ Ահավասիկ հասնում է նա
Փեակների երկիրն արդեն, որտեղ նրան վիճակված է վերջ ի վերջո
Խույս տալ ցանցից իր բազմաղետ տանջանքների, որ կրում է նա հանապազ։
Բայց դեռ, կարծեմ, շատ տառապանք պիտի կրի, մինչև որ կուշտ նա հագենա»։
290Այդպես ասաց և հավաքեց նա ամպերը։ Եռաժանին իր ձեռքն առավ,
Փոթորկեց ծովն ու բորբոքեց, շունչը բոլոր մրրիկների.
Թուխպ ամպերը խիտ ծածկեցին երկիրն ու ծովն ամենուրեք,
Իսկ երկնքից գիշերն իջավ, խիստ հուզվեցին հուժկու Եվրոսն ու Նոտոսը,
Այլև Զեփյուռն արագաշունչ ու Բորեասն եթերածին,
Որոնք Ուժգին անդ նետեցին վիթխարի ու բուռն ալիքներ։
Եվ թուլացան սիրելի սիրտն ու ծնկները Ոդիսևսի։
Նա վրդովվեց ու իր հոգուն քաջակորով՝ այս խոսքն ասաց.
«Ավա՜ղ, որքան դժբախտ եմ ես։ Ի՞նչ կլինի վերջն իմ արդյոք։
Ոհ, երևի ճիշտ գուշակեց աստվածուհին իմ ապագան.
300Չէ՞ որ սաաց, որ ծովի մեջ, նախքան հասնեմ իմ հայրենի երկիրր ես,
Պիտի կրեմ շատ աղետներ։ Եվ այժմ ահա կատարվում է ամենը այդ։
Տե՜ս, որպիսի՜ խիտ ամպերով Զևսը պատեց անծայրածիր երկինքն ամբողջ.
Բորբոքել է ծովը հուժկու, շուրջը շաչում են մրրիկները բազմազան՝
Լի հուզմունքով փոթորկալից, և այժմ արդեն անխուսափ է կորուստը իմ։
Ա՜խ, եռակի, քառապատիկ երջանիկ են դանայացիք, որոնք ընկան,
Կործանվեցին լայն Տրոյայում, Ատրիդներին հավատարիմ։
Լավ չէ՞ր լինի, որ նաև ես կործանվեի ժանտ օրհասով
Հենց այն օրը, երբ բազմամբոխ տրոյացիք Պելևսյանի դիակի մոտ
Թափում էին գլխիս անվերջ բյուր-բյուրավոր սուր նիզակներ։
310Եվ այդ դեպքում ինձ մեծ պատվով կը թաղեին, ես վեհ փառքի կը հասնեի
Աքեյանց մեջ, մինչ այժմ պետք է ես մահանամ մահով թշվառ և անարժան»։
Այդ ասելիս՝ նրա վրա վերուստ ընկավ մի ահռելի, հուժկու ալիք
Եվ գալարեց, պտույտ տվեց լաստանավը ահագնակի։
Իսկ Ոդիսևսն, ղեկն իր ձեռքից բաց թողնելով, ցած տապալվեց
Եվ ծովն ընկավ լաստից պոկվեց։ Մինչ հողմերի բռընկումը ահեղաշունչ,
Հանց ամենուր՝ գոռ շառաչող հուժկու մրրիկ, զարկեց, կոտրեց կայմն մեջտեղից.
Առագաստը և նրա ձողն հուժկու թափով ծով նետվեցին ու սլացան
Ալիքների արշավի մեջ, Ոդիսևսին՝ կոհակները դեռ պահեցին
Ջրերի տակ. չկարեցավ նա փրփրալից ալյաց ճնշումն հաղթահարել,
320Ծանրացած էր նա հագուստով, որ Կալիպսոն հագցրեց նրան արժանապես.
Բայց ի վերջո նա դուրս եկավ, բերնից թափվում էր ջուրն աղի,
Որն հոսում էր նաև նրա գլխից, բոլոր գիսակներից։
Չը մոռացավ նա լաստը իր, թեպետ արդեն հոգնած էր խիստ։
Նա, ալիքները ճեղքելով, ուղղվեց դեպի այն ու բռնեց
Եվ, փրկվելով օրհասական իր վիճակից, նստեց լաստին։
Հուժկու ալյաց հորձանքի մեջ լաստը նետվում էր աջ ու ձախ,
Հանց աշունքին ժանտ Բորեասն է քշում փշերը դաշտի մեջ,
Որոնք, թվով անհաշվելի, հողմի առաջ միանում են, կցվում իրար,
Այդպես ծովում հողմերն, աստ-անդ հար նետելով, քշում էին լաստը նրա։
330Մերթ Նոտոսն էր այն նետում դեպ Բորեասը, որ սա քշի,
Մերթ էլ՝ Եվրոսն էր այն ձգում դեպի Զեփյուռն, որ հալածի նա անխնա։
Բայց Կադմոսի դստրիկն՝ Ինոն, քաջահասակ Լևկոթեեն, տեսավ նրան.
Մահկանացու էր նա առաջ և մարդաձայն, սակայն հիմա
Նա ծովային աստվածուհու վեհ փառքին էր արժանացել։
Գթաց նա հեգ Ոդիսևսին, որ տաոապում էր մեծապես.
Նմանվելով ճայի՝ իսկույն նա դուրս եկավ հորձանքներից,
Ամուր նստեց լաստանավին, ապա ասաց Ոդիսևսին.
«Ո՛հ, դու դժբախտ, ինչո՞ւ արդյոք Պոսիդոնը երկրասասան
Քո դեմ այդպես զայրացած է ու տեղում է նա քո գլխին բյուր աղետներ։
340Սակայն նա քեզ չի կործանի, թեպետև խիստ փափագ ունի.
Դու ինձ լսիր, վարվիր այսպես, քանզի, կարծեմ, դու պանդույր չես։
Հանիր շորդ և դեն ձգիր, իսկ լաստը այս թող հողմերի քմայքներին
Ու ձեոքերովդ լող տուր այժմ և փրկությունը որոնիր
Անդ, երկրի մեջ փեակների, քանզի այնտեղ է վիճակված քեզ ապաստան։
Վերցրո՛ւ անեղծ, աստվածատուր այս քողը և կրծքիդ փռիր,
Եվ դու բնավ այսուհետև չես վախենա կործանումից։
Իսկ երբ լող տաս դու ձեռքերով և ցամաքին հասնես շուտով,
Քողն արձակիր և այն իսկույն ծովը նետիր դու մթագույն,
Սակայն ափից հեռու ձգիր և ցամաքով երկրի ներսը արագ գնա»։
350Այդպես ասաց աստվածուհին և քողն հանձնեց իսկույն նրան,
Իսկ ինքն ապա, ճայի նման, սուզվեց նորից խորքն ալեկոծ,
Մթին ծովի, և մթագույն ալիքն իսկույն ծածկեց նրան։
Ու մտածեց բազմաչարչար Ոդիսևսը աստվածակերպ,
Մտահոգված՝ նա հւսոաչեց և քաջ սրտին այս խոսքն ասաց.
«Վա՜յ ինձ, վա՜յ ինձ։ Ոհ, միգուցե մեկն ու մեկը աստվածներից իմ դեմ հիմա
Նոր նենգություն է հորինում պսւտվիրելով, որ լաստանավը ես թողնեմ։
Սակայն ես այդ չեմ կատարի, զի տեսնում եմ՝ հեռու է դեռ ցամաքն ինձնից,
Ուր ինձ համար, ինչպես ասաց, նոր ապաստան է վիճակված։
Լավ չի՞ լինի, վարվեմ այսպես.— և առավել բարվոք է դա այժմ ինձ թվում,
360Քանի որ այժմ գերանները պահանգներով դեռ հեղուսված, կցված են պինդ,
Ես կը մնամ լաստիս վրա և կը կրեմ, կը հանդուրժեմ այժմ ամեն ինչ։
Իսկ երբ արդեն լաստանավն իմ աստ խորտակվի ալիքներում այս ահավոր,
Ծով կնետվեմ ու լող կտամ, ուրիշ հնար քաջահարմար այստեղ չկա»։
Մինչ նա այդպես միտք էր անում ինքն իր սրտում և իր հոգում,
Պոսիդոնը երկրատատան հուզեց, շարժեց մի ահռելի, մեծ ու հզոր,
Կարծես ուղիղ նրա գլխին վերուստ կախված, հուժկու ալիք.
Ոդիսևսի լաստին զարկեց։ Ինչպես հողմի շունչն ամեհի
Քշում է գոս կույտը հարդի և այն նետում է ցիրուցան,
Այդպես ահա բարդեց, ցրեց նա գերաններն երկար լաստի։
370Իսկ Ոդիսևսն գերաններից մեկը բռնեց ու ցատկելով վրան նստեց,
Ինչպես հեծնում են նժույգ ձին. հանեց հագուստն, որը տվել էր Կալիպսոն,
Ու ծով ձգեց։ Ապա հապճեպ նա իր կրծքին կապեց քողը կախարդական,
Պարզեց ձեռքերն իր լայնորեն ու ծով նետվեց գլուխն ի վար՝
Փափագելով լող տալ այդպես։ Տեսավ նրան երկրասասանն իշխանազոր,
Շարժեց գլուխն և ինքն իր մեջ ու իր սրտին այսպես ասաց.
«Այդպես ահա, բյուր տառապանք հանդուրժելով, շրջիր ծովում դու չարագույժ,
Մինչև որ գաս դեպի ցամաք, հասնես մարդկանց դյուցասնունդ.
Բայց և այնժամ, համոզված եմ, չես տրտնջա, որ տառապանքն էր քո նվազ»։
Ասաց այդպես ու մտրակեց գեղեցկաբաշ նա ձիերին,
380Գնաց հասավ իսկույն Եգե, ուր ազնվաշուք ապարանքն էր նրա կանգնած։
Մինչ Աթենասն՝ դուստրը Զևսի, այլ բան մտքում իր մտածեց.
Արգելեց նա շունչն հողմերի, ուղիները փակեց նրանց,
Պատվեր տվեց, որ դադարեն բոլորն իսկույն և քուն մտնեն մեղմ ու հանգիստ։
Հուզվեց միայն Բորեասը, որ վերացնի ալիքներն այն,
Որպեսզի գեթ դյուցասնունդ Ոդիսևսը գնա, հասնի
Փեակներին անդ թիասեր և խուսափի այդ մահացու իր վիճակից։
Բայց նա այդպես՝ երկու գիշեր ու երկու օր տարուբերվեց հորդ ալյաց մեջ,
Ինքն իր սրտում և նախապես լավ զգալով իր անխուսափ կորուստն այնտեղ։
Իսկ երբ երրորդ օրն ստեղծեց Արշալույսը գեղագանգուր,
390Սաստկաշունչ հողմը դադարեց, շուրջը տիրեց հանդարտություն,
Խաղաղ ծովն էր Ոդիսևսի դիմաց փռված։ Նա, ալիքով առաջ նետված,
Քաջահայաց նայեց շուրջն իր և նկատեց ցամաքն այնտեղ։
Ինչպես հաճախ որդոց համար ցնծավետ է ու բերկրալի կյանքն իրենց հոր,
Որը, պառկած հիվանդագին, երկարատև տանջանքի մեջ,
Հար տառապում Լր սաստկապես, քանզի դևն էր տկարության մատնել նրան,
Բայց փրկել են աստվածները նրան մահից՝ բերկրանք տալով նրա որդոց,
Այդպես ահա Ոդիսևսին հույժ բերկրալի թվաց երկիրն ու անտառը,
Եվ նա ուժգին լող էր տալիս, որ գեթ շուտով ոտքն իր դընի հողի վրա։
Երբ նա արդեն այնքան մոտ էր, որքան կքրող է ձայնն հքսնել,
400Լսեց հանկարծ գոռ թնդյունը ժայոը թակող ալիքների։
Մինչ վիթխարի, մեծ ալիքները կատաղի զարկվում էին չոր ցամաքին
Ու մըռնչում ահագնակի, և ամեն ինչ ծովափրփուրն էր պատել անդ։
Շուրջը չկար նավակայան և ծովախորշ կամ նավերին մի ապաստան։
Ժայռերն էին ցցված ծովում և ծովածեծ, ապառաժուտ, քարափ միայն,
Ուստի իսկույն Ոդիսևսի սիրտն ու ծնկները թուլացան,
Եվ վշտացած այս խոսքն ասաց նա իր սրտին քաջախիզախ.
«Ավա՜ղ, Զևսը թույլ տվեց ինձ տեսնել երկիրն անակնկալ,
Անդունդները ես լող տվի, գոռ ալիքները ճեղքելով՝ այստեղ հասա,
Սակայն չկա ճերմակ ծովից դուրս ելնելու ոչ մի հնար.
410Դեմս կանգնած են սեպեզր լեռնաժայռեր, շուրջն՝ ալիքներն, հոխորտալով,
Աղմըկում են մեծամռունչ ու մոլեգին, վերուստ կախված են ուղղաբերձ
Ապառաժներն անմատչելի, ծովն է այստեղ հուզված ու խոր.
Անհնար է երկու ոտքով կանգնել ամուր և խուսափել ժանտ աղետից։
Եթե փորձեմ ես դուրս ցատկել, հուժկու ալիքն ինձ կարող է բռնել իսկույն
Եվ խիստ նետել այս ժայռերին, և կլինի փորձն իմ նանիր։
Եթե այլուր լող տամ ափին այս զուգահեռ, որ գտնեմ գեթ
Հեշտ զառիվայր, որևէ ծերպ, նավակայան,
Սարսափում եմ. ո՛հ, միգուցե մորիկը ինձ, հեծեծման մեջ այս չարաղետ,
Վերցնի, ապա քշի, տանի դեպ հեռուները ձկնավետ այս մուգ ծովի։
420Կամ միգուցե մի ոմն աստված անդ մի հրեշ ծովից հանկարծ իմ դեմ հանի,
Որպիսիներն այստեղ իրոք շատ է սնում Ամփիտրիտեն փառապսակ,
Քանզի գիտեմ, իմ դեմ սաստիկ զայրացած է Պոսիդոնը երկրասասան»։
Երբ որ այդպես միտք էր անում նա իր սրտում և հոգու մեջ,
Հուժկու ալիքն հանկարծ նրան բռնեց, նետեց դեպ լեռնաժայռը ափունքի։
Մաշկն իր մարմնի պիտ պլոկեը և ոսկրերն էլ ջարդուփշուր պիտի աներ,
Եթե նրան աստվածուհի վեհ Աթենասն այսպիսի միտք չներշնչեր.
Նա շուտափույթ, երկու ձեռքով, ժայռը բռնեց և, հեծնելով,
Նրա լանջին կախված մնաց, իսկ ժանտ ալիքը ետ քաշվեց,
Եվ նա մահից իր խուսափեց։ Սակայն ալիքն, ետ քաշվելով, նորից թնդաց,
430Վրա տվեց, նրան զարկեց, ժայռից պոկեց ու դեպ ծովի խորքը տարավ։
Այնպես, ինչպես բազմոտանուն, եթե նրան իր խոռոչից դուրս են բերում,
Կպչում են պինդ և խիտառխիտ բազմաբազում ավազիկներ,
Այդպես նրա հաղթ ձեռքերի պոկված մաշկը կտոր-կտոր
Կպած մնաց ժայռի լանջին, իսկ ալիքը ծածկեց նրան ամբողջովին։
Եվ Ոդիսևսը տարաբախտ, ճակատագրին իր հակառակ, պիտ կործանվեր,
Եթե նըան քաջահնար խորհուրդ չը տար պայծառաչյա վեհ Աթենասն։
Դուրս լող տալով ալիքներից, որոնք թակում էին ափունքը ցամաքի,
Նա լողալով շարժվեց հեռուն՝ աչքն իր ուղղած դեպի երկիրն, որ գեթ մի կերպ
Տեսնի այնտեղ հեշտ մատչելի մի զառիվեր, նավակայան։
440Երբ, լող տալով, եկավ, հասավ նա բերանին գեղեցկահոս վարար գետի,
Նրա աչքիս անդ երևաց հարմարագույն և հարթ մի տեղ,
Փափուկ մի ափ, որն ազատ էր քարից, ժայռից, պաշտպանված էր ժանտ հողմերից։
Նա հասկացավ, որ ծովավեժ մի գետ է դա, և աղոթեց նա սրտագին.
«Լսի՛ր ինձ, տեր, ով որ լինես, դիմում եմ քեզ աղերսանքով.
Խուսափել եմ այսպես ահա ծովից հուժկու և զայրույթից Պոսիդոնի։
Զէ՞ որ անմահ աստվածների վեհ խնամքին արժանի են նաև նրանք,
Որ գալիս են իբրև դժբախտ թափառական, ինչպես ես եմ, ահավասիկ,
Եկել եմ ժանտ թափառումից։ Ընկած եմ, արդ, քո հորձանքին ու ծնկներին։
Խղճա ինձ, տեր, քանզի ես քեզ աղոթում եմ հանց արժանի մի խնդրարկու»։
450Ասաց այդպես։ Եվ նույնհետայն գետ-աստվածը դադար տվեց հորդ հոսանքին,
Զսպեց, սանձեց ալիքներն իր։ Ստեղծելով շուրջը նրա հանդարտություն՝
Նրան փրկեց իր հունի մեջ։ Բայց թուլացել էին նրա ծնկներն արդեն
Ու ձեռքերը, ալիքների դեմ կռվելուց սիրտն էր արդեն սաստիկ տկար։
Ուռեց նրա մարմինն ամբողջ. ջուրն էր հոսում նրա քթից և բերանից։
Անշնչացած, անխոս և լուռ՝ պառկեց այնտեղ նա ուժասպառ,
Եվ տիրեցին նրան այդպես անհուն խոնջանքն ու թուլությունն։
Բայց երբ հետո նա շունչ քաշեց, ուշքի եկավ, միտքն արթնացավ իր հոգու մեջ,
Իսկույն ևեթ աստվածուհու կախարդական քողն արձակեց
Եվ այն հապճեպ նետեց գետի հորձանքի մեջ այն ծովավեժ.
460Քողը սահեց ալիքների մեջքի վրա։ Աստվածուհի Ինոն այնտեղ
Այն ընդունեց սիրանվեր իր ձեռքերով։ Իսկ նա, գետից հեռանալով,
Չոքեց դալար շամբուտի մեջ և համբուրեց երկիրն ու հողը կենարար։
Ապա հուզվեց և խոսք ասաց նա իր սրտին քաջախիզախ.
«Վա՜յ ինձ, ավա՜ղ, ինչե՞ր պիտի դեռ ես կրեմ, ի՞նչ կլինի վերջն իմ արդյոք.
Եթե այստեղ, այս գետի մոտ, ես անցկացնեմ գիշերը այս ծանրաթախիծ.
Եղյամը վատ, վնասարար և ցողը ցուրտ կարող են ինձ
Աստ կործանել. իսկ ես չէ՞ որ առանց այդ էլ ուժասպառ եմ արդեն հիմա։
Մինչ ցրտաշունչ հողմն է. փչում առավոտյան այս հորդ գետից։
Սակայն եթե վեր բարձրանամ ես բլուրն այս և անտառում ստվերամած,
470Տերևախիտ ճյուղերի մեջ անդ քուն մտնեմ, եթե այդպես ինձ խստագին
Խոնջանքն ու ցուրտն հաղթահարեն, ու ես սուզվեմ քաղցրանուշիկ խոր քնի մեջ,
Երկյուղում եմ. ո՛հ միգուցե գազաններին դառնամ ավար ու կերակուր»։
Նրան, այդպես միտք անելիս, հանկարծ թվաց, որ լավագույնը վերջինն է։
Ուստի գնաց նա անտառը, որ թեքված էր դեպի գետն այն.
Նա սողալով տակը մտավ մի ճյուղավոր ու խիտ թփի,
Որն աճում էր մեծ ցողունից, մի ճյուղն ազնիվ ձիթենի էր, մյուսը, սակայն,
Վայրենի էր։ խորքր դրանց չէր թափանցում քամիների շունչը խոնավ,
Եվ չէր հասնում դրանց բնավ վառ ճառագայթը արևի։
Անձրևն անգամ դեռ չէր անցել դրանց ներսը, չափազանց խիտ էին դրանք.
480Թփերն աճում էին կցված ու միասին։ Դրանց տակ մտավ Ոդիսևսը։
Իր հաղթ ձեռքով նա տերևներ անդ հավաքեց և անկողին սարքեց իսկույն,
Քանզի կային բյուրաբազում շատ տերևներ անդ կուտակված,
Որոնցով լավ պատսպարվել կարող էին նույնիսկ երկու կամ երեք մարդ,
Երբ եղանակը վատ լիներ, երբ թնդային փոթորիկներ։
Տեսնելով այդ՝ բազմաչարչար, աստվածակերպ Ոդիսևսը խնդաց հոգով,
Պառկեց իսկույն և իր վրա տերևների կույտը ցանեց.
Այնպես, ինչպես դաշտում հեռու, որտեղ չկա ո՛չ հարևանւ և ո՛չ մի մարդ,
Իր խանձողն է մոծիրի մեջ թաքցնում, պահում հովիվն հաճախ,
Որ կրակի սաղմը մնա և այն այլուր ձեռք բերելու պետւք չլինի,
490Այդպես ծածկվեց Ոդիսևսը տերևներով։ Իսկ Աթենսան
Քունն աչքերին ցանեց նրա, որ խոնջանքից նա ազատվի,
Եվ շուտափույթ փակեց նրա արտևանունքը սիրելի։


Երգ վեցերորդ։ Ոդիսևսը գալիս է փեակների մոտ

1Այդպես քնած էր դյուցազուն Ոդիսևսը բազմաչարչար։
Հաղթահարել էին նրան քունը խորունկ և խոնջանքը։
Այդ ժամանակ Աթենասը՝ աստվածուհին պայծառաչյա,
Թռավ, գնաց դեպի քաղաքն ու երկիրը փեակների.
Սրանք առաջ, վաղ ժամանակ, ապրում էին Հիպերիայում լայնատարած,
Անդ, մերձակա կիկլոպներին, որոնք անչափ նպերտ էին ու վիսացող,
Ու միշտ նրանց՝ ճնշում էին, երբ առավել կորովալիր ու գերազանց։
Եվ դուրս հանեց փեակներին Նավսիթոոսն սատվածակերպ,
Սքերիա բերեց բնակության, որը հեռու էր մարդկանցից շահախնդիր։
10Քաղաքի շուրջը պարիսպներ նա կառուցեց, տներ շինեց բնակության,
Կանգնեց փարթամ նա տաճարներ աստվածներին և բաժանեց հողն ամենքին։
Սակայն մահվան ուժով գերված՝ վաղուց ի վեր տունն էր իջել նա Հադեսի։
Եվ իշխում էր այժմ Ալկինոոսն՝ աստվածներից իմաստությունն իր ստացած։
Արդ՝ Աթենսան՝ աստվածուհին շողշողաչյա, մեծահոգի Ոդիսևսի
Դարձի մասին հոգ տանելով, դեպի նրա ապարանքը ուղղվեց, գնաց։
Նա բարձրացավ, արագ մտավ ննջարանը գեղեցկակերտ ու նկարեն,
Ուր քնած էր աստվածատես արքայադուստրը՝ Նավսիկան,
Գեղեցկափայլ պերճ դստրիկը մեծահոգի Ալկիոոսի.
Իսկ նրա մոտ, այնտեղ դռան երկու կողմից, կանգնած էին զույգ նաժիշտներ՝
20Քարիսներից իրենց պերճանքը ստացած։ Փակված էին դռներն հղկված։
Եվ դիցուհին, հանց հողմի շունչ, արագ անցավ դեպ անկողինը աղջըկա,
Կանգնեց նրա նա սնարին, դիմեց նրան և խոսք ասաց՝
Նմանվելով ծովագնաց քաջ Դիմասի այն դստրիկին,
Որին իրոք հասակակից էր Նավսիկան, և որին նա սիրում էր շատ։
Ահա, նրա տեսքն ընդունած, Աթենասը պայծառաչյա այսպես խոսեց.
«Ինչպե՞ս է որ, ով Նավսիկա, սիրած մայրդ ծույլ է ծնել քեզ, ապաքեն,
Եվ քնած ես դու տակավին՝ անհոգ թողած քո զգեստները պերճաշուք.
Մինչդեռ արդեն մոտիկ է քո ամուսնությունն, երբ դու ինքդ պիտի զուգես
Եվ պիտ զագես նաև նրանց, որ կտանեն քեզ հարսանիք։
30Լավ զգեստներ պարկեշտ հագնող մարդն է արժան փառք ու պատվի,
Եվ ցնծում են ուրախությամբ հատը նրա և հարգո մայրն։
Արդ, եկ գնանք մենք լվացքի, հենց որ ծագի Արշալույսը ճաճանչագեղ.
Կը հետևեմ քեզ նաև ես, հանց օգնական, որ շուտափույթ գործն ավարտես։
Իսկ դու չէ՞ որ երկար, այսպես, մնալու չես կույս, ամուրի.
Եվ քեզ արդեն խնամախոս են փեակյան ամբողջ ազգի քաջազուններն,
Որոնց ցեղին պատկանում ես նույնպես և դու։ Ահավասիկ,
Առավոտ վաղ գնա, խնդրիր վսեմափայլ քո ծնող հորն, որ պատվիր ի
Կառքը լծել ջորիք արագ, որպեսզի շուտ նրա վրա բառնանք, տանենք
Պատմուճաններ, ծածկոցները փայլենազարդ և գոտիներն։
40Եվ ավելի վայելուչ է, որ դու գնաս կառքի վրա, և ոչ ոտքով ու հետիոտն,
Քանզի չէ որ լվացքի տեղն հեռու է շատ մեր քաղաքից»։
Այդ ասելով՝ պայծառաչյա Աթենասը դեպ Օլիմպոսը հեռացավ,
Ուր ասում են, աստվածների հավերժ անեղծ բնակավայրն է անսասան.
Ոչ հողմերն են տատանում այն, և ոչ անձրևն է թրջում,
Ձյունը երբեք չի ծածկում այն, երկինքն է միշտ ջինջ ու կապույտ,
Ու լցված է լուսապայծառ շաչյունն այնտեղ Արեգակի,
Եվ հրճվում են նրա վրա երանավետ աստվածները հավերժապես։
Երբ խրատեց պերճ աղջկան, անդուստ իսկույն Աթենասը թռավ, գնաց։
Ծագեց շուտով Արշալույսը գեղեցկագահ և արթնացրեց և
50Գեղեցկափայլ Նավսիկային, որ զարմացած էր երազով։
Իսկույն վազեց, տունը մտավ, որ այն պատմի ծնողներին,
Իր սիրելի հորն ու մորը։ Երկուսին էլ տան մեջ գտավ.
Նաժիշտների հետ միասին մայրը, նստած օջախի մոտ,
Ծիրանագույն մաքուր բրդից թել էր մանում։ Իսկ հայրիկին նա հանդիպեց
Դռան առջև. նա գնում էր դեպի ատյանը մեծափառ իշխանների։
Այնտեղ նրան վեհ խորհրդի կանչել էին փեակները ազնվամեծար։
Արդ, մոտեցավ նա իր հորը և խոսքն ասաց այս մեղմագին.
«Ոհ, հայրիկ ջան, չե՞ս պատվիրի, որ ինձ համար սարքավորեն
Գեղեցկանիվ կառքը բարձրիկ, պիտի տանեմ ես գետափը լվանալու
60Մեր զգեստները գեղազարդ, քանզի դրանք կեղտոտ են այժմ։
Չէ՞ որ և քեզ, իշխանազարմ մարդկանց շարքում, խորհրդի մեջ հանդես գալիս,
Վայելուչ է մարմնիդ վրա միշտ ունենալ մաքուր զգեստներ,
Եվ բացի այդ, քո տանն ունես սիրանվեր դու հինգ որդի.
Երկուսն արդեն ամուսնացած, իսկ երեքը ծաղկահասակ և ամուրի։
Չէ՞ որ նրանք ցանկանում են, պերճ, մաքրափայլ, զգեստն հագած,
Պարահանդես գնալ հաճախ։ Մինչ հոգատարն այդ գործերի ես եմ միայն»։
Ասաց այդպես, բայց ամաչեց հիշել նաև սիրատենչիկ իր հարսանիքն։
Հայրն հասկացավ, ուստի իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Զավակս, քեզ չեմ խնայի ոչ ջորիներ, ոչ էլ այլ բան,
70Գնա, ինչպես կամենում ես, թող գան շուտով ստրուկները և պատրաստեն
Գեղեցկանիվ կառքը բարձրիկ, իսկ վերևից թող դնեն թափքը գեղեցիկ»։
Ասաց այդպես ու ձայն տվեց ստրուկներին, որոնք իսկույն այդ լսեցին։
Դուրս հանեցին ու սարքեցին իսկույն կառքը գեղեցկանիվ ու ջորեքաշ։
Մոտ բերեցին և ջորիներ ամրասմբակ ու լծեցի ն կաոքը փայլուն,
Իսկ Նավսիկան խորդանոցից հանեց, բերեց հագուստեղենը գերհրաշ։
Ապա բարձեց նա խնամքով կառքի վրա հղկված ու կոկ և նկարեն։
Զամբյուղի մեջ մայրը դրեց շատ այլևայլ ուտեստեղեն,
Դրեց նաև նա մսեղեն, լցրեց գինին մի այծենի նուրբ տկի մեջ։
Եվ բարձրացավ, կանգնեց ապա կառքի վրա պերճ Նավսիկան։
80Մայրը բերեց տվեց նաև օծանելիքը ոսկեկերտ մի փարչի մեջ,
Որ իր մարմինը նա օծի նաժիշտների հետ միասին։
Ու Նավսիկան իր ձեռքն առավ սիրուն մտրակն և երասանը շողշողուն
Եվ մտրակեց ջորիներին։ Թնդաց դոփյունը ոտքերի, անխոնջ ու ժիր
Ջորիները սուր սլացան, արագ տարան հագուստեղենն ու աղջըկան,
Բայց ոչ մեևակ. նրան իսկույն հետևեցին և նաժիշտները ժրաջան։
Եկան այդպես և շատ շուտով գետափն հասան գեղեցկահոս,
Ուր մշտական լվարաններ էին սարքված, որոնց տակից ջինջ ու պայծառ
Ջուրն էր հոսում առատորեն, որ կարող էր կեղտն ամենայն մաքրել իսպառ։
Այնտեղ նրանք ջորիներին հապճեպ կառքից արձակեցին
90Եվ թողեցին, որպեսզի անդ, այն հորդահոս գետի ափին,
Լավ արածեն ու վայելեն կանաչ խոտերը մեղրահամ և հյութալից։
Ապա իրենք ցած բերեցին կառքից հագուստն ու թափեցին սև ջրի մեջ.
Եվ սկսեցին, մրցակցելով իրարու հետ, կոխ տալ, քամել փոսերի մեջ։
Երբ լվացին նրանք այդպես, կեղտից ամբողջը մաքրեցին,
Շուտ փռեցին անդ շարեշար ծովի ափին, ուր մեծ հորձանքը հորդ ալյաց
Ամենից շատ դուրս էր նետում դեպի ցամաք կոպիճ, ավազ։
Այնուհետև լավ լողացան և օծվեցին պարարտ յուղով
Ու նստեցին գետի ափին այնժամ ճաշի համեղահամ.
Մինչդեռ լվացքը թողեցին, որ չորանա արևի վառ լույսերի տակ։
100Երբ կերուխումն ավարտեցին ու հագեցան, նաժիշտները և Նավսիկան,
Գլխաքողերն արձակելով, ցած ձգեցին և սկսեցին գնղակ խաղալ։
Մինչ նրանց մեջ լուսաթևիկ Նավսիկան փորձն սկսեց երկու պարի.
Եվ ճիշտ այնպես, ինչպես վսեմ Արտեմիսը, երբ ճախրում է նա, քաջաղեղ,
Բարձրակատար Էրիմանթի և Տևգետի լանջով շքեղ,
Արագավազ եղնիկների ու կինճերի բազմազվարճ որսն անելիս,
Երբ նրա շուրջ թռչկոտում են ղաշտակենցաղ հավերժահարս պերճ ղիցուհիք,
Ասպարակիր Զևսի դստերք, և Լետոյի սիրտն է թնդում բերկրանքով լի,
Քանզի նրա դստրիկն անմահ գլխով, տեսքով, գերազանց է անդ բոլորից,
Եվ հեշտ է միշտ նրան իսկույն անդ ճանաչել, թեպետ բոլորն են գեղեցիկ,
110Այդպես ահա կույսն ամուրի գեղեցկությամբ գերազանցն, էր նաժիշտներից։
Արդ, երբ նրանք պատրաստվեցին վերադառնալ և տուն գնալ,
Երբ լծեցին ջորիներին ու լվացված, պերճ զգեստը հավաքեցին,
Աթենասը՝ պայծառաչյա աստվածուհին, մի այլ, նոր գործ անդ հորինեց,
Որպեսզի շուտ Ոդիսևսը քնից զարթնի և այդ չքնքղ կույսին տեսնի,
Եվ, որպեսզի կույսն աննման նրան տանի դեպ քաղաքը փեակների։
Գնդակն ահա արքայադուստրն այնժամ ձգեց դեպի մեկն իր նաժիշտներից,
Բայց վրիպեց, և գնդակը ընկավ գետի հորձանքի մեջ.
Նրանք բարձր գոռգոռացին, և արթնացավ Ոդիսևսը աստվածակերպ։
Նա վեր կացավ և սկսեց ինքն իր սրտում խոր միտք անել.
120«Վա՜յ ինձ, ավա՜ղ։ Որտե՞ղ եմ ես. ի՞նչ հողածին մարդկանց մոտ եմ ես այժմ եկել։
Գուցե գոռոզ նպերտների մի վայր է սա կամ վայրենի և անօրեն,
Գուցե սրանք մարդիկ են հեզ և հյուրասեր, աստվածավախ և բարեգութ։
Սակայն կարծես ձայն եմ լսում, նուրբ, կանացի, քնքուշ մի ձայն աստ, մերձակա,
Ինչպես մի ճիչ չքնաղ կույսի կամ Նիմփայի, նրանք հաճախ
Գտնվում են լեռների մեջ, արտ-արոտում կամ գետերի ակունքներում,
Գուցե եկել և հասել եմ մարդկանց ուրույն բնակության։
Լավ է սակայն, որ ես ինքս փորձեմ գնալ և իմանալ հաստատապես»։
Ասաց այդպես Ոդիսևսը աստվածատես և դուրս եկավ թփի տակից։
Կարող ձեռքով թանձրաթփից նա կտրատեց տերևաշատ մի փունջ ճյուղեր,
130Որ նրանցով ծածկի մի կերպ իր մերկացած մարմնի մասերն ամոթալի։
Եվ նա գնաց, ինչպես առյուծ մի լեռնասուն, իր զորությամբ ինքնավստահ,
Որն անցնում է՝ անտեսելով անձրևը հորդ և ժանտ քամին։ Ինչպես կրակ,
Փայլատակում են աչքերն իր։ Մինչ նա, հզոր, ներս է խուժում
Ոչխարների և կովերի կամ վայրենի եղնիկների մեջ հանկարծ։
Քաղցն է դրդում շորթել ոչխարը փարախից և պարիսպը անցնել ամուր։
Այդպես ելավ Ոդիսևսը, որ մոտենա աղջիկներին գեղագանգուր,
Թեպետ մերկ էր նա ողջ մարմնով, բայց կարիքն էր դրդում նրան։
Եվ նա թվաց աղջիկներին զարհուրելի, տիղմով պատած և այլանդակ։
Ահաբեկված՝ նրանք փախան այս ու այն կողմ, դեպի ծովի ափունքը կոր,
140Եվ միմիայն դուստրը մնաց Ալկինոոսի։ Աթենասը նրա սրտին
Ներշնչեց բուռն խիզախություն և մարմինը ձերբազատեց նա երկյուղից։
Սրտապնդված՝ նա դեմառդեմ կանգնեց տեղում։ Մինչ Ոդիսևսը մտածեց.
Գրկե՞լ արդյոք գեղեցկափայլ կույսի ծունկը և աղերսել նրան այդպես,
Թե՞ խոսքերով թախանձագին, պատկառանքով պետք է դիմել՝ միայն հեռվից,
Որպեսզի գեթ նա քաղաքը ցույց տա իրեն և տա նաև հագուստեղեն։
Այդպես այնժամ միտք անելիս՝ նրան թվաց, որ բարվոք է և օգտակար
Խնդրել հեռվից, պատկառանքով, խնդրել խոսքով թախանձալի,
Քանզի եթե ծունկը գրկի, գուցե այնժամ խիստ վրդովվի կույսի հոգին։
Եվ նույնհետայն թախանձանքի խոսքով դիմեց և այս ասաց.
150«Աղաչում եմ քեզ ծնկաչոք, դիցուհի՞ ես, թե՞ երկրածին։
Եթե մեկն ես աստվածներից դու, հիրավի, որ իշխում են լայն երկնքին,
Ապա ուրեմն, ըստ քո տեսքի և հասակի, ավելի շուտ
Նման ես դու Արտեմիսին՝ Զևսի դստերն ամենազոր,
Իսկ եթե դու մահկանացու հողածին ես և ապրում ես երկրի վրա.
Եռապատիկ երջանիկ են քո հայրը քաջ և քո մայրը գերամեծար,
Եռապատիկ բախտավոր են եղբայրներդ, որոնց սիրտը, քեզ նայելիս,
Լցվում Է ջերմ ու խանդավառ մի հրճվանքով, քանզի նրանք,
Տեսնում են, թե ինչպես ես դու հրաշագեղ խմբպար մտնում։
Բայց առավել երանելի կհամարեմ ես այն մարդուն մահկանացու,
160Որը հաղթի նվերներով ուրիշներին և տուն տանի քեզ իբրև կին։
Քանզի երբեք ես չեմ տեսել աչքովս նման մահկանացու, ո՛չ կին, ո՛չ էլ
Մի տղամարդ, քեզ նայելով՝ զարմացած եմ ես չափազանց։
Եվ մի անգամ միայն տեսա ես Դելոսում, Ապոլլոնի բագինի մոտ,
Ուղիղ քեզ պես՝ վայելչակազմ, նորաբողբոջ, պերճ մի ուղեշ արմավենի։
Գործով էի այնտեղ եկել, ինձ հետ կային բազմաբազում և այլ մարդիկ.
Մինչ այղ ուղին իմ խեղճ գլխին թափեց բազում տանջանք ու վիշտ չարաբաստիկ։
Եվ ճիշտ այսպես այն ժամանակ երկար ուշքի չէի գալիս ես զարմանքից.
Ո՜հ, դժվար թե այդպիսի ծառ երբևիցե բուսել, ծագել է այս երկրից։
Այդպես և այժմ, ա՜յ կին, քեզնով ապշած եմ ես. սարսափում եմ, ահավասիկ,
170Մոտ գալ, դիպչել քո ծնկներին։ Բայց վիշտը ժանտ խորտակում է իմ հոգին։
Միայն երեկ, քսաներորդ օրն, ես ժանտ մահից խուսափեցի մթին ծովում.
Այդքան երկար, ահեղ ու գոռ հողմերի մեջ, ինձ քշում էր ալիքը ժանտ,
Անդ, Օգիգիա կղզու այս կողմ։ Եվ արդ հիմա աստվածն է ինձ նետել այստեղ,
Որպեսզի նոր ժանտ աղետներ ես հանդուրժեմ, քանզի բնավ չեմ կարծում ես,
Որ վերացան դրանք արդեն, այլ աստվածներն ինձ կը բերեն դեռ շատ աղետ։
Իշխանուհիդ, խղճա դու ինձ։ Բյուրաբազում աղետ, փորձանք հանդուրժած,
Քեզ եմ դիմում ես առաջին անգամ, ահա։ Անծանոթ եմ, չեմ ճանաչում
Աստ ոչ ոքի և չգիտեմ, ո՞վ է իշխողն այս աշխարհի, այս քաղաքի։
Ցույց տուր ուղին դեպի քաղաք, ձորձ շնորհիր, որ մարմինս ծածկեմ միայն,
180Եթե ունես կամ վերցրել ես, այստեղ գալով, գեթ մի կապոց։
Թող շնորհեն քեզ աստվածներն, ինչ որ սրտանց դու ցանկանաս.
Պերտ տուն ու տեղ և ամուսին ու նրա հետ համերաշխ կյանքը անպակաս։
Եվ արդարև՝ չկա ոչինչ ավելի լավ, ազնվագույն ու պանծալի,
Քան այն, երբ միշտ մարդ ու կինն են համաբարո և սիրով լի մեկ հարկի տակ՝
Ի բերկրություն բարեկամի և ի հեճուկս նախանձաբեկ չար թշնսւմու։
Մինչ ամենից ավելի լավ նրանք իրենք են գիտակցում բախտն այդպիսի»։
Եվ Նավսիկան լուսաթևիկ պատասխանեց ու խոսք ասաց.
«Օտարական, դու լիրբ մարդու կամ հիմարի չես նմանվում ամենևին.
Օլիմպացի Զևսն է սակայն բախտ ու բարիք բաշխում մարդկանց,
190Ինչպես ինքն է դա կամենում, թե՛ վատթարին և թե՛ լավին։
Եվ քեզ, հարկավ, տրված է այդ, ու պետք է այդ համբերատար դու հանդուրժես։
Եվ քանի որ դու եկել ես այժմ այս երկիրն ու այս քաղաքն,
Էլ դա կարիք չես ունենա ոչ հագուստի, ոչ էլ նաև մի այլ բանի,
Որ վայել է տալ մեզ դիմող աղերսարկու մարդկանց թշվառ։
Քաղաքը քեզ ես ցույց կըտամ և կնշեմ նաև անունը այս ազգի.
Փեակներն են այս քաղաքի և այս երկրի տերը իշխող։
Ահավասիկ՝ դստրիկն եմ ես մեծահոգի Ալկինոոսի,
Որ իր ձեռքին պահում է այժմ փեակների իշխանությունն ու զորությունն»։
Այդպես ասաց, ապա կանչեց նաժիշտներին գեղագանգուր.
200«Շո՛ւտ կանգ առեք. ո՞ւր եք փախչում, մարդ տեսնելիս, աղախիննե՛ր.
Արդ, իսկապես դուք չեք ասի, որ մարդ է սա մի չարակամ կամ թշնամի։
Զկա բնավ և չի ծնվել այս աշխարհում այնպիսի մարդ,
Որն երկիրն այս փեակների իր հետ բերի չար թշնամանք,
Քանզի մենք միշտ անմահներին հաճելի ենք չափազանց.
Եվ բացի այդ՝ մենք ապրում ենք շատ-շատ հեռու, երկրի ծայրին,
Ծովերի մեջ կորովագոչ, և ոչ մի մարդ չի գալիս մեզ այցելության։
Իսկ նա, որ այժմ եկել է, արդ, մի ուղևոր, դժբախտ շրջիկ է միմիայն,
Որին պետք է լավ ընդունել ու խնամել, քանզի Զևսից են միշտ գալիս
Մուրիկներն ու նժդեհները. դա աննշան, բայց թանկ տուրք է։
210Ուստի շուտով, ո՜վ նաժիշտներ, ուտեստ տվեք, նաև խմիչք
Եվ օգնեցեք, որ գետի մեջ. հողմի շնչից պատսպարված, նա լողանա»։
Ասաց այդպես։ Ծառաները, իսկույն միմյանց հորդորելով,
Անդ կանգ առան, Ոդիսևսին նստեցըրին մի գողտրիկ տեղ,
Հանց պատվիրեց մեծահոգի Ալկինոոսի չքնաղ դստրիկը՝ Նավսիկան,
Եվ դրեցին նրա կողքին հագուստեղեն, մի պատմուճան և մի ծածկոց։
Տվին նաև օծանելիք՝ նրբափայլ յուղ ոսկեպաճույճ մի գավի մեջ
Եվ ցանկացան օգնել նրան, որ լողանա նա գետի մեջ գեղեցկահոս։
Մինչ Ոդիսևսն աստվածակերպ այս խոսքն ասաց նաժիշտներին.
«Հեռու կանգնեք, մի կողմ, այնտեղ, կույս աղջիկներ, մինչև ինքս
220Փրփուրն ու տիղմն իմ ուսերից լավ լվանամ և յուղ քսեմ ես իմ մարմնին,
Քանզի մաշկս վաղուց ի վեր օծանելիք ու նրբարար յուղ չի տեսել։
Ես ձեր առաջ չեմ լողանա, ամոթալի է ինձ համար
Գեղագանգուր կույսերի դեմ մերկ մարմինովս երևալ»։
Ասաց այդպես։ Եվ հեռացան նրանք իսկույն ու պատմեցին չքնաղ կույսին։
Մինչ Ոդիսևսն աստվածակերպ հորդ գետի մեջ լվաց, մաքրեց տիղմն ու կեղտը,
Որ խիտառխիտ ծածկել էին մեջքը նրա, նաև ուսերը լայնալիր։
Սրբեց ապա նա իր գլխից խիտ փրփուրը հավերժագոչ մթին ծովի։
Երբ որ լվաց ու մարմինն իր պարարտ և նուրբ յուղով օծեց,
Հագավ իսկույն նա զգեստն այն, որ տվել Էր կույսն անբասիր։
230Իսկ Աթենասը Զևսածին դարձրեց նրան էլ առավել քաջահասակ,
Տեսքը շքեղ, վայելչակազմ, պատեց գլուխը խիտառխիտ
Գանգուրներով, որոնք գույնով հիակինթի էին նման։
Հանց դրվագում է արծաթն իր ոսկեջրով հմուտ վարպետն,
Որ իր արվեստն ստացել է Աթենասից, Հեփեստոսից,
Եվ կերտում Է այդպես հաճախ նա գերհրաշ ու նկարեն շատ-շատ գործեր,
Այդպես և նա նրա գլուխն և ուսերը նոր պերճանքով պատեց իսկույն։
Անցավ ապա Ոդիսևսը դեպի ծովափն ու նստեց անդ՝
Շողշողալով իր պանծալի նոր պերճությամբ։ Նայեց նրան կույսն ակնապիշ.
Նա, հիացած, այս խոսքն ասաց նաժիշտներին գանգուրագեղ.
240«Ինձ լսեցեք, լուսաթևիկ կույս աղջիկներ, ահա թե ինչ կասեմ ես ձեզ.
Օլիմպակյաց աստվածների կամքին բնավ հակառակ չէ, որ քաջը այս
Այստեղ եկավ, աստվածատես փեակների երկիրը մեր.
Թեպետ առաջ նա ինձ թվաց իբր աննշան, այլանդակ մարդ,
Սակայն հիմա նա նման է անմահներին, որ իշխողն են լայն երկնքի։
Ո՞ւր էր թե ես ունենայի մի այսպիսի վեհ ամուսին,
Որ ցանկանար ընդմիշտ մնալ ու բնակվել այս երկրի մեջ,
Ուստի շուտով, ով նաժիշտներ, կեր ու խմիչք բերեք, տվեք այս եկվորին»։
Ասաց այդպես։ Նրանք սիրով այդ լսեցին ու արեցին,
Ոդիսևսի դեմ շուտափույթ բերին, դրին խմիչք ուտեստ։
250Ագահությամբ կերավ, խմեց աստվածակերպ Ոդիսևսը բազմաչարչար.
Քանզի չէ՞ որ անսնունդ էր. նա ուտեստի վաղուց ի վեր ձեռք չէր տվել։
Միչդեռ այնժամ լուսածղի պերճ Նավսիկան մի ուրիշ միտք անդ հղացավ.
Հագուստեղենն արագ ծալեց ու պերճանիվ կառքի վրա տեղավորեց,
Լծեց ջորիքն ամրասմբակ, թռավ, կանգնեց կառքի վրա նա քաջապես,
Ոդիսևսին, մոտ կանչելով, այսպես դիմեց ու խոսք ասաց.
«Վե՛ր կաց, կանգնիր, օտարական։ Հիմա պիտի քաղաք գնաս։ Քեզ կուղեկցեմ
Եվ խորիմաց հորըս տունը քեզ ցույց կտամ։ Իսկ դու, կարծեմ անդ կտեսնես
Ավագանի ու մեծամեծ փեակներին, որքան որ կան նրանք այնտեղ։
Սակայն այսպես պիտի վարվես, քանզի, գիտեմ, անհասկացող, անգետ մարդ չես։
260Քանի ուղիղ պիտի գնանք մենք դաշտերով և արտերով մարդապատկան,
Նաժիշտների հետ միասին դու հետևիր ջորիներին
Եվ այս կառքին գեղեցկանիվ, իսկ ճանապարհն ես ցույց կտամ։
Այնուհետև կմոտենանք մենք քաղաքին, շրջապատված է այն բարձր
Պարիսպներով։ Երկու կողմից կա գեղաշուք նավակայան, իսկ այնտեղից
Ձգված Է նեղ մի ճանապարհ։ Երկու եզրին այդ նեղանցուկ ճանապարհի
Կանգնած են միշտ կոր նավերը մեր ծովանցիկ, և ամեն մեկը նրանցից
Իր առանձին կայանն ունի։ Անդ կա նաև, Պոսիդոնի տաճարի մոտ,
Մի ընդարձակ հրապարակ, շուրջը որի կան շատ քարեր հողին խրված։
Եվ այնտեղ էլ պատրաստվում է սև նավերի սարքը ամբողջ.
270Առագաստներ, պինդ կառաններ ու կոկ, հղկված նավաթիեր։
Քանզի բնավ փեակներին չեն գրավում ոչ աղեղը և ոչ կապարճն,
Այլ միմիայն նավապատկան կայմն ու թիերն և կոր նավերը համաչափ,
Որոնց վրա նրանք գիտեն ուրախությամբ ճերմակ ծովը ճեղքել-անցնել։
Բայց ուզում եմ ես խուսափել անմիտ ճոշից. թող որ բնավ իմ հետևից
Վատ խոսք չասեն, ծաղրանք չանեն։ Մեր ազգի մեջ շատ կա լկտի ու վիսացող.
Թերևս այնտեղ մեզ հանդիպող լկտիներից մեկն ու մեկը այսպես խոսի.
«Ի՞նչ մարդ է սա, օտարականն այս գեղեցիկ, Նավսիկային արդ ուղեկցող.
Ո՞րտեղից է ճարել նրան։ Գուցե նրան նա ամուսին դառնա նույնիսկ։
Եվ կամ գուցե հեռաբնակ, ճամփակորույս մի մարդ է նա,
280Որին նավից է նա վերցրել իր խնամքին, քանզի չկան մեր շուրջն, այստեղ,
Այլ ապրողներ։ Գուցե նույնիսկ աստված է նա, որ երկնքից է ցած իջել՝
Աղերսալի, ջերմ աղոթքով, որ կույսի հետ, հանց ամուսին, ապրի հավերժ։
Լավագույնը այդ է, իրավ, որ այլազգի, օտարական մարդ է գտել
Նա իր համար իբր ամուսին։ Մինչդեռ բազում մեծ քաջերին փեակների,
Որոնք նրա փեռքն են հայցում, արհամարհում է նա սաստիկ ու բացահայտ»։
Այդպես կասեն, և ինձ համար դա կլինի անտանելի մի քարվականք։
Ես ինքս եմ միշտ դատապարտում այն աղջըկան, որ հանդգնում է
Իր սիրելի հոր ու մոր կամքին ընդդեմ, տակավին դեռ չամուսնացած,
Մի որևէ տղամարդու հետ միանալ։ Այսպես, ուրեմն, օտարական,
290Դու լավ լսիր խոսքերը իմ և կատարիր, որ շուտափույթ
Իմ հայրը քեզ պատրաստի ճիշտ ճամփորդության, վերադարձի դեպ հայրենիք։
Անդ՝ ուղեմերձ, դու կտեսնես մի գեղեցիկ բարդու պուրակ.
Աթենասին է նվիրված... մի ջինջ աղբյուր կա նրա մեջ, շուրջը՝ մարգեր։
Այնտեղ է հենց նաև իմ հոր հողամասը, ծաղկափթիթ նրա այգին.
Եվ ճիշտ այնքան է դա հեռու մեր քաղաքից, որքան կարող է ձայնն հասնել։
Այնտեղ նստիր և սպասիր, մինչև որ մենք մտնենք քաղաք
Եվ այնուհետ գնանք, հասնենք իմ հոր շքեղ ապարանքին։
Իսկ երբ որ դու անդ համոզվես, որ մենք արդեն հասել ենք տուն,
Այնժամ մտիր դու քաղաքը փեակների, հարցրու ապա, ում հանդիպես՝
300Ինչպե՞ս գնալ և տունն հասնել մեծահոգի Ալկինոոսի։
Եվ դժվար չէ այդ իմանալ, երեխան էլ քեզ ցույց կտա,
Քանզի ոչ ոք փեակներից այդպիսի տուն իրոք չունի,
Ինչպես շքեղ կառուցված է ապարանքը քաջ ու հերոս Ալկինոոսի։
Արդ, երբ այնտեղ, մեր լայնալիր բակն անցնելով, դու տուն մտնես,
Դահլիճն, անցիր իսկույն, ապա ուղիղ գնա դեպ մայրը իմ.
Նա նստած է օջախի մոտ, անդ՝ բոցավառ կրակի դեմ
Ու շառագույն թել է մանում՝ հենված սյունին մեր հոյակապ։
Տեսնես՝ կասես՝ հրաշք է դա մի մեծասքանչ։ Նրա ետև հավաքված են
Ստրկուհիք։ Մի փոքր հեոու, նույն սյունի մոտ դրված է պերճ բազմոցն իմ հոր,
310Որին բազմած, սիրում է նա գինի խմել և հար հրճվել ինչպես աստված։
Նրան թողած՝ դու ձեռքերով բռնիր իսկույն ծնկներն իմ մոր
Եվ աղերսիր, որպեսզի շուտ դու խնդալի օրը տեսնես վերադարձի,
Թեպետև շատ հեռվից ես դու, և տունն է քո հույժ հեռավոր։
Արդ, եթե նա սրտանց, սիրով, կարեկցություն դեպ քեզ տածի,
Այնժամ իրոք հույս կունենաս վերադառնալ երկիրը դու քո հայրենի,
Դեպի տունդ գեղեցկաշեն, որ սիրելի բոլոր մարդկանց տեսնես դու անդ»։
Ասաց այդպես, զարկեց ապա ջորիներին նա մտրակով շողշողենի,
Որոնք արագ, սուր սլացան՝ հեռուն թողած գետի հոսանքը հոսանուտ։
Սահում էին նրանք այդպես գեղեցկաճեմ ու ոտքերով դոփում վսեմ.
320Մինչ քշում էր չքնաղ կույսը ճարտարակի, որ գան, հասնեն և՛ հետիոտն
Նաժիշտները, և՛ Ոդիսևսն. մտրակում էր նա միշտ տեղին և խորիմաց։
Երբ մայր մտավ արևն արդեն, նրանք եկան և փառավոր պուրակն հասան,
Աթենասին նվիրվածը։ Այնտեղ մնաց Ոդիսևսը աստվածակերպ
Եվ սկսեց ջերմ աղոթել Զևս աստըծու վեհ դստրիկին.
«Ակա՛նջ դիր ինձ, անպարտելիդ. ասպարակիր Զևսի դստրիկ.
Լսիր գեթ այժմ, քանզի առաջ, խորտակվելիս, ինձ բնավին չես լսել դու,
Երբ մեծազոր երկրասասանն հալածում էր ինձ տարագիր։
Տուր, որ իրոք փեակները ինձ ընդունեն սիրով, սրտանց ու կարեկից»։
Ասաց այդպես աղերսելով։ Լսեց Պալլաս Աթենասը,
330Բայց ընդառաջ չեկավ նրան ու չերևաց, քանզի սաստիկ
Պատկառում էր հորեղբորից, որ քինահույզ զայրացած էր Աստվածակերպ
Ոդիսևսի դեմ, քանի դեռ ետ չէր դարձել նա հայրենիք։

Երգ յոթերորդ։ Ոդիսևսը գալիս է Ալկինոոսի տուն

1Այդպես փորձված, աստվածակերտ Ոդիսևսը ջերմ աղոթեց,
Մինչդեռ կույսին քաղաքն հասցրին ջորիները կորովալիր։
Իսկ երբ հասավ նա պանծաք մեծ ապարանքը հայրական,
Ջորիները շուտ կանգնեցին մուտքի առաջ։ Կույսի շուրջը հավաքվեցին
Եղբայրները աստվածակերպ, որոնք հապճեպ ջորիներին
Շքեղ կառքից արձակեցին և հագուստները ներս տարան.
Եվ Նավսիկան իսկույն գնաց իր սենյակը, ճրագն այնտեղ վառեց ծառան՝
Սենեկապան պառավ կինը, Եվրիմեդուս Էպիրացին։
Նրան մի օր Էպիրեից բերել էին կորակտուց նավի վրա
10Եվ երբ ընծա տվել էին Ալկինոոսին, քանզի բոլոր փեակներին
Ղեկավարում էր ազնվորեն և հարգված էր աստծու պես։
Այդ պառավն էր ապարանքում միշտ խնամել Նավսիկային լուսաթևիկ.
Հիմա էլ նա ճրագ վառեց և շուտափույթ ընթրիք սարքեց կույսի համար։
Մինչ Ոդիսևսը վեր կացավ, ուղևորվեց դեպի քաղաք,
Իսկ Աթենասն, Ոդիսևսին միշտ կարեկից, շուրջը սփռեց թանձր խավար,
Որ պանծալի փեակներից մեկն ու մեկը հանդիպելիս
Չդսրովի նրան իզուր կամ հարց չը տա, թե ո՛վ է նա։
Երբ որ արդեն պատրաստ էր նա, որ ներս մտնի քաղաքի մեջ,
Շուտ ընդառաջ նրան ելավ պայծառաչյա վեհ Աթենասն.
20Նմանվելով փոքր աղջկա, ձեռքին բռնած մի նոր զամբյուղ,
Կանգնեց ուղիղ դեմը նրա։ Եվ հարց տվեց Ոդիսևսը աստվածակերպ.
«Ոհ, զավակս, չե՞ս. կարող դու ինձ ուղեկցել դեպի տունը Ալկինոոսի,
Որն, ասում են, առաջնորդ է և իշխում է այստեղացի բոլոր մարդկանց։
Ես, մի դժբախտ օտարական, ահավասիկ՝ այստեղ եկա
Շատ հեռավոր և այլազգի մի աշխարհից, բայց ոչ ոքի
Չեմ ճանաչում այն մարդկանցից, որ իշխողն են այս քաղաքի»։
Իսկույն նրան իր խոսքն ասաց Աթենասը՝ շողշողաչյա աստվածուհին.
«Քեզ ես իսկույն, ով եկվոր հայր, քո ուզած տունը ցույց կը տամ,
Քանզի և տունն իմ ազնիվ հոր գտնվում է անդ առընթեր։
30Քայլիր, գնանք, կառաջնորդեմ։ Սակայն անցիր դու լռելյայն
Ու մարդկանցից աստ ոչ ոքի դու չը նայես և հարց չը տաս.
Տեղացիներն օտարական մարդկանց բնավ չեն հանդուրժում ու չեն սիրում
Եվ հարգանքով չեն ընդունում նրանք նրան, ով այլ երկրից է աստ գալիս,
Քանզի միայն անձնատուր են կոր նավերին և նավերով
Ճեղքում, անցնում են անդունդները ծովերի, երկրասասանն է այդ տալիս։
Եվ նավերն են սրանց արագ, ինչպես միտքը, ինչպես թռչունը թևավոր»։
Այդպես Պալլաս Աթենասը խոսքն իր ասաց և անհապաղ առաջ անցավ։
Իսկ Ոդիսևսը, աստծու ետևն ընկած, արագապես քայլեց գնաց։
Նավահռչակ փեակները բնավ նրան անդ չտեսան,
40Երբ անցնում էր նա քաղաքի փողոցներով՝ նրանց միջով.
Աթենասը, կորովալիր, գեղագանգուր աստվածուհին կատարեց այդ.
Սիրում էր նա Ոդիսևսին, ուստի ծածկեց նրան մեգով հրաշագործ։
Հիացած էր Ոդիսևսը՝ տեսնելով անդ նավակայանն ու կոր նավերն,
Հերոսների ատյանի տեղն ու պարիսպները բարձրաբերձ՝
Ամրակառույց ցանկապատով շրջապատված, հրաշք էր դա չը տեսնված։
Իսկ երբ նրանք եկան, հասան սքանչելի ապարանքը թագավորի,
Նախ և առաջ իր խոսքն ասաց ու բարբառեց շողշողաչյա վեհ Աթենասն.
«Օտարական հայր իմ, ահա քեզ այն տունը, որը գտնել դու կամեցար։
Դյուցասնունդ իշխաններին անդ կըգտնես փարթամաճոխ խնջույքի մեջ.
50Ուղիղ գնա և ներս մտիր, սրտով բնավ չվախենաս,
Քանզի իրոք քաջն անվեհեր ամեն գործից դուրս է գալիս հաջողությամբ,
Թեկուզ նույնիսկ նա որևէ հեռու երկրից եկած լինի։
Նախ և առաջ գնա, հասիր այնտեղ, տան մեջ, տանտիրուհուն,
Որի անունն է Արետե. նույն ցեղից է նա ծագումով,
Որից ծնվեց, առաջ եկավ ինքը՝ արքա Ալկինոոսը։
Մի ժամանակ Նավսիթոոսը ծնունդ աոավ Պոսիդոնից երկրսաասան
Եվ Պերիբեա կնոջից։ Սա, իր տեսքով գեղեցկագույնը կանանց մեջ,
Կրտսերագույն, փոքր աղջիկն էր արժանահաղթ Եվրիմեդոն դյուցազունի,
Որն իշխում էր վաղ ժամանակ գիգանտներին հաղթ, մոլեգին։
60Եվ կործանեց նա ոճրագործ ազգությունն այդ, բայց կործանվեց ինքը նաև։
Ահավասիկ նրա դստեր հետ միացավ Պոսիդոնը, և ծնեց նա
Մեծահոգի Նավսիթոոսին, որ իշխողն էր փեակների։
Նավսիթոոսից ծնունդ առան Հռեքսենորն ու Ալկինոոսը։
Բայց մահացավ Հռեքսենորը նորապսակ՝ զարկված նետովն Ապոլլոնի.
Որդի չուներ և իր տանը թողեց միակ նա դստրիկին՝ Արետեին,
Որին վերցրեց Ալկինոոսը իրեն որպես քաջահաճո և ազնիվ կին։
Նրան այնպես նա մեծարեց, ինչպես երբեք դեռ ոչ մի կին երկրի վրա
Չի մեծարվել, որքան որ կան ամուսնացած և տնարար բազում կանայք։
Այդպես նրան հարգել են միշտ և հարգում են նաև հիմա
70Թե՛ սիրելի զավակներն իր, և թե՛ արքա Ալկինոոսը,
Ու ողջ ազգը, որ նայում է նրան որպես մի աստըծու
Եվ ջերմաջերմ ողջունում է, երբ որ անցնում է քաղաքով նա փառահեղ,
Քանզի նաև զուրկ չէ խելքից ու ազնիվ է և շատ հաճախ
Մեղմ խորհրդով վերացնում է չար գժտությունը ամուսնու և կնոջ մեջ։
Արդ, եթե նա քեզ այժմ, եկվոր, վերաբերվի կարեկցաբար,
Այնժամ նոր դու հույս կունենաս տեսնել մարդկանց քո սիրելի,
Վերադառնալ անդ՝ տունը քո գեղեցկաշեն և քո երկիրը հայրենի»։
Այդպես ահա Աթենասը պայծառատես խոսքն իր ասաց ու հեռացավ
Դեպի ծովը հավերժագոչ՝ անդ թողնելով Սքերիան պերճապաճույճ։
80Գնաց, հասավ Մարաթոնին և Աթենքին լայնափողոց,
Մտավ ապա Էրեքթևսի ապարանքը ամրակառույց։ Իսկ Ոդիսևսն
Շարժվեց, գնաց շքեղ տունը Ալկինոոսի, բայց սրտաբեկ անդ կանգ առավ։
Նախքան դրեց ոտքը շեմքին արույրաշեն, նա զարմացավ,
Քանզի, կարծես, պերճ ապարանքն արժանահաղթ Ալկինոոսի
Լի լցված էր շողշողյունով արեգակի և վառ լուսնի։
Երկու կողմից ձգված էին պատերը վառ, արույրաշեն ու շողշողուն,
Իսկ վերևից, եզերքներին փայլում էին շքեղ քիվերը լաջվարդի։
Տունը ներքուստ փակում էին դռները պերճ և ոսկեկուռ,
Պղնձաշեն շեմքի վրա հիմնված էին բարավորները արծաթյա.
90Արծաթաշեն էին նաև կուռ դրանդիք, իսկ դոների պինդ օղակները՝ ոսկեղեն։
Իսկ դռների երկու կողմը կանգնած էին արծաթաձույլ ու ոսկեկերտ
Շքեղ շներ, որ կերտել էր Հեփեստոսն իր ճարտարությամբ քաջահանճար,
Որ պահպանեն մեծահոգի Ալկինոոսի ապարանքն այդ պերճապայծառ.
Անմահ էին այդ շները, հավերժ անեղծ, չծերացող։
Տան պատերին անդ շարեշար շեմքից մինչև ծայրը վերջին,
Հենված էին բազկաթոռներ, որոնց վրա փռված կային նուրբ ծածկոցներ՝
Գեղեցկափայլ ու ձեռաստեղծ գործվածքները չքնաղ կանանց.
Դրանց վրա բազմում էին փեակների առաջնորդները մեծամեծ
Եվ լիուլի հրճվում էին կերուխումով խնջույքներում առատ և ճոխ։
100Շարված էին անդ ամրապինդ պատվանդաններ, դրանց վրա կանգնած էին
Պերճ արձաններ ոսկեկառույց պատանյաց, որոնց ձեռքի ջահերը վառ
Գիշերն ամբողջ անընդհատ լույս էին սփռում խնջույք անող մեծ քաջերին։
Նրա տանը կային հիսուն ստրուկ կանայք, և նրանցից այնտեղ ոմանք
Աղում էին ոսկե ցորեն՝ երկանքները գործի դրած,
Իսկ ոմանք էլ գործում էին նուրբ հյուսվածքներ կամ իլիկով մանում թելեր։
Վայելչակազմ էին ամենքը, շարեշար, հանց տերևներ կաղամախի.
Նրանց հյուսած խիտ կտավից հեղհեղուկ յուղը ծործորում էր հազիվհազ։
Ինչպես իրենք՝ ծովագնաց փեակներն են բազմատեղյակ ու հմտալից՝
Ծովերի մեջ արագ նավերը վարելիս, այդպես նաև նրանց կանայք
110Հմտագույն են հյուսելու մեջ. ինքն՝ Աթենասն է պարգևել այդպես նրանց
Գեղեցկափայլ ձեռագործի բարձր շնորհք և ձիրքն ու խելքը խորիմաց։
Մինչ բակից դուրս, դարբասին մոտ, կար մի փարթամ, չորս օրավար հողով այգի՝
Երկու կողմից ցանկապատով շրջապատված։ Այնտեղ առատ
Աճում էին ծաղկափթիթ ծառերը մեծ, բարձրակատար.
Նռնենիներ, տանձենիներ, գեղապտուղ խնձորենիք,
Ոսկեծաղիկ ձիթենիներ և քաղցրահամ շատ թզենիք,
Որոնց վրա վառ պտուղներն անպակաս են, չեն չքանում
Ամբողջ տարի՝ ոչ ամառը, ոչ ձմեռը։ Ջերմ զեփյուռի շունչն անընդհատ
Նպաստում է, որ միշտ ոմանք հասունանան, իսկ մյուսները ծլեն, ծաղկեն։
120Հասնում էին՝ տանձը տանձին հետևելով և նոր խնձորը՝ խնձորին։
Միշտ թզենուն հետևում էր նոր թզենի, ողկույզները՝ ողկույզներին։
Կար պտղավետ և խաղողի արդեն տնկած փարթամ այգի
Մի հարթ տեղով, որտեղ խաղողն էր չորանում արևի տակ։
Մյուս մասը՝ կութի տեղ էր, երրորդ մասում՝ քամում էին խաղողն արդեն։
Մինչ առջևից այդ ճոխ այգու կախված էին տերևաթափ դեռ ողկույզներ,
Իսկ մի այլ տեղ շառագունած խաղողը դեռ նոր էր կարմրում։
Պերճ խաղողի այգու ետև սարքված էին թմբեր, մարգեր,
Որ ողջ տարին և անընդհատ տալիս էին բանջարեղեն, թարմ կանաչի։
Եվ կար այնտեղ երկու աղբյուր, մեկն հոսում էր ամբողջ այգում համատարած,
130Իսկ երկրորդը՝ հակառակը, նետում էր ջուրը իր՝ բակով,
Բարձրաբերձ տան շեմքի տակով, և այս ջրից օգտվում էին քաղաքացիք։
Դրանք էին Ալկինոոսի սքանչելի բարիքները աստվածատուր։
Դեռ կանգնած էր այնտեղ երկար խիստ հիացած Ոդիսևսը բազմաչարչար,
Իսկ երբ արդեն նա իր սրտում հիացմունքով այդ հագեցավ,
Հապճեպ ու ժիր շեմքը անցավ և հոյակապ ապարանքի ներսը մտավ,
Ուր նա գտավ փեակների իշխաններին և առաջնորդ մեծ քաջերին,
Որոնք գինին հեղում էին Արգոսասպան ու սրատես աստըծու պատվին,
Որին հեղումն անում են միշտ վերջում, մահիճը հիշելիս։
Եվ տան միջով բազմաչարչար, աստվածակերպ Ոդիսևսը վազեց արագ,
140Բայց թանձրախիտ մեգով պատած, որով նրան ծածկել էր վեհ Աթենասը։
Նա վազեվազ գնաց, հասավ Արետեին և Ալկինոոս թագավորին.
Ապա իսկույն երկու ձեռքով Արետեի նա ծնկները բռնեց այնտեղ,
Ու նրանից այնժամ միայն անհետացավ թանձր մեգը աստվածային։
Խոր լռություն տիրեց տան մեջ, պապանձվեցին, երբ հերոսին տեսան այդպես
Ու զարմացած նայում էին, մինչ Ոդիսևսը աղերսեց.
«Ոհ, Արետե, աստվածարժան Հռեքսենորի չքնաղ աղջիկ,
Բյուր չարչարանք կրելուց ետ, ընկած եմ արդ քո ծնկներին
Ու ոտքերին քո ամուսնու, այլև սրանց, որ այստեղ են խնջույքի մեջ։
Թող շնորհեն աստվածները ձեզ, բրորիդ, կյանք երջանիկ, թող իր որդուն
150Ամեն մեկդ տա ունեցվածք և մեծարանք, որոնք ազգն է տվել նրան։
Ո՜հ, օգնեցեք, աղաչում եմ, որ շուտափույթ վերադառնամ իմ հայրենիք.
Վաղուց ի վեր, հեռու սիրած իմ մարդկանցից՝ աղետներ եմ կրում անվերջ»։
Ասաց այդպես, ապա նստեց օջախի մոտ, կրակի դեմ, փոշու վրա։
Լուռ մնացին բոլորն այնժամ, տիրեց խորունկ մի լռություն։
Միայն հետո իր խոսքն ասաց ծերուկ հերոս Էքենեոսն.
Փեակներից ամենամեծ ծերուկն էր նա իր հասակով
Ու իր խոսքի կարողությամբ հռչակված էր հանց բազմափորձ մի իմաստուն։
Եվ արդ, այնտեղ բարեխորհուրդ նա բարբառեց ու խոսք ասաց այնժամ նրանց.
«Ով Ալկինոոս, քեզ համար լավ չէ բնավին, այլ իսկապես անվայեյ է,
160Որ եկվորը նստի այսպես գետնի վրա, օջախի դեմ և փոշու մեջ.
Մինչդեռ սրանք, սպասելով քո պատվերին, դանդաղում են այժմ անմռունչ։
Ուստի վերցրու եկվոր հյուրին և բազմեցրու արծաթագամ այն բազմոցին։
Հրամայիր արագաճեմ բանբերներին խառնել գինին,
Որպեսզի մենք հեղում անենք այստեղ Զևսին կայծակնացոլ,
Քանզի նա է ուղեկիցը մուրիկների և օգնություն աղերսողի։
Եկվոր հյուրին թող ընթրիք տա մառանապետն, ինչ որ ունի իր ձեռքի տակ»։
Երբ որ լսեց այդ խոսքերը սուրբ զորությունն Ալկինոոսի,
Քաջահմուտ և գերիմաստ Ոդիսևսին, օջախից այն հեռացնելով,
Բարձըրացրեց, ապա նրան բազմել տվեց պերճապաճույճ բազկաթոռին
170Ու պսւտվիրեց միշտ իր կողքին նստող որդուն, գերամեծար Լաոդամին,
Որին սիրում էր չափազանց, ամենից շատ, տեղը զիջել եկվոր հյուրին։
Ծառան իսկույն ջուրը բերեց ոսկի գավով պերճ, նկարեն,
Լցրեց նրան, որ լվացվի կոնքի վրա արծաթեղեն,
Ապա իսկույն քաշեց դրեց նրա առաջ սեղանը կոկ ու սրբատաշ։
Մառանապետ հարգելի կինն հացը բերեց իսկույն ևեթ,
Հետո դրեց առատ ու լի նա ուտեստներ, որքան որ կար անդ պատրաստի։
Եվ բանբերին այդ ժամանակ իր խոսքն ասաց զորությունը Ալկինոոսի.
«Ով Պոնտոնոս, սարկարանում լցրու, խառնիր քաղցր գինին,
Տուր բոլորին իմ հարկի տակ, որ կատարենք հեղում Զևսին ամպահավաք,
180Քանզի նա է ուղեկիցը մուրիկների և օգնություն աղերսողի»։
Ասաց այդպես, և Պոնտոնոսը հաճելի գինին խառնեց
Ու բաժակներն իսկույն լցրեց, առաջարկեց անդ ամենքին։
Երբ հեղումը կատարեցին և ըմպեցին, որքան հոգով ուզում էին,
Այնժամ նրանց վեհ Ալկինոոսը բարբառեց և այսպիսի խոսքեր ասաց.
«Արդ, ինձ լսեք, փեակների առաջնորդներ, խորհրդական մեծամեծներ,
Ես ձեզ խոսքն իմ ահա կասեմ, ինչպես սիրտն է ինձ հորդորում իմ կրծքի տակ։
Հիմա արդեն ցրիվ եկեք և գնացեք ձեր տները քուն մտնելու,
Առավոտյան՝ մենք կկանչենք ավելի շատ, բազմաբազում ծերունիներ
Եվ կը սարքենք հյուրամեծար և սրտալի խրախճանքներ,
190Հաճոյական զոհ կը բերենք այն ժամանակ աստվածներին
Ու կը խորհենք ուղևորման գործի մասին, որ հյուրն առանց մի փորձանքի
Մեր օգնությամբ, ողջ, անվնաս, գնա, հասնի իր հայրենիք
Եվ լի բերկրանք անդ վայելի, թեպետև շատ հեռվից է նա,
Եվ որպեսզի ճանապարհին չհանդիպի նա աղետի ու տանջանքի,
Մինչև որ իր երկիր հասնի։ Այնուհետև թող որ կրի
Այն ամենը, ինչ որ բախտից է իսկապես, զի մանել են Մոյրաները
Նրա թելերը գոյության այև օրվանից, երբ որ ծնեց մայրը նրան։
Իսկ եթե սա մեկնումեկն է անմահներից և իջել է այժմ երկնքից,
Ակներև է ուրեմն արդեն, որ նոր բան են աստվածները հիմա խորհում,
200Քանզի չէ՞ որ աստվածները սովորաբար մեզ երևում են բացահայտ,
Երբ մենք նրանց հարյուրեզնյա, գերապանծ զոհ ենք մատուցում,
Եվ միասին մեզ հետ նստած խնջույքի մեջ՝ հրճըվում են։
Եթե նույնիսկ մի ուղևոր նրանց ճամվփն իր հանդիպի,
Նրանք բնավ չեն թաքցնի տեսքը իրենց, քանզի մենք շատ հարազատ ենք,
Մեզ պես՝ նաև կիկլոպները ու վայրի ցեղն հսկաների»։
Պատասխանեց նրան իսկույն և խոսք ասաց Ոդիսևսը իմաստնագույն.
«Ո՜վ Ալկինոոս, այլ բան իարհիր դու քո սրտում, քանզի բնավ նման չեմ ես
Անմահներին, որոնք իշխում են անսահման, լայն երկնքին,
Ո՛չ իմ տեսքով, ո՛չ կազմվածքով։ Ես նման եմ մահկանացու միայն մարդկանց.
210Ում որ գիտեք և տեսել եք՝ բոլորից շատ տառապանքներ կյանքում կրած,
Նրան եմ ես իմ չարաղետ ճակատագրով հավասար։
Սակայն հիմա կարող եմ ձեզ էլ առավել, բազմաբազում ժանտ աղետներ՝
Պատմել այստեղ, որոնք կամավ աստվածների միշտ կրել եմ ես չարատանջ։
Բայց թույլ տվեք, աղաչում եմ, ընթրիք անել, թեպետև խիստ վշտահար եմ։
Չէ՞ որ դաժան ստամոքսից ավելի վատ և անամոթ մի բան չկա.
Երբ հնչի նա իր հրամանն՝ ուզես, չուզես, պիտ ակամա հիշես նրան,
Թեկուզ լինես դու տառապյալ, թեկուզ լինի քո սրտի մեջ վիշտ ահավոր.
Այդպես եմ ես։ Սրտումս կա դառնալի ցավ, մինչ նա ագահ և անողոք
Դրդում է ինձ ուտել, խմել, կերուխումը շարունակել, ստիպում է,
220Որ մոռանամ ես իմ կրած բյուր աղետներն հագուրդ տամ իրեն միայն։
Արդ, երբ ծագի վաղ Արշալույսն, ըշտապեցեք դուք մտածել, խորհուրդ անել,
Թե ինչպե՛ս ինձ՝ հեգ թշվառիս, բյուրաբազում աղետ ու ցավ կրելուց ետ,
Ճանապարհել դեպ իմ երկիրը հայրենի։ Իսկ երբ իրավ տեսնեմ ես անդ
Գույքն իմ, տունն իմ բարձրակտուր, ստրուկներիս, թող գա այնժամ վերջը կյանքիս»։
Ասաց այդպես։ Նրանք բոլորն հավանեցին ու լցվեցին կարեկցությամբ,
Որոշեցին ճանապարհել եկվոր հյուրին, քանզի խոսեց ճշմարտացի,
Իսկ երբ հետո հեղումն արին և ըմպեցին, որքան կարոտ ուներ հոգին,
Ցրիվ եկան բոլորեքյան, և ամեն մարդ քուն մտնելու գնաց իր տուն։
Ապարանքում մնաց միայն Ոդիսևսը աստվածակերպ,
230Եվ նրա հետ Արետեն էր և Ալկինոոսն աստվածատես։
Նաժիշտները սկսեցին անդ հավաքել խրախճանքի սարքն ու կարգը։
Մինչ Արետեն լուսաթևիկ դիմեց նրան և խոսք ասաց,
Քանզի տեսավ և ճանաչեց զգեստները պերճապաճույճ,
Սիրուն ծածկոցն ու պատմուճանն, որ գործել էր ծառաների հետ միասին,
Ուստի խոսեց նա բարձրաձայն և խոսքն ասաց իր թևավոր.
«Օտարական, նախ և առաջ ես ինքս արդ հարց պիտի տամ.
Ո՞վ ես, ասա, ի՞նչ մարդ ես դու, կամ ո՞վ տվեց քեզ հագուստն այդ,
Չէ՞ որ արդեն դու ասացիր, որ, ծովի մեջ հար շրջելով, այստեղ նկար»։
Պատասխանեց նրան իսկույն Ոդիսևսը և խոսք ասաց իմաստալի.
240«Անհնար է, ով թագուհի, քեզ ամեն բան մանրամասն պատմել այստեղ,
Պատմել բազում այն աղետներն, որ ինձ հասցրին աստվածները երկնաբնակ,
Բայց կարող եմ քեզ այն պատմել, ինչի մասին հարցնում ես դու։
Անդ, ալեծուփ ծովի միջին մի կղզի կա, որը կոչվում է Օգիգիե,
Եվ ապրում է Ատըլասի ???գապատիր դուստրը այնտեղ
Գանգուրագեղ պերճ Կալիպսոն, կորովագույն աստվածուհին.
Ոչ ոք նրան չի այցելում, ոչ էլ մարդիկ մահկանացու։
Եվ միայն ինձ՝ վատաբախտիս, հանց խնդրարկու, այնտեղ նետեց կամքն աստծու
Այն ժամանակ, երբ որ Զևսը արագընթաց նավն իմ շողշող իր կայծակով
Անդ խորտակեց ու հրկիզեց անդունդներում մթին ծովի։
250Կործանվեցին այնժամ բոլոր ընկերներս քաջակորով,
Իսկ ես միայն, կորակտուց նավի ղեկը ամուր բռնած,
Ինն ամբողջ օր քաշքշվեցի և միմիայն տասներորդ օրը, գիշերով,
Աստվածները ինձ նետեցին դեպ Օգիգիե հեռու կղզին,
Որտեղ ապրում էր վարսագեղ պերճ Կալիպսոն, աստվածուհին այդ զորավոր։
Եվ ինձ սիրով նա ընդունեց, լավ խնամեց, սնեց, պահեց միշտ հոգատար։
Խոստանում էր, որ կդարձնի նա ինձ անմահ ու միշտ ջահել,
Սակայն սիրտը իմ կրծքի տակ այդ խոստումով չկարեցավ հրապուրել։
Եվ յոթ տարի ես շարունակ մնացի, դառն արցունքով իմ անընդհատ
Թրջում էի ես հագուստն այն, որ տալիս էր ինձ Կալիպսոն անմահական։
260Վերջը, սակայն, երբ որ եկավ, հասավ տարին անդ ութերորդ,
Այնժամ միայն նա պատվիրեց ճանապարհվել ու հեռանալ շուտ այնտեղից.
Գուցե Զևսի կամքն էր հզոր, կամ նա ինքը գուցե փոխեց ցանկությունն իր։
Եվ ճանապարհ նա ինձ դրեց պիրկ հեղուսված լաստի վրա։ Տվեց նա ինձ
Շատ ուտեստներ, քաղցր գինի, անմահական հագցրեց հագուստ
Եվ առաքեց նա նաև հողմը բարեհույս և ուղեկից։
Տասնևյոթ օր լող տվեցի ծովերի մեջ ես շարունակ,
Երբ օրն հասավ տասնութերորդ, երևացին ստվերամած լեռները ձեր,
Ու իմ սիրտը փափագատենչ նոր բերկրանքով խնդաց իսկույն։
Մինչդեռ պետք էր դեռ հանդուրժել բյուրաբազում տանջանք ու ցավ,
270Որ իմ գլխին թափեց դաժան Պոսիդոնը երկրասասան։
Նա բորբոքեց ժանտ մրրիկներ և ճանապարհն իսպառ փակեց։
Անծայրածիր ծովը հուզվեց, և իմ լաստին ընդդեմ ելած գոռ ալիքներն
Թույլ չտվին առաջ գնալ ինձ, դժբախտիս, երբ հառաչում էի սաստիկ։
Մրրիկն հանկարծ լաստանավն իմ ջախջախելով ցրիվ տվեց, և ես այնժամ
Սկսեցի անդ լող տալով ճեղքել ծովի անդունդները ալեկոծված,
Մինչև որ հողմն և հուզմունքը ինձ, քշելով, ձեր երկիրը այժմ նետեցին։
Հորդ ալիքներն ինձ նետեցին սուր, անառիկ, ահեղ ժայռին։
Բայց դեպի ետ ես լող տվի, մինչև հասա գետաբերանն,
Ուր ցամաքը անդ ինձ թվաց հարմարագույն, հանց ապաստան հողմերի դեմ։
280Ես, դուրս գալով ծովից, այնտեղ գետնին ընկա։ Բայց քիչ առ քիչ ուշքի եկա։
Մինչ գիշերը աստվածային վրա հասավ, և ես գետից անձրևածին
Քիչ հեռացա ու քուն մտա թփերի տակ, տերևները ծածկեցին ինձ։
Աստվածն այնտեղ սուզեց իսկույն ինձ քնի մեջ երկարատև։
Այդպես ահա, տերևներով անդ պարուրված, սիրած սիրտս տառապահար
Ես քնեցի գիշերն ամբողջ, ողջ առավոտ, մինչև կեսօր,
Եվ արևն էր թեքվում արդեն, երբ ինձ թողեց քունն անուշիկ։
Այդ ժամանակ ես ծովափին, այնտեղ, տեսա խաղ խաղալիս,
Նաժիշտներին քո դստրիկի, որ նրանց մեջ շողշողում էր հանց դիցուհի։
Անդ ես նրան աղերսեցի. չդանդաղեց այդ գործի մեջ նա ազնվագութ,
290Մինչ սպասել չէր կարելի, որ նորատի կույսը այդքան լավ վարվի,
Քանզի չէ՞ որ ջահելները անգետ են միշտ կամ անխոհեմ։
Նա ինձ ուտեստ տվեց առատ, այլև քաղցր, կարմիր գինի,
Ինձ լողանալ տվեց գետում և շնորհեց հագուստը այս, ահավասիկ։
Քեզ ամենն այս ես պատմեցի ճշմարտացի, թեպետ սիրտն էր իմ վշտահար»։
Նրան այնժամ պատասխանեց և խոսք ասաց Ալկինոոսը.
«Դստրիկը մեր լավ չի վարվել, ինչպես հարկն էր, օտարական,
Չի մտածել, որ պետք էր քեզ, նաժիշտների հետ միասին, մեր տուն բերել,
Քանզի նրա՛ն նախ և առաջ աղերսանքով դու դիմեցիր»։
Առարկելով՝ նրան իսկույն պատասխանեց Ոդիսևսը ամենագետ.
300«Ոչ ո՜վ հերոս, մի կշտամբիր այդ առիթով կույսին անմեղ,
Քանզի իրոք նա պատվիրեց, որ ես տուն գամ նաժիշտների հետ միասին,
Բայց ես ինքս այդ չուզեցի՝ ամաչելով, մտածելով,
Որ միգուցե, տեսնելով այդ, դու զայրանաս ու վրդովվես սրտակոտոր.
Չէ՞ որ հիմա երկրի վրա դյուրաբորբոք են միշտ մարդիկ մահկանացու»։
Նրան այնժամ Ալկինոոսը պատասխանեց և խոսք ասաց.
«Օտարական, սիրտս երբեք իմ կրծքի տակ զուր և ունայն չի զայրանա.
Մինչդեռ բարվոք է չափազանց պատշաճությունն ամեն բանի,
Եվ արդ, եթե մեկը լիներ, Զևս երկնահայր, դուք, Ապոլլոն և Աթենաս,
Որ քեզ նման հայացքներով ու բնությամբ ինձ նմանվեր
310Եվ ցանկանար աղջկաս առնել, ինձ հարազատ փեսա կոչվել
Եվ բնակվել ընդմիշտ այստեղ, լավ տուն ու տեղ, հարստություն ես կտայի,
Եթե մնալ նա կամենար։ Սակայն ոչ ոք փեակներից չի ցանկանա
Պահել ուժով կամ ակամա, և հայր Զևսին էլ հաճելի այդ չի լինի։
Բայց կարող ես վստահ լինել, որոշում եմ քո առաքումն՝ վաղը ուղիղ
Այս ժամանակ։ Եթե այնտեղ քունդ տանի, կարող ես դու քնել հանգիստ,
Իսկ նավորդներն հարթ ու խաղաղ ծովի վրա կսլանան, մինչև հասնես
Դու քո տունը, քո հայրենիք կամ մի այլ տեղ, ուր կամենաս,
Թեկուզ նույնիսկ հեոու երկիր, անգամ մինչև Եվբեա,
Որը հեռուն է ամենից, ինչպես գիտեն մեր նավաստիք։
320Նրանք տեսել են այդ կղզին՝ խարտիշագեղ՝ Հռադամանթին ուղեկցելիս,
Որը գնաց այնտեղ Երկրի Տիտիոս որդուն այցելության։
Նրանք այնտեղ հասել են ճիշտ և հեշտությամբ լոկ մեկ օրում,
Անցել են այդ ամբողջ ուղին և նույն օրը ետ են դարձել ու տուն եկել։
Դու ինքդ անձամբ այդ կիմանաս, թե որքան են մեր նավերը արագընթաց,
Եվ ինչպես են նավորդները մեր պատանի ծովը ճեղքում ճարտարակի»։
Ասաց այդպես։ Խորունկ խնդաց բազմաչարչար Ոդիսևսը աստվածիմաց,
Եվ նա այնժամ բարձրաղաղակ իր խոսքն ասաց ու ջերմաջերմ անդ աղոթեց.
«Թող կատարի Ալկինոոսը այն ամենը, ինչ այժմ ասաց, Զևս մեծազոր,
Տուր, որ նրա փաոքը վսեմ այս կենսատու երկրի վրա
330Անեղծ լինի և անթառամ, որ նաև ես վերադառնամ իմ հայրենիք»։
Մինչդեռ նրանք անդ միմյանց հետ խոսում, ասում էին այդպես,
Նաժիշտներին պատվեր տվեց ինքն Արետեն լուսաթևիկ՝
Մահիճ սարքել սրահի մեջ, բազմապաճույճ ալ դոշակներ փռել իսկույն,
Իսկ վերևից նաև գորգեր փռել այնտեղ մեծախնամ
Եվ տալ բրդեղ պերճ վերմակներ, որ հաճույքով նա ծածկվի։
Եվ ստրուկներն շտապ տնից դուրս վազեցին՝ ջահ ու ճրագը ձեռքներին։
Իսկ երբ նրանք անդ սարքեցին պերճ ու փափուկ անկողինը,
Վերադարձան ու մոտեցան Ոդիսևսին և կանչեցին.
«Օտարական՛, վեր կաց, գնա. արդեն պատրաստ է անկողինը քեզ համար»։
340Այդ ասացին, և քուն մտնելն հույժ հաճելի թվաց նրան։
Այդպես քնեց Ոդիսևսը աստվածային ու բազմափորձ՝
Սրահի մեջ աղմկաշատ և մահիճում քանդակածո։
Մինչ Ալկինոոսն այնտեղ պառկեց մի անկյունում իր բարձր տան,
Իսկ իր կինը՝ տանտիրուհին, կողակիցն էր նրա այնտեղ։

Երգ ութերորդ։ Ոդիսևսը ներկայանում է փեակներին

1Երբ որ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը Վարդամատն,
Շուտ վեր կացավ իր մահիճից սուրբ զորությունն Ալկինոոսի,
Անդ վեր կացավ և Ոդիսևսն աստվածազուն, քաղաքաջարդ։
Բայց նրանից Ալկինոոսի սուրբ զորությունն առաջ անցավ,
Գնաց դեպի փեակների կաճառատեղն՝ կայանի մոտ կոր նավերի.
Նրանք եկան ու բազմեցին անդ, ողորկված, կոկ բարերին, իրարու մոտ։
Տեսքն ընդունած խոհեմամիտ Ալկինոոսին ժիր ծառայող սուրհանդակի
Եվ իր մտքում որոճալով վերադարձը մեծահոգի Ոդիսևսի՝
Հզոր Պալլաս Աթենասը գնաց, անցավ քաղաքի մեջ
10Եվ, քաջերից ամեն մեկին մոտենալով, այս խոսքն ասաց.
«Հավաքվեցե՛ք փեակների խորհրդական առաջնորդներ,
Շուտ գնացեք կաճառատեղն և անդ տեսեք օտարական այն վեհ մարդուն,
Որ նոր է դեռ կորովամիտ Ալկինոոսի տունը եկել.
Մոլորված էր նա ծովի մեջ։ Մինչ արտաքուստ անմահներին է նա նման»։
Այդպես խոսքով նա հորդորեց, հուզեց սաստիկ նա բոլորի սիրտն ու հոգին,
Եվ լցվեցին իսկույն, հապճեպ բյուր մարդկանցով տեղերն ամբողջ։
Շատերն էին սքանչանում՝ տեսնելով անդ Լաերտի վեհ, պերճ զավակին,
Եվ մանավանդ, որ Աթենասն աստվածային նոր պերճությամբ
Այնտեղ պատեց իսկույն նրա գլուխն, ուսերը լայնալիր
20Ու տեսքով իր դարձրեց նրան քաջահասակ և հաղթանդամ,
Որպեսզի անդ նա. հաճելի, բազմապատկառ ու կորովի թվա բոլոր
Փեակներին, նաև հաղթի մրցույթներում այն բազմազան,
Որոնցով անդ Ոդիսևսին փեակները պիտ փորձեին։
Իսկ երբ նրանք այնտեղ արդեն հավաքվեցին միահամուռ,
Վեհ Ալկինոոսն դիմեց նրանց և բարբառեց ու խոսք ասաց.
«Ինձ լսեցեք, փեակների առաջնորդներ և քաջազունք խորհրդական,
Ձեզ կասեմ այն, որ սիրտս է այժմ ինձ ներշնչում իմ կրծքի տակ։
Ես չգիտեմ՝ այս մոլորված օտարականն, որ եկել է իմ տունն այժմ,
Ո՞վ է արդյոք, երկրացի է արևելյա՞ն, թե՞ մարդկանցից է արևմտյան։
30Խնդրում է նա, որ հայրենիք մենք ուղարկենք, ժամ ու ժամկետ սահմանենք»։
Ուստի եկեք ճանապարհենք, ինչպես որ միշտ կատարել ենք այդպիսի գործ։
Չէ՞ որ ո՛չ սա, ո՛չ էլ այլ ոք, ով որ էլ գա իմ տունն իրոք,
Չպետք է աստ երկար մնա, որ ջայլանքով վերադարձն իր անվերջ չողբա։
Ուստի եկեք սևաթույր նավն աստվածային ձգենք.
Այն առաջին անգամ պիտի դուրս գա բաց ծով։ Նրա համար ազգի միջից
Ընտրե՛նք շուտով հիսուներկու քաջ նավաստիք, որ լավագույնն են համարվում։
Թող րր նրանք թիերն ամբողջ սարքավորեն, ամուր կապեն թիանցքներին։
Գործն այդ այնտեղ ավարտելով՝ թող շուտափույթ ետ գան կրկին,
Որ պատրաստենք աստ խրախճանք։ Ես բոլորին շքեղորեն կը պատվեմ այժմ,
40Կպատվիրեմ, որ պատանի նավորդներին աստ առանձին խնջույք սարքեն։
Իսկ դուք, բոլոր մականակիր վեհ արքաներ, եկեք գնանք իմ ապարանքն։
Օտարական այս եկվորին պիտ մեծարենք իմ հարկի տակ և տանը իմ.
Եվ թող ոչ ոք չմերժի այդ։ Կանչեք, որ գա երգիչ-գուսանն աստվածային,
Դեմոդոկը, որին աստվածն է շնորհել երգասության ձիրքն, եռանդը,
Որ բերկրանքով սիրտը վառի, երբ քաջարի հոգին է երգը տենչում»։
Ասաց այդպես, անցավ առաջ։ Հետևեցին իշխանները մականակիր,
Իսկ բանբերը իսկույն գնաց, որ երգակին աստվածազոր կանչի շուտով։
Ապա հապճեպ անդ ընտրեցին հիսուներկու երիտասարդ քաջ նավաստի,
Որոնք ելան և շուտափույթ հավերժագոչ ծովի ափունքը գնացին,
50Ինչպես որ այդ պատվիրել էր թագավորը, որ պատրաստեն նավը այնտեղ։
Երբ որ նրանք ծովափն հասան, սևաթույր նավն իսկույն խորունկ ծով ձգեցին,
Տնկեցին կայմն ու սարքեցին առագաստը նավի վրա,
Իսկ թիերը թիանցքներին պինդ կապեցին կաշվե փոկով
Ու պարզեցին այնուհետև, ինչպես հարկն է, առագաստը լայն ու ճերմակ։
Ապա ծովի մի խոր տեղում սևակտուց նավը ամուր խարսխեցին,
Եվ իրենք էլ հապճեպ եկան մեծաշեն տունը խորիմաց Ալկինոոսի։
Մինչ ամեն տեղ լեփ-լեցուն էր. և՛ սրահը, և՛ բակն ու տունն՝
Հոծ հավաքված բյուր մարդկանցով, կային բազում և՛ ծերունիք, և՛ պատանիք։
Եվ մորթել էր Ալկինոոսը նրանց համար տասնևերկու պարարտ ոչխար,
60Ութ գլուխ խոզ ճերմակատամ, երկու հատ էլ համրաքայլ եզ.
Դրանց այնտեղ քերթում էին, սարքում էին քաջահաճո և ճոխ խնջույք։
Մինչ մոտեցավ բանբերն այնժամ, բերեց երգչին նա պատվավոր,
Որին մուսան էր շատ սիրում, բայց տվել էր ոչ լոկ բարիք, նաև չարիք.
Զրկել էր նա աչքի լույսից, բայց տվել էր ձիրքն արվեստի։
Պոնտոնոսը երգչի համար դահլիճի մեջ, մարդկանց շարքում,
Արծաթագամ բազմոց դրեց անդ, բարձրաբերձ սյունին մոտիկ,
Իսկ կիթառը քաղցրահնչուն՝ մեխից կախեց, ուղիղ նրա գլխի վերև,
Ապա ձեռքով նրան նշեց, թե ինչպես նա պիտի վերցնի։
Դրեց նաև նրա առաջ գեղեցկափայլ զամբյուղով հաց
70Եվ գինով լի մի մեծ գավաթ, որ նա խմի, երբ սրտին այդ հաճո լինի։
Այնժամ նրանք ձեռք մեկնեցին պատրաստ դրված համեղահամ ուտեստներին։
Երբ հագեցան կերուխումով, որքան կարիք ուներ հոգին,
Ոգեշնչեց երգչին մուսան, որ երգի երգը դյուցազանց,
Որոնց վսեմ սխրանքների փառքն էր հասել ու տարածվել մինչև երկինք.
Ինչպե՛ս մի օր գժտվեցին Ոդիսևսը և Աքիլլեսը Պելևսյան,
Ինչպես նրանք երկնաշնորհ, աստվածակամ խնջույքի մեջ
Ժանտ խոսքերով անդ վիճեցին, ինչպես այնտեղ տերն ազգերի՝ Ագամեմնոնն,
Խնդաց հոգով, երբ գժտվեցին աքեացիք այդ վեհագույն,
Քանզի այդպես էր գուշակել նրան Փեբոս Ապոլլոնը այն ժամանակ,
80Երբ, անցնելով վիմակերտ շեմքը Պիթոնի, անդ նա հարցրեց այդ ատըծուն
Գործի մասին, որը, կամքով Զևս զգոնի, սկիզբն եղավ այնժամ արդեն
Տրոյացոց և դանայանց սպառնացող բյուր-բյուրավոր աղետների։
Արդ, քաջափառ գուսանն ազնիվ այդ էր երգում։ Մինչ Ոդիսևսն
Հզոր ձեռքով վեր բարձրացրել ծածկոցն երկար ու շառագույն
Եվ, իր գլխին այն քաշելով, թաքցրեց այդպես իր դեմքն ազնիվ.
Նա ամաչեց փեակներին ցույց տալ արցունքն իր դառնագին։
Իսկ երբ երգիչն աստվածազոր ընդհատում էր երգմ իր վսեմ ու սրտառուչ,
Ցած էր քաշում քղամիդը նա իր գլխից և, սրբելով արցունքն աչքի,
Վերցնում էր թասը կրկնականթ ու սրտալի հեղմունք անում աստվածներին։
90Իսկ երբ գուսանն սկսում էր կրկին երգել, քանզի երգով այդ հիացած՝
Մեծ քաջերը փեակների դրդում էին նվագն հնչել,
Նոբից ողբում էր Ոդիսևսն՝ իր գլուխը թաքցնելով ծածկոցի տակ։
Սակայն նրա դառն արցունքը անհայտ մնաց, ոչ ոք այնտեղ այդ չտեսավ,
Եվ միմիայն այդ նկատեց և իմացավ Ալկինոոսը,
Որ նստած էր նրա կողքին, նույնիսկ լսեց նա նրա խոր հեծեծանքը,
Ուստի իսկույն նա թիասեր փեակներին խոսքով դիմեց և այս ասաց.
«Արդ, ինձ լսեք, փեակների առաջնորդներ և իշխաններ խորհրդական.
Մենք մեր սրտին հագուրդ տվինք ու հագեցանք պերճ խնջույքով,
Նաև երգով ու կիթառով, որ զարդերն են վեհ խնջույքի,
100Սակայն հիմա գնանք, փորձենք մրցությունները բազմազան,
Որպեսզի այս օտարականն, եբբ նա տունն իր վերադառնա,
Իր սիրելի մարդկանց պատմել կարողանա, թե որքա՛ն ենք մենք գերազանց
Շատ շատերից բռնակռվում, մենամարտում, թռիչքների և վազքի մեջ»։
Ասաց այդպես, առաջ անցավ։ Իսկույն նրան հետևեցին բոլորեքյան։
Բանբեբն ապա կիթառն հնչեղ նորից կախեց մեխից այնտեղ,
Դեմոդոկի ձեռքը բռնած՝ նա դուրս բերեց տնից նրան,
Ապա տարավ այն ուղիով, որով անցան երևելիք փեակների,
Որպեսզի անդ կատարվելիք մրցամարտով սրտանց հրճվեն և հիանան։
Անցան դեպի հրապարակն, և հետևեց խուռն ամբոխը, բյուր ժողովուրդ։
110Հանդես եկան շատ քաջասիրտ մեծամեծներ և կորովի պատանիներ։
Ոտքի ելան Ակրոնեոսն, Օկիալոսը, Էլատրևսը և Նավտևսը,
Պրիմնևսը և Անքիալոսը, Էրետմևսը և Պոնտևսը,
Պըրորևսը և Թոոնը։ Հանդես եկան Անաբեսինն
Եվ Ամփիալն, որ զավակն էր Տեկտոնածին Պոլինեոսի,
Քաջ Եվրիալն, որ նման էր մարդակոտոր ժանտ Արեսին,
Որ կազմվածքով քաջահասակ և իր տեսքով գեղեցկափայլ
Գերազանց էր բոլոր, բոլոր փեակներից, բացի փայլուն Լաոդամից։
Հանդես եկան և քաջազոր երեք որդիքը անբասիր Ալկինոոսի.
Լաոդամսան, Ալիոսը, Կլիտոնեոսն աստվածակերպ։
120Հայտարարվեց նախ մրցությունը ոտքերի արագության,
Եվ սկսվեց մրցավազքը նշանակետ սյունի մոտից։
Բոլորն իսկույն և միասին թունդ վազեցին, ու բարձրացավ դաշտում փոշի.
Կլիտոնեոսը ամենքից լավագույնը մրցավազքում հանդիսացավ։
Եվ ինչպես նոր հերկված արտում զույգ ջորիներն են անցնում ժիր,
Այդպես բոլոր մրցողներից նա շուտ եկավ, իսկ մյուսները ետ մնացին։
Ապա դաժան մենամարտում իրենց կորովը փորձեցին նրանք իսկույն.
Այստեղ արդեն հզորազոր քաջ Եվրիալը ամենքին գերազանցեց։
Թռիչքի մեջ ամենաց լավն Ամփիալը հանդիսացավ,
Էլատրևսը սկավառակ նետելու մեջ հաղթող եղավ,
130Սակայն ահեղ բռնակռվում Լաոդամասն Ալկինոոսյան հաղթող եղավ։
Եվ երբ նրանք մրցույթի մեջ հրճվում էին՝ հագուրդ տալով իրենց սրտին,
Ալկինոոսի պայծառ որդի Լաոդամը այս խոսքն ասաց այնժամ նրանց.
«Բարեկամներ, եկեք հարցնենք հիմա նաև օտարական այս եկվորին.
Գուցե ծանոթ է մրցույթին, գուցե գիտի։ Նա արտաքուստ վատ չէ բնավ.
Ազդրերը և սրունքները, ուսերը և հաղթ ձեոքերն իր,
Վիզը հզոր՝ այդ բոլորը ցույց են տալիս մի քաջարի, մեծ զորություն.
Հասակով էլ չի կորացած։ Թերևս բազում աղետներից է նա տանջված։
Ես կարծում եմ՝ ոչինչ չկա այնքան դաժան վնասաբեր, ինչպես ծովը.
Քայքայիչ է մարդու համար, որքան էլ նա տոկուն լինի»։
140Եվ Եվրիալն իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց.
«Ճիշտ ասացիր դու, Լաոդամ; Բայց մոտեցիր այժմ նրան
Եվ հայտնիր քո առաջարկը, այլև կանչիր դու մրցության»։
Երբ այդ լսեց Ալկինոոսի ազնվագույն զավակն այնտեղ,
Շարժվեց իսկույն, կանգնեց մեջտեղ, Ոդիսևսին այս խոսքն ասաց.
«Օ՛ն անդր, հայրիկ օտարական, ուժդ փորձիր մրցության մեջ։
Եթե հմուտ ես մի բանում, վայելուչ է, որ մասնակցես դու մրցույթին։
Մարդու կյանքում նրա համար չկա բնավ ավելի մեծ փառք ու պարծանք,
Քան այն, երբ նա գործ է անում իր ձեռքերով կւսմ ոտքերով կորովագույն։
Ե՜կ դու, սակայն, ու փորձի՛ր քեզ. վանի՛ր սրտիդ վիշտն ու կարիք,
150Ուղևորմանն էլ դու երկար չես սպասի, քանզի արդեն իսկ քեզ համար
Ծովն է ձգած նավը արագ և պատրաստ են նավորդներդ»։
Պատասխանեց նրան այնժամ Ոդիսևսը բազմաչարչար և խոսք ասաց.
«Ո՛հ, Լաոդամ. ի՞նչ ես կանչում ինձ մրցության դու հեգնաբար.
Լիքն է սիրտս աղետներով, մրցանքը չէ միտքս հուզողն, այլ ցավերը։
Չէ՞ որ ես ցարդ հանդուրժել եմ բյուր դառնություն, կրել եմ բյուր տառապանքներ.
Եվ տե՛ս, հիմա նստած եմ այս կաճառի մեջ, հուզված մտքով վերադարձիս,
Ինչպես թշվառ մի աղերսող, աղերսում եմ ձեր արքքյին և ողջ ազգին»։
Եվրիալը, դսրովելով, պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց.
«Դու նման չես, օտարական, մրցության մեջ բազմահմուտ հերոսներին,
160Որպիսիները մարդկանց մեջ շատ կան, իրավ, ամենուրեք,
Այլ նման ես դու բազմաթի նավի վրա շրջող մարդկանց վաճառական,
Որ միմիայն առևտուրով են զբաղվում և իշխում են նավորդներին,
Որպեսզի նոր ապրանք բառնան իրենց նավին՝ նոր շահավետ գործի համար։
Ոչ, նման չես դու մարտիկի, պիտանի չես դու մրցության»։
Եվ, նայելով նրան խոժոռ, ասաց այնժամ Ոդիսևսը աստվածազոր.
«Լավ չասացիր դու, բարեկամ, պանդույր մարդ ես դու, երևի, կամ անազնիվ։
Միշտ չեն տալիս աստվածները մարդուն իրոք ամեն տեսակ արժանիքներ,
Միանգամից գեղեցիկ տեսք, և՛ խելք ու միտք, և՛ խոսքի ուժ,
Մինչ մարդն երբեմն արտաքինից երևում է որպես չնչին մի պատանի,
170Բայց դրա տեղ աստված նրան շնորհել է հրաշալի խոսքի կորով,
Եվ նայում են նրան մարդիկ հիացմունքով, ճառում է նա սքանչելի,
Հրապուրիչ, հեզաբարո, փայլում է միշտ մարդկանց առաջ նա բազմաթիվ։
Քաղաքի մեջ անց կենալիս՝ նրան նայում են զարմանքով, կարծես անմահ
Աստված լինի։ Մեկ ուրիշը լոկ իր տեսքով է նմանվում անմահներին,
Մինչ աղքատիկ նրա խոսքը զուրկ է չքնաղ հմայքներից ճարտասանի։
Եվ դու նույնպես գեղեցկափայլ, լավ տեսք ունես, մի տեսք, որից ավելի լավն
Աստված նույնիսկ չէր ստեղծի, սակայն խելքով աղքատ ես դու և պանդույր ես։
Բորբոքեցիր սիրատենչիկ սիրտը դու իմ այս կրծքի տակ
Եվ անվայել խոսք խոսեցիր։ Մրցության մեջ նորածին չեմ ես բնավ,
180Ինչպես դու այժմ բարբառեցիր, այլ, թվում է, միշտ առաջինն եմ ես եղել,
Այն ժամանակ, երբ դեռ արբուն, ջահել կյանքի, հաղթ ձեռքերի տեր էի ես։
Մինչդեռ հիմա մատնված եմ ես դժբախտության և աղետի.
Շատ եմ կրել ես տառապանք, կռվել եմ միշտ ընդդեմ մարդկանց և ժանտ ալյաց,
Բայց և այնպես, թեպետ շատ եմ տառապել ես, մրցության մեջ կփորձեմ ինձ,
Քանզի այդպես դու քո խոսքով ինձ դրդեցիր, և ճառն էր քո խիստ թունավոր»։
Ասաց։ Իսկույն նա վեր թռավ, ծածկոցն հագած, և ձեռքն առավ սկավառակը
Ծանր ու մեծ և հաստամեստ, ավելի մեծ, քան աննշան սկավառակներն,
Որոնցով անդ իրարու հետ մրցում էին փեակները մի քիչ առաջ։
Դա նա ուժգին թափահարեց և խիստ նետեց ձեռքով հզոր.
190Քարը թնդաց և շառաչեց։ Մինչ ուժգնակի բարն այդ ձեռքից դուրս նետվելիս
Նավահռչակ, երկայնաթի փեակները իսկույն գետնին, ցած կռացան,
Եվ սկավառակն հաղթ սլացավ, անցավ հուժկու նշանները նա բոլորի։
Իսկույն, մարդու նմանվելով, վեհ Աթենասն նշան դրեց
Եվ գիծ քաշեց, ապա դարձավ և բարձրաձայն իր խոսքն ասաց.
«Օտարական, կույրը անգամ քո նիշն այստեղ, շոշափելով, կտարբերի.
Նա չի խառնվել նշաններին այս քաջերի, այլ խիստ անցել է նրանցից։
Վստահ եղիր, որ կարող ես դու մասնակցել մրցության մեջ.
Հաղթանակը քոնն է այստեղ, և չի կարող ոչ ոք քեզնից հեռու նետել»։
Ասաց այդպես։ Ուրախացավ բազմաչարչար Ոդիսևսը աստվածազն,
200Նա գոհ մնաց, որ ժողովում բարյացակամ և բարեխոս ընկեր տեսավ,
Հանգստացավ սրտանց արդեն և խոսք ասաց փեակներին.
«Պատանիներ, նետե՛ք հիմա, իսկ ես ապա մեկ ուրիշը
Կնետեմ և, ենթադրում եմ, էլ առավել ձեզնից հեռու կձգեմ այն։
Եվ բոլորդ, ով որ սրտանց ուզում է այդ, արդեն կարող եք հանդես գալ
Մրցության մեջ՝ ուժ փորձելու բռնակռվում, մենամարտում, իբրև ըմբիշ
Եվ վազքի մեջ, քանզի սաստիկ ինձ հուզեցիք։ Փեակներից
Ոչ մեկիդ հետ ես մրցելուց չեմ վախենա, բացի միայն Լաոդամից,
Քանզի նա իմ հյուրընկալն է։ Ո՞վ կարող է մարտել ընդդեմ իր տանտիրոջ։
Իրավ, անպետք և հիմար մարդ կլինի նա, ով սխալվի
210Եվ կանչի յուր հյուրընկալին օտար երկրում մարտակովի, կամ մրցության,
Քանզի այդպես նա միմայն ինքը իրեն կը վնասի։
Իսկ մյուսներիդ, ով որ լինի, ես չեմ մերժի, և պատրաստ եմ
Ես բացեիբաց ցույց տալ այստեղ, մրցության մեջ, զորությունն իմ։
Եվ վատ չեմ ես ամեն տեսակ մրցանքներում, որոնք հայտնի են քաջ մարդկանց.
Ես լավ գիտեմ ողորկ աղեղը գործածել, հանց նետաձիգ մի քաջավարժ,
Ախոյանիս բազմության մեջ ամենից շուտ ես սուր նետով կկործանեմ,
Շուրջս թեկուզ կանգնած լինեն բյուրաբազում շատ ընկերներ,
Որոնք կարող են սլաքով դիպուկ զարկել մրցակցողին հակառակորդ։
Եվ միմիայն ինձ աղեղով գերազանցում էր Փիլոկտետը դյուցազուն,
220Երբ աղեղով մենք՝ աքեյանք, մրցում էինք այնտեղ, երկրում տրոյական,
Բայց, ասում եմ, անհամեմատ գերազանց եմ ես բոլորից, ուրիշներից,
Մահկանացու ու հացակեր այն մարդկանցից, որ ապրում են հիմա երկրում։
Մինչ անկարող եմ ես մրցել վաղնջական քաջերի հետ.
Ընդդեմ հզոր Հերակլեսի, այլև ընդդեմ էքսղիացի Եվրիտոսի,
Որոնք հաճախ աղեղով հաղթ մարտում էին ընդդեմ անմահ աստվածների,
Ուստի հանկարծ մահացավ քաջ Եվրիտոսը՝ ծեր օրերին չհասնելով,
Խիստ զայրացած Փեբ Ապոլլոնը սպանեց նրան նետով,
Քանզի նրան՝ այդ աստըծուն, նա կանչում էր աղեղամարտ քաջ մրցության։
Ես կարող եմ տեգն ավելի հեռու նետել, քան ուրիշներն նետն աղեղի։
230Բայց միմիայն երկյուղ ունեմ ես ոտքերից։ Մեկն ու մեկը փեակներից
Ինձ վազքի մեջ գուցե հաղթի, քանզի հոգնած եմ չարաչար.
Տանջել են ինձ ալիքները ծովում դաժան, ուր շատ սակավ էր սնունդն իմ,
Ուստի անչափ թուլացել են այժմ անդամները իմ մարմնի»։
Ասաց այդպես։ Խոր լռություն տիրեց հանկարծ, լռում էին բոլորն այնտեղ։
Պատասխանեց նրան միայն Ալկինոոսը մեծահոգի.
«Օտարական, դու մեզ այստեղ անհաճելի բան չասացիր.
Ցանկանում ես դու հաստատել քաջարությունն, որն իսկապես հատուկ է քեզ։
Վրդովվել ես, քանզի այստեղ, ժողովի մեջ, այս քաջն իզուր քեզ կշտամբեց.
Մինչ մարդկանցից մահկանացու ոչ ոք, երբեք, քո քաջությունը չի ժխտի,
240Ով խելք ունի և ընդունակ է խորիմաց խոսքեր ասել։
Ուստի հիմա դու խոսքն իմ այս լսիր, որ գեթ պատմես հետո
Դու նաև այլ հերոսների, երբ հուսով եմ, դու քո տանը, սրտահաճո
Քո կնոջ հետ, քո որդոց հետ, մեծափարթամ, պայծառ խնջույք սարքես մի օր։
Այնժամ հիշիր դու նաև մեր քաջարությունն, որը Զևսն է միշտ մեզ տալիս,
Եվ որը մենք ցույց ենք տափս վաղուց ի վեր և անընդհատ։
Ըմբիշներ չենք մենք փառավոր, բռընցքամարտն ու կռիվը լավ չգիտենք,
Բայց հմուտ ենք մենք վազքի մեջ։ Ծովագնաց նավորդներ ենք
Մենք գերազանց։ Սիրում ենք մենք պերճ խնջույքներ, սրտալի երգ ու խմբապար,
Բազմատեսակ չքնաղ զգեստներ, ջերմ լոգարան և նուրբ մահիճ։
250Օն անդր, շուտ, փեակների մեծամեծար կաքավողներ, դուք ցույց տվեք
Ձեր զվարճանքն ու արվեստը, որպեսզի սա, եկվորը այս, երբ տուն դառնա,
Պատմի անդ իր սիրածներին, ինչպես ենք մենք գերազանցում բոլոր մարդկանց
Նավորդությամբ ծովագնաց, վազքով արագ, երգ ու պարով գեղապանծ։
... ... ... ... ... ... ... ...
Որը, կարծեմ, գտնվում է մեր տանն հիմա, որևէ տեղ»։
Ասաց այդպես Ալկինոոսը աստվածատես։ Վազեց բանբերն արագավազ,
Որ արքայի ապարանքից բերի կիթառը նրբակերտ,
Եվ դուրս եկան ազգի միջից ինը ընտիր կարգապահներ,
Նրանք էին հսկում կարգին ու կանոնին խաղ ու պարի ժամանակ.
260Ժիր մաքրեցին պարասպարեզն, ընդլայնեցին մրցարանը։
Մինչ մոտ եկավ բանբերն այնժամ, Դեմոդոկին հանձնեց իսկույն կիթառն հնչուն։
Երգիչն ապա մեջտեղն անցավ։ Հավաքվեցին պատանիներն այնտեղ շուրջն իր,
Կաքավողները մեծարվեստ և սկսեցին ոտքով դոփել լայն ասպարեզն՝
Կատարելով պարն հմայիչ, աստվածային։ Մինչ Ոդիսևսն աչքը հառած
Արագաշարժ բյուր ոտքերին, զարմանում էր, անդուլ դիտում սքանչելիքն։
Զարկեց երգիչն իր կիթառին, ու երգն հնչեց չքնաղագեղ՝
Սիրո մասին պերճապսակ Ափրոդիտի և Արեսի։ Եվ նա երգեց,
Ինչպես նրանք սիրով ծածուկ անդ միացան ապարանքում Հեփեստոսի,
Ինչպես անբավ ընծա տալով՝ պղծեց մահիճը Հեփեստոս մեծազորի,
270Թեպետև թանկ դրա համար նա վճարեց։ Քանզի իսկույն, իբրև բանբեր,
Արևն եկավ, որ տեսել էր, ինչպես նրանք գաղտնի սիրով անդ միացան։
Հենց որ լսեց Հեփեստոսը խոսքն այդ տխուր, սրտակոտոր,
Վազեց, գնաց իր դարբնոցը՝ սրտում հուզված վրեժն ահեղ.
Անդ նա դրեց կոճղի վրա զնդանը մեծ, պիրկ կոփեց շղթա ու ցանց՝
Անլուծելի և անխորտակ, որ նրա մեջ նրանք բռնվեն և հար մնան։
Երբ որ կոփեց նա վարմը այդ Արեսի դեմ, ցասմամբ լցված
Վերադարձավ իր ննջարանն, ուր գտնվում էր հաճելի իր անկողինն,
Եվ անդ փռեց մահճակալի սյուների մեջ վարմն ամենուր, շուրջանակի։
Ու կախվեցին անդ խիտառխիտ առաստաղից ամենուրեք վարմն ու ցանցը՝
280Ոստայնի պես և այնքան նուրբ, որ չէր տեսնի ոչ ոք աչքով,
Նույնիսկ ոչ մեկն երանավետ աստվածներից. կերտվածքն էր նուրբ և խորամանկ։
Իսկ երբ կախեց մահիճի շուրջն ամենուրեք վարմն ահավոր և աննկատ,
Նա ձևացավ, թե ինքն իբրև մեկնում է դեպ գեղեցկաշեն Լեմնոս քաղաքն.
Որ իր սրտին շատ ավելի հաճելի էր, քան երկիրները ամենայն։
Կույր չէր բնավ Արես աստվածը ոսկեհեր, երբ նա տեսավ,
Որ մեծարվեստ Հեփեստոսը մեկնում, գնում է հեռուներ,
Ելավ գնաց դեպ ապարանքն արվեստագետ Հեփեստոսի՝
Լցված սիրո տարփանքով դեպ Կիթերուհին ոսկեպսակ,
Որ դեռ նոր էր այնժամ եկել ամենազոր Կրոնոսյանի մոտից այնտեղ
290Եվ իր հանգիստն էր վայելում, երբ ներս մտավ նա ապարանքն։
Արդ, նա նրա ձեռքը բռնեց, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Եկ, սիրելիս, գնանք դեպի պերճ մահիճը և, անդ պառկած, հրճվենք սիրով,
Իսկ Հեփեստոսն այժմ տանը չէ, այլ երևի հեռացել է դեպի Լեմնոս,
Գնացել է նա իսկապես դեպ սինտիացիք վայրենախոս»։
Ասաց այդպես։ Ուրախությամբ նա նրա հետ պառկեց այնտեղ
Մի մահիճում։ Եվ քնեցին նրանք ապա, մինչդեռ նրանց իսկույն ևեթ
Ամենագետ Հեփեստոսի այն նրբագույն վարմը այնքան ամուր պատեց,
Որ ոչ միայն չէր կարելի բարձրացնել այն, այլ դժվար էր շարժել անգամ
Անդամները իրենց մարմնի։ Կռահեցին, որ թակարդից հնար չկա
300Էլ դուրս գալու, մինչդեռ եկավ այդ ժամանակ կրկնակաղը փառապսակ.
Նախքան Լեմնոս հասնելը նա ետ դարձավ իր ճանապարհից,
Քանզի նրան գործի մասին հայտնեց Արևն ամենատես։
Այդպես նա տունն իր սիրելի վերադարձավ, սակայն սրտով իր վշտաբեկ։
Կանգնեց այնտեղ դռան շեմքին՝ ժանտ զայրույթով լցված հոգին
Եվ ահռելի աղաղակեց, կանչեց այնտեղ աստվածներին։
«Դու, Զևս, մեր հայր, և դուք նաև, այլ աստվածներ հավերժակյաց,
Շուտով եկեք, գործը տեսեք անտանելի ու խայտառակ.
Ինչպե՜ս է միշտ անարգում ինձ, կրկնակաղիս, դուստրը Զևսի՝ Ափրոդիտեն,
Որ կապվել է ամբարտավան Արեսի հետ գաղտնի սիրով,
310Քանզի չքնաղ և ժիր է նա, մինչ ծնված եմ ես ոտքերով թույլ ու տկար։
Սակայն ոչ ոք այս գործի մեջ մեղավոր չէ, այլ ծնողները իմ երկու։
Լա՜վ կլիներ եթե նրանք չծնեին և ինձ աշխարհ չբերեին։
Ո՜հ, լավ նայեք, թե որտե՜ղ են քնել սիրո տարփանքի մեջ,
Պառկած այսպես իմ մահիճում, իսկ ես այստեղ նստած եմ խե՜ղճ ու ցավագար։
Բայց չեմ կարծում, որ մյուս անգամ էլ ցանկանան նրանք նորից պառկել այսպես,
Թեկուզ սաստիկ տարփանք զգան, այլ պառկելու տենչն երկուսի շուտ կկորչի,
Քանզի այս նուրբ և խորամանկ թակարդը դեռ կաշկանդըված պիտի պահի
Նրանց այսպես, մինչև որ ինձ լրիվ ետ տա իմ հայրը այն գլխագինը,
Որ ես նրան վճարեցի իր շնացող ու լրբենի դստեր համար։
320Պերճ է թեպետ դստրիկը յուր և գեղեցիկ, բայց ժուժկալ չէ»։
Ասաց այդպես։ Իսկ աստվածներն հավաքվեցին պղնձաշեն նրա տան շուրջ.
Եկավ իսկույն Պոսիդոնը աշխարհակալ, Հերմեսն եկավ երախտագործ,
Անդ երևաց և Ապոլլոնը նետաձիգ, իշխանազոր,
Բայց կանացի ամոթանքից դիցուհիները մնացին տանը իրենց։
Կանգնած էին անդ դռան մեջ աստվածները բարիատուր,
Ու բռընկվեց ծիծաղն անզուսպ, հռհըռոցը գերերջանիկ աստվածների,
Երբ անդ տեսան ամենիմաստ Հեփեստոսի այդ խորամանկ կերտվածքը կուռ։
Արդ, նայելով իրար դեմքի, այսպես էին նրանք դատում և խոսք ասում.
«Չեն հաջողվում գործերը չար. դանդաղկոտը հաղթահարեց քաջավազին։
330Դանդաղկոտ էր կաղ Հեփեստոսն, բայց Արեսին որսաց գործով իր խորամանկ։
Արեսն, իրավ, ժըագույնն է և քաջավազն Օլիմպակյաց աստվածներից,
Սակայն հիմա նա պիտ տուժի՝ ի հատուցում իր կատարած այս շնության։
Այդպես ահա իրարու հետ խոսում էին նրանք այնտեղ։
Այնժամ արքա Ապոլլոնը, Զևսի որդին, խոսքն իր ասաց անդ Հերմեսին.
«Իսկ դո՞ւ, Հերմես, Զևսի զավակ, երախտագործ և ուղեցույց,
Կը ցանկայի՞ր արդյոք այսպես, այդ անխորտակ, պիրկ վարմի մեջ կաշկանդված,
Քնել կողքին, մահիճի մեջ, ոսկեպսակ Ափրոդիտի»։
Պատասխանեց այնժամ նրան Ուղեցույցը Արգոսասպան.
«Այո, եթե այդպես լիներ, ով Ապոլլոն, դու թագավորդ հեռաձիգ,
340Թող պատեր ինձ այդպիսի վարմն եռապատիկ դաժանորեն,
Եվ դուք, բոլոր աստվածներդ և դիցուհիք թող դիտեիք՝
Ինչպես եմ ես այնտեղ պառկած մահիճի մեջ ոսկենկար Ափրոդիտի»։
Այդպես ասաց, հռհռացին նորից անմահ աստվածները։
Պոսիդոնը միայն այնտեղ չէր ծիծաղում, այլ անդադար խնդրում էր նա
Ճարտարարվեստ Հեփեստոսին, որ բաց թողնի նա Արեսին։
Եվ արդ, նրան նա դառնալով, խոսքերն ասաց այս թևավոր.
«Ոհ, արձակիր, երաշխավոր եմ քո առաջ, աստվածների առաջ այլև,
Որ նա կտա քեզ վճարն այդ, կվճարի նա վայելուչ»։
Բայց առարկեց նրան իսկույն անդ կրկնակաղը վեհափառ.
350«Մի պահանջիր դու այդ ինձնից, ո՜վ Պոսիդոն աշխարհակալ,
Եվ վայել չէ երաշխիք տալ այս վատաբարք լրբի համար։
Կամ թե ինչպե՞ս պետք է քեզնից ես պահանջեմ այդ վճարը,
Երբ Արեսը, խուսափելով այս թակարդից, պարտք վճարել չկամենա»։
Պատասխանեց նորից նրան և խոսք ասաց Պոսիդոնը երկրատատան.
«Եթե նույնիսկ, խուսափելով պարտքից, Արեսը փախուստ տա, անհետանա,
Փոխարենը քեզ այդ դեպքում ինքս անձամբ կվճարեմ»։
Նրան այնժամ պատասխանեց կրկնակաղը մեծապատիվ.
«Անհնար է և անպատշաճ խնդիրը քո մերժել այստեղ»։
Այդ ասելով՝ զորությունը Հեփեստոսի արձակեց վարմը փութապես։
360Իսկ երբ նրանք ազատվեցին այն թակարդից, որ շատ պիրկ էր և կաշկանդիչ,
Արագորեն վեր բարձրացան. Արեսն ուղղվեց դեպ Թրակիա,
Ափրոդիտը նրբաժպիտ գնաց Կիպրոս, Պափոս քաղաքն,
Ուր սրբազան նրա անտառն և ծխալից բագինը կար։
Անդ քարիսները լողացրին իսկույն նրան և օծեցին անմահական
Եվ նուրբ յուղով, որ քսում են հավերժ անմահ աստվածների անեղծ մարմնին,
Ու հագցըրին սքանչելի, աչքի համար զարմանալի, չքնաղ զգեստ։
Այդ էր ահա փառապսակ երգիչն երգում։ Ոդիսևսը լսում էր լուռ,
Խոր հրճվանքով, հոգին լցված հիացմունքով, հրճվում էին նաև անթիվ
Փեակները երկայնաթի, ծովագնաց և նավերով միշտ հռչակված։
370Մինչ Ալկինոոսն հրամայեց Լաոդամին և Ալիոսին պարի դուրս գալ,
Բայց առանձին, ամենալավ պարողները նրանք էին։
Ու վերցրրին նրանք իսկույն գեղեցկափայլ ու շառագույն մի մեծ գնդակ,
Որ կերտել էր մեծարվեստ Պոլիբոսը նրանց համար։
Մեկն համարձակ, ետ քաշվելով, գնդակն ուժգին նետում էր վեր մինչև ամպերն,
Իսկ երկրորդը կորովակի ցատկում էր անդ գետնից վեր և
Բռնում տակից գնդակը հեշտ, նախքան ոտքն էր դիպչում հողին։
Երբ որ նրանք պերճ գնդակը մի կողմ դրին, գնդակախաղն ավարտեցին,
Ըսկսեցին թունդ կաքավել բազմապտուղ գետնի վրա
Ու մերթ ընդ մերթ հերթափոխվել իրարու հետ։ Շուրջն հավաքված՝ պատանիներն
380Իրար հետ ծափ էին տալիս, և թնդում էր դոփյունն ուժգին ամենուրեք։
Եվ Ոդիսևսն աստվածային իր խոսքն ասաց Ալկինոոսին.
«Իշխանազոր դու Ալկինոոս, որ գերհռչակ ես մարդկանց մեջ,
Արդ, պարծեցար դու քիչ առաջ, որ սրանք են կաքավողները գերազանց։
Ճշմարիտ էր խոսքդ, այո, և ես ահա հիանում եմ հոգեզվարճ»։
Այդպես ասաց։ խորունկ խնդաց սուրբ զորությունն Ալկինոոսի
Եվ թիասեր փեակներին խոսքն իր ասաց պատկառելի.
«Ինձ լսեցեք, դուք, դյուցազունք փեակների, խորհրդական առաջնորդներ.
Թվում է ինձ, որ եկվորն այս օտարական խորիմաց է, քաջահանճար,
Ուստի եկեք, ինչպես հարկն է, պերճ պարգևներ սրան մենք տանք հյուրամեծար։
390Հզորազոր մեր այս ազգին այժմ իշխում են քաջավայել
Տասնևերկու փայլուն արքա, մինչ տասներեքերորդն եմ ես։
Թող որ բերի նրան նվեր՝ ամեն մեկս մի մեծագով, շքեղ բաճկոն
Ու մաքրափայլ մի պատմուճան, մի տաղանդ էր մաքուր ոսկի։
Հարկավոր է, որ բոլորս այդքան բերենք, բայց շուտափույթ և անհապաղ,
Որ ընթրիքի հյուրը գնա՝ ձեռքին ընծայք քաջավայել, սրտահաճո.
Թող գա նաև Եվրիալը և հյուրի դեմ մեղքն իր քավի, քանզի իզուր
Նա անպատկառ խոսքեր ասաց, թող բերի տա և ընծաներ մեծաշնորհ»։
Ասաց այդպես, և անդ բոլորն հոժարությամբ հավանեցին խորհուրդը այդ։
Իսկ Եվրիալն Ալկինոոսին իսկույն դիմեց և խոսք ասաց.
400«Իշխանազոր Ալկինոոս, դու մարդկանց մեջ արժանագով երևելիդ.
Պատրաստ եմ ես եկվոր հյուրին սիրաշահել, ինչպես որ դու պատվիրեցիր։
Արդ՝ ձոնում եմ ես թուրը այս պղնձակուռ՝ արծաթագամ, շքեղ կոթով,
Որի պատյանն է զարդարված շուրջանակի փղոսկրսպերտ պաճուճանքով.
Նրա համար սա կլինի քաջավայել ինձնից նվեր»։
Ասաց այդպես, ապա հանձնեց Ոդիսևսին արծաթագամ թուրը շքեղ,
Ու, դիմելով նրան, ասաց նա թևավոր խոսքերը այս.
«Ողջույն քեզ, հայր օտարական, եթե վատ խոսք քեզ ասացի,
Թող հողմերը քշեն, ցրեն խոսքն անշնորհք։ Իսկ քեզ թող տան աստվածները,
Որ շուտ դառնաս դու հայրենիք և շուտ տեսնես այնտեղ կնոջդ սիրելի,
410Քանզի վաղուց, տառապահար, դու հեռացել ես մտերիմ քո մարդկանցից»։
Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Շնորհապարտ եմ, բարեկամ, թող անմահները բարիքներ պարգևեն քեզ,
Եվ թող երբեք դու չզղջաս, որ ինձ այսպես նվիրեցիր
Թուրն այս չքնաղ, արծաթապատ՝ ներողության խոսքն ասելով»։
Այդպես ասաց և իր ուսին արծաթագամ թուրը կախեց։
Երբ մայր մտավ արևն արդեն, եկան հասան նվերները մեծահաճո։
Բայց բանբերները ժրաժիր իսկույն դրանք Ալկինոոսի տունը տարան,
Իսկ անբասիր Ալկինոոսի որդիք իսկույն ընդունեցին
Պերճապայծառ ընծաները, սիրելի մոր մոտ դարսեցին,
420Մինչ, բոլորի առաջն ընկած, իր տունն եկավ սուրբ զորությունն Ալկինոոսի։
Ամենքն եկան ու բազմեցին բազմոցներին բարձր ու շքեղ։
Այնժամ դիմեց Արետեին և խոսք ասաց զորությունը Ալկինոոսի.
«Ա՜յ կին, շատով բեր մեր սնդուկն ամենալավ ու քաջապերճ,
Դիր նրա մեջ մի լավ բաճկոն և մաքրափայլ մի պատմուճան։
Պղինձ սանը դուք կրակին դրեք այնտեղ, որ տաքանա ջուրը շուտով,
Որ լողանա հյուրն վայելուչ։ Թոդ նա տեսնի, որ պատրաստ են այստեղ արդեն
Փառապսակ փեակների բերած բոլոր պարգևները
Եվ խնջույքով այստեղ հրճվի, ապա լսի երգերը քաղցր ու սրտալի։
Իսկ ես ահա նվիրում եմ նրան գավաթն իմ ոսկեղեն ու գերհրաշ.
430Ապարանքում, Զևս զգոնին և այլ անմահ աստվածներին
Հաճախ հեղում կատարելիս, թող ինձ հիշի ամեն անգամ»։
Ասաց այդպես։ Եվ Արետեն ստրուկներին հրամայեց
Դնել շուտով անդ կրակին եռոտանին ամենամեծ։
Իսկույն նրանք վառ կրակին դրին կաթսան եռոտանի,
Մեջը արագ լցըրին և գցեցին տակը առատ վառելափայտ։
Իսկույն գրկեց բոց կրակը կաթսայի փորն, և տաքացավ ջուրը շուտով։
Իսկ Արետեն խորդանոցից հյուրի համար բերեց սնդուկն հրաշագեղ
Ու խնամքով մեջը դարսեց ընծաները սքանչելի՝
Մաքուր ոսկին և զգեստներն, որոնք հյուրին փեակները նվիրեցին։
440Դրեց նաև մի լավ բաճկոն և քաջապերճ մի պատմուճան։
Ապա դիմեց նա եկվորին և խոսքն ասաց այս թևավոր.
«Այժմ կափարիչը սնդուկի դու քո ձեռքով ամուր կապիր, հանգույց արա,
Որպեսզի գեթ ճանապարհին մեկն ու մեկը չգողանա կամ ձեռք չտա,
Երբ դու անուշ նիրհած լինես քո սևաթույր նավի վրա»։
Երբ այդ լսեց աստվածատես ու բազմափորձ Ոդիսևսը,
Սնդուկի խուփն իսկույն փակեց, ապա կապեց այն խորամանկ մի հանգույցով,
Ինչպես նրան ուսուցել էր հարգո Կիրկեն մի ժամանակ։
Մառանապետն եկավ այնժամ, խնդրեց գնալ լոգարանը լողանալու։
Տաք լոգարանը տեսնելով՝ խորունկ խնդաց նա իր հոգով,
450Քանզի բնավ չէր լողացել նա այն օրից, երբ հեռացավ
Գեղագանգուր Կալիպսոյի ապարանքից։ Իսկ մինչև այդ
Ապրում էր նա մեծ խնամքով, որը միայն աստվածներին է արժանի։
Արդ, երբ նրան ստրկուհիք անդ լողացրին և օձերին մաքուր յուղով,
Ապա հագցրին մաքուր բաճկոն և պատմուճան հրաշագեղ։
Նա դուրս գնաց լոգարանից դեպի մարդիկ, որոնք այնտեղ
Առատ գինի էին խմում։ Իսկ Նավսիկան, գեղեցկությունն իր ստացած
Աստվածներից, կանգնած էր անդ, դահլիճի մեջ, ամրակառույց սյունին ընթեր,
Եվ նայում էր հիացմունքով աստվածատես Ոդիսևսին։
Ապա նրան նա, դիմելով, այս խոսքն ասաց իր թևավոր.
460«Ողջո՜ւյն քեզ, ով օտարական, երբ որ լինես դու երկրի մեջ քո հայրենի,
Արդյոք մի կերպ ինձ կհիշե՞ս։ Չէ՞ որ ինձ ես դու փրկությամբ նախ պարտական»։
Պատասխանեց նրան այնտեղ և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՛հ, Նավսիկա, մեծահոգի Ալկինոոսի չքնաղ դստրիկ,
Թող գեթ թույլ տա այժմ ինձ Զևսը՝ մեծ Հերայի ամուսինը որոտագոչ,
Որ իմ տունը ես ետ դառնամ, տեսնեմ օրը վերադարձիս.
Եվ ես այնտե՛ղ ամեն օր պիտ աղոթք անեմ քեզ սրտահույզ,
Որպես անմահ մի աստըծու, քանզի կյանքս դու փրկեցիր, ո՜վ չքնաղ կույս»։
Ասաց այդպես, նստեց ապա նա բազմոցին, Ալկինոոս արքայի մոտ։
Մինչդեռ արդեն բաժանեցին ուտեստները ու խառնեցին քաղցր գինին։
470Եվ ներս եկավ բանբերն այնժամ ու ներս բեբեց միշտ սիրելի նա երգիչին,
Մարդկանց համար գերամեծար Դեմոդոկին, որը նստեց
Խնջույք անող բազմության մեջ՝ բարձր սյունին անդ հենվելով։
Եվ Ոդիսևսը իմաստուն, մի պատառ միս ճերմակատամ պարարտ խոզի.
Թիկնամսից անդ կտրելով, իր մոտ թողած էլ ավելի պարարտաճարպ
Մի մեծ կտոր՝ սուրհանդակին դիմեց հանկարծ և խոսք ասաց.
«Բանբեր, վերցրու դու այս միսը և տուր ազնիվ այդ երգիչին, Դեմոդոկին,
Թող վայելի։ Նրան ուզում եմ մեծարել, թեպետ սիրտն է իմ վշտալի։
Հայտնի բան է, որ երգիչները երկրածին մարդկանց կողմից
Պատիվ ունեն և մեծարանք, քանզի նրանց երգն անուշիկ
480Ներշնչում է անմահ մուսան, որ սիրում է երգիչների տոհմը ամբողջ»։
Ասաց այդպես։ Բանբերն աոավ, տարավ դրեց ձեռքը հերոս Դեմոդոկի։
Նա ընդունեց և չափազանց հոգով, սրտով ուրախացավ։
Այնուհետև ձեոք մեկնեցին նրանք այնտեղ պատրաստ դրված ուտեստներին։
Երբ հագեցան կերուխումով, որքան փափագ ուներ հոգին,
Կրկին դիմեց Դեմոդոկին և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՜վ Դեմոդոկ, քեզ ամենից բարձր եմ դասում ես մարդկանց մեջ մահկանացու,
Քանզի Մուսան է, հիրավի, քեզ ուսուցել՝ դուստրը Զևսի, կամ Ապոլլոնն,
Եվ երգում ես բախտն աքեյանց դու, արդարև, ճշմարտացի,
Թե ի՞նչ գործեր կատարեցին, որքա՞ն տանջանք անդ կրեցին աքեացիք։
490Բայց այնպես ես երգում, կարծես ինքդ ես եղել ականատես, կամ լսել ես
Մեկ ուրիշից։ Այլ բան երգիր, պատմիր հիմա դու փայտակերտ ձիու մասին,
Ինչպե՞ս շինեց ձին Էպիոսը Աթենասի օգնությամբ,
Ինչպե՞ս մտցրեց աստվածազն Ոդիսևսը խարդախությամբ այն միջնաբերդ՝
Մեջը լցրած բազում քաջեր, որոնք Իլիոնն հիմնահատակ ավերեցին։
Եվ եթե դու այդ ամենը հիմա երգես, պատմես, ինչպես այդ կատարվեց.
Ես կպատմեմ բոլոր մարդկանց, ամենուրեք, ի լուր ամբողջ այս աշխարհի,
Որ աստվածն է բարիատուր քեզ շնորհել աստվածաշունչ քաղցր երգեր»։
Ասաց այդպես։ Եվ երգիչը աստվածային ոգեշնչմամբ երգն սկըսեց.
Երգեց սրտանց, ինչպես հանկարծ վրանները հրկիզեցին արգիացիք
500Ու բարձրացան գեղեցկակերտ ու լայնանիստ նավի վրա
Եվ հեռացան, ինչպե՞ս ոմանք, մեծահռչակ Ոդիսևսի հետ, ձիու մեջ
Դարանամուտ՝ տըրոյացոց մեջ մնացին շրջապատված,
Եվ տրոյացիք իրենք անձամբ միջնաբերդը ձին ներս տարան։
Այդպես կանգնած էր ձին այնտեղ, մինչդեռ նրանք, շուրջը ձիու ամբոխվելով,
Անվերջ ու խիստ վիճում էին, և կարծիքներ անդ հայտնվեցին երեք տեսակ.
Կամ անողոք, դաժան կացնով կտրատել այդ լայնափոր փայտն,
Կամ վեր հանել մի բարձրաբերձ ժայռի վրա և բարձունքից գլորել ցած,
Եվ կամ պահել, հանց ուխտադիր աստվածներին սիրաշահող մի սուրբ նվեր։
Սակայն հաստատ այդ վերջինը պիտ կատարվեր, ճակատագիրն էր այդ նրանց,
510Քանզի իրոք նրանց վիճակն էր՝ կործանում։ Նրանք պետք է ներս տանեին
Քաղաքի մեջ փայտյա մեծ ձին, որի փորում բազմաբազում քաջեր կային,
Տրոյացոց մահն և կորուստը պատրաստող քաջակորով աքեացիք։
Նա այնուհետ երգեց՝ ինչպես ավերեցին այնժամ քաղաքն արգիացիք,
Ինչպես որդիք աքեացոց, դուրս ելնելով ձիու փորից,
Որոգայթից այն լայնափոր, հրկիզեցին ու քանդեցին քաղաքն հարուստ,
Ինչպե՛ս հետո բարձրակառույց այդ քաղաքը կապտում էին և թե ինչպե՛ս,
Ժանտ Արեսին նմանվելով, աստվածակերպ Մենելայի հետ միասին,
Ոդիսևսը ուղղվեց, գնաց այնժամ դեպի ապարանքը Դեիփոբի,
Ինչպես այնտեղ ճակատամարտ հուզեց ահեղ թշնամու դեմ
520Ու քաջարի հաղթանակեց մեծահոգի Աթենասի աջակցությամբ։
Այդպես ահա փառապսակ երգիչն երգեց։ Վշտահար էր Ոդիսևսը,
Եվ աչքերից նրա թափվող դառն արցունքը ոռոգում էր դեմքը նրա,
Այնպես, ինչպես հեծեծում է թշվառ կինը՝ ընկած զոհված իր ամուսնու
Մարմնի վրա, որ կործանվեց իբրև պաշտպան իր սիրելի հայրենիքի,
Երբ վանում էր կործանումը իր քաղաքից և հարազատ զավակներից։
Եվ տեսնելով իր ամուսնուն կարկամելիս ու մահամերձ՝ դժբախտ կինը
Փաթաթվում է նրան սրտանց, ջայլանք անում և արտասվում։
Մինչ հետևից չար թշնամիք նիզակներով հարվածում են նրա վզին և ուսերին
Եվ քշում են դեպ գերություն, որ ենթարկեն աղետների ու տանջանքի։
530Իսկ նա, թշվառ, պիտ տառապի, և այտերն իր պիտի թոշնեն դառն արցունքից։
Այդպես ահա Ոդիսևսն էր թշվառ ու հեգ արցունք թափում իր աչքերից։
Մինչ բոլորին անհայտ էր այդ, որ թափում է աղիողորմ նա արտասուք։
Եվ միմիայն այդ նկատեց ու իմացավ Ալկինոոսը մեծահոգի,
Քանզի նստած էր նրա մոտ, նաև լսեց հեծեծանքը նրա ծածուկ։
Ուստի իսկույն նա թիասեր փեակներին դիմեց այնտեղ և խոսք ասաց.
«Ինձ լսեցեք, փեակների առաջնորդներ և քաջազուն դուք իշխաններ,
Թող Դեմոդոկը դադար տա բազմահնչուն իր կիթառին,
Քանզի ահա ոչ բոլորին նա երգով իր պատճառում է խինդ ու հաճույք.
Արդ, սկզբից մեր խնջույքի, երբ երգիչը երգն սկսեց աստվածային,
540Մինչև հիմա դառն հեծեծում է վշտաբեկ օտարական մեր հյուրն եկվոր։
Եվ երևի սիրտը նրա կաշկանդում է ծանր թախիծը տխրության։
Թող դադարի երգիչն հիմա, որ բոլորս բերկրանք զգանք մենք հավասար՝
Թե՛ հյուրընկալն, և թե՛ հյուրը, և կլինի այդպես անշուշտ ավելի լավ,
Քանզի չէ՞ որ այս ամենը աստ կատարվեց միայն հանուն եկվոր հյուրի,
Ե՛վ մրցույթը, և՛ քաջապերճ նվերները, որ ձոնեցինք իբրև հարգանք։
Ուղևորը օտարական և օգնություն աղերսողը եղբոր նման
Հարազատ են միշտ այն մարդուն, որն իր գլխում գեթ աննշան դեռ խելք ունի.
Ուստի, եկվո՛ր, չթաքցնես հիմա խելքով քո խորամանկ այն, ինչ ես քեզ
Պիտի հարցնեմ, քեզ համար էլ լավ է պատմել մեզ ամեն բան։
550Նախ, դու հայտնիր անունը քո. ինչպե՞ս էին քեզ անվանում հայրդ ու մայրդ
Եվ այլ մարդիկ, որ ապրում են քաղաքիդ մեջ կամ թե նրա շրջակայքում,
Քանզի գիտենք, որ մարդկանց մեջ անանուն մարդ չկա երբեք՝
Թեկուզ լինի նա մեծատուն կամ հասարակ, չնչին մի մարդ։
Մարդուն, նրա ծնված ժամին, ծնողները անշուշտ տալիս են մի անուն։
Հայտնիր դու ինձ երկիրը քո, քաղաքը քո և ազգությունն,
Որպեսզի քեզ նավերն ուղիղ և նախապես մտադրված, վերցնեն տանեն.
Փեակները չունեն իրոք ոչ նավավար և ոչ էլ ղեկ կամ ղեկավար,
Ինչպես ունեն ուրիշները։ Սակայն գիտեն նավագնաց
Մեր քաջերը մարդկանց միտքը և ցանկությունն, այլև նրանց կամքն ու վճիռն։
560Գիտեն նրանք նաև բոլոր քաղաքները ու երկրները պտղատու,
Ուստի արագ լող են տալիս և հեշտ անցնում են անդունդները միգապատ
Եվ ամպերով միշտ քողարկված, և չի սպառնում նրանց երբեք
Ո՛չ խորտակում և ո՛չ վնաս, ո՛չ որևէ դժբախտ մի դեպք կամ պատահար։
Թեպետ վաղուց լսել եմ ես իմ ծեր հորից՝ Նավսիթոոսից մի ժամանակ,
Որ իբր թե Պոսիդոնն է վրդովված մեր դեմ ընդմիշտ,
Նրա համար, որ ամենքին ամենուրեք ուղեկցում ենք մենք հուսալի,
Ուստի և նա զայրագնաբար սպառնում է մեզ քինահույզ,
Որ ինքն, հզոր, անշուշտ մի օր ծովի վրա այս կապուտակ
Փեակների գեղեցկակերտ նավը արագ, ճանապարհից ետ դառնալիս,
570Կխորտակի, անգամ ուղին մեր քաղաքի մեծ, ահավոր, ժայռ կը նետի ու կը փակի։
Արդ, այդպես էր ծերուկն ասում։ Գուցե աստվածն այդ կատարի
Գուցե թողնի սպառնանքն այդ չիրագործված, ինչպես սիրտն իր կը ցանկանա։
Ահա թե ինչ պատմիր դու ինձ, սակայն պատմիր ճշմարտացի. ինչպե՞ս եղավ,
Որ սկսեցիր դու թափառել կամ ի՞նչ մարդկանց աշխարհներումն ես դու եղել։
Ճիշտը պատմիր նրանց մասին և նրանց շեն քաղաքների մասին նաև,
Պատմիր դու մեզ նրանց մասին, որոնք չար են կամ վայրենի և անօրեն,
Որոնք բարի հյուրասեր են, ու սրտերն են իրենց վսեմ, աստվածավախ։
Հայտնիր դու մեզ. ինչո՞ւ ես դու խիստ հեծեծում և արտասուք թափում այդպես,
Երբ լսում ես դանայացոց կամ արգիյանց բախտի մասին Իլիոնի մոտ։
580Սահմանված էր գործն այդ կամքով աստվածների։ Նրա համար են անմահներն
Մահ վիճակել դժբախտ մարդկանց, որ այդ երգվի սերունդների երգերի մեջ։
Գուցե այնտեղ, Իլիոնի մոտ, կործանվել է ազգականդ ազնվամեծար
Կամ աներդ կամ քո փեսան, որոնք, հարկավ, արյունակից
Տոհմից հետո, ամենաշատն են սիրելի։ Գուցե նույնիսկ
Փափագատենչ ընկերը քո, որն երևի արժանացել էր քո սիրույն,
Որպես մի մարդ ազնվաբարո, և հավասար էր հարազատ եղբորը քո,
Քանզի հաճախ հենց այդպիսին դաոնում է մեզ և՛ մտերիմ, և՛ սրտակից»։

Երգ իններորդ։ Ոդիսևսի պատմությունը. Կիկլոպական

1Պատասխանեց նրան այնժամ և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Իշխանազոր դու Ալկինոոս, որ գերհռչակ ես մարդկանց մեջ և անվանի,
Որքա՜ն, այո, հաճելի է այժմ ինձ համար երգը լսել վեհ երգիչի,
Որպիսին է սա իսկապես, որն իր ձայնով աստվածներին է նմանվում։
Եվ ես ահա մտածում եմ. չը կա սխրանք ավելի վեհ և սրտատենչ,
Քան բերկրանքը հոգեզվարճ, որ թնդում է ամենուրեք ողջ ազգի մեջ,
Երբ խնջույքի մասնակիցներն, իրար կողքի, տան մեջ նստած,
Երգն են լսում վեհ երգիչի, մինչ սեղանն է նրանց առաջ ծանրաբեռնված
Մսեղենով և քաղցր հացով, իսկ մատըովակն համեղ գինին պերճ գավաթից
10Հանում է լի և պտըտվում ամենուրեք, որ բաժակներն հապճեպ լցնի։
Այդ է, այո, ինձ, իմ սրտում, թվում վսեմ, բարձր մի գործ։
Մինչ հորդորեց քեզ սիրտը քո՝ հարցնել իմ հեգ տաոապանքի, վշտի մասին,
Որպեսզի այժմ էլ առավել ես հեկեկամ ու վշտագին ջայլանք անեմ։
Բայց ես, ավա՜ղ, ո՞րը պատմեմ քեզ սկզբից կամ ո՞րն ասեմ վերջ ի վերջո,
Բյուրաբազում աղետներ են ինձ շնորհել աստվածները երկնաբնակ։
Ահավասիկ՝ նախ ձեզ հայտնեմ անունը իմ, որ այդ հաստատ դուք իմանաք,
Քանի որ ես, խուսափելով իմ օրհասից աղետալի, ձեր հյուրն եմ արդ,
Թեպետ հիմա, առանց այդ էլ, ես ապրում եմ ապարանքում այս հեռագույն։
Ես եմ ահա Ոդիսևսը Լաերտածին, մարդկության մեջ գեր ազդեցիկ,
20Բյուր խորամանկ հերյուրանքով փառաբանված, և փառքն է իմ հասել երկինք։
Ապրում եմ ես Իթակեում, որ նշմարվում է շատ հեռվից, հայտերևակ.
Նրա վրա Ներիտ լեռն է անտառաշատ և անվանի։
Շուրջը նրա բազմախազում և մերձընդմերձ կան կղզիներ մարդաբնակ.
Դուլիքիոնը, Սամեն, Զակինթն անտառախիտ։ Իսկ Իթակեն ծովապարփակ
Հարթավայր է մի լայնալիր և հեռավոր է չափազանց.
Գտնվում է արևմուտքում, բայց կղզիներն ուղղված են դեպ արևելք։
Խիստ քարքարուտ է Իթակեն, թեև սնում է պնդակազմ պատանիներ։
Ես չգիտեմ մի այլ երկիր ավելի լավ և վեհագույն, քան սիրելի
Իմ Իթակեն։ Բայց արգելեց և ինձ պահեց անդ Կալիպսո աստվածուհին
30Խոր անձավում՝ ցանկանալով, որ իր համար ես ամուսին դառնամ այնտեղ։
Իր տանը ինձ պահեց նաև կախարդ Կիրկեն, հեռու կղզու մեջ Էական.
Եվ նա նույնպես կամենում էր անդ իր համար ինձ ամուսին դարձնել մի կերպ,
Բայց նա բնավ չկարեցավ ինձ համոզել և սիրտը իմ իր կողմ թեքել։
Եվ ոչ մի բան սրտին այնքան հաճելի չէ, որքան երկիրը հայրենի
Ու ծնողներն, եթե նույնիսկ օտար երկրում մարդ ապրում է պերճապաճույճ
Ապարանքում, սակայն հեռու իր ազնվագույն ծնողներից։
Իսկ հիմա քեզ պատմեմ պիտի դարձի մասին իմ չարաղետ,
Որն ինձ համար, դեո Տրոյայից ետ դառնալիս, Զևսն հորինեց։
Ինձ Իլիոնից հողմը քշեց, հասցրեց մինչև Իսմարոսը կիկոնների.
40Ավերնցինք մենք քաղաքն այդ, կոտորեցինք բնիկներին,
Վերցրինք ավար այդ քաղաքից, բյուրաբազում հարստություն և շատ կանանց,
Բաժանեցինք այդ իրար մեջ, որպեսզի գեթ ոչ ոք մեզնից զուրկ չմնա,
Եվ ես այնտեղ հորդորեցի՝ շուտ հավաքվել ու հեռանալ փութանակի,
Սակայն նրանք, հիմարներն այդ, ինձ այդ գործում հնազանդվել չկամեցան,
Այլ ծովափին գինի անչափ շատ խմեցին ու մորթեցին շատ ոչխարներ,
Շատ կորյեղջյուր ու համրաքայլ պարարտ եզներ։ Մինչդեռ փրկված կիկոնները
Շուտ կանչեցին այլ, հարևան և ցամաքի խորքում ապրող կիկոնների,
Որ աասվել ուժեղ էին, շատ ավելի բազմաքանակ։
Սրանք արդեն լավ գիտեին կռիվ մղել մարտակառքով
50Եվ երբեմն էլ, ուր պետք էր այդ, մարտում էին և հետիոտն։
Շատ-շատ էին նրանք թվով, հանց գարունքի բյուր ծաղիկներ ու տերևներ,
Որոնք հանկարծ, վաղ առավոտ, հարձակվեցին։ Եվ մեզ, ավա՜ղ, դժբախտներիս,
Անդ վիճակվեց փորձել արդեն Զևսի տված բախտը դաժան և տանջանքը։
Մեբ ճեպընթաց նավերի մոտ թնդաց կռիվն ահագնակի։ Նրանք հուժկու
Նետում Էին պղնձասայր տեգ-նիզակներ ու մեր գլխին թափում անվերջ։
Եվ քանի դեռ առավոտ էր, ու սուբբ օրը դեռ չէր մթնել, մենք, դիմադիր,
Վանում էինք նրանց մի կերպ, թեպետ թվով անդ գերազանց էին նրանք։
Բայց երբ թեքվեց Արևն արդեն, երբ որ լծից արձակում են եզներն հոգնած,
Մեզ կիկոններն հաղթահարել սկսեցին և ճնշեցին աքեացոց։
60Մեր ամեն մի նավից այդտեղ զոհվեց, ընկավ գեղասրունք վեց քաջ ընկեր,
Իսկ մյուսներս հազիվ, մի կերպ ազատվեցինք ճակատագրից ու ժանտ մահից
Եվ հեռացանք մենք այդտեղից։ Ուրախացանք, որ օրհասից խուսափեցինք,
Բայց վշտահար էինք սրտով մեր սիրելի ընկերների մահվան համար։
Մինչդեռ իմ կոր նավերն այնժամ ծովը չանցան, մինչև որ անդ
Երեք անգամ և միառմի չկանչեցինք մեր տարաբախտ ընկերներին,
Որ մահացան դաշտավայրում կիկոնների հարվածներից.
Մինչդեռ հանկարծ ամպահավաք Զևսը հուզեց ժանտ Բորեասը սաստկաշունչ,
Հանց ահավոր մի փոթորիկ, և քողարկեց խիտ ամպերով ծովն ու երկիրն,
Եվ երկնքից այնժամ իջավ մութ գիշերը և տարածվեց ամենուրեք։
70Նավերն անցան՝ իրենց քթերը թաղելով մրրկահույզ, հորդ ալյաց մեջ։
Իսկ փոթորիկն առագաստները կտրատեց երեք թե չորս կտորների.
Սարսափելով խորտակումից՝ դրանք իսկույն մենք իջեցրինք նավի վրա
Եվ, թիերին խիստ ուժ տալով, մեր ընթացքը մենք ուղղեցինք դեպի ցամաք։
Երկու գիշեր և երկու օր անդ անընդհատ մենք մնացինք ծովի ափին՝
Խոնջանքից թույլ և ուժասպառ, վշտերով լի ու ցավագար։
Իսկ երբ արդեն օրը երրորդ բերեց պայծառ Արշալույսը գեղագանգուր,
Հարդարեցինք մենք կայմերը, տարածեցինք առագաստները լայնասփյուռ
Ու բազմեցինք, մեր նավերին, որ սլացան նավորդների ձեռքերի տակ
Եվ ուղեկից հողմի շնչով։ Հասնում էի արդեն երկիրն իմ հայրենի,
80Բայց ինձ հորձանքն հուժկու ալյաց և Բորեասն, անդ, Մալիայի շուրջն անցնելիս,
Խիստ շեղեցին, Կիթերայից դեպի հեռուն ահագնակի ինձ նետեցին։
Ինն օր ծովում այն ձկնառատ մենք սլացանք մրրկահույզ հողմերի տակ
Եվ տասներորդ օրը միայն հազիվ հասանք երկիրը այն,
Ուր ծաղկակեր լոտոփագներն են բնակվում և սնվում են ծաղիկներով։
Այնտեղ ցամաք մենք դուրս եկանք, որ մեզ համար վերցնենք առատ ջրի պաշար,
Եվ ճեպընթաց նավերի մոտ մեր ընկերները նստեցին ճաշկերույթի։
Երբ որ այդպես կերուխումով մենք հագեցանք, ընկերներից ես ընտրեցի
Երկու հոգի հավատարիմ, երրորդին էլ՝ իբրև բանբեր,
Եվ անհապաղ ուղարկեցի, որ շուտ գնան և իմանան՝
90Ի՞նչ հացակեր, մահկանացու մարդիկ են այդ երկրում ապրում։
Արդ, գնացին նրանք շուտով, բայց հանդիպել էին մարդկանց լոտոսակեր։
Խաղաղասեր լոտոփագներն, իրավ, բնավ չէին ուզել մահվան մատնել
Մեր ուղարկված ընկերներին, այլ, փորձելով, լոտոս էին նրանց տվել։
Մինչ ով փորձել էր լոտոսի ծաղկամեղրը քաղցրահամ,
Էլ չէր ուզում այլևս ետ գալ, որ լուր բերի և իր ուղին անցնի կրկին,
Այլ ուզում էր մնալ ընդմիշտ այդ լոտոփագ ազգության մեջ
Եվ լոտոսի ծաղկամեղրով սնվել միայն՝ մոռանալով վերադարձն իր։
Ուժով նրանց ես դեպ նավերն ետ բերեցի, թեպետ լալիս էին սաստիկ,
Ու, քարշ տալով նավի վրա, պինդ կապեցի նավորդների նստիքներին,
100Ապա իսկույն պատվիրեցի մեր մյուս սիրած ընկերներին աճապարել
Եվ փութապես նավը նստել ու հեռանալ, որ էլ ոչ ոք չկարենա
Լոտոսի մեղրը ճաշակել, որ վերադարձը դեպի տուն չմոռանա։
Հապճեպ նրանք վեր բարձրացան ու բազմեցին նստիքներին
Եվ սկսեցին թիերով ժիր ու քաջունակ փրփրաթաթախ ծովը ճեղքել։
Այդպես անդուստ մենք սլացանք դեպի առաջ՝ սրտով տխուր և վշտատանջ։
Ապա եկանք մենք երկիրը ամբարտավան և անօրեն կիկլոպների։
Սրանք, անմահ աստվածների վրա միայն հուսադրված։
Սովորաբար ո՛չ վարում են, հող ու դաշտեր, ո՛չ ցանում են իրենց ձեռքով,
Այլ լափում են լոկ չցանված և անմշակ բույս ու պտուղ.
110Ցորեն, գարի, մեծաողկույզ և գինետու խաղող առատ։
Ու սնվում են ամեն բանով, ինչ աճում է Զևսից եկող անձրևներից։
Չունեն նրանք օրենք ու խիղճ, խորհրդական ու վեհ ատյան
Եվ ապրում են սեգ լեռների կատարներին և խորափոր անձավներում։
Իրենց կանանց, զավակներին դատում, իշխում են բռնաբար
Եվ չգիտեն ամենևին՝ ինչ է հոգսը այլոց մասին։
Ծովի ափին, կիկլոպների երկրից այնտեղ ոչ շատ հեռու, ոչ էլ մոտիկ,
Կա մի կղզի, անտառապատ մի հարթավայր, ուր անարգել,
Ազատ շրջում և արածում են վայրենի անթիվ այծեր,
Որոնց երբեք չի վախեցրել մարդու քայլը կամ հանդիպումը մարդկանց հետ.
120Այնտեղ նրանց չեն հետևում նաև դաժան որսորդները, որոնք հաճախ
Շատ զրկանքներ են հանդուրժում անտառի մեջ կամ լեռների կատարներին։
Չկան այնտեղ ոչ վար ու ցանք, ոչ խաշնարոտ և ոչ խաշինք.
Այդպես այն կա և մնում է միշտ անմշակ, անմարդակյաց և ամայի,
Ու միմիայն սնվում են անդ մայող այծերը վայրենի,
Քանզի չէ՞ որ կիկլոպները չունեն նավեր սևակտուց ու կարմրալանջ,
Չունեն նրանք և վարպետներ նավակառույց, որ շինեին գեղեցկանիստ
Եվ ամրաթի արագ նավեր, որոնց վրա մարդիկ ծովով
Այցելության են միշտ գնում քաղաքներին մարդաբնակ
Եվ, անցնելով ծովանդունդը, միշտ շփվում են միմյանց հետ։
130Բայց այդ կղզին կարող էին լավ մշակել, իրոք դարձնել գեղեցկաշեն
Եվ բազմամարդ, անպտուղ չէ այն հիրավի և կարող է տալ ամեն ինչ,
Քանզի այնտեղ, բազմափրփուր ծովի ափին, շատ կան մարգեր
Միշտ ոռոգվող և հյութալից և կարող է խաղողն անգամ այնտեղ աճել
Փարթամաճոխ և անսպառ, և կլինի վարն հեշտագույն, բերքը՝ առատ,
Քանզի այնտեղ, ամենուրեք, հողն է բերրի, ներքուստ պարարտ։
Անդ կա նաև քաջահարմար նավակայան, որտեղ բնավ կարիք չկա
Նավ կառանել, խարիսխ նետել կամ նավախելն ամուր կապել,
Եվ կարող է նավը այնքան երկարատև այնտեղ մնալ,
Որքան ուզում է նավորդի սիրտը, մինչև փչի հողմը։
140Նավարանի կողքին, այնտեղ, ջուր էր հոսում պայծառ ու ջինջ.
Ժայռից բխող աղբյուր էր այդ, որի շուրջը բսնում էին պերճ սոսիներ։
Ահա այնտեղ եկանք, հասանք մենք լող տալով, թերևս աստված մեզ բերեց անդ
Մի մութ գիշեր, այնքան մութ էր, որ նշմարել շուրջը ոչինչ չէր կարելի,
Եվ թանձրախիտ մեգն էր պատել նավերն ամբոդջ, իսկ լուսինը երկնքի մեջ
Լույս չէր տալիս ամենևին, ամպերով էր նա քողարկված։
Մինչ մեզանից անկարող էր մեկն ու մեկը աչքով տեսնել այնտեղ կղզին։
Նախքան նավերը բազմաթի ափունքի մոտ անդ կանգնեցին,
Ամենևին չէինք տեսնում մենք ալիքները ցամաքին հուժկու զարկվող։
Իսկ երբ նավերը ափ հսաան, մենք իջեցրինք սարքավորումն և առագաստն,
150Եվ ինքներս էլ իսկույն ևեթ անդ ծովածեծ ափ դուրս եկանք։
Ու քնեցինք իսկույն այնտեղ՝ սպասելով Արշալույս աստվածատես։
Երբ որ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Մենք շարժվեցինք, որ թափառենք կղզու վրա և հիացանք հոգեզվարճ։
Ասպարակիր Զևսի դստերք նիմփաները այնժամ այծերը լեռնակյաց
Դուրս հանեցին, որ ընկերներն իմ հեշտությամբ ուտեստ ճարեն։
Վերցրինք այնժամ մենք նավերից կոր աղեղներ և նիզակներ երկայն ու սուր,
Բաժանվեցինք երեք խմբի, ապա իսկույն սկսեցինք զարկել դրանց։
Եվ շատ շուտով աստվածն այնտեղ մեզ շնորհեց առատ ավար.
Տասներկու նավ կային ինձ հետ... ամեն մեկին ինը գլուխ լավ այծ հասավ,
160Սակայն բացի իմ բաժինից, մեկն էլ ավել և ընտրովի ես ստացա։
Եվ մենք այդպես ամբողջ որը, մինչև թեքվեց արևը իր մայրամուսփն,
Նստած այնտեղ, լափում էինք բազմառատ միսն ու մեղրանուշ գինին խմում։
Կարմիր գինին այդ տակավին, որ պահված էր նավերի մեջ, չէր սպառվել.
Քանզի շատ էր ամեն մեկըս վերցրել իր հետ կարասներով
Այն ժամանակ, երբ մենք առանք կիկոնների ամրակառույց քաղաքն հարուստ։
Այդպես նստած՝ տեսնում էինք մենք երկիրը կիկլոպների, ծուխն այնտեղի,
Լսում էինք նրանց ձայնը, ոչխարների և այծերի մայունն հնչեղ։
Երբ մայր մտավ արևն արդեն, և խավարը իջավ վերուստ,
Բոլորեքյան մենք քուն մտանք այնտեղ, ափին հուզված ծովի։
170Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Ես անդ ժողով գումարեցի, ապա նրանց այս ասացի.
«Դուք բոլորդ, սիրատենչիկ իմ ընկերներ, պիտի այստեղ մնաք հիմա,
Իսկ ես իսկույն այս իմ նավով և իմ մարդկանց հետ միասին
Պիտի գնամ, հարցմունք անեմ և իմանամ մոտիկ ապրող մարդկանց մասին.
Արդյո՞ք նրանք վիսացող են և վայրենի կամ անօրեն, չնչին մարդիկ,
Թե՞ փառավոր և հյուրասեր մի ազգության, աստվածնա վախ սիրտ ունեցող»։
Այդ ասացի, նավ բարձրացա ես անհապաղ՝ պատվիրելով ընկերներիս,
Որ և նրանք, կառանները արձակելով, նավը նստեն իսկույն ևեթ։
Նրանք հապճեպ նավ բարձրացան և, բազմելով նստիքներին, իրար կողքի.
180Սկսեցին թիերով ժիր ճեղքել ծովի ալիքները փրփրաթաթախ։
Շատ շուտ հասանք մենք ջրկիրը կիկլոպների, որ մոտիկ էր,
Այնտեղ տեսանք ծովափին կից, ծովին ուղղված մի քարանձավ՝
Դափնիներով շրջապատված ու բարձրաբերձ։ Անձավում այդ գիշերելու
Գալիս էին բյուր ոչխար, այծ. անձավի շուրջ բակն ահագին
Կերտված էր գոռ և վիթխարի, գետնին ցցված, բարձրագլուխ մեծ ժայռերից.
Որոնց շուրջը աճում էին բարձրագանգուր շատ կաղնիներ և սոճիներ,
Եվ ապրում էր անձավի մեջ հսկա մի մարդ։ Նա մեն-մենակ
Ու ամեն օր դուրս էր քշում ոչխար ու այծ դեպ խաշնարոտ. ոչ ոքի հետ
Չէր տեսնվում և հեռու էր պահում իրեն, բայց վարվում էր ժանտ, անօրեն։
190Հրեշ էր նա և նման էր հսկայական մի ճիվաղի, բայց նման չէր
Նա հացակեր մարդկանց բնավ։ Ահռելի էր ու լեռնաբերձ, ասես մի սար
Անտառախիտ, որը մենակ նշմարվում է բոլորի մեջ։
Ահավասիկ, պատվիրեցի ես իմ բոլոր սիրանվեր ընկերներին
Նավերի մոտ սպասել մեզ և նավերը հսկել միայն,
Իսկ ես ինքս, տասներկու քաջ և ընտրովի ընկերներիս հետ միասին,
Ճամփա ընկա։ Ինձ հետ կարմիր ու մեղրանուշ մի տիկ գինի ես ունեի.
Դա ինձ տվել էր Մարոնը՝ քաջ զավակը Եվանթոսի,
Քրմապետը Ապոլլոնի, որ քաջարի զորավիգն էր Իսմարոսի։
Նա նվիրեց այն առիթով, որ մենք իրոք, պատկառելով աստվածներից,
200Պաշտպանեցինք այնտեղ նրան, նրա որդուն ու կնոջը.
Բնակվում էր նա Իսմարում, Ապոլլոնի թավ անտառում։
Շատ ընծաներ նա ինձ տվեց, յոթը տաղանդ մաքուր ոսկի
Եվ մի գավաթ շքեղազարդ, ամբողջովին արծաթաշեն,
Ապա լցրեց նա ինձ համար կարմիր գինի, տասնևերկու կարաս լիքը,
Անուշահամ և անարատ, աստվածարժան մի խմելիք։
Տանը ոչ ոք այդ չիմացավ, ո՛չ ստրուկներն և ո՛չ ծառայք,
Այլ միայն ինքն և իր կինը սիրատենչիկ, նաև միակ մառանապետն։
Երբ այդ գինին վայելելիս՝ միայն մեկ թասը դրանից
Խառնում էին քսան թաս լիքը ջրի հետ, այնուհանդերձ
210Շուրջն ամանի տարածվում էր բուրմունքն, ասես սքանչելիք,
Եվ այդ դեպքում իրավ ոչ ոք էլ չէր կարող զսպել իրեն։
Արդ, այդ գինով լցված մի տիկ հետս տարա, պարկի մեջ կար նաև պաշար,
Քանզի սիրտն իմ քաջահայաց նախատեսավ, կարծես զգաց,
Որ պետք է մենք մի ահռելի, մեծ զորությամբ օժտված մարդու դիմաց կանգնենք,
Ժանտ հրեշի, որ չգիտի ոչ իրավունք և ոչ օրենք։
Մենք գնացինք և շատ շուտով քարայր մտանք, բայց չգտանք այնտեղ նրան.
Նա այդ ժամին խաշնարոտում արածացնում էր իր խաշինքը պարարուն։
Ներս մտնելով քարայրի մեջ՝ մենք ասեն ինչ լավ դիտեցինք.
Զամբյուղները լի էին անդ լավ պանիրով։ Ախոռները լցված էին
220Ուլիկներով ու գառներով, բայց բոլորը իրարից զատ.
Տարբեր տեղեր էին փակված գարնանածինք, ամառնածինք, աշնանածինք՝
Ամեն տեսակն առանձնակի։ Եվ լիքն էին ամանները թարմ շտուկով.
Պատրաստ կային կաթ կթելու սկուտեղներ, կթի դույլեր։
Տեսնելով այդ՝ իմ ընկերները նախապես ինձ խնդրեցին
Վերցնել իսկույն այդ պանիրը ու ետ դառնալ դեպի նավերն,
Ապա շուտով վերադառնալ և քարայրից քշել տանել այծն ու գառը,
Բառնալ նավին արագընթաց և շուտ լող տալ աղի ծովով ու հեռանալ,
Սակայն ինձ դա չհամոզեց, թեպետև այդ շատ ավելի լավ կլիներ։
Ես կամեցա տեսնել նրան՝ հույս տածելով, որ նվերներ կտա նա ինձ,
230Բայց գալուստը նրա, ավա՜ղ, ուրախ չեղավ ընկերներիս համար այնտեղ։
Ապա կրակ մենք վառեցինք, աստվածներին զոհ ու զենում կատարեցինք
Եվ, քիչ պանիր ճաշակելով, քարայրի մեջ այդպես նստած սպասեցինք։
Եվ նա եկավ՝ մեջքին դրած մի ահագին ու մեծ շալակ խռիվ ու ցախ,
Որ, խաշինքն իր տուն քշելով, կրակ վառի, ընթրիք սարքի։
Ներս նետելով ցախն ու խռիվն՝ այնքան ահեղ նա գոռգոռաց,
Որ մենք այնտեղ, քարանձավի մի անկյունում, կըծկըվեցինք սարսափահար։
Մինչ հրեշը իր խաշինքի կթան ոչխարն ու էգ այծերն շուտ ներս քշեց
Անձավի մեջ, իսկ մյուս մասը՝ գեր խոյերին, որձ այծերին
Թողեց այնտեղ, դռան ետև, լայնատարած իր բակի մեջ։
240Այնուհետև նա բարձրացրեց մի վիթխարի, ծանրակիր ժայռ
Եվ դա դրեց իր մուտքի դեմ։ Այնքան էր մեծ այդ ժայռը, որ քսաներկու
Քառանիվ ու ամրապինդ սայլ այն իր տեղից շարժել չէին կարողանա։
Արդ, այդպիսի հսկայական մի քարաժայռ մուտքի առջևը նա դրեց,
Ապա նստեց և սկըսեց կթել մայող իր այծերն ու ոչխարները։
Կթեց բոլորն, ինչպես հարկն է, հետո նրանց տակը թողեց մի-մի ծծկեր։
Թողեց կեսը ճերմակ կաթի, որ մակարդի, ապա շուտով նա այն քամեց,
Իսկ քամածը նա խնամքով դարսեց իսկույն զամբյուղներում իր հյուսած։
Մինչ մյուս կեսը ամաններում մի կողմ դրեց, որ ձեռքի տակ այն ունենա,
Վերցնի խմի, երբ կամենա և որպեսզի իր ընթրիքին դա բավ լինի։
250Երբ որ այդպես նա ժրաջան բոլոր գործերն իր ավարտեց,
Խարույկ վառեց և մեզ, հանկարծ նկատելով, հարցմունք արեց ու գոռգոռաց.
«Հը՞, եկվորներ, որտեղի՞ց եք դուք լող տվել ուղիներով այն հորդաջուր,
Ի՞նչ գործ ունեք, գուցե միայն դեգերում եք դուք ընդունայն
Հանց ծովահենք, որ սովոր են ծովերի մեջ միշտ թափառել զուր ու նանիր
Եվ, կյանքն իրենց վտանգելով, ժանտ աղետներ հասցնել մարդկանց այլերկրացի»։
Ասաց այդպես, խորտակվեցին սիրատենչիկ սրտերը մեր ահաբեկված։
Սարսափեցինք մենք վայրենի այդ հրեշից, նրա ձայնից զարհուրելի։
Բայց ես նրան, համենայն դեպս, խոսք ասացի ի պատասխան.
«Մենք, աքեյանք, Տրոյայից ենք գալիս, ուղուց շեղվել ենք մենք
260Ու շրջում ենք ամեն տեսակ հողմերի տակ, ծովի անհուն անդունդներով.
Փափագում ենք ետ դառնալ տուն, բայց եկել ենք ուղեկորույս, այլ ուղղությամբ,
Եվ երևի Զևսի կամոք էր այդ իրոք մեզ վիճակված։
Մինչ կարող ենք մենք պարծենալ, հանց մարտիկներ Ատրևսածին Ագամեմնի,
Որի փառքն է գերահռչակ թնդում հիմա երկնքի տակ։
Մի այնպիսի հզոր քաղաք նա ավերեց և կործանեց բյուր բյուրերի։
Եվ արդ, հիմա այստեղ եկած, քո ծնկներն ենք ընկնում ահա աղերսագին.
Գուցե դու մեզ հյուրընկալես և կամ մի կերպ նվերներով մեզ սատարես,
Ինչպես որ այդ ընդունված է օտարական մարդկանց համար, որպես օրենք.
Գեթ պատկառիր աստվածներից, ո՜վ գերագույն, աղերսողներ ենք այստեղ մենք.
270Զևսն է իրոք հովանավոր հյուրընկալը կարոտ մարդկանց և հյուրերի,
Նա է նրանց ուղեկիցը, եկվոր հյուրերն արժանի են մեծարանքի»։
Այդպես ահա ես ասացի, ինձ նույնհետայն նա անողոք պատասխանեց.
«Հիմար ես դու, օտարական, կամ եկել ես շատ շատ հեռվից,
Որ այժմ այստեղ պատվիրում ես զգուշանալ կամ երկնչել աստվածներից.
Կիկլոպները չեն պատկառում ասպարակիր Զևսից երբեք,
Կամ այլ անմահ աստվածներից. մեր զորությամբ մենք ավելի գերազանց ենք։
Զևսի քենից չեմ վախենում և քեզ բնավ չեմ խնայի
Եվ ոչ էլ քո ընկերներին, եթե սիրտըս ինձ չդրդի։
Բայց ինձ ասա, որ իմանամ, որտե՞ղ արդյոք կառանեցիր
280Դու քո նավը սարքավորված, այստե՞ղ, մոտի՞կ, թե՞ հեռավոր մի այլ տեղում»։
Այդպես ասաց՝ ինձ փորձելով։ Բայց ես, իբրև բազմափորձ մարդ,
Այդ հասկացա, ուստի նրան ի պասսսսխան այս խոոամանկ խոսքն ասացի.
«Իմ նավն, ավա՜ղ, այժմ խորտակեց Պոսիդոնը երկրասասան
Սահմանի մոտ ձեր այս երկրի, սուր ժայռերին խիստ զարկելով։
Նախ նա քշեց դեպ հրվանդան, մեզ այնտեղից աղի ծովով հողմը բերեց,
Եվ միմիայն ես փրկվեցի դժնի մահից, նաև սրանք»։
Այդպես ահա ես ասացի, բայց պատասխան ինձ չտվեց նա՝ ժանտասիրտն,
Այլ վեր կացավ, ապա դեպի իմ ընկերները նա մեկնեց իր ձեռքը բիրտ
Եվ երկուսին, ինչպես երկու շան լակոտի, բռնեց, ճանկեց,
290Անգթաբար զարկեց գետնին։ Ուղեղն հոսեց և ոռոգեց հատակն իսկույն,
Ապա նրանց նա ցրցըտեց ու վայելեց, իբրև ընթրիք,
Կերավ, լափեց հանց լեռնասուն արծիվն հզոր, և չթողեց ոչ մի կտոր,
Ոչ փորոտին, ոչ ուղեղը, որ հարուստ է ոսկորներով։
Ահեղ գործին այդ նայելով՝ հեկեկացինք մենք դառնադառն ու հայր Զևսին
Կարկառեցինք ձեոքերը մեր. վհատությամբ լցվեց իսկույն մեր խեղճ հոգին։
Արդ, երբ կիկլոպն այդպես լցրեց իր ահագին որոգայնը մարդու մսով,
Եվ երբ որ նա այնուհետև անապակ կաթը լափլփեց,
Անդ, քարայրում պառկեց, քնեց՝ լայն փռվելով ոչխարների, այծերի մեջ։
Այդ ժամանակ քաջախիզախ իմ սրտի մեջ ես այսպիսի միտք հղացա.
300Իր պատյանից սուրը քաշել իմ սայրասուր և, մոտ գալով ընդհուպ նրան,
Զարկել, վարսել կրծքին, այնտեղ, ուր բաժանվում է թաղանթով լերդը սրտից։
Եվ ձեռքս արդեն շոշափում էր սուր պղինձը, երբ ինձ այլ միտք զսպեց իսկույն,
Քանզի այնտեղ, քարայրի մեջ, մեզ ահռելի մի կործանում պիտ վիճակվեր.
Չէ՞ որ չէինք մենք կարենա մեր ձեռքերով վանել բարձր դռան մոտից
Հսկայական ժայռը, որը անդ դրել էր հրեշն ահեղ։
Ուստի, միայն դառն հեծելով, սպասեցինք աստվածային
Արշալույսին։ Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Նա վեր կացավ այդ ժամանակ, խարույկ վառեց, կթեց խաշինքն իր փառավոր,
Կթեց բոլորն ինչպես հարկն էր և ամեն ինչ դասավորեց։
310Երբ ավարտեց նա գործն այդպես, ծծկեր գառներ թողեց իսկույն մայրերի տակ,
Ապա նորից երկու հոգի ճանկեց մեզնից և նախաճաշն իր պատրաստեց։
Երբ մարդամիս նախաճաշն այդ նա լափլփեց, այրից խաշինքն իր դուրս տարավ՝
Մուտքի մեծ քարն հեշտիվ մի կողմ ետ քաշելով, ապա նորից տեղը դրեց,
Սակայն դրեց այնքան թեթև, որ կարծես թե խուփը ծածկեց նա կապարճի։
Աղմըկելով և սուլոցով քշեց կիկլոպն իր գեր խաշինքը սարն ի վեր,
Մինչդեռ, փակված քարայրի մեջ, սկսեցի ես միտք անել,
Ինչպե՞ս արդյոք վրեժն առնեի գուցե փաոք տա ինձ Աթենասն այս գործի մեջ։
Ահավասիկ իմ հոգու մեջ հետևյալ ինձ ավելի հարմար թվաց.
Քարայրի մեջ, ախոռի մոտ, ընկած էր ձողը կիկլոպի, նոր կտրված
320Եվ մեծագույն մի ձիթենի, նա կտրել էր, որ գործածի, երբ չորանա։
Մեր աչքերին դա կայմ թվաց՝ երկու տասնյակ թի ունեցող,
Արագընթաց, մեծածավալ ու բեռնակիր սև նավի կայմ,
Այն մեծ նավի, որ սլանում և անցնում է անդունդները մթին ծովի։
Երկարությամբ և հաստությամբ այդպես էր դա թվում աչքին։
Եվ ես դրան շուտ մոտեցա ու կտրեցի ճիշտ երկու գազ։
Ապա տվի ընկերներիս՝ պատվիրելով այն հարթ հղկել։
Նրանք շուտով ողորկեցին, իսկ ես վերցրի ու սրեցի ծայրը դրա։
Ապա իսկույն սրված ծայրը ես խանձեցի բոցավառվող կրակի մեջ
Ու խնամքով այն պահեցի՝ խոր թաղելով խիտ աղբի տակ,
330Որ մեծակույտ և լիուլի թափված էր անդ, ախոռի մոտ։
Այնուհետև պատվիրեցի ընկերներիս՝ վիճակ գցել իրարու մեջ,
Թե ո՞վ արդյոք պիտ հանդըգնի վերցնել, տանել ձողը ինձ հետ
Եվ աչքի մեջ նրա վարսել, երբ քաղցրանուշ քունը նրան իսկույն զսպի։
Վիճակն ընկավ այն չորս հոգուն, որոնց և ես կցանկայի,
Եթե անձամբ ինքս ընտրողը լինեի, իսկ հինգերորդը ես էի։
Եվ նա եկավ երեկոյան՝ տուն բերելով իր մեծ խաշինքը նրբագեղմ.
Նա անհապաղ այծն ու ոչխարն քշեց, լցրեց մեծատարած անձավի մեջ,
Սակայն լցրեց ամբողջովին, իսկ բակի մեջ էլ չթողեց նա ոչ մի հատ։
Նախազգացմունքն այդպես գուցե դրդեց նրան կամ ներշնչեց աստվածն այնժամ։
340Արդ, նա կրկին վեր բարձրացրեց ժայռն ահագին ու սեղմ դրեց դեմը մուտքի,
Ապա նստեց և սկսեց կթել ոչխարն, այլև մայող այծերը յուր.
Կթեց բոլորն ինչպես հարկն էր, հետո թողեց նրանց տակը մի-մի ծծկեր։
Երբ ժրաջան նա ավարտեց գործերը այդ, ձեռքը մեկնեց ու մեզանից
Կրկին ճանկեց երկու հոգի և նրանցից սարքեց ընթրիք նա իր համար։
Այդ միջոցին, ձեռքիս բռնած պերճ գավաթը, կարմիր գինին մեջը լեցուն,
Ես կիկլոպին խոսք ասացի՝ ընդհուպ նրան մոտենալով.
«Ա՜ռ, ով կիկլոպ, մարդու միսը ուտելուց ետ, խմիր գինին,
Որ իմանաս, թե որպիսի՛ ըմպելիք կար մեր նավի մեջ.
Ահավասիկ, քեզ եմ բերում և քո պատվին հեղումը այս։
350Գուցե խղճաս, մեզ արձակես, մինչ մոլնգնում ես չափազանց։
Անագորո՜ւյն, ինչպե՞ս արդյոք բյուրաբազում մարդկանց միջից մեկնումեկը
Այցելության քեզ պիտի գա այսուհետև, երբ վարվում ես դու անօրեն»։
Այդպես ահա բարբառեցի, և նա վերցրեց, իսկույն խմեց։
Քաղցրահաճո թվաց նրան կարմիր գինին, և նա ինձնից խնդրեց կրկին.
«Տո՛ւր ինձ, խնդրեմ, մի անգամ էլ և ինձ հայտնիր անունը քո,
Որպեսզի ես նույնպես ընծա շնորհեմ քեզ, որ լավ խնդա և քո հոգին։
Ճի՜շտ է, գինի ողկույզազարդ, պերճ խաղողից մայր երկիրը այս կենսատու
Տալիս է և կիկլոպներին, քանզի Զևսի անձրևն է միշտ այն աճեցնում,
Բայց այս գինին կարծես իրոք ամբրոսիայի է կամ նեկտարի կայլակ ու ցայտ»։
360Երեք անգամ ես տվեցի, երեք անգամ խելակորույս նա դատարկեց։
Երբ վկանդեց արդեն գինին ուշքն ու միտքը չար կիկլոպի,
Ես, դիմելով իսկույն նրան, գորովալիր բարբառեցի.
«Քաջդ կիկլոպ, իմ փառավոր անվան մասին դու հարցորիր, որ իմանաս.
Հայտնում եմ այն, ահավասիկ, իսկ դու ընծան ինձ պարգևիր, հանց խոստացար։
Արդ, «Ոչոք» է իմ անունը։ Ինձ «Ոչոք» են միշտ հորջորջում
Իմ հայրն ու մայրն և իմ բոլոբ բարեկամները բազմաթիվ»։
Ասացի այդ։ Դաժանորեն նա ինձ նայեց և անողոք իր խոսքն ասաց.
«Ոչոք, ես քեզ ամենից ուշ պիտի լափեմ, ընկերներիդ մահից հետո.
Նախ կլափեմ այդ բոլորին, քեզ նվերն իմ այդ կլինի»։
370Ասաց այդպես ու տեղնուտեղն, օրորվելով ցած գլորվեց։
Պառկեց ապա՝ իր հաստագույն պարանոցը մի կողմ թեքած։
Ամենահաղթ քունը իսկույն զսպեց նրան, բայց, դեռ հարբած, փսխում էր նա
Եվ կոկորդից իր զգայռում մարդու մսի բեկորները գինեխառն։
Ես անհապաղ ձողն հանեցի, ծայրը կրկին կրակի մեջ խոր վառեցի,
Որ շիկանա այն հրավառ։ Ընկերներիս համոզեցի քաջահորդոր,
Որ մեկնումեկն ետ չկանգնի, չահաբեկվի գործն անելիս։
Իսկ երբ արդեն կրակի մեջ ձիթենի ձողն հրակիզվեց ու շիկացավ,
Թեպետ խոնավ էր այն սաստիկ, վառ կրակից ես ձողը այդ
Արագապես դուրս քաշեցի, ապա մոտիկ տարա նրան։ Իմ կողքին վես
380Կանգնած էին ընկերներս, և աստվածն էր խիզախություն ներշնչում մեզ։
Իսկույն նրանք պինդ բռնեցին ձիթենի ձողն ու վարսեցին սրված ծայրով
Աչքի մեջը ժանտ հրեշի։ Մինչ ես, ձողին ամուր հենված, պտտեցի
Եվ ճիշտ այնպես, ինչպես խառատն է ժիր ծակում նավափայտը իր գչիրով,
Երբ ներքևից օգնողներն են այդ գչիրը պիրկ փոկերով պտույտ տալիս,
Շարժվում է այն արագորեն՝ գերանի մեջ անդուլորեն պտտվելով,
Այդպես և մենք չար կիկլոպի մեծ աչքի մեջ պտտեցնում էինք արագ
Ձողն հրաշեկ։ Ցայտեց աչքից ջերմ արյունը և ոռոգեց քարայրն ամբողջ,
Բորբ կրակից խիստ խանձվեցին նրա հոնքերն, թարթիչները,
Բոցավառվեց խնձորն աչքի, ու պայթեցին մկանները՝ խիստ շչալով։
390Այնպես, ինչպես վարպետ դարբինն իր ուրագը կամ տապարը երկայն ու սուր
Վերցնում, նետում է ջրի մեջ, որպեսզի լավ կուփվեն դրանք,
Քանզի երկաթն ամրանում է ջրմխվելով, և շչում են սառը ջրում
Գործիքներն այդ, այլապես աչքն էր նրա շչում շուրջը ձողի։
Նա ահռելի և ուժգնորեն աղաղակեց, շուրջը ժայռերը թնդացին,
Եվ մենք այնտեղ, սարսափահար, փախանք իսկույն ու ցրվեցինք։
Կիկլոպն աչքից իր դուրս քաշեց կարող ձեոքով արյունոտված ձիթենի ձողն
Եվ կատաղած ու մոլեգին նետեց մի կողմ, ապա բարձր,
Ահեղագոչ գոռաց, կանչեց կիկլոպներին, որոնք այնտեղ
Ապրում էրն շրջակայքի բարձունքներում, անձավներում անտառախիտ։
400Լսելով այդ գոռգոռոցը՝ կիկլոպները ամեն կողմից, ելան, եկան
Եվ, կանգնելով քարայրի մոտ, հարցմունք արին՝ ինչո՞ւ է սա տանջվում այդպես.
«Ով Պոլիփեմ, ասա, արդյոք ի՞նչ աղետ է պատահել քեզ,
Որ այս գիշերն աստվածային մեզ կանչեցիր և մեր քունը խափանեցիր։
Գուցե մի ոմն մահկանացու քո խաշինքը հափշտակեց, քշեց տարավ
Եվ կամ գուցե մեկնումեկը կործանում է քեզ բռնաբար»։
Ու քարայրից այն խորափոր աղաղակեց Պոլիփեմը հզորազոր.
«Բարեկամնե՜ր, ինձ սպանում է Ոչոքը, խարդախությամբ, ոչ թե ուժով»։
Նրանք նրան բարբառեցին ի պատասխան, խոսքն ասացին այս թևավոր.
«Արդ, քանի որ մենակ ես դու և քեզ ոչ ոք չի չարչարում,
410Ուրեմն ապա Զևսից եկած տառապանքից քեզ ազատել չի կարելի.
Ուստի միայն պիտ աղոթես դու քո հորը, Պոսիդոնին իշխանազոր»։
Այդ ասացին ու հեռացան։ Մինչ սիրասուն սիրտն իմ խնդաց,
Քանզի նրանց այդպես խաբեց իմ անունը և նենգությունն իմ գերազանց։
Իսկ կիկլոպը, հեծեծանքով, ահեղ ցավից իր կարկամած,
Շուրջը ձեռքով իր շոշափեց, ապա մուտքի վիթխարի քարը գլորեց,
Եվ ինքն իսկույն նստեց այնտեղ, մուտքի առջե և տարածեց ձեռքերն իր հաղթ,
Որ գեթ բռնի մեկն ու մեկիս՝ խաշների հետ քարանձավից դուրս ելնելիս։
Այդպես նա ինձ, իր մտքի մեջ, համարում էր այդքան հիմար և միամիտ։
Մինչ ես խորունկ խորհում էի, ինչպե՞ս անել, ի՞նչ ելք գտնել,
420Որ ժանտ մահից փրկվենք և՛ ես և՛ ընկերներն իմ սիրելի։
Շատ շատ մտքեր և խորամանկ, նենգ միջոցներ ես հյուսեցի իմ գլխի մեջ.
Չէ՞ որ կյանքի խնդիր էր այդ, և ժանտ մահն էր մեր դեմ կանգնած։
Եվ արդ, այնժամ այս միտքը ինձ և իմ սրտին թվաց բարվոք ու լավագույն.
Այնտեղ կային բազում խոյեր՝ պերճ, ահագին ու պարարուն,
Որոնք ծածկված էին բրդով մուգ-շաոագույն, խիտ գեղմերով։
Դրանց միմյանց ես կապեցի՝ ամուր հյուսված դալար ու պինդ ընձյուղներով,
Որոնց վրա պառկում, քնում էր անօրեն գործ կատարող հրեշը այն։
Երեք-երեք ես կապեցի, մեջտեղինը իր հետ մի մարդ պիտի տաներ,
Իսկ մյուս երկուսն երկու կողմից պիտ գնային՝ ընկերներիս քողարկելով։
430Այդպես ահա ընկերներից ամեն մեկի պիտ տանեին երեք ոչխար։
Կար պերճ մի խոյ՝ եղած բոլոր ոչխարներից շատ ավելի մեծամարմին,
Եվ ես ահա փաթաթվեցի նրա մեջքին ու, մտնելով թավ փորի տակ,
Մեկնված էի՝ ձեռքերով պինդ բռնած նրա գեղմը փարթամ ու փառավոր։
Արդ, ես դրա փորին կպած, կախված էի համբերությամբ, տոկուն սրտով։
Այդպես այնժամ աստվածային Արշալույսին սպասեցինք մենք վշտահար։
Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Նա դուրս քշեց այրից դեպի արոտատեղ գեր այծերին ու խոյերին,
Մինչ Էգերը դեռ չկթված մայում Էին ախոռի մոտ՝
ԾԾերն իրենց կաթով լցված, տերը դրանց, ժանտ ցավերից իր տանջահար,
440Խոյերի մեջքն էր շոշափում, երբ որ դրանք քարայրից դուրս Էին վազում,
Իսկ այն մասին՝ ո՞վ է արդյոք այդ գեղմավոր պերճ խոյերի
Փորի տակին կապված-կախված, նա, հիմարն այդ, չէր մտածում։
Մինչ, ամենից վերջում դեպի դուռը վազեց իմ խոյը մեծ՝
Ծանրաբեռնվւսծ չքնաղ բրդով, նաև անձով իմ խորիմաց։
Նրա մեջքը շոշափելով՝ այս խոսքն ասաց Պպիփեմը քաջակորով.
«Խո՜յ, սիրելիդ, ինչո՞ւ այրից դուրս ես գալիս դու վերջինը.
Չէ՞ որ առաջ իմ այս բոլոր ոչխարներից դու ետ չէիր մնում երբեք։
Ամենից շուտ էիր գնում դու սիգաճեմ՝ ծաղկաբույր խոտն արածելու,
Ամենից շուտ և առաջինն էիր գալիս դու դեպ գետակը հորձանուտ,
450Արոտներից երեկոյան միշտ դու էիր շտապ գալիս դեպի քարայր,
Մինչդեռ հիմա գնում ես դու, հանց վերջինը։ Վշտահար ես գուցե արդեն,
Մտահոգված այժմ քո տիրոջ աչքի մասին, ինձ կուրացրեց դաժան մի մարդ
Ընկերներով իր չարագործ, աստ խելքահան ինձ արեցին նախ գինիով։
Ոչոքն էր այդ, որը, կարծեմ, չի խուսափի իր անողոք մահից հիմա։
Ա՜խ, եթե դու գեթ լինեիր ինձ համամիտ և խոսունակ
Եվ հայտնեիր ինձ բացահայտ, թե որտե՛ղ է իմ զայրույթից նա թաքնված,
Ուժգընորեն նրան գետնին կզարկեի, և ուղեղով նրա ցրված
Կծածկըվեր քարայրն ամբողջ, ու իմ սիրտը վշտակոտոր
Հանգիստ կառներ այս չարադավ դառնությունից, որ հասցրեց ինձ Ոչոքն ստոր»։
460Ասաց այդպես և դուրս թողեց հույժ նազելի նա իր խոյին։
Քարանձավից և լայն բակից փոքր-ինչ արդեն հեռանալով՝
Խոյից ես ինձ արձակեցի, ապա նաև արձակեցի ընկերներիս,
Եվ քշեցինք մենք շուտափույթ ոչխարները պարարտաճարպ
Եվ, մերթընդմերթ ետ նայելով, մենք վերջապես եկանք, հասանք մեր սև նավին։
Մեր սիրելի ընկերները ուրախությամբ հանդիպեցին այնտեղ մեզ,
Որ ժանտ մահից էինք փրկվել, իսկ մյուսների մահն ողբացին դառն արցունքով,
Բայց ես նրանց արգելեցի ջայլանք անել, աչքով արի ամեն մեկին,
Պատվիրեցի նավը լցնել բյուրաբազում խաշինքը պերճ ու նրբագեղմ
Եվ անհապաղ նավը ուղղել դեպ աղի ծովը մթագույն։
470Նրանք արագ վեր բարձրացան ու բազմեցին նստիքներին, թիերի մոտ,
Եվ, շարեշար այդպես նստած, կոկ թիերով ճեղքեցին ծովը փրփրալից։
Երբ, սահելով, այնքան անցանք, որքան կանչող ձայնն է հեռվից լսելի,
Ես, դիմելով այդ կիկլոպին ու ծաղրելով, խոսք ասացի.
«Տես դու, կիկլոպ, ոչ այնքան թույլ, անզոր, մարդու ընկերներին
Դու լափեցիր քո խորափոր քարայրի մեջ՝ լի բռնությամբ ամբարտավան,
Եվ արդ, հիմա արժանի ես այդ վիճակին դու չարաղետ,
Ո՜վ ոճրագործ, որ հյուրերին չվախեցար լափել տանդ՝ քո հարկի տակ,
Ուստի պատիժն է դա Զևսի և այլ անմահ աստվածների»։
Այդպես ահա ես ասացի։ Եվ կատաղեց նա իր սրտում էլ ավելի,
480Իսկույն պոկեց հսկա լեռան բարձր լանջից հսկա մի ժայռ,
Ապա հուժկու նետեց ուղիղ սևակտուց նավի առջև,
Եվ քիչ մնաց՝ ժայռը դիպչեր դաստապանին նավաղեկի։
Ժանտ անկումից հսկա ժայռի ալեկոծվեց ծովը ուժգին, ահագնակի։
Մինչ փրփրալի, հորդ ալիքը նավը քշեց դեպի ցամաք,
Քանզի հորձանքը մակընթաց ստիպում էր նետվել, շարժվել դեպի ափը։
Իսկույն երկար ձողը նավի ես ձեոքս առա և նավն ավից
Ետ մղեցի։ Գլխով արի ընկերներիս, պատվիրեցի հորդորելով՝
Թափով ուժ տալ թիակներին, որ փորձանքից այդ ազատվենք։
Եվ սկսեցին թիավարել լարվածությամբ կորովալի,
490Իսկ երբ արդեն ծովում անցանք մենք կրկնակի տարածություն,
Ես ցանկացա նորից դիմել չար կիկլոպին և խոսք ասել,
Մինչ սկսեցին ընկերներն իմ ինձ հորդորել ամեն կողմից.
«Ի՞նչ ես անում, ո՛վ խելազուրկ, ցանկանում ես, որ ժանտ հրեշն այդ գազազի՞։
Հսկա ժայռը ծով ձգելով՝ հենց հիմա մեր նավը նետեց դեպի ցամաք,
Եվ քիչ մնաց, ինչպես տեսանք, որ մենք այստեղ կործանվեինք մահով ահեղ։
Եթե նա այժմ նորից լսի որևէ խոսք, ձայն, աղաղակ,
Նա կարող է ծովը նետել էլ ավելի վիթխարի ժայռ և ջախջախել
Մեզ, մեր գլուխն և նավն ամբողջ, քանզի կարող է հասցընել հարվածը մեզ»։
Այդպես նրանք ինձ ասացին, բայց սիրտն իմ վես չհամոզվեց,
500Հոգիս հուզված էր հուզմունքով ցասումնալի, ուստի նորից ես գոռացի.
«Կիկլո՛պ, եթե մահկանացու մի մարդ մի օր հարցմունք անի,
Թե ո՞վ այդպես աչքից զրկեց, կուրացրեց քեզ խայտառակ,
Պատասխանիր, որ այդ արեց, աչքդ հանեց քաղաքավեր
Ոդիսևսը, Լաերտածինն, որն ապրում է շքեղ տան մեջ Իթակեում ապառաժուտ»։
Այդպես ահա ես ասացի, իսկ նա հեռվից, հառաչելով, պատասխանեց.
«Ավա՜ղ, ուրեմն կատարվեց գուշակությունը վաղեմի.
Մի օր այստեղ կար մի գուշակ, վայելչակազմ, քաջահասակ
Տոլեմոսը Եվրիմիդես՝ հմայության մեջ խորիմաց և անվանի.
Այստեղ էր նա, գուշակում էր կիկլոպներին և այստեղ էլ նա ծերացավ։
510Նա գուշակեց, հանց մարգարե, և ինձ ասաց, որ ամենն այդ կկատարվի։
Ասաց, որ ես Ոդիսևսի ձեռքով մի օր կկուրանամ։
Ես սպասում էի, սակայն, որ իսկապես պիտ հանդիպեմ մի քաջազնիվ,
Մի մեծազարմ հերոս մարդու, կարողությամբ իր՝ գերազոր։
Մինչդեռ աչքից այժմ ինձ զրկեց նվաստագույն, ողորմելի, չնչին մի մարդ,
Մի այլանդակ ու թույլ թզուկ, որ նախապես ինձ խելքահան արեց գինով։
Օ՜ն, դու հիմա գեթ այստեղ եկ, ո՛վ Ոդիսևս, քեզ պերճ պարգև կընծայեմ ես
Եվ կաղերսեմ նաև արքա մեծափառին, երկրասասան մեծ աստըծուն,
Որ տա հաջող քեզ վերադարձ, քանզի զավակն եմ ես նրա և իբրև հայր
Ինձանով է նա պարծենում, լոկ ինքը ինձ կբժշկի, թե ցանկանա,
520Եվ ո՛չ մի այլ անմահ աստված, ոչ էլ մի մարդ մահկանացու»։
Ասաց այդպես։ Իսկ ես նրան անդ ասացի ի պատասխան.
«Ա՜խ, եթե ես կարենայի կորզել քո կյանքն ու քո հոգին,
Եվ քեզ հղել տունն Հադեսի, ինչպես ոչ ոք և ոչ մի մարդ,
Այնժամ քեզ չէր բուժի նույնիսկ Պոսիդոնը երկրատատան»։
Այդպես նրան ես ասացի, մինչ նա իսկույն դիմեց արքա Պոսիդոնին
Եվ աղոթեց՝ կարկառելով ձեռքերը յուր դեպի երկինքը աստղազարդ.
«Ակա՜նջ դիր ինձ դու, Պոսիդոն, ո՜վ սևամազ դու երկրակալ։
Եթե ես ճիշտ քո զավակն եմ, եթե, իմ հայրը լինելով, դու իսկապես
Պարծենում ես, մի՛ թող, որ տուն վերադառնա Ոդիսևսը Լաերտածին,
530Որ տուն ունի, բնակվում է ապառաժուտ Իթակեում։
Սակայն եթե վիճակված է, որ պետք է նա վերադառնա
Իր երկիրը հայրենավանդ, ապարանքն իր բարձրակտուր, որպեսզի անդ
Տեսնի մարդկանց իր սիրելի, թող ետ դառնա ուշ, տառապած,
Օտար նավով, զրկված բոլոր ընկերներից, թող նա տանջվի և իր տան մեջ»։
Այդպես ասաց աղերսագին։ Սևամազը նրան լսեց,
Իսկ Պոլիփեմն ավելի մեծ ու վիթխարի մի ժայռ վերցրեց,
Ապա ուժգին թափահարեց՝ ահեղ կորովն իր լարելով
Եվ խիստ նետեց։ Ժայռը ընկավ սևակտուց նավի ետևն ու շատ մոտիկ.
Քիչ էր մնում, որ այն դիպչեր դաստապանին նավաղեկի,
540Եվ անկումից հսկա ժայռի ծովը սաստիկ ալեկոծվեց,
Նավն ալիքը առաջ նետեց, քշեց, տարավ դեպի ցամաք։
Այդպես եկանք, հասանք կղզին, ուր հավաքված էին նաև
Մեր մյուս նավերը գեղակերտ ու լայնանիստ, իսկ դրանց մոտ, ափին նստած,
Մեր ընկերներն, աչքը ճամփին, մեր գալստյանն էին տխուր դեռ սպասում։
Ափ հասնելով՝ նավը իսկույն մենք ավազում կառանեցինք,
Իսկ ինքներս, դուրս ելնելով, հուզվող ծովի ափը իջանք,
Ապա նավից մեր խորափոր դուրս բերեցինք չքնաղ խաշինքը կիկլոպի
Եվ այն մեր մեջ բաժանեցինք, ու անդ զրկված կամ թե խաբված ոչ ոք չեղավ։
Գեղասրունք ընկերներն իմ ինձ առանձին, իբրև պատիվ,
550Նվիրեցին չքնաղ մի խոյ, որին այնտեղ, ծովի ափին, ես զոհեցի
Կրոնուփ անմաս որդուն՝ ամպահալած և ամենուր իշխող Զևսին։
Զոհն անելով՝ թիկնամսերը այրեցի, բայց զենումը չընդունեց նա,
Այլ խորհում էր՝ ինչպես անել, որ կործանվեն իմ գեղակերտ
Ու լայնանիստ բոլոր նավերն և ընկերներըս սիրելի։
Այդպես ահա այդ օրն ամբողջ, մինչ մայրամուտը արևի,
Այնտեղ նստած՝ լափում Էինք մենք միսն առատ և ջինջ գինին քաղցր անուշիկ։
Երբ մայր մտավ արևն արդեն, և խավարը իջավ, գրկեց երկիրն համայն,
Անդ, աղմըկող և ալեկոծ ծովի ափին մենք քուն մտանք։
Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
560Ես վեր կացա ու շուտափույթ, հորդորանքով, ընկերներիս պատվիրեցի
Շուտ արձակել կառանները ու բարձրանալ նավի վրա։
Նրանք իսկույն վեր բարձրացան ու բազմեցին թիերի մոտ, նստիքներին,
Եվ շարեշար այդպես նստած՝ ժիր թիերով ճեղքում էին ծովը փրփրուն։
Այդպես անդուստ մենք հեռացանք։ Ուրախ էինք, որ փրկվեցինք մահից դաժան,
Բայց վշտահար էինք սրտով, որ սիրելի մեր ընկերները մահացան։

Երգ տասներորդ։ Էոլոսի, Լեստրիդոնների և Կիրկեի մասին

1Եվ մենք այդպես եկանք հասանք Էոլական կոչվող կղզին,
Որի վրա բնակվում էր հավերժ անմահ աստվածների մեծ սիրելին՝
Հիպպստեսյան Էոլոսը։ Շրջապատված էր այդ կղզին
Պղնձակերտ պարիսպներով, իսկ վերևից անմատչելի ժայռեր կային։
Տասներկու պերճ զավակ ուներ Էոլոսը. վեց կույս աղջիկ ու վեց տղա։
Հետո նա իր դստրիկներին ամուսնացրեց իր որդոց հետ,
Որոնք շքեղ ապարանքում սիրելի հոր և բարի մոր ապրում էին
Լիության մեջ ու բերկրալի։ Տունը լցված էր բյուրաբյուր պաշարներով.
Ուտեստների ճենճն անընդհատ տարածվում էր անդ ամենուր՝
10Լցնելով բակը լայնայլիր, և զգացվում էր օրնիբուն։
Գիշերները նրանք, իրենց հեզաբարո պերճ կանանց հետ,
Քնում էին քանդակածո մահիճներում, գորգերի մեջ։
Նրանց քաղաքը մենք եկանք, գեղեցկափայլ ապարանքը Էոլոսի։
Մի ողջ ամիս նա շատ սիրով մեզ ընդունեց։ Հարցնում էր միշտ նա Իլիոնի,
Արգիացոց գործի մասին, սև նավերի և աքեյանց դարձի մասին։
Ու մանրամասն ես պատմեցի անդ ամեն բան։ Վերջը նրան ես խնդրեցի
Ճանապարհել մեզ դեպի տուն, դեպ սիրելի մեր հայրենիք։
Նա չմերժեց, այլ պատրաստեց, սարքավորեց ուղևորումը անհապաղ։
Քերթեց կաշին նա իննամյա մի եզան ու տկճոր շինեց մի ահագին
20Եվ տվեց ինձ։ Տկճորի մեջ նա պարփակեց շունչն հողմերի մրրկահույզ,
Քանզի Զևսն էր հանձնել նրան իշխանազոր տնօրինումը հողմերի,
Որ իր կամքով, ում ցանկանա, նա բորբոքի կամ թե զսպի, սանձահարի։
Արծաթահյուս պիրկ լարերով տկճորը այդ նա պինդ կապեց նավի վրա,
Որ չփչի ոչ մի քամի կամ հողմի շունչ։ Հրամայեց նա Զեփյուռին,
Որ նա լինի մեզ ուղեկից և նպաստի ճանապարհին մեզ իր շնչով
Եվ տանի մեզ ու մեր նավերն։ Բայց դա չեղավ, քանզի մեզ այդ չէր վիճակված,
Ու մենք շուտով կործանվեցինք անխելքության հետևանքով։
Ուղիղ ինն օր, ինը գիշեր լող տվեցինք մենք անընդհատ։
Տասներորդ օրն արդեն հեռվից մեզ երևաց հայրենավանդ երկիրը մեր,
30Եվ մենք արդեն նշմարեցինք դաշտ ու արոտ և խարույկները բոցավառ։
Հանկարծ այդտեղ քունս տարավ, ես քնեցի, քանզի սաստիկ հոգնած էի.
Ճոպանաձիգ առագաստը շարժում էի միմիայն ես
Ու ոչ ոքի չէի զիջում աշխատանքն այդ, որ շուտ հասնենք մեր հայրենիքն։
Իսկ ընկերներս այդ միջոցին սկսեցին զրույց անել իրարու հետ.
Կարծում էին, թե ես ինձ հետ այժմ տանում եմ ոսկի, արծաթ բազմաբազում,
Որն ստացել եմ, հանց նվեր, քաջակորով Հիպպոտեսյան Էոլոսից։
Եվ ոմանք էլ իրարու մեջ այսպես էին խոսում այնտեղ.
«Զարմանալի մի բան է սա։ Եվ ինչպե՞ս են սրտանց սիրում և մեծարում
Այս հերոսին, երբ գալիս է սա մի քաղաք կամ մի երկիր։ Բյուրաբազում
40Գանձ և իրեր արժեքավոր ու պերճ ավար դեռ Տրոյայից է տուն տանում,
Իսկ մենք, տեսեք, թեպետ եղել ենք մասնակից այդ միևնույն արշավանքին,
Ահավասիկ տուն ենք գնում զուրկ ու դատարկ և ձեռնունայն.
Եվ տե՛ս, հիմա Էոլոսն է, հանց մեծարանք և սիրո տուրք,
Սրան տվել այսքանն ահա։ Եկեք, շուտով նայենք, տեսնենք՝
Որքա՞ն արդյոք ոսկի, արծաթ կա այս ուռած տկճորի մեջ»։
Այդպես էին նրանք խոսում։ Եվ չարագույժ առաջարկն այդ հաղթանակեց։
Ու բաց արին տիկը նրանք, որի միջից շուտ դուրս թռան հողմերը ժանտ,
Եվ բռընկվեց մրրիկն հուժկու։ Փոթորիկը քշեց նրանց,
Որոնք արդեն լալիս էին, դեպ լայն ծովը, հեռու երկրիg մեր հայրենի։
50Այնժամ քնից ես արթնացա և անբասիր իմ սրտի մեջ մտածեցի.
«Արդյոք նավից ծո՞վն ինձ նետեմ, որ ծովախեդդ լինեմ այնտեղ,
Թե՞ ամեն ինչ պիտ հանդուրժեմ, մնամ, ապրեմ ես մարդկանց մեջ»։
Եվ ցանկացա ես հանդուրժել իմ վիճակը։ Բայց և պառկած էի կրկին
Նավի վրա, վերուստ ծածկված։ Մինչ ետ քշեց մրրիկն ահեղ
Մեր նավերը նորից կղզին Էոլական։ Լալիս էին ընկերներս։
Նավից իսկույն ցամաք իջանք ու ջրի պաշար վերցրինք։
Արագընթաց նավերի մոտ ընկերներս ճաշ սարքեցին,
Իսկ երբ այդպես, ինչպես հարկն է, կերուխումով մենք հագեցանք,
Ես ընտրեցի երկու հոգի՝ մի քաջ ընկեր և մի բանբեր
60Ու շարժվեցինք դեպի շքեղ ապարանքը Էոլոսի։ Այնտեղ նրան
Շուտով գտա ես խնջույքում, զավակների ու կնոջ հետ։
Մենք ներս մտանք ու նստեցինք դռների մեջ, շեմքի առաջ։
Եվ զարմացան նրանք սրտանց, հարցմունք արին իսկույն ևեթ.
«ԻնչպԵ՞ս է որ դու ետ եկար, ո՞վ Ոդիսևս։ Ո՞ր չար աստվածն ստիպեց քեզ։
Մենք ճանապարհ քեզ դրեցինք խիստ հոգատար ու քաջալեր,
Որ տուն գնաս և հայրենիք կամ թե այնտեղ, ուր որ ինքդ, դու ցանկանաս»։
Այդպես նրանք ինձ ասացին։ Եվ վշտասիրտ ես ասացի ի պատասխան.
«Աղետի մեջ ինձ նետեցին ընկերներս, և բացի այդ՝ քունն ապաբախտ։
Արդ՝ օգնեցեք, սիրելիներ, քանզի կարող եք այդ անել»։
70Այդ ասելով՝ հույս ունեի սիրաշահել նրանց խոսքով գորովանքի։
Լուռ մնացին բոլորն այնժամ։ Հայրը միայն պատասխանեց ու խոսք ասաց.
«Կորի՜ր շուտով, որ մարդկանց մեջ մահկանացու զզվելի ես ու խայտառակ,
Չեմ հանդգնի ես ընդունել, ոչ էլ թեկուզ ճանապարհել մի ժանտ մարդու,
Որն, հիրավի, ատելի է գերերջանիկ աստվածներին։
Կորի՜ր շուտով, քանզի եկել ես դու այստեղ աստվածների ատելությամբ»։
Ասաց այդպես և ինձ տնից դուրս վռընդեց։ Հեկեկացի ես դառնադառն։
Մենք այնտեղից, սրտով տխուր ու խորտակված, լող տվեցինք դեպի առաջ։
Թիավարումն էր տանջալի, քանզի արդեն թուլացել էր մարդկանց ոգին.
Մեր մեդքից էր այդ ամենը։ Էլ հույս չկար վերադառնալ դեպ հայրենիք։
80Մենք շարունակ լող տվեցինք այդպես վեց օր և վեց գիշեր։
Յոթերորդ օրն հասանք քաղաքը Լամոսի՝ Տելեպիլոս,
Որ երկրում է լեստրիգոնյան։ Անդ հովիվն է, իր նախիրը տուն քշելիս,
Ողջույն տալիս մյուս հովիվին՝ նախիրն արդեն դուրս տանողին։
Քուն չիմացող մարդը այնտեղ կստանար միշտ երկու վճար, կրկնակի գին՝
Մեկը որպես սոսկ եզնարած, իսկ մյուսն իբրև ճերմակագեղմ խաշինք պահող,
Քանզի այնտեղ շատ մոտիկ են օրն ու գիշերն, որոնց ուղին է միացած։
Մենք, լող տալով, մտանք այնտեղ նավակայան մի փառաշուք,
Երկու կողմից շրջապատված էր անմատույց այն ժայռերով,
Որտեղ ծովում իրար հանդեպ ցցված երկու բարձրաբերձ լեռ
90Կազմում էին նեղ ծովածոց, և անցքն էր անդ նեղ և անձուկ։
Ընկերներս սևակտուց նավերն իրենց շուտ ներս տարան նավակայան
Եվ կապեցին անդ մերձընդմերձ։ Ծովածոցում այդ անմատույց
Չի պատահում երբեք հորձանքն ալիքների, ո՛չ աննշան, ո՛չ մեծագույն,
Այլ հանգիստ է ծովը այնտեղ՝ անդորր ու հարթ և շողշողուն։
Եվ միայն ես իմ նավը սև նավակայան, ներս չտարա, այլ կանգ առա
Նավատեղից դուրս, քիչ հեռու, և կառանները ժայռերին հեղուսեցի։
Ինքս ապա վեր բարձրացա լեռան գլուխն ապառաժուտ.
Մինչ այնտեղից չէր երևում աշխատանքը ոչ մարդկային, ոչ եզների,
Այլ միմիայն մենք ծուխ տեսանք, որը երկրից բարձրանում էր քուլա-քուլա։
100Ես հղեցի այն ժամանակ ընկերներիս, որ շուտ գնան և իմանան՝
Ի՞՛նչ մարդիկ են մահկանացու և համակեր ապրում այդտեղ։
Արդ, ընտրեցի ես երկու մաըդ, իսկ երրորդին ես կարգեցի որպես բանբեր,
Եվ գնացին նրանք իսկույն ճանապարհով հարթ, հավասար,
Որով սայլը բարձրակատար սեգ լեռներից փայտ է կրում դեպի քաղաք։
Նրանք այնտեղ, քաղաքից դուրս, հանդիպեցին ջրի եկած մի աղջկա.
Սա Անտիփատ լեստրիգոնի պերճ դստրիկն էր կորովալիր,
Նա եկել էր դեպ հոսանուտ, ջինջ աղբյուրը՝ Արտակիեն։
Այդ աղբյուրից էին միայն ջուրն անհրաժեշտ քաղաք տանում։
Նրանք, կույսին մոտենալով, հարցմունք արին և խոսեցին.
110«Ո՞վ է այստեղ թագավորը, ո՞վ է նրան հպատակվողն այս քաղաքում»։
Եվ ցույց տվեց կույսն անհապաղ բարձրաբերձ տունը հայրական։
Նրանք իսկույն, տուն մտնելով, թագավորի կնոջն հանկարծ այնտեղ տեսան՝
Քաջահասակ, ինչպես մի լեռ, սարսափեցին՝ տեսնելով այդ։
Իսկ տիկինը գնաց կանչեց Անտիփատին, քաջ ամուսնուն իր կաճառից,
Որը, ավա՜ղ, անդ իմ մարդկանց մատնեց մահվան դաժանորեն։
Նա նրանցից մեկին բոնեց ու կեր դարձրեց և տեղնուտեղը լափլփեց,
Իսկ մյուս երկուսը փախչելով դեպի նավերն արագ եկան։
Մինչ քաղաքում թնդաց այնժամ ճիչ-աղաղակ և մարտակոչ.
Ամեն կողմից հազարներով հավաքվեցին լեստրիգոնները վիթխարի,
120Որոնք նման չէին մարդկանց մահկանացու, այլ գիգանտներ էին ահեղ,
Եվ սկսեցին նրանք նետել հսկայական, մեծ֊մեծ ժայռեր։
Սև նավերի վրա թնդաց ճիչ-աղաղակն և ճարճատյունը չարագույժ
Անդ ջախջախվող մեր նավերի և կործանվող շատ-շատ մարդկանց։
Դիակները, ձկների պես հավաքելով, տարան իբրև սոսկալի կեր։
Այդպես ահա կոտորեցին ընկերներիս ծովածոցում այն խորախոր։
Այդ միջոցին դուրս քաշեցի ես սայրասուր թուրն իմ կողքից
Ու դրանով կտրատեցի կառանները կորակտուց իմ սև նավի
Եվ անհապաղ քաջահորդոր պատվիրեցի ընկերներիս՝
Թիերն արագ, հուժկու շարժել, որ խուսափենք կործանումից այդ ահավոր։
130Եվ նրանք էլ, դաժան մահից սարսափելով, հուժկու թիերը շարժեցին,
Ու սլացավ իմ նավն հաջող՝ հեռանալով վերուստ կախված ժանտ ժայռերից,
Մինչդեռ բոլոր մյուս նավերը այնտեղ կորան, խորտակվեցին,
Իսկ մենք արագ անցանք առաջ. ուրախ էինք, որ ժանտ մահից խուսափեցինք։
Տխուր էինք սրտով սակայն, որ զրկվեցինք ընկերներից մեր սիրելի։
Այդպես եկանք մենք այնտեղից և Էական կղզուն հասանք,
Ուր ապրում էր ահեղ Կիրկեն, աստվածուհին գեղագանգուր, որ մարդու պես
Խոսել գիտեր։ Սրա եղբայրն էր՝ Էետեսը նենգամիտ։
Վառ Հելիոսն էր այդ երկուսի ծնող հայրը, որը մարդկանց լույս է տալիս,
Մինչդեռ Նիմփա Պերսեն՝ ծնված Օվկիանոսից, մայրն էր նրանց։
140Եվ լուռ ու մունջ մենք մոտեցանք կղզու ափին ու նավը մեր
Կառանեցինք ծովածոցում, աստվածային կամքն էր տվել մեզ այդ բախտը։
Ափն իջնելով՝ այդտեղ պառկած մենք մնացինք երկու գիշեր ու երկու օր
Եվ մեր հոգին մաշում էինք խիստ խոնջանքով ու դառնությամբ։
Իսկ երբ երրորդ օրը բերեց Արշալույսը գեղագանգուր,
Հապճեպ ու ժիր ես վերցրրի նիզակը իմ և թուրը սուր
Եվ, թողնելով նավը այնտեղ, շուտ բարձրացա ժայռի վրա,
Որ գեթ տեսնեմ հետքը մարդու մշակույթի, գուցե լսեմ նաև ձայներ։
Կանգնած այդպես մի բարձրաբերձ ժայռի գլխին՝ ես նայեցի շուրջս, հեռուն.
Արդ, այնտեղից ծուխն երևաց, ծուխը երկրի, որ տարածվում էր Կիրկեի
150Տան չորս կողմը և կաղնավետ անտառի շուրջ։
Եվ ես այնտեղ ինքս իմ մեջ և իմ սրտում մտածեցի.
Քանի որ ես շառագույն ծուխն արդեն տեսա, պետք էր գնալ և իմանալ։
Ու խորհելով՝ ես առավել ինձ օգտավետ այս խորհուրդը համարեցի.
Նախ և առաջ ծովափ գնալ, դեպի նավը արագընթաց,
Ճաշ տալ այնտեղ ընկերներիս, հետո միայն հղել նրանց լուր բերելու։
Այն ժամանակ, երբ մոտեցա ես մեր նավին անդ կորակոր,
Ինչ-որ մեկը աստվածներից ինձ, նժդեհիս, խղճաց իսկույն
Եվ առաքեց, իբրև վիճակ, բարձրաեղջյուր մի եղջերու,
Որն այդ ժամին արոտներից անտառային շտապում էր դեպի ջուրը,
160Քանզի սաստիկ տոչորված էր վառ ու կիզիչ ճառագայթով արեգակի։
Ու ես նրան, երբ երևաց, հարվածեցի ուղիղ մեջքին։ Պղնձակուռ
Տեգ-նիզակը վարսվեց խորքը ողնաշարի ու դուրս թռավ։
Բառաչելով նա տապալվեց գետնի վրա, հոգին մարմնից իր հեռացավ։
Ոտքս սեղմած նրա կրծքին՝ դուրս քաշեցի տեգը վերքից
Եվ այն ապա ես թողեցի նորից այնտեղ, դիակի մոտ։
Ինքս դարձա, կտրատեցի դալար ճյուղեր ուռենու
Եվ հյուսեցի խիստ ամրապինդ, հաստ մի պարան մոտ երկու գազ
Ու դրանով ես կապեցի ոտքերն ահեղ այդ գազանի,
Ապա նրան ուսիս դրած՝ դեպի սև նավն ես ուղղվեցի։
170Մինչ քայլելիս՝ հենվում էի ես նիզակին, քանզի գազանը վայրենի
Ահագին էր և դժվար էր տանել նրան ուսիս վրա։
Իսկույն նրան նավի առաջ ես գցեցի, ապա խոսքով գորովալիր
Հորդորեցի ընկերներիս, ամեն մեկին առանձնակի.
«Բարեկամնե՜ր, վշտակիր ենք մենք թեպետ այժմ, բայց և այնպես տունն Հադեսի
Մենք տակավին իջնելու չենք, մինչև չգա օրհասը մեր։
Քանի դեռ կա նավի վրա կեր ու խմիչք, պետք չէ, որ մենք մեզ չարչարենք
Քաղցին իզուր հպատակված։ Ուստի եկեք ուտեստն հիշենք մենք անվհատ»։
Այդպես այնժամ ես ասացի։ Ինձ լսեցին նրանք իսկույն,
Հավերժագոչ ծովի ափին իրենց դեմքերը բացեցին, շատ զարմացած,
180Երբ եղջերուն հանկարծ տեսան, քանզի իրոք վիթխարի էր այդ գազանն։
Իսկ երբ արդեն աչքի առաջ նրան տեսան, լավ դիտեցին ու հագեցան,
Ձեռքերն հապճեպ լավ լվացին ու ճոխ ընթրիք պատրաստեցին։
Այդպես ահա ամբողջ օրն այդ, մինչ մայրամուտը արևի,
Այնտեղ նստած լափում էինք առատ միսը, այլև գինին քաղցրանուշիկ։
Երբ մայր մտավ արևն արդեն, և խավարը ծածկեց երկիրն,
Մենք պառկեցինք ալեկոծվող ծովի ափին ու քուն մտանք։
Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Իսկույն ժողով ես կանչեցի ընկերներիս և ասացի.
«Ականջ դրեք դուք իմ խոսքին, սիրելինե՜ր, թեպետ վիշտն է ձեզ մաշում այժմ.
190Մենք չգիտենք, բարեկամներ, ո՞րն է այստեղ արևելքը,
Կամ որտե՞ղ է արևմուտքը, ո՞ւր է գնում Արեգակը լույս տարածող,
Երբ երկնքից իջնում է ցած, դեպի երկիր, կամ ո՞րտեղից է ծագում նա։
Ուստի եկեք լավ մտածենք, գուցե և կա մի խելացի միջոց ու ելք։
Ես համոզված եմ, որ ելք կա։ Գլուխն ելա ապառաժոտ ես բարձունքի,
Կղզին տեսա, դրվագել էր անծայրածիր ծովը նրան, ինչպես պսակ,
Ինքն էլ ասես հարթավայր էր ծովերի մեջ։ Ես իմ աչքով տեսա նաև
Գալարվող ծուխը անտառի, մութ մացառի ետևն, այնտեղ»։
Այդ ասացի։ Բայց սիրելի սիրտն էր նրանց խիստ խորտակվում դաժան վշտից,
Երբ հիշեցին լեստրիգոնյան Անաիփատի գործն ահռելի
200Եվ բռնությունը կիկլոպի այն մարդակեր ու վայրենի։
Ուստի վարար արցունք էին նրանք թափում և բարձրաձայն լալիս էին,
Բայց արցունքից դառնակսկիծ ոչ մի օգուտ էլ չստացան։
Երկու խմբի բաժանեցի անդ ես բոլոր գեղասրունք ընկերներիս
Ու դրանցից ամեն մեկին ես կարգեցի մի գլխավոր։
Մեկին իշխողը ես դարձա, իսկ երկրորդին՝ Եվրիլոքը աստվածատես։
Ապա վիճակ մենք գցեցինք պղնձապատ կորդակի մեջ։
Վիճակն ընկավ մեծահոգի Եվրիլոքին, և նա իսկույն ճանապարհվեց.
Նրան ապա, լաց լինելով, հետևեցին ընկերները քսանեերկու։
Բայց նաև մեզ անդ թողեցին ջայլանքի մեջ ու դառնադառն արտասվելիս։
210Մինչ Կիրկեի պերճ ապարանքը վիմակերտ ու սրբատաշ նրանք գտան
Խոր ձորի մեջ, մի բաց տեղում, շուրջանակի հայտերևակ։
Դրա շուրջը շրջում էին հաղթ առյուծներն և լեռնային գայլերն հզոր,
Որոնց Կիրկեն կախարդել էր, հմայական դեղեր տալով։
Բայց հարձակվել մարդկանց վրա նրանք բնավ չգիտեին,
Այլ, մոտ գալով, երկայնաձիգ պոչերն էին թափահարում,
Ինչպես սովոր են շները իրենց տիրոջ, որ խնջույքից նոր է գալիս,
Փաղաքշել, քանզի բերում է նա նրանց համեղահամ նոր պատառներ։
Այդպես շրջում էին գայլերը ամրաճանկ և դրանց հետ՝
Առյուծները փաղաքշաբար։ Գազաններին այդ տեսնելով, մերոնք իսկույն
220Սարսափեցին ու կանգ առան գանգուրագեղ աստվածուհու մուտքի առաջ
Ու լսեցին, ինչպես ներսում երգ է երգում Կիրկեն ձայնով քաղցրահնչյուն՝
Կատարելով ձեռագործն իր նուրբ ու անեղծ և մեծագույն,
Ինչպիսին որ գործել գիտեն միայն անմահ դիցուհիներն։
Այնժամ նրանց իր խոսքն ասաց ու բարբառեց մարդկանց իշխան Պոլիտեսը,
Որը բոլոր ընկերներից ինձ առավել հաճելի էր և մտերիմ։
«Բարեկամներ, ահա ներսում, դազգահի մոտ, մի գերահրաշ,
Չքնաղ երգ է երգում մեկը, և շուրջն ահա երգն է թնդում սքանչելի.
Դիցուհի՞ է, թե լոկ մի, կին մահկանացու։ Եկեք կանչենք, ձայն տանք մի կերպ»։
Ասաց այդպես։ Ու բարձրագոչ ձայն տվեցին նրանք այնտեղ։
230Աստվածուհին իսկույն ևեթ բացեց դուռն իր շողշողենի,
Շուտ դուրս եկավ ու ներս կանչեց։ Հետևեցին նրանք բոլորն անգիտաբար։
Եվրիլոքը մնաց միայն, նա կասկածեց՝ մի գուցե դա չարադաժան
Մի դավանք է։ Մինչդեո նրանց նա ներս տարավ, բազմել տվեց բազմոցներին,
Առաջարկեց պանիր ու մեղր, գարե ալյուր, նաև գինի պրամնեական։
Բայց խմիչքին Կիրկեն խառնեց ինչ-որ մի դեղ դաժանագույն,
Որ մեկընդմիշտ նրանք իրենց տունն ու երկիրը մոռանան։
Կիրկեն տվեց, և նրանք էլ այն խմեցին։ Վերցրեց մտրակն իր մոգական
Ու հարվածեց, քշեց ապա, լցրեց նրանց իր խոզանոցն.
Այնտեղ նրանց գլուխը, ձայնն ու մազերը դարձան խոզի.
240Խոզեր էին նրանք տեսքով, խելքը սակայն, անխախտ մնաց, ինչպես առաջ։
Եվ փակվեցին այդպես նրանք լացուկոծով և դառնադառն արցունքի մեջ,
Կիրկեն գցեց նրանց համար, հանց ուտելիք, կաղին, գավարս ու շագանակ,
Որ խոզերն են ուտում հաճախ գետնաթավալ, հանց խոզի կեր։
Մինչ այնտեղից հապճեպ վազեց Եվրիլոքը դեպի սև նավն արագընթաց,
Որ հաղորդի ընկերների այդ անարժան թախտի մասին։
Նա ոչ մի խոսք չկարեցավ արտասանել, թեպետ ուզում էր չափազանց.
Վշտից ահեղ խորտակվում էր սիրտը նրա, տխուր աչքերն էին լցված
Դառն արցունքով, ամբողջովին ջայլանք էր նա ու հեծեծանք։
Իսկ երբ նրան խոր զարմանքով մենք բոլորս հարցմունք արինք,
250Այնժամ միայն նա մեզ պատմեց դաժան վիճակն իր սիրելի ընկերների.
«Մենք գնացինք խիտ անտառով, հանց ասացիր, ո՜վ փառավոր դու Ոդիսևս,
Եվ անդ գտանք պերճ ապարանքը վիմակերտ ու սրբատաշ,
Հովիտի մեջ, մի բաց տեղում, շուրջանակի հայտերևակ։
Մեկը այնտեղ, ձեռագործով իր զբաղված, երգ էր երգում քաղցրանուշիկ.
Դիցուհի էր կամ թե մի կին մահկանացու։ Ու կանչեցինք մենք բարձրաձայն,
Եվ դուրս եկավ նա շուտափույթ, բացեց դուռն իր շողշողենի
Ու ներս կանչեց։ Հետևեցին նրանք բոլորն անգիտաբար ու համերաշխ,
Եվ միմիայն ես մնացի՝ կասկածելով, որ մի գուցե դավանք է դա դաժանագույն։
Եվ արդ, նրանք անհետացան միանգամից բոլորեքյան.
260Ոչ ոք այլևս ետ չդարձավ, թեպետ երկար, այնտեղ նստած, սպասեցի»։
Ասաց այդպես։ Իսկույն թուրն իմ արծաթագամ ես կախեցի իմ ուսերին,
Թուրը խոշոր, պղնձակուռ։ Վերցրի նաև աղեղն ինձ հետ.
Ապա նրան պատվիրեցի, որ միևնույն ճանապարհով նա ինձ տանի,
Բայց նա բռնեց իմ ծնկները երկու ձեռքով աղերսալի,
Արտասվաթոր նա հեկեկաց ու խոսքն ասաց այս թևավոր.
«Ոչ, մի տար ինձ դու ակամա, ո՜վ դյուցազուն, այստեղ թող ինձ,
Քանզի գիտեմ՝ ոչ դու ինքդ ետ կդառնաս, ոչ էլ մեկին ընկերներից
Ետ կբերես, լավ կլինի, որ փախուստ տանք մենք այստեղից,
Գուցե այդպես կարողանանք մենք խուսափել ժանտ օրհասից»։
270Ասաց այդպես։ Սակայն նրան ի պատասխան ես ասացի.
«Այստեղ մնա, ո՜վ Եվրիլոք, ընկերներիդ հետ միասին
Կեր ու խմիր ծովի ափին, մեր սևաթույր կոր նավի մոտ,
Իսկ ես անշուշտ պիտի գնամ, անհրաժեշտ է դա ինձ համար»։
Այդպես ահա ես ասացի ու հեռացա ծովի ափից ու մեր նավից։
Երբ ես անցա սուրբ հովիտը ու դժվարին ճանապարհով
Հասնում էի արդեն ես այն ապարանքին կախարդուհի վեհ Կիրկեի,
Անդ իմ առաջ հանկարծակի կանգնեց Հերմեսն ոսկեմական՝
Նմանվելով մի նորատի, երիտասարդ, առույգ մարդու՝
Մորուքը դեռ նոր-աղվամազ, կերպարանքը՝ հույժ հաճելի։
280Եվ նա իսկույն ձեռքս բռնեց, անվամբ կոչեց և այս ասաց.
«Ո՞ւր ես այդպես, դժբախտ, մենակ լեռների մեջ դու թափառում,
Երբ անծանոթ ես այս վայրին։ Մինչդեռ ահա, ընկերներդ Կիրկեի մոտ
Նեղվում են անդ խոզանոցում, որպես խոզեր ու փակված են շենքում ամուր։
Միգուցե դու եկար այստեղ, որ ազատե՞ս նրանց հիմա.
Կարծեմ, և դո՛ւ ետ չես դաոնա, այլ նրանց պես ու նրանց հետ անդ կմնաս։
Բայց եկ, ես քեզ կօգնեմ սրտանց և կփրկեմ այդ փորձանքից։
Վերցրու ահա և ունեցիր քեզ հետ դեղն այս, իբրև միջոց գերահրաշ,
Եվ Կիրկեի տունը գնա. դա քո գլխից կվանի ժանտ մահ ու օրհաս։
Լսիր, պատմեմ քեզ Կիրկեի միտումները նենգապատիր.
290Կպատրաստի նա քեզ խմիչք և կխառնի ըմպելիքին նա դեղաբույս,
Բայց չի կարող նույնիսկ այդպես կախարդել քեզ. թույլ չի տա այդ
Գերազոր դեղն, որ տալիս եմ։ Արդ, պատմեմ քեզ ես ամեն բան.
Երբ որ Կիրկեն քեզ հարվածի երկար ցուպով իր մոգական,
Շուտ դուրս քաշիր իր պատյանից քո սուր թուրը և հարձակվիր
Դու Կիրկեի վրա իսկույն, որ իբրև թե ցանկանամ ես սպանել նրան,
Իսկ նա սաստիկ կսարսափի, կառաջարկի քեզ միասին մտնել մահիճ։
Բայց պահանջիր, որ նա երդվի մեծ երդումով երջանկափառ աստվածների,
Որ քո դեմ նա չի ունենա ոչ մի միտում կործանարար ու չարաղետ
Եվ որ նա քեզ, երբ մերկանաս, չի զրկելու զորությունից քո առնական»։
300Այդպես ասաց Արգոսասպանն և ինձ հանձնեց դեղաբույսը,
Որը գետնից քաղեց իսկույն, ապա մեկնեց նա ինձ դրա հատկությունը։
Ծաղիկ էր դա, արմատը սև, ինքն սպիտակ, կաթի նման,
Աստվածները անվանում են դրան մոլոշ։ Մահկանացու մարդկանց համար
Վտանգավոր է քաղել դա, մինչ ամեն ինչ մատչելի է աստվածներին։
Հերմեսն ապա անտառախիտ կղզին անցավ և հեռացավ
Դեպ Օլիմպոս բազմաբլուր։ Իսկ ես իսկույն անցա, եկա Կիրկեի տուն։
Սակայն սիրտս, ճանապարհը այդ անցնելիս, հուզվում էր խիստ։
Կանգ առա ես մուտքի դիմաց գեղագանգուր աստվածուհու։
Այդպես կանգնած, ես կանչեցի։ Ձայնս լսեց անդ դիցուհին
310Եվ բաց արեց նա փութապես դռները իր շողշողենի
Ու ներս կանչեց, և ես նրան հետևեցի, վշտահակ էր սիրտս սակայն։
Ինձ ներս տարավ, բազմել տվեց նա բազմոցին արծաթափայլ,
Գեղապաճույճ, ճարտարագործ, ոտքերիս տակ կար աթոռակ։
Սարքեց ապա նա ըմպելիքն, որ ես խմեմ ոսկի թասով գեղեցկազարդ։
Ինձ խաբելու չար միտումով՝ նա դեղաբույսը խմիչքին խառնեց իսկույն
Եվ այդպես ինձ առաջարկեց։ Ես խմեցի, բայց չդյութեց ինձ դա բնավ։
Այնժամ դյութիչ իր մականով ինձ հարվածեց ու խոսք ասաց.
«Հիմա գնա դու խոզանոց, ուր պառկած են ընկերներդ»։
Ասաց այդպես։ Ես, սուր թուրս իր պատյանից դուրս քաշելով, հարձակվեցի
320Անդ Կիրկեի վրա հուժկու, իբր ուզում էի սպանել։
Ճչաց իսկույն նա մեծաձայն, թեքվեց մի կողմ, ապա բռնեց նա իմ ծնկներն
Եվ, լացախեղդ հառաչելով, այս խոսքն ասաց իր թևավոր.
«Ի՞նչ մարդ ես դու, և որտե՞ղ են քո քաղաքը և ծնողներն։
Զարմացած եմ. դու խմեցիր դեղաբույսն իմ, բայց չդյութեց բնավ այն քեզ։
Այս կախարդիչ դեղի ուժին չի դիմացել դեռ ոչ մի մարդ,
Ով խմել է, կամ ում բերանն որևէ կերպ անցել է դա։
Ուրեմն, անես դու կրծքիդ տակ սիրտ քաջազոր և անհողդողդ, ինչպես երկաթ.
Գուցե նույնիսկ բազմահմուտ Ոդիսևսն ես, որի մասին
Հաճախակի պատմել է միշտ ոսկեմականն Արգոսասպան,
330Որ, Տրոյայից ետ դառնալով, պիտ անշուշտ գա նավով արագ ու սևաթույր,
Ուստի շուտով պատյանիդ մեջ դիր թուրը սուր, որ հետո մենք
Մեկ մահիճում, տռփանքի մեջ այստեղ պառկենք և, անկողնում
Սիրով իրար հետ միացած, առմիշտ միմյանց վստահ լինենք»։
Ասաց այդպես, իսկ ես նրան այս ասացի ի պատասխան.
«Ինչպե՞ս ես դու, Կիրկե, հիմա պատվիրում ինձ, որ սիրալիր լինեմ քեզ հետ,
Երբ դու այստեղ, ապարանքում, խոզ ես դարձրել ընկերներիս
Ու ինձ էլ այժմ չար միտումով ցանկանում ես պահել այստեղ
Եվ կանչում ես, որ մտնեմ այժմ քո ննջարանն ու մի մահճում պսակեմ քեզ հետ,
Որ կորովն իմ, երբ հագուստս հիմա հանեմ, դու թուլացնես, ոչնչացնես։
340Ոչ, ես բնավ չեմ ցանկանա քո մահիճում պառկել այստեղ,
Մինչև որ դու չկամենաս երդվել հիմա մեծ երդումով,
Որ դու բնավ, ո՜վ դիցուհիդ, չես հորինի իմ դեմ փորձանք կամ այլ աղետ»։
Այդպես այնտեղ ես ասացի։ Եվ նա, ինչպես պահանջեցի, երդվեց իսկույն։
Երբ որ Կիրկեն երդվեց այդպես և ավարտեց երդումը այդ,
Ես պառկեցի իսկույն նրա գեղապաճույճ մահիճի մեջ։
Մինչ աշխատում էին այնտեղ չորս հոգատար, ժիր ծառաներ,
Նրանք էին ապարանքում ամբողջ գործը միշտ կատարում.
Ծնվել, ծագել էին դրանք աղբյուրներից և ծառախիտ
Պուրակներից կամ ծովավեժ ու հորդահոս սուրբ գետերից։
350Արդ, դրանցից մեկը այնտեղ բազմոցների վրա փռեց պերճ գործվածքներ,
Ապա վերուստ ծածկեց գորգեր ծիրանագույն և նրբագեղ,
Իսկ երկրորդը բազմոցների դեմը դրեց արծաթակերտ կոկ սեղաններ,
Որոնց վրա բերեց, շարեց նա զամբյուղներ գեղեցկազարդ,
Մինչ երրորդը արծաթաշեն խառնարանում խառնեց գինին քաղցր անուշիկ
Ու մեղրահամ, ապա շարեց ամենուրեք նա ոսկեկուռ շատ բաժակներ։
Իսկ չորրորդը ջուր էր կրում, այլև կրակ վառում այնտեղ՝
Եռոտանու տակ մեծագույն։ Տաքանում էր ջուրն այդ արագ։
Երբ որ ապա ջուրը եռաց պղնձի մեջ շողշողԵնի,
Ինձ լոգարան մտցրեց Կիրկեն ու մեծագույն եռոտանուց
360Նա ջուր լցրեց և լողացրեց։ Լավ ոռոգեց նա իմ գլուխն և ուսերը.
Եվ ազատեց խոր խոնջանքից իմ մարմինն ու անդամներս։
Եվ երբ այդպես ես լողացա, մարմինըս նա օծեց յուղով պարարտածոր,
Ապա հագցրեց գեղեցկափայլ մի նուրբ բաճկոն և պատմուճան։
Այնուհետև ինձ ներս տարավ ու բազմեցրեց նա բազմոցին արծաթեղեն.
Գեղապաճույճ, ճարտարագործ, ոտներիս տակ՝ աթոռակ կար։
Իսկույն ծառան ջուրը բերեց մի ամանով ոսկենկար ու գեղեցիկ,
Լցրեց ապա, որ լվացվեմ արծաթակերտ մեծ կոնքի մեջ։
Դեմս դրեց կոկ սեղանը։ Մառանապետ կինն հարգելի հացը բերեց,
Առաջարկեց համեղահամ ու բազմառատ շատ տեսակի ուտելեղեն,
370Ինչ որ ուներ, իբրև պաշար։ Ապա Կիրկեն հրավիրեց, որ վայելեմ։
Բայց ամենն այդ սրտահաճո, ինծ չթվաց, նստած էի ես վշտացած,
Մի այլ բան կար իմ մտքի մեջ, ժանտ մի աղետ էր իմ հոգին նախատեսնում։
Ուստի Կիրկեն, երբ նա տեսավ, որ նստած եմ ես տխրամած
Եվ ուտեստին ձեռք չեմ տալիս, որ ինձ խորունկ վիշտն է մաշում,
Շուտ մոտեցավ, մոտս կանգնեց և խոսքն ասաց այս թևավոր,
«Ինչո՞ւ այդպես, ո՜վ Ոդիսևս, դու նստած ես սեղանի շուրջն համրի նման,
Մտածում ես սրտակոտոր, ձեռք չես տալիս դու ուտեստին ու խմիչքին։
Գուցե մի այլ նենգություն ես տեսնում այստեղ դու իմ կողմից.
Երկյուղդ թո՛ղ, քանզի արդեն ես երդվեցի երդումով մեծ ու ահավոր»։
380Ասաց այդպես։ Բայց ես նրան առարկեցի ի պատասխան.
«Ո՜հ դու Կիրկե, կա՞ հողածին քաջազնիվ մարդ, որ կարենա
Կերուխումով հրճվել սրտանց, նախքան մի կերպ նա չփրկի
Իր սիրելի ընկերներին կամ չտեսնի նրանց աչքով իր նախապես։
Եթե անկեղծ ցանկանում ես, որ ես այստեղ ուտեմ, խմեմ հոգեզվարճ,
Բաց թող իսկույն իմ սիրելի ընկերներին, որ ես աչքով տեսնեմ նրանց»։
Այդպես այնժամ ես ասացի։ Շուտ դուրս վազեց Կիրկեն տնից՝
Ձեռքին մականն իր մոգական և բաց արեց խոզանոցի դուռը ամուր
Ու բաց թողեց նրանց, որոնք նման էին իննամյա որձ խոճկորների։
Նրանք իսկույն նրա առջևը կանգնեցին, և նա, նրանց շուրջն անցնելով,
390Անդ առանձին ամեն մեկին քսեց իր նոր դեղն հակաթույն։
Նրանց մարմնից թափվեց իսկույն, ցրիվ եկավ ձաղկամազն այն,
Որով նրանք ծածկվել էին ժանտ Կիրկեի դեղաբույսը խմելուց ետ։
Ու մսւրդ դարձան նրանք բոլորն հանկարծակի, բայց ավելի երիտասարդ,
Քանց թե առաջ, շատ ավելի բարձրահասակ ու գեղեցիկ։
Եվ ինձ իսկույն ճանաչելով՝ ջերմ սեղմեցին ձեռքերը իմ,
Բայց սկսեցին բոլորն հանկարծ լալ ու ջայլել սրտակեղեք,
Եվ ամբողջ տունն հեծեծանքից թնդաց այդպես։ Խղճահարվեց աստվածուհին.
Ինձ մոտեցավ պերճ դիցուհին, մոտս կանգնեց և խոսք ասաց.
«Դյուցազունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
400Գնա հիմա. դու դեպի նավդ ճեպընթաց, դեպի ափը ճերմակ ծովի.
Նավը ծովից նախ և առաջ դուրս քաշեցեք դեպի ցամաք
Եվ պահեցեք անձավի մեջ սարքավորումն ու գույքն ամբողջ։
Ապա իսկույն վերադարձիր և հետդ բեր ընկերներին քո սիրելի»։
Ասաց այդպես, և լսեցի ես իմ սրտով քաջախիզախ
Ու շարժվեցի արագապես դեպի ծովափ, դեպի նավն իմ արագընթաց։
Այնտեղ գտա իմ նավի մոտ ընկերներիս սիրատենչիկ,
Որոնք թշվառ լալիս էին ու ջերմաջերմ արցունք թափում։
Այնպես, ինչպես պերճ հորթուկներն են գյուղի մեջ խիտ-խմբովի առաջ գալիս
Մայր կովերին, որ արոտում լավ հագեցած գոմն են գալիս,
410Մինչ հորթերը բառաչաձայն թոչկոտում են մայրերի շուրջ,
Եվ գոմն անգամ էլ չի կարող զսպես նրանց այդ բերկրանքից,
Այդպես սրանք, երբ ինձ աչքով այնտեղ տեսան, հեծեծալով
Դեպ ինձ իսկույն վազ տվեցին այնքան ուրախ և այնքան ջերմ,
Որ կարծես թե վերադարձան քաղցր հայրենիք և սուրբ քաղաքն,
Ապառաժոտ Իթակեն, ուր մի ժամանակ ծնվել, սնվել էին, նրանք։
Եվ ինձ դարձան արտասվալի ու սրտահույզ և թևավոր խոսքն ասացին.
«Ո՜հ, մենք այնքան ուրախացանք քո սրտայի վերադարձով, ո՜վ դյուցազուն,
Որ կարծես թե արդեն հասանք մենք Իթակե, երկիրը մեր հայրենավանդ։
Սակայն ասա, ինչպե՞ս արդյոք մեր ընկերներն այնտեղ կորան»։
420Այդպես նրանք անդ խոսեցին, իսկ ես նրանց ուրախասիրտ այս ասացի.
«Նախ դո՛ւրս քաշենք, ծովից հանենք դեպի ցամաք նավը արագ,
Սարքավորումն ու գույքն ամբողջ տանենք, պահենք քարայրի մեջ,
Իսկ դուք, բոլորդ, այժմ անհապաղ, ինձ հետևեք, որ մենք իսկույն և միասին
Գնանք հիմա սուրբ ապարանքը Կիրկեի։ Անդ կտեսնեք դուք մեր բոլոր
Ընկերներին, որոնք ուտում և խմում են՝ ամեն բանով ապահովված».
Այդպես նրանց ես ասացի, և հնազանդ նրանք բոլորն ինձ լսեցին,
Ու միմիայն Եվրիլոքը փորձեց նրանց բաց չթողնել ու խանգարել,
Ուստի դիմեց ընկերներին և խոսքն ասաց այս թևավոր.
«Ի՞նչ եք անում, խելագա՞ր եք, նո՞ր աղետ է ձեզ հարկավոր,
430Որ Կիրկեի տունն եք ուզում հիմա գնալ փափագատենչ։
Այդ էր պակաս, որ բոլորիս դարձնի նա խոզ, առյուծ ու գայլ,
Որ անդ նրա ապարանքին մենք ակամա պահակ դառնանք ու պահապան,
Ինչպես կիկլոպն այդ կատարեց՝ փակելով մեր ընկերներին իր բակի մեջ,
Թեպետ նրանց առաջնորդն էր քաջ Ոդիսևսը փառավոր,
Նրա անմիտ հանդգնության պատճառով մեր ընկերները իզուր կորան»։
Այդպես խոսեց։ Իսկ ես իմ մեջ և իմ սրտում խորհում էի երկմտանքով.
Դուրս չքաշե՞լ արդյոք ուսիս կախած սուրը և չը կտրե՞լ
Տեղնուտեղը նրա գլուխն ու ապա այն զարկել գետնին,
Թեպետ նա ինձ ազգական էր և չափազանց մոտիկ մի մարդ։
440Բայց զսպեցին ընկերներս ամեն կողմից՝ գորովալիր խոսք ասելով.
«Դյուցասնունդ, ո՜վ Ոդիսևս, մենք կստիպենք, եթե միայն դու պատվիրես,
Որ նա մնա այստեղ հիմա և պահպանի սև նավը մեր,
Իսկ դու, քաջդ, առաջնորդիր մեզ այժմ դեպի Կիրկեի տունն ամրակառույց»։
Այդպես նրանք բարբառեցին, և մենք ծովից ու մեր նավից բարձրացանք վեր,
Սակայն և նա, Եվրիլոքը, էլ չմնաց սև նավի մոտ մեր լայնափոր,
Այլ հետևեց իսկույն նա մեզ, քանզի սաստիկ վախենում էր իմ զայրույթից։
Մինչդեռ մեր մյուս ընկերներին Կիրկեն իր տանը, հարկի տակ,
Խիստ հոգատար՝ լավ լողացրեց, օծեց նրանց մաքուր յուղով,
Հագցրեց ապա մի-մի բաճկոն և բրդեղեն նոտբ պատմուճան։
450Նրանց գտանք մենք Կիրկեի պերճ դահլիճում, փարթամաճոխ խնջույքի մեջ,
Եվ երբ բոլորն հանդիպեցին և դեմառդեմ իրար տեսան,
Հեծեծագին, խիստ լաց եղան, և տունն ամբողջ հուժկու թնդաց ու որոտաց։
Այնժամ կանգնեց ինձ առընթեր և խոսք ասաց աստվածուհին գերապայծառ.
«Դյուցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Դուք վերջ տվեք լացուկոծին և ջայլանքին սրտակոտոր։
Ես լավ գիտեմ, ինչեր եք դուք կրել ծովում այն ձկնառատ,
Կամ որքա՛ն են ձեզ վնասել ցամաքներում մարդիկ դաժան ու թշնամի,
Բայց համեցեք պերճ վայելքի և հրճվեցեք կերուխումով այս սրտագին,
Որ ձեր սրտում, ձեր կրծքի տակ, նորից թնդա նույն կորովը և նույն ոգին,
460Որով դուք շատ հարուստ էիք այն ժամանակ, երբ թողեցիք ձեր հայրենիքն,
Ձեր Իթակեն ապառաժուտ։ Բայց վհատված եք դուք հիմա և վշտահար՝
Միշտ հիշելով թափառումները ժանտալի։ Մինչ ձեր հոգին խինդ ու հրճվանք
Դեռ չի զգում ամենևին, քանզի անչափ շատ եք քաշել դուք տառապանք»։
Ասաց այդպես։ Մենք լսեցինք՝ հնազանդված քաջախիզախ մեր սրտերին։
Եվ մի ամբո՜ղջ տարի այդպես մենք մնացինք այդ կղզու մեջ,
Լափում էինք բազմառատ միսն և մեղրահամ անուշ գինին։
Երբ լրացավ տարին ամբողջ, պտույտ եկավ ժամանակը,
Ամիսները անհետացան, երկարատև օրերն անգամ եկան-անցան,
Այդ ժամանակ ինձ կանչեցին սիրանվեր իմ ընկերներն ու ասացին.
470«Թշվառագո՜ւյն, հիշիր գեթ այժմ երկիրր քո հայրենավանդ,
Եթե, իրավ, կամքն է հաստատ աստվածների, որ դու փրկվես
Ու ետ դառնաս քո հայրենիքն ու քո տունը բարձրակտուր»։
Այդպես նրանք ինձ ասացին։ Լսեց այդ խոսքն իմ քաջարի, վսեմ հոգին,
Ու մենք նորից ամբողջ այդ օրն, մինչ մայրամուտը արևի,
Անդ լափեցինք բազմառատ միսն և մեղրահամ անուշ գինին։
Սակայն երբ որ այնտեղ արևը մայր մտավ ու խավարը տիրեց երկրին,
Ընկերներս քուն մտնելու պառկեցին անդ ապարանքում ստվերախիտ։
Ես էլ այնժամ վեհ Կիրկեի գեղեցկագույն անկողինը մտա իսկույն,
Ապա, նրա ծնկներն ընկած, աղերսեցի։ Լսեց խնդիրս դիցուհին։
480Արդ, դիմելով այնտեղ նրան, այս թևավոր խոսքն ասացի.
«Գեթ այժմ, Կիւրկե, դու կատարիր այն խոստումը, որ տվել ես անկեղծորեն.
Ճանապարհի՛ր ինձ դեպի տուն, սիրտս արդեն այդ փափագում է չափազանց,
Հայրենիքն են ուզում և մյուս ընկերներս, որոնք հաճախ սիրտն իմ սիրած
Խորտակում են տրտնջալով, երբ հեռանամ ես դու մեզնից ամեն անգամ»։
Եվ նույնհետայն պատասխանեց և խոսք ասաց աստվածային պերճ դիցուհին.
«Դյուցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Այլևս դուք մի մնացեք ապարանքում իմ ակամա,
Սակայն պետք է, որ նախապես դուք անցնեք մի այլ ճանապարհ.
Պետք է իջնեք տունն Հադեսի և ահավոր Պերսեփոնի,
490Որպեսզի դու հարցմունք անես այնտեղ հոգուն կույր, իմաստուն
Թեբեբնակ Տիրեսիասի, որի միտքը պահպանված է դեռ անվնաս.
Պերսեփոնեն միայն նրան մահից հետո թողեց ուժը գիտակցության,
Իսկ մյուսների հոգիները սուրում են ու շրջում այնտեղ որպես ստվեր»։
Ասաց այդպես, և սիրելի սիրտս արդեն խորտակվում էր իմ կրծքի տակ.
Ու դառնադառն ես լաց եղա՝ պառկած այնտեղ, մահիճի մեջ, և իմ հոգին
Չէր ցանկանում այլևս ապրել և արևի լույսը տեսնել։
Անկողնու մեջ դեռ շատ երկար շուռ-մուռ եկա ես լալագին, իսկ երբ արդեն
Լացուկոծով ես հագեցա, դարձա նրան և ասացի ի պաւոասխան,
«Բայց ո՞վ պետք է, ասա, Կիրկե, առաջնորդի մեզ այդպիսի ճանապարհով.
500Չէ՞ որ ոչ ոք իր սև նավով դեռ չի հասել տունն Հադեսի»։
Այդ ասացի, և ինձ իսկույն պատասխանեց աստվածային պերճ դիցուհին.
«Դյուցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Զուր ես այդպես մտահոգված, թե ո՞վ արդյոք պետք է նավը առաջնորդ
Կայմը միայն դու կանգնեցրու և տարածիր առագաստը քո սպիտակ,
Ապա ինքդ հանգիստ նստիր, և կը քշի շունչը միայն Բորեասի։
Երբ որ անցնես, նավըդ նստած, տարածությունն Օվկիանոսի,
Անդ կտեսնես ծովի եզրին մի հարթավայր. Պերսեփոնի անտառն է դա,
Ու աճում են կաղամախներ բարձրակատար և ուռենիք միշտ պտղազերծ։
Նավդ այնտեղ, խորահորձանք Օվկիանոսում դու կառանիր,
510Ինքդ ապա շարժվիր, գնա Հադեսի տունը մթամած։
Այնտեղ է, որ Աքերոնի մեջ են թափվում Պիրիփլեգեթոնն ու Կոկիտոսն,
Որն Ստիքսի հորդ ջրերի գետաբազուկն է անդ միայն,
Միացնողը միշտ մոլեգնող երկու գետի, անդ կա նաև մի լեռնաժայռ։
Ահա այնտեղ փոքր-ինչ թեքվիր, ինչպես ես եմ պատվիրում քեզ, ով քաջազուն,
Ու փոս փորիր դու՝ խորությամբ և լայնությամբ արմունկի չափ։
Այդ փոսի շուրջ մեռյալներին պիտ կատարես դու մի հեղում.
Նախ և առաջ մեղրաջրով, այնուհետև մաքուր գինով քաղցրանուշիկ,
Երրորդ անգամ միայն ջրով։ Վերուստ ցանիր դու գարեղեն ճերմակ ալյուր
Ու ծնկաչոք ջերմ աղոթիր դու անմարմին մեռյալների գլուխներին
520Եվ խոստացիր, որ Իթակե հասնելուն պես քո շատ գանձեր
Խարույկի մեջ պիտի նետես և պիտ զոհես ամենալավ կովը ստերջ,
Որ հատկապես Տիրեսիասին զոհ կբերես մի այնպիսի խոյ թխագույն,
Որն հիրավի խաշինքի մեջ ամենալավը կլինի։
Երբ գերափառ մեռյալների խմբակներին այդ ուխտն անես դու սրտաբուխ
Եվ աղոթես, այնժամ զենիր թխագույն խոյ և էգ ոչխար մի սևաթույր.
Գլուխները պիտի ուղղես դեպ Էրեբոս, ինքդ, սակայն, մի կողմ կանգնիր,
Դեմքով դեպի գետի հոսքը։ Այնժամ իսկույն բյուր-բյուրավոր
Մեռյալների հոգիները կհավաքվեն այնտեղ քո շուրջ։
Ընկերներիդ իսկույն ևեթ խրախուսիր ու պատվիրիր՝
530Քերթել, այրել այն ոչխարներն, որոնք արդեն խողխողված են պղինձ սրով
Եվ ընկած են արդեն այնտեղ գետնաթավալ, իբրև զոհեր
Կորովագույն, ժանտ Հադեսին ու ահարկու Պերսեփոնին։
Իսկ դու ինքդ այնժամ իսկույն թուրը քաշիր քո երկսայրի,
Կանգնիր այնտեղ և թույլ մի տուր, որ անմարմին մեռյալների գլուխները
Գան, մուտենան անդ, արյունին, մինչև որ դու հարցմունք անես Տիրեսիասին։
Քեզ նույնհետայն կմոտենա ազգերի տեր գուշակն հզոր,
Նա անհապաղ կպատմի քեզ քո ողջ ուղին, երկարությունը քո ճամփի,
Քո վերադարձն և այն՝ ինչպես դու ձկնառատ ծովի միջով պիտի անցնես»։
Ասաց այդպես։ Ծագեց այնժամ Արշալույսը ոսկեգահ։
540Նա ինձ հագցրեց մի պատմուճան և մի թիկնոց շքեղագեղ,
Ապա ինքը՝ աստվածուհին, ծածկոցն հագավ ձյունաշողիկ,
Գեղեցկափայլ ու նրբահյուս։ Կապեց մեջքին նաև գոտի՝
Չքնաղ, ոսկե, գլխին ծածկեց նա սքանչելի և նուրբ մի քող։
Ես վեր կացա, ապարանքի միջով անցա ուղիղ դեպի իմ ընկերներն։
Հորդորեցի նրանց իսկույն, գորովալիր խոսք ասացի ամեն մեկին.
«Բա՜վ է, որքան խոր քնեցիք, բարեկամներ, քունը թողեք քաղցրանուշիկ,
Ելեք, գնանք, քանզի Կիրկեն գերամեծար արդեն տվեց ինձ խորհուրդներ»։
Այդպես այնժամ ես ասացի։ Հնազանդվեց կորովալիր նրանց հոգին։
Սակայն և այժմ անդուստ բոլոր ընկերներիս ես անվնաս դուրս չտարա։
550Կար նրանց մեջ մեկը՝ Էլպենոր անունով, որը կրտսերն էր բոլորից։
Քաջարի չէր նա կռվի մեջ. ոչ էլ մի մեծ խելքի տեր էր։
Անդ, Կիրկեի ամուր տանը, ընկերներից մի փոքր հեռու
Եվ մեկուսի, քնած էր զով մի անկյունում, բայց գինովցած։
Երբ նա լսեց ոտքի ելած ընկերների ձայնն ու աղմուկն,
Շուտ վեր թռավ տեղից հանկարծ, բայց սրտում իր նա մոռացավ,
Որ, վերևից ցած իջնելիս, պիտ բարձրաբերձ սանդուղքներով իջնել ու գալ,
Եվ ուղղակի գահավիժեց վերևից ցած ու ջախջախեց պարանոցը,
Անմիջապես նրա հոգին թռավ դեպի տունն Հադեսի։
Մինչդեռ նրանց՝ ուղևորվող ընկերներիս, ես մոտեցա և ասացի.
560«Գուցե արդեն դուք կարծում եք, որ մեկնում ենք մենք սիրելի մեր հայրենիք,
Դեպ տունը մեր բարձրակտուր։ Ոչ, մեզ Կիրկեն այժմ սահմանեց այլ ճանապարհ.
Պետք է ուղղվենք դեպ ապարանքը Հադեսի, դեպ ահավոր Պերսեփոնեն,
Որպեսզի մենք հարցում անենք այնտեղ հոգուն Թեբեբնակ Տիրեսիասի»։
Այդ ասացի, և խորտակվեց իսկույն ևեթ սիրտը նրանց,
Ու վայր ընկան, գլորվեցին նրանք գետնին, մազերն էին փետում գլխի,
Սակայն այդ զուր ջայլակոծից նրանց համար ոչ ելք եղավ, ոչ էլ օգուտ։
Այդպես ահա մենք ուղղվեցինք դեպի ծովափ, դեպի մեր նավն արագրնթաց,
Բայց մեր սիրտը շատ տխուր էր, և արցունքն էր հոսում աղի։
Մենք այնտեղից ճամփա ընկանք, Կիրկեն մեզնից հեշտ, աննշմար առաջ անցավ
570Ու սևաթույր նավին կապեց նա գեր մի խոյ և թխագույն մի էգ ոչխար։
Ա՜խ, աստծուն ո՞վ կարող է աչքով տեսնել ու հասկանալ,
Երբ աստ ու անդ է նա անցնում և չի ուզում, որ մեկն ու մեկն իրեն տեսնի։

Երգ տասնմեկերորդ։ Մահվան աշխարհ

1Երբ որ եկանք, հասանք նավին ու ծովափին, նախև առաջ
Արագընթաց մեր նավն այնտեղ աստվածային ծով ձգեցինք.
Տնկեցինք կայմը սև նավի և կախեցինք մենք առագաստն անմիջապես։
Վերցրինք ապա ոչխարները և նավի մեջ զետեղեցինք:
Վերջը ինքներս բարձրացանք նավի վրա՝ սրտով տխուր, արտոսրահեղ։
Մինչդեռ Կիրկեն՝ գեղագանգուր, կորովալիր աստվածուհին,
Մեզ ուղեկից հողմ առաքեց, որը, որպես ազնիվ ընկեր երախտագործ,
Մեր առագաստը ուռցնելով ծովի վրա, նավն էր քշում սևակտուց։
Բազմած էինք մենք նավի մեջ՝ սարքավորման ողջ աշխատանքը կատարած,
10Իսկ մեր նավը դեպի առաջ շարժում էին նավավարն ու քամիները:
Ամբողջ օրն այդ, նավը ծովում սլանալիս, լայն առագաստն էր ծածանվում։
Մինչ մայր մտավ արևն արդեն, և խավարով ճանապարհները ծածկվեցին,
Իսկ նավն հասավ խոր, անհատակ Օվկիանոսի սահմաններին։
Այնտեղ, ահա, գտնվում են կիմմերացի մարդկանց քաղաքն ու երկիրը,
Որոնք հավերժ քողարկված են թուխ ամպերով, մութ մեգի մեջ,
Եվ չի նայում նրանց վրա արևն երբեք՝ ճառագայթով իր շողշողուն,
Ո՛չ այն ժամին, երբ բարձրանում է նա վերև, դեպի երկինքը աստղազարդ,
Ոչ էլ այնժամ, երբ երկնքից նա դեպ երկիրն է ետ գալիս:
Այդ տարաբախտ մահկանացու մարդկանց վրա դաժան գիշերն է տարածված։
20Երբ մոտեցանք այնտեղ ափին, նավը իսկույն դուրս հանեցինք դեպի ցամաք,
Ոչխարները վերցրինք մեզ հետ ու գնացինք օվկիանոսի ափով կրկին,
Մինչև եկանք, այն տեղն հասանք, որը Կիրկեն ցույց էր տվել։
Զոհվող ոչխարն այնտեղ բռնած պահում էին Պերիմեդն ու Եվրիլոքը,
Իսկ ես իսկույն դուրս քաշեցի իմ կողքի թուրը սայրասուր
Եվ անհապաղ փոս փորեցի՝ խորությամբ և լայնությամբ մի արմունկի չափ։
Հետո փոսի բերանի մոտ կատարեցի հեղմունք բոլոր մեռյալներին՝
Նախ և առաջ մեղրաջրով, հետո գինով քաղցրանուշիկ,
Երրորդ անգամ` միայն ջրով, ապա վերուստ ես ցանեցի գարե-ալյուր։
Եվ ծնկաչոք աղոթեցի ես անմարմին մեռյալների գլուխներին։
30Աղոթելիս ես խոստացա, որ Իթակեհ ասնելուն պես իմ թանկարժեք իրերը պերճ
Զոհ կբերեմ խարույկի մեջ և կզոհեմ ամենալավ կովը ստերջ,
Իսկ հատկապես Տիրեսիասին զոհ կբերեմ մի այնպիսի խոյ թխագույն,
Որը անշուշտ իմ խաշինքում ամենալավը կլինի։
Երբ գերափառ մեռյալների խմբակներին, ուխտն անելով իմ սրտաբուխ,
Աղոթեցի, վերցրի իսկույն ոչխարները և մորթեցի փոսի վրա:
Սև, մթագույն արյունն հոսեց, և սուրալով Էրեբոսից
Այնժամ եկան, հավաքվեցին հոգիները մեռյալների՝
Հարսնացուներ և նորատիք, բազմաչարչար ծերունիներ։
Սրտով դեռ նոր տանջանք տեսած կույս աղջիկներ կայտառ, անհոգ
40Եվ մարտիկներ բյուրաբազում` զենքեր հագած արյունոռոգ,
Պղնձակուռ զենքով զարկված քաջախիզախ շատ-շատ մարդիկ.
Բյուր բյուրերը հավաքվեցին խանդակի շուրջ և ամենուր,
Ու բարձրացավ ճիչ-աղաղակ զարհուրելի։ Գունատվեցի ես մահու չափ
Ապա իսկույն ընկերներիս հորդորելով պատվիրեցի
Քերթել, այրել ոչխարներն այն, որ, խողխողված պղինձ սրով,
Ընկած էին արդեն այնտեղ գետնաթավալ։ Պատվիրեցի, որ աղոթեն
Կորովագույն ժանտ Հադեսին և ահարկու Պերսեփոնին:
Իսկ ես իսկույն դուրս քաշեցի սուր սուսերը իմ երկսայրի
Ու նստեցի փոսի եզրին՝ թույլ չտալով, որ անմարմին մեռյալների
50Գլուխները հասնեն արյանն՝ մինչև որ ես հարցմունք անեմ Տիրեսիասին:
Նախ մոտեցավ ինձ Էլպենոր իմ ընկերոջ դժբախտ հոգին,
Քանզի չէ՞ որ դեռ չէր թաղված նա հողի տակ լայնատարած,
Նրա դիակն անդ, Կիրկեի ապարանքում էինք թողել մենք չթաղված,
Անսուգ, քանզի այլ հոգսերով էինք լարված այնժամ այնտեղ։
Երբ ես նրան այնտեղ տեսա, արտասվեցի, կարեկցությամբ սիրտս լցվեց,
Ուստի նրան ես դիմեցի և ասացի խոսքերը իմ այս թևավոր.
«Ով Էլպենոր, ինչպե՞ս է որ եկար, հասար այս խավարին՝
Իբր հետիոտն, ինձնից առաջ այդպես անցար, երբ ինձ բերեց սև նավն արագ»:

Այդ ասացի։ Նա շչալով պատասխանեց և խոսք ասաց.
60«Դյուցասնունդ Լաերտածին, բազմահնար դու Ոդիսևս,
Ինձ կործանեց դաժան աղետն աստվածատուր, այլև գինին անչափավոր։
Պառկած էի ես Կիրկեի տան կտուրին, բայց մոռացել էի լրիվ,
Ով, վերևից ներքև գալիս, պիտ բարձրաբերձ սանդուղքներով ես իջնեմ ցած։
Եվ ուղղակի գլորվեցի վերևից ցած, ու ջախջախվեց պարանոցս,
Այդպես հոգիս իսկույն ևեթ թռավ դեպի տունն Հադեսի։
Աղաչում եմ հանուն նրանց, որ այստեղ չեն, բայց քո տանը ապրում են դեռ,
Հանուն կնոջդ և քո հոր, որ քեզ սնել է մանկության քո օրերին,
Այլև հանուն Տելեմաքի, որին, իբրև մինուճարի, տանն ես թողել.
Գիտեմ, որ դու, այժմ Հադեսի կացարանից հեռանալիս,
70Ամրակառույց նավդ պետք է դեպ Էական կղզին ուղղես,
Ուստի ես քեզ աղերսում եմ, մի մոռանա , այլ ինձ հիշիր, իշխանատեր:
Երբ հեռանաս դու այնտեղից, մի թող դու ինձ անուշադիր,
Եվ չթաղված, որ զայրույթը աստվածների դու այդպիսով չհարուցես:
Իմ մարմինը, զենքերիս հետ, աղաչում եմ, հրկիզեցեք խարույկի մեջ
Եվ ալեզարդ ծովի ափին շիրիմ-դամբան կանգնեցեք ինձ,
Որ դժբախտիս գործն իմանան շատ շատերը նաև գալիք սերունդներից:
Կատարիր դու թախանձանքս, գերեզմանիս վրա տնկիր դու այն իմ թին,
Որով կյանքում թիավարել եմ սիրելի ընկերների հետ միասին»։
Ասաց այդպես։ Իսկ ես նրան խոսք ասացի ի պատասխան.
80«Թշվառակա՜ն, այդ ամենը, որ խնդրեցիր, կանեմ այնտեղ, կկատարեմ»։
Այդպես ահա, նստած այնտեղ, տխուր-տրտում խոսում էինք մենք իրար հետ:
Թուրը մեկնած փոսի վրա՝ արյունն էի ես պահպանում,
Մինչ ուրվականն իմ ընկերոջ փոսի այն կողմը բարբառում էր տակավին:
Եկավ այնժամ ու մոտեցավ նաև մեռած մորս հոգին՝
Անտիկլիան, որ ծնվել էր քաջակորով Ավտոլիկից։
Ես կենդանի թողի նրան, երբ հեռացա դեպի Իլիոն սրբազնասուրբ...
Արտասվեցի, երբ որ տեսա ես իմ մորը, սիրտս լցվեց ափսոսանքով,
Բայց և այնպես թույլ չտվի, որ մոտենա նա արյունին,
Մինչև որ ես հարցմունք անեմ Տիրեսիասին, թեպետ վիշտն էր իմ դառնագին:
90Այդ միջոցին թեբեացի Տիրեսիասի հոգին եկավ ու մոտեցավ`
Ոսկի մական ձեռքին բռնած, ինձ ճանաչեց ու այս ասաց.
«Աստվածազա՜րմ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Ի՞նչ ես եկել դու, տարաբախտ, լույսը թողած արեգական,
Որ այժմ տեսնես մեռյալների ստվերները և անխնդուն աշխարհը այս։
Բայց ետ քաշվիր դու խանդակից, սուր սուսերդ դու դեն գցիր.
Որ գեթ խմեմ արյունը այս ու քեզ հայտնեմ ճշմարտացի ես ամեն բան»։
Ասաց այդպես: Ետ քաշվեցի և սուսերն իմ արծաթագամ
Ես կոխեցի պատյանի մեջ։ Իսկ ծեր գուշակը մեծափառ,
Երբ որ խմեց թուխ արյունը, անդ ինձ դիմեց ու ասաց.
100«Վերադարձ ես դու փափագում, ո՜վ Ոդիսևս արժանագով:
Բայց քեզ համար այն դժվարին պիտի դարձնի աստվածն հզոր: Չեմ կարծում ես,
Որ քո մասին երկրասասանը մոռանա: Սրտում քո դեմ նա ոխունի,
Ոխակալ է. կուրացրել ես դու սիրելի նրա որդուն,
Բայց աղետներն հանդուրժելուց հետո պիտի ետ գնաս քո հայրենիքը,
Հարկավ, եթե զսպես դու քեզ և տենչանքը ընկերներիդ այն ժամանակ,
Երբ քո նավով ամրակառույց դու անց կենաս ծովը կապույտ
Եվ, հասնելով Թրինակիա կղզուն, դուրս գաս իսկույն ցամաք:
Անդ կգտնես դու արածող պարարտ եզներն ու խաշինքը ամենադետ,
Վառ Հելիոսի, որը լսում և տեսնում է ամենուրեք և ամեն բան։
110Եթե դրանց դուք ձեռք չտաք, թողնեք, անցնեք՝ ձեր վերադարձը հիշելով,
Այնժամ կգաք դուք Իթակե, թեկուզ բազում ժանտ աղետներ կրելուց ետ:
Սակայն եթե ձեռք տաք դրանց, գուշակում եմ մահ և կորուստ
Ընկերներիդ ու քո նավին։ Անձամբ ինքդ գուցե փրկվես,
Բայց ետ կգաս դու անագան ու չարաբախտ, զրկված բոլոր ընկերներից
Եվ մի օտար նավի վրա։ Դու կգտնես քո տանն աղետ ու փորձանքներ՝
Գույքդ անխիղճ վատնող, լափող, ամբարտավան շատ-շատ մարդկանց,
Որ քո տիկնոջն աստվածակերպ խոստանում են, իբրև խոսնայր, շատ ընծաներ։
Բայց դու, հարկավ, պիտի լուծես քո վրեժը այդ բռնակալ գործի համար,
Իսկ երբ որ դու քո հարկի տակ խոսնայրներին ոչնչացնես
120Սուր պղինձով, բացեիբաց կամ որևէ խարդախությամբ,
Թեթևագույն մի թի վերցրած, ճանապարհվիր, գնա շուտով դու շրջելու,
Մինչև որ գաս, հասնես մարդկանց, որոնք ծովին անծանոթեն,
Որոնք իրենց կերակուրը ուտում են միշտ առանց աղի:
Անդ չգիտեն նրանք բնավ ո՛չ կարմրակող նավեր արագ,
Ոչ էլ թիեր թեթևաշարժ, որպիսիները նավերի թևերն են ժիր:
Քեզ պարզ նշան կասեմ, որը չես մոռանա, այլ կհիշես դու հեշտությամբ:
Եթե ճամփորդ մի որևէ քեզ հանդիպի և քեզ հարցնի,
Թե դու այդ ի՞նչ բահ ես տանում՝ դրած ուսին քո փառահեղ,
Կանգնիր իսկույն և քո թեթև այն նավաթին ցցիր հողին
130Ու փառավոր զոհ մատուցիր իշխանազոր Պոսիդոնին.
Զոիր մի խոչ, այլև մի եզ և խոզերին բեղմնավորող մի գեր վարազ։
Եվ բացի այդ՝ զոհ կատարիր հարյուրեզնյա, երբ որ իրոք դու տուն դառնաս,
Զոհ՝լայնալիր երկնքի տեր գերերջանիկ աստվածներին,
Բայց բոլորին, ինչպես հարկն է։ Ծովի վրա չես մեռնելու,
Մահդ թեթև է լինելու, և միմիայն այն ժամանակ,
Երբ ուժասպառ լինես անդորր ծերությունից, երբ որ շուրջդ
Շատ երջանիկ մարդիկ լինեն։ Այսքանը քեզ գուշակում եմ ես ճշմարիտ»։
Ասաց այդպես, իսկ ես նրան այս ասացի ի պատասխան.

«Ո՜վ Տիրեսիաս, աստվածներն են այդ ամենը վիճակել ինձ:
140Բայց նաև սա դու ինձ ասա, ճշմարիտը պատմիր միայն։
Ահա այստեղ տեսնում եմ ես նաև հոգին իմ մեռած մոր.
Ահավասիկ, նա լուռ ու մունջ նստած է այժմ արյունի մոտ
Եվ, կարծես թե, չի հանդգնում որդուն նայել, խոսել ինձ հետ:
Ասա, տեր իմ, ինչպե՞ս անել, որ նա այստեղ ինձ ճանաչի»։
Այդպես ահա ես ասացի։ Նա ինձ իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Ես հեշտությամբ այդ կասեմ քեզ, և դու իսկույն կհասկաս:
Մեռյալների հոգիներից ում որ թույլ տաս, որ արյունին այս մատենա,
Նա կպատմի քեզ ամեն բան ճշմարտացի, իսկ ում մերժես
Եվ թույլ չտաս, որ մոտենա, նա լռելյայն ետ կգնա»։
150Այդպես այնժամ ասաց հոգին իշխանազոր Տիրեսիաի:
Երբ որ բախտն իմ նա ինձ հայտնեց, իսկույն մտավ տունն Հադեսի:
Մինչ ես անշարժ անդ մնացի, մինչև որ մայրս մոտեցավ.
Նա թխագույն արյունն ըմպեց, ինձ ճանաչեց և անհապաղ,
Բարձրահառաչ անդ բարբառեց ու խոսքն ասաց այս թևավոր.
«Ո՜հ, իմ որդյակ, ինքդ այդպես, դեռ կենդանի, ինչպե՞ս հասար
Դու խավարին այս մթագույն։ Դժվա՜ր է խիստ, որ կենդանի մարդն այս տեսանի:
Արդ, մեր միջև գետն է հոսում, հեղեղատներն են ահռելի,
Իսկ առջևից, մինչև գետը, խոր հորձանքն է օվկիանոսի,
Որ չի կարող հետիոտն մարդն անցնել բնավ, եթե չունի ամրակուռ նավ:
160Եվ մի՞թե դու Տըրոյայից նոր ես գալիս նավիդ վրա սևակտուց՝
Այդքան երկար թափառելով ընկերներիդ հետ միասին։ Մի՞թե ցայժմ
Դու չես եղել Իթակեում, դեռ չես տեսել քո հարկի տակ դու կնոջդ»:
Ասաց այդպես: Իսկ ես նրան այս ասացի, հանց պատասխան.
«Ա՜խ, իմ մայրիկ. միայն կարիքն ինձ բերեց տունը Հադեսի, դեպի դժոխք,
Որ թեբացի Տիբեսիասի հոգուն այստեղ հարցմունք անեմ։ Ես տակավին
Դեռ չեմ հասել քաղցր ափերին աքեական, ոտք չեմ դրել դեռ ես իրոք
Մեր հարազատ երկրի վրա, այլ շրջում եմ դեռ չարաղետ և հոգնատանջ
Այն օրվանից, երբ մեզ տարավ Ագամեմնոնն աստվածազարմ
Դեպի Իլիոնը ձիաբույծ, որ անդ մարտենք տրոյացոց դեմ:
170Սակայն հիմա դու ինձ ասա և ճշմարիտը պատմիր այժմ.
Կորստաբեր օրհասի ի՞նչ հարվսծ արդյոք քեզ կործանեց.
Երկարատև տկարությո՞ւն դու քաշեցիր, թե՞ Արտեմիսը նետաձիգ
Սլաքներով թեթևաշարժ քեզ սպանեց հանկարծակի։
Պատմիր նաև իմ հոր մասին, որդուս մասին, որին այնտեղ թողեցի ես.
Արդյոք նրանց ձեռքի՞ն է դեռ իշխանությունն իմ անսահման,
Թե՞ մարդիկ զավթել են այն և խոսում են, որ ետ չեմ գա ես այլևս:
Պատմիր դու իմ օրինական կնոջ մասին, նրա մտքերն ու տենչանքը։
Մնո՞ւմ է դեռ նա որդու մոտ, պահպանում է նա իմ գույքերը անվնաս,
Թե՞ որևէ գերահռչակ աքեացի նրան վերցրել է կնության»։
180Այդպես այնժամ ես ասացի, և ինձ իսկույն պատասխանեց մայրն իմ հարգո.
«Մնում է դեռ հավատարիմ Պենելոպեն տխուր սրտով և հալումաշ՝
Քո սեփական ապարանքում և անցկացնում օրն ու գիշերը վշտաբեկ,
Ողբում, կոծում է անդադար, արտասվում է նա դառնադառն։
Դեռ չի զավթել քո մեծաշուք իշխանությունն այնտեղ ոչ ոք,
Իսկ հողերդ Տելեմաքոսն է մշակում խաղաղությամբ ու համերաշխ՝
Մասնակցելով խնջույքներին, որոնք պատշաճ են փառաշուք իշխանազնին,
Քանզի բոլորն հրավիրում են միշտ նրան։ Մնում է դեռ և հայրը քո՝
Այնտեղ, գյուղում, դաշտերի մեջ: Քաղաքը նա չի այցելում.
Զուրկ է, չունի ո՛չ անկողին, ո՛չ մահճակալ իր ծածկոցով, ոչ փափուկբարձ,
190Իսկ ձմեռը տանն է քնում, ստրուկների հետ միասին,
Օջախի մոտ ու փոշու մեջ և ծածկվում է հագուստներով իր ցնցոտի:
Բայց երբ գալիս է ամառը կամ աշունը փարթամաճոխ,
Պերճ խաղողի այգու լանջին аմենուրեք նրա համար,
Թափված փափուկ տերևներից, պատրաստ է միշտ թավ անկողին։
Անդ պառկում է նա վշտաբեկ, սիրտը ցավին միշտ անձնատուր՝
Քո վիճակն է լալիս անվերջ ու լցված է նա դառնությամբ իր ծերության։
Ձէ՞ որ և ես այդ վիճակում կործանվեցի, և ժանտ օրհասն ինձ նվաճեց։
Քանզի մեր տանն ինձ չի հասել ինքն՝ Արտեմիսը նետաձիգ,
Ինձ չի զարկել նա, քաջատես, սլաքներով թեթևաշարժ
200Ու չի ճնշել, նմանապես, ինձ որևէ տկարություն,
Որն, ուժաթափ մեզ անելով, կորզում է միշտ մարմնի միջից մարդու հոգին։
Ստրջանքը, այլև վիշտը միշտ քո համար, ու Ոդիսևս, և կարոտը,
Որ հեռու ես դու մայրական գուրգուրանքից, ինձ զրկեցին քաղցր կյանքից»։
Ասաց այդպես, և իմ սրտում միտք հղացավ այդ միջոցին.
Ես կամեցա բռնել, գրկել իմ հանգուցյալ մոր սուրբ հոգին:
Երեք անգամ ես նետվեցի, և դրդում էր ամեն անգամ սիրտս հուժկու,
Երեք անգամ նա խույս տվեց, ինչպես երազ, հանց մի ստվեր:
Եվ առավել խորունկ մի ցավ, նոր ստրջանք սիրտս զգաց,
Ուստի նրան անդ կանչելով խոսքն ասացի այս թևավոր.
210«Մա՜յր իմ, ինձնից խուսափում ես. չէ՞ որ կարոտ եմ չափազանց,
Որ գեթ այստեղ, տանն Հադեսի, մենք ձեռքերով մեր սիրելի գրկենք իրար,
Որ երկուսովս ջերմ արցունքով սրտերին տանք թեթևություն։
Ո՜հ, գուցե ինձ սոսկ ուրվական է ուղարկել Պերսեփոնեն ազնվամեծար,
Որ առավել ես հեծեծամ, սիրտս լցվի նոր ստրջանք»։
Այդպես ահա ես ասացի, և ինձ իսկույն պատասխանեց հարգո մայրն իմ.
«Վա՜յ ինձ, որդյակ, որ առավել դժբախտն ես դու մահկանացու մարդկանց մեջ.
Ոչ, բնավին քեզ չի խաբում Պերսեփոնեն, դուստրը Զևսի,
Այլ այդպես է մարդու վիճակն, երբ որ արդեն դառնում է նա մահվան բաժին,
Եվ նրա մեջ ջլերն այլևս չեն կապակցում միսն ու ոսկրերը միաձույլ,
220Այլ ամեն ինչ լափլփում է զորությունը բորբ կրակի,
Երբ որ ոգին բաժանվում է ոսկորներից իր սպիտակ:
Մինչդեռ հոգին, դուրս թռչելով, սուրում է և սավառնում է երազի պես։
Սակայն շուտով աճապարիր դու դեպի լույս և այս ամենը լավ հիշիր,
Որպեսզի անդ, քո կնոջ հետ տեսնվելիս, ասածներն իմ նրան պատմես»:
Այդպես, միմյանց հարցեր տալով, խոսում էինք մենք միասին,
Մինչ մոտ եկան անթիվ կանայք` դրդված կամքով ազնվամեծար Պերսեփոնի
Որքան կային իշխանների պերճ տիկիններ ու դստրիկներ՝
Խումբ-խմբովի հավաքվեցին շուրջը այնտեղ սև արյունի։
Եվ ես արդեն խորհում էի, ինչպե՞ս արդյոք հարցմունք անեմ ամեն մեկին:
230Արդ, իմ սրտում այս խորհուրդը ինձ լավագույնն այնժամ թվաց,
Դուրս քաշելով ուսիցս կախ իմ սայրասուր թուրը իսկույն
Թույլ չտվի, որ միասին, միահամուռ, խմեն բոլորը սև արյունն,
Ուստի նրանք հերթով էին ինձ մոտենում և խոսք ասում սերունդների,
Զարմի մասին: Իսկ ես կարգով հարցնում էի ամեն մեկին առանձնակի
Ահավասիկ, նախ Տիրոյին այնտեղ տեսա, գերապատիվ հոր զավակին։
Եվ նա պատմեց, որ սերունդն է ինքը վսեմ Սալմոնևսի:
Ասաց նաև, որ ինքն իրոք ամուսինն է Էլոսյան Կրեթևսի:
Սիրահարվեց նա Էնիպևս աստվածային բուռն գետին,
Որ ամենից գեղեցիկն է երկրի վրա հոսող բոլոր ջինջ գետերից։
240Արդ շատ անգամ գալիս էր նա հորդահոսան Էնիպևսի պերճ ալյաց մոտ,
Եվ ընդունեց տեսքը գետի Պոսիդոնը երկրասասան,
Որ նրա հետ այստեղ սիրով զուգավորվեց ալեկոծվող ջրերի մեջ,
Իսկ շառագույն, լեռնանման ալիքները փրփրաթաթախ խիստ փքվելով
Թաքցրին իսկույն և՛ աստըծուն, և՛ մեղապարտ կնոջը այդ.
Նա քնեցրեց այնտեղ կույսին և արձակեց վառ, կուսական նրա գոտին
Երբ հագեցրեց աստվածն այդպես սիրո տռփանքը իր սրտի,
Բռնեց իսկույն ձեռքը կույսի, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Ցնծա, ա՜յ կին, ու պարծեցիր դու մեր սիրով: Իսկ երբ տարին գա, լրանա,
Դու կծնես վեհ զավակներ, զի միացումն աստըծու հետ անպտուղ չէ։
250Բայց դու նրանց լավ խնամիր, պահիր, սնիր միշտ ուշադիր,
Եվ անունն իմ քո մեջ թող միշտ գաղտնի մնա: Արդտուն գնա.
Ես եմ ահա քո դեմ կանգնած՝ Պոսիդոնը երկրատատան»։
Այդպես ասաց և ալեծուփ նա ծովի մեջ սուզվեց իսկույն:
Իսկ կույս Տիրոն հղիացավ, ապա ծնեց Պելիաս, Նելևս չքնաղ որդոց,
Երկուսով էլ նրանք հետո դարձան Զևսի կամակատար քաջ հերոսներ։
Պելիասն ապրեց բազմաառատ ու խաշնավետ շեն Իոլկոսում,
Իսկ մյուս եղբայր քաջ Նելևսը՝ Պիլոսի մեջ ավազածիր:
Ապա կանանց պերճ թագուհին ծնեց որդոց Կրեթևսի՝
Ամիթաոն ձիավարժին, քաջ Էսոնին ու Փերեսին:
260Այնտեղ տեսա Անտիոպին՝ Ասոպոսի պերճ աղջկան, որն իմ առաջ
Պարծենում էր, որ քնել է մինչև անգամ Զևսի գրկում
Եվ ծնել է երկու զավակ՝ Ամփիոնին և Զեթոսին։
Առաջիններն էին սրանք, որ հիմնեցին յոթնադուռն Թեբե քաղաքն,
Ու կանգնեցին նրա շուրջը բարձր պարիսպ, քանզի չէին կարող ապրել
Լայնատարած, բայց անպատնեշ Թեբեի մեջ, թեպետ հզոր էին նրանք։
Տեսա նաև Ալկմենեին, Ամփիտրիոնի չքնաղ կնոջն,
Որ, Զևսի հետ միանալով սիրակարոտ գրկում նրա,
Աշխարհ բերեց Հերակլեսին՝ քաջախիզախ, առյուծասիրտ մեծագործին։
Տեսա այնտեղ Մեգարեին, որ դստրիկն էր իշխանազոր Կրեոնի,
270Որը դարձավ կողակիցը Ամփիտրիոնի անպարտելի, հզոր որդու։
Տեսա ես մորն Էդիպուսի` գեղեցկափայլ Էաիկաստին.
Խելակորո՜ւյս, նա կատարեց մի ահավոր և ժանտ ոճիր. ամուսնացավ
Իր որդու հետ։ Սա սպանեց իր ծնող հորն ու միացավ ապա մոր հետ:
Այդ արարքը կամքով անմահ աստվածների հայտնաբերվեց։
Թեև դաժան տառապանքներ կրեց Էդիպուսը հետո, բայց և կամքով
Աստվածների նա սիրելի իր Թեբեում իշխեց երկար ու պանծալի:
Կինը սակայն տունը իջավ զորեղ պահակ ժանտ Հադեսի:
Իր կյանքին ինքը վերջ տվեց. նա մարդակին կապեց չվանը հանգուցված
Ու այդ քայլին դիմեց վշտոտ, իսկ ամուսնուն թողեց նա բյուր աղետ ու ցավ,
280Որոնք մարդկանց առատապես պատճառում են Էրինիսները մայրական։
Տեսա նաև չքնաղատես Քլորիսին, որին, իբրև բարձր տիպար
Գեղեցկության, առավ Նելևսը կնության՝ տալով անթիվ վարձ ու վճար:
Մինիական Օրքոմենում թագավորող Իասոսյան Ամփիոնի
Կրտսերագույն դստրիկն էր դա, որ Պիլոսում վեհ Նելևսից,
Իբրև նրա պերճ թագուհին, ծնեց փայլուն, գերահռչակ քաջ զավակներ,
Որպիսիներն էին Նեստորն, Քրոմիոսն ու Պերիկլիմենը մեծազոր:
Քրիսը ծնեց հետո վեհ Պերոյին, որ սքանչելի էր մարդկանց մեջ,
Սա խոսնայրներ ուներ բազում և մեծամեծ։ Սակայն կամքն էր քաջ Նելևսի՝
Միայն նրան տալաղջկան, ով քաջաբար Փիլակեից քշի, բերի
290Լայնաճակատ ու կորեղջյուր արջառները հզորազոր Իփիկլեսի:
Եվ հանձն առավ այդ կատարել մի գերհրաշ և քաջ գուշակ,
Բայց խափանեց փորձը նրա ժանտաժուտ բախտն աստվածակամ,
Այլև կապանքը ահավոր և հովիվները գյուղական։
Անցան օրեր ու ամիսներ, տարին արեց շրջապտույտ,
Ժամկետն հասավ, և գերվածը Իփիկլեսին հայտնեց կամքը աստվածների,
Ու զորությունն Իփիկլեսի, ազատելով այդ գուշակին,
Նրա կապանքը արձակեց, և կատարվեց կամքը Զևսի։
Տեսա այնտեղ ես Լեդային, Տինդարևսի կնոջն հզոր,
Որն և ծնեց Տինդարևսից քաջախիզախ զույգ զավակներ՝
300Պոլիդևկին՝ բռնամարտում քաջամարտիկ և Կաստորին ձիամարզիկ։
Երկուսին էլ ողջ ու առողջ, դեռ կենդանի, կենսատու հողն իր մեջ թաղեց
Անդ` երկրի տակ։ Նրանք անչափ հարգված են միշտ Զևսի կողմից
Եվ ամեն օր նրանք հերթով ու փոխեփոխ մահանում են և հերթով էլ
Կենդանանում, մինչդեռ փառքով աստվածներին են հավասար։
Իփիմեդիան իմ դեմ ելավ, Ալոևսի չքնաղ կինը,
Եվ սա նույնպես պատմում էր ինձ, որ ինքն իրոք Պոսիդոնի հետ միացավ,
Ապա ծնեց երկու զավակ՝ աստvածակերպ վեհ Օտոսին
Եվ գերհոչակ Էփիալտին, որոնք սակայն կարճ ապրեցին:
Նրանց սնեց մայր-երկիրը սննդարար. կտրիճ էին գեղեցկափայլ,
310Քաջահասակ և ամենքին գերազանցող, բացի միայն Օրիոնից։
Երբ իննամյա դարձան նրանք, լայնքն էր նրանց՝ ինը արմունկ,
Իսկ փառապանծ հասակների բարձրությունը հասավ նույնիսկ ինը գազի։
Նրանք մի օր Օլիմպակյաց աստվածներին սպառնացին հանդգնաբար,
Որ երկնքում կհարուցեն զարհուրելի խռովություն,
Միտք հղացան՝ Օսսա լեռը դնել գլխին Օլիմպոսի, իսկ Պելիոնն
Անտառախիտ տնկել գլխին այդ Օսսայի, որ գեթ հասնեն մինչև երկինք:
Կարող էին կատարել այդ, եթե կյանքից չզրկվեին.
Մինչ կործանեց նրանց որդին Զևս զգոնի ու Լետոյի գեղեցկավարս.
Եվ երկուսին էլ միասին, նախքան պատեց նրանց այտերը աղվամազ,
320Նախքան նրանց կզակերը ծածկըվեցին խիտ մորուքով։
Այնտեղ տեսա ես Փեդրային, Պրոկրիսին, Արիադնեին,
Որն իմաստուն, մեծ Մինոսի պերճ դստրիկն էր չքնաղատես
Կրետե կղզուց նրան Թեսևսն առավ, տարավ դեպի Աթենքը սրբածես,
Սակայն այդ գործը ձախողվեց, քանզի ճամփին, Դիե կղզում նրան հանկարծ,
Դիոնիսի մեղադրանքով, նետով զարկեց Արտեմիսը:
Տեսա նաև ես Մերային, Կլիմենեին ու Էրիվիլեին դաժան,
Որը սիրած իր ամուսնու մահվան համար շատ թանկարժեք ոսկի ստացավ։
Բայց չեմ կարող ես մի առ մի, այժմ ձեզ պատմել բյուր-բյուրերի մասին այստեղ,
Որքան այնտեղ տեսա կանանց կամ դստրերի դյուցազնական հերոսների,
Քանզի նախքան այդ պատմելը կանցնի գիշերն աստվածային,
330Սակայն արդեն ժամանակն է՝ քուն մտնելու ընկերներիս հետ միասին,
Նավի վրա կամ հենց այստեղ, իսկ իմ ուղու համար արդեն դուք պիտ հոգաք»:
Ասաց այդպես, և մունջ էին բոլորեքյան ու խորախոր լռության մեջ։
Սքանչանքով այդ հիացած՝ նստած էին ապարանքում ստվերախիտ,
Եվ առաջինը խոսք ասաց անդ Արետեն լուսաթևիկ.
«Ո՜վ փեակներ, ի՞նչ եք արդյոք դուք մտածում այս փառավոր քաջի մասին,
Սրա տեսքի և հասակի, վսեմ, ազնիվ խելքի մասին.
Թեպետ նա իմ հյուրն է միայն, բայց բոլորդ պարտավորեք պատվել նրան:
Պետք չէ բնավ աճապարել, ճամփա դնել, որ ընծաները քիչ լինեն՝
340Մի այսպիսի մարդու համար։ Չէ՞ որ բազում հարստություն,
Ողորմությամբ աստվածների, մեր տներում է կուտակված»։
Այնժամ նրանց իր խոսքն ասաց ծերուկ հերոս Էքենեոսն,
Որ տարիքով փեակներից ավագագույնն էր հիրավի.
«Բարեկամնե՜ր, ոչ ապաքեն մեզ հակառակ կամ անարժան
Մտքեր ասաց խոհեմամիտ մեր թագուհին։ Պետք է պատվով լսենք նրան:
Խոսքը սակայն, այլև գործը պատկանում են հզոր կամքին Ալկինոոսի»։
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ալկինոոսը.
«Ամենը այդ կկատարվի, ինչպես խոսքով այստեղ ասվեց, քանզի դեռ ես
Կենդանի եմ և թիասեր փեակների իշխանավորն եմ իսկապես։
350Թող հյուրը մեր քիչ սպասի, թեպետ սաստիկ նա կարոտ է վերադարձի,
Թող համբերի մինչև էգուց, մինչև որ ես կարողանամ, ըստ պատշաճի,
Լրիվ բոլոր ընծաները յավ հավաքել, իսկ առաքումն աստ կհոգան
Բոլոր քաջերն և անձամբ ես, քանզի իմն է իշխանությունն այս ազգի մեջ»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Իշխանավոր Ալկինոոս, որ մարդկանց մեջ գերազանց ես ու մեծագով.
Եթե պետք է, և պատվեր տաք այստեղ դուք ինձ, ես կմնամ ամբողջ տարի,
Որ պատրաստեք առաքումն իմ և շնորհեք հարուստ ու պերճ ինձ նվերներ:
Գոհ կլինեմ ես և այդպես, քանզի իրոք շատ ավելի օգտավետ է
Լի ձեռքերով վերադառնալ սիրան վեր իմ հայրենիք,
360Եվ առավել սիրահոժար ինձ կընդունեն բոլորն այնտեղ,
Երբ որ հասնեմ ես Իթակե, և ինձ տեսնեն ազգի մարդիկ» ։
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ալկինոոսը.
«Նայում ենք քեզ, ո՜վ Ոդիսևս, և չենք կարող մենք միտք անել,
Որ դու հիմա մի ստախոս սրիկա ես մեզ մոտ, այստեղ այդպիսիներն
Բազմաթիվեն և տարածված, որոնց սնում է երկիրը այս սևերես:
Նրանք գիտեն այնքան լպիրշ ստել, խաբել, որ դժվար է այդ ըմբռնել։
Մինչ միտքն է քո բարձր ու վսեմ, խոսքերն են քո գեղապաճույճ ու գերազնիվ։
Արգիացոց բախտի մասին և չարաբաստ աղետները քո վշտալի
Դու պատմեցիր մեզ վայելուչ, ինչպես երգիչ մի քաղցրաձայն:
370Սակայն հիմա դու այս ասա և ճշմարիտը ինձ պատմիր.
Տեսա՞ր դու քո աստվածատես ընկերներից մեկն ու մեկին, որոնք քեզ հետ
Եկել էին այնտեղ, Իլիոն, բայց օրհասին արժանացան անդ չարաղետ։
Երկար է դեռ գիշերը այս, և տակավին ժամանակ չէ
Քուն մտնելու մեր հարկի տակ։ Պատմիր գործերն այն գերհրաշ ու մեծասքանչ։
Պատրաստ եմ ես քեզ այժմ լսել թեկուզ մինչև Արշալույսը աստվածային,
Եթե միայն ցանկանում ես պատմել դու մեզ քո աղետները չարատանջ»:
Պատասխանեց իսկույն նրան Ոդիսևսը աստվածարժան,
«Իշխանազոր։ Ալկինոոս, որ մարդկանց մեջ գերազանց ես ու մեծագով.
Եվ քուն մտնելն, և՛ պատմելը ունեն իրենց ժամերն ուրույն,
380Բայց եթե դու ցանկանում ես լսել նորից, ես հաճույքով կպատմեմ քեզ
Է՛լ ավելի դառնակսկիծ աղետներն իմ ընկերների, որ ողջ- առողջ
Տրոյական մարտակռվում խույս տվեցին մահ-օրհասից, սակայն հետո,
Ետ դառնալիս, կործանվեցին խարդախությամբ ստոր կնոջ։
Ահավասիկ, երբ ողջախոհ Պերսեփոնեն անդ ամենուր
Ցրիվ տվեց բոլոր կանանց և կույսերի հոգիները ստվերացած,
Ինձ մոտեցավ Ատրիդեսի հույժ տխրադեմ, մռայլ հոգին:
Շրջապատել էին նրան հոգիները նրա դժբախտ ընկերների,
Որ նրա հետ կոտորվեցին Էգիսթոսի դաժան ձեռքով նույն հարկի տակ:
Երբ նա խմեց արյունը թուխ, ինձ ճանաչեց, ապա իսկույն
390Նա լաց եղավ, ջե՜րմ, աղեկեզ, արցունք թափեց անդ դառնադառն
Ու տարածեց ձեռքերն իմ կողմ. փափագում էր, որ ինձ գրկի,
Սակայն չկար էլ նրա մեջ ոչ կորովի ամրությունը, և ոչ՛ էլ ուժ,
Որոնք կային մի ժամանակ անդամների մեջ մեծազոր ու եռանդուն։
Այդ տեսնելիս՝ կարեկցությամբ լցվեց հոգիս. արտասվեցի ես սրտագին
Ու, դիմելով իսկույն նրան խոսքն ասացի այս թևավոր
«Ագամեմնոն Ատրևորդի, ո՜վ մեծափառ դու ազգավար,
Ի՞նչ վիճակում քեզ տապալեց մահվան օրհասը կործանիչ։
Գուցե նույնիսկ Պոսիդոնը քեզ խորտակեց նավերիդ հետ, իր ալյաց մեջ՝
Ահագնակի բորբոքելով մրրկահույզ շունչն հողմերի,
400Կամ թե գուցե քեզ ցամաքում, որևէ տեղ, խորտակեցին չար թշնամիք
Այն ժամանակ, երբ փորձեցիր շորթել խաշինքն և նախիրները եզների
Եվ կամ գուցե մի որևէ քաղաքի դեմ՝ կանանց համար անդ կռվելիս»:
Այդպես ահա ես ասացի, և նա իսկույն ի պատասխան այսպես խոսեց.
«Աստվածասուն Լաերտածին, ով Ոդիսևս բազմահնար,
Ոչ, ապաքեն Պոսիդոնն ինձ չի խորտակել իմ նավերի հետ միասին՝
Ահագնակի բորբոքելով մրրկածուփ շունչն հողմերի:
Չեն կոտորել նաև մարդիկ թշնամակամ ինձ ցամաքում,
Այլ Էգիսթոսն ինձ պատրաստեց մահ ու կորուստ և շնորքով չարադաժան
Ու անիծյալ իմ ժանտ կնոջ ինձ նենգաբար տուն կանչելով՝
410Խնջույքի մեջ, ինչպես հաճախ մսուրի մոտ խողխողում են զոհ եզանը,
Կոտորվեցին այնտեղ բոլոր իմ ընկերներն, հանց կոտորվում են շատ անգամ
Մեծահռչակ, հարուստ մարդու հարսանիքին կամ խնջույքում ճոխ ու կիսրար
Կամ փառավոր խրախճանքին` պարարտ խոզեր ճերմակատամ
Դու, հիրավի, հանդիպել ես հաճախ կռվում բազում մարդկանց՝
Մեն ու մենակ սպանվելիս կամ շփոթում արյունոռոգ պատերազմի,
Բայց դու սրտանց էլ առավել արտոսրացայտ պիտ ողբայիր դառնակսկիծ,
Թե տեսնեիր, ինչպես էինք մենք բոլորս թափված գետնին, սեղանների,
Գավաթների միջև այնտեղ, ուր հատակն էր ամբողջ ծածկված հոծ արյունով։
Ես լսեցի Պրիամոսյան Կասսանդրայի դժբախտ հիչը և աղաղակն
420Որին այնտեղ իմ պատճառով խողխողում էր Կլիտեմնեստրան նենգապատիր,
Եվ ես այնժամ, դեռ մահամերձ, ձեռքս ուղղեցի դեպի թուրն իմ,
Բայց ծալվեցին ձեռքերս անզոր, իսկ անամոթ այդ շնացողը հեռացավ,
Չհանդգնեց նա ինձ այնտեղ, Հադեսի տունը իջնողին, գեթ մոտենալ,
Գեթ իր ձեռքով փակել գոնե աչքերը իմ, գոցել բերանը մեռնողի։
Եվ հիրավի երկրի վրա ոչինչ չկա ավելի նողկ, լիրբ ու դաժան,
Քան շնացող զազիր մի կին, որ իր մտքում հորինում է ստոր գործեր,
Ինչպես և նա, որ մտածեց այդ խայտառակ գործը լպիրշ ու ժանտաբեր՝
Նյութելով չար սպանությունն օրինական իր ամուսնու։ Կարծում էի,
Որ տուն գալով ես իմ որդոց, ստրուկներին առիթ կտամ ուրախության,
430Բայց նա, իբրև անօրինակ մի դավադիր, մի ոճրագործ նենգապատիր,
Ինքը իրեն ծածկեց հավերժ ամոթանքով այդ նողկալի,
Նաև գալիք անզոր կանանց, թեկուզ լինի որևէ մեկն առաքինի»։
Ասաց այդպես, և ես նրան այս ասացի ի պատասխան.
«Ավա՜ղ, Զևսը որոտագոչ վաղուց ի վեր խիստ ատում է ցեղն Ատրևսի,
Ուստի նրա սերունդներին կանանց ձեռքով առաքում է մահ և կորուստ:
Նույնպես և մենք, Հեղինեի համար միայն, շատ շատերս կոտրվեցինք։
Իսկ այժմ, երբ դու հեռու էիր, Կլիտեմնեստրան քո դեմ նյութեց չար դավանքն այդ»։
Այդպես ահա ես ասացի, իսկ նա իսկույն պատասխանեց ու խոսք ասաց,
«Ուստի և դու չպետք է մեղմ վարվես երբեք քո կնոջ հետ.
440Ինչ որ ունես դու գլխիդ մեջ կամ մտքումդ, բայց մի անիր նրան երբեք,
Այլ միշտ, մի բան վստահելով, մյուսը սակայն գաղտնի պահիր։
Բայց քեզ բնավ ոչ մի վտանգ չի սպառնում կնոջ կողմից,
Քանզի անչափ խոհեմ է նա, խորհել գիտի իր սրտի մեջ
Իկարիոսի դուստրը չքնաղ՝ Պենելոպեն խոհեմամիտ:
Արդ, և նրան մենք թողեցինք իբրև կնոջ մի դեռահաս,
Երբ հեռացանք մենք պատերազմ. նա իր կրծքին այնժամ ուներ ծծկեր մանուկ,
Որն երևի նստած է այժմ հասակավոր, մեծ մարդկանց մեջ.
Երջանիկ է և կտեսնի նրան անշուշտ տուն դառնալիս սիրելի հայրն,
Եվ նա ինքն էլ, ինչպես հարկն է, պիտ ընդունի իր ծնող հորը գրկախառն:
450Մինչ կինս ինձ թույլ չտվեց, որ գեթ նայեմ ես իմ աչքով իմ զավակին
Որ հագենամ, այլ նախքան այդ ինձ սպանեց դաժանորեն:
Բայց այլ մի բան ես քեզ կասեմ, և այն պահիր դու սրտիդ մեջ.
Քո հայրենի, սիրած երկրին նավիդ վրա դու մոտեցիր
Միայն թաքուն, քանզի կանանց հանդեպ չկա բնավ հավատ։
Ո՜հ, ինձ հիմա դու այս ասա, ճշմարիտը պատմիր միայն.
Դեռ չե՞ս լսել դու իսկապես՝ կենդանի՞ է իմ զավակը արդոք այնտեղ՝
Օրքոմենում կամ էլ թե չէ՝ Պիլոսի մեջ ավազածիր
Կամ առընթեր Մենելային, Սպարտայում լայնատարած,
Քանզի չէ՞ որ չի մահացել դեռ Օրեստեսն աստվածատես»:
460Ասաց այդպես, իսկ ես նրան խոսքս ասացի ի պատասխան.
«Ատրևսորդի, ինչո՞ւ ես դու ինձ այդ մասին հարցմունք անում, չգիտեմ ես,
Կենդանի՞ է, թե՞ մահացած, անվայել է մարդուն լինել ունայնախոս»:
Եվ մենք այդպես խոսում էինք ու վշտալի հարցմունք անում անդ փոխադարձ,
Ողբում էինք մենք դառնալի և արտասվում սրտահառաչ,
Երբ մոտեցավ հանկարծ հոգին Պելևսածին Աքիլլեսի,
Ապա եկան ոգիները Պատրոկլոսի, Անտիոքի և Էասի,
Որն իր տեսքով և հասակով գերազանց էր անդ բոլորից
Դանայանց մեջ, բացի միայն ազնվամեծար Պելևսյանից:
Ինձ ճանաչեց ստվեր-հոգին արագոտն Էակյանի,
470Ու լացախառն ինձ նա դիմեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Աստվածազոր Լաերտածին, ո՜վ Ոդիսևս հոգնահնար,
Թշվառագույն, ի՞նչ գործ է այդ, որ հորինել ես քո սրտում,
Ի՞նչպես արդյոք հանդգնեցիր Հադեսի տունը ներս մտնել, որտեղ միայն
Թափառում են զգայազուրկ ստվերները մեռյալների»։
Ասաց այդպես, իսկույն նրան ես ասացի ի պատասխան.
«Ո՜հ Աքիլլես Պելևսածին, աքեյանց մեջ դու գերհրաշ և գերազոր,
Պետք ունեի այստեղ գալու, Տիրեսիասին հարց անելու, որ գեթ նրա
Գուշակությունն այստեղ լսեմ՝ ինչպե՞ս հասնեմ ես Իթակե ապառաժուտ:
Ես տակավին չեմ մոտեցել բաղցր ափերին աքեական, ոտք չեմ դրել
480Իմ հարազատ երկրի վրա, այլ կրում եմ դառն աղետներ։ Մինչ, Աքիլլես,
Ո՛չ անցյալում և ո՛չ հետո քեզնից ավել երջանիկ մարդ էլ չի լինի.
Արդ, քեզ այնժամ, դեռ կենդանի, մենք՝ արգիյանք, պաշտում Էինք աստվածաչափ,
Իսկ այժմ այստեղ նույնպես դու մեծ թագավոր ես ստվերներին մեռյալների,
Ուստի և դու մի տրտնջա, որ մեռած ես, ո՜վ Աքիլլես աստվածարժան»։
Այդպես այնտեղ ես ասացի, և նա իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Դու ինձ մահով մի ամոքիր, ո՜վ Ոդիսևս փառապսակ,
Ավելի շուտ կցանկայի լինել աղքատ մի գյուղացի կամ մի վարձկան
Եվ ծառայել, հանց չքավոր, խեղճ մարդու մոտ, որի ապրուստն է աղքատիկ
Բայց դու պատմիր և լուր տուր ինձ որդու մասին վսեմագույն ու փառաշուք՝
490Հանդես եկա՞վ արդյոք կռվում, որ դառնավեհ քաջամարտիկ, թե՞ բնավ ոչ.
Պատմիր ու ինձ և Պիլևսի մասին ազնիվ, եթե միայն դու այդ գիտես։
Արդյոք ունի՞ միրմիդոնյան քաղաքներում նա իրավունք իշխանական,
Թե՞ այլևս Հելլադայում և Փթիայում էլ չեն լսում նրան բնավ,
Կամ ծերությունն է կաշկանդել ձեռն ու ոտը նրա անզոր ու դողդոջուն։
Ա՜խ, եթե ես նրան, շողշող արևի տակ, այնպիսի մի նեցուկ դառնամ
Որպիսին ես հանդես եկա Տըրոյայում լայնատարած՝
Կոտորելով մեծակորով բյուր քաջերին, իբրև պաշտպան արգիացոց,
Ա՜խ, եթե ես այդպես գայի իմ հոր տունը, ժամանակով գոնե մի կարճ,
Այնժամ ոմանց հաղթ իմ ձեռքերն ու կորովն իմ պիտ թվային ահագնագույն,
500Նրանց, որոնք հալածում են այնտեղ նրան և կամ զրկում իրավունքից»։
Այդպես ասաց, և ես իսկույն նրան այս խոսքը ասացի ի պատասխան.
«Ո՜հ, ես ոչինչ դեռ չգիտեմ քո Պելևսի մասին վսեմ,
Սակայն գիտեմ քո սիրելի Նեոպտոլեմ որդու մասին ես ամեն բան
Եվ կպատմեմ քեզ ճշմարիտն, ինչպես դու այդ պատվիրեցիր,
Քանզի նրան լայնածավալ և կորակոր նավի վրա
Սկիրոսից ես բերեցի դեպ աքեյանք գեղասրունք։
Երբ որ Տրոյա քաղաքի շուրջ կազմում էինք մենք խորհուրդներ վեհաժողով,
Միշտ առաջինն էր նա խոսում և ճառում էր վեհ ու վսեմ:
Նրան այնտեղ հաղթում էինք միմիայն ես և ծեր Նեստորն աստվածամիտ:
510Իսկ երբ դաշտում տրոյական սուր պղնձով կռվում էինք ահագնակի,
Ոչ մի անգամ նա չը թաքնվեց ամբոխի մեջ, ճակատից դուրս,
Այլ նետվում էր նա միշտ առաջ և քաջազոր խիզախությամբ
Նա չէր զիջում անդ ոչ ոքի ու կոտորեց կռվուվ ահեղ նա շատ մարդկանց։
Ես չեմ կարող հիմա հիշել կամ մի առ մի այժմ անվանել ու թվարկել,
Թե որքա՞ն նա, իբր աքեյանց քաջ զորավիգ, թշնամիներ անդ կոտորեց,
Բայց լավ գիտեմ, որ մարդաջարդ սուր պղնձով նա ջախջախեց
Քաջ Տելեփյան Եվրիպիլին, որի շուրջը, հանուն կանանց ընծաների,
Կոտորվեցին նրա անթիվ ընկերները կետիացի։
Ինձ նա թվում էր գեղեցիկ, թեպետ զիջում էր Մեմնոնին։
520րԵբ մենք՝ հզոր արգիացիք թաքնվեցինք որովայնում Երիվարի,
Որն Էպիոսն էր կառուցել, մինչդեռ միայն ինձ էր հանձնված գործն ադ խարդախ՝
Ե՛վ բաց անելն այդ դարանի, և՛ փակելը դրա ներքուստ,
Այնժամ այստեղ դարանամուտ խորհրդական արգիացիք, ահաբեկված,
Իրենց աչքի որդ արտասուքն էին սրբում և դողդողում ամբողջ մարմնով։
Սակայն նրան ես չտեսա ո՛չ արտասուքը այտերից իր սրբելիս
Ո՛չ էլ չքնաղ իր երեսը գունատությամբ համակ ծածկված,
Այլ աղերսում էր ինձ հաճախ, որ ես թույլ տամ` ձիու միջից դուրս գալ կռվի.
Սեղմում էր նա կոթն իր թրի, պղնձակուռ տեգ նիզակն էր շարժում անվախ,
Ոգեշնչված էր տենչանքով ոչնչացնել ու կոտորել տըրոյացոց.
530Եվ վերջապես, երբ Պրիամի բարձր քաղաքն ավերեցինք,
Նա սև նավով, հարուստ ավարն ու ընծաներն իր ստացած, վերադարձավ։
Չվնասվեց նա պղնձով ձեռնամարտում, մի բան, որ միշտ
Հազվադեպ է պատերազմում, ուր մոլեգնում է ժանտ Արեսը մարդախանձ»:
Այդպես ահա ես ասացի, և քաջավազ Էակյանի հոգին անդուստ,
Մեծ քայլերով շարժվեց, գնաց դաշտավայրով ափոդելյան.
Ուրախացավ, երբ որ լսեց, որ իր որդին քաջ էր կռվում և փառապանծ։
Այնուհետև հանդես եկան մեռյալների այլ հոգիներ,
Որոնք, բոլորը վշտակիր, պատմում էին ամեն մեկը պատուհասն իր։
Եվ միմիայն Տելեմոնյան Էասն էր անդ կանգնած մենակ
540Եվ մեկուսի։ Զայրացած էր նա չափազանց, որ հաղթեցի
Ես Աքիլլի զենքի համար ծագած վեճում։ Մայրն էր մրցույթը սահմանել,
Իսկ վճիռը արձակեցին Աթենասը և տրոյացիք:
Ո՜հ, երանի հաղթանակն այդ վեճի մեջ ես չտանեի,
Այնժամ երկիրն իր կրծքի տակ այդպիսի վեհ և մեծ գլուխը չէր թաղի՝
Գլուխն հզոր, մեծ Էասի, որ գերազանցն էր բոլորից դանայանց մեջ
Թե՛ իր տեսքով և թե՛ գործով, բացի միայն գերահռչակ Պելևսյանից:
Ու ես նրան, անդ դիմելով, խոսք ասացի գորովալի ու մեղմագին.
«Ո՜վ փառապանծ դու մեծ Էաս, որդիդ վսեմ Տելամոնի, մի՞թե նաև
Մահից հետո չես մոռանում զարյույթն իմ դեմ այն չարաբաստ զենքի համար,
550Որով անմահ աստվածները աքեացոց մատնեցին բյուր աղետների,
Իսկ դու` նրանց պատվարն հզոր, կործանվեցիր։ Մինչդեռ այնժամ քեզ՝ մեռյալիդ,
Որ Պելևսյան Աքիլլեսի գյխին էիր ճիշտ հավասար,
Մենք՝ աքեյանք, ողբում էինք սրտահառաչ և անդադար:

Այնտել ոչ ոք մեղավոր չէր, մելավորը Զևսն էր միայն. նա դանայանց
Աշտեավոր զորքը ատեց և քեզ մատնեց ժանտ օրհասի։
Մոտ եկ, մոտ եկ, իշխանավոր, լսիր մեր խոսքն ու պատմածը,
Զսպիր գեթ այժմ հպարտ հոգիդ և քո ահեղ զայրույթ ու քենն»։
Այդպես այնտեղ ես ասացի, բայց նա ոչինչ էլ չխոսեց։ Անպատասխան
Նա հեռացավ մեռյալների հոգիների հետ միասին դեպ Էրեբոս։
560Գուցե հետո ինձ հետ խոսեր, թեկուզ ցասկոտ, գուցե մի կերպ ես խոսեի,
Բայց սիրելի սիրտս այնժամ իմ կրծքի տակ տենչում էր խիստ
Եվ փափագում տեսնել այնտեղ մեռյալների այլ հոգիներ:
Տեսա հանկարծ ես Մինոսին՝ մեծ, փառավոր որդուն Զևսի
Ձեռքին բռնած ոսկե մական՝ կատարում էր դատաստանը մեռյալների,
Որոնք դիմում էին դատին մեծ արքայի՝ կամ նրա շուրջն, այնտեղ նստած,
Կամ գալարվում էին անվերջ անդ, Հադեսի լայնադարպաս մուտքի առջև։
Տեսա այնտեղ նաև հսկա ու վիթխարի Օրիոնին,
Ասփոդելյան մարգերի մեջ հալածում էր նա գազաններ,
Որոնց ինքը մի ժամանակ ամայացած լեռների մեջ կոտորել էր՝
570Պղնձակուռ և հավիտյան չխորտակվող իր մեծ գուրզով։
Ես անդ տեսա նաև հսկա Տիտիոսին՝ երկրի որդուն փառապսակ,
Ընկած էր նա գետնատարած, ինն արտավար տեղ գրաված։
Երկու կողմից երկու անգեղ նստած անդուլ հիշում Էին լերդը նրա՝
Խոր վարսելով կտուցները, և չէր կարող նա իր ձեռքով վանել նրանց,
Քանզի մի օր բռնաբարել էր Լետոյին, Զևսի հարճին գեղեցկափայլ՝
Պանոպևսի լայնատարած դաշտավայրով դեպի Պիթոն ընթանալիս:
Այնտեղ տեսա ես Տանտալին, որ տառապում էր դառնագին:
Կանգնած էր նա լճակի մեջ, մինչդեռ ջուրը հասնում էր սոսկ իր կզակին.
Ծարավ էր խիստ, բայց չէր կարող հասնել ջրին, որ գեթ խմի,
580Քանզի հենց որ կքվում էր նա, որ ջուր խմի փափագատենչ,
Ջուրն անհապաղ, ետ քաշվելով, չքանում էր, և անդ, նրա ոտքերի տակ
Միայն մնում էր հողը սև, այդպես ջուրը ցամաքեցնում էր ինքն աստված։
Իսկ ծառերը բարձրասաղարթ կախել էին վերուստ նրա գլխի վերև
Պերճ պտուղներ՝ խնձոր ու տանձ գեղեցկափայլ ու քաղցր նուռ,
Որոնց հետ և՝ թուզ մեղրահամ, ձիթապտուղ մեծափարթամ։
Բայց հենց որ նա՝ հեգ ծերունին, ձեռքը մեկնելով, ջանում էր, որ մի բան քաղի,
Հողմն էր դրանք իսկույն քշում, փախցնում դեպի հեռու ամպերն ստվերախիտ։
Տեսա նաև Սիսիփոսին տանջանքի մեջ ժանտ ու դաժան.
Երկու ձեռքով բռնել էր նա հսկայական, ծանր մի քար
590Եվ անընդհատ, ոտքով, ձեռքով նա ճգնում էր քարն անարի գլորելով
Տանել, հասցնել բարձր լեռան բարձրակատար գագաթներին,
Սակայն հենց որ հասնում էր նա լեռան բարձր գագաթներին, հզոր մի ուժ
Ետ էր մղում, քարն այդ կրկին գլորվում էր դեպի հովիտ։
Իսկ նա ճիգ էր թափում անվերջ վեր հանել քարն, մինչ քրտինքը հորդ ու վարար
Հոսում էր ողջ նրա մարմնից, իսկ գլուխն իր փոշին պատել էր թանձրախիտ։
Ես վերջապես այնտեղ տեսա ուրվականը Հերակլեսի մեծ զորության,
Մինչդեռ ինքը հրճվում էր անդ, աստվածների ճոխ խնջույքում։
Կին էր նրան անմահ Հեբե աստվածուհին չքնաղագույն,
Որ դստրիկն էր Զևս զգոնի և Հերայի ոսկեկոշիկ:
600Ուրվականի շուրջը տիրում էր աղաղակ, հանց ահաբեկ հավքերի ճիչ.
Ինքն էլ, նման մութ գիշերին, ձեռքին բռնած իր հաղթ աղեղը լայնալիճ,
Կանգնած էր անդ շրջահայաց, նետը լարին արդեն դրած,
Կարծես, ահա պատրաստ է նա նետը ձգել իր խորտակիչ։
Նրա կրծքին շուրջանակի շողշողում էր քեմուխտի փոկը ահավոր,
Հանց թրակապ ոսկենկար, որի վրա կային գործեր հրաշակերտ՝
Հուժկու արջեր, դաշտակենցաղ վայրի կիճեր և հրաչյա հաղթ առյուծներ,
Ահեղ կռիվ, մարտաշփոթ, մարդակոտոր ժանտ նախճիրներ։
Նույնիսկ ճարտար արվեստագետն, որ հղացել էր քեմուխտի կերտվածքը այդ,
Էլ այդպիսի գերհրաշ գործ երկրորդ անգամ չէր կարող նա կերտել նորից:
610Երբ նա աչքը դարձրեց իմ կողմ, ինձ ճանաչեց իսկույն ևեթ
Ու խորախոր հառաչելով նա ինձ դիմեց և թևավոր այս խոսքն ասաց.
«Աստվածազարմ Լաերտածին, բազմահնար դու Ոդիսևս,
Դժբախտ, ավա՜ղ, այժմ երևի կրում ես դու մի չարաղետ, դաժան վիճակ,
Որպիսին ես կրում էի մի ժամանակ վառ Արևի լույսերի տակ.
Թեպետ որդին էի ես քաջ Կրոնոսյան Զևս զգոնի,
Սակայն մատնված էի անթիվ տանջանքների, քանզի հանձնված էի իրոք
Ստոր ու նողկ մարդու կամքին, որ ստիպում էր կատարել դաժան գործեր:
Եվ արդ, այստեղ ինձ առաքեց նա մի անգամ, որ դուրս բերեմ շունն ահաբեր.
Կարծեմ, թե նա էլ ավելի մի ժանտալի գործ մտածել չէր հանդըգնի։
620Շունն Հադեսի տնից մի կերպ ես հանեցի և բերեցի երկրի վրա.
Հերմեսն եղավ ինձ ուղեկից և Աթենասն՝ աստվածուհին պայծառաչյա»։
Ասաց այդպես, ապա իսկույն նա ետ դարձավ, գնաց, մտավ տունն Հադեսի։
Մինչ մնացի ես իմ տեղում՝ սպասելով, որ գուցե գան հոգիները
Այն քաջազուն հերոսների, որոնք նույնպես կործանվել են վաղ ժամանակ։
Եվ ես մարդկանց կտեսնեի անդ վաղեմի, սրտիս համար փափագատենչ,
Պիրիթոոսին ու Թեսևսին, աստվածների զավակներին այդ փառավոր:
Բայց նախքան այդ հավաքվեցին մեռյալները բյուրաբազում,
Աղմըկեցին ահագնակի և ինձ պատեց գունատությունը սարսափի։
Մտածեցի, մի գուցե այժմ զորությունը Պերսեփոնի
630Անդ առաքի հրեշավոր դաժան գլուխը Գորգոնի,
Ուստի իսկույն ես ուղղվեցի դեպի նավն իմ, պատվիրեցի ընկերներիս՝
Շուտ բարձրանալ նավի վրա և կառանները արձակել։
Նրանք հապճեպ նավ բարձրացան, նստոտեցին նստիքներին.
Ալիքները նավը արագ ուղղեցին դեպ գետն, օվկիանոսն.
Նախ սլացավ այն թիերով, ապա քշեց հողմն ուղեկից ու բարեբեր:

Երգ տասներկուերորդ։ Ծովալքները. Սկիլլան ու Քարիբդիսը. Արևի եզները

1Եվ սլացավ մեր նավն այդպես, հասավ գետի, օվկիանոսի հոսանքներին։
Այնուհետև անպարագիծ ծովի կրծքում, հորդ ալիքները ճեղքելով,
Հասավ կղզուն Էական, ուր Արշալույսը առավոտյան իր տունն ունի,
Կացարանը։ Այնտեղից է ծագում Արևը լուսաշող:
Արագընթաց նավը իսկույն դուրս քաշեցինք մենք դեպի ափ, ավազի մեջ,
Այնտեղ ապա մենք ինքներս էլ ծովափ իջանք, ափը ծովի հավերժագոչ
Ու շատ շուտով մենք քուն մտանք՝ սպասելով Արշալույսին աստվածային:
Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Ես անհապաղ ընկերներիս առաքեցի Կիրկեի տունն,
10Որ այնտեղից վերցնեն-բերեն նրանք դիակն Էլպենորի։
Ապա իսկույն փայտ կտրեցինք ու թաղեցինք նրան ափին այն բարձաբերձ
Եվ ողբացինք լացուկոծով, հոսեց արցունքը դառնադառն,
Երբ մեռյալի զենքերն ու դին հրկիզեցինք մենք ջերմեռանդ,
Դամբան–բլուր կառուցեցինք և կանգնեցինք նրա վրա մի կոթող սյուն,
Իսկ բլուրի բարձր գլխին մենք տնկեցինք թիակը իր։
Այդ ամենը կատարեցինք մենք մի առ մի, բայց Կիրկեին
Հայտնի դարձավ, որ Հադեսի տնից արդեն վերադարձել, եկել ենք մենք,
Ուստի իսկույն, հագուստն հագած, մեզ մոտ եկավ, իսկ ծառաներն իր հետևից
Հաց բերեցին, ճոխ մսեղեն ու շողշողուն կարմիր գինի։
20Եվ, կանգնելով այնտեղ մեր դեմ, այս խոսքն ասաց պերճ դիցուհին
աստվածային.
«Հանդուգններ, որ կենդանի՝ տունը մտաք դուք Հադեսի. մահ կտեսնեք
Երկու անգամ, մինչ այլ մարդիկ մահանում են՝ մահ տեսնելով լոկ մեկ անգամ:
Ահավասիկ կեր ու խմիչք վայելեցեք, խմեք գինին այս մեղրահամ
Ու մնացեք այս օրն այստեղ, իսկ երբ ծագի Արշալույսը առավոտյան,
Ճամփա կընկնեք և կգնաք, ես ցույց կտամ ձեզ ճանապարհը մանրամասն
Եվ ամեն ինչ կհայտնեմ ձեզ, որ, վերահաս, աղետաբեր
Խարդախության պատճառով՝ դուք չտուժեք անդ, ծովի վրա կամ ցամաքում»։
Ասաց այդպես, և լսեցինք մենք հնազանդ մեր սրտերով։
Այդպես ահա այդ օրն ամբողջ մինչ մայրամուտը արևի,
30Վայելեցինք այնտեղ առատ մենք մսեղեն, այլև գինին անուշահամ։
Երբ մայր մտավ արևն արդեն, և խավարը պատեց երկրին ամենուրեք,
Ընկերներս անդ քուն մտան մեր սև նավի կառանների մոտ մեկնըված։
Այնժամ Կիրկեն, ձեռքս բռնած, ինձ սիրելի ընկերներից մի կողմ տարավ,
Նստեցըրեց, ինքն էլ բազմեց դեմ-հանդիման, հարցմունք արեց,
Եվ ես նրան ճշմարտացի ու մի առ մի անդ պատմեցի գործը ամբողջ:
Երբ որ լսեց, ինձ դիմելով այս խոսքն իսկույն ասաց Կիրկեն գերամեծար,
«Ուրեմն այդպես գլուխ եկավ ամենայն ինչ. այժմ արդեն պիտի լսես,
Ինչ որ սրտանց ես քեզ կասեմ. թող ինքն՝ աստված, քեզ խելացի, խոհուն դարձնի:
Նախ պիտի դու ծովալքների մոտ ժամանես, որոնք իրոք
40Գիտեն վարմել ու կախարդել բոլոր մարդկանց, ով որ գալիս է նրանց մոտ։
Ով անտեղյակ ու պատճառով անգիտության՝ հանկարծ նրանց անդ մոտենա
Ու չարաղետ ծովալքների թունդ երգերին նա ձայնալուր դառնա հանկարծ,
Երբեք նրան, որպես իր տուն ետ եկողի, էլ չեն տեսնի
Կամ սրտալի չեն ողջունի ո՛չ իր կինը, ոչ էլ մանուկ զավակներն իր,
Քանզի նրան ծովալքները, մարգում նստած, կը հմայեն երգով դյութիչ.
Մինչ նրանց շուրջ մարդկանց փտած ոսկորների և մաշկի մեծ մի բլուր կա:
Բա դու կղզուց հեռու մնա, իսկ ականջներն ընկերներիդ
Խցկիր փափուկ դու մեղրամոմ, որ չլսի երգն այդ ոչ ոք:
Իսկ դու կարող ես լսել այն, եթե միայն դու ցանկանաս,
50Բայց քեզ մինչ այդ, նավի վրա, կայմի ձողին թող պինդ կապեն,
Սակայն կանգնած, պարանները ամուր ձողին պարավանդած,
Մինչև որ դու, ծովալքների երգը լսած, հրճվես սրտանց։
Եթե խնդրես կամ պատվիրես ընկերներիդ, որ արձակեն քեզ կապանքից.
Թող ավելի պիրկ ու ամուր քեզ պարանով այնտեղ կապեն,
Իսկ երբ կղզին ծովալքների հեռուն թողած, անցնեք արդեն,
Այնուհետև մանրամասն էլ չեմ պատմում, կարիք չը կա,
Թե ո՞ր մեկը այնտեղ քո դեմ եղած երկու ուղիներից պետք է ընտրես,
Դու ինքդ այդ լավ մտածիր, իսկ ես կասեմ այդ երկուսի մասին այսքան:
Անդ, մի կողմից գոռ ժայռերն են հուժկու կախված և սարավանդ,
60Որոնց զարկվում են մեծագոչ, կապույտաչյա Ամփտրիտի ալիքներն հար:
Երջանկավետ աստվածները ժայռերը այդ հորջորջել են «թափառաժայռ»,
Եվ չեն կարող դրանց մոտիկ թռչել անցնել ոչ թռչուններն, ոչ թուլասիրտ
Աղավնիներն, որոնք բերում են ամբրոսիա աստվածահայր Զևս զգոնին,
Զի դրանցից մեկն ու մեկին անշուշտ շորթում է լերկ ժայռը այդ սեպածայր,
Բայց փոխարենն՝ իսկույն հայրը առաքում է մեկ ուրիշին։
Արդ, մարդկային և ոչ մի նավ այնտեղից դեռ չի անցկացել՝ չվնասված,
Եվ դիակներն անթիվ մարդկանց ու տախտակները նավերի լայն ծովի մեջ
Քշում, տանում են ալիքներն, աղետարար, ժանտ կրակը։
Սակայն անդուստ մի օր անցավ ծովագնաց միայն մի նավ՝ Արգո նավը
70Որն, ամենքին հայտնի դարձած, վերադառնում էր Էետից արքայազոր:
Նույնիսկ և դա իսկույն պիտի զարկվեր խարակ այդ ժայռերին ու խորտակվեր,
Եթե չօգներ նրանց Հերան, որ խիստ սիրում էր Յասոնին։
Անդ կա երկու մեծ լեռնաժայռ, մեկն հասնում է մինչև երկինք լայնատարած
Եվ սրածայր գլուխ ունի, ու այն ծածկում են մշտապես
Մութ ամպերը, որոնք բնավ չեն հեռանում դրա գլխից
Ոչ ամառը, ո՛չ աշունքին, այլ գագաթն է խիտ ամպերով միշտ քողարկված։
Դրա վրա մահկանացու մարդ չի կարող ո՛չ բարձրանալ և ո՛չ իջնել,
Թեկուզ ձեռքեր և հաղթ ոտքեր քսան-քսան նա ունենա։
Պարեխն է այդ չափազանց լերկ ու գահավեժ, կարծես իրոք հղկված լինի:
80Այդ ահավոր պարեխի մեջ կա մի քարայր խավարամած,
Որն ուղղված է դեպ արևմուտք, դեպի Էրեբն անդնդախոր:
Արդ, այդ տեղով քո խորափոր նավը քշիր, ո՜վ մեծափառ դու Ոդիսևս,
Եվ հազիվ թե կարողանա քաջահմուտ մի նետաձիգ
Նետը նավից իր խոր՝ ձգել, հասցնել քարանձավին այդ լայնալիր։
Քարայրում այդ բնակվում է ժանտ Սքիլլան. հաչում է նա քըտըմնաձայն,
Եվ նորածին շան լակոտի ոռնոցին է միշտ նմանվում նրա ոռնոցն,
Իսկ նա ինքը մի այլանդակ, ժանտ ճիվաղ է հրեշավոր:
Արդ, չի խնդա, ով որ նրան այնտեղ տեսնի, թեկուզ աստված էլ նա լինի:
Տասներկու ոտք, թաթ նա ունի՝ բոլորն էլ գարշ, անբնական,
90Երկարաձիգ վեց վիզ ունի, իսկ վզերին մի-մի գլուխ կա սոսկալի,
Եվ ամեն մի երախի մեջ ատամներն են շարված ահեղ ու եռակի`
Միշտ ամրապինդ, չափազանց խիտ և մահասփյուռ, մախիզ ու հոծ:
Այդ հրեշն է թաղված մարմնով իր՝ կիսով չափ այրում այն խոր
Եվ այնտեղից դուրս է ցցում սարսափելի գլուխներն իր դեպ անդունդը,
Որոնք, ժայռերն ստուգելով, ձուկ են որսում գալարվելով,
Բռնում, լափում են փոկերին, դելֆիններին և ծովի այլ հրեշներին,
Որոնց իր մեջ, հազարներով, սնուցում է Ամփիտրիտեն ահեղագոչ։
Եվ չի կարող ոչ մի նավորդ ցարդ պարծենալ, թե իր նավով նա անվնաս
Անցել է այդ ժայռի մոտով, քանզի ամեն մի գլուխը ժանտ հրեշի
100Ծովագնաց նավի վրայից շորթում, տանում է դեպ քարայրը մի-մի մարդ:
Ապա այնտեղ, ո՜վ Ոդիսևս, մի այլ պարեխ դու կտեսնես, բայց ցածր է դա
Ու մոտիկ է մյուս ժայռին տարածությամբ մեկ նետընկեց:
Դրա գլխին բարձր աճում է ծաղկափթիթ, տերևազարդ մի թզենի.
Իսկ ժայռի տակ սուրբ Քարիբդիսն կլանում է մրրկահույզ ջուրը մթին,
Երեք անգամ խմում է նա ջուրն օրվա մեջ ու երիցս՝ Ժանտ զգայռում։
Վա՜յ քեզ, եթե դու հանդիպես նրան այնտեղ, ջուրը այդպես կլանելիս.
Այնժամ նույնիսկ Պոսիդոնը երկրասասան քեզ չի փրկի այդ աղետից:
Լավ է, եթե Սքիլլայի ժայռի մոտով դու ընթանաս։ Նրա մոտով
Արագապես դու սլացիր նավիդ վրա, քանզի բարվոք է առավել
110Զրկվել իրոք նավիդ լոկ վեց ընկերներից, քան թե կորցնել անդ բոլորին»։
Ասաց այդպես, և ես նրան խոսք ասացի ի պատասխան.
«Դու այս ասա, աստվածուհիդ, և ինձ պատմիր ճշմարտացի.
Եթե մի կերպ խույս տամ այնտեղ ես մահաբեր Քարիբդիսից,
Ես կվանե՞մ արդյոք մյուսին, երբ հարձակվի ընկերներիս վրա հանկարծ»:
Այդ ասացի, և պատասխանն իսկոյն ասաց պերճ դիցուհին աստվածային.
«Հանդուգն, ավա՜ղ, կռիվ ու կագ ես փափագում, արի գործեր,
Չես ցանկանում զիջել նույնիսկ հավերժ անմահ աստվածներին:
Արդ, անմահ է ժանտ Սքիլլան, չարիք է նա անջնջելի, մի չարություն՝
Զարհուրելի և այլանդակ, անպարտելի, նողկ ու վայրագ։
120Չի դիմանա նրան ոչ ոք, ոչ մի կորով, և փախուստն է միակ միջոցն։
Եթե հանկարծ այդ ժայռի մոտ դու դանդաղես, որ քո զենքով ելնես կռվի,
Համոզված եմ, որ այդ հրեշն ձեր կողմ կուղղի իր գլուխներն
Ու ձեր նավից այնքան նորից մարդ կշորթի, որքան իրոք գլուխ ունի:
Ուստի անցիր դու սըրընթաց, բայց աներկյուղ կանչիր միայն՝
Մորը ահեղ Սքիլլայի, որ ծնել է մարդկանց համար այդ պատուհասն.
Նա է միայն, որ կարող է զսպել ուժգին հարձակումը նրա կրկին։
Այնուհետև կը ժամանես Թրինակիե։ Այնտեղ, բազում և բյուր աներս,
Արածում են Արեգակի եզները և ոչխարները հուր ու պարարտ.
Յոթ ստվար եզնանախիր և նույնքան էլ՝ ոչխարների հոտ գեղեցիկ.
130Ամեն մեկում հիսուն գլուխ։ Բայց չեն աճում դրանք արդեն,
Չեն մահանում, դիցուհի են հովիվները դրանց պահող՝
Գեղագանգուր նիմփաները՝ Փաեթուսան և Լամպետիեն,
Որոնց ծնեց աստվածուհի պերճ Նեերան վառ Հելիոս-Հիպերիոնից:
Երբ որ նրանց այնտեղ ծնեց ու խնամեց գերամեծար մայրը սնող,
Բնակության նա առաքեց դեպ հեռավոր Թրինակիե կղզին իսկույն,
Որպեսզի միշտ անդ պահպանեն հոր կորեղջյուր եզները և ոչխարները:
Արդ, եթե դու, դարձիդ մասին մտահոգված, դրանց թողնես ու ձեռք չտաս,
Այնժամ անշուշտ, թեպետև միշտ աղետակիր, դուք կհասնեք ձեր Իթակեն,
Սակայն եթե ձեռք տաս դրանց, գուշակում եմ քեզ պատուհաս,
140Մահ ու կորուստ ընկերներիդ և քո նավին։ Թեպետ մահից դու խույս կտաս,
Բայց ետ կը գաս դու տարաբախտ ու անագան, զրկված բոլոր ընկերներից»:
Ասաց այդպես, մինչդեռ ծագեց անդ Արշալույսը ոսկեգահ,
Եվ հեռացավ դեպի կղզին աստվածային պերճ դիցուհին։
Դեպի նավը ես շարժվեցի, հորդորեցի ընկերներիս,
Որ շուտ նրանք նավ բարձրանան և կառանները արձակեն.
Նրանք հապճեպ վեր բարձրացան, նստոտեցին նստիքներին։
Այդպես նստած՝ նրանք թիով ճեղքում էին կուրծքն ալևոր ալիքների,
Մինչդեռ Կիրկեն, աստվածուհին գեղագանգուր, ահեղ, խոսուն,
Առաքեց մեզ ու ժիր նավին սնակտուց, մեր ետևից ուժգին փչող,
150Ատագաստը ուռցնող քամին իբրև ընկեր և ուղեկից:
Նստած էինք մենք նավի մեջ՝ սարքավորման ողջ աշխատանքը կատարած,
Իսկ նավն արագ դեպի առաջ տանում էին նավավարը և մեղմ քամին։
Այդ ժամանակ ընկերներիս ես դիմեցի սրտակոտոր ու ասացի.
«Բարեկամներ, վայել չէ, որ միայն մեկը կամ թե երկուսը իմանան
Կամքն աստծու, որն ինձ հայտնեց այստեղ Կիրկեն՝ պերճ դիցուհին աստվածային,
Ուստի ես այժմ ձեզ կը հայտնեմ, ահավասիկ, որ իմանաք.
Մենք կկորչենք կամ կը փրկվենք կործանումից և օրհասից։
Նախ և առաջ նա պատվիրեց, որ խուսափենք ծովալքներից աստվածային
Եվ չլսենք երգը նրանց, երգն՝ հմայիչ, ծաղկափթիթ մարգերի մեջ,
160Այլ միմիայն հրամայեց, որ ես լսեմ նրանց երգերը կախարդիչ։
Դուք ինձ կապեք պինդ կապանքով, որ իմ տեղում անշարժ մնամ, բայց և կանգնած,
Ամուր կայմին պարավանդված. ներքևի՛ց էլ ինձ պինդ կապեք։
Եթե խնդրեմ կամ պատվիրեմ, որ արձակեք ինձ կապանքից,
Էլ ավելի ամուր և պինդ կաշկանդեցեք պարաններով դուք ինձ կայմին»։
Այդպես ահա բացատրեցի ընկերներիս ամենայն ինչ,
Մինչ մեր նավը գեղեցկակերտ սուր սլացավ, հասավ կղզին ծովալքների,
Քանզի հաջող հողմն է օգնում։ Բայց երբ հասանք, չքվեց քամին,
Շուրջը տիրեց խաղաղ անդորրն անհողմության, և չքացան աստծու կամքով
Հույզն ու հորձանքն ալեկոծման։ Շուրջը միայն ծովն էր փռված անդորրավետ։
170Եվ նավորդներն ոտքի ելան, վար բերեցին առագաստ իմ սև նավի,
Ծալծլեցին ու դրեցին նավագոգում և, նստելով նստիքներին,
Եղևնակերտ կոկ թիերով ճեղքեցին ջուրը փրփրալից:
Իսկ ես վերցրի մեղրամոմի գունդը իսկույն և սուր թրով
Կտրատեցի ու ձեռքիս մեջ կորովակի այն սեղմեցի։
Անմիջապես մոմը կակղեց, քանզի հզոր էր կորովը իմ ձեռքերի,
Այլև ուժը ճառագայթի, որ տալիս էր իշխանավոր Հիպերիոնը։
Մոմն այդ կարգով ես խցկեցի ականջները ընկերներիս,
Ապա նրանք ինձ կապեցին, կանգնած դիրքով` կապկպեցին
Ձեռ ու ոտս պատաններով, կաշկանդեցին կայմի ձողին։
180Իրենք նորից նստոտեցին ու ճեղքեցին ճերմակ ալիքը թիերով։
Հապճեպ առաջ ընթանալով՝ այնժամ այնքան մենք մոտեցանք.
Որքան կանչող ձայնն է լսվում։ Ծովալքները տեսան մեր նավն արագընթաց,
Որ սլանում էր ալյաց մեջ, և սկսեցին նրանք հնչուն երգն հմայիչ.
«Ո՜հ, եկ, այստեղ, ո՜վ Ոդիսևս արժանագով, դու աքեյանց փառք ու պարծանք,
Կանգնեցրու նավն, հանգստացիր, որպեսզի մեր երգը լսես հրաշագեղ,
Չէ՞ որ ոչ ոք, ոչ մի անգամ դեռ չի անցել այստեղ նավով իր սևաթույր՝
Առանց մեր երգը լսելու, երգը քաղցր մեր շուրթերի։
Բանիմաց է մեզ լսողը և դեպի տուն նա սլանում է ցնծավետ։
Հայտնի է մեզ փորձանքները, որ կրել են Տրոյայի մոտ,
190Կամքով անմահ աստվածների, արգիացիք և տրոյացիք։
Մենք լավ գիտենք՝ ինչ կա, չկա երկրի վրա բազմապտուղ»։
Այդպես ասում էին նրանք երգերի մեջ քաղցրահնչյուն,
Ուզում էի սրտանց լսել։ Պատվիրեցի ընկերներիս ինձ արձակել,
Ուստի հոնքով նշան արի, բայց ավելի ուժգին նրանք աշխատեցին,
Իսկ Եվրիլոքն ու Պերմեդն անդ վեր կացան իսկույն ևեթ
Ու կապեցին չվաններով ինձ սռավել ամուր և պինդ:
Երբ որ այդպես մեր նավն արագ սլանալով կղզին անցավ,
Եվ բնավին էլ չէր լսվում ծովալքների երգն ու ձայնը,
Սիրանվեր ընկերներս այնտեղ իրենց ականջներից
200Մոմն հանեցին անմիջապես և ապա ինձ արձակեցին իմ կապանքից։
Իսկ երբ կղզուց մենք հեռացանք, ես դեմառդեմ մի ծուխ տեսա
Եվ լեռնաչափ, ժանտ ալիքներ ու լսեցի ահեղ թնդյուն։
Սարսափեցին ընկերներս և վայր ընկան նրանց ձեռքից թիերն իսկույն:
Թնդաց hանկարծ հուզված ծովի հորձանքն աhեղ, և կանգ առավ նավը այնտեղ,
Քանզի նրան այլևս առաջ չէին մղում թիերն երկայն:
Ես շարժվեցի նավի վրա, հորդորեցի ընկերներիս սարսափահար,
Մոտենալով ամեն մեկին՝ խոսք ասացի գորովալիր.
«Սիրելինե՜ր, չկա աղետ, որին լինենք մենք անծանոթ,
Մինչ աղետն այս մեծ չէ բնավ կամ առավել սարսափելի, քան այն, երբ մեզ
210Կիկլոպն ահեղ ու ժանտագույն խոր անձավում իր մոտ փակեց,
Բայց այնտեղից մենք, շնորհիվ իմ քաջությանն հնարագետ և իմ խելքի,
Ազատվեցինք, և դուք, կարծեմ, չեք մոռացել դեռ գործը այդ:
Ահավասիկ, ինչ որ հիմա ձեզ պատվիրեմ, հնազանդվեք դուք իմ խոսքին։
Թիավարնե՛ր, նստիքներին ամուր նստած, ձեր սրածայր պինդ թիերով
Դուք ճեղքեցեք ծովի բուռն ալիքները. գուցե և Զևսն այժմ օգնի մեզ,
Որ խուսափենք սպառնալի այս վտանգից ու հեռանանք գեթ անվնաս:
Իսկ քեզ ահա, ո՜վ նավավար, ես տալիս եմ պատվերը իմ.
Սրտումդ այն ամուր պահիր, զի վարում ես ղեկը նավի այս գոգավոր։
Լեռնանման ալիքներից և այս ծխից հեռու պահիր դու նավը մեր,
220Ուղիղ դիմիր դեպ ժայռը այն, բնավ մի՛ թող, որ ծովի մեջ
Այն աննկատ շեղ սլանա, զի այլապես մահվան կտաս մեզ անխնա»։
Այդպես ահա ես ասացի, և , հնազանդ, նրանք իմ խոսքը լսեցին,
Բայց չասացի Սքիլլայի մասին ոչինչ, այդ անխուսափ աղետը ժանտ,
Որ ավելի չահաբեկվեն ընկերներս ու թիերը վայր չձգեն
Եվ, խուճապով, սև նավի մեջ, նրա ներսում չթաքնվեն։
Սակայն այնժամ հույժ խիստ պատվերը Կիրկեի ես մոռացա.
Չէ՞ որ նա ինձ խորհուրդ տվեց, որ չզինվեմ և իմ զենքով հանդես չգամ:
Մինչ ես զենքերն իմ փառավոր արագապես այնժամ հագա, ձեռքս առա
Երկայնաստվեր երկու նիզակ ու կանգնեցի նավաքթին.
230Կարծում էի, որ հենց այդտեղ հանդես կգա ժանտ Սքիլլան ժայռաբնակ,
Որ մահառիթ աղետ բերի ընկերներին իմ տարաբախտ,
Բայց նշմարել նրան բնավ չկարեցա, և հոգնեցին աչքերը իմ՝
Այն միգապատ ժայռի կողմը ակնկառույց, հար նայելուց։
Արցունքի մեջ ու վշտացած՝ մենք, լող տալով, անցնում էինք կածանը այդ:
Անդ մի կողմից Աքիլլան էր, իսկ մյուս կողմից աստվածազոր և ահարկու
Քարիբդիսն էր գոռ կլանում աղի ջուրը ծովատարած:
Ամեն անգամ, երբ զգայռում էր ջուրը նա, հանց կրակին դրված կաթսա,
Ամբողջ ծովը, պղպըջալով, եռում էր խիստ, աղմկալի,
Փրփուրն հուժկու թռչում, ծածկում էր գագաթները ժայռերի։
240Երբ կլանում էր ջուրն աղի, ծովը ներքուստ, ամբողջովին,
Թվում էր խիստ ալեկոծման ու վիթխարի եռոցի մեջ,
Եվ թնդում է ժայռի շուրջը աղմուկն ահեղ. երևում էր ծովի տակից
Կապույտ ավազն: Մինչ ընդգրկեց դալուկ սարսափն ընկերներիս,
Կարծես կանգնած մահվան հանդեպ՝ ահաբեկված նայում էինք Քարիբդիսին,
Եվ հենց այդտեղ, այդ միջոցին, ժանտ Սքիլլան նավի միջից իմ գոգավոր
Հանկարծ բռնեց ու հափափեց իմ կորովի վեց թիավար ընկերներին։
Երբ ետ դարձա, որ գեթ նայեմ ընկերներիս ու իմ նավին,
Տեսա նրանց միայն ձեռքերն ու ոտքերը, բայց վեր հանած:
Ճչում էին նրանք այդպես և ինձ կանչում անվանապես, վերջին անգամ՝
250Սրտերում լի աղեխարշանք, այլև վերջին վիշտն ու ցավը.
Ուղիղ ինչպես ձկնորսը անդ, կանգնած ծովի ժայռոտ ափին,
Երկայնագույն իր կարթի հետ ծովն է նետում խաբուսիկ խայծ
Ու դաշտային եզան եղջյուր, հանց մի թակարդ մանր ձկանց,
Ապա դրանց, դուրս քաշելով, վերցնում է նա և շպրտում դեպի ցամաք,
Այդպես նրանք անդ ժայռերին շպրտվեցին, մինչդեռ հրեշը դժընդակ
Անձավի մեջ այնժամ նրանց հոշեց, լափեց, երբ որ նրանք
Ճչում էին և, իմ կողմը ձեռք կարկառած, կանչում էին ինձ օգնության։
Ես աղետներ շատ եմ տեսել՝ ծովային բյուր ճամփաներով թափառելիս,
Բայց աղետնայս խստագույնն էր ու ծայրահեղը, որ տեսա ես իմ աչքով։
260Ահավասիկ, երբ մենք անցանք ժայռերը այդ և ահավոր
Քարիբդիսին ու Սքիլլային, հասանք կղզին այն գեղեցիկ, աստվածային։
Սյնտեղ էին Հիպերիոն Հելիոսի խոտաճարակ, լայնաճակատ,
Գեղեցկափայլ եզները և բյուր ոչխարներն ու այծերը:
Ես, տակավին ծովում, հեռու, իմ գոգավոր սև ավի մեջ,
Լավ լսեցի զիլ բառաչը դեպի գոմերն արդեն քշվող պերճ եզների
Եվ մայունը ոչխարների, ապա իսկույն ես հիշեցի տեղին խոսքը
Թեբացի կույրը կանխագուշակ Տիրեսիասի և էացի պերճ Կիրկեի,
Որը նույնիսկ իրավացի ու խստորեն ինձ պատվիրեց
Չիջևանել մարդու համար ակնապարար Հելիոսի կղզու վրա,
270Ուստի հիմա, սրտահառաչ խոսք ասելով, ես դիմեցի ընկերներիս.
«Ինձ լսեցեք, աղետակիր իմ ընկերներ, որպեսզի ձեզ հայտնեմ ես այժմ
Պատվերները թեբեացի կույր գուշակող Տիրեսիասի
Եվ էացի պերճ Կիրկեի, որն հիրավի հրամայեց ինձ խստաբար՝
Չիջևանել մարդու համար ակնապարար Հելիոսի կղզու վրա,
Քանզի ասաց, որ մեր գլխին չարադաժան մի մեծ աղետ կթափվի անդ,
Ուստի սև նավն հեռու պահեք դուք այդ կղզուց և լող տվեք մի այլ կողմով»։
Այդպես այնտեղ ես ասացի ու խորտակվեց սիրած սիրտը ընկերներիս,
Եվ անհապաղ Եվրիլոքոսն ահեղ խոսքով ինձ առարկեց.
«Ո՜հ, ժանտագույն դու Ոդիսևս, որ լցված էր միշտ եռանդով անչափ ու մեծ.
280Անխոնջ են քո անդամները, որոնք, կարծես, երկաթից են միայն ձուլված։
Անքնությամբ և խոնջանքից այսպես տանջված ընկերներիդ
Թույլ չես տալիս, որ ոտք դնեն երկրի հողին, որ գեթ հնար գտնեն այնտեղ,
Ծովապարփակ կղզու վրա, գոնե ընթրիքն համեղահամ պատրաստելու:
Ուստի հիմա ստիպում եմ՝ դու մթագույն այս գիշերով
Լող տալ, անցնել կղզուց հեռու և թափառել լայնածավալ ծովերի մեջ։
Մինչդեռ գիշերն են միշտ ծագում ժանտ հողմերը, խորտակիչները նավերի.
Ինչպե՞ս արդյոք մենք խուսափենք կործանումից անագորույն,
Երբ վրա տա և հարձակվի հանկարծակի փոթորիկը ժանտ հողմերի՝
Չոր Նոտոսի և Զեփյուռի, որ փչում են դեմ-հանդիման։ Դրանք են, որ
290Խորտակում են ծովում նավեր, նույնիսկ ընդդեմ աստվածների անմահ կամքի,
Ուստի եկեք հնազանդվենք այս սրընթաց մութ գիշերին,
Որ գեթ այստեղ պատշաճ ընթրիք մեզ պատրաստենք, այլև մնանք մեր նավի մոտ,
Իսկ լայնալիր ծովով ապա ճամփա կընկնենք վաղ առավոտ»։
Այդպես ասաց Եվրիլոքոսն, և այդ խոսքը հավանեցին մյուս ընկերներն:
Այնժամ արդեն ես հասկացա, որ աստվածն է մեզ հորինում ժանտ աղետներ
Ու, դիմելով իսկույն նրան, խոսքն ասացի ես թևավոր
«Եվրիլոքոս, այստեղ հիմա մենակ եմ ես, և դուք բռնի նեղում եք ինձ,
Սակայն եկեք և երդվեցեք դուք բոլորդ մեծ երդումով հզորազոր,
Որ եթե աստ տեսնենք նախիրը եզների կամ մեծ խաշինքը ոչխարի,
300Չեք մորթոտի դուք բնավին, իբրև հանցանք մի չարաշուք,
Ոչ մի հատ եզ, ոչ մի ոչխար, այլ, եղածով բավարարված,
Կը վայելեք ուտեստը մեր, որ մեզ տվեց անմահ Կիրկեն այն ժամանակ»։
Այդ ասացի, և պատվերին այդ համաձայն՝ նրանք իսկույն երդում կերան։
Երբ երդվեցին նրանք այդպես ու երդումը կատարեցին,
Ամրակառույց ու գոգավոր նավն ուղղեցինք դեպ խորափոր նավակայան,
Դեպի քաղցր ջրի ափը։ Եվ դուրս եկան ընկերներս նավից իսկույն,
Հապճեպ ընթրիք պատրաստեցին ճարտարակի, հաջողությամբ։
երբ հագեցան կերուխումով, որքան սիրտն էր փափագում այդ,
Լսեցին լացուկոծով արդեն հիշել ընկերներին սիրատենչիկ,
310Որոց լափեց Ժանտ Սկիլլան՝ անակնկալ նավի միջից փախցընելով։
Երբ որ այդպես ջայլում էին, նրանց աչքին քունը իջավ քաղցրանուշիկ:
Մինչ գիշերվա մեկ երրորդն էր լոկ մնացել, երբ աստղերը մթագնեցին,
Եվ բորբոքեց ամպահավաք Զևսը հանկարծ զարհուրելի մի փոթորիկ,
Մի պտտահողմ, և ամպերով ծածկեց համայն ծովն ու երկիրն։
Անպարագիծ, խոր երկնքից այնժամ իջավ ու տարածվեց մթին գիշեր,
Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Նավը, իսկույն ներս քաշելով, կառանեցինք քարանձավի մոտ խորափոր,
Ուր հավաքվում էին անմահ նիմփաները՝ հեզ, չքնաղ պար կատարելու:
Իսկ ես ժողով գումարեցի, ապա նրանց այնտեղ այսպես ես ճառեցի.
320«Բարեկամնե՜ր, արագընթաց մեր նավի մեջ խմիչք, ուտեստ, տակավին կա,
Ուստի հեռու դուք մնացեք այդ եզներից, որ չտուժենք մենք այժմ այստեղ.
Չքնաղ եզներն, հույր ոչխարներն պատկանում են Հելիոսին հզոր արքա,
Մեծ Աստըծուն, որն ահեղ է, ամենալուր, ամենատես»։
Այդպես նրանց ես ասացի, հնազանդվեց նրանց հոգին կորովագույն:
Մինչդեռ փչում էր ողջ ամիս Նոտոսն անդուլ, և բացի այդ
Չէր բարձրանում ոչ մի այլ հողմ։ Շնչում էին միայն Նոտոսն ու Եվրոսը։
Եվ արդ, նրանք, քանի դեռ կար անդ կերակուր և մուգ գինի,
Մտահոգված կյանքի մասին, ժուժկալաբար ձեռք չը տվին պերճ եզներին։
Սակայն շուտով, երբ սպառվեցպ աշարն ամբողջ և պարենը նավի վրա,
330Սկսեցին նրանք շրջել և ամենուր որս որոնել:
Որսում էին թռչուն ու ձուկ և ամեն բան, ինչ որ ընկներ ձեր իրենց,
Քաղցը ճնշում էր սաստկապես, և քերվում էր որովայնը նրանց արդեն:
Այդ ժամանակ ես դուրս եկա դեպի կղզին՝ աղոթելու աստվածներին,
Որ նրանցից մեկն ու մեկը գեթ բաց աներ ճանապարքն իմ վերադարձի:
Այդպես անցա կղզու վրա, բայց մոռացա ընկերներիս:
Անդ հողմերից պատսպարված մի տեղ գտա, ուր լվացի ձեռքերը իմ
Եվ կանչեցի այնտեղ բոլոր աստվածներին, որոնք տեր են Օլիմպոսին,
Բայց անմահներն իմ աչքերին այդ վիճակում քուն ցանեցին քաղցրանուշիկ,
Իսկ Եվրիլոքն ընկերների առաջ, այնտեղ, նյութեց խորհուրդը չարադավ.
340«Խոսքս լսեք, ո՜վ սիրելի, աղետակիր իմ ընկերներ,
Մահկանացու դժբախտ մարդուն սոսկալի է ամեն տեսակ մահը իրոք,
Մինչդեռ սովից մահանալը թշվռագույնն է ամենից:
Ուստի եկեք քշենք եզները լավագույն, պարարտ եզները Հելիոսի,
Բերենք, զոհենք լայնստարած երկնքի տեր աստվածներին,
Եվ եթե մենք հանենք մի կերպ մեր Իթակեն, սիրած երկիրը հայրենի,
Անդ վեհ տաճար անմահ պատվին Հիպերիոն Հելիոսի մենք կկանգնենք,
Ու նրա մեջ կդնենք բյուր մեր ընծաները թանկարժեք:
Իսկ եթե նա, խիստ զայրացած, հանուն պարարտ, բարձրաեղջյուր իր եզների,
Ցանկա նավը մեր խորտակել, և համամիտ լինեն նրան մյուս աստվածներն,
350Պատրաստ եմ ես, սուզվելով, խորքն հուժկու ալյաց, վերջ տալ կյանքիս,
Քան թե մնալ այս ամայի կղզու վրա և մահամերձ տանջվել սովից»։
Այդպես ասաց Եվրիլոքոսն, և այդ խոսքը հավանեցին ընկերները։
Ու քշեցին նրանք իսկույն Հելիոսի պարարտ եզներն, որոնք այնտեղ,
Սևակտուց նավին մոտիկ, քաղցր արածում էին մարգի խոտը համեղ.
Ամենալավ, լայնաճակատ և կորեղջյուր եզներն էին դրանք փարթամ:
Իսկույն նրանք շրջապատեցին պերճ եզներին, աղոթեցին աստվածներին,
Ապա նրանք անդ քաղեցին թարմ տերևներ հսկա կաղնուց բարձրասաղարթ,
Քանզի չկար ճերմակ գարի նավի վրա ճարտարակերտ:
Արդ, երբ նրանք աղոթեցին, մորթոտեցին ու քերթեցին եզները այդ,
360Կտրատեցին ազդրերն ապա և ծածկեցին ճարպով թանձր ու կրկնաշերտ,
Իսկ արտաքուստ դրանց վրա սեղմ դարսեցին մնացորդ միսը կտրատված,
Սակայն չկար կարմիր գինի, որ ցողեին այդ զոհմունքին հրաբորբոք,
Փոխարենը ջուր ցանեցին, հետո դարձան ու փորոտին խորովեցին:
Մինչ փորոտին նրանք կերան այն ժամանակ, երբ այրվեցին ազդրերն արդեն,
Իսկ մյուս միսը մանրացըրին ու հագցըրին շամփուրներին,
Միայն այնժամ իմ աչքերից քաղցրանուշիկ քունն հեռացավ։
Ես շարժվեցի ու գնացի դեպ նավն արագ, դեպի ափունքն հուզվող ծովի:
Արդ, երբ արդեն ես մոտեցա անդ մեր նավին սևակտուց,
Իսկույն ևեթ ես զգացի վառվող ճարպի ճենճերահոտը թարմաշունչ,
370Ապա բարձր հեկեկացի ու կանչեցի հավերժ անմահ աստվածներին.
«Զև՜ս հայր, և դո՛ւք, ո՜վ աստվածներ հավերժակյաց ու երկնային.
Դժբախտության համար միայն իմ աչքերին քուն ցանեցիք քաղցրանուշիկ,
Մինչ ընկերն իմ, անդ մնալով, կատարել է չարադաժան ոճիրը այս»։
Այնժամ իսկույն պերճ Լամպետիեն նրբահագուստ, որպես բանբեր, թով, հայտնեց
Հիպերիոն Հելիոսին, որ մենք նրա պարարտ եզներն սպանեցինք։
Իսկ նա, սրտով խիստ քինահույզ, աստվածներին իսկույն դիմեց և այս ասաց.
«Զև՜ս հայր, և դուք, այլ աստվածներ հավերժակյաց, երանավետ.
Պատիժ տվեք դուք շուտափույթ ընկերներին Ոդիսևսի Լաերտածին,
Իմ եզները կոտորեցին նրանք՝ այդպես ամբարտավան, հանդգնաբար.
380Իմ եզներով հրճվում էի ես՝ ելնելով դեպի երկինքը աստղազարդ
Ու երկնքից, պտույտ տալով, ետ դառնալիս դեպի երկիր:
Եթե նրանք պատշաճ պատիժը չստանան, հանց հատուցում,
Ես ցած կիջնեմ տունն Հադեսի և իմ լույսը կտամ միայն մեռյալներին»:
Ամսահավաք Զևսը նրան պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՛վ Հելիոս, դու տակավին շարունակիր պայծառ լույս տալ անմահներին
Ու կենարար երկրի վրա մահկանացու նաև մարդկանց,
Իսկ ես շուտով շողշողենի իմ կայծակով արագ նավը Ոդիսևսի
Կը ջախջախեմ, ջարդուփշուր կանեմ այնտեղ, մուգ ծովի մեջ»։
Այդքանը ես անդ լսեցի գեղագանգուր Կալիպսոյից։ Նա ինձ ասաց,
390Որ իբրև թե ինքն իմացել է Հերմեսից՝ ուղեցույցից:
Երբ ես արդեն վերադարձա, հասա նավին ու ծովափին,
Կշտամբեցի խստիվ նրանց՝ ամեն մեկին մոտենալով առանձնակի,
Բայց ոչ մի ելք արդեն չկար, քանզի եզներն էին արդեն անդ կոտորված,
Հանուն որոնց աստվածները նշանակիր մի նոր հրաշք ցույց տվեցին.
Մորթիները շարժըվեցին, միսը, զարկված շամփուրներին,
Հանկարծ սկսեց թունդ բառաչել, կարծես իրոք ձայնն էր հնչում անդ եզների:
Մինչ ընկերներն իմ սիրելի այնուհետև վեց օր այնտեղ խնջույքի մեջ
Ուտում էին միս եզների արեգական՝ միշտ լավագույնը ընտրելով.
Իսկ երբ Զևսը Կրոնոսյան շնորհեց օրը յոթերորդ,
400Ու դադարեց միագամայն հողմն ու մրրիկը մոլեգին,
Մենք անհապաղ նավ նստեցինք ու շարժվեցինք լայնատարած մուգ ծովի մեջ:
Կայմը իր տեղը տնկեցինք և սպիտակ մեր առագաստը պարզեցինք։
Կղզուց այդպես մենք հեռացանք, մինչդեռ արդեն չէր երևում երկիրն իսպառ,
Ու մեր չորս դին այնժամ կային երկինքն ու ծովն հայտերևակ:
Եվ արդ այնտեղ Կրոնոսյանն հանկարծակի մի մթագույն, թույրաթուխ ամպ
Նետեց մեր սև նավի վրա։ Խիստ մթագնեց ծովն ամպի տակ,
Բայց սլացավ դեպի առաջ նավը արագ, թեպետև շատ կարճ ժամանակ.
Քանզի իկուն, մռնչալով, փչեց Զեփյուռն ահագնակի,
Մրրիկն ուժեղ զարկեց, խզեց զույգ կառանները մեր կայմի,
410Ցած գլորվեց կայմը իսկույն, և նավի ներսն ապա թափվեց նավասարքը:
Գահավիժող կայմը զարկվեց ուղիղ գլխին նավավարի,
Ջարդեց, փշրեց նրա գլուխն և ոսկորներն ամբողջովին.
Նավի վրայից նա շեշտակի, հանց մի սուզակ, գահավիժեց խորքը ծովի,
Եվ բաժանվեց իսկույն ևեթ նրա հոգին ոսկորներից:
Զևսն ահռելի վերուստ թնդաց ու որոտաց և կայծակով զարկեց նավին.
Ցնցվեց նավը ու դողդողաց՝ խորտակվելով Զևսի ահեղ շանթ-հարվածից
Եվ ծծումբի հոտով լցվեց։ Ընկերներս թափվեցին ցած
Մեր սևաթույր նավի շուրջը, հորդ ալյաց մեջ՝ նմանվելով ագռավների։
Նրանք այնտեղ գալարվեցին, աստվածն այդպես զրկեց նրանց վերադարձից։
420Ես տակավին քայլում էի նավիս վրա, մինչ մրրիկը պոկեց նավի
Ողնափայտը իր կողերից, որը սահեց ալիքների մեջ՝ մերկացած:
Ընկած կայմը դեռ կպած էր ողնափայտին. դրա վրա կար մի կառան,
Որը գործված էր ամրապինդ եզան կաշուց: Այդ կառանով ես պրկեցի
Ողնափայտն ու կայմը երկար և կցեցի այդ երկուսը իրարու հետ։
Դրանց վրա մի կերպ նստած՝ ես քշվեցի անդ ծովահույզ հողմի շնչով։
Հանկարծ այնժամ լռեց Զեփյուռն, հանց մոլեգին մի փոթորիկ,
Փչեց Նոտոսն արագահոս, սիրտս լցրեց ստրջանքով նա դառնադառն,
Մի գուցե ինձ քշի, տանի դեպ Քարիբդիսը կործանիչ։
Ամբողջ գիշերն հորդ ալիքներն ինձ քշեցին, իսկ երբ ծագեց արևը վառ,
430Ես ահարկու Սկիլլայի, Քարիբդիսի քարաժայռին արդեն հասա:
Մինչ հրեշը կլանում էր այդ միջոցին ջուրը աղի և ծովածուփ,
Ես անհապաղ վեր ցատկեցի ու բռնեցի թզենու ճյուղը բարձրաբերձ,
Ապա այդպես ծառից կախված ես մնացի, հանց մի չղջիկ:
Ոչինչ չկար ինձ հենակետ, որ գեթ ոտքով ամուր կանգնեմ կամ վեր ելնեմ,
Քանզի նրա արմատները թաղվել էին ներքև, խորքը,
Մինչդեռ ճյուղերը բարձրուղեշ դարձել էին Քարիբասին մի հովանի:
Կախված էի՝ սպասելով, որ հրեշն այդ գերանները պիտ զգայռի,
Թեպետ սաստիկ ուզում էի, սակայն դրանք հայտնվեցին անդ անագան։
Ուղիղ ինչպես դատավորը, որ քննելով վիճող մարդկանց գործերը բյուր,
440Դուրս է գալիս իր ատյանից՝ ընթրիքն համեղ վայելելու,
Փորի միջից Քարիբդիսի երկար կայմը ու ողնափայտը դուրս եկան:
Ես պոկեցի իմ ձեռքն ու ոտը վերևից, որ վայր ընկնեմ ուղիղ ներքև,
Ու նետվեցի ես առընթեր երկայնաձիգ գերաններին, նրանց միջև։
Անդ ցատկեցի նրանց վրա և սկսեցի ձեռքերովս թիավարել։
Եվ չթողեց աստվածների ու մարդկանց հայրն, որ Սկիլլան նկատի ինձ,
Ես այլապես չէի կարող անդ խուսափել չարադաժան իմ օրհասից:
Ուղիղ ինն օր քաշքշվեցի ես ծովի մեջ. տասներորդ օրը, գիշերով,
Դեպի կրղզին այն՝ Օգիգիե աստվածները ինձ նետեցին,
Ուր ապրում է պերճ Կալիպսոն. գեղեցկաձայն ու վարսագեղ աստվածուհին
450Ինձ հոգատար անդ փայփայեց, բայց ինչո՞ւ եմ պատմում քեզ այդ.
Չէ՞ որ երեկ, դեր քո տան մեջ, այդ ամենը ես պատմեցի
Քեզ ու վսեմ քո թագուհուն, մինչ ինձ համար այժմ, հարկավ,
Անահաճո է կրկին պատմել այն, որ արդեն պատմվել է։

Երգ տասներեքերորդ։ Ոդիսևսը Փեակների ուղեկցությամբ ժամանում է Իթակե

1Այդպես ասաց լռության մեջ` նրանք բոլորն անխոս էին՝
Լցված խորունկ հիացմունքով ապարանքում ստվերախիտ։
Նրան այնժամ պատասխանեց և խոսք ասաց Ալկինոոսը:
«Քանի որ դու, ո՛վ Ոդիսևս, այժմ եկել ես ապարանքն իմ
Պղնձաշեն, բարձրակտուր, անշուշտ հիմա, կարծում եմ ես, ետ կը գնաս
Դու անարգել, անարհավիրք, թեպետ շատ ես կրել տանջանք ու պատուհաս:
Եվ այժմ ահա ձեզ եմ դիմում ես իմ խոսքով, ձեզ բոլորիդ,
Որ սովոր եք այս իմ տան մեջ ըմպել գինի միշտ հրաշեկ, հանց մեծարանք,
Նաև լինել լավ ունկընդիր վեհ երգիչի պերճ երգերին.
10Հյուրի համար այս սնդուկում՝ գեղեցկափայլ ու ողորկված,
Արդեն դրված են զգեստներ, ճարտարակերտ ոսկեղեններ և ընծաներ,
Որ բերել են իբրև նվեր փեակները խորհրդական։
Եկե՜ք ձոնենք ամեն մեկս և մի-մի սան ու մեծագույն եռոտանի,
Իսկ ես դրանց փոխարենը՝ հետո ազգից տուրք ու հարկեր կհավաքեմ
Շատ դժվար է մեկի համար միանգամից տալ այդսիսի պերճ նվերներ»։
Այդպես ասաց Ալկինոոսը, հավանեցին այդ խորհուրդը բոլորեքյան:
Սա նրանք ցրիվ եկան, ամեն մեկը իր տուն գնաց քուն մտնելու։
Իսկ երբ ծագեց խոր խավարից ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Նրոնք իսկույն շտապեցին դեպի նավը՝ տանելով պերճ պղինձն ամուր։
20Սուրբ զորությունն Ալկինոոսի՝ նավը նայեց, նստիքների տակ, ամենուր
Տեղավորեց նվերները փեակերի և ստուգեց նա խնամքով,
Որ թիավար նավորներին չխանգարեն, երբ թիերը ծովը թակեն:
Բոլորն ապա տունը եկան Ալկինոոսի և սարքեցին մեծ խրախճանք։
Սուրբ զորությունն Ալկինոոսի մորթել տվեց մի պարարտ եզ նրանց համար
Եվ Կրոնոսյան, ամպրոպային Զևսի համար, որ թագավորն է ամենքի։
Ազդրերն արագ խորովեցին, խրախճանքում գերապայծառ
Հրճվում էին հոգեզվարճ։ Իսկ նրանց մեջ մարդկանց սրտին մեծարելի
Վեհ երգիչը՝ աստվածախոս Դեմոդոկը, երգն էր հնչում սքանչելի։
Բայց Ոդիսևսն հաճախ թեքում էր գլուխն իր դեպի արևն, փափագում էր,
30Որ շուտափույթ նա մայր մտնի, քանզի տենչում էր անհապաղ ճանապարհվել,
Ինչպես գեղջուկն է շտապում դեպի ընթրիքն իր ցանկալի։ Ամբողջ օրը
Նրա արտի մեջ նորահերկ սև եզները քաշում էին գութանն ամուր.
Եվ նա հիմա, սրտատրոփ սպասելով, որ մայր մտնի արևն իսկույն,
Մեծափափագ շտապում է շուտ ընթրելու, և իր ծնկներն են դողդոջուն:
Ոդիսևսն էլ, երբ մայր մտավ լույն արևը, խնդաց իսկույն սրտակարոտ
Եվ թիասեր փեակներին նա բարբառեց, այսպես խոսեց՝
Նամանավանդ խոսքն ուղղելով զորությանը Ալկինոսի.
«Ալկինոոս, որ մարդկանց մեջ գերհռչակ ես ու մեծափառ,
Հեղում արեք անմահներին և ինձ շուտով ճանապարհեք, որ ես գնամ,
40Արդ, ո՛ղջ լերուք, կատարվեց այն, որ փափագում էր իմ հոգին կարոտալի.
Արդեն պատրաստ են նավն արագ, պերճ ընծաներն։ Ո՜հ աստվածներ օլիմպակյաց,
Այժմ եղեք դուք բարեհաճ, որ գեթ շուտով ես տուն դառնամ
Եվ անվնաս գտնեմ կնոջն իմ անբասիր, այլև մարդկանց սիրակարոտ։
Իսկ դուք այստեղ բարո՜վ մնաք գերամեծար ձեր կանանց հետ
Ձեր որդոց հետ։ Թող շնորհեն անմահները ձեզ բարիքներ ամեն տեսակ,
Թող զերծ պահեն աղետներից ձեր ազգն հավերժ աստվածները երկնաբնակ»։
Ասաց այդպես, նրանք բոլորն, հավանելով խոսքերը այդ,
Քանզի խոսեց իրավացի, որոշեցին հյուրին հապճեպ ճանապարհել։
Մինչ բանբերին այդ ժամանակ այս խոսքն ասաց զորությունը Ալկինոոսի.
50«Ո՜վ Պոնտոնոս, խառնի՛ր գինին խառնարանում և բաժանիր իմ հարկի տակ
Դու բոլորին, որպեսզի մենք, աղոթելով աստվածահայր Զևս զգոնին,
Հյուրին հաջող ճամփա դնենք դեպ սիրելի իր երկիրը, դեպ հայրենիք»։
Ասաց այդպես, և Պոնտոնոսն ոտքի կանգնեց, խառնեց գինին այն մեղրանուշ
Ու բաժանեց ամեն մեկին։ Այդպես նրանք յուրաքանչյուրն իր տեղն բազմած,
Կատարեցին իսկույն հեղում երկնքի տեր աստվածներին։
Այնուհետև ոտքի ելավ Ոդիսևսը աստվածային
Եվ ընդձեռեց Արետեին ըմպակն իսկույն կրկնահատակ,
Ասա, նրան նա դիմելով, ասաց այս խոսքը թևավոր,
«Ո՛ղջ լեր, խնդա դու հավիտյան, վեհ թագուհիդ, մինչև որ գա
60Ծերությունը և օրհասը, որ վիճակված են միշտ մարդկանց։
Հրճվիր ընդմիշտ այս հարկի տակ, զավակներիդ հետ միասին,
Ամբողջ ազգի և Ակինոոս թագավորի հետ գերակա»։
Այդպես ասաց Ոդիսևսը աստվածազարմ և դուրս եկավ՝ շեմքն անցնելով։
Իսկ բանբերին հրամայեց վեհ զորություն Ալկինոոսի՝
Առաջնորդել դեպ ճեպընթաց նավը նրան, դեպի ափունքը ծովածեծ։
Բայց նրանց հետ ինքն՝ Արետեն, հղեց ստրուկ նաժիշտներին իր սիրելի.
Նա նրանցից մեկին հանձնեց պերճ մի բաճկոն և լվացված ու մաքրազարդ
Մի պատմուճան: Իսկ երկրորդին հանձնեց տանել մի ամրակուռ, սիրուն արկղիկ,
Ապա երրորդն առավ, տարավ հաց և գինի անուշահամ ու կարմրափայլ:
70Արդ, երբ դրանք եկան հասան արագ նավին ու ծովափին,
Իրերն ամբողջ ընդունեցին թիավարները քաջունակ,
Խմիչքն, ուտեստն և ամեն բան վերցրին, դրին անդ, լայնանիստ նավի վրա։
Ոդիսևսի համար այնդեղ արագ նավի նանախելում գորգ փռեցին,
Նաև պաստառ, որ նա քնի մեղմ ու հանգիստ անդորրի մեջ:
Եվ Ոդիսևսն վեր բարձրացավ նավի վրա, պառկեց այնտեղ մունջ ու լռիկ:
Նավորդները շարքով, կարգով նստոտեցին նստիքներին,
Կռաները արձակեցին ծակված քարից, որն այնտեղ կար,
Եվ, թեքվելով, ծովը իսկույն եռանդալի ակոսեցին լոկ թիերով։
Մինչ աչքերին Ոդիսևսի իջավ քունը անդորրավետ,
80Խոր, անվրդով ու անուշիկ, որ նման է, կարծես, մահվան։
Եվ սլացավ նավը արագ։ Ինչպես դաշտում կորովալիր, չորս ձիերը,
Կարգով լծված ու միասին, հարվածների տակ մտրակի
վեր են ցատկում, սուրում են սուր և մոլեգին ու շուտափույթ կտրում ճամփան,
Այդպես ահա նավախելն էր ասես թռչում, իսկ ետևից
Զարկվում էին և թռչկոտում մութ ալիքներն հավերժագոչ, հուզվող ծովի:
Նավն էր սահում սլաքի պեպի առաջ, փութանակի և անվտանգ,
Եվ չեր կարող հասնել նրան նույնիսկ բազեն, արագագույնը հավքերից:
Այդպես արագ սլանալով և ճեղքելով ծովի լայն կուրծքը ալեկոծ՝
Այն իր վրա տանում էր մեծ մի հերոսի, աստվածազոր մտքերի տեր,
90Որն իր հոգով բյուրաբազում կրեց տանջանք ու աղետներ,
Տեսավ մարդկանց կռիվն ահեղ, փորձեց ծովի հուզմունքն ու քենը ահավոր։
Մինչ քնած էր նա այժմ հանգիստ՝ տառապանքներն իր մոռացած:
Երբ որ ծագեց մութ երկնքում պայծառաշող այն լուսաստղը,
Որ նախորդում է վաղորդյան ճաճանչագեղ Արշալույսին,
Ծովագնաց արագ նավը եկավ կանգնեց կղզու ափին։
Կա Իթակե երկրում մի խոր նավակայան՝ նվեր Փորկիս ծովածերին.
Ապառաժուտ սեպ ափունքի՝ ծովում ցցված երկու թևերն են կազմել այն,
Որոնք բնավ թույլ չեն տալիս, որ հողմերը հուզված ծովից
Բարկ ալիքներ նետեն այնտեղ։ Գեղեցկակերտ նավերն արագ,
100Ավարտելով իրենց ուղին, միշտ աներկյուղ կանգնում են անդ՝
Առանց կապի և անկառան։ Ծայրամասում ծովածոցի,
Բարձր մի տեղ, կա ձիթենի տերևախիտ, քաջագանգուր,
Որին մոտիկ կա քարանձավ մի մթագույն, բայց դուրեկան, սրտահաճո:
Դա սրբավայրն է ծովահարս նիմփաների, որոնց նայադ են անվանում։
Քարայրում կան խառնարաններ և վիմակերտ շատ կահույրներ,
Այլև բազում բնակալված մեղրաճանճեր՝ մեղրը իրենց անդ ստեղծող։
Շատ կան այնտեղ և վիմակերտ մեծ հաստոցներ, որոնց վրա նայադները
Գործում են պերճ և շառագույն հագուստեղեն՝ աչքի համար սքանչելիք:
Ջուր կա այնտեղ հավերժահոս ջինջ աղբյուրի, կա երկու մուտք և երկու դուռ,
110Մեկն ուղղված է դեպի հյուսիս և մատչելի մարդկանց համար,
Երկրորդն, ուղղված դեպի հարավ, մուտքն է անմահ աստվածների։
Այդ ուղիով երբեք մարդիկ չեն անց կենում, աստվածային է դա միայն։
Անդ կանգ առան նավորդները, որ նախապես լավ գիտեին այդ տեղերը.
Սրընթաց նավը կիսով չափ ցամաքի մեջ ցցվեց իսկույն,
Քանզի ուժգին նրան մղեց դեպի առաջ հզոր ձեռքը թիավարի:
Եվ ամրակուռ նավից նրանք դեպի ցամաքն իջան այնտեղ։
Ոդիսնսին, որ պաստառի և պերճ գորգի վրա պառկած էր տակավին
Եվ քնի մեջ խորասուզված, նավախելից վերցրին զգույշ
Եվ խնամքով ափն իջեցրին ու դրեցին անդ, ավազի վրա փափուկ։
120Ապա գույքը ցած բերեցին, որ փեակները վեհապանծ,
Մեծահոգի Աթենասի քաջ օգնությամբ նվիրեցին,
Եվ դարսեցին ամբողջովին թզենու տակ՝ մի կույտի մեջ,
Ճանապարհից հեռու, մի կողմ ու մեկուսի, որ ոչ մի մարդ անցորդներից
Այն չշորթի կամ ձեռք չտա, մինչ Ոդիսևսը արթնանա,
Իսկ իրենք էլ՝ վերադարձան, տուն գնացին։ Մինչ Պոսիդոնն երկրասասան
Չմոռացավ, թե ինչպես էր աստվածային Ոդիսևսին սպառնացել
Մի ժամանակ, ուստի գնաց, որ Զևսից մի խորհուրդ հարցնի.
«Զև՜ս հայր, չէ՞ որ ինձ այլևս հավերժ անմահ աստվածները չեն մեծարի,
Երբ անարգում են ինձ մարդիկ մահկանացու, ինչպես սրանք, ահավասիկ,
130Փեակները, որոնք նույնիսկ իմ ցեղից են և ինձանից սերված միայն։
Ես գիտեի, որ Ոդիսևսը տուն կը գա, բայց աղետներ կրելուց ետ,
Եվ իսկապես միտքչ ունեի ես խափանել դարձը նրա դեպ հայրենիք,
Մի բան, որ դու սահմանել ես քո ակնարկով և նախօրոք:
Մինչդեռ սրանք, խոր նավի մեջ ծովն անցնելով, նրան, քնի մեջ խորասույզ,
Իթակեի ափ հասցըրին, այլև նրան շնորհեցին այժմ, ապաքեն,
Բյուր ընծաներ, ոսկի, պղինձ, հագուստեղեն ու նկարեն ձեռագործներ
Եվ այնքան շատ ու բազմազան, որ Ոդիսևսը Տրոյայից իսկ չէր բերի,
Եթե ետ գար նա անվտանգ՝ ստանալով իր բաժինը մեծ ավարի»։
Այնժամ նրան, հանց պատասխան, ասաց Զևսը ամպահավաք.
140« Այդ ի՞նչ խոսք էր, որ ասացիր, մեծափառդ երկրատատան,
Երբեք անարգ քեզ չեն անի աստվածները, և ժանտալի գործ կլիներ՝
Ենթարկել վեհ, երիցագույն մեծ աստծուն եպերելի ստրջանքի։
Սակայն եթե մահկանացու մարդկանցից մեկն, իր զորության վրա վստահ,
Քեզ չի հարգում կամ մեծարում, դու կարող ես նրան լինել վրեժխնդիր:
Վարվի՛ր, ինչպես կցանկանաս, ինչպես իրոք հաճելի է քո վեհ սրտին»:
Պատասխանեց իսկույն նրան Պոսիդոնը երկրասասան.
«Ես իսկապես այդ կանեի, ինչպես դու ճիշտ պատվիրեցիր, ամպրոպային,
Բայց քաշվում եմ՝ պատկառելով քո զորության, քո գերազոր կամքի առաջ,
Բայց այժմ ահա փեակների պերճապաճույճ նավն ուզում եմ ես խորտակել:
Ահավասիկ՝ այն անհապաղ ետ է դառնում հավերժագոչ, մթին ծովով.
150Կը ջախջախեմ, որ դադարեն գեթ ուղեկցել մարդկանց դեպի հողն հայրենի,
Եվ կպատեմ քաղաքն իրենց ես լեռներով անանցնելի ու բարձրաբերձ»։
Պատասխանեց ամպահավաք Զևսը նրան և խոսք ասաց.
«Ո՜վ, սիրելիս, ինձ, իմ սրտին թվում է արդ, որ լավագույնն է առավել,
Եթե նավն այդ, ետ դառնալիս, դու ծովափին դարձնես մի ժայռ նավանման,
Եվ քաղաքից այդ գործն ամբողջ ազգը տեսնի ու զարմանա,
Որպեսզի միշտ սքանչանան մահկանացու բոլոր մարդիկ,
Նամանավանդ, եթե քաղաքը բարձրաբերձ դու լեռներով շրջապատես»։
Լսելով այդ՝ երկրասասան Պոսիդոնը շարժվեց, գնաց դեպի Սքերիա,
Ուր բնակվում են փեակներն։ Անդ կանգ առավ և սպասեց,
160Մինչդեռ նավը, ետ դառնալով, արագորեն ու սրընթաց եկավ արդեն
Ու տեղ հասավ։ Եվ մոտեցավ իսկույն աստվածն երկրատատան
Ու նավն այնտեղ դարձրեց մի ժայռ, վարսեց ապա ժայռը գետնին՝
Հարված տալով ձեռքի ափով, և ինքն իսկույն անհետացավ:
Իսկ մեծափառ, վես նավաստիք՝ փեակները թիակասեր,
Խիստ զարմացած` անդ սկսեցին իրարու հետ զրույց անել,
Եվ, նայելով իրար դեմքի, այս թևավոր խոսքն ասացին.
«Ավա՜ղ, վա՜յ ինձ, այդ ո՞վ արդյոք մեր սև նավը, արագորեն ետ դառնալիս,
Ծովում այսպես զուր կաշկանդեց։ Չէ՞ որ այն մեր աչքի դեմ էր»։
Այդպես նրանք խոսում էին, բայց չիմացան՝ գործը ինչպես անդ կատարվեց։
170Եվ բարբառեց այդ ժամանակ Ալկինոոսն, այս խոսքն ասաց.
«Ավա՜ղ, իմ հոր գուշակումը կատարվում է արդեն հիմա։
Ասում էր նա, որ մեզ վրա զայրացած է Պոսիդոնը սաստկապես,
Քանզի մարդկանց մենք անվտանգ ուղեկցում ենք ամենուրեք։
Պատմում էր, որ փեակների ամրակառույց նավը մի օր,
Ճանապարհից ետ դառնալով, վերադարձին, մութ ծովի մեջ կկործանվի,
Եվ կպատի Պոսիդոնը մեր քաղաքը շուրջանակի մեծ լեռներով:
Այդպես ասում էր ծերունին, և ամեն ինչ կատարվում է այժմ իսկ և իսկ:
Սակայն եկեք բոլորեքյան կատարենք այն, ինչ որ հիմա ես կասեմ ձեզ.
Եկեք իրոք մենք դադարենք մարդկանց այլևս ճանապարհել,
180Երբ մեր քաղաքը գան մարդիկ, իսկ երկրակալ Պոսիդոնին
Եկեք զոհենք տասներկու եզ, որ ողորմած լինի դեպ մեզ,
Որ չպատի մեր քաղաքը նա լեռներով անանցնելի ու բարձրաբերձ»։

* * *

Ասաց այդպես, սարսափեցին նրանք սաստիկ և սկսեցին զոհ պատրաստել:
Մինչդեռ այդպես փեակների առաջնորդներն, իշխանները խորհրդական
Ջերմ աղոթում էին այնտեղ Պոսիդոնին իշխանազոր՝
Կանգնած նրա բագինի մոտ, անդ արթնացավ Ոդիսևսը աստվածազարմ,
Որ քնած էր հողի վրա իր հայրենի: Չը ճանաչեց նա երկիրն իր,
Զի շատ վաղուց էր բացակա, և նրա շուրջը լայնածիր
Ցանեց Պալլաս Աթենասը՝ աստվածուհի դուստրը Զևսի, թանձր խավար,
190Որ չտեսնի ոչ ոք նրան, մինչև ինքը խրատներ տա,
Եվ որպեսզի չճանաչեն նրան կինը, ընկերներն ու քաղաքացիք,
Մինչև չառնի նա իր վրեժն ամբարտավան և անամոթ խոսնայրներից։
Ուստի թվում էր արքային անդ ամեն բան տարօրինակ՝
Ե՛վ նեղ ու խիտ ուղիները, հարմար ծոցն ու նավակայքը,
Ե՛վ գահավեժ ապառաժներն, և՛ բողբոջած բարձր ծառերն:
Նա գահավեժ, կանգնեց այնտեղ, հայացք նետեց իր այդ երկրին հայրենավանդ,
Ու լաց եղավ նա դառնադառն, ձեռքով թակեց իր ազդրերը,
Լացակումած այս խոսքն ասաց, խոսքը խորունկ հառաչանքի.
«Ա՜խ, ո՞ր մարդկանց երկիրն է սա, ես, դժբախտս, այն ո՞ւր հասա:
200Գուցե այստեղ ապրում են չար, դաժան մարդիկ, ամբարտավան և անօրեն,
Սակայն գուցե հյուրասեր են և վանատուր կամ սիրտ ունեն աստվածավախ:
Ո՜հ, ո՞ւր տանեմ իմ գույքերն այս բազմաբազում, ո՞ւր գնամ ես,
Ա՜խ, երանի ես մնայի այնտեղ, երկրում փեակների։
Ես այդ դեպքում կգնայի մի այլ վսեմ ու փառահեղ արքայի մոտ,
Եվ նա գուցե ինձ ընդուներ սիրով, սրտանց և առաքեր ինձ հայրենիք։
Մինչդեռ հիմա ես չգիտեմ, արդյոք գույքերն այս ո՞ւր պահեմ,
Ինչպե՞ս և ո՞ւր պիտի թաքցնեմ, որ չը դառնան սրանք ավար մեկ ուրիշի։
Ուրեմն այսպես՝ փեակների առաջնորդներն և իշխանները մեծամեծ
Մարդիկ չէին ամենևին արդարախոս ու խելացի,
210Քանզի նրանք ինձ բերել են մի այլ աշխարհ, մինչ խոստացան
Տանել իրոք ինձ Իթակե հայտերևակ։ Սակայն, ավա՜ղ, ինձ խաբեցին։
Թող որ պատժի նրանց Զևսը, աղոթողի հովանավորն ամենագետ.
Նա նայում է մարդկանց հավերժ, մեղանչողին միշտ պատժում է,
Նա է տերը արդարադատ: Բայց ե՛կ նայեմ և ստուգեմ գույքերը իմ,
Գուցե նրանք որևէ բան վերցրին, տարան նավի վրա»։
Եվ նա իսկույն սկսեց հաշվել գեղեցկափայլ եռոտանիք, կաթսաները,
Ոսկին, այլև պերճ զգեստները, ձեռագործը մեծափարթամ և ամեն ինչ։
Պակաս չկար, և սկսեց նա սրտավեր ողբալ երկիրն իր հայրենի։
Նա վշտաբեկ թափառում էր անդ, բազմագոչ ծովի ափին,
220Հեծում անդուլ, սրտամորմոք։ Եվ մոտեցավ այնժամ նրան Աթենասը՝
Տեսքվ նման երիտասարդ, գիրգ մի մարդու, ջահել հովվի,
Մի պատանու՝ արքայազուն մանուկներին անգամ նման։
Իր ուսերին գցած ուներ նա կրկնածալ լայն պատմուճան,
Իսկ ոտքերին՝ հագած մուկեր շողշողենի, տեգ նիզակը ձեռքին բռնած։
Երբ Ոդիսևսն իրեն տեսավ, ուրախացավ և ընդառաջ իսկույն գնաց
Ու, դիմելով ապա նրան, այսպես խոսեց և խոսքն ասաց իր թևավոր.
«Ո՜հ, սիրելիդ, քեզ եմ ահա այն երկրի մեջ առաջինը հանդիպում ես.
Ողջո՜ւյն, կարծեմ, չար միտումով չես մոտեցել դու ինձ հիմա, բարեկամս:
Դու ազատի՛ր գույքն այս, գանձը, փրկիր և ինձ. աղերսում եմ քեզ սրտագին
230Եվ ճիշտ ինչպես մի աստըծու, կփաթաթվեմ ես ծնկներին քո սիրելի:
Արդ այս ասա դու նաև ինձ, ճիշտը պատմիր, որ իմանամ.
Ի՞նչ երկիր է սա իսկապես, ի՛նչ ազգություն, ի՞նչ մարդիկ են ապրում այստեղ։
Գուցե թե սա մի կղզի է՝ հեռվից-հեռու հայտերևակ,
Գուցե բերրի մի ցամաքի ափունքն է սա, ծովին այսպես ամուր հենված»։
Եվ բարբառեց այնժամ նրան Աթենասը պայծառաչյա,
«Հիմա՞ր ես դու, օտարական կամ հեռավոր երկրից ես այստեղ եկել,
Որ այդպիսի հարց ես տալիս մի այսպիսի երկրի մասին:
Սա այնքան էլ անփառունակ մի երկիր չէ, որի մասին շատ լավ գիտեն
Բյուրաբազում ժողովուրդներ, որ ապրում են արևելքում, անդ, առընթեր
240Արշալույսին, կամ բնակվում են միգախառն արևմուտքում։
Թեպետ և սա քարքարոտ է և առապար, ձիարշավին շատ անհարմար
Եվ աղքատ է տարածությամբ, բայց և այնպես անպտուղ չէ ամենևին:
Առատորեն սա հաց ունի, որքան ուզես, քաղցր գինի միշտ կա այստեղ,
Տեղում են աստ հորդ անձրևներ, ցողն է այստեղ միշտ բարեբեր,
Պերճ արոտներ կան եզներին ու այծերին, անտառներ կան բազմապիսի,
Աղբյուրներն են ամբողջ տարի աստ կարկաչուն և ջրառատ,
Եվ անունն է Իթակեի, օտարական, նույնիսկ հասել մինչև Իլիոն,
Որն, ասում են, հեռու է շատ չքնաղ երկրից աքեացոց»։
Ասաց այդպես, խնդաց իսկույն Ոդիսևսը բազմահնար և դյուցազուն,
250Հրճվեց հոգով, երբ որ լսեց բարի համբավն իր հայրենի երկրի մասին,
Ինչպես որ այդ պատմեց Պալլաս Աթենասը, դուստրը Զևսի ասպարակիր։
Ուստի դիմեց իսկույն նրան և խոսքն ասաց իր թևավոր ու բարձրաձայն,
Բայց չխոսեց ճշմարտացի, այլ բարբառեց նենգ ու խարդախ.
«Իթակեի մասին, հարկավ, լսել եմ ես Կրետեում այնատարած,
Որն հեռու է, ծովից այն կողմ։ Այժմ և եկա և բերեցի գույքն այս, գանձը,
Մի այդքան էլ ես թողեցի զավակներիս, ապա փախա ես այնտեղից,
Քանզի ես անդ սպանեցի Իդոմենի սիրած որդուն քաջակորով,
Օրսիլոքին արագավազ։ Նա լայնալիր Կրետեում մահկանացու
Եվ հացակեր բոլոր մարդկանց հաղթահարեց արագությամբ իր ոտքերի
260Նա ցանկանում էր ինձ զրկել տրոյական իմ ավարից ամբողջովին,
Հանուն որի ես կրեցի բյուրաբազում վիշտ ու աղետ և տառապանք
Ու փորձեցի մարդկանց ահեղ կռիվները, ահն ու խոնջանքը ծովի մեջ։
Խիստ զայրացած էր նա իմ դեմ. անդ, Տրոյայում չը կամեցա ես ծառայել
Նրա հորը, քանզի սիրած ընկերներիս առաջնորդը այնժամ դարձա,
Ուստի նրան, երբ նա դաշտից ետ էր գալիս, ընկերներիս հետ միսսին,
Ճանապարհին դարան մտած, սպանեցի պղնձասուր տեգ-նիզակով,
Բայց մթագույն գիշերն իսկույն ծածկեց երկինքն, և ոչ մի մարդ մեզ չտեսավ։
Այդպես նրան այնտեղ կյանքից ես զրկեցի և հոգին էլ ես շորթեցի,
Իսկ երբ նրան կործանեցի տեգ-նիզակով պղնձասայր,
270Իսկույն եկա դեպի նավը փառապսակ փյունիկեցոց,
Աղերսեցի՝ նրանց տալով որոշ մի մասն իմ լավագույն, մեծ ավարի,
Հորդորեցի թախանձագին, որ ինձ տանեն, հասցնեն Պիլոս
Կամ թե Էլիս աստվածաշեն, ուր իշխում են էպիացիք:
Սակայն նրանց, ընդդեմ իրենց իսկ ցանկության, զորությունը ժանտ հողմերի
Հեռու քշեց այդ վայրերից, թեպետ իրենք խաբել բնավ չէին ուզում։
Այնուհետև մենք, մոլորված, թափառեցինք և մութ գիշերն այստեղ հասանք։
Նավը հազիվ, դժվարությամբ մենք քաշեցինք նավակայան,
Ոչ ոք ընթրիքն էլ չհիշեց, թեպետ կարիքն ստիպում էր մեզ չափազանց,
Այլվսև նավից ցած իջնելով, պառկեցինք աստ, ծովի ափին,
280Եվ իմ վրա, որ չազափանց հոգնած էի, քունը իջավ քաղցրանուշիկ:
Մինչ խորափոր նավից նրանք ցած բերելով գանձն իմ, գույքը,
Դարսել էին աստ, ավազին, ուր ես քնած էի խորունկ:
Իրենք ապա, նավ նստելով, մեկնել էին դեպ Սիդոնե պերճաբնակ։
Եվ մնացի ես աստ տխուր, սրտահառաչ, այսպես ահա մեն ու մենակ»։
Ասաց այդպես, իսկույն ժպտաց Աթենասը, պնծառաչյա աստվածուհին,
Ու փայփայեց նրան ձեռքով, բայց անհապաղ տեսք ընդունեց նա մի կնոջ՝
Գեղեկափայլ, քաջահասակ, արվեստի մեջ քաջատեղյակ և իմաստուն:
Եվ այդ տեսքով նրան դարձավ ու թևավոր իր խոսքն ասաց նա բարձրաձայն.
«Գերխաբեբա նենղողն անգամ, թեկուզ հենց դա աստված լինի,
290Անկարողէ քեզ իսկապես գերազանցել խաբեությամբ ու նենգությամբ:
Ո՜հ դու թշվառ, չես հագեցել բյուր խորամանկ ու խարդախիչ քո գործերով:
Մի՞թե նույնիսկ հայրենիքում չես դադարում նենգել, խաբել, ո՜վ խորամանկ,
Կամ սուտ ճառել, որ քեզ այդքան հաճելի է քո մանկության դեռ օրերից:
Բայց այդ մասին թողնենք խոսել, երկուովս էլ խորամանկ ենք մենք չափազանց.
Դու մարդկանց մեջ մահկանացու գերազանց ես խելքով, խոսքով,
Իսկ ես, չէ՞ որ հռչակված եմ կաճառի մեջ աստվածների`
Իմաստալի խելացությամբ և նենգությամբ իմ խորամանկ:
Ինչպե՞ս է, որ այժմ ինձ՝ Պալլաս Աթենասին, Զևսի դստրին, դու չիմացար,
Ինձ, որ բոլոր ժանտ գործերում եղել եմ միշտ քեզ զորավիգ ու պահապան,
300Որ դրդեցի փեակներին քեզ մեծարել և չափազանց սիրել սրտանց
Ու արդ հիմա այստեղ եկա, որ քեզ օգնեմ լավ խորհրդով՝
Ինչպես պահել գույքն այդ, գանձը, որ փեակներն հռչակավոր
Ի խորհրդով նվիրեցին քեզ, դեպի տուն ետ դառնալիս:
Արդ, ասում եմ քեզ վիճակված է տակավին քո հոյակապ, շեն հարկի տակ
Տանջանք կրել ու տառապանք, բայց հանդուրժի, քանզի պետք է այդ, հիրավի:
Բաց տակավին դու մի հայտնիր այժմ ոչ ոքի, տղամարդկանց և կամ կանանց,
Թե դու իրոք ետ ես եկել թափառումից, դեռ բազմաբյուր վիշտ և աղետ
Աստ չարաչար քեզ հալածող փուչ մարդկանցից պիտի կրես դու լռելյայն»։
Պատասխանեց նրան իսկույն Ոդիսևսը ամենիմաց.
310«Դժվարին է մակացու մարդու համար, թեկուզ լինի նա իմաստուն,
Քեզ ճանաչել, սստվածուհի, տեսքդ անվերջ դու փոխում ես,
Բայց և գիտեմ ես ստուգապես, որ դու առաջ բարյացակամ էիր դեպ ինձ՝
Այն ժամանակ, երբ Տրոյայում մարտում էինք մենք՝ աքեյանք:
Սակայն երբ մենք ավերեցինք Պրիամոսի հարուստ քադաքը բարձրաբերձ
Ու հեռացանք մեր նավերով, բայց աքեանց աստվածն արեց անդ ցիրուցան,
Ես այնուհետ ոչ մի անգամ քեզ չեմ տեսել, դուստր Զևսի,
Չեմ նկատել, որ իմ նավին մոտենայիր՝ ազատելու ինձ տանջանքից,
Այլ վշտակիր, սրտակոտոր թափառել եմ ես ամեն օր,
Մինչև որ ինձ այժմ աստվածները փրկեցին աղետներից։
320Սակայն առաջ, փեակների բերրի երկրում, դու ինձ իրոք
Քո խորհրդով հորդորեցիր, ապա տարար նրանց քաղաքն:
Եվ արդ հիմա, հանուն քո որ, Զևս զգոնի, աղաչում եմ ես ծնկաչոք,
Քանզի բնավ չեմ հավատում, որ եկել եմ ևս Իթակե հայտերևակ
Ու դեռ կարծես դեգերում եմ ես այլ երկրում. կարծեմ և դու
Ծաղրում ես ինձ՝ ցանկանալով սիրտս թաղել մթության մեջ մոլորության։
Ուստի ասա, ճի՞շտ է արդյոք, որ հասել եմ ես հայրենիքն իմ սիրելի»։
Իսկույն նրան պատասխանեց Աթենասը՝ աստվածուհին պայծառաչյա.
«Դու քո սրտում միշտ միևնույն ոգին ունես, ո՜վ Ոդիսևս,
Ուստի և քեզ ես չեմ կարող անօգ թողնել ձախորդության մեջ տարաբախտ,
330Քանզի քաջ ես դու խորիմաց, հնարագետ և ողջամիտ,
Մինչ այլ մի մարդ, թափառումից նոր ետ եկած, անշուշտ իսկույն
Պիտ սլանար դեպի տուն իր, որ շուտ տեսնի անդիր որդոց և կնոջն իր:
Իսկ դու ահա չես էլ հարցնում, որ իմանաս, այլ նախապես
Ցանկանում ես քո կնոջը փորձել ստույգ։ Արդ, նա իրոք
Քո տանն է դեռ, բայց սրտավեր և հանապազ ջայլանքով լի.
Ողբում է նա գիշեր-ցերեկ արտոսրաառն ու սրտաբեկ,
Իսկ ես երբեք չեմ կասկածել, այլ գիտեի անտարակույս,
Որ դու անշուշտ ետ կը դառնաս, սակայն զրկված քո սիրելի ընկերներից:
Բաց և այնպես չէի ուզում մարտել ընդդեմ իմ հորեղբայր Պոսիդոնի,
340Նա դեպի քեզ սրտով խորունկ ոխակալ է և քինահույզ.
Զայրացած է, որ դու որդուն իր սիրելի կուրացրիր։
Եվ արդ հիմա, որպեսզի դու լավ համոզվես, քեզ ցույց կտամ ես Իթակեն:
Սա է ահա ծովածերուկ այն փորկիսի նավակայանը, ապաքեն,
Իսկ առընթեր ծովածոցին, տես, կանգնած է սաղարթաշատ այն թզենին։
Դրան մոտիկ դեռ կա քարայրը մթագույն և զովաշունչ,
Սրբայրը հավերժահարս ծովալքների, որոնց նայադ են անվանում։
Սա իսկ և իսկ այն անձավն է լայն, ստվերոտ, որտեղ հաճախ
Հարյուրաեզ զոհ ես բերել դու այդ ծովալք նիմփաներին,
Իսկ սա Ներիտոն լեռն է, որ ծածկված է մացառներով անտառախիտ»։
350Այդ ասելով, աստվածուհին մեգը ցրեց, բացվեց շուրջը,
Խնդաց խորունկ, հրճվեց հովով Ոդիսևսը բազմաչարչար,
Երբ որ տեսավ իր հայրենի երկիրն այդպես. հողն համբուրեց նա կենսատու,
Ապա իսկույն, իր ձեռքերը վեր կարկառած, իր խոսքն ուղղեց նիմփաներին:
«Դստերք Զևսի, հավերժ հարսներ, ո՜վ նայադներ, ո՜հ, ես երբեք հույս չունեի,
Որ ձեզ կրկին պիտի տեսնեմ: Ողջունում եմ ձեզ ես սրտանց,
Ուխտն ընդունեք իմ բերկրալից: Ինչպես առաջ, ձեզ կձոնեմ պերճ պարգևներ,
Եթե թույլ տա ավարաբաշխ դուստրը Զևսի, որ ես ապրեմ դեռ կենսունակ,
Այև օգնի, որ լավ աճի և զորանա իմ զավակը սիրանվեր»:
Իսկույն նրան պատասխանեց Աթենասը, պայծառաչյա աստվածուհին.
360«Վստահ եղիր և այդպիսի դու հոգսերով մի կաշկանդիր այժմ քո հոգին,
Այլ եկ գնանք և անձավում գաղտնի մի տեղ մենք որոնենք,
Ու անդ պահենք գույքդ, գանձդ, որ անվնաս մնան դրանք.
Այնուհետև կմտածենք՝ ինչպե՞ս վարել գործերը քո, ինչպես հարկն է»։
Այդ ասելով՝ աստվածուհին շուտ ներս մտավ քարանձավը այն մթագույն
Եվ որոնեց հարմար անկյուն ամենուրեք, իսկ Ոդիսևսն
Շուտ ներս տարավ անդ ամեն ինչ, պղինձն ամուր, ոսկին փայլուն,
Հրաշալի զգեստները, ընծաները փեակների:
Մինչդեռ Պալլաս Աթենասը, ասպարակիր Զևսի դուստրը,
Այդ ամենը դարսեց կարգին, իսկ մուտքի մոտ քար գլորեց մի վիթխարի,
370Եվ բազմեցին ապա նրանք անդ, սրբազան թզենու տակ:
Այդպես նրանք խորհում էին՝ ինչպե՛ս նյութել խոսնայրներին մահ ու պատիժ:
Եվ Աթենաս աստվածուհին այսպես խոսեց ու խոսք ասաց.
«Դյուցասնունդ Լսերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Լա՜վ մտածիր՝ ինչպե՛ս ձեռքիդ հարվածն ուղղես խոսնայրներին այդ անամոթ.
Նրանք արդեն երեք տարի իշխում են աստ, քո տանն, իբրև՝ խնամախոս
Աստվածակերպ քո վեհ կնոջն՝ խոստանալով նրան բազում պերճ պարգևներ:
Իսկ նա, միայն դարձիդ մասին մտահոգված, ջայլում է միշտ սրտակոտոր,
Հույս է տալիս նա բոլորին, առանձնապես խոստանում է ամեն մեկին,
Ուրախ լուրեր հղում նույնիսկ, սակայն այլ բան է խորհում նա իր սրտի մեջ»։
380Այնժամ նրան պատասխանեց Ոդիսևսը խոհեմամիտ.
«Ավա՜ղ, ուրեմն ուղիղ ինչպես Ագամեմնոն Ատրիդեսը,
Պետք է և ես կործանվեի իմ հարկի տակ դաժան մահով օրհասական,
Եթե դու ինձ, աստվածուհիդ, այդ ամենը չպատմեիր։
Եվ արդ, հիմա ինձ խորհուրդ տուր, ինչպե՞ս արդյոք պետք է լուծել վրեժը այդ։
Ինձ մոտ կանգնիր ինքդ հիմա, քաջախիզախ, հզոր ոգի ինձ ներշնչիր,
Որպիսին ես միշտ ունեի պատերազմում այն ժամանակ,
Երբ մենք անվախ խորտակեցինք ամրակառույց պարիսպները սուրբ Տրոյայի։
Եթե օգնես դու ինձ, խաժա՛կն, ուժ ու կորով ինձ ներշնչես, հանց զորավիգ,
Պատրաստ եմ ես կռիվ մղել նույնիսկ բազում, երեք հարյուր քաջերի դեմ»։
390Նրան իսկույն պատասխանեց աստվածուհին պայծառատես.
«Անշուշտ քեզ հետ ես կլինեմ և չեմ թողնի քեզ մեն-մենակ,
Երբ սկսենք մենք այդ գործը։ Կարծեմ, շուտով սեղեխները այդ անամոթ,
Որ անխնա վատնում են քո գույքը ու գանձը շարունակ,
Պիտ ոռոգեն շեմքը քո տան իրենց արյամբ և ուղեղով՝ հողին ընկած։
Բայց ուզում եմ ես քեզ դարձնել մահկանացու մարդկանց համար չճանաչվող.
Կնճիռներով ես կը ծածկեմ փայլուն մաշկը քո այդ ճկուն անդամների,
Գլխիդ արտյաշ քո մազերը կը վերացնեմ, պատռտված ձորձ կը հագցնեմ,
Որ բոլորը, քեզ նայելիս, որ նողկանքով զզվեն իսկույն,
Իսկ քո չքնաղ այդ աչքերը ես կը դարձնեմ մութ և աղոտ:
400Արդ՝ դու այդպես գարշ, այլանդակ հանդես կը գաս խոսնայրներին,
Քո պերճ կնոջն ու քո որդուն, որին, մանուկ, թողել էիր դու քո տան մեջ:
Այժմ դու գնա նախ և առաջ, հասիր այնտեղ խոզարածին քո բարեգութ,
Որ հսկիչն է երամակի և բարեկամն է քո ազնիվ։
Նա սիրում է և՛ քո որդուն, և՛ խորիմաց Պենելոպե վեհ կնոջդ։
Դու կգտնես նրան այնտեղ, խոզերի մոտ, որ արոտում արածումեն ողջ և առողջ՝
Անդ, Կորակոս ժայռի շուրջը և առընթեր Արեթուսա հորդ աղբյուրի,
Եվ ուտում են առատագույն այնտեղ կաղին, խմում են ջուրը սևաթույր:
Այդպես աճում, զորանում են խոզերը քո պարարտ և հույր:
Ահավասիկ, այնտեղ նստիր և ամեն ինչ խոզարածից դու իմացիր,
410Մինչև որ ես գնամ Սպարտա, այդ քաղաքը՝ լի կանանցով գեղեցկատես,
Որ ետ կանչեմ Տելեմաքին՝ սիրատենչիկ քո զավակին։
Լակեդեմոն երկրում է նա լայնատարած, ապարանքում Մենելայի,
Ուր նա գնաց, որ քո մասին լուր իմանա, արդյոք դու կա՞ս, թե՞ էլ չկաս»:
Եվ Ոդիսևսն ամենագետ պատասխանեց իսկույն նրան ու խոսք ասաց.
«Ինչո՞ւ նրան այդ չասացիր, չէ՞ որ ամեն ինչ լավ գիտես.
Գուցե միայն նրա համար, որ նաև նա տանջանքով լի միշտ թափառի
Հավերժագոչ ծովերի մեջ, մինչ ուրիշներն պիտի լափեն գույքը նրա»։
Նրան այնժամ պատասխանեց աստվածուհին, պայծառատես Աթենասը.
«Անհոգ եղիր նրա մասին, մի՛ վախենա, երկյուղ չկա,
420Ես եմ նրան անդ առաքել, որ մեծաշուք փառք վաստակի՝
Այդ վեհ գործը կատարելով. անվիշտ է նա այնտեղ իսպառ, ողջ և առողջ:
Ատրիդեսի տանն է նստած նա անվրդով, վայելքով լի և անպակաս:
Թեպետ ջահել խոսնայրները, սև նավի մեջ դարանամուտ թաքնված արդեն,
Կուզեն նրան ոչնչացնել, նախքան նա գա, վերադառնա իր հայրենիք,
Բայց չեմ կարծում, որ գլուխ գա այդ ձեռնարկը, ավելի շուտ երկիրն իր մեջ
Թաղելու է խոսնայրներին, որ լափում են քո գույքերը քո հարկի տակ»։
Ասաց այդպես Աթենասը և իր ցուպը քսեց, հպեց Ոդիսևսին,
Կնճիռներով ծածկեց իսկույն քնքուշ մաշկը նրա ճկուն անդամների,
Ոչնչացան նրա գլխի մազերը վառ, խարտիշագեղ,
430Ամբողջ մարմնով անմիջապես նա նմանվեց մի ծերուկի։
Աղոտ դարձրեց, այլանդակեց, նրա աչքերը գեղեցիկ,
Վրան գցեց վատթարագույն մի ցնցոտի, պատմուճանի մի մնացորդ`
Կեղտոտ ու նողկ, պատառոտված և ծխի մեջ խիստ մրոտված ու գարշահոտ,
Վերուստ ծածկեց արագավազ մի եղնիկի անմազ կաշվով,
Ձեռքը դրեց նաև մի ցուպ, ապա կախեց նրա ուսին զազիր մի պարկ՝
Գարշ, հնամաշ, խիստ ծակծկված և ոլորուն փոկին կցված,
Եվ, միտքը այդ հավանելով, բաժանվեցին։ Մինչ Աթենասը՝ դիցուհին,
Թռավ դեպի Լակեդեմոն աստվածային, դեպի որդին Ոդիսևսի։

Երգ տասնչորսերորդ։ Ոդիսևսը Եվմեոսի մոտ

1Ոդիսևսը ծովածոցից ուղղվեց դեպի լեռնաշավիղը քարքարոտ
Անցավ վայրերն անտառախիտ, ուր, ըստ ցուցմանն Աթենասի,
Բնակվում էր խոզարածը աստվածակերպ, որ առավել հոգածությամբ
Պահպանում էր գույքը տիրոջ, քան մյուս բոլոր ծառաները Ոդիսևսի:
Եվ նա նրան գտավ նստած անդ, գավիթում լայնատարած:
Բակը շինված էր բաց տեղում, շուրջանակի հայտերևակ,
Գեղեցկակերտ ու բարձրաբերձ, մեծակառույց ու բոլորակ:
Դա շինել էր խոզարածը, հանց խոզաբուն, երբ թագավորն էր բացակա,
Սակայն առանց թույլտվության և տանտիկնոջ, և՛ զառամյալ Լաերտեսի։
10Շուրջը պատել էր թփերով նա թանձրափուշ և քարերով մեծ ու ամուր,
Ապա դրսից, երկու կողմից, քաշել էր նա պիրկ ցանկապատ՝
Կեղևները արդեն պոկված կաղնու տոկուն խիտ ցցերից,
Իսկ բակի մեջ շինել էր նա տասնևերկու խոր խոզանոց
Իրար կողքի, հանց խոզերի խշտի և բուն, և դրանցից ամեն մեկում
Գետնաթավալ պառկում էին հիսուն հղի, փակված խոզեր:
Արու խոզերը գիշերում էին դրսում, խշտիներին, և շատ չէին.
Դրանց թիվը պակասում էր, լափում էին սեղեխները աստվածային:
Եվ խոզարածն ստիպված էր հաճույքների համար նրանց՝
Միշտ ուղարկել այդ պարարուն որձ խոզերից ընտիրներին։
20Երեք հարյուր վաթսուն էին ընդամենը դրանք թվով.
Միշտ դրանց մոտ քնում էին չորս գամփռներ գազանակերպ,
Որոնց առատ կերակրում էր խոզարածն այդ մարդկանց իշխան։
Ծերուկ հովիվն այդ ժամանակ պատրաստում էր իր ոտքերին շքեղ մույկեր՝
Կարատելով պերճ, գունավոր եզան կաշին։ Մյուս հովիվներն
Ցրվել էին ամենուրեք, երեք հոգի խոզերն էին տարել հանդը,
Իսկ չորրորդին նա ակամա ուղարկել էր արդեն քաղաք՝
Խոզ տանելու ամբարտավան խոսնայրներին, որ անդ նրանք
Զոհ կատարեն, որ հագենան նրա մսով սրտերը ժանտ։
Ոդիսևսին հանկարծ տեսան այդ գամփռներն անվերջ հաչող
30Ու կատաղի, զիլ հաչոցով հարձակվեցին նրա վրա,
Բայց Ոդիսևսը խորամանկ իսկույն նստեց և իր ցուպը գցեց գետին։
Քիչ մնաց որ նա խայտառակ փորձանքի գար այդ կալվածում իր սեփական,
Մինչ խոզարածն շտապ քայլերով աճապարեց իսկույն ևեթ
Եվ դուրս վազեց լայն գավիթից՝ վայր գցելով ձեռքից կաշին,
Ու, սաստկաբար գոռգոռալով, նա շներին սաստեց հուժկու և մեծագոչ.
Քարեր նետեց նրանց վրա զայրագնաբար, ապա խոսեց իր տիրոջ հետ.
«Ո՛հ, ծերունիդ, քիչ էր մնում, որ շները գզգզեին քեզ հանկարծակի,
Եվ այդ բանը ինձ կծածկեր քարվականքով ամոթալի:
Առանց այդ էլ աստվածները ինձ տվել են այս հառաչանքը տանջալի.
40Ես, վշտակիր, ողբում եմ միշտ իմ արքային աստվածային
Ու շատերին կեր եմ տալիս, որ լափլփեն պարարտաճարպ խոզերը իմ,
Մինչ նա, գուցե, ուտեստների, հացի կարոտ ու ձեռնունայն,
Թափառում է դեպի օտար, այլալեզու քաղաքներն ու երկրները.
Կամ ո՞վ գիտի, կենդանի՞ է նա տակավին, տեսնո՞ւմ է նա լույսն Արևի։
Բայց ե՛կ, ծերուկ, տունս գնանք, որ դու սրտանց անդ հագենաս
Գեթ ուտեստով, այլև գինով։ Այնուհետև, ինչպես հարկն է, ինձ կը պատմես,
Թե ո՞վ ես դու կամ որտեղի՞ց, ի՞նչ աղետներ ես դու կրել»։
Ասաց` այդպես ու տուն տարավ իսկույն նրան խոզարածը աստվածային:
Եվ անհապաղ գետնին փռեց խիտ ու դալար կանաչ ճյուղեր,
50Հարթեց ձեռքով և վերևից փռեց ապա նա թավամազ մի այծենի՝
Իր անկողինը մշտական, որի վրա բազմել տվեց իսկույն նրան:
Ուրախացավ Ոդիսևսը, որ ընդունեց խոզարածը, ուստի ասաց.
«Քե՜զ, հյուրընկալ, թող տան Զևսը և այլ անմահ աստվածները
Այն, ինչ սրտանց կցանկանաս, քանզի այսքան ինձ սրտալի ընդունեցիր»:
Այսպես նրան ի պատասխան խոսք ասացիր ո՜վ Էսմևոս դու խոզարած
«Օտարակա՜ն, վայել չէ, որ հյուր եկվորին անարգու վա՜տ ես ընդունեմ,
Թեկուզ լինի նա ավելի քեզնից նվաստ, քանզի հյուրեր ու մուրիկներ
Միայն Զևսից են մեզ գալի։ Քիչ եմ տալիս, բայց տալիս եմ ես սրտալի,
Այդ է սակայն հեգ վիճակը ծառաների միշտ երկյուղած,
60Երբ իշխում են նրանց վրա նոր տերերը երիտասարդ։
Մինչ երևի աստվածները կարկանդեցին վերադարձը իմ արքայի,
Որ սիրում էր ինձ հոգատար, և այնքան ինձ գույք պիտի տար,
Որքան տալիս է բարեսիրտ տանուտերը հավատարիմ իր ծառային։
Նա ինձ և՛ տուն կտար անշուշտ և լավ կալված, կտար և կին բազմախոսնայր,
Հանց ազնվագույն մի ծառայի, գործը որի աստված կանի արդյունավետ,
Ինչպես իմ գործն է այժմ արդեն արգասավոր, քանի հովիվ եմ ես արի:
Շատ-շատ բարիք դեռ կընծայեր ինձ իմ արքան, եթե այստեղ նա ծերանար,
Բայց նա կորավ։ Երանի՜ թե կորչեր զարմը Հեղինեի այն չարաղետ,
Քանզի չէ՞ որ հանուն նրա ծունկը ծալվեց բյուրաբազում մեծ քաջերի,
70Եվ նա նույնպես, հանուն միայն Ագամեմնոն դյուցազունի,
Գնաց Իլիոն ձիահարուստ, որպեսզի անդ կռվի ընդդեմ տրոյացոց»:
Ասաց այդպես, հապճեպ քաշեց, պատմուճանի վրա պնդեց նա իր գոտին
Եվ դուրս եկավ ու ժիր գնաց նա խոզանոց, ուր խոճկորներն էին փակված:
Վերցրեց, բերեց երկու խոճկոր. երկուսին էլ նա մորթոտեց,
Քերթեց ապա ու կտրատեց, շամփուրներին իսկույն զարկեց։
Երբ խորովեց ու պատրաստեց նա բոլորը շամփուրներով ու ջերմորեն
Բերեց տվեց Ոդիսևսին, ցանեց վրան գարի ալյուրը սպիտակ։
Ապա շուտով խառնարանում խառնեց գինին մեղրանուշիկ,
Նստեց հետո դեմ-հանդիման և խոսքն ասաց քաղցր ու խոհեմ.
80«Անո՜ւշ արա, կե՛ր, ո՜վ եկվոր. ծառաների բաժինը այս խոճկորներն են,
Մինչ սեղեխներն ագահ լափում են միշտ խոզեր պարարտաճարպ՝
Զանց առնելով, որ կա պատիժ աստվածների, այլև գութը և գորովը:
Բայց չեն սիրում երանավետ աստվածները գործերը չար,
Միայն մարդկանց վեհ գործին են նրանք տալիս լավ հատուցում:
Աստվածների պատժից ահեղ իրենց սրտում և հոգու մեջ
Վախենում են անգամ ոսոխ ու չարագործ բոլոր մարդիկ,
Որոնք անցնում են հեռավոր, օտար երկիր և ավարը Զևսի տված,
Հավաքելով նավերի մեջ, վերադառնում, այդպես բերում են հայրենիք։
Գուցե, սակայն, սեղեխներն այս, աստվածներին այժմ ձայնալուր,
90Մի բան գիտեն իմ արքայի մահվան մասին և չեն ուզում, հանց վայելուչ
Խնամախոս, կարգին վարվել թագուհու հետ կամ ետ գնալ տներն իրենց,
Այլ անխնա ու սառնասիրտ վատնում, լափում են վիսաբար գույքը ամբողջ,
Զի ամեն օր, ամեն գիշեր, որոնք նույնպես սահմանված են Զևսի կամքով,
Սրանք զոհում, կոտորում ես ոչ թե չափով, օրը մի հատ կամ իսկ երկուսն,
Այլ շատերին և գինին էլ արդեն լափում, ոչնչացնում են չափից դուր։
Մինչ իմ տիրոջ հարստությունն անսպառ էր, և այդքան գույք
Չի ունեցել ոչ մի հերոս կամ քաջազուն՝ թե՛ ցամաքի մեջ սևաթույր,
Եվ թե նույնիսկ Իթակեում, այլ միասին քսան դյուցազն իսկ մեծաշուք
Այդքան մեծ գույք չեն ունեցել։ Եվ կարող եմ քեզ թվարկել ես միառմի.
100Տասնևերկու ենզնանախիր կար ցամաքում, նույնքան խաշինք
Եվ ճիշտ նույնքան խոզերամակ, նույնքան այծի մեծ հորաններ,
Որ արածում են սեփական կամ թե օտար հովիվների խնամքի տակ։
Նաև այստեղ, Իթակեում, կան տասնևմեկ այծի հոտեր,
Որոնք առատ արածում են սահմանի մոտ, խնամքի տակ ազնիվ մարդկանց:
Հովիվներից ամեն մեկը խոսնայրներին բերում է միշտ օրը մի այծ,
Այն Էլ ինչպե՞ս. լավագույնը ու ընտիրը պարարտներից:
Ես էլ այստեղ, ահավասիկ, պահպանում եմ խոզեր միայն,
Եվ առաքում նրանց համար այս խոզերից լավագույնը»։
Ասաց այդպես. Ոդիսևսը ուտում էր միսն ագահորեն, խմում գինին
110Եվ իր մտքում հորինում էր խոսնայրներին վրեժ և մահ։
Երբ նա կերավ և իր սրտին հագուրդ տվեց այդ լիովին,
Եվմեոսը լցրեց բաժակն, որով ինքն էր ըմպում գինին այդ լուսաշող,
Եվ այն տվեց եկվոր հյուրին. ընդունելով՝ Ոդիսևսը խնդաց հոգով
Ու բարձրաձայն դիմեց իսկույն խոզարածին և խոսքն ասաց իր թևավոր.
«Ո՜հ, սիրելիդ, ո՞վ էր այն քաջ դյուցազունը, որ գնեց քեզ.
Հարո՞ւստ էր նա, քաջակորո՞վ, ինչպես արդեն դու պատմեցիր:
Դու ասում ես՝ նա կործանվեց պատվի համար Ագամեմնոն մեծ հերոսի,
Պատմիր դու ինձ: գուցե և ես գիտեմ նրան, հանդիպել եմ գուցե մի տեղ։
Թեպետ միայն Զևսը գիտի այդ ամենը, և անմահ այլ աստվածներն,
120Գուցե և ես մի լուր տամ քեզ, քանզի չէ՛ որ թափառել եմ ես շատ ու շատ»:
Այնժամ նրան պատասխանեց խոզարածը՝ լավագույնը հովիվներից.
«Ո՜հ դու ծերուկ, եթե նույնիսկ շրջիկներից մեկնումեկը նրա մասին
Համբավ բերի, չի համոզի նա բնավին նրա կնոջն ու սիրելի իր զավակին։
Մինչ թափառող, շրջիկ մարդիկ անապաստան և անխնամ
Ստո՜ւմ են միշտ, չեն ցանկանում խոսքը ասել ճշմարտացի։
Եվ իսկապես, ով գալիս է, թափառելով, մեր Իթակեն,
Ներկայանում է մեր տիկնոջն ու զանազան բանե՝ր պատմում սուտ և անհույս:
Նա էլ դրանց ընդունում է շատ սիրալիր, հարցմունք անում միշտ մտահույզ,
Վշտանում է ապա սաստիկ և արտասուք թափում անվերջ ու դառնադառն,
130Ինչպես հատուկ է այն կանանց, որոնց անբախտ ամուսինն է հեռվում կորած:
Նույնպես և դու, հեգ ծերունիդ, իրավ, հեքիաթ պիտի պատմես մեզ մի ցանցառ,
Եթե քեզ տան մի ցնցոտի, մի պատմուճան կամ մի բաճկոն, որպես մի վարձ:
Մինչդեռ, կարծեմ, թերևս արդեն արագ շներն և թռչունները գիշատիչ
Մաշկն են նրա ոսկորներից վաղուց քերթել, և թռել է հոգին մարմնից,
Կամ լափել են նրան ձկները ծովի մեջ, իսկ ոսկորները ծովափին
Թերևս հիմա ընկած են դեռ՝ խիտ ավազով նույնիսկ ծածկված:
Այդպե՜ս եղավ կորուստն անբախտ, բայց նա այստեղ թողեց մարդկանց իր սիրելի,
Ինձ մանավանդ՝ վիշտ ու ջայլանք։ Մինչդեռ երբեք էլ չեմ գտնի
140Ես այդպիսի ազնվամեծար, սիրալիր տեր, ուր որ լինեմ, ուր որ գնամ,
Թեկուզ նույնիսկ վերադառնամ կրկին դեպի հայրն ու մայրն իմ բարեխնամ,
Դեպի մեր տուն, որտեղ մի օր ծնվել եմ ես, սնվել նրանց խնամքի տակ:
Ո՜չ, իմ վիշտը նրանց համար չէ բնավին, թեպետ սրտանց, մեծափափագ
Կը ցանկանամ գնալ երկիրն իմ հայրենի և գեթ տեսնել նրանց աչքով։
Ուստի ես այժմ ողբ եմ անում տարաշխարհիկ Ոդիսևսի աար միայն։
Ավա՜ղ, հյուր իմ, պատկառում եմ նրան նույնիսկ անվամբ կոչել,
Այնքա՜ն էր ինձ նա միշտ սիրում և այնքա՜ն էր ինձ հոգատար ու սրտալի,
Որ ես նրան, թեպետ չկա և հեռու է, պիտ անվանեմ միշտ սիրելի:
Այնժամ ասաց խոսքն իր նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածազարմ.
150« Բարեկա՜մս, թեպետ և դու դրժում ես և չես հավատում ամենևին,
Որ Ոդիսևսը պիտի գա, և սիրտն է քո կասկածանքով լցված հիմա,
Բայց ես ոչ թե միայն խոսքով, այդ միտ ասեմ, այլ կԸ երդվեմ
Որ Ոդիսևսն ետ կը դառնա, իսկ դու նվեր ինձ պատրաստիր,
Իբր ավետչյա։ Երբ նա իրոք վերադառնա, իր շեմքն անցնի և տուն մտնի,
Ինձ կընծայես մի լավ հագուստ. մի բաճկոն և մի պատմուճան:
Իսկ նախքան այդ նվերն, հարկավ, չեմ ընդունի, թեպետ շատ մեծ կարիք ունեմ:
Ժանտ Հադեսի դռների պես ատելի՜ է ինձ համար նա՚,
Ով, իսկապես, իր կարիքին հետևելով, սուտ է խոսում, կեղծում է զուր:
Երդվում եմ արդ՝ ես անունով սստվածների, աստվածահայր նաև Զևսի,
160Այս սեղանով հյուրամեծար և օջախով ազնվաբարո Ոդիսևսի,
Որի տունն եմ ես այժմ եկել. կկատարվի այն ինչ ահա հայտնում եմ քեզ,
Հենց այս տարի. ինչ իր ուղին արևն անցնի, Ոդիսևսը արդեն կգա,
Երբ այս ամիսը վերջանս, նա մյուս ամսին ետ կդառնա
Ու իր վրեժն այն ժամանակ այստեղ կառնի նա բոլորից,
Ով հանդնեց անարգել իր կնոջը և չքնաղ որդուն»։
Այնժամ, նրան ի պատասխան, խոսք ասացիր դու, Եվմեոս, ո՜վ խոզարած.
«Ո՜հ, ծերրունիդ, ո՛չ ես կտամ քեզ որևէ աչքալուսանք,
Եվ ո՛չ էլ իսկ Ոդիսևսը ետ կը դառնա և տուն կը գա,
Այլ դու հանգիստ խմիր գինին ու եկ խոսենք մենք այլ մի բան, իսկ այդ մասին
170Մի վրդովիր հուշերը իմ, քանզի սիրտս իմ կրծքի տակ տանջվում է խիստ,
Երբ մեկնումեկն հիշեցնում է ինձ արքային իմ փառավոր:
Թողնենք նաև երդումը այդ. եթե իրոք Ոդիսևսը վերադառնա,
Ապա ուրեմն այդ կլինի սիրակարոտ կատարումը իմ փափագի,
Պենելոպի, ծեր Լաերտի և անբասիր, աստվածակերպ Տելեմաքի:
Բայց ես սաստիկ վշտացած եմ որդու համար, Ոդիսևսից ծնունդ առած
Տելեմաքի, որին չէ՞ որ աստվածները լավ սնեցին, հանց շառավղի,
Ու ես սրտանց կարծում էի, որ մարդկանց մեջ մահկանացու
Նա գերհրաշ խելքով, տեսքով վատ չի լինի, քան սիրելի հայրը իր մեծ:
Մինչդեռ հիմա աստվածներից կամ մարդկանցից մեկը նրան խելքից հանեց,
180Դու գնացել է սուրբ Պիլոս նա այժմ արդեն, որ հոր մասին լուր ստանա,
Իսկ խոսնայրները մեծարգո սպասում են դարանամուտ,
Որ սպանեն տուն ետ գալիս, որպեսզի զարմն աստվածակերպ Արկիսոսի
Իթակեում անփառունակ ոչնչանա ու վերանա:
Սակայն թողնենք խոսել նաև նրա մասին. գուցե իրոք նա կործանվի
Եվ կամ գուցե Կրոնոսյանի մեծ զորությամբ ու ձեռքի տակ խույս տա մահից:
Բայց դու, ծերո՜ւկ, պատմիր ինձ այժմ այն աղետներն, որ կրել ես դու իսկապես:
Արդ, ինձ ասա ճշմարտացի, որպեսզի լավ իմանամ ես.
Ի՛նչ մարդ ես դու կամ որ ցեղից, կամ որտե՞ղ են ծնողներդ, քաղաքը քո:
Ում նավով ես այստեղ եկել, ինչպե՞ս արդյոք նավորդները հասցըրին քեզ
190Մինչ Իթակե։ Ովքե՞ր էին, ինչպես էին կոչվում նրանք.
Քանզի գիտեմ, դու հետիոտն չէիր կարող գալ ու հասնել երկիրը այս»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը բազմահնար.
«Ճշմարիտը և ամեն ինչ քեզ կպատմեմ ես անթերի,
Սակայն եթե, երկարատև, շատ ժամանակ, մի ողջ տարի,
Նստած այստեղ սեղանի շուրջ, քաղցր գինին ու ուտեստը վայելելով,
Այսպես խնջույք մենք անեինք հանգստացած և անվրդով,
Իսկ մեր գործը ուրիշները կատարեին, և ես անվերջ պատմեի քեզ,
Նույնիսկ այդպե՜ս գլխովս անցած աղետների երկար խոսքը չէր վերջանա,
Աղետների ու դառնության, որ կրել եմ կամքով անմահ աստվածների։
200Ծնվել եմ ես անդ, լայնալիր Կրետեում, և դրանով եմ միշտ հպարտ:
Ես զավակն եմ մեծահարուստ, քաջ մի մարդու, բայց նա ուներ և այլ որդիք,
Որոնք, ծնված օրինական մի կնոջից, սնվում էին տանը նրա։
Իսկ իմ մայրը հարճ էր միայն, մի ստրուկ կին, որին գնել էր նա մի օր:
Սակայն հայրս՝ ազնիվ Կաստոր Հիլակյանը, միշտ հարգում էր ինձ հավասար,
Օրինական իր որդոց պես. այդ ծագումով արդ կարող եմ ես պարծենալ։
Կրետեի ազգերի մեջ աստըծու պես հարգված էր նա,
Իբրև հարուստ մի մեծագով, իբր անբասիր քաջ զավակներ ունեցող մարդ։
Ահավասիկ՝ ճակատագիրը մահակուր հղեց նրան տունն Հադեսի։
Հանդուգն ու վես նրա որդիք գույքը նրա ամբողջովին
210Իրարու մեջ և վիճակով բաժանեցին այդ ժամանակ,
Իսկ ինձ գույքից տվին միայն չնչին մասը, մի աննշան, փոքրիկ տնակ։
Ես կին առա պերճ դստրիկի մեծահարուստ ծնողների,
Եվ այդ միայն՝ շնորհիվ իմ քաջարության։ Թույլ չէի ես,
Ոչ էլ վախկոտ, այլ միշտ խիզախ և մարտունակ, բայց այդ բոլորն անցյալում է։
Երբ դու, կարծեմ, հարդն ես տեսնում, արտն ու բերքը պիտ ճանաչես։
Հարդ եմ ես այժմ, ինձ տանջել են բյուր բյուրավոր վիշտն ու աղետը չափազանց։
Ինձ Աթենասն ու Արեսը շնորհեցին քաջախիզախ ուժ և կորով
Եվ հաղթական հանդգնություն։ Ես, մեծազոր և ընտրովի քաջերի հետ
Դարանամուտ, քաջ մարտելիս, մահ ու կորուստ էի բերում իմ թշնամուն։
220Սիրտս երբեք չէր վրդովվում մահվան ահով թշնամու դեմ,
Որ գերազանց էր ինձանից ոտքով արագ։ Նետվում էի դեպի առաջ՝
Նախահարձակ, ջարդում էի տեգ նիզակով։ Այդպես էի ես կռվի մեջ,
Ինձ հաճելի չէին բնավ ոչ դաշտային աշխատանքներ,
Ո՛չ էլ հոգսերը տնային կամ մեծափառ կրթությունը զավակների,
Այլ ես սրտանց սիրում էի նավերն արագ, թիավարվող,
Մարտակռիվն, ողորկագույն տեգ-նիզակըև թևավոր սլաքները,
Այն, որ այլոց միշտ թվում է զարհուրելի ու դժնդակ:
Ես նրանով էի հրճվում, ինչ որ աստված հաստատել էր իմ հոգու մեջ,
Զի ա՛յն գործն է սաստիկ սիրում ամեն մի մարդ, որն հատուկ է նրա սրտին։
230Նախքան որդիք աքեացոց արշավեցին դեպի Տրոյա,
Ես ի՜նն անգամ քաջերի հետ ու նավերով արագընթաց
Հաջողակի արշավեցի ընդդեմ օտար և թշնամի հզոր մարդկանց,
Հարուստ ավար գրավեցի, և, բացի այդ, ինձ վիճակով էլ շատ հասավ:
Տունս արագ բարգավաճեց, լցվեց անբավ հարստությամբ բազմապիսի,
Ու շատ շուտով Կրետեում ես կորովի, գերամեծար մի մարդ դարձա։
Իսկ երբ Զևսը որոտագոչ հորինեց ժանտ ճանապարհը արշավանքի,
Որն, արդարև, ծալեց ծնկները բյուրավոր մեծ քաջերի,
Որոշեցին այդ ժամանակ, որ ես, նաև Իդոմենևսը մեծափառ,
Արագ նավով պիտի շարժվենք դեպի Իլիոն։ Էլ մերժելու հնար չկար,
240Զի այդպիսին էր վճիռը մեծապահանջ, ժանտամբոխի։
Եվ շարունակ ի՜նը տարի անդ կռվեցինք մենք, զավակներս աքեյանց։
Մինչ տասներորդ տարում միայն, երբ քաղաքը Պրիամոսի ավերեցինք,
Մենք նավերով տուն ետ եկանք։ Բայց աքեյանց ցրիվ տվեց կամքն աստըծու,
Եվ Զևսն զգոն իմ հեգ գլխին թափեց ցավեր ու աղետներ դժբախտության:
Լոկ մի ամիս կարողացա մնալ իմ տանն, իմ հարկի տակ,
Ուր հրճվեցի զավակներով, օրինական իմ կնոջով, այլև գույքով։
Եվ ինձ հանկարծ սիրտս դրդեց սարքավորված խոր նավերով,
Աստվածակերպ ընկերներիս հետ միասին, լող տալ, գնալ դեպ Եգիպտոս:
Ու սարքեցի ես ինը նավ. հավաքվեցին համհարզներս բազմաբազում:
250Իմ սիրելի ընկերները անդ շարունակ, վեց ամբողջ օր,
Խրախճանքներ կատարեցին. ես շատ զոհեր մատուցեցի աստվածներին,
Նույնիսկ եզներ շատ մորթեցի նրանց համար, իբրև ուտեստ:
Յոթերորդ օրն մենք մեկնեցինք լայնատարած Կրետե կղզուց
Ու լող տվինք Բորեասի հաղթ շնչի տակ հաջողությամբ,
Թեթև ու հեշտ, ասես խաղաղ մի գետի մեջ, և ոչ մեկը մեր նավերից
Անդ չտուժեց։ Գնում էինք մենք անվնաս և անվտանգ,
Իսկ նավերը քշում էին դեպի առաջ միայն հողմերն ու նավավարն։
Հինգ օր հետո եկանք հասանք մենք ջրերին Եգիպտոսի:
Հորդ հոսանքի բերանի մոտ կանգնեցրինք գեղեցկակերտ նավերը մեր.
260Այնտեղ իսկույն սպատվիրեցի ես սիրելի համհարզներիս՝
Մնալ կողքին մեր նավերի և անվրդով ու բարեհույս հսկել դրանք,
Իսկ մյուսներին հորդորեցի՝ բարձր տեղից շուրջը դիտել, հետախուզել:
Մինչդեռ նրանք, ամբարտավան, խիզախությամբ ոգեշնչված,
Հարձակվեցին, ավերեցին եգիպտացոց դաշտն ու արտը պերճագույն
Ու փախցըրին նրանց կանանց և անպաշտպան մանուկներին,
Եվ իրենց էլ՝ տղամարդկանց, կոտորեցին։ Բարձրացավ ճիչ և աղաղակ,
Որը գնաց, քաղաքն հասավ։ Քաղաքացիք, այդ լսելով, վաղ առավոտ,
Արշալույսին, դուրս վազեցին։ Դաշտում զնգաց սուր պղինձը հեծյալների
Ու հետիոտն անթիվ մարդկանց, սակայն Զևսը շանթազվարճ՝ ընկերներիս
270Մատնեց ահեղ ու խայտառակ խուճապի, չը կարողացավ թշնամու դեմ
Կանգնել ոչ ոք։ Որոտացին շուրջը աղետն, արհավիրքը,
Շատ շատերը անդ մերոնցից սուր պղինձով կոտորվեցին,
Շատերին էլ գերի տարան, որ աշխատեն ստրկաբար:
Բայց հարուցեց Զևսն իմ սրտում այնժամ ձգտում մի փրկարար,
Ա՜խ, ես ինչո՞ւ չմահացա այնտեղ, ափին Եգիպտոսի,
Ենթարկվելով իմ օրհասին, քանզի հետո ես աղետից չազատվեցի:
Արդ, անհապաղ դեն գցեցի սաղավարտը ես ամրակերտ ու նկարեն,
Նաև ասպարն իմ ուսերից, շպրտեցի տեգ–նիզակը ես իմ ձեռքից
Եվ վազեցի ես շեշտակի դեպ զորակառքը արքայի
280Ու, գրկելով նրա ծնկներն, համբուրեցի։ Ինձ նա խղճաց ու պաշտպանեց,
Նստեցըրեց կառքի վրա և տուն տարավ։ Լալիս էի ես դառնադառն,
Մինչ հարձակվում էին շատերն՝ ձեռքին իրենց սուր գեղարդներ,
Փափագելով ինձ սպանել խիստ կատաղած էին այնժամ նրանք իմ դեմ:
Բայց թագավորն ինձ ազատեց՝ պատկառելով հյուրախնամ Զևսի ոխից,
Որ չարաչար պատժում է միշտ վատ, անիրավ գործի համար:
Ես յոթ տարի անդ մնացի, Եգիպտոսում հավաքեցի
Ես բազմաբյուր գույք և ընծա, բոլորն էին սիրով տալիս ինձ նվերներ։
Երբ ութերորդ տարին հասավ այնուհետև, այնտեղ հանկարծ
Փյունիկեցի մի մարդ եկավ, մեծահռչակ և շահասեր մի ստախոս,
290Մի խաբեբա, որ շատերին պատճառել էր արդեն չարիք ու վնասներ։
Նա ինձ խաբեց և, պատրանքով սիրտս լցրած, ինձ համոզեց,
Որ այցելեմ ես Փյունիկիա, ուր իբրև թե ա իր տանը շատ գույք ուներ:
Եվ նրա մոտ ես մնացի ու ապրեցի մի ողջ տարի,
Մինչդեռ արդեն եկան անցան և օրերը, և՛ ամիսներն,
Շուտով հասավ երկրորդ տարին, երբ ժամանակը կատարեց շրջանը իր,
Եվ նա այնժամ ինձ նենգաբար խորհուրդ տվեց՝ ծովագնաց նավի վրա,
Որպես հսկիչ իր բեռների, իր հետ մեկնել դեպի Լիբիա,
Բայց իսկապես նա միտք ուներ բարձր գնով ինձ վաճառել։
Սիրտս լցված կասկածանքով և հակառակ իմ ցանկության՝ ես գնացի:
300Նավն ընթացավ Բորեասի զիլ շնչի տակ և հաջողակ։
Մենք Կրետեն անցանք արդեն, մինչդեռ Զևսը նրանց նյութում էր արհավիրք։
Երբ Կրետեն հեռու մնաց, երկիրն այլևս չէր երևում,
Եվ մեր շուրջը տեսնում էինք մենք միայն ծովն ու երկինքը,
Հանկարծ այնտեղ Կրոնոսյանն մի թուրաթուխ, մթագույն ամպ
Նետեց մեր խոր նավի վրա։ Խիստ մթագնեց ծովն ամպի տակ,
Զևսը վերուստ թունդ որոտաց ու կայծակով զարկեց նավին։
Զևսի ահեղ շանթ-հարվածից նավը ցնցվեց ու դողդողաց
Եվ ծծմբի հոտով լցվեց, իսկ համհարզներն թափվեցին ցած
Ու սևաթույր նավի շուրջը, հորդ ալյաց մեջ, նմանվելով ագռավների՝
310Նրանք արագ գալարվեցին. այդպես նրանց վերադարձից զրկեց աստված:
Երբ սիրտն էր իմ լցրել աղետն, այնժամ Զևսը ներշնչեց ինձ
Բռնել ձեռքով սևակտուց նավի երկար կայմը իսկույն,
Որ խուսափեմ գեթ այդպիսով մահից դաժան։ Ես բռնեցի կայմը շուտով,
Սեղմ գրկեցի ու սլացա՝ հանձնված ուժին կործանարար այդ փոթորկի:
Ինը օր ես քաշքշվեցի ալյաց մեջքին, տասներորդ օրն, մի մութ գիշեր,
Հորձանքն հուժկու ինձ դուրս նետեց, քշեց, հանեց երկրի ափը թեսպրոտցոց,
Եվ թագավորը թեսպրոտյանց՝ քաջ Փիդոնը, հյուրընկալեց ինձ իր տան մեջ,
Քանզի նրա սիրանվեր, ազնիվ որդին ինձ ծովափին
Այնժամ գտավ խիստ ցրտահար և խոնջանքից ուժասպառված:
320Ինձ նա իսկույն վերցրեց ձեռքով և տունն իր հոր հապճեպ տարավ,
Հազցրեց ապա ինձ հագուստներ՝ մի հատ բաճկոն և մի թիկնոց:
Ոդիսևսի մասին այնտե՛ղ ես լսեցի. Փիդոնն ասաց, որ հենց նրան
Ինքն է սիրով, մեծարանքով հյուրընկալել՝ դեպ հայրենիք ետ դառնալիս:
Նա ցույց տվեց գույքը ամբողջ, որն հավաքել էր Ոդիսևսն.
Ոսկի, պղինձ, այլև երկաթ, որ մշակվում է շատ դժվար,
Եվ այնքա՜ն շատ, որ կարող էր պահել, սնել տասնյակ սերունդ։
Աղքան ահա թանկարժեք գույք կուտակված էր տանն արքայի,
Իսկ Ոդիսևսն այնժամ անձամբ գնացել էր դեպ Դոդոնե,
Որ անդ լսի բարձրակատար կաղնի ծառից, ինչպես պատմեց Փիդոն արքան,
330Զևսի խորհուրդն՝ ինչպե՞ս արդյոք ինքը, որպես երկրից երկար բացակայած,
Պիտ ետ դառնա դեպ Իթակե, բացեիբաց, թե՞ գաղտնաբար։
Երդվեց նույնիսկ արքա Փիդոնն՝ աստվածներին զոհ անելով իր հարկի տակ,
Որ պատրաստ է նավը արդեն, հավաքված են նավորդները,
Որպեսզի շուտ տանեն նրան իր երկիրը հայրենավանդ ու սիրելի:
Բայց նախ նա ինձ ճանապարհեց, քանզի նավը թեսպրոտացոց
Այնժամ ի դեպ մեկնում, գնում էր Դուլիքիոն ցորենաշատ:
Նա պատվիրեց, որ խնամքով տանեն հանձնեն ինձ Ակաստին իշխանազոր,
Սակայն նրանք դաժան սրտով իմ դեմ դավանք անդ հղացան,
Որ ինձ մատնեն թշվառության և ահռելի տվայտանքի:
340Հենց որ նավը ծովագնաց թեսպրոտացոց ափը թողեց ու հեռացավ,
Նավորդները իսկույն ևեթ ստրկության ինձ մատնեցին.
Արդ, հանեցին իմ վրայից նրանք բաճկոնն ու պատմուճանն,
Եվ հագցըրին մի ցնցոտի պատառոտած ու այլանդակ,
Որ տեսնում ես ինքդ անձամբ դու իմ վրա արդ, քո աչքով։
Եվ նավորդներն երեկոյան հայտերևակ Իթակեի ափը հասան,
Գեղեցկակերտ նավի ներսում պինդ չվանով ինձ անհապաղ
Եվ ամրապինդ կապկպեցին, այնուհետև իրենք անվախ
Այնտեղ ծովափը դուրս եկան՝ ընթրիքն իրենց վայելելու:
Բայց կապանքն իմ աստվածները իսկույն հեշտիվ արձակեցին,
350Եվ ես շուտով գլուխը իմ քողարկեցի ցնցոտիով մի քրքրված,
Ապա իսկույն, ողորկագույն ղեկին փարված, ցած սողալով, հասա ջրին
Եվ սկսեցի, երկու ձեռքով ջուրն ճեղքելով, լող տալ արագ:
Ես նրանցից ավելի շուտ մի կողմ անցա ու հեռավոր ափ դուրս եկա,
Որտեղ հապճեպ ես պառկեցի խիտ անտառի ծաղկափթիթ թավուտի մեջ։
Մինչդեռ նրանք վազվզեցին գոռգոռալով և սկսեցին որոնել ինձ,
Սակայն հետո ինձ փնտրելը իրենց համար էլ օգտակար անդ չթվաց,
Ուստի շուտով վերադարձան և, խորափոր նավը նստած,
Ճամփա ընկան ու գնացին։ Իսկ ինձ շատ հեշտ աստվածները թաքցրին անդ
Եվ հետո էլ ցույց տվեցին ինձ խրճիթը մի իմաստուն, ազնիվ մարդու:
360Ինձ, երևի, վիճակված է առայժմ ապրել արևի տակ, կյանքը սիրել»։
Իսկույն նրան ի պատասխան խոսք ասացիր դու, Եվմեոս, ով խոզարած.
«Դժբա՜խտ շրջիկ, սիրտս սաստիկ դու հուզեցիր այդքան երկար քո պատմածով
Թե որքա՜ն ես տանջանք կրել կամ որքան ես դու թափառել.
Բայց հիշեցիր Ոդիսևսին զուր, անտեղի և վարվեցիր դու անվայել։
Երբեք դու ինձ չես համոզի, կամ իսկապես ի՞նչ կարիք կա,
Որ աստ երկար այդպես խոսես, հեքիաթ հյուսես։ Ինքս գիտեմ գործն արքայի,
Որ երևի, ատելի էր երանավետ աստվածների սրտին իրոք,
Քանզի նրանք թույլ չտվին, որ գեթ երկրում տրոյական նա մանանար
Եվ կամ նունիսկ ռազմից հետ՝ ձեռքի վրա իր սիրելի, ազնիվ մարդկանց
370Զի այդ դեպքում աքեացիք կկանգնեին նրան կոթող, մի հուշարձան,
Իսկ իր փառքը մեծահռչսկ իր զավակին պիտի թողներ նա հավիտյան։
Մինչդեռ հիմա անփառունակ նրան փախցրին Հարպիաները,
Իսկ ես այսպես առանձնացած ապրում եմ այս խոզերի մոտ
Եվ քաղաքն էլ չեմ աձցելում, մինչև որ ինձ Պենելոպեն
Չդրդի և չկանչի, երբ որ հանկարծ մի որևէ լուր է գալիս:
Լրաբերին շրջապատած՝ բոլորեքյան միշտ մանրամասն հարց են տալիս
Նրանք, որ ջերմ ողբում են միշտ բացակայող թագավորին,
Այլև նրանք, որ նրա գույքը լափում են այժմ անպատիժ ու բերկրալի:
Իսկ ինձ բնավ հաճելի չէ տեղեկանալ կամ այդ մասին հարցմունք անել՝
380Հենց այն օրից, երբ ինձ խաբեց հերյուրանքով՝ էտոլացի մի ստախոս:
Մարդ էր այստեղ նա սպանել, ուստի, երկար թափառելով երկրե-երկիր,
Մի օր խրճիթն իմ նա եկավ, իսկ ես նրան ընդունեցի շատ սիրալիր:
Ասաց, որ անդ, Կրետեում, նրան տեսել է Իդոմեն իշխանի մոտ,
Ուր իբրև թե նորոգում էր մրրիկներից խորտակված իր նավերը նա։
Հայտնեց նաև, որ նա անշուշտ ետ պիտի գա նույն ամառը կամ աշունքին
Ու կբերի, աստվածակերպ ընկերների հետ միասին, բյուր գանձ ու գույք:
Եվ դու նույնպես, բազմաչարչար ով ծերունիդ, որ աստըծո հյուր ես ինձ մոտ,
Մի՛ աշխատիր ինձ գուրգուրել կամ սուտ խոսքով ուրախացնել,
Քանզի ես քեզ արդ մեծարում և սիրում եմ ոչ թե միայն դրա համար,
390Այլ պատկառում եմ վանատուր Զևսից անմահ և ցավակցում եմ քեզ սրտանց»։
Եվ Ոդիսևսն ամենագետ պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜հ, որպիսի՜ կասկածամիտ սիրտ ունես դու քո կրծքի տակ
Եվ բնավին քեզ չազդեցին ոչ երդումն իմ, ոչ հորդորը,
Ուստի լսիր. եկ գրազ գանք, պայման կապենք. և թոծ վերուստ
Օլիմպակյաց աստվածները վկա լինեն մեզ, երկուսիս.
Եթե իրոք իր տունն, այստեղ, վերադառնա քո տերն արքա,
Այդ դեպքում դու պիտ շնորհես ինձ մի բաճկոն և մի թիկնոց, իբրև հագուստ,
Եվ ուղարկես ինձ Դուլիքիոն, ուր գնալու փափագ ունեմ սիրակարոտ։
Սակայն եթե ետ չդառնա քո տերն արքա, ինչպես պնդում ես դու հիմա,
400Հրամայիր ծառաներիդ, որ ցած նետեն ինձ բարձրաբերձ ժայռի գլխից,
Որ այնուհետ ոչ մի շրջիկ չհանդգնի քեզ այդպիսով խաբել նորից»։
Եվ խոզարածն աստվածային պատասխանեց և խոսք ասաց այնժամ նրան,
«Ո՜հ դու շրջիկ, էլ ես ի՞նչ փառք պիտ վաստակեմ առաքինի գործիս համար
Կամ ի՞նչ պատիվ ես կունենամ թե՛ ներկայումս և թե՛ հետո մարդկության մեջ,
Եթե, ես քեզ՝ իմ հարկի տակ հյուրամեծար ու պատվարժան ընդունվածիդ,
Հանկարծ վերցնեմ ու սպանեմ և այդպիսով գրկեմ կյանքից փափագատե՞նչ։
Ինչպե՞ս այնժամ սիրանվեր պիտ աղերսեմ Զևսին, որդուն Կրոնոսի:
Բայց ընթրիքի ժամն է արդեն. ահավասիկ, ընկերներս կգան շուտով,
Եվ մենք այստեղ, այս խրճիթում կպատրաստենք ընթրիքը ճոխ»։
410Երբ որ նրանք այդպես խոսում, դատում էին իրարու հետ,
Եկան արդեն երամակները խոզերի և հովիվները խոզարած,
Որոնք իսկույն ներս քշեցին խոզերամակը գոմի մեջ՝ գիշերելու:
Թնդաց իսկույն այդ ժամանակ սարսափելի խանչյուն-աղմուկը խոզերի,
Եվ պատվիրեց ընկերներին իսկույն ևեթ խոզարածը աստվածային.
«Բռնե՜ք, բերե՜ք դուք լավագույնը խոզերից, որ աստ զոհեմ հատուկ՝ պատվին
Հեռուստ եկած հյուր-եկվորի, որ նաև մենք առժամանակ ուրախանանք,
Զի վաղո՜ւց է, որ կրում ենք տանջանք հանուն ճերմակատամ այս խոզերի,
Քանի որ այժմ ուրիշները լափլփում են մեր աշխատանքը անհատույց»:
Այդպես ասաց նա բարձրաձայն և սկսեց փայտ կտրատել սուր տապարով,
420Մինչդեռ նրանք ներս բերեցին խոզն հնգամյա և պարարուն,
Որը իսկույն տեղավորվեց, կանգնեց այնտեղ օջախի մոտ։
Խոզարածը, որ բարեպաշտ հոգի ուներ, չմոռացավ աստվածներին,
Նա սկսեց ճերմակատամ խոզի գլխից քաղել մազերն արագորեն,
Կրակի մեջ դրանք նետել։ Նա աղոթեց աստվածներին երկնաբնակ՝
Աղերսելով, որ ետ դառնա դեպ իր տունը Ոդիսևսը ամենագետ։
Ապա վերցրեց կոճղը կաղնի, զարկեց խոզին, որ տապալվեց թավալգլոր,
Հոգին թռավ մարմնի միջից։ Եվ մորթեցին նրանք այդ խոզն ու քերթեցին,
Հետո հապճեպ կտրատեցին և կտորներն անդամների
Խոզարածը իսկույն ևեթ շուրջանակի ճարպով պատեց
430Եվ հոշվածին գարե ալյուր՝ նաշիհ ցանեց ու այն գցեց կրակի մեջ,
Իսկ մնացյալը, բրդելով, շուտ զարկեցին շամփուրներին։
Խորովեցին զգուշորեն, այնուհետև շամփուրներից դուրս քաշեցին
Ու սեղանի վրա ամբողջը դրեցին: Կանգնեց այնժամ խոզարածը
Եվ սկսեց միսը բաժանել արդարացի, քանզի ազնիվ նա սիրտ ուներ։
Ահավասիկ, ամբողջն այդպես նա բաժանեց յոթ մասերի,
Մեկը ձոնեց նիմփաներին և Հերմեսին, որը զավակն է Մեասի,
Եվ աղոթեց նա ջերմեռանդ, իսկ մնացյալը մի առ մի բաշխեց նրանց։
Ոդիսևսին նա մեծարեց ճերմակատամ խոզի երկայն թիկնամսով.
Այդ գերակա պատվի համար նրա տիրոջ սիրտը խնդաց,
440Ուստի խոհեմ Ոդիսևսը նրան դիմեց և այս ասաց,
«Ո՜վ Եվմեոս, թող որ այնքան Զևսի համար հավերժ լինես դու սիրելի,
Որքան հիմա ինձ՝ դժբախտիս, այսպես ահա դու հարգեցիր»։
Այնժամ նրան ի պատասխան խոսք ասացիր, ո՜վ Եվմեոս դու խոզարած.
«Համեցիր, կե՛ր, ա՜յ տնաքանդ, հրճվիր դու այժմ նրանով,
Ինչ որ դրված է քո առաջ, չէ՞ որ աստված մեկը կտա, իսկ մյուսըՙ ոչ,
Ինչպես ուզում է սիրտը յուր, քանզի նա է ամենազոր»։
Ասաց, ձոնեց երախայրիքն աստվածներին հավերժակյաց,
Լցրեց գինին նա հրավառ, ձեռքը դրեց քաղաքավեր Ոդիսևսի,
Որը բազմած էր վայելուչ նրա կողքին այդ ժամանակ։
450Հացը բերեց և բաժանեց Մեսավլիոսն, որին ինքն էր, խոզարածը,
Անձամբ գնել, երբ որ արդեն բացակա էր տերն իր արքա,
Սակայն առանց թույլտվության իր տանտիկնոջ և Լաերտի ծերունազարդ:
Եվ գնել էր նրան անձամբ՝ տափոսացուց միջոցներով իր սեփական։
Այդպես նրանք ձեռք մեկնեցին իրենց առաջ պատրաստ դրված ուտեստներին,
Իսկ երբ արդեն կերուխումով այդ հագեցան, որքան սիրտը փափագ ուներ,
Անմիջապես հացն հավաքեց Մեսավլիոսն, մինչդեռ նրանք,
Երբ հագեցան ուտեստներով, քուն մտնելու շտապեցին։
Վրա հասավ մի անլուսին և չար գիշեր, Զևսը հեղեց անդուլ անձրև։
Փչում, ճչում էր սաստկաշունչ զիլ Զեփյուռը խոնավաշունչ
460Ոդիսևսը խոսք սկսեց՝ ցանկանալով խոզարածին փորձել մի կերպ.
Թիկնոցն արդյոք նա կհանի՞, կտա՞ իրեն, կամ կստիպի՞ ընկերներից
Մեկնումեկին նույն բանն անել. այդ մասին էր մտահոգված նա չափազանց.
«Ակա՜նջ դիր ինձ, ով Եվմեոս, նմանապես և դուք, նրա ընկերներդ.
Խոսք եմ ուզում ձեզ այժմ ասել հպարտորեն։ Չէ՞ որ գինին
Խենթացնում է ամեն մարդու, նույնիսկ մարդկանց խոհեմամիտ։
Դրդում է այն սրտանց ժպտալ, բարձր երգել ու կաքավել,
Այլև ասել այնպիսի խոսք, որն իսկապես, լավ կլիներ չասել երբեք։
Երբ ես արդեն սկսել եմ շատախոսել, անհնար է էլ ինձ զսպել։
Ա՜խ եթե ես այժմ լինեի այնպես ջահել, լի զորությամբ, տոկուն ու սեգ,
470Ինչպես առաջ, երբ Տրոյայում դարան մտանք մենք մի ամբողջ զորախմբով...
Ոդիսևսն էր և Ատրիդես Մենելայը մեզ առաջնորդ,
Իսկ ես այնտեղ երրորդն էի. նրանք իրենք ինձ կանչեցին։
Երբ մենք եկանք, քաղաքն հասանք, պարիսպներին այն բարձրաշեն,
Մենք պառկեցինք անդ խտագույն թփերի տակ, շամբուտի մեջ մի ճահճավետ,
Քաղաքին մոտ՝ ծածկված միայն վահաններով։ Գիշերն հասավ դաժանագույն,
Վերուստ անվերջ ձյուն էր տեղում, և մռընչում էր Բորեասը ցրտաշունչ:
Վահանների ու մեր վրա ձյունը ցրտից եղյամ դարձավ, ասես բյուրեղ:
Բայց բոլորը հագած էին տաք բաճկոններ ու պատմուճան,
Ուստի հանգիստ քնած էին՝ վահաններով իրենց ուսերը քողարկած։
480Իսկ ես այնտեղ հիմարացա ու թողեցի ընկերներիս իմ վերարկուն,
Քանզի բնավ չէի կարծում, որ ցրտահար պիտի լինեմ ես այդ գիշեր։
Տարա ինձ հետ գեղեցկակերտ միայն գոտին և իմ վահանն։
Երբ գիշերվա երրորդ մասը արդեն հասավ, և չքացան աստղերը իսկ,
Ոդիսևսին, որ պառկած էր անդիմ կողքին, ինձ մերձակա,
Ես հրեցի իմ արմունկով ու ասացի, և նա իսկույն ինձ լավ լսեց.
«Դյուցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Վերջն է կյանքիս. էլ կենդանի ես չեմ մնա, սպանում է այս ցուրտը ինձ,
Ո՜հ, վերարկու չունեմ ահա ես ցրտահար, ինձ թերևս դևը խաբեց
Լոկ մի բաճկոն հագած ունեմ, այլևս այսպես ինձ փրկություն չկա մահից»:
490Այդպես այնտեղ ես ասացի, և ահա թե ինչ մտածեց անդ նա իսկույն,
Ինչպես և միշտ` խորհուրդներում կամ կռվի մեջ թշնամու դեմ.
Եվ նա կողքիս մեղմիկ ձայնով ու կամացուկ ինձ շշնջաց.
«Սուս կաց, լռիր, որ չը լսի մեկնումեկը աքեյանց մեջ»։
Ասեց այդպես և արմունկին իր գլուխը թեքած ՝ խոսեց.
«Ակա՛նջ դրեք, սիրելիներ, արդ քնի մեջ աստվածակերպ երազն եկավ
Եվ ինձ հայտնեց, որ չափազանց հեռացել ենք մենք նավերից։ Թող մեկնումեկն
Գնա, խնդրի ազգերի տեր Ագամեմնոն Ատրիդեսին,
Որ նավերից մեզ օգնության զինված մարդիկ նա ուղարկի»։
Այդպես ասաց, և վեր կացավ իսկույն ևեթ քաջ Թոասը Անդրեմոնյան
500Ու անհապաղ իր վրայից հանեց, գցեց նա վերարկուն իր ծիրանի,
Ու վազ տվեց դեպի նավերն, իսկ ես նրա հագուստն հագա
Եվ քնեցի ուրախացած, մինչև ծագեց վառ Արշալույսը ոսկեգահ։
Ա՜խ, երանի այժմ լինեի այդպես ուժեղ, զորությամբ լի,
Այնժամ անշուշտ մեկնումեկը հովիվներից այս փարախի,
Ակածելով քաջի հանդեպ, հանց մեծարանք, ինձ կզիջեր իր վերարկուն,
Սակայն հիմա, նողկ ցնցոտի հագուստի մեջ, ինձ էլ երբե՜ք չեն մեծարի»։
Այնժամ նրան ի պատասխան խոսք խոսեցիր, ո՜վ Եվմեոս դու խոզարած.
«Որ, ծերունիդ, հրաշալի պատմություն էր, որ պատմեցիր այստեղ դու մեզ,
Դու ամեն ինչ լավ ասացիր, և խոսքիդ մեջ ունայն ու սին ոչինչ չկար:
510Ուստի այժմ ոչ մի կարիք չես ունենա, ո՛չ հագուստի, ո՛չ այլ բանի,
Որին, հարկավ, արժանի է թշվառ մուրիկը վատաբախտ և աղերսող,
Սակայն վաղը պետք է կրկին հագնես դու այդ քո ցնցոտին,
Քանզի այստեղ չկան բազում պատմուճաններ, կամ բաճկոններ,
Եվ միմիայն մի հատ ունի ամեն մեկս մեզնից այստեղ,
Բայց երբ ետ գա, վերադառնա Ոդիսևսի սիրանվեր որդին ազնիվ,
Նա և՛ բաճկոն, և՛ պատմուճան քեզ կընծայի այստեղ անշուշտ
Ու կառաքի քեզ նա այնտեղ, ուր որ սիրտդ կկամենա»։
Այդպես ասաց ու վեր կացավ, բերեց, փռեց օջախի մոտ
Այծենիները և օդենիք, հանց փափկագույն մի անկողին,
520Եվ մեկնըվեց Ոդիսևսը, իսկ հովիվը իսկույն քաշեց նրա վրա
Հաստ, մեծագույն իր վերարկուն, որն, հիրավի, նրա միակ հագուստն էր անդ,
Եվ որը նա հագնում էր միշտ ահեղաշունչ ձմռան ցրտին։
Այդպես պառկեց Ոդիսևսը, իսկ առընթեր անդ պառկեցին
Մյուս հովիվներն երիտասարդ, բայց խոզարածն ինքը չուզեց
Անդ, նրանց մոտ իր անկողինը ունենալ և խոզերից հեռու պառկել,
Ուստի իսկույն նա պատրաստվեց, որ դուրս գնա։ Ոդիսևսը ուրախացավ,
Որ նա այդպես, իր բացակա եղած ժամին, հոգատար է գույքի հանդեպ։
Նախ սայրասուր թուրը վերցրեց և այն կախեց իր ամրապինդ նա ուսերին,
Վերցրեց տեգը՝ պաշտպանն ընդդեմ գամփռների ու չար մարդկանց,
530Եվ դուրս գնաց, որ քուն մտնի ժայռի տակին, ուր, Բորեաս դաժանհողմից
Պատսպարված, նիրհում էին հույլ խոզերը ճերմակատամ։

Երգ տասնհինգերորդ։ Ոդիսևսի որդին Լակեդեմոնից վերադառնում է Իթակե

1Մինչդեռ Պալլաս Աթենասը շարժվեց գնաց լայնատարած Լակեդեմոն,
Որպեսզի անդ Ոդիսևսի սիրած որդուն փառապսակ
Հիշեցնի յուր վերադարձը և հորդորի, որ շուտ ետ գա նա դեպի տուն։
Արդ, նա գտավ՝ Տելեմաքին և Նեստորի ազնիվ որդուն
Վսեմափառ Մենելայի տան գավիթում, այնտեղ, պառկած։
Նեստորյանը անդ տակավին խոր նիրհում էր՝ անուշ քունը իր աչքերին,
Բայց այդ քունը քաղցրանուշիկ Տելեմաքին չնվաճեց ամենևին.
Ամբողջ գիշեր վիշտն էր հուզում նրա հոգին, վիշտը կորած իր հոր համար։
Արդ, առընթեր նրան կանգնեց և խոսք ասաց Աթենասը պայծառաչյա.
10«Տելեմաքոս, լավ չէ իրոք, որ քո տնից բացակա ես երկարատև,
Գույքդ այնտեղ անտեր թողած, ամբարտավան մարդկանց կամքին, որպես ավար։
Տե՜ս, մի գուցե քո գույքն ամբողջ անդ լափլփեն կամ իրարու մեջ բաժանեն,
Եվ կդառնա քո ճանապարհն և՛ անօգուտ, և՛ ավերի միայն պատճառ:
Ուստի շուտով գնա, խնդրիր Մենելային դու քաջազեն,
Թողքեզ հապճեպ ետ ուղարկի, որ տանդ գեթ քո անբասիր մորը գտնես։
Հայրը արդեն և եղբայրներն ստիպում են նրան հիմա
Մարդու գնալ Եվրիմաքին, որը բոլոր խոսնայրներին
Գերազանցեց նվերներով և անընդհատ բազմապատկում է գլխավարձն,
Մինչդեռ եթե այդ գլուխ գա, ետս, մի գուցե և քո գույքը տանեն տնից։
20Դու լավ գիտես, թե որպիսի՚ սիրտ կա կրծքի տակ կանացի.
Կինը գիտե բազմապատկել և շեն պահել տունը երկրորդ, նոր ամուսնու.
Սակայն երբեք չի մտածում իր առաջին ամուսնության որդոց մասին
Կամ մահացած այն ամուսնու, որի մասին անգամ լսել չի ցանկանա։
Երբ դու քո տուն վերադառնաս, քո ունեցած գույքը ամբողջ հանձնիր այնտեղ
Մեկնումեկին քո լավագույն ծառաներից, ով քեզ թվա հավատարիմ,
Մինչև անմահ աստվածները քեզ կնության ցույց տան աղջիկ վայելչագեղ:
Մի խոսք ևս ես քեզ ասեմ, և այն պահիր դու քո սրտում։
Սեղեխների մեծ քաջերը դարանամուտ են այժմ արդեն
Իթակեի նեղուցի մեջ, անդ, քարքարոտ Սամեի մոտ
30Մտադիր են քեզ սպանել, որ ե՜տ չգաս դու քո երկիրը հայրական:
Բայց չեմ կարծում այդ գլուխ գա, ավելի շուտ պիտի լափի հողը նրանց,
Այդ չարադավ խոսնայր մարդկանց, որ վատնում են գույքդ, գանձդ։
Սակայն անշուշտ դու քո նավը ամրակառույց հեռու պահիր կղզիներից,
Լող տուր միայն դու գիշերով, քեզ հաջողակ և ուղեկից հողմ կառաքի
Մեկնումեկը անմահներից, որ պահպանում, փրկում է քեզ, հանց զորավիգ։
Ահավասիկ, երբ դու հասնես Իթակեի ափը, այնտեղ,
Նավն ու բոլոր ընկերներիդ իսկույն քաղաք ուղարկիր դու,
Սակայն ինքդ նախ և առաջ գնա դեպի խոզարածը,
Որ հսկիչն է ձեր խոզերի և դեպի քեզ առմիշտ ազնիվ, բարեհաճ է,
40Եվ գիշերը դու նրա մոտ։ Ապա նրան շուտով քաղաք դու առաքիր
Իբրև բանբեր՝ լուր տանելու Պենելոպին խոհեմամիտ,
Որ ողջ ես դու և ապահով, որ Պիլոսից վերադարձել ես անվնաս»։
Այդպես ասաց վեհ Աթենասն ու հեռացավ դեպ Օլիմպոսը բարձրաբերձ,
Իսկ նա իսկույն Նեստորյանին հանեց քնից քաղցրանուշիկ,
Նրան ոտքով Տելեմաքը հրեց, ապա այս խոսքն ասաց.
«Ով Պիսիստրատ Նեստորածին, վե՛ր կաց, ձիերն ամրասմբակ դու դուրս քաշիր,
Կառքը լծիր դու անհապաղ, որպեսզի մենք ճանապարհվենք արագորեն»։
Եվ Պիսիստրատ Նեստորածինն իսկույն նրան պատասխանեց և այս ասաց.
«Տելեմաքոս, թեպետև դու փափագում ես ճանապարհվել հիմա շուտով,
Բայց չենք կարող մութ գիշերով ձիեր վարել։ Արշալույսը մոտ է արդեն.
50Ե՜կ, սպասենք, որ դյուցազուն, նիզակաճոճ Մենելաոսը Ատրիդես
Ընծաները ամբողջովին բերի, դնի կառքի վրա
Եվ, ճանապարհ մեզ դնելով, իր ողջույնի խոսքը ասի,
Քանզի չէ՞ որ ուրախությամբ պետք է հիշի հյուրն ամեն օր
Այն հյուրընկալ վսեմ մարդուն, որն ընդունեց նրան սիրով հյուրամեծար»։
Ասաց այդպես, և շատ շուտով ծագեց շողշող Արշալույսը ոսկեգահ։
Այնժամ ելավ գեղագանգուր Հեղինեի մահճի միջից
Մենելաոսն ահեղագոչ, ապա գնաց, որ հյուրերին տեսնի այնտեղ։
Այդ նկատեց Ոդիսևսի սիրանվեր որդին իսկույն.
Նա անհապաղ իր շողշողուն բաճկոնն հագավ և ուսերին
60Քաշեց ծածկոցը մեծագույն, ապա գնաց, ինչպես հերոս մի մեծաքայլ,
Շեմքը անցավ նա գավիթի և դուրս եկավ շուտով նրան անդ ընդառաջ։
Եվ բարբառեց այնժամ որդին Ոդիսևսի, Տելեմաքոսն աստվածային,
«Դյուցասնունդ ով Ատրիդես, Մենելաոս դու ազգապետ.
Թույլ տուր դու այժմ, որ ես գնամ, հասնեմ երկիրն իմ սիրելի, հայրենավանդ,
Քանզի սիրտս փափագում է շատ շուտով տուն վերադառնալ»։
Պատասխանեց այնժամ նրան Մենելաոսն ահեղագոչ.
«Տելեմաքոս, ես չեմ կարող քեզ աստ պահել երկարատև,
Երբ ուզում ես դու ետ գնալ։ Եվ, հիրավի, ատում եմ ես
Հյուրընկալին, որն իր հյուրին պատվում, սիրում է չափից դուրս,
70Նաև նրան, ով բնավին հյուր չի սիրում. միջինն է լավ անտարակույս:
Լավ չէ, եթե ստիպում են հյուրին մեկնել, երբ նա մեկնել չի ցանկանում,
Կամ ջանում են շա՜տ ավելի երկար պահել՝ շուտով մեկնել ցանկացողին:
Սրտանց սիրիր և ընդունիր, ով գալիս է, բայց և մեկնել կամեցողին
Ճանապարհ դիր: Բայց սպասիր, ընծաները բերեմ, դնեմ կառքիդ վրա,
Որ քո աչքով ինքդ տեսնես, այլև կանանց ես պատվիրեմ,
Որ այժմ, եղած մեր պաշարից, լավ ճաշկերույթ քեզ պատրաստեն իմ հարկի տակ
Փառավորէ և հաճելի, երբ որ հյուրը, ճաշկերույթով հյուրասիրված,
Ճանապարհվի դեպ հեռուներն անպարագիծ այս աշխարհի:
Իսկ եթե դու ցանկանում ես գնալ, շրջել Հելլադայում կամ Արգոսում,
80Ինքս նաև կը գամ քեզ հետ և կլծեմ նժույգներն իմ,
Կառաջնորդեմ, որպեսզի մենք գնա՜նք, շրջենք քաղաքները շատ-շատ մարդկանց,
Եվ մեզ ոչ ոք բաց չի թողնի առանց ազնիվ նվերների,
Այլ ընծայեն կամ շքեղ սան, եռոտանի պղնձակերտ,
Կամ կորովի զույգ ջորիներ և կամ նույնիսկ պերճապաճույճ ոսկե բաժակ»։
Պատասխանեց իսկույն նրան Տելեմաքոսը խորիմաց.
Ազգերի տեր Ատրևսդի, դու, Մենելայ աստվածային.
Մտադիր եմ ես շուտափույթ վերադառնալ, գնալ մեր տուն,
90Քանզի այնտեղ իմ գույքերին ես չեմ կարգել մի պահապան։
Մինչ մի գուցե, աստվածակերպ հորըս այսպես որոնելով, ես կործանվեմ,
Կամ մի գուցե անդ փչանան իմ պերճ գույքերը թանկարժեք»։
Այդ են լսել Մենելաոսն ահեղագոչ, իսկույն ևեթ
Հրամայեց ին ամուսնուն, այլև ստրուկ նաժիշտներին՝
Տանը եղած առատագույն պաշարներից սարքել շուտով ճոխ ճաշկերույթ:
Եվ մոտեցավ անժամ նրան Բոեթեդես Էտեոնևսը,
Որ մահիճից նոր վեր կացավ և ապրում էր այնտեղ մոտիկ։
Մենելաոսն հրամայեց, որ նա շուտով կրակ վառի, միս խորովի։
Չը ծուլացավ Էտեոնևսն, հնազանդվեց իսկույն նրա հրամանին,
Իսկ Մենելայն ուղղվեց, գնաց դեպի սենյակն անուշաբույր,
Բայց ոչ մենակ. ուղեկցեցին նրան նաև Մեգապենթեսն ու Հեղինեն։
100Եվ երբ նրանք այնտեղ եկան, որտեղ պահված էին գույքերը թանկարժեք,
Ատրիդեսը վերցրեց անդուստ մի կրկնականթ չքնաղ գավաթ,
Իսկ իր որդուն՝ Մեգապենթին նա պատվիրեց վերցնել շքեղ, արծաթակերտ
Խառնարանը։ Մինչ Հեղինեն անդ մոտեցավ սնդուկներին, որոնց մեջ միշտ
Պահվում էին այն ձեռագործ հագուստները նկարազարդ,
Որ կարել էր ինքը անձամբ, և Հեղինեն՝ կանանց չքնաղ աստվածուհին,
Ընտրեց անդուստ գեղեցկափայլ ու նկարեն մի մեծ ծածկոց,
Որ պահվում էր բոլորի տակ ու խորքերում և շողում էր աստղերի պես։
Եվ դուրս եկան ու տան միջով նրանք անցան դեպ Տելեմաքը խորիմաց,
Այնտեղ նրան իր խոսքն ասաց Մենելայը խարտիշագեղ.
110«Տելեմաքոս, թող որ Զևսը՝ որոտագոչ մեծ ամուսինը Հերայի,
Քո վերադարձն իրագործի այնպես, ինչպես քո սիրելի սիրտն է ուզում,
Իսկ ես ահա քեզ տալիս եմ իմ տանն եղած ամենապերճ
Ու թանկարժեք ընծաներից լավագույնն ու պատվավորը,
Նվիրում եմ քեզ պերճափայլ, ճարտարակերտ այս գավաթը,
Ամբողջովին արծաթաշեն, իսկ ափերը ոսկեդրվագ,
Որ կերտվածքն է Հեփեստոսի։ Ինձ դա տվեց սիդոնական թագավորը՝
Քաջ Փեգիմոսն այն ժամանակ, երբ, Տրոյայից ետ դառնալիս,
Ես հյուր եղա նրա տանը։ Ահավասիկ, քե՛զ եմ հիմա ընծայում այդ»։
Այդ ասելով՝ Ատրևսորդի մեծ հերոսը նրա ձեռքը դրեց իսկույն
120Շքեղ գավաթը կրկնականթ, իսկ խառնարանը՝ շողշողուն,
Արծաթակերտ, Մեգապենթը բերեց, դրեց նրա առաջ:
Եվ մոտեցավ այդ ժամանակ ինքն Հեղինեն գեղեցկափայլ.
Նա, ծածկոցը ձեռին բռնած, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Ահա և ես քեզ տալիս եմ այս նվերը, սիրատենչի՜կ դու իմ զավակ,
Որ գեթ հիշես Հեղինեի ձեռագործն այս, քո բաղձալի հարսանիքին.
Թող դա ծածկի քո հարսնացուն, իսկ մինչև այդ թող դա մնա ձեր հարկի տակ,
Քո սիրելի մայրիկի մոտ։ Իսկ ես հիմա մաղթում եմ քեզ
Ողջ և ուրախ վերադառնալ քո տունը պերճ և քո երկիրն
Ասաց այդպես և ընձեռեց իսկույն նրան, ուրախությամբ ընդունեց ա:
130Մինչ Պիսիստրատն իսկույն վերցրեց ընծաները, հիացմունքով նայեց դրանց,
Ապա սիրով ու սրտագին դրանք դրեց կառաթափքում։
Սյնուհետև Մենելայը խարտիշագեղ նրանց կանչեց ու տուն տարավ,
Եվ բազմեցին այնտեղ նրանք աթոռներին ու փառահեղ բազմոցներին:
Աղախինը լվացվելու ջուրը բերեց ոսկեպաճույճ մի գավի մեջ,
Լցրեց նրանց, որ լվացվեն ամանի մեջ արծաթակերտ.
Քաշեց, դրեց նրանց առաջ վայելչագեղ, ողորկագույն կոկ մի սեղան:
Մառանապետ մեծարգո կինն իսկույն բերեց, դրեց այնտեղ հացը առատ,
Նաև եղած պաշարներից բազմապիսի այլ ուտեստներ:
Միսը կտրեց Բոեթեդեսն ու ամենքին անդ բաժանեց պատշաճաբար.
140Սակայն գինին մատռվակից ազնիվ որդին փառապսակ Մենելայի
Ապա նրանք ձեռք մեկնեցին իրենց առջև դրված առատ ուտեստներին,
Իսկ երբ նրանք կերուխումով լավ հագեցան, ինչպես սիրտն էր փափագում այդ,
Տելեմաքոսն ու Նեստորի ազնիվ որդին իսկույն ևեթ
Ժիր նժույգները լծեցին, վեր բարձրացան կառքի վրա այն գերազարդ
Եվ դուրս եկան աղմկալի նախագավթի մուտքից իսկույն:
Մինչ դուրս եկավ ինքը նաև՝ Մենելաոս Ատրիդեսը խարտիշագեղ
Իր աջ ձեռին բռնած ոսկի բաժակը լի անուշ գինով,
Որ անդ նրանց ճանապարհի և սուրբ հեղումը կատարի։
Արդ, նա կանգնեց նժույգների առաջն այնտեղև խոսքն ասաց իր ողջույնի.
150«Ուրախացե՜ք և ողջ լերուք, պատանինե՛ր, իսկ Նեստորին վեհապատիվ
Հայտնեք բարևն իմ ջերմաջերմ. նա ինձ համար հայր էր խոհեմ ու հարազատ,
Երբ որ այնտեղ, Տրոյայի մոտ, կռվում էինք մենք՝ զավակներս աքեյանց»։
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Այո, արքա դյուցասնունդ, մենք կպատմենք այդ ամենը,
Ինչպես դու այժմ պատվիրեցիր։ Ա՜խ, երանի, ետ դառնալով դեպ Իթակե,
Ոդիսևսին տանս գտնեմ, պատմեմ նրան, թե որքա՜ն ջերմ և սիրալիր
Դու մեզ սրտանց ընդունեցիր, կամ որպիսի՛ ընծաներով եմ տուն եկել»։
Երբ նա իր խոսքն այդպես ասաց, թռավ, եկավ մեծ արծիվը սավառնաթև.
Ճանկերի մեջ բռնած ուներ այն ընտանի, բակից փախցրած, ճերմակ մի սագ,
160Մինչ ետևից վազում էին, արձակելով ճիչ-աղաղակ,
Տղամարդիկ և շատ կանայք։ Թռչունն անցավ նրանց մոտով,
Ապա ձիանց աջակողմից թռավգնաց: Բոլորը այդ նկատեցին ու խնդացին,
Եվ բերկրանքով անդ բոլորի կրծքի ներքո սիրտը լցվեց,
Իսկ Պիսիստրատ Նեստորածինն իր խոսքն ասաց այդ ժամանակ.
«Մեկնի՛ր դու մեզ, Մենելաոս դյուցասնունդ, ազգերի տեր.
Մեզ համա՞ր է, թե՞ քեզ համար, որ ցույց տվեց աստվածն այդպես նշանը իր»։
Այդպես ասաց, խորասուզեց մտքերի մեջ Մենելաոսն Արեսասեր։
Երբ նա այդպես մտածում էր՝ ինչպե՛ս արդյոք արժանապես պատասխանել,
Կանխեց նրան երկայնազգեստ պերճ Հեղինեն ու խոսք ասաց.
170«Ակա՜նջ դրեք, ես ահաձեզ կգուշակեմ այն, ինչ անմահ աստվածներն ինձ
Եվ իմ սրտին ներշնչում են, և այդ, կարծեմ, կկատարվի։
Ինչպես արծիվն է փախցըրել այդ ընտանի սագը ճերմակ՝
Սեգ լեռներում ծնված արծիվն, ուր նա ուներ և ձագուկներ,
Այդպես նաև Ոդիսևսը, հանդուրժելով բյուր աղետներ ու տառապանք,
Ետ կդառնա իր տունն անշուշտ և կլուծի իր վրեժը սեղեխներից,
Գուցե նույնիսկ ետ է դարձել ու նյութում է նրանց ժանտ մահ»:
Հեղինեին այնժամ իսկույն իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Թող գործն այդպե՜ս հենց կատարի Զևսն՝ Հերայի ամուսինը որոտագոչ,
Այն ժամանակ աստծու պես քեզ կպաշտեմ ես սրտալի»։
180Ասաց այդպես և մտրակեց իսկույն ձիանց, որոնք հապճեպ,
Ժիր սլացան ու քաղաքից դեպ լայնալիր դաշտն ընթացան:
Ամբողջ օրն այդ թռչում էին նժույգները, և անուրն էր ճոճվում նրանց։
Արդ, մայր մտավ արևն արդեն, մթնշաղը ծածկեց բոլոր ճանապարհներն։
Նրանք եկան, հասան Փերե ու կանգ առան ապարանքում Դիոկլեսի.
Սա զավակն էր աստվածածին Օրսիլոքի, թոռը աստված Ալփիոսի:
Այնտեղ ահա, նրա տանը, հյուրամեծար ընդունվելով, գիշերեցին։
Իսկ երբ ծագեց խոր խավարից ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Նրանք ձիերը լծեցին և, նկարեն կառքի վրա բարձրանալով,
Աղմկալից նախագավթի մուտքից իսկույն դուրս գնացին՝
190Մտրակելով նժույգներին, որոնք հլու և հնազանդ թռան անցան
Ու շատ շուտով եկան հասան Պիլոս քաղաքը բարձրաբերձ։
Տելեմաքոսն այն ժամանակ իր խոսքն ասաց Նեստործին Պիսիստրատին.
«Եկ, խոստացիր, Նեստորածին, որ դու կամքն իմ կկատարես.
Չէ՞ որ մենք այժմ ընկերներ ենք հավերժական և մտերիմ՝
Կապված սիրով մեր հայրերի. հասակակից ենք բացի այդ,
Իսկ ճանապարհն այս մեզ կապեց իրարու հետ ավելի մեծ մտերությամբ։
Դու ինձ նավից հեռու մի տար, այլ թող այնտեղ, դիցասնունդ,
Քանզի ծերուկն իր հարկի տակ ինձ ակամա պիտի պահի,
Որպեսզի լավ հյուրասիրի, մինչդեռ պետք է, որ ես գնամ այժմ անհապաղ»։
200Ասաց այդպես, և մտածեց Նեստորածինն ինքը իր մեջ և իր սրտում՝
Ինչպե՞ս արդյոք այդ խոստումը ի կատարել վայելչաբար,
Եվ, այդ միտքը որոճալիս, նրան թվաց, որ լավագույնը կլինի,
Եթե կառքը ծովափ քշի, ուստի ուղղվեց նա դեպի նավն արագընթաց:
Անդ նա կանգեց ու զետեղեց նավախելում ընծաները պերճապաճույճ.
Ոսկին, հագուստն և ամեն ինչ, որ նվիրել էր Մենելայը դյուցազուն:
Ապա նրան հորդորանքով դիմեց և այս խոսքը ասաց իր թևավոր.
«Շո՜ւտ բարձրացիր նավիդ վրա, թող շտապեն նաև նավորդ ընկերներդ,
Նախքան ես տուն գնամ, հասնեմ և ծերուկի համբավը տամ:
Քանզի, ինչպես հոգով, սրտով, համոզված եմ և լավ գիտեմ,
210Նա այնպիսի մի կամակոր հոգի ունի, որ ոչ միայն չի թողնի քեզ,
Այլ ինքն անձամբ այստեղ կգա քեզ կանչելու և այդպիսով, կարծում եմ ևս,
Նա ապարդյուն ետ չի դառնա կամ պետք է խիստ նա զայրանա»։
Ասաց ադպես նա բարձրաձայն ու մտրակեց նժույգներին գեղեցկաբաշ
Եվ շատ շուտով եկավ, հասավ Պիլոս քալաքն ու ապարանքն իր հայրական:
Իսկ Տելեմաքն ընկերներին հրամայեց հորդորանքով.
«Դուք, ուղեկից իմ ընկերներ, պատրաստեցեք սև նավի սարքն
Ու բարձրացեք նավի վրա, որ շատ շուտով ճանապարհվենք»։
Ասաց այդպես, և լսեցին նրանք իսկույն ու հնազանդ:
Ժիր բարձրացան նավի վրա ու բոլորը անդ բազմեցին նստիքների,
220Իսկ Տելեմաքն, շտապելով, աղոթք արեց Աթենասին
Ու կատարեց անդ հեղումը,և մոտեցավ այնժամ նրան հանկարծ մի մարդ,
Հեռաբնակ օտարական, որը փախել էր Արգոսից, հանց մարդասպան:
Գոշակ է նա ու ծագումով սերնդից էր Մելամպոսի,
Ով բնակվում էր խաշնավետ Պիլոսի մեջ մի ժամանակ
Եվ հայտնի է, որպես հարուստ պիլոսացի, որ տուն ուներ մի գերհռչակ:
Սակայն հետո, փախուստ տալով հայրենիքից, գնաց դեպի այլ երկրներ,
Քանզի այդպես նա խույս տվեց խիզախ սրտի տեր Նելևսից,
Որն այնուհետ զավթեց նրա բազմաբազում կայքն ու գույքը ամբողջ տարի,
Մինչ Մելամպոսը, շղթայված, դառնության մեջ կապանքների,
230Տառապում էր Փիլակոսի տանն անողորմ տանջանքի մեջ ու վշտահար
Եվ, անողոք աստվածուհի Էրինիսի ազդեցությամբ խելագարված
Ու կուրացած, խիստ փափագում էր ձեռք բերել նա Նելևսի պերճ դստրիկին.
Նա, մահից իր խուսափելով, Փիլակեից արջառները բարձրաբառաչ
Դեպի Պիլոս քշեց, տարավ ու Նելևսից այնտեղ նա իր վրեժն առավ՝
Նրա անկարգ գործի համար։ Իր եղբոր մոտ բերեց կնոջը բարեհաճ,
Սակայն ինքը թողեց, գնաց դեպի օտար, այլ երկրներ,
Դեպի Արգոսը ձիավետ, որտեղ բախտից վիճակված էր արդեն նրան
Ապրել, այլև իշխել բոլոր արգիացոց, իբրև արքա։
Այնտեղ էլ նա ամուսնացավ մի կնոջ հետ և տուն շինեց բարձրակտուր.
240Ու ծնվեցին զավակներն իր՝ Անտիփատեսն ու Մանտիոսը քաջազոր։
Անտիփատից ծնվեց ապա Օիկլեսը մեծահոգի,
Օիկլեսից ծնունդ առավ Ամփիարայը մարտաշունչ,
Որին սրտանց սիրում էին ասպարակիր Զևսն երկնատեր, Ապոլլոնը.
Սակայն բնավ չկարեցավ շեմքը անցնել նա ծերության,
Այլ կործանվեց նա Թեբեում չար դավանքով իր ընչասեր, ագահ կնոջ:
Բայց նրանից ծնունդ առան զույգ զավակներ Ամփիլոքոսն, Ալկմեոնը,
Իսկ Մանտիոսից անդ ծնվեցին Կլիտոսը և Պոլիփիդեսն։
Կլիտոսին մի ժամանակ հափշտակեց Արշալույսը ոսկեգահիկ՝
Հանուն նրա գեղեցկության, որ նա ապրի հույլում հավերժ անմահների։
250Մինչ քաջազոր Պոլիփիդին, երբ Ամփիարայը վախճանվեց,
Ապոլլոնը դարձրեց գուշակ, որ գերազանցն էր մարդկանցից մահկանացու:
Եվ սա, ահա, իր հոր հանդեպ խիստ զայրացած, գաղթեց, գնաց Հիպերեսիե,
Ուր ապրում էր՝ մահկանացու մարդկանց համար գուշակումներ միշտ անելով։
Ահավասիկ, դրա որդին էր իսկապես Թեոկլիմեն կոչվող մարդն այդ,
Որ մոտեցավ այն ժամանակ Տելեմաքին հանկարծակի։
Աղերսանքով աղոթում էր նա սևաթույր ու ճեպընթաց նավի վրա.
Արդ, բարձրաձայն նա բարբառեց և խոսքն ասաց իր թևավոր.
«Ո՜հ, սիրելիդ, քանի որ քեզ ես այժմ գտա զոհաբերում կատարելիս,
Աղաչում եմ, հանուն զոհիդ և աստծու, որին զոհ ես բերում այստեղ,
260Հանուն անձիդ ու քո գլխի, նաև ի սեր ընկերներիդ,
Պատասխանիր դու իմ հարցին և ճշմարիտն ասա միայն.
Արդ, ո՞վ ես դու կամ ո՞ր ցեղից և որտե՞ղ են քո ծնողներն ու քաղաքը»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Այդքանը քեզ, օտարական, ես կպատմեմ ճշմարտացի։
Իթակեի ծնունդն եմ ես, և Ոդիսևսն էր հայրը իմ,
Եթե դեռ կա։ Բայց կործանվեց նա բերմունքով մի դառնաղետ,
Դրա համար եմ հավաքել ընկերներիս այս սևաթույր նավի վրա
Եվ աստ եկել հարցուփորձի, որ լուր լսեմ հար բացակա իմ հոր մասին»:
Նրան իսկույն ի պատասխան իր խոսքն ասաց Թեոկլիմենն աստվածային.
270«Պանդուխտ եմ ես, հայրենիքից փախել եմ, զի մարդ եմ սպանել ես ցեղակից,
Որը ունի աքեյանց մեջ և Արգոսում ձիասնույց
Բազմաբազում ազգականներ ու եղբայրներ հզորազոր ու կորովի:
Ես խույս տվի նրանց ձեռքից, փախա մահվան սև օրհասից
Եվ արդ, այսպես ինձ վիճակված է թափառել միշտ մարդկանց մեջ՝
Հանց մի թշվա՜ռ փախստական, աղերսում եմ, նավիդ վրա ինձ ընդունիր,
Որպեսզի ինձ գեթ չսպանեն. հալածո՜ւմ են ինձ անողոք»։
Այնժամ նրան ի պատասխան այսպես ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Քե՜զ, որ այդպես փափագումես, ես չեմ մերժի, պատսպարել նավի վրա.
Վե՜ր կաց, նստիր և կգնանք, մեր պաշարից նաև բաժին մենք քեզ կտանք»
280Ասաց այդպես, ապա վերցրեց նրա ձեռքից տեգ-նիզակը պղնձակուռ
Եվ այն դրեց իր բոլորակ ու սև նավի կոկ հատակին տախտակամած,
Ինքն էլ, հապճեպ բարձրանալով նավի վրա ծովագնաց,
Բազմեց այնտեղ նավախելին, իսկ իր կողքին նստեցըրեց Թեոկլիմեն
Նոր եկվորին: Մինչ նավորդները շուտափույթ կառանները արձակեցին,
Տելեմաքոսն հրամայեց ընկերներին հորդորանքով՝
Ամրապնդել նավասարքը։ Կատարեցին նրանք նրա պատվերն արագ,
Եղևնակերտ կայմը վերցրին ու տնկեցին խանդակի մեջ իր խորախոր,
Այնուհետև այն կապեցին չվաններով հաստ ու ամուր
Եվ քաջոլոր պինդ փոկերով տարածեցին առագաստները սպիտակ։
290Մինչ Աթենաս աստվածուհին նրանց այնժամ հողմ առաքեց բարենպաստ,
Որ թունդ փչեց եթերական բարձունքներից, որպեսզի նավն
Արագ և ժիր անդ սլանա, անցնի ծովի ջրերն աղի։
Այդպես անցան նրանք Կրունեն և Քալկիսի հորդ հորձանքները թափանցիկ,
Ու մայր մտավ արևն արդեն, և խավարը պատեց շուրջը և ճանապարհն:
Մինչդեռ նավը, Զևսի հողմով շարժըվելով, հասավ Փեա
Եվ Էլիսը աստվածային, ուր իշխում են էպիացիք,
Իսկ այնտեղից Տելեմաքը նավն իր ուղղեց դեպ կղզիներն ապառաժուտ՝
Մտածելով, արդյոք մահից փրկվելո՞ւ է, թե՞ անխուսափ կկործանվի։

Մինչ Ոդիսևսն և խոզարածն աստվածակերպ խրճիթի մեջ
300Ընթրիք էին դեռ վայելում, և հովիվներն էլ նրանց հետ։
Իսկ երբ նրանք կերուխումով լավ հագեցան, որքան սիրտն էր այդ փափագում,
Խոսքն սկսեց Ոդիսևսը, որ կամեցավ մի կերպ փորձել խոզարածին՝
Արդյո՞ք սիրով և հոգատար նա կդրդի, որ ինքը դեռ այնտեղ մնա,
Թե՞ կստիպի, հակառակը, շուտով գնալ դեպի քաղաք:
«Ակա՜նջ դիր ինձ, ով Եվմեոս և դուք, սրա ընկերներդ.
Ուզում եմ ես վաղ առավոտ քաղաք գնալ, ողորմություն այնտեղ մուրալ,
Որպեսզի քեզ, նաև քո այլ ընկերներին, զուր նեղություն չպատճառեմ:
Ու դու հիմա խորհուրդ տուր ինձ և ուղեցույց նաև մի մարդ,
Որ ինձ տանը ու տեղ հասցնի, իսկ քաղաքում ես կը շրջեմ
310Եվ կմուրամ. գուցե մի թաս ինձ գինի՜ տան կամ հաց գցեն գեթ մի փշուր:
Ես կգնամ աստվածային Ոդիսևսի տունը նույնպես,
Որպեսզի անդ մի լուր հայտնեմ խոհեմամիտ Պենելոպե պերճ թագուհուն:
Այնտեղ ի դեպ կհանդիպեմ խոսնայրներին ամբարտավան,
Գուցե և տան ինձ մի բաժին ուտեստներից, որոնք շատ կան նրանց առջև։
Ես անդ նրանց կծառայեմ ինչպես հարկն է, ինչպես իրենք կցանկանան։
Ասում եմ քեզ, ինձ լավ լսիր, զրկված չեմ ես ամեն տեսակ շնորհքներից
Եվ, շնորհիվ միայն Հերմես Ուղեկցողի, որ գործերին բոլոր մարդկանց
Հաղորդում է շնորհաշուք փառքն ու պարծանքը գերազանց,
Ծառայության գործում ինձ հետ մրցել ոչ ոք չի կարենա:
320Ես լավ գիտեմ վառել կրակն և փայտը գոս ջարդել կարգին,
Միսը մաս-մաս լավ կտրատել, մատըռվակել նաև գինին,
Գիտեմ և այն՝ ինչպե՛ս ստորն հաճոյանում է մեծամեծ մարդկանց հզոր»:
Այնժամ նրան դու, Եվմեոս, ո՛վ խոզարած, այս ասացիր խիստ վրդովված.
«Ոտարական, այդ ի՞նչ միտք էր, որ քո սրտում ծագեց հանկարծ:
Դու, երևի, փափագում ես անդ կործանվել միանգամից,
Եթե իրոք ցանկանում ես ժանտ հույլի մեջ մտնել նրանց,
Ում բռնությունն ու վիսությունն արդեն հասել է երկնքին։
Նաև նրանց սպասարկող ծառաները ամենին նման չեն քեզ
Պատանիներ են բոլորը, հագած ունեն լավ բաճկոններ ու պատմուճան,
330Գլուխներն են նրանց մաքուր և շողշողուն, դեմքերը պերճ բերկրալի:
Նրանց առաջ դրված են միշտ կոկ սեղաններ լավ ողորկված,
Որոնք լիքն են հացով, գինով, մսեղենով միշտ ակաղձուն։
Այստե՛ղ դու կաց և ոչ ոքի դու նեղություն չես պատճառում,
Ո՛չ անձամբ ինձ, ո՛չ էլ սրանց, ինձ հետ ապրող ընկերներից մեկն ու մեկին։
Իսկ երբ հետո Ոդիսևսի սիրած որդին վերադառնա և այստե՛ղ գա,
Նա քեզ կը տա պերճ մի բաճկոն և պատմուճան, որ դու հագնես վայելչաբար,
Եվ քեզ այնտեղ նա կառաքի, ուր որ սիրտը քո ցանկանա»։
Պատասխանեց այնժամ նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
«Ա՜խ, երանի՜, ով Եվմեոս, Զևu-հոր սրտին այնքան լինես դու սիրելի,
340Որքան դու ինձ ես հաճելի, որ տանջանքից ու շրջելուց ինձ փրկեցիր։
Մահկանացու մարդկանց համար ոչինչ չկա ավելի վատ, քան դեգերումն.
Մարդիկ կրում են աղետներ հանուն դաժան և անիծյալ որովայնի,
Որ ծնում է դժբախտություն և տանջալից թափառումներ մուրացկանի։
Բայց քանի որ ցանկանում ես դու ինձ առայժմ այստեղ պահել,
Այժմ ինձ պատմիր դու մո՛ր մասին աստվածակերպ Ոդիսևսի
Եվ հոր մասին նաև նրա, որին թողեց նա ծերության շեմքի առաջ։
Կենդանի՞ են արդյոք նրանք, տեսնում են լույսը արևի,
Թե՞ իսկապես մահացել են և իջել տունը Հադեսի»։
Եվ խոզարած մարդկանց տերը կրկին նրան իր խոսքն ասաց.
350«Ահա ես քեզ, օտարական, այդ կպատմեմ ճշմարտացի
Լաերտը դեռ կենդանի է, բայց աղոթում է միշտ Զևսին,
Որպեսզի նա իր հարկի տակ, սեփական տանը, իր մարմնից կորզի հոգին,
Քանզի ինքը խիստ վշտահար է բացակա որդու համար,
Այլև սաստիկ ցավագար է՝ մտածելով իր իմաստուն կնոջ մասին,
Որ մահացավ վշտից անբավ ու վաղաժամ մատնեց իրեն ծերությանն այս:
Այո՛, նրան անհուն վիշտը որդու համար իր փառաշուք
Թշվառագույն մահվան մատնեց։ Եվ թող ոչ ոք, ինձ բարեկամ
Կամ սիրելի իմ մարդկանցից, այդ ժանտ մահով չմահանա:
Քանի դեռ նա կենդանի էր, թեպետ և միշտ ցավեր ուներ դառնակսկիծ,
360Ես նրա հտ խոսում էի մեծ հաճույքով, հարցմունք անում ամեն անգամ։
Նա էր սնել իր դստեր հետ ինձ միասին. երկայնզգեստ ու գերազնիվ
Կտիմենեի հետ միասին, որ կրտսերն էր նրա բոլոր զավակներից։
Սննդակից էի նրան, և հարգում էր ինձ նրանից նա ոչ պակաս:
Իսկ երբ հասանք մենք երկուսով փափագելի, արբուն կյանքի,
Մարդու տարան նրան Սամե՝ վճարելով մեծ փրկագին,
Իսկ թագուհին ինձ պարգևեց այնժամ բաճկոն մի նկարեն
Ու գեղեցիկ մի պատմուճան։ Նա շնորհեց նաև մույկեր իմ ոտքերին,
Ապա դաշտը ինձ առաքեց, և այնուհետ էլ առավել սիրեց նա ինձ։
Մինչդեռ հիմա այդ ամենից զրկված եմ ես բոլորովին,
370Բայց արդյունքն իմ աշխատանքի բազմապատկում են աստվածներն երջանկավետ.
Աղբյուրն է դա իմ սննդի։ Դրանով էլ հարգում եմ ես իմ հյուրերին,
Էլ չեմ լսում տանտիրուհուց ոչ քաղցր խոսք, ոչ էլ գործիս խրախուսանք
Այն օրվանից, երբ պատեցին նրա օջախն աղետները, փորձանքները,
Երբ տիրեցին սեղեխները ամբարտավան։ Ծառաները, անտարակույս,
Փափագում են զրույց անել տանտիկնոջ հետ, հարցնել, լսել
Ու նրա հետ ուտել, խմել, դաշտը տանել նրա պատգամն ու կարծիքը,
Քանզի այդպես է միշտ խնդում ծառաների սիրտն ու հոգին»։

Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜հ, Եվմեոս դու խոզարած, մի՞թե այդպես դու մանկական քո հասակից
380Թափառում ես այդքան երկար, հեռու և զուրկ հայրենիքից ու ծնողից։
Ուրեմն ասա դու ինձ հիմա, սակայն պատմիր ճշմարտաբար.
Գուցե ձեռքով չար թշնամու ավերված էր լայնափողոց քաղաքը այն,
Որտեղ ապրում էին այնժամ քո հայրն ու մայրն ազնվամեծար,
Եվ կամ գուցե քեզ մեն-մենակ, անդ եզների կամ խաշինքի մոտ գտնվելիս,
Շորթել, տարել են թշնամիք իրենց նավով և վաճառել են այնուհետ
Այս տանը քեզ ու այս մարդուն՝ ստանալով արժանավոր ու մեծ վճար»։
Եվ խոզարած մարդկանց տերը նրան կրկին իր խոսքնասաց.
«Օտարական, քանի որ դու հարց ես տալիս, այժմ իմ մասին, կպատմեմ ես,
Իսկ դու հանգիստ ու լուռ լսիր և, հրճվելով, հոգեզվարճ գինի՜ն խմիր:
390Գիշերն է այժմ երկարատև, և քնելու բավականին կա՜ ժամանակ,
Մենք կարող ենք հրճվանքով լի զրույց անել։ Պետք չէ բնավ քեզ, օրինակ,
Շատ վաղաժամ պառկել, քնել, քանզի չէ՞ որ շատ քնելն է վնասակար,
Իսկ մյուսները, որոնց սիրտն է փափագում այդ, թող նիրհելու գնան շուտով,
Ոպեսզի վաղ առավոտյան, արշալույսին, նախաճաշը տանն անելով,
Արքայական խոզերի հետ դուրս գան, գնան դեպի դաշտերն, արոտները,
Իսկ մենք այստեղ, այս խրճիթում, խնջույք կանենք և կխմենք
Ու մեր կրած բուր աղետներն ու տառապանքն ուրախությամբ աստ կհիշենք,
Քանզի նաև դժբախտությամբ, որն անցել է, հրճվում է սիրտը մարդու,
Որ շրջել է շա՜տ ու երկար և կրել է տառապանքները չարաչար:
400Ուրեմն այսպես, պատմեմ քեզ այն, ինչ հարցնում ես և իմանալ ես ցանկանում:
Կա մի կղզի, որը կոչվում է Սիրիե, գուցե և դու այն լավ գիտես.
Օգիգիեից դեպի վերև, ուր արևը կատարում է շրջադարձն իր:
Այն այնքան էլ բազմաբնակ չէ իսկապես, բայց երջանիկ է անկասկած,
Հարուստ է այն, եզներով լի, խաշնավետ է, բազմացորեն և գինեշատ:
Ժողովրդի և ազգի մեջ սովը երբեք չի ներխուժում այնտեղ իրոք,
Եվ մահաշունչ հիվանդությունը չի տանջում մահկանացու, դժբախտ մարդկանց:
Սակայն երբ որ մարդկային ցեղն արդեն հասնում է ծերության,
Մոտենում է արծաթաղեղ Ապոլլոնը և Արտեմիսն էլ նրա հետ,
Ու հեշտ, թեթև սլաքներով, անցավագին, նրանց հանձնում է նա մահվան։
410Եվ կան այնտեղ երկու քաղաք՝ ամեն բանում իրարու հետ միշտ միաբան,
Իսկ իշխողն էր այդ երկուսի աստվածակերպ հայրս արքա,
Կտեսիոսը Օրմենածին, անմահներին միշտ հավասար:
Այնտեղ եկան փյունիկեցիք, հանց նավորդներ խրոխտագույն, բայց խաբեբա,
Որոնք իրենց նավի վրա բերել էին բյուր խաղալիք զվարճալի:
Բնակվում Էր իմ հոր տանը այդ ժամանակ փյունիկեցի մի կինարմատ՝
Զքնաղագեղ, վայելչակազմ, ձեռագործի մեջ՝ մեծարվեստ։
Արդ, կնոջն այդ գրավեցին փյունիկեցիք ու խաբեցին խարդախաբար,
Երբ խորափոր նրանց նավի շրջակայքում մենակ լվացք էր նա անում:
Մեկը սիրով անդ միանում է նրա հետ. սիրտը կանանց, թույլ ու տկար,
420Ընդունակ է գայթակղության, թեկուզ մինչ այդ նրանք լինեն առաքինի:
Խաբողն հարցնում է կնոջն այդ, թե ո՞վ է նա և որտեղի՞ց է ժամանել,
Ու պատմում է կինը իսկույն և ցույց տալիս իմ հոր տունը բարձրակտուր։
«Ծննդավայր իմ քաղաքն է պղնձաշատ Սիդոնը պերճ,
Դրանով էլ հպարտեմ ես: Դստրիկն եմ ես մեծահարուստ Արիբասի.
Մի օր, երբ ես, վերադառնում, գալիս էի դեպի մեր տուն,
Տափոսացի ծովահեններն ինձ փախցըրին անսպասելի
Եվ բերելով ապա այստեղ, այդ մեծ մարդուն, նրա տանը
Վաճառեցին, որից և մեծ, արժանավոր գին ստացան»։
Եվ հարցնում է ծովահենը, որ կնոջ հետ անդ միացել էր գաղտնաբար.
430«Արդյոք հիմա չե՞ս ցանկանում վերադառնալ քո հայրենիք,
Որպեսզի անդ կրկին տեսնես քո հորն ու մորը ձեր տան մեջ այն բարձրահարկ,
Որոնք դեռ կան, կենդանի են և ապրում են՝ վեհ ու հարուստ»:
Կինը նորից պատասխանում, խոսք է ասում փյունիկեցուն.
«Ուզում եմ այդ, փափագատենչ կցանկանամ, եթե երդվեք դուք, նավորդներ,
Ու երաշխիք տաք, իսկապես, որ անվտանգ ինձ կտանեք, կհասցնեք տուն»։
Ասաց այդպես, կատարեցին նրանք բոլորն այնպես, ինչպես պահանջեց նա։
Երբ, այդպիսով, յուրաքանչյուրը նրանցից երդում տվեց,
Կինը կրկին անդ բարբառեց և այս խոսքը նրանց ասաց.
«Լուռ կացեք դուք, թող սա մեր մեջ, գաղտնի մնա, թող այդ մասին ընկերներից
440Ինձ հետ ոչ ոք էլ չխոսի աղբյուրի մոտ կամ ճամփեքին հանդիպելիս,
Որ մեկն ու մեկն, տուն գնալով, այդ չպատմի անդ ծերուկին:
Կասկածելով՝ նա կարող է ինձ անողոք կապանքներով այժմ շղթայել,
Եվ բացի այդ ձեզ համար էլ նա կնյութի մահ և կորուստ:
Խոսքն այս պահեք դուք ձեր սրտում, որպես գաղտնիք, կատարեցեք ձեր գնումներն,
Սակայն երբ որ պաշարներով ու պարենով լցված լինի ձեր նավն արդեն,
Այնժամ իսկույն մարդ ուղարկեք, որ գա մեր տուն և համբավ տա ինձ գաղտնաբար։
Ես կվերցնեմ հետ ոսկի, որքան այնտեղ ձեռքս ընկնի,
Եվ բացի այդ ես ձեզ կտամ նաև մի լավ ուղեվճար:
Ապարանքում իմ իշխանի ես սնում եմ նրա փորքիկ երեխային,
450Որ խելք է և ժրաժիր վազվզում է, դուրս է գնում տնից ինձ հետ։
Այլև նրան դեպի նավը ես կբերեմ, և կստանաք դուք մեծ վճար,
Եթե նրան դուք վաճառեք այլալեզու մարդկանց մի կերպ»։
Այդ ասելով՝ կինը թողեց ու հեռացավ դեպի մեր տունը պերճափայլ։
Փյունիկեցիք ամբողջ տարի անդ մնացին, բյուր գնումներ կատարեցին.
Ձեռք բերելով շատ-շատ պարեն՝ բարձեցին սև ու խորափոր իրենց նավին։
Երբ կորակոր նավն էր արդեն բարձված, պատրաստ, որ ճանապարհ ընկնի շուտով,
Նրանք իսկույն մարդ հղեցին, որ այն կնոջն, իբրև բանբեր, իմաց անի։
Ահավասիկ, մեր տուն եկավ այնժամ մի մարդ բազմահնար և խորամանկ՝
Ձեռքին բռնած ոսկի մանյակ, որ մեջընդմեջ շարված ուներ և թահրիրար:
460Երբ մեր տան մեջ ստրկուհիք և իմ մայրը գերամեծար
Հրապուրված նայում էին ու շատ մեծ գին առաջարկում այդ մանյակին,
Եկվորը լուռ ու գաղտնաբար աչքով արեց անդ այն կնոջն, իբրև համբավ։
Այդպես, նրան նշան տալով, նա ետ դարձավ, գնաց դեպի խորափոր նավ,
Մինչդեռ կինը ինձ մոտեցավ, ձեռքս բռնեց և դուրս տարավ տանից հապճեպ:
Եվ, դուրս գալով, մեր գավիթում նա նկատեց շատ գավաթներ ու սեղաններ,
Քանզի խնջույք էին արել մարդիկ իմ հոր հետ միասին,
Իսկ այդ պահին մեկնել էին դեպի ատյանը խորհրդի։
Կինը վերցրեց գաղտագողի երեք գավաթ, ապա թաքցրեց իր կրծքի տակ
Եվ շուտափույթ առաջ անցավ, իսկ ես նրան հետևեցի հիմարաբար։
470Արևն արդեն մայր էր մտել, և խավարն էր ծածկել բոլոր ճանապարներն,
Մինչ մենք, արագ ընթանալով, եկանք հասանք նավակայանը փառաշուք.
Անդ կանգնած էր փյունիկեցոց ծովագնաց նավը արագ։
Նրանք իսկույն նավ բարձրացան և, վերցնելով մեզ իրենց հետ,
Ժիր ճեղքեցին ճանապարհները ծովային։ Զևսն առաքեց հողմ հաջողակ,
Ու մենք վեց օր և վեց գիշեր լող տվեցինք անդուլորեն։
Իսկ երբ Զևսը Կրոնոսյան յոթերորդ օրն արդեն բերեց,
Այն կնոջը զարկեց հանկարծ Արտեմիսը սլաքներով իր մահաբեր.
Նա գլորվեց ու ցած ընկավ նավին, ինչպես ծովային ճայ
Իսկ նավաստիք դուրս նետեցին, որ ձկներին ու փոկերին նա կեր դառնա:
480Եվ ես անտեր անդ մնացի՝ սրտով տխուր ու վշտահար:
Հողմն ու ալիքը քշեցին նրանց նավը ու բերեցին աստ, Իթակե,
Ապա Լաերտն այստեղ փողով ինձ գնեց ու ձեռք բերեց,
Ահավասիկ ես այսպիսով այս երկիրը տեսա աչքով»։
Եվ Ոդիսևսն աստվածազարմ պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜վ Եվմեոս, սիրտս խորունկ դու հուզեցիր իմ կրծքի տակ,
Մանրամասն աստ պատմելով, թե որքա՜ն ես սրտով կրել դու տառապանք։
Զևսը, աակայն, դժբախտության փոխարենը բարություն է քեզ շնորհել.
Բյուր աղետներ կրելուց ետ, դու մտել ես տունը մարդու այս սիրալիր,
Որն հոգատար քեզ տալիս է և՛ կերակուր, և ամեն ինչ առատորեն,
490Եվ ապրում ես, ահավասիկ, կյանքով խաղաղ ու երջանիկ։ Իսկ ես ավա՜ղ,
Մահկանացու մարդկանց մեջ զուրկ, անապավեն՝ հար շրջելով այստեղ եկա»։
Այդպես ահա զրույց էին նրանք անում իրարու հետ
Եվ քուն մտան նրանք այնտեղ վերջ ի վերջո, բայց ոչ երկար ժամանակով,
Քանզի շուտով արդեն ծագեց անդ Արշալույսը ոսկեգահ։
Մինչ Տելեմաքն ու ընկերներն հասան ցամաք, առագաստներն հավաքեցին,
Ցած բերեցին կայմն ու սարքը, նավը իսկույն ներս քշեցին նավակայան
Ու ձգեցին խարիսխն հապճեպ, նավակառանը կապեցին չվաններով,
Իսկ իրենք էլ, նավը թողած, շուտ դուրս եկան ափը ծովի ալեկոծվող
Ու ճոխ ընթրիք պատրաստեցին, ջուրն ու գինին խառնարանի մեջ խառնեցին։
500Իսկ երբ նրանք կերուխումով լավ հագեցան, որքան սիրտն էր փափագում այդ,
Այնժամ նրանց իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Դուք այժմ արդեն դեպի քաղաք տարեք նավը մեր սևաթույր,
Իսկ ես հիմա դաշտ կգնամ, որ այցելեմ հովիվներին,
Ստուգեմ այնտեղ նրանց գործը։ Երեկոյան քաղաք կգամ,
Առավոտյան` ձեզ, իբրև վարձ ուղեկցության, ես կսարքեմ ճոխ ճաշկերույթ,
Կհարգեմ ձեզ առատ մսով և մեղրահամ քաղցր գինով»։
Այնժամ նրան իր խոսքն ասաց Տեոկլիմենն աստվածակերպ.
«Իսկ ե՞ս ապա, ո՞վ սիրելի դու իմ զավակ, որտե՞ղ պիտի գնամ հիմա,
Ապառաժուտ Իթակեի իշխաններից ո՞ւմ կարող եմ ես այժմ դիմել։
510Գուցե շարժվեմ, ուղիղ գնամ դեպ քո մայրը և տունը քո»:
Եվ Տելեմաքը խորիմաց ի պատասխան այս խոսքն ասաց.
«Մի ա՛յլ դեպքում, այլ ժամանակ, կկանչեի, որ անպայման դու մեզ մոտ գաս.
Անդ պատիվը իմ հարկի տակ միշտ կլիներ քեզ անպակաս:
Մինչդեռ հիմա վատ կլինի հենց քեզ համար, երբ բացակա ես ես տնից,
Իսկ իմ մորը դու չես տեսնի, չի երևում սեղեխների աչքին բնավ,
Այլ վերնատանն, ոստայնի մոտ, միշտ կտավ է գործում, հյուսում նա մեն-մենակ:
Սակայն ես քեզ ցույց կտամ այժմ ուրիշ մի մարդ, գնա դեպի հյուրամեծար
Դու Եվրիմաքն, որ քաջասիրտ ազնիվ որդին է փառավոր Պոլիբոսի:
Իթակեում նրան նայում, հարգում են այժմ աստվածաչափ,
520Ազնվագույնն է նա բոլորից և խնդրում է ձեռքը իմ մոր ամենից շատ,
Որ ստանա ու ձեռք բերի Ոդիսևսի փառք ու պատիվը գերապանծ։
Սակայն միայն եթերի մեջ կյանք վայելող Օլիմպացի Զևսը գիտի,
Որ նախքան այդ հարսանիքը, նրանց օրհասը կործանում կպատրաստի»:
Ասաց այդպես, և աջ կողմից հանկարծ թռավ, անցավ թռչուն մի կորովի.
Հզոր բազեն, Ապոլլոնի հաղթ բանբերը արագաթիռ՝
Ճանկում բռնած մի աղավնի։ Փետում էր նա փետուրները այդ աղավնու
Եվ ցած թափում երկրի վրա, միջև ուղիղ Տելեմաքի ու սև նավի։
Այդ ժամանակ Թեոկլիմենն իսկույն նրա ձեռքը բռնեց,
Մի կողմ տարավ ընկերներից, անվամբ կոչեց և այս ասաց.
530«Տելեմաքոս, տես, աջ կողմից թռչունը ոչ-առանց Զևսի իմացության
Սահեց, անցավ: Ես նայեցի դրա դեմքին. թռչունն էր դա գուշակության:
Լավ իմացիր, բացի ձեզնից, Իթակեի ազգին իշխող արքայազոր
Լինելու չէ ոչ մի այլ ցեղ, դո՛ւք կլինեք միայն իշխողն իշխանատեր»։
Նրան իսկույն ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Երանի՜ թե, օտարական, քո գուշակումն այդ կատարվի.
Եվ կտեսնես այնժամ անշուշտ դու իմ սերը և քեզ տրվող բյուր ընծաներն,
Իսկ ով այդպե՛ս քեզ հանդիպի, պիտ համարի քեզ երջանիկ ու փ առավոր»։
Ասաց այդպես և խոսքն ուղղեց հավատարիմ ընկերոջն իր՝ Պիրեոսին.
«Կլիտիոսյան դու Պիրեոս, դեպի Պիլոս ինձ հետ եկած
540Ընկերներից ամենից շատ դու էիր միշտ հավատարիմ և ինձ լսող:
Ահավասիկ, օտարական դու այս մարդուն վերցրու ու տար քո տունն հիմա
Եվ հոգատար հյուրասիրիր ու մեծարիր, մինչև որ ես ետ գամ կրկին»։
Իսկույն նրան ի պատասխան իր խոսքն ասաց Պիրեոսը նիզակափառ
«Տելեմաքոս, եթե նույնիսկ դու շա՜տ երկար ժամանակով այնտեղ մնաս,
Սրա մասին ես կհոգամ, և չի ըզգա մեծարանքի ոչ մի պակաս»։
Այդ ասելով՝ նավ բարձրացավ ու պատվիրեց ընկերներին,
Որ և նրանք շուտ բարձրանան նավի վրա ու կարանները արձակեն:
Նրանք այդ ժիր կատարեցին ու նստեցին նստիքներին:
Մինչ Տելեմաքն իր ոտքերին կապեց մույկերը գեղեցիկ,
550Վերցրեց ապա նա անհապաղ նավի վրայից տախտակամած՝
Նիզակն ամուր, պղնձասայր։ Կառանները նրանք իսկույն արձակեցին
Ու, մեկնելով ծովի ափից, շուտ նավեցին դեպի քաղաք,
Ինչպես արդեն պատվիրել էր Տելեմաքոսն, որդին դյուցազն Ոդիսևսի
Իսկ ինքը արագաքայլ շարժվեց, գնաց և շատ շուտով փարախն հասավ,
Որ բազմաբյուր կային խոզեր, ուր բնակվում էր խոզարածն
Առմիշտ բարի, տիրոջ գույքին միշտ հոգատար ու սրտացավ։

Երգ տասնվեցերորդ։ Տելեմաքոսը ճանաչում է իր հորը

1Եվ խրճիթում Ոդիսևսը ու խոզարածն աստվածային,
Առավոտյան, բորբոք կրակը վառելով, ճոխ նախաճաշ պատրաստեցին,
Իսկ մյուս բոլոր հովիվներին, խոզերի հետ, դաշտ ու արոտ ուղարկեցին:
Մինչ բարձրահաչ շներն բնավ չհաչեցին, երբ Տելեմաքը մոտեցավ,
Այլ գգվեցին՝ պոչերն իրենց գալարելով: Տեսավ այնժամ Ոդիսևսը աստվածային,
Որ շները, պոչերը ցից, գգվեցին խիստ, դոփյուն լսեց նա ոտքերի,
Ուստի դիմեց Եվմեոսին և խոսքն ասաց այս թևավոր.
«Ո՜վ Եվմեոս, ինչ-որ, ահա, մարդ է գալիս, գուցե և քո ընկե՞րն է դա
Կամ որևէ մի այլ ծանոթ. տես, չեն հաչում քո շները նրա վրա,
10Այլ գգվում են՝ պոչերը ցից. ես լսում եմ նույնիսկ դոփյունը ոտքերի»։
Խոսքը դեռ չէր ավարտել, երբ նրա որդին սիրանվեր
Եկավ մտավ նախագավիթն, ու վեր թռավ խոզարածը խիստ զարմացած,
Ձեռքից իսկույն ցած գլորվեց սարկարանը, որի մեջ նա
Խառնում էր մուգ-կարմիր գինին, և դուրս վազեց նա իր տիրոջն անդընդառաջ
Ու սրտաբուխ, ջերմ համբուրեց գլուխն, այլև զույգ աչքերը չքնաղագեղ,
Այլև նրա երկու ձեռքերն, իսկ աչքերիցն իր նա թափեց հորդ արտասուք:
Ինչպես հայրն է հանդիպում ջերմ ու սրտառուչ՝ հեռու երկրից վերադարձող,
Տասնյակ տարի օտարության մեջ հեռացած իր սիրելի միակ որդուն,
Որին ծնեց նա հրճվելով, փափագատենչ, բայց անագան,
20Այդպես ահա աստվածազարմ Տելեմաքին խաղարածը աստվածային
Գրկել էր սե՜ղմ, համբուրում էր անհագ ու ջե՜րմ, քանզի փրկվել էր նա մահից։
Ահավասիկ, այնժամ նրան նա դիմելով, այս խոսքն ասաց իր թևավոր.
«Դո՞ւ ես միթե, որ արդ եկար, Տելեմաքոս, սիրատենչիկ, իմ աչքի լույս.
Հույս չունեի, թե կտեսնեմ, երբ դու նավով դեպի Պիլոսը հեռացար
Ներս եկ շուտով, որ քեզ նայեմ, որ հրճվանքից սիրտս սիրո՜վ գեթ հագենա,
Քանզի նոր ես հեռվից հեռու այցի եկել դու խրճիթն իմ:
Մինչդեռ հաճախ դու չես գալիս դաշտերը այս, որ այցելես հովիվներիդ,
Այլ ապրում ես միշտ քաղաքում, քո ազգի մեջ և միշտ դիտում
Ամբարտավան սեղեխների ոհմակը լիրբ և անամոթ»։
30Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Հենց այդպես էլ պետք է լինի, կգա՜մ, հայր իմ, ես քեզ համար այստեղ կա,
Որ աչքերովս քեզ տեսնեմ, այլև անձամբ ականջ դնեմ համբավներիդ.
Մայրս արդյոք մեր տա՞նն է դեռ, մնո՞ւմ է անդ նա տակավին,
Թե՞ այլ մարդ է արդեն գտել, իսկ ամայի մահիճի մեջ Ոդիսևսի
Թերևս հիմա սարդերն են գարշ ազատ հյուսում ոստյանն իրենց»:

Նորից նրան ասաց իր խոսքը խոզարած մարդկանց տերը.
«Ոչ, բնավին, մնում է դեռ, սակայն անչափ սրտակոտոր ու վշտահար
Եվ իր տան մեջ միշտ լացուկոծ, ողբ է անում նա մշտապես
Ու կարճում է նա իր օրերն ու գիշերներն արցունքի մեջ դառնակսկիծ»։

40Այդ ասելով՝ իսկույն վերցրեց նրա ձեռքից տեգ-նիզակը պղնձասայր,
Եվ Տելեմաքը ներս մտավ` անցնելով շեմքը քարակերտ։
Իսկույն ոտքի կանգնեց նրա հայր Ոդիսևսն՝ նրան իր տեղը զիջելով,
Բայց Տելեմաքն հրաժարվեց ու բարձրաձայն այս խոսքն ասաց.
«Տեղդ նստիր, օտարական, մենք այլ մի տեղ մեզ կգտնենք այս հարկի տակ,
Այստեղ մարդ կա սպասարկու, որն և անշուշտ տեղ կտա մեզ»։
Ասաց այդպես, նստեց կրկին Ոդիսևսը, մինչ խոզարածը խնամքով
Բերեց, փռեց գետնի վրա կանաչ ոստեր, թփեր ու ջով,
Իսկ վերևից ծածկեց, փռեց նա մի մորթի, որին բազմեց Ոդիսևսի սիրած որդին։

Նրանց առաջ խոզարածը դրեց պնակ՝ լիքը մսով խորովածի,
50Որը պահված մնացորդն էր դեռ երեկվա վայելածի։
Ապա լցրեց զամբյուղն հացով և այն հապճեպ դրեց մեջտեղ,
Այնուհետև խառնարանում խառնեց գինին մուգ-կարմրագույն ու մեղրահամ,
Ինքն էլ իսկույն նստեց այնտեղ, աստվածազարմ Ոդիսևսին դեմ-հանդիման:
Այդպես նրանք ձեռք մեկնեցին իրենց առջև պատրաստ դրված ուտես տներին,
Իսկ երբ արդեն կերուխումով լավ հագեցան, որքան սիրտն էր փափագում այդ,
Տելեմաքը, խոսքն ուղղելով աստվածակերպ խոզարածին, այսպես ասաց.
«Հայր իմ, ասա, որտեղի՞ց է օտարականն այս ժամանել այստեղ, քեզ մոտ,
Ո՞ր նավաստիք սրան բերին դեպ Իթակե, ինչպե՞ս էին կոչվում նրանք,
Քանզի գիտեմ, որ իսկապես սա չի եկել աստ հետիոտն»։
60Այնժամ նրան ի պատասխան այս ասացիր դու, Եվմեոս, ո՛վ խոզարած.
«Քեզ, զավակս, այժմ ամեն ինչ կպատմեմ ես ճշմարտացի։
Սա պարծենում է, որ ծնվել է լայնալիր Կրետեում.
Իր ասելով` մահկանցու մարդկանց բազում քաղաքներ է շրջել արդեն,
Թափառել է երկրե-երկիր, ինչպես իրեն վիճակել էր ինքն աստվածը,
Սակայն հիմա փախել է սա թեսպրոտացի մարդկանց նավից
Ու եկել է խրճիթն իմ այս, իսկ ես ահա հանձնում եմ քեզ.
Վարվիր, ինչպես կցանկանաս, քանզի քեզնից է աղերսում նա ապավեն»։
Պատասխանեց նրան կրկին և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ավա՜ղ, դու ինձ, ո՛վ Եվմեոս, այժմ որպիսի՜ սրտակոտոր խոսք ասացիր,
70Քանզի ինչպե՞ս ես կարող եմ օտարական այս եկվորին տուն ընդունել.
Դեռահաս եմ ես տակավին, եթե սրան մեկնումեկը վիրավորի,
Հզորազոր ձեռքեր չունեմ, որ պաշտպանեմ չար մարդկանցից:
Մինչդեռ մայրս, հոգով երկմիտ, երկմտանքով խորհում է դեռ,
Արդյոք մնա՞լ այստեղ ինձ մոտ և հոգատար լինել մեր տանն,
Հարգե՞լ մահիճն Ոդիսևսի և ամբոխի խոսքն ու ճոշանքն,
Թե՞ աքեյանց դյուցազններից ընտրել մեկին ազնվամեծար,
Նրան, որն այժմ, իբրև խոսնայր, նվերներ է առաջարկում ամենից շատ:
Բայց քո հյուրին, այս եկվորին, քանի որ նա արդեն եկել է այժմ քո տուն,
Բաճկոն կտամ և պատմուճան ու այլ շքեղ հագուստեղեն։
80Կնվիրեմ նրան ես թուր մի երկսայրի, մույկեր կտամ ոտքի համար
Եվ կուղարկեմ ուղիղ այնտեղ, ուր որ սրտանց ինքն ուզենա ու փափագի
Կամ թե պահիր քո խրճիթում, եթե կուզես, և խնամիր միշտ հոգատար,
Եվ հենց այստեղ ես կառաքեմ հագուստեղեն ու բազմազան շատ ուտեստներ,
Իբրև ապրուստ, որ նեղություն չպատճառի նա քեզ և քո ընկերներին։
Սակայն բնավ թույլ չեմ տա ես, որ նա գնա, սեղեխներին անդ երևա,
Որոնք նպերտ են չափազանց, ամբարտավան, այլև անզուսպ վիսության տեր.
Եվ մի գուցե ծաղրեն սրան, ու ժանտալից մի ցավ դառնա դա իմ սրտին:
Մինչ միայնակ մարդու համար շա՜տ է դժվար, թեկուզ լինի նա կորովի,
Գործ կատարել բազմության դեմ, քանզի նրանք միշտ ավելի զորավոր են»:

90Այնժամ նրան իր խոսքն ասաց բազմաչարչար Ոդիսևսը աստվածազարմ.
«Ո՜հ, բարեկամ, գուցե և ինձ պատշաճ է այժմ մի բան ասել.
Արդ, սիրելի սիրտն իմ արդեն կտրատվում է, երբ լսեցի պատմածը ձեր
Որ կատարում են խոսնայրներն այդքան ոճիր և այլ գործեր չարադաժան
Քեզ պես մարդու ապարանքում, քո ցանկությանն իսկ հակառակ:
Բայց ինձ ասա, կամովի՞ ես դու հանդուրժում ամենը այդ,
Թե՞ ատում է քեզ ժողովուրդն՝ հետևելով աստվածների կամքին միայն,
Կամ միգուցե ատում են քեզ քո եղբայրներն, որոնց վրա ամեն մի մարդ
Հուսադիր է պատերազմում, երբ թնդում է մարտակռիվն ահագնագույն։
Երանի՜ թե ես լինեի քեզ պես ջահել, բայց այս սրտով,
100Կամ լինեի իրոք զավակն ազնվամեծար Ոդիսևսի,
Կամ լինեի Ոդիսևսը, որը անշուշտ, համոզված եմ,
Ետ պիտի գա. թող որ իսկույն ինձ գլխատեր չար թշնամին,
Եթե, իրավ, Լաերտածին Ոդիսևսի ապարանքը ներս մտնելով,
Ես այդ բոլոր լպիրշներին չջարդեի, չմատնեի ահեղ մահվան,
Թեկուզ նույնիսկ, բազմության դեմ մարտնչելիս, ես պարտվեի։
Ես գերադաս կհամարեմ՝ խորտակվել գեթ իմ հարկի տակ և իմ տան մեջ,
Քան թե ապրել և միշտ տեսնել նողկալի գործ ու քարվականք,
Տեսնել՝ ինչպե՛ս վիրավորվում են հյուրերն իմ, ինչպես հաճախ կանայք ստրուկ
Բռնաբարվում և խայտառակ անարգվում են ապարանքում իմ պերճաշուք,
110Ինչպես գինին թափում, լափում են անխնա և զուր վատնում ուտեստ ու գույք,
Ինչպե՛ս դաժան կատարվում է այդ ամենը, առանց արդար մի հատուցման»:
Այնժամ նրան ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Օտարական, քեզ այդ մասին ես կպատմեմ ճշմարտաբար.
Ո՜չ, քավ լիցի, ժողովուրդը ինձ չի ատում, թշնամի չէ նա ինձ բնավ,
Մեղավոր չեն և եղբայրներն, որոնց վրա ամեն մի մարդ
Հուսադիր է պատերազմում, երբ թնդում է մարտակռիվն ահագնագույն.
Մեր սերնդին մեկ զավակ է Զևսի կամքով միշտ վիճակված։
Արկիսիոսը ծնեց միայն մեկ զավակի, Լաերտեսին,
Ոդիսևսի հայրը նույնպես աշխարհ բերեց միակ որդուն՝ Ոդիսևսին,
120Իսկ Ոդիսևսն ինձ լոկ ծնեց, տանը թողեց՝ որդուց ոչ մի շահ չստացած:
Պատճառն այդ է, որ մեր տան մեջ ներս խուժեցին բյուր թշնամիք,
Որքան որ կան իշխանազոր մեծամեծներ կղզիներում՝
Դուլիքիոնում և Սամեում, Զակինթոսի մեջ մացառուտ,
Այլև նրանք, որ իշխում են Իթակեում ապառաժուտ:
Դրանք բոլորն իմ մոր ձեռքն են խնդրում հիմա և քանդում են տունս անգութ,
Մինչ իմ մայրը ո՛չ ժխտում է ամուսնությունն, ո՛չ էլ գործին վերջ է տալիս:
Ուստի դրանք ոչնչացնում ու լափում են տունն իմ, գույքը,
Եվ շատ շուտով էլ ինձ անձամբ կկործանեն չարագործներն այդ մարդախանձ:
Բայց ամենն այդ ու մեր վիճակն գտնվում է աստվածների ծնկների մոտ,
130Իսկ դու, հայը իմ, գնա իսկույն և լուր հայտնիր Պենելոպին խոհեմամիտ,
Որ ես արդեն սուրբ Պիլոսից ետ եմ եկել և որ ողջ եմ ու անվնաս,
Իսկ ես այստեղ պիտի մնամ, մինչև որ դու համբավ տանես ու ետ դառնաս։
Բայց այդ մասին աքեյանց մեջ ոչ ոք ոչինչ թող չիմանա,
Քանզի շատերն այնտեղ հիմա ինձ մահ, կորուստ են պատրաստում»։
Իսկույն նրան ի պատասխան խոսք ասացիր դու, Եվմեոս, ո՛վ խոզարած.
«Հասկանում եմ և լավ գիտեմ ամենը այդ, հրամանդ կկատարեմ,
Սակայն դու ինձ այս բանն ասա, ճշմարիտը խոսիր միայն,
Արդյո՞ք ես այժմ, ճանապարհին, այդ նույն համբավը չտանեմ նաև դժբախտ,
Ծեր Լաերտին։ Թեպետ հանուն Ոդիսևսի վշտահար էր նա չափազանց,
140Բայց հսկում էր գործին դաշտում և բացի այդ՝ ստրուկների հետ միասին
Երբեմն տանն Էր ուտում, խմում, երբ որ սիրտն իր այդ էր ուզում իր կրծքի տակ։
Մինչդեռ հիմա, այն օրվանից, երբ դեպ Պիլոս դու նավեցիր,
Ասում են, նա էլ չի ուտում և չի խմում բոլորովին
Եվ չի նայում գործին արդեն, այլ միշտ, տրված լացուկոծին սրտակոտոր,
Միայն պառկած ողբ է անում, ամբողջապես ուժասպառված»։
Այնժամ նրան ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ափսո՜ս, սակայն թողնենք այժ այդ, թեպետ նա խիստ վշտահար է,
Քանզի եթե մահկանացու մարդկանց կամքով ամեն մի գործը կատարվեր,
Կցանկայի նախ և առաջ ես վերադարձն իմ ծնող հոր,
150Ուստի դու լուրը հաղորդիր Պենելոպին, ապա շուտով վերադարձիր:
Դեպի ծերուկն էլ չգնաս, այլ իմ մորը հայտնիր միայն,
Թող տնօրեն մեր ծառային նա պատվիրի գաղտնածածուկ,
Որ ծերուկին դեպի դաշտը համբավ տանի նա շուտափույթ»։
Ասաց այդպես և ուղարկեց խոզարածին։ Իսկույն վերցրեց նա մույկերն իր,
Հապճեպ հագավ ու դեպ քաղաք ճանապարհվեց, մինչդեռ այդ բանն Աթենասին
Հայտնի եղավ, որ խոզարածը փարախից իր հեռացավ,
Ուստի շուտով նա մոտ եկավ՝ նմանվելով չքնաղագեղ, քաջահասակ,
Գերահրաշ ձեռագործի լավ ընդունակ մի ժիր կնոջ
Եվ խրճիթի նախադռան դիմաց կանգնեց ու երևաց Ոդիսևսին,
160Իսկ Տելեմաքն այնժամ նրան չնկատեց և չիմացավ, զի մարդկանցից
Ոչ բոլորին աստվածները երևում են տեսանելի ու բացահայտ:
Տեսավ միայն Ոդիսևսը և գամփռներն, որոնք սակայն չհաչեցին,
Այլ կաղկանձով ու ահաբեկ բակում աստ-անդ ցրիվ եկան։
Հոնքը շարժեց, աչքով արեց աստվածուհին, Ոդիսևսը հասկացավ այդ
Եվ, խրճիթից շուտ դուրս գալով, գնաց, կանգնեց բակի բարձր պարսպի մոտ,
Աստվածուհուն անդ առընթեր, ու Աթենասը բարբառեց այնժամ այսպես.
«Լաերտածին բազմահնար, ո՜վ Ոդիսևս աստվածազարմ,
Ժամանակն է, որ դու խոսես քո որդու հետ. հայտնվի՛ր նրան,
Եվ գնացեք դուք միասին վսեմափառ քաղաքն արդեն` մտածելով
170Խոսնայրների մահվան մասին։ Ձեզնից հեռու երկարատև ես չեմ մնա,
Այլ պիտի գամ ձեզ օգնելու, զի մարտելու տենչանքով եմ ոգեշնչված»։
Եվ Աթենասն, այդ ասելով, իսկույն նրան հպեց, քսեց ոսկի մականն։
Հանկարծակի, ինչպես առաջ, պերճ պատմուճանն, այլև բաճկոնը մաքրափայլ
Սեղմ ծածկեցին նրա կուրծքը, և ստացավ նա հասակն իր ծաղկափթիթ,
Չքնաղ տեսքը, դեմքն իր դարձավ մութ, թխագույն, իսկ այտերը՝ լիքն ու առույգ,
Փարթամաճոխ սև մորուքը պատեց նրա կզակն իսկույն:
Հրաշքն այդպես կատարելով՝ աստվածուհին անհետացավ:
Երբ Ոդիսևսը ետ եկավ, մտավ խրճիթն, խիստ զարմացավ նրա որդին.
Սարափահար՝ նա իր աչքերն ուղղեց այլ կողմ, քանզի աստված կարծեց նրան,
180Բայց և այնպես նա ձայն տվեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Շրջի՜կ, այժմ այլ տեսքով ես ինձ երևում, առաջվանից ավելի թարմ
Եվ այլ հագուստ ունես հագած, ու փոխված են քո մարմինը, կերպարանքդ:
Աստվա՜ծ ես դու, անմահներից մեկը անշուշտ, որ իշխում են լայն երկնքում:
Եղի՛ր դեպ մեզ դու ողորմած, մենք քեզ բազում ու հաճելի զոհ կբերենք
Եվ կընծայենք ոսկի կերտվածք, գթա՛ դու մեզ ու խնայիր»:

Պատասխանեց իսկույն նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
«Աստված չեմ ես, ինչպե՞ս է, որ անմահներին ինձ նման դու համարեցիր.
Քո հայրն եմ ես, հանուն որի տանջվում ես դու սրտահառաչ
Եվ կրում ես բյուր աղետներ՝ չարադաժան հալածվելով»։
190Այդպես ասաց և համբուրեց իր զավակին, մինչ աչքերից նրա իսկույն
Թափվեց վարար արտասուքը, որը մինչ այդ զսպում էր նա, համառորեն։
Չհամոզվեց Տելեմաքոսն, որ իր հայրն է դա իսկապես,
Ուստի դիմեց իսկույն նրան և խոսք ասաց ի պատասխան.
«Ո՛չ, քա՜վ լիցի, դու Ոդիսևս իմ հայրը չես, այլ աստվածն է ինձ անխնա
Այդպես դյութում, որ առավել սրտահառաչ ու դառնադառն ես հեկեկամ:
Մահկանացու մարդն անկարող է իր խելքով և ինքնակամ
Մի այսպիսի հրաշք գործել, և միմիայն ինքը աստված, թե կամենա,
Հեշտ կարող է ծերուկ մարդուն երիտասարդ դարձնել հանկարծ:
Դու ցնցոտի հագած դժբախտ ծերուկ էիր դեռ քիչ առաջ, իսկ այժմ, ահա,
200Հանդես եկար հանց մի ջահել, նման անմահ, երկնքի տեր աստվածներին»։
Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց իսկույն նրան ու խոսք ասաց.
«Զուր մի՛ ապշիր, Տելեմաքոս, մի՛ զարմանա դու չափազանց,
Որ տեսնում ես, ահավասիկ, աչքիդ առաջ քո սիրելի հորն հարազատ,
Քանզի բնավ այլ Ոդիսևս աստ քեզ համար չի գա այլևս։
Այդ Ոդիսևսն ես եմ, որ կամ, ես, որ կրել, հանդուրժել եմ բյուր աղետներ,
Իսկ այժմ եկա երկիրը իմ հայրենավանդ՝ քսան տարի անցնելուց ետ,
Մինչ այսպիսի փոխվելը իմ` ավարառու Աթենասի գործն է միայն.
Որ տեսքեր է տալիս տարբեր, ուզածի պես, քանզի կարող է այդ անել։
Նա երբեմն ինձ դարձնում է հեգ, թշվառ շրջիկ կամ մի մուրիկ, երբեմն էլ ինձ
210Նա դեռահաս, առույգ մարդու տեսք է տալիս՝ չքնաղագեղ հագուստ հագած։
Անծայրածիր երկնքի տեր աստվածների համար հեշտ է և մատչելի
Մահկանացու մարդուն անել վեհ, փառունակ և կամ դարձնել նողկ, այլանդակ»:
Այդ ասելով՝ տեղն իր նստեց, մինչ Տելեմաքն հասավ, գրկեց իր հորն ազնիվ,
Ողջագուրեց և լաց եղավ, արցունք թափեց նա դառնադառն:
Երկուսով էլ փափագեցին սրտանց ջայլել ու կսկծել արտոսրախառն:
Լալիս էին նրանք այդպես հեծկլտալով և ավելի սրտակոտոր,
Քան թռչունները վշտահար՝ ծովարծիվը, անգղները կորամագիլ,
Որոնց մատղաշ, անփետրածիլ ձագուկներն են գյուղացիները փախցըրել:
Այդպես նրանք լալիս էին ու դառնալի արցունք թափում,
220Եվ արևն էլ պիտ մա՜յր մտները՝ նրանց այդ դառն հեծեծանքի մեջ թողնելով,
Եթե այնժամ Տելեմաքոսը ձայն չտար հանկարծ իր հորն
«Ավա՜ղ, հայր իմ սիրանվեր, նավորդները քեզ ի՞նչ նավով
Աստ բերեցին այժմ Իթակե։ Ի՞նչ մարդ էին, ինչպե՞ս Էին կոչվում նրանք,
Քանզի գիտեմ, որ հիրավի, աստ հետիոտն դու չես եկել»։

Եվ խոսքն ասաց իսկույն նրան բազմահամբեր Ոդիսևսը աստվածային
«Քեզ, զավակս, այդ ամենը ես կպատմեմ ճշմարտաբար,
Ինձ փեակներն, փառապսակայդ նավաստիք, աստ բերեցին նավի վրա:
Նրանք իրենց ապավինող օտար մարդկանց առաջնորդում են դեպի տուն:
Քնած էի արագընթաց ես նավի մեջ, սահում էր նավը ծովի մեջ,
230Եվ քնած տեղն ինձ Իթակե ափ հանեցին։ Շատ ընծաներ տվեցին ինձ`
Չքնաղ, հյուսկեն, պերճ զգեստներ ու բազմազան ոսկի, պղինձ,
Որոնք կամքով աստվածների պահված են անդ, քարայրի մեջ,
Եվ այժմ ահա ես խորհրդով Աթենասի եկա այստեղ,
Որ մտածենք մենք միասին՝ ինչպե՞ս արդյոք պիտ կործանենք մեր թշնամուն։
Իսկ դու պատմիր և թիվն ասա խոսնայրների, իրավ, որքա՞ն են նրանք այժմ,
Որպեսզի ես լավ իմանամ, ի՞նչ մարդիկ են, քանի՞ հոգի.
Ես ողջախոհ իմ հոգու մեջ պիտ մտածեմ և որոշեմ՝
Կարելի՞ է, որ մենք մենակ և առանց այլ մի օգնության՝ ընդդեմ դրանց
Կանգնենք կռվի, թե՞ պիտ փնտրենք մեզ օգնություն մի կողմնակի»։
240Կրկին նրան ի պատասխան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Թեպետ լսել եմ ես իրոք մեծահռչակ քո փառքը միշտ, ո՜վ ծնող հայր,
Որ տիգավոր ես քաջազոր քո ձեռքերով և մի՛տք ունես քաջահանճար,
Բայց չափազանց ծանր է գործը, որ ասացիր. տարակուսում եմ ուղղակի.
Անհնար է, որ երկու մարդ մեն ու մենակ մարտեն ընդդեմ մեծ բազմության,
Մինչ սեղեխները տանյակ չեն, ոչ էլ նույնիսկ երկու տասնյակ քսջազուններ,
Այլ առավել բազմաթիվ են, և կիմանաս նրանց թիվը ինքդ շուտով։
Դոլիքիոնից աստ եկել են հիսուներկու երիտասարդ ընտիր մարդիկ,
Եվ նրանց հետ էլ միասին վեց մարդ ծառա սպասարկող,
Իսկ Սամեից հավաքվել են քըսանևչորս ազնվամեծար դյուցազուններ,
250Նաև քսան երիտասարդ աքեացիք աստ եկել են Զակինթոսից.
Իթակեի միջից նաև քըսանհոգի, բոլորն ընտիր և քաջազոր:
Դրանց հետ է նաև Մեդոնն, իբրև բանբեր և երգասաց աստվածաձիր,
Եվ բացի այդ՝ կան քաջափորձ երկու հոգի` միս կտրատող։
Ուստի եթե այդ բոլորին մեր հարկի տակ այժմ հանդիպենք մենք դեմ առ դեմ,
Խիստ կտուժենք, և քո դարձը մեզ մահաբեր պիտի դառնա:
Սակայն եթե դու կարող ես, լավ մտածիր և զորավիգ մեզ որոնիր,
Որն իսկապես պատրաստ լինի մեզ օգնելու, հանց բարեկամ»։
Պատասխանեց այնժամ որդուն Ոդիսևսը բազմաչարչար ու դյուցազուն.
«Դու ինձ լսիր, ինչ որ ասեմ, քո սրտի մեջ միշտ այն պահիր
260Եվ լավ դատիր. եթե իրոք մեզ պաշտպանեն վեհ Աթենասն ու Զևս հայրը,
Բավ չէ՞ արդյոք և այդքանը, թե՞ հարկավոր է օգնական մեզ որոնել»։
Եվ Տելեմաքը խորիմաց պատսախանեց նրան կրկին ու խոսք ասաց.
«Օգնականներն, որոնց դու այժմ անվանեցիր, միշտ բարեհույս են չափազանց,
Քանզի նրանք, թեև բարձր են բազմած այնտեղ, ամպերի մեջ, բայց գերազոր
Իշխողն են միշտ բոլոր մարդկանց, այլև անմահ աստվածների»։
Եվ խոսք ասաց կրկին նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային.
«Այդ երկուսն էլ արյունահեղ մարտակռվից պիտի սակավ, կա՜րճ ժամանակ
Բացակայեն, երբ իմ և ժանտ խոսնայրների միջև այնտեղ, մեր հարկի տակ,
Կռվում հզոր՝ մրցման ելնի բուռն Արեսի ոգին և ուժը մարդախանձ։
270Բայց դու հիմա ետ գնա տուն, երբ որ ծագի Արշալույսը վարդամատն,
Եվ միացիր այնտեղ հույլին ամբարտավան սեղեխների:
Իսկ ինձ ապա, մի փոքր հետո, դեպի քաղաք մեր խոզարածը թող բերի,
Որւպես թշվառ շրջմոլիկի, հանց ծերունի մի մուրիկի:
Եվ եթե ինձ այնտեղ, իմ տանը անարգեն, սիրած սիրտը քո կրծքի տակ
Թող հանդուրժի, դու համբերիր իմ կրած ողջ վիրավորանքն ու եպերանքն,
Եթե նույնիսկ, լկտիաբար ոտքերիցս բռնած, քարշ տան և դուրս նետեն,
Եթե գլխիս քարեր թափեն, դու համբերիր ու քեզ պահիր միշտ անվրդով։
Դու միմիայն խոսքեր ասա մեղմ ու խոհեմ, խնդրիր նրանց գորովալիր,
Որ գեթ վերջ տան մոլեգնությանն, թեպետ նրանք չեն լսի քեզ ամենևին,
280Քանզի նրանց նախավիճակ ժանտ Օրհասը մոտալուտ է և պիտի գա:
Ես քեզ մի այլ բան էլ կասեմ, և դու պահիր քո սրտում այդ.
Երբ իմ սրտին Աթենասը խորախորհուրդ ներշնչում տա,
Ես քեզ գլխիս մի շարժումով նշան կանեմ։ Երբ իմանա այդ բանը դու,
Մեր տանն եղած արեսական բոլոր զենքերը անհապաղ
Վերցրու և տար ու բարձրաբերձ մեր սենյակի մի անկյունում պահիր ծածուկ։
Եթե հանկարծ խոսնայրները հարցմունք անեն քեզ այդ մասին,
Մի կերպ նրանց դու համոզիր՝ խոսք ասելով քաղցր ու փափուկ.
«Տարել, դրել եմ ծխից դուրս, քանզի չէ՞ որ դրանք հիմա
Այնպիսիք չեն, ինչպես թողեց Ոդիսևսը՝ դեպի Տրոյա մեկնելիս,
290Այլ ժանգոտել են լիովին՝ գտնվելով կրակի մոտ, գոլորշու տակ,
Եվ մանավանդ՝ այդ մեծապես ինձ իմ սրտում դրդեց որդին Կրոնոսի,
Զգո՜ւյշ լինել, զի միգուցե դուք գինովցած աստ հարուցեք կագ ու կռիվ
Եվ իրարու արյուն թափեք ու պիղծ անեք խնջույքն ամբողջ,
Այլև ձեր այս փեսայությունն, քանզի երկաթն ինքն է իր կողմ քաշում մարդուն»։
Իսկ մեզ համար դու թող միայն երկու նիզակ և երկու թուր,
Մի զույգ վահան եզնակաշի, ձեռքի համար հարմարագույն,
Որպեսզի մենք, հարձակվելիս, այդ զենքերով իսկույն զինվենք։ Մինչդեռ նրանց
Այնժամ Պալլաս Աթենասը և Զևսն զգուն պիտ մտակույր անեն անշուշտ։
Եվ ա՛յլ մի բան ես քեզ կասեմ, իսկ դու պահիր քո սրտում այդ,
300Եթե դու ճիշտ իմ որդին ես, և հոսում է քո մեջ իրոք արյունը իմ,
Գաղտնի՚ պահիր. բնավ ոչ ոք թող չիմանա Ոդիսևսի դարձի մասին,
Ո՛չ Լաերտը պիտ իմանա, ո՛չ էլ հովիվ խոզարածն այս,
Ո՛չ էլ նույնիսկ մեր տնեցիք, ո՛չ էլ ինքը՝ Պենելոպեն,
Այլ դու և ես միայն գիտենք ու այդպիսով բոլոր կանանց մենք կդիտենք
Եվ կփորձենք ու կիմանանք մեր տան բոլոր ծառա մարդկանց,
Ո՞վ է մեզնից դեռ պատկառում, ո՞վ է սրտանց մեծարում մեզ,
Կամ ո՞վ է մեզ արհամարհում և անարգում քեզ պես մարդուն»։

Պատասխանեց նրան կրկին փառապսակ նրա որդին.
«Հայր իմ, ավա՜ղ, կարծեմ հետո դու կտեսնես և իմ ոգին կճանաչես,
310Քանզի իրոք վախկոտ չեմ ես, ո՛չ էլ անգամ թեթևամիտ։
Բայց կարծում եմ, որ չի լինի քո ասածը մեզ, երկուսիս էլ օգտավետ։
Աղերսում եմ, ահավասիկ, լավ մտածիր ինքդ ու տես.
Շատ շատ երկար պիտի տևի, եթե դաշտերը շրջելով մենք սկսենք
Մարդկանց այդպես քննել, փորձել, մինչդեռ նրանք, նպերտներն այդ,
Քո հարկի տակ և քո տան մեջ անխնա պիտ լափեն- թափեն ունեցվածքդ,
Ուստի և ես խորհուրդ կտամ` քննել, զննել վարքը կանանց
Եվ իմանալ, ո՞վ է պղծում քո տունն իրոք և կամ ո՞վ է անմեղ արդյոք,
Իսկ դաշտերում տղամարդկանց մենք կարող ենք փորձել հետո, տեղնուտեղը,
Զի այդ մասին կարելի է հոգալ հետո և անագան,
320Եթե Զևսից ասպարակիր ստացել ես ճիշտ այդպիսի դու մի նշան»։
Այդպես ահա նրանք այնտեղ խոսում էին իրարու հետ,
Մինչդեռ քաղաքն հասավ նավը գեղեցկակերտ, որի վրա
Տելեմաքն և իր ընկերները Իթակե էին եկել սուրբ Պիլոսից:
Երբ խորախոր նավակայանն արդեն նրանք անդ ներս մտան,
Փութանակի դեպի ցամաք հանեցին նավը սևաթույր,
Ապա նրանց զենքն ու զրահն վերցրին, տարան ծառաները մեծահոգի,
Իսկ թանկագին ընծաները Կլիտիոսի տունը տարան անմիջապես,
Եվ բացի այդ` Ոդիսևսի տունը բանբեր առաքեցին՝
Պենելոպե վեհ թագուհուն հայտնելու լուրը այն մասին,
330Որ դաշտում է Տելեմաքոսն ողջ և առողջ ու պատվիրեց նավը բերել
դեպի քաղաք:
Հարկավոր էր այդ լուրը տալ, որ թագուհին գերամեծար,
Ահից իր սիրտը փարատած, զուր չթափի հորդ արտասուք:
Եվ արդ, այնտեղ համբավաբերն և խոզարածն աստվածակերպ,
Որն հայտնելու էր նույն լուրը, հանդիպեցին իրարու հետ։
Երբ որ նրանք եկան, հասան տունն արքայի աստվածային,
Համբավաբերը բարձրաձայն, նաժիշտների ներկայությամբ, անդ բարբառեց
«Ո՜վ թագուհիդ, վերադարձավ, արդեն եկավ քո զավակը սիրանվեր»։
Խոզարածն էլ, կանգնած ընթեր իր թագուհի Պենելոպին,
Գաղտնի պատմեց այն, ինչ նրան պատվիրել էր նրա որդին։
340Երբ կատարեց առաջադրանքն իր այդպիսով, նա անհապաղ,
Թողնելով տունն ու ցակապատն, մեկնեց, գնաց դեպի փարախը խոզերի։
Մինչ խոսնայրները զարմացան և սրտագին ու խորախոր վիշտ զգացին,
Եվ դուրս եկան նրանք տնից, անցան դեպի բակի բարձր պարիսպները,
Այնուհետև նստոտեցին դարպասների կողքին նրանք։
Այնժամ որդին Պոլիբոսի՝ Եվրիմաքոսն հանդես եկավ ու խոսք ասաց.
«Սիրելիներ, քաջախիզախ ու մեծագույն գործ կատարեց Տելեմաքը,
Իր ճանապարհը նա անցավ, մինչ մենք, ավա՜ղ, կարծում էինք, որ նա բնավ
Ետ չի դառնա, ուստի եկեք ամենալավ սևաթույր նավը ծով ձգենք
Եվ հավաքենք թիավարներ. թող շուտ գնան ու լուր տանեն նրանք հապճեպ
350Անդ մեր բոլոր ընկերներին, որ անհապաղ վերադառնան ու ետ գան տուն»։
Այդ խոսքը դեռ չէր ավարտվել, երբ Ամփինոմն, տեղնուտեղը, ետ նայելով,
Նկատեց նավն, որ ժամանեց նավակայանը խորախոր,
Ուր առագաստն Էին արդեն ցած իջեցնում, այլև թիերը հավաքում:
Ամփինոմը ուրախառիթ ժպտաց իսկույն և ձայն տվեց ընկերներին.
«Պետք չէ այլևս, որ մենք բանբեր զուր առաքենք. տեսա, եկավ նավը արդեն։
Կա՛մ ներշնչեց նրանց աստված, որ ետ դառնան, կա՛մ թե նրանք հեռվից տեսան
Տելեմաքի նավն անցնելիս, սակայն նրան թերևս հասնել չկարեցան»։
Ասաց այդպես, ու վեր կացան նրանք իսկույն և գնացին դեպի ծովափ.
Անդ շուտափույթ դուրս քաշեցին սևաթույր նավը դեպ ցամաք:
360Նրանց զենքերն առան, տարան ծառաները մեծահոգի,
Իրենք սակայն դեպի ատյանը խորհրդի շտապեցին,
Բայց ոչ ոքի թույլ չտվին նիստում լինել, ո՛չ ծերերին, ո՛չ պատանյաց:
Եվ արդ, այնտեղ, նրանց առաջ, Անտինոոսը այնժամ ճառեց ու խոսք ասաց.
«Ավա՜ղ, ինչպե՞ս աստվածները մահ-կորուստից այժմ այդ մարդուն ազատեցին:
Հանապազոր և անդադար, նստած հողմուտ բարձունքներին,
Մենք իրար հետ, հերթով, անվերջ հսկում էինք, իսկ արևը մայր մտնելիս՝
Ոչ մի գիշեր ցամաք մենք չէինք դուրս գալիս, այլ մութ ծովում
Լողում էինք նավով արագ՝ սպասելով Արշալույսին աստվածածագ,
Որ գեթ բռնենք Տելեմաքին, ոչնչացնենք՝ նրա դեմ միշտ դարանամուտ:
370Մինչդեռ ահա աստվածներից մեկը նրան արդեն բերեց նավակայան,
Ուստի խորհենք՝ ինչպե՞ս այստեղ Տելեմաքին թշվառագույն մահ պատրաստենք:
Հիմա այլևս մեզնից խույս տալ նա չի կարող, եթե մնա նա կենդանի,
Գիտեմ, երբե՜ք այս մեր գործը գլուխ չի գա ամենևին,
Քանզի արդեն նա իր խելքով զգոն է խիստ և խորամիտ,
Մինչ ժողովուրդն այժմ դեպի մեզ համակիր չէ, ոչ էլ նույնիսկ բարյացակամ,
Աճապարե՛նք, քանի դեռ նա չի հավաքել նոր ժողովի աքեացոց:
Ես չեմ կարծում, որ նա պղերգ կամ թույլ լինի և այդ գործի մեջ դանդաղի,
Այլ քինահույզ հանդես կգա և կպատմի ամբողջ ազգին ու ամենքին,
Որ մենք իրոք նյութում էինք նրա դաժան սպանությունն, բայց անհաջող։
380Լսելով այս գործն ահռելի՝ ազգը մեր դեմ կվրդովվի,
Եվ մի գուցե չարախնդիր վարվեն մեզ հետ ու զրկեն մեզ
Մեր իսկ երկրից ու մենք, որպես փախստական, ապավինենք այլ ազգերին։
Կանխելով այդ՝ եկեք բռնենք և սպանենք քաղաքից դուրս, դաշտերի մեջ
Կամ թե նույնիսկ ճանապարհին, իսկ նրա գույքն ու կալվածը կվերցնենք մեզ
Ու հավասար մեր մեջ կարգին կբաժանենք։ Տունը սակայն
Կտանք իր մորն, այլև նրան, ով նրա հետ ամուսնանա:
Թե խորհուրդն այս չեք հավանում և ուզում եք դուք կենդանի թողնել նրան,
Որ հայրական իր ողջ գույքին իշխող լինի նա իսկապես,
Էլ միտք չունի, որ այսուհետ աստ հավաքվենք մենք խնջույքի.
390Այլ ամեն մեկը մեզանից թող որ տունն իր վերադառնա
Եվ թագուհու ձեռքը խնդրի՝ ուղարկելով պերճ նվերներ ու գլխավարձ,
Իսկ նա կընտրի ամենից շատ ընծայողին, ում որ բախտ նէ վիճակել այդ»:

Ասաց այդպես. մինչ լուռ էին բոլորն այնտեղ ու պապանձված,
Բայց մեծափառ Ամփիոմը՝ Արետոսյան Նիսոսի զարմը մեծանուն,
Հանդես եկավ ու բարբառեց այդ ժամանակ ու խոսք ասաց.
Ցորենաշատ ու խոտավետ Դուլիքիոնից եկած բոլոր խոսնայրների
Առաջնորդն էր նա հիրավի նրան, որպես մի գերազանց ճարտասանի,
Ամենից շատ էր հավանում Պենելոպեն, քանզի բարի նա սիրտ ուներ,
Եվ նա նրանց այնտեղ դիմեց ու խոսքն ասաց այս բարեմիտ.
400«Բարեկամնե՛ր, ես չեմ ուզում ու չեմ կարող կյանքից զրկել Տելեմաքին,
Քանզի ահեղ, զարհուրելի գործ է իրոք՝ արքայազուն մարդ սպանել:
Ուստի եկեք նախ և առաջ հարցնենք խորհուրդն աստվածների,
Եթե իրոք աստվածահայր Զևսն իր կամքով այդ հավանի,
Նրան ինքս, ես կսպանեմ և բոլորիդ կհորդորեմ այդ գործն անել.
Եթե մերժեն անմահները, խորհուրդ կտամ, որ այդ գործից հրաժարվենք»։
Այդպես ասաց Ամփինոմը, նրա խորհուրդն հավանեցին բոլորեքյան
Եվ անհապաղ անդ վեր կացան, Ոդիսևսի տուն գնացին։
Ներս մտնելով՝ այնտեղ իսկույն նստոտեցին հղկված ու կոկ բազմոցներին։
Մինչ որոշեց այդ ժամանակ Պենելոպեն խոհեմամիտ՝
410Երևան գալ անդ վիսացող, ամբարտավան սեղեխներին,
Քանզի գիտեր, որ իր տանը չար դավանք կա՝ կործանելու իր զավակին.
Նրան հայտնեց բանբեր Մեդոնն, որ լսել էր նրանց խորհուրդը գաղտնաբար,
Ուստի և նա՝ չքնաղ կինը, արդ դուրս եկավ իր սենյակից,
Նաժիշտների հետ միասին գնաց այնտեղ, ուր հավաքն էր խոսնայրների,
Եվ, իր այտերը ծածկելով գեղեցկափայլ, շողշողենի մի շղարշով,
Նա կանգ առավ ամրակառույց դռան առաջ, շեմքին ընթեր,
Անվամբ կոչեց Անտինոոսին, պախարակեց ու խոսքն ասաց եպերալի.
«Ամբարտավա՜ն Անտինոս, աղետարա՜ր դու դավադիր,
Իթակեի ազգերի մեջ ասում են, թե հասակակից մարդկանց մեջ դու
420Գերազանցն ես քո մեծ խելքով ու ճառերով, մինչդեռ բնա՜վ այդպիսին չես:
Ինչո՞ւ ես դու, շամբշագույնդ, Տելեմաքին մահ և կորուստ նյութում դաժան։
Մինչ մոռացել ես մեծարել դու աղերսող նաև մարդկանց, որոնց ահեղ
Եվ իմաստուն Զևսն է օգնում։ Նողկալի է չարիք ու դավ սարքել այլոց.
Դեռ չե՞ս հիշում՝ ինչպես մի օր, ահաբեկված ժողովրդից,
Որ չափազանց զայրացած էր, հայրդ փախավ, այստեղ եկավ,
Քանզի այնժամ նա իսկապես առընչված էր տափոսացոց հետ ավազակ։
Նա կողոպտել, վնասել էր վաղնջական մեր դաշնակից թեսպրոտացոց,
Որոնք քո հորն ոչնչացնել էին ուզում, կորզել հոգին իր սիրատենչ,
Բնաջնջել անդ, կործանել ստացվածքը և գույքերը անհաշվելի
430Սակայն նրանց մոլեգնությունը մեղմացրեց, զսպեց միայն Ոդիսևսը։
Դրա համա՞ր դու կործանում և պղծում ես այժմ նրա տունը շարունակ,
Ուզում շորթել կնոջը իր, սպանել որդուն և ինձ նետել տանջանքի մեջ։
Բավակա՜ն է, պատվիրում եմ, զսպի՜ր դու քեզ ու ներշնչիր նույնը այլոց»:

Պատասխանեց այնժամ նրան Եվրիմաքոս Պոլիբոսյանն.
«Պենելոպե խոհեմամիտ, դու, ծերունի Իկարիոսի չքնաղ դստրիկ,
Հանգիստ եղիր և վրդովիչ մտքերն այդ քո սրտից հանիր,
Քանզի չկա և չի եղել ու չի լինի դեռ ոչ մի մարդ,
Որ հանդգնի ձեռք բարձրացնել որդուդ վրա, Տելեմաքոս զավակիդ դեմ,
Քանի ես դեռ կենդանի եմ ու տեսնում եմ լույսն արևի:
440Խոսք եմ տալիս, և այս խոսքն իմ կկատարվի, ով հանդգնի,
Նիզակը իմ իսկույն նրա թուխ արյունով ես կներկեմ,
Քանզի չէ որ քաղաքավեր Ոդիսևսը հաճախակի
Վերցնում էր ինձ իր ծնկներին, խորոված միս էր դնում նա իմ ձեռքի մեջ,
Առաջարկում էր շառագույն նաև գինի քաղցրանուշիկ,
Ուստի համայն մարդկության մեջ Տելեմաքն է ամենից շատ ինձ սիրելի:
Ո՜չ, թույլ չեմ տա, որ սարսափի նա սև մահից, խոսնայրներից,
Բայց աստըծու կամքով տրված մահից դժվար է խուսափել»:
Այդպես ասաց ամոքելով, թեպետ ինքն էր նրա որդուն կորուստ նյութում,
Եվ բարձրացավ Պենելոպեն իր վերնատան շողշող սենյակը գեղեցիկ,
450Արտոսրախառն ողբաց այնտեղ Ոդիսևսին՝ վեհ ամուսնուն իր սիրատենչ,
Մինչդեռ խաժակն Աթենասը ցանեց նրա աչքերին քունը քաղցրանուշ:
Երեկո էր, երբ խոզարածն աստվածային եկավ, հասավ
Ոդիսևսին ու իր որդուն։ Փարթամ ընթրիքը սարքելով՝ նրանք այնտեղ
Փողոտեցին միամյա խոզ, իսկ Աթենասն այդ ժամանակ
Եկավ, կանգնեց անդառընթեր Լաերտածին Ոդիսևսին,
Հպեց նրան իր մականը, դարձրեց նրան կրկին թշվառ մի ծերունի,
Մարմնի վրա՝ ողորմելի մի ցնցոտի. չէ՞ որ գուցե խոզարածը
Նրան տեսներ և ճանաչեր, ապա, սրտի խոր բերկրանքն իր չզսպելով,
Շուտ վազ տար տուն և իմաստուն Պենելոպին համբավն հայտներ:
460Եվ Տելեմաքն առաջինը խոսքն սկսեց ու բարբառեց այնտեղ այսպես.
«Եկա՞ր արդեն, ով Եվմեոս, ի՞նչ են խոսում քաղաքի մեջ, կամ ի՞նչ լուր կա
Արդյոք նպերտ խոսնայրները վերադարձան դարանից այն,
Թե՞ այնտեղ են, դարանակալ՝ սպասելով, թե երբ պիտի ես տուն դառնամ»։
Նրան այնժամ պատասխանեց ու խոսք ասաց Եվմեոսը խոզարած.
«Քաղաքի մեջ անցընելով՝ ես այդ մասին չէի կարող խորհել անգամ,
Ես ոչ ոքի հարցմունք չարի, այլ դրդում էր ինձ իմ հոգին,
Որ շուտափույթ համբավն հայտնեմ, ապա կրկին այստեղ շուտով ետ դառնամ, գամ:
Միայն ճամփին հանդիպեցի ես բանբերին արագավազ,
Որն, արդարև, առաջինը համբավն հայտնեց քո մորն արգո:
470Գիտեմ նաև ես այլ մի բան, որը տեսա ես իմ աչքով.
Երբ քաղաքից ես դուրս եկա, իսկ և իսկ անդ, որտեղ բլուրն է Հերմեսի,
Հեռվից-հեռու նկատեցի նավը արագ, որ ուղղակի ներս էր մտնում
Նավակայան։ Դրա վրա մարդիկ կային բազմաբազում,
Ծանրաբեռնված էր այն նաև վահաններով ու երկսայրի նիզակներով,
Եվ դա, կարծեմ, նրանք էին։ Ուրիշ ոչինչ էլ չգիտեմ»։
Ասաց այդպես, Տելեմաքի սուրբ զորությունն իսկույն ժպտաց,
Բայց հայացքն իր, խոզարածից աննկատ, իր ծնող հոր կողմն ուղղեց հապճեպ։
Արդ, երբ նրանք գործից պրծան և ընթրիքը պատրաստեցին,
Կուշտ ընթրեցին, ու վայելուչ այդ խնջույքից այնտեղ բոլորը լիացան,
480Իսկ երբ արդեն կերուխումով լավ հագեցան, ինչպես սիրտն էր փափագում այդ,
Շուտ պառկեցին քուն մտնելու. շնորհաշուք Քունը ապա տիրեց նրանց։

Երգ տասնյոթերորդ։ Տելեմաքոսը վերադառնում է Իթակե

1Երբ որ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Աստվածազուն Ոդիսևսի սիրատենչիկ զավակն ազնիվ՝
Տելեմաքոսն իսկույն հագավ գեղեցկափայլ մույկերը պերճ իր ոտքերին,
Վերցրեց ապա նիզակն ամուր, ձեռքի համար հարմարագույն
Եվ, ուղղվելով դեպի քաղաք, այսպես ասաց խոզարածին.
«Հայրի՜կ, ահա ես գնում եմ դեպի քաղաք, որ իմ մորը տեսնեմ այնտեղ,
Քանզի բնավ ես չեմ կարծում, որ այդքան շուտ նա դադարի
Արցունք թափել կականալիր, այլ ողբ կանի, կհեկեկա նա վշտագին,
Մինչև որ ինձ աչքով տեսնի, իսկ շրջիկին այս տարաբախտ հանձնում եմ քեզ.
10Նրան քեզ հետ, ո՜վ Եվմեոս, դու քաղաք բեր։ Թող նա այնտեղ, հանց մուրացիկ,
Շրջի, մուրա, կեր հայթայթի: Կտան նրան, ով գթալով այդ ցանկանա,
Մի թաս գինի, մի կտոր հաց: Իսկ ես հիմա էլ չեմ կարող խնամքիս տակ
Ամեն մարդու պահել, սնել, առանց այդ էլ լիքն է սիրտս ստըրջանքով։
Եթե դժգոհ մնա շրջիկն, այդ առավել վատ կլինի հենց իր համար,
Իսկ ինձ համար հաճելի է խոսել անկեղծ և ճշմարիտ»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՛չ, սիրելի բարեկամս, ես ինքս իսկ չեմ ցանկանա այստեղ մնալ։
Մուրացկանին շատ ավելի ձեռընտու է ուտեստ մուրալ քաղաքի մեջ,
Քան դաշտերում. անդ ինձ կտան ողորմություն, ով ինչ ունի, ինչ կամենա:
20Եվ իսկապես այս հասակում չեմ կարող ես մնալ այստեղ,. այս խրճիթում,
Ուր պիտ լսեմ և ամեն կերպ հնազանդվեմ պատվերներին հովիվներիդ։
Այժմ դու գնա, իսկ ինձ իր հետ սա կբերի, ինչպես արդեն պատվիրեցիր,
Միայն թե ես կրակի մոտ քիչ տաքանամ, երբ ջերմանա օդն արևից,
Քանզի ձորձն իմ վատորակ է, և մի գուցե ինձ չարչարի
Այս վաղորդյան ցուրտը սաստիկ, մինչ քաղաքը, հանց ասացիք, հեռու է շատ»:
Ասաց այդպես, Տելեմաքոսը դուրս եկավ այն խրճիթից անմիջապես,
Շարժվեց, գնաց արագաքայլ՝ մտածելով խոսնայրների մահվան մասին,
Իսկ երբ այդպես եկավ, հասավ այնտեղ, իր տունը բարեշեն,
Նիզակը իր իսկույն դրեց, թեքեց սյունին նա բարձրաբերձ
30Ու ինքն հապճեպ ներս մտավ տուն՝ անցնելով շեմքը քարակերտ:
Ամենից շուտ և առաջինն Եվրիկլիան տեսավ նրան,
Որ սփռում էր բազմոցներին այդ ժամանակ օդենիները երփներանգ:
Արտասվելով իսկույն վազեց նա ընդառաջ, շուրջն այնուհետ ամենուրեք
Հավաքվեցին բազմաչարչար Ոդիսևսի ստրկուհիք
Եվ սկսեցին նրա գլուխն և ուսերը ջերմ համբուրել գուրգուրանքով։
Այնուհետև իր սենյակից իջավ, եկավ Պենելոպեն խոհեմամիտ,
Որ նման էր Արտեմիսին, այլև չքնաղ Ափրոդիտին ոսկեղենիկ
Երկու ձեռքով նա փաթաթվեց իր գավակին սիրատենչիկ,
Արտոսրալի՜ր, ջերմ համբուրեց նրա գլուխն ու աչքերը չքնաղագեղ
40Եվ վերջապես հեկեկալով նրան դիմեց ու խոսքն ասաց այս թևավոր.
«Դո՞ւ ես միթե, որ արդ եկար, Տելեմաքոս, դու, քաղցրագույն իմ աչքի լույս,
Քեզ տեսնելու հույս չունեի, երբ, գաղտնաբար և հակառակ իմ ցանկության,
Դու մեկնեցիր դեպի Պիլոս, որ լուր լսես անդ սիրելի քո հոր մասին։
Ուստի պատմիր, արդյոք այնտեղ դու ի՞նչ տեսար, ի՞նչ լսեցիր»։
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց,
«Ո՜հ, իմ մայրիկ, մի նորոգիր լաց ու կոծս, մի՛ հուզիր սիրտը կրծքիս տակ,
Ես հազիվհազ խուսափեցի դառն օրհասից իմ չարաչար,
Այլ լվացվիր, ապա հագիր, զուգիր մարմինդ հագուստով քո մաքրափայլ
Ու բարձրացիր ծառաներիդ հետ միասին անդ, վերնատուն,
50Ուխտի՛ր բոլոր աստվածներին՝ կատարել զոհ հարյուրաեզ,
Եթե միայն Զևսը օգնի, որ կատարվի վրեժի գործն արժանավոր:
Իսկ ես հիմա հրապարակ պիտի գնամ, որ գեթ կանչեմ այն շրջիկին.
Ճանապարհին ինձ հետ էր նա, նավի վրա այստեղ եկավ։ Ես նախօրոք
Աստվածային համհարզիս հետ նրան քաղաք ուղարկեցի
Եվ հանձնեցի Պիրեոսին, որ իր տունը նրան տանի բարեխնամ
Ու սիրալիր, հյուրամեծար պատվի, հարդի, մինչև որ ես ետ դառնամ, գամ»։
Ասաց այդպես նա բարձրաձայն, մինչդեռ խոսքն այդ իր մոր սրտից դուրս չթռավ։
Նա փութապես անդ լվացվեց, հագավ հագուստն իր մաքրափայլ,
Ուխտեց բոլոր աստվածներին զոհ կատարել հարյուրաեզ ու մեծափառ,
60Եթե Զևսը աղոթքն հարդի, և կատարվի վրեժի գործն արժանավոր:
Մինչ դուրս եկավ ապարանքից Տելեմաքոսն արագաքայլ՝
Տեգ-նիզակը ձեռքին բռնած, իսկ հետևից վազում էին երկու Ժիր շուն։
Նրա մարմինն այնժամ ծածկեց Աթենասը գեղեցկությամբ մի գերհրաշ,
Եվ, անցնելիս, ժողովուրդը նրան նայում, հիանում էր սքանչանքով։
Ամբարտավան խոսնայրները, նրա շուրջը հավաքվելով,
Խոսում էին բարյացակամ, թեպետ սրտանց սարքում էին դաժան դավանք:
Բայց խույս տվեց Տելեմաքոսն այդ ամբոխից խառնիճաղանջ
Եվ այն կողմը ուղղվեց, գնաց, որտեղ նստած էին Մենտորն, Հալիթերսեսն
Ու Անտիփոսն, որ վաղեմի և հայրական բարեկամներն էին նրա:
70Նա նրանց մոտ, այնտեղ նստեց, և սկսեցին հարցուփորձը մանրամասն,
Եվ արդ, այնտեղ, այդ միջոցին եկավ նաև Պիրեոսը նիզակափառ,
Քաղաքով դեպ հրապարակ բերում էր նա օտարական այն եկվորին:
Չարհամարհեց Տելեմաքոսն հյուրին այնժամ, այլ ընդառաջ ելավ նրան,
Բայց Պիրեոսն առաջինը նրան դիմեց և խոսք ասաց.
«Տելեմաքոս, հրամայիր, որ փութապես մեր տունն հիմա գնան կանայք,
Որ այնտեղից շուտ քեզ բերեն Մենելայի տված բոլոր ընծաները»։
Իսկույն նրան իր խոսքն ասաց Տելեմաքոսն խորիմաց.
«Դեռ հայտնի չէ, ով Պիրեոս, գործը ինչպե՞ս կվերջանա.
Եթե իրոք ամբարտավան սեղեխները ինձ իմ տան մեջ գաղտնածածուկ,
80Նենգ սպանեն և բաժանեն իրարու մեջ իմ հայրական գույքը ամբողջ,
Գերադաս է, որ քե՛զ մնան ընծաներն այդ, քան նրանցից մեկնումեկին,
Իսկ եթե ես կարողացա նյութել նրանց մահ ու կորուստ,
Այնժամ իմ տուն, ինձ կբերես ընծաներն այդ ի ցնծություն»։
Ասաց այդպես և փութապես իր տուն տարավ նա ապաբախտ այն շրջիկին,
Եվ երբ այդպես եկան հասան ու տուն մտան գեղեցկաշեն,
Պատմուճանները, հանելով, բազմոցների վրա դրին
Ու ներս մտան հղկված ու կոկ լոգարանը՝ լողանալու:
Երբ անդ նրանց ստրկուհիք լողացրին և օծեցին պարարտ յուղով,
Այնուհետև հագցրին բրդեղ ծածկոց, լոդիկ և բաճկոններ,
90Նրանք շուտով լոգարանից այն դուրս եկան ու բազմեցին բազմոցներին։
Աղախինը մի ոսկեղեն պերճ գավի մեջ լվացվելու ջուրը բերեց,
Ապա իսկույն լցրեց նրանց, որ լվացվեն ամանի մեջ արծաթակերտ:
Հետո քաշեց, դրեց ուղիղ նրանց առաջ հղկված սեղան
Մառանապետ հարգո կինը բերեց, դրեց հացը առատ,
Նաև պահված պաշարներից բազմապիսի այլ ուտեստներ,
Մայրը բազմեց դեմ-հանդիման, ապարանքի մուտքին ընթեր
Ու, բազմոցին այդպես հենված, ոլորում էր նա իր թելերը նրբագեղ:
Եվ արդ, նրանք ձեռք մեկնեցին իրենց առաջ պատրաստ դրված ուտեստներին,
Իսկ երբ արդեն կերուխումով լավ հագեցան, որքան սիրտն էր փափագում այդ,
100Այնժամ նրանց իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Տելեմաքոս, լա՜վ է, որ այժմ ես բարձրանամ դեպի սենյակն իմ վերնատան,
Եվ անդ պառկեմ այն մահիճում, որը լիքն է հառաչանքով,
Քանզի ես այն ոռոգում եմ դառն արցունքով իմ վշտալի
Այն օրվանից, երբ Ոդիսևսն Ատրիդների հետ միասին Իլիոն գնաց։
Իսկ դու, մինչև ամբարտավան խոսնայրները վերադառնան, ետ գան այստեղ,
Չե՞ս պատմի ինձ, ի՞նչ լսեցիր քո հոր մասին, ետ կդառնա՞ իսկապես նա»:
Իր մորն իսկույն պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ես քեզ, մայր իմ, կասեմ ահա և կպատմեմ ճշմարտացի։
Նախ մենք եկանք Պիլոս քաղաքն ու ազգապետ Նեստորի մոտ։
110Ինձ ընդունեց նա սիրալիր ապարանքում իր բարձրաբերձ,
Հյուրասիրեց ինձ հոգատար, ինչպես հայրն է խորունկ սիրով
Ջերմ ընդունում օտար երկրից նոր ետ եկած իր զավակին։
Այդպես ահա ինձ սրտալի ընդունեցին հայրն ու որդիք գերահռչակ:
Սակայն ասաց, որ չի լսել ինքը բնավ, մահկանացու մարդկանց մեջ
Դեռ ոչ ոքից՝ կենդանի՞ է Ոդիսևսը, թե՞ մահացած։
Բայց և այնպես՝ իր ձիերով արագավազ, կառքի վրա ամրակառույց,
Ինձ ուղարկեց նա դեպ հերոսը քաջաղեղ, դեպ Մենելայն Ատրևսորդի։
Եվ ես ահա այնտեղ տեսա արգիացի Հեղինեին, հանուն որի,
Արգիացիք և տրոյացիք հար կռվեցին կամքով անմահ աստվածների,
120Եվ այնտեղ ինձ, ահավասիկ, հարցմունք արեց Մենելայը քաջամարտիկ,
Թե ի՞նչ կարիք ունեմ արդյոք, որ եկել եմ Լակեդեմոնն աստվածային։
Եվ ամեն բան այնտեղ նրան ես պատմեցի ճշմարտաբար,
Ու ապա նա, ինձ դիմելով, այս խոսքն ասաց ի պատասխան.
«Ավա՜ղ, ինչպե՞ս, մի՞թե դրանք, այդ անիրավ, անզոր մարդիկ,
Ցանկանում են պառկել շքեղ մահիճի մեջ կորովագույն մեծ դյուցազնի,
Որ ճիշտ այնպես, ինչպես եղնիկն երկու ծծկեր, նորածնունդ իր ձագերին
Թողնում է անդ անտառապատ կաղաղի մեջ հաղթ առյուծի,
Ինքն էլ ապա, արածելով, թռչկոտում է դեպ դաշտն ու ձորը դալարուտ:
Մինչ առյուծը կորովագույն, ետ դառնալով դեպի որջն իր,
130Եղնորթներին այդ երկվորյակ մահ է բերում և ժանտ կորուստ,
Այդպես էլ հենց Ոդիսևսը խոսնայրներին մահ կնյութի մի խայտառակ:
Ո՜հ, եթե նա օգնի՛ր Զևս հայր, ո՛վ Ապոլլոն, դո՛ւ Աթենաս,
Գար՝ այնպիսին, ինչպիսին էր գեղեցկակերտ Լեսբոսի մեջ մի ժամանակ,
Երբ դուրս եկավ մրցամարտի Փիլոմելյան մեծ քաջի դեմ ու քաջազոր,.
Հաղթ հարվածով նրան ուժգին զարկեց գետին, ու ցնծացին աքեացիք,
Եթե այդպես խոսնայրների դիմաց կանգներ Ոդիսևսը կորովալիր,
Շուտ կլափեր մահը նրանց, թանկ կը նստեր ամուսնության գործը այնժամ,
Իսկ այն, ինչ որ խնդրում ես այժմ, կհայտնեմ քեզ
Առանց շեղման և, բնավին չխաբելով, ես կպատմեմ։
140Ահավասիկ, ինչ որ իրոք հայտնեց, ասաց ծովածերուկն արդարախոս,
Ես բացեբաց, չծածկելով և ոչ մի խոսք, քեզ ամեն բան կասեմ հիմա:
Նա ինձ ասաց, որ տեսել է Ոդիսևսին վշտերի մեջ անագորույն,
Կղզում, տանը հավերժահարս Կալիպսոյի, որ պահում է նրան բռնի,
Եվ չի կարող վերադառնալ, ետ գալ երկիրն իր հայրենի,
Քանզի չունի այնտեղ ո՛չ նավ, ո՛չ ընկերներ թիավարող,
Որոնց հետ նա ճանապարհվեր լայնատարած լանջով ծովի»։
Այդպես ասաց ինձ Ատրիդես Մենելայը, նիզակաճոճը մեծափառ:
Գործն իմ այնտեղ ավարտելով՝ ես մեկնեցի, անմահները ինձ ծովի մեջ
Շնորհեցին հողմ հաջողակ, որն և բերեց ինձ հայրենիքն իմ սիրատենչ»։
 
150Ասաց այդպես, հոգով խորունկ ալեկոծվեց Պենելոպեն,
Այնժամ նրան դիմեց իսկույն Թեոկլիմենն աստվածային և այս ասաց.
«Ո՜հ, դու տիկին գերամեծար, Լաերտածին Ոդիսևսի վեհ թագուհիդ,
Գործն, հիրավի, սա չգիտի, ուստի լսիր և այս խոսքն իմ.
Ճշմարիտը կգուշակեմ և բնավին ես չեմ ծածկի քեզնից ոչինչ։
Վկա են Զևսն՝ մեծագույնը աստվածներից, այս սեղանը ինձ վանատուր
Եվ անբասիր այս օջախը Ոդիսևսի, ուր ես եկա, ահավասիկ,
Որ Ոդիսևսն իր հայրենի երկրի մեջ է արդեն հիմա
160Կամ թե արդեն, իմանալով գործերը նողկ, մոտ է տանն իր և պիտի գա
Ու իր սրտում այժմ նյութում է մահ և կորուստ սեղեխներին։
Ես գուշակող մի թռչունից այդ իմացա նավի վրա
Ու այդ մասին Տելեմաքին իսկույն այնտեղ ես հայտնեցի»։
Եվ փութապես իր խոսքն ասաց այնժամ նրան Պենելոպեն խոհեմամիտ.
«Ա՜խ, երանի, օտարական, շուտ կատարվեն խոսքերը այդ,
Մեր մեծարանքն այնժամ իսկույն դու կիմանաս, այնքան առատ ինձնից ընծա
Դու կստանաս, որ քեզ մարդիկ, հանդիպելիս, պիտ համարեն գերերջանիկ»։

Մինչդեռ նրանք իրարու հետ խոսում էին այնտեղ այդպես,
Ոդիսևսի տան հանդիման, գեղեցկակերտ, լավ հատակած գետնի վրա
170Խոսնայրները հրճվում Էին բազմազվարճ՝ սկավառակ ու տեգ նետելով,
Որտեղ նաև միշտ հավաքվում էին նրանք լկտիաբար:
Երբ վերջապես ժամը հասավ հացկերույթի, և դաշտերից,
Ամեն կողմից խաշինքն եկավ հովիվների խնամքի տակ,
Այնժամ նրանց կանչեց Մեդոնն, որը բոլոր բանբերներից
Ամենսմեծ սիրելին էր խոսնայրների, մասնակիցը խնջույքների.
«Բավակա՜ն է, պատանիներ, որքան սրտանց դուք հրճվեցիք այդ մրցանքով,
Տո՜ւն եկեք այժմ, որ միասին ճաշ պատրաստենք մենք խնամքով,
Քանզի չէ՞ որ վատ չէ բնավ ճաշ վայելել իր իսկական ժամանակին»։
Ասաց այդպես, ու վեր կացան նրանք, եկան՝ նրա խոսքին հնազանդված։
180Երբ որ եկան նրանք խմբով, Ոդիսևսի տունը մտան գեղեցկաշեն,
Անդ հանեցին ծածկոցները և դրեցին բազմոցների վրա այնտեղ,
Փողոտեցին իսկույն այծեր, հույժ պարարուն և ոչխարներ,
Մորթոտեցին պարարտաճարպ նաև խոզեր ու դաշտային մի եզ նաև
Ու սարքեցին ճոխ ճաշկերույթ։ Մինչ խոզարածն աստվածային, Ոդիսևսը
Դաշտում, այնտեղ, պատրաստվեցին ճանապարհվել ու գալ քաղաք,
Եվ նրանցից առաջինը իր խոսքն ասաց խոզարած տերն հովիվների,
«Ուրեմն այդպես, ծերուկ շրջիկ, դու ուզում ես քաղաք գնալ այսօր ևեթ,
Ինչպես իշխանն իմ պատվիրեց, մինչդեռ իրոք միտք ունեի
Քեզ իսկապես այստեղ պահել, իբրև պահակ մեր փարախին:
190Բայց այժմ արդեն պատկառում եմ ես, երկյուղած, որ մի գուցե այսուհետն
Իմ իշխանը ինձ կշտամբի, մինչդեռ տիրոջ պարսավանքին է անհաճելի։
Արդ, եկ շուտով ուղևորվենք, քանզի անց է կեսօրն արդեն,
Եվ երեկոն կմոտենա, արդեն սաստիկ ցուրտ կլինի»:
Պատասխանեց նրան իսկույն և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Հասկանո՜ւմ եմ և լավ գիտեմ, իսկ դու այդպես խրատում ես իմացողին.
Սակայն գնա՜նք, և դու միայն առաջնորդիր ինձ անդադար,
Ինձ մական տուր, եթե պատրաստ կտրած ունես, որ քայլելիս նեցուկ լինի,
Քանզի չէ՞ որ խիստ սայթաքուն է ճանապարհն և դժվարին, հանց ասացիք»։
Ասաց այդպես և փութապես նա հնամաշ պարկը զազիր ու ծակոտկեն
200Գցեց ուսին։ Կախված էր այն գարշ, ոլորուն մի չվանից,
Իսկ Եվմեոսն հանձնեց նրան մի մեծ մական, որը նա խիստ փափագում էր։
Այդպես նրանք ճամփա ընկան՝ թողած փարախն հովիվների
Եվ շների հսկողությանն։ Այդպես տանում էր դեպ քաղաք նա տիրոջն իր,
Ինչպես թշվառ մի մուրիկի, կերպարանքով նման դժբախտ մի ծերուկի,
Ձեռքին մականն իբրև նեցուկ, մարմնին հագած նողկ ցնցոտի մի քրքրված։
Այդպես ահա նրանք անցան ողջ ճանապարհը քարքարոտ
Ու, քաղաքին մոտենալով, եկան արդեն աղբյուրի մոտ
Գեղեցկահոս, որի ջրից օգտվում էին քաղաքացիք:
Պերճ աղբյուրն այդ կերտել էին Իթակոսը, Ներիտոսը և Պոլիկտորն,
210Դրա չորս դին, շուրջանակի, տնկել էին մի խիտ անտառ կաղամախի,
Որ սնվում էր նույն այդ ջրով։ Սառն ջուրը ջինջ բարձր ժայռից թափվում էր ցած,
Ջրի վերև կար մի բագին՝ նվեր ու ձոն հավերժահարս ծովալքներին,
Որտեղ զոհեր էին բերում ճամփորդները ուխտագնաց.
Եվ հանդիպեց այնտեղ նրանց հանկարծ որդին Դոլիոսի, Մելանթևսը.
Նա քշում էր, որպես ուտեստ ամբարտավան խոսնայրների ճոխ խնջույքին,
Հոտից ջոկված ընտիր այծերն, և հետևում էին նրան երկու հովիվ։
Մելանթևսը տեսավ նրանց ու պարսավեց եպերանքով ու չարաչար,
Նա հայհոյեց, այս խոսքն ասաց, մինչ վրդովվեց Ոդիսևսի սիրտը սաստիկ.
«Եվ իսկապես ճիշտ է ասված, անզգամի՜ն անզգամն է առաջնորդող,
220Քանզի աստվածն է այդ անում, երբ նմանին միացնում է միշտ նմանին:
Հե՜յ, խոզարած, դո՛ւ, զզվելիդ, ո՞ւր ես տանում այդ որկրամոլ չար բկլիկին,
Այդ գարշելի, նողկ մուրիկին, որ ճաշերի պնակալեզն է։
Դռներն ընկած նա բյուրավոր՝ իր ուսերով շեմքն է մաշում
Եվ մուրում է ողորմելին հացի փշրանք ու ոչ թե թուր կամ մի կաթսա:
Եթե դրան ինձ տայիր դու, կկարգեի դրան հսկիչ մեր գոմերին,
Որ միշտ մաքրեր միայն փարախն և աղբն ու կուն կամ տերևներ տարայծերին,
Ինքն էլ, մածուն միշտ ուտելով, պիտի ազդրերն իր հաստացնե՜ր։
Բայց քանի որ գարշ ու զազիր արարքի է դա ընդունակ և միշտ սովոր,
Մի գործ անել չի կամենա, այլ մարդկանց մեջ միայն մուրալ կցանկանա,
230Որ հավաքի ողորմություն ու կերակրի անկուշտ, ագահ որովայնն իր։
Բայց ես, ահա, քեզ ասում եմ, և այդ անշուշտ կատարվի.
Եթե հանկարծ դա հանդգնի տունը գնալ աստվածազարմ Ոդիսևսի,
Անդ քաջազուն մարդկանց ձեռքից դրա գլխին նետվելու են բազմաբազում
Նստարաններն, որ կոտրատեն, ջարդ ու փշուր անեն կողերն իր գարշելի»:

Ասաց այդպես և, մոտ գալով, խելազուրկն այդ Ոդիսևսին հրեց ուժով
Ու սրունքին զարկեց ոտքով, բայց չվանեց ճամփից նրան,
Անբախտ մնաց նա իր տեղում, ու մտածեց Ոդիսևսը.
Չհարձակվե՞լ, չխորտակե՞լ արդյոք դրան ու մականով հոգին կորզել
Եվ կամ վերցնել ու ճոճելով գետնին զարկել, գանգը ջարդել,
240Բայց Ոդիսևսն հոգին զսպեց և ամոքեց իր զայրույթը, իսկ խոզարածն
Խիստ հայհոյեց Մելանթևսին և աղոթեց՝ իր ձեռքերը վեր կարկառած,
«Հավերժահարսք աղբյուրների, դուք, դստրիկներ Ջևս զգոնի, թե Ոդիսևսն
Ոչխարների և այծերի պարարտաճարպ ազդրերն այրել է ձեզ երբեմն,
Որեմն, հիմա կատարեցեք դուք փափագն իմ և միակ ուխտը իմ սրտի.
Թող դյուցազնն այդ վերադառնա, և թող աստված այժմ ետ բերի նրան այստեղ:
Այնժամ նա քո վիսությունն այդ ցրի՜վ կտա, վատաբերա՜ն դու ո՛վ լկտի,
Որ ծաղրում ես մարդկանց իզուր ու քաղաքն ես դու անընդհատ, լպիրշորեն,
Գնում, գալիս, մինչ խաշինքն է զուր փչանում՝ հանձնված անպետք հովիվներին»։
Եվ Մելանթևսն՝ այդ այծարած հովիվն, այնժամ ահեղ գոռաց.
250«Ավա՜ղ, տեսա՞ք, ինչ խոսք ասաց քոսոտ շունն այս`նենգության մեջ
բազմահմուտ:
Սպասի՜ր դեռ, ես սևաթույր նավի վրա Իթակեից կտանեմ քեզ
Դեպ հեռուներ և օգտավետ անդ կծախեմ, հանց ստրուկի:
Ա՜խ, երանի՝ Տելեմաքին այսօր ևեթ վեհ Ապոլլոնն իր նետերով
Զարկի, սպանի, կամ թող ձեռքով խոսնայրների նա խորտակվի,
Ինչպես հեռվում Ոդիսևսը՝ կորցրած օրն իր վերադարձի»։

Ասաց, թողեց այնտեղ նրանց, որոնք քայլում էին դանդաղ,
Սակայն ինքը արագապես շարժվեց գնաց և տունն հասավ թագավորի։
Անդ ներս մտավ նա անհապաղ, բազմեց շարքում խոսնայրների՝
Դեմ-հանդիման Եվրիմաքին, քանզի նրա մտերիմն էր նա սիրելի։
260Սպասարկու ծառաները նրա առաջ, իբրև բաժին, միսը դրին,
Իսկ տնօրեն կինն հարգելի բերեց նրան հաց և ուտեստ։

Մինչ խոզարածն աստվածային և Ոդիսևսը տուն հասան
Ու կանգնեցին այնտեղ մոտիկ։ Լսվում էին անդ հնչյունները կիթառի,
Փեմիոսն էր նվագն հնչում, և Ոդիսևսը փութապես
Խոզարածի ձեռքը բռնեց, ապա այս խոսքն ասաց նրան.
«Եվմեո՜ս, սա Ոդիսևսի ապարա՜նքն է, օ՜ն անդր, օ՜ն.
Ճանաչելի է սա հեռվից, հանց հոյակապ, աչքի ընկնող մի դստիկոն
Հայտերևակ՝ բակն ընդարձակ, շուրջը պարիսպ ատամնավոր:
Տե՛ս, դարպասը երկդռնանի հաստատամեստ է և ամրակուռ,
270Եվ չի՜ կարող այդ դռները բանալ ոչ ոք և ոչ մի մարդ։
Կարծեմ, բազում անդ քաջազունք խնջույքի մեջ հրճվում են արդ,
Աստ բուրում է ճենճերահոտն, և կիթառի ձայնը հնչում է քաղցրալուր,
Որը կամքով աստվածների ստեղծված է, որպես ընկեր խնջույքներին»։
Այնժամ նրան դու, Եվմեոս, ո՜վ խոզարած, խոսք ասացիր ի պատասխան.
«Ոհ, որքա՜ն հեշտ դու իմացար. ինչպես միշտ՝ դու այժմ էլ անխելք չես,
Բայց եկ, հիմա լավ մտածենք՝ ինչպե՞ս արդյոք պետք է վարվենք։
Կամ նախապես դու ներս մտիր գեղեցկաշեն այս ապարանքն
Եվ անդ մի կերպ խցկվիր, խառնվիր սեղեխներին, իսկ և այստեղ դեռ կմնամ,
Կամ էլ, եթե ցանկանում ես, ես ինքս առաջ ներս կմտնեմ,
280Բայց դու երկար մի հապաղիր, քեզ մի գուցե մեկնումեկը այստեղ, դրսում,
Այժմ նկատի և հարվածի կամ վռնդի։ Ի՞նչ ես կարծում, ասա՛ շուտով»։
Պատասխանեց այնժամ նրան բազմահամբեր Ոդիսևսը աստվածային.
«Հասկանո՜ւմ եմ և լավ գիտեմ. իմացողին ես խրատում,
Ոչ, նախապես դո՛ւ ներս մտիր, ես կսպասեմ այստեղ մենակ։
Եվ, հիրավի, ծանո՜թ են ինձ հարվածները, եպերանքը.
Համբերատար սիրտ ունեմ ես. ծովում, կռվում աղետն ու վիշտը սրտակեզ
Կրել եմ միշտ։ Թող մեկն էլ այժմ ավելանա, հանդուրժում ենք մենք ամեն բան,
Բայց չենք կարող զսպել միայն մեր նզովյալ և մոլեգնող ժանտ որովայնն.
Նա է միայն մարդկանց մատնում արհավիրքի և բյուրավոր փորձանքների,
290Եվ նավերն են կերտվում, զինվում հանուն նրա պահանջների
Ու անպտուղ ծովերի մեջ մահ և կորուստ են պատրաստում չար թշնամուն»:
Այդպես ահա իրարու հետ խոսում էին նրանք այնտեղ,
Մինչ բազմատանջ Ոդիսևսի շուն Արգոսը, որ պառկած էր անդ, մևրձակա,
Վեր բարձրացրեց գլուխն հանկարծ և ցցեց իր ականջները:
Ոդիսևսն էր սնել նրան, բայց թողել էր ու հեռացել դեպ սուրբ Իլիոն։
Նրան հաճախ տանում էին որսորդները երիտասարդ՝
Որս անելու և բռնելու վայրի այծյամ կամ եղնորթներ,
Սակայն հիմա, երբ իր տերն էր բացակայում, նա, մոռացված ու անխնամ,
Պառկած էր անդ աղբյուրի մեջ, ջորիների ու եզների ապավառին,
300Որը այնտեղ կուտակված էր մեծաքանակ, մինչև որ այն ծառաները,
Հավաքելով, տանեին դաշտ և ցրեին Ոդիսևսի մեծ արտերում:
Այդպես պառկած էր անդ թշվառ շուն Արգոսը, և իր վրա՝ բյուր շնաճանճ,
Սակայն հանկարծ նա ճանաչեց Ոդիսևսին, մոտ գնալիս,
Շարժեց պոչը, թափահարեց և ականջներն իր ուղղեց ցած,
Բայց ուժասպառ՝ չկարեցավ տեղից ելնել, գնալ տիրոջն իր ընդառաջ:
Երբ այդ տեսավ հեռվից, իսկույն ջերմ արտասվեց Ոդիսևսը,
Բայց իր հովիվ Եվմեոսից ծածուկ սրբեց իր արցունքը և խոսք ասաց.
«Զարմանո՜ւմ եմ, ո՜վ Եվմեոս, շունը պառկած է աղբի մեջ.
Լավագույնն է կարծես տեսքով, բայց չգիտեմ, ճի՞շտ է, թե՞ ոչ.
310Արդյոք ունի՞ նա վազքի մեջ արագություն, կերպարանքին իր համեմատ,
Թե՞ իսկ և իսկ այնպիսին է, ինչպես շները մեծ մարդկանց սեղանի մոտ,
Որոնց պահում, խնամում են տերերն հանուն գեղեցկության ու ճոխության»:
Այնժամ նրան, ո՜վ Եվմեոս դու խոզարած, այս ասացիր ի պատասխան.
«Ոչ, քա՜վ լիցի, դա գամփռնէ հեռուներում արդեն կորած քաջ մի մարդու,
Ավա՜ղ, եթե սա իր տեսքով, այլև գործով, լիներ հիմա հենց այնպիսին,
Ինչպիսին որ, դեպի Տրոյա հեռանալիս, այստեղ թողեց Ոդիսևսը,
Պիտ ապշեիր դու անկասկած՝ նրա կորովն ու ժրությունը տեսնելով։
Բնա՜վ երբեք գազաններից խույս տալ, փախչել սա չգիտեր,
Նույնիսկ խորքում խոր անտառի և գտնում էր հոտառությամբ հետքերը միշտ,
320Բայց մատնված է այժմ տանջանքի, և տերն է իր օտար երկրում արդեն կորած,
Մինչդեռ անգութ ծառաները չեն խնամում սրան հիմա:
Ստրուկները, երբ որ արդեն դադարում է գործին իշխել տերը նրանց,
Էլ աշխատել չեն ցանկանում արդարաբար, ինչպես հարկն է,
Քանզի մարդու քաջարության ուղիղ կեսը որոտաձայն Ջևսն է շորթում
Այն ժամանակ, երբ սկսվում է օրը նրա ստրկության»։
Այդ ասելով՝ նա ներս մտավ ապարանքը գեղեցկաշեն,
Եվ տան միջով ուղիղ գնաց, հասավ այնտեղ, խոսնայրներին,
Մինչդեռ թշվառ այն Արգոսին, երբ որ տեսավ նա տիրոջն իր՝ Ոդիսևսին,
Քսան տարի անցնելուց ետ, բախտը մատնեց մահվան դաժան, սև օրհասին,
330Իսկ Տելեմաքն աստվածային ամենից շուտ հեռվից տեսավ խոզարածին,
Որ մոտենում էր՝ անցնելով իր տան միջով, ուստի իսկույն
Գլխով արեց և մոտ կանչեց։ Շուրջն իր նայեց Եվմեոսը, ապա շուտով
Վերցրեց աթոռն այնտեղ դրված, որի վրա միշտ նստում էր տան տնօրենն՝
Դահլիճի մեջ խնջույք անող, սեղեխներին մսեղեններ բաժանելիս։
Նա աթոռն այդ տարավ, դրեց Տելեմաքի սեղանի մոտ,
Ինքն էլ ապա բազմեց այնտեղ դրա վրա: Բանբերն իսկույն,
Պերճ զամբյուղից հացն հանելով, տվեց նրան, այլև ուտեստ ու մսեղեն:

Այդ ժամանակ ներս մտավ տուն Ռդիսևսը աստվածազարմ՝
Կերպարանքով թշվառագույն մի մուրիկի, տեսքով դժբախտ մի ծերուկի՝
340Մարմնին հագած զազիր, տգեղ մի ցնցոտի, ձեռքին ցուպը իբրև նեցուկ:
Եկավ, նստեց նա հացենի շեմքին՝ այնտեղ, մուտքի ընթեր,
Թիկունքն հենեց ամուր, նոճի բարավորին, որը երբեմն հյուսնը ճարտար
Իր հյուսնական ճշգրիտ լարով չափեց, շինեց և անդ կանգնեց հարմարորեն:
Եվ փութապես խոզարածին Տելեմաքը կանչեց իր մոտ,
Ապա վերցրեց գեղեցկակերտ նա զամբյուղից ամբողջ հացը, որքան որ կար,
Այլև միսը երկու ձեռքով հանձնեց նրան ու խոսք ասաց.
«Ահավասի՛կ, սա տար և տուր այնտեղ օտար հյուրին, այլև դու պատվիրիր,
Որ աղերսի ողորմություն` մոտենալով խոսնայրներին,
Քանզի տնանկ և մուրացիկ մարդու համար ամոթանքը լա՜վ չէ բնավ»:
350Ասաց այդպես, և խոզարածն հնազանդվեց նրա խոսքին,
Գնաց, կանգնեց Ոդիսևսին անդ առընթեր և խոսքն ասաց այս թևավոր.
«Ա՜ռ, եկվոր հյուր, Տելեմաքն է քեզ տալիս սա։ Նա պատվիրեց,
Որ դու մուրաս ողորմություն՝ մոտենալով այստեղ բոլոր խոսնայրներին,
Քանզի տնանկ և մուրացիկ մարդու համար ամոթանքը լա՜վ չէ, իրավ»։
Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց ու խոսքն ասաց,
«Տո՜ւր, որ, Զևս հայր, Տելեմաքոսը մարդկանց մեջ լինի հավերժ գերերջանիկ,
Թող կատարվի այն ամենը, ինչ նա սրտով կփափագի»:
Ասաց այդպես և ընդունեց երկու ձեռքով ուղարկվածն այն,
Որն և դրեց իր ոտքի մոտ, իր խայտառակ, գարշ պարկի մեջ, բայց վերևից,
360Եվ սկսեց հետո ուտել, քանի տան մեջ երգում էր դեռ երգասացը,
Բայց դադարեց ապա ուտել, երբ ընդհատեց երգն իր երգակն աստվածային:
Եվ խառնամբոխ խոսնայրները աղմկեցին տան մեջ այնժամ,
Իսկ Աթենասն եկավ, կանգնեց Լաերտածին Ոդիսևսի մոտ, առընթեր
Եվ հորդորեց, որ ըսկըսի նա անհապաղ սեղեխներից անդ հաց մուրալ,
Որ իմանա՝ ո՞վ է արդյոք խոսնայրներից արդարամիտ կամ անօրեն,
Թեպետ դաժան մահ-օրհասից ազատվելու հնար չկար ամենևին:
Եվ նա գնաց, աջակողմից ամեն մեկին մոտենալով՝ սկսեց մուրալ
Ու ամենքին ձեռքն իր մեկնեց, հանց վաղեմի մի մուրացկան:
Եվ բոլորն էլ կարեկցաբար տալիս էին ողորմություն, բայց զարմացած
370Իրարու մեջ հարցնում էին. «Ի՞նչ մարդ է սա, որտեղի՞ց է եկել արդյոք»:
Եվ այծարած Մելանթևը հանդես եկավ ու խոսք ասաց,
«Ինձ լսեցեք, գեղեցկափայլ վեհ թագուհու ո՜վ խոսնայրներ,
Ահավասիկ՝ ինքս տեսա օտարական այս եկվորին.
Խորածը առաջնորդեց դրան և այժմ այստեղ բերեց,
Բայց չգիտեմ ես իսկապես, թե ո՞վ է դա կամ ո՞ր ցեղից»
Ասաց այդպես, և կշտամբեց խոզարածին Անտինոոսը եպերանքով.
«Հե՜յ, խոզարա՛ծ, երևելի՛դ, ինչո՞ւ ես դու սրան այսպես քաղաք բերել.
Բավական չէ՞, որքան մեզ մոտ կան պորտաբույծ շրջմոլիկներ,
Լիրբ, ձանձրալի, խնջույքները միայն պղծող, պնակալե՜զ մուրացկաններ։
380Քի՞չ է գուցե քեզ նույնիսկ այն, որ քո տիրոջ գույքն են լափում,
Եվ դու այլուստ կանչել ես նոր ու որկրամոլ գարշ մի մարդու»։
Այնժամ նրան, դու Եվմեոս, ո՜վ խոզարած, բարբառելով, այս ասացիր.
«Լավ, գեղեցիկ չխոսեցիր դու, Անտինոոս, թեպետ ազնիվ քաջն ես արանց։
Ո՞վ կուզենա այսօրինակ մի եկվորի կանչել այլուստ իր տունը հյուր.
Ո՞ւմ են կանչում մեծարելու, թե ոչ մարդկանց միշտ օգտակար,
Գուշակներին, բժիշկ մարդկանց, նավակառույց և քաջընտի՛ր վարպետներին
Եվ կամ երգով հրճվանք բերող երգակներին աստվածային։
Դրանց են միշտ հրավիրում մարդկության մեջ, երկրի վրա անծայրածիր,
Մինչ չի կանչի ոչ ոք մուրիկ, տնանկ մարդու, որպես իրեն սոսկ մի տանջանք,
390Սակայն դու ես այստեղ բոլոր խոսնայրներից ավելի չար, առավել ժանտ
Ոդիսևսի ծառաների հանդեպ, և իմ, նամանավանդ,
Բայց այդ մասին ես չեմ հոգա, քանի որ դեռ կենդանի են իրենց տան մեջ
Պենելոպեն խոհեմամիտ և Տելեմաքն աստվածային»։
Այնժամ նրան իր խոսքն ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Սո՛ւս կաց, լռի՛ր և նրա հետ այդ խոսքերով դու մի վիճիր,
Ջի սովոր է Անտինոոսն խոսակցությամբ չարադաժան՝
Սարքել հուզմունք, խռովություն, այլև դրդել ուրիշներին»։
Ասաց այդպես ու թևավոր նա խոսք ուղղեց Անտինոոսին,
«Անտինոոս, հոգատար ես դու իմ մասին, հանց հայրն ազնիվ դեպ իր որդին
400Եվ արդ, խոսքով, հարկադրանքով պատվիրում ես, որ այս հյուրին
Ես իմ տնից դուրս վռնդեմ, բայց քա՜վ լիցի, այդ բանն աստվածն էլ թույլ չի տա:
Դո՛ւ էլ հիմա վերցրու մի բան և տուր նրան, իսկ ես բնավ չեմ ափսոսա,
Այլ հորդորում եմ այդ անել։ Մի պատկառիր ոչ իմ մորից,
Ո՛չ էլ ստրուկ ծառաներից, որ տանը կան աստվածազարմ Ոդիսևսի։
Բայց իսկապես այդ չէ հոգսը քո սրտի մեջ. դու միտք ունես
Ինքդ մենակ աստ վայելել, իսկ ուրիշին չտա՜լ ոչինչ»։

Անտինոոսն իսկույն նրան իր խոսքն ասաց ի պատասխան.
«Ի՞նչ ասացիր, ո՜վ Տելեմաք, զայրույթի մեջ գոռոզ, անզուսպ.
Եթե բոլոր սեղեխները այժմ այնքա՜ն տան, ինչքան ես եմ տալիս ահա,
410Դա այս տնից այն ժամանակ կհեռանա ու չի գա էլ երեք ամիս»։
Ասաց, վերցրեց նա սեղանի տակից աթոռն ու ցույց տվեց սպառնանքով
Ոդիսևսին. խնջույքի մեջ փայլուն ոտքերն էր նա դնում դրա վրա։
Մյուսներն այնտեղ շնորհեցին ու լցրեցին հացով, մսով պարը նրա,
Եվ Ոդիսևս, ողորմությունն այդ ստացած, ուզեց գնալ դեպի շեմքը,
Որ շուտափույթ օգտագործի տուրքն, ընծաներն աքեացոց,
Բայց կանգ առավ Անտինոոսի մոտ և նրան այս խոսքն ասաց.
«Տո՜ւր նաև դու, բարեկամս, կարծում եմ՝ դու աքեյանց մեջ վատթա՜րը չես,
Այլ լավագույնն, ու փառավոր թագավորի ես դու նման,
Ուստի և դու, ավելի շուտ, քան մյուսները, պիտ շնորհես մի փշուր հաց,
420Իսկ ես անշուշտ քեզ կսկսեմ փառաբանել երկրում անեզր և ամենուր:
Երբեմն և ես մահկանացու մարդկանց մեջ տուն մի ունեի գեղեցկաշեն,
Հարուստ ու լի և երջանիկ, և ես հաճախ տալիս էի ողորմություն
Միշտ այսպիսի շրջիկներին, ով որ լիներ, ինչ կարիքով էլ ինձ դիմեր։
Ես էլ, հարկավ, ունեի բյուր ժիր ծառաներ և այն ամենը գերազանց,
Որով մարդիկ ապրում են ճոխ և կոչվում են հարստությամբ երանելի։
Զևսը սակայն, Կրոնոսյանն, ինձ կործանեց, քանզի ինքն է ամենազոր,
Եվ ինձ դրդեց, որ գող, շրջիկ մարդկանց հետ ես ճանապարհվեմ,
Գնամ, հասնեմ ես Եգիպտոս, որպեսզի անդ ես կործանվեմ։
Անդ կանգ առանք մենք նավերով, Եգիպտոսի հորդ հոսանք բերանի սոտ։
430Այնտեղ իսկույն պատվիրեցի ես սիրելի համհարզներիս՝
Մնալ կողքին մեր նավերի և անվրդով ու բարեհույս հսկել դրանք,
Իսկ մյուսներին հորդորեցի՝ բարձր տեղից շուրջը դիտել, հետախուզել,
Մինչդեռ նրանք, ամբարտավան, խիզախությամբ ոգեշնչված,
Հարձակվեցին, ավերեցին եգիպտացոց դաշտն ու արոտը պերճագույն
Ու փախցըրին նրանց կանանց և անպաշտպան մանուկներին
Եվ իրենց էլ՝ տղամարդկանց, կոտորեցին։ Բարձրացավ ճի՜չ և աղաղա՜կ,
Որը գնաց, քաղաք հասավ։ Քաղաքացիք, այդ լսելով, առավոտյան,
Արշալույսին, դուրս վազեցին։ Դաշտում զնգաց սուր պղինձը հեծյալների
Եվ հետիոտն անթիվ մարդկանց։ Սակայն Զևսը շանթազվարճ՝ ընկերներիս
440Մատնեց ահեղ ու խայտառակ խուճապի, չը կարողացավ թշնամու դեմ
Կանգնելոչ ոք։ Որոտացին շուրջը աղետն, արհավիրքը,
Շատ շատերը անդ մերոնցից սուր պղինձով կոտորվեցին,
Շատերին էլ գերի տարան, որ աշխատեն ստրկաբար։
Արդ, հանդիպեց այնտեղ նժդեհ Դմետորը Իասոսյան, որ Կիպրոսի
Իշխանավոր տիրակալն էր։ Ահա նրան ինձ հանձնեցին, և նա տարավ
Ինձ դեպ Կիպրոս։ Այնտեղից եմ այժմ ես եկել՝ ժանտ աղետներ կրելուց ետ»։
Նրան այնժամ Անտինոոսը, գոռգոռալով, իր խոսքն ասաց ի պատասխան.
«Ո՞ր աստվածը այստեղ բերեց ժանտախտը այս, մեր խնջույքին հանց պատուհաս,
Կորի՜ր, լպի՛րշ, այն կողմ կանգնիր, իմ սեղանից հեռու գնա,
450Թե ոչ՝ դաժա՜ն մի Եգիպտոս և կամ Կիպրո՜ս դու կտեսնես այստեղ իսկույն.
Եվ որքա՜ն գարշ մուրիկ ես դու, խիստ անամոթ, ժանտ ու մախիզ.
Արդ, բոլորին ձանձըրացրիր և բոլորին արդեն այցի դու գնացիր,
Ու սրանք դեռ անմտաբար տալիս են քեզ, չեն ափսոսում գույքն օտարի։
Հեշտ է, այո՛, լավության տեղ՝ զուր բաժանելձեռքը ընկած վկայքն ուրիշի»։
Եվ Ոդիսևսն ամենիմաց, ետ քաշվելով, նրան ասաց.
«Ավա՜ղ, բնավ կերպարանքիդ նման չէ քո դաժան հոգին.
Քո տանն անշուշտ նույնիսկ չնչին աղ չէիր տա դու աղքատին,
Երբ, ուրիշի ճոխ սեղանին այսպես բազմած, չկամեցար
Գեթ մի փշուր հաց գցել ինձ, մինչ ամեն ինչ աստ կա առատ և լիուլի՜»։
460Ասաց այդպես, և զայրացավ Անտինոոսը սրտով սաստիկ.
Նա խեթ նայեց իսկույն նրան և թևավոր այս խոսքն ասաց.
«Հիմա՜ արդեն, կարծում եմ ես, դու այս տնից ետ չես գնա ողջ և առողջ,
Քանի որ ինձ, դսրովելով, վիրավորիչ խոսք ասացիր»:
Այդ ասելով` Ոդիսևսի վրա նետեց աթոռակն իր
Եվ աջ ուսին նրա զարկեց, թիկունքից վեր, բայց դիմացավ նա հանց մի ժայռ
Պի՜նդ, անդեդև տեղն իր կանգնած, չսասանեց նրան հարվածն Անտինոոսի:
Նա գլուխն իր շարժեց անխոս և մտածեց ժանտ վրեժի մասին միայն,
Ապա կրկին դարձավ, գնաց դեպի շեմքը, նստեց այնտեղ.
Լիքը պարկը դրեց կողքին և խոսք ուղղեց խոսնայրներին.
470«Արդ, ի՜նձ լսեք, մեծահռչակ, վեհ թագուհու դուք խոսնայրներ,
Ես ձեզ կասեմ, ինչ որ սիրտն է իմ կրծքի տակ ներշնչում ինձ։
Հոգին բնավ չի վշտանա և ափսոսանք նա չի զգա,
Երբ որ մարդուն հարվածում են մարտակռվում՝ իր գույքերը պաշտպանելիս,
Հանուն ճերմակ ոչխարների կամ կորեղջյուր իր եզների։
Մինչդեռ զարկեց ինձ Անտինոոսն հանուն թշվա՜ռ և նզովյալ որովայնի,
Որը մարդկանց միշտ բերում է բյուր-բյուրավոր վիշտ ու փորձանք,
Բայց եթե կա՜ն նաև մուրիկ մարդկանց համար էրինիսներ ու աստվածներ,
Թող մահ-օրհասն Անտինոոսին շուտո՜վ հասնի, նախքան նրա ամուսնանալն»:
Այնժամ նրան կրկին ասաց Եվպիթածին Անտինոոսը.
480«Տեղդ նստիր ու կեր հանգիստ, օտարական, կամ դուրս կորիր շուտ այստեղից,
Թե ոչ՝ ծառայք, ամբարտավան խոսքիդ համար, տնից քեզ դուրս կշպրտեն
Եվ քա՜րշ կտան՝ ձեռքից, ոտքից քեզ բռնելով, և ողջ մարմնով կջախջախվե՜ս»։
Ասաց այդպես, բայց մյուս բոլոր ամբարտավան սեղեխները խիստ զայրացան.
Այսպես էին խոսում ոմանք երիտասարդ խոսնայրներից.
«Հարվածելով թշվառագույն այս շրջիկին՝ վատ վարվեցիր, Անտինոոս,
Կկործանվե՜ս, թե սա մեկն է աստվածներից երկնաբնակ,
Քանզի հաճախ անմահները, նմանվելով շրջիկներին օտարազգի,
Ծեր կամ ջահել մարդու տեսքով ման են գալիս քաղաքներում,
Որ իմանան, թե մարդկանցից ո՞վ է նպերտ, ո՞վ է խոհեմ, բարեհոգի»։
490Այդպես էին խոսում բոլոր սեղեխները, բայց Անտինոսն անտեսեց այդ,
Մինչ մեծ վիշտն էր կրծում սիրտը Տելեմաքի՝ իր հոր ստացած զարկի համար,
Բայց չթափեց գետնի վրա նա իր աչքից արտասուքի ոչ մի կաթիլ,
Այլ գլուխն իր անխոս շարժեց՝ մտածելով ժանտ վրեժի մասին միայն։
Երբ որ լսեց խոհեմամիտ Պենելոպեն, որ ծեծված է իր հարկի տակ
Հյուր եկվորն այդ օտարական, բացականչեց և խոսք ասաց ծառաներին.
«Ա՜խ, երանի՜ հենց քեզ այդպես զարկեր հզոր Ապոլլոնը աղեղնափառ»։
Նրան իսկույն ի պատասխան իր խոսքն ասաց կին-տնօրեն Եվրինոմեն
«Եթե մեզնից կախված լիներ կատարումը մեր փափագի կամ անեծքի,
Ապա ոչ ոք էլ սրանցից չէր ապրի մինչ Արշալույսը ոսկեաթոռ»:
500Եվ բարբառեց ու խոսք ասաց նրան նորից խոհեմամիտ Պենելոպեն
«Մայրիկ, դրանք բոլորեքյան ատելի են և ոճրագործ ու դավադիր,
Եվ մանավանդ՝ Անտինոոսն է չարադաժան, ինչպես սև մահն անագորույն։
Չարբախտ ու հեգ մի մուրիկ՝ նա շրջում է այժմ ամենուր ու տնից տուն
Եվ, ստիպված իր կարիքից, աղերսում է մարդկանց մեջ նա ողորմություն։
Բոլորն այստեղ շնորհել են մի-մի պատառ և լի լցրել են պարկը իր,
Իսկ դա աթոռն է շպրտել և զուր զարկել նրա ուսին աջակողմյան»։
Այդպես խոսում էր նա, նստած իր սենյակում, ստրուկ կանանց հետ միասին,
Իսկ Ոդիսևսն աստվածազարմ վայելում էր իր հավաքած ուտեստն այնտեղ։
Այնժամ կանչեց Պենելոպեն խոզարածին աստվածային և այս ասաց.
510«Գնա շուտով, ո՜վ Եվմեոս աստվածային, և պատվիրիր այն շրջիկին օտարական՝
Թող գա ինձ մոտ, որ նրա հետ ես աստ խոսեմ, հարցմունք անեմ.
Գուցե իրոք լսել է նա բազմահմուտ Ոդիսևսի մասին մի բան
Կամ տեսել է գուցե աչքով, քանզի կարծես բազմաթափառ մի մարդ է դա»։
Եվ դու այնժամ, խոզարածդ, ո՜վ Եվմեոս, խոսք խոսեցիր ի պատասխան.
«Ո՜հ, թագուհիս, եթե, իրավ, անդ լռեին աքեացիք,
Եվ պատմությունն իր նա պատմեր, մեծ հիացմունք պիտի ազդեր նա քո սրտին.
Երեք գիշեր ինձ մոտ էր նա, և երեք օր իմ խրճիթում ես պահեցի,
Քանզի, նավից փախուստ տալով, ինձ մոտ եկավ նա նախապես,
Բայց չավարտեց նա իր կրած աղետների պատմությունը։
520Ինչպես հաճախ աստվածային, ոգևորված երգիչի երգն է լսում մարդ,
Որ հնչում է մարդկանց սրտին երգն ու նվագը մեծասքանչ,
Եվ լսում են նրան անվերջ, վախենալով, որ չընդհատի երգն իր հանկարծ,
Այդպես էլ սա, տանն իմ բազմած, որ հիացմունք պատճառեց ինձ։
Արդ նա հայտնեց, որ իբրև թե իր հայրական հյուրն է եղել Ոդիսևսը,
Իսկ ինքն, իրավ, բնակիչ է Կրետե կղզու, որտեղ ապրում էր Մինոսը:
Այնտեղից է նա դուրս եկել, այստեղ հասել՝ կրելով բյուր աղետ ու ցավ,
Եվ պնդում է, համոզելով, որ լսել է Ոդիսևսի մասին նույնպես,
Իբրև թե նա կենդանի է, թեսպրոտացոց բերրի երկրում է մերձակա
Եվ գալիս է ու բերում է նա բազմաբյուր գանձ և գույքեր դեպի իր տուն»։
530Նրան իսկույն իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Գնա՛, կանչի՛ր, որ ինքն անձամբ ինձ դեմ առ դեմ այդ պատմելու շո՜ւտ այստեղ գա,
Իսկ խոսնայրներն այնտեղ, դռան ետև, նստած և կամ տան մեջ թող դեռ հրճվեն,
Քանզի նրանց հոգին միայն զվարճանքի է ընդունակ,
Մինչ գույքն իրենց, հացն ու գինին քաղցրանուշիկ գտնվում են իրենց տան մեջ՝
Անմատչելի և անվնաս, իսկ տնեցիք վայելում են դրանք չափով:
Սակայն այստեղ, իմ տունը միշտ նրանք գալիս են անդադար ու ամեն օր,
Փողոտում են անվերջ եզներ ու ոչխարներ, նաև այծերը պարարուն,
Խնջույքներ են աստ կատարում, քաղցր ու փայլուն գինին ըմպում խելացնոր:
Եվ ամեն ինչ փչանում է, և ամեն բան լափլփո՜ւմ են այժմ անխնա.
540Չկա տերը՝ Ոդիսևսը, որ դուրս վանի նա իր տնից ժանտախտը այդ:
Ա՜խ, եթե այժմ գար Ոդիսևսն, վերադառնար նա իր երկիրը հայրենի,
Իր որդու հետ նա միասին այդ մարդկանցից կառնե՜ր վրեժն այս բռնության»։
Ասաց այդպես, և այդ պահին Տելեմաքոսը բարձրաձայն անդ փռըշտաց,
Եվ տունն ամբողջ թունդ որոտաց: Իսկույն ևեթ Պենելոպեն ուրախ ժպտաց,
Ապա դիմեց նա Եվմեոս խոզարածին և խոսքն ասաց այս թևավոր.
«Գնա՛ շուտով, ո՜վ Եվմեոս, կանչիր, թող գա շրջիկը այն օտարական.
Տես, փոըշտաց արդեն որդիս, որպես նշան՝ թե ճշմարիտ էր խոսքը իմ,
Եվ անկասկած գլուխ կգա մահ-տարաժամն այս անիրավ սեղեխների,
Ու նրանցից այնժամ ոչ ոք չի խուսափի օրհասից իր չարաբաստիկ:
550Քեզ ես կասեմ և այլ մի բան, և քո սրտում պահիր դու այն.
Եթե իրավ ես իմանամ, որ ճշմարիտն է ինձ պատմում այդ շրջիկն իրոք,
Կհագցնեմ նրան բաճկոն և պատմուճան, հագուստեղեն մի պերճափայլ»։
Ասաց այդպես, և խոզարածն, այդ լսելով, շուտ դուրս եկավ, գնաց իսկույն
Ու, կանգնելով անդ, առընթեր, խոսքերն ասաց այս թևավոր.
«Օտարական դու հայր շրջիկ, կանչում է քեզ խոհեմամիտ Պենելոպեն՝
Տելեմաքի մայրը վսեմ, նրա սիրտը այժմ փափագում է, ապաքեն,
Իր ամուսնու մասին հարցնել, թեպետ խորունկ վշտացած է նա դառնադառն։
Իսկ երբ որ նա ճիշտ իմանա, որ դու նրան ճշմարիտն ես պատմում իրոք,
Բաճկոն, լոդիկ կհագցնի, որոնց կարիքն զգում ես դու ամենից շա՜տ,
560Սակայն հացը կհայթայթես դու մարդկանց մեջ, հանց մուրացկան,
Եվ ամեն մարդ, որքան ինքը այդ ցանկանա, մի բան կտա ու չի մերժի»։
Պատասխանեց այնժամ նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային.
«Ո՜վ Եվմեոս, պատրաստ եմ ես ճշմարիտը և ամեն բան պատմել նրան,
Իկարիոսի խոհեմամիտ Պենելոպե վեհ դստրիկին, քանզի գիտեմ
Հաստատապես նրա մասին, տանջանքն ու վիշտը կրել ենք մենք միասին։
Սակայն սաստիկ երկյուղած եմ, վախենում եմ նրա դաժան խոսնայրներից,
Որոնց ահեղ մոլեգնությունը հասել է մինչև երկինք երկաթակերտ:
Չէ՞ որ հենց նոր քաջն այդ անզուսպ ինձ, այս տան մեջ մեղմ քայլելիս,
Երբ ոչ ոքի ոչ մի վատ բան չէի արել, հարված հասցրեց խիստ ցավալի,
570Եվ ինձ ոչ ոք չպաշտպանեց, ոչ Տելեմաքն, ոչ մեկնումեկն ուրիշներից,
Ուստի հիմա դու համոզիր, որ իր տանը Պենելոպեն դեռ սպասի,
Թեպետև խիստ փափագում է, մինչև արևը մայր մտնի:
Այն ժամանակ իր ամուսնու վերադարձի մասին թող ինձ հարցում անի,
Բայց նստեցնի կրակի մոտ, քանզի հագուստն է իմ վատթար:
Այդ նաև դու շատ լավ գիտես, որովհետև քեզ մոտ եկա ես նախապես»։
Ասաց այդպես, այդ լսելով՝ խոզարածը վերադարձավ,
Մինչդեռ նրան, երբ շեմքը դեռ նա չէր անցել, Պենելոպեն հարցրեց իսկույն.
«Ինչո՞ւ չեկավ, ո՞վ Եվմեոս, որտե՞ղ է նա, գուցե մերժում է շրջիկն ինձ,
Գուցե իրոք վախենում է մեկնումեկից, կամ գուցե նա, իբր անծանոթ,
580Ամաչում է անցնել տանմեջ, մինչդեռ վատ է, երբ որ մուրիկն է ամաչկոտ»։
Ո՜վ Եվմեոս դու խոզարած, այնժամ նրան այս ասացիր ի պատասխան.
«Նա խելացի խոսք ինձ ասաց, և նրա տեղ մեկ ուրիշը նույնը կասեր.
Խույս է տալիս նա դժնաբարք, ամբարտավան սեղեխներից
Ու խնդրում է, որ սպասես, մինչև արևը մայր մտնի։
Եվ քեզ համար էլ, թագուհիս, շատ ավելի լավ կլինի,
Եթե մենակ շրջիկի հետ խոսքդ խոսես, նրան լսես»։
Նրան կրկին իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Այո, սխալ չի մտածում շրջիկը այդ, ով որ էլ նա իրոք լինի,
Մինչ մարդկանց մեջ մահկանացու մեկը չկա, որ նմանվի այդ անօրեն,
590Ամբարտավան սեղեխներին, որ չափազանց ոճրագործ են և դավադիր»:

Ասաց այդպես, իսկ խոզարածն աստվածային արագապես,
Երբ ամեն բան պատմեց նրան, գնաց, խառնվեց խոսնայրների խուռն ամբոխին։
Անդ, գլուխն իր Տելեմաքի կողմը թեքած, որ ուրիշներն այդ չլսեն,
Նրան այսպես նա բարբառեց ու թևավոր այս խոսքն ասաց.
«Ո՜հ, սիրելիս, ես գնում եմ, որ պահպանեմ խոզերն այնտեղ,
Նաև գույքը մեր երկուսիս, իսկ դու եղիր ամեն բանին աստ հոգատար:
Զգո՜ւյշ եղիր, քեզ լա՜վ պահիր, որ չտուժես, քանզի այստեղ աքեացիք
Մտածում են և հորինում շատ դավանքներ, անօրեն գործ ու ոճիրներ,
Թող կործանի Զևսը նրանց, նախքան նրանք ժանտ աղետներ մեզ պատճառեն։
600Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Հենց այդպես էլ պետք է լինի, բայց դու ընթրի՛ր և ընթրիքից հետո գնա,
Իսկ առավոտը, շուտափույթ, դու պետք է գաս և սրբազան զոհեր բերես,
Մինչ այլ գործերը այստեղի կհոգանք ես և աստվածները երկնային»:
Ասաց այդպես, և խոզարածն իսկույն բազմեց ողորկագույն անդ բազմոցին,
Ապա կերավ ու լիառատ կերուխումով հագուրդ տվեց նա իր սրտին
Ու վեր կացավ, դեպի խոզերն հապճեպ գնաց՝ անդ թողնելով լայն բակն ու տունն՝
Լցված բազում խնջույք անող, անվերջ հրճվող մարդկանցով ցոփ ու շամբշագույն,
Ուր թնդում էր նվագ ու պար մինչև մթին, ուշ երեկո։

Երգ տասնութերորդ։ Ոդիսևսի և Իրոսի բռնցքամարտը

1Այնժամ եկավ համազգային մուրացկանը, որը մուրում էր մշտապես
Քաղաքի մեջ Իթակեի։ Հռչակված էր նա իր անկուշտ որովայնով,
Անվերջ ուտում ու խմում էր, հանց որկրամոլ, և նա չուներ ուժ ու կորով,
Բայց տեսք ուներ աչքի ընկնող, մեծամարմին և հաղթանդամ:
Արնեոս էր իր անունը, գերամեծար մայրը այդպես կոչեց նրան
Ծնված պահին, սակայն Իրոս էին կանչում պատանիներն առհասարակ:
Գործ էր անում նա բանբերի՝ կատարելով պատվերները շատ շատերի:
Այնտեղ եկավ նա, ահա, ու Ոդիսևսին արտաքսում էր յուր իսկ տնից:
Արդ, կշտամբեց նրան նա խիստ ու թևավոր այս խոսքն ասաց.
10«Ծերո՜ւկ, կորի՛ր դու այստեղից, որ քարշ չտան քեզ՝ բռնելով քո ոտքերից։
Մտակո՜ւյր ես, չե՞ս նկատում, տե՛ս, աչքով են արդեն անում բոլորը ինձ,
Որ քարշ տալով դուրս գցեմ քեզ, ամաչում եմ ես այդ անել։
Վեր կաց, կորի՜ր, որ աստ մեր մեջ զուր չծագի կռիվ ու կագ»։
Խեթ նայելով՝ նրան իսկույն իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Բարեկա՜մս, քեզ վատ մի բան ես չեմ արել կամ վատ մի խոսք չեմ ասել քեզ.
Չեմ նախանձում ես քեզ բնավ, մույր հավաքիր, թեկուզ անբավ,
Մինչդեռ այստեղ, այս շեմքի մոտ, երկուսովս էլ տեղավորվել կարող ենք մենք:
Կարիք չկա ուրիշներին նախանձելու, և դո՛ւ, կարծեմ, ինչպես և ես,
Մուրացկան ես. հարստության բախտն աստվածներն են լոկ տալիս:
20Զուր ես լեզվիդ դու զո՜ռ տալիս, կռվի՜ կանչում, քենն իմ իզուր
մի՛ բորբոքիր,
Թե ոչ՝ արյամբ, թեպետ ծեր եմ, կը ոռոգեմ շրթունքներդ ու կուրծքդ լայն,
Եվ ես եգուց այս շեմքի մոտ ինձ ապահով, հանգիստ կզգամ,
Իսկ դու, կարծեմ, Լաերտածին Ոդիսևսի տանը, այստեղ,
Չես հանդգնի այլևս լինել ու երևալ մի անգամ էլ»:
Այնժամ իսկույն Իրոս մուրիկը, զայրացած, պատասխանեց և խոսք ասաց.
«Ավա՜ղ, տեսե՛ք, որքա՜ն կտրուկ այստեղ հաչում, բարբաջում է որկրամոլն այս,
Մի բորբոքված պառավի պես, բայց սպասի՛ր, զայրույթ ու քեն ցույց կտամ քեզ,
Տե՛ս, կզարկեմ զույգ բռունցքով և կջարդեմ ատամներդ բերանիդ մեջ
Ու կթափեմ գետնի վրա, ինչպես ջարդում են ատամներն արտն աղարտող մի լիրբ խոզի:
30Դեհ շո՜ւտ, ծերուկ, գոտեպնդվի՛ր, որ բոլորը մեր մենամարտն այստեղ տեսնեն,
Թե ինչպե՜ս դու պիտի կռվես քեզնից ջահել մի մարդու հետ»։

Այդպես, հղկված այն շեմքի մոտ ու բարձրակերտ դռան առաջ,
Գժտվում էին նրանք հուժկու և կատաղի ու իրար հետ վիճում սաստիկ,
Մինչ կորովի Անտինոոսի զորությունը անտես չարեց հանգամանքն այդ.
Ուրախացավ նա չափազանց և փութապես այսպես ասաց խոսնայրներին.
«Սիրելինե՜ր, առաջ երբե՜ք չէր պատահել մի այսպիսի գործ բացահայտ,
Նայե՛ք, տեսե՛ք, թե որպիսի՜ զվարճանք են աստվածները առաքել մեզ.
Ահա գժտվում և կռվում են իրարու հետ օտարականն ու Իրոսը.
Լավ ծեծկռտոց պիտի տեսնենք։ Եկե՛ք դրանց այստեղ մի լավ մենք գրգռենք»։

40Ասաց այդպես, և վեր կացան բոլորեքյան ու անհապաղ
Հավաքվեցին շուրջը կռվող ցնցոտավոր մուրիկների։
Այն ժամանակ նրանց դիմեց և խոսք ասաց Անտինոոսը Եվպիթածին,
«Ակա՜նջ դրեք և լավ լսեք, ինչ որ կասեմ, ո՜վ խոսնայրներ հզորազոր.
Այժմ այծի փորոտիքը՝ արյունախառն ու ճարպապատ,
Մենք դրել ենք կրակի մեջ, որ մեզ հիմա սարքենք ընթրիք փարթամաճոխ:
Արդ, սրանցից ով այժմ հաղթի և հանդես գա իբրև հզոր հաղթանակող,
Թող մոտենա և ընդերքից, որն ուզենա, վերցնի իրեն, հանց մրցանակ,
Այսուհետ էլ թող միշտ լինի նա մասնակից մեր խնջույքին, իսկ մյուս անտուն
Մուրացկանին մենք թույլ չենք տա, որ այստեղ գա և աղերսի ողորմություն»։

50Ասաց այդպես, և խորհուրդն այդ նրանք բոլորն հավանեցին։
Մինչ Ոդիսևսն ամենիմաց, իր նենգությունը թաքցնելով, այս խոսքն ասաց.
«Ո՜հ, սիրելի մեծամեծներ, մի՞թե կարող է այս ջահել խիզախի հետ
Թշվառագույն և տարաբախտ, տանջված ծերուկ մարդը մրցել,
Բայց չարագործ որովայնն իմ ստիպում է հոժար լինել ծեծկռտուքի:
Սակայն հիմա գեթ երդվեցեք դուք երդումով ամենազոր,
Որ ձեզանից ոչ ոք, ձեռքով իր զորավոր, իբրև պաշտպան Իրոսին վես,
Ինձ անարդար չի հարվածի. առանց այդ էլ ինձ կհաղթի նա քաջաբար»:
Այդպես ասաց, ու երդվեցին նրանք բոլորն, ինչպես որ ինքն այդ պահանջեց:
Երբ որ նրանք անդ երդվեցին և երդումը կատարեցին արդարացի,
60Հանդես եկավ զորությունը Տելեմաքի ու նրանց դեմ այսպես խոսեց.
«Եթե քո սիրտն և քո հոգին, օտարակա՛ն, քաջախիզախ դրդում են քեզ,
Կռվիր հուժկու և ոչ ոքից աքեյանց մեջ մի՛ վախենար.
Ով ձեռք տա քեզ, աստ նրա դեմ կռվով բոլորը դուրս կը գան։
Հյուրընկալը ես եմ այստեղ, ու իմ խոսքին համաձայն են և փառահեղ
Զույգ իշխաններն՝ Անտինոոսն ու Եվրամաքը, այդ հերոսները իմաստուն»։

Ասաց այդպես, և բոլորը հավանեցին։ Գոտեպնդվեց Ոդիսևսը,
Նա իր մեջքին կապեց գոտին՝ ամրացնելով իր ցնցոտին
Եվ փութապես հայտնաբերեց իր ազդրերը հաղթ, գեղեցիկ,
Ուսերը լայն ու թիկնավետ, կուրծքը ուժեղ և բազուկները քաջամուր:
70Աթենասը, մոտիկ կանգնած, բազմապատկեց շուքն ու շնորհքն ազգապետի,
Իսկ սեղեխներն ամբարտավան խիստ ապշեցին, զմայլվեցին.
Տեսնելով այդ՝ ամեն մեկը այս խոսքն ասաց հարևանին իր մոտ նստած.
«Իրոսն իսկույն կկործանվի իր իսկ նյութած այս կռվի մեջ.
Ցնցոտիի տակից ծերուկն որքա՜ն ամուր ազդրեր հանեց»։
Այդ ասացին, մինչ ահն ընկավ Իրոսի ջանն, և զարզանդը տիրեց սրտին,
Բայց բռնեցին ծառաները և ակամա, գոտին կապած մոտ բերեցին։
Սարսափած էր, դողդողում էր ահից նրա մարմինն ամբողջ,
Եվ Անտինոոսն անվամբ կոչեց ու կշտամբեց, այս խոսքն ասաց գուգոռալով.
«Լա՜վ է, եթե գետի՜ն մտնես կամ թե սատկես, ո՜վ սնապարծ դու պորտաբույծ.
80Ո՜հ, գեթ բնավ չծնվեիր, երբ դողում ես դու ահաբեկ ու վախենում ես, անամոթ,
Ձախորդությամբ խիստ վշտահար և ալևոր այս խեղճ մարդուց,
Բայց տե՜ս. ես քեզ մի խոսք կասեմ, և դա անշուշտ կկատարվի:
Եթե նա քեզ հաղթի հիմա և ավելի քաջ ու հզոր հանդիսանա,
Ես անհապաղ քեզ կգցեմ սև նավի մեջ և կուղարկեմ դեպ Էպիրոս,
Դեպ Էքետոս Ժանտ թագավորն, որը մարդկանց չար կործանիչն է ահավոր.
Քո ականջներն, այլև քիթդ կկտրատի նա անողոք, սուր պղինձով,
Իսկ ամոթանքդ կպոկի և այն հում-հում շներին կեր նա կնետի»։
Ասաց այդպես, է՛լ ավելի ողջ մարմընով նա դողդողաց։
Արդ, բերեցին նրան մեջտեղ, ու երկուսն էլ վեր բարձրացրին ձեռքերն իրենց,
90Եվ մտածեց այդ ժամանակ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային.
Արդյո՞ք զարկել ու տապալել, որ նույնհետայն աստ իր հոգին ն ավանդի,
Թե՞ թույլ զարկել և միմիայն գետնածավալ փռել գետին»։
Ահավասիկ նրան, այդպես մտածելիս, շատ ավելի բարվոք թվաց՝
Թեթև զարկել, որ իր մասին աքեացիք չհարուցեն զուր կասկածանք։
Երբ որ պատրաստ կանգնած էին, նախ Իրոսը զարկեց նրա աջ ուսին,
Մինչ Ոդիսևսն հուժկու զարկեց նրա վզին՝ ականջի տակ։
Խորտակվեցին ներքուստ ոսկորքն, և բերանից ժայթքեց իսկույն կարմիր արյունն.
Նա բղավեց ու վայր ընկավանդ փոշու մեջ, ատամներն իր կրճտացին,
Իսկ ոտքերով հողը թակեց, և դյուցազուն խոնարները,
100Ձեռքերը հաղթ վեր կարկառած, հըռհռացի՜ն և ծիծաղից անդ թուլացան,
Իսկ Ոդիսևսն, ոտքից բռնած, դռան մոտից քաշեց, տարավ բակի միջով
Եվ դուրս հանեց տան դարպասից ու անդ նրան հենեց բակի ցանկապատին.
Արագապես վերցրեց, դրեց նա նրա ձեռքը գավազան,
Հետո դարձավ ու բարձրաձայն այս թևավոր խոսքերն ասաց.
«Դու այսուհետ նստիր այստեղ և շներին ու խոզերին վանիր միայն:
Արդ, լինելով ինքդ թշվառ, քեզ չհաշտես մուրիկ մարդկանց գլխին արքա,
Թե ոչ՝ գլխիդ ավելի մեծ փորձանք, աղետ թերևս գա»։
Այդպես ասաց, ուսին գցեց իսկույն իր պարկը զազրելի ու անվայել,
Խիստ ծակոտկեն, որ կախված էր ծայրին ոլոր մի չվանի
110Եվ շուտափույթ գնաց նստեց նորից շեմքին։ Անդ ներս եկան և սեղեխներն,
Որոնք նրան ուրախալի ողջունեցին, ապա այսպես բարբառեցին.
«Քեզ, ով եկվոր, թող տան Զևսը և այլ անմահ աստվածները երկնաբնակ
Այն, ինչ որ դու ամենից շատ կփափագես, ինչ քո սրտին հաճո է միշտ:
Էլ այս անկուշտ որկրամոլը չի հանդգնի մեր քաղաքում շրջել անվերջ,
Սրան Էպիրոս կուղարկենք, դեպ Էքետոս ժանտ թագավորն,
Որը բոլոր մահկանացու մարդկանց համար չար կործանիչ է ահավոր»։
Այդպես նրանք անդ ասացին, ուրախացավ Ոդիսևսը աստվածային,
Մինչ Անտիոոսն այնժամ դրեց նրա առաջ ախոնդանքի մի մեծ բաժին՝
Արյունախառն ու ճարպապատ, իսկ Ամփինոմը փութապես
120Պերճ զամբյուղի միջից վերցրեց, նրան տվեց ամբողջապես երկու հատ հաց
Ու, մեկնելով ոսկի բաժակը դեպի նա, ողջույնի խոսք բարձր ասաց.
«Ողջո՛ւյն, հայրի՜կ օտարական, խնդա սրտանց, քեզ կցանկամ երջանիկ կյանք,
Թեպետ և այժմ դու կրում ես բյուրաբազում վիշտ ու փորձանք»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ով Ամփինոմ, դու գերազանց ես ինձ թվում իմաստությամբ,
Ինչպես նաև քո հայրն էր միշտ՝ վեհ Նիսոսը Դուլիքոնցի.
Լսել եմ ես նրա վսեմ փառքի մասին, հարուստ էր նա և բարեմիտ,
Ասում են՝ դու նրա որդին ես, իրավի, և նման ես նրան իրոք,
Ուստի ահա դիմում եմ քեզ. ինձ լավ լսիր և մտածիր ինքդ քո մեջ։
130Իրավ, բոլոր էակներից, որոնք շնչում և շարժվում են երկրի վրա,
Մարդնէ միայն ամենից շատ ողորմելի, թշվառագույն,
Եվ քանի դեռ աստվածները շնորհում են նրա կորով, կյանք երջանիկ,
Չի մտածում նա, որ հետո կրելու է նաև տանջանք ու պատուհաս:
Իսկ երբ տալիս են աստվածներն արդեն փորձանք և աղետներ չարաբաստիկ,
Այդ կրում է նա ակամա և փորձանքը չի հանդուրժում նա անվրդով:
Այո, այդ է սիրտն ու հոգին մահկանացու բոլոր մարդկանց,
Նրան այդպես է ստեղծել Հայրը մարդկանց, այն անմահ աստվածների:
Երբեմն և ես մարդկության մեջ հարուստ էի ու երջանիկ.
Բայց իմ ուժով, այլև իմ հոր իշխանությամբ ես կուրացած,
140Եղբայրներիս վրա վստահ, շա՜տ շատ գործեր կատարեցի ես անօրեն:
Բայց չպետք է մարդը լինի կյանքում դաժան կամ ամբարիշտ ու դժնաբարք,
Այլ պարգևներն, որ տալիս են աստվածները, պիտ վայելի լուռ և հոժար,
Բայց ոչ այնպես, ինչպես ահա խոսնայրներն են աստ դավադիր և դժնդակ,
Որ անօրեն վատնում են այժմ գույքն ուրիշի, նրա կնոջը անարգում,
Այն դյուցազնի, որը, կարծեմ, հայրենիքից և մարդկանցից իր սիրելի
Հեռու այլևս չի մնա, այլ մոտ է նա և պիտի գա։ Թող տա՜ աստված,
Որ դու շուտով քո տուն գնաս ու աստ նրան չհանդիպես,
Երբ ետ դառնա նա իր երկիրն հայրենավանդ և տունը գա իր սիրատենչ,
Քանզի, գիտեմ, գործն այդ առանց հորդ արյունի չի վերջանա,
150Երբ որ մաքրի իր հաշիվը խոսնայրների հետ նա այստեղ, իր հարկի տակ»:
Ասաց այդպես, հեղում արեց, ապա խմեց քաղցր գինին այն մեղրանուշ
Եվ փութապես նա բաժակը վերադարձրեց, ձեռքը դրեց ազգավարի։
Մինչ Ամփինոմն անցավ տան մեջ, սիրտն էր նրա սաստիկ տխուր և չարագույժ,
Նա գլխիկոր տատանվում էր, քանզի հոգով արդեն զգաց գալիք աղետը ահավոր,
Բայց օրհասից խույս չտվեց. նրան արդեն կաշկանդել էր Աթենասը,
Որ անխուսափ պիտ կործանվի նա հաղթ ձեռքով և նիզակով Տելեմաքի:
Նա ետ եկավ, բազմեց ապա այն բազմոցին, որտեղից նա վեր էր կացել։
Մինչ Աթենասն՝ աստվածուհին պայծառաչյա, այն ժամանակ
Միտք ներշնչեց Իկարիոսի դստեր սրտին, խոհեմամիտ Պենելոպին՝
160Գալ, երևալ խոսնայրներին, որ առավել անդ բորբոքի սիրտը նրանց,
Եվ որպեսզի իրեն հարգեն ու մեծարեն էլ ավելի ու գերազանց,
Քան թե առաջ իր սիրելի ամուսինը և զավակն իր։
Արդ, նա ժպտաց անմտաբար և շուտափույթ այս խոսքն ասաց.
«Եվրինոմե, փափագում է սիրտս հիմա (այդ կարոտը առաջ չկար),
Գնալ այնտեղ և երևալ սեղեխներին, թեպետ նրանց ատում եմ ես,
Եվ իմ որդուն անդ խոսք ասել, որ պիտանի նրան լինի և օգտակար:
Թող մտերիմ ու շատ մոտիկ նա չդառնա խոսնայրներին ամբարտավան,
Քանզի նրանք խոսում են լավ, բայց սրտի մեջ մտքեր ունեն չարադավ»:
Պատասխանեց այնժամ նրան Եվրինոմե տանտիրուհին.
170«Օրինավո՜ր խոսք ասացիր դու, իմ զավակ, ճիշտ ասացիր և համոզիչ.
Գնա, ասա ասելիքդ անդ քո որդուն և մի ծածկիր բնավ ոչինչ,
Բայց նախ պետք է դու լվանաս քո մարմինը և լավ օծես այտերը քո,
Իսկ առանց այդ դու չգնաս, քանզի դեմքդ արտասուքով է ոռոգված,
Լա՜վ չէ անվերջ լալ ու ջայլել կականալիր և անդադար արցունք թափել։
Իսկ քո որդուն այդ հասակում, որի համար անմահներին աղերսեցիր,
Ահավասիկ տեսնում եմ ես՝ նա չափահաս է այժմ արդեն»։
Նրան նորից իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Եվրինոմե, դու ինձ այդպես մի համոզիր, շատ ես թեպետ դու հոգատար,
Որ մարմինն իմ ես լվանամ, այլև օծվեմ անուշաբույր.
180Պերճությունն իմ կործանեցին աստվածները Օլիմպակյաց
Այն օրվանից, երբ կորակոր նավի վրա նա լող տվեց ու հեռացավ:
Բայց պատվիրիր, որ ինձ հետ գան Ավտոնոեն, Հիպպոդամիան,
Որպեսզի անդ ապարանքում իմ առջևում կամ իմ կողքին կանգնած լինեն,
Քանզի ամոթ է ինձ համար. տղամարդկանց առաջ մենակ դուրս չեմ գա ես»:
Ասաց այդպես, և դուրս գնաց պառավն իսկույն այդ սենյակից իր թագուհու,
Որպեսզի շուտ հայտնի կանանց և հորդորի, որ գան հապճեպ։
Մինչդեռ այլ բան անդ մտածեց Աթենասը՝ աստվածուհին պայծառաչյա,
Իկարիոսի աղջկա վրա նա քուն ցանեց մի քաղցրանուշ, և նա, թեքված
Իր մահիճին, քնեց հանկարծ, իսկ անդամներն անկողնու մեջ ողջ թուլացան:
190Այնժամ նրան գեղեցկափայլ, անմահական, պերճ պարգևներ
Անդ շնորհեց աստվածուհին հրաշալի, որ հիանան աքեացիք.
Նախ նա նրա չքնաղ դեմքին քսեց վսեմ, նուրբ ամբրոսիա,
Որով միայն օծվում է միշտ պերճապսակ Ափրոդիտեն Կիթերուհի,
Երբ գնում է սիրահոժար նա վեհաշուք պարահանդեսն Քարիսների,
Ապա դարձրեց նրա կազմվածքն առույգ, լիքը, քաջահասակ և մեծաշուք.
Ճերմակագույն դարձրեց նրան, ուղիղ ինչպես փղոսկրը կոկ ու ողորկված։
Երբ գործն այդպես անդ ավարտեց, անհետացավ աստվածուհին։
Այնժամ տնից աղմկալի եկան դեպի Պենելոպեն խոհեմամիտ՝
Նաժիշտները լուսաթևիկ, մինչ քաղցրաբույր քունն հեռացավ սնդ նրանից.
200Ձեռքով սրբեց նա իր այտերն և խոսքն ասաց այս բարձրաձայն.
«Ո՛հ, ի՞նչ անուշ քուն էր գրկել ինձ, թշվառիս այս տարաբախտ.
Ա՜խ, երանի՜ ինձ այժմ ևեթ մի քաղցրալից մահ շնորհեր սուրբ Արտեմիսն,
Որպեսզի ես կականալիր այս ջայլանքով չխորտակեմ միշտ իմ հոգին՝
Կործանելով կյանքս ամբողջ, մեծափափագ կարոտելով իմ ամուսնուն,
Որն աքեյանց մեջ գերհռչակ էր քաջությամբ ամեն տեսակ և իմաստուն»։
Այդ ասելով՝ շուտ դուրս եկավ նա վերնատան շողշողենի իր սենյակից,
Բայց ոչ մենակ, քանզի նրան հետևեցին երկու նաժիշտ սպասուհի։
Դեպ խոսնայրները գնաց նա, կանանց հրաշք այդ դիցուհին։
Գնաց, կանգնեց դրանդու մոտ ամրակառույց տան դահլիճի՝
210Այտերը յուր նուրբ շղարշի գեղեցկափայլ քողով ծածկած,
Եվ կանգնեցին նրան ընթեր չքնաղագեղ նաժիշտները երկու կողմից:
Այդ տեսնելիս՝ նրանց ծնկները թուլացան, նրանք սրտով սքանչացան,
Եվ բոլորն էլ խիստ ցանկացան պառկել նրա մահիճի մեջ, հանց կողակից:
Մինչ նա դիմեց և խոսքասաց Տելեմաքին, սիրատենչիկ իր զավակին.
«Տելեմաքոս, բնավ չունես դու քո սրտում անդեդև ու խելացի միտք,
Իբրև մանուկ, դու առավել խոհուն էիր, պատշաճորեն միշտ հոգատար:
Մինչդեռ հիմա մեծ ես արդեն և հասել ես պերճ հասակին քո չափահաս։
Եթե տեսնի օտար մի մարդ վայելչակազմ քո կերպարանքն ու պերճությունն,
Անշուշտ կասի, որ զավակն ես դու երջանիկ, գերահռչակ մի դյուցազնի,
220Սակայն չունես դու քո սրտում խորհուրդ արդար և ոչ էլ խելք քաջահանճար։
Ի՞նչ անօրեն գործ է արված մեր տանն, այստեղ, մեր հարկի տակ,
Ինչպե՞ս է, որ թույլ ես տվել աստ անպատվել օտար մարդուն։
Եվ ի՞նչ, ասա. չէ՞ որ եթե եկվորը այդ, գտնվելով այստեղ, մեր տանն,
Այդպես կրի դսրովանքը չար ու պատիր անպատվության,
Այդ կը բերի մարդկության մեջ քեզ քարվականք ամոթալի ու խայտառակ»։
Եվ Տելեմաքը խորիմաց պատասխանեց իր մորն իսկույն և այն ասաց.
«Մա՜յր իմ, բնավ չեմ վրդովվում ես քո արդար զայրույթի դեմ,
Բայց ես, իրավ, խոհուն եմ այժմ, հասկանում եմ լավն ու վատը
Եվ ամեն գործ, մինչդեռ առաջ մանուկ էի ես մի անփորձ:
230Սակայն, հարկավ, դեռ չեմ կարող հմուտ լինել, ամեն գործում ողջախորհուրդ,
Հալածում են ինձ ամենուստ շուրջս պատած թշնամիները դժնաբարք,
Որոնք նյութում են դավանքներ, մենակ եմ ես և անպաշտպան։
Արդ, վերջացավ մենամարտը օտարական այն շրջիկի և Իրոս,
Բայց ոչ կամքով խոսնայրների հաղթանակեց շրջիկն եկվոր, որ ուժեղ էր:

Ո՜հ, երանի՜, Զևս-զգոն հայր, դուք Աթենասև Ապոլլոն,
Եվ սեղեխները մեր տան մեջ, թույլ ծնկներով և տապալված,
Ոմանք այստեղ, այս հարկի տակ, ոմանք էլ անդ, մեր բակի մեջ,
Ջախջախվելով այնպես՝ անվերջ օրորեին գլուխն իրենց,
Ինչպես հիմա Իրոսն այնտեղ, դարպասի տակ, մեր բակի մոտ,
240Նստած է թույլ ու գլխիկոր, մի հարբեցող թշվառական մարդու նման
Եվ չի կարող ոտքի վրա կանգնել անգամ, որ գեթ իր տուն վերադառնա
Կամ թե մի կերպ շարժվի, գնա, քանզի ջարդված են անդամներն իր սիրելի»:

Այսպես ահա իրարու հետ խոսում էին նրանք այնտեղ,
Մինչ Եվրիմաքն այնժամ դիմեց և խոսք ասաց Պենելոպե վեհ թագուհուն.
«Դո՜ւ, ով դստրիկ Իկարիոսի, Պենելոպե խոհեմամիտ, եթե իրոք,
Յասոնական Արգոսի մեջ աքեացիք քեզ տեսնեին ուղիղ այսպես,
Այս տունն այնժամ էլ առավել պիտ լցնեին բյուր հոմանի և քաջ խոսնայր,
Պիտ հրճվեին անդուլորեն, քանզի դու ես վե՜հն, գերազա՜նցը կանանց մեջ՝
Թե՛ պերճությամբ, թե՛ կազմվածքով քո մեծաշուք և թե՛ խելքով քաջահանճար»:
250Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Եվրիմաքոս, իմ պերճությունն, իմ տեսքն ու շուքն, իմ արժանիքն
Անմահները կործանեցին, երբ դեպ Իլիոն արշավեցին արգիացիք,
Իսկ նրանց հետ գնաց նաև իմ ամուսին Ոդիսևսը։
Ավա՜ղ, եթե նա ետ դառնար և իմ կյանքը պահպաներ հաղթ ու հոգատար,
Փառքս ավելի մեծ կլիներ, և ամեն բան ավելի՜ լավ ու գեղեցիկ։
Այժմ ես անվերջ ցավի մեջ եմ, ինձ այսպիսի տանջանքի մեջ գցեց աստված։
Մինչ երբ որ նա, հեռանալիս, թողեց երկիրն իր հայրենի,
Բռնեց, սեղմեց աջ ձեռքը իմ ու բարբառեց և խոսք ասաց.
«Ա՜յ կին, բնավ ես չեմ կարծում, որ Տրոյայից ողջ ու առողջ և անվնաս
260Իրոք ետ գան բոլորեքյան աքեացիք գեղասրունք,
Քանզի, ինչպես ճիշտ ասում են, հզորազոր մարտել գիտեն տրոյացիք,
Նիզակավոր մարդիկ են քաջ ու քաջավարժ նետաձիգներ՝
Արագավազ նժույգներով լավ արշավող։ Նրանք կարող են հաջողակ՝
Հեշտ որոշել զորքի ուժով ամբոխների պատերազմի ելքն ահավոր,
Ուստի և այժմ ես չգիտեմ, արդյոք աստված թույլ կտա՝ ինձ ետ դառնալ տուն,
Թե՞ պիտ կորչեմ ես Տրոյայում, իսկ դու այստեղ այս ամենը լավ խնամիր,
Հիշի՜ր միայն իմ հորն ու մորն, մեր տանն, այստեղ, նրանց հոգա և պահպանիր,
Ինչպես հիմա կամ թե նույնիսկ ավելի լավ, երբ ես քեզնից հեռու լինեմ:
Երբ որ որդին իմ մեծանա, և մեծի պես արդեն մորուք նա ունենա,
270Դու կարող ես մարդու գնալ, ում ցանկանաս և հեռանալ իմ այս տնից»։
Այդպես խոսեց նա, մեկնելիս, և այժմ արդեն կատարվում է ամենը այդ։
Մոտալուտ է, կգա շուտով մութ գիշերը, կկատարվի
Անիծյալիս ամուսնությունն, որից Զևսը խլեց, ավա՜ղ, երջանիկ օրն:
Կա նաև այլ մի դաժան վիշտ, որ մաշում է միշտ իմ հոգին.
Խոսնայրները մի ժամանակ բնավ այնպես չէին վարվում, ինչպես հիմա.
Ով իր համար չքնաղագեղ և ազնվագույն կին ցանկանար
Կամ դստերը երևելի, հարուստ մարդու, խիստ մրցելով ուրիշի հետ՝
Նա բերում էր իր հետ եզներ և պարարուն հույր ոչխարներ, իբրև նվեր
Իր խնամու խրախճանքին, նա տալիս էր և ընծաներ պերճ ու վսեմ,
280Եվ բնավին անպատիժ չէին կործանում ստացվածքը, գույքն ուրիշի»
Այդպես ասաց, խորունկ խնդաց աստվածազարմ Ոդիսևսը բազմահամբեր,
Զի նրանցից նա նենգաբար, ճարտար խոսքով, հմայելով նրանց հոգին
Ընծանե՜ր էր միշտ ստանում, բայց որոճում էր իր սրտում նա այլ մտքեր»։
Եվ թագուհուն այդ ժամանակ իր խոսքն ասաց Անտինոոսը Եվպիթածին,
«Դու, ով դստրիկ Իկարիոսի, Պենելոպե խոհեմամիտ,
Ընդունիր քո նվերներն այժմ, որ աքեյանք քեզ կը բերեն մեծափափագ
Անվայել է չընդունել այն ընծաները, որ տալիս են մարդիկ սրտանց,
Իսկ այստեղից այժմ այլ գործի, մեր տուն կամ այլ տեղ չենք գնա,
Մինչև չընտրես աքեյանց մեջ քեզ ամուսին, ում գերազանց դու համար»:
290Այդպես ասաց Անտինոոսը, և այդ խոսքերն հավանեցին բոլորն այստեղ,
Ու ամեն մեկը անհապաղ բանբեր կանչեց, որ բերի նոր, պերճ ընծաներ:
Բերեց բանբերն Անտինոոսի գեղեցկափայլ, նկարազարդ ու երփներանգ
Մի քղամիդ, որի վրա կային ոսկի տասնևերկու շքեղ ճարմանդ,
Որ հեղուսվում, կոճկվում էին կեռիկներով գեղեցկափայլ։
Այնուհետև բերեց բանբերն Եվրիմաքի քառամանյակ մի գեղեցիկ,
Ոսկեկառույց, դեղին սաթով ընդելուզված, արևի պես շողշողենի։
Զույգ ծառաներն Եվրիդամի բերին, տվին երեք պայծառ օղեր ու գինդ՝
Հրաշակերտ, լուսանշույլ, եռականի չքնաղ հակինթ։
Եվ Պոլիկտոր քաջի որդի Պիսանդրոսի բանբեր ծառան
300Վզնոց բերեց պերճապաճույճ, հանց զարդարանք մի թանկարժեք,
Նաև շքեղ այլ ընծաներ անդ բերեցին մյուս աքեյանք,
Բայց բարձրացավ դեպ վերնատուն Պենելոպեն՝ չքնաղ կինը,
Եվ նրա հետ նաժիշտները վերցրին, տարան նվերներն այդ շքեղաշուք:
Մինչ սկսեցին սեղեխները երգն ու պարերն հրապուրիչ, սրտին հաճո:
Հրճվում էին նրանք այդպես՝ սպասելով, որ գա գիշերը մթնշաղ:
Այդպես անվերջ անդ հրճվելիս՝ վրա հասավ և գիշերը սև ու մթին,
Իսկույն նրանք պատրաստեցին գավթում երեք կրակարան լուսացայտ,
Որ լույս սփռեն ապրանքին, և շարեցին դրանց շուրջը
Վաղուց արդեն լավ չորացած, սուր պղնձով նոր կտրատված վառելիք փայտ
310 Ու խցկեցին կրակի մեջ նաև կպրոտ մարխ ու տաշեղ։
Ոդիսևսի ստրկուհիք այնտեղ հերթով հսկում էին այդ կրակին,
Ես մոտեցավ այնժամ նրանց աստվածազարմ Ոդիսևսը ու խոսք ասաց.
«Դո՜ւք, ստրուկներ Ոդիսևսի, բացակայող թագավորի,
Գեթ դնացեք գերամեծար ձեր թագուհու սենյակն, այնտեղ,
Թել ոլորեք աղեկատով, որ գեթ այդպես ձեր տիրուհին մխիթարվի,
Կամ վերնատանն, այնտեղ նստած, ձեռքով աշխույժ գզեք, սանրեք բուրդը պես-պես:
Իսկ կրակին ես կհսկեմ՝ լույս սփռելով աստ ամենքին:
Եթե նույնիսկ այժմ ցանկանան սրանք մնալ մինչ Արշալույսը ոսկեգահ,
Հոգնածություն ես չեմ զգա, քանզի չէ՞ որ բազմահամբեր մի մարդ եմ ես»։

320Ասաց այդպես, և նայեցին ստրուկները իրար դեմքի ու ժպտացին,
Սակայն նրան հայհոյական խոսքեր ասաց գեղեցկուհի Մելանթոն.
Դստրիկն էր դա Դոլիոսի, որին սակայն խնամել էր Պենելոպեն,
Սնուցել էր, հանց իր որդուն, տվել զգեստներ, զարդարանքներ,
Բայց և այնպես նա սրտագին չէր մտածում Պենելոպե տիկնոջ մասին,
Այլ սիրում էր Եվրիմաքին, նրա հետ էր սիրով կապված։
Ահավասիկ, Ոդիսևսին նա նախատեց, հայհոյական խոսքեր ասաց.
«Խելակորո՜ւյս դու հեգ մուրիկ, գուցե կորցրել ես խելքդ դու.
Ինչո՞ւ, ասա, չես գնում դու գիշերելու դարբնոցում
Կամ չես գնում դեպի պանդոկ, այլ ձավրում ես այստեղ լկտի ու բացբերան,
330Հանդգնաբար, առանց վախի, խոսք ես խոսում հավաքի մեջ բյուր քաջերի։
Գուցե գինին խելքդ ցրեց, գուցե այդ է քո իսկական էությունը,
Եվ շնորհիվ դրան դու միշտ ունայնախոս բարբաջում ես այդքան անփույթ:
Հպարտացել ես գուցե դու, որ հաղթեցիր այժմ Իրոսին աղքատ ու խեղճ,
Տե՛ս, որ քո դեմ աստ չկանգնի այժմ Իրոսից շատ ավելի հզոր մի քաջ,
Որն հաղթական իր ձեռքերով կջախջախի քո գլուխն այդ անբարեհաճ
Ու քեզ տնից դուրս կգցի, քեզ, թշվառիդ՝ արյունի մեջ խիստ թաթախված»:
Խեթ նայելով նրան իսկույն՝ իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Արդ, կգնամ և քո լուտանքն ես կհայտնեմ Տելեմաքին, վայրահաչ շուն,
Որ տեղնուտեղը քեզ գզի, պատառ-պատառ անի իսկույն»։
340Այդպես ասաց և իր խոսքով ահաբեկեց բոլոր կանանց,
Եվ հեռացան նրանք տան մեջ, քանզի ահից նրանց ծնկները ծալվեցին։
Կարծում էին, որ մուրիկը պատմելու է այժմ ամեն ինչ ու ճշգրիտ,
Մինչ կանգնած էր կրակներին անդ առընթեր Ոդիսևսը լուռ, անքթիթ
Եվ հսկում էր հանդարտ վառվող շողշողենի այն լույսերին, իսկ իր հոգին
Ալեկոծվում էր այլ մտքով, որն անխուսափ պիտ կատարվեր:
Աթենասն էլ սեղեխներին անդ չզսպեց ամենևին
Եվ չընդհատեց լուտանքն ստոր, սրտակոտոր, որ ավելի խիստ բորբոքի
Վիշտն ու վրեժը սրտի մեջ Լաերտածին Ոդիսևսի:
Այսպես ահա անդ բարբառեց և խոսք ասաց Պոլիբոսյան Եվրիմաքոսն՝
350Ոդիսևսին խիստ ծաղրելով, ու հարուցեց հըռհըռոցը ընկերների.
«Ի՜նձ լսեցեք, գերահռչակ վեհ թագուհու դուք խոսնայրներ,
Ահավասիկ, ձեզ խոսք կասեմ, որ ներշնչում է ինձ սիրտս իմ կրծքի տակ.
Աստվածների կամքով է լոկ Ոդիսևսի տուն եկել այս մուրացկանը,
Եվ լույսը այս, որ կա այստեղ, կրակներից չէ բնավին, այլ միմիայն
Նրա գլխից, կունդ ճակատից, քանզի վրան չկա նույնիսկ մի հատ մազիկ»:
Ասաց այդպես և անհապաղ խոսքը ուղղեց Ոդիսևսին քաղաքավեր.
«Օտարակա՜ն, եթե ինձ մոտ ես քեզ վերցնեմ, արդյոք կուզե՞ս ծառայել ինձ.
Քեզ կառաքեմ ես կալվածքիս ծայրամասերն և բավական վարձ կտամ քեզ,
Կհավաքես անդ փշենիք և կտնկես բարձրասաղարթ այնտեղ ծառեր։
360Ես այստեղից հաց ու ուտեստ կհասցնեմ քեզ հանապազ և անաղարտ,
Կհագցնեմ քեզ հագուստներ, կտամ նաև ոտքի համար ոտնամաններ:
Սակայն գուցե դու չե՞ս ուզում գործ կատարել, գնալ ազնիվ աշխատանքի,
Այլ լավ գիտես վատ արարքներ և ցանկանում ես դու անշուշտ
Մուրալ, շրջել միշտ դռնեդուռ, որ կերակրեն քո որովայնը միշտ անկուշտ»:
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Եվրիմաքոս, եթե իրոք աշխատանքով մենք դիմեինք մի մրցանքի,
Խոտ հնձեինք գարնան պահին, երբ օրերն են դառնում արդեն երկարատև,
Եվ ես ձեռքիս ունենայի գեղեցկակերտ, կոր գերանդի,
Նույնը և դու ունենայիր, ու լինեինք երկուսովս էլ անդ անոթի,
370Մենք փորձեինք խոտը հնձել առավոտից մինչ իրիկուն,
Եվ կամ եթե չորս օրավար մեծ արտի մեջ, ուր հլու է հողն արօրին,
Մեզ հանձնեին քշել եզներն ընտիր ու մեծ և շիկագեղ ու գերազանց,
Նույն զորությունն և նույն հասակը ունեցող, բայց կուշտ կերած,
Կարողությամբ իրենց ուժեղ, դեռ ուժասպառ բնավ չեղած,
Այնժամ անշուշտ կտեսնեիր, թե ինչպե՛ս եմ անվերջ ճեղքում ես ակոսներ:
Կամ, վերջապես, եթե հիմա, այսօր ևեթ Կրոնոսյանը բորբոքեր
Ժանտ պատերազմ, և ես իրոք ունենայի երկու նիզակ ու լավ ասպար, ա
Պղնձակուռ նաև կորդակ, հարմարագույն գլխիս համար,
Այժամ դու ինձ կտեսնեիր նախահարձակ շարքերի մեջ քաջ մարտելիս
380Եվ ինձ բնավ չէիր կարող անկուշտ, ագահ փորի համար դու պարսավել:
Մինչ նպե՜րտ ես դու չափազանց և չարանենգ հոգի ունես
Եվ դու միայն նրա համար մեծագույն ես քեզ համարում ու կորովի,
Որ միշտ այստեղ գտնվում ես հավաքի մեջ այս դժնաբարք, չնչին մարդկանց։
Ա՜խ, եթե գար, վերադառնար հայրենավանդ իր երկիրը քաջ Ոդիսևսն,
Դռները այս այն ժամանակ, թեպետ և շատ լայնալիր են և ընդարձակ,
Քեզ նեղ, անձուկ պիտ թվային, երբ փախչեիր դու խուճապով, ահաբեկված»:
Ասաց այդպես, խիստ կատաղեց Եվրիմաքոսն իր սրտի մեջ,
Ուստի և նա, Ոդիսևսին խեթ նայելով, այս խոսքն ասաց իր թևավոր.
«Ո՜հ, դու թշվա՜ռ, քեզ արժանի Ժանտությունն իր ես ցույց կտամ ահա իսկույն։
390Հանդգնագո՜ւյն, որ քաջերիս հավաքի մեջ մրթմրթում են այդպես դատարկ.
Չե՞ս վախենում, գուցե գինի՞ն խելքդ ցրեց, կամ ա՞յդ է քո էությունը,
Եվ շնորհիվ դրան դու այժմ վատաբերան բարբաջում ես փուչ և անփույթ:
Հպարտացել ես գուցե դու, որ հաղթեցիր այժմ Իրոսին այն մուրացկան»։
Այդպես գոռաց նա բարձրաձայն և կատաղի վերցրեց, նետեց աթոռակը:
Ոդիսևսը, վախենալով, իսկույն չոքեց դուլիքիոնցի Ամփինոմի
Ծնկների մոտ։ Զարկվեց աթոռը աջ թևին գինեբաշխի,
Գավն ահարկու, մեծ բոմբյունով, թնդաց, ընկավ իսկույն գետնին,
Իսկ գինեբաշխն աղաղակեց և փոշու մեջ ցած գլորվեց բերանքսիվայր,
Խռովահույզ սեղեխները աղմըկեցին ապարանքում ստվերամած,
400Եվ ոմանք էլ, իրար դեմքի խիստ նայելով, այսպես էին խոսում այնտեղ.
«Ո՜հ, երանի՜ թափառման մեջ, նախքան գալուստը իր այստեղ,
Այն մուրացկանը կործանվեր, որ չհուզեր մի այսպիսի հուզմունք մեր մեջ։
Հանուն դժբախտ մի շրջիկի՝ լի գժտությամբ վիճում ենք մենք, ահավասիկ.
Էլ ի՞նչ խնջույք, էլ ի՞նչ հաճույք սրտի համար, երբ հաղթում են ստոր մարդիկ»։
Եվ բարբառեց այնժամ նրանց սուրբ զորությունը ազնվագույն Տելեմաքի.
«Բարեկամնե՜ր, մոլեգնում եք կատաղորեն և չեք թաքցնում դուք ազդեցիկ
Ուժն ուտեստի կամ խմիչքի։ Աստվածն է ձեզ խիստ գրգռում.
Խնջույքն արդեն ավարտեցիք, ուստի հիմա տուն գնացեք քուն մտնելու
Եվ կամ ինչպես ցանկանում եք. չեմ վռնդում ես ոչ ոքի»։
410Այդպես ասաց, բոլորն իսկույն շրթունքները ատամներով կրծոտեցին
Եվ զարմացան, որ Տելեմաքն այդպես խոսեց քաջախիզախ ու խելացի:
Մինչ Նիսոսի՝ Արետոսյան թագավորի փառավոր զարմն՝ Ամփինոմը,
Այնժամ դիմեց խոսնայրներին և, ճառելով, այս խոսքն ասաց.
«Սիրելինե՜ր, թող որ ոչ ոք, վիրավորված, չզայրանա ամենևին
Արդարացի և ճիշտ ասված խոսքի համար և թող ոչ ոք
Չհանդգնի ձեռք տալ այստեղ այս շրջիկին, ոչ էլ նույնիսկ ստրուկներից
Մեկնումեկին, որ ապրում են ապարանքում աստվածազարմ Ոդիսևսի,
Եվ թող հիմա գինեբաշխը այս բաժակները շուտափույթ գինով լցնի,
420Որպեսզի մենք հեղում անենք և այնուհետ քուն մտնելու մեր տուն գնանք:
Իսկ մուրիկին մենք կթողնենք Ոդիսևսի տանը, կողքին Տելեմաքի,
Քանզի չէ՞ որ նա կել է նրա տունը և օթևանը սիրելի»։
Այդպես ասաց, և բոլորը ասված խոսքը հավանեցին:
Մինչդեռ իսկույն բանբեր հերոսն՝ Մուլիոսը դուլիքիոնցի,
Որ ծառան էր Ամփինոմի, խառնարանում խառնեց գինին
Եվ ժրաժիր մատռվակեց անդ բոլորին։ Հեղում արին աստվածներին,
Ապա իրենք Ճաշակեցին քաղցր գինին մեղրանուշիկ:
Երբ հեղումը կատարված էր, և խմեցին, որքան սիրտն էր փափագում այդ,
Շուտ դուրս եկան ու գնացին քուն մտնելու, ամեն մեկը դեպի իր տուն։

Երգ տասնիններորդ։ Ոդիսևսի և Պենելոպեի տեսակցությունը. Ոտնլվա

1Անդ, մնալով տան մեջ մենակ, Ոդիսևսը աստվածակերպ
Աթենասի հետ, մտահույզ, սեղեխերի մահն էր հյուսում իր սրտի մեջ:
Եվ արդ, այնժամ Տելեմաքին փութանակի իր խոսքն ասաց նա թևավոր.
«Անհրաժեշտ է, Տելեմաքոս, արեսական բոլոր զենքերը դուրս տանել։
Եթե հանկարծ խոսնայրները հարցմունք անեն քեզ այդ մասին,
Դու համոզիր նրանց մի կերպ, խոսքեր խոսիր քաղցր ու մեղմ,
Այսպես ասա. «Տարել, դրել եմ ծխից դուրս, զի այնպիսին չեն այժ դրանք,
Ինչպիսին որ Ոդիսևսը թողեց Տրոյա հեռանալիս,
Այլ ժանգոտել են լիովին՝ գտնվելով կրակի մոտ, գոլորշու տակ։
10Նամանավանդ, որ իմ սրտին այժմ ներշնչեց ինքը աստված, որպեսզի ես
Զգույշ լինեմ, որ մի գուցե դուք, գինովցած, կագ ու կռիվ բորբոքեք աստ
Եվ արյունը թափեք միմյանց՝ զուր պղծելով խրախճանքը,
Այլև ձեր այս խնամությունն, քանզի երկաթն ինքն է իր կողմ քաշում մարդուն»։
Ասաց` այդպես, հնազանդվեց Տելեմաքոսն իր սիրելի հոր պատվերին,
Եվրիկիա իր դայակին մոտ կանչելով՝ նրան այսպես նա խոսք ասաց.
«Մայրիկ, պահիր սենյակի մեջ մեր այդ նաժիշտ բոլոր կանանg,
Մինչև որ ես անդ, վերնատուն տեղափոխեմ իմ նոր զենքերը գեղապանծ,
Քանզի իմ հոր գնալուց ետ, տան մեջ անհոգ մրճոտել են դրսնք ծխից:
Իսկ ես, իրավ, այն ժամանակ շատ փոքր էի, իբրև մանուկ,
20Այժմ ուզում եմ դրանք պահել, որպեսզի զուր չծխոտվեն կրակի մոտ»:
Պատասխանեց իսկույն նրան սիրած դայակ Եվրիկլիան.
«Ո՜հ, երանի՛ զգոնության հասնես, որդյակ, դու վերջապես
Եվ լինես քո տանն հոգատար, որ քո գույքը գեթ պահպանես:
Սակայն հիմա ո՞վ պիտի գա, որ լույս տա քեզ գործիդ համար,
Քանի որ դու պատվիրում ես, որ դուրս չգան ստրկուհիք»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեաքոսը խորիմաց.
«Արդ, այս եկվորն օտարական, քանզի բնավ չեմ հանդուրժի ևս, իսկապես,
Որ մեկն այսստեղ իմ հացն ուտի, պարապ նստի, թեկուզ լինի եկած հեռվից»:
Ասաց այդպես նա բարձրաձայն և համոզեց նրան խոսքով.
30Գնաց իսկույն դայակն ավսարդ, փակեց դուռը գեղեցկաշեն նա սենյակի:
Ու վեր կացան փութանակի Ոդիսևսը և իր որդին մեծահռչակ,
Վերցրին, տարան սաղավարտներն ու վահանները բոլորշի
Եվ այրասուր նիզակները, իսկ առջևից անցավ Պալլաս Աթենոասը,
Որը, բռնած ոսկի ճրագը իր ձեռքին, լույս էր տալիս շքեղափայլ։
Մինչ Տելեմաքը փութապես իր հորն ասաց այդ ժամանակ.
«Հայր իմ, մի տե՛ս, հրաշք է սա, որ իմ աչքով տեսնում եմ ես.
Ապարանքի պատերն ամբողջ, կամարները շքեղազարդ,
Եղևնակերտ պերճ պահանգներն և բարձրաբերձ սյուները այս
Շողշողում են իմ աչքերին, կարծես սուզված են բոցավառ կրակի մեջ,
40Անշուշտ այստեղ կա մեկնումեկն լայնատարած երկնքի տեր աստվածներից»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Սո՜ւս կաց, լռիր և քո սրտում դու այդ պահիր, հարցեր մի տա.
Այդպիսին է սովորույթը օլիմպակյաց աստվածների։
Իսկ դու հիմա գնա, պարկիր, որ քնես անդ, իսկ և այստեղ կմնամ դեռ,
Որպեսզի գեթ նորից փորձեմ հոգին քո մոր և այլ բոլոր ստրուկների:
Կարծեմ հիմա ինձ մանրամասն հարցմունք կանի մայրդ վշտոտ»։
Ասաց այդպես, և սենյակից Տելեմաքոսը դուրս եկավ
Ու ճրագի շողյունի տակ գնաց դեպի իր ննջարան,
Ուր պառկում էր նաև առաջ, երբ իր աչքին իջնում էր քունը քաղցրաբույր:
50Եվ նա այդպես պառկեց այնտեղ՝ սպասելով Արշալույսին։
 
Տանը այնժամ մնաց միայն Ոդիսևսը աստվածային՝
Սեղեխների կործանումը հորինելով Աթենասի հետ միասին:
Այնժամ իջավ ննջարանից Պենելոպեն խոհեմամիտ,
Որ նման էր Արտեմիսին, այլև չքնաղ Ափրոդիտին ոսկեղնիկ։
Եվ դահլիճում, օջախի մոտ, ուր նստում էր նա մշտապես,
Իսկույն դրին մի պերճ բազմոց արծաթազարդ և փղոսկրով նրբադրվագ:
Շինել էր այն Իկմալիոս մեծ վարպետը գերահռչակ և կցել էր
Ոտքի համա րմի պատվանդան։ Արդ, փռեցին դրա վրա մեծ օդենին,
Եվ բազմոցին նստեց ապա խոհեմամիտ Պենելոպեն։
60Մինչ վերևից եկան իսկույն ստրկուհիք լուսաթևիկ,
Որոնք հապճեպ հավաքեցին հացը առատ, պերճ սեղաններն ու գավաթներն,
Որոնցով անդ խմել էին մարդիկ նպերտ և չափազանց ամբարտավան:
Օջախներից կրակն իսկույն դուրս թափեցին ու դարսեցին
Նոր դրանց մեջ փայտ լիուլի, որ տաքանա և լույս լինի:
Մինչդեռ նորից լիրբ Մելանթոն Ոդիսևսին անարգեց ու աղաղակեց
«Հե՜յ, ծեր շրջիկ, օտարական, այստե՞ղ ես դեռ, գիշերն անգամ
Չես հեռանում դու այս տնից և կանանց ես այստեղ նայում դու հետախույգ:
Հայդա՜, կորի՛ր, թշվառական, բա՜վ է, որքան աստ լափելով դու օգտվեցիր.
Կորի՛ր, թե ոչ՝ խանձողով այս կհարվածեմ, որ դու այդպես դուրս շպրտվես»։
70Խեթ նայելով՝ նրան այնժամ իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ինչո՞ւ ես դու, չարագլուխ, ցասումնալի վարվում ինձ հետ,
Նրա՜ համար, որ մաքուր չեմ, որ հագուստն է իմ ցնցոտի, գազիր ու վատ,
Որ մուրում եմ այս քաղաքում ես դռնեդուռ։ Բայց կարիքն է ստիպում ինձ,
Եվ աշխարհն է լցված ամբողջ խեղճ մարդկանցով ինձ պես մուրիկ և տարաբախտ.
Երբեմն և ես մարդկության մեջ տուն ունեի գեղեցկաշեն,
Հարուստ էի ու երջանիկ, և ես հաճախ ողորմություն էի տալիս
Այսպիսի խեղճ շրջիկներին, ով որ լինել, ինչ կարիքով էլ ինձ մոտ գար:
Եվ ես այնժամ շատ ունեի լավ ստրուկներ և այն ամենը գերազանց,
Որով մարդիկ ապրում են ճոխ և գերապանծ են այդ փառքով հարստության։
80Զևսը սակայն ոչնչացրեց ամենը այդ, քանզի այդպես էր կամքը յուր։
Եվ դու, ա՜յ կին, զգո՜ւյշ եղիր, որ չզրկվե՜ս պաճուճանքից,
Որով դու այժմ գերազանցում ես մյուս կանանց սրտկուհի,
Կամ մի գուցե տանտիրուհին այժմ քո վրա խիստ զայրանա և պատժի քեզ:
Գուցե նույնիսկ Ոդիսևսը վերադառնա, և դեռ հույս կա, որ նա կգա,
Իսկ եթե նա մահացել է արդեն վաղուց կամ կորած է անվերադարձ,
Այդուհանդերձ, ողորմությամբ Ապոլլոնի, կա Տելեմաքը՝ իր որդին,
Եվ նրանից ու սրատես նրա աչքից չար գործերը ստրուկ կանանց
Բնավ ծածուկ, գաղտ չեն մնա, քանզի արդեն անչափահաս չէ նա հիմա»:

Ասաց այդպես, և խոսքերն այդ լսեց հանկարծ Պենելոպեն խոհեմամիտ
90Ու չարաչար նա կշտամբեց չար նաժիշտին, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Ո՜հ, լրբենիդ հանդգնագույն, դո՛ւ անզգամ, անամոթ շուն,
Քո արարմունքն և վատ գործերն ես լավ գիտեմ, այդ ամենը գլխիդ կգա.
Մինչ ամեն ինչ քաջատեղյակ դու գիտեիր, լսել էիր ինձնից անգամ,
Որ միտք ունեմ հարցմունք անել ես շրջիկին, որ իմ տանն է՝
Իմ ամուսին քաջի մասին, որի համար տանջվում են միշտ ու չարաչար»։
Ասաց այդպես, ապա դիմեց Եվրիմոնե տնօրենին և այն ասաց.
«Եվրիմոնե, մի բազմոց բեր, նրա վրա նաև փռիր դու օդենի,
Որ հյուր եկվորն վրան նստի և խոսք ասի ու ինձ պատմի,
Այլև լսի ասելիքն իմ։ Ես ուզում եմ հարցմո՜ւնք անել հիմա նրան»։
100Ասաց, այդպես, հնազանդվեց տնօրենը, հապճեպ բերեց, դրեց այնտեղ
Պերճ բազմոցը հղկված ու կոկ, մորթի փռեց, ինչպես հարկն էր,
Նրա վրա բազմեց իսկույն բազմաչարչար Ոդիսևսը աստվածասուն,
Եվ սկսեց խոսքն իր այնժամ Պենելոպեն խոհեմամիտ.
«Եկվո՜ր շրջիկ, ահավասիկ հարց կտամ քեզ նախ և առաջ.
Ի՞նչ մարդ ես դու և ո՞ր ցեղից կամ որտե՞ղ են քո քաղաքն ու ծնողներդ»։
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ա՜յ կին, իրավ մահկանացու մարդկանց մեջ այժմ, երկրի վրա անծայրածիր,
Էլ ոչ մի մարդ չի հանդգնի քեզ կշտամբել. փառքդ երկինք է այժմ հասել,
Ինչպես փառքը գերահռչակ մի արքայի, որն իշխում է աստըծու պես
110Իր քաջարի ու բազմամարդ ազգի վրա արդարադատ ու ճշմարիտ,
Որ սև երկիրն իր ձեռքի տակ առատ ու լի բերում է միշտ ցորեն, գարի.
Ծանրաբեռնված են բյուր ծառեր պտուղներով փարթամ ու լի և ակաղձուն,
Բազմաբեղուն են նախիրներն, հոտն ու խաշինքն, ծովը առատ ձուկ է տալիս,
Եվ իր արդար իշխանությամբ ազգն է աճում միշտ երջանիկ ու բարգավաճ:
Բայց բարվոք է, որ ինձ այստեղ, քո հարկի տակ, այլ բան հարցնես դու բարեհաճ,
Սակայն ազգիս, հայրենիքիս մասին բնավ, աղաչում եմ, հարց մի տուր ինձ,
Քանզի սիրտս լցնելու են վիշտն ու ցավը, եթե հիշեմ ես ամեն ինչ:
Ես վատաբա՜խտ մարդ եմ, իրավ, և կրել եմ բյուր տառապանք,
Եվ վայել չէ տանն ուրիշի ջայլանք անել ու հեկեկալ արտոսրալիր:
120Լա՜վ չէ, երբ մարդ, վշտերով լի, միշտ տոչորվում է շարունակ և անընդհատ։
Թերևս այդպես ես հարուցեմ վրդովմունքը ստրուկների, նույնպես և քո.
Պիտի ասեն՝ լող եմ տալիս արցունքի մեջ, և գինով է միտքս գերված»:
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Օտարական, իմ պերճությունն, իմ տեսքն ու շուքն և արժանիքն
Անմահները կործանեցին, երբ դեպ Իլիոն արշավեցին արգիացիք,
Իսկ նրանց հետ գնաց նաև իմ ամուսին Ոդիսևսը:
Ավա՜ղ, եթե նա ետ դառնար և իմ կյանքը պահպաներ հեշտ ու հոգատար,
Փառքս ավելի մեծ կլիներ, և ամեն ինչ ավելի լավ ու գեղեցիկ։
Այժմ ես անվերջ ցավի մեջ եմ, ինձ այսպիսի տանջանքի մեջ գցեց աստված։
130Ինչքան որ կան իշխանազոր և մեծանուն դյուցազուններ կղզիներում՝
Դուլիքիոնում և Սամեում, Զաքինթոսում անտառախիտ,
Իթակեում ապառաժուտ՝ խոսնայրներ են և իմ ձեռքն են խնդրում հիմա,
Բայց հակառակ իմ ցանկության և կողոպտում ու վատնում են գույքերը մեր։
Էլ ես բնավ հոգատար չեմ ոչ հյուրերի, ոչ աղերսող մարդկանց հանդեպ,
Ոչ էլ նույնիսկ ժողովրդյան գործ կատարող բանբերների:
Վշտահար եմ ես չափազանց, Ոդիսևսի ցավն է մաշում սիրտս անվերջ։
Նրանք շտապ պահանջում են ամուսնություն, իսկ ես դիմում եմ նենգանքի,
Եվ ինձ աստված նախ ներշնչեց մանածագործ ու մեծագույն հաստոց սարքել
Մեր տանն, այստեղ և գործել պերճ, չքնաղագեղ մի մեծ սավան՝
140Անչափելի լայն ու երկար, ուստի նրանց ես դիմեցի և ասացի.
Երիտասարդ իմ խոսնայրներ, երբ մեռած է Ոդիսևսը աստվածազարմ,
Երբ աշխարհում նա էլ չկա, մի՛ շտապեք, հետաձգե՛ք մեր հարսանիքն,
Մինչև սավանն ես ավարտեմ, թող հյուսվածքը և թելերն իմ զուր չկորչեն,
Պատանքն է դա հերոսասիրտ ծեր Լաերտի։ Երբ նրան բախտը դժընդակ,
Ճակատագիրն հանձնի մահվան հավերժավիշտ ժանտ վիճակին,
Պիտ ավարտեմ ես այդ գործը, որ ինձ կանայք աքեացոց չկշտամբեն,
Թե պառկած է այդ ունևոր, հարուստ մարդը իր դագաղում, բայց անպատանք։
Այնժամ այդպես ես ասացի, հնազանդվեց նրանց հոգին ամբարտավան,
Եվ սավանն այդ հաստոցի մոտ գործում էի միշտ ցերեկով,
150Իսկ գիշերը հյուսվածքն ամբողջ քանդում էի՝ վառ ճրագը դեմս դրած։
Այդպես ուղիղ երեք տարի, համոզելով, խաբխբեցի ես աքեյանց,
Բայց երբ եկավ չորրորդ տարին, պտտվեցին ժամանակներն,
Անցան, կորան շատ ամիսներ, և սլացան բազմաբազում շատ-շատ օրեր,
Իմ շնացած ու դավաճան ստրկուհիք, անկարեկից իմ վիճակին,
Գործն հայտնեցին, և , ներս գալով, խոսնայրները գաղտնի գործում ինձ բռնեցին,
Ստիպեցին ու, հակառակ իմ ցանկության, ավարտեցի գործն ակամա:
Ես այդպիսով ո՛չ կարող եմ ամուսնության գործից մի կերպ խույս տալ հիմա,
Ո՛չ էլ մի այլ հնարք գտնել։ Ծնողներս հորդորում են ամուսնանալ,
Իսկ իմ որդին, երբ տեսնում է, որ իր գույքը վատնում, լափում են անխնա,
160Վրդովված է ցասումնալի։ Նա կարող է տունն իր հիմա լավ խնամել,
Քանզի արդեն չափահաս է, և տալիս է Զևսը նրան փառք ու պատիվ,
Բայց դու հիմա քո ծագումը ճիշտ ինձ ասա. որտեղի՞ց ես դու իսկապես,
Քանզի չէ՞ որ մի հին կաղնուց և կամ ժայռից դու չես ծնված»։
Պատասխանեց նրան այնժամ և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՜հ, գերազնիվ դու թագուհիդ Լաերտածին Ոդիսևսի,
Իմ տարաբախտ ծագման մասին չես դադարում հարցմունք անել դու տակավին.
Արդ, կպատմեմ, թեպետ այդպես դու ցավերն իմ միայն պիտի բազմապատկես,
Քանզի այդպես է ամեն մարդ սովորաբար, ով մշտապես, ինչպես որ ես,
Հայրենիքից իր հեռացած, թափառել է աղետալի և վշտահար,
170Ով շրջել է բյուր մարդկանց մեջ, բյուր քաղաքներ ու երկիրներ։
Այո՜, պատմեմ, երբ հարցնում ես, որ իմանաս քաջատեղյակ:
Անդ, մթագույն լայն ծովի մեջ կա մի երկիր՝ Կրետե կղզին չքնաղագեղ.
Շրջակայքով իր ծովածիր հարուստ է այն, հողը՝ բերրի ու պտղավետ,
Եվ կան այնտեղ անթիվ ազգեր, կա իննսուն քաղաք այնտեղ՝
Այլաբարբառ, ամեն տեսակ լեզուներով խոսում են անդ:
Շատ կան այնտեղ աքեացիք քաջամարտիկ, կրետացիք արիասիրտ,
Կիդոններ ու դորիացիք իրենց երեք ցեղախմբով և պելասգներ։
Քաղաքներից մեծագույնն է չքնաղ Կնոսոսն, ուր իշխում էր մեծ Մինոսը՝
Խոսակիցը Զևս-զգոնի, որ այդ երկրում թագավորեց ինը տարի։
180Դա էր ահա ծնող հայրը իմ ազնիվ հոր՝ մեծահոգի Դևկալիոնի,
Եվ ծնունդն ենք Դևկալիոնի մենք երկուսով, ես և արքա Իդոմենևսն:
Նա կորակոր նավերի մեջ, Ատրիդների հետ միասին, շարժվեց, գնաց
Դեպ սրբազան Իլիոն քաղաք։ Հայտնի անունն իմ՝ Էթոն է,
Կրտսերն եմ ես, իսկ նա մեծն էր և զորավոր էր ինձանից:
Այնտեղ տեսա Ոդիսևսին, որպես հյուրի, ընդունեցի այն ժամանակ:
Նրան այնտեղ, դեպ Կրետե, քշել էին քամիները սաստկաշունչ,
Դեպի Տրոյա արշավելիս Մալիայի մոտ շեղվել էին ճանապարհից,
Եկել էին դեպ Ամնիսոս, ուր գտնվում է քարանձավը Իլիթիայի:
Վտանգավոր նավակայան, այնտեղ հազիվ էր խուսափել նա փոթորկից:
190Ժամանելով այդ քաղաքը՝ նա փնտրում էր Իդոմենևս թագավորին,
Որն, ասում էր, իր սիրելի հյուրն է եղել և ծանոթը գերամեծար:
Մինչ տասներորդ, տասնմեկերորդ առավոտն էր անգամ արդեն,
Երբ եղբայրն իմ իր գոգավոր նավերի մեջ արշավել էր դեպի Իլիոն:
Ոդիսևսին, որպես հյուրի, իմ ապարանքը ես տարա սիրահոժար,
Նրան սրտանց մեծարեցի լավ ուտեստով, որ կար իմ տանն իբրև պաշար:
Եվ բացի այդ՝ նրան և իր ընկերներին, աջակցությամբ իմ անձնական,.
Ժողովրդի մեջ հավաքված հաց և ալյուր, կարմիր գինի նվիրեցի,
Այլև եզներ զենման համար, որ հագենա սիրտը նրա կորովալիր։
Այդպես ահա տասներկու օր անդ մնացին աքեացիք աստվածազարմ.
200Արգելում էր Բորեասի շունչն ուժգնագույն, որի առաջ
Երկրի վրա կանգնել անգամ չէր կարելի։ Աստվածն հուզեց այդ ժանտ քամին։
Երբ տասներկու օր լրացավ, հողմն հանդարտվեց, և մեկնեցին նրանք իսկույն»։
Այդպես իր կեղծ պատմությանը Ոդիսևսը ձևեր տվեց ճշմարտության:
Այդ լսելով՝ Պենելոպեն, դեմքն հալումաշ, հեղում էր դառն արտասուք:
Ինչպես ձյունը բարձր լերանց կատարներին, դիզված ուժով Զեփյուռ քամու,
Հանկարծ հալվում է շատ արագ՝ հոսանքի տակ Եվրոս հողմի
Ու, հալվելիս, լի լցնում է գետերը հորդ, որ հոսում են արագորեն.
Այդպես նրա պերճ այտերով հորդ հոսում էր դառն արտասուքը աղեխարշ:
Նա լալիս էր հանուն սիրած իր ամուսնու, որ բազմած էր հենց իր դիմաց:
210Ռդիսևսը, կականալիր իր կնոջը անդ նայելով, խղճաց հոգով,
Բայց աչքերն իր, ինչպես եղջյուր, ինչպես երկաթ, թարթիչների միջև այնժամ
Անշարժ էին և անդեդև. այդքան հմուտ թաքցնում էր նա արտասուքն իր։
Իսկ երբ արդեն Պենելոպեն բազմաարտոսր հառաչանքով իր հագեցավ,
Նորից նրան պատասխանեց և թևավոր այս խոսքն ասաց.
«Այժմ, ո՜վ շրջիկ օտարական, ես ուզում եմ աստ քեզ փորձել, որ իմանամ՝
Ճի՞շտ է արդյոք, որ իմ մարդուն, աստվածակերպ ընկերների հետ միասին,
Անդ, քո տան մեջ, հյուրամեծար պատվել ես դու, ինչպես այստեղ ինձ պատմեցիր։
Արդ, ինձ ասա, ի՞նչ հագուստ կար այնժամ նրա մարմնի վրա,
Կամ ինչպիսի՞ տեսք ուներ նա. նաև նրա ընկերները անդ ուղեկից»:
220Պատասխանեց նրան իսկույն և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՜հ, թագուհիդ, այդքան երկա՜ր, մեծ ժամանակ անցնելուց ետ, դժվար է , հույժ
Մի բան ասել, քանզի չէ որ արդեն անցել է քսան տարի,
Երբ հեռացավ նա ինձանից և երբ մեկնեց հայրենավանդ նա իմ երկրից։
Սակայն ես քեզ կպատմեմ այն, ինչ իմ սրտում դեռ մնում է, որպես մի հուշ:
Դյուցազնն այդ հագած ուներ կրկնակի լայն, ծիրանագույն բրդե թիկնոց,
Որ կոճկվում էր ճարմանդներով երկկեռանի ու ոսկեկուռ,
Իսկ առջևից նրա վրակար ձեռագործ, ոսկեշողիկ մի զարդարանք:
Ճարմանդների վրա կերտված էր ժանտ մի շուն՝ իր առաջին թաթերի մեջ
Բռնած եղնիկ մի դողդոջուն։ Եվ զարմանում էր տեսնողը, թե շունն ինչպե՞ս,
230Թեպետ ոսկուց էր այն շինված, դաժան խեղդում է եղնորթին,
Իսկ եղնիկը, գալարելով ոտքերը իր, ճիգ էր թափում խույս տալ մի կերպ։
Ես, բացի այդ, տեսա նրա մարմնի վրա մի նուրբ բաճկոն շողշողենի,
Պերճ մի հյուսվածք, որը, կարծես, մի չոր սոխի գոս կճեպին էր նմանվում,
Նրբագույն էր դա և բարակ ու փայլում էր շողշող, ինչպես վառ արեգակ
Հրաշալիք էր բաճկոնն այդ, որին նայող բազում կանայք
Սքանչանում էին սրտանց։ Բայց քեզ ասեմ, և քո սրտում թող մնա այդ.
Լավ չգիտեմ, ա՞յդ զգեստով էր Ոդիսևսը, երբ հեռացավ նա իր տնից,
Թե՞ նավի մեջ ընկերներից մեկնումեկը նրան նվերն այդ ընծայեց
Կամ որևէ հյուր դյուցազուն, զի Ոդիսևսն հարգելի էր շատ շատերին։
240Եվ հիրավի, աքեյանց մեջ քչերն էին նրան նման ու հավասար:
Նրան և ե՛ս նվիրեցի պղնձակուռ մի սուրսայր սուր, մի պատմուճան
Ծիրանագույն, կրկնակի լայն, չքնաղագեղ ու երփներանգ,
Եվ դեպի նավն իր ամրակուռ ես ճամփեցի մեծարանքով արժանագով։
Ողեկցում էր նրան բանբերն, որ նրանից փոքր-ինչ մեծ էր իր հասակով։
Արդ, կարող եմ հայտնել նաև, թե որպիսի՛ մարդ էր բանբերն այդ իսկապես.
Ուսերն էին կոր, թիկնավետ, թխագույն էր նա արտաքուստ և գանգրահեր,
Երիբատես էր անունն իր և հարգված էր Ոդիսևսից ավելի շատ
Իր մյուս բոլոր ընկերներից, քանզի իրեն համախոհ էր նա իր հոգով»:
Այդպես ասաց, էլ առավել ուժգին ջայլեց ու հեկեկաց Պենելոպեն.
250Նա ճանաչեց նշանները, որ Ոդիսևսը թվարկեց:
Երբ, վերջապես, նա հագեցավ լաց ու կոծով բազմարտասուք,
Այնժամ իսկույն պատասխանեց Ոդիսևսին և այս ասաց.
«Օտարակա՜ն, կարեկցաբար էի ես քեզ նայում առաջ,
Սակայն հիմա դու իմ տան մեջ լինելու ես գերամեծար ու սիրելի։
Ավա՜ղ, նրան ե՛ս հանձնեցի այն հագուստը, որի մասին դու հիշեցիր՝
Ծալված ու պերճ, դուրս բերելու ննջարանից, նաև ճարմանդն այն լուսալիր
Ես կցեցի, հանց զարդարանք: Վա՜յ ինձ, նրան Էլ չեմ տեսնի այս հարկի տակ.
Երբեք, երբեք ետ չի գա նա հայրենավանդ իր երկիրը սիրանվեր:
Ինչո՜ւ, ավաղ, ճակատագրի կամքով դաժան Ոդիսևսը նավով իր լայն
260Շարժվեց, գնաց դեպի դժբախտ,, նույնիսկ անվամբ իր անիծյալ, Իլիոն քաղաքն»։

Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Ռդիսևսը ամենիմաց.
«Ազնվամեծար դու թագուհիդ Լաերտածին Ոդիսևսի,
Մի՛ խորտակիր պերճ մարմինդ, զուր հալումաշ մի անիր քեզ և քո հոգին,
Թեպետ, հարկավ, դրա համար դատապարտել չեմ կարող քեզ.
Բնակա՜ն է, երբ ողբում է կինն ամուսնուն իր կործանված, որքան էլ նա
Նվաստ լինի, որ զավակներ ունի արդեն, իբրև սիրո քաղցր պտուղ։
Մինչ, ասում են, Ոդիսևսն էր աստվածակերպ և գերհրաշ:
Բայց դու վե՛րջ տուր լացուկոծին և ականջ դիր այժմ իմ խոսքին.
Ճշմարիտը քեզ կասեմ ես, քեզնից ոչինչ ամենևին ես չեմ ծածկի,
270Ինչ որ իրոք և արդար ես լսել եմ դարձի մասին Ոդիսևսի։
Կենդանի է նա տակավին, գտնվում է թեսպրոտական ազգերի մեջ,
Այդ մերձակա բերրի երկրում, և բերում է իր հետ նա բյուր գույքեր, գանձեր,
Որ ստացել է հանց նվեր: Բայց զրկված է նա սիրելի ընկերներից
Ու խորափոր իր նավերից, որ մթագույն սև ծովի խորքը սուզվեցին,
Թրինակիե կղզու կողքին, երբ զայրացան ահագնակի Զևսն ու Հելիոսն,
Որի չքնաղ արջառները այնտեղ նրա ըններները փողոտեցին։
Ուստի նրանք բոլորն այդպես կործանվեցին խորքում ծովի հավերժագոչ:
Ոդիսևսին, նավափայտի վրա նստած, ալիքները դուրս նետեցին
Այնտեղ, երկրում փեակների, որ ծագումով ազգակից են աստվածներին:
280Դրանք նրան աստվածապես, բազմամեծար և սրտառուչ ընդունեցին,
Շնորհեցին բյուր ընծաներ և կամեցան իրենք նրան ողջ և առողջ
Ու անվտանգ տուն բերել աստ, և Ոդիսևսն վաղուց արդեն աստ կլիներ։
Սակայն նրա խոհուն սրտին ավելի լավ և օգտավետ թվաց այնժամ
Շրջել բազում դեռ երկրներ և հավաքել ամենուրեք գույքեր, գանձեր.
Ոդիսևսի պես՝ սեփական շահն իմացող և չափազանց օգտախնդիր
Եվ այդ գործի մեջ մրցակից՝ մահկանացու մարդկանց մեջ ոչ մի մարդ չկա։
Ահավասիկ, ինձ ինչ ասաց նրա մասին թեսպրոտացի Փիդոն արքան։
Նա ջերմ երդվեց, զոհեր զոհեց ապարանքում իր լուսալիր,
Ինձ համոզեց, որ պատրաստ է նավը արդեն, հավաքված են նավորդները,
290Որպեսզի շուտ Ոդիսևսին տանեն երկիրն իր հայրենի և սիրասուն։
Բայց նախ նա ինձ ճանապարհեց, քանզի նավը թեսպրոտացոց
Այդ միջոցին ի դեպ մեկնում և գնում էր դեպ Դուլիքիոն բազմացորյան։
Նա ցույց տվեց նաև ամբողջ գույքն ու գանձը, որ հավաքել էր Ոդիսևսն,
Եվ այնքա՜ն շատ ու բազմաթիվ, որ մեկ մարդուն հերիք կանի տասը սերունդ:
Այդքան ահա թանկարժեք գույք հավաքված էր այնտեղ, տան մեջ թագավորի։
Ոդիսևսը ինքը անձամբ այդ ժամանակ գնացել էր դեպ Դոդոնե,
Որ անդ լսի բարձրակատար կաղնի ծառից, ինչպես պատմեց արքա Փիդոնն,
Զևս աստըծո խորհուրդն անթյուր՝ ինչպե՞ս ինքը, երկարամյա մի տարագիր,
Պիտ ետ դառնա իր հայրենի սիրած երկիր. գաղտնածածո՞ւկ, թե՞ բացահայտ:
300Պարզ է, որ նա կենդանի է, ողջ և առողջ, որ մոտ է նա և պիտի գա:
Հայրենիքից և մարդկանցից իր սիրելի՝ զրկված, հեռու, տարաշխարհիկ
Այլևս երկար նա չի մնա, այլ պիտի գա։ Արդ, երդվում եմ քեզ այդ մաին,
Վկա է Զևս աստվածներից լավագագույնն, ամենազորն ու բարձրագույնն,
Վկա է վեհ Ոդիսևսի օջախը այս, որտեղ ահա գտել եմ ես ինձ ապավեն,
Որ այդ ամենն, ինչպես արդեն քեզ հայտնեցի, կկատարվի.
Կասկած չկա, ետ կդառնա հենց այս տարի Ոդիսևսը,
Երբ որ ամիսն այս վերջանա, կամ մյուս ամիսը սկսվի»։
Այնժամ նորից նրան դիմեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Ա՜խ, երանի՜ կատարվեին խոսքերը քո, օտարական դու շրջմոլիկ,
310Եվ դու շուտով կտեսնեիր իմ ջերմ հարգանքն և այնպիսի՜ ընծաներ բյուր,
Որ ամեն մարդ քեզ, ամենուր հանդիպելիս, պիտ անվաներ գերերջանիկ։
Սակայն սիրտս նախազգում է, ահավասիկ, որ այդ բնավ գլուխ չի գա,
Ո՛չ Ոդիսևսն ետ կդառնա, և ո՛չ էլ քեզ ետ կուղարկենք մենք այստեղից,
Քանզի չկան այլևս այստեղ, այս մեր տան մեջ, խոհեմամիտ, քաջ իշխողներ,
Որպիսին էր Ոդիսևսը մարդկության մեջ... ա՜խ, ո՞ւր էր թե նա լիներ այժմ,
Որ հյուրերին ընդունում էր սիրահոժար և հարգանքով ճամփա գցում։
Հե՜յ, նաժիշտնե՜ր, շուտ լվացեք սրա ոտքերն, պատրաստեցեք սրա համար
Փափուկ մահիճ, փռե՛ք ծածկոց և դոշակները մաքրափայլ,
Որ սա պառկի ու տաքանա, մինչև ծագի վառ Արշալույսը ոսկեգահ։
320Առավոտյան՝ վաղվաղակի, լավ լողացրեք և մարմինն իր օծեք յուղով,
Որպեսզի աստ, մեր տանը, նա ճաշի նստի Տելեմաքի հետ միասին,
Եվ վա՜յ նրան, ով մեր ներկա ծառաներից գեթ հանդգնի
Լկտիաբար վիրավորել որևէ կերպ, վիշտ պատճառել սրան այստեղ,
Էլ նա իմ տանը ոչ մի գործ չի ունենա, թեկուզ անչափ իսկ զայրանա:
Եվ կամ ինչպե՞ս դու, եկվորդ օտարական, պիտ կարենաս դատել անթյուր,
Թե ես իրոք գերազանց եմ այլ կանացից իմաստությամբ ու հեզ խելքով,
Եթե լինես դու իմ տանը, ճաշկերույթին՝ կեղտոտ հագնված ու անմաքուր:
Մինչդեռ մարդկանց կյանքն է այստեղ, երկրի վրա, շուտանցողիկ ու կարճատև.
Ով դաժանէ ու չարասիրտ կամ մտածում է չարամիտ,
330Նրան կյանքում, դեռ կենդանի, կնզովեն բոլոր մարդիկ,
Այնուհետ էլ, մահից հետո, ծաղրելու են նրան կծու հայհոյանքով,
Իսկ ով կյանքում բարեգործ է և անբասիր, այլև միտքն է յուր անաղարտ,
Նրա փառքը շրջիկները կհռչակեն երկրե երկիր ու մարդկանց մեջ,
Եվ բյուր բյուրերը կանվանեն նրան վսեմ ու ազնվագույն»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Գերամեծար դու թագուհի Լաերտածին Ոդիսևսի,
Փայլուն բարձերն ու վերմակներն այժմ ատելի են իմ սրտին
Այն օրվանից, երբ Կրետեի սեգ լեռներից ձյունապաճույճ
Ես հեռացա, և ճանապարհն իմ ընթացավ երկայնաթի նավի վրա:
340Ես կպառկեմ, այնպես, ինչպես անցկացրել եմ առաջ անքուն գիշերներն իմ.
Քանի՞, քանի՞ բյուր գիշերներ տառապել եմ անկողնու մեջ անվայելուչ՝
Ապասելով գեղեցկագահ, աստվածային Արշալույսին։
Նույնպես սրտանց չեմ ուզում ես, որ լվանան ոտքերը իմ,
Ամենևին թող ձեռք չտա իմ ոտքերին այստեղ ոչ ոք
Եվ ոչ մեկը այս կանանցից, որոնք քո տան ծառաներն են, ահավասիկ:
Եթե տանդ կա խելացի պառավ մի կին, որը լինի այնքան վշտոտ,
Աղետակիր ու ցավագար, որքան ես եմ կրել ցավեր ու տառապանք,
Միայն նրան ես չեմ մերժի, որ մոտենա իմ ոտքերին»։
Նրան կրկին պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ
350«Ո՜հ, սիրելիդ օտարական, մինչև հիմա մեր տան եղած բյուր այլազգի
Եկվորներից և ոչ մեկը դեռ չի եղել այնքան խելոք ու սիրալիր,
Որքան որ դու ես խորիմաց ու խոսում ես իմաստալիր:
Այո, ունեմ ես մի ավսարդ, ծերունի կին, խոհեմ ու հեզ, բարեհոգի,
Որը սնել է իսկապես և մեծացրել չարաբաստիկ այն թշվառին
Եվ իր ձեռքով իսկ ընդունել, երբ, ծնվելով նա իր մորից, աշխարհ եկավ։
Արդ, նա, թեպետ ուժասպառ է և զառամյալ, թող քո ոտքերը լվանա:
Վեր կաց շուտով և այստեղ եկ, Եվրիկլիա խոհեմամիտ
Եվ աստ լվա դու ոտքերը քո արքային հասակակից եկվոր մարդու,
Գուցե նաև Ոդիսևսը յուր ձեռքերով ու ոտքերով այսպես է այժմ,
360Քանզի մարդիկ մահկանացու ցավերի մեջ շուտ ծերանում են վաղաժամ»։
Ասաց այդպես, իսկույն դեմքը իր ձեռքերով ծածկեց պառավն,
Ապա նա ջերմ արցունք թափեց և խոսքն ասաց այս սրտառուչ.
«Ա՜խ, որդյակ իմ դու տարաբախտ. քո ցավն է ինձ այսպես մաշում։ ինչո՞ւ, ավա՜ղ,
Մարդկության մեջ ամենից շա՛տ Զևսն ատեց քեզ, սիրտդ բարի, աստվածավախ.
Մինչ մարդկանցից մահկանացու կայծակնացոլ Զևսի համար ոչ ոք այնքան
Պարարտ ազդրեր դեռ չի այրել և չի բերել հարյուրաեզ զոհեր այնքան,
Որքան դու ես զոհ կատարել՝ աղոթելով աղերսանքով ու ջերմեռանդ,
Որպեսզի դու հասնես անդորր ծերությանը և կրթես պերճ քո զավակին,
Բայց նա քեզնից, միայն քեզնից խլեց օրը վերադարձի:
370Եվ ո՞վ գիտի, գուցե նաև նրան հիմա օտար երկրում, հանց պանդուխտի,
Երբ մեծաշուք, հարուստ մարդու տուն նա գնա, ահա այսպես ծաղրեն կանայք,
Ինչպես այստեղ քեզ են ծաղրում և նախատում այս անամոթ, շուն լրբենիք:
Ուստի և դու, խուսափելով հայհոյանքից, թույլ չես տալիս որ աստ նրանք
Քո ոտքերը այժմ լվանան, իսկ ես պատրաստ եմ կատարել
Հրամանը խոհեմամիտ Պենելոպի՝ Իկարիոսի վեհ դստրիկի։
Կլվանամ ես քո ոտքերն հանուն տիկնոջն, այլև հանուն
Քեզ, ո՛վ եկվոր, սակայն ներքուստ իմ վշտակիր սիրտը հուզված է սաստկապես:
Լսիր, ա՜յ մարդ. ես քեզ հիմա մի խոսք կասեմ, որ պատճառն է իմ հուզմունքի.
Առհասարակ այստեղ գալիս են բազմաթիվ հեգ շրջիկներ,
380Բայց չեմ տեսել ես ոչ ոքի, որն իր տեսքով, ձայնով, այլև իր քայլվածքով
Իրոք այնքան նման լիներ Ոդիսևսին, որքան դու ես նրան նման»։
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց,
«Ո՜հ, պառավդ գերամեծար, ճիշտ է, այո, և բոլորն են ասում այդպես,
Ով տեսել է մեզ երկուսիս, գտնում է, որ շատ նման ենք մենք իրարու,
Ինչպես և դու ինքդ հիմա արդարացի այդ ասացիր»:
Ասաց այդպես, և պառավը բերեց կոնքը շողշողենի,
Այն, որի մեջ ոտքեր էին լվանում միշտ, և պաղ ջուրը լցրեց շտապ,
Ապա բերեց, ավելացրեց նա տաք ջուրը։ Ոդիսևսը,
Որ նստած էր օջախի մոտ, շուտով դեպի մթամած կողմը շուռ կավ,
390Քանզի հոգով իսկույն զգաց, որ գուցե իր ոտքի վրա եղած սպին
Տեսնի պառավն ու ճանաչի, և գործն այդպես բացվի հանկարծ։
Նա մոտեցավ և սկսեց տիրոջ ոտքերը լվանալ, ապա հանկարծ
Ճանաչեց նա ոտքի սպին։ Մի ժամանակ կինճն էր նրան վիրավորել
Ճերմակագույն իր ժանիքով, երբ նա գնաց Ավտոլիկի մոտ, դեպ Պառնաս:
Ավտոլիկը՝ նրա մոր հայրն հռչականուն, գերազանցում էր միշտ մարդկանց
Որպես քաջ գող, երդմնազանց։ Ձիրքն այդ նրան շնորհել էր Հերմես աստվածն,
Որին նա միշտ հաճոյական զոհ էր բերում և այրում էր ոչխարների
Ու այծերի պարարտ ազդրեր, ուստի Հերմեսն ուղեկցում էր նրան սրտանց։
Ավտոլիկն այդ մի ժամանակ հարուստ Իթակե ժամանեց։
400Ահավասիկ, այնտեղ տեսավ իր դստրիկի նորածնունդ նա զավակին:
Երբ որ ընթրիքը վերջացավ, իսկույն դայակ Եվրիկլիան
Դրեց նրա ծնկան վրա նոր մանկիկին, անվամբ կոչեց և այս ասաց.
«Դու ինքդ, հապա, ով Ավտոլիկ, ինչպես սիրտդ կցանկանա, մի լավ անուն
Գտիր հիմա թոռիդ համար, որի մասին աղոթել ես դու եռանդուն»։
Եվ Ավտոլիկը բարձրաձայն ասաց իսկույն ի պատասխան.
«Դո՜ւք, իմ դստրիկ և իմ փեսա, այն անունը տվեք նրան, որ կասեմ ես:
Երբ որ այստեղ էի գալիս, ծանրացասում ես զայրացա տղամարդկանց,
Կանանց վրա, որ ապրում են բազմասնունդ այս աշխարհում,
Ուստի կոչեք այս մանուկին դուք Ոդիսևս, որ ասել է «ծանրացասում»։
410Իսկ երբ արդեն հասակն առնի, դառնա արբուն երիտասարդ,
Թող տունը գա իր մայրական, որտեղ ունեմ ես գանձ ու գույք:
Շատ ընծաներ կտամ նրան, որ ետ դառնա՝ սրտի մեջ լի խինդ ու հաճույք»:
Եվ Ոդիսևսն այցի գնաց, որ ստանա ընծաները այդ գեղեցիկ։
Ահավասիկ, Ավտոլիկոսն, այլև որդիք Ավտոլիկի, նրան սրտանց
Ընդունեցին, ձեռնատարած ողջունեցին, գորովանքի խոսք ասացին.
Այնժամ տատը Ոդիսևսի՝ Ամփիթեեն սիրատենչիկ,
Նրան գրկեց և համբուրեց նրա գլուխն ու գեղեցիկ աչքերը զույգ,
Իսկ Ավտոլիկն այն ժամանակ պատվեր տվեց զավակներին իր փառաշուք՝
Ճաշկերույթը սարքել հապճեպ։ Հնազանդված հրամանին՝
420Նրանք շուտով եզ բերեցին, մի հնգամյա պարարուն եզ,
Որին իսկույն անդ քերթեցին, պատրաստեցին. ամբողջ միսը շերտակոտոր,
Ճարտարակի կտրատեցին ու զարկեցին շամփուրներին,
Զգուշորեն և խնամքով խորովեցին, բաժինների բաժանեցին,
Եվ ամբողջ օրն, մինչև մայր մտավ, վայելեցին խնջույքի մեջ։
Այդպես բոլորը լիացան, և վայելքից ոչ ոք այնտեղ զուրկ չմնաց։
Իսկ երբ արևը մայր մտավ, ու տարածվեց խավարը մութ,
Այնտեղ բոլորը քնեցին և մեղմ քնի հմայքներով հրճվեցին:
Մինչ երբ ծագեց ճանանչագեղ Արշալույսը վարդամատն,
Ավտոլիկի զավակները շուտ դուրս եկան ու գնացին շների հետ
430Գազանների որս անելու, և նրանց հետ՝ Ոդիսևսը աստվածային։
Այդպես նրանք վեր բարձրացան Պառնաս լեռը անտառախիտ
Եվ շատ շուտով նրանք եկան, հասան մի տեղ, մի հողմաշունչ գողտրիկ հովիտ:
Արեգակը, դուրս ելնելով հանդարտահոս ու խորախոր օվկիանոսից,
Իր առաջին ու նորածագ ճաճանչներն էր նետում դեպի դաշտ ու արոտ,
Երբ որսորդներն, ընթանալով, հովիտն հասան: Մինչ բարակները առջևից
Վազում էին հոտոտելով ու հետախույզ, զավակները Ավտոլիկի
Դրանց հետքով Էին գնում, բայց շներին ավելի մոտ
Ընթանում էր Ոդիսևսը։ Նա ճոճում էր նիզակը իր երկայնաստվեր,
Իսկ թանձրախիտ ճյուղերի մեջ անդ պառկած էր մի մեծ վարազ,
440Որտեղ բնավ չէր թափանցում շունչն հողմերի խոնավարար,
Նույնպես այնտեղ չէին ընկնում և շողշողուն ճառագայթները արևի,
Այնտեղ նույնիսկ չէր թափանցում հեղեղն անդուլ, տեղատարափ հորդ անձրևի,
Քանզի խիտ էր անտառաթուփն այդ ամեհի, ծածկված էր բյուր տերևներով։
Երբ մոտեցան որսորդները և շները, ոտքի դոփյունն հասավ նրան.
Թփի տակից նա դուրս թռավ արագապես ու կանգ առավ նրանց մոտիկ,
Դեմ-հանդիման՝ մազերը հույժ քըստըմնափուշ և աչքերը հանց բորբ կրակ։
Եվ Ոդիսևսն աստվածազարմ փութանակի, տեղնուտեղը
Կորովալիր ձեռքով իր հաստ վեր բարձրացրեց տեգ-նիզակը ու կամեցավ
Խիստ հարվածել ու սպանել, բայց նախապես կանխեց նրան կինճը դաժան
450Ու ժանիքով իր շեղակի զարկեց նրան, ծնկից վերև,
Եվ միս պոկեց մի մեծ կտոր, բայց ոսկորին քաջ հերոսի նա չհասավ:
Մինչ Ոդիսևսն տեգով հուժկու, հաղթ հարվածեց աջ ուսին այդ մեծ գազանի,
Եվ նիզակի շողշողուն սայրն ուղիղ վարսվեց միջաթափանց,
Խանչեց գազանն ահագնաձայն ու տապալվեց, և իր մարմնից թռավ հոգին։
Հավաքվեցին նրա շուրջը Ավտոլիկի պերճ զավակները սիրալիր,
Մեծահմուտ, լավ կապեցին վերքն անբասիր, աստվածազարմ Ոդիսևսի,
Եվ արյունն Էլ՝ սև, ապաժույժ, շուտ, կտրեցին հմայանքով։
Այնուհետև նրանք հապճեպ վերադարձան, տունը եկան սիրելի հոր,
Եվ Ավտոլիկն ու զավակներն Ավտոլիկի նրան այնտեղ բժշկեցին,
460Ապա սրտանց շնորհեցին նրան հարուստ շատ ընծաներ գեղեցկափայլ։
Այդպես ուրախ սրտով նրանք Ոդիսևսին, որը նույնպես ուրախ էր խիստ,
Առաքեցին դեպ Իթակե, և տեսնելով վերադարձը սիրած որդու,
Ուրախացան հայրն ու մայրը մեծապատիվ ու մանրամասն հարցմունք արին ոտքի մասին,
Թե ինչպե՞ս էր, որ պատահեց։ Ոդիսևսը պատմեց նրանց, ինչպես վարազն
Կծեց ճերմակ իր ժանիքով այն ժամանակ, երբ որդոց հետ Ավտոլիկի
Գնացել էր նա դեպ Պառնաս գազանների որս անելու:
Ահա սպին այդ հին վերքի պառավն այնժամ ձեռքի ափով
Լավ շոշափեց ու ճանաչեց: Նա իր ձեռքից ոտքը գցեց իսկույնևեթ.
Սրունքն ամուր դիպավ կոնքին, շաչեց պղինձը մեծաձայն,
470Եվ շուռ եկավ ամանն հանկարծ, ջուրը գետնին թափվեց իսկույն,
Մինչ պառավի հոգու խորքը թափանցեցին վիշտն ու բերկրանքը միասին,
Ու լցվեցին նրա աչքերն հորդ արցունքով, խեղդվեց նրա ձայնը փարթամ:
Ձեռքով բռնեց նա կզակը Ոդիսևսի և խոսքն ասաց այս սրտագին.
«Ա՜խ, զավակս, դո՜ւ ես անշուշտ, Ոդիսևսը, և ինչպե՞ս դա ես նախօրոք
Չհասկացա, մինչև որ այժմ շոշափեցի ամբողջովին տիրոջը իմ»։
Ասաց այդպես և իր հայացքն ու աչքերը ուղղեց դեպի Պենելոպեն՝
Փափագելով հայտնել նրան, որ այստեղ է ամուսինը իր սիրատենչ,
Բայց թագուհին չնկատեց ու չտեսավ, չէր էլ կարող նա հասկանալ,
Քանզի այնժամ նրա միտքը խառնակել էր Աթենասը։ Մինչ Ոդիսևսն
480Իր աջ ձեռքով իսկույն ևեթ սեղմեց կոկորդը պառավի,
Իսկ ձախ ձեռքով իր կողմ քաշեց նրան իսկույն ու ձայն տվեց և այս ասաց.
«Մայրիկ, մի՞թե ուզում ես ինձ դու կործանել, դու, որ սնել ես ինձ իրոք,
Ծիծ ես տվել ինձ քո կրծքով։ Մինչ, կրելով բյուր աղետներ ու տառապանք,
Քսան տարուց ետ, ահավասիկ, վերադարձել եմ սիրելի իմ հայրենիք,
Իսկ դու այժմ ինձ ճանաչեցիր, քանզի աստվածը ներշնչեց այդ քո սրտին։
Սակայն լռիր, որ այս տան մեջ այդ չիմանա բնավ ոչ ոք,
Թե ոչ՝ ահա հայտնում եմ քեզ, և այդ անշուշտ կկատարվի.
Եթե Զևսն ինձ օժանդակի ոչնչացնել խոսնայրներին ամբարտավան,
Չեմ խնայի ես նաև քեզ, թեպետ և դու իմ դայակն ես շատ սիրելի,
490Այնժամ, երբ որ իմ տանն, այստեղ, ես կործանեմ այլ անարժան ստրուկ կանանց»:
Եվ խելացի Եվրիկլիան նրան այսպես իր խոսքն ասաց և առարկեց.
«Ո՛հ, զավակս, ի՞նչ խոսքէր այդ, որ դուրս թռավ քո շուրթերից.
Դու լավ գիտես, թե որպիսի՜ ոգի ունեմ ես անդեդև ու հաստատուն
Եվ գաղտնիքն այդ ես կպահեմ ամուր, ինչպես քար կամ երկաթ:
Սակայն կասեմ ես քեզ մի բան, և քո սրտում այդ թող մնա.
Եթե օգնի քեզ ինքն աստված, և կործանեմ սեղեխներին ամբարտավան,
Ես քեզ ապա կթվարկեմ, թե կանանցից այս հարկի տակ
Ո՞վ էր քեզ միշտ անարգում, կամ ո՞վ է իրոք անբասիր և արդարամիտ»։
Իսկույն նրան ի պատասխան իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
500«Ինչո՞ւ, մայրիկ, դու պիտ պատմես նրանց մասին, կարիք չկա.
Ես ինքս լավ այդ կփորձեմ և կիմանամ ամեն մեկին,
Իսկ դու լռիր, խոսք մի խոսիր, և մնացյալն աստվածների գործն է միայն»։

Ասաց այդպես, և դուրս գնաց տնից այնժամ պառավն հաճեպ
Ու ջուր բերեց, քանզի թափվել էր նախկինը ամբողջովին։
Իսկ երբ լվաց նա իր տիրոջ ոտքերն այդպես և երբ օծեց պարարտ յուղով,
Քաշեց աթոռն Ոդիսևսը օջախի մոտ, որ տաքանա
Եվ ցնցոտի հագուստով իր ծածկեց ծնկան սպին իսկույն:
Մինչ սկսեց նորից խոսել այդ ժամանակ Պենելոպեն խոհեմամիտ.
«Օտարական, քեզ վերըստին հարց պիտի տամ ես մի փոքրիկ,
510Թեպետ ահա մոտենում է քուն մտնելու ուրախառիթ ժամը արդեն։
Ամեն մի մարդ, որքան էլ նա տխուր լինի, փափագում է քունն անուշիկ,
Իսկ ինձ աստված շնորհել է միայն տանջանք և անչափ վիշտ,
Ցերեկները ինձ սփոփանք տալիս են դեռ լացն ու կոծը կականալիր,
Երբ անընդհատ հետևում եմ ես տան գործին, ծառաների աշխատանքին,
Բայց երբ գալիս է լուռ գիշերն, և ամեն մարդ վայելում է մահիճն անդորր,
Պառկում եմ ես անկողնու մեջ, ինձ մաշում են սրակոտոր ցավերն անվերջ,
Եվ տոչորում, տանջում են ինձ մանր հոգսերը դառնակսկիծ։
Ինչպես դուստրը Պանդարևսի, դալարասեր երգիչ սոխակ Աեդոնը,
Նոր գարունքը սկսվելիս՝ երգն է հնչում գեղեցկաձայն ու սքանչելի,
520Նստում է նա սաղարթախիտ ծառերի բյուր տերևներին և անընդհատ
Օրորվում է այս ու այն կողմ, ողբում է միշտ սիրատենչիկ իր զավակին՝ Իտիլոսին,
Որդուն Զեթի, որին սպանեց ինքը, ավա՜ղ, սուր պղինձով, անակնկալ,
Այդպես և ես հուզված եմ միշտ՝ մտքերով իմ խիստ երկակի.
Արդյոք մնա՞մ իմ որդու մոտ և պահպանե՞մ ես ամեն ինչ աստ հոգատար.
Բարձրակտուր, մեծ ապարանքն, ստրուկներին, գանձն ու գույքը՝
Մեծարելով անկողինը իմ ամուսնու, այլև շշուկն ամբողջ ազգի,
Թե՞ հետևեմ խոսնայրներից մեկն ու մեկին, ով լավագույն քաջքն է իրոք
Եվ իմ ձեռքն է խնդրում սրտանց ու տալիս է անթիվ ընծա:
Մինչ իմ որդին, քանի դեռ նա մանուկ էր լոկ, մտքով տհաս ու աղքատիկ,
530Թույլ չէր տալիս, որ ես, իրավ, մարդու գնամ, ամուսնանամ:
Սակայն հիմա մեծ Է արդեն և հասել է նա չափահաս իր հասակին,
Ու ցանկանում է ինքն արդեն, որ ես տնից այս հեռանամ։
Նա զայրացած է չափազանց գույքի համար, որ լափում են աքեացիք:
Սակայն լսի՛ր, օտարական, այս երազն իմ և այն մեկնի՛ր հիմա դու ինձ
Սագերն իմ տան, թվով քըսան, ուտում էին աստ ջրի մեջ թափված ցորենն։
Հանկարծակի սեգ լեռներից թռավ, եկավ կորամագիլ մի մեծ արծիվ.
Նա ջախջախեց վզերն ամբողջ այդ սագերիս և բոլորին էլ սպանեց,
Ու թափվեցին դրանք տան մեջ, իսկ արծիվը սավառնեց վեր, դեպի եթեր:
Հեծում էի ես լալագին, թեպետ երազ էր այդ միայն ու քնի մեջ,
540Եվ իմ շուրջը հավաքվեցին աքեացի գեղագանգուր բազում կանայք
Ու ջայլեցին սրտանց ինձ հետ, քանզի արծիվը կոտորեց իմ սագերին:
Սակայն արծիվն եկավ կրկին, ապա նստեց մեր բարձրաբերձ տան կտուրին
Ու մարդկային ձայնով խոսեց և սփոփելով այս ինձ ասաց.
«Քաջալերվիր դու, դստրիկդ հռչակավոր Իկարիոսի,
Երազ չէր այդ, այլ մեծասքանչ իրողություն, որն և անշուշտ կկատարվի
Սագերն էին քո սեղեխներն, իսկ ես, արծիվն, ամուսինն եմ քո դյուցազուն,
Թեպետ առաջ թռչուն էի, քո ամուսինն եմ ես, այո՜, իմ տուն եկա,
Եվ այժմ նպերտ խոսնայրներն մատնելու եմ ես խայտառակ, ժանտ օրհասի.
Այդպես ասաց, մինչ հեռացավ իմ աչքերից քունն անուշիկ,
550Ես նայեցի շուրջս իսկույն և բակի մեջ առողջ տեսա մեր սագերին,
Որոնք այնտեղ, տաշտին ընթեր, կտցում էին ցորենի կուտն»։
Նրան իսկույն պատասխանեց ու խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՜հ, թագուհիդ, պետք չէ բնավ այլ կերպ մեկնել երազը այդ,
Այլ մեկնելի է նա այնպես, ինչպես ինքը, Ոդիսևսը, ցույց տվեց քեզ,
Եվ այդ անշուշտ կկատարվի, կգա բոլոր խոսնայրների մահը դաժան,
Ու նրանցից աստ ոչ մեկը չի խուսափի կործանումից»։
Այնժամ նրան ի պատասխան այսպես ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Օտարական, երազները լինում են միշտ սին, անպտուղ.
Դրանք բոլորն ամենևին չեն կատարվում մարդկանց համար։
560Կա երկու դուռ, ուստեք գալիս են այս աշխարհ այդ երազները անմարմին,
Մեկն եղջյուրից է կառուցված, իսկ երկրորդը փղոսկրից է.
Նրանք, որոնք դուրս են գալիս փղոսկրակերտ, ողորկ դռնից,
Խաբուսիկ են, անիրական և մնում են միշտ անկատար,
Սակայն նրանք, որ ելնում են կոկ դռներից եղջյուրակերտ,
Կատարվում են ճշմարտացի, եթե տեսնի դրանց մի մարդ մահկանացու:
Բայց այնտեղից, կարծում եմ ես, չի դուրս եկել այս իմ երազը ծանրագին.
Որքա՜ն հաճույք պիտ զգայինք ես և որդիս, եթե իրոք կատարվեր այդ,
Բայց այլ մի բան ես քեզ կասեմ, և քո սրտում դու այդ պահիր։
570Մոտ է արդեն օրն անիծյալ, որը պետք է ինձ անջատի
Ապարանքից Ոդիսնսի, բայց ուզում եմ առաջարկել ես մի մրցանք:
Հաճախակի նա ցցում էր բակի գետնին տասներկու հատ մեծ տապարներ
Միմյանց կողքի ու մերձընդմերձ, ուղիղ ինչպես նավակողեր։
Ինքն էլ ապա, հեռուն կանգնած, անցկացնում էր դրանց միջով սլաքը իր:
Ահավասիկ, այդ մրցանքը կառաջարկեմ ես իմ ներկա սեղեխներին.
Ով առավել հաջող ձգի իր աղեղով ու հաղթ ձեռքով և սրընթաց
Սլացող նետն անցկացնի տասնևերկու տապարների անցքի միջով,
Ես հենց նրան կհետևեմ՝ դուրս գնալով ապարանքից այս պերճագոյն,
Ուր անցել է կյանքն իմ ջահել ու խանդավառ՝ լի բերկրանքով ու սիրատենչ,
Որը, կարծեմ, դեռ շա՜տ հաճախ ես կհիշեմ, թեկուզ նույնիսկ երազի մեջ»։
Նրան իսկույն ի պատասխան այսպես ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Գերամեծար դու թագուհիդ Լաերտածին Ոդիսևսի.
Մի՛ դանդաղիր դու այլևս, առաջարկիր այդ մրցանքը դու քո տան մեջ,
Քանզի նախքան կարողանան նրանք ձեռք տալ, ապա շարժել հղկված աղեղն,
Նախքան ձգեն նրանք լարը, որ սլաքը թռչի անցքով երկաթների,
Գերիմաստուն Ոդիսևսը ետ կդառնա, կգա այստեղ»։
Կրկին նրան ի պատասխան այսպես ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Ա՜խ, եթե դու, օտարական, ցանկանայիր այսպես նստած մնալ այստեղ
Եվ ինձ այսպես զվարճացնել, էլ չէր իջնի քունը երբեք իմ աչքերի,
Բայց չեն կարող մարդիկ, ավա՜ղ, անքուն մնալ միշտ ու անվերջ.
590Մահկանացու մարդկանց համար, ամեն մեկին երկրի վրա այս կենարար,
Հավերժակյաց աստվածները սահմանել են չափ ու սահման,
Իսկ ես, ավա՜ղ, արդեն պիտի վեր բարձրանամ ննջարանը իմ վերնատան,
Որ պառկեմ անդ իմ անկողնում, այդ վշտալի ապաստանում հառաչանքիս,
Ուր արցունքով միշտ ոռոգված ջայլում եմ ես այն օրվանից, երբ Ոդիսևսն
Թողեց, գնաց դեպ նողկ Իլիոն՝ անունով իր միշտ անիծված։
Այնտեղ, այո, ես կպառկեմ, իսկ դու քնիր սենյակի մեջ, ուր ցանկանաս
Կամ աստ, գետնին պառկիր մի կերպ, կամ թող սարքեն քեզ այլ մահիճ»։
Այդ ասելով՝ նա բարձրացավ դեպ վերնատան իր ննջարանը շողշողուն,
Բայց ոչ մենակ, այլ նաժիշտները գնացին անդ նրա հետ։
600Երբ բարձրացավ, ծառաների հետ միասին, սենյակը իր, երկար այնտեղ
Նա լաց եղավ, խորունկ ողբաց սիրատենչիկ իր ամուսին Ոդիսևսին,
Մինչև խաժակն Աթենասը անուշ քնով փակեց աչքերն իր նրբագեղ»:

Երգ քսաներորդ։ Նախքան կոտորածը Սեղեխների: Զևսը քաջալերում է Ոդիսևսին

1Գավթում սարքեց անկողինն իր Ոդիսևսը աստվածազարմ,
Փռեց գետնին արաջառենի լմված կաշին և վերևից
Ծածկեց ձեռքով սեղեխների արդեն մորթած ոչխարների շատ օդիկներ:
Երբ նա պառկեց, Եվրինոմեն բերեց փռեց նրա վրա մի պատմուճան,
Բայց չքնեց Ոդիսևսը, այլ խորհում էր խոսնայրների մահվան մասին:
Մինչդեռ տնից այնժամ ելան ու գնացին ստրուկ կանայք,
Որ և առաջ լիրբ, անառակ կապ ունեին սեղեխների հետ զազրելի.
Հիրհըրոցով և խայտառակ զվարճանքով գնում, խոսում էին զավզակ:
Եվ, քինահույզ, խիստ բորբոքվեց Ոդիսևսի սիրած սիրտը իր կրծքի տակ,
10Ուստի հուզված մտածում էր նա ինքն իր մեջ և իր հոգով խորաթափանց.
Արդյոք իսկույն չհարձակվել և չմատնե՞լ դաժան մահվան այդ բոլորին,
Թե՞ դեռ թույլ տալ, որ անզգամ և շնաբար այդպես լկնեն վերջին անգամ
Սեղեխների հետ վիսացող։ Մարմաջում էր սիրտն իր ներքուստ և զիլ հաչում,
Ուղիղ ինչպես շունն է հաչում և հարձակվում մի անծանոթ մարդու վրա՝
Իր նորածին լակոտների շուրջը արագ և հոգատար պտտվելիս,
Այդպես հաչում էր նա ներքուստ և վրդովվում այդ անամոթ գործի համար:
Ոդիսևսը կուրծքն իր թակեց և իր սրտին այս խոսքն ասաց նախատական.
«Սի՜րտ իմ, տոկա և հանդուրժի՛ր քարվականքն այս, քանզի չէ՞ որ համբերեցիր
Դու ավելի վատթարագույնն, երբ կիկլոսի զորությունը զարհուրելի
20Լափլփեց քաջ ընկերներիս. այնտեղ տոկուն դու դիմացար, և խելքը քո
Քարանձավից քեզ դուրս հանեց, թեպետ մահն էր քո անխուսափ»։
Այդպես ասաց կշտամբանքով` սիրած սրտին իր դիմելով.
Եվ սիրտն իսկույն հնազանդվեց, որ քաջաբար կհամբերի անդ ամեն ինչ։
Բայց դիցազուն Ոդիսևսը մահիճի մեջ շուռումուռ էր գալիս անվերջ,
Ինչպես հաճախ խիստ բոցավառ կրակի մեջ մարդն անդադար
Պտույտ տալով, գալարում է պարարտաճարպ և արյունով լի փորոտին՝
Փափագելով, որ խորովածը խորովվի ավելի շո՜ւտ, փութանակի,
Այդպես ահա անկողնու մեջ Ոդիսևսն էր շուռ-մուռ գալիս խիստ մտահոգ.
Միտք էր անում՝ ինչպե՞ս արդյոք ինքը մենակ ձեռք բարձրացնի
30Ընդդեմ բազում և անամոթ խոսնակների, մինչ երկնքից իջավ այժմ
Ու մոտեցավ նրան այնտեղ Աթենասը, որ նմանվել էր մի կնոջ։
Նա սնարին նրա կանգնեց ու ձայն տվեց և այս ասաց.
«Ինչո՞ւ արդյոք դու չես քնում, դու, բոլորից վատաբախտդ մարդկանց մեջ։
Քո տունն է սա, և քո տան մեջ են, ավադիկ, քո ամուսինն ու քո որդին,
Որին, որպես որդի, շատերը չափազանց կցանկային»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց անդ Ոդիսևսը քաջիմաց.
«Այդ ամենը ճիշտ է, իրավ, աստվածուհիդ, հանց ասացիր պատշաճաբար,
Բայց ես, ահա, մտատանջված, միտք եմ անում իմ սրտի մեջ և իմ հոգով՝
Ինչպե՞ս արդյոք ինքս մենակ ձեռք բարձրացնեմ սեղեխների դեմ բազմաթիվ
40Որոնք այստեղ, այս հարկի տակ, հավաքվում են միահամուռ, բազմաժողով,
Եվ բացի այդ՝ ես իմ սրտում էլ առավել ալեկոծվող մի միտք ունեմ.
Եթե Զևսի և քո բարի ողորմությամբ դրանց հիմա ես կոտորեմ,
Ո՞ւր պիտ փախչեմ, որ ես փրկվեմ: Աղաչում եմ, գեթ այդ մասին դու մտածիր»։
Կրկին նրան իր խոսքն ասաց Աթենասը պայծառաչյա.
«Թերահավա՜տ. վտանգի մեջ մարդն ընկերոջն է հավատում, թեկուզ լինի
Նա ավելի թույլ ու նվաստ, նույնիսկ խելքով իր անկարող։
Մինչդեռ, ահա, աստված եմ ես և ամենուր պահպանել եմ քեզ մշտապես
Բոլոր ծանր գործերիդ մեջ, ուստի լսիր, այժմ հայտնում եմ քեզ բացեբաց.
Եթե նույնիսկ մեզ պաշարի հիսուն ջոկատ կազմող հզոր զորք մահապարտ
50Եվ մարտատենչ, արեսական կրքով լցված, մեզ սպանել աստ ցանկանա,
Այդ դեպքում էլ մենք կհաղթենք և կշորթենք նրա եզներն ու ոչխարներն,
Բայց թող քունը քեզ նվաճի, քանզի իրոք տանջալից է ամբողջ գիշեր
Անքուն մնալ, աչք չփակել. շուտով արդեն փրկվելու ես աղետներից»։

Այդպես ասաց և աչքերին նրա ցանեց քաղցրանուշիկ, հանգիստ մի քուն
Եվ ինքն ապա, աստվածների վեհ դիցուհին, դեպ Օլիմպոս թռավ, գնաց:
Այդպես նրան գրկեց քունը, որ սիրտը միշտ ազատում է ծանր հոգսերից,
Եվ թուլացրեց մարմինն ամբողջ։ Մինչ արթնացավ նրա կինը այդ ժամանակ,
Նստեց ապա մահճակալի վրա փափուկ և հեծեծաց,
Իսկ երբ արդեն լացուկոծով նրա սիրտը լավ հագեցավ,
Նա, այդ կինը աստվածային, նախ աղերսեց և խոսքն ուղղեց Արտեմիսին.
60«Ախ, Արտեմիս, աստվածուհիդ գերամեծար, դուստր Զևսի, երանի՜ թե
Դու վարսեիր քո սուր սլաքն իմ կրծքի մեջ և կորզեիր դու իմ հոգին,
Կամ գեթ միրիկն ահեղաձայն հափշտակեր ինձ անհապաղ
Եվ ինձ արագ վերցներ, տաներ դեպ հեռուներ, ճանապարհով անդնդային,
Տաներ այնտեղ և ինձ նետեր բերանի մեջ խոր, շրջահոս օվկիանոսի,
Ինչպես երբեմն այդպես տարավ գոռ մրրիկը Պանդարևսի դստրիկներին:
Ավա՜ղ, նրանց ծնողներին աստվածները կործանեցին, ուստի նրանք
Որբ մնացին հայրենական իրենց տան մեջ։ Ափրոդիտն էր, աստվածուհին,
Նրանց սնում միշտ պանիրով, քաղցր մեղրով, այլև գինով անուշահամ:
70Եվ պարգևեց Հերան նրանց խելք ու հանճար, գեղեցկությունը գերազանց,
Իսկ Արտեմիսն օժտեց նրանց քաջահասակ, վայելչակազմ տեսքով չքնաղ.
Աթենասն էլ սովորեցրեց հրաշակերտ ու ոսկեշող ձեռագործ:
Եվ Ափրոդիտն աստվածահաղթ վեր բարձրացավ մի օր Օլիմպ երանավետ՝
Շանթազվարճ Զևսին այնտեղ աղերսելու, քանզի նա է ամենազոր,
Նրա կամքն է մահկանացու մարդկանց տալիս դժբախտություն ու բախտ փայլուն,
Որ թույլ տա նա կատարելու այդ կույսերի պերճ հարսանիքը ծաղկավետ:
Բայց կույսերին Հապիաները հափափեցին հանկարծակի
Ու հանձնեցին անագորույն Էրինիսին՝ ստրկական ժանտ վիճակի։
Ա՜խ, երանի ինձ էլ այդպես ոչնչացնեն աստվածները Օլիմպակյաց,
80Կամ Արտեմիսը վարսագեղ թող ինձ զարկի փութանակի,
Որպեսզի ես Ոդիսևսի հետ տեսնվելու իջնեմ անդունդը, երկրի տակ,
Որ չդառնամ ես հրճվանքի միայն աղբյուր ավելի վատ մարդու համար։
Սակայն հաճախ հանդուրժում են մարդիկ աղետն ու վշտերը, երբ ցերեկով
Կյանքն է անցնում ջայլանքի մեջ, սիրտը տխուր, արցունքով լի,
Իսկ գիշերը նրանց սրտին քունն է տիրում, որ վատն ու լավը լիովին
Մոռացության է միշտ տալիս, երբ փակվում են աչքերը և թարթիչները,
Բայց ինձ աստվածն առաքում է ցնորամիտ և չարագույժ վատ երազներ:
Հենց այս գիշեր, երազումս, ինձ գրկել էր մի մարդ՝ նրան սաստիկ նման.
Այդպիսին էր նա, երբ գնաց զորքերի հետ, ուրախացավ սիրտս խորունկ,
90Քանզի կարծես երազ չէր այդ, այլ իսկակա՜ն իրողություն մի ճշմարիտ»։

Ասաց այդպես, մինչդեռ ծագեց արդեն շողշող և ոսկեգահ Արշալույսը:
Լացուկոծի ձայնը նրա լսեց հանկարծ Ոդիսևսը աստվածազարմ,
Եվ ինքն իր մեջ խոր մտածեց, ապա նրա սրտին թվաց,
Որ ճանաչեց տիկինն իրեն և կանգնած է հիմա նա յուր գլխի վերև
Նա վեր կացավ, վերցրեց վերմակն ու օդենիք, որոնց մեջ ինքը պառկել էր,
Ծալեց, դրեց անդ բազմոցին, եզան կաշին տարավ, դրեց դռան ետև,
Ապա դարձավ և, ձեռքերը վեր կարկառած, ջերմ աղոթեց Զևս աստծուն.
«Զև՜ս հայր, եթե դու կամեցար ինձ ծովերով ու ցամաքով
Բերել, հասցնել իմ երկիրն այս, երբ կրեցի ես աղետներ բազմաչարչար,
100Թող մեկն ու մեկն, ով արթուն է, այստեղ, ներքուստ, ինձ խոսք ասի բարենշան,
Իսկ արտաքուստ թող հանդես գա ու երևա քո նշանը, Զև՜ս երկնագով»:
Այդպես ասաց աղերսելով, և Զևսն զգոն լսեց նրան.
Թնդաց իսկույն և որոտաց որոտն ահեղ Օլիմպական բարձունքներից
Անդ, խտագույն ամպերի մեջ։ Ուրախացավ Ոդիսևսը աստվածազարմ.
Խոսեց նաև տան մեջ, այնտեղ, հաց աղացող ստրուկ կինը,
Քանզի ուներ ազգերի տեր Ոդիսևսը շատ, բազմազան,, աղորիքներ,
Որոնց շուրջը տասնևերկու կանայք էին անդ աշխատում միշտ ժրաժիր:
Աղում էին նրանք գարի, ոսկի ցորեն, որը մարդկանց ուղեղն է ճիշտ։
Մյուսներն այնժամ քնած էին, քանզի իրենց գործն ավարտել Էին արդեն,
110Իսկ սա իր գործը տակավին չէր ավարտել, որպես մի թույլ և տկար կին։
Արդ, աղալը ընդհատելով, նա խոսք ասաց, բարի նշան տիրոջ համար
«Զև՜ս հայր, դու, որ գերիշխողն ես աստվածների, այլև մարդկանց,
Այսքան հուժկու որոտացիր այժմ երկնքից անծայրածիր և աստղազարդ,
Որտեղ չկար և ոչ մի ամպ։ Ո՞ւմ համար էր, որ հայտնեցիր քո նշանն այդ։
Այս խոսքը իմ, տարաբախտիս, գեթ կատարիր դու, ողորմած.
Թող որ այս օրն սեղեխների համար լինի օրը վերջին,
Նրանց, որոնք Ոդիսևսի տանն անում են խնջույքը այս մեծափափագ:
Տե՜ս, խոնջանքից սրտակոտոր՝ իմ թուլացած ծնկներն են այժմ ծալվում արդեն,
Այսքան գարի միշտ աղալիս, թող սա լինի վերջին խնջույքն ու նվագը»։
120Ասաց այդպես, Զևսի հզոր որոտումից և այս կնոջ նոր ասածից
Ոդիսևսը խնդաց, խորհեց, որ վրեժն իր չար թշնամուց նա կլուծի։
Մինչ այլ բոլոր ստրկուհիք հավաքվեցին Ոդիսևսի շքեղ տան մեջ
Եվ անհապաղ անդ օջախի մեջ վառեցին կրակն անշեջ։
Իր մահիճում անդ արթնացավ և Տելեմաքն աստվածակերպ.
Հապճեպ հագավ նա իր հագուստն, ապա ուսին կախեց թուրը իր սայրասուր
Եվ ոտքերին կապեց մույկերն իր գեղեցիկ ու շողշողուն,
Հետո վերցրեց նիզակն ամուր ու սրածայր, պղնձակուռ:
Այդպես գնաց, կանգնեց շեմքին ու բարբառեց և խոսք ասաց Եվրիկլիային.
«Դու, մայրիկդ իմ սիրելի, հյուր եկվորին դուք պատվեցի՞ք մեծարանքով,
130Արդյոք տվի՞ք պատշաճ ուտեստ կամ անկողին, թե՞ նա մնաց տան անխնամ:
Գիտեմ, մայրն իմ, թեպետ և նա ողջախոհ է և իմաստուն,
Մահկանացու մարդկանցից աստ երբեմն պատվում է այն մարդուն, որը սակայն
Նվաստգույնն է իսկապես, իսկ լավերին դուրս է անում առանց պատվի»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Եվրիկլիա կինը քաջիմաց.
«Ո՜հ , զավակս, զուր ես այդպես ամբաստանում քո մորն անմեղ.
Հյուր եկվորը խմեց գինին, որքան իր սիրտն էր փափագում,
Իսկ ուտելը,, երբ որ մարդ հարցրեց նրան, մերժեց, ասաց, որ չի ուզում,
Սակայն երբ որ նա քունն հիշեց և ցանկացավ պոկել այստեղ,
Մարդ իսկույն հրամայեց ստրուկ կանանց մահիճ սարքել պատշաճաբար։
140Բայց անկողնում և դոշակի վրա քնել ինքը անձամբ չկամեցավ,
Որպես դժբախտ թափառական, տառապահար և անարժան,
Այլ գավիթում պառկեց, քնեց եզան մորթուն չմշակված
Եվ ոչխարի օդիկներին, իսկ վերևից մենք փռեցինք մի պատմուճան»։
Ասաց այդպես, և Տելեմաքն այնժամ տնից ժիր դուրս եկավ՝
Տեգ-նիզակը ձեռքին բռնած, հետևեցին նրան շներն արագարշավ:
Գեղասրունք աքեացոց ատյանը նա շտապ գնաց։
Այն ժամանակ Եվրիկլիան աստվածային՝ դուստրը Օպսի Պիսենորյան,
Անմիջապես հրամայեց ապարանքի ստրուկ կանանց.
«Օ՜ն, շուտափույթ գործի ելեք. տունն ու տեղը հավաքեցեք դուք ժրաջան
150Եվ հատակին ջուր ցանեցեք, բազմոցները գեղեցկակերտ և շառագույն
Սփռոցներով լավ ծածկեցեք: Դուք էլ՝ ահա սեղաններն այս
Սպունգներով նուրբ սրբեցեք և մաքրեցեք սարկարաններն ու գավաթներն,
Որոնք շինված են կրկնականթ, իսկ դուք ջրի շուտ գնացեք դեպի աղբյուր
Եվ այնտեղից փութանակի լցրեք, բերեք ջուրը մաքուր,
Քանզի երկար էլ բացակա չեն լինելու խոսնայրները ապարանքից,
Այլ շատ շուտով այստեղ կգան, որովհետև տոն է այսօր մի ընդհանուր»:
Ասաց այդպես, և անսացին նրանք իսկույն, կատարեցին պատգամը այդ.
Արդ, նրանցից քըսան հոգի հապճեպ գնաց դեպի աղբյուրը սևաջուր,
Իսկ մյուսները տան մեջ, այնտեղ, մեծ խնամքով, ուշի–ուշով աշխատեցին:
160Եկան նաև աքեացոց ծառաները աշխատասեր,
Որոնք ճարտար կտրատեցին փայտը այնտեղ, և աղբյուրից եկան կանայք,
Իսկ դրանցից հետո միայն խոզարածը եկավ արդեն,
Որ բերել էր երեք խոզեր, ընտիրները այնտեղ եղած խոզերամից,
Որոնց թողեց նա բակի մեջ բարձրապարիսպ ու պերճակերտ, որ արածեն,
Իսկ ինքն ապա Ոդիսևսին այնտեղ դիմեց և խոսք ասաց գորովալիր.
«Հը՜, ինչպե՞ս է, օտարական, հարգանքո՞վ են աքեացիք վարվում քեզ հետ,
Թե՞ այս տան մեջ, այստեղ, քեզ զուր անպատվում են առաջվա պես»
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՞ւր էր թե ճիշտ, ո՜վ Եվմեոս, պատիժ տային աստվածները քարվականքի
170Այս լիրբ գործին, որ վիսացող այս լրբենիք կատարում են, ահավասիկ,
Օտարի տանն՝ այսքան լպիրշ և անօրեն, նույնիսկ առանց ամոթանքի»:

Այդպես նրանք այդ առիթով խոսում էին իրարու հետ,
Մինչդեռ եկավ ու մոտեցավ անդ, Մելանթևսը այծարած.
Իր հետ բերել էր նա այծեր, քաջընտիրները հորանից,
Որպես ընծա խրախճանքին սեղեխների. իր հետ կային երկու հովիվ։
Այդ այծերին իսկույն կապեց նա գավիթում աղմըկահույզ
Եվ ինքն ապա Ոդիսևսին իսկույն դիմեց ու խոսքն ասաց այս կծվակիծ.
«Դեռ այստե՞ղ ես, լպիրշ մուրիկ, և տան մարդկանց դեռ ձանձրո՞ւյթ ես պատճառում դու՝
Ողորմություն մուրալով։ Դեռ չե՞ս գնա կամ չես կորչի դուրս այս դռնից.
180Կարծեմ իրոք մենք իրարից չենք բաժանվի հեշտ ու թեթև,
Մինչև որ դու ուժն իմ ձեռքի այժմ չփորձես. գա՜րշ, անվայել մուրալ գիտես:

Չէ՞ որ այլուր խնջույք անող այլ աքեյանք շատ կան նաև»:
Այդպես խոսեց, ոչինչ չասաց նրան այլևս ամենագետ Ոդիսևսը,
Այլ լուռ գլուխը լոկ շարժեց՝ վրեժառու մտքերի մեջ խորասուզված:
Հետո եկավ և մոտեցավ հովիվն երրորդ՝ Փիլետիոս իշխանն արանց:
Խոսնայրներին նա բերել էր պարարտ այծեր, նաև ամուլ, ստերջ մի կով.
Նավորդները, որ դեպ կղզին փոխադրում են և այլ մարդկանց,
Հիմա սրանց փոխադրեցին, որոնք եկան ու տեղ հասան։
Նա իր բերած անասուններն ամուր կապեց աղմկահույզ գավիթի մեջ,
190Ինքն էլ ապա շուտ մոտեցավ խոզարածին ու հարց տվեց նրան այսպես.
«Ասա դու ինձ, ո՜վ խոզարած, ո՞վ է արդյոք այս շրջիկը օտարական,
Որ եկել է մեր տունն, այստեղ: Ո՞ր ազգով է հպարտանում,
Եվ որտեղ է ցեղը նրա, կամ երկիրը յուր հայրենի։
Ավա՜ղ, դժբախտ. տեսքով որքա՜ն մեր մեծազոր արքային է սա նմանվում,
Մինչ աստվածներն անչափ վշտեր են շնորհում թափառական թշվառ մարդկանց,
Ինչպես նաև արքաներին մատնում են միշտ անագորույն տառապանքի»։
Ասաց այդպես, Ոդիսևսին մոտենալով՝ ջերմ ողջունեց իր աջ ձեռքով
Ու բարձրաձայն, բարյացակամ իր խոսքն ասաց այս թևավոր.
«Ողջո՜ւյն քեզ, հայր, - պանդուխտ եկվոր, իցի՜վ գտնես կյանք երջանիկ գեթ այսուհետ,
200Մինչդեռ հիմա տանջում են քեզ բյուրաբազում վիշտ ու աղետ։
Զև՜ս հայր, չկա աստվածների մեջ քեզանից ավելի ժանտ ու մահաբեր,
Չես խնայում դու հեգ մարդկանց, որոնց իրավ դու ինքդ ես կոչում կյանքի,
Այլ, խառնելով աղետ ու վիշտ, թափում ես այն դժբախտների գլխին միայն:
Քեզ տեսնելով՝ եկվո՜ր, սիրտս փշաքաղվեց, արցունքն իջավ իմ աչքերին,
Ոդիսևսին ես հիշեցի։ Գուցե և նա, մտածեցի, այժմ, հիրավի,
Քեզ պես հագած նողկ ցնցոտի, թափառում է հեռու, օտար ազգերի մեջ,
Եթե միայն կենդանի է նա տակավին ու տեսնում է լույսն արևի:
Իսկ եթե նա մահացելէ և իջել է տունն Հադեսի,
Վա՜յ ինձ, ավա՜ղ, առանց ազնիվ Ոդիսևսի։ Չէ՞ որ նա էր, որ ինձ մանկուց
210Կեփալլենյանց երկրում, այնտեղ, նախրորդ կարգեցիր եզներին,
Եվ այդ նախիրն այնքան է այժմ աճել, դարձել բազմագլուխ, սերընդով շատ,
Որքան երբեք չի բազմացել մի այլ մարդու հոտն եզների լայնաճակատ։
Ինձ այժմ օտարն է պատվիրում` իրեն բերել այդ կովն ու եզը գերազանց,
Որ աստ լափի: Չեն պատկառում նույնիսկ որդուց թագավորի՝ նրա տան մեջ,
Ոչ էլ նաև սարսափում են աստվածներից, այլ միտք ունեն մի չարատենչ.
Գույքն ու կայքը հար հեռացած մեծ արքայի աստ բաժանել իրարու մեջ:
Ա՜խ, իմ հոգին այս կրծքիս տակ մի այլ հոգսով է մտահույզ, ալեկոծված.,
Սակայն անչափ վատ կլիներ և անօրեն, քանի դեռ կա նրա որդին,
Թողնե՜լ, գնալ մի այլ երկիր, քշել, տանել նաև նրա նախիրները
220Դեպի մարդիկ օտարազգի, բայց ավելի վատ է մնալ ու տեսնել միշո
Ինչպես մորթում են ուրիշի եզներ ու կով, և զուր կրել տանջանք ու վիշտ։
Ո՜հ, ես վաղուց, փախուստ տալով, կգնայի դեպ մեծասիրտ մի այլ արքա,
Քանզի այլևս հնար չկա հանդուրժել գործն այսքան ժպիրհ:
Բայց կմնամ ես տակավին, հուսով եմ դեռ, գուցե դժբախտ իմ տերը գա
Եվ շամբշագույն սեղեխների դաժան ոհմակն արտաքսի դուրս և ցրիվ տա:

Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Հովիվդ քաջ, նման չես դու լիրբ ու պանդույր մի այլ մարդու,
Եվ զգում եմ ես ինքս ահա, որ սիրտ ունես դու ողջախոհ և խորագետ,
Ուստի ես այժմ հայտնում եմ քեզ և երդվում եմ ես երդումով արդ մեծագույն.
230Վկա է Զևսն, ավագագույնն աստվածների և վանատուր սեղանը այս,
Վկա է և օջախն անբիծ Ոդիսևսի, ուր գտել եմ ինձ ապավեն,
Որ Ոդիսևսը քո այստեղ եղած պահին ետ կդառնա, կգա իր տուն,
Եվ կտեսնես դու քո աչքով նրան այստեղ, հարկավ, եթե այդ կամենաս,
Երբ կոտորի նա նախճիրում խոսնայրներին, որ իշխում են աստ անօրեն»։
Նրան կրկին իր խոսքն ասաց իսկույն հովիվն այն եզնարած.
«Ա՜խ , ո՞ւր էր թե, օտարակա՜ն, այդ խոսքն իրավ գլուխ բերեր Կրոնոսյանն,
Այնժամ անշուշտ կիմանայիր դու զորությունն իմ ձեռքերի»։
Այդպես նաև Եվրիմեոսը հավերժ անմահ աստվածներին ջերմ աղոթեց,
Որ Ոդիսևսն ամենիմաց շուտով իր տուն վերադառնա։

240Ահա այդպես իրարու մեջ նրանք խոսում էին այնտեղ,
Մինչ խոսնայրները պատրաստում Էին այնժամ կործանումը Տելեմաքի,
Սակայն նրանց ձախակողմից մի մեծ թռչուն թռավ անցավ հանկարծակի,
Բարձրաթռիչ արծիվ էր դա և ճանկերում իր՝ վեհերոտ մի աղավնի։
Ու Ամփինոմն իսկույն այնտեղ նրանց դիմեց և այս ասաց.
«Սիրելինե՜ր, գլուխ չի գա, չի հաջողվի խորհուրդը մեր
Տելեմաքի մահվան մասին, ուստի եկեք հիշենք նորից մեր խրախճանն»:

Անաց այդպես Ամփինոմը, խոսքն այդ բոլորն հավանեցին
Եվ փութապես աստվածազարմ Ոդիսևսի տունը եկան։
Բազմոցներին, նստիքներին վերարկուներն ու հագուստները դրեցին
250Եվ սկսեցին անդ մորթոտել մեծ ոչխարներ ու պարարուն, սիրուն այծեր:
Փողոտեցին պարարտաճարպ նաև խոզեր ու նախրային կովը ստերջ,
Եվ խորովված ընդերքն հապճեպ բաժանեցին իրարու մեջ։
Գինին խառնվեց սարկարանում, խոզարածը բերեց, դրեց պերճ բաժակներն.
Փիլետիոսն, իշխանն արանց, զամբյուղներով գեղեցկակերտ
Մատըռվակեց հացն ամենքին, իսկ Մելանթևսն արագ լցրեց առատ գինին։
Այդպես նրանք ձեռք մեկնեցին իրենց առաջ պատրաստ դրված ուտեստներին,
Իսկ Տելեմաքն իր հոգու մեջ հղացավ միտքը խորամանկ նոր նենգության.
Իր հոր տան մեջ ամրակառույց նա, վիմակերտ շեմքին ընթեր,
Մի սեղանիկ և անվայել նստիք դրեց, բազմեցրեց անդ Ոդիսևսին,
260Նրա առաջ դրեց պատրաստ ընդերքներից մի լավ բաժին,
Գինին լցրեց ոսկի բաժակ, ապա դիմեց իսկույն նրան և խոսք ասաց.
«Նստիր այստեղ, խմիր համեղ դու այս գինին սույն քաջերի հետ միասին,
Իսկ եպերանքն և ձեռքերը խոսնայրների քեզնից հիմա կվանեմ ես,
Քանզի չէ՞ որ սա իսկապես մի պանդոկ չէ և ոչ էլ տուն մի հանրային,
Այլ միմիայն Ոդիսևսի ապարանքն է, և ինձ է այժմ նա թողել այդ։
Իսկ դուք այստեղ, ո՜վ սեղեխներ, սանձե՛ք ձեր կիրքն ու դսրովանքն, նստե՛ք հանդարտ
Եվ զսպեցե՛ք ձեր ձեռքերը, որ չծագի մեր մեջ հանկարծ կագ ու կռիվ»:

Ասաց այդպես, այդ լսելով՝ ամենքն իրենց շրթունքները կրծոտեցին
Ու զարմացան Տելեմաքի վրա սաստիկ, քանզի խոսեց շատ համարձակ:
270Մինչ նրանցից անդ բարբառեց ինքն Եվպիթյան Անտիոոսը այդ ժամանակ.
«Տելեմաքի այդ խոսքերը կհանդուրժենք, աքեացիք,
Թեպետ դրանք ցավալի են, քանզի նետեց սպառնանք նա մեզ.
Կրոնոսյան Զևսն է միայն արգելքը մեր, թե ոչ՝ նրան վերջ կտայինք
Մենք այս տան մեջ, թեկուզ և նա ճառել գիտի վսեմ ու վես»։

Այդպես ասաց Անտիոոսը, բայց նա թողեց նրա այդ խոսքն անուշադիր:
Մինչ քաղաքով բանբերները հարյուրաեզ զոհը տարան աստվածներին,
Ուստի շուտով հավաքվեցին գեղագանգուր աքեացիք
Անդ, նետաձիգ Ապոլլոնի անտառի մեջ ստվերածիր:
Սեղեխները միսը արդեն խորովեցին ու կրակից դուրս հանեցին
280Եվ, բաշխելով իրարու մեջ, հրճվում էին խրախճանքով՝ այդ ազդեցիկ։
Մատըռվակող ծառաները Ոդիսևսի դեմ դրեցին
Այնքան բաժին, որքան ամենքն անդ ստացան, քանզի այդպես
Պատվիրել էր աստվածազարմ Ոդիսևսի սիրած որդին Տելեմաքը,
Աթենասն էլ՝ չարգելակեց և չզսպեց սեղեխների կիրքը անսանձ
Եվ քարվականքն ամբարտավան, որ ավելի խիստ բորբոքի
Լաերտին Ոդիսևսի սրտում ցասումը բազմամաղձ։
Խոսնայրների մեջ կար մի մարդ, մի չարագործ, իր վիսությամբ հռչականուն,
Կոչվում էր դա Կտեսիպպոս և բնակվում էր Սամեում, իր հարկի տակ։
Արդ, սա, իր հոր բյուրաբազում հարստությամբ քաջալերված,
290Մրցակից էր հար բացակա Ոդիսևսի կնոջ համար:
Եվ այժմ նպերտ սեղեխներից նա բարբառեց և խոսք ասաց եպերալից.
«Ինձ լսեցեք, ո՜վ խոսնայրներ մեծահռչակ, ահա թե ինչ ես ձեզ կասեմ.
Այս եկվորը բաժին ստացավ, ինչպես հարկն է, մեզ հավասար,
Եվ իսկապես վայել չէ մեզ, լա՜վ չի լինի, ոչ էլ արդար՝
Տելեմաքի հյուրին զրկել, ո՜վ որ էլ գա տունն այս վսեմ:
Ուստի և ես նրան տալիս եմ պարգևն այս, որպեսզի նա ինքը արդեն
Նվերն այս տա բաղնեպանին և կամ ստրուկ ծառաներից մեկնումեկին,
Որ կան այստեղ, աստվածակերպ Ոդիսևսի ապարանքում այս բարեշեն»։
Ասաց այդպես և շուտափույթ ձեռքով հուժկու, հաստաբազուկ,
300Վերցրեց այնտեղ նա զամբյուղից եզան մի ոտք ու շպրտեց
Ոդիսևսի վրա ուժգին, բայց, իր գլուխը թեքելով,
Նա խույս տվեց, ապա ժպտաց, իսկ ոսկորը զարկվեց պատին ամրակառույց,
Բայց նախատեց Կտեսիպպին Տելեմաքոսն այնժամ սրտով ցասումնալի.
«Բախտդ բերեց, Կտեսիպպոս, ուրախ եղիր և գոհունակ,
Որ չդիպավ զարկդ հյուրին, քո հարվածից այժմ խույս տվեց նա անվեհեր,
Թե ոչ` իսկույն քո կրծքի մեջ պիտ վարսեի ես սայրասուր իմ նիզակը,
Հայրդ այնժամ հարսանիքիդ փոխարեն քեզ պիտի թաղեր։
Թող էլ ոչ ոք չհանդգնի լրբություններ կատարել աստ, իմ հարկի տակ,
Կամ անվայել մի այլ վարմունք, քանզի արդեն հասկանում եմ ես ամենբան
310Եվ լավ գիտեմ չարն ու բարին, մինչդեռ առաջ մանուկ էի ես մի անգետ։
Բա՜վ է, որքան ես ամեն բան համբերեցի մինչև այսօր և լավ տեսա՝
Ինչպես մորթում եք իմ մալը, հացն եք լափում, խմում գինին իմ ատրաշեկ,
Իսկ ինձ համար դժվարին է մենումենակ կռվել այստեղ բազմության դեմ,
Ուստի այլևս չհանդգնեք թույլ տալ վարմունք մի անվայել ու չարանենգ
Կամ հարուցել նոր գժտություն, իսկ եթե դուք այժմ, հիրավի,
Փափագում եք և միտք ունեք սուր պղինձով սպանել ինձ,
Այդ առավել կցանկամ ես, քանզի չէ՞ որ ավելի լավ է՝ մահանամ,
Քան թե տեսնեմ միշտ քարվականք, գործ անվայել ու զազրելի,
Վիրավորանքն իմ հյուրերի, բռնաբարումն ստրուկ կանանց,
320Ստոր ու պիղծ անպատվությունն այստեղ, այս տանը գեղեցիկ»։
Ասաց այդպես, և բոլորը մունջ մնացին, խոսք չասացին.
Միայն որդին Դամաստորի՝ Ագելաոսը, բարբառեց անդ անագան.
«Բարեկամնե՜ր, Տելեմաքոսն արդարացի խոսեց այստեղ,
Հարկավոր չէ հիմա նրան պատասխանել թշնամաբար կամ անպատիվ,
Եվ թող ոչ ոք անարգ չանի ու ձեռք չտա օտարական այս շրջիկին
Կամ այլ մեկին ստրուկներից, որ դյուցազուն Ոդիսևսի պալատում են,
Բայց ես, ահա Տելեմաքին և իր մորը մի խոսք ունեմ գորովալի,
Որը, կարծեմ, սրտահաճո պիտի թվա նրանց սրտին:
Քանի դեռ ձեր հոգիներում, ձեր կրծքերում հույս կար իրոք,
330Որ Ոդիսևսն ամենիմաց ետ կդառնա և իր տունը կգա մի օր,
Ձեզ բնավին չէր կարելի դատապարտել դանդաղման մեջ,
Որով դուք մեզ, խոսնայրներիս, այս տանն երկար պահում էիք, և արդարև՝
Լավ կլիներ, եթե հանկարծ Ոդիսևսը վերադառնար ու գար իր տուն,
Բայց պարզ է այժմ և անկասկած, որ էլ երբեք նրա դարձը գլուխ չի գա,
Ուստի և դու հիմա գնա անդ քո մոր մոտ և համոզիր նրան սրտանց՝
Ամուսնանալ այն քաջի հետ, ով ամենից ազնվագույնն է, ով ավելի
Պռույգ կտա։ Այնժամ և դու ուրախասիրտ կտիրանաս քո նոր գույքին
Եվ կհրճվես կերուխումով, իսկ մայրը քո ուրիշի տանն իր հոր գործը պիտի հոգա»:
Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
340«Երդվում եմ քեզ, Ագելաոս, հանուն Զևսի, հանուն հորս աղետների,
Որն, երևի, Իթակեից հեռու և զուրկ կործանվել է կամ տարագիր
Շրջում է դեռ. ամուսնությունը ես իմ մոր չեմ արգելում, հակառակը,
Դրդում եմ ես՝ մարդու գնալ, ում կցանկա, ով անհամար ընծա կտա։
Մինչ հակառակ իր ցանկության և կամ խոսքով հարկադրական՝
Ես չեմ կարող քշել տանից, աստվա՜ծ չանի, որ այդպիսի գործ կատարեմ»:
Այդպես ասաց Տելեմաքը, սակայն Պալաս Աթենասը, սեղեխերին
Թաղեց անզուսպ ծիծաղի մեջ, խելքից հանեց, դարձրեց նրանց խելացնոր
Եվ սկսեցին նրանք ասնզուսպ մի հըռհըռոց, դեմքերն իրենց՝ այլանդակված՝
Ուտում, լափում էին նրանք հում միսն անեփ, արյունաթոր,
350Աչքերն իրենց արցունքով էր լցված, սիրտը զգում էր վիշտ ու արհավիրք:
Այդ վիճակում նրանց այնտեղ իր խոսքն ասաց Թեոկլիմենն աստվածատես.
«Ո՜հ, թշվառներ, ի՞նչ ահռելի աղետ է արդ կամ արհավիրք վիճակվել ձեզ.
Խոր խավարն է պատել ձեր դեմքն ու ճակատը, ձեր մարմինը ոտից-գլուխ:
Շուրչը թնդում է հառաչա՜նք, ձեր այտերն են արցունքի մեջ ու վշտածոր,
Արյունով են ցողված պատերն, ամուր քիվերն ու բարավորն,
Եվ ուրվական ստվերներով լիքն են գավիթն ու բակն ամբողջ,
Որ սուրում են դեպ Էրեբոս անդնդախոր, իսկ երկնքից արևն արդեն
Անհետանում է վերջապես, և տիրում է խավարն ահեղ ամենուրևք»։
Ասաց այդպես, նրանք բոլորն հըռհըռացին ու ծաղրեցին նրան սաստիկ,
360Եվ նրանցից սկսեց խոսել Եվրիմաքը Պոլիբոսյան.
«Խելագա՜ր է շրջիկը այս՝ օտար երկրից դեռ նոր եկած,
Պիստանինե՛ր ու ծառանե՛ր, պետք է դռան դուրս վռնդել իսկույն տնից,
Թող որ գնա հրապարակ, երբ տեսնում է այստեղ միայն մութ ու խավար»:
Եվրիմաքին պատասխանեց ու խոսք ասաց Թեոկլիմենն աստվածափառ.
«Ո՜վ Եվրիմաք, կարիք չկա, որ դու ինձ տաս առաջնորդող ուղեկիցներ,
Փա՜ռք աստծո, ես աչք ունեմ, այլև ականջ, ունեմ նաև ոտքեր մի զույգ.
Կրծքումս կա վայել հոգի, որ տակավին անվնաս է, նույնիսկ առույգ:
Ես դրանց հետ դուրս կգնամ, իսկ ձեր գլխին թափվելու է Ժանտ արհավիրք,
Որից ոչ ոք սեղեխներից էլ չի կարող խույս տալ մի կերպ և կամ փրկվել,
370Քանզի նպիրտ, ամբարտավան մարդիկ եք դուք և կատարում եք շարունակ
Ոդիսևսի ապարանքում մի խայտառակ, հանցավոր գործ ու քարվականք»։

Այդպես ասաց և դուրս եկավ իսկույն տնից գեղեցկաշեն,
Պիրեոսի տուն նա գնաց, որ ընդունեց նրան սրտանց ու սիրալիր:
Մինչ սեղեխներն Տելեմաքին դսրովելու նպատակով սկսեցին,
Իրար դեմքի անդ նայելով, ծաղրել նրա խեղճ հյուրերով։
Այդպես ոմանք ամբարտավան ջահելներից խոսում էին կատակելով.
«Տելեմաքոս, մեկը չկա քեզ հավասար՝ լկտի, լպիրշ իր հյուրերով,
Եվ ո՞վ է սա, որ մոտդ կա, շրջմոլիկը այս մուրացկան,
Մի հարբեցող ու որկրամոլ, որ չգիտի և ոչ մի գործ, ոչ մի արհեստ,
380Ինքը իսպառ եռանդազուրկ, բեռ է միայն երկրի համար,
Եվ կամ ո՞վ էր այն երկրորդը, որ գուշակող աստ ձևացավ լիրբ ու լկտի։
Ե՛կ դու, լսի՛ր, ինձ հավատա, բյուրապատիկ լավ կլինի և շահավետ,
Եթե գցենք այդ հյուրերին նավի վրա մեր բազմաթի
Եվ առաքենք դեպ Սիկելիա, դրանց համար վարձ կստանաս դու ահագին»։
Այդպես նրանք խոսում էին, բայց Տելեմաքն արհամարհեց ամենը այդ
Եվ միմիայն, լուռ նայելով իր հոր դեմքին, սպասում էր նա անհամբեր,
Թե ե՞րբ պիտի ձեռք բարձրացնի լիրբ, անամոթ սեղեխների գլխի վրա:

Այնժամ դստրիկն Իկարիոսի, Պենելոպեն խոհեմամիտ,
Դահլիճի մեծ մուտքին մոտիկ, նստած շքեղ իր բազմոցին,
390Լսեց խոսքն ու ճոշանն ամբողջ, որ խոսեցին խոսնայրները իր հարկի տակ։
Սեղեխները խնջույքի մեջ ճաշում էին հռհռալով,
Փարթամաճոխ ու ցնծավետ, քանզիչէ՞ որ մորթել էին շատ անասուն,
Սակայն ոչինչ չկար այնքան անհաճելի և ահավոր,
Որքան ընթրիքն, որ պիտ տային նրանց շուտով աստվածուհին և քաջն հզոր,
Հանց հատուցում անդ կատարված լիրբ գործերի ու մոլությանց:

Երգ քսանմեկերորդ։ Աղեղնային առաջարկ

1Աթենասը՝ պայծառաչյա աստվածուհին, Իկարիոսի չքնաղ դստրիկ
Խոհեմամիտ Պենելոպի սրտին դրդեց, ահավասիկ՝
Առաջարկել սեղեխներին շողշող երկաթն ու պերճաղեղն, որպես մրցանք,
Որ պիտ լիներ Ոդիսևսի ապարանքում իբրև սկիզբ կոտորածի։
Եվ բարձրացավ Պենելոպեն օթևանի սանդուղներով այն բարձրաբերձ,
Այնուհետև փարթամ ձեռքով վերցրեց նա կոր, մեծ բանալին,
Պղնձակուռ և գեղեցիկ, կոթը կերտված վառ փղոսկրից,
Ապա գնաց ծառաների հետ միասին վերջին սենյակ,
Որտեղ պահված էին բազում և թանկարժեք գույքն ու գանձը թագավորի`
10Ոսկի, պղինձ ու երկաթի ճարտարակերտ անթիվ գործեր։
Անդ կար աղեղ մի լայնալիճ և մի կապարճ նետերով լի,
Կային այնտեղ և վշտաբեր բյուրաբազում այլ փքիներ։
Ոդիսևսին դրանք ընծա էին տրված Լակեդեմոն երկրում երբեմն՝
Պատահաբար այնտեղ եղած աստվածակերպ, քաջ Իփիտոս Եվրիտյանից։
Նրանք միմյանց հանդիպեցին Մեսսենեում, քաջակորով Օրիսիլոքի
Գեղեցկակերտ ապարանքում։ Ոդիսևսը եկել էր հանց պարտահավաք
Մեսսենական ամբողջ ազգը պարտավոր էր վճարել պարտքն առանց վեճի,
Քանզի երբեմն մեսսենացիք Իթակեից սև նավերով բազմաթիակ
Հափշտակել, տարել էին երեք հարյուր գլուխ ոչխար և հովիվներ։
20Ոդիսևսը, իբրև ջահել պատգամավոր, անցավ երկար ճանապարհն այդ:
Քանզի նրան առաքեցին իր հայրն և այլ խորհրդական ծերունիներն:
Իսկ Իփիտոսը փնտրում էր կորած ձիերն տասնևերկու շքեղ ճայիկ՝
Քուռակների հետ գեղեցիկ, նաև տոկուն շատ ջորիներ,
Որոնք հետո դարձան նրա եղերական մահվան պատճառ,
Երբ նա եկավ կորովալիր, գերահռչակ մեծ Հերակլես դյուցազնի մոտ
Որ զավակն էր Զևս զգոնի և գործել էր շատ սխրանքներ։
Նա ընդունեց իր մոտ նրան, բայց սպանեց իր հարկի տակ դաժանորեն՝
Չակնածելով ոչ երկյուղից աստվածների, ոչ սեղանից, որի վրա
Մեծարել էր նա իր հյուրին։ Երբ սպանեց նրան այդպես,
Նա իր տանը ապօրինի յուրացրեց նրա ձիերն ամրասմբակ։
Արդ, Իփիտոսն, իր ձիերին որոնելիս, անդ հանդիպեց Ոդիսևսին
30Եվ ընծայեց նրան աղեղն, որը առաջ կրում էր ինքն՝ Եվրիտը մեծ,
Բայց մեռնելիս թողեց աղեղն իր զավակին ապարանքում իր բարձրաբերձ,
Իսկ Ոդիսևսը իր կողմից տվեց նրան մի սուր սուսեր և մի նիզակ,
Որպես սկիզբ հյուրամեծար ծանոթության։ Բայց իրար հետ այնուհետև
Սեղանակից չեղան նրանք, քանզի կանխեց Հերակլեսը՝ Զևսի որդին,
Եվ սպանեց աստվածակերպ Իփիտոսին՝ Եվրիտոսի ազնիվ որդուն։
Նա էր տվել աղեղը անդ, բայց չվերցրեց Ոդիսևսը աստվածազարմ
Այդ աղեղը, երբ սևաթույր նավի վրա մեկնում էր նա պատերազմի,
Այլ պահվում էր դա միշտ տան մեջ, հանց ընկերոջ լավ հիշատակ մի սրտատենչ,
Եվ այն կրում էր Ոդիսևսն միայն երկրում իր հայրենի։
40Երբ թագուհին՝ չքնաղ կինը, խորդանոցը եկավ հասավ,
Ելավ, կանգնեց կաղնի շեմքին, որ շինել էր հյուսնը ճարտար.
Նա հղկել էր կոկ, հարթեցրել, լարով չափել ճշգրտորեն,,
Դրել էր և պինդ դրանդիք ու կախել էր դռներն ամուր և շողշողուն։
Այնտեղ ահա Պենելոպեն կտրեց չվանը օղակի,
Անցքը կոխեց պերճբ անալին, շարժեց, քաշեց դռան նիգը
Ու բաց արեց դռան փեղկերն, որոնք հանկարծ ահագնակի ճըռճըռացին,
Ինչպես ցուլը բառաչում է մարգերի մեջ, այնժամ այդպես
Շառաչեցին պերճ դռները պինդ բանալու այդ շարժումից։
Պենելոպեն կանգնեց բարձր պատվանդանին, որտեղ կային պերճ սնդուկներ,
50Իսկ դրանց մեջ պահված էին անուշաբույր շատ հագուստներ։
Եվ թագուհին պարզեց ձեռքը, վերցրեց աղեղն, որ կախված էր այնտեղ սեպից
Ու փաթաթված պատյանի մեջ մի շողշողուն և գեղեցիկ։
Նստեց տիկինն իսկույն այնտեղ, իր ծնկներին դրեց աղեղն այդ սիրելի,
Ապա հանեց լայն աղեղը իր պատյանից և հառաչեց նա լալագին
Ու դառնադառն, իսկ երբ արդեն նա հագեցավ լաց ու կոծով,
Շուտ վեր կացավ, գնաց դեպի ամբարտավան սեղեխները, դեպի դահլիճն՝
Ձեռին բռնած ճկուն աղեղն ու պահոցը սլաքների՝ կապարճն ամուր,
Որտեղ կային բազմաբազում սուր սլաքներ օրհասաբեր,
Իսկ նրա հետ նաժիշտները տանում էին մի մեծ սնդուկ,
60Որի մեջ կար բազմապիսի երկաթ, պղինձ, զենք-զրահը թագավորի։
Երբ թագուհին՝ չքնաղ կինը, եկավ, հասավ խոսնայրներին,
Կանգնեց այնտեղ, ամրակառույց, բարձր դահլիճի շեմքին մոտիկ.
Այտերն էին նրա ծածկված մի լուսափայլ, նուրբ շղարշով,
Երկու կողմից կանգնած էին նաժիշտները բարյացակամ:
Եվ փութապես բարբառելով` սեղեխներին անդ նա դիմեց և խոսք ասաց.
«Ինձ լսեցեք, ով խոսնայրներ կորովալիր, դուք որ այստեղ ու այս տան մեջ,
Երբ իմ սիրած ամուսինը բացակա է արդեն երկար, շատ ժամանակ,
Դուք հանապազ զբաղված եք կերուխումով, խրախճանքով անօրինակ
Եվ պնդում եք, թե այլ առիթ չկա դրան, այլ միմիայն այստեղ անվերջ
70Դուք մրցում եք, թե ո՞վ ձեզնից ինձ հետ պիտի ամուսնանա և ինձ տանի։
Ահավասիկ, կանչում եմ ձեզ մի մրցության, որ գործն իսկույն կորոշի.
Ես դնում եմ այստեղ ահա մեծ, լայնաղեղն աստվածազարմ Ոդիսևսի.
Ով ձեզանից կարողանա ամուր ձեռքով լարը ձգել, թողնել ուժգին
Եվ սլաքը շեշտ անցկացնել անցքով բոլոր, տասնևերկու տապարների,
Ես հենց նրա հետ կգնամ և կթողնեմ օթևանն իմ, այս տունը պերճ,
Թեպետ անչափ չքնաղ է սա, որտեղ, ավա՜ղ, անցել է իմ կյանքը մատաղ,
Եվ դեռ, կարծեմ, տունն այս երկար պիտի հիշեմ, թեկուզ նույնիսկ երազի մեջ»։

Ասաց` այդպես և պատվիրեց Եվմեոսին՝ խոզարածին աստվածային,
Սեղեխների առաջ հապճեպ դնել աղեղն և երկաթներն վառ, գեղեցիկ.
80Խիստ արտասվեց Եվմեոսը, սակայն իսկույն նա կատարեց հրամանն այդ,
Սրտանց ջայլեց և մյուս հովիվն, երբ որ տեսավ չքնաղ աղեղն իր արքայի,
Բայց կշտամբեց իսկույն նրանց Անտինոոսը, անվամբ կոչեց ու այս ասաց.
«Դո՜ւք, գռեհիկ ով պանդույրներ, որ միմիայն միշտ հոգում եք ձեր առօրյան,
Ո՛հ, թշվառներ, ի՞նչ եք թափում արցունքն այդպես և թագուհու սիրտն աղեկեզ
Զուր բորբոքում իր կրծքի տակ։ Առանց այդ էլ նրա հոգին
Վշտահար է հիմա սաստիկ, քանզի կորել է ամուսինն իր սիրելի,
Ուստի և դուք լուռ նստեցեք, կերեք կամ դուրս կորեք իսկույն
Եվ անդ, դրսում, ջայլանք արեք։ Գետնին դրեք աղեղը հարթ,
Որ աստ մրցեն խոսնայրները, բայց չեմ կարծում, որ այժմ հեշտիվ
90 Հնար գտնենք ձգել, լարել աղեղն հղկված ու ամրապինդ,
Քանզի բոլոր դյուցազնասիրտ քաջերի մեջ բնավ չկա այնպիսի մարդ,
Որպիսին էր Ոդիսևսը։ Նրան երբեմն ինքն տեսա
Եվ հիշում եմ, թեպետ իրոք ես մի մանուկ էի այնժամ»։

Ասաց այդպես, մինչդեռ ինքը իր սրտի մեջ նա հույս ուներ,
Որ ինքն անշուշտ կձգի լարն և կանցկացնի նետն անցքերով վառ երկաթի,
Մինչ առաջինն հենց ինքը նա անդիր վրա պիտի փորձեր
Հարվածն հուժկու ձեռքից ազնիվ Ոդիսևսի, որին, նստած նրա տան մեջ,
Այնքան լպիրշ անարգել էր՝ գրգռելով նաև բոլոր ընկերներին։
Եվ բարբառեց այնժամ այնտեղ զորությունը Տելեմաքի.
100«Ավա՜ղ, Զևսը Կրոնոսյան ինձ, կարծես թե, խելքահան է արել արդեն.
Ահավասիկ, գերահռչակ ու խորագետ մայրն իմ հայտնեց աստ բացարձակ,
Որ նոր մարդու կմիանա և կթողնի նա տունը այս, գեղեցկաշեն,
Իսկ ես այստեղ հրճվում եմ արդ ծիծաղելով, հոգիս կարծես խելացնոր:
Օ՛ն անդր, շո՜ւտ, ժամն է հասել, դուք, խոսնայրներ, սկսեցեք մրցանքը այդ.
Չէ՞ որ չկա այսպիսի կին երկրում ամբողջ աքեական,
Ո՛չ Արգոսում, Միկենեում, ո՛չ Պիլոսում ավազածիր ու սրբազան,
Ո՛չ ծովաշուրջ Իթակեում, ոչ Էպիրում սև ու ցամաք.
Դուք այդ գիտեք, կարիք չկա, որ դրվատեմ ես մորը իմ արժանագով։
Մի դանդաղեք այլևս հիմա և զանց արեք պատրվակներն ուշացնելու,
110Բավակա՜ն է, որքան այստեղ ձգձգեցիք դուք մրցության գործը վսեմ,
Ես ինքս ահա իմ ուժերը այս աղեղի մրցանքի մեջ պիտի փորձեմ:
Ա՜խ, եթե ես լարը ձգեմ, նետեմ սլաքն անցքի միջով երկաթների
Էլ այսուհետ ես բնավին չեմ վշտանա, որ մայրը իմ գերամեծար
Տունն այս թողեց և միացավ այլ մարդու հետ, այլ կմնամ իմ հարկի տակ,
Եթե պարզվի, որ կարող եմ ես հայրական զենքը շարժել այժմ քաջաբար»։
Ասաց այդպես ու վեր թռավ, կանզնեց ուղիղ, ապա հանեց իր վրայից
Ծիրանագույն ծածկոցն, ապա ուսից գցեց սուսերը սուր։
Արագ փորեց նա մի խանդակ, մեջը ցցեց տապարները,
Որոնք հողում ամուր պնդեց, չափեց լարով, ուղիղ շարեց
120Ու կոխ տվեց հողը ոտքով։ Երբ այդ տեսան, շատ զարմացան,
Քանզի կարգին նա կատարեց այնպիսի գործ, որը երբեք չէր տեսել նա։
Կանգնեց ապա նա շեմքի մոտ և սկսեց փորձել աղեղն իր հայրական.
Ցնցեց աղեղն երեք անգամ՝ ճիգ թափելով մի կերպ լարել,
Երեք անգամ ձեռքից պոկվեց լարը ուժգին, բայց դեռ սիրտն էր իր հուսալիր,
Ու կարծում էր, որ կձգի և կանցկացնի սլաքն անցքով երկաթների.
Գուցե իրոք չորրորդ անգամ աղեղի լարը նա ձգեր լարվածությամբ,
Եթե գլխով չաներ հայրը և ցույց չտար, որ աշխույժն իր նա ընդհատի
Եվ բարբառեց այնժամ նրանց սուրբ կորովը Տելեմաքի,
«Վա՜յ ինձ, ուրեմն անզոր եմ ես ու հանապազ անփառունակ պիտի մնամ
130Եվ կամ գուցե դեռահաս եմ ու վստահ չեմ ես զորությանն իմ ձեռքերի,
Որ կվանեմ ես թշնամուն, երբ իմ վրա կռվով նա գա նախահարձակ։
Այժմ արդեն դուք, որ ինձանից գերազանց եք կարողությամբ ձեր քաջազոր,
Փորձե՞ք ահա լայն աղեղն այս, որ շուտ վերջ տանք մենք մրցույթին։

Ասաց այդպես և լայն աղեղն իսկույն դրեց այնտեղ գետնին`
Հենելով այն դռան հղկված ու ամրակուռ այն փեղկերին։
Ապա հապճեպ պերճ աղեղի ծայրին տնկեց արագաթիռ նա մի սլաք
Եվ շուտափույթ նորից նստեց այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ։
Այնժամ նրանց անդ բարբառեց Անտինոոսը Եվպիթածին.
«Բարեկամնե՜ր, մենք բոլորս այժմ կըսկսենք. ամեն մեկը թող վեր կենա
140Եվ իր հերթին աջակողմից թող մոտենա, ուստեք լցնում են արդ գինին»։
Այդպես ասաց Անտինոսը, և այդ խոսքը հավանեցին բոլորեքյան։
Հանդես եկավ նախ և առաջ Լիոդեսը Էնոպսածին։
Խոսնայրների գուշակն էր նա, նստում էր միշտ ընթեր շքեղ սարկարանին,
Անդ բոլորից միայն սրան խիստ ատելի էին ոճիրն ու քարվականքն։
Զայրանում էր սեղեխների դեմ նա հաճախ և նրանց զեխ արարքի դեմ։
Ահավասիկ, նա նախապես վերցրեց աղեղն ու սլաքը պղնձասուր,
Կանգնեց այնտեղ, շեմքին մոտիկ, և սկսեց լայն աղեղը փորձել այդպես։
Լարը ձգել չկարեցավ. անփորձ էին նրա ձեռքերը նրբագույն
Եվ հոգնեցին այնտեղ շուտով, ուստի դիմեց և խոսք ասաց սեղեխներին։
150«Բարեկամնե՜ր, չեմ կարող ես լարը ձգել. մեկ ուրիշը թող գա, վերցնի,
Մինչ աղեղն այս դեռ բազմաթիվ դյուցազունների սիրտն ու հոգին
Կխորտակի ու կկորզի, և բացի այդ` շատ ավելի լավ կլինի
Աև մահանալ, քան կենդանի մնալ, իբր անհաջողակ այն գործի մեջ,
Հանուն որի հավաքվում ենք մենք ամեն օր և սպասում աստ օրնիբուն:
Գուցե շատերն իրենց սրտում հույս ունեն և համոզված են,
Որ կտանեն Պենելոպե վեհ ամուսնուն Ոդիսևսի,
Բայց երբ փորձեն լայնաղեղն այս և հասկանան՝ ի՛նչ բան է դա,
Ապա շուտով, պերճ ընծաներ խոստանալով, պիտի փնտրեն աքեացի
Պեղեցկազգեստ այլ հարսնացու, իսկ տիկինն այս կամուսնանա այն քաջի հետ,
160Ով գերազանց ընծաներ տա և ում բախտն է վիճակել այդ արդարացի»։
Ասաց այդպես և լայնաղեղն իսկույն դրեց այնտեղ գետին՝
Հենելով այն դռան հղկված և ամրակուռ այն փեղկերին։
Ապա հապճեպ ծանր աղեղի ծայրին տնկեց նա մի սլաք
Եվ շուտափույթ նստեց նորից այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ։
Եվ Անտինոոսն աղաղակեց զայրագնաբար, նվամբ կոչեց ու խոսք ասաց.
«Ո՜վ Լիոդես, այդ ի՞նչ խոսք էր, որ դուրս թռավ քո շուրթերից.
Սարսափելի և դաժան խոսք, որն ես, իրավ, ամաչում եմ լսել անգամ:
Ինչպե՞ս է որ այս աղեղը մեծ քաջերի սիրտն ու հոգին
Պիտ խորտակի և կամ կորզի, նրա՞ համար, որ դու ձգել չկարեցար։
170Ոչ, չի ծնել քեզ քո մայրը գերամեծար, իբր այնպիսի մի զավակի,
Որ քաջաբար օգտագործես դու աղեղն ու սուր սլաքը.
Բայց կան այստեղ այլ սեղեխներ մեծահռչակ, թող գան, ձգեն լարը ընտիր»։
Ասաց այդպես և պատվիրեց նա այծարած Մելանթևսին.
«Ո՜վ Մելանթևս, վեր կաց շուտով, կրակ վառիր դու թեժ և թունդ
Եվ առընթեր դիր մի նստիք, որի վրա մորթը փռիր դու լայնալիր,
Այլև գնա և պահեստից փութապես բեր ճարպի մի գունդ։
Թող ճարպն հալեն պատանիներն, թող տրորեն աղեղի լարն,
Որ լայնալիճն ապա փորձենք և ավարտենք այս մրցույթը հաղթանակով»։
Ասաց այդպես, և Մելանթևսը անհապաղ վառեց այնտեղ կրակն անշեջ,
180Իսկ առընթեր բերեց դրեց նա մի նստիք, դրա վրա մորթը փռեց
Եվ շուտափույթ նա պահեստից վերցրեց, բերեց ճարպի մեծ գունդ։
Արդ, հալեցին ճարպն հոմանիք և սկսեցին փորձել հերթով աղեղը այն,
Սակայն ձգել չկարեցան, թեպետ անչափ ճիգ թափեցին, ուժ և կորով։
Մինչ տակավին հանդես չեկան ո՛չ Եվրիմաքն աստվածային, ո՛չ Անտինոոսն,
Որ առաջնորդ էին բոլոր սեղեխներին` դիրքով հզոր ու գերազանց:
Այդ միջոցին խոզարածը և եզնարածն աստվածազարմ Ոդիսևսի
Տնից հանկարծ դուրս գնացին՝ մեկը մյուսին հետևելով,
Եվ դուրս գնաց նույնպես ինքը՝ Ոդիսևսը աստվածակերպ։
Երբ դուրս եկան նրանք այնտեղ, բակի ետև, դարպասից դուրս,
190Ոդիսևսը նրանց դիմեց և խոսք ասաց գորովալիր.
«Դո՜ւք, եզնարած և խոզարած, ուզում էի խոսք ասել ձեզ,
Սակայն ասե՞մ, թե՞ չասեմ այդ, թեպետ սիրտս ներշնչում է, որ ես ասեմ:
Ինչպե՞ս արդյոք դուք կօգնեիք Ոդիսևսին, եթե հանկարծ նա այստեղ գար,
Եվ կամ եթե մի ոմն աստված նրան բերեր, և նա կանգներ հիմա ձեր դեմ,
Խոսնայրների՞ն դուք կօգնեիք անխարդախ, թե՞ Ոդիսևսին։
Արդ, ասացեք, ինչպե՞ս է այդ ձեր սրտի մեջ այժմ ներշնչում ձեզ ձեր հոգին»:
Եվ եզնարած նախրորդն իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜հ, իցի՜վ թե, դո՛ւ Զև՜ս մեր հայր, այդ մեր փափագը կատարես.
Թող որ նա գա, դյուցազունն այդ, կամ թող աստվածն այստեղ բերի մեր արքային,
200Եվ դու այնժամ նոր կիմանաս իմ կորովը և զորությունն իմ ձեռքերի»։
Նույնպես և նա, Եվմեոսը, ջերմ աղոթեց իսկույն անմահ աստվածներին,
Որ ետ բերեն ամենիմաց Ոդիսևսին դեպի իր տուն։
Երբ որ նրանց միտքն ու հոգին լավ իմացավ անդ Ոդիսևսը իմաստուն,
Կրկին նրանց, այդ երկուսին, այնտեղ դիմեց և խոսք ասաց.
«Ե՜ս եմ, որ կամ, իմ տանն եմ ես՝ բյուր-բյուրավոր ժանտ աղետները հանդուրժած,
Քսան տարի անցնելուց ետ՝ վերադարձա ես իմ երկիրն հայրենավանդ,
Բայց տեսնում եմ, որ իմ բոլոր ծառաներից դուք եք միայն, որ սրտատենչ
Փափագում եք իմ գալստյան, իսկ մյուսներից դեռ չեմ լսել ամենևին,
Որ աղոթքով ցանկանային իմ գալուստը, իմ վերադարձը դեպի տուն:
210Արդ, ես կասեմ ձեզ երկուսիդ, թե ի՞նչ է պետք, ի՞նչ կլինի այսուհետև
Եթե աստվածն իմ ձեռքով այն հաղթահարի սեղեխներին ամբարտավան,
Կամուսնացնեմ ձեզ երկուսիդ ու ձեզ կտամ նաև առատ գույքեր ու գանձ,
Տուն կշինեմ ես ձեզ համար առանձնակի, իմ տան կողքին,
Եվ դուք կապրեք, ինձ հարազատ, իբրև ընկեր կամ հանց եղբայր Տելեմաքին,
Իսկ որպեսզի դուք ինձ հիմա լավ ճանաչեք և համոզված լինեք սրտով,
Ահավասիկ, կհայտնեմ ձեզ և ցույց կտամ մի այլ նշան
Ահա սպին, որ ինձ ճերմակ իր ատմով հասցրեց վարազն,
Երբ որդոց հետ Ավտոլիկի որս անելու ես գնացի դեպի Պառնաս»։
Այդ ասելով՝ մի կողմ քաշեց նա ցնցոտին, նշեց սպին իր հոլանի,
220Եվ երբ տեսան նրանք սպին, ճանաչեցին բացեիբաց,
Հեծեծացին անդ լալագին ու ձեռքերով փաթաթվեցին Ոդիսևսին ամենիմաց
Եվ գրկեցին, նրա գլուխն և ուսերը համբուրեցին սիրակարոտ։
Ոդիսևսը նույնպես հուզված ջերմ համբուրեց նրանց գլուխն ու ձեռքերը։
Այդպես նրանց ջայլանքի մեջ պիտի թողներ մայր մտնող լույսը Արևի,
Թե Ոդիսևսը ձայն չտար և չընդհատեր լացուկոծը այդ ընդհանուր
«Շո՛ւտ վերջ տվեք հեծեծանքին ու ջայլանքին, մի գուցե այժմ մեկնումեկը
Դուրս գա տնից, մեզ նկատի և ներս գնա ու բոլորին գործը պատմի:
Արդ, ներս գնանք, բայց ոչ մեկ տեղ ու միասին, այլ միառմի.
Նախ ես, ապա ներս եկեք դուք, բայց ուշադիր դուք հետևեք իմ նշանին։
230Բոլորեքյան այստեղ դրանք՝ սեղեխները մեծահռչակ,
Չեն ցանկանա, հարկավ, ինձ տալ լայն աղեղը և կապարճն իր սլաքներով,
Ուստի աղեղն, ով խոզարած աստվածային, վերցրու և բեր դու տան միջով
Եվ ինձ հանձնիր ու այս ձեռքիս, նաև կանանց փութանակի դու պատվիրիր,
Որ ամրապինդ փակեն, կողպեն նրանք այնտեղ իրենց դռները սենյակի:
Եթե հանկարծ ներսից լսեն ճիչ, աղաղակ կամ հեծեծանք տղամարդկանց՝
Մեր գավիթում կամ բակի մեջ, թող դեպի բակը դուրս չգան,
Այլ թող այնտեղ մունջ ու լռիկ նստած մնան շուրջը իրենց աշխատանքի։
Իսկ քեզ, ահա, Փիլետիոս աստվածակերպ, պատվիրում եմ. դուռը բակի
Դու սողնակով շուտով փակիր և չվանով այն փաթաթիր, ամուր կապիր»։
240Այդպես ասաց, քայլեց, գնաց նորից տունն իր գեղեցկաշեն,
Ապա նստեց այն նստիքին, ուստեք առաջ նա վեր կացավ,
Եվ ներս եկան հետո հովիվ ծառաները աստվածազարմ Ոդիսևսի,
Մինչդեռ աղեղն էր իր ձեռքում շարժում, փորձում Եվրիմաքոսը անդադար,
Տաքացնում էր այստեղ-այնտեղ վառ կրակով, քսմսում էր ճարպը լարին,
Բայց և այնպես չկարեցավ լարը ձգել. հուզվեց սրտով նա իր ազնիվ
Եվ զայրացած աղաղակեց ու այս խոսքը սրտակոտոր ձայնով ասաց.
«Վա՜յ ինձ, ավա՜ղ, վշտացած եմ և՛ իմ բախտի, և՛ բոլորիդ բախտի համար.
Ոչ թե միայն նրա համար եմ ես հուզված, որ զրկվեցի հարսանիքից,
Թեպետև դա ցավալի է (շատ կան, իրավ, աքեացի չքնաղ կանայք
250Ծովապարփակ Իթակեում ու այլևայլ քաղաքներում մեզ հարակից)
Այլ նաև որ կարողությամբ այնքան ենք մենք նվաստագույն, թույլ ու տհաս,
Քան Ոդիսևսն աստվածային, որ չենք կարող ձգել այս պինդ աղեղի լարն,
Ուրեմն այս մեր քարվականքը պիտ իմանան սերունդները հետագայում»։
Եվ Անտինոոսն Եվպիթածին այսպես նրան իր խոսքն ասաց.
«Ո՛չ, չի կարող այդ պատահել, Եվրիմաքոս, այդ նաև դու շատ լավ գիտես:
Դու տե՜ս, այսօր ողջ ազգի մեջ տոն է, մի սուրբ, ընդհանուր տոն,
Եվ, հիրավի, ինչպե՞ս պիտի այս վիճակում լարը ձգենք լայն աղեղի:
Հանգիստ թողնենք աղեղն այստեղ, տապարներն էլ թող աստ մնան,
Քանզի պարզ է, կարծում եմ ես, որ ոչ մի մարդ այստեղ չի գա և չի տանի
260Այդ ամենը ապարանքից Լաերտածին Ոդիսևսի։
Ուրեմն՝ օն ա՜դր, թող որ լցնի գինեմատույցն այժմ բաժակները լեփ-լեցուն,
Որպեսզի մենք հեղում անենք, իսկ աղեղը բոլորաձև առայժմ թողնենք։
Առավոտյան թող այծարած Մելանթևսը փութանակի
Այծեր բերի, հանց պատրուճակ, լավագույնները հորանից։
Մենք կզոհենք թիկնամսերը քաջաղեղ Ապոլլոնին
Եվ կսկսենք փորձել աղեղն ու կավարտենք այս մրցությունն»։

Անտինոոսն այդպես ասաց, նրանց այդ խոսքն հավանելի ու լավ թվաց:
Բանբերները ջուր բերեցին և ձեռքերին նրանց հապճեպ անդ լցրեցին,
Պատանիները խմիչքով լի լցրեցին սարկարանը մինչև բերան,
270Հեղում արին և ըմպակները ամենքին բաժանեցին:
Այդպես, հեղումն ավարտելով, կուշտ խմեցին, որքան որ սիրտն էր փափագում,
Բայց Ոդիսևսն ամենիմաց, լի նենգանքով, դիմեց նրանց և խոսք ասաց.
«Արդ, ինձ լսեք, մեծահռչակ, վեհ թագուհու դուք խոսնայրներ,
Ձեզ կասեմ այն, ինչ որ սիրտն է ինձ ներշնչում իմ կրծքի տակ,
Աղերսում եմ, մանավանդ ձեզ, ո՛վ Եվրիմաք, ո՜վ Անտինոոս աստվածակերպ,
Դու որ այդպես այդ ասացիր և հայտնեցիր աստ քո խորհուրդը իմաստուն՝
Թողնել մրցանքը աղեղի և գործն հանձնել աստվածների կամքին միայն,
Որ հաղթությունն առավոտյան նա՛ վաստակի, ում որ կտա ինքը աստված:
Բայց նաև ինձ դուք տվեք այժմ աղեղն հղկված, որպեսզի գեթ ձեր առաջ արդ
280Եվ ես փորձեմ ուժը ձեռքիս ու կորովն իմ, որ իմանամ՝ դեռ կա՞ արդյոք
Զորությունն այն, ինչպես առաջ դա կար մարմնիս անդամներում,
Թե՞ անխնամ, իմ տանջալից թափառման մեջ, խորտակված է իմ ուժն իրոք».
Ասաց այդպես, վրդովվեցին նրանք բոլորն ամբարտավան,
Խիստ վախեցան, որ մի գուցե `հանկարծ ողորկ աղեղի լարը նա ձգի,
Իսկ Անտինոոսը գոռգոռաց ու խոսք ասաց հայհոյանքի,
«Ո՜հ, դու շրջիկ թշվառական, հիմա՛ր, քո մեջ խելքի նշույլ անգամ չկա,
Եվ մի՞թե քեզ բավական չէ, որ այժմ այստեղ, քաջերիս հետ մեծահռչակ,
Հանգիստ հրճվում ես խնջույքում ու քո բաժինն էլ ստանում ես լիուլի:
Եվ բացի այդ՝ լսում ես մեզ, մեր ճառերը։ Մինչդեռ երբեք ոչ մի մուրիկ
290Չի լսել մեզ և մեր խոսքը և չի բազմել մեր մեջ այսպես ու դեմառդեմ։
Այդ մեղրածոր գինին քեզ այժմ խելքից հանեց, հանց կուրացնում է շատերին,
Ով ագահ է և որկրամոլ, ով խմում է քաղցր գինին շատ անկանոն։
Նույն այդ գինին մի ժամանակ խելքից հանեց կենտավրոսին՝
Եվրիտիոնին՝ մեծահոգի Պիրիթոոսի ապարանքում։
Լապիթներին հյուր էր եկել, մինչ մտակուր արեց նրան քաղցր գինին,
Նա մոլեգնեց ու բորբոքեց Պիրիթոոսի տանը հուժկու կռիվ ու կագ:
Վիշտը տիրեց հերոսներին, հարձակվեցին, դուրս քաշեցին նրան տնից,
Ապա հապճեպ սուր պղնձով քիթն ու ականջը կտրեցին,
Եվ, խելազուրկ, նա հեռացավ այդ հյուրընկալ ապաստանից,
300Գնաց՝ սիրտը շամբշանքով լի և խենթի պես հոգետոչոր:
Այդպես ծագեց թշնամանքը կենտավրների ու այդ հզոր քաջերի մեջ։
Գինեմոլ էր նա չափազանց, և իր գլխին ինքն էլ թափեց մահ ու փորձանք:
Եվ քեզ նույնպես ժանտ աղետներ գուշակում եմ ես չարագույժ,
Եթե ձգես լարն աղեղի, աստ օգնություն կարեկցական էլ չես գտնի,
Քեզ սև նավով ես կուղարկեմ դեպ Էքետոսն, այն թագավորը խուժադուժ,
Որ մահապարտ մարդկանց համար արհավիրք է կործանարար.
Նրա ձեռքից դու էլ երբեք չես ազատվի։ Տեղդ նստիր դու այժ հանգիստ,
Գինին խմիր և մի մտիր մրցության մեջ քաջերի դեմ այս պատանի»։
Բայց առարկեց նրան այնժամ Պենելոպեն խոհեմամիտ և այս ասաց.
310«Ո՛չ, Անտինոոս, լա՜վ չես անում, անարդար ես վարվում այստեղ,
Որ անարգում ես հյուրերին Տելեմաքի, որոնք գալիս են նրա տուն,
Կամ կարծում ես, որ եթե սա, իր ձեռքերի ուժին վստահ,
Ոդիսևսի մեծ աղեղի լարը ձգել կարողանա,
Ապա ուրեմն ինձ կտանի նա իր տունը, և կլինեմ ես կրա կին,
Մինչդեռ այդ միտքը նա չունի, չի մտածում նա այդ մասին։
Թող որ բնավ ձեզնից ոչ ոք այս առիթով չվշտանա.
Շարունակեք խնջույքը ձեր, այդ անվայել գործը երբեք գլուխ չի գա»։
Այնժամ նրան իր խոսքն ասաց և առարկեց Պոլիբոսյան Եվրիմաքը.
«Ո՜հ, դստրիկդ Իկարիոսի, Պենելոպե դու խելացի,
320Մենք չենք կարծում, որ իրոք նա քեզ կտանի. գործ կլիներ դա անարժան,
Այլ միմիայն ամաչում ենք մենք ճոշանքից տղամարդոց ու կանացի.
Թերևս մի օր աքեյանց մեջ ստոր մի մարդ, մի լրբենի, խոսի այսպես.
Նվաստագույն բազում մարդիկ խոսնայր դարձան մի դյուցազուն քաջի կնոջ,
Սակայն նրանք անզոր եղան լարը ձգել նրա ողկված, մեծ աղեղի,
Մինչդեռ եկավ մի շրջմոլիկ, մի խեղճմուրիկ, լարը ձգեց,
Այլև սլաքն հեշտ անցկացրեց անցքի միջով երկաթների,
Այդպես կասեն, և մեզ համար դա կլինի մի առականք ամոթալի»։
Եվ խելացի Պենելոպեն այսպես նրան անդ առարկեց ու խոսք ասաց.
«Եվրիմաքոս, ազգերի մեջ ավելի շուտ փառազուրկ են նրանք, ովքեր
330Չեն ամաչում անվերջ վատնել տուն ու տեղը մեծահռչակ մի հերոսի,
Իսկ այստեղ այժմ ի՞նչ ես տեսնում դու խայտառակ կամ անարժան,
Մինչ այս շրջիկն է, հիրավի, քաջահասակ և պնդակազմ,
Եվ ասում է նա, ինքնապանծ, որ զավակն է ինքը ազնիվ ծնողների,
Ուստի նաև նրան տվեք աղեղն հղկված, տեսնենք՝ գործից ի՞նչ դուրս կգա,
Սակայն ահա հայտնում եմ ձեզ, և այդ խոսքը կկատարվի.
Իրոք, եթե այժմ նա ձգի լարն աղեղի, և Ապոլլոնն փառք տա նրան,
Փարթամ զգեստ կհագցնեմ իսկույն նրան, կտամ բաճկոն ու պատմուճան,
Կնվիրեմ սուր մի նիզակ, իբրև պաշտպան ընդդեմ մարդկանց ու շների,
Կտամ նրան երկսայրի սուր և ոտքերի համար մույկեր գեղեցկափայլ
340Եվ կառաքեմ նրան այնտեղ, ուր փափագում է նա սրտանց»։
Մինչ իր մորը պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Մա՜յր իմ, ոչ ոք աքեյանց մեջ այժմ չի կարող տիրել, իշխել այս աղեղին.
Ում կամենամ, ես այն կտամ կամ կմերժեմ, ինձնից բացի, իրավունքն այդ
Ոչ ոք չունի, ո՛չ քարքարոտ Իթակեի իշխանները արժանավոր,
Ո՛չ էլ նրանք, որ իշխում են Էլիսի լայն ու ձիաբույծ կղզիներին։
Ոչ, դրանցից բնավ ոչ ոք ինձ չի կարող արգելք լինել, եթե ես տամ
Կամ նվիրեմ Ոդիսևսի մեծ աղեղը այս շրջիկին, թեկուզ առմիշտ,
Բայց դու գնա քո սենյակը, գործդ հոգա այնտեղ հիմա
Եվ հետևիր քո գործվածքին ու ոստայնին, հրամայիր ծառաներին,
350Որ աշխատանքը կատարեն, իսկ աղեղը տղամարդկանց գործն է միայն,
Մանավանդ իմ, և իմ տան մեջ ես եմ միայն իշխող տերը իրավազոր»:
Ասաց այդպես, Պենելոպեն, խիստ զարմացած, իր սենյակը իսկույն գնաց.
Որդու ազդու և խելացի խոսքը խորունկ նրա հոգու մեջ թափանցեց։
Երբ որ այդպես նա բարձրացավ անդ, վերնատուն, նաժիշտ կանանց հետ միասին,
Ջայլեց սրտանց և ջերմ ողբաց սիրակարոտ իր ամուսին Ոդիսևսին,
Մինչև որ քունն անուշաբույր նրա աչքին ցողեց խաժակն Աթենասը։

Իսկ կոր աղեղն վերցրեց տարավ Ոդիսևսին խոզարածը աստվածային,
Գոռգոռացին տան մեջ իսկույն սեղեխները բոլորեքյան,
Եվ ոմանք էլ՝ պատանիներն ամբարտավան, աղմըկելով այս ասացին.
360«Ո՞ւր ես տանում կոր աղեղը, ո՞վ խոզարած դու ատելի և գռեհիկ.
Վայրենամիտ, քեզ կլափեն խոզերիդ մոտ քո շները արագավազ,
Որոնց այնտեղ դու ես սնել, մինչ օգնություն հովիվներից քեզ չի լինի,
Եթե միայն Ապոլլոնի, աստվածների ողորմությունը մեզ հասնի»։
Այդ ասացին, աղեղն իսկույն խոզարածը դրեց գետնին, ուր կանգնած էր.
Ահաբեկվեց նա բազմամբոխ գոռգոռոցից, որը տան մեջ թնդաց այնտեղ,
Բայց մյուս կողմից Տելեմաքոսն աղաղակեց և խոսք ասաց սպառնալից.
«Հայրիկ, աղեղն առաջ տար շուտ և մի լսիր դու ամենքին,
Թե ոչ՝ իսկույն, թեպետ քեզնից կրտսեր եմ ես, կվռընդեմ քեզ դեպի դաշտ
Ու քարերով կհարվածեմ, քանզի քեզնից զորավոր եմ ես իսկապես.
370Ա՜խ երանի այս իմ ձեռքով ու զորությամբ նույնքան լինեմ ես գերազանց
Սեղեխներից բոլորեքյան, որոնք լցված են, ավադիկ, մեր տանն այսպես.
Այնժամ անշուշտ զայրագնաբար մեր տնից դուրս կքշեի ես շատերին,
Որոնք այստեղ արդ մոլեգնում են խայտառակ և հորինում միշտ քարվականք»։
Ասաց այդպես, խոսնայրները նրա վրա հըռհըռացին ծանակելով,
Բայց մեղմացավ նրանց դաժան վրդովունքը Տելեմաքի արարքի դեմ,
Մինչ խոզարածը տան միջով վերցրեց տարավ աղեղն այնժամ,
Տարավ, կանգնեց նա առընթեր և խելացի Ոդիսևսի ձեռքը դրեց,
Ինքը ապա կանչեց դայակ Եվրիկլիային և խոսք ասաց.
«Տելեմաքն է պատվիրում քեզ, ով Եվրիկլիա դու խորիմաց,
380Որ ամրապինդ փակես, կողպես իսկույն դռները սենյակի,
Եթե մեկը ներսից լսի ճիչ ու աղմուկ մեր բակի մեջ կամ հառաչանք
Տղամարդկանց, թող դեպի բակը դուրս չգա բոլորովին,
Այլ թող այնտեղ մունջ ու լռիկ նստեն միայն շուրջը իրենց աշխատանքի»։
Նա բարձր ասաց, խոսքը այդ այն դայակի սրտին ազդեց,
Փակեց դռները սենյակի, և բազմաթիվ ծառաները անդ մնացին։
Փիլետիոսն էլ վեր կացավ անդ սուսուփուս և շուտ տնից թռավ դուրս,
Հապճեպ փակեց նա ամրապինդ պարսպապատ բակի դարպասն
Գավիթում կար մի պինդ չվան, կոր նավերի կառանն էր պիրկ.
Փիլետիոսը դրանով բակի դուռը ամուր փակեց ու ետ դարձավ,
390Գնաց նորից նստեց այնտեղ, այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ,
Ոդիսևսին ուղղեց հայացքն իր անքթիթ։ Մինչ Ոդիսևսը մանրախույզ
Զննում, քննում էր աղեղը, շուռ էր տալիս այս ու այն կողմ, որ իմանա՝
Արդյո՞ք եղջյուրն որդ չի կերել, քանի տերը բացակա էր հար ու երկար:
Սեղեխները նայում էին միմյանց դեմքին, և ոմանք էլ խոսում էին.
«Սա, երևի, այսօրինակ աղեղների մի հին վարպետ է քաջավարժ,
Եվ կամ գուցե սա իր տանը ճիշտ այնպիսի մի լայնաղեղ պահած ունի,
Կամ միտք ունի սոսկ այդպիսին ինքը սարքել։ Տեսեք՝ ինչպես, ահավասիկ,
Ճարտարակի ամեն կողմից զննում է այն. քաջատեղյակ է շրջմոլիկն»։
Իսկ ոմանք էլ, պատանիներն ամբարտավան սեղեխներից, ծաղրում էին.
400«Իցի՜վ թե սա, օտարականն այս մուրացիկ, միշտ այսպիսի բախտ ունենա,
Ինչպես հիմա լարն աղեղի անշուշտ ձգել կկարենա»։
Այդպես ահա խոսում էին խոսնայրները, մինչ Ոդիսևսը խելացի,
Վերցրած աղեղն հզոր ու մեծ, զննում էր այն ճարտարակի ու խորիմաց,
Եվ ճիշտ ինչպես վարպետն հմուտ, որը երգում և նվագում է կիթառով
Ճարտարակի ոլորելով պիրկ աղիքը գեր ոչխարի,
Հեշտիվ կապում է կիթառի նոր սեպերին՝ երկու կողմից լարերը ձիգ,
Այդպես հեշտիվ Ոդիսևսը ձգեց լարը այն մեծագույն, լայն աղեղի,
Իսկ երբ իր աջ ձեռքով բռնեց, փորձեց լարը նա փութապես,
Զնգաց լարը և գիլ հնչեց, ինչպես հնչեղ երգն է հնչում ծիծեռնակի։
410Վիշտը պատեց սեղեխներին, և այլայլվեց, փոխվեց գույնը նրանց դեմքի,
Իսկ Զևսն հանկարծ հայտնաբերեց իր նշանը. նա որոտաց որոտաձայն։
Խորունկ խնդաց Ոդիսևսը աստվածազարմ, բազմաչարչար,
Քանզի տեսավ և հասկացավ նա նշանը նենգ Կրոնոսի հզոր որդու:
Եվ նա վերցրեց անդ, սեղանի վրա ընկած, սուր սլաքը արագաթիռ,
Թեպետ այն խոր կապարճի մեջ լցված էին այլ սլաքները բազմաթիվ,
Որոնց ուժը իրենց վրա խոսնայրները պիտ փորձեին այնտեղ շուտով:
Արդ, սլաքն այդ ձեռքով վերցրեց, լարը դրեց ակոսի մեջ
Եվ տեղնուտեղն, իր նստիքին նույնիսկ նստած, նա արձակեց՝
Նետն ուղղելով դեպի նշանն և բնավին չվրիպեց,
420Այլ սլաքը պղնձակուռ թռավ, անցավ անցքի միջով տապարների,
Առաջինից մինչ վերջինը։ Ոդիսևսը Տելեմաքին այնժամ ասաց.
«Տելեմաքո՛ս, տե՜ս, շրջիկը քեզ խայտառակ չարեց՝ տանդ հար նստելով,
Չշեղվեցի ես թիրախից ու նշանին զարկեցի ճիշտ և բացի այդ՝
Աղեղի լարը ձգելիս չտանջվեցի. ուրեմն ողջ է իմ կորովը,
Ուստի իրոք արժանի չեմ անարգանքին, որ տալիս են ինձ հոմանիք:
Սակայն արդեն ժամն է հասել, աքեացոց պիտ ընթրիք տանք դեռ արևով,
Որպեսզի գեթ այնուհետև, առաջվա պես, կրկին հրճվենք սիրատենչիկ
Երգ ու պարով և կիթառով, որ պաճուճանքն են խնջույքի»։
Ասաց այդպես և հոնքերով նշան արեց փութանակի Տելեմաքը՝
430Աստվածազարմ Ոդիսևսի սիրած որդին, գոտեպնդվեց իր սուր թրով,
Ձեռքը առավ տեգ-նիզակը երկայնաստվեր, ապա իսկույն
Կանգնեց կողքին իր ծնողի՝ հագած զենքը պղնձակուռ և շողշողուն։

Երգ քսաներկուերրորդ։ Սեղեխների կոտորածը

1Եվ Ոդիսևսն ամենիմաց հանեց, գցեց իր ցնցոտին,
Վերցրեց աղեղն ու կապարճը, որը լիքն էր սլաքներով,
Թռավ, կանգնեց բարձըր շեմքին, սլաքները թափեց գետնին,
Անդ իր առաջ, ոտքերի մոտ, ապա դիմեց խոսնայրներին ու բարձր ասաց.
«Ուրեմն այսպես, կատարված է հիմա արդեն մրցությունը դժվարագույն.
Արդ, կփորձեմ մի այլ թիրախ, որին երբեք և ոչ մի մարդ չի զարկել դեռ,
Գուցե դիպցնեմ ես անվրեպ, եթե միայն Ապոլլոնը փառքը տա ինձ»:
Ասաց, ուղղեց նա դառնավեր սուր սլաքը Անտինոոսին.
Սա այդ պահին, ոսկի բաժակը գեղեցիկ ու կրկնականթ
10Ձեռքին բռնած, բարձրացնում էր, տանում դեպի բերանը յուր,
Որ մեղրածոր գինին խմի և բնավին չէր մտածում մահվան մասին:
Ո՞վ կարող էր խորհել նույնիսկ, թե դյուցազուն, խնջույք անող բազում մարդկանց
Բազմության դեմ սոսկ մի անհատ, թեկուզ լինի նա գերազոր և քաջասիրտ,
Կհանդգնի սփռել սև մահ և հորինել դաժան օրհասը ամենքի։
Նշան բռնած Անտինոոսի հենց կոկորդին՝ Ոդիսևսը նետն արձակեց.
Սուր պղինձը նրա փափուկ վզի մեջը խորունկ վարսվեց ու դուրս թռավ.
Նա խորտակվեց, թեքվեց մի կողմ, ձեռքից բաժակն իսկույն ընկավ,
Ու մարդկային հոծ արյունի վարար շիթերն իսկույն ևեթ
Դուրս ժայթքեցին ըռունգերից, ոտքով զարկվեց նա սեղանին,
20Որ դըղըրդաց ու շուռ եկավ։ Գետնին թափվեց ուտեստն ամբողջ,
Միսն ու հացը կեղտոտվեցին. տան մեջ թնդաց իրարանցում, աղմուկ ու ճիչ։
Գոռգոռացին սեղեխները, երբ որ տեսան՝ ինչպես քաջը ընկավ տապաստ.
Բազմոցներից շուտ վեր թռան և ահաբեկ վազվզեցին դահլիճի մեջ։
Որոնելով՝ նայում էին գեղեցկակերտ այն պատերին և ամենուր,
Սակայն չկար և չգտան այնտեղ վահան, սուր ու նիզակ, տեգ ամրակուռ,
Ուստի խոսքով ծանրացասում դսրովեցին Ոդիսևսին ամենիմաց.
«Հե՜յ, շրջմոլիկ, լպի՜րշ գործ է՝ նետահարել դիցասնունդ մեծ իշխանի,
Էլ մրցություն դու չես տեսնի, մոտեցել է արդեն մահդ օրհասաբեր,
Մեր մարդկանցից սպանեցիր դու հերոսին ամենամեծ և անվանի.
30Տե՜ս, ինչպե՜ս կը դառնաս բաժին դու գիշակեր անգղներին»։
Այդ էր ասում ամեն մեկը, կարծում էին՝ միամտաբար, այլև չկամ
Նա սպանեց այդ դյուցազնին, և չիմացան, ավա՜ղ, նրանք, այդ անմիտներն,
Որ և իրենց, բոլորեքյան, արդեն պատել է իր ցանցով մահտարաժամն,
Մինչ բարբառեց Ոդիսևսը ամենիմաց՝ խեթ նայելով իսկույն նրանց.
«Ո՜հ, շնացող դուք լրբենիք, կարծում էիք, որ ետ չեմ գա իմ տունն այլևս
Տրոյական հեռու երկրից, ուստի և ժանտ վատնում էիք գույքն իմ, գանձը,
Բռնաբարում էիք մախիզ դուք մեր կանանց ստրկուհի
Եվ տակավին ես կենդանի՝ տենչում էիք և իմ կնոջն այստեղ զավթել՝
Չակնածելով անծայրածիր երկնքի տեր աստվածներից:
40Չվախեցաք իսկ, որ մարդիկ նզովելով ձեզնից կառնեն վրեժն հետո.
Արդ, բռնել է ձեզ բոլորիդ իր ցանցի մեջ մահ-օրհասը»։
Ասաց այդպես, և կաշկանդեց դալուկ սարսափն իսկույն նրանց.
Իրար անցան, պտտվեցին բոլորն այնտեղ՝ ելք փնտրելով ինչպե՞ս արդյոք
Փրկվել մահից, և միմիայն Եվրիմաքը պատասխանեց ու խոսք ասաց.
«Եթե իրոք իթակեցի Ոդիսևսն ես և եկել ես տունդ արդեն,
Ապա ուրեմն արդարացի դու խոսեցիր: Աքեացիք, ճիշտ որ, իրոք
Կատարել են թե՛ քո տանը, թե՛ դաշտերում շատ խայտառակ, ստոր գործեր,
Բայց մեղավորն այդ ամենի Անտինոոսն էր, որ տապալված է այժմ այստեղ։
Նա էր սարքողը քո տանմեջ ամեն տեսակ չար գործերի,
50Սակայն ոչ թե նրա համար, որ փափագում էր հարսանիք քո կնոջ հետ.
Ա՛յլ բան էր նա խորհում իր մեջ, բայց կատարել թույլ չտվեց Կրոնոսյանն։
Նա միտք ուներ գեղեցկաշեն Իթակեում դառնալ արքա և ազգապետ,
Իսկ քո որդուն նա մտադիր էր սպանել գաղտոռոգայթ, դարանամուտ,
Եվ նա հիմա խոշոշված է արդարացի։ Սակայն եղիր դու բարեգութ,
Այժմ խնայիր մեզ բոլորիս, իսկ մենք իրոք կհատուցենք
Քո վնասներն, որքան լափել ու խմել ենք մենք քո տան մեջ,
Եվ բացի այդ ամեն մեկս քեզ տույժ կտանք, արժեքն ուղիղ քսան եզան,
Կտանք նաև ոսկի, պղինձ, որ մեղմանա քո սիրտն այդպես,
Մինչդեռ հիմա արդարացի զայրույթով ես դու բորբոքված»։
60Եվ Ոդիսևսը խելացի, խստահայաց, խեթ նայելով, այս խոսքն ասաց.
«Ոչ, Եվրիմաք, եթե ինձ տաք ձեր հայրականն ամբողջովին
Եվ այն, որ դուք անձամբ ունեք, նաև այլ գույք, հանց հավելյալ,
Եվ այդ դեպքում ձեռք չեմ քաշի կոտորածից արյունահեղ,
Նախքան վրեժն իմ ես լուծեմ սեղեխներից նրանց զազիր գործի համար:
Ձեզ մնում է այժմ երկու ելք, կա՛մ աստ կռվել դեմ-հանդիման,
Կա՛մ փախուստի դիմել շուտով, փրկվել մահից և օրհասից,
Բայց ձեզանից, կարծեմ, ոչ ոք չի խուսափի իր ժանտաժուտ կործանումից»:
Ասաց այդպես, և թուլացան նրանց ծնկներն, այլև սրտերը սիրեցյալ։
Մինչ Եվրիմաքն այնժամ նրանց երկրորդ անգամ իր խոսքն ասաց,
70«Բարեկամնե՜ր, այս քաջն էլ չի զսպի բնավ անպարտելի ձեռքերը յուր,
Եվ քանի որ արդեն վերցրել է սա հղկված աղեղը և պատկանդարանն,
Ողորկ շեմքից մեզ նետահար կանի անշուշտ, մինչև որ աստ
Մեզ, բոլորիս, ժանտ կոտորի: Հիշե՜նք, սակայն, մենք կռիվը
Եվ դուրս քաշենք մեր սուր սրերն, սլաքների դեմ մահաբեր
Սեղանները դարձնենք վահան և խմբովի, միահամուռ
Թունդ հարձակվենք սրա վրա, դռան միջից վանենք սրան, շպրտենք դուրս,
Վազ տանք ապա դեպի քաղաք ու բարձրացնենք ճիչ, աղաղակ,
Եվ կիմանա քաջն այս շուտով, որ արձակեց նետն իր հիմա վերջին անգամ»:
Այդպես ասաց ու գոռգոռաց, ապա իսկույն իր պատյանից
80Նա դուրս քաշեց պղնձակուռ և երկսայրի սուսերը սուր
Ու շեշտակի, ահեղագոչ, նետվեց ուղիղ նրա վրա,
Բայց Ոդիսևսն ուղղեց սլաքն, զարկեց կրծքին, ստինքին մոտ,
Սուր պղինձը լերդը խրվեց, նրա ձեռքից սուսերն իսկույն գետնին ընկավ,
Նա գալարվեց սեղանի շուրջն ու, դրա հետ պտտվելով,
Ցած գլորվեց գետնատարած: Գետնին թափեց ուտեստն ամբողջ,
Ընկավ բաժակը կրկնականթ, նա հատակին զարկվեց դեմքով,
Աղաղակեց սրտակոտոր, զույգ ոտքերը թափահարեց,
Թակեց աթոռն ու աչքերն իր հավերժ պատեց մութը խավար:
Եվ Ամփինոմն աճապարեց՝ դուրս քաշելով սուսերը սուր,
90Փութանակի նա հարձակվեց Ոդիսևսի դեմ մեծափառ,
Որ դուրս վանի նրան մի կերպ դռան միջից, մինչ ետևից
Պղնձասուր տեգ-նիզակով զարկեց նրան Տելեմաքոսը քաջաբար,
Զարկեց ուղիղ ուսերի մեջ, կրծքում իսկույն վարսվեց նիզակն.
Նա թնդյունով գլորվեց ցած ու իր դեմքով զարկվեց գետնին։
Երկայնաստվեր տեգն իր թողած Ամփինոմի մարմնում ցցված՝
Տելեմաքոսը ետ քաշվեց, նա վախեցավ՝ գուցե մեկը սեղեխներից,
Երբ որ ինքը, այնտեղ կքված, երկայնաստվեր տեգը բռնի և դուրս քաշի,
Իր ետևից աճապարի, ապա սրով իրեն զարկի և խոշոշի:
Նա վազեվազ եկավ իսկույն և շուտ հասավ իր սիրելի հորը այնտեղ,
100Կանգնեց կողքին և առընթեր ու խոսքն ասաց այս թևավոր.
«Հայր իմ, ես քեզ արդ կբերեմ զենքեր՝ վահան, երկու նիզակ
Եվ սաղավարտ պղնձակուռ, որը գլխիդ հարմար կգա,
Զենք կհագնեմ նաև ինքս, զենքեր կտամ խոզարածին և հովիվին,
Քանզի չէ՞ որ զինված լինել շատ ավելի լավ է, անշուշտ»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենագետ.
«Շո՛ւտ, վազեվազ գնա՛ և բե՛ր, քանի դեռ այս սլաքները չեմ վատնել ես.
Մի գուցե ինձ դռան միջից դուրս վանեն այժմ, եթե մնամ ես մեն-մենակ»։
Ասաց այդպես, և Տելեմաքն անսաց իսկույն իր սիրելի հոր պատգամին,
Վազեց, գնաց նա այն սենյակն, որտեղ զենքերն էին պահված փառապսակ
110Այնտեղ վերցրեց նա չորս վահան, պղնձակուռ ութ գեղարդներ
Եվ խտաբաշ, պղնձակերտ ու գեղեցիկ չորս սաղավարտ։
Նա բոլորն այդ հապճեպ բերեց և շուտ հասցրեց անդ ծնողին իր սիրեցյալ
Նաև ինքը զինվեց իսկույն, հագավ պղինձը շողշողուն։
Նույնպես երկու ստրուկ հովիվն հագան զենքը գեղեցկափայլ
Ու կանգնեցին իսկույն կողքին բազմահնար և խելացի Ոդիսևսի,
Եվ քանի դեռ անդ նա ուներ կռվի համար սուր սլաքներ,
Նա անդադար, նշան բռնած ու միառմի, կոտորում էր իր հարկի տակ
Խոսնայրներին, և տապալվում էին նրանք իրար կողքի, գետնաթավալ։
Իսկ երբ արդեն սպառված էին սլաքները թագավորի,
120Նա աղեղը այնժամ հենեց ամրակառույց ապարանքի բարավորին
Եվ թողեց անդ, դրանդուն կից, շողշողենի պատին մոտիկ:
Ինքն էլ ապա ծածկեց ուսերն իր՝ ասպարով այն քառաշերտ,
Փառավոր իր գլխին դրեց սաղավարտը հրաշակերտ,
Որի վրա ծածանվում էր ձիու մազից մի ահավոր, մեծ գարգմանակ
Այնուհետև ձեռքն իր առավ պղնձապատ երկու նիզակ:
Պինդ պատի մեջ գեղեցկակերտ կար գաղտ մի դուռ,
Որը կից էր և առընթեր ամրակառույց, պերճ դահլիճի բարձր շենքին,
Անձուկ և մութ, հանց ետնամուտք, դա տանում էր դեպի փողոց,
Դրա միջով դժվարությամբ մի մարդ կանցներ: Աստվածային խոզարածին
130Հրամայեց Ոդիսևսը՝ կանգնել այնտեղ և պահպանել դուռն այդ ամուր:
Ագելաոսն այնժամ դիմեց սեղեխներին և խոսք ասաց.
«Բարեկամնե՞ր, մեկը չըկա, որ գեթ անցնի այս նեղ անցքով դեպի քաղաք,
Որ ամենքին այնտեղ հայտնի, հարուցանի ճիչ, աղաղակ,
Եվ այդ դեպքում կմոռանա նետահարելն այս քաջն առմիշտ»:
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց այն այծարած Մելանթևսը.
«Հնար չկա, դիցասնունդ Ագելաոս. բակի շքեղ, մեծ դարպասին
Շատ մոտիկ է նեղ դուռը այդ, և այնքան է անմատչելի կածանն անձուկ,
Որ բյուրերին մի մարդ անգամ անդ կարգելի, եթե զորեղ է հիրավի,
Բայց սպասեք, ձեզ պահեստի ես սենյակից զենք կբերեմ, որ զինվեք դուք,
140Եվ կարծում եմ, որ իսկևիսկ միայն այնտեղ, ոչ այլուրեք,
Պետք է զենքը պահած լինեն Ոդիսևսը և իր զավակը փառաշուք»:
Այդպես ասաց Մելանթևսը այն կայծարած ու դահլիճում եղած անցքով
Մի կերպ անցավ ու բարձրացավ սանդուղքներով դեպի պահեստն Ոդիսևսի։
Այնտեղ շտապ տասնևերկու վահան ընտրեց, նույնքան նիզակ
Եվ նույնքան էլ մեծ սաղավարտ՝ պերճ, պղնձափայլ ու գիսավոր,
Ապա շուտով նա ետ եկավ և ամենն այդ հանձնեց այնտեղ սեղեխներին։
Եվ թուլացան Ոդիսևի սիրտը սիրած ու ծնկները, երբ նա տեսավ՝
Ինչպես նրանք զենքերն հագան ու ճոճեցին նիզակները երկայնստվեր։
Հասկացավ, որ ծանր է գործը, որ կռիվը լինելու է դաժանագույն,
150Ուստի իսկույն Տելեմաքին դիմեց այնտեղ և խոսքն ասաց այս թևավոր.
«Տելեմաքոս, տան մեջ անշուշտ մեկնումեկը ստրկուհի այդ կանանցից
Կամ Մելանթևսն ահա մեր դեմ բորբոքում են արդեն կռիվն այս չարադավ»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ո՜հ, իմ հայրիկ, մեղավորը ես եմ այստեղ, և ոչ ոքի մեղքը չէ դա.
Խորդանոցի ամրակառույց դուռը իրոք ես եմ թողել անդ կիսաբաց,
Ու երևի այդ նկատեց սեղեխների հատուկ լրտեսը աչալուրջ:
Ով Եվմեոս դու խոզարած, գնա՛, ամուր փակիր դուռը խորդանոցի
Եվ լավ նայիր, գուցե և անդ մեկնումեկը մեր կանանցից կատարեց այդ,
Կամ Դոլիոսյան Մելանթևսը, նրան եմ ես ավելի շուտ կասկածում այժմ»:
160Այդպես նրանք իրարու հետ խոսում էին այդ առիթով,
Մինչ այծարած Մելանթևսը կրկին գնաց դեպ խորդանոց,
Որպեսզի զենք բերի նորից, բայց նկատեց խոզարածը աստվածային,
Նա փութապես դարձավ, ասաց Ոդիսևսին, որ կանգնած էր անդ, մերձակա.
«Դիցասնունդ Լաերտածին, ո՛վ Ոդիսևս ամենիմաց, արդ, սրիկա
Այդ լրբենին, որի մասին մենք կասկածում էինք իրոք,
Նորից գնում է խորդանոց, բայց ճշմարիտ դու ինձ ասա.
Արդյոք նրան ես սպանե՞մ, եթե ուժով գերազանցել կարողանամ,
Թե՞ նրան ես քարշ տամ, բերեմ, որպեսզի անդ պատժես նրան դու անխնա
Այն բազմազան ոճիրների, մեղքի համար, որ կատարեց քո տանը նա».
170Նրան այսպես պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Տելեմաքոսն ու ես մի կերպ խոսնայրներին մեծահռչակ
Դահլիճի մեջ, աստ, կզսպենք, թեպետ և խիստ մոլեգնում են ահա նրանք։
Դուք, երկուսդ, բռնեք նրան, գցեք մառան, ոլորեցեք ձեռ ու ոտը,
Ապա կապեք անգթորեն պինդ չվանով այն ոլորուն,
Սյունին գամեք անդ բարձրաբերձ, քաշեք, հասցրեք առաստաղի գերանի մոտ։
Այդպես նրան այնտեղ կապեք և փակեք դուռը ամրապինդ.
Թող կենդանի հար ու երկար այստեղ մնա, տանջանք կրի նա չարաչար:
Ասաց` այդպես, տիրոջ խոսքին հնազանդված, գործը իսկույն կատարեցին:
Շուտ խորդանոցը գնացին. այնտեղ էր նա, սակայն սրանց չը նկատեց,
180Այլ մառանում մենումենակ գաղտնի փնտրում էր նա զենքեր,
Բայց կանգնեցին այնտեղ սրանք ու թաքնվեցին դրանդու մոտ, շեմքին ընթեր:
Երբ այծարած Մելանթևսը, հեռանալով, հապճեպ շեմքին անդ մոտեցավ,
Նա մի ձեռքով բռնած տանումէր գեղեցիկ մի սաղավարտ,
Իսկ մյուս ձեռքում ուներ մի լայն ու մեծ վահան, խիստ հնամաշ ու բորբոսնած.
Լաերտ քաջն էր մի ժամանակ, երիտասարդ իր օրերին, գործածում այն,
Այժմ ընկած էր բարձիթողի, և փոկերի կարերն էին արդեն փտած:
1
1
1
1901
1
1
1
1
1
1
1
1
1
2001
1
1
1
1
1
1
1
1
1
2101
1
1
1
1
1
1
1
1
1
2201
1
1
1
1
1
1
1
1
1
2301
1
1
1
1
1
1
1
1
1
2401
1
1
1
1
1
1
1
1
1
250Դռան առաջ, նախաշեմքում, նրանք ահա միայնակ են արդ մնացել,
Ուստի և այժմ գեղարդները դուք չնետեք աստ բոլորը միանգամից,
Պետքէ որ այժմ մենք նախ նետենք նիզակներից վեցը միայն:
Թե Զևսը տա, փառք կշահենք, եթե զարկենք Ոդիսևսին,
Իսկ մյուսներից երկյուղ չկա, երբ տապալվի՝ նա խորտակված»:
Ասաց այդպես, նրանք բոլորն, հանց պատվիրեց, շեշտ նետեցին,
Բայց Աթենասն հարվածները նրանց բոլոր ունայն դարձրեց,
Մեկը այնտեղ ամրակառույց ապարանքի շեմքին դիպավ զուր, անտեղի,
Իսկ մյուսը, զարկվեց, խրվեց անդ հաստ դռան դրանդու մեջ.
Մեկն էլ, որպես ծանր պղինձ, դիպավ պատին զուր վզզալով,
260Երբ որ այդպես սեղեխների գեղարդները սլացան զուր և ապարդյուն,
Անդ իր մարդկանց այս խոսքն ասաց բազմաչարչար Ոդիսևսը աստվածազարմ.
«Սիրելինե՛ր, ահա ինչ եմ ձեզ հորդորում, եկեք և մենք հուժկու նետենք.
Սլաքները խոսնայրների խուռն ամբոխին, որոնք ահա,
Բացի իրենց կատարած այ ոճիրներից, ցանկանում են սպանել մեզ»։
Ասաց այդպես, և բոլորը, նշան բռնած, շեշտ նետեցին սուր նիզակներն,
Եվ խորտակեց Ոդիսևսը Դեմոպտոլեմ քաջ սեղեխին,
Տելեմաքը՝ Եվրիադին, խոզարածը՝ Էլատոսին,
Իսկ եզների քաջ նախրորդը Պիսանդրոսին գետնին զարկեց:
Տապալվեցին դրանք բոլորն և կրծեցին ատամներով գետինը լայն,
270Իսկ մնացյալ խոսնայրները նահանջեցին դեփի խորքը մեծ դահլիճի:
Սրանք, սակայն, վրա հասան, դուրս քաշեցին նիզակները դիակներից:
Երկրորդ անգամ խոսնայրերը, նշան բռնած, գեղարդները նետեցին շեշտ,
Բայց մեծ մասամբ վրիպեցին, Աթենասը ունայն դարձրեց հարվածներն այդ,
Մեկը նորից ամրակառույց ապարանքի շեմքին զարկվեց զո՜ւր, անտեղի,
Մյուսը վարվեց գեղեցկակերտ, ամուր դռան դրանդու մեջ,
Մեկն էլ, որպես ծանր պղինձ, դիպավ պատին զուր վզզալով:
Ամփիմեդոնն զարկեց միայն, վիրավորեց Տելեմաքի ձեռքի դաստակն,
Սուր պղինձը քերեց միայն, պոկեց ձեռքի մաշկը վերուստ,
Կտեսիպպոսը երկար տեգով քերծեց ուսը Եվմեոսի, ասպարից վեր.
280Մինչ նիզակը, վեր թռչելով, գետնին ընկավ անհետևանք:
Նրանք նորից, կողքին կանգնած բազմհնար Ոդիսևսի,
Շեշտ նետեցին տեգերն հուժկու դեպի խումբը սեղեխների։
Զարկեց հիմա Ոդիսևսը քաղաքավեր Եվրիդամաս խոսնայր քաջին,
Տելեմաքոսը՝ սեղեխին Ամփիմեդոն, խոզարածքը՝ Պոլիբոսին,
Իսկ եզնարած հովիվն հզոր խիստ հավածեց ուղիղ կրծքին Կտեսիպպոսի
Եվ, հարվածով իր խրոխտացած, բացականչեց նա մեծապանծ.
«Դու, ծաղրաբան և չարախոս Պոլիթերսյան, էլ չխոսես այսուհետև
Դու մեծապարծ, հիմար խոսելն անվայել է, դու խոսելը վերապահիր
Աստվածներին, քանզի նրանք չէ՞ որ քեզնից գերազոր են,
290Իսկ սա, որ այժմ դու ստացար, հատուցումն է այն ոսկորի, որ, հանց պարգև,
Դու նետեցիր այս շրջիկին՝ իր տուն եկած աստվածազարմ Ոդիսևսին»։
Այդպես ասաց այնժամ հովիվը կորեղջյուր արջառների,
Մինչ Ոդիսևսն դեմ-հանդիման տեգով երկայն ջախեց որդուն Դամաստորի,
Տելեմաքոսն Եվենորյն Լիոկրիտի փորը վարսեց նիզակն անգութ,
Եվ միջանցուկ պղինձը սուր իսկույն հերձեց և դուրս թռավ։
Նա գլորվեց բերանքսիվայր, ամբողջ դեմքով զարկվեց գետին։
Աթենասը տան մեջ վերուստ պարզեց հանկարծ իր ասպարը մարդակործան,
Եվ անդ իսկույն զարհուրանքի դողը բռնեց խոսնայրների դաժան հոգին.
Խուճապանքով վազվզեցին նրանք տան մեջ, ինչպես ցուլերը նախրային,
300Որոնց վրա հարձակվում են դաժան բոռերը հույլիհույլ և հալածիչ՝
Վաղ գարունքին, երբ օրերն են դառնում արդեն երկարատև:
Հանց ցիները կորամագիլ, կորակտուց, լեռների մեջ հանկարծ թռչող,
Հարձակվում են թռչունների վրա անօգ, որոնք, դողդոջ ու ահաբեկ,
Դաշտերից շուտ թռչում են վեր, դեպ ամպերը, դեպ հովիտը թաքնվելու,
Մինչ անգղներն հալածում են և կոտորում նրանց անգութ ու մահակուր.
Էլ ապավեն նրանք չունեն, և հրճվում են որսը դիտող բազում մարդիկ,
Այդպես նրանք, հարձակվելով, խոսնայրներին տան մեջ այնտեղ
Եվ աջ ու ձախ ջարդում էին և ջախջախում գլուխները բազմաբազում:
Թնդում էր խուլ մի հառաչանք, ճիչ, աղաղակ, հատակն արյամբ էր հեղեղված։
310Հանկարծ ելավ Ոդիսևսի դեմ Լիոդեսն, որ ծնկներին փարվեց նրա
Եվ աղաչեց մեծապաղատ ու խոսքն ասաց այս թևավոր,
«Աղերսում եմ քեզ, Ոդիսևս, խղճա դու ինձ և խնայիր,
Ա՜խ, հավատա, տան կանանցից ես ոչ ոքի ոչ մի վատ բան ոչ ասել եմ,
Ոչ կատարել, այլ մյուսներին խոսնայրներին, հակառակը.
Ես անդադար զսպում էի և հորդորում, որ վերացնեն այդ քարվականքն,
Բայց ինձ, ավա՜ղ, չլսեցին ու ձեռք քաշել զազիր գործից չկամեցան,
Ուստի և այդ ոճիրների համար հիմա մահ-օրհասին այսպես հասան։
Գուշակող եմ ես մի անմեղ, մի՞թե պիտի ես տապալվեմ նրանց կողքին,
Մի՞թե չկա երկրի վրա գնահատող առաքինի գործը հետո»:
320Նրան այնտեղ խեթ նայելով՝ իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Եթե դու ճիշտ գուշակող ես եղել նրանց, հանց ասացիր այժմ ինքնապարծ,
Ուրեմն և դու աղոթել ես ապարանքում այս մերթ ընդ մերթ,
Որ վերադարձն իմ դեպի տունը հեռանա և անկատար միշտ էլ մնա,
Որպեսզի իմ կնոջ հետ դու ամուսնանաս, ու քեզ զավակ նա պարգևի,
Ռւստի և դու չես խուսափի քո վերահաս դաժան մահից»։
Այդպես ասաց նա բարձրաձայն, կարող ձեռքով վերցրեց սուսերն այնտեղ ընկած,
Որ գցել էր գետնի վրա իր ձեռքով իսկ անդ սպանված Ագելաոսն,
Տեղնուտեղը վարեց այդ սուրը վզի մեջ նրա իսկույն,
Ու գլուխը պոկվեց, ընկավ գետնի վրա՝ դեռ բերանով խոսք ասելիս,
330Բայց խույս տվեց սև օրհասից իր դժնդակ Տերպիասյան Փեմիոսն երգակ,
Որը այնտեղ խոսնայրների համար երգում և նվագում էր ակամա:
Ահավասիկ, ձեռքին բռնած բարձրահնչուն կիթառը յուր,
Մտորում էր տարակուսած` կանգնած այնտեղ, ետնամուտքի դռան կողքին,
Դո՞ւրս գալ արդյոք և անդ չոքել մեծն Զևսի Բագինի դեմ,
Ուր Լաերտը և Ոդիսևսն այրում էին զոհված եզան թիկնամսերն,
Թե՞ վազեվազ ծնկներն ընկնել և աղաչել մեծապաղատ։
Եվ արդ, այդպես մտածելիս, ավելի լավ և օգտավետ նրան թվաց՝
Իսկույն ևեթ փարվել ծնկին Լաերտածին Ոդիսևսի:
Ահավասիկ, նա սնամեջ իր կիթառը փութանակի դրեց գետնին,
340Մեջտեղն այնտեղ սարկարանի ու բազմոցի արծաթապատ,
Ու ինքն ապա արագ վազեց, ծնկներն ընկավ Ոդիսևսի,
Այդպես նրան նա պաղատեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Աղաչում եմ, ո՜վ Ոդիսևս, խղճա դու ինձ և խնայիր,
Ինքդ հետո շատ կցավես, որ անտեղի սպանեցիր դու երգիչին,
Որն իր երգով խինդ ու հրճվանք է ներշնչում աստվածներին, այլև մարդկանց։
Գուսան եմ ես ինքնուսույց, և աստվածն է իմ սրտի մեջ
Ներշնչել տենչը երգերի. ես պատրաստ եմ երգել և քեզ, հանց աստըծո։
Դու իմ մահը մի փափագիր և ինձ, ավա՜ղ, մի գլխատիր.
Տելեմաքոսն էլ քեզ կասի, կհաստատի քո այդ զավակը սիրալիր,
350Որ աստ, քո տուն, երգ երգելու խոսնայրների խնջույքներին,
Ես ակամա էի գալիս, ոչ ինքնակամ, այլ միմիայն
Նրանք, ինձնից հզորագույն ու բազմամարդ, կանչում էին ինձ բռնաբար»:
Աղաչանքի ձայնը լսեց անդ սրբազան զորությունը Տելեմաքի,
Նա մոտեցավ հորը իսկույն և այս խոսքը ասաց նրան.
«Հա՜յր, սպասի՛ր, սուր պղինձով մի հարվածիր դու անմեղին,
Այլ ազատենք նաև բանբեր մենք Մեդոնին, քանզի մեր տանն այս գերակա
Նա մշտապես եղել է ինձ ջերմ հոգատար իմ մանկության իսկ օիերից։
Ո՞ւր է, չկա, գուցե արդեն սպանեցին Փիլետիոսն ու խոզարած,
Գուցե տան մեջ ընկավ նա քո հարվածի տակ, երբ որ սիրտն էր քո բորբոքված:
Այդպես ասաց, և այդ խոսքը լսեց Մեդոնը խորիմաց,
360Որ այդ պահին, խուսափելով սև օրհասից, պառկելէր անդ բազմոցի տակ՝
Խիստ կըծկված և իր վրա դեռ նոր քերթված արջառենի մորթը քաշած։
Արդ, դուրս թռավ նա բազմոցի տակից իսկույն, մի կողմ գցեց մորթը արագ,
Վազեց ապա և ծնկները Տելեմաքի բռնեց ամուր
Եվ աղերսեց նրան սրտանց ու խոսքն ասաց այս թևավոր,
«Այստեղ եմ ես, սիրելիդ իմ, խնայիր ինձ, ասա նաև քո հորը այժմ՝
Թող գերազոր կարողությամբ և պղնձով ինձ չզարկի և չսպանի:
Ընդդեմ մոլի խոսնայրների նա զայրացած է և ցասկոտ,
Նրանք, անմիտ, լափում էին գույքը նրա, նեղում էին քեզ անամոթ»։
Եվ Ոդիսևսը իմաստուն իսկույն Ժտաց, ապա նրան այս խոսքն ասաց.
370«Վստա՜հ եղիր, Տելեմաքը քեզ կյանք տվեց ու փրկություն,
Որ այսուհետ լավ իմանաս, նաև պատմես ուրիշներին դու օրնիբուն,
Որքա՜ն լավ է ու գերադաս առաքինի, բարի գործը չար արարքից,
Բայց գնացեք հիմա բակը և դուրս եկեք հիմա տնից,
Հեռացեք այս ժանտ նախճիրից, դու և գուսանն այս երգասաց,
Իսկ տանը դեռ ես գործ ունեմ, որը հիմա պիտ կատարեմ»։
Ասաց այդպես, իսկույն երկուսն էլ փութապես դուրս գնացին նրանք տնից
Եվ նստեցին հզորազոր Զևս աստըծու բագինի մոտ,
Բայց տակավին, իրենց մահվանն սպասելով, նայում էին շրջահայաց:
Նայեց շուրջը Ոդիսևսը, որ իմանա՝ արդյոք ոչ ոք չի՞ մնացել
380Անդ թաքնված ու կենդանի` խուսափելով մահից դաժան,
Բայց բոլորն էլ արյունթաթախ ու փոշեպատ թափված էին գետնի վրա,
Անշարժ ընկած ու մահացած. ինչպես ձկներն, որոնց հաճախ ձկնորս մարդիկ
Բազմահանգույց ուռկաններով դուրս են քաշում ճերմակ ծովից
Ու թափում են ավազածիր լայն ծովափին, և ձկներն այդ բոլորեքյան,
Աղի ջրին կարոտակեզ, թեփած մնում են ավազում իրար վրա,
Մինչև լույսից արեգակի նրանց կյանքն է ոչնչանում,
Արդ, այդպես էլ միմյանց վրա թափված էին սեղեխները չարաբաստիկ։
Եվ Ոդիսևսն ամենիմաց իր զավակին՝ Տելեմաքին այս խոսքն ասաց.
«Տելեմաքո՜ս, կանչիր այստեղ մեր դայակին՝ Եվրիկլիային,
390Խոսք եմ ուզում ասել նրան, այն, որ սրտումս հիմա կա»:
Այդպես ասաց, և Տելեմաքն իր սիրելի ծնողի խոսքը կատարեց.
Արդ, բոթելով դուռը իսկույն, նա ձայն տվեց ու խոսք ասաց Եվրիկլիային.
«Վե՛ր կաց շուտով, ծեր դայակդ, դու, իմ մայրիկ տարիքավոր,
Որ հսկողն ես մեր տան եղած բոլոր ծառա ստրուկ կանանց.
Դո՜ւրս եկ, հայրս կանչում է քեզ, նա խոսք ունի քեզ ասելիք»։
Այդպես կանչեց, ու թևաթափ խոսքը մնաց սրտում ազնիվ այն պառավի:
Եվրիկլիան բացեց դուռը գեղեցկաշեն սենյակների
Եվ, դուրս գալով, շտապ եկավ։ Տելեմաքը նրան տարավ դեպի դահլիճ,
Ուր հոգեզուրկ դիակների կույտերի մեջ գտնվում էր Ոդիսևսը՝
400Ամբողջովին արյունթաթախ, ուղիղ ինչպես առյուծն ահեղ,
Որ, լափելով նախրային եզն, վերադառնում, ետ է գալիս դեպի իր որջն.
Արյունոտ են և արյան մեջ նրա բաշը, այլև բերանն ու կուրծքն ամբողջ,
Այդ վիճակում նրա դեմքին նայելն անգամ արհավիրք է մի ահավոր:
Այդպես ծածկված էին արյամբ արնաշաղախ ձեռքն ու ոտքը Ոդիսևսի:
Երբ Եվրիկլիան տեսավ կույտը դիակների և տունն ամբողջ արյունոտված,
Ցնծաց սրտով և պատրաստ էր ճի՜չ արձակել, ճիչն ու գոռոցը բերկրանքի,
Բայց Ոդիսևսն իսկույն զսպեց այդ հուզմունքը հիացմունքի
Եվ, ձայն տալով, նրան դիմեց ու խոսքն ասաց այս թևավոր.
«Պառավ, սրտանց ուրախացի՜ր, սակայն կամաց և բերկրանքից մի գոռգոռա,
410Քանզի մե՜ղք է, մեռյալների գլխին կանգնած, աղաղակել խրոխտապանծ։
Աստվածային ճակատագիրն այսպես սրանց պատժեց ահեղ ու դժնաբար,
Մահկանացու մարդկության մեջ սրանք բնավ չէին հարգում ոչ մի մարդու,
Թեկուզ լիներ նրանց դիմողն առաքինի կամ չարագործ։
Այդ անօրեն գործի համար սրանք ահա այս վիճակին արժանացան,
Սակայն դու ինձ այս բանն ասա ու մեր կանանց այժմ թվարկիր.
Ո՞վ էր այստեղ իմ պատիվը անարգանում, ո՞վ էր մեղսոտ կամ անբասիր»։
Եվ բարբառեց սիրած դայակ Եվրիկլիան ու այս խոսքը նրան ասաց.
«Քեզ, զավակս, արդ կպատմեմ ես ճշմարիտը, ապաքեն.
Ապարանքի ողջ այս տան մեջ կային հիսուն ստրուկ կանայք,
420Որոնց այստեղ ուսուցել ենք մենք այլևայլ ձեռագործի,
Որպեսզի աստ, ստրկությունն հանդուրժելով, միշտ բուրդ գզեն և ասրեղեն.
Եվ դրանցից տասներկուսը ճանապարհին են լրբության
Ու չեն հարգում ոչ ինձ, ոչ էլ Պենելոպե ամենիմաց մեր թագուհուն։
Տելեմաքն էլ նոր է դարձել դեռ չափահաս, նոր է հասել կյանքին արբուն,
Մայրը նրան թույլ չէր տալիս գործն այդ հոգալ, կառավարել ստրուկ կանանց:
Թո՜ւյլ տուր՝ գնամ վերնատունը շողշողենի, գեթ արթնացնեմ քո կնոջը
Եվ խոսք ասեմ ավետալուր. այժմ քնած է նա աստըծու կամքով այնտեղ»։
Ու Ոդիսևսը գերիմաց կրկին նրան իր խոսքն ասաց,
«Ոչ, տակավին մի՛ արթնացրու, այլ դու կանչիր, որ այնտեղ գան բոլոր կանայք,
430Որոնք մինչ այժմ իմ հարկի տակ կատարել են գործեր լպիրշ ու անամոթ»:
Այդպես ահա նա պատվիրեց, և սենյակից շուտ դուրս գնաց պառավը ծեր,
Հայտնեց կանանց կամքը տիրոջ և հորդորեց հազճեպ գնալ արքայի մոտ։
Ոդիսևսը Տելեմաքին, խոզարածին և նախրորդին եզնահովիվ
Կանչեց իր մոտ, դիմեց նրանց և թևավոր այս խոսքն ասաց,
«Նախ այդ կանանց պատվիրեցեք, որ դիակները դուրս տանեն։
Այնուհետև թող որ նրանք մաքուր ջրով և ծակոտկեն սպունգներով
Լավ լվանան, սրբեն, մաքրեն սեղաններն ու բազմոցները գեղեցկակերտ։
Իսկ երբ որ դուք լավ հարդարեք, կարգի բերեք տունը ամբողջ ըստ պատշաճի,
Նոր ցոփ կանանց դուք դուրս հանեք ապարանքից ամրակառույց,
440Տարե՛ք այնտեղ, բակի ամուր ցանկի ետև, ձեղնահարկի տակ բոլորակ,
Հարվածեցեք դուք սրերով երկարասայր, խողխողեցեք,
Մինչև կորզեք իրենց հոգին, որ մոռանան Ափրոդիտի կիրքը լկտի,
Որով այստեղ տռփում էին՝ միանալով սեղեխների հետ գաղտնաբար»:
Ասաց այդպես, մինչդեռ եկան այդ միջոցին կանայք բոլոր.
Լալիս էին նրանք սաստիկ և ջերմաջերմ թափում արցունքը դառնադառն:
Նախ վերցըրին ու դուրս տարան դիակները սպանվածների
Ու դարսեցին միմյանց վրա բոլորաձև ծածկույթի տակ,
Գավիթից դուրս, անդ, ամրապինդ ցանկապատած բակի խորքում:
Ոդիսևսը, կանգնած, անձամբ պատվիրում էր և ստիպում խստադաժան,
450Եվ նրանք էլ դիակները կրում, տանում էին արագ և ակամա:
Այնուհետև իսկույն ջրով ու ծակոտկեն սպունգներով անդ մաքրեցին,
Լավ սրբեցին սեղանները և բազմոցները գեղեցիկ։
Ապա իսկույն եզնարածը, խոզարածն ու Տելեմաքն այդ ժամանակ
Սուր բահերով լավ քերեցին ամրաշեն տան հատակն ամբողջ,
Իսկ քերուցքը ստրուկները հապճեպ տարան ու թափեցին դրսում, հեռու։
Երբ այդպիսով, ինչպես հարկն էր, հարդարեցին ամրակառույց դահլիճը ողջ,
Ստրուկ կանանց դուրս հանեցին ապարանքից գեղեցկաշեն
Ու քշեցին մի անձուկ տեղ՝ նեղ արանքը բակի և պինդ ձեղնահարկի,
Ուստեք խույս տալ չէր կարելի, և անդ խոսեց Տելեմաքոսը խորիմաց.
460«Ո՜չ, հեշտ մահով, ազնի՜վ կերպով չեմ սպանի այստեղ սրանց,
Որոնք իմ մոր և իմ գլխին անարգանքներ են միշտ թափել
Ու տռփամոլ լրբության մեջ խոսնայրների հետ շնացել»։
Ասաց այդպես, վերցրեց ապա սևակտուց նավի ամուր ու մեծ կառանն
Եվ մեծագույն սյունին կապեց ու պատատեց անդ բարձրաբերձ
Գմբեթի շուրջ, այնպես արեց, որ ոչ ոքի ոտքը գետնին էլ չհասնի։
Ուղիղ ինչպես արագաթև շատ տորդիկներ, սրաթռիչ աղավնիներ,
Ընկնում են թավ թփերում գաղտնածածուկ սարքավորված նենգ վարմի մեջ,
Բոլորն այնտեղ կաշկանդվում են, և դառնում է վարմը նրանց մահվան թակարդ,
Այդպես հանգույցն ընկավ վիզը անդ ամեն մի ստրկուհու, ապա նրանք
470Անդ կախվեցին գլուխնիվեր, որ մահանան մահով թշվառ ու խայտառակ,
Ու ցնցվեցին ոտքերն իրենց, բայց ոչ երկար, այլ միմիայն մեկ ակնթարթ:
Հերթը հասավ Մելանթևսին նախագավթով նրան բակը դուրս բերեցին,
Սուր պղնձով կտրատեցին նրա պնչներն ու ականջներն և պոկեցին
Անդամները ամոթանքի ու նետեցին շներին գեշ, որպես հում կեր,
Եվ բացի այդ, խիստ զայրացած, նրա ոտքերն ու ձեռքերը ջախջախեցին,
Ապա իսկույն անդ մաքրվեցին՝ լվանալով իրենց ձեռքերն ու ոտքերը,
Ու տուն եկան Ոդիսևսի: Այդպես ահա կատարվեց գործը ահավոր,
Եվ Ոդիսևսն այն ժամանակ ասաց սիրած իր դայակին՝ Եվրիկլիային.
«Շուտ ծծումբ բեր, դու, իմ մայրիկ, դարմանը այս գարշանքի դեմ, բեր և կրակ,
480Որ դահլիճը ծխահարեմ, իսկ հետո դու գնա կանչիր,
Թող գա այստեղ Պենելոպեն նաժիշտ կանանց հետ միասին,
Բաց հորդորիր, որ հավաքվեն ու այստեղ գան տանը եղած բոլոր ծառայք:
Եվ Եվրիկլիան՝ սիրած դայակն, այսպես ասաց այնժամ նրան.
«Ո՜հ, որդյակս, ճիշտ է, այո՜, դու վայելուչ խոսք ասացիր,
Սակայն հիմա նախ քեզ բերեմ հագուստ՝ բաճկոն ու պատմուճան,
Քանզի չէ՞ որ անպատշաճ է, որ դու քո տանն հագած լինես մի ցնցոտի,
Որն հազիվ է ծածկում նույնիսկ այդ քո ուսերը թիկնավետ»։
Կրկին նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Նախ դու գնա՛ և կրակ բեր, որ դահլիճում այդ կրակը հիմա լինի»։
490Ասաց այդպես, լսեց նրան սիրած դայակն, հնազանդված։
Գնաց, բերեց հուր և ծծումբ, իսկ Ոդիսևսը անհապաղ
Վառեց ծծումբն և շուտափույթ ծխահարեց մեծ դահլիճը ու բակն ամբողջ:
Մինչդեռ գնաց պառավն արագ Ոդիսևսի շքեղաշուք մեծ տան միջով,
Համբավ տարավ բոլոր կանանց և հորդորեց, որ հավաքվեն ու գան շուտով,
Դուրս թափվեցին սենյակներից և շուտ եկան՝ խանձողները ձեռքով բռնած,
Օղակեցին Ոդիսևսին, փաթաթվեցին ու գրկեցին նրան սիրով ու սրտագին,
Ողջունելով՝ համբուրեցին նրա գլուխն և ուսերը
Ու սեղմեցին նրա ձեռքը, իսկ Ոդիսևսն գորովանքով,
Սիրակարոտ, ջերմ լաց եղավ ու հեծեծաց, լա՜վ ճանաչեց նա բոլորին։

Երգ քսաներեքերորդ։ Պենելոպեն ճանաչում է Ոդիսևսին

1Ուրախ սրտով ու ցնծալից վազեց պառավը վերնատուն,
Որ տիրուհուն հայտնի շուտով, թե ամուսինն իր եկել է, տանն է արդեն։
Շարժվում էին նրա ծնկներն արագորեն, աճապարում էին ոտքերն:
Անդ նա թեքվեց նրա գլխին ու խոսքն ասացիր սրտագին.
«Վե՜ր կաց, որդյակ իմ սիրելի, Պենելոպե, որ աչքովդ դու տեսնես այն,
Ինչ որ սրտանց միշտ փափագում էիր այստեղ դու օրնիբուն։
Տե՜ս, ժամանեց Ոդիսևսը, իր տուն եկավ, թեպետ գալուստն է անագան.
Նա կոտորեց արդեն նպերտ սեղեխներին, որոնք այստեղ ամբարտավան
Վատնում էին իր տուն-տեղը, գույքը լափում և հալածում իր զավակին»։
10Պատասխանեց և խոսք ասաց իսկույն նրան Պենելոպեն խոհեմամիտ.
«Ո՜հ սիրելիդ, դու իմ մայրիկ, աստվածները խելքից հանել են արդեն քեզ,
Եվ կարող են խելքից հանել նրանք նույնիսկ խելոք մարդուն,
Նույնպես կարող են հիմարին դարձնել խելոք և իմաստուն։
Դու էլ արդեն մտակուր ես, թեպետ իրոք խելոք էիր մինչև այսօր.
Ինչո՞ւ ես ինձ այդպես ծաղրում, երբ սիրտն է իմ բազմաթախիծ,
Մինչ հայտնում ես դու սուտ մի լուր։ Տե՜ս, դու ինձ զուր արթնացրիր քաղցր քնից,
Որ փակել էր արտևանունքն իմ խորախոր, քնած էի անդորրավետ։
Այդպես երբեք քաղցրանուշիկ ես չեմ քնել այն օրվանից, երբ Ոդիսևսն
Թողեց, գնաց դեպի Իլիոնն այն անիծյալ, հորջորջանքի միշտ անարժան։
20Իջիր շուտով և ցած գնա, վերադարձիր սենյակը քո,
Քանզի եթե մեր կանանցից մեկ ուրիշը ադպես ինձ մոտ գար ու հայտներ
Մի այդպիսի անհեթեթ լուր և արթնացներ քաղցր քնից,
Ետ քշելով` ես սաստկաբար կարտաքսեի նրան նորից դեպի դահլիճ,
Իսկ քեզ հիմա քո զառամյալ ծերությունը փրկեց միայն»:
Եվ Եվրիկլիան` սիրանվեր այն դայակը, նրան նորից իր խոսքն ասաց.
«Ո՜չ, քա՜վ լիցի, քեզ, զավակս, ես չեմ ծաղրում, այլ խոսում եմ ճշմարտացի,
Ոդիսևսն է, հանց ասացի, արդեն եկել։ Նա այստեղ է, իր հարկի տակ
Այն շրջիկն է Ոդիսևսը, որին բոլորն աստ անարգում էին տան մեջ,
Մինչդեռ այստեղ Տելեմաքոսն վաղուց արդեն այդ լավ գիտեր,
30Բայց թաքցնում էր զգուշաբար իր հոր մտքերն ու միտումներն,
Որ վիսացող խոսնայրներից լուծի վրեժն իր ահավոր»։
Ասաց այդպես, ցնծաց սիրտը Պենելոպի, իր մահիճից նա դուրս թռավ,
Գրկեց սրտանց նա պառավին և աչքերից թափեց արցունքը աղեկեզ,
Ապա նորից նա ձայն տվեց ծեր դայակին և խոսքն ասաց այս թևավոր.
«Ա՜խ, մայրիկ ջան, դու, սիրելիդ, ճշմարիտը ինձ այժմ ասա.
Եթե իրոք նա եկել է արդեն իր տուն, ինչպես հիմա դու հայտնեցիր,
Ապա ինչպե՞ս նա կարեցավ մեն ու մենակ դուրս գալ ընդդեմ խոսնայրների,
Որոնք չէ՞ որ միշտ հավաքվում էին այստեղ մեծ բազմությամբ ու խմբովի»։
Եվ Եվրիկլիան, ծեր դայակը, նրան կրկին իր խոսքն ասաց և առարկեց,
40«Ես չտեսա և չգիտեմ, բայց լսեցի անդ կոտորվող մարդկանց հեծեծն:
Նստած էինք մենք շատ հեռու, ահաբեկված, դողդողալով.
Հրաշակերտ մեր սենյակում, դռներն էին փակված ամուր և քաջակուռ,
Մինչև որ անդ հանկարծ եկավ Տելեմաքոսը՝ քո որդին,
Եվ դուրս կանչեց ինձ սենյակից։ Հայրն էր հղել նրան, որ գա և ինձ կանչի,
Ու ես նրան գտա հանկարծ դիակների կույտերի մեջ այնտեղ կանգնած,
Դիակների, որոնք ամուր այն հատակին թափված էին իրար վրա։
Եվ, հիրավի, անդ մեծապես պիտի խնդար քո սիրտն ուրախ ու ցնծավետ,
Թե տեսնեիր նրան այնտեղ արնաշաղախ, որպես առյուծ:
Հիմա բոլոր այդ դիակներն հավաքված են այլուր, բակի դռան ետև,
50Իսկ Ոդիսևսն անդ մեծագույն կրակ վառեց դահլիճի մեջ, իր հարկի տակ,
Ծծումբն այրեց ապարանքում, ինձ էլ հղեց, որ կանչեմ քեզ։
Վե՛ր կաց, գնա՜նք, ինձ հետևիր, ժամն է հասել, երբ սրտերը ձեր երկուսի
Պիտի լցվեն խոր բերկրանքով, քանզի շա՜տ եք դուք հանդուրժել վիշտ և աղետ։
Հիմա արդեն կատարված է երկարամյա ձեր մեծ փափագը պատարուն,
Քանզի եկավ նա կենդանի, իր օջախի մեջ է արդեն,
Այժմ իր տան մեջ նա գտավ քեզ և իր որդուն։ Սեղեխներին էլ չարամույն,
Որ խայտառակ գործեր արին, նա կոտորեց, վրեժն առավ իր հարկի տակ»:
Այնժամ նրան նորից ասաց Պենելոպեն իմաստալի.
«Ա՜խ, սիրելիդ դու իմ մայրիկ, հարկավոր չէ դեռ շատ ցնծալ, ուրախանալ,
60Ինքդ գիտես, բոլորն էին խիստ փափագում սրտանց նրա վերադարձին,
Մանավանդ ես ամենից շատ, այլև որդիս ինձնից ծնված։
Այնուհանդերձ` համոզիչ չէ այն, որ դու ինձ հաղորդեցիր,
Այլ երևի գերահռչակ խոսնայրներին անդ կոտորեց ինքը աստված՝
Չարադաժան նրանց գործից և դժնաբարք արարքներից խիստ վրդովված։
Մահկանացու մարդկության մեջ նրանք բնավ չէին հարգում ոչ մի մարդու
Եվ ոչ ոքի, թեկուզ լիներ նրանց դիմողը բարեմիտ կամ չարագործ,
Ու պատժվեցին նրանք որպես ոճրագործներ։ Մինչ Ոդիսևսն անվերադարձ
Կործանված է, ա՜խ, նա կորավ օտարության մեջ հեռավոր»։
Եվ Եվրիկլիան, դայակը այն սիրատենչիկ, կրկին նրան իր խոսքն ասաց.
70«Ո՜հ, զավակս, այդ ի՞նչ խոսք էր, որ դուրս թռավ քո շուրթերից,
Դու կարծում ես՝ ամուսինդ, որն այստեղ է, նույնիսկ իր սուրբ օջախի մոտ,
Իր տունն այլևս ետ չի՞ դառնա. թերահավա՜տ ես դու դեպ ինձ,
Ահավասիկ՝ քեզ ես կասեմ մի այլ նշան հաստատական ու բացահայտ.
Սպին նրա, որը նրան վարազն հասցրեց իր ատամով ճերմակափայլ,
Որն ես տեսա ոտքերը յուր լվանալիս և կամեցա հայտնել քեզ այդ,
Բայց նա ձեռքով իմ բերանը սեղմեց, փակեց այնժամ իսկույն
Եվ, որպես խիստ զգուշավոր, խորամանկ մարդ, արգելեց ինձ պատմելն անգամ։
Գնանք ուրեմն, ինձ հետևիր, իսկ այդ հարցում ես գլուխս գրավ կտամ.
Եթե իրոք խաբում եմ քեզ, ինձ սպանիր դու ժանտ մահով ապերջանիկ»։
80Պատասխանեց այնժամ նրան Պենելոպեն խոհեմամիտ.
«Ո՜հ, սիրելիդ, դու իմ մայրիկ, միտումները հավերժակաց աստվածների
Դժվար թե դու լավ իմանաս, թեպետ և դու խոհական ես ու խելահաս,
Սակայն գնանք իմ որդու մոտ, որպեսզի գեթ տեսնեմ այնտեղ
Խոսնայրներին այն սպանված, այլև քաջին, որ կոտորեց իրոք նրանց»։
Այդպես ասաց, վերնատնից իջավ, գնաց, բայց սրտում իր տարակուսանք,
Միտք էր անում նա խորասույզ. արդյոք հեռվի՞ց հարց տալ սիրած իր ամուսնաց,
Թե՞ մոտենալ ու փաթաթվել և համբուրել նրա գլուխն ու ձեռքերը։
Եկավ, մտավ նա դահլիճը, անցավ շեմքը այն վիմակերտ,
Ապա նստեց Ոդիսևսին դեմ-հանդիման, կրակի մոտ և պատի տակ
90Մինչդեռ նստած էր Ոդիսևսը առընթեր բարձր սյունին։
Գլուխը կախ՝ նայում էր ցած՝ սպասելով, որ գեթ լսի,
Թե ի՞նչ կասի կինն ազնվագույն, երբ իր աչքով տեսնում է այժմ իր ամուսնուն,
Բայց կինն այդպես նստած էր լուռ, քանզի սիրտն իր կաշկանդված էր խոր զարմանքից,
Մեկ ուզում էր ճիշտ ընդունել, որ ինքն է նա իր ամուսինն,
Մեկ էլ, կարծես, չէր ճանաչում նրան՝ հագած այն քրքրված գարշ ցնցոտին:
Եվ նախատեց Տելեմաքոսն այնժամ նրան, անվամբ կոչեց ու այս ասաց,
«Մա՜յր իմ, կամ դու չմայրն ես իմ, կամ սիրտ ունես ժանտ ու դժկամ:
Ինչո՞ւ ես դու սառն և օտար դեպի հայրըս։ Նստած այստեղ նրա դիմաց՝
Խոսք չես ասում, հարց չես տալիս, չես էլ ուզում խոսել անգամ։
100Ո՜հ, չէր կարող ոչ մի այլ կին, սրտով թեկուզ շատ անողոք,
Վատ ընդունել իր ամուսնուն, որն, հանդուրժած բյուր-բյուր աղետ,
Վերադառնար իր երկիրը հայրենավանդ քսան տարի անցնելուց ետ։
Մինչ քո սիրտն է քո կրծքի տակ ավելի՜ պինդ, քան ապառաժ ամուր մի քար»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Ո՜հ, իմ որդյակ, սիրտս, ահա իմ կրծքի տակ, կաշկանդված է խոր զարմանքից,
Չգիտեմ՝ ինձ ի՞նչ պատահեց, ո՛չ կարող եմ մի խոսք խոսել, հարցմունք անել,
Ո՛չ էլ նայել նրա դեմքին, դեմ-հանդիման։ Եթե, սակայն,
Ոդիսևսն է սա իսկևիսկ վերադարձած, որն իր տունն է արդեն եկել,
Մենք իրարու ավելի լավ կճանաչենք, քանզի մեր մեջ կա մի նշան՝
110Այլ մարդկանցից գաղտնածածուկ, որը միայն մենք լավ գիտենք»։
Ասաց այդպես, ժպտաց այնժամ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային
Եվ ութապես Տելեմաքին իր խոսքն ասաց այս թևավոր.
«Տելեմաքո՜ս, թույլ տուր մորդ, որ իր տան մեջ նա ինձ փորձի.
Նա ինձ շուտով ավելի լավ, հաստատապես կճանաչի,
Մինչդեռ հիմա խորշում է խիստ, զանց է առնում ինձ ընդունել, ինչպես ես կամ,
Քանզի ես այժմ կեղտի մեջ եմ, գարշ ցնցոտի ունեմ հագած։
Իսկ մենք հիմա լավ մտածենք՝ ինչպե՞ս անել, որ մեր գործը լավ ընթանա:
Երբ մեկնումեկն իր երկրի մեջ սպանում է այնպիսի մարդ,
Որ մահից ետ չունի նույնիսկ պատվախնդիր, վրիժառու ազգականներ,
120Մարդասպանն այդ, թողած երկիրն իր հայրական, իսկույն դիմում է փախուստի:
Մինչ մենք այստեղ կոտորեցինք այս քաղաքի պատվարն ամբողջ,
Իթակեի գերահռչակ, մեծ քաջերին։ Արդ, այդ մասին դու հոգատար, լա՜վ մտածիր»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Հա՜յր սիրելիդ, այդ ի՛նքդ տես, դո՛ւ լավ գիտես. հանց ասում են՝ մարդկության մեջ
Դու խելքովդ գերազանց ես ու իմաստուն, և չի կարող մրցել քո դեմ
Ցորենակեր ու երկրածին և ո՛չ մի մարդ, ո՛չ մի անհատ։ Մենք աննկուն
Կը հետևենք քեզ համարձակ, և քաջության ոչ մի պակաս չի զգացվի:
Հանց զորավիգ` մենք քեզ կօգնենք, որքան կորով և ուժ ունենք»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
130«Ահա թե ես ինչ եմ ասում, այն, որ թվում է լավագույն և վայելուչ,
Լվացվեցե՛ք նախ և առաջ, հագե՛ք ապա պատմուճաններ
Եվ պատվիրե՛ք ստրուկ կանանց՝ զգեստ հագնել գեղեցկազարդ։
Թող երգիչը աստվածային, ձեռքը առած կիթառն հնչուն,
Ուրախավետ երգեր երգի, թող թնդան աստ պար ու նվագ և կաքավանք,
Որ ամեն մարդ, ով անցնում է ճանապարհով կամ ապրում է շրջակայքում,
Լսելով այդ` կարծիք կազմի ու մտածի, թե այստեղ մի հարսանիք կա,
Որպեսզի գեթ խոսնարների այս մեծագույն կոտորածի համբավը այժմ
Քաղաքի մեջ չտարածվի, մինչև գնա՜նք մենք այստեղից,
Հեռանա՜նք դաշտ, գնանք այգին մեր ծառաշատ, որ այնուհետ մենք միասին
140Խորհուրդ անենք, թե որպիսի՞ լավագույն ելք մեզ կառաքի Օլիմպացին»։
Ասաց այդպես, և անսացին նրանք, պատվերն այդ լսեցին։
Լվացվեցին նախ և առաջ, ապա հագան պատմուճաններ,
Զարդարվեցին ստրուկ կանայք: Այնժամ երգիչն աստվածային
Վերցրեց կիթառն իր սնամեջ, քաղցր երգեց և բորբոքեց նրանց հոգին
Վառ տենչանքով անուշ երգի, նուրբ նվագի և մեծասքանչ պարերգության,
Եվ կաքավող տղամարդկանց, պերճագոտի այլև կանանց
Բյուր ոտքերի դոփյուններից ողջ ապարանքը դըղրդաց,
Եվ ամեն մարդ, ով այդ լսեց, այս էր խոսում դրսում, այնտեղ.
«Հարսանի՞ք է, մեկը անշուշտ ամուսնացավ բազմախոսնայր թագուհո հետ:
150Անպիտա՜ն կին. էլ չսպասեց իր ամուսնուն օրինական ու դերակա,
Որ պահպանի այս մեծաշուք տունը նրա, մինչև որ նա ետ դառնա, գա»։
Այդպես էին խոսում դրսում, չգիտեին, թե իսկապես ի՞նչ կատարվեց,
Մինչ մեծասիրտ Ոդիսևսին մատուցող կինը տնօրեն, Եվրինոմեն,
Տան մեջ այնտեղ լավ լողացրեց, օծեց նրան յուղով փայլուն,
Բերեց, հագցրեց նրան բաճկոն և պատմուճան մի պերճաշուք:
Աթենասը նրա գլխին ցողեց պայծառ և գերագույն մի պերճություն,
Դարձրեց տեսքով շատ հաղթանդամ, քաջահասակ և ամակազմ,
Ծածկեց գլուխն իր մազերով գեղագանգուր, հանց հակինթի մի վառ ծաղիկ։
Ինչպես ոսկին ու արծաթն է իրար կցում ճարտարագործ վարպետն հմուտ,
160Որին բազում արվեստների ձիրքն են տվել ինքն Աթենասն ու Հեփեստոսն,
Որպեսզի նա իր կերտվածքին ձև տա շքեղ, հանց գերհրաշ սքանչելիք,
Այդպես այնժամ նրա գլխին և ուսերին նա շնորհեց շուք և պերճանք,
Եվ դուրս եկավ լոգարանից Ոդիսևսը՝ տեսքով նման անմահներին.
Նա ետ եկավ, նստեց կրկին այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ,
Անդ, իր կնոջ դեմ-հանդիման, ապա դարձավ և այս խոսքը ասաց նրան.
«Տարօրինա՜կ է, որ անզոր կանանց մեջ քեզ աստվածները Օլիմպակյաց
Սիրտ են տվել անդրդվելի և ամենից ավելի ժանտ, անագորույն։
Ո՛չ, չէր կարող ոչ մի այլ կին, թեպետ սիրտը նրա լիներ դաժանագույն,
Վատ ընդունել իր ամուսնուն, որն հանդուրժած բյուր-բյուր աղետ,
170Վերադառնար իր երկիրը հայրենավանդ քսան տարի անցնելուց ետ,
Դեհ, ինձ համար այլ անկողին սարքիր շուտով, դայա՜կ մայրիկ,
Գեթ մեն-մենակ պառկեմ հիմա, ճիշտ որ սիրտն է սա կրծքում երկաթաձույլ»:
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Զարմանալին դո՛ւ ես, կարծեմ, նպե՛րտ չեմ ես, ոչ էլ հպարտ,
Արհամարհել քեզ չեմ կարող։ Լավ հիշում եմ՝ ինչպես էիր դու այն պահին,
Երկայնաթի նավի վրա Իթակեից հեռանալիս այն ժամանակ։
Լա՜վ, Եվրիկլիա, մահճակալին այն հաստամեստ ու ամրապինդ՝
Սրա համար հիմա շուտով այնտեղ սարքիր դու անկողին,
Բայց չսարքես ննջարանում, դուրս բեր և դիր մահճակալը,
180Որը անձամբ սա է շինել, փռիր օդիկ և վերևից փայլուն վերմակ»։
Այդպես ասաց նա՝ ամուսնուն իր փորձելով, բայց վրդովվեց Ռդիսևսը,
Հուզված սրտով պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց.
«Ա՜յ կին, այդ ի՞նչ խոսք խոսեցիր սրտակոտոր և անհաճո,
Ո՞վ է դրել իր մահճակալը ուրիշ տեղ, և դժվար թե այդ կատարեր
Նույնիսկ զորեղ վարպետ մի մարդ, և միմիայն ինքը աստված,
Եթե իրոք նա կամենար, հեշտ կարող էր փոխադրել այն ուրիշ տեղ,
Իսկ մարդկանցից այդ չէր կարող անել ոչ ոք։ Երիտասարդն անգամ հզոր
Չէր կարեն տեղից շարժել այն մահճակալը քաջարվեստ,
Որն առանձին նշան ուներ, ես ինքս էի կառուցել այն, և ո՛չ այլ ոք։
190Մեր բակի մեջ կար մի բարձր, բազմատերև թուփ՝ թզենի,
Ամբարձուղեշ, ծաղկափթիթ, և նման էր դրա բունը մի հատ սյունի։
Դրա շուրջը ես շինեցի մի ննջարան և կերտեցի այդ ամբողջը
Խիտ, պնդագույն վեմ քարերից, այլև վերուստ կառուցեցի ես մի կտուր,
Նաև դռներ ես կախեցի՝ կերտված շքեղ ու հույժ ամուր:
Այնուհետև ես կտրեցի այդ թզենու բազմատերև, պերճ ճյուղերը
Եվ, կտրելով բունն արմատից, սուր պղինձով տաշեցի կոկ
Ու հղկեցի այն գեղաղեշ, ճարտարակի, լարով չափված ու ճշգրիտ,
Պինդ գչիրով ծակծկեցի, պատրաստեցի մահճակալին մութ ու նեցուկ։
Երբ այդպիսով ավարտեցի գործն սկսված՝ մահճակալը այդ անաղարտ
200Զարդարեցի ես փղոսկրով՝ արծաթապատ, ոսկեճամուկ,
Ապա վրան ես քաշեցի շողշողենի ու շառագույն եզան կաշի։
Արդ, դրանք են նշանները մահճակալի, որ հայտնեցի, բայց չգիտեմ,
Ա՜յ կին, դեռ կա՞ իմ մահճակալը անվնաս. թե՞ մեկնումեկը մարդկանցից.
Բունն հերձելով այն թզենու, փոխադրել է մի ուրիշ տեղ»։
Ասաց այդպեսշ իսկույն կնոջ սիրտն ու ծնկները դողացին,
Ճիշտ համարեց նա նշաններն, որ Ոդիսևսը թվարկեց այդքան հաստատ,
Արտասվեց նա, վրա հստավ, վզով ընկավ Ոդիսևսի, վարվեց նրան,
Ջերմ, խանդակաթ նա համբուրեց նրա գլուխն ու խոսք ասաց.
«Մի՛ տրտնջա դու ինձ վրա, ո՜վ Ոդիսևս, մարդկության մեջ
210Գերազանցն ես դու քո խելքով։ Ատվածները մեզ մատնեցին աղետների.
Նախանձահույզ՝ չկամեցան, որ միշտ լինենք մենք իրար հետ
Ու, ցնծավետ ապրել կյանքը մեր ջահել, հասնենք շեմքին մեր ծերության,
Իսկ հիմա դու մի՛ զայրանա, իմ դեմ բնավ մի վրդովվիր,
Որ, նախապես տեսնելով քեզ, չգգվեցի այսպես սրտանց ու սիրալիր,
Քանզի սիրտն իմ սարսափում էր միշտ սիրեցյալ իմ կրծքի տակ՝
Միգուցե ինձ մեկնումեկը եկվորներից խաբի հանկարծ:
Չէ՞ որ շատ կան խարդախ մարդիկ միտումներով նենգ ու դաժան,
Եվ Հեղինեն արգիացի, որ ծնունդն էր Զևս զգոնի,
Չէր միանա անկողնու մեջ սիրով օտար եկվորի հետ,
220Եթե կանխավ նա իմանար, որ աքեյանց քաջ զավակները մարտաշունչ
Կրկին կռվով ետ կբերեն իրեն իր տունն, հայրենական սիրած երկիրն։
Աստվա՛ծն այդպես նրան դրդեց, որ կատարի նա գործը այդ քարվականքի,
Բայց նախապես իր հոգու մեջ չհասկացավ նա այդ ոճիրը խուժադուժ,
Որից նաև սկիզբ առան աղետները մեր տանջանքի։
Եվ այժմ ահա, երբ նշանները մահիճի թվարկեցիր դու բացահայտ,
Որոնք բնավ մարդկության մեջ դեռ չի տեսել և ոչ մի մարդ,
Այլ միմիայն այդ գիտեինք լոկ դու և ես, այլև մեկը նաժիշտներից,
Ակտորիսը, որին հայրս ինձ շնորհեց, որպեսզի գա այստեղ ինձ ետ,
Նա որ դուռը ննջարանիս պահպանում էր անվերջ արթուն։
230Դու, Ոդիսևս, համոզեցիր սիրտն իմ արդեն, որ տոկուն էր և անվկանդ:
Այդպես ասաց և առավել հուզեց նրա սրտում փափագը ջայլանքի,
Նա լաց եղավ, գրկեց կնոջն իր սիրատենչ և անբասիր:
Ինչպես երկիրն է բերկրալի՜ հանկարծ թվում նավորդներին,
Որոնց նավը գեղեցկակերտ խիստ խորտակեց Պոսիդոնը ծովերի մեջ՝
Բորբոքելով ահեղագոչ հուժկու ալիք և փոթորիկ,
Շատ քչերը խուսափեցին անդունդներից ճերմակ ծովի
Եվ, թաթախված ամբողջ մարմնով աղի ջրում, լող տվեցին դեպի ցամաք
Ու ցնծացին, որ, աղետից խուսափելով, դուրս են գալիս երկրի վրա,
Այդպես ցնծաց Պենելոպեն, երբ նայում էր իր ամուսնուն,
240Եվ չէր կարող ամենևին նրա վզից պոկել ձեռքերն իր սպիտակ։
Եվ վարդամատն Արշալույսը նրանց այդ հորդ արցունքի մեջ պիտ երևար,
Եթե նոր բան չմտածեր Աթենասը, աստվածուհին պայծառաչյա.
Նա աշխարհի սահմանի մոտ կանգնեցրեց Գիշերն երկար ժամանակով,
Ուշացրեց օվկիանոսում ելքը պայծառ ու ոսկեգահ Արշալույսի
Եվ արգելեց լծել ձիերն արագաչու և կորովի`
Մարդկանց համար միշտ լուսաբեր Փաեթոնին ու Լամպոսին։

Եվ կնոջն իր այնժամ դիմեց ու խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ա՜յ կին, ավա՜ղ, դեռ չենք հասել մենք սահմանին աղետալից մեր փորձության,
Ինձ տակավին դեռ սպասում են բյուր ժանտալի, ծանր գործեր,
250Որոնք բոլորն ես անխուսափ պիտ հանդուրժեմ և կատարեմ,
Ինչպես ասացն գուշակեց երբեմն հոգին Տիրեսիասի,
Այն օրը հենց, երբ որ իջա և գնացի ես օթևանը Հադեսի,
Որ գեթ հարցնեմ ընկերներիս, նույնպես և իմ վերադարձի մասին այնտեղ:
Բա՜վ է սակայն, Պենելոպե, ժամանա՜կն է գնանք արդեն դեպի մահիճն,
Որ, իրար մոտ այնտեղ պառկած, հրճվենք քնով քաղցրանուշիկ»։
Ել թագուհին՝ խոհեմամիտ Պենելոպեն, այնժամ նրան այսպես ասաց.
«Քեզ անկողին աստ կլինի՜, երբ քո հոգին այդ փափագի,
Քանի որ այժմ աստվածները այդ կամեցան, և դու կրկին
Վերադարձար, եկար քո տունը բարեկարգ և քո երկիրը հայրենի,
260Բայց քանի որ այժմ հայտնեցիր գալիք գործը, որ աստվածն Է ներշնչել քեզ,
Պատմի՜ր դու ինձ այդ ապագա պայքարը քո, թեպետ գիտեմ, որ և հետո
Պիտի հայտնի այդ լինի ինձ։ Վատ չէ սակայն, եթե հիմա այդ իմանամ»։
Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց.
«Ո՜հ, դու դժբախտ, ինչո՞ւ կրկին դու ինձ այդպես ստիպում ես հորդորելով,
Որ պատմեմ այդ։ Լա՜վ, կասեմ քեզ ու չեմ ծածկի ես ոչ մի բան,
Բայց քեզ համար ուրախալի չի լինի այդ, ցնծալու չեմ նույնպես և ես:
Նա ինձ ասաց, որ դեռ մարդկանց շատ քաղաքներ ես պիտ անցնեմ,
Որ տակավին, ձեռքիս բռնած ամրապինդ թին, պիտի երկար ես թափառեմ,
Մինչև որ գամ, հասնեմ մարդկանց, որոնք ծովին անծանոթ են, ծով չգիտեն
270Եվ կերակուրն ասում էն միշտ առանց աղի, որոնք նաև
Անտեղյակ են ու չգիտեն՝ ի՞նչ է նավը արագաչու և կարմրակող,
Եվ չեն տեսել թեթև թիեր, որոնք թևերն են սև նավի։
Ասաց, որ ինձ նա ցույց կտա մի լավ նշան, որն ես երբեք չեմ մոռանա.
Երբ, շրջելիս, ես հանդիպեմ որևիցե մի ճամփորդի,
Որն հարց տա ինձ՝ «այդ ի՞նչպիսի հացի թիակ կա քո ուսին լուսաշողիկ»,
Այդ ժամանակ թեթև իմ թին պիտի ցցեմ, տնկեմ գետին ես փութապես,
Պիտի հարուստ զոհ մատուցեմ երկրասասան Պոսիդոնին գերերջանիկ.
Մի խոյ, մի եզ և խոզերին բեղմնավորող մի մեծ վարազ
Եվ, այնտեղից ետ գալով տուն, զոհ պիտ բերեմ հարյուրաեզն
280Անծայրածիր երկնքի տեր աստվածներին հավերժակաց,
Եվ բոլորին, ինչպես հարկն է։ Մինչ մահը ինձ հասնելու չէ ծովի վրա,
Այլ կլինի այն շատ թեթև և անտանջանք, ինձ կտանի
Իմ լուսավոր ծերության մեջ, երբ որ լինեմ շրջապատված
Ես հանրային երջանկությամբ ժողովրդի։ Ասաց, որ սա կկատարվի»։
Նրան նորից իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Եթե իրոք աստվածները սահմանել են այդ ծերությունը երջանիկ,
Ապա ուրեմն հույս կա, որ մենք աղետներից խույս պիտի տանք»։

Այդպես նրանք այդ գործերից խոսում էին իրարու հետ,
Մինչդեռ արդեն Եվրինոմեն և դայակը, ճրագների վառ լույսի տակ,
290Նրանց մահիճն հարդարեցին, պերճ անկողինը փափկագույն։
Երբ, ծրաժիր աշխատելով, ննջարանում մահճակալը լավ սարքեցին,
Դայակն ավսարդ քուն մտնելու իր սենյակը գնաց կրկին:
Եվրինոմեն, վառ ճրագը ձեռին բռնած, տարավ նրանց դեպ ննջարան,
Իսկ երբ բերեց, հասցրեց այնտեղ, ննջարանը, ինքը դարձավ ու ետ գնաց։
Ուրախասիրտ նրանք մտան իրենց սովոր ու վաղեմի մահիճի մեջ։
Այդ ժամանակ Տելեմաքոսնշ եզնարածը, և խոզարածն
Ընդհատեցին ոտքի դոփյունն ու քարերը, դադարեցին նաև կանայք, է
Եվ քուն մտան բոլորեքյան ապարաքում ստվերամած։
300Երբ երկուսով նրանք սիրո խոր տարփանքը վայելեցին,
Սկսեցին իրար պատմել, զրույց անել հոգեզվարճ:
Պատմեց կինը չքնաղագեղ, որքան կրեց ինքը իրոք
Իր հարկի տակ դաժան վշտեր՝ մինչ է նայելով սեղեխներին ամբարտավան,
Ինչպե՜ս գույքը վատնում էին և լրփլփում բյուրաբազում եզ ու ոչխար,
Որքա՜ն նաև քաղցր գինի կարասներով դատարկեցին։ ժանտաղետներ
Պատմեց նաև Ոդիսևսն իր գլխով արածն և այն, որքա՜ն ժանտ աղետներ
Նա պատճառեց իր թշնամյաց, որքա՜ն ինքն էր կրել վշտեր ու տառապանք։
Եվ լսում էր Պենելոպեն հոգեզվարճ, և քունն անգամ նրա աչքին,
Թարթիչներին, բնավ չիջավ, մինչև որ նա լսեց ամբողջ պատմությունը։
310Նախ սկսեց պատմել նա այն՝ ինչպես ինքը հաղթահարեց կիկոններին,
Ինչպես եկավ այնուհետև նա լոտոսափագ երկիրը պտղատու,
Ի՛նչ կատարեց կիկլոպն ահեղ, ինչպե՛ս նրան ինքը պատժեց դաժանորեն՝
Հանուն սիրած ընկերների, որոնց հրեշն այդ լափլփեց անդ անողոք,
Ինչպե՛ս հասավ Էոլոսին, որն ընդունեց իրեն սիրով և ջերմեռանդ
Ու սրտալի ճանապարհեց, բայց չթողեց բախտը, ավա՜ղ, որ գա, հասնի
Սիրատենչիկ իր հայրենիք, ինչպես ապա թնդաց ահեղ մի փոթորիկ,
Քշեց, տարավ իրեն, խորունկ հառաչելիս, դեպի ծովերը ձկնավետ,
Ինչպես հետո եկավ հասավ Տելեփիլոս, քաղաքը այդ լեստրիգոնյանց,
Որոնք նավերն ու գեղեցկոտն ընկերներին ջախջախեցին անդ չարաղետ,
320Բայց խույս տվեց այնժամ մահից Ոդիսևսը, իր սևաթույր նավի վրա,
Պատմեց գործերը Կիրկեի խիստ խորամանկ, հնարագետ ու գերհրաշ,
Ինչպես հասավ իր բազմաթին նավի վրա տունն Հադեսի այն հեղձուցիկ,
Որպեսզի անդ հարցմունք անի թրակիացի Տիրեսիասի ստվեր- ոգուն,
Ուր և տեսավ ինքը բոլոր ու բազմաբյուր ընկերներին իր ուղեկից
Եվ իր մորը, որ ծնել էր և սնել էր իրեն մանուկ իր հասակից,
Ինչպե՛ս լսեց նա այնուհետ ծովալքների երգն ու նվագն հրապուրիչ,
ինչպե՛ս հասավ նա ժայռերին այն շարժըվող, Քարիբդիսին այն ահավոր
Եվ Սկիլլային, որից երբեք չեն ազատվել մարդիկ բնավ, հանց բախտավոր,
Եվ ինչպե՛ս անդ ընկերներն իր կոտորեցին արջառներին Հելիոսի,
330Ինչպե՛ս Զևսը բարձրադղորդ զարկեց շանթով հրաբորբոք
Եվ խորտակեց նավը արագ ու ծովակուր եղան ազնիվ իր ընկերներն,
Մինչդեռ ինքը անդ խույս տվեց ժանտ օրհասից և սև մահից իր վերահաս,
Ինչպե՛ս ապա նա Օգիգիե կղզին եկավ, դեպ Կալիպսոն հավերժահարս,
Ինչպես իրեն պահում էր նա քարայրի մեջ իր խորափոր,
Սնում էր միշտ և փափագում, որ ամուսին դառնա իրեն ինքն հավիտյան,
Խոստանում էր անմահ դարձնել և մշտապես երիտասարդ,
Բայց այդպիսով չհամոզեց սիրտն իր բնավ իր կրծքի տակ,
Ինչպե՛ս հետո, բյուր աղետներ կրելուց ետ, երկիրն եկավ փեակների,
Որոնք իրեն, հանց աստըծու, մեծարեցին սիրով, սրտանց,
340Ինչպես նրանք առաքեցին իրեն նավով դեպ սիրելի իր հայրենիքն՝
Շնորհելով բյուրաբազում ոսկի, պղինձ և հագուստներ, իբրև նվեր,
Եվ հենց որ նա արտասանեց խոսքն այդ վերջին, Քունը իջավ նրա աչքին,
Քունն հոգու դեղ, որ թուլացնում է անդամներն և ցրում է սրտի ցավերն,
Մինչդեռ մի այլ բան մտածեց Աթենասը, պայծառաչյա աստվածուհին,
Երբ որ սրտանց նա համոզվեց, որ Ոդիսևսը լիովին
Արդեն հրճվեց իր խոր քնով և իր կնոջ անկողինով։
Փութանակի նա հորդորեց, որ հորդահոս Օվկիանոսից շուտով դուրս գա
Եվ իր լույսը սփռի մարդկանց մահկանացու պերճ Արշալույսը ոսկեգահ։
Այնժամ փափուկ իր մահիճից Ոդիսևսը ելավ, կնոջն այս խոսքն ասաց.
350«Ա՜յ կին, արդեն մենք երկուսովս լավ հագեցանք՝ կրելով բյուր ցավ ու փորձանք,
Դու աստ անվերջ և հոգեբուխ ողբում էիր իմ վերադարձը տխրալի,
Իսկ, ես կամավ Զևսի և այլ աստվածների, վշտերի մեջ ու կաշկանդված,
Մաշվում էի հայրենազուրկ, թեպետև միշտ ձգտում էի ետ գալ իմ տուն:
Եվ քանի որ մենք երկուսով հիմա արդեն արժանացանք մեր մահիճին փափագելի,
Դու այժմ հոգա և պահպանիր մեր գույքն ու գանձն, որքան որ կա մեր հարկի տակ,
Իսկ պակասը նախիրների, որ վատնել են սեղեխները ամբարտավան
Ես ամեն կերպ կհայթայթեմ՝ ինքս կռվով, և կամ իրենք աքեացիք
Հոժարակամ կտան մասամբ մինչև լցվեն մեր փարախները լիովին,
Իսկ ես հիմա պիտի գնամ ծառաշատ մեր այգին ու մեր արոտները՝
360Տեսնելու անդ իմ ազնիվ հորն, որ հոգեհույզ վշտանում է միշտ իմ համար:
Եվ քեզ, ա՜յ կին, պատվիրում եմ, թեպետև դու խելացի ես ու խորագետ.
Հենց որ ծագի լույս Արևը, համբավն իսկույն կտարածվի
Խոսնայրների մասին անշուշտ, որոնց այստեղ սպանեցի ես մեր տան մեջ.
Նաժիշտ կանանց հետ միասին դու վերնատունը բարձրացիր,
Նստիր այնտեղ և ոչ ոքի էլ չերևաս և ոչ մի խոսք էլ չխոսես»։
Ասաց, ապա իր ուսերին գցեց իսկույն զենքն ու զրահը պերճագոյն,
Շտապ քնից արթնացրեց Տելեմաքին, խոզարածին, եզնարածին,
Հրամայեց, որ և նրանք շուտով հագնեն զենքն արեսյան։
Նրանք նրան չհեստացան, այլ զինվեցին հապճեպ զենքով պղնձակուռ
370Եվ, բացելով դռներն ապա, դուրս գնացին, առաջնորդում էր Ոդիսևսն։
Լույսը բացվեց ու տարածվեց երկրի վրա, Աթենասը պայծառաչյա
Խիտ խավարով պատեց նրանց և քաղաքից հանեց, տարավ արագորեն:

Երգ քսանչորսերորդ։ Հաշտություն

1Կիլլենական Հերմեսն ահա, ձեռքին ոսկի իր մականը գեղեցկափայլ,
Որով դյութում, քնեցնում էր մահկանացու մարդկանց աչքերն,
Ում կամենար կամ թե նրանց արթնացնում էր խոր քնից,
Կանչեց իսկույն ու ձայն տվեց խոսնայրների հոգիներին,
Բոթեց նրանց գավազանով։ Ծղրտալով նրանք նրան հետևեցին.
Հանց երամը չղջիկների քարանձավի խորքերի մեջ սրբազնաբույր,
Սերտ իրար հետ և խմբովի, աջ ու ձախ են այնտեղ սուրում,
Երբ ինչ-որ բան հանկարծակի պոկվի ժայռից և ընկնի ցած,
Այդպես նրանք ճղրտացին ու սլացան: Երախտագործ Հերմեսն իրենց
10Առաջնորդում ու տանում էր ճանապարհով մի հեղձուցիկ։
Այդպես անցան դեպ Օվկիանոսն հորդահոսան, դեպի այտերը Լևկադյան,
Որտեղ բունն է երազների, ուր Հելիոսի դարպասներն են հաստատական,
Այդպես եկան, շուտով հասան ասփոդելյան դաշտավայրը,
Բնակավայրն հոգիների, ուր ապրում են մեռյալների ուրվականներն:
Այնտեղ ահա նրանք գտան հոգիներին Պելևսածին Աքիլլեսի,
Պատրոկլոսի, Անտիլոքի ազնվաբարո և անբասիր,
Մեծ Էասի, որ իր տեսքով գերազանցն էր դանայանց մեջ,
Բացի միայն գերահռչակ, դիցազնասիրտ Պելևսյանից,
Որի շուրջը անդ հավաքված էին նրանք այդ միջոցին:
20Եվ մոտեցավ Ագամեմնոն Ատրիդեսի տխուր հոգին.
Շրջապատել էին նրան հոգիները այն բոլորի, որոնք իր հետ
Սպանվեցին այնտեղ՝ տան մեջ Էգիսթոսի ն օրհասին դարձան բաժին:
Ահավասիկ, նրան դիմեց այնտեղ հոգին Պելևսյանի և խոսք ասաց,
«Մենք, Ատրիդես, կարծում էինք, որ քաջազոր հերոսներից ամենից շատ
Դու ես իրոք շանթազվարճ Զևսի սրտին գերհաճելի,
Ուստի և դու իշխողն էիր բյուր մեծամեծ և գերազոր դյուցազների
Տրոյական երկրավայրում, ուր կրեցինք մենք աղետներ բյուր-բյուրավոր,
Սակյան և քեզ վիճակված էր բաժին դառնալ ժանտ օրհասին,
Որից չէ՞ որ չի խուսափում միշտ մահապարտ ծնվածներից և ոչ մի մարդ,
30Բայց ավելի՜ լավ կլիներ, եթե հանդերձ իշխանությամբ քո վեհաշուք,
Դու տրոյական այն երկրի մեջ մահվան վիճակն ընդունեիր առոք-փառոք,
Եվ քեզ այնտեղ աքեացիք բոլորեքյան կկանգնեին դամբան-բլուր,
Իսկ դու այնժամ կթողնեիր քո զավակին մեծարելի փառքը համայն,
Մինչ այժմ, ավա՜ղ, թշվառ մի մահ քեզ վիճակեց ճակատագիրը, Ժանտ օրհաս»։
Այն ժամանակ այսպես նրան ասաց հոգին Ատրիդեսի.
«Ո՜հ, Աքիլլես գերերջանիկ, աստվածակերպ դու վեհ զավակդ Պելևսի,
Դու մահացար Տրոյայի մոտ, այնտեղ, հեռու մեր Արգոսից,
Եվ քո շուրջը, մարմնիդ համար մաքառելիս, կոտորվեցին քաջ զավակներն
Աքեացոց և տրոյացոց։ Հաղթ կռվամարտը մոռացած՝
40Ինքդ, հզոր և մեծագույն, ընկած էիր անդ փոշու մեջ փոթորկալից։
Մինչ մարտեցինք մենք ամբողջ օրն ու կռիվն այդ ընդհատելու միտք չունեինք
Ամենևին, եթե Զևսը չընդհատեր այն՝ բորբոքելով մի փոթորիկ։
Սակայն մենք քեզ մարտամբոխից դուրս բերեցինք նավերի մոտ
Ու դրեցինք պերճ մահիճում։ Օծելիքով և գոլ ջրով մենք լվացինք
Անդ մարմինդ չքնաղագեղ, քո շուրջն այնժամ բյուրաբազում դանայացիք
Հորդ թափեցին ջերմ արտասուք և կտրեցին վարսերն իրենց,
Մարդ, լսած բոթը մահվան, հավերժակյաց նայադների հետ միասին,
Ծովից ելավ, հնչեց ջայլանքն, ու բռնկվեց ծովում հանկարծ մի ահազանդ,
Զարհուրելի թնդյուն, աղմուկ. ահաբեկված աքեացիք դողդողացին,
50Ու քիչ մնաց, որ փախչելով շուտ թափվեին նավերի մեջ այն լայնանիստ,
Եթե նրանց անդ չզսպեր ծերն իմաստուն, բազմահնար գիտության տեր
Վեհ Նեստորը, որն և առաջ մարդկանց տալիս էր իմաստուն միշտ խորհուրդնեը:
Եվ նա ճառեց աքեյանց դեմ ու խոսք ասաց բարեխորհուրդ.
«Օ՜ն, կանգնեցե՛ք, արգիացիք, մի՛ փախեք դուք, աքեյանց քաջ պատանիներ,
Մայրն է նրա, անմահական նայադների հետ միասին ծովից ելած՝
Այս ծովափին, ահավասիկ, այժմ գալիս է իր մահացած որդուն այցի»։
Ասաց այդպես, և զսպեցին փախուստն իսկույն աքեացիք մեծահոգի,
Ու կանգնեցին քո շուրջն այնժամ չքնաղ դստերք ծովակենցաղ մեծ ծերուկի
Եվ լաց եղան կականալիր, քեզ հագցըրին հագուստն անեղծ, անմահական:
60Ինն մուսաներն այնտեղ հերթով երգում էին քաղցր ձայնով ու սրտատենչ,
Եվ այնքան էր նրանց ողբը հոգետոչոր ու սրտահույզ,
Որ էլ ոչ ոք աքեյանց մեջ անդ չմնաց առանց լացի և արցունքի,
Ու շարունակ, տասնևյոթ օր գիշեր-ցերեկ, վայելչապես և անընդհատ
Ողբում էին քեզ աստվածներն հավերժակաց և մահապարտ անթիվ մարդիկ։
Երբ օրն հասավ տասնութերորդ, մենք հանձնեցինք քեզ խարույկին,
Կոտորեցինք, որպես զոհեր, հույր ոչխարներ և կորեղջյուր շատ արջառներ,
Քաղցր մեղրով և նուրբ յուղով փարթամ օծված աստվածային հագուստի մեջ
Հրկիզվեցիր դու խարույկում, իսկ աքեյանց մեծ հերոսները բազմաթիվ
Պտույտ եկան ու շրջեցին խարույկիդ շուրջը բոցավառ,
70Շուրջը թնդաց աղմուկն ահեղ։ Երբ վերջապես հեփեստյան բոցն հրկիզեց քեզ,
Մյուս առավոտ հավաքեցինք մենք սպիտակ ոսկորներդ, ո՜վ Աքիլլես,
Որոնք իսկույն մենք լվացինք օծելիքով, այլև գինով անապական:
Մայրդ տվեց ոսկի կճուճ, Դիոնիսի նվերն էր այդ պերճապաճույճ,
Հեփեստոսի կերտվածքն էր դա գեղեցկափայլ, ինչպես հայտնեց այնտեղ քո մայրն:
Դրա մեջն են քո ոսկորները սպիտակ, ո՜վ Աքիլլես դու գերափառ,
Վաղամեռիկ Մենետածին Պատրոկլոսի ոսկորների հետ միասին,
Բայց քաջազոր Անտիլոքից առանձնակի, որին բոլոր ընկերներից,
Պատրոկլոսի մահից հետո, հարգում էիր դու առավել ու գերադաս:
Այնուհետև մենք, արգիյանք, ամբողջ զորքով աշտեավոր,
80Հելլեսպոնտի լայնատարած այն ծովափին, ոսկորներիդ վրա այնտեղ,
Քեզ կանգնեցրինք շքեղ դամբան, մեծ ու բարձրիկ և փառահեղ,
Որ երևա, հայտերևակ, այն միշտ հեռուստ, ծովի միջից,
Արդի մարդկանց, նաև գալիք սերունդներին հավիտյանս հավիտենից:
Մայրդ հանեց աստվածների տված շքեղ մրցանակները գեղեցիկ,
Ապա դրեց դրանք իսկույն, հանց ընծաներ, քաջերի դեմ մրցանքի մեջ։
Դու շատ անգամ մասնակցել ես, ո՜վ Աքիլլես, բազմաբազում թաղումներին
Գերամեծար հերոսների կամ մահացած արքաների,
Երբ պատանիք, գոտեպնդված, կատարում են մրցությունը այդ քաջարի,
Սակայն դու խի՜ստ, սրտանց պիտի զարմանայիր, եթե իրոք տեսնեիր անդ,
90Թե որպիսի՜ մրցանակներ էր դուրս բերել արծաթաոտ Թետիսն այնժամ քո մեծ պատվին,
Քանզի չէ՞ որ դու սիրելին էիր անմահ աստվածների։
Այդպես ահա քո անունը չի վերանա,, թեպետ արդեն մահացել ես,
Եվ քո փառքը մարդկության մեջ կմնա միշտ, հավերժորեն, ո՜վ Աքիլլես,
Իսկ ես, ավա՜ղ, ի՞նչ ստացա, ի՞նչ մի բերկրանք, երբ պատերազմն ավարտեցի,
Բացի նրանից, որ Զևսը ինձ, վերադարձին, Էգիսթոսի ձեռքով դահան
Եվ դավանքով իմ չար կնոջ, պատրաստեց մահն օրհասական»։

Այդպես նրանք այդ առիթով խոսում էին իրարու հետ,
Մինչ մոտեցավ այնտեղ նրանց բամբերն հանկարծ Արգոսասպան
Եվ անդ բերեց Ոդիսևսի ձեռքով ջարդված խոսնայրների հոգիներին։
100Շատ զարմացան Ագամեմնոնն և Աքիլլեսն՝ այդ տեսնելով,
Ու ընդառաջ անդ գնացին։ Այնժամ հոգին Ագամեմնոն Ատրիդեսի
Լավ ճանաչեց Մելանևսի ազնիվ որդուն՝ Ամփիմեդոն քաջ հերոսին,
Քանզի երբեմն հյուր էր եղել Իթակեում նրա տանը ու հարկի տակ,
Եվ նախ նրան դիմեց հոգին Ատրիդեսի ու խոսք ասաց.
«Ամփիմեդոն, ի՞նչ պատահեց, որ դուք եկաք այս մութ երկիրը խավարչուտ,
Դուք, բոլորդ այդքան արի, հասակակից և փառավոր։
Եթե նույնիսկ մարդ ցանկանար մեծ քաղաքում ընտրել մարդիկ ականավոր,
Այսպիսիներ նա չէր գտնի։ Գուցե ծովում Պոսիդո՞նը կործանեց ձեզ՝
Բորբոքելով ձեր նավի դեմ ժանտ փոթորիկ և մեծագոչ թունդ ալիքներ,
110Գուցե նույնիսկ ձեզ ցամաքում կոտորեցին թշնամինե՞րը ոխերիմ
Այն ժամանակ, երբ դուք շորթում էիք նրանց նախիրներից եզ ու խաշինք,
Եվ կամ գուցե տապալվեցի՞ք քաղաքի դեմ կանանց համար խիստ մարտելիս։
Պատասխանիր դու իմ հարցին, ես քո հյուրն եմ և դրանով էլ` ինքնապանծ։
Իրավ, մի՞թե դու չես հիշում, ինչպես ձեր տուն ես հյուր եկա մի ժամանակ
Աստվածազարմ Մենելայի հետ միասին հորդորելու Ոդիսևսին,
Որ արշավի և գա մեզ հետ գեղեցկակերտ նավի վրա դեպի Իլիոն:
Ամբողջ ամիս մենք շրջեցինք լայնատարած ծովում այնժամ,
Մինչև որ մեծ դժվարությամբ համոզեցինք Ոդիսևսին քաղաքավեր»։
Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Ամփիմեդոն քաջի հոգին.
120«Ով գերափառ Ատրևորդի, Ագամեմնոն, մարդկանց արքա,
Հիշում եմ ես այդ ամենը, հանց ասացիր, դիցասնո՜ւնդ դու գերակա,
Եվ ամեն բան, ահավասիկ, քեզ կպատմեմ ճշմարտացի՝
Ինչպես իրոք անդ կատարվեց մեր կործանումը չարաբաստ:
Մենք խոսնայրներ էինք կնոջ Ոդիսևսի, երբ նա չկար, բացակա էր,
Բայց ո՛չ մերժեց Պենելոպեն ժանտ հարսանիքն և ո՛չ էլ նա կատարեց այն
Մտածելով և նյութելով մեզ համար մահ ու սև օրհաս,
Եվ իր սրտում նա հղացավ խարդախությունն այս խորամանկ.
Իր տանը նա սարքեց ոստայն և սկսեց գործել սավան
Անչափելի, լայն ու երկայն, ապա նա մեզ այնտեղ դիմեց և այս ասաց.
130«Դո՜ւք, դեռահաս իմ խոսնայրներ, երբ մեռած է Ոդիսևսը աստվածազարմ,
Երբ աշխարհում նա էլ չկա, մի շտապեք, հետաձգեք մեր հարսանիքն,
Մինչև սավանն ես ավարտեմ. թող հյուսվածքը և թելերն իմ զուր չկորչեն,
Պատանքն է սա հերոսասիրտ ծեր Լաերտի։ Երբ նրան բախտը դժնդակ՝
Ճակատագիրն, հանձնի մահվան հավերժավիշտ ժանտ վիճակին,
Պիտ ավարտեմ ես այդ գործը, որ աքեյանց կանայք այնժամ չկշտամբեն,
Թե պառկած է այդ ունևոր, հարուստ մարդը իր դագաղում, բայց անպատանք»։
Այդպես նա մեզ այնժամ ասաց, ու մեր ոգին հնազանդվեց նրա խոսքին։
Եվ սավանն այդ, հաստոցի մոտ, նա գործում էր լոկ ցերեկով:
Իսկ գիշերը հյուսվածքն ամբողջ քանդում էր նա՝ վառ ճրագը իր դեմ դրած:
140Այդպես ուղիղ երեք տարի նա խաբխբեց մեզ, աքեյանց,
Բայց երբ եկավ չորրորդ տարին, պտըտվեցին ժամանակներն,
Անցան, կորան շատ ամիսներ, և սլացան բազմաբազում շատ-շատ օրեր,
Այնժամ նրա ստրկուհիք, անկարեկից իր վիճակին,
Գործն հայտնեցին, ու մենք նրան, ներս մտնելով, գաղտնի գործի մեջ բռնեցինք։
Ստիպեցինք, որ, հակառակ իր ցանկության, գործն ավարտի նա ակամա,
Իսկ երբ որ մեզ Պենելոպեն ցույց տվեց մեծ, գեղեցկափայլ գործվածքը այդ,
Այն, մաքրափայլ, շողշողում էր արևի պես, ասես լուսինը լուսացայտ:
Շուտով հանկարծ Ոդիսևսին աստվածներից մեկն անիրավ
Բերեց, հասցրեց իր ագարակն, ուր ապրում էր իր խրճիթում խոզարածը։
150Այնտեղ եկավ սիրահոժար նաև որդին աստվածազարմ Ոդիսևսի՝
Ավազածիր սուրբ Պիլոսից նավի վրա ետ դառնալով,
Եվ արդ, նրանք, մտածելով սեղեխների մահն ու կորուստը ժանտաժուտ,
Անդուստ եկան, ժամանեցին հանկարծ քաղաքը փառավոր:
Նախ ժամանեց Տելեմաքը, իսկ Ոդիսևսն եկավ հետո և անագան,
Խոզարածը բերեց նրան, որն իր մարմնին հագած ուներ նողկ ցնցոտի,
Իբրև մուրիկ թշվառական, ծերուկի պես և հասակում խոր ծերության,
Ցուպը ձեռին, որպես նեցուկ: Այդպես նրան, որ ցնցոտի ուներ հագած
Եվ հանկարծուստ հանդես եկավ, չճանաչեց մեզնից ոչ ոք,
Ոչ էլ նրանք, որ հասակով երիցագույն էին նույնիսկ:
160Մենք անարգում էինք նրան հարվածներով ու խոսքերով հայհոյանքի,
Բայց և այնպես՝ նա իր տան մեջ վիրավորանքն հանդուրժում էր առժամանակ
Եվ սրտապինդ համբերում էր հարվածներն ու եպարանքը ամեն տեսակ,
Բայց երբ նրան անդ ներշնչեց կամքը Զևսի ասպարակիր,
Տելեմաքի հետ միասին վերցրեց բոլոր նա իր զենքերը մարտական,
Տարավ, թաքցրեց այլ սենյակում և դռները փակեց ամուր,
Ապա, սիրտն իր լեցված դաժան մի նենգությամբ, նա ստիպեց անդ կնոջն իր
Առաջարկել մեզ՝ տարաբախտ սեղեխներիս, հանց մրցություն,
Փայլուն երկաթն ու աղեղը, որ սկիզբն էր և աղբյուրը կոտորածի։
Մինչդեռ մեզնից և ոչ մեկը չկարեցավ ձգել մի կերպ լարն աղեղի,
170Քազնի ամուր էր չափազանց և դա բարձր էր մեր ուժերից:
Եվ աղեղն այդ բազմահնար Ոդիսևսի հաղթ ձեռքն ընկավ,
Թեպետ և մենք խոզարածին արգելեցինք, գոռգոռալով պատվիրեցինք,
Որ աղեղը նրան չտա։ Հայհոյեցինք ու ճառեցինք մենք այդ մասին,
Բայց Տելեմաքն հրամայեց խոզարածին, որ աղեղը հանձնի նրան,
Եվ լայն աղեղն իր ձեռքն առավ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
Նա հեշտ ձգեց լայն աղեղի, երկաթների անցքով սուրաց սլաքն իսկույն,
Այնուհետև եկավ, կանգնեց նա շեմքի մոտ, շորջը նայեց ահեղասաստ,
Ապա թափեց նա սլաքներն արագաթիռ, զարկեց արքա Անտինոոսին
Եվ արձակեց մյուսներիս գլխին նետերը վշտաբեր,
180Ու բոլորս տապալվեցինք, թափվեցինք ցած իրար վրա ու խիտառխիտ.
Պարզ երևաց, որ օգնում էր նրան այնտեղ մեկնումեկը աստվածներից
Նա հարձակվեց՝ շուրջն, աջ ու ձախ պտույտ գալով, անդ բոլորին զարկեց նետով.
Գլուխները ջախջախվեցին, և հատակը արյամբ ծածկվեց ամբողջովին,
Թնդաց տան մեջ զարկվածների ճիչն, հառաչանքն, աղմուկն հուժկու ու այլանդակ։
Արդ, մենք այդպես կոտորվեցինք, Ագամեմնոն, Ոդիսևսի տան բակի մեջ
Մեր մարմինները տակավին թափված մնում են դեռ անթաղ,
Ու չգիտեն դեռ այդ մասին մեր սիրելիք, ազգականները մեր մոտիկ.
Նրանք դեռ մեզ չեն հավաքել, չեն լվացել սև արյունը մեր վերքերի,
Դեռ մեզ վրա ողբ չեն արել, որ մեռելոց շուքն ու պատիվն է լոկ վերջին»։
190Եվ բարբառեց այնժամ հոգին Ատրիդեսի և խոսք ասաց.
«Երջանի՜կ ես դու, Ոդիսևս բազմահնար, ո՜վ իմսստուն Լաերտածին,
Որ այդպիսի առաքինի կին ընտրեցիր, որպիսին է Պենելոպեն,
Եվ ինչպիսի՜ արժանագով, ազնվաբարո վեհ սիրտ ունի
Իկարիոսի դուստրը վսեմ՝ իր ամուսնուն հավատարիմ և անբասիր.
Իսկապես որ հավերժորեն կշողշողա երկրի վրա փառքը նրա:
Խոհեմամիտ Պենելոպի փառքի մասին սերունդները միշտ, ապաքեն,
Կամքով անմահ աստվածների վսեմ երգեր պիտի երգեն։
Մինչ այդպես չէր դաժան դուստրը Տինդարևսի. գործ կատարեց նա չարանենգ
Եվ սպանեց օրինական իր ամուսնուն, ու միմիայն նզովքի երգ
200Պիտի երգեն նրա մասին մարդկության մեջ։ Խայտառակեց նա հավիտյան
Նաև կանանց թույլ ու անզոր, թեկուզ լինեն նրանք բարի, անմեղապարտ»։
Այսպես նրանք իրարու հետ խոսում էին այն ժամանակ
Տանն Հադեսի, այնտեղ, երկրի անդունդների մեջ խորխորատ:
Մինչդեռ խումբը Ոդիսևսի, քաղաքից շուտ հեռանալով,
Ծեր Լաերտի դաշտը եկավ։ Ինքը՝ ծերուկն էր ձեռք բերել այդ ագարակն
Եվ այն անձամբ մշակել էր անդուլ ջանքով, աշխատանքով։
Տունն Էր նրա կանգնած այնտեղ, շուրջը գավիթ, տաղավարներ, հյուղ ու խրճիթ,
Որտեղ իրենց նիստուկացով ապրում, սնվում և գիշերում Էին կանայք,
Որոնք, որպես ստրկուհիք, անդ աշխատում էին դաշտում նրա համար:
210Գտնվում էր այնտեղ նաև պառավ կինը սիկելիացի, որ ժրաջան
Խնամում էր այդ ծերուկին ագարակում, քաղաքից դուրս:
Ոդիսևսը այդ ժամանակ այսպես ասաց հովիվներին և իր որդուն.
«Շո՛ւտ գնացեք և ներս մտեք ահա տունը այդ բարեշեն,
Մի ընտրովի ու լավագույն խոզ մորթեցեք և ճաշկերույթ սարքեք շուտով,
Իսկ ես այսպես դեռ կգնամ և կփորձեմ իմ հորն այնտեղ.
Կճանաչի՞ արդյոք նա ինձ, երբ այժմ տեսնի ինձ իր աչքով և դեմառդեմ,
Թե՞ այլևս չի ճանաչի, զի հեռու եմ եղել երկար ժամանակով»:
Ասաց այդպես, հանձնեց իսկույն ծառաներին նա զենքերը արեսական,
Եվ փութապես նրանք այնտեղ տունը մտան: Իսկ Ոդիսևսն
220Հազճեպ գնաց փորձն անելու դեպի այգին բազմապտուղ,
Բայց ընդարձակ այդ այգու մեջ նա չգտավ ո՛չ Դոլիոսին,
Եվ ո՛չ նրա զավակներին, ո՛չ էլ նույնիսկ ծառաներից մեկնումեկին,
Զի գնացել էին քարեր հավաքելու, որ ցանկ շինեն այգու համար։
Գնացել էր և Դոլիոսը, որ դաշտերում քարերի տեղ ցույց տա նրանց։
Ահավասիկ, նա այգու մեջ այդ պերճատունկ գտավ միայն իր հորը ծեր,
Որը փորում, թուփ էր տնկում։ Նա իր հագին զգեստ ուներ մի անվայել,
Խիստ կարկատված և անմաքուր, իսկ ոտքերին արջառենի սռնապաններ,
Որ քերծվածքից գեթ պաշտպանվի, իր ձևռքերին հագած ուներ նա ձեռնոցներ,
Որ փշերը չծակծկեն։ Գլխին ծածկել էր այծենի մի հին գլխարկ,
230Որով շեշտվում էր տարաբախտ և տանջալից կեցվածքը յուր:
Ահավասիկ, երբ Ոդիսևսը բազմափորձ, աստվածային,
Տեսավ նրան ծերությունից այդպես ընկճված, վշտերի մեջ հոգեկորույս,
Կանգնեց իսկույն անդ բարձրաբերձ տանձենու տակ և արտասվեց նա դառնադառն,
Ապա իսկույն տարակուսեց, սրտով, հոգով նա մտածեց ինքը իր մեջ.
Նետվե՞լ արդյոք դեպի հայրն իր, գրկել նրան, համբուրել ջերմ ու սիրատենչ,
Բացեիբաց պատմել` ինչպե՛ս ինքը եկավ, հասավ երկիրն հայրենական,
Թե՞ նախապես հարցմունք անել ու ծերուկին փորձել խոսքով մի խորամանկ։
Եվ արդ, այդպես ես մտածելիս, ավելի լավ ու գերադաս թվաց նրան՝
Նախ և առաջծ երին փորձել խոսքով խարդախ, նախատական:
240Այդպես ահա մտադրված՝ Ոդիսևսը դեպի ծերուկն ուղղվեց, գնաց,
Մինչ Լաերտը, գլուխը կախ, փորփորում էր և տնկում էր ինչ-որ մի բույս:
Եվ արդ, նրան մոտիկ կանգնեց ու խոսք ասաց նրա որդին մեծահռչակ,
«Ճի՛շտ որ, ծերուկ, դու անգետ չես այգեստանիդ մշակման մեջ,
Եվ խնամքն է քո գերազանց, երևում է, որ ամեն ինչ՝ տունկն ու թփերն
Խաղողն ու որթը, թզենիք, թմբերն, ածուն, տանձենիներն ու ձիթենիք
Իրոք առանց խնամքի չեն այս այգու մեջ, ահավասիկ։
Բայց այլ մի բան ես քեզ ասեմ, և դու սրտանց չզայրանաս.
Հոգատար չես դու քո մասին, ինչպես հարկն է. ծերության մեջ այդ հալումաշ
Հագուստ ունես դու անվայել, կեղտոտ ես դու և անմաքուր,
250Եվ հազիվ թե քո տերը քեզ լավ չի պահում քո ծուլության իսկ պատճառով,
Քանզի, այսպես քեզ նայելով, ոչինչ քո մեջ ես չեմ տեսնում ստրկական.
Իրավ, տեսքով ու հասակով նման ես դու արքայազոր մի մեծ մարդու,
Ավելի շուտ նման ես դու այն ծերուկին, որ, կուշտ կերած և լվացված,
Պառկում, քնում է գիրգ մահճում, ինչպես որ այդ պատշաճ է ծեր, զառամ մարդկանց։
Բայց հիմա ինձ դու այս ասա, ճշմարիտը պատմիր միայն.
Ո՞վ է տերդ, ո՞ւմ ծառան ես, ո՞ւմն է այգին, որ խնամում ես դու այսպես:
Մի բան ևս դու ինձ ասա ճշմարտացի, անկեղծ խոսիր, որ իմանամ.
Ճի՞շտ է միթե, որ ընկել եմ ես Իթակե, ինչպես մեկը ինձ այժմ ասաց,
Հենց նոր, մի մարդ, մի անծանոթ, որին այստեղ պատահեցի:
260Բայց նա բնավ սիրալիր չէր, քանզի ինձ հետ չհանդուրժեց խոսել անգամ,
Նույնիսկ լսել չցանկացավ, երբ ես նրան հարցմունք արի
Իմ վաղեմի հյուրի մասին՝ կենդանի՞ է նա տակավին և կա՞ արդյոք,
Թե՞ մահացել է նա արդեն և Հանդեսի տանն է վաղուց։
Ես կարող եմ և քեզ ասել, դու ինձ լսիր և լավ հիշիր,
Որ իմ տանը, հայրենիքում, մի ժամանակ ընդունեցի հյուր մի մարդու.
Մինչև հիմա իմ տունն եկած տարաշխարհիկ մահկանացու մարդկանց մեջ
Մի այդպիսի վե՜հ, իմաստուն, սիրալիր մարդ դեռ չեմ տեսել։
Պարծենալով պատմում էր նա, որ ծնված է Իթակեում ապառաժուտ
Նա ասում էր, որ իր հայրն է Արկիսիոսի որդի Լաերտն:
270Արդ, ես նրան մեր տուն տարա, ընդունեցի հյուրամեծար
Ու պատվեցի սիրով, սրտանց մեր տան եղած պաշարներով առատագույն։
Նրան ես շատ պերճ ընծաներ նվիրեցի, ինչպես վայել էր այդ հյուրին,
Նախ յոթ տաղանդ ճարտարակերտ ոսկի նրան տվեցի ես,
Նվիրեցի նրան նաև մի սարկարան արծաթակերտ ու ծաղկազարդ,
Տասնևերկու հասարակ ձորձ և նույնքան էլ գորգ ու ծածկոց,
Նույնքան լոդիկ գեղեցկափայլ և նույնքան էլ սիրուն բաճկոն,
Եվ բացի այդ չորս ստրուկ կին չքնաղատես ու անաղարտ,
Պերճապաճույճ ձեռագործը լավ իմացող, որոնց ընտրեց ինքն անձնասեն»։
Պատասխանեց այնժամ նրան հայրը նրա՝ հորդ արտասուքն իր թափելով.
280«Օտարակա՜ն, հենց այն երկիրն ես դու եկել, որի մասին հարց ես տալիս,
Մինչ այս երկրին այժմ իշխում են մարդիկ նպերտ ու չարագործ։
Իզուր ես դու առատ վատնել այդքան ընծա, հանց մեծարանք,
Սակայն եթե այդ քո հյուրին Իթակեում այժմ կենդանի դու գտնեիր,
Քեզ փոխադարձ նա կընդուներ հյուրամեծար, կնվիրեր պերճ ընծաներ
Ու պատվարժան քեզ կառաքեր քո հայրենիք, ինչպես վայել է հյուրերին,
Բայց դու հիմա այս ինձ ասա, ճշմարիտը միայն պատմիր.
Ավա՜ղ, ե՞րբ էր, ո՞ր տարին էր, երբ պատվելով, հանց հյուրընկալ,
Ընդունեցիր դու այդ անբախ տեկվոր հյուրին, իմ զավակին, եթե երբեմն
Եղել է ճիշտ նա իմ որդին։ Արդեն, հեռու սիրած երկրից իր հայրական,
290Նրան լափել են ձկները ծովում մի տեղ, կամ որևէ մի ցամաքում
Կեր է դարձել նա հավքերին, գազաններին։ Ո՛չ իր մայրը ողբաց նրան՝
Մահվան պատանքը հագցնելիս, ո՛չ էլ հայրը։ Ավա՜ղ, նրան ողբալու չէ
Նաև կինն իր բազմաօժիտ, Պենելոպեն խոհեմամիտ։
Էլ չի դնի նա, մահամերձ, մահիճի մեջ նրան, որպես իր ամուսնուն,
Էլ չի փակի նրա աչքերն մահվան ժամին, ինչպես պատշաճ է մեռյալին։
Բայց դու պատմիր ճշմարիտն ինձ, որ ստուգապես ես իմանամ.
Ի՞նչ մարդ ես դու կամ ո՞ր ցեղից, և որտե՞ղ են ծնողներդ, քաղաքը քո,
Որտե՞ղ կանգնեց այն նավն արագ, որ բերեց քեզ և ուղեկից
Ընկերներիդ աստվածակերպ։ Գուցե եկար դու մի օտա՞ր նավի վրա,
300Որը այստեղ քեզ ափ հանեց, ապա իսկույն վերադարձավ ու ետ գնաց»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց
«Ես քո հարցին ի պատասխան կասեմ ահա ճշմարտացի և ամեն ինչ.
Քաղաքից եմ ես Ալիբաս և ապրում եմ այնտեղ, իմ տանը փառահեղ,
Որդին եմ ես Ափիդասի, Պոլիպեմիդ թագավորի.
Իմ անունն է Էպերիտոս։ Արդ, այսպես ինձ մի ոմն աստված
Սիկանիեից քշեց, բերեց հիմա այստեղ, բայց ցանկությանն իմ հակառակ,
Եվ նավն է իմ կանգնած հեռու ձեր քաղաքից, բայց մոտ է այս ագարակին։
Հինգ տարի է անցել ուղիղ այն օրվանից, երբ Ոդիսևսն այդ վատաբախտ
Անդուստ մեկնեց ու հեռացավ իմ այն երկրից հայրենավանդ։
310Ո՜հ, տարաբախտ, նույնիսկ կային թռչունների լավ նշաններ աջ կողմից, երբ
Նա հեռացավ։ Ես ճանապարհ դրի նրան ուրախասիրտ,
Այո, և նա սաստիկ ուրախ էր մեկնելիս։ Հույս ունեինք մենք սրտատենչ՝
Պահպանել մեր մտերմությունն և իրարու միշտ ընծաներ տալ գեղեցիկ»։
Ասաց այդպես, և խոր վշտի սևաթույր ամպն իսկույն ծածկեց հեգ ծերուկին.
Երկու ձեռքով վերցրեց հապճեպ նա ծխահար մոծիր-փոշին
Եվ այն իսկույն իր ալևոր գլխին ցանեց ու հեկեկաց նա հոգեհույզ:
Հուզվեց սիրտը Ոդիսևսի, և կծվակիծ շնչառությունն, ասես մի բոց,
Ժայթքեց նրա ըռունգներից, երբ որ տեսավ հոր հեծեծանքն ու կականը։
Ցատկեց իսկույն, գրկեց նրան, ջերմ համբուրեց և հոգեբուխ բացականչեց.
320«Հա՜յր իմ, հա՜յր իմ, ես այստեղ եմ, ես, քո որդին, որին այդքան կարոտ ես դու,
Ոդիսևսն եմ, որ ետ եկա հայրենիքն իմ քսան տարի անցնելուց ետ։
Թո՛ղ այդ ջայլանքը դառնադառն, լաց մի՛ լինի արտոսրախառն:
Քեզ կպատմեմ ես ամեն ինչ, թեպետ պետք է, որ մենք սաստիկ աճապարենք.
Սպանեցի ես մեր տան մեջ այն հոգետանջ սեղեխներին,
Վրեժն առա նրանց դաժան ոճիրների և խայտառակ արարքների»։
Եվ Լաերտը, այնժամ նրան առարկելով, այսպես ասաց.
«Եթե իրոք Ոդիսևսն ես, իմ զավակը, որ այժմ ահա վերադարձար,
Ցույց տուր դու ինձ մի ապացույց կամ բացահայտ գեթ մի նշան, որ համոզվեմ։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
330«Ահա, նայիր, տես քո աչքով սպին ոտքիս վերքն այս մի օր
Ինձ Պառնասում իր սպիտակ, սուր ատամով հասցրեց վարազն,
Երբ որ այնտեղ ինձ հղեցիք դու և մայրս գերամեծար:
Ես գնացի դեպ Ավտոլիկն, դեպի հայրը իմ սիրած մոր,
Որ ստանամ ընծաները, որոնք երբեմն Ավտոլիկն էր խոստացել ինձ,
Իսկ այժմ ահա քեզ թվարկեմ այն ծառերը այս այգու մեջ,
Որոնք երբեմն այստեղ դու ինձ նվիրեցիր: Մանուկ էի ես մի փոքրիկ
Եվ վազվզում էի այգում քո ետևից, խնդրում էի, որ հայտնես ինձ
Անունները այս ծառերի։ Հայտնելով այդ դու ինձ այստեղ նվիրեցիր
Տասնևերեք տանձենիներ ու քառասուն թզենիներ,
340Ապա տասը խնձորենի և խոստացար ինձ տալ հիսուն խաղողի որթ,
Որոնց վրա աճում են միշտ և շողշողում են ողկույզները պտղաճոխ։
Այժմ էլ ահա աստ աճում են բազմապիսի շատ պտուղներ,
Երբ որ լույսի շողքը առատ վերուստ թափում են Ժամերը՝ Զևսի դստրերք»։
Ասաց այդպես, և ծերունու սիրտն ու ծնկները թուլացան.
Ճիշտ համարեց նա նշաններն, որ թվարկեց եկվորն այնտեղ,
Դեպ իր որդին ձեռքերն ուղղեց բազկատարած, բայց ուշաթափ էր նա արդեն:
Եվ փութապես գրկեց նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
Երբ ծերն արդեն ուշքի եկավ, երբ շողացին գիտակցությամբ սիրտն ու հոգին,
Պատասխանեց նրան իսկույն և հետևյալ խոսքը ասաց.
350«Փա՜ռք քեզ, Զևս հայր, դեռ կան ուրեմն վեհ աստվածներն Օլիմպոսում բարձրակատար,
Որ պատժեցին խոսնայրներին ոճիրների, ամբարտավան գործի համար:
Սակայն, ավա՜ղ, սիրտս սաստիկ սարսափում է, մի գուցե այժմ
Իթակեցիք բոլորեքյան աստ հավաքվեն և մի գուցե համբավն համայն
Ամենուրեք շուտ տարածեն և բորբոքեն քաղաքները Կեփալլենյան»։
Այնժամ նրան ի պատասխան այսպես ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Հանգի՜ստ եղիր, և այդ մասին թող մտահոգ էլ չլինի այժմ քո հոգին,
Գնա՜նք շուտով ապարանքն այն, որ գտնվում է այգու մոտ,
Այնտեղ արդեն ուղարկել եմ Տելեմաքին, խոզարածին ու նախրորդին,
Որ շուտափույթ անդ հարդարեն և պատրաստեն մեզ համար մի ճոխ ճաշկերույթ»:
360Եվ գնացին նրանք, այդպես խոսակցելով, դեպի տունը գեղեցկաշեն,
Իսկ երբ եկան, շուտով հասան ապարանքը այն բարեկարգ,
Այնտեղ գտան Տելեմաքին, խոզարածին ու նախրորդին եզնահովիվ,
Որ կտրատում էին միսը, այլև խառնում սարկարանում քաղցր գինին
Մինչ պառավը սիկելիացի տան մեջ իսկույն մեծահոգի ծեր Լաերտին
Պատշաճապես, լավ լողացրեց, նրա մարմինն օծեց յուղով,
Ապա բերեց ու հագցրեց չքնաղագեղ մի պատմուճան:
Եվ մոտեցավ այդ ժամանակ ազգապետին Աթենասը աստվածուհի,
Դարձրեց նրան բարձրահասակ, այլև տեսքով իր մեծաշուք։
Երբ այդպիսով նա դուրս եկավ լոգարանից, խիստ զարմացավ սիրած որդին,
370Քանզի տեսավ, որ նա տեսքով աստվածներին էր նմանվում,
Ուստի նրան նա ձայն տվեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Հա՜յր իմ, անշուշտ մեկնումեկը հավերժակաց աստվածներից
Տեսք շնորհեց քեզ ավելի քաջահասակ, հաղթ, ամրապինդ»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց ծերուկ Լաերտը խորիմաց.
«Ո՜հ, երանի՜ թե լինեի, Զևս զգոն հայր, դուք, Աթենաս և Ապոլլոն,
Ես այնպիսին, ինչպիսին որ իշխում էի մի ժամանակ Կեփալլենյան կղզիներին
Եվ տիրեցի ես ծովափնյա գեղեցկակերտ հարուստ քաղաք Ներիկոսին
Ու երանի՜ հենց այդպիսին ես լինեի երեկ մեր տանն, մեր հարկի տակ,
Որ զենքն հագած մասնակցեի կռվին ընդդեմ խոսնայրների.
380Պիտի անշուշտ ջախջախեի ես ծնկները շատ շատերի,
Որպեսզի անդ, մեր դահլիճում, տեսնելով այդ՝ ցնծար, խնդար և քո հոգին»:
Այսպես, սրանք իրարու հետ խոսում էին այդ առիթով,
Մինչդեռ նրանք, աշխատանքը ավարտելով, ճոխ ճաշկերույթը սարքեցին,
Ու նստեցին բազմոցներին, նստիքներին, իրար կողքի ու շարեշար,
Ապա շուտով ձեռք մեկնեցին ուտեստներին։ Այնժամ եկավ ու ներս մտավ
Ծերուկ Դոլիոսը յուր որդոց հետ միասին՝ ետ դառնալով աշխատանքից։
Նրանց հապճեպ գնաց կանչեց սիկելիացի կինը պառավ.
Նա էր սնել նրանց իրոք, նամանավանդ միշտ հոգատար
Խնամում էր նա ծերուկին այն օրվանից, երբ նա հասավ ծերությանը:
390Մինչ, երբ նրանք այնտեղ տեսան Ոդիսևսին, իսկույն հոգով ճանաչեցին
Ու տեղնուտեղը, զարմացած, անդ կանգ առան սենյակի մեջ:
Ոդիսևսը դիմեց նրանց ու խոսք ասաց գորովալիր.
«Դե՜հ, ծերունիդ, նստիր, ճաշենք, արմանք-զարմանքդ մոռացիր.
Վաղուց է մենք սաստիկ ուտել ենք ցանկանում այս հարկի տակ,
Սակայն միայն մենք ձեզ էինք աստ սպասում, այսպես նստած»։
Այդպես ասաց Ոդիսևսը, բայց Դոլիոսը բազկատարած
Վազեց իսկույն, բռնեց ձեռքը Ոդիսևսի և համբուրեց թաթը ձեռքի
Ու ձայն տվեց ապա նրան և խոսքն ասաց այս թևավոր.
«Բարեկամս սիրակարոտ, վերադարձա՞ր դու վերջապես,
400Բոլորովին հույս չունեինք. ճիշտ որ քեզ այժմ աստվածներն են բերել այստեղ:
Ո՜հ, ողջույն քեզ, խնդա սրտանց, թող աստվածները կյանք տան քեզ գերերջանիկ,
Բայց այս ասա դու ինձ հիմա, ճշմարիտը հայտնիր միայն, որ իմանամ.
Գիտի՞ արդյոք գործն իսկապես Պենելոպեն իմաստնագույն,
Որ դու արդեն վերադարձար, ապս թե ոչ՝ ես կուղարկեմ բանբեր իսկույն»։
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Արդեն գիտե՜, գիտե, ծերուկ, պետք չէ, որ դու այդ բանն հոգաս»:
Ուստի իսկույն կոկ բազմոցին նստեց Դոլիոսը գերազնիվ,
Նույնպես նրա զավակները օղակեցին Ոդիսևսին,
Ձեռքը նրա պինդ սեղմեցին, ողջունեցին քաղցր խոսքով ու սրտալի,
410Ապա, որպես սեղանակից, իրենց հոր մոտ նստոտեցին։
Այդպես նրանք, սեղան նստած, այնտեղ, տան մեջ ճաշում Էին հրճվանքով լի,
Մինչդեռ արագ շշուկն, համբավն, բանբերի պես, մտավ քաղաքն և ձախ ու աջ,
Ամենուրեք անդ տարածեց խոսնայրների օրհասն ահեղ և մահը ժանտ։
Բյուր-բյուր մարդիկ, բոթն իմացած, եկան հապճեպ ու ամբոխով,
Հեծեծանքով, տրտունջով լի, հավաքվեցին Ոդիսևսի դռան առաջ։
Դուրս բերեցին դիակները, և ամեն մարդ տարավ, թաղեց իր մեռյալին,
Սակայն նրանց, որոնք ուրիշ քաղաքներից էին եկած,
Շուտ հանձնեցին ձկնորսներին և նավերով իրենց տներն առաքեցին,
Ապա տխուր ու սրտահույզ՝ ամբոխալից հրապարակն եկան իսկույն:
420Երբ բլորը միահամուռ հավաքվեցին ժողովի մեջ,
Եվպիթն հապճեպ ոտքի կանգնեց և նրանց դեմ այսպես ճառեց
Նրա սիրտը որդու համար կրծում էր վիշտը չարատանջ,
Անտինոոսին էր նա ողբում, ում Ոդիսևսն անդ սպանեց առաջինը,
Նրա համար դառն արտասուք հեղեղելով՝ այսպես ճառեց արդ նա այնտեղ.
«Բարեկամնե՜ր, այդ քաջն իրոք չար աղետներ թափեց գլխին աքեացոց.
Մեծահռչակ շա՜տ քաջերի իր հետ տարավ բյուրաբազում նավերի մեջ,
Մինչ խորտակեց ծովում նավերը խորափոր, իսկ այն մարդկանց էլ կործանեց:
Այդքան էլ այժմ, տուն դառնալով, նա կոտորեց Կեփալլենի դյուցազների։
Գործի դիմենք, քանի շուտ է, նախքան հապճեպ դեպի Պիլոս նա հեռանա,
430Նախքան փախչի դեպի Էլիս աստվածային, որի իշխողն են էպիացիք:
Օն ա՜նդր, շո՜ւտ, գեթ հարձակվենք, որ ամոթանք չվաստակենք մենք մեր պատվին,
Քանզի ստոր մի քարվականք պիտ համարեն սերունդները մեր գործն հետո,
Եթե չառնենք մենք վրեժը մեր սպանված եղբայրների ու մեր որդոց։
Ես, օրինակ, այլևս ապրելը հաճելի չեմ համարի, ավելի շուտ
Կցանկանամ ես մահանալ, որ միանամ մեռյալներին այդ շուտափույթ:
Շարժվենք շուտով, բարեկամնե՛ր, որ չկանխեն նրանք և շուտ փախուստ չտան»:
Ասաց այդպես ու արտասվեց, կարեկցությամբ հուզվեց սիրտը աքեացոց,
Մինչ մոտեցան այնտեղ նրանց ինքը՝ Մեդոնն և երգիչը աստվածային,
Որ արքայի տնից եկան, երբ որ քունը նրանց թողեց ու հեռացավ:
440Նրանք եկան ու կանգ առան մեջտեղն ուղիղ, և բոլորը խիստ զարմացան:
Մեդոնն այնժամ, որ խելացի մտքեր ուներ, դիմեց նրանց ու խոսք ասաg.
«Դուք ինձ հիմա ականջ դրեք, իթակեցիք: Ոդիսևսը, ահավասիկ,
Կատարեց գործն այդ ահավոր ոչ հակառակ կամքին անմահ աստվածների:
Ես ինքս անդ տեսա անմահ մի աստծու, որն առընթեր Ոդիսևսին
Կանգնած էր անդ՝ նմանվելով վեհ Մենտորի կերպարանքին,
Եվ այդ աստվածն այն ժամանակ, Ոդիսևսի առաջն ընկած, հանց առաջնորդ,
Քաջալերում էր նրան խիստ, վազվզելով դահլիճի մեջ՝ խոսնայրներին
Ահաբեկում, շփոթում էր, որոնք ընկնում, թափվում էին իրար վրա»։
Ասաց այդպես, և բոլորին դալուկ սարսափն իսկույն տիրեց,
450Եվ բարբառեց այնժ այնտեղ Մաստորածին Հալիթերսեսը ծերունի.
Միակն էր նա, որ տեսնում էր ու լավ գիտեր և՛ անցյալը, և՛ ապագան:
Արդ, սա սրտանց, բարեխորհուրդ նրանց դիմեց ու խոսք ասաց.
«Հիմա դուք ինձ ականջ դրեք, իթակեցիք, թե ինչ պետք է ասեմ ես ձեզ.
Ձեր սեփական մեղքից է այդ, որ կատարվեց դաժան գործը, աղետը այս,
Քանզի ոչ ինձ, ոչ ազգապետ վեհ Մենտորին չլսեցիք,
Որ զսպեիք գեթ ձեր որդոց, թույլ չտայիք արարքները չար ու դժնի.
Գործեր արին նրանք անչափ նողկ, անօրեն, կատարեցին չար ոճիրներ
Եվ վատնեցին ու լափեցին գույքն ու գանձը վսեմագույն դյուցազունի,
Անարգեցին նրա կնոջն՝ զոր կարծելով, թե ետ չի գա նա հավիտյան։
Եվ այժմ, ահա, ինձ լսեցեք, թող կատարվի այն, ինչ կասեմ ես հիմա ձեզ.
460Ո՛չ, չգնանք. թող որ ոչ ոք ինքն իր մեղքով մահտարաժամն իր չգտնի»։
Ասաց այդպես, և ժողովուրդը խառնամբոխ աղմկեց խիստ,
Նրա մեծ մասը վեր կացավ ու հեռացավ, բայց մնացին մյուսներն այնտեղ միահամուռ,
Քանզի բնավ նրանց սրտին խոսքն այդ չազդեց, այլ Եվպիթին հետևեցին,
Ուստի շուտով վազ տվեցին, որ զենք հագնեն պղնձակուռ,
Իսկ երբ արդեն լավ զինվեցին, հագան պղինձը շողշողուն,
Ամբոխախիտ հավաքվեցին քաղաքի մոտ լայնատարած:
Առաջնորդում էր Եվպիթը՝ անմիտ մի գործ որոճալով.
Կարծում էր նա, որ կլուծի վրեժն որդու սպանության, բայց չգիտեր,
Որ այլևս ետ չի դառնա ինքը իր տուն, այլ կգտնիՙ մահն իր դաժան։

470Աթենասը այն ժամանակ Կրոնոսյան Զևսին դիմեց և խոսք ասաց,
«Ո՜վ ծնող հայր Կրոնոսյան, որ մեծագույնն և միշտ իշխող արքաներից,
Հայտնիր դու ինձ, այս իմ հարցին. ի՞նչ միտք ունես դու քո սրտում գաղտնի պահած,
Արդյոք ուզո՞ւմ ես նախճիրը շարունակել, այս ահավոր մարտը հուժկու
Թե՞ հարկավոր է հաստատել հաշտության սերը կողմերի մեջ այս երկու»:
Պատասխանեց նրան Զևսը ամպահալած և իր խոսքը այնպսս ասաց.
«Ո՜հ, զավակս, ինչո՞ւ ես դու հարցմունք անում ինձ այդ մասին,
Չէ՞ որ ինքդ, հենց դու անձամբ, մտածեցիր այն խորհուրդը իմաստալից,
Որ Ոդիսևսն, հայրենիքն իր ետ դառնալով, լուծի վրեժն իր նրանցից,
Ուստի վարվիր, ինչպես կուզես, բայց ասեմ քեզ, ո՛րն է այստեղ ավելի լավ.
480Արդ քանի որ Ոդիսևսը աստվածազարմ սեղեխներից վրեժն առավ,
Թող որ երդմամբ հավատարիմ դաշինք կնքեն, որ միշտ լինի նա թագավոր,
Իսկ ես մահը նրանց որդոց, եղբայրների, այսուհետև
Մոռացության կտամ առմիշտ, թող նրանց մեջ առաջվա պես երն հաստատվի,
Թող երկիրը լիության մեջ հաշտ ու խաղաղբ արգավաճի»:
Այդպես ասաց, քաջալերվեց Աթենասը, քանզի ինքն էր ցանկանում այդ.
Ուստի նետվեց ու սլացավ օլիմպական գագաթներից դեպի երկիրը,
Մինչդեռ նրանք Լաերտի տանն, ինչպես հարկն է, ճաշում էին սրտահաճո:
Եվ խոսք ասաց այնտեղ այնժամ բազմահնար Ոդիսևսը աստվածազարմ,
«Թող մեկն իմ դուրս գա, տեսնի, մոտենո՞ւմ են արդյոք նրանք, մեր դեմ ելած»:
490Ասաց ադպես, ու Դոլիոսի որդին վազեց, որ իմանա։
Գնաց, կանգնեց նա շեմքի մոտ և լավ տեսավ, որ շատ մոտ են նրանք արդեն,
Ուստի իսկույն նա ձայն տվեց Ոդիսևսին ու խոսքն ասաց այս թևավոր
«Այո՜, մոտ են նրանք արդեն, օն ա՜նդր, շո՜ւտ, զենքերն հագնենք մենք շուտափույթ»:
Ու վեր թռան բոլորն իսկույն, զենքերն հագան փութանակի՝
Ոդիսևսի հետ չորս հոգի և բացի այդ՝ վեց քաջ որդիք Դոլիոսի։
Նաև Լաերտն ու Դոլիոսը զենքերն հագան հոժարակամ,
Թեպետ և ծեր էին իրենք, բայց զինվեցին, հանց մարտիկներ։
Իսկ երբ արդեն այդպես հագան պղնձակուռ զենքն ու զրահը լուսաշող,
Դուռը բացվեց, և դուրս եկան բոլորն հապճեպ, Ողիսևսն էր առաջնորդող:

500Եվ մոտեցավ այդ ժամանակ դուստրը Զևսի՝ Աթենասը, հանց զորավիգ,,
Որն իր ձայնով, կերպարանքով, նմանվել էր քաջ Մենտորին։
Նրան տեսավ ու խոր խնդաց բազմաչարչար Ոդիսևսը ատվածային
Եվ փութապես իր խոսքն ասաց Տելեմաքին, իր զավակին սիրատենչիկ.
«Տելեմաքո՜ս, քանի որ դու դուրս ես եկել ասպարեզն այս մարտակռվի,
Ինքդ գիտես, որ այժմ այստեղ մրցելու ես քաջարությամբ քաջերի հետ։
Ո՜հ, խայտառակ չանես տոհմը իմ պապերի, որոնք համայն երկրի վրա,
Ճակատներում քաջարությամբ և զորությամբ գերազանցել են բոլորին»։
Պատասխանեց իր հորն իսկույն և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ո՜հ, սիրելիդ, իմ ծնող հայր, եթե սիրտդ ցանկանա այժմ, դու կտեսնես,
510Որ պապերիդ տոհմը բնավ աստ խայտառակ ես չեմ անի»:
Ասաց այդպես, խնդաց Լաերտն ու բարբառեց իսկույն ևեթ.
«Ո՜հ, աստվածներ սիրանվեր, ի՞նչ օր է սա, որին հասա։ Ցնծում եմ ես,
Երբ իմ թոռը և իմ որդին մրցում են այժմ քաջարության փառքի համար»:
Այնժամ նրան, մոտենալով, այսպես ասաց Աթենասը պայծառաչյա.
«Ո՜վ Արկիսյան, որ ամենից ավելի շատ սիրելի ես դու իմ սրտին,
Արդ, օգնության կանչիր Զևսին և դստրիկին նրա խաժակն
Եվ ուժգնակի ճոճիր նիզակն երկնայնստվեր, ապա նետիր»։
Այդպես ասաց նրան Պալլաս Աթենասը և ներշնչեց մեծագույն ուժ,
Եվ նա իսկույն Զևսի դստերն անդ աղոթեց սրտանվեր ու ջերմեռանդ,
520Ապա, նիզակն երկնայնստվեր հաղթ ճոճելով, նետեց ուժգին,
Զարկեց այդպես նա Եվպիթի պղնձակերտ սաղավարտին,
Չվրիպեց տեգը, հարկավ, այլ միջանցուկ պղինձն ուժգին ծակեց, անցավ.
Ցած գլորվեց Եվպիթն հուժկու, ու շառաչեց պղինձ զենքը նրա վրա։
Ոդիսևսն, իր ազնիվ որդին հարձակվեցին նախամարտիկ թշնամու դեմ
Եվ սկսեցին նրանց սով և երկսայրի նիզակներով ջախել, ջարդել։
Արդ, բոլորին պիտ ջարդեին, և ոչ մի մարդ տուն չէր դառնա այդ ժամանակ,
Եթե իսկույն Աթենասը՝ դուստրը Զևսի ասպարակիր,
Չաղաղակեր ահեղագոչ և չզսպեր ժողովրդին ամբոխասաստ.
«Շn՜ւտ կանգ առեք, իթակեցիք, դադար տվեք մարտակռվի արվահիրքին,
530Որ շուտափույթ և անարյուն վերջ տանք մարտին այս անողոք»։
Աթենասը այդպես գոռաց, և դալկադեմ զարհուրանքը տիրեց նրանց.
Սարսափահար նրանց ձեռքից զենքերն անգամ ցած թափվեցին,
Ու ամեն ինչ աստվածուհու ահագնագոչ աղաղակից ընկավ գետին։
Ետ դառնալով՝ նրանք փախան դեպի քաղաք, որ գեթ այդպես փրկվեն մի կերպ,
Մինչ բազմափորձ աստվածազարմ Ոդիսևսը այնժամ գոռաց ահեղձայն
Եվ հարձակվեց ու հալածեց, հանց արծիվը բարձրաթռիչ։
Բայց այդ պահին Կրոնոսյանն իր հրաշեկ շանթը նետեց ծծմբախառն,
Որ և ընկավ Զևսի անհաղթ, զորավոր հոր դստեր առաջ:
Այդ միջոցին Ոդիսևսին պայծառաչյա Աթենասը այնպես ասեց.
540«Դիցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս ամենիմաց,
Շո՛ւտ դադարիր, այլև զսպիր կագն ու կռիվը չարաղետ,
Որպեսզի այժմ չզայրանա քո դեմ Զևսը, Կրոնոսյանն որոտաձայն»
Այդպես ասաց Աթենասը, Ոդիսևսը հնազանդվեց ուրախասիրտ։
Այդպես Պալլասն՝ վեհ Աթենասն, դուստրը Զևսի ասպարակիր,
Որ նմանվել էր Մենտորին կերպարանքով և իր ձայնով,
Թագավորի և ազգի մեջ անխախտ երդմամբ կնքեց դաշինք: