«Սահմաններ»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
չ |
չ |
||
Տող 2. | Տող 2. | ||
|վերնագիր = Սահմաններ | |վերնագիր = Սահմաններ | ||
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] | |հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] | ||
− | |թարգմանիչ = Սամվել Թավադյան | + | |թարգմանիչ = Սամվել Թավադյան |
|աղբյուր = | |աղբյուր = | ||
}} | }} |
Ընթացիկ տարբերակը 21:40, 16 Մարտի 2025-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Վեռլենը մի տող ունի, որ այլևս
չեմ հիշելու:
Մոտակայքում փողոց կա, ուր իմ քայլերը
ընդհատվում են:
Հայելի կա, որը ինձ վերջին անգամ է
տեսնում:
Դուռ կա, որը փակել եմ
մինչև ժամանակների վերջը:
Իմ գրադարանի գրքերում (ես նայում եմ
նրանց) կան այնպիսիները,
որ երբեք չեմ բացելու:
Այս ամառ լրանում է իմ հիսունը։
Անդադար, ինձ մաշում է մահը: