«Քրիստոսը խաչի վրա»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սահմաններ |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ = Սամվել Թավադյան |աղբյո...»:)
 
 
(2 intermediate revisions by 2 users not shown)
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
|վերնագիր = Սահմաններ
+
|վերնագիր = Քրիստոսը խաչի վրա
 
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
 
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Սամվել Թավադյան
+
|թարգմանիչ =[[Մասնակից:Սամվել|Սամվել Թավադյան]]
 
|աղբյուր =  
 
|աղբյուր =  
 
}}
 
}}

Ընթացիկ տարբերակը 14:58, 17 Մարտի 2025-ի դրությամբ

Քրիստոսը խաչի վրա

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Սամվել Թավադյան


Քրիստոսը խաչին է: Ոտքերը հպվում են հողին:
Խաչերը նույն բարձրության են:
Քրիստոսը կենտրոնում չէ: Նա երրորդն է:
Սև մորուքը կախվել է կրծքին:
Դեմքը ուրիշ է, նման չէ նրա ուշ կերպարին:
Մռայլ հրեա: Ես այն չեմ տեսնում
և կփնտրեմ այն իմ օրերում
մինչև երկրային քայլերը վերջին:
Անկարող, նա չարչարվում է անձայն:
Փշե պսակը ցավ է պատճառում:
Նա չի լսում ծաղրանքը ամբոխի,
որ դարձյալ հոոգեվարք է տեսնում:
Իրենը, թե ուրիշինը: Միևնույն է:
Նա խաչին է: Ցնորամտում է արքայության մասին,
որ գուցեև իրեն է սպասում,
կնոջ մասին, որ իրենը չէ:
Նա չէր տեսնելու ոչ աստվածաբանությունը,
ոչ երրորդությունը , ոչ գնոստիկներին,
ոչ տաճարները, ոչ Օկամի ածելին,
ոչ պուրպուրը, ոչ մրտենին, ոչ ժամերգությունը,
ոչ սրով մկրտված Գուտրումին,
ոչ հավատաքննությունը, ոչ արյունը տառապյալների,
ոչ խաչակրաց արշավանքները, ոչ Ժաննա դ’Արկին,
ոչ էլ զենքերը օրհնող պապերին:
Նա գիտի, որ ինքը աստված չէ , այլ մարդ,
որ մահանում է վերջալույսին:
Նրան միայն ցավ է պատճառում երկաթը մեխերի:
Նա ոչ հռոմեացի է: Ոչ էլ հույն: Նա հառաչում է:
Նա թողել է մեզ փայլուն փոխաբերություններ
և խորհուրդը ներման, որ կարող է անցյալը ուղղել:
(Այս միտքը մի իռլանդացի է բանտում գրել):
Հոգին մահ է փնտրում:
Արդեն մթնշաղ է: Նա մահացել է:
Անկենդան մարմնին ճանճն է նստել:
Ի՞նչ է ինձ համար նրա տառապանքը , եթե
հիմա տառապում եմ ես: