«Ամստերդամցի նավաստին»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
չ |
|||
(11 intermediate revisions by 3 users not shown) | |||
Տող 6. | Տող 6. | ||
}} | }} | ||
− | :Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական | + | :Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից: |
: Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ: | : Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ: | ||
:Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել: | :Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել: | ||
:Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները: | :Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները: | ||
:Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել: | :Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել: | ||
− | : | + | :― Իմ ուզածը,― ասաց պարոնը,― հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում: |
:Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց: | :Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց: | ||
− | : | + | :― Հետևե՛ք ինձ,― ասաց վերջինս,― ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի: |
:Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը: | :Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը: | ||
:Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում: | :Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում: | ||
:Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում: | :Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում: | ||
:Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց. | :Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց. | ||
− | : | + | :― Մոտենում ենք իմ տանը: |
:Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը: | :Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը: | ||
:Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց: | :Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց: | ||
− | : | + | :Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում: |
+ | :Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում: | ||
+ | :«Խենթի մեկն է»,― մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից: | ||
+ | |||
+ | :* * * | ||
+ | |||
+ | :―Եթե լուցկի ունեք, լուսավորեք, ― ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ: | ||
+ | :Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ: | ||
+ | :Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը: | ||
+ | :Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ: | ||
+ | :― Թութակը մեջը դրեք,― ասաց նա, ― թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում: | ||
+ | :Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար: | ||
+ | :Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր: | ||
+ | : Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան: | ||
+ | :― Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի: | ||
+ | |||
+ | :Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց: | ||
+ | :Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել: | ||
+ | :― Ուշի ուշով լսեք ինձ,― ասաց անծանոթը,― և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը... Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ... Վերցրեք այն: | ||
+ | :Հոլանդացի նավաստին ենթարկվում էր գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց. | ||
+ | :― Սենյակի խորքում վարագույր կա: Ետ քաշեք: | ||
+ | :Հենդրիյկը վարագույրը ետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը` լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն: | ||
+ | :― Արձակեք այդ կնոջ կապերը,― ասաց անծանոթը,― և բերանի լաթը հանեք: | ||
+ | :Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը, բղավեց. | ||
+ | : Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, որ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի` վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել... Հարրի, Հարրի, ես անմեղ եմ: | ||
+ | :― Չեմ հավատում,― շեշտակի ասաց անծանոթը: | ||
+ | :― Հարրի, ես անմեղ եմ,― կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով: | ||
+ | :― Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,― անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:― Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,― ավելացրեց նա,― եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ... | ||
+ | :Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք... | ||
+ | :Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջ վրա, որը դեռևս ծնկաչոք` նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետնին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ: | ||
+ | |||
+ | :* * * | ||
+ | |||
+ | :Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթընի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները: | ||
+ | :Նրանք գտան երիտասարդ կնոջ ու նավաստու դիակները: | ||
+ | :Հանկարծ, տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ` սրանք ատրճանակը պարպեցին կապիկի վրա: | ||
+ | :Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ` ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց, բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը` Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթըն ժամանած նավաստու հետ` այդպես էլ անհասկանալի մնաց: | ||
+ | : Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տվել մի ոմն մանչեսթերցի Քոլինգի, որի հետքերը այդպես էլ չգտնվեցին: Այս Քոլինգը ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավանականությամբ կարող էր և դնովի լինել: | ||
+ | :Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կիսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում: | ||
+ | :Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթընի իր տանը` ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է. | ||
+ | :― Հարրի, ես անմեղ եմ: | ||
+ | |||
+ | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
+ | [[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]] |
Ընթացիկ տարբերակը 15:47, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ |
- Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից:
- Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:
- Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:
- Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:
- Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:
- ― Իմ ուզածը,― ասաց պարոնը,― հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում:
- Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:
- ― Հետևե՛ք ինձ,― ասաց վերջինս,― ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:
- Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:
- Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:
- Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:
- Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.
- ― Մոտենում ենք իմ տանը:
- Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:
- Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:
- Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:
- Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:
- «Խենթի մեկն է»,― մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:
- * *
- ―Եթե լուցկի ունեք, լուսավորեք, ― ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:
- Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:
- Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:
- Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:
- ― Թութակը մեջը դրեք,― ասաց նա, ― թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:
- Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:
- Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:
- Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:
- ― Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:
- Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:
- Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:
- ― Ուշի ուշով լսեք ինձ,― ասաց անծանոթը,― և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը... Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ... Վերցրեք այն:
- Հոլանդացի նավաստին ենթարկվում էր գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց.
- ― Սենյակի խորքում վարագույր կա: Ետ քաշեք:
- Հենդրիյկը վարագույրը ետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը` լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն:
- ― Արձակեք այդ կնոջ կապերը,― ասաց անծանոթը,― և բերանի լաթը հանեք:
- Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը, բղավեց.
- Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, որ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի` վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել... Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:
- ― Չեմ հավատում,― շեշտակի ասաց անծանոթը:
- ― Հարրի, ես անմեղ եմ,― կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:
- ― Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,― անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:― Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,― ավելացրեց նա,― եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ...
- Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք...
- Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջ վրա, որը դեռևս ծնկաչոք` նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետնին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ:
- * *
- Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթընի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները:
- Նրանք գտան երիտասարդ կնոջ ու նավաստու դիակները:
- Հանկարծ, տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ` սրանք ատրճանակը պարպեցին կապիկի վրա:
- Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ` ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց, բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը` Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթըն ժամանած նավաստու հետ` այդպես էլ անհասկանալի մնաց:
- Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տվել մի ոմն մանչեսթերցի Քոլինգի, որի հետքերը այդպես էլ չգտնվեցին: Այս Քոլինգը ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավանականությամբ կարող էր և դնովի լինել:
- Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կիսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում:
- Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթընի իր տանը` ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.
- ― Հարրի, ես անմեղ եմ: