«Ղեյսար Ամինփուր»–ի խմբագրումների տարբերություն
չ (→Անխուսափելի օր) |
|||
(3 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 11. | Տող 11. | ||
[[Category: Պոեզիա]] | [[Category: Պոեզիա]] | ||
[[Category: Իրանական պոեզիա]] | [[Category: Իրանական պոեզիա]] | ||
+ | [[Category: Իրանական գրականություն]] | ||
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա|{{{դասակարգում}}}]] | [[Կատեգորիա:Հեղինակներ-Ա|{{{դասակարգում}}}]] | ||
[[Կատեգորիա:Հեղինակներ]] | [[Կատեգորիա:Հեղինակներ]] | ||
Տող 169. | Տող 170. | ||
===Մանկության երազ=== | ===Մանկության երազ=== | ||
+ | Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան | ||
+ | |||
<poem> | <poem> | ||
Մանկության երազներում | Մանկության երազներում | ||
Տող 192. | Տող 195. | ||
</poem> | </poem> | ||
+ | |||
===Մշտական կարոտը=== | ===Մշտական կարոտը=== | ||
+ | |||
+ | Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան | ||
<poem> | <poem> | ||
Մեր խոսքերը դեռեւս անավարտ․․․ | Մեր խոսքերը դեռեւս անավարտ․․․ | ||
Տող 211. | Տող 217. | ||
===Ճերմակ տողեր=== | ===Ճերմակ տողեր=== | ||
+ | Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան | ||
+ | |||
<poem> | <poem> | ||
Բառ առ բառ | Բառ առ բառ | ||
Տող 241. | Տող 249. | ||
===Խոստովանություն=== | ===Խոստովանություն=== | ||
+ | Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան | ||
+ | |||
<poem> | <poem> | ||
Փշերը | Փշերը | ||
Տող 263. | Տող 273. | ||
===Լարախաղաց=== | ===Լարախաղաց=== | ||
+ | Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան | ||
+ | |||
<poem> | <poem> | ||
Հենվել եմ քամուն | Հենվել եմ քամուն | ||
Տող 286. | Տող 298. | ||
===Մի տառ քո անունից=== | ===Մի տառ քո անունից=== | ||
+ | Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան | ||
+ | |||
<poem> | <poem> | ||
Հանկարծ տեսա գլուխս բոցավառվեց, | Հանկարծ տեսա գլուխս բոցավառվեց, | ||
Տող 303. | Տող 317. | ||
</poem> | </poem> | ||
− |
Ընթացիկ տարբերակը 15:54, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ
Ստեղծագործություններ
Անխուսափելի օր
Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան
Անցնող այս օրերում
Ամեն օր
Զգում եմ
Ինչ-որ մեկը
Հառաչում է քամու մեջ
Զգում եմ
Որ Ճամփաների մշուշապատ խորքերից
Մի հեռավոր ծանոթ
Ձայնում է ինձ
Նրա ձայնի ծանոթ հնչյունը
Անցումի պես լույսի
Անցումի պես Նորուզի
Ձայնի պես է
Օրվա գալու
Այն գալիք օրը անխուսափելի
Մի օր երբ կքած անցորդները
Կունենան մի պահ
Որ հպարտ
Բարձրագլուխ լինեն
Եւ տեսնեն երկնքում
Արեւին
Մի օր երբ գնացքն այս հին
Կրկնության զուգահեռ անկողնում
Անառիթ կկանգնի մի պահ
Որպեսզի քնաթաթախ աչքերը հոգնած
Լուսամուտի ետեւից
Տեսնեն ամպերի պատկերը
Շրջանակում
Եւ ջրի մեջ
Անտառի գծագիրը գլխիվայր
Այդ օրը
Կսկսի
Մտերմիկ ձեռքերի թռիչքը
Ընկերոջ որոնման
Մի օր երբ նոր օրվա թռիչքն է
Մի օր երբ բավ են նամակները
Մի օր երբ նամակի
Նամականիշի ու կնիքի փոխարեն
Ստորագրենք թեւը աղավնու
Եւ առնենք նամակի նման
Փոստային արկղերը
Այդ օրը կդառնան բույնը
Աղավնիների
Մի օր երբ կարճ կլինի ձեռքը խնդրանքի
Մի օր երբ պաղատանքը մեղանչել է
Եւ բնույթը Աստծո
Մայթով անցնող անցորդի ոտքի տակ
Չի քնի
Լրագրի վրա
Եւ չի տեսննի երազը թարմ հացի
Մի օր երբ դռների վրա
Կգրեն պարզ ձեռագրով
«Մուտքը արգելվում է միայն
Վիզը ծռած մարդկանց»
Եւ հպարտ հոգնած ծնկները
Բացի սիրո ոտքի առաջ
Չեն ծանոթանա հողի հետ
Եւ այսօրվա հեքիաթները իրական
Երազ կլինեն ու պատրանք
Եւ հեքիաթների նման հին
Բարի ավարտ կունենան
Օր հորդաբուխ ժպիտի
Շռայլաշուք ժպիտի
Ժպիտ առանց աչքերի խնայման
Այդ օրը
Առանց ժպիտի ակնկալիքի
Օրենքն է բարության
Մի օր երբ բանաստեղծները
Ստիպված չեն լինի
Հանգերի նեղ խցերում
Իրենց ժպիտը վաճառել
Մի օր երբ զգացումի արժեքը
Չեն սակարկի
Ինչպես արժեքը շորի
Այդ օրը
Բանաստեղծության գրքի էջերի միջից
Կթռչեն թիթեռները չորացած
Եւ քունը կհորանջի գնդացիրի բերանում
Եւ զինվորական մաշված կոշիկները
Հին թանգարանների անկյուններում
Կքարակապվեն սարդոստայններին
Մի օր երբ թնդանոթները
Երեխաների ձեռքերում
Կլիցքավորվեն քամիով
Մի օր երբ կանաչը դեղին չի լինի
Ծաղիկները իրավունք կունենան
Ծլարձակել ու որ ցանկանան
Սրտերը իրավունք կունենան
Փշրվել
Որտեղ պահանջ կունենան
Հայելին իրավունք չունենա
Սուտ խոսել աչքերով
Պատը իրավունք չունենա
Աճելու
Առանց լուսամուտների
Այդ օրը
Կարճ կլինեն այգու եւ դպրոցի պատերը
Միայն մտային մի ցանկապատ
Կցանկապատի եզրագիծը
Հեռու հեռավոր այգու
Որի վրայից կարելի է թռչել
Շատ հեշտորեն
Դպրոցական երեխաների գրպանից
Արեւի ծագման օրը
Մի օր երբ այբուբենի կանաչ այգին
Մի օր երբ ջրի արտագրությունը
Հանրային կլինի
Եւ ծովն ու արեւը
Չի լինի ոչ մի աչքի արտոնույթունը
Մի օր երբ երկինքը
Աստղի կարոտ չի լինի
Մի օր երբ նման օրվա երազանքը
Կարիք չի ունենա փոխաբերության
Ով լավ օրեր որ ճամփին եք
Ով ճամփաներ մշուշում կորած
Ով շարունակական ծանր օրեր
Դուրս եկեք պահերի ետեւից
Ով արեւոտ օր
Ով Աստված աչքերի պես կապույտ
Ով գալիք օր
Ով օր նման օրվա
Գալուստդ լուսավոր
Անցնող այս օրերում ամեն օր
Սպասում եմ քո գալստին
Սակայն
Ասա ինձ արդյոք ես եւս
կամ
Քո գալստյան օրվա մեջ
Մանկության երազ
Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան
Մանկության երազներում
Ամեն գիշեր ինչ-որ գնացքի
Սուլոցի արձագանքը
Անցնում է կայարանից
Գնացքի վերջը
Ասես երբեք չի վերջանում
Ասես
Լուսամուտներ ունի հազարից ավել
Եւ բոլոր լուսամուտներում
Միայն դու ես ձեռք թափահարում
Հետո
Լուսամուտների շրջանակներում
Բոցավառվում է գիշերը
Քամու մեջ ալիքվող քո վարսերի ծխով
Մշուշապատ ճանապարհի ընթացքում
Ծխի մեջ
Ծխի
Ծխի․․․
Մշտական կարոտը
Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան
Մեր խոսքերը դեռեւս անավարտ․․․
Հենց որ նայում ես
Պահն է գալու
Դարձյալ նույն
Հեքիաթը մշտական
Նախքան գլխի ընկնելը
Անխուսափելի է դառնում քո մեկնելու պահը
Ով․․․
Ով ավաղ եւ կարոտ մշտական
Հանկարծ
Որքան շուտ
Ուշ է լինում
Ճերմակ տողեր
Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան
Բառ առ բառ
Տող առ տող
Էջ առ էջ
Մաս առ մաս
Ճերմակում են իմ մազերը
Ինչպես տող առ տող
Սեւանում են տետրիս էջերը
Ցանկացար համբերությամբ
Մեկ առ մեկ հաշվել
Պայծառ ու ճերմակ թելերը
Ասացի
Քնքշության ձեռքերդ
Կհոգնեն
Ճանապարհի սկզբին
Ասացի
Ուրիշ ելք փնտրիր
Թերթիր տետրը իմ
Կետ առ կետ
Տառ առ տառ
Բառ առ բառ
Տող առ տող
Մազ առ մազ հաշվիր
Իմ բանաստեղծությունների տետրը
Խոստովանություն
Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան
Փշերը
Նվաստ չեն
Չոր ճյուղերը
Կախաղանի փայտեր չեն
Տհաս
Որդնած մտքերն անգամ
Ճյուսի ուսին բեռ չեն
Դեղին տերեւները
Նախքան ոտքերիդ տակ նախատելը
Լսվում է ինչ-որ խըշ-խշոց
Անմեղ տերեւները
Պարզ լեզվով խոսոտվանում են
Թե որ արմատից ջուր է խմում
Չորանալը ծառի
Լարախաղաց
Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան
Հենվել եմ քամուն
Հասարակածային ձեռնափայտովս
Կանգնել եմ
Երկնքի պարանին
Հանկարծի զույգ անդունդի եզրին
Հանկարծակի ձայնից
Հանկարծակի լռությունից
Իմ ոտքի տակ
Բաց է մնացել
Գահավիժման անդունդի բերանը
Ստիպված
Լռության ձայնով
Մինչև մշտապես
Քայլում եմ
Զույգ անդունդների քավարանի վրա
Իմ ճակատագիրը երգելն է
Մի տառ քո անունից
Թարգմանությունը՝ Է․ Հախվերդյան
Հանկարծ տեսա գլուխս բոցավառվեց,
Այրվեցի՝ մոխիրս բոցավառվեց։
Աչք բացեցի՝ լռությունս ջուր դարձավ,
Աչք փակեցի՝ անկողինս բոցավառվեց։
Դուռ թակեցի՝ ոչ ոք այս վանդակը չբացեց,
Թեւածեցի՝ թեւ ու փետուր բոցավառվեց։
Ձմռան քունը գլխիցս թռավ՝
Ջուրը թաց աչքերիս մեջ բոցավառվեց։
Մի տառ քո անունիս եկավ լեզվիս՝
Ձեռքերս, տետրս բոցավառվեց։