«Ագռավը (Խաչիկ Դաշտենց)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ագռավը |հեղինակ = Էդգար Ալլան Պո |թարգմանիչ = Խաչիկ Դաշտենց |աղբյուր = http://...»:)
 
(2 intermediate revisions by the same user not shown)
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]
 +
[[Կատեգորիա:Ամերիկյան գրականություն]]
 +
[[Կատեգորիա:Չափածո]]
  
<poem>
 
<poem>
Տող 11. Տող 13.
 
Խորհում էի, թերթում պեսպես պատմություններ, գրքեր հին հին,
 
Երբ մրափն էր աչքս կոխում, լսվեց հանկարծ մի խուլ թախում,
 
Մեկը կարծես դուռս էր բախում, հեզիկ բախում մութի միջին.
+
Մեկը կարծես դուռս էր բախում, հեզիկ բախում մութի միջին․
 
«Այցելու է, մրմնջացի, դուռս է ծեծում մութի միջին,
 
Այցելու է, ուրիշ ոչինչ»:
+
Այցելու է, ուրիշ ոչինչ»։
  
Պարզ հիշում եմ, կես գիշեր էր, ցուրտ ու մռայլ դեկտեմբեր էր,
 
Եվ մոխրացող ամեն կրակ շուք էր գցել հատակիս խոր.
+
Եվ մոխրացող ամեն կրակ շուք էր գցել հատակիս խոր․
 
Անձկում էի լուսաբացին և զուր նստած գրքերում ցիր
 
Խեղդել էի փորձում անծիր տխրությունս առ իմ Լենոր,
 
Անգին ու վառ այն աղջկան, աղջկան այն արևավոր,
 
Դարձած անhուշ ու հեռավոր:
+
Դարձած անhուշ ու հեռավոր։
 
Եվ ամեն մի նուրբ ու խորին խըշխըշոցը վարագույրի
 
Համակեց  ինձ դեռ չզգացած, կյանքում չեղած սարսափներով,
 
Եվ որպիսի ահըս վանեմ և սարսափն այդ սրտես հանեմ,
 
Ես կրկնեցի կանգնած վախով. «Այցելու է մտնում բախով,
+
Ես կրկնեցի կանգնած վախով․ «Այցելու է մտնում բախով,
 
Մի ուշացած ճամփորդ գուցե, տեղ է խնդրում որ քիչ հանգչի,
 
Մի ուշացած ճամփորդ գուցե, տեղ է խնդրում որ քիչ հանգչի,
 
Այցելու է, ուրիշ ոչինչ»։
 
Այցելու է, ուրիշ ոչինչ»։
Տող 33. Տող 35.
 
Փաստ է, որ ես մրափեցի, իսկ դուք այնպես մեղմ բախեցիք,
 
Իոկ դուք այնպես հեզ բախեցիք, մթության մեջ խարխափեցիք,
 
Որ ես հազիվ ձեզ լսեցի»: Այստեղ դուռն իմ ես լայն բացի՝
+
Որ ես հազիվ ձեզ լսեցի»։ Այստեղ դուռն իմ ես լայն բացի՝
Խավար էր լոկ դեմս անծիր:
+
Խավար էր լոկ դեմս անծիր։
  
Դեպի մութն այդ սարսափահար նայեցի ես կանգնած  երկար,
 
Տող 41. Տող 43.
 
Ու մթնում այդ միայն մի ձայն, մի անուն էր լսվում՝ Լենոր,
 
Այդ բառը ես շշնջացի, արձագանքեց մութի միջին,
 
Այդ բառն էր լոկ, ուրիշ ոչինչ:
+
Այդ բառն էր լոկ, ուրիշ ոչինչ։
  
Սենյակս էի երբ ես դառնում և հոգիս էր իմ մեջ վառվում,
 
Լսեցի ես դարձյալ մի զարկ, առաջվանից ուժգին փոքր ինչ.
+
Լսեցի ես դարձյալ մի զարկ, առաջվանից ուժգին փոքր ինչ․
 
«Անշուշտ բան կա, բան կա, գիտեմ, պատուհանիս վանդակի դեմ,
 
Թող երևա, գա դեմ առ դեմ, տեսնենք հապա ո՞վ է, կամ ինչ,
 
Սիրտս խաղաղ լինի թող քիչ, թող փարատվի գաղտնիքն այս ռինջ»:
+
Սիրտս խաղաղ լինի թող քիչ, թող փարատվի գաղտնիքն այս ռինջ»։
 
Քամին էր, լոկ, ուրիշ ոչինչ։
 
Քամին էր, լոկ, ուրիշ ոչինչ։
  
Տող 58. Տող 60.
  
Տեսնելով այդ սևահավին, ես ժպտացի սրտիս ցավից,
 
Ցնցված նրա խոժոռ տեսքից, կերպարանքից ահեղատես.
+
Ցնցված նրա խոժոռ տեսքից, կերպարանքից ահեղատես․
 
«Ծեր ես թեպետ և ճաղատ ես, բայց դու ասի, վատասիրտ չես,
 
Ժանտատեսիլ ու սոսկատես հին ու թափառ ագռավի պես,
 
Ասա, այնտեղ մութ գիշերում ի՞նչ տիրական անուն ունես.
 
Ագռավն ասաց. «երբեք այլևս»:
+
Ագռավն ասաց. «երբեք այլևս»։
  
…Բայց ագռավն այդ անդրուն թառած լոկ այդ բառն էր բերանն առած,
 
Տող 68. Տող 70.
 
Ոչինչ էլ նա չասեց այլևս, փետուր անգամ չշարժեց հեզ,
 
Շշնջացի մինչ ես այսպես՝ ընկերներն իր չվեցին, տես,
 
Լուսաբացին նա էլ կերթա վաղ գնացած հույսերիս պես.
+
Լուսաբացին նա էլ կերթա վաղ գնացած հույսերիս պես․
Ագռավն ասաց. «երբեք այլևս»:
+
Ագռավն ասաց․ «երբեք այլևս»։
  
Դողահար այդ շտապ ձայնից, Ագռավի սուր պատասխանից,
 
— Անշուշտ ասի, ինչ ասում է՝ դա լոկ բառ է պատրաստ պահած,
 
Քաղած տխուր մի վարպետից, մի տանջահար երգչապետից,
 
Որի երգը սերտել պիտի միշտ կրկնելով արագ այդպես.
+
Որի երգը սերտել պիտի միշտ կրկնելով արագ այդպես․
 
Մինչև հասնի երգն իր հույսի մահերգի մութ ու տխրակեզ
 
  Բառին՝ «երբեք, երբեք այլևս»։
 
  Բառին՝ «երբեք, երբեք այլևս»։
Տող 81. Տող 83.
 
Ուստի վերցրի մի բազկաթոռ ու դեմուդեմ նստեցի ես,
 
Եվ ընկղմված թավշում փափուկ սկսեցի լուռ մտաբորբոք
 
Եվ միտք առ միտք խորհել՝ արդյոք ի՞նչ է ուզում ասել սև-տես
+
Եվ միտք առ միտք խորհել՝ արդյոք ի՞նչ է ուզում ասել սև֊տես
 
Ժանտատեսիլ ու ահավոր չարագուշակ թռչունն այդ վես
 
Կռինչովն իր «երբեք այլևս»:
+
Կռինչովն իր «երբեք այլևս»։
  
Նստեցի ես մտալարված, լուռ այդ մտքով միայն տարված,
 
Եվ հայացքը նրա վառված կուրծքս էր լափում կրակի պես,
 
Մառ տխրությամբ ահաբեկված, իմ գլուխը ծնկիս կքած
 
Դեպի կապույտ բարձն իմ թեքած, սկսեցի ես խորհել այսպես.
+
Դեպի կապույտ բարձն իմ թեքած, սկսեցի ես խորհել այսպես․
«Մենակ եմ ես այս թավիշին. ում սիրեցի ես խենթի պես,
+
«Մենակ եմ ես այս թավիշին․ ում սիրեցի ես խենթի պես,
Չի հանգչելու ինձ հետ այլևս»:
+
Չի հանգչելու ինձ հետ այլևս»։
  
— Գուշակ, — ասի,— չարաշրջուն, փորձի՞չ ես դու, դև՞ թե թռչուն,
 
Տող 97. Տող 99.
 
Կհանդիպի՞ այն աղջկան, շողուն ու սուրբ ու լուսահեզ,
 
Անգին ու վառ այն աղջկան, Լենորին իմ արևատես,
 
Ագրավն ասաց. «երբեք այլևս»:
+
Ագրավն ասաց․ «երբեք այլևս»։
  
— Հավք,— գոչեցի,— բառն այդ դաժան թող նիշ լինի մեր բաժանման
 
Տող 103. Տող 105.
 
Եվ քո ստին որպես հիշակ փետուր մի թող իմ հարկիս տակ,
 
Մենությունս թող անխորտակ, թող այս անդրին, քշում եմ քեզ,
 
Հան կտուցդ սրտիս միջից, առ պատկերդ չքվիր աչքես.
+
Հան կտուցդ սրտիս միջից, առ պատկերդ չքվիր աչքես․
Ագռավն ասաց. «Երբեք այլևս»:
+
Ագռավն ասաց․ «Երբեք այլևս»։
  
Եվ ագռավն այդ հսկա, անթեռ, նստած է դեռ, նստած է դեռ
 
Միներվայի գունատ անդրուն, հենց իմ դիմաց, չար ոգու պես,
 
Եվ աչքերն իր ահաբեկող՝ դևի լինեն կարծես նիրհող:
+
Եվ աչքերն իր ահաբեկող՝ դևի լինեն կարծես նիրհող։
 
Իսկ  լապտերը վերից վառվող՝ շպրտել է շուքն հատակիս,
 
O՜ իմ հոգին տարուբերվող շուքի տակից այդ ահատես
 
Չի բարձրանա երբեք այլևս:
+
Չի բարձրանա երբեք այլևս։
 
</poem>
 
</poem>

Ընթացիկ տարբերակը 15:44, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Ագռավը

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Խաչիկ Դաշտենց
աղբյուր՝ [[1]]

Կեսգիշերին մի oր եբբ ես մենակ նստած, հոգնած այսպես
Խորհում էի, թերթում պեսպես պատմություններ, գրքեր հին հին,
Երբ մրափն էր աչքս կոխում, լսվեց հանկարծ մի խուլ թախում,
Մեկը կարծես դուռս էր բախում, հեզիկ բախում մութի միջին․
«Այցելու է, մրմնջացի, դուռս է ծեծում մութի միջին,
Այցելու է, ուրիշ ոչինչ»։

Պարզ հիշում եմ, կես գիշեր էր, ցուրտ ու մռայլ դեկտեմբեր էր,
Եվ մոխրացող ամեն կրակ շուք էր գցել հատակիս խոր․
Անձկում էի լուսաբացին և զուր նստած գրքերում ցիր
Խեղդել էի փորձում անծիր տխրությունս առ իմ Լենոր,
Անգին ու վառ այն աղջկան, աղջկան այն արևավոր,
Դարձած անhուշ ու հեռավոր։
 
Եվ ամեն մի նուրբ ու խորին խըշխըշոցը վարագույրի
Համակեց ինձ դեռ չզգացած, կյանքում չեղած սարսափներով,
Եվ որպիսի ահըս վանեմ և սարսափն այդ սրտես հանեմ,
Ես կրկնեցի կանգնած վախով․ «Այցելու է մտնում բախով,
Մի ուշացած ճամփորդ գուցե, տեղ է խնդրում որ քիչ հանգչի,
Այցելու է, ուրիշ ոչինչ»։

Եվ սրտապինդ ու անվարան մոտեցա ես այսպես դռան՝
«Պարոն, ասի, կամ թե տիկին, ներեցեք ինձ՝ չլսեցի,
Փաստ է, որ ես մրափեցի, իսկ դուք այնպես մեղմ բախեցիք,
Իոկ դուք այնպես հեզ բախեցիք, մթության մեջ խարխափեցիք,
Որ ես հազիվ ձեզ լսեցի»։ Այստեղ դուռն իմ ես լայն բացի՝
Խավար էր լոկ դեմս անծիր։

Դեպի մութն այդ սարսափահար նայեցի ես կանգնած երկար,
Ու երազներ տեսա բազում երկրի մարդուն անմատչելի,
Լռություն էր սակայն անծայր և խավար էր սակայն անձայն,
Ու մթնում այդ միայն մի ձայն, մի անուն էր լսվում՝ Լենոր,
Այդ բառը ես շշնջացի, արձագանքեց մութի միջին,
Այդ բառն էր լոկ, ուրիշ ոչինչ։

Սենյակս էի երբ ես դառնում և հոգիս էր իմ մեջ վառվում,
Լսեցի ես դարձյալ մի զարկ, առաջվանից ուժգին փոքր ինչ․
«Անշուշտ բան կա, բան կա, գիտեմ, պատուհանիս վանդակի դեմ,
Թող երևա, գա դեմ առ դեմ, տեսնենք հապա ո՞վ է, կամ ինչ,
Սիրտս խաղաղ լինի թող քիչ, թող փարատվի գաղտնիքն այս ռինջ»։
Քամին էր, լոկ, ուրիշ ոչինչ։

Պատուհանիս փեղկն երբ բացի, շուրջս թևեր թպրտացին,
Ու ներս տոտեց մի վես ագռավ, հպարտ ագռավ հին օրերից,
Նա ոչ հակեց, ոչ կռացավ, ոչ խոնարհվեց, ոչ ետ դարձավ,
Այլ վեհաքայլ առաջացավ, թռավ բարձր խցիս լանջին,
Միներվայի անդրուն թառեց, հենց դեմուդեմ իմ առաջին,
Ու լուռ նստեց, ուրիշ ոչինչ։

Տեսնելով այդ սևահավին, ես ժպտացի սրտիս ցավից,
Ցնցված նրա խոժոռ տեսքից, կերպարանքից ահեղատես․
«Ծեր ես թեպետ և ճաղատ ես, բայց դու ասի, վատասիրտ չես,
Ժանտատեսիլ ու սոսկատես հին ու թափառ ագռավի պես,
Ասա, այնտեղ մութ գիշերում ի՞նչ տիրական անուն ունես.
Ագռավն ասաց. «երբեք այլևս»։

…Բայց ագռավն այդ անդրուն թառած լոկ այդ բառն էր բերանն առած,
Կարծես իր այդ մեն մի բառով դուրս էր հորդում հոգին իր կեզ,
Ոչինչ էլ նա չասեց այլևս, փետուր անգամ չշարժեց հեզ,
Շշնջացի մինչ ես այսպես՝ ընկերներն իր չվեցին, տես,
Լուսաբացին նա էլ կերթա վաղ գնացած հույսերիս պես․
Ագռավն ասաց․ «երբեք այլևս»։

Դողահար այդ շտապ ձայնից, Ագռավի սուր պատասխանից,
— Անշուշտ ասի, ինչ ասում է՝ դա լոկ բառ է պատրաստ պահած,
Քաղած տխուր մի վարպետից, մի տանջահար երգչապետից,
Որի երգը սերտել պիտի միշտ կրկնելով արագ այդպես․
Մինչև հասնի երգն իր հույսի մահերգի մութ ու տխրակեզ
 Բառին՝ «երբեք, երբեք այլևս»։

Բայց ագռավն այդ հոգիս մաղձոտ լցրեց ժպտով հուրհրացող,
Ուստի վերցրի մի բազկաթոռ ու դեմուդեմ նստեցի ես,
Եվ ընկղմված թավշում փափուկ սկսեցի լուռ մտաբորբոք
Եվ միտք առ միտք խորհել՝ արդյոք ի՞նչ է ուզում ասել սև֊տես
Ժանտատեսիլ ու ահավոր չարագուշակ թռչունն այդ վես
Կռինչովն իր «երբեք այլևս»։

Նստեցի ես մտալարված, լուռ այդ մտքով միայն տարված,
Եվ հայացքը նրա վառված կուրծքս էր լափում կրակի պես,
Մառ տխրությամբ ահաբեկված, իմ գլուխը ծնկիս կքած
Դեպի կապույտ բարձն իմ թեքած, սկսեցի ես խորհել այսպես․
«Մենակ եմ ես այս թավիշին․ ում սիրեցի ես խենթի պես,
Չի հանգչելու ինձ հետ այլևս»։

— Գուշակ, — ասի,— չարաշրջուն, փորձի՞չ ես դու, դև՞ թե թռչուն,
Մեզ աղեղող երկնից եկած, աստծուց եկած պաշտելի մեզ,
Հոգիս վշտոտ ու մեղսական եդեմում այն դրախտական
Կհանդիպի՞ այն աղջկան, շողուն ու սուրբ ու լուսահեզ,
Անգին ու վառ այն աղջկան, Լենորին իմ արևատես,
Ագրավն ասաց․ «երբեք այլևս»։

— Հավք,— գոչեցի,— բառն այդ դաժան թող նիշ լինի մեր բաժանման
Իսկ դու հիմա հողմիդ դարձիր ու գիշերիդ խավարատես,