«Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց»–ի խմբագրումների տարբերություն
չ |
|||
(61 intermediate revisions by one other user not shown) | |||
Տող 6. | Տող 6. | ||
}} | }} | ||
[[Category: Արձակ]] | [[Category: Արձակ]] | ||
− | + | [[Կատեգորիա:Պատմություն]] | |
=Հայոց հին հավատքը= | =Հայոց հին հավատքը= | ||
Տող 49. | Տող 49. | ||
Անցյալ դարասկզբին հռչակված հոլանդացի հայագետ Լակրոզը (Lacroze) մարերի Աստիագես ('Бтфиьгзт, ըստ մեզ՝ Աժդահակ) թագավորի անունը նույնն էր համարում, ինչ հայերի Աստված անունը՝ նշելով, թե հին ժամանակներում ծ տառը հույների з տառի հնչումն ուներ, որը շատ փաստերով ցույց է տվել իր հայերեն բառգրքի առաջաբանի մեջ։ Մենք այս բառագիրքը չենք տեսել։ | Անցյալ դարասկզբին հռչակված հոլանդացի հայագետ Լակրոզը (Lacroze) մարերի Աստիագես ('Бтфиьгзт, ըստ մեզ՝ Աժդահակ) թագավորի անունը նույնն էր համարում, ինչ հայերի Աստված անունը՝ նշելով, թե հին ժամանակներում ծ տառը հույների з տառի հնչումն ուներ, որը շատ փաստերով ցույց է տվել իր հայերեն բառգրքի առաջաբանի մեջ։ Մենք այս բառագիրքը չենք տեսել։ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Alishan_1.png|left|Հատված որմնանկարից]] | ||
Գուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական | Գուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական | ||
Տող 240. | Տող 242. | ||
===Արեգակ=== | ===Արեգակ=== | ||
+ | Թերևս միայն կույերը չգիտենան, որ ըստ մարդկանց բնական տեսողության՝ լուսատուների գլխավորը Արեգակն է և ոչվում է <i>ակն</i> (աչք) <i>տիեզերաց</i>, կամ գուցե ավելի լավ է ասել՝ տիեզերքի աչքը Արեգակի մեջ է։ Ուստի բնական է նաև, որ գերբնականից մոլորված միտքը կամաց֊կամաց, իր նախնիների զգացումներից խոտորվելով, Արեգակին համարել է աստված,մինչդեռ նախնիների համար այն աստվածության ամենազգալի հիշեցուցիչն էր, և նրան նայելով՝ Աստծուն էին պաշտում։ Եվ ի սկբզնե, ինչպես մինչև հիմա էլ, աղոթելիս արևելք էին դառնում։ Այս խոսքերիս հայնտի վկան մեր եկեղեցիների խորանի կամ ավագ խորանի դիրքն է։ Հնագույնների համար Արեգակը կրոնի առիթ էր, հետո պատվելի եղավ, իսկ ավելի ուշ պաշտելի։ Պաշտամունքը կամեցավ չտեսած ժամանակ էլ նրան տեսնել և հնարեց արեգակի պատկերները՝ նախ բնաձև, ապա անձնավորված և մարդաձև։ Հետո արդեն նրան տվեցին առանձին անուն և պաշտեցին որպես առանձին աստծու։ Եվ այսպես՝ այլևայլ ազգերը այլևայլ կերպ կոչեցին․ քաղդեացիները՝ Բել կամ Բահաղ, ասորիները՝ Աթուր կամ Ասուր, Պաղեստինի զանազան ազգերը՝ Բելփեգովր, Մողոք, փյունիկեցիները՝ Ադոնիս, պարսիկները՝ Միհր, եգիպտացիները՝ Օսիրիս, հույները և հռոմեացիները՝ Փեբոս և այլն։ Վերջինները, մեկ արև աստվածը բավական չհամարելով, չորս֊հինգ էլ ավելացրել են․ մեկը՝ Արամազդի որդի, մյուսը՝ դարբին Հեփեստոսի, և այլն։ | ||
+ | |||
+ | Գալով մեր հայկազուններին և թողնելով օտար լեզուներից առնված արեգակի անունները (ինչպես հերական <i>Բեզեկ</i>֊ը<ref>Ըստ «Աշխարհագրական հանդես»֊ի (Լոնդոն, 1861) զարմանալի զուգադիպությամբ միջին Ամերիկայի չոլո ժողովրդի լեզվում <i>բեզեա</i> նշանակում է «արեգակ»։</ref>) տվնջյալ լուսատուի համար ունենք երկու սովորական բառ (թեև երկուսն էլ ցույց են տալիս մի սկիզբ) <i>արև</i> (սանսկրիտում՝ <i>Րավի</i>) և <i>արեգ֊ակն</i>, որից՝ ավելի սովորականը՝ <i>արեգակ</i>։ Ինչպես <i>աղբյուր֊ակն</i>֊ը «ջրի բխում է» նշանակում, այնպես էլ <i>արեգակ</i>֊ը տաքության ու լույսի նշանակ է։ Նույն <i>ար</i> արմատը հնչմամբ լծորդ է <i>աւր</i> (օր) և <i>հուր</i> բառերին։ Կարող ենք գրել երրորդ, գոնե մերձավոր մի անուն ևս՝ <i>արփի</i>։ | ||
+ | |||
+ | Բառերի ծագումը ինչպես էլ լինի, հավանորեն հին հայերը այլ ազգերի նման պետք է նախ արեգակը պաշտած ու պատվի արժանացրած լինեին երկնքում իր առերևույթ շրջանի մեջ, մանավանդ հորիզոնում ծագել֊ծածկելու ժամանակ և հետո ներկայացնեին բոլորակի ձևով, ապա և՝ մարդակերպ։ Հուսկ հետագայում, թվում է, օտարների նման կամ նրանց հետևելով անձնավոր էլ են համարել և իրենց պաշտած տեղերում այդպիսի ձև են տվել։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ կերպարանք էին ընծայել։ Եթե չեմ սխալվում, մեր հին վիպասանները դա ներկայացնում են «Երկնէր Երկին, երկնէր Երկիր» երգով, որոնց գործակից է դառնում նաև ծովը, որ երկնում է մի կարմիր եղեգնիկ, որից բոց ու կրակ է ելնում, և դրանց միջից դուրս է վազում բոցեղեն, մանրիկ աչքերով, կարմրիկ ու խարտյաշ, արևակերպ մի պատանեկիկ։ Կարծում եմ այսպես էին հավատում ու կերպարավորում կամ գոնե այսպես էին հնարում հայոց պաշտամունքավարներն ու բանաստեղծները։ Վերջիններից ավելի նորագույնները այն խարտյաշ պատանեկիկին անձնավորեցին կամ ուզեցին ճանաչել որպես Վահագն, որ Կյուրոսի ժամանակակից՝ Տիգրանի՝ իրենց ամենասիրելի թագավորի և դյուցազնի թոռն էր կամ թոռնորդին։ Գուցե իրենց և հայոց հավատքները այսպես հարմարեցրին Հնդկաստանից Տարոն եկած քուրմերը, որոնք ոպես աստծու էին պատիվ մատուցում Ագնիին՝ գերագույն կրակին՝ որպես տարրերի և եղանակների կենսատուի, ինչով և նույնացնում էին արևի հետ։ Դյուրին էր նաև Ագնիին Վահագնի հետ նույնացնելը, որի անունը գրվում է նաև <i>Վահակն</i>։ Եվ շատ որոշակի է ասում մեր հին վարդապետներից մեկը արարչության բացատրության մեջ․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահակն կոչեցին»<ref>Իբրև դյուցազնական անձի Վահագնին կհիշենք հետագա շարադրանքում։</ref>։ Մի՞թե հնդկական Ագնի անվանումը համանիշ եչն լատիներեն Ignis («հուր») և հունական 'угнпт անունները։ Մեզ մերձավոր վրացիների պատմիչները ավանդում են, թե իրենց մեջ արեգակի և ընդհանրապես լուսատուների պաշտամունքը շատ կանուխ է մտեծ Մծխիթոսի մահվանից քիչ անց, որը, նորից ըստ ավանդույթի Հայկի եղբորորդին է։ | ||
+ | |||
+ | Հայաստանում արևապատության երկորդ կամ ավելի ստույգ տեսակին ենք հանդիպում Արշակունիների տերության սկզբնավորումնով, որոնց նահապետ Վաղարշակը Փրկչի թվականից մեկ և կես դար առաջ կրոնական պաշտամունքների յալևայլ կարգադրությունների հետ «մեհեանս շինեալ յԱրմաւիր՝ անդիրս հաստատէ Արեգական և Լուսնի» (Խորենացի, Բ․Ը)։ Պարզ է, ուրեմն, որ այս արձանները դիցական էին կամ մարդակերպ, բայցինչպես թվում է, կիսով չափ, այսինքն՝ մարդակերպ էին մինչև կեսը կամ մեջքը։ Թե ուրիշ ինչ ձև կամ կերպարանք ունեին, հայտնի չէ։ Հավանորեն Միհրի դեմք ունեին, որի մասին դեռ խոսելու ենք։ Թեև ենթադրում ենք, որ վերջինիս պաշտամունքը պարթևներից է եկել, բայց հավատքը հայերի մեջ արդեն կար։ կային նաև արեգակնապաշտ կամ արեգապաշտ հայեր, ինչպես ասվում է մեր գրաբար լեզվով։ Վաղարշակի թոռնորդու ժամանակ Բարզափրան զորապետը դաշինքի հաստատության համար նախ երդվում է արեգակով, հտո՝ երկնավոր ու երկրավոր ամենայն պաշտելիներով։ | ||
+ | |||
+ | Արշամ թագավորը ևս հերա Ենանոսին ստիպում է նախ «երկիր պագանել Արեգական, և [ապա] պաշտել զկուռս արքայի» (Խորենացի Բ․ԻԴ)։ Թողնում եքն նաև եդեսացիների կողմից ասորական չաստվածների հետ արև և լուսին պաշտելու մասին Լաբուբնայի ասածը։ Ինչպես հիշում են Ագաթանգեղոսն ու Խորենացին, վերոհիշյալ թագավորը (Տիգրան) և նրա հայրը՝ Արտաշեսը, որոնց արևներով էլ էր երդվում Բարզափրանը, յալ ավարի հետ հունական կուռքեր էլ բերեցին ու հաստատեցին իրենց աշխարհի այլևալ կողմերում։ անհավանական չէ, որ դրանց մեջ կային նաև հունական արեգակներ՝ Ապոլոնի և Ձեբոստի կերպարանքներով, կառքերով ու երիվարներով։ Գուցե մի հին ավանդությամբ, բայց ոչ հին «Ոսկեփորիկ»֊ի մի գրիչ վերջիններիս (ձիերին) տալիս է անուններ՝ գրելով․ Մանուանք վարչաց Արեգական, Էնիկ, Մէնիկ, Բէնիկ և Սէնիկ»։ Չգիտեմ՝ Փեբոսի կառքի ձիերն էլ հունական անուններ ունեին արդյոք, թե սրանք լոկ հայ խելքի ծնունդ են<ref>Հայ խելքի, թե օտարի ծնունդ լինեն, 1288 թ․ գրված տոմարի մեջ կան հետևյալ խոսքերը․ «Զի՞նչ է նիւթ ամանակի (Արեգական)․ ֊ Հուր է բաղազանեալ, աղ է և երկաթ․ լոյս է շանթախառն, հուր ձեւացիկ, և են ի նմա կամիցիս գիտել զի՞նչ իցէ կերպարանք Արեգականն․ ֊ մարդ է անբան և անիմաստ․ կայ ի մէջ հրեղէն երկուց երիվարաց (!)։ Եւ եթե ոչ էր յաման ակն արեգականն, երկիրս իբրեւ զգզաթ մի բուրդ առաջի նորա վառէր։</ref>։ | ||
+ | |||
+ | Վերոհիշյալ երդման ձևը հայտնի է դարձնում նաև արեգակի՝ կյանք նշանակելը, որ մնացել է քրիստոնեության մեջ ևս։ Եկեղեցիկներում Բագրատունիների թողած արձանագրություններում շատ անգամ է գրվել․ «Ի հիշատակ բարերարների արևշատության», այսինքն՝ արվում է երկար ապրելու մաղթանք։ Այսօր իսկ լսում ենք <i>արևդ սիրեմ, եթե արևդ սիրես, արևիդ մեռնեմ</i> երդմնաձև կամ փաղաքշական արտահայտությունները և այլն, ինչպես և հները մեռնելու կամ մեռցնելու համար ասում էին <i> արևը հատնել, արևից գցել, ընկնել</i> և սրանց նման բացատրություններ։ Անչափահաս կամ երիտասարդ մեռնողն էլ կոչված է <i>արեւպէտ վախճանեալ</i>։ | ||
+ | |||
+ | Քննաբաններին անցողաբար հիշեցնեմ, որ աստղապաշտ սաբեացիները մերոնց պես արեգակը կոչել են <i>արև</i> կամ <i>ուրու</i>։ Գուցե պատահաբար, բայց Օվկիանիայում արեգակի պաշտամունքավարների ընկերությունը կոչվում է արեգի անվամբ (Arekois կամ Areois)։ Բայց մեզ համար ավելի դիտելի են մե՛ր երկրում այս լուսատուների անունով կոչված այլևայլ վայրերը, մանավանդ Տարոնում, որտեղ կա Արեգակնածագ բլուրը, և Սյունիքում, որտեղ մի ամբողջ գավառ կոչվում է Արևիք, և պաշտամունքը հայտնի դարձավ ս․ Բարդուղիմեոսի առաքելության ժամանակ։ | ||
+ | |||
+ | Ավելի դյուրին և զարմանալին այն է, որ արևպաշտությունը առավել, քան այլ հավատքներ, ինչ֊որ ձևով տևական ու խորն է արմատավորվել մեզ ազգակիցների մեջ։ Եվ այլևայլ ժամանակներում երևացել են արևորդիներ, որ գուցե մինչև հիմա էլ կան, թեկուզև չորոշվի, թե որ ազգի մնացորդն են։ 11֊րդ դարի կեսին Գրիգոր Մագիստրոսը այս անունով է հիշում նրանց և համարում է զանդիկ մոգերից առաջացած «Ոմքն ի նոցանէ դեղեալք՝ Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն․ և ահա են յայդմ գաւառի (Միջագետաց) բազումք, և քրիստոնեայս զինքեանս յայտնապէս կոչեն․ բայց եթէ որպիսի՞ մոլորութեամբ և անառակութեամբ վարին, գիտեմք զի ոչ ես անտեղեակ»։ | ||
+ | |||
+ | Մեծոփեցուն գրեթե ժամանակակից Հովհաննես Թլկուրանցի բանաստեղծն ու հայրապետը երգում էր․ | ||
+ | |||
+ | <br>«Կինն ոչ պըժգայ յԱրեւորդւոյ, | ||
+ | <br>Ոչ ի Թուրքէ ոչ ի Հայէ․ | ||
+ | <br>Զով որ սիրէ հաւատն այն է»։ | ||
+ | |||
+ | Իսկ արև սիրող բույսերի մեջ մեկ էյլ ծաղկաբան երգիչ (Դավիթ Սալաձորցին) հիշում է․ | ||
+ | <br>«Սինձն, Իրիցուկն ու Եղըրդակն, կու ըսպասեն Արեւորդուն․ | ||
+ | <br>Նոցա երամն ուրիշ է, կու շըրջին զօրն հետ արեւուն»։ | ||
+ | |||
+ | Մեզ ավելի մոտ դարերի գրողների գրվածքներում էլ կան արևորդիներին վերաբերող հիշատակումներ։ Մինչև հիմա Միջագետքի կողմերում <i>շեմսի</i> (ասել է թե «արևային») կոչված աղանդավորները ունեն հեթանոսության, քրիստոնեության և իսլամի խառնուրդով մի կրոն։ Նրանց ազգի ծագումը հայտնի չէ, և խոսում են տեղացիների լեզվով։ Իսկ բուն Հայոց երկրում՝ Կաղզվանի կողմերում, դեռ լսվում են Երասխի և Արածանիի անջրպետ Արևորդի կամ Արծվորդի կոչված լեռների անուններ, որտեղ մեր օրերում իսկ հայտնվել են եզիդիներ ու արևապաշտներ, գոնե արևորդիներ, որ հիշատակված են տեղագիրների կողմից, որոնցից է Տեսիեն (Texier, Asie Mineure, I, 105, 123)։ | ||
+ | |||
+ | Մարդկանց համար արեգակի ներգործությունը ամենից ավելի նկատելի է երկրագործության կամ բույսերի աճի հարակավորության առումով, և դրանով է դրդված նրան պատիվ մատուցելը։ Եվ որքան էլ զանազան բույսերը բնական պատճառով են կոչվել նրա անունով, դրանց մի մասի մեջ դեռ կարելի է նշմարել կրոնական ինչ֊որ մտածողություն, ինչպես՝ <i>արեգական մայր, արեգական ծաղիկ, արևքուրիկ, արևածագ, արևածաղիկ, արևպաշ</i> և այլն։ Արդյոք այսպիսի՞ ազդեցության համար էին նախնիները կարծում, թե արեգակը իրոք կենդանի էակ է, կամ թե նրա մեջ կան կենդանի էակներ, ինչպես վերոգրյալ ծանոթության մեջ է գուշակվում, և ինչպես մի աղթարաբան երդմնեցուցիչ էլ հավատալով կամ չհավատալով կամենում էր հիվանդությունները կապել նաև «365 Սրբովքն՝ որ կան ի սիրտ Արեգականն, [զ]որ ոչ հրեշտակք գիտեն և ոչ հրեշտակապետք, բայց միայն Հայր»։ Իսկ դու որտեիղ՞ց իմացար, ո՜վ խելացնոր, որ նրանց չտեսնելով ասում ես․ «365 Սուրբք՝ որք կան ի մէջ ծովուն»։ | ||
+ | |||
+ | ===Լուսին=== | ||
+ | |||
+ | Ինչ որ ի սկզբանե ասացինք Արեգակի մասին, ըստ Ս․ գրքի և մարդկանց բական տեսողության՝ անմիջականորեն վերաբերում է նաև Լուսնին, որովհետև ինչպես Աստված Արեգակը կարգեց տվնջյան լուսատու, այնպես և սա կոչվում է գիշերվա լուսատու (Ծննդոց, Ա, 16)։ Սրանց անունները և հիշատակումները սովորական մարդկանց մտքի համար խեղեփ (երկվորյակ) են, իսկ որոշ թերամիտների համար ոչ շատ օտար էր լուսնին արևի քույր անվանելը և նրա պես պաշտամունքի արժանացնելը։ Լուսինը, թեև արեգակի չափ մեծ ու հզոր օգուտ չի տալիս մարդկանց, սակայն շատ առավելություններ էլ ունի անմխիթար մթության մեջ ծովում և ցամաքում մոլորվածներին ճանապարհ ցույց տալով, իր արծաթափայլ դեմքով և շողերով վարճացնելով աչքը ու ավեիլ շատ գրավելով սիրտը, քան արեգակը, որը գրավում է միտքը։ Դարձյալ ավելին է, քան արեգակը, օրերի և ամիսների մանր չափերով, քառամաս աճումով ու նվազումով, ծնունդով և լրումով, նաև ազդելով կյանքի ներքին տնտեսության (առողջության), մանավանդ կանանց առողջության փոփոխության վրա<ref>Մեր հին տոմարագիրներից մեկը, Լուսնի քառորդներն էլ կիսելով, ութ բաժին է անում «Նախամահիկ․ Զկնի Մահկի վեց․ Երկրորդ կտուր յեռ․ Կորընթի յեռ․ Մաշումն ի նոյն զիջական․ Բովանդակ Լուսին․ Լիալուսին․ Նախերկակտուր [Կոր]ընթի յեռ»։</ref>։ Եվ ծանոթ ախտի սովորական անունը, թեև ոչ նույնքան ստույգ, եղել է <i>լուսնոտություն</i>, որով բռնվողը կոչվում է <i>լուսնահար, լուսանժետ</i>, որպիսիներին ոչ դեղով, այլ խոսքով և հրամանով բժշկեց մեր ամենաբույժ և ամենաողորմած Տեր Հիսուսը։ Այդ հիվանդությունը օտար լեզուներով ևս սովորաբար այդպես է կոչվում (Lunatique)։ Իբր լուսնի պատճառած ուղեղի նվազության մեկ այլ ախտակիր է թվում լուսնագանչը։ Լուսինը իր հանդարտ ազդեցությունն է թողնում նաև բույսերի վրա, ինչը առիթ է դարձել վերջիններիս մի մասը նրան ընծայելու կամ նրա անունով կոչելու, ինչպես մեր լուսնի թուփը (<i>ղուլփի ղամար</i> կամ <i>ղուլ բաղամբար</i>՝ ըստ արաբների, իսկ արևմտյանների մոտ սովորաբար Zedoire), որի «տերեւն՝ զհետ Լուսնին ընթանայ [և ըստ աւուրց Լուսնի] տերեւ ստանայ, և ոստն կերպիւ հնգետասանօրեայ Լուսնին [լինի]», ինչպես գրում են մեր աղթարքները և բժշկարանները։ Լուսնի թուփը լուսնին ընծայելու կամ նրա հետ որևէ կերպ կապելու պատճառը, թվում է, լուսնի չորս կերպարանքների համեմատ թփի չորս գույն ունենալը կամ գույնը փոխելն է։ Նույնը չէ, բայց սրան նման է լուսնի ծաղիկը, որ արաբները պարզապես կոչել են <i>լուսին (ղամեր)</i>։ Այս ծաղիկի մասին բժշկարանները ասում են․ «Տերեւն կարմիր յորդան գունով [լինի], և ի վերայ գլխուն՝ դեղնագոյն ծաղիկ, և տերեւք նորա զհետ լուսնի ընթանան․ զի առաջին օրն լուսնի՝ մէկ տերեւ ստանայ, և երբ լուսինն փլէ (վերջին քառորդ ― Ղ․Ա․) նորա տերեւքն թափին, և զիր ծաղիկն ի վրայ գլխուն պահէ․ և հանապազ այդ է իւր բնութիւնն․ ի նոր սկսանելն տերեւն արձակէ, և ի բուսանելն՝ մին մին թափի»։ | ||
+ | |||
+ | Հիշված է նաև լուսնոտ ծաղիկը, բայց դրա ինչիպիսին լինելը անհայտ է։ Գուցե նույն լուսնատակի ծառն է, որ կոչվում է <i>լվացտակ</i> (ըստ ֆարնսիացիների՝ Romarin): | ||
+ | |||
+ | Վերոհիշյալը, լուսնի <i>թուփ</i>֊ից զատ, ըստ արաբների, կոչվել է նաև <i>լուսնի քար (հաճար ըլ ղամեր)</i> և, թվում է, տարբեր է լուսքարից, որովհետև սա ոչ թե լուսնի, այլ լույսի անուոնվ է, և ըստ այսմ՝ արաբներն անվանում են <i>հաճար էն֊նուր</i><ref>Արեգակի նյութնու կերպարանքը նկարագրողը (էջ 52) գրում է նաև լուսնի մասին, «Ի հինգ մասնէ ստեղծաւ, երեքն լոյս է, մինն հուր, միւսն՝ գնացողութիւն ի բանէն Աստուծոյ․․․― Քանի՞ նիւթ է ամանակի Լուսնին որ կայ բաղազանեալ․ Օդ է ամպաձեւ, լուսակերպ, թանձրամած, և ի նմա պատուհանք 12 երկբացիկք, որոնց վեցն յերկինս հային և վեցն յերկիրս։ ― Զի՞նչ կերպարանք են Լուսնին․ ― են ի նմա եբրեւ երկու գոմէշա ծովայինք․ ընդ միոյն բերանն մտանէ լոյսն և ընդ միոյն պակասի, քանզի լոյսն Լուսնի յարեգականէ ծագի» և այլն։</ref>։ | ||
+ | |||
+ | Կանխավ հիշեցրինք այս մանր, երկրորդական կամ հետևորդ բաները, որ դյուրին հասկացվեն լուսնի հավատքն ու պաշտամունքը կամ լուսնապաշտության միջնորդն ու ճամփան։ Մինչև լուսնապաշտության անձնավորված պաշտամունքն ունենալը լուսնագիտությունը այսպիսի դիտողություններով կամ զգացումներով է մուտք գործել և հաստատվել, որովհ՝ նաև լուսնախտիրքը կամ լուսանհմայքը։ Սովորաբար բոլոր լուսատուների քննությունն ու նշանակությունը ի սկզբանե ավելի կամ պակաս չափով եղել է բուն գիտություն և հետագայում տգիտությամբ դարձել է մոլորություն։ Ի տարբերություն այլ լուսատուների՝ լուսնի՝ դյուրությամբ ճանաչվող փոփոխությունները եղել են ստույգ ու հարկավոր գիտություն, իսկ երբ սուտը խառնվել է ճշմարիտին, լուսանգիտությունն էլ, աստղագիտութունն էլ ընթացել են այլ կերպ․ անվամբ ուղիղ են, բաց բացատրութամբ դարձել են մոլար ու աղանդ։ Լուսնահմայությունը ոչ միան հմայության ու կախարդության բազում տեսակներից մեկն է եղել, այլև գրեթե ընդհանուր է բոլոր ազգերի մեջ։ Եվ որ ավելի էական է, լուսինը միշտ և առ այսօր էլ ունի իրեն հավատացողներ ու իրենով խաբեբայություն անողներ։ Թուրիայի տարածքներում խաժամուժ ժողովրդի մեջ այդպիսի հմայողները հայտնի են և իրենց բառով կոչվում են <i>այպագար</i> («լուսնադետ»)։ Նրանց հիշելն անգամ թերևս ավելորդ էր, եթե դժվախտաբար մերազնյա քրիստոնյաների մեջ էլ չգտնվեին այնպիսիները, ովքեր գրված կամ անգիր աղթարքներով, պես֊պես գրապանակներով, թվաբանական լուսացույցով և «էփիմերտես» գրվածքներով չհետևեին իրենց մոլար նախնիներին, որ կոչվում են <i>լուսնահմա</i>, «որ զօրն՝ չար և բարի ասէ՝ Լուսնովն»՝ ըստ 12֊րդ դարի մի վարդապետի բացատրության, որը, ինչպես և իրենից առաջ և հետո եղածները, եղել է դրանց հանդիմանողն ու խրատողը։ | ||
+ | |||
+ | Սրանցից առավել հետաքննելին մեզ հայտնի լուսնապաշտն է, ինչը տեսանք արևապաշտների մոտ՝ հայկազունների ու արշակունիների ժամանակների պատկերներով ու արձաններով հանդերձ: Թե ինչ տեսք ուներ հայերի պատած լուսինը, մեզ անհայտ է։ Ընդ որում լուսինը նվազ է, քան արևը, բայց նրա պաշտամունքը գուցե ավելի հին է ու քաղդեությանը ժամանակակից։ Կա Ս․ գրքի մեկնիչների կարծիքը, որ մեր ազգի կամ երկրի անունը ըստ օտարների՝ Ար֊մենի կամ Ար֊միննի, եբրայերեն նշանակում է «լուսնի լեռ», կարծես լեռան վրա՝ հիշատակված դրացի քաղդեացիների նման լուսնի դիտորդներ են եղել<ref>Ըստ այսմ՝ իտալացի մի նոր հեղինակ՝ Պյութագորասի ուղևորության վիպասանական պատմիչը, քաղեացիներին երգել է տալիս․ «Ո՜վ Լուսին, բնակիչք աշխարհին Հայոց՝ որ մեր հին նախահարքն էին, նուիրեցին քեզի լեռ մի և պաշտօն, և կու պարծին քու անուամբդ կոչուելու»։ Արդյոք Մանի՞ էր այն լեռան անունը, որը մեր քրիստոնյա հայրերը հետագայում նվիրեցին Հռիփսիմյանների ընկեր ս․ Մանի կույսին։ Լատկանտիոսն էլ (VIII, 14) ասում է, թե չենք ընդունում նրանց, ովքեր, Կովկասի լեռների լուսատուների ընթացքն ու նշանները դիտելով, բյուրավոր տարիների հիշատակություն են անում։</ref>։ Եվ ինչպես ուրիշ ազգերի, այնպես էլ նրանց մեջ լուսինը կոչվում է Մեն, որպես և անվանվում է անձնավորյալը կամ չաստվածը․ ըստ հույների МЮн, Men, Mena, Mene, որ նշանակում է նաև «ամիս», ինչպես այս մերձավոր հնչմամբ լսվում է հունալատին ազգերի լեզուներում՝ МЮнз կամ Мз`нб։ Անգլիացիները լուսինը մուն (Moon) են կոչում նաև այժմ<ref>Հույների այս Մինի լուսնադիրքի պաշտամունքավարները կոչվում էին Мзнбгзтфбй: Արյդոք այս անունը առնչոյթյուն ունի՞ մեր <i>մանաճիհր</i>֊ին և պարսից <i>մենուչիհր</i>֊ին, թեև վերջիններս այդ անունը թարգմանում են «դրախտադեմ» կամ «դրախտագեղ»։</ref>։ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Փառնակ․_լուսնի_դիրք.png|left|Փառնակ․ Լուսնի դիրք։]] | ||
+ | |||
+ | Հույները այս Մեն անվամբ ունեին լուսնային մի քանի չաստվածներ, որոնց մի մասը արական է, մյուս մասը՝ իգական, ինչպես գերմանացիների մոտ, որոնց լեզվում «լուսին» նշանակող անունը արական է (der Mond), իսկ «արև» նշանակողը (die Sonne)` իգական։ Հավանորեն հայերինը արական էր և նման հռոմեացիների Lunus չաստվածին, որը, փռյուգագդակ կերպարանվելով, ավելի հավականա է դարձնում հայերից և փռյուգիացիներից առնված լինելը, որոնց ցեղակցությունը կամ իրարից ծագած լինելը վկայել են հին պատմիչները։ Եվ շատ հավանական էր, որ հայերը իրենց Լուսին չաստվածին կոչում էին Փառնակ, ինչպես և կոչվում էր նրանց հարևան երկրներում՝ Վրաստանում ու Պոնտոսում։ Բայց այդ անունը մեր լեզվի սեփականն է, և այդպես ենք համարում, մինչև փռյուգիացիների լեզվի հետ նույնությունն ու տարբերությունը ստուգիվ։ Դարձյալ հավանական ենք համարում նրան հայերի մեջ Լուսնյակ կոչելը՝ նյութականը աստվածներից զանազանելու համար։ Եվ մի նշանավոր զուգակցություն է, որ էտրուսկները (ներկայումս գիտնականներից ոմանք ջանում են էտրուսկներին ներկայացնել որպես հայերին ազգակից կամ նրանցից սերած)՝ Իտալիայի մի մասի հին բնակիչները, որ եկել են արևմտյան Ասիայից, լուսինը կոչել են <i>լոսնա</i>։ Ըստ մեր ռամկորների՝ <i>լուսնկա</i> անվանումը նշանակում է «լուսնի պայծառ ծագումը»։ | ||
+ | |||
+ | Եղջերաձև, մանեկաձև, կամարաձև կամ նավակաձև լուսինը (ինչպես լուսնի պատկերների մեջ կերպարավորում էին նրա գլուխը) մեզանում կոչվում է <i>մահիկ</i>՝ ըստ պարսկերենի ծանոթ <i>մահ</i> կամ <i>մահի</i> բառի, որ նշանակում է «լուսին» և «ամիս», որի ձևից է հավանաբար մեհևանդ զարդը։ | ||
+ | |||
+ | Բայց մեզ համար առավել քննելին մեր մեհեկի կեմ մեհեկան մասի անունն է, որը անմիջապես հաջորդում է արևանիշ արգե ամսին։ Երբ, ըստ ուղղագույն տոմարի կամ օրացույցի, բնական տարին այս ամսով է սկսվում, մեհեկանը դառնում է վերջինը և նոր տարվան մերձավոր։ Ամսանունների հիշատակման մեջ սա դարձյալ պետք է հիշենք, ինչպես հետո՝ պաշտամունքի տեղերի <i>մեհյան</i> անունը, որ հնչակից է <i>մահիկ</i>֊ին և <i>մեհեկ</i>֊ին։ | ||
+ | |||
+ | Աչք ու միտք հրապուրող այս երկու մեծ լուսատուները թողնելու պահին հաճությամբ հիշենք, որ մեր նոր և սուրբ կրոոնը դրանցից մեկը (արեգակը) նվիրաբերել կամ նմանեցրել է Քրիստոսին, մյուսը (լուսնինը)՝ նրա աննման Մորը և մեր Տիրամորը, որին այս երկուսը միաժամանակ սեփականում է մեր շարական երգողը․ «Սըրբուհի, ի Լիբանանէ դիմեալ հարսն զգեցեալ զԱրեգակն արկեալ զքեւ, և ընդ ոտիւք զԼուսինն ստուերատեսակ»։ | ||
+ | |||
+ | ===Աստղեր=== | ||
+ | |||
+ | Եթե աստղերի մասին ասելիքը հետևեցնենք արեգակի և լուսնի՝ մեր կրոնի այլաբանական նմանությունից, ապա աստեղերը պետք է նմանեցնել հրեշտակների։ Եվ արդեն Ս․ գիրքը թե՛ հրեշտակներին և թե՛ աստեղերը կոչում է <i>երկնքի զորություն</i> (կամ զորք)։ Մարդկանց ամենաշատ և ամենախիտ մեկտեղած ամբողջությունը զորաբանակն է։ յսպես է ըմբռնվում նաև հոգեղենների բազմությունը, մանավանդ նրանց գերագույն զորությունը և հողեղենների հետ առնչությունը ճանաչելիս։ Բնության տեսարանների մեջ չկա առավել պայծառագույնն ու վսեմագույնը, քան այս լուսատուների բանակը։ Գիշերային պարզ և հստակ երկնքին մի քանի վայրկյան նայող զգայուն մարդը չի կարող դրանցով չզմայվլել։ Չկա նաև մարդկային հետաքրքրության առավել մեծ առակրա, որ տանջի ու խոնարհեցնի ավելի շուտ գիտունների գլուխը, քան անգետների։ Մարդը ամբողջապես չի ճանաչում նաև երկրի վրայինը, մինչդեռ 6000-7000 տարիների քննությունից ու գյուտերից հետո իսկ աստղերին, մանավանդ նրանց ներքին էությանը ծանոթությունը դեռ այբ ու բենի գիտություն է։ Եվ շատ էլ հուսադիր չենք, որ համարձակ կկարդանք այդ աստվածագիծ երկնքի մագաղաթը, որը Նա պարզել է մեր դիմաց՝ որպես միջնորդ ներկա և հանդերձյալ կյանքի ու աշխարհների միջև, և որը մի տեսակ արգելված երկրի պես է։ Տեսնում ես, բայց չես մտնում, այսինքն՝ չգիտես՝ իսկապես ինչ են և ինչի համար են։ Սակայն քանի դեռ աստղերը երկնքի բարձրից ցոլցլում են մթամած երկրի վրա, պիտի չդադարեցն մարդկանց աչքն ու միտքը իրենց քաշել, ինչպես նրանցից մեկը (Հյուսիսային բևեռը) իրեն է քաշում մագնիսը։ Եվ ինչպես հիմա է, հին դարերի ու ազգերի համար էլ պիտի նույնը լիներ, գուցե է՛լ ավելի էր հին ժողովուրդների համար, որոնք ի սկզբանե ապրում էին ոչ ծածկված տների մեջ, այլ բացօթյա կամ թեթև ծածկի ներքո։ Եվ շատերը, հոիվ կամ երկրագործ լինելով, շատ ժամեր, երբեմն էլ ամբողջ գիշեր մնում էին բաց երկնքի տակ ու աստեղերի առջև։ Եվ քանզի դեռ շատ քիչ պատմական դիպվածներ էին եղել, մարդկանց միտքը առավել անզբաղ ու անարգել էր դիտում բնությունը երկրի երեսին և երկնքում։ Գուցե այն ժամանակների ռամիկը սովորաբար ավելին էր կարդում աստղագնդի վրա, քան մեր ժամանակակիցը։ Գոնե ստույգ է, որ իր հիշյալ պարզ տնտեսության ուարվեստի համար օգուտ էր քաղում նրանց դիրքից ու շարքից, երկնագմբեթի մեջ վեր կամ վար տեղափոխված երևալուց, որով կարողանում էր քիչ֊շատ որոշել գիշերվա պահերն ու ժամերը։ | ||
+ | |||
+ | Սակայն ինչպիսի՞ն էր տարածված հին կարծիքը աստղերի էության մասին։ Հավանական է, որ ի սկզբանե ճանաչում էին արևի ու լուսնի նման։ Եվ ինչպես ասում է Ս․ գիրքը, աստղերը ևս Աստծու գործ են և համատարած խավարում Լուսնի օգնական ճրագներն են, որ չեն թափանցում, սակայն, ծածկված գաղտնիքների մեջ։ իսկ երբ ճշմարիտ աստվածածանոթությունը աղոտացավ, աստղերը սկսեցին աստվածանալ, խմբովին կամ առանձնակի պատիվ արժանանալ, գոյացան պես֊պես կարծիքներ ու առասպելներ, մանավանդ ավելի պայծառորեն աչքի ընկնողների մասին։ Եվ ձևավորվեց աստղագիտությունը, որը տարբեր է յալևայլ ազգերի մոտ, որոնցից առաջինը համարվում են քաղդեացիները։ Եվ եթե ստույգ է վերոհիշյալ մեկնիչներից ու գիտուններից ոմանց կարծիքը, առջջիններից են նաև հայերը։ Իսկ հույները իրենց նուրբ ու գեղեցկասեր ճաշակով մտցրին ամեն տեսակ առասպել՝ յուրաքանչյոււրին (իհարկե, առավել երևելիներին) օժտելով առանձին պատմությամբ։ Շատերի մասին էլ ասացին, թե Աստղ (Aster) անունով մեկի որդիներն են, որոնք իբր ուզել են տիրել Օլիմպոսին, բայց Արամազդից շանթահար՝ մի մասը վայր է թափվել, մյուս մասը մնացել է երկնքին կպած։ Թե՛ սրանց և թե՛ արևելցիների առասպելները քննելն ու հիշելը կլինի շատ տևական և ոչ շատ հարկավոր։ Բավական է իմանալ, որ ստի հետ ստույգ դիտողություններ էլ են եղել ու ընդունվել զանազան ազգերի մեջ․ կան նույն կամ նման կարծիքներ մի քանի առանձին աստղերի, ինչպես և մոլորակների ու աստղակույտերի մասին, որոնք կոչվում են նաև <i>համաստեղություններ</i> (constellations) կամ <i>աստղերի պարեր</i>։ | ||
+ | |||
+ | Վերաշարադրյալում մեր ազգի մասին ասվածից պարզ է, որ հայերս էլ ունեինք բավականին զարգացած ուղիղ կամ մոլար աստղագիություն։ Բայց (ինչպես ոմանք ասում են մի քանի աստղերի մասին, թե ավելի մեծ աստղի կտորտանք են) հայոց աստղագիտությունից էլ միայն կտորներ են մնացել՝ մեր լեզվի սեփական աստղանուններով։ Կան և թարգմանված անուններ, ու հայտնի է, որ դրանց հետ թարգմանվել են նաև արևելցիների ու հույների աստղագիտական գրվածքներ որ այժմ էլ կան աղթարքներում ու տոմարներում։ Դրանք մանր գրվածքներ են, որ եբրեմն անանուն են, երբեմն էլ տալիս են քաղդեացիների կամ Դանիել մարգարեի, ինչպես նաև մի քանի առանձին հեղինակների ու մոգերի անուններ։ Այս ավանդության մեջ դժվար է գիտականը զատել կրոնականից, և վերջինս բացատրելու համար ստիպված ենք խոսել նաև առաջինի մասին և իրար խառնել սուտ ու իրավ աստղաբաշխությունը։ Վերջինս, ինչպիսին էլ լինի, թեկուզև շատ անկատար, բանասերների համար կարող է դառնալ հետաքննության ու բաղդատության առիփ։ Այս առումով պետք է ասել հետևյալը։ Նախ հիշեցնենք, որ աստղագիտության հատուկ գրվածքներից զատ՝ մեր վարդապետները արարչության օրերի (առաին և չորրորդ օրեր) մասին գրելիս երբեմն այդպես էլ անում են։ Եվ երկրորդ՝ որ ուղիղ աստղաբաշխության մեջ հիշված անուններն էլ (մասամբ) շատ հին են և հավանաբար մնացել են ազգային կամ հեթանոսական մերձավոր ավանդություններից, ոնոց սկիզբը գտնելը փափագելի է, բայց ոչ հուսալի։ | ||
+ | |||
+ | Նախ հիշենք մոլորակների (Planetes) անունները, որ Արեգակի և Լուսնի հետ յոթն են ու նշանակում են շաբաթվա օրերը։ Բայց շատ անգամ, սրանից զատ, գրվում են հինգը․ դրանք հետևյալներն են՝ հին ու նոր ազգային անուններով։ Դիտելի է նաև այս երկանունությունը<ref>Հովհաննես երզնկացու անվամբ գրված Համբարձման քարոզի մեջ «Ոմն իմաստասէր՝ անունն Թրիմովս՝ ասացել է, թե եօթն Մոլորակն ունի առանձին երկին․ և թէ, հաստատութիւն իւրաքանչիւր երկնից է 500 դարէն ճանապարհ մարդկան, և միջոց իւրաքանչիւր երկնիցն՝ նոյն չափովն՝ 500 դարէն ճանապարհ է»։ Գրիգոր Տաթևացին այս իմաստասերին կոչում է Ռաբի մովսես (Ձմեռան, 682)</ref>։ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Ալիշան.png]] | ||
+ | |||
+ | Վարդան վարդապետը Հեթում թագավորին գրում է, թե Սեթի որդին՝ Ենովսը, «արար նշանագիրս, և կոչեաց անուանս Մոլորակացդ» (արդյոք ի՞նչ լեզվով)։ | ||
+ | |||
+ | Մեր հին անունները հիշեցնում են վերոհիշյալ հին ժամանակի մարդկանց արհեստները և միաժամանակ այն ձևերը, որոնցով նշանակում էին մոլորակները՝ փոխանակ նրանց անունները գրելու․ <i>Լուծ</i>֊ը՝ արորադրող (հող վարող) եզների վզին դրվածը, <i>Եղջերու</i>֊ն՝ որսորդությունը, <i>Ծկրավոր</i>֊ն անծանոթ է և գրված պես֊պես, ինչպես՝ <i>Ծկավոր</i>, ինչը մեր բանասերներից մեկը թարգմանում է «համառ», կամ <i>Ծպավոր</i>՝ զգեստի փեշի կամ կախ մասի նշանակությամբ, որ ծոպն է։ Սակայն թվում է, թե <i>Ծկոր</i> նշանակում է նաև ուրիշ, հատուկ մի բան։ Մոկքի և Ռշտունիքի միջև՝ Կարկառի վիճակում, կա այդ անունով մի գյուղ։ Արևելագետները ասորական արձանագրությունների մեջ կարդում են <i>Ծկուրատ</i>՝ բոլորակ և պարուրաձև աշտարակի կամ դիտանոցի նշանակությամբ։ Ավետիս Ամդեցին իր տոմարագիտության մեջ գծել է [[Պատկեր:Նշան.png]]․ կշեռքի՞ է նման, թե՞ այլ բանի։ <i>Արտախույր</i>֊ը սովորական իմաստով հատւոկ գլխանոց կամ վերարկու է, այլ ոչ պարզ գդակ։ <i>Փեռազնոտի</i>֊ն կամ <i>Փառազնոտի</i>֊ն, որ գրված է նաև <i>Փառանձնոտ</i>, ավելի անծանոթ է և ավելի դիցաբանական է թվում։ | ||
+ | |||
+ | Արտախույրը՝ ըստ կարգի չորրորդը, հատկացնելով արարչության չորրորդ օրվան՝ Զաքարիա կաթողիկոսը գրում է․ «Էացուցեալ զարեգակն՝ [Աստուած] եդ ի հատուածն առաջին՝ ըստ եբրայական ամսաթուին, և իշպանութիւն աստեղն Արտախուրի փայլեալ յարեւելից»։ Ծննդոց գրքի մի մեկնիչ այս անունն ունեցող մոլորակներին տալիս է մեկական տարրի նշանակություն ասելով․ «Ցոյցք մարդկան արուետք են հինգ աստղն․ Լուծ՝ հող, Եղջերու՝ Ջուր, որ է այծ(՞)։ Արտախոյր՝ զմիտսն ասէ որ ի գլուխն․ Ծպաւոր՝ զզգեստն ասէ, որ է Օդն․ Փառազնոտ՝ զհուրն»։ | ||
+ | |||
+ | Հեթանոսները (ըստ Անանիա Շիրակացու) բարերար էին համարում Լուսնաթագն ու Արուսյակը, խարդախ կամ չար՝ Երևակն ու Հրատը, «իսկ Փայլածուն՝ հասարակաց բնութիւն»։ | ||
+ | |||
+ | Մոլորակներ ճանաչելը գալիս է շատ հնուց և աստղաբաշխության մեջ ծանոթ է ուսանողներից յուրաքանչյուրին։ Մեր շատգետ Վարդան վարդապետը (պատմիչը), Եղիշի Ծննդոց գրքի մեկնությունից առնելով, գրում է․ «Ի վեր քան զեօթն մոլորակս՝ եօթն այլ աստղ կայ նշանաւորք, յոյժ ցրտագոյն և ամենեւին սառնամանիք․ և են ի մէջ մոլարիցն և անմոլարից, և զհրաբորբոք ջերմութիւն արփոյն՝ նոքա յինքեանս առնուն» Մեկ այլ վարդապետ, նույն Եղիշեից առնելով, այս յոթ աստղերը կոչում է Ամպար աստղեր, թվում է՝ Անպար, այսինքն՝ անշարժ, ինչպես համարվում է բևեռը։ | ||
+ | |||
+ | Գրեթե բոլոր ազգերին քաջածանոթ այս աստղը կամ աստեղերը երկրի հյուսիսային կողմի վերևում են, որին նմանը կա նաև երկրագնդի հակադիր կողմում, և մեզանում դրանք կոչվում են Հյուսիսային ու Հարավային բևեռները իբրև առանցքի ծայրակետեր, որի շուրջը պտտվում է երկինքը (ֆրանսերեն Poles)։ Երկրի մեծ մասի համար դիտարկման և նավարկության ուղեցուց է եղել Հյուսիսային բևեռը։ Սրա մոտերքում Բազմաստեղքը (Pleiades)։ Մենք չգիտենք՝ այս անունը բնիկ ազգայի՞ն է, արևելյա՞ն է, թե՞ հունական։ Ըստ հույների այս աստղերը յոթն են և Ատլասի ու Պլեյոնի դուստրերն են։ Հոբի գրքի մեջ այս անունով են թարգմանել մեր նախնիները․ «Խելամո՞ւտ իցես կարգի Բազմաստեղաց» (ԼԸ, 31): Ոմանք Բազմաստեղքը նույնացնում են Բևեռի լծորդ Սայլ կամ Սայլք աստղերի պարին<ref>Ինչպես այստեղ, մեկ այլ տեղում ևս Զաքարիա կաթողիկոսը ասում է․ «Ծիր և մէջ երկնից է հանդէպ Սայլաթափիդ, ուր և Բեւեռքդ են զկողմամբ հիւսիսոյ»։ Հոգնակի է գրում ( <i>Բեւեռք</i>), թեև հիշատակում է միայն հյուսիսայինը։</ref>, որ յոթ աստղեր են՝ նման բոլորին ծանոթ կառքի չորս անիվների՝ ղեկի ձևով շարված երեք ալ աստղերով, որոնք օտար լեզուներով կոչվում են Մեծ ու Փոքր արջ և այդպես էլ թարգմանվում են մեզնաում։ Բայց հին հայերի մեջ, ըստ երևույթին, չի մտել հունական այն այլանդակ մտածողությունը, թե իբր Կալիստոն՝ Արամազդի մի կինը, փոխակերպվել է արջի, և որդին՝ Արկասը, նրան տեսնելով ու չճանաչելով, ուզել է նետահարելով սպանել նրան։ Արամազդը մայրասպանությունը խափանելու համար երկուսին էլ շանթահարում է ու փոխակերպում այս երկու արջային համստեղություններին, որոնցից մեծը Արկասի և արջի անունով կոչվում է Արքտորոս։ Նախնյաց թարգմանական մի գրվածքում ասվում է․ «Հիւսիսային աստեղքն՝ որ յոմանց Արքտորոս կոչին, իսկ յոմանց՝ Հեփտաս ազրոն (Е рфбт Ьсчфпт), իսկ յերկրագործաց՝ Սայլ, և ի նաւավարաց՝ Բազմոյթ»։ Եթե շարված աստղերը ըստ ձևի Սայլ ենք անվանում, մեկ այլ հին և ծանոթ ավանդությամբ էլ մեզանում Սայլաթափ է կոչվել նույն Մեծ արջը կամ Փոքր արջը։ Զաքարիա կաթողիկոսը մի քանի այլ համաստեղությունների հետ հիշտակաում է և այս․ «Բեւեռքդ, որ կան ի մէջքն և ի ծիր և ի կուտակ երկնից՝ փոքր ինչ վերամբարձ քան զՍայլաթափդ, և նա է մէջասահման երկնից, ոչ ուրեք ճանապարհագային հեռաւորութեամբ․ և համօրէն բոլոր համաստեղատունքդ՝ զնորքօք պարառեալ շրջագային․ և Ծիրածանս՝ որ հատանէ զերկինս՝ իբրեւ զԾիր կաթին երեւեալ, և իբրեւ զկաճ շրջագայի, զոր մանկտիդ ի խաղսդ վարեն, այնպէս պարաբերի յարեւելս և յարեւմուս, ի հիւսիսի և ի հարաւ․ և յառաւել խտութենէն միաշար և առանց միջոցի երեւելս և յարեւմուս, ի հիւսիսի և ի հարաւ․ և յառւել խտութենէն միաշար և առանց միջոցի երեւին․ զոր գեղջուկքդ Յարդագող անուանեն» <ref>Մեր հին տոմարագիրներից մեկը ասում է․ Հաստատութիւն [երկնից]․․․ երեւի ի միջի նորա Սայլն, որ շրջանակելովն պահէ և գոչէ առանց բանի, և Հայկնն և Բազմաստեղն պատեն զկողմն հարաւոյ և ընդդէմ սահմանաց Սայլին որ երեւի ըդն ի նմա Լուսինն ի ստորնային կողմն, հանդիպի սահմանաց երկրի, և լնու և պակասի․ և գնայ իմա Արեգակն՝ պատելովզամենայն սահմանս նորա»։</ref>։ | ||
+ | |||
+ | Մեզանում Սայլն ունի այլ անուններ ևս։ Դրանցից է <i>Ալավունք</i>֊ը, որի ստուգաբանությունը անհայտ է։ Հին հայկական մի անվադություն են գուշակել տալիս <i>Բազումք</i>֊ը և <i>Բազմույթ</i>֊ը․ գուցե սա ոչ այնքան բազմության իմաստն ունի, որքան բազմելու՝ որպես սայալավարի նստարան։ <i>Գուպարք</i>֊ը իբր աստղերի (թերևս կռվարար) մի խմբի անունն է։ Կա նաև Վեցկի անունը․ ըստ ռամիկների՝ Գութանի աստղ։ | ||
+ | |||
+ | Սայլի չորս կողմերի քառակուսին ձևացնող աստղերն էլ Խաչաստղ են կոչվում։ | ||
+ | |||
+ | <i>Ջով</i> անունը նշանակում է Սայլը կամ Բազմաստեղը․ նրա ծագումը մեզ անհայտ է։ Նույնը վերաբերում է նաև <i>Աստղակույտ</i> անվանումը։ Եվ ավելի հեթանոսական է Մանկունք Զրվանա անունը, որ պարսկերեն աղանդ է հիշեցնում։ Այս մեկ կամ երկու աստղերի պարերի այսքան շատ անունները չէին կարող լինել միայն մեր ընտիր թարգմանիչների մտքի ծնունդ, այլ գալիս էին նրանց հին և հեթանոս հայրերի հավատքից ու զանազան ավանդություններից։ Իսկ դրանց յոթ թիվը տարածված է նաև այլ ազգերի մեջ, և կարող ենք ասել Ս․ գրքի ավանդությամբ։ Մեր քրիստոնեական հավատքում էլ հաճախակի է դարձել <i>Երկնքի յոթնաստեղյան խորաններ</i> ասելը՝ իբրև երկնքի յոթ մասերը կամ կարգերը՝ մեկը մյուսից բարձր։ | ||
+ | |||
+ | Վերոհիշյալ կաթողիկոսի հիշատակած մի աստղակույտն էլ աստղաբաշխության ամենանշանավոր մասերից մեկն է, ինչը արևմտյան ազգերի մեջ կոչվում է Ծիր կաթին՝ ըստ հույների առասպելի։ Այն իբր գոյացել է Հերայի կողմից Հերակլեսին կաթ տալու ժամանակ թափթփած կաթից (!)։ Դա երկնքի երեսին տարածված ընդարձակ և երկար, նվազ կամ ճերմակ լույսով մի տարածություն է, ինչին կաթողիկոսը տալիս է <i>ծիածան</i>֊ից տարբեր՝ <i>Ծիրածան</i> անունը։ Հայերս սրա վերաբերյալ ունենք յուահատուկ ազգային ավանդություն, ինչը հիշատակում է Անանիա Շիրակացին<ref>Սա հիշատակում է հույների այլևայլ առասպելական զրույցները, որոնցից մեկն էլ, որ տգետագույնների պատմածն է, ասում է․ «Առագաստ Պերսեփոնայ, զոր Սպիտակ սուգ կոչեցին Աթենացիք»։</ref>. «Ոմանք յառաջնոցն Հայոց ասացին, թէ ի խիստ ձմերանի՝ Վահագն նախնի Հայոց՝ գողաավ զյարդ Բարշամայ Ասորեստանեայց նախնոյ․ զոր և մենք սովորեցաք բնախօսութեամբ Յարդագողի հետ անուանել»<ref>Մեկ այլ տեղում գրում է․ «Ոմանք Կարթ ծիրանագոլ ասաին, և կէսք՝ Հին Արեգական ճանապարհ․ և այլոք Կառս երկնից՝ կէսք Պատառումն, կէսք Սպիտառեալ(՞) և կէսք Յարդագողս զհետ աստուածոցն․ իսկ ոմանք Մսուր և Կայան օդոյն անուանեցին։ Այլ ոչ է այդ ամենայն, այլ թաղկեալ հուր է, և մանր աստեղացն ցոլացումն լուսոյ»։</ref>։ Ահա ավելի լավ մի առասպել, քան հույների պիղծերը։ Եվ զարմանալի է, որ թուրքերենում ևս երկնքի լուսավոր գոտիանման կամ գետանման մասը կոչվել է <i>Սաման յոլու</i> (ճիշտ «հարդի հետք») կամ <i>օղրուսու</i> («գողացող»)։ <i>Ճանապարհ Արեգական</i> հին անվանումը թերևս տվել են որոշ աստղաբաշխներ, որոնք հիրավի համարում են, որ Արեգակը մասնակիորեն շեղվում է Կենդականամարի գծից։ Դարձյալ հույները սրա նման իրենց Վահագնի՝ Հերակլեսի մասին ասում էին, թե եռագլուխ Գերիոն թագավորին (Էրիթեոս կղզու) և նրա երկգլուխ շանը սպանելով՝ նախիրները քշեց֊տարավ, և դրանից ձևավորվեց այդ երկնային ճամփան, ինչը հիշելով՝ Փիլոն Եբրայեցին էլ «կամար շութափ արագընթաց Յարդագողի» է կոչում՝ ըստ մեր թարգմանչի։ Եվ քանի որ հարդը դրվում է ախոռում և անասունների մսուրում, ասվում է նաև <i>Մառք մսուրի</i>, ինչպես գրում են հնում․ «Օդքն երկնայնոցն են Կառս մսրի, զոր ի հայերէն բարբառ Յարդագող կոչեն․ և այս է Մսուր՝ աման օդոցն փանձրայնեաց, զոր տեսանեմք ի գոյն սպիտակարանի»։ <i>Սպիտակարան</i> նշանակում է «բուռ, գաջ», որով պատ են ճերմակացնում։ | ||
+ | |||
+ | Հարդագողը կոչվել է նաև Հեծանոց, անշուշտ, հարդը հավաքող և ցրող փայտի պատճառով, քանզի բառը այդ է նշանակում։ Հիմա էլ ռամկորեն կոչվում է <i>Սանամոր դարմանագող</i>, իհարկե, Վահագնի և Բարշամի մասին ավանդության նման մի ավանդությամբ։ | ||
+ | |||
+ | Զաքարիա կաթողիկոսի ճառում գրված <i>Ծիր կաթին</i> և <i>Ծիրածան</i> անվանումները մեզ հիշեցնում են <i>ծիախան</i> անունը։ Մեզանում սովորաբար այդպես է կոչվում երկնքի երեսից կախված՝ անձրևի ու լույսի շաղվածքի գունագույն, բայց սակավատև ու գեղեցիկ կամարը, որ աշխարհակուլ ջրհեղեղից հետո, ինչպես ասում է Ս․ գիրքը, Աստված ցույց տվեց մարդկանց՝ իբրև հիշատակի նշան, որ այլևս «ոչ եւս եղիցի ջրհեղեղ ջուրց՝ ապականել զամենայն երկիր, զԱղեղն իմ եդից յամպս, և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտեին ընդ իս և ընդ ամենայն երկիր․ և եղիցի ի գումարել ինձ զամպս ի վերայ երկրի, երեւեսցի Աղեղն իմ յապս, և յիշեցից զուխտ իմ որ ընդ իս և ընդ ձեզ»։ | ||
+ | |||
+ | Օդում տեսանելի այս այլևայլ գույները նշմարելով հիրիկ ծաղիկի վրա, որը հռոմեացիները և հույները <i>իրիս</i> (Iris) են կոչում՝ ստեղծեցին Հերայի իրիս անունով նաժիշտին, որին հավատարիմ ծառայության համար տիկինը փոխարկում է ծիածանի կամ նրա վրա եղածի։ Հայերեն անունը ընծայում է թե՛ ծավալման, և թե՛ ցոլացման իմաստ։ Գույներից երկուսի՝ հայերի աչքին առավել զարնվելու պատճառով օդեղեն երևույթը ռամկորեն կոչել են <i>կարմիր֊կանաչ</i> և ավելի հստակ ու ընդհանուր՝ <i>ծիրանի գոտի</i>։ Իսկ Անանիա Շիրակացու՝ կոչվել է նաև Աստվածակամար, բայց թվում է՝ քրիստոնյաների կողմից, ինչպես ներկայումս ժողովուրդն ասում է <i>Աստվածածնի գոտի</i>։ | ||
+ | |||
+ | ===Հայկ=== | ||
+ | |||
+ | Վահագնին երկնքում դասող հայերը, իհարկե, չէին կարող իրենց գերագույն դյուցազնին՝ Հայկին, տալ այլ տեղ, քան ամենապայծառ աստղատունը, որը արևմուտքում կոչում են Օրիոն (ЩсЯщн)։ Օրիոնը ծովի չաստված Պոսեյդոնի կամ Նեպտունի և Էվրիալեի առասպելյան որդին է, քաջ աստղագետ և որսորդ, որ հանդգնում է Անահիտի հետ մրցել նետաձգության ասպարեզում և վերջինիս նախանձից կարիճի խայթոցից մահանում է։ Դիցուհին զղջում է և նրան փոխակերպում է մեծապայծառ աստղի։ Հայերի ավանդությունն էլ իրենց Հայկին գրեթե զուգահավասարում է հունականին։ Իբրև Հայկի հատնակիշ՝ նշվում է քաջ աղեղնավոր լինելը և իր երեքթևյան նետերով իր ախոյանին՝ Բելին, սպանելը։ Հայկը համարվում է առաջին տոմարադիրը, որ ժամանակի և տարվա չափն ու շրջանը որոշողն է։ Եվ սա, իհարկե, արվում է աստղագիտությամբ։ Այս երկու առավելություններով Օրիոնն ու Հայկը իրար նման են։ Վերջինս միշտ <i>ն</i> տառի հավելումով կոչվում է Հայկն, երբ հիշվում է որպես աստղ կամ աստղատուն։ Թեև, ըստ աստղաբաշխների, պայծառագույն աստղը մեկն է (որ, ըստ նրանց, առանձին անունով կոչվում է Betelgeuse կամ Adaher), այլ աստղերի հետ կազմում է մեկ համաստեղություն կամ պար, ինչը (նաև ուրիշները) երկնագրության կամ աստղացույցի վրա նշանակելու համար կերպավորում են (կենդանու կամ) մարդու կերպարանքով և աստղերը շարում են նրա այլևայլ մասերի վրա՝ յուրաքանչյուրին տալով զատ֊զատ անուններ։ Այսպես և (մնացածը թողնելով) զատ֊զատ անուններով երեք միաշար պայծառ աստղերը, որ կոչվում են նաև Երեք թագավոր, համարում են Օրիոնի գոտի։ Սա թերևս լինի հայերի իրենց նախահայր դյուցազնի անունով Շամփուրք Հայկին կոչվածը։ Հասկանալի է, թե սովորական իմաստով ինչ է նշանակում <i>շամփուր</i> (միս խորովելու երկար մետաղաձող, նաև զենքի ու սպանության սլաք), բայց <i>շամփրակ</i> և <i>շամփրակ</i> մեր հին լեզվով նշանակում են նաև «պսակ»։ Որն էլ լինի, Օրիոնի պես Հայկի հետ հատուկ և նախորդի նման մի բան էլ է զուգորդվում<ref>Հայկի կամ Օրիոնի անվան եբրայերեն փոխանակը <i>Շօ,աթ</i>֊ն է։</ref> Ապա՝ Օրիոն որսորդը ունի նաև երկու շուն՝ մեծ ու փոքր, որոնց վզկապները բռնել է ձեռքով։ Հայկը իր ոսոխ Բելին ու նրա զորքը ևս կոչեց <i>շուն</i>։ Որքան էլ այս պատմությունները համարվեն առասպելներ ու վիպասանք, երկու բան պիտի իմանանք․ նախ՝ Օրիոնի և Հայկի նմանությունը, և ապա՝ այն, որ եթե դա նույնիսկ լինի մեր հին հայկազունների գյուտը, և եթե մեր երանելի ու քաջ թարգմանիչներն են Հայկին պայծառագույն աստղատանը տեղավորել, դրսևորել են ազգային պանծալի մտածողություն․ նույնիսկ եթե Հայկը հնարված լիներ, սուրբ են նրանք, ովքեր մեզ ընթերցել են տալիս Ս․ գիրքը և լսելի են դարձնում Աստծու՝ իր ամենակարողությունը ցույց տալու ձայնն առ Հոբը (ԼՂ, 31)․ «Միթէ դո՞ւ բացեր զՊատրուակ Հայկին», և եսայի մարգարեի շուրթերով իր զորության սպառնալիքը բաբելացիների բռնավորներին․ «Ահաւասիկ օր Տեառն հասեալ է անհնարին լի բարկութեամբ, ոխակալութեամբ, սրտմտութեամբ, առնել զտիեզերս անապատ․․․ զի աստեղք երկնից՝ Հայկիւն հանդերձ և ամենայն զարդուն երկնից՝ լոյս մի՛ տացեն» (ժԳ, 10)։ Ավա՜ղ, լատիներեն թարգմանության մեջ աստղերի այս դասապետը չի հիշատակվում, այլ ասվում է միայն <i>պայծառագույն աստղեր</i> (Stellae coeli et splendor earum), իսկ Հոբի հիշատակած <i>Հայկի պատրվակ</i>֊ի<ref>Հունարեն ЦсЬгмб, որ նշանակում է «հատուկ ցանկով փակված»։</ref> փոխարեն ասվում է․ «Կարո՞ղ ես Արկտուրուսի (Հայկի) շրջանը շփոթել կամ դադարեցնել» (Gyrum Arcturi poteris dissiapare?)։ Մինչ այստեղ Հայկի, այսինքն՝ Օրիոնի անունը հռոմեացիների մոտ լռություն է մատնված, իսկ այլ տեղում (Թ, 9) Արկտուրուսը և Օրիոնը հիշատակվում են միատեղ (Qui facit Arcturum et Oriona et Hyades et Interiora austri), որին հակառկ՝ մեր թարգմանության և հունարեն բնագրի մեջ Հայկի անունը չկա, այլ գրվում է․ «Որ արար զԲազմաստեղսն և զԳշերավարն, և զՍայլն, և զՇտեմարանս Հարաւոյ»<ref>Հուարենը ФбмйуЯбт ньфпн է «հարավի ներքնակողմը»։</ref>։ Այս վերջին անունը ևս դիտելի է որպես հայկական անուն մի համաստեղության, որը լատիներեն ճանաչել է տալիս որպես երկնքի հարավային կողմերի խորքերում ծածկված աստղեր, որոնց փոխարեն, եթե հայերենի ներկայացրածը մի ազգային առասպել էլ չակնարկի, միշտ վսեմական է <i>Շտեմարանք հարավի</i> կոչելը։ Եվ արդարև, հարավային համաստեղությունները, թեև պայծառ են, սակայն մարդկանց բազմությանը ավելի սակավածանոթ ու անտեսանելի են, քան հյուսիսայինները։ | ||
+ | |||
+ | Բայց մեզ համար առավել հետաքննելի էր իմանալ, թե ըստ հայոց հին ավանդության՝ ինչ էր <i>Հայկի պատրվակ</i>֊ը<ref>Ավետիք Տիգրանակերտցին հարցնում է ու պատասխանում․ «Զինչ է Պատրուսակն․ ― Պատասխանի․ ― Երեք է, մինն այն է՝ որ ի գունտն աստեղաց վեց կերպիւ մի քան զմի մեծ աստեղք կան, որ կոչին առաջին մեծութիւն, բ, գ, դ, ե, զ․ արդ առաջին մեծութենէն քանի աստեղք որ կան ի հաստատութեանն նոքա կոչին Պատրուսակք։ Երկրորդ, Լուսաբեր մոլորակի այսինքն Զօհրէի անունն է։ Երրորդ է ինչ աստղ որ ի գոլորշեաց ծնանի, և ի ժամանկս ժամանակս երեւի ի յոդդ՝ իբրեւ զԼուսին, որ շառաւիղն ծածկէ զամենայն աստեղս։ Արդ ի մէջ գրոց յորժամ տեսանես Պատրուակ, ըստ տեղոյն և շարադրութեանն իմասցիս՝ թէ որ պատրուսակիցն է, և Յոբ ի գրիս իւր յիշեալ է։ Այլ և յատուկ Պատրուակ Հայկն է, որ է Շամփրներն, իւր մեծամեծ աստեղօքն մերձակայիւքն»։</ref>, որ նոր դեպք կամ հիշատակ էլ է ավելացնում նրա ստույգ կամ վիպական պատմությունը։ Այս պատմության մնացորդը ըստ աստղապաշտական տեսության լրացնելու համար (մեր գիտության չափով) ավելացնեմ, որ ըստ ոմանց՝ Հայկ է կոչվում նաև Կենդանակերպի Կշեռք համաստեղությունը (Արեգակի 12 տներից մեկը), որի թաթերը երրորդ կարգի մեծության երկու աստղեր են։ Ոմանք Կշեռքը և Շամփուրք Հայկինը նույն են համարում, ինչպես ասում է նաև երեմիա մեղրեցի բառարանագիրը․ «Հայկն՝ Կշիռն է, զոր ոմանք Շամփուրս ասեն»։ Եվ մինչև հիմա շինականները այդ կողմի աստղերը կոչում են Շիշ և Շամփուր, Քար և Կշեռք։ Ոմանք Հրատ մոլորակը ևս համարում են Հայկի անուոնվ կոչված։ այս շիկակարմիր մոլորակը և նրա պատերազմի չաստված անձնավորը (ըստ հռոմեացիների՝ Mars, ըստ հույների усзт` Արես) անպատշաճ չէին մեր՝ պատրեազմի և քաջության նախօչինակ, խայտակն ու քաջագանգուր կոչված Հայկի կերպարանքին ու արիությանը, մանավանդ եթե ներվի վերոհիշյալ Օրիոն֊Հայկ գլխավոր աստղի անունը (Adaher) <i>Ադրահեր</i> կարդալը, այսինքն՝ «հրագիսակ, հուր֊հեր»՝ ըստ Վահագնի։ Այս իամստով (իբրև Հրատ֊Արես) աղթարքները ասում են, թե Հայկի աստղատան ներքո ծնվածը կմեռնի երկաթից։ | ||
+ | |||
+ | Վերը հիշեցինք Օրիոնի (Հայկի) շները, որոնք Ադահեր մեծ աստղի հետ աջ ու ձախ կողմերից հյուսիս ուղղված եռանկյուն են ձևավորում։ Մեծը, որն աստղերից ամենապայծառն է, և որն աստաբաշխները կոչել են Սիրիուս (Sirius), մերոնք անվանում են ահտուկ Շնիկ աստղ․ դա եգիպտացիների Սոթիս կոչվածն է, որից էլ՝ Սոթիական շրջանը, ինչը մեզանում կրում է Շրջան Հայկին անունը, որի ինչ լինելը այլևայլ անգամներ բացատրվել է մեր օրերում։ Այստեղ թող բավական համարվի նորից միտքը անդրադարձնել Հայկի հնության ու աստղագիտության վրա՝ հավասար կամ բաղդատված եգիպացիների հետ, որոնք Սոթիական կամ Շնիկի 1461-1460 նահանջ և աննահանջ տարիների շրջանում միացնում են կրոնական ու քաղաքական տարիների սկիզբը։ Արդ, կամ Շնիկն էլ Հայկն համաստեղության մասը կամ նույնը համարելու, կամ հնում այս շրջանի ստույգ ծանոթության պատճառով և սրա անունով հայերիս մեջ կոչվեց Շրջան Հայկին, որով և նրա դյուցազնական պատիվն էլ մի նոր հաստատություն է առնում։ | ||
+ | |||
+ | Հայտնի չէ՝ Փոքր շան մեծագույն աստղը, որ պրոկիոն է կոչվում, հայերեն հատուկ անուն ունե՞ր, թե՞ ոչ։ Նրա լույսը հազիվ է հավասարվում Մեծ շան լույսի մեկ երրորդին։ Շնիկը իր պայծառության համար կոչվում է նաև Արամազդի աստղ։ | ||
+ | |||
+ | Հայերեն անուններով ծանոթ համաստեղությունից մեկն է Եզողը, որ, թեև թվում է օտար լեզվից արված թարգմանություն (ինչպես և ֆրանսերեն Bouvier֊ը), նաև գրվում կամ կոչվում է Զովաղ կամ Զովող։ Սրա գլխավոր աստղը վերոհիշյալ Արկտուրուսն է (Arcturus) ամենամեծ ու պայծառ աստղերից մեկը, որը և՛ ունի գունագույն ցոլմունք, և՛ նրա փոփոխությունները ավելի հայտնի են երևում, քան մյուսներինը։ Հավանական է, որ սա էլ է ունեցել հայերեն հատուկ անուն, գուցե և Գութանի աստղն է, որը հիշատակվեց Սայլի հետ։ | ||
+ | |||
+ | Կենդանակերպ 12 համաստեղությունները, որ կոչվում են նաև <i>Արեգակի աստղատներ</i> (քանզի արեգակը յուրաքանչյուրի սահմանամիջում մնում կամ ընթանում է մեկ ամիս, և տարի բոլորում է), հատուկ անուններ չունեն ոչ մեր, ոչ այլոց լեզուներում։ Ամենքն էլ թարգմանել են հին եգիպտական անունները<ref>Անանիա Շիրակացին ասում է․ «Զնոյն անուանս յետ Քաղդէացւոց կոչեն Յոյնք, Հայք, Պարսք», և այս երեք լեզուներում եղած անուններն էլ գրում է։</ref> Խոյ, Ցուլ, Երկվորյակ և այլն․ միայն Ավելյաց հինգ օրերի տանուտերն է, որ մեզանում կոչվում է Արտախույր։ Բայց թեթև հավանականությամբ կարծում եմ՝ այդպիսիներն են նշանակում <i>Տանուտերք տարվա</i> կոչվածները, որոնցից մի հին տոմարի մեջ նշանակված են միայն վեցը։ Դրանք են՝ Վիշապ, որի անվամբ համաստեղություն էլ կա (Dragon), Կուզ վիշապ, Խվակն կամ Խիփակ, Խոլովակն, Կապարին, Բազմոտանին։ Վերջինս կարող էր նույնացվել Խեցգետնի հետ, եթե բավական հավանական լիներ նրա ևս 12 Կենդականերպների թվից լինելը։ | ||
+ | |||
+ | Ըստ Կենդանակերպի անունների՝ ախտարմոլները պես֊պես հատկություններ են հարմարեցնել նրանց։ Դրանցից է Անանիա Շիրակացու (կամ մեկ ուրիշի) հիշատակածը․ «Խոյն` ունի զիշպանականն, զգեղեցկականն, զգանգրական հերսն․ ― Ցուլն՝ ունի զուժեղնականն․ ― Երկաւորեակն՝ զմիջասահմանականն․ ― Խեցգետինն՝ կողմանաւոր է և գէջ․ ― Առիւծն՝ բբջօղ է և հողային, մեծակն է, խ[ա]նգարական և գոռոզ․ ― Կոյսն՝ զարդասիրական է, գէջ և գեղեցիկ․ ― Կշիռն՝ հաւասարական է և զարդարական․ ― Կարիճն՝ ծնելական և խոժոռակն․ ― Աղեղնաւորն՝ պատերազմողական է և զօրաւոր․ ― Այծեղջիւրն՝ զանգիտական է անբանական․ ― Ջրհոսն՝ զիջական է և խառնական․ ― Ձուկն՝ բարեխառնական է, և ընդդէմ հարկանէ»։ Այս Կենդանակերպների տակ սահմանված էին երկրի աշխարհագրական մասերն ու ազգերը։ Ըստ այսմ՝ «Խոյն, Ցուլն և Երկաւորին [պատշաճին] Պարսք և Բաբելովն, որ կոչին Տուն տերունական․ ― Խեցգետին, Առիւծ, Կոյս, Հայք և Գորդիակք (Կորճայք―Ղ․Ա․) և Յոյնք, որ կոչին Գիշերականք և Կողմնացիկք․ ― Կշիռն, Կարիճն, Աղեղնաւորն, Այժեղջիւր, Ջրհոս, Ձուկն, տուն՝ որ մէջ է ընդ ամենայն երկիր»։ | ||
+ | |||
+ | Սրանցից յուրաքանչյուրը դարձյալ մանրամասն նկարագրված է իր ներքևի երկրներով ու ազգերով․ դրանցից «Խեցգետինն ձօնեալ է նահանգին Հայոց»։ Աղթարական գրքերում շատ ու շատ հարմար ու անհարմար բաներ են գրված Կենդանակերպի ազդեցության մասին։ | ||
+ | |||
+ | Սրանցից զատ հիշատակված կամ մեր հանդիպած աստղերի հայերեն անունները հետևյալն են, որոնց որ համաստեղությանը պատշաչելը չգիտեմ։ Միայն նորերս լսած Լույսի աստղը, որ Կենդանակամարի Կշեռք նշանի ներքո է, համարում ենք նույն Եզող համաստեղության վերոհիշյալ Արկտուրուս պայծառ աստղը։ Իսկ <i>Կշեռք</i>֊ը մի հին տոմարի մեջ գրված է <i>Խափանք</i>։ Վանանդեցին (Ղուկաս) Կալիոպե համաստեղությունը անվանում է Սևադեմ աստղ։ Ներկայումս այս անվամբ է կոչվում նորահայտ մի փոքր մոլորակ ևս։ | ||
+ | |||
+ | Տոմարական և աստղագիտական մի գիրք վերոհիշյալ հայտնիների հետ խառն գրում է և այս անծանոթները բոլորն էլ միաժամանակ կոչելով Խառնարան աստղեր։ Դրանք են․ | ||
+ | <br>Շնաստղ կամ Փոքր շնիկ | ||
+ | <br>Խոլովակն կամ Խողովակ կամ Հոլովակ | ||
+ | <br>Վաքն կամ Վանքն | ||
+ | <br>Ծիծառն | ||
+ | <br>Մեծ արջ կամ Սայլ | ||
+ | <br>Փոքր արջ կամ Մյուս սայլ | ||
+ | <br>Վիշապ | ||
+ | <br>Թռչման Ձի (Պեգա՞ս) | ||
+ | <br>Ջրօձ | ||
+ | <br>Բազմոտանի | ||
+ | <br>Բևեռքն երկնից | ||
+ | <br>Խիփակն | ||
+ | <br>Մարզոն | ||
+ | <br>Կարճնդյաց (Կովադյա՞ց) | ||
+ | <br>Ճոկանոտ կամ Կոճնատոն (Կոճանո՞տն) | ||
+ | <br>Ջրաբաշխ (միթե՞ Ջրհոս տանուտերը) | ||
+ | <br>Խոզ (նոր գրողը հիշատակում է և Վարազ՝ այն զուգորդելով Հրատին) | ||
+ | <br>Անդիակն (հիշեցնում է Հայկի գոտու Անիտակ աստղը) | ||
+ | <br>Արկողն | ||
+ | |||
+ | Սրանց զատ հիշատակված է նաև Հանկն (գուցե Հայկն), որի նշանաձևը Սողոմանի կնիքն է։ | ||
+ | |||
+ | Ավետիք Ամդեցին Հայկ համաստեղությունը հիշատակում է որպես մի աստղերիպար, նույնպես և Հովիվը, Արծիվը, Քերքեզը, Քնարը, Սողոմոնի աթոռը, Ցորենքաղ մշակը, Մեծ շունը, Պատերազմիկ աստղը, Գայլը։ Խառնարան աստղերը հիշտակողը ավելացնում էհետևյալը․ «Այս աստեղք են, որ ցուցանեն զանձրեւաց սաստկութիւն․ և որ ի ծովուն գնանք սոքիմք՝ մանաւվանդ Սայլն՝ յանտնի ցուցանէ զնաւագնացաց հետ․ զի հիւսիսական աստեղքդ ոչ են գնացականք այլ կացականք, և շարժեալ ի վերին եօթն գօտեացն՝ որպես ի ծովու ալէկոծին։ Այս են նշանացոյց աստեղք․ տխմարք եպերեն, որ չեն գիտեն զգիրս, այսմ վասն գրէ, եթէ՝ Եդ զնոսա Աստուած ի նշանս և ի ժամանակս»։ | ||
+ | |||
+ | Այստեղ կան նաև մեկ֊երկու բառաբարդյալ անուններ, որ չեն նշանակում հատուկ մի աստղ, ինչպես՝ <i>ելաստղ</i> և <i>անկաստղ</i>, որ նշանակում են Շնիկի բարձրանալը և ցածրանալը կամ երևալն ու աներևութանալը։ Սրանք մի քանի անունների հետ հիշատակվում են նաև նորագույն տոմարներում։ Այդ անուններն ունեն առավելապես կրոնական կամ աղթարական իմաստ, ինչպես Ըմբռնաղը՝ նոյեմբերի 23֊ին կամ հայոց տրե ամսի 15֊ին։ Տոմարներում գրված է․ «Որ զինչ այսօր լինի, ձմեռն այնպէս անցանէ, թէ ջեր է և թէ ցուրտ է, թէ պարզ և թէ ամպ»։ Հնագույն մի տոմարում գրված է <i>Բռամաղ կամ Բռումաղ</i> և ասվում է մի տոնի մասին, «զոր պատուեն Քաղէացիքն․ այլ կատարելն հինգ ամք են», այսինքն՝ հինգ տարին մեկ անգամ, ինչպես հույների օլիմպիադաները։ Ոմանք էլ այս բառը մենկաբանում են ըստ մեր լեզվի՝ աղով բռնել ոչխարներին և ժողովել փարախում ձմեռվա սկզբին՝ ս․ Հակոբի տոնի օրերին։ Սա որոշակի ձևով համապատասխանում է մեր Նախրթող կոչվածին։ Բանասերներին ենք թողնում ստուգել, թե արդյոք Բռումաղը Գանգեսի հարավային կողմի հնդիկների Վինշու չաստվածը չէ, որին այդ անունով են կոչում, ինչը ֆրանսերեն Peroumal է գրված։ Մեզանում գրվել է նաև <i>Բռնպալ</i>։ | ||
+ | |||
+ | Տոմարներում Գայլավազ մի անուն էլ նշանակվել է մարտ ամսի 9֊ին կամ 10֊ին։ «Եւ զսա պատուեն Քաղէացիք․․․ որպիսի օրս այս լինի զ՝60 օր»։ Բայց թվում է, թե գարնանային հասարակածին վերաբերող հիշատակ պիտի լինի, երբ արեգակը մտնում է Խոյ աստղատուն։ Արդյոք խոյագող գայլն էլ առասպեալական վազք ունի՞ այստեղ, որովհետև այդ բառի (ունենք նաև <i>գալվազ</i> ձևը) իմաստը հայերենում որոշակի է (եթե <i>ք</i> տառով գրված լիներ՝ <i>քայլվազ</i>, արեգակի ընթացքի և օրերի երկարելու մասին էլ կարող էր մտքում կարծիք արթնացնել)։ | ||
+ | |||
+ | Հաստատուն (աչքով տեսանելի) աստղերից զատ՝ բոլորին ծանոթ են նաև անհաստատ կամ հանկարծահայտ լուսատուները, որոնք առ այսօր շատ տեղերում չիմացող մարդկանց թվում են ահարկու կամ չարագուշակ։ Առավել ևս այդպես էր հեթանոսների, անտարակույս նաև մեր ազգակիցների մեջ, որոնց ինչ կարծիք և հավատք ունենալը հայտնի չէ։ Բայց քանի որ լուսատուները նրանց քննախույզ աչքից չէին վրիպել, իհարկե, ունեցել են նաև առասպելական կամ կրոնական կարծիք։ Սովորաբար այդօրինակ լուսատուների երեք անուններն են հիշատակվում և այսպես են մեկնաբանվում ս․ Բարսեղի գրվածքի մեկնության մեջ․ «Վարսաւորքն (կամ Գիսաւորք, որ և Նիզակաւոր կամ Նիզակաձև և Ագեւոր), և Հեծանակք և Գուպարք․ Սոքա ոչ են աստեղք, այլ ի յօդդ երեւի՝ ի հարմանէ օդոյդ յիրեարս։ Վարսաւոր այն է՝ որ երեւի երբեմն յօդդ աստեղաձեւ, և ագի ուննայ։ Եվ Հեծանակք, որ ոչ բոլոր և ոչ ունելով ագի իբրեւ զվարսաւորն, այլ երկայն ցոլումն լինի իբրեւ զհեծան։ Գուպարքն՝ որ մեծ բոլոր երեւի (Falot?) , ոչ վարսաւոր և ոչ հեծանաձեւ<ref>Քրիստոսի խաչելությունից 1000 տարի հետ (ըստ հայոց 489=1040-1) արեգակի խավարումը իբրև աշխարհի ավերում, հիշատակում են մեր և օտար պատմիչները։ մատթեոս Ուռհայեցի տարեգիրը ասում է, որ նույն թվին հայտնվել է Ջահավորը՝ մի գիսավոր․ «Երեւալ յարեւմուտս կոյ յերեկորէն և յետս սողալով գնայր, և եհար զԲազմաստղն և զԼուսինն, և ինքն աներեւթյո եղեւ և յարեւմտուս դարձավ»։ Այս մասին առավել գիտականորեն է գրում Սմբատ Գունդստաբլը․ «Սողալով եկն ի հարաւ, ընդ Բազումին և ընդ Լուսնին ի մէջն»։ Այս անվանումներով իմանում ենք ոչ միայն պատահական լույսի երևույթները, այլ ներկայումս Հյուսիսայգ կոչվածը (Aurore boreale)։ Շատ անգամ, առանց դրանք որոշարկելու, վերոհիշյալ տարեգիրը (Ուռհայեցին) մեծ վախով ու մանրամասն է նկարագրում ինչպես հայոց 546 թվականին՝ հյուսիսային կողմում, 548, 549, 559, 592 թվականներին և այլն։</ref>։ Ըստ զանազան ձեւոցն և յորջորջմունքն՝ այս է անուանքն՝ նման ձեւոցն եղաւ․ բայց լինելութիւն նոցա ի մի և ի նոյն պատճառէ, զոր Ուխչար ասէ, անդ լինի․ Ուխչար՝ զօդդ ասէ, որ շուրջ զերկրաւ է, յորժամ յերկրէ բարձրանայ մերձ յարփին․ զի որպէս նիւթ հրոյ՝ երկաթ և քար՝ բախեալ՝ կայծակունս արձակէ, այսպէս թանձր և պղտոր օդ՝ ի վեր ծառացեալ բռնութեամբ հողմոյ՝ ի ներքս անկանի, և հարմամբն յիրեարս՝ որպես աստեղ երեւումն տայ։ Զայսպիսիս՝ Վարսաւոր և Հեծանակ և Գուպար ասեն»։ Թողնում ենք մեկնիչի իմացության չափը․ նա առավելապես օդերևույթ է նշում, քան լուսերևույթ<ref>Գրեթե նույն ձևով է գրում Գրիգոր Աստվածաբանի գրքի մեկնողը, որը, թեև Հեծանակի տեղ գրում է Հեծանոց և ասում է՝ Հարդգողն է, և Գուպարն էլ՝ Բազմաստեղը, ինչպես մենք էլ ասացինք, բայց համարում է օդեղեն մի բան։ Երկուսինն էլ «նոյն է լինելութեփան պատճառ, յորժամ մրրիկ և խառնակումն օդոց լինի թնաձր և զպղտորեալ տանի հարկանէ ընդ արփին․ նա յայտնապէս որպես զաստեղ երեւոյթ շնորհէ, և կերպարանէ ի տեսակ աստեղն»։</ref>, և չի հիշում Ասուպ կամ Թռիչ աստղը (Etoile filante), որի մասին այլազան կարծիքներ են հայտնել հասարակ մարդիկ, ինչպես նաև նարնց և մեր հեթանոս հայրերը։ Մի հին գրիչ՝ գուցե Անանիա Շիրակացին, սա անվանում է «աստղ, որ ձգի յօդսդ, ի շփելոյ հողմոց լինի», որտեղից կրակի ելնելն է երևում իբր էլեկտրականությամբ, և հրին դիմանալու համեմատ՝ աստղը ձգված է լինում տևականորեն կամ առժամանակ։ | ||
+ | |||
+ | =Եղանակներ= | ||
+ | |||
+ | Ս․ գիրքն ասում է, որ լուսատուների անհրաժեշտությունն ու գործը ստուգությամբ երկու բանի համար սահմանեց Աստված․ մեկը՝ «ի լուսաւորութիւն՝ ի վերայ երկրի, և մեկնել ի մէջ տուընջեան և գիշերոյ», և մյուսը՝ որպեսզի «եղիցին ի նշանս և ի ժամանակս, և յաւուրս և ի տարիս»։ Ուղղահավատ և ծռահավատ՝ ամենքն էլ ավելի կամ պակաս քննությամբ և գիտությամբ այդպես են ընդունել և արել․ արեգակով սովորաբար չափել են տարին, լուսինով՝ ամիսները, աստղերով գիշերվա ժամերը կամ պահերը, երբ երկրի թավալմամբ նրանք երևում են զենիթից կամ գագաթնակետից քիչ֊քիչ դեպի հորիզոն խոնարհված։ Լուսատուների այս զննումներին հաջորդած պաշտամունքը հիշեցինք։ Մեզ մնում է իմանալ, թե արդյոք սրանց առերևույթ շարժման տևողությունը ևս, որ ժամանակն է և նրա մասերը, պաշտել են հայերը, ինչպես հույները ունեին ժամանակի մի Քրոնոս չաստված, պարսիկները կամ զանդիկները՝ Զրվան։ Ասվածը վերաբերում է նաև ամիսներին։ այս մասին հայերի մոտ հայտնի նշան չկա։ Չկա նաև տարվա չորս եղանակի պաշտամունք կամ անձնավորում, ինչպես կա բազմաստված հույների մոտ։ Բայց որքան էլ տարվա այս բաժինների անունները դիցական բնույթ չունեն, և հնչմամբ կարելի է մի քանի նմանություն գտնել օտար լեզուների հետ, դարձյալ իմանալու բան է երկու բարեխառն եղանակների հայերեն անունների զույգ վերջահանգը՝ <i>գարուն</i> և <i>աշուն</i>, ինչպես և երկու բարկ եղանակներինը՝ <i>ամառն</i> և <i>ձմեռն</i><ref>Վանական վարդապետը բառի պարզ հնչմանը միտք դնելով ցանկանում է ստուգաբանել․ «Գարունն՝ որ գայ ի յարումն․ Ամառն այս է՝ որ յանօթ առնու․ Աշունն՝ որ անշընչին․ Ձմեռն՝ որ ձիւնամեռ լինին»։</ref>։ Այսպիսի անունները պատահականության արդյունք չեն, այլ հնարված են թվում խելամտորեն, ինչը թողնում ենք պարզելու հնարագետներին և բանասերներին դրանք բաղդատելով օտար ազգերի ու լեզուների ունեցած անվանումների հետ։ | ||
+ | |||
+ | Մեզ հանդիպածը (եթե ճիշտ գրվել և ընթերցվել է) աշնան <i>ուշման</i> անվանումն է հին հնդկական սանսկրիտ լեզվում<ref>Մեկ այլ տեղում կարդացինք, որ սանսկրիտում <i>ուշնա</i> նշանակում է «ամառ», </i>ուշ</i> «այրել»։</ref>․ առավել նմանությամբ՝ Ավեստայի լեզվում ձմեռը<ref>Կարող եք հիշել նաև սրանից առաջացածը՝ <i>սկառ</i>, որ Ավեստայի լեզվում ասվում է <i>իսի</i>, գերմաներեն Eis, և այլն։</ref> կոչվում է <i>ձմեա</i>, իսկ որ մեզանում <i>ծմակ</i> են կոչվում հյուսիսային կողմը, խոնավ ու ստվերոտ տեղերը, որտեղ գուցե հայը ուներ պատելի կամ խորշելի մի ոգի։ Այս եղանակի անունն ու բերածը (ձյուն) օտար ազգերից շատերի մեջ լսվում է մերձավորապես նմանահունչ․ հունարեն՝ Чеймщн, լատիներեն՝ Hiems, Hiberuns, սանսկրիտ՝ <i>հիմա</i> («ձմեռ»<ref>Իռլանդացիներն էլ կոչում են Geimhre։</ref>), հունարեն՝ Чйщн («ձյուն»)։ Հնդկաստանի քյաֆիրները ձյանը ասում են <i>ձիմ</i>, ձմռանը՝ <i>ձյուն</i>, զանդիկները ձյանը՝ <i>ձիայո</i>, ալանները ձմռանը՝ <i>սիմեն</i>։ Ամառը Ավեստայի լեզվում կոչվում է <i>համա</i>, և զարմանալի համադրությամբ անգլերեն Summer ու գերմաներեն Sommer բառերը նշանակում են «ամառ», մինչդեռ հնչմամբ մոտ են <i>ձմեռ</i> անվանը<ref>Մի բանասեր (Pictet), գտնելով, որ այլևայլ լեզուներում ամառվա և ձմեռվա անունները նման են, իսկ աշնան անվանումը՝ տարբեր, եզրակացնում է, թե ի սկզբանե առանձնացնում էին տարվա երեք եղանակ, և աշունը ավելացվել է հետագայում։</ref>։ | ||
+ | |||
+ | Հայոց Նոր տարվա տոնը, որ մի կեսով քաղաքական և մյուս կեսով կրոնական հանդես էր, թողնում ենք հիշելու դիցական պաշտամունքը քննելիս։ | ||
+ | |||
+ | Տարին 4 եղանակի բաժանելու պես 12 ամիսների բաժանելը ևս ընդհանուր է գրեթե բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ ազգերի մեջ՝ օրերի պես֊պես քանակներով և ավելին ու պակասը լրացնելու կերպերով, ինչը պատշաճ է պարզել տոմարագիտությանը։ Ներկայումս մեր գործածած տոմարների կամ օրացույցների մեջ էլ հիշատակում ենք նաև հայկական ամիսների անունները, որ բոլորին են ծանոթ, բայց ոչ ծագումով։ Եվ ոչ էլ ի սկզբանե բոլոր ամիսներն են ունեցել այս անունները, այլ փոփոխություններ և խառնուրդներ են եղել, և այդ պատճառով էլ իմաստով իրար նման չեն։ բայց քանի որ մեր խնդիրը կրոնական հավատքին է վերաբերում, կամենում ենք այդպիսի նշան ունեցողները զատել, իսկ մյուսները՝ հիշել ըստ հարկի։ | ||
+ | |||
+ | Մեր միջին դարերի վարդապետներից ոմանք շատ դյուրամտությամբ, գուցե Հայկի ընդգծուն պատվարդությամբ ասել են, թե այդ 12 անունները նրա 12 որդիների ու դուստրերի անուններն են, մինչդեռ ծանոթագույն որդիների (Արմենակի և այլոց) անունները նրանց մեջ չկան։ Հնարավոր է, որ մի քանիսը հատուկ անձանց ու դյուցազունների անուններ են, բայց մնացածները պատշաճում են եղանակներին։ | ||
+ | |||
+ | Առաջինը նավասարդն է, որ երկու ձևով է դրվում որպես տարեգլուխ՝ բնական և քաղաքական։ Ըստ վերջինիս՝ սկսվում է ներկայիս օգոստոս ամսվա մեջ, իսկ ըստ առաջինի՝՝ մարտի գիշերահավասարին կամ գարնանամուտին։ Եվ այդ ժամանակ, ամիսների շարքն էլ շրջելով, արեգը (պատշաճորեն) դառնում է տարվա առաջին ամիսը։ Հայերենով եղել են <i>նավասարդ</i> անվան այլազան ու անհամար ստուգաբանություններ։ Շատ հավանական է, որ այն ծագում է հին հնդիկներից՝ <i>նավա֊սարատա</i> անունից, ինչը նշանակում է «նոր տարի» կամ «նոր շատ»։ Երկրորդ և երրորդ անսանունները շատ օտար զուգադիպությամբ նշանակում են վրաց լեզվի երկու և երեք թվերը։ Սա, որքան հարմար է ամիսների թվակարգին, այնքան էլ խորթ ու անընդունելի է հայ հոգուն, որ կարող էր հակառակորեն ասվել, թե իր երկրորդ և երրորդ ամսանունները վրացիներն են իրենց թվահամար արել։ Երկրորդ ամսանունը՝ հոռին, ըստ վերոհիշյալ վարդապետների, Հայկի մի դստեր անունն է։ Ավելի լավ չէ՞ր լինի ասել, թե կոչել են Հայկի հանրածանոթ Խոռ որդու անունով և պատվի արժանացրել եգիպտական Հորի (Orus) պես, թեև հույների և հռոմեացիների մոտ հիշատակվում է գեղեցկության Հորսա դիցուհին (որից հեռու չէ <i>խորտիկ</i> անվանումը, որ մեզանում ասվում է գեղեցկության նշանակությամբ)։ Թողնում ենք նաև այս անվան «արև» նշանակությունը պարսկերենում։ Մեր վարդապետներից ոմանք <i>հոռի</i>֊ն ստուգաբանում են «հոր» և «հորել», այսինքն՝ այդ ամսին, ըստ ին ու նոր ժամանակների սովորության, ցորենը և նմանները ժողովում են հորերի մեջ ու պահում<ref>Ավելի նորալուր բան է գրված Հովհաննես Երզնկացու անվամբ հավաքված «Տոնապատճառ»֊ի մեջ․ «Այր ոմն զ«արտրան ամիս ի Հոռի փոխարկեաց, որդւոյն իւրոյ Խոռէն կոչելով, յաղագս ընչաւէտութեանն իւրոյ՝ աղերսեաց զարմենեսեան, յետ մեռանելոյ որդւոյն իւրոյ յիշատակելով զանուն նորա ի ձեռն ամսեանն, որպս Յուլիսն և Օգոստոս՝ ի ձեռն անուանցն՝ և թագաւորքնյիշատակին», և այլն։ Ասում է այս պատճառով էլ Զատիկի 3֊րդ կիրակիի տոնը, որ դրված է հոռի ամսվա սկզբում, կոչվեց Աշխարհամատրան։</ref>։ | ||
+ | |||
+ | Երրորդ ամիսն է սահմը կամ սահմին և սահեմին․ այս անունը նույնպես գալիս է Հայկի դստեր անունից։ Դա հարմար է իգական սահուն անվանը և նմանվում է եբրայական <i>Նոյեմ</i>֊ին։ Հույները ևս ունեն Սամիա անունով մի հավերժահարս, որը Մեանդր գետի դուստրն էր։ | ||
+ | |||
+ | Չորրորդ ամիսն է տրեն․ ասվում է, որ Հայկի որդիների դասից է։ Շատ հավանական է՝ մատնանշում է Տիր չաստվածին, որը պիտի հիշատակվի իր նմանների կարգում։ | ||
+ | |||
+ | Հինգերորդ ամիսը քաղոցն է, որ, ըստ Հայկի ազգաբանության, նրա որդիներից մեկի անվամբ է։ Ոմանք ասում են, որ <i>քաղ</i> նշանակում է «արու այծ», ինչը հարմարում է իր ամսի տաքությանը (տարվա վերջերը)։ Ըստ այլոց՝ առավել պատշաճ է այգուց ու արտից քաղ անելուն։ | ||
+ | |||
+ | Վեցերորդը արանց ամիսն է։ Այն ոչ թե հարմարեցված է, այլ համարվում է Հայկի <i>որդին</i>։ | ||
+ | |||
+ | Յոթերորդ ամիսը կրում է Մեհեկ, Մեհեկի կամ Մեհեկան դստեր անունը, որ անշուշտ, անհարմար չէ, բայց հիշեցնում է լուսնի մահիկը, նաև Մեհ կամ Մահ կոչված դիցական անձերին, ինչպես մեզանում առկա Մահևան, Մեհնդակ և այլ անունները։ | ||
+ | |||
+ | Ութերորդ ամսանունն էր Արեգը, որ դուստրերից մեկի անունից էր։ անունը հայտանշում է արեգակին, մանավանդ, ըստ վերոգրյալի, համարվում է, որ արեգակը իր նոր շրջանը սկսում է այդ ամսի մեջ՝ գարնանամուտին։ | ||
+ | |||
+ | Իններորդ ամիսն ահկին կամ ահեկանը, որը ոչ որդիների կարգից էր համարվում և ոչ էլ դուստրերի։ Ինչ նշանակելը և ամսակարգի մեջ երբ մտնելը անհայտ են, որովհետև տոմարագիրները ասում են, թե այս անվան փոխարեն ամիսը նախկինում <i>հարվանց</i> էր կոչվում, և այդ նշանակում էր երկրագործական մի բան, ինչպես խոտ հարելը։ | ||
+ | |||
+ | Տասներորդ ամսանունը՝ մարերի, դուստրերից մեկի անունից էր և հարմար իգականի, բայց հեռավոր ձևով հիշեցնում է նաև արիական մրրիկների ձայները։ | ||
+ | |||
+ | Տասնմեկերորդ ամսանունն է մարգաց։ Այս անվան համար տոմարագիրները վկայում են, ինչպես ահեկի համար․ «Ի գործոց առին զանուանս»։ Այսինքն՝ այդպես է անվանվում նույն ամսվա ընթացքում մարգերի ու դաշտերի ծաղիկներով և խոտերով զարդարվելու կամ դրանք հնձելու և երկրագործական այլ աշխատանքների պատճառով։ | ||
+ | |||
+ | Տասներկուերորդը վերջին ամիսն է՝ կոչված հրոտից կամ հրորտից։ Համարվում է Հայկի արու զավակների դասից։ Ըստ ոմանց՝ այդ անունը հրի անունից է կազմվել այդ ամսվա տաքության պատճառով։ Պարթևների և պարսիկների մետ կան սրա նման հատուկ անձանց անուններ։ Գուցե նույնն է Փրավորտը, քանզի հայերս նրանց <i>ֆ</i> տառը փոխում ենք <i>հ</i>֊ի։ Հույները (Դելփիքում) ունեին <i>հերոիդ</i> կոչված մի տոն։ Բայց ինձ հայտնի չէ՝ դա գալիս է իրենց Հերով անվանված դյուցազնուհո՞ւց, թե՞ այլ աղբյուրից։ Հնդիկներն էլ երբեմն իրենց Շիվա մեծ չաստվածին կոչում են Րուտրա։ Գերմանացիները իրենց մի չաստվածի կոչում էին Hrodr, Hrudro, Hrede։ Ֆրանսիացիների Ռոեզ (Rodez) քաղաքն էլ նրանց Roth կամ Ruth դիքի անվամբ է կոչվել։ | ||
+ | |||
+ | Հայոց ամիսները բոլոր 30֊ական օրով էին, ինչպես այլոց մի մասի մոտ, և հարկ էր տարվա 365 օրերի մնացորդ հինգն էլ լրացնել մի հավելվածով, որ և կոչվում է <i>Ավելյաց</i>։ Այս հինգ օրերը կոչվում էին վերոհիշյալ հինգ մոլորակների անուններով Լուծ, Եղջերու և այլն։ | ||
+ | |||
+ | Ավեկյաց օրերի անունները հարցնել են տալիս, թե արդյոք ամբողջ ամսվա օրերը իրենց հատուկ անունները չունեին, և մեկական պահապան ոգիներ չկային, ինչպես ունի զանդիկների կրոնը։ Սա անհավանական չէ, և (թեպետ մեր ձեռքը եկած մատյանների մեջ չենք գտել) ոմանք ասում են, թե գտել ու հրատարակել են<ref>Շահան Ջրպետ (ֆրանսերեն, 1820 թ․)։ «Հայկական աշխարհ» օրագիր, 1868, էջ 261։</ref> Հարմար ու անհարմար սրանք են՝ | ||
+ | |||
+ | # արեգ, | ||
+ | # հրանդ (իբրև հրախառն հող), | ||
+ | # արամ, | ||
+ | # մարգար (իբրև Sylvanus), | ||
+ | # ահրանք (կիսայրյաց՝ ըստ Ջրպետի, և ահընկեց), | ||
+ | # մազդեղ կամ մազթեղ, | ||
+ | # աստղիկ, | ||
+ | # միհր, | ||
+ | # ձոպաբեր (խռովաբեր), | ||
+ | # մուրց (հաղթանակ), | ||
+ | # երեզհան կամ երեզկան (անապատակեցություն՝ ըստ Ջրպետի) | ||
+ | # անի, | ||
+ | # պարխար, | ||
+ | # վանատ (վանատուր) | ||
+ | # արամազդ, | ||
+ | # մանի (ծագումն) | ||
+ | # ասակ (անսկիզբ) | ||
+ | # մասիս, | ||
+ | # անահիտ, | ||
+ | # արագած, | ||
+ | # գորգոր (գրգուռ), | ||
+ | # կորդի կամ կորդիք, | ||
+ | # ծմակ, | ||
+ | # լուսնակ, | ||
+ | # ցրոն (կամ սփյուռ), | ||
+ | # նպատ, | ||
+ | # վահագն, | ||
+ | # սեի՞ն (լեռ), | ||
+ | # վարագ, | ||
+ | # գիշերավար։ | ||
+ | |||
+ | Եթե այս անունները նույնիսկ չլինեին, անտարակույս է, որ օրերի մեջ խտրություն կար․ մի մասը համարվում էր բարի, մի մասը՝ չարագուշակ։ Մեզանում հիշատակվում են նաև օրվա կամ գիշերվա մի քանի պահեր կամ բաժիններ, բայց ոչ կրոնական անուններով, ինչպես զանդիկների մոտ։ Դիցաբանական է թվում միայն <i>արշալույս</i>֊ը կամ <i>աշալուսք</i>֊ը։ Զանդիկներն էլ սա (Ա պահ) անվանում էին <i>ուշահինա</i> կամ <i>օշեն</i>։ Շատ հավանական է, որ գիշերը (քննության արժանի անուն) իր ահարկու մթությամբ կրոնական երևակայություններ ու կերպարանքներ ծնած լինի մեր նախնիների մտքում, և թերևս դրանցից է հիմա էլ տեղ֊տեղ լսվող <i>գիշերամուտ</i> կամ <i>գիշերամութ</i> անվանումը։ | ||
+ | |||
+ | Ազգերից շատերը ցերեկը կամ տիվը բաժանում են երեք կամ չորս պահի, նույքանի և գիշերը կամ ցայգը։ Սրանց որոշակի բաժանումը և անունները նշանակված չեն, մանավանդ, որ շատ նման կամ մոտ նշանակությամբ բառերը շփոթություն են առաջացնում։ Որպես կարծիք հավանական ենք համարում՝ տվնջյան Ա պահը և նրա մասերը՝ արշալույս, այգ և լուսադեմ, աղոթարան, Բ․ առավոտ, արևի ծայրեր, Գ․ միօրե կամ հասարակ օր, Դ․ երեկո, արևմուտ։ | ||
+ | |||
+ | Գիշերվա Ա պահ․ խաղաղական, ցայգ, գիշերվա աղոտություն (աղօտք), Բ․ գիշեր, հասարակ կամ խոր գիշեր, Գ․ հավախոս։ | ||
+ | |||
+ | Պահերը հայտնապես բնական ու գործածական են, և անկարելի չէ կարծել, թե գոնե մի մասին ժամանակին հարմարեցվել են դիցաբանական կամ աղթարական զրույց և առասպել։ Իսկ պահերի յուրաքանչյուր մասերին, այսինքն օրվա 24 ժամերին, մեկական նվիրական ոգի կամ պահապան կարգելը հավանական չի թվում։ Ըստ երևույթին, սոսկ իմաստասերի կամ իմաստակի գրչով են հնարվել այդ անունները, որ հիշատակվել են նաև որոշ բառգրքերում պարզապես ժամերի բնական միջոցին պատշաճեցնելու ցանկությամբ (ոչ շատ հաջող) առանց կրոնական նշանակության։ Դրանք են․ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Screenshot - 080414 - 10-15-19 .png]] | ||
+ | |||
+ | =Կենդանիների պաշտամունք= | ||
+ | |||
+ | Թեպետ կենդանիները ավելի վերադաս են, քան տարերքն ու բուսականությունը, նրանց պաշտամունքը ավելի ուշ է առաջացել։ Եթե պետք լինի հարցնել, թե ինչ պատճառով կամ մանավանդ պատճառներով, նախ և առաջ պետք է դիմենք եգիպտացիներին, որոնք ավելի, քան մյուս ազգերը, պաշտել կամ պատվի են արժանացրել մեծ ու փոքր կենդանի արարածների։ Ոմանք ասել են, թե եգիպտացիները իրենց իմացկուն շինվածքների օրինակով ցույց են տվել, որ հաստատության մի մեծ գաղափար ունեին և կենդանիների մեջ տեսնելով անփոփոխ բնություն և գործ՝ պատիվ էին մատուցում։ Սակայն թվում է՝ մարդկանց համար ավելի զորավոր դրդիչ էին ոմանց գեղեցկությունը, ոմանց ուժը, թռիչքը, ձայները, երբեմն էլ՝ դրանցից ստացված վնասները և վախը, նաև պես֊պես դիպվածները գրեթե բոլոր ազգերի մեջ քիչ֊շատ մտցրին կենդանապաշտությունը։ Նույնիկս կենդանիների խնամքը բնականաբար սեր էլ է արթնացնում, և սիրուց էլ հեռու չէ պատիվը։ Շատերի համար եղել է նաև մեկ այլ մեծ պատճառ։ Դա հոգեփոխության կամ, ավելի լավ է ասել, անձնափոխության մասին այլանդակ կարծիքն է, ըստ որի՝ մարդ, այր, կին, տղա, աղջիկ երբեմն փոխվել֊դարձել են որևէ ոչ ասուն կենդանի՝ չորքոտանի կամ թռչուն կամ սողուն և այլն։ Եվ ոչ միայն մարդիկ, այլև ամենադիցամոլ ազգերի չաստվածները երբեմն կենդանու կերպարանք են առել։ Ապա որևէ պատճառով այս չաստվածներից յուրաքանչյուրին նվիրել են մի հատուկ կենդանի և հետո չաստվածի հետ կամ առնձին պաշտել են նաև այդ կենդանուն։ | ||
+ | |||
+ | Թե մեր հին ազգակիցների մեջ ինչպես և որ կենդանիների պաշտամունքն է մտել, ոչ բացահայտ է և ոչ էլ անհայտ։ Վերոհիշյալ պատճառներից մեկը կամ մյուսը ազդել են ինչպես նրանց, այնպես էլ այլոց վրա։ Ինչպես շատերի, այնպես էլ հայերի գլխավոր պաշտելիներից կամ պատճառելիներից մեկը օձն է, որ շատ անգամ անվանվում է նաև վիշապ համարվելով ավելի մեծ, հզոր ու ահավոր։ Հայտնի է, որ օձերի տված վնասը՝ խայթն ու խածը, նրանց դրաձրել են ատելի, զգուշանալի, սարսափազդու։ Եվ գուցե դրանց սպանողներին պատվի են արժանացրել՝ որպես օձասպանների և օձահալածների, բայց հետո վախը ահագնացել է, և սպանողների (ինչպես Հերակլեսը և Վահագնը) փոխարեն պատի են արժանացրել սպանվածների (օձերի) ցեղին։ | ||
+ | |||
+ | Հույներն ունեն ոչ միայն օձին վերաբերող շատ առասպելներ և հիշատակումներ, այլև բազմատեսակ օձեր ու վիշապներ՝ ոմանք եռագլուխ, ոմանք յոթնագլուխ, ոմանք չափից դուրս մեծ և ուժեղ, մարդկանց ու գազաններին ահաբեկող և կլանող։ Այդպիսիները հիշատակվում են նաև քրիստոնեության առաջին դարերում, և դրանց ոչնչացնելը կատարվում էր ոչ հին դյուցազունների ախոյանությամբ, այլ սուրբ Նշանով և սուրբ գևորգների ու թեոդորոսների անվախ համաձայնությամբ։ | ||
+ | |||
+ | Մեր վերոհիշյալ հրի ու ջրի պաշտամունքների նշանավոր երկորւմ ևս (Անձևացյաց և Բուժունյաց) առաքյալների և ս․ Գրիգորի քարոզության սկզբում հիշատակվում է․ «Յայրս Քարին որջացեալ կային Վիշապք երկու, դիւացեալք և սեւացեալք․ որոց՝ աղջիկ կոյս և պատանիս անմեղս զենուին․ այնոցիկ արեամբ զուարաճացեալ դեւքն․․․ Եւ ի մէջ խորաձորոյն՝ Օձք, լի թունօք մահաբերին լցեալք», որոնց սպանեցին Եվային խոստացած գլխակոխ և կակղաքայլ Հռիփսիմյան կույսերը։ Սակայն պատմիչը ասում է, որ այնտեղ «օձք մարմնաւորք քարացեալ կամ մինչեւ ցայսօր»։ Այդպիսի քարացած օձերի մասին մինչև հիմա էլ լսվում է այնօրինակ տեղերում, ինչպես և Գուգարքում՝ Օձունում՝ մեր Հովհան Իմաստասեր կաթողիկոսի հայրենիքում՝ եկեղեցու պատերի վրա։ Սակայն դրանց հետ հին սնապաշտության հետք էլ է մնացել հասարակ մարդկանց մի մասին սրտում, որոնք, երբ իրենց տանը օձ էին տեսնում, նրան սպանելու փոխարեն աղաչում էին, որ ելնի, գնա։ Օձերի հանդեպ վախի և առասպելների նշան եմ համարում մեր երկրի շատ վայրերի՝ դրանց անունը կրելը․ Բաբերդում՝ Օձտեղ, Գեղարքունիքում՝ Օձաբերդ, նրա մոտ՝ Օձ գետ, Ձորափորում՝ Օձուն, Ապահունիքում՝ Օձին, Մարանդում՝ Օձ ձոր, Կարինում՝ Օձնի, և այլն։ Առավել նշանավորը Տարոնում գտնվող Օձ քաղաքն է, որ անվանվում է նաև Վիշապաքաղ, որտեղ կար նաև Վիշապաքաղ Վահագնի մեհյանը։ Այս մեծագույն օձի անվամբ այլ տեղանքներ ունենք Կամախում և ավելի ծանոթ՝ Արարատի Գաբեղյանք գավառում, որտեղ քարերի մեջ թաքնվում և հայտնվում էին բազմատեսակ օձեր, վիշապներ և այլ վնասակար կենդանիներ․ այդ վայրը կոչվեց Գազանածակք, իսկ հալածողները եղան ս․ Սահակի աշակերտ Վարոսը և նրա ճգնավոր ընկերները։ | ||
+ | |||
+ | <i>Վիշապ</i> սովորաբար նշանակում է «մեծամեծ օձ» և հատկապես «ջրային մեծ օձ»։ Եվ գուցե անվան <i>ապ</i> վերջամասնիկը ջրի նշանակ է (ըստ պարսիկների), և վիշապը նման է համարվում հույների առասպելական Հիդրային, որ ապրում էր Լեռնային կոչված լճի մոտ ու մեջ, ուներ 7, 9, 50 կամ 100 գլուխ, որոնցից մեկը կտրելու դեպքում իսկույն մեկ ուրիշն էր բուսնում։ Սակայն Հերակլեսը իր հետ օգնական առավ, գնաց․ ինքը նետահարում էր, ընկերը կտրած գլխի տեղը անմիջապես խանձում էր։ | ||
+ | |||
+ | Հին հայկազունների ազգային դրոշը կամ նշանը վիշապի պատկերով էր, և մարերի թագավորի առասպելական տեսլիքում մեր Տիգրանը հայտնվել էր վիշապին հեծած օդում արշավելիս։ | ||
+ | |||
+ | Անշուշտ, սա նրա վիպասանների հանճարեղ գյուտն էր՝ որպես վիշապի այլաբանելով մարերին և նարնց բռնակալ թագավորին՝ Աժդահակին, որի անունը նշանակում է «սաստիկ խայոթող (դահիճ) իժ»։ Եվ ըստ ավանդության՝ Տիգրանը հաղթեց նրան, Աժդահակին սպանեց, իսկ ընտանիքին մեծ բազմությամբ բերեց, բնակեցրեց Հին Նախիջևանի և Գողթնյաց կողմերում՝ Երասխի եզերքում, և նրանց բնակավայրերն էլ կոչվեցին մարերի ավաններ։ Նույնիսկ <i>մար</i> հին պարսկերենում նշանակում է «օձ»։ Երգում էին նաև Տիգրանի թոռ Վահագնի՝ վիշապազունների հետ կռվելու մասին։ Սակիայն չգիտենք՝ Վիշապաքաղ կոչումը սա՞ է նշանակում, թե՞ վիշապից ու քաղից ձևավորված մի հրեշ, ինչպիսին եղջերվաքաղն է։ | ||
+ | |||
+ | Ըստ մեր առաջին պատմիչների՝ Վաղարշակի ժամանակ Հնդկաստանից եկած գաղթականները Տարոնի հիշյալ Վիշապ քաղաքը այդպես են կոչել իրենց հայրենի Վիշապ չաստվածի անունով (մանավանդ եթե առնչություն ունի Վիշնուի հետ), որին հայերը կոչեցին <i>Օձ</i>։ Ներկայումս թեև այդ քաղաքի տեղը հանտնի է, բայց ամբողջովին ավերված է և ջրասույզ։ | ||
+ | |||
+ | Տիգրանի՝ երկնքում սավառնող Վիշապը հիշեցնում է փոթորիկից ձևացած ձկան միջոցով վիշապ հանելը (տե՛ս ստորը), որի մոլորական հավատքը 16 դար հետո՝ քրիստոնեւոյթան հառաջացած ժամանակ իսկ (գուցե մինչ այժմ), կար մեր հասարակ ժողովրդի մեջ։ Սրանց էր խրատում Հովհաննես Սարկավագ վարդապետը 12֊րդ դարի սկզբում՝ գրելով․ «Առասպելական ստութեանն ունկն դնել, և հաւատալ մի՛ երբեք յանձն առնուցուս վիշապ զնա անուանողաց»։ | ||
+ | |||
+ | Սովորություն էր նաև զենքները վիշապների արյան մեջ թաթախելը, որպեսզի վերքերը անբուժելի դառնան՝ դա էլ սովորելով վերոհիշյալ Հերակլեսի՝ բազմագլուխ Հիդրայի արյամբ արածից։ Ասում էին, թե այդպիսին էր նաև մեր Արշակ Ա֊ի նիզակը, որ նա զարկեց֊մտցրեց քարարձանի մեջ և պաշտելի դարձրեց պոնտացիների համար։ «Դաշանց թուղթ»֊ը հնարող հեղինակն էլ Կոստանդիանոսի ձեռքով Տրդատին ընծայում է վիշապամուխ նիզակներ։ | ||
+ | |||
+ | Սնահավատ երդվեցնող գրվածքների մեջ կա այսպիսի մի բան․ «Ընդդէմ 666 ազգ Օձից, գազանաց, սողնոց, զեռնոց՝ որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցանեն զմարդիկ»։ Եվ շատ օձեր՝ ստույգ և անստույգ, հիշատակվում են նաև անունով․ «Իժն Սալամարդեայ (Սալամանդր), որ զմահաբեր դեղն ի յաջոյ ծնօտն ունի»․ ատզե (՞) օձ, որ ունի 12 գլուխ և 4 լկամ կամ 4 կլամ այսինքն՝ ունի 4 կզակ կամ ցռուկ, ագռացատես, երկնահայաց օձեր․ օձ «Լապստակավազ, որ զակունթ ակն ի գլուխն ունի»․ արեգակնահայաց օձ․ թռչուն օձ․ խորխող օձ․ օձ «բբճող, որ ի հարիւր տարին ակն մարդոյ չտեսնէ զնա, վիշապանայ, և է 12 գլխէն և կլամեն․ ― Օձն Մեծահառանչ, որ տասն տարի ոչ երեւի մարդոյ, վիշապանայ», և այլն․ «Օձն Ամպտես և Ձիընագոյն ― Իժն տրտմագին․ ― Օձն Եղջիւրաւոր․ ― Օձն Կայծակնատես․ ― Օձն Ամայել․ ― Օձն Մարմնատես․ ― Օձն Մորմէնահայեաց․ ― Օձն Կանաչ․Օձն Դեղին․ ― Օձն Արուեստաւոր Բաշաւոր․ Տտնաւոր» և այլն, և այլն։ | ||
+ | |||
+ | Օձերին երդվեցնողը սրանց հետ հիշատակեց նաև սողուններին ու զեռուններին, որոնց տեսակները հետո է անվանում՝ <i>պիծակ</i>, <i>մեղու</i>, <i>կարիճ</i> և <i>կոր</i>։ Թեև վերջինս նույն կարիճն է, բայց այսպիսի գրվածքներում հաճախ է այդ անունով հիշվում։ Գուցե և տարբերվում է մեծությամբ կամ մեկ այլ հատկությամբ։ Սրա մասին ասում է․ «Կորն՝ որ ելանէ ի թիւնից սատանայի, և ինքն թագաւոր է ամենայն պիղծ զեռնոց որ զեռան ի վերայ երկրի և հարկանեն զմարդիկ», և դրա հետևից շարում է <i>կուրն</i>, <i>մուրն</i>, <i>փողախն</i>, «Խնին, Արիկն որ զմահադեղն բարձեալ ունի ի քիմս իւր․․․ Մանրողն՝ որ զմահադեղն բարձալ ունի յաջոյ կզակն իւր, <i>խիթնասողն</i> և այլն։ | ||
+ | |||
+ | Սրանց և այսպիսինների բույնն էլ, թույնն էլ թողնենք հավատացողին․ մեզ առավել փափագելի էր իմանալ դրանց՝ ինչպիսի միջատ կամ սողուն լինելը։ Գոնե բնության պատմության այս մասը մի բան կշահեր։ | ||
+ | |||
+ | Ավելի վերադաս կենդանիներին դառնալով գտնում ենք հատուկ կարծիք ու հավատք ընծայված մեր տների ծանոթագույնին՝ Շնորհալի հայրապետի հիշածին՝ տիկնանց պես հուշիկ քայլող և նրանց ոսկի բարձերին բազմող կատվին։ Շնորհալուց դարերով հին Հովհան Իմաստասեր հայրապետը իր պավլիկյանների ժամանակների շատ այլանդակ աղանդների հետ հիշատակում է նաև «զկատվապաշտութիւն․․․ կերապուր իւրեանց զկերակրոցն ապականիչս՝ առնելոյ աղագաւ», այսինքն՝ մկներին ոչնչացնելու համար «մկնորսակացն լինելով պաշտօնամատոյց»։ | ||
+ | |||
+ | Բայցարի ու տես, որ այս որսացվող, զզվելի ու ամենամուտ կենդանին էլ, թեև հայերիս մեջ պաշտամունք չի առել, ինչպես Եգիպտոսում ու Քանանում (ըստ Ս․ գրքի պատմության), որոշակի առումով հեռու չէր սնոտի հավատքից՝ պես֊պես խտրությամբ մկնանկի՝ ամանի մեջ ընկնելու, և մկնարածի, այսինքն՝ մկան կրծած ու մասամբ կերած մաքուր նյութերի, որոնց ավելորդ խխտրությունը այսօր էլ նշամրելի է հասարակ ժողովրդի մեծ մասի մեջ, ինչի մասին Ղազար Ձահկեցի կաթողիկոսը գրում է․ «Անմտագոյնք կանայք ոմանք՝ ի տարին մի օր կիրակի պահեն, և մարմնական գործ բնաւին ոչ կատարեն, ասելով․ Այսօր Մկնտօն է․ եթէ մարմնական գործս ինչ առնեմք՝ գան Մկունք և կտրատեն զհանդերձս մեր»։ Աղթարքների մեջ էլ ոչ սակավ խտրական բաներ կան գրված մկների կերածի ու արածի մասին։ | ||
+ | |||
+ | Մուկից և մկնորսից հետո կամ նրանց հետ միտքը հիշում է վերջինիս ահաբեկողին ու թշնամուն և մարդու բարեկամին՝ շանը։ Սա այլևայլ կերպարանքներով ու անուններով պատվի է արժանացել ու պաշտվել է շատ ազգերի, մանավանդ հույների և եգիպտացիների կողմից երկրի րա, երկնքում ու դժոխքում։ Վերջինիս մեջ այն պաշտվել է եռագլուխ Կերբերի անվամբ, իսկ երկնքի հաստատության մեջ պայծառ աստղերով, ինչը տեսանք նաև մեր Հայկի պար կոչվածի մեջ։ | ||
+ | |||
+ | Իմաստասերը (Հովհան) կատվապաշտների մասին ասում է, թե այդ մոլորությամբ «յայնոցիկ մղեալ խորխորատ՝ որք զՁի և զՇուն ընտրեցին իւրեանց լինել աստուած», բայց չի նշում, թե հայերն էլ են ընտրել, պաշտել կամ պատիվ մատուցել, մանավանդ, ինչպես հիշեցինք, ըստ ազգային ավանդության, Հայկը, իր թշնամիկներին անարգելով, նրանց <i>շուն</i> կոչեց։ | ||
+ | |||
+ | Իսկ ձիու առումով, որ հայերեն կոչվում է նաև <i>երիվար</i>, մեր երկրի համար բավական պատիվ էր ունենալ լավ ու ընտիր մի ցեղ, ինչը երբեմն մեր երկրին տիրող աշխարհակալները ընդունել են որպես հարկ, և առավել մեծ պատիվ էին ձիերին խնամող բնիկ ու ճարպիկ հեծյալներն ու հեծելազորը։ Պատմիչների և վիպասանների հիշատակած ձիերի գույները (սպիտակ, աշխետ, ճարտուկ ճանճկեն, գեղեցիկ սև) քիչ ավելի են բարձրացնում այդ հիրավի չքնաղ կենդանու պատիվը։ Իսկ ձիերի զոհաբերությունը չաստվածներին կամ նրանց տիրոջն ու հեծյալին՝ վերջիններիս թաղման ժամանակ, է՛լ ավելի է բարձրացնում նրանց պատիվը կրոնական առումով։ Գուցե ավելի ևս այն բարձրացնում են ձիակերպ գերեզմանաքարերը, որ մինչ հիմա գտնվում են նաև քրիստոնյաների վրա։ | ||
+ | |||
+ | Այսպիսի գերեզմանաքարերի հետ հարկ է հիշել ավելի հաճախակի հանդիպող խոյակերպը, այսինքն ոչխարի ձև ունեցողը, որ Հայաստանի շատ կողմերում է երևում, մանավանդ 16֊րդ, 17֊րդ դարերում հաստատվածները՝ հայտնապես հետևելով հնագույններին, որոնց տապանագրերը ընթերցված չեն կամ մեզ ծանոթ չեն։ Այս ամենապատվական կենդանին, որին խնամելը մարդու առաջին արհեստն էր (խաշնադարմանություն) և արևելքի ու արևմուտքի շատ ազգերի մեջ դեռ առաջինն է, մեր կերկրում էլ ընտիր ու բազմաքանակ տեսակներ ունի և ինչպես հայտնի է, եկամուտի գլխավոր միջոցներից մեկն է և Քրիստոսից շատ դարեր առաջ էլ է վկայել․ այն ժամանակներից մինչև այժմյան քրդերի՝ օտար հովիվների համար այնտեղ արոտատեղիներ են եղել։ | ||
+ | |||
+ | Նույնաձև գերազմանաքարերից զատ՝ խոյը այլ առումով էլ է նշանավոր ազգային մտքի ու հիշատակումների մեջ՝ ձևով ու հատկություններով, որ հայտնի են դարձնում <i>խոյանալ</i> բառը՝ «արագ վազել֊հասնել» իմաստով, բայց առավել ևս՝ ճարտարապետության մեջ գործածված <i>խոյակ</i> և <i>խոյակապ</i> (որ <i>հոյակապ</i>֊ն է) բառերը, որ վերաբերում են ամբողջ շինվածքին և առանձին մասերի, ինչպես յուների վերնախարսխի մասին, որը հոնիական ոճի սեփական կնիքն է։ Բայց թվում է, թե ոչ միայն սյան գլխին, այլև կամարի մեջ խոյի գլուխ դնելը ծանոթ էր հայերին, քանզի մեր հին բառգիրքը մեր <i>հոյակապը</i> թարգմանել է կամարակապ, որ այժմ ասվում է որևէ մեծագործ շինության համար։ Եվ ոչ միայն շենքի, այլև որևէ մեծագործության, մեծագործող ու շինարար մարդու էլ տալիս են Հոյանուն կոչումը։ Սրանք հիշեցինք խոյի կամ ոչխարի պաշտամունքի հավանականության պատճառով՝ թողնելով և նույնանուն բնակության վայրերը։ | ||
+ | |||
+ | Այս կենդանու մերձավորներն էլ՝ այծ, նոխազ, քաղ, քոշ, իրենց անունները լսելի են դարձնում շեն ու անշեն տեղերում՝ որպես զոհ գործածվելով, եթե ավելի կրոնական նշան չունեն, որպիսին ունեն դրանցից զուգված կամ խառնված մտացածին կենդանիները՝ վիշապաքաղը, եղջերվաքաղը և այլն։ Վերջին անունը առաջ է բերում սոսկ կամ անխառն եղջերու, որի վարգելուն Արտաշեսի բաղձալը հիշել ենք ( էջ 41)։ Առավել հավանական է թվում հայերիս մեջ սրա նվիրական լինելը, մանավանդ ինչպես հույների մեջ էր եղել, այնպես էլ մենք ենք դրանց նվիրաբերել մեր Անահիտին։ Այժմյան Բայազետ բերդում, որ գտնվում է հին ժամանակներում հայոց ամենաշատ պաշտամունքի տեղերի կենտրոնում, առ այօր մնացել է այդպիսի պատկերով մի քարե քանդակ։ Տեսնողը կարող է դատել, որ որքան էլ այլաձև ու առասպելյայ է այդ բագինի վրա կանգնած կենդանին (թերևս բաղադրված առյուծից ու գայլից), դեռ հայտնի է դարձնում եղջերուի էությունը։ Եվ եթե քանդակը ավելի անմաշ մնացած լիներ, այդ էությունը էլ ավելի հայտնի կդարձներ։ Այդ պատկերաքանդակն էր պատվի արժանացած ու պաշտված, թե իր կերպարանած չաստվածը՝ միապես հեթանոսական կրոնի մի ապացույց է։ | ||
+ | |||
+ | Մեր հին պատմիչ Զենոբի գրվածքի մի օրինակում ասվում է, թե Վաղարշակը Հնդկաստանից գաղթած Դեմետրին ու Գիսանեին բնակության տեղերը տվեց Տարոնում ու Ապահունիքում՝ «հանդերձ դիւաբնակ աշտեօքն և երկարածնօտ Աւարոսիւ․․․ [և նոքա կանգնեցին] կուռս ըստ պատկերին այնմիկ, զոր ի Հնդիկս Վիշապ կոչէին», որից էլ քաղաքը կոչվեց Վիշապ։ Չգիտեմ ինչ է այդ երկարածնոտ Ավարոսը՝ վիշա՞պ, թե՞ այս քանդակի վրա երևացող երկայնացռուկ մի անասուն։ Հետագայի ուսումնասիրողներին ենք թողնում ստուգել այդ և նախ՝ այդ երկբայելի անունը (Ավարոս), որ գուցե հնդկերեն նշանակում է այս կամ այն կենդանին։ | ||
+ | |||
+ | Թողնում ենք նաև գազաններին՝ իրենց առյուծ թագավորով և ինով, որոնց անվամբ Հայաստանում կամ այլևայլ տեղեր։ Ունենք նաև ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի կենդանիների հատուկ անուններ (Առյուծ, Ընձակ, Կորյուն, Եզնիկ, Ցլիկ, Արջուկ և այլն), որոնք առնված են թվում ավելի շատ այդ կենդանիների պատվելի լինելուց, քան բարքից, քանզի նախատական պիտի լիներ մարդկանց այդպես անվանելը, եթե այդ չորքոտանիները համարվեին շատ անարգ և ոչ առասպելներով ու կարծիքներով ազնվացված։ Հիշենք միայն մեկը, որը մի տեսակով ընտանիների կարգում է, մյուս տեսակով՝ վայրիների։ Դա վայրի խոզն է, որին մենք կոչում ենք <i>վարազ</i>, պարսիկները՝ <i>վյուրրազ</i>։ Մարդկանց բազում հատուկ անունները և երևթույթներ ու աստղերի հատկանշող անունները բավարար հավաստիք են, որ այս կատաղի ու անճոռնի գազանն էլ է ունեցել կորանական շոշորդ։ Թերևս այս համարումով չամաչեցին մեր երկու կրոնների միջնակետում ապրող նախնիները իրենց մեծ ու երևելի, ապա և սուրբ թագավորին էլ մի քանի օրով վարազի կերպարանք ընծայել, փոխանակ ավելի բացատրեին նրա բարոյական այլափոխությունը։ Սակայն տեղանքի (Վարազ լեռ, Վարազաբլուր) և մարդկանց (Վարազդատ, Վարազարդատ, Վարազշապուհ, Վարազվաղան, Վարազտիրոց) հատուկ անուններից առավել նշանակալի են «մեծ, ընդարձակ, զորավոր» իմաստով երևույթները, ինչպես՝ վարազաթև, վարազաջիղք, վարազափողոց և էլ առավել նշանավոր վարազագիր կամ վարազանկարագիր մատանի։ Վերջինիս ձևը կնքված գրի հաստատության ապահով նշան էր։ Արդյոք կնիքի տառերն էին հատուկ ձևի, թե մատաուն վրա վարազի կերպարանք կամ գլուխ էր քանդակված՝ որոշակիորեն ասել չեմ կարող։ Բայց վերջինն ավելի հավանական է։ Գուցե դրանցից առավել նշանակալի էր մատանու ու կնիքի մեծությունը, ինչպես այժմ էլ թագավորներն ու տերությունները ունեն մեծ ու փոքր կնիքներ և մեծով կնքում են մեծ խնդիրները կամ մեծերի հետ թղթակցությունը։ | ||
+ | |||
+ | Հելլենական դիցաբանության մեջ կամ վարազի բազում հիշատակումներ այլևայլ դիքերի ու դյուցազունների հետ։ Անհրաժեշտ է թվում, որ հայերս էլ ունենայինք դիցական մի վարազ, երբ հիշում ենք, որ ինչպես տրդատը Տիրի տուրքն է, Միհրդատը Միհր չաստվածի, այդպես էլ Վարազդատը պետք է լինի Վարազի տուրքը (այդպես է նաև մեր սուրբ կրոնում․ Աստվածատուր, Քրիստոսատուր, Խաչատուր)։ Գուցե Տիրն ու Վարազը շատ էլ հեռու չեն իրարից, քանզի ըստ պարսիկների՝ Հրատ մոլորակի (ըստ դիցաբանների՝ Արես) նշանը վարազն էր, իսկ տիրը, ինչպես կտեսնենք, դպրության չաստվածն էր՝ ոչ անմասն արիությունից<ref>Թերևս ավելորդ չլինի մեկ այլ հիշատակում։ Նիկողայոս դամասկոսցու՝ Կեսարի հատուկտոր վարքի մեջ լսվում է ПйвЬсбт դիցական մի անուն, որ, ըստ իր ասածի, նշանակում է Ագաթանկելոս, այսինքն «բարի հրեշտակ»։ Ոմն հմուտ հնդկագետ դա համարում է սրանց <i>հուպարա</i> կոչվածը «բարյացաբեր» կամ «երանաբեր» նշանակությամբ։</ref>։ | ||
+ | |||
+ | Եթե ջրային և ցամաքային կենդանիներից հետո ցանկանանք օդի մեջ շրջողների հետ էլ թափառել, կարոտ կլինենք շատ մանր ու ոչ շատ հաստատուն քննության։ Հայոց համազգային ու արքունի զորագնդերում ու պաշտոնատարների մեջ կային այլևայլ թռչունների պատկերներով դրոշակիրներ (աղավնի, բազե, արծիվ և այլն)։ Եվ ամբողջ ազգատոհմ ունենք՝ Հավունիք կամ Հավնունիք անունով։ Բայց դրանք սոսկ նշա՞մ էին, թե՞ կրոնական գաղափորի արտահայտություն՝ չեմ կարող վճռել։ Միայն հավանական է Արծրունիների՝ արծվին պատվի արժանացնելը, եթե, արդարև, ըստ ավանդության, ասորեստանցիների սերունդ են կամ խառնուրդ (գոնե նրանց նահապետները), ինչը երաշխավորում է նաև Ս․ գիրքը՝ հիշելով Սենեքերիմ թագավորին սպանող որդիների՝ Հայաստան փախչելը։ Սրանց ազգի չաստվածներից մեկը կոչվում էր Նեսրաք կամ Նեսրոք<ref>Արծիվը կամ անգղը արաբերեն էլ <i>նեսր</i> է կոչվում։</ref>, որի դիմաց երկրպագելու պահին իր 185000֊անոց զորաբանակը կորցնող թագավորը կորցրեց նաև իր կյանքը։ Հայրասպանները իերնց կողոպտած ինչքի հետ եթե ոչ նույն, ապա ուրիշ արծիվ֊դիքի պատկեր էլ բերեցին Հայաստան, որտեղ այն պաշտվեց նրանց ժառանգած կողմերում։ Այս է հավանորեն Արծրունյաց ցեղի անվան պատճառը, որ իրենց Թովմա պատմիչը հետաքննել է Խորենացուց հետո 10֊րդ դարում։ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Alishan.png]] | ||
+ | |||
+ | Մեկ այլ առումով էլ անհարմար չէ, որ եթե չորքոտանիների թագավոր անվանված առյուծը ցամաքի վրա էր պատվի արժանացել, ապա օդում էլ թռչունների թագավոր արծիվը պատվի արժանացած լիներ։ Մանավանդ, ինչպես հույների Զևսին, այնպես էլ հայոց Արամազդին էր նվիրված ու նրա ձեռքին էր հանգչում հայկական ոչ աննշան արծիվը, որի այլևայլ տեսակները հիշվում են մեր լեզվում՝ գետարծիվ, ցրտարծիվ, քաջարծիվ։ Կան նաև նրանցից մեծ տեսակները՝ պաշկուճ, լաշհավ, քարքազ<ref>Անգղի արաբերեն անունն է, բայց մեր աղթարքներում այդպես է գրվում, և գարնանը երևալու օրն էլ նշանակվում է մարտի 15֊ին․ «Այսօր Քարքազն ի Հոռմանց երկիրն գայ»։ Մեկ այլ տեղում էլ իբր պատկերի կամ երազի մեջ «երկու մարդ ի Քարքազն են հեծեր, և զթեւն ի մէմմէկի շլիկն են ձգեր»։</ref> Անգեղ տան մեծ ցեղի ու նախարարի անունից գուշակելի է, որ անգղն էլ իր պատիվն ու կրոնական հիշատակումն է ունեցել։ | ||
+ | |||
+ | Այս ծանոթ ու երևելի կենդանիներից հետո արժե՞ արդյոք մի փոքրիկ միջատ էլ հիշել, որ մեծամեծ անուններ ունի (<i>ոսկի եզնակ, աստծու եզնակ</i>) և առասպելական մի նշանակություն է ընծայում։ Գալենոսի բժշկական բառարանում այն կոչվում է թունավոր ճիճու։ Թունավոր լինելն է հայտնում նաև Մխիթար Գոշի 60֊րդ առակը։ | ||
+ | |||
+ | Հայոց երկրի թռչնաբանությունը թե՛ թռչուններով և թե՛ անուններով կարելի է հարուստ համարել, և կրոնական ու պատմական նշանակությամբ հետաքննելի են արտավազդահավը, ապռնեկը, բարեծուծը, բրդոռը, գուրգուրը, իշտրմուղը, լծելծեն, կատիճակողը, կովկորուսիկը, կովացուլը, հովհաննահավը, սանդրաբոբոկը և այլն, որոնց մեր այս գործի նպատակով ճանաչելու համար մեզ էլ էին պետք զորավոր թևեր։ | ||
+ | |||
+ | =Հրեշներ= | ||
+ | |||
+ | Վիշապ, վիրագ, վիշապաքաղ, եղջերվաքաղ, առլեզ, համբարու, շահապետներ, շվոտ, շավազ, պայեր, պարիկներ, հուշկապարիկներ, ճիվաղներ | ||
+ | |||
+ | Մեր լեզվով հրեշ են կոչվում հատկապես կենդանական արարածները, որոնք իրենց մեծությամբ կամ փոքրությամբ, անդամների յալաձևությամբ ծանոթ բնականից դուրս կերպարանք ունեն կամ տարբեր տեսակի կենդանիների խառնուրդ են կամ էլ կիսով չափ ոչ բանական են, կիսով չափ բանական կենդանակերպ։ Եթե որևէ պատճառով է ծագել կենդանիների պաշտամունքը, մարդկանց երևակայությունը այդ պատճառները ավելացրել է այդ կենդանիների վրա։ Եվ քանի որ երևակայությանը չափ ու կանոն չկա, դյուրին էր և է մտքի մեջ հրեշներ ստեղծելը, մանավանդ այնտեղ, որտեղ տեսնվում է բնության սովորական չափից ու ձևից դուրս մի կենդանի, կամ օտար երկրի անծանոթ մի բան է լսվում։ | ||
+ | |||
+ | Հեթանոսներից շատերի մեջ կար կենդանիներին ու հրեշներին պաշտելու մեկ այլ պատճառ ևս՝ հոգեփոխության հավատքը։ Իբրև թե մահից հետո մարդկանց հոգիները դառնում են ոչ միայն յալ մարդու, այլև կենդանիների հոգի կամ, որ նույնն է, փոխվում են կենդանու։ Այս աղանդը մեր ազգի մեջ չի հիշվում, թեև պես֊պես հրեշների հավատք երևացել է նաև քրիստոնեությունից հետո ու դեռ նշմարվում է։ Կան ոչ միայն երևակայված ձև ունեցող հրեշներ, այլև այնպիսիները, որոնց մարդկային երևակայությունը չի կարողացել տալ որոշակի կերպարանք, և մտքով են ըմբռնվում իբրև ոգիներ, զորություններ ու անտեսանելի ազդողներ։ | ||
+ | |||
+ | Ամենայն սնոտի հավատների մի գլխավոր պատճառը, ինչպես տեսանք սկզբում, վախն էր, որը առավելագույնս է ազդել հրեշներին վերաբերող հավատալիքի վրա։ Այսինքն՝ հրեշներն ընդհանրապես ահարկու և վնասակար բաներ են․ միայն մարդակերպների մեջ կան բարերար և բարեբարո կարծվածներ, որոնց կհիշենք պարզ, ոչ բանական հրեշների մաիսն խոսելուց հետո։ | ||
+ | |||
+ | Ինչպես պաշտելի կենդանիների մեջ նախ հիշվեց օձը, այդպես էլ հրեշների կարգում օձն ու վիշապն են առաջնություն ցույց տալիս։ Մի՞թե պատճառը դրախտի օձի, սատանայի և Եվայի մասին հեռավոր հիշատակումներն են, որոնք կան ազգերից շատերի հնագույն ավանդությունների մեջ։ Գուցե այս թեթև կարծիքին թեթև մի կշիռ էլ տա <i>վիրագ</i>֊ը, որ սովորաբար նշանակում է «կատաղի ու անճոռնի (գազան)»։ Բայց երբեմն գոյականաբար էլ մի գազանակերպ էակ է կարծել տալիս։ Եթե անունը լիներ զուտ հայկական, կկարողանայինք քննել, թե <i>վիշ֊ապ</i>֊ի պես <i>վիր֊ագ</i>֊ն էլ մի բարդություն չէ՞ր լինի՝ <i>վիր</i>֊ը համարելով <i>վիհ</i>, քանզի սա գրվում է նաև <i>վիրհ</i>։ Բայց օտար լեզուներից հների մեջ ևս կա այսպիսի անուն ու մերձավոր իմաստ։ Ինչպես մեր, այնպես էլ հնդիկների լեզվում <i>ուրակ</i> նշանակում է «մեծ, անճոռնի օձ»։ Հռոմեացիները <i>ուրագ</i> (Uragus) էին կոչում իրենց դժոխքի չաստված Պլուտոնին՝ թերևս <i>այրել</i> (urere) բառի իմաստով։ Դարձյալ՝ <i>վիրագ</i> (Virago) էին կոչում վիթխարի <ref>Երբ գրիչս այս բառը գրում էր, միտքս դրդեց, թե արդյոք <i>վիթխարի</i> բառն էլ մի հրեշ չէր նշանակում առասպելված ու բաղդրված <i>վիթ</i> ու <i>խար</i> կենդանիներից, որ այծյամն ու էշն են։</ref> այրասիրտ կնոջը, իսկ կույսին, ընդհակառակը՝ <i>վիրգո</i> (Virgo)։ Ըստ հնդիկների էլ՝ <i>վիրաճա</i> նշանակում է թե՛ կույս, թե՛ առաջին կույսը (Եվա)։ Նրանք իրենց դյուցազնական ու մեծ զորությունն էլ կոչում են <i>վիրա</i>։ Ըստ այժմյան լեզվագետների՝ մեր նախնի հայոց և հնդիկների լեզուները քույրեր են, կրոնական շատ իմաստներ էլ՝ իրար համաձայն, ուստի ընդունում ենք, որ <i>վիրագ</i> նշանակում է «վիշապ»։ | ||
+ | |||
+ | Այս մեծ սողունին հիշեցինք պաշտված բնական կենդանիների կարգում։ Առավել ևս պաշտելի կամ խորշելի էր հրեշ վիշապը, որ սնահավատ հայերի մտքում ու աչքում, ըստ Եզնիկի, թվում էր «կեղծս ի կեղծս լինել», այսինքն՝ երբեմն մարդկակերպ էր հայտնվում, երբեմն՝ օձաձև։ Երբեմն հայտնվում էր երկրի վրա, երբեմն էլ թևավորվելով բարձրանում էր օդ և թերևս այն մրրկելով՝ առաջ էր բերում վերոհիշյալ վիշապ հանելը։ Ցամաքի վրա էլ էր մեծ վնաս հասցնում՝ հափշտակելով արտերի բերքն ու հունձքը և իր պես թվացյալ գրաստներին շալակել տալով՝ աներևութացնում էր։ Վախկոտ մշակներն էլ նրանց վախեցնելու համար գոռնում էին՝ բռնի՛ր, որոնց ծաղրելով՝ Եզնիկը ասում է․ «Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխպսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ․․․ ի զուր է Կա՛լ, կա՛լ ասել ումեք ի կալս, և ոչ Ա՛ռ, ա՛ռ»։ | ||
+ | |||
+ | Բայց թվում է, թե վիշապները երբեմն էլ, այլ գրաստ չգտնելով, իրենք էին փոխակերպվում ջորու և ուղտի։ Այս այլանդակ կարծիքը հայերիս մեջ կար ոչ միայն 5-րդ դարում․ 13-րդ դարում Վահրամ վարդապետը Հեթում թագավորին գրում էր նման ձևով, միայն թե արտերի բերքի փոխարեն վիշապները կպչում էին կովերին ու նրանց կաթն էին ծծում։ Նույնպես էլ լսել էր, թե «յոլով մարդիկ տեսեալ են զի վիշապ վերանայր յերկրէ յերկինս»։ Թերևս այս օդերևույթը հիշյալ ձկամբն է, որի նման մութ ձևով դարձյալ գրում է մեր Եզնիկը․ «Եւս, եթէ բառնայցի ի վեր՝ այնպիսի Վիշապն, ոչ եթէ Եզամբք ինչ անուանելովք, այլ ծածուկ զօրութեամբ իւիք յԱստուծոյ հրամանէ․ զի մի՛ շոգին՝ մարդոյ կամ անասնոյ մեղանչիցէ»։ Արդյոք հիշյալ գրաստնե՞րն են այս եզրները, թե՞ այլ առասպել է։ | ||
+ | |||
+ | Այլ ազգերի մեջ էլ կան բերքերի ու ամբարների այսպիսի գող հրեշների հիշատակումներ, ինչպիսին է հին գերմանացիների Erntebok երևակայելին, որ նշանակում է «հնձաքաղ», այսինքն հունձքը գողացող քաղ կամ նոխազ (այլ ոչ հունձքը քաղող)։ Որպես այսպիսին կարող է ճանաչվել նաև մեր վիշապաքաղ բաղադրյալ հրեշը, որի պաշտամունքը հնդիկներից է եկել հայերիս մեջ և, ըստ Ագաթանգեղոսի, մեր յոթ գլխավոր չաստվածների պաշտամունքից հետո․ «ՈՒթերորդ պաշտօնն հռչակեալ անուանեալն Վիշապաքաղն Վահագնի ի Յաշտից տեղիս թագաւորացն Հայոց Մեծաց, ի սնարս լերինն Քարքեայ», որը ջնջեց ս․ Լուսավորիչը։ Թեև սովորաբար այս անվան <i>քաղ</i>֊ը նշանակում է «քաղել, ժողովել», այսինքն՝ օձերին ջնջել կամ վիշապին սպանել, ինչպես արել է հույների Վահագնը՝ Հերակլեսը։ Ագաթանգեղոսի հունարեն պատմության մեջ այս բառը գրվել է ДсбчпнфпрнЯчфпт, որից՝ լատիներեն Draconum suffocator, որ նշանակում է «վիշապահեղձիչ»։ | ||
+ | |||
+ | Թեև այստեղ Վահագնն էր վիշապաքաղը, սակայն քաղ կենդանին շատ տեղերում է առասպելված երևում, թվում է՝ իր բուռն ու անհանգիստ բնավորության համար՝ զուգված ոչ մայն վիշապի, այլև այնպիսի կենդանիների հետ, որպիսիք են եղջերվաքաղը և վիշապառյուծը քաղը։ Վերջինս, թվում է, բաղադրված է երեք տեսակից․ գլուխը քաղի է, մարմինը և ճիրանները՝ առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի, և կամ ըստ հույների քիմեռի՝ գլուխը առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի։ Ս․ Ոսկեբերանը այս հունական անունով է գրում Պողոս առաքյալի «Թուղթ առ կողոսացիս»֊ի մեկնության մեջ (էջ 602), ինչը մեր նախնիները թարգմանել են այսպես․ «ԶՁիացուլսն՝ ի քմաց ստեղծանեն և զՔիմառսն, այսինքն՝ որ զՎիշապառիւծ Քաղսն համբաւեն, և զայլսն նոյնպիսիս՝ Վիշապոտունս․ և զոր Սկիւղսն անուանեն՝ որ թարգմանի Ապուռք»/ այստեղ մեր թարգմանիչը ավելացնում է․ «Որպէս և Հայք Ծովացուլս իմն և Վիշապս մարդակերպս և Պայս և Առլեզս համբաւեն»։ Մի քանի տող հետո դարձյալ հիշում են ձիացուլերը, ապուռները, վիշապնառյուծ քաղերը, որով հաստատվում է, թե հայերի երևակայածը փոքր֊ինչ տարբեր է քիմեռից, և ավելի տարբեր են մյուսները, որոնց պիտի հիշենք հետո։ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Վիշապաքաղ.png|left]] | ||
+ | |||
+ | Մեր օրացույցի մեջ դեկտեմբեր ամսվա կենանակերպը ամեն տարի մեզ մի ձևով ներկայացնում է այս վիշապաքաղին կամ վիշապառյուծ քաղին։ | ||
+ | |||
+ | Վիշապներից հեռանալու պահին հիշենք մեկ֊երկու ծանոթ ու անծանոթ հրեշախառն կենդանիների ևս, որոնց մասին գրված է Հովսիմիոսի առասպելյալ պատմության մեջ՝ իբրև ամայի տեղերում գտնվող «օձք և վիշապք և պիծակք․․․ հանդիպի քեզ ձորն խեխմորթին, և սինկողին և հիդրայն և շունք երեքգլխեանք»։ | ||
+ | |||
+ | Թեպետև ըստ եղած կարծիքի՝ վիշապաքաղը հզորագույնն է երևում, բայց առավել հաճախ կամ ընդհանուրին ծանոթ է թվում եղջերվաքաղը, որ համարվում էր «կենդանի որ յեղջերուէ և ի քաղէ է, կամ կէսն եղջերուի և կէս քաղի» կամ քոշի, ինչպես գրում է «Սահմանաց գրքի» մեկնիչը և ավելացնում․ «Բայց ոչ է»։ Խոսքում այս բառը սովորաբար նշանակում է չեղած և չլինելու, անհեթեթ երևակայական մի բան, որի փոխարեն արևմտյանները ասում են <i>քիմեռ, քիմեռական</i> (Chimere, Chimerique), բայց իրենց լեզվով նույն մեր բառն էլ ունեն՝ հունարեն ФсбгЭлбцпт, Tragelaphus, միայն թե կենդանիների անունները հակաշար են։ Այս անունը նրանք Ս․ գրքի մեջ (Երկրորդ Օրինաց, ԺԴ, 5) գրում են այնտեղ, որտեղ մեր թարգմանության մեջ մեկ֊երկու ավելի անուն կա, և հավանաբար այս <i>եղջերվաքաղ</i>֊ի փոխարեն մերոնց դրածն է <i>խարբուզ</i>֊ը, որը, ըստ պարսկերեն բառի, թարգմանվում է «իշայծյամ»։ Չգիտեմ ինչ ավանդությամբ մեր մի նոր բանասեր եղջերվաքաղերին համարում է հայկական դիցուհիներին հետևող ու սպասավոր, ինչպես նաժիշտները։ | ||
+ | |||
+ | Հրեշացած քաղի վերաբերյալ կարծիքը այնքան էր արմատացել մեզանում, որ գուցե դեռ խլված չէ մեր մտքից։ Գոնե անցյալ դարի մի վարդապետ մեր տատերի համար գրում էր․ «Համբաւ հանեն, եթէ տանն Դիւաց Քօչ է վայր եկել․ մեծամեծ ղօնղայ(՞) (ուտելիք―Ղ․Ա․) զատ շինեն, տներումն դնեն, որ դեւքն ուտեն․ տանտէրն երթեալ ասէ․ Բարեաւ եկայք, զինչ կամիք արարէք, մեզ մի՛ տաք վնաս»։ | ||
+ | |||
+ | Քաղից հետո հիշվում են ցլախառնուրդ հրեշները, ինչպես Ոսկեբբերանի թարգմանության մեջ տեսածներս՝ <i>ձիացուլ</i>֊ը և <i>ծովացուլը</i>֊ը։ Կան նաև <i>իշացուլ</i> և <i>եզնախոյ</i>, սակայն թարգմանության մեջ գտնվելով՝ այս անունները օտարածին են թվում։ Հայ թարգմանիչը միայն <i>ծովացուլ</i>֊ն է հայոց մտքի ծնունդ համարում։ Իսկ Եզնիկը ասում է․ «Ծովացուլն՝ զոր ի Կովէ ելեալ ասեն»։ Ավելի հարմար է թվում կարդալ «ի ծովէ», այլ ոչ «ի կովէ», բայց դարձյալ ասում է․ «Մին ասէ, թէ ի մերում գեօղ Ծովացուլ զԿով գործեաց, և զգոչիւնն հանապազ մեք ամենեքեան լսեմք»։ Առաջինի համեմատ՝ պետք էր ասել, թե կովը ձիացուլ ծնեց, թեպետ որքան մեկն է սուտ, նույնքան էլ մյուսը, եթե դրանք չլինեն հայոց երկրի լճերի միջի մեծամեծ ձկները։ | ||
+ | |||
+ | Վերոհիշյալ թարգմանիչի, Եզնիկի, Խորենացու և շատ ուրիշների հիշատակած հայոց ամենից ավելի նշանավոր հրեշ կենդանին առլեզն է կամ հարալեզը՝ արալեզը, որի անունը գրված է քիչ֊շատ տարբերությամբ, բայց յուրաքանչյուրի գրածի համեմատ մեկնաբանված է։ Առլեզը իբր առնող է և լիզր, հարալեզը՝ իբր հար (միշտ) լիզող, արալեզը՝ Արային լիզող<ref>Խորթ են թվում ուրիշ մեկի մի կարծիքն էլ, թե <i>առնալեզ</i> պիտի ասվեր՝ որպես «այրերին՝ քաջ պատերազմողներին լիզող», նմանապես Ջրպետի շփոթությունը, որը Շամիրամի չաստվածներին (դիք) ֆրանսերեն կոչում է Thik (Թիք) և ստուգաբանում է «քրտնող» (ceux qui suent) և համարում է նույնը, ինչ որ առլեզները։</ref>, քանի որ նախ հիշատակվում է մեր Արա Գեղեցիկ նահապետին վերաբերող ավանդության մեջ, թե երբ նա զոհվեց իր չսիրված սիրող Շամիրամի դեմ պատերազմում, սա, հայերի վրեժխնդրությունից վախենալով, համբավեց՝ իբր իր շունբերան չաստվածները, Արայի վերքերը լիզելով, նրան ողջացրին, և ի հիշատակ դրա՝ «կանգնէ և նոր իմն պատկեր դիւաց, և և մեծապէս զոհիւք պատուէ, ցուցանելով ամենեցուն, իբր թէ այս զօրութիւն աստուածոց կենդանացուցին զԱրայ»։ | ||
+ | |||
+ | Հետո ի՞նչճ եղավ նա, ո՜վ աղճատյալ։ «Սահմանք»֊ի մեկնության հեղինակը, ավելի պարզելով, գրում է․ «Ստաբանեաց այսպէս ասելով, թէ աստուածքն շնորհեցին մեզ Կենդանիս ոմանս, որք լիզեալ զԱրա կենդանացուցին, լցուցանելով զփափագ մեր․ անդուստ սկսեալ ասեն գոլ կենդանի Յարալէզ»։ | ||
+ | |||
+ | Ավելի հարմար էայսպես լիզողից ծագած համարել հրեշի անունը, քանի լիզվողից։ Ստույգ, թե անստույգ՝ Արայի անունը կարծիք ներս իրեն է ձգում։ Շամիրամին շնորհված կենդանիները իրեն ոչ անպատշաճ շներ են, որոնց լիզող լինելը հայտնի է բոլորին։ Հներն էլ ասում էին, թե առլեզները ձևանում էին շնորից կամ շնակերպ էին ու շնախառն։ Վանական վարդապետը <i>հարալեզ</i> է կոչում և համարում մեր մեկ այլ նորագույն առասպելավանդ թագավորի՝ Արտավազդի երկու շները․ «Սեաւ և Սպիտակ, որ յար լեզուն զկապանս նորա»։ Ինչ կերպարանք էլ ունենար, առլեզի գործը այն էր, որ «յորժամ վիրաւոր ոք անկեալ ի պատերազմի դնիցի, լիզիցէ և ողջացուցանիցէ»։ Եթե Բուզանդի պատմածը ստույգ է (Ե, ԼԶ), նաև 4֊րդ դարում՝ քրիստոնեության օրոք, երբ քաջն Մուշեղ Մամիկոնյանը սպանվեց, «ոչ հաւատային ընտանիք նորա մահու նորա․․․ կէսք յառնելոյ նմա ակն ունէին․ մինչեւ զգլուխն անդէն ի կոճեղն կարեալ՝ կցեցին, և հանին եդին տանիսն աշտարակի միոյ․ ասէին, զի վասն զի այր քաջ էր՝ Առլէզք իջանեն և յարուցանեն զնա»։ | ||
+ | |||
+ | Մեկ դար անց հայոց պարզամիտ ռամիկը հավատում էր, թե իր նախնիների օրոք առլեզներն իսկապես եղել են, բայց նրանց հավատքի հետ էլ անհետացել են։ Բայց այս հայկական ավանդությունը մասնակի այլափոխությամբ պատվավոր կերպով պահել ու պատվի է արժանացել աշխարհի ամենախոհական ու վայելչագիր հեղինակի՝ Պլատոնի մոտ, ինչը կտեսնենք ստորև։ | ||
+ | |||
+ | Վահրամ վարդապետը իր հարց ու պատասխանի մեջ հուշկապարիկին նույնացնում է համբարուի հետ՝ ասելով, թե երկուսն էլ միայն անուն են․ «է կենդանի մի, որ յար լեզու զմեռնեալսն և կենդանանան, և կոչի Յարալէզ»։ | ||
+ | |||
+ | Այժմ հիշենք հայերի այդ երկրորդ նշանավոր հրեշին՝ համբարուին, որի կերպարանքը անծանոթ է։ Ս․ գրքի հիշտակումից իմացվում է, որ անապատ, ամայի տեղերում գտնվող կամ կարծված կենդանու նման էր։ Բայց առավել երևակայված էր, քան բնական, և ոչ էլ բոլորի կարծիքով, ինչը տեսնում ենք Ս․ գրքի այլևայլ թարգմանությունների մեջ այլևայլ նմանողություններով։ Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը (Մեկնություն Երեմիայի, ԺԳ, 21) և Գևորգ Սկևառցին (Մեկնություն Եսայու, ԼԴ, 13), ս․ Ոսկեբերանի հետ ասում են, թե համբարուները սոսկ անուն են և իրոք չկան, և անցնում են։ Հոբի հին մեկնիչ Յուսիքիոսը, ըստ հայերեն թարգմանության, ասում է․ «ԶՀամբարու՝ այք Յուշկապարիկ թարգմանեցին․ և համբաւ է վասն սորա՝ թէ ծովային կենդանի է, ի միջոյն ի վայր ձուկն, և ի վեր՝ կնոջ կերպարան․ և այնքան քաղցրաձայն՝ զի պակնուն լսողքն» և այլն։ Այս հարմար է Sirene կոչված հրեշներին։ Բայց իրեն հոբի եղբայր համարող համբարուն, Եսայու հիշատակածը (ԼԴ, 13) «գազանք անապատի, Համբարուք և Դստեր Ջայլամանց», ցույց են տալիս ոչ թե ծովային այլ ցամաքային էակ՝ կերպարանքով և սեռով իգական, որովհետև ինչպես այստեղ Եսային է հիշում ջայլամների դուստրերին, այնպես էլ այլ մարգարեներ (Մեքիա, Ա, 18, Երեմիա, Ծ, 39)․ սրանցից առաջինը վիշապիկն էլ համբարուների հետ մեկտեղ է հիշատակում․ «Արասցէ կոծ իբրեւ զՎիշապաց, և սուգ իբրեւ զդստերաց Համբարեաց»։ Անապատում ողբաձայն ճչացող թռչունների ու լալկան կանանց ձայնը միանգամայն խառնում են այսպիսի խոսքերը, որով և խառնում են լալկանների կերպարանքը։ Հույնը մեր <i>համբարու</i>֊ն գրում է <i>սիրենես</i> (Уейсзнет): Լատիներեն թարգմանության մեջ <i>համբարու</i>֊ի փոխարեն միշտ գրվում է <i>ջայլամ</i> (Struthion), նրանից ծագած նոր լեզուներում՝ նույնպես, երբեմն էլ գրում են <i>բու, կարապ</i> կամ, առանց որոշակիության, <i>ճչաձայն և դաժան թռչուն</i> (Oiseaux lugubres կամ sinistres)։ Անգլիացի թարգմանիչները համարում են, թե <i>լիլիթ</i> և <i>քիպպոզ</i> եբրայերեն բառերը նշանակում են բուի տեսակներ։ Մարգարեների մեր հնագույն մեկնիչ Դավիթ քահանան (12֊րդ դար), ըստ կարծիքների, նրանց համարում «դեւս հերաւորս, խոզանեալք և աշտանակամազք․ և թէ գազանք ինչ և թռչունք են յանապատի, սակաւուց տեսեալ և անծանօթ յոլովից»։ Սա էլ է այդ դիվակերպ հրեշներին խռից և ցցված մազերով կնոջ կերպարանք տալիս։ Իսկ մեր հանգույն հիշատակող հեղինակը՝ Եզնիկը, համարում է իրական կենդանի, քանզի ասում է․ «Համբարուաց ծնունդք գոն և մեռանին»։ Մեկ ուրիշ անանուն գրող ու հին բառագիրք այն նմանեցնում են մողեսաձև կենդանու՝ ասելով․ «Համբարու Քարաթոծն է․ ի նմանէ ծնեալն եթէ ի ցամաքի ծնանի Քարթոշ կոչի, և եթէ ի ջուրս ծնանի՝ Կոկորդիլոս կոչի»։ | ||
+ | |||
+ | Հայտնի է, որ այս անճոռնի երկկենցաղ կենդանին էլ, ըստ բնագետների, մողեսների ցեղից է (հրաշալի՜ զույգ կամ քույր ու եղբայր՝ ջայլամներ ու մողեսներ՝ կոկորդիլոսներ), որոնց փոխարեն՝ մեր վերոհիշյալ գրողը (Դավիթը) մի տեղում էլ սոսկ ասում է․ «Համբարուս և Դստերս Վայրենեաց»։ | ||
+ | |||
+ | Ինչ էլ սրանք լինեն, մեր հին հայերի ճանաչած համբարուին հայտնի չեն դարձնում, ինչը հարկ էր ճշտել ըստ նրա անվան։ այդ անել չեմ կարող, որովհետև հավանական չէ <i>համբար</i> բառից ծագումը՝ ըստ ներկայումս գործածվող իմաստի, որովհետև հներից ոչ ոք չի հիշատակել, թե Վիշապաքաղի պես սա էլ է ամբարներ թալանել կամ, ընդհակառակը, պահպանել (ինչպես կարծում է Ջրպետը) մանավանդ ապրելով ամայության մեջ, այլ ոչ արտերում, ինչպես նա։ Այլ ծագում ունի նաև անունը կամ բառը, որին հատկանշական է <i>ու</i> իգակերպ կակուղ վերջավորությունը։ Հիշենք նաև հոլովումը, որ <i>համբարուաց</i> գրվելու փոխարեն <i>համբարեաց</i> է գրվում։ Արդյո՞ք համարբուի մի շոշորդ էլ կա այդ անվան մեջ։ Մեկ այլ ձևով է գրել բավականին հին համարվող անծանոթ մի հեղինակ, որ հարցնում է․ «Զի՞չ են Համբարուկք և Յուշկապարիկք և Ծովացուլք» և այլ յոթ այսպիսիները, որոնց կոչում է «սոսկ անուանք»։ Եվ պատասխանում է, թե հրեշտակներից ու մարդկանցից զատ՝ գործող այլ արարած չկա՝ բացի «ի Դիւաց․ որք ապատամբեալ միշտ չարք են․ և առ ի մոլորեցուցանել զմարդիկ, և անուամբ կերպս ի կերպս լինելով, զի որսասցեն զմեզ ի կորուստ․ և անիմաստք ի մարդկանէ կարծեն՝ թէ են ինչ, այլ նոքա են դեւք անմարմինք, ոչ ծննդեան(՞) ըստ որում կերպի երեւին և անուանեն զնոյն»։ | ||
+ | |||
+ | Հայոց հավատքում կիսով չափ կամ երբեմն կենդանակերպ ու երբեմն մարդակերպ հրեշներից գլխավորներից էին <i>վայրերի շահապետներ</i> կոչվածները, որոնք երկրի այլևայլ մասերի՝ անտառների, ձորերի, անապատ տեղերի և գերեզմանների բնակիչներ էին կամ պահապաններ։ Նաև վիշապաքաղի նման ագարակներին ու արտերին մոտեցող էին, բայց ըստ իրենց անվան՝ չգիտեմ՝ դրանց ավելի շահ էին տալիս, թե վնաս։ Եվ ըստ այդմ՝ իմանալի են ոչ «շահերի պետ», այլ «շահապ (իշխող, հոգացող)» իմաստով, մանավանդ որ շատ անգամ օձակերպ էին համարվում, և դժոխքի տիրակալներն էլ էին կոչվում շահապետ։ Թվում է, որ մեր երկրում այս շահապետները երբեմն երևում էին «հեծեալք իբրեւ զմարդիկ» (ըստ Եզնիկի) և որսորդական ճարտարությամբ ու գործիքներով ընկնում էին վայրի կենդանիների հետևից՝ նրանց բռնելու համար։ Ոմանք ասում են, թե մինչև հիմա ինչպես վերոհիշյալ հրեշներին, շահապետներին հավատացողներ էլ են գտնվում՝ սրանց կոչելով <i>շվազ</i>, համարելովվարուցանքի ու բերքի խնամողներ, որոնք մարդկանց հայտնվում են տարին մեկ անգամ՝ գարնանը։ | ||
+ | |||
+ | Թերևս այս անվան փոփոխությունից է առաջացել <i>շվոտ</i> անունը, որը այժմ լսվում է շատ տեղերում։ Շվոտը ավել իվնասակար է համարվում։ Մարտ ամսվա նախընթաց օրը մշակները լաշի ծառի ճյուղերով, կաշվով, փայտով զրակում են իրենց տան և գոմերի պատերին՝ կանչելով․ «Շուոտն ի դուրս, Մարտն ի ներս»։ Եվ այս գործողությունը կոչվում է <i>շվոտահան</i>։ Նաև փոքրերին վախեցնելու համար սպառնում են շվոտին կանչելով։ Այսպիսի կարծեցյալ էակներով վախեցնելու կամ վախենալու երևույթը կար նաև այլ ազգերի մեջ։ | ||
+ | |||
+ | Այս անվանումներին շատմոտիկ է <i>շուտիկ</i>֊ը, ինչը ոմանք կարծում են գրողի պես մի բան՝ ոչ այնքան ահավոր, բայց ըստ բժշկարանների նշանակում է «տարաժամ մահ»․ «Թէ անկանի Շուտիկ ի տեղ մի, որ է մահն, գրեն, և դու անդ պատահիս․․․ ի մէջն մնաս», և այլն․ «Աւագ թիրեաքով» դե՛ղ պատվիրիր։ | ||
+ | |||
+ | Այս հիշյալ հրեշ էակներից առավել նշանավոր և մեր հեթանոս հայերին ծանոթ են եղել <i>պայեր</i> ու <i>պարիկներ</i> անվանվածները (ըստ հին պարսիկների՝ <i>փարիք</i>, ըստ նորերի՝ <i>փարի</i>), որոնք նրանց սեփականն են, թեև օտար ազգերի նմանների հետ նույնն են համարվել, կան նրանց անվանումների փոխարեն սրանք են դրվել։ Պայերը գուշակվում են որպես մարդակերպ, ինչպես հայտննում է Եզնիկը․ «ԶՊայն ի մարդկանէ ելեալ ասեն», բայց կարծում եմ՝ ոչ անխառն և կենդանիների մասերից, թերևս՝ նաև որպես նոխազոտուններ կամ մարդաքաղեր, ինչպես հույների Պանը (Pan) և սատիրները (Satyres), հռոմեացիների ֆավնը (Faunes) և սյուլվանուսը (Sylvanus), որ անտառաբնակ են ու լեռնաբնակ։ Թարգմանություններից մեկում գրվել է նաև Վարդապայն Քաղեայ, որ հիշեցնում է հունաերն և լատիներեն այդ մարդաքաղ կոչվածը, որովհետև ունեին մարդու մարմին, բայց այծի եղջյուր ու սրունք, ըստ որի՝ մեր բառն էլ կարելի է կարդալ <i>մարդապայ</i>։ Բայց մեր մի հնդկաբնակ ազգակից ասում էր, թե հնդկերեն ձայնարկության մի բառ է <i>վարտապա՜յ</i> կանչելը չգիտեմ ինչ նշանակությամբ։ | ||
+ | |||
+ | Թվում է, թե պարիկները իգակերպ պայերն են և ըստ անունի՝ բնության գեղեցիկ տեսարանների մեջ պարողներ ու պարայծեր են։ Մանավանդ հուշկապարիկ հատուկ տեակը, որ ավելի հաճախ է հիշատակվում և ըստ բարդված <i>հուշիկ</i> բառի՝ ենթադրել է տալիս հանդարտ և նազով պարող, ինչը, անշուշտ, հեռու չէ հավերժահարսերից։ Բայց գրված կա նաև «վշկապարի», որը Ս․ գրքում հիշատակվում է համբարուների և ամայի վայրերի հրեշների հետ, ինչպես Եսայու մոտ (ԺԳ, 21-22, ԼԳ, 11-14)․ «Անգ [ի Բաբիլոն] հանգիցեն Համբարուք․․․ և Յուշկապարիկք բնակեսցեն ի նմա»․ «Եղիցի բնակութիւն Համբարեաց և հանգիստ Ջայլամանց․ և պատահեսցեն դեւք Յուշկապարկաց, և տայցեն ձայն միմեանց։ Անդ հագիցեն Յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ»<ref>Սրանց փոխարեն հունարեն բնագրում ասվում է <i>իշացուլ</i>(Пнпченфбнспн): Լատիներենում էլ այսպես՝ կամ <i>սատիր</i> և կամ Lamia, որ կարող է <i>մարդագայլ</i> կոչվել` Loup-garou՝ ըստ ֆրանսիացիների։</ref>։ Նաև սա հիշելով Եզնիկը գրում է․ «Ս․ գրոց՝ ըստ մարդկան կարծեացն եկեալ՝ առ ի նշանակելոյ զսաստկութիւն աւերածին աշխարհին,Յուշկապարկաց ասեն բնակել յաւերակն, զոր յոյն լեզու Իշացուլս ասէ»։ Նույնն է վկայում նաև Վահրամ վարդապետը․ «Ի Ցլոյ և յԻշոյ զՅուշկապարիկն, ասեն, և թէ անունին լոկ ի մէջ մարդկան, և ոչ են»։ Հայերեն անվան հնչումը մտաբերելով՝ մեկը գրել է․ «Գարշապարս Յուշկապարաց կանգնելոյ անգամ կարօտի»։ Թվում է, թե ուզում է ասել․ «Յուշկապարիկի նման իսկ չեմ կարող գարշապարս մի թեթև շարժել»։ Իսկ ամայի տեղում նրա բնակվելու մասին մի գուսան երգում է․ | ||
+ | <br>«Յերերդ ես հասեր՝ հոգվարի պէս․ | ||
+ | <br>Մէն ես մէնիկ Յուշկապարի պէս»։ | ||
+ | |||
+ | Սրբաստիճան ու մեծ գուսան Թլկուրանցին էլ մի նոր հատկություն է վերագրում սրան՝ նմանների հետհիշելով․ | ||
+ | <br>«Արալէզ և Եղջերուաքաղն, Յուշկապարն պղնձաբերան, | ||
+ | <br>Ոմանք ասեն է և չէ, որ գիտեն թէ կան կամ չըկան»։ | ||
+ | |||
+ | <i>Ծովային հրեշներ</i>֊ի փոխարեն երբեմն ասվել է նաև <i>հուշկապարիկ</i>, որի պատճառով կարող են լինել նաև ծովի դուստրեր (տե՛ս էջ 39)։ Փիլոնի գրվածքների մեկնիչը պարիկների (Syrenes) երգը այսպես է բացատրում․ «Յուշկապարիկն է, որ մինչեւ ի պորտն կնոջ պատկեր է, և անհնարին քաղցր ձայն ունի, և պարտրէ զլսողսն»։ Մեկ ուրիշը գրում է․ «Յուշկապարիկ՝ Համբարու է․ կէս անձինն կնոջ է և կէսն թռչնոց, և յոյժ քաղցրաձայն է, և ի ծովու բնակէ․ ոմանք ասեն՝ հաւ է քաղցրաձայն անապատասէր, կամ դեւ մարդատեսիլ․ ոմանք Յուշկապար, պորտի վերն մարդոյ է, անդի վայրն՝ իշոյ»։ Եպիփանոս բարոյախոսն էլ ասում է․ «Վասն Յուշկապարկաց, թե մահաբերք են, և ի ծովու են, և երգեն երգս քաղցրաձայնս, և կերպարանք նոցա, և այլն։ Նոյնպես և Իշացուլն, մի կողմն արու մարդոյ է, և վայր կողմն իշոյ»։ | ||
+ | |||
+ | Այս ամենից պարզ է դառնում, որ հուշկապարը հայերին ծանոթ է ու բնիկ։ Եվ եթե օտար լեզուներում հանդիպում էին քիչ թե շատ նման մի ճիվաղի անվան, նրան կոչում էին իրենց ծանոթի անունով։ | ||
+ | |||
+ | Վերոհիշյալ բոլոր հրեշներին կարող ենք կոչել վերջին՝ <i>ճիվաղ</i> կամ, որ նույնն է, <i>ճևեղիկ</i> բառով՝ որպես ընդհանրական անունով, որը ռամկական խոսքում նշանակում է մեկը մյուսի հետ խառնակ այլանդակ կենդանի կամ երևույթ, նաև ոգեղեն մի էակ, որը թողնում ենք՝ հիշելու նմանների հետ։ Բայց մարմանվոր ճիվաղ լինելը կամ ենթադրվելն էլ վկայվում է Երեմիայի մարգարեության մեջ․ «Ճիւաղք բնակեսցեն ի կղզիսն․ և բնակեսցեն ի նմա դստերք Համբարեաց»։ Սրանց փոխարեն հունարենն ասում է <i>աչքին երևացածներ</i> (ЙндЬлмбфб) և <i>սիրենների դուստրեր</i> (ИхгбфЭсут УейсЮнщн)<ref>Habitabunt Dracones cum Faunis ficariis, et Struthiones, իսկ եբրայերեն բնագրի նոր թարգմանությունների մեջ ասում են <i>անապատի ու կղզիկների վրայի գազաններ և բու։</i></ref>։ Լատիներեն թարգմանությունն է՝ <i>վիշապ, ջայլամ և թզակեր ֆավներ</i>։ 9-րդ դարի հեղինակ Մեծնունյաց Միսայել եպիսկոպոսը ճիվաղին ներկայացնում է որպես ծովային հրեշ (Խաչի ճառի մեջ)․ «Ծով աշխարհիս՝ յորում որջացեալ գազանք մեամեծք և մանունք, Ճեւեղիկք և այլք, ընդ Այսս չարութեան»։ | ||
+ | |||
+ | |||
+ | =Ոգեղեններ= | ||
+ | |||
+ | #Ոգիներ․ քաջքեր, ուրվականներ, ուրհիկներ | ||
+ | #Բարի ոգիներ․ հրեշտակներ, եզանից աղեկներ, աղեկ մանուկ, հավերժահարսեր | ||
+ | #Չար ոգիներ․ չար, սատանա, դևեր, վատեր, այսեր, սուռնափա, թուխեր, խաժեր, շիդար, թպղա, ալեր, անբնակ տեղեր, առնակ, գրող, խպլիկ, հանդիան, նեռ | ||
+ | |||
+ | Հրեշներն և ճիվաղները, որքան էլ սնահավատների մեջ առաջացրել են կրոնական զգացումներ, միշտ ճանաչվել են որպես վայրի ու կենդանական կամ կիսով չափ բանական, կիսով չափ ոչ բանական։ Բոլոր ազգերի հին կրոններում հիշատակվում են նաև սրանցից վեր էակներ՝ իբրև բանական և հոգեղեն, շատերը՝ որպես պարզ ոգի, ոմանք՝ նաև մարմնավոր։ Ըստ հեթանոսների սովորական տկարամտության, դրանցից շատերը ավելի չար, քան թե բարի ոգիներ են, որոնք, ըստ քրիստոենական մտքի, կարող են վերաբերել երկու ծանոթ դասակների՝ հրեշտակներին ու դևերին, որոնք Աստծու կամ աստվածների և մարդկանց միջև միջնորդներ ու պաշտոնատարներ են, և գեթ ոմանք նաև աստվածազուններ են կամ աստվածների մերձավորներ։ Կան նաև այնպիսիները, որոնք միջակա են թվում, և դրանց չարն ու բարին որոշելը դժվար է։ Կարծում եմ՝ այդպիսին են հայոց քաջքերն ու ուրվականները։ Նախ անդրադառնանք դրանց։ | ||
+ | |||
+ | Հայոց սեփական գլխավոր կրոնական էակներից մեկը քաջն է, որի անունը սովորաբար ասվում է հոգնակի՝ <i>քաջք</i>։ Քաջքերի զորությունը համապատասխանում է արաբների <i>ջին</i> կամ <i>չին</i> կոչվածին, որին անունով իսկ նման են հռոմեացիների և նորերի <i>Genius, Gйnie</i> ոգիները՝ իբրև բնության տեղանքների և էակների, նաև մարդկանց համար հոգացողներ՝ որոշ չափով նման մեր պահապան հրեշտակներին։ Թվում է՝ արևմտյանների մոտ սրանք բարերար ոգիներ են, իսկ մեր և արևելցիների մոտ՝ առավելապես անաչառ․ կամ պատժող, թեև ոչ չար, ինչպես վկայում է մեր մեծ փիլիսոփա Դավիթը․ «Քաջ է ոգի բացարձակ ի հողեղէն մարմնոյ (այսինքն՝ անմարմին), ըստ ինքեան գոլով բարի»։ | ||
+ | |||
+ | Հայտնի է, որ մեր հայերեն բառի պարզ իմաստը «զորավոր, կտրիճ» նշանակելն է, և ըստ այսմ է քաջքերի՝ իբրև արդարության ու պատուհասների պաշտոնատարների գործը, և այդ իսկ պատճառով ավելի ահարկու են եղել, քան գգվելի։ Մեր բոլոր ազգակիցներին ծանոթ է իրենց Արտավազդ թագավորի հետ պատահածը, որին նրա հայրը (Արտաշեսը) անիծեց, որ քաջքերը բռնեն նրան ու տանեն, Մասիսի խավար խոռոչների մեջ կապեն ու պահեն։ Մեր հին վիպասանների երգերից ու պատմիչներից առնվածը և տոնական «Հայսմավուրք»֊ում գրվածը շատ անգամ է հիշվել (նավասարդի հիշատակով), և մենք էլ ակնարկեցինք (էջ 26)՝ ըստ մեր հեթանոս հայերի կարծիքի․ Արտավազդին հավատարիմ երկու որսի շները լիզելով այնպես էին մաշում նրա շղթաները, որ տարվա վերջին այն դառնում էր մազի հաստության, ինչը քանդելով՝ նա պիտի ելներ և աշխարհը տակնուվար աներ, ավերեր։ Բայց դարբինների կռանների և այլ նյութերի հարվածների ձայնից շղթաները իսկույն հաստանում էին, և կապվածը դեռ մնում էր այնպես, ինչպես էր։ Սա մերոնցից նախ հիշում է Եզնիկը<ref>«Մոլորութիւն Հայոց (բնագրում՝ դիւաց (ծան․ թարգմ․) պաբեաց զդիւցապաշտս Հայոց եթէ զոմն Արտաւազդ անուն արգիլեալ իցէ Դիւաց, որ ցայժմ կեդանի կայ, եւ նա ելնելոց է եւ ունելոց զաշխարհս․ եւ ի սնոտի յոյս կապեալ կան անհաւատք»։)</ref> և <i>քաջք</i>֊ի փոխարեն <i>դև</i> է անվանում, իսկ Խորենացին և այլք գրում են ավելի պատմական ոճով և <i>քաջ</i> կոչելով։ | ||
+ | |||
+ | Արտավազդից ոչ շատ առաջ հայերս ունեինք մի բռնակալ թագավոր (Երվանդ, որի անունը նշանակում է «օձ կամ վիշապ»), և ասում են, թե քաջքերը սրան էլ բռնեցին ու քաշեցին «ի գետս ի վեր մռայլս»։ Թվում է, թե իրենք՝ քաջքերն էլ այդպիսի տեղերում էին թափառում, և հավանորեն նրանց հիշատակով են տրվել աշխարհագրական մի շարք անուններ, ինչպես՝ Քաջավազ դաշտ, Քաջաբուրգ գյուղ՝ Վանդանում, Քաջունիք, Քաջաքար լեռ՝ Խաղտյաց կողմերում, որի վերաբերյալ մերձաբնակները մինչև հըիմա էլ այդպես են վկայում։ Գրիգոր Տաթևացին քաջքերին բնությագրում է հատկապես որպես քարերին տիրող․ «Որք ի վէմս իշխեն՝ Քաջք կոչեցան»։ մի սիրերգակ գուսան էլ, իր շատ երգեցողությամբ պարծենալով, ասում է․ | ||
+ | <br>«Հանչաք ես հայրէն (երգ―Ղ․Ա․) ասի՝ | ||
+ | <br>Որ զՔաջերն ի քարն ուսուցի»։ | ||
+ | |||
+ | Մեր այդ շատերգ գուսանից առաջ էլ քաջքերը գիտեին երգել, ինչպես վկայում է Հեթում թագավորը կամ նրա անունից հարցնող֊պատասխանող Վահրամ վարդապետը՝ դրանց դասելով դևերի կարգը․ «Ընդէ՞ր ոմանք ի նոցանէ․․․ երգս և եղանակս երգեն, որք և բազումք զձայնն լուեալ են, և Քաջ [աս]են զնոսա մադրիկ»։ Վահրամը պարզապես նշում է նրանց անմարմին լինելը․ «Եւ զամենայն ինչ առ երեւոյթս առնեն»։ Նա հիշատակում է նաև քաջքերի այլ քաջությունը ևս․ «Ապա զիա՞րդ է, որ զի բազումք ասեն, թէ Քաջք զպատերազմունս մղեն, և զորս երէոց որսան, և զարմտիս կալոցն կրեն, և զգինիս հնձանաց առնուն, և վիշապք զտոհմականս անդէոցն ծծեն»։ և այլն։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը քաջքերին նմանեցնում են շահապետներին ու վիշապաքաղերին։ Վարդապետը հանդիսանում է այդ ասողներին և համարում է քրիստոնյա ու խելացի կոչվելու ոչ արժանի և եզրափակում է․ «Ոչ Քաջ լեալ է, և ոչ Վիշապ․․․ որ ինչ երկրի մեծ լինի՝ վիշապ ասեն․․․ որպէս մարդ մեծ՝ անձնեայ և յաղթանդամ ասի․ և թէ ուղիղ է զոր ասեն՝ ցորեն և գինի առեալ դիւացն, սակայն ոչ ուտեն և ոչ ըմպեն, և ոչ ի տեղոյն շարժեն զիրսն, այլ երեւոյթ իմն տան․․․ ― Իսկ ընդէ՞ր որ ապա ասեն տեսեալոմանց Քաջաց և վիշապաց տաճարս ի Լերինս բարձունս և բնակութիւնս, ուր և զԱղեքսանդր կապեալ ունին ի Հռոմ, և զԱրտուաւազդ Հայոց թագաւոր ի Մասիս, և զԵրուանդ ի գետս և ի մռայլս․․․ Մոլորութիւնն դիւաց խաբեաց զկռապաշտսն Հայոց ի ձեռն քրմացն, որք ասէին թէ զԱրտաւազդ ոմն վիշապք արգելեալ են կենդանի՝ ի Մասիս լեառն․․․ և ոմն մի յանմտաց՝ որ ունէր զիշխանութիւն Հայոց, զարհուրեալ հարցնաէր զղջումս(՞) դիւացն և զկախարդսն, թէ ե՞րբ լինի Արտաւազդայ ելանել ի կապանացն․ և նոքա ասացեալ, թե ոչ կամիս զելանելն նորա ի կապանացն, հրաման տուր ընդ ամենայն աշխարհիս դարբնացն, որ ի Նաւասարդի օրն ամենայն դարբին կռանաւն դոփէ ի վերայ Սալի իւրոյ․ և երկաթքն Արտաւազդայ անդրէն հաստատին։ Զնոյն հրաման կատարեն այժմ․ ամենայն դարբին ի Նաւասարդոջ՝ կռանաւն զսալն հարկանէ․․․ Նոյնպէս և ինքեանք Դեւքն՝ ջորիք և էշք երեւեալ ի կալ, կրել զցորեան և զգինի, և արագ արագ վազս առնեն երեւութիւն ի դաշտի, իբր թէ որսան․ որ և սուտք ամենեքեան»։ Այս վարդապետը քաջքերի մասին մեկ այլ հիշատակություն էլ է անում, որում քաջությունը ավելի պատշաճ է համարում կախարդներին, որոնց մասին այն ժամանակի դյուրահավատները, մանավանդ թյուրահավատները ասել են․ «Հեծեալ ի կարաս՝ երթան ի ճանապարհ հեռի, և ի վերայ ջրոց քայլեալ վաղվաղակի յօտար աշխարհ ելանեն, Քաջաց սեղանս դնեն, և ի նոցանէ բանս լսեն և առնեն»։ | ||
+ | |||
+ | Վերջին զրույցը հաստատում է Եզնիկի և այլոց ասածը, որ շատ դեպքերում <i>քաջքեր</i>֊ը ու <i>դևեր</i>֊ը նույնանիշ են, և գուցե <i>դև</i> անունից առաջ հին հայերը գիտեին միայն <i>քաջ</i>֊ը։ Դարձյալ և կախարդությամբ հայտնված կամ լսված բաները համարվում էին քաջքերի ներգործությամբ արված։ Ըստ այսմ՝ վրաց պատմիչը մեր վերոհիշյալ Երվանդ թագավորի մասին ասում է, թե նա կառուցում է իրենց «Ծունգայ քաղաքն (Ախալքալայի մոտ―Ղ․Ա․) [և] բնակեցուցանէ ի նմա մարդ դիւախօս, և կոչէ զայն Քաջատուն»։ Ուրեմն քաջքերը նաև պատգամախոս էին, և այն վայրերն էլ՝ պատգամատներ<ref>Այսպիսի տեղերի պատգամախոսներին կամ հարցուկներին երազահան գիրքը կոչում է <i>քաջքերի գիտուններ</i> կամ <i>գիտնականներ</i>։ Բայց զարմանալի է, որ քաջքերն էլ ներկայացվում են երազատես ու գիտնականի կարոտ, երբ ասվում է (գլ․ ԾԶ)․ «Ասեն, թէ Քաջք երազ տեսան՝ որ յերկնից օձ գայր․ նայ ի մօտ ի Քաջանց գիտունքն գնացին․ եւ այլ տեսան՝ որ աղուէս գայր յերկնից․․․ Ելեալ գնացին հարցանել Քաջանց գիտնականանացն, թէ այս ինչ է․ և ասաց Քաջանց գիտնականն, թէ այն տարին որ օձ երեկ՝ պարոնայք անիրաւացն․․․ Այն տարին որ աղուէսն երեկ՝ հիլլաթւոր մարդիք շատացան, եւ ի վերայ մէկմէկի զուր ասեն»։</ref>։ | ||
+ | |||
+ | Այս ամենայն ճարտարությունների հետ երբեմն էլ չարաճճի դևերի նման՝ մարդկանց վրա վնասակար ազդեցություն էին թողնում․ ցնորեցնում էին, լլկում, քաշքաշում, ծեծում, մի խոսքով՝ դիվահար էին անում։ Այդպիսիներին քրիստոնեական դարերում ևս անվանում էին <i>քաջկալ</i>՝ «քաջքերից բռնված», ինչպես ասում է «Կանոնագիրքը»֊ը, անշուշտ, հեթանոսությունից մնացած ավանդությամբ։ Այդպիսիներին հարմար է կոչել նաև <i>քաջունակ</i>, այսինքն՝ քաջքին կամ դևին բռնող, ինչպես երգում է հարբեցողության դեմ գրող մեկը․ | ||
+ | <br>«Ոնց խըմեցին՝ նայ հարբեցան։ | ||
+ | <br>Զէտ կատաղած ուղտ փրփրեցան․ | ||
+ | <br>Զակռանին կու կըրճըտեն, | ||
+ | <br>Զէտ Քաջունակ յիրար դիպան»։ | ||
+ | |||
+ | ===Ուրվականներ=== | ||
+ | |||
+ | Այս անվունով էակների կամ ոգիների ինչ համարվելը դժվար է թվում իմանալ թե բառի պես֊պես և անհաստատ իմաստների և թե քաջքերի նման մի որոշակի գաղափար մեզ ավանդված չլինելու պատճառով։ Շատ անգամ հիմա էլ է այս բառը գործածվում իբրև ընդհանրապես երևակայական, առերույթ, ցնորական, երազական մի բան կամ մի բանի մտավոր առաջին անկատար կերպարանք կամ տարերք և կամ, ինչպես հիմա էլ ասվում է, իբրև նախագիծ։ | ||
+ | |||
+ | Մեր քննելիքը այս չէ, այլ կրոնականը, որ, ըստ քրիստոնեական դատողության, նշանակում էր դյուցազնական բան կամ անձ։ Եվ ըստ այսմ՝ Թովմա Արծրունին Ներբրովթի մասին ասում է․ «Քան զառաջինն Ուրուականաց լինել», մեկ այլ տեղ՝ «առաջնոցն ուրուականք»։ Բայց շատ անգամ իմացվում է ոչ այնքան մարմնավոր էակ, հսկա կամ դյուցազն, որքան անձի կամ էակի անմարմին պատկերը՝ նման հին պարսիկների ու երևելցիների ֆերուհերին, որ աստվածների, դյուցազունների և թագավորների ոգու նախատիպ էր կամ պահապանը։ Եվ եթե այս բառի հետ առնչություն չունի, հարկ է, որ արմատը լինի | ||
+ | <i>ուրու</i>֊ն, ինչպես մեր մի գանձասացն է գրում․ «Հեթանոսք յարգին ― Ի ձեռն Ուրուին»։ Ագաթանգեղոսի մոտ էլ հեթանոսական պաշտամունքի դեմ գրված է․ «Ուրուապաշտ թերութիւնք անզգամութեանց»։ Ուրեմն ուրուն մեր նախնիկների համար կամ աստվածային մի էակ էր կամ ի այդպիսի երևույթ էր մարդկանց համար, մանավանդ երազում, որի նաև անվանը (բառին) մերձավոր է, և «Կանոնագրքում» էլ Նեստորի մասին գրվել է․ «Ուրուազեալ ի սատանայէ», այսինքն՝ ցնորված կամ դրդված, քանզի հին բառագիրքն էլ այս բառը մեկնաբանում է «զորանալ»։ | ||
+ | |||
+ | Ինձ հավանական է թվում, որ ուրուն հայկազունների կիսաստվածային արու էակ էր, իսկ էգը կոչվում էր <i>ուրհի</i> կամ ուհի, ինչը առանձին գրված չեմ հիշում գրվածքներում, բայց բառաբարդումները ծանոթ են բոլորին՝ <i>աստվածուհի, իսկուհի, սրբուի, թագուհի</i> և այլն․ <i>ուհի</i>֊ն հատուկ անուններում էլ նշանակում էր ազնվականների դուստրեր ու քույրեր (Զարուհի, Ավագուհի, Սմբատուհի և այլն), ինչպես <i>դուխտ</i> բառը, որ «դուստր» է նշանակում ոչ միայն պարսկերենում, այլև գերմանական լեզուներում։ Կարծում եմ, թե <i>ուրհի</i> բառից է ծագել <i>օրիորդ</i> անվանումը՝ «արքայազուն դուստր» կամ «ազնվական դուստր» իմաստով, որ հին ձեռագրերում գրվում է նաև <i>ուրւորդ</i>, ինչպես կոչվում է մեծն Տրդատի քույր Խոսրովիդուխտը (ինչպես ֆրանսիական արքունիքի Mademoiselle֊ը)։ Այս բառաբարդված <i>ուրհի</i>֊ների մեջ մեր լեզվի համար ամենանշանակալին և սեփականը (որին հավասարը, կարծում եմ, օտարները չունեն) <i>Իսկուհի</i>֊ն է՝ մի մեծ դիցուհու արժանավայել, մեզանում գերազանցապես նաև այժմ պատշաճված ամենաարժանավոր անձին՝ Աստվածածին Կույսին։ Արդյոք ինչպես իմաստով է մեկ կամ մոտ, իրոք, նո՞ւյն անունն է, ինչ որ արաբական <i>հյուրիվ</i> կամ <i>հուր</i> անունը, որ արևելցիների հավերժահարսն է (ըստ թուրքերի՝ <i>հյուրիվ գզլար</i>)։ Ըստ իմաստի՝ ուրվականները մոտ են հռոմեացիների ու էտրուսկների Manes, Larves, Lemures անվանվածներին, որոնք երազում հայտնված մեռյալների ոգիներն են կամ ընտանիքի հատուկ պահապանները և այլն։ | ||
+ | |||
+ | <i>Ուրհի</i> անվան իմաստից հեռու չէ նաև <i>անույշ</i>֊ը, որ նմանապես բարդված է կրոնական (ինչպես՝ Դիցանույշ, Քրմանույշ) և ազնվական անուններում, ինչպես և անձերի հատուկ անուններում (ինչպես՝ Խոսրովանույշ, Սահականույշ և այլն)։ Մոգերի կորոնւմ էլ Աստծուն նվիրված անուններից մեկը <i>Աուշակ</i>֊ն էր։ Անհավականան չէ, որ հայերս էլ ենք ունեցել այսպիսի դիցուհի, մանավանդ <i>Անույշ</i> էր կոչվում մեր երանելի վայրը կամ արքայությունը, որը հետո պիտի հիշվի։ Թողնում ենք նաև օտար լեզուների <i>ուրու</i>֊անման աստվածային անունների քննությունը (Urus՝ Արամազդ, Horus՝ Բաքոս, Հոր՝ ըստ եգիպտացիների, և այլն)։ | ||
+ | |||
+ | Մեր Առակաց գրքում հիշտակավում է անվամբ մերձավոր, սեռով տարբեր (արական), ինչությամբ ու ծագումով ինձ անհայտ <i>ճուհի</i>֊ն կամ <i>ջուհի</i>֊ն, որն ունի կին ու որդի։ Սա մի օր «գտաւ դահեկան ի կարմիր, և ձայնեաց մեծաձայն՝ թէ ես փող մի գտայ», և այլն։ Հեղինակը բարոյախոսելով՝ ասում է․ «Ճուհին Սատանայ է, և դեկանն՝ առիթ խաբէութեան»։ | ||
+ | |||
+ | ===Բարի ոգիներ=== | ||
+ | |||
+ | Կան ոգեղեն էակներ, որ ճշմարտությամբ ավելի բարձր են, քան մարդիկ, և (անհամեմատ) ավելի ցածր, քան Աստված, և ճանաչված են գրեթե բոլոր կրոններում․ հրեաների և քրիստոնեակներին դրանք ծանոթ են <i>հրեշտակ</i> ամվամբ, կարծիքների ինչ֊ինչ այլայլությամբ՝ նաև մահմեդականներին, այլ միաստվածայինների, նաև որոշ բազմաստվածայինների։ Մեր սուրբ կրոնը հրեշտակներին ճանաչելի է դարձնում որպես աննյութ հոգիներ, Աստծու և մարդկանց միջև միջնորդներ, Աստծու պաշտոնատարներ, որոնք նրա կամք ու հրամաններն են կատարել տալիս երկրում՝ հանուն մարդկանց, նրանց պաշտպանում են չար ոգիներից և վտանգներից և երբեմն երկուսին էլ պատժում են։ Ինչպես նրանց էության, այնպես էլ զորության ու գործերի վերաբերյալ հեթանոսներն ունեն այլևայլ և օտարոտի կարծքիներ ու զրույցներ։ Մեր քննլիքը մեր ազգի վերաբերյալ է, բայց հայտնի ծանոթություն չունենք, թե հին հայերը այսպիսի հոգիների նկատմամբ ինչ ու ինչչափ հավատք ունեին, ինչպես էին զանազանում ուրիշ տեսակ կարծված բարի ոգիներից, թե՞ միայն սրանք էին նրանց համար հրեշտակ համարելի։ Ինչ էլ լինի, քննելի և նշանակալի է <i>հրեշտակ</i> անունն իսկ, ինչը և ստուգաբանվւմ է «թևարձակ» (<i>փերհիշթե</i>) և հարմար է սովորաբար նրանց ընդհանրական գաղափարին, այսինքն՝ միշտ թևավոր նկարակերպելուն։ Մեր <i>հրեշտակ</i> բառի մեջ նշանավոր է նաև նվազական կամ գգվական վերջավորությունը։ Եվ ինչպես որ երկու ազգերն էլ (հայոց և պարսից) ունեն շատ ընդհանուր բառեր, և չենք կարող ասել և որոշել, թե որն է մյուսից առել, պիտի որ երկուսն էլ շատ հնուց գործածած լինեն, գուցե և ավելի վաղ, քան զանդիկ աղանդը, քանի որ սրա մեջ այդ անունը չկա։ | ||
+ | |||
+ | Մեր հին ձեռագրերում ունենք նաև <i>հրեշտակ</i> ձևը, որը, եթե հայոց լեզվի համար սեփական համարվեր, հրաշքի գաղափարը կձգեր մտքի մեջ, նաև հրի գաղափարը, որովհետև նրան հրեղեն համարելն ու կոչելն էլ եղել է քրիստոնեությունից առաջ։ Այսպիսի հայկական ենթադրությամբ <i>հրեշտակ</i> բառը կարելի էր ստուգաբանել նաև ըստ <i>հուր</i> և <i>եշտ</i> բառերի, որոնցից վերջինը, թեև առանձին չի գտնվում, բայց քննության մի կետ է տալիս <i>զավեշտ</i> բառի հնչմամբ ու նաև իմաստով, որին մերձավոր է մեր մեջ սովորական դարձած <i>հրեշտակ</i> կոչումը։ Առաջինի (հրեղենի) մասին Ս․ գիրքն ասում է (սաղմոսներում)․ «Ո արար զՀրեշտակս իւր հոգիս, և զՊաշտօնեայս իւր ի բոց հրոյ»․ այդ իսկ պատճառով մեզանում նրանք անվանվում են նաև բոցեղեններ։ Երկրորդի համար Շնորհալին ասում է․ «Զուարթուն կոչին Հրեշտակք, որ են անքուն ակամբ և լուրջ երեսօք»։ Ըստ այսմ՝ անվանում են նաև <i>հսկող</i>։ Սաղմոսի վկայությունը նշանակալից է նաև <i>պաշտոնատար</i> կոչմամբ, քանի որ ըստ մարդկանց ծանոթության ու անհրաժեշտության՝ դա է նրանց գլխավոր գործը։ Եվ <i>հրեշտակ</i> կոչումն արդեն իսկ մեզանում նշանակում է նաև «պատգամավոր» կամ «դեսպան»։ | ||
+ | |||
+ | Քրիստոնեության մխիթարական հավատալիքների մի կետն էլ վերաբերում է երկրի ու մարդկանց նկատմամբ հրեշտակների խնամքին կամ պահպանությանը։ Եվ ենթադրվում է, որ ինչպես անհատները, այնպես էլ մարդկանց ու արարածների խմբերը պետք է ունենան հատուկ պահպանող հրեշտակ։ Ասվածի հիման վրա են աղթարքները մատնանշում ու որոշում երկրի այլևայլ մասերի պահապաններին ու իշխաններին, ինչպես՝ Ռափայել՝ ջերմության, Սարաքինել՝ ծնունդների, Մազանայել՝ մայրիների, Հովիել՝ քնի, Աթանաել՝ մանուկների, Մեղվոս՝ ջրերի, Կռետիոս՝ արեգակի ու լուսնի։ Կան նաև ուրիշ խորթ անուններով հրեշտակներ էլ, որոնցից 15 գլխավորները, ըստ գրողի, «են շուրջ զաթոռովն Աստուծոյ, ամենեքեան զօրագլուխ Հրեշտակք են, և ի ձեռին ունին զհուրն․ գոհանան և կապեն զամենայն պեղծ և զչար դեւսն»։ | ||
+ | |||
+ | Թեև սրանք նոր գյուտ են և քրիստոնեական գաղափարով են, բայց մեզ դեռ անահվանական չի թվում, որ քրիստոնեությունից առաջ հայերի մեջ եղել են հրեշտակների անուններ ու նրանց մասին կարծիքներ։ Թեև հրեշտակներ չեն մնացել, ենթադրում եմ բարի ու չար ոգիների՝ մեկ սկզբից առաջ գնալու (ինչպես հրեշտակների ու դևերի) ճանաչված լինելը<ref>Նոննոսը Գրիգոր Աստվածաբանի գրվածքի մեկնության մեջ մոգության մասին ասում է․ «Է մանկակոչութիւն բարեգործ դիւաց՝ առ ի բարիոք իմիք հաստատութիւն․․․ Կախարդութիւնն է մանկակոչութիւն դիւաց չարագործաց»։</ref>։ Վերջիններս հույների <i>դեմոն</i> (ДбЯмщн) կոչվածների նման համարվում էին պահապան կամ ազդարար հրեշտակներ՝ թերևս ավելի ստորակարգ, քան հրեշտակներից ոմանք։ Թվում է՝ սրանց տեսակից են առ այսօր ռամիկների մեջ հեթանոս հայրերից մնացած ավանդությամբ հիշված «Մեզնէ աղէկները»․ նրանք, իբր շողոքորթելով, այդպես էին կոչում այդ ոգիներին, որ իրենց վնաս չհասցնեն։ Եթե քաջքեր չեն, սրանց նման պիտի լինեն <i>Աղեկ մանուկ</i> կոչվածները։ Մի թեթևամիտ բարոյախոսական պատմության մեջ մի կախարդ, մեկին գթալով, ասում է․ «Ո՜վ որդեակ, դա որ նեղէ զքեզ՝ չէ դեւ, այլ Հողմ դիպաւ քեզ», և կեմ «Աղէկ մանուկ եհար զքեզ նախանձով»։ Մի բժշկարան էլ, խելագարի զգացածը բացատրելով, ասում է, որ կարծում են, թե «կու բռնեն զիս Աղէկ Մանկտիք»։ Աղթարական մի գրվածք էլ չարակնին խոստովանել է տալիս․ «ԶԱղէկ մանուկն հալեմ․ զտղայն ի մօր գիրկն չարչարեմ»։ Այս վկայությամբ հայտնի է դառնում, որ թեև այս մանուկ ոգիները անունով <i>Աղեկ</i> են, բայց շատ անգամ՝ նաև չարաճճի։ | ||
+ | |||
+ | Լավագույն ոգիները լավագույն և գեղեցիկ են նաև անունով, նույնպես և տգեղությունների մեջ հեթանոս հայկազունների մտքի գեղեցիկ ծնունդ են հավերժահարսերը կամ հավերժական հարսերը, որ թերևս ամենացանկալին են օտար ազգերի բոլոր դիցականներից, նաև հունական նիմֆաներից, որոնք թարգմանաբար այսպես (<i>հավերժահարս</i>) են կոչվում, սակայն ըստ եղած կարծիքի՝ նույնանման չեն նրանց։ Նրանց սեռը հայտնի է դառնում անունից, որը նրանց որպես հրեշտակուհի է ներկայացնում։ Բնակության ու շրջելու տեղերը բնության զվարթուն կողմերն են՝ մարգեր, մայրի ծառաստաններ, գետեզերքներ։ Կարողությամբ, ինչպես բացատրում են հին մեկնիչները, մուսաների նման գիտուններ են, «բնութեամբ ունին, ասեն, զգիտութիւն և ոչ ուսանելով»։ Հասարակ ժողորվի կարծիք է, թե հավերժահարսերը հատուկ խնամող են իրենց սեռի նամկահասակներին՝ սկսած հարսանիքից մինչև երկունքն ու մանկան ծնվելը, ինչպես և նրանց պչրանքի ու լվացման ժամանակ։ Այս հիշատակելով՝ նոր բանասերներից ոմանք ասում են, թե հիմա էլ ինչ֊ինչ տեղերում կանայք տարին երկու անգամ (գարնանը ու աշնանը) բաղնիքում կատարում են ուրախության հանդես։ Ենթադրողներ կան, որ երբեմն հավերժահարսերի հետ շրջում են նաև արժենավոր փեսաներ՝ երիտասարդներ<ref>Խորենացու նկարագրած Արարատյան դաշտը հիշել է տալիս, որ արևմուտքից «գետոց հաւաքումն եղեալ հեզաբար, առ սահմանօք նոցա ծնիւք լերամբք եւ եզերօք դաշտին, Պատանիք ոմանք իբր առ Երիտասարդուհեօք ճեմիցին»։ Իբրև հիշատակ և ի քննություն ներկայացված է Վանում գտնված վերոդրյալ պղնձե իգակերպ քանդակը կամ ձուլածոն, որ ներկայացնում է եթե ոչ հավերժահարս, ապա դիցական մի անձ։</ref>, բայց երկուսն էլ դառնում են մահկանացու։ Այսպես է համարում նաև Գրիգոր Տաթևացին․ «Այլ եւս գոն բանաւոր և մահկանացուք, որպէս Յաւերժահարսունք․ զորս ոմանք ասեն, այլ ոչ են հանճարոյ ընդունակք»։ Նաև մեղադրում է նրանց, որ դևերի պես «միշտ պատրեն զմարդիկ՝ ուրախութեամբ»։ Նրանից ավելի հին մեկն էլ աղոթելով խնդրում է «Մի՛ ի Ճիւաղեացն իշխել, կամ Յաւերժահարսանցն զօրել»։ Քիչ֊քիչ հավերժահարսերն էլ դասվեցին խաբեբաների ու չարքերի շարքը։ Մի հին քարոզագիր հայտնապես ասում է․ «Ազգ են դիւաց»։ Հիշյալ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, Դավիթ Անհաղթի «Սահմանք»֊ի մեկնության մեջ, առանց անունը տալու, հավերժահարսերի մասին մի այսպիսի նորալուր է ավանդում․ «Ոմանք ասեն՝ թէ Քաջք են․ և այսպէս դուստր Աստղիկ անուն․ և յորժամ Աստուած եհարց զՆոյ՝ թէ այլ որդի կամ դուստր ունի՞ս․ և նա ամաչեցաւ, և ասաց՝ թէ ոչ․ յայնժամ երկու դուստրն և որդին՝ Քաջք դարձան, և աներեւոյթք եղեն․ և վասն այն մահկանացւո ասեն զնոսա՝ որ ծնանին և մեռանին․ և ով որ կու տեսնէ զնոսա՝ հանապազ հարսանիք և դափ և գուսան տեսանեն․ և | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Հավերժահարս.png]] | ||
+ | |||
+ | բնական ունին զգիտութիւն։ Այլ այս ոչ է ճշմարիտ բան»։ | ||
+ | |||
+ | Մեկ այլ տեում էլ գրում է․ «Յաւերժահարսունք՝ ոչ են ընդունակ հանճարոյ, զի շունչ ոչ ունին՝ որ ենթակայ լինի իմաստից․ և տես, զի գիտութիւն ունին, և զոր ինչ գիտեն՝ անմոռանալի գիտեն, բայց այլ ինչ ուսանել ոչ կարեն»։ | ||
+ | |||
+ | Բնածին գաղափարի մի վարդապետությո՞ւն է։ Մի քանի տեղերում դարձյալ գրում է․ «Գոն աներեւոյթ արարածք կենդանիք, բնութեամբ գիտունք անմոռանալիք․ զի ոչ այլ ուսանել կարեն, և ոչ զոր գիտեն՝ մոռանալ կարեն․ են աներեւոյթք և մահկանացուք, զոր Յաւերժահարսունք կոչեն»․ «Յաւերժահարսունքն և անբան կենդանիք բնութեամբ ունի զգիտութիւն, և ոչ զայն մոռանալ կարեն և ոչ այլ նոր ուսանել»։ | ||
+ | |||
+ | Հոյների նիմֆաներն էլ անհամ չէին, բայց շատ երկարակյաց էին։ Իսկ գիտությունը, թվում է, թողել էին մուսաներին, և իրենց երկնքում, երկրում և ծովում, սրանց յուրաքանչյուրի մասի վրա դասդասությամբ զատված, իշխելով ու պահելով, ինչպես նաև դժոխքում, զվարճությամբ ապրում էին։ Հայերի հավերժահարսը միաժամանակ մուսա և նիմֆա էր։ | ||
+ | |||
+ | ==Չար ոգիներ== | ||
+ | |||
+ | Հեթանոսական ամենամեծ վնասը Աստծու հանդեպ սեր չունենալն էր և է։ Դրա տեղը բռնել էր վախը և գերում էր միտքն ու սիրտը։ Տեսանք նրանցից ճանաչված կերպ֊կերպ պաշտելի նյութեր և էակներ, որոնցից ավելի և հատուկ են կարծեցյալ ոգեղեն կամ խառը էակները, դրանցից բարիներին նույնպես տեսանք՝ չարությունից ոչ անխառն։ Իսկ բուն <i>չար</i> կոչվածներն ավելի շատ են․ արժանի պատուհաս աստվածուրաց կամ աստվածանգետ մարդկանց, որոնք իրենց մոլության ու անառակության պատիժը իրենց խոտորնակ խղճով են ծնել ու սնուցել։ | ||
+ | |||
+ | Չարիքի նախասկզբի խնդիրը թողնելով փիլիսոփաներին ու աստվածաբաններին՝ նախ ասենք, որ <i>չար</i> կոչումը ոչ միայն վատի նշանակ է՝ իբրև ածական, այլև իբրև գոյական ու էական՝ մեր լեզվով <i>չար</i> են կոչում բորիին հակառակ ոգիները, որոնցից գլխավորը և շատ չարիքների առիթն ու գրգռիչն է սատանան։ հայտնի է, որ այս բառը հրեերեն է և հին հայերին հավանորեն անծանոթ։ Բայց եթե ոչ անունից, ապա իմաստից հավանական է, որ եթե պարսիկների պես <i>հարաման</i> կամ <i>ահրեման</i> կամ մեկ այլ կերպ չէին կոչում, թվում է, թե հատկապես <i>չար</i> էին կոչում՝ իբրև սկզբնապատճառ ամենայն չարիքի, ինչպես հիմա էլ է կոչվում քրիստոնեական հին և նոր գրվածքներում։ Վերոհիշյալ աղոթքի մեջ ճիվաղների ու դրանց նմանների հետ գրված է նաև հոգնակի՝ <i>չարք</i>, աղոթողն ասում է․ «Որք ներաբնակ ունին յինքեանս զմուտ չարութեան»<ref>Ավելի որպես խարդախ և բարին ապականող ու ավերող ոգի է հայտնվում չարը իր գործերով, ինչպես մեր Տեր Քրիստոսի առակների մեջ է․ երբ սերմնացանը արքայության սերմերն է ցանում, «գայ Չարն և յափտակէ զսերմանեալն ի սիրտ»։ Մեկ այլ անգամ, երբ ագարակում բարի սերմ է ցանում, գալիս է էշնամին «և ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն և գնաց․․․ և Որոմն որդիք Չարին են» (Մատթեոս, ԺԳ, 19,25,38)։ Թեև ծիծաղելի է, բայց այս բացատրությանը հարմար է Վանական վարդապետի զրույցը՝ իբր իր օրերում պատահածը․ «Եղեւ ի վանք ի Խլաթայ ծովուն եզերն, ուր արագիլ թխսեաց և ձագ եհան․ արուն՝ ետես և խռովեցաւ․ գնաց և եբեր 200 սպիտակ արագիլ և մին սեւ․ և որպէս զդատաւոր նստան զշուրջն երեք օր․ և սեւն ի բոյնն զձագն յաւուրն միանգամ ի վեր ունէր կտցովն և ցուցանէր, որպէս թէ ասել, Զայ ինչ ես արարեալ․ ապա ի վերայ եկեալ սպանին, և ծայր ծայր ցրուեցին զինքն և զբոյն իւր, և զարուն առեալ գնացին»։ Վարդապետն ասում է, որ եթե թռչուններին էլ հարություն լիներ, չարի խարդախության պատճառով այս անպարտ մեռածն էլ վարձք կառներ։</ref>։ | ||
+ | |||
+ | Մեր լեզվում չարերի առավել հատուկ և հանրածանոթ անունը <i>դև</i>֊ն է, որ թեև խոսքում նույն է համարվում, ինչ սատանան, բայց սա նրանց՝ իբրև իր պաշտոնատարների գլխավորն է ու կոչվում է <i>դևերի իշխան</i>։ Մեր Քրիստոս Տերն էլ որոշարկելով ասաց․ «Սատանայի և հրեշտակաց նորա», որինհրեաները կոչում էին Բեհեղզեբուղ՝ փղշտացիների չաստվածի անունով՝ իբրև աղտեղությունների տեր։ Աղթարքները գրում են <i>Բիեղզեբուղան։</i> Մենք Ս․ գրքից գիտենք, թե սատանան ու դևերը ինչ են և որտեղից, իսկ մեր հին հայրերը գործածո՞ւմ էին այս վերջին բառը և որտեղից էին կարծում դևերի ծագումը՝ չգիտենք։ Հայտնին այս է, որ մեզանում և ծանոթ ազգերի մեջ էլ այդ չար ոգիների անունների սկզբնատառը նույնն է՝ դ, д, ж, Demon, Diabolus, Diabble, գերմաներեն՝ Teufel, պարսկերեն՝ <i>տիվ</i>, Ավեստայի լեզվում՝ <i>դաիվա՝</i> նման մեզանում եղած անվանը, որով գուշակվում է նաև նույն հավատը։ Զարմանալին այն է, որ միևնույն անունը շատ ազգերի մեջ «բոլորովին հակառակ» նշանակությունն է ունեցել՝ իբրև «երկու դիմադեմ խմբի բաժանված, իրար ատող»։ Մեր և պարսիկների մեջ <i>դև</i> կոչվածը հնդիկների, հույների, հռոմեացիների գերագույն աստվածն է՝ Տևաս, Զևս, Թեոս, Deus կոչմամբ։ Գուցե սրան հակառակ՝ պարսից Ահուրա գերագույն անունն էլ, հնդիկների մոտ <i>Ասուրահ</i>֊ի փոխվելով, նշանակում է «այս», որ օդեղեն կամ քամու դև է։ Մեր հեթանոսները Ս․ գրքի և քրիստոնեության ցուցադրած նախասկզբին մոտենում են՝ հրեշտակին ու դևին համարելով էությամբ նման, երբ երկուսի մասին էլ ասում են՝ բարի և չար։ Պարսից աղանդում հիշտակավում են դևերի այլևայլ անուններ։ Հավանաբար մեր ունեցածի մեջ էլ կար զանազանություն, և ամեն մեկը մի տեսակ չարիքի պատճառ էր համարվում, ընդ որում ոչ միայն մեծ պատահարների, ցավերի ու վնասների, այլև մինչև իսկ հորանջելու, ճմլկոտելու և հոգոց հանելու, ինչպես ասում է Եզնիկը։ Տարրապաշտության մեջ հիշեցինք Պաշատի և Նղրկու դևերին, բայց համարեցինք, որ վերջինս, ըստ մեր սրբազան Թլկուրանցի գուսանի՝ | ||
+ | <br>«Ի՞նչ ընտալ(՞) կու տաս՝ Թուրկուրանցի խեւ․ | ||
+ | <br>Խելացդ ես թեթեւ քան զՂղըրկու թեւ», | ||
+ | <br> թռչելու թև պիտի լիներ, այլ ոչ թե մի չար ոգի։ Մեր մատյաններում չարն ու դևը, իրար միացած, կոչվել են նաև <i>չարադև</i>, ինչպես Եղիշեն է ասում․ «Իբրեւ զՉարադեւ մի ոչ դադարէր յուզել և շարժել զբուք ձմերայնոյ»։ Նա նման է ասում նաև մեր քաղցրախոս Շնորհալին․ «Ասատեա և իմ Չարադեւին, որպէս եւ յայնժամ ըզնոսին»։ Մեր ժամասերները հիշում են նրա երկու տողն էլ Ճաշի (6֊րդ ժամի) աղոթքի մեջ․ «Հերքեա ի մէնջ ըզծանրութիւն շրջող դիւին միջօրէի»։ Հետևելով իր և մեր հնագույն հայրերի՝ նույն (6֊րդ)ժամի աղոթքին, այդ ժամի քարոզը խնդրում է ազատություն «յամենայն հրեղէն նետից սատանայի՝ որ թռչի ի տուէ»՝ աղոթողն էլ մաղթում է ազատվել «ի գայթակղութենէ դիւին ի հասարակ աւուր»։ Ամենքն էլ թելադրված են նույն ժամի համար սահմանված (Խ) սաղմոսից․ «Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, և ոչ ի Նետէ որ թռչի ի տուէ»։ Ըստ այդմ՝ ենթադրվում է, թե կար մի հատուկ դև, որ, կեսօրին շրջելով և թռչելով, փորձում էր մարդկանց և նույն ժամի տաքւոյթան համեմատ՝ հրեղեն նետերով խոցում։ Այսպիսի նետահարությունը օտար չէր և պարառու դևին, որին հիշատակում է վերոհիշյալ Վանական վարդապետը, և նրա հետ նույնն է համարում բահաղը և մողոքը, մովաբացիների հռեմփան և ակկարոնի ճանճիկը կամ ճանճկուլը՝ այլևայլ կերպարանքներով։ Աղթարքների մեջ հիշշատակվում են մի քանի անուններով դևեր, բայց հի՞ն ավանդություն է, թե՞ գրողներն են հնարել՝ հայտնի չէ։ Դրանք են՝ Վշտիկ՝ դահիճ դև, որին Սողոմոնը 50 օր բռնել֊կապել է, «Սիրադեւ, որ նստի ի տակ անկեալ», «Գիշերակի դեւ, որ լինիս ի կերպս ճանճից և նստիս ի վերայ բդանցն<ref>Գուցե պետք է լիներ <i>բրդանց</i>՝ «բրդերի»։ Հիշատակված է նաև <i>Բուդ քար</i>։</ref> և դարձուացնես սեւ»։ Այլ պահպանակների մեջ էլ հիշատակվում են ավելի օտար անուններով՝ <i>կենդար, նոփիազ, իդասեդ</i> և այլն։ | ||
+ | |||
+ | Մեր լեզվում <i>չար</i> բառի համանիշն է <i>վատ</i> բառը, որ գոյական իմաստով ևս նշանակում է մի տեսակ չար ոգի, որի անունը առանձին գրված է վերոհիշյալ աղոթքի մեջ։ <i>Վատ</i>֊ը կամ <i>Կուվատ</i>֊ը պարսից դենի մեջ հատուկ անունն է մի դևի, նաև մի հրեշտակի, որը ամիսների մեկ օրվա պահապանն է։ Երկուսն էլ քամիներին իշխող են․ մեկը՝ բարուն, մյուսը՝ չարին։ Նույն չարը պարզպաես քամու անվամբ մեզանում էլ է ճանաչվել, ինչպես վերոհիշյալ սուտ պատմության մեջ ասվածը․ «Չէ դեւ, այլ Հողմն դիպաւ քեզ»։ Ըստ գրքերի՝ այդ հողմը և նրա չար փչողը կոչվում են <i>այս</i>, իսկ հողմից զարկվողն էլ՝ <i>այսհար</i>, որ գրեթե նույնն է, ինչ <i>դիվահար</i>֊ը, ինչպես վկայում է Եզնիկը․ «Ի մեր լեզու Այսհար ասեմք, որպէս ի խտրանաց հարցն մերոց առաջնոց՝ ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ․ այլ գիտեմք՝ եթէ Այսն հողմ է, հողմն՝ ոգի․․․ յորժամ ասեմք թէ սիք շնչէ, Ասորնեայք ասեն՝ թէ Այս շնչէ»։ | ||
+ | |||
+ | Մեկ այլ տեղում էլ, հիշելով ռամիկների սնոտի կարծիքները, ասում է․ «Փնչելն և լեզուին կծել, և ունկանն հարկանել, և ըմբանին կծել, ոչ եթէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի՝ զոր տնկեալ է Արարչին յանդամասն»։ Ըստ անվան ու իմաստի՝ այսերը համապատասխանում են հնդիկների <i>ասուրաս</i> կոչվածներին, որոնք արեգակին հակառակ օդեղեն ու շոգեղեն այսեր են։ Բարի հողմերը նրանք կոչում են <i>մարուտ</i>, որը մոտ է մեր <i>մրրիկ</i> բառին։ | ||
+ | |||
+ | Դևին ու սատանային հարմարեցված <i>բանսարկու</i>, <i>բելիար</i> և այլ անունները համարելով քրիստոնեական գաղափարների արգասիք՝ բաց ենք թողնում։ Հիշենք միայն մի նորանշան անուն, որով Վանական վարդապետն ու նրա աշակերտ Վարդանը և Հովհաննես Երզնակցին կոչում են սատանային։ Այդ անունն է <i>սուռնափա</i>, որ թուրքերենում նշանակում է <i>ընձուղտ</i>։ Ինչ և որ ազգի ու լեզվի ավանդույթներից առաջ եկած լինելը ինձ հայտնի չէ, և մեր մատենագիրների մոտ գտնելով՝ ենթադրելով կարող ենք համարել եթե ոչ ազգային, ապա մեր ազգակիցների կողմից ընդունված և սպասում ենք գիտուններից տեղեկանալուն։ Միայն ավելի վաղ հիշածներիս, այսինքն՝ դևերի կերպկերպ երևալուն անհարիր չէ, որ այս մեծ և անճոռնի կենդանու կերպարանքով էլ հայտնված կարծվի այդ չարադևը կամ դևերի գլխավորը։ | ||
+ | |||
+ | Այժմ քննենք սրանց ըստ իրենց պես֊պես անունների ու տեսքի։ | ||
+ | |||
+ | ===Թուխեր և խաժեր=== | ||
+ | |||
+ | Առաջինը, թվում է, զրադաշտական կրոնում հիշատակված բազմաթիվ դևերից մեկն է կամ մի տեսակը, որ կոչվում է <i>տուխս</i>։ Հայերեն անունը, մյուսի հետ հիշվելով, գույներով զանազանվող տեսակներ է կարծել տալիս և ոչ միայն խոր խավարի բնակիչ, այլև լույսից բոլորովին զրկված կամ կույր։ Սրա նման է և երկրորդը, ինչը ենթադրում ենք շատ անգամ հիշված աղոթքի խոսքերից․ «Ակն Խաժիցն ճաքեսցին (ճաթեն ― Ղ․Ա․), և ոչ տեսողաց Թխիցն՝ պատառեսցին, և սոցունց համաքատակ Չարացն սիրտ և կամք՝ սուզեալ բեւեռմամբ՝ յանդունդս ընկճեսցի, ընդ սկզբնաչար Չարին Բելիարայ»։ Խաժակն (կապուտաչ) դևին տեսնող համարելով՝ խնդրում է, որ աչքը ճաքի, իսկ մյուսին չտեսնող է համարում, բայց և այնպես ուզում է, որ կույր աչքն էլ պատռվի։ | ||
+ | |||
+ | ===Դրուժներ=== | ||
+ | |||
+ | Պարսից կամ մոգերի կրոնում հիշատակվում են դրուխսը և տերուճը։ Մեր լեզվում <i>դրուժ</i>֊ը և <i>դրուժան</i>֊ը հասարակ բառեր են, բայց սրանք կարգվել են դևերի դասում։ Հին բառգիրքը <i>դրուժ</i>֊ը մեկնաբանում է «Դեւ Վնասին»․ մեկ այլ գրվածքի մեջ էլ ասված է․ «Ո՜վ Չարադեւ Դրուժան այր, թշնամի արդարութեան»։ Հայտնի է, որ <i>դրժել</i>, <i>դրժանք</i> նշանակում են «խաբեություն ու մատնություն» որով և <i>դրուժ</i>֊ը համանիշ է դևերի կամ սատանայի <i>խաբեբա</i> կոչմանը։ Թերևս այդ անունը բարդված է <i>դիր</i> և <i>ույժ</i> արմատներից։ Վերջինիս իմաստը հայտնի է, իսկ առաջին անվամբ ա (<i>դիր</i>) մի դև հիշատակվում է պարսից աղանդում։ Մեր լեզվում ևս <i>տիր</i>֊ը նշանակում է «մեծ ուժ և բռնություն»։ Քերականի հին մեկնիչը թարգմանում է «վնասակար»։ Օտար լեզուներում այս հնչմանը զուգորդվում են նաև իմաստները․ լատիներեն Dirus, ֆրանսերեն Dur՝ «դժնյա, խիստ», Tirannus՝ «բռնակալ», <i>տրե</i>֊ն, ըստ տիբեթցիների, նշանակում է չար ոգի։ | ||
+ | |||
+ | Դևերի երկու անուններն էլ (<i>խաժեր</i> և <i>դրուժներ</i>) կարող են այլ արմատից համարվել՝ սովորաբար անկարգ բանի և մարդկանց մասին ասվող <i>խուժ</i>֊ից և <i>դուժ</i>֊ից, որոնցից էլ մյուս հասարակ բառերն են (<i>խուժան</i>, <i>դրուժան</i>, <i>դժնե</i>, <i>դժնիկ</i>, <i>դժնդակ</i> և այլն)։ Այս բառերը և խաժ և թուխ չարաչք դևերի մասին նախորդիվ ասվածները հիշեցնում են Երվանդ բռնակալ թագավորի մասին վիպասանների հմայական զրույցը, որը Խորենացին այսպես է ամփոփում (Բ․ ԽԲ․)․ «Ասեն զԵրուանդայ՝ ըստ հմայից դժնեայ գոլով ական հայեցուածով․ վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել դնդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնեութենէ ասեն պայթել որձաքար վիմացն։ Բայց այս կամ եղիցի սուտ և առասպել, և կամ դիւական ինչ առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս հայեցուածոցն անուամբ(՞) վնասեսցէ զորս կամի»։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը կարող են պարզել մեր աղոթողի խնդիրքը ևս։ | ||
+ | |||
+ | ===Շիդարներ=== | ||
+ | |||
+ | Սրանք ոչ աչքերը, այլ միտքը կուրացնող դևեր էին, այսինքն՝ խելագարեցնող, խենթացնող էին, ինչպես հիշատակեցինք Արտավազդի վերաբերյալ։ Խելագարն էլ այս անունով կոչվում է <i>շիդար</i>, ինչպես այդ թագավորի մասին ասում է Վանական վարդապետը Խորենացու վերոհիշյալ պատմածի փոխարեն․ «Ի մանկութենէ բախած, զոր Շիդար կոչէին»։ Շիդարը «Հայսմավուք»֊ի մեջ դարձել է հատուկ անուն։ Գրիգոր Մագիստրոսը, նկատի ունենալով ափեղցփեղ մտածողի, խոսողի ու գործողի, բառախաղությամբ ասում է․ «Շուայտական Շիդարացն շարս Շամանդաղեալ՝ շոհանեն ի վերայ մեր»։ | ||
+ | |||
+ | ===Ճիվաղներ=== | ||
+ | |||
+ | Սրանց հիշատակեցինք հրեշների կարգում։ Հիշատակեցինք նաև, որ այս անունով կոչվում են նաև ոգեղեն էակներ կամ դևերի մի դաս, որոնք երազում կամ արթնության մեջ այլանդակ կերպարանքներով վախեցնողներ էին։ Այս իմաստով՝ հասարակ խոսքում ճիվաղ են անվանում վայրի կենդանիներին ու վայրենի մարդակնց, նաև անպիտաններին ու անարգներին։ Այս պես֊պես իմաստներով գրել են տարբեր հեղինակներ։ Գրիգոր Մագիստրոսը գրում է․ «Որպես Ճուաղանցն է ճարակ ճռուողել ի գիշերի յանկողինսն»։ Սարգիս վարդապետը գրում է («Մեկնութիւն Հակոբայ», Ե)․ «Դիւացն ճիւաղաց ճարակողաց զիս ախտիւք»․ մեկ այլ տեղում էլ՝ «Ճիւաղ, փցուն, շահասէր վաճառական»։ Նիհար, տկար անձը ռամկորեն կոչվում է <i>ճվճվեղ</i>։ Հիշատակեցինք նաև մեր աղթողի խնդիրքը․ «Մաղթեմք ի քէն բանականքս, մի՛ ի Ճիւաղեացն իշխել»։ Սրանց մեջ նշանակալի է Գրիգոր Մագիստրոսի ասածը, որ երազային երևույթ է հայտնում, և մեկ այլ տեղում ասում է ավելի պարզ․ «Որ առ երազօքն է Ճուաղանցն»։ Հին բառագիրքը <i>ճիվաղ</i>֊ը բացատրում է որպես «դև նյութական»։ | ||
+ | |||
+ | ===Թղպա կամ թեպղա կամ թեպղ=== | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Թպղա.png]] | ||
+ | |||
+ | Նորալուր և հայ ականջի համար խորթ անուն է (եթե այսպիսի դիվական և դյութական հնարքների մեջ ամեն բան էլ խորթ չէ)։ Թեև չեմ կարծում, թե նույն ծագումն ունի, բայց տառադարձությամբ նման է հույների иупвпхлз անվանը, որ, ըստ բառի իմաստի, նշանակում է «աստվածակամք», իսկ ըստ առասպելի՝ հեթեստոսի սիրելին էր և Մյուրտիլոսի մայրը։ Մեր աղթարական գրվածքների մեջ թպղան հիշատակվում է միայն հաջորդ չար և ահարկու ոգու հետ, որ Ալը կամ Ալքն է։ | ||
+ | |||
+ | ===Ալ կամ Ալք=== | ||
+ | |||
+ | Որպես հասարակ բառ՝ <i>ալք</i>֊ը նշանակում է «անդունդների նման խոր տեղեր» և հնչմամբ նման է գոթերի, գերմանացիների ու նրանց համալեզուների Hell բառին, որ նշանակում է «դժոխք»։Հյուսիսցիների դժոխքի դիցուհին էլ էր կոչվում Հել՝ համապատասխան ալերի բնակության վայրերին․ ալերը ապրում էին խոնավ տեղերում և առավելապես վնասում էին կանանց ծննդաբերությանը ու զավակներին՝ կարծես դառնալով վերջիններիս բարեկամ հավերժահարսերի հակառակորդները։ Գրիգոր Տաթևացին բարոյախառն ոճով ասում է, թե այնպիսի ոգիներ են, «որք ի ջուրդ և ի ծնունդ կանանցն՝ Ալք կոչեցան․ զի գէջ ախտիւն՝ զհոգիս կորուսանեն, և ի ծնունդս՝ զմարմինս և զհոգիս»։ | ||
+ | |||
+ | Այսպիսի մեծ վնասի դեմ աղթարքները գրել են այլևայլ հմայական ու պահպանական աղոթքներ և այն նկարագրել են հետևյալ կերպ․ «Սուրբն Սիսիանոս գայր ի լեռնէ ի վայր, և տեսաւ Պեղծ մի չար․ և ունէր աչք հրեղէն, և ի ձեռին երկաթի կտրոց, և հանդիպեցաւ ի տեղի աւազոյ․ ասէ Ս․ Սիսիանոս․ Ո՞ւր երթաս, նզոված պեղծ․ ― պատասխանի ետ նմա և ասէ․ Երթամ զմանկունս կանանցն թառամեցուցանեմ, զկաթն պակասեցուցանեմ, զաչսն խաւարեցուցանեմ․ զըղեղն ծծեմ, և համր առնեմ, և առնեմ զտղայն անժամանակ յորովայնին» և այլն։ Մեկ ուրիշն էլ, «Ալն չար և Դժնիկ կենդանին» կոչելով, սրա բերանով ասում է․ «Ես եմ Ալն չար, որ կորուսանեմ զմանուկն ի յորովայնի մօրն»։ Մեկ ուրիշը պատմում է ավելին․ «Առին զձայն երեխային․ գնացին և տեսին զԱլն ի չարութեան․ բռնեցին կալան և կապեցին զԱլն ի յԱլին վէմն(՞)․ եկեալ մայրն Ալին և ասէ․ Այս ի՞նչ իցէ, այս ինչ։ Ասեն․ այս է որ մտանէք ի մօրն յորովայնի․ զերեխային զմիսն ուտէք, զարիւնն խմէք, զլոյս աչացն խաւար դարձուցանեք։ Ասէ մայրն Ալին․ թողէք զանդրանիկ որդին իմ․ յոր տուն որ ձեր անուանքն լինի՝ անդ ոչ մերձանամք ի ծառայն Աստուծոյ» և այլն։ Մեկ ուրիշը նկարագրում է ալին․ «Այր մի նստեալ ի վերայ աւազու, և մազն նորա իբրեւ զօձի, և ըղունկն նորա պղնձի, և ատամունքն նորա երկաթի, և ժանիքն նորա որպէս վարազ խոզի․ (որ և ասում է―Ղ․Ա․)․ Նստիմ ի վերայ տղացկանի, զականջն խորովեցուցանեմ, զղասապն (լյարդը―Ղ․Ա․) քարշեմ, և խեղդեմ զմայր և զմանուկն․ մեր կերակուրքն մօրն տղայոցն միս է և տղացկանի ղասապն, և եօթն ամսոյ մանուկն գողանամք ի մօրէն, խուլ և մունճ տանիմք առ թագաւորն մեր յանդունդս։ Եւ մեր բնակութիւն յանկիւնս տանն է և յախոռունս անասնոց․․․ Եւ Սուրբքն հանին զհրեղէն սուրն և կամեցան սպանենել զՊեղծն», բայց նրա աղաչանքներին անսալով՝ խնայեցին՝ երդվեցնելով, որ այն տներում, ուր իրենց անուոնվ կաղոթեն, որևէ մեկին չեն վնասի։ Վերը գրվածի մեջ նշանակալի է ալի՝ մայր և իրեն պաշտպան ունենալը։ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, ալը պարզապես դևերի դաս է համարում․ | ||
+ | <br>Զզանազան դէմք նոցա յայտնին, | ||
+ | <br> Որպէս առ մեզ այժմ անուանին՝ | ||
+ | <br> Դեւք, Սատանայ, Քաջք և Ալին․ | ||
+ | <br> Որոնց յահէն հոգիք հալին»։ | ||
+ | <br> Ալի մասին մի ավանդություն ունեն գերմանացիները, որոնք կարծում են, թե իրենց հին Հոլտա դիցուհին հափշտակում է անկնունք մեռած երեխաներին, և երբ ամյրերը լսում են ցուրտ գիշերվա քամու ձայնը, կարծում են՝ իրենց զավակների ճիչն է, և խանդաղատում են։ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:Al.png|left]] | ||
+ | Մոգերի աղանդը ևս պիղծ ու պժգալի էր համարում բնական ալքերը, այսինքն՝ երկրի վրայի ծակոտիները, վիհերը, իբրև թե դրանք դժոխքի ու դևերի ելքերն ու մոտւքերն էին։ Սրանց նման է թվում մեր հեթանոս ու թերահավատ ազգակիցների <i>անբնակ տեղեր</i> կոչվածը ևս՝ ոչ իբրև սոսկ բնական տեղեր, այլ որպես անձնավոր կամ դիվաբնակ և չարաբուխ։ Այս է հայտնում մյուս ոգիներից վախեցող աղոթականը․ «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՛ իշխեսցէ»։ | ||
+ | |||
+ | Հայկական <i>ալք</i>֊ը այսպիսի հոգնակի հնչմամբ ծանոթ է նաև քրդերին՝ կանանց զավակներին վնասելու նույն ավանդությամբ։ Այնպես որ, երբ քուրդը բարկանում է և անիծում որէ կնոջ, ասում է․ «Ալքն աղիքդ կրծի՛»։ | ||
+ | |||
+ | ===Գրող, առնակ=== | ||
+ | |||
+ | Մինչ հիմա նաև քրիստոնյաների մեջ ընդհանուր հավատք է, թե մահվան մի հրեշտակ առնում է օրհասի մեջ գտնվողների հոգիները։ Եվ այս ցանկալի է անգամ բարեպաշտներին, ընդ որում և մեր Շնորհալի հայրապետն է խնդրում Աստծուն, որ բարի հրեշտակները առնեն իր հոգին․ այսպես և այլք։ Բայց սրանք բարի հրեշտակին են ճանաչում և խնդրում, իսկ թերահավատներն ու սնահավատները գիտեին չար հրեշտակներին և նրանից էին վախենում, և այժմ նրան են <i>գրող</i> կոչում։ Սա իբր հոգու գործերը արձանագրող է, ինչը պիտի ընթերցվի Աստծու դատաստանի ժամանակ։ Ըստ այլոց՝ հոգիները կրող ու տանող է։ Գրիգոր Աստվածաբանի ճառերի մի մեկնիչ ասում է․ «Սովորութիւն է ախտացելոց, որ ամբաստանեն զմահն, զՀրեշտակն որ Գրող ասեն․ Անիրաւ է դատաստանդ․ բռնութեամբ տանիք»։ Եվ երբ հիվանդը զառանցելով բարբաջում է, կարծում են, թե խոսում է այդ գրողի կամ հրեշտակի հետ։ Աղթարքներն էլ պատվիրում են․ «Ով որ զԳրօղն տեսէ՝ որ զիր հոգին առնուլ լինի, և ինքն ի հոգեվարք լինի ի յերազին, յայնժամ մեղայ ասել պիտի»։ Այսպիսի հիշատակումները գրողին ներկայացնում են որպես բարի և Աստծու պաշտոնատար․ այդ իսկ պատճառով մեղք են համարում, «որ հայհոյէ զԳրօղն և զԱստուած»։ Իսկ անիծողները, «կրողը քեզ տանի» ասելով, չար կարծիք են հայտնում։ Լսվում է նաև «Շնորհւորն տանի» անեծքը։ Բայց դա ավելի շատ հասկանում են որպես ժանտախտ, քան ոգի։ Ո՞ր տեսակն էր գուսանի ասածը՝ իր սիրելիին․ «Այն քաղաքն ուր դու մտնուս՝ Գրօղի ձայն չըհասնի»։ | ||
+ | |||
+ | Վախկոտ ռամիկը կարծում է, որ ոչ միայն օրհասի մեջ գտնվողի ճարն է հատնում, այլև նրանց, ում վրա կոխում է հոգեպահանջ հրեշտակը կամ գրողը, և այդպիսիները անվանում են <i>հրեշտակակոխներ</i>։ | ||
+ | |||
+ | Որքան էլ այսպիսի բաները նոր և ներկա ժամանակի հավատք են, անտարակույս է, որ առկա է նաև հեթանոսության մատն ու մնացորդը։ Այն հին ժամանակներում, բացի քաջքերից ու նրանց նմաններից, հավանորեն կար նաև <i>առնակ</i> կոչված հոգեհան մի ոգի։ Այս անունը լսվում է Պրոքորոնի գրվածքի մեջ, որը Հովհաննես ավետարանչիչ առասպելական պատմությունն է, որում Կինոպաս կախարդն ասում է․ «Առաքեմ Առնակ չար ի տուն՝ յորում է, և պահանջեմ զհոգի նորա ի նմանէ»։ Քիչ հետո, դևի բերանով նույնը կրկնելով, ասվում է․ «Առաքեմ Հրեշտակ չար, և պահանջեմ զոգի նորա ի նմանէ»։ Եթե այս անունը, որ լսվում է նաև հին հայկազուն նապահետների մեջ, այլ ավանդությունից չի ծագել, <i>կրող</i>֊ի պես նշանակում է «առնող»։ Եվ նույնը կդառնան առնակն ու կրողը կամ գրողն ու չար հրեշտակը։ | ||
+ | |||
+ | ===Խպլիկ կամ խիպիլիկ=== | ||
+ | |||
+ | Խոսքում այս անունը ծանոթ է պես֊պես իմաստներով, և սովորաբար հասկացվում է ֆրանսիացիների cauchemar ասածը, որ ավելի շուտ պետք է դրվի հիվանդությունների կարդում, որովհետև քնած ժամանակ կրծքի վրա կարճատև նեղություն է կամ ճնշում, որի հետևանքով արթնանալուց հետո դեռ կիսաքուն մարդը երազախառն կարծում է, թե վրան ծանրություն կա, կամ ավլեի երազելով ու վախենալով կարծում է, թե իրեն ճնշողը իր անձը չէ, այլ մեկ ուրիշը։ Եվ սա սովորաբար կոչվում է <i>մղձավանջ</i><ref>Այս բառը ևս քննության կարոտ է։ Առաջին մասը՝ <i>մղձկիլ</i>, հայտնի է դարձնում հեղձամղձուկ լինելը։ Վերջինը անհայտ է, եթե <i>մղձատանջ</i>֊ը չէ։</ref>։ Մինչ այս կետը կրոնական ոչինչ չկա, սակայն թե <i>խպիլիկ</i> անունը (որի բուն իմաստը հայտնի չէ) և թե ինչ֊ինչ գրավոր հիշատակումներ հայտնի են դարձնում, որ հները դրանց համարել են վերոհիշյալ մի քանի չոր ոգեղենների նման մի բան։ Թերևս այդպես է նաև հիմա, որովհետև շատ անգամ հիշատակված աղոթքի մեջ հիշվում է պահպանությունը «ի ծանրութենէ Խիպիլկաց»։ Մեր բժշկարանները սա այլ հիվանդություններին հավասար են հիշում և պարզապես գրում են, ինչպես դրանցից մեկն է գրում․ «Քեապուս․ որ է Խպլիկն<ref>Մեկ ուրիշը գրում է․ «Քապուն՝ Խպլիկ ցաւն է»։</ref>, որ գիշերն ի քնուն մէջն լինի մարդոյ», և պատճառը լինում է տաքից ու պաղից․ «Նշան, որ տաքէ լինի՝ այն է, որ երեսին գոյնն կարմիր լինի և շատ քուն լինայ, և գիտենայ թէ մէկ ծանր իրք֊մն ի վերան ընկել է և կամ ծանր իրք֊մն ի վերան ծածկված է․․․ Ցեղ֊մն (էլ ― Ղ․Ա․) Խպլիկ լինի, որ ի պիղծ խլտէ և պուխարէ լինի․ և այն շուտ ողջանայ» և այլն։ Թե՛ տաքի և թե՛ պաղի պատճառած խպիլիկի դեղերն էլ գրելուց հետո ավելացնում է․ «Եւ Աստուած պահէ զքեզ ի Խպլիկ ցաւուն, եղբայր․ ամէն»։ | ||
+ | |||
+ | ===Հադին=== | ||
+ | |||
+ | Այս անունն էլ մի տեղ հիշատակվում է <i>խիպլիկ</i>֊ի, <i>պայ</i>֊ի, <i>պարիկ</i>֊ի, <i>շիդար</i>֊ի հետ, բայց ինչ լինելը կամ կարծվելը բացատրված չէ, և այլ տեղում էլ չեմ լսել կամ գտել։ Անվան ստուգաբանությունն էլ է տարակուսանք առաջացնում, քանի որ մյուս հայկական անուններին չի նմանվում։ | ||
+ | |||
+ | ===Նեռ=== | ||
+ | |||
+ | Այս բոլոր չար ոգիներից հետո չեմ ուզում դուրս թողնել մի զարմանալի էակի կամ դեռ էանալի մի բանի, որը նմանը չունեցող մեկն է, և քրիստոնեության մեջ մեզանում հիշված նրա անունը Նեռն է։ Հավատացյալներին հայտնի է, որ սա նշանակում է «դերաքրիստոս»։ Սա ոչ թե դև է, այլ դիվաշունչ մի անձ, որ պիտի գա նախքան աշխարհի վախճանը՝ խաբելու մարդկանց և իրեն ներկայացնելու իբրև Քրիստոս, ինչպես արդեն եկել էն այդպիսի խաբեբա Նեռեր՝ Հովհաննես ավետարանիչի<ref>Այս սուրբ ավետարանիչը հայտնության իր հրաշալի գրքում նկարագրում է դիվակիր մի գազանի (ԺԳ, 18), որ համարվում է Նեռը, և վերջում ասում է․ «Եւ թիւ անուան նորա է այս, 666»։ Շատերն են փորձել, այս թվերը այբուբենի վերածելով, գտնել Նեռ նշանակող մի անուն։ Ոմանք սա համարում են հունարեն Տիտան (Фейфбн) կոչվածը, որ նշանակում է «հսկա» և «արև»։ Ըստ անվան տառերի գումարում են այդ թվերը․ | ||
+ | <br> T (300) + e (5) + i (10) + t (300) + a (1) + n (50) = 666: | ||
+ | <br> Ոմանք էլ Անտեմոսին (Бнфемпт) են Նեռ համարում՝ իբրև հակառակողի, և այս անունով էլ են գումարում․ | ||
+ | <br> A (1) + n (50) + t (300) + e (5) + m (40) + o (70) + V (200) = 600: | ||
+ | <br> Ուրիշներն էլ ուրիշ անուններ են հարմարեցրել։ Ոմանք էլ հարմարեցրել են եկեղեցուն ու կրոնին հակառակվող որևէ զորավոր մեկին։ Այլևայլ ժամանակներում այդպիսին են համարել մինչև իսկ մեծն Նապոլեոնին՝ Հռոմը գրավելու և սուրբ պապին գերեվալերոլւ համար։ Գտել են նաև սրա անվան տառերով սկսվող և վնասակար նշանակությամբ հունարեն բառեր։ Ոմանք էլ ցանկացել են Նեռն անվանը հարմարեցնել ժամանակի թիվը, որին զուգադիպությամբ պատշաճում է հայերեն տառերի գումարը։ Սակայն մենք Նապոլեոնին ճանաչում ենք որպես մի հանդուգն աշխարհակալի, այլ ոչ անքրիստոնյա վախճանվածի։ | ||
+ | <br> Ն (400) + ե (5) + ռ (1000) + ն (400) = 1805: </ref> ասածի համաձայն, որի գրքում է միայն հիշվում սա, և ոմանք անվան մերձավորությունից կարծեցին, թե Ներոն կայսրն է։ Բայց Նեռի խնդիրը այս իմաստով մեր գործին չի վերաբերում, այլ այն ենթադրությամբ միայն, թե հին ժամանակներում՝ հայերիս մեջ ճանաչված պիտի լինի այդ անունը կորղ մի չար ոգի, և մեր թարգմանիչները այդ անունով են կոչել դերաքրիստոսին, ինչպես կոչել են նրան այլ ազգերն ու լեզուները, որ մերինման անուն չունեն։ Չար ոգու նշանակությունը գուշակվւմ է նաև միջին դարերի մի վարդապետի՝ չարագործ մարդկանց մասին <i>նենագործ</i> ասելուց։ Օտարների մեջ այս անվան նմանը գտնում ենք հյուսիսային գերմանացիների լեզվում՝ <i>Նոռն</i> (Nornes) ձևով, որով նկատի ունեին առանձին հատուկ անուններ ունեցող երեք վհուկների, որոնք կանգնած էին երկրի կենտրոնում՝ հացենու արմատի տակ, և հույների Պարկաների պես գրում էին մարդկանց բախտը․ մեկը՝ ներկան, մյուսը՝ անցյալը, երրորդն էլ՝ ապագան․ հեռավոր մի նմանություն առնակի անվանն ու գործին։ Բևեռագրերի նոր հետաքննողները համարում են, թե կարդում են մի <i>Նեռ</i> անուն, որ, թվում է, վերաբերում է դժոխային մի չաստվածի։ Բայց վերոհիշյալը բավարար չենք համարում մեր Նեռն անունը ստուգաբանելու համար։ | ||
+ | |||
+ | =Դյուցազուններ= | ||
+ | |||
+ | Աստծու գաղափարը, որ ընդհանուր է բոլոր մարդկանց համար՝ կիրթ, թե անկիրթ, ի սկբանե մեկից ավելի լինել չէր կարող։ Բայց տգետ, մոլի և վատ մարդիկ, տեսնելով ու լսելով իրենց բնութենակից քաջ, մեծագործ և (կարծեցյալ) հրաշագործ անձանց, նրանց համարեցին գերագույն էակի փոխված (մանավանդ նրանց մահից կամ աներևույթ լինելուց հետ) ու աստվածային զորությանը հաղորդակից, ապա՝ նաև աստվածացյալ․ մինչև իսկ անմտությամբ համարձակվեցին նրանց կոչել <i>աստված</i> կամ <i>դիք</i> ու պաշտել։ Բայց քանի դեռ այդպիսի անձերին չէին բարձրացրել այդ գերագույն աստիճանի, նրանց ճանաչում էին որպես աստվածազան կամ պարզապես կոչում էին <i>վեհ</i> ու <i>դյուցազն</i>, ասել է թե աստվածների նման կամ (աստվածներին ընդունելուց հետո) նրանցից առաջ եկած, գոյացած, ծնված և այլն։ Թեպետև <i>դյուցազն</i> անունը ծագել է <i>դիք</i>֊ից, սակայն նրա գերազանց կամ վեհ լինելու գաղափարը, կարծիքն ու պաշտամունքը եղել է ավելի վաղ, քան դիքերն ու չաստվածները։ Սրա համար մենք էլ դյուցազուններին նախադասում ենք մեր գրվածքում, ինչպես սրանցից էլ նախադասեցինք ավելի ցած ու խառն էակների, քանզի աստվածայնության և պաշտելիության հավատքը մեզ երևում է հակառակ համեմատությամբ, այսինքն՝ մեկ Աստծու վերագույն գաղափարից հետո, ապա՝ աստիճանաբար վարից դեպի վեր․ ցածրագույն վիճակի անձինք համարվել են վեհ, ապա ավելի լավերը համարվել են առավել վեհ և մինչև աստվածայնության աստիճանը։ Ըստ այս սնոտի համարման՝ ոմանք կոչվել են մեծ, ոմանք՝ փոքր աստված, ոմանք՝ կիսաստված, ոմանք՝ աստվածներից սերված, բայց իբրև սովորական մարդ, ոմանք էլ՝ նախ սովորական մարդ և ապա աստվածացված և այս զանազան դասերով բազմացած՝ ըստ այլևայլ ազգերի կրոնների, ինչպես հայտնի է նրանց, մանավանդ հույների, հռոմեացիների, եգիպտացիների և հնդիկների դիցաբանությունից, որոնց չաստվածներից առավել հետաքննելի կարող են համարվել դյուցազունները, քանզի ունեն մարդկային և պատմական ծագում, թեև քիչ թե շատ առասպելական են։ | ||
+ | Մեր քննելիքը մեր ազգի նկատմամբ այս է, թեև մեր դիցաբանությունը վերոհիշյալ առումով շատ աղքատ է։ Եվ երանի՜ իրոք այդպես լիներ և ոչ մոռացության արդյունք։ Արդ, մեր պատմության մեր հիշատակված սակավ դյուցազունները (դրանց առավել պատշաճ էր կոչել վեհազուններ) հետևյալներն են՝ զանազան աստիճաններով, որոնց մեջ կան և ծանոթ պատմական անձինք, բայց առասպելախառն հիշատակումներով, ինչպես արդեն հիշատակված Երվանդը, Արտավազդը և այլք։ | ||
+ | |||
+ | Մեր պատմության՝ ստույգ կամ ավանդական, սկիզբը Հայկից է ու Բաբելոնի աշտարակաշինության ժամանակից, և նա է մեր առաջին վեհը։ Երբ բռնավոր Բելը, ում դեմ ապստամբել էր Հայկը, նրա վրա էր գալիս, Հայկի թոռը (Կադոմ կամ Կադմոս) փախչելով շտապում է գալ պապի մոտ։ Իրենիցառաջ ուղարկում է շուտաքայլ լրատու՝ պապին այսպես դիմելով․ «Ո՜վ մեծդ Դիւցազանց, դիմեալ գայ ի վերայ քո Բէլ, յաւերժիւք Քաջօք, և երկայնադիզօք հասակօք Սկայիւք մրցողօք»։ ԱՅս վիպասանական նկարագրությունները բացահայտում են Հայկի գերագույն քաջությունը քաջերի մեջ և սրանց՝ հսկայակերպ, մեծամեծ անձեր համարվելը։ Այդպիսին միայն Բելի հետ եկողները չէին, այլ, ինչպես պատմիչն է կրկնում, կային «յերկոցունց կողմանց սկայիցն, արք յաղթանդամք», որոնց հասակը դարերի մեջ աճեցնելով (երևակայության մեջ)՝ հետագա պատմիչները Հայկին բարձրացնում են տասնյակ կանգուններով, բայց է՛լ ավելի՝ Բելին, որը, սակայն, իր ողջ երկաթե, պղնձե գլխանոցով ու զրահներով հանդերձ, չի կարողանում ազատվել Հայկի լայնալիճ ու պնդաքարշ աղեղի երեքթևյան նետից։ Այն շեշտակի անցնում է Բելի պղնձապատ կրծքի և թիկունքի միջով, և «այսպէս ճոխացեալն Տիտանեան՝ կործանի, յերկիր զարկուցեալ և փչէ զոգին»։ Այսպիսի քաջության և ուժի գործ անողը պետք է որ լիներ հայոց դյուցազուններից մեծագույնը՝ արժանի այն ամենայն պատվին ու հավատքին, ինչը մի քանի տեղ հիշտակեցինք և տեսանք երկնքի պարզ երեսի ամենապայծառ աստղերի մեջ ոչ մայն իր նախաքրիստոսյան սերունդների աչքով, այլև սրբափայլ թարգմանիչների աչքերով ու գրիչներով։ Սրանից ելնելով՝ մեր նախաորն ու վեհին կարող ենք գերազանց համարել օտարազգի բոլոր դյուցազուններից, որոնք անունները սփռված են նույն երկնքի աստղակաճառ մագաղաթի վրա, բայց ոչ նման մեծ ու գովաբանական հիշատակումներով, որի համար մեր ազգակիցները շատ լավ հանդգնել են ծածկել այնտեղի Օրիոնի դեմքը և «բանալ զպատրուակ Հայկին», նույնպես և նրանք, ովքեր Հրատ մոլորակի ու նրա օրինակած Արես չաստվածի փոխարեն ասել են <i>Հայկն</i>․ դրանցից մեկը, թվում է, Մխիթար Անեցին է, որը այդ արել է աստղագիտական գրվածքները թարգմանելիս։ Այս վերջին դրությամբ (Հրատ֊Արես֊Հայկն) նա, անշուշտ, ըմբռնվում էր որպես մեծ և ահարկու դյուցազն։ Ժամանակակից մեկ այլ Մխիթար (Գոշը) նրա մաիսն ասում է․ «Ոմանք [յաստեղաց] ժանտական են, որպէս Հայկդ, և այլք բարիք»։ Ուրիշներն էլ գրում են, թե ով Հայկի աստղատան ներքո է ծնվում, երկաթից է մեռնում։ Հիշեցինք, որ ոմանք էլ Հայկին են ընծայում Կշիռ համաստեղությունը կամ նույնն են համարում Շամփուրք Հայկինը։ «Հայսմավուրք»֊ն էլ հիշտակավում է, որ հոկտեմբերի 21֊ին «երեւալ նշան յերկինս, հուր ի վերայ եօթն աստեղաց Հայկինն», որի փոխարեն մեկ այլ «հայսմավուրք» էլ ասում է Բազմաստեղ։ Հիշել ենք նաև Հայկի ու Օրիոնի նմանությունը ոչ միայն պայծառությամբ կամ գեղեցկությամբ, այլև մեկի որսորդությամբ և մյուսի աղեղնավրությամբ։ Մեր ազգակիցները նաև սրանցից էլ վեր մի ձիրք են ընծայում իրենց նախահորդը՝ իբրև առաջին տոմարական կարգադրի՝ արեգակնային տարվա ամիսների բաժանմամբ, շարժական ու անշարժ տարիների միաբանությամբ, ինչը օտարների մեջ կոչվում է <i>Շնիկի</i>, իսկ մեզանում՝ <i>Շրջան Հայկին</i>, որի վերաբերյալ տեղեկություններ են տրվել նաև այլ գրքերում։ | ||
+ | |||
+ | Կարելի էր հուսալ, որ Հայկը, լինելով այսպիսի մեկը, ունենար մերձավոր հիշատակում նաև օտար ազգերի մեջ։ Չենք հիշատակում վրացիներին, որոնց պատմության սկիզբը նույնանման է մերին, այլ մեր արևմտյան դրացի և ցեղակից համարվող փռյուգիացիների գրեթե համանուն մի դյուցազնի՝ Հայակին (լատիներեն՝ Hyagnis), որը սատիրների դասից համարվող մարսիաս սրնգահարի հայրն է՝ երկթել ու եռաթել քնարների հնարողը։ Եթե դա համարվի մեր նույն նահապետը, աստղագիտականից զատ՝ Հայկին կավելանա ևս մի ձիրք՝ երաժշտականը։ Բյաց նրա ամենամեծ ձիրքը ուժի ու քաջության մեծությունն էր, ինչի համար <i>մեծ</i> և <i>հսկա</i> ասելը գրեթե հավասար էր համարվում <i>Հայկ</i> ասելուն։ Փիլոնի գրքի թարգմանիչը հսկաների վիթխարի մեծությունը բացատրում է <i>հայկաչափ</i> ասելով։ Ագաթանգեղոսի թարգմանիչը Տրդատի՝ Մասիս լեռից մեծամեծ քարեր շալակել֊բերելու մասին ասում է <i>հայկաբար</i>։ Արծրունին (Թովմա պատմիչը) իր ցեղի գովելի իշխանին կոչում է <i>հայկասիրտ</i>։ Բայց այս ամենից առավել զարմանալին Գրիգոր Նարեկացին է (որ ինքնին զարմանալի, իսկատիպ մի անձ է և պաշտելի սուրբ), որ համարձակվում է Ամենասուրբ Աստվածածնի գեղեցկությունն էլ կոչել <i>հայկանման</i>։ Դյուցազուններին կամ վեհազուններին պետք չէ հավատալ ու նմանվել, բայց եթե մեկն ուզում է, կարծում եմ՝ չի գտնի ավելի լավը, քան Հայկն է։ | ||
+ | |||
+ | Մի անկարն էլ ձգելով նրան դյուցազուններից մեծագույն անվանող թոռանը՝ ասեմ, որ մեր հին պատմության մեջ միայն սրա անունն է վերջանում հունակերպ՝ <i>ոս</i>֊ով։ <i>Կադմոս</i>, և այն համարում եմ <i>Կադոմ</i> կամ <i>Կադամ</i>, ինչպես <i>Թորգոմ</i>, <i>Արգամ</i>, <i>Արշամ</i> և այլն։ Նշանակալի է այս անունով հիշտակաված մի հույն կամ փյունիկեցի՝ Ագենորի (՛БгЮнщс, որ նշանակում է «շատ ուժեղ ու քաջ») վեհ որդին, որի անվան մեջ հեռուներից լսվում է Հայկի ձայնը։ Խազարներն էլ, ըստ իրենց ավանդության, Թորգոմի անդրանիկին (ըստ մեզ՝ Հայկին) անվանում էին Ակիոր։ Կադմոսի կնոջն էլ կոչում էին Արմոնիա (Հարմոնիա), ինչը միայն մեկ տառով (<i>ո֊ե</i>) էր տարբերվում Արմենիա անվանումից։ Դարձյալ ըստ հույների առասպելի՝ Արամազդի մատռվակը՝ գեղեցիկ պատանի Գանիմեդեսը, կոչվում էր նաև Կադամ, որին հետո աստվածների այն խայտառակ հայրը (Արամազդ) փոխարկեց Ջրհոս համաստեղության կամ կենդանակերպի։ Ըստ եղած, բայց ոչ հավաստի զուգադիպությունների՝ բևեռագրերը կարդացողներից ոմանք կարծում են, թե գտել են նաև մի Աոյ անուն (հայ անվանը մոտ), որը համարվում է չաստվածների մատռվակի անուն՝ նման Կանդամին կամ օդի գուշակությանը։ Չինացիները իրենց հնագույն և ջրհեղեղյան ժամանակի նահապետին կոչում են Jao։ Հուսով եմ՝ այսպիսի առասպելական ծանոթությունների մեջ մեր և՛ այս, և՛ հետագա զարտուղությունները ներելի կլինեն։ | ||
+ | |||
+ | Տեսանք, և արդեն ամենքն էլ գիտեին, որ մեր ազգի նախահայրը և անվանատուն Հայկն է, ինչպես, Խորենացուց սկսած, ավանդում են բոլոր պատմիչները։ Սակայն մերհնագույն և առաջին հայ և հայագիր պատմիչը Կորյունը պատմության սկզբում <i>հայոց</i> անվանելու փոխարեն մեզ կոչում է <i>ասքանազյան ազգ</i> (ըստ ավանդության)՝ նույն Հայկի պապի կամ հորեղբոր և Հաբեթի թոռան անունով, ինչից երևում է, որ Հայկից առաջ սա է բնակվել այն երկրում, որ հետո կոչվել է <i>հայ</i> անվամբ, և որտեղից նա գնացել է Փռյուգիա և այսպես երկու ազգերի համար էլ (հայերի և փռյուգիացիների) դարձել նախահայր կամ արմատ։ Ս․ գրքի մեկնիչները ևս Ասքանազին համարում են Փռյուգիայում բնակված, թեպետ եղել են այնպիսիները (ինչպես հրեաները), որ նրան համարել են մինչև իսկ գերմանացիների նախահայր։ Մեր Ս․ գրքի թարգմանության մեջ էլ ծանոթ է Երեմիա մարգարեի՝ շատ անգամ հիշատակված հրավերը (ԾԱ, 27) աստվածային վրեժխնդրությամբ Բաբելոնի վրա հարձակվելու մասին․ «Պատուէր տուք յինէն Այրարատեան գնդին և Ասքանազեան թագաւորութեանցն»։ Ինչ էլ կարծեն և գրեն թարգմանիչներն ու մեկնիչները, այս երկու անունները կամ դրանց փոխանակները իրարիցչեն զատվում, ինչպես նաև Արարատն էլ՝ հայկական իմաստից։ Բայց սրանից մեր հիմա հետևեցնելն է, որ Ասքանազն էլ է մտել վեհազունների կարգը, թեև դա հայտնապես հիշատակված չէ․ միայն հայտնի է փռյուգիական կամ հայկական գլխանոցով Ասքինոս կոչված լուսնի մի չաստված՝ լուսնի մահիկի վրա մարդու կերպարանք մինչև մեջքի կեսը։ Ոմանք այս անունը մեկնաբանում են հունաերն ՛утчзнпт բառով՝ իբրև անհաստատ, անդադար շարժվող լուսին, բայց ավելի գիտունները համարում են անձնավոր մի վեհազն։ Հոմերոսը և Վերգիլիոսը հիշում են այդ անվամբ փռյուգիացիների իշխանների ու զորավարների, ինչպես նաև Փռյուգիայի մի մասն էլ կոչում են Ասկանիա, ինչը լավ համապատասխանում է Ս․ գրքում վկայված Ասքանազյան երկրին։ | ||
+ | |||
+ | Ասքանազից էլ վեր բարձրանալով՝ արժեր նրա պապին՝ մեծ ազգապետ Հաբեթին, իր երկու եղբայրների հետ նախադասել դյուցազունների կարգի մեջ, ինչպես, ըստ Խորենացու, ավանդում էին քաղդեացիները՝ անունները փոխելով <i>Զրվան</i>֊ի, <i>Տիտան</i>֊ի, <i>Հապետ</i>֊ի, ինչպես որ նաև հույներն ու հռոմեացիները սրան կոչում էին Japet՝ ընդունելով որպես Ուրանոսի (երկնքի) որդի և, ըստ ոմանց, նաև թեսալացիների թագավոր և հելլենական ազգի նահապետ։ Սրանց մատենագիրները ավանդում են, որ Թեսալիայից է եկել ոմն Յասոն՝ հայոց նահապետը, որին ավելի լավ կլիներ Հայաստանից ուղարկել Թեսալիա։ Բազմահմուտ գերմանացի մի հեղինակ (Պունսեն) ասում է, որ հույները Հաբթեին վերցրել են հայերից ու Ս․ գրքից և նրան որպես կին ընծայել են Կիբելեին կամ Ասիային։ Մեր մնացյալ գրքերի մեջ Հաբեթի պաշտամունքի հիշատակում չկա։ Բայց քանի որ նրա եղբայրներին պաշտել են մեր դրացիները, իսկ քրոջը՝ Աստղիկին՝ հայերս, դժվար թե ինքն էլ պատվի արժանացած չլիներ։ Ավելի զարմանալի է, որ հայոց կրոնում Հայկի հայր համարվող Թորգոմի պաշտամունք կամ հիշատակություն չկա կամ մեզ չի հասել, և մենք նրան թողել ենք թուրքմեններին։ | ||
+ | |||
+ | Հայկի սերնդի մեջ ամենածանոթ դյուցազնը կամ առասպելյալը Արան է, որին որին արդեն հիշտակեցինք առլեզի մասին առասպելում։ Հայկի ու Արամի գործերից հետո ազգիս պատմության մեջ սրա հիշատակն է նշանավորը, մանավանդ, ըստ վիպասանների, հռչակավոր Շամիրամի հետ ունեցած հարաբերությամբ։ Երբ և ինչ կերպով էլ եղած կամ կարծված լինի Արայի գլխավոր դիպվածը (մահը և մահից հետո կատարվածը), հարկ է, որ այնքան առասպելների մեջ ստույգ մի կետ ունենա կամ շատ մեծ ու տարածված համբավ, ինչը ընդունել է մինչև իսկ իմաստուն Պլատոնը և նշել իր «Հասարակապետություն» երկասիրության 10֊րդ գրքում, և ուրիշներն էլ նրանց են վերցրել, ինչպես Կղեմես Ալեքսանդրացին։ Բայց հայտնի է, որ հույները չէին կարող ընդունել և ավանդել օտար մի բան առանց փոփոխության, և ըստ այսմ՝ <i>Արա</i>֊ն դառնում է ոչ միայն <i>էր</i>, այլև <i>Ալկիմոս</i>, այսինքն՝ քաջ ու կորովի ('Ьлчймпт), ինչպես հայերեն <i>այր</i> բառն էլ նույնն է նշանակում․ տեղով կամ ազգությամբ էլ ասում են պամփիլիացի՝ շփոթելով ուրիշի հետ։ Միաբան են՝ ասելով, որ սպանվել է պատերազմում, և մարմինը, տասը օր անապական մնալով, փխադրվել է իր ընտանիքի մոտ։ Երբ երկու օր անց տանում են՝ այրելով հուղարկավորելու, ողջանում է և պատմում է, ինչ որ ինքը տեսել է հանդերձյալ աշխարհի դժոխքում կամ արքայության մեջ, կամ Պլատոնն է երևակայել։ Թեև Կղեմես Ալեքսանդրացին վերցնում է Պլատոնից, բայց էր Պամփիլիացուն կոչում է Արմենիոսի որդի՝ շփոթելով ուրիշ Պամփյուլացի Զրադաշտ մի հայի հետ, որ Կյուրոսի բարեկամն էր և գրեց, ասում է, իր հետ պատահածը։ Առնոբիոսն էլ (Ընդդեմ հերձվածոց, Ա) այս ավանդությունը վերցնում է Կտեսիաստեոս հին պատմիչից և Զրադաշտի կամ Զոստրիանոսի թոռանը անվանում է Արմենիոս<ref>Սրան հավանաբար, համապատասխանում է նա, ում սխրագործությունների մասին պատմում է Կտեսիաստեոսն իր «Պատմություններ»֊ի առաջին [գրքում]՝ Արմենիուսը՝ Զոստրիանոսի թոռը և Կյուրոսի Պամփիլիուս բարեկամը։</ref>: Զրադաշտ կամ նման անունով մի մոգ հիշատակվում է Կյուրոսի ժամանակներում՝ նույնը կամ հռչակավոր աղանդապետից տարբեր, որ թերևս մեր նահապետների մեջ կոչվել է Ար֊մոգ և անունով շփոթվել է Արայի հետ, ժամանակով էլ Կյուրոսից ու Տիգրանից քիչ առաջ էր կամ հետո։ | ||
+ | |||
+ | Անուշավանը՝ Արայի որդին, ունի հոր դյուցազնության մի շնորհ և մանուկ ժամանակ «ձօնեալ էր ի Սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի պատճառով և Սոսանվեր էր կամ Սոս էր անվանվում ու մեծանալով եղավ «շատահանճար յիր և ի բան»։ Հեռվից կամ մոտից Ապոլոնի մի շոշորդ է երևում Անուշավանի մեջ ծառաստաներին նրա նվիրաբերմամբ և հանճարեղ բանահյուսությամբ, հավանորեն երգահանությամբ։ Ապոլոնն էլ է կոչվել Սոսիան կամ Սոսյան (ինչ պատճառով՝ դիցաբանները չգիտեն)․ նրա եղևնափայտե պատկերը, մի ժամանակ Սելևկիայում գտնելով, տարան Հռոմ։ Հնդկական մի հնչում էլ լսելի է դարձնում Անուշավան անունը։ | ||
+ | |||
+ | Թեև հետագա հայկազունների մեջ կան դյուցազնական անուններ, ինչպես՝ Առնակ և Փառնակ, բայց մեզանում դյուցազնացածները չեն հիշատակվում և ոչ իսկ Կյուրոսի աջակից Տիգրանը՝ ազգի վիպասանների կողմից հռճակվածը և ամենից սիրելին, որը հիշատակվում է միայն Աժդահակի տեսլիքում (Խորենացի, Ա․ԻԶ)։ Իսկ նրա որդին կամ թոռը՝ Վահագնը, գերազանցել է դյուցազուններին, ինչի համար և հիշատակվելու է չաստվածների կարգում։ Իսկ Արշակունիների ժամանակ նրանց նահապետ Վաղարշակի մասին ասվում է, որ իր նախնիների արձանները մտցրեց հայոց մեհյանների մեջ և պաշտելի դարձրեց։ Նրա որդիներն ու թոռները (Արշակ Ա, Արտաշես Ա) այնքան արիական գործեր արեցին, որ կարող էին մոտենալ դյուցազունների դասին։ Վերջինիս որդու՝ աշխարհակալ Տիգրանի արևով էլ էին երդվում նույնիսկ նրա ողջության օրոք, սակայն հռոմեացիները այն խավարեցրին։ Սրանից մեկ կամ երկու դար անց Արտավազ Բ֊ի և Երվանդի վերաբերյալ ասվածն ու կարծվածը արդեն հիշատակեցինք։ Անտարակույս է, որ սրանց ժամանակակիցն ու գործակիցը՝ մեծ սպարապետ Սմբատ Բագրատունին, վիպասանների (գուցե և Արտավազդի եղբոր՝ բանաստեղծ Վրույրի) կողմից <i>այրաքաջ</i> կոչվելով, բարձրացվել է դյուցազունների կարգի մեջ։ Շնորհիվ բանաստեղծության ու երաժշտության՝ այսպիսիների անուններն ու հիշատակները, թափանցելով քրիստոնեական վարագույրից, նաև Լուսավորիչի ու Տրդատի բոլոր ջանքերից հետո լսվում էին և՛ 4֊րդ դարում Փավստոս Բուզանդի, և 5֊րդ դարում Խորենացու գրքերի մեջ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Դիք․ չաստվածների պաշտամունք== | ||
+ | |||
+ | Որքան էլ ողջամիտներին անհնարին է թվում, թե մարդ կարող է մեկ և միայն գերագույն էակից զատ ուրիշ էակի էլ Աստված անվանել, հարկ է լինում զիջել թե՛ հեթանոսների գրավոր վկայությունների, թե՛ առաժմ մնացած հեթանոսների ասածի ու արածի պատճառով, որոնք մոլությամբ կամ սովորությամբ ընդունել ու անվանել են այլևայլ աստվածների ու աստվածուհիների՝ ըստ մեզ՝ մեծ ու փոքր չաստվածների, որոնք մեր լեզվում սովորաբար կոչվում են հոգնակի ձևով՝ <i>դիք</i>, իգականները՝ <i>դիցուհիներ</i>, գուցե և<i>աղիճ</i><ref>Ոչ շատ հին մի խրատական գրվածք ասում է, թե տասնաբանյա պատվիրաններից առաջինը արգելում է հավատացյալին, «որ Կռոց և Աղեճոյ բարեւ ոչ տայ»։ Ընդհանրապես <i>աղիճ</i> նշանակում է «լկտի աղջիկ»։</ref>, նրանց պաշտամունքը՝ <i>դիցապաշտություն</i>, նրանց պատկերներն էլ քարից, կավից, պղնձից կամ որևէ այլ նյութից լինելու, պատրաստվելու կերպի կամ արվեստի առումով կոչվում են <i>դրոշյալ</i> և <i>կուռք</i>, որից էլ՝ <i>կռապաշտություն</i> անվանումը։ Ս․ գրքում հիշատակված <i>թերափ</i> կամ <i>թերափիմ</i> եղբայրական բառերը նշանակում են տնական կամ պահապան չաստվածներ։ Այս անկարծելի և դժբախտաբար ստույգ և շատ ընդհանուր եղած մարդկային ամենաանարգ մոլորության ծագումը իսկապես զարմանքով հարցնելի է, ինչպես արեց իր հարց ու պատասխանում մեր Վանական վարդապետը։ Ս․ հայրերից շատերը և բարոյագրքերը ևս դրա մասին պես֊պես խոսել են։ Հին մոլորությունների դեմ գրող մեր հեղինակը՝ Եզնիկը, իրենից հներին հետևելով, այսպես է ասում․ «Հեթանոսութեան սկիզբն ի Սերուքայ ժամանակաց անտի եղեւ․ զի՝ որ լաւ ոք եկեալ յաշխարհի՝ մեռանէր, վասն յիշատակի քաջուեանն՝ զպատկերն երանգօք նկարու հանէին․ և անտի ուսեալ տխմարաց՝ տակաւ ի պաշտօն առնոյին․ և Կռոց և Դրօշելոց հանգամանք՝ առ Թարայիւ հարբ Աբրահամու․․․ և կարգեալ հասանէր յԵգիպտացիս և ի Բաբելոնացիս և ի Փռիւգացիս և ի Փիւնիկեցիս՝ գործ դրօշագործութեան և խորհուրդք նորին․ ապա ի Հելլէնսդ՝ որ են Յոյնք՝ առ Կեկրոպաւ, և եւս յետոյ առաւել սաստիկ առ Կռոնաւն և Թէաւ և Դիաւ և Ապոլոնիւ, և առ այլովք բազմօք, զորս մի ըստ միոջէ աստուածս անուանէին»։ | ||
+ | |||
+ | Ինչպես ավելի վաղ հիշեցինք, թեև ըստ Վանականի՝ հայերի մեջ դիցապաշտությունը մտել է օտարների մեջ մտնելուց 100 տարի հետո, ես կարծում եմ՝ դա ավելի ուշ է եղել։ Եզնիկի պես մի վարդապետ էլ, հիշելով այն ազգերին, որ, մեկը մյուսին հետևելով, մոլորվեցին, առաջինների վրա ավելացնում է պարսիկներին ու մարերին, սրանցից շատ ավելի հետո՝ ասորիներին․ սրանցից էլ շատ ավելի ուշ՝ «յաւուրս Արտաշէսի [Ա] որդւոյ Արշակայ՝ ի Հայք կանգնեցաւ պատկերն Արամազդայ»։ Անշուշտ, սա հետևողություն է Խորենացու պատմությանը, որում խոսվում է այդ Արտաշեսի աշխարհակալությամբ Հունաստանից բերած կուռքերի մասին, որոնք նրա որդին՝ Տիգրանը, կանգնեցրեց այլևայլ քաղաքների մեհյաններում։ Բայց ըստ նույն պատմության՝ նրանցից առաջ նրանց ցեղապետ Վաղարշշակը, իր եղբորը՝ Պարթևների թագավոր Արշակին, գանգատվելով, գրում էր, թե Հայաստանում չկար իր խելքին հարմար ու օրինավոր «և ոչ մեհենից պատամունք», և ինքը նախ կանգնեցրեց արեգակի ու լուսնի անձնակերպ կուռքերը և ապա՝ իր նախնիներինը։ Այս հիշատակությունը շատ հավանական է դարձնում, որ հայերը, թեև ունեին վեհեր, պես֊պես հավատ ու պաշտամունք, ինչպես տեսանք, սակայն հույների և ուրիշների նման կուռքեր չունեին։ Եվ Արշակունիները եղան Հայաստան դիքեր մտցնողները, մանավանդ այդ երկուսը (Արտաշեսը և Տիգրանը)՝ ոչ այնքան կրոնական, որքան գեղագիտական զգացմամբ՝ թանկ ու ճարտար ձեռագործները Հունաստանից կողոպտելով ու հարստացնելով իրենց գանձն ու երկիրը։ Ասվածի մեծ հավաստիքն է կուռքերի հետ մեկտեղ դրանց պաշտամունքավարներին, այսինքն՝ քուրմերին էլ բերելը։ | ||
+ | |||
+ | Ավարառության և գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու նրա որդի Արտավազդը ունեին նաև գեղարվեստի և գեղեցիկ դպրության ճաշակ․ նման լինելով ուրիշ մի քանի արևելյան թագավորների՝ պարծանք էին համարում հունասեր (ֆիլելլինոս) կոչվելը և հայերի մեջ հունարենի հետ հունական կրոնն էլ ծավալեցին։ Սրանք էլ, նորությունից և հանդեսներից քիչ֊քիչ դրդված, ավելի կամ պակաս չափով ընդունեցին նոր կրոնն ու նոր չաստվածներին, մանավանդ եթե գտան իրենց հին հավատքին որևէ նմանություն։ Եվ ավելի վատ․ ստիպված էին իրենց նոր տիրակալներին էլ գերագույն պատիվ տալ, կամ սրանք էին պահանջում այդպիսի պատիվ։ Եվ եթեգրվածը ստույգ է, նույն ինքը՝ Վաղարշակը, նամակի մեջ իր եղբորը անվանում է «անձն և պատկեր մեր աստուածոց․․․ [և] երեւելի բնակութեամբ ի մէջ դից»։ Այդ և դրա նման պատկերները կոտրտեց֊փշրեց Արտաշիր Ասանյանը, երբ Խոսրով Ա֊ի մահից հետո նվաճեց Հայաստանը։ Սրա որդին՝ Տրդատ Մեծը, հեթանոսության ժամանակ իր հրովարտակի մեջ հիշատակում է իր ազգը՝ ողջունելով․ «Եւ ի մեր Դիւցախառն Պարթեւաց՝ հասցէ այցելութիւն, ի փառաց թագաց»։ | ||
+ | |||
+ | Ըստ մեր ազգի պատմության՝ նույն Վաղարշակի օրոք է տեղի ունեցել հնդիկ ազնվականներից ոմանց՝ փախչելով Հայաստան գալը իրենց չաստվածներով ու պաշտամունքավարներով, թագավորի հրամանով Տարոնում բնակվելը և իրենց աղանդը տարածելը։ Եվ այսպես՝ երկու֊երեք նոր հավատք՝ հնդկականը, հունականը և պարթևականը, խառնվում են հայկականին Քրիստոսից առաջ 2֊րդից 1֊ին դարի կեսը ընկած ժամանակահատվածում։ Եվ եթե ստույգ լիներ պատմվածը, խառնվել է նաև ասորականը կամ եդեսիականը։ Եվ այդ ժամանակամիջոցում են երևում կամ ավելի շատ երևում չաստվածների կռածոները (կուռքերը), որոնց նախկինում քիչ լինելը գուշակվում է նրանց գլխավոր պաշտամունքարանի՝ թագավորանիստ քաղաքում լինելուց և թագավորի հետ քաղաքից քաղաք փոխադրվելուց, նաև մի քանի հատուկ վայրերից, ինչպես՝ Բագարանից, Հաշտիշատից և այլ վայրերից, ուր՝ որպես ուխտատեղիներ, մեծ տոների ժամանակ ժողովրդի հոծ բազմություն էր գալիս։ Իբրև մեծ դիքերի և պաշտամունքի հատուկ վայր՝ հիշատակվում են Մեհյանների յոթ բագինները։ Եվ Տրդատից հետո մինչև հիմա Հայաստանում կուռքերի ոչ մի մնացորդ չի գտնվել՝ բացառությամբ մի քանի տարի առաջ Սատաղի մոտերքում գտնվածի։ | ||
+ | |||
+ | Մեր նախնիների դիցապաշտական կրոնի վերաբերյալ շատ ավանդություններ չունենք, բայց շատ հավանական է, որ լեզվով մերձավորների հետ կար նաև կրոնի մերձավորություն։ Ստրաբոնը վկայում է, որ իչ պաշտում էին պարսիկները, նույնը պաշտում էին նաև մարերն ու հայերը, իսկ երբ Հայաստան մտան նաև հունական կուռքերը, մեր ազգակիցները դրանք ոչ թե ընդունեցին իբրև նոր աստվածներ, այլ հարմարեցրին իրենց ճանաչածներին, օրինակ՝ Դիոսը՝ Արամազին, Արտեմիսը՝ Անահիտին, Ափրոդիտեն՝ Աստղիկին, Հերակլեսը՝ Վահագնին։ Սակայն պետք է, որ նման լինեին, այլ ոչ համանման, որովհետև յուրաքանչյուր ազգ ուներ իր առանձին հայրենի կարծիքն ու ճաշակը։ Նույնիսկ հույներն ու հռոմեացիները, որ նույն չաստվածներին էին պաշտում, տարբեր պատկերացումներ ունեին։ Նաև միևնույն ազգությունն ու լեզուն ունեցող ժողովրդի պատկերացումները այլևայլ կողմերում այլևայլ են։ Սա հայտնի է նաև այն բանից, որ միևնույն չաստվածը ուներ զանազան անուններ կամ մականուններ՝ սկսած նրանցից ամենամեծից՝ Արամազդից, որի մասին մեր Խորենացին էլ է ասում (Ա․ ԼԱ), թե ուզողի համեմատ՝ կա ոչ մեկ, այլ չորս Արամազդ, մեկն էլ՝ Կունտ Արամազդ (ո՞րն է)․ չորսի վրա չորսն էլ կարելի է ավելացնել կամ բազմապատկել։ | ||
+ | |||
+ | Չուզելով այսպիսի խորհրդածությունները երկարարձգել հիշենք մեր նախնիների՝ բնիկ կամ օտար անվամբ պաշտած չաստվածներին՝ սկսելով վերջին հիշատակվածից։ | ||
+ | |||
+ | ===Արամազդ=== | ||
+ | |||
+ | Սովորաբար, երբ մեր նախնիները այս չաստվածին հիշատակում են որպես հունական, կոչում են <i>Դիոս</i>։ Այս անունը մոտ է բուն «Աստված» նշանակող հունարեն <i>Թեոս</i>(ИЭпт), լատիներեն <i>Դեուս</i> (Deus) անվանումներին։ Երբեմն այդ մասին հայտնում են թարգմանություններում, ինչպես Ոսկեբերանի՝ Տիտոսի թղթի մեկնության մեջ․ «Դիոս, զոր Հայք Արամազդ ասեն․․․ Զեւս՝ զոր և Դիոսն կոչեն, և հայերէն Արամազդ»։ Զևս անունն էլ հնչակից է <i>Դիոս</i>֊ին ու <i>Դեուս</i>֊ին, բայց հույները Արամազդին այսպես են կոչում, երբ նկատի ունեն <i>կյանք տվող</i> կամ <i>կյանքի պահապան</i> ըստ իրենց Zюз («կյանք») բառի։ Հռոմեացիները Արամազդին տալիս են բոլորովին այլ անուն` Jupiter, որից էլ ֆրանսիացիները և իտալացիները՝ Giove․ հայտնի է, որ հռոմեացիները իրենց հատուկ մեծ չաստվածին հարմարեցրել են Դիոսին, ինչպես հայերն էլ՝ Արամազդին։ Այս անունը ընդհանուր է հայերի ու պարսիկների համար։ Սրանք համառոտելով Որմիզդ են ասում՝ ըստ մեր նախնիների լսածի, իսկ նրանց նախնիները կամ զրադաշտականները Ավեստայի լեզվում ասում էին Ահուրա֊մազտաոյ, որ թարգմանում եմ «մեծիմաստ»<ref>Արդյոք, ըստ այս հնչման նշանակության, կարո՞ղ էր հայերենն էլ լինել Յահուր֊իմաստ</ref> կամ «իմաստությունների տեր»։ Թե՛ պարսիկները, թե՛ հույները և թե՛ հռոմեացիները նրան համարում են ժամանակի որդի կամ ծնունդ․ յուրաքանչյուր ազգ նրա ծնողին իր լեզվով է կոչում․ հույները՝ Քրոնոս, հռոմեացիները՝ Սատուռնուս, պարսիկները՝ Զարուանա֊ախերանա, որ նշանակում է «անսահման ժամանակ»։ | ||
+ | |||
+ | Եթե սկզբում հայերը համակարծիք էին պարսիկներին, ապա երբ հունական չաստվածներին ընդունեցին, կարծիքներն էլ խառնվեցին ու հելլենացան։ Որքան կարող ենք իմանալ Ագաթանգեղոսի և Խորենացու հիշատակումներից, Արամազդը և՛ երկնքի ու երկրի արարիչն է, և՛ բոլոր դիքերի հայերը՝ որպես բացարձակ գերագույն էակ և աստված, և ըստ այսմ՝ հզոր ու ամենազոր։ Տրդատը, նրան երենք անգամ հիշատակելով, միշտ ասում է «Արին Արամազդ» և միաժամանակ համարում է աշխարհի արժանավայել խնամող՝ «լիութիւն պարարտութեան» տվող։ Ըստ այսմ՝ կարող է տարբեր անուններով նույնը լինել նաև Ամանորի պտուղների ամենաբեր դիքը, մանավանդ որ սրա հետ զուգորդվում է նաև Վանատուր դիքը, ինչպես Արամազդն էլ էր այդպես ճանաչվել Սպարտայում և այլուր, և ինչպես մեր նախնիներն են Բ․ Մակաբայեցիների գիրք (Զ, 2) հունական <i>Դիոս Քսենիոս</i>֊ը (Ченйпт) թարգմանել «Հիւրասէր Որմզդական Դիցն Վանատրի»։ Սակայն թերևս ավելի հավանական է, որ հին հայերը Ամանորաբերին համարում էին մի այլ չաստված, իսկ թարգմանիչները նրան զուգորդեցին հույների Վանատուրի հետ։ Արամազդին վերաբերող սրանց ավանդությւնները ո՛չ մեզ հարկավոր են և ո՛չ էլ հիշելու արժանի։ Մեզ համար շատ են նույնիսկ Տրդատի ցույց տված <i>արի</i>֊ն և <i>լիացուցիչ</i>֊ը․ թող հույներին մնան իրենց առասպելները, և ոչ մեկին՝ այնպիսի դիցահոր խայտառակությունները։ | ||
+ | |||
+ | Հայաստանում Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Դարանղյաց գավառում՝ Եզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում։ Արտաշես Ա֊ն հույների այդ ամենամեծ չաստվածի ամենաշքեղ կերպարանքը, որ «Ոլոմպիական պատկերն» էր, այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս արիական կերպով քանդակյալը, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան։ Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչև ուրիշ չաստվածների էլ սփռեց այլևայլ կողմերում և քուրմերին էլ դրեցորպես իրենց գերյալ դիցահոր պաշտամունքավար։ Հայոց մեծագույն աշխարհակալը Հերակլեսի պատկերներից ընտրեց Սկյուլասի ու Դիպինոսի ճարտարագործածը։ Արդյո՞ք նրա վերցրած Արամազդն էլ Ֆիդիասի հրաշակերտը կամ գոնե Կյուպսելեի ոսկեղեն ձեռագործը չէր։ Նրան անվանակից Արտաշես Բ֊ն այստեղ քրմապետ կարգեց իր Մաժանորդուն։ Լուսավորիչը մինչև Կեսարիա գնալը այն ջախջախեց բագինի հետ և տեղում խաչ կանգնեցրեց, իսկ հողը թագավորական հրամանով դարձրեց եկեղեցու սեփականություն։ Նրա մասին է ասում անանիա վարդապետը՝ դիմելով եկեղեցուն․ «Դու և զԱրամազդական սուտանունն այն զդիւաբնակն պատկեր՝ զդիւանունն Դիոսի՝ կործանեցեր․ և զառ ի նորայն բնակեալն բագնի զդիւացն բազմութիւն՝ արտահալածս արարեալ՝ անդր եւս քան զԿովկասեանն բնակեցուցեր զլերամբ»։ | ||
+ | |||
+ | Հայաստանում Արամազդի մեհյան այլ վայրում չի հիշատակվում՝ բացառությամբ Արամազդի տան, որ հիշեցինք Պաշատ լեռան վերաբերյալ այլ չաստվածների ու աստվածացրած կրակի հետ, որը խափանեցին ս․ Հռիփսիմյանները, որոնցից մեկը՝ մեր իմացած ս․ Նունեն, Վրաստան գնալու ժամանակ Ջավախք գավառում՝ Փառավան լճի մոտ, հանդիպեց փկնորսների, որոնք երդվումէին Արամազդով ու Զադենով, ինչից թվում է, թե մոտակայքում կար դրանց մեհյանը, կամ գոնե այնտեղ էլ էին պաշտում։ Նույն ս․ կույսի մասին ասվում է, որ Մցխեթ քաղաքում «կործանեաց զԱմպրոպային պատկերն Արամազդայ, որ կայր մեկուսի ի քաղաքէն, գետոյն հզօրի (Կուր֊Ղ․Ա․) ընդ մէջ անցանելով․ զոր սովոր էին երկրպագել այգուն այգուն ի տանեաց իւրաքանչիւր, զի հանդէպ նոցա երեւէր․ իսկ եթէ ոք զոհել կամէր՝ անցեալ ընդ գետն՝ առաջի մեհենիցն զոհեր»։ Սա հայտնի է դարձնում, որ վերոհիշյալը շանթաձիգ Արամազդի շատ մեծ պատկեր կամ անդրի էր՝ հավանորեն նույնպես բերված Հունաստանից և կանգնեցված մեհյանից դուրս՝ հրապարակում։ | ||
+ | |||
+ | Հույների առասպելները նրանց պիղծ Արամազդին շատ զավակներ են ընծայում։ Մեր դիցաբանության մեջ հայտնի են մի որդին՝ Միհրը, և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Մյուս չաստվածների ծնողները չեն հիշատակվում․ գուցե և նույն ինքը լինի։ Իսկ սրանց մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։ Գուցե Որմիզդի պես անմայր են ծնվել, որովհետև սա էլ, ըստ պարսիկների, անկին էր։ Մեր «Ճառընտիր»֊ի մեջ հայտնապես սխալ կամ պակաս է սատանայի՝ ս․ Թադեոսի պատմության մեջ հիշատակված մեղադրանքը հայերին, թե թողեցին «զմեծ աստուածն Անահիտ և զմայր(՞) աստուածոցն Պիսիդովն»։ Թվում է՝ հայերը Արամազդի տոնը կատարում էին Ամանորի հանդեսի օրերին՝ Նավասարդին, իսկ հույները՝ իրենց թարկիլիոն ամսի 7֊ին։ | ||
+ | |||
+ | ===Անահիտ դիցուհի=== | ||
+ | |||
+ | Սեփականագույնն ու սիրելիագույնն է հայոց դիքերից, որին համապատասխանողը հույների մոտ Արտեմիսն է (усфемйт), հռոմեացիների մոտ՝ Դիանան (Diana)։ Թե հայերը ինչ համարում ունեին Անահիտի վերաբերյալ, լավ է բացատրում Տրդատի ասածը մեր Լուսավորիչին (ըստ Ագաթանգեղոսի)․ «Եթե ոչ յանձն առնուցուս դիցն պաշտօն մատուցանել, մանաւանդ այսմ մեծի Անահտայ տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց(՞) որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան, և ծնունդ է մեծին Արին Արամազդայ․․․ Մեծն Անահիտ՝ որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»։ Հրովարտակով էլ հայերին Արամազդի լիությունից հետո մաղթում էր «խնամակալութիւն յԱնահիտ տիկնոջէ»։ Ուրեմն Արամազդի կնոջ փոխարեն այս դուստրն էր հայերի մեծ դիցուհին և տիկինը՝ իբրև նրանց տիրուի և մայր, թերևս ինչպես հույների Աթենասը, որ Արամազդի ուղեղից էր ելել և մնացել էր կույս։ Բայց արդյոք բոլոր հայերը այդպե՞ս էին կարծում, թե՞ կինը լինելու կարծիք էլ ունեին, ինչպես որ «Հայսմավուրք»֊ի քրիստոնյա գրիչները, որոնք, փոխանակ գրելու «տիկնոջ» գրում են․ «Իգական պատկերն անահտայ՝ կնոջն Արամազդայ»։ Սակայն, Տրդատը նրան ճանաչում է միայն որպես Արամազդի դուստր և բարոյական «Մայր՝ ամենայն զգաստութեանց»՝ կուսությամբ և իմաստությամբ միանգամայն հավասարված հույների Արտեմիսին ու Աթենասին։ Այս նորհների վրա ավելանում են նաև խնամակալությունը, բարերարությունը և միով բանիվ՝ ազգի և երկրի կյանք ու կեցուցիչ լինելը, որով ոչ միայն այդ երկու հույն դիցուհիների, այլև Կիբելեի և ուրիշների բարի֊բարի շնորհներով էին զարդարել հայերը իրենց մայրախնամ Անահիտին։ Ներկայումս սրա համար են քննախույզները տարակուսում, թե իրականում ինչ էր Անահիտը։ Նրա կենսատու զորության հավաստիքը տալիս է պատմությունը․ Արտաշես Բ֊ի հիվանդության ժամանակ մի ուխտավորի (Աբեղ Աբեղյան) են ուղարկում Երիզա, որտեղ դիցուհու մեհյանն էր՝ կենսասեր թագավորի համար առողջություն խնդրելու։ Բայց մինչ դեսպանի վերադարձը թագավորը մեռնում է՝ երազնելով Նավասարդի օրերը, առավոտվա նուրբ մեգն ու ծուխը և իր սիրելի որսը։ | ||
+ | |||
+ | Հերոդոտոս պատմիչը արևելյան ազգերի դիքերի մեջ Անահիտի չի ճանաչում (գոնե այս անունով), այլ հիշատակում է Ալիդդայի կամ Ալիլադի, որ մոտ է Անահիտ անվանը (ն և լ տառերի լծորդությամբ), և ասում է, թե սա արաբների պաշտած Ուրանիա֊Աստղիկն է, որին պարսիկները կոչում են Միթրա։ Ոմանք այս անունը Միհր կարծեցին, բայց հմտագույնները համարում են Մատեր, այսինքն՝ Մայր։ Պարսիկները Նսվիտ էին կոչում և կոչում են Արուսյակին, որ Աստղիկին նվիրաբերված լուսատուն էր և համարվում էր երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից կամ ազատներից մեկը և իրենց Ուշեղ Արտաշես թագավորի օրոք ներկայացվեց անձնավորված պատկերակերպ։ Բայց նրանից շատ առաջ էլ (մոտ 600 տարի մինչ Քրիստոսը), երբ պարսիկները, մարերը և նրանց զկինակիցները սկյութներին կամ սակերին հալածեցին արևմտյան Ասիայից և հաստատեցին սակայն կոչված տոները, գլխավոր պատիվն ու պաշտամունքը ընծայեցին Անահիտին, որին պաշտում էին նույն իսկ սակերը։ Ըստ ոմանց՝ Անահիտը ևս կոչվում էր սակյան։ Կան նաև Ս․ գրքի մեկնիչներ, որ կարծում են, թե Անահիտին է վերաբերում Երեմիա մագարեի ասածը (ԾԱ, 41)․ «Զիա՞րդ ի պարտութիւն մատնեցար, Սիսակ, և անկար յորս, պարծանքդ ամենայն երկրի» կարծես թե Բաբելոնը անվանափոխելով նրա պաշտած չաստվածի անունով։ Սակայն բաբելացիների պաշտախը սովորաբար կոչվում է Մյուլիտտա, որ նույնն է, ինչ Հերոդոտոսի Ալիդդա ասածը, նույնը՝ և ասորիների ու փյունիկեցիների Աստարտան, նույնը՝ նաև Կիբելեն՝ երկրի ու երկնքի դուստրը և Սատուռնուսի կինը։ Միով բանիվ ամենն էլ նշանակում են բնության ոգի կամ չաստված։ Այդպես է համարում նաև մեր Վանական վարդապետը՝ երեք դիցուհիներին միացնելով իրար․ «Աստարտն՝ Սիդոնացւոց ամօթն է, զոր Քաղդէացիք Աստղիկ ասեն, Յոյնք՝ Ափրոդիտես, Հայք՝ Անահիտ»։ | ||
+ | |||
+ | Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական <i>Նիիթ</i> կամ <i>Նայթ</i> անունը, որ կա նաև հավելվածով՝ <i>Դա֊նաթ</i> կամ <i>Դանիթ</i>, և համարվում էր զգոնության, արիության, բեղմնավորության ու նյութական առատության մի մեծ դիցուհի, նաև գիշերվային երկինք՝ Ռայի, այսինքն՝ Արևի՝ դիցահոր մայրը<ref>Դիտելի է այս հայերեն բառի և նրա իմաստի նմանությունը եգիպտականին, նմանապես և գիշերվա նշանակությամբ՝ հռոմեացիների Noctus, ֆրանսիացիների Nuit անվանումներին։</ref>։ Հնդիկների հին գրքերում (Վեդաներում) էլ լսվում է Նիյաթե անունով, որով ճանաչում են Ագնիին՝ երկրի վրա հրի չաստվածին։ Բայց գիտնականները Անահիտին ավելի համապատասխան են համարում նրանց Բհավանի դիցուհուն, որ, ըստ Տրդատի ասածի, արդարև նշանակում է «կեցուցիչ»։ Բայց շատ այլանդակ չափազանցությամբ նրան միաժամանակ համարում էին Շիվայի՝ իրենց երրորդության մի անձի քույրը, կինը, դուստրը և հայերի պես նրան երինջ էին նվիրում։ Քննաբանները, է՛լ ավելի առաջ գնալով, Անահիտի անունը բխեցնում են հնդիկների <i>անահուտ</i> բառից, որ նշանակում է «արյան եռանդ», ուրիշները՝ <i>անասիդա</i> բառից, որը մազդեականները ասում էին <i>Անահիդա</i> ձևով «հանդարտ, մաքուր և բեղմնավորիչ» նշանակությամբ<ref>Ըստ այսմ՝ հայերեն <i>անահ</i> բառով էլ կարող է ունենալ <i>անվախ</i> նշանակությունը։</ref>։ Ապա՝ ոմանք այս անունը ստուգաբանում են պարսկերենով՝ իբրև «մանկամարդ, բոլորակուրծք»։ Հիշենք, որ պարսից աղանդի մեջ կա Ահիտի անունով մի դև, որը հակառակ է Անահիտին։ | ||
+ | |||
+ | Նշանավոր է նաև հռոմեացիների Դիանա անունը, որը հակառակ ընթերցմամբ (աջից) կարդացվում է Անաիդ։ Հելլենական դիցաբանությունը քննողները ստիպված են նրանց շատ դիցուհիների հատկությունները կենտրոնացված տեսնել Անահիտի մեջ (Կիբելե, Մայա, Լատոնա, Բելլոնա, Ափրոդիտե)։ Սակայն նրան ավելի լավ է ճանաչել Պլատոնը Նիիթ և Աթենաս զգոն դիցուհիների մեջ։ Անահիտի անվան և ծագման կամ իսկության վերաբերյալ եղել են նաև բազում այլ կարծիքներ։ Ոմանք նույնն են համարել, ինչ Անամելեքը, որին Ս․ գիրքը հիշատակում է Ադրամելեքի հետ՝ իբրև կրակի, արեգակի, լուսնի չաստվածի, ինչպես պարսիկներին էլ համարել են աստղերի ու լուսնի պահապաններ։ Նրանք որոշ այլ արևելցիների հետ Արուսյակ պայծառ աստղը անվանել են <i>Նահիտ</i>, ըստ որում հույները ևս իրենց Արտեմիսի (Անահիտի) ճակատին դնում էին լուսնի մահիկ։ Հավանորեն հայերն էլ էին այսպիսի մի պսակ ընծայել իրենց Տիկնոջը, մանավանդ որ, Արտեմիսի լուսնակիր պատկերը հույներից ընդունելով, կանգնեցրել էին Երիզայում։ | ||
+ | |||
+ | Այս բոլոր և նաև այլ կարծիքներից հետո ավելի հավանական են եգիպտացիների Նիիթի, հնդիկների Նիյադի, հռոմեացիների Դիանայի, նաև հույների (որոնք ունեին նաև մի պիղծ Անայեդա, որի հետ է թերևս շփոթում Ստրաբոնը հայկականը) Աթենասի հետ հայոց Անահիտի սկզբնական միությունը և այս անունով չաստվածի հնությունը։ Եվ հանտնի չէ՝ որտեղից և որ ազգից է նրա ծագումը։ Հայտնի է միայն, որ բոլոր ազգերից ավելի հայերն էին անահիտապաշտ, և ըստ Քրայցեր հմուտ դիցաբանի՝ հայոց Անահիտն է բոլոր անահիտների նախատիպը, մինչդեռ պարսից Նահիտը սոսկ ազատների (<i>իզետ</i>) դասից էր և ոչ աստված։ Եվ թեպետ նրանց երկրում էլ կար Անայիդ անվանումով մի գավառ, բայց մեզանում հռչակված էր Անահտական գավառը, որ նույն Եկեղյացն էր, և մեկ ուրիշն էլ հյուսիսային կողմում՝ Կուր գետ իմոտերքում էր։ Բայց եթե մեկը ցանկանա Անահիտին համանուն մի հին երկիր գտնել, պետք է ընդունի երկրի բոլոր գավառներից հանգույնը և նախաջրհեղեղայինը, ուր առաջնածին մարդը (թշվառ) Կայենը, «բնակեցաւ յերկրին Նայիդ, յանդիման Եդեմայ»<ref>Հռոմեացիների թարգմանությունը տեղանքի հատուկ անունը չի դնում, այլ ասում է, որ Կայենը փախավ Եդեմի արևելյան կողմը։</ref>։ 2֊րդ դարի հեղինակ բազմահմուտ, բայց մոլորյալ Տատիանոսն էլ Անահիտին համարում էր պարսիկներին ու հայերին ծանոթ մի մոգ, ինչպես Ապոլոնին՝ բժիշկ։ | ||
+ | |||
+ | Անահիտի անունը, վերոհիշյալներից զատ, այլևայլ հեղինակներ գրել են նաև Անեայ, Անէիդ, Անիի, Անի, ըստ ոմանց և Նանե կամ Նանար, որոնք մենք համարում ենք տարբերՏիբեթցիները իրենց հավատացյալ կանանց կոչում են անի։։ | ||
+ | |||
+ | Ինչպես Անահիտի պաշտամունքը, այնպես էլ պաշտամունքի վայրերը հռչակված ու մեծահանդես էին նաև օտարազգիների մոտ։ Այդպիսին էին մարերի էքբատանը, հայերին փոքր Ասիայում սահմանակից երկու Կոմանաները, Զելան՝ Պոնտոսում և Գերմանիկուպոլիսը կամ Մարաշը, որի դրամների վրա ևս երևում է Անահիտի պատկերը։ | ||
+ | |||
+ | Ինչ վերաբերում է մեր ազգակիցներին, Եկեղյաց Երիզայում եղածից զատ՝ երևելի մի մեհյան էլ կար Արմավիրում՝ հայոց հին մայրաքաղաքում, որտեղ Վահունի քուրմերը Ապոլոնի անդրիի հետ կանգնեցրին նաև Արտաշեսի բերած Արտեմիսի պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը, որը հետագայում Երվանդը այլ չաստվածների հետ փոխադրեց Բագարան՝ Ախուրյան գետի եզերքում գտնվող այս ավանը ասես դարձնելով հռոմեացիների մի Պանթեոն։ Այդտեղից էլ նրա օրիանվոր հաջորդը՝ Արտաշես Բ֊ն փոխադրեց Արտաշատ, որտեղ ընկավ Լուսավորիչի ու Տրդատի կուռքակործան ձեռքերի տակ։ Դրանից առաջ ս․ Բարդուղիմեոս առաքյալը փոքրիկ մի խաչով կարծանել էր Անձևացյաց երկրի Դարբնաց քարում կանգնեցված Անահիտի կուռքը և այդ խաչը կանգնեցրել էր այնտեղ։ | ||
+ | |||
+ | Ծոփք գավառում հիշվում է Անահիտի աթոռ լեռը (որը, ըստ ոմանց, ներկայումս Քեոշմեր կոչվածն է)՝ անշուշտ դիցուհու մեհյանի կամ մի պատկերի համար այդպես կոչված։ Այնտեղ 4֊րդ դարի վերջում ճգնում էր Եպիփանոսը՝ ս․ Դանիել ծերունու աշակերտը։ Տարոնում՝ ներկայիս հայոց անվանի Առաքելոց վանքի մոտերքում, դեռ ճանաչվում է Տիրինկատար կամ Ծիրինկատար բերդատեղին Տավրոս լեռներում՝ Արեգակնածագ բլուր կոչված տեղում, որտեղ կար Անահիտի մի պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք զԲերդն Տիրինկատարի՝ իւր քաղաքովն և ամենայն սահմանօքն՝ ընծայ Ս․ Առաքելոցն»։ Տիկին֊ի փոխարեն ասյտեղ ասված է Տիրին, ասել է թե՝ Տիրուհի հայոց։ Սրա նման հին էտրուսկները ևս (որ համարվում են Հայաստանից գաղթած) իրենց Աստղիկ դիցուհուն կոչում էին Տուրան։ | ||
+ | |||
+ | Ինչպես արդեն հիշեցինք, Անահիտի և բոլոր հայ դիքերի ամենահռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում՝ Մեծ ու Փոքր Հայքերի միջև, ինչի շնորհիվ մերձավոր ու ծանոթ էր Փոքր Ասիայի հույներին։ Այստեղ պաշտվածն էլ Արտաշեսն էր բերել Հելլադայից, և նրա հանկարծահաս մահվան պատճառով այն մնացել էր Անի բերդում, որտեղից հանեց ու այս ավանում՝ բերդի մոտ, կանգնեցրեց որդին՝ Տիգրանը։ Եվ տեղի պաշտամունքը ու հանդիսությունները այնքան հռչակվեցին, որ մինչև իսկ Անահտական գավառ կոչվեց, և երկիրն էլ ընծայվեց նրան ու քրմերին։ Ստրաբոնից զատ՝ այլ օտար պատմինչր էլ են հիշատակում (Դիոն, XXXVI, 5, Պլինիուս, V, 24) հարյուրավոր սպասավորներով շրջապատված դիցուհուն, որոնց՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, սրբանվեր կամ սրբապաշտ են կոչում (հիերոդուլոս)։ Մեհյանի կամ մեհյանների մոտ ընդարձակ, անմշակ դաշտ ու մարգ էր թողնված նվիրական երինջների արածելու համար, որոնց ճակատը խարանում էին ջահաձև դրոշմով, որ օտարները չմոտենան, և դրանք ժամանակին զոհաբերվեն։ Տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, կատարվում էին մեծ տոնահանդեսներ։ Իսկ ըստ մեր պատմիչների՝ մեծ տոնական օրը նավասարդ ամսի 15֊ն էր՝ նմանությամբ սակայն տոների, որ բարեկենդանի նման մի բան էր։ Այդ օրը քրմապետը, թագավորակերպ հագնված ու խույրը գլխին, քուրմերին ու բազմաթիվ ուխտավորներին առաջնորդում էր, և Անահիտի կուռքը վերցնելով՝ թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը՝ աղոթանման երգեր երգելով։ Հետո աշխարհիկ հանդիսություններ, պարեր էին կատարվումՀույներն էլ ունեին մի այսպիսի տոնահանդես, որ կոչվում էր կորդակ՝ ի պատիվ նրանց էլիսյան Անահիտի։ Նույնիսկ Արտեմիսը այնտեղ կամ մեկ այլ վայրում ուներ Կորդաքս մականունը, որ նշանակում էր էլիսացիների և դորիացիների պարելու մի տեսակ։ Մեր լեզվով կորդակ նշանակում է «գլխանոց, սաղավարտ»՝ գուցե առնված օտար լեզվից։ բոլոր սարերում, և զգեստներն էլ փոխում էին ու հանգնվում սակերի նման անխտիր բոլորը՝ տերերը և ծառաները։ Եվ երբ կերուխում էլ էր հաջորդում, իհարկե, լինում էին նաև հեթանոսական անկարգություններ։ Եվ ըստ Ստրաբոնի՝ ազնվականները մինչև իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի եկվոր պաշտամունքասերներին և սա համարելով սրբազան արարողություն՝ հետո հարսնացնում էին նրանց՝ զգաստության Տիկնոջը մատուցելով այդպիսի մի անզգաստ պաշտամունք, թեպետ ասում են, որ հետագայում այդ նվիրյալները ապրում էին պարկեշտությամբ։ Գուցե այս երևույթի մի պատճառը կամ մեծ պատճառը Անահիտի՝ խնամակալության ու բեղմանվորության պաշտպան համարվելն էր։ Ըստ Ստրաբոնի՝ Փոքր Ասիայի հույների արձակաբարո ցեղերին (Զելա և Կոմանա քաղաքներին) մերձակա Անահտական գավառի մեջ էլ էր մտել համարձակությունը, բայց կամ ոչ միշտ, կամ ոչ ուրիշ կողմերում։ Տրդատի տված գաղափարը և Անահիտին <i>զգաստության մայր</i> կոչելը շատ է հեռու Ստրաբոնի գրածից, թեպետ և անհնար էլ էր, որ չաստվածը լիներ զգաստ և զգաստություն ներշնչող՝ քրիստոնեական ըմբռնումով։ Եվ «Հայսմավուրք»֊ի հեղինակն էլ պախարակում է Անահիտին՝ նրան կոչելով Արամազդի կին։ Պախարակում է նաև ս․ Գրիգորը․ «Խափանեաց զգարշելի անունն․․․ այլ մի՛ յիշեսցին զազրալիքն և չարաչար գարշութիւնք իւրեացն»։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ինչպես որ վկայում են օտար պատմիչները (Պլինիուս, XXXIII, 24․ Դիոն, XXXVI, 5․ Ստրաբոն, XI, 4), հայոց մեծահարգի պաշտպամունքասիրության համեմատ՝ մեծահարգի էր նաև Անահիտի կռածոն, և այն հիշատակում են որպես առաջին ոսկեղեն անդրի, որ խնայեց այն կողմերի առաջին տիրակալ հռոմեացին՝ Պոմպեոսը, և թերևս պատվի արժանացրեց նաև ընծաներով, ինչպես արել էր Զելայում։ Բայց ագահ ու անգութ Մարկոս Անտոնիոսը այն կողոպտեց և հանձնեց զորքի ավարառությանն ու ավերմանը։ Հռոմեացիները պատմում են, որ նա, ով առաջինը ձեռք զարկեց Անահիտին, կուրացավ ու դարձավ անդամալույծ։ Ընդհակառակը, բոլոնիացի մի հարուստ զորական, Օգոստոս կայսերը մեծ խնջույքի հրավիրելով, պատմում էր, թե ինքն առաջինն է զարկել ու կոտրել ոսկեղեն անդրիի սրունքը և նրա փշուրներով է հոգացել այդ օրվա հրավերքը։ Բայց գուցե սա լինի Զելայի Անահիտը։ | ||
+ | |||
+ | Սակայն հայոց Անահիտի պաշտամունքնասերները շինեցին ոսկեղեն մի նոր կուռք և կանգնեցրին Երիզայում, որի համար Տրդատը Գրիգորին հրամայում էր, «զի պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցի բագնին Անահտական պատկերին»։ Իսկ Գրիգորը ասում էր․ «Զոր դուդ կոչես Մեծ Անահիտ Տիկին, լեալ իցեն արդեօք մարդիկ ոք յայնժամ երբեմն ժամանակի․ քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն որ յայնժամ էին՝ ցնորիւք կերպս կերպս լինելով դիւացն, հաւանեցուցին զմեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել, որ ոչ իսկ են» և այլն։ Ինչպես պատմությունից բոլորը գիտեն, այն ժամանակ այս և այսպիսի խոսքերը Տրդատին թվացին շատ օտարոտի, բայց և տասներեք տարի անց այլ կերպ ազդեցին նրա վրա, և «զգաստացեալ զօրօքն՝ փշրէին զոսկի պատկերն Անահտականաց դիցն, և ամենեւին զտեղին քանդել վատնէին, և զոսկին և զարծաթն աւար առեալ» և եկեղեցու սեփականությունը դարձրին ոչ միայն կուռքերը, այլև մեհյանին նվիրվածները։ Այդ դրվատելով՝ Անանիա վարդապետը ասում է․ «Օրհնեալ ես դու լուսանկար առագաստ, որ շքեղաճոխ նազանօք զօրացար ի վերայ պատկերացն դրօշելոց, և հարեալ խորտակեցեր զսնոտի պաճուճանս դիւանուէր և քաջապերճ պանծանաց Անահիտն տիկնոջ»<ref>Պրոկոպիոսը (Պատմություն պարսից պատերազմի, I, 17) Տավրիական Անահիտի պատկեր է համարում Երիզայի Անահիտը՝ կանգնեցված իբր Ագամենոնի որդւո և դստեր՝ Օրեստեսի ու Իփիգենիայի կողմից։ Մեկ այլ գրքում (Գոթերի պատերազմը, IV, 5) ասվում է, որ երկու մեհյանները՝ մեկը Արտեմիսի, մյուսը Իփիգենիայի, կոչվում էին Ոսկի Կոմանա և առանց շինվածքի փոփոխության վերածվեցին եկեղեցու։</ref>։ Ինչպես վերը հիշատակեցինք, Փոքր Հայքին սահմանակից Պոնտոսի Զելա ու Կոմանա քաղաքներում էլ կային Անահիտի մեծաժողով ուխտատեղիներ ու մեհյաններ (Ստրաբոն, XII, 3, 36-37)։ Ըստ Պրոկոպիոսի՝ Օրեստեսը նախ շինեց Կոմանայի մեհյանը և ապա փոխադրեց Երիզա։ Բայց հայերը բազմությամբ գալիս էին և՛ Կոմանա, և՛ Զելա, որտեղ հաղթվեցին ու ջարդվեցին սակերը, և որտեղ հաղթողները, մի հողաբլուր սարքելով, վրան հիմնեցին Անահիտի, Օմանի և Անադատի մեհյան ու բագիններ և հաստատեցին սակայն տոներ, որոնք մեծ շուքով կատարում էին տեղի բնակիչները։ Պոմպեոսն էլ ընդարձակեց տեղը և Զելան դարձրեց քաղաք, որը հետո համարվեց քրմերի սրբազան ու ազատ քաղաք, իսկ քրմապետը՝ թագավոր։ Սրանից ոչ միայն հետ չէր մնում նաև Եվդոկիայի (Թոքադ) մոտ գտնվող Կոմանան (Կյումենե), այլև զեխությամբ է՛լ ավելին էր, և այն նմանեցնում էին մինչև անգամ Կորթնոսի Աստղիկին։ Նույնը և մյուս Կոմանան Կապադովկիայում՝ Ջահանի կողմերում, որի չաստվածը անվանվում էր <i>Մա</i> կամ <i>Ենիոս</i> և քրմապետի իշխանության ներքո ուներ 6000 պաշտամունք մատուցող՝ տղամարդ ու կին, նաև մեհյանին շրջակա ընդարձակ տարածքներ և համարվում էր թագավորից հետո երկրորդը կամ նրա փոխանորդը, քրմերն էլ արքայազուններ էին համարվում։ | ||
+ | |||
+ | Այս տեղի Անահիտի մեհյանը Տավրիկյան կոչվածն էր, որի կառուցողը՝ Իփիգենիան, սրան նվիրեց իր սգո մազերը, դրա համար էլ այն անվանվեց Կոմանա, որ հունարեն նշանակում է «գիսակ, գլխի մազեր» (чпмйпн, որից և՝ <i>կոմիսատ</i>՝ «վարսավոր», Comete՝ «գիսավոր»)։ Սրանք իր աչքով է տեսել ամասիացի մեծ աշխարհագիր Ստրաբոնը և նկարագրել է հավատարմությամբ։ Բայց ո՞վ կարող է հաստատել, թե մեհյանների հիմնարկողը կիսով չափ առասպելական Ագամենոնի դուստրն է։ Նոր ժամանակներում հին կրոնների մասին գրող Մորին (III, 183) իբր անտարակույս է համարում այն, որ Անահիտի պաշտամունքը հայերը մտցրին ոչ միայն Կապադովկիա, այլև Լիդիա։ | ||
+ | |||
+ | Անկարելի է, որ իրենց բնիկ սահմաններից այդքան հեռու Անահիտին փայլեցնող հայերը իրենց կենտրոնում էլ նույնպես և գուցե ավելի չփայլեցնեին նրան։ Եվ ինձ շատ հավանական է թվում, որ Աշտիշատի երկրորդ՝ Ոսկեմայր Ոսկեծին դիքի մեհյանը, որի բագինն է Ոսկեհատը, լինի Անահիտի, թեև մի հին վարդապետ (Սիմեոն) այն համարում է Դեմետրինն ու Գիսանեինը։ Եթե կուռքն ու բագինը ոսկեձույլ չէին, գոնե ոսկեպատ էին։ Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը, Чсхупчьччпт ասելով, իմացնում է, որ <i>ոսկեհատը</i> ոսկեղեն հատիկներ են, որոնք, թվում է, թափել է ինքը՝ դիցուհին, կամ ինչպես Սաթենիկի հարսնության ժամանակ, «տեղ ոսկի տեղայր» (Խորենացի, Բ․Ծ)։ Հայոց այս Ոսկեմոր նման՝ բուլղարացիները իրենց լուսատուների ծնողներին անվանում են <i>Ոսկեմայր</i> (Զլոտնա մայիկա)։ Կեսարիայից վերադառնալիս ս․ Լուսավորիչը կործանեց նաև այս բագինն ու դրա վրայինը և այդտեղ կանգնեցրեց առաջին եկեղեցին՝ տոնի օր սահմանելով սահմի ամսի յոթերորդ օրը (հոկտեմբերի 15)։ | ||
+ | |||
+ | Անահիտի մեհյանների տեղերը, կուռքերը ու նյութը բավական հայտնի են, իսկ ձևն ու նշանները՝ ոչ այնքան։ Եվ որովհետև համապատասխանում էր հույների Արտեմիսին, նրան էլ նման էր կարծվում։ Այժմյան հնագետները, արևելյան գլանաձև քարերի կամ ակների վրա տեսնելով մի դիցուհի՝ ուսին երկու կապաճ և ձեռքերին սուր ու մական, համարեցին, որ Անահիտն է, որովհետև եգիպտացիների Նիիթն էլ է կերպարանավորված աղեղնավոր ու նետավոր։ Հայտնի է հույների աղեղնավոր կամ որսորդ Արտեմիսը, որի համար էլ կոչվում էր Եղջերվահար։ Իսկ պարսից քանդակներում նրա գլխին երևում են գունդ և մահիկ, ձեռքին էլ՝ ծաղիկ։ Պարսկադեն գրքերը Անահիտին նկարագրում են որպես լանջագեղ, ոսկեպաճույճ, ոսկեղեն վերարկուով, քառամանյակով, գոտիով, ոսկեթիթեղ բոլորաձև գլխանոցով, իսկ պատմուճանը՝ կարված երեսուն քառածին ջրշների մորթիներից։ Այս վերջին ավանդության պատճառը այն է, որ ջրշունը կամ կուղբը չորս ձագ է ունենում կամ չորս ամիս հղի է լինում (<i>չադուրդ֊ծիծանադամ</i>)։ Ապա՝ Նահիտը ջրի դիցուհի էր կամ ոգի, իսկ կուղբը ջրում է բնակվում և ջրասույզ դևերի թշնամի է։ Ոմանք էլ այս կենդանու մորթու փայլունության պատճառով համարել են Անահիտին վայել զգեստին համապատասխանող։ | ||
+ | |||
+ | Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է։ Բայց չենք կարող զանց առնել Ս․ գրքի նշանավոր հիշատակությունը՝ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, թե Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, և ամբողջ քաղաքը ոտքի ելավ։ Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց՝ ասելով․ «Ո՞վ է ի մարդկանէ՝ որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքն՝ մեհենազարդ՝ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա և տիեզերք պաշտեն»։ Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը։ | ||
+ | |||
+ | ===Նանե=== | ||
+ | |||
+ | Այս անունով հույները առասպելում են մի հավերժահարսի՝ Սանգարիս գետի դստերը, որը ծննդաբերության ոգի էր կամ զորություն։ Սկանդինավյան ազգերն էլ ունեին մի դիցուհի՝ Նաննա, որ Օդինոսի որդու՝ Բլադրի կինն է։ Բալդրը համարվում էր նրանց Ապոլոնը, և Նաննան, ըստ այսմ, մերձավոր էր հունական Աթենասին, որ Արամազդի ուղեղից ծնված կույս էր՝ իմաստություն, գիտություններ և արիություն ներշնչողը՝ նախկինում երբեմն էլ համարված ջրերի և շոգիների չաստված։ Հայերն էլ Նանեին էին համարում Արամազդի դուստր ու Աթենասի փոխնակ, որովհետև նրա ճարտարարվեստ անդրին, որ բերեց Արտաշեսը, և Թիլ ավանում տեղադրեց Տիգրանը, Ագաթանգեղոսը անվանում է Նանեական։ Գրիգոր Լուսավորիչը նախքան Կեսարիա գնալը կործանեց այն նրան մերձակա Անահիտ քրոջ հետ և տեղը գանձերով հանդերձ դարձրեց կառուցվելիք եկեղեցու սեփականություն։ Նանեն կամ Նանան՝ որպես չաստվածների մայր, ծանոթ էր նաև այլ ասիացիների, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ» (Նանե, Նինե)։ Թիլ ավանից զատ՝ Հայաստանի ոչ մի վայրում Նանեի մեհյան չի հիշատակվում։ Երիզայի Անահիտից վերոհիշյալի տարբեր լինելը անտարակույս է, բայց օտարները սրան երբեմն շփոթում են Արտեմիսի, երբեմն էլ՝ Կիբելեի հետ, մանավանդ այնտեղ, որտեղ Ս․ գրքում հիշատակվում են չաստվածներ, ինչպես հիշատակվում է (Ա․ Մակաբայեցիների, Զ, 1) Ելիմայիսի կամ, ըստ մեզ, Լիմնոսի մեհյանը, որ էր «մեծագանձ յոյժ, և կուռք ոսկեղէնք ձուլվածոյք մեծամեծք ի նմա»։ Եվ հիրավի, Անահիտը սրանց գլխավորն էր։ Իսկ Պարսկաստանում եղածի մասին հիշատակածը (Բ․ Մակաբայեցիների, Ա, 13, Թ, 12), ըստ մեր թարգմանության, Նանեն է, որի գանձերը կողոպտել էր ուզում Անտիոքոսը, բայց նրա «անհամար զօրքն անկան կործանեցան շուրջ զՆանեայ տաճարաւն», որ գտնվում էր Պարսկաստանի մայրաքաղաքում, որ Պասարգատն էր։ Ըստ Պլուտարքոսի վկայության՝ սրանց Նանեն հաղթության չաստված էր, և նրա տաճարում էին պսակադրվում թագավորները․ և ըստ այսմ ևս՝ զուգորդվում է հույների Աթենաս֊Պալլասի հետ։ | ||
+ | |||
+ | ===Աստղիկ=== | ||
+ | |||
+ | Հայոց երրորդ դիցուհին է՝ մեծարված ավելի, քան երկրորդը (Նանեն), թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինը, որովհետև թեև ոմանք Աստղիկին էլ են համարում Արամազդի դուստր, բայց Անահիտի հետ շփոթելով են այդ անում։ Ազգային ավանդությունը Աստղիկին՝ սեփական հայկական անվամբ և օտարներին ոչ նման համարում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո, ինչպես և իր եղբայրը՝ Մանիտոնը։ Թե սրանց հայրը հայոց առասպելներում ինչ անունով էր կոչվում, հայտնի չէ։ Եվ եթե նույնպես հայտնի կամ ընդունելի չէ Նոյի դուստրը լինելը, հավանական է, որ լինի մի հին նահապետի դուստրը՝ իրական անձ և ոչ մտացածին մեկը։ Բերոսոսյան Սիբիլլան (Խորենացի, Ա․ Զ) Աստղիկին համարում է Քսիսուսթրոսի, որ նույն Նոյն է, դստեր դուստր և նկարագրում է, որ հաշտարար էր իր եղբայրների՝ Տիտանի և Հաբեթի՝ Զրվանի դեմ ունեցած կռվի ժամանակ և վերջինի զավակներից մի քանիսին փրկելով՝ տարավ֊ձգեց Օլիմպոս լեռան վրա, ինչի համար էլ կոչվեց <i>դիցընկեց</i>։ Բայց հայերը ավելի հաշտ են ցույց տալիս եղբայրներին ու քրոջը, որը նրանց հավասար ժառանգեց մի երկիր հարավային կողմում՝ ըստ ոմանց՝ Երջանիկ Արաբիան։ Սակայն իրենց Աստղիկին չեն թողել այդքան հեռու գնալ, այլ պահել են Տարոնի կողմերում, որտեղ առաջ բնավկում էին նաև եղբայրները։ Այնտեղ է Աստղնաբերդը կամ Աստղիկի բերդը՝ համառոտելով Ասղնաբերդ կոչված, որը կառուցել է տվել նույն ինքը՝ Աստղիկը, որ ասում են, իր Զրվան եղբոր ապահովության համար․ հետագայում՝ պատմական ժամանակներում, կոչվել է Մոկաց բերդ և գտնվում է Մուշի արևելյան կողմում, իսկ արևմտյան կողմում՝ Հաշտենից գավառի մոտ, կա մեկ այլ Աստղբերդ։ Անշուշտ, Անահիտի պես սա էլ լեռների վրա ուներ այլևայլ աթոռներ։ Հիշվեց նաև Պաշատ լեռան վրա գտնվող նրա կուռքը կամ պատկերը, որ գտնվում էր Արամազդի կուռքի մոտ, որի հետ և կատարում էին նրա տոնը Նավասարդին՝ ամանորին։ Արտաշես Բ֊ն, Վանի կողմերում իր համար զբոսարաններ շինելով, Արտամետի մոտերքում կանգնեցրեց Աստղիկի տաճարը, որի պաշտամունքը շատ սիրող են թվում ինքն էլ, իր ընտանիքն էլ։ Եվ նրա Սաթենիկ տիկնոջ մասին ասվում է, թե իր ազգակից Սուքիասեցն քրիստոնեական քարոզը լսելուց հետո իսկ չկարողացավ բաժանվել Աստղիկի պաշտամունքից։ | ||
+ | |||
+ | Այս դիցուհու գլխավոր մեհյանը գտնվում էր Հաշտիշատում։ Այն մեկն էր երեքից, որոնք մեկ անունով կոչվում էին <i>վահեվահյան</i>, և որոնցից մեկն էլ վերոհիշյալ Ոսկեծին Ոսկեմայր Անահիտի մեհյանն էր։ Իսկ Աստղիկինը առանձին կոչվում էր Սենյակ Վահագնի․ վերջինիս էլ նվիրված էր երրորդը։ Այս երկուսի պատկերների՝ Հունաստանից բերված լինելու պատչառով նրանց Հերակլեսը հայերի մեջ Վահագն համարվեց, իսկ Ափրոդիտեի անդրին՝ Աստղիկինը։ Սրանց՝ իբրև իր սիրելիների, Տիգրանը դնել տվեց իրար մոտ (Խորենացի, Բ․ ԺԴ), և այնուհետև այս երկու դիցուհիների գաղափարները միացան, և Աստղիկը համարվեց ցանկասիրության գարշելի չաստված, որին նրա սիրեկանի և Անահիտի հետ մեկտեղ ավերեց ու անհետացրեց ս․ Գրիգորը ու դրանց տեղում կառուցեց Աշխարհամատրան տաճարը։ Ագաթանգեղոսը այսպես է նկարագրում այդ մեհյանի բնաջնջվելը ու իբր աներևույթ լինելը՝ ինչպես գուշակվում է, այնտեղ կատարված անառակ պաշտամունքն ու հանդեսները մոռացնել տալու համար, ինչպես Վարդան վարդապետն է երգիծաբանելով ասում Լուսավորիչին ուղղված ներբողում․ «Աստղիկ՝ զբոզութիւնն առեալ փախչէր առ նմանիս իւր»։ Լամբրոնացին էլ 67֊րդ սաղմոսի մեկնության մեջ, «որպէս պակասի ծուխ» և այլն, այդպես էլ Քրիստոսի հրի զորությամբ ջնջված է համարում․ «Զի թէ ոչ էր պակասեալ, զբազում ամաց մեհեանն շինեալ Վահեւանեան Դիցն, և դիւօքն ի մարդկային հնարից պարսպեալ, Ս․ Գրիգոր՝ ո՞րպէս մի տեառնագրելովն՝ կործանեալ անհետ արար»։ Մեկ այլ տեղում էլ (Ձ, 14) գրում է․ «Ս․ Գրիգոր՝ զի ձգեաց զձեռն ի Վահեւանեանն մեհեան, և իբրեւ զոչինչ՝ զամենայն զդեւսն ցրուեաց»։ | ||
+ | |||
+ | Մինչ հունական խայտառակ անդրիների բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևույ, և ըստ անունի՝ լուսավոր ու պայծառ մի էակ կամ իր էր՝ հավանորեն Արուսյակը՝ նման հռոմեացիների Venus-Urania կոչվածին։ Հետագայում դարձավ ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ, որոնց հայտարան են և՛ նրա նկարագրությունը որպես <i>ոսկեծղի</i> և <i>վարդամատն</i>, ինչպիսին էին հույների Արշալույսն ու Հերան, և՛ Ափրոդիտեին նվիրված վարդը, որ և հայերն էին վիրում իրենց Աստղիկին՝ Վարդավառ ասելով ու անելով և տարեվերջին՝ Ավելյաց օրերին, որ օգոստոսի սկիզբն է, կատարելով իրենց Բարեկենդանի մեծամեծ հանդեսները, երբ Հայաստանի բարձրավանդակներում դեռ առկա էր գարնանային զովությունը։ Վանական վարդապետը որոշ շփոթությամբ (գրվածքի սխալ օրինակումից) ասում է, որ այս տոնը Քրիստոսի խաչելության հիշատակից 40 օր առաջ էր, իսկ քրիստոնյաները այն դրեցին Այլակերպության տոնից 40 օր հետո՝ խափանելով Աստղիկի և Հեփեստոսի կամ Միհրի պիղծ տոները և դրանց հետ մեկտեղ՝ արեգակի ու լուսնի կրոնական հիշատակները։ Ասվում է, որ ինքը՝ ս․ Գրիգոր Լուսավորիչը, պատվիրեց այս հեթանոսական մեծապայծառ տոնը փոխարինել Թաբոր լեռան վրա Քրիստոսի ամենապայծառ երևումով։ | ||
+ | |||
+ | ===Միհր, Միթրա=== | ||
+ | |||
+ | Այս անունը պարսկական հնչում ունի։ Վերջին մասը հիշեցնում է հայերեն <i>հուր</i>֊ը, ինչպես ինքն էլ համարվում էր հրի ու արեգակի չաստված։ Նույն էր և հույների Հեփեստոս կոչվածը։ Եվ առավել, քան շատ չաստվածներինը, նրա պաշտամունքը տարածված էր և՛ արևելքում, և՛ արևմուտքում։ Այս վերջին (Եվրոպական) մասում՝ ոչ միայն հույների ու հռոմեացիների կողմերում, այլև Գերմանիայում, գտնվում են <i>միհրական</i> կոչված քանդակներ։ Մինչև իսկ իսլանդացիների գերագույն չաստվածը կոչվում էր <i>Մաեդր֊աս</i>։ Արևելքում Միհրի պաշտամունքի նշաններ կան Փոքր Ասիայից մինչև Հնդկաստան։ Այս մեծ աշխարհում Միդրա էին անվանում <i>արեգակը</i> կամ մեկը 12 արեգակնազուններից, որոնք կոչվում էին <i>ատիդիյաս</i>։ Մեր 5֊րդ դարի մատենագիրների՝ Եզնիկի, Եղիշեի, Խորենացու ըթերցողները հիշում են սրանց գրածները և պարսից Միհրի ինչ լինելու բացատրությունը։ Նրանցից առաջ դրա մասին հիշատակում են նաև սուրբ հայրերը, մանավանդ Գրիգոր Աստվածաբանը, որի ճառերի մեկնիչ Նոննոսը գրում է․ «Միթրոս կարծի ի Պրասիցն՝ Արեգակն գոլ, և զոհս առնէին նմա և կատարէին․ արդ ոչ կարէ ոք ձօնել նմա՝ եթէ ոչ յառաջագոյն ընդ աշտիճանսն տանջանաց անցանիցէ, և աշտիճանքն են թուով ութսուն»։ Հայտնի է, որ աստիճանակարգերը, ինչպես որ կան նաև այլ կրոնների ու աղանդների մեջ, զուգորդվում են նոր ժամանակների աշակերտության կամ նվիրապետության կարգերին՝ մեկը մյուսից բարձր՝ ըստ հետևողների իմացության և կրթության։ Նույն հեղինակը մեկ այլ տեղում ասում է․ «ԶՄիթրոսէ այլեւայլ տան կարծիս․ քանզի Արեգակն զնա գոլ ասէին, ոմանք վերատեսուչ Հրոյ, և այլ յատուկ ինչ գոլ զօրութիւն․ լինէին և Միթրոսի տելէդք ոմանք [պաշտօնասէրք], և մանաւանդ առ ի Քաղդէացւոցն․ քանզի որք սովաւ կատարեալ կամէին լինել՝ տանջանաց կարօոտանային, ըստ աստիճանաց ի վեր ելեալք, ի թեթեւագունիցն տանջանացն սկսեալ՝ ի դժնդակագոյնսն կատարէին․ յառաջագոյն՝ սովով ճնշել զանձինս՝ իբրեւ աւուրս 50․ և յայնմ ժուժկալք՝ ի քերանս արկանէին աւուրս երկու, ապա ի ձեան կացուցանէին աւուրս 20․ յետոյ ի հուր անցուցանէին․․․ և զչարըմբերն որ կատարեալն եղեւ՝ հատուցել այնուհետեւ ի կատարելագոյն տելետն [կարգէին]»։ | ||
+ | |||
+ | Վերոհիշյալ միհրական քանդակները (Mithriaques) Միհրին կերպարանավորում են որպես հայագդակ կամ փռյուգագդակ երիտասարդ՝ քարայրի մեջ ծնկով կռթնած կամ հեծած մի ցուլի, որին ուզում է մորթել․ ցուլի ներքին անդամներին կպած են օձեր, կարիճներ, մրջյուններ․ մոտը կա մի շուն, վերևում՝ մի քաջ՝ ձեռքին երկու ջահ՝ մեկը վեր պարզած, մյուսը դեպի վար։ Այս ամենը ցույց են տալիս տարվա եղանակները՝ արևի շրջանով, գիշերն ու ցերեկը։ | ||
+ | |||
+ | Զրադաշտական կրոնում Միհրը Որմիզդի ծնունդ էր՝ ոչ չաստված, այլ ազատ և ազատների գլխավորը, Որմիզդի ու Ահրիմանի միջնորդը։ Բայցհետո ոչ միայն չաստված համարվեց, այլև գրեթե բովանդակ աստվածություն, բայց այլանդակ կերպով աստվածացված, ինչպես ծաղրանքով ասում էին մեր հայրերը պարսից վզրուկ Միհրներսեհին պատասխանելիս․ «Եւ ոմն քաջ ի ձերոց իմաստնոցն ասաց, եթէ Միհրն աստուած մայրածին է ի մարդկանէ և թագաւոր աստուածազաւակ է, և համհարզ քաջ եօթներորդաց»։ Ավելորդ եմ համարում այս առասպելաց առասպելները քննել, քանզի սրանք հին պարսից և հայոց հավատքը չէին, այլ Սասանյաններինը։ Իսկ հները, ինչպես արդեն ասացինք, Միհրին համարում էին արեգակի, կրակի, եղանակների տեսուչ ոգի, որին նվիրված էին մարտ ամիսը, նաև ամիսների 16-րդ օրը և մի քանի այլ տոնական օրեր։ | ||
+ | |||
+ | Ինչպես հիշված չաստվածների հավատքն ու կերպարանքը այլայլվեցին կամ խառնվեցին հունականին, երբ սրանց կուռքերը բերվեցին Հայաստան, այնպես էլ Հեփեսոսը զուգորդվեց Միհրի ու հռոմեացիների Վուլկանի հետ ու դարձավ Արամազդի որդին գուցե «ոչ բնութեամբ՝ այլ կոչմամբ», ինչպես ասում է Նոննոսը Միհրի նվիրյալների մասին։ Այս արեգակնային հրային չաստվածի կուռքը կանգնեցվեց Բագառիճում՝ Եկեղյաց և Դարանաղյաց գավառներին սահմանակից Դերջան գավառում, որտեղ, ինչպես գյուղի անունից է գուշակվում, կային նաև այլ կուռքերի բագիններ։ Եվ ս․ Գրիգորը «գայր հասանէր ի Մրհական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազդայ, և․․․ ի հիմանց բրեալ խլէին, և զգանձս մթերեալս աւար հարկանէին, և աղքատաց բաշխէին, և զտեղինս նուիրէին եկեղեցւոր»։ Ներկայումս ենթադրում են, որ այս մեհյանի տեղը նույն անունը կորղ գյուղում բարձրացած քարաբլուրի արևելյան կողմում է, որտեղ փորված են երեք փոքրիկ քարանձավներ, դրսում էլ՝ գավիթ։ Բլուրի գագաթին, որտեղ բուն բագինն է եղած համարվում, երևում են հիմքերի նշաններ։ | ||
+ | |||
+ | Միհրի տոնի ժամանակը մեր ազգակիցները չեն հիշատակում, բայց թվում է, թե արեգ ամիսն է, որ համապատասխանում է պարսից միհր ամսին։ Արևմուտքում՝ գոնե Իտալիայում, տոնը կատարվում էր դեկտեմբերի 25֊ին․ դրա փոխարեն ուղղահավատները այդ օրը նվիրեցին Քրիստոսի ծնունդին, որի մարդեղության օրը զուգադիպում է գարնանամուտի օրերին։ Միհրի պաշտամունքասիրության՝ նրա հավատքից հետո էլ մնացած նշանակ են նրա անունից բարդված հատուկ անձնանունները Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ինչպես՝ Միհրան, Միհր֊Ներսեհ, Միհրանշապուհ, Միհր֊Արտաշես, Միհրազատ, Միհրիշատ, Միհրհորիկ և այլն։ | ||
+ | |||
+ | ===Տիր=== | ||
+ | |||
+ | Թեպետ սա հիշյալ չաստվածների պես հաճախ չի հիշատակվում, բայց և աննշան չէ թե՛ արևելցիների և թե՛ հյուսիսցիների մոտ, թեև այլևայլ կերպով է ճանաչվում։ Համապատասխանում է հույների Ապոլոն և Հերմես դիքերին։ Կելտերի ու սկանդինավցիների մոտ Տիրը կամ Տյուրը (Tyr) պատերազմի ոգի է, ինչպես և Տին է ֆրիզների մոտ, Զիոն՝ շվեդների մոտ։ Մեր լեզվում Տիր անունը նշանակում է «ուժ, պնդություն, քաջություն»։ Պարսիկները <i>Տիր</i> են կոչում նետը և, ըստ աստղաբաշխության, Փայլածու մոլորակն ու Դաշդեր աստղը, ինչպես և երկրի արևելյան կողմի պահապան ոգուն, նաև ամիսների՝ տոներով հանդերջ <i>տիրական</i> կոչվող 13֊րդ օրվա և ամբողջ դեկտեմբեր ամսվա պաշտպանին, ինչպես հայերիս մեջ էլ տարվա 4֊րդ ամիսը կոչվում է <i>տրե</i> կամ <i>տրյա</i>։ Մեր դրացիները Տիրին ճանաչում էին նաև որպես ամպերի ու անձրևների համար հոգացողի։ Բացի ամսանուններից՝ ունենք նաև Տրյա գյուղ և Տիրառիճ գյուղ, Տիրինկատար լեռ, որը հիշատակեցինք որպես Անահիտին նվիրված, նաև մարդկանց շատ հատուկ անուններ՝ Տիրան, Տիրոց, Տրդատ, Տիրատուր և այլն։ Այս ամենը հայտնի է դարձնում, որ հայերի մեջ Տիրը ուներ բավականին տարածված պաշտամունք և համարվում էր գիտությունների, դպրության, պերճախոսության պաշտպան ու ներշնչող։ Հունաստանից բերված Ապոլոնի պղնձաձույլ, ոսկեզօծ անդրին, որ դրված էր Արմավիրում և ապա Արտաշատում, Ագաթանգեղոսը կոչում է <i>Տիր</i> կամ <i>Տյուր</i>, իսկ վայրը համարում է քաղաքից դուրս՝ քաղաքադռան մոտ՝ ճանապարհի վրա, և հատկությունը՝ «դիք դպրի գիտութեան քրմաց», մեհյանն էլ «անուանեալ դիւան գրչի Որմզդի ուսման ճարտարութեան մեհեան»։ Որքան էլ այս բառերի շարքերը փոքր֊ինչ շփոթում են իմաստը, բավարար են ահյտնի դարձնելու, որ գիտությունների խնամակալ էր և Արմազդրի դպիր, ինչպես որ հույների Հերմեսը և հռոմեացիների Մերկուրին Դիոսի պատգամավորն ու դպիրն էին, և պարսից Դիք֊Քելեքը բախտի, երկրագնդի ու գիտությունների ոստիկանն էր։ | ||
+ | |||
+ | «Գործք Առաքելոց» սրբազան գրքում էլ, որտեղ հիշատակվում է Հերմեսը (որին իր ճարտարախոսության համար հեթանոսները նմանեցրին Պողոս առաքյալին), մեր ձեռագրերի մի մասին լուսանցքում գրված է <i>Տիր դիք</i>։ Հերմեսը ոչ միայն ճարտարախոս էր, այլև հնարախոս կամ պատգամախոս, յուրաքանչյուրի կարիքի համար բան ասող, միով բանիվ՝ հարցուկ և տարակույսներ լուծող ու երազներ մեկնաբանող, որի համար էլ հունարեն կոչվում էր ´Пнейсьрпмрпт կամ ЙгЮфщс ´пнеЯсщн, ինչը բացատրում է Ագաթանգեղոսը՝ Տիրի մասին ասելով․ «Երազացոյց երազընդհան պաշտօն Տիւր դից»։ Այս է պատճառը, որ մեհենատեղին էլ կոչվեց Երազմույն։ Եվ քանի որ գտնվում էր մայրաքաղաքի դռան մոտ, ճշմարիտ Աստծուն հայերիս հավատալու պատճառով նախ սրան «արկեալ ձեռն՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին․․․ ուր և երեւեալ կերպարանօք դիւացն ի նմանութեան առն և ձիոյ բազմութեան և կազմութիւն գնդի և հետեւակազօր մկնդաւորք և սունաւորք, առաջի ընթացեալք ի կերպարանս մարդկան նմանութեան, նիզակօք և նշանօք ի զէն և ի զարդ վառեալք, մեծաւ գոչելով զաղաղակ հարեալք՝ փախստեայք յԱնահտական ի մեհեանն անկանէին․ ուստի՝ ընդ հասեալսն մարտ եդեալ կռուէին, նետս անոյժս և քարավէժս թանձրաթափ ի վերուստ ի շինուածոցն ի խոնարհ զմարդկաւն ցնդէին․ զոր փոքր սակաւ մի զարհուրեցուցեալ զնորահաւատս մարդկանն։ Իսկ Ս․ Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ նշան տէրունական առնէր․ և դիմեալ՝ ի դուռն մեհենին, և ամենայն շինուածք մեհենին ի հիմաց դղրդեալ տապալեցան․․․ և ամեայն դեւքն ի փախուստ դարձալ առաջի մարդկանն՝ երեւացան զօձիս արկեալ և զճակատս հերալ, և զճիկ բարձալ մեծաձայն գոչելով ասէին, թե վա՜յ մեզ․ զի յամենայն երկրէ փախստական արար զմեզ Յիսուս՝ որդի Մարիամու․․․ արդ ի յո՞ դիմեալ փախիցուք․․․ երթաք մեք ի բնակիչս լերինն Կաւկաս․․․ Եւ զյաս ասացեալ․․․ սեւագունդ դիւացն՝ աներեւոյթք եղեալ չքոտեալք ի տեղւոյն՝ իբրեւ զծուխ պակասեցան», և այլն։ Փոխանակ «մարդակերպ դևեր»֊ի՝ փախչողները պիտի կոչվեն <i>դիվակերպ մարդիկ, խաբեբա քուրմեր</i>, որոնց դիզած գանձերը տրվեցին աղքատներին ու եկեղեցուն․ երազացույցն էլ երազի պես ցնդեց։ | ||
+ | |||
+ | Նշանավոր է, որ մեր ու պարսիկների մեջ Տիրի՝ գիտության դիք համարելու պես մոգերին <i>տրի</i> կամ <i>տրա</i> են անվանում նաև սաքսերը։ Արդյոք կելտերի <i>դրուիդ</i>֊ը (Druide<ref>Ոմանք սա համարում եմ Drew կամ <i>դերու</i> բառից, որ կաղնին է․ իբր պաշտամունքավարները ապրում էին կաղնի ծառերի կամ անտառների մեջ։</ref>) և սկանդինավցիների Derot֊ը, որ նշանակում են «քահանա և գիտուն», <i>տրի</i>֊ից չե՞ն ծագել։ | ||
+ | |||
+ | ===Վահագն=== | ||
+ | |||
+ | Մինչ հիմա մեր հիշած հայոց պաշտելի չաստվածների մեջ միայն Աստղիկն էր զուտ հայկական անունով կոչված և հայ դիցաբանության ծնունդ։ Կարելի է այսպիսին համարել նաև Վահագնին, թեև նա էլ Աստղիկի ու այլոց պես կունենա իր օտար զուգակիցը կամ փոխանակը, ինչպես՝ մի Հերակլես։ Թեև պատմությունը նրան մեզ ներկայացնում է իբրև իրական և դյուցազունների մեջ դասելի անձ, սակայն պաշտամունքն ու մեհյանները հավասարեցված են չաստվածներին և ներկայացված որպես հայոց յոթ գլխավոր դիքերից ու մեհյաններից մեկը։ | ||
+ | |||
+ | Ըստ պատմության՝ Վահագնը Երվանդյան Տիգրան հայկազունի որդին կամ մանավանդ թոռն է։ Նրա հետ պատերազմել ու հաղթել է մարերի հռչակավոր թագավոր Աժդահակին, որի անունը հայերեն թարգմանելով՝ հայ վիպասանները նրան անվանում էին <i>վիշապ</i>, իսկ հետևողներին <i>վիշապազուններ</i> և ըստ Խորենացու՝ «ընդ Վիշապաց ասէին յԵրգն՝ կռուել նմա և յաղթել․ և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութեանցն՝ նմա երգէին»։ Մարերի ու պարսիկների մեծ հակառակությունն ու կռիվը հայտնի են նաև օտար պատմիչներից, թեև ոմանք նրանց համարում են բարեկամներ, այլ ոչ թշնամիներ։ Բայց հույների պատմահայրը (Հերոդոտոսը) և մեր պատմահայրը (Խորենացին) հայերին ու պարսիկներին ներկայացնում են որպես դաշնակից և մարերին թշնամի։ Եվ ինչպես պարսիկներն են իրենց Կյուրոսին հռչակում Աժդահակին հակառակորդ ու հաղթող, այնպես էլ հայերը՝ իրենց սիրելի Տիգրանին, որի մասին երգված հիշատակներից մի մաս ավանդում է Խորենացին (Ա․ ԻԵ֊Լ)՝ ըստ հայոց հին վիպասանության, որի մեջ խառնվել կամ հավելվել էին և՛ Վահագնի քաջագործությունները, և՛ դրանից դուրս պես֊պես ավանդություններ։ Այսպիսին է նաև 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացու հիշատակածը․ «Ի խիստ ձմերանի՝ Վահագն նախնիՀայոց՝ գողացաւ զյարդ Բարշամայ<ref>Մի օրինակում <i>Բարաշամ</i>֊ի փոխարեն գրված է․ «Բաղաամայ Ասորոց նախնոյն»։</ref>, Ասորեստանեայց նախնոյն․ զոր և մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ Յարդգողի հետ անուանել»։ Այս հիշատակումը Վահագնին ներկայացնում է իբր Արամի ժամանակակից՝ շատ ավելի հին, քան Տիգրանը։ Հնդիկներն էլ ունեն նման մի ավանդություն․ Պոնիս կամ Վալա անունով մի ասորի գողանում է չաստվածների նախիրը ու փակում է մի քարայրի մեջ։ Ինդրա չաստվածը մրրիկների (<i>մարուտ</i>) օգնությամբ և Սարամա եղնիկի առաջնորդությամբ բացում է քարայրը և արձակում անասուններին։ | ||
+ | |||
+ | Հնդկական առասպելների հետ Վահագնի այլ նմանությունները հիշատակեցինք արեգակի պաշտամունքի մասին խոսելիս և նշեցինք նույնիսկ անունը՝ Վահու֊Ագնի։ Մեր մի հին գրվածքի մեջ մեր դյուցազնը կոչվում է Վահանգն։ Եվ կա մի հին վարդապետի վկայությունը․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին»․ և սրան համապատասխանում է վիպասանների երգածը՝ <i>Երկնէր երկին</i>֊ը և <i>կարմրիկ եղեգնիկ</i>֊ը, որի նման նաև այլ ազգերի, մինչև իսկ չինացիների ավանդություններում էլ են գտնվում եղեգնից, լոտոսից կամ ուրիշ մի բույսից ընծայված չաստվածներ։ Շատ դարեր անց՝ Վաղարշակի ժամանակներում, նոր հնդիկ քուրմերի՝ նոր չաստվածներով Հայաստան գալը մի փաստ էլ է ավելացնում Վահագնի հնդկական առնչությանը, որի մեհյաններն էլ նույն հնդկական անվամբ կոչվում էին Վահեվահյան, պաշտամունքավարները՝ Վահևունիներ (ըստ Ագաթանգեղոսի հունարեն օրինակի՝ Вбвз՝йпт)։ | ||
+ | |||
+ | Մեր աշխարհակալ Արշակունիները, որ ավելի կոչելի են չաստվածակալներ՝ Հունաստանից բերած կուռքերի և հայոց ավանդությունները այլայլելու համար, նույնը անել տվեցին նաև Վահագնի հետ։ Նրան սեփականվեց Հերակլեսի անդրին՝ հռչակավոր Սկյուլասի և կրետացի Դիպինոսի<ref>Պլինիուսը հիշատակում է այս քանդակագործների ձեռագործը, բայց ասում է, թե մարմարից էր և հունական Սիկոն քաղաքում էր կանգնեցված։ Ուրեմն սա տարբեր է Խորենացու և Ագաթանգեղոսի հիշատակածից։</ref> պղնձաձույլ, ոսկեզօծ ձեռագործը, որը Վահևունիները, իրենց Վիշապաքաղ Վահագնը համարելով կամ նրան հարմարեցնելով, կանգնեցրին Տարոնի Հաշտիշատում՝ Անահիտի և Աստղիկի մեհյանների մոտ՝ սրան էլ նվիրելով մի երրորդը (Վահեվահյան կամ Վահևվահյան)՝ «մեհեան մեծագանձ, լի ոսկւով և արծաթով, և բազում նուէրք մեծամեծ թագաւորաց ձօնեալ անդ, ութերորդ պաշտօն<ref>Եթե պետք է ընթերցել ոչ թե «յոթերորդ», այլ «ութերորդ», սրանից առաջ հիշատակված մեծ մեհյանները պետք է հաշվել յոթը։</ref> հռչակեալ»։ Լուսավորիչը այս կուռքերը կործանեց մեծ դժվարությամբ, որովհետև հնդկասերունդ քուրմերը այն պաշտպանում էին համառորեն։ Բայց եթե հնդիկները սրան պատիվ էին մատուցում՝ իրենց Ագնին համարելով, և եթե ըստ Խորենացու՝ վրացիները նախ սկսեցին պաշտել՝ բնական մեծությամբ մարդու մի արձան կանգնեցնելով, և եթե ըստ մի գիտնականի՝ հին պարսիկներն էլ Ավեստայի լեզվով հին գրքում նրան կոչել են Վերեթրակնա (՞), ապա հայերը նրան ճանաչում էին որպես իրենց մեծագույն ու սիրելի դիքերից մեկը։ Այդ է հայտնում նաև Տրդատի հրովարտակը՝ ազգին մաղթելով, որ Արամազդից ու Անահիտից հետո «քաջութիւն հասցէ ձեզ ի Քաջն Վահագնէ», որին հարկ է համարել նաև Արեսին փոխարինող, որովհետև պատրեազմի հայոց այլ չաստված չի հիշատակվում։ | ||
+ | |||
+ | Տարոնից դուրս Վահագնի մի մեհյան էլ հիշատակվում է Տոսպի Ահևական գյուղում, որ լսեցնում է նույն Վահեվահյան անունը, ինչպես որոշակիորեն ասում է Թովմա Արծրունին․ «Քանզի էր և տեղին այն յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»։ Այս պատմիչը հիշատակում է նաև Հերակլեսի՝ Արտաշես Բ֊ի կողմից Փոքր Աղբակ գավառում կանգնեցված մի մեհյան, որ համարելի է Վահագնինը։ Հերակլեսի դիք Տրդատի օրերում հիշվում է նաև Դերջան գավառում՝ Սալահունիքում, Ասկեպիոս դիքի հետ, որի մեծահանդես տոները կատարվում էին այնտեղ։ Բայց սրանք թերևս բուն հունական դիքեր էին։ | ||
+ | |||
+ | Վահագնի պաշտամունքավար բնիկ քուրմերը նրա ցեղից կամ հնդիկներից էին սերված կարծում և կոչվել էն Վահունիք, Վահևունիք կամ Վահնունիք, որոնց այդ պաշտոնը հանձնեց Վաղարշակը և նրանց էլ բարձրացրեց նախարարական կարգի, թեպետ Տիգրանի հրամանով առժամանակ զրկվեցին այդ պատվից, որովհետև նրան չհարցնելով՝ Աշտիշատում կանգնեցրել էին Հերակլեսի անդրին, և սրանց գյուղն էլ նա դարձրեց արքունիքի սեփականությունը։ Իսկ ս․ Գրիգորը, բագինները վերացնելով, դարձրեց առաջին եկեղեցու տեղը և քուրմերի փոխարեն վերակացու կարգեց ս․ Դանիել ծերունուն՝ որպես իր փոխանորդի, և Վահագննի տոնի փոխարեն սահմի ամսի 7֊ին սահմանեց Հովհաննես Կարապետի և ս․ Աթենոգինես եպիսկոպոսի տոն, որոնց նշխարհներից մաս դրեց եկեղեցու հիմքում։ | ||
+ | |||
+ | Վահագնի պաշտամունքի ջնջվելուց հետո նրա մասին վիպասանների հյուսած երգերը դեռ լսվում էին մեր թարգմանիչների օրերում, և սրանք նաև Ս․ գրքի թարգմանության մեջ Հերակլեսի փոխարեն համարձակորեն գրում էին Վահագն։ Անմոռաց մնաց նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի հետ կոչելը, որ մեզանում ասվում է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը հայտնի է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ <i>Սաման յոլու</i>։ | ||
+ | |||
+ | Ժամանակին վերաբերող հավատքների մասին խոսելիս հիշատակեցինք, որ ամիսների 27֊րդ օրը նվիրված էր Վահագնին, կամ Վահագնը այդ օրվա պահապանն էր։ | ||
+ | |||
+ | Վահագնի պատճառով թե՛ այստեղ և թե՛ նախորդիվ շատ անգամ հիշած լինելով հնդկական դիցաբանւթյան հայկականի հետ խառնուրդը՝ հարկ է, որ այժմ հիշենք և այն, ինչը իբր ստույգ ավանդում են մեր պատմիչները այն կողմից եկած մի զույգ դիքերի կամ դյուցազնացածների մասին, որոնք սովորաբար անվանում են Դեմետր ու Գիսանե, թեև անունները այլայլված են և չեն հիշատակվում ո՛չ Խորենացու, ո՛չ Ագաթանգեղոսի կողմից։ Դրանք հիշատակվում են հատուկ Տարոնի պատմիչի (Զենոբի) կողմից (որտեղ պաշտվում էին այս եկամուտ դիքերը)։ Եվ ըստ պատմության կամ զրույցների՝ եղբայրներ էին ու հնդիկ ազնվազարմներ, որոնք կամենում էին սպանել իրենց Դինաքսե թագավորին, սակայն երբ նրանց խորհածը ահյտնի դարձավ, փախան֊եկան Հայաստան, որտեղ Վաղարշակը նոր էր հաստատում հայ Արշակունյաց թագավորությունը։ Նա ընդունեց սրանց և տարածքներ տվեց Ապահունյաց և Տարոնի գավառներում, որտեղ, բացի այլ քաղաքներից, շինեցին նաև Օձ կամ Վիշապ քաղաքը կամ ավանը և կանգնեցրին օձակերպ մի կուռք, այլ կուռքեր էլ կանգնեցրին Աշտիշատում՝ պաշտելով իրենց հայրենի ծեսով։ | ||
+ | |||
+ | Մի քանի տարի անց Վաղարշակը Հնդկաստանի թագավորի դրդմամբ կամ մեկ այլ պատճառով նրանց, հանցավոր գտնելով, սպանեց, բայց տարածքները թողեց նրանց որդիներին։ Սրանք՝ Գիսանեի Կուառս ու Մեղտի որդիները և Դեմետրի Հոռյան կամ Հռեմ որդին, շինեցին մեկական գյուղ և կոչեցին իրենց անուններով, ինչպես մինչև հիմա էլ ստույգ այսպես են կոչվում (բայց ինչ պատչառով կոչվելը ստույգ չէ)։ Իսկ ի հիշատակ իրենց հոր՝ Աշտիշատի մոտ՝ Քարքե լեռան վրա՝ Տարոնի ու Պալունյաց գավառների միջև, կանգնեցրին նրանց քարեղեն արձանները, նաև երկու պղնձե արձաններ էլ՝ Գիսանեինը՝ 30 կանգնուն բարձրությամբ, Դեմետրինը՝ 12 կանգուն, և նրանց մեհյանները պահողների և պանդուխտների համար նվիրեցին 12 գյուղ։ Իրենց որդիներին ու ցեղին էլ կարգեցին իրենց աստվածացրած նախնիների քուրմ ու պաշտամունքավար, որոնք և որդուց որդի հաջորդաբար պահում ու պատվի էին արժանացնում այդ տեղանքը։ Այս է պատմական ավանդությունը։ Պատմական եմ ասում գրավոր և պատմիչի անուոնվ լինելու պատճառով, սակայն շատ անահավանակն և անհարմար մասերով, եթե նույնիսկ մի ստույգ հիմք կա։ 400 և ավելի տարիներ անց հայերի ուրիշ կուռքերի հետ սրանք էլ կործանելու է գալիս ս․ Գրիգորը, բայց մեծ դժվարությամբ ու պատերազմելով, Տրդատի զորքի օգնությամբ, ինչպես մանրամասնորեն պատմում է Զենոբի՝ ժամանակակից ասորու անունով։ Եվ դրանց փոխարեն հաստատում է Մշո պարծանք ս․ Կարապետը։ Բայց կռապաշտ ու հայերնապաշտ համառ քրմորդիները դժվարությամբ ընդունեցին քրիստոնեությունը և երկար ժամանակ ջանում էին իրենց նախնիներից գոնե մի հիշատակ պահել, ինչպես Գիսանեի սերունդները նրա շատ երկարամազ լինելու պատճառով չէին ուզում իրենց մազերն էլ կտրել և երբ ստիպված եղան կտրել, մեկ֊երկու փունջ թողեցին երկար։ Դրանց սև գույնն էլ դեռ տարբերում էր նրանց բնիկ հայերից։ | ||
+ | |||
+ | Այս ավանդությունները քննելիս հնդկական հետքեր են հայտնվում․ զուգորդվում են նաև Գիսանեի անունն ու դրա իմաստը, քանզի հնդկերենում <i>գես</i>֊ը նույնն է նշանակում, ինչ որ հայերենում։ Նրանց Կրիշնա չաստվածն էլ անվանում է Գեսավա, որ նշանակում է «գիսավետ, գիսավոր»։ Հնդիկները ունեին նաև Գեսին անունով մի չար քաջ, որը, երբեմն մարդակերպ, երբեմն ձիամարդու կամ ձիացուլի կերպարանքով հայտնվելով, մեծ վնաս էր պատչառում, մինչև որ նրան սպանեց Վիշնու չաստվածը։ Հավանաբար այս չաստվածներն էին Տարոնում պաշտվել, այլ ոչ Վաղարշակի մոտ փախուստով եկածները։ Թերևս Վիշնու անունն էլ է խառնվել այստեղ պաշտված վիշապներին։ Իսկ Դեմետրի անունը, որ հիմա Դրմետր գյուղն է պահում, հավանաբար լսեցնում է հնդիկների երրորդության Բրահմա, Վիշնու և Շիվա Տրիմուտրի չաստվածներին։ Դեմետրի որդու անունն էլ, որ գրվել է Հռեմ, հիշեցնում է Հռամա կամ Ռամա չաստվածին, որ նույն ինքը Վիշնուն է՝ յոթ անգամ մարմանվորված։ | ||
+ | |||
+ | Սրանց հետ հարկ կլինի մեկ անգամ էլ հիշել արդեն մի քանի անգամ հիշատակված և Վահագնի լծորդ հնդկական Ագնիին՝ հրի չաստվածին և հայոց մեջ արևակերպ վիպասանվածին (տե՛ս էջ 51)։ Մեր ոչ շատ ծանոթ ու բավական հին մի գրող՝ Սիմեոն անունով մի վարդապետ, հիշելով քրմերի և նրանց զինակիցների պատերազմը Տրդատի զորքի դեմ, այսպիսի մթնկեկ մի բան է պատմում․ «Ուստի և Գեղեցիկն Ագնիս՝ կրկին, ասեն, զերիս աւուրս [ի] մարտ պատրեազմին կացեալ»։ | ||
+ | |||
+ | Կարծում եմ՝ նշանակում է, թե քուրմերը ասում էին, որ իրենց գեղեցիկ Ագնին երեք կամ վեց օր պատերազմեց հայոց զորքի դեմ, և որ Տարոնում պաշտվածը սա էր, այլ ոչ հույների համանուն Աղնոս կոչված ողջախոհ Արտեմիսը կամ սրբերի Իսիսը։ Եվ մի՞թե այն աղբյուրաբուխ տեղը, որի մասին պատմիչը (Զենոբ) ասում է, թե «իննակնեան կոչեն տեղոյն Հնդիկք և Պարսիկք», Ագնի անունը չի բովանդակում այս կոչումը։ | ||
+ | |||
+ | Հնդիկների դիցաբանությունն ու լեզուն մաղելու դեպքում գուցե նոր լույս ծագի Տարոնի այս կողմերում պաշտված կուռքի և Գիսանեի ու Դեմետրի վրա։ | ||
+ | |||
+ | ===Վանատրի և ամանորի դիքեր=== | ||
+ | |||
+ | Հայոց գլխավոր դիցապաշտական կենտրոններից մեկը Արարատի ընդարձակ ու գեղեցիկ Բագրևանդ գավառում և դաշտավայրում էր՝ ըստ պատաճին կոչված Բագավան, ինչպես հունական Դիոսպոլիսը (աստվածաքաղաք)․ այնտեղ թեև կային մեծագույն չաստվածների բագիններ, բայց հատուկն ու հաճախելին էր Վանատրի դից բագինը, որի անունը գրքերի մեջ միշտ հանդիպում է այսպես՝ սեռական հոլովով, ուստի կարող է կարծվել <i>Տրի</i>֊ի (Տիր դիքի) և <i>վան</i>֊ի բառաբարդություն, սակայն սովորաբար համարվել է Վանատուր՝ «հյուրընկալ, հյուրասեր, օտարներին և պանդուխտներին ընդունող», միով բանիվ՝ ըստ Ս․ գրքի (Բ․ Մակաբայեցիների, Զ, 2)՝ նման է հույների «Հիւրասէր Որմզդական դիցն Վանատրի», այսինքն՝ Արամազդին (ըստ հույների՝ ОЭнйпт, ըստ հռոմեացիների՝ Hospitalis)։ Եվ քանի որ նրա տոնը կատարվում էր հայոց տարեգլխին՝ Նավասարդին, և երկրի տարբեր կողմերից մարդկանց հոծ բազմություն էր գնում այնտեղ, հարկ էր ունենալ շատ իջևանատներ, և սրան էլ է համապատասխանում այդ չաստվածի անունը։ Եվ թվում է, թե այս դիքին են նվիրված այլ շատ կողմերում դժվար և լեռնոտ ճանապարհների վրա, շինված իջևանատները ևս, որոնք հետագա ժամանակներում կոչվում են <i>փուտկա</i> կամ <i>փութկա</i>՝ նշանակելով «քարավանատուն» ու «կրակ»։ Բառի ծագումը ինձ անծանոթ է, եթե պարսկերեն <i>պյութքետե</i> բառը չէ, որ միաժամանակ նշանակում է «կռատուն» և «պանդոկ»։ Եվ ոչ միայն կռապաշտության, այլև ավելի շատ քրիստոնեության ժամանակներում էին հաստատվել այսպիսի շենքերը, և հարյուրավորները՝ Ներսես Մեծի կողմից՝ ըստ նրա վարքի պատմիչների։ | ||
+ | |||
+ | Միևնո՞ւյնն էին, թե՞ տարբեր էին Ամանորի դիքերը՝ հավաստի չէ։ Հայտնի չեն նաև նրանց կամ նրա կերպարանքն ու նշանները։ Ագաթանգեղոսը մի քանի տողով հիշատակում է, բայց ոչ պարզորոշ (ըստ հայ թարգմանության)․ «Ի Ժամանակի Դիցն Ամանորայ՝ ամենաբեր նորոց պտղոց տօնից Հիւրընկալ դիցն Վանատրի, զոր յառաջագոյն իսկ ի նմին տեղւոջ պաշտէին՝ յուրախութեան Նաւասարդ աւուր», որ տարվա առաջին օրն է՝ հայոց Կաղանդը։ Եվ հայտնի է, որ այս տարին արեգակի հաստատուն շրջանով էր, որպեսզի միշտ հանդիպի գարնան կամ մանավանդ ամռան եղանակին, երբ պտուղներն էլ կլինեն հասունացած։ Ըստ այսմ՝ կվայելեր, որամանորաբեր այս չաստվածը լիներ փոխարինողը հռոմեացիների Պոմոնա (Pomona) դիցուհու կամ նրա փեսայի՝ Վերտումնուսի (Vertumnus), որ պարտեզների և պահեզների պահապանն էր և կերպարանավորվում էր որպես գեղեցիկ, ծաղկեպսակ երիտասարդ՝ ձեռքին պտուղներ ու առատության եղջյուր։ Նույն կերպ էր նաև Պոմոնան՝ գեղեցիկ հավերժահարսը՝ պսակված որթով և ողկույզներով, ձեռքին նույն առատության կամ ամենաբեր եղջյուրը։ Եթե չենք կարող հաստատել, գոնե կարող ենք ասել, թե վայել է, որ Վանատուրը և Ամանորի դիքն էլ լինեն հայոց այգիների և պարտեզների հարսն ու փեսան, և գուցե հունական մյուս կուռքերի հետ սրանց պատկերներն էլ են գերվել ու բերվել այստեղ։ Հիշյալ վերջին չաստվածները՝ հռոմեացիների սիրելիները, առնվել էին էտրուսկներից, իսկ էտրուսկները, անտարակույս, վերցրել էին արևելցիներից, բայց որպեսզի՞ արևելցիներից։ Մինչև հիմա գրեթե բոլոր ազգերի և ռամիկների համար ընդհանուր է, ըստ իրենց երկրի եղանակի, այսպիսի ծաղիկների և պտուղների տոն և ուրախություն կատարելը։ Եվ այժմ էլ Հայաստանում տեղ֊տեղ տարվա վերջին օրը կոչում են <i>ծաղկամուտ</i>, որը հարմար չէ ներկայումս գործող տոմարին, բայց ոչ միայն հարմար է հայոց Նավասարդին, այլև այդ ավանդության հաստատողն է։ | ||
+ | |||
+ | Ոմանք կարծում էին, թե այս տարեգլխի և առաջին ամսվա անունը, ինչպես շատ անգամ է բացատրվել, քաղդեական տոմարը նորոգող մի Նաբուսարդի անունից է (թողնենք <i>նաև</i> բառից տրված մեկնությունը)։ Բայց լեզվագետները ստուգաբանում են կամ ըստ զանդիկ պարսիկների <i>Նավա֊սերհատա</i> անվանման, որ ճիշտ նշանակում է «ամանոր՝ նոր տարի», կամ մանավանդ ըստ հնդիկների <i>Նավա֊սարատա</i>֊ի («Նոր ջրերի տոն»։) Մեր ազգակիցներից ոմանք գիտեն, որ Վարդավառի տոնի արտաքին հանդիսությունները մեզանում կատարվում են ջուր սրսկելով։ Նույնն են անում նաև պարսիկները իրենց նոր տարուն։ Հայտնի է նաև, որ Վարդավառն այժմ Քրիստոսի այլակերպության տոնն է և լինում է Նավասարդ ամսի առաջին օրերին։ | ||
+ | |||
+ | Հնդիկները մի դիցուհի էլ ունեին՝ Սարատա անունով, որ աղբյուրների ակունքների ու գետերի ջրառատության պահապանն էր, միաժամանակ նաև առատաբուխ ճարտասանության, ինչը սովորություն է նմանեցնել հորդահոս ջրերին ու գետերին։ Ըստ ոմանց՝ նույնն է նաև նրանց Սարասվատի դիցուհին՝ Բրահմայի քույրն ու կինը, իմաստության մայրը, ինչպես հայոց Անահիտը։ Նավասարդի տոները առավել հանդիսավոր դարձրին Արտաշես Բ֊ի որդիները, թեև անդրանիկը՝ Արտավազդը, ըստ առասպելների, հետ հակառակվեց, երբ տավա վերջին ուզում էր ելնել ու ավերել աշխարհը։ Նրա եղբայրներից մեկը՝ Մաժանը, այս տեղի մեհյանների քրմապետն էր և նախանձից սպանվեց․ նրա հիշատակին մյուս եբայրը՝ Տիգրան Բ֊ն, նրա գերեզմանի վրա բագին կանգնեցրեց և կատարել էր տալիս շատ ու շատ կենդանիների զոհաբերություններ, բաժանել էր տալիս եկող֊գնացողի՝ պատվիրելով նաև, որճամփորդ հյուրերին գիշերը հանգիստ առնելու տեղ տան․ «ընդունիցին հիւրք երեկօթիւք»։ Եվ այս հաստատում է Վանատուրի մասին ասվածը։ Տիգրանի որդին էլ՝ «Վաղարշ՝ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ՝ ի մուտն Նաւասարդի»։ (Խորենացի, Բ․ ԿԶ)։ | ||
+ | |||
+ | Այս բոլոր հեթանոսական տոների փոխարեն ս․ Լուսավորիչը հաստատեց ս․ Կարապետի ու Աթենոգինեսի հիշատակը․ «Տօն մեծ հռչակել․․․ յայնմ աւուր խմբեսցին ի նմին աւանի»՝ Բագավանում։ Ամանորաբեր պտուղների հանդեսից անբաժան էր ծաղիկներինը, որոնց թագավորը կամ թագուհին՝ վարդը, ինչ֊որ ձևով ամբողջովին գրավեց այն՝ անվանել տալով Վարդավառ, որ, ինչպես շատ անգամ է ասվել, մեր ազգի քրիստոնեության ժամանակ սեփականվեց Քրիստոսի լուսապայծառ երևմանը և այլ ազգերից ավելի մեծահանդես էր տոնվում՝ անջինջ թողնելով և հին հայոց հանդեսների անմեղ մասը և ջրհեղեղի հնագույն հիշատակով ջրի խաղերը, աղավնիների թռցնելը, որի նմանակերպ հանդեսը պարսիկների մոտ կոչվում է Ապ֊րիյզեկյան և կատարվում է նրանց <i>տրյա (թիյրմահ)</i> ամսի 13֊ին (մոտավորապես հոկտեմբերին) կամ, ըստ ուրիշների, բահման և խուրտատ ամիսներին<ref>Մյուսներից զատ՝ Հռենոսի գետեզերքի բնակիչները, մանավանդ կանայք Հովհաննես Կարապետի տոնին (հունիսի 24֊ին), ծաղկեպսակով զարդարված, լվացվում էին գետում և հանդեսներ էին կատարում, որպեսզի գետը չբարձրանա և չողողի իրենց հողերը։</ref>։ | ||
+ | |||
+ | ===Սպանդարամետ=== | ||
+ | |||
+ | Մեր Ս․ գիրքը (Բ․ Մակաբայեցիների, Զ, 7) այս անվամբ է կոչում Դիոնիսոսին կամ հունական Բաքոսին․ «Իբրեւ տօն հասանէր Սպանդարամետական պաշտամանն՝ տագնապէին զնոսա պսակեալս թաւ ոստովք Սպանդարամետին կաքաւել»։ Մեզ ծանոթ է հույների առասպելական Բաքոսը՝ ժամանակին հնդիկների աշխարհակալը, հետո երկրի բերքի, մանավանդ այգիների ու գինու պաշտպանը։ Այսպիսին էր նաև զանդիկ հրեշտակապետը՝ Սպենդա֊արմաիդին, որին հետո պարսիկները կոչեցին Ասֆանտարմատ, Իսֆենտարմազ, Սփենտարմատ, Սիփենտարմյուտ՝ երկրի ու կենդանիների պահապանը և չորրորդ ամսվա (հունիսի) խնամակալը։ Բայց Հազկերտի կողմից նրանց տոմարի վերափոխումից հետո դարձավ երկրորդ ամսվա՝ փետրվարի, նաև ամսիներից յուրաքանչյուրի մեկ օրվա տեսուչ։ Երկրի խնամակալության իամստով է նրան ներկայացնում նաև մեր Արծրունի պատմիչը, սակայն ասվածը գրչագրերում խառնակված է ու որոշակի չի հասկացվում (ըստ մեր ունեցած օրինակների)․ Մանիթոպա աղանդավորի վարդապետությունից հիշում է կրակի տրվելը «ի մարդիկ և յերիր պանդոկի Սպանդարամետ աստուած է (<i>Աստուծոյ կամ որ է ― Ղ․Ա․</i>), ոչ ստեղծեալ յումեքէ, այլ որպէս երեւիդ՝ նոյնպես էր և կայ և մնայ»։ Պարթևներն էլ սրան կոչում էին Սաբանտոմատ, իսկ պարսիկներին մերձավոր հայերը՝ նրանց նման։ Եվ քանի որ թե՛ սրանք, թե՛ հույները նրա բնույթի առումով միաբան են, հարկ է, որ հայերն էլ ճանաչեին Բաքոսի ոգով մեկին և պաշտեին Սպանդարամետի անվամբ, որին պետք չէ շփոթել պարսից Սպանդիար կամ Իսֆենտիյար քաջի հետ, որին, ըստ մեր պատմիչ Մովսես Կաղանկատվացու, պաշտում էին նաև հոները՝ նրան կոչելով Թանկրի խան և նվիրաբերելով մեծամեծ, աղարթախիտ կաղնիներ ու զոհաբերելով ձիեր, «զգլուխն և զկաշին արկանէին զոստով ծառոցն», և այլն։ Գրիգոր Մագիստրոսն էլ իր «Թղթեր»֊ի մեջ հիշատակում է պարսիկների առասպելած քաջին․ «Ոչ մոռացայց զՍպանդիարն ի Սաբալանին կալով լերին», որ Սավալան է՝ Ատրպատականում, որտեղ կար նաև մի մեծ մայրի․ «Արմատ և միջոց նորա ի վէմ յեղափոխեալ՝ Սպանդիարայ զնա կանգնեալ արձան»։ Հայերի մեջ էլ այս քաղաքի անունը եղել է մարդկանց հասարակ անվանում՝ լսելի ինչպես անցյալ դարերում, այնպես էլ հիմա։ Բայց մեր խնդիրը չի վերաբերում այս քաջին կամ դյուցազնին, այլ երկրի կամ գինու պաշտպանին, որի Սպանդարամետ հատուկ անունով պաշտելատեղին հայերի մեջ չի հիշատակվում, իսկ հունարեն անունով հիշատակում է Թովմա Արծրունին՝ Արտաշես Բ֊ի մասին ասելով, թե հրամայեց Փոքր Աղբակ գավառում շինել «մեհեանս զՀերակլեայ և զԴիոնիսեայ, և այնու աղագաւ կարաց շէն պահել զերկիրն՝ շատամարդութեամբ»։ Թվում է, թե գինու զվարթարար զորությամբ ավելի հաղթող եղավ, քան զենքով, գոնե աղբակցիներին։ | ||
+ | |||
+ | Հույները ունեին ինչպես մի քանի Դիոս, այնպես էլ մի քանի Դիոնիսիոս, որոնցից մեկը անվանում էր Զակրյան՝ ըստ ոմանց՝ «որսորդ» նշանակությամբ, ըստ այլոց՝ Ատրպատականի ու Պարսկահայաստանի Զակրոս լեռների անունով։ (Արդյոք այդպիսի չաստվածին ավելի հարմար չէ՞ր սեփականել Ծաղր կամ Ծաղրածու անունը, քան մի լեռ)։ Մի Բաքոս էլ թրակիացիների Սաբք տոհմի անվամբ կոչվում էր Սաբազ և մեծ ու մոլեկան տոներով պաշտվում էր փռյուգիացիների և, ըստ ոմանց, հատկապես հայերի մեջ։ Բաքոսի մեկ այլ անունն էր Նյուսեոս, որ, թվում է, տրվել է նրա Նյուսա դայակի անունով։ Փիլոստրատոս հույն պատմիչը ասում է, թե իր օրերում բռնվեց մի էգ հովազ, որի վզին անցկացրած էր ոսկե մանյակ, և վրան հայերեն (՞) գրված, թե հայոց Արշակ թագավորը այն նվիրում է Նյուսա չաստվածին։ Ոմանք այս անվամբ նկատի ունեն Նյուսա հավերժահարս դայակին, ոմանք ասում են՝ «գիշեր» է նշանակում, ինչպես <i>Սաբազ</i>֊ը՝ «ցերեկ»։ Ուրիշները տարբեր մեկնություններ են տալիս։ Հավանական է, որ նա լինի նույն ինքը՝ Դիոնիսոս֊Սպանդարմետը։ Ոմանք էլ <i>Նյուսա</i>֊ն համարում են քաղաքի անուն երկրի այլևայլ կողմերում, նաև Հայաստանում, ինչը մեզ անծանոթ է։ | ||
+ | |||
+ | Սպանդարամետից մի տառ պակաս անունով չաստված կամ ոգի էլ հիշատակվում է մեր գրքերում՝ Սանդարամետ, Սանդարամետք, եզակի և հոգնակի, երբեմն էլ՝ Սանդարամետապետ։ Սա համապատասխանում է հույների՝ երկրի, անդունդի և պարզապես դժոխքի Դեմետրե կոչված դիցուհուն և այս նշանակությամբ էլ գործածվում է մեր գրքերում։ Քանի որ բառի վերջը նույնն է, ինչ որ առաջին անվան (Սպանդիար) վերջը, որոնելի է բուն <i>սանդար</i> կամ <i>սանդարք</i> մասի նշանակությունը, որ ինքնին հայտնի է դառնում՝ «խոր, վիհ, անդունդ և դժոխք», երբեմն էլ՝ «գերեզման»։ Բայց մեր գրքերում այսպիսի բառ առանձին գործածված կամ հայտնված չէ։ Չգիտենք՝ կա՞ նման բառ պարսկերենում կամ այլ լեզվում ու դիցաբանության մեջ։ Բայց ինչպես ասացինք, բարված կամ ածանցված՝ ընծայում են վերոհիշյալ իմաստը, ինչպես՝ Ագաթանգեղոսի ասածը՝ «Սանդարամետական ննջեցեալք»՝ թաղված գերեզմանում, Շնորհալու երգածը դժոխքի ու նրա իշխանի մասին․ «Սպանդրամետք սարսեցին, Զկապեալ ոգիսն արձակեցին», նաև շարականները․ «Զարհուրեալ դողային դասք Սանդարամետիցն», «Ձայնք հնչեցին Սանդարամետք անդընդոց»։ Այս ամենը հայտնի են դարձնում ոչ միայն անդունդն ու դժոխքը, այլև դժոխային ոգիներին, սատանային և դևերին։ Բայց դեռ հետաքննելի է մնում սանդարների անվան էությունն ու ծագումը։ | ||
+ | |||
+ | ===Բար ֊ Շամինա=== | ||
+ | |||
+ | Արտաշես Ա֊ն գերեց հույներին ու հունական չաստվածներին և բերեց Հայաստան, ինչը շատ անգամ հիշեցինք։ Նրա որդի Տիգրանն էլ նույնը արեց ասորիների ու նրանց չաստվածների հետ, որի անունն իսկ հայտնում է ծագումը։ Նյութն իսկ արժանի էր գերության, քանզի, ըստ Խորենացու, «ի փղոսկրոյ և ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով․ և հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան»՝ Եկեղյաց գավառի Անահիտի հռչակավոր մեհյանի մոտ։ Եղել են այնպիսիները, որ կարծել են նույնիսկ, որ սա նույն Անահիտն է։ Բայց անտարակույս ասորերեն Պաալ֊Սամիմ կամ Պել֊Սամինա (ինչպես կոչում է Հակոբ Սրճեցին) անունների՝ «երկնքի աստված» նշանակելը կամ «մեծ աստված, երկնքի որդի, արեգակ», որի կինն էր Աստարտան։ Զարմանալի չէ, որ հայերը ընդունել ու պաշտել են իրենց ոչ շատ սիրելի ասորիների պաշտածը, որովհետև իրենք էլ էին արևապաշտ։ Զարմանալի է հին գաղիացիների՝ այդպիսի անվամբ՝ Բելիսամա (Belisama), մի դիցուհու պաշտելը, ինչպես Աթենասին։ Ագաթանգեղոսի գրքում գրված է <i>Բարշիմնիա</i> և կոչված է <i>սպիտակափառ</i>․ հարկ է, որ այդպիսին էլ լիներ բյուրեղից ու արծաթից բաղադրվածը՝ ըստ այս պայծառ ու փայլուն հատկության նմանված հույների օվկիանոսային Լևկոթեա դիցուհուն։ | ||
+ | |||
+ | Բարշամինան հայերի մեջ մտավ ուրիշ չաստվածներից հետո, նրանցից առաջ ջախջախվեց Լուսավորիչի խաչով, որի հրամանով և «զգանձսն ամենայն զոսկոյն և զարծաթոյն աւար հարկանէին․ զայն աղքատաց բաժանեալ բաշխէին․ և զգեօղն ամենայն դաստակերտօք և գետնօքն հանդերձ սահմանօքն՝ յանուն Աստուծոյ նուիրէին․ և զԱմենափրկչին նշանին օրինակ և անդ կանգնէր»։ | ||
+ | |||
+ | Բարշամինայից հետո կարող ենք նշել սեմական մի քանի այլ սինլքոր չաստվածների ևս, ինչպես Բելին կամ Բահաղին՝ ասորեստանցիների չաստվածահորը, Նաբուին կամ Նաբոգին՝ նրանց Արեգակին կամ Հրատին, Բաթնիքաղին, որ գուցե նույն Բարշամինան էր, Թարաթային կամ Թարթային, որ Անահիտն է կամ Կիբելեն, ըստ այլոց՝ ասկալոցիների ձուկնուկին Ատերկատ դիցուհին, և ուրիշների, որոնք հիշատակվում են Աբգարի պատմության մեջ, եթե նրան ստույգ համարեինք հայոց թագավոր, այլ ոչ Եդեսիա նահանգի առանձին թագավոր՝ համանուն և մերձանուն այն թագավորների հաջորդը և նախորդը, որոնք քրիստոնեական շնորհիվ և Թադեոսի առաքելական քարոզությամբ ընդունելի ու սիրելի են եղել հայերին։ | ||
+ | |||
+ | Հիշենք սրանց կարգում և հայերիս ավելի մոտ մի քանի դիքերի, որոնք քիչ են ճանաչված կամ քիչ են պաշտված կամ բնիկ չեն և Հայաստանի կենտրոնում չեն, ինչպես Արմազը։ | ||
+ | |||
+ | ===Արմազ=== | ||
+ | |||
+ | Արմազը վրացիների մեծ չաստվածն էր, որի անունից հայտնի են դառնում Արամազդ լինելը և մեծ հանդեսներով նրանց Մցխեթ մայրաքաղաքում նրա պաշտվելը։ Նրանց երկրորդ մեծ չաստվածը կամ դիցուհին՝ Զադենն էր, ում անունով երդվում էին Փառավական լճի ձկնորսները, երբ այնտեղ եղավ ս․ Նունեն, որի հրաշագործություններից զարմանալով՝ Միհրան թագավորը կամ բդեշխը նույն սուրբ կույսին անվանեց Արամազդի և Զադենի զավակ։ Այս անվանը նման անուններ ունեցող չաստվածներ օտար ազգերի մեջ էլ կան, ինչպես եգիպտացիների Սադին կամ Սադեն՝ Ամոնի և Նիիթի դուստրը, մեռյալների հոգու խնամակալը։ Սաիան հնդիկների Բրահման է՝ «ճշմարտություն» նշանակությամբ։ Դարձյալ Սաթի է կոչվում նրանց Շիվա չաստվածի կինը։ Արդյոք այս անվանը հաղո՞րդ չէ Արտաշես Բ֊ի տիկնանց տիկին գեղեցիկ ալանուհին՝ Սաթենիկը։ Կամ մեր Զատիկ անունն էլ չի՞ ենթադրում համանուն մի չաստված, որը սիրելի եղած լինի հայերին մինչ քրիստոնեության ամենափառավոր տոնը այսպես կոչվելը։ Արժե՞ հիշել և հույների Զեթեսին, որին նրանց վիպասանները մտցրել են Կոլքիս ու նույնիսկ Հայաստան, իբր թե նրա ընկերներից մեկը (Արմենիոս) եկել է և իր անունը թողել մեր հայրենիքին։ Ըստ առասպելների՝ Զեթեսը կամ Զեթեիկը և Կալայիսը եղբայրներ էին՝ Բորեաս հողմի որդիները, և սպանվեցին Հերակլեսի կողմից, բայց դարձան օդաշունչ ոգիների դասակից՝ ոսկեգույն թիկունքներով ու փետրավոր ոտքերով։ Ասվում է, որ արևելքում հիշվում է հատուկ Զատիկ անունով արդարության մի չաստված։ | ||
+ | |||
+ | Վրաց պատմությունը հիշում է նաև մերձանուն երկու չաստվածների՝ Գայիմ և Գացիմ, որոնց անունները Դյուբուա հոլանդացի տեղագիրը գրում է Այնինի և Տանինի․ հիշատակվում են մեր Արշակունյաց թագավորության սկզբի ժամանակներում։ | ||
+ | |||
+ | Օտարներին ծանոթ հայանուն չաստված է Փառնակը, որի մասին հիշատակել ենք․ նա պաշտվել է Պոնտոսում և նրան սահմանակից աշխարհներում։ Թե սկզբում որպես ինչ է պաշտվել, հայտնի չէ, բայց ըստ հույների՝ լուսնի արական չաստված է, որ կոչվում էր նաև Մեն կամ Միս, երբեմն էլ՝ միակից՝ Մեն֊Փառնակ, որի հռչակավոր մեհյանն ու պատգամախոսը Պոնտոսի Ամերիսում էին։ Կար նաև Փառնակիա դիցուհի՝ Սանդակի կինը, որ կիլիկեցիների արեգակն է՝ դուստրը Մենեսարի կամ Մեծասարի, որ նշանակում է «ժամանակի իշխան կամ շրջան», և Կինյուրի մայրը։ Սրանք բոլորը մեկտեղ լուսատուների միջոցով նշում են ժամանակը՝ իր չափերով․ նրանց անուններն էլ համապատասխանում են արևելյան լեզուներին։ Փառնակը պատկերվում էր հայագդակ՝ ուսերին կամ ծոծրակի վրա լուսնի մահակ կրելով։ | ||
+ | |||
+ | Մա կամ Մաս էր անվանվում նաև Կոմանայում պաշտված լուսնի չաստվածը, նույնես և նա, որ Փռյուգիայում էր․ նշանակում էր «մայր» կամ Կիբելե դիցուհի, բայց պաշտամունքը նման էր Անահիտի պաշտամունքին՝ ըստ Ստրաբոնի նկարագրության (XII, 2.3)։ Հույների Մայի հետ զուգորդում են իրենց Էնիոյին, հռոմեացիները՝ Բելլոնային։ | ||
+ | |||
+ | ===Բրիթ=== | ||
+ | |||
+ | Ս․ Բարդուղիմեոսի ունարեն և լատիներեն վկայաբանությունները Հայաստանում հիշատակում են այս անունով մի պատգամախոս չաստվածի, մինչդեռ հայերենում այդպիսի անուն չկա։ Այն մեզ հիշեցնում է Ուլնիայի Պրիտ լեռը և փյունիկեցիների Բերութին, որին համարում էին երկնքի մայր։ | ||
+ | |||
+ | Փոքր Հայքի կողմերում՝ Զելայում՝ Անահիտի տաճարում, պաշտվում էր նաև Օման կամ Աման անունով կրակի չաստվածը՝ բրգաձև կամ բլրաձև գլխով։ Նույն տեղում պաշտվում էր նաև Անադատը, որ, ըստ պարսիկների, մի ազատ է և, թվում է, նույն է, ինչ զանդիկների Ամարտատը և պարթևների Ամանտատը, որը յոթ Ամշասբանդ պահապան ոգիներից մեկն էր և ծառերի ու մարգերի խնամողը։ Հայապարսիկ լեզվով Անադատ կարող է նշանակել «անիատուր» և գուշակել տալ մի Անի չաստված էլ, որի երաշխավորներն են երկու Անի բերդերը Հայաստանի արևելյան և արևմտյան մասերում և մանավանդ առաջինի՝ թագավորների գերեզմանատեղի լինելը։ | ||
+ | |||
+ | Ոչ իբրև ստույգ, այլ անունների նշանակության մերձավորությամբ հիշշատակման ու քննության արժանի եմ համարում նաև մի քանի փոքր դիքերի, ինչպես Էրիսը՝ հույների Արեսի կինը, որ անվամբ ու հատկությամբ նշանակում է «հեռ»՝ ըստ մեր լեզվի։ | ||
+ | |||
+ | <i>Միռա</i>֊ն մականունն է Պարիկների՝ մահվան դիցուհիների, որոնց հակառակ՝ կելտերը <i>մայր</i> էին կոչում տղաբեր կանանց ու զավակներին խնամող ուրհիներին, ում գործը հարմարագույնն է հայերեն բառի նշանակությամբ։ Սրանք ունեին նաև Օկար կամ Օգամ, Օկիմա անունով ճարտասանության մի չաստված, որի անունը մեզ լսել են տալիս Բասենի Օկամի կամ Օկոմի գյուղի՝ նշվելու արժանի անունը և <i>ոգիլ</i> բառը։ | ||
+ | |||
+ | Մեր գրքերի մեջ պատահած ուրիշ կամ սխալ գրված չաստվածներին անհիշատակ չթողնելու համար նշենք միայն աշխարհի վերջին ժամանակի և նետողաց ազգի մասին հնարված մի գրվածք, ըստ որի՝ այն ժամանակ Կարինի կողմերում պիտի կանգնեցվեին Դիոսի, Արմեսի, Հերմեսի կամ Արմնի (ըստ այլ օրինակի՝ Իդիես, Արմնիս և Արմնա) կուռքերը, որոնց երկրպագություն չանելու համար շատերը պիտի նահատակվեին։ Գրվածքի հեղինակը, հույներից է առել այս անունները, թե ոչ, համարում է, թե դրանք հայերին անծանոթ չէին։ | ||
+ | |||
+ | Հիշենք նաև Պլուտարքոսի ասածը («Գետերի մասին» գրքում) Երասխ թագավորի (այստեղից էլ՝ գետի անունը)՝ Արհավիրքի կամ Վնասահալած դիքից նրան երկու աղջիկ զոհելու պատվեր առնելու մասին, և այլն։ Սրա անունը հունարենում էլ է հոգնակի գրված (´БрпрспрбЯб), լատիներենում էլ (Averruncator) և մեզ հիշեցնում է Ագաթանգեղոսի ասածը Արտաշատի բերդապահ այրի կնոջ մասին․ «Հրաման առեալ յԱրհաւրաց», որ ամեն օր (տասներեք տարի) մի հաց գցի վիրապը՝ հոգեպահիկ ս․ Լուսավորչին։ | ||
+ | |||
+ | Բևեռագրերի ընթերցողներին ենք թողնում Վանի և Հայաստանի այլ կողմերի արձանների մեջ տեսած չաստվածների հայտնի դարձնելն ու հավաստելը։ | ||
+ | |||
+ | =Մոգություն․ մազդեզական աղանդ= | ||
+ | |||
+ | Մեր հին հեղինակները և օտար գրիչները մեզ հայտնի են դարձնում այն, ինչը հայերս չաստվածների անուններով պաշտում էինք Քրիստոսից մի քնաի դար առաջ ու հետո։ Բայց է՛լ ավելի առաջ մեր քիչ֊շատ ընդունած երկու սկզբունքները (բարի և չարի) և կրակի աստվածության պաշտամունքը չեն բացատրել․ հավանաբար այն ծավալվել էր նաև Հայաստանում, թեև ավելի նվազ չափով, քան Պարսկաստանում ու Մարաստանում, և հույների դիքերի ու պատամունքների փայլատակումից մարել կամ մթագնել էր։ Այդպես էր և պարսիկների մոտ պարթևների թագավորության ժամանակաշրջանում և վերստին բոցկլտացել էր Սասանյանների օրոք 3֊րդ դարում։ Վերջիններս կամեցան այն արծածել նաև Հայաստանում, մինչդեռ մեր աղգակիցները քիչ ժամանակ անց, ամեն սուտ կրոն ու պաշտամունք թողնելով, դարձան քրիստոնեության։ Եվ երբ մեկ ու կես դար անց Հազկերտն ու նրա նմանները ամենայն հնարքներով ջանացին հայոց կողմերում ատրուշաններ բորբոքել, իմացան, որ այնուհետ այնտեղ մեկ այլ, աներևույթ կրակ (Քրիստոսի հավատի և սիրո) ոչնչացնելու էր իրենց խավարաբորբ խարույկը։ | ||
+ | |||
+ | Բնապաշտության առումով հիշեցնենք կրակի պաշտամունքը և Ագաթանգեղոսի՝ հին հայերին <i>մոխրապաշտ</i> կոչելը։ Սակայն դրանով իմացանք նրանց՝ պարզապես բնության մեծամեծ երևույթների ու տարերքների պես կրակն էլ պաշտելը։ Իսկ այստեղ հիշված կրկաը աստվածության կամ գերագույն Աստծու էական պատկերն էր՝ բազմապատիկ հավատքներով ու ավանդություններով հանդերձ, որոնց բովանդակած կրոնները կոչվել են պես֊պես անուններով․ ամենից ավելի ընդհանուր կրոն լինելով Պարսկաստանում՝ <i>պարսկական դեն</i> կրոնը հնարողի կամ ծավալողի անվամբ՝ <i>զրադաշտական աղանդ,</i> և իր պաշտամունքավարների առումով՝ <i>մոգերի աղանդ</i> կամ <i>մոգության օրենք</i>, ինչպես ասվում է մեր նախնիների գրքերում։ Վերջինս պետք չէ շփոթել <i>մոգ</i> և <i>մոգություն</i> կոչվածի հետ, որով իմացվում է որևէ աղթարական և կախարդական հնարք։" Այս պարսից կրոնը առանձնահատուկ կերպով կոչվում է <i>դենիմազդեզն՝ մազդեզական դեն</i>, որովհետև <i>մազտա֊յազնա</i> նշանակում է «որմզդապաշտ» կամ «աստվածապաշտ», ինչպես <i>տավա֊յազնա</i>՝ «դիվապաշտ»։ | ||
+ | |||
+ | Այս լայնածավալ կրոնը, որը հայերիս մեջ ջնջվեց քրիստոնեությամբ, մի հակառակ կերպով էլ իսլամական կրոնով ջնջվեց ուրիշ աշխարհներում, և այժմ մնում են սակավ և իրենց նախնիների ոչ կատարյալ ավանդություններով հետևողներ պարսից սահմաններում, ինչպես և Հայաստանին մերձակա Բաքվում, որտեղ կան կրակի ինքնավառ աղբյուրներ։ Դրանք կան նաև Հնդկաստանում և կոչվում են Փարսիք և Կեպր։ | ||
+ | |||
+ | 5֊րդ դարի կեսին Հայոց աշխարհում պարսիկների վերջին փորձը ոչ միայն մեր բարեպաշտների սիրտը բորբոքեց սիրո գերագույն հրով, այլև սրեց գիտունների գրիչը՝ հերքելու և խայտառակելու մոգերի բարբաջանքը։ Մեր ամենաընտիր հեղինակները՝ Եզնիկը, Եղիշեն, Մովեսեը, Ղազարը, ու փոքր֊ինչ էլ ուրիշ ոմանք մինչև իսկ այսօրվա վարժարանների աշակերտներին մասամբ են ճանաչելի դարձնում այս՝ քննության կարոտ թողնելով մյուս մասերը, որոնք արժանի համարեցինք ըստ կարելիության բովանդակել կամ համառոտել հետևյալ ծանոթությամբ՝ այլոց թողնելով պակասն ու սխալը լրացնելը կամ ընդարձակ ճառողների գրքերը փնտրելը, որ եթե մեզ համար մեր հին հայերի հավատքի պատճառով է հետաքրքրական, օտարենրի համար էլ հետաքրքրական է եղել կրոնի՝ «Զանդ֊Ավեստա» կամ «Ավեստա» և «Զանդ» կոչված գրքերում եղած ընդարձակ վարդապետությունների պատճառով և նույնիսկ <i>մոգ</i> անվան պատճառով։ | ||
+ | |||
+ | Անծանոթ է այս անվան ծագումը, որ, այսպես կարճ ու միավանկ, մի խոր հնություն է ցույց տալիս հայոց ուպարսից լեզուներում, որոնք գրում են <i>մոկ</i> կամ <i>մյոսկ</i>, նաև <i>մավ</i> և <i>մյուղ</i>, նրանց գլխավոր մոգպետի անունն էլ, ըստ մեր հին գրիչների, գրում են <i>մյուպետ</i> կամ <i>մովպետ</i>։ Արաբները մոգին կոչում են <i>մաճյուս</i>։ | ||
+ | |||
+ | Ըստ որոշ գիտնականների՝ <i>մոգ</i> բառը ծագել է քաղդեերենից և նշանակում է «մտածող, նկատող»։ Ըստ Փիլիսոփաների («Ապոլոնիոս Տիանացու վարքը»)՝ հին պարսիկները <i>մոգ</i> էին անավանում իրենց չաստվածներին, հետո անունն անցավ նրանց պաշտամունքավարներին։ <i>Մոգ</i> անունը <i>մ</i> և <i>բ</i> կամ <i>պ</i> տառերի լծորդությամբ նույնանում է սկյութական և սլավոնական լեզուների <i>բոգ</i> և <i>բագ</i> աստվածային անունների հետ։ Ոմանք էլ ստուգաբանում են ըստ <i>մակա</i> կամ <i>մահա</i> բառի, որ նշանակում է «մեծ», ինչպես լատիներեն majus֊ը։ Մոգ անվամբ հատուկ անձ, կարծում եմ, չի հիշատակվում, իսկ տեղանքի ու ազգի առնչությամբ նախ գտնում ենք մեր երկրում մի աշխարհ կամ նահանգ՝ երեք համանուն առանձին գավառներով, որ կորդվաց ու քաղդեացվոց սահմանակից Մոկաց աշխարհը և Առանձնակ Մոկքն է։ Մինչ այժմ էլ կա մի վիճակ՝ Մոկս կամ Մեքս անվամբ, որով կոչվում է նաև գլխավոր ավանը։ Հերոդոտոսը հիշատակում է մարերի երկրի Մոգ կամ Մագ գավառը, բայց գիտնականները այն համարում են ոչ թե տեղ, այլ մոգերի ու քահանաների դաս։ Ըստ տեղանքի դիրքի՝ ոմանք (և ավելի՝ մեր հ․ Ղուկաս Ինճիճյան հնախոսը) մոգության բուն սկզբնատեղի համարում են Մոկաց աշխարհը և նույնիսկ Քրիստոսի ծննդյանժամանակ արևելքից եկած մոգերին համարում են այս կողմից։ Դրա համավստիքը չկա՝ բացի տեղանքի հարմարությունից (այդ տեղանքի հնագույն հիշատակողներ են հույն պատմիչներ Հեկատեոսն ու Հերոդոտոսը (III, 93. VII, 68), որոնք այն կոչում են Մուկ)։ Ս․ Բարդուղիմեոս առաքյալի վկայաբանության մեջ մոգերի մի երկիր էլ հիշատակվում է Պարսկաստանում, ինչը երկբայելի է։ իսկ աղթարքների մեջ հիշատակված մոգերի ազգը կոչվում է նաև <i>խթայեցի</i>, երկիրը՝ Խութայու երկիր, ինչը պատմիչների մոտ կոչվում է Խաթայի, որը Չինաստանին սահմանակից թուրք կամ թաթար ցեղ է։ | ||
+ | |||
+ | Գրիգոր Աստվածաբանի գրքի մեկնիչը (Նոննոսը) ասում է․ «Մոգքն՝ ազգաւ ի Գամրաց են, ուստի և Լերդահմայութիւնն լինի»․ գամիրքցիները (Հաբթեթյան Գոմերից) Առաջին Հայքի և Կապադովկիայի հին բնակիչներն են․ սրանց մոգությունն էլ համարվում է «մակակոչութիւն բարեգործ դիւաց, առ ի բարւոյ իմիք հաստատութիւն»։ Ընդհակառակը, պարսից մոգությունը չար դևերի մակակոչություն է, որ կախարդություն է։ Այս երկրում (Գամիրքում) կար Մոկիսոն անվամբ մի քաղաք (որ թվում է ներկայիս Գրշեհիրը), որը Հուստինիանոս կայսրը կարգեց Կապադովկիայի մայրաքաղաք, և որը հավանաբար մեր երկրի նման կոչվում էր Մոկս և հույների կողմից կոչվեց Մոգիսոս։ Սրանք շատ հին ու մութ հիշատակումներ են։ | ||
+ | |||
+ | Մենք հիշեցինք պարսկադեն մոգության ծանոթագույն հեղինակին, որը սովորաբար համարվել է Զրադաշտը։ Այս հռչակավոր անձը ճանաչվել է Քրիստոիսց վեց դար առաջ, բայց ներկայիս հնախույզները ընդունում են մի շատ ավելի հին Զրադաշտի, որն ապրել է Փրկչի թվականից 25 կամ 26, մինչև իսկ 30 դար առաջ։ Իսկ հին պատմիչները, ըստ Պլինիոսի (XXX, 1), այդ թիվը կրկնապատկելով, դարձնում են 6000 տարի, ինչը մեր սովորական ժամանակագրությամբ անցնում է նաև Ադամի թվականից։ Բայց ոմանք համարում են, թե սա Նոյ կամ Սեմ նահապետն է։ Մեր պատմիչներն էլ հիշատակում են Շամիրամին և Արայի ժամանակակից մի Զրադաշտի՝ Փրկչի թվականից մոտ 2000 տարի առաջ (ըստ Սվիդասի՝ Տրոյական պատերազմից 500 տարի առաջ)՝ իբր բակտրիացիների թագավորի, որը, ասորեստանցիներին ու բաբելանցիներին հակառակ, հանրեց մի աղանդ՝ Զրվանին կոչելով աստվածների հայր։ Բայց այսպիսի զրույցները շատ անստույգ բաներ են, որքան էլ հավանական լինի, թե մի հին աղանդապետ եղել է մոգության վարդապետը, կամ այդպիսին են եղել այլևայլ անձինք, որոնց անուններն ու գործերը միավորվել են այդ Զրադաշտի մեջ, և շատ դարեր անց գրով ու խոսքով նման աղանդ է հրապարակ բելեր նոր և մեծ Զրադաշտը։ | ||
+ | |||
+ | Արդ, սա ամենահավանական հաշվարկով ծնվել է փրկչական թվականից 600 տարի առաջ և մահացել է 522 թ․ Ուրմիա քաղաքում։ Մեր պատմիչներն այս վայրը հիշելիս գրեթե միշտ ավելացնում են «քաղաք Հայոց», որ նշանակում է՝ աղանդապետն էլ կարող էր լինել ինչպես հայ, այնպես էլ պարսիկ, մար կամ ասորի, ինչպես ասում են այլևայլ գրողներ։ Բայց պարսիկները նրան համարում են ոչ միայն իրենց համազգի, այլև իրենց Աքեմենյան արքունի ցեղից Հրուդեն կամ Ֆերիտուն դյուցազնի զավակներից և Արասպի որդու՝ Բուրուշասպի կամ Բյուրշասպի որդին, մորն էլ անվանում են Դուղդա (Dughda)։ Անունը Ավեստայի լեզվով, որոնվ նա գրեց իր վարդապետությունը, Զարադուշթրա, Զերաթոշդ, Զարադուշտ էր, որից՝ նոր պարսկերեն Զերտյուշտ, ըստ մեզ՝ Զրադաշտ, ըստ արևմտյանների՝ Զորոաստր (Zoroastre), որը, ըստ բառի, ստուգաբանվում է որպես «ոսկի աստղ», ըստ ոմանց՝ հատկապես Շնիկ աստղ։ Իր դենի գրքերում շատ անգամ կրում է Սպիտաման, այսինքն՝ «ընտիր, գերազանց», մականունը։ | ||
+ | |||
+ | Ասումեն, որ Զրադաշտը 30 տարեկանում դուրս եկավ հայրենիքից և գնաց արևելք՝ Պարսկաստանի ու Հնդկաստանի սահմանների մոտ, որտեղ 10 տարի առանձնացավ մի քարայրում, և այնտեղ Որմիզդի ներշնչանքով հին բակտրիական լեզվով գրեց իր հռչակավոր գիրքը՝ «Ավեստա»֊ն, որ նմանահունչ հայերեն բառով թարգմանում են «հավաստի բան»։ Որոշ ժամանակ անց սրա վրա ավելացան «Զանդ» անվանումով մեկնություններ ու ծանոթություններ, որի պատճառով անվանվեց «Ավեստա» և «Զանդ»։ <i>Զանդ</i> անունը տրվում է նաև պահլավերեն թարգմանությանը՝ իբրև բնագրի մեկնություն, որից էլ՝ «Զանդ֊Ավեստա» անվանումը, որ ճիշտ է, եթե սրանով իմացվի միայն պահլավերեն թարգմանությունը։ | ||
+ | |||
+ | Արդ, ըստ արևմուտքի հեղինակների, «Ավեստան» պարունակում էր 2000000 տող։ Այսժմ կլինի 200000 տող՝ բաժանված 21 նասքի (գրքի)։ «Ավեստա»֊ի այն մասը, որ թվում է ավելի հին, քան մյուսները, կոչվում է «Գաթա», ինչը թարգմանվում է «երգ, աղոթք»։ Այս գրքի մեծ մասը կրոնական և խրատական է, բարոյաբանական ու աղոթական։ Բովանդակում էր նաև աստղերին, բժշկությանը, հմայությանն ու այլ բաների վերաբերող ճառեր, ինչպես նաև նրա վարքը և այս գիրքը բաների Որմիզդից ընդունելու պատմությունը։ Բայց այս բոլոր գրվածքները կորել են կամ Ալեքսանդր Մակեդոնացու ատելությամբ կրակը ձգվելով՝ ոչնչացվել։ Մնացել է միայն Արտաշիր Սասանյանի Ժամանակ Թանսար մոգպետի ձեռքով և հատուկ լեզվով գրածը, որ հույժ նման է հին պարսկերենին՝ «Վենտիտատ» կամ «Վանտիտատ», հնում՝ «ՎԻտայեվոտադեմ», ինչը նշանակում է «տրված ընդդեմ դևերի», պահլավերեն՝ <i>Ճավիտ֊շետա֊տատ</i>։ Գրքին տված «Յասնա» կամ «Իզաշնե» անվանումը նշանակում է «պաշտամունքների գիրք», իսկ <i>յաշդ</i>֊երը այլևայլ դիքերի համար ասվող շարականներ կամ օրհներգություններ են։ | ||
+ | |||
+ | Մի նաքսի նասն էլ «Վիսբերետ»֊ն է։ «Վենտիտատա յասնա»֊ն և «Վիսբերետը»֊ը միասին անվանվում են «Վենտիտատ֊Սատե»։ Սրանք մեկնությամբ հանդերձ հնուց թարգմանված են պահլավերեն։ Կորսված մի նասքի պարունակությունն էլ ամփոփված է թվում «Պունտահիշ» անունով մատյանի մեջ, որում խոսվում է արարչագործության մասին։ Մեկնաբանություններ կան նաև ֆրասի լեզվով, որ կոչվում են «Բազենետ», որոնցից մեկն էլ կոչվում է «Մինոխրետ»։ Թարգմանություններ են եղել նաև նոր պարսկերենով, ինչպես՝ «Զերտյուշթ֊Նամե»֊ն, որ Զրադաշտի տաղաչափված (չափածո) վարքն ու օրենքն է՝ շարադրված 1227 թ․։ Նշանավոր է նաև Ներիոզենկ անունով մեկի կատարած սանսկրիտ թարգմանությունը։ Այս կրոնի վերաբերյալ կան նաև հնդիկնեչրի Կյուճարադ նահանգի լեզվովայլ գրվածքներ, որոնք եվրոպացի գիտնականների մոտ շատ հարգի են։ Մեկ այլ նշանավոր գիրք է «Խուրտաե֊ավասդա» կոչվածը, որը աշխարհիկների համար ծառայում է իբրև «Մաշտոց» կամ աղոթագիրք և փոքր է կոչվում բուն «Ավեստա»֊ի համեմատությամբ․ հորինված է համարվում Արտաշիրի որդու՝ Շապուհի ժամանակներում։ | ||
+ | |||
+ | Գիրքը կարգավորելուց հետո Զրադաշտը այն տանում է Բակտրիայի Պահլ մայրաքաղաքը՝ Դարեհի հոր՝ Վշտասպ թագավորի մոտ, և բացատրելով ընդունել է տալիս նախ արքունիքում, ապա՝ հպատակների մեջ։ Կանգնեցնում են բազում ատրուշաններ կամ հրատներ, ինչպես անվանում են մեր հեղինակները․ դրանք քարեղեն սեղաններ կամ բագիններ են՝ վրան փոքրիկ փոս, որի մեջ վառում ու միշտ վառ էին պահում կրակը։ Պարսիկները դրանք կոչել են <i>ազերկյահ</i> կամ <i>աթաշկյահ</i> կամ <i>աթեշկետե</i> կրակարան։ Դրանք դրվում էին բացօթյա, երբեմն չորս կողմը պատով փակված, բայց առանց ձեղունի, ինչպես պատշաճ էր միշտ ծուխ ու մուխ արձակող բագինին, մանավանդ որ հին ժամանակներում բոլոր ազգերի պաշտամունքի վայրերն էլ բաց և բարձր տեղերում էին։ Կային շարժական, նաև արծաթե բագիններ, որ պատերազմի ու հանդսությունների ժամանակ տանում էին զորքի կամ մարդկանց բազմության հետ։ | ||
+ | |||
+ | Զրադաշտի աղանդը շատ և շուտ տարածվեց արևելքում՝ մինչև Հնդակաստան ու Չինաստան։ Բայց այս երկու մեծ երկրներում գրեթե միևնույն ժամանակ հանդես էին եկել մեկական մեծ աղանդապետներ ևս՝ Կոնֆուցիոսը և Բրահման, ու քարոզել էին նոր կրոններ, որոնց հետևողները շատ ընդդիմացան Զրադաշտին։ Աղանդը առավել անարգել մտավ արևմուտք, որը նվաճել էին պարսիկները։ Սակայն աղանդապետը այս հաջողությունը տեսնել չկարողացավ,քանի որ մոտավորապես Դարեհի գահակալության տարում մեռավ կամ սպանվեց Վշատսպի հետ սկյութների ու թուրանցիների դեմ պատերազմելիս։ | ||
+ | |||
+ | Հավանաբար այս ժամանակներում՝ Տիգրանի ու Կյուրոսի մահից հետո, երբ երկիրը նվաճվեց պարսիկների կողմից, Զրադաշտի աղանդը մտել է նաև Հայաստան կամ նորոգվել է։ Բայց արժանի է հիշելու, որ ըստ հույների՝ այս ժամանակներում էր ապրել մի անվանի հայ մոգ, որին հիշատակեցինք Արայի ու առլեզների առիթով։ Շատերն են հիշատակում այս մոգին, բայց այլևայլ անձնավորությամբ ու ժամանակով։ Ոմանք նույն են համարում Արմենիոս կոչվածին և Պամփյուլացուն, ոմանք՝ սրանցից էլ տարբեր, Կտեսիաստեոսի հիշատակածից էլ։ Առնոբիոսը հայ Զրադաշտին անվանում է Ոստանի (Վստամի՞) թոռ։ Պլինիուսը այս անունով, որը, թվում է, ունր վարդապետական կամ սրբազան մի նշանակություն, նաև ուրիշներին է հիշատակում։ Պլինիուսը այսպիսի մեկին հիշատակում է որպես Քսերքսեսի ժամանակակից ու Զրադաշտի գրքերի մեկնիչ, մեկ այլ Ոստանեսի էլ՝ որպես Ալեքսանդրի ուղեկից։ Սույն հեղինակը (Պլինիուսը) հիշատակում է նաև հայկական անվանն ու ազգին մերձավոր յալ մոգերի, ինչպես՝ Զարատին և Ապուսկորին (՞)՝ ազգությամբ մար, Մարմար և Արաբանդիփո՞կ (Երվա՞նդ) Բաբելացիներին, Տարմենդ Ասորեստանցուն և անվանի Զրադաշտից հին և նրա ուսուցիչ ումն Ազոնակի կամ Ազոնակսի, որին բանասերներից ոմանք համարում են Սեմի կամ Եբերի աշակերտ։ Մեկն էլ բուն անունը համարում է Նոյակ։ Կարո՞ղ էր արդյոք մեկն էլ Ասքանազ ասել, որ Հաբեթի թոռն է։ Բայս այս քիչ կամ շատ ենթադրական բաները թողնելով՝ մի փոքր էլ քննենք Զրադաշտի կամ մոգերի հավատքը՝ առանց քրքրելու նույնիսկ պարսից նոր մոգերի անիմաբան կարծիքները։ | ||
+ | |||
+ | Հույների մեջ առաջինը նրանց պատմահայր Հերոդոտոսն է փոքր֊ինչ գրել պարսկական այս կրոնի մասին։ Ավելի երկար գրել է Թեոպոմպոսը, բայց նրա գրածը կորել է։ Իսկ մեր վերոհիշյալ դաստիր գրողները (Եզնիկ, Եղիշե և այլք), ավելի մոտ լինելով Զրադաշտի նորոգված աղանդին հետևողներին, Սասանյանների օրոք բավական ստուգությամբ են այն ծանուցում։ Իբր աշխարհի արարչությունից առաջ կար իբրև թե անձնավոր մեկը՝ Զարվանա֊Աքարանան (<i>անսահման ժամանակը</i>), որ, ըստ մեր ազգակիցների, Զրվանն է։ Եվ փափագում էր մի որդի ունենալ ու դրա համար հազար տարի հաշտ էր առնում, այսինքն նվերներ էր պատարագ անում կամ ընծայում։ Ո՞ւմ և ի՞նչ, ինչպես ծաղրելով հարցնում են Եզնիկը և մեր ու օտար ուրիշ հայրեր։ Վերջապես Զրվանը խեղեփներ (երկվորյակներ) է հղանում մեկին՝ իր փափագների համար, մեկին էլ՝ իր տարակուսանքների․ և առաջինը սա է լույս աշխարհ գալիս (ինչպե՞ս)՝ գարշահոտ, տգեղ, դժգույն մեկը, որ «Ավեստա»֊ի լեզվով կոչվում է Ահըրոմայինու, որից նոր պարսկերենում կոչվում է Ահարեմեն, Հարաման, Ահրիմեն, Հարիման, Խարաման և այլն։ Իբրև այսպես կոչվելու պատճառ՝ Եզնիկն ասում է․ «ԶԽարամանի անուն յանձին կրելոյ՝ [վասն] առ ի յարեւէ զարեգակնատենչիկսն արկանելոյ, ուստի և զանունն իսկ զԽարամանոյ առ․ նոյնպէս և Սատանայ անուն՝ ոչ բնութեան ինչ անուն՝ այլ բարուց»։ Քիչ անց ծնվում է լուսավոր և անուշահոտ որդին՝ Որմիզդը<ref>«Ավեստա»֊ում՝ Ահուրա֊Մազդա, որ թարգմանվում է «ամենաիմաստ ոգի», Դարեհի արձանագրության մեջ՝ Ավրամազդա, ըստ հայերի՝ Արամազդ, ըստ հին հելլենների՝ Oromazdes, ըստ սասանյան պարսիկների՝ Հորմիզդ, ըստ 5֊րդ դարի հայ գրիչների՝ Որմիզդ, նոր պարսկերեն՝ Հյուրմյուզտ, Հյուրմյուզ։</ref>, որ ստեղծում է երկինքն ու երկիրը և ինչ որ այնտեղ կա։ Նրան նախանձելով Ահիրմանը, ընդհակառակը, ստեղծում է չար էակներ, ինչպես՝ հրեշտակների դեմ՝ դևեր, ընտանի կենդանիների դեմ՝ գազաններ, լույսի դեմ՝ խավար, առողջության դեմ՝ հիվանդություն, կյանքի փոխարեն՝ մահ, և այլն, և այլն։ | ||
+ | |||
+ | Այսպես տարբեր անձերից կամ սկզբունքներից է ծագում հավատքի երկարմատ, այսինքն՝ բարիի և չարի հակառակության սկզբունքը, ինչը երևացել է նաև այլ կրոններում։ Բայց Զրադաշտի կրոնում Որմիզդը համարվում է մեծ և պաշտելի աստված, Ահրիմանը՝ մի պարզ հակառակություն, որին հետագայում զանդիկներն ու մանիքեականները հռչակեցին հավասարազոր հակառակորդ, ինչի պատճառով ատելի դարձան զարդաշտականներին, ինչպես Եզնիկն էլ ասում է․ «Ընդէ՞ր ատիցեն մոգք զԶանդիկս»։ «Զգոն» գրքի հեղինակն էլ հարցնում է․ «Ո՞ տացէ զհատուցումն վարձուց մանկան Խաւարի՝ Զնադիկ աղանդին՝ որք են Մանիքեցիքն»։ Մոգերի ու մազդեզականների մեծ ջանքն էր՝ ատել Ահրիմանին և պնդել, թե իրենք միաստվածական են՝ միայն Որմիզդին ճանաչելով իբրև մեծ աստված։ | ||
+ | |||
+ | Ճիշտ է, որ «Ավեստա»֊ի մեջ բազմաստվածության որոշակի նշան չկա, որը չկա նաև նրա մեկնիչների մոտ։ Սակայն գոնե նրանց հաջորդները կամ նորերը ցույց են տալիս աստվածակերպ էակներ կամ զորություններ, որոնց գլխավոր կարող է համարվել Հոնավարը կամ Հունավարը, Հոնովերը, Ահունավարը և, ըստ «Ավեստա»֊ի, Ահունա֊վայրիան, որ աստվածային (խոսք) էր և եթե ոչ անձնավոր, ապա գոնե դիմավոր՝ տարորոշված աստվածային խոսքից, որ կոչվում էր Մաթրա։ Այս Հոնավար արարաչագործ խոսքով Որմիզդը հերքել է Ահրիմանին։ Ոմանք սա համարում են Որմիզդի մի պարզ մակդիրը<ref>Մեր ազգի անձանց հատուկ անունների մեջ 11֊րդ դարում և դրանից հետո հանդիպում է <i>Հոնավար</i>֊ը</ref>։ Բայց Սասանյանների օրոք Միհրի աստվածությունը անտարակույս է, ինչպես տեսանք, նաև հայերի մեջ․ նույնը վերաբերում է նաև նրանց Անահիտին։ | ||
+ | |||
+ | Եթե ոչ աստված, ապա աստվածազան կամ գերագույն ոգիները մոգերի գրվածքներում նշված են իբրև Ոմիզդի մերձավորներ ու պաշտոնատարներ՝ կոչված Ամշասբանդ կամ Էմշասփենտ, Էմհուսփենտ, «Ավեստա»֊ի լեզվով՝ Ամեշա֊Սբենդա, որ թարգմանվում է «անմահ֊բարերարներ», որոնք վեցին էին։ Որմիզդին էլ մեկտեղ առած՝ ասվում են յոթը և համապատասխանում են հրեաների և քրիստոնյաների հրեշտակապետերին։ | ||
+ | |||
+ | 1. Բահման կամ Պեհմեն, հին ձևով՝ Վոհու֊Մանո, որ թարգմանվում է «բարի միտք», ամեն բանի խնամակալ, հոգիներ վերբերող է։ Սրան էին նվիրված մայիս ամիսը, ամիսների 2֊րդ օրը և շուշան ծաղիկը։ | ||
+ | |||
+ | 2. Արտապահիշդ, Աշավահիշդա, որ նշանակում է «սուրբ կամ վեհագույն, աշխարհի լույս, բարի օրենք» և այլն։ Սրան էին նվիրված օգոստոս ամիսը, կրակի պահպանությունը, ամսի 9֊րդ օրը, մերզենգյուշ ծաղիկը (Mayorana, մշտիկ)։ | ||
+ | |||
+ | 3. Շահրիվար, Շեհրիյվեր, ըստ հների՝ Խշադրա֊Վայրիյա, որ մեծ թագավոր է, աշխարհի մեծությունների՝ բովերի, լեռների տեսուչ։ Նրան էին նվիրված 10֊րդ (դեկտեմբեր) ամիսը, ամիսների 4֊րդ օրը, ռեհան ծաղիկը։ | ||
+ | |||
+ | 4. Սբենդարմատ կամ Իսֆենտարմատ (տե՛ս Սպանդարամետ), Սբանդա֊Արմաիդի, որ նշանակում է «սրտի ազնվություն, սրտեր քաղցրացնող»․ Անասունների խնամակալ է։ Նրան էին նվիրված 5-րդ ամիսը (հունիս), ամիսների 5֊րդ օրը, ուռենի ծառը․ սա միայն հրեշտակուհի էր համարվում՝ իբրև Որմիզդի դուստր։ | ||
+ | |||
+ | 5. Խորտատ կամ Հաուրվադատ, որ կենսատու է, ժամանակի վարիչ, երկրի բույսերի և ջրերի խնամակալ։ Նրան էին նվիրված 7֊րդ ամիսը (սեպտեմբեր), ամիսների 6֊րդ օրը և շուշան ծաղիկը։ | ||
+ | |||
+ | 6. Ամերտատ կամ Ամարտատ, որը անմահատուր է կամ մահը դյուրացնող, ծաղիկներ ու պտուղներ խնամող։ Նրան էին նվիրված ամսի 7֊րդ օրը և ջամբա (՞) ծաղիկը։ | ||
+ | |||
+ | Այս գերագույն ոգիներից կամ հրեշտակապետերից վար, իհարկե, պիտի լիներ նաև հրեշտակների (<i>ֆերիշդե</i>) մի դաս, որոնք սովորաբար կոչվում են <i>իզետ</i> («ազատ») և, ըստ «Ավեստա»֊ի, <i>Յազադա</i>, որ նշանակում է «աստվածային, զոհաբերությամբ պատվելի»։ <i>Յաշդ</i> են կոչվում նաև զոհարարության սպասքը, որից է և մեր լեզվում <i>հաշտ</i>֊ը․ սանսկրիտում <i>յաճատ</i> և <i>յաշդավիա</i> նշանակում են այն, ինչ֊որ մեզանում, ըստ պարսկերենի, <i>հաշտ</i>֊ը՝ «զոհ»։ Հիշատակվում ենավելի քան 40 ազատներ և 24 կամ 28 գլխավորները, որոնք համարվում են խնամոլ կամ ամսվա օրերի պահապան, ոմանք՝ երկու օրերի, ինչպես մի քանի օրերի պահապան էին էմշասբենտները։ | ||
+ | |||
+ | Այստեղ կարգենք ամիսների անունները և դրանց ընթացքում կատարված տոները, ապա՝ այդ ամսվա օրերի պահապանների անունները։ | ||
+ | |||
+ | 1․ Ազուր, որը, ըստ մեզ, արեգն է՝ մարտը․ 9֊րդ օրը կատարվում էր կրակի ու ատրուշանների տոն և կոչվում էր <i>ազուրական</i>։ | ||
+ | |||
+ | 2․ Տայ կամ խոռեմ, խյուրրեմ (ահեկան, ապրիլ), որ նշանակում է «զվարթություն»․ 8֊րդ օրը՝ խյուրեմ֊րուզ, տոնական էր։ | ||
+ | |||
+ | 3․ Բահման, պեհմեն (մարերի, մայիս)․ 2-րդ օրը պեհմանրուզն էր՝ ուտելիքի, մսի, պտղի տոն։ | ||
+ | |||
+ | 4․ Սպանդարմատ (մարգաց, հունիս)․ 17֊րդ օրը վնասակար բաները (կարիճներին և այլն) ջնջելու տոն էր։ | ||
+ | |||
+ | 5․ Ֆերվերտիյն, որին նմանահունչ է նաև հայոց հրորտից ամիսը, ինչպես գրվում է հին օրինակներում, իսկ նորերում՝ հրոտից (հուլիս)․ 19֊րդ օրը նոր զգեստ կտրելու, ոչխարները մաքրելու և այլ գործերի տոն էր։ | ||
+ | |||
+ | 6․ Էրտիպիհեշտ (նավասարդ, օգոստոս)․ 3֊րդ օրը կրակին, թագավորներին պատիվ մատուցելու տոն էր։ | ||
+ | |||
+ | 7․ Խուրտատ (սեպտեմբեր). սրան նման է ամսի հայերեն անունը՝ հոռի՝ առանց <i>տատ</i> հավելվածի, որ կարող էր նշանակել «տուրք», իբրև <i>հոռետուր</i> կամ <i>արևատուր</i>․ 6֊րդ օրը Աստծուց խնդրանքների և հաջող ամուսնության տոն էր։ | ||
+ | |||
+ | 8. Տիր (սահմի, հոկտեմբեր)․ 13֊րդ օրը՝ տիրական, Մինչուչեհրի և էֆրանսիապայի հաշտության տոն և հիշատակ էր, ըստ ոմանց՝ նաև ապրիյզեկյան՝ ջրերի տոն։ | ||
+ | |||
+ | 9. Մուրտատ (տրե, նոյեմբեր). 17֊րդ օրը նունուֆար ծաղիկ քաղելու տոն էր՝ չեմի֊նիլուֆեր։ | ||
+ | |||
+ | 10. Շահրիար կամ Շեհրիյվեր (քաղոց, դեկտեմբեր). 4֊րդ օրը՝ շեհրիվարական, Դարեհի ծննդյան հիշատակի օրն էր, 8֊րդ օրը՝ խեզան («աշուն»)։ | ||
+ | |||
+ | 11. Միհր (արաց, հունվար)․ 15֊րդ կամ 20֊րդ օրը՝ միհրեկյան կամ մեհիրկյան, բարեկամության, ֆերիտունի (Խորենացու Հրութենը) հաղթությունների հիշատակի և Արտաշիր Սասանյանի թագավորության տոնն էր։ | ||
+ | |||
+ | 12.Ապան (մեհեկան, փետրվար). 10֊րդ օրը Զավի ձեռքով Էֆրասիապայի գահընկեցության հիշատակի օրն էր։ | ||
+ | |||
+ | Ավելյաց 5 օրերը «Զերտյուշթնամե» գրքում կոչվում են ֆարվարտեկան։ Ուրեմն այլ կարգավորությամբ էր տարվա ամիսների հաջորդականությունը, որ վերջանում էր ֆերվերտին (հրորտից, հուլիս) ամսով, և համաձայն հայոց տոմարի՝ տարեմուտը սկսվում էր նավասարդով։ Մեկ անունով <i>փենճի֊մազտիյազնան</i> էին կոչվում օրերը, այսինքն՝ «հինգ սրբազաններ», կամ <i>փնեճի խուահարան</i> «հինգ քույրեր»։ Սրանցից հուրաքանչյուրը հին ու նոր հատուկ անուններով կոչվում էր՝ | ||
+ | |||
+ | * Ահունավատ = Աֆերիյն, | ||
+ | * Ասդավատ = Ֆերրուխ («երջանիկ»), | ||
+ | * Էսֆինդամատ = Ֆերրուզ («հաղթական»), | ||
+ | * Վահուխշադրի = Ռամիշդ («վեհ»), | ||
+ | * Վեհիշդուշ կամ Վիհիշդոյիշդ = Տյուրյուտ («ո՛ղջ մնա, մնաս բարով»)։ | ||
+ | |||
+ | Այս ավելյաց օրերին մոգերը տանիքների վրա քաջքերին հաց ու կերակուր էին նվիրաբերում։ Բազմատեսակ խտրական օրերից մեկն էլ ամիսների 14֊րդ օրն էր՝ սիրխուրը, որի անունը նշանակում է «սխտորակեր», և որը վնասակար դևերի դեմ է։ Թե՛ ամիսների և թե՛ ամսվա օրերի նոր անունները դրվում են Հազկերտի տոմարի նորոգության ժամանակ պահլավերեն կամ ֆարսի լեզվով։ Այստեղ կարգում ենք ամիսների յուրաքանչյուր օրվա պահապանների հին ու նոր անունները՝ նրանց պահպանած կամ խնամած բաների նշանակությամբ, նաև հաջող (հ․) և ձախորդ (ձ․) օրերի խտրությամբ։ | ||
+ | |||
+ | * հ․ Որմիզդ․ Անհումա ― հաջողություն, նոր շինություններ | ||
+ | * հ․ Բահման, Վահուման ― մարդկանց, ձիերի, այծերի աճում | ||
+ | * ձ․ Արտիպեհեշտ, Անդավիշդ ― կրակ | ||
+ | * հ․ Շահրիվար, Շադնավին ― լեռներ, բովեր | ||
+ | * ձ․ Սբանդարմատ, Սաբանտոմոտ ― կենդանիներ | ||
+ | * հ․ Խուրտատ, Խունտատ ― ջրեր, բույսեր | ||
+ | * ձ․ Ամարտատ, Ամանտատ ― ծառեր և մարգեր | ||
+ | * ձ․ Տեբատար (Տինի Բավան ատան) ― վաճառք, շինություններ, կերակուր | ||
+ | * ձ․ Ատար, Ադուն ― կրակի պաշտամունք | ||
+ | * հ․ Ապան, Ավան ― ջուր, մշակություն | ||
+ | * հ․ Խուրշիտ, Խուր կամ Խունտատ ― արեգակ | ||
+ | * հ․ Մահա կամ Մահ ― ունեցվածք, զոբսանք | ||
+ | * հ․ Տիր ― ամպեր, անձրևներ | ||
+ | * հ․ Գոշ ― անասուններ | ||
+ | * հ․ Տեբմիեհեր Տինի, Բավանմադուն ― լեզուներ (72), բարի գործեր | ||
+ | * ձ․ Սերոշ, Սարուշ ― ուսում, արդարների հոգիների պահապան | ||
+ | * հ․ Ռաշնե, Ռաշուն, Ռաշնե֊րաստ ― իրավունք և արդարություն | ||
+ | * հ․ Ֆերվարտին ― արքայություն, դենի համար հոգացող մարդկանց հոգիներ | ||
+ | * հ․ Վահրամ, Պեհրամ, Վառահրամ ― ուղևորներ | ||
+ | * հ․ Ռամ ― բախտ | ||
+ | * հ․ Կուվատ, Վատ ― հողմեր | ||
+ | * ձ․ Տեբտին, Տինի բավանտին ― աստված ի՞նքը | ||
+ | * հ․ Տին ― մազդեզական կրոն | ||
+ | * ձ․ Աշասանկ, Արտ, Արսասանգ ― մուրացիկներ, կրոնավորներ | ||
+ | * հ․ Ասդատ ― երկրի սերմեր | ||
+ | * հ․ Ասման ― երկինք | ||
+ | * ձ․ Ձափատ ― պտղաբեր ծառեր | ||
+ | * հ․ Մահրասֆանտ Մանսաբասբանտ ― արքայություն | ||
+ | * հ․ Անիրան ― հարսանիք | ||
+ | |||
+ | Այս օրապահ ազատներից զատ՝ մոգերի գրքերում հիշատակվում են նաև ուրիշներն էլ, ոմանք՝ պահպանության կամ ինչ֊որ հատկության նշանակությամբ, ոմանք՝ ոչ, կամ մեզ են անծանոթ, որոնց մեջ երևելիներից մեկը Վանանդը կամ Վենանդն է, որի անունը հիշեցնում է մեր Գողթն գավառի մասը։ Այսպես էր կոչվում նաև հարավի պահապան մի աստղ։ Ասենք նաև, որ Վանանդըդժոխքի շահապետն ու դատավորն էր։ Ազատներից են նաև՝ Հում կամ Հաում՝ աճելիության և ծովի խնամող․ Պարզի (Պե՞րճ), որ համարվում է Հոմի ընկերակից կամ համհարզ․ Նիրյուշենկ, Նարուշանկ․ Ռաղտեսդ, Ռաղատասդ․ Դահան, Տահաման՝ հոգեհան հրեշտակ․ Հաբդուրենկ՝ Սայլի յոթ աստղերի պահապան․ Աղարերաս (՞)․ Ղուպարի, Ղարպարի․ Խեշասպատ․ Հարուտ և Մարուտ (Հարաոդ, Մարաոդ), որոնք ապստամբել են Որմիզդի դեմ և պատժվելով գլխիվայր կախվել Բաբելոնում․Ֆյուրիհունտա, Ֆուրաոհունտա․ Պատրան՝ հողմերի շարժիչ․ Պեշդեր կամ Դաշտեր՝ մարդկանց սննդատու․ Ռևանպախշ՝ հոգետու՝ հոգեհան Դահմանի հակառակ/ Ղերուդաման, Ղարաոդաման՝ մարդկանց գործերի խնամակալ․ Պեհրամ՝ կրակի տեսուչ․ Արտվիսուրա, Անահիդա՝ երկնային ջրերի և աղբյուրների պահապան, որ համարվում է իգական, ինչպես և Մանրեսբանտը՝ խելամտության ներշնչողը․ Ռուշնի, Ռեշնևասդ՝ մեկ բյուր ընկերներով ճիշտ վարքը հսկող․ Հոնվետ, Օշդվետ, Ֆոհուխեշեթրե (այս երեքն էլ ուրհիներ են, այսինքն՝ իգական ազատներ)։ | ||
+ | |||
+ | Սրանցից ոմանք համարվում են հրեշտակապետերի օգնական և կոչվում են նրանց <i>համքյար</i>։ Երևելի բոլոր արարածներին էլ հատուկ խնամող կամ հսկող ոգիներ կային․ ինչպես՝ արեգակին՝ Խուրշիտը, լուսինին՝ Մաոնհան, երկրին՝ Սպանդարմատը, ջրին՝ Ավան, օդին՝ Կովատը, անձրևներին՝ Դեշտար Տիրը, և այլն, և այլն։ | ||
+ | |||
+ | Հիշեցինք, որ բոլոր աստվածազան ոգիներից գերագույնն էր Միհրը, և նրան նվիրված ամիսը, օրը և վեցօրյա տոները միհրական էին․ դրանց ժամանակ ներելի էր անգամ պարսից թագավորի (ըստ հույների) մինչև գինովությունը խմելն ու հրապարակավ պարելը, ինչպես բարեկենդանին։ Եվ քանի որ այսպիսի օրերը ախորժելի են մարդկանց բազմությանը, բավական է, որ դրանց առիթը՝ Միհրն էլ շատ սիրելի լիներ, նաև ավելի, քան ինքը՝ Որմիզդը, և ոչ միայն Պարսկաստանում և սահմանակից աշխարհներում, այլև արևմուտքում, որտեղ մինչև իսկ հյուսիսային կողմերում գտնվում էին Mithriaques կոչված միհրական պատկերներ, որ (ինչպես հիշատակել ենք) կերպարանավորում են փռյուգիացու կամ հայի գդակով և զգեստով մի երիտասարդի ծունկը դրած մի ցուլի վրա, որին մորթում է․ մոտը նույն հագուստով մեկ կամ երկու անձինք են՝ բռնած մեկական ջահ՝ մեկի ծայրը վեր, մյուսինը վար, որ նշանակում են գիշերն ու ցերեկը։ Ցուլի մոտ և ներքևում եղած շունը, օձը, կրիան, կարիճը տարվա եղանակների նշաններն են․ երբեմն էլ պատկերվում են երկնքի կենդանակամարի նշաններ, արև ու լուսնի մահիկ։ | ||
+ | |||
+ | Հույներն էլ ծանոթ և նրանց մեջ ընդունված էին միհրական տոնն ու պաշտամունքը, որ տեսանք, թե ինչպես էր նկարագրում Գրիգոր Աստվածաբանի ճառերի մեկնիչ Նոննոսը։ Մեկ ուրիշ մեկնիչ էլ գրում է․ "Հեթանոսք՝ զայնոսիկ որ զՄիթրոսի տանջանսն կրէր՝ գրէին զնա որդի մեծին Արամազդայ, ոչ բնութեան՝ այլ կոչմամբ"։ | ||
+ | |||
+ | Միհրից հետո մոգերի համար մեծապատիվ ազատ էր Տիրը, որի պաշտամունքն էլ հայերիս մեջ հիշատակել ենք, ինչպես նաև քիչ վերը հիշատակեցինք նրան նվիրված ամիսը, օրերը և տոնը։ | ||
+ | |||
+ | Ըստ մոգերի՝ բարերար ոգիներին կամ ազատներին ներհակ՝ կային նաև չար ոգիներ կամ դևեր, ինչպես Որմիզդին՝ Ահրիմանը։ Սա կոչվում է նաև Տարուպի և Կանամինո, որը նշանակում է "չարաճճի"։ Վեց Ամշասփենտներին էլ հակառակներն են՝ Աքումի՝ կռվարար, Անտև կամ Անտար՝ մեղսառիթ, Կավել կամ Սավան՝ բռնաբարող, Դարմատ, Խեռ, Թարիզ կամ Թարիք՝ նախանձոտ, Զարաչ կամ Զարիչ՝ հափշտակող։ Ազատներից ամեն մեկին հակառակողն էլ կար, որոնցից հիշատակեք մի քանիսին՝ Աշմուղ կամ Աշեմաողո՝ ստության և աղանդների դև․ Ղանճեսդա֊Ղանամինու՝ Ահրիմանի համհարզ․ Ասֆունճակեր՝ բքաբեր, ամպրոպահույզ․ Ասքսնեշ և Ասքանեշ՝ Ժանգահար․ Տուշայիմ՝ երեխաներին մոլորեցնող, Բեդիյարահ՝ վշտացնող, Ահարիման՝ երկրի բերքի ապակիչ․ Հիշիմտիվ՝ մահաբեր, Սերոշի հակառակորդ․ Միհր֊Տերուճ՝ ուխտադրուժ և վեց մեծ մեղք․ Լաֆիս՝ աղոթողներին շփոթեցնող․ Նիազ (նաև հայերեն)՝ ագահություն․ Ռասակ՝ նախանձ․ Խազամ (հայարեն՝ <i>խազմ</i>)՝ կռիվ․ Վարուն՝ արհամարհանք, հպարտություն․ Պադմուճ՝ գանգատ․ Պաս՝ համառություն չարիքի մեջ․ Դիր՝ թուլություն, հիվանդություն․ Նազուշ՝ ճանճիկ դևը, որ հյուսիսային կողմից․ Վիզար կամ Վիզարեսո՝ հոգեկապ դև, և այլն։ Գլխավոր դևերը, ըստ մեր բառի, կոչվում են <i>տաևա, տիվ</i> ուրիշները՝ <i>տերու</i>, ըստ մեզ՝ <i>դրուժան</i>, և <i>տուխս</i>, որ թերևս լինեն մեր <i>թուխերը</i>։ Եզնիկը հիշատակում է նաև Մահմի կամ Մահմե մի դևի, որը գիտեր լույսի ստեղծման գաղտնիքը, և "որում՝ ցայժմ պաշտօնեայք այնր քէշի՝ երիցս յամի զոհս մատուցանեն"։ | ||
+ | |||
+ | Մոգերի աղանդի հոգեղեն էակների կամ պատկերների մի զարմանալի կամ դժվարիմանալի տեսակ են ֆրավաշիսները, որոնց հետո անվանել են <i>ֆրաուրվա, ֆերուհեր,</i> որ համարվում են էակների ու հոգիների նախասկիզբ գաղափարներ կամ Աստշու իմացության մտավոր պատկերներ կամ հոգիների հայելիներ՝ նման Պլատոնի կարծած նախաստեղծ հոգիներին, որոնք ժամանակի մի պահի միավորում են մարմինների հետ։ Աքեմենյան թագավորների քանդակների վրա (Պերսեպոլիսում) կերպարանավորված են ֆերուհերներ՝ որպես մինչև մեջքի կեսը թագավորի պատկերներ՝ երկու թևերով մի շրջանակի մեջ<ref>Միթե՞ Վանի կողմերում գտնված պղնձե փոքր թռնաձև ձուլածոներն էլ ֆերուհերների մի տեսակ չեն, որոնց կարելի լիներ կոչել <i>հրավեր</i></ref>։ | ||
+ | |||
+ | Որքան որ մոգերի սկզբնական կրոնը և պաշտածը միաստվածություն էր և բարիի պաշտամունք, սրա հակառակ իմաստը՝ չարը, այնքան զատեց ֊հեռացրեց այդ երկու գաղափարները, որ ամենայն չարը հարավեց դիվական, ամենայն բարին էլ՝ աստվածային։ Ըստ այսմ՝ տարրերը, մանավանդ գլխավորները՝ հողը, ջուրը, հուրը և հողմը, սրբազան և պատվելի եղան։ Երկիրը այնքան սրբազան էր համարվում, որ անվայել էր մահացածներին նրա մեջ թաղելը, այդ պատճառով նրանց գցում էին ծառերի վրա կամ բաց կամ շրջափակված մի տեղ, մինչև որ գազաններն ու թռչունները ուտեին մարմինները, ապա ոսկորները ժողովում էին դախմաներում՝ գերեզմանատեղերում առանց թաղելու։ Եվ եթե սխալմամբ թաղված լիներ, այդ տեղը 50 տարի թողնվում էր անգործ ու անմշակ։ Ջրի սրբության պատճառով էլ չէին համարձակվում նրանով լվացվել, այլ լվացվում էին գումիզով (կովի մեզով)։ Այս էր Հազկերտի կամ Միհրներսեհի հրամանով հայերին տրված պատվերը․ "Ձեռք՝ առանց կովմիզոյ՝ մի՛ լուասցին"։ Ասում են, որ Ներոն կայսեր մոտ գնալու համար Տիրիթ Պարթևը այն պատճառով բռնեց ցամաքային երկար ճանապարհը, որ նավագնացությամբ ծովը չպղծի։ Իսկ հրի սրբությունը և պաշտամունքը շատ անգամ հիշվեց և հայտնի է մինչ հիմա։ Քանդակների մեջ էլ է երևում, ինչ որ նկարագրել են տեսնողները և պատմիչները․ ատրուշանի կամ կրակավառ բագինների մոտ կանգնած են երկու պաշտամունքնավար՝ մոգ կամ մուպետ՝ ծնոտները կապած բերանակապ լաչակով կամ կապերտակով (որ շունչները կամ թուքն ու լորձունքը կրակին չդիպչի), որը կոչվում են <i>փանամ կամ փանդամ, պանամ, պադան, փագանք</i>Այսպես է գրում Ոսկեբերանի՝ Եսայու մեկնության մեր թարգմանիչը․ "Այժմէն իսկ ի տօնսն Կապերտակս իմն զերեսօքն պատեն և Փագանս ի բերան, առ մոլութեանն"։</i>, կամ գլուխներին դրած խույրի փեշերով են ծածկում բերանները, որ անընդհատ աղոթքներ են մրմնջում, իսկ ձեռքներին բռնում են նռնենու կամ հոսու մանր ճյուղերի (թվով 22 կամ 35) տրցակներ, որ կոչվում են <i>պերսամ</i>, իսկ մեր գրքերում՝ <i>բարսմունք</i>, որ, ըստ սմանց, նույնն է, ինչ վարսաման բույսը (Tymus Seryllum), որի ճյուղերն էլ սովորաբար բռնում էին կրակապաշտները։ Ինչպես գրված է ս․ Հիզտիբուզտի վկայաբանության մեջ, մոգերի գլխավորը կամ նրանցից մեկն էլ ձեռքոււմ ուներ "ուռն, որով հրամայէր", որ մի փայտե գավազան էր՝ իշխանության նշանակ՝ կոչված <i>իսամ</i> կամ <i>էսման</i><ref>Եղիշեի պատմության մեջ կարդում ենք, որ պարսից սպարապետը, իր զորքերին քաջության հորդորելով, հիշեցնում էր թագավորից պսակներ և ուռենի ընդունելը։</ref>։ Սույն վկայաբանության մեջ կրակի մոտ մոգերի կանգնելու կերպը կոչվում է <i>յառակի կալ</i>, որը թերևս նշանակում է "բերանը կապած կանգնել"։ Հազկերտը հրամայում էր, որ հայերը այս բերանակապը կրեին նաև խմոր թխելու ժամանակ․ "Հայսք՝ առանց փանամի մի՛ զանգցին"։ Դարձյալ ի պատիվ կրակի՝ հրամայվում էր "Ծիրտք և քակորք ի կրակ մի՛ եկեսցեն"։ Այրված֊մաշված կրակի մնացորդն անգամ՝ մոխիրը, սրբազանացված էր․ պետք էր ժողովել ու լցնել մոխրանոցներում, որոնք յոթ մեծամեծ ատրուշանների կամ կրակատների մեջ էին<ref>Այս յոթ կրակատները կոչվում էին Ազեր֊Միհր, Ազեր֊Նուշ, Ազերպիյն, Ազեր֊Խերիյն կամ Ազեր֊Խյուրտատ (Շիրազում), Ազեր֊պերզիյն, որ նշանակում է "հուր՝ թամբի վրա" ի հիշատակ Քեյ Խյուսրևի՝ ձիուց ընկնելու և այդտեղ ատրուշան շինվելու, և Ազեր֊Զերտեհյուշտ։ Հայտնի է, որ այն ամբողջ մեծ նահանգը, որ Հայոց ու Մարաց երկրների միջասահմանն է, կոչվում էր և կոչվում է Ազերպեկյան, Ատրպատական, նրա Դավրեժ մայրաքաղաքն էլ՝ Ազյուրապատ։ Մեր գրքերում հիշատակվում են նաև վռամական կրակը (Աթեշ Պեհրամ), որը նռնաքարի գույնով նշանակում է "կարմիր", ու ասում են, թե այնտեղ 1001 տեսակի կրակ կար։ Որմզդական հուրն էլ հիշատակված է իբրև աստվածային կրակ։</ref>, և պաշտամունքավարներից ճշտությամբ պահանջում էին մոխրի քանակը․ սա էր Եղիշեի գրքում հիշատակված մոխրաչափ կարգը։ Նույն հրամաններում հիշատակվում է նաև կապճաթիվ կարգ, որ մի որոշված չափով մանր ճիճուներ, մրջյուններ, գորտեր և այլն ժողովելն էր իբրև Ահրիմանի կողմից ստեղծված պիղծ (<i>խարֆասդար</i>) կենդանիներ, և դրանց ջնջելը կամ մոգպետին ուղարկելը, որ ապահով լինի, թե կրակի մեջ չեն գցվել։ | ||
+ | |||
+ | Կրակի պաշտամունքի հանդիսավոր ժամերը օրվա հինգ պահերն էին՝ ըստ պարսիկների՝ <i>կյահ</i>։ Իսկ կրակի ազնվագույն նվերն էր հոման, ըստ հնդիկների՝ սոման, որ, ըստ ոմանց, <i>համհամ</i> կամ <i>համիմ</i> անուշահոտ ողկույզներ է բերում և հյութ։ Այս հյութից հունցված կտորներ նետում են կրակի մեջ։ Ըստ բուսաբանների՝ բույսի հատուկ անունն է Sarcostema viminalis։ Կրակին կենդանիների զոհաբերություն չէր լինում, բայց բոլոր ուտելի կենդանիներն էլ հարկ էր նախ նվիրել նրան՝ իբր սրբագործելու համար և ապա մորթել և ուտել։ Այս է «յազել» կոչվածը (Եղիշեի գրքում) և պատվիրվածը․ "Պատրուճակք մի մեռցին անյազ, եթէ յօդեաց իցէ և եթէ յայծեաց և եթէ յարջառոց, և եթէ ի հաւուց և եթէ ի խոզաց"։ Զոհաբերված և նվիրաբերված միսը կոչվում էր <i>միյարտա</i> (մկո՞ւրտ)։ Մի սովորական նվեր էլ բաղարջ հացի մանր նկանակն էր, որը կոչվում էր <i>տարուն</i> կամ <i>տարանոնո</i>։ Վերոհիշյալ ս․ Աստվածատուրի (Հիզտիբուզտի) վկայաբանության մեջ հիշատակվում է նաև կրակին աղտեզ զոհեր մատուցելը, որը ինչ է նշանակում՝ չգիտեմ։ Զոհելը և աղոթելը, ըստ մազդեզականների, միանշանակ կոչվում էր <i>յազ</i> և <i>յազել</i>։ | ||
+ | |||
+ | Այսքանը բավական համարենք՝ որպես ծանոթություն Զրադաշտի և մոգերի կրոնին, որ դեռ շատ ու շատ ավանդություններ և վարդապետություններ ուներ՝ իրարից տարբեր և շատ կամ քիչ։ Մեր Եղիշե վարդապետը իր ժամանակ՝ 5֊րդ դարում, ասում է․ «Հինգ կեշտք են՝ որ գրաւեալ ունին զամենայն օրէնս մոգութեան», և դրանք են նախ՝ ընդհանուր զրադաշտական կրոնը, ապա ամպարտքաշը, բոզպայիտը, պալհավիկն ու պարսկադենը<ref>Սրանց վերաբերյալ մի հմուտ գրվածք է հրատարակվել այս տարի «Բազմավեպ»֊ում։</ref>։ Հայտնի է, որ վերջիններս ավելի նոր ժամանակների աղանդներ էին՝ մեկը՝ պարթևների, մյուսը Սասանյանների տերության օրոք ընդունված, որոնց զանազանությունը և հավելվածը մեզ շատ ծանոթ չեն ու մեր նպատակին անհրաժեշտ չեն։ Եղիշեն ավելացնում է, թե այս հինգից զատ՝ «է՛ միւս եւս այլ վեցերորդ, զոր Պետմոգն [կամ Մոգպետն] կոչեն», և ով որ այս բոլոր աղանդների կամ մասերի հավատին հմուտ էր, կոչվում էր <i>համակդեն</i> , այսինքն՝ <i>ամենահավատ</i>։ Այսպիսին էր այն մոգպետը, որին բանտարգելության և փորձությունների հանձնվեցին ս․ Ղևոնդյանները, որոնց շնորհիվ նա ընդունեց քրիստոնեությունը և կատարյալ հավատացող ու սրբերին պսակակից դարձավ նրանցից առաջ։ Բառից հայտնի է, որ <i>մոգպետ</i> կամ <i>մյուպետ</i> նշանակում է «մոգերի գլխավոր», ինչը 5֊րդ դարում համապատասխանում էր մեր եպիսկոպոսին։ Բայց հետզհետե այդ անվան կարևորությունը պակասում է, և այն այժմ նշանակում է «քահանա», որը 5֊րդ դարում կոչվում էր <i>մոգ</i>։ | ||
+ | |||
+ | Դիտելի է, որ «Ավեստա»֊ում քահանային կոչում են <i>աթարվան</i> և ոչ երբեք <i>մոգ</i>։ Այս գրքում վարդապետին անվանում են <i>աեթրաբաիդի</i>, որից էլ կրճատվելով դարձել է <i>հերպատ</i>՝ «վարդապետ»։ Այժմ հերպատները կազմում են քահանաներից ու մովպետներից ստորակարգ մի դաս։ Գերագույն մոգպետը կոչվում էր <i>տեսդուրի տեսդուրան</i>, որ բառացի նշանակում է «հզոր ձեռքով (ձեռներեց)», որից էլ թվում է մեր <i>դաստիարակ</i> բառը։ Եղիշեի դարում ասվում էր <i>մոգպետաց մոգպետ</i>, ինչպես մեր նախնիների գրքերում գրվում է <i>մովպետան մովպետ</i>։ Այս կոչման հետ Եղիշեի գրքում գրված է նաև <i>ռատ</i>, ինչը ոմանք մարդու հատուկ անուն են կարծել, մինչդեռ նշանակում է «տեր, գիտուն, մեծ»։ | ||
+ | |||
+ | Մոգերի զգեստը լիովին սպիտակ պատմուճան է և կոչվում է <i>սադրա</i>։ Մեջքերին չորս հանգույցով գոտի է (քուստի), գլուխներին՝ հայկական կամ փռյուգիական խույր կամ գդակ՝ երկար ականջակալներով կամ փեշերով՝ բերանը դրանցով ծածկելու համար։ Մոգպետների խույրն ավելի ուղիղ է, իսկ ձեռքներին բռնածը՝ ուռենին և բարսմունքը, արդեն հիշատակեցինք։ | ||
+ | |||
+ | Հարևանցի մի խոս էլ ասենք նաև մարդկանց ու արարչության վերաբերյալ մոգերի կարծիքի մասին, ինչը գուցե մեր հին հայերին էլ ինչ֊որ ժամանակ ընդունելի եղած լինի, թեև շատ արտառոց է։ Ամշասբանդներից հետո և բոլոր այլ արարածներից առաջ եղել է, կամ Որմիզդը ստեղծել է Ապուտատ կոչված մի ցուլ, որին սպանել է նախանձող Ահրիմանը։ Բայց Որմիզդը նրա ավիշից գոյացնում է բույսերն ու կենդանիներին, նաև առաջին մարդուն՝ անվանված Քեյումորդս կամ Քեյյումերս․ սրան էլ է չարը սպանում։ Իսկ Որմիզդը նրանից էլ ստեղծում է մի այր ու մի կին՝ Մեշիա ու Մեշիանա, ինչպես Ադամ ու Եվա, որոնք դառնում են մարդկության նախածնողները։ Այսպիսի ծագման պատճառով ցուլը, մանավանդ սպիտակը մեծ պատիվ ունի մոգերի ու նաև հայերիս մեջ, ինչը հայտնի են դարձնում ՏՐդատի և նրա հոր՝ Խոսրովի արած զոհաբերությունները և նվիրաբերությունները իրենց չաստվածներին։ Եվ գիտուններին թվում է, թե Նինվեի նորագյուտ ավերակների մեջ գտնված մեծամեծ քարեղեն ցուլ֊առյուծի և մարդու միացյալ արձանները այս նախաստեղծ ցուլ կենդանուն վերաբերող ավանդության պատճառով են կանգնած արքունիքի դռների և պարիսպների մոտ։ | ||
+ | |||
+ | Մարդու վախճանի մասին ավելի ճիշտ կարծիք ունեին մոգերը՝ ընդունելով հանդերձյալ մի կյանք՝ բարիներինը՝ արքայություն, չարերինը՝ դժոխք, որ կոչվում է Տուզախ։ Այս երկուսի միջև կա Չինևատ կոչված մի կամուրջ, որով պիտի անցնեն արքայություն գնացողները։ Եվ որպեսզի Ահրիմանը նրանց վրա չհարձակվի, այնտեղ պահապան է կանգնում մի մեծ և ահավոր շուն՝ Ցռիակ֊Կուաշ անունով (թերևս, ըստ հայերեն <i>ցռուկ</i> բառի, «շան դուն»չ նշանակությամբ)։ Արքայությունը կոչվում է Ահուվահիսդա, այսինքն՝ «ազնիվ բնակարան»։ Այն երեք կարգ կամ աստիճան է՝ իբրև երկնքի երկինքներ։ Առաջինը՝ Համիստան֊պեհիշդը, բարձրանում է երկրից մինչև աստղերը․ երկրորդը՝ Մահ֊բիա֊պեհիշդը՝ աստղերից մինչև արեգակը, երրորդը պահլավերեն կոչվում է Կարո֊տմանա, որ նշանակում է «երգերի տուն», նոր պարսկերեն՝ Քարազման։ Բուն արքահարանը Որմիզդի բնակարանն է; նա բազմում է Վեհեշդեմ գահին՝ Հարա֊Պերեզայիդի սրբազան և բարձր լեռան գագաթին, որից՝ կովկասյան ու պարսկական Էլբրուս լեռան այժմ ծանոթ անունը։ | ||
+ | |||
+ | Պեյմեն հրեշտակապետը արդարների հոգիներին առաջնորդում և անվտանգ հասցնում է արքայություն․ ընդհակառակը, մեղավորները, այդ կամուրջի վրա տատանվելով, գլորվում են ներքև՝ դժոխքի մեջ։ Իսկ միջին հոգիները, որոնց բարին ու չարը հավասար են, մնում են վերոհիշյալ Համիստան֊պեհիշդ կայանում։ Մեռյալների հոգիների համար սահմանված են աղոթք ու աղոքթի չափ և աղաչանք Դահման հոգեհան հրեշտակին, որի անունով էլ կոչվում են ննջեցյալներին վերաբերող աղոթքները։ Սովորական աղոթքն է աֆրինը, իսկ գովաբանականաը՝ նյայիշը։ Մեծամեծ մեղքերը կոչվում են <i>դանաֆուր</i>։ Մեղքերի քավության գլխավոր ապաշխարանքը վնասակար ճիճուներ ու զեռուններ սպանել֊ջնջելն է։ Աշխարհի վերջը պիտի լինի երրորդ հազմարայակից հետո, այսինքն՝ Զրադաշտից 3000 տարի անց, երբ պիտի երևան Հոշետերպամի և Հոշետերմահի (ինչպես Ենովք և Եղիա) հրաշագործները՝ մարդկանց բարի վարք քարոզելու համար։ Նրանցից հետո Իրան երկրից՝ Գանսեից (Գանձա՞կ), պիտի գա Սերխոշը՝ Զրադաշտի քաջ հետևորդը, և հաղթելով Ահրիմանին՝ 4֊րդ հազարամյակը պիտի սկսի մեռյալների հարությամբ։ Ինչպես պիտի լինի ֆրաշաքարդը (հրաշակե՞րտ)՝ հարությունը՝ Զրադաշտն ինքն է հարցրել Որմիզդին, և սա պատասխանել է․ «Ինչպես ցորենի հատը, որ ընկնում է հողի մեջ, բուսնում և աճում է, այնպես էլ երկիրս նորոգված պիտի դուրս բերի ոսկորները, արյունը և կյանքը, ինչպես որ էին առաջ»։ Սերխոշը պիտի մարդկանց դատի․ անմաքուրներին՝ համառոտ, բայց սաստիկ կերպով պիտի մաքրի֊քավի, մեծ մեղավորներին, որոնք կոչվում են <i>դարվատ</i> կամ <i>դարվանտ</i>, պիտի դատապարտի։ Արդարների և մեղավորների՝ մեծ լացով և կոծով բաժանումից հետո երեք օր ու երեք գիշեր ահավոր հրդեհ պիտի լինի, որ քարերն ու մետաղներն էլ հալեցնի, մեղավորներն ու դևերին էլ։ Այդ օրերից հետո երկիրը պիտի երևա մաքրված, նորոգված։ Մաքուր մարդիկ էլ պայծառացած պիտի ապրեն 3000 տարի՝ կերակուրի կարոտ չլինելով, խմելով միայն կենսատու հոմ ծառի հյութը կամ Հետյավեշ ցուլից բխածը։ Այդքան տարիներից հետո պիտի լրանա աշխարհիս 10000֊ամյա ժամանակը։ Ի՞նչ պիտի լինի դրանից հետո։ Կարծում եմ՝ այժմ մոգերն էլ չգիտեն։ Բայց հին հույն հեղինակ Թեոպոմպոսը, որ մանրամասն գրել էր Զրադաշտի վարքն ու վարդապետությունը (ներկայումս կորած, բայց Պլուտարքոսի կողմից փոքր֊ինչ ծանուցված), ասում է, թե դարձրայլ 2000 կամ 12000 պիտի հանգչեն Որմիզդի հետ։ Եվ հետո, թվում է, աշխարհը և ժամանակի շրջանը պիտի վերստին նորոգվեն՝ այսպես կտրատելով մոգերի կարճամտության հավիտենականությունը։ | ||
+ | |||
+ | Այսպիսի խառնիխուռն հավատ ունեի՞ն և մեր հին հայերը։ Հավանական է՝ ունեին, թեև ոչ բոլոր հայերը։ Դիվական պաշտամունքների հորդորող կամ նորոգող Արտաշես Բ֊ն ուներ մի տանեցի (Խորենացի, Բ․ ԽԸ)՝ «աշակերտ մոգի ուրումն երազահանի, որ յայն սակս Մոգպաշտէ անուն կարդային»<ref>Աղթարական այլևայլ խոսքերից բացի ասվում է, թե Զրադաշտի գրքի յոթ մասերը (Նոսքաները) երազահան բաներ էին։</ref>, որին Երվանդի եղբոր՝ Երվազի փոխարեն քրմապետ կարգեց։ Սրանից գուշակվում է մոգերի աղանդի՝ հայերի մեջ ընդունված լինելը։ <i>Մոգպաշտե</i><ref>Թվում է, թե հունաերն <i>Մեգաբիս</i> գրված անունն էլ այդ է նշանակում, որովհետև նրանց Եփեսոսի Արտեմիսի մեհյանի ներքինի քուրմերն էլ էին այսպես կոչվում (Մորի, III, 157)</ref> բառն էլ հասկացվում է որպես մոգերի վարդապետությանը հետևող և պարսկերեն <i>մողբաշդի</i> է։ Պատմությունը վկայում է, ինչպես առաջ հիշատակեցինք, որ երբ Արտաշիր Սասանյանը նվաճեց Հայաստանը, կրակապաշտությունը մտցերց ոչ իբրև նոր կրոն, այլ «զՀուրն Որմիզդական որ ի վերայ բագնին որ ի Բագաւան՝ անշէջ հրամայէ լուցանել»։ | ||
+ | |||
+ | Բայց թվում է, թե երբ Տրդատը հաղթողաբար վերադարձավ Հայաստան, պարսիկների հետ վռնդեց նաև նրանց պաշտամունքը, գոնե իր սեփական արքունիքի սահմաններից, քանզի նրա հրովարտակների մեջ (եթե համարենք վավերական) ո՛չ կրակի հիշատակություն կա, ո՛չ էլ լուսատուների պաշտամունքի։ | ||
+ | |||
+ | =Հմայություն․ գուշակություններ, հարցուկներ, կախարդանք= | ||
+ | |||
+ | Ինչ հավատք որ օտար է կրոնի հին և նոր օրենքներին, մոլար և սուտ է, ինչպես տեսանք հավատի և պաշտամունքի արժանացված մինչ հիմա հիշատակված տեսակ֊տեսակ առարկաների օրինակով։ Դրանք առաջացել էին սկզբնական աստվածածանոթության գաղափարի քիչ կամ շատ խառնակվելուց ու ավերվելուց։ Թեև այդ ծագումից առաջ գալը և պաշտելիների երևելի ու ահավոր կերպարանքները կարող էին պաշտողների համար լինել մոլորության մի պատրվակ և խաբվելու մի դյուրություն, սակայն այդ նույն կերպարանքները, մեծ մասամբ ակնհայտորեն թանձր նյութերից լինելով, շատ էլ մեծացնում են մարդկանց մոլորությունը։ Բայց ինձ ավելի մեծ են թվում մոլորությունները չնչին բաների մեջ, որ շատ անգամ իսկական բանից էլ չեմ ծագում, այլ սոսկ երևակայություն են, կարծիք ու ստություն կամ էլ երևացած և պատահած մի բանից մտքով ու կամքով ուրիշ բան հետևեցնելուց են և ոչ իրական, քանի որ ստույգ չկա այն, ինչ իր է կոչվում, այլ ամենաշատը մի երևույթ է, այն էլ խաբեական։ Այսպիսի մտային և կամային կամ գործնական մոլորությունները՝ կա՛մ խաբվելով, կա՛մ խաբելով, մեր մինչև հիմա հիշատակած դիքերի, ոգիների, պաշտելիների ու հավատալիքների շատությունից էլ ավելի շատ են և ընդհանուր, այսինքն՝ կան բոլոր ազգերի մեջ և երկրներում, և դժբախտաբար և մեծ ամոթով ասենք, որ նաև մինչև հիմա ավելի կամ պակաս, այս կամ այն կերպ մնացել ու շարունակվել են նաև քրիստոնյա ազգերի կամ անձերի մեջ։ | ||
+ | |||
+ | Այս տեսակ֊տեսակ կարծելիքներն ու հավատալիքները, որ տեսանելի մի առարկա չունեն, իրարից զանազանելը անկարելի կամ դժվար է, և կամենում ենք դրանք անվանել ընդարձակ և շատ տեսակներ բովանդակող բառով՝ <i>հմայք</i> ու <i>հմայություն</i>։ Իսկ եթե ջանանք վերածել մի քանի ընդհանրական տեսակի ու բացատրել, պիտի ասենք՝ <i>կախարդություն, գուշակություն և հարցուկ</i>, թեև համոզված չենք, որ այդպիսի բաժանում կատարելով՝ կհաջողենք, առավել ևս եթե կարողանանք հիշել գոնե մեր ազգի ու լեզվի մեջ ծանոթ՝ ասված տեսակները և բոլոր անունները։ Եվ շատ դժգոհ չեմ չիմացածիս ու չասածներիս համար, որովհետև ոչ միայն ստություն են, այլև ռամկական և երբեմն չար խելագարություն, խելացնորություն, խելացնդություն։ Գրելս իսկ անհաճո ու ցավալի է այն պատճառով, որ այսպիսի աղճատանքն ու ստությունները հայերի մեջ մտել են ոչ որպես օտարների դիք ու կուռք, այլ շատը իրենց հնարածն է (ինչպես ուրիշ ազգերն էլ իրենք իրենցն են հնարել), և օտարներից էլ վկայված են հայկական հմայությունները (ինչպես պիտի հիշատակենք հետո)։ Եվ չարագույնն է, որ մեծ եռանդով ու համառությամբ են պահված, թեև մեր շատ հայրեր ու վարդապետներ հակառակվել և մեղադրել են՝ սկսած Լուսավորիչից, Եզնիկից, Խորենացուց ու Մանդակունուց, որը վշտացած գրել է․ «Ոչ դիւական հմայից են պատժողք և ոչ Յուռթացն պահանջողք»․ և եթե ինքն ու իրենից հետո շատերն էլ պատժել ու խրատել են, էլի չեն ջնջվել։ Եվ ավելի ցավալի է ասելը, որ անջնջելի էլ թվում են։ Բայց և ըստ մեր Հիսուսի՝ «Այս ազգ [չարի] ոչ իւիք ելանէ, եթէ ոչ պահօք և աղօթիւք»։ | ||
+ | |||
+ | Արդ, նախ ասենք, թե <i>հմայություն</i> անվամբ ընդհանրապես և մասնավորապես ինչ ենք հասկանում։ Ընդհանրապես ՝ ըստ վերը գրածիս, ամենայն սուտ, բայց հավատալի բան, որ պարզորեն հետևեցնելով է լինում տեսնված կամ չտեսնված մի բանից, դիպվածից, երազից, ձևից, շարվածքից կամ գրվածքից կա՛մ խոսքով, կա՛մ գրով, կա՛մ տեսակ֊տեսակ նյութերով, դեղերով, կենդանիներով, շարժումներով ու շոշափումով և այլն։ Իսկ մասնավորապես <i>հմայք</i> կամ <i>հմայություն</i> բառի հատուկ նշանակությունը սնոտի ջանքերն ու գործերն են՝ իմանալու իբր կրոնական սկզբով մի բան, մանավանդ շատերի չգիտեցածը։ Ըստ այդմ՝ ուրիշներից առավել իմացողը դառնում է <i>գետ</i> ու <i>հմուտ</i>, և այս բառի արմատը, ըստ մեր լեզվի, կարող է լինել նաև <i>հմայություն</i> բառի արմատը, և հմայքը՝ հմուտի գործ։ Օտարների մեջ էլ նման անուն փնտրելիս նախ հիշատակվում է Ավեստայի լեզվով <i>հոմայն</i>֊ը, ու նրա հետ՝ պարսկերեն <i>հոմն</i>֊ը, որ Ճեմշիտ թագավորի ժամանակ համարվում էր նրանց մի մարգարեն, որ մոգույթան վարդապետություններ գրեց։ Զանդիկների ու հնդիկների հոմային ու սոմային մերձավոր անունով՝ բուդդայականներն էլ <i>մայա</i> են կոչում մեզանում <i>հրապույր</i> ասվածը, որ մոլորության շարժառիթ է։ | ||
+ | |||
+ | Հայոց հին հմայության կամ հմայասիրության վկայություն է հռոմեացի քերթողի կողմից (Յուվենալիս, «Սատիրաներ», VI, 550) դրա մի տեսակին (հետո հիշատակելի) Armenius vel Comagenus Aruspex անվանելը։ Բարդածան աղանդավորը, 3֊րդ դարի սկզբում (Խորենացի, Բ․ ԿԶ) գալով Հայաստան, քննեց մեր մեհենական պատմություններն ու պաշտամունքը և «արար բազում ասացուածս ընդդէմ Բաշխից և կռոց պաշտաման՝ որ յաշխարհիս մերում»։ Ս․ Սեղբեստրոսի և Կոստանդիանոսի վիճաբանության պատմության մեջ հիշվում է, որ մինչև Քրիստոսին հավատալը կայսերը, իր հիվանդությանը ճար փնտրելով, Տրդատից՝ որպես մերձավորից, խնդրեց, որ իրեն Հնդկաստանի ու Պարսկաստանի կողմերից դյութեր ուղարկի, որոնք, թերևս, կային նաև Հայաստանում, թեպետ այս պատմությունը շատ երկբայելի է։ | ||
+ | |||
+ | Հովհան Մանդակունին, իր ժամանակի և նախորդների հմայությունների դեմ գնալով (ճառ ԻԶ), հիշատակում է այս տեսակները՝ <i>դյութություն, թովչություն, հատահարցություն, հավահմայություն, մաղաբախություն, քվահարցություն, հեղահարություն, հմայություն, միջագիտություն, գրարարություն, աստղագիտություն, դիվահարցություն, օրահմայք, լուսանախտիրք, շեղջախտիրք, ոզոտնահմայք, գետահմայք, սննիկոնք, հուռութք, բախտ, ճակատագիր, պահարանի գիր, շարժմակք բժժանաց։</i> Սրանց կարող են ավելացվել ուրիշների կողմից հիշատակված այլևայլ հմայություններ։ | ||
+ | |||
+ | Վանական վարդապետը, հեթանոսության և հմայության ծագման մասին խոսելով, համարում է, թե «յաւուրս Աբրահամու՝ Դիւթութիւնք գտան․ քաղդէացիքն՝ Աստղագիտութեամբ առնէին, և Մոգքն՝ Զենականօք, և այլք Վհկաւ՝ զմեռեալսն ածելով․ Փռիւգացիք՝ Լերդահմայութեամբ՝ զչորքոտանեաց շրջմունս, զձայն թռչնոց, զփայտի և զքարի։ Նախ Նինուէ սկսաւ զԿախարդութիւն, վասն որոյ ասթ [Ս․ Գիրք] Նինուէ՝ գլուխ կախարդաց։ Ոմանք արմատովք առնեն զկախարդութիւնն․ ամանս թաղելով ի հող, և երեք կենդանւոյ ձայն տան ածել, ձկան, թռչնոյ և մարդոյ»։ | ||
+ | |||
+ | Մանդակունին սրանց կարգում չի հիշատակում սովորաբար նշվող <i>կախարդություն</i>֊ը, որովհետև համարում է մոլորությունների ընդհանուր անուն կամ <i>հմայություն</i> անվամբ նույնն է հասկանում, ինչպես և <i>դյութություն</i> անվամբ, որը դրել է բոլոր տեսակներից առաջ։ Եվ այժմ էլ այս երեք անունները համարվում են ավել ընդհանրական ու համանիշ։ <i>Կախարդ</i> բառի ստուգաբանությունը ինձ անհայտ է, և հարկ է, որ ի սկզբանե հատուկ մի բան նշանակված լինի՝ մյուս երկու անուններից տարբեր։ Ս․ գրքի թարգմանության մեջ միշտ չէ, որ հունարեն բնագիր բառին փոխարինում է նույն հայերեն բառը, որն ավելի շատ «աչք խաբող», «աճպարար» նշանակող է համարվում։ Մեր ոչ շատ հին վարդապետներից մեկը գրում է․ «Կախարդն՝ որ անօթ ինչ թաղէ ի հող, կապս կամ մոմ կամ երկաթ․ և պէս֊պէս բժժանօք յարմարեն զարուեստն»։ Նույնը գրված է նաև փոքր֊ինչ այլ կերպ․ «Կախարդք ասեն՝ որ անօթս թաղեն ի գետնի, բժժանօք ինչ պէսպէս ըստ արուեստին»։ Իսկ Թովմա Մեծոփեցին ասում է․ «Կախարդք՝ որ յարմատս ծառոց և ի ձայնս թռչնոց դիւթէին»։ | ||
+ | |||
+ | Կախարդը իր արվեստով կամ նաև գործիքներով հանդերձ կոչվում է <i>կախարդասար</i>, որը Վարդան վարդապետը «Խրատներ»֊ում անվանում է <i>ուրացության տուն</i>։ Մեկ այլ խրատիչ հիշատակում է <i>կախարդամարտ դեղատվությունը</i>։ Հովհան Մամիկոնյանը որպես նախատական խոսք ասում է․ «Կախարդատեարք դուք»։ | ||
+ | |||
+ | Հմայողների մասին էլ մեկը գրում է․ «Հմայն՝ որ ի տեսա աչաց զաճառուց և զդրան, կամ աքիստ տեսեալ, կամ րէճ, կամ մուճակ ևայլ ինչ այսպիսի»։ Այսպես, քանի որ <i>հմայություն</i> անվանումը ավելի ընդհանուր է, այլևայլ կերպարը բացատրվում են հետը կցած բառերով, ինչպես՝ <i>լերդահմայություն</i>, որ մորթված կամ զոհաբերված կենդանիների լյարդը և շարժմունքը զննելը և, ըստ այնմ, գուշակություններ անելն է։ Այս լերդահման է հռոմեացիների և նրանց վերոհիշյալ քերթողի Aruspex կամ Haruspex կոչված հայ և կոմագենացի հմայողը։ Նույն քերթողը մեկ այլ տեղում էլ հիշատակում է հայերի այս այլանդակ հմայությունը՝ անմեղուկ աղավնիների հետ աղտեղի շների աղիքները քննելը։ Սալյուստիուսը ևս իր հատուկտոր պատմության մեջ հիշատակել է աշխարհակալ Տիգրանի՝ նախ երազագետներին, հետո լերդահմաներին և ապա հավահմաներին հարցուփորձ անելը։ Այս վերջին տեսակը այնքան էր տարածվել հռոմեացիների մոտ, որ <i>հավահմա</i> անվանումը (Augures. բառի սկիզբը նույնն է, ինչ <i>հավ</i> բառինը) արևմտյան ազգերի մոտ մինչև հիմա գործածվում է բարի մաղթանքի փոխարեն (ֆրանսերեն Augure, augurer). հմայողների տեղն էլ կոչում էին Auguraculum։ Թե՛ բառից և թե՛ բառաբարդումներից գուշակվում է, որ հայերի համար էլ լերդահմայության պես սովորական էր և սա, որ կոչվում է նաև <i>հավահարցություն</i>՝ հայտնի դարձնելով, որ կատարվում էր ոչ միայն աղիքները, այլև թռիչքը ու կռինչքը, այսինքն՝ ձայները, քննելով, ինչի պատճառով կոչվում է նաև <i>հավակառիչք</i>։ Այլ տեսակի հմայողների հետ մի վարդապետ (Ծաղկազարդի ճառում) նրանց այս անունով է հիշատակվում։ Նրանից հին՝ Ալավկի որդի Դավիթ վարդապետն էլ (12֊րդ դար) հիշատակվում է ուրիշ շատ տեսակ հմայողների հետ և իր ժամանակակից ազգակիցների մասին ասում է․ «Առ երեկս՝ թէ հաւ խօսի՝ հմայեն․ և ի մարեաց թէ ածէ ձայն աքաղաղի՝ հատանեն զգլուխն»։ Էտրուսկները (որոնց՝ արևելքից և, ըստ ոմանց, հայերից ծագելը հիշատակել ենք) այս հմայությունները մտցրին հռոմեացիների մեջ։ Իսկ առաջին գտնող շատ անհարմար ձևով Հաբեթին է համարում Վարդան պատմիչը՝ ուրիշին հետևելով։ Լերդահմայության մասին էլ Նոննոսը ասում է (հիշատակել ենք նաև սա)․ «Մոգքն ի Գամրաց են (որ Ա․ Հայքն է ― Ղ․Ա․), ուստի և Լերդահմայութիւնն լինի»։ Իսկ Տատիանոս հնագույն գրիչը այս գյուտը վերագրում է հայերի ազգակից փռյուգիացիներին։ Կենդանիներով հմայելու մի տեսակ էլ օձակոչն է։ Բայց մեր ազգի մեջ այսպիսին չի հիշատակվում, այլ բառը՝ Ղազար Փարպեցու մոտ։ | ||
+ | |||
+ | Այլևայլ նյութերի կամ իրերի զննությունը նրանց անվանումներով <i>հմայություն</i> կոչելը հիշատակեցինք, իսկ սրանք իրարից զատելով՝ հետևություններ անելը մեր լեզվով կոչվում է <i>խտրել</i>, որից եղածն էլ՝ <i>խտրիք</i>, և տեսակն էլ կցված է սրան, ինչպես՝ <i>խտրադիմա՝</i> դեմքը զննելով հմայելը կամ անձի էության ու բարքի մասին հարմար֊անհարմար բաներ ասելը, որոնք երկարորեն գրված կան նաև հայերեն․ այլ տեսակի բաների խտրողը կոչվել է նաև <i>խտրադյութ</i>։ Ասվածից հայտնի է դառնում, որ խտրությունն այլ բան չէ, քան այլևայլ հմայությունների մասը, որոնց շատ տեսակները հիշատակում է վերոհիշյալ Ալավկի որդին՝ Դավիթ վարդապետը․ «Ի ծննդեան [տղայոց] բազում հմայութիւնս առնեն․ բազում և յորժամ զմեռեալն հանեն ի տանէն․ նաև ի հարսանիսն․ բազում հմայք և ի ճանապարհի․ յորժամ առաջի աւագաց երթայցեն․ ― և ի Հնձանս և ի Կարասի, ի վաճառել և ի դնել, և զՀանդերձս ի կտրելն, ի Զենուլ, յԻւղարարութիւն․ ի հանելն յամանէն․ ի վերայ որսոց․ ի Նախօրտաներկութիւնս, յՈստայնանկութիւնս, այլ և յամենայն օրինակ արուեստից։ Եւ ի խնդրել ումեք ջուր ի գիշերի՝ անցուցեալ ընդ նա դանակ երեքբեւեռի, և այնպէս տան ըմպել։ Այլ և արգելուն ընդ երեկս տալ մաղ խնդրողաց՝ և կրակ․ նոյնպէս և յաւուրս Աւելեացն հինգ՝ տալ բան խնդրողաց։ Եւ ի գալ Նորոյ տարւոյն՝ ընկերնուն երկաթ ի կուժ, և քարշեն ծիր զերդբնակովն (տան չորս կողմը ― Ղ․Ա․)․ և յառաւօտուն յղեն զաղջկունսն՝ շրջել քարինս ի բացեայ, և հայել ի ներքոյ նորա․ թէ գտանի մազ սպիտակ, ասեն՝ թէ բախտի հասաւ, հարսանացուցանեն զնա առն ալեւորի․ և թէ գտանիցեն սեաւ, ասեն՝ թէ բախտի հասաւ՝ տալ զօրիորդն երիտասարդի։ Եւ ամենայն արուեստաւորք ի մուտս տարւոյն յարուեստն իւր հմայեն․ դարբին՝ կռանաւ մի հարկանէ զսալ․ ոստայնանկն՝ թել մի քարշէ ի կկոցէ, և բիճաւն երիցս հարկանէ․ մանոցն՝ թել մի ձգէ, և տայ զայլն զիլկաւ։ ― Նա և ի տարեկան տօնս և յեկեղեցական նուէրս՝ խառնեն բազում հմայութիւնս։ Այլ և ի հարկանել ժամահարին՝ զժամանակն հմայեն։ Եւ ի յելանելն իւրեանց կամ օտարաց ընդ դուրս տանն՝ հմայեն։ ― Այլ և ի լուսանալ զհանդերձ կամ զգլուխ արանց կամ կանանց՝ հմայեն»։ | ||
+ | |||
+ | Այս հիշատակվածների մեջ (հպանցիկ ասենք) մեզ համար հետաքննական է ժամահարը՝ որպես գործողության արհեստական ու ճարտար հնար, որովհետև եկեղեցի հրավիրելու համար տախտակով կամ այլ բանով հարվածող մի ժամկոչ մարդ չեմ ենթադրում, այլ զարկող կամ հնչող արվեստագործ ժամացույց։ Կային նաև ժամանակի ու ժամանակաչափ լուսատուների հմայություններ, ինչպես՝ ըստ Վարդանի՝ «Լուսնահմայ, որ զօրն չար և բարի ասէ Լուսնով»։ Աղթարական գրքերում էլ մանրամասն գրված է լուսնի փոփոխությունների մասին։ Տոմարներում նշված է նաև <i>ամպահմայք</i>, ինչպես, օրինակ․ «Սեպտեմբերի 16․ այսօր յԱմպն հայել՝ առողջութիւն է մարդոյ»։ Ասվում է նաև <i>օրահմայք</i> կամ շաբաթվա օրերից չորեքշաբթին կամ շաբաթը չար համարելը, ինչպես հայտնում է մանդակունին, թեև հիմա ուրբաթն է այդպիսին համարվում։ Խտրանքի կամ օրահմայության մի տեսակ է ծննդաբաշխությունը, որ մանուկներին ծննդյան օրվա կենդանակերպից ու աստղերի դիրքից գուշակելն էր, թե այս կամ այն օրվա ծնվածը ինչ բախտ պիտի ունենա։ Եվ այսպես՝ իբր կանխավ մարդկանց բաժանում էին նրանց վիճակները։ Այդ պատճառով նման տեսակի խտրությունները կոչվում էին <i>բաշխեր</i>․ դրանց շատ հետամուտ եղած են երևում հայերը, և նրանց քուրմերն ու մոգերը այսպիսի սնոտիքների վերաբերյալ շատ բան են գրել, որոնք նրանց մեհյանների մեջ գտել ու կարդացել է Բարդածան Ասորին։ Խտրության մի գործ էլ ամիսների այսինչ և այնինչ օրերին այս և այն բաներն անել սահմանելն է․ օրինակ՝ նավասարդի 21֊ին (օգոստոսի 31֊ին) հարմար է ատամը հեռացնել։ Կան նաև օդերևույթների ձևերին ու ձայներին վերաբերող մանրամասն գրված հմայություններ․ անգետները դրանց հեղինակ են համարում Դանիել մարգարեին, իսկ ավելի զգույշները՝ մեկ այլ Դանիելի՝ «յասորոց գրոց ասացեալ» և հայերեն թարգմանված։ | ||
+ | |||
+ | Այսպես դիտելով տարերքները կամ դիպվածական դիրքերը և շարժումները՝ հմայողներ են կամ պետք է համարվեն <i>նշանագետ</i> կամ <i>նշանադետ</i> կամ սոսկ <i>գետ</i> (<i>գիտուն</i>) կոչվածները, նաև ըստ իրենց խոսքի ու արած հետևության՝ <i>գուշակ</i> են, որի իմաստը հայտնի է։ Բայց մեր մեկնիչներից մեկը կամ ոմանք նշանադետին համարում են մեռելահարցուկ կամ մեռելահմա (բայց այս վերջին բառին գրքերում չեմ հանդիպել)։ Մեկն ասում է․ «Նշանադէտ [է] որ մեռելովք նշանաւոր առնէ»։ Մեկ ուրիշը ասում է․ «Նշանագէտն որ ի գերեզմանս ննջէ և մարդ կերպարանէ, որպէս զՍամուէլ Սաւուղայ երեւեցոյց Հարցուկ կինն»։ Այս կերպ հմայողը պես֊պես խաբեական գործերով ու խոսքերով կարծել էր տալիս, թե կանչում է մեկի ուզած մեռելին, խոսում և հարցնում է ուզած բանի վերաբերյալ։ Եվ եթե մեռելահարցուկը շատ ճարտար է, ցույց է տալի նաև մեռյալին կամ ստվերակերպ մի բան տեսնել է կարծեցնում, որ մեզանում սովորաբար կոչվում է <i>ուրվական</i>։ Այդպիսի հանգամանքներում խնդրողները նաև վախով են պաշարված և իերնց իրոք չտեսածն էլ կարծում են տեսած և հավատում են։ Այսպիսի բան էր վերոհիշյալ Սավուղի ուզածն էլ հարցուկ կնոջ միջոցով, թեև ըստ Ս․ գրքի մեկնիչների՝ Աստված, ի հանդիմանություն Սավուղի, ստուգիվ երևացրեց կամ լսեցրեց նրան՝ ստությամբ ու մոլորությամբ ուզածը՝ Սամուելի ահավոր և մահավճիռ ձայնը։ | ||
+ | |||
+ | Գալով այս չար ու անզգամ հմայողների տեսակին, որ հարցուկներ կոչվեցին, շատ անգամ սատանային իրենց օգնության կանչելու կամ այդպես կարծեցնելու համար կոչվում են և <i>դիվակոչ</i>, նաև <i>վհուկ</i>, որ սովորաբար ասվում է կանանց համար։ Կարելի էր ենթադրել, թե այս բառը <i>վեհ</i> բառից է՝ իբրև դյուցազունների հոգիներին վերաբերող։ Բայց ավելի հավականա է թվում <i>վիհ</i> բառից ծագելը, որ նշանակում է «խոր տեղ և անդունդ», ինչպես որ մահացածները և թաղվածներն էլ այդպիսի տեղի են պատշաճում։ Վերոհիշյալ վկայությունները գրող մեկը նաև գրում է․ «Վհուկքն՝ որ ի վըհաց և յանդընդոց մեռեալ կերպարանեն, դեւք՝ ի կերպ մարդոյն երեւին, զոր Դիւակոչ ասեն և Հազիմաթ<ref>Հազիմեթ արաբերեն նշանակում է «չարիք, վիշտ»</ref>»։ Մյուսն էլ գրում է․ «Վհուկն՝ որ յանդընդոց մեռեալս հանէ, որպէս առ Սաւուղ՝ կինն Վհուկ, որ էր դեւ»։ Հին բառգիրքը գրում է․ «Վհուկ՝ որ մեռելոյ ոսկերբ հարցանէ կամ Դեւ հարցուկ»։ Իսկ Գևորգ Սկևռացին (Եսայու մեկնություն) համարում է «դեւ իմն չար՝ որ յորովայնէ կանանցն խօսի, և նոր իրօքն ջանայ հաւանելի առնել զմոլորությիւնն»։ Ըստ այսմ՝ վհուկը և որովայնախոսը նույնն են։ Ս․ գրքում էլ իրենց լեզվով այս բառն են գրել ('ЕггбтфсЯмчдпт, Ventriloquus) մեր <i>վհուկ</i>֊ի փոխարեն։ <i>Վհուկ</i> բառը գրվում է նաև <i>վոհուկ</i>, գործը <i>վհկություն</i> է, հարցում անողը՝ վհկահարցուկ։ Թերևս իրենց կանչած ոգիների պես այս չարաճճի հարցուկներն էլ վիհանման տեղերում էին բնակվում։ | ||
+ | |||
+ | Եթե պատմությունը ստույգ լիներ, վհկությունը հայերի և մեր մերձակիցների մեջ կարող է համարվել շատ հին, քանզի ասում են, թե Շամիրամը մի այսպիսի հնարքներով էր կամենում Արային տեսնել կամ տեսնել կարծեցնել։ Մովսես Խորենացին ասում է․ «Ակն ունէր դիւթութեամբ վհկութեան իւրոյ կենդանացուցանել զԱրայ»։ Գրիգոր Մագիստրոսը (թուղթ ԺԶ) մեղադրում է Աշոտի որդուն (հավանաբար Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Բ֊ին), որ «տակաւին հնարի դիւթութեամբ կիւսոյ, և վհուկս ընդ ինքն խորհրդածուս յուս իւր բառնայ, ստանձնեալ որպէս Կենտուռոս Պիւռիթեայն»։ Շատ անգամ Մագիստրոսի խոսքերն էլ հասկանալու համար մի տեսակ հարցուկի կարիք է զգացվում, և չենք համարձակվում այդքան նանրահավատ կարծել Գագիկին, որին ուրիշները ներկայացնում են որպես հույն գիտուն եկեղեցականների հետ աստվածաբանության շուրջ վիճողի։ Ըստ հույների առասպելների՝ Պյուրիթոսը կամ, ըստ Մագիստրոսի, Պյուռիթոսը (Pirithous)՝ լապիթոսների թագավորը, իր հարսանիքին էր հրավիրել կենտավրոսներին (ձիամարդկանց), որոնք հափշտակեցին հարսին, բայց հետո իրենք էլ ջարդվեցին։ Մովսես Խորենացին սրան նմանեցնում է Տրդատ Բագրատունու արածը, իսկ Մագիստրոսը կյուսին էլ է դնում կենտավրոսների հետ։ <i>Վհուկ</i> անունը և նրա գործը, մեր լեզվից են ծագել, թե ոչ, թվում են շատ հին՝ հնչմամբ ու իմաստով ոչ այնքան հեռավոր նմանությամբ կելտերի և այժմյան ֆրանսիացների Fee կոչվածին և է՛լ ավելի՝ Ficca֊ին, որը իսկապես նշանակում էր «վհուկ, կախարդ»<ref>Այս մերձավոր նմանությունը հիշեցնում է (և գուցե արժանի են դիտելու) նրանց Eostra֊ն և մեր <i>Աստղիկ</i>֊ը, Wih, Wiha «<i>վեհ, սուրբ, տաճար</i>», Weiha <i>«քահանայապետ»</i> (ըստ գոթերի), Sifer` <i>«սուրբ»</i>, Hea, Heag` <i>«հսկա»</i> (Հայկ), Hol` <i>«ալրրր</i>, Saud` <i>«զոհ»․</i> թողնենք ուրիշ հասարակ բառերը։</ref>։ | ||
+ | |||
+ | Մենք էլ, խոսքից խոսք, անունից անուն անցնելով (թեև ասացինք, որ չենք կարող սրանք որոշակիորեն զանազավնել), <i>կույս</i> բառի (որից էլ՝ <i>կյուսահմա</i>) ծագումն ու բուն նշանակությունը չգիտենք, թեև գրքերի թարգմանության մեջ իմաստով համապատասխանում է <i>նշանադետ</i>֊ին, ինչպես Զաքարիայի Մարգարեության մեջ (Գ, 8)։ Կյուսահման, որ հունարեն Фусбфптчпфпт է, ստուգաբանված է որպես «հրաշադետ», ինչպես Վարդան վարդապետն էլ գրում է «Ելից գրքի» մեկնության մեջ․ «Կիւսահմայք նշանախնդիրք և հրաշադէտք են»։ Մագիստրոսը նմանատիպ բառերի հետ խառնում է ևս մեկ բառ՝ <i>կյուսակերտող</i>, որ կարող է կարծվել կյուսի հնարած կախարդական մի բան, ինչպես՝ գրվածք կամ հմայակ։ Հայերեն բառին նման կամ մոտ են հնչում հույների <i>կոյես</i> կամ <i>կոես</i> բառերը, որից էլ՝ լատիներեն Koes, Koies․ վերջիններս Սամոթրակյան կղզիների դիքերի պաշտամունքավարներն էին՝ իրենց հետևորդներին քավություն տվողները կամ խոստովանությամբ մաքրողները։ Երկրի շատ հեռավոր մի կողմի (Ամերիկայի Վիրջինիա նահանգի) հին բնակիչները ևս ունեին գրեթե համանուն մի չաստված՝ Կիվոսա (Kivosa), որ խնամող է և խորհրդատու։ | ||
+ | |||
+ | Մեզանում <i>կյուս</i>֊ի պես արմատական և ավելի սովորական մի անուն է <i>դյութ</i>֊ը, որից՝ <i>դյութություն</i>֊ը, որի սկզբնական իմաստը կամ ծագումը անծանոթ են։ Ըստ հնչման ու գործի՝ արժանի էր լծորդվելու <i>դև</i>֊ին և <i>դիք</i>֊ին։ Օտարների մոտ մեր բառին մերձահունչ է եգիպտացիների՝ գյուտերի և արվեստների հեղինակ հռչակավոր չաստված Թոթի անունը։ Ըստ մեր վարդապետների՝ «դիւթ այն է՝ որ ձեռօք և նիւթովք գործէ․ որպէս Գարի և Ալիւր և Աւազ և Ջուր և Քար, և Թզով չափէ»։ Մեկ ուրիշը գրում է ավելի համառոտ․ «Դիւթ՝ որ զգարի և զալիւր և զջուր դիւթէ»։ Բայց բառը բայով բացատրելը (դյութ, որ դյութում է) որոշակի բան չի հայտնում։ Սակայն հիշյալ նյութերը և դրանցով «գործում է» ասելը բացահայտում է, որ արվել է, ինչպես այժմ էլ անում են աճպարարները․ նյութերը կերպ֊կերպ շարժում են, շարում, բաժանում, մեջը մի բան են պահում և այլն։ Զանազանվում են նաև դրանց անուններով բարդված անուն ունեցող հմայությունները, որոնցից գլխավորը հատընկեցությունը կամ հատահմայությունն է, ինչին Ալավկի որդի Դավիթը ասում է․ «Գլուխ դիւթութեանցս այսոցիկ է Հատահմայութիւն»։ <i>Հատ</i> նշանակում է «ընդեղենի՝ ցորենի, գարու և այլնի սերմ»․ դրանք էին գործածվում հմայողները, որի համար էլ կոչվում էին <i>գարեդյութներ և գարընկեցներ</i>։ Մեկ այլ գրվածքում ասվում է․ «Որքընկենուն հատս գարւոյ»։ Դյութը ափով գարին նետում կամ ցրում է և ընկած հատիկների դիքից գուշակություններ է անում։ Սրան նման են նաև ալյուրադյութները, որոնք ալյուրը բերանով փչում են և գուշակում։ Այս տեսակ դյութությունը փոքր֊ինչ մութ խոսքերով հիշատակվում է Եսայի վարդապետ Նչեցին («Սիրեցից զքեզ Տէր» սաղմոսի մեկնության մեջ)։ Նա ասում է, որ եգիպտացիները իրենց քահանաներին ու երազագետներին կոչում էին մարգարե, և ավելացնում է․ «Եւ այն որ առ մեզ իսկ է, և ոչ այլքն, որպէս ինչ Ալիւրադիւթքն, Գարէդիւթքն, Հարցուկքն և այլ այսպիսիք, որպէս Հնչել ականջացն և մարմնոյ խաղալ․ այլ յայսմ ամենայնէ օգուտ ոչ ինչ է, այլ մանաւանդ զի ընդհարկէ զբնութիւնս, որպէս որք վարին աստեղօք»։ Ալյուրը հիշեցնում է խմորը․ եղել են նաև դրանով դյութողներ, որոնց Սիմոն Աղձնյաց եպիսկոպոս անվանված մի հին վարդապետ (բայց կարծում եմ՝ 8֊րդ դարում ապրած Սիմոն կաթողիկոն է) կոչել է <i>խմորաթաղներ</i>։ | ||
+ | |||
+ | Ըստ մի մեկնիչի («Լուծմունքների գիրք»)՝ հատընկեցության նման է նաև «Փայտ կամ Քար կամ Աւազ կամ այլ ինչ ձգելն»։ Եվ այս ամենն էլ, միով բանիվ ասվում է <i>վիճակընկեցություն</i>, որը հիմա էլ է արևելքում հայտնի և ավելի շատ կանանց գործն է։ | ||
+ | |||
+ | Սրանց նման և նույնը պիտի լինեն քվեահարցությունը և հմայությունների քվեները՝ հիշատակված Կաղանկատվացի պատմիչի կողմից հոների մասին գրելիս։ Սրանց կարգում կարող ենք շարել կամ սրանց մոտեցնել Մանդակունու հիշատակվածները ևս․ «Աղ և Ածուղ, կամ Ասղենի առնուլ կարմիր, և Երկաթ և Ջուր, և Ուլունս Յուռթից»։ Դարձյալ ասում է, որ դյութողները «կոչեն զԴեւսն յԱղ, յԵրկաթ, ի Ջուր, ի Նարօտս, յԻւղս, ի Գարի, ի յՈւլունս, ի Մոմ, և ի Հեր գլխոյ, և յամենայն պղծութիւնս»։ | ||
+ | |||
+ | Վերոհիշյալ նյութերի մեջ հմայողներին գլխավոր կամ իբր զորավոր և ազդու են թվում երկաթը, նարոտը՝ ասղանին, այսինքն՝ կարմիր ու այլ գույներով հոյւսված դերձանները կամ ժապավենները, բայց ավելի՝ ջուրը, որով դյութությունը կոչվում է <i>ջուրհուռութք</i> կամ <i>ջուրհուռթույցք</i> և պարզապես <i>հուռութք</i>, <i>հուռթություն</i>, իսկ գործողությունը՝ <i>հուռթել</i>, ասել է թե՝ ջրով հմայել։ Այս բառին լծորդ է <i>հուռթի</i> հասարակ բառը, որ նշանակում է «ջրով առատ, ջրարբի տեղ» և կատարվում էր ամանի ջուրը և նրա մեջ երևացած դեմքը պարզապես զննելով․ քանի որ սովորաբար դյութությունը կատարվում էր տափակ մի ամանի, մի կոնքի, մի լագանի մեջ լցրած ջրի վրա, դյութողը կոչվում էր <i>լականագետ</i>, և հարկ էր, որ գործողությունն էլ կոչվեր <i>լականահմայություն</i>, թեև գրքերում այս բառին չեմ հանդիպել։ Իսկ մյուս կերպը հատընկեցությամբ էր, այսինքն՝ ջուրը գցելով գարի կամ այլ հատիկներ կամ էլ դրանց նման արհեստական հատիկներ, որ մեր լեզվով կոչվում են ուլունք։ Ըստ մեր հին պատմիչների ավանդության՝ Շամիրամը նախ այս ձևով էր հուռթում։ Ըստ մեկ այլ ավանդության՝ ուլունքը նետեց Բզնունյաց (Վանա) ծովը, ինչից էլ, ըստ Խորենացու, ծագեց «Ուլունք Շամիրամայ ի ծով» առակը, որը այլաբանելով՝ գուսանորեն երգել է մեր օրերի հռչակավոր բանաստեղծ Պատկանյանի բանաստեղծ հայրը՝ տեր Գաբրիելը։ Քրիստոնեության օրոք որևէ ձևով մանցած ջրով հմայությունը կոչվել է <i>ջուր աղոթել</i>: Ջրով հմայելու մի տեսակ կարող է համարվել այն սուտ կամ աղթարական հավատքը, ըստ որի պետք է դեկտեմբեր ամսի 29֊ին «ի բաց ամանէ ջուր չի խմել ի գիշերիս, վասն զի դեւք կու փսխեն ի ջուրն, և որ խմէ՝ նա կու դիւահարի և կու խեւնայ, կամ կու առնուի» կամ կզարկվի։ | ||
+ | |||
+ | Հիշենք այստեղ, որ հմայության, դյութության և կախարդության գործողությունները նշանակում է <i>հեթեթանք</i> («հմայելու հնարք») բառը, առավել ևս՝ <i>բժժանք</i> կամ <i>բժժագործություն</i> բառերը, ինչպես մեր Շնորհալի հայրն է անվանում սամոսատցիներին ուղղված թղթի մեջ։ Բառի արմատն է <i>բժիկ</i>֊ը, և սրան էլ՝ <i>բիժ</i>֊ը, գուցե լծորդ է և <i>բույժ</i>֊ը, որից՝ <i>բժշկություն</i>֊ը, որովհետև այս տեսակ հմայությունների մի նպատակն էլ բժշկելն էր, այսինքն՝ բժշկությանը հավատացնելը, որ շատ այլ տեսակի հմայությունների էլ պատճառ է, և ըստ Պլինիուսի (ХХХ, 1)՝ հմայությունների և խտրությունների բոլոր տեսակները ծագել են բժշկական դիտողություններից և պատվերներից։ Այս առումով՝ հմայությունների հատուկ տեսակներ են մարդկանց կամ մարդու մարմնի վրա եղածը, սովորաբար մասերի շարժումները որևէ ձևով զննելով արվողները։ Այս է մարմնախաղ կամ մարմնի խաղալ կոչվածը, որի մասին կան ծավալուն գրվաշ և թարգմանված ձեռագիր ու տպագիր սնոտի բաներ, որոնց մեջ եթե պիտանի մի բան կա, մարդակազմությանը վերաբերող բառերն են։ Հմայությունները կոչվում են նաև առանձին անուններով՝ ըստ մարմնի գլխավոր մասերի, ինչպես՝ <i>ակնախաղ</i>։ Այսպիսի սնոտիքները հիշատակում է նաև մեր հին Եզնիկ վարդապետը․ «Յորժամ Ակն խաղայցէ բնական ազդեցութեամբ, վասն զնորորգ ոք տեսանելոյ լինի՝ ասեն՝ նշանակ, որք այմն ստէպ միտ դնեն։ Յորժամ յերանս կամ յայլ անդամս միս խաղայցէ, նշանակ հեծանելոյ ուրուք է, ասեն, կամ հանդերձս ացնիւս ագանելոյ, կամ սիրելւոյն պատահելոյ, կամ գան ըմպելոյ։ Նոյնպէս և յորժամ Ոտն կծիցէ՝ կամ Ձեռն, մին ասեն ճանապարհի գնալոյ նշանակ էկամ Անձրեւի, և միւսն՝ առնլոյ ինչ յումեքէ կամ տալոյ։ Նոյնպէս և ՓՆչելն և Լեզուին կծել, և Ունկանն հարկանել, և Ըմբանին կծել (կոկորդ ― Ղ․Ա․), ոչ թէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի։ ― Եւ յօրանջելն և ձգտիլն՝ ոչ ի դիւէ լինի, այլ ի մեղկութենէն և ի թուլութենէ մարմնոյ․․․ և ոչ փնչելն՝ ի հրեշտակէ, այլ կամ ի ցրտոյ կամ վասն այլ իրիք բնական ազդեցութեան։ Նա և յՈգւոցն հանել՝ երբեմն յիշատակաւ լինի և երբեմն առանց յիշելոյ զոք»։ | ||
+ | |||
+ | Մարմնախաղի նման կարող ենք <i>մարմնակապ</i> կոչել պարզապես <i>կապ</i> ասվածը, որը, ըստ համողների, մարմնի որևէ մասի շարժման արգելումը կամ արձակումն է։ Եվ սա էլ, ըստ մասերի, ունի հատուկ անուններ, ինչպես՝ <i>քնակապ</i>՝ քնի մեջ թմրեցնելը․ իբրև բացատրություն՝ «նոր փեսայ կապել», որը մեկ այլ տգեղ բառով էլ է կոչվել, ինչպես նրա արձակման գրվածքի մեջ․ «Հաւբալն նստեալ ի յանհուր և յանջուր և յանեղեմն դաշտին, լայր զերդ զայրի և ողբայր զինչ զգերի, և ձայն ածէր զինչ զանեբայր քոյր։ ― Հրամայեաց տէրն․․․ թէ, Հաւբալ, է՞ր ես նստել ի յանհուր ի յանջուր ի յանեղեն դաշտին․ է՞ր կու լաս զերդ զայրի և կ՝ողբաս զերդ զգերի, և ձայն ածես զինչ զանեղբայր քոյր։ ― Հաւբալն արար պատասխանի, թէ ի՞նչ ցեղ չի նստիմ ի յանուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ ի՞նչ ցեղ չիլամ զերդ այրի և չողբամ զերդ զգերի և ձայն ածեմ զերդ անեղբայր քոյր/ երբ չիծնանին իմ յղիքն իմ երընճնիքն, և չի արձակեցան իմ գոզարքելքն։ ― Նա հրամայեաց տէրն․․․ թէ, մի՛ նստել ի յանհուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ և մի՛ լար զերդ այրի, և մի՛ ողբար երդ զգերի, և ձայն ածել զերդ անեղբայր քոյր։ Քո յղիքն ծնանեցան, և քո երընճնիքն յղեցան, և արձակեցան քո գոզարգելքն։ ― Արձակեցաւ երկինք և արձակեացւ երկիր․ և արձակեցաւ ծառայն Աստուծոյ այս անուն» և այլն։ | ||
+ | |||
+ | Լեզվակապը մեկի լեզուն հմայելով համրացնելը կամ արձակելն է։ Հմայողն էլ անվանվում էր <i>չար լեզու</i>։ Արձակման համար սնոտի աղոթքներ ու խոսքեր գտնվում են՝ գրված աղթարական գրքերում և առանձին թղթերի և ծրարների վրա, որոնք կոչվում են <i>պահպանակներ</i> և <i>գրապանակներ</i>, ինչը կհիշատակենք հետագա շարադրանքում․ օրինակ․ «Գայր երկինքն երկնաւորօքն, և գայր երկիր երկրաւորօքս․ կու առնուր ի հրոյն սուր և ի սրոյ հուր․ և դնեն ի ստորոտս բանք բերանոյն ամենայն չարկամաց և չարախօսաց, Հայի և Տաճկի և ամենայն միլաթի, թէ չկարեն խօսիլ․․․ Կարկեսցին բերանք թշնամեաց և լեզուք չարախօսաց, անուամբն Աստուծոյ» և այլն։ | ||
+ | |||
+ | Լեզվակապից առավել տարածված է աչքակապը, որ կոչվում է նաև <i>աչխուփ</i> և շատ է հիշատակվում․ ըստ գրքերի՝ <i>հաչաղանք</i>, ըստ ռամիկների՝ <i>աչքիլել</i>՝ թշնամությամբ կամ ծուռ նախանձով մեկին, մանավանդ երեխաներին նայել, ինչի մասին մինչև այժմ էլ խոսվում է շատ ազգերի, նաև մեր մեջ, և դրա դարման սնոտի հնարքները հայնի են։ Հմայողը կամ ծուռ նայողը կոչվում է <i>չարակն</i>, որի դեմ էլ կան շատ սնոտի գրվածքներ։ Օրինակ․ «Անուամբն անեղին Աստուծոյ․ գայր Չարակն, և որոտայր իբրեւ զամպ և զառիւծն, և գալարէր իբրեւ զօձ․ տեսեալ զնա և ասէ․ Ո՞ւր երթաս, պիղծ անիծեալ։ Ասէ Չարակն․ Երթամ զիւրեացն գործն խափանեմ․ զեզն՝ ի լուծէն, զկովն ի կըթէն, զմաքին ի կաթէն, զաղիկ մանուկն՝ հալեմ, զտղայն՝ ի մօր գիրկն չարչարեմ և մասեմ։ Ասէ ողորմութեան հրեշտակն․ Կապեմ զքեզ կաթամբ Ս․ Կուսին և ամենազօր խաչին Քրիստոսի, չորեքկերպեան աթոռովն և չորս գլուխ աւետարանաւն, չորս տարերաւն, չորս կողմն աշխարհիս, չորս գետովն, տասն մասամբ արարածովս, որ ոչ մերձենաս ի ծառայս Աստուծոյ»։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ավելի զվարճալին․ «Չարակն՝ ի չար փուշն․ չար փուշն ի բարկ կրակն․ բարկ կրակն՝ ի քարն․ քարն՝ ի յանյատակ ծովն․ ամենայն չար աչք և չար լեզուաւ չար խորհուրդ և չար զգայարանքն՝ պատառի և խաւար դառնայ ի դիմաց ծառայիս Աստուծոյ»։ | ||
+ | |||
+ | Մեր պատմության մեջ առաջին չարակն կարող ենք կոչել Երվանդին, որին ուրիշ տեղում էլ ենք հիշատակել․ «Ըստ հմայից դժնեայ գոլով հայեցուածով, վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնէութենէ՝ ասեն պայթել որձաքար վիմացն»։ | ||
+ | |||
+ | Մարմնի զննությամբ հմայությունների կարգում կարելի է համարել նաև թիզ բանալը կամ թիզ չափելը, ինչպես հիմա էլ են անում շաղակրատ հմայողները, որոնք, ափի գծերը քննելով և նկատի առնելով դրանց միմյանցից հեռու կամ մոտիկ, ավելի կամ պակաս լինելը, սուտումուտ գուշակություններ են հարմարեցնում։ Հմայելու մեկ այլ կերպը ձեռքով և շարժումով հմայությունն է՝ ձեռնածությունը, որը գործելը կոչվում է <i>ձեռն ածել</i>, գործողը՝ <i>ձեռնածու</i>, որը սովորաբար երեխաների վրա ձեռքերով պես֊պես շարժումներ է անում՝ շոշափելով կամ ոչ՝ իբր նրանց հաջողության կամ բուժվելու համար։ Նույնը և ավլեին հիշում է Ալավկի որդին․ «Այլ և Ձեռնածութիւն առնեն մանկաց տղայոց իւրեանց․ ասեն ոչ լինել ցաւ ի մարմինս նոցա։ Այլ և թքով բերանոյ իւրեանց ձեռամբ մարձեն զայնոսիկ․ ասեն թէ յ՛աչաղկոտէ հիւանդացեալ է, և մի՛ առցէ դարձեալ յաչաղումն։ Այլ և պառաւունք անօրէնք յօրանջեն և ձկտումն առնեն զհիւանդացեալ մանկամբն»։ | ||
+ | |||
+ | Հաչաղանքի և ձեռնածության մի տեսակ հմայություն է նաև փաթերակելը, որ ունի պես֊պես գրվող անուն՝ <i>փայթերակել, փայթերակ առնել, փայթերակ գցել</i>, բայց ինչ կերպ անելը որոշակիրոեն հայտնի չէ։ Քանի որ հմայական նյութերի մեջ փաթեթանք էլ է հիշատակվում, ենթադրվում է, որ փաթերակելն էլ փաթաթելով է արվում, բայց ոչ միայն դրանով։ Հիշատակվում է նաև մանուկներին փաթերակելը, որ հայտնի է դարձնում ձեռնածության նման լինելը։ Աղթարքներում հիշատակվում է նաև «փաթերակել ի բարձր տեղւոյչչչ, ինչը ցույց է տալիս իբր վախեցնելով, բայց անվնաս պահելով վերից վար գլորելը, ինչպես անում են աճպարարները նաև այժմ։ Նույն գրքերում հիշատակվում է նաև <i>փաթերակոտ օր</i>՝ «վնասակար» նշանակությամբ, որ բուն փաթերակի իմաստը ընդարձակում է և ցույց է տալիս միշտ վտանգավոր մի բան անելը և վտանգից հեռու պահելը։ | ||
+ | |||
+ | Նյութախառն հմայությանը կարող է վերաբերել նաև խոտ հանելը, որ գիր առնելու և ձեռն ածելու հետ հիշատակված է խրատական մի գրվածքում և թվում է խաբեական բժշկությամբ խոտեր փնտրել կամ համեյլ խոտերով, մանավանդ հրաշալի բույսերով, որոնք հիշատակեցինք բնապաշտության մասին խոսելիք։ Այսպիսի մի բան է գրում նաև Ալավկի որդին․ «Ի բացուստ արմատս բուսոց հատանեն, և լիցս կապեն ի ծառս տանձոյ և յայլ թուփ որ լինի զսենեկաւն, և ասեն՝ թէ դեղ է ջերմնոտի»։ | ||
+ | |||
+ | Հիշատակվում է նաև <i>ազբնագողը</i>, որ կարծվում է մի տեսակ աճպարար հմայող՝ դերձանը կամ թելերը իրար հետ խճճելով և ապա անշփոթ ու անխառնակ քաշելով։ Գուցե այս բառը նշանակում է նաև մակ այլ խարդախություն։ | ||
+ | |||
+ | Ռամը կամ ռազմարկությունը ևս կիսով չափ աճպարարի<ref>Աճպարարը ֆրանսերեն կոչվում է Prestigiateur, թուրքերերն՝ <i>օգգապազ</i>։ Սակայն երբեմն համարվում է կախարդ կամ է՛լ ավելի օտար մեկը, որովհետև «Երազահան»֊ը մեկ կարգի մեջ է դնում սատանային, դևին, աղանդավորին, աճպարարին, քաջքին։</ref>, կիսով չափ հաշվով խաղի գործ է։ Ռազմարկը իբր դյութական գավազանով հարվածում է հասարակ իրերի կամ հատուկ ձևով շինված խաղալիքի գնդակների նման բաների և դրանք կա՛մ անհետացնում է, կա՛մ հանկարծ տեղափոխում։ Բայց նրա գլխավոր գործը <i>յետ</i> (<i>նոքտա</i>) կոչվող այդ փոքրիկ գնդակների դիրքը և թիվը որոշելն է, մի աստղացույցի վրա մոլորակների և մի քանի այլ աստղերի դիրքին հարմարեցնելը և պես֊պես գուշակություններ անելը։ Եվ սրանց՝ իբրև ստույգ գիտության վերաբերյալ ծավալուն գիրք էլ է գրված՝ բաժանված 16 գլուխների կամ տների, այսինքն՝ աստղատների։ | ||
+ | |||
+ | ===Գուշակություններ=== | ||
+ | |||
+ | Ինքն իրեն ճանաչելուց հետո մարդու ամենակարևոր գիտելիքը իր հանդերձյալ կամ ապագա կյանքն է։ Եվ եթե հանդերձյալ կամ երկրորդ կյանքի նկատմամբ հաստատ հավատք էլ ունի, ներկայումս էլ երբեմն կամենում է իմանալ վերջին հանդիպելիքը կամ մի դիպվածի ինչպես կատարվելը կամ որևէ հոգս պատճառող կամ փափագած մի բանի հաջողվելը կամ չհաջողվելը ու ճանաչելով, որ դա իր բնական խելքից և կարողությունից վեր է՝ որևէ կերպով ապագան իմանալու համար դիմում է գերագույն գիտելիք ունեցողի կամ առավել ևս՝ գերագույն էակի և նրա պաշտամունքավարների կամ կարծեցյալ հնարագետների։ Այս փափագը և զգացումը ընդհանուր են բոլոր ազգերի ու բոլոր կրոնների մեջ։ Ճշմարիտ կրոններում մանավանդ հին, շատ անգամ հայտնապես եղել են աստվածային ներշնչանքով այդպիսի գերմարդկային գիտություններ կամ հայտնություններ՝ պես֊պես օրինակներով, ինչը Ս․ գրքի պատմածներն իմացողներին ծանոթ է, և այստեղ բացատրելը՝ մեզ համար ավելորդ։ Բայց միայն հիշեցնենք, որ ինչը ճշմարիտ կրոնում Աստծու ներշնչումով էր լինում, սուտ կրոններին հետևողներն էլ ուզում էին անել իրենց կարծեցյալ չաստվածների, իրենց քուրմերի, մոգերի կամ աստվածատես համարված անձանց ձեռքով։ Ճշմարիտ կրոններում Աստծու հատուկ շնորհով այսպիսի բաներ իմացողները կոչվում էին պայծառատեսա կամ մարգարե։ Ինչպես այդ կրոնների բոլոր հանգամանքներին հեթանոսներն էլ մոլորությամբ, խարդախությամբ և կեղծիքով են ուզել նմանվել կամ խաբել միմյանց, այդպես էլ բոլոր ազգերի ու կրոնների մեջ եղել են մարգաե կամ գուշակող կարծված հատուկ անձինք, որոնք կոչվում են այլևայլ անուններով՝ իրենց գուշակած բանի կամ գուշակելու կերպի համեմատ, որ արդեն հիշատակվեցին պես֊պես հմայությունների մասին գրածովս։ Բայց այստեղ կամենում եմ դարձյալ հիշատակել լինելիք բաները կանխավ ամեն տեսակ ասողներին, ինչը սովորաբար կոչվում է <i>գուշակություն</i> և հատկապես <i>մարգարեություն</i>։ | ||
+ | |||
+ | <i>Գուշակ</i> բառի նվազագույն մասնեիկը ցույց է տալիս <i>գուշ</i> կամ <i>գույշ</i> արմատը, որ գրքերում առանձին չի գտնվում՝ բացի <i>գույշ</i> ըղձական մի մակբայից և <i>զգույշ</i> բառից, որին հոմանիշ է։ Իսկ <i>մարգարե</i> բառը մեր լեզվում շատ հետաքննելի է, որովհետև նմանություն չունի հույների ու մնացած բոլոր արևմտյանների գործածած՝ նույնը նշանակող բառին՝ PcпцЮфзт, ropheta, որ նշանակում է »կանխասաց», այսինքն՝ դեռ չեղած մի բանը կանխավ ասող։ Իսկ նաբի<ref>Նաբի արաբերեն նշանակում է «բխող»։</ref> եբրայերեն բառը նշանակում է «աստվածազդեցիկ՝ Աստծուց ներշնչված», այլ բառով էլ՝ <i>ռոեհ</i>՝ «պայծառատես»։ Արդ, եթե մեր բառը այլ լեզվի հետ նույնը չէ (ինչպես կարծում եմ), նշանակում է՝ սա ոչ միայն հատուկ է իրեն, այլև հին է և քրիստոնեությունից առաջ եղած, և դրանով նկատի են ունեցել ուրիշ հեթանոսների գուշակների, կանխասացների պես մեկին (Divinus, Vates)։ Զուգադիպությամբ կամ մեզ անծանոթ ինչ֊որ ստուգաբանությամբ <i>մարգարե</i> բառը թե՛ հնչումով և թե՛ իմաստով նմանվում է միայն հռոմեացիների Mercurius<ref>Ոմանք կարծում են, որ այսպես է անվանվել Mercis բառից, որը նշանակում է «վաճառք»։</ref>֊ին, որ, ըստ հույների, Հերմես չաստվածն է, որը համարվում էր թե՛ գուշակությունների և պատգամախոսության և թե՛ վաճառականության (հայերի մի հատուկ ձգտման), արվեստների, գիտության, ճարտասանության չաստված, ինչպես նաև եգիպտացիների Եռամեծ կոչվածն է՝ մեծագույն չաստվածի՝ Օսիրիսի խորհրդականը։ | ||
+ | |||
+ | Մեր հին նախահայրերը ինչ էին համարում մարգարեին, և ինչպես էին սրանք գուշակում՝ չենք կարող ստույգ իմանալ, մինչ բառի ծագումն ու ծուծն էլ չգիտենանք։ Ինչպես էլ լինի, հարկ է, որ ինքը՝ մարգարեն, որ ուրիշներին բան էր հայտնում, իմացող լիներ։ Այդ պատճառով է կոչվում <i>գետ</i>՝ ւււգիտեցող», նաև գիտնական՝ ըստ հույների՝ гнюуфзт, ըստ հռոմեացիների՝ Sciolus։ Տգետները նրանց էին հարցնում, նրանք էլ ձևացնում էին, թե հարցնում են իրենց չաստվածներին։ Այս պատճառով էլ կոչվեցին <i>հարցուկներ</i> (հունարեն՝ МЬнфйт, լատիներեն՝ Hariolus, Vates)։ Շատ անգամ <i>հարցուկ</i> էին կոչվում նաև այն կարծեցյալ չաստվածները և նրանց տեղը (եթե տեսանելի պատկեր չունեին)։ Եվ ինչպես քրիստոնյաներն էին դիմում ուխտատեղիներին, նույն կերպ էլ հեթանոսներն էին դիմում իրենց խնդիրները ստուգելու համար։ Եվ շատ հռչակ էր ունենում այն վայրը, որտեղ առավել ստույգ և հաջող պատասխան ու պատգամ էին ստանում, ինչպես հույների Դելփիքը, Դոդոնը։ Այստեղ պատգամատուն Արամազդն էր, այնտեղ՝ Ապոլոնը, որի հարցուկները <i>պյութիա</i> անվանված կանայք էին, իսկ հանդեսներն էլ կոչվում էին <i>պյութիական</i>, պատգամախոս ոգիները՝ <i>պյութոններ</i>, մեծ պատգամատուն (Ապոլոնը)՝ <i>Պյութիոս</i>։ (Արդյոք մեր հին հայերի հիշած Բուք պաշտոնատեղին էլ այս անվանը, նմանությունից զատ, առնչություն ունի՞)։ Կամ նրանց գլխավոր պատգամախոսը Տիր չաստվա՞ծը չէր, ինչպես հիշատակել ենք՝ ըստ մեր գրվածքի կարգի։ | ||
+ | |||
+ | Խաբեբա պյութիաները, հարցուկները և քուրմերը իրենց մոտ եկողներին հավատացնելու համար շատ անգամ վախեցնելու կերպար էին համարում՝ ձայներով, որոտընդոստ շարժումներով և կերպարանքները այլլևայլելով, փրփրելով, թապլտկելով և այլն, ինչպես նրանց մասին գրում են հույներն ու հռոմեացիները։ Մենք էլ նույնպիսի երևույթներ նշմարեցինք Բութում և Պաշատույզում։ Անշուշտ, այլ կողմերում էլ էր այսպես, և թեև ոչ այնքան բացահայտ և ոչ շատ ահավոր կերպով և մասմաբ՝ խաբեբաները նույնն են արել ինրենց հավատացողներին նաև քրիստոնեության դարերում՝ ընդհուպ մինչև վերջին դարերը (Հայաստանում գուցե այժմ էլ գտնվում են պյութիանման անպիտան պառավներ, որոնք այսահարների ու լուսնոտների պես գետնին են ընկնում ու քաշքշվում և կոչվում են <i>ընկնավոր</i> կամ <i>ընկվոր</i>։ Այսպիսի անշնորհք և իրենց սեռին շատ անվայել գործ հին ազգերի ու օտար ազգերի կանանց մեջ էլ է հաճախ լինում։ Շատ անգամ և՛ հարցնողը, և՛ հարցվողը կանայք են։ Հարցուկ տղամարդկանց մի տեղ ցույց տվեցինք քաջքարի մասին խոսելիս՝ վիրահայոց սահմանի մոտ Երվանդի հաստատած Քաջատունը հիշելով։ Հիշեցինք նաև, որ հարցուկն էլ կոչվում էր <i>քաջքերի գիտուն</i>)։ | ||
+ | |||
+ | Եթե որևէ մեկը մեր երկրի կողմերում կամենա ավելի հին մարգարե փնտրել, ավանդությունը կարող է հիշեցնել պյուռոսյան սիբիլլային, որին ոմանք անվանում են հայկական սիբիլլա, իսկ ոմանք էլ սիբիլլա մարգարեուհիներից առաջինն են համարում Հաբեթի կոնջը։ | ||
+ | |||
+ | Խաբեությանն ու ստությանը չափ ու սահման չկա։ Բարի մի բան չիմացողը և անել չկարողացողը կարող է շատ ստեր հնարել։ Ուրեմն ձևացած և հավատի արժանացած ստությունների և նրանց պաշտամունքավարների, այսինքն՝ գուշակների և հարցուկների շատ տեսակներ էլ կարող էին լինել։ | ||
+ | |||
+ | Մեր նախնի ընտիր գրիչներն ու թարգմանիչները, կամ իրենց բնատուր ճոխաբանությամբ, կամ իրենց հնագույն նախնիների պես֊պես աղանդները և մոլորությունները գիտենալով, դրանք կոչել են տեսակ֊տեսակ անուններով։ Ըստ մեր թարգմանիչների՝ Եսայի մարգարեն, իր ազգին հանդիմանությամբ խրատելով, ասել է (Ը, 19)․ «Եթէ ասիցեն ցձեզ, Խնդրեցէք զՎհուկս և զԳետնակոչս և զՋրախօսս և զՈրովայնակոչս, ոչ իբրեւ զազգ որ յԱստծոյ իւրմէ խնդրիցէ․ զի՞նչ պնդրիցեն վասն կենդանեաց՝ ի մեռելոց անտի»։ Լատիներեն ասված է միայն՝ «պյութոններ ու հարցուկներ, որոնք իրենց հմայության ժամանակ ճչում են» (Quaerite a Pythonibus et a Divinis, qui strident in incantationibus suis), մեր ունեցած հունարեն բնագրում՝ <i>որովայնախոսներ, գետնակոչներ, նանրախոսներ,</i> որոնք որովայնից գոչում են<ref>Հարցրե՛ք որովայնախոսներին և գետնի տակից ձայնողներին, դատարկաբանողներին, որ որովայնից են ձայնում։</ref>։ Մեր Գևորգ Սկևռացին՝ Եսայու, Ոսկեբերանի և այլոց հավաքաբան մեկնիչը, հարցնում է․ «Զի՞նչ է Վհուկ․ դև իմն չար, որ յորովայնէ կանանց խօսի, և նոր իրօքն ջանայ հաւատալի առնել զխաբէութիւնն․․․ և տգէտք հաւատան թէ ճշմարիտ խօսի․ յայսմանէ և Գետնակոչաց արուեստն հաւատալի թուի․ և Զրախօսացն՝ ընդ այր խօսողացն՝ որ յորովայնէն բարբառին։ Իսկ Ակիդաս (Ս․ գրքի հին թարգմիանչ ― Ղ․Ա․) զՀաւագետս ասէ փոխանակ վհկաց․ իսկ Սիմաքոս՝ զԳետս՝ որք ճճուիցեն․ և Թէոդիտոն՝ զԿանխագէտս ձագացեալս, այսինքն՝ ձագուց պէս ճռուողեալս (կամ ճըւճըւեալ ― Ղ․Ա․)․ թուի թէ և այս զՄեռելահարցուկսն նշանակէ, զի նոր բարբառովն զարմացուսցեն Դեւք իբրեւ զհաւս․ զոր Եօթանասունքն՝ Զրախօս ասացին»։ | ||
+ | |||
+ | Նույն բանը իր ուսուցչի (Հովհան Որոտնեցու) գրքի մեկնության մեջ գրում է Գրիգոր Տաթևացին․ | ||
+ | |||
+ | «Ոմանք ասեն՝ թէ Վհուկն Հարցողքն են, որք լինէին պաշտօնեայք կռոցն, և ի նորցանէ՝ այսինքն ի կռոցն՝ հարցանէին զլինելեացն։ Գետնակոչն այն է՝ որ ի ներքոյ կռոցն կամ ի ներքոյ ծառոցն ծածուկ լինէր գետին, և յայնմանէ խօսէր դեւն․ որպէս յորժամ եկն Աղեքսանդր թագաւոր ի մեհեանն արեգականն և լուսնին, և եհարց ի Գետնակոչէն։ Իսկ Զրախօսն՝ ընդվայրախօսն է որպէս Գարընկէցքն։ Իսկ Որովայնակոչն՝ այն է՝ յորժամ սպանանեն զարջառ կամ զոչխար, ի սիրտն և ի թոքն և յայլսն՝ դիւթեն զշարժմունս նոցա։ Դարձեալ վհուկ այն է՝ որ չար դեւք ի կանայս մտանեն և խօսին ընդ որովայնս նոցա։ Իսկ այլ թարգմանք փոխանակ վըհկացն՝ զՀաւագեէտն են գրեալ․ այսինքն, որք զձայնս ձագուցն և ագռաւուց և զայլոցն դիւթեն․․․ Եւ որովայնակոչն՝ որ դեւն մտանէ ի մեռեալն, և նովաւ ընդ վայր սուտ բարբառէր»։ | ||
+ | |||
+ | Ապագան իմանալ անցկացողների փափագին նայելով, որ մեր լեզվով <i>իղձ</i> էլ է անվանվում՝ գուշակողներն էլ <i>իղձեր</i> և <i>ըղձապատումներ</i> են կոչվել, իսկ արածներն ու ասածները՝ <i>ըղձություն</i>։ Եվ բառից ենթադրվում է, որ բարի կամ հաջող բաների գուշակություններ էին։ Սակայն թե՛ Ս․ գրքի թարգմանության մեջ և թե՛ մեր վարդապետների հեղինակած գրվածքներում ամեն տեսակի հմայություների ու գուշակությունների փոխարեն էլ այդ բառն է գործածվել․ «Կոչեցին այլազգիքն զքուրմսն և զիղձսն՝ զգէտս իւրեանց» (Ա․ Թագավորաց, Զ, 2)։ Դոդոնի հարցուկի մասին Եվսեբիոսի թարգմանության մեջ ասվում է․ «Դոդովնէասաւ ըղձաւ վարէին Յոյնք»։ Մագիստրոսը Սավուդի ու Սամուելի պատմության մեջ իր սովորական ճոխաբանությամբ ասում է․ «Իղձք Կիւսոյ հմայից դիւթութեան յարուցանեն զՍամուէլ»։ Նմանապես և Նարեկացին աղոթքում (ՀԵ) եկեղեցու մասին գրում է․ «Օտարութիւն է ամենայնիւ դիցն դրօշելոց․․․ քակտումն է յայտնապէս Ուրուականց Ըղձիցն անտառաց․․․ Խորտակումն է համայն դիւապատիր Յուռթիցն արձանաց»։ Վերջին երկու խոսքերը ակնարկում են բնապաշտությունը։ Հետին դարերի գրողներից Թովմա Մեծոփեցին <i>իղձ</i>֊ը ստուգաբանում է «աղոթարան»՝ այն իմաստով, ինչպես հիշատակվեց ջուր աղոթելը։ | ||
+ | |||
+ | Հեթանոսների համար ընդհանրապես շատ փափագելի գուշակությունը լինելիքը իրենց երազներում փնտրելն էր՝ սկսած ինքն իրեն աշխարհի տեր կարծող Նաբուգոդոնոսորից մինչև փարավոնի բանտարկյալ ներքինին ու մինչև հետին ռամիկը։ | ||
+ | |||
+ | Տիր դիքի մասին խոսելիքս հիշատակեցինք նրա Երազմույն ու Երազացույց մեհյանն ու դրա ավերվելը։ Եթե հայոց այլ երկրներում այդպիսի մեհյաններ չկային էլ, ապա երազագետները շատ էին։ Ավեի շատ էին երազներին հավատացողները կամ խաբվողները։ Դրանց շատ լինելը իմացվում է նաև նույնիսկ բառերի պես֊պես զուգադրվելուց․ երևույթը կոչվում է <i>երազահանություն, երազադյութություն, երազամեկնություն, երազատու ձեռնածություն, երազահմա լինել</i> գուշակողը կամ հմայողը՝ <i>երազագետ, երազադատ, երազադյութ, երազահան, երազահմա, երազացույց, երազընդհան</i>․ վերջին երկու բառերը կարդացինք Ագաթանգեղոսի մոտ։ | ||
+ | |||
+ | Երազագետները ոչ միայն խաբող էին, այլև երբեմն իրենք էլ էին խաբված։ Շատ անգամ այսպես է հասկացվում մի գրողի («Ոսկեփորիկ»֊ում) ասածից․ «Երազահան՝ որ ի գիշերի տեսանէ զդեւս և մարգարէութիւն պատմէ՝ զի պատրաստեսցի»։ Մի տեղ հիշեցինք մեր աշխարհակալ Տիգրանի դյուրահավատությունը, որ Նաբուգոդոնոսորի պես դիմում էր պես֊պես հմայողների։ Պատճառը մի երազ էր, որում կարծում էր, թե ընդարձակ դաշտում ոսկի է ցանում։ Երազահանները ինչպես մեկնաբանեցին՝ չգիտեմ, բայց ստույգ այն է, որ Լուկուլլոսը ու Պոմպեոսը ժողովեցին նրա ցանածները, և ինքը՝ Տիգրանը, նրանց զորավարներին ու զորքին միլիոններ պարգևեց։ Հռոմը Տիրգանի ու նրա քեռայր Միհրդատի գանձերով գուցե ավելի հարստացավ, քան այլ աշխարհների ավարներով, որովհետև նրանցից առաջ սրանք՝ Տիգրանն ու Միհրդատն էին ավերել ու ավարառել արևմտյան և հյուսիսային Ասիան, ինչպես իրենց հայրն ու աները՝ Արտաշեսը՝ Հունաստանը, որի նման երկուսն էլ՝ մեկը ինքնասպնության պահին, մյուսը հաղթվելուց և տիրած երկրները ետ տալուց հետո, կարող էին նրա պես հառաչել․ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։ Այս խրոխտ և իր կառքերին թագավորներ լծող թագավորաց թագավորը (Տիգրանը) չգիտեմ ո՛ր հին պատմիչի ավանդությամբ մի անգամ էլ իր որդու՝ բժիշկների չբուժված հիվանդության պատճառով դարձյալ դիմեց հմայողներին ու գուշակողներին։ Վերջիններս, ըստ պատգամախոսների սովորության, մութ ու երկդիմի խոսքերով ասացին․ «Բժիշկներէ յոյս չկայ․ այլ թէ լուսացուի տաք տաք առանց թրջուելու՝ կու բժըշկուի»։ Այս պատգամը հասկանալու համար էլ նոր գուշակության կարիք կար։ Տիգրանը, մտածելով, որ տաք լինի ու չթրջվի, որդուն տաք մորթիով փաթաթել և այդպես լվանալ տվեց։ Սակայն օգուտ չեղավ։ Հետո կանգնեցրեց արեգակի տաք շողերի ներքո և վրան լցնել տվեց տաքացրած ավազ․ այսպես բժշկվեց։ Գեղեցիկ գյուտ, որին նման համարելով ուրիշ շատ հին հեղինակների պատմածները և խաբեբաներից դյուրահավատների խնդրածները, հեռանալով մեր ոճից՝ հաճո համարեցինք հիշելը՝ միաժամանակ նաև որպես հավաստիք, բայց ոչ պարծելի, այլ պախարակելի հավաստիք մեր ազգակիցների՝ երազային բաների մասին զրախոսության զրալրության։ Դրա ուրիշ իրական հավաստիք են նաև ձեռագիր ու տպագիր երազահանները, որոնք համարվել են այնքան կարևոր ու պիտանի, որ տպագրվել են 16֊րդ դարի սկզբին (Վենետիկում)՝ թերևս հայերեն բոլոր գրքերից առաջ։ Իսկ ձեռագրերը ավելի ընդարձակ են, և մոտ երկու թերթ թարգմանված է արաբերենից ռամկորենի 1222 թ․ Անեցի Առաքել աբեղայի կողմից (Չեչկանց Մխիթար Շիրակվանեցու օգնությամբ)․ արաբ հեղինակները կոչվում են Խալավխան և Սուլթան, իսկ գրքի մասին ասում են․ «Թուփառմուլք է անուն գրիս, որ թարգմանի Աղէկախօս, և ճշմարիտ վիճակն և աղէկ․․․ 56 ցեղ երազ է, ու ամենուն մեկնութիւնն գրած է ի յայս գիրքս, բարի երազն ու չարն, և զարմենայն մարդու, որ ինչ գալու է»։ | ||
+ | |||
+ | Մեզ հայտնի անեցի գրիքնեչից ու գրվածքներից սա վերջինն է և բացի մի քանի բառից՝ պիտանիությամբ էլ է վերջինը։ Այս գրքի՝ հաջորդ դարերի օրինակողները Առաքելի լեզուն հարմարեցրել են իրենց ժամանակին ու տեղին կամ բառերը պարզեցրել են ավելի կամ պակաս փոփոխություններով։ Կան նաև բառգրքերի կարգով բաժանված համառոտ երազահաններ՝ շատ անգամ տպագրված տոմարների հետ՝ իբրև եղանակների գուշակության մաս, դրանց հետ՝ նաև ոմն Իգնատիոսի իրենց արժանի «Մարմնախաղաց»֊ը, լուսատուների հայտնվելու, խավարման, շրջանի օրերի և այլ գուշակությունները՝ Դանիելի անվամբ, և տեսակ֊տեսակ աղթարքներ կամ ախտարքներ, ինչը պարզապես նշանակում է «աստղագիտություն» կամ «աստղերի գուշակություն», բայց նույն անունով իմացվում են նաև սնոտի բժշկական բաներ և նուսխաներ, որոնց հեղինակ է համարվում Ճալիանոսը, այսինքն՝ Գալենոս հին հույն խելամիտ բժիշկը, ըստ ոմանց էլ՝ ոմն կախարդ Կապրիանոս՝ իբր ս․ Հուստիանեի վարքի մեջ հիշատակված Կիպրիանոսը։ | ||
+ | |||
+ | Այսպիսի գրվածքները կամ մեկ առանձին հիվանդության մի դարմանի մասին գրվածքները, որ շատ են, դրանց սուտ զորությանը հավատացողների՝ իրենց ծոցում կամ գրպանում կրելու պատճառով կոչվում են նաև <i>գրապանակներ, պահարաններ, պահապանակներ՝</i> իբրև հիվանդություններից և պատահարներից պահողներ, որի համար նաև՝ <i>գիր պահպանության</i> կամ <i>օգնականության</i> կամ միայն <i>գիր</i>, որը գրելն էլ կոչվում է <i>գիր հանել</i> կամ <i>գիր առնել</i>, և մեկը է՛լ ավելի լավ կոչվում է «այլախոս թուղթս»։ Մանդակունին զգուշացնում է՝ ասելով․ «Պահարանք ի Սիբնկոնք ի կռապաշտութիւն տանին»։ Երկրորդ բառը հունարեն УхвЮнз բառից է և նշանակում է «մանր նշխարի տուփիկներ», որոնց մեջ դնում էին պահպանիչ նյութերը կամ գրերը, և որոնք փոքր լինելու պատճառով, ըստ Մանդակունու խոսքի, «կապէին ի ձեռին և ի յակին և ի պարանոցի»։ Այսպիսի փոքր բաները, տուփով լինեն, թե քսակի մեջ և թե այլ կերպ, կոչվում են <i>հմայեկներ</i>, որը նշանակում է «հմայելու բան»։ Երկար գրվածքը սովորաբար գրվում է նեղ և իրար կպցրած թղթերի կամ մագաղաթի վրա՝ մինչև 10, 20, 30 և ավելի չափ (մետր) երկարությամբ։ Գրվածքները մասամբ Ս․ գրքի և օրինավոր աղոթքների խոսքեր են, մասամբ էլ՝ վերոհիշյալի նման ափեղցփեղ։ Շատերի վրա մեջընդմեջ նկարված են տերունական և ծանոթագույն սրբերի պատկերներ (Լուսավորիչ, ս․ Սարգիս, ս․ Գևորգ և այլն) ընդդեմ պես֊պես հիվանդությունների, պատահարների և վտանգների կամ վնասակար կենդանիների։ Օրինակ․ «Երդմնեցուցանեմ զ666 ազգ Օձիցն, զգազանաց, զսողնոց, զեռնոց, որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցանեն զմարդիկ․ և երդմնեցուցանեմ զ304 ազգ Կորն (կարիճ)․ երդմնեցուցանեմ զԿորն և զՄուրն և զՓոյլախն և զԿարիճն, և զԿուրն, որ ունի թիւնից սատանայի։ Երդմնեցուցանեմ զհայր օձիցն և զամենայն գազանաց, զԻժն և զՔարբն» և այլն։ Եվ առանց ձանձրանալու՝ հիշատակում է հայերեն և օտար անուններով 30 կամ 40 տեսակ օձ։ Գուցե մի մասին էլ գրողն է ստեղծել, ինչպես մանր ճիճուներ, միջատներ, սողուններ էլ։ Ընդդեմ պատահարների կամ ի պահպտանություն դրանցից․ «Փրկեա զծառայս քո, և ամրածածուկ աջովդ քո պահեա զսա յամենայն որոգայթից երեւելի և աներեւոյթ թշնամւոյն, ի սրոյ և ի հրոյ և ի յօդոյ և ի ջրոյ, և ի հեղեղատէ, ի յընկղմանէ ծովու, ի յորդահոսան գետոց և յաղբիւրէ, և ի բքախեղդ ձիւնէ, ի լեռնատարափ թնդմանէ, ի վիմագլոր և ի թաւալագնաց քարէ․ ի յորոտմանէ ամպոց, ի շառափնաթափ կարկըտէ, ի յանկարծակի փայլատակէ և ի հրաբորբոք կրակէ, ի շարժմանէ, ի ցասմանէ և ի պատերազմէ, փրկեա և պահեա» և այլն։ | ||
+ | |||
+ | Հայտնի է, որ մեր սուրբ կրոնն էլ բարեպաշտներին ներում է կրելու համար թե՛ որևէ սրբազան բան, ինչպես՝ ավետարանի մի մաս կամ մի քանի խոսք կամ այլ հոգևոր գրվածք, և թե՛ սրբազան նյութեր, ինչպես՝ սուրբերի նշխարներ, ոսկորներ լինեն, թե հանդերձ և այլն, բայց միայն այսպիսիները՝ անխառն սնոտի հմայական բաներին, և ոչ բնավ՝ օտար նյութ, նկար կամ ինքնահնար գրեր, ձևեր, բառեր, անծանոթ ու անէակ անձեր և անուններ, առավել ևս աղտեղի քուրջեր կամ նյութեր՝ լավագույն նյութերի մեջ փաթաթած, որի պատճառով կոչվում են <i>փաթեթայք, հեթեթանք, հանգուցակք</i> և այլն, ինչպես Անձևացյաց կողմերի վերոհիշյալ քարապաշտները և կրակապաշտները (նաև հետագայում) տալիս ու առնում էին թարախաշոր ծրարներ ու փաթեթաններ, և «դեղս ախտականս, առ ի կատարեալ զպղծութիւնս ախտից․․․ մարդիկ աշխարհին սովորեալք անդ առ քարին դեգերէին, առնուլ ի չաստուածոցն ծրարս թարախածորս՝ ի պատճառս ախտիցն, որպէս զծրարսն Կիպրիանոսի՝ առ ի պատիր Յուստիանեայ կուսին»։ | ||
+ | |||
+ | Սրանց ջնջեցին նախ ս․ Բարդուղեմիոսը, ապա Հռիփսիմյանները ու Լուսավորիչը։ Բայց ցավալի և ամոթալի է, որ դեռ հետո էլ մնացած լինեն այդպիսի դեղատուներ, ինչպես դրանք կոչվում էին (թեև այս անունով իմացվում են մահացու դեղ տվողները)։ Ալավկի որդին իր ժամանակի սնահավատներին էլ է հիշատակվում, որոնք հմայեկների վրա խառը գրում էին դևերի, հրեշտակների ու սրբերի անուններ «և այլ բազում ոգեկորոյս և օտարացուցիչ յԱստուծոյ բանս յօդեն և գրեն ի մագաղաթի, խառն ընդ անուանսն և բանաքաղ լինին յաւետարանէն Քրիստոսի, և ի ներքս խառնեն գրովք, զի կենաց բանիւն՝ զմահացու բանն յօժարութեամբ առնուցուն․ և զայսոսիկ գրեալ լի մագաղաթիւ ծածկեալ, կնքեն տէրունական խաչիւն․․․ և առեալ դնեն ի դըրճի<ref>Մեկ օրինակում գրված է «ի թապուտի»․ մեկ այլ օրինակում՝ «ի Քաւութեան․ և զայն չնչմանս՝ զոր ուսոյց սատանայ՝ դնեն անդ ի ներքս ի ծրարս թաւութի և կապեն ի բազուկս» և այլն։</ref>․ այլ և կապեն ի բազուկս և ի պարանոցս մանկանց իւրեանց, անասնոց, ձիոց և եզանց և ոչխարաց․ և Պահապանս կոչեն զայս»<ref>«Եւ յայս զանազան հմայութիւնս՝ խառնեն որդն անկեալ ի վէրք, որպէս ցեցդ է․ թովչութեամբ ասեն արտաքս բերեալ»։</ref>։ Իսկ Մանդակունին դա կոչում է «Ժաժմուկս մտացածին բանից․․․ և զանուան, որ ոչ լսի ի պատուիրանս՝ գրածս առնեն, և զանուն Քրիստոսի ընդ նոսին արկանեն, զի գրածն՝ աստուածական համարեսցի»։ | ||
+ | |||
+ | Անցյալ դդարի կեսին Իգնատիոսի վարդապետ Ջաղատյան Ջուղայեցին իր վարքի պատմության մեջ գրել է մի գլուխ՝ «Վասն սովորութեան կանանցն արեւելեան, մնացեալ ի հնոց ժամանակաց յօյէնս աշխարհական, բանք առասպելք և ծիծաղելիք», որոնց 44 տեսակ է համարում կարճ բացատրություններով և ավելացնում է, թե կան «այլ ինչ բանս ծիծաղելիք՝ որ ոչ կամեցաք գրել վասն առասպելութեան»։ Մենք էլ, նրան հետևելով, թողնենք և՛ նրա գրածները, և՛ ուրիշ շատերը, որոնցից ավելի գիտեն, գուցե և հնարում են արևելյան կանայք, որովհետև Կիրիանոսը աղթարքներում եղած կամ հաշվվաշ է համարում «6672 աղանդս կանաց և կախարդաց»։ Նմանապես թողնենք այլ ավելի անվնաս, բայց և անօգուտ գրվածքները («Յոթնագրյանք» և «Վեցհազարյակ» կոչվածները) հիշելն ու քննելը․ դրանք առանց հասկանալու պահվել ու պատվի են արժանացվել գիտունների ու անգետների կողմից, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրք»֊ը, որ երդվեցնող, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրքը»֊ը, որ երդվեցնող ու պահպանական աղոթքներ և աղճատանք են և որևէ բախտ ճանաչելու կամ գտնելու կախարդական խոսք ու չնչմանք, և որին հետևողները կոչվում են <i>ուրբաթատեսներ</i> և <i>ուրբաթալեզներ</i>։ | ||
+ | |||
+ | Աղթարքները ընդհանրապես ախտերի և հիվանդությունների վերաբերյալ (որոնք մեկ անունով կոչվում են <i>գան</i>) այնպես են գրում, կարծես դրանք ինքնակամ կամ չար ոգիներ լինեն, և սրանց կերպ ու կարծիք են տալիս, ինչպես տեսանք շուտիկի մասին խոսելիս, որի հետ հիշատակվում են՝ գնայուն ու սողուն, կեր, առիքեն, գետնառյուծ, աղվեսակ, ծիրանուկ, խուլիկ, խլուրդ, աչքունք, մազիկ, դիպուկ, գորտնիկ, խաղողիկ, սևբուշտ, խումրա, խոցտուկ, մարմնագույն և այլն, որոցից շատերը՝ իբրև ցավերի ու ախտերի տեսակներ, հիշատակվում են բժշկարաններում։ Բայց աղթարքների լավագույն ասածը սա է․ «Չիք ես և ի չիք դառնաս։ Դեղ Հիսուս Քրիստոս լինի․ ամէն»։ | ||
+ | |||
+ | =Հանդերձյալ կյանք= | ||
+ | |||
+ | Չար և բարի ոգիների հիշատակնումները ինքնին հայտնի դարձրին մեր հեթանոս նախահայրերի՝ հանդերձյալ կյանքին հավատալը։ Եվ բովանդակ ազգերի մեջ ո՞վ չի տարակուսել կամ չի ընդունել այս, եթե խելագար չէ՝ բացի մի քանի լիրբ իմաստակներից, որոնք անաստվածությունն անգամ պարծանք են համարում։ Որքան էլ ընդհանուր է հանդերձյալ կյանքի հավատը, այնքան էլ միօրինակ չէ, մանավանդ շատ է զանազանվում հոգիների վիճակի կամ գործերի հատուցման և արքայության ու դժոխքի գաղափարը։ Եվ ըստ այսմ՝ շատ փափագելի էր իմանալ մեր ազգակիցների կարծիքը, ինչի մասին մեզ որոշակի ավանդություն չի հասել, այլ ինչ֊ինչ նշմարներ։ Դրանք առավելապես վերաբերում են երկու կյանքի կապին կամ կամրջին և նրա երկրային հիշատակարանին այսինքն՝ մահվանը, հուղարկավորությանը և գերեզմանին։ | ||
+ | |||
+ | Գրողը և առնակը հայտնի դարձրին, որ ըստ ճակատակագրի սահմանած ժամանակի՝ հոգեպահանջ ու հոգեկոչ հրեշտակը կամ դևը գալիս է մարդկանցից յուրաքանչյուրի մոտ՝ մարմնից հոգին հանելու համար։ Կվայելեր, որ հերշտակի՝ արդարներին ուղղված կանչը մեղմ լիներ և կոչվեր <i>հրավեր</i>։ Այս բացատրությունը մինչև հիմա՝ նաև քրիստոնեության ժամանակներում, գործածվում է մեր լեզվում և գուցե ավելի, քան օտարների մոտ։ Իսկ բոլորի համար ճակատագրի վճիռը հրաման էր, ինչպես գուշակվում է Եզնիկի վարդապետությունից․ դրանով «հրամանացն եւս հարցուածք․․․ լուծանին։ ― Զի՞նչ Հրամանքն իցեն, և ուստի՞ բան Հրամանացն ընդ աշխարհ տարածեալ իցէ։ ― Հրաման վասն մահուան՝ յաստուածատուր գիրս ոչ ուրեք գտանեմք։ ― Ո՞ւր իցէ այն զոր ասեն, եթե որ ինչ ի ճակատագրին գրեալ է Հրամանացն՝ այնմ չէ հնար վրիպել․․․ և ուր Հրամանքն իցեն և յումէ Հրամանքն՝ ըստ այնմ և մեռանին, և վրիպել չէ հնար ի սահմանելոյ Հրամանէն»։ Նույնպես և Հովհաննես կաթողիկոս Մանդակունին է գրում․ «Մի՛ մոլորեսցուք իբրեւ զհեթանոսսն՝ ի Բախտ և Ճակատագիր և ի Հրամանս, զի զինչ և Հրամանքդ տարածին ըդն ամենայն երկիր և բնադագուշեալ խօսին սուտ, եթէ մարդ ընդ Հրամանս վարի և գործէ» և այլն։ | ||
+ | |||
+ | Բայց ինչպես <i>հրավեր</i>֊ի համար ասացինք, <i>հրաման</i> բառը ևս գործածված է քրիստոնեական գրվածքներում, ինչպես Բասենի կողմերում Արտավազդ Կամսարականի նորագյուտ տապանաքարի վրա․ «Աստուծոյ Հրամանաւք աստուածակոչ հրաժարմամբ՝ աստ է հանգուցեալ»։ Առաջիններին (<i>հրավեր</i> և <i>հրաման</i>) լծորդ <i>հրարում</i>֊ն էլ օտար չի թվում նաև հեթանոս հայերին, գուցե և Ֆերուհերի իմաստին։ | ||
+ | |||
+ | Մեռյալներին պատանելու և հուղարկավորության ծեսերի կարգին էլ շատ ծանոթ չենք, բայց շատ տարբեր չենք կարծում համակրոն և մերձավոր ազգերի ծեսերից, մանավանդ եթե գիտենք հիշատակված մի քանի նշմարներ։ Այդպիսին են լալկան կանայք, որ կոչվում են նաև <i>եղարամայրեր</i> (ողբացող մայրեր) , և արտասվաշարժ ձայնարկու և երգեցիկ գուսանները՝ չափազանց և հեթանոսներին հատուկ սուգի ու ցավի ձևացյալ նշաններով, մազերը պոկոտելով, մինչև արյուն կաթեցնելը երեսն ու թևերը կծոտելով․ սովորույթներ, որոնք սպրդել են նաև անզգաստ քրիստոնյաների մեջ, և որոնց դեմ շատ անգամ են գրել մեր հայրերն ու դատապարտել են կանոններով<ref>Քննելի է Հովհաննես Գառնեցու խրատը․ «Մի՛ տայցես թոյլ՝ առնել ի վերայ մեռնելին Կոծ և Կապոյտ, և Կտուրս հերաց և Աւճիրս»։</ref>։ Ավելի պժգալի չափազանցություն էր թագավորների և մեծամեծերի սիրելիների, կանանց, հարճերի, ծառաների կամավոր և ոչ կամավոր մահն ու սպանությունը (էլ չենք ասում՝ նրանց հեծած ձիերի և շների սպանությունը), ինչպես հիշատակվում է Արտաշես Բ֊ի համար․ թերևս նրանց խղճալի և իրական ողբերը չլսելու համար զորացնում էին երաժշտության ձայնը։ Այդ վերջին անիրավ և անօգուտ սովորությունից զատ՝ ողբասացներն ու գուսանները և ծիսական երգերը պահպանվել էին նաև քրիստոնեույթան ժամանակ՝ թագավորների և մեծամեծերի համար, ինչպես հատուկ գրված է մեծն Տրդատի մասին (թվում է՝ Խորենացու կողմից) և Արծրունի մեծ իշխանների մասին Թովմա Արծրունու կողմից։ | ||
+ | |||
+ | Սգո նշանների մեջ սևը ընդհանուր է գրեթե բոլոր ազգերի՝ համար, մինչդեռ սպիտակը նշանավոր է մեր ազգի մեջ, թեև ոչ բոլորի, այլ թագավորների կամ մեծամեծերի և քահանաների համար, որոնց հատուկ էր և սպիտակ հանգելը․ մասնավորապես աշխարհակալ Տիգրան Արշակունու մասին, իբրև աչքի զարնող մի բան, այդ հիշատակում են մերձաժամանակ օտար հեղինակները։ Արքունի և կրոնական հանդիսությունների ժամանակ էլ սպիտակ պիտի լինեին մինչև իսկ կառքի ձիերը և զոհաբերվող կենդանիները, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը Խոսրովի և Տրդատի մասին խոսելիս։ Թվում է, թե սգո սևը նրանց արքունական և սրբազան աստիճանից զրկել էր համարվում։ Այդ իսկ պատճառով դագաղները, հուղարկավորության սպասքը և սպասավորների զգեստները պիտի լինեին սպիտակ։ Հայոց արքունիքում այս սովորույթը պահպանվել էր նաև մինչև իսկ վերջին (Ռուբինյան) հարստության մեջ, և մինչև իսկ վերջին թագավորն էլ (Լևոն Ե֊ն, որ հայ կարող է կոչվել միայն մոր կողմից) սպիտակ զգեստով ու սպիտակազգեստ հուղարկավորներով տարվեց թաղվելու (Փարիզում)։ Մեր «Մաշտոց»֊ը ևս պատվիրում է վախճանված քահանային սպիտակ զգեստ հագցնել ու գերեզման դնել սպիտակով։ | ||
+ | |||
+ | Իրենց մեռյալների մարմինների առումով մարդկանց շատ տարբեր սովորույթներ են եղել՝ պահելու կամ փչացնելու կամ բնությանը հանձնելու, որ ինքը պահի կամ քայքայի իրենց ձևացածին։ Ըստ առաջինի՝ ոմանք (եգիպտացիները) ջանում էին դեղերով և զմռսելով անփուտ պահել մարմինները, գոնե մեծ համարված մարդակնցը․ մումիաները ամենքին են հայտնի։ Ոմանք էլ (ինչպես պարսիկները, հռոմեացիները և այլն) այրում էին և պահում միայն ոսկորները կամ մոխիրը։ Ուստի մեր կրոկանակն գրքերում էլ սովորություն է դարձել «աճյունացյալ մարմիններ» ասելը։ Բայց մեր հեթանոս նախնիների մեջ դիակներ այրելը չի հիշատակվում, այլ, ըստ ընդհանրական և բնականագույն օրենքի, հողում թաղելը կամ կես պահպանությամբ, զմռսելով շիրիմներին, քարեղեն գերեզմաններին հանձնելը, ինչպես անում էին նաև քրիստոնեության ժամանակներում թագավորներին, իշխաններին, բարձրաստիճան եկեղեցականներին։ Մինչև հիմա էլ այդպես են անում նաև օտար ազգերը։ | ||
+ | |||
+ | Հնագույնները իրենց իշխանազուններին կամ վեհազուններին մարդկանց մեջ բարձր դասելը հայտնի դարձնելու համար նարցն թաղում կամ դնում էին բարձր տեղերում։ Հայկի մասին էլ է ասվում, որ Բելի դիակը դեղապատելով՝ թաղել տվեց բարձրավանդակ տեղում՝ «ի տեսիլ կանանց և որդւոց»։ Եթե նունիսկ նա կամ ավանդող պատմիչը այլ մտքով է սա արել, մինչև հիմա էլ թե՛ մեր, թե՛ օտար երկրներում, գերեզմաններում են գտնում լեռների ու բլուրների վրա։ Եվ ոչ միայն երկրի անշեն բարձունքների, այլև շինվածքների, մանավանդ լայն պարիսպների վրա էին գերեզմաններ կանգնեցնում, որտեղից սովորություն է դարձել մեր գրքերում նույն պարիսպների բրգաձև և այլ ձևերի բարձր մասերն էլ <i>մահարձան</i> անվանելը։ Այսօրինակ բարձրադիր գերեզմանների պատճառները կարող են շատ լինել․ գուցե մեկն էլ առլեզների իջնելու դյուրության համար լինի։ Հների սովորությունն էր նաև հողաբլուր գերեզմաններ շինելը, այսինքն՝ կա՛մ գետնի մեջ թաղելով, վրան հող ու քար կիտելով՝ բլրակ ձևացնելը, որ կոչվում է նաև <i>թիլ</i>, կա՛մ բնական բլրակների մեջ փորելը և դագաղը կամ դիակը այնտեղ դնելը։ Սակայն այս կերպը մեր ազգակիցների մեջ շատ հաճախ չի հանդիպում։ Նույնիսկ թագավորները և իշխանազունները պատրաստում էին իրենց սեփական գերեզմանատունը, ուր թաղվում էին կա՛մ առանձին փորված քանդակազարդ գերեզմաններում, կա՛մ հողի մեջ՝ մի քարի կամ վեմի տակ, որը, իհարկե, կարելի է կոչել <i>տապանաքար</i>։ Ըստ որում մարմինը ամփոփող խորշը կամ որևէ ընդունարանը կոչվում է <i>տապան</i>, իբրև թե մի սնդուկ, ինչպես և նշանակում է <i>տապանակ</i>֊ը։ Բայց գուցե <i>տապան</i>֊ն ի սկզբանե ունեցել է նաև <i>տապ</i> բառի իմաստը՝ նման հույների фЬцпт, фЬцз բառին, որ նշանակում էր «դիակներն այրելու վայր»։ Եվ եթե սա չէ, առավել հավանական է թվում նրանց фЮмвпт անունից (որից և՝ լատիներեն Tumba, ֆրանսերեն Tombe) առնված <i>դամբան</i>֊ը, որը այնքան տարածված է մեր լեզվում, որ մինչև իսկ մեռյալների վրա ասված ողբը կամ խոսքը կոչվել ենք <i>դամբանական</i> և <i>գերեզմանական</i>։ Հիշատակեցինք նաև պարսից աղանդի մեջ նրանց մեռելատեղին՝ <i>դուխման</i>։ Այս անունը մասամբ հիշեցնում է մեր կմախք բառը, որ նշանակում է «մեռյալների՝ մսից զատված մասը, ոսկորները կամ չորացած մարմինը»։ Այս անվամբ նաև թագավորների գերեզմանատեղիին մերձակա շենքը կամ գյուղը Կամախ է կոչվել և կոչվում է մինչև այսօր։ | ||
+ | |||
+ | Մարդիկ (ասում են մեր ազգակիցների մասին), քանի դեռ ապրում են, գուցե բնակարաններին այնքան զանազան անուններ չեն տվել, որքան իրենց մեռյալների պահատեղիին։ Դրանցից ամենահասարակը, գուցե և ամենանշանավորը շատ անգամ գրածներս է՝ <i>գերեզմանը</i>, որը, թեև բավական երկար ու եռավանկ բառ է, բայց դեռ ստուգապես բացահայտված չէ (բաց թողնենք բառի ծաղրելի մեկնությունները՝ <i>գերե զամենն, գերու աման</i>)։ Այսպես է ասել նաև Վանական վարդապետը, բայց ավելացնելով․ «Դիր միոյ կամ գերոյ աման, պարսիկ բառ է․ Ներքոյ հողոյ կամ երկրի ասի Գերեզման»։ Սա մի հին հեթանոսական գաղտնիք պահող է թվում։ Գուցե զուգադիպություն է, բայց այս իմաստից հեռու չէ հունարեն Кзс կամ У՝зсет անունը, որ նշանակում է «մահվան ոգիներ» կամ «քաջարի»։ Նման հնչումով, բայց հակառակ իմաստով՝ հին հռոմեացիները արարիչ Աստծուն կոչվում էին Կերուս֊Մանուս (Cerus Manus)։ Այս հնչմանը մերձավոր և իմաստով նրանից ոչ հեռու է Ավեստայի լեզվի <i>կորոտման</i>֊ը, որը հիշատակել ենք նախորդիվ, և որը հավանելի է եղել արևելագետներից ոմանց։ Ըստ հնչման և իմաստի՝ մեր մեղմահուշիկ <i>քնարան</i> անունն էլ մերձավոր է հույների <i>քենի՛րիոն</i>֊ին, КенЮсйпн, որը, <i>տա՛փոս</i> բառի հետ բարդվելով, դառնում է КенпфЬцпт, այսինքն՝ <i>քնատապան</i>։ Սովորաբար հույները այսպիսի գերեզման կանգնեցնում էին ծովում մեռածների կամ նրանց համար, որոնց մարմինները կորսված էին, և հարմար էր, որ գոնե քնի մեջ լիենին։ Քրիստոնեությունը սրբագործել և ազնվացել է այս անունը, մանավանդ մեր եկեղեցու լեզվով, որը իր հավատացյալ մեռյալներին կոչվում է ննջեցյալներ և հանգուցյալներ։ | ||
+ | |||
+ | Մի անծանոթ ծագմամբ բառ էլ մեր <i>շիրիմ</i>֊ն է, որ նշանակում է «մեծագործ գերեզման», ինչը, ըստ Փիլոնի մեկնիչի, կոչվում է <i>հիշատականոց</i> և ճիշտ Monumentum, Monument ասվածն է։ Բայց նույն հեղինակը ասում է նաև․ «Շիրիմ կոչէին նախնիքն՝ զգերեզման մերկացեալ»։ Իսկ Մխիթար Գոշը («Մեկնություն Երեմիայի») գրում է․ «Շիրիմ՝ զայն ասէ՝ ուր զբազում մեռեալս դնէին»։ Վերջին բառը կամ բայը մեզ հիշեցնում է նաև <i>դիրք</i> անվանումը, որով հավանորեն նաև հին Հայաստանում կոչվում էին այն վայրերը, որտեղ դրվում էին մեռյալների մարմինները, և քրիստոնեությունը ավելացնում է <i>դիրք հանգստյան</i> անվանումը։ Ռամկական, բայց ավելի պարզ ու զգայուն է գերեզմանատեղերի <i>հողվերք</i> կամ <i>հողվայրք</i> անվանումը, որ հարմար է թե՛ առանց քարի թաղվող և վրան հողակույտով ծածկվող հասարակ մարդկանց և թե՛ հողեղեն մարդու՝ հող դառնալուն։ | ||
+ | |||
+ | Հնությունը և թշնամությունը ջնջել կամ ծածկել են մեր հեթանոս հայրերի գերեզմանները (երանի՜ թե ոչ նաև հին քրիստոնյա ավագ մարդկանցը), ինչի պատճառով ստույգ չգիտենք՝ ինչ ձև, ինչ նշաններ ունեին, և մարմինների հետ ինչ էր այնտեղ դրվում։ Իսկ մյուս քրիստոնյաների գերեզմանների մեջ հեթանոսությունից մնացած են թվում խոյակերպ և ձիակերպ գերեզմանաքարերը հետին դարերում, քանզի հին թվականով (նախքան 16֊րդ դարը) արձանագրություններ չեն կարդացվել։ Գառը՝ Քրիստոսի հեզույան նշանակը, որը նախ Մկրտիչի կողմից Աստծու գառ կոչվեց, հայոց քրիստոնյա հայրերի և իշխանների մի սիրելի նշանակն էր և է։ Սակայն այդ իմաստը չէ, որ ունեն խոյակերպ գերեզմանաքարերը։ Ոմանք կարծում են, թե նշանակում են մեռյալի հովվական հարստությունը, ինչպես ձին էլ նշանակում է հեծյալ լինելը։ Սակայն կան շատ խոյաձև գերեզմանաքարեր, որոնց ներքո հանգչողները ո՛չ հովիվ են եղել, ո՛չ էլ խոյերի ու ոչխարների տեր, բայց գուցե և ուզվի նահապետական դարերի ավանդություն համարել այս ձևը, նարնից էլ՝ մեծագործ շինվածքների կամ ճարտարապետության <i>հոյակապ</i> ձևը, որ և <i>խ</i> տառով գրվում է <i>խոյակապ</i>։ Առանց պատճառի չէ, որ հույն ճարտարագործները իրենց սյուների համար ընտրել են խոյի գլուխը, որից էլ մեր <i>խոյակ</i> բառն է։ Հիշենք նաև անկերպարանք սյուների (ինչպես հոնիական ոճում) վերին երկու եղջյուրակերպ գալարները և այլն։ | ||
+ | |||
+ | Այն մասին, թե ինչ օրենքով ինչ պաշտամունք, ինչ արարողություն էր կատարվում մեռյալների և գերեզմանների վրա, մեզանում այնպիսի գրվածքներ չկան, ինչպիսիներն ունեն եգիպտացիները և որոշ հին ազգեր։ Հավանական է միայն, որ ինչ֊որ աղոթքներ և զոհաբերություններ կամ մատաղներ էին կատարվում, ըդն որում ոչ միայն հուղարկավորության ժամանակ, այլև մեռյալների համար սահմանված հիշատակի կամ տոնական օրերին։ Տիգրան Բ Արշակունի թագավորը իր սպանված եղբոր՝ Մաժան քրմապետի համար «բագին ի վրայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն՝ ամենայն անցաւորք վայելեսցեն», և սա, թվում է, ոչ միայն հատուկ հանդիսավոր, այլև սովորական օրերի համար էր, որպեսզի ամեն անցորդ վայելի իբրև ձրի ճաշարան կամ հյուրանոց։ Երևի գրեզմանների մոտ դնում էին նաև կրակ ու ջուր, ինչպես մեզանում ոմանք նաև այժմ գերեզմանի քարի վրա խորշեր են փորել տալիս՝ որպես թռչունների ըմպանակ։ Վարդան վարդապետը Աբելի զոհաբերության մասին ասում է․ «Օրինակ է, Հուրն՝ որ ի վերայ գերեզմանի մեռելոյն արկանեն՝ խնկով»։ Մագիստրոսն էլ իր սովորական խրթնաբանությամբ գրում է․ «Ըստ․․․ յուղարկաւորութեան և արբանեկութեան՝ զկնի հուր ի ձեռին, և զդամբանականն քաջահնչող ձայնիւ»։ Քրիստոնեական է այս հուրը, բայց Քրիստոսի վառածից առաջ հեթանոսական մի կայծ էլ է փայլփլում։ | ||
+ | |||
+ | Եթե թողնելով մեռյալների արտաքին պահատեղին և նրա մոտ կամ վրան կատարվածը՝ կամենանք նայել ոչ դրանց, այլ գոնե դրանց հատուկ անվանը, կգտնենք, որ նշանակալից է նրանց մարմինների՝ <i>դի</i> կամ <i>դիակ</i> կոչվելը․ միավանկ բառ՝ հնչմամաբ <i>դև</i> ու <i>դիք դիակունք</i> կամ <i>դից դիականց</i>, եթե արհամարհանքի համար չի ասվել<ref>Կարող է նկատվել, որ «մեռյալի մարմին» նշանակող <i>դի</i>֊ն բնական հոգնակի չունի, այլ կա նույնանիշը՝ <i>դիակն ֊ դիակունք։</i></ref>։ | ||
+ | |||
+ | Գերեզմանից այն կողմ անցնելով զրադաշտական մի կամուրջով, որը հայերը պիտի ընդունած լինեին, եթե ընդունել են այդ աղանդը՝ նմանապես ընդունած պիտի լինեին նաև հոգու դատաստանը, որ Սերքոշը կատարում էր շատ կարճ ու արագ կամ, ըստ գրքերի, համառոտ։ Շատ հավանական է, որ այդ բառը այն հին աղանդից մեր քրիստոնյա հայերին է փոխանցվել հեթանոս հայերի հայերի կողմից, ինչպես շատերը կարդացել են մեր Եղիշեի մոտ․ «Զհամառօտ հատուցմունսն արդար դատաստանին» (Ա) կամ «Առնել համառօտս յաւիտենից ի մէջ արդարոց և մեղաւորաց» (Գ)։ Մեկ ուրիշն էլ գրել է․ «Հանդերձեալ է Որդի Աստուծոյ գալ փառօք և առնել զհամառօտն յաւիտենից»։ Նշենք նաև շարականում երգվածը․ «Որ ի վերջնումն աւուր համառօտի»։ Համառոտ դատաստանը երկար բացատրություն չէր էլ կարո ունենալ։ Արագ֊արագ կայացված վճիռը նայել է տալիս աջ կամ ձախ, վեր կամ վար, այսինքն՝ արդարների կայանին, որ, ըստ մեզ, արքայությունն է, կամ մեղավորների կայանին, որ դժոխքն է։ | ||
+ | |||
+ | Այդ դժնդակագույն երևույթի դժնդակ անունը, անշուշտ, մնացել է հայերի հեթանոսական հավատքից, քանզի պարսից ու մոգերի աղանդը ևս նույն բառն է ասում՝ <i>Տուզախ</i> կամ <i>Տյուզեխ</i>։ Մեզանում այն կոչվել է նաև այլ կերպ՝ <i>ճուճաղխք</i>, ինչպես նշված է մեր հին բառգրքում։ Անունից երևում է, որ դժոխքի նկարագիրը և դատապարտյալների պատժի ժամանակը պետք է լինի զանդիկների և պարսիկների աղանդին համեմատ։ Մեր նույն հին բառգիրքը դժոխքը անվանում է նաև <i>տխուրք</i>, որի իմաստը հայտնի է ու շատ հարմար՝ հակառակ ուրախության և զվարթության կամ լույսի, այսինքն՝ «մութ և խավար»։ Մթության վերաբերյալ մի հատուկ ավանդություն մեզանում չկա կամ ինձ անծանոթ է։ Բայց հատկանշական է կամ զարմանալի, որ մինչև <i>մութ</i> բառը հատուկ է մեր լեզվին, օտարների (կարծեմ ասորիների) մեջ նույն <i>մութ</i> բառը (եվրոպացիների մոտ գրված Mouth) նշանակում է մեռյալների չաստված։ Դժոխքի ուրիշ անունները, որ կան մեր գրքերում, եկամուտ են․ <i>գեհյան</i>֊ը՝ եբրայեցիներից (թուրքերեն <i>ճեհեննեմ</i>), <i>տարտարոս</i>֊ը՝ հույներից։ Իսկ որտեղի՞ց է <i>սանդար</i> բառը, որից էլ՝ <i>սանդարամետք</i> ու <i>սանդարապետք</i>, որոնց չար ոգիների կարգում հիշատակել ենք, դրանց հետ՝ և <i>շահապետ</i>֊ը, ինչը թեև ասվում է այլևայլ առումներով, բայց հատկապես <i>դժոխքի շահապետ</i> է կոչվում այս ահավոր տեղի իշխանը կամ ոստիկանը։ | ||
+ | |||
+ | Ըստ բոլոր ազգերի հեթանոսական ապշության ավելի շատ զրույց ու հավատք կա չարի և դժոխքի մասին, քանի բարիի և արքայության։ <i>Արքայություն և դրախտ</i> բառերը, որ այժմ մեզանում նշանակում են մեր երջանկության կայան, քրիստոնեության բերմունք են։ Հայտնի չէ՝ մեր նախնի դիցակրոն հայրերը պարսիկների նման արդյոք այն կոչվում էին <i>ահուվահիսդա</i> կամ <i>վեհեշդեմ</i> անուններով։ Եվ հավանական է, որ <i>անույշք</i> էլ կոչեին, ինչը գուշակվում է Եզնիկի ասածից․ «Կէսն ի փառս և կէսն յանարգանս․ և մի թերին յԱնոյշս և միւս թերին ի դժոխս»։ Եվսեբիոսի «Քրոնիկոն»֊ում էլ նախահոր մասին ասվում է․ «ՅԱնուշից և ի բազմերան կենացն տարագիր գտանէր»<ref>Մեր «Հաճախապատում» հին գրքում ևս, որը սովորաբար վերագրվում է Լուսավորիչին, արքայության վայելքը հաճախ կոչվում է <i>անուշակ փառք, անուշակ պարգևներ</i> և այլն։ Ակնարկելով նաև մեր դրացի պարսիկների աղանդը՝ ոչ միայն միաժամանակ <i>էնուշե</i> է կոչվում զվարճությունն ու լավությունը, այլև Աստծուն ընդծայած անուններից մեկը <i>Անուշակ</i>֊ն է։</ref>։ | ||
+ | |||
+ | =Պաշտամունք, պաշտամունքարան, պաշտամունքավարներ, սպասք= | ||
+ | |||
+ | Այս գրքի սկզբում բացատրվեց, թե ինչ է պաշտամունքը, որի կատարման կերպը և հանգամանքները այդպես էլ ընդհանուր անվանումով կոչվում են՝ <i>պաշտամունք</i>, իսկ առանձին ձևերն ու մասերը՝ <i>ծես</i>։ Որքան էլ հետաքրքկան, թեև ոչ հարկավոր լինի սրանք իմանալը, պաշտելիների հետ և է՛լ ավելի կորսվել ու մոռացվել են։ Պետք է որ հայոց հեթանոսական ծեսերն էլ առավել կամ նվազ չափով նման լինեին նրանց մերձավոր ազգերի ծեսերին, սակայն քանի որ դրանք պատմության մեջ հիշատակված չեն, չենք ուզում օտարների մասին ասվածները մեջբերել․ ցանկացողը կարող է գտնել ընդհանուր դիցաբանության մասին գրքերում։ Հիշատակենք այնքանը միայն, որքան պահանջում են իմանալ պաշտամունքի բառերը, որոնցից գլխավոր <i>պաշտամունքարան</i>֊ն է։ | ||
+ | |||
+ | ==Պաշտամունքարան== | ||
+ | |||
+ | Հայտնի կամ հասարակական վայր է, որտեղ աղոթքով, պատարագով, զոհաբերությամբ ու պես֊պես արարողություններով կամ ծեսերով կատարվում է պաշտամունքը։ Հիշեցինք, որ նախահայրերը առաջներում (եթե աղոթքները կատարում էին իրենց տան մեջ) զգալի ու տեսանելի պաշտամունքը կատարում էին անշեն, բաց տեղերում, դա լիներ իրենց ագարակն ու դաշտը, բարձրիկ մի վայր, թե ծառոտ տեղեր, անտառներ և մայրիների պուրակ։ Վերջինս մեզ հիշեցնում է <i>Դից մայրի</i> կոչվածը Վիշապաձորում, որ Գաբեղյանք գավառում է՝ Երասխ գետի եզերքում՝ Կաղզվանի մոտ, որտեղ ձորի անունն էլ և այլ հիշատակներ հայտնի են դարձնում դիցապաշտության նշանավոր մի կենտրոն։ Տե՛ս նաև այն, ինչ նախորդիվ ասել ենք ծառերի պաշտամունքի մասին։ Բացօթյա տեղին հակառակ՝ շատ մոլորահավատներ, որ և մոլորաբարո էին, ցանկանում էին իրենց սնոտիքը և զզվելիքը կատարել գետնի երեսից էլ վար կամ նրա ծածուկ փոսերի ու հորերի մեջ՝ իրենց խղճի համեմատ, որ, լույսի ճշմարտությունից հեռանալով, մթություն է սիրում։ Ասվածը տեսանք քարերի պաշտամունքի մեջ, և այդպես է գրում նաև մեր հին վարդապետներից մեկը («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Դեւքն խաւարասէրք են, վասն այնորիկ և որ յանուն նոցա բագինքն՝ շինեալք էին ի գետնափորս և ի խաւարին տունս․ քանզի համարձակ լիցին դեւք՝ փայլատակմամբք և արհաւրօք և ահագին դնդընչմամբ կեղծաւորել»։ Դիքերի պաշտամունքի մեջ էլ գլխավոր պաշտամունքարանները տեսանք բաց և ընդարձակ վայրերում, ինչպես Բագրևանդում և Աշտիշատում։ Հայտնի չէ, թե արդյոք այն ժամանակ էլ էին այդպիսի վայրերը ընդհանուր անվամբ <i>պաշտամունքարան</i> կոչվում, ինչպես էր քրիստոնեության օրոք, և ինչպես գրում է Ագաթանգեղոսը, թե ոչ, բայց հայտնի են <i>տաճար</i> և <i>մեհյան</i> անվանումները։ | ||
+ | |||
+ | Առաջին անվանումը, որ նմանություն չունի այլ ազգերի նույնանիշ բառերի հետ, եթե հատուկ հայկական անծանոթ իմաստով մի բան չէ, հավանորեն զուգակից է պարսկերեն <i>թեճեր</i> բառին, որ նշանակում է «ձմեռնատուն»։ Եվ բնական է հետևեցնելը․ քանի որ ձմռանը մանավանդ հայոց երկրի պես ձյունապատ վայրում պաշտամունք կատարել հնարավոր չէր, անհրաժեշտ էր ծածկված ու կառուցված մի տեղ, և ահա սա կարող էր լինել տաճարը (թողնենք «տա֊ճար» ծաղրելի ստուգաբանությունը<ref>Առավել ստուգության համար պետք էր գիտենալ նաև մեր Տաճար հատուկ անձնանվան ծագումը։ Որ Tage բառը, ինչպես գրում են եվրոպացիները, հին ժամանակներում իտալացիների կամ անգլիացիների նման էին հնչեցնում նաև էտրուսկները, որոնք այս անունով ճանաչում էին մի չաստվածի՝ իրենց կրոնի պաշտամունքը սովորեցնողին, կարող է ընկնել այս քննության տակ, եթե հիշենք այդ ազգի և հայերի հին առնչության մասին կարծիքը։</ref>)։ Ներկայիս կամ քրիստոնեական իմաստով <i>տաճար</i> նշանակում է մեծ և վայելուչ շենքով պաշտամունքարան, այսինքն՝ եկեղեցի (հռոմեացիների Templum֊ին համապատասխան), ինչպես և մեծ ու ճոխ ապարանք, նաև ուրախության, խնջույքի, կոչունքի ժողովարան ու ճաշարան։ Մեր հին նախնիների պաշտամունքարանի ավելի հատուկ անուն է թվում <i>մեհյան</i>֊ը, և վկայությունը դրանից բարդվածներն են (<i>մեհենընկալ, մեհենապետ, մեհենաբարձ, մեհենազարդ</i> և այլն), որոնք ոչ միայն գուշակել են տալիս մեհյանի պաշտամունքավարներին ու ծեսերը, այլև երբեմն էլ՝ պաշտելին կամ կուռքը։ Մեհյան է կոչվել մինչև իսկ կուռքը։ Բառի ծագումն էլ հավաստի չէ, բայց հավանական է, որ լլինի <i>լուսնի մահիկ</i> և պարսկերեն <i>մահ</i> բառերից․ ավելի շուտ դրանից, քան Միհր անունից էլ ծագած է թվում <i>մեհենական</i> ամսանունը։ Ըստ հնչման՝ մոտ է նրանց <i>մեհիյնե</i> բառին, որ նշանակում է պարզապես «ամսական»․ հիշենք նաև մեր մեհեկան ամիսը։ Իդկ դրանցից հետևեցնելն ու ստուգաբանելը թողնում ենք բանասերների կամքին ու իմացությանը՝ հիշեցնելով նաև մարդու <i>Մեհևան</i> հատուկ անունը և Մեհնունյաց տոհմը, որի անունը հավանորեն առնվել է մեհյանների պաշտամունքավարությունից, բայց կարող է ծագած լինել նաև անծանոթ ու հին բառից, որպիսին է <i>մեհենդակ</i>֊ը։ Կան նաև Մեհսուպ, Մեհեր, Մեհրիար անունները, բայց սրանք հանդիպում են ավելի նոր ժամանակներում և թվում են օտարամուտ։ | ||
+ | |||
+ | Դիքերին կենդանիների նվիրաբերելը, մորթելով լինի, թե այրելով, պահանջվում է հատուկ անուն եթե ոչ բովանդակ պաշտամունքարանի, ապա գոնե նրա մի մասի համար (ինչպես մեր եկեղեցիներում էլ մատուռը և խորանը), և ասվում է <i>զոհարան ու զենարան</i>, գուցե և <i>սպանդարան</i>, որ ունի նույն կամ մոտ նշանակությունը (մորթելու տեղ) և որի պաշտամունքավարներին հատուկ եղավ Սպանդունիք անունն ու տոհմը, որոնց, ինչպես ասում է Խորենացին, Վաղարշակը կարգեց «ի վերայ Զենարանաց»։ Վանի բերդում փորված սենյակաձև քարայրներում, նույնպես և Դերջանում գտնվող Բագառիճում մինչև հիմա պատերի ներքևում երևում են խողովակակերպ նեղ ու երկար խորություններ, և կարծվում է, թե զոհերի արյունը թափելու համար են։ Տեսնողներից ոմանք կարծում են, որ պատերի վրա նշմարում են ցամացած արյան հետքեր։ | ||
+ | |||
+ | ===Բագին=== | ||
+ | |||
+ | Երբեմն այսպես է անվանվում նույնիսկ մեհյանը, բայց սովորաբար՝ նրա գլխավոր մասը, ուր դրվում էին պաշտելին, կուռքը և զոհը, ինչպես մեր եկեղեցիների սեղանն է։ Բագինը երբեմն լինում էր նաև շարժական, այսինքն՝ սեղանն ու կուռքը մեկտեղ, փոքր ծածկով կամ առանց դրա վերցնելով, տեղից տեղ էին տանում, ինչպես քրիստոնյաներն էլ պատերազմի ժամանակ շարժական սեղաններ են տանում։ <i>Բագին</i> բառը շատ հին ազգերի մեջ է լսվում։ Օրինակ՝ սլավոնների Bog֊ը, որ «Աստված» է նշանակում, ըստ մեզ՝ դառնում է <i>բոգ</i> կամ <i>բագ</i>, որից էլ <i>հուր֊բագ</i>, հին պարսկերեն՝ <i>բագա</i> (ինչպես Պերսեպոլիսի բևեռագրերում), որից էլ՝ Բաջիստան կամ Բիհիստուն, այսինքն՝ Բագաստան լեռան անունը։ Հիշենք նաև հին հնդիկների գրքերի Բհագա (Bhaga) կոչված չաստվածին և Բհագավանին՝ նրանց Վիշնու և Շիվա չաստվածներին, նաև փռյուգիացիների Բագեոս կամ Բագվե մեծ չաստվածին, չինացիների, հնդիկների և ճապոնացիների <i>բագոտ</i> կամ <i>պագոտ</i> կոչվող մեհյանները։ Ասվածը ենթադրել է տալիս, թե նախքան պարթևների՝ Հայաստանին տիրելը այդ բառը ծանոթ էր մեր ազգակիցներին և սրանց ժամանակներում այլ պահլավերեն անունների հետ ավելի հաճախ գործածվեց, և իբրև օտար՝ Ագաթանգեղոսի թարգմանիչը հարկ է համարել բացատրել, թե Բագավան նշանակում է «դիքերի ավան», Բագահառիճ՝ «դիքերի գյուղ»։ Սասանյանների տիրապետության ժամանակ բագին կոչվեցին նաև պաշտելու կրակի սեղանները, որոնց վրայի մի փոքր փորվածքն էլ բավական էր կրակն ընդունելու համար, և ըստ այդմ՝ շինվում էին նաև փոքրիկ բագիններ՝ շարժական կամ կանգուն։ | ||
+ | |||
+ | ===Հաշտից տեղեր=== | ||
+ | |||
+ | Զոհարանի նշանակությամբ, ըստ պարսկերեն <i>հաշտ</i> բառի, հայերիս մեջ ծանոթ են Տարոնում, որտեղ Վաղարշակն այդ պաշտամունքարանները, ըստ Զենոբի պատմության, հանձնեց հնդիկ Գիսանեին, և վայրը բնակարանների հետ կոչվեց Հաշտիշատ, որը երբեմն թարգմանությամբ էլ կոչվում է Մեհենագյուղ։ Հնդիկները իրենց նախնիներին նվիրած պաշտամունքարանը կոչում էին <i>աշտակա</i>, իսկ պաշտամունքի արժանավորին կամ սրբազանին՝ <i>յաշդանիս</i><ref>Ըստ Պյուռնուֆի՝ նշանակում է Digne qu`on lui offre le sacrifice ըստ Ռոզենի՝ Sacris celebrandis:</ref> <i>Հաշտ</i>֊ը նշանակում է թե՛ բագինը և թե՛ նրա վրա նվիրաբերվածը կամ զոհը։ Թեև հին հայերի հավատքում երկու անուններն էլ ընդունված են, բայց նվիրաբերությունների ու զոհաբերությունների հատուկ տեղը նրանց հասարակ լեզվով կոչվում է <i>սեղան</i>․ այդպես է կոչվում նաև կերակուրներ դնելու տեղը կամ շինվածքը։ Բառի ծագումը անշուշտ պիտի լինի <i>սեղ</i>֊ից, բայց դրա իմաստը անհայտ է<ref>Մի հին բառգիրք ասում է, որ <i>սեղա</i> նշանակում է «թամբ»․ եթե լատիներեն Sella բառը չէ արտաբերված, որ նշանակում է թե՛ «ձիու թամբ», թե՛ «աթոռակ» և ըստ այսմ՝ համապատասխանում է սեղանին։</ref>։ | ||
+ | |||
+ | <i>Սեղան</i> անվան կազմության նման է և <i>խոր֊ան</i> (ինչպես և <i>բեր֊ան</i>) բառը՝ իր մեջ մի բան ընդունելու հարմար դիրքի նշանակությամբ։ Եվ ինչպես ներկայումս է եկեղեցիների սեղանների բոլորտիքը <i>խորան</i> կոչվում, թվում է՝ այդպես էլ՝ մեհյանների սեղաններինը, որոնցից այդ անունը հավանաբար անցել է քրիստոնեական շինվածքին և ըստ բառի սովորական նշանակության՝ ցույց է տալիս փորված (պատի մեջ) խոր տեղ, թեև ունի նաև այլ մոտավոր նշանակություններ, ինչպես՝ «վրան»։ Եվ հայնտի է դառնում, որ այն խոր տեղում պիտի զետեղված լիներ պաշտելի առարկան կամ կուռքը։ Այսպիսին կարծվեցին նաև Վանի վերոհիշյալ քարակտուր սենյակների պատերի մեջ փորված խորշերը, որոնք ուրիշները համարում են սափորների կամ տապանների տեղ։ Բագառիճի քարափոր սենյակում էլ է երևում խորունկ մի գոգավորություն, որ համարվում է կուռք դնելու տեղ։ Այսպիսի մի բան կարող է իմացվել նաև Թովմա Արծրունու՝ Արտաշես Բ֊ի մասին ասածից, որը Վանի մոտերքում՝ երեք բլուրների միջև՝ մի գոգաձև հովտում, շինեց «աշտարակ բարձրաձեւ փորուածոյ միջոցաւ, և ի վերայ նորա կանգնէ զԱստղկան պատկերն, և մօտ նորա տուն գանձու պաշտպանութեան կռոցն»։ Իրենց ենք թողնում՝ գանձե՞րն էին կուռքերին պաշտպանում, թե՞ կուռքերին էր վայել գանձերը պաշտպանել, բայց հայտնի է, որ բոլոր կռատների մեջ կամ մոտ կային գանձարաններ, մեծամեծերի և փոքր մարդկանց նվիրատվությունների պահատեղիներ, ինչպես հավաստում են Ագաթանգեղոս և Զենոբ պատմիչները, նաև ուրիշները՝ Լուսավորիչի գործերը հիշողները։ | ||
+ | |||
+ | Այսպիսի տեղերը ապահովության համար պիտի լինեին ոչ միայն ամուր և գոց, այլև ծածուկ՝ հայնտի միայն քուրմերին և քրմապետերին։ Եվ այս պատճառով էլ թվում է, որ նույնիսկ մեհյանները՝ իբրև աղոթատներ, ժողովրդի համար շատ մտնելի չէին և ոչ իսկ ընդարձակ, ինչպես և հին հայոց եկեղեցիները։ Պաշտամունքասեր ժողովուրդը իր աղոթքը, նվիրաբերությունները և զոհաբերությունները կատարում էր մեհյաններից դուրս բակում կամ ոչ փակ տեղում՝ բագինների դիմաց կանգնած։ Դա հայտնի է դարձնում նաև առաջին մեհյանները շատացնող աշխարհակալ Տիգրանի մասին ասվածը․ «Մեհեանս շինեալ և առաջի մեհենիցն բագին․․․ կանգնել, զոհս՝ ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել, հանդերձ երկրպագութեամբ»։ Ասվածից գուշակվում է, որ հասարակ և աղքատ ժողովուրդը բագինին նույնիսկ չէր մոտենում, յալ իր պաշտամունքը կատարում կամ հանդեսները դիտում էր՝ հեռվում կանգնած։ Եվ հրեական տաճարի պես ներսը և ներքնագույն կողմը՝ իբրև սրբարան, չասեմ՝ սրբություն սրբոց, մտնում էին միայն քահանաները և առավել բարձր ու ցածր կարգ ունեցող պաշտամունքավարները։ Զենոբը (և ըստ նրա խոսքի՝ նաև «Հայսմավուրք»֊ը) վկայում է Տարոնի Աշտիշատի երեք հռչակավոր բագինների (մեհյանների) մասին, որոնք էին «բարձրաշէնք, և մեծամեծ ծախուք զարդարեալ յոսկւոյ և արծաթոյ և մարգարտաց և յականց պատուականաց», սակայն չի ասում «մեծագույն» կամ «ընդարձակ», այլ նրա և Թովմա Արծրունու ասածներից պարզ է դառնում շենքի ձևի հատկությունը, որ բարձրաշեն և աշտարակաձև լինելն էր։ Արդյոք այդպիսի՞ շինություններ էին ասորեստանյան աշտարակաձև զիկկուրատները, որոնք մի տեղ հիշատակեցինք Ծկրավոր մոլորակի կամ աստղի առիթով։ | ||
+ | |||
+ | Ինչպիսին էլ լինեն բագինները, մեր պատմիչների ասածից էլ հայտնի է դառնում, որ կարող են կոչվել արտաքին մեհյան, և աշտարակաձև բարձրությունն էլ կանգնեցված կուռքերը բազմությանը տեսանելի դարձնելու համար էր։ Իսկ բուն մեհյանը հարմար է ներքին կոչվելու, ինչպես քիչ վերը հիշատակված Աշտիշատի պաշտամունքարաններում եղածը, որ պատմիչը կոչվում է ներքին սենյակներ։ Չաստվածի և նրա քուրմերի համար տեղի ընդարձակությունը կարևոր չէր։ | ||
+ | |||
+ | Վանի և Բագառիճի վերոհիշյալ քարափոր սենյակներից զատ՝ Արարատ բնաշխարհում ևս՝ մի քանի տեղ, փոքր շենքերի հին մնացորդները կարծվեցին մեհյանների տեղեր։ Այդպիսին էր Քաղաղ գետի եզերքին՝ Չամրլու գյուղի մոտ՝ մի քարաբլրի վրա, մեր օրերում երևացող բոլորակ քարաշատ բակի պես մի տեղ՝ միջնամասում կոտրած խարիսխ կամ մի սյուն։ Սրա մի կողմին քանդակված էր տղայակերպ բազկատարած մի անձ՝ ոտքերից ներքև երկու պնակաձև փորվածք, իսկ մյուս կողմին՝ պարուրաձև գծեր։ | ||
+ | |||
+ | Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։ Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։ | ||
+ | |||
+ | Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ <i>ամենայն</i>։ Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։ Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ։ Մեզ էլ հարկ է այդ նշանավոր վայրերը քննել, որոնք խոսքիս կարգում շատ անգամ հիշատակվեցին, մանավանդ ամենաերևելին կամ պատմիչների կողմից այդպես համարվածը՝ Հաշտիշատը, որի անունը ևս վկայում է շատ մեհյաններ, պաշտելի և պաշտող ունենալը, ինչի պատճառով շրջակա բնակավայրը ևս դրանց հետ մեկտեղ կոչվում է այդ անունով, որ նշանակում է, ինչպես որ գրված էլ է, «մեհենագյուղ» և ոչ թե, Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը համաձայն, «շատահաշտ»՝ Рплэцпфпт, որից և լատիներեն Sacrificiis abundans֊ն է։ Եվ այս պատճառով էր կոչվում հայոց մեհյանների բուն տեղ, նույն կերպ և քրիստոնեության տիրապետության ժամանակ անվանվեց Եկեղեցագյուղ։ Եվ ինչպես որ այդ տեղի տերը քրմապատն էր, նոր տերն էլ եղավ հայոց քահանայապետը (ս․ Գրիգորը), որից ժառանգությամբ անցավ ս․ Սահակին, որի բնիկ կալվածքն է կոչվում, ուր և թաղվեց մարմինն իսկ՝ այն իբրև վերջին ժառանգ պահելով իրեն։ Եվ ինչպես հայկազունների մեծագույն կրոնական հանդեսներն էին այնտեղ կատարվում, այնպես էլ նոր կրոնապետը (Լուսավորիչը) հաստատեց, որ այնտեղ կատարվեն եկեղեցական ժողովները։ Հիշատակեցինք մի քանի ուրիշ մեծ և հաճախելի պաշտամունքարաններ, որոնց շրջաբնակ վայրերն էլ դրանց պատճառով կոչվեցին Բագավան, իսկ ողջ գավառը՝ Բագարանդ, որտեղ Նավասարդի ամանորյա օրերին կատարվում էին աշխարհախումբ ազգային տոներ և հանդեսներ։ | ||
+ | |||
+ | Բագարանը, որ կառուցեց Երվանդը և Արմավիրից հայոց դիցախումբը փոխադրեց այստեղ, առաջին մայրաքաղաքը լինելով, հայտնի է դարձնում, որ հայկազունների առաջին ու մեծ կրոնատեղին կամ կրոնական իշխանությունն էլ քաղաքականին մոտ ու աթոռնակից էր, ինչպես հետո եղավ և Արտաշատ նոր մայրաքաղաքը։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ պատճառով է Բագառիճը, որ նաև Բագնաց կամ Դից գյուղ էր կոչվում (Բարձր Հայքի Դերջան գավառում), եղել դիցապաշտության գլխավոր կենտրոն։ Թվում է, թե արևմուտքից Արտաշեսի ու Տիգրանի բերած հունական չաստվածներին ընդունելով՝ իբրև հայոց երկրի մոտ ու առաջին բնիկ սահման, կամ քանի որ բերողները հարմար են գտել այն կողմը, որը դրկից է ու ավելի ծանոթ այդպիսի դիքերին․ այնտեղի երեք գետնափոր մեհյանները և դրանց մերձակից լեռան վրայի մի մեհենատեղին հիշատակեցինք։ | ||
+ | |||
+ | Նույն վիճակն են ունեցել Դերջանին սահմանակից Եզնկան, Անին, Թորդանը, Սատաղը։ Վերջինում գտնված Արտեմիսը կամ Անահիտը հայ դիցապաշտության ամենանշանավոր մնացորդն է և մեկը հելլենական ճարտարագործության մնացորդներից։ Եզնկայում է գտնվել նաև ներկայացվող քարեղեն քանդակը, որի առյուծները առաջին հայացքից կարծել են տալիս, որ պատկերվածը ս․ Իգանտիոս Աստվածազգյացն է։ Սակայն բազկաբաց անձի կերպարանքը հեթանոսության նշմար է հայտնի դարձնում։ Իսկ հին Թորդանի մոտ՝ Ավագ վանքում, ներկայումս պահվում է <i>դեղթափ</i> կոչված քարեղեն մի քանդակ, որ է՛լ ճշտությամբ և լուսատպությամբ հանել պատկերը, որը մենք ներկայացնում ենք խավարած մոտիտով ու թանաքով գծագրվածից։ | ||
+ | |||
+ | Բագավան է կոչվել նաև Բաքվի սահմանը։ Ժամանակին այն հայոց 15 աշխարհներից մեկի՝ Փայտակարանի մի գավառն էր, որի պաշտելիքն էլ՝ ծանոթ բոափայլ և հրանյութ նավթը, գետնից էր բխում։ Այս երկրի մի մասն էլ առանձին գավառ ու անուն ուներ՝ Յոթնփորակյան բագիններ, որ ինքնին հայտնի է դարձնում ինչ ունենալն էլ․ յոթ փորված բագին՝ իբրև հրապաշտների դյուրապատրաստ ատրուշան՝ հեղուկ կրակն ընդունելու համար։ Ոչ սրանք, այլ նախորդիվ հիշատակված մեհյաններն ու մի քանի անծանոթները ևս լրացնում էին հայոց մեհյանների յոթ բագինները, ուր Տրդատի հայրը՝ Խոսրով արքան, հորդորում էր․ «Ոխտաւոր լինել պատկերաց կռոց դիցն պաշտաման․․․ զիւր ազգին Արշակունեաց զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր»։ Ըստ Ագաթանգեղոսի՝ հավանաբար սրանք Հունաստանից բերված կուռքերի դիքերն էին։ Իսկ յոթը լինելը կարող է հաստատվել նաև Ագաթանգեղոսի հիշատակածներով ու վկայությամբ և յոթ թվի՝ նաև հեթանոսների համար սրբազան համարվելով, ինչպես և հին հնդիկներն ունեին իրենց Մահալափուրամը, որ թարգմանվում է «յոթ բագիններ», պարսիկները՝ իրենց յոթ մեծ ատրուշանները, նմանապես կապադովկիացիները՝ կրակի յոթ բագիններ, և այլն՝ մի կողմ թողած հույների յոթնամյա դիքերի պաշտամունքը։ | ||
+ | |||
+ | Մինչև հիմա ասածներիցս պարզ երևացին կուռքերի նյութերը ևս․ թե՛ պատվական մետաղներից էին, որոնք հույն ճարտարների ձեռքի գործն են, թե՛ փղոսկրից, թե՛ պղնձից և թե՛ հասարակ նյութից՝ քարից ու փայտից, որոնք, իհարկե, ավելի շատ էին ու շատ տեղերում։ Դրանց մասին մեր Լուսավորիչ հայրը հայերին ասում է (ըստ Ագաթանգեղոսի)․ «Որպէս և առ ձեզդ իսկ տեսանէաք զՔարապաշտ և զՓայտապաշտ մոլորութիւնսդ, որք առ տգիտութեան ի ձենջ նկարեցան․․․ անշունչ անմռունչ Քարանց պագանէիք»։ | ||
+ | |||
+ | Վերջին խոսքը, ինչպես ուրիշ տեղում էլ հիշատակեցինք, կարող է նշանակել նաև զուտ քարապաշտություն, մինչդեռ առաջինով հայտնի է դարձնում ձեռագործ կուռքերը՝ տաշած ու քանդակած։ Եվ եթե ասածը, ըստ բառերի, ուզենք ճիշտ հասկանալ, «ի ձէնջ»֊ը ցույց է տալիս, որ հայերս մեր պաշտելիքը հնարել ենք մեր իսկ արհեստավորների ձեռքով, որոնց քարագործության մեջ ճարտարությունը երևում է քրիստոնեական շինվածքներում 5֊րդ դարից մինչև այսօր, և դրա ակներև վկաները Արարատի և Շիրակի եկեղեցիներն ու վանքերն են։ Մետաղներից ձուլված պատկերները՝ իբրև զուտ հայկական ձեռագործ, հույներից բերվածներից զատ, կարծեմ հիշատակված չեն, թեև անհավանական էլ չեն։ Իսկ պղնձե, նաև ոսկե դիցաբանական մանր քանդակներ՝ թե՛ ձուլված, թե՛ դարբնած, գտնվել են Հայաստանում, մանավանդ Վանտոսպի կողմերում․ դրանց վրայի պատկերները ոմանց թվում են ասորեստանյան կերպ ունեցող։ Սակայն գտնված մի քանիսի վրայի կենդանիների կամ մարդկանց պարզ կերպարանքները և զարդարձևերը չեն կարող նրանց համար հատուկ համարվել, և ավելի հավանական է, որ լինեն և հայկական։ Դա ավելի կճշտվի, եթե ավելի շատ հայտնաբերվեն այդպիսիները՝ մանավանդ հողեղեն ու կավեղեն, որ, զարմանալի է, մինչև այժմ գոնե գրողիս հայտնի չեն։ | ||
+ | |||
+ | ==Պաշտամունք== | ||
+ | |||
+ | Ամեն մի կրոնում պաշտամունքարանը կամ տաճարը նրա հավատացյալների ժողովարանն է, որտեղ նրանք իրենց ճանաչած Աստծուն առանձին կամ միաբան նվիրում են, նախ, իրենց խոնարությունը, որ նշանակում է ճանաչել նրա գերագույն մեծությունը, իշխանությունը և իրենց վրա ունեցած երախտիքը և այս նաև բերանով խոստովանել, ինչը աղոթքն է, երգը, գովաբանությունը և այլն։ Երկրորդ՝ որևէ կերպով նաև նյութական մի բան են նվիրում Աստծուն կամ աստվածներին․ և սա ձոնն է, պատարագը, զոհաբերությունը, ողջակեզը և այլն։ Իսկ դրանք իրենց կամ պաշտամունքավարների ձեռքով նվիրելու և կատարելու կերպը կոչվում է <i>ծես, օրենք</i>։ | ||
+ | |||
+ | 1. Առաջին կերպի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ չունենալով և ոչ մի տող մեր հեթանոս նախահայրերի աղոթական խոսքերից։ Բայց ոչ մի որևէ կերպով աղոթում էին ու խնդրանքով դիմում աստվածներին, հայտնի է օտարների մասին Ս․ գրքի հիշատակածներից՝ Բահաղին կամ այլ կուռքերի արած աղաչանքներից, նաև Պողոս առաքյալի գրածներից և անհավատներին ու հավատացյալներին ուղղված խոսքերից։ | ||
+ | |||
+ | Մեր Արտաշես Բ կենցաղասեր թագավորի մասին պատմվում է, որ փափագելով դեռ երկարաձգել աշխարհի վայելքը կամ ուրիշների իրեն վայելելը ուզելով մի նախարարի (Աբեղոյին) ուղարկեց «յԵկեղեաց [գաւառ] յԵրիզա, ի մեհեանն Արտեմիդայ, խնդրել ի կռոցն բժշկութիւն և բազում կեանս» (ինչը նա չտվեց․ ոչինչը չէր կարող որևէ բան տալ)։ Պարզ է, որ թագավոր և ծառա, հարուստ և աղքատ, եթե կրոնասեր էին, աղոթում էին յուրաքանչյուրը իր զգացած կամ իմացած կերպով։ Մեր խնդիրը այդ քննելը չէ, այլ պարզվելը, թե կային արդյոք սահմանված կամ շարադրված կարգով աղոթքներ, մաղթանքներ, երգեր, օրհնություններ։ Կարծում եմ՝ կային, և մեհենական մատյաններ կոչված գրքերի մի մասը բովանդակում էր այսպիսի բաներ, բայց ոչ ժողովրդի բերանով ասված աղոթքները, այլ պաշտամունքավարների կողմից ասվածները, մի մասն էլ՝ ասելու կամ լսելու կերպը կամ ծեսը՝ ձևերով կամ շարժումներով հանդերձ։ | ||
+ | |||
+ | Թե այդ մատյանների մեջ ինչ սնոտի ու խայտառակ բաներ կային գրված, կարող է գուշակվել ոչ միայն քրիստոնեության ծագումով դրանց ջնջվելուց, այլև մի քանի տեղ մեր հիշատակված աղթարական աղոթքներից, որոնք, թեև հետո են շարադրվել քրիստոնյաների կողմից, բայց հեթանոսական հետք ու հոտ ունեն։ Հայտնի է նաև Բարդածան աղանդավորի արածից (2֊րդ դարում) որը, հայերի այդպիսի մեհենական գրքերը կարդալով, դրանց հակառակը գրեց։ Այս գրվածքները կուռքերի պաշտամունքի և բաշխերի վերաբերյալ էին, և թվում է, թե դրանք գրված էին մի այնպիսի կարգով ու ոճով, որ արժանի եղան ընդդիմաբան հերքման, թեև հերքելի անձի կողմից։ Մեկ այլ տեղում ևս հիշատակվում են մեհենական պատմություններ՝ որոշ չափով նման մեր եկեղեցիների դիվաններին ու կոնդակներին (ժողովրդի կողմից <i>քյություկ</i> կոչված)։ Սրանից պարզ է դառնում, որ եթե մեհյաններում պահվում էին պատմական գրվածքներ, ապա որքա՜ն ավելի շատ պիտի լինեին ծիսականները։ | ||
+ | |||
+ | 2. <i>Ծիսական</i> անվամբ նկատի է առնվում պաշտամունքարանում պաշտամունքավարի ձեռքով որևէ կրոնական գործ կատարելը, ինչը սովորաբար կոչվում է <i>արարողություն</i>։ Բայց առաջին բառի միավանկ <i>ծես</i> արմատը ցույց է տալիս սրա հնությունը, որն արժանի է լեզվագետների քննությանը։ Մեզ անծանոթ է օտար լեզվի համահունչ բառ՝ բացի Արամազդի՝ Ծես կամ Ծաս անունից (թեև հույների մոտ <i>զ</i>֊ով հնչած՝ Զևս), որ նշանակում է «կենսատու»։ Հարկ էր, որ ծեսերի վարդապետության գիրքն էլ կոչվեր <i>ծիսարան</i>, բայց այս բառը գրքերում գործածված չէ, այլ նրա փոխարեն ասում ենք «Մաշտոց», և մեր ազգակիցներին հայտնի է այդ անվանումը։ Սա ս․ Մեսրոպի անունից չի առնված<ref>Եթե գիրքը կոչվելու էր այս մեծ, սուրբ վարդապետի անունով, կվայելեր այն կոչել «Մեսրովբ» կամ «Մեսրոպ» (այս էլ անծանոթ նշանակությամբ)։ Կարող էր լինել նաև մի Մաշտոց հատուկ անուն՝ մնացած հեթանոսությունից, մանավանդ Տարոնում, որտեղից սուրբն էր։ Սա էլ հիշենք, որ «Օրհնությունաբեր ցուցակը», որ «Մաշտոց» գրքի կանոնների կամ կարգերի ցանկն է, նրա կարգավորությունը Մովսես Խորենացու ձեռքով կամ դպրությամբ ս․ Սահակին է վերագրում, այլ ոչ Մեսրոպին։ </ref> և ոչ էլ 9֊րդ դարում այդ գիրքը նորից կարգավորող համարված նույնանուն (Մաշտոց) կաթողիկոսից, որը հավանաբար ինքն է անունը առել գրքից, որ պարզորեն կամ թարգմանաբար կոչվում է «Օրհնություններ» կամ «Օրհնությունաբեր գիրք»։ Սակայն <i>Մաշտոցը</i>֊ը (անշուշտ, <i>մաշտ</i> արմատից) «ծիսական» նշանակությամբ և սրա պես այժմ մեզ անծանոթ ծագմամբ հին և նախաքրիստոնեական բառ է, որի համար կարող է դիտվել լծորդություն <i>պաշտ</i> և <i>հաշտ</i> բառերի կրոնական իմաստների, նաև մշտիկի հետ, որով կրոնական ջրի ցողմունք է լինում, և որը, ըստ հին բառգրքի, նշանակում է «ցանիչ»։ Անտարակույս է, որ ինչպես ուրիշ և գրեթե բոլոր ազգերի, այնպես էլ մեր պաշտամունքների մեջ ջուրը ցանվում ու ցրվում էր՝ իբրև թե՛ անձերին և թե՛ նվերները սրբող<ref>Հայերենում կա նաև <i>մաշտել</i> հին բառը, որ նշանակում է «գլխի մազերը թափվել, ճաղատանալ»․ <i>մաշտոց</i>֊ը չեմ կարող հետևեցնել սրանից։</ref>։ | ||
+ | |||
+ | «Մաշտոց» գրքի պարզագույն անունը հիշելիս մեր առջև հառնում է մի նոր նշանավոր բառ ևս (<i>օրհնություն</i>), որի արմատը, թեև ուղղականը գտնված չէ, <i>օրհն</i>֊ն է։ Բայց կա հոլովված հոգնակին՝ <i>օրհնից</i>, և բարդություններում՝ <i>օրհնեք</i> (ինչպես՝ <i>ջրօրհնեք</i> և այլն)։ Հիշելի է, որ ըստ հին վերծանողության՝ պետք է կարդալ ոչ թե <i>օ</i>, յալ <i>աւ․ աւրհնէք</i>։ Եվ դարձյալ մի քանի բաղաձայն տառի իրար մոտ զուգադրվելը ձայնավորի անհրաժեշտությունն է ցույց տալիս, և <i>ն</i> տառը գուցե լինի իմաստի զորացուցիչ, ինչպես՝ <i>ակն, հիմն</i> և այլն։ Եվ այսպես ենթադրելով՝ թերևս զուգորդվի նաև Ավեստայի լեզվում «աստված» նշանակող <i>ահուրա</i> բառին։ Ինչպես էլ լինի, հավանական է, որ <i>օրհնություն</i> բառն էլ հին է և հայոց հին հավատից է։ | ||
+ | |||
+ | 3. Թողնելով մտայինն ու հնչականը՝ քննենք պաշտելիին ընծայվող նյութականը, ինչը կոչեցինք <i>նվեր</i> ընդհանուր անվամբ։ Դիրքերին տրված նվերները եղել են և լինում են բազմատեսակ ու բազմազան նյութերից, որոնք շատ անգամ էլ մեհյանների մեջ կամ խորանների վրա պահվելիք պինդ նյութեր էին, ինչպես՝ մետաղյա զարդեր կամ պատկերներ։ Եվ գուցե այնտեղ կախվելու պատճառով դրանք պարսկերեն բառով կոչվել են <i>նյուվար</i>, որ նշանակում է «պարան, չվան»։ Վերոհիշյալի հետ ունի՞ արդյոք առնչություն նաև Ավեստայի լեզվի <i>հոնովեր</i> բառը, որը նշանակում է կրակին նվիրաբերելու կամ պաշտամունքի ընթացքում ասված աղոթքը։ | ||
+ | |||
+ | 4. Նվիրաբերվածի ընդհանուր և այժմ սրբազանացված անուն է <i>պատարագ</i>֊ը, և սրա՝ քրիստոնեական ծեսի մեջ ընդունվելը պարզ է դարձնում, որ հին հավատքի մեջ էլ այս էր նվիրաբերությունների ընդհանուր ու գլխավոր անունը։ Այդպես է ասվում նաև Ս․ գրքի մեջ։ Բոլոր կրոններում նվիրաբերվածների համար ասվող բառի հատուկ նշանակությունը կարող է ճշտվել բառաբարդությունների մեջ, ինչպես՝ <i>լիապատար, հուսապատար, և ածանցավոր</i> բառերում, օրինակ՝ <i>պատարուն</i>։ Բոլորն էլ նշանակում են «շատություն, լիություն», ինչպես կվայելեր նվիրել Աստծուն կամ դիքերին։ Առանձին ասված կա նաև <i>պատար սիրո</i> (Ոսկեբերան, Մեկնություն եփեսացիների)։ Այս (լիության) իմաստով ևս կարելի է գուշակել, որ պատարագի նվերները ի սկզբանե ոչ թե զոհեր էին, այլ բուսական բերք, որ առատորեն մատուցում էին։ Հետագայում իմաստը ընդարձակվեց ու տարածվեց բոլոր տեսակի ընծաների, նաև կենդանիների ու զոհելիների վրա․ ըստ այսմ՝ գուցե կարելի լինի ենթադրել առնչություն <i>պատարագ</i>֊ի և <i>պատրուճակ</i>֊ի միջև, որ սովորական զոհելին էր։ | ||
+ | |||
+ | 5. Ս․ գրքի վկայությամբ էլ (ըստ Աբելի ու Կայենի պատարագների պատմության) գիտենք, որ առաջին նվերները երկրի անշունչ բերքի հետ նաև շնչավորներ էին (կենդանիներ)։ Եվ որքան էլ պժգալի է բնության մի կյանք փչացնելը, լինի մորթելով, լինի արյրելով, մարդը չէր կարող այլ ձևով իրենից բոլորովին հեռացնել, իրեն զրկել այդ նվերներից, եթե ոչ ինչ֊որ կերպ դրանք ոչնչացնելով։ Մանավանդ իր կյանքը Աստծուն նվիրելու համար ավելի մերձավոր բան չկար, քան ուրիշ մի կյանք, այնպիսի կյանք, որ ապագա չունի, շատ թե քիչ պիտի ապրի, հետո պիտի ոչնչանա։ Այդ պատճառով Աստված հին օրենքի մեջ թույլ տվեց այսպիսի նվերներ, որ կոչվում են <i>զոհ</i>, իսկ այրվածը՝ <i>ողջակեզ</i>։ Սակայն ամեն բանի մեջ մոլորվող հեթանոսները անբանական կենդանիների հետ բանականին ու հոգիավորին էլ՝ իրենց նմանին՝ մարդուն էլ էին զոհում, նաև իրենք իրենց՝ անձնասպանությամբ և կամավոր ողջ֊ողջ թաղվելով իրենց սիրելի կամ տիրական մեռյալի հետ։ Զոհը, ինչպես անունն էլ հայնտի է դարձնում, հավանաբար հայերի մեջ է մտել սեմական ազգերից։ Արաբները այն կոչում են <i>զահայա</i>, եբրայեցիները՝ <i>զևախ</i>, զնադիկներն էլ՝ քիչ նման՝ <i>զասթրա</i>։ | ||
+ | |||
+ | 6. <i>Հաշտ</i> բառի նվիրական իմաստը և հնդկերենից ծագելը արդեն բացատրեցինք։ Այն հետագայում միացած է թվում <i>յաճատա</i> բառին, որ պարսկերեն <i>յազատ</i>֊ն է, մեզանում՝ <i>յաշտ</i>, որի արմատը <i>յազ</i>֊ն է, և մեր գրքերում կա <i>անյազ</i>, ինչպես նաև <i>յազել</i>, այսինքն՝ կենդանիներ զոհաբերել, ինչպես որ պարսիկների <i>յազնա</i> և հնդիկների <i>յաճնա</i> անվանումները։ Արվեստի լեզվի <i>մազտիյազնա</i>֊ն, որ մեզանում գրված է <i>մազդեզն</i>, նշանակում է «Որմիզդի համար զոհաբերող»։ Նույն անունից է ձևավորվել նրանց <i>իզեշկյահ</i>֊ը, որ նշանակում է «պաշտամունքարան»։ | ||
+ | |||
+ | 7. <i>Ձոն, ձոնիք</i> է կոչվում երբեմն նվերների մի տեսակը, և հատկապես՝ բոլոր տեսակների ընդհանրությունը։ Երբեմն նշանակում է նաև պսակների նման նվիրված բաներ, երբեմն էլ՝ անձինք՝ նվիրված դիքերի պաշտամունքին կամ նրանց պահպանությանը։ Ինչպես տեսանք, Անուշավան հայկազունը «նուիրեալ ի Սօսին Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի համար էլ կոչվել էր Սոսանվեր։ Մեզանում այդ անունը(<i>ձոն</i>) եկամուտ է թվում։ Նշանակալի է (թեկուզև պատահական լինի), որ <i>սունմագ</i> թուրքերեն բառը ճշտորեն նշանակում է <i>ձոնել</i>։ | ||
+ | |||
+ | Թողնելով նաև նվիրաբերվածների այլևայլ անուններ քննելը՝ նորից աչք դարձնենք նրանց նոյթերին, որոնք անունների պատճառով արդեն հիշատակվեցին։ Սրանցից առաջինն ենք համարում բուսականները՝ թե՛ արմտիքը (ցորեն, գարի և այլն)՝ իբրև մարդուն հատկանշական տուրք, թե՛ ծաղիկները և գեղեցիկ տերևներով հյուսված պսակները, ինչպես Տրդատն էր հրամայում Գրիգորին, «զի Պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցէ բագնին Անահտական պատկերներին»։ | ||
+ | |||
+ | Իսկ կենդանիներից նախ նվիրում էին նրանցից ստացվածը՝ կաթը և յուղը, բուրդը կամ գեղմը, իսկ հետագայում՝ նաև նրանց մարմինը և կյանքը վերոհիշյալ զոհերի ձևով։ Նվիրաբերում էին նաև (որոշ) կենդանիների ձագեր, որ երբ մեծական, զոհաբերվեն, ինչպես հիշատակեցինք Երիզայում Անահիտի աշտամունքի մասին խոսելիս․ նրանց միսը բաժանվում էր քուրմերին, աղքատներին և պանդուխտ հյուրերին, իսկ մի մասն էլ այրվելով իբր միայն դիքին էր նվիրվում։ Ակնհայտ է, որ զոհաբերվող այս կենդանիները սրբացվածներից կամ ուտելիներից էին՝ ոչխար, երինջ և այլն․ նույնը վերաբերում է նաև թռչունների մի մասին։ Թագավորները և հարուստները քուրմերի ապրուստի համար այսպիսի զոհելի կենդանիներ նվիրաբերում էին առատորեն, այնպես որ, երբ նրանց կրոնը ջնջվեց, անսնունդ մնալով՝ Լուսավորիչին հարցրին, թե ինչպես պիտի ապրեն, քանզի այլ արվեստ չգիտեին։ Սուրբն էլ հեթանոսական զոհերի փոխարեն սահմանեց քրիստոնեական ագապն ու մատաղը՝ առատ մաս հանելով քրիստոնեացած այդ քուրմերին և ապա քահանաներին։ <i>Մատաղ</i> բառը ոմանք ստուգաբանում են որպես «աղ մատուցելով օրհնված նվեր»։ Կարող է նաև հասարակ նշանակությամբ նշանակել «մատաղ կենդանի» կամ «առաջնեկ», ինչպես եբրայեցիներին էլ պատվիրված էր այդպիսիները նվիրաբերել Աստծուն կամ քահանաներին։ Ս․ Սահակը իր կանոնների մեջ ասում է, թե այս բանը ստուգել է իր նախնիների ավանդությամբ, և ըստ իր նախահոր (ս․ Լուսավորիչի) կարգադրության՝ որոշակիորեն սահմանում է, թե կենդանու որ մասը պետք է տալ քահանային և որը՝ այլոց, որպեսզի հակառակություն և անվայել խնդիր չլինի։ | ||
+ | |||
+ | Հեթանոսները, այս ընտանի և տնտեսության մեջ անհրաժեշտ կենդանիներին բավական չհամարելով, զոհաբերում էին նաև գրաստներ, ինչպես ասվում է մեր Տրդատի հոր՝ Խոսրովի մասին, որը պարսիկներին վանելուց հետո, իբր հաղթանակելով և կամենալով գոհություն հայտնել իր օգնական չաստվածներին, «սպիտակ Ցլուք և սպիտակ Նոխազոք, սպիտակ Ձիովք և սպիտակ Ջորովք․․․ զհայրենեացն պաշտամանցն տեղինս մեծարէր»։ Այս նվիրաբերական մեծարանաների մեջ դիտելի է պածարների ու գրաստների սպիտակ և արու լինելը՝ գուցե չաստվածների սեռին համեմատ, քանզի Անահիտին երինջ էր մատուցվում։ | ||
+ | |||
+ | Հպանցիկ հիշատակեցինք նաև պժգալի մարդազոհերը՝ թե՛ կամավոր (ինչպես Արտաշեսի հուղարկավորության ժամանակ) և թե՛ օտար ձեռքով՝ ակամա և բնռությամբ, ինչպես շատ անգամ հիշատակված Անձևացյաց կողմերի քարայրերում իսկապես բնավորված կամ խաբեական վիշապներին կույս աղջիկներ ու անմեղ պատանիներ մորթելով զոհաբերելը, որոնց արյունով զվարճանում էին բագինների դևերը, ինչպես ասում է պատմիչը՝ փոխանակ ասելու՝ դիվակերպ քուրմերը։ Հիշատակեցինք նաև Պլուտարքոսի պատմածը Սիկիսն սև քարի (Уйчйщн) առիթով, որը գործածում էին մարդազոհության համար, իբր նրանց զարկելու հետևանքով զոհելիների արյունը հորդ էր հոսում, ինչի համար նախատելով՝ հիշյալ Անանիա վարդապետը գրում էր․ «Յուռթեալք հեթանոսական յիմարութեամբ և կաշկանդեալ կապանպք ի տնչանս սրոյ(՞) զազրելից ճենճերոց, լնուին զյատակս պղծալիցն յարկաց՝ արեամբ իւրեանց ուստերաց և դստերաց»։ Սակայն չեմ կարծում, թե մարդազոհությունը Հայաստանում այնքան հանդիսավոր եղած լինի, որքան սեմական ազգերի ու հին գաղիացիների մոտ, այլ արվել է ավելի ծածուկ, ինչպես Անձևացյաց գավառում և Բութում եղածներն են գուշակել տալիս։ | ||
+ | |||
+ | ===Հաշտ և զոհ=== | ||
+ | |||
+ | Սովորական իմաստից զատ՝ այս բառերը երբեմն նշանակում են նաև պաշտամունքի սպասքը կամ գործիքը, ինչպես ասված է մի հին գրվածքում («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Շինուածք պղնձոյ և Մահարձանաց և Զոհից», որոնց ինչպիսին լինելն էլ արժեր գիտենալ։ Ագաթանգեղոսը զոհարանները հիշելիս բացատրում է նաև նրանց նյուն ու ազնվությունը․ «Ոսկեղէն և արծաթեղէն զարդուք, և վերջաւորս փողփողեալս, Նշանակապ պալարակապ մետաքսիւքն, և ոսկովք Պսակօք, և արծաթի Զոհարանօք, յանօթս ցանկալիս՝ ակամբք պատուականօք, ոսկով և արծաթով, հանդերձս պայծառս, և ի զարդս գեղեցիկս»։ | ||
+ | |||
+ | Թեև ընդարձակորեն ասվածից որոշակիորեն չի իմացվում ինչ ձև ունենալը, բայց նկատելու արժանի են «վերջաւորքն փողփողեալք»֊ը՝ խույրերի ականջակալներից կախվածները, «նշանակապք»֊ը՝ թվում է նույն խույրերի վրա, և «ոսկի պսակք»֊ը, նաև «արծաթի զոհարանք»֊ը, որ կարող են նշանակել թե՛ սեղանը, թե՛ զոհերը կամ նրանց արյունն ու մասերը դնելու անոթները։ Ս․ գրքի, վկայություններում կամ տաճարների և զոհաբերությունների սպասքի այլևայլ անուններ, ինչպես՝ <i>նվիրանոցք</i> կամ, որ նույնն է, <i>նվիրաք, ճաշակք, սկավառակք</i> և այլն, որոնց պետք է որ նման լիներ և մեր հեթանոսների սպասքը, բայց քանի որ հատուկ չի հիշատակվել, կամ հիշատակումները ջնջվել են, փափագողները այդպիսիների մանրամասները կարող են գտնել օտարների դիցաբանության մեջ՝ դրանց հետ հիշելով նաև մշտիկն ու բարսմունքը։ | ||
+ | |||
+ | Դիքերի պաշտամունքի մասին գրելով՝ հիշատակել ենք նաև նրանցից ոմանք տոների օրերը։ Սակայն մեզ հայակական հեթանոսական մի տոնացույց չի հասել՝ բացատությամբ հին տոմարների մեջ հիշված մի քանի քաղդեական հիշատակների։ <i>Տօն</i> կան <i>տաւն</i> բառն էլ կարելի է հայոց հին հավատքից մնացած համարել, և դրա ծագումը կամ ստուգաբանությունը՝ հետաքննելի։ Դա գուցե <i>տալ, տուրք</i> բառերի արմատը լինի՝ <i>ձոն</i>֊ի նման (իբրև համահունչ՝ հարևանցիորեն հիշենք արգոսցիների Հերա դիցուհու տոները, որ կոչվում էին <i>տոնյա</i> Tonèe)։ | ||
+ | |||
+ | Պարսից աղանդի հետ, իհարկե, մեր ազգակիցների մեջ էին մտել և նրանց տոների անվանումները (ինպես կրոնի <i>կեշտ, քեշ</i> և այլ անունները), նաև <i>ջեշ</i>֊ը կամ <i>ջաշ</i>֊ը, որ նշանակում է «տոն», ինչպես ասվում է Ստեփանոս Սյունեցու՝ Գերմանոսին ուղղված թղթի մեջ․ «Նստէաք ի խաւարի դիցատօնակ Ջաշանց հեթանոսականց»։ Եվագրոսի գրվածքի մեջ էլ գրված է սխալ․ «Ջալհանց տօնից տարեկանց հեթանոսաց չհաւասարել»։ Հին բառգիրքը <i>ջաշանց</i> բառը թարգմանում են «զոհ, նվեր», որ կարող են նշանակել պարսից <i>չեսնի</i> բառը և մեր <i>ճաշակ</i>֊ը։ Մեկ այլ բառգիրք էլ <i>ջաշանց</i>֊ը՝ որպես անհոլով ուղղական, մեկնաբանում է որպես «դիվապաշտ» կամ «դիվանվեր»։ | ||
+ | |||
+ | ==Պաշտամունքավարներ== | ||
+ | |||
+ | Ոչ պակաս, գուցե և ավելի հետաքրքրական է ճանաչել մեր հեթանոս նախահայրերի հավատքի պաշտամունքավարներին, որոնք, թվում է, ավելի են զանազանվում օտարներից, քան իրենց պաշտելիները։ Ներկայիս կամ քրիստոնեական սովորությամբ բոլոր կրոնների հասարակ պաշտամունքավարին կոչվում են քահանա, բայց չենք կարծում, որ այս անունը ընդհանուր լինի նաև ոչ քրիստոնյա հայազգիների համար։ Հայտնի է, որ <i>քոհեն</i> բառը սեմական է կամ քաղեական և եբրայական։ Նույնպես և, ըստ արաբների, <i>քյահենե</i> նշանակում է «քահանաներ»՝ հոգնակիով, և իմաստն է «քավիչ», գլխավորն էլ քավչապետն է։ Ըստ այսմ՝ մեր Լամբրոնացի հայրը ստուգաբանում է որպես «սրբող» և «մաքրող»։ Որքան էլ <i>քավություն և քահանա</i> բառերը հնչման մոտիկություն ունեն, նրանց նույնասկիզբ լինելը երկբայելի է։ Թեև այդ անունը ընդհանրորեն չի գործածվել, բայց անտարակույս ծանոթ էր մեր ազգակիցներին, մանավանդ հարավցիներին՝ սեմական ցեղերին սահմանակիցներին։ | ||
+ | |||
+ | Մի նմանահնչություն կարող է գտնվել նաև օտարների մոտ, բայց շատ զարմանալի է (եթե ստույգ են ավանդում ու լսում օվկիանոսի հեռուները քննող եվրոպացիները), որ Սանդվիչյան կղզիների բարբարոսները ևս իրենց կրոնի պաշտամունքավարներին կոչում են <i>քահունա</i>, իսկ քահանայապետին՝ <i>քահունա֊նվի</i>։ Այս համահնչությունը կարող է լուծել շատ մեծ և կարևոր խնդիր, որ վերաբերում է կրոնական միաբանությանը կամ Ասիայից հնագույն նավարկոթյամբ այն անծանոթ կղզիաբնակներին բերելուն։ | ||
+ | |||
+ | Տեսանք, որ մեր հին պաշտամունքարանները կոչվում էին <i>մեհյան</i>, որից էլ պաշտամունքավարներից ոմանք՝ <i>մեհենակալ</i> և <i>մեհենապետ</i>, ինչպես և գրվածքները՝ <i>մեհենական</i>։ Բայց հատուկ և հասարակ պաշտամունքնավարի կամ, ասենք, քահանայի՝ այս բառից ձևավորված մի անուն չի հիշատակվում, այլ նրա փոխարեն մեր հին կրոնի պաշտամունքավարը ըդհանրապես կոչվում է <i>քուրմ</i>, գլխավորը՝ <i>քրմապետ</i>, բնակարանը կամ ժողովատեղին՝ <i>քրմարան</i>։ Հնչմամբ նշանակալի է <i>քուրմ</i> անունը, և հարկ է, որ շատ հին լինի, ծագումն էլ գուցե հատուկ, գուցե ոչ հատուկ հայկական։ Վանական վարդապետը հարցնում է ու պատասխանում․ «Քուրմն զի՞նչ ասի․ ֊ պարսկերէն՝ Հրավառ»։ Ասորիների լեզվով էլ <i>քուրմա</i>՝ ոչ անձի նշանակությամբ, այլ սրբազան կրիայի, քանզի նրանց Վիշնու մեծ չաստվածը, որ յոթ անգամ այլակերպվել է, մեկ անգամ էլ կրիայի ձև է առել, ինչը կոչվում է <i>քուրմավադարա</i> («կրիափոխություն»)։ Եվ կրիա դառնալով՝ կարողացել է շալակել ծովն ընկած երկնքի հաստատություն՝ը Մերու լեռը։ Արդարև՜, առասպելների առասպել։ Նրանց հին սրբազան (Վեդա) գրքերի մեջ հիշատակվում է նաև Քրումա, Քուրում, Քրամու անունով մի գետ։ | ||
+ | |||
+ | Հայերենում <i>քուրմ</i> անվան սովորական լինելն են վկայում վերոհիշյալ բառաբարդությունները, որոնց ավելացնում ենք նաև <i>քրմուհի, քրմակին, քրմանույշ, քրմորդի</i> և ավելի պարզ բառեր՝ <i>քրմություն և քրմանալ</i>։ Իսկ <i>քրմարան</i>֊ը իր հայ֊լատիներեն բառարանում Ստեփանոս Ռոշքյանը նշում է որպես Խորենացու պատմությունից առած, ինչը այսօր ծանոթ «Հայոց պատմություն» գրքում չենք գտնում։ Այդ տեղը գուցե <i>քրմաժողով</i> կոչվածը լինի կամ տիբեթացիների լամայարանի նման թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրմերի մի բնակարան, որտեղ բնակվում էին ոչ թե հայուրավորներ, այլ հազարավորներ։ Դրան համապատասխանում է նաև Մեհենագյուղ կոչվածը Հայաստանում՝ իբրև մի գյուղ՝ ամբողջովին քրմերի բնակության համար, ինչպես Տարոնում էր։ Եվ նրանք այնքան բազմաթիվ էին, որ զորաժողով անելով՝ իրենց կուռքերն ու մեհյանները պաշտպանելու համար պատերազմեցին թագավորի զորքի դեմ, և չարաչար կոտորվածից հետո դեռ 438 հոգի գերվելով բանտվեցին Լուսավորիչի՝ այդ կողմերը եկած ժամանակ։ | ||
+ | |||
+ | Հավանաբար կային քուրմերի այլևայլ դասեր ու աստիճաններ, որոնցից ամենագլխավորը՝ քրմապետը, շատ մեծ պատիվ ուներ՝ իբրև մեկը արքունիքի մեծագույն իշխանազուններից։ Հավանաբար քրմապետությունը տոհմով էր ու ժառանգությամբ։ | ||
+ | |||
+ | Արշակունյաց թագավորության սկզբում կրոնական այս մեծապատվությունը տրվեց Վահունիներին, որոնք հայոց Վահագն դյուցազնի ցեղից էին «որք ինքնակամ խնդրեցին զմեհենիցն պաշտամունս․ և (Վաղարշակ) պատուէ մեծապէս, ի ձեռն տալով նոցա զքրմութիւնն, և կարգէ ընդ առաջին նախարարութիւնս, և անուն կոչէ Վահունիս»։ Հավանորեն նրանց տրվածը ոչ թե պարզ քրմություն էր, այլ քրմապետություն, քանզի նրանք առանձին գավառի ու մի տոհմի տերեր էին և չէին կարող հայոց բովանդակ երկրին հասնել, ինչպես նույն պատմիչը (Խորենացին) հետո ասում է՝ հիշելով Արտաշես Ա֊ի բերած կուռքերը․ «Զոր առեալ Քրմապետացն՝ որ էին յազգէ Վահունեաց․․․ կանգնեցին յայլեւայլ կողմանս, և զՀերակլեայն՝ զՎահագն իւրեանց վարկանելով նախնին՝ կանգնեցին ի Տարօն, յիւրեանց սեփական գեւղն յԱշտիշատ․․․ [իսկ Տիգրան որդի Արտաշիսի] ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէ՞ր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնել զպատկերն, ընկենու զնոսա ի քրմութենէն, և զգեօղն յարքունիս առնու»։ | ||
+ | |||
+ | Սակայն տեղանը ի վերջո նորից դարձավ նրանցը, իսկ քրմատպետությունը, թվում է, ոչ։ Եվ երբ կռապաշտությունը ջնջվեց, Տրդատը ջնջողին՝ Լուսավորիչին, պարգևեց Աշտիշատը։ | ||
+ | |||
+ | Տարոնի քրմապետությունը ընդհանուր ազգի կրոնական գլուխը պետք չէ համարել, այլ գլխավորներից մեկը։ Իսկ ամենագլխավորը՝ իբրև քրմապետերի քրմապետ, թագավորական մեհենատեղիների մոտ էր և նույնիսկ (թեև ոչ միշտ) լինում էր թագավորական ցեղից․ ինչպես արդեն հիշատակել ենք, Երվանդը այդ պատիվը տվեց իր եղբորը՝ Երվազին, Արտաշես Բ֊ն՝ իր որդուն՝ Մաժանին, որին սպանվելուց հետո «տարեալ թաղեցին ի Բագնացն աւանի՝ իբր զՔրմապետ»։ Ասել է թե այստեղ էր նաև նրանց գերեզմանատունը, ինչպես թագավորինն էր Անիում։ Եվ որպես սրբազան անձի՝ նրա գերեզմանի վրա կառուցվեց բագին։ Քուրմերի ու նրանց սպասավորների և սպասքի բազմությունն է վկայում նաև Ստրաբոն՝ հիշատակելով Փոքր Հայքում Անահիտ ու Մա դիքերի մեհենակալներին։ Նա հիշատակում է նաև քրմուհիներին կամ քրմանույշներին, որոնք տղամարդկանց պես դաս պետք է ունեցած լինեին։ | ||
+ | |||
+ | Քուրմերը ոչ միայն ժողովրդի, այլև թագավորների կողմից արժանանում էին մեծ պատվի՝ ազատություն հարկերից ու ծառայությունից, առատ հասույթ։ Եվ ժառանգությունից զատ՝ արքունիքից ստանում էին շատ այլ պարգևներ էլ և պատերազմական ավարի մի մասը, ինչպես Խոսրովի մասին ասում է Ագաթանգեղոսը․ «Հինգերորդ եւս հանէր յամենայն մեծամեծ աւարացն ածելոց, և մեծամեծ պարգեւս քրմացն շնորհէր»։ | ||
+ | |||
+ | Ըստ պատվի ու աստիճանի՝ հարկ էր, որ քուրմերի և քրմապետի զգեստները ևս լինեին վայելուչ ու ճոխ։ Գլխանոցը փռյուգիաձև խույր էր, հագուստը՝ չափավոր լայնությամբ մի պարեգոտ՝ վրան շուրջառի պես մի վերարկու։ Բայց դրանք հատուկ հիշատակված չեն։ Մնացածը կարելի է համարել քուրմի սովորական հագուստ, ինչը տեսել ենք պաշտված եղջերվանման կենդանու բագինի մոտ կանգնածների վրա, որոնցից մեկը՝ գավազանակիրը, ներքինի է թվում։ Մորուքավորի էլ դաստակների ապարանջաններն են նկատելի։ | ||
+ | |||
+ | Թեպետ քրմերի դասը մեզ անծանոթ համարեցինք, բայց համարձակվում ենք կարծել, թե ինչպես հիմա քրիստոնեական քահանայության կարգում կան ստորին աստիճաններ, դրանք կային նաև հեթանոսության մեջ, և դրանցից մեկը սարկավագն էր, որովհետև սա քրիստոնեական դասերին վերաբերող անուններին նմանություն չունի և ոչ էլ հայտնի իմաստ։ Ոմանք կարծում են, թե առնվել է <i>սար</i> («սպասք և զարդ») կամ <i>սարիկ</i> («քող, ծածկոց») բառերից կամ, ավելի լավ է, <i>սարկ</i> բառից, որ առանձին գործածված չէ, այլ <i>սարկարան</i> բարդությունից հասկացվում է որպես (սուրբ) ամանների տեղ կամ պահարան, որով և սարկավագն էլ դառնում է պահապանը կամ պահապանների գլխավորը։ Ոմանք էլ համարում են, թե հոմանիշ է պարսկերեն <i>սերքյար</i> բառին, որ նշանակում է «գործավորների գլուխ, գործավագ» կամ <i>սերքյավ</i>֊ին («գիտունների, բանախնդիրների գլխավոր»)։ Ինչպես էլ լինի, չի բացառվում, որ մեր հեթանոսների քահանայության մեջ էլ լիներ այսպիսի և այս անվամբ պաշտամունքավար։ | ||
+ | |||
+ | Ինձ թվում է, թե նմանապես հեթանոսական դասից է մնացել <i>մոնթ</i> անվանումը, ինչպես գողթնեցիների մեջ կոչվում են վանքերի ժառանգավոր դպիրները և աշակերտները։ Սա <i>քուրմ</i>֊ի և <i>մոգ</i>֊ի պես նշանավոր ու հին մի անուն է։ Ջուղայեցիների խոսքում կա նաև <i>մոնթություն</i> բառը։ Չգիտեմ՝ օտար լեզուներում կա՞ այդպիսի կամ մերձավոր անուն՝ բացի աթենացիների <i>մունիթ</i>֊ից, որ նշանակում էր աթենացիների Անահիտի մի հատուկ տեղի տոնը։ | ||
+ | |||
+ | Գուցե դասակարգման մեջ էր նաև դաստիարակը․ այս բառը ներկայումս սովորաբար նշանակում է մանուկներին խնամող ու կրթող, և հիշեցնում է մոգերի <i>տեսդուր</i>֊ը։ | ||
+ | |||
+ | Առաջաբանում կանխավ ասացինք, որ չենք ուզում այս գրածս նյութի, այսինքն՝ հայոց հին ու սին հավատի մեջ խորամուխ լինել, պատմական ավանդներ չունենալով՝ օտար դիցաբանություն ներկայացնել կամ սնոտի աղանդների ու զրույցների մասին երկար իմաստասիրել, ինչը, եթե արժեք էլ ունի, թողեցինք հարգողներին։ | ||
+ | |||
+ | Այժմ մեր ճանաչածից կամ ասածից կարող ենք ամփոփել կամ կրկնել մի քանի բան։ | ||
+ | |||
+ | Նախ՝ ըստ բուն անվան՝ կռապաշտությունը, որով սովորաբար կոչվում է Աստծուց դուրս պաշտամունքը, Հայաստանում շատ ծավալված չի երևում և ոչ շատ հին է։ Իբրև ուխտատեղի ծառայող մի քանի մեծ բագինները և Յոթ բագինների կամ մեհյանների հիշատակումները գուշակել են տալիս դրանց փոքրաթիվ լինելը։ Հայաստանում Արշակունյաց տիրապետությամբ մեր երկրում նրանց կրոնի մուտքը կամ ծավալումը և նրանց աշխարհակալությամբ հունական դիքերի՝ Հայաստան մտնելը հայտնի դարձրեց, որ նարնց պաշտամունքը նորություն էր։ Եվ թեպետ դրանցից յուրաքանչյուրին էլ տրվել են հայկական անուններ, բայց դա այդ դիքերի բնավորության մի տեսակ թարգմանություն է կամ հարմարեցված է հայերի մեջ իբրև քաջ կամ վեհազն համբավված անձերին, որոնք այդ եկամուտ կուռքերի պատճառով աստվածացվեցին։ Հայաստանում բնիկ կամ ավելի աստվածակերպ են երևում Աստղիկն ու Վահագնը։ Վերջին էլ, ինչպես իր տեղում ասել ենք, պաշտվեց նախ Վրաստանում։ Եվ նույն ինքը՝ Անահիտը, որ համարվում էր Հայոց աշխարհի տիկինը և խնամակալը, նույն անվամբ նախ պաշտվել էր մարերի ու պարսիկների մեջ։ Եվ Արամազդն ինքը հայտնի է իր պարսկական կամ զանդիկ անվամբ (Որմիզդ)։ Այսքանը հիշատակելով՝ ավելորդ ենք համարում մյուս դիքերի ծագումն ու պաշտամունքը կրկնաբանել։ | ||
+ | |||
+ | Երկրորդը՝ վերը ասածիս հետևանքը այն է, որ հայերի մեջ նախկինում դյուցազունների պաշտամունքը կամ պատիվը ավելին էր, քան դիքերինը։ Բայց թող հակասություն չկարծվի <i>դյուցազուն</i> ասելով դիք ենթադրելը։ Այս բառը <i>քաջ</i>֊ի փոխարեն, հետևելով սովորությանը, ասում ենք և այնպիսի անձերի, ում ժողովուրդը համարում էր գերագույն մարդ և իր ու Աստծու կամ աստվածների միջև՝ նրանց ընդունելուց հետո։ | ||
+ | |||
+ | Եվ ապա, երրորդ՝ ճշմարիտ աստվածապաշտությունից հետո երկար ժամանակ Հայաստանում ընդհանուր կրոն էր աղթարական աղանդներով մի տարտամ տարրապաշտություն, որ ինչ֊ինչ կերպով ավելի տևական է եղել և առ այսօր թողել է իր հետքն ու շոշորդը, ինչը հայտնի է դառնում հմայությունների մասին գրվածից։ Սրա վրա էլ ավելացել է մոգությունը՝ թե՛ քաղդեական կերպով՝ աստղագիտությամբ, և թե՛ զրադաշտական օրենքով, որին տեղ֊տեղ հաջորդել է կրակապաշտությունը։ | ||
+ | |||
+ | Հայաստանի միջակա դիրքը և նրա ժողովրդի օտարամուտ ու հանրասփյուռ բարքը այս երեք տեսակ աղանդները ընդունել են երեք կողմից․ արևմուտքից՝ փռյուգիացիներից (որտեղից էլ հետագայում՝ կուռքերը)՝ հմայությունը, հարավից՝ քավդեությունը, արևելքից՝ պարսից աղանդն ու կրակը։ Երեքից էլ վերցրել են նրանց պաշտամունքի բառերը, ինչպես բացատրել եմ յուրաքանչյուր հավատքի ու պաշտելիների վերաբերյալ գրածս ժամանակ։ | ||
+ | |||
+ | Իսկ ի՞նչ են ընդունել հայերը չորրորդ կողմից՝ հյուսիսից։ Այդ կողմը նրանցից բաժանված ու պատած էր բնական կամ աստվածագործ մի մեծ պարիսպով, որ Կովկասյան լեռների կապակցված պարն է։ Սակայն այն էլ ուներ իր մի քանի պահակներն ու անցքերը։ Բայց երկրեերկիր անցնելու համար գաղափարները դրանց կարոտ չեն և ոչ էլ արգելք են լեռներն ու սառնամանիքը։ Հայոց ոտքը, եթե բոլոր ճամփաները չէ, որ բացել է, գոնե ոտնակոխ արել է։ Կարող ենք ասել, թե ծանոթություն ենք ունեցել ամեն ազգի լեզվին, կրոնին, կրոնական ինչ֊որ բան առել են։ Հին ժամանակներում հյուսիսաբնակներին կոչում էին <i>սկյութացի</i> ընդհանուր անունով, որի պարզագույն տարրը <i>սակ</i>֊ն է։ Պատմության մեջ շատ անգամ ու շատ տեղերում է հիշատակվել սակեր կամ շակեր մի առանձին ցեղ։ Թվում է, թե Հայաստանի Շակաշեն գավառի անվանումը մնացել է նրանցից, որովհետև ծանոթ ու հռչակված է սակերի արշավելը արևմտյան Ասիա՝ այստեղից անցնելով Փոքր Ասիա Փրկչի թվականից 6 դար առաջ, և նրանց կողմից հալածմամբ են հաստատվել սակայն տոներն ու բարեկենդանը։ | ||
+ | |||
+ | Ս․ Եպիփանը հերթվածողներին վերաբերող իր գրքում ջհեղեղից հետո առաջին աղանդը կոչվում է սկյութական մինչ Աբրահամի հոր՝ Թարայի ժամանակը։ Դրանից հետո կարգում է հելլենականը կամ դիցականը։ Այդ հին աղանդը պետք է ընդհանուր համարել և՛ հայերի, և՛ նրանց համանման փռյուգիացիների համար։ Դրա մի նշանն էլ կարող են համարվել նրանց ու մեր լեզուների նույնիմաստ բառերը, ինչպես՝ Պապ, որ նրանց մեծ աստվածն էր, Աբիս կամ Ափիս՝ երկրի չաստվածը․ մեզնում էլ <i>ափ</i>֊ը, որ նշանակում է «ցամաք», գրված կա նաև «հող» կամ «երկիր» նշանակությամբ․ «Տեսի զաստեղս և զլուսին՝ զի կային անկեալ ափի»։ Այդպես էլ Տապիտը կրակի դիցուհի է․ մեզանում <i>տապ</i> բառը նշանակում է «տաքություն», հնդիկների մոտ՝ <i>տապատ</i> բառը, և այլն։ | ||
+ | |||
+ | Եթե ստույգ կամ հավանական համարվի հետջրհեղեղյան նահապետների՝ Հայաստանում բնակվելը մինչ լեզուների խառնվելը և բաժանվելը, ս․ Եպիփանի սկյութական աղանդի կենտրոնն էլ կլինի Հայաստանում։ Եվ հայկական ու սակայն անունների մեջ էլ մեծ տարբերություն չկա, եթե հիշենք <i>հ</i> և <i>ս</i> տառերի լծորդությունը, Հայկ և հայ անունների տարրը, շատ անգամ <i>հայ</i>֊ի փոխարեն <i>հա</i> գչվե;ւ ր վրացիների՝ մեզ <i>հաոս</i> կոչելը կամ գրելը։ Այսպիսի բաները թողնելով բանասերներին՝ ասենք, որ կարևոր ընդունելիք թվացող հետևյալներ են՝ սակայն կրոնի հնությունը, փռյուգիացիների էլ նմանությունն ու հնությունը (որոնցից շատ բան առան հույները), հայերի էլ շատ անգամ հիշատակված ազգակցությունը փռյուգիացիների հետ (որոնց նահապետները՝ Գոմերը և Ասքանազը, վկայում են որպես նույնը) և մեր ու այս ազգերի լեզվի, զգեստի, հին կրոնի նմանությունը։ Հուսանք, որ լեզվաբանական, կրոնաբանական, աշխարհագրական կամ ազգաբանական հետազոտությունները ավելի կպարզաբանեն դրանք։ | ||
+ | |||
+ | =Վերջաբան= | ||
+ | |||
+ | Մի վերջին անգամ հայացք գցելով մեր երկրի դիրքին և այն չորս կողմից պատած այլալեզու և այլակրոն ազգերին՝ տեսնում ենք, որ զարմանք չի պատճառում Հայաստանի լեզուների ու կրոնների մի բնական խառնարան լինելը, և հայ ազգի բարքի ու բերմունքի քննությունն էլ ցույց է տալիս, որ գրեթե հարկ է, որ այդպես լիներ։ Եվ եթե բավական նյութեղեն հիշատակարաններ չկան կամ չեն երևում, և ոչ իսկ՝ ազգային գրավոր ավանդություններ, կարող ենք քիչ չհամարվել օտարների, մանավանդ հույների արած հիշատակումները։ Մեր կողմից էլ կա ազգային լեզվի ընդարձակ ասպարեզը կամ բովը, որ դեռ անսպառ է և ոչ բավականաչափ կամ ոչ արվեստագիտական հմտությամբ է փորված։ | ||
+ | |||
+ | Այս ամենից հետո հարկ է հիշել, թե այսքան այլևայլ ծագումով կրոններն ընդունող և պահող ազգը, որ և իր կարծիքում համառություն ունի օտարներին հեշտորեն հարելով հանդերձ, ինչպես թողեց այս ամենը, անհետ արեց ու ոչ մի կամ գրեթե ոչ մի գրավոր կամ նյութական մնացորդ չթողեց իր հեթանոսական գրվածքներից և քանդակներից, կուռքերից, սպասքից և այլն։ Վերջիններիս վերաբերյալ կարող ենք ասել, թե երկրի ծոցը դեռ բավական հետազոտված չէ, գրվածքների վերաբերյալ էլ՝ թե շատ չէին և կամովին էլ ջնջվել են։ Միաժամանակ հին հավատքի և կրոնի հետ կատարվածի մասին էլ (մի կողմ թողնելով աղթարականից մնացած հետքը) հարկավոր ենք համարում խոստովանել, որ հրաշալի կերպով է եղել այս բանը, առանց որի՝ բազմամիլիոն մի ազգի համար առհասարակ անհնար կլիներ թողնել իր նախնիների պաշտամունքն ու պաշտելիներին և ընդունել քրիստոնեությունը։ Եվ արդեն իսկ մշտնջենավոր հրաշք է, որ <i>արիական</i> կոչված (հայ) ազգը իր ցեղակիցների մեջ մեն֊մենակն է բոլորովին քրիստոնյա, մինչդեռ մյուսները կամ պահել են իրենց հին դիցաբանությունը և դեռ իրենց կրակն են վառում ու պատվի արժանացնում, կամ ընդունել են իսլամը։ | ||
+ | |||
+ | Շատ ազգերի մեջ քրիստոնեւոթյունը մտել է փոքր առ փոքր, նույնը և հայերիս մեջ՝ առաքյալների և առաքեալաշավիղ հայերի քարոզության սկզբում։ Եվ միշտ մնացել են Բարդուղիմեոսի ու Թադեոսի սերմանած հատիկը և վառած լույսը, բայց նվաղ, սակավ և ծածուկ, ինչպես վկայում են նրանց աշակերտների նահատակությունները Գողթնում ու Սյունիքում (Ոսկյանց, Սուքիասեանց, Սանդուխտի, Թեոդորոս Սալահունու, Արարատյան վկաների, հայոց եպիսկոպոս կամ եպիսկոպոսապետ Մերուժանի և այլոց)։ Բայց սրանք, եթե կարելի է այդպես ասել, աստվածային ընդհանրական սքանչելիքներ էին, ինչպես որ այլ ազգերի մեջ, իսկ Տրդատի՝ հայոց այն գոռ ու գոռոզ և ամեն առումով հսկա տիրակալի ժամանակ մարդկանց միտքն էլ կարծես պահանջում էր, որ Աստված էլ գերագույն զորությունը հայտնի դարձներ ու նրանով նախ նվաճեր այդ սեգ թագավորին, «որ այնչափ երեւելի եղեալ քաջութեամբք առաւելոյր ի մարտս պատերազմացն․ նա եւ յուղումպիադսն Յունաց՝ հսկազօր երեւեալ․․․ որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, ցամաքեցոյց իսկ ի սիգալ իւրում զյորձանս ծովուց», և ապա Տրդատի հզոր բազկով ու կենդանահրաշ Լուսավորիչի փափուկ ձեռքերի առակցությամբ՝ նրա բիրտ ու հնապաշտ հպատակների բազմությանը։ | ||
+ | |||
+ | Երկու բարք ու բռնություն միախառն կատարեցին հայոց դարձը հին հեթանոսական հավատքից Քրիստոսի նոր և բուն և ճշմարիտ հավատքին, որը շուտափույթ ընդունելու հարկ և առիթ եղան այն սքանչելիքները, որոնք պատմում է Ագաթանգեղոսը, և որոնք, ինչպես էլ քննության ենթարկվեն, ամփոփվեն ու մենկաբանվեն, չեն կարող առանց հրաշքի սոսկ երևալ ու խախտել հայերի 1600 տարվա հաստատուն ու եռանդուն ավանդությունը, ինչը այնքա՜ն այլակրոնների և հալածանքների մեջ (բացառությամբ մի քանի ուրացող վատերի) սիրով և պարծանքով պահեցին և պահում են և, հույս ունեմ, պիտի պահեն՝ շնորհիվ առհասարակ մարդկության համար հավիտենական լույս ծագեցնող ամենափրկիչ Քրիստոսի և հատկապես հայոց Լուսավորիչ ս․ Գրիգորի աղոթքով։ Սրան՝ սեր և պատիվ, Նրան՝ փառք և գոհություն, և ինձ՝ ուրախություն, որ այսպիսի հիշատակով քավում եմ գրչիս՝ այսպիսի խափանված ու խափանելի նյութի մասին գրելը։ | ||
+ | |||
+ | Ուրա՜խ եղիր, հոգի՛ քրիստոնեության, քանզի խավարը մերժվեց, և օրը բացվեց։ Եվ միշտ և հանապազ թող լուսատու լինի քեզ Քրիստոսը, որին մյուս անգամ, բյուր անգամ և միշտ՝ փառք, այժմ և հավիտյան։ | ||
− | =Ծանոթագրություններ= | + | = Ծանոթագրություններ = |
− | <references | + | <references> |
Ընթացիկ տարբերակը 01:43, 12 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Ղևոնդ Ալիշան |
Բովանդակություն
- 1 Հայոց հին հավատքը
- 2 Կրոն, հավատք և պաշտամունք
- 3 Բնապաշտություն
- 4 Ախտարք կամ աղթարք
- 5 Եղանակներ
- 6 Կենդանիների պաշտամունք
- 7 Հրեշներ
- 8 Ոգեղեններ
- 9 Դյուցազուններ
- 10 Մոգություն․ մազդեզական աղանդ
- 11 Հմայություն․ գուշակություններ, հարցուկներ, կախարդանք
- 12 Հանդերձյալ կյանք
- 13 Պաշտամունք, պաշտամունքարան, պաշտամունքավարներ, սպասք
- 14 Վերջաբան
- 15 Ծանոթագրություններ
Հայոց հին հավատքը
Որևէ ազգի քաղաքական և հոգևոր կյանքը (որ սովորաբար կոչում է պատմություն) լավ ճանաչելու համար անհրաժեշտաբար հարկավոր է իմանալ նաև նրա կրոնական իմացմունքն ու գործը, պարզ ասած հավատքը, մանավանդ այն ազգերինը, որոնք հիշվել են հնագույն ժամանակներում և կամ անցել են ժամանակի հետ, կամ դեռ կան ու մնում են։ Այս վերջիններիս թվում հայերի լինելը բոլորը գիտեն․ ինչպես այսօր, նմանապես և՛ նոր, և՛ միջին դարերում հայերի առկայությունը հայտնի է։ Նույնը՝ հին դարերում և իրադարություններում։
Բացառությամբ եբրայեցիների՝ մնացյալ բոլոր ազգերի կամ գրեթե բոլորի ծագումն ու կյանքի առաջին շրջանը կամ մթապատ են, կամ միգապատ։ Մեր խնդիրը այս մութն ու մեգը փարատելը չէ, հայ ազգի ծագումն ու զարգացումը հետազոտելը չէ,այլ նրա կրոնը, որը ինչպես և այլ ազգերինը, առավել դյուրին է ճանաչվում, քան քաղաքական կյանքը։ Եվ կարող ենք ասել, որ երբեմն քաղաքական կյանքի բոլորովին անծանոթ լինելու դեպքում իսկ պահպանված են լինում կրոնական հիշատակումներ։ Մեր օրերում էլ հին քանդակները, պատկերաքանդակները, տարատեսակ ձեռնակերտ գործերը հայտնի են դարձնում պատմության մեջ անծանոթ կամ սակավածանոթ ժողովուրդների էությունը և նրանց գործերից ավելի՝ կրոնը, իսկ հաճախ էլ՝ միայն այդ։
Հայերի նման հին և նոր և միշտ պատմական ազգի վաղեմի կրոնն էլ քննել կարողանալը նոր բան չէ։ Առավել կամ պակաս հմտությամբ այդ մասին շատ անգամ և շատերի կողմից է գրվել և հրատարակվել, ինչին անդրադառնալը ոչ շատ անհրաժեշտ էր մեզ և ոչ ախորժելի, որովհետև ընդհանրապես մոլար, սուտ և անշնորհք բաների պատկեր ու գիտություն են, բայց և այնպես կարող ենք մթությունից մի նոր լույս ծագեցնել։ Միտքը երբեք հոժար չէ հրաժարվել իմանալ այն, ինչ որ կարող է իմանալ իր նախնիների և հին հայրերի գիտեցածից։ Սակայն մեր նախնիների կրոնը նոր կամ նորից հիշելու և հիշեցնելու մեզ հորդորողը նոր գիտելիքն է, որ մեր օրերին ընծայում են գիտունները, իսկ գիտուններին էլ ընծայում են նորահայտ հիշատակարանները, բևեռագրերը, արձանագրությունները, քանդակները, գերեզմաններից և փլատակներից հանված պես֊պես անոթները, զենքերը, քարեղեն, հողեղեն և մետաղյա դիցաբանական պատկերները, մեծ ու փոքր զարդեղենը, գործիքները և այլն։
Ընթերցողը թերևս կարծի, թե վերոհիշյալի վերաբերյալ է մեր խոսքն ու խնդիրը, և թե այս նորահայտ բաներով ենք կամենում ճանաչելի դարձնել մեր նախնիկների հավատքը։ Ո՛չ, այդ թողնում ենք ժամանակիս հանխույզ իմաստուններին և իմաստակներին, որոնք մեզ համար հայտնաբերում են ոչ միայն հայոց նոր կրոններ ու նոր աստվածներ (և մանավանդ աստվածների գլխավոր, խաղտալուր մի Խալդի), այլ նոր կամ հին հայրեր, հին և անծանոթ հայեր, մանավանդ ոչ հայեր, այլ Հայաստան կոչված երկրում բնակվող հայերից հին ժողովուրդներ ու ազգեր և ասում են, թե նրանցից հետո Փրկչի թվականից ոչ շատ դարեր առաջ են եկել կամ բուսել մեր այժմյան հայերի նախնիները։ Ուրեմն նրանց թողնելով այս հույժ հետարարական ազգերի ու իրողությունների խնդիրը ավելի պարզելը և հայտնի դարձնելը մենք ցանկանում ենք մեր ազգային ավանդությունը սիրող կամ քննող բանասերների և մյոնսների հայար ըստ կարելվույն համառոտ, առանց շատ վերուվար թռչկոտելու և խորամուխ լինելու, ինչի համար ոչ թև ունենք, ոչ էլ հմտագույնների պահանջին բավարարող ուժ, մի այլ ձևով, պարզ ու հանրամատչելի կրկնել և ներկայացնել այն, ինչ գրել են մեր նախնիները և օտարազգիները, ինչը նյութական հիշատակարաններում ավանդված է հայոց կրոնի վերաբերյալ, և ինչը նշմարված է ու դեռ նշմարվում է հայերին բնորոշ ըմբռնումներում, ուղիղ և ծուռ հավատքում ու սովորույթներում։
Նախ կքննենք հայոց ընդհանուր կրոնի և Աստծո գաղափարը կամ ըմբռնումը և հետո՝ պես֊պես հավատալիքները կամ պաշտամունքը՝ բնության կամ տարերքների, աղթարքների, կենդաիների, հրեշենրի, դյուցազուն ոգիների, դիքերի, նաև մոգությունը, հմայությունը, գուշակությունը, հանդերձյալ կյանքի իմաստը, պաշտամունքները և պաշտամունքավարությունը։
Կրոն, հավատք և պաշտամունք
Մարդու սրտի կամ հոգու խորագույն իմացմունքը, թե կա գերագույն մի էակ, և ինքը կախում ունի նրանից, և թե կա հանդերձյալ մի կյանք, գրեթե ընդհանուր է ամեն ազգի և ժողովրդի, նաև անհատի համար։ Եվ այդ գերագույն էակը նրանց Աստվածն է, իսկ Աստծուն վերաբերող իմացմունքը և դրանով պայմանավորված վարքագիծը, երկրավորների հաղորդությունը երկնքին կամ ներկայիս հանդերձյալին կրոնն է, հավատքը, պաշտամունքը։ Վերջինս մի արտաքին նշանակ է, որով նյութականորեն և իրապես վկայություն է տրվում հավատացած էակին կամ էակներին, դա լինի գեարգույն Աստվածը թե չաստվածներն ու դիքերը կամ որևէ ոգի կամ նյութ։ Ինչպես պաշտամունքն է ծագում հավատքից (որովհետև եթե մեկը չհավատար մի բանի, նրա մասին չէր մտածի կամ նրան ոչինչ նյութական չէր նվիրի), այդպես էլ հավատքն է ծագում կրոնից։ Պետք է տարբերակել այդ երկուսը, որոնք սովորաբար նույնացվում են և կարող են միմյանցից որևէ կերպ անբաժան ասվել, բայց այնպես, ինչպես կառույցն է դիտվում հիմքի վրա հաստատված․ կրոնը հիմքն է, հավատքը՝ կառույցը։ Հեթանոսները (նաև հին հայերը) շատ բաների կամ դիքերի էին հավատում, իսկ քրիստոնյաները՝ այլևայլ բաների (օրինակ՝ Հավատամքի մեջ ասվածներին), բայց երկուսն էլ չէին ընդունի դրանք, եթե ներքին ճանաչողություն կամ մղում չունենային, որով հանձնառու դարձան հավատալ վերոհիշյալին։ Եվ այս էր կրոնի գերագույն և խորագույն իմաստը, որ տպավորվել է և ազդել է մարդկանց վրա։
Հայտնի է, որ թեև բոլոր ազգերը և անհատները գրեթե նույնակերպ են ըմբռնում կրոնն ու Աստծուն, բայց ինչպես ուրիշ բաներ, դրանք ևս տարբեր հնչումներով կամ անուններով են բացատրում։ Սակայն այդ անվանումները կամ բառերը կարող են իմացության աստիճանն էլ ավելացնել կամ այլայլել։ Եվ բանասերների կողմից ոչ սակավ հետաքրքրական է համարվել ըստ լեզուների քննել այդ բառերի ծագումն ու իասմտը և թափանցել դրանց մեջ։ Նրանց թողնելով նուրբ քննությունը՝ մենք համառոտ դիտարկենք մեր լեզվի բառերը, որոնք երկուսն էլ (հավատք և կրոնք) հոգնակի են ու թեև գործածվում են նաև եզակիի իմաստով, բայց իրենց իմաստից հեռանում են։ Հպանցիկ նշենք, որ հավատք բառը հնչումով և իմաստով նման կամ մոտ է լատիներենի ու նրանից ծագած լեզուների բառերին (Fides, Fede, Foi), որոնք եզակի են։ Սրանց էլ իրենցը թողնելով՝ եթե ուզեինք մենք մեր լեզվի բառը ստուգաբանել, արդյոք կարո՞ղ էին մոտեցնել հաւ արմատական բառին կամ հետևեցնել այդ արմատից, որ նշանակում է «սկիզբ, ծայր, հոր հայր»։ Բայց այս էլ թողնելով բանասերներին՝ անցնենք կրոնին՝ հպանցիկ հիշելով և այն, որ ինչպես մեր լեզվում հավատք նշանակում է նաև «դաշինք, այլոց հետ խոստմունք ու հաստատություն» հռոմեացիներն էլ ունեին ուխտի և դաշինքի մի չաստված՝ հավատքի անունով (Fidius)։
Կրոն
Մեր ունեցած այս անունը մեծապես և սքանչելիորեն է բացահայտում իր իմաստը; թերևս ավելի լավ, քան այլ լեզուները։ Լատիներենը (և նրա զավակները) կրոնը անվանում է Religio, որը, ըստ նմանահունչ բայի հասարակ գործածության (Religo, կապեմ), ստուգաբանվում է «կապ, կապել, կապվել»․ համարիր՝ մարդկանց՝ Աստծու կամ երկնքի հետ, մանավանդ մարդկանց իրար հետ, քանզի մարդկության համար առավել զորավոր կապենք, քան կրոնն է, չկա։ Գեղեցիկ է այս համապատասխանությունը, բայց սկզբնական չէ, այլ ծագել է մի նախնական իմաստից․ այսինքն՝ ենթադրվում է, թե կա հավատալի մի բան, որից հետևում է նրա և նրան հավատացողների կապը։ Իսկ մեր կրոն բառը ցույց չի տալիս նախագույն մի իմաստի հետևելը, այլ դրսևորում է ինքնություն կամ ինքնաբերություն։
Ունենք հին, անանուն հեղինակի հավաքած բառգիրք (ուր կան շատ հին ու ընտիր բառեր, որոնք դեռ չեն գործածվել որևէ մեկի շարադրանքում), որի մեջ կրոն բառը ստուգաբանվում է ամանկարճ, բայց ամենալի իմաստով․ «Կրօնք՝ Կիև և Հաւանութիւն»։ Այսչափ է բացատրությունը։ Ով գրաբար հայերենը փոքր֊ինչ գիտի, գիտի նաև, որ կիր֊ը կրել֊ի արմատն է, և ինչպես կրոնք֊ն է հաճախ հոգնակի գործածվում, այդպես էլ սա գրվում ու ասվում է կիրք։ Ամենքն էլ գիտեն՝ ինչ ասել է կիրք, թեև գուցե տարբեր կերպով են ճանաչել ներքին ու բուռն ինքնաբեր զգացումը և կիրք են կոչել այն, և քանի որ այս անունով են իմացվում նաև այլևայլ հոգեկան զորություններ կամ զգացումներ, կրոնք անունը վերապահվել է հավատի զգացողությանը։ Ասել կուզի, որ հավատն է բանական մարդու առաջին և հզորագույն կիրքը, նրա վերոհիշյալ խորագույն տպավորությունը, գերագույն էակից կապվածությունը և նրա հանդեպ ունեցած պարտավորությունը կամ իր ծագումը ճանաչելու միջոցը։
Ստուգաբանողը վայելչորեն կիրք֊ին հարակցում է հավանություն֊ը՝ որպես հոգու այդպիսի կրքի անընդմեջ կամ անհրաժեշտ հետևանք՝ մտքի հավանություն, որն է (ինչպես առաջ ասացինք) հավատքը։ Եվ ըստ այսմ՝ այդ անունն էլ կարող է ավելի շուտ հավանություն֊ից ծագած համարվել, քան սկիզբ (հաւ) բառից,կամ երկուսից միաժամանակ։
Իր նշանակությամբ այս բառը, արդարև, շատ գեղեցրի, փիլիսոփայական և նույնիսկ սրբազան գյուտ ու հարմարություն է։ Եվ ազգի կամ լեզվի համար մեծ պարծանք կարող է համարվել, որ այսպիսի կամ սրան համազոր նշանակություն կորղ բառ ունի կամ հարմարեցրել է այդպիսին և իր գերագույն սկիզբն ու վախճանը իր էության խորքից զգալով՝ կրոնք է անվանել՝ ի տարբերություն նրանք, որ Քրոնոսի՝ անծար ժամանակի հետ են կապում ամենայնի, նաև չաստվածների սկիզբը։ Բայց այս ասելիս մտաբերվում են հույների՝ այդ նրբամիտ ու գիտունագույն ազգի, և մերձավոր եգիպտացի ու հնդիկ գիտունների հիշատակությունները։ Եվ հարցնում ենք ինքներս մեզ՝ արդյոք ազգային եռանդն է ընծայել՝ այս խոր ու քաջիմաստ բառը մեզ՝ հայերիս, որ, ինչպես համարում էին, Ասիայի թանձր ժողովուրդներից մեկն էին, չունեին ո՛չ հին դպրություն և ո՛չ մեհենական մնացվածք, և որոնց իմաստասիրությունը շատ ավելի նվազ էր, քան նախորդներինը։ Ինչպես որ է, բայց ո՞վ կհամարձակվի ասել, թե հիշյալ և նման այլ հին ազգերի մեջ հստակագույն կամ նահապետական աստվածապաշտությունը առկա է եղել առավել վաղ, քան Հայաստանում։ Մեր երկրի դիրքը, ազգային ու հին պատմությունները, ըստ մեր դատման, վկայում են, որ աստվածապաշտությունը պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն է կրոնի անունն ու իմաստը։ Այս ասելով՝ մեծ և նոր բան ասող չենք դառնում, որովհետև ողջամիտների համար ընդունելի է, որ ճշմարիտ Աստծու ճանաչումն ունեին հին ազգերի նահապետական կամ հայերի հնության չափը, քանզի հայերի վաղեմիությանը չի վերաբերում այստեղ մեր խնդիրը, այլ նրանց աստվածապաշտության վաղեմիությանը և նարնց առաջին կրոնը լինելուն, որից հետագայում ուրիշ ազգերի նման խոտորվելով՝ մոլորվեցին և ընկան հիշյալ աղանդների մեջ, ինչի մասին պիտի գրենք։ Անհրաժեշտ էր, ուրեմն, նախ հիշել աստվածապաշտությունը կամ նահապետական կրոնը՝ առանց հարկ համարելու բացատրել այն, որովհետև բոլոր հին ժողովուրդների աստվածապաշտությունը նույնանման է, քանի դեռ թյուրությունը չի մտել նրանց մեջ։ Իսկ երբ խոտորվում են, իրարից հեռանում են հավատով ու պաշտամունքով, արդեն անհրաժեշտ է դառնում ազգերից յուրաքնաչյուրի համար կատարել առանձնակի քննություն։
Դա չսկսած՝ հիշենք կրոն֊ին և հավատք֊ին իմաստով նման կամ մերձավոր ևս մի անուն, որ կա մեր լեզվում՝ դավանանք֊ը։ Սա էլ է հոգնակի, թեև ասվում է նաև դավանություն։ Բառի իմաստը բացահայտում է աստիճանաբար ծագելը կամ հետևելը հավատքից, ինչպես վերջինս՝ կրոնից։ Սա առաջին զգացումն էր՝ կիրքը, որի մտավոր կերպավորումն ու հայտնությունը դարձավ հավատքը, իսկ հավատքի բառային բացատրությունը՝ դավանանքը։ Չենք ուզում քննել բառիս քերականական այլևայլ իմաստները կամ առավելապես քրիստոնեական կրոնի մեջ գործածվելը։ Ինչպես էլ լինի, այս բառը ևս մեզ շատ հին է թվում, և բառի վերջին մասը թողնելու դեպքում առաջինը հուշում է զուգորդություն հնդիկների ու արիացիների տևաս, տևադաս բառերին, ինչպես գուցե նաև ազգակցությունը դև, դից, բառերի հետ։ Սա ևս թողնելով գիտությունների քննությանը՝ հարևանցի հիշենք պարսիկներից եկած դեն (թուրքերեն՝ տին) և քեշ կամ կեշտ կրոնանիշ բառերը ևս։ Հիշենք նաև աղանդ բառը, որ նշանակում է «սովորականից դուրս և մոլար դավանանք ու վարդապետություն» թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական կրոններում։ Գուցեև ի սկզբանե ուղիղ կամ ընդունված հավատք էլ էր նշանակում, եթե աղանդ բառի առաջին ու գլխավոր մասը՝ աղ, համարենք նույնասկիզբ աղոթք, աղերս, աղաչանք, նաև աղու, աղավնի և այլ բառերին, որոնք բոլորն էլ մի «անուշ» իմաստ են ընծայում։ Սրանից հետո հիշենք նաև պաշտամունք բառը, որը, ըստ իմաստի, հաջորդում է հավատք֊ին, և որի մտավոր արտահայտությունն է դավանանքը, իսկ զգալին ու նյութականը՝ պաշտամունքը, ինչի վերաբերյալ հարկ կլինի խոսել հավատքներից յուրաքանչյուրի բացատրությունից հետո։ Բառի ծագումնաբանությունը մտել է փակուղի (պաշտ առանձին բառ չենք գտնում), և մեզ թվում է՝ պարսիկներից է մտել մեր աշխարհ կամ հայոց հասարակ բարբառից է անցել նարնց։ Գուցե ծագել է նրանց պհիեշտ բառից, ինչը արքայության պես մի բան է նշանակում, որից էլ՝ Արտիպիհեշտ հրեշտակապետի անունը, որ նշանակում է «վեհագույն»։ Գուցեև արժանի համարվի նկատելու մեր լեզվում պա վանկով հարգական իմաստ ստացող բառերի կազմությունը․ պատարագ, պատրուճակ, պատիվ, պաղատանք, պագանել, պատշաճ և այլն։ Այս երկբայելի և ոչ շատ կարևոր բառերի քննությունը հանձնելով երկայնամիտներին՝ անդրադառնանք ամենակարևորին, որն է Աստված։
Աստված
Մեր լեզվի ընդահնուր կազմությանը քիչ թե շատ իրազեկներին Աստված բառը զարմանալի և անհարմար է թվում իր նշանակածի համար։ Եվ սակայն այդ ո՞ր լեզվի ո՞ր բառն է, որ բարոյապես կարող է հարմարվել նրան, ում ամենամոտից տեսնողն իսկ (Մովսեսը) չկարողացավ բառ պատշաճեցնել և հարցրեց Նրան ու լսեց․ «Ես եմ, Որ էն»։ Մեր լեզվի առումով անհարմար ասածս այն է, որ բառի ած վերջավորությունը սովորաբար ոչ «ներգործող», այլ «ներգործյալ» է նշանակում, ինչպես՝ ասված, շինված, հաստված և այլն։ Թեև կան բառեր, որոնք առավել իսկական նշանակություն ունեն, քան ածանցյալը, կամ թե՛ ներգործական են, թե՛ կրավորական, ինչպես՝ կազմած, ազդված։ Քերականական կազմության պես նշանավոր է նաև վերոհիշյալ անվան՝ հայերի սեփականություն լինելը։ Եթե սեմական ազգերը իրար նման հնչումով Նրան կոչում են Էլ, Ելոհիմ, Ալլահ, հնդիկները, արիացիները, հռոմեացիները, հույները՝ Տևա, Տեուս, Թեոս, Զևս, պարսիկները՝ Խյուտա, որի նմանությամբ՝ գերմանացիները և վերջիններիս մերձավորները՝ Գոթ կակ Կոթ (Gott, God), Կոտ, սկյութները, սլավոնները՝ Բոգ, որից էլ գուցե՝ պարթևական բագին֊ը, ապա հայերս այսպիսի անուն չէ, որ տվել ենք «Որ էն»֊ին, և ոչ էլ օտարներն են մերոնց անվանածով անվանել (գոնե մերձաբնակներն ու ժամանանակիցները)։ Ըստ այսմ՝ շատ հետաքրքրական է Աստուած բառի ստուգաբանությունը, որը ինչ֊ինչ կերպով ջանացել են մեկնել մեր ազգակիցները և օտարները։ Ոմանք պարզապես համարել են, որ անունը այդպես պիտի չհնչի, այլ Ազդուած, ինչը հայտնի նշանակություն ունի և շատ վայելուչ ու հարմար է «կրոն» իմաստին։ Կան անձինք, որ այդպիսի հնչմամաբ էլ արտաբերում են։ Արդարև, շատ իմաստասիրական և ընտիր գյուտ, եթե ստույգ լիներ, կամ ած մասնիկը չլիներ, և ապա ու մասնիկը բացակայեր, որովհետև ազդ֊ը և ազդու֊ն ավելի են հզոր կամ ներգործող հասկացվում, քան ազդված֊ը։
Սովորաբար մերոնք ստուգաբանել են իբրև «մեր ճշմարիտ հավատքի հաստատող»՝ Լուսավորիչից առնելով բացատրությունը (Ագաթանգեղոսի կամ նրա թարգմանչի գրչությամբ), թե նշանակում է «աստ ածող» կամ «արարածներ ստեղծող»։ Ստույգ այդպիսին է Աստված, բայց այս մտքով Նրան անվանելը և երբ անվանելը անստույգ է։ Ըստ վերջինի՝ պարզամտաբար ասել են, թե Ադամը այսպես անվանեց և այսպես ավանդեց։ Բայց Ադամի լեզվի վերաբերյալ այսօրինակ կարծիքին կասկածելով են մոտենում, որին հարմարում է անկարծելի (ծիծաղելի) մեկի՝ օձի մի վկայությունը, որ «ասաց Եւվայի, թե՝ զի՞ է զի ասաց Արարիչն՝ որ Աստ էած զձեզ․ և զԱստ էածն՝ Աստուած արարին»։ Այսպես է ավանդում հարց ու պատասխանը՝ գրված 1366 թվին։ Այս միտումով են գրել նաև մեր միջնադարի բավականին ընտիր հեղինակները․ Գրիգոր Սկևռացին գրում է․ «Ըստ որում յ`աստիս ածման [կոչի] Աստուած․ և ի տիրելոյ ամենայնի՝ Տէր»․ Բարսեղ Մաշկևորցին գրում է․ «Աստուած անունն՝ ստեղծագործութեան և էացուցանելոյ է անուն»։ Մեկ այլ մեկնաբան գրում է․ «Աստուածն՝ տեսող ոչ ցուցանէ՝ այլ յ`աստ ածող»։ Սա այս խոսքով հայտնում է, որ չի ընդունում մեկ այլ կարծիք, ինչպես հին բառգրքում, որ ասում է․ «Աստուած ի տեսումն ածող, կամ Երանգ լուսոյ»(՞)։
Ոմանք էլ առաջին իմաստին մոտ են համարում ոչ թե աստ ածող, այլ հաստատող և հաստատված լինելը․ ինչպես հայտնի բանասեր Էմինն է գրել (Վարդան պատմիչի ռուսերեն թարգմանության ծանոթագրության մեջ), հաստված բառից է՝ իբրև անփոփոխ հաստատություն։ Նա գրել էր, թե Մովսեսը Աստծու ասածը «հասկացեալ՝ հաւատաց զի Աստուած է նա, որով է է, զի աստ ածող է»։ Օտար հայագետներից մեկն էլ (ֆրանսիացի Ville - fort) ր քառալեզվյան բառարանում, ինչ֊որ ձևով Աստուած֊ը և Ազդուած֊ը զուգորդելով, բացատրում է լատիներեն՝ Effiaciter producens։ Մեկ այլ, տարբերվող ստուգանանություն ենք գտնում ս․ Եվստաթեոսի վկայաբանության մեջ (իհարկե, ըստ թարգմանչի մտքի)․ «Աստուած՝ Աւծումն (Օծում) թարգմանի, ըստ ընդարձակութեան լեզուին Գամրաց»։ Այսինքն՝ կապադովկիացիների լեզվով է֊ն Աստուած էր կոչվում և «օծում» էր նշանակում։ Բայց վկայաբանության ուրիշ հին օրինակներում (12֊րդ դար) գրում են ոչ թե աւծումն, այլ ածումն և խոսքն էլ ուղղում են ոչ Աստծուն, այլ Եվային։
Թողնելով մեր այս լեզվական ստուգաբանության ջանքը՝ փորձնեք նման անուն փնտրել օտարների մոտ։ Հայագետ և արևելագետ ֆրանսիացիներից ոմանք, ինչպես հայտնի Լազարյանների առաջնորդ Է․ Բոռեն (Eugene Bore), մեծ գիտնական Սասին (Sacy) ու Դյուբոն (Dubeux), վերջերս, գիտենալով հայոց և պարսից թե՛ լեզվի և թե՛ կրոնների (երբեմնի) մերձավորությունը, համարեց, որ Աստված բառը կրկնությունն է «աստված» և «զոհեր» նշանակող Եզտ բառի, ինչը մեզ մոտ փոխված է Հազդ֊ի[1] որպես Եզտան֊Եզտ կամ Աստուաստ։ Բավականին հարմար է, բայց մեզ ավլեի հին է երևում մեր Աստված անունը, քան պարսիկների և Զրադաշտի քեշը։ Այս զանդիկ աղանդի վեհազունների մեջ հիշվում է մահվան հրեշտակի Աստովիտոդուս անունը, ինչը թարգմանվում է «ոսկորներ բաժանող»։ Իսկ նրանց հիշած Գուատադա֊ն (սանսկրիտում՝ Սուատադա֊ն) հնչմամբ և իմաստով առավել մերձավոր է Աստված անվանը և «ինքնատուր» նշանակելով՝ հեռու չէ Որ Էն կոչումից։ Կ․ Պոլսի մեր բանասերներին ծանոթ Մորտդման հնասեր գերմանացին, ջանալով մեկնաբանել ոչ շատ տարիներ առաջ Փռյուգիայում (Փոքր Ասիա) հայտանբերված հին արձանագրությունները, գրել է, թե նրանց մեջ գտել ու կարդացել է Աստուադ կամ Աստուած բառը՝ մեր հայերեն անվան նշանակությամբ։ Հերոդոտոսի օրերից ի վեր նշվել է և շատ նշաններով էլ հավանական է եղել փռյուգիացիների և հայերի մերձազգությունն ու փոխգաղթը, սակայն շատ տարակուսելի են Մորտդմանի ընթերցվածքները և բևեռագրերի նրա ընթերցումները։
Անցյալ դարասկզբին հռչակված հոլանդացի հայագետ Լակրոզը (Lacroze) մարերի Աստիագես ('Бтфиьгзт, ըստ մեզ՝ Աժդահակ) թագավորի անունը նույնն էր համարում, ինչ հայերի Աստված անունը՝ նշելով, թե հին ժամանակներում ծ տառը հույների з տառի հնչումն ուներ, որը շատ փաստերով ցույց է տվել իր հայերեն բառգրքի առաջաբանի մեջ։ Մենք այս բառագիրքը չենք տեսել։
Գուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական Աստուատթա֊ն, որ գերագույն մի բան է նշանակում՝ արմատը երկնքում, գլխիվայր աստվածային ծառ, որից կյանքն է բխում, որ ինքն իսկ Բրահման է, և շատ այլ բան, շատ այլ առասպել։ Բայց եթե հարկ համարվի մեր Աստված անունը օտարի հետ զուգադրել, սա և մեկ այլ հնդկական անուն՝ Սուատադ֊ը, թվում են ընտրելագույն, ինչը և թողնում ենք գիտունների քննությանը կամ հերքումին։ Նմանապես և Ասդվատ֊ը, որ Ավեստայի լեզվում նշանակում է «էական» և աստվածավայել է։
Որպես ասվածի մի ակնարկ՝ հիշենք գուցեև պատահական նմանությունը հին կելտերի Դուեց (Duez) բառին (եթե այսպես հնչի), որը նմանապես նշանակում է «Աստված»։ Բառիս առջևի պակաս մասը՝ աս, հետամուտները կարող են գտնել Եվրոպայի հյուսիսային ազգերի՝ սկանդինավցիների մոտ․ այդ փոքրիկ ձայնը նշանակում է աստվածային բաներ կամ անձեր, ինչպես և Ասկերտ ու Ասբուրգ անունները՝ աստվածների բնակարան (ըստ մեզ՝ դիցավան)։ Այս անունով քաղաքը Ազովի ծովի հյուսիսային կողմում էր։ Նրանց լեզվում աս կամ անց նշանակում էր «հաստատության սյուն»։ Այդպես էին կոչում նաև իրենց քահանայական և զինվորական դասի գլխավորներին։ Նրանց մերձավորների՝ լաբոնացիների գերագույն աստծու անունն էր Ացի (Atzhi), ինչպես հունգարացիները՝ Իսդեն։ Եթե փոքր֊ինչ կամ մանավանդ շատ հեռանանք կամ թափառենք երկրիս երկու ծայրերում, Օս աստվածային անունը կլսենք հին եգիպտացիների ղպտի սերունդների մեջ, Ադուա֊ն՝ Պոլինեզիայի օվկիանապատ կղզիների բարբարոսների բերանում։
Սակայն մեր դեգերումները թող բավարար համարվեն, իսկ հետևանքը կամ ընտրությունը մնա ընթերցողների հաճությանը։ Նախ մեր հավանությունը հայտնենք, որ մեր ազգի նման հին է իր գերագույն ճանաչած է֊ի Աստված անունը, և ապա նշենք, որ օտարների մեջ էլ են լսվում մերձավոր հնչում ունեցող անուններ, որոնք թերևս սրան ավելի են մերձակից, քան Դեուս կամ Զևս անուններին։
Իբրև պատմական, միաժամանակ և մասամբ ճշմարիտ՝ մի ավանդություն էլ չմոռանանք։ Նորերս արևելասեր գիտնականների հետաքրքրության մեծ կետ էլ դարձել է Վանա ծովի ոլորտն ու շուրջբոլորը, մանավանդ իր հարուստ բևեռաձև արձանագրությունների և գետնի տակից հանված մեհենական անոթների, զենքերի և կայքի պատճառով։ Ծովի հարավարևելյան կողմից շատ հեռու չեն Հայկա բերդ անվանված կիսավերը և դեռ բնակիչներ ունեցող Աստվածաշեն գյուղը։ Այդ կողմերի իրադարձությունների ավանդապահը հիմա պետք է լիներ Աղթամար ծովի գոհարը՝ կղզին ու աթոռը։ Արդ, սրա դիվանատան կամ մայր կոնդակի մեջ գրված է հնուց, թե «ազդեցութեամբն Աստուծոյ շինեցին [Հայկեանք] զմեծ բլույրն՝ անառիկ բերդ ի յահե թշնամեաց․․․ Եվ յետ նորա (Հայկին―Ղ․Ա․) ի զարմիցն՝ մնացին ի բերդն Աստուածաշինայ»։ Երկու անգամ հիշված բերդը նույնն է՝ հիմա Հայկի անունով կոչվածը, որի անունով նա և յուրայինները գյուղն անվանեցին Աստվածաշեն։ Այստեղ մեր խնդիրը ո՛չ այս ավանդության պատմական ստույգությանն է վերաբերում և ո՛չ Հայկին ու նրա հնությանը։ Ով և ինչ ժամանակում էլ լինի, Աստվածաշեն անունը նրա հնամենիության նշանն է։ Քրիստոնեական դարերում այսպիսի անուն չէր կարող դրվել, և սա Աստված անվան հնագույն պահպանված հիշատակարան է։
Հին հայոց կրոնի (ինչպես և նորի) առաջին անունը ճանաչելուց հետո առավել փափագելի էր ճանաչել իրեն, այսինքն՝ այն գաղափարը կամ պատկերացումը, որ ունեին հին հայերը իրենց Աստված կոչած գերագույն էակի վերաբերյալ։ Այս կարևոր խնդրի առումով չենք կարող մի բան ասել, որովհետև հեթանոսական հայ գրվածք կամ հիշատակ մեզ ամենևին հայտնի չէ։ Բայց եթե Հայկի և շենի մասին վերոհիշյալ ավանդությունից գուշակենք, աստված բառը տալիս է արիական կամ արեսական, այսինքն՝ պատերազմի և քաջության գաղափար, որովհետև կոնդակն ավելացնում է, թե երկնքից Հայկին երազով էին ցույց տրվում աղեղն ու նետը, ինչը և շինել է նա ու դրանցով հալածել թշնամուն[2]։ Դարձյալ Աստծո ներշնչանքով է շինում անառիկ բերդը և արժանավայել երախտագիությամբ կամ պարտականությամբ իր Աստծու անունով է կոչում իր ձեռակերտը։
Բաբելոնի և Նինվեի քանդակների մեջ շատ կա նրանց Ասուր չաստվածի պատկերը՝ նույն և նման կերպարանքով։ Բայց մեկ ոչ նման քանդակ էլ գտնվել է կոտրած կոթողի վրա (գտնվում է Բրիտանական թանգարանում), որ մի կիսաբոլորի մեջ աղեղը ձեռքին Աստված կամ երկնավոր է։ Մի՞թե հար և հարմար չէ սա Հայկի տեսլիքին։
Ազգի գերագույն էակի հետ ծանոթանալը գրեթե անմիջապես պահանջում է նաև արարչագործության գաղափարը, որի վերաբերյալ ևս հին կամ հեթանոսական հիշատակ բնավ չունենք։ Եվ վերջին դարերի նորահնար առասպել ենք համարում Աննիոսի պատմաշ զրույցը Բերոսոսի մասին, ինչը՝ որպես մի պարզ դիպված, հիշենք։
Աննիոսը կամ Նանի Ջիանին 15֊րդ դարի վիտերբիացի դոմինիկյան խորագետ բանասեր կրոնավոր էր։ Այն ժամանակ միաբանող անվանված հայազգի դոմինիկյան կրոնավորներ կային նաև Նախիջևան գավառում, որտեղից շատ անգամ էին գալիս Հռոմ և իտալական այլ քաղաքներ։ Աննիոսը Ջենովայի դոմինիկյանների մեծավորն էր, երբ նրա վանքը եկան երկու հայ միաբաններ, որոնց գլխավորը հ․ Մատաթիան էր։ Աննիոսը ասում է, որ սրանցից առել է կորուսյալ ու փափագելի պատմիչների շատ հին, հատուկտոր գրվածքներ, որոնցից էր և Բերոսոսի կորուսյալ պատմագրությունը։ Մատյանում ասվում էր, թե հին հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին, որ Երկինքն է, և Արետիա (մի՞թե Արարատ) անվամբ նրա կնոջը՝ Երկրին, որը, երկնքից սերմանված, ծնվել կամ գոյավորել է բոլոր արարածներին։ Աննիոսի բոլոր պատմական հին գրվածքները, այս և այսպիսիներն էլ ներառյալ, մի ժամանակ ընդունելի ու հավատալի էլի շատերի համար, իսկ այժմ՝ բնավ ոչ։Մեզ համար ևս ավելորդ է քննել կամ հիշել քննողների կարծիքը, թե ով է հնարել դրանք, որչափ է Աննիոսը մեղադրելի կամ ոչ, խաբվա՞ծ է, թե՞ խաբող։ Բայց եթե այս արարչագործության հիշատակումը կարող է ծագել մեկ այլ համացեղ համարված փռյուգիացիների մեջ ևս կար ոչ շատ տարբերվող մի ավանդություն։ Իբր ի սկզբանե կար աղտը անկերպարանք մի նյութ՝ քարի, ապառաժի նման, որ ձևացնում էր մի լայնատարած ցամաք։ Միհրը կամ Արեգակը բեղմանվորեց այն, և ծնվեց Դիորփոսը։ Հույները առասպելաբանում էին, որ սա իր մոր դեմ էր կռվի ելել (մայրը Երկիրն էր), ինչի պատճառով փոխակերպվել էր քարաժայռի։ Այս և սրա նման իրադարձությունների համար ստիպված ենք մեր պատմահոր՝ Խորենացու հետ շատ անգամ բացականչել․ «Արդարեւ՜ առասպել և առասպելաց առասպել»։
Աստվածաշենի և Հայկի երազի վերոհիշյալ ավանդության համեմատ՝ մեր բարեմիտ պատմիչները կարծում են, թե Հայկը ստույգ աստվածապաշտ էր և գրեթե կրոնական եռանդով հակառակվեց Բելին․ «Ոչ միայն զի [դու] չես աստուած, այլ շուն դու և երամակ շանց, որ զկնի քո տողեալ սահին»,― ասել է նա Բելին՝ ըստ Թովմա Արծրունու։ Վարդանն իր պատմագրության մեջ առավել վստահությամբ է ասում, թե Հայկը «ոչ պաշտեաց զնա աստուած», իսկ Լուսավորիչին վերաբերող իր ներբողում ավելի համարձակ ասում է, թե Աստված Հայկին հրամայել է հակառակվել կռապաշտությանը, և «ոչ պաշտեաց ընդ եօթանասուն և մի նահապետս երկրի՝ զպատկերն Բելայ, այլ խրախուսեալ յԱստուած սատակեաց զնոյն ինքն զկենդանին զառաջնորդն պատկերապաշտութեան»։ Եթե, արդարև, Հայկը Հաբեթի թոռան թոռն էր, նրա աստվածապաշտությունը հավանական էր, ինչպես հավանական և ստույգ էլ է, որ մինչև նահապետների մի քանի սերունդ ցեղերը և մինչ Աբրահամի ժամանակը տեղ֊տեղ ուղիղ աստվածապաշտություն կար, ինչը վկայում է Ս․ գիրքը։ Եթե Հայաստանը թատերաբեմն էր կամ մոտ էր այն թատերաբեմին, ուր կատարվեցին Ս․ գրքի պատմած առաջին դեպքերը ջրհեղեղից առաջ և հետո, Նոյի ո՛ր որդու սերնդին էլ վիճակված լիներ, նրա նահապետական հավատքը անշուշտ պահվել էր։ Բայց մինչև ե՞րբ։ Սա դժվար կամ անկարելի է ստուգել։ Մեր Վանական վարդապետը (որի աշակերտն էր Վարդան պատմիչը) իր երկրի (Հայոց Աղվանքի) Վահրամ իշխանի բերանով հարցնում է, թե կռապաշտության ծագումից հետո «քանի՞ տարով յետեւ Հայք ի կռապաշտությիւն մտին», և պատասխանում է․ «Հարյուր»։ Իսկ կռապաշտությունը ե՞րբ մտավ աշխարհ։ Վարդանը նախորդում իմացրեց, թե նախ Բելը մտցրեց կռապաշտությունը՝ իր պատկերը պաշտել տալ ուզելով։ Ոմանք էլ Սեմի ցեղից Աբրահամի հորը կամ պապին են համարում դրա պատճառը։ Բայց սրանք մեր համար ավելորդ խնդիրներ են։ Հարկ է, որ բոլոր ազգերի համար ամենադժնդակ ժանտախտը՝ սուտ հավատքը, ուշ կամ շուտ հայերի մեջ էլ ճարակված համարենք և քննենք նախ հնագույն համարված աղանդները, ապա՝ հատկապես կռապաշտությունը։
Եվ որչա՜փ պժգալի է ողջախոհ քրիստոնյայի համար, թողնելով ստույգ աստվածապաշտության հիշատակները, դառնալ իր հնացած և մոռացված նախնիների ցնորքին, ախտերին, կրքերին ու տգիտությանը և ստեղծած կամ ենթադրած սնոտիքը փնտրել։ Սակայն գոնե նրանց փոխարեն մենք՝ ուղղահավատ, բախտավոր որդիներս, մի անգամ ևս երկրպագություն և գոհություն մատուցենք մեզ լուսավորող ու փրկող Քրիստոսին՝ ճշմարիտ Աստծուն։
Բնապաշտություն
1. Լեռներ և քարեր
2. Կրակ
3. Ջուր
4. Օդեղեն նյութեր և երևույթներ
5. Բուսեղեններ և ծառապաշտություն
Ճշմարտության ուղիղ ճանապարհից խոտորվողը կարող է այլևայլ կողմեր գնալ ու գնում է և դիմացը ինչ հանդիպի, դրա համեմատ էլ կշարժվի։ Ավելորդ է, ուրեմն, հարցնել, թե այս կամ այն ազգը, շիտակ ճանապարհը թողած, նապ որ ծուռ ճանապարհով է գնացել։ Սակայն թե՛ հին և թե՛ դեռ մնացող բարբարոսների մեջ երևում է, որ անձնավոր էակից և իրենց նմաններից կամ ոչ նմաններից առաջ անկենդան բնության մասերին են ընածյել հավատք ու պաշտամունք։ Թեև դա թանձրամտության բերմունք է, է՛լ ավելի ցավալի զարմանք է, որ գրեթե բնապաշտ կամ նյութահավատ են նաև մեր լուսավոր ժամանակի ոչ քիչ հանրագիտուններ ու կարծեցյալ իմաստուններ, երբ աշխարհիս ու մարդու ստեղծումը չեն ընդունում ըստ Ս․ գրքի ավանդության։ Եվ որքան էլ խորշեն այսպիսի անունից, թեև ոչ կրոնով ու ոչ պաշտամունքով, սակայն ինչ֊որ ձևով հավատք են մատուցում բնությանը՝ այն տարբերությամբ, որ սրանք իբր բնությունը տարրալուծելով են հասնում դրա նոսր հանգամանքներին, մինչդեռ հները բնության մեծությունը միայն թանձրությամբ էին ըմբռնում։ Եվ պե՛տք է այսպես լիներ, որովհետև բնության գաղտնիքները քիչ էին ճանաչված, և աստվածապաշտությունը, այսինքն՝ պաշտամունքը, մասամբ կատարվում էր բնության մեջ, երբ ոչ տաճարներ կային, ոչ բագիններ, և ոչ էլ հնարվել էին պաշտամունքի այլևայլ գործիքները։ Այդ ժամանակ երկրի որևէ մասը դառնում էր պաշտամունքի ու աղոթքի վայր, երկինքը՝ նրա համապարփակ ձեղունը, ճյուղատարած մի ծառ՝ հովանի, կոշտ մի ժայռ՝ սեղանը, բույսերն ու երբեմն էլ կենդանիները՝ նվեր ու զոհ։ Այն ժամանակ այդ անչափելի ձեղունի արեգակնափայլ պայծառությունը կամ աստղազարդ ցոլցոլմունքը, երկրի բյուրակերպ տեսարանները՝ իրենց բարձրությամբ (լեռներ), խորությամբ (ձորեր) և հարթությամբ (դաշտեր), սրանց ծաղկածիծաղ ու կանաչազարդ երեսը, բույսերի ու տնկիների տված զվարթությունն ու վայելքը, գետնի վրա հաղթահասակ ծառերի աշտարակաձև բարձրանալը, նրանցից անհամեմատ բարձր լեռների կոնաձև կամ խոժոռ երևույթը, մանավանդ այն ժամանակ վերջիններիս ներքին հնոցը դեռ վառ լինելու պատճառով հրաբխային ժայթմունքը՝ որոտմունքով ու սաստիկ սասանմունքով, և տեղ֊տեղ ջրերի ծովածավայլ տարածմունքը, տեղ֊տեղ հանդարտ ընթացքը, տեղ֊տեղ էլ անընդհատ ու անհատնում շփոթեցնող շառաչյունով, բրդանման փրփուրներով վիժելը, սահել֊թավալելը՝ սրանք և այսպիսիները ողջախոհ մարդկանց միտքն էլ, սիրտն էլ զմայլումով, ապշությամբ, վախով ու պատկառանքով բարձրացնում էին առ Աստված՝ ճանաչելով որպես տիեզերքի և իրենց ստեղծող և տնօրեն։ Եվ ձայնակցում էին բնության անխոս լեզվին՝ նրան օրհնելու, նրան պաշտելու համար։
Իսկ երբ նրանց կիրքը, ախտերը, հակառակությունը, բռնությունը ապականեցին բարքերը, ծուլությամբ ու անփությությամբ հանդերձ մթագնեցին միտքը, պաղեցրին սիրտը, մարդը, որ մի ժամանակ իրրենից վեր միայն Աստված էր ճանաչում և իրեն էլ բնությունից վեր գիտեր, իջավ ավելի, քան բնությունը։ Բնությունից աստվածազդեցիկ գեղեցկություն, վեհություն, ջերմություն զգալու փոխարեն մարդը սկսեց մի կողմից՝ երկյուղ զգալ, մյուս կողմից՝ իր կյանքի ապրուստը այնտեղից հայթայթելու պատճառով ավելի շատ պատկառել, պատվել ու պաշտել այն, ինչը իրեն օգուտ, վախ կամ զարմանք էր ներշնչում։ Եվ իր հավատքը միայն Աստծուն վերընծայելու փոխարեն, կրքերի այլայլությամբ կրոնը ևս այլայլելով, այդ արարածներին համարեց նախ Աստծու տեսանելի պատկերներ, հետո՝ աստվածային և ապա՝ մինչև իսկ աստված։ Եվ այսպես՝ խանգարված սիրտն ու տխմար միտքը ներառան կամ ընդունեցին բնապաշտությունը, որ անվանում է նաև նյութապաշտություն և տարրապաշտություն։
Իմացությունից հայտնի է, որ կրոնի շարժառիթը երկու գլխավոր կրքերն են՝ սերը և վախը, ինչպես և հիմա ճշմարիտ կրոնին հետևողներին կոչում ենք աստվածասեր և աստվածավախ կամ երկյուղած։ Ճշմարիտ կրոնի առաջին տարրը է և պետք է լինի սերը։ Մոլորության նախադաս է երևում վախը։ Եվ ինչպես փոքրերի մեջ, որոնք վախենում են որևէ այլանդակ կամ մեծ բանից, վելի զորավոր է երևում ա՛յս կիրքը, այդպես էլ փոքրամիտ մարդկանց համար նրանց շրջապատի բնության մեծամեծ և զորեղ մասերն են վախ ազդելով դառնում պատկառելի ու պաշտելի։
Առանց հեռու գնալու՝ պատկերացնենք մեր հին հայկազուններին Երասխի դաշտում՝ դեպի արևելք դարձած, ձախ կողմից 1000, աջ կողմից 13000 ոտնաչափ բարձրությամբ (իրական ծովի մակերևույթից 16000 ոտնաչափ բարձր) լեռներին հանդիման, որոնցից մեկը նրանց նահապետները կոչեցին Արագած, մյուսը՝ Մասիս։ Տափարակ գետնից վերջինս այնքան անասելի և անհամեմատ գեղեցկությամբ, քան մնացած լեռները, վեր համբառնալը առ այսօր ամենքին է հիացնում՝ թե՛ տգետին և թե՛ գիտունին, եվրոպացուն էլ, ասիացուն էլ, ո՛ր կրոնի հետևորդ էլ նա լինի։ Ի՜նչ պիտի զգար, ի՜նչ պիտի աներ Հայկից մի քանի սերունդ հետնածին այդ հայկազունը՝ երկու լեռների միջև կանգնած։ Մանավանդ երբ (ինչպես ենթադրվում է) 3000-4000 տարի առաջ նրանց գագաթները անշարժ ու ճերմակ չէին, այլ վերևից ու կողքերից շարժուն կարմիր էլ էր երևում ու փայլփլում գոնե ծխի կամ ընդհատ բոցի ձևով և երբեմն հրեղեն շնչով որոտում ու հառաչում էր։ Մի՞թե հնագույն նահապետների ժամանակ ավելի ստեպ և սաստիկ չէին այս հրաբուխների ներգործությունը և երևույթը։ Այո՛, բայց նրանք Աստծուն ճանաչում էին՝ որպես բնության միջոցով ներգործողի, այսինքն՝ դա բնության ներգործումն էր։ Կամ առանց առաջին պատճառը քննելու սրան էին ընծայում իրենց վախն էլ, պատկառանքն էլ։ Եվ այսպես բնապաշտ ու մասնավորապես լեռնապաշտ էին դառնում, ինչը տարածուն է գրեթե բոլորհին ազգերի մեջ, և մինչև հիմա եթե ոչ պաշտամունքի, եթե ոչ հավատքի, ապա գոնե պատկառանքի զգացողություն էր ունենում մարդը այսպիսի երկրանյութ հսկաների առջև։
Շատերի համար դժվար է ըմբռնել, թե ինչպես և երբ միաստվածապաշտ ողջամիտ հայը դարձավ մոլարաղանդ։ Եվ ոչ թե անաստված՝ ըստ բառի բուն իմաստի, այլ թյուրաստված։ Այս ցավալի ու ամաչելի երևույթում դյուրությամբ կհամոզվենք աստվածընտիր հերական ազգի՝ Ս․ գրքի անտարակուսելի պատմությամբ։ Եգիպտոսից ելնելուց մինչև նրանց գերությունը և ինքնավարությունը կորցնելը՝ 1000 և ավելի տարիների ընթացքում, նրանց հաճախ ենք տեսնում մեկ կռապաշտությանը և մեկ Աստծուն դառնալիս, հետո՝ դարձյալ ու շուտով իրենց շրջապատող ազգերի անշնորհք պաշտամունքներին հարելիս։
Չզարմանանք, եթե մեր նախնիներն էլ, որ ոչ միայն շրջապատված էին այլևայլ ազգերով ու կորններով, այլև իրենց վաճառականության ոգով ելումուտ ունեին մոտ ու հեռավոր ազգերի մեջ, ընդունել են նաև այլազան կրոնների պաշտամունքները ևս, թեև ոչ ամենքը և ոչ երկրի բոլոր կողմերում։
Սկզբի համար հարկ համարեցինք այս խորհրդածությունները անել, որպեսզի հետո հիշատակելի այլևայլ հավատքների պատճառն ու մուտքը հարկ չլինի մանրամասն քննել կամ կրկնել։
Հիմա դառնանք այնտեղ, որտեղ թողեցինք մեր հին, բնապաշտ հային՝ իր լեռների առջև։ Բայց այն էլ հիշենք, որ թեև այս կամ այն հավատքը և պաշտամունքը միևնույն անունով են կոչվում, սակայն ամեն ազգ նույն կերպով ու պարագաներով չէր հավատում։ Եվ ինչպես հիմա թե՛ քրիստոնեության ու թե՛ օտար կրոնների մեջ կան զանազան աղանդներ, դավանանքներ, ծեսեր, այդպես էլ հին ազգերի մեջ էր։
Լեռներ ու քարեր
Եվ քանզի նախ լեռներին եկավ մեր խոսքը, այն առաջ տանելով՝ հիշենք նաև հետևյալը։ Հայի հոգին վերուվարում էր ոչ միայն Մասիսի ու Արագածի, այլև իր երկրի, եթե կարելի է ասել, անթիվ լեռների տեսքից, որոնց վրա նորագույն քննությունները հայտնաբերեցին բազում շիջյալ ու ոչ իսպառ շիջյալ հրաբուխներ մանավանդ վերոհիշյալ երկու լեռների երկու կողմերի (հյուսիս և հարավ) երկու մեծ լճերի կամ ծովակների եզերքում։ Գեղամա (Սևանա) ծովը գրեթե բոլոր կողմերից պատված է այդպիսի ցամաքած հրաբաժակ լեռներով։ Բզնունյաց կամ Աղթամար (Վանա) ծովն իր մոտ և քիչ հեռու ունի Գրգուռն ու Ներբրովթը (Նամրուտ), մեծագույն և դեռ անհանդարտ Թոնդրակը (Բայազետի Թանտուրիկը), ինչպես նաև ծովեզերքի հյուսիսարևմտյան կողմին գրեթե կից բարձրագագաթ երկրորդ Մասիքը (Սիփան կամ Սուպհան լեռը)։ Վերոհիշյալ պատճառներից զատ կամ ավելի՝ Արարատյան բարձր Մասիսը ոչ միայն բարձրությամբ է գերազանց հայոց բոլոր լեռներից, այլև գերազանցում է թերևս երկրագնդի բոլոր լեռներին ջրհեղեղի, նոյյան տապանի ու նրա հետևանքների հիշատակով։ Այս կարծիքը որքան էլ ավելի կամ պակաս հավանական է և ոչ իսկ ստույգ, ոչ միայն հին ժամանակներում, այլև այժմ այն ջնջելն ու մոռանալը նույնքան հնարավոր է, որքան հնարավոր է Մասիսի ձյունեղեն գագաթը վար առնել կամ ձգել իր ահեղորեն պատռված կողի մեջ։ Եթե լոկ ավանդություն լինի ս․ Հակոբ հայրապետի փորձը ելնելու Արարատ լեռան գագաթ՝ փնտրելու տապանի մնացորդները, կամ Տրդատի՝ լեռան կողմից ութ վիթխարի քարեր շալակելը և բերել֊դնելը իր աննման կվակից կույսի (Հռիփսիմեի) հաղթական տաճարի հիմքում, ապա անտարակույս է ոչ միայն տեղաբնիկ, այլև օտար ու հեռու աշխարհների քրիստոնյաների ուխտագնացությունը Մասիս։ Ուրեմն ինչո՞ւ զարմանանք, որ Մասիսը Ազատ անունով պատվական և սրբազան ճանաչվեց հին հայերի կողմից և առասպելվեց մեր Արտաշես Բ թագավորի շատ անգամ հիշատակված անեծքում՝ ուղղված իր առաջնեկին (Արտավազդին)․
«Դու յորս Հեծցիս յԱզատ ի վեր ի Մասիս․
Զքեզ կալցին Քաջք, տարցին յԱզատ ի վեր ի Մասիս,
Անդ կացցես, և զլոյս մի տեսցես»։
Ազգային պատմությունը ուսումնասիրողներին հայտնի է անեծքի (կարծեցյալ) հետևանքը։ Արտավազդը ձիով որսի է գնում Մասիսն ի վեր և հանկարծ զարհուրելով՝ ձիով, որսորդության պարագաներով ու շներով ընկնում է անդնդախոր վիհի մեջ, որտեղ քաջքերի կողմից կապվում է երկաթե շղթաներով, որոնք զուր լինզելով ու լզվրտելով՝ տիրասեր շները ջանում են մաշել, կոտրել և ազատել առանց մեռնելու մշտատանջության դատապարտված թագավորին, որը սպառնում է, թե ելնելով ամբողջ աշխարհը ավերելու է։ Սակայն մարդասեր դարբինները, ամեն տարվա վերջին սալերին բախելով, նորից ու նորից ամրացնում, հաստացնում եմ շղթաները։
Մասիսը, ազատ և բարձր հատկանշող անուններից զատ, ունի նաև մթին կոչումը, ինչը նույնպես համարում եմ հին առասպելական ավանդությունից մնացած։ Մեկ այլ տեղ հիշվում է, որ Պլուտարքոս պատմիչը հիշատակում է Երասխին մերձակա դիցական մի լեռ՝ Տիորփոս անվամբ, որ հունարեն նշանակում է «մթաթափանց», եթե անունն էլ չի ծագել հայկական տարփ կամ տարափ բառերից[3]։ Հավանական է թվում, որ Մասիսին ընծայվել էր հատուկ պաշտամունք կամ պատիվ, կամ Մասիսը որևէ կերպով սրբացվել և դյուցազնացվել էր հայկազունների կողմից։ Մանավանդ եթե ստույգ են ամսվա օրերի անունները, որոնցից յուրաքանչյուրը, ըստ պարսից և այլ ազգերի, նվիրվել է մեկական դյուցազնի կամ դիքի ու նրա պաշտպանությանը։ Այդ անունների մեջ կան և հայոց լեռների անունները՝ Մասիս, Արագած, Վարագ, Կորդիս, Գրգուռ, Պարախ, Նպատ, Մանի (որը ավելի լավ է կոչել Սեպուհ)։ Եթե Մեծ Հայքում լինեին նորագույն ժամանակներում հայացված Կիլիկիայի Կոնկռնատ, Պարզկա, Պրիտ և մյուս լեռները, գուցե գրվեին այն սրբացվածների կարգում։
Ինչպես ստույգ աստվածային կարգով Սինա լեռը, հուր ու ծխով վառված, Մովսեսի միջնորդությամբ ազդեց հրեաների վրա նրանց օրենք ու պատվիրաններ տալու ժամանակ, այնպես էլ մեզ վրա կարող էր ազդել որևէ հրաբուխ լեռ, մանավանդ ի սկզբանե, երբ կրկաի նվազումից հետո մնում էին առաջին հիշատակները։ Առավել ևս, որ հրաբուծի ցնցումների ներգործությունը լեռների վրա թողնում է հիրավի ահարկու և տխուր կերպարանք՝ վիհերով, պատռվածքներով, մեծ֊մեծ քարերի կոշկոռներով և նրանց խորքից ու ներսից հոսած պես֊պես և գույն֊գույն նյութերով, ինչը առ այսօր երևում է այն վայրերում, ուր կան նման լեռներ։ Ահը և սոսկումը առավել կլինեին, եթե բնության ներգործությանը խառնվեին նաև խաբեբաները, սուտ պաշտամունքը, գուցեև դիվական հնարքը։
Այսպիսի խառը, բնական և անբնական երևույթներ և զգացումներ է գուշակել տալիս Վանա երկրի հարավարևմտյան կողմերում՝ Անձևացյաց գավառում (որ արդեն իսկ նշանակում է դարուփոր երկիր), քրիստոնեության դարասկզբում՝ ս․ Բարդուղիմեոսի առաքելության ժամանակ, հիշատակված Կանգվար և Ագռավի քար կոչված լեռների միջև առկա տարածքը, որտեղ կա մի հատուկ քար կամ քարայր, ու ըստ ավանդողի՝ «Դեւք բազում (ասենք և դիւախաբները―Ղ․Ա․) բնակեալ էին ի Քարն յայն, և պատրէին զմարդիկ տեղւոյն, տուեալ յայնմ տեղւոջէ դեղս ախտականս․․․ կռանձայնս դարբնաց, ահաւոր հրաշիւք և զարհուրանօք գործէին․ յորս՝ մարդիկ աշխարհին սովորեալք՝ անդ առ Քարայրին (կամ Քուրային―Ղ․Ա․) դեգերէին․․․ անունեալ զանուն տեղւոյն այնորիկ Դարբնաց֊քար։Հասեալ Ս․ Առաքեալն՝ հալածեաց զդարբինսն՝ զգործօնեայս չարին, և զկուռսն փշրեաց որ յանուն Անահատայ էր»։ Անահիտը որոշ ժամանակ անց էր խաբեբաների կողմից այստեղ հրավիրվել։ Բուն պաշտելին կամ սարսափելին եղել են խարդախ դարբինների կռանաձայնությունը և այն քարայրը կամ քուրան, որ նշանակում է նաև դարբինների հալոցքատեղ, հանքերի ու քարերի խորը տեղ, խորքից հանած նյութեր։ Սրան շատ նման էր նաև քիչ հեռու գտնվող Բութ կոչված լեռնակողը, ուր պաշտում էին թե՛ կրակ, թե՛ ջուր, թե՛ կուռք, ու կային վիշապաբնակ քարայրեր, որտեղից դևերից խաբվածները ու դիվահարները «Ահագին իմն և տեսիլս և փայլիւնս, ձայնս և թնդմունս և ճայթմունս գործէին», ինչը ևս լեռցրեց սուրբ առաքյալը և դրանց տեղում, ըստ ազգիս հին ավանդության, դրեց Տիրամոր անձեռագործ պատկերը և նոր հավատացյալ կույսեր կարգեց ի պահպանություն այդ տեղի, ինչը կրկին հաստատեց ս․ Լուսավորիչը։ Եվ եղավ վանքը մեծ ուխտատեղի ու թեև բավական անշուք՝ այդպիսին է առ այսօր։
Հիշատակներից հայտնապես գուշակելի է, որ լեռներից մասնակի պաշտամունք կամ պատկառանք էր տարածվել քարայրերի և քարերի նկատմամբ վերջիններիս մեծության կամ այլանդակ ձևերի պատճառով։ Այս երևույթը այլ ազգերի մեջ էլ էր երևում՝ մեկտեղելով ոչ միայն նրբամիտ հույներին՝ իրենց պատգամախոս փոսերով ու վիհերով ու երկնից ընկած քարերով, այլև կելտերին, բրետոնցիներին և սաքսերին՝ Դոլմեն (Dolmen), Մենհիր (Menhir), Իրմենսուլ կամ Հերմենսուլ (Hermensul) քարերով ու քարաստվածներով, նաև աստվածընտիր երբայեցի նահապետների մեջ, որոնք նույնիսկ պարզ հիշատակի համար կանգնեցնում էին մեծ քար կամ քարեր, ինչպես իրենց դաշինքի վկայության համար դրեցին Հակոբը և Լաբանը[4]։ Սակայն նման տեղերը կոչվեցին բեթ֊էլ, որ նշանակում էր «Աստծու տուն», որոնց տեղում հետո տաճարներ կառուցվեցին և այդպես կոչվեցին։
Ս․ Լուսավորիչը նորադարձ հայերին վարդապետելիս, ըստ Ագաթանգեղոսի պատմության, նրանց հայրերին կոչում էր քարապաշտ, կարծում ենք, թե՛ վերոհիշյալ պաշտամունքի և թե՛ քարերից շինված պատկերների կամ կուռքերի պատճառով։ Նորից վերհիշենք Վանի ոլորտը, որ Հայոց երկրի դիցաբանական գլխավոր կենտրոններից մեկն է։ Այն ևս ունի նույնպիսի քարեր, ինչպես Ակռբին և այլն։ Ըստ հին ավանդության՝ Շամիրամը դրանց մոտերքում գործեց իր զարմանալիքը և դրանց մոտերքում սպանվեց։ Եվ ինչ եղավ նրա մահից հետո՝ հիշել է մեր պատմահայրը (Խորենացին)՝ ասելով (թե կուզես հավատալ)․ «Եւ Շամիրամ՝ Քար առաջին քան զՆիբոէ[5]»։
Կրակ
Ինչպիսին էլ լինի պատճառը, կրակի պաշտամունքը քիչ֊շատ տարածուն է գրեթե բոլոր հեթանոսների մեջ։ Ոմանց համար այն հատուկ և գլխավոր հավատքն էր, ինչպես է մեր պատմության մեջ քաջ ծանոթ Սասանյանների ժամանակաշրջանի պարսիկների մոտ, որոնք հայերիս՝ քրիստոնեությամբ լուսավորվելուց հետո իսկ ջանում էին այն խափանել և վերստին մտցնել կրակի պաշտամունքը։ ՈՄանց համար էլ այն բազում չաստվածներից ու պաշտելիսներից մեկն էր։ Հայերիս մոտ կրակի պաշտամունքը այդ վերջին ձևով էր առկա, այսինքն՝ առավելապես տեղական, մասնավոր տարածքների պաշտամունք էր, քան ընդհանուր, որի կենտրոնն ու սկիզբը հարկ է փնտրել նախահիշյալ հրաբխատեր գավառների ու լեռների մեջ և վրա։ Եվ ինչպես նախորդիվ ասացինք, հրաբուխները ոչ միայն սրանց (լեռների) պաշտամունքի պատճառներից մեկն էին, այլև, թվում է, գլխավոր պատճառը, որով կրակի պաշտամունքը նախորդում է նրան խորքերում ծածուկ պահողի և հանկարծ որևէ տեղից դուրս հանողի պաշտամունքին։ Կրակի այրող բնույթին կից՝ պաշտամունքի դրդող և, իհարկե, մեծ դրդող էր լուսափայլությունը։ Եթե հրաբուխը իր հզոր ներգործությամբ մերթաբնակներին պահում էր ահուդողի մեջ և դրանով իսկ մղում պատկառանքի ու պաշտամունքի, ապա պակաս վախով և ավելի հանդարտ զարմացումով հրաբուխը նույնն էր ներշնչում հեռաբնակներին, ովքեր իրենց անծանոթ լեռների գագաթներին գիշերը տեսնում էին վառված մեծ և ցոլցլուն ջահեր և լամպեր՝ գերագույն, քան բոլոր մոգական լապտերները։ Երբեմն էլ բնության դադրած և լռիկ ժամերին գետնի տակից լսվում էին սողացող որոտմունքներ։ Եվ եթե հուրը մոտեցողին վախեցնում էր, ապա նրա լույսը հեռվից տեսնողին զվարճացնում էր ու երկնքի լուսատուների հետ աղոտ ազգակցություն էր ներկայացնում։ Եթե որոշ ազգերի մեջ սրանց պաշտամունքը ավելի վաղ է եղել և լույսը երկնքից իջեցրել է երկիր, թերևս կարող ենք ենթադրել, որ այդ պաշտամունքը հայերի երկրից են հանել երկինք։
Ասվածը հավանական է դարձնում, որ հայերի մեջ կրակի պաշտամունքը շատ ավելի հին է, քան զրադաշտական կրոնը և Վռամական կոչված հուրը։ Եվ իրարից տարբեր սկզբունքով ու իմացմունքով են դարձել կրակապաշտ քանանացիներն ու սեմանակ ազգերը, տարբեր՝ պարսիկներն ու մարերը, ինչպես նաև ավելի նրբամիտ ազգերը՝ հույներն ու հռոմեացիները։ Մեր հին հայրերի պատկերացումը կամ զգացումը ի հայտ է գալիս վերոհիշյալից, և քանզի հայերիս մեջ եղած կրակի պաշտամունքը անվանվեց տեղաբնիկ, մնում է խոսել այդ վայրերի մասին։
Դրանցից գլխավորը, ըստ Հայաստանում քրիստոնեկան կրոնի առաջին քարոզության ավանդողների, եղել է Աղթամարի ծովատաշտի բոլորտիքը, մանավանդ հարավային կողմը, ուր Անձևացյաց գավառում տեսանք Դարբնաց քարն ու Բութը։ Թեպետ առաջինի մեջ կրակի նյութ կամ բխում չի հիշատակվում, այդուհանդերձ դարբինների կռնահարությունը գւոշակել է տալիս, թե գոնե առաջ այդ էլ էր երևում ու լսվում։ Եվ երբ հրաբուխը դադարում էր, տեղի խաբեբա պաշտամունքավարներն ու մոգերը իերնց քուրաներով, սալերով ու կռանով ստեղծում էին եթե ոչ հրաբուխ, ապա հրացայտ կրակատեղ։ Իսկ Բութ լեռը քրիստոնեության դարասկզբին դեռ լռիվ չէր մարել, թեև հրաբխաբաժակը հանգած էր ու սյունաձև վեր չէր ծխում, բայց մի կողի վրա ուներ մի պատռվածք կամ բաժակ (ինչը երկրագետի աչքով զննողը կտեսնի նաև այսօր), և ըստ պատմիչի՝ հրաշագործ պատկերի (Անձևացյայց կամ Հոգվոց վանքի) «տուն կրակի, անյագ հրոյ, անդադար այրման աստուածոցն», որ նշանակում է, թե այն ի բնե միշտ վառ էր։ Բայց թվում է, որ կրակի աստվածությանը կամ պաշտելիի անհագությանը հագուրդ տալու համար դրսից էլ էին նյութ ավելացնում։ Եվ այսպիսով՝ հայտնի է դառնում, որ այդ վայրին լոկ պատկառանք չէ, որ ընծայվում էր, այլ նաև աստվածային լինելու կարծիք ու հավատ, ինչը տարբերվում էր պարսից Օման կամ Աման կոչվածից (որի պաշտամունքը վկայում է Կապադովկիայում այն տեսած Ստրաբոնը․ XV, 3) և պելասգյանների կամ այլոց պաշտածից, քանզի պամիչն ասում է․ «Վառէին զԿրակն՝ Քոյրն, և զԱղբիւրն՝ Եղբայրն»։ Այս խոսքը և վերոհիշյալ Աստված կոչելը հայտնի են դարձնում, նախ, որ պաշտում էին ոչ միայն բոցը կամ կրակի նյութը, այլև նրա մարդակերպ մի պատկերը, և ապա, որ այս պատկերը իգական էր և պարկեշտորեն անվանված քույր, նաև փիլիսոփայորեն՝ ջրի քույր, թեև գիտենք, որ այս երկու տարերքները իրար հակառակ են, ու թե ուզեն իրար համբույր տալ, պայծառափայլ քույրը ցրտաշոշափ եղբոր շուրթերի մեջ կմարի։ Թվում է, թե կրակի հզոր բնությանը կվայելեր արական կերպարանք ունենալ, ինչպես պարսից Միհր աստվածը։ Բայց հայերը կրակի զգալի զորությունից ավելի նրա մեջ տեսել են գեղեցկության ծածուկ ու հաղթող զորությունը։ Դրանք սաստիկ տարփածուի նման իրարից անբաժան են կյանքով ու մահվամբ, քանի որ եթե եղբորը գրկելու պատճառով քույրը մեռներ, իրենից մանցածն անգամ պաշտելի էր, որովհետև մոխիրը ոչ թե քամուն էին տալիս կամ պարսիկների նման ամբարում էին մոխրանոցում, այլ «աստուածացուցեալ գոլով ի Սեաւ Քարին՝ հոսէին յակն յորդաբուղխ Աղբերն՝ որ բղխէ յոտս լերանցն, որ է յառաջ խորավիմին․․․ Եւ զի ասէին զԿրակն Քոյր, և զԱղբիւրն՝ Եղբայր, յերկիր ոչ արկանէին զմոխրին, այլ արտասուօք եղբօրն ջնջէին»։ Գեղեցիկ և բանաստեղծական զրույց, որ գուցե մի կրակապաշտ մոգի կամ քուրմի հին քերթողական կամ վիպասանական երգի հիշատակ է, որպիսին կարող էր լինել պաշտամունքավայրի քրմապետը՝ Բութը, ում անվամբ էլ, ըստ պատմության, կոչվում էր լեռը[6]։
Այսպիսի մանրամասն կամ ընդանուր պաշտամունքի համար մեր քրիստոնյա գրիչները (ինչպես Ագաթանգեղոսը) իրենց բարբարոս հայրերին կրակապաշտի կամ հրապաշտի փոխարեն հարմարորդն կոչում էին մոխրապաշտ, ինչպես և պերճախոս վարդապետ անանինան խաչի ներբողում ասում է՝ մոխրապաշտութիւն նախնեաց մերոց՝ թե՛ միացնելով և թե՛ որոշակիորեն զատելով մեր հրապաշտությունը օտարներից, «Կործանիչ կռապաշտ տաճարացն, Մոխրապաշտ և մոխրալից ատրուշանանց սովորութեանց, զանց առնելով զՈրմզդական և զՎռամական հրապաշտությանցն հոգեկորուստ տոչորմանցն հրակիզութեանց, զոր ի մերում Հայաստանեայց ազինս»։ Չեմ ուզում այս վերջին զրադաշտական ավանդությունների մասին այստեղ խոսել, որովհետև այն ուրիշ հավատք էր, ինչպես նախորդ արդեն հիշեցինք և հետո ավելին պիտի հիշենք։
Թե կրակը եղբոր [7] ինչ տեսակի պաշտամունքի ու հանդեսների էին արժանացնում և ինչ նվերներ էին ընծայում, հավաստված չէ։ Սակայն փոքր֊ինչ գուշակելի են նախ՝ պաշտամունքավարների խարդախությունները, ովքեր, կրակի վառարանների, բագինների ու պատկերների մոտերքում թաքնված, «ահագին իմն տալիս և փայլիւնս, ձայնս և թնդմունս և կայթմունս գործէին», և ապա՝ այս ահարկու սարսափը հավելելու համար վախի մեջ ձգող այլ պաշտելիսներ էլ էին բերում ու դնում այնտեղ, ինչպես՝ օձեր ու վիշապներ, ինչի վերաբերյալ դեռ կխոսվի։ Գործում էին նաև ավելի մեծ չարիք․ իրենց շահին համար նվերներից զատ, անել էին տալիս ամենաանընդունելին, այքինքն՝ մարդազոհը, և իրենք, ինչպես Դարբնաց քար տեղի դևերի ու դիվահարների մասին է ասվել, զվարճանում էին՝ տեսնելով խաբվողների խեղճությունը, վախը և մահը[8]։
Վերոհիշյալ Անանիա վարդապետը իր ճառի մեջ ասում է նաև «զոր ի մերում Հայաստանեայց ազինս՝ Հուր֊բակ անունեալ բագնաւ», որով երկրորդ բառը (բագին) զատում է առաջինից։ Բագին֊ը հավանաբար Հայկի որդիների ժամանակներից հետո է մտել հայերի մեջ, իսկ Հուր ֊ բակ֊ը՝ նրանց կրակապաշտության օրոք։ Եվ ինչպես ասվում է լուսնի բակ և արեգակի բակ, այդպես, թվում է, պաշտելի կրակի պատկերն էլ գուցե ուներ մի բակ, այսինք՝ գլխի շուրջբոլորը տարածվող գուցե ճառագայթավոր պսակ, ինչպես կերպարանում էին Արեգակին ու Միհրին։
Հայկազունների հրապաշտության միջավայրը Դարբնաց քարի և Բութի հետ ուներ նաև երկրոդ (մեզ ծանոթ)։ Այն գտնվում է Բութի հյուսիսարևմտյան կողմում և կոչվում է Պաղատ լեռ կամ, ինչպես ավելի ճիշտ է թվում գրված, Պաշատ և ավելի սև նշանաձայն՝ Պաշատույզ, «ուր էլ սաստիկ յոյժ բազմութիւն դիւաց, զոր ասէին Տուն Արամազդայ և Աստղական, մեհեանք երկու, [ուր] յանուն յաճախ պաշտամանցն տօն (կամ տուն―Ղ․Ա․) կարդային, որ է Պաշատ․ զոր և այժմ մարդիկ աշխարհին՝ վիճեալ ասեն․ Թուիս ի Պաշատայ դիւացն գալ, անլուր և անիմաց»։ [9]։
Ս․ Հռիփսիմյանների գալստյան պատմության հեղինակը նրանց մասին ասում է, որ փախչելիս, անսովոր ճամփաների ու լեռների մեջ թափառելով, հասան այս վայրերը և տեսնելով սույն պժգալի պաշտամունքը, «աղօթիւք և արտասուօք ի յերկինս հայեցեալ, առեալ զսուրբ Նշանն, ի վերայ կացեալ Աղբերն․ և փախստական եղեալ դիւացն՝ ի բագինն անկանէին, վա՜յ զվայիւ աղաղակեալ․ և ի լեռնէ ի լեառն ոչ այլ ինչ լսիւր՝ բայց վա՜յ զվայիւ ճչեալ․ և ի բագնացն փախուցեալք դեւքն անկանէին յերկիրն Մարաց։ Եվ զպատկերսն փշրեալ զօրութեամբ Ս․ Խաչին․ զոր տեսեալ բնակիչք գեղջն՝ հաւատացին ի Քրիստոս, և մկրտեցան ի ձեռն սուրբ երիցանց նոցա»։ Ավանդությունը ավելացնում է․ «Եւ տեղիս այս [Բութայ կողմն] էր Անակայ՝ հօր Սրբոյն Գրիգորի»։ Եթե Հռիփսիմյաններից հետո ինչ֊որ բան հեթանոսությունից դեռ մնացել էր, այն էլնա ջնջեց։ Բայց կարծում եմ, թե այդքան խոր և արմատավորված աղանդը դեռ թողել է այլակերպ մի հիշատակ, ինչը դեռ հայտնի է այդ և Մոկաց գավառների միջև։ Բարձր լեռներում կա Բութկի Ս․ Գևորգ անվամբ մի ուխտատեղի, որտեղ, ասում են, աքաղաղները ձայնելով կամ լռելով են հայտնում, թե ճամփորդները կարող են արդյոք ձյան միջով անվտանգ անցնել։
Հարևանցի հիշենք, որ այս տեղանքին մոտ լեռների մեջ էր Կճավ պաշտամունքավայրը, որտեղ թեև կրակը չի հիշվում, բայց «դիւաց լցեալ պաշտամամբ [որք ի գալըստեան Ս․ Հռիփսիմեանց՝ զարհուրեալ և] զայրագնեալ՝ դիմէին ի վերայ, խեղէին ծռէին պնչատէին զպաշտօնեայս իւրեանց․ որ և անդ առաքելանշան քահանայքն [ընկերք Ս․ Կուսանանց] հալածեալ զնոսա և քանդեալ զպաշտամունս նոցա, բժիշկէին զխեղեալսն․ վասն որոյ տեղին կոչեցաւ Կճաւ կամ Կրճատ, թե յայսմ տեղւոջ կճատէին կրճատէին դեւքն զմարդիկն․ յորում թողու զԽաչն իւր Ս․ Գայիանէ՝ ախոյան դիւաց, որ էր Աւազակին, որ և զտեղին յետոյ հաստատէ վանս՝ Սուրբ Գրիգոր»։
Հրապաշտության այս հատուկ կենտրոնից շատ հեռու կար և այժմ էլ կա Կրակի մեծ կենտրոն։ Այն ծանոթ է բոլորին, մանավանդ՝ վերջին տարիներին։ Դա Բաքվի նավթի հորերն ու հուրերն են, որ մի ժամանակ Փայտակարան աշխարհի մի առանձին գավառն էր՝ Հայոց տերության մի մասը, և կոչվում էր Յոթ փորակյան բագիններ։ Հավանորեն կար նավթ վառելու և պաշտելու յոթ գլխավոր փորածո ու բագին, որոնցից մեկը հատուկ կոչվում էր Վռամական հուր՝ Ազեր Պեհրամ՝ ըստ պարսիկների, ովքեր նույն թվով կրակի ատրուշաններ ունեին այլ կողմերում։ Իսկ բուն Արարատյան աշխարհում՝ Բագրևանդ գավառում՝ Բագավանում, որ հայերի գլխավոր պաշտամունքի մի վայրն էր, կային Հռոմի Ամենադից (Պանթեոն) տաճարի պես այլևայլ կրոնների պաշտելիքներ, տաճարներ ու բագիններ․ բագիններից մեկն էլ կրակինն էր։ Երբ ս․ Տրդատի հոր՝ Խոսրովի սպանությունից հետո Արտաշիր Սասանյանը (Պարսկաստանում կրակապաշտությունը նորոգողը և աճեցնողը) մի քանի տարի տիրեց Հայաստանին, իրեն բախտավոր կարծես, որ այստեղ գտավ այն, ու հրամայեց մշտավառ պահել «զհուրն Որմզդական՝ որ ի վերայ բագնին որ ի Բագաւան» (Խորենացի, Բ․ ՀԷ)։ Հավանաբար այս ու այն կողմերում ուրիշ ատրուշաններ էլ վառել տվեց, բայց մի քանի տարի հետո Տրդատը և ս․ Գրիգորը մյուս սնոտի պաշտամունքների հետ կրակարաններն էլ ջնջեցին։
Մոտավորապես մեկ ու կես դար անց, երբ հայոց Արշակունյաց թագավորությունը ընկավ, և պարսիկները նորից տիրեցին մեր երկրին, Հազկերտի առաջին հոգսը, իր մոգերից դրդված, Հայաստանում կրակապաշտությունը տարածելն էր։ Սակայն այդ ժամանակ քրիստոնեությունը ծավալվել ու արմատավորվել էր մեր երկրում, թեև գտնվեցին վատեր և ուրացողներ, որ հանդգնեցին Լուսավորիչի բերած լույսը Զրադաշտի ծխով ծածկել, բայց նրա հետին շառավիղը՝ մեծն Սահակը, դեռ նոր էր հանգել, և ողջ էին նրա հոգեկիր աշակերտները։ Այս վերջիններից Եղիշեն և ապա Ղազար Փարպեցին մանրամասն պատմել են, և բոլորին է ծանոթ, թե ինչ արեցին հայերը եկեղեցական, աշխարհական, պատերազմական գրով, սրով ու հոգով։ Վարդան սպարապետի և Ղևոնդ երեցի սրբափայլ սրտի կրակները կործանեցին և՛ բագինները, և՛ ատրուշանները։ Եվ այս մեծասիրտ երեցի գործակից Ռշտունյաց եպիսկոպոս ս․ Սահակը համարձակորեն Դենշապուհին պատմեց իր թեմի մեջ իր արածը․ նույնիսկ մոգերին «սակաւիկ մի չարչարելով գանիւ (ծեծով―Ղ․Ա․) նոցին իսկ ետու զԿրակն ի ջուրն ընկենուլ․ և ասացի այսպէս․ Աստուածք որ զերկինս և զերկիր ոչ արարին, կորիցեն ի ներքոյ երկնից»։
Եվ եթե որևիցե վայրում դեռ կար Որմիզդից մնացած մի կայծ ու մի մոխիր, Ղևոնդյանների քրիստոսանվեր արյունն իսպառ մարեց այն՝ մոգերի մաեն ջանքերով ու մտմտուքով հանդրեձ, ինչը հետագայում «Ընդդեմ քեշին Պարսից» գեղեցիկ գրվածքում խայտառակեց Ղևոնդյանների ընկեր ու քաջ գրիչ Եզնիկը։ Չաստվածացյալ կրկաի փոխարեն մեր եկեղեցին մանկացյալ Աստծու տաճար գալու հիշատակին (Տյառնընդառաջի տոնին) իր սուրբ տաճարի և սրահի մեջ ճշմարիտ հավատացյալներին ցույց է տալիս կրակե բոց՝ իբրև սուրբ սրո նշույլ։ Գուցե դեռ մեր երկրում հին տաճարների մնացորնդրի հետ կգտնվեն նաև Կրակի բագիններ, ինչպես որ ոչ շատ տարիներ առաջ Երևանի կողմերում փոսաձև մի խարիսխ այդպիսին կարծվեց։
Նույն ժամանակներում Մարաց Ատրպատականի կողմերում (Սուլեյմանիե) գտնվեց պահլեվերեն մի արձանագիր, որ կարդացին «Հիրպետ Նամրի Արմինի» և թարգմանեցին «սահմանակից Հայոց՝ Հրապետ Նամրի»[10]։
Զրադաշտական կրոնի պաշտամունքավարների մեջ ևս Հերպետ անունը ծանոթ է։ Բայց շատ համարելով այս հրեղեն քրոջ արդեն բավական ծանոթ սնահավատ հիշատակը՝ ակնարկենք իր աղբյուրը եղբորը՝ անցողիկ նշելով այս երկու այլանիշ անունների համաձայնությունը ևս (աղբյուր և եղբայր կամ աղբար)։
Ջուր
Առօրյա տնտեսվարության մեջ ջուրը առավել կարևոր է, քան կրակը, և նյութապաշտների համար այն գոնե պակաս պաշտելի կամ պատվելի պիտի չլիներ։ Եվ այդպես է այլևայլ ազգերի մեջ, որոնք ծովերը, գետերը և աղբյուրները ճանաչել են որպես աստված կամ աստվածային։
Կրկաի վերաբերյալ ասածներիցս երևում է, որ հայերը, լինելով ցամաքային երկրի բնակիչներ (և այնպիսի մի երկրի, որը հին Ասիայի ամենագլխավոր տերություններին ջուր է մատակարարել իր բազմաթիվ գետերով, մանավանդ Եփրատով ու Տիգրիսով), գետերի ակունքները կամ աղբյուրները սրբազանացրել էին և, ինչպես տեսանք, նրանց էին տալիս քրոջ (կրակի) մոխիրը։ Եվ եթե պատվի էին արժանացրել անգամ այն հիշյալ լեռնոտ կողմերի մանր գետակները, ապա առավել մեծ պիտի լիներ մեծերի պաշտամունքը, մանավանդ Հայ երկրի բնագետ Երասխինը։ Սրանց վերաբերող ազգային ավանդությունները այժմ մոռացվել են։ Մովսես Խորենացին, առանց պատճառը հիշելու, ընդամենը ասում է (Ա․ ԺԲ), թե գետը այսպես կոչվեց Հայկի թոռան թոռի անունով։ Բայց Պլուտարքոսը «Գետի մասին» գրքում պատճառներից մեկ֊երկուսը հիշատակում է։ Նախ՝ Արաքս (ինչպես օտարներն են գետը կոչում, Araxes) է անվանում Պյուլոսի որդուն, որ իշխանության համար իր պապի՝ Արբելի, հետ կռվեց, նետահարույթյամբ սպանեց, հետո զղջալով կամ պատժվելով մոլեգնեց ու իրեն ձգեց գետը, որ առաջ կրում էր Բակտրոս (Բագ ֊ Տիր) անունը։ Արդյոք այս ավանդությունը հեռավոր կերպով չի՞ հիշեցնում Բելի և նրա թոռան՝ Արբելի անունները։ Երկրորդ պատճառը ևս գուցե ավելի հեռու չէ։ Արաքսը պատերազմում է սահմանակից պարսիկների հետ, և պատգամախոսները նրան հաղթանակ են գուշակում, եթե զոհաբերի երկու ազնվական աղջիկ։ Արաքսը, իր զավակներին խնայելով, վերցնում ու զոհաբերում է Մնիսալկ անունով ազնվականի դուստրերին։ Վրեժխնդիր հայրը հափշտակում է Արաքսի դուստրերին, սպանում ու փախչում է Սկյութիա։ Իսկ սրտի ցավից հուսահատված Արաքսը իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն գետը, որը կոչվում է Երասխ։ Այս անունները արդյոք Արմեն֊ի կամ Մանավազ֊ի նման չե՞ն հնչում հազարավոր տարիների անցյալից։ Երասխի եզերքի լեռների, քարերի, բուսականության մասին նույն Պլուտարքոսի գրածները ասվածի հետ հիշելիս աներկբա է թվում Երասխի պաշտելիությունն ու սրբազանությունը։ Ըստ մեկ այլ հին պատմիչի ակնարկության՝ Եփրատ գետը ևս, որ Հայոց երկրից է բխում, մեզ համար սրբազան էր ու պատվելի։
Բայց հայերս ունենք այս լույծ տարերքի՝ աղբյուներից և գետերից և մեծն օվկիանոսից իսկ (ըստ հույների առասպելի՝ երկնքի ու երկրի որդուց և բոլոր գետերի հորից) ավելի մեծ մի հիշատակ՝ ջրհեղեղը, ինչը, թվում է, այլևայլ կերպով կա բոլոր հին ազգերի ավանդությունների մեջ, սակայն քիչ կլինի կամ հազիվ թե լինի ազգ, որ բավարար կամ չափավոր հավանականության փաստերով կարող է ասել, թե այն աշխարհակուլ ջրերից մարդկանց սերունդ ապրեցնող տապանը ի՛ր երկրի մի լեռան վրա է դադար առել։ Մեր խնդիրն այստեղ դա չէ։ Մեզ համար շատ են նաև Ս․ գրքի և հին ազգերի պատմությունը և թարգմանիչների ու մեկնիչների վկայությունները Արարատյան և Կորդվաց լեռների վերաբերյալ, որոնց ստորոտում բնակվողները այդ հիշատակը մինչև այսօր ընդունում են իբրև անուրալիորեն հավատալի։ Այլ խնդիր է այն, որ հին ժամանակներում այդ լեռների բնակիչները է՛լ ավելի հաստատությամբ էին ընդունում վերոհիշյալ ու նաև լեռներին ու այնտեղ գտնված կամ ենթադրված տապանին մատուցում էին հարգանք՝ պես֊պես կերպով կատարելով ջրհեղեի հիշատակը։ Այդ տոներից և պաշտամունքներից, ինչպես այլ բաներից, մի նշմար էլ անցել է մեր ազգային նոր ու սուրբ կրոնին՝ Վարդավառի հրաշափառ տոնին ջրի ցողմունք ու ցրմունք և խաղեր անելով, ինչը հանրածանոթ է, և կրկնելը՝ ավելորդ։ Ավելորդ է նաև տապանն ընդունող լեռների մասին մեր ազգակիցների ասածները կրկնելը։ Ասենք, որ ջրի նվազելուն զուգընթաց տապանը հանգստի հարամար դիրքի փնտրտուքով տատանվելով հածել է լեռից լեռ և գալով շատ անգամ հիշատակված Աղթամարա ծովի կողմերը՝ հասել է ներկայումս ծանոթ մի լեռան ու ասել․ «Գրգո՜ւռ, ընկալ զիս»։ Եվ լսել է պատասխանը․ «Գընա՛ ի Մասիս, զի բարձր է քան զիս»։ Բացահայտ է սրա՝ բանաստեղծական գյուտ լինելը, ու թվում է՝ թեև ոչ շատ հին, բայց ավելի հին է, քան վերոհիշյալ Հռիփսիմյանների (այս նոր տապանի նորատեսակ աղավնիների) թափառումների ժամանակ Սողոփ կամ Սաղուփ կոչված լեռան մոտ հանգստանալու մասին պատմածը։ Հիշյալ լեռը բերկրացիների կամ բագրացիների գավառում է (որ ոչ թե Վանին մերձակա ծանոթ գավառն է, այլ Կորդվաց Պոհդանի կողմերը, որտեղ և ծանոթ են հիմա Պիրքե անունով վայրը ու Սուլիվա լեռը, որի անվամբ էլ գավառներից մեկը կոչվում էր Սոլոփիա)․ «Վանա այսր լերին ասի յԱսորւոց, թե ի նուազել ջուրցն հեղեղաց՝ եհաս տապանն ի գլուխ լերինն՝ որ է Սարարադայ․ և ընդ մէջ անցեալ Սղոցաձուկն՝ արգելու զնաւն․ և ասաց Նոյ՝ որդւոցն իւրոց, Ո՜, Սաղուփ․ այսինքն թէ՝ Սղոցաձուկն դիպեցաւ նաւիս․ և զնոյնս հաստատեցին ի մուտս լերինն զանունն Սարարադ, և զանուն քաղաքագեղջն Թմենի (կամ Թեմնի, Թըմնիս ― Ղ․Ա․)․ այսինքն թէ յայսմ տեղւոջ ութ ոգիք ելին ի տապանէն»։ Պատմիչը ավելացնում է․ «Եւ այսոքիկ թէ արդարք կամ սուտք՝ ինձ ոչ է փոյթ․ բայց միայն զի հաճեցուցից զմանկագունի քո մտացդ զտարփանս․ վասն այսորիկ գրեմ քեզ զբնաւն»։ Նույնը կրկնում եմ նաև ես Խորենացու հետ, որի ոճը զգացվում է այս գրվածքում։
Սակայն թողնելով հին ասորիների ավանդությունների նմանությունը այլ սեմական ավանդություններին, ինչը իր ժամանակագրության մեջ հիշում է Եվսեբիոսը, որից օգտվել են Խորենացին և ուրիշները, կարծում եմ՝ հայոց վիպասանների մատն էլ է դիպել այս պատմությանը, ըստ որի՝ նրանց երգած մեծ դյուցազնը՝ Արտաշես Բ֊ի սպարապետ Այրաքաջ կոչված Սմբատ Բագրատունին, այն կողմերից Ալիկա անունով մի ասորի աղջիկ է առնում կնության[11] և հանուն նրա սիրո ու հիշատակի գեղեցկադիր գետեզերքին՝ «ի ծառաւէտ ընկուզուտ տեղիս», կառուցում է մի ավան, որ «ի կողմանս Տմորեաց»՝ մշկաբեր մի լեռան ու գետի կամուրջների մոտ էր։ Այս նկարագրելու արժանի և դյուցազնական վայրերն էլ սրբեցին հրաշագեղ կույսերը, որոնք Սողոփի ստորոտում բնակված ժամանակ աչքացավի հիվանդություն ունեցան «և․ կացեալ յաղօթս՝ երկու Աղբերք բղխեցան, որ է ժանգ ջրոյն կարմիր և սպիտակ․ և մինչեւ ցայսօր օգնէ աչացաւաց յանուն Սրբուհեացն»։ Եթե առասպելախառն ջրեր հիշելը պատմական անհրաժեշտություն էր, ապա այսպիսի անձերի կողմից իրենց վայել վարդագուն ու բյուրեղանման ջրերի բխեցնելու հիշատակումը հոգեկան մի անհրաժեշտություն էր համարվում։ Փոխանակ այդ գույնզգույն ջրերի՝ քրիստոնյա հայերը ներկայումս յուրատեսակ հարգանք են մատուցում լուսաղբյուրներին, որտեղ կա սրբազան հիշատակ, կամ որոնք սրբերի շնորհիվ համարվում են բժշկարար։
Թեև մեր շարադրանքի հերթակարգը դեռ վերաբերում է տարիքների, այլ ոչ կենդանիների պաշտամունքին, նորից ջրերին չանրադառնալու համար այստեղ հիշենք և այն, ինչ հայերի մեջ ավանդվում է ջրաբնակ պաշտելիների մասին, ինչը երևակայությունը մտցրել է ալիքների մեջ՝ քիչ֊քիչ հեռանալով նահապետական պարզ հարգանքից, որ ընծայում էին դրանց կամ բնության մյուս մեծամեծ երևույթներին կամ այնպիսի եզակի պատմական հիշատակին, որպիսին ջրհեղեղն է։
Մեր երկիրը, ծովեզրյա չլինելով, չէր կարող հնարել նաև ծովային հավատալիք կամ պաշտելիք, և մեզնում այդպիսի բան նշանակող բառերը առնված են օտար լեզուներից՝ թարգմանության համար։ Սակայն տեսանք, որ շատ գետեր և լճեր ունենք, և երբ մոլար կարծիքները զորացան, ծնվեցին նաև ջրային հրաշալիքներ կամ հրեշներ, որոնցից ամենաազգայինն ու սեփականն է թվում Ընգղա հատուկ բառով անվանվածը, որը եթե ընկղմվել բառից չի ծագում, ուրեմն ծագումն անհայտ է։ Բառի իմաստը առավելապես «ծովահրեշ» է նշանակում, ինչպես հույների Ներեիդները (Nereides), սակայն ավելի ահավոր ու վնասակար։ Այդ է պատճառը, որ թարգմանության մեջ (Ոսկեբերան, Մեկնություն Մատթեոսի), փոխանակն հույների կատաղած էրինիների, դրած է Ընգղա։ Եվ քանի որ կին էր, հույները նրան տալիս էին կնոջ կերպարանք։ Հույների առասպելների մեջ նշանավոր և հանրածանոթ են նաև Սիցիլիական նեղուցի հորձանուտի և քարափների միջև կարծված կիսով չափ մարդ, կիսով չափ շուն երկու կենդանիները։ Մեկը Սկյուլլան է՝ երբեմնի գեղեցիկ հավերժահարսը, մյուսը՝ Քարիբդիսը (Scylla, Carybde)՝ երբեմնի կով գողացող կինը, որոնք նավորդներին պատճառումեմ մեծամեծ վնասներ ու սարսափ։ Առաջինի հունարեն անունը հիշում է Բարսեղ վ․ Մաշկևորցին Մարկոսի ավետարանի մեկնության մեջ՝ նրա ագահությունը նմանեցնելով «գազանադէմ և շընդռունգն երեսաց կնոջ, և Սիկիլն, որ Շուն երեքգլխանի ասեն (վեցգլխի է ըստ Յունաց), Հիդրէն՝ (բազմագլուխ վիշապն) զոր այլք պատմեն»։ Դրանց և Ընգղայի նման մի բան էլ երևակայել են հայերը, որոնք թարգմանույթյան մեջ Սկյուլլային ու Քարիբդիսին միաժամանակ կոչել են Ապուռք։ Անունից գուշակելի է, որ սա պետք է լինի հուականաի նման մագիլով ու ճանկոտ մի հրեշ գազան, բայց հայոց որ ջրերում, որ խորխորատներում էին դրանք բնակվում չեմ կարող գուշակել․ գուցե բառը հնարողի մտքի՞ մեջ։
Որքան այս հրեշները չար էին ու վնասող, նույնքան էլ չարագույժ էին իրենց խաբուսիկ գեղեցկությամբ ու ձայնով, ինչը մեր ոչ շատ հին վարդապետներից մեկը այսպես է նկարագրում․ «Ասեն իմաստունք, թէ է կենդանի ինչ ի ծովն, որ ի միջոյն ի վեր ունի զկերապարանս գեղեցիկ կնոջ, և ի վայր կոյս՝ զճանկ արծւոյ, և ունի քաղցր ձայն․ զի յորժամ լսեն նաւավարքն՝ ի քաղցրութենէն ննջեն․ և յորժամ իմանայ գազանն՝ թե ի քուն են, գայ և յափշտակէ զմարդն ի նաւէն, և տանի պատառէ և ուտէ․ իսկ իմաստունքն խնուն զականջս իւրեանց, և կապեն զինքեանս ի գերան արմիոնին (կայմի), և այնպէս փրկին»։ Այդպես վարվեց Ոդիսևսը, երբ նավարկելով անցնում էր Կապրի կղզու և Իտալիայի ափերի միջև։ Ու թեև Սիրեն (Sirenes) քույրերի անուշիկ ձայները նրա կանջների մեղրամոմն էլ հալեցին, սակայն չկարողացան քանդել նրա ձեռքերի ու ոտքերի կապերը, որոնցով խորամանկ դյուցազնը իրեն ամրապինդ կապել էր տվել կայմին, որ չլինի թե, այն կախարդական երգերից զմայլված, գնա նրանց մոտ և ուրիշների պես չուտելով ու չխմելով՝ մաշվի ու մեռնի։ Պարտությունից ամոթահար՝ սիրենները նետվեցին ծովը ու դարձան քար և պատկերվում են կես կնոջ, կես ձկան կերպարանքով։
Մեզանում ծանոթ է նաև Նհանգ կամ Նահանկ անունը, որով հայտնի են ջրաբնակ և մանավանդ գետաբնակ հրեշներն ու գազանները։ Խորենացուն վերագրվող «Աշխարհագրության» մի օրինակում գրված է․ «Ասեն, թէ Նհանգ կայ յԱրածանի (Բագրևանդի և Տարոնի գետը՝ Մուրատ չայ֊ Ղ․Ա․), որպէս յԵփրատ․ զոր՝ հավաստի գիտեմք կենդանի Քարքաշամ(՞) զուգեալ, զարիընն ծծեալ և թողեալ․ զոր ոմանք ասեն՝ թե գազան է և չէ դեւ, այլ գազան․ զոր Յովհան [Ոկեբերան] վասն դստերն Հերոդիադայ ասէ, թէ քան զՆհանգսն ծովայինս արիընարբու էր»։ Սրանց մասին ևս ասում էին, թե Սիրենների կերպարանք ունեին և լողորդների ոտքերին փաթաթվելով՝ խեղդում էին։ Մեր թարգմանություններում Նհանգ֊ը տեղ֊տեղ նշանակում է «գետաձի» կամ «կոկորդիլոս» և ստուգորեն վերջինն է՝ ըստ պարսից լեզվի նահանգ բառի։ Ըստ տեղացիների վկայության՝ մեր վերոհիշյալ գետերի մեջ առ այսօր գտնվում են մարդաչափ մեծամեծ ձկներ։ Նհանգը, որին պատկերում էին եղեգներով պսակված և մի սափորի վրա ճկված, ըստ ժողովրդական խոսքի նշանակում էր հույների Նայադ (Naides) կոչված ջրային հավերժահարսը։ Ըստ նրանց ավանդության՝ Նայադները Դիոսի դուստրերն էին։ Իսկ մենք կարո՞ղ ենք այրդյոք առանց մեծ հանդգնության ասել, թե նրանք եղել եմ հայկական մի չաստվածի դուստրերը կամ թոռները, քանի որ մեր լեզվում կա նայ արմատական բառը, որ նշանակում է «խոնավ, թաց», և կա նայ տեղեր արտահայտությունը (բժշկարանում)․ «Նայական շոգւով խոնաւութիւն» (Ոսկեբերան, Մեկնութիւն թղթոց, էջ 803)։
Միջին կամ ավելի մոտ դարերի ազգային մի գուսան, իր սիրելիին Սիրենների հետ բաղդատելով, վերջիններիս մեկ այլ անունով է հիշում․
«Չըկայ թռչուն ի յօդըս՝ քեզ նըմանակ,
Եվ ոչ Ծովուն դստերքըն քեզ օրինակ»։
Օդեղեն երևույթներ
Արդ, կակուղ տարրը թողնելու ժամանակ հիշենք առավել կակուղ, թեթև և անշոշափելի տարրը ևս, որը նրա հետ հիշատակված է մեր գրքում։ Ազգային մտքի ծնունդ է, թե օտար՝ հայտնի չէ, բայց բառերը հայահունչ են։ Այս նրբագույն կամ թեթև տարրը օդն է (աւվ) և հողմը, որի վերաբերյալ գրվածքներում (հավանաբար թարգմանված) ասվում է․ «Շտեմարան իմն [է] ջուրս, յորմէ օդք ելանեն ի դուրս, Հռասափն, Քառասափն, Սարսափն, Մազատն կամ Նազատն․ ելք սոցա ի ծովէ են և գնացք սոցա յերկինս»։ Եթե ոչ ստույգ, ապա գեղեցիկ համարվելը զրույց է։ Որոշակի նաև ոչ միայն հողմերի՝ ջրերից լինելը, այլև ջուր համարվելը․ «Հողմն․ ջուր է լայնանիստ շտեմարանափակ, օդք անհանգիստք․ ելք նոցա յարտաքին ծովէ, և գնացք նոցա ի ներքին ջուրց․․․ ընդ մէջ ջուրց և երկնի՝ Օդք են, և բազում անգամ յօգուտ յաղբերաց և յերակս ջրոց յաճախեն, և են այսոքիկ, Յասոմն, Սուրհապ, անագումն, Նեսփա․ այսքիկ են, որ շարժմունս առնեն, և երկինք հաստատ լինեն վասն երկրի»։
Այս անունները հեռանում են հայերենից և մոտենում են հունարենին ու արաբերենին։ Հունարենի մեջ հայտնի են հողմերի պաշտամունքը, նրանց հայր և չաստված է Էոլոսը։ Կան նաև անուններ, որոնց մի մասը այժմ գործածվում է որպես զանազան հողմերի սոսկական որոշիչ ու նշանակ։
Թե մեր հին հայրերը ունեի՞ն հողմերի հատուկ անուններ և պատվի՞ էին արժանացնում դրանց, հայտնի չէ, բայց շատ հավանական է թե՛ վերոհիշյալ օդեղեններից, թե՛ հուրի, տրի ու քարերի հիշատակումների պատճառով։ Գրվածքներում գործածված հողմերի անունները հունական են, մի քանիսն էլ՝ արաբական, և այս ամենի մասին հիշելը մեր նպատակից դուրս է։
Բայց այս օդեղեն երևույթներից մեկը և հզորագույնը ի ցույց է դնում մի ազգային առասպել և հավատք։ Այն ներկայումս Թաթառ կոչվածն է (Ս․ գրքի Եղիայի պատմության մեջ թաթ առն «մարդու ափ» ասվածը սխալ կարդալով), որ ֆրանսերեն Trombe marine կամ terrestre կոչվածն է։ Մեր նախնիկները վերիջնիս տվել են վիշապ անունը, և ո՞վ գիտի՝ ինչ ավանդություններով։ Միջին դարերի հիշտակարարանների մեջ այն կոչվել է ձկնամբ։ Գուցե հնում էլ է այսպես ասվել, գուցե ոչ․ երևակայությամբ լավ են հարմարեցրել, որովհետև հաճախակի է ծովի վրա իջնում սև սյունաձև ամպատեսակն ու ձկան պես գալարվելով֊շարժվելով վեր է քաշում ջուր, ձուկ և այլ բաներ ու թափում է ցամաքի վրա։ Սրա ավելի թեթև տեսակն է փոթորիկը, և բառի նվազական մասնիկը ցույց է տալիս առասպելի նշան։ Հողմերի վերաբերյալ վերոհիշյալ գրողը տալիս է հետևյալ բացատրությունը․ «Հատուած է պտուտեալ ներքուստ ի վեր փողելով»[12]
Կարող ենք ենթադրել, որ մրրիկը ևս պետք է ունեցած լինի իր ավանդությունը, ինչ նույն հեղինակը բացատրում է առավել բնագիտորեն․ «Մրրիկդ հալ և հում հողմ արտադրեալ [13], հանդերձ ամպով շրջաբերել յընդդիմահարութենէ խիստ մարմնոց»։ Նույն կողմից վհակն է կոչվել հրաբուխի ուժով ելած օդը, «որ ի դուրս քար ընկենու կամ հող կամ կաւ», իսկ կրակ հանողը կոչվել է «Լիպարեան, որ հուր հնչէ ի Սանդարամետէ»։ Հայտնի է, որ սա առնվել է հույներից, ըստ որոնց՝ եղբայրներից հալածված Լիպարոսը գնաց այս անունով կոչված Էոլյան կղզիներից մեկը, ուր թագավորում էր հողմերի չաստվածը։
Հրապուրիչ է շամանդաղ անունը ևս՝ ըստ այս հեղինակի՝ «աւելորդութիւն ամպոց զառ ի ջուր փոփոխմանց», և հիշեցնում է մեր Արտաշես Բ֊ի մերձիմահ փափագը․ «Բաղձայր մըղոյ մրրկեալ ծխոյ՝ շամանդաղեալ ի վերայ շինից և քաղաքաց․ Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի, ասէր, և զառաւօտն Նաւասարդի․ զվազելն եղանց և զվազելն եղջերուաց․ [մինչ] Մենք փող հարուաք և թմբկի հարկանէաք»։
Ավա՜ղ իրեն։
Բուսեղեներ և ծառապաշտություն
Լեռներից հետո երկրի վրա առկա բնության ամենամեծ և ամենավսեմ բաղադրիչը ծառերն են, որ երբեմն ահարկու ան այնտեղ, ուր թանձր անտառ են գոյացնում։ Մեր մեկնիչ վարդապետներից մեկը ասում է․ «Կարծէին հեթանոսք, թէ ի ներոքյ անտառախիտ ծառոց են աստուածք, կամ ի Խորափորս»։ Ծառերը թյուրահավատ մարդկանց մտքի վրա հզոր տպավորություն են գործել ու գործում են ոչ միայն մեծությամբ, այլև գեղեցկությամբ ու պես֊պես օգուտներով և ավելի, քան ոչ գործունակ ու անշարժ արարածները (լեռներ, քարեր)։ Այդպես է, քանզի նախորդները ունեն ոչ միայն արտաքին ու տեսանելի մասեր՝ այլազան կազմությամբ, գույներով և հատկություններով, այլև ներքին՝ թեկուզև պարզ գործարաններ, որոնցով երևան են գալիս, աճում են, սնվում են իրենց հատուկ բուսական կյանքով և ըստ դրա՝ ցամաքելով ու չորանալով մեռնում են։ Բայց դիակներն անգամ (փայտը) շատ բանի են պիտանի, մանավանդ տների ու տաճարների շինության և նրանց կահ ու կահույքի համար։ Ուրեմն զարմանալի չէ, որ ծառերը ինչ֊ինչ կերպով շատ ազգերի մեջ են սրբազանացվել, ու ի հայտ է եկել ծառապաշտությունը։ Մանավանդ, ինչպես բոլորը գիտեն, ծառերը իրենք էին յուրահատկորեն մարդկանց հրավիրում պաշտամունքի, քանզի քարերի ու լեռների պես անշարժ չէին մնում, այլ հողմերի հետ դաշնակցելով ըստ նրանց զորության կամ ավելի ու պակաս ուժեղ փչելուն՝ անուշ կամ ահավոր ձայներ էին արձակում։ Եվ քիչ ավելին իմացողների միտքը (ինչպես շատ ուրիշ բաների կապակցությամբ) դիմում է հույների առասպելներին և նրանց հռչակավոր պատգամախոս կաղնիներին, որոնցից գլխավորը Դոդոնի անտառն էր Եպյուտոսում։
Կաղնին իր մեծությամբ, սփռվածությամբ, հնությամբ, այսինք՝ դարեր դիմանալով, տերևների ու պտուղների ձևով սրբազան էր ոչ միայն հույների, այլև հատկապես կելտերի համար։ Վերջիններս իրենց թավ կաղնուտների մեջ ունեին պատգամախոս դրուիդներ ու դրուհիդուհիներ։ Ս․ գրքի նահապետական պատմության մեջ ևս հիշվում են ոչ միայն Մամբրեի կաղնին, այլև ուրիշ ծառեր՝ սաբեկը և բևեկնը, տանձենին և մորենին, նաև Լիբանանի մայրին, որոնք գետ պատվելի հիշատակարանների տեղիք էին ոչ միայն թյուրահավատների, այլև տեղ֊տեղ նաև աստվածապաշտների համար, մանավանդ որ Աստված շատ անգամ այդպիսի տեղանք էր ցույց տալիս նահապետներին ու մարգարեներին իր հայտնվելու համար՝ որպես աստվածային ժամադրության վայր։ Եվ երբ Դավիթը հարցնում էր Աստծուն, թե երբ ելնի թշնամու դեմ պատերազմելու, նրան ներշնչվում էր, թե տանձենիների կամ Լալոնից անտառի շշնկոցը լսելուց հետո։
Հայկազունների ականջն էլ խուլ չէր այդպիսի տերևաշարժ քնարներին։ Թեև մեր բնավայրը չուներ հունական կամ գալլական հսկա կաղնիները, ուներ, սակայն, հսկայագույն սոսիներ, որոնց մի մասը դեռ կա մինչ այսօր և մնում է այլևայլ կողմերում (ինչպես՝ Գողքնի Օրդվատը, Գանձակի Վադաշենը)։ Սրանց մեծությունը կամ հաստությունը իրենց բոլոր ազգակիցներին գերազանցում է՝ թերևս ոչ թե ոտնաչափով, այլ գրկաչափով չափելով։
Հին հայոց Դոդոնը Արմավիրում էր՝ ըստ ավանդության՝ կառուցված Հայկի թոռների կողմից, իսկ մերձակա ծառերը նրա անդրանիկի՝ Արմենակի ձեռնատունկն էին։ Եվ նրա ցեղի վերջին պայազատը՝ Անուշավանը, նույն ծառերի անվամբ կոչվեց Սոս, ինչպես պատմիչն է ասում (Խորենացի, Ա․Ի․) «Քանզի ձօնեալ էր ի Սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր․ զորոց զսաղարթուցն սօսաւիւն, ըստ հանդարտ և կամ սաստիկ շնչելոյ օդոյն՝ ոստոց եւեթ շարժումն, սովորեցան ի հմայս յաշխարհիս Հայկազանց․ և այս՝ ցբազում ժամանկս»։
Գրչագրերի տարբերությամբ Անուշավանի համար ասածը հետևյալն է․ «Սօս անունիւր կամ Սօսանուէր», ինչպես կարդացել է և Գրիգոր Մագիստրոսը․ «Սօսին յԱրմաւիր՝ առ դրան ապարանիցն արքունի, զոր Անուշաւանն պատուէր՝ Արայեանն մանուկ, վասն որոյ Սօսանուէրն կոչիւր»։
Ընթերցողները, անշուշտ, խորհում են, որ այս ծառին պիտի տրված լինի ընդհանուր սաղարթավոր ծառերի ձայնի սոսյուն, սոսավյուն կամ սոսափյուն անվանումը։ Վերջինս առավել սաստիկ և միաժամանակ ահարկու ձայնի նշանակ է։
Հռոմեացիները այս ծառերը նվիրաբերում էին պահապան ոգիներին և իրենց ծննդյան օրվա հիշատակին նրանց էին նվիրաբերում սոսու ճյուղերից պսակներ։ Հայերը իրենք էին իրենց նվիրաբերում սոսիների անտառին։ Երևի թե նրանք սոսիների սոսափյունի մեջ լսում էին իրենց նախնիների հոգիների ձայները ու ավելի կամ պակաս չափով պաշտամունք էին մատուցում։ Չաստվածների և նրանց նմանների կուռքերը և պատկերները փշրվեցին, կործանվեցին, անհետացան։ Մինչդեռ սոսին դեռ մնում է դալար ու կենդանի և իր պես հազարամյա սերունդներ է արձակում, որոնցով մարդկանց մտքի հիշատակներն էլ են մնում չջնջված։ Մեր որոշ թերամիտ ազգակիցների վերաբերյալ անցյալ դարի ջուղայեցի մի վարդապետ գրում է․ «Մեծամեծ ծառոցն համբուրեն, եթէ Սուրբ կայ ի վերայ»։ Ասում են նաև, որ մինչ այժմ էլ այդ մեծամեծ ծառերի գտնված վայրերում կան նաև դրանց չափից ավելի պատվի արժանացնողներ։
Միայն սոսին չէ, որ հայերի մեջ պատվելի էր ու պաշտված։ Կային, անշուշտ, ուրիշ ծառեր, որոնց մեջ նշանավորներից էր (նաև քրիստոնեության հաստատումից շատ դարեր հետո) բարդին, որին առանձնահատուկ էին պատվում արևորդի կոչվածները՝ թերի կրոնի հետևորդները մինչև 12֊րդ դար ու դրանից էլ հետո։ Այդ աղանդավորները գոյություն ունեն առ այսօր ու թեև հայ չեն ճանաչվում, բայց մեր ս․ Շնորհալին նրանց հայրերին կամ հորեղբայրներին այդպիսին էր ճանաչում․ նրանց մասին գրում ու վկայում էր․ «Այդ ծառ՝ որ Բարտի անուանի՝ ի կռապաշտութեան ժամանակն ի պաշտօն առեալ էր, յորս՝ և Դեւք մտանէին, և ի մարդկանէ երկրպագուիւն ընդունէին»։ Ինչո՞ւ էին հները այն պաշտում։ Հավանորեն նրա գեղեցիկ, սուլուլիկ և երկնաձիգ ձևի համար, իսկ արևորդիները՝ համարելով, թե Քրիստոսի խաչը եղել է բարդու փայտից, ինչի համար Շնորհալին զգուշացնելով ասում է․ «Զբարտի ծառն՝ մի՛ աւելի պատուէք քան զուռին և զկաղամախին և զայլս ի ծառոց, և մի՛ կարծէք թե փայտ խաչին Քրիստոսի՝ բարտի էր»։
Այս ծառերի պաշտամունքի վերաբերյալ հավելյալ վկայություն չենք գտնում նաև մեր վերջին դարերի գրվածքներում։ Բայց մի քանի տեսակ փոքր բույսերի և ծաղիկների մասին շատ բան է գրված բժշկարաններում, երազահաններում, աղթարքներում և գրապանակներում, որոնք դեռ ունեն իրենց փնտրողներն ու հավատացողները։ Թեպետ այսպիսի սնոտի հավատք ու կարծիքներ գտնվել և դեռ գտնվում են այլ ազգերի, նույնիսկ խոհուն գերմանացիների մեջ, սակայն հայերիս մեջ առանձնահատուկ պնդությամբ է պատվի արժանացվել և արժանացվում լոշտակ հանրածանոթ բույսը (ըստ հռոմեացիների՝ Bryonia Alba, ըստ ֆրանսիացիների՝ Bryone commune կամ Vigne blanche) իր երկճյուղ արմատով մարդու ազդրին ու սրունքին նման լինելու պատճառով։ Խաբեբաները, արմատը տաշելով ու կոկելով (ինչպես անում են նաև Գերմանիայում), եղած նմանությանը հավելում են նորերը, և այդ իսկ պատճառով այն անվանում են մարդատակ, մարդախոտ, մարդածաղիկ և այլն։ Մերազնյա հեղինակների շատ թյուր և դյուրահավատ գրվածքները թողնելով՝ հիշենք պտուղների մասին նրանց ասածները։ Դրանք սև են ու կարմիր, և երեքը, չորսը կամ վեցը միատեղ են՝ մեկ ճյուղի վրա։ Աղթարքները գրում են․ «Թէ մարդ գտնու յիրմէտ, չորս հատ՝ ոչ աւել և ոչ պակաս, և ի նոր կտաւ ծրարէ, և ի սարսափոտին (հիվանդի―Ղ․Ա․) վրայ կենայ՝ միտք, որ կարէ գիտել զերկնային և զերկրային յատկութիւնք»։ Եվ պատվիրում են արմատը քաղել մայիս ամսին՝ սահմանված աղոթքով՝ նրան կոչելով ամենայն խոտերի թագավոր․ «Զի Աստուած ետ քեզ զամենայն խոտից խասիաթն»։ Եվ դարձյալ ավելացնում են․ «Ասացել են [առաջին խելացիքն] թէ այս խոտս Սողոմոնի մատանած առնէ․ և ասկից ամենայն գազանք և սողունք՝ ի հրաման կենան․ և Աղեքսանդր թագաւորն այս խոտովս շատ բան և թագաւորութիւն վարէր»։
Մանրագորի հետ լոշտակի ունեցած կամ ենթադրական առնչությունը թողնում ենք բուսաբանների և բանասերների քննությանը։
Լոշտակից ավելի թերևս անվանի է փենունան (Paeonia կամ Betonica Orientalis), որը իր բազում արժանիքների համար կրում է նաև տասնյակներով հաշվվող այլ անուններ, որոնցից են խաչափայտ֊ը, քահանայուկ֊ը կամ քահանայատակ֊ը։ «Զի երբ կտրես,― ասում են վերոհիշյալ գրիչները,― մէջն զէջ խաչ է»։ Նրա տված բազում հրաշագործ օգուտների պատճառով փենունա հանելու պահի համար սահմանված են աղոթք և ավետարանի ընթերցում․ «Յորժամ ծխես [զայն] դեւն փախչի․ թէ զարմատն տերեւովն ծխես, ոչ դեւ և ոչ չար չմերձենայ ի քեզ և ոչ ի տուն քո», և այլն։ Եվ եթե «յիրք մի շարեն զայն [որ] սեւ հունտն՝ և տղոցն ի վիզն կախեն, օգտէ ըխտաւորին (լուսնոտի―Ղ․Ա․)․․․ և այնոց՝ որ յանվայր վայրիքն շուրջ գան՝ ի վիզն կախեն, շատ օգտէ»։ Ըստ հին ավանդույթների՝ 12֊րդ դարի մեր գիտնական֊առակախոս Մխիթար Գոշ վարդապետը ևս հայտնում է․ «Փեննա զանձն սրբասէր ասէր լինել»։ Իսկ հաջորդ դարի բժշկարանները և աղթարքները ըստ «Մաշտոց»֊ի կատարված ծեսերի և աղոթքների նման մի կանոն գրեցին փենունա հանելու եղանակի վերաբերյալ՝ խաչով, ավետարանով, խունկով, մոմով և այլն։ Աղոթասացության մեջ սկսում են հիշել «զմարդն առաջին, զոր նախանձեալ չարն՝ խաբեաց զծաղրամիտ կինն՝ ճաշակմամբ պտղոյն․ և ելեալ ի դրախտէն՝ անկաւ յերկիր անիծից և ցաւոց․ և աղաղակեցին առ քեզ, Տէր, և ցուցեր նոցա ծաղիկս և պտուղս, խոտս և արմատս, ի բժշկութիւն մարդկան․ ետուր և զզօրութիւն շնորհի քո ի Փենունայս յայս, ի ձեռն ծառայի քո մեծին Մովսիս»։
Ստույգ է բույսերի բուժական զորությունը, ինչը մարդիկ գտան դիպվածով կամ փորձով։ Սակայն այդ ստուգության վրա նանրահավատները որչա՜փ անստույգ ու սուտումուտ բաներ են ավելացրել։ Եվ եթե հայերս գրել ենք ծիսական մի կարգ կամ կանոն, արևմտյան ազգերի մեջ իրենց սույն Բետոնիկայի (Betonica) վերաբերյալ ամբողջ գիրք կա գրված։
Իրավ է, որ շատ անգամ սուտը գնում է ճշմարիտի հետևից, տգիտությունը՝ գիտության՝ իբրև նրա ստվերը, և ստվերի պես էլ ավելի մեծ և երկար է երևում։ Եվ արժեքն էլ ստվերից ավելին չէ։
Լոշտակի ու փենունայի հետ հայերսունեցել ենք նաև երրորդ զարմանալի ու սրբազան ծաղիկը, որ քաջածանոթ չէ, բայց թվում է բնիկ հայկական․ դա համասփյուռ կամ համասպրամ կոչվածն է։ Ըստ վերոհիշյալ վարդապետի և ըստ նրա անվանակից ու գրեթե ժամանակակից մեծ բժիշկ Մխիթար Հերացու՝ համասփյուռը «մի արմատ ունի և արձակէ բազուկս 12, և ունի ամէն մէկ գոյն մի ծաղիկ այլեւայլ, կապուտ և ծիրանի, շուշան, և այլ ամէն գունից զարդարեալ է»։ Համասփյուռը ծաղկում է ամռանը, բայց գտնելու համար «պարտ է խնդրել զծաղիկն ի գիշեր, զի ի գիշերն պայծառագոյն երեւի ի յաչս խնդրողաց»։ Բուսաբանությանն ենք թողնում նկարագրել ծաղիկի գույներն ու այլ հատկությունները, գտնել տեղանքն ու ինչ ցեղի բույս լինելը, որ հավանորեն Lychnis և հատկապես Lych․ Orientalis կոչվածներից է, ինչը անցյալ դարի սկզբին տեսավ և նկարագրեցհռչակավոր ֆրանսիացի բուսաբան Տուռնֆորը (Tournefort)։
Իհարկե, այս երեքից զատ, ինչպես մյուս ազգերը, այնպես էլ հայերս ունենք քիչ կամ շատ զարմանալի հատկություններ ունեցող այլ բույսեր ևս, որոնք ավելորդ եմ համարում քննել ու դրանց մասին գրել։ Թող բավարար համարվի միայն երնջան և երնջանիտակ տեսակները հիշելը, որոնց անունը, ըստ իս, ավելի զարմանալի է, քանի որ զուտ հայերեն է հնչում, և սակայն լատիներենը ևս կոչվում է Eringium, որից ֆրանսերեն Erynge և Panicaut։ Արդ, մեր աղթարաբանները գրում են նաև յաս ծաղիկի մասին․ «Ով զիր տակն ի հետ պահէ՝ ամենեւին դիւական չար չմերձենայ յինքն․ թէ ուզես որ իմանաս զզօրութիւն սորա՝ գի՛տ չար դիւահար մի, և տար ի սորա տակ՝ն, և մերկիկ ի վերայ սրտին դիր․ ասել տայ դիւին թէ ուստի է կամ է՞ր է մտել․ փախչի ի խաւարն արտաքին»։ Թող այնտեղ էլ մնա։
Ըստ մեզ այս վերջին անունից և այլ հիշատակումներից, ինչպես և ընդհանրապես բույսերի բազմաթիվ ու խորհրդանշանական անվանումներից հետևում է, որ հայերիս մեջ շատ հնուց է մտել ծանոթությունը բույսերի բնույթին, որի հետ նաև ավելորդ և սնոտի կարծիքներ ու հավատք։ Գուցե օտարամուտից ավելի ինքներս ենք օտարներին մատուցել իրավ ու սուտ ծանոթություններ, մանավանդ եթե ստույգ է ամենահին բուսաբանական կամ երկարգործական գրքի մեջ եղած արաբ հեղինակի մի ավանդությունը, ըստ որի՝ հայկազունների և բաբելացիների կամ ասորեստանցիների ժամանակ Համբուշատ անունով մի հայ կարող էր գրած լիներ այս գիտությունների վերաբերյալ։ Եթե ոչ վերոհիշյալից, ապա հույն և հետո՝ հռոմեացի հեղինակների գործերի մեջ ևս կան բուսաշխարհին վերաբերող ոչ սակավ տեղեկություններ՝ նաև առասպելախառն, որ որևէ եղանակով առնվել են հայերից, ինչպես Պլուտարքոսի հիշատակած Երասխի ափերին գտնված ու գետի անունով կոչված արասա բույսը, որի անունը տեղացիների լեզվով թարգմանվում է «կուսահալած»․ իբր երբ նարն կույս է մոտենում, ծաղիկը, արյուն ցայտելով, թառամում է ու չորանում[14]
Հռոմեացիների մեծ բնագետ Պլինիուս Ավագը հիշատակում է ադամանտ (Adamantis[15]) անունով կախարդական զորությամբ բույսը, որ կար Հայաստանում և Կապադովկիայում։ Եթե ադամանտը մոտեցվի առյուծին, գազանը, երախը բաց, կտապալվի։ [Անվնաս պատճառն այն է, որ հնարավոր չէ տրորել][16]։
Նույն Պլուտարքոսը նույն Երասխի կողմերում հիշում է իրենից հին Կտեսիփոն անունով պատմիչից ու բուսաբանից առածը․ ասում է, թե իբր արդեն հիշատակված Դիորփոս լեռան մոտերքում եղել է նռան պես, բայց խաղողահամ պտուղների համանուն ծառ, որից եթե մեկը մի հատ առնի ձեռքը, կեղևի ու «Արե՜ս» կանչի (թերևս հայոց Արան կամ արևը), պտուղի գույնը միանգամից կփոխվի և կդառնա կանաչ։
Ավելորդ եմ համարում հիշատակել այլ բույսերի ու ծաղիկների այսպիսի սնոտի հատկությունները, մանավանդ որ մեր հեթանոս հայրերի համար չեն հիշվում, այլ հետին ժամանակների ու քրիստոնեական դարերի հիշատակություններ են։
Ախտարք կամ աղթարք
Լուսատուների պաշտամունք
- Արեգակ
- Լուսին
- Աստղեր
- Եղանակ
Մարդու մտքի միջոցով Աստծու անհասանելի էության կամ բնության ամենաաստվածամուխ բացատրողը՝ Հովահննես ավետարանիչը, ասաց․ «Աստուած լոյս է»։ Առաջին սրբագիր հեղինակը (Մովսեսը) Աստծու արարծներից անդրանիկ է համարում լույսը։ ՄԱրդու համար նրանից առաջ «խաւար էր ի վերայ անդընդոց», և եթե այդ անչափորեն անձև, անծանոթ անդունդների մեջ կար նաև երկրիս սերմը, ապա այն ժամանակ հայտնվեց, երբ աստվածային կամքը հրամայեց․ «Եղիցի Լոյս, և եղեւ Լոյս»։ Լույսի, բայց այսպիսի լույսի (ոչ թանձր նյութերի ու ճրագների) էությունը ինչ է՝ թողնում ենք իմաստասերներին։ Նայց մեզ բավական է մեր մտքի վկայությունը, թե լույսը արդարև գերազանց և ամենաազնիվ, ամենապատվական, ամենապիտանի բանն է՝ կիսով չափ աննույթ, կիսով չափ նյութական գոյություն, որի ամենազգալի և ամենավայելուչ կերպավորումն ու բովանդակիչը, ըստ մեզ, երկնքի երեսին երևացողներն են։ Մենք դրանց ընդհանրորեն կոչում են լուսատուներ, իսկ առանձնակի՝ աստղեր, Արեգակ, Լուսին և այլն։ Սրանց տեսքը հափշտակում է քիչ֊շատ խոհուն միտքը, կամ նրանք իրենք են խոսում մտքի հետ և ավելի ազդու, քան այլ արարվածները․ «Երկինք պատմեն զգործս Աստուծոյ, և զարարածս ձեռաց նորա պատմ՝ Հաստատութիւն», ինչը լուսատուների բովանդակությունն է։ Ասել է թե Աստծուն ամենազգալի կերպով կերպարանողը, ցուցադրողը և բացատրողը լուսատուներն են, որոնք ասես անդիմադրելի զորությամբ իրենց և իրենց արարողին են ձգտում մարդկանց աչքը, միտքը, սիրտը։
Ընթերցողի համար առաջաբանիս միտքը պարզ է։ Զմայլվող աչքերի հետ ուղիղ միտք ու սիրտ ունեցող մարդը տեսնում էր լուսատուները, պաշտում էր իրեն և նրանց արարող արարիչին, ինչպես հետո և հիմա ենք պաշտում Նրան տաճարներում։ Եվ ինչպես սրատես աստվածաբան ավետարանիչն է նկատել, «լոյսն ի խաւվարի անդ լուսավւորէ»։ Չենք կարող լույսի գերազանցությունն ըմբռնել, եթե խավարի տխուր գաղափարն ու փորձն էլ չունենանք։ Գրեթե ամեն օր գիշերի ու ցերեկի փոփոխությամբ տեսնում և իմանում ենք, որ խավարամութը լույսի ստվերն է, գրեթե անընդմեջ նրան մերձակա է և նրա հետևից է գնում֊պտտվում։ Սակայն «խաւարն ոչ եղեւ նմա հասու»։ Այսինքն՝ երբեմն չի դիպչում, կպչում, խառնվում ու միանում նրան։ Լույսը միշտ լույս է, խավարը՝ միշտ խավար, ճշմարտությունը միշտ ճշմարիտ է, ստությունն ու մոլորությունը՝ միշտ սուտ և մոլար։ Բայց ինչպես ստվերն է լույսի մոտ, այդպես էլ միշտ սուտն է գտնվում ճշմարտությանը մերձ ու մոտ։ Իմաստունը միշտ տեսնում է դրանց զանազանությունը, ոչ իմաստունը խառնում է, շփոթում է ու շփոթվում է։ Եվ այն, ինչը ուղղատես մտքի համար Աստծու պարզ հայելի էր ու հանդես, թյուրատես մտքի համար դառնում է սոսկ ցուցադրանք և փոխանակ պատկերի՝ դառնում է իսկություն ու գոյություն, միով բանիվ՝ աստվածային և միյնչև իսկ Աստված։ Աստղերի տեսությունն ու քննությունը, ինչպես շատերի համար դարձել են Աստծուն ճանաչելու, աստվածապաշտ դառնալու պատճառ, այնպես էլ ոմանց համար (նաև շատ հին ժամանակներում) աստղերը դարձել են աստվածային կարծելու և լուսապաշտ կամ աստղապաշտ լինելու պատճառ։ ԱՅդ է մեզ ցույց տալիս հնագույն ազգերի՝ քաղդեացիների, փյունիկեցիների, նաև եգիպտացիների և անգամ նորահայտ Ամերիկայի առավել կրթված ու ներկայումս գրեթե սպառված ազգի պատմությունը։ Թվարկածներից ամենանշանավորը ու ամենահինը առաջին հիշտակավածներն են՝ քաղեացիները։ Մինչև իսկ լուսատուների պաշտամունքն ու մոլար կրոնները, որ պարզապես կրում են աստղագիտություն կամ աղթարք անունը, նարնց անվամբ կոչվել են նաև քաղդեություն։ Քաղդեացիների և հին հայերի երկրները գրեթե կիեց են։ Կորդուքի լեռները հյուսիսային կողմից հայերինն էն, հարավից՝ քաղդեացիներինը։ Եվ սրանց Ուր կամ Հուր քաղաքը, որտեղից Պաղեստին մեկնելու համար ելավ Աբրահամը, և որտեղ նրա նախնիները աստղերին պաշտամունք էին մատուցում, սահմանակից է Հայոց Ատրպատականին։ Սրանց մերձավորությունը, հին ազգերի ընդհանուր ծանոթությունը և մեր ազգակիցների հետաքրքիր բարքերը մեզ համար չեն դժարացնում ընդունել, որ գուցե մեր նախնիներն էլ շատ կանուխ են խոտորվել աստղերի ուղիղ տեսությունից և հետևել են մոլար աստղագիությանը և աստղաբաշխությանը լուսատուներին մատուցելով հավատք ու պաշտամունք։ Այս երևույթը ճանաչելու պարզ եղանակը նշանավոր լուսատուները առանձին֊առանձին քննելն է։
Արեգակ
Թերևս միայն կույերը չգիտենան, որ ըստ մարդկանց բնական տեսողության՝ լուսատուների գլխավորը Արեգակն է և ոչվում է ակն (աչք) տիեզերաց, կամ գուցե ավելի լավ է ասել՝ տիեզերքի աչքը Արեգակի մեջ է։ Ուստի բնական է նաև, որ գերբնականից մոլորված միտքը կամաց֊կամաց, իր նախնիների զգացումներից խոտորվելով, Արեգակին համարել է աստված,մինչդեռ նախնիների համար այն աստվածության ամենազգալի հիշեցուցիչն էր, և նրան նայելով՝ Աստծուն էին պաշտում։ Եվ ի սկբզնե, ինչպես մինչև հիմա էլ, աղոթելիս արևելք էին դառնում։ Այս խոսքերիս հայնտի վկան մեր եկեղեցիների խորանի կամ ավագ խորանի դիրքն է։ Հնագույնների համար Արեգակը կրոնի առիթ էր, հետո պատվելի եղավ, իսկ ավելի ուշ պաշտելի։ Պաշտամունքը կամեցավ չտեսած ժամանակ էլ նրան տեսնել և հնարեց արեգակի պատկերները՝ նախ բնաձև, ապա անձնավորված և մարդաձև։ Հետո արդեն նրան տվեցին առանձին անուն և պաշտեցին որպես առանձին աստծու։ Եվ այսպես՝ այլևայլ ազգերը այլևայլ կերպ կոչեցին․ քաղդեացիները՝ Բել կամ Բահաղ, ասորիները՝ Աթուր կամ Ասուր, Պաղեստինի զանազան ազգերը՝ Բելփեգովր, Մողոք, փյունիկեցիները՝ Ադոնիս, պարսիկները՝ Միհր, եգիպտացիները՝ Օսիրիս, հույները և հռոմեացիները՝ Փեբոս և այլն։ Վերջինները, մեկ արև աստվածը բավական չհամարելով, չորս֊հինգ էլ ավելացրել են․ մեկը՝ Արամազդի որդի, մյուսը՝ դարբին Հեփեստոսի, և այլն։
Գալով մեր հայկազուններին և թողնելով օտար լեզուներից առնված արեգակի անունները (ինչպես հերական Բեզեկ֊ը[17]) տվնջյալ լուսատուի համար ունենք երկու սովորական բառ (թեև երկուսն էլ ցույց են տալիս մի սկիզբ) արև (սանսկրիտում՝ Րավի) և արեգ֊ակն, որից՝ ավելի սովորականը՝ արեգակ։ Ինչպես աղբյուր֊ակն֊ը «ջրի բխում է» նշանակում, այնպես էլ արեգակ֊ը տաքության ու լույսի նշանակ է։ Նույն ար արմատը հնչմամբ լծորդ է աւր (օր) և հուր բառերին։ Կարող ենք գրել երրորդ, գոնե մերձավոր մի անուն ևս՝ արփի։
Բառերի ծագումը ինչպես էլ լինի, հավանորեն հին հայերը այլ ազգերի նման պետք է նախ արեգակը պաշտած ու պատվի արժանացրած լինեին երկնքում իր առերևույթ շրջանի մեջ, մանավանդ հորիզոնում ծագել֊ծածկելու ժամանակ և հետո ներկայացնեին բոլորակի ձևով, ապա և՝ մարդակերպ։ Հուսկ հետագայում, թվում է, օտարների նման կամ նրանց հետևելով անձնավոր էլ են համարել և իրենց պաշտած տեղերում այդպիսի ձև են տվել։
Ի՞նչ կերպարանք էին ընծայել։ Եթե չեմ սխալվում, մեր հին վիպասանները դա ներկայացնում են «Երկնէր Երկին, երկնէր Երկիր» երգով, որոնց գործակից է դառնում նաև ծովը, որ երկնում է մի կարմիր եղեգնիկ, որից բոց ու կրակ է ելնում, և դրանց միջից դուրս է վազում բոցեղեն, մանրիկ աչքերով, կարմրիկ ու խարտյաշ, արևակերպ մի պատանեկիկ։ Կարծում եմ այսպես էին հավատում ու կերպարավորում կամ գոնե այսպես էին հնարում հայոց պաշտամունքավարներն ու բանաստեղծները։ Վերջիններից ավելի նորագույնները այն խարտյաշ պատանեկիկին անձնավորեցին կամ ուզեցին ճանաչել որպես Վահագն, որ Կյուրոսի ժամանակակից՝ Տիգրանի՝ իրենց ամենասիրելի թագավորի և դյուցազնի թոռն էր կամ թոռնորդին։ Գուցե իրենց և հայոց հավատքները այսպես հարմարեցրին Հնդկաստանից Տարոն եկած քուրմերը, որոնք ոպես աստծու էին պատիվ մատուցում Ագնիին՝ գերագույն կրակին՝ որպես տարրերի և եղանակների կենսատուի, ինչով և նույնացնում էին արևի հետ։ Դյուրին էր նաև Ագնիին Վահագնի հետ նույնացնելը, որի անունը գրվում է նաև Վահակն։ Եվ շատ որոշակի է ասում մեր հին վարդապետներից մեկը արարչության բացատրության մեջ․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահակն կոչեցին»[18]։ Մի՞թե հնդկական Ագնի անվանումը համանիշ եչն լատիներեն Ignis («հուր») և հունական 'угнпт անունները։ Մեզ մերձավոր վրացիների պատմիչները ավանդում են, թե իրենց մեջ արեգակի և ընդհանրապես լուսատուների պաշտամունքը շատ կանուխ է մտեծ Մծխիթոսի մահվանից քիչ անց, որը, նորից ըստ ավանդույթի Հայկի եղբորորդին է։
Հայաստանում արևապատության երկորդ կամ ավելի ստույգ տեսակին ենք հանդիպում Արշակունիների տերության սկզբնավորումնով, որոնց նահապետ Վաղարշակը Փրկչի թվականից մեկ և կես դար առաջ կրոնական պաշտամունքների յալևայլ կարգադրությունների հետ «մեհեանս շինեալ յԱրմաւիր՝ անդիրս հաստատէ Արեգական և Լուսնի» (Խորենացի, Բ․Ը)։ Պարզ է, ուրեմն, որ այս արձանները դիցական էին կամ մարդակերպ, բայցինչպես թվում է, կիսով չափ, այսինքն՝ մարդակերպ էին մինչև կեսը կամ մեջքը։ Թե ուրիշ ինչ ձև կամ կերպարանք ունեին, հայտնի չէ։ Հավանորեն Միհրի դեմք ունեին, որի մասին դեռ խոսելու ենք։ Թեև ենթադրում ենք, որ վերջինիս պաշտամունքը պարթևներից է եկել, բայց հավատքը հայերի մեջ արդեն կար։ կային նաև արեգակնապաշտ կամ արեգապաշտ հայեր, ինչպես ասվում է մեր գրաբար լեզվով։ Վաղարշակի թոռնորդու ժամանակ Բարզափրան զորապետը դաշինքի հաստատության համար նախ երդվում է արեգակով, հտո՝ երկնավոր ու երկրավոր ամենայն պաշտելիներով։
Արշամ թագավորը ևս հերա Ենանոսին ստիպում է նախ «երկիր պագանել Արեգական, և [ապա] պաշտել զկուռս արքայի» (Խորենացի Բ․ԻԴ)։ Թողնում եքն նաև եդեսացիների կողմից ասորական չաստվածների հետ արև և լուսին պաշտելու մասին Լաբուբնայի ասածը։ Ինչպես հիշում են Ագաթանգեղոսն ու Խորենացին, վերոհիշյալ թագավորը (Տիգրան) և նրա հայրը՝ Արտաշեսը, որոնց արևներով էլ էր երդվում Բարզափրանը, յալ ավարի հետ հունական կուռքեր էլ բերեցին ու հաստատեցին իրենց աշխարհի այլևալ կողմերում։ անհավանական չէ, որ դրանց մեջ կային նաև հունական արեգակներ՝ Ապոլոնի և Ձեբոստի կերպարանքներով, կառքերով ու երիվարներով։ Գուցե մի հին ավանդությամբ, բայց ոչ հին «Ոսկեփորիկ»֊ի մի գրիչ վերջիններիս (ձիերին) տալիս է անուններ՝ գրելով․ Մանուանք վարչաց Արեգական, Էնիկ, Մէնիկ, Բէնիկ և Սէնիկ»։ Չգիտեմ՝ Փեբոսի կառքի ձիերն էլ հունական անուններ ունեին արդյոք, թե սրանք լոկ հայ խելքի ծնունդ են[19]։
Վերոհիշյալ երդման ձևը հայտնի է դարձնում նաև արեգակի՝ կյանք նշանակելը, որ մնացել է քրիստոնեության մեջ ևս։ Եկեղեցիկներում Բագրատունիների թողած արձանագրություններում շատ անգամ է գրվել․ «Ի հիշատակ բարերարների արևշատության», այսինքն՝ արվում է երկար ապրելու մաղթանք։ Այսօր իսկ լսում ենք արևդ սիրեմ, եթե արևդ սիրես, արևիդ մեռնեմ երդմնաձև կամ փաղաքշական արտահայտությունները և այլն, ինչպես և հները մեռնելու կամ մեռցնելու համար ասում էին արևը հատնել, արևից գցել, ընկնել և սրանց նման բացատրություններ։ Անչափահաս կամ երիտասարդ մեռնողն էլ կոչված է արեւպէտ վախճանեալ։
Քննաբաններին անցողաբար հիշեցնեմ, որ աստղապաշտ սաբեացիները մերոնց պես արեգակը կոչել են արև կամ ուրու։ Գուցե պատահաբար, բայց Օվկիանիայում արեգակի պաշտամունքավարների ընկերությունը կոչվում է արեգի անվամբ (Arekois կամ Areois)։ Բայց մեզ համար ավելի դիտելի են մե՛ր երկրում այս լուսատուների անունով կոչված այլևայլ վայրերը, մանավանդ Տարոնում, որտեղ կա Արեգակնածագ բլուրը, և Սյունիքում, որտեղ մի ամբողջ գավառ կոչվում է Արևիք, և պաշտամունքը հայտնի դարձավ ս․ Բարդուղիմեոսի առաքելության ժամանակ։
Ավելի դյուրին և զարմանալին այն է, որ արևպաշտությունը առավել, քան այլ հավատքներ, ինչ֊որ ձևով տևական ու խորն է արմատավորվել մեզ ազգակիցների մեջ։ Եվ այլևայլ ժամանակներում երևացել են արևորդիներ, որ գուցե մինչև հիմա էլ կան, թեկուզև չորոշվի, թե որ ազգի մնացորդն են։ 11֊րդ դարի կեսին Գրիգոր Մագիստրոսը այս անունով է հիշում նրանց և համարում է զանդիկ մոգերից առաջացած «Ոմքն ի նոցանէ դեղեալք՝ Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն․ և ահա են յայդմ գաւառի (Միջագետաց) բազումք, և քրիստոնեայս զինքեանս յայտնապէս կոչեն․ բայց եթէ որպիսի՞ մոլորութեամբ և անառակութեամբ վարին, գիտեմք զի ոչ ես անտեղեակ»։
Մեծոփեցուն գրեթե ժամանակակից Հովհաննես Թլկուրանցի բանաստեղծն ու հայրապետը երգում էր․
«Կինն ոչ պըժգայ յԱրեւորդւոյ,
Ոչ ի Թուրքէ ոչ ի Հայէ․
Զով որ սիրէ հաւատն այն է»։
Իսկ արև սիրող բույսերի մեջ մեկ էյլ ծաղկաբան երգիչ (Դավիթ Սալաձորցին) հիշում է․
«Սինձն, Իրիցուկն ու Եղըրդակն, կու ըսպասեն Արեւորդուն․
Նոցա երամն ուրիշ է, կու շըրջին զօրն հետ արեւուն»։
Մեզ ավելի մոտ դարերի գրողների գրվածքներում էլ կան արևորդիներին վերաբերող հիշատակումներ։ Մինչև հիմա Միջագետքի կողմերում շեմսի (ասել է թե «արևային») կոչված աղանդավորները ունեն հեթանոսության, քրիստոնեության և իսլամի խառնուրդով մի կրոն։ Նրանց ազգի ծագումը հայտնի չէ, և խոսում են տեղացիների լեզվով։ Իսկ բուն Հայոց երկրում՝ Կաղզվանի կողմերում, դեռ լսվում են Երասխի և Արածանիի անջրպետ Արևորդի կամ Արծվորդի կոչված լեռների անուններ, որտեղ մեր օրերում իսկ հայտնվել են եզիդիներ ու արևապաշտներ, գոնե արևորդիներ, որ հիշատակված են տեղագիրների կողմից, որոնցից է Տեսիեն (Texier, Asie Mineure, I, 105, 123)։
Մարդկանց համար արեգակի ներգործությունը ամենից ավելի նկատելի է երկրագործության կամ բույսերի աճի հարակավորության առումով, և դրանով է դրդված նրան պատիվ մատուցելը։ Եվ որքան էլ զանազան բույսերը բնական պատճառով են կոչվել նրա անունով, դրանց մի մասի մեջ դեռ կարելի է նշմարել կրոնական ինչ֊որ մտածողություն, ինչպես՝ արեգական մայր, արեգական ծաղիկ, արևքուրիկ, արևածագ, արևածաղիկ, արևպաշ և այլն։ Արդյոք այսպիսի՞ ազդեցության համար էին նախնիները կարծում, թե արեգակը իրոք կենդանի էակ է, կամ թե նրա մեջ կան կենդանի էակներ, ինչպես վերոգրյալ ծանոթության մեջ է գուշակվում, և ինչպես մի աղթարաբան երդմնեցուցիչ էլ հավատալով կամ չհավատալով կամենում էր հիվանդությունները կապել նաև «365 Սրբովքն՝ որ կան ի սիրտ Արեգականն, [զ]որ ոչ հրեշտակք գիտեն և ոչ հրեշտակապետք, բայց միայն Հայր»։ Իսկ դու որտեիղ՞ց իմացար, ո՜վ խելացնոր, որ նրանց չտեսնելով ասում ես․ «365 Սուրբք՝ որք կան ի մէջ ծովուն»։
Լուսին
Ինչ որ ի սկզբանե ասացինք Արեգակի մասին, ըստ Ս․ գրքի և մարդկանց բական տեսողության՝ անմիջականորեն վերաբերում է նաև Լուսնին, որովհետև ինչպես Աստված Արեգակը կարգեց տվնջյան լուսատու, այնպես և սա կոչվում է գիշերվա լուսատու (Ծննդոց, Ա, 16)։ Սրանց անունները և հիշատակումները սովորական մարդկանց մտքի համար խեղեփ (երկվորյակ) են, իսկ որոշ թերամիտների համար ոչ շատ օտար էր լուսնին արևի քույր անվանելը և նրա պես պաշտամունքի արժանացնելը։ Լուսինը, թեև արեգակի չափ մեծ ու հզոր օգուտ չի տալիս մարդկանց, սակայն շատ առավելություններ էլ ունի անմխիթար մթության մեջ ծովում և ցամաքում մոլորվածներին ճանապարհ ցույց տալով, իր արծաթափայլ դեմքով և շողերով վարճացնելով աչքը ու ավեիլ շատ գրավելով սիրտը, քան արեգակը, որը գրավում է միտքը։ Դարձյալ ավելին է, քան արեգակը, օրերի և ամիսների մանր չափերով, քառամաս աճումով ու նվազումով, ծնունդով և լրումով, նաև ազդելով կյանքի ներքին տնտեսության (առողջության), մանավանդ կանանց առողջության փոփոխության վրա[20]։ Եվ ծանոթ ախտի սովորական անունը, թեև ոչ նույնքան ստույգ, եղել է լուսնոտություն, որով բռնվողը կոչվում է լուսնահար, լուսանժետ, որպիսիներին ոչ դեղով, այլ խոսքով և հրամանով բժշկեց մեր ամենաբույժ և ամենաողորմած Տեր Հիսուսը։ Այդ հիվանդությունը օտար լեզուներով ևս սովորաբար այդպես է կոչվում (Lunatique)։ Իբր լուսնի պատճառած ուղեղի նվազության մեկ այլ ախտակիր է թվում լուսնագանչը։ Լուսինը իր հանդարտ ազդեցությունն է թողնում նաև բույսերի վրա, ինչը առիթ է դարձել վերջիններիս մի մասը նրան ընծայելու կամ նրա անունով կոչելու, ինչպես մեր լուսնի թուփը (ղուլփի ղամար կամ ղուլ բաղամբար՝ ըստ արաբների, իսկ արևմտյանների մոտ սովորաբար Zedoire), որի «տերեւն՝ զհետ Լուսնին ընթանայ [և ըստ աւուրց Լուսնի] տերեւ ստանայ, և ոստն կերպիւ հնգետասանօրեայ Լուսնին [լինի]», ինչպես գրում են մեր աղթարքները և բժշկարանները։ Լուսնի թուփը լուսնին ընծայելու կամ նրա հետ որևէ կերպ կապելու պատճառը, թվում է, լուսնի չորս կերպարանքների համեմատ թփի չորս գույն ունենալը կամ գույնը փոխելն է։ Նույնը չէ, բայց սրան նման է լուսնի ծաղիկը, որ արաբները պարզապես կոչել են լուսին (ղամեր)։ Այս ծաղիկի մասին բժշկարանները ասում են․ «Տերեւն կարմիր յորդան գունով [լինի], և ի վերայ գլխուն՝ դեղնագոյն ծաղիկ, և տերեւք նորա զհետ լուսնի ընթանան․ զի առաջին օրն լուսնի՝ մէկ տերեւ ստանայ, և երբ լուսինն փլէ (վերջին քառորդ ― Ղ․Ա․) նորա տերեւքն թափին, և զիր ծաղիկն ի վրայ գլխուն պահէ․ և հանապազ այդ է իւր բնութիւնն․ ի նոր սկսանելն տերեւն արձակէ, և ի բուսանելն՝ մին մին թափի»։
Հիշված է նաև լուսնոտ ծաղիկը, բայց դրա ինչիպիսին լինելը անհայտ է։ Գուցե նույն լուսնատակի ծառն է, որ կոչվում է լվացտակ (ըստ ֆարնսիացիների՝ Romarin):
Վերոհիշյալը, լուսնի թուփ֊ից զատ, ըստ արաբների, կոչվել է նաև լուսնի քար (հաճար ըլ ղամեր) և, թվում է, տարբեր է լուսքարից, որովհետև սա ոչ թե լուսնի, այլ լույսի անուոնվ է, և ըստ այսմ՝ արաբներն անվանում են հաճար էն֊նուր[21]։
Կանխավ հիշեցրինք այս մանր, երկրորդական կամ հետևորդ բաները, որ դյուրին հասկացվեն լուսնի հավատքն ու պաշտամունքը կամ լուսնապաշտության միջնորդն ու ճամփան։ Մինչև լուսնապաշտության անձնավորված պաշտամունքն ունենալը լուսնագիտությունը այսպիսի դիտողություններով կամ զգացումներով է մուտք գործել և հաստատվել, որովհ՝ նաև լուսնախտիրքը կամ լուսանհմայքը։ Սովորաբար բոլոր լուսատուների քննությունն ու նշանակությունը ի սկզբանե ավելի կամ պակաս չափով եղել է բուն գիտություն և հետագայում տգիտությամբ դարձել է մոլորություն։ Ի տարբերություն այլ լուսատուների՝ լուսնի՝ դյուրությամբ ճանաչվող փոփոխությունները եղել են ստույգ ու հարկավոր գիտություն, իսկ երբ սուտը խառնվել է ճշմարիտին, լուսանգիտությունն էլ, աստղագիտութունն էլ ընթացել են այլ կերպ․ անվամբ ուղիղ են, բաց բացատրութամբ դարձել են մոլար ու աղանդ։ Լուսնահմայությունը ոչ միան հմայության ու կախարդության բազում տեսակներից մեկն է եղել, այլև գրեթե ընդհանուր է բոլոր ազգերի մեջ։ Եվ որ ավելի էական է, լուսինը միշտ և առ այսօր էլ ունի իրեն հավատացողներ ու իրենով խաբեբայություն անողներ։ Թուրիայի տարածքներում խաժամուժ ժողովրդի մեջ այդպիսի հմայողները հայտնի են և իրենց բառով կոչվում են այպագար («լուսնադետ»)։ Նրանց հիշելն անգամ թերևս ավելորդ էր, եթե դժվախտաբար մերազնյա քրիստոնյաների մեջ էլ չգտնվեին այնպիսիները, ովքեր գրված կամ անգիր աղթարքներով, պես֊պես գրապանակներով, թվաբանական լուսացույցով և «էփիմերտես» գրվածքներով չհետևեին իրենց մոլար նախնիներին, որ կոչվում են լուսնահմա, «որ զօրն՝ չար և բարի ասէ՝ Լուսնովն»՝ ըստ 12֊րդ դարի մի վարդապետի բացատրության, որը, ինչպես և իրենից առաջ և հետո եղածները, եղել է դրանց հանդիմանողն ու խրատողը։
Սրանցից առավել հետաքննելին մեզ հայտնի լուսնապաշտն է, ինչը տեսանք արևապաշտների մոտ՝ հայկազունների ու արշակունիների ժամանակների պատկերներով ու արձաններով հանդերձ: Թե ինչ տեսք ուներ հայերի պատած լուսինը, մեզ անհայտ է։ Ընդ որում լուսինը նվազ է, քան արևը, բայց նրա պաշտամունքը գուցե ավելի հին է ու քաղդեությանը ժամանակակից։ Կա Ս․ գրքի մեկնիչների կարծիքը, որ մեր ազգի կամ երկրի անունը ըստ օտարների՝ Ար֊մենի կամ Ար֊միննի, եբրայերեն նշանակում է «լուսնի լեռ», կարծես լեռան վրա՝ հիշատակված դրացի քաղդեացիների նման լուսնի դիտորդներ են եղել[22]։ Եվ ինչպես ուրիշ ազգերի, այնպես էլ նրանց մեջ լուսինը կոչվում է Մեն, որպես և անվանվում է անձնավորյալը կամ չաստվածը․ ըստ հույների МЮн, Men, Mena, Mene, որ նշանակում է նաև «ամիս», ինչպես այս մերձավոր հնչմամբ լսվում է հունալատին ազգերի լեզուներում՝ МЮнз կամ Мз`нб։ Անգլիացիները լուսինը մուն (Moon) են կոչում նաև այժմ[23]։
Հույները այս Մեն անվամբ ունեին լուսնային մի քանի չաստվածներ, որոնց մի մասը արական է, մյուս մասը՝ իգական, ինչպես գերմանացիների մոտ, որոնց լեզվում «լուսին» նշանակող անունը արական է (der Mond), իսկ «արև» նշանակողը (die Sonne)` իգական։ Հավանորեն հայերինը արական էր և նման հռոմեացիների Lunus չաստվածին, որը, փռյուգագդակ կերպարանվելով, ավելի հավականա է դարձնում հայերից և փռյուգիացիներից առնված լինելը, որոնց ցեղակցությունը կամ իրարից ծագած լինելը վկայել են հին պատմիչները։ Եվ շատ հավանական էր, որ հայերը իրենց Լուսին չաստվածին կոչում էին Փառնակ, ինչպես և կոչվում էր նրանց հարևան երկրներում՝ Վրաստանում ու Պոնտոսում։ Բայց այդ անունը մեր լեզվի սեփականն է, և այդպես ենք համարում, մինչև փռյուգիացիների լեզվի հետ նույնությունն ու տարբերությունը ստուգիվ։ Դարձյալ հավանական ենք համարում նրան հայերի մեջ Լուսնյակ կոչելը՝ նյութականը աստվածներից զանազանելու համար։ Եվ մի նշանավոր զուգակցություն է, որ էտրուսկները (ներկայումս գիտնականներից ոմանք ջանում են էտրուսկներին ներկայացնել որպես հայերին ազգակից կամ նրանցից սերած)՝ Իտալիայի մի մասի հին բնակիչները, որ եկել են արևմտյան Ասիայից, լուսինը կոչել են լոսնա։ Ըստ մեր ռամկորների՝ լուսնկա անվանումը նշանակում է «լուսնի պայծառ ծագումը»։
Եղջերաձև, մանեկաձև, կամարաձև կամ նավակաձև լուսինը (ինչպես լուսնի պատկերների մեջ կերպարավորում էին նրա գլուխը) մեզանում կոչվում է մահիկ՝ ըստ պարսկերենի ծանոթ մահ կամ մահի բառի, որ նշանակում է «լուսին» և «ամիս», որի ձևից է հավանաբար մեհևանդ զարդը։
Բայց մեզ համար առավել քննելին մեր մեհեկի կեմ մեհեկան մասի անունն է, որը անմիջապես հաջորդում է արևանիշ արգե ամսին։ Երբ, ըստ ուղղագույն տոմարի կամ օրացույցի, բնական տարին այս ամսով է սկսվում, մեհեկանը դառնում է վերջինը և նոր տարվան մերձավոր։ Ամսանունների հիշատակման մեջ սա դարձյալ պետք է հիշենք, ինչպես հետո՝ պաշտամունքի տեղերի մեհյան անունը, որ հնչակից է մահիկ֊ին և մեհեկ֊ին։
Աչք ու միտք հրապուրող այս երկու մեծ լուսատուները թողնելու պահին հաճությամբ հիշենք, որ մեր նոր և սուրբ կրոոնը դրանցից մեկը (արեգակը) նվիրաբերել կամ նմանեցրել է Քրիստոսին, մյուսը (լուսնինը)՝ նրա աննման Մորը և մեր Տիրամորը, որին այս երկուսը միաժամանակ սեփականում է մեր շարական երգողը․ «Սըրբուհի, ի Լիբանանէ դիմեալ հարսն զգեցեալ զԱրեգակն արկեալ զքեւ, և ընդ ոտիւք զԼուսինն ստուերատեսակ»։
Աստղեր
Եթե աստղերի մասին ասելիքը հետևեցնենք արեգակի և լուսնի՝ մեր կրոնի այլաբանական նմանությունից, ապա աստեղերը պետք է նմանեցնել հրեշտակների։ Եվ արդեն Ս․ գիրքը թե՛ հրեշտակներին և թե՛ աստեղերը կոչում է երկնքի զորություն (կամ զորք)։ Մարդկանց ամենաշատ և ամենախիտ մեկտեղած ամբողջությունը զորաբանակն է։ յսպես է ըմբռնվում նաև հոգեղենների բազմությունը, մանավանդ նրանց գերագույն զորությունը և հողեղենների հետ առնչությունը ճանաչելիս։ Բնության տեսարանների մեջ չկա առավել պայծառագույնն ու վսեմագույնը, քան այս լուսատուների բանակը։ Գիշերային պարզ և հստակ երկնքին մի քանի վայրկյան նայող զգայուն մարդը չի կարող դրանցով չզմայվլել։ Չկա նաև մարդկային հետաքրքրության առավել մեծ առակրա, որ տանջի ու խոնարհեցնի ավելի շուտ գիտունների գլուխը, քան անգետների։ Մարդը ամբողջապես չի ճանաչում նաև երկրի վրայինը, մինչդեռ 6000-7000 տարիների քննությունից ու գյուտերից հետո իսկ աստղերին, մանավանդ նրանց ներքին էությանը ծանոթությունը դեռ այբ ու բենի գիտություն է։ Եվ շատ էլ հուսադիր չենք, որ համարձակ կկարդանք այդ աստվածագիծ երկնքի մագաղաթը, որը Նա պարզել է մեր դիմաց՝ որպես միջնորդ ներկա և հանդերձյալ կյանքի ու աշխարհների միջև, և որը մի տեսակ արգելված երկրի պես է։ Տեսնում ես, բայց չես մտնում, այսինքն՝ չգիտես՝ իսկապես ինչ են և ինչի համար են։ Սակայն քանի դեռ աստղերը երկնքի բարձրից ցոլցլում են մթամած երկրի վրա, պիտի չդադարեցն մարդկանց աչքն ու միտքը իրենց քաշել, ինչպես նրանցից մեկը (Հյուսիսային բևեռը) իրեն է քաշում մագնիսը։ Եվ ինչպես հիմա է, հին դարերի ու ազգերի համար էլ պիտի նույնը լիներ, գուցե է՛լ ավելի էր հին ժողովուրդների համար, որոնք ի սկզբանե ապրում էին ոչ ծածկված տների մեջ, այլ բացօթյա կամ թեթև ծածկի ներքո։ Եվ շատերը, հոիվ կամ երկրագործ լինելով, շատ ժամեր, երբեմն էլ ամբողջ գիշեր մնում էին բաց երկնքի տակ ու աստեղերի առջև։ Եվ քանզի դեռ շատ քիչ պատմական դիպվածներ էին եղել, մարդկանց միտքը առավել անզբաղ ու անարգել էր դիտում բնությունը երկրի երեսին և երկնքում։ Գուցե այն ժամանակների ռամիկը սովորաբար ավելին էր կարդում աստղագնդի վրա, քան մեր ժամանակակիցը։ Գոնե ստույգ է, որ իր հիշյալ պարզ տնտեսության ուարվեստի համար օգուտ էր քաղում նրանց դիրքից ու շարքից, երկնագմբեթի մեջ վեր կամ վար տեղափոխված երևալուց, որով կարողանում էր քիչ֊շատ որոշել գիշերվա պահերն ու ժամերը։
Սակայն ինչպիսի՞ն էր տարածված հին կարծիքը աստղերի էության մասին։ Հավանական է, որ ի սկզբանե ճանաչում էին արևի ու լուսնի նման։ Եվ ինչպես ասում է Ս․ գիրքը, աստղերը ևս Աստծու գործ են և համատարած խավարում Լուսնի օգնական ճրագներն են, որ չեն թափանցում, սակայն, ծածկված գաղտնիքների մեջ։ իսկ երբ ճշմարիտ աստվածածանոթությունը աղոտացավ, աստղերը սկսեցին աստվածանալ, խմբովին կամ առանձնակի պատիվ արժանանալ, գոյացան պես֊պես կարծիքներ ու առասպելներ, մանավանդ ավելի պայծառորեն աչքի ընկնողների մասին։ Եվ ձևավորվեց աստղագիտությունը, որը տարբեր է յալևայլ ազգերի մոտ, որոնցից առաջինը համարվում են քաղդեացիները։ Եվ եթե ստույգ է վերոհիշյալ մեկնիչներից ու գիտուններից ոմանց կարծիքը, առջջիններից են նաև հայերը։ Իսկ հույները իրենց նուրբ ու գեղեցկասեր ճաշակով մտցրին ամեն տեսակ առասպել՝ յուրաքանչյոււրին (իհարկե, առավել երևելիներին) օժտելով առանձին պատմությամբ։ Շատերի մասին էլ ասացին, թե Աստղ (Aster) անունով մեկի որդիներն են, որոնք իբր ուզել են տիրել Օլիմպոսին, բայց Արամազդից շանթահար՝ մի մասը վայր է թափվել, մյուս մասը մնացել է երկնքին կպած։ Թե՛ սրանց և թե՛ արևելցիների առասպելները քննելն ու հիշելը կլինի շատ տևական և ոչ շատ հարկավոր։ Բավական է իմանալ, որ ստի հետ ստույգ դիտողություններ էլ են եղել ու ընդունվել զանազան ազգերի մեջ․ կան նույն կամ նման կարծիքներ մի քանի առանձին աստղերի, ինչպես և մոլորակների ու աստղակույտերի մասին, որոնք կոչվում են նաև համաստեղություններ (constellations) կամ աստղերի պարեր։
Վերաշարադրյալում մեր ազգի մասին ասվածից պարզ է, որ հայերս էլ ունեինք բավականին զարգացած ուղիղ կամ մոլար աստղագիություն։ Բայց (ինչպես ոմանք ասում են մի քանի աստղերի մասին, թե ավելի մեծ աստղի կտորտանք են) հայոց աստղագիտությունից էլ միայն կտորներ են մնացել՝ մեր լեզվի սեփական աստղանուններով։ Կան և թարգմանված անուններ, ու հայտնի է, որ դրանց հետ թարգմանվել են նաև արևելցիների ու հույների աստղագիտական գրվածքներ որ այժմ էլ կան աղթարքներում ու տոմարներում։ Դրանք մանր գրվածքներ են, որ եբրեմն անանուն են, երբեմն էլ տալիս են քաղդեացիների կամ Դանիել մարգարեի, ինչպես նաև մի քանի առանձին հեղինակների ու մոգերի անուններ։ Այս ավանդության մեջ դժվար է գիտականը զատել կրոնականից, և վերջինս բացատրելու համար ստիպված ենք խոսել նաև առաջինի մասին և իրար խառնել սուտ ու իրավ աստղաբաշխությունը։ Վերջինս, ինչպիսին էլ լինի, թեկուզև շատ անկատար, բանասերների համար կարող է դառնալ հետաքննության ու բաղդատության առիփ։ Այս առումով պետք է ասել հետևյալը։ Նախ հիշեցնենք, որ աստղագիտության հատուկ գրվածքներից զատ՝ մեր վարդապետները արարչության օրերի (առաին և չորրորդ օրեր) մասին գրելիս երբեմն այդպես էլ անում են։ Եվ երկրորդ՝ որ ուղիղ աստղաբաշխության մեջ հիշված անուններն էլ (մասամբ) շատ հին են և հավանաբար մնացել են ազգային կամ հեթանոսական մերձավոր ավանդություններից, ոնոց սկիզբը գտնելը փափագելի է, բայց ոչ հուսալի։
Նախ հիշենք մոլորակների (Planetes) անունները, որ Արեգակի և Լուսնի հետ յոթն են ու նշանակում են շաբաթվա օրերը։ Բայց շատ անգամ, սրանից զատ, գրվում են հինգը․ դրանք հետևյալներն են՝ հին ու նոր ազգային անուններով։ Դիտելի է նաև այս երկանունությունը[24]։
Վարդան վարդապետը Հեթում թագավորին գրում է, թե Սեթի որդին՝ Ենովսը, «արար նշանագիրս, և կոչեաց անուանս Մոլորակացդ» (արդյոք ի՞նչ լեզվով)։
Մեր հին անունները հիշեցնում են վերոհիշյալ հին ժամանակի մարդկանց արհեստները և միաժամանակ այն ձևերը, որոնցով նշանակում էին մոլորակները՝ փոխանակ նրանց անունները գրելու․ Լուծ֊ը՝ արորադրող (հող վարող) եզների վզին դրվածը, Եղջերու֊ն՝ որսորդությունը, Ծկրավոր֊ն անծանոթ է և գրված պես֊պես, ինչպես՝ Ծկավոր, ինչը մեր բանասերներից մեկը թարգմանում է «համառ», կամ Ծպավոր՝ զգեստի փեշի կամ կախ մասի նշանակությամբ, որ ծոպն է։ Սակայն թվում է, թե Ծկոր նշանակում է նաև ուրիշ, հատուկ մի բան։ Մոկքի և Ռշտունիքի միջև՝ Կարկառի վիճակում, կա այդ անունով մի գյուղ։ Արևելագետները ասորական արձանագրությունների մեջ կարդում են Ծկուրատ՝ բոլորակ և պարուրաձև աշտարակի կամ դիտանոցի նշանակությամբ։ Ավետիս Ամդեցին իր տոմարագիտության մեջ գծել է ․ կշեռքի՞ է նման, թե՞ այլ բանի։ Արտախույր֊ը սովորական իմաստով հատւոկ գլխանոց կամ վերարկու է, այլ ոչ պարզ գդակ։ Փեռազնոտի֊ն կամ Փառազնոտի֊ն, որ գրված է նաև Փառանձնոտ, ավելի անծանոթ է և ավելի դիցաբանական է թվում։
Արտախույրը՝ ըստ կարգի չորրորդը, հատկացնելով արարչության չորրորդ օրվան՝ Զաքարիա կաթողիկոսը գրում է․ «Էացուցեալ զարեգակն՝ [Աստուած] եդ ի հատուածն առաջին՝ ըստ եբրայական ամսաթուին, և իշպանութիւն աստեղն Արտախուրի փայլեալ յարեւելից»։ Ծննդոց գրքի մի մեկնիչ այս անունն ունեցող մոլորակներին տալիս է մեկական տարրի նշանակություն ասելով․ «Ցոյցք մարդկան արուետք են հինգ աստղն․ Լուծ՝ հող, Եղջերու՝ Ջուր, որ է այծ(՞)։ Արտախոյր՝ զմիտսն ասէ որ ի գլուխն․ Ծպաւոր՝ զզգեստն ասէ, որ է Օդն․ Փառազնոտ՝ զհուրն»։
Հեթանոսները (ըստ Անանիա Շիրակացու) բարերար էին համարում Լուսնաթագն ու Արուսյակը, խարդախ կամ չար՝ Երևակն ու Հրատը, «իսկ Փայլածուն՝ հասարակաց բնութիւն»։
Մոլորակներ ճանաչելը գալիս է շատ հնուց և աստղաբաշխության մեջ ծանոթ է ուսանողներից յուրաքանչյուրին։ Մեր շատգետ Վարդան վարդապետը (պատմիչը), Եղիշի Ծննդոց գրքի մեկնությունից առնելով, գրում է․ «Ի վեր քան զեօթն մոլորակս՝ եօթն այլ աստղ կայ նշանաւորք, յոյժ ցրտագոյն և ամենեւին սառնամանիք․ և են ի մէջ մոլարիցն և անմոլարից, և զհրաբորբոք ջերմութիւն արփոյն՝ նոքա յինքեանս առնուն» Մեկ այլ վարդապետ, նույն Եղիշեից առնելով, այս յոթ աստղերը կոչում է Ամպար աստղեր, թվում է՝ Անպար, այսինքն՝ անշարժ, ինչպես համարվում է բևեռը։
Գրեթե բոլոր ազգերին քաջածանոթ այս աստղը կամ աստեղերը երկրի հյուսիսային կողմի վերևում են, որին նմանը կա նաև երկրագնդի հակադիր կողմում, և մեզանում դրանք կոչվում են Հյուսիսային ու Հարավային բևեռները իբրև առանցքի ծայրակետեր, որի շուրջը պտտվում է երկինքը (ֆրանսերեն Poles)։ Երկրի մեծ մասի համար դիտարկման և նավարկության ուղեցուց է եղել Հյուսիսային բևեռը։ Սրա մոտերքում Բազմաստեղքը (Pleiades)։ Մենք չգիտենք՝ այս անունը բնիկ ազգայի՞ն է, արևելյա՞ն է, թե՞ հունական։ Ըստ հույների այս աստղերը յոթն են և Ատլասի ու Պլեյոնի դուստրերն են։ Հոբի գրքի մեջ այս անունով են թարգմանել մեր նախնիները․ «Խելամո՞ւտ իցես կարգի Բազմաստեղաց» (ԼԸ, 31): Ոմանք Բազմաստեղքը նույնացնում են Բևեռի լծորդ Սայլ կամ Սայլք աստղերի պարին[25], որ յոթ աստղեր են՝ նման բոլորին ծանոթ կառքի չորս անիվների՝ ղեկի ձևով շարված երեք ալ աստղերով, որոնք օտար լեզուներով կոչվում են Մեծ ու Փոքր արջ և այդպես էլ թարգմանվում են մեզնաում։ Բայց հին հայերի մեջ, ըստ երևույթին, չի մտել հունական այն այլանդակ մտածողությունը, թե իբր Կալիստոն՝ Արամազդի մի կինը, փոխակերպվել է արջի, և որդին՝ Արկասը, նրան տեսնելով ու չճանաչելով, ուզել է նետահարելով սպանել նրան։ Արամազդը մայրասպանությունը խափանելու համար երկուսին էլ շանթահարում է ու փոխակերպում այս երկու արջային համստեղություններին, որոնցից մեծը Արկասի և արջի անունով կոչվում է Արքտորոս։ Նախնյաց թարգմանական մի գրվածքում ասվում է․ «Հիւսիսային աստեղքն՝ որ յոմանց Արքտորոս կոչին, իսկ յոմանց՝ Հեփտաս ազրոն (Е рфбт Ьсчфпт), իսկ յերկրագործաց՝ Սայլ, և ի նաւավարաց՝ Բազմոյթ»։ Եթե շարված աստղերը ըստ ձևի Սայլ ենք անվանում, մեկ այլ հին և ծանոթ ավանդությամբ էլ մեզանում Սայլաթափ է կոչվել նույն Մեծ արջը կամ Փոքր արջը։ Զաքարիա կաթողիկոսը մի քանի այլ համաստեղությունների հետ հիշտակաում է և այս․ «Բեւեռքդ, որ կան ի մէջքն և ի ծիր և ի կուտակ երկնից՝ փոքր ինչ վերամբարձ քան զՍայլաթափդ, և նա է մէջասահման երկնից, ոչ ուրեք ճանապարհագային հեռաւորութեամբ․ և համօրէն բոլոր համաստեղատունքդ՝ զնորքօք պարառեալ շրջագային․ և Ծիրածանս՝ որ հատանէ զերկինս՝ իբրեւ զԾիր կաթին երեւեալ, և իբրեւ զկաճ շրջագայի, զոր մանկտիդ ի խաղսդ վարեն, այնպէս պարաբերի յարեւելս և յարեւմուս, ի հիւսիսի և ի հարաւ․ և յառաւել խտութենէն միաշար և առանց միջոցի երեւելս և յարեւմուս, ի հիւսիսի և ի հարաւ․ և յառւել խտութենէն միաշար և առանց միջոցի երեւին․ զոր գեղջուկքդ Յարդագող անուանեն» [26]։
Մեզանում Սայլն ունի այլ անուններ ևս։ Դրանցից է Ալավունք֊ը, որի ստուգաբանությունը անհայտ է։ Հին հայկական մի անվադություն են գուշակել տալիս Բազումք֊ը և Բազմույթ֊ը․ գուցե սա ոչ այնքան բազմության իմաստն ունի, որքան բազմելու՝ որպես սայալավարի նստարան։ Գուպարք֊ը իբր աստղերի (թերևս կռվարար) մի խմբի անունն է։ Կա նաև Վեցկի անունը․ ըստ ռամիկների՝ Գութանի աստղ։
Սայլի չորս կողմերի քառակուսին ձևացնող աստղերն էլ Խաչաստղ են կոչվում։
Ջով անունը նշանակում է Սայլը կամ Բազմաստեղը․ նրա ծագումը մեզ անհայտ է։ Նույնը վերաբերում է նաև Աստղակույտ անվանումը։ Եվ ավելի հեթանոսական է Մանկունք Զրվանա անունը, որ պարսկերեն աղանդ է հիշեցնում։ Այս մեկ կամ երկու աստղերի պարերի այսքան շատ անունները չէին կարող լինել միայն մեր ընտիր թարգմանիչների մտքի ծնունդ, այլ գալիս էին նրանց հին և հեթանոս հայրերի հավատքից ու զանազան ավանդություններից։ Իսկ դրանց յոթ թիվը տարածված է նաև այլ ազգերի մեջ, և կարող ենք ասել Ս․ գրքի ավանդությամբ։ Մեր քրիստոնեական հավատքում էլ հաճախակի է դարձել Երկնքի յոթնաստեղյան խորաններ ասելը՝ իբրև երկնքի յոթ մասերը կամ կարգերը՝ մեկը մյուսից բարձր։
Վերոհիշյալ կաթողիկոսի հիշատակած մի աստղակույտն էլ աստղաբաշխության ամենանշանավոր մասերից մեկն է, ինչը արևմտյան ազգերի մեջ կոչվում է Ծիր կաթին՝ ըստ հույների առասպելի։ Այն իբր գոյացել է Հերայի կողմից Հերակլեսին կաթ տալու ժամանակ թափթփած կաթից (!)։ Դա երկնքի երեսին տարածված ընդարձակ և երկար, նվազ կամ ճերմակ լույսով մի տարածություն է, ինչին կաթողիկոսը տալիս է ծիածան֊ից տարբեր՝ Ծիրածան անունը։ Հայերս սրա վերաբերյալ ունենք յուահատուկ ազգային ավանդություն, ինչը հիշատակում է Անանիա Շիրակացին[27]. «Ոմանք յառաջնոցն Հայոց ասացին, թէ ի խիստ ձմերանի՝ Վահագն նախնի Հայոց՝ գողաավ զյարդ Բարշամայ Ասորեստանեայց նախնոյ․ զոր և մենք սովորեցաք բնախօսութեամբ Յարդագողի հետ անուանել»[28]։ Ահա ավելի լավ մի առասպել, քան հույների պիղծերը։ Եվ զարմանալի է, որ թուրքերենում ևս երկնքի լուսավոր գոտիանման կամ գետանման մասը կոչվել է Սաման յոլու (ճիշտ «հարդի հետք») կամ օղրուսու («գողացող»)։ Ճանապարհ Արեգական հին անվանումը թերևս տվել են որոշ աստղաբաշխներ, որոնք հիրավի համարում են, որ Արեգակը մասնակիորեն շեղվում է Կենդականամարի գծից։ Դարձյալ հույները սրա նման իրենց Վահագնի՝ Հերակլեսի մասին ասում էին, թե եռագլուխ Գերիոն թագավորին (Էրիթեոս կղզու) և նրա երկգլուխ շանը սպանելով՝ նախիրները քշեց֊տարավ, և դրանից ձևավորվեց այդ երկնային ճամփան, ինչը հիշելով՝ Փիլոն Եբրայեցին էլ «կամար շութափ արագընթաց Յարդագողի» է կոչում՝ ըստ մեր թարգմանչի։ Եվ քանի որ հարդը դրվում է ախոռում և անասունների մսուրում, ասվում է նաև Մառք մսուրի, ինչպես գրում են հնում․ «Օդքն երկնայնոցն են Կառս մսրի, զոր ի հայերէն բարբառ Յարդագող կոչեն․ և այս է Մսուր՝ աման օդոցն փանձրայնեաց, զոր տեսանեմք ի գոյն սպիտակարանի»։ Սպիտակարան նշանակում է «բուռ, գաջ», որով պատ են ճերմակացնում։
Հարդագողը կոչվել է նաև Հեծանոց, անշուշտ, հարդը հավաքող և ցրող փայտի պատճառով, քանզի բառը այդ է նշանակում։ Հիմա էլ ռամկորեն կոչվում է Սանամոր դարմանագող, իհարկե, Վահագնի և Բարշամի մասին ավանդության նման մի ավանդությամբ։
Զաքարիա կաթողիկոսի ճառում գրված Ծիր կաթին և Ծիրածան անվանումները մեզ հիշեցնում են ծիախան անունը։ Մեզանում սովորաբար այդպես է կոչվում երկնքի երեսից կախված՝ անձրևի ու լույսի շաղվածքի գունագույն, բայց սակավատև ու գեղեցիկ կամարը, որ աշխարհակուլ ջրհեղեղից հետո, ինչպես ասում է Ս․ գիրքը, Աստված ցույց տվեց մարդկանց՝ իբրև հիշատակի նշան, որ այլևս «ոչ եւս եղիցի ջրհեղեղ ջուրց՝ ապականել զամենայն երկիր, զԱղեղն իմ եդից յամպս, և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտեին ընդ իս և ընդ ամենայն երկիր․ և եղիցի ի գումարել ինձ զամպս ի վերայ երկրի, երեւեսցի Աղեղն իմ յապս, և յիշեցից զուխտ իմ որ ընդ իս և ընդ ձեզ»։
Օդում տեսանելի այս այլևայլ գույները նշմարելով հիրիկ ծաղիկի վրա, որը հռոմեացիները և հույները իրիս (Iris) են կոչում՝ ստեղծեցին Հերայի իրիս անունով նաժիշտին, որին հավատարիմ ծառայության համար տիկինը փոխարկում է ծիածանի կամ նրա վրա եղածի։ Հայերեն անունը ընծայում է թե՛ ծավալման, և թե՛ ցոլացման իմաստ։ Գույներից երկուսի՝ հայերի աչքին առավել զարնվելու պատճառով օդեղեն երևույթը ռամկորեն կոչել են կարմիր֊կանաչ և ավելի հստակ ու ընդհանուր՝ ծիրանի գոտի։ Իսկ Անանիա Շիրակացու՝ կոչվել է նաև Աստվածակամար, բայց թվում է՝ քրիստոնյաների կողմից, ինչպես ներկայումս ժողովուրդն ասում է Աստվածածնի գոտի։
Հայկ
Վահագնին երկնքում դասող հայերը, իհարկե, չէին կարող իրենց գերագույն դյուցազնին՝ Հայկին, տալ այլ տեղ, քան ամենապայծառ աստղատունը, որը արևմուտքում կոչում են Օրիոն (ЩсЯщн)։ Օրիոնը ծովի չաստված Պոսեյդոնի կամ Նեպտունի և Էվրիալեի առասպելյան որդին է, քաջ աստղագետ և որսորդ, որ հանդգնում է Անահիտի հետ մրցել նետաձգության ասպարեզում և վերջինիս նախանձից կարիճի խայթոցից մահանում է։ Դիցուհին զղջում է և նրան փոխակերպում է մեծապայծառ աստղի։ Հայերի ավանդությունն էլ իրենց Հայկին գրեթե զուգահավասարում է հունականին։ Իբրև Հայկի հատնակիշ՝ նշվում է քաջ աղեղնավոր լինելը և իր երեքթևյան նետերով իր ախոյանին՝ Բելին, սպանելը։ Հայկը համարվում է առաջին տոմարադիրը, որ ժամանակի և տարվա չափն ու շրջանը որոշողն է։ Եվ սա, իհարկե, արվում է աստղագիտությամբ։ Այս երկու առավելություններով Օրիոնն ու Հայկը իրար նման են։ Վերջինս միշտ ն տառի հավելումով կոչվում է Հայկն, երբ հիշվում է որպես աստղ կամ աստղատուն։ Թեև, ըստ աստղաբաշխների, պայծառագույն աստղը մեկն է (որ, ըստ նրանց, առանձին անունով կոչվում է Betelgeuse կամ Adaher), այլ աստղերի հետ կազմում է մեկ համաստեղություն կամ պար, ինչը (նաև ուրիշները) երկնագրության կամ աստղացույցի վրա նշանակելու համար կերպավորում են (կենդանու կամ) մարդու կերպարանքով և աստղերը շարում են նրա այլևայլ մասերի վրա՝ յուրաքանչյուրին տալով զատ֊զատ անուններ։ Այսպես և (մնացածը թողնելով) զատ֊զատ անուններով երեք միաշար պայծառ աստղերը, որ կոչվում են նաև Երեք թագավոր, համարում են Օրիոնի գոտի։ Սա թերևս լինի հայերի իրենց նախահայր դյուցազնի անունով Շամփուրք Հայկին կոչվածը։ Հասկանալի է, թե սովորական իմաստով ինչ է նշանակում շամփուր (միս խորովելու երկար մետաղաձող, նաև զենքի ու սպանության սլաք), բայց շամփրակ և շամփրակ մեր հին լեզվով նշանակում են նաև «պսակ»։ Որն էլ լինի, Օրիոնի պես Հայկի հետ հատուկ և նախորդի նման մի բան էլ է զուգորդվում[29] Ապա՝ Օրիոն որսորդը ունի նաև երկու շուն՝ մեծ ու փոքր, որոնց վզկապները բռնել է ձեռքով։ Հայկը իր ոսոխ Բելին ու նրա զորքը ևս կոչեց շուն։ Որքան էլ այս պատմությունները համարվեն առասպելներ ու վիպասանք, երկու բան պիտի իմանանք․ նախ՝ Օրիոնի և Հայկի նմանությունը, և ապա՝ այն, որ եթե դա նույնիսկ լինի մեր հին հայկազունների գյուտը, և եթե մեր երանելի ու քաջ թարգմանիչներն են Հայկին պայծառագույն աստղատանը տեղավորել, դրսևորել են ազգային պանծալի մտածողություն․ նույնիսկ եթե Հայկը հնարված լիներ, սուրբ են նրանք, ովքեր մեզ ընթերցել են տալիս Ս․ գիրքը և լսելի են դարձնում Աստծու՝ իր ամենակարողությունը ցույց տալու ձայնն առ Հոբը (ԼՂ, 31)․ «Միթէ դո՞ւ բացեր զՊատրուակ Հայկին», և եսայի մարգարեի շուրթերով իր զորության սպառնալիքը բաբելացիների բռնավորներին․ «Ահաւասիկ օր Տեառն հասեալ է անհնարին լի բարկութեամբ, ոխակալութեամբ, սրտմտութեամբ, առնել զտիեզերս անապատ․․․ զի աստեղք երկնից՝ Հայկիւն հանդերձ և ամենայն զարդուն երկնից՝ լոյս մի՛ տացեն» (ժԳ, 10)։ Ավա՜ղ, լատիներեն թարգմանության մեջ աստղերի այս դասապետը չի հիշատակվում, այլ ասվում է միայն պայծառագույն աստղեր (Stellae coeli et splendor earum), իսկ Հոբի հիշատակած Հայկի պատրվակ֊ի[30] փոխարեն ասվում է․ «Կարո՞ղ ես Արկտուրուսի (Հայկի) շրջանը շփոթել կամ դադարեցնել» (Gyrum Arcturi poteris dissiapare?)։ Մինչ այստեղ Հայկի, այսինքն՝ Օրիոնի անունը հռոմեացիների մոտ լռություն է մատնված, իսկ այլ տեղում (Թ, 9) Արկտուրուսը և Օրիոնը հիշատակվում են միատեղ (Qui facit Arcturum et Oriona et Hyades et Interiora austri), որին հակառկ՝ մեր թարգմանության և հունարեն բնագրի մեջ Հայկի անունը չկա, այլ գրվում է․ «Որ արար զԲազմաստեղսն և զԳշերավարն, և զՍայլն, և զՇտեմարանս Հարաւոյ»[31]։ Այս վերջին անունը ևս դիտելի է որպես հայկական անուն մի համաստեղության, որը լատիներեն ճանաչել է տալիս որպես երկնքի հարավային կողմերի խորքերում ծածկված աստղեր, որոնց փոխարեն, եթե հայերենի ներկայացրածը մի ազգային առասպել էլ չակնարկի, միշտ վսեմական է Շտեմարանք հարավի կոչելը։ Եվ արդարև, հարավային համաստեղությունները, թեև պայծառ են, սակայն մարդկանց բազմությանը ավելի սակավածանոթ ու անտեսանելի են, քան հյուսիսայինները։
Բայց մեզ համար առավել հետաքննելի էր իմանալ, թե ըստ հայոց հին ավանդության՝ ինչ էր Հայկի պատրվակ֊ը[32], որ նոր դեպք կամ հիշատակ էլ է ավելացնում նրա ստույգ կամ վիպական պատմությունը։ Այս պատմության մնացորդը ըստ աստղապաշտական տեսության լրացնելու համար (մեր գիտության չափով) ավելացնեմ, որ ըստ ոմանց՝ Հայկ է կոչվում նաև Կենդանակերպի Կշեռք համաստեղությունը (Արեգակի 12 տներից մեկը), որի թաթերը երրորդ կարգի մեծության երկու աստղեր են։ Ոմանք Կշեռքը և Շամփուրք Հայկինը նույն են համարում, ինչպես ասում է նաև երեմիա մեղրեցի բառարանագիրը․ «Հայկն՝ Կշիռն է, զոր ոմանք Շամփուրս ասեն»։ Եվ մինչև հիմա շինականները այդ կողմի աստղերը կոչում են Շիշ և Շամփուր, Քար և Կշեռք։ Ոմանք Հրատ մոլորակը ևս համարում են Հայկի անուոնվ կոչված։ այս շիկակարմիր մոլորակը և նրա պատերազմի չաստված անձնավորը (ըստ հռոմեացիների՝ Mars, ըստ հույների усзт` Արես) անպատշաճ չէին մեր՝ պատրեազմի և քաջության նախօչինակ, խայտակն ու քաջագանգուր կոչված Հայկի կերպարանքին ու արիությանը, մանավանդ եթե ներվի վերոհիշյալ Օրիոն֊Հայկ գլխավոր աստղի անունը (Adaher) Ադրահեր կարդալը, այսինքն՝ «հրագիսակ, հուր֊հեր»՝ ըստ Վահագնի։ Այս իամստով (իբրև Հրատ֊Արես) աղթարքները ասում են, թե Հայկի աստղատան ներքո ծնվածը կմեռնի երկաթից։
Վերը հիշեցինք Օրիոնի (Հայկի) շները, որոնք Ադահեր մեծ աստղի հետ աջ ու ձախ կողմերից հյուսիս ուղղված եռանկյուն են ձևավորում։ Մեծը, որն աստղերից ամենապայծառն է, և որն աստաբաշխները կոչել են Սիրիուս (Sirius), մերոնք անվանում են ահտուկ Շնիկ աստղ․ դա եգիպտացիների Սոթիս կոչվածն է, որից էլ՝ Սոթիական շրջանը, ինչը մեզանում կրում է Շրջան Հայկին անունը, որի ինչ լինելը այլևայլ անգամներ բացատրվել է մեր օրերում։ Այստեղ թող բավական համարվի նորից միտքը անդրադարձնել Հայկի հնության ու աստղագիտության վրա՝ հավասար կամ բաղդատված եգիպացիների հետ, որոնք Սոթիական կամ Շնիկի 1461-1460 նահանջ և աննահանջ տարիների շրջանում միացնում են կրոնական ու քաղաքական տարիների սկիզբը։ Արդ, կամ Շնիկն էլ Հայկն համաստեղության մասը կամ նույնը համարելու, կամ հնում այս շրջանի ստույգ ծանոթության պատճառով և սրա անունով հայերիս մեջ կոչվեց Շրջան Հայկին, որով և նրա դյուցազնական պատիվն էլ մի նոր հաստատություն է առնում։
Հայտնի չէ՝ Փոքր շան մեծագույն աստղը, որ պրոկիոն է կոչվում, հայերեն հատուկ անուն ունե՞ր, թե՞ ոչ։ Նրա լույսը հազիվ է հավասարվում Մեծ շան լույսի մեկ երրորդին։ Շնիկը իր պայծառության համար կոչվում է նաև Արամազդի աստղ։
Հայերեն անուններով ծանոթ համաստեղությունից մեկն է Եզողը, որ, թեև թվում է օտար լեզվից արված թարգմանություն (ինչպես և ֆրանսերեն Bouvier֊ը), նաև գրվում կամ կոչվում է Զովաղ կամ Զովող։ Սրա գլխավոր աստղը վերոհիշյալ Արկտուրուսն է (Arcturus) ամենամեծ ու պայծառ աստղերից մեկը, որը և՛ ունի գունագույն ցոլմունք, և՛ նրա փոփոխությունները ավելի հայտնի են երևում, քան մյուսներինը։ Հավանական է, որ սա էլ է ունեցել հայերեն հատուկ անուն, գուցե և Գութանի աստղն է, որը հիշատակվեց Սայլի հետ։
Կենդանակերպ 12 համաստեղությունները, որ կոչվում են նաև Արեգակի աստղատներ (քանզի արեգակը յուրաքանչյուրի սահմանամիջում մնում կամ ընթանում է մեկ ամիս, և տարի բոլորում է), հատուկ անուններ չունեն ոչ մեր, ոչ այլոց լեզուներում։ Ամենքն էլ թարգմանել են հին եգիպտական անունները[33] Խոյ, Ցուլ, Երկվորյակ և այլն․ միայն Ավելյաց հինգ օրերի տանուտերն է, որ մեզանում կոչվում է Արտախույր։ Բայց թեթև հավանականությամբ կարծում եմ՝ այդպիսիներն են նշանակում Տանուտերք տարվա կոչվածները, որոնցից մի հին տոմարի մեջ նշանակված են միայն վեցը։ Դրանք են՝ Վիշապ, որի անվամբ համաստեղություն էլ կա (Dragon), Կուզ վիշապ, Խվակն կամ Խիփակ, Խոլովակն, Կապարին, Բազմոտանին։ Վերջինս կարող էր նույնացվել Խեցգետնի հետ, եթե բավական հավանական լիներ նրա ևս 12 Կենդականերպների թվից լինելը։
Ըստ Կենդանակերպի անունների՝ ախտարմոլները պես֊պես հատկություններ են հարմարեցնել նրանց։ Դրանցից է Անանիա Շիրակացու (կամ մեկ ուրիշի) հիշատակածը․ «Խոյն` ունի զիշպանականն, զգեղեցկականն, զգանգրական հերսն․ ― Ցուլն՝ ունի զուժեղնականն․ ― Երկաւորեակն՝ զմիջասահմանականն․ ― Խեցգետինն՝ կողմանաւոր է և գէջ․ ― Առիւծն՝ բբջօղ է և հողային, մեծակն է, խ[ա]նգարական և գոռոզ․ ― Կոյսն՝ զարդասիրական է, գէջ և գեղեցիկ․ ― Կշիռն՝ հաւասարական է և զարդարական․ ― Կարիճն՝ ծնելական և խոժոռակն․ ― Աղեղնաւորն՝ պատերազմողական է և զօրաւոր․ ― Այծեղջիւրն՝ զանգիտական է անբանական․ ― Ջրհոսն՝ զիջական է և խառնական․ ― Ձուկն՝ բարեխառնական է, և ընդդէմ հարկանէ»։ Այս Կենդանակերպների տակ սահմանված էին երկրի աշխարհագրական մասերն ու ազգերը։ Ըստ այսմ՝ «Խոյն, Ցուլն և Երկաւորին [պատշաճին] Պարսք և Բաբելովն, որ կոչին Տուն տերունական․ ― Խեցգետին, Առիւծ, Կոյս, Հայք և Գորդիակք (Կորճայք―Ղ․Ա․) և Յոյնք, որ կոչին Գիշերականք և Կողմնացիկք․ ― Կշիռն, Կարիճն, Աղեղնաւորն, Այժեղջիւր, Ջրհոս, Ձուկն, տուն՝ որ մէջ է ընդ ամենայն երկիր»։
Սրանցից յուրաքանչյուրը դարձյալ մանրամասն նկարագրված է իր ներքևի երկրներով ու ազգերով․ դրանցից «Խեցգետինն ձօնեալ է նահանգին Հայոց»։ Աղթարական գրքերում շատ ու շատ հարմար ու անհարմար բաներ են գրված Կենդանակերպի ազդեցության մասին։
Սրանցից զատ հիշատակված կամ մեր հանդիպած աստղերի հայերեն անունները հետևյալն են, որոնց որ համաստեղությանը պատշաչելը չգիտեմ։ Միայն նորերս լսած Լույսի աստղը, որ Կենդանակամարի Կշեռք նշանի ներքո է, համարում ենք նույն Եզող համաստեղության վերոհիշյալ Արկտուրուս պայծառ աստղը։ Իսկ Կշեռք֊ը մի հին տոմարի մեջ գրված է Խափանք։ Վանանդեցին (Ղուկաս) Կալիոպե համաստեղությունը անվանում է Սևադեմ աստղ։ Ներկայումս այս անվամբ է կոչվում նորահայտ մի փոքր մոլորակ ևս։
Տոմարական և աստղագիտական մի գիրք վերոհիշյալ հայտնիների հետ խառն գրում է և այս անծանոթները բոլորն էլ միաժամանակ կոչելով Խառնարան աստղեր։ Դրանք են․
Շնաստղ կամ Փոքր շնիկ
Խոլովակն կամ Խողովակ կամ Հոլովակ
Վաքն կամ Վանքն
Ծիծառն
Մեծ արջ կամ Սայլ
Փոքր արջ կամ Մյուս սայլ
Վիշապ
Թռչման Ձի (Պեգա՞ս)
Ջրօձ
Բազմոտանի
Բևեռքն երկնից
Խիփակն
Մարզոն
Կարճնդյաց (Կովադյա՞ց)
Ճոկանոտ կամ Կոճնատոն (Կոճանո՞տն)
Ջրաբաշխ (միթե՞ Ջրհոս տանուտերը)
Խոզ (նոր գրողը հիշատակում է և Վարազ՝ այն զուգորդելով Հրատին)
Անդիակն (հիշեցնում է Հայկի գոտու Անիտակ աստղը)
Արկողն
Սրանց զատ հիշատակված է նաև Հանկն (գուցե Հայկն), որի նշանաձևը Սողոմանի կնիքն է։
Ավետիք Ամդեցին Հայկ համաստեղությունը հիշատակում է որպես մի աստղերիպար, նույնպես և Հովիվը, Արծիվը, Քերքեզը, Քնարը, Սողոմոնի աթոռը, Ցորենքաղ մշակը, Մեծ շունը, Պատերազմիկ աստղը, Գայլը։ Խառնարան աստղերը հիշտակողը ավելացնում էհետևյալը․ «Այս աստեղք են, որ ցուցանեն զանձրեւաց սաստկութիւն․ և որ ի ծովուն գնանք սոքիմք՝ մանաւվանդ Սայլն՝ յանտնի ցուցանէ զնաւագնացաց հետ․ զի հիւսիսական աստեղքդ ոչ են գնացականք այլ կացականք, և շարժեալ ի վերին եօթն գօտեացն՝ որպես ի ծովու ալէկոծին։ Այս են նշանացոյց աստեղք․ տխմարք եպերեն, որ չեն գիտեն զգիրս, այսմ վասն գրէ, եթէ՝ Եդ զնոսա Աստուած ի նշանս և ի ժամանակս»։
Այստեղ կան նաև մեկ֊երկու բառաբարդյալ անուններ, որ չեն նշանակում հատուկ մի աստղ, ինչպես՝ ելաստղ և անկաստղ, որ նշանակում են Շնիկի բարձրանալը և ցածրանալը կամ երևալն ու աներևութանալը։ Սրանք մի քանի անունների հետ հիշատակվում են նաև նորագույն տոմարներում։ Այդ անուններն ունեն առավելապես կրոնական կամ աղթարական իմաստ, ինչպես Ըմբռնաղը՝ նոյեմբերի 23֊ին կամ հայոց տրե ամսի 15֊ին։ Տոմարներում գրված է․ «Որ զինչ այսօր լինի, ձմեռն այնպէս անցանէ, թէ ջեր է և թէ ցուրտ է, թէ պարզ և թէ ամպ»։ Հնագույն մի տոմարում գրված է Բռամաղ կամ Բռումաղ և ասվում է մի տոնի մասին, «զոր պատուեն Քաղէացիքն․ այլ կատարելն հինգ ամք են», այսինքն՝ հինգ տարին մեկ անգամ, ինչպես հույների օլիմպիադաները։ Ոմանք էլ այս բառը մենկաբանում են ըստ մեր լեզվի՝ աղով բռնել ոչխարներին և ժողովել փարախում ձմեռվա սկզբին՝ ս․ Հակոբի տոնի օրերին։ Սա որոշակի ձևով համապատասխանում է մեր Նախրթող կոչվածին։ Բանասերներին ենք թողնում ստուգել, թե արդյոք Բռումաղը Գանգեսի հարավային կողմի հնդիկների Վինշու չաստվածը չէ, որին այդ անունով են կոչում, ինչը ֆրանսերեն Peroumal է գրված։ Մեզանում գրվել է նաև Բռնպալ։
Տոմարներում Գայլավազ մի անուն էլ նշանակվել է մարտ ամսի 9֊ին կամ 10֊ին։ «Եւ զսա պատուեն Քաղէացիք․․․ որպիսի օրս այս լինի զ՝60 օր»։ Բայց թվում է, թե գարնանային հասարակածին վերաբերող հիշատակ պիտի լինի, երբ արեգակը մտնում է Խոյ աստղատուն։ Արդյոք խոյագող գայլն էլ առասպեալական վազք ունի՞ այստեղ, որովհետև այդ բառի (ունենք նաև գալվազ ձևը) իմաստը հայերենում որոշակի է (եթե ք տառով գրված լիներ՝ քայլվազ, արեգակի ընթացքի և օրերի երկարելու մասին էլ կարող էր մտքում կարծիք արթնացնել)։
Հաստատուն (աչքով տեսանելի) աստղերից զատ՝ բոլորին ծանոթ են նաև անհաստատ կամ հանկարծահայտ լուսատուները, որոնք առ այսօր շատ տեղերում չիմացող մարդկանց թվում են ահարկու կամ չարագուշակ։ Առավել ևս այդպես էր հեթանոսների, անտարակույս նաև մեր ազգակիցների մեջ, որոնց ինչ կարծիք և հավատք ունենալը հայտնի չէ։ Բայց քանի որ լուսատուները նրանց քննախույզ աչքից չէին վրիպել, իհարկե, ունեցել են նաև առասպելական կամ կրոնական կարծիք։ Սովորաբար այդօրինակ լուսատուների երեք անուններն են հիշատակվում և այսպես են մեկնաբանվում ս․ Բարսեղի գրվածքի մեկնության մեջ․ «Վարսաւորքն (կամ Գիսաւորք, որ և Նիզակաւոր կամ Նիզակաձև և Ագեւոր), և Հեծանակք և Գուպարք․ Սոքա ոչ են աստեղք, այլ ի յօդդ երեւի՝ ի հարմանէ օդոյդ յիրեարս։ Վարսաւոր այն է՝ որ երեւի երբեմն յօդդ աստեղաձեւ, և ագի ուննայ։ Եվ Հեծանակք, որ ոչ բոլոր և ոչ ունելով ագի իբրեւ զվարսաւորն, այլ երկայն ցոլումն լինի իբրեւ զհեծան։ Գուպարքն՝ որ մեծ բոլոր երեւի (Falot?) , ոչ վարսաւոր և ոչ հեծանաձեւ[34]։ Ըստ զանազան ձեւոցն և յորջորջմունքն՝ այս է անուանքն՝ նման ձեւոցն եղաւ․ բայց լինելութիւն նոցա ի մի և ի նոյն պատճառէ, զոր Ուխչար ասէ, անդ լինի․ Ուխչար՝ զօդդ ասէ, որ շուրջ զերկրաւ է, յորժամ յերկրէ բարձրանայ մերձ յարփին․ զի որպէս նիւթ հրոյ՝ երկաթ և քար՝ բախեալ՝ կայծակունս արձակէ, այսպէս թանձր և պղտոր օդ՝ ի վեր ծառացեալ բռնութեամբ հողմոյ՝ ի ներքս անկանի, և հարմամբն յիրեարս՝ որպես աստեղ երեւումն տայ։ Զայսպիսիս՝ Վարսաւոր և Հեծանակ և Գուպար ասեն»։ Թողնում ենք մեկնիչի իմացության չափը․ նա առավելապես օդերևույթ է նշում, քան լուսերևույթ[35], և չի հիշում Ասուպ կամ Թռիչ աստղը (Etoile filante), որի մասին այլազան կարծիքներ են հայտնել հասարակ մարդիկ, ինչպես նաև նարնց և մեր հեթանոս հայրերը։ Մի հին գրիչ՝ գուցե Անանիա Շիրակացին, սա անվանում է «աստղ, որ ձգի յօդսդ, ի շփելոյ հողմոց լինի», որտեղից կրակի ելնելն է երևում իբր էլեկտրականությամբ, և հրին դիմանալու համեմատ՝ աստղը ձգված է լինում տևականորեն կամ առժամանակ։
Եղանակներ
Ս․ գիրքն ասում է, որ լուսատուների անհրաժեշտությունն ու գործը ստուգությամբ երկու բանի համար սահմանեց Աստված․ մեկը՝ «ի լուսաւորութիւն՝ ի վերայ երկրի, և մեկնել ի մէջ տուընջեան և գիշերոյ», և մյուսը՝ որպեսզի «եղիցին ի նշանս և ի ժամանակս, և յաւուրս և ի տարիս»։ Ուղղահավատ և ծռահավատ՝ ամենքն էլ ավելի կամ պակաս քննությամբ և գիտությամբ այդպես են ընդունել և արել․ արեգակով սովորաբար չափել են տարին, լուսինով՝ ամիսները, աստղերով գիշերվա ժամերը կամ պահերը, երբ երկրի թավալմամբ նրանք երևում են զենիթից կամ գագաթնակետից քիչ֊քիչ դեպի հորիզոն խոնարհված։ Լուսատուների այս զննումներին հաջորդած պաշտամունքը հիշեցինք։ Մեզ մնում է իմանալ, թե արդյոք սրանց առերևույթ շարժման տևողությունը ևս, որ ժամանակն է և նրա մասերը, պաշտել են հայերը, ինչպես հույները ունեին ժամանակի մի Քրոնոս չաստված, պարսիկները կամ զանդիկները՝ Զրվան։ Ասվածը վերաբերում է նաև ամիսներին։ այս մասին հայերի մոտ հայտնի նշան չկա։ Չկա նաև տարվա չորս եղանակի պաշտամունք կամ անձնավորում, ինչպես կա բազմաստված հույների մոտ։ Բայց որքան էլ տարվա այս բաժինների անունները դիցական բնույթ չունեն, և հնչմամբ կարելի է մի քանի նմանություն գտնել օտար լեզուների հետ, դարձյալ իմանալու բան է երկու բարեխառն եղանակների հայերեն անունների զույգ վերջահանգը՝ գարուն և աշուն, ինչպես և երկու բարկ եղանակներինը՝ ամառն և ձմեռն[36]։ Այսպիսի անունները պատահականության արդյունք չեն, այլ հնարված են թվում խելամտորեն, ինչը թողնում ենք պարզելու հնարագետներին և բանասերներին դրանք բաղդատելով օտար ազգերի ու լեզուների ունեցած անվանումների հետ։
Մեզ հանդիպածը (եթե ճիշտ գրվել և ընթերցվել է) աշնան ուշման անվանումն է հին հնդկական սանսկրիտ լեզվում[37]․ առավել նմանությամբ՝ Ավեստայի լեզվում ձմեռը[38] կոչվում է ձմեա, իսկ որ մեզանում ծմակ են կոչվում հյուսիսային կողմը, խոնավ ու ստվերոտ տեղերը, որտեղ գուցե հայը ուներ պատելի կամ խորշելի մի ոգի։ Այս եղանակի անունն ու բերածը (ձյուն) օտար ազգերից շատերի մեջ լսվում է մերձավորապես նմանահունչ․ հունարեն՝ Чеймщн, լատիներեն՝ Hiems, Hiberuns, սանսկրիտ՝ հիմա («ձմեռ»[39]), հունարեն՝ Чйщн («ձյուն»)։ Հնդկաստանի քյաֆիրները ձյանը ասում են ձիմ, ձմռանը՝ ձյուն, զանդիկները ձյանը՝ ձիայո, ալանները ձմռանը՝ սիմեն։ Ամառը Ավեստայի լեզվում կոչվում է համա, և զարմանալի համադրությամբ անգլերեն Summer ու գերմաներեն Sommer բառերը նշանակում են «ամառ», մինչդեռ հնչմամբ մոտ են ձմեռ անվանը[40]։
Հայոց Նոր տարվա տոնը, որ մի կեսով քաղաքական և մյուս կեսով կրոնական հանդես էր, թողնում ենք հիշելու դիցական պաշտամունքը քննելիս։
Տարին 4 եղանակի բաժանելու պես 12 ամիսների բաժանելը ևս ընդհանուր է գրեթե բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ ազգերի մեջ՝ օրերի պես֊պես քանակներով և ավելին ու պակասը լրացնելու կերպերով, ինչը պատշաճ է պարզել տոմարագիտությանը։ Ներկայումս մեր գործածած տոմարների կամ օրացույցների մեջ էլ հիշատակում ենք նաև հայկական ամիսների անունները, որ բոլորին են ծանոթ, բայց ոչ ծագումով։ Եվ ոչ էլ ի սկզբանե բոլոր ամիսներն են ունեցել այս անունները, այլ փոփոխություններ և խառնուրդներ են եղել, և այդ պատճառով էլ իմաստով իրար նման չեն։ բայց քանի որ մեր խնդիրը կրոնական հավատքին է վերաբերում, կամենում ենք այդպիսի նշան ունեցողները զատել, իսկ մյուսները՝ հիշել ըստ հարկի։
Մեր միջին դարերի վարդապետներից ոմանք շատ դյուրամտությամբ, գուցե Հայկի ընդգծուն պատվարդությամբ ասել են, թե այդ 12 անունները նրա 12 որդիների ու դուստրերի անուններն են, մինչդեռ ծանոթագույն որդիների (Արմենակի և այլոց) անունները նրանց մեջ չկան։ Հնարավոր է, որ մի քանիսը հատուկ անձանց ու դյուցազունների անուններ են, բայց մնացածները պատշաճում են եղանակներին։
Առաջինը նավասարդն է, որ երկու ձևով է դրվում որպես տարեգլուխ՝ բնական և քաղաքական։ Ըստ վերջինիս՝ սկսվում է ներկայիս օգոստոս ամսվա մեջ, իսկ ըստ առաջինի՝՝ մարտի գիշերահավասարին կամ գարնանամուտին։ Եվ այդ ժամանակ, ամիսների շարքն էլ շրջելով, արեգը (պատշաճորեն) դառնում է տարվա առաջին ամիսը։ Հայերենով եղել են նավասարդ անվան այլազան ու անհամար ստուգաբանություններ։ Շատ հավանական է, որ այն ծագում է հին հնդիկներից՝ նավա֊սարատա անունից, ինչը նշանակում է «նոր տարի» կամ «նոր շատ»։ Երկրորդ և երրորդ անսանունները շատ օտար զուգադիպությամբ նշանակում են վրաց լեզվի երկու և երեք թվերը։ Սա, որքան հարմար է ամիսների թվակարգին, այնքան էլ խորթ ու անընդունելի է հայ հոգուն, որ կարող էր հակառակորեն ասվել, թե իր երկրորդ և երրորդ ամսանունները վրացիներն են իրենց թվահամար արել։ Երկրորդ ամսանունը՝ հոռին, ըստ վերոհիշյալ վարդապետների, Հայկի մի դստեր անունն է։ Ավելի լավ չէ՞ր լինի ասել, թե կոչել են Հայկի հանրածանոթ Խոռ որդու անունով և պատվի արժանացրել եգիպտական Հորի (Orus) պես, թեև հույների և հռոմեացիների մոտ հիշատակվում է գեղեցկության Հորսա դիցուհին (որից հեռու չէ խորտիկ անվանումը, որ մեզանում ասվում է գեղեցկության նշանակությամբ)։ Թողնում ենք նաև այս անվան «արև» նշանակությունը պարսկերենում։ Մեր վարդապետներից ոմանք հոռի֊ն ստուգաբանում են «հոր» և «հորել», այսինքն՝ այդ ամսին, ըստ ին ու նոր ժամանակների սովորության, ցորենը և նմանները ժողովում են հորերի մեջ ու պահում[41]։
Երրորդ ամիսն է սահմը կամ սահմին և սահեմին․ այս անունը նույնպես գալիս է Հայկի դստեր անունից։ Դա հարմար է իգական սահուն անվանը և նմանվում է եբրայական Նոյեմ֊ին։ Հույները ևս ունեն Սամիա անունով մի հավերժահարս, որը Մեանդր գետի դուստրն էր։
Չորրորդ ամիսն է տրեն․ ասվում է, որ Հայկի որդիների դասից է։ Շատ հավանական է՝ մատնանշում է Տիր չաստվածին, որը պիտի հիշատակվի իր նմանների կարգում։
Հինգերորդ ամիսը քաղոցն է, որ, ըստ Հայկի ազգաբանության, նրա որդիներից մեկի անվամբ է։ Ոմանք ասում են, որ քաղ նշանակում է «արու այծ», ինչը հարմարում է իր ամսի տաքությանը (տարվա վերջերը)։ Ըստ այլոց՝ առավել պատշաճ է այգուց ու արտից քաղ անելուն։
Վեցերորդը արանց ամիսն է։ Այն ոչ թե հարմարեցված է, այլ համարվում է Հայկի որդին։
Յոթերորդ ամիսը կրում է Մեհեկ, Մեհեկի կամ Մեհեկան դստեր անունը, որ անշուշտ, անհարմար չէ, բայց հիշեցնում է լուսնի մահիկը, նաև Մեհ կամ Մահ կոչված դիցական անձերին, ինչպես մեզանում առկա Մահևան, Մեհնդակ և այլ անունները։
Ութերորդ ամսանունն էր Արեգը, որ դուստրերից մեկի անունից էր։ անունը հայտանշում է արեգակին, մանավանդ, ըստ վերոգրյալի, համարվում է, որ արեգակը իր նոր շրջանը սկսում է այդ ամսի մեջ՝ գարնանամուտին։
Իններորդ ամիսն ահկին կամ ահեկանը, որը ոչ որդիների կարգից էր համարվում և ոչ էլ դուստրերի։ Ինչ նշանակելը և ամսակարգի մեջ երբ մտնելը անհայտ են, որովհետև տոմարագիրները ասում են, թե այս անվան փոխարեն ամիսը նախկինում հարվանց էր կոչվում, և այդ նշանակում էր երկրագործական մի բան, ինչպես խոտ հարելը։
Տասներորդ ամսանունը՝ մարերի, դուստրերից մեկի անունից էր և հարմար իգականի, բայց հեռավոր ձևով հիշեցնում է նաև արիական մրրիկների ձայները։
Տասնմեկերորդ ամսանունն է մարգաց։ Այս անվան համար տոմարագիրները վկայում են, ինչպես ահեկի համար․ «Ի գործոց առին զանուանս»։ Այսինքն՝ այդպես է անվանվում նույն ամսվա ընթացքում մարգերի ու դաշտերի ծաղիկներով և խոտերով զարդարվելու կամ դրանք հնձելու և երկրագործական այլ աշխատանքների պատճառով։
Տասներկուերորդը վերջին ամիսն է՝ կոչված հրոտից կամ հրորտից։ Համարվում է Հայկի արու զավակների դասից։ Ըստ ոմանց՝ այդ անունը հրի անունից է կազմվել այդ ամսվա տաքության պատճառով։ Պարթևների և պարսիկների մետ կան սրա նման հատուկ անձանց անուններ։ Գուցե նույնն է Փրավորտը, քանզի հայերս նրանց ֆ տառը փոխում ենք հ֊ի։ Հույները (Դելփիքում) ունեին հերոիդ կոչված մի տոն։ Բայց ինձ հայտնի չէ՝ դա գալիս է իրենց Հերով անվանված դյուցազնուհո՞ւց, թե՞ այլ աղբյուրից։ Հնդիկներն էլ երբեմն իրենց Շիվա մեծ չաստվածին կոչում են Րուտրա։ Գերմանացիները իրենց մի չաստվածի կոչում էին Hrodr, Hrudro, Hrede։ Ֆրանսիացիների Ռոեզ (Rodez) քաղաքն էլ նրանց Roth կամ Ruth դիքի անվամբ է կոչվել։
Հայոց ամիսները բոլոր 30֊ական օրով էին, ինչպես այլոց մի մասի մոտ, և հարկ էր տարվա 365 օրերի մնացորդ հինգն էլ լրացնել մի հավելվածով, որ և կոչվում է Ավելյաց։ Այս հինգ օրերը կոչվում էին վերոհիշյալ հինգ մոլորակների անուններով Լուծ, Եղջերու և այլն։
Ավեկյաց օրերի անունները հարցնել են տալիս, թե արդյոք ամբողջ ամսվա օրերը իրենց հատուկ անունները չունեին, և մեկական պահապան ոգիներ չկային, ինչպես ունի զանդիկների կրոնը։ Սա անհավանական չէ, և (թեպետ մեր ձեռքը եկած մատյանների մեջ չենք գտել) ոմանք ասում են, թե գտել ու հրատարակել են[42] Հարմար ու անհարմար սրանք են՝
- արեգ,
- հրանդ (իբրև հրախառն հող),
- արամ,
- մարգար (իբրև Sylvanus),
- ահրանք (կիսայրյաց՝ ըստ Ջրպետի, և ահընկեց),
- մազդեղ կամ մազթեղ,
- աստղիկ,
- միհր,
- ձոպաբեր (խռովաբեր),
- մուրց (հաղթանակ),
- երեզհան կամ երեզկան (անապատակեցություն՝ ըստ Ջրպետի)
- անի,
- պարխար,
- վանատ (վանատուր)
- արամազդ,
- մանի (ծագումն)
- ասակ (անսկիզբ)
- մասիս,
- անահիտ,
- արագած,
- գորգոր (գրգուռ),
- կորդի կամ կորդիք,
- ծմակ,
- լուսնակ,
- ցրոն (կամ սփյուռ),
- նպատ,
- վահագն,
- սեի՞ն (լեռ),
- վարագ,
- գիշերավար։
Եթե այս անունները նույնիսկ չլինեին, անտարակույս է, որ օրերի մեջ խտրություն կար․ մի մասը համարվում էր բարի, մի մասը՝ չարագուշակ։ Մեզանում հիշատակվում են նաև օրվա կամ գիշերվա մի քանի պահեր կամ բաժիններ, բայց ոչ կրոնական անուններով, ինչպես զանդիկների մոտ։ Դիցաբանական է թվում միայն արշալույս֊ը կամ աշալուսք֊ը։ Զանդիկներն էլ սա (Ա պահ) անվանում էին ուշահինա կամ օշեն։ Շատ հավանական է, որ գիշերը (քննության արժանի անուն) իր ահարկու մթությամբ կրոնական երևակայություններ ու կերպարանքներ ծնած լինի մեր նախնիների մտքում, և թերևս դրանցից է հիմա էլ տեղ֊տեղ լսվող գիշերամուտ կամ գիշերամութ անվանումը։
Ազգերից շատերը ցերեկը կամ տիվը բաժանում են երեք կամ չորս պահի, նույքանի և գիշերը կամ ցայգը։ Սրանց որոշակի բաժանումը և անունները նշանակված չեն, մանավանդ, որ շատ նման կամ մոտ նշանակությամբ բառերը շփոթություն են առաջացնում։ Որպես կարծիք հավանական ենք համարում՝ տվնջյան Ա պահը և նրա մասերը՝ արշալույս, այգ և լուսադեմ, աղոթարան, Բ․ առավոտ, արևի ծայրեր, Գ․ միօրե կամ հասարակ օր, Դ․ երեկո, արևմուտ։
Գիշերվա Ա պահ․ խաղաղական, ցայգ, գիշերվա աղոտություն (աղօտք), Բ․ գիշեր, հասարակ կամ խոր գիշեր, Գ․ հավախոս։
Պահերը հայտնապես բնական ու գործածական են, և անկարելի չէ կարծել, թե գոնե մի մասին ժամանակին հարմարեցվել են դիցաբանական կամ աղթարական զրույց և առասպել։ Իսկ պահերի յուրաքանչյուր մասերին, այսինքն օրվա 24 ժամերին, մեկական նվիրական ոգի կամ պահապան կարգելը հավանական չի թվում։ Ըստ երևույթին, սոսկ իմաստասերի կամ իմաստակի գրչով են հնարվել այդ անունները, որ հիշատակվել են նաև որոշ բառգրքերում պարզապես ժամերի բնական միջոցին պատշաճեցնելու ցանկությամբ (ոչ շատ հաջող) առանց կրոնական նշանակության։ Դրանք են․
Կենդանիների պաշտամունք
Թեպետ կենդանիները ավելի վերադաս են, քան տարերքն ու բուսականությունը, նրանց պաշտամունքը ավելի ուշ է առաջացել։ Եթե պետք լինի հարցնել, թե ինչ պատճառով կամ մանավանդ պատճառներով, նախ և առաջ պետք է դիմենք եգիպտացիներին, որոնք ավելի, քան մյուս ազգերը, պաշտել կամ պատվի են արժանացրել մեծ ու փոքր կենդանի արարածների։ Ոմանք ասել են, թե եգիպտացիները իրենց իմացկուն շինվածքների օրինակով ցույց են տվել, որ հաստատության մի մեծ գաղափար ունեին և կենդանիների մեջ տեսնելով անփոփոխ բնություն և գործ՝ պատիվ էին մատուցում։ Սակայն թվում է՝ մարդկանց համար ավելի զորավոր դրդիչ էին ոմանց գեղեցկությունը, ոմանց ուժը, թռիչքը, ձայները, երբեմն էլ՝ դրանցից ստացված վնասները և վախը, նաև պես֊պես դիպվածները գրեթե բոլոր ազգերի մեջ քիչ֊շատ մտցրին կենդանապաշտությունը։ Նույնիկս կենդանիների խնամքը բնականաբար սեր էլ է արթնացնում, և սիրուց էլ հեռու չէ պատիվը։ Շատերի համար եղել է նաև մեկ այլ մեծ պատճառ։ Դա հոգեփոխության կամ, ավելի լավ է ասել, անձնափոխության մասին այլանդակ կարծիքն է, ըստ որի՝ մարդ, այր, կին, տղա, աղջիկ երբեմն փոխվել֊դարձել են որևէ ոչ ասուն կենդանի՝ չորքոտանի կամ թռչուն կամ սողուն և այլն։ Եվ ոչ միայն մարդիկ, այլև ամենադիցամոլ ազգերի չաստվածները երբեմն կենդանու կերպարանք են առել։ Ապա որևէ պատճառով այս չաստվածներից յուրաքանչյուրին նվիրել են մի հատուկ կենդանի և հետո չաստվածի հետ կամ առնձին պաշտել են նաև այդ կենդանուն։
Թե մեր հին ազգակիցների մեջ ինչպես և որ կենդանիների պաշտամունքն է մտել, ոչ բացահայտ է և ոչ էլ անհայտ։ Վերոհիշյալ պատճառներից մեկը կամ մյուսը ազդել են ինչպես նրանց, այնպես էլ այլոց վրա։ Ինչպես շատերի, այնպես էլ հայերի գլխավոր պաշտելիներից կամ պատճառելիներից մեկը օձն է, որ շատ անգամ անվանվում է նաև վիշապ համարվելով ավելի մեծ, հզոր ու ահավոր։ Հայտնի է, որ օձերի տված վնասը՝ խայթն ու խածը, նրանց դրաձրել են ատելի, զգուշանալի, սարսափազդու։ Եվ գուցե դրանց սպանողներին պատվի են արժանացրել՝ որպես օձասպանների և օձահալածների, բայց հետո վախը ահագնացել է, և սպանողների (ինչպես Հերակլեսը և Վահագնը) փոխարեն պատի են արժանացրել սպանվածների (օձերի) ցեղին։
Հույներն ունեն ոչ միայն օձին վերաբերող շատ առասպելներ և հիշատակումներ, այլև բազմատեսակ օձեր ու վիշապներ՝ ոմանք եռագլուխ, ոմանք յոթնագլուխ, ոմանք չափից դուրս մեծ և ուժեղ, մարդկանց ու գազաններին ահաբեկող և կլանող։ Այդպիսիները հիշատակվում են նաև քրիստոնեության առաջին դարերում, և դրանց ոչնչացնելը կատարվում էր ոչ հին դյուցազունների ախոյանությամբ, այլ սուրբ Նշանով և սուրբ գևորգների ու թեոդորոսների անվախ համաձայնությամբ։
Մեր վերոհիշյալ հրի ու ջրի պաշտամունքների նշանավոր երկորւմ ևս (Անձևացյաց և Բուժունյաց) առաքյալների և ս․ Գրիգորի քարոզության սկզբում հիշատակվում է․ «Յայրս Քարին որջացեալ կային Վիշապք երկու, դիւացեալք և սեւացեալք․ որոց՝ աղջիկ կոյս և պատանիս անմեղս զենուին․ այնոցիկ արեամբ զուարաճացեալ դեւքն․․․ Եւ ի մէջ խորաձորոյն՝ Օձք, լի թունօք մահաբերին լցեալք», որոնց սպանեցին Եվային խոստացած գլխակոխ և կակղաքայլ Հռիփսիմյան կույսերը։ Սակայն պատմիչը ասում է, որ այնտեղ «օձք մարմնաւորք քարացեալ կամ մինչեւ ցայսօր»։ Այդպիսի քարացած օձերի մասին մինչև հիմա էլ լսվում է այնօրինակ տեղերում, ինչպես և Գուգարքում՝ Օձունում՝ մեր Հովհան Իմաստասեր կաթողիկոսի հայրենիքում՝ եկեղեցու պատերի վրա։ Սակայն դրանց հետ հին սնապաշտության հետք էլ է մնացել հասարակ մարդկանց մի մասին սրտում, որոնք, երբ իրենց տանը օձ էին տեսնում, նրան սպանելու փոխարեն աղաչում էին, որ ելնի, գնա։ Օձերի հանդեպ վախի և առասպելների նշան եմ համարում մեր երկրի շատ վայրերի՝ դրանց անունը կրելը․ Բաբերդում՝ Օձտեղ, Գեղարքունիքում՝ Օձաբերդ, նրա մոտ՝ Օձ գետ, Ձորափորում՝ Օձուն, Ապահունիքում՝ Օձին, Մարանդում՝ Օձ ձոր, Կարինում՝ Օձնի, և այլն։ Առավել նշանավորը Տարոնում գտնվող Օձ քաղաքն է, որ անվանվում է նաև Վիշապաքաղ, որտեղ կար նաև Վիշապաքաղ Վահագնի մեհյանը։ Այս մեծագույն օձի անվամբ այլ տեղանքներ ունենք Կամախում և ավելի ծանոթ՝ Արարատի Գաբեղյանք գավառում, որտեղ քարերի մեջ թաքնվում և հայտնվում էին բազմատեսակ օձեր, վիշապներ և այլ վնասակար կենդանիներ․ այդ վայրը կոչվեց Գազանածակք, իսկ հալածողները եղան ս․ Սահակի աշակերտ Վարոսը և նրա ճգնավոր ընկերները։
Վիշապ սովորաբար նշանակում է «մեծամեծ օձ» և հատկապես «ջրային մեծ օձ»։ Եվ գուցե անվան ապ վերջամասնիկը ջրի նշանակ է (ըստ պարսիկների), և վիշապը նման է համարվում հույների առասպելական Հիդրային, որ ապրում էր Լեռնային կոչված լճի մոտ ու մեջ, ուներ 7, 9, 50 կամ 100 գլուխ, որոնցից մեկը կտրելու դեպքում իսկույն մեկ ուրիշն էր բուսնում։ Սակայն Հերակլեսը իր հետ օգնական առավ, գնաց․ ինքը նետահարում էր, ընկերը կտրած գլխի տեղը անմիջապես խանձում էր։
Հին հայկազունների ազգային դրոշը կամ նշանը վիշապի պատկերով էր, և մարերի թագավորի առասպելական տեսլիքում մեր Տիգրանը հայտնվել էր վիշապին հեծած օդում արշավելիս։
Անշուշտ, սա նրա վիպասանների հանճարեղ գյուտն էր՝ որպես վիշապի այլաբանելով մարերին և նարնց բռնակալ թագավորին՝ Աժդահակին, որի անունը նշանակում է «սաստիկ խայոթող (դահիճ) իժ»։ Եվ ըստ ավանդության՝ Տիգրանը հաղթեց նրան, Աժդահակին սպանեց, իսկ ընտանիքին մեծ բազմությամբ բերեց, բնակեցրեց Հին Նախիջևանի և Գողթնյաց կողմերում՝ Երասխի եզերքում, և նրանց բնակավայրերն էլ կոչվեցին մարերի ավաններ։ Նույնիսկ մար հին պարսկերենում նշանակում է «օձ»։ Երգում էին նաև Տիգրանի թոռ Վահագնի՝ վիշապազունների հետ կռվելու մասին։ Սակիայն չգիտենք՝ Վիշապաքաղ կոչումը սա՞ է նշանակում, թե՞ վիշապից ու քաղից ձևավորված մի հրեշ, ինչպիսին եղջերվաքաղն է։
Ըստ մեր առաջին պատմիչների՝ Վաղարշակի ժամանակ Հնդկաստանից եկած գաղթականները Տարոնի հիշյալ Վիշապ քաղաքը այդպես են կոչել իրենց հայրենի Վիշապ չաստվածի անունով (մանավանդ եթե առնչություն ունի Վիշնուի հետ), որին հայերը կոչեցին Օձ։ Ներկայումս թեև այդ քաղաքի տեղը հանտնի է, բայց ամբողջովին ավերված է և ջրասույզ։
Տիգրանի՝ երկնքում սավառնող Վիշապը հիշեցնում է փոթորիկից ձևացած ձկան միջոցով վիշապ հանելը (տե՛ս ստորը), որի մոլորական հավատքը 16 դար հետո՝ քրիստոնեւոյթան հառաջացած ժամանակ իսկ (գուցե մինչ այժմ), կար մեր հասարակ ժողովրդի մեջ։ Սրանց էր խրատում Հովհաննես Սարկավագ վարդապետը 12֊րդ դարի սկզբում՝ գրելով․ «Առասպելական ստութեանն ունկն դնել, և հաւատալ մի՛ երբեք յանձն առնուցուս վիշապ զնա անուանողաց»։
Սովորություն էր նաև զենքները վիշապների արյան մեջ թաթախելը, որպեսզի վերքերը անբուժելի դառնան՝ դա էլ սովորելով վերոհիշյալ Հերակլեսի՝ բազմագլուխ Հիդրայի արյամբ արածից։ Ասում էին, թե այդպիսին էր նաև մեր Արշակ Ա֊ի նիզակը, որ նա զարկեց֊մտցրեց քարարձանի մեջ և պաշտելի դարձրեց պոնտացիների համար։ «Դաշանց թուղթ»֊ը հնարող հեղինակն էլ Կոստանդիանոսի ձեռքով Տրդատին ընծայում է վիշապամուխ նիզակներ։
Սնահավատ երդվեցնող գրվածքների մեջ կա այսպիսի մի բան․ «Ընդդէմ 666 ազգ Օձից, գազանաց, սողնոց, զեռնոց՝ որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցանեն զմարդիկ»։ Եվ շատ օձեր՝ ստույգ և անստույգ, հիշատակվում են նաև անունով․ «Իժն Սալամարդեայ (Սալամանդր), որ զմահաբեր դեղն ի յաջոյ ծնօտն ունի»․ ատզե (՞) օձ, որ ունի 12 գլուխ և 4 լկամ կամ 4 կլամ այսինքն՝ ունի 4 կզակ կամ ցռուկ, ագռացատես, երկնահայաց օձեր․ օձ «Լապստակավազ, որ զակունթ ակն ի գլուխն ունի»․ արեգակնահայաց օձ․ թռչուն օձ․ խորխող օձ․ օձ «բբճող, որ ի հարիւր տարին ակն մարդոյ չտեսնէ զնա, վիշապանայ, և է 12 գլխէն և կլամեն․ ― Օձն Մեծահառանչ, որ տասն տարի ոչ երեւի մարդոյ, վիշապանայ», և այլն․ «Օձն Ամպտես և Ձիընագոյն ― Իժն տրտմագին․ ― Օձն Եղջիւրաւոր․ ― Օձն Կայծակնատես․ ― Օձն Ամայել․ ― Օձն Մարմնատես․ ― Օձն Մորմէնահայեաց․ ― Օձն Կանաչ․Օձն Դեղին․ ― Օձն Արուեստաւոր Բաշաւոր․ Տտնաւոր» և այլն, և այլն։
Օձերին երդվեցնողը սրանց հետ հիշատակեց նաև սողուններին ու զեռուններին, որոնց տեսակները հետո է անվանում՝ պիծակ, մեղու, կարիճ և կոր։ Թեև վերջինս նույն կարիճն է, բայց այսպիսի գրվածքներում հաճախ է այդ անունով հիշվում։ Գուցե և տարբերվում է մեծությամբ կամ մեկ այլ հատկությամբ։ Սրա մասին ասում է․ «Կորն՝ որ ելանէ ի թիւնից սատանայի, և ինքն թագաւոր է ամենայն պիղծ զեռնոց որ զեռան ի վերայ երկրի և հարկանեն զմարդիկ», և դրա հետևից շարում է կուրն, մուրն, փողախն, «Խնին, Արիկն որ զմահադեղն բարձեալ ունի ի քիմս իւր․․․ Մանրողն՝ որ զմահադեղն բարձալ ունի յաջոյ կզակն իւր, խիթնասողն և այլն։
Սրանց և այսպիսինների բույնն էլ, թույնն էլ թողնենք հավատացողին․ մեզ առավել փափագելի էր իմանալ դրանց՝ ինչպիսի միջատ կամ սողուն լինելը։ Գոնե բնության պատմության այս մասը մի բան կշահեր։
Ավելի վերադաս կենդանիներին դառնալով գտնում ենք հատուկ կարծիք ու հավատք ընծայված մեր տների ծանոթագույնին՝ Շնորհալի հայրապետի հիշածին՝ տիկնանց պես հուշիկ քայլող և նրանց ոսկի բարձերին բազմող կատվին։ Շնորհալուց դարերով հին Հովհան Իմաստասեր հայրապետը իր պավլիկյանների ժամանակների շատ այլանդակ աղանդների հետ հիշատակում է նաև «զկատվապաշտութիւն․․․ կերապուր իւրեանց զկերակրոցն ապականիչս՝ առնելոյ աղագաւ», այսինքն՝ մկներին ոչնչացնելու համար «մկնորսակացն լինելով պաշտօնամատոյց»։
Բայցարի ու տես, որ այս որսացվող, զզվելի ու ամենամուտ կենդանին էլ, թեև հայերիս մեջ պաշտամունք չի առել, ինչպես Եգիպտոսում ու Քանանում (ըստ Ս․ գրքի պատմության), որոշակի առումով հեռու չէր սնոտի հավատքից՝ պես֊պես խտրությամբ մկնանկի՝ ամանի մեջ ընկնելու, և մկնարածի, այսինքն՝ մկան կրծած ու մասամբ կերած մաքուր նյութերի, որոնց ավելորդ խխտրությունը այսօր էլ նշամրելի է հասարակ ժողովրդի մեծ մասի մեջ, ինչի մասին Ղազար Ձահկեցի կաթողիկոսը գրում է․ «Անմտագոյնք կանայք ոմանք՝ ի տարին մի օր կիրակի պահեն, և մարմնական գործ բնաւին ոչ կատարեն, ասելով․ Այսօր Մկնտօն է․ եթէ մարմնական գործս ինչ առնեմք՝ գան Մկունք և կտրատեն զհանդերձս մեր»։ Աղթարքների մեջ էլ ոչ սակավ խտրական բաներ կան գրված մկների կերածի ու արածի մասին։
Մուկից և մկնորսից հետո կամ նրանց հետ միտքը հիշում է վերջինիս ահաբեկողին ու թշնամուն և մարդու բարեկամին՝ շանը։ Սա այլևայլ կերպարանքներով ու անուններով պատվի է արժանացել ու պաշտվել է շատ ազգերի, մանավանդ հույների և եգիպտացիների կողմից երկրի րա, երկնքում ու դժոխքում։ Վերջինիս մեջ այն պաշտվել է եռագլուխ Կերբերի անվամբ, իսկ երկնքի հաստատության մեջ պայծառ աստղերով, ինչը տեսանք նաև մեր Հայկի պար կոչվածի մեջ։
Իմաստասերը (Հովհան) կատվապաշտների մասին ասում է, թե այդ մոլորությամբ «յայնոցիկ մղեալ խորխորատ՝ որք զՁի և զՇուն ընտրեցին իւրեանց լինել աստուած», բայց չի նշում, թե հայերն էլ են ընտրել, պաշտել կամ պատիվ մատուցել, մանավանդ, ինչպես հիշեցինք, ըստ ազգային ավանդության, Հայկը, իր թշնամիկներին անարգելով, նրանց շուն կոչեց։
Իսկ ձիու առումով, որ հայերեն կոչվում է նաև երիվար, մեր երկրի համար բավական պատիվ էր ունենալ լավ ու ընտիր մի ցեղ, ինչը երբեմն մեր երկրին տիրող աշխարհակալները ընդունել են որպես հարկ, և առավել մեծ պատիվ էին ձիերին խնամող բնիկ ու ճարպիկ հեծյալներն ու հեծելազորը։ Պատմիչների և վիպասանների հիշատակած ձիերի գույները (սպիտակ, աշխետ, ճարտուկ ճանճկեն, գեղեցիկ սև) քիչ ավելի են բարձրացնում այդ հիրավի չքնաղ կենդանու պատիվը։ Իսկ ձիերի զոհաբերությունը չաստվածներին կամ նրանց տիրոջն ու հեծյալին՝ վերջիններիս թաղման ժամանակ, է՛լ ավելի է բարձրացնում նրանց պատիվը կրոնական առումով։ Գուցե ավելի ևս այն բարձրացնում են ձիակերպ գերեզմանաքարերը, որ մինչ հիմա գտնվում են նաև քրիստոնյաների վրա։
Այսպիսի գերեզմանաքարերի հետ հարկ է հիշել ավելի հաճախակի հանդիպող խոյակերպը, այսինքն ոչխարի ձև ունեցողը, որ Հայաստանի շատ կողմերում է երևում, մանավանդ 16֊րդ, 17֊րդ դարերում հաստատվածները՝ հայտնապես հետևելով հնագույններին, որոնց տապանագրերը ընթերցված չեն կամ մեզ ծանոթ չեն։ Այս ամենապատվական կենդանին, որին խնամելը մարդու առաջին արհեստն էր (խաշնադարմանություն) և արևելքի ու արևմուտքի շատ ազգերի մեջ դեռ առաջինն է, մեր կերկրում էլ ընտիր ու բազմաքանակ տեսակներ ունի և ինչպես հայտնի է, եկամուտի գլխավոր միջոցներից մեկն է և Քրիստոսից շատ դարեր առաջ էլ է վկայել․ այն ժամանակներից մինչև այժմյան քրդերի՝ օտար հովիվների համար այնտեղ արոտատեղիներ են եղել։
Նույնաձև գերազմանաքարերից զատ՝ խոյը այլ առումով էլ է նշանավոր ազգային մտքի ու հիշատակումների մեջ՝ ձևով ու հատկություններով, որ հայտնի են դարձնում խոյանալ բառը՝ «արագ վազել֊հասնել» իմաստով, բայց առավել ևս՝ ճարտարապետության մեջ գործածված խոյակ և խոյակապ (որ հոյակապ֊ն է) բառերը, որ վերաբերում են ամբողջ շինվածքին և առանձին մասերի, ինչպես յուների վերնախարսխի մասին, որը հոնիական ոճի սեփական կնիքն է։ Բայց թվում է, թե ոչ միայն սյան գլխին, այլև կամարի մեջ խոյի գլուխ դնելը ծանոթ էր հայերին, քանզի մեր հին բառգիրքը մեր հոյակապը թարգմանել է կամարակապ, որ այժմ ասվում է որևէ մեծագործ շինության համար։ Եվ ոչ միայն շենքի, այլև որևէ մեծագործության, մեծագործող ու շինարար մարդու էլ տալիս են Հոյանուն կոչումը։ Սրանք հիշեցինք խոյի կամ ոչխարի պաշտամունքի հավանականության պատճառով՝ թողնելով և նույնանուն բնակության վայրերը։
Այս կենդանու մերձավորներն էլ՝ այծ, նոխազ, քաղ, քոշ, իրենց անունները լսելի են դարձնում շեն ու անշեն տեղերում՝ որպես զոհ գործածվելով, եթե ավելի կրոնական նշան չունեն, որպիսին ունեն դրանցից զուգված կամ խառնված մտացածին կենդանիները՝ վիշապաքաղը, եղջերվաքաղը և այլն։ Վերջին անունը առաջ է բերում սոսկ կամ անխառն եղջերու, որի վարգելուն Արտաշեսի բաղձալը հիշել ենք ( էջ 41)։ Առավել հավանական է թվում հայերիս մեջ սրա նվիրական լինելը, մանավանդ ինչպես հույների մեջ էր եղել, այնպես էլ մենք ենք դրանց նվիրաբերել մեր Անահիտին։ Այժմյան Բայազետ բերդում, որ գտնվում է հին ժամանակներում հայոց ամենաշատ պաշտամունքի տեղերի կենտրոնում, առ այօր մնացել է այդպիսի պատկերով մի քարե քանդակ։ Տեսնողը կարող է դատել, որ որքան էլ այլաձև ու առասպելյայ է այդ բագինի վրա կանգնած կենդանին (թերևս բաղադրված առյուծից ու գայլից), դեռ հայտնի է դարձնում եղջերուի էությունը։ Եվ եթե քանդակը ավելի անմաշ մնացած լիներ, այդ էությունը էլ ավելի հայտնի կդարձներ։ Այդ պատկերաքանդակն էր պատվի արժանացած ու պաշտված, թե իր կերպարանած չաստվածը՝ միապես հեթանոսական կրոնի մի ապացույց է։
Մեր հին պատմիչ Զենոբի գրվածքի մի օրինակում ասվում է, թե Վաղարշակը Հնդկաստանից գաղթած Դեմետրին ու Գիսանեին բնակության տեղերը տվեց Տարոնում ու Ապահունիքում՝ «հանդերձ դիւաբնակ աշտեօքն և երկարածնօտ Աւարոսիւ․․․ [և նոքա կանգնեցին] կուռս ըստ պատկերին այնմիկ, զոր ի Հնդիկս Վիշապ կոչէին», որից էլ քաղաքը կոչվեց Վիշապ։ Չգիտեմ ինչ է այդ երկարածնոտ Ավարոսը՝ վիշա՞պ, թե՞ այս քանդակի վրա երևացող երկայնացռուկ մի անասուն։ Հետագայի ուսումնասիրողներին ենք թողնում ստուգել այդ և նախ՝ այդ երկբայելի անունը (Ավարոս), որ գուցե հնդկերեն նշանակում է այս կամ այն կենդանին։
Թողնում ենք նաև գազաններին՝ իրենց առյուծ թագավորով և ինով, որոնց անվամբ Հայաստանում կամ այլևայլ տեղեր։ Ունենք նաև ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի կենդանիների հատուկ անուններ (Առյուծ, Ընձակ, Կորյուն, Եզնիկ, Ցլիկ, Արջուկ և այլն), որոնք առնված են թվում ավելի շատ այդ կենդանիների պատվելի լինելուց, քան բարքից, քանզի նախատական պիտի լիներ մարդկանց այդպես անվանելը, եթե այդ չորքոտանիները համարվեին շատ անարգ և ոչ առասպելներով ու կարծիքներով ազնվացված։ Հիշենք միայն մեկը, որը մի տեսակով ընտանիների կարգում է, մյուս տեսակով՝ վայրիների։ Դա վայրի խոզն է, որին մենք կոչում ենք վարազ, պարսիկները՝ վյուրրազ։ Մարդկանց բազում հատուկ անունները և երևթույթներ ու աստղերի հատկանշող անունները բավարար հավաստիք են, որ այս կատաղի ու անճոռնի գազանն էլ է ունեցել կորանական շոշորդ։ Թերևս այս համարումով չամաչեցին մեր երկու կրոնների միջնակետում ապրող նախնիները իրենց մեծ ու երևելի, ապա և սուրբ թագավորին էլ մի քանի օրով վարազի կերպարանք ընծայել, փոխանակ ավելի բացատրեին նրա բարոյական այլափոխությունը։ Սակայն տեղանքի (Վարազ լեռ, Վարազաբլուր) և մարդկանց (Վարազդատ, Վարազարդատ, Վարազշապուհ, Վարազվաղան, Վարազտիրոց) հատուկ անուններից առավել նշանակալի են «մեծ, ընդարձակ, զորավոր» իմաստով երևույթները, ինչպես՝ վարազաթև, վարազաջիղք, վարազափողոց և էլ առավել նշանավոր վարազագիր կամ վարազանկարագիր մատանի։ Վերջինիս ձևը կնքված գրի հաստատության ապահով նշան էր։ Արդյոք կնիքի տառերն էին հատուկ ձևի, թե մատաուն վրա վարազի կերպարանք կամ գլուխ էր քանդակված՝ որոշակիորեն ասել չեմ կարող։ Բայց վերջինն ավելի հավանական է։ Գուցե դրանցից առավել նշանակալի էր մատանու ու կնիքի մեծությունը, ինչպես այժմ էլ թագավորներն ու տերությունները ունեն մեծ ու փոքր կնիքներ և մեծով կնքում են մեծ խնդիրները կամ մեծերի հետ թղթակցությունը։
Հելլենական դիցաբանության մեջ կամ վարազի բազում հիշատակումներ այլևայլ դիքերի ու դյուցազունների հետ։ Անհրաժեշտ է թվում, որ հայերս էլ ունենայինք դիցական մի վարազ, երբ հիշում ենք, որ ինչպես տրդատը Տիրի տուրքն է, Միհրդատը Միհր չաստվածի, այդպես էլ Վարազդատը պետք է լինի Վարազի տուրքը (այդպես է նաև մեր սուրբ կրոնում․ Աստվածատուր, Քրիստոսատուր, Խաչատուր)։ Գուցե Տիրն ու Վարազը շատ էլ հեռու չեն իրարից, քանզի ըստ պարսիկների՝ Հրատ մոլորակի (ըստ դիցաբանների՝ Արես) նշանը վարազն էր, իսկ տիրը, ինչպես կտեսնենք, դպրության չաստվածն էր՝ ոչ անմասն արիությունից[43]։
Եթե ջրային և ցամաքային կենդանիներից հետո ցանկանանք օդի մեջ շրջողների հետ էլ թափառել, կարոտ կլինենք շատ մանր ու ոչ շատ հաստատուն քննության։ Հայոց համազգային ու արքունի զորագնդերում ու պաշտոնատարների մեջ կային այլևայլ թռչունների պատկերներով դրոշակիրներ (աղավնի, բազե, արծիվ և այլն)։ Եվ ամբողջ ազգատոհմ ունենք՝ Հավունիք կամ Հավնունիք անունով։ Բայց դրանք սոսկ նշա՞մ էին, թե՞ կրոնական գաղափորի արտահայտություն՝ չեմ կարող վճռել։ Միայն հավանական է Արծրունիների՝ արծվին պատվի արժանացնելը, եթե, արդարև, ըստ ավանդության, ասորեստանցիների սերունդ են կամ խառնուրդ (գոնե նրանց նահապետները), ինչը երաշխավորում է նաև Ս․ գիրքը՝ հիշելով Սենեքերիմ թագավորին սպանող որդիների՝ Հայաստան փախչելը։ Սրանց ազգի չաստվածներից մեկը կոչվում էր Նեսրաք կամ Նեսրոք[44], որի դիմաց երկրպագելու պահին իր 185000֊անոց զորաբանակը կորցնող թագավորը կորցրեց նաև իր կյանքը։ Հայրասպանները իերնց կողոպտած ինչքի հետ եթե ոչ նույն, ապա ուրիշ արծիվ֊դիքի պատկեր էլ բերեցին Հայաստան, որտեղ այն պաշտվեց նրանց ժառանգած կողմերում։ Այս է հավանորեն Արծրունյաց ցեղի անվան պատճառը, որ իրենց Թովմա պատմիչը հետաքննել է Խորենացուց հետո 10֊րդ դարում։
Մեկ այլ առումով էլ անհարմար չէ, որ եթե չորքոտանիների թագավոր անվանված առյուծը ցամաքի վրա էր պատվի արժանացել, ապա օդում էլ թռչունների թագավոր արծիվը պատվի արժանացած լիներ։ Մանավանդ, ինչպես հույների Զևսին, այնպես էլ հայոց Արամազդին էր նվիրված ու նրա ձեռքին էր հանգչում հայկական ոչ աննշան արծիվը, որի այլևայլ տեսակները հիշվում են մեր լեզվում՝ գետարծիվ, ցրտարծիվ, քաջարծիվ։ Կան նաև նրանցից մեծ տեսակները՝ պաշկուճ, լաշհավ, քարքազ[45] Անգեղ տան մեծ ցեղի ու նախարարի անունից գուշակելի է, որ անգղն էլ իր պատիվն ու կրոնական հիշատակումն է ունեցել։
Այս ծանոթ ու երևելի կենդանիներից հետո արժե՞ արդյոք մի փոքրիկ միջատ էլ հիշել, որ մեծամեծ անուններ ունի (ոսկի եզնակ, աստծու եզնակ) և առասպելական մի նշանակություն է ընծայում։ Գալենոսի բժշկական բառարանում այն կոչվում է թունավոր ճիճու։ Թունավոր լինելն է հայտնում նաև Մխիթար Գոշի 60֊րդ առակը։
Հայոց երկրի թռչնաբանությունը թե՛ թռչուններով և թե՛ անուններով կարելի է հարուստ համարել, և կրոնական ու պատմական նշանակությամբ հետաքննելի են արտավազդահավը, ապռնեկը, բարեծուծը, բրդոռը, գուրգուրը, իշտրմուղը, լծելծեն, կատիճակողը, կովկորուսիկը, կովացուլը, հովհաննահավը, սանդրաբոբոկը և այլն, որոնց մեր այս գործի նպատակով ճանաչելու համար մեզ էլ էին պետք զորավոր թևեր։
Հրեշներ
Վիշապ, վիրագ, վիշապաքաղ, եղջերվաքաղ, առլեզ, համբարու, շահապետներ, շվոտ, շավազ, պայեր, պարիկներ, հուշկապարիկներ, ճիվաղներ
Մեր լեզվով հրեշ են կոչվում հատկապես կենդանական արարածները, որոնք իրենց մեծությամբ կամ փոքրությամբ, անդամների յալաձևությամբ ծանոթ բնականից դուրս կերպարանք ունեն կամ տարբեր տեսակի կենդանիների խառնուրդ են կամ էլ կիսով չափ ոչ բանական են, կիսով չափ բանական կենդանակերպ։ Եթե որևէ պատճառով է ծագել կենդանիների պաշտամունքը, մարդկանց երևակայությունը այդ պատճառները ավելացրել է այդ կենդանիների վրա։ Եվ քանի որ երևակայությանը չափ ու կանոն չկա, դյուրին էր և է մտքի մեջ հրեշներ ստեղծելը, մանավանդ այնտեղ, որտեղ տեսնվում է բնության սովորական չափից ու ձևից դուրս մի կենդանի, կամ օտար երկրի անծանոթ մի բան է լսվում։
Հեթանոսներից շատերի մեջ կար կենդանիներին ու հրեշներին պաշտելու մեկ այլ պատճառ ևս՝ հոգեփոխության հավատքը։ Իբրև թե մահից հետո մարդկանց հոգիները դառնում են ոչ միայն յալ մարդու, այլև կենդանիների հոգի կամ, որ նույնն է, փոխվում են կենդանու։ Այս աղանդը մեր ազգի մեջ չի հիշվում, թեև պես֊պես հրեշների հավատք երևացել է նաև քրիստոնեությունից հետո ու դեռ նշմարվում է։ Կան ոչ միայն երևակայված ձև ունեցող հրեշներ, այլև այնպիսիները, որոնց մարդկային երևակայությունը չի կարողացել տալ որոշակի կերպարանք, և մտքով են ըմբռնվում իբրև ոգիներ, զորություններ ու անտեսանելի ազդողներ։
Ամենայն սնոտի հավատների մի գլխավոր պատճառը, ինչպես տեսանք սկզբում, վախն էր, որը առավելագույնս է ազդել հրեշներին վերաբերող հավատալիքի վրա։ Այսինքն՝ հրեշներն ընդհանրապես ահարկու և վնասակար բաներ են․ միայն մարդակերպների մեջ կան բարերար և բարեբարո կարծվածներ, որոնց կհիշենք պարզ, ոչ բանական հրեշների մաիսն խոսելուց հետո։
Ինչպես պաշտելի կենդանիների մեջ նախ հիշվեց օձը, այդպես էլ հրեշների կարգում օձն ու վիշապն են առաջնություն ցույց տալիս։ Մի՞թե պատճառը դրախտի օձի, սատանայի և Եվայի մասին հեռավոր հիշատակումներն են, որոնք կան ազգերից շատերի հնագույն ավանդությունների մեջ։ Գուցե այս թեթև կարծիքին թեթև մի կշիռ էլ տա վիրագ֊ը, որ սովորաբար նշանակում է «կատաղի ու անճոռնի (գազան)»։ Բայց երբեմն գոյականաբար էլ մի գազանակերպ էակ է կարծել տալիս։ Եթե անունը լիներ զուտ հայկական, կկարողանայինք քննել, թե վիշ֊ապ֊ի պես վիր֊ագ֊ն էլ մի բարդություն չէ՞ր լինի՝ վիր֊ը համարելով վիհ, քանզի սա գրվում է նաև վիրհ։ Բայց օտար լեզուներից հների մեջ ևս կա այսպիսի անուն ու մերձավոր իմաստ։ Ինչպես մեր, այնպես էլ հնդիկների լեզվում ուրակ նշանակում է «մեծ, անճոռնի օձ»։ Հռոմեացիները ուրագ (Uragus) էին կոչում իրենց դժոխքի չաստված Պլուտոնին՝ թերևս այրել (urere) բառի իմաստով։ Դարձյալ՝ վիրագ (Virago) էին կոչում վիթխարի [46] այրասիրտ կնոջը, իսկ կույսին, ընդհակառակը՝ վիրգո (Virgo)։ Ըստ հնդիկների էլ՝ վիրաճա նշանակում է թե՛ կույս, թե՛ առաջին կույսը (Եվա)։ Նրանք իրենց դյուցազնական ու մեծ զորությունն էլ կոչում են վիրա։ Ըստ այժմյան լեզվագետների՝ մեր նախնի հայոց և հնդիկների լեզուները քույրեր են, կրոնական շատ իմաստներ էլ՝ իրար համաձայն, ուստի ընդունում ենք, որ վիրագ նշանակում է «վիշապ»։
Այս մեծ սողունին հիշեցինք պաշտված բնական կենդանիների կարգում։ Առավել ևս պաշտելի կամ խորշելի էր հրեշ վիշապը, որ սնահավատ հայերի մտքում ու աչքում, ըստ Եզնիկի, թվում էր «կեղծս ի կեղծս լինել», այսինքն՝ երբեմն մարդկակերպ էր հայտնվում, երբեմն՝ օձաձև։ Երբեմն հայտնվում էր երկրի վրա, երբեմն էլ թևավորվելով բարձրանում էր օդ և թերևս այն մրրկելով՝ առաջ էր բերում վերոհիշյալ վիշապ հանելը։ Ցամաքի վրա էլ էր մեծ վնաս հասցնում՝ հափշտակելով արտերի բերքն ու հունձքը և իր պես թվացյալ գրաստներին շալակել տալով՝ աներևութացնում էր։ Վախկոտ մշակներն էլ նրանց վախեցնելու համար գոռնում էին՝ բռնի՛ր, որոնց ծաղրելով՝ Եզնիկը ասում է․ «Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխպսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ․․․ ի զուր է Կա՛լ, կա՛լ ասել ումեք ի կալս, և ոչ Ա՛ռ, ա՛ռ»։
Բայց թվում է, թե վիշապները երբեմն էլ, այլ գրաստ չգտնելով, իրենք էին փոխակերպվում ջորու և ուղտի։ Այս այլանդակ կարծիքը հայերիս մեջ կար ոչ միայն 5-րդ դարում․ 13-րդ դարում Վահրամ վարդապետը Հեթում թագավորին գրում էր նման ձևով, միայն թե արտերի բերքի փոխարեն վիշապները կպչում էին կովերին ու նրանց կաթն էին ծծում։ Նույնպես էլ լսել էր, թե «յոլով մարդիկ տեսեալ են զի վիշապ վերանայր յերկրէ յերկինս»։ Թերևս այս օդերևույթը հիշյալ ձկամբն է, որի նման մութ ձևով դարձյալ գրում է մեր Եզնիկը․ «Եւս, եթէ բառնայցի ի վեր՝ այնպիսի Վիշապն, ոչ եթէ Եզամբք ինչ անուանելովք, այլ ծածուկ զօրութեամբ իւիք յԱստուծոյ հրամանէ․ զի մի՛ շոգին՝ մարդոյ կամ անասնոյ մեղանչիցէ»։ Արդյոք հիշյալ գրաստնե՞րն են այս եզրները, թե՞ այլ առասպել է։
Այլ ազգերի մեջ էլ կան բերքերի ու ամբարների այսպիսի գող հրեշների հիշատակումներ, ինչպիսին է հին գերմանացիների Erntebok երևակայելին, որ նշանակում է «հնձաքաղ», այսինքն հունձքը գողացող քաղ կամ նոխազ (այլ ոչ հունձքը քաղող)։ Որպես այսպիսին կարող է ճանաչվել նաև մեր վիշապաքաղ բաղադրյալ հրեշը, որի պաշտամունքը հնդիկներից է եկել հայերիս մեջ և, ըստ Ագաթանգեղոսի, մեր յոթ գլխավոր չաստվածների պաշտամունքից հետո․ «ՈՒթերորդ պաշտօնն հռչակեալ անուանեալն Վիշապաքաղն Վահագնի ի Յաշտից տեղիս թագաւորացն Հայոց Մեծաց, ի սնարս լերինն Քարքեայ», որը ջնջեց ս․ Լուսավորիչը։ Թեև սովորաբար այս անվան քաղ֊ը նշանակում է «քաղել, ժողովել», այսինքն՝ օձերին ջնջել կամ վիշապին սպանել, ինչպես արել է հույների Վահագնը՝ Հերակլեսը։ Ագաթանգեղոսի հունարեն պատմության մեջ այս բառը գրվել է ДсбчпнфпрнЯчфпт, որից՝ լատիներեն Draconum suffocator, որ նշանակում է «վիշապահեղձիչ»։
Թեև այստեղ Վահագնն էր վիշապաքաղը, սակայն քաղ կենդանին շատ տեղերում է առասպելված երևում, թվում է՝ իր բուռն ու անհանգիստ բնավորության համար՝ զուգված ոչ մայն վիշապի, այլև այնպիսի կենդանիների հետ, որպիսիք են եղջերվաքաղը և վիշապառյուծը քաղը։ Վերջինս, թվում է, բաղադրված է երեք տեսակից․ գլուխը քաղի է, մարմինը և ճիրանները՝ առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի, և կամ ըստ հույների քիմեռի՝ գլուխը առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի։ Ս․ Ոսկեբերանը այս հունական անունով է գրում Պողոս առաքյալի «Թուղթ առ կողոսացիս»֊ի մեկնության մեջ (էջ 602), ինչը մեր նախնիները թարգմանել են այսպես․ «ԶՁիացուլսն՝ ի քմաց ստեղծանեն և զՔիմառսն, այսինքն՝ որ զՎիշապառիւծ Քաղսն համբաւեն, և զայլսն նոյնպիսիս՝ Վիշապոտունս․ և զոր Սկիւղսն անուանեն՝ որ թարգմանի Ապուռք»/ այստեղ մեր թարգմանիչը ավելացնում է․ «Որպէս և Հայք Ծովացուլս իմն և Վիշապս մարդակերպս և Պայս և Առլեզս համբաւեն»։ Մի քանի տող հետո դարձյալ հիշում են ձիացուլերը, ապուռները, վիշապնառյուծ քաղերը, որով հաստատվում է, թե հայերի երևակայածը փոքր֊ինչ տարբեր է քիմեռից, և ավելի տարբեր են մյուսները, որոնց պիտի հիշենք հետո։
Մեր օրացույցի մեջ դեկտեմբեր ամսվա կենանակերպը ամեն տարի մեզ մի ձևով ներկայացնում է այս վիշապաքաղին կամ վիշապառյուծ քաղին։
Վիշապներից հեռանալու պահին հիշենք մեկ֊երկու ծանոթ ու անծանոթ հրեշախառն կենդանիների ևս, որոնց մասին գրված է Հովսիմիոսի առասպելյալ պատմության մեջ՝ իբրև ամայի տեղերում գտնվող «օձք և վիշապք և պիծակք․․․ հանդիպի քեզ ձորն խեխմորթին, և սինկողին և հիդրայն և շունք երեքգլխեանք»։
Թեպետև ըստ եղած կարծիքի՝ վիշապաքաղը հզորագույնն է երևում, բայց առավել հաճախ կամ ընդհանուրին ծանոթ է թվում եղջերվաքաղը, որ համարվում էր «կենդանի որ յեղջերուէ և ի քաղէ է, կամ կէսն եղջերուի և կէս քաղի» կամ քոշի, ինչպես գրում է «Սահմանաց գրքի» մեկնիչը և ավելացնում․ «Բայց ոչ է»։ Խոսքում այս բառը սովորաբար նշանակում է չեղած և չլինելու, անհեթեթ երևակայական մի բան, որի փոխարեն արևմտյանները ասում են քիմեռ, քիմեռական (Chimere, Chimerique), բայց իրենց լեզվով նույն մեր բառն էլ ունեն՝ հունարեն ФсбгЭлбцпт, Tragelaphus, միայն թե կենդանիների անունները հակաշար են։ Այս անունը նրանք Ս․ գրքի մեջ (Երկրորդ Օրինաց, ԺԴ, 5) գրում են այնտեղ, որտեղ մեր թարգմանության մեջ մեկ֊երկու ավելի անուն կա, և հավանաբար այս եղջերվաքաղ֊ի փոխարեն մերոնց դրածն է խարբուզ֊ը, որը, ըստ պարսկերեն բառի, թարգմանվում է «իշայծյամ»։ Չգիտեմ ինչ ավանդությամբ մեր մի նոր բանասեր եղջերվաքաղերին համարում է հայկական դիցուհիներին հետևող ու սպասավոր, ինչպես նաժիշտները։
Հրեշացած քաղի վերաբերյալ կարծիքը այնքան էր արմատացել մեզանում, որ գուցե դեռ խլված չէ մեր մտքից։ Գոնե անցյալ դարի մի վարդապետ մեր տատերի համար գրում էր․ «Համբաւ հանեն, եթէ տանն Դիւաց Քօչ է վայր եկել․ մեծամեծ ղօնղայ(՞) (ուտելիք―Ղ․Ա․) զատ շինեն, տներումն դնեն, որ դեւքն ուտեն․ տանտէրն երթեալ ասէ․ Բարեաւ եկայք, զինչ կամիք արարէք, մեզ մի՛ տաք վնաս»։
Քաղից հետո հիշվում են ցլախառնուրդ հրեշները, ինչպես Ոսկեբբերանի թարգմանության մեջ տեսածներս՝ ձիացուլ֊ը և ծովացուլը֊ը։ Կան նաև իշացուլ և եզնախոյ, սակայն թարգմանության մեջ գտնվելով՝ այս անունները օտարածին են թվում։ Հայ թարգմանիչը միայն ծովացուլ֊ն է հայոց մտքի ծնունդ համարում։ Իսկ Եզնիկը ասում է․ «Ծովացուլն՝ զոր ի Կովէ ելեալ ասեն»։ Ավելի հարմար է թվում կարդալ «ի ծովէ», այլ ոչ «ի կովէ», բայց դարձյալ ասում է․ «Մին ասէ, թէ ի մերում գեօղ Ծովացուլ զԿով գործեաց, և զգոչիւնն հանապազ մեք ամենեքեան լսեմք»։ Առաջինի համեմատ՝ պետք էր ասել, թե կովը ձիացուլ ծնեց, թեպետ որքան մեկն է սուտ, նույնքան էլ մյուսը, եթե դրանք չլինեն հայոց երկրի լճերի միջի մեծամեծ ձկները։
Վերոհիշյալ թարգմանիչի, Եզնիկի, Խորենացու և շատ ուրիշների հիշատակած հայոց ամենից ավելի նշանավոր հրեշ կենդանին առլեզն է կամ հարալեզը՝ արալեզը, որի անունը գրված է քիչ֊շատ տարբերությամբ, բայց յուրաքանչյուրի գրածի համեմատ մեկնաբանված է։ Առլեզը իբր առնող է և լիզր, հարալեզը՝ իբր հար (միշտ) լիզող, արալեզը՝ Արային լիզող[47], քանի որ նախ հիշատակվում է մեր Արա Գեղեցիկ նահապետին վերաբերող ավանդության մեջ, թե երբ նա զոհվեց իր չսիրված սիրող Շամիրամի դեմ պատերազմում, սա, հայերի վրեժխնդրությունից վախենալով, համբավեց՝ իբր իր շունբերան չաստվածները, Արայի վերքերը լիզելով, նրան ողջացրին, և ի հիշատակ դրա՝ «կանգնէ և նոր իմն պատկեր դիւաց, և և մեծապէս զոհիւք պատուէ, ցուցանելով ամենեցուն, իբր թէ այս զօրութիւն աստուածոց կենդանացուցին զԱրայ»։
Հետո ի՞նչճ եղավ նա, ո՜վ աղճատյալ։ «Սահմանք»֊ի մեկնության հեղինակը, ավելի պարզելով, գրում է․ «Ստաբանեաց այսպէս ասելով, թէ աստուածքն շնորհեցին մեզ Կենդանիս ոմանս, որք լիզեալ զԱրա կենդանացուցին, լցուցանելով զփափագ մեր․ անդուստ սկսեալ ասեն գոլ կենդանի Յարալէզ»։
Ավելի հարմար էայսպես լիզողից ծագած համարել հրեշի անունը, քանի լիզվողից։ Ստույգ, թե անստույգ՝ Արայի անունը կարծիք ներս իրեն է ձգում։ Շամիրամին շնորհված կենդանիները իրեն ոչ անպատշաճ շներ են, որոնց լիզող լինելը հայտնի է բոլորին։ Հներն էլ ասում էին, թե առլեզները ձևանում էին շնորից կամ շնակերպ էին ու շնախառն։ Վանական վարդապետը հարալեզ է կոչում և համարում մեր մեկ այլ նորագույն առասպելավանդ թագավորի՝ Արտավազդի երկու շները․ «Սեաւ և Սպիտակ, որ յար լեզուն զկապանս նորա»։ Ինչ կերպարանք էլ ունենար, առլեզի գործը այն էր, որ «յորժամ վիրաւոր ոք անկեալ ի պատերազմի դնիցի, լիզիցէ և ողջացուցանիցէ»։ Եթե Բուզանդի պատմածը ստույգ է (Ե, ԼԶ), նաև 4֊րդ դարում՝ քրիստոնեության օրոք, երբ քաջն Մուշեղ Մամիկոնյանը սպանվեց, «ոչ հաւատային ընտանիք նորա մահու նորա․․․ կէսք յառնելոյ նմա ակն ունէին․ մինչեւ զգլուխն անդէն ի կոճեղն կարեալ՝ կցեցին, և հանին եդին տանիսն աշտարակի միոյ․ ասէին, զի վասն զի այր քաջ էր՝ Առլէզք իջանեն և յարուցանեն զնա»։
Մեկ դար անց հայոց պարզամիտ ռամիկը հավատում էր, թե իր նախնիների օրոք առլեզներն իսկապես եղել են, բայց նրանց հավատքի հետ էլ անհետացել են։ Բայց այս հայկական ավանդությունը մասնակի այլափոխությամբ պատվավոր կերպով պահել ու պատվի է արժանացել աշխարհի ամենախոհական ու վայելչագիր հեղինակի՝ Պլատոնի մոտ, ինչը կտեսնենք ստորև։
Վահրամ վարդապետը իր հարց ու պատասխանի մեջ հուշկապարիկին նույնացնում է համբարուի հետ՝ ասելով, թե երկուսն էլ միայն անուն են․ «է կենդանի մի, որ յար լեզու զմեռնեալսն և կենդանանան, և կոչի Յարալէզ»։
Այժմ հիշենք հայերի այդ երկրորդ նշանավոր հրեշին՝ համբարուին, որի կերպարանքը անծանոթ է։ Ս․ գրքի հիշտակումից իմացվում է, որ անապատ, ամայի տեղերում գտնվող կամ կարծված կենդանու նման էր։ Բայց առավել երևակայված էր, քան բնական, և ոչ էլ բոլորի կարծիքով, ինչը տեսնում ենք Ս․ գրքի այլևայլ թարգմանությունների մեջ այլևայլ նմանողություններով։ Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը (Մեկնություն Երեմիայի, ԺԳ, 21) և Գևորգ Սկևառցին (Մեկնություն Եսայու, ԼԴ, 13), ս․ Ոսկեբերանի հետ ասում են, թե համբարուները սոսկ անուն են և իրոք չկան, և անցնում են։ Հոբի հին մեկնիչ Յուսիքիոսը, ըստ հայերեն թարգմանության, ասում է․ «ԶՀամբարու՝ այք Յուշկապարիկ թարգմանեցին․ և համբաւ է վասն սորա՝ թէ ծովային կենդանի է, ի միջոյն ի վայր ձուկն, և ի վեր՝ կնոջ կերպարան․ և այնքան քաղցրաձայն՝ զի պակնուն լսողքն» և այլն։ Այս հարմար է Sirene կոչված հրեշներին։ Բայց իրեն հոբի եղբայր համարող համբարուն, Եսայու հիշատակածը (ԼԴ, 13) «գազանք անապատի, Համբարուք և Դստեր Ջայլամանց», ցույց են տալիս ոչ թե ծովային այլ ցամաքային էակ՝ կերպարանքով և սեռով իգական, որովհետև ինչպես այստեղ Եսային է հիշում ջայլամների դուստրերին, այնպես էլ այլ մարգարեներ (Մեքիա, Ա, 18, Երեմիա, Ծ, 39)․ սրանցից առաջինը վիշապիկն էլ համբարուների հետ մեկտեղ է հիշատակում․ «Արասցէ կոծ իբրեւ զՎիշապաց, և սուգ իբրեւ զդստերաց Համբարեաց»։ Անապատում ողբաձայն ճչացող թռչունների ու լալկան կանանց ձայնը միանգամայն խառնում են այսպիսի խոսքերը, որով և խառնում են լալկանների կերպարանքը։ Հույնը մեր համբարու֊ն գրում է սիրենես (Уейсзнет): Լատիներեն թարգմանության մեջ համբարու֊ի փոխարեն միշտ գրվում է ջայլամ (Struthion), նրանից ծագած նոր լեզուներում՝ նույնպես, երբեմն էլ գրում են բու, կարապ կամ, առանց որոշակիության, ճչաձայն և դաժան թռչուն (Oiseaux lugubres կամ sinistres)։ Անգլիացի թարգմանիչները համարում են, թե լիլիթ և քիպպոզ եբրայերեն բառերը նշանակում են բուի տեսակներ։ Մարգարեների մեր հնագույն մեկնիչ Դավիթ քահանան (12֊րդ դար), ըստ կարծիքների, նրանց համարում «դեւս հերաւորս, խոզանեալք և աշտանակամազք․ և թէ գազանք ինչ և թռչունք են յանապատի, սակաւուց տեսեալ և անծանօթ յոլովից»։ Սա էլ է այդ դիվակերպ հրեշներին խռից և ցցված մազերով կնոջ կերպարանք տալիս։ Իսկ մեր հանգույն հիշատակող հեղինակը՝ Եզնիկը, համարում է իրական կենդանի, քանզի ասում է․ «Համբարուաց ծնունդք գոն և մեռանին»։ Մեկ ուրիշ անանուն գրող ու հին բառագիրք այն նմանեցնում են մողեսաձև կենդանու՝ ասելով․ «Համբարու Քարաթոծն է․ ի նմանէ ծնեալն եթէ ի ցամաքի ծնանի Քարթոշ կոչի, և եթէ ի ջուրս ծնանի՝ Կոկորդիլոս կոչի»։
Հայտնի է, որ այս անճոռնի երկկենցաղ կենդանին էլ, ըստ բնագետների, մողեսների ցեղից է (հրաշալի՜ զույգ կամ քույր ու եղբայր՝ ջայլամներ ու մողեսներ՝ կոկորդիլոսներ), որոնց փոխարեն՝ մեր վերոհիշյալ գրողը (Դավիթը) մի տեղում էլ սոսկ ասում է․ «Համբարուս և Դստերս Վայրենեաց»։
Ինչ էլ սրանք լինեն, մեր հին հայերի ճանաչած համբարուին հայտնի չեն դարձնում, ինչը հարկ էր ճշտել ըստ նրա անվան։ այդ անել չեմ կարող, որովհետև հավանական չէ համբար բառից ծագումը՝ ըստ ներկայումս գործածվող իմաստի, որովհետև հներից ոչ ոք չի հիշատակել, թե Վիշապաքաղի պես սա էլ է ամբարներ թալանել կամ, ընդհակառակը, պահպանել (ինչպես կարծում է Ջրպետը) մանավանդ ապրելով ամայության մեջ, այլ ոչ արտերում, ինչպես նա։ Այլ ծագում ունի նաև անունը կամ բառը, որին հատկանշական է ու իգակերպ կակուղ վերջավորությունը։ Հիշենք նաև հոլովումը, որ համբարուաց գրվելու փոխարեն համբարեաց է գրվում։ Արդյո՞ք համարբուի մի շոշորդ էլ կա այդ անվան մեջ։ Մեկ այլ ձևով է գրել բավականին հին համարվող անծանոթ մի հեղինակ, որ հարցնում է․ «Զի՞չ են Համբարուկք և Յուշկապարիկք և Ծովացուլք» և այլ յոթ այսպիսիները, որոնց կոչում է «սոսկ անուանք»։ Եվ պատասխանում է, թե հրեշտակներից ու մարդկանցից զատ՝ գործող այլ արարած չկա՝ բացի «ի Դիւաց․ որք ապատամբեալ միշտ չարք են․ և առ ի մոլորեցուցանել զմարդիկ, և անուամբ կերպս ի կերպս լինելով, զի որսասցեն զմեզ ի կորուստ․ և անիմաստք ի մարդկանէ կարծեն՝ թէ են ինչ, այլ նոքա են դեւք անմարմինք, ոչ ծննդեան(՞) ըստ որում կերպի երեւին և անուանեն զնոյն»։
Հայոց հավատքում կիսով չափ կամ երբեմն կենդանակերպ ու երբեմն մարդակերպ հրեշներից գլխավորներից էին վայրերի շահապետներ կոչվածները, որոնք երկրի այլևայլ մասերի՝ անտառների, ձորերի, անապատ տեղերի և գերեզմանների բնակիչներ էին կամ պահապաններ։ Նաև վիշապաքաղի նման ագարակներին ու արտերին մոտեցող էին, բայց ըստ իրենց անվան՝ չգիտեմ՝ դրանց ավելի շահ էին տալիս, թե վնաս։ Եվ ըստ այդմ՝ իմանալի են ոչ «շահերի պետ», այլ «շահապ (իշխող, հոգացող)» իմաստով, մանավանդ որ շատ անգամ օձակերպ էին համարվում, և դժոխքի տիրակալներն էլ էին կոչվում շահապետ։ Թվում է, որ մեր երկրում այս շահապետները երբեմն երևում էին «հեծեալք իբրեւ զմարդիկ» (ըստ Եզնիկի) և որսորդական ճարտարությամբ ու գործիքներով ընկնում էին վայրի կենդանիների հետևից՝ նրանց բռնելու համար։ Ոմանք ասում են, թե մինչև հիմա ինչպես վերոհիշյալ հրեշներին, շահապետներին հավատացողներ էլ են գտնվում՝ սրանց կոչելով շվազ, համարելովվարուցանքի ու բերքի խնամողներ, որոնք մարդկանց հայտնվում են տարին մեկ անգամ՝ գարնանը։
Թերևս այս անվան փոփոխությունից է առաջացել շվոտ անունը, որը այժմ լսվում է շատ տեղերում։ Շվոտը ավել իվնասակար է համարվում։ Մարտ ամսվա նախընթաց օրը մշակները լաշի ծառի ճյուղերով, կաշվով, փայտով զրակում են իրենց տան և գոմերի պատերին՝ կանչելով․ «Շուոտն ի դուրս, Մարտն ի ներս»։ Եվ այս գործողությունը կոչվում է շվոտահան։ Նաև փոքրերին վախեցնելու համար սպառնում են շվոտին կանչելով։ Այսպիսի կարծեցյալ էակներով վախեցնելու կամ վախենալու երևույթը կար նաև այլ ազգերի մեջ։
Այս անվանումներին շատմոտիկ է շուտիկ֊ը, ինչը ոմանք կարծում են գրողի պես մի բան՝ ոչ այնքան ահավոր, բայց ըստ բժշկարանների նշանակում է «տարաժամ մահ»․ «Թէ անկանի Շուտիկ ի տեղ մի, որ է մահն, գրեն, և դու անդ պատահիս․․․ ի մէջն մնաս», և այլն․ «Աւագ թիրեաքով» դե՛ղ պատվիրիր։
Այս հիշյալ հրեշ էակներից առավել նշանավոր և մեր հեթանոս հայերին ծանոթ են եղել պայեր ու պարիկներ անվանվածները (ըստ հին պարսիկների՝ փարիք, ըստ նորերի՝ փարի), որոնք նրանց սեփականն են, թեև օտար ազգերի նմանների հետ նույնն են համարվել, կան նրանց անվանումների փոխարեն սրանք են դրվել։ Պայերը գուշակվում են որպես մարդակերպ, ինչպես հայտննում է Եզնիկը․ «ԶՊայն ի մարդկանէ ելեալ ասեն», բայց կարծում եմ՝ ոչ անխառն և կենդանիների մասերից, թերևս՝ նաև որպես նոխազոտուններ կամ մարդաքաղեր, ինչպես հույների Պանը (Pan) և սատիրները (Satyres), հռոմեացիների ֆավնը (Faunes) և սյուլվանուսը (Sylvanus), որ անտառաբնակ են ու լեռնաբնակ։ Թարգմանություններից մեկում գրվել է նաև Վարդապայն Քաղեայ, որ հիշեցնում է հունաերն և լատիներեն այդ մարդաքաղ կոչվածը, որովհետև ունեին մարդու մարմին, բայց այծի եղջյուր ու սրունք, ըստ որի՝ մեր բառն էլ կարելի է կարդալ մարդապայ։ Բայց մեր մի հնդկաբնակ ազգակից ասում էր, թե հնդկերեն ձայնարկության մի բառ է վարտապա՜յ կանչելը չգիտեմ ինչ նշանակությամբ։
Թվում է, թե պարիկները իգակերպ պայերն են և ըստ անունի՝ բնության գեղեցիկ տեսարանների մեջ պարողներ ու պարայծեր են։ Մանավանդ հուշկապարիկ հատուկ տեակը, որ ավելի հաճախ է հիշատակվում և ըստ բարդված հուշիկ բառի՝ ենթադրել է տալիս հանդարտ և նազով պարող, ինչը, անշուշտ, հեռու չէ հավերժահարսերից։ Բայց գրված կա նաև «վշկապարի», որը Ս․ գրքում հիշատակվում է համբարուների և ամայի վայրերի հրեշների հետ, ինչպես Եսայու մոտ (ԺԳ, 21-22, ԼԳ, 11-14)․ «Անգ [ի Բաբիլոն] հանգիցեն Համբարուք․․․ և Յուշկապարիկք բնակեսցեն ի նմա»․ «Եղիցի բնակութիւն Համբարեաց և հանգիստ Ջայլամանց․ և պատահեսցեն դեւք Յուշկապարկաց, և տայցեն ձայն միմեանց։ Անդ հագիցեն Յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ»[48]։ Նաև սա հիշելով Եզնիկը գրում է․ «Ս․ գրոց՝ ըստ մարդկան կարծեացն եկեալ՝ առ ի նշանակելոյ զսաստկութիւն աւերածին աշխարհին,Յուշկապարկաց ասեն բնակել յաւերակն, զոր յոյն լեզու Իշացուլս ասէ»։ Նույնն է վկայում նաև Վահրամ վարդապետը․ «Ի Ցլոյ և յԻշոյ զՅուշկապարիկն, ասեն, և թէ անունին լոկ ի մէջ մարդկան, և ոչ են»։ Հայերեն անվան հնչումը մտաբերելով՝ մեկը գրել է․ «Գարշապարս Յուշկապարաց կանգնելոյ անգամ կարօտի»։ Թվում է, թե ուզում է ասել․ «Յուշկապարիկի նման իսկ չեմ կարող գարշապարս մի թեթև շարժել»։ Իսկ ամայի տեղում նրա բնակվելու մասին մի գուսան երգում է․
«Յերերդ ես հասեր՝ հոգվարի պէս․
Մէն ես մէնիկ Յուշկապարի պէս»։
Սրբաստիճան ու մեծ գուսան Թլկուրանցին էլ մի նոր հատկություն է վերագրում սրան՝ նմանների հետհիշելով․
«Արալէզ և Եղջերուաքաղն, Յուշկապարն պղնձաբերան,
Ոմանք ասեն է և չէ, որ գիտեն թէ կան կամ չըկան»։
Ծովային հրեշներ֊ի փոխարեն երբեմն ասվել է նաև հուշկապարիկ, որի պատճառով կարող են լինել նաև ծովի դուստրեր (տե՛ս էջ 39)։ Փիլոնի գրվածքների մեկնիչը պարիկների (Syrenes) երգը այսպես է բացատրում․ «Յուշկապարիկն է, որ մինչեւ ի պորտն կնոջ պատկեր է, և անհնարին քաղցր ձայն ունի, և պարտրէ զլսողսն»։ Մեկ ուրիշը գրում է․ «Յուշկապարիկ՝ Համբարու է․ կէս անձինն կնոջ է և կէսն թռչնոց, և յոյժ քաղցրաձայն է, և ի ծովու բնակէ․ ոմանք ասեն՝ հաւ է քաղցրաձայն անապատասէր, կամ դեւ մարդատեսիլ․ ոմանք Յուշկապար, պորտի վերն մարդոյ է, անդի վայրն՝ իշոյ»։ Եպիփանոս բարոյախոսն էլ ասում է․ «Վասն Յուշկապարկաց, թե մահաբերք են, և ի ծովու են, և երգեն երգս քաղցրաձայնս, և կերպարանք նոցա, և այլն։ Նոյնպես և Իշացուլն, մի կողմն արու մարդոյ է, և վայր կողմն իշոյ»։
Այս ամենից պարզ է դառնում, որ հուշկապարը հայերին ծանոթ է ու բնիկ։ Եվ եթե օտար լեզուներում հանդիպում էին քիչ թե շատ նման մի ճիվաղի անվան, նրան կոչում էին իրենց ծանոթի անունով։
Վերոհիշյալ բոլոր հրեշներին կարող ենք կոչել վերջին՝ ճիվաղ կամ, որ նույնն է, ճևեղիկ բառով՝ որպես ընդհանրական անունով, որը ռամկական խոսքում նշանակում է մեկը մյուսի հետ խառնակ այլանդակ կենդանի կամ երևույթ, նաև ոգեղեն մի էակ, որը թողնում ենք՝ հիշելու նմանների հետ։ Բայց մարմանվոր ճիվաղ լինելը կամ ենթադրվելն էլ վկայվում է Երեմիայի մարգարեության մեջ․ «Ճիւաղք բնակեսցեն ի կղզիսն․ և բնակեսցեն ի նմա դստերք Համբարեաց»։ Սրանց փոխարեն հունարենն ասում է աչքին երևացածներ (ЙндЬлмбфб) և սիրենների դուստրեր (ИхгбфЭсут УейсЮнщн)[49]։ Լատիներեն թարգմանությունն է՝ վիշապ, ջայլամ և թզակեր ֆավներ։ 9-րդ դարի հեղինակ Մեծնունյաց Միսայել եպիսկոպոսը ճիվաղին ներկայացնում է որպես ծովային հրեշ (Խաչի ճառի մեջ)․ «Ծով աշխարհիս՝ յորում որջացեալ գազանք մեամեծք և մանունք, Ճեւեղիկք և այլք, ընդ Այսս չարութեան»։
Ոգեղեններ
- Ոգիներ․ քաջքեր, ուրվականներ, ուրհիկներ
- Բարի ոգիներ․ հրեշտակներ, եզանից աղեկներ, աղեկ մանուկ, հավերժահարսեր
- Չար ոգիներ․ չար, սատանա, դևեր, վատեր, այսեր, սուռնափա, թուխեր, խաժեր, շիդար, թպղա, ալեր, անբնակ տեղեր, առնակ, գրող, խպլիկ, հանդիան, նեռ
Հրեշներն և ճիվաղները, որքան էլ սնահավատների մեջ առաջացրել են կրոնական զգացումներ, միշտ ճանաչվել են որպես վայրի ու կենդանական կամ կիսով չափ բանական, կիսով չափ ոչ բանական։ Բոլոր ազգերի հին կրոններում հիշատակվում են նաև սրանցից վեր էակներ՝ իբրև բանական և հոգեղեն, շատերը՝ որպես պարզ ոգի, ոմանք՝ նաև մարմնավոր։ Ըստ հեթանոսների սովորական տկարամտության, դրանցից շատերը ավելի չար, քան թե բարի ոգիներ են, որոնք, ըստ քրիստոենական մտքի, կարող են վերաբերել երկու ծանոթ դասակների՝ հրեշտակներին ու դևերին, որոնք Աստծու կամ աստվածների և մարդկանց միջև միջնորդներ ու պաշտոնատարներ են, և գեթ ոմանք նաև աստվածազուններ են կամ աստվածների մերձավորներ։ Կան նաև այնպիսիները, որոնք միջակա են թվում, և դրանց չարն ու բարին որոշելը դժվար է։ Կարծում եմ՝ այդպիսին են հայոց քաջքերն ու ուրվականները։ Նախ անդրադառնանք դրանց։
Հայոց սեփական գլխավոր կրոնական էակներից մեկը քաջն է, որի անունը սովորաբար ասվում է հոգնակի՝ քաջք։ Քաջքերի զորությունը համապատասխանում է արաբների ջին կամ չին կոչվածին, որին անունով իսկ նման են հռոմեացիների և նորերի Genius, Gйnie ոգիները՝ իբրև բնության տեղանքների և էակների, նաև մարդկանց համար հոգացողներ՝ որոշ չափով նման մեր պահապան հրեշտակներին։ Թվում է՝ արևմտյանների մոտ սրանք բարերար ոգիներ են, իսկ մեր և արևելցիների մոտ՝ առավելապես անաչառ․ կամ պատժող, թեև ոչ չար, ինչպես վկայում է մեր մեծ փիլիսոփա Դավիթը․ «Քաջ է ոգի բացարձակ ի հողեղէն մարմնոյ (այսինքն՝ անմարմին), ըստ ինքեան գոլով բարի»։
Հայտնի է, որ մեր հայերեն բառի պարզ իմաստը «զորավոր, կտրիճ» նշանակելն է, և ըստ այսմ է քաջքերի՝ իբրև արդարության ու պատուհասների պաշտոնատարների գործը, և այդ իսկ պատճառով ավելի ահարկու են եղել, քան գգվելի։ Մեր բոլոր ազգակիցներին ծանոթ է իրենց Արտավազդ թագավորի հետ պատահածը, որին նրա հայրը (Արտաշեսը) անիծեց, որ քաջքերը բռնեն նրան ու տանեն, Մասիսի խավար խոռոչների մեջ կապեն ու պահեն։ Մեր հին վիպասանների երգերից ու պատմիչներից առնվածը և տոնական «Հայսմավուրք»֊ում գրվածը շատ անգամ է հիշվել (նավասարդի հիշատակով), և մենք էլ ակնարկեցինք (էջ 26)՝ ըստ մեր հեթանոս հայերի կարծիքի․ Արտավազդին հավատարիմ երկու որսի շները լիզելով այնպես էին մաշում նրա շղթաները, որ տարվա վերջին այն դառնում էր մազի հաստության, ինչը քանդելով՝ նա պիտի ելներ և աշխարհը տակնուվար աներ, ավերեր։ Բայց դարբինների կռանների և այլ նյութերի հարվածների ձայնից շղթաները իսկույն հաստանում էին, և կապվածը դեռ մնում էր այնպես, ինչպես էր։ Սա մերոնցից նախ հիշում է Եզնիկը[50] և քաջք֊ի փոխարեն դև է անվանում, իսկ Խորենացին և այլք գրում են ավելի պատմական ոճով և քաջ կոչելով։
Արտավազդից ոչ շատ առաջ հայերս ունեինք մի բռնակալ թագավոր (Երվանդ, որի անունը նշանակում է «օձ կամ վիշապ»), և ասում են, թե քաջքերը սրան էլ բռնեցին ու քաշեցին «ի գետս ի վեր մռայլս»։ Թվում է, թե իրենք՝ քաջքերն էլ այդպիսի տեղերում էին թափառում, և հավանորեն նրանց հիշատակով են տրվել աշխարհագրական մի շարք անուններ, ինչպես՝ Քաջավազ դաշտ, Քաջաբուրգ գյուղ՝ Վանդանում, Քաջունիք, Քաջաքար լեռ՝ Խաղտյաց կողմերում, որի վերաբերյալ մերձաբնակները մինչև հըիմա էլ այդպես են վկայում։ Գրիգոր Տաթևացին քաջքերին բնությագրում է հատկապես որպես քարերին տիրող․ «Որք ի վէմս իշխեն՝ Քաջք կոչեցան»։ մի սիրերգակ գուսան էլ, իր շատ երգեցողությամբ պարծենալով, ասում է․
«Հանչաք ես հայրէն (երգ―Ղ․Ա․) ասի՝
Որ զՔաջերն ի քարն ուսուցի»։
Մեր այդ շատերգ գուսանից առաջ էլ քաջքերը գիտեին երգել, ինչպես վկայում է Հեթում թագավորը կամ նրա անունից հարցնող֊պատասխանող Վահրամ վարդապետը՝ դրանց դասելով դևերի կարգը․ «Ընդէ՞ր ոմանք ի նոցանէ․․․ երգս և եղանակս երգեն, որք և բազումք զձայնն լուեալ են, և Քաջ [աս]են զնոսա մադրիկ»։ Վահրամը պարզապես նշում է նրանց անմարմին լինելը․ «Եւ զամենայն ինչ առ երեւոյթս առնեն»։ Նա հիշատակում է նաև քաջքերի այլ քաջությունը ևս․ «Ապա զիա՞րդ է, որ զի բազումք ասեն, թէ Քաջք զպատերազմունս մղեն, և զորս երէոց որսան, և զարմտիս կալոցն կրեն, և զգինիս հնձանաց առնուն, և վիշապք զտոհմականս անդէոցն ծծեն»։ և այլն։
Այս խոսքերը քաջքերին նմանեցնում են շահապետներին ու վիշապաքաղերին։ Վարդապետը հանդիսանում է այդ ասողներին և համարում է քրիստոնյա ու խելացի կոչվելու ոչ արժանի և եզրափակում է․ «Ոչ Քաջ լեալ է, և ոչ Վիշապ․․․ որ ինչ երկրի մեծ լինի՝ վիշապ ասեն․․․ որպէս մարդ մեծ՝ անձնեայ և յաղթանդամ ասի․ և թէ ուղիղ է զոր ասեն՝ ցորեն և գինի առեալ դիւացն, սակայն ոչ ուտեն և ոչ ըմպեն, և ոչ ի տեղոյն շարժեն զիրսն, այլ երեւոյթ իմն տան․․․ ― Իսկ ընդէ՞ր որ ապա ասեն տեսեալոմանց Քաջաց և վիշապաց տաճարս ի Լերինս բարձունս և բնակութիւնս, ուր և զԱղեքսանդր կապեալ ունին ի Հռոմ, և զԱրտուաւազդ Հայոց թագաւոր ի Մասիս, և զԵրուանդ ի գետս և ի մռայլս․․․ Մոլորութիւնն դիւաց խաբեաց զկռապաշտսն Հայոց ի ձեռն քրմացն, որք ասէին թէ զԱրտաւազդ ոմն վիշապք արգելեալ են կենդանի՝ ի Մասիս լեառն․․․ և ոմն մի յանմտաց՝ որ ունէր զիշխանութիւն Հայոց, զարհուրեալ հարցնաէր զղջումս(՞) դիւացն և զկախարդսն, թէ ե՞րբ լինի Արտաւազդայ ելանել ի կապանացն․ և նոքա ասացեալ, թե ոչ կամիս զելանելն նորա ի կապանացն, հրաման տուր ընդ ամենայն աշխարհիս դարբնացն, որ ի Նաւասարդի օրն ամենայն դարբին կռանաւն դոփէ ի վերայ Սալի իւրոյ․ և երկաթքն Արտաւազդայ անդրէն հաստատին։ Զնոյն հրաման կատարեն այժմ․ ամենայն դարբին ի Նաւասարդոջ՝ կռանաւն զսալն հարկանէ․․․ Նոյնպէս և ինքեանք Դեւքն՝ ջորիք և էշք երեւեալ ի կալ, կրել զցորեան և զգինի, և արագ արագ վազս առնեն երեւութիւն ի դաշտի, իբր թէ որսան․ որ և սուտք ամենեքեան»։ Այս վարդապետը քաջքերի մասին մեկ այլ հիշատակություն էլ է անում, որում քաջությունը ավելի պատշաճ է համարում կախարդներին, որոնց մասին այն ժամանակի դյուրահավատները, մանավանդ թյուրահավատները ասել են․ «Հեծեալ ի կարաս՝ երթան ի ճանապարհ հեռի, և ի վերայ ջրոց քայլեալ վաղվաղակի յօտար աշխարհ ելանեն, Քաջաց սեղանս դնեն, և ի նոցանէ բանս լսեն և առնեն»։
Վերջին զրույցը հաստատում է Եզնիկի և այլոց ասածը, որ շատ դեպքերում քաջքեր֊ը ու դևեր֊ը նույնանիշ են, և գուցե դև անունից առաջ հին հայերը գիտեին միայն քաջ֊ը։ Դարձյալ և կախարդությամբ հայտնված կամ լսված բաները համարվում էին քաջքերի ներգործությամբ արված։ Ըստ այսմ՝ վրաց պատմիչը մեր վերոհիշյալ Երվանդ թագավորի մասին ասում է, թե նա կառուցում է իրենց «Ծունգայ քաղաքն (Ախալքալայի մոտ―Ղ․Ա․) [և] բնակեցուցանէ ի նմա մարդ դիւախօս, և կոչէ զայն Քաջատուն»։ Ուրեմն քաջքերը նաև պատգամախոս էին, և այն վայրերն էլ՝ պատգամատներ[51]։
Այս ամենայն ճարտարությունների հետ երբեմն էլ չարաճճի դևերի նման՝ մարդկանց վրա վնասակար ազդեցություն էին թողնում․ ցնորեցնում էին, լլկում, քաշքաշում, ծեծում, մի խոսքով՝ դիվահար էին անում։ Այդպիսիներին քրիստոնեական դարերում ևս անվանում էին քաջկալ՝ «քաջքերից բռնված», ինչպես ասում է «Կանոնագիրքը»֊ը, անշուշտ, հեթանոսությունից մնացած ավանդությամբ։ Այդպիսիներին հարմար է կոչել նաև քաջունակ, այսինքն՝ քաջքին կամ դևին բռնող, ինչպես երգում է հարբեցողության դեմ գրող մեկը․
«Ոնց խըմեցին՝ նայ հարբեցան։
Զէտ կատաղած ուղտ փրփրեցան․
Զակռանին կու կըրճըտեն,
Զէտ Քաջունակ յիրար դիպան»։
Ուրվականներ
Այս անվունով էակների կամ ոգիների ինչ համարվելը դժվար է թվում իմանալ թե բառի պես֊պես և անհաստատ իմաստների և թե քաջքերի նման մի որոշակի գաղափար մեզ ավանդված չլինելու պատճառով։ Շատ անգամ հիմա էլ է այս բառը գործածվում իբրև ընդհանրապես երևակայական, առերույթ, ցնորական, երազական մի բան կամ մի բանի մտավոր առաջին անկատար կերպարանք կամ տարերք և կամ, ինչպես հիմա էլ ասվում է, իբրև նախագիծ։
Մեր քննելիքը այս չէ, այլ կրոնականը, որ, ըստ քրիստոնեական դատողության, նշանակում էր դյուցազնական բան կամ անձ։ Եվ ըստ այսմ՝ Թովմա Արծրունին Ներբրովթի մասին ասում է․ «Քան զառաջինն Ուրուականաց լինել», մեկ այլ տեղ՝ «առաջնոցն ուրուականք»։ Բայց շատ անգամ իմացվում է ոչ այնքան մարմնավոր էակ, հսկա կամ դյուցազն, որքան անձի կամ էակի անմարմին պատկերը՝ նման հին պարսիկների ու երևելցիների ֆերուհերին, որ աստվածների, դյուցազունների և թագավորների ոգու նախատիպ էր կամ պահապանը։ Եվ եթե այս բառի հետ առնչություն չունի, հարկ է, որ արմատը լինի ուրու֊ն, ինչպես մեր մի գանձասացն է գրում․ «Հեթանոսք յարգին ― Ի ձեռն Ուրուին»։ Ագաթանգեղոսի մոտ էլ հեթանոսական պաշտամունքի դեմ գրված է․ «Ուրուապաշտ թերութիւնք անզգամութեանց»։ Ուրեմն ուրուն մեր նախնիկների համար կամ աստվածային մի էակ էր կամ ի այդպիսի երևույթ էր մարդկանց համար, մանավանդ երազում, որի նաև անվանը (բառին) մերձավոր է, և «Կանոնագրքում» էլ Նեստորի մասին գրվել է․ «Ուրուազեալ ի սատանայէ», այսինքն՝ ցնորված կամ դրդված, քանզի հին բառագիրքն էլ այս բառը մեկնաբանում է «զորանալ»։
Ինձ հավանական է թվում, որ ուրուն հայկազունների կիսաստվածային արու էակ էր, իսկ էգը կոչվում էր ուրհի կամ ուհի, ինչը առանձին գրված չեմ հիշում գրվածքներում, բայց բառաբարդումները ծանոթ են բոլորին՝ աստվածուհի, իսկուհի, սրբուի, թագուհի և այլն․ ուհի֊ն հատուկ անուններում էլ նշանակում էր ազնվականների դուստրեր ու քույրեր (Զարուհի, Ավագուհի, Սմբատուհի և այլն), ինչպես դուխտ բառը, որ «դուստր» է նշանակում ոչ միայն պարսկերենում, այլև գերմանական լեզուներում։ Կարծում եմ, թե ուրհի բառից է ծագել օրիորդ անվանումը՝ «արքայազուն դուստր» կամ «ազնվական դուստր» իմաստով, որ հին ձեռագրերում գրվում է նաև ուրւորդ, ինչպես կոչվում է մեծն Տրդատի քույր Խոսրովիդուխտը (ինչպես ֆրանսիական արքունիքի Mademoiselle֊ը)։ Այս բառաբարդված ուրհի֊ների մեջ մեր լեզվի համար ամենանշանակալին և սեփականը (որին հավասարը, կարծում եմ, օտարները չունեն) Իսկուհի֊ն է՝ մի մեծ դիցուհու արժանավայել, մեզանում գերազանցապես նաև այժմ պատշաճված ամենաարժանավոր անձին՝ Աստվածածին Կույսին։ Արդյոք ինչպես իմաստով է մեկ կամ մոտ, իրոք, նո՞ւյն անունն է, ինչ որ արաբական հյուրիվ կամ հուր անունը, որ արևելցիների հավերժահարսն է (ըստ թուրքերի՝ հյուրիվ գզլար)։ Ըստ իմաստի՝ ուրվականները մոտ են հռոմեացիների ու էտրուսկների Manes, Larves, Lemures անվանվածներին, որոնք երազում հայտնված մեռյալների ոգիներն են կամ ընտանիքի հատուկ պահապանները և այլն։
Ուրհի անվան իմաստից հեռու չէ նաև անույշ֊ը, որ նմանապես բարդված է կրոնական (ինչպես՝ Դիցանույշ, Քրմանույշ) և ազնվական անուններում, ինչպես և անձերի հատուկ անուններում (ինչպես՝ Խոսրովանույշ, Սահականույշ և այլն)։ Մոգերի կորոնւմ էլ Աստծուն նվիրված անուններից մեկը Աուշակ֊ն էր։ Անհավականան չէ, որ հայերս էլ ենք ունեցել այսպիսի դիցուհի, մանավանդ Անույշ էր կոչվում մեր երանելի վայրը կամ արքայությունը, որը հետո պիտի հիշվի։ Թողնում ենք նաև օտար լեզուների ուրու֊անման աստվածային անունների քննությունը (Urus՝ Արամազդ, Horus՝ Բաքոս, Հոր՝ ըստ եգիպտացիների, և այլն)։
Մեր Առակաց գրքում հիշտակավում է անվամբ մերձավոր, սեռով տարբեր (արական), ինչությամբ ու ծագումով ինձ անհայտ ճուհի֊ն կամ ջուհի֊ն, որն ունի կին ու որդի։ Սա մի օր «գտաւ դահեկան ի կարմիր, և ձայնեաց մեծաձայն՝ թէ ես փող մի գտայ», և այլն։ Հեղինակը բարոյախոսելով՝ ասում է․ «Ճուհին Սատանայ է, և դեկանն՝ առիթ խաբէութեան»։
Բարի ոգիներ
Կան ոգեղեն էակներ, որ ճշմարտությամբ ավելի բարձր են, քան մարդիկ, և (անհամեմատ) ավելի ցածր, քան Աստված, և ճանաչված են գրեթե բոլոր կրոններում․ հրեաների և քրիստոնեակներին դրանք ծանոթ են հրեշտակ ամվամբ, կարծիքների ինչ֊ինչ այլայլությամբ՝ նաև մահմեդականներին, այլ միաստվածայինների, նաև որոշ բազմաստվածայինների։ Մեր սուրբ կրոնը հրեշտակներին ճանաչելի է դարձնում որպես աննյութ հոգիներ, Աստծու և մարդկանց միջև միջնորդներ, Աստծու պաշտոնատարներ, որոնք նրա կամք ու հրամաններն են կատարել տալիս երկրում՝ հանուն մարդկանց, նրանց պաշտպանում են չար ոգիներից և վտանգներից և երբեմն երկուսին էլ պատժում են։ Ինչպես նրանց էության, այնպես էլ զորության ու գործերի վերաբերյալ հեթանոսներն ունեն այլևայլ և օտարոտի կարծքիներ ու զրույցներ։ Մեր քննլիքը մեր ազգի վերաբերյալ է, բայց հայտնի ծանոթություն չունենք, թե հին հայերը այսպիսի հոգիների նկատմամբ ինչ ու ինչչափ հավատք ունեին, ինչպես էին զանազանում ուրիշ տեսակ կարծված բարի ոգիներից, թե՞ միայն սրանք էին նրանց համար հրեշտակ համարելի։ Ինչ էլ լինի, քննելի և նշանակալի է հրեշտակ անունն իսկ, ինչը և ստուգաբանվւմ է «թևարձակ» (փերհիշթե) և հարմար է սովորաբար նրանց ընդհանրական գաղափարին, այսինքն՝ միշտ թևավոր նկարակերպելուն։ Մեր հրեշտակ բառի մեջ նշանավոր է նաև նվազական կամ գգվական վերջավորությունը։ Եվ ինչպես որ երկու ազգերն էլ (հայոց և պարսից) ունեն շատ ընդհանուր բառեր, և չենք կարող ասել և որոշել, թե որն է մյուսից առել, պիտի որ երկուսն էլ շատ հնուց գործածած լինեն, գուցե և ավելի վաղ, քան զանդիկ աղանդը, քանի որ սրա մեջ այդ անունը չկա։
Մեր հին ձեռագրերում ունենք նաև հրեշտակ ձևը, որը, եթե հայոց լեզվի համար սեփական համարվեր, հրաշքի գաղափարը կձգեր մտքի մեջ, նաև հրի գաղափարը, որովհետև նրան հրեղեն համարելն ու կոչելն էլ եղել է քրիստոնեությունից առաջ։ Այսպիսի հայկական ենթադրությամբ հրեշտակ բառը կարելի էր ստուգաբանել նաև ըստ հուր և եշտ բառերի, որոնցից վերջինը, թեև առանձին չի գտնվում, բայց քննության մի կետ է տալիս զավեշտ բառի հնչմամբ ու նաև իմաստով, որին մերձավոր է մեր մեջ սովորական դարձած հրեշտակ կոչումը։ Առաջինի (հրեղենի) մասին Ս․ գիրքն ասում է (սաղմոսներում)․ «Ո արար զՀրեշտակս իւր հոգիս, և զՊաշտօնեայս իւր ի բոց հրոյ»․ այդ իսկ պատճառով մեզանում նրանք անվանվում են նաև բոցեղեններ։ Երկրորդի համար Շնորհալին ասում է․ «Զուարթուն կոչին Հրեշտակք, որ են անքուն ակամբ և լուրջ երեսօք»։ Ըստ այսմ՝ անվանում են նաև հսկող։ Սաղմոսի վկայությունը նշանակալից է նաև պաշտոնատար կոչմամբ, քանի որ ըստ մարդկանց ծանոթության ու անհրաժեշտության՝ դա է նրանց գլխավոր գործը։ Եվ հրեշտակ կոչումն արդեն իսկ մեզանում նշանակում է նաև «պատգամավոր» կամ «դեսպան»։
Քրիստոնեության մխիթարական հավատալիքների մի կետն էլ վերաբերում է երկրի ու մարդկանց նկատմամբ հրեշտակների խնամքին կամ պահպանությանը։ Եվ ենթադրվում է, որ ինչպես անհատները, այնպես էլ մարդկանց ու արարածների խմբերը պետք է ունենան հատուկ պահպանող հրեշտակ։ Ասվածի հիման վրա են աղթարքները մատնանշում ու որոշում երկրի այլևայլ մասերի պահապաններին ու իշխաններին, ինչպես՝ Ռափայել՝ ջերմության, Սարաքինել՝ ծնունդների, Մազանայել՝ մայրիների, Հովիել՝ քնի, Աթանաել՝ մանուկների, Մեղվոս՝ ջրերի, Կռետիոս՝ արեգակի ու լուսնի։ Կան նաև ուրիշ խորթ անուններով հրեշտակներ էլ, որոնցից 15 գլխավորները, ըստ գրողի, «են շուրջ զաթոռովն Աստուծոյ, ամենեքեան զօրագլուխ Հրեշտակք են, և ի ձեռին ունին զհուրն․ գոհանան և կապեն զամենայն պեղծ և զչար դեւսն»։
Թեև սրանք նոր գյուտ են և քրիստոնեական գաղափարով են, բայց մեզ դեռ անահվանական չի թվում, որ քրիստոնեությունից առաջ հայերի մեջ եղել են հրեշտակների անուններ ու նրանց մասին կարծիքներ։ Թեև հրեշտակներ չեն մնացել, ենթադրում եմ բարի ու չար ոգիների՝ մեկ սկզբից առաջ գնալու (ինչպես հրեշտակների ու դևերի) ճանաչված լինելը[52]։ Վերջիններս հույների դեմոն (ДбЯмщн) կոչվածների նման համարվում էին պահապան կամ ազդարար հրեշտակներ՝ թերևս ավելի ստորակարգ, քան հրեշտակներից ոմանք։ Թվում է՝ սրանց տեսակից են առ այսօր ռամիկների մեջ հեթանոս հայրերից մնացած ավանդությամբ հիշված «Մեզնէ աղէկները»․ նրանք, իբր շողոքորթելով, այդպես էին կոչում այդ ոգիներին, որ իրենց վնաս չհասցնեն։ Եթե քաջքեր չեն, սրանց նման պիտի լինեն Աղեկ մանուկ կոչվածները։ Մի թեթևամիտ բարոյախոսական պատմության մեջ մի կախարդ, մեկին գթալով, ասում է․ «Ո՜վ որդեակ, դա որ նեղէ զքեզ՝ չէ դեւ, այլ Հողմ դիպաւ քեզ», և կեմ «Աղէկ մանուկ եհար զքեզ նախանձով»։ Մի բժշկարան էլ, խելագարի զգացածը բացատրելով, ասում է, որ կարծում են, թե «կու բռնեն զիս Աղէկ Մանկտիք»։ Աղթարական մի գրվածք էլ չարակնին խոստովանել է տալիս․ «ԶԱղէկ մանուկն հալեմ․ զտղայն ի մօր գիրկն չարչարեմ»։ Այս վկայությամբ հայտնի է դառնում, որ թեև այս մանուկ ոգիները անունով Աղեկ են, բայց շատ անգամ՝ նաև չարաճճի։
Լավագույն ոգիները լավագույն և գեղեցիկ են նաև անունով, նույնպես և տգեղությունների մեջ հեթանոս հայկազունների մտքի գեղեցիկ ծնունդ են հավերժահարսերը կամ հավերժական հարսերը, որ թերևս ամենացանկալին են օտար ազգերի բոլոր դիցականներից, նաև հունական նիմֆաներից, որոնք թարգմանաբար այսպես (հավերժահարս) են կոչվում, սակայն ըստ եղած կարծիքի՝ նույնանման չեն նրանց։ Նրանց սեռը հայտնի է դառնում անունից, որը նրանց որպես հրեշտակուհի է ներկայացնում։ Բնակության ու շրջելու տեղերը բնության զվարթուն կողմերն են՝ մարգեր, մայրի ծառաստաններ, գետեզերքներ։ Կարողությամբ, ինչպես բացատրում են հին մեկնիչները, մուսաների նման գիտուններ են, «բնութեամբ ունին, ասեն, զգիտութիւն և ոչ ուսանելով»։ Հասարակ ժողորվի կարծիք է, թե հավերժահարսերը հատուկ խնամող են իրենց սեռի նամկահասակներին՝ սկսած հարսանիքից մինչև երկունքն ու մանկան ծնվելը, ինչպես և նրանց պչրանքի ու լվացման ժամանակ։ Այս հիշատակելով՝ նոր բանասերներից ոմանք ասում են, թե հիմա էլ ինչ֊ինչ տեղերում կանայք տարին երկու անգամ (գարնանը ու աշնանը) բաղնիքում կատարում են ուրախության հանդես։ Ենթադրողներ կան, որ երբեմն հավերժահարսերի հետ շրջում են նաև արժենավոր փեսաներ՝ երիտասարդներ[53], բայց երկուսն էլ դառնում են մահկանացու։ Այսպես է համարում նաև Գրիգոր Տաթևացին․ «Այլ եւս գոն բանաւոր և մահկանացուք, որպէս Յաւերժահարսունք․ զորս ոմանք ասեն, այլ ոչ են հանճարոյ ընդունակք»։ Նաև մեղադրում է նրանց, որ դևերի պես «միշտ պատրեն զմարդիկ՝ ուրախութեամբ»։ Նրանից ավելի հին մեկն էլ աղոթելով խնդրում է «Մի՛ ի Ճիւաղեացն իշխել, կամ Յաւերժահարսանցն զօրել»։ Քիչ֊քիչ հավերժահարսերն էլ դասվեցին խաբեբաների ու չարքերի շարքը։ Մի հին քարոզագիր հայտնապես ասում է․ «Ազգ են դիւաց»։ Հիշյալ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, Դավիթ Անհաղթի «Սահմանք»֊ի մեկնության մեջ, առանց անունը տալու, հավերժահարսերի մասին մի այսպիսի նորալուր է ավանդում․ «Ոմանք ասեն՝ թէ Քաջք են․ և այսպէս դուստր Աստղիկ անուն․ և յորժամ Աստուած եհարց զՆոյ՝ թէ այլ որդի կամ դուստր ունի՞ս․ և նա ամաչեցաւ, և ասաց՝ թէ ոչ․ յայնժամ երկու դուստրն և որդին՝ Քաջք դարձան, և աներեւոյթք եղեն․ և վասն այն մահկանացւո ասեն զնոսա՝ որ ծնանին և մեռանին․ և ով որ կու տեսնէ զնոսա՝ հանապազ հարսանիք և դափ և գուսան տեսանեն․ և
բնական ունին զգիտութիւն։ Այլ այս ոչ է ճշմարիտ բան»։
Մեկ այլ տեում էլ գրում է․ «Յաւերժահարսունք՝ ոչ են ընդունակ հանճարոյ, զի շունչ ոչ ունին՝ որ ենթակայ լինի իմաստից․ և տես, զի գիտութիւն ունին, և զոր ինչ գիտեն՝ անմոռանալի գիտեն, բայց այլ ինչ ուսանել ոչ կարեն»։
Բնածին գաղափարի մի վարդապետությո՞ւն է։ Մի քանի տեղերում դարձյալ գրում է․ «Գոն աներեւոյթ արարածք կենդանիք, բնութեամբ գիտունք անմոռանալիք․ զի ոչ այլ ուսանել կարեն, և ոչ զոր գիտեն՝ մոռանալ կարեն․ են աներեւոյթք և մահկանացուք, զոր Յաւերժահարսունք կոչեն»․ «Յաւերժահարսունքն և անբան կենդանիք բնութեամբ ունի զգիտութիւն, և ոչ զայն մոռանալ կարեն և ոչ այլ նոր ուսանել»։
Հոյների նիմֆաներն էլ անհամ չէին, բայց շատ երկարակյաց էին։ Իսկ գիտությունը, թվում է, թողել էին մուսաներին, և իրենց երկնքում, երկրում և ծովում, սրանց յուրաքանչյուրի մասի վրա դասդասությամբ զատված, իշխելով ու պահելով, ինչպես նաև դժոխքում, զվարճությամբ ապրում էին։ Հայերի հավերժահարսը միաժամանակ մուսա և նիմֆա էր։
Չար ոգիներ
Հեթանոսական ամենամեծ վնասը Աստծու հանդեպ սեր չունենալն էր և է։ Դրա տեղը բռնել էր վախը և գերում էր միտքն ու սիրտը։ Տեսանք նրանցից ճանաչված կերպ֊կերպ պաշտելի նյութեր և էակներ, որոնցից ավելի և հատուկ են կարծեցյալ ոգեղեն կամ խառը էակները, դրանցից բարիներին նույնպես տեսանք՝ չարությունից ոչ անխառն։ Իսկ բուն չար կոչվածներն ավելի շատ են․ արժանի պատուհաս աստվածուրաց կամ աստվածանգետ մարդկանց, որոնք իրենց մոլության ու անառակության պատիժը իրենց խոտորնակ խղճով են ծնել ու սնուցել։
Չարիքի նախասկզբի խնդիրը թողնելով փիլիսոփաներին ու աստվածաբաններին՝ նախ ասենք, որ չար կոչումը ոչ միայն վատի նշանակ է՝ իբրև ածական, այլև իբրև գոյական ու էական՝ մեր լեզվով չար են կոչում բորիին հակառակ ոգիները, որոնցից գլխավորը և շատ չարիքների առիթն ու գրգռիչն է սատանան։ հայտնի է, որ այս բառը հրեերեն է և հին հայերին հավանորեն անծանոթ։ Բայց եթե ոչ անունից, ապա իմաստից հավանական է, որ եթե պարսիկների պես հարաման կամ ահրեման կամ մեկ այլ կերպ չէին կոչում, թվում է, թե հատկապես չար էին կոչում՝ իբրև սկզբնապատճառ ամենայն չարիքի, ինչպես հիմա էլ է կոչվում քրիստոնեական հին և նոր գրվածքներում։ Վերոհիշյալ աղոթքի մեջ ճիվաղների ու դրանց նմանների հետ գրված է նաև հոգնակի՝ չարք, աղոթողն ասում է․ «Որք ներաբնակ ունին յինքեանս զմուտ չարութեան»[54]։
Մեր լեզվում չարերի առավել հատուկ և հանրածանոթ անունը դև֊ն է, որ թեև խոսքում նույն է համարվում, ինչ սատանան, բայց սա նրանց՝ իբրև իր պաշտոնատարների գլխավորն է ու կոչվում է դևերի իշխան։ Մեր Քրիստոս Տերն էլ որոշարկելով ասաց․ «Սատանայի և հրեշտակաց նորա», որինհրեաները կոչում էին Բեհեղզեբուղ՝ փղշտացիների չաստվածի անունով՝ իբրև աղտեղությունների տեր։ Աղթարքները գրում են Բիեղզեբուղան։ Մենք Ս․ գրքից գիտենք, թե սատանան ու դևերը ինչ են և որտեղից, իսկ մեր հին հայրերը գործածո՞ւմ էին այս վերջին բառը և որտեղից էին կարծում դևերի ծագումը՝ չգիտենք։ Հայտնին այս է, որ մեզանում և ծանոթ ազգերի մեջ էլ այդ չար ոգիների անունների սկզբնատառը նույնն է՝ դ, д, ж, Demon, Diabolus, Diabble, գերմաներեն՝ Teufel, պարսկերեն՝ տիվ, Ավեստայի լեզվում՝ դաիվա՝ նման մեզանում եղած անվանը, որով գուշակվում է նաև նույն հավատը։ Զարմանալին այն է, որ միևնույն անունը շատ ազգերի մեջ «բոլորովին հակառակ» նշանակությունն է ունեցել՝ իբրև «երկու դիմադեմ խմբի բաժանված, իրար ատող»։ Մեր և պարսիկների մեջ դև կոչվածը հնդիկների, հույների, հռոմեացիների գերագույն աստվածն է՝ Տևաս, Զևս, Թեոս, Deus կոչմամբ։ Գուցե սրան հակառակ՝ պարսից Ահուրա գերագույն անունն էլ, հնդիկների մոտ Ասուրահ֊ի փոխվելով, նշանակում է «այս», որ օդեղեն կամ քամու դև է։ Մեր հեթանոսները Ս․ գրքի և քրիստոնեության ցուցադրած նախասկզբին մոտենում են՝ հրեշտակին ու դևին համարելով էությամբ նման, երբ երկուսի մասին էլ ասում են՝ բարի և չար։ Պարսից աղանդում հիշտակավում են դևերի այլևայլ անուններ։ Հավանաբար մեր ունեցածի մեջ էլ կար զանազանություն, և ամեն մեկը մի տեսակ չարիքի պատճառ էր համարվում, ընդ որում ոչ միայն մեծ պատահարների, ցավերի ու վնասների, այլև մինչև իսկ հորանջելու, ճմլկոտելու և հոգոց հանելու, ինչպես ասում է Եզնիկը։ Տարրապաշտության մեջ հիշեցինք Պաշատի և Նղրկու դևերին, բայց համարեցինք, որ վերջինս, ըստ մեր սրբազան Թլկուրանցի գուսանի՝
«Ի՞նչ ընտալ(՞) կու տաս՝ Թուրկուրանցի խեւ․
Խելացդ ես թեթեւ քան զՂղըրկու թեւ»,
թռչելու թև պիտի լիներ, այլ ոչ թե մի չար ոգի։ Մեր մատյաններում չարն ու դևը, իրար միացած, կոչվել են նաև չարադև, ինչպես Եղիշեն է ասում․ «Իբրեւ զՉարադեւ մի ոչ դադարէր յուզել և շարժել զբուք ձմերայնոյ»։ Նա նման է ասում նաև մեր քաղցրախոս Շնորհալին․ «Ասատեա և իմ Չարադեւին, որպէս եւ յայնժամ ըզնոսին»։ Մեր ժամասերները հիշում են նրա երկու տողն էլ Ճաշի (6֊րդ ժամի) աղոթքի մեջ․ «Հերքեա ի մէնջ ըզծանրութիւն շրջող դիւին միջօրէի»։ Հետևելով իր և մեր հնագույն հայրերի՝ նույն (6֊րդ)ժամի աղոթքին, այդ ժամի քարոզը խնդրում է ազատություն «յամենայն հրեղէն նետից սատանայի՝ որ թռչի ի տուէ»՝ աղոթողն էլ մաղթում է ազատվել «ի գայթակղութենէ դիւին ի հասարակ աւուր»։ Ամենքն էլ թելադրված են նույն ժամի համար սահմանված (Խ) սաղմոսից․ «Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, և ոչ ի Նետէ որ թռչի ի տուէ»։ Ըստ այդմ՝ ենթադրվում է, թե կար մի հատուկ դև, որ, կեսօրին շրջելով և թռչելով, փորձում էր մարդկանց և նույն ժամի տաքւոյթան համեմատ՝ հրեղեն նետերով խոցում։ Այսպիսի նետահարությունը օտար չէր և պարառու դևին, որին հիշատակում է վերոհիշյալ Վանական վարդապետը, և նրա հետ նույնն է համարում բահաղը և մողոքը, մովաբացիների հռեմփան և ակկարոնի ճանճիկը կամ ճանճկուլը՝ այլևայլ կերպարանքներով։ Աղթարքների մեջ հիշշատակվում են մի քանի անուններով դևեր, բայց հի՞ն ավանդություն է, թե՞ գրողներն են հնարել՝ հայտնի չէ։ Դրանք են՝ Վշտիկ՝ դահիճ դև, որին Սողոմոնը 50 օր բռնել֊կապել է, «Սիրադեւ, որ նստի ի տակ անկեալ», «Գիշերակի դեւ, որ լինիս ի կերպս ճանճից և նստիս ի վերայ բդանցն[55] և դարձուացնես սեւ»։ Այլ պահպանակների մեջ էլ հիշատակվում են ավելի օտար անուններով՝ կենդար, նոփիազ, իդասեդ և այլն։
Մեր լեզվում չար բառի համանիշն է վատ բառը, որ գոյական իմաստով ևս նշանակում է մի տեսակ չար ոգի, որի անունը առանձին գրված է վերոհիշյալ աղոթքի մեջ։ Վատ֊ը կամ Կուվատ֊ը պարսից դենի մեջ հատուկ անունն է մի դևի, նաև մի հրեշտակի, որը ամիսների մեկ օրվա պահապանն է։ Երկուսն էլ քամիներին իշխող են․ մեկը՝ բարուն, մյուսը՝ չարին։ Նույն չարը պարզպաես քամու անվամբ մեզանում էլ է ճանաչվել, ինչպես վերոհիշյալ սուտ պատմության մեջ ասվածը․ «Չէ դեւ, այլ Հողմն դիպաւ քեզ»։ Ըստ գրքերի՝ այդ հողմը և նրա չար փչողը կոչվում են այս, իսկ հողմից զարկվողն էլ՝ այսհար, որ գրեթե նույնն է, ինչ դիվահար֊ը, ինչպես վկայում է Եզնիկը․ «Ի մեր լեզու Այսհար ասեմք, որպէս ի խտրանաց հարցն մերոց առաջնոց՝ ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ․ այլ գիտեմք՝ եթէ Այսն հողմ է, հողմն՝ ոգի․․․ յորժամ ասեմք թէ սիք շնչէ, Ասորնեայք ասեն՝ թէ Այս շնչէ»։
Մեկ այլ տեղում էլ, հիշելով ռամիկների սնոտի կարծիքները, ասում է․ «Փնչելն և լեզուին կծել, և ունկանն հարկանել, և ըմբանին կծել, ոչ եթէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի՝ զոր տնկեալ է Արարչին յանդամասն»։ Ըստ անվան ու իմաստի՝ այսերը համապատասխանում են հնդիկների ասուրաս կոչվածներին, որոնք արեգակին հակառակ օդեղեն ու շոգեղեն այսեր են։ Բարի հողմերը նրանք կոչում են մարուտ, որը մոտ է մեր մրրիկ բառին։
Դևին ու սատանային հարմարեցված բանսարկու, բելիար և այլ անունները համարելով քրիստոնեական գաղափարների արգասիք՝ բաց ենք թողնում։ Հիշենք միայն մի նորանշան անուն, որով Վանական վարդապետն ու նրա աշակերտ Վարդանը և Հովհաննես Երզնակցին կոչում են սատանային։ Այդ անունն է սուռնափա, որ թուրքերենում նշանակում է ընձուղտ։ Ինչ և որ ազգի ու լեզվի ավանդույթներից առաջ եկած լինելը ինձ հայտնի չէ, և մեր մատենագիրների մոտ գտնելով՝ ենթադրելով կարող ենք համարել եթե ոչ ազգային, ապա մեր ազգակիցների կողմից ընդունված և սպասում ենք գիտուններից տեղեկանալուն։ Միայն ավելի վաղ հիշածներիս, այսինքն՝ դևերի կերպկերպ երևալուն անհարիր չէ, որ այս մեծ և անճոռնի կենդանու կերպարանքով էլ հայտնված կարծվի այդ չարադևը կամ դևերի գլխավորը։
Այժմ քննենք սրանց ըստ իրենց պես֊պես անունների ու տեսքի։
Թուխեր և խաժեր
Առաջինը, թվում է, զրադաշտական կրոնում հիշատակված բազմաթիվ դևերից մեկն է կամ մի տեսակը, որ կոչվում է տուխս։ Հայերեն անունը, մյուսի հետ հիշվելով, գույներով զանազանվող տեսակներ է կարծել տալիս և ոչ միայն խոր խավարի բնակիչ, այլև լույսից բոլորովին զրկված կամ կույր։ Սրա նման է և երկրորդը, ինչը ենթադրում ենք շատ անգամ հիշված աղոթքի խոսքերից․ «Ակն Խաժիցն ճաքեսցին (ճաթեն ― Ղ․Ա․), և ոչ տեսողաց Թխիցն՝ պատառեսցին, և սոցունց համաքատակ Չարացն սիրտ և կամք՝ սուզեալ բեւեռմամբ՝ յանդունդս ընկճեսցի, ընդ սկզբնաչար Չարին Բելիարայ»։ Խաժակն (կապուտաչ) դևին տեսնող համարելով՝ խնդրում է, որ աչքը ճաքի, իսկ մյուսին չտեսնող է համարում, բայց և այնպես ուզում է, որ կույր աչքն էլ պատռվի։
Դրուժներ
Պարսից կամ մոգերի կրոնում հիշատակվում են դրուխսը և տերուճը։ Մեր լեզվում դրուժ֊ը և դրուժան֊ը հասարակ բառեր են, բայց սրանք կարգվել են դևերի դասում։ Հին բառգիրքը դրուժ֊ը մեկնաբանում է «Դեւ Վնասին»․ մեկ այլ գրվածքի մեջ էլ ասված է․ «Ո՜վ Չարադեւ Դրուժան այր, թշնամի արդարութեան»։ Հայտնի է, որ դրժել, դրժանք նշանակում են «խաբեություն ու մատնություն» որով և դրուժ֊ը համանիշ է դևերի կամ սատանայի խաբեբա կոչմանը։ Թերևս այդ անունը բարդված է դիր և ույժ արմատներից։ Վերջինիս իմաստը հայտնի է, իսկ առաջին անվամբ ա (դիր) մի դև հիշատակվում է պարսից աղանդում։ Մեր լեզվում ևս տիր֊ը նշանակում է «մեծ ուժ և բռնություն»։ Քերականի հին մեկնիչը թարգմանում է «վնասակար»։ Օտար լեզուներում այս հնչմանը զուգորդվում են նաև իմաստները․ լատիներեն Dirus, ֆրանսերեն Dur՝ «դժնյա, խիստ», Tirannus՝ «բռնակալ», տրե֊ն, ըստ տիբեթցիների, նշանակում է չար ոգի։
Դևերի երկու անուններն էլ (խաժեր և դրուժներ) կարող են այլ արմատից համարվել՝ սովորաբար անկարգ բանի և մարդկանց մասին ասվող խուժ֊ից և դուժ֊ից, որոնցից էլ մյուս հասարակ բառերն են (խուժան, դրուժան, դժնե, դժնիկ, դժնդակ և այլն)։ Այս բառերը և խաժ և թուխ չարաչք դևերի մասին նախորդիվ ասվածները հիշեցնում են Երվանդ բռնակալ թագավորի մասին վիպասանների հմայական զրույցը, որը Խորենացին այսպես է ամփոփում (Բ․ ԽԲ․)․ «Ասեն զԵրուանդայ՝ ըստ հմայից դժնեայ գոլով ական հայեցուածով․ վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել դնդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնեութենէ ասեն պայթել որձաքար վիմացն։ Բայց այս կամ եղիցի սուտ և առասպել, և կամ դիւական ինչ առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս հայեցուածոցն անուամբ(՞) վնասեսցէ զորս կամի»։
Այս խոսքերը կարող են պարզել մեր աղոթողի խնդիրքը ևս։
Շիդարներ
Սրանք ոչ աչքերը, այլ միտքը կուրացնող դևեր էին, այսինքն՝ խելագարեցնող, խենթացնող էին, ինչպես հիշատակեցինք Արտավազդի վերաբերյալ։ Խելագարն էլ այս անունով կոչվում է շիդար, ինչպես այդ թագավորի մասին ասում է Վանական վարդապետը Խորենացու վերոհիշյալ պատմածի փոխարեն․ «Ի մանկութենէ բախած, զոր Շիդար կոչէին»։ Շիդարը «Հայսմավուք»֊ի մեջ դարձել է հատուկ անուն։ Գրիգոր Մագիստրոսը, նկատի ունենալով ափեղցփեղ մտածողի, խոսողի ու գործողի, բառախաղությամբ ասում է․ «Շուայտական Շիդարացն շարս Շամանդաղեալ՝ շոհանեն ի վերայ մեր»։
Ճիվաղներ
Սրանց հիշատակեցինք հրեշների կարգում։ Հիշատակեցինք նաև, որ այս անունով կոչվում են նաև ոգեղեն էակներ կամ դևերի մի դաս, որոնք երազում կամ արթնության մեջ այլանդակ կերպարանքներով վախեցնողներ էին։ Այս իմաստով՝ հասարակ խոսքում ճիվաղ են անվանում վայրի կենդանիներին ու վայրենի մարդակնց, նաև անպիտաններին ու անարգներին։ Այս պես֊պես իմաստներով գրել են տարբեր հեղինակներ։ Գրիգոր Մագիստրոսը գրում է․ «Որպես Ճուաղանցն է ճարակ ճռուողել ի գիշերի յանկողինսն»։ Սարգիս վարդապետը գրում է («Մեկնութիւն Հակոբայ», Ե)․ «Դիւացն ճիւաղաց ճարակողաց զիս ախտիւք»․ մեկ այլ տեղում էլ՝ «Ճիւաղ, փցուն, շահասէր վաճառական»։ Նիհար, տկար անձը ռամկորեն կոչվում է ճվճվեղ։ Հիշատակեցինք նաև մեր աղթողի խնդիրքը․ «Մաղթեմք ի քէն բանականքս, մի՛ ի Ճիւաղեացն իշխել»։ Սրանց մեջ նշանակալի է Գրիգոր Մագիստրոսի ասածը, որ երազային երևույթ է հայտնում, և մեկ այլ տեղում ասում է ավելի պարզ․ «Որ առ երազօքն է Ճուաղանցն»։ Հին բառագիրքը ճիվաղ֊ը բացատրում է որպես «դև նյութական»։
Թղպա կամ թեպղա կամ թեպղ
Նորալուր և հայ ականջի համար խորթ անուն է (եթե այսպիսի դիվական և դյութական հնարքների մեջ ամեն բան էլ խորթ չէ)։ Թեև չեմ կարծում, թե նույն ծագումն ունի, բայց տառադարձությամբ նման է հույների иупвпхлз անվանը, որ, ըստ բառի իմաստի, նշանակում է «աստվածակամք», իսկ ըստ առասպելի՝ հեթեստոսի սիրելին էր և Մյուրտիլոսի մայրը։ Մեր աղթարական գրվածքների մեջ թպղան հիշատակվում է միայն հաջորդ չար և ահարկու ոգու հետ, որ Ալը կամ Ալքն է։
Ալ կամ Ալք
Որպես հասարակ բառ՝ ալք֊ը նշանակում է «անդունդների նման խոր տեղեր» և հնչմամբ նման է գոթերի, գերմանացիների ու նրանց համալեզուների Hell բառին, որ նշանակում է «դժոխք»։Հյուսիսցիների դժոխքի դիցուհին էլ էր կոչվում Հել՝ համապատասխան ալերի բնակության վայրերին․ ալերը ապրում էին խոնավ տեղերում և առավելապես վնասում էին կանանց ծննդաբերությանը ու զավակներին՝ կարծես դառնալով վերջիններիս բարեկամ հավերժահարսերի հակառակորդները։ Գրիգոր Տաթևացին բարոյախառն ոճով ասում է, թե այնպիսի ոգիներ են, «որք ի ջուրդ և ի ծնունդ կանանցն՝ Ալք կոչեցան․ զի գէջ ախտիւն՝ զհոգիս կորուսանեն, և ի ծնունդս՝ զմարմինս և զհոգիս»։
Այսպիսի մեծ վնասի դեմ աղթարքները գրել են այլևայլ հմայական ու պահպանական աղոթքներ և այն նկարագրել են հետևյալ կերպ․ «Սուրբն Սիսիանոս գայր ի լեռնէ ի վայր, և տեսաւ Պեղծ մի չար․ և ունէր աչք հրեղէն, և ի ձեռին երկաթի կտրոց, և հանդիպեցաւ ի տեղի աւազոյ․ ասէ Ս․ Սիսիանոս․ Ո՞ւր երթաս, նզոված պեղծ․ ― պատասխանի ետ նմա և ասէ․ Երթամ զմանկունս կանանցն թառամեցուցանեմ, զկաթն պակասեցուցանեմ, զաչսն խաւարեցուցանեմ․ զըղեղն ծծեմ, և համր առնեմ, և առնեմ զտղայն անժամանակ յորովայնին» և այլն։ Մեկ ուրիշն էլ, «Ալն չար և Դժնիկ կենդանին» կոչելով, սրա բերանով ասում է․ «Ես եմ Ալն չար, որ կորուսանեմ զմանուկն ի յորովայնի մօրն»։ Մեկ ուրիշը պատմում է ավելին․ «Առին զձայն երեխային․ գնացին և տեսին զԱլն ի չարութեան․ բռնեցին կալան և կապեցին զԱլն ի յԱլին վէմն(՞)․ եկեալ մայրն Ալին և ասէ․ Այս ի՞նչ իցէ, այս ինչ։ Ասեն․ այս է որ մտանէք ի մօրն յորովայնի․ զերեխային զմիսն ուտէք, զարիւնն խմէք, զլոյս աչացն խաւար դարձուցանեք։ Ասէ մայրն Ալին․ թողէք զանդրանիկ որդին իմ․ յոր տուն որ ձեր անուանքն լինի՝ անդ ոչ մերձանամք ի ծառայն Աստուծոյ» և այլն։ Մեկ ուրիշը նկարագրում է ալին․ «Այր մի նստեալ ի վերայ աւազու, և մազն նորա իբրեւ զօձի, և ըղունկն նորա պղնձի, և ատամունքն նորա երկաթի, և ժանիքն նորա որպէս վարազ խոզի․ (որ և ասում է―Ղ․Ա․)․ Նստիմ ի վերայ տղացկանի, զականջն խորովեցուցանեմ, զղասապն (լյարդը―Ղ․Ա․) քարշեմ, և խեղդեմ զմայր և զմանուկն․ մեր կերակուրքն մօրն տղայոցն միս է և տղացկանի ղասապն, և եօթն ամսոյ մանուկն գողանամք ի մօրէն, խուլ և մունճ տանիմք առ թագաւորն մեր յանդունդս։ Եւ մեր բնակութիւն յանկիւնս տանն է և յախոռունս անասնոց․․․ Եւ Սուրբքն հանին զհրեղէն սուրն և կամեցան սպանենել զՊեղծն», բայց նրա աղաչանքներին անսալով՝ խնայեցին՝ երդվեցնելով, որ այն տներում, ուր իրենց անուոնվ կաղոթեն, որևէ մեկին չեն վնասի։ Վերը գրվածի մեջ նշանակալի է ալի՝ մայր և իրեն պաշտպան ունենալը։ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, ալը պարզապես դևերի դաս է համարում․
Զզանազան դէմք նոցա յայտնին,
Որպէս առ մեզ այժմ անուանին՝
Դեւք, Սատանայ, Քաջք և Ալին․
Որոնց յահէն հոգիք հալին»։
Ալի մասին մի ավանդություն ունեն գերմանացիները, որոնք կարծում են, թե իրենց հին Հոլտա դիցուհին հափշտակում է անկնունք մեռած երեխաներին, և երբ ամյրերը լսում են ցուրտ գիշերվա քամու ձայնը, կարծում են՝ իրենց զավակների ճիչն է, և խանդաղատում են։
Մոգերի աղանդը ևս պիղծ ու պժգալի էր համարում բնական ալքերը, այսինքն՝ երկրի վրայի ծակոտիները, վիհերը, իբրև թե դրանք դժոխքի ու դևերի ելքերն ու մոտւքերն էին։ Սրանց նման է թվում մեր հեթանոս ու թերահավատ ազգակիցների անբնակ տեղեր կոչվածը ևս՝ ոչ իբրև սոսկ բնական տեղեր, այլ որպես անձնավոր կամ դիվաբնակ և չարաբուխ։ Այս է հայտնում մյուս ոգիներից վախեցող աղոթականը․ «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՛ իշխեսցէ»։
Հայկական ալք֊ը այսպիսի հոգնակի հնչմամբ ծանոթ է նաև քրդերին՝ կանանց զավակներին վնասելու նույն ավանդությամբ։ Այնպես որ, երբ քուրդը բարկանում է և անիծում որէ կնոջ, ասում է․ «Ալքն աղիքդ կրծի՛»։
Գրող, առնակ
Մինչ հիմա նաև քրիստոնյաների մեջ ընդհանուր հավատք է, թե մահվան մի հրեշտակ առնում է օրհասի մեջ գտնվողների հոգիները։ Եվ այս ցանկալի է անգամ բարեպաշտներին, ընդ որում և մեր Շնորհալի հայրապետն է խնդրում Աստծուն, որ բարի հրեշտակները առնեն իր հոգին․ այսպես և այլք։ Բայց սրանք բարի հրեշտակին են ճանաչում և խնդրում, իսկ թերահավատներն ու սնահավատները գիտեին չար հրեշտակներին և նրանից էին վախենում, և այժմ նրան են գրող կոչում։ Սա իբր հոգու գործերը արձանագրող է, ինչը պիտի ընթերցվի Աստծու դատաստանի ժամանակ։ Ըստ այլոց՝ հոգիները կրող ու տանող է։ Գրիգոր Աստվածաբանի ճառերի մի մեկնիչ ասում է․ «Սովորութիւն է ախտացելոց, որ ամբաստանեն զմահն, զՀրեշտակն որ Գրող ասեն․ Անիրաւ է դատաստանդ․ բռնութեամբ տանիք»։ Եվ երբ հիվանդը զառանցելով բարբաջում է, կարծում են, թե խոսում է այդ գրողի կամ հրեշտակի հետ։ Աղթարքներն էլ պատվիրում են․ «Ով որ զԳրօղն տեսէ՝ որ զիր հոգին առնուլ լինի, և ինքն ի հոգեվարք լինի ի յերազին, յայնժամ մեղայ ասել պիտի»։ Այսպիսի հիշատակումները գրողին ներկայացնում են որպես բարի և Աստծու պաշտոնատար․ այդ իսկ պատճառով մեղք են համարում, «որ հայհոյէ զԳրօղն և զԱստուած»։ Իսկ անիծողները, «կրողը քեզ տանի» ասելով, չար կարծիք են հայտնում։ Լսվում է նաև «Շնորհւորն տանի» անեծքը։ Բայց դա ավելի շատ հասկանում են որպես ժանտախտ, քան ոգի։ Ո՞ր տեսակն էր գուսանի ասածը՝ իր սիրելիին․ «Այն քաղաքն ուր դու մտնուս՝ Գրօղի ձայն չըհասնի»։
Վախկոտ ռամիկը կարծում է, որ ոչ միայն օրհասի մեջ գտնվողի ճարն է հատնում, այլև նրանց, ում վրա կոխում է հոգեպահանջ հրեշտակը կամ գրողը, և այդպիսիները անվանում են հրեշտակակոխներ։
Որքան էլ այսպիսի բաները նոր և ներկա ժամանակի հավատք են, անտարակույս է, որ առկա է նաև հեթանոսության մատն ու մնացորդը։ Այն հին ժամանակներում, բացի քաջքերից ու նրանց նմաններից, հավանորեն կար նաև առնակ կոչված հոգեհան մի ոգի։ Այս անունը լսվում է Պրոքորոնի գրվածքի մեջ, որը Հովհաննես ավետարանչիչ առասպելական պատմությունն է, որում Կինոպաս կախարդն ասում է․ «Առաքեմ Առնակ չար ի տուն՝ յորում է, և պահանջեմ զհոգի նորա ի նմանէ»։ Քիչ հետո, դևի բերանով նույնը կրկնելով, ասվում է․ «Առաքեմ Հրեշտակ չար, և պահանջեմ զոգի նորա ի նմանէ»։ Եթե այս անունը, որ լսվում է նաև հին հայկազուն նապահետների մեջ, այլ ավանդությունից չի ծագել, կրող֊ի պես նշանակում է «առնող»։ Եվ նույնը կդառնան առնակն ու կրողը կամ գրողն ու չար հրեշտակը։
Խպլիկ կամ խիպիլիկ
Խոսքում այս անունը ծանոթ է պես֊պես իմաստներով, և սովորաբար հասկացվում է ֆրանսիացիների cauchemar ասածը, որ ավելի շուտ պետք է դրվի հիվանդությունների կարդում, որովհետև քնած ժամանակ կրծքի վրա կարճատև նեղություն է կամ ճնշում, որի հետևանքով արթնանալուց հետո դեռ կիսաքուն մարդը երազախառն կարծում է, թե վրան ծանրություն կա, կամ ավլեի երազելով ու վախենալով կարծում է, թե իրեն ճնշողը իր անձը չէ, այլ մեկ ուրիշը։ Եվ սա սովորաբար կոչվում է մղձավանջ[56]։ Մինչ այս կետը կրոնական ոչինչ չկա, սակայն թե խպիլիկ անունը (որի բուն իմաստը հայտնի չէ) և թե ինչ֊ինչ գրավոր հիշատակումներ հայտնի են դարձնում, որ հները դրանց համարել են վերոհիշյալ մի քանի չոր ոգեղենների նման մի բան։ Թերևս այդպես է նաև հիմա, որովհետև շատ անգամ հիշատակված աղոթքի մեջ հիշվում է պահպանությունը «ի ծանրութենէ Խիպիլկաց»։ Մեր բժշկարանները սա այլ հիվանդություններին հավասար են հիշում և պարզապես գրում են, ինչպես դրանցից մեկն է գրում․ «Քեապուս․ որ է Խպլիկն[57], որ գիշերն ի քնուն մէջն լինի մարդոյ», և պատճառը լինում է տաքից ու պաղից․ «Նշան, որ տաքէ լինի՝ այն է, որ երեսին գոյնն կարմիր լինի և շատ քուն լինայ, և գիտենայ թէ մէկ ծանր իրք֊մն ի վերան ընկել է և կամ ծանր իրք֊մն ի վերան ծածկված է․․․ Ցեղ֊մն (էլ ― Ղ․Ա․) Խպլիկ լինի, որ ի պիղծ խլտէ և պուխարէ լինի․ և այն շուտ ողջանայ» և այլն։ Թե՛ տաքի և թե՛ պաղի պատճառած խպիլիկի դեղերն էլ գրելուց հետո ավելացնում է․ «Եւ Աստուած պահէ զքեզ ի Խպլիկ ցաւուն, եղբայր․ ամէն»։
Հադին
Այս անունն էլ մի տեղ հիշատակվում է խիպլիկ֊ի, պայ֊ի, պարիկ֊ի, շիդար֊ի հետ, բայց ինչ լինելը կամ կարծվելը բացատրված չէ, և այլ տեղում էլ չեմ լսել կամ գտել։ Անվան ստուգաբանությունն էլ է տարակուսանք առաջացնում, քանի որ մյուս հայկական անուններին չի նմանվում։
Նեռ
Այս բոլոր չար ոգիներից հետո չեմ ուզում դուրս թողնել մի զարմանալի էակի կամ դեռ էանալի մի բանի, որը նմանը չունեցող մեկն է, և քրիստոնեության մեջ մեզանում հիշված նրա անունը Նեռն է։ Հավատացյալներին հայտնի է, որ սա նշանակում է «դերաքրիստոս»։ Սա ոչ թե դև է, այլ դիվաշունչ մի անձ, որ պիտի գա նախքան աշխարհի վախճանը՝ խաբելու մարդկանց և իրեն ներկայացնելու իբրև Քրիստոս, ինչպես արդեն եկել էն այդպիսի խաբեբա Նեռեր՝ Հովհաննես ավետարանիչի[58] ասածի համաձայն, որի գրքում է միայն հիշվում սա, և ոմանք անվան մերձավորությունից կարծեցին, թե Ներոն կայսրն է։ Բայց Նեռի խնդիրը այս իմաստով մեր գործին չի վերաբերում, այլ այն ենթադրությամբ միայն, թե հին ժամանակներում՝ հայերիս մեջ ճանաչված պիտի լինի այդ անունը կորղ մի չար ոգի, և մեր թարգմանիչները այդ անունով են կոչել դերաքրիստոսին, ինչպես կոչել են նրան այլ ազգերն ու լեզուները, որ մերինման անուն չունեն։ Չար ոգու նշանակությունը գուշակվւմ է նաև միջին դարերի մի վարդապետի՝ չարագործ մարդկանց մասին նենագործ ասելուց։ Օտարների մեջ այս անվան նմանը գտնում ենք հյուսիսային գերմանացիների լեզվում՝ Նոռն (Nornes) ձևով, որով նկատի ունեին առանձին հատուկ անուններ ունեցող երեք վհուկների, որոնք կանգնած էին երկրի կենտրոնում՝ հացենու արմատի տակ, և հույների Պարկաների պես գրում էին մարդկանց բախտը․ մեկը՝ ներկան, մյուսը՝ անցյալը, երրորդն էլ՝ ապագան․ հեռավոր մի նմանություն առնակի անվանն ու գործին։ Բևեռագրերի նոր հետաքննողները համարում են, թե կարդում են մի Նեռ անուն, որ, թվում է, վերաբերում է դժոխային մի չաստվածի։ Բայց վերոհիշյալը բավարար չենք համարում մեր Նեռն անունը ստուգաբանելու համար։
Դյուցազուններ
Աստծու գաղափարը, որ ընդհանուր է բոլոր մարդկանց համար՝ կիրթ, թե անկիրթ, ի սկբանե մեկից ավելի լինել չէր կարող։ Բայց տգետ, մոլի և վատ մարդիկ, տեսնելով ու լսելով իրենց բնութենակից քաջ, մեծագործ և (կարծեցյալ) հրաշագործ անձանց, նրանց համարեցին գերագույն էակի փոխված (մանավանդ նրանց մահից կամ աներևույթ լինելուց հետ) ու աստվածային զորությանը հաղորդակից, ապա՝ նաև աստվածացյալ․ մինչև իսկ անմտությամբ համարձակվեցին նրանց կոչել աստված կամ դիք ու պաշտել։ Բայց քանի դեռ այդպիսի անձերին չէին բարձրացրել այդ գերագույն աստիճանի, նրանց ճանաչում էին որպես աստվածազան կամ պարզապես կոչում էին վեհ ու դյուցազն, ասել է թե աստվածների նման կամ (աստվածներին ընդունելուց հետո) նրանցից առաջ եկած, գոյացած, ծնված և այլն։ Թեպետև դյուցազն անունը ծագել է դիք֊ից, սակայն նրա գերազանց կամ վեհ լինելու գաղափարը, կարծիքն ու պաշտամունքը եղել է ավելի վաղ, քան դիքերն ու չաստվածները։ Սրա համար մենք էլ դյուցազուններին նախադասում ենք մեր գրվածքում, ինչպես սրանցից էլ նախադասեցինք ավելի ցած ու խառն էակների, քանզի աստվածայնության և պաշտելիության հավատքը մեզ երևում է հակառակ համեմատությամբ, այսինքն՝ մեկ Աստծու վերագույն գաղափարից հետո, ապա՝ աստիճանաբար վարից դեպի վեր․ ցածրագույն վիճակի անձինք համարվել են վեհ, ապա ավելի լավերը համարվել են առավել վեհ և մինչև աստվածայնության աստիճանը։ Ըստ այս սնոտի համարման՝ ոմանք կոչվել են մեծ, ոմանք՝ փոքր աստված, ոմանք՝ կիսաստված, ոմանք՝ աստվածներից սերված, բայց իբրև սովորական մարդ, ոմանք էլ՝ նախ սովորական մարդ և ապա աստվածացված և այս զանազան դասերով բազմացած՝ ըստ այլևայլ ազգերի կրոնների, ինչպես հայտնի է նրանց, մանավանդ հույների, հռոմեացիների, եգիպտացիների և հնդիկների դիցաբանությունից, որոնց չաստվածներից առավել հետաքննելի կարող են համարվել դյուցազունները, քանզի ունեն մարդկային և պատմական ծագում, թեև քիչ թե շատ առասպելական են։ Մեր քննելիքը մեր ազգի նկատմամբ այս է, թեև մեր դիցաբանությունը վերոհիշյալ առումով շատ աղքատ է։ Եվ երանի՜ իրոք այդպես լիներ և ոչ մոռացության արդյունք։ Արդ, մեր պատմության մեր հիշատակված սակավ դյուցազունները (դրանց առավել պատշաճ էր կոչել վեհազուններ) հետևյալներն են՝ զանազան աստիճաններով, որոնց մեջ կան և ծանոթ պատմական անձինք, բայց առասպելախառն հիշատակումներով, ինչպես արդեն հիշատակված Երվանդը, Արտավազդը և այլք։
Մեր պատմության՝ ստույգ կամ ավանդական, սկիզբը Հայկից է ու Բաբելոնի աշտարակաշինության ժամանակից, և նա է մեր առաջին վեհը։ Երբ բռնավոր Բելը, ում դեմ ապստամբել էր Հայկը, նրա վրա էր գալիս, Հայկի թոռը (Կադոմ կամ Կադմոս) փախչելով շտապում է գալ պապի մոտ։ Իրենիցառաջ ուղարկում է շուտաքայլ լրատու՝ պապին այսպես դիմելով․ «Ո՜վ մեծդ Դիւցազանց, դիմեալ գայ ի վերայ քո Բէլ, յաւերժիւք Քաջօք, և երկայնադիզօք հասակօք Սկայիւք մրցողօք»։ ԱՅս վիպասանական նկարագրությունները բացահայտում են Հայկի գերագույն քաջությունը քաջերի մեջ և սրանց՝ հսկայակերպ, մեծամեծ անձեր համարվելը։ Այդպիսին միայն Բելի հետ եկողները չէին, այլ, ինչպես պատմիչն է կրկնում, կային «յերկոցունց կողմանց սկայիցն, արք յաղթանդամք», որոնց հասակը դարերի մեջ աճեցնելով (երևակայության մեջ)՝ հետագա պատմիչները Հայկին բարձրացնում են տասնյակ կանգուններով, բայց է՛լ ավելի՝ Բելին, որը, սակայն, իր ողջ երկաթե, պղնձե գլխանոցով ու զրահներով հանդերձ, չի կարողանում ազատվել Հայկի լայնալիճ ու պնդաքարշ աղեղի երեքթևյան նետից։ Այն շեշտակի անցնում է Բելի պղնձապատ կրծքի և թիկունքի միջով, և «այսպէս ճոխացեալն Տիտանեան՝ կործանի, յերկիր զարկուցեալ և փչէ զոգին»։ Այսպիսի քաջության և ուժի գործ անողը պետք է որ լիներ հայոց դյուցազուններից մեծագույնը՝ արժանի այն ամենայն պատվին ու հավատքին, ինչը մի քանի տեղ հիշտակեցինք և տեսանք երկնքի պարզ երեսի ամենապայծառ աստղերի մեջ ոչ մայն իր նախաքրիստոսյան սերունդների աչքով, այլև սրբափայլ թարգմանիչների աչքերով ու գրիչներով։ Սրանից ելնելով՝ մեր նախաորն ու վեհին կարող ենք գերազանց համարել օտարազգի բոլոր դյուցազուններից, որոնք անունները սփռված են նույն երկնքի աստղակաճառ մագաղաթի վրա, բայց ոչ նման մեծ ու գովաբանական հիշատակումներով, որի համար մեր ազգակիցները շատ լավ հանդգնել են ծածկել այնտեղի Օրիոնի դեմքը և «բանալ զպատրուակ Հայկին», նույնպես և նրանք, ովքեր Հրատ մոլորակի ու նրա օրինակած Արես չաստվածի փոխարեն ասել են Հայկն․ դրանցից մեկը, թվում է, Մխիթար Անեցին է, որը այդ արել է աստղագիտական գրվածքները թարգմանելիս։ Այս վերջին դրությամբ (Հրատ֊Արես֊Հայկն) նա, անշուշտ, ըմբռնվում էր որպես մեծ և ահարկու դյուցազն։ Ժամանակակից մեկ այլ Մխիթար (Գոշը) նրա մաիսն ասում է․ «Ոմանք [յաստեղաց] ժանտական են, որպէս Հայկդ, և այլք բարիք»։ Ուրիշներն էլ գրում են, թե ով Հայկի աստղատան ներքո է ծնվում, երկաթից է մեռնում։ Հիշեցինք, որ ոմանք էլ Հայկին են ընծայում Կշիռ համաստեղությունը կամ նույնն են համարում Շամփուրք Հայկինը։ «Հայսմավուրք»֊ն էլ հիշտակավում է, որ հոկտեմբերի 21֊ին «երեւալ նշան յերկինս, հուր ի վերայ եօթն աստեղաց Հայկինն», որի փոխարեն մեկ այլ «հայսմավուրք» էլ ասում է Բազմաստեղ։ Հիշել ենք նաև Հայկի ու Օրիոնի նմանությունը ոչ միայն պայծառությամբ կամ գեղեցկությամբ, այլև մեկի որսորդությամբ և մյուսի աղեղնավրությամբ։ Մեր ազգակիցները նաև սրանցից էլ վեր մի ձիրք են ընծայում իրենց նախահորդը՝ իբրև առաջին տոմարական կարգադրի՝ արեգակնային տարվա ամիսների բաժանմամբ, շարժական ու անշարժ տարիների միաբանությամբ, ինչը օտարների մեջ կոչվում է Շնիկի, իսկ մեզանում՝ Շրջան Հայկին, որի վերաբերյալ տեղեկություններ են տրվել նաև այլ գրքերում։
Կարելի էր հուսալ, որ Հայկը, լինելով այսպիսի մեկը, ունենար մերձավոր հիշատակում նաև օտար ազգերի մեջ։ Չենք հիշատակում վրացիներին, որոնց պատմության սկիզբը նույնանման է մերին, այլ մեր արևմտյան դրացի և ցեղակից համարվող փռյուգիացիների գրեթե համանուն մի դյուցազնի՝ Հայակին (լատիներեն՝ Hyagnis), որը սատիրների դասից համարվող մարսիաս սրնգահարի հայրն է՝ երկթել ու եռաթել քնարների հնարողը։ Եթե դա համարվի մեր նույն նահապետը, աստղագիտականից զատ՝ Հայկին կավելանա ևս մի ձիրք՝ երաժշտականը։ Բյաց նրա ամենամեծ ձիրքը ուժի ու քաջության մեծությունն էր, ինչի համար մեծ և հսկա ասելը գրեթե հավասար էր համարվում Հայկ ասելուն։ Փիլոնի գրքի թարգմանիչը հսկաների վիթխարի մեծությունը բացատրում է հայկաչափ ասելով։ Ագաթանգեղոսի թարգմանիչը Տրդատի՝ Մասիս լեռից մեծամեծ քարեր շալակել֊բերելու մասին ասում է հայկաբար։ Արծրունին (Թովմա պատմիչը) իր ցեղի գովելի իշխանին կոչում է հայկասիրտ։ Բայց այս ամենից առավել զարմանալին Գրիգոր Նարեկացին է (որ ինքնին զարմանալի, իսկատիպ մի անձ է և պաշտելի սուրբ), որ համարձակվում է Ամենասուրբ Աստվածածնի գեղեցկությունն էլ կոչել հայկանման։ Դյուցազուններին կամ վեհազուններին պետք չէ հավատալ ու նմանվել, բայց եթե մեկն ուզում է, կարծում եմ՝ չի գտնի ավելի լավը, քան Հայկն է։
Մի անկարն էլ ձգելով նրան դյուցազուններից մեծագույն անվանող թոռանը՝ ասեմ, որ մեր հին պատմության մեջ միայն սրա անունն է վերջանում հունակերպ՝ ոս֊ով։ Կադմոս, և այն համարում եմ Կադոմ կամ Կադամ, ինչպես Թորգոմ, Արգամ, Արշամ և այլն։ Նշանակալի է այս անունով հիշտակաված մի հույն կամ փյունիկեցի՝ Ագենորի (՛БгЮнщс, որ նշանակում է «շատ ուժեղ ու քաջ») վեհ որդին, որի անվան մեջ հեռուներից լսվում է Հայկի ձայնը։ Խազարներն էլ, ըստ իրենց ավանդության, Թորգոմի անդրանիկին (ըստ մեզ՝ Հայկին) անվանում էին Ակիոր։ Կադմոսի կնոջն էլ կոչում էին Արմոնիա (Հարմոնիա), ինչը միայն մեկ տառով (ո֊ե) էր տարբերվում Արմենիա անվանումից։ Դարձյալ ըստ հույների առասպելի՝ Արամազդի մատռվակը՝ գեղեցիկ պատանի Գանիմեդեսը, կոչվում էր նաև Կադամ, որին հետո աստվածների այն խայտառակ հայրը (Արամազդ) փոխարկեց Ջրհոս համաստեղության կամ կենդանակերպի։ Ըստ եղած, բայց ոչ հավաստի զուգադիպությունների՝ բևեռագրերը կարդացողներից ոմանք կարծում են, թե գտել են նաև մի Աոյ անուն (հայ անվանը մոտ), որը համարվում է չաստվածների մատռվակի անուն՝ նման Կանդամին կամ օդի գուշակությանը։ Չինացիները իրենց հնագույն և ջրհեղեղյան ժամանակի նահապետին կոչում են Jao։ Հուսով եմ՝ այսպիսի առասպելական ծանոթությունների մեջ մեր և՛ այս, և՛ հետագա զարտուղությունները ներելի կլինեն։
Տեսանք, և արդեն ամենքն էլ գիտեին, որ մեր ազգի նախահայրը և անվանատուն Հայկն է, ինչպես, Խորենացուց սկսած, ավանդում են բոլոր պատմիչները։ Սակայն մերհնագույն և առաջին հայ և հայագիր պատմիչը Կորյունը պատմության սկզբում հայոց անվանելու փոխարեն մեզ կոչում է ասքանազյան ազգ (ըստ ավանդության)՝ նույն Հայկի պապի կամ հորեղբոր և Հաբեթի թոռան անունով, ինչից երևում է, որ Հայկից առաջ սա է բնակվել այն երկրում, որ հետո կոչվել է հայ անվամբ, և որտեղից նա գնացել է Փռյուգիա և այսպես երկու ազգերի համար էլ (հայերի և փռյուգիացիների) դարձել նախահայր կամ արմատ։ Ս․ գրքի մեկնիչները ևս Ասքանազին համարում են Փռյուգիայում բնակված, թեպետ եղել են այնպիսիները (ինչպես հրեաները), որ նրան համարել են մինչև իսկ գերմանացիների նախահայր։ Մեր Ս․ գրքի թարգմանության մեջ էլ ծանոթ է Երեմիա մարգարեի՝ շատ անգամ հիշատակված հրավերը (ԾԱ, 27) աստվածային վրեժխնդրությամբ Բաբելոնի վրա հարձակվելու մասին․ «Պատուէր տուք յինէն Այրարատեան գնդին և Ասքանազեան թագաւորութեանցն»։ Ինչ էլ կարծեն և գրեն թարգմանիչներն ու մեկնիչները, այս երկու անունները կամ դրանց փոխանակները իրարիցչեն զատվում, ինչպես նաև Արարատն էլ՝ հայկական իմաստից։ Բայց սրանից մեր հիմա հետևեցնելն է, որ Ասքանազն էլ է մտել վեհազունների կարգը, թեև դա հայտնապես հիշատակված չէ․ միայն հայտնի է փռյուգիական կամ հայկական գլխանոցով Ասքինոս կոչված լուսնի մի չաստված՝ լուսնի մահիկի վրա մարդու կերպարանք մինչև մեջքի կեսը։ Ոմանք այս անունը մեկնաբանում են հունաերն ՛утчзнпт բառով՝ իբրև անհաստատ, անդադար շարժվող լուսին, բայց ավելի գիտունները համարում են անձնավոր մի վեհազն։ Հոմերոսը և Վերգիլիոսը հիշում են այդ անվամբ փռյուգիացիների իշխանների ու զորավարների, ինչպես նաև Փռյուգիայի մի մասն էլ կոչում են Ասկանիա, ինչը լավ համապատասխանում է Ս․ գրքում վկայված Ասքանազյան երկրին։
Ասքանազից էլ վեր բարձրանալով՝ արժեր նրա պապին՝ մեծ ազգապետ Հաբեթին, իր երկու եղբայրների հետ նախադասել դյուցազունների կարգի մեջ, ինչպես, ըստ Խորենացու, ավանդում էին քաղդեացիները՝ անունները փոխելով Զրվան֊ի, Տիտան֊ի, Հապետ֊ի, ինչպես որ նաև հույներն ու հռոմեացիները սրան կոչում էին Japet՝ ընդունելով որպես Ուրանոսի (երկնքի) որդի և, ըստ ոմանց, նաև թեսալացիների թագավոր և հելլենական ազգի նահապետ։ Սրանց մատենագիրները ավանդում են, որ Թեսալիայից է եկել ոմն Յասոն՝ հայոց նահապետը, որին ավելի լավ կլիներ Հայաստանից ուղարկել Թեսալիա։ Բազմահմուտ գերմանացի մի հեղինակ (Պունսեն) ասում է, որ հույները Հաբթեին վերցրել են հայերից ու Ս․ գրքից և նրան որպես կին ընծայել են Կիբելեին կամ Ասիային։ Մեր մնացյալ գրքերի մեջ Հաբեթի պաշտամունքի հիշատակում չկա։ Բայց քանի որ նրա եղբայրներին պաշտել են մեր դրացիները, իսկ քրոջը՝ Աստղիկին՝ հայերս, դժվար թե ինքն էլ պատվի արժանացած չլիներ։ Ավելի զարմանալի է, որ հայոց կրոնում Հայկի հայր համարվող Թորգոմի պաշտամունք կամ հիշատակություն չկա կամ մեզ չի հասել, և մենք նրան թողել ենք թուրքմեններին։
Հայկի սերնդի մեջ ամենածանոթ դյուցազնը կամ առասպելյալը Արան է, որին որին արդեն հիշտակեցինք առլեզի մասին առասպելում։ Հայկի ու Արամի գործերից հետո ազգիս պատմության մեջ սրա հիշատակն է նշանավորը, մանավանդ, ըստ վիպասանների, հռչակավոր Շամիրամի հետ ունեցած հարաբերությամբ։ Երբ և ինչ կերպով էլ եղած կամ կարծված լինի Արայի գլխավոր դիպվածը (մահը և մահից հետո կատարվածը), հարկ է, որ այնքան առասպելների մեջ ստույգ մի կետ ունենա կամ շատ մեծ ու տարածված համբավ, ինչը ընդունել է մինչև իսկ իմաստուն Պլատոնը և նշել իր «Հասարակապետություն» երկասիրության 10֊րդ գրքում, և ուրիշներն էլ նրանց են վերցրել, ինչպես Կղեմես Ալեքսանդրացին։ Բայց հայտնի է, որ հույները չէին կարող ընդունել և ավանդել օտար մի բան առանց փոփոխության, և ըստ այսմ՝ Արա֊ն դառնում է ոչ միայն էր, այլև Ալկիմոս, այսինքն՝ քաջ ու կորովի ('Ьлчймпт), ինչպես հայերեն այր բառն էլ նույնն է նշանակում․ տեղով կամ ազգությամբ էլ ասում են պամփիլիացի՝ շփոթելով ուրիշի հետ։ Միաբան են՝ ասելով, որ սպանվել է պատերազմում, և մարմինը, տասը օր անապական մնալով, փխադրվել է իր ընտանիքի մոտ։ Երբ երկու օր անց տանում են՝ այրելով հուղարկավորելու, ողջանում է և պատմում է, ինչ որ ինքը տեսել է հանդերձյալ աշխարհի դժոխքում կամ արքայության մեջ, կամ Պլատոնն է երևակայել։ Թեև Կղեմես Ալեքսանդրացին վերցնում է Պլատոնից, բայց էր Պամփիլիացուն կոչում է Արմենիոսի որդի՝ շփոթելով ուրիշ Պամփյուլացի Զրադաշտ մի հայի հետ, որ Կյուրոսի բարեկամն էր և գրեց, ասում է, իր հետ պատահածը։ Առնոբիոսն էլ (Ընդդեմ հերձվածոց, Ա) այս ավանդությունը վերցնում է Կտեսիաստեոս հին պատմիչից և Զրադաշտի կամ Զոստրիանոսի թոռանը անվանում է Արմենիոս[59]: Զրադաշտ կամ նման անունով մի մոգ հիշատակվում է Կյուրոսի ժամանակներում՝ նույնը կամ հռչակավոր աղանդապետից տարբեր, որ թերևս մեր նահապետների մեջ կոչվել է Ար֊մոգ և անունով շփոթվել է Արայի հետ, ժամանակով էլ Կյուրոսից ու Տիգրանից քիչ առաջ էր կամ հետո։
Անուշավանը՝ Արայի որդին, ունի հոր դյուցազնության մի շնորհ և մանուկ ժամանակ «ձօնեալ էր ի Սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի պատճառով և Սոսանվեր էր կամ Սոս էր անվանվում ու մեծանալով եղավ «շատահանճար յիր և ի բան»։ Հեռվից կամ մոտից Ապոլոնի մի շոշորդ է երևում Անուշավանի մեջ ծառաստաներին նրա նվիրաբերմամբ և հանճարեղ բանահյուսությամբ, հավանորեն երգահանությամբ։ Ապոլոնն էլ է կոչվել Սոսիան կամ Սոսյան (ինչ պատճառով՝ դիցաբանները չգիտեն)․ նրա եղևնափայտե պատկերը, մի ժամանակ Սելևկիայում գտնելով, տարան Հռոմ։ Հնդկական մի հնչում էլ լսելի է դարձնում Անուշավան անունը։
Թեև հետագա հայկազունների մեջ կան դյուցազնական անուններ, ինչպես՝ Առնակ և Փառնակ, բայց մեզանում դյուցազնացածները չեն հիշատակվում և ոչ իսկ Կյուրոսի աջակից Տիգրանը՝ ազգի վիպասանների կողմից հռճակվածը և ամենից սիրելին, որը հիշատակվում է միայն Աժդահակի տեսլիքում (Խորենացի, Ա․ԻԶ)։ Իսկ նրա որդին կամ թոռը՝ Վահագնը, գերազանցել է դյուցազուններին, ինչի համար և հիշատակվելու է չաստվածների կարգում։ Իսկ Արշակունիների ժամանակ նրանց նահապետ Վաղարշակի մասին ասվում է, որ իր նախնիների արձանները մտցրեց հայոց մեհյանների մեջ և պաշտելի դարձրեց։ Նրա որդիներն ու թոռները (Արշակ Ա, Արտաշես Ա) այնքան արիական գործեր արեցին, որ կարող էին մոտենալ դյուցազունների դասին։ Վերջինիս որդու՝ աշխարհակալ Տիգրանի արևով էլ էին երդվում նույնիսկ նրա ողջության օրոք, սակայն հռոմեացիները այն խավարեցրին։ Սրանից մեկ կամ երկու դար անց Արտավազ Բ֊ի և Երվանդի վերաբերյալ ասվածն ու կարծվածը արդեն հիշատակեցինք։ Անտարակույս է, որ սրանց ժամանակակիցն ու գործակիցը՝ մեծ սպարապետ Սմբատ Բագրատունին, վիպասանների (գուցե և Արտավազդի եղբոր՝ բանաստեղծ Վրույրի) կողմից այրաքաջ կոչվելով, բարձրացվել է դյուցազունների կարգի մեջ։ Շնորհիվ բանաստեղծության ու երաժշտության՝ այսպիսիների անուններն ու հիշատակները, թափանցելով քրիստոնեական վարագույրից, նաև Լուսավորիչի ու Տրդատի բոլոր ջանքերից հետո լսվում էին և՛ 4֊րդ դարում Փավստոս Բուզանդի, և 5֊րդ դարում Խորենացու գրքերի մեջ։
Դիք․ չաստվածների պաշտամունք
Որքան էլ ողջամիտներին անհնարին է թվում, թե մարդ կարող է մեկ և միայն գերագույն էակից զատ ուրիշ էակի էլ Աստված անվանել, հարկ է լինում զիջել թե՛ հեթանոսների գրավոր վկայությունների, թե՛ առաժմ մնացած հեթանոսների ասածի ու արածի պատճառով, որոնք մոլությամբ կամ սովորությամբ ընդունել ու անվանել են այլևայլ աստվածների ու աստվածուհիների՝ ըստ մեզ՝ մեծ ու փոքր չաստվածների, որոնք մեր լեզվում սովորաբար կոչվում են հոգնակի ձևով՝ դիք, իգականները՝ դիցուհիներ, գուցե ևաղիճ[60], նրանց պաշտամունքը՝ դիցապաշտություն, նրանց պատկերներն էլ քարից, կավից, պղնձից կամ որևէ այլ նյութից լինելու, պատրաստվելու կերպի կամ արվեստի առումով կոչվում են դրոշյալ և կուռք, որից էլ՝ կռապաշտություն անվանումը։ Ս․ գրքում հիշատակված թերափ կամ թերափիմ եղբայրական բառերը նշանակում են տնական կամ պահապան չաստվածներ։ Այս անկարծելի և դժբախտաբար ստույգ և շատ ընդհանուր եղած մարդկային ամենաանարգ մոլորության ծագումը իսկապես զարմանքով հարցնելի է, ինչպես արեց իր հարց ու պատասխանում մեր Վանական վարդապետը։ Ս․ հայրերից շատերը և բարոյագրքերը ևս դրա մասին պես֊պես խոսել են։ Հին մոլորությունների դեմ գրող մեր հեղինակը՝ Եզնիկը, իրենից հներին հետևելով, այսպես է ասում․ «Հեթանոսութեան սկիզբն ի Սերուքայ ժամանակաց անտի եղեւ․ զի՝ որ լաւ ոք եկեալ յաշխարհի՝ մեռանէր, վասն յիշատակի քաջուեանն՝ զպատկերն երանգօք նկարու հանէին․ և անտի ուսեալ տխմարաց՝ տակաւ ի պաշտօն առնոյին․ և Կռոց և Դրօշելոց հանգամանք՝ առ Թարայիւ հարբ Աբրահամու․․․ և կարգեալ հասանէր յԵգիպտացիս և ի Բաբելոնացիս և ի Փռիւգացիս և ի Փիւնիկեցիս՝ գործ դրօշագործութեան և խորհուրդք նորին․ ապա ի Հելլէնսդ՝ որ են Յոյնք՝ առ Կեկրոպաւ, և եւս յետոյ առաւել սաստիկ առ Կռոնաւն և Թէաւ և Դիաւ և Ապոլոնիւ, և առ այլովք բազմօք, զորս մի ըստ միոջէ աստուածս անուանէին»։
Ինչպես ավելի վաղ հիշեցինք, թեև ըստ Վանականի՝ հայերի մեջ դիցապաշտությունը մտել է օտարների մեջ մտնելուց 100 տարի հետո, ես կարծում եմ՝ դա ավելի ուշ է եղել։ Եզնիկի պես մի վարդապետ էլ, հիշելով այն ազգերին, որ, մեկը մյուսին հետևելով, մոլորվեցին, առաջինների վրա ավելացնում է պարսիկներին ու մարերին, սրանցից շատ ավելի հետո՝ ասորիներին․ սրանցից էլ շատ ավելի ուշ՝ «յաւուրս Արտաշէսի [Ա] որդւոյ Արշակայ՝ ի Հայք կանգնեցաւ պատկերն Արամազդայ»։ Անշուշտ, սա հետևողություն է Խորենացու պատմությանը, որում խոսվում է այդ Արտաշեսի աշխարհակալությամբ Հունաստանից բերած կուռքերի մասին, որոնք նրա որդին՝ Տիգրանը, կանգնեցրեց այլևայլ քաղաքների մեհյաններում։ Բայց ըստ նույն պատմության՝ նրանցից առաջ նրանց ցեղապետ Վաղարշշակը, իր եղբորը՝ Պարթևների թագավոր Արշակին, գանգատվելով, գրում էր, թե Հայաստանում չկար իր խելքին հարմար ու օրինավոր «և ոչ մեհենից պատամունք», և ինքը նախ կանգնեցրեց արեգակի ու լուսնի անձնակերպ կուռքերը և ապա՝ իր նախնիներինը։ Այս հիշատակությունը շատ հավանական է դարձնում, որ հայերը, թեև ունեին վեհեր, պես֊պես հավատ ու պաշտամունք, ինչպես տեսանք, սակայն հույների և ուրիշների նման կուռքեր չունեին։ Եվ Արշակունիները եղան Հայաստան դիքեր մտցնողները, մանավանդ այդ երկուսը (Արտաշեսը և Տիգրանը)՝ ոչ այնքան կրոնական, որքան գեղագիտական զգացմամբ՝ թանկ ու ճարտար ձեռագործները Հունաստանից կողոպտելով ու հարստացնելով իրենց գանձն ու երկիրը։ Ասվածի մեծ հավաստիքն է կուռքերի հետ մեկտեղ դրանց պաշտամունքավարներին, այսինքն՝ քուրմերին էլ բերելը։
Ավարառության և գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու նրա որդի Արտավազդը ունեին նաև գեղարվեստի և գեղեցիկ դպրության ճաշակ․ նման լինելով ուրիշ մի քանի արևելյան թագավորների՝ պարծանք էին համարում հունասեր (ֆիլելլինոս) կոչվելը և հայերի մեջ հունարենի հետ հունական կրոնն էլ ծավալեցին։ Սրանք էլ, նորությունից և հանդեսներից քիչ֊քիչ դրդված, ավելի կամ պակաս չափով ընդունեցին նոր կրոնն ու նոր չաստվածներին, մանավանդ եթե գտան իրենց հին հավատքին որևէ նմանություն։ Եվ ավելի վատ․ ստիպված էին իրենց նոր տիրակալներին էլ գերագույն պատիվ տալ, կամ սրանք էին պահանջում այդպիսի պատիվ։ Եվ եթեգրվածը ստույգ է, նույն ինքը՝ Վաղարշակը, նամակի մեջ իր եղբորը անվանում է «անձն և պատկեր մեր աստուածոց․․․ [և] երեւելի բնակութեամբ ի մէջ դից»։ Այդ և դրա նման պատկերները կոտրտեց֊փշրեց Արտաշիր Ասանյանը, երբ Խոսրով Ա֊ի մահից հետո նվաճեց Հայաստանը։ Սրա որդին՝ Տրդատ Մեծը, հեթանոսության ժամանակ իր հրովարտակի մեջ հիշատակում է իր ազգը՝ ողջունելով․ «Եւ ի մեր Դիւցախառն Պարթեւաց՝ հասցէ այցելութիւն, ի փառաց թագաց»։
Ըստ մեր ազգի պատմության՝ նույն Վաղարշակի օրոք է տեղի ունեցել հնդիկ ազնվականներից ոմանց՝ փախչելով Հայաստան գալը իրենց չաստվածներով ու պաշտամունքավարներով, թագավորի հրամանով Տարոնում բնակվելը և իրենց աղանդը տարածելը։ Եվ այսպես՝ երկու֊երեք նոր հավատք՝ հնդկականը, հունականը և պարթևականը, խառնվում են հայկականին Քրիստոսից առաջ 2֊րդից 1֊ին դարի կեսը ընկած ժամանակահատվածում։ Եվ եթե ստույգ լիներ պատմվածը, խառնվել է նաև ասորականը կամ եդեսիականը։ Եվ այդ ժամանակամիջոցում են երևում կամ ավելի շատ երևում չաստվածների կռածոները (կուռքերը), որոնց նախկինում քիչ լինելը գուշակվում է նրանց գլխավոր պաշտամունքարանի՝ թագավորանիստ քաղաքում լինելուց և թագավորի հետ քաղաքից քաղաք փոխադրվելուց, նաև մի քանի հատուկ վայրերից, ինչպես՝ Բագարանից, Հաշտիշատից և այլ վայրերից, ուր՝ որպես ուխտատեղիներ, մեծ տոների ժամանակ ժողովրդի հոծ բազմություն էր գալիս։ Իբրև մեծ դիքերի և պաշտամունքի հատուկ վայր՝ հիշատակվում են Մեհյանների յոթ բագինները։ Եվ Տրդատից հետո մինչև հիմա Հայաստանում կուռքերի ոչ մի մնացորդ չի գտնվել՝ բացառությամբ մի քանի տարի առաջ Սատաղի մոտերքում գտնվածի։
Մեր նախնիների դիցապաշտական կրոնի վերաբերյալ շատ ավանդություններ չունենք, բայց շատ հավանական է, որ լեզվով մերձավորների հետ կար նաև կրոնի մերձավորություն։ Ստրաբոնը վկայում է, որ իչ պաշտում էին պարսիկները, նույնը պաշտում էին նաև մարերն ու հայերը, իսկ երբ Հայաստան մտան նաև հունական կուռքերը, մեր ազգակիցները դրանք ոչ թե ընդունեցին իբրև նոր աստվածներ, այլ հարմարեցրին իրենց ճանաչածներին, օրինակ՝ Դիոսը՝ Արամազին, Արտեմիսը՝ Անահիտին, Ափրոդիտեն՝ Աստղիկին, Հերակլեսը՝ Վահագնին։ Սակայն պետք է, որ նման լինեին, այլ ոչ համանման, որովհետև յուրաքանչյուր ազգ ուներ իր առանձին հայրենի կարծիքն ու ճաշակը։ Նույնիսկ հույներն ու հռոմեացիները, որ նույն չաստվածներին էին պաշտում, տարբեր պատկերացումներ ունեին։ Նաև միևնույն ազգությունն ու լեզուն ունեցող ժողովրդի պատկերացումները այլևայլ կողմերում այլևայլ են։ Սա հայտնի է նաև այն բանից, որ միևնույն չաստվածը ուներ զանազան անուններ կամ մականուններ՝ սկսած նրանցից ամենամեծից՝ Արամազդից, որի մասին մեր Խորենացին էլ է ասում (Ա․ ԼԱ), թե ուզողի համեմատ՝ կա ոչ մեկ, այլ չորս Արամազդ, մեկն էլ՝ Կունտ Արամազդ (ո՞րն է)․ չորսի վրա չորսն էլ կարելի է ավելացնել կամ բազմապատկել։
Չուզելով այսպիսի խորհրդածությունները երկարարձգել հիշենք մեր նախնիների՝ բնիկ կամ օտար անվամբ պաշտած չաստվածներին՝ սկսելով վերջին հիշատակվածից։
Արամազդ
Սովորաբար, երբ մեր նախնիները այս չաստվածին հիշատակում են որպես հունական, կոչում են Դիոս։ Այս անունը մոտ է բուն «Աստված» նշանակող հունարեն Թեոս(ИЭпт), լատիներեն Դեուս (Deus) անվանումներին։ Երբեմն այդ մասին հայտնում են թարգմանություններում, ինչպես Ոսկեբերանի՝ Տիտոսի թղթի մեկնության մեջ․ «Դիոս, զոր Հայք Արամազդ ասեն․․․ Զեւս՝ զոր և Դիոսն կոչեն, և հայերէն Արամազդ»։ Զևս անունն էլ հնչակից է Դիոս֊ին ու Դեուս֊ին, բայց հույները Արամազդին այսպես են կոչում, երբ նկատի ունեն կյանք տվող կամ կյանքի պահապան ըստ իրենց Zюз («կյանք») բառի։ Հռոմեացիները Արամազդին տալիս են բոլորովին այլ անուն` Jupiter, որից էլ ֆրանսիացիները և իտալացիները՝ Giove․ հայտնի է, որ հռոմեացիները իրենց հատուկ մեծ չաստվածին հարմարեցրել են Դիոսին, ինչպես հայերն էլ՝ Արամազդին։ Այս անունը ընդհանուր է հայերի ու պարսիկների համար։ Սրանք համառոտելով Որմիզդ են ասում՝ ըստ մեր նախնիների լսածի, իսկ նրանց նախնիները կամ զրադաշտականները Ավեստայի լեզվում ասում էին Ահուրա֊մազտաոյ, որ թարգմանում եմ «մեծիմաստ»[61] կամ «իմաստությունների տեր»։ Թե՛ պարսիկները, թե՛ հույները և թե՛ հռոմեացիները նրան համարում են ժամանակի որդի կամ ծնունդ․ յուրաքանչյուր ազգ նրա ծնողին իր լեզվով է կոչում․ հույները՝ Քրոնոս, հռոմեացիները՝ Սատուռնուս, պարսիկները՝ Զարուանա֊ախերանա, որ նշանակում է «անսահման ժամանակ»։
Եթե սկզբում հայերը համակարծիք էին պարսիկներին, ապա երբ հունական չաստվածներին ընդունեցին, կարծիքներն էլ խառնվեցին ու հելլենացան։ Որքան կարող ենք իմանալ Ագաթանգեղոսի և Խորենացու հիշատակումներից, Արամազդը և՛ երկնքի ու երկրի արարիչն է, և՛ բոլոր դիքերի հայերը՝ որպես բացարձակ գերագույն էակ և աստված, և ըստ այսմ՝ հզոր ու ամենազոր։ Տրդատը, նրան երենք անգամ հիշատակելով, միշտ ասում է «Արին Արամազդ» և միաժամանակ համարում է աշխարհի արժանավայել խնամող՝ «լիութիւն պարարտութեան» տվող։ Ըստ այսմ՝ կարող է տարբեր անուններով նույնը լինել նաև Ամանորի պտուղների ամենաբեր դիքը, մանավանդ որ սրա հետ զուգորդվում է նաև Վանատուր դիքը, ինչպես Արամազդն էլ էր այդպես ճանաչվել Սպարտայում և այլուր, և ինչպես մեր նախնիներն են Բ․ Մակաբայեցիների գիրք (Զ, 2) հունական Դիոս Քսենիոս֊ը (Ченйпт) թարգմանել «Հիւրասէր Որմզդական Դիցն Վանատրի»։ Սակայն թերևս ավելի հավանական է, որ հին հայերը Ամանորաբերին համարում էին մի այլ չաստված, իսկ թարգմանիչները նրան զուգորդեցին հույների Վանատուրի հետ։ Արամազդին վերաբերող սրանց ավանդությւնները ո՛չ մեզ հարկավոր են և ո՛չ էլ հիշելու արժանի։ Մեզ համար շատ են նույնիսկ Տրդատի ցույց տված արի֊ն և լիացուցիչ֊ը․ թող հույներին մնան իրենց առասպելները, և ոչ մեկին՝ այնպիսի դիցահոր խայտառակությունները։
Հայաստանում Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Դարանղյաց գավառում՝ Եզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում։ Արտաշես Ա֊ն հույների այդ ամենամեծ չաստվածի ամենաշքեղ կերպարանքը, որ «Ոլոմպիական պատկերն» էր, այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս արիական կերպով քանդակյալը, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան։ Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչև ուրիշ չաստվածների էլ սփռեց այլևայլ կողմերում և քուրմերին էլ դրեցորպես իրենց գերյալ դիցահոր պաշտամունքավար։ Հայոց մեծագույն աշխարհակալը Հերակլեսի պատկերներից ընտրեց Սկյուլասի ու Դիպինոսի ճարտարագործածը։ Արդյո՞ք նրա վերցրած Արամազդն էլ Ֆիդիասի հրաշակերտը կամ գոնե Կյուպսելեի ոսկեղեն ձեռագործը չէր։ Նրան անվանակից Արտաշես Բ֊ն այստեղ քրմապետ կարգեց իր Մաժանորդուն։ Լուսավորիչը մինչև Կեսարիա գնալը այն ջախջախեց բագինի հետ և տեղում խաչ կանգնեցրեց, իսկ հողը թագավորական հրամանով դարձրեց եկեղեցու սեփականություն։ Նրա մասին է ասում անանիա վարդապետը՝ դիմելով եկեղեցուն․ «Դու և զԱրամազդական սուտանունն այն զդիւաբնակն պատկեր՝ զդիւանունն Դիոսի՝ կործանեցեր․ և զառ ի նորայն բնակեալն բագնի զդիւացն բազմութիւն՝ արտահալածս արարեալ՝ անդր եւս քան զԿովկասեանն բնակեցուցեր զլերամբ»։
Հայաստանում Արամազդի մեհյան այլ վայրում չի հիշատակվում՝ բացառությամբ Արամազդի տան, որ հիշեցինք Պաշատ լեռան վերաբերյալ այլ չաստվածների ու աստվածացրած կրակի հետ, որը խափանեցին ս․ Հռիփսիմյանները, որոնցից մեկը՝ մեր իմացած ս․ Նունեն, Վրաստան գնալու ժամանակ Ջավախք գավառում՝ Փառավան լճի մոտ, հանդիպեց փկնորսների, որոնք երդվումէին Արամազդով ու Զադենով, ինչից թվում է, թե մոտակայքում կար դրանց մեհյանը, կամ գոնե այնտեղ էլ էին պաշտում։ Նույն ս․ կույսի մասին ասվում է, որ Մցխեթ քաղաքում «կործանեաց զԱմպրոպային պատկերն Արամազդայ, որ կայր մեկուսի ի քաղաքէն, գետոյն հզօրի (Կուր֊Ղ․Ա․) ընդ մէջ անցանելով․ զոր սովոր էին երկրպագել այգուն այգուն ի տանեաց իւրաքանչիւր, զի հանդէպ նոցա երեւէր․ իսկ եթէ ոք զոհել կամէր՝ անցեալ ընդ գետն՝ առաջի մեհենիցն զոհեր»։ Սա հայտնի է դարձնում, որ վերոհիշյալը շանթաձիգ Արամազդի շատ մեծ պատկեր կամ անդրի էր՝ հավանորեն նույնպես բերված Հունաստանից և կանգնեցված մեհյանից դուրս՝ հրապարակում։
Հույների առասպելները նրանց պիղծ Արամազդին շատ զավակներ են ընծայում։ Մեր դիցաբանության մեջ հայտնի են մի որդին՝ Միհրը, և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Մյուս չաստվածների ծնողները չեն հիշատակվում․ գուցե և նույն ինքը լինի։ Իսկ սրանց մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։ Գուցե Որմիզդի պես անմայր են ծնվել, որովհետև սա էլ, ըստ պարսիկների, անկին էր։ Մեր «Ճառընտիր»֊ի մեջ հայտնապես սխալ կամ պակաս է սատանայի՝ ս․ Թադեոսի պատմության մեջ հիշատակված մեղադրանքը հայերին, թե թողեցին «զմեծ աստուածն Անահիտ և զմայր(՞) աստուածոցն Պիսիդովն»։ Թվում է՝ հայերը Արամազդի տոնը կատարում էին Ամանորի հանդեսի օրերին՝ Նավասարդին, իսկ հույները՝ իրենց թարկիլիոն ամսի 7֊ին։
Անահիտ դիցուհի
Սեփականագույնն ու սիրելիագույնն է հայոց դիքերից, որին համապատասխանողը հույների մոտ Արտեմիսն է (усфемйт), հռոմեացիների մոտ՝ Դիանան (Diana)։ Թե հայերը ինչ համարում ունեին Անահիտի վերաբերյալ, լավ է բացատրում Տրդատի ասածը մեր Լուսավորիչին (ըստ Ագաթանգեղոսի)․ «Եթե ոչ յանձն առնուցուս դիցն պաշտօն մատուցանել, մանաւանդ այսմ մեծի Անահտայ տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց(՞) որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան, և ծնունդ է մեծին Արին Արամազդայ․․․ Մեծն Անահիտ՝ որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»։ Հրովարտակով էլ հայերին Արամազդի լիությունից հետո մաղթում էր «խնամակալութիւն յԱնահիտ տիկնոջէ»։ Ուրեմն Արամազդի կնոջ փոխարեն այս դուստրն էր հայերի մեծ դիցուհին և տիկինը՝ իբրև նրանց տիրուի և մայր, թերևս ինչպես հույների Աթենասը, որ Արամազդի ուղեղից էր ելել և մնացել էր կույս։ Բայց արդյոք բոլոր հայերը այդպե՞ս էին կարծում, թե՞ կինը լինելու կարծիք էլ ունեին, ինչպես որ «Հայսմավուրք»֊ի քրիստոնյա գրիչները, որոնք, փոխանակ գրելու «տիկնոջ» գրում են․ «Իգական պատկերն անահտայ՝ կնոջն Արամազդայ»։ Սակայն, Տրդատը նրան ճանաչում է միայն որպես Արամազդի դուստր և բարոյական «Մայր՝ ամենայն զգաստութեանց»՝ կուսությամբ և իմաստությամբ միանգամայն հավասարված հույների Արտեմիսին ու Աթենասին։ Այս նորհների վրա ավելանում են նաև խնամակալությունը, բարերարությունը և միով բանիվ՝ ազգի և երկրի կյանք ու կեցուցիչ լինելը, որով ոչ միայն այդ երկու հույն դիցուհիների, այլև Կիբելեի և ուրիշների բարի֊բարի շնորհներով էին զարդարել հայերը իրենց մայրախնամ Անահիտին։ Ներկայումս սրա համար են քննախույզները տարակուսում, թե իրականում ինչ էր Անահիտը։ Նրա կենսատու զորության հավաստիքը տալիս է պատմությունը․ Արտաշես Բ֊ի հիվանդության ժամանակ մի ուխտավորի (Աբեղ Աբեղյան) են ուղարկում Երիզա, որտեղ դիցուհու մեհյանն էր՝ կենսասեր թագավորի համար առողջություն խնդրելու։ Բայց մինչ դեսպանի վերադարձը թագավորը մեռնում է՝ երազնելով Նավասարդի օրերը, առավոտվա նուրբ մեգն ու ծուխը և իր սիրելի որսը։
Հերոդոտոս պատմիչը արևելյան ազգերի դիքերի մեջ Անահիտի չի ճանաչում (գոնե այս անունով), այլ հիշատակում է Ալիդդայի կամ Ալիլադի, որ մոտ է Անահիտ անվանը (ն և լ տառերի լծորդությամբ), և ասում է, թե սա արաբների պաշտած Ուրանիա֊Աստղիկն է, որին պարսիկները կոչում են Միթրա։ Ոմանք այս անունը Միհր կարծեցին, բայց հմտագույնները համարում են Մատեր, այսինքն՝ Մայր։ Պարսիկները Նսվիտ էին կոչում և կոչում են Արուսյակին, որ Աստղիկին նվիրաբերված լուսատուն էր և համարվում էր երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից կամ ազատներից մեկը և իրենց Ուշեղ Արտաշես թագավորի օրոք ներկայացվեց անձնավորված պատկերակերպ։ Բայց նրանից շատ առաջ էլ (մոտ 600 տարի մինչ Քրիստոսը), երբ պարսիկները, մարերը և նրանց զկինակիցները սկյութներին կամ սակերին հալածեցին արևմտյան Ասիայից և հաստատեցին սակայն կոչված տոները, գլխավոր պատիվն ու պաշտամունքը ընծայեցին Անահիտին, որին պաշտում էին նույն իսկ սակերը։ Ըստ ոմանց՝ Անահիտը ևս կոչվում էր սակյան։ Կան նաև Ս․ գրքի մեկնիչներ, որ կարծում են, թե Անահիտին է վերաբերում Երեմիա մագարեի ասածը (ԾԱ, 41)․ «Զիա՞րդ ի պարտութիւն մատնեցար, Սիսակ, և անկար յորս, պարծանքդ ամենայն երկրի» կարծես թե Բաբելոնը անվանափոխելով նրա պաշտած չաստվածի անունով։ Սակայն բաբելացիների պաշտախը սովորաբար կոչվում է Մյուլիտտա, որ նույնն է, ինչ Հերոդոտոսի Ալիդդա ասածը, նույնը՝ և ասորիների ու փյունիկեցիների Աստարտան, նույնը՝ նաև Կիբելեն՝ երկրի ու երկնքի դուստրը և Սատուռնուսի կինը։ Միով բանիվ ամենն էլ նշանակում են բնության ոգի կամ չաստված։ Այդպես է համարում նաև մեր Վանական վարդապետը՝ երեք դիցուհիներին միացնելով իրար․ «Աստարտն՝ Սիդոնացւոց ամօթն է, զոր Քաղդէացիք Աստղիկ ասեն, Յոյնք՝ Ափրոդիտես, Հայք՝ Անահիտ»։
Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական Նիիթ կամ Նայթ անունը, որ կա նաև հավելվածով՝ Դա֊նաթ կամ Դանիթ, և համարվում էր զգոնության, արիության, բեղմնավորության ու նյութական առատության մի մեծ դիցուհի, նաև գիշերվային երկինք՝ Ռայի, այսինքն՝ Արևի՝ դիցահոր մայրը[62]։ Հնդիկների հին գրքերում (Վեդաներում) էլ լսվում է Նիյաթե անունով, որով ճանաչում են Ագնիին՝ երկրի վրա հրի չաստվածին։ Բայց գիտնականները Անահիտին ավելի համապատասխան են համարում նրանց Բհավանի դիցուհուն, որ, ըստ Տրդատի ասածի, արդարև նշանակում է «կեցուցիչ»։ Բայց շատ այլանդակ չափազանցությամբ նրան միաժամանակ համարում էին Շիվայի՝ իրենց երրորդության մի անձի քույրը, կինը, դուստրը և հայերի պես նրան երինջ էին նվիրում։ Քննաբանները, է՛լ ավելի առաջ գնալով, Անահիտի անունը բխեցնում են հնդիկների անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ», ուրիշները՝ անասիդա բառից, որը մազդեականները ասում էին Անահիդա ձևով «հանդարտ, մաքուր և բեղմնավորիչ» նշանակությամբ[63]։ Ապա՝ ոմանք այս անունը ստուգաբանում են պարսկերենով՝ իբրև «մանկամարդ, բոլորակուրծք»։ Հիշենք, որ պարսից աղանդի մեջ կա Ահիտի անունով մի դև, որը հակառակ է Անահիտին։
Նշանավոր է նաև հռոմեացիների Դիանա անունը, որը հակառակ ընթերցմամբ (աջից) կարդացվում է Անաիդ։ Հելլենական դիցաբանությունը քննողները ստիպված են նրանց շատ դիցուհիների հատկությունները կենտրոնացված տեսնել Անահիտի մեջ (Կիբելե, Մայա, Լատոնա, Բելլոնա, Ափրոդիտե)։ Սակայն նրան ավելի լավ է ճանաչել Պլատոնը Նիիթ և Աթենաս զգոն դիցուհիների մեջ։ Անահիտի անվան և ծագման կամ իսկության վերաբերյալ եղել են նաև բազում այլ կարծիքներ։ Ոմանք նույնն են համարել, ինչ Անամելեքը, որին Ս․ գիրքը հիշատակում է Ադրամելեքի հետ՝ իբրև կրակի, արեգակի, լուսնի չաստվածի, ինչպես պարսիկներին էլ համարել են աստղերի ու լուսնի պահապաններ։ Նրանք որոշ այլ արևելցիների հետ Արուսյակ պայծառ աստղը անվանել են Նահիտ, ըստ որում հույները ևս իրենց Արտեմիսի (Անահիտի) ճակատին դնում էին լուսնի մահիկ։ Հավանորեն հայերն էլ էին այսպիսի մի պսակ ընծայել իրենց Տիկնոջը, մանավանդ որ, Արտեմիսի լուսնակիր պատկերը հույներից ընդունելով, կանգնեցրել էին Երիզայում։
Այս բոլոր և նաև այլ կարծիքներից հետո ավելի հավանական են եգիպտացիների Նիիթի, հնդիկների Նիյադի, հռոմեացիների Դիանայի, նաև հույների (որոնք ունեին նաև մի պիղծ Անայեդա, որի հետ է թերևս շփոթում Ստրաբոնը հայկականը) Աթենասի հետ հայոց Անահիտի սկզբնական միությունը և այս անունով չաստվածի հնությունը։ Եվ հանտնի չէ՝ որտեղից և որ ազգից է նրա ծագումը։ Հայտնի է միայն, որ բոլոր ազգերից ավելի հայերն էին անահիտապաշտ, և ըստ Քրայցեր հմուտ դիցաբանի՝ հայոց Անահիտն է բոլոր անահիտների նախատիպը, մինչդեռ պարսից Նահիտը սոսկ ազատների (իզետ) դասից էր և ոչ աստված։ Եվ թեպետ նրանց երկրում էլ կար Անայիդ անվանումով մի գավառ, բայց մեզանում հռչակված էր Անահտական գավառը, որ նույն Եկեղյացն էր, և մեկ ուրիշն էլ հյուսիսային կողմում՝ Կուր գետ իմոտերքում էր։ Բայց եթե մեկը ցանկանա Անահիտին համանուն մի հին երկիր գտնել, պետք է ընդունի երկրի բոլոր գավառներից հանգույնը և նախաջրհեղեղայինը, ուր առաջնածին մարդը (թշվառ) Կայենը, «բնակեցաւ յերկրին Նայիդ, յանդիման Եդեմայ»[64]։ 2֊րդ դարի հեղինակ բազմահմուտ, բայց մոլորյալ Տատիանոսն էլ Անահիտին համարում էր պարսիկներին ու հայերին ծանոթ մի մոգ, ինչպես Ապոլոնին՝ բժիշկ։
Անահիտի անունը, վերոհիշյալներից զատ, այլևայլ հեղինակներ գրել են նաև Անեայ, Անէիդ, Անիի, Անի, ըստ ոմանց և Նանե կամ Նանար, որոնք մենք համարում ենք տարբերՏիբեթցիները իրենց հավատացյալ կանանց կոչում են անի։։
Ինչպես Անահիտի պաշտամունքը, այնպես էլ պաշտամունքի վայրերը հռչակված ու մեծահանդես էին նաև օտարազգիների մոտ։ Այդպիսին էին մարերի էքբատանը, հայերին փոքր Ասիայում սահմանակից երկու Կոմանաները, Զելան՝ Պոնտոսում և Գերմանիկուպոլիսը կամ Մարաշը, որի դրամների վրա ևս երևում է Անահիտի պատկերը։
Ինչ վերաբերում է մեր ազգակիցներին, Եկեղյաց Երիզայում եղածից զատ՝ երևելի մի մեհյան էլ կար Արմավիրում՝ հայոց հին մայրաքաղաքում, որտեղ Վահունի քուրմերը Ապոլոնի անդրիի հետ կանգնեցրին նաև Արտաշեսի բերած Արտեմիսի պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը, որը հետագայում Երվանդը այլ չաստվածների հետ փոխադրեց Բագարան՝ Ախուրյան գետի եզերքում գտնվող այս ավանը ասես դարձնելով հռոմեացիների մի Պանթեոն։ Այդտեղից էլ նրա օրիանվոր հաջորդը՝ Արտաշես Բ֊ն փոխադրեց Արտաշատ, որտեղ ընկավ Լուսավորիչի ու Տրդատի կուռքակործան ձեռքերի տակ։ Դրանից առաջ ս․ Բարդուղիմեոս առաքյալը փոքրիկ մի խաչով կարծանել էր Անձևացյաց երկրի Դարբնաց քարում կանգնեցված Անահիտի կուռքը և այդ խաչը կանգնեցրել էր այնտեղ։
Ծոփք գավառում հիշվում է Անահիտի աթոռ լեռը (որը, ըստ ոմանց, ներկայումս Քեոշմեր կոչվածն է)՝ անշուշտ դիցուհու մեհյանի կամ մի պատկերի համար այդպես կոչված։ Այնտեղ 4֊րդ դարի վերջում ճգնում էր Եպիփանոսը՝ ս․ Դանիել ծերունու աշակերտը։ Տարոնում՝ ներկայիս հայոց անվանի Առաքելոց վանքի մոտերքում, դեռ ճանաչվում է Տիրինկատար կամ Ծիրինկատար բերդատեղին Տավրոս լեռներում՝ Արեգակնածագ բլուր կոչված տեղում, որտեղ կար Անահիտի մի պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք զԲերդն Տիրինկատարի՝ իւր քաղաքովն և ամենայն սահմանօքն՝ ընծայ Ս․ Առաքելոցն»։ Տիկին֊ի փոխարեն ասյտեղ ասված է Տիրին, ասել է թե՝ Տիրուհի հայոց։ Սրա նման հին էտրուսկները ևս (որ համարվում են Հայաստանից գաղթած) իրենց Աստղիկ դիցուհուն կոչում էին Տուրան։
Ինչպես արդեն հիշեցինք, Անահիտի և բոլոր հայ դիքերի ամենահռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում՝ Մեծ ու Փոքր Հայքերի միջև, ինչի շնորհիվ մերձավոր ու ծանոթ էր Փոքր Ասիայի հույներին։ Այստեղ պաշտվածն էլ Արտաշեսն էր բերել Հելլադայից, և նրա հանկարծահաս մահվան պատճառով այն մնացել էր Անի բերդում, որտեղից հանեց ու այս ավանում՝ բերդի մոտ, կանգնեցրեց որդին՝ Տիգրանը։ Եվ տեղի պաշտամունքը ու հանդիսությունները այնքան հռչակվեցին, որ մինչև իսկ Անահտական գավառ կոչվեց, և երկիրն էլ ընծայվեց նրան ու քրմերին։ Ստրաբոնից զատ՝ այլ օտար պատմինչր էլ են հիշատակում (Դիոն, XXXVI, 5, Պլինիուս, V, 24) հարյուրավոր սպասավորներով շրջապատված դիցուհուն, որոնց՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, սրբանվեր կամ սրբապաշտ են կոչում (հիերոդուլոս)։ Մեհյանի կամ մեհյանների մոտ ընդարձակ, անմշակ դաշտ ու մարգ էր թողնված նվիրական երինջների արածելու համար, որոնց ճակատը խարանում էին ջահաձև դրոշմով, որ օտարները չմոտենան, և դրանք ժամանակին զոհաբերվեն։ Տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, կատարվում էին մեծ տոնահանդեսներ։ Իսկ ըստ մեր պատմիչների՝ մեծ տոնական օրը նավասարդ ամսի 15֊ն էր՝ նմանությամբ սակայն տոների, որ բարեկենդանի նման մի բան էր։ Այդ օրը քրմապետը, թագավորակերպ հագնված ու խույրը գլխին, քուրմերին ու բազմաթիվ ուխտավորներին առաջնորդում էր, և Անահիտի կուռքը վերցնելով՝ թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը՝ աղոթանման երգեր երգելով։ Հետո աշխարհիկ հանդիսություններ, պարեր էին կատարվումՀույներն էլ ունեին մի այսպիսի տոնահանդես, որ կոչվում էր կորդակ՝ ի պատիվ նրանց էլիսյան Անահիտի։ Նույնիսկ Արտեմիսը այնտեղ կամ մեկ այլ վայրում ուներ Կորդաքս մականունը, որ նշանակում էր էլիսացիների և դորիացիների պարելու մի տեսակ։ Մեր լեզվով կորդակ նշանակում է «գլխանոց, սաղավարտ»՝ գուցե առնված օտար լեզվից։ բոլոր սարերում, և զգեստներն էլ փոխում էին ու հանգնվում սակերի նման անխտիր բոլորը՝ տերերը և ծառաները։ Եվ երբ կերուխում էլ էր հաջորդում, իհարկե, լինում էին նաև հեթանոսական անկարգություններ։ Եվ ըստ Ստրաբոնի՝ ազնվականները մինչև իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի եկվոր պաշտամունքասերներին և սա համարելով սրբազան արարողություն՝ հետո հարսնացնում էին նրանց՝ զգաստության Տիկնոջը մատուցելով այդպիսի մի անզգաստ պաշտամունք, թեպետ ասում են, որ հետագայում այդ նվիրյալները ապրում էին պարկեշտությամբ։ Գուցե այս երևույթի մի պատճառը կամ մեծ պատճառը Անահիտի՝ խնամակալության ու բեղմանվորության պաշտպան համարվելն էր։ Ըստ Ստրաբոնի՝ Փոքր Ասիայի հույների արձակաբարո ցեղերին (Զելա և Կոմանա քաղաքներին) մերձակա Անահտական գավառի մեջ էլ էր մտել համարձակությունը, բայց կամ ոչ միշտ, կամ ոչ ուրիշ կողմերում։ Տրդատի տված գաղափարը և Անահիտին զգաստության մայր կոչելը շատ է հեռու Ստրաբոնի գրածից, թեպետ և անհնար էլ էր, որ չաստվածը լիներ զգաստ և զգաստություն ներշնչող՝ քրիստոնեական ըմբռնումով։ Եվ «Հայսմավուրք»֊ի հեղինակն էլ պախարակում է Անահիտին՝ նրան կոչելով Արամազդի կին։ Պախարակում է նաև ս․ Գրիգորը․ «Խափանեաց զգարշելի անունն․․․ այլ մի՛ յիշեսցին զազրալիքն և չարաչար գարշութիւնք իւրեացն»։
Ինչպես որ վկայում են օտար պատմիչները (Պլինիուս, XXXIII, 24․ Դիոն, XXXVI, 5․ Ստրաբոն, XI, 4), հայոց մեծահարգի պաշտպամունքասիրության համեմատ՝ մեծահարգի էր նաև Անահիտի կռածոն, և այն հիշատակում են որպես առաջին ոսկեղեն անդրի, որ խնայեց այն կողմերի առաջին տիրակալ հռոմեացին՝ Պոմպեոսը, և թերևս պատվի արժանացրեց նաև ընծաներով, ինչպես արել էր Զելայում։ Բայց ագահ ու անգութ Մարկոս Անտոնիոսը այն կողոպտեց և հանձնեց զորքի ավարառությանն ու ավերմանը։ Հռոմեացիները պատմում են, որ նա, ով առաջինը ձեռք զարկեց Անահիտին, կուրացավ ու դարձավ անդամալույծ։ Ընդհակառակը, բոլոնիացի մի հարուստ զորական, Օգոստոս կայսերը մեծ խնջույքի հրավիրելով, պատմում էր, թե ինքն առաջինն է զարկել ու կոտրել ոսկեղեն անդրիի սրունքը և նրա փշուրներով է հոգացել այդ օրվա հրավերքը։ Բայց գուցե սա լինի Զելայի Անահիտը։
Սակայն հայոց Անահիտի պաշտամունքնասերները շինեցին ոսկեղեն մի նոր կուռք և կանգնեցրին Երիզայում, որի համար Տրդատը Գրիգորին հրամայում էր, «զի պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցի բագնին Անահտական պատկերին»։ Իսկ Գրիգորը ասում էր․ «Զոր դուդ կոչես Մեծ Անահիտ Տիկին, լեալ իցեն արդեօք մարդիկ ոք յայնժամ երբեմն ժամանակի․ քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն որ յայնժամ էին՝ ցնորիւք կերպս կերպս լինելով դիւացն, հաւանեցուցին զմեհեանս շինել և պատկերս կանգնել և երկիր պագանել, որ ոչ իսկ են» և այլն։ Ինչպես պատմությունից բոլորը գիտեն, այն ժամանակ այս և այսպիսի խոսքերը Տրդատին թվացին շատ օտարոտի, բայց և տասներեք տարի անց այլ կերպ ազդեցին նրա վրա, և «զգաստացեալ զօրօքն՝ փշրէին զոսկի պատկերն Անահտականաց դիցն, և ամենեւին զտեղին քանդել վատնէին, և զոսկին և զարծաթն աւար առեալ» և եկեղեցու սեփականությունը դարձրին ոչ միայն կուռքերը, այլև մեհյանին նվիրվածները։ Այդ դրվատելով՝ Անանիա վարդապետը ասում է․ «Օրհնեալ ես դու լուսանկար առագաստ, որ շքեղաճոխ նազանօք զօրացար ի վերայ պատկերացն դրօշելոց, և հարեալ խորտակեցեր զսնոտի պաճուճանս դիւանուէր և քաջապերճ պանծանաց Անահիտն տիկնոջ»[65]։ Ինչպես վերը հիշատակեցինք, Փոքր Հայքին սահմանակից Պոնտոսի Զելա ու Կոմանա քաղաքներում էլ կային Անահիտի մեծաժողով ուխտատեղիներ ու մեհյաններ (Ստրաբոն, XII, 3, 36-37)։ Ըստ Պրոկոպիոսի՝ Օրեստեսը նախ շինեց Կոմանայի մեհյանը և ապա փոխադրեց Երիզա։ Բայց հայերը բազմությամբ գալիս էին և՛ Կոմանա, և՛ Զելա, որտեղ հաղթվեցին ու ջարդվեցին սակերը, և որտեղ հաղթողները, մի հողաբլուր սարքելով, վրան հիմնեցին Անահիտի, Օմանի և Անադատի մեհյան ու բագիններ և հաստատեցին սակայն տոներ, որոնք մեծ շուքով կատարում էին տեղի բնակիչները։ Պոմպեոսն էլ ընդարձակեց տեղը և Զելան դարձրեց քաղաք, որը հետո համարվեց քրմերի սրբազան ու ազատ քաղաք, իսկ քրմապետը՝ թագավոր։ Սրանից ոչ միայն հետ չէր մնում նաև Եվդոկիայի (Թոքադ) մոտ գտնվող Կոմանան (Կյումենե), այլև զեխությամբ է՛լ ավելին էր, և այն նմանեցնում էին մինչև անգամ Կորթնոսի Աստղիկին։ Նույնը և մյուս Կոմանան Կապադովկիայում՝ Ջահանի կողմերում, որի չաստվածը անվանվում էր Մա կամ Ենիոս և քրմապետի իշխանության ներքո ուներ 6000 պաշտամունք մատուցող՝ տղամարդ ու կին, նաև մեհյանին շրջակա ընդարձակ տարածքներ և համարվում էր թագավորից հետո երկրորդը կամ նրա փոխանորդը, քրմերն էլ արքայազուններ էին համարվում։
Այս տեղի Անահիտի մեհյանը Տավրիկյան կոչվածն էր, որի կառուցողը՝ Իփիգենիան, սրան նվիրեց իր սգո մազերը, դրա համար էլ այն անվանվեց Կոմանա, որ հունարեն նշանակում է «գիսակ, գլխի մազեր» (чпмйпн, որից և՝ կոմիսատ՝ «վարսավոր», Comete՝ «գիսավոր»)։ Սրանք իր աչքով է տեսել ամասիացի մեծ աշխարհագիր Ստրաբոնը և նկարագրել է հավատարմությամբ։ Բայց ո՞վ կարող է հաստատել, թե մեհյանների հիմնարկողը կիսով չափ առասպելական Ագամենոնի դուստրն է։ Նոր ժամանակներում հին կրոնների մասին գրող Մորին (III, 183) իբր անտարակույս է համարում այն, որ Անահիտի պաշտամունքը հայերը մտցրին ոչ միայն Կապադովկիա, այլև Լիդիա։
Անկարելի է, որ իրենց բնիկ սահմաններից այդքան հեռու Անահիտին փայլեցնող հայերը իրենց կենտրոնում էլ նույնպես և գուցե ավելի չփայլեցնեին նրան։ Եվ ինձ շատ հավանական է թվում, որ Աշտիշատի երկրորդ՝ Ոսկեմայր Ոսկեծին դիքի մեհյանը, որի բագինն է Ոսկեհատը, լինի Անահիտի, թեև մի հին վարդապետ (Սիմեոն) այն համարում է Դեմետրինն ու Գիսանեինը։ Եթե կուռքն ու բագինը ոսկեձույլ չէին, գոնե ոսկեպատ էին։ Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը, Чсхупчьччпт ասելով, իմացնում է, որ ոսկեհատը ոսկեղեն հատիկներ են, որոնք, թվում է, թափել է ինքը՝ դիցուհին, կամ ինչպես Սաթենիկի հարսնության ժամանակ, «տեղ ոսկի տեղայր» (Խորենացի, Բ․Ծ)։ Հայոց այս Ոսկեմոր նման՝ բուլղարացիները իրենց լուսատուների ծնողներին անվանում են Ոսկեմայր (Զլոտնա մայիկա)։ Կեսարիայից վերադառնալիս ս․ Լուսավորիչը կործանեց նաև այս բագինն ու դրա վրայինը և այդտեղ կանգնեցրեց առաջին եկեղեցին՝ տոնի օր սահմանելով սահմի ամսի յոթերորդ օրը (հոկտեմբերի 15)։
Անահիտի մեհյանների տեղերը, կուռքերը ու նյութը բավական հայտնի են, իսկ ձևն ու նշանները՝ ոչ այնքան։ Եվ որովհետև համապատասխանում էր հույների Արտեմիսին, նրան էլ նման էր կարծվում։ Այժմյան հնագետները, արևելյան գլանաձև քարերի կամ ակների վրա տեսնելով մի դիցուհի՝ ուսին երկու կապաճ և ձեռքերին սուր ու մական, համարեցին, որ Անահիտն է, որովհետև եգիպտացիների Նիիթն էլ է կերպարանավորված աղեղնավոր ու նետավոր։ Հայտնի է հույների աղեղնավոր կամ որսորդ Արտեմիսը, որի համար էլ կոչվում էր Եղջերվահար։ Իսկ պարսից քանդակներում նրա գլխին երևում են գունդ և մահիկ, ձեռքին էլ՝ ծաղիկ։ Պարսկադեն գրքերը Անահիտին նկարագրում են որպես լանջագեղ, ոսկեպաճույճ, ոսկեղեն վերարկուով, քառամանյակով, գոտիով, ոսկեթիթեղ բոլորաձև գլխանոցով, իսկ պատմուճանը՝ կարված երեսուն քառածին ջրշների մորթիներից։ Այս վերջին ավանդության պատճառը այն է, որ ջրշունը կամ կուղբը չորս ձագ է ունենում կամ չորս ամիս հղի է լինում (չադուրդ֊ծիծանադամ)։ Ապա՝ Նահիտը ջրի դիցուհի էր կամ ոգի, իսկ կուղբը ջրում է բնակվում և ջրասույզ դևերի թշնամի է։ Ոմանք էլ այս կենդանու մորթու փայլունության պատճառով համարել են Անահիտին վայել զգեստին համապատասխանող։
Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է։ Բայց չենք կարող զանց առնել Ս․ գրքի նշանավոր հիշատակությունը՝ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, թե Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, և ամբողջ քաղաքը ոտքի ելավ։ Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց՝ ասելով․ «Ո՞վ է ի մարդկանէ՝ որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքն՝ մեհենազարդ՝ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա և տիեզերք պաշտեն»։ Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը։
Նանե
Այս անունով հույները առասպելում են մի հավերժահարսի՝ Սանգարիս գետի դստերը, որը ծննդաբերության ոգի էր կամ զորություն։ Սկանդինավյան ազգերն էլ ունեին մի դիցուհի՝ Նաննա, որ Օդինոսի որդու՝ Բլադրի կինն է։ Բալդրը համարվում էր նրանց Ապոլոնը, և Նաննան, ըստ այսմ, մերձավոր էր հունական Աթենասին, որ Արամազդի ուղեղից ծնված կույս էր՝ իմաստություն, գիտություններ և արիություն ներշնչողը՝ նախկինում երբեմն էլ համարված ջրերի և շոգիների չաստված։ Հայերն էլ Նանեին էին համարում Արամազդի դուստր ու Աթենասի փոխնակ, որովհետև նրա ճարտարարվեստ անդրին, որ բերեց Արտաշեսը, և Թիլ ավանում տեղադրեց Տիգրանը, Ագաթանգեղոսը անվանում է Նանեական։ Գրիգոր Լուսավորիչը նախքան Կեսարիա գնալը կործանեց այն նրան մերձակա Անահիտ քրոջ հետ և տեղը գանձերով հանդերձ դարձրեց կառուցվելիք եկեղեցու սեփականություն։ Նանեն կամ Նանան՝ որպես չաստվածների մայր, ծանոթ էր նաև այլ ասիացիների, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ» (Նանե, Նինե)։ Թիլ ավանից զատ՝ Հայաստանի ոչ մի վայրում Նանեի մեհյան չի հիշատակվում։ Երիզայի Անահիտից վերոհիշյալի տարբեր լինելը անտարակույս է, բայց օտարները սրան երբեմն շփոթում են Արտեմիսի, երբեմն էլ՝ Կիբելեի հետ, մանավանդ այնտեղ, որտեղ Ս․ գրքում հիշատակվում են չաստվածներ, ինչպես հիշատակվում է (Ա․ Մակաբայեցիների, Զ, 1) Ելիմայիսի կամ, ըստ մեզ, Լիմնոսի մեհյանը, որ էր «մեծագանձ յոյժ, և կուռք ոսկեղէնք ձուլվածոյք մեծամեծք ի նմա»։ Եվ հիրավի, Անահիտը սրանց գլխավորն էր։ Իսկ Պարսկաստանում եղածի մասին հիշատակածը (Բ․ Մակաբայեցիների, Ա, 13, Թ, 12), ըստ մեր թարգմանության, Նանեն է, որի գանձերը կողոպտել էր ուզում Անտիոքոսը, բայց նրա «անհամար զօրքն անկան կործանեցան շուրջ զՆանեայ տաճարաւն», որ գտնվում էր Պարսկաստանի մայրաքաղաքում, որ Պասարգատն էր։ Ըստ Պլուտարքոսի վկայության՝ սրանց Նանեն հաղթության չաստված էր, և նրա տաճարում էին պսակադրվում թագավորները․ և ըստ այսմ ևս՝ զուգորդվում է հույների Աթենաս֊Պալլասի հետ։
Աստղիկ
Հայոց երրորդ դիցուհին է՝ մեծարված ավելի, քան երկրորդը (Նանեն), թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինը, որովհետև թեև ոմանք Աստղիկին էլ են համարում Արամազդի դուստր, բայց Անահիտի հետ շփոթելով են այդ անում։ Ազգային ավանդությունը Աստղիկին՝ սեփական հայկական անվամբ և օտարներին ոչ նման համարում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո, ինչպես և իր եղբայրը՝ Մանիտոնը։ Թե սրանց հայրը հայոց առասպելներում ինչ անունով էր կոչվում, հայտնի չէ։ Եվ եթե նույնպես հայտնի կամ ընդունելի չէ Նոյի դուստրը լինելը, հավանական է, որ լինի մի հին նահապետի դուստրը՝ իրական անձ և ոչ մտացածին մեկը։ Բերոսոսյան Սիբիլլան (Խորենացի, Ա․ Զ) Աստղիկին համարում է Քսիսուսթրոսի, որ նույն Նոյն է, դստեր դուստր և նկարագրում է, որ հաշտարար էր իր եղբայրների՝ Տիտանի և Հաբեթի՝ Զրվանի դեմ ունեցած կռվի ժամանակ և վերջինի զավակներից մի քանիսին փրկելով՝ տարավ֊ձգեց Օլիմպոս լեռան վրա, ինչի համար էլ կոչվեց դիցընկեց։ Բայց հայերը ավելի հաշտ են ցույց տալիս եղբայրներին ու քրոջը, որը նրանց հավասար ժառանգեց մի երկիր հարավային կողմում՝ ըստ ոմանց՝ Երջանիկ Արաբիան։ Սակայն իրենց Աստղիկին չեն թողել այդքան հեռու գնալ, այլ պահել են Տարոնի կողմերում, որտեղ առաջ բնավկում էին նաև եղբայրները։ Այնտեղ է Աստղնաբերդը կամ Աստղիկի բերդը՝ համառոտելով Ասղնաբերդ կոչված, որը կառուցել է տվել նույն ինքը՝ Աստղիկը, որ ասում են, իր Զրվան եղբոր ապահովության համար․ հետագայում՝ պատմական ժամանակներում, կոչվել է Մոկաց բերդ և գտնվում է Մուշի արևելյան կողմում, իսկ արևմտյան կողմում՝ Հաշտենից գավառի մոտ, կա մեկ այլ Աստղբերդ։ Անշուշտ, Անահիտի պես սա էլ լեռների վրա ուներ այլևայլ աթոռներ։ Հիշվեց նաև Պաշատ լեռան վրա գտնվող նրա կուռքը կամ պատկերը, որ գտնվում էր Արամազդի կուռքի մոտ, որի հետ և կատարում էին նրա տոնը Նավասարդին՝ ամանորին։ Արտաշես Բ֊ն, Վանի կողմերում իր համար զբոսարաններ շինելով, Արտամետի մոտերքում կանգնեցրեց Աստղիկի տաճարը, որի պաշտամունքը շատ սիրող են թվում ինքն էլ, իր ընտանիքն էլ։ Եվ նրա Սաթենիկ տիկնոջ մասին ասվում է, թե իր ազգակից Սուքիասեցն քրիստոնեական քարոզը լսելուց հետո իսկ չկարողացավ բաժանվել Աստղիկի պաշտամունքից։
Այս դիցուհու գլխավոր մեհյանը գտնվում էր Հաշտիշատում։ Այն մեկն էր երեքից, որոնք մեկ անունով կոչվում էին վահեվահյան, և որոնցից մեկն էլ վերոհիշյալ Ոսկեծին Ոսկեմայր Անահիտի մեհյանն էր։ Իսկ Աստղիկինը առանձին կոչվում էր Սենյակ Վահագնի․ վերջինիս էլ նվիրված էր երրորդը։ Այս երկուսի պատկերների՝ Հունաստանից բերված լինելու պատչառով նրանց Հերակլեսը հայերի մեջ Վահագն համարվեց, իսկ Ափրոդիտեի անդրին՝ Աստղիկինը։ Սրանց՝ իբրև իր սիրելիների, Տիգրանը դնել տվեց իրար մոտ (Խորենացի, Բ․ ԺԴ), և այնուհետև այս երկու դիցուհիների գաղափարները միացան, և Աստղիկը համարվեց ցանկասիրության գարշելի չաստված, որին նրա սիրեկանի և Անահիտի հետ մեկտեղ ավերեց ու անհետացրեց ս․ Գրիգորը ու դրանց տեղում կառուցեց Աշխարհամատրան տաճարը։ Ագաթանգեղոսը այսպես է նկարագրում այդ մեհյանի բնաջնջվելը ու իբր աներևույթ լինելը՝ ինչպես գուշակվում է, այնտեղ կատարված անառակ պաշտամունքն ու հանդեսները մոռացնել տալու համար, ինչպես Վարդան վարդապետն է երգիծաբանելով ասում Լուսավորիչին ուղղված ներբողում․ «Աստղիկ՝ զբոզութիւնն առեալ փախչէր առ նմանիս իւր»։ Լամբրոնացին էլ 67֊րդ սաղմոսի մեկնության մեջ, «որպէս պակասի ծուխ» և այլն, այդպես էլ Քրիստոսի հրի զորությամբ ջնջված է համարում․ «Զի թէ ոչ էր պակասեալ, զբազում ամաց մեհեանն շինեալ Վահեւանեան Դիցն, և դիւօքն ի մարդկային հնարից պարսպեալ, Ս․ Գրիգոր՝ ո՞րպէս մի տեառնագրելովն՝ կործանեալ անհետ արար»։ Մեկ այլ տեղում էլ (Ձ, 14) գրում է․ «Ս․ Գրիգոր՝ զի ձգեաց զձեռն ի Վահեւանեանն մեհեան, և իբրեւ զոչինչ՝ զամենայն զդեւսն ցրուեաց»։
Մինչ հունական խայտառակ անդրիների բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևույ, և ըստ անունի՝ լուսավոր ու պայծառ մի էակ կամ իր էր՝ հավանորեն Արուսյակը՝ նման հռոմեացիների Venus-Urania կոչվածին։ Հետագայում դարձավ ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ, որոնց հայտարան են և՛ նրա նկարագրությունը որպես ոսկեծղի և վարդամատն, ինչպիսին էին հույների Արշալույսն ու Հերան, և՛ Ափրոդիտեին նվիրված վարդը, որ և հայերն էին վիրում իրենց Աստղիկին՝ Վարդավառ ասելով ու անելով և տարեվերջին՝ Ավելյաց օրերին, որ օգոստոսի սկիզբն է, կատարելով իրենց Բարեկենդանի մեծամեծ հանդեսները, երբ Հայաստանի բարձրավանդակներում դեռ առկա էր գարնանային զովությունը։ Վանական վարդապետը որոշ շփոթությամբ (գրվածքի սխալ օրինակումից) ասում է, որ այս տոնը Քրիստոսի խաչելության հիշատակից 40 օր առաջ էր, իսկ քրիստոնյաները այն դրեցին Այլակերպության տոնից 40 օր հետո՝ խափանելով Աստղիկի և Հեփեստոսի կամ Միհրի պիղծ տոները և դրանց հետ մեկտեղ՝ արեգակի ու լուսնի կրոնական հիշատակները։ Ասվում է, որ ինքը՝ ս․ Գրիգոր Լուսավորիչը, պատվիրեց այս հեթանոսական մեծապայծառ տոնը փոխարինել Թաբոր լեռան վրա Քրիստոսի ամենապայծառ երևումով։
Միհր, Միթրա
Այս անունը պարսկական հնչում ունի։ Վերջին մասը հիշեցնում է հայերեն հուր֊ը, ինչպես ինքն էլ համարվում էր հրի ու արեգակի չաստված։ Նույն էր և հույների Հեփեստոս կոչվածը։ Եվ առավել, քան շատ չաստվածներինը, նրա պաշտամունքը տարածված էր և՛ արևելքում, և՛ արևմուտքում։ Այս վերջին (Եվրոպական) մասում՝ ոչ միայն հույների ու հռոմեացիների կողմերում, այլև Գերմանիայում, գտնվում են միհրական կոչված քանդակներ։ Մինչև իսկ իսլանդացիների գերագույն չաստվածը կոչվում էր Մաեդր֊աս։ Արևելքում Միհրի պաշտամունքի նշաններ կան Փոքր Ասիայից մինչև Հնդկաստան։ Այս մեծ աշխարհում Միդրա էին անվանում արեգակը կամ մեկը 12 արեգակնազուններից, որոնք կոչվում էին ատիդիյաս։ Մեր 5֊րդ դարի մատենագիրների՝ Եզնիկի, Եղիշեի, Խորենացու ըթերցողները հիշում են սրանց գրածները և պարսից Միհրի ինչ լինելու բացատրությունը։ Նրանցից առաջ դրա մասին հիշատակում են նաև սուրբ հայրերը, մանավանդ Գրիգոր Աստվածաբանը, որի ճառերի մեկնիչ Նոննոսը գրում է․ «Միթրոս կարծի ի Պրասիցն՝ Արեգակն գոլ, և զոհս առնէին նմա և կատարէին․ արդ ոչ կարէ ոք ձօնել նմա՝ եթէ ոչ յառաջագոյն ընդ աշտիճանսն տանջանաց անցանիցէ, և աշտիճանքն են թուով ութսուն»։ Հայտնի է, որ աստիճանակարգերը, ինչպես որ կան նաև այլ կրոնների ու աղանդների մեջ, զուգորդվում են նոր ժամանակների աշակերտության կամ նվիրապետության կարգերին՝ մեկը մյուսից բարձր՝ ըստ հետևողների իմացության և կրթության։ Նույն հեղինակը մեկ այլ տեղում ասում է․ «ԶՄիթրոսէ այլեւայլ տան կարծիս․ քանզի Արեգակն զնա գոլ ասէին, ոմանք վերատեսուչ Հրոյ, և այլ յատուկ ինչ գոլ զօրութիւն․ լինէին և Միթրոսի տելէդք ոմանք [պաշտօնասէրք], և մանաւանդ առ ի Քաղդէացւոցն․ քանզի որք սովաւ կատարեալ կամէին լինել՝ տանջանաց կարօոտանային, ըստ աստիճանաց ի վեր ելեալք, ի թեթեւագունիցն տանջանացն սկսեալ՝ ի դժնդակագոյնսն կատարէին․ յառաջագոյն՝ սովով ճնշել զանձինս՝ իբրեւ աւուրս 50․ և յայնմ ժուժկալք՝ ի քերանս արկանէին աւուրս երկու, ապա ի ձեան կացուցանէին աւուրս 20․ յետոյ ի հուր անցուցանէին․․․ և զչարըմբերն որ կատարեալն եղեւ՝ հատուցել այնուհետեւ ի կատարելագոյն տելետն [կարգէին]»։
Վերոհիշյալ միհրական քանդակները (Mithriaques) Միհրին կերպարանավորում են որպես հայագդակ կամ փռյուգագդակ երիտասարդ՝ քարայրի մեջ ծնկով կռթնած կամ հեծած մի ցուլի, որին ուզում է մորթել․ ցուլի ներքին անդամներին կպած են օձեր, կարիճներ, մրջյուններ․ մոտը կա մի շուն, վերևում՝ մի քաջ՝ ձեռքին երկու ջահ՝ մեկը վեր պարզած, մյուսը դեպի վար։ Այս ամենը ցույց են տալիս տարվա եղանակները՝ արևի շրջանով, գիշերն ու ցերեկը։
Զրադաշտական կրոնում Միհրը Որմիզդի ծնունդ էր՝ ոչ չաստված, այլ ազատ և ազատների գլխավորը, Որմիզդի ու Ահրիմանի միջնորդը։ Բայցհետո ոչ միայն չաստված համարվեց, այլև գրեթե բովանդակ աստվածություն, բայց այլանդակ կերպով աստվածացված, ինչպես ծաղրանքով ասում էին մեր հայրերը պարսից վզրուկ Միհրներսեհին պատասխանելիս․ «Եւ ոմն քաջ ի ձերոց իմաստնոցն ասաց, եթէ Միհրն աստուած մայրածին է ի մարդկանէ և թագաւոր աստուածազաւակ է, և համհարզ քաջ եօթներորդաց»։ Ավելորդ եմ համարում այս առասպելաց առասպելները քննել, քանզի սրանք հին պարսից և հայոց հավատքը չէին, այլ Սասանյաններինը։ Իսկ հները, ինչպես արդեն ասացինք, Միհրին համարում էին արեգակի, կրակի, եղանակների տեսուչ ոգի, որին նվիրված էին մարտ ամիսը, նաև ամիսների 16-րդ օրը և մի քանի այլ տոնական օրեր։
Ինչպես հիշված չաստվածների հավատքն ու կերպարանքը այլայլվեցին կամ խառնվեցին հունականին, երբ սրանց կուռքերը բերվեցին Հայաստան, այնպես էլ Հեփեսոսը զուգորդվեց Միհրի ու հռոմեացիների Վուլկանի հետ ու դարձավ Արամազդի որդին գուցե «ոչ բնութեամբ՝ այլ կոչմամբ», ինչպես ասում է Նոննոսը Միհրի նվիրյալների մասին։ Այս արեգակնային հրային չաստվածի կուռքը կանգնեցվեց Բագառիճում՝ Եկեղյաց և Դարանաղյաց գավառներին սահմանակից Դերջան գավառում, որտեղ, ինչպես գյուղի անունից է գուշակվում, կային նաև այլ կուռքերի բագիններ։ Եվ ս․ Գրիգորը «գայր հասանէր ի Մրհական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազդայ, և․․․ ի հիմանց բրեալ խլէին, և զգանձս մթերեալս աւար հարկանէին, և աղքատաց բաշխէին, և զտեղինս նուիրէին եկեղեցւոր»։ Ներկայումս ենթադրում են, որ այս մեհյանի տեղը նույն անունը կորղ գյուղում բարձրացած քարաբլուրի արևելյան կողմում է, որտեղ փորված են երեք փոքրիկ քարանձավներ, դրսում էլ՝ գավիթ։ Բլուրի գագաթին, որտեղ բուն բագինն է եղած համարվում, երևում են հիմքերի նշաններ։
Միհրի տոնի ժամանակը մեր ազգակիցները չեն հիշատակում, բայց թվում է, թե արեգ ամիսն է, որ համապատասխանում է պարսից միհր ամսին։ Արևմուտքում՝ գոնե Իտալիայում, տոնը կատարվում էր դեկտեմբերի 25֊ին․ դրա փոխարեն ուղղահավատները այդ օրը նվիրեցին Քրիստոսի ծնունդին, որի մարդեղության օրը զուգադիպում է գարնանամուտի օրերին։ Միհրի պաշտամունքասիրության՝ նրա հավատքից հետո էլ մնացած նշանակ են նրա անունից բարդված հատուկ անձնանունները Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ինչպես՝ Միհրան, Միհր֊Ներսեհ, Միհրանշապուհ, Միհր֊Արտաշես, Միհրազատ, Միհրիշատ, Միհրհորիկ և այլն։
Տիր
Թեպետ սա հիշյալ չաստվածների պես հաճախ չի հիշատակվում, բայց և աննշան չէ թե՛ արևելցիների և թե՛ հյուսիսցիների մոտ, թեև այլևայլ կերպով է ճանաչվում։ Համապատասխանում է հույների Ապոլոն և Հերմես դիքերին։ Կելտերի ու սկանդինավցիների մոտ Տիրը կամ Տյուրը (Tyr) պատերազմի ոգի է, ինչպես և Տին է ֆրիզների մոտ, Զիոն՝ շվեդների մոտ։ Մեր լեզվում Տիր անունը նշանակում է «ուժ, պնդություն, քաջություն»։ Պարսիկները Տիր են կոչում նետը և, ըստ աստղաբաշխության, Փայլածու մոլորակն ու Դաշդեր աստղը, ինչպես և երկրի արևելյան կողմի պահապան ոգուն, նաև ամիսների՝ տոներով հանդերջ տիրական կոչվող 13֊րդ օրվա և ամբողջ դեկտեմբեր ամսվա պաշտպանին, ինչպես հայերիս մեջ էլ տարվա 4֊րդ ամիսը կոչվում է տրե կամ տրյա։ Մեր դրացիները Տիրին ճանաչում էին նաև որպես ամպերի ու անձրևների համար հոգացողի։ Բացի ամսանուններից՝ ունենք նաև Տրյա գյուղ և Տիրառիճ գյուղ, Տիրինկատար լեռ, որը հիշատակեցինք որպես Անահիտին նվիրված, նաև մարդկանց շատ հատուկ անուններ՝ Տիրան, Տիրոց, Տրդատ, Տիրատուր և այլն։ Այս ամենը հայտնի է դարձնում, որ հայերի մեջ Տիրը ուներ բավականին տարածված պաշտամունք և համարվում էր գիտությունների, դպրության, պերճախոսության պաշտպան ու ներշնչող։ Հունաստանից բերված Ապոլոնի պղնձաձույլ, ոսկեզօծ անդրին, որ դրված էր Արմավիրում և ապա Արտաշատում, Ագաթանգեղոսը կոչում է Տիր կամ Տյուր, իսկ վայրը համարում է քաղաքից դուրս՝ քաղաքադռան մոտ՝ ճանապարհի վրա, և հատկությունը՝ «դիք դպրի գիտութեան քրմաց», մեհյանն էլ «անուանեալ դիւան գրչի Որմզդի ուսման ճարտարութեան մեհեան»։ Որքան էլ այս բառերի շարքերը փոքր֊ինչ շփոթում են իմաստը, բավարար են ահյտնի դարձնելու, որ գիտությունների խնամակալ էր և Արմազդրի դպիր, ինչպես որ հույների Հերմեսը և հռոմեացիների Մերկուրին Դիոսի պատգամավորն ու դպիրն էին, և պարսից Դիք֊Քելեքը բախտի, երկրագնդի ու գիտությունների ոստիկանն էր։
«Գործք Առաքելոց» սրբազան գրքում էլ, որտեղ հիշատակվում է Հերմեսը (որին իր ճարտարախոսության համար հեթանոսները նմանեցրին Պողոս առաքյալին), մեր ձեռագրերի մի մասին լուսանցքում գրված է Տիր դիք։ Հերմեսը ոչ միայն ճարտարախոս էր, այլև հնարախոս կամ պատգամախոս, յուրաքանչյուրի կարիքի համար բան ասող, միով բանիվ՝ հարցուկ և տարակույսներ լուծող ու երազներ մեկնաբանող, որի համար էլ հունարեն կոչվում էր ´Пнейсьрпмрпт կամ ЙгЮфщс ´пнеЯсщн, ինչը բացատրում է Ագաթանգեղոսը՝ Տիրի մասին ասելով․ «Երազացոյց երազընդհան պաշտօն Տիւր դից»։ Այս է պատճառը, որ մեհենատեղին էլ կոչվեց Երազմույն։ Եվ քանի որ գտնվում էր մայրաքաղաքի դռան մոտ, ճշմարիտ Աստծուն հայերիս հավատալու պատճառով նախ սրան «արկեալ ձեռն՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին․․․ ուր և երեւեալ կերպարանօք դիւացն ի նմանութեան առն և ձիոյ բազմութեան և կազմութիւն գնդի և հետեւակազօր մկնդաւորք և սունաւորք, առաջի ընթացեալք ի կերպարանս մարդկան նմանութեան, նիզակօք և նշանօք ի զէն և ի զարդ վառեալք, մեծաւ գոչելով զաղաղակ հարեալք՝ փախստեայք յԱնահտական ի մեհեանն անկանէին․ ուստի՝ ընդ հասեալսն մարտ եդեալ կռուէին, նետս անոյժս և քարավէժս թանձրաթափ ի վերուստ ի շինուածոցն ի խոնարհ զմարդկաւն ցնդէին․ զոր փոքր սակաւ մի զարհուրեցուցեալ զնորահաւատս մարդկանն։ Իսկ Ս․ Գրիգոր իբրեւ տեսեալ զայն՝ նշան տէրունական առնէր․ և դիմեալ՝ ի դուռն մեհենին, և ամենայն շինուածք մեհենին ի հիմաց դղրդեալ տապալեցան․․․ և ամեայն դեւքն ի փախուստ դարձալ առաջի մարդկանն՝ երեւացան զօձիս արկեալ և զճակատս հերալ, և զճիկ բարձալ մեծաձայն գոչելով ասէին, թե վա՜յ մեզ․ զի յամենայն երկրէ փախստական արար զմեզ Յիսուս՝ որդի Մարիամու․․․ արդ ի յո՞ դիմեալ փախիցուք․․․ երթաք մեք ի բնակիչս լերինն Կաւկաս․․․ Եւ զյաս ասացեալ․․․ սեւագունդ դիւացն՝ աներեւոյթք եղեալ չքոտեալք ի տեղւոյն՝ իբրեւ զծուխ պակասեցան», և այլն։ Փոխանակ «մարդակերպ դևեր»֊ի՝ փախչողները պիտի կոչվեն դիվակերպ մարդիկ, խաբեբա քուրմեր, որոնց դիզած գանձերը տրվեցին աղքատներին ու եկեղեցուն․ երազացույցն էլ երազի պես ցնդեց։
Նշանավոր է, որ մեր ու պարսիկների մեջ Տիրի՝ գիտության դիք համարելու պես մոգերին տրի կամ տրա են անվանում նաև սաքսերը։ Արդյոք կելտերի դրուիդ֊ը (Druide[66]) և սկանդինավցիների Derot֊ը, որ նշանակում են «քահանա և գիտուն», տրի֊ից չե՞ն ծագել։
Վահագն
Մինչ հիմա մեր հիշած հայոց պաշտելի չաստվածների մեջ միայն Աստղիկն էր զուտ հայկական անունով կոչված և հայ դիցաբանության ծնունդ։ Կարելի է այսպիսին համարել նաև Վահագնին, թեև նա էլ Աստղիկի ու այլոց պես կունենա իր օտար զուգակիցը կամ փոխանակը, ինչպես՝ մի Հերակլես։ Թեև պատմությունը նրան մեզ ներկայացնում է իբրև իրական և դյուցազունների մեջ դասելի անձ, սակայն պաշտամունքն ու մեհյանները հավասարեցված են չաստվածներին և ներկայացված որպես հայոց յոթ գլխավոր դիքերից ու մեհյաններից մեկը։
Ըստ պատմության՝ Վահագնը Երվանդյան Տիգրան հայկազունի որդին կամ մանավանդ թոռն է։ Նրա հետ պատերազմել ու հաղթել է մարերի հռչակավոր թագավոր Աժդահակին, որի անունը հայերեն թարգմանելով՝ հայ վիպասանները նրան անվանում էին վիշապ, իսկ հետևողներին վիշապազուններ և ըստ Խորենացու՝ «ընդ Վիշապաց ասէին յԵրգն՝ կռուել նմա և յաղթել․ և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութեանցն՝ նմա երգէին»։ Մարերի ու պարսիկների մեծ հակառակությունն ու կռիվը հայտնի են նաև օտար պատմիչներից, թեև ոմանք նրանց համարում են բարեկամներ, այլ ոչ թշնամիներ։ Բայց հույների պատմահայրը (Հերոդոտոսը) և մեր պատմահայրը (Խորենացին) հայերին ու պարսիկներին ներկայացնում են որպես դաշնակից և մարերին թշնամի։ Եվ ինչպես պարսիկներն են իրենց Կյուրոսին հռչակում Աժդահակին հակառակորդ ու հաղթող, այնպես էլ հայերը՝ իրենց սիրելի Տիգրանին, որի մասին երգված հիշատակներից մի մաս ավանդում է Խորենացին (Ա․ ԻԵ֊Լ)՝ ըստ հայոց հին վիպասանության, որի մեջ խառնվել կամ հավելվել էին և՛ Վահագնի քաջագործությունները, և՛ դրանից դուրս պես֊պես ավանդություններ։ Այսպիսին է նաև 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացու հիշատակածը․ «Ի խիստ ձմերանի՝ Վահագն նախնիՀայոց՝ գողացաւ զյարդ Բարշամայ[67], Ասորեստանեայց նախնոյն․ զոր և մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ Յարդգողի հետ անուանել»։ Այս հիշատակումը Վահագնին ներկայացնում է իբր Արամի ժամանակակից՝ շատ ավելի հին, քան Տիգրանը։ Հնդիկներն էլ ունեն նման մի ավանդություն․ Պոնիս կամ Վալա անունով մի ասորի գողանում է չաստվածների նախիրը ու փակում է մի քարայրի մեջ։ Ինդրա չաստվածը մրրիկների (մարուտ) օգնությամբ և Սարամա եղնիկի առաջնորդությամբ բացում է քարայրը և արձակում անասուններին։
Հնդկական առասպելների հետ Վահագնի այլ նմանությունները հիշատակեցինք արեգակի պաշտամունքի մասին խոսելիս և նշեցինք նույնիսկ անունը՝ Վահու֊Ագնի։ Մեր մի հին գրվածքի մեջ մեր դյուցազնը կոչվում է Վահանգն։ Եվ կա մի հին վարդապետի վկայությունը․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին»․ և սրան համապատասխանում է վիպասանների երգածը՝ Երկնէր երկին֊ը և կարմրիկ եղեգնիկ֊ը, որի նման նաև այլ ազգերի, մինչև իսկ չինացիների ավանդություններում էլ են գտնվում եղեգնից, լոտոսից կամ ուրիշ մի բույսից ընծայված չաստվածներ։ Շատ դարեր անց՝ Վաղարշակի ժամանակներում, նոր հնդիկ քուրմերի՝ նոր չաստվածներով Հայաստան գալը մի փաստ էլ է ավելացնում Վահագնի հնդկական առնչությանը, որի մեհյաններն էլ նույն հնդկական անվամբ կոչվում էին Վահեվահյան, պաշտամունքավարները՝ Վահևունիներ (ըստ Ագաթանգեղոսի հունարեն օրինակի՝ Вбвз՝йпт)։
Մեր աշխարհակալ Արշակունիները, որ ավելի կոչելի են չաստվածակալներ՝ Հունաստանից բերած կուռքերի և հայոց ավանդությունները այլայլելու համար, նույնը անել տվեցին նաև Վահագնի հետ։ Նրան սեփականվեց Հերակլեսի անդրին՝ հռչակավոր Սկյուլասի և կրետացի Դիպինոսի[68] պղնձաձույլ, ոսկեզօծ ձեռագործը, որը Վահևունիները, իրենց Վիշապաքաղ Վահագնը համարելով կամ նրան հարմարեցնելով, կանգնեցրին Տարոնի Հաշտիշատում՝ Անահիտի և Աստղիկի մեհյանների մոտ՝ սրան էլ նվիրելով մի երրորդը (Վահեվահյան կամ Վահևվահյան)՝ «մեհեան մեծագանձ, լի ոսկւով և արծաթով, և բազում նուէրք մեծամեծ թագաւորաց ձօնեալ անդ, ութերորդ պաշտօն[69] հռչակեալ»։ Լուսավորիչը այս կուռքերը կործանեց մեծ դժվարությամբ, որովհետև հնդկասերունդ քուրմերը այն պաշտպանում էին համառորեն։ Բայց եթե հնդիկները սրան պատիվ էին մատուցում՝ իրենց Ագնին համարելով, և եթե ըստ Խորենացու՝ վրացիները նախ սկսեցին պաշտել՝ բնական մեծությամբ մարդու մի արձան կանգնեցնելով, և եթե ըստ մի գիտնականի՝ հին պարսիկներն էլ Ավեստայի լեզվով հին գրքում նրան կոչել են Վերեթրակնա (՞), ապա հայերը նրան ճանաչում էին որպես իրենց մեծագույն ու սիրելի դիքերից մեկը։ Այդ է հայտնում նաև Տրդատի հրովարտակը՝ ազգին մաղթելով, որ Արամազդից ու Անահիտից հետո «քաջութիւն հասցէ ձեզ ի Քաջն Վահագնէ», որին հարկ է համարել նաև Արեսին փոխարինող, որովհետև պատրեազմի հայոց այլ չաստված չի հիշատակվում։
Տարոնից դուրս Վահագնի մի մեհյան էլ հիշատակվում է Տոսպի Ահևական գյուղում, որ լսեցնում է նույն Վահեվահյան անունը, ինչպես որոշակիորեն ասում է Թովմա Արծրունին․ «Քանզի էր և տեղին այն յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»։ Այս պատմիչը հիշատակում է նաև Հերակլեսի՝ Արտաշես Բ֊ի կողմից Փոքր Աղբակ գավառում կանգնեցված մի մեհյան, որ համարելի է Վահագնինը։ Հերակլեսի դիք Տրդատի օրերում հիշվում է նաև Դերջան գավառում՝ Սալահունիքում, Ասկեպիոս դիքի հետ, որի մեծահանդես տոները կատարվում էին այնտեղ։ Բայց սրանք թերևս բուն հունական դիքեր էին։
Վահագնի պաշտամունքավար բնիկ քուրմերը նրա ցեղից կամ հնդիկներից էին սերված կարծում և կոչվել էն Վահունիք, Վահևունիք կամ Վահնունիք, որոնց այդ պաշտոնը հանձնեց Վաղարշակը և նրանց էլ բարձրացրեց նախարարական կարգի, թեպետ Տիգրանի հրամանով առժամանակ զրկվեցին այդ պատվից, որովհետև նրան չհարցնելով՝ Աշտիշատում կանգնեցրել էին Հերակլեսի անդրին, և սրանց գյուղն էլ նա դարձրեց արքունիքի սեփականությունը։ Իսկ ս․ Գրիգորը, բագինները վերացնելով, դարձրեց առաջին եկեղեցու տեղը և քուրմերի փոխարեն վերակացու կարգեց ս․ Դանիել ծերունուն՝ որպես իր փոխանորդի, և Վահագննի տոնի փոխարեն սահմի ամսի 7֊ին սահմանեց Հովհաննես Կարապետի և ս․ Աթենոգինես եպիսկոպոսի տոն, որոնց նշխարհներից մաս դրեց եկեղեցու հիմքում։
Վահագնի պաշտամունքի ջնջվելուց հետո նրա մասին վիպասանների հյուսած երգերը դեռ լսվում էին մեր թարգմանիչների օրերում, և սրանք նաև Ս․ գրքի թարգմանության մեջ Հերակլեսի փոխարեն համարձակորեն գրում էին Վահագն։ Անմոռաց մնաց նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի հետ կոչելը, որ մեզանում ասվում է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը հայտնի է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ Սաման յոլու։
Ժամանակին վերաբերող հավատքների մասին խոսելիս հիշատակեցինք, որ ամիսների 27֊րդ օրը նվիրված էր Վահագնին, կամ Վահագնը այդ օրվա պահապանն էր։
Վահագնի պատճառով թե՛ այստեղ և թե՛ նախորդիվ շատ անգամ հիշած լինելով հնդկական դիցաբանւթյան հայկականի հետ խառնուրդը՝ հարկ է, որ այժմ հիշենք և այն, ինչը իբր ստույգ ավանդում են մեր պատմիչները այն կողմից եկած մի զույգ դիքերի կամ դյուցազնացածների մասին, որոնք սովորաբար անվանում են Դեմետր ու Գիսանե, թեև անունները այլայլված են և չեն հիշատակվում ո՛չ Խորենացու, ո՛չ Ագաթանգեղոսի կողմից։ Դրանք հիշատակվում են հատուկ Տարոնի պատմիչի (Զենոբի) կողմից (որտեղ պաշտվում էին այս եկամուտ դիքերը)։ Եվ ըստ պատմության կամ զրույցների՝ եղբայրներ էին ու հնդիկ ազնվազարմներ, որոնք կամենում էին սպանել իրենց Դինաքսե թագավորին, սակայն երբ նրանց խորհածը ահյտնի դարձավ, փախան֊եկան Հայաստան, որտեղ Վաղարշակը նոր էր հաստատում հայ Արշակունյաց թագավորությունը։ Նա ընդունեց սրանց և տարածքներ տվեց Ապահունյաց և Տարոնի գավառներում, որտեղ, բացի այլ քաղաքներից, շինեցին նաև Օձ կամ Վիշապ քաղաքը կամ ավանը և կանգնեցրին օձակերպ մի կուռք, այլ կուռքեր էլ կանգնեցրին Աշտիշատում՝ պաշտելով իրենց հայրենի ծեսով։
Մի քանի տարի անց Վաղարշակը Հնդկաստանի թագավորի դրդմամբ կամ մեկ այլ պատճառով նրանց, հանցավոր գտնելով, սպանեց, բայց տարածքները թողեց նրանց որդիներին։ Սրանք՝ Գիսանեի Կուառս ու Մեղտի որդիները և Դեմետրի Հոռյան կամ Հռեմ որդին, շինեցին մեկական գյուղ և կոչեցին իրենց անուններով, ինչպես մինչև հիմա էլ ստույգ այսպես են կոչվում (բայց ինչ պատչառով կոչվելը ստույգ չէ)։ Իսկ ի հիշատակ իրենց հոր՝ Աշտիշատի մոտ՝ Քարքե լեռան վրա՝ Տարոնի ու Պալունյաց գավառների միջև, կանգնեցրին նրանց քարեղեն արձանները, նաև երկու պղնձե արձաններ էլ՝ Գիսանեինը՝ 30 կանգնուն բարձրությամբ, Դեմետրինը՝ 12 կանգուն, և նրանց մեհյանները պահողների և պանդուխտների համար նվիրեցին 12 գյուղ։ Իրենց որդիներին ու ցեղին էլ կարգեցին իրենց աստվածացրած նախնիների քուրմ ու պաշտամունքավար, որոնք և որդուց որդի հաջորդաբար պահում ու պատվի էին արժանացնում այդ տեղանքը։ Այս է պատմական ավանդությունը։ Պատմական եմ ասում գրավոր և պատմիչի անուոնվ լինելու պատճառով, սակայն շատ անահավանակն և անհարմար մասերով, եթե նույնիսկ մի ստույգ հիմք կա։ 400 և ավելի տարիներ անց հայերի ուրիշ կուռքերի հետ սրանք էլ կործանելու է գալիս ս․ Գրիգորը, բայց մեծ դժվարությամբ ու պատերազմելով, Տրդատի զորքի օգնությամբ, ինչպես մանրամասնորեն պատմում է Զենոբի՝ ժամանակակից ասորու անունով։ Եվ դրանց փոխարեն հաստատում է Մշո պարծանք ս․ Կարապետը։ Բայց կռապաշտ ու հայերնապաշտ համառ քրմորդիները դժվարությամբ ընդունեցին քրիստոնեությունը և երկար ժամանակ ջանում էին իրենց նախնիներից գոնե մի հիշատակ պահել, ինչպես Գիսանեի սերունդները նրա շատ երկարամազ լինելու պատճառով չէին ուզում իրենց մազերն էլ կտրել և երբ ստիպված եղան կտրել, մեկ֊երկու փունջ թողեցին երկար։ Դրանց սև գույնն էլ դեռ տարբերում էր նրանց բնիկ հայերից։
Այս ավանդությունները քննելիս հնդկական հետքեր են հայտնվում․ զուգորդվում են նաև Գիսանեի անունն ու դրա իմաստը, քանզի հնդկերենում գես֊ը նույնն է նշանակում, ինչ որ հայերենում։ Նրանց Կրիշնա չաստվածն էլ անվանում է Գեսավա, որ նշանակում է «գիսավետ, գիսավոր»։ Հնդիկները ունեին նաև Գեսին անունով մի չար քաջ, որը, երբեմն մարդակերպ, երբեմն ձիամարդու կամ ձիացուլի կերպարանքով հայտնվելով, մեծ վնաս էր պատչառում, մինչև որ նրան սպանեց Վիշնու չաստվածը։ Հավանաբար այս չաստվածներն էին Տարոնում պաշտվել, այլ ոչ Վաղարշակի մոտ փախուստով եկածները։ Թերևս Վիշնու անունն էլ է խառնվել այստեղ պաշտված վիշապներին։ Իսկ Դեմետրի անունը, որ հիմա Դրմետր գյուղն է պահում, հավանաբար լսեցնում է հնդիկների երրորդության Բրահմա, Վիշնու և Շիվա Տրիմուտրի չաստվածներին։ Դեմետրի որդու անունն էլ, որ գրվել է Հռեմ, հիշեցնում է Հռամա կամ Ռամա չաստվածին, որ նույն ինքը Վիշնուն է՝ յոթ անգամ մարմանվորված։
Սրանց հետ հարկ կլինի մեկ անգամ էլ հիշել արդեն մի քանի անգամ հիշատակված և Վահագնի լծորդ հնդկական Ագնիին՝ հրի չաստվածին և հայոց մեջ արևակերպ վիպասանվածին (տե՛ս էջ 51)։ Մեր ոչ շատ ծանոթ ու բավական հին մի գրող՝ Սիմեոն անունով մի վարդապետ, հիշելով քրմերի և նրանց զինակիցների պատերազմը Տրդատի զորքի դեմ, այսպիսի մթնկեկ մի բան է պատմում․ «Ուստի և Գեղեցիկն Ագնիս՝ կրկին, ասեն, զերիս աւուրս [ի] մարտ պատրեազմին կացեալ»։
Կարծում եմ՝ նշանակում է, թե քուրմերը ասում էին, որ իրենց գեղեցիկ Ագնին երեք կամ վեց օր պատերազմեց հայոց զորքի դեմ, և որ Տարոնում պաշտվածը սա էր, այլ ոչ հույների համանուն Աղնոս կոչված ողջախոհ Արտեմիսը կամ սրբերի Իսիսը։ Եվ մի՞թե այն աղբյուրաբուխ տեղը, որի մասին պատմիչը (Զենոբ) ասում է, թե «իննակնեան կոչեն տեղոյն Հնդիկք և Պարսիկք», Ագնի անունը չի բովանդակում այս կոչումը։
Հնդիկների դիցաբանությունն ու լեզուն մաղելու դեպքում գուցե նոր լույս ծագի Տարոնի այս կողմերում պաշտված կուռքի և Գիսանեի ու Դեմետրի վրա։
Վանատրի և ամանորի դիքեր
Հայոց գլխավոր դիցապաշտական կենտրոններից մեկը Արարատի ընդարձակ ու գեղեցիկ Բագրևանդ գավառում և դաշտավայրում էր՝ ըստ պատաճին կոչված Բագավան, ինչպես հունական Դիոսպոլիսը (աստվածաքաղաք)․ այնտեղ թեև կային մեծագույն չաստվածների բագիններ, բայց հատուկն ու հաճախելին էր Վանատրի դից բագինը, որի անունը գրքերի մեջ միշտ հանդիպում է այսպես՝ սեռական հոլովով, ուստի կարող է կարծվել Տրի֊ի (Տիր դիքի) և վան֊ի բառաբարդություն, սակայն սովորաբար համարվել է Վանատուր՝ «հյուրընկալ, հյուրասեր, օտարներին և պանդուխտներին ընդունող», միով բանիվ՝ ըստ Ս․ գրքի (Բ․ Մակաբայեցիների, Զ, 2)՝ նման է հույների «Հիւրասէր Որմզդական դիցն Վանատրի», այսինքն՝ Արամազդին (ըստ հույների՝ ОЭнйпт, ըստ հռոմեացիների՝ Hospitalis)։ Եվ քանի որ նրա տոնը կատարվում էր հայոց տարեգլխին՝ Նավասարդին, և երկրի տարբեր կողմերից մարդկանց հոծ բազմություն էր գնում այնտեղ, հարկ էր ունենալ շատ իջևանատներ, և սրան էլ է համապատասխանում այդ չաստվածի անունը։ Եվ թվում է, թե այս դիքին են նվիրված այլ շատ կողմերում դժվար և լեռնոտ ճանապարհների վրա, շինված իջևանատները ևս, որոնք հետագա ժամանակներում կոչվում են փուտկա կամ փութկա՝ նշանակելով «քարավանատուն» ու «կրակ»։ Բառի ծագումը ինձ անծանոթ է, եթե պարսկերեն պյութքետե բառը չէ, որ միաժամանակ նշանակում է «կռատուն» և «պանդոկ»։ Եվ ոչ միայն կռապաշտության, այլև ավելի շատ քրիստոնեության ժամանակներում էին հաստատվել այսպիսի շենքերը, և հարյուրավորները՝ Ներսես Մեծի կողմից՝ ըստ նրա վարքի պատմիչների։
Միևնո՞ւյնն էին, թե՞ տարբեր էին Ամանորի դիքերը՝ հավաստի չէ։ Հայտնի չեն նաև նրանց կամ նրա կերպարանքն ու նշանները։ Ագաթանգեղոսը մի քանի տողով հիշատակում է, բայց ոչ պարզորոշ (ըստ հայ թարգմանության)․ «Ի Ժամանակի Դիցն Ամանորայ՝ ամենաբեր նորոց պտղոց տօնից Հիւրընկալ դիցն Վանատրի, զոր յառաջագոյն իսկ ի նմին տեղւոջ պաշտէին՝ յուրախութեան Նաւասարդ աւուր», որ տարվա առաջին օրն է՝ հայոց Կաղանդը։ Եվ հայտնի է, որ այս տարին արեգակի հաստատուն շրջանով էր, որպեսզի միշտ հանդիպի գարնան կամ մանավանդ ամռան եղանակին, երբ պտուղներն էլ կլինեն հասունացած։ Ըստ այսմ՝ կվայելեր, որամանորաբեր այս չաստվածը լիներ փոխարինողը հռոմեացիների Պոմոնա (Pomona) դիցուհու կամ նրա փեսայի՝ Վերտումնուսի (Vertumnus), որ պարտեզների և պահեզների պահապանն էր և կերպարանավորվում էր որպես գեղեցիկ, ծաղկեպսակ երիտասարդ՝ ձեռքին պտուղներ ու առատության եղջյուր։ Նույն կերպ էր նաև Պոմոնան՝ գեղեցիկ հավերժահարսը՝ պսակված որթով և ողկույզներով, ձեռքին նույն առատության կամ ամենաբեր եղջյուրը։ Եթե չենք կարող հաստատել, գոնե կարող ենք ասել, թե վայել է, որ Վանատուրը և Ամանորի դիքն էլ լինեն հայոց այգիների և պարտեզների հարսն ու փեսան, և գուցե հունական մյուս կուռքերի հետ սրանց պատկերներն էլ են գերվել ու բերվել այստեղ։ Հիշյալ վերջին չաստվածները՝ հռոմեացիների սիրելիները, առնվել էին էտրուսկներից, իսկ էտրուսկները, անտարակույս, վերցրել էին արևելցիներից, բայց որպեսզի՞ արևելցիներից։ Մինչև հիմա գրեթե բոլոր ազգերի և ռամիկների համար ընդհանուր է, ըստ իրենց երկրի եղանակի, այսպիսի ծաղիկների և պտուղների տոն և ուրախություն կատարելը։ Եվ այժմ էլ Հայաստանում տեղ֊տեղ տարվա վերջին օրը կոչում են ծաղկամուտ, որը հարմար չէ ներկայումս գործող տոմարին, բայց ոչ միայն հարմար է հայոց Նավասարդին, այլև այդ ավանդության հաստատողն է։
Ոմանք կարծում էին, թե այս տարեգլխի և առաջին ամսվա անունը, ինչպես շատ անգամ է բացատրվել, քաղդեական տոմարը նորոգող մի Նաբուսարդի անունից է (թողնենք նաև բառից տրված մեկնությունը)։ Բայց լեզվագետները ստուգաբանում են կամ ըստ զանդիկ պարսիկների Նավա֊սերհատա անվանման, որ ճիշտ նշանակում է «ամանոր՝ նոր տարի», կամ մանավանդ ըստ հնդիկների Նավա֊սարատա֊ի («Նոր ջրերի տոն»։) Մեր ազգակիցներից ոմանք գիտեն, որ Վարդավառի տոնի արտաքին հանդիսությունները մեզանում կատարվում են ջուր սրսկելով։ Նույնն են անում նաև պարսիկները իրենց նոր տարուն։ Հայտնի է նաև, որ Վարդավառն այժմ Քրիստոսի այլակերպության տոնն է և լինում է Նավասարդ ամսի առաջին օրերին։
Հնդիկները մի դիցուհի էլ ունեին՝ Սարատա անունով, որ աղբյուրների ակունքների ու գետերի ջրառատության պահապանն էր, միաժամանակ նաև առատաբուխ ճարտասանության, ինչը սովորություն է նմանեցնել հորդահոս ջրերին ու գետերին։ Ըստ ոմանց՝ նույնն է նաև նրանց Սարասվատի դիցուհին՝ Բրահմայի քույրն ու կինը, իմաստության մայրը, ինչպես հայոց Անահիտը։ Նավասարդի տոները առավել հանդիսավոր դարձրին Արտաշես Բ֊ի որդիները, թեև անդրանիկը՝ Արտավազդը, ըստ առասպելների, հետ հակառակվեց, երբ տավա վերջին ուզում էր ելնել ու ավերել աշխարհը։ Նրա եղբայրներից մեկը՝ Մաժանը, այս տեղի մեհյանների քրմապետն էր և նախանձից սպանվեց․ նրա հիշատակին մյուս եբայրը՝ Տիգրան Բ֊ն, նրա գերեզմանի վրա բագին կանգնեցրեց և կատարել էր տալիս շատ ու շատ կենդանիների զոհաբերություններ, բաժանել էր տալիս եկող֊գնացողի՝ պատվիրելով նաև, որճամփորդ հյուրերին գիշերը հանգիստ առնելու տեղ տան․ «ընդունիցին հիւրք երեկօթիւք»։ Եվ այս հաստատում է Վանատուրի մասին ասվածը։ Տիգրանի որդին էլ՝ «Վաղարշ՝ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ՝ ի մուտն Նաւասարդի»։ (Խորենացի, Բ․ ԿԶ)։
Այս բոլոր հեթանոսական տոների փոխարեն ս․ Լուսավորիչը հաստատեց ս․ Կարապետի ու Աթենոգինեսի հիշատակը․ «Տօն մեծ հռչակել․․․ յայնմ աւուր խմբեսցին ի նմին աւանի»՝ Բագավանում։ Ամանորաբեր պտուղների հանդեսից անբաժան էր ծաղիկներինը, որոնց թագավորը կամ թագուհին՝ վարդը, ինչ֊որ ձևով ամբողջովին գրավեց այն՝ անվանել տալով Վարդավառ, որ, ինչպես շատ անգամ է ասվել, մեր ազգի քրիստոնեության ժամանակ սեփականվեց Քրիստոսի լուսապայծառ երևմանը և այլ ազգերից ավելի մեծահանդես էր տոնվում՝ անջինջ թողնելով և հին հայոց հանդեսների անմեղ մասը և ջրհեղեղի հնագույն հիշատակով ջրի խաղերը, աղավնիների թռցնելը, որի նմանակերպ հանդեսը պարսիկների մոտ կոչվում է Ապ֊րիյզեկյան և կատարվում է նրանց տրյա (թիյրմահ) ամսի 13֊ին (մոտավորապես հոկտեմբերին) կամ, ըստ ուրիշների, բահման և խուրտատ ամիսներին[70]։
Սպանդարամետ
Մեր Ս․ գիրքը (Բ․ Մակաբայեցիների, Զ, 7) այս անվամբ է կոչում Դիոնիսոսին կամ հունական Բաքոսին․ «Իբրեւ տօն հասանէր Սպանդարամետական պաշտամանն՝ տագնապէին զնոսա պսակեալս թաւ ոստովք Սպանդարամետին կաքաւել»։ Մեզ ծանոթ է հույների առասպելական Բաքոսը՝ ժամանակին հնդիկների աշխարհակալը, հետո երկրի բերքի, մանավանդ այգիների ու գինու պաշտպանը։ Այսպիսին էր նաև զանդիկ հրեշտակապետը՝ Սպենդա֊արմաիդին, որին հետո պարսիկները կոչեցին Ասֆանտարմատ, Իսֆենտարմազ, Սփենտարմատ, Սիփենտարմյուտ՝ երկրի ու կենդանիների պահապանը և չորրորդ ամսվա (հունիսի) խնամակալը։ Բայց Հազկերտի կողմից նրանց տոմարի վերափոխումից հետո դարձավ երկրորդ ամսվա՝ փետրվարի, նաև ամսիներից յուրաքանչյուրի մեկ օրվա տեսուչ։ Երկրի խնամակալության իամստով է նրան ներկայացնում նաև մեր Արծրունի պատմիչը, սակայն ասվածը գրչագրերում խառնակված է ու որոշակի չի հասկացվում (ըստ մեր ունեցած օրինակների)․ Մանիթոպա աղանդավորի վարդապետությունից հիշում է կրակի տրվելը «ի մարդիկ և յերիր պանդոկի Սպանդարամետ աստուած է (Աստուծոյ կամ որ է ― Ղ․Ա․), ոչ ստեղծեալ յումեքէ, այլ որպէս երեւիդ՝ նոյնպես էր և կայ և մնայ»։ Պարթևներն էլ սրան կոչում էին Սաբանտոմատ, իսկ պարսիկներին մերձավոր հայերը՝ նրանց նման։ Եվ քանի որ թե՛ սրանք, թե՛ հույները նրա բնույթի առումով միաբան են, հարկ է, որ հայերն էլ ճանաչեին Բաքոսի ոգով մեկին և պաշտեին Սպանդարամետի անվամբ, որին պետք չէ շփոթել պարսից Սպանդիար կամ Իսֆենտիյար քաջի հետ, որին, ըստ մեր պատմիչ Մովսես Կաղանկատվացու, պաշտում էին նաև հոները՝ նրան կոչելով Թանկրի խան և նվիրաբերելով մեծամեծ, աղարթախիտ կաղնիներ ու զոհաբերելով ձիեր, «զգլուխն և զկաշին արկանէին զոստով ծառոցն», և այլն։ Գրիգոր Մագիստրոսն էլ իր «Թղթեր»֊ի մեջ հիշատակում է պարսիկների առասպելած քաջին․ «Ոչ մոռացայց զՍպանդիարն ի Սաբալանին կալով լերին», որ Սավալան է՝ Ատրպատականում, որտեղ կար նաև մի մեծ մայրի․ «Արմատ և միջոց նորա ի վէմ յեղափոխեալ՝ Սպանդիարայ զնա կանգնեալ արձան»։ Հայերի մեջ էլ այս քաղաքի անունը եղել է մարդկանց հասարակ անվանում՝ լսելի ինչպես անցյալ դարերում, այնպես էլ հիմա։ Բայց մեր խնդիրը չի վերաբերում այս քաջին կամ դյուցազնին, այլ երկրի կամ գինու պաշտպանին, որի Սպանդարամետ հատուկ անունով պաշտելատեղին հայերի մեջ չի հիշատակվում, իսկ հունարեն անունով հիշատակում է Թովմա Արծրունին՝ Արտաշես Բ֊ի մասին ասելով, թե հրամայեց Փոքր Աղբակ գավառում շինել «մեհեանս զՀերակլեայ և զԴիոնիսեայ, և այնու աղագաւ կարաց շէն պահել զերկիրն՝ շատամարդութեամբ»։ Թվում է, թե գինու զվարթարար զորությամբ ավելի հաղթող եղավ, քան զենքով, գոնե աղբակցիներին։
Հույները ունեին ինչպես մի քանի Դիոս, այնպես էլ մի քանի Դիոնիսիոս, որոնցից մեկը անվանում էր Զակրյան՝ ըստ ոմանց՝ «որսորդ» նշանակությամբ, ըստ այլոց՝ Ատրպատականի ու Պարսկահայաստանի Զակրոս լեռների անունով։ (Արդյոք այդպիսի չաստվածին ավելի հարմար չէ՞ր սեփականել Ծաղր կամ Ծաղրածու անունը, քան մի լեռ)։ Մի Բաքոս էլ թրակիացիների Սաբք տոհմի անվամբ կոչվում էր Սաբազ և մեծ ու մոլեկան տոներով պաշտվում էր փռյուգիացիների և, ըստ ոմանց, հատկապես հայերի մեջ։ Բաքոսի մեկ այլ անունն էր Նյուսեոս, որ, թվում է, տրվել է նրա Նյուսա դայակի անունով։ Փիլոստրատոս հույն պատմիչը ասում է, թե իր օրերում բռնվեց մի էգ հովազ, որի վզին անցկացրած էր ոսկե մանյակ, և վրան հայերեն (՞) գրված, թե հայոց Արշակ թագավորը այն նվիրում է Նյուսա չաստվածին։ Ոմանք այս անվամբ նկատի ունեն Նյուսա հավերժահարս դայակին, ոմանք ասում են՝ «գիշեր» է նշանակում, ինչպես Սաբազ֊ը՝ «ցերեկ»։ Ուրիշները տարբեր մեկնություններ են տալիս։ Հավանական է, որ նա լինի նույն ինքը՝ Դիոնիսոս֊Սպանդարմետը։ Ոմանք էլ Նյուսա֊ն համարում են քաղաքի անուն երկրի այլևայլ կողմերում, նաև Հայաստանում, ինչը մեզ անծանոթ է։
Սպանդարամետից մի տառ պակաս անունով չաստված կամ ոգի էլ հիշատակվում է մեր գրքերում՝ Սանդարամետ, Սանդարամետք, եզակի և հոգնակի, երբեմն էլ՝ Սանդարամետապետ։ Սա համապատասխանում է հույների՝ երկրի, անդունդի և պարզապես դժոխքի Դեմետրե կոչված դիցուհուն և այս նշանակությամբ էլ գործածվում է մեր գրքերում։ Քանի որ բառի վերջը նույնն է, ինչ որ առաջին անվան (Սպանդիար) վերջը, որոնելի է բուն սանդար կամ սանդարք մասի նշանակությունը, որ ինքնին հայտնի է դառնում՝ «խոր, վիհ, անդունդ և դժոխք», երբեմն էլ՝ «գերեզման»։ Բայց մեր գրքերում այսպիսի բառ առանձին գործածված կամ հայտնված չէ։ Չգիտենք՝ կա՞ նման բառ պարսկերենում կամ այլ լեզվում ու դիցաբանության մեջ։ Բայց ինչպես ասացինք, բարված կամ ածանցված՝ ընծայում են վերոհիշյալ իմաստը, ինչպես՝ Ագաթանգեղոսի ասածը՝ «Սանդարամետական ննջեցեալք»՝ թաղված գերեզմանում, Շնորհալու երգածը դժոխքի ու նրա իշխանի մասին․ «Սպանդրամետք սարսեցին, Զկապեալ ոգիսն արձակեցին», նաև շարականները․ «Զարհուրեալ դողային դասք Սանդարամետիցն», «Ձայնք հնչեցին Սանդարամետք անդընդոց»։ Այս ամենը հայտնի են դարձնում ոչ միայն անդունդն ու դժոխքը, այլև դժոխային ոգիներին, սատանային և դևերին։ Բայց դեռ հետաքննելի է մնում սանդարների անվան էությունն ու ծագումը։
Բար ֊ Շամինա
Արտաշես Ա֊ն գերեց հույներին ու հունական չաստվածներին և բերեց Հայաստան, ինչը շատ անգամ հիշեցինք։ Նրա որդի Տիգրանն էլ նույնը արեց ասորիների ու նրանց չաստվածների հետ, որի անունն իսկ հայտնում է ծագումը։ Նյութն իսկ արժանի էր գերության, քանզի, ըստ Խորենացու, «ի փղոսկրոյ և ի բիւրեղէ կազմեալ էր արծաթով․ և հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան»՝ Եկեղյաց գավառի Անահիտի հռչակավոր մեհյանի մոտ։ Եղել են այնպիսիները, որ կարծել են նույնիսկ, որ սա նույն Անահիտն է։ Բայց անտարակույս ասորերեն Պաալ֊Սամիմ կամ Պել֊Սամինա (ինչպես կոչում է Հակոբ Սրճեցին) անունների՝ «երկնքի աստված» նշանակելը կամ «մեծ աստված, երկնքի որդի, արեգակ», որի կինն էր Աստարտան։ Զարմանալի չէ, որ հայերը ընդունել ու պաշտել են իրենց ոչ շատ սիրելի ասորիների պաշտածը, որովհետև իրենք էլ էին արևապաշտ։ Զարմանալի է հին գաղիացիների՝ այդպիսի անվամբ՝ Բելիսամա (Belisama), մի դիցուհու պաշտելը, ինչպես Աթենասին։ Ագաթանգեղոսի գրքում գրված է Բարշիմնիա և կոչված է սպիտակափառ․ հարկ է, որ այդպիսին էլ լիներ բյուրեղից ու արծաթից բաղադրվածը՝ ըստ այս պայծառ ու փայլուն հատկության նմանված հույների օվկիանոսային Լևկոթեա դիցուհուն։
Բարշամինան հայերի մեջ մտավ ուրիշ չաստվածներից հետո, նրանցից առաջ ջախջախվեց Լուսավորիչի խաչով, որի հրամանով և «զգանձսն ամենայն զոսկոյն և զարծաթոյն աւար հարկանէին․ զայն աղքատաց բաժանեալ բաշխէին․ և զգեօղն ամենայն դաստակերտօք և գետնօքն հանդերձ սահմանօքն՝ յանուն Աստուծոյ նուիրէին․ և զԱմենափրկչին նշանին օրինակ և անդ կանգնէր»։
Բարշամինայից հետո կարող ենք նշել սեմական մի քանի այլ սինլքոր չաստվածների ևս, ինչպես Բելին կամ Բահաղին՝ ասորեստանցիների չաստվածահորը, Նաբուին կամ Նաբոգին՝ նրանց Արեգակին կամ Հրատին, Բաթնիքաղին, որ գուցե նույն Բարշամինան էր, Թարաթային կամ Թարթային, որ Անահիտն է կամ Կիբելեն, ըստ այլոց՝ ասկալոցիների ձուկնուկին Ատերկատ դիցուհին, և ուրիշների, որոնք հիշատակվում են Աբգարի պատմության մեջ, եթե նրան ստույգ համարեինք հայոց թագավոր, այլ ոչ Եդեսիա նահանգի առանձին թագավոր՝ համանուն և մերձանուն այն թագավորների հաջորդը և նախորդը, որոնք քրիստոնեական շնորհիվ և Թադեոսի առաքելական քարոզությամբ ընդունելի ու սիրելի են եղել հայերին։
Հիշենք սրանց կարգում և հայերիս ավելի մոտ մի քանի դիքերի, որոնք քիչ են ճանաչված կամ քիչ են պաշտված կամ բնիկ չեն և Հայաստանի կենտրոնում չեն, ինչպես Արմազը։
Արմազ
Արմազը վրացիների մեծ չաստվածն էր, որի անունից հայտնի են դառնում Արամազդ լինելը և մեծ հանդեսներով նրանց Մցխեթ մայրաքաղաքում նրա պաշտվելը։ Նրանց երկրորդ մեծ չաստվածը կամ դիցուհին՝ Զադենն էր, ում անունով երդվում էին Փառավական լճի ձկնորսները, երբ այնտեղ եղավ ս․ Նունեն, որի հրաշագործություններից զարմանալով՝ Միհրան թագավորը կամ բդեշխը նույն սուրբ կույսին անվանեց Արամազդի և Զադենի զավակ։ Այս անվանը նման անուններ ունեցող չաստվածներ օտար ազգերի մեջ էլ կան, ինչպես եգիպտացիների Սադին կամ Սադեն՝ Ամոնի և Նիիթի դուստրը, մեռյալների հոգու խնամակալը։ Սաիան հնդիկների Բրահման է՝ «ճշմարտություն» նշանակությամբ։ Դարձյալ Սաթի է կոչվում նրանց Շիվա չաստվածի կինը։ Արդյոք այս անվանը հաղո՞րդ չէ Արտաշես Բ֊ի տիկնանց տիկին գեղեցիկ ալանուհին՝ Սաթենիկը։ Կամ մեր Զատիկ անունն էլ չի՞ ենթադրում համանուն մի չաստված, որը սիրելի եղած լինի հայերին մինչ քրիստոնեության ամենափառավոր տոնը այսպես կոչվելը։ Արժե՞ հիշել և հույների Զեթեսին, որին նրանց վիպասանները մտցրել են Կոլքիս ու նույնիսկ Հայաստան, իբր թե նրա ընկերներից մեկը (Արմենիոս) եկել է և իր անունը թողել մեր հայրենիքին։ Ըստ առասպելների՝ Զեթեսը կամ Զեթեիկը և Կալայիսը եղբայրներ էին՝ Բորեաս հողմի որդիները, և սպանվեցին Հերակլեսի կողմից, բայց դարձան օդաշունչ ոգիների դասակից՝ ոսկեգույն թիկունքներով ու փետրավոր ոտքերով։ Ասվում է, որ արևելքում հիշվում է հատուկ Զատիկ անունով արդարության մի չաստված։
Վրաց պատմությունը հիշում է նաև մերձանուն երկու չաստվածների՝ Գայիմ և Գացիմ, որոնց անունները Դյուբուա հոլանդացի տեղագիրը գրում է Այնինի և Տանինի․ հիշատակվում են մեր Արշակունյաց թագավորության սկզբի ժամանակներում։
Օտարներին ծանոթ հայանուն չաստված է Փառնակը, որի մասին հիշատակել ենք․ նա պաշտվել է Պոնտոսում և նրան սահմանակից աշխարհներում։ Թե սկզբում որպես ինչ է պաշտվել, հայտնի չէ, բայց ըստ հույների՝ լուսնի արական չաստված է, որ կոչվում էր նաև Մեն կամ Միս, երբեմն էլ՝ միակից՝ Մեն֊Փառնակ, որի հռչակավոր մեհյանն ու պատգամախոսը Պոնտոսի Ամերիսում էին։ Կար նաև Փառնակիա դիցուհի՝ Սանդակի կինը, որ կիլիկեցիների արեգակն է՝ դուստրը Մենեսարի կամ Մեծասարի, որ նշանակում է «ժամանակի իշխան կամ շրջան», և Կինյուրի մայրը։ Սրանք բոլորը մեկտեղ լուսատուների միջոցով նշում են ժամանակը՝ իր չափերով․ նրանց անուններն էլ համապատասխանում են արևելյան լեզուներին։ Փառնակը պատկերվում էր հայագդակ՝ ուսերին կամ ծոծրակի վրա լուսնի մահակ կրելով։
Մա կամ Մաս էր անվանվում նաև Կոմանայում պաշտված լուսնի չաստվածը, նույնես և նա, որ Փռյուգիայում էր․ նշանակում էր «մայր» կամ Կիբելե դիցուհի, բայց պաշտամունքը նման էր Անահիտի պաշտամունքին՝ ըստ Ստրաբոնի նկարագրության (XII, 2.3)։ Հույների Մայի հետ զուգորդում են իրենց Էնիոյին, հռոմեացիները՝ Բելլոնային։
Բրիթ
Ս․ Բարդուղիմեոսի ունարեն և լատիներեն վկայաբանությունները Հայաստանում հիշատակում են այս անունով մի պատգամախոս չաստվածի, մինչդեռ հայերենում այդպիսի անուն չկա։ Այն մեզ հիշեցնում է Ուլնիայի Պրիտ լեռը և փյունիկեցիների Բերութին, որին համարում էին երկնքի մայր։
Փոքր Հայքի կողմերում՝ Զելայում՝ Անահիտի տաճարում, պաշտվում էր նաև Օման կամ Աման անունով կրակի չաստվածը՝ բրգաձև կամ բլրաձև գլխով։ Նույն տեղում պաշտվում էր նաև Անադատը, որ, ըստ պարսիկների, մի ազատ է և, թվում է, նույն է, ինչ զանդիկների Ամարտատը և պարթևների Ամանտատը, որը յոթ Ամշասբանդ պահապան ոգիներից մեկն էր և ծառերի ու մարգերի խնամողը։ Հայապարսիկ լեզվով Անադատ կարող է նշանակել «անիատուր» և գուշակել տալ մի Անի չաստված էլ, որի երաշխավորներն են երկու Անի բերդերը Հայաստանի արևելյան և արևմտյան մասերում և մանավանդ առաջինի՝ թագավորների գերեզմանատեղի լինելը։
Ոչ իբրև ստույգ, այլ անունների նշանակության մերձավորությամբ հիշշատակման ու քննության արժանի եմ համարում նաև մի քանի փոքր դիքերի, ինչպես Էրիսը՝ հույների Արեսի կինը, որ անվամբ ու հատկությամբ նշանակում է «հեռ»՝ ըստ մեր լեզվի։
Միռա֊ն մականունն է Պարիկների՝ մահվան դիցուհիների, որոնց հակառակ՝ կելտերը մայր էին կոչում տղաբեր կանանց ու զավակներին խնամող ուրհիներին, ում գործը հարմարագույնն է հայերեն բառի նշանակությամբ։ Սրանք ունեին նաև Օկար կամ Օգամ, Օկիմա անունով ճարտասանության մի չաստված, որի անունը մեզ լսել են տալիս Բասենի Օկամի կամ Օկոմի գյուղի՝ նշվելու արժանի անունը և ոգիլ բառը։
Մեր գրքերի մեջ պատահած ուրիշ կամ սխալ գրված չաստվածներին անհիշատակ չթողնելու համար նշենք միայն աշխարհի վերջին ժամանակի և նետողաց ազգի մասին հնարված մի գրվածք, ըստ որի՝ այն ժամանակ Կարինի կողմերում պիտի կանգնեցվեին Դիոսի, Արմեսի, Հերմեսի կամ Արմնի (ըստ այլ օրինակի՝ Իդիես, Արմնիս և Արմնա) կուռքերը, որոնց երկրպագություն չանելու համար շատերը պիտի նահատակվեին։ Գրվածքի հեղինակը, հույներից է առել այս անունները, թե ոչ, համարում է, թե դրանք հայերին անծանոթ չէին։
Հիշենք նաև Պլուտարքոսի ասածը («Գետերի մասին» գրքում) Երասխ թագավորի (այստեղից էլ՝ գետի անունը)՝ Արհավիրքի կամ Վնասահալած դիքից նրան երկու աղջիկ զոհելու պատվեր առնելու մասին, և այլն։ Սրա անունը հունարենում էլ է հոգնակի գրված (´БрпрспрбЯб), լատիներենում էլ (Averruncator) և մեզ հիշեցնում է Ագաթանգեղոսի ասածը Արտաշատի բերդապահ այրի կնոջ մասին․ «Հրաման առեալ յԱրհաւրաց», որ ամեն օր (տասներեք տարի) մի հաց գցի վիրապը՝ հոգեպահիկ ս․ Լուսավորչին։
Բևեռագրերի ընթերցողներին ենք թողնում Վանի և Հայաստանի այլ կողմերի արձանների մեջ տեսած չաստվածների հայտնի դարձնելն ու հավաստելը։
Մոգություն․ մազդեզական աղանդ
Մեր հին հեղինակները և օտար գրիչները մեզ հայտնի են դարձնում այն, ինչը հայերս չաստվածների անուններով պաշտում էինք Քրիստոսից մի քնաի դար առաջ ու հետո։ Բայց է՛լ ավելի առաջ մեր քիչ֊շատ ընդունած երկու սկզբունքները (բարի և չարի) և կրակի աստվածության պաշտամունքը չեն բացատրել․ հավանաբար այն ծավալվել էր նաև Հայաստանում, թեև ավելի նվազ չափով, քան Պարսկաստանում ու Մարաստանում, և հույների դիքերի ու պատամունքների փայլատակումից մարել կամ մթագնել էր։ Այդպես էր և պարսիկների մոտ պարթևների թագավորության ժամանակաշրջանում և վերստին բոցկլտացել էր Սասանյանների օրոք 3֊րդ դարում։ Վերջիններս կամեցան այն արծածել նաև Հայաստանում, մինչդեռ մեր աղգակիցները քիչ ժամանակ անց, ամեն սուտ կրոն ու պաշտամունք թողնելով, դարձան քրիստոնեության։ Եվ երբ մեկ ու կես դար անց Հազկերտն ու նրա նմանները ամենայն հնարքներով ջանացին հայոց կողմերում ատրուշաններ բորբոքել, իմացան, որ այնուհետ այնտեղ մեկ այլ, աներևույթ կրակ (Քրիստոսի հավատի և սիրո) ոչնչացնելու էր իրենց խավարաբորբ խարույկը։
Բնապաշտության առումով հիշեցնենք կրակի պաշտամունքը և Ագաթանգեղոսի՝ հին հայերին մոխրապաշտ կոչելը։ Սակայն դրանով իմացանք նրանց՝ պարզապես բնության մեծամեծ երևույթների ու տարերքների պես կրակն էլ պաշտելը։ Իսկ այստեղ հիշված կրկաը աստվածության կամ գերագույն Աստծու էական պատկերն էր՝ բազմապատիկ հավատքներով ու ավանդություններով հանդերձ, որոնց բովանդակած կրոնները կոչվել են պես֊պես անուններով․ ամենից ավելի ընդհանուր կրոն լինելով Պարսկաստանում՝ պարսկական դեն կրոնը հնարողի կամ ծավալողի անվամբ՝ զրադաշտական աղանդ, և իր պաշտամունքավարների առումով՝ մոգերի աղանդ կամ մոգության օրենք, ինչպես ասվում է մեր նախնիների գրքերում։ Վերջինս պետք չէ շփոթել մոգ և մոգություն կոչվածի հետ, որով իմացվում է որևէ աղթարական և կախարդական հնարք։" Այս պարսից կրոնը առանձնահատուկ կերպով կոչվում է դենիմազդեզն՝ մազդեզական դեն, որովհետև մազտա֊յազնա նշանակում է «որմզդապաշտ» կամ «աստվածապաշտ», ինչպես տավա֊յազնա՝ «դիվապաշտ»։
Այս լայնածավալ կրոնը, որը հայերիս մեջ ջնջվեց քրիստոնեությամբ, մի հակառակ կերպով էլ իսլամական կրոնով ջնջվեց ուրիշ աշխարհներում, և այժմ մնում են սակավ և իրենց նախնիների ոչ կատարյալ ավանդություններով հետևողներ պարսից սահմաններում, ինչպես և Հայաստանին մերձակա Բաքվում, որտեղ կան կրակի ինքնավառ աղբյուրներ։ Դրանք կան նաև Հնդկաստանում և կոչվում են Փարսիք և Կեպր։
5֊րդ դարի կեսին Հայոց աշխարհում պարսիկների վերջին փորձը ոչ միայն մեր բարեպաշտների սիրտը բորբոքեց սիրո գերագույն հրով, այլև սրեց գիտունների գրիչը՝ հերքելու և խայտառակելու մոգերի բարբաջանքը։ Մեր ամենաընտիր հեղինակները՝ Եզնիկը, Եղիշեն, Մովեսեը, Ղազարը, ու փոքր֊ինչ էլ ուրիշ ոմանք մինչև իսկ այսօրվա վարժարանների աշակերտներին մասամբ են ճանաչելի դարձնում այս՝ քննության կարոտ թողնելով մյուս մասերը, որոնք արժանի համարեցինք ըստ կարելիության բովանդակել կամ համառոտել հետևյալ ծանոթությամբ՝ այլոց թողնելով պակասն ու սխալը լրացնելը կամ ընդարձակ ճառողների գրքերը փնտրելը, որ եթե մեզ համար մեր հին հայերի հավատքի պատճառով է հետաքրքրական, օտարենրի համար էլ հետաքրքրական է եղել կրոնի՝ «Զանդ֊Ավեստա» կամ «Ավեստա» և «Զանդ» կոչված գրքերում եղած ընդարձակ վարդապետությունների պատճառով և նույնիսկ մոգ անվան պատճառով։
Անծանոթ է այս անվան ծագումը, որ, այսպես կարճ ու միավանկ, մի խոր հնություն է ցույց տալիս հայոց ուպարսից լեզուներում, որոնք գրում են մոկ կամ մյոսկ, նաև մավ և մյուղ, նրանց գլխավոր մոգպետի անունն էլ, ըստ մեր հին գրիչների, գրում են մյուպետ կամ մովպետ։ Արաբները մոգին կոչում են մաճյուս։
Ըստ որոշ գիտնականների՝ մոգ բառը ծագել է քաղդեերենից և նշանակում է «մտածող, նկատող»։ Ըստ Փիլիսոփաների («Ապոլոնիոս Տիանացու վարքը»)՝ հին պարսիկները մոգ էին անավանում իրենց չաստվածներին, հետո անունն անցավ նրանց պաշտամունքավարներին։ Մոգ անունը մ և բ կամ պ տառերի լծորդությամբ նույնանում է սկյութական և սլավոնական լեզուների բոգ և բագ աստվածային անունների հետ։ Ոմանք էլ ստուգաբանում են ըստ մակա կամ մահա բառի, որ նշանակում է «մեծ», ինչպես լատիներեն majus֊ը։ Մոգ անվամբ հատուկ անձ, կարծում եմ, չի հիշատակվում, իսկ տեղանքի ու ազգի առնչությամբ նախ գտնում ենք մեր երկրում մի աշխարհ կամ նահանգ՝ երեք համանուն առանձին գավառներով, որ կորդվաց ու քաղդեացվոց սահմանակից Մոկաց աշխարհը և Առանձնակ Մոկքն է։ Մինչ այժմ էլ կա մի վիճակ՝ Մոկս կամ Մեքս անվամբ, որով կոչվում է նաև գլխավոր ավանը։ Հերոդոտոսը հիշատակում է մարերի երկրի Մոգ կամ Մագ գավառը, բայց գիտնականները այն համարում են ոչ թե տեղ, այլ մոգերի ու քահանաների դաս։ Ըստ տեղանքի դիրքի՝ ոմանք (և ավելի՝ մեր հ․ Ղուկաս Ինճիճյան հնախոսը) մոգության բուն սկզբնատեղի համարում են Մոկաց աշխարհը և նույնիսկ Քրիստոսի ծննդյանժամանակ արևելքից եկած մոգերին համարում են այս կողմից։ Դրա համավստիքը չկա՝ բացի տեղանքի հարմարությունից (այդ տեղանքի հնագույն հիշատակողներ են հույն պատմիչներ Հեկատեոսն ու Հերոդոտոսը (III, 93. VII, 68), որոնք այն կոչում են Մուկ)։ Ս․ Բարդուղիմեոս առաքյալի վկայաբանության մեջ մոգերի մի երկիր էլ հիշատակվում է Պարսկաստանում, ինչը երկբայելի է։ իսկ աղթարքների մեջ հիշատակված մոգերի ազգը կոչվում է նաև խթայեցի, երկիրը՝ Խութայու երկիր, ինչը պատմիչների մոտ կոչվում է Խաթայի, որը Չինաստանին սահմանակից թուրք կամ թաթար ցեղ է։
Գրիգոր Աստվածաբանի գրքի մեկնիչը (Նոննոսը) ասում է․ «Մոգքն՝ ազգաւ ի Գամրաց են, ուստի և Լերդահմայութիւնն լինի»․ գամիրքցիները (Հաբթեթյան Գոմերից) Առաջին Հայքի և Կապադովկիայի հին բնակիչներն են․ սրանց մոգությունն էլ համարվում է «մակակոչութիւն բարեգործ դիւաց, առ ի բարւոյ իմիք հաստատութիւն»։ Ընդհակառակը, պարսից մոգությունը չար դևերի մակակոչություն է, որ կախարդություն է։ Այս երկրում (Գամիրքում) կար Մոկիսոն անվամբ մի քաղաք (որ թվում է ներկայիս Գրշեհիրը), որը Հուստինիանոս կայսրը կարգեց Կապադովկիայի մայրաքաղաք, և որը հավանաբար մեր երկրի նման կոչվում էր Մոկս և հույների կողմից կոչվեց Մոգիսոս։ Սրանք շատ հին ու մութ հիշատակումներ են։
Մենք հիշեցինք պարսկադեն մոգության ծանոթագույն հեղինակին, որը սովորաբար համարվել է Զրադաշտը։ Այս հռչակավոր անձը ճանաչվել է Քրիստոիսց վեց դար առաջ, բայց ներկայիս հնախույզները ընդունում են մի շատ ավելի հին Զրադաշտի, որն ապրել է Փրկչի թվականից 25 կամ 26, մինչև իսկ 30 դար առաջ։ Իսկ հին պատմիչները, ըստ Պլինիոսի (XXX, 1), այդ թիվը կրկնապատկելով, դարձնում են 6000 տարի, ինչը մեր սովորական ժամանակագրությամբ անցնում է նաև Ադամի թվականից։ Բայց ոմանք համարում են, թե սա Նոյ կամ Սեմ նահապետն է։ Մեր պատմիչներն էլ հիշատակում են Շամիրամին և Արայի ժամանակակից մի Զրադաշտի՝ Փրկչի թվականից մոտ 2000 տարի առաջ (ըստ Սվիդասի՝ Տրոյական պատերազմից 500 տարի առաջ)՝ իբր բակտրիացիների թագավորի, որը, ասորեստանցիներին ու բաբելանցիներին հակառակ, հանրեց մի աղանդ՝ Զրվանին կոչելով աստվածների հայր։ Բայց այսպիսի զրույցները շատ անստույգ բաներ են, որքան էլ հավանական լինի, թե մի հին աղանդապետ եղել է մոգության վարդապետը, կամ այդպիսին են եղել այլևայլ անձինք, որոնց անուններն ու գործերը միավորվել են այդ Զրադաշտի մեջ, և շատ դարեր անց գրով ու խոսքով նման աղանդ է հրապարակ բելեր նոր և մեծ Զրադաշտը։
Արդ, սա ամենահավանական հաշվարկով ծնվել է փրկչական թվականից 600 տարի առաջ և մահացել է 522 թ․ Ուրմիա քաղաքում։ Մեր պատմիչներն այս վայրը հիշելիս գրեթե միշտ ավելացնում են «քաղաք Հայոց», որ նշանակում է՝ աղանդապետն էլ կարող էր լինել ինչպես հայ, այնպես էլ պարսիկ, մար կամ ասորի, ինչպես ասում են այլևայլ գրողներ։ Բայց պարսիկները նրան համարում են ոչ միայն իրենց համազգի, այլև իրենց Աքեմենյան արքունի ցեղից Հրուդեն կամ Ֆերիտուն դյուցազնի զավակներից և Արասպի որդու՝ Բուրուշասպի կամ Բյուրշասպի որդին, մորն էլ անվանում են Դուղդա (Dughda)։ Անունը Ավեստայի լեզվով, որոնվ նա գրեց իր վարդապետությունը, Զարադուշթրա, Զերաթոշդ, Զարադուշտ էր, որից՝ նոր պարսկերեն Զերտյուշտ, ըստ մեզ՝ Զրադաշտ, ըստ արևմտյանների՝ Զորոաստր (Zoroastre), որը, ըստ բառի, ստուգաբանվում է որպես «ոսկի աստղ», ըստ ոմանց՝ հատկապես Շնիկ աստղ։ Իր դենի գրքերում շատ անգամ կրում է Սպիտաման, այսինքն՝ «ընտիր, գերազանց», մականունը։
Ասումեն, որ Զրադաշտը 30 տարեկանում դուրս եկավ հայրենիքից և գնաց արևելք՝ Պարսկաստանի ու Հնդկաստանի սահմանների մոտ, որտեղ 10 տարի առանձնացավ մի քարայրում, և այնտեղ Որմիզդի ներշնչանքով հին բակտրիական լեզվով գրեց իր հռչակավոր գիրքը՝ «Ավեստա»֊ն, որ նմանահունչ հայերեն բառով թարգմանում են «հավաստի բան»։ Որոշ ժամանակ անց սրա վրա ավելացան «Զանդ» անվանումով մեկնություններ ու ծանոթություններ, որի պատճառով անվանվեց «Ավեստա» և «Զանդ»։ Զանդ անունը տրվում է նաև պահլավերեն թարգմանությանը՝ իբրև բնագրի մեկնություն, որից էլ՝ «Զանդ֊Ավեստա» անվանումը, որ ճիշտ է, եթե սրանով իմացվի միայն պահլավերեն թարգմանությունը։
Արդ, ըստ արևմուտքի հեղինակների, «Ավեստան» պարունակում էր 2000000 տող։ Այսժմ կլինի 200000 տող՝ բաժանված 21 նասքի (գրքի)։ «Ավեստա»֊ի այն մասը, որ թվում է ավելի հին, քան մյուսները, կոչվում է «Գաթա», ինչը թարգմանվում է «երգ, աղոթք»։ Այս գրքի մեծ մասը կրոնական և խրատական է, բարոյաբանական ու աղոթական։ Բովանդակում էր նաև աստղերին, բժշկությանը, հմայությանն ու այլ բաների վերաբերող ճառեր, ինչպես նաև նրա վարքը և այս գիրքը բաների Որմիզդից ընդունելու պատմությունը։ Բայց այս բոլոր գրվածքները կորել են կամ Ալեքսանդր Մակեդոնացու ատելությամբ կրակը ձգվելով՝ ոչնչացվել։ Մնացել է միայն Արտաշիր Սասանյանի Ժամանակ Թանսար մոգպետի ձեռքով և հատուկ լեզվով գրածը, որ հույժ նման է հին պարսկերենին՝ «Վենտիտատ» կամ «Վանտիտատ», հնում՝ «ՎԻտայեվոտադեմ», ինչը նշանակում է «տրված ընդդեմ դևերի», պահլավերեն՝ Ճավիտ֊շետա֊տատ։ Գրքին տված «Յասնա» կամ «Իզաշնե» անվանումը նշանակում է «պաշտամունքների գիրք», իսկ յաշդ֊երը այլևայլ դիքերի համար ասվող շարականներ կամ օրհներգություններ են։
Մի նաքսի նասն էլ «Վիսբերետ»֊ն է։ «Վենտիտատա յասնա»֊ն և «Վիսբերետը»֊ը միասին անվանվում են «Վենտիտատ֊Սատե»։ Սրանք մեկնությամբ հանդերձ հնուց թարգմանված են պահլավերեն։ Կորսված մի նասքի պարունակությունն էլ ամփոփված է թվում «Պունտահիշ» անունով մատյանի մեջ, որում խոսվում է արարչագործության մասին։ Մեկնաբանություններ կան նաև ֆրասի լեզվով, որ կոչվում են «Բազենետ», որոնցից մեկն էլ կոչվում է «Մինոխրետ»։ Թարգմանություններ են եղել նաև նոր պարսկերենով, ինչպես՝ «Զերտյուշթ֊Նամե»֊ն, որ Զրադաշտի տաղաչափված (չափածո) վարքն ու օրենքն է՝ շարադրված 1227 թ․։ Նշանավոր է նաև Ներիոզենկ անունով մեկի կատարած սանսկրիտ թարգմանությունը։ Այս կրոնի վերաբերյալ կան նաև հնդիկնեչրի Կյուճարադ նահանգի լեզվովայլ գրվածքներ, որոնք եվրոպացի գիտնականների մոտ շատ հարգի են։ Մեկ այլ նշանավոր գիրք է «Խուրտաե֊ավասդա» կոչվածը, որը աշխարհիկների համար ծառայում է իբրև «Մաշտոց» կամ աղոթագիրք և փոքր է կոչվում բուն «Ավեստա»֊ի համեմատությամբ․ հորինված է համարվում Արտաշիրի որդու՝ Շապուհի ժամանակներում։
Գիրքը կարգավորելուց հետո Զրադաշտը այն տանում է Բակտրիայի Պահլ մայրաքաղաքը՝ Դարեհի հոր՝ Վշտասպ թագավորի մոտ, և բացատրելով ընդունել է տալիս նախ արքունիքում, ապա՝ հպատակների մեջ։ Կանգնեցնում են բազում ատրուշաններ կամ հրատներ, ինչպես անվանում են մեր հեղինակները․ դրանք քարեղեն սեղաններ կամ բագիններ են՝ վրան փոքրիկ փոս, որի մեջ վառում ու միշտ վառ էին պահում կրակը։ Պարսիկները դրանք կոչել են ազերկյահ կամ աթաշկյահ կամ աթեշկետե կրակարան։ Դրանք դրվում էին բացօթյա, երբեմն չորս կողմը պատով փակված, բայց առանց ձեղունի, ինչպես պատշաճ էր միշտ ծուխ ու մուխ արձակող բագինին, մանավանդ որ հին ժամանակներում բոլոր ազգերի պաշտամունքի վայրերն էլ բաց և բարձր տեղերում էին։ Կային շարժական, նաև արծաթե բագիններ, որ պատերազմի ու հանդսությունների ժամանակ տանում էին զորքի կամ մարդկանց բազմության հետ։
Զրադաշտի աղանդը շատ և շուտ տարածվեց արևելքում՝ մինչև Հնդակաստան ու Չինաստան։ Բայց այս երկու մեծ երկրներում գրեթե միևնույն ժամանակ հանդես էին եկել մեկական մեծ աղանդապետներ ևս՝ Կոնֆուցիոսը և Բրահման, ու քարոզել էին նոր կրոններ, որոնց հետևողները շատ ընդդիմացան Զրադաշտին։ Աղանդը առավել անարգել մտավ արևմուտք, որը նվաճել էին պարսիկները։ Սակայն աղանդապետը այս հաջողությունը տեսնել չկարողացավ,քանի որ մոտավորապես Դարեհի գահակալության տարում մեռավ կամ սպանվեց Վշատսպի հետ սկյութների ու թուրանցիների դեմ պատերազմելիս։
Հավանաբար այս ժամանակներում՝ Տիգրանի ու Կյուրոսի մահից հետո, երբ երկիրը նվաճվեց պարսիկների կողմից, Զրադաշտի աղանդը մտել է նաև Հայաստան կամ նորոգվել է։ Բայց արժանի է հիշելու, որ ըստ հույների՝ այս ժամանակներում էր ապրել մի անվանի հայ մոգ, որին հիշատակեցինք Արայի ու առլեզների առիթով։ Շատերն են հիշատակում այս մոգին, բայց այլևայլ անձնավորությամբ ու ժամանակով։ Ոմանք նույն են համարում Արմենիոս կոչվածին և Պամփյուլացուն, ոմանք՝ սրանցից էլ տարբեր, Կտեսիաստեոսի հիշատակածից էլ։ Առնոբիոսը հայ Զրադաշտին անվանում է Ոստանի (Վստամի՞) թոռ։ Պլինիուսը այս անունով, որը, թվում է, ունր վարդապետական կամ սրբազան մի նշանակություն, նաև ուրիշներին է հիշատակում։ Պլինիուսը այսպիսի մեկին հիշատակում է որպես Քսերքսեսի ժամանակակից ու Զրադաշտի գրքերի մեկնիչ, մեկ այլ Ոստանեսի էլ՝ որպես Ալեքսանդրի ուղեկից։ Սույն հեղինակը (Պլինիուսը) հիշատակում է նաև հայկական անվանն ու ազգին մերձավոր յալ մոգերի, ինչպես՝ Զարատին և Ապուսկորին (՞)՝ ազգությամբ մար, Մարմար և Արաբանդիփո՞կ (Երվա՞նդ) Բաբելացիներին, Տարմենդ Ասորեստանցուն և անվանի Զրադաշտից հին և նրա ուսուցիչ ումն Ազոնակի կամ Ազոնակսի, որին բանասերներից ոմանք համարում են Սեմի կամ Եբերի աշակերտ։ Մեկն էլ բուն անունը համարում է Նոյակ։ Կարո՞ղ էր արդյոք մեկն էլ Ասքանազ ասել, որ Հաբեթի թոռն է։ Բայս այս քիչ կամ շատ ենթադրական բաները թողնելով՝ մի փոքր էլ քննենք Զրադաշտի կամ մոգերի հավատքը՝ առանց քրքրելու նույնիսկ պարսից նոր մոգերի անիմաբան կարծիքները։
Հույների մեջ առաջինը նրանց պատմահայր Հերոդոտոսն է փոքր֊ինչ գրել պարսկական այս կրոնի մասին։ Ավելի երկար գրել է Թեոպոմպոսը, բայց նրա գրածը կորել է։ Իսկ մեր վերոհիշյալ դաստիր գրողները (Եզնիկ, Եղիշե և այլք), ավելի մոտ լինելով Զրադաշտի նորոգված աղանդին հետևողներին, Սասանյանների օրոք բավական ստուգությամբ են այն ծանուցում։ Իբր աշխարհի արարչությունից առաջ կար իբրև թե անձնավոր մեկը՝ Զարվանա֊Աքարանան (անսահման ժամանակը), որ, ըստ մեր ազգակիցների, Զրվանն է։ Եվ փափագում էր մի որդի ունենալ ու դրա համար հազար տարի հաշտ էր առնում, այսինքն նվերներ էր պատարագ անում կամ ընծայում։ Ո՞ւմ և ի՞նչ, ինչպես ծաղրելով հարցնում են Եզնիկը և մեր ու օտար ուրիշ հայրեր։ Վերջապես Զրվանը խեղեփներ (երկվորյակներ) է հղանում մեկին՝ իր փափագների համար, մեկին էլ՝ իր տարակուսանքների․ և առաջինը սա է լույս աշխարհ գալիս (ինչպե՞ս)՝ գարշահոտ, տգեղ, դժգույն մեկը, որ «Ավեստա»֊ի լեզվով կոչվում է Ահըրոմայինու, որից նոր պարսկերենում կոչվում է Ահարեմեն, Հարաման, Ահրիմեն, Հարիման, Խարաման և այլն։ Իբրև այսպես կոչվելու պատճառ՝ Եզնիկն ասում է․ «ԶԽարամանի անուն յանձին կրելոյ՝ [վասն] առ ի յարեւէ զարեգակնատենչիկսն արկանելոյ, ուստի և զանունն իսկ զԽարամանոյ առ․ նոյնպէս և Սատանայ անուն՝ ոչ բնութեան ինչ անուն՝ այլ բարուց»։ Քիչ անց ծնվում է լուսավոր և անուշահոտ որդին՝ Որմիզդը[71], որ ստեղծում է երկինքն ու երկիրը և ինչ որ այնտեղ կա։ Նրան նախանձելով Ահիրմանը, ընդհակառակը, ստեղծում է չար էակներ, ինչպես՝ հրեշտակների դեմ՝ դևեր, ընտանի կենդանիների դեմ՝ գազաններ, լույսի դեմ՝ խավար, առողջության դեմ՝ հիվանդություն, կյանքի փոխարեն՝ մահ, և այլն, և այլն։
Այսպես տարբեր անձերից կամ սկզբունքներից է ծագում հավատքի երկարմատ, այսինքն՝ բարիի և չարի հակառակության սկզբունքը, ինչը երևացել է նաև այլ կրոններում։ Բայց Զրադաշտի կրոնում Որմիզդը համարվում է մեծ և պաշտելի աստված, Ահրիմանը՝ մի պարզ հակառակություն, որին հետագայում զանդիկներն ու մանիքեականները հռչակեցին հավասարազոր հակառակորդ, ինչի պատճառով ատելի դարձան զարդաշտականներին, ինչպես Եզնիկն էլ ասում է․ «Ընդէ՞ր ատիցեն մոգք զԶանդիկս»։ «Զգոն» գրքի հեղինակն էլ հարցնում է․ «Ո՞ տացէ զհատուցումն վարձուց մանկան Խաւարի՝ Զնադիկ աղանդին՝ որք են Մանիքեցիքն»։ Մոգերի ու մազդեզականների մեծ ջանքն էր՝ ատել Ահրիմանին և պնդել, թե իրենք միաստվածական են՝ միայն Որմիզդին ճանաչելով իբրև մեծ աստված։
Ճիշտ է, որ «Ավեստա»֊ի մեջ բազմաստվածության որոշակի նշան չկա, որը չկա նաև նրա մեկնիչների մոտ։ Սակայն գոնե նրանց հաջորդները կամ նորերը ցույց են տալիս աստվածակերպ էակներ կամ զորություններ, որոնց գլխավոր կարող է համարվել Հոնավարը կամ Հունավարը, Հոնովերը, Ահունավարը և, ըստ «Ավեստա»֊ի, Ահունա֊վայրիան, որ աստվածային (խոսք) էր և եթե ոչ անձնավոր, ապա գոնե դիմավոր՝ տարորոշված աստվածային խոսքից, որ կոչվում էր Մաթրա։ Այս Հոնավար արարաչագործ խոսքով Որմիզդը հերքել է Ահրիմանին։ Ոմանք սա համարում են Որմիզդի մի պարզ մակդիրը[72]։ Բայց Սասանյանների օրոք Միհրի աստվածությունը անտարակույս է, ինչպես տեսանք, նաև հայերի մեջ․ նույնը վերաբերում է նաև նրանց Անահիտին։
Եթե ոչ աստված, ապա աստվածազան կամ գերագույն ոգիները մոգերի գրվածքներում նշված են իբրև Ոմիզդի մերձավորներ ու պաշտոնատարներ՝ կոչված Ամշասբանդ կամ Էմշասփենտ, Էմհուսփենտ, «Ավեստա»֊ի լեզվով՝ Ամեշա֊Սբենդա, որ թարգմանվում է «անմահ֊բարերարներ», որոնք վեցին էին։ Որմիզդին էլ մեկտեղ առած՝ ասվում են յոթը և համապատասխանում են հրեաների և քրիստոնյաների հրեշտակապետերին։
1. Բահման կամ Պեհմեն, հին ձևով՝ Վոհու֊Մանո, որ թարգմանվում է «բարի միտք», ամեն բանի խնամակալ, հոգիներ վերբերող է։ Սրան էին նվիրված մայիս ամիսը, ամիսների 2֊րդ օրը և շուշան ծաղիկը։
2. Արտապահիշդ, Աշավահիշդա, որ նշանակում է «սուրբ կամ վեհագույն, աշխարհի լույս, բարի օրենք» և այլն։ Սրան էին նվիրված օգոստոս ամիսը, կրակի պահպանությունը, ամսի 9֊րդ օրը, մերզենգյուշ ծաղիկը (Mayorana, մշտիկ)։
3. Շահրիվար, Շեհրիյվեր, ըստ հների՝ Խշադրա֊Վայրիյա, որ մեծ թագավոր է, աշխարհի մեծությունների՝ բովերի, լեռների տեսուչ։ Նրան էին նվիրված 10֊րդ (դեկտեմբեր) ամիսը, ամիսների 4֊րդ օրը, ռեհան ծաղիկը։
4. Սբենդարմատ կամ Իսֆենտարմատ (տե՛ս Սպանդարամետ), Սբանդա֊Արմաիդի, որ նշանակում է «սրտի ազնվություն, սրտեր քաղցրացնող»․ Անասունների խնամակալ է։ Նրան էին նվիրված 5-րդ ամիսը (հունիս), ամիսների 5֊րդ օրը, ուռենի ծառը․ սա միայն հրեշտակուհի էր համարվում՝ իբրև Որմիզդի դուստր։
5. Խորտատ կամ Հաուրվադատ, որ կենսատու է, ժամանակի վարիչ, երկրի բույսերի և ջրերի խնամակալ։ Նրան էին նվիրված 7֊րդ ամիսը (սեպտեմբեր), ամիսների 6֊րդ օրը և շուշան ծաղիկը։
6. Ամերտատ կամ Ամարտատ, որը անմահատուր է կամ մահը դյուրացնող, ծաղիկներ ու պտուղներ խնամող։ Նրան էին նվիրված ամսի 7֊րդ օրը և ջամբա (՞) ծաղիկը։
Այս գերագույն ոգիներից կամ հրեշտակապետերից վար, իհարկե, պիտի լիներ նաև հրեշտակների (ֆերիշդե) մի դաս, որոնք սովորաբար կոչվում են իզետ («ազատ») և, ըստ «Ավեստա»֊ի, Յազադա, որ նշանակում է «աստվածային, զոհաբերությամբ պատվելի»։ Յաշդ են կոչվում նաև զոհարարության սպասքը, որից է և մեր լեզվում հաշտ֊ը․ սանսկրիտում յաճատ և յաշդավիա նշանակում են այն, ինչ֊որ մեզանում, ըստ պարսկերենի, հաշտ֊ը՝ «զոհ»։ Հիշատակվում ենավելի քան 40 ազատներ և 24 կամ 28 գլխավորները, որոնք համարվում են խնամոլ կամ ամսվա օրերի պահապան, ոմանք՝ երկու օրերի, ինչպես մի քանի օրերի պահապան էին էմշասբենտները։
Այստեղ կարգենք ամիսների անունները և դրանց ընթացքում կատարված տոները, ապա՝ այդ ամսվա օրերի պահապանների անունները։
1․ Ազուր, որը, ըստ մեզ, արեգն է՝ մարտը․ 9֊րդ օրը կատարվում էր կրակի ու ատրուշանների տոն և կոչվում էր ազուրական։
2․ Տայ կամ խոռեմ, խյուրրեմ (ահեկան, ապրիլ), որ նշանակում է «զվարթություն»․ 8֊րդ օրը՝ խյուրեմ֊րուզ, տոնական էր։
3․ Բահման, պեհմեն (մարերի, մայիս)․ 2-րդ օրը պեհմանրուզն էր՝ ուտելիքի, մսի, պտղի տոն։
4․ Սպանդարմատ (մարգաց, հունիս)․ 17֊րդ օրը վնասակար բաները (կարիճներին և այլն) ջնջելու տոն էր։
5․ Ֆերվերտիյն, որին նմանահունչ է նաև հայոց հրորտից ամիսը, ինչպես գրվում է հին օրինակներում, իսկ նորերում՝ հրոտից (հուլիս)․ 19֊րդ օրը նոր զգեստ կտրելու, ոչխարները մաքրելու և այլ գործերի տոն էր։
6․ Էրտիպիհեշտ (նավասարդ, օգոստոս)․ 3֊րդ օրը կրակին, թագավորներին պատիվ մատուցելու տոն էր։
7․ Խուրտատ (սեպտեմբեր). սրան նման է ամսի հայերեն անունը՝ հոռի՝ առանց տատ հավելվածի, որ կարող էր նշանակել «տուրք», իբրև հոռետուր կամ արևատուր․ 6֊րդ օրը Աստծուց խնդրանքների և հաջող ամուսնության տոն էր։
8. Տիր (սահմի, հոկտեմբեր)․ 13֊րդ օրը՝ տիրական, Մինչուչեհրի և էֆրանսիապայի հաշտության տոն և հիշատակ էր, ըստ ոմանց՝ նաև ապրիյզեկյան՝ ջրերի տոն։
9. Մուրտատ (տրե, նոյեմբեր). 17֊րդ օրը նունուֆար ծաղիկ քաղելու տոն էր՝ չեմի֊նիլուֆեր։
10. Շահրիար կամ Շեհրիյվեր (քաղոց, դեկտեմբեր). 4֊րդ օրը՝ շեհրիվարական, Դարեհի ծննդյան հիշատակի օրն էր, 8֊րդ օրը՝ խեզան («աշուն»)։
11. Միհր (արաց, հունվար)․ 15֊րդ կամ 20֊րդ օրը՝ միհրեկյան կամ մեհիրկյան, բարեկամության, ֆերիտունի (Խորենացու Հրութենը) հաղթությունների հիշատակի և Արտաշիր Սասանյանի թագավորության տոնն էր։
12.Ապան (մեհեկան, փետրվար). 10֊րդ օրը Զավի ձեռքով Էֆրասիապայի գահընկեցության հիշատակի օրն էր։
Ավելյաց 5 օրերը «Զերտյուշթնամե» գրքում կոչվում են ֆարվարտեկան։ Ուրեմն այլ կարգավորությամբ էր տարվա ամիսների հաջորդականությունը, որ վերջանում էր ֆերվերտին (հրորտից, հուլիս) ամսով, և համաձայն հայոց տոմարի՝ տարեմուտը սկսվում էր նավասարդով։ Մեկ անունով փենճի֊մազտիյազնան էին կոչվում օրերը, այսինքն՝ «հինգ սրբազաններ», կամ փնեճի խուահարան «հինգ քույրեր»։ Սրանցից հուրաքանչյուրը հին ու նոր հատուկ անուններով կոչվում էր՝
- Ահունավատ = Աֆերիյն,
- Ասդավատ = Ֆերրուխ («երջանիկ»),
- Էսֆինդամատ = Ֆերրուզ («հաղթական»),
- Վահուխշադրի = Ռամիշդ («վեհ»),
- Վեհիշդուշ կամ Վիհիշդոյիշդ = Տյուրյուտ («ո՛ղջ մնա, մնաս բարով»)։
Այս ավելյաց օրերին մոգերը տանիքների վրա քաջքերին հաց ու կերակուր էին նվիրաբերում։ Բազմատեսակ խտրական օրերից մեկն էլ ամիսների 14֊րդ օրն էր՝ սիրխուրը, որի անունը նշանակում է «սխտորակեր», և որը վնասակար դևերի դեմ է։ Թե՛ ամիսների և թե՛ ամսվա օրերի նոր անունները դրվում են Հազկերտի տոմարի նորոգության ժամանակ պահլավերեն կամ ֆարսի լեզվով։ Այստեղ կարգում ենք ամիսների յուրաքանչյուր օրվա պահապանների հին ու նոր անունները՝ նրանց պահպանած կամ խնամած բաների նշանակությամբ, նաև հաջող (հ․) և ձախորդ (ձ․) օրերի խտրությամբ։
- հ․ Որմիզդ․ Անհումա ― հաջողություն, նոր շինություններ
- հ․ Բահման, Վահուման ― մարդկանց, ձիերի, այծերի աճում
- ձ․ Արտիպեհեշտ, Անդավիշդ ― կրակ
- հ․ Շահրիվար, Շադնավին ― լեռներ, բովեր
- ձ․ Սբանդարմատ, Սաբանտոմոտ ― կենդանիներ
- հ․ Խուրտատ, Խունտատ ― ջրեր, բույսեր
- ձ․ Ամարտատ, Ամանտատ ― ծառեր և մարգեր
- ձ․ Տեբատար (Տինի Բավան ատան) ― վաճառք, շինություններ, կերակուր
- ձ․ Ատար, Ադուն ― կրակի պաշտամունք
- հ․ Ապան, Ավան ― ջուր, մշակություն
- հ․ Խուրշիտ, Խուր կամ Խունտատ ― արեգակ
- հ․ Մահա կամ Մահ ― ունեցվածք, զոբսանք
- հ․ Տիր ― ամպեր, անձրևներ
- հ․ Գոշ ― անասուններ
- հ․ Տեբմիեհեր Տինի, Բավանմադուն ― լեզուներ (72), բարի գործեր
- ձ․ Սերոշ, Սարուշ ― ուսում, արդարների հոգիների պահապան
- հ․ Ռաշնե, Ռաշուն, Ռաշնե֊րաստ ― իրավունք և արդարություն
- հ․ Ֆերվարտին ― արքայություն, դենի համար հոգացող մարդկանց հոգիներ
- հ․ Վահրամ, Պեհրամ, Վառահրամ ― ուղևորներ
- հ․ Ռամ ― բախտ
- հ․ Կուվատ, Վատ ― հողմեր
- ձ․ Տեբտին, Տինի բավանտին ― աստված ի՞նքը
- հ․ Տին ― մազդեզական կրոն
- ձ․ Աշասանկ, Արտ, Արսասանգ ― մուրացիկներ, կրոնավորներ
- հ․ Ասդատ ― երկրի սերմեր
- հ․ Ասման ― երկինք
- ձ․ Ձափատ ― պտղաբեր ծառեր
- հ․ Մահրասֆանտ Մանսաբասբանտ ― արքայություն
- հ․ Անիրան ― հարսանիք
Այս օրապահ ազատներից զատ՝ մոգերի գրքերում հիշատակվում են նաև ուրիշներն էլ, ոմանք՝ պահպանության կամ ինչ֊որ հատկության նշանակությամբ, ոմանք՝ ոչ, կամ մեզ են անծանոթ, որոնց մեջ երևելիներից մեկը Վանանդը կամ Վենանդն է, որի անունը հիշեցնում է մեր Գողթն գավառի մասը։ Այսպես էր կոչվում նաև հարավի պահապան մի աստղ։ Ասենք նաև, որ Վանանդըդժոխքի շահապետն ու դատավորն էր։ Ազատներից են նաև՝ Հում կամ Հաում՝ աճելիության և ծովի խնամող․ Պարզի (Պե՞րճ), որ համարվում է Հոմի ընկերակից կամ համհարզ․ Նիրյուշենկ, Նարուշանկ․ Ռաղտեսդ, Ռաղատասդ․ Դահան, Տահաման՝ հոգեհան հրեշտակ․ Հաբդուրենկ՝ Սայլի յոթ աստղերի պահապան․ Աղարերաս (՞)․ Ղուպարի, Ղարպարի․ Խեշասպատ․ Հարուտ և Մարուտ (Հարաոդ, Մարաոդ), որոնք ապստամբել են Որմիզդի դեմ և պատժվելով գլխիվայր կախվել Բաբելոնում․Ֆյուրիհունտա, Ֆուրաոհունտա․ Պատրան՝ հողմերի շարժիչ․ Պեշդեր կամ Դաշտեր՝ մարդկանց սննդատու․ Ռևանպախշ՝ հոգետու՝ հոգեհան Դահմանի հակառակ/ Ղերուդաման, Ղարաոդաման՝ մարդկանց գործերի խնամակալ․ Պեհրամ՝ կրակի տեսուչ․ Արտվիսուրա, Անահիդա՝ երկնային ջրերի և աղբյուրների պահապան, որ համարվում է իգական, ինչպես և Մանրեսբանտը՝ խելամտության ներշնչողը․ Ռուշնի, Ռեշնևասդ՝ մեկ բյուր ընկերներով ճիշտ վարքը հսկող․ Հոնվետ, Օշդվետ, Ֆոհուխեշեթրե (այս երեքն էլ ուրհիներ են, այսինքն՝ իգական ազատներ)։
Սրանցից ոմանք համարվում են հրեշտակապետերի օգնական և կոչվում են նրանց համքյար։ Երևելի բոլոր արարածներին էլ հատուկ խնամող կամ հսկող ոգիներ կային․ ինչպես՝ արեգակին՝ Խուրշիտը, լուսինին՝ Մաոնհան, երկրին՝ Սպանդարմատը, ջրին՝ Ավան, օդին՝ Կովատը, անձրևներին՝ Դեշտար Տիրը, և այլն, և այլն։
Հիշեցինք, որ բոլոր աստվածազան ոգիներից գերագույնն էր Միհրը, և նրան նվիրված ամիսը, օրը և վեցօրյա տոները միհրական էին․ դրանց ժամանակ ներելի էր անգամ պարսից թագավորի (ըստ հույների) մինչև գինովությունը խմելն ու հրապարակավ պարելը, ինչպես բարեկենդանին։ Եվ քանի որ այսպիսի օրերը ախորժելի են մարդկանց բազմությանը, բավական է, որ դրանց առիթը՝ Միհրն էլ շատ սիրելի լիներ, նաև ավելի, քան ինքը՝ Որմիզդը, և ոչ միայն Պարսկաստանում և սահմանակից աշխարհներում, այլև արևմուտքում, որտեղ մինչև իսկ հյուսիսային կողմերում գտնվում էին Mithriaques կոչված միհրական պատկերներ, որ (ինչպես հիշատակել ենք) կերպարանավորում են փռյուգիացու կամ հայի գդակով և զգեստով մի երիտասարդի ծունկը դրած մի ցուլի վրա, որին մորթում է․ մոտը նույն հագուստով մեկ կամ երկու անձինք են՝ բռնած մեկական ջահ՝ մեկի ծայրը վեր, մյուսինը վար, որ նշանակում են գիշերն ու ցերեկը։ Ցուլի մոտ և ներքևում եղած շունը, օձը, կրիան, կարիճը տարվա եղանակների նշաններն են․ երբեմն էլ պատկերվում են երկնքի կենդանակամարի նշաններ, արև ու լուսնի մահիկ։
Հույներն էլ ծանոթ և նրանց մեջ ընդունված էին միհրական տոնն ու պաշտամունքը, որ տեսանք, թե ինչպես էր նկարագրում Գրիգոր Աստվածաբանի ճառերի մեկնիչ Նոննոսը։ Մեկ ուրիշ մեկնիչ էլ գրում է․ "Հեթանոսք՝ զայնոսիկ որ զՄիթրոսի տանջանսն կրէր՝ գրէին զնա որդի մեծին Արամազդայ, ոչ բնութեան՝ այլ կոչմամբ"։
Միհրից հետո մոգերի համար մեծապատիվ ազատ էր Տիրը, որի պաշտամունքն էլ հայերիս մեջ հիշատակել ենք, ինչպես նաև քիչ վերը հիշատակեցինք նրան նվիրված ամիսը, օրերը և տոնը։
Ըստ մոգերի՝ բարերար ոգիներին կամ ազատներին ներհակ՝ կային նաև չար ոգիներ կամ դևեր, ինչպես Որմիզդին՝ Ահրիմանը։ Սա կոչվում է նաև Տարուպի և Կանամինո, որը նշանակում է "չարաճճի"։ Վեց Ամշասփենտներին էլ հակառակներն են՝ Աքումի՝ կռվարար, Անտև կամ Անտար՝ մեղսառիթ, Կավել կամ Սավան՝ բռնաբարող, Դարմատ, Խեռ, Թարիզ կամ Թարիք՝ նախանձոտ, Զարաչ կամ Զարիչ՝ հափշտակող։ Ազատներից ամեն մեկին հակառակողն էլ կար, որոնցից հիշատակեք մի քանիսին՝ Աշմուղ կամ Աշեմաողո՝ ստության և աղանդների դև․ Ղանճեսդա֊Ղանամինու՝ Ահրիմանի համհարզ․ Ասֆունճակեր՝ բքաբեր, ամպրոպահույզ․ Ասքսնեշ և Ասքանեշ՝ Ժանգահար․ Տուշայիմ՝ երեխաներին մոլորեցնող, Բեդիյարահ՝ վշտացնող, Ահարիման՝ երկրի բերքի ապակիչ․ Հիշիմտիվ՝ մահաբեր, Սերոշի հակառակորդ․ Միհր֊Տերուճ՝ ուխտադրուժ և վեց մեծ մեղք․ Լաֆիս՝ աղոթողներին շփոթեցնող․ Նիազ (նաև հայերեն)՝ ագահություն․ Ռասակ՝ նախանձ․ Խազամ (հայարեն՝ խազմ)՝ կռիվ․ Վարուն՝ արհամարհանք, հպարտություն․ Պադմուճ՝ գանգատ․ Պաս՝ համառություն չարիքի մեջ․ Դիր՝ թուլություն, հիվանդություն․ Նազուշ՝ ճանճիկ դևը, որ հյուսիսային կողմից․ Վիզար կամ Վիզարեսո՝ հոգեկապ դև, և այլն։ Գլխավոր դևերը, ըստ մեր բառի, կոչվում են տաևա, տիվ ուրիշները՝ տերու, ըստ մեզ՝ դրուժան, և տուխս, որ թերևս լինեն մեր թուխերը։ Եզնիկը հիշատակում է նաև Մահմի կամ Մահմե մի դևի, որը գիտեր լույսի ստեղծման գաղտնիքը, և "որում՝ ցայժմ պաշտօնեայք այնր քէշի՝ երիցս յամի զոհս մատուցանեն"։
Մոգերի աղանդի հոգեղեն էակների կամ պատկերների մի զարմանալի կամ դժվարիմանալի տեսակ են ֆրավաշիսները, որոնց հետո անվանել են ֆրաուրվա, ֆերուհեր, որ համարվում են էակների ու հոգիների նախասկիզբ գաղափարներ կամ Աստշու իմացության մտավոր պատկերներ կամ հոգիների հայելիներ՝ նման Պլատոնի կարծած նախաստեղծ հոգիներին, որոնք ժամանակի մի պահի միավորում են մարմինների հետ։ Աքեմենյան թագավորների քանդակների վրա (Պերսեպոլիսում) կերպարանավորված են ֆերուհերներ՝ որպես մինչև մեջքի կեսը թագավորի պատկերներ՝ երկու թևերով մի շրջանակի մեջ[73]։
Որքան որ մոգերի սկզբնական կրոնը և պաշտածը միաստվածություն էր և բարիի պաշտամունք, սրա հակառակ իմաստը՝ չարը, այնքան զատեց ֊հեռացրեց այդ երկու գաղափարները, որ ամենայն չարը հարավեց դիվական, ամենայն բարին էլ՝ աստվածային։ Ըստ այսմ՝ տարրերը, մանավանդ գլխավորները՝ հողը, ջուրը, հուրը և հողմը, սրբազան և պատվելի եղան։ Երկիրը այնքան սրբազան էր համարվում, որ անվայել էր մահացածներին նրա մեջ թաղելը, այդ պատճառով նրանց գցում էին ծառերի վրա կամ բաց կամ շրջափակված մի տեղ, մինչև որ գազաններն ու թռչունները ուտեին մարմինները, ապա ոսկորները ժողովում էին դախմաներում՝ գերեզմանատեղերում առանց թաղելու։ Եվ եթե սխալմամբ թաղված լիներ, այդ տեղը 50 տարի թողնվում էր անգործ ու անմշակ։ Ջրի սրբության պատճառով էլ չէին համարձակվում նրանով լվացվել, այլ լվացվում էին գումիզով (կովի մեզով)։ Այս էր Հազկերտի կամ Միհրներսեհի հրամանով հայերին տրված պատվերը․ "Ձեռք՝ առանց կովմիզոյ՝ մի՛ լուասցին"։ Ասում են, որ Ներոն կայսեր մոտ գնալու համար Տիրիթ Պարթևը այն պատճառով բռնեց ցամաքային երկար ճանապարհը, որ նավագնացությամբ ծովը չպղծի։ Իսկ հրի սրբությունը և պաշտամունքը շատ անգամ հիշվեց և հայտնի է մինչ հիմա։ Քանդակների մեջ էլ է երևում, ինչ որ նկարագրել են տեսնողները և պատմիչները․ ատրուշանի կամ կրակավառ բագինների մոտ կանգնած են երկու պաշտամունքնավար՝ մոգ կամ մուպետ՝ ծնոտները կապած բերանակապ լաչակով կամ կապերտակով (որ շունչները կամ թուքն ու լորձունքը կրակին չդիպչի), որը կոչվում են փանամ կամ փանդամ, պանամ, պադան, փագանքԱյսպես է գրում Ոսկեբերանի՝ Եսայու մեկնության մեր թարգմանիչը․ "Այժմէն իսկ ի տօնսն Կապերտակս իմն զերեսօքն պատեն և Փագանս ի բերան, առ մոլութեանն"։</i>, կամ գլուխներին դրած խույրի փեշերով են ծածկում բերանները, որ անընդհատ աղոթքներ են մրմնջում, իսկ ձեռքներին բռնում են նռնենու կամ հոսու մանր ճյուղերի (թվով 22 կամ 35) տրցակներ, որ կոչվում են պերսամ, իսկ մեր գրքերում՝ բարսմունք, որ, ըստ սմանց, նույնն է, ինչ վարսաման բույսը (Tymus Seryllum), որի ճյուղերն էլ սովորաբար բռնում էին կրակապաշտները։ Ինչպես գրված է ս․ Հիզտիբուզտի վկայաբանության մեջ, մոգերի գլխավորը կամ նրանցից մեկն էլ ձեռքոււմ ուներ "ուռն, որով հրամայէր", որ մի փայտե գավազան էր՝ իշխանության նշանակ՝ կոչված իսամ կամ էսման[74]։ Սույն վկայաբանության մեջ կրակի մոտ մոգերի կանգնելու կերպը կոչվում է յառակի կալ, որը թերևս նշանակում է "բերանը կապած կանգնել"։ Հազկերտը հրամայում էր, որ հայերը այս բերանակապը կրեին նաև խմոր թխելու ժամանակ․ "Հայսք՝ առանց փանամի մի՛ զանգցին"։ Դարձյալ ի պատիվ կրակի՝ հրամայվում էր "Ծիրտք և քակորք ի կրակ մի՛ եկեսցեն"։ Այրված֊մաշված կրակի մնացորդն անգամ՝ մոխիրը, սրբազանացված էր․ պետք էր ժողովել ու լցնել մոխրանոցներում, որոնք յոթ մեծամեծ ատրուշանների կամ կրակատների մեջ էին[75], և պաշտամունքավարներից ճշտությամբ պահանջում էին մոխրի քանակը․ սա էր Եղիշեի գրքում հիշատակված մոխրաչափ կարգը։ Նույն հրամաններում հիշատակվում է նաև կապճաթիվ կարգ, որ մի որոշված չափով մանր ճիճուներ, մրջյուններ, գորտեր և այլն ժողովելն էր իբրև Ահրիմանի կողմից ստեղծված պիղծ (խարֆասդար) կենդանիներ, և դրանց ջնջելը կամ մոգպետին ուղարկելը, որ ապահով լինի, թե կրակի մեջ չեն գցվել։
Կրակի պաշտամունքի հանդիսավոր ժամերը օրվա հինգ պահերն էին՝ ըստ պարսիկների՝ կյահ։ Իսկ կրակի ազնվագույն նվերն էր հոման, ըստ հնդիկների՝ սոման, որ, ըստ ոմանց, համհամ կամ համիմ անուշահոտ ողկույզներ է բերում և հյութ։ Այս հյութից հունցված կտորներ նետում են կրակի մեջ։ Ըստ բուսաբանների՝ բույսի հատուկ անունն է Sarcostema viminalis։ Կրակին կենդանիների զոհաբերություն չէր լինում, բայց բոլոր ուտելի կենդանիներն էլ հարկ էր նախ նվիրել նրան՝ իբր սրբագործելու համար և ապա մորթել և ուտել։ Այս է «յազել» կոչվածը (Եղիշեի գրքում) և պատվիրվածը․ "Պատրուճակք մի մեռցին անյազ, եթէ յօդեաց իցէ և եթէ յայծեաց և եթէ յարջառոց, և եթէ ի հաւուց և եթէ ի խոզաց"։ Զոհաբերված և նվիրաբերված միսը կոչվում էր միյարտա (մկո՞ւրտ)։ Մի սովորական նվեր էլ բաղարջ հացի մանր նկանակն էր, որը կոչվում էր տարուն կամ տարանոնո։ Վերոհիշյալ ս․ Աստվածատուրի (Հիզտիբուզտի) վկայաբանության մեջ հիշատակվում է նաև կրակին աղտեզ զոհեր մատուցելը, որը ինչ է նշանակում՝ չգիտեմ։ Զոհելը և աղոթելը, ըստ մազդեզականների, միանշանակ կոչվում էր յազ և յազել։
Այսքանը բավական համարենք՝ որպես ծանոթություն Զրադաշտի և մոգերի կրոնին, որ դեռ շատ ու շատ ավանդություններ և վարդապետություններ ուներ՝ իրարից տարբեր և շատ կամ քիչ։ Մեր Եղիշե վարդապետը իր ժամանակ՝ 5֊րդ դարում, ասում է․ «Հինգ կեշտք են՝ որ գրաւեալ ունին զամենայն օրէնս մոգութեան», և դրանք են նախ՝ ընդհանուր զրադաշտական կրոնը, ապա ամպարտքաշը, բոզպայիտը, պալհավիկն ու պարսկադենը[76]։ Հայտնի է, որ վերջիններս ավելի նոր ժամանակների աղանդներ էին՝ մեկը՝ պարթևների, մյուսը Սասանյանների տերության օրոք ընդունված, որոնց զանազանությունը և հավելվածը մեզ շատ ծանոթ չեն ու մեր նպատակին անհրաժեշտ չեն։ Եղիշեն ավելացնում է, թե այս հինգից զատ՝ «է՛ միւս եւս այլ վեցերորդ, զոր Պետմոգն [կամ Մոգպետն] կոչեն», և ով որ այս բոլոր աղանդների կամ մասերի հավատին հմուտ էր, կոչվում էր համակդեն , այսինքն՝ ամենահավատ։ Այսպիսին էր այն մոգպետը, որին բանտարգելության և փորձությունների հանձնվեցին ս․ Ղևոնդյանները, որոնց շնորհիվ նա ընդունեց քրիստոնեությունը և կատարյալ հավատացող ու սրբերին պսակակից դարձավ նրանցից առաջ։ Բառից հայտնի է, որ մոգպետ կամ մյուպետ նշանակում է «մոգերի գլխավոր», ինչը 5֊րդ դարում համապատասխանում էր մեր եպիսկոպոսին։ Բայց հետզհետե այդ անվան կարևորությունը պակասում է, և այն այժմ նշանակում է «քահանա», որը 5֊րդ դարում կոչվում էր մոգ։
Դիտելի է, որ «Ավեստա»֊ում քահանային կոչում են աթարվան և ոչ երբեք մոգ։ Այս գրքում վարդապետին անվանում են աեթրաբաիդի, որից էլ կրճատվելով դարձել է հերպատ՝ «վարդապետ»։ Այժմ հերպատները կազմում են քահանաներից ու մովպետներից ստորակարգ մի դաս։ Գերագույն մոգպետը կոչվում էր տեսդուրի տեսդուրան, որ բառացի նշանակում է «հզոր ձեռքով (ձեռներեց)», որից էլ թվում է մեր դաստիարակ բառը։ Եղիշեի դարում ասվում էր մոգպետաց մոգպետ, ինչպես մեր նախնիների գրքերում գրվում է մովպետան մովպետ։ Այս կոչման հետ Եղիշեի գրքում գրված է նաև ռատ, ինչը ոմանք մարդու հատուկ անուն են կարծել, մինչդեռ նշանակում է «տեր, գիտուն, մեծ»։
Մոգերի զգեստը լիովին սպիտակ պատմուճան է և կոչվում է սադրա։ Մեջքերին չորս հանգույցով գոտի է (քուստի), գլուխներին՝ հայկական կամ փռյուգիական խույր կամ գդակ՝ երկար ականջակալներով կամ փեշերով՝ բերանը դրանցով ծածկելու համար։ Մոգպետների խույրն ավելի ուղիղ է, իսկ ձեռքներին բռնածը՝ ուռենին և բարսմունքը, արդեն հիշատակեցինք։
Հարևանցի մի խոս էլ ասենք նաև մարդկանց ու արարչության վերաբերյալ մոգերի կարծիքի մասին, ինչը գուցե մեր հին հայերին էլ ինչ֊որ ժամանակ ընդունելի եղած լինի, թեև շատ արտառոց է։ Ամշասբանդներից հետո և բոլոր այլ արարածներից առաջ եղել է, կամ Որմիզդը ստեղծել է Ապուտատ կոչված մի ցուլ, որին սպանել է նախանձող Ահրիմանը։ Բայց Որմիզդը նրա ավիշից գոյացնում է բույսերն ու կենդանիներին, նաև առաջին մարդուն՝ անվանված Քեյումորդս կամ Քեյյումերս․ սրան էլ է չարը սպանում։ Իսկ Որմիզդը նրանից էլ ստեղծում է մի այր ու մի կին՝ Մեշիա ու Մեշիանա, ինչպես Ադամ ու Եվա, որոնք դառնում են մարդկության նախածնողները։ Այսպիսի ծագման պատճառով ցուլը, մանավանդ սպիտակը մեծ պատիվ ունի մոգերի ու նաև հայերիս մեջ, ինչը հայտնի են դարձնում ՏՐդատի և նրա հոր՝ Խոսրովի արած զոհաբերությունները և նվիրաբերությունները իրենց չաստվածներին։ Եվ գիտուններին թվում է, թե Նինվեի նորագյուտ ավերակների մեջ գտնված մեծամեծ քարեղեն ցուլ֊առյուծի և մարդու միացյալ արձանները այս նախաստեղծ ցուլ կենդանուն վերաբերող ավանդության պատճառով են կանգնած արքունիքի դռների և պարիսպների մոտ։
Մարդու վախճանի մասին ավելի ճիշտ կարծիք ունեին մոգերը՝ ընդունելով հանդերձյալ մի կյանք՝ բարիներինը՝ արքայություն, չարերինը՝ դժոխք, որ կոչվում է Տուզախ։ Այս երկուսի միջև կա Չինևատ կոչված մի կամուրջ, որով պիտի անցնեն արքայություն գնացողները։ Եվ որպեսզի Ահրիմանը նրանց վրա չհարձակվի, այնտեղ պահապան է կանգնում մի մեծ և ահավոր շուն՝ Ցռիակ֊Կուաշ անունով (թերևս, ըստ հայերեն ցռուկ բառի, «շան դուն»չ նշանակությամբ)։ Արքայությունը կոչվում է Ահուվահիսդա, այսինքն՝ «ազնիվ բնակարան»։ Այն երեք կարգ կամ աստիճան է՝ իբրև երկնքի երկինքներ։ Առաջինը՝ Համիստան֊պեհիշդը, բարձրանում է երկրից մինչև աստղերը․ երկրորդը՝ Մահ֊բիա֊պեհիշդը՝ աստղերից մինչև արեգակը, երրորդը պահլավերեն կոչվում է Կարո֊տմանա, որ նշանակում է «երգերի տուն», նոր պարսկերեն՝ Քարազման։ Բուն արքահարանը Որմիզդի բնակարանն է; նա բազմում է Վեհեշդեմ գահին՝ Հարա֊Պերեզայիդի սրբազան և բարձր լեռան գագաթին, որից՝ կովկասյան ու պարսկական Էլբրուս լեռան այժմ ծանոթ անունը։
Պեյմեն հրեշտակապետը արդարների հոգիներին առաջնորդում և անվտանգ հասցնում է արքայություն․ ընդհակառակը, մեղավորները, այդ կամուրջի վրա տատանվելով, գլորվում են ներքև՝ դժոխքի մեջ։ Իսկ միջին հոգիները, որոնց բարին ու չարը հավասար են, մնում են վերոհիշյալ Համիստան֊պեհիշդ կայանում։ Մեռյալների հոգիների համար սահմանված են աղոթք ու աղոքթի չափ և աղաչանք Դահման հոգեհան հրեշտակին, որի անունով էլ կոչվում են ննջեցյալներին վերաբերող աղոթքները։ Սովորական աղոթքն է աֆրինը, իսկ գովաբանականաը՝ նյայիշը։ Մեծամեծ մեղքերը կոչվում են դանաֆուր։ Մեղքերի քավության գլխավոր ապաշխարանքը վնասակար ճիճուներ ու զեռուններ սպանել֊ջնջելն է։ Աշխարհի վերջը պիտի լինի երրորդ հազմարայակից հետո, այսինքն՝ Զրադաշտից 3000 տարի անց, երբ պիտի երևան Հոշետերպամի և Հոշետերմահի (ինչպես Ենովք և Եղիա) հրաշագործները՝ մարդկանց բարի վարք քարոզելու համար։ Նրանցից հետո Իրան երկրից՝ Գանսեից (Գանձա՞կ), պիտի գա Սերխոշը՝ Զրադաշտի քաջ հետևորդը, և հաղթելով Ահրիմանին՝ 4֊րդ հազարամյակը պիտի սկսի մեռյալների հարությամբ։ Ինչպես պիտի լինի ֆրաշաքարդը (հրաշակե՞րտ)՝ հարությունը՝ Զրադաշտն ինքն է հարցրել Որմիզդին, և սա պատասխանել է․ «Ինչպես ցորենի հատը, որ ընկնում է հողի մեջ, բուսնում և աճում է, այնպես էլ երկիրս նորոգված պիտի դուրս բերի ոսկորները, արյունը և կյանքը, ինչպես որ էին առաջ»։ Սերխոշը պիտի մարդկանց դատի․ անմաքուրներին՝ համառոտ, բայց սաստիկ կերպով պիտի մաքրի֊քավի, մեծ մեղավորներին, որոնք կոչվում են դարվատ կամ դարվանտ, պիտի դատապարտի։ Արդարների և մեղավորների՝ մեծ լացով և կոծով բաժանումից հետո երեք օր ու երեք գիշեր ահավոր հրդեհ պիտի լինի, որ քարերն ու մետաղներն էլ հալեցնի, մեղավորներն ու դևերին էլ։ Այդ օրերից հետո երկիրը պիտի երևա մաքրված, նորոգված։ Մաքուր մարդիկ էլ պայծառացած պիտի ապրեն 3000 տարի՝ կերակուրի կարոտ չլինելով, խմելով միայն կենսատու հոմ ծառի հյութը կամ Հետյավեշ ցուլից բխածը։ Այդքան տարիներից հետո պիտի լրանա աշխարհիս 10000֊ամյա ժամանակը։ Ի՞նչ պիտի լինի դրանից հետո։ Կարծում եմ՝ այժմ մոգերն էլ չգիտեն։ Բայց հին հույն հեղինակ Թեոպոմպոսը, որ մանրամասն գրել էր Զրադաշտի վարքն ու վարդապետությունը (ներկայումս կորած, բայց Պլուտարքոսի կողմից փոքր֊ինչ ծանուցված), ասում է, թե դարձրայլ 2000 կամ 12000 պիտի հանգչեն Որմիզդի հետ։ Եվ հետո, թվում է, աշխարհը և ժամանակի շրջանը պիտի վերստին նորոգվեն՝ այսպես կտրատելով մոգերի կարճամտության հավիտենականությունը։
Այսպիսի խառնիխուռն հավատ ունեի՞ն և մեր հին հայերը։ Հավանական է՝ ունեին, թեև ոչ բոլոր հայերը։ Դիվական պաշտամունքների հորդորող կամ նորոգող Արտաշես Բ֊ն ուներ մի տանեցի (Խորենացի, Բ․ ԽԸ)՝ «աշակերտ մոգի ուրումն երազահանի, որ յայն սակս Մոգպաշտէ անուն կարդային»[77], որին Երվանդի եղբոր՝ Երվազի փոխարեն քրմապետ կարգեց։ Սրանից գուշակվում է մոգերի աղանդի՝ հայերի մեջ ընդունված լինելը։ Մոգպաշտե[78] բառն էլ հասկացվում է որպես մոգերի վարդապետությանը հետևող և պարսկերեն մողբաշդի է։ Պատմությունը վկայում է, ինչպես առաջ հիշատակեցինք, որ երբ Արտաշիր Սասանյանը նվաճեց Հայաստանը, կրակապաշտությունը մտցերց ոչ իբրև նոր կրոն, այլ «զՀուրն Որմիզդական որ ի վերայ բագնին որ ի Բագաւան՝ անշէջ հրամայէ լուցանել»։
Բայց թվում է, թե երբ Տրդատը հաղթողաբար վերադարձավ Հայաստան, պարսիկների հետ վռնդեց նաև նրանց պաշտամունքը, գոնե իր սեփական արքունիքի սահմաններից, քանզի նրա հրովարտակների մեջ (եթե համարենք վավերական) ո՛չ կրակի հիշատակություն կա, ո՛չ էլ լուսատուների պաշտամունքի։
Հմայություն․ գուշակություններ, հարցուկներ, կախարդանք
Ինչ հավատք որ օտար է կրոնի հին և նոր օրենքներին, մոլար և սուտ է, ինչպես տեսանք հավատի և պաշտամունքի արժանացված մինչ հիմա հիշատակված տեսակ֊տեսակ առարկաների օրինակով։ Դրանք առաջացել էին սկզբնական աստվածածանոթության գաղափարի քիչ կամ շատ խառնակվելուց ու ավերվելուց։ Թեև այդ ծագումից առաջ գալը և պաշտելիների երևելի ու ահավոր կերպարանքները կարող էին պաշտողների համար լինել մոլորության մի պատրվակ և խաբվելու մի դյուրություն, սակայն այդ նույն կերպարանքները, մեծ մասամբ ակնհայտորեն թանձր նյութերից լինելով, շատ էլ մեծացնում են մարդկանց մոլորությունը։ Բայց ինձ ավելի մեծ են թվում մոլորությունները չնչին բաների մեջ, որ շատ անգամ իսկական բանից էլ չեմ ծագում, այլ սոսկ երևակայություն են, կարծիք ու ստություն կամ էլ երևացած և պատահած մի բանից մտքով ու կամքով ուրիշ բան հետևեցնելուց են և ոչ իրական, քանի որ ստույգ չկա այն, ինչ իր է կոչվում, այլ ամենաշատը մի երևույթ է, այն էլ խաբեական։ Այսպիսի մտային և կամային կամ գործնական մոլորությունները՝ կա՛մ խաբվելով, կա՛մ խաբելով, մեր մինչև հիմա հիշատակած դիքերի, ոգիների, պաշտելիների ու հավատալիքների շատությունից էլ ավելի շատ են և ընդհանուր, այսինքն՝ կան բոլոր ազգերի մեջ և երկրներում, և դժբախտաբար և մեծ ամոթով ասենք, որ նաև մինչև հիմա ավելի կամ պակաս, այս կամ այն կերպ մնացել ու շարունակվել են նաև քրիստոնյա ազգերի կամ անձերի մեջ։
Այս տեսակ֊տեսակ կարծելիքներն ու հավատալիքները, որ տեսանելի մի առարկա չունեն, իրարից զանազանելը անկարելի կամ դժվար է, և կամենում ենք դրանք անվանել ընդարձակ և շատ տեսակներ բովանդակող բառով՝ հմայք ու հմայություն։ Իսկ եթե ջանանք վերածել մի քանի ընդհանրական տեսակի ու բացատրել, պիտի ասենք՝ կախարդություն, գուշակություն և հարցուկ, թեև համոզված չենք, որ այդպիսի բաժանում կատարելով՝ կհաջողենք, առավել ևս եթե կարողանանք հիշել գոնե մեր ազգի ու լեզվի մեջ ծանոթ՝ ասված տեսակները և բոլոր անունները։ Եվ շատ դժգոհ չեմ չիմացածիս ու չասածներիս համար, որովհետև ոչ միայն ստություն են, այլև ռամկական և երբեմն չար խելագարություն, խելացնորություն, խելացնդություն։ Գրելս իսկ անհաճո ու ցավալի է այն պատճառով, որ այսպիսի աղճատանքն ու ստությունները հայերի մեջ մտել են ոչ որպես օտարների դիք ու կուռք, այլ շատը իրենց հնարածն է (ինչպես ուրիշ ազգերն էլ իրենք իրենցն են հնարել), և օտարներից էլ վկայված են հայկական հմայությունները (ինչպես պիտի հիշատակենք հետո)։ Եվ չարագույնն է, որ մեծ եռանդով ու համառությամբ են պահված, թեև մեր շատ հայրեր ու վարդապետներ հակառակվել և մեղադրել են՝ սկսած Լուսավորիչից, Եզնիկից, Խորենացուց ու Մանդակունուց, որը վշտացած գրել է․ «Ոչ դիւական հմայից են պատժողք և ոչ Յուռթացն պահանջողք»․ և եթե ինքն ու իրենից հետո շատերն էլ պատժել ու խրատել են, էլի չեն ջնջվել։ Եվ ավելի ցավալի է ասելը, որ անջնջելի էլ թվում են։ Բայց և ըստ մեր Հիսուսի՝ «Այս ազգ [չարի] ոչ իւիք ելանէ, եթէ ոչ պահօք և աղօթիւք»։
Արդ, նախ ասենք, թե հմայություն անվամբ ընդհանրապես և մասնավորապես ինչ ենք հասկանում։ Ընդհանրապես ՝ ըստ վերը գրածիս, ամենայն սուտ, բայց հավատալի բան, որ պարզորեն հետևեցնելով է լինում տեսնված կամ չտեսնված մի բանից, դիպվածից, երազից, ձևից, շարվածքից կամ գրվածքից կա՛մ խոսքով, կա՛մ գրով, կա՛մ տեսակ֊տեսակ նյութերով, դեղերով, կենդանիներով, շարժումներով ու շոշափումով և այլն։ Իսկ մասնավորապես հմայք կամ հմայություն բառի հատուկ նշանակությունը սնոտի ջանքերն ու գործերն են՝ իմանալու իբր կրոնական սկզբով մի բան, մանավանդ շատերի չգիտեցածը։ Ըստ այդմ՝ ուրիշներից առավել իմացողը դառնում է գետ ու հմուտ, և այս բառի արմատը, ըստ մեր լեզվի, կարող է լինել նաև հմայություն բառի արմատը, և հմայքը՝ հմուտի գործ։ Օտարների մեջ էլ նման անուն փնտրելիս նախ հիշատակվում է Ավեստայի լեզվով հոմայն֊ը, ու նրա հետ՝ պարսկերեն հոմն֊ը, որ Ճեմշիտ թագավորի ժամանակ համարվում էր նրանց մի մարգարեն, որ մոգույթան վարդապետություններ գրեց։ Զանդիկների ու հնդիկների հոմային ու սոմային մերձավոր անունով՝ բուդդայականներն էլ մայա են կոչում մեզանում հրապույր ասվածը, որ մոլորության շարժառիթ է։
Հայոց հին հմայության կամ հմայասիրության վկայություն է հռոմեացի քերթողի կողմից (Յուվենալիս, «Սատիրաներ», VI, 550) դրա մի տեսակին (հետո հիշատակելի) Armenius vel Comagenus Aruspex անվանելը։ Բարդածան աղանդավորը, 3֊րդ դարի սկզբում (Խորենացի, Բ․ ԿԶ) գալով Հայաստան, քննեց մեր մեհենական պատմություններն ու պաշտամունքը և «արար բազում ասացուածս ընդդէմ Բաշխից և կռոց պաշտաման՝ որ յաշխարհիս մերում»։ Ս․ Սեղբեստրոսի և Կոստանդիանոսի վիճաբանության պատմության մեջ հիշվում է, որ մինչև Քրիստոսին հավատալը կայսերը, իր հիվանդությանը ճար փնտրելով, Տրդատից՝ որպես մերձավորից, խնդրեց, որ իրեն Հնդկաստանի ու Պարսկաստանի կողմերից դյութեր ուղարկի, որոնք, թերևս, կային նաև Հայաստանում, թեպետ այս պատմությունը շատ երկբայելի է։
Հովհան Մանդակունին, իր ժամանակի և նախորդների հմայությունների դեմ գնալով (ճառ ԻԶ), հիշատակում է այս տեսակները՝ դյութություն, թովչություն, հատահարցություն, հավահմայություն, մաղաբախություն, քվահարցություն, հեղահարություն, հմայություն, միջագիտություն, գրարարություն, աստղագիտություն, դիվահարցություն, օրահմայք, լուսանախտիրք, շեղջախտիրք, ոզոտնահմայք, գետահմայք, սննիկոնք, հուռութք, բախտ, ճակատագիր, պահարանի գիր, շարժմակք բժժանաց։ Սրանց կարող են ավելացվել ուրիշների կողմից հիշատակված այլևայլ հմայություններ։
Վանական վարդապետը, հեթանոսության և հմայության ծագման մասին խոսելով, համարում է, թե «յաւուրս Աբրահամու՝ Դիւթութիւնք գտան․ քաղդէացիքն՝ Աստղագիտութեամբ առնէին, և Մոգքն՝ Զենականօք, և այլք Վհկաւ՝ զմեռեալսն ածելով․ Փռիւգացիք՝ Լերդահմայութեամբ՝ զչորքոտանեաց շրջմունս, զձայն թռչնոց, զփայտի և զքարի։ Նախ Նինուէ սկսաւ զԿախարդութիւն, վասն որոյ ասթ [Ս․ Գիրք] Նինուէ՝ գլուխ կախարդաց։ Ոմանք արմատովք առնեն զկախարդութիւնն․ ամանս թաղելով ի հող, և երեք կենդանւոյ ձայն տան ածել, ձկան, թռչնոյ և մարդոյ»։
Մանդակունին սրանց կարգում չի հիշատակում սովորաբար նշվող կախարդություն֊ը, որովհետև համարում է մոլորությունների ընդհանուր անուն կամ հմայություն անվամբ նույնն է հասկանում, ինչպես և դյութություն անվամբ, որը դրել է բոլոր տեսակներից առաջ։ Եվ այժմ էլ այս երեք անունները համարվում են ավել ընդհանրական ու համանիշ։ Կախարդ բառի ստուգաբանությունը ինձ անհայտ է, և հարկ է, որ ի սկզբանե հատուկ մի բան նշանակված լինի՝ մյուս երկու անուններից տարբեր։ Ս․ գրքի թարգմանության մեջ միշտ չէ, որ հունարեն բնագիր բառին փոխարինում է նույն հայերեն բառը, որն ավելի շատ «աչք խաբող», «աճպարար» նշանակող է համարվում։ Մեր ոչ շատ հին վարդապետներից մեկը գրում է․ «Կախարդն՝ որ անօթ ինչ թաղէ ի հող, կապս կամ մոմ կամ երկաթ․ և պէս֊պէս բժժանօք յարմարեն զարուեստն»։ Նույնը գրված է նաև փոքր֊ինչ այլ կերպ․ «Կախարդք ասեն՝ որ անօթս թաղեն ի գետնի, բժժանօք ինչ պէսպէս ըստ արուեստին»։ Իսկ Թովմա Մեծոփեցին ասում է․ «Կախարդք՝ որ յարմատս ծառոց և ի ձայնս թռչնոց դիւթէին»։
Կախարդը իր արվեստով կամ նաև գործիքներով հանդերձ կոչվում է կախարդասար, որը Վարդան վարդապետը «Խրատներ»֊ում անվանում է ուրացության տուն։ Մեկ այլ խրատիչ հիշատակում է կախարդամարտ դեղատվությունը։ Հովհան Մամիկոնյանը որպես նախատական խոսք ասում է․ «Կախարդատեարք դուք»։
Հմայողների մասին էլ մեկը գրում է․ «Հմայն՝ որ ի տեսա աչաց զաճառուց և զդրան, կամ աքիստ տեսեալ, կամ րէճ, կամ մուճակ ևայլ ինչ այսպիսի»։ Այսպես, քանի որ հմայություն անվանումը ավելի ընդհանուր է, այլևայլ կերպարը բացատրվում են հետը կցած բառերով, ինչպես՝ լերդահմայություն, որ մորթված կամ զոհաբերված կենդանիների լյարդը և շարժմունքը զննելը և, ըստ այնմ, գուշակություններ անելն է։ Այս լերդահման է հռոմեացիների և նրանց վերոհիշյալ քերթողի Aruspex կամ Haruspex կոչված հայ և կոմագենացի հմայողը։ Նույն քերթողը մեկ այլ տեղում էլ հիշատակում է հայերի այս այլանդակ հմայությունը՝ անմեղուկ աղավնիների հետ աղտեղի շների աղիքները քննելը։ Սալյուստիուսը ևս իր հատուկտոր պատմության մեջ հիշատակել է աշխարհակալ Տիգրանի՝ նախ երազագետներին, հետո լերդահմաներին և ապա հավահմաներին հարցուփորձ անելը։ Այս վերջին տեսակը այնքան էր տարածվել հռոմեացիների մոտ, որ հավահմա անվանումը (Augures. բառի սկիզբը նույնն է, ինչ հավ բառինը) արևմտյան ազգերի մոտ մինչև հիմա գործածվում է բարի մաղթանքի փոխարեն (ֆրանսերեն Augure, augurer). հմայողների տեղն էլ կոչում էին Auguraculum։ Թե՛ բառից և թե՛ բառաբարդումներից գուշակվում է, որ հայերի համար էլ լերդահմայության պես սովորական էր և սա, որ կոչվում է նաև հավահարցություն՝ հայտնի դարձնելով, որ կատարվում էր ոչ միայն աղիքները, այլև թռիչքը ու կռինչքը, այսինքն՝ ձայները, քննելով, ինչի պատճառով կոչվում է նաև հավակառիչք։ Այլ տեսակի հմայողների հետ մի վարդապետ (Ծաղկազարդի ճառում) նրանց այս անունով է հիշատակվում։ Նրանից հին՝ Ալավկի որդի Դավիթ վարդապետն էլ (12֊րդ դար) հիշատակվում է ուրիշ շատ տեսակ հմայողների հետ և իր ժամանակակից ազգակիցների մասին ասում է․ «Առ երեկս՝ թէ հաւ խօսի՝ հմայեն․ և ի մարեաց թէ ածէ ձայն աքաղաղի՝ հատանեն զգլուխն»։ Էտրուսկները (որոնց՝ արևելքից և, ըստ ոմանց, հայերից ծագելը հիշատակել ենք) այս հմայությունները մտցրին հռոմեացիների մեջ։ Իսկ առաջին գտնող շատ անհարմար ձևով Հաբեթին է համարում Վարդան պատմիչը՝ ուրիշին հետևելով։ Լերդահմայության մասին էլ Նոննոսը ասում է (հիշատակել ենք նաև սա)․ «Մոգքն ի Գամրաց են (որ Ա․ Հայքն է ― Ղ․Ա․), ուստի և Լերդահմայութիւնն լինի»։ Իսկ Տատիանոս հնագույն գրիչը այս գյուտը վերագրում է հայերի ազգակից փռյուգիացիներին։ Կենդանիներով հմայելու մի տեսակ էլ օձակոչն է։ Բայց մեր ազգի մեջ այսպիսին չի հիշատակվում, այլ բառը՝ Ղազար Փարպեցու մոտ։
Այլևայլ նյութերի կամ իրերի զննությունը նրանց անվանումներով հմայություն կոչելը հիշատակեցինք, իսկ սրանք իրարից զատելով՝ հետևություններ անելը մեր լեզվով կոչվում է խտրել, որից եղածն էլ՝ խտրիք, և տեսակն էլ կցված է սրան, ինչպես՝ խտրադիմա՝ դեմքը զննելով հմայելը կամ անձի էության ու բարքի մասին հարմար֊անհարմար բաներ ասելը, որոնք երկարորեն գրված կան նաև հայերեն․ այլ տեսակի բաների խտրողը կոչվել է նաև խտրադյութ։ Ասվածից հայտնի է դառնում, որ խտրությունն այլ բան չէ, քան այլևայլ հմայությունների մասը, որոնց շատ տեսակները հիշատակում է վերոհիշյալ Ալավկի որդին՝ Դավիթ վարդապետը․ «Ի ծննդեան [տղայոց] բազում հմայութիւնս առնեն․ բազում և յորժամ զմեռեալն հանեն ի տանէն․ նաև ի հարսանիսն․ բազում հմայք և ի ճանապարհի․ յորժամ առաջի աւագաց երթայցեն․ ― և ի Հնձանս և ի Կարասի, ի վաճառել և ի դնել, և զՀանդերձս ի կտրելն, ի Զենուլ, յԻւղարարութիւն․ ի հանելն յամանէն․ ի վերայ որսոց․ ի Նախօրտաներկութիւնս, յՈստայնանկութիւնս, այլ և յամենայն օրինակ արուեստից։ Եւ ի խնդրել ումեք ջուր ի գիշերի՝ անցուցեալ ընդ նա դանակ երեքբեւեռի, և այնպէս տան ըմպել։ Այլ և արգելուն ընդ երեկս տալ մաղ խնդրողաց՝ և կրակ․ նոյնպէս և յաւուրս Աւելեացն հինգ՝ տալ բան խնդրողաց։ Եւ ի գալ Նորոյ տարւոյն՝ ընկերնուն երկաթ ի կուժ, և քարշեն ծիր զերդբնակովն (տան չորս կողմը ― Ղ․Ա․)․ և յառաւօտուն յղեն զաղջկունսն՝ շրջել քարինս ի բացեայ, և հայել ի ներքոյ նորա․ թէ գտանի մազ սպիտակ, ասեն՝ թէ բախտի հասաւ, հարսանացուցանեն զնա առն ալեւորի․ և թէ գտանիցեն սեաւ, ասեն՝ թէ բախտի հասաւ՝ տալ զօրիորդն երիտասարդի։ Եւ ամենայն արուեստաւորք ի մուտս տարւոյն յարուեստն իւր հմայեն․ դարբին՝ կռանաւ մի հարկանէ զսալ․ ոստայնանկն՝ թել մի քարշէ ի կկոցէ, և բիճաւն երիցս հարկանէ․ մանոցն՝ թել մի ձգէ, և տայ զայլն զիլկաւ։ ― Նա և ի տարեկան տօնս և յեկեղեցական նուէրս՝ խառնեն բազում հմայութիւնս։ Այլ և ի հարկանել ժամահարին՝ զժամանակն հմայեն։ Եւ ի յելանելն իւրեանց կամ օտարաց ընդ դուրս տանն՝ հմայեն։ ― Այլ և ի լուսանալ զհանդերձ կամ զգլուխ արանց կամ կանանց՝ հմայեն»։
Այս հիշատակվածների մեջ (հպանցիկ ասենք) մեզ համար հետաքննական է ժամահարը՝ որպես գործողության արհեստական ու ճարտար հնար, որովհետև եկեղեցի հրավիրելու համար տախտակով կամ այլ բանով հարվածող մի ժամկոչ մարդ չեմ ենթադրում, այլ զարկող կամ հնչող արվեստագործ ժամացույց։ Կային նաև ժամանակի ու ժամանակաչափ լուսատուների հմայություններ, ինչպես՝ ըստ Վարդանի՝ «Լուսնահմայ, որ զօրն չար և բարի ասէ Լուսնով»։ Աղթարական գրքերում էլ մանրամասն գրված է լուսնի փոփոխությունների մասին։ Տոմարներում նշված է նաև ամպահմայք, ինչպես, օրինակ․ «Սեպտեմբերի 16․ այսօր յԱմպն հայել՝ առողջութիւն է մարդոյ»։ Ասվում է նաև օրահմայք կամ շաբաթվա օրերից չորեքշաբթին կամ շաբաթը չար համարելը, ինչպես հայտնում է մանդակունին, թեև հիմա ուրբաթն է այդպիսին համարվում։ Խտրանքի կամ օրահմայության մի տեսակ է ծննդաբաշխությունը, որ մանուկներին ծննդյան օրվա կենդանակերպից ու աստղերի դիրքից գուշակելն էր, թե այս կամ այն օրվա ծնվածը ինչ բախտ պիտի ունենա։ Եվ այսպես՝ իբր կանխավ մարդկանց բաժանում էին նրանց վիճակները։ Այդ պատճառով նման տեսակի խտրությունները կոչվում էին բաշխեր․ դրանց շատ հետամուտ եղած են երևում հայերը, և նրանց քուրմերն ու մոգերը այսպիսի սնոտիքների վերաբերյալ շատ բան են գրել, որոնք նրանց մեհյանների մեջ գտել ու կարդացել է Բարդածան Ասորին։ Խտրության մի գործ էլ ամիսների այսինչ և այնինչ օրերին այս և այն բաներն անել սահմանելն է․ օրինակ՝ նավասարդի 21֊ին (օգոստոսի 31֊ին) հարմար է ատամը հեռացնել։ Կան նաև օդերևույթների ձևերին ու ձայներին վերաբերող մանրամասն գրված հմայություններ․ անգետները դրանց հեղինակ են համարում Դանիել մարգարեին, իսկ ավելի զգույշները՝ մեկ այլ Դանիելի՝ «յասորոց գրոց ասացեալ» և հայերեն թարգմանված։
Այսպես դիտելով տարերքները կամ դիպվածական դիրքերը և շարժումները՝ հմայողներ են կամ պետք է համարվեն նշանագետ կամ նշանադետ կամ սոսկ գետ (գիտուն) կոչվածները, նաև ըստ իրենց խոսքի ու արած հետևության՝ գուշակ են, որի իմաստը հայտնի է։ Բայց մեր մեկնիչներից մեկը կամ ոմանք նշանադետին համարում են մեռելահարցուկ կամ մեռելահմա (բայց այս վերջին բառին գրքերում չեմ հանդիպել)։ Մեկն ասում է․ «Նշանադէտ [է] որ մեռելովք նշանաւոր առնէ»։ Մեկ ուրիշը ասում է․ «Նշանագէտն որ ի գերեզմանս ննջէ և մարդ կերպարանէ, որպէս զՍամուէլ Սաւուղայ երեւեցոյց Հարցուկ կինն»։ Այս կերպ հմայողը պես֊պես խաբեական գործերով ու խոսքերով կարծել էր տալիս, թե կանչում է մեկի ուզած մեռելին, խոսում և հարցնում է ուզած բանի վերաբերյալ։ Եվ եթե մեռելահարցուկը շատ ճարտար է, ցույց է տալի նաև մեռյալին կամ ստվերակերպ մի բան տեսնել է կարծեցնում, որ մեզանում սովորաբար կոչվում է ուրվական։ Այդպիսի հանգամանքներում խնդրողները նաև վախով են պաշարված և իերնց իրոք չտեսածն էլ կարծում են տեսած և հավատում են։ Այսպիսի բան էր վերոհիշյալ Սավուղի ուզածն էլ հարցուկ կնոջ միջոցով, թեև ըստ Ս․ գրքի մեկնիչների՝ Աստված, ի հանդիմանություն Սավուղի, ստուգիվ երևացրեց կամ լսեցրեց նրան՝ ստությամբ ու մոլորությամբ ուզածը՝ Սամուելի ահավոր և մահավճիռ ձայնը։
Գալով այս չար ու անզգամ հմայողների տեսակին, որ հարցուկներ կոչվեցին, շատ անգամ սատանային իրենց օգնության կանչելու կամ այդպես կարծեցնելու համար կոչվում են և դիվակոչ, նաև վհուկ, որ սովորաբար ասվում է կանանց համար։ Կարելի էր ենթադրել, թե այս բառը վեհ բառից է՝ իբրև դյուցազունների հոգիներին վերաբերող։ Բայց ավելի հավականա է թվում վիհ բառից ծագելը, որ նշանակում է «խոր տեղ և անդունդ», ինչպես որ մահացածները և թաղվածներն էլ այդպիսի տեղի են պատշաճում։ Վերոհիշյալ վկայությունները գրող մեկը նաև գրում է․ «Վհուկքն՝ որ ի վըհաց և յանդընդոց մեռեալ կերպարանեն, դեւք՝ ի կերպ մարդոյն երեւին, զոր Դիւակոչ ասեն և Հազիմաթ[79]»։ Մյուսն էլ գրում է․ «Վհուկն՝ որ յանդընդոց մեռեալս հանէ, որպէս առ Սաւուղ՝ կինն Վհուկ, որ էր դեւ»։ Հին բառգիրքը գրում է․ «Վհուկ՝ որ մեռելոյ ոսկերբ հարցանէ կամ Դեւ հարցուկ»։ Իսկ Գևորգ Սկևռացին (Եսայու մեկնություն) համարում է «դեւ իմն չար՝ որ յորովայնէ կանանցն խօսի, և նոր իրօքն ջանայ հաւանելի առնել զմոլորությիւնն»։ Ըստ այսմ՝ վհուկը և որովայնախոսը նույնն են։ Ս․ գրքում էլ իրենց լեզվով այս բառն են գրել ('ЕггбтфсЯмчдпт, Ventriloquus) մեր վհուկ֊ի փոխարեն։ Վհուկ բառը գրվում է նաև վոհուկ, գործը վհկություն է, հարցում անողը՝ վհկահարցուկ։ Թերևս իրենց կանչած ոգիների պես այս չարաճճի հարցուկներն էլ վիհանման տեղերում էին բնակվում։
Եթե պատմությունը ստույգ լիներ, վհկությունը հայերի և մեր մերձակիցների մեջ կարող է համարվել շատ հին, քանզի ասում են, թե Շամիրամը մի այսպիսի հնարքներով էր կամենում Արային տեսնել կամ տեսնել կարծեցնել։ Մովսես Խորենացին ասում է․ «Ակն ունէր դիւթութեամբ վհկութեան իւրոյ կենդանացուցանել զԱրայ»։ Գրիգոր Մագիստրոսը (թուղթ ԺԶ) մեղադրում է Աշոտի որդուն (հավանաբար Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Բ֊ին), որ «տակաւին հնարի դիւթութեամբ կիւսոյ, և վհուկս ընդ ինքն խորհրդածուս յուս իւր բառնայ, ստանձնեալ որպէս Կենտուռոս Պիւռիթեայն»։ Շատ անգամ Մագիստրոսի խոսքերն էլ հասկանալու համար մի տեսակ հարցուկի կարիք է զգացվում, և չենք համարձակվում այդքան նանրահավատ կարծել Գագիկին, որին ուրիշները ներկայացնում են որպես հույն գիտուն եկեղեցականների հետ աստվածաբանության շուրջ վիճողի։ Ըստ հույների առասպելների՝ Պյուրիթոսը կամ, ըստ Մագիստրոսի, Պյուռիթոսը (Pirithous)՝ լապիթոսների թագավորը, իր հարսանիքին էր հրավիրել կենտավրոսներին (ձիամարդկանց), որոնք հափշտակեցին հարսին, բայց հետո իրենք էլ ջարդվեցին։ Մովսես Խորենացին սրան նմանեցնում է Տրդատ Բագրատունու արածը, իսկ Մագիստրոսը կյուսին էլ է դնում կենտավրոսների հետ։ Վհուկ անունը և նրա գործը, մեր լեզվից են ծագել, թե ոչ, թվում են շատ հին՝ հնչմամբ ու իմաստով ոչ այնքան հեռավոր նմանությամբ կելտերի և այժմյան ֆրանսիացների Fee կոչվածին և է՛լ ավելի՝ Ficca֊ին, որը իսկապես նշանակում էր «վհուկ, կախարդ»[80]։
Մենք էլ, խոսքից խոսք, անունից անուն անցնելով (թեև ասացինք, որ չենք կարող սրանք որոշակիորեն զանազավնել), կույս բառի (որից էլ՝ կյուսահմա) ծագումն ու բուն նշանակությունը չգիտենք, թեև գրքերի թարգմանության մեջ իմաստով համապատասխանում է նշանադետ֊ին, ինչպես Զաքարիայի Մարգարեության մեջ (Գ, 8)։ Կյուսահման, որ հունարեն Фусбфптчпфпт է, ստուգաբանված է որպես «հրաշադետ», ինչպես Վարդան վարդապետն էլ գրում է «Ելից գրքի» մեկնության մեջ․ «Կիւսահմայք նշանախնդիրք և հրաշադէտք են»։ Մագիստրոսը նմանատիպ բառերի հետ խառնում է ևս մեկ բառ՝ կյուսակերտող, որ կարող է կարծվել կյուսի հնարած կախարդական մի բան, ինչպես՝ գրվածք կամ հմայակ։ Հայերեն բառին նման կամ մոտ են հնչում հույների կոյես կամ կոես բառերը, որից էլ՝ լատիներեն Koes, Koies․ վերջիններս Սամոթրակյան կղզիների դիքերի պաշտամունքավարներն էին՝ իրենց հետևորդներին քավություն տվողները կամ խոստովանությամբ մաքրողները։ Երկրի շատ հեռավոր մի կողմի (Ամերիկայի Վիրջինիա նահանգի) հին բնակիչները ևս ունեին գրեթե համանուն մի չաստված՝ Կիվոսա (Kivosa), որ խնամող է և խորհրդատու։
Մեզանում կյուս֊ի պես արմատական և ավելի սովորական մի անուն է դյութ֊ը, որից՝ դյութություն֊ը, որի սկզբնական իմաստը կամ ծագումը անծանոթ են։ Ըստ հնչման ու գործի՝ արժանի էր լծորդվելու դև֊ին և դիք֊ին։ Օտարների մոտ մեր բառին մերձահունչ է եգիպտացիների՝ գյուտերի և արվեստների հեղինակ հռչակավոր չաստված Թոթի անունը։ Ըստ մեր վարդապետների՝ «դիւթ այն է՝ որ ձեռօք և նիւթովք գործէ․ որպէս Գարի և Ալիւր և Աւազ և Ջուր և Քար, և Թզով չափէ»։ Մեկ ուրիշը գրում է ավելի համառոտ․ «Դիւթ՝ որ զգարի և զալիւր և զջուր դիւթէ»։ Բայց բառը բայով բացատրելը (դյութ, որ դյութում է) որոշակի բան չի հայտնում։ Սակայն հիշյալ նյութերը և դրանցով «գործում է» ասելը բացահայտում է, որ արվել է, ինչպես այժմ էլ անում են աճպարարները․ նյութերը կերպ֊կերպ շարժում են, շարում, բաժանում, մեջը մի բան են պահում և այլն։ Զանազանվում են նաև դրանց անուններով բարդված անուն ունեցող հմայությունները, որոնցից գլխավորը հատընկեցությունը կամ հատահմայությունն է, ինչին Ալավկի որդի Դավիթը ասում է․ «Գլուխ դիւթութեանցս այսոցիկ է Հատահմայութիւն»։ Հատ նշանակում է «ընդեղենի՝ ցորենի, գարու և այլնի սերմ»․ դրանք էին գործածվում հմայողները, որի համար էլ կոչվում էին գարեդյութներ և գարընկեցներ։ Մեկ այլ գրվածքում ասվում է․ «Որքընկենուն հատս գարւոյ»։ Դյութը ափով գարին նետում կամ ցրում է և ընկած հատիկների դիքից գուշակություններ է անում։ Սրան նման են նաև ալյուրադյութները, որոնք ալյուրը բերանով փչում են և գուշակում։ Այս տեսակ դյութությունը փոքր֊ինչ մութ խոսքերով հիշատակվում է Եսայի վարդապետ Նչեցին («Սիրեցից զքեզ Տէր» սաղմոսի մեկնության մեջ)։ Նա ասում է, որ եգիպտացիները իրենց քահանաներին ու երազագետներին կոչում էին մարգարե, և ավելացնում է․ «Եւ այն որ առ մեզ իսկ է, և ոչ այլքն, որպէս ինչ Ալիւրադիւթքն, Գարէդիւթքն, Հարցուկքն և այլ այսպիսիք, որպէս Հնչել ականջացն և մարմնոյ խաղալ․ այլ յայսմ ամենայնէ օգուտ ոչ ինչ է, այլ մանաւանդ զի ընդհարկէ զբնութիւնս, որպէս որք վարին աստեղօք»։ Ալյուրը հիշեցնում է խմորը․ եղել են նաև դրանով դյութողներ, որոնց Սիմոն Աղձնյաց եպիսկոպոս անվանված մի հին վարդապետ (բայց կարծում եմ՝ 8֊րդ դարում ապրած Սիմոն կաթողիկոն է) կոչել է խմորաթաղներ։
Ըստ մի մեկնիչի («Լուծմունքների գիրք»)՝ հատընկեցության նման է նաև «Փայտ կամ Քար կամ Աւազ կամ այլ ինչ ձգելն»։ Եվ այս ամենն էլ, միով բանիվ ասվում է վիճակընկեցություն, որը հիմա էլ է արևելքում հայտնի և ավելի շատ կանանց գործն է։
Սրանց նման և նույնը պիտի լինեն քվեահարցությունը և հմայությունների քվեները՝ հիշատակված Կաղանկատվացի պատմիչի կողմից հոների մասին գրելիս։ Սրանց կարգում կարող ենք շարել կամ սրանց մոտեցնել Մանդակունու հիշատակվածները ևս․ «Աղ և Ածուղ, կամ Ասղենի առնուլ կարմիր, և Երկաթ և Ջուր, և Ուլունս Յուռթից»։ Դարձյալ ասում է, որ դյութողները «կոչեն զԴեւսն յԱղ, յԵրկաթ, ի Ջուր, ի Նարօտս, յԻւղս, ի Գարի, ի յՈւլունս, ի Մոմ, և ի Հեր գլխոյ, և յամենայն պղծութիւնս»։
Վերոհիշյալ նյութերի մեջ հմայողներին գլխավոր կամ իբր զորավոր և ազդու են թվում երկաթը, նարոտը՝ ասղանին, այսինքն՝ կարմիր ու այլ գույներով հոյւսված դերձանները կամ ժապավենները, բայց ավելի՝ ջուրը, որով դյութությունը կոչվում է ջուրհուռութք կամ ջուրհուռթույցք և պարզապես հուռութք, հուռթություն, իսկ գործողությունը՝ հուռթել, ասել է թե՝ ջրով հմայել։ Այս բառին լծորդ է հուռթի հասարակ բառը, որ նշանակում է «ջրով առատ, ջրարբի տեղ» և կատարվում էր ամանի ջուրը և նրա մեջ երևացած դեմքը պարզապես զննելով․ քանի որ սովորաբար դյութությունը կատարվում էր տափակ մի ամանի, մի կոնքի, մի լագանի մեջ լցրած ջրի վրա, դյութողը կոչվում էր լականագետ, և հարկ էր, որ գործողությունն էլ կոչվեր լականահմայություն, թեև գրքերում այս բառին չեմ հանդիպել։ Իսկ մյուս կերպը հատընկեցությամբ էր, այսինքն՝ ջուրը գցելով գարի կամ այլ հատիկներ կամ էլ դրանց նման արհեստական հատիկներ, որ մեր լեզվով կոչվում են ուլունք։ Ըստ մեր հին պատմիչների ավանդության՝ Շամիրամը նախ այս ձևով էր հուռթում։ Ըստ մեկ այլ ավանդության՝ ուլունքը նետեց Բզնունյաց (Վանա) ծովը, ինչից էլ, ըստ Խորենացու, ծագեց «Ուլունք Շամիրամայ ի ծով» առակը, որը այլաբանելով՝ գուսանորեն երգել է մեր օրերի հռչակավոր բանաստեղծ Պատկանյանի բանաստեղծ հայրը՝ տեր Գաբրիելը։ Քրիստոնեության օրոք որևէ ձևով մանցած ջրով հմայությունը կոչվել է ջուր աղոթել: Ջրով հմայելու մի տեսակ կարող է համարվել այն սուտ կամ աղթարական հավատքը, ըստ որի պետք է դեկտեմբեր ամսի 29֊ին «ի բաց ամանէ ջուր չի խմել ի գիշերիս, վասն զի դեւք կու փսխեն ի ջուրն, և որ խմէ՝ նա կու դիւահարի և կու խեւնայ, կամ կու առնուի» կամ կզարկվի։
Հիշենք այստեղ, որ հմայության, դյութության և կախարդության գործողությունները նշանակում է հեթեթանք («հմայելու հնարք») բառը, առավել ևս՝ բժժանք կամ բժժագործություն բառերը, ինչպես մեր Շնորհալի հայրն է անվանում սամոսատցիներին ուղղված թղթի մեջ։ Բառի արմատն է բժիկ֊ը, և սրան էլ՝ բիժ֊ը, գուցե լծորդ է և բույժ֊ը, որից՝ բժշկություն֊ը, որովհետև այս տեսակ հմայությունների մի նպատակն էլ բժշկելն էր, այսինքն՝ բժշկությանը հավատացնելը, որ շատ այլ տեսակի հմայությունների էլ պատճառ է, և ըստ Պլինիուսի (ХХХ, 1)՝ հմայությունների և խտրությունների բոլոր տեսակները ծագել են բժշկական դիտողություններից և պատվերներից։ Այս առումով՝ հմայությունների հատուկ տեսակներ են մարդկանց կամ մարդու մարմնի վրա եղածը, սովորաբար մասերի շարժումները որևէ ձևով զննելով արվողները։ Այս է մարմնախաղ կամ մարմնի խաղալ կոչվածը, որի մասին կան ծավալուն գրվաշ և թարգմանված ձեռագիր ու տպագիր սնոտի բաներ, որոնց մեջ եթե պիտանի մի բան կա, մարդակազմությանը վերաբերող բառերն են։ Հմայությունները կոչվում են նաև առանձին անուններով՝ ըստ մարմնի գլխավոր մասերի, ինչպես՝ ակնախաղ։ Այսպիսի սնոտիքները հիշատակում է նաև մեր հին Եզնիկ վարդապետը․ «Յորժամ Ակն խաղայցէ բնական ազդեցութեամբ, վասն զնորորգ ոք տեսանելոյ լինի՝ ասեն՝ նշանակ, որք այմն ստէպ միտ դնեն։ Յորժամ յերանս կամ յայլ անդամս միս խաղայցէ, նշանակ հեծանելոյ ուրուք է, ասեն, կամ հանդերձս ացնիւս ագանելոյ, կամ սիրելւոյն պատահելոյ, կամ գան ըմպելոյ։ Նոյնպէս և յորժամ Ոտն կծիցէ՝ կամ Ձեռն, մին ասեն ճանապարհի գնալոյ նշանակ էկամ Անձրեւի, և միւսն՝ առնլոյ ինչ յումեքէ կամ տալոյ։ Նոյնպէս և ՓՆչելն և Լեզուին կծել, և Ունկանն հարկանել, և Ըմբանին կծել (կոկորդ ― Ղ․Ա․), ոչ թէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի։ ― Եւ յօրանջելն և ձգտիլն՝ ոչ ի դիւէ լինի, այլ ի մեղկութենէն և ի թուլութենէ մարմնոյ․․․ և ոչ փնչելն՝ ի հրեշտակէ, այլ կամ ի ցրտոյ կամ վասն այլ իրիք բնական ազդեցութեան։ Նա և յՈգւոցն հանել՝ երբեմն յիշատակաւ լինի և երբեմն առանց յիշելոյ զոք»։
Մարմնախաղի նման կարող ենք մարմնակապ կոչել պարզապես կապ ասվածը, որը, ըստ համողների, մարմնի որևէ մասի շարժման արգելումը կամ արձակումն է։ Եվ սա էլ, ըստ մասերի, ունի հատուկ անուններ, ինչպես՝ քնակապ՝ քնի մեջ թմրեցնելը․ իբրև բացատրություն՝ «նոր փեսայ կապել», որը մեկ այլ տգեղ բառով էլ է կոչվել, ինչպես նրա արձակման գրվածքի մեջ․ «Հաւբալն նստեալ ի յանհուր և յանջուր և յանեղեմն դաշտին, լայր զերդ զայրի և ողբայր զինչ զգերի, և ձայն ածէր զինչ զանեբայր քոյր։ ― Հրամայեաց տէրն․․․ թէ, Հաւբալ, է՞ր ես նստել ի յանհուր ի յանջուր ի յանեղեն դաշտին․ է՞ր կու լաս զերդ զայրի և կ՝ողբաս զերդ զգերի, և ձայն ածես զինչ զանեղբայր քոյր։ ― Հաւբալն արար պատասխանի, թէ ի՞նչ ցեղ չի նստիմ ի յանուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ ի՞նչ ցեղ չիլամ զերդ այրի և չողբամ զերդ զգերի և ձայն ածեմ զերդ անեղբայր քոյր/ երբ չիծնանին իմ յղիքն իմ երընճնիքն, և չի արձակեցան իմ գոզարքելքն։ ― Նա հրամայեաց տէրն․․․ թէ, մի՛ նստել ի յանհուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ և մի՛ լար զերդ այրի, և մի՛ ողբար երդ զգերի, և ձայն ածել զերդ անեղբայր քոյր։ Քո յղիքն ծնանեցան, և քո երընճնիքն յղեցան, և արձակեցան քո գոզարգելքն։ ― Արձակեցաւ երկինք և արձակեացւ երկիր․ և արձակեցաւ ծառայն Աստուծոյ այս անուն» և այլն։
Լեզվակապը մեկի լեզուն հմայելով համրացնելը կամ արձակելն է։ Հմայողն էլ անվանվում էր չար լեզու։ Արձակման համար սնոտի աղոթքներ ու խոսքեր գտնվում են՝ գրված աղթարական գրքերում և առանձին թղթերի և ծրարների վրա, որոնք կոչվում են պահպանակներ և գրապանակներ, ինչը կհիշատակենք հետագա շարադրանքում․ օրինակ․ «Գայր երկինքն երկնաւորօքն, և գայր երկիր երկրաւորօքս․ կու առնուր ի հրոյն սուր և ի սրոյ հուր․ և դնեն ի ստորոտս բանք բերանոյն ամենայն չարկամաց և չարախօսաց, Հայի և Տաճկի և ամենայն միլաթի, թէ չկարեն խօսիլ․․․ Կարկեսցին բերանք թշնամեաց և լեզուք չարախօսաց, անուամբն Աստուծոյ» և այլն։
Լեզվակապից առավել տարածված է աչքակապը, որ կոչվում է նաև աչխուփ և շատ է հիշատակվում․ ըստ գրքերի՝ հաչաղանք, ըստ ռամիկների՝ աչքիլել՝ թշնամությամբ կամ ծուռ նախանձով մեկին, մանավանդ երեխաներին նայել, ինչի մասին մինչև այժմ էլ խոսվում է շատ ազգերի, նաև մեր մեջ, և դրա դարման սնոտի հնարքները հայնի են։ Հմայողը կամ ծուռ նայողը կոչվում է չարակն, որի դեմ էլ կան շատ սնոտի գրվածքներ։ Օրինակ․ «Անուամբն անեղին Աստուծոյ․ գայր Չարակն, և որոտայր իբրեւ զամպ և զառիւծն, և գալարէր իբրեւ զօձ․ տեսեալ զնա և ասէ․ Ո՞ւր երթաս, պիղծ անիծեալ։ Ասէ Չարակն․ Երթամ զիւրեացն գործն խափանեմ․ զեզն՝ ի լուծէն, զկովն ի կըթէն, զմաքին ի կաթէն, զաղիկ մանուկն՝ հալեմ, զտղայն՝ ի մօր գիրկն չարչարեմ և մասեմ։ Ասէ ողորմութեան հրեշտակն․ Կապեմ զքեզ կաթամբ Ս․ Կուսին և ամենազօր խաչին Քրիստոսի, չորեքկերպեան աթոռովն և չորս գլուխ աւետարանաւն, չորս տարերաւն, չորս կողմն աշխարհիս, չորս գետովն, տասն մասամբ արարածովս, որ ոչ մերձենաս ի ծառայս Աստուծոյ»։
Ավելի զվարճալին․ «Չարակն՝ ի չար փուշն․ չար փուշն ի բարկ կրակն․ բարկ կրակն՝ ի քարն․ քարն՝ ի յանյատակ ծովն․ ամենայն չար աչք և չար լեզուաւ չար խորհուրդ և չար զգայարանքն՝ պատառի և խաւար դառնայ ի դիմաց ծառայիս Աստուծոյ»։
Մեր պատմության մեջ առաջին չարակն կարող ենք կոչել Երվանդին, որին ուրիշ տեղում էլ ենք հիշատակել․ «Ըստ հմայից դժնեայ գոլով հայեցուածով, վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնէութենէ՝ ասեն պայթել որձաքար վիմացն»։
Մարմնի զննությամբ հմայությունների կարգում կարելի է համարել նաև թիզ բանալը կամ թիզ չափելը, ինչպես հիմա էլ են անում շաղակրատ հմայողները, որոնք, ափի գծերը քննելով և նկատի առնելով դրանց միմյանցից հեռու կամ մոտիկ, ավելի կամ պակաս լինելը, սուտումուտ գուշակություններ են հարմարեցնում։ Հմայելու մեկ այլ կերպը ձեռքով և շարժումով հմայությունն է՝ ձեռնածությունը, որը գործելը կոչվում է ձեռն ածել, գործողը՝ ձեռնածու, որը սովորաբար երեխաների վրա ձեռքերով պես֊պես շարժումներ է անում՝ շոշափելով կամ ոչ՝ իբր նրանց հաջողության կամ բուժվելու համար։ Նույնը և ավլեին հիշում է Ալավկի որդին․ «Այլ և Ձեռնածութիւն առնեն մանկաց տղայոց իւրեանց․ ասեն ոչ լինել ցաւ ի մարմինս նոցա։ Այլ և թքով բերանոյ իւրեանց ձեռամբ մարձեն զայնոսիկ․ ասեն թէ յ՛աչաղկոտէ հիւանդացեալ է, և մի՛ առցէ դարձեալ յաչաղումն։ Այլ և պառաւունք անօրէնք յօրանջեն և ձկտումն առնեն զհիւանդացեալ մանկամբն»։
Հաչաղանքի և ձեռնածության մի տեսակ հմայություն է նաև փաթերակելը, որ ունի պես֊պես գրվող անուն՝ փայթերակել, փայթերակ առնել, փայթերակ գցել, բայց ինչ կերպ անելը որոշակիրոեն հայտնի չէ։ Քանի որ հմայական նյութերի մեջ փաթեթանք էլ է հիշատակվում, ենթադրվում է, որ փաթերակելն էլ փաթաթելով է արվում, բայց ոչ միայն դրանով։ Հիշատակվում է նաև մանուկներին փաթերակելը, որ հայտնի է դարձնում ձեռնածության նման լինելը։ Աղթարքներում հիշատակվում է նաև «փաթերակել ի բարձր տեղւոյչչչ, ինչը ցույց է տալիս իբր վախեցնելով, բայց անվնաս պահելով վերից վար գլորելը, ինչպես անում են աճպարարները նաև այժմ։ Նույն գրքերում հիշատակվում է նաև փաթերակոտ օր՝ «վնասակար» նշանակությամբ, որ բուն փաթերակի իմաստը ընդարձակում է և ցույց է տալիս միշտ վտանգավոր մի բան անելը և վտանգից հեռու պահելը։
Նյութախառն հմայությանը կարող է վերաբերել նաև խոտ հանելը, որ գիր առնելու և ձեռն ածելու հետ հիշատակված է խրատական մի գրվածքում և թվում է խաբեական բժշկությամբ խոտեր փնտրել կամ համեյլ խոտերով, մանավանդ հրաշալի բույսերով, որոնք հիշատակեցինք բնապաշտության մասին խոսելիք։ Այսպիսի մի բան է գրում նաև Ալավկի որդին․ «Ի բացուստ արմատս բուսոց հատանեն, և լիցս կապեն ի ծառս տանձոյ և յայլ թուփ որ լինի զսենեկաւն, և ասեն՝ թէ դեղ է ջերմնոտի»։
Հիշատակվում է նաև ազբնագողը, որ կարծվում է մի տեսակ աճպարար հմայող՝ դերձանը կամ թելերը իրար հետ խճճելով և ապա անշփոթ ու անխառնակ քաշելով։ Գուցե այս բառը նշանակում է նաև մակ այլ խարդախություն։
Ռամը կամ ռազմարկությունը ևս կիսով չափ աճպարարի[81], կիսով չափ հաշվով խաղի գործ է։ Ռազմարկը իբր դյութական գավազանով հարվածում է հասարակ իրերի կամ հատուկ ձևով շինված խաղալիքի գնդակների նման բաների և դրանք կա՛մ անհետացնում է, կա՛մ հանկարծ տեղափոխում։ Բայց նրա գլխավոր գործը յետ (նոքտա) կոչվող այդ փոքրիկ գնդակների դիրքը և թիվը որոշելն է, մի աստղացույցի վրա մոլորակների և մի քանի այլ աստղերի դիրքին հարմարեցնելը և պես֊պես գուշակություններ անելը։ Եվ սրանց՝ իբրև ստույգ գիտության վերաբերյալ ծավալուն գիրք էլ է գրված՝ բաժանված 16 գլուխների կամ տների, այսինքն՝ աստղատների։
Գուշակություններ
Ինքն իրեն ճանաչելուց հետո մարդու ամենակարևոր գիտելիքը իր հանդերձյալ կամ ապագա կյանքն է։ Եվ եթե հանդերձյալ կամ երկրորդ կյանքի նկատմամբ հաստատ հավատք էլ ունի, ներկայումս էլ երբեմն կամենում է իմանալ վերջին հանդիպելիքը կամ մի դիպվածի ինչպես կատարվելը կամ որևէ հոգս պատճառող կամ փափագած մի բանի հաջողվելը կամ չհաջողվելը ու ճանաչելով, որ դա իր բնական խելքից և կարողությունից վեր է՝ որևէ կերպով ապագան իմանալու համար դիմում է գերագույն գիտելիք ունեցողի կամ առավել ևս՝ գերագույն էակի և նրա պաշտամունքավարների կամ կարծեցյալ հնարագետների։ Այս փափագը և զգացումը ընդհանուր են բոլոր ազգերի ու բոլոր կրոնների մեջ։ Ճշմարիտ կրոններում մանավանդ հին, շատ անգամ հայտնապես եղել են աստվածային ներշնչանքով այդպիսի գերմարդկային գիտություններ կամ հայտնություններ՝ պես֊պես օրինակներով, ինչը Ս․ գրքի պատմածներն իմացողներին ծանոթ է, և այստեղ բացատրելը՝ մեզ համար ավելորդ։ Բայց միայն հիշեցնենք, որ ինչը ճշմարիտ կրոնում Աստծու ներշնչումով էր լինում, սուտ կրոններին հետևողներն էլ ուզում էին անել իրենց կարծեցյալ չաստվածների, իրենց քուրմերի, մոգերի կամ աստվածատես համարված անձանց ձեռքով։ Ճշմարիտ կրոններում Աստծու հատուկ շնորհով այսպիսի բաներ իմացողները կոչվում էին պայծառատեսա կամ մարգարե։ Ինչպես այդ կրոնների բոլոր հանգամանքներին հեթանոսներն էլ մոլորությամբ, խարդախությամբ և կեղծիքով են ուզել նմանվել կամ խաբել միմյանց, այդպես էլ բոլոր ազգերի ու կրոնների մեջ եղել են մարգաե կամ գուշակող կարծված հատուկ անձինք, որոնք կոչվում են այլևայլ անուններով՝ իրենց գուշակած բանի կամ գուշակելու կերպի համեմատ, որ արդեն հիշատակվեցին պես֊պես հմայությունների մասին գրածովս։ Բայց այստեղ կամենում եմ դարձյալ հիշատակել լինելիք բաները կանխավ ամեն տեսակ ասողներին, ինչը սովորաբար կոչվում է գուշակություն և հատկապես մարգարեություն։
Գուշակ բառի նվազագույն մասնեիկը ցույց է տալիս գուշ կամ գույշ արմատը, որ գրքերում առանձին չի գտնվում՝ բացի գույշ ըղձական մի մակբայից և զգույշ բառից, որին հոմանիշ է։ Իսկ մարգարե բառը մեր լեզվում շատ հետաքննելի է, որովհետև նմանություն չունի հույների ու մնացած բոլոր արևմտյանների գործածած՝ նույնը նշանակող բառին՝ PcпцЮфзт, ropheta, որ նշանակում է »կանխասաց», այսինքն՝ դեռ չեղած մի բանը կանխավ ասող։ Իսկ նաբի[82] եբրայերեն բառը նշանակում է «աստվածազդեցիկ՝ Աստծուց ներշնչված», այլ բառով էլ՝ ռոեհ՝ «պայծառատես»։ Արդ, եթե մեր բառը այլ լեզվի հետ նույնը չէ (ինչպես կարծում եմ), նշանակում է՝ սա ոչ միայն հատուկ է իրեն, այլև հին է և քրիստոնեությունից առաջ եղած, և դրանով նկատի են ունեցել ուրիշ հեթանոսների գուշակների, կանխասացների պես մեկին (Divinus, Vates)։ Զուգադիպությամբ կամ մեզ անծանոթ ինչ֊որ ստուգաբանությամբ մարգարե բառը թե՛ հնչումով և թե՛ իմաստով նմանվում է միայն հռոմեացիների Mercurius[83]֊ին, որ, ըստ հույների, Հերմես չաստվածն է, որը համարվում էր թե՛ գուշակությունների և պատգամախոսության և թե՛ վաճառականության (հայերի մի հատուկ ձգտման), արվեստների, գիտության, ճարտասանության չաստված, ինչպես նաև եգիպտացիների Եռամեծ կոչվածն է՝ մեծագույն չաստվածի՝ Օսիրիսի խորհրդականը։
Մեր հին նախահայրերը ինչ էին համարում մարգարեին, և ինչպես էին սրանք գուշակում՝ չենք կարող ստույգ իմանալ, մինչ բառի ծագումն ու ծուծն էլ չգիտենանք։ Ինչպես էլ լինի, հարկ է, որ ինքը՝ մարգարեն, որ ուրիշներին բան էր հայտնում, իմացող լիներ։ Այդ պատճառով է կոչվում գետ՝ ւււգիտեցող», նաև գիտնական՝ ըստ հույների՝ гнюуфзт, ըստ հռոմեացիների՝ Sciolus։ Տգետները նրանց էին հարցնում, նրանք էլ ձևացնում էին, թե հարցնում են իրենց չաստվածներին։ Այս պատճառով էլ կոչվեցին հարցուկներ (հունարեն՝ МЬнфйт, լատիներեն՝ Hariolus, Vates)։ Շատ անգամ հարցուկ էին կոչվում նաև այն կարծեցյալ չաստվածները և նրանց տեղը (եթե տեսանելի պատկեր չունեին)։ Եվ ինչպես քրիստոնյաներն էին դիմում ուխտատեղիներին, նույն կերպ էլ հեթանոսներն էին դիմում իրենց խնդիրները ստուգելու համար։ Եվ շատ հռչակ էր ունենում այն վայրը, որտեղ առավել ստույգ և հաջող պատասխան ու պատգամ էին ստանում, ինչպես հույների Դելփիքը, Դոդոնը։ Այստեղ պատգամատուն Արամազդն էր, այնտեղ՝ Ապոլոնը, որի հարցուկները պյութիա անվանված կանայք էին, իսկ հանդեսներն էլ կոչվում էին պյութիական, պատգամախոս ոգիները՝ պյութոններ, մեծ պատգամատուն (Ապոլոնը)՝ Պյութիոս։ (Արդյոք մեր հին հայերի հիշած Բուք պաշտոնատեղին էլ այս անվանը, նմանությունից զատ, առնչություն ունի՞)։ Կամ նրանց գլխավոր պատգամախոսը Տիր չաստվա՞ծը չէր, ինչպես հիշատակել ենք՝ ըստ մեր գրվածքի կարգի։
Խաբեբա պյութիաները, հարցուկները և քուրմերը իրենց մոտ եկողներին հավատացնելու համար շատ անգամ վախեցնելու կերպար էին համարում՝ ձայներով, որոտընդոստ շարժումներով և կերպարանքները այլլևայլելով, փրփրելով, թապլտկելով և այլն, ինչպես նրանց մասին գրում են հույներն ու հռոմեացիները։ Մենք էլ նույնպիսի երևույթներ նշմարեցինք Բութում և Պաշատույզում։ Անշուշտ, այլ կողմերում էլ էր այսպես, և թեև ոչ այնքան բացահայտ և ոչ շատ ահավոր կերպով և մասմաբ՝ խաբեբաները նույնն են արել ինրենց հավատացողներին նաև քրիստոնեության դարերում՝ ընդհուպ մինչև վերջին դարերը (Հայաստանում գուցե այժմ էլ գտնվում են պյութիանման անպիտան պառավներ, որոնք այսահարների ու լուսնոտների պես գետնին են ընկնում ու քաշքշվում և կոչվում են ընկնավոր կամ ընկվոր։ Այսպիսի անշնորհք և իրենց սեռին շատ անվայել գործ հին ազգերի ու օտար ազգերի կանանց մեջ էլ է հաճախ լինում։ Շատ անգամ և՛ հարցնողը, և՛ հարցվողը կանայք են։ Հարցուկ տղամարդկանց մի տեղ ցույց տվեցինք քաջքարի մասին խոսելիս՝ վիրահայոց սահմանի մոտ Երվանդի հաստատած Քաջատունը հիշելով։ Հիշեցինք նաև, որ հարցուկն էլ կոչվում էր քաջքերի գիտուն)։
Եթե որևէ մեկը մեր երկրի կողմերում կամենա ավելի հին մարգարե փնտրել, ավանդությունը կարող է հիշեցնել պյուռոսյան սիբիլլային, որին ոմանք անվանում են հայկական սիբիլլա, իսկ ոմանք էլ սիբիլլա մարգարեուհիներից առաջինն են համարում Հաբեթի կոնջը։
Խաբեությանն ու ստությանը չափ ու սահման չկա։ Բարի մի բան չիմացողը և անել չկարողացողը կարող է շատ ստեր հնարել։ Ուրեմն ձևացած և հավատի արժանացած ստությունների և նրանց պաշտամունքավարների, այսինքն՝ գուշակների և հարցուկների շատ տեսակներ էլ կարող էին լինել։
Մեր նախնի ընտիր գրիչներն ու թարգմանիչները, կամ իրենց բնատուր ճոխաբանությամբ, կամ իրենց հնագույն նախնիների պես֊պես աղանդները և մոլորությունները գիտենալով, դրանք կոչել են տեսակ֊տեսակ անուններով։ Ըստ մեր թարգմանիչների՝ Եսայի մարգարեն, իր ազգին հանդիմանությամբ խրատելով, ասել է (Ը, 19)․ «Եթէ ասիցեն ցձեզ, Խնդրեցէք զՎհուկս և զԳետնակոչս և զՋրախօսս և զՈրովայնակոչս, ոչ իբրեւ զազգ որ յԱստծոյ իւրմէ խնդրիցէ․ զի՞նչ պնդրիցեն վասն կենդանեաց՝ ի մեռելոց անտի»։ Լատիներեն ասված է միայն՝ «պյութոններ ու հարցուկներ, որոնք իրենց հմայության ժամանակ ճչում են» (Quaerite a Pythonibus et a Divinis, qui strident in incantationibus suis), մեր ունեցած հունարեն բնագրում՝ որովայնախոսներ, գետնակոչներ, նանրախոսներ, որոնք որովայնից գոչում են[84]։ Մեր Գևորգ Սկևռացին՝ Եսայու, Ոսկեբերանի և այլոց հավաքաբան մեկնիչը, հարցնում է․ «Զի՞նչ է Վհուկ․ դև իմն չար, որ յորովայնէ կանանց խօսի, և նոր իրօքն ջանայ հաւատալի առնել զխաբէութիւնն․․․ և տգէտք հաւատան թէ ճշմարիտ խօսի․ յայսմանէ և Գետնակոչաց արուեստն հաւատալի թուի․ և Զրախօսացն՝ ընդ այր խօսողացն՝ որ յորովայնէն բարբառին։ Իսկ Ակիդաս (Ս․ գրքի հին թարգմիանչ ― Ղ․Ա․) զՀաւագետս ասէ փոխանակ վհկաց․ իսկ Սիմաքոս՝ զԳետս՝ որք ճճուիցեն․ և Թէոդիտոն՝ զԿանխագէտս ձագացեալս, այսինքն՝ ձագուց պէս ճռուողեալս (կամ ճըւճըւեալ ― Ղ․Ա․)․ թուի թէ և այս զՄեռելահարցուկսն նշանակէ, զի նոր բարբառովն զարմացուսցեն Դեւք իբրեւ զհաւս․ զոր Եօթանասունքն՝ Զրախօս ասացին»։
Նույն բանը իր ուսուցչի (Հովհան Որոտնեցու) գրքի մեկնության մեջ գրում է Գրիգոր Տաթևացին․
«Ոմանք ասեն՝ թէ Վհուկն Հարցողքն են, որք լինէին պաշտօնեայք կռոցն, և ի նորցանէ՝ այսինքն ի կռոցն՝ հարցանէին զլինելեացն։ Գետնակոչն այն է՝ որ ի ներքոյ կռոցն կամ ի ներքոյ ծառոցն ծածուկ լինէր գետին, և յայնմանէ խօսէր դեւն․ որպէս յորժամ եկն Աղեքսանդր թագաւոր ի մեհեանն արեգականն և լուսնին, և եհարց ի Գետնակոչէն։ Իսկ Զրախօսն՝ ընդվայրախօսն է որպէս Գարընկէցքն։ Իսկ Որովայնակոչն՝ այն է՝ յորժամ սպանանեն զարջառ կամ զոչխար, ի սիրտն և ի թոքն և յայլսն՝ դիւթեն զշարժմունս նոցա։ Դարձեալ վհուկ այն է՝ որ չար դեւք ի կանայս մտանեն և խօսին ընդ որովայնս նոցա։ Իսկ այլ թարգմանք փոխանակ վըհկացն՝ զՀաւագեէտն են գրեալ․ այսինքն, որք զձայնս ձագուցն և ագռաւուց և զայլոցն դիւթեն․․․ Եւ որովայնակոչն՝ որ դեւն մտանէ ի մեռեալն, և նովաւ ընդ վայր սուտ բարբառէր»։
Ապագան իմանալ անցկացողների փափագին նայելով, որ մեր լեզվով իղձ էլ է անվանվում՝ գուշակողներն էլ իղձեր և ըղձապատումներ են կոչվել, իսկ արածներն ու ասածները՝ ըղձություն։ Եվ բառից ենթադրվում է, որ բարի կամ հաջող բաների գուշակություններ էին։ Սակայն թե՛ Ս․ գրքի թարգմանության մեջ և թե՛ մեր վարդապետների հեղինակած գրվածքներում ամեն տեսակի հմայություների ու գուշակությունների փոխարեն էլ այդ բառն է գործածվել․ «Կոչեցին այլազգիքն զքուրմսն և զիղձսն՝ զգէտս իւրեանց» (Ա․ Թագավորաց, Զ, 2)։ Դոդոնի հարցուկի մասին Եվսեբիոսի թարգմանության մեջ ասվում է․ «Դոդովնէասաւ ըղձաւ վարէին Յոյնք»։ Մագիստրոսը Սավուդի ու Սամուելի պատմության մեջ իր սովորական ճոխաբանությամբ ասում է․ «Իղձք Կիւսոյ հմայից դիւթութեան յարուցանեն զՍամուէլ»։ Նմանապես և Նարեկացին աղոթքում (ՀԵ) եկեղեցու մասին գրում է․ «Օտարութիւն է ամենայնիւ դիցն դրօշելոց․․․ քակտումն է յայտնապէս Ուրուականց Ըղձիցն անտառաց․․․ Խորտակումն է համայն դիւապատիր Յուռթիցն արձանաց»։ Վերջին երկու խոսքերը ակնարկում են բնապաշտությունը։ Հետին դարերի գրողներից Թովմա Մեծոփեցին իղձ֊ը ստուգաբանում է «աղոթարան»՝ այն իմաստով, ինչպես հիշատակվեց ջուր աղոթելը։
Հեթանոսների համար ընդհանրապես շատ փափագելի գուշակությունը լինելիքը իրենց երազներում փնտրելն էր՝ սկսած ինքն իրեն աշխարհի տեր կարծող Նաբուգոդոնոսորից մինչև փարավոնի բանտարկյալ ներքինին ու մինչև հետին ռամիկը։
Տիր դիքի մասին խոսելիքս հիշատակեցինք նրա Երազմույն ու Երազացույց մեհյանն ու դրա ավերվելը։ Եթե հայոց այլ երկրներում այդպիսի մեհյաններ չկային էլ, ապա երազագետները շատ էին։ Ավեի շատ էին երազներին հավատացողները կամ խաբվողները։ Դրանց շատ լինելը իմացվում է նաև նույնիսկ բառերի պես֊պես զուգադրվելուց․ երևույթը կոչվում է երազահանություն, երազադյութություն, երազամեկնություն, երազատու ձեռնածություն, երազահմա լինել գուշակողը կամ հմայողը՝ երազագետ, երազադատ, երազադյութ, երազահան, երազահմա, երազացույց, երազընդհան․ վերջին երկու բառերը կարդացինք Ագաթանգեղոսի մոտ։
Երազագետները ոչ միայն խաբող էին, այլև երբեմն իրենք էլ էին խաբված։ Շատ անգամ այսպես է հասկացվում մի գրողի («Ոսկեփորիկ»֊ում) ասածից․ «Երազահան՝ որ ի գիշերի տեսանէ զդեւս և մարգարէութիւն պատմէ՝ զի պատրաստեսցի»։ Մի տեղ հիշեցինք մեր աշխարհակալ Տիգրանի դյուրահավատությունը, որ Նաբուգոդոնոսորի պես դիմում էր պես֊պես հմայողների։ Պատճառը մի երազ էր, որում կարծում էր, թե ընդարձակ դաշտում ոսկի է ցանում։ Երազահանները ինչպես մեկնաբանեցին՝ չգիտեմ, բայց ստույգ այն է, որ Լուկուլլոսը ու Պոմպեոսը ժողովեցին նրա ցանածները, և ինքը՝ Տիգրանը, նրանց զորավարներին ու զորքին միլիոններ պարգևեց։ Հռոմը Տիրգանի ու նրա քեռայր Միհրդատի գանձերով գուցե ավելի հարստացավ, քան այլ աշխարհների ավարներով, որովհետև նրանցից առաջ սրանք՝ Տիգրանն ու Միհրդատն էին ավերել ու ավարառել արևմտյան և հյուսիսային Ասիան, ինչպես իրենց հայրն ու աները՝ Արտաշեսը՝ Հունաստանը, որի նման երկուսն էլ՝ մեկը ինքնասպնության պահին, մյուսը հաղթվելուց և տիրած երկրները ետ տալուց հետո, կարող էին նրա պես հառաչել․ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։ Այս խրոխտ և իր կառքերին թագավորներ լծող թագավորաց թագավորը (Տիգրանը) չգիտեմ ո՛ր հին պատմիչի ավանդությամբ մի անգամ էլ իր որդու՝ բժիշկների չբուժված հիվանդության պատճառով դարձյալ դիմեց հմայողներին ու գուշակողներին։ Վերջիններս, ըստ պատգամախոսների սովորության, մութ ու երկդիմի խոսքերով ասացին․ «Բժիշկներէ յոյս չկայ․ այլ թէ լուսացուի տաք տաք առանց թրջուելու՝ կու բժըշկուի»։ Այս պատգամը հասկանալու համար էլ նոր գուշակության կարիք կար։ Տիգրանը, մտածելով, որ տաք լինի ու չթրջվի, որդուն տաք մորթիով փաթաթել և այդպես լվանալ տվեց։ Սակայն օգուտ չեղավ։ Հետո կանգնեցրեց արեգակի տաք շողերի ներքո և վրան լցնել տվեց տաքացրած ավազ․ այսպես բժշկվեց։ Գեղեցիկ գյուտ, որին նման համարելով ուրիշ շատ հին հեղինակների պատմածները և խաբեբաներից դյուրահավատների խնդրածները, հեռանալով մեր ոճից՝ հաճո համարեցինք հիշելը՝ միաժամանակ նաև որպես հավաստիք, բայց ոչ պարծելի, այլ պախարակելի հավաստիք մեր ազգակիցների՝ երազային բաների մասին զրախոսության զրալրության։ Դրա ուրիշ իրական հավաստիք են նաև ձեռագիր ու տպագիր երազահանները, որոնք համարվել են այնքան կարևոր ու պիտանի, որ տպագրվել են 16֊րդ դարի սկզբին (Վենետիկում)՝ թերևս հայերեն բոլոր գրքերից առաջ։ Իսկ ձեռագրերը ավելի ընդարձակ են, և մոտ երկու թերթ թարգմանված է արաբերենից ռամկորենի 1222 թ․ Անեցի Առաքել աբեղայի կողմից (Չեչկանց Մխիթար Շիրակվանեցու օգնությամբ)․ արաբ հեղինակները կոչվում են Խալավխան և Սուլթան, իսկ գրքի մասին ասում են․ «Թուփառմուլք է անուն գրիս, որ թարգմանի Աղէկախօս, և ճշմարիտ վիճակն և աղէկ․․․ 56 ցեղ երազ է, ու ամենուն մեկնութիւնն գրած է ի յայս գիրքս, բարի երազն ու չարն, և զարմենայն մարդու, որ ինչ գալու է»։
Մեզ հայտնի անեցի գրիքնեչից ու գրվածքներից սա վերջինն է և բացի մի քանի բառից՝ պիտանիությամբ էլ է վերջինը։ Այս գրքի՝ հաջորդ դարերի օրինակողները Առաքելի լեզուն հարմարեցրել են իրենց ժամանակին ու տեղին կամ բառերը պարզեցրել են ավելի կամ պակաս փոփոխություններով։ Կան նաև բառգրքերի կարգով բաժանված համառոտ երազահաններ՝ շատ անգամ տպագրված տոմարների հետ՝ իբրև եղանակների գուշակության մաս, դրանց հետ՝ նաև ոմն Իգնատիոսի իրենց արժանի «Մարմնախաղաց»֊ը, լուսատուների հայտնվելու, խավարման, շրջանի օրերի և այլ գուշակությունները՝ Դանիելի անվամբ, և տեսակ֊տեսակ աղթարքներ կամ ախտարքներ, ինչը պարզապես նշանակում է «աստղագիտություն» կամ «աստղերի գուշակություն», բայց նույն անունով իմացվում են նաև սնոտի բժշկական բաներ և նուսխաներ, որոնց հեղինակ է համարվում Ճալիանոսը, այսինքն՝ Գալենոս հին հույն խելամիտ բժիշկը, ըստ ոմանց էլ՝ ոմն կախարդ Կապրիանոս՝ իբր ս․ Հուստիանեի վարքի մեջ հիշատակված Կիպրիանոսը։
Այսպիսի գրվածքները կամ մեկ առանձին հիվանդության մի դարմանի մասին գրվածքները, որ շատ են, դրանց սուտ զորությանը հավատացողների՝ իրենց ծոցում կամ գրպանում կրելու պատճառով կոչվում են նաև գրապանակներ, պահարաններ, պահապանակներ՝ իբրև հիվանդություններից և պատահարներից պահողներ, որի համար նաև՝ գիր պահպանության կամ օգնականության կամ միայն գիր, որը գրելն էլ կոչվում է գիր հանել կամ գիր առնել, և մեկը է՛լ ավելի լավ կոչվում է «այլախոս թուղթս»։ Մանդակունին զգուշացնում է՝ ասելով․ «Պահարանք ի Սիբնկոնք ի կռապաշտութիւն տանին»։ Երկրորդ բառը հունարեն УхвЮнз բառից է և նշանակում է «մանր նշխարի տուփիկներ», որոնց մեջ դնում էին պահպանիչ նյութերը կամ գրերը, և որոնք փոքր լինելու պատճառով, ըստ Մանդակունու խոսքի, «կապէին ի ձեռին և ի յակին և ի պարանոցի»։ Այսպիսի փոքր բաները, տուփով լինեն, թե քսակի մեջ և թե այլ կերպ, կոչվում են հմայեկներ, որը նշանակում է «հմայելու բան»։ Երկար գրվածքը սովորաբար գրվում է նեղ և իրար կպցրած թղթերի կամ մագաղաթի վրա՝ մինչև 10, 20, 30 և ավելի չափ (մետր) երկարությամբ։ Գրվածքները մասամբ Ս․ գրքի և օրինավոր աղոթքների խոսքեր են, մասամբ էլ՝ վերոհիշյալի նման ափեղցփեղ։ Շատերի վրա մեջընդմեջ նկարված են տերունական և ծանոթագույն սրբերի պատկերներ (Լուսավորիչ, ս․ Սարգիս, ս․ Գևորգ և այլն) ընդդեմ պես֊պես հիվանդությունների, պատահարների և վտանգների կամ վնասակար կենդանիների։ Օրինակ․ «Երդմնեցուցանեմ զ666 ազգ Օձիցն, զգազանաց, զսողնոց, զեռնոց, որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցանեն զմարդիկ․ և երդմնեցուցանեմ զ304 ազգ Կորն (կարիճ)․ երդմնեցուցանեմ զԿորն և զՄուրն և զՓոյլախն և զԿարիճն, և զԿուրն, որ ունի թիւնից սատանայի։ Երդմնեցուցանեմ զհայր օձիցն և զամենայն գազանաց, զԻժն և զՔարբն» և այլն։ Եվ առանց ձանձրանալու՝ հիշատակում է հայերեն և օտար անուններով 30 կամ 40 տեսակ օձ։ Գուցե մի մասին էլ գրողն է ստեղծել, ինչպես մանր ճիճուներ, միջատներ, սողուններ էլ։ Ընդդեմ պատահարների կամ ի պահպտանություն դրանցից․ «Փրկեա զծառայս քո, և ամրածածուկ աջովդ քո պահեա զսա յամենայն որոգայթից երեւելի և աներեւոյթ թշնամւոյն, ի սրոյ և ի հրոյ և ի յօդոյ և ի ջրոյ, և ի հեղեղատէ, ի յընկղմանէ ծովու, ի յորդահոսան գետոց և յաղբիւրէ, և ի բքախեղդ ձիւնէ, ի լեռնատարափ թնդմանէ, ի վիմագլոր և ի թաւալագնաց քարէ․ ի յորոտմանէ ամպոց, ի շառափնաթափ կարկըտէ, ի յանկարծակի փայլատակէ և ի հրաբորբոք կրակէ, ի շարժմանէ, ի ցասմանէ և ի պատերազմէ, փրկեա և պահեա» և այլն։
Հայտնի է, որ մեր սուրբ կրոնն էլ բարեպաշտներին ներում է կրելու համար թե՛ որևէ սրբազան բան, ինչպես՝ ավետարանի մի մաս կամ մի քանի խոսք կամ այլ հոգևոր գրվածք, և թե՛ սրբազան նյութեր, ինչպես՝ սուրբերի նշխարներ, ոսկորներ լինեն, թե հանդերձ և այլն, բայց միայն այսպիսիները՝ անխառն սնոտի հմայական բաներին, և ոչ բնավ՝ օտար նյութ, նկար կամ ինքնահնար գրեր, ձևեր, բառեր, անծանոթ ու անէակ անձեր և անուններ, առավել ևս աղտեղի քուրջեր կամ նյութեր՝ լավագույն նյութերի մեջ փաթաթած, որի պատճառով կոչվում են փաթեթայք, հեթեթանք, հանգուցակք և այլն, ինչպես Անձևացյաց կողմերի վերոհիշյալ քարապաշտները և կրակապաշտները (նաև հետագայում) տալիս ու առնում էին թարախաշոր ծրարներ ու փաթեթաններ, և «դեղս ախտականս, առ ի կատարեալ զպղծութիւնս ախտից․․․ մարդիկ աշխարհին սովորեալք անդ առ քարին դեգերէին, առնուլ ի չաստուածոցն ծրարս թարախածորս՝ ի պատճառս ախտիցն, որպէս զծրարսն Կիպրիանոսի՝ առ ի պատիր Յուստիանեայ կուսին»։
Սրանց ջնջեցին նախ ս․ Բարդուղեմիոսը, ապա Հռիփսիմյանները ու Լուսավորիչը։ Բայց ցավալի և ամոթալի է, որ դեռ հետո էլ մնացած լինեն այդպիսի դեղատուներ, ինչպես դրանք կոչվում էին (թեև այս անունով իմացվում են մահացու դեղ տվողները)։ Ալավկի որդին իր ժամանակի սնահավատներին էլ է հիշատակվում, որոնք հմայեկների վրա խառը գրում էին դևերի, հրեշտակների ու սրբերի անուններ «և այլ բազում ոգեկորոյս և օտարացուցիչ յԱստուծոյ բանս յօդեն և գրեն ի մագաղաթի, խառն ընդ անուանսն և բանաքաղ լինին յաւետարանէն Քրիստոսի, և ի ներքս խառնեն գրովք, զի կենաց բանիւն՝ զմահացու բանն յօժարութեամբ առնուցուն․ և զայսոսիկ գրեալ լի մագաղաթիւ ծածկեալ, կնքեն տէրունական խաչիւն․․․ և առեալ դնեն ի դըրճի[85]․ այլ և կապեն ի բազուկս և ի պարանոցս մանկանց իւրեանց, անասնոց, ձիոց և եզանց և ոչխարաց․ և Պահապանս կոչեն զայս»[86]։ Իսկ Մանդակունին դա կոչում է «Ժաժմուկս մտացածին բանից․․․ և զանուան, որ ոչ լսի ի պատուիրանս՝ գրածս առնեն, և զանուն Քրիստոսի ընդ նոսին արկանեն, զի գրածն՝ աստուածական համարեսցի»։
Անցյալ դդարի կեսին Իգնատիոսի վարդապետ Ջաղատյան Ջուղայեցին իր վարքի պատմության մեջ գրել է մի գլուխ՝ «Վասն սովորութեան կանանցն արեւելեան, մնացեալ ի հնոց ժամանակաց յօյէնս աշխարհական, բանք առասպելք և ծիծաղելիք», որոնց 44 տեսակ է համարում կարճ բացատրություններով և ավելացնում է, թե կան «այլ ինչ բանս ծիծաղելիք՝ որ ոչ կամեցաք գրել վասն առասպելութեան»։ Մենք էլ, նրան հետևելով, թողնենք և՛ նրա գրածները, և՛ ուրիշ շատերը, որոնցից ավելի գիտեն, գուցե և հնարում են արևելյան կանայք, որովհետև Կիրիանոսը աղթարքներում եղած կամ հաշվվաշ է համարում «6672 աղանդս կանաց և կախարդաց»։ Նմանապես թողնենք այլ ավելի անվնաս, բայց և անօգուտ գրվածքները («Յոթնագրյանք» և «Վեցհազարյակ» կոչվածները) հիշելն ու քննելը․ դրանք առանց հասկանալու պահվել ու պատվի են արժանացվել գիտունների ու անգետների կողմից, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրք»֊ը, որ երդվեցնող, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրքը»֊ը, որ երդվեցնող ու պահպանական աղոթքներ և աղճատանք են և որևէ բախտ ճանաչելու կամ գտնելու կախարդական խոսք ու չնչմանք, և որին հետևողները կոչվում են ուրբաթատեսներ և ուրբաթալեզներ։
Աղթարքները ընդհանրապես ախտերի և հիվանդությունների վերաբերյալ (որոնք մեկ անունով կոչվում են գան) այնպես են գրում, կարծես դրանք ինքնակամ կամ չար ոգիներ լինեն, և սրանց կերպ ու կարծիք են տալիս, ինչպես տեսանք շուտիկի մասին խոսելիս, որի հետ հիշատակվում են՝ գնայուն ու սողուն, կեր, առիքեն, գետնառյուծ, աղվեսակ, ծիրանուկ, խուլիկ, խլուրդ, աչքունք, մազիկ, դիպուկ, գորտնիկ, խաղողիկ, սևբուշտ, խումրա, խոցտուկ, մարմնագույն և այլն, որոցից շատերը՝ իբրև ցավերի ու ախտերի տեսակներ, հիշատակվում են բժշկարաններում։ Բայց աղթարքների լավագույն ասածը սա է․ «Չիք ես և ի չիք դառնաս։ Դեղ Հիսուս Քրիստոս լինի․ ամէն»։
Հանդերձյալ կյանք
Չար և բարի ոգիների հիշատակնումները ինքնին հայտնի դարձրին մեր հեթանոս նախահայրերի՝ հանդերձյալ կյանքին հավատալը։ Եվ բովանդակ ազգերի մեջ ո՞վ չի տարակուսել կամ չի ընդունել այս, եթե խելագար չէ՝ բացի մի քանի լիրբ իմաստակներից, որոնք անաստվածությունն անգամ պարծանք են համարում։ Որքան էլ ընդհանուր է հանդերձյալ կյանքի հավատը, այնքան էլ միօրինակ չէ, մանավանդ շատ է զանազանվում հոգիների վիճակի կամ գործերի հատուցման և արքայության ու դժոխքի գաղափարը։ Եվ ըստ այսմ՝ շատ փափագելի էր իմանալ մեր ազգակիցների կարծիքը, ինչի մասին մեզ որոշակի ավանդություն չի հասել, այլ ինչ֊ինչ նշմարներ։ Դրանք առավելապես վերաբերում են երկու կյանքի կապին կամ կամրջին և նրա երկրային հիշատակարանին այսինքն՝ մահվանը, հուղարկավորությանը և գերեզմանին։
Գրողը և առնակը հայտնի դարձրին, որ ըստ ճակատակագրի սահմանած ժամանակի՝ հոգեպահանջ ու հոգեկոչ հրեշտակը կամ դևը գալիս է մարդկանցից յուրաքանչյուրի մոտ՝ մարմնից հոգին հանելու համար։ Կվայելեր, որ հերշտակի՝ արդարներին ուղղված կանչը մեղմ լիներ և կոչվեր հրավեր։ Այս բացատրությունը մինչև հիմա՝ նաև քրիստոնեության ժամանակներում, գործածվում է մեր լեզվում և գուցե ավելի, քան օտարների մոտ։ Իսկ բոլորի համար ճակատագրի վճիռը հրաման էր, ինչպես գուշակվում է Եզնիկի վարդապետությունից․ դրանով «հրամանացն եւս հարցուածք․․․ լուծանին։ ― Զի՞նչ Հրամանքն իցեն, և ուստի՞ բան Հրամանացն ընդ աշխարհ տարածեալ իցէ։ ― Հրաման վասն մահուան՝ յաստուածատուր գիրս ոչ ուրեք գտանեմք։ ― Ո՞ւր իցէ այն զոր ասեն, եթե որ ինչ ի ճակատագրին գրեալ է Հրամանացն՝ այնմ չէ հնար վրիպել․․․ և ուր Հրամանքն իցեն և յումէ Հրամանքն՝ ըստ այնմ և մեռանին, և վրիպել չէ հնար ի սահմանելոյ Հրամանէն»։ Նույնպես և Հովհաննես կաթողիկոս Մանդակունին է գրում․ «Մի՛ մոլորեսցուք իբրեւ զհեթանոսսն՝ ի Բախտ և Ճակատագիր և ի Հրամանս, զի զինչ և Հրամանքդ տարածին ըդն ամենայն երկիր և բնադագուշեալ խօսին սուտ, եթէ մարդ ընդ Հրամանս վարի և գործէ» և այլն։
Բայց ինչպես հրավեր֊ի համար ասացինք, հրաման բառը ևս գործածված է քրիստոնեական գրվածքներում, ինչպես Բասենի կողմերում Արտավազդ Կամսարականի նորագյուտ տապանաքարի վրա․ «Աստուծոյ Հրամանաւք աստուածակոչ հրաժարմամբ՝ աստ է հանգուցեալ»։ Առաջիններին (հրավեր և հրաման) լծորդ հրարում֊ն էլ օտար չի թվում նաև հեթանոս հայերին, գուցե և Ֆերուհերի իմաստին։
Մեռյալներին պատանելու և հուղարկավորության ծեսերի կարգին էլ շատ ծանոթ չենք, բայց շատ տարբեր չենք կարծում համակրոն և մերձավոր ազգերի ծեսերից, մանավանդ եթե գիտենք հիշատակված մի քանի նշմարներ։ Այդպիսին են լալկան կանայք, որ կոչվում են նաև եղարամայրեր (ողբացող մայրեր) , և արտասվաշարժ ձայնարկու և երգեցիկ գուսանները՝ չափազանց և հեթանոսներին հատուկ սուգի ու ցավի ձևացյալ նշաններով, մազերը պոկոտելով, մինչև արյուն կաթեցնելը երեսն ու թևերը կծոտելով․ սովորույթներ, որոնք սպրդել են նաև անզգաստ քրիստոնյաների մեջ, և որոնց դեմ շատ անգամ են գրել մեր հայրերն ու դատապարտել են կանոններով[87]։ Ավելի պժգալի չափազանցություն էր թագավորների և մեծամեծերի սիրելիների, կանանց, հարճերի, ծառաների կամավոր և ոչ կամավոր մահն ու սպանությունը (էլ չենք ասում՝ նրանց հեծած ձիերի և շների սպանությունը), ինչպես հիշատակվում է Արտաշես Բ֊ի համար․ թերևս նրանց խղճալի և իրական ողբերը չլսելու համար զորացնում էին երաժշտության ձայնը։ Այդ վերջին անիրավ և անօգուտ սովորությունից զատ՝ ողբասացներն ու գուսանները և ծիսական երգերը պահպանվել էին նաև քրիստոնեույթան ժամանակ՝ թագավորների և մեծամեծերի համար, ինչպես հատուկ գրված է մեծն Տրդատի մասին (թվում է՝ Խորենացու կողմից) և Արծրունի մեծ իշխանների մասին Թովմա Արծրունու կողմից։
Սգո նշանների մեջ սևը ընդհանուր է գրեթե բոլոր ազգերի՝ համար, մինչդեռ սպիտակը նշանավոր է մեր ազգի մեջ, թեև ոչ բոլորի, այլ թագավորների կամ մեծամեծերի և քահանաների համար, որոնց հատուկ էր և սպիտակ հանգելը․ մասնավորապես աշխարհակալ Տիգրան Արշակունու մասին, իբրև աչքի զարնող մի բան, այդ հիշատակում են մերձաժամանակ օտար հեղինակները։ Արքունի և կրոնական հանդիսությունների ժամանակ էլ սպիտակ պիտի լինեին մինչև իսկ կառքի ձիերը և զոհաբերվող կենդանիները, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը Խոսրովի և Տրդատի մասին խոսելիս։ Թվում է, թե սգո սևը նրանց արքունական և սրբազան աստիճանից զրկել էր համարվում։ Այդ իսկ պատճառով դագաղները, հուղարկավորության սպասքը և սպասավորների զգեստները պիտի լինեին սպիտակ։ Հայոց արքունիքում այս սովորույթը պահպանվել էր նաև մինչև իսկ վերջին (Ռուբինյան) հարստության մեջ, և մինչև իսկ վերջին թագավորն էլ (Լևոն Ե֊ն, որ հայ կարող է կոչվել միայն մոր կողմից) սպիտակ զգեստով ու սպիտակազգեստ հուղարկավորներով տարվեց թաղվելու (Փարիզում)։ Մեր «Մաշտոց»֊ը ևս պատվիրում է վախճանված քահանային սպիտակ զգեստ հագցնել ու գերեզման դնել սպիտակով։
Իրենց մեռյալների մարմինների առումով մարդկանց շատ տարբեր սովորույթներ են եղել՝ պահելու կամ փչացնելու կամ բնությանը հանձնելու, որ ինքը պահի կամ քայքայի իրենց ձևացածին։ Ըստ առաջինի՝ ոմանք (եգիպտացիները) ջանում էին դեղերով և զմռսելով անփուտ պահել մարմինները, գոնե մեծ համարված մարդակնցը․ մումիաները ամենքին են հայտնի։ Ոմանք էլ (ինչպես պարսիկները, հռոմեացիները և այլն) այրում էին և պահում միայն ոսկորները կամ մոխիրը։ Ուստի մեր կրոկանակն գրքերում էլ սովորություն է դարձել «աճյունացյալ մարմիններ» ասելը։ Բայց մեր հեթանոս նախնիների մեջ դիակներ այրելը չի հիշատակվում, այլ, ըստ ընդհանրական և բնականագույն օրենքի, հողում թաղելը կամ կես պահպանությամբ, զմռսելով շիրիմներին, քարեղեն գերեզմաններին հանձնելը, ինչպես անում էին նաև քրիստոնեության ժամանակներում թագավորներին, իշխաններին, բարձրաստիճան եկեղեցականներին։ Մինչև հիմա էլ այդպես են անում նաև օտար ազգերը։
Հնագույնները իրենց իշխանազուններին կամ վեհազուններին մարդկանց մեջ բարձր դասելը հայտնի դարձնելու համար նարցն թաղում կամ դնում էին բարձր տեղերում։ Հայկի մասին էլ է ասվում, որ Բելի դիակը դեղապատելով՝ թաղել տվեց բարձրավանդակ տեղում՝ «ի տեսիլ կանանց և որդւոց»։ Եթե նունիսկ նա կամ ավանդող պատմիչը այլ մտքով է սա արել, մինչև հիմա էլ թե՛ մեր, թե՛ օտար երկրներում, գերեզմաններում են գտնում լեռների ու բլուրների վրա։ Եվ ոչ միայն երկրի անշեն բարձունքների, այլև շինվածքների, մանավանդ լայն պարիսպների վրա էին գերեզմաններ կանգնեցնում, որտեղից սովորություն է դարձել մեր գրքերում նույն պարիսպների բրգաձև և այլ ձևերի բարձր մասերն էլ մահարձան անվանելը։ Այսօրինակ բարձրադիր գերեզմանների պատճառները կարող են շատ լինել․ գուցե մեկն էլ առլեզների իջնելու դյուրության համար լինի։ Հների սովորությունն էր նաև հողաբլուր գերեզմաններ շինելը, այսինքն՝ կա՛մ գետնի մեջ թաղելով, վրան հող ու քար կիտելով՝ բլրակ ձևացնելը, որ կոչվում է նաև թիլ, կա՛մ բնական բլրակների մեջ փորելը և դագաղը կամ դիակը այնտեղ դնելը։ Սակայն այս կերպը մեր ազգակիցների մեջ շատ հաճախ չի հանդիպում։ Նույնիսկ թագավորները և իշխանազունները պատրաստում էին իրենց սեփական գերեզմանատունը, ուր թաղվում էին կա՛մ առանձին փորված քանդակազարդ գերեզմաններում, կա՛մ հողի մեջ՝ մի քարի կամ վեմի տակ, որը, իհարկե, կարելի է կոչել տապանաքար։ Ըստ որում մարմինը ամփոփող խորշը կամ որևէ ընդունարանը կոչվում է տապան, իբրև թե մի սնդուկ, ինչպես և նշանակում է տապանակ֊ը։ Բայց գուցե տապան֊ն ի սկզբանե ունեցել է նաև տապ բառի իմաստը՝ նման հույների фЬцпт, фЬцз բառին, որ նշանակում էր «դիակներն այրելու վայր»։ Եվ եթե սա չէ, առավել հավանական է թվում նրանց фЮмвпт անունից (որից և՝ լատիներեն Tumba, ֆրանսերեն Tombe) առնված դամբան֊ը, որը այնքան տարածված է մեր լեզվում, որ մինչև իսկ մեռյալների վրա ասված ողբը կամ խոսքը կոչվել ենք դամբանական և գերեզմանական։ Հիշատակեցինք նաև պարսից աղանդի մեջ նրանց մեռելատեղին՝ դուխման։ Այս անունը մասամբ հիշեցնում է մեր կմախք բառը, որ նշանակում է «մեռյալների՝ մսից զատված մասը, ոսկորները կամ չորացած մարմինը»։ Այս անվամբ նաև թագավորների գերեզմանատեղիին մերձակա շենքը կամ գյուղը Կամախ է կոչվել և կոչվում է մինչև այսօր։
Մարդիկ (ասում են մեր ազգակիցների մասին), քանի դեռ ապրում են, գուցե բնակարաններին այնքան զանազան անուններ չեն տվել, որքան իրենց մեռյալների պահատեղիին։ Դրանցից ամենահասարակը, գուցե և ամենանշանավորը շատ անգամ գրածներս է՝ գերեզմանը, որը, թեև բավական երկար ու եռավանկ բառ է, բայց դեռ ստուգապես բացահայտված չէ (բաց թողնենք բառի ծաղրելի մեկնությունները՝ գերե զամենն, գերու աման)։ Այսպես է ասել նաև Վանական վարդապետը, բայց ավելացնելով․ «Դիր միոյ կամ գերոյ աման, պարսիկ բառ է․ Ներքոյ հողոյ կամ երկրի ասի Գերեզման»։ Սա մի հին հեթանոսական գաղտնիք պահող է թվում։ Գուցե զուգադիպություն է, բայց այս իմաստից հեռու չէ հունարեն Кзс կամ У՝зсет անունը, որ նշանակում է «մահվան ոգիներ» կամ «քաջարի»։ Նման հնչումով, բայց հակառակ իմաստով՝ հին հռոմեացիները արարիչ Աստծուն կոչվում էին Կերուս֊Մանուս (Cerus Manus)։ Այս հնչմանը մերձավոր և իմաստով նրանից ոչ հեռու է Ավեստայի լեզվի կորոտման֊ը, որը հիշատակել ենք նախորդիվ, և որը հավանելի է եղել արևելագետներից ոմանց։ Ըստ հնչման և իմաստի՝ մեր մեղմահուշիկ քնարան անունն էլ մերձավոր է հույների քենի՛րիոն֊ին, КенЮсйпн, որը, տա՛փոս բառի հետ բարդվելով, դառնում է КенпфЬцпт, այսինքն՝ քնատապան։ Սովորաբար հույները այսպիսի գերեզման կանգնեցնում էին ծովում մեռածների կամ նրանց համար, որոնց մարմինները կորսված էին, և հարմար էր, որ գոնե քնի մեջ լիենին։ Քրիստոնեությունը սրբագործել և ազնվացել է այս անունը, մանավանդ մեր եկեղեցու լեզվով, որը իր հավատացյալ մեռյալներին կոչվում է ննջեցյալներ և հանգուցյալներ։
Մի անծանոթ ծագմամբ բառ էլ մեր շիրիմ֊ն է, որ նշանակում է «մեծագործ գերեզման», ինչը, ըստ Փիլոնի մեկնիչի, կոչվում է հիշատականոց և ճիշտ Monumentum, Monument ասվածն է։ Բայց նույն հեղինակը ասում է նաև․ «Շիրիմ կոչէին նախնիքն՝ զգերեզման մերկացեալ»։ Իսկ Մխիթար Գոշը («Մեկնություն Երեմիայի») գրում է․ «Շիրիմ՝ զայն ասէ՝ ուր զբազում մեռեալս դնէին»։ Վերջին բառը կամ բայը մեզ հիշեցնում է նաև դիրք անվանումը, որով հավանորեն նաև հին Հայաստանում կոչվում էին այն վայրերը, որտեղ դրվում էին մեռյալների մարմինները, և քրիստոնեությունը ավելացնում է դիրք հանգստյան անվանումը։ Ռամկական, բայց ավելի պարզ ու զգայուն է գերեզմանատեղերի հողվերք կամ հողվայրք անվանումը, որ հարմար է թե՛ առանց քարի թաղվող և վրան հողակույտով ծածկվող հասարակ մարդկանց և թե՛ հողեղեն մարդու՝ հող դառնալուն։
Հնությունը և թշնամությունը ջնջել կամ ծածկել են մեր հեթանոս հայրերի գերեզմանները (երանի՜ թե ոչ նաև հին քրիստոնյա ավագ մարդկանցը), ինչի պատճառով ստույգ չգիտենք՝ ինչ ձև, ինչ նշաններ ունեին, և մարմինների հետ ինչ էր այնտեղ դրվում։ Իսկ մյուս քրիստոնյաների գերեզմանների մեջ հեթանոսությունից մնացած են թվում խոյակերպ և ձիակերպ գերեզմանաքարերը հետին դարերում, քանզի հին թվականով (նախքան 16֊րդ դարը) արձանագրություններ չեն կարդացվել։ Գառը՝ Քրիստոսի հեզույան նշանակը, որը նախ Մկրտիչի կողմից Աստծու գառ կոչվեց, հայոց քրիստոնյա հայրերի և իշխանների մի սիրելի նշանակն էր և է։ Սակայն այդ իմաստը չէ, որ ունեն խոյակերպ գերեզմանաքարերը։ Ոմանք կարծում են, թե նշանակում են մեռյալի հովվական հարստությունը, ինչպես ձին էլ նշանակում է հեծյալ լինելը։ Սակայն կան շատ խոյաձև գերեզմանաքարեր, որոնց ներքո հանգչողները ո՛չ հովիվ են եղել, ո՛չ էլ խոյերի ու ոչխարների տեր, բայց գուցե և ուզվի նահապետական դարերի ավանդություն համարել այս ձևը, նարնից էլ՝ մեծագործ շինվածքների կամ ճարտարապետության հոյակապ ձևը, որ և խ տառով գրվում է խոյակապ։ Առանց պատճառի չէ, որ հույն ճարտարագործները իրենց սյուների համար ընտրել են խոյի գլուխը, որից էլ մեր խոյակ բառն է։ Հիշենք նաև անկերպարանք սյուների (ինչպես հոնիական ոճում) վերին երկու եղջյուրակերպ գալարները և այլն։
Այն մասին, թե ինչ օրենքով ինչ պաշտամունք, ինչ արարողություն էր կատարվում մեռյալների և գերեզմանների վրա, մեզանում այնպիսի գրվածքներ չկան, ինչպիսիներն ունեն եգիպտացիները և որոշ հին ազգեր։ Հավանական է միայն, որ ինչ֊որ աղոթքներ և զոհաբերություններ կամ մատաղներ էին կատարվում, ըդն որում ոչ միայն հուղարկավորության ժամանակ, այլև մեռյալների համար սահմանված հիշատակի կամ տոնական օրերին։ Տիգրան Բ Արշակունի թագավորը իր սպանված եղբոր՝ Մաժան քրմապետի համար «բագին ի վրայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն՝ ամենայն անցաւորք վայելեսցեն», և սա, թվում է, ոչ միայն հատուկ հանդիսավոր, այլև սովորական օրերի համար էր, որպեսզի ամեն անցորդ վայելի իբրև ձրի ճաշարան կամ հյուրանոց։ Երևի գրեզմանների մոտ դնում էին նաև կրակ ու ջուր, ինչպես մեզանում ոմանք նաև այժմ գերեզմանի քարի վրա խորշեր են փորել տալիս՝ որպես թռչունների ըմպանակ։ Վարդան վարդապետը Աբելի զոհաբերության մասին ասում է․ «Օրինակ է, Հուրն՝ որ ի վերայ գերեզմանի մեռելոյն արկանեն՝ խնկով»։ Մագիստրոսն էլ իր սովորական խրթնաբանությամբ գրում է․ «Ըստ․․․ յուղարկաւորութեան և արբանեկութեան՝ զկնի հուր ի ձեռին, և զդամբանականն քաջահնչող ձայնիւ»։ Քրիստոնեական է այս հուրը, բայց Քրիստոսի վառածից առաջ հեթանոսական մի կայծ էլ է փայլփլում։
Եթե թողնելով մեռյալների արտաքին պահատեղին և նրա մոտ կամ վրան կատարվածը՝ կամենանք նայել ոչ դրանց, այլ գոնե դրանց հատուկ անվանը, կգտնենք, որ նշանակալից է նրանց մարմինների՝ դի կամ դիակ կոչվելը․ միավանկ բառ՝ հնչմամաբ դև ու դիք դիակունք կամ դից դիականց, եթե արհամարհանքի համար չի ասվել[88]։
Գերեզմանից այն կողմ անցնելով զրադաշտական մի կամուրջով, որը հայերը պիտի ընդունած լինեին, եթե ընդունել են այդ աղանդը՝ նմանապես ընդունած պիտի լինեին նաև հոգու դատաստանը, որ Սերքոշը կատարում էր շատ կարճ ու արագ կամ, ըստ գրքերի, համառոտ։ Շատ հավանական է, որ այդ բառը այն հին աղանդից մեր քրիստոնյա հայերին է փոխանցվել հեթանոս հայերի հայերի կողմից, ինչպես շատերը կարդացել են մեր Եղիշեի մոտ․ «Զհամառօտ հատուցմունսն արդար դատաստանին» (Ա) կամ «Առնել համառօտս յաւիտենից ի մէջ արդարոց և մեղաւորաց» (Գ)։ Մեկ ուրիշն էլ գրել է․ «Հանդերձեալ է Որդի Աստուծոյ գալ փառօք և առնել զհամառօտն յաւիտենից»։ Նշենք նաև շարականում երգվածը․ «Որ ի վերջնումն աւուր համառօտի»։ Համառոտ դատաստանը երկար բացատրություն չէր էլ կարո ունենալ։ Արագ֊արագ կայացված վճիռը նայել է տալիս աջ կամ ձախ, վեր կամ վար, այսինքն՝ արդարների կայանին, որ, ըստ մեզ, արքայությունն է, կամ մեղավորների կայանին, որ դժոխքն է։
Այդ դժնդակագույն երևույթի դժնդակ անունը, անշուշտ, մնացել է հայերի հեթանոսական հավատքից, քանզի պարսից ու մոգերի աղանդը ևս նույն բառն է ասում՝ Տուզախ կամ Տյուզեխ։ Մեզանում այն կոչվել է նաև այլ կերպ՝ ճուճաղխք, ինչպես նշված է մեր հին բառգրքում։ Անունից երևում է, որ դժոխքի նկարագիրը և դատապարտյալների պատժի ժամանակը պետք է լինի զանդիկների և պարսիկների աղանդին համեմատ։ Մեր նույն հին բառգիրքը դժոխքը անվանում է նաև տխուրք, որի իմաստը հայտնի է ու շատ հարմար՝ հակառակ ուրախության և զվարթության կամ լույսի, այսինքն՝ «մութ և խավար»։ Մթության վերաբերյալ մի հատուկ ավանդություն մեզանում չկա կամ ինձ անծանոթ է։ Բայց հատկանշական է կամ զարմանալի, որ մինչև մութ բառը հատուկ է մեր լեզվին, օտարների (կարծեմ ասորիների) մեջ նույն մութ բառը (եվրոպացիների մոտ գրված Mouth) նշանակում է մեռյալների չաստված։ Դժոխքի ուրիշ անունները, որ կան մեր գրքերում, եկամուտ են․ գեհյան֊ը՝ եբրայեցիներից (թուրքերեն ճեհեննեմ), տարտարոս֊ը՝ հույներից։ Իսկ որտեղի՞ց է սանդար բառը, որից էլ՝ սանդարամետք ու սանդարապետք, որոնց չար ոգիների կարգում հիշատակել ենք, դրանց հետ՝ և շահապետ֊ը, ինչը թեև ասվում է այլևայլ առումներով, բայց հատկապես դժոխքի շահապետ է կոչվում այս ահավոր տեղի իշխանը կամ ոստիկանը։
Ըստ բոլոր ազգերի հեթանոսական ապշության ավելի շատ զրույց ու հավատք կա չարի և դժոխքի մասին, քանի բարիի և արքայության։ Արքայություն և դրախտ բառերը, որ այժմ մեզանում նշանակում են մեր երջանկության կայան, քրիստոնեության բերմունք են։ Հայտնի չէ՝ մեր նախնի դիցակրոն հայրերը պարսիկների նման արդյոք այն կոչվում էին ահուվահիսդա կամ վեհեշդեմ անուններով։ Եվ հավանական է, որ անույշք էլ կոչեին, ինչը գուշակվում է Եզնիկի ասածից․ «Կէսն ի փառս և կէսն յանարգանս․ և մի թերին յԱնոյշս և միւս թերին ի դժոխս»։ Եվսեբիոսի «Քրոնիկոն»֊ում էլ նախահոր մասին ասվում է․ «ՅԱնուշից և ի բազմերան կենացն տարագիր գտանէր»[89]։
Պաշտամունք, պաշտամունքարան, պաշտամունքավարներ, սպասք
Այս գրքի սկզբում բացատրվեց, թե ինչ է պաշտամունքը, որի կատարման կերպը և հանգամանքները այդպես էլ ընդհանուր անվանումով կոչվում են՝ պաշտամունք, իսկ առանձին ձևերն ու մասերը՝ ծես։ Որքան էլ հետաքրքկան, թեև ոչ հարկավոր լինի սրանք իմանալը, պաշտելիների հետ և է՛լ ավելի կորսվել ու մոռացվել են։ Պետք է որ հայոց հեթանոսական ծեսերն էլ առավել կամ նվազ չափով նման լինեին նրանց մերձավոր ազգերի ծեսերին, սակայն քանի որ դրանք պատմության մեջ հիշատակված չեն, չենք ուզում օտարների մասին ասվածները մեջբերել․ ցանկացողը կարող է գտնել ընդհանուր դիցաբանության մասին գրքերում։ Հիշատակենք այնքանը միայն, որքան պահանջում են իմանալ պաշտամունքի բառերը, որոնցից գլխավոր պաշտամունքարան֊ն է։
Պաշտամունքարան
Հայտնի կամ հասարակական վայր է, որտեղ աղոթքով, պատարագով, զոհաբերությամբ ու պես֊պես արարողություններով կամ ծեսերով կատարվում է պաշտամունքը։ Հիշեցինք, որ նախահայրերը առաջներում (եթե աղոթքները կատարում էին իրենց տան մեջ) զգալի ու տեսանելի պաշտամունքը կատարում էին անշեն, բաց տեղերում, դա լիներ իրենց ագարակն ու դաշտը, բարձրիկ մի վայր, թե ծառոտ տեղեր, անտառներ և մայրիների պուրակ։ Վերջինս մեզ հիշեցնում է Դից մայրի կոչվածը Վիշապաձորում, որ Գաբեղյանք գավառում է՝ Երասխ գետի եզերքում՝ Կաղզվանի մոտ, որտեղ ձորի անունն էլ և այլ հիշատակներ հայտնի են դարձնում դիցապաշտության նշանավոր մի կենտրոն։ Տե՛ս նաև այն, ինչ նախորդիվ ասել ենք ծառերի պաշտամունքի մասին։ Բացօթյա տեղին հակառակ՝ շատ մոլորահավատներ, որ և մոլորաբարո էին, ցանկանում էին իրենց սնոտիքը և զզվելիքը կատարել գետնի երեսից էլ վար կամ նրա ծածուկ փոսերի ու հորերի մեջ՝ իրենց խղճի համեմատ, որ, լույսի ճշմարտությունից հեռանալով, մթություն է սիրում։ Ասվածը տեսանք քարերի պաշտամունքի մեջ, և այդպես է գրում նաև մեր հին վարդապետներից մեկը («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Դեւքն խաւարասէրք են, վասն այնորիկ և որ յանուն նոցա բագինքն՝ շինեալք էին ի գետնափորս և ի խաւարին տունս․ քանզի համարձակ լիցին դեւք՝ փայլատակմամբք և արհաւրօք և ահագին դնդընչմամբ կեղծաւորել»։ Դիքերի պաշտամունքի մեջ էլ գլխավոր պաշտամունքարանները տեսանք բաց և ընդարձակ վայրերում, ինչպես Բագրևանդում և Աշտիշատում։ Հայտնի չէ, թե արդյոք այն ժամանակ էլ էին այդպիսի վայրերը ընդհանուր անվամբ պաշտամունքարան կոչվում, ինչպես էր քրիստոնեության օրոք, և ինչպես գրում է Ագաթանգեղոսը, թե ոչ, բայց հայտնի են տաճար և մեհյան անվանումները։
Առաջին անվանումը, որ նմանություն չունի այլ ազգերի նույնանիշ բառերի հետ, եթե հատուկ հայկական անծանոթ իմաստով մի բան չէ, հավանորեն զուգակից է պարսկերեն թեճեր բառին, որ նշանակում է «ձմեռնատուն»։ Եվ բնական է հետևեցնելը․ քանի որ ձմռանը մանավանդ հայոց երկրի պես ձյունապատ վայրում պաշտամունք կատարել հնարավոր չէր, անհրաժեշտ էր ծածկված ու կառուցված մի տեղ, և ահա սա կարող էր լինել տաճարը (թողնենք «տա֊ճար» ծաղրելի ստուգաբանությունը[90])։ Ներկայիս կամ քրիստոնեական իմաստով տաճար նշանակում է մեծ և վայելուչ շենքով պաշտամունքարան, այսինքն՝ եկեղեցի (հռոմեացիների Templum֊ին համապատասխան), ինչպես և մեծ ու ճոխ ապարանք, նաև ուրախության, խնջույքի, կոչունքի ժողովարան ու ճաշարան։ Մեր հին նախնիների պաշտամունքարանի ավելի հատուկ անուն է թվում մեհյան֊ը, և վկայությունը դրանից բարդվածներն են (մեհենընկալ, մեհենապետ, մեհենաբարձ, մեհենազարդ և այլն), որոնք ոչ միայն գուշակել են տալիս մեհյանի պաշտամունքավարներին ու ծեսերը, այլև երբեմն էլ՝ պաշտելին կամ կուռքը։ Մեհյան է կոչվել մինչև իսկ կուռքը։ Բառի ծագումն էլ հավաստի չէ, բայց հավանական է, որ լլինի լուսնի մահիկ և պարսկերեն մահ բառերից․ ավելի շուտ դրանից, քան Միհր անունից էլ ծագած է թվում մեհենական ամսանունը։ Ըստ հնչման՝ մոտ է նրանց մեհիյնե բառին, որ նշանակում է պարզապես «ամսական»․ հիշենք նաև մեր մեհեկան ամիսը։ Իդկ դրանցից հետևեցնելն ու ստուգաբանելը թողնում ենք բանասերների կամքին ու իմացությանը՝ հիշեցնելով նաև մարդու Մեհևան հատուկ անունը և Մեհնունյաց տոհմը, որի անունը հավանորեն առնվել է մեհյանների պաշտամունքավարությունից, բայց կարող է ծագած լինել նաև անծանոթ ու հին բառից, որպիսին է մեհենդակ֊ը։ Կան նաև Մեհսուպ, Մեհեր, Մեհրիար անունները, բայց սրանք հանդիպում են ավելի նոր ժամանակներում և թվում են օտարամուտ։
Դիքերին կենդանիների նվիրաբերելը, մորթելով լինի, թե այրելով, պահանջվում է հատուկ անուն եթե ոչ բովանդակ պաշտամունքարանի, ապա գոնե նրա մի մասի համար (ինչպես մեր եկեղեցիներում էլ մատուռը և խորանը), և ասվում է զոհարան ու զենարան, գուցե և սպանդարան, որ ունի նույն կամ մոտ նշանակությունը (մորթելու տեղ) և որի պաշտամունքավարներին հատուկ եղավ Սպանդունիք անունն ու տոհմը, որոնց, ինչպես ասում է Խորենացին, Վաղարշակը կարգեց «ի վերայ Զենարանաց»։ Վանի բերդում փորված սենյակաձև քարայրներում, նույնպես և Դերջանում գտնվող Բագառիճում մինչև հիմա պատերի ներքևում երևում են խողովակակերպ նեղ ու երկար խորություններ, և կարծվում է, թե զոհերի արյունը թափելու համար են։ Տեսնողներից ոմանք կարծում են, որ պատերի վրա նշմարում են ցամացած արյան հետքեր։
Բագին
Երբեմն այսպես է անվանվում նույնիսկ մեհյանը, բայց սովորաբար՝ նրա գլխավոր մասը, ուր դրվում էին պաշտելին, կուռքը և զոհը, ինչպես մեր եկեղեցիների սեղանն է։ Բագինը երբեմն լինում էր նաև շարժական, այսինքն՝ սեղանն ու կուռքը մեկտեղ, փոքր ծածկով կամ առանց դրա վերցնելով, տեղից տեղ էին տանում, ինչպես քրիստոնյաներն էլ պատերազմի ժամանակ շարժական սեղաններ են տանում։ Բագին բառը շատ հին ազգերի մեջ է լսվում։ Օրինակ՝ սլավոնների Bog֊ը, որ «Աստված» է նշանակում, ըստ մեզ՝ դառնում է բոգ կամ բագ, որից էլ հուր֊բագ, հին պարսկերեն՝ բագա (ինչպես Պերսեպոլիսի բևեռագրերում), որից էլ՝ Բաջիստան կամ Բիհիստուն, այսինքն՝ Բագաստան լեռան անունը։ Հիշենք նաև հին հնդիկների գրքերի Բհագա (Bhaga) կոչված չաստվածին և Բհագավանին՝ նրանց Վիշնու և Շիվա չաստվածներին, նաև փռյուգիացիների Բագեոս կամ Բագվե մեծ չաստվածին, չինացիների, հնդիկների և ճապոնացիների բագոտ կամ պագոտ կոչվող մեհյանները։ Ասվածը ենթադրել է տալիս, թե նախքան պարթևների՝ Հայաստանին տիրելը այդ բառը ծանոթ էր մեր ազգակիցներին և սրանց ժամանակներում այլ պահլավերեն անունների հետ ավելի հաճախ գործածվեց, և իբրև օտար՝ Ագաթանգեղոսի թարգմանիչը հարկ է համարել բացատրել, թե Բագավան նշանակում է «դիքերի ավան», Բագահառիճ՝ «դիքերի գյուղ»։ Սասանյանների տիրապետության ժամանակ բագին կոչվեցին նաև պաշտելու կրակի սեղանները, որոնց վրայի մի փոքր փորվածքն էլ բավական էր կրակն ընդունելու համար, և ըստ այդմ՝ շինվում էին նաև փոքրիկ բագիններ՝ շարժական կամ կանգուն։
Հաշտից տեղեր
Զոհարանի նշանակությամբ, ըստ պարսկերեն հաշտ բառի, հայերիս մեջ ծանոթ են Տարոնում, որտեղ Վաղարշակն այդ պաշտամունքարանները, ըստ Զենոբի պատմության, հանձնեց հնդիկ Գիսանեին, և վայրը բնակարանների հետ կոչվեց Հաշտիշատ, որը երբեմն թարգմանությամբ էլ կոչվում է Մեհենագյուղ։ Հնդիկները իրենց նախնիներին նվիրած պաշտամունքարանը կոչում էին աշտակա, իսկ պաշտամունքի արժանավորին կամ սրբազանին՝ յաշդանիս[91] Հաշտ֊ը նշանակում է թե՛ բագինը և թե՛ նրա վրա նվիրաբերվածը կամ զոհը։ Թեև հին հայերի հավատքում երկու անուններն էլ ընդունված են, բայց նվիրաբերությունների ու զոհաբերությունների հատուկ տեղը նրանց հասարակ լեզվով կոչվում է սեղան․ այդպես է կոչվում նաև կերակուրներ դնելու տեղը կամ շինվածքը։ Բառի ծագումը անշուշտ պիտի լինի սեղ֊ից, բայց դրա իմաստը անհայտ է[92]։
Սեղան անվան կազմության նման է և խոր֊ան (ինչպես և բեր֊ան) բառը՝ իր մեջ մի բան ընդունելու հարմար դիրքի նշանակությամբ։ Եվ ինչպես ներկայումս է եկեղեցիների սեղանների բոլորտիքը խորան կոչվում, թվում է՝ այդպես էլ՝ մեհյանների սեղաններինը, որոնցից այդ անունը հավանաբար անցել է քրիստոնեական շինվածքին և ըստ բառի սովորական նշանակության՝ ցույց է տալիս փորված (պատի մեջ) խոր տեղ, թեև ունի նաև այլ մոտավոր նշանակություններ, ինչպես՝ «վրան»։ Եվ հայնտի է դառնում, որ այն խոր տեղում պիտի զետեղված լիներ պաշտելի առարկան կամ կուռքը։ Այսպիսին կարծվեցին նաև Վանի վերոհիշյալ քարակտուր սենյակների պատերի մեջ փորված խորշերը, որոնք ուրիշները համարում են սափորների կամ տապանների տեղ։ Բագառիճի քարափոր սենյակում էլ է երևում խորունկ մի գոգավորություն, որ համարվում է կուռք դնելու տեղ։ Այսպիսի մի բան կարող է իմացվել նաև Թովմա Արծրունու՝ Արտաշես Բ֊ի մասին ասածից, որը Վանի մոտերքում՝ երեք բլուրների միջև՝ մի գոգաձև հովտում, շինեց «աշտարակ բարձրաձեւ փորուածոյ միջոցաւ, և ի վերայ նորա կանգնէ զԱստղկան պատկերն, և մօտ նորա տուն գանձու պաշտպանութեան կռոցն»։ Իրենց ենք թողնում՝ գանձե՞րն էին կուռքերին պաշտպանում, թե՞ կուռքերին էր վայել գանձերը պաշտպանել, բայց հայտնի է, որ բոլոր կռատների մեջ կամ մոտ կային գանձարաններ, մեծամեծերի և փոքր մարդկանց նվիրատվությունների պահատեղիներ, ինչպես հավաստում են Ագաթանգեղոս և Զենոբ պատմիչները, նաև ուրիշները՝ Լուսավորիչի գործերը հիշողները։
Այսպիսի տեղերը ապահովության համար պիտի լինեին ոչ միայն ամուր և գոց, այլև ծածուկ՝ հայնտի միայն քուրմերին և քրմապետերին։ Եվ այս պատճառով էլ թվում է, որ նույնիսկ մեհյանները՝ իբրև աղոթատներ, ժողովրդի համար շատ մտնելի չէին և ոչ իսկ ընդարձակ, ինչպես և հին հայոց եկեղեցիները։ Պաշտամունքասեր ժողովուրդը իր աղոթքը, նվիրաբերությունները և զոհաբերությունները կատարում էր մեհյաններից դուրս բակում կամ ոչ փակ տեղում՝ բագինների դիմաց կանգնած։ Դա հայտնի է դարձնում նաև առաջին մեհյանները շատացնող աշխարհակալ Տիգրանի մասին ասվածը․ «Մեհեանս շինեալ և առաջի մեհենիցն բագին․․․ կանգնել, զոհս՝ ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել, հանդերձ երկրպագութեամբ»։ Ասվածից գուշակվում է, որ հասարակ և աղքատ ժողովուրդը բագինին նույնիսկ չէր մոտենում, յալ իր պաշտամունքը կատարում կամ հանդեսները դիտում էր՝ հեռվում կանգնած։ Եվ հրեական տաճարի պես ներսը և ներքնագույն կողմը՝ իբրև սրբարան, չասեմ՝ սրբություն սրբոց, մտնում էին միայն քահանաները և առավել բարձր ու ցածր կարգ ունեցող պաշտամունքավարները։ Զենոբը (և ըստ նրա խոսքի՝ նաև «Հայսմավուրք»֊ը) վկայում է Տարոնի Աշտիշատի երեք հռչակավոր բագինների (մեհյանների) մասին, որոնք էին «բարձրաշէնք, և մեծամեծ ծախուք զարդարեալ յոսկւոյ և արծաթոյ և մարգարտաց և յականց պատուականաց», սակայն չի ասում «մեծագույն» կամ «ընդարձակ», այլ նրա և Թովմա Արծրունու ասածներից պարզ է դառնում շենքի ձևի հատկությունը, որ բարձրաշեն և աշտարակաձև լինելն էր։ Արդյոք այդպիսի՞ շինություններ էին ասորեստանյան աշտարակաձև զիկկուրատները, որոնք մի տեղ հիշատակեցինք Ծկրավոր մոլորակի կամ աստղի առիթով։
Ինչպիսին էլ լինեն բագինները, մեր պատմիչների ասածից էլ հայտնի է դառնում, որ կարող են կոչվել արտաքին մեհյան, և աշտարակաձև բարձրությունն էլ կանգնեցված կուռքերը բազմությանը տեսանելի դարձնելու համար էր։ Իսկ բուն մեհյանը հարմար է ներքին կոչվելու, ինչպես քիչ վերը հիշատակված Աշտիշատի պաշտամունքարաններում եղածը, որ պատմիչը կոչվում է ներքին սենյակներ։ Չաստվածի և նրա քուրմերի համար տեղի ընդարձակությունը կարևոր չէր։
Վանի և Բագառիճի վերոհիշյալ քարափոր սենյակներից զատ՝ Արարատ բնաշխարհում ևս՝ մի քանի տեղ, փոքր շենքերի հին մնացորդները կարծվեցին մեհյանների տեղեր։ Այդպիսին էր Քաղաղ գետի եզերքին՝ Չամրլու գյուղի մոտ՝ մի քարաբլրի վրա, մեր օրերում երևացող բոլորակ քարաշատ բակի պես մի տեղ՝ միջնամասում կոտրած խարիսխ կամ մի սյուն։ Սրա մի կողմին քանդակված էր տղայակերպ բազկատարած մի անձ՝ ոտքերից ներքև երկու պնակաձև փորվածք, իսկ մյուս կողմին՝ պարուրաձև գծեր։
Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։ Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։
Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ ամենայն։ Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։ Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ։ Մեզ էլ հարկ է այդ նշանավոր վայրերը քննել, որոնք խոսքիս կարգում շատ անգամ հիշատակվեցին, մանավանդ ամենաերևելին կամ պատմիչների կողմից այդպես համարվածը՝ Հաշտիշատը, որի անունը ևս վկայում է շատ մեհյաններ, պաշտելի և պաշտող ունենալը, ինչի պատճառով շրջակա բնակավայրը ևս դրանց հետ մեկտեղ կոչվում է այդ անունով, որ նշանակում է, ինչպես որ գրված էլ է, «մեհենագյուղ» և ոչ թե, Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը համաձայն, «շատահաշտ»՝ Рплэцпфпт, որից և լատիներեն Sacrificiis abundans֊ն է։ Եվ այս պատճառով էր կոչվում հայոց մեհյանների բուն տեղ, նույն կերպ և քրիստոնեության տիրապետության ժամանակ անվանվեց Եկեղեցագյուղ։ Եվ ինչպես որ այդ տեղի տերը քրմապատն էր, նոր տերն էլ եղավ հայոց քահանայապետը (ս․ Գրիգորը), որից ժառանգությամբ անցավ ս․ Սահակին, որի բնիկ կալվածքն է կոչվում, ուր և թաղվեց մարմինն իսկ՝ այն իբրև վերջին ժառանգ պահելով իրեն։ Եվ ինչպես հայկազունների մեծագույն կրոնական հանդեսներն էին այնտեղ կատարվում, այնպես էլ նոր կրոնապետը (Լուսավորիչը) հաստատեց, որ այնտեղ կատարվեն եկեղեցական ժողովները։ Հիշատակեցինք մի քանի ուրիշ մեծ և հաճախելի պաշտամունքարաններ, որոնց շրջաբնակ վայրերն էլ դրանց պատճառով կոչվեցին Բագավան, իսկ ողջ գավառը՝ Բագարանդ, որտեղ Նավասարդի ամանորյա օրերին կատարվում էին աշխարհախումբ ազգային տոներ և հանդեսներ։
Բագարանը, որ կառուցեց Երվանդը և Արմավիրից հայոց դիցախումբը փոխադրեց այստեղ, առաջին մայրաքաղաքը լինելով, հայտնի է դարձնում, որ հայկազունների առաջին ու մեծ կրոնատեղին կամ կրոնական իշխանությունն էլ քաղաքականին մոտ ու աթոռնակից էր, ինչպես հետո եղավ և Արտաշատ նոր մայրաքաղաքը։
Ի՞նչ պատճառով է Բագառիճը, որ նաև Բագնաց կամ Դից գյուղ էր կոչվում (Բարձր Հայքի Դերջան գավառում), եղել դիցապաշտության գլխավոր կենտրոն։ Թվում է, թե արևմուտքից Արտաշեսի ու Տիգրանի բերած հունական չաստվածներին ընդունելով՝ իբրև հայոց երկրի մոտ ու առաջին բնիկ սահման, կամ քանի որ բերողները հարմար են գտել այն կողմը, որը դրկից է ու ավելի ծանոթ այդպիսի դիքերին․ այնտեղի երեք գետնափոր մեհյանները և դրանց մերձակից լեռան վրայի մի մեհենատեղին հիշատակեցինք։
Նույն վիճակն են ունեցել Դերջանին սահմանակից Եզնկան, Անին, Թորդանը, Սատաղը։ Վերջինում գտնված Արտեմիսը կամ Անահիտը հայ դիցապաշտության ամենանշանավոր մնացորդն է և մեկը հելլենական ճարտարագործության մնացորդներից։ Եզնկայում է գտնվել նաև ներկայացվող քարեղեն քանդակը, որի առյուծները առաջին հայացքից կարծել են տալիս, որ պատկերվածը ս․ Իգանտիոս Աստվածազգյացն է։ Սակայն բազկաբաց անձի կերպարանքը հեթանոսության նշմար է հայտնի դարձնում։ Իսկ հին Թորդանի մոտ՝ Ավագ վանքում, ներկայումս պահվում է դեղթափ կոչված քարեղեն մի քանդակ, որ է՛լ ճշտությամբ և լուսատպությամբ հանել պատկերը, որը մենք ներկայացնում ենք խավարած մոտիտով ու թանաքով գծագրվածից։
Բագավան է կոչվել նաև Բաքվի սահմանը։ Ժամանակին այն հայոց 15 աշխարհներից մեկի՝ Փայտակարանի մի գավառն էր, որի պաշտելիքն էլ՝ ծանոթ բոափայլ և հրանյութ նավթը, գետնից էր բխում։ Այս երկրի մի մասն էլ առանձին գավառ ու անուն ուներ՝ Յոթնփորակյան բագիններ, որ ինքնին հայտնի է դարձնում ինչ ունենալն էլ․ յոթ փորված բագին՝ իբրև հրապաշտների դյուրապատրաստ ատրուշան՝ հեղուկ կրակն ընդունելու համար։ Ոչ սրանք, այլ նախորդիվ հիշատակված մեհյաններն ու մի քանի անծանոթները ևս լրացնում էին հայոց մեհյանների յոթ բագինները, ուր Տրդատի հայրը՝ Խոսրով արքան, հորդորում էր․ «Ոխտաւոր լինել պատկերաց կռոց դիցն պաշտաման․․․ զիւր ազգին Արշակունեաց զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր»։ Ըստ Ագաթանգեղոսի՝ հավանաբար սրանք Հունաստանից բերված կուռքերի դիքերն էին։ Իսկ յոթը լինելը կարող է հաստատվել նաև Ագաթանգեղոսի հիշատակածներով ու վկայությամբ և յոթ թվի՝ նաև հեթանոսների համար սրբազան համարվելով, ինչպես և հին հնդիկներն ունեին իրենց Մահալափուրամը, որ թարգմանվում է «յոթ բագիններ», պարսիկները՝ իրենց յոթ մեծ ատրուշանները, նմանապես կապադովկիացիները՝ կրակի յոթ բագիններ, և այլն՝ մի կողմ թողած հույների յոթնամյա դիքերի պաշտամունքը։
Մինչև հիմա ասածներիցս պարզ երևացին կուռքերի նյութերը ևս․ թե՛ պատվական մետաղներից էին, որոնք հույն ճարտարների ձեռքի գործն են, թե՛ փղոսկրից, թե՛ պղնձից և թե՛ հասարակ նյութից՝ քարից ու փայտից, որոնք, իհարկե, ավելի շատ էին ու շատ տեղերում։ Դրանց մասին մեր Լուսավորիչ հայրը հայերին ասում է (ըստ Ագաթանգեղոսի)․ «Որպէս և առ ձեզդ իսկ տեսանէաք զՔարապաշտ և զՓայտապաշտ մոլորութիւնսդ, որք առ տգիտութեան ի ձենջ նկարեցան․․․ անշունչ անմռունչ Քարանց պագանէիք»։
Վերջին խոսքը, ինչպես ուրիշ տեղում էլ հիշատակեցինք, կարող է նշանակել նաև զուտ քարապաշտություն, մինչդեռ առաջինով հայտնի է դարձնում ձեռագործ կուռքերը՝ տաշած ու քանդակած։ Եվ եթե ասածը, ըստ բառերի, ուզենք ճիշտ հասկանալ, «ի ձէնջ»֊ը ցույց է տալիս, որ հայերս մեր պաշտելիքը հնարել ենք մեր իսկ արհեստավորների ձեռքով, որոնց քարագործության մեջ ճարտարությունը երևում է քրիստոնեական շինվածքներում 5֊րդ դարից մինչև այսօր, և դրա ակներև վկաները Արարատի և Շիրակի եկեղեցիներն ու վանքերն են։ Մետաղներից ձուլված պատկերները՝ իբրև զուտ հայկական ձեռագործ, հույներից բերվածներից զատ, կարծեմ հիշատակված չեն, թեև անհավանական էլ չեն։ Իսկ պղնձե, նաև ոսկե դիցաբանական մանր քանդակներ՝ թե՛ ձուլված, թե՛ դարբնած, գտնվել են Հայաստանում, մանավանդ Վանտոսպի կողմերում․ դրանց վրայի պատկերները ոմանց թվում են ասորեստանյան կերպ ունեցող։ Սակայն գտնված մի քանիսի վրայի կենդանիների կամ մարդկանց պարզ կերպարանքները և զարդարձևերը չեն կարող նրանց համար հատուկ համարվել, և ավելի հավանական է, որ լինեն և հայկական։ Դա ավելի կճշտվի, եթե ավելի շատ հայտնաբերվեն այդպիսիները՝ մանավանդ հողեղեն ու կավեղեն, որ, զարմանալի է, մինչև այժմ գոնե գրողիս հայտնի չեն։
Պաշտամունք
Ամեն մի կրոնում պաշտամունքարանը կամ տաճարը նրա հավատացյալների ժողովարանն է, որտեղ նրանք իրենց ճանաչած Աստծուն առանձին կամ միաբան նվիրում են, նախ, իրենց խոնարությունը, որ նշանակում է ճանաչել նրա գերագույն մեծությունը, իշխանությունը և իրենց վրա ունեցած երախտիքը և այս նաև բերանով խոստովանել, ինչը աղոթքն է, երգը, գովաբանությունը և այլն։ Երկրորդ՝ որևէ կերպով նաև նյութական մի բան են նվիրում Աստծուն կամ աստվածներին․ և սա ձոնն է, պատարագը, զոհաբերությունը, ողջակեզը և այլն։ Իսկ դրանք իրենց կամ պաշտամունքավարների ձեռքով նվիրելու և կատարելու կերպը կոչվում է ծես, օրենք։
1. Առաջին կերպի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ չունենալով և ոչ մի տող մեր հեթանոս նախահայրերի աղոթական խոսքերից։ Բայց ոչ մի որևէ կերպով աղոթում էին ու խնդրանքով դիմում աստվածներին, հայտնի է օտարների մասին Ս․ գրքի հիշատակածներից՝ Բահաղին կամ այլ կուռքերի արած աղաչանքներից, նաև Պողոս առաքյալի գրածներից և անհավատներին ու հավատացյալներին ուղղված խոսքերից։
Մեր Արտաշես Բ կենցաղասեր թագավորի մասին պատմվում է, որ փափագելով դեռ երկարաձգել աշխարհի վայելքը կամ ուրիշների իրեն վայելելը ուզելով մի նախարարի (Աբեղոյին) ուղարկեց «յԵկեղեաց [գաւառ] յԵրիզա, ի մեհեանն Արտեմիդայ, խնդրել ի կռոցն բժշկութիւն և բազում կեանս» (ինչը նա չտվեց․ ոչինչը չէր կարող որևէ բան տալ)։ Պարզ է, որ թագավոր և ծառա, հարուստ և աղքատ, եթե կրոնասեր էին, աղոթում էին յուրաքանչյուրը իր զգացած կամ իմացած կերպով։ Մեր խնդիրը այդ քննելը չէ, այլ պարզվելը, թե կային արդյոք սահմանված կամ շարադրված կարգով աղոթքներ, մաղթանքներ, երգեր, օրհնություններ։ Կարծում եմ՝ կային, և մեհենական մատյաններ կոչված գրքերի մի մասը բովանդակում էր այսպիսի բաներ, բայց ոչ ժողովրդի բերանով ասված աղոթքները, այլ պաշտամունքավարների կողմից ասվածները, մի մասն էլ՝ ասելու կամ լսելու կերպը կամ ծեսը՝ ձևերով կամ շարժումներով հանդերձ։
Թե այդ մատյանների մեջ ինչ սնոտի ու խայտառակ բաներ կային գրված, կարող է գուշակվել ոչ միայն քրիստոնեության ծագումով դրանց ջնջվելուց, այլև մի քանի տեղ մեր հիշատակված աղթարական աղոթքներից, որոնք, թեև հետո են շարադրվել քրիստոնյաների կողմից, բայց հեթանոսական հետք ու հոտ ունեն։ Հայտնի է նաև Բարդածան աղանդավորի արածից (2֊րդ դարում) որը, հայերի այդպիսի մեհենական գրքերը կարդալով, դրանց հակառակը գրեց։ Այս գրվածքները կուռքերի պաշտամունքի և բաշխերի վերաբերյալ էին, և թվում է, թե դրանք գրված էին մի այնպիսի կարգով ու ոճով, որ արժանի եղան ընդդիմաբան հերքման, թեև հերքելի անձի կողմից։ Մեկ այլ տեղում ևս հիշատակվում են մեհենական պատմություններ՝ որոշ չափով նման մեր եկեղեցիների դիվաններին ու կոնդակներին (ժողովրդի կողմից քյություկ կոչված)։ Սրանից պարզ է դառնում, որ եթե մեհյաններում պահվում էին պատմական գրվածքներ, ապա որքա՜ն ավելի շատ պիտի լինեին ծիսականները։
2. Ծիսական անվամբ նկատի է առնվում պաշտամունքարանում պաշտամունքավարի ձեռքով որևէ կրոնական գործ կատարելը, ինչը սովորաբար կոչվում է արարողություն։ Բայց առաջին բառի միավանկ ծես արմատը ցույց է տալիս սրա հնությունը, որն արժանի է լեզվագետների քննությանը։ Մեզ անծանոթ է օտար լեզվի համահունչ բառ՝ բացի Արամազդի՝ Ծես կամ Ծաս անունից (թեև հույների մոտ զ֊ով հնչած՝ Զևս), որ նշանակում է «կենսատու»։ Հարկ էր, որ ծեսերի վարդապետության գիրքն էլ կոչվեր ծիսարան, բայց այս բառը գրքերում գործածված չէ, այլ նրա փոխարեն ասում ենք «Մաշտոց», և մեր ազգակիցներին հայտնի է այդ անվանումը։ Սա ս․ Մեսրոպի անունից չի առնված[93] և ոչ էլ 9֊րդ դարում այդ գիրքը նորից կարգավորող համարված նույնանուն (Մաշտոց) կաթողիկոսից, որը հավանաբար ինքն է անունը առել գրքից, որ պարզորեն կամ թարգմանաբար կոչվում է «Օրհնություններ» կամ «Օրհնությունաբեր գիրք»։ Սակայն Մաշտոցը֊ը (անշուշտ, մաշտ արմատից) «ծիսական» նշանակությամբ և սրա պես այժմ մեզ անծանոթ ծագմամբ հին և նախաքրիստոնեական բառ է, որի համար կարող է դիտվել լծորդություն պաշտ և հաշտ բառերի կրոնական իմաստների, նաև մշտիկի հետ, որով կրոնական ջրի ցողմունք է լինում, և որը, ըստ հին բառգրքի, նշանակում է «ցանիչ»։ Անտարակույս է, որ ինչպես ուրիշ և գրեթե բոլոր ազգերի, այնպես էլ մեր պաշտամունքների մեջ ջուրը ցանվում ու ցրվում էր՝ իբրև թե՛ անձերին և թե՛ նվերները սրբող[94]։
«Մաշտոց» գրքի պարզագույն անունը հիշելիս մեր առջև հառնում է մի նոր նշանավոր բառ ևս (օրհնություն), որի արմատը, թեև ուղղականը գտնված չէ, օրհն֊ն է։ Բայց կա հոլովված հոգնակին՝ օրհնից, և բարդություններում՝ օրհնեք (ինչպես՝ ջրօրհնեք և այլն)։ Հիշելի է, որ ըստ հին վերծանողության՝ պետք է կարդալ ոչ թե օ, յալ աւ․ աւրհնէք։ Եվ դարձյալ մի քանի բաղաձայն տառի իրար մոտ զուգադրվելը ձայնավորի անհրաժեշտությունն է ցույց տալիս, և ն տառը գուցե լինի իմաստի զորացուցիչ, ինչպես՝ ակն, հիմն և այլն։ Եվ այսպես ենթադրելով՝ թերևս զուգորդվի նաև Ավեստայի լեզվում «աստված» նշանակող ահուրա բառին։ Ինչպես էլ լինի, հավանական է, որ օրհնություն բառն էլ հին է և հայոց հին հավատից է։
3. Թողնելով մտայինն ու հնչականը՝ քննենք պաշտելիին ընծայվող նյութականը, ինչը կոչեցինք նվեր ընդհանուր անվամբ։ Դիրքերին տրված նվերները եղել են և լինում են բազմատեսակ ու բազմազան նյութերից, որոնք շատ անգամ էլ մեհյանների մեջ կամ խորանների վրա պահվելիք պինդ նյութեր էին, ինչպես՝ մետաղյա զարդեր կամ պատկերներ։ Եվ գուցե այնտեղ կախվելու պատճառով դրանք պարսկերեն բառով կոչվել են նյուվար, որ նշանակում է «պարան, չվան»։ Վերոհիշյալի հետ ունի՞ արդյոք առնչություն նաև Ավեստայի լեզվի հոնովեր բառը, որը նշանակում է կրակին նվիրաբերելու կամ պաշտամունքի ընթացքում ասված աղոթքը։
4. Նվիրաբերվածի ընդհանուր և այժմ սրբազանացված անուն է պատարագ֊ը, և սրա՝ քրիստոնեական ծեսի մեջ ընդունվելը պարզ է դարձնում, որ հին հավատքի մեջ էլ այս էր նվիրաբերությունների ընդհանուր ու գլխավոր անունը։ Այդպես է ասվում նաև Ս․ գրքի մեջ։ Բոլոր կրոններում նվիրաբերվածների համար ասվող բառի հատուկ նշանակությունը կարող է ճշտվել բառաբարդությունների մեջ, ինչպես՝ լիապատար, հուսապատար, և ածանցավոր բառերում, օրինակ՝ պատարուն։ Բոլորն էլ նշանակում են «շատություն, լիություն», ինչպես կվայելեր նվիրել Աստծուն կամ դիքերին։ Առանձին ասված կա նաև պատար սիրո (Ոսկեբերան, Մեկնություն եփեսացիների)։ Այս (լիության) իմաստով ևս կարելի է գուշակել, որ պատարագի նվերները ի սկզբանե ոչ թե զոհեր էին, այլ բուսական բերք, որ առատորեն մատուցում էին։ Հետագայում իմաստը ընդարձակվեց ու տարածվեց բոլոր տեսակի ընծաների, նաև կենդանիների ու զոհելիների վրա․ ըստ այսմ՝ գուցե կարելի լինի ենթադրել առնչություն պատարագ֊ի և պատրուճակ֊ի միջև, որ սովորական զոհելին էր։
5. Ս․ գրքի վկայությամբ էլ (ըստ Աբելի ու Կայենի պատարագների պատմության) գիտենք, որ առաջին նվերները երկրի անշունչ բերքի հետ նաև շնչավորներ էին (կենդանիներ)։ Եվ որքան էլ պժգալի է բնության մի կյանք փչացնելը, լինի մորթելով, լինի արյրելով, մարդը չէր կարող այլ ձևով իրենից բոլորովին հեռացնել, իրեն զրկել այդ նվերներից, եթե ոչ ինչ֊որ կերպ դրանք ոչնչացնելով։ Մանավանդ իր կյանքը Աստծուն նվիրելու համար ավելի մերձավոր բան չկար, քան ուրիշ մի կյանք, այնպիսի կյանք, որ ապագա չունի, շատ թե քիչ պիտի ապրի, հետո պիտի ոչնչանա։ Այդ պատճառով Աստված հին օրենքի մեջ թույլ տվեց այսպիսի նվերներ, որ կոչվում են զոհ, իսկ այրվածը՝ ողջակեզ։ Սակայն ամեն բանի մեջ մոլորվող հեթանոսները անբանական կենդանիների հետ բանականին ու հոգիավորին էլ՝ իրենց նմանին՝ մարդուն էլ էին զոհում, նաև իրենք իրենց՝ անձնասպանությամբ և կամավոր ողջ֊ողջ թաղվելով իրենց սիրելի կամ տիրական մեռյալի հետ։ Զոհը, ինչպես անունն էլ հայնտի է դարձնում, հավանաբար հայերի մեջ է մտել սեմական ազգերից։ Արաբները այն կոչում են զահայա, եբրայեցիները՝ զևախ, զնադիկներն էլ՝ քիչ նման՝ զասթրա։
6. Հաշտ բառի նվիրական իմաստը և հնդկերենից ծագելը արդեն բացատրեցինք։ Այն հետագայում միացած է թվում յաճատա բառին, որ պարսկերեն յազատ֊ն է, մեզանում՝ յաշտ, որի արմատը յազ֊ն է, և մեր գրքերում կա անյազ, ինչպես նաև յազել, այսինքն՝ կենդանիներ զոհաբերել, ինչպես որ պարսիկների յազնա և հնդիկների յաճնա անվանումները։ Արվեստի լեզվի մազտիյազնա֊ն, որ մեզանում գրված է մազդեզն, նշանակում է «Որմիզդի համար զոհաբերող»։ Նույն անունից է ձևավորվել նրանց իզեշկյահ֊ը, որ նշանակում է «պաշտամունքարան»։
7. Ձոն, ձոնիք է կոչվում երբեմն նվերների մի տեսակը, և հատկապես՝ բոլոր տեսակների ընդհանրությունը։ Երբեմն նշանակում է նաև պսակների նման նվիրված բաներ, երբեմն էլ՝ անձինք՝ նվիրված դիքերի պաշտամունքին կամ նրանց պահպանությանը։ Ինչպես տեսանք, Անուշավան հայկազունը «նուիրեալ ի Սօսին Արամենակայ՝ որ յԱրմաւիր», որի համար էլ կոչվել էր Սոսանվեր։ Մեզանում այդ անունը(ձոն) եկամուտ է թվում։ Նշանակալի է (թեկուզև պատահական լինի), որ սունմագ թուրքերեն բառը ճշտորեն նշանակում է ձոնել։
Թողնելով նաև նվիրաբերվածների այլևայլ անուններ քննելը՝ նորից աչք դարձնենք նրանց նոյթերին, որոնք անունների պատճառով արդեն հիշատակվեցին։ Սրանցից առաջինն ենք համարում բուսականները՝ թե՛ արմտիքը (ցորեն, գարի և այլն)՝ իբրև մարդուն հատկանշական տուրք, թե՛ ծաղիկները և գեղեցիկ տերևներով հյուսված պսակները, ինչպես Տրդատն էր հրամայում Գրիգորին, «զի Պսակս և թաւ ոստս ծառոց՝ նուէրս տարցէ բագնին Անահտական պատկերներին»։
Իսկ կենդանիներից նախ նվիրում էին նրանցից ստացվածը՝ կաթը և յուղը, բուրդը կամ գեղմը, իսկ հետագայում՝ նաև նրանց մարմինը և կյանքը վերոհիշյալ զոհերի ձևով։ Նվիրաբերում էին նաև (որոշ) կենդանիների ձագեր, որ երբ մեծական, զոհաբերվեն, ինչպես հիշատակեցինք Երիզայում Անահիտի աշտամունքի մասին խոսելիս․ նրանց միսը բաժանվում էր քուրմերին, աղքատներին և պանդուխտ հյուրերին, իսկ մի մասն էլ այրվելով իբր միայն դիքին էր նվիրվում։ Ակնհայտ է, որ զոհաբերվող այս կենդանիները սրբացվածներից կամ ուտելիներից էին՝ ոչխար, երինջ և այլն․ նույնը վերաբերում է նաև թռչունների մի մասին։ Թագավորները և հարուստները քուրմերի ապրուստի համար այսպիսի զոհելի կենդանիներ նվիրաբերում էին առատորեն, այնպես որ, երբ նրանց կրոնը ջնջվեց, անսնունդ մնալով՝ Լուսավորիչին հարցրին, թե ինչպես պիտի ապրեն, քանզի այլ արվեստ չգիտեին։ Սուրբն էլ հեթանոսական զոհերի փոխարեն սահմանեց քրիստոնեական ագապն ու մատաղը՝ առատ մաս հանելով քրիստոնեացած այդ քուրմերին և ապա քահանաներին։ Մատաղ բառը ոմանք ստուգաբանում են որպես «աղ մատուցելով օրհնված նվեր»։ Կարող է նաև հասարակ նշանակությամբ նշանակել «մատաղ կենդանի» կամ «առաջնեկ», ինչպես եբրայեցիներին էլ պատվիրված էր այդպիսիները նվիրաբերել Աստծուն կամ քահանաներին։ Ս․ Սահակը իր կանոնների մեջ ասում է, թե այս բանը ստուգել է իր նախնիների ավանդությամբ, և ըստ իր նախահոր (ս․ Լուսավորիչի) կարգադրության՝ որոշակիորեն սահմանում է, թե կենդանու որ մասը պետք է տալ քահանային և որը՝ այլոց, որպեսզի հակառակություն և անվայել խնդիր չլինի։
Հեթանոսները, այս ընտանի և տնտեսության մեջ անհրաժեշտ կենդանիներին բավական չհամարելով, զոհաբերում էին նաև գրաստներ, ինչպես ասվում է մեր Տրդատի հոր՝ Խոսրովի մասին, որը պարսիկներին վանելուց հետո, իբր հաղթանակելով և կամենալով գոհություն հայտնել իր օգնական չաստվածներին, «սպիտակ Ցլուք և սպիտակ Նոխազոք, սպիտակ Ձիովք և սպիտակ Ջորովք․․․ զհայրենեացն պաշտամանցն տեղինս մեծարէր»։ Այս նվիրաբերական մեծարանաների մեջ դիտելի է պածարների ու գրաստների սպիտակ և արու լինելը՝ գուցե չաստվածների սեռին համեմատ, քանզի Անահիտին երինջ էր մատուցվում։
Հպանցիկ հիշատակեցինք նաև պժգալի մարդազոհերը՝ թե՛ կամավոր (ինչպես Արտաշեսի հուղարկավորության ժամանակ) և թե՛ օտար ձեռքով՝ ակամա և բնռությամբ, ինչպես շատ անգամ հիշատակված Անձևացյաց կողմերի քարայրերում իսկապես բնավորված կամ խաբեական վիշապներին կույս աղջիկներ ու անմեղ պատանիներ մորթելով զոհաբերելը, որոնց արյունով զվարճանում էին բագինների դևերը, ինչպես ասում է պատմիչը՝ փոխանակ ասելու՝ դիվակերպ քուրմերը։ Հիշատակեցինք նաև Պլուտարքոսի պատմածը Սիկիսն սև քարի (Уйчйщн) առիթով, որը գործածում էին մարդազոհության համար, իբր նրանց զարկելու հետևանքով զոհելիների արյունը հորդ էր հոսում, ինչի համար նախատելով՝ հիշյալ Անանիա վարդապետը գրում էր․ «Յուռթեալք հեթանոսական յիմարութեամբ և կաշկանդեալ կապանպք ի տնչանս սրոյ(՞) զազրելից ճենճերոց, լնուին զյատակս պղծալիցն յարկաց՝ արեամբ իւրեանց ուստերաց և դստերաց»։ Սակայն չեմ կարծում, թե մարդազոհությունը Հայաստանում այնքան հանդիսավոր եղած լինի, որքան սեմական ազգերի ու հին գաղիացիների մոտ, այլ արվել է ավելի ծածուկ, ինչպես Անձևացյաց գավառում և Բութում եղածներն են գուշակել տալիս։
Հաշտ և զոհ
Սովորական իմաստից զատ՝ այս բառերը երբեմն նշանակում են նաև պաշտամունքի սպասքը կամ գործիքը, ինչպես ասված է մի հին գրվածքում («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Շինուածք պղնձոյ և Մահարձանաց և Զոհից», որոնց ինչպիսին լինելն էլ արժեր գիտենալ։ Ագաթանգեղոսը զոհարանները հիշելիս բացատրում է նաև նրանց նյուն ու ազնվությունը․ «Ոսկեղէն և արծաթեղէն զարդուք, և վերջաւորս փողփողեալս, Նշանակապ պալարակապ մետաքսիւքն, և ոսկովք Պսակօք, և արծաթի Զոհարանօք, յանօթս ցանկալիս՝ ակամբք պատուականօք, ոսկով և արծաթով, հանդերձս պայծառս, և ի զարդս գեղեցիկս»։
Թեև ընդարձակորեն ասվածից որոշակիորեն չի իմացվում ինչ ձև ունենալը, բայց նկատելու արժանի են «վերջաւորքն փողփողեալք»֊ը՝ խույրերի ականջակալներից կախվածները, «նշանակապք»֊ը՝ թվում է նույն խույրերի վրա, և «ոսկի պսակք»֊ը, նաև «արծաթի զոհարանք»֊ը, որ կարող են նշանակել թե՛ սեղանը, թե՛ զոհերը կամ նրանց արյունն ու մասերը դնելու անոթները։ Ս․ գրքի, վկայություններում կամ տաճարների և զոհաբերությունների սպասքի այլևայլ անուններ, ինչպես՝ նվիրանոցք կամ, որ նույնն է, նվիրաք, ճաշակք, սկավառակք և այլն, որոնց պետք է որ նման լիներ և մեր հեթանոսների սպասքը, բայց քանի որ հատուկ չի հիշատակվել, կամ հիշատակումները ջնջվել են, փափագողները այդպիսիների մանրամասները կարող են գտնել օտարների դիցաբանության մեջ՝ դրանց հետ հիշելով նաև մշտիկն ու բարսմունքը։
Դիքերի պաշտամունքի մասին գրելով՝ հիշատակել ենք նաև նրանցից ոմանք տոների օրերը։ Սակայն մեզ հայակական հեթանոսական մի տոնացույց չի հասել՝ բացատությամբ հին տոմարների մեջ հիշված մի քանի քաղդեական հիշատակների։ Տօն կան տաւն բառն էլ կարելի է հայոց հին հավատքից մնացած համարել, և դրա ծագումը կամ ստուգաբանությունը՝ հետաքննելի։ Դա գուցե տալ, տուրք բառերի արմատը լինի՝ ձոն֊ի նման (իբրև համահունչ՝ հարևանցիորեն հիշենք արգոսցիների Հերա դիցուհու տոները, որ կոչվում էին տոնյա Tonèe)։
Պարսից աղանդի հետ, իհարկե, մեր ազգակիցների մեջ էին մտել և նրանց տոների անվանումները (ինպես կրոնի կեշտ, քեշ և այլ անունները), նաև ջեշ֊ը կամ ջաշ֊ը, որ նշանակում է «տոն», ինչպես ասվում է Ստեփանոս Սյունեցու՝ Գերմանոսին ուղղված թղթի մեջ․ «Նստէաք ի խաւարի դիցատօնակ Ջաշանց հեթանոսականց»։ Եվագրոսի գրվածքի մեջ էլ գրված է սխալ․ «Ջալհանց տօնից տարեկանց հեթանոսաց չհաւասարել»։ Հին բառգիրքը ջաշանց բառը թարգմանում են «զոհ, նվեր», որ կարող են նշանակել պարսից չեսնի բառը և մեր ճաշակ֊ը։ Մեկ այլ բառգիրք էլ ջաշանց֊ը՝ որպես անհոլով ուղղական, մեկնաբանում է որպես «դիվապաշտ» կամ «դիվանվեր»։
Պաշտամունքավարներ
Ոչ պակաս, գուցե և ավելի հետաքրքրական է ճանաչել մեր հեթանոս նախահայրերի հավատքի պաշտամունքավարներին, որոնք, թվում է, ավելի են զանազանվում օտարներից, քան իրենց պաշտելիները։ Ներկայիս կամ քրիստոնեական սովորությամբ բոլոր կրոնների հասարակ պաշտամունքավարին կոչվում են քահանա, բայց չենք կարծում, որ այս անունը ընդհանուր լինի նաև ոչ քրիստոնյա հայազգիների համար։ Հայտնի է, որ քոհեն բառը սեմական է կամ քաղեական և եբրայական։ Նույնպես և, ըստ արաբների, քյահենե նշանակում է «քահանաներ»՝ հոգնակիով, և իմաստն է «քավիչ», գլխավորն էլ քավչապետն է։ Ըստ այսմ՝ մեր Լամբրոնացի հայրը ստուգաբանում է որպես «սրբող» և «մաքրող»։ Որքան էլ քավություն և քահանա բառերը հնչման մոտիկություն ունեն, նրանց նույնասկիզբ լինելը երկբայելի է։ Թեև այդ անունը ընդհանրորեն չի գործածվել, բայց անտարակույս ծանոթ էր մեր ազգակիցներին, մանավանդ հարավցիներին՝ սեմական ցեղերին սահմանակիցներին։
Մի նմանահնչություն կարող է գտնվել նաև օտարների մոտ, բայց շատ զարմանալի է (եթե ստույգ են ավանդում ու լսում օվկիանոսի հեռուները քննող եվրոպացիները), որ Սանդվիչյան կղզիների բարբարոսները ևս իրենց կրոնի պաշտամունքավարներին կոչում են քահունա, իսկ քահանայապետին՝ քահունա֊նվի։ Այս համահնչությունը կարող է լուծել շատ մեծ և կարևոր խնդիր, որ վերաբերում է կրոնական միաբանությանը կամ Ասիայից հնագույն նավարկոթյամբ այն անծանոթ կղզիաբնակներին բերելուն։
Տեսանք, որ մեր հին պաշտամունքարանները կոչվում էին մեհյան, որից էլ պաշտամունքավարներից ոմանք՝ մեհենակալ և մեհենապետ, ինչպես և գրվածքները՝ մեհենական։ Բայց հատուկ և հասարակ պաշտամունքնավարի կամ, ասենք, քահանայի՝ այս բառից ձևավորված մի անուն չի հիշատակվում, այլ նրա փոխարեն մեր հին կրոնի պաշտամունքավարը ըդհանրապես կոչվում է քուրմ, գլխավորը՝ քրմապետ, բնակարանը կամ ժողովատեղին՝ քրմարան։ Հնչմամբ նշանակալի է քուրմ անունը, և հարկ է, որ շատ հին լինի, ծագումն էլ գուցե հատուկ, գուցե ոչ հատուկ հայկական։ Վանական վարդապետը հարցնում է ու պատասխանում․ «Քուրմն զի՞նչ ասի․ ֊ պարսկերէն՝ Հրավառ»։ Ասորիների լեզվով էլ քուրմա՝ ոչ անձի նշանակությամբ, այլ սրբազան կրիայի, քանզի նրանց Վիշնու մեծ չաստվածը, որ յոթ անգամ այլակերպվել է, մեկ անգամ էլ կրիայի ձև է առել, ինչը կոչվում է քուրմավադարա («կրիափոխություն»)։ Եվ կրիա դառնալով՝ կարողացել է շալակել ծովն ընկած երկնքի հաստատություն՝ը Մերու լեռը։ Արդարև՜, առասպելների առասպել։ Նրանց հին սրբազան (Վեդա) գրքերի մեջ հիշատակվում է նաև Քրումա, Քուրում, Քրամու անունով մի գետ։
Հայերենում քուրմ անվան սովորական լինելն են վկայում վերոհիշյալ բառաբարդությունները, որոնց ավելացնում ենք նաև քրմուհի, քրմակին, քրմանույշ, քրմորդի և ավելի պարզ բառեր՝ քրմություն և քրմանալ։ Իսկ քրմարան֊ը իր հայ֊լատիներեն բառարանում Ստեփանոս Ռոշքյանը նշում է որպես Խորենացու պատմությունից առած, ինչը այսօր ծանոթ «Հայոց պատմություն» գրքում չենք գտնում։ Այդ տեղը գուցե քրմաժողով կոչվածը լինի կամ տիբեթացիների լամայարանի նման թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած քրմերի մի բնակարան, որտեղ բնակվում էին ոչ թե հայուրավորներ, այլ հազարավորներ։ Դրան համապատասխանում է նաև Մեհենագյուղ կոչվածը Հայաստանում՝ իբրև մի գյուղ՝ ամբողջովին քրմերի բնակության համար, ինչպես Տարոնում էր։ Եվ նրանք այնքան բազմաթիվ էին, որ զորաժողով անելով՝ իրենց կուռքերն ու մեհյանները պաշտպանելու համար պատերազմեցին թագավորի զորքի դեմ, և չարաչար կոտորվածից հետո դեռ 438 հոգի գերվելով բանտվեցին Լուսավորիչի՝ այդ կողմերը եկած ժամանակ։
Հավանաբար կային քուրմերի այլևայլ դասեր ու աստիճաններ, որոնցից ամենագլխավորը՝ քրմապետը, շատ մեծ պատիվ ուներ՝ իբրև մեկը արքունիքի մեծագույն իշխանազուններից։ Հավանաբար քրմապետությունը տոհմով էր ու ժառանգությամբ։
Արշակունյաց թագավորության սկզբում կրոնական այս մեծապատվությունը տրվեց Վահունիներին, որոնք հայոց Վահագն դյուցազնի ցեղից էին «որք ինքնակամ խնդրեցին զմեհենիցն պաշտամունս․ և (Վաղարշակ) պատուէ մեծապէս, ի ձեռն տալով նոցա զքրմութիւնն, և կարգէ ընդ առաջին նախարարութիւնս, և անուն կոչէ Վահունիս»։ Հավանորեն նրանց տրվածը ոչ թե պարզ քրմություն էր, այլ քրմապետություն, քանզի նրանք առանձին գավառի ու մի տոհմի տերեր էին և չէին կարող հայոց բովանդակ երկրին հասնել, ինչպես նույն պատմիչը (Խորենացին) հետո ասում է՝ հիշելով Արտաշես Ա֊ի բերած կուռքերը․ «Զոր առեալ Քրմապետացն՝ որ էին յազգէ Վահունեաց․․․ կանգնեցին յայլեւայլ կողմանս, և զՀերակլեայն՝ զՎահագն իւրեանց վարկանելով նախնին՝ կանգնեցին ի Տարօն, յիւրեանց սեփական գեւղն յԱշտիշատ․․․ [իսկ Տիգրան որդի Արտաշիսի] ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէ՞ր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնել զպատկերն, ընկենու զնոսա ի քրմութենէն, և զգեօղն յարքունիս առնու»։
Սակայն տեղանը ի վերջո նորից դարձավ նրանցը, իսկ քրմատպետությունը, թվում է, ոչ։ Եվ երբ կռապաշտությունը ջնջվեց, Տրդատը ջնջողին՝ Լուսավորիչին, պարգևեց Աշտիշատը։
Տարոնի քրմապետությունը ընդհանուր ազգի կրոնական գլուխը պետք չէ համարել, այլ գլխավորներից մեկը։ Իսկ ամենագլխավորը՝ իբրև քրմապետերի քրմապետ, թագավորական մեհենատեղիների մոտ էր և նույնիսկ (թեև ոչ միշտ) լինում էր թագավորական ցեղից․ ինչպես արդեն հիշատակել ենք, Երվանդը այդ պատիվը տվեց իր եղբորը՝ Երվազին, Արտաշես Բ֊ն՝ իր որդուն՝ Մաժանին, որին սպանվելուց հետո «տարեալ թաղեցին ի Բագնացն աւանի՝ իբր զՔրմապետ»։ Ասել է թե այստեղ էր նաև նրանց գերեզմանատունը, ինչպես թագավորինն էր Անիում։ Եվ որպես սրբազան անձի՝ նրա գերեզմանի վրա կառուցվեց բագին։ Քուրմերի ու նրանց սպասավորների և սպասքի բազմությունն է վկայում նաև Ստրաբոն՝ հիշատակելով Փոքր Հայքում Անահիտ ու Մա դիքերի մեհենակալներին։ Նա հիշատակում է նաև քրմուհիներին կամ քրմանույշներին, որոնք տղամարդկանց պես դաս պետք է ունեցած լինեին։
Քուրմերը ոչ միայն ժողովրդի, այլև թագավորների կողմից արժանանում էին մեծ պատվի՝ ազատություն հարկերից ու ծառայությունից, առատ հասույթ։ Եվ ժառանգությունից զատ՝ արքունիքից ստանում էին շատ այլ պարգևներ էլ և պատերազմական ավարի մի մասը, ինչպես Խոսրովի մասին ասում է Ագաթանգեղոսը․ «Հինգերորդ եւս հանէր յամենայն մեծամեծ աւարացն ածելոց, և մեծամեծ պարգեւս քրմացն շնորհէր»։
Ըստ պատվի ու աստիճանի՝ հարկ էր, որ քուրմերի և քրմապետի զգեստները ևս լինեին վայելուչ ու ճոխ։ Գլխանոցը փռյուգիաձև խույր էր, հագուստը՝ չափավոր լայնությամբ մի պարեգոտ՝ վրան շուրջառի պես մի վերարկու։ Բայց դրանք հատուկ հիշատակված չեն։ Մնացածը կարելի է համարել քուրմի սովորական հագուստ, ինչը տեսել ենք պաշտված եղջերվանման կենդանու բագինի մոտ կանգնածների վրա, որոնցից մեկը՝ գավազանակիրը, ներքինի է թվում։ Մորուքավորի էլ դաստակների ապարանջաններն են նկատելի։
Թեպետ քրմերի դասը մեզ անծանոթ համարեցինք, բայց համարձակվում ենք կարծել, թե ինչպես հիմա քրիստոնեական քահանայության կարգում կան ստորին աստիճաններ, դրանք կային նաև հեթանոսության մեջ, և դրանցից մեկը սարկավագն էր, որովհետև սա քրիստոնեական դասերին վերաբերող անուններին նմանություն չունի և ոչ էլ հայտնի իմաստ։ Ոմանք կարծում են, թե առնվել է սար («սպասք և զարդ») կամ սարիկ («քող, ծածկոց») բառերից կամ, ավելի լավ է, սարկ բառից, որ առանձին գործածված չէ, այլ սարկարան բարդությունից հասկացվում է որպես (սուրբ) ամանների տեղ կամ պահարան, որով և սարկավագն էլ դառնում է պահապանը կամ պահապանների գլխավորը։ Ոմանք էլ համարում են, թե հոմանիշ է պարսկերեն սերքյար բառին, որ նշանակում է «գործավորների գլուխ, գործավագ» կամ սերքյավ֊ին («գիտունների, բանախնդիրների գլխավոր»)։ Ինչպես էլ լինի, չի բացառվում, որ մեր հեթանոսների քահանայության մեջ էլ լիներ այսպիսի և այս անվամբ պաշտամունքավար։
Ինձ թվում է, թե նմանապես հեթանոսական դասից է մնացել մոնթ անվանումը, ինչպես գողթնեցիների մեջ կոչվում են վանքերի ժառանգավոր դպիրները և աշակերտները։ Սա քուրմ֊ի և մոգ֊ի պես նշանավոր ու հին մի անուն է։ Ջուղայեցիների խոսքում կա նաև մոնթություն բառը։ Չգիտեմ՝ օտար լեզուներում կա՞ այդպիսի կամ մերձավոր անուն՝ բացի աթենացիների մունիթ֊ից, որ նշանակում էր աթենացիների Անահիտի մի հատուկ տեղի տոնը։
Գուցե դասակարգման մեջ էր նաև դաստիարակը․ այս բառը ներկայումս սովորաբար նշանակում է մանուկներին խնամող ու կրթող, և հիշեցնում է մոգերի տեսդուր֊ը։
Առաջաբանում կանխավ ասացինք, որ չենք ուզում այս գրածս նյութի, այսինքն՝ հայոց հին ու սին հավատի մեջ խորամուխ լինել, պատմական ավանդներ չունենալով՝ օտար դիցաբանություն ներկայացնել կամ սնոտի աղանդների ու զրույցների մասին երկար իմաստասիրել, ինչը, եթե արժեք էլ ունի, թողեցինք հարգողներին։
Այժմ մեր ճանաչածից կամ ասածից կարող ենք ամփոփել կամ կրկնել մի քանի բան։
Նախ՝ ըստ բուն անվան՝ կռապաշտությունը, որով սովորաբար կոչվում է Աստծուց դուրս պաշտամունքը, Հայաստանում շատ ծավալված չի երևում և ոչ շատ հին է։ Իբրև ուխտատեղի ծառայող մի քանի մեծ բագինները և Յոթ բագինների կամ մեհյանների հիշատակումները գուշակել են տալիս դրանց փոքրաթիվ լինելը։ Հայաստանում Արշակունյաց տիրապետությամբ մեր երկրում նրանց կրոնի մուտքը կամ ծավալումը և նրանց աշխարհակալությամբ հունական դիքերի՝ Հայաստան մտնելը հայտնի դարձրեց, որ նարնց պաշտամունքը նորություն էր։ Եվ թեպետ դրանցից յուրաքանչյուրին էլ տրվել են հայկական անուններ, բայց դա այդ դիքերի բնավորության մի տեսակ թարգմանություն է կամ հարմարեցված է հայերի մեջ իբրև քաջ կամ վեհազն համբավված անձերին, որոնք այդ եկամուտ կուռքերի պատճառով աստվածացվեցին։ Հայաստանում բնիկ կամ ավելի աստվածակերպ են երևում Աստղիկն ու Վահագնը։ Վերջին էլ, ինչպես իր տեղում ասել ենք, պաշտվեց նախ Վրաստանում։ Եվ նույն ինքը՝ Անահիտը, որ համարվում էր Հայոց աշխարհի տիկինը և խնամակալը, նույն անվամբ նախ պաշտվել էր մարերի ու պարսիկների մեջ։ Եվ Արամազդն ինքը հայտնի է իր պարսկական կամ զանդիկ անվամբ (Որմիզդ)։ Այսքանը հիշատակելով՝ ավելորդ ենք համարում մյուս դիքերի ծագումն ու պաշտամունքը կրկնաբանել։
Երկրորդը՝ վերը ասածիս հետևանքը այն է, որ հայերի մեջ նախկինում դյուցազունների պաշտամունքը կամ պատիվը ավելին էր, քան դիքերինը։ Բայց թող հակասություն չկարծվի դյուցազուն ասելով դիք ենթադրելը։ Այս բառը քաջ֊ի փոխարեն, հետևելով սովորությանը, ասում ենք և այնպիսի անձերի, ում ժողովուրդը համարում էր գերագույն մարդ և իր ու Աստծու կամ աստվածների միջև՝ նրանց ընդունելուց հետո։
Եվ ապա, երրորդ՝ ճշմարիտ աստվածապաշտությունից հետո երկար ժամանակ Հայաստանում ընդհանուր կրոն էր աղթարական աղանդներով մի տարտամ տարրապաշտություն, որ ինչ֊ինչ կերպով ավելի տևական է եղել և առ այսօր թողել է իր հետքն ու շոշորդը, ինչը հայտնի է դառնում հմայությունների մասին գրվածից։ Սրա վրա էլ ավելացել է մոգությունը՝ թե՛ քաղդեական կերպով՝ աստղագիտությամբ, և թե՛ զրադաշտական օրենքով, որին տեղ֊տեղ հաջորդել է կրակապաշտությունը։
Հայաստանի միջակա դիրքը և նրա ժողովրդի օտարամուտ ու հանրասփյուռ բարքը այս երեք տեսակ աղանդները ընդունել են երեք կողմից․ արևմուտքից՝ փռյուգիացիներից (որտեղից էլ հետագայում՝ կուռքերը)՝ հմայությունը, հարավից՝ քավդեությունը, արևելքից՝ պարսից աղանդն ու կրակը։ Երեքից էլ վերցրել են նրանց պաշտամունքի բառերը, ինչպես բացատրել եմ յուրաքանչյուր հավատքի ու պաշտելիների վերաբերյալ գրածս ժամանակ։
Իսկ ի՞նչ են ընդունել հայերը չորրորդ կողմից՝ հյուսիսից։ Այդ կողմը նրանցից բաժանված ու պատած էր բնական կամ աստվածագործ մի մեծ պարիսպով, որ Կովկասյան լեռների կապակցված պարն է։ Սակայն այն էլ ուներ իր մի քանի պահակներն ու անցքերը։ Բայց երկրեերկիր անցնելու համար գաղափարները դրանց կարոտ չեն և ոչ էլ արգելք են լեռներն ու սառնամանիքը։ Հայոց ոտքը, եթե բոլոր ճամփաները չէ, որ բացել է, գոնե ոտնակոխ արել է։ Կարող ենք ասել, թե ծանոթություն ենք ունեցել ամեն ազգի լեզվին, կրոնին, կրոնական ինչ֊որ բան առել են։ Հին ժամանակներում հյուսիսաբնակներին կոչում էին սկյութացի ընդհանուր անունով, որի պարզագույն տարրը սակ֊ն է։ Պատմության մեջ շատ անգամ ու շատ տեղերում է հիշատակվել սակեր կամ շակեր մի առանձին ցեղ։ Թվում է, թե Հայաստանի Շակաշեն գավառի անվանումը մնացել է նրանցից, որովհետև ծանոթ ու հռչակված է սակերի արշավելը արևմտյան Ասիա՝ այստեղից անցնելով Փոքր Ասիա Փրկչի թվականից 6 դար առաջ, և նրանց կողմից հալածմամբ են հաստատվել սակայն տոներն ու բարեկենդանը։
Ս․ Եպիփանը հերթվածողներին վերաբերող իր գրքում ջհեղեղից հետո առաջին աղանդը կոչվում է սկյութական մինչ Աբրահամի հոր՝ Թարայի ժամանակը։ Դրանից հետո կարգում է հելլենականը կամ դիցականը։ Այդ հին աղանդը պետք է ընդհանուր համարել և՛ հայերի, և՛ նրանց համանման փռյուգիացիների համար։ Դրա մի նշանն էլ կարող են համարվել նրանց ու մեր լեզուների նույնիմաստ բառերը, ինչպես՝ Պապ, որ նրանց մեծ աստվածն էր, Աբիս կամ Ափիս՝ երկրի չաստվածը․ մեզնում էլ ափ֊ը, որ նշանակում է «ցամաք», գրված կա նաև «հող» կամ «երկիր» նշանակությամբ․ «Տեսի զաստեղս և զլուսին՝ զի կային անկեալ ափի»։ Այդպես էլ Տապիտը կրակի դիցուհի է․ մեզանում տապ բառը նշանակում է «տաքություն», հնդիկների մոտ՝ տապատ բառը, և այլն։
Եթե ստույգ կամ հավանական համարվի հետջրհեղեղյան նահապետների՝ Հայաստանում բնակվելը մինչ լեզուների խառնվելը և բաժանվելը, ս․ Եպիփանի սկյութական աղանդի կենտրոնն էլ կլինի Հայաստանում։ Եվ հայկական ու սակայն անունների մեջ էլ մեծ տարբերություն չկա, եթե հիշենք հ և ս տառերի լծորդությունը, Հայկ և հայ անունների տարրը, շատ անգամ հայ֊ի փոխարեն հա գչվե;ւ ր վրացիների՝ մեզ հաոս կոչելը կամ գրելը։ Այսպիսի բաները թողնելով բանասերներին՝ ասենք, որ կարևոր ընդունելիք թվացող հետևյալներ են՝ սակայն կրոնի հնությունը, փռյուգիացիների էլ նմանությունն ու հնությունը (որոնցից շատ բան առան հույները), հայերի էլ շատ անգամ հիշատակված ազգակցությունը փռյուգիացիների հետ (որոնց նահապետները՝ Գոմերը և Ասքանազը, վկայում են որպես նույնը) և մեր ու այս ազգերի լեզվի, զգեստի, հին կրոնի նմանությունը։ Հուսանք, որ լեզվաբանական, կրոնաբանական, աշխարհագրական կամ ազգաբանական հետազոտությունները ավելի կպարզաբանեն դրանք։
Վերջաբան
Մի վերջին անգամ հայացք գցելով մեր երկրի դիրքին և այն չորս կողմից պատած այլալեզու և այլակրոն ազգերին՝ տեսնում ենք, որ զարմանք չի պատճառում Հայաստանի լեզուների ու կրոնների մի բնական խառնարան լինելը, և հայ ազգի բարքի ու բերմունքի քննությունն էլ ցույց է տալիս, որ գրեթե հարկ է, որ այդպես լիներ։ Եվ եթե բավական նյութեղեն հիշատակարաններ չկան կամ չեն երևում, և ոչ իսկ՝ ազգային գրավոր ավանդություններ, կարող ենք քիչ չհամարվել օտարների, մանավանդ հույների արած հիշատակումները։ Մեր կողմից էլ կա ազգային լեզվի ընդարձակ ասպարեզը կամ բովը, որ դեռ անսպառ է և ոչ բավականաչափ կամ ոչ արվեստագիտական հմտությամբ է փորված։
Այս ամենից հետո հարկ է հիշել, թե այսքան այլևայլ ծագումով կրոններն ընդունող և պահող ազգը, որ և իր կարծիքում համառություն ունի օտարներին հեշտորեն հարելով հանդերձ, ինչպես թողեց այս ամենը, անհետ արեց ու ոչ մի կամ գրեթե ոչ մի գրավոր կամ նյութական մնացորդ չթողեց իր հեթանոսական գրվածքներից և քանդակներից, կուռքերից, սպասքից և այլն։ Վերջիններիս վերաբերյալ կարող ենք ասել, թե երկրի ծոցը դեռ բավական հետազոտված չէ, գրվածքների վերաբերյալ էլ՝ թե շատ չէին և կամովին էլ ջնջվել են։ Միաժամանակ հին հավատքի և կրոնի հետ կատարվածի մասին էլ (մի կողմ թողնելով աղթարականից մնացած հետքը) հարկավոր ենք համարում խոստովանել, որ հրաշալի կերպով է եղել այս բանը, առանց որի՝ բազմամիլիոն մի ազգի համար առհասարակ անհնար կլիներ թողնել իր նախնիների պաշտամունքն ու պաշտելիներին և ընդունել քրիստոնեությունը։ Եվ արդեն իսկ մշտնջենավոր հրաշք է, որ արիական կոչված (հայ) ազգը իր ցեղակիցների մեջ մեն֊մենակն է բոլորովին քրիստոնյա, մինչդեռ մյուսները կամ պահել են իրենց հին դիցաբանությունը և դեռ իրենց կրակն են վառում ու պատվի արժանացնում, կամ ընդունել են իսլամը։
Շատ ազգերի մեջ քրիստոնեւոթյունը մտել է փոքր առ փոքր, նույնը և հայերիս մեջ՝ առաքյալների և առաքեալաշավիղ հայերի քարոզության սկզբում։ Եվ միշտ մնացել են Բարդուղիմեոսի ու Թադեոսի սերմանած հատիկը և վառած լույսը, բայց նվաղ, սակավ և ծածուկ, ինչպես վկայում են նրանց աշակերտների նահատակությունները Գողթնում ու Սյունիքում (Ոսկյանց, Սուքիասեանց, Սանդուխտի, Թեոդորոս Սալահունու, Արարատյան վկաների, հայոց եպիսկոպոս կամ եպիսկոպոսապետ Մերուժանի և այլոց)։ Բայց սրանք, եթե կարելի է այդպես ասել, աստվածային ընդհանրական սքանչելիքներ էին, ինչպես որ այլ ազգերի մեջ, իսկ Տրդատի՝ հայոց այն գոռ ու գոռոզ և ամեն առումով հսկա տիրակալի ժամանակ մարդկանց միտքն էլ կարծես պահանջում էր, որ Աստված էլ գերագույն զորությունը հայտնի դարձներ ու նրանով նախ նվաճեր այդ սեգ թագավորին, «որ այնչափ երեւելի եղեալ քաջութեամբք առաւելոյր ի մարտս պատերազմացն․ նա եւ յուղումպիադսն Յունաց՝ հսկազօր երեւեալ․․․ որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, ցամաքեցոյց իսկ ի սիգալ իւրում զյորձանս ծովուց», և ապա Տրդատի հզոր բազկով ու կենդանահրաշ Լուսավորիչի փափուկ ձեռքերի առակցությամբ՝ նրա բիրտ ու հնապաշտ հպատակների բազմությանը։
Երկու բարք ու բռնություն միախառն կատարեցին հայոց դարձը հին հեթանոսական հավատքից Քրիստոսի նոր և բուն և ճշմարիտ հավատքին, որը շուտափույթ ընդունելու հարկ և առիթ եղան այն սքանչելիքները, որոնք պատմում է Ագաթանգեղոսը, և որոնք, ինչպես էլ քննության ենթարկվեն, ամփոփվեն ու մենկաբանվեն, չեն կարող առանց հրաշքի սոսկ երևալ ու խախտել հայերի 1600 տարվա հաստատուն ու եռանդուն ավանդությունը, ինչը այնքա՜ն այլակրոնների և հալածանքների մեջ (բացառությամբ մի քանի ուրացող վատերի) սիրով և պարծանքով պահեցին և պահում են և, հույս ունեմ, պիտի պահեն՝ շնորհիվ առհասարակ մարդկության համար հավիտենական լույս ծագեցնող ամենափրկիչ Քրիստոսի և հատկապես հայոց Լուսավորիչ ս․ Գրիգորի աղոթքով։ Սրան՝ սեր և պատիվ, Նրան՝ փառք և գոհություն, և ինձ՝ ուրախություն, որ այսպիսի հիշատակով քավում եմ գրչիս՝ այսպիսի խափանված ու խափանելի նյութի մասին գրելը։
Ուրա՜խ եղիր, հոգի՛ քրիստոնեության, քանզի խավարը մերժվեց, և օրը բացվեց։ Եվ միշտ և հանապազ թող լուսատու լինի քեզ Քրիստոսը, որին մյուս անգամ, բյուր անգամ և միշտ՝ փառք, այժմ և հավիտյան։
Ծանոթագրություններ
- ↑ Եղել է նաև հատուկ անուն, ինչպես՝ Վարդանանց օրերի նահատակ Հազդ Սյունին։
- ↑ Այս ավանդության մասին կարող ենք ուրիշ բան էլ ավելացնել, երբ Հայկի վերաբերյալ առանձին խոսենք։
- ↑ Պլուտարքոսը հիշում է մի շատ այլանդակ առասպել, ըստ որի՝ Միհր չաստվածը տեսնելով, որ չեն ուզում իրեն կին տալ, քարից ծնում է Դիորփոսին։ Վերջինս, հանդգնությամբ Արեսի հետ կռվել հանդգնելով, սպանվում է և վերածվում քարալեռի։
- ↑ «Առեալ Յակոբայ վէմ՝ կանգնեաց արձան, և ասէ ցեղբարսն իւր․ Կուտեցեք քարինս․ և կուտեցին քարինս, և արարին բլուր․․․ և կոչեաց զնա Լաբան՝ Կարկառ վկայութեան և Յակոբ կոչեաց զնա Կարկառ վկայ․․․ Եւ ասէ Լաբան․ Ահա Կարկառս այս և ահա Արձանս՝ զզոր հաստատեցաք ընդ իս և ընդ քեզ, եղիցի քեզ վկայ կարկառս և վկայ արձանս» (Ծննդոց, ԼԱ, 45)։
- ↑ Նիբոեի առասպելը հայտնի է։ Նա Ամփիսի կինն էր և յոթ տղա ու յոթ աղջիկ ծնելով՝ պարծենում էր։ Արամազդի սիրեցյալ նախանձոտ Լատոնան զավակներին սպանել տվեց, մորն էլ փոխակերպեց ապառաժի, որը, թեև քարացած, չէր դադարում արտասուք թափել իր զավակների վրա։
- ↑ Այսպես է գրված Տիրամոր պատկերի պատմության մի ընտիր օրինակում, որ մեր տպագրածից (1965թ․) ավելի ճոխաբան է․ «Որ տեղին Բութ լսի․ քանզի անուն քրմապետին Բութ կարդայր»։
- ↑ Գուցե կրակ քրո՞ջը (ծան․ թրամգ․)
- ↑ Մեկ այլ օրինակ ավելացնում է․ «Եւ մէջ խորափորոյն Օձիւք և Կարճօք և լի թունօք մահաբերին լցեալ էր․ քանզի ժողովեալք աստուածացեալք և դիւացեալք էին․ ճղփէին փնչէին ի զուարճումն ոգէկորոյս մարդկանն, և շուրջ զմիմեամբք մակաղէին»։
- ↑ Մեկ այլ օրինակում ավելի շփոթ է գրված․ «Թուրս ի Պաշտա, դիւաց գլուխ, անուն անլուր և անիմաց»։ Թվում է, թե իմաստը հետևյալն է․ այն կողմերի մարդիկ, երբ վիճելիս չէին կարողանում իրար համոզել, մեկը մյուսին ասում էր․ «Պաշար լեռան դևերը խելքդ շփոթել են, բան չես հասկանում»։
- ↑ «Աշխարհագրական հանեդ», Լոնդոն, 1867, էջ 279։
- ↑ Մի օրինակում ասվում է․ «Եկեալ յավանն Ամբատայ, որոյ յանուն կնոջն՝ որ յԱսորից առեալ՝ Ալիկա․ և է Ալիկա Սմպատա»։ Մեկ այլ օրինակում․ «Եկին յաւանն Սմբատայ՝ ի կոչեցեալն Ալիկէ, որ է Ովկի, կանայք Սմբատայ(՞) և անուն կնոջ նորա Ալիկայ»։
- ↑ Անանիա Շիրակացին կամ մեկ այլ հին բնախոս միանգամից բացատրում է երոկւ տեսակ օդերևույթ․ «Յաղագս Փոթոիկ հողմոյ, զոր ի բատաղանս և յառասպելս Վիշապ հանել ասեն․ Փոթորիկն հողմ է՝ որ ի յերկրէ ի վեր ելանէ, ուր վիհք ինչ հատեալ լինին ի քակ և ի խոռոչացեալ տեղեաց ինչ, որ ի փող անկեալ ընդ երակս երկրի, և ել ինչ գտեալ միաժողով ի վեր դիմեալ թանձրացեալ ամպով ահագին դղրդիընս առնէ, մինչեւ զմայրիս յարմատոց ի բաց հանել, և վէմս խլել, և զինչ գտանէ՝ ահագին ձայնիւ վերացուցանէ և ընկենու յերկիր․ և այս է զոր Վիշապ հանել ասեն»։ Ավեիլ պարզ է գրում Վարդան վարդապետը․ «Ասեն, թէ զՎիշապն ի վեր յօդն քաշեն։ Յայլեւայլ կոմանց հողմ շնչէ և ընդ իրար տիպի․ այն Փոթերիկ ասի․ թէ ոչ յաղթեն զիրեար՝ ոլորին ընդ իրար, և ի վեր ելանեն․ տխմարք զայն տեսեալ՝ Վիշապ կարծեն կամ այլ ինչ։
- ↑ Մեկ այլ օրինակում գրված էր «արդատեալ»։
- ↑ Այս անունը չենք կարող ստուգաբանել մեր իմացած լեզվով։ Կարող ենք բառի վերջին կեսը լսել կույս, առաջինն էլ հեռի կամ նման մի բան։
- ↑ Aliam (herbam) Adamantida, Ameriae Cappadociaeque alumnam: hac admota leones resupinari cum hiatu laxo․ Պլինիուս, XXIV, 12։
- ↑ Nominis causam esse, quod conteri nequeat.
- ↑ Ըստ «Աշխարհագրական հանդես»֊ի (Լոնդոն, 1861) զարմանալի զուգադիպությամբ միջին Ամերիկայի չոլո ժողովրդի լեզվում բեզեա նշանակում է «արեգակ»։
- ↑ Իբրև դյուցազնական անձի Վահագնին կհիշենք հետագա շարադրանքում։
- ↑ Հայ խելքի, թե օտարի ծնունդ լինեն, 1288 թ․ գրված տոմարի մեջ կան հետևյալ խոսքերը․ «Զի՞նչ է նիւթ ամանակի (Արեգական)․ ֊ Հուր է բաղազանեալ, աղ է և երկաթ․ լոյս է շանթախառն, հուր ձեւացիկ, և են ի նմա կամիցիս գիտել զի՞նչ իցէ կերպարանք Արեգականն․ ֊ մարդ է անբան և անիմաստ․ կայ ի մէջ հրեղէն երկուց երիվարաց (!)։ Եւ եթե ոչ էր յաման ակն արեգականն, երկիրս իբրեւ զգզաթ մի բուրդ առաջի նորա վառէր։
- ↑ Մեր հին տոմարագիրներից մեկը, Լուսնի քառորդներն էլ կիսելով, ութ բաժին է անում «Նախամահիկ․ Զկնի Մահկի վեց․ Երկրորդ կտուր յեռ․ Կորընթի յեռ․ Մաշումն ի նոյն զիջական․ Բովանդակ Լուսին․ Լիալուսին․ Նախերկակտուր [Կոր]ընթի յեռ»։
- ↑ Արեգակի նյութնու կերպարանքը նկարագրողը (էջ 52) գրում է նաև լուսնի մասին, «Ի հինգ մասնէ ստեղծաւ, երեքն լոյս է, մինն հուր, միւսն՝ գնացողութիւն ի բանէն Աստուծոյ․․․― Քանի՞ նիւթ է ամանակի Լուսնին որ կայ բաղազանեալ․ Օդ է ամպաձեւ, լուսակերպ, թանձրամած, և ի նմա պատուհանք 12 երկբացիկք, որոնց վեցն յերկինս հային և վեցն յերկիրս։ ― Զի՞նչ կերպարանք են Լուսնին․ ― են ի նմա եբրեւ երկու գոմէշա ծովայինք․ ընդ միոյն բերանն մտանէ լոյսն և ընդ միոյն պակասի, քանզի լոյսն Լուսնի յարեգականէ ծագի» և այլն։
- ↑ Ըստ այսմ՝ իտալացի մի նոր հեղինակ՝ Պյութագորասի ուղևորության վիպասանական պատմիչը, քաղեացիներին երգել է տալիս․ «Ո՜վ Լուսին, բնակիչք աշխարհին Հայոց՝ որ մեր հին նախահարքն էին, նուիրեցին քեզի լեռ մի և պաշտօն, և կու պարծին քու անուամբդ կոչուելու»։ Արդյոք Մանի՞ էր այն լեռան անունը, որը մեր քրիստոնյա հայրերը հետագայում նվիրեցին Հռիփսիմյանների ընկեր ս․ Մանի կույսին։ Լատկանտիոսն էլ (VIII, 14) ասում է, թե չենք ընդունում նրանց, ովքեր, Կովկասի լեռների լուսատուների ընթացքն ու նշանները դիտելով, բյուրավոր տարիների հիշատակություն են անում։
- ↑ Հույների այս Մինի լուսնադիրքի պաշտամունքավարները կոչվում էին Мзнбгзтфбй: Արյդոք այս անունը առնչոյթյուն ունի՞ մեր մանաճիհր֊ին և պարսից մենուչիհր֊ին, թեև վերջիններս այդ անունը թարգմանում են «դրախտադեմ» կամ «դրախտագեղ»։
- ↑ Հովհաննես երզնկացու անվամբ գրված Համբարձման քարոզի մեջ «Ոմն իմաստասէր՝ անունն Թրիմովս՝ ասացել է, թե եօթն Մոլորակն ունի առանձին երկին․ և թէ, հաստատութիւն իւրաքանչիւր երկնից է 500 դարէն ճանապարհ մարդկան, և միջոց իւրաքանչիւր երկնիցն՝ նոյն չափովն՝ 500 դարէն ճանապարհ է»։ Գրիգոր Տաթևացին այս իմաստասերին կոչում է Ռաբի մովսես (Ձմեռան, 682)
- ↑ Ինչպես այստեղ, մեկ այլ տեղում ևս Զաքարիա կաթողիկոսը ասում է․ «Ծիր և մէջ երկնից է հանդէպ Սայլաթափիդ, ուր և Բեւեռքդ են զկողմամբ հիւսիսոյ»։ Հոգնակի է գրում ( Բեւեռք), թեև հիշատակում է միայն հյուսիսայինը։
- ↑ Մեր հին տոմարագիրներից մեկը ասում է․ Հաստատութիւն [երկնից]․․․ երեւի ի միջի նորա Սայլն, որ շրջանակելովն պահէ և գոչէ առանց բանի, և Հայկնն և Բազմաստեղն պատեն զկողմն հարաւոյ և ընդդէմ սահմանաց Սայլին որ երեւի ըդն ի նմա Լուսինն ի ստորնային կողմն, հանդիպի սահմանաց երկրի, և լնու և պակասի․ և գնայ իմա Արեգակն՝ պատելովզամենայն սահմանս նորա»։
- ↑ Սա հիշատակում է հույների այլևայլ առասպելական զրույցները, որոնցից մեկն էլ, որ տգետագույնների պատմածն է, ասում է․ «Առագաստ Պերսեփոնայ, զոր Սպիտակ սուգ կոչեցին Աթենացիք»։
- ↑ Մեկ այլ տեղում գրում է․ «Ոմանք Կարթ ծիրանագոլ ասաին, և կէսք՝ Հին Արեգական ճանապարհ․ և այլոք Կառս երկնից՝ կէսք Պատառումն, կէսք Սպիտառեալ(՞) և կէսք Յարդագողս զհետ աստուածոցն․ իսկ ոմանք Մսուր և Կայան օդոյն անուանեցին։ Այլ ոչ է այդ ամենայն, այլ թաղկեալ հուր է, և մանր աստեղացն ցոլացումն լուսոյ»։
- ↑ Հայկի կամ Օրիոնի անվան եբրայերեն փոխանակը Շօ,աթ֊ն է։
- ↑ Հունարեն ЦсЬгмб, որ նշանակում է «հատուկ ցանկով փակված»։
- ↑ Հուարենը ФбмйуЯбт ньфпн է «հարավի ներքնակողմը»։
- ↑ Ավետիք Տիգրանակերտցին հարցնում է ու պատասխանում․ «Զինչ է Պատրուսակն․ ― Պատասխանի․ ― Երեք է, մինն այն է՝ որ ի գունտն աստեղաց վեց կերպիւ մի քան զմի մեծ աստեղք կան, որ կոչին առաջին մեծութիւն, բ, գ, դ, ե, զ․ արդ առաջին մեծութենէն քանի աստեղք որ կան ի հաստատութեանն նոքա կոչին Պատրուսակք։ Երկրորդ, Լուսաբեր մոլորակի այսինքն Զօհրէի անունն է։ Երրորդ է ինչ աստղ որ ի գոլորշեաց ծնանի, և ի ժամանկս ժամանակս երեւի ի յոդդ՝ իբրեւ զԼուսին, որ շառաւիղն ծածկէ զամենայն աստեղս։ Արդ ի մէջ գրոց յորժամ տեսանես Պատրուակ, ըստ տեղոյն և շարադրութեանն իմասցիս՝ թէ որ պատրուսակիցն է, և Յոբ ի գրիս իւր յիշեալ է։ Այլ և յատուկ Պատրուակ Հայկն է, որ է Շամփրներն, իւր մեծամեծ աստեղօքն մերձակայիւքն»։
- ↑ Անանիա Շիրակացին ասում է․ «Զնոյն անուանս յետ Քաղդէացւոց կոչեն Յոյնք, Հայք, Պարսք», և այս երեք լեզուներում եղած անուններն էլ գրում է։
- ↑ Քրիստոսի խաչելությունից 1000 տարի հետ (ըստ հայոց 489=1040-1) արեգակի խավարումը իբրև աշխարհի ավերում, հիշատակում են մեր և օտար պատմիչները։ մատթեոս Ուռհայեցի տարեգիրը ասում է, որ նույն թվին հայտնվել է Ջահավորը՝ մի գիսավոր․ «Երեւալ յարեւմուտս կոյ յերեկորէն և յետս սողալով գնայր, և եհար զԲազմաստղն և զԼուսինն, և ինքն աներեւթյո եղեւ և յարեւմտուս դարձավ»։ Այս մասին առավել գիտականորեն է գրում Սմբատ Գունդստաբլը․ «Սողալով եկն ի հարաւ, ընդ Բազումին և ընդ Լուսնին ի մէջն»։ Այս անվանումներով իմանում ենք ոչ միայն պատահական լույսի երևույթները, այլ ներկայումս Հյուսիսայգ կոչվածը (Aurore boreale)։ Շատ անգամ, առանց դրանք որոշարկելու, վերոհիշյալ տարեգիրը (Ուռհայեցին) մեծ վախով ու մանրամասն է նկարագրում ինչպես հայոց 546 թվականին՝ հյուսիսային կողմում, 548, 549, 559, 592 թվականներին և այլն։
- ↑ Գրեթե նույն ձևով է գրում Գրիգոր Աստվածաբանի գրքի մեկնողը, որը, թեև Հեծանակի տեղ գրում է Հեծանոց և ասում է՝ Հարդգողն է, և Գուպարն էլ՝ Բազմաստեղը, ինչպես մենք էլ ասացինք, բայց համարում է օդեղեն մի բան։ Երկուսինն էլ «նոյն է լինելութեփան պատճառ, յորժամ մրրիկ և խառնակումն օդոց լինի թնաձր և զպղտորեալ տանի հարկանէ ընդ արփին․ նա յայտնապէս որպես զաստեղ երեւոյթ շնորհէ, և կերպարանէ ի տեսակ աստեղն»։
- ↑ Վանական վարդապետը բառի պարզ հնչմանը միտք դնելով ցանկանում է ստուգաբանել․ «Գարունն՝ որ գայ ի յարումն․ Ամառն այս է՝ որ յանօթ առնու․ Աշունն՝ որ անշընչին․ Ձմեռն՝ որ ձիւնամեռ լինին»։
- ↑ Մեկ այլ տեղում կարդացինք, որ սանսկրիտում ուշնա նշանակում է «ամառ», </i>ուշ</i> «այրել»։
- ↑ Կարող եք հիշել նաև սրանից առաջացածը՝ սկառ, որ Ավեստայի լեզվում ասվում է իսի, գերմաներեն Eis, և այլն։
- ↑ Իռլանդացիներն էլ կոչում են Geimhre։
- ↑ Մի բանասեր (Pictet), գտնելով, որ այլևայլ լեզուներում ամառվա և ձմեռվա անունները նման են, իսկ աշնան անվանումը՝ տարբեր, եզրակացնում է, թե ի սկզբանե առանձնացնում էին տարվա երեք եղանակ, և աշունը ավելացվել է հետագայում։
- ↑ Ավելի նորալուր բան է գրված Հովհաննես Երզնկացու անվամբ հավաքված «Տոնապատճառ»֊ի մեջ․ «Այր ոմն զ«արտրան ամիս ի Հոռի փոխարկեաց, որդւոյն իւրոյ Խոռէն կոչելով, յաղագս ընչաւէտութեանն իւրոյ՝ աղերսեաց զարմենեսեան, յետ մեռանելոյ որդւոյն իւրոյ յիշատակելով զանուն նորա ի ձեռն ամսեանն, որպս Յուլիսն և Օգոստոս՝ ի ձեռն անուանցն՝ և թագաւորքնյիշատակին», և այլն։ Ասում է այս պատճառով էլ Զատիկի 3֊րդ կիրակիի տոնը, որ դրված է հոռի ամսվա սկզբում, կոչվեց Աշխարհամատրան։
- ↑ Շահան Ջրպետ (ֆրանսերեն, 1820 թ․)։ «Հայկական աշխարհ» օրագիր, 1868, էջ 261։
- ↑ Թերևս ավելորդ չլինի մեկ այլ հիշատակում։ Նիկողայոս դամասկոսցու՝ Կեսարի հատուկտոր վարքի մեջ լսվում է ПйвЬсбт դիցական մի անուն, որ, ըստ իր ասածի, նշանակում է Ագաթանկելոս, այսինքն «բարի հրեշտակ»։ Ոմն հմուտ հնդկագետ դա համարում է սրանց հուպարա կոչվածը «բարյացաբեր» կամ «երանաբեր» նշանակությամբ։
- ↑ Արծիվը կամ անգղը արաբերեն էլ նեսր է կոչվում։
- ↑ Անգղի արաբերեն անունն է, բայց մեր աղթարքներում այդպես է գրվում, և գարնանը երևալու օրն էլ նշանակվում է մարտի 15֊ին․ «Այսօր Քարքազն ի Հոռմանց երկիրն գայ»։ Մեկ այլ տեղում էլ իբր պատկերի կամ երազի մեջ «երկու մարդ ի Քարքազն են հեծեր, և զթեւն ի մէմմէկի շլիկն են ձգեր»։
- ↑ Երբ գրիչս այս բառը գրում էր, միտքս դրդեց, թե արդյոք վիթխարի բառն էլ մի հրեշ չէր նշանակում առասպելված ու բաղդրված վիթ ու խար կենդանիներից, որ այծյամն ու էշն են։
- ↑ Խորթ են թվում ուրիշ մեկի մի կարծիքն էլ, թե առնալեզ պիտի ասվեր՝ որպես «այրերին՝ քաջ պատերազմողներին լիզող», նմանապես Ջրպետի շփոթությունը, որը Շամիրամի չաստվածներին (դիք) ֆրանսերեն կոչում է Thik (Թիք) և ստուգաբանում է «քրտնող» (ceux qui suent) և համարում է նույնը, ինչ որ առլեզները։
- ↑ Սրանց փոխարեն հունարեն բնագրում ասվում է իշացուլ(Пнпченфбнспн): Լատիներենում էլ այսպես՝ կամ սատիր և կամ Lamia, որ կարող է մարդագայլ կոչվել` Loup-garou՝ ըստ ֆրանսիացիների։
- ↑ Habitabunt Dracones cum Faunis ficariis, et Struthiones, իսկ եբրայերեն բնագրի նոր թարգմանությունների մեջ ասում են անապատի ու կղզիկների վրայի գազաններ և բու։
- ↑ «Մոլորութիւն Հայոց (բնագրում՝ դիւաց (ծան․ թարգմ․) պաբեաց զդիւցապաշտս Հայոց եթէ զոմն Արտաւազդ անուն արգիլեալ իցէ Դիւաց, որ ցայժմ կեդանի կայ, եւ նա ելնելոց է եւ ունելոց զաշխարհս․ եւ ի սնոտի յոյս կապեալ կան անհաւատք»։)
- ↑ Այսպիսի տեղերի պատգամախոսներին կամ հարցուկներին երազահան գիրքը կոչում է քաջքերի գիտուններ կամ գիտնականներ։ Բայց զարմանալի է, որ քաջքերն էլ ներկայացվում են երազատես ու գիտնականի կարոտ, երբ ասվում է (գլ․ ԾԶ)․ «Ասեն, թէ Քաջք երազ տեսան՝ որ յերկնից օձ գայր․ նայ ի մօտ ի Քաջանց գիտունքն գնացին․ եւ այլ տեսան՝ որ աղուէս գայր յերկնից․․․ Ելեալ գնացին հարցանել Քաջանց գիտնականանացն, թէ այս ինչ է․ և ասաց Քաջանց գիտնականն, թէ այն տարին որ օձ երեկ՝ պարոնայք անիրաւացն․․․ Այն տարին որ աղուէսն երեկ՝ հիլլաթւոր մարդիք շատացան, եւ ի վերայ մէկմէկի զուր ասեն»։
- ↑ Նոննոսը Գրիգոր Աստվածաբանի գրվածքի մեկնության մեջ մոգության մասին ասում է․ «Է մանկակոչութիւն բարեգործ դիւաց՝ առ ի բարիոք իմիք հաստատութիւն․․․ Կախարդութիւնն է մանկակոչութիւն դիւաց չարագործաց»։
- ↑ Խորենացու նկարագրած Արարատյան դաշտը հիշել է տալիս, որ արևմուտքից «գետոց հաւաքումն եղեալ հեզաբար, առ սահմանօք նոցա ծնիւք լերամբք եւ եզերօք դաշտին, Պատանիք ոմանք իբր առ Երիտասարդուհեօք ճեմիցին»։ Իբրև հիշատակ և ի քննություն ներկայացված է Վանում գտնված վերոդրյալ պղնձե իգակերպ քանդակը կամ ձուլածոն, որ ներկայացնում է եթե ոչ հավերժահարս, ապա դիցական մի անձ։
- ↑ Ավելի որպես խարդախ և բարին ապականող ու ավերող ոգի է հայտնվում չարը իր գործերով, ինչպես մեր Տեր Քրիստոսի առակների մեջ է․ երբ սերմնացանը արքայության սերմերն է ցանում, «գայ Չարն և յափտակէ զսերմանեալն ի սիրտ»։ Մեկ այլ անգամ, երբ ագարակում բարի սերմ է ցանում, գալիս է էշնամին «և ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն և գնաց․․․ և Որոմն որդիք Չարին են» (Մատթեոս, ԺԳ, 19,25,38)։ Թեև ծիծաղելի է, բայց այս բացատրությանը հարմար է Վանական վարդապետի զրույցը՝ իբր իր օրերում պատահածը․ «Եղեւ ի վանք ի Խլաթայ ծովուն եզերն, ուր արագիլ թխսեաց և ձագ եհան․ արուն՝ ետես և խռովեցաւ․ գնաց և եբեր 200 սպիտակ արագիլ և մին սեւ․ և որպէս զդատաւոր նստան զշուրջն երեք օր․ և սեւն ի բոյնն զձագն յաւուրն միանգամ ի վեր ունէր կտցովն և ցուցանէր, որպէս թէ ասել, Զայ ինչ ես արարեալ․ ապա ի վերայ եկեալ սպանին, և ծայր ծայր ցրուեցին զինքն և զբոյն իւր, և զարուն առեալ գնացին»։ Վարդապետն ասում է, որ եթե թռչուններին էլ հարություն լիներ, չարի խարդախության պատճառով այս անպարտ մեռածն էլ վարձք կառներ։
- ↑ Գուցե պետք է լիներ բրդանց՝ «բրդերի»։ Հիշատակված է նաև Բուդ քար։
- ↑ Այս բառը ևս քննության կարոտ է։ Առաջին մասը՝ մղձկիլ, հայտնի է դարձնում հեղձամղձուկ լինելը։ Վերջինը անհայտ է, եթե մղձատանջ֊ը չէ։
- ↑ Մեկ ուրիշը գրում է․ «Քապուն՝ Խպլիկ ցաւն է»։
- ↑ Այս սուրբ ավետարանիչը հայտնության իր հրաշալի գրքում նկարագրում է դիվակիր մի գազանի (ԺԳ, 18), որ համարվում է Նեռը, և վերջում ասում է․ «Եւ թիւ անուան նորա է այս, 666»։ Շատերն են փորձել, այս թվերը այբուբենի վերածելով, գտնել Նեռ նշանակող մի անուն։ Ոմանք սա համարում են հունարեն Տիտան (Фейфбн) կոչվածը, որ նշանակում է «հսկա» և «արև»։ Ըստ անվան տառերի գումարում են այդ թվերը․
T (300) + e (5) + i (10) + t (300) + a (1) + n (50) = 666:
Ոմանք էլ Անտեմոսին (Бнфемпт) են Նեռ համարում՝ իբրև հակառակողի, և այս անունով էլ են գումարում․
A (1) + n (50) + t (300) + e (5) + m (40) + o (70) + V (200) = 600:
Ուրիշներն էլ ուրիշ անուններ են հարմարեցրել։ Ոմանք էլ հարմարեցրել են եկեղեցուն ու կրոնին հակառակվող որևէ զորավոր մեկին։ Այլևայլ ժամանակներում այդպիսին են համարել մինչև իսկ մեծն Նապոլեոնին՝ Հռոմը գրավելու և սուրբ պապին գերեվալերոլւ համար։ Գտել են նաև սրա անվան տառերով սկսվող և վնասակար նշանակությամբ հունարեն բառեր։ Ոմանք էլ ցանկացել են Նեռն անվանը հարմարեցնել ժամանակի թիվը, որին զուգադիպությամբ պատշաճում է հայերեն տառերի գումարը։ Սակայն մենք Նապոլեոնին ճանաչում ենք որպես մի հանդուգն աշխարհակալի, այլ ոչ անքրիստոնյա վախճանվածի։
Ն (400) + ե (5) + ռ (1000) + ն (400) = 1805: - ↑ Սրան հավանաբար, համապատասխանում է նա, ում սխրագործությունների մասին պատմում է Կտեսիաստեոսն իր «Պատմություններ»֊ի առաջին [գրքում]՝ Արմենիուսը՝ Զոստրիանոսի թոռը և Կյուրոսի Պամփիլիուս բարեկամը։
- ↑ Ոչ շատ հին մի խրատական գրվածք ասում է, թե տասնաբանյա պատվիրաններից առաջինը արգելում է հավատացյալին, «որ Կռոց և Աղեճոյ բարեւ ոչ տայ»։ Ընդհանրապես աղիճ նշանակում է «լկտի աղջիկ»։
- ↑ Արդյոք, ըստ այս հնչման նշանակության, կարո՞ղ էր հայերենն էլ լինել Յահուր֊իմաստ
- ↑ Դիտելի է այս հայերեն բառի և նրա իմաստի նմանությունը եգիպտականին, նմանապես և գիշերվա նշանակությամբ՝ հռոմեացիների Noctus, ֆրանսիացիների Nuit անվանումներին։
- ↑ Ըստ այսմ՝ հայերեն անահ բառով էլ կարող է ունենալ անվախ նշանակությունը։
- ↑ Հռոմեացիների թարգմանությունը տեղանքի հատուկ անունը չի դնում, այլ ասում է, որ Կայենը փախավ Եդեմի արևելյան կողմը։
- ↑ Պրոկոպիոսը (Պատմություն պարսից պատերազմի, I, 17) Տավրիական Անահիտի պատկեր է համարում Երիզայի Անահիտը՝ կանգնեցված իբր Ագամենոնի որդւո և դստեր՝ Օրեստեսի ու Իփիգենիայի կողմից։ Մեկ այլ գրքում (Գոթերի պատերազմը, IV, 5) ասվում է, որ երկու մեհյանները՝ մեկը Արտեմիսի, մյուսը Իփիգենիայի, կոչվում էին Ոսկի Կոմանա և առանց շինվածքի փոփոխության վերածվեցին եկեղեցու։
- ↑ Ոմանք սա համարում եմ Drew կամ դերու բառից, որ կաղնին է․ իբր պաշտամունքավարները ապրում էին կաղնի ծառերի կամ անտառների մեջ։
- ↑ Մի օրինակում Բարաշամ֊ի փոխարեն գրված է․ «Բաղաամայ Ասորոց նախնոյն»։
- ↑ Պլինիուսը հիշատակում է այս քանդակագործների ձեռագործը, բայց ասում է, թե մարմարից էր և հունական Սիկոն քաղաքում էր կանգնեցված։ Ուրեմն սա տարբեր է Խորենացու և Ագաթանգեղոսի հիշատակածից։
- ↑ Եթե պետք է ընթերցել ոչ թե «յոթերորդ», այլ «ութերորդ», սրանից առաջ հիշատակված մեծ մեհյանները պետք է հաշվել յոթը։
- ↑ Մյուսներից զատ՝ Հռենոսի գետեզերքի բնակիչները, մանավանդ կանայք Հովհաննես Կարապետի տոնին (հունիսի 24֊ին), ծաղկեպսակով զարդարված, լվացվում էին գետում և հանդեսներ էին կատարում, որպեսզի գետը չբարձրանա և չողողի իրենց հողերը։
- ↑ «Ավեստա»֊ում՝ Ահուրա֊Մազդա, որ թարգմանվում է «ամենաիմաստ ոգի», Դարեհի արձանագրության մեջ՝ Ավրամազդա, ըստ հայերի՝ Արամազդ, ըստ հին հելլենների՝ Oromazdes, ըստ սասանյան պարսիկների՝ Հորմիզդ, ըստ 5֊րդ դարի հայ գրիչների՝ Որմիզդ, նոր պարսկերեն՝ Հյուրմյուզտ, Հյուրմյուզ։
- ↑ Մեր ազգի անձանց հատուկ անունների մեջ 11֊րդ դարում և դրանից հետո հանդիպում է Հոնավար֊ը
- ↑ Միթե՞ Վանի կողմերում գտնված պղնձե փոքր թռնաձև ձուլածոներն էլ ֆերուհերների մի տեսակ չեն, որոնց կարելի լիներ կոչել հրավեր
- ↑ Եղիշեի պատմության մեջ կարդում ենք, որ պարսից սպարապետը, իր զորքերին քաջության հորդորելով, հիշեցնում էր թագավորից պսակներ և ուռենի ընդունելը։
- ↑ Այս յոթ կրակատները կոչվում էին Ազեր֊Միհր, Ազեր֊Նուշ, Ազերպիյն, Ազեր֊Խերիյն կամ Ազեր֊Խյուրտատ (Շիրազում), Ազեր֊պերզիյն, որ նշանակում է "հուր՝ թամբի վրա" ի հիշատակ Քեյ Խյուսրևի՝ ձիուց ընկնելու և այդտեղ ատրուշան շինվելու, և Ազեր֊Զերտեհյուշտ։ Հայտնի է, որ այն ամբողջ մեծ նահանգը, որ Հայոց ու Մարաց երկրների միջասահմանն է, կոչվում էր և կոչվում է Ազերպեկյան, Ատրպատական, նրա Դավրեժ մայրաքաղաքն էլ՝ Ազյուրապատ։ Մեր գրքերում հիշատակվում են նաև վռամական կրակը (Աթեշ Պեհրամ), որը նռնաքարի գույնով նշանակում է "կարմիր", ու ասում են, թե այնտեղ 1001 տեսակի կրակ կար։ Որմզդական հուրն էլ հիշատակված է իբրև աստվածային կրակ։
- ↑ Սրանց վերաբերյալ մի հմուտ գրվածք է հրատարակվել այս տարի «Բազմավեպ»֊ում։
- ↑ Աղթարական այլևայլ խոսքերից բացի ասվում է, թե Զրադաշտի գրքի յոթ մասերը (Նոսքաները) երազահան բաներ էին։
- ↑ Թվում է, թե հունաերն Մեգաբիս գրված անունն էլ այդ է նշանակում, որովհետև նրանց Եփեսոսի Արտեմիսի մեհյանի ներքինի քուրմերն էլ էին այսպես կոչվում (Մորի, III, 157)
- ↑ Հազիմեթ արաբերեն նշանակում է «չարիք, վիշտ»
- ↑ Այս մերձավոր նմանությունը հիշեցնում է (և գուցե արժանի են դիտելու) նրանց Eostra֊ն և մեր Աստղիկ֊ը, Wih, Wiha «վեհ, սուրբ, տաճար», Weiha «քահանայապետ» (ըստ գոթերի), Sifer` «սուրբ», Hea, Heag` «հսկա» (Հայկ), Hol` «ալրրր, Saud` «զոհ»․ թողնենք ուրիշ հասարակ բառերը։
- ↑ Աճպարարը ֆրանսերեն կոչվում է Prestigiateur, թուրքերերն՝ օգգապազ։ Սակայն երբեմն համարվում է կախարդ կամ է՛լ ավելի օտար մեկը, որովհետև «Երազահան»֊ը մեկ կարգի մեջ է դնում սատանային, դևին, աղանդավորին, աճպարարին, քաջքին։
- ↑ Նաբի արաբերեն նշանակում է «բխող»։
- ↑ Ոմանք կարծում են, որ այսպես է անվանվել Mercis բառից, որը նշանակում է «վաճառք»։
- ↑ Հարցրե՛ք որովայնախոսներին և գետնի տակից ձայնողներին, դատարկաբանողներին, որ որովայնից են ձայնում։
- ↑ Մեկ օրինակում գրված է «ի թապուտի»․ մեկ այլ օրինակում՝ «ի Քաւութեան․ և զայն չնչմանս՝ զոր ուսոյց սատանայ՝ դնեն անդ ի ներքս ի ծրարս թաւութի և կապեն ի բազուկս» և այլն։
- ↑ «Եւ յայս զանազան հմայութիւնս՝ խառնեն որդն անկեալ ի վէրք, որպէս ցեցդ է․ թովչութեամբ ասեն արտաքս բերեալ»։
- ↑ Քննելի է Հովհաննես Գառնեցու խրատը․ «Մի՛ տայցես թոյլ՝ առնել ի վերայ մեռնելին Կոծ և Կապոյտ, և Կտուրս հերաց և Աւճիրս»։
- ↑ Կարող է նկատվել, որ «մեռյալի մարմին» նշանակող դի֊ն բնական հոգնակի չունի, այլ կա նույնանիշը՝ դիակն ֊ դիակունք։
- ↑ Մեր «Հաճախապատում» հին գրքում ևս, որը սովորաբար վերագրվում է Լուսավորիչին, արքայության վայելքը հաճախ կոչվում է անուշակ փառք, անուշակ պարգևներ և այլն։ Ակնարկելով նաև մեր դրացի պարսիկների աղանդը՝ ոչ միայն միաժամանակ էնուշե է կոչվում զվարճությունն ու լավությունը, այլև Աստծուն ընդծայած անուններից մեկը Անուշակ֊ն է։
- ↑ Առավել ստուգության համար պետք էր գիտենալ նաև մեր Տաճար հատուկ անձնանվան ծագումը։ Որ Tage բառը, ինչպես գրում են եվրոպացիները, հին ժամանակներում իտալացիների կամ անգլիացիների նման էին հնչեցնում նաև էտրուսկները, որոնք այս անունով ճանաչում էին մի չաստվածի՝ իրենց կրոնի պաշտամունքը սովորեցնողին, կարող է ընկնել այս քննության տակ, եթե հիշենք այդ ազգի և հայերի հին առնչության մասին կարծիքը։
- ↑ Ըստ Պյուռնուֆի՝ նշանակում է Digne qu`on lui offre le sacrifice ըստ Ռոզենի՝ Sacris celebrandis:
- ↑ Մի հին բառգիրք ասում է, որ սեղա նշանակում է «թամբ»․ եթե լատիներեն Sella բառը չէ արտաբերված, որ նշանակում է թե՛ «ձիու թամբ», թե՛ «աթոռակ» և ըստ այսմ՝ համապատասխանում է սեղանին։
- ↑ Եթե գիրքը կոչվելու էր այս մեծ, սուրբ վարդապետի անունով, կվայելեր այն կոչել «Մեսրովբ» կամ «Մեսրոպ» (այս էլ անծանոթ նշանակությամբ)։ Կարող էր լինել նաև մի Մաշտոց հատուկ անուն՝ մնացած հեթանոսությունից, մանավանդ Տարոնում, որտեղից սուրբն էր։ Սա էլ հիշենք, որ «Օրհնությունաբեր ցուցակը», որ «Մաշտոց» գրքի կանոնների կամ կարգերի ցանկն է, նրա կարգավորությունը Մովսես Խորենացու ձեռքով կամ դպրությամբ ս․ Սահակին է վերագրում, այլ ոչ Մեսրոպին։
- ↑ Հայերենում կա նաև մաշտել հին բառը, որ նշանակում է «գլխի մազերը թափվել, ճաղատանալ»․ մաշտոց֊ը չեմ կարող հետևեցնել սրանից։