«Դելիա Էլենա Սան-Մարկո»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Դելիա Էլենա Սան-Մարկո |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ = Հովհաննես ...»:) |
|||
Տող 15. | Տող 15. | ||
Իսկ հիմա ես որոնում եմ այդ հուշը և նայում եմ ձեզ ու մտածում, որ դուք կեղծում էիք, և որ հասարակ այդ հրաժեշտի տակ քողարկված էր անսահման բաժանումը: | Իսկ հիմա ես որոնում եմ այդ հուշը և նայում եմ ձեզ ու մտածում, որ դուք կեղծում էիք, և որ հասարակ այդ հրաժեշտի տակ քողարկված էր անսահման բաժանումը: | ||
− | Երեկ երեկոյան ընթրելուց հետո տնից դուրս չեկա, և այս | + | |
+ | Երեկ երեկոյան ընթրելուց հետո տնից դուրս չեկա, և այս ամբողջը հասկանալու համար վերընթերցեցի իր ուսուցչի շուրթերին դրած Պլատոնի վերջին դասը: Կարդացի` ''երբ մարմինը մեռնում է, հոգին կարող է հեռանալ:'' | ||
Իսկ հիմա չգիտեմ, թե ճշմարտությունը որտեղ է, հետագա չոր մեկնաբանության, թե անմեղ հրաժեշտի մեջ: | Իսկ հիմա չգիտեմ, թե ճշմարտությունը որտեղ է, հետագա չոր մեկնաբանության, թե անմեղ հրաժեշտի մեջ: |
Ընթացիկ տարբերակը 00:17, 2 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Իրար հրաժեշտ տվեցինք Օնսեի խաչմերուկներից մեկում:
Դիմացի մայթից նորից նայեցի ձեզ. դուք էլ էիք շրջվել և ձեռքով ցտեսություն ասացիք:
Երեկոյան ժամը հինգն էր, մեր միջև անցնում էր ավտոմեքենաներից և մարդկանցից բաղկացած մի ամբողջ գետ. ինչպես իմանայի, որ այդ գետը տխուր Աքերոնն էր` անհաղթահարելին:
Այլևս իրար չտեսանք, իսկ մի տարի անց դուք արդեն վախճանվել էիք:
Իսկ հիմա ես որոնում եմ այդ հուշը և նայում եմ ձեզ ու մտածում, որ դուք կեղծում էիք, և որ հասարակ այդ հրաժեշտի տակ քողարկված էր անսահման բաժանումը:
Երեկ երեկոյան ընթրելուց հետո տնից դուրս չեկա, և այս ամբողջը հասկանալու համար վերընթերցեցի իր ուսուցչի շուրթերին դրած Պլատոնի վերջին դասը: Կարդացի` երբ մարմինը մեռնում է, հոգին կարող է հեռանալ:
Իսկ հիմա չգիտեմ, թե ճշմարտությունը որտեղ է, հետագա չոր մեկնաբանության, թե անմեղ հրաժեշտի մեջ:
Քանի որ, եթե ճիշտ է, թե հոգիները չեն մեռնում, ուրեմն չափազանց լավ է և այն, որ նրանց հրաժեշտը ընդգծված չի լինում:
Ցտեսություն ասել, նշանակում է բաժանումը ժխտել, այսինքն` այսօր բաժանվել խաղանք, բայց վաղն անպայման կտեսնվենք: Թեև իրենք իրենցով պատահական ու անցողիկ համարեն, մարդիկ ցտեսությունը հնարել են գիտակցելով, որ իրենք ինչ-որ ձևով անմահ են:
Դելիա, օրերից մի օր, չգիտեմ թե ո՞ր ափերին, մենք մեզ կհարցնենք, թե արդյո՞ք ինչ-որ ժամանակ, ինչ-որ հարթավայրի կորած մի քաղաքում մենք` Բորխեսն ու Դելի՞ան ենք եղել, թե՞ ոչ: