«Դեկամերոն»–ի խմբագրումների տարբերություն
(→Ներածություն) |
(→ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ) |
||
(30 intermediate revisions by 4 users not shown) | |||
Տող 1. | Տող 1. | ||
{{Վերնագիր | {{Վերնագիր | ||
− | |վերնագիր = Դեկամերոն | + | |վերնագիր = Դեկամերոն |
|հեղինակ = [[Ջովաննի Բոկաչչո]] | |հեղինակ = [[Ջովաննի Բոկաչչո]] | ||
|թարգմանիչ = [[Սուրեն Վահունի]] | |թարգմանիչ = [[Սուրեն Վահունի]] | ||
|աղբյուր = [[«Դեկամերոն»]] | |աղբյուր = [[«Դեկամերոն»]] | ||
}} | }} | ||
+ | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
{{անավարտ}} | {{անավարտ}} | ||
=Դեկամերոն= | =Դեկամերոն= | ||
− | '''''Սկսվում է''''' ''գիրքն | + | '''''Սկսվում է''''' ''գիրքն այս— '''Դեկամերոն''' կոչվող, մականվանյալ Principe Galeotto, որը պարունակում է հարյուր նովել, որ տասն օրվա ընթացքում պատմել են յոթ դամաներ և երեք երիտասարդներ։'' |
+ | |||
==Ներածություն== | ==Ներածություն== | ||
− | Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ | + | Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից։ Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփոփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում։ Իմ վաղ երիտասարդությունից մինչև պահը սույն ես այրվում ու կրակվում էի անչափ վսեմ ու ազնիվ սիրով, շատ ավելի վսեմ ու ազնիվ, քան կարող էր պատշաճել իմ ստոր վիճակին,— եթե ես ցանկանայի այդ մասին պատմել։Ու թեև գիտցող մարդիկ, որոնք իրազեկ էին այդ բանին, ինձ գովասանում ու գնահատում էին դրա համար, այնուամենայնիվ սերն ինձ ստիպեց շատ բան տեսնել ու տանել, և պատճառը ոչ թե սիրած կնոջ խստասիրությունն էր, այլ իմ չափից ավելի տաքարյունությունը՝ համակված հախուռն ցանկությամբ, որը, չբավարարվելով հնարավոր նպատակով, ոչ սակավ ինձ պատճառել է ավելի մեծ վիշտ, քան պետք էր սպասել։Եվ ահա հենց այդ վշտի միջոցին բարեկամիս ուրախ զրույցները և իր ուժերի ներածին չափ սփոփանքներն ինձ այնքան օգուտ են տվել, որ իմ հաստատ համոզմամբ, հենց դրանք էին միակ պատճառը, որ ես չմեռա։ Սակայն բարեհաճությամբ Նրա, ով ինքն անվախճան լինելով՝ իր անխախտ օրենքով սահմանեց, որ ամենայն ինչ վախճան ունենա, իմ սերը, — որ շատ ավելի ջերմ էր այլոց սիրուց, և որը խզել կամ սասանել չկարողացան ո՛չ իմ դիտավորության ճիգը, ո՛չ բարեկամներիս խորհուրդը, ո՛չ ակներև խայտառակության ահը, ո՛չ հնարավոր վտանգը, — ժամանակի ընթացքում այնպես թուլացավ, որ այժմ իմ հոգում թողել է լոկ այն հաճույքը, որ նա սովորաբար պատճառում է նրանց, ովքեր չափից ավելի հեռու չեն նավարկում նրա ջրերով։ Եվ որքան որ առաջ ծանր էր ինձ համար, այնքան այժմ, տառապանքի փարատումից հետո, ես դա վերապրում եմ որպես հաճելի մի բան։ Բայց տառապանքներս դադարելու հետ միասին չանէացավ հուշն այն բարերարության, որ ինձ ցույց էին տվել այն անձինք, որոնք իմ նկատմամբ բարեհաճ լինելով՝ վշտանում էին իմ դժբախտությունների համար, և թերևս հուշն այդ վերանա լոկ իմ մահով։ Իսկ քանի որ իմ կարծիքով երախտագիտությունը մյուս բոլոր առաքինությունների մեջ արժանի է առանձին գովեստի, իսկ երախտամոռությունը՝ պարսավանքի, ես երախտամոռ չհամարվելու համար որոշեցի այժմ, երբ արդեն կարող եմ ինձ ազատ համարել, ի տրիտուր այն բանի, ինչ ես ինքս եմ ստացել, ըստ հնարավորին մի որոշ թեթևություն պատճառել, եթե ոչ նրանց, ովքեր ինձ օգնել են(նրանք այնքան հասկացող են ու երջանիկ, որ թերևս դրա կարիքը չեն զգում), ապա համենայն դեպս դրա կարիքն ունեցողներին։ Ու թեև իմ սատարանքը կամ, լավ է ասել, մխիթարանքը թույլ պիտի լինի դրա անհրաժեշտությունը զգացողների համար, այնուհանդերձ ինձ թվում է, որ այդ մխիթարանքը պետք է առանձնապես ուղղել այնտեղ, ուր ավելի շատ է զգացվում նրա անհրաժեշտությունը, քանզի այդտեղ էլ նա ավելի մեծ օգուտ կբերի և կգնահատվի ավելի բարձր։ Իսկ ո՞վ կարող է ժխտել, որ այդպիսի մխիթարությունը, ինչպիսին էլ նա լինի, ավելի պատշաճ է առաջարկել չքնաղագեղ կանանց,քան տղամարդկանց։ Նրանք, վախից ու ամոթից, իրենց քնքուշ կրծքի տակ թաքցնում են սիրո բոցը, իսկ որ դա ավելի ուժեղ է բացահայտ սիրուց՝ գիտեն բոլոր նրանք, ովքեր փորձել են այդ բանը։ Բացի դրանից, կապված լինելով իրենց հայրերի, մայրերի, եղբայրների և ամուսինների կամեցողությամբ, կամակոր ցանկություններով, հրամաններով, նրանք ժամանակի մեծ մասն անց են կացնում փակ օթևանների անձկության մեջ և, նստելով գրեթե անգործ, կամա թե ակամա, ունենում են զանազան խոհեր, որոնք միշտ էլ չեն կարող ուրախ լինել։ Եթե այդ մտքերը երբեմն տխուր տրամադրություն են առաջացնում, որի պատճառն է մոլի ցանկությունը, ապա դրանք, ի մեծ ցավ սրտի, մնում են նրանց գլխում, երբ չեն փարատվում նոր զրույցներով․ էլ չասած, որ կանայք նվազ դիմացող են, քան տղամարդիկ։ Այդ ամենը, ինչպես դյուրին է նկատել, չի պատահում սիրահարված տղամարդկանց։ Եթե նրանց համակում են տխուր կամ հոգեմաշ մտքեր, ապա նրանք իրենց տրամադրության տակ ունեն տխրությունը մեղմելու կամ նրանից խուսափելու համար, քանզի, ըստ ցանկության, կարող են զբոսնել, լսել ու տեսնել շատ ու շատ բաներ, զբաղվել թռչուններ ու գազաններ որսալով, ձուկ բռնել, ձիավարել, խաղալ կամ առևտուր անել։ Այդ զբաղմունքներից յուրաքանչյուրը կարող է մասամբ կամ ամբողջովին կլանել մարդուս ուշքն ու միտքը՝ նրանից վանելով տխուր մտքերը, համենայն դեպս մի որոշ ժամանակով, որից հետո նա այսպես թե այնպես կա՛մ սփոփվում է, կա՛մ տխրությունը նվազում։ Ահա թե ինչու, ցանկանալով մասամբ մեղմած լինել անարդարացիությունը ճակատագրի, որը զորավիգ լինելիս ժլատ է հենց այնտեղ, ուր ուժերն ավելի պակաս են, — ինչպես դա տեղի է ունենում թույլ կանանց նկատմամբ,— ես մտադիր եմ ի զվարճություն և օգնություն սիրահարների (քանզի մյուսները բավարարվում են թել ու ասեղով, իլիկով ու կարժառով) առաջարկել հարյուր նովել, կամ ինչպես մենք կանվանենք, առասպելներ, առակներ ու պատմություններ, որ տասն օրվա ընթացքում պատմել են երեք երիտասարդներ և յոթ դամաներ անցյալ ժանտախտի կորստաբեր օրերին, և մի քանի երգեր, որ այդ դամաները երգել են իրենց բավականության համար։ Այդ նովելներում առկա են սիրո զվարճալի և տխրավախճան դեպքեր և ուրիշ արտասովոր եղելություններ, որ տեղի են ունեցել ինչպես նորագույն, այնպես էլ հնագույն ժամանակներում։ Կարդալով այդ նովելները, դամաները կստանան բավականություն նրանց մեջ պատմվող զվարճալի արկածներից և, միաժամանակ օգտակար խորհուրդ, քանի որ կիմանան, թե ինչի՛ց պիտի խուսափեն և ինչի՛ ձգտեն։ Կարծում եմ, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսը կկատարվեն ոչ առանց ձանձրույթը մեղմելու։ Եվ եթե, տա Աստված, այդպես լինի, թող այնժամ նրանք փառաբանեն Ամուրին, որն ինձ ազատելով այդ կապանքներից՝ հնարավորություն տվեց ծառայելու նրանց հաճույքին։ |
− | սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել | + | |
− | + | =='''ԱՌԱՋԻՆ ՕՐ'''== | |
+ | ''Սկսվում է Դեկամերոնի առաջին օրը, որի ընթացքում,—երբ հեղինակն արդեն ասել է, թե ինչ առիթով էին հավաքվել և զրուցում հետագայում հանդես եկող անձինք,— նրանք, Պամպինեայի նախագահությամբ, սկսում են խոսել ով ինչի մասին ցանկանա'' | ||
+ | |||
+ | Ամենայն անգամ, գեղանի տիկնայք, երբ միտք եմ անում և տեսնում, թե ի բնե որքան կարեկից եք դուք, գալիս եմ այն համոզման, որ սույն գործիս սկիզբը կարող է ձեզ ծանր ու տխրալի թվալ, քանի որ հենց այդպիսին է նրա ճակատին գրված վշտաբեր վերհուշը անցյալ ժանտախտի պատճառած մահացության մասին, որը ողբալի է բոլոր նրանց համար, ով իր աչքով տեսել կամ որևէ այլ կերպ զգացել է այն։ Ես դրանով չեմ ուզում ետ պահել ձեզ ընթերցումը շարունակելուց, չեմ ուզում ասել, թե դրանից հետո էլ դուք պիտի քայլեք հեծեծանքների և արցունքների միջով։ Սոսկումնալի սկիզբը ձեզ համար կլինի նույնը, ինչ որ ուղևորների համար անմատչելի, զառիվեր լեռը, որի մյուս կողմում փռված է չքնաղ ու հրաշալի մարգագետինը, որը նույնքան շատ է հաճելի նրանց, որքան մեծ է եղել ջանքը բարձրանալիս և իջնելիս։Ինչպես չաթից դուրս խնդությանըը վիշտն է հաջորդում, ինչպես դժբախտության վախճանը ուրախությունն է միշտ, այնպես էլ այս կարճատև տխրությանը (ասում եմ կարճատև, որովհետև այն պարունակվում է մի քանի բառերի մեջ) շուտով կհետևեն սփսփանքն ու հաճույքը, որ ես խոստացա նախապես, և որոնց, այսպիսի մի սկզբից հետո, ոչ ոք չպիտի սպասեր, եթե չնախազգուշացնեին։ Ճշմարիտն ասած, եթե արժանավայել ձևով կարենայի ձեզ իմ ցանկացած տեղը հասցնել մի այլ ճանապարհով, այլ ոչ թե այդքան զառիվեր կածանով, ապա ես սիրով այդպես կանեի, բայց քանի որ առանց այդ հիշողություններին դառնալու անհնար էր բացատրել, թե ինչու իսկապես տեղի ունեցան այն դեպքերը, որոնց մասին կարդալու եք հետո, ես սկսում եմ գրել ուղղակի անհրաժեշտությունից դրդված։ | ||
+ | |||
+ | Եվ այսպես, կասեմ, որ Աստվածորդու բարերար մարգարեությունից 1348 տարի էր անցել, երբ փառաշուք Ֆլորենցիային, իտալական քաղաքներից սքանչելագույնին, պատուհասեց ժանտախտը, որը, չգիտեմ երկնային լուսատուների ազդեցությամբ, թե մեր մեղքերի համար մահկանացուների գլխին իջած աստվածային արդար բարկության պատճառով, դրանից մի քանի տարի առաջ ի հայտ գալով արևելքի մարզերում և, դրանց զրկելով անթիվ ու անհամար բնակիչներից, անդադար տեղից տեղ անցնելով, սաստկանալով ողբալիորեն, եկավ ու հասավ նաև արևմուտք։ Նրա դեմ ոչինչ չկարողացան անել ո՛չ մարդու իմաստությունը, ո՛չ կանխատեսությունը, որոնց շնորհիվ քաղաքը, այդ նպատակով նշանակված մարդկանց ձեռքով, մաքրվել էր աղտեղությունից, արգելվել էր հիվանդներին քաղաք բերելը, հրատարակվել էին բազմաթիվ հրահանգներ առողջությունը պահպանելու մասին։ Չէին օգնում նաև հաճախ կրկնվող խանդաղատագին թափորամաղթանքներն ու այլ տեսակի մաղթանքները, որ կազմակերպում էին բարեպաշտ մարդիկ։ Հիշյալ տարվա գարնան մոտավորապես սկզբներին հիվանդությունն սկսեց իր ողբալի ազդեցությունը երևան բերել սարսափելի ու տարօրինակ ձևով․ ո՛չ այնպես, ինչպես արևելքում, որտեղ քթից արյուն հոսելն ստույգ նշան էր անխուսափելի մահվան․ այստեղ հիվանդության սկզբում տղամարդկանց ու կանանց աճուկներում և կռնատակերին առաջանում էին ինչ—որ ուռուցքներ, որոնք աճում էին սովորական խնձորի կամ ձվի մեծությամբ, լինում էին և փոքրերը։ Ժողովուրդը դրանց gavoccioli (ժանտախտի գեղձուռուցքներ) անունն էր տալիս։ Կարճ ժամանակամիջոցում այդ մահաբեր ուռուցքը մարմնի հիշյալ մասերից անցնում էր անխտիր նաև մյուս մասերը, իսկ այնուհետև հիշյալ ախտի նշանը փոխվում էր սև ու կապույտ բծերի, որոնք շատերի մոտ երևում էին ձեռքերի ու ազդրերի և մարմնի մյուս մասերի վրա, ոմանց մոտ խոշոր ու սակավաթիվ, ոմանց մոտ՝ մանր ու խիտ—խիտ։ Եվ ինչպես սկզբում և դրանից հետո էլ ուռուցքը համարվում էր մոտալուտ մահվան անկասկածելի նշան, այդպիսին էին և բծերը՝ ում մարմնի վրա որ երևում էին։Թվում էր, որ այդ ախտերի դեմ անզոր ու անօգուտ էին թե՛ բժշկի խորհուրդը, թե՛ այս կամ այն դեղի զորությունը։ Արդյոք այդպիսի՞ն էր հիվանդության հատկությունը, թե՞ բուժողների տգիտությունը (որոնց մեջ, բացառությամբ ուսյալ բժիշկների, կային շատերը, տղամարդ թե կին, որոնք ոչ մի հասկացողություն չունեին բժշկությունից) չէր հայտնաբերել նրա պատճառը, դրա համար էլ չէր գտել պատշաճ միջոցներ, միայն թե քչերն էին ապաքինվում, և գրեթե բոլորն էլ մեռնում էին հիշյալ նշանները երևալու երրորդ օրը, ոմանք ավելի շուտ, մյուսները փոքր—ինչ ուշ, և մեծ մասն առանց տենդային կամ այլ երևույթների։ Ժանտախտի տարածումը սաստկանում էր նրանով, որ այդ ախտը շփման միջոցով հիվանդներից անցնում էր առողջներին, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես բոցը կլանում է չոր կամ ճարպոտ առարկաները, երբ վերջիններս մոտեցվում են նրան։Եվ առավել մեծ չարիքն այն էր, որ հիվանդությունը և ընդհանուր մահացության պատճառը առողջներին անցնում էր ոչ միայն հիվանդների հետ ունեցած խոսակցության կամ շփման միջոցով, այլև հիվանդի հագուստին կամ գործածած և ձեռք տված որևէ իրին դիպչելն իսկ փոխանցում էր հիվանդությունը։ Եվ զարմանալի պիտի թվա, ինչ որ հիմա պիտի ասեմ, և եթե շատերն ինձ պես իրենց աչքով դա տեսած չլինեին, մտքովս անգամ չէր անցնի հավատալ, ուր մնաց թե գրել, թեկուզև լսած լինեի արժանահավատ մարդուց։ Կասեմ, որ այդ վարակը մեկից մյուսին փոխանցվելիս այնպիսի հատկություն ուներ, որ ոչ միայն մի մարդուց մյուսին էր անցնում, այլև հաճախ տեսնում էին է՛լ ավելի զարմանալին․ այդ ախտով հիվանդացած կամ նրանից մեռած մարդուն պատկանած իրը, եթե դրան դիպչում էր մարդու տեսակին չպատկանող որևէ կենդանի էակ, ոչ միայն նրան վարակում, այլև սպանում էր կարճ ժամանակի ընթացքում։ Այդ բանի մեջ, ինչպես ասված է վերևում, ես համոզվեցի սեփական աչքերով, մի անգամ, ի միջի այլոց, այսպիսի դեպքի ականատես լինելով․ այդ հիվանդությունից մեռած մի աղքատ մարդու լաթերը փողոց էին նետված․ երկու խոզեր, պատահաբար գտնելով դրանք, իրենց սովորության համաձայն, երկար ժամանակ ծվիկ—ծվիկ արին դնչերով, ապա ժանիքներով դեսուդեն քաշքշեցին և կարճ ժամանակից հետո, փոքր—ինչ պտույտ—պտույտ գալով, ասես թույն կերած, անշնչացած ընկան չարաբաստիկ լաթեր վրա։ | ||
+ | |||
+ | Այդօրինակ և առավել սոսկալի շատ ուրիշ դեպքեր զանազան ահեր ու ցնդի մտքեր էին առաջացնում այն մարդկանց մեջ, որոնք, դեռևս ողջ մնացած լինելով, գրեթե ամենեքյան մի դաժան նպատակի էին ձգտում՝ հեռու փախչել հիվանդներից և խուսափել ինչպես նրանց, այնպես էլ նրանց պատկանող իրերի հետ շփում ունենալուց․ և այդպես վարվելով՝ կարծում էին, թե կպահպանեն իրենց կյանքը։ Ոմանք գտնում էին, թե սակավապետ ապրուստը և բոլոր ավելորդություններից հրաժարվելը շատ են օգնում չարիքի դեմ կռվելուն։ Փոքրիկ խմբեր կազմելով, նրանք ապրում էին մյուսներից առանձնացած, թաքչելով ու փակվելով այն տներում, որտեղ հիվանդներ չկային, և որոնք հարմարավետ էին իրենց համար։ Մեծ չափավորությամբ օգտագործելով ընտիր ուտելիքներ և լավագույն գինիներ, խուսափելով ամեն մի շռայլությունից, ոչ ոքի թույլ չտալով խոսել իրենց հետ և չցանկանալով դրսից ոչ մի լուր առնել մեռածների կամ հիվանդների մասին, նրանք իրենց ժամանակն անց էին կացնում երաժշտության և այն բավականությունների մեջ, որ կարող էին պատճառել իրենց։ Ոմանք էլ, ունենալով հակառակ կարծիք, պնդում էին, թե հիվանդության ամենաստույգ ճարը սա է․ խմել ու վայելել, թափառել երգեր ասելով և զվարճախոսելով, ըստ կարելույն բավարարել ամեն մի ցանկություն և ծիծաղել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում շուրջը։ Եվ սրանք, ինչպես ասում, այնպես էլ վարվում էին ըստ հնարավորին, զօր ու գիշեր թափառելով գինետնից գինետուն, կոնծելով անչափ ու անսահման․ ավելի հաճախ դա անում էին ուրիշների տներում, միայն թե լսած լնեին, որ այնտեղ իրենց ճաշակը գոհացնող կամ հաճելի որևէ բան կա։ Եվ նրանց համար հեշտ էր այդ անել, քանի որ բոլորը, այլևս կենդանի մնալու հույսը կտրած, ճակատագրի քմահաճույքին էին հանձնել և՛ իրենց, և՛ իրենց ունեցվածքը․ ուստի տների մի մասը ընդհանուրի սեփականությունն էր դարձել, և կողմնակի մարդը ոտք դնելով այնտեղ՝ օգտվում էր ճիշտ այնպես, ինչպես կօգտվեր իսկական տան տերը։ Եվ այդ մարդիկ, անասնական հակումների հետամուտ, ըստ կարելույն խուսափում էին հիվանդներից։ Եվ մեր քաղաքի այդ թշվառ ու ընկճված վիճակի հետևանքով գրեթե անկավ ու վերացավ ինչպես աստվածային, այնպես էլ մարդկային օրենքների հեղինակությունը, որովհետև այդ օրենքների սպասավորներն ու ի կատար ածողները մյուսների նման կա՛մ մեռած էին, կա՛մ նրանց ձեռքի տակ այնքան քիչ պաշտոնյաներ էին մնացել, որ նրանք չէին կարողանում կատարել ոչ մի պարտականություն, ուստի և յուրաքանչյուրին թույլ էր տրված անել՝ ինչ որ լավ կհամարեր։ | ||
+ | |||
+ | Շատերն էլ ընտրել էին վերոհիշյալ երկու ճանապարհերի միջինը․ չչափավորելով իրենց ուտելիքը, ինչպես առաջինները, խմելու և այլ շռայլությունների մեջ չանցնելով չափն ու սահմանը, ինչպես անում էին մյուսները, նրանք այդ ամենից օգտվում էին բավարար չափով և ըստ կարիքի, չէին փակվում տների մեջ, այլ զբոսնում էին, ձեռքներին բռնած ո՛րը ծաղիկ, ո՛րը անուշաբույր խոտեր, ո՛րը այլ բուրումնավետ բան, որ հաճախ հոտոտում էին, օգտակար համարելով իրենց ուղեղը թարմացնել այդ բուրմունքներով,— քանի որ դիակների, հիվանդների և դեղորայքի հոտից օդը վարակված էր ու գարշահոտ։ | ||
+ | |||
+ | Ոմանք էլ ավելի դաժանամիտ, բայց գուցե և ավելի ճիշտ համոզում ունեին և ասում էին, թե չկա վարակից ազատվելու ավելի լավ միջոց, քան նրանից փախչելը։ Հետևելով այդ համոզմանը, իրենց անձից բացի, ոչևէ այլ բանի մասին չմտածելով, բազմաթիվ տղամարդիկ ու կանայք լքեցին հայրենի քաղաքը, իրենց տներն ու կացարանները, իրենց ազգականներին ու իրենց ունեցվածք և դիմեցին քաղաքից դուրս՝ դեպի ուրշների կամ իրենց կալվածքները, կարծես թե Աստծո զայրույթը, որ մեղավորներին պատժել էր այդ ժանտախտով, չպիտի գտներ նրանց, որտեղ էլ որ լինեին, և չպիտի հատուցեր, այլ դիտմամբ պիտի թափվեր քաղաքի պատերի մեջ մնացածների վրա․ կարծես համոզված էին, որ այնտեղ ոչ ոք ողջ չի մնալու, և արդեն հասել է նրա վերջին ժամը։ | ||
+ | |||
+ | Թեև այդքան տարբեր կարծիքներ ունեցող մարդկանցից բոլորը չմեռան, բայց և փրկվեցին նույնպես ոչ բոլորը։ Ընդհակառակն, յուրաքանչյուր խմբից հիվանդանում էին շատերը, և ամենուրեք, ինչպես առողջ ժամանակ իրենք էին օրինակ տվել մյուսներին, նրանք հալումաշ էին լինում գրեթե բոլորից լքված։ Էլ չասած, որ մի քաղաքացին փախչում էր մյուսից, որ դրացին դրացու մասին գրեթե չէր հոգում, որ ազգականները սակավ էին այցելում կամ բնավ չէին այցելում միմյանց, կամ տեսնվում էին հեռվից—հեռու։ Այդ աղետը այնպիսի մի սոսկում էր ձգել տղամարդկանց ու կանանց սիրտը, որ եղբայրը եղբորն էր լքում, հորեղբայրը՝ եղբորորդուն, քույրը՝ եղբորը, և հաճախ կինը՝ ամուսնուն։ Դեռ ավելի զարմանալին ասեմ․ հայրերն ու մայրերը խուսափում էին այցելել և խնամել իրենց երեխաներին, ասես թե դրանք նրանց զավակները չլինեին։ Այդ պատճառով էլ հիվանդությամբ տառապող անթիվ ու անհամար տղամարդկանց ու կանանց համար չկար որևէ այլ օգնություն, բացի մտերիմների (որոնց թիվը մեծ չէր) գթասրտությունից կամ չափազանց մեծ վարձով հրապուրված սպասավորների շահամոլությունից․ ասենք՝ դրանց թիվն էլ պակասում էր, և դրանք գռեհիկ բարքերի տեր տղամարդիկ ու կանայք էին, որ անընտել էին հիվանդ խնամելու գործին, և ոչինչ չէին կարողանում անել, բացի պահանջվածը հիվանդներին մատուցելուց և դիտելուց, թե ինչպես են նրանք մեռնում։ Եվ կատարելով այդպիսի ծառայություն, նրանք հաճախ վաստակի հետ միասին կորցնում էին նաև իրենց կյանքը։ Եվ որովհետև հիվանդները լքված էին դրացիներից, հարազատներից ու բարեկամներից, իսկ ծառաներն էլ քիչ էին, առաջացավ մինչև այդ չլսված այն սովորությունը, որ գեղեցիկ ու ազնվատոհմիկ տիկինները հիվանդանալիս չէին քաշվում տղամարդու մատուցած ծառայությունից, ով էլ որ նա լիներ, երիտասարդ կամ ծեր, առանց ամաչելու նրա առաջ մերկացնելով մարմնի ամեն մի մասը, ինչպես կանեին կնոջ ներկայությամբ, միայն թե այդ պահանջեր հիվանդությունը,— մի բան, որ թերևս հետագայում դարձավ ապաքինված կանանց նվազ ողջախոհության պատճառը։ Բացի դրանից մեռնում էին շատ այնպիսիները, որոնք օգնություն ստանալու դեպքում թերևս կենդանի մնային։ Այդ ամենի՝ թե՛ հիվանդներին վատ խնամելու և թե՛ ախտի սաստկության պատճառով քաղաքում ցերեկով ու գիշերով մեռնողների թիվը այնքան մեծ էր, որ սարսափելի էր այդ մասին լսելն իսկ, ուր մնաց թե տեսնելը։ Դրա հետևանքով, ասես թե անհրաժեշտության դրդումով, ողջ մնացած քաղաքացիների մեջ առաջ եկան որոշ նոր սովորություններ, որ հակառակ էին հներին։ Առաջներում ընդունված էր (ինչպես այդ հիմա էլ ենք տեսնում), որ ազգական ու դրացի կանայք հավաքվում էին հանգուցյալի տանը և այնտեղ լացուկոծ անում նրա ամենամերձավոր հարազատների հետ միասին․ մյուս կողմից էլ, հանգուցյալի տան առաջ հավաքվում էին նրա ազգականները, դրացիները և շատ ուրիշ քաղաքացիներ ու հոգևորականությունը, նայած ննջեցյալի կարողությանը, և տարեկիցները նրա դիակն իրենց ուսերի վրա առած, մոմերով ու հոգևոր երհերով, հուղարկավորության թափորով տանում էին այն եկեղեցին, որ կենդանության օրով ընտրել էր հանգուցյալը։ Երբ ժանտախտն սկսեց սաստկանալ, այդ ամենը լիովին կամ մեծ մասամբ մոռացության տրվեց, իսկ հին կարգերի տեղը նորերը երևացին։ Մարդիկ մեռնում էին ոչ միայն առանց բազմաթիվ կանանց սգահավաքի, այլև կային շատ շատերը, որոնք վախճանվում էին առանց վկաների, և միան շատ քչերին էր բաժին ընկնում հարազատների սրտաճմլիկ ու դառնաղի արցունքը։ Դրա փոխարեն, ընդհակառակը, սովորական էին ծիծաղն ու կատակները և ընդհանուր ուրախությունը, մի սովորություն, որ առողջական նկատումներով շատ լավ էին յուրացրել կանայք, որոնց մեծ մասը մերժել էր իրեն հատուկ կարեկցանքի զգացմունքը։ Քչերը կային, որոնց դիակին, եկեղեցի տանելիս, ուղեկցում էին տասնից կամ տասներկուսից ավելի դրացիներ, և այն էլ ոչ թե պատվական ու հարգարժան քաղաքացիներ, այլ ռամիկ ժողովրդից ելած գերեզմանափորներ, որոնք իրենց բեկիններ էին անվանում և վարձ ստանում իրենց մատուցած ծառայության համար․ նրանք հայտնվում էին դագաղի մոտ ու տանում աճապարանքով, և տանում ո՛չ թե այն եկեղեցին, որ իր մահից առաջ ընտրել էր հանգուցյալը, այլ ավելի հաճախ այն եկեղեցին, որն ամենից մոտն էր, տանում էին սակավաթիվ մոմերով կամ բոլորովին առանց մոմերի, չորս կամ վեց կղերականների հետևից, որոնք իրենց նեղություն չտալով երկար կամ հանդիսավոր ծես կատարելու՝ հիշյալ բեկինների օգնությամբ դիակն իջեցնում էին առաջին իսկ պատահած, դեռևս չզբաղեցված գերեզմանը։ Հասարակ ժողովուրդը, կամ գուցե նաև միջին խավի մեծ մասը, շատ ավելի ողբալի պատկեր էր ներակայացնում․ կենդանի մնալու հույսը կամ աղքատությունը շատ հաճախ նրանց դրդում էին չլքել իրենց տներն ու դրացիներին։ Ամենայն օր հազարներով հիվանդանալով, չստանալով ոչ մի խնամք և օգնություն, նրանք մեռնում էին գրեթե առանց բացառության։ Շատերը մեռնում էին փողոցներում — ցերեկը կամ գիշերը։ Մյուսներն էլ թեև տներում էին մեռնում՝ իրենց մահվան մասին դրացիներին իմաց էին տալիս ոչ այլ կերպ, քան իրենց նեխող դիակների գարշահոտությամբ։ Եվ այսպես թե այնպես մեռած մարդկան դիակներին թիվ ու համար չկար։ Դրացիներից շատերը, դիակներից վարակվելու ահից, նույնքան էլ մեռածների նկատմամբ ունեցած կարեկցանքից դրդված, մեծավ մասամբ այնպես էին վարվում․ իրենց ձեռքով, կամ պատգարակակրիների օգնությամբ, երբ հնարավոր էր լինում դրանց գտնել, մեռածների դիակները դուրս էին հանում տներից և դնում դռների դիմաց, որտեղ ամեն մի անցորդ, մանավանդ առավոտյալ պահին, անթիվ ու անհամար դիակներ կտեսներ։ Այնուհետև զբաղվում էին պատգարակներ ճարելով։ Բայց կային այնպիսիներն էլ, որոնք պատգարակ չունենալով, դիակները տախտակների վրա էին դնում։ Հաճախ միևնույն պատգարակի վրա երկու կամ երեք դիակ էր լինում, սակայն քիչ չէր պատահում, որ միևնույն պատգարակի վրա պառկած էին լինում կին ու ամուսին, երկու կամ երեք եղբայր, կամ հայր ու որդի և այլն։ Քիչ չէր պատահում նաև, որ հանգուցյալի առջևից խաչ ու բուրվառով քայլող երկու քահանաների հետրից, պատգարակավորներին կրկնակոխ, քայլում էին երկու կամ երեք այլ պատգարակավորներ ևս, այնպես որ քահանաները, որ կարծում էին, թե մեկին են թաղում, ստիպված էին լինում թաղել վեց կամ ութ, երբեմն էլ ավելի շատ ննջեցյալների։ Ընդ որում, սրանց հարգանք չէին մատուցում ո՛չ լացով, ո՛չ հուղարկավորությամբ․ ընդհակառակը, գործն այնտես էր հասել, որ մեռած մարդկանց մասին այնքան էին մտածում, որքան ներկայումս սատկած այծի մասին։ Եվ այսպիսով ակներև դարձավ, որ եթե իրերի սովորական ընթացքը իմաստուններին էլ չի սովորեցնում համբերությամբ տանել մանր ու հազվադեպ կորուստները, ապա մեծ աղետները նույնիսկ կարճամիտ մարդկանց դարձնում են շրջահայաց ու անտարբեր։ Քանի որ բազմաքանակ դիակների համար, — որոնք, ինչպես արդեն ասվեց, ամեն օր և գրեթե ամեն ժամ հավաքվում—բերվում էին ամեն մի եկեղեցու մոտ, — օրհնված հող չէր բավականացնի, մանավանդ եթե ըստ հին սովորության յուրաքանչյուրին առանձին գերեզմանատեղ հատկացնեին, ապա եկեղեցիներին կից գերեզմանոցներում, ,որոնք լեփ—լեցուն էին, փորում էին ահագին փոսեր, որոց մեջ հարյուրներով լցնում էին բերվող դիակները՝ դարսելով խիտ—խիտ շարքերով, ինչպես նավի վրա ապրանքն են դարսում, և հողով թեթևակի ծածկելով մինչև գերեզմանի պռունկը։ | ||
+ | |||
+ | Այլևս ամենայն մանրամասնությամբ չպատմելով քաղաքում պատահած աղետները, կասեմ, որ եթե նրա համար ծանր ժամանակ էր, ապա վերջինս բնավ չխնայեց քաղաքամերձ վայրերն էլ։ Եթե մի կողմ թողնենք ամրոցները (որ նույն քաղաքներն են՝ փոքրացրած տեսքով), ապա ցաքուցրիվ կալվածքներում ու դաշտերում թշվառ ու աղքատ գյուղացիները և նրանց ընտանիքները մեռնում էին առանց բժշկից օգնություն և ծառաներից խնամք տեսնելու, մեռնում էին ճանապարհների վրա, դաշտերում ու տներում, գիշերն ու ցերեկը անխտիր, ոչ իբրև մարդիկ, այլ կենդանիներ։ Դրա հետևանքով, ինչպես քաղաքացիների մոտ, նրանց բարքերն էլ սանձազերծ եղան, և նրանք դադարեցին իրենց ունեցվածքի և անելիքի մասին մտածելուց։ Ընդհակառակը, ասես ամեն բացվող օրվա հետ մահվան սպասելով, նրանք չէին ջանում իրենց համար ապահովել անասուններից ու հողից և իրենց սեփական տքնությունից սպասելիք արդյունքը, այլ աշխատում էին ամեն կերպ ոչնչացնել արդեն վաստակածը։ Այդ պատճառով էլ ավանակները, ոչխարներն ու այծերը, խոզերն ու հավերը, նույնիսկ մարդուն հավատարիմ շները, բնակավայրերից քշված, անարգել թափառում էին դաշտերում, որտեղ հացահատիկի ցանքը մնացել էր անտեր, և ոչ միայն չհավաքված, այլև հնձված էլ չէր։ Եվ նրանցից շատերը, ասես բանական լինեին, օրվա մեջ լիուլի կերակրվելով, գիշերը առանց հովիվների դրդման ու կանչի, վերադառնում էին իրենց բները։ | ||
+ | |||
+ | Սակայն թողնելով քաղաքաշուրջ վայրերը և նորից քաղաքին դառնալով, կարո՞ղ ենք ասել ավելին, քան այն, որ երկնքի դաժանության, բայց գուցե և մարդկային անգթության պատճառով, մարտ ամսից մինչև հուլիսը,— մասմաբ ժանտախտի սաստկությունից, մասամբ էլ առողջներին համակած երկյուղից, որի պատճառով հիվանդներին վատ էին խնամում և չէին բավարարում նրանց պահանջները,— Ֆլորենցիա քաղաքի պատերի մեջ մեռավ, ինչպես կարծում են, մոտ հարյուր հազար մարդ, թեև մինչ այդ մահտարաժամը երևի չէին էլ կարծում, որ քաղաքն այդքան բնակիչ ուներ։ Քանի—քանի մեծաշուք ապարանքներ, գեղեցկաշեն տներ ու պերճալի կացարաններ, որ մի ժամանակ լի էին սպասավորներով, տերերով ու տիրուհիներով, ամայացան մինչև վերջին սպասավորը ներառյալ։ Քանի—քանի մեծահամբավ տոհմեր, հարուստ ժառանգություններ և փառավոր ունեցվածքներ մնացին առանց օրինական ժառանգի։ Քանի—քանի քաջառողջ տղամարդիկ, գեղեցիկ կանայք ու չքնաղ պատանիներ, որոնց կատարելապես առողջ կհամարեին նույնիսկ Գազիանոսը, Հիպոկրատն ու Էսկուլապը, առավոտյան ճաշում էին հարազատների, ընկերների ու բարեկամների հետ միասին, իսկ երեկոյան իրենց նախնիների հետ ընթրում էին հանդերձյալ աշխարհում։ | ||
+ | |||
+ | Ինձ համար ծանր է այդքան երկար կանգ առնել այդ թշվառությունների վրա, ուստի և, նրանց մասին արած պատմությունիցս դուրս թողնելով այն, ինչ հնարավոր է, կասեմ, որ այն ժամանակ, երբ այդ պարագաներում մեր քաղաքը գրեթե ամայացել էր, եղավ, որ մի երեքշաբթի օր առավոտյան (ինչպես այդ մասին հետագայում տեղեկացա արժանահավատ մարդուց) Սանտա Մարիա Նովելլայի արժանահարգ տաճարում, երբ այնտեղ համարյա թե մարդ չկար, յոթ դեռատի օրիորդներ, ըստ պատշաճի սգո հանդերձներ հագած, ժամերգությունը լսելուց հետո եկան ու հավաքվեցին իրար մոտ։ Նրանք բոլորը միմյանց հետ կապված էին մտերմական, դրացիական կամ ազգակցական կապերով, ոչ մեկի տարիքը քսանևութից անց չէր և ոչ էլ տասնյոթից պակաս, բոլորն էլ խոհեմ էին ու մեծատոհմիկ, գեղեցիկ, բարեբարո և զուսպ սիրալիր։ Ես նրանց իսկական անունները կտայի, եթե բավականաչափ առիթ չունենայի այդ չանելու․ ես չեմ ցանկանում, որ նրանցից մեկն ու մեկը ապագայում ամոթ զգա իրենց պատմած կամ լսած հետագա նովելների համար, քանի որ թույլատրելի բավականությունների սահմաններն այժմ շատ ավելի են նեղ, քան այն ժամանակ, երբ հիշյալ պատճառների բերումով դրանք ամենաթույլատրելի բավականություններն էին ոչ միայն նրանց հասակին, այլև ավելի հասուն մարդկանց համար։ Չեմ ցանկանում նույնպես, որ նախանձ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են նախատելու գովելի բարք ունեցողներին, առիթ ունենան անարժան խոսքերով որևէ կերպ նվաստացնելու այդ արժանավոր կանանց ազնիվ անունը։ Իսկ որպեսզի կարողանաք առանց շփոթելու հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ է պատմելու հետագայում, ես մտադիր եմ նրանց կոչել իրենց հատկություններին լիովին կամ մասամբ համապատասխանող անուններով։ Նրանցից առաջինին և տարիքով ավագին անվանենք Պամպինեա, երկրորդին՝ Ֆիամետտա, երրորդին՝ Ֆիլոմենա, չորրորդին՝ Եմիլյա, ապա Լաուրետտա անունը տանք հինգերորդին, վեցերորդին՝ Նեիֆիլա, իսկ վերջինին,— ոչ առանց պատճառի,— կոչենք Ելիզա։ Նրանք բոլորը, ոչ թե որևէ դիտումով, այլ պատահաբար հավաքված եկեղեցու մի մասում,— նստեցին շուրջանակի և, մի քանի անգամ հառաչելուց հետո վերջացնելով ՛՛Հայր մերը՛՛, անցան օրվա չարիքին վերաբերող բազում ու բազմապիսի զրույցների։ Փոքր ինչ անց, երբ մյուսները լռեցին, Պամպինեան այսպես սկսեց խոսել․ | ||
+ | |||
+ | — Իմ սիրելի՛ ընկերուհիներ, դուք հավանաբար, ինձ պես շատ անգամ եք լսել, որ մարդուս համար իր իրավունքից պատշաճաբար օգտվելը ոչ ոքի վնաս չի բերում։ Ամեն ծնվողի բնական իրավունքն է ըստ հնարավորին պաշտպանել, պահել ու պահպանել իր կյանքը։ Դա այնքան ճշմարիտ է, որ երբեմն, ինչպես պատահել է, սպանել են անմեղ մարդկանց, միայն թե պահպանեն իրենց կյանքը։ Եթե դա թույլատրում են օրենքները, որ մտահոգված են բոլոր մահկանացուների բարվոք վիճակով, ապա մի՞թե պատշաճ չէ, առավել ևս մեզ և յուրաքանչյուրին, որ մենք մեր կյանքը պահպանելու նպատակով,— և առանց ուրիշին վնաս հասցնելու,— դիմենք մեզ համար մատչելի միջոցների օգնության։ Երբ նայումեմ այս առավոտվա, ինչպես նաև անցյալ օրերի մեր վարմունքին, երբ խորհելով խորհում եմ, թե մենք ինչի մասին և ինչպես էինք զրուցում, համոզվում եմ, ինչպես դուք, որ մեզնից յուրաքանչյուրը վախենում է իր կյանքի համար։ Դա չէ ինձ զարմացնողը, այլ այն, որ մեր կանացի զգայությամբ հանդերձ մենք ոչնչով չենք դիմակայում այն բանին, որ ամեն մեկս վախենում է իրավամբ։ Ինձ այնպես է թվում, թե մենք այստեղ ապրում ենք հենց միայն նրա համար, որ ցանկանում ենք կամ պարտավոր ենք ականատես լինել, թե որքան անշնչացած մարմիններ են տարվում գերեզմանատուն, կամ որպեսզի լսենք, թե տեղիս վանականները, որոնց թիվն արդեն աննշան է դարձել, որոշյալ ժամերին կատարու՞մ են իրենց ծեսերը, կամ որպեսզի մեր հագուստներով ամեն անցնող—դարձողի ապացուցենք մեր դժբախտությունների տեսակն ու չափը։ Դուրս գալով այստեղից, մենք տեսնում ենք, թե ինչես են տանում հանգուցյալներին կամ հիվանդներին․ տեսնում ենք այն մարդկանց, որոնք մի ժամանակ իրենց զանցանքների համար հասարակական օրենքների զորությամբ աքսորի էին դատապարտվել և որոնք գազազած դեսուդեն են նետվում քաղաքում, ասես ծաղրելով օրենքները, քանզի գիտեն, որ դրանք ի կատար ածողները մեռել են արդեն կամ թե հիվանդ են․ տեսնում ենք, թե ինչպես մեր քաղաքի տականքները, ի տանջանս մեր, որոնք հրճվում և ուրախանում են մեր մահով, բեկինների անվան տակ, կառքերով շրում և թափառում են ամենուրեք և իրենց անամոթ երգերով մեզ անարգում են մեր թշվառության համար։ Եվ չենք լսում այլևս ուրիշ ոչինչ, քան այն, թե այսինչները մեռել են կամ այնինչները մեռնում են։ Եվ մենք ամենուրեք սրտաճմլիկ ողբ պիտի լսեինք, եթե միայն ողբալու ընդունակ մարդիկ գտնվեին։ Տուն վերադառնալով (չգիտեմ, ձե՞զ էլ նույնն է պատահում, ինչ որ ինձ հետ), տեսնելով, որ ոչ ոք չի մնացել մեր բազմանդամ ընտանիքից, բացի իմ աղախնից, սարսռում եմ և զգում, թե ինչպես մազերս բիզ—բիզ են կանգնում։ Ո՛ւր էլ որ գնալու կամ կանգ առնելու լինեմ, միշտ աչքիս առաջ են ննջեցյալների ուրվականները,— ո՛չ այնպես, ինչպես սովոր էի նրանց տեսնել, —որոնք վախեցնում են ինձ իրենց սոսկալի տեսքով, որ չգիտես որտեղից է ի հայտ եկել նրանց վրա։ Ահա թե ինչու թե՛ այստեղ, թե՛ այլ վայրերում և թե՛ տանը ես ինձ վատ եմ զգում, առավել ևս այն պատճառով, որ ինձ թվում է, թե այստեղ մեզնից բացի ոչ ոք չի մնացել, որի երակների մեջ, ինչպես մեր երակներում, արյուն հոսի և որը պատսպարվելու պատրաստի տեղ ունենա։ Ես հաճախ եմ լսել այն մարդկանց մասին (եթե այդպիսիք դեռ կան), որ խտրություն չդնելով թույլատրելիի և անթույլատրելիի միջև, լոկ տարփասիրությամբ առաջնորդվելով, միայնակ կամ խմբովին, զօր ու գիշեր անում են այն, ինչ նրանց մեծագույն բավականություն է պատճառում։ Եվ ոչ միայն ազատ մարդիկ, այլև վանական մենակյացները, որոնք իրենց համոզելով, թե իրենց համար անվայել ու անպարկեշտ չէ անել նույնը, ինչ ուրիշներն են անում, դրժելով հոգևոր ուխտը և մարմնական վայելքներին անձնատուր լինելով, դարձել են ցոփ ու անբարո, հուսալով այդ կերպ խուսափել մահից։ Եթե դա այդպես է (իսկ դա ակներև է), ապա ի՞նչ գործ ունենք մենք այստեղ, ի՞նչի ենք սպասում արդյոք, ի՞նչ ենք անրջում։ Ինչու՞ մենք մեր առողջության նկատմամբ առավել անտարբեր ենք ու անփույթ, քան քաղաքի մյուս բնակիչները։ Արդյոք մեզ պակա՞ս արժեքավոր ենք համարում, թե՞ մեր կյանքը մեր մարմիններին ավելի ամուր շղթայով է կապված, քան ուրիշներինը, և մենք հարկ չունենք մտածելու որևէ բանի մասին, որ կարող է վնասել մեր կյանքին։ Սակայն մոլորված ենք մենք և խաբում ենք ինքներս մեզ․ որքա՜ն մեծ պիտի լինի մեր անմտությունը, եթե իսկապես այդպես ենք մտածում։ Արժե հիշել միայն, թե քանի՜—քանի և այն էլ ինչպիսի՜ երիտասարդների ու դեռատի կանանց կյանք է խլել այդ դաժան վարակը, որպեսզի դրա ակնբախ ապացույցն ունենանք։ Եվ ահավասիկ, որպեսզի փոքրոգության և անհոգության պատճառով չհանդիպենք այն փորձանքին, որից, ցանկանալու դեպքում կարող էինք խուսափել այս կամ այն միջոցով, ես լավագույնը պիտի համարեի (չգիտեմ համամիտ եք արդյոք իմ այս կարծիքին), որ մենք, — հենց այսպես, ինչպես որ կանք,— թողնենք քաղաքը, ինչպես մեզնից առաջ արել և ներկայումս էլ անում են շատ ուրիշները, և անվայել օրինակներից խուսափելով ավելի, քան մահից, ազնիվ ձևով մեկնեինք քաղաքամերձ կալվածքները, որպիսի շատ կալվածքներ ունի մեզնից յուրաքանչյուրը, և այնտեղ, մեր ոչ մի արարքով խախտած չլինելով ողջամտության սահմանը, անձնատուր լինեինք այն զվարճանքներին, սփոփանքներին և ուրախությանը, որ կարող ենք ինքներս պատճառել մեզ։ Անդ լսելի է թռչունների երգը, տեսանելի են կանաչ բլուրներն ու չքնաղ հովիտները և դաշտերը, որտեղ արտն է ալեկոծվում ծովի պես , որտեղ կան հազար ու մի ծառեր և որտեղ ավելի է լայնարձակ երկինքը, որը թեպետև զայրացած է մեզ վրա, սակայն մեզնից չի թաքցնոմ հմայքն իր հավերժական։ Այդ ամենը շատ ավելի ակնահաճո են, սքանչելի, քան մեր քաղաքի անմարդ պատերը։ Այն էլ ասեմ, որ այնտեղ օդն ավելի զով է, շատ առատ է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այսպիսի ժամանակներում ապրելու համար, և տհաճություններն էլ ավելի քիչ են։ Եվ եթե այնտեղ էլ գյուղացիներն են մեռնում, ինչպես քաղաքացիներն այստեղ, ապա տհաճ տպավորությունը նվազ է հենց այն պատճառով, որ տներ ու բնակիչներ ավելի քիչ են պատահում, քան քաղաքում։ Մյուս կողմից, մենք այստեղ, եթե չեմ սխալվում, ոչ ոքի չենք թողնում ու լքում և ճիշտն ասած, ավելի շոտ ինքներս կարող ենք մեզ կքված համարել, քանի որ մեր մերձավորները, զոհ գնալով մահին կամ խուսափելով նրանից, այս թշվառության մեջ մեզ մենակ են թողել, ասես օտար ենք նրանց։ Ուրեմն ոչ ոք չի կարող մեզ կշտամբած լինել, եթե հետևենք այդ մտադրությանը։ ՎԻշտն ու նեղությունը, բայց գուցե և մահը կլինեն մեր բաժինը, եթե չհետևենք դրան։ Դրա համար էլ, եթե դուք հարմար կգտնեք, մենք վարված կլինենք լավ և ինչպես որ հարկն է, եթե կանչենք մեր աղախիններին և, նրանց պատվիրելով վերցնել անհրաժեշտ իրերն ու հետևել մեզ, սկսենք մեր ժամանակն անց կացնել այսօր այստեղ, վաղն այնտեղ, մեզ առթելով այն բավականություններն ու հաճույքները, որ հնարավոր են այսպիսի մի ժամանակ, և ապրենք այդ կերպ, մինչև որ տեսնենք (եթե միայն մահն ավելի շուտ չհասնի), թե երկնքից ինչ վախճան է սպասվում այս բանին։ Հիշեցե՛ք վերջապես, որ այստեղից արժանապատվությամբ հեռանալը մեզ համար վայելուչ է ոչ պակաս, քան շատ ուրիշների համար այստեղ մնալը՝ ժամանակն անց կացնելով անվայելուչ կերպով։ | ||
+ | |||
+ | Ուշադրությամբ լսելով Պամպինեային, մյուսները ոչ միայն գովեցին նրա խորհուրդը, այլև ցանկանալով հետևած լինել նրան, իսկույն սկսեցին իրար մեջ քննել այդ բանն անելու հնարները, ասես թե տաճարից ելնելուն պես պետք է ճանապարհ ընկնեին։ Բայց Ֆիլոմենան, խելահաս կին լինելով, ասաց․ | ||
+ | |||
+ | —Թեև այն ամենը, ինչ որ ասաց Պամպինեան, գեղեցիկ է, այնուամենայնիվ հարկ չկա այդքան շտապելու, ինչպես դուք, ըստ երևույթին, ցանկանում եք անել։ Մի՛ մոռանաք, որ մենք կին ենք և մեր մեջ չկա այնքան ջահել մեկը, որ չիմանա, թե մենակ կանանց համար որքա՜ն դժվար է սեփական խելքով ապրելը, և թե կանայք ինչպե՜ս են կարգավորում իրենց գործերն առանց տղամարդու հոգածության։ Մենք դյուրափոփոխ ենք, կռվասեր, կասկածամիտ, փոգրոգի և երկչոտ․ ահա թե ինչու խիստ վախենում եմ, որ եթե տղամարդ ղեկավարներ չունենանք, հանկարծ մեր ընկերախումբը շատ շուտով ցրիվ կգա, շատ ավելի մեծ վնաս հասցնելով մեր պատվին, քան դա կարող էր ցանկալի լինել։ Ուստի, լավ կլիներ գործն սկսելուց առաջ հենց այդ մասին հոգալ։ —Այնժամ Ելիզան ասաց,—Իրավ է, որ տղամարդը կնոջ գլուխն է, որ առանց տղամարդու ղեկավարության մեր ձեռնարկումները սակավ են գովելիվախճան ունենում։ Բայց որտեղի՞ց գտնենք այդպիսի տղամարդիկ։ Ամեն մեկը գիտե, որ իր մերձավորներից շատերը մեռել են, իսկ մյուսները, որ ողջ են մնացել, խմբեր կազմած՝ այս ու այն կողմ են փախչում, և մեզ հայտնի չէ, թե որտե՛ղ են նրանք․ որևի փախչում են հենց այն բանից, որից ցանկանում ենք փախչել ինքներս։ Իսկ օտարներին խնդրելը անպարկեշտ կլիներ․ դրա համար էլ, եթե մենք մեզ բարեհաջողություն ենք ցանկանում, պետք է հնար գտնենք այնպես անելու, որ անախորժություն ու ամոթ չզգանք այնտեղ, ուր ուրախություն և հանգիստ ենք որոնում։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ նրանք այդպես զրույց էին անում, եկեղեցի մտան երեք երիտասարդներ, որոնցից ամենաջահելի տարիքը քսանհինգ տարեկանից պակաս չէր լինի, և որոնց մեջ ո՛չ ժամանակի թշվառությունները, ո՛չ ընկերների ու հարազատների կորուստը, ո՛չ էլ իրենց կյանքի նկատմամբ ունեցած ահը ոչ միայն չէին հանգցրել, այլև չէին մեղմել սիրո բոցը։ Նրանցից մեկի անունն էր Պամֆիլո, երկրորդինը՝ Ֆիլոստրատո, երրորդինը՝ Դիոնեո։ Երեքն էլ զվարթ ու կրթված մարդիկ էին և այժմ ցանկանում էին,—որպես մեծագույն սփոփանք այդ ընդհանուր շփոթության մեջ,— տեսնել իրենց դամաներին, որոնք դիպվածի բերումով գտնվում էին հիշյալ յոթնյակի մեջ, մինչդեռ մյուս դամաներից ոմանք էլ ազգակից էին երիտասարդներից ոմանց։ Նրանք աղջիկներին նկատեցին ոչ ավելի շուտ, քան վերջիններս նրանց, ուստի Պամպինեան ժպտալով սկսեց այսպես խոսել․ —Ինչպես երևում է, բախտը նպաստում է մեր ձեռնարկումներին՝ մեզ մոտ ուղարկելով այս ողջամիտ ու արժանավոր երիտասարդներին, որոնք մեր ղեկավարներն ու սպասավորները կլինեն, եթե մենք ցանկանալու լինենք նրանց այդ պաշտոնը տալ։ — Նիեֆիլան, որի դեմքը շառագունեց ամոթից, քանի որ նրան սիրում էր երիտասարդներից մեկը, ասաց․ —Աստվա՜ծ իմ, Պամպինեա, մտածի՛ր՝ ինչ ես ասում։ Ես հաստատ գիտեմ, որ նրանցից ոչ մեկի մասին, ով էլ որ նա լինի, չի կարելի ոչ մի բան ասել, բացի լավից․ ես նրանց պիտանի եմ համարում շատ ավելի մեծ գործի համար,ք ան այդ, և կարծում եմ, որ նրանց ընկերությունը հաճելի և պատվաբեր կլիներ ոչ միայն մեզ, այլև մեզնից առավել գեղեցիկ ու արժանավոր կանանց համար։ Բայց քանի որ հայտնի է, որ նրանք սիրահարված են մեզնից ոմանց, վախենում եմ, որ չլինի թե ո՛չ մեր, ո՛չ էլ նրանց մեղքով վատ անուն հանենք ու կշտամբանքի արժանանանք, եթե նրանց տանենք մեզ հետ։ — Այնժամ Ֆիլոմենան ասաց․— Այդ ամենը նշանակություն չունի․ թող ես պարկեշտ կյանք վարեմ և խղճի խայթ չզգամ, իսկ նրանից հետո ինչ ուզում են, թող ասեն․ տերն ու արդարությունը զորավիգ կլինեն ինձ։ Եթե միայն նրանք տրամադիր են գալու, մենք Պամպինեայի պես իրավունք կունենաք ասելու, թե բախտը նպաստում է մեր ուղևորությանը։ | ||
+ | |||
+ | Լսելով նրա ասածը, մյուս աղջիկները ոչ միայն հանգստացան, այլև ընդհանուր համաձայնությամբ որոշեցին հրավիրել երիտասարդներին, պատմել իրենց մտադրությունը և նրանց խնդրել՝ ճանապարհորդության ընթացքում, որպես մեծ մի շնորհ՝ ուղեկցել իրենց։ Դրանից հետո, այլևս խոսքեր չվատնելով և ոտքի ելնելով, Պամպինեան, որ ազգական էր գալիս նրանցից մեկին, քայլերն ուղղեց դեպի երիտասարդները, որ անգնել ու նրանց էին նայում, ուրախ—ուրախ բարևելով և բացատրելով իր մտադրությունը, նա բոլորի անունից խնդրոց՝ չմերժելու ուղեկցել իրենց ազնիվ ու եղբայրական նկատառումներով։ Երիտասարդներն սկզբում կարծեցին, թե նրանց վրա ծիծաղում են։ Համոզվելով, որ Պամպինեան լուրջ է ասում, նրանք ուրախությամբ պատասխանեցին, որ պատրաստ են այդ անելու, և գործը չուշացնելով, նախքան իրարից բաժանվելը, համաձայնության եկան, թե ինչ պիտի անեն ճանապարհորդությունը գլուխ բերելու համար։ Պատվիրելով ինչպես հարկն է պատրաստել բոլոր անհրաժեշտ բաները և նախապես լուր տալու համար մարդ ուղարկելով այն վայրը, ուր մտադիր էին գնալ, հաջորդ առավոտյան, այսինքն չորեքշաբթի օրը լուսադեմին, աղջիկները մի քանի աղախինների, երեք երիտասարդների ու նրանց երեք ծառաների հետ միասին դուրս գալով քաղաքից՝ ճանապարհ ընկան և երկու մղոնից ավելի չանցած հասան այն վայրը, որտեղ որոշված էր տեղավորվել առաջին անգամը։ Դա գտնվում էր մի փոքրիկ, շրջակա ճանապարհներից փոքր—ինչ առանձնացած բլրի վրա, որը ծածկված էր կանաչախիտ թփերով ու բույսերով, որոնք խիստ ակնահաճո էին։ Բլրի գագաթին բարձրանում էր մի պալացցո իր սքանչելի ու լայնարձակ ներքնաբակով, բաց գալերեաներով, սրահներով ու սենյակներով, որոնք սքանչելի էին ինչպես առանձին—առանձին, այնպես էլ միասին վերցրած։ Շուրջ փռված էին մաևգագետիններ, հիանալի այգիներ, սառնորակ ջրով լի ջրհորներ և թանկագին գինիներով լեցուն մառաններ, որոնք ավելի պատշաճելի էին նրանց արժեքն իմացողներին, քան այդ սակավապետ ու համեստ աղջիկներին։ Մեր խումբը, ի մեծ բավարարություն իր, ժամանման պահին ամեն ինչ մաքրված ու ավլված գտավ։ Սենյակներում դրված էին հարդարված մահիճներ, շուրջ բոլորը պատած էր ծաղիկներով, որ կարելի էր գտնել տարվա այդ եղանակին, և եղեգնով։ Երբ ժամանելուց հետո բոլորը նստեցին, Դիոնեն, որ նրանց մեջ աչքի էր ընկնում իր ուրախ բնավորությամբ և սրամիտ կատակներով, այսպես դիմեց աղջիկներին․ —Ավելի շուտ ձեր խելքն էր, քան մեր հնարագիտությունը, որ մեզ այստեղ բերեց։ Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտադիր անել ձեր մտքերի հետ, իսկ ինչ վերաբերումէ ինձ, ես իմ մտքերը թողի քաղաքի դարբասների հետևը, երբ քիչ առաջ ձեզ հետ միասին դուրս ելա այնտեղից։ Ուստի կա՛մ պատրաստվեցեք ուրախանալու, ծիծաղելու և երգելու ինձ հետ միասին (իհարկե այն չափով, որ պատշաճ է ձեր արժանապատվությանը), կա՛մ թույլ տվեք վերադառնալ մեր պատուհասված քաղաքը՝ մտքերիս մոտ։ —Ուրախ տրամադրությամբ նրան պատասխանեց Պամպինեան, որը կարծես նույնպես իրենից վանել էր իր մտքերը․ —Գեղեցի՛կ սացիր, Դիոնե՛ո, պետք է ուրախ ապրենք, ապա թե ոչ էլ ինչու՞ ենք փախել սուգ ու շիվանից։ Բայց քանի որ չափ ու սահման չճանաչող ոչ մի բան երկար չի տևում, ուստի ես, որ ծայր տվի այս հաճելի խմբի ստեղծման առիթը հանդիսացած զրույցներին, ցանկանում ե, որ մեզնից մեկն ու մեկը համարվի ավագ, որին մենք մեծարենք և ենթարկվենք իբրև մեծավորի, և որի բոլոր մտածումների նպատակը լինի մեր կյանքի ուրախությունը։ Բայց որպեսզի յուրաքանչյուրս կարողանա ճաշակած լինել ինչպես հոգսերի ծանրությունը, այնպես էլ մեծարվելու բավականությունը, և որպեսզի այդ երկուսի միջև ընտրություն կատարելիս՝ ոչ ոք առանց մեկ ու մյուսը փորձած լինեոլւ նախանձ չզգա, ես կառաջարկեի մեզնից յուրաքանչյուրին, ըստ հերթականության, մեկական օրով հատկացնել թե՛ հոգսերի բեռը և թե՛ մեծարանքը։ Թող առաջին ավագն ընտրվի մեր բոլորի կողմից, իսկ հաջորդները, ամեն օր, երբ կմոտենա երեկոյան ժամերգության պահը, նշանակվեն այդ օրվա ավագի բարեհաճությամբ․ թող այդ նշանակված ավագը կարգավորի ամեն ինչ և իր իշխանության ժամանակ ազատակամ որաշի մեր բնակելու տեղն ու ապրելու կարգը։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը ծայրաստիճան դուր եկան լսեղներին, և Պամպինեան միաձայն ընտրվեց այդ օրվա ավագ, իսկ Ֆիլոմենան, որ հաճախ լեսլ էր, թե որքան մեծարելի են դափնու տերևները և որքան են փառավորում նրանցով արժանավորապես պսակվածին, շտապով վազեց դեպի դափնին և, մի քանի ոստեր պոկելով, չքնաղ ու գեղեցիկ մի պսակ հյուսեց և նրանովպսակեց Պամպինեայի գլուխը։ Այդ օրից սկսած՝ քանի դեռ նրանց ընկերախումբը գոյություն ուներ, այդ պսակը յուրաքանչյուրի համար նշան էր թագավորական իշխանության կամ ավագության։ | ||
+ | |||
+ | Թագուհի դառնալով՝ Պամպինեան բոլորին հրամայեց լռել և, կանչել տալով երեք երիտասարդների սպասավորներին ու իրենց չորս աղախիններին, ընդհանուր լռության մեջ ասաց․ | ||
+ | |||
+ | —Որպեսզի ես առաջին օրինակը տամ ձեզ, թե ինչ կերպ մեր խումբը, հետամուտ լինելով կարգ ու կանոնին և իր ուրախությանը և, կշտամբանքի առիթ չտալով, պետք է պահպանի իր գոյությունը ու մնա այնքան ժամանակ, որքան հաճո կթվա մեզ, ապա ամենից առաջ, Պարմենոյին՝ Դիոնեոյի սպասավորին, կարգում եմ արքունապետ՝ հանձնարարելով հոգալ ծառաների և սեղանատամ մասին։ Սիրիսը՝ Պամֆիլոյի սպասավորը, թող դառնա մեր ծախսարարն ու գանձապահը՝ ենթարկվելով Պարմենոյի կարգադրություններին։ Տինդարոն կգտնվի Ֆիլոստրատոյի և մյուս երկու երիտասարդների մոտ՝ նրանց սպասավորելով իրենց օթևաններում, երբ նրանց ընկերներ, իրենց պարտականություններվ տարված, ի վիճակի չեն լինի այդ անելու։ Իմ սպասուհի Միզիան և Ֆիլոմենայի աղախին Լիչիսկան մշտապես կլինեն խոհանոցում՝ ջանացողությամբ հոգալով Պարմենոյի պատվիրած ուտելիքների պատրաստումը։ Կիմերան և Ստրատիլիան՝ Լաուրետտայի և Ֆիամետտայի աղախինները, ըստ իմ հրամանի, պիտի հավաքեն ու մաքրեն կանանց սենյակները և հետևեն մաքրությանը այն օթևանների, որտեղ պիտի կայանան մեր հավաքույթները։ Եվ յուրաքանչյուրին, ում համար թանկ է մեր բարեհաճ վերաբերմունքը, ցանկություն ու պահանջ ենք ներկայացնում՝ ուր էլ որ նա գնա կամ որտեղից էլ վերադառնա, ինչ էլ որ լսած կամ տեսած լինի, խուսափի մեզ դրսի աշխարհից երևէ լուր հաղորդելուց, բացի ուրախ լուրերից։ — Տալով այդ հակիրճ հրամանները, որոնք ընդհանուր հավանություն գտան, Պամպինեան ոտքի ելավ և ուրախ—ուրախ ասաց․ —Այստեղ այգիներ կան ու մարգագետիններ և շատ ուրիշ հաճելի վայրեր․ թող ամենայն ոք գնա ճեմելու ի հաճույս իր, բայց երբ զարկի ժամը երրորդ, թող ներկա լինի այստեղ, որպեսզի մենք կարողանանք ճաշել, քանի դեռ զով է։ | ||
+ | |||
+ | Երբ այսպիսով նորընտիր թագուհին արձակեց այդ ուրախ խումբը, երիտասարդներն ու գեղանի աղջիկներն սկսեցին հանդարտաքայլ ճեմել պարտեզում, զրուցելով հաճելի բաներից, բազմատեսակ ծաղիկներից պսակներ հյուսելով և սիրով երգելով։ Այս կերպ ժամանակ անցկացնելով մինչև թագուհու նշանակած ժամը և տուն դառնալով՝ նրանք համոզվեցին, որ Պարմենոն ջանասիրությամբ ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը, քանի որ մտնելով ներքին հարկի դահլիճը, նրանք սեղաները գտան ձյունաթույր սփռոցներով ծածկված, գավաթները շողշողում էին արծաթի նման, և չորս դին պատած էր մասրենու ծաղիկներով։ Այս բանից հետո, երբ թագուհու կարգադրությամբ ջուր բերին ձեռքերը լվանալու, բոլորը գնացին Պարմենոյի կողմից նշանակված տեղերը։ Մեջտեղ բերվեցին ճաշակով պատրաստված կերակուրներ ու ընտիր գինիներ, և այլևս ժամանակ ու բառեր չվատնելով, սպասավորներից երեքն սկսեցին ծառայել սեղանի շուրջը։ Եվ քանի որ ամեն ինչ պատշաճավոր կերպով էր հարդարված, բոլորի տրամադրությունը բարձրացավ, և նրանք ճաշեցին հաճելի կատակների և ուրախության մեջ։ Երբ սեղանը հավաքեցին, թագուհին հրամայեց նվագարանները բերել, քանի որ բոլոր աղջիկները, ինչպես նաև երիտասարդները գիտեին պարել, իսկ ոմանք էլ նվագել ու երգել։ Թագուհու հրամանով Դիոնեոն առավ վինը, Ֆիամետտան՝ վիոլը, և երկուսով սկսեցին մի սքանչելի պարեղանակ նվագել, իսկ թագուհին, ծառաներին ճաշելու ուղարկելով, մյուս աղջիկների և երկու երիտասարդների հետ միասին շուրջպար բռնեց և սկսեց կաքավել հեզասահ ու նազանի։ Երբ շուրջպարը վերջացավ, սկսեցին երգել գեղեցիկ և ուրախ երգեր։ Այսպես անցրին ժամանակը, մինչև որ թագուհուն չթվաց, որ ժամ է հանգստանալու։ Երբ նա բոլորին արձակեց, երեք երիտասարդները քաշվեցին իրենց օթևանները, որ որջատ էին դամաների սենյակներից,— ուր գտան լավ հարդարված մահիճներ, և որտեղ, ինչպես դահլիճում, չորս բելերը ծաղիկներով էր լեցուն։ Հեռացան նաև աղջիկները և, հանելով հանդերձները, գնացին հանգստանալու։ | ||
+ | |||
+ | Դեռ նոր էր զարկել իններորդ ժամը, երբ թագուհին, քնից ելնելով, արթնացրեց մյուս աղջիկներին էլ, ինչպես նաև երիտասարդներին՝ ասելով, թե ցերեկը երկար քնելոը վնասակար է։ Եվ ահա բոլորը դիմեցին դեպի բարձրացողուն ու կանաչ խոտով ծածկված փոքրիկ մարգագետինը, որ բոլոր կողմերից պաշտպանված էր արևի ճառագայթներից։ Փչում էր մեղմ մի հովիկ․ երբ թագուհու հրամանով նրանք շուրջանակի նստեցին կանաչ խոտի վրա, նա ասաց․— Ինչպես տեսնում եք, արեգակը դեռ բարձր է կանգնած, և սաստիկ շոգ է, և միայն ճպուռներն են երգում ձիթենիների ճյուղերին, անշուշտ հիմարություն կլիներ այժմ երևէ տեղ գնալ։ Այստեղ, այս զովում, հաճելի է շատ․ մենք ունենք տամա, ինչպես և շախմատ, և ամեն մարդ կարող է անձնատուր լինել այն բավականությանը, որ ավելի մոտ է իր սրտին։ Բայց եթե դուք ցանկանայիք հետևել իմ խորհրդին, մենք օրվա շոգը կանցկացնեինք ոչ թե խաղով,— որի ընթացքում, անհրաժեշտաբար, ոմանց տրամադրությունը փչանում է՝ մի առանձին հաճույք չպատճառելով մյուսներին կամ այդ խաղը դիտողներին,— այլ պատմություններ անելով, մի բան որ կարող է հաճույք պատճառել ամեն մի պատմողի բոլոր ունկնդիրներին։ Յուրաքանչյուրդ հազիվ արած կլինի մի պատմություն, երբ արևն արդեն դիմած կլինի դեպի մայրամուտ, շոգը կմեղմի, և մենք ի վիճակի կլինենք հաճույքով գնալու ուր ցանկանանք։ Եթե առաջարկս դուր է գալիս ձեզ (իսկ ես պատրաստ եմ հետևելու ձեր ցանկությանը), այդպես էլ անենք․ իսկ եթե ոչ, թող մինչև իրիկնաժամը ամեն մեկդ անի այն, ինչ հաճո է իրեն։ — Թե՛ աղջիկները և թե՛ տղամարդիկ արտահայտվեցին պատմություններ անելու օգտին։ —Եթե դա ձեզ դուր է գալիս,—ասաց թագուհին,—ապա իմ վճիռն այն է, որ այս առաջին օր յուրաքանչյուրդ ազատ լինի խոսելու այն նյութի մասին, որ ինքը կցանկանա։ Եվ դառնալով իր աջակողմը նստած Պամֆիլոյին՝ սիրալիր խնդրեց, որ սա իր նովելով ծայր տա պատմություններին։ Լսելով հրամանը՝ Պամֆիլոն ընդհանուր լռության մեջ այսպես սկսեց։ | ||
+ | |||
+ | ==='''ՆՈՎԵԼ ԱՌԱՋԻՆ'''=== | ||
+ | |||
+ | ''Սըր Չապելետոն ստապատիր խոստովանությամբ խաբում է բարեպաշտ վանականին և մեռնում, իր կենդանության օրոք անզգամի մեկը եղած լինելով, նա մահից հետո սուրբ է ճանաչվում և հորջորջվում San Ciappelletto'' | ||
+ | |||
+ | Ո՛վ սիրելի դամաներ, ինչ գործ էլ որ մարդ ձեռ զարնելու լինի, պարտավոր է սկսելուց առաջ դառնալ ու հիշել սքանչելի ու սուրբ անունը նրա, ով արարիչն եղավ ամենայն գոյության։ Ուստի և ես, որին վիճակվեց առաջինն սկսել մեր զրույցները, ցանկանում եմ պատմել նրա հրաշագործություններից մեկը, որպեսզի այդ լսելուց հետո նրա վրա դրած մեր հույսը հաստատվի, ինչպես ամուր հողի վրա, և անունը նրա մենք փառաբանած լինենք այժմ և միշտ։ Հայտնի է, որ ժամանակի մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անցավոր է ու մահկանացու, ներքուստ ու արտաքուստ լեցուն վշտով, տրտմությամբ ու տառապանքով, և մենք, որ ապրում ենք ժամանակի հոլովման մեջ և նրա մի մասնիկն ենք կազմում, չէինք դիմանա դրանց և չէինք կարողանա խուսափել դրանցից, եթե Տերն իր հատուկ ողորմածությամբ մեզ տված չլիներ ուժ ու կանխատեսություն։ Եվ չպիտի կարծել, թե այդ ողորմածությունը մեզ վրա իջնում և մեր մեև հարատևում է մեր արժանիքների համար, այլ՝ որ դա տրվում է նրա սեփական բարությամբ և շնորհիվ նրանց աղոթքների, ովքեր մի ժամանակ մեզ նման մահկանացու են եղել, սակայն իրենց կենդանության օրոք հետևած լինելով Նրա պատվիրաններին՝ այժմ Նրա հետ միասին հավիտենական են ու երանելի։ Եվ հենց նրանց, որ փորձով գիտեն մեր թուլությունը, մենք դիմում ենք որպես միջնորդների՝ աղերս ուղղելով մեր կարիքների մասին, թերևս չհամարձակվելով մեր աղոթքները վերառաքել այնպիսի մի դատավորի, ինչպիսին է Նա ինքը։ Եվ մենք նրա բարությունը ճանաչում ենք առավել ևս այն բանով, որ անկարող լինելով մահկանացուի աչքով թափանցելու աստվածային խորհուրդների մեջ, և մարդկանց ասածներից մոլորված, հաճախ նրա մեծության առաջ մեզ համար մի այնպիսի միջնորդ ենք գտնում, որը նրա կողմից դատապարտված է հավիտենապես․ և սակայն չնայած դրան՝ Նա, որի համար չկա ոչ մի գաղտնիք, ավելի շուտ ուշադրություն դարձնելով աղոթողի անկեղծության, քան նրա տգիտության կամ նրա միջնորդի պախարակության վրա, այնպես է ունկնդրում աղոթողներին, որ կարծես նրանց կողմից աղերսողը փրկության է արժանացած։ Այդ ամենը պարզ կդառնա այն նովելից, որ ես ցանկանում եմ ձեզ պատմել․ ես ասում եմ «պարզ» — մարդկային հասկացության և ոչ թե աստվածային նախախնամությունն ըմբռնելու տեսակետից։ | ||
+ | |||
+ | Պատմում են, որ երբ հարուստ ու անվանի վաճառական Մուշյատո Ֆրանցեզին վաճառականությունը թողեց ու ասպետ դարձավ և պատրաստվում էր Տոսկանա ուղևորվել Կարլոս Անհողի՝ ֆրանսիացոց թագավորի եղբոր հետ, որին դրա համար կանչել ու հորդորել էր Բոնիֆացիոս պապը,— նա տեսավ, որ, ինչպես հաճախ է պատահում վաճառականներին, իր գործերը զանազան վայրերում խիստ խճճված վիճակի մեջ են, և որ դրանք կարգավորելը այնքան էլ դյուրին ու կարճատև բան չէ, ուստի որոշեց դրանց տնօրինությունը հանձնել մի քանի անձանց։ Այս կերպ նա կարողացավ կարգի բերել իր բոլոր գործերը, և ուներ միայն մի տարակուսանք, թե որտեղից գտնի այնպիսի մի մարդ, որը կարող լինի իր բուրգոնդցի պարտապաններից հավաքել իրեն հասանելիք գումարը։ Տարակուսանքի պատճառն այն էր, որ նա բուրգոնդցիներին ճանաչում էր որպես կռվասեր, անպիտան ու խոստմնազանց մարդկանց և չէր կարծում, թե կգտնվեր այնպիսի նենգամիտ մի մարդ, որին ինքը կարողանար վստահորեն հանել ընդդեմ նրանց նենգամտության։ Շատ խորհեց նա այդ մասին մինչև որ վերջապես միտն ընկավ մի ոմն սըր Չեպարելլո, Պրատո քաղաքի բնակիչ, որը Փարիզում հաճախ էր գնում—գալիս իր մոտ։ Այդ Չեպարելլոն կարճահասակ մարդ էր, միշտ մաքուր հագնված, և քանի որ ֆրանսիացիները չէին հասկանում, թե ինչ ասել է Չեպարելլո, ապա կարծում էին, որ դա նունն է, ինչ իրենց լեզվով chapel—ը, այսինքն՝ պսակը, ուստի նրան կոչում էին ոչ թե capello, այլ Ciappelletto, որովհետև ինչպես արդեն ասացինք, կարճահասակ էր։ Եվ այսպես, ամենուրեք նրան ճանաչում էին որպես Չապելետո, և միայն քչերն էին նրան սըր Չեպարելլո անվանում։ Այդ Չապելետոն այսպիսի կյանք էր վարում․ զբաղմունքով նոտար էր, և նա իր համար մեծ անպատվություն կհամարեր, եթե որևէ վավերագիր կեղծված չլիներ (թեև վավերագրեր էլ շատ չուներ)։ Նա պատրաստ էր այդպիսի թղթեր կազմել առաջին իսկ պահանջով, և դրանք ձրիաբար սարքում էր ավելի մեծ սիրով, քան թե մեկ ուրիշը կաներ մեծ վարձատրությամբ։ Մեծ բավականությամբ սուտ վկայություն էր տալիս, անկախ այն բանից՝ կանչվա՞ծ էր այդ գործով, թե ոչ։ Այն ժամանակ Ֆրանսիայում մեծ հավատ էին ընծայում երդմանը,իսկ նրա համար սուտ երդում տալը ոչինչ բան էր, և նա խարդախությամբ շահում էր այն բոլոր գործերը, որոնց համար դիմում էին նրա վկայությանը և պահանջում խղճի մտոք ասել ճշմարտությունը։ Նրա բավականությունն ու հոգսը բարեկամների, ազգականների և ամեն տեսակ մարդկանց միջև խռովություն, թշնամանք և տուրուդմփոցի առիթներ սերմանելն էր, և որքան շատ դժբախտություններ էին ծագում դրանից, այնքան մեծ էր լինում նրա հաճույքը։ Եթե նրան հրավիրում էին մասնակցել մարդասպանության կամ մի ուրիշ վատ գործի, համաձայնում էր սիրով, երբեք չմերժելով հրավերը, և հաճախ, այն էլ մեծ բավականությամբ խեղում ու սպանում էր իր ձեռքով։ Ամեն փուչ բանի համար նա զարհուրելի սրբապղծում էր Աստծուն ու սրբերին, քանզի նմանը չունեցող բարկացկոտ էր․ եկեղեցի չէր գնում, անպարկեշտ խոսքերով ծաղրում էր նրա սուրբ ծեսերը իբրև անարժեք բաներ և ընդհակառակը՝ հաճույքով լինում էր գինետներում և հաճախում էր այլ անպարկեշտ վայրեր։ Կանանց սիրում էր նույնքան, որքան շունը կսիրե դագանակը հակառակ՝ մոլության մեջ ավելի մեծ բավականություն էր գտնում, քան որևէ այլ անառակ։ Կարող էր գողանալ ու կողոպտել նույն հանգիստ խղճով, որով բարեպաշտ մարդը ողորմություն պիտի տար։ Հայտնի որկրամոլ էր ու հարբեցող, հաճախ ի վնաս ու խայտառակություն իր՝ հանրածանոթ խաբեբա էր և խարդախ զար գցող։ Բայց ի՞նչ հարկ ավելին ասելու․ ավելի գարշելի մարդ, քան նա թերևս չի ծնվել երբեք։ Երկար ժամանակ մեսսեր Մուշյատոյի ազդոցությունն ու դիրքը պաշտպանում էին նրա խարդախ արարքները, և այդ պատճառով էլ այն մասնավոր մարդիկ, որոնց նա անարգում էր հաճախ, և դատարանները, որոնց շարունակում էր անարգել, ներում էին նրան։ Երբ մեսսեր Մուշյատոն հիշեց սըր Չեպարելլոյին, որի կյանքին հիանալի ծանոթ էր, մտածեց, որ հենց դա է այն մարդը, որ կարող է բուրգոնդցիների հախից գալ։ Ուստի նրան կանչել տալով իր մոտ՝ ասաց․ «Քեզ արդեն հայտնի է, սըր Չապելետո, որ ես այստեղից մեկնուն եմ առմիշտ։ Ի թիվս այլ գործերի՝ ես որոշ գործեր ունեմ բուրգոնդցիների՝ այդ խաբեբաների հետ և ես չգիտեմ քեզնից ավելի հարմար մի մարդ, որին հանձնարարել կարողանայի նրանցից գանձել ինձ հասանելիքը։ Այժմ դու զբաղմունք չունես և եթե հանձն առնես այդ գործը, խոստանում եմ քո նկատմամբ ապահովել դատարանի բարեհաճ վերաբերմունքը և քեզ տալ գանձածդ գումարի մի զգալի մասը»։ Սըր Չապելետոն, որ անգործ էր և այնքան էլ հարուստ չէր սույն աշխարհի բարիքներով, տեսնելով, որ հեռանում է այն մարդը, որը երկար ժամանակ իր նեցուկն ու ապավենն էր եղել, առանց հապաղելու, գրեթե անհրաժեշտությունից դրդված, համաձայնեց ու ասաց, թե ամենայն սիրով պատրաստ է գործի անցնելու։ Եվ այսպիսով համաձայունթյան եկան։ Ստանալով մեսսեր Մուշյատոյի հավատարմագրերը և թագավորի հանձնարարական նամակները՝ սըր Չապելետոն Մուշյատոյի մեկնումից հետո ուղևորվեց Բուրգոնդիա, որտեղ նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում։ Այստեղ հակառակ իր բնավորության՝ սկսեց պարտքերը գանձել հաշտ ու բարեկամաբար և կատարել այն գործը, որի համար եկել էր, ասես թե ի վերջո իրեն թույլ էր տվել գոնե մի անգամ շեղվել իր սովորությունից։ Այս գործով զբաղվելու միջոցին, իջևանած լինելով ինչ—որ ֆլորենտացի երկու եղբայրների մոտ, որոնք վաշխառությամբ էին զբաղվում և նրան պատվում էին մեսսեր Մուշյատոյի սիրույն, նա հիվանդացավ։ Եղբայրներն անմիջապես բժիշկ ու հիվանդապահներ կանչեցին և արեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրա հիվանդությունը դարմանելու համար։ Բայց ոչ մի օգնություն այլևս իմաստ չուներ, որովհետև, ըստ բժիշկների ասածի, սըր Չապելետոն, որ արդեն ծեր էր և, բացի դրանից, ժամանակին անկարգ կյանք էր վարել, օր—օրի վրա ավելի էր վատանում, և հիվանդությունը մահաբեր էր։ Դա շատ վշտացրերց եղբայրներին։ Եվ մի անգամ նրանք այն սենյակի մոտ, ուր պառկած էր հիվանդ սըր Չապելետոն, այսպիսի խոսակցություն ունեցան․ «Ինչպե՞ս վարվենք նրա հետ,—ասում էր նրանցից մեկը մյուսին,— նրա երեսից մեր բանը վատ է լինելու։ Եթե նրան՝ այդ մերձիմահ հիվանդին, վերցնենք ու դուրս անենք տնից, դա մեծ խայտառակություն կլինի մեզ համարև կապացուցի մեր անմտությունը․ բոլորը տեսել են ու գիտեն, թե նրան առաջ ինչպես էինք ընդունում ու պատվում, թե ինչպես հետո հոգածու խնամք և բժշկական օգնություն ցույց տվինք, և հանկարծ պիտի տեսնեն, որ մերձիմահ հիվանդին, երբ նա ի վիճակի էլ չէ մեզ որևէ վատ բան անելու, վերցնում ու վռնդում ենք մեր տնից։ Բայց մյուս կողմից էլ, նա այնպիսի անզգամ մարդ է եղել, որ չի ցանկանա խոստովանել ու հաղորդվել, իսկ եթե նա մեռնի առանց խոստովանության՝ ոչ մի եկեղեցի չի ընդունի նրա մարմինը, որը շան լեշի պես պիտի նետեն որևէ աղբափոս։ ԲԱյց եթե նույնիսկ խոստովանվի, նրա մեղքերն այնքան շատ են ու այնքան սոսկալի, որ դարձյալ նույնը կլինի, որովհետև չի ճարվի ոչ մի վարդապետ կամ քահանա, որ համաձայնի թողություն տալ նրան։ Եվ թողություն չստանալով՝ նա վերջ ի վերջո աղբափոսի բաժին կդառնա։ Իսկ եթե դա այդպես լինի, ապա այս քաղաքի բնակիչները, որոնք մեզ շարունակ նախատում են մեր զբաղմունքի համար, որը մեղք բան են համարում, և որոնք դեմ չեն լինի մեզ կողոպտելուն, հենց որ դա տեսնեն, դուրս կգան մեր դեմ՝ աղաղակելով․ «Պետք չէ խնայել այդ շուն լոմբարդցիներին, եկեղեցին էլ չի ընդունում նրանց»։ Եվ կհարձակվեն մեր տների վրա և, գուցե, ոչ միայն մեր ունեցվածքը կողոպտեն, այլև մեզ զրկեն կյանքից։ Այսպես թե այնպես, եթե նա մեռնի, մեր բանը վատ կլինի»։ | ||
+ | Սրը Չապելետոն, որը, ինչպես ասացի, պառկած էր հարևան սենյակում, այն սուր լսողությամբ, որ սովորաբար ունենում են հիվանդները, լսեց բոլորը, ինչ որ նրանք ասում էին իր մասին։ Նրանց կանչել տալով իր մոտ՝ նա ասաց․ «Ես չեմ ուզում, որ դուք անհանգստանաք ինձ համար և վախենաք իմ պատճառով տուժելուց։ Ես լսեցի բոլորը, ինչ որ իմ մասին ասում էինք, և հաստատ համոզված եմ, որ այդ ամենը ձեր մտածածի պես կլիներ, եթե գործն ստանար այնպիսի ընթացք, ինչպիսին դուք եք ենթադրում։ Բայց դա կստանաայլ ընթացք։ Ես կյանքումս այնքան շատ եմ անարգել Աստծուն, որ եթե մահիցս առաջ ընդամենը մի ժամ էլ նույնն անեմ, դրանից մեղքերս ո՛չ կավելանան, ո՛չ կպակասեն։ Ուստի բերել տվեք ինձ մոտ ձեր ուզած սուրբ ու օրինակելի վանականին, եթե միայն այդպիսին կա, և իմ անելիքն ինձ թողեք։ Չեմ տարակուսում, որ ես այնպես կկարգավորեմ և՛ իմ, և՛ ձեր գործը, որ դուք գոհ կլինեք»։ Թեև եղբայրները մեծ հույս չունեին նրա ասածի վրա, այնուամենայնիվ գնացին վանքերից մեկը և թախանձագին խնդրոցին իրենց տալ մի որևէ սուրբ ու խելահաս վանական, որը խոստովանեցնի իրենց տանը պառկած մի հիվանդ լոմբարդցու։ Նրանց հետ ուղարկեցին մի ծերունի վանականի, որը սուրբ ու օրինակելի կյանք էր վարում, սուրբ գրքի հմուտ գիտակ էր և որի նկատմամբ քաղաքի բնակիչները մի առանձին հարգանք ունեին։ Եղբայրներն էլ նրան առան ու բերին իրեն տունը։ Մտնելով այն սենյակը, ուր պառկած էր սըր Չապելետոն, և մոտենալով նրան՝ վանականն սկսեց բարեհոգաբար մխիթարել հիվանդին և ապա հարցրեց, թե որքան ժամանակ է անցել նրա վերջին խոստովանությունից։ Սըր Չապելետոն, որը երբեք չէր խոստովանվել, ասաց․ «Հա՛յր իմ, սովորությանս համաձայն խոստովանվում եմ շաբաթական առնվազն մեկ անգամ՝ չհաշված այն շաբաթները, երբ խոստովանվում եմ ավելի հաճախ։ Ճիշտ է, հիվանդանալուցս ի վեր, իսկ դա արդեն մի շաբաթ կլինի, չեմ խոստովանվել․ այնպիսի մի վիշտ է պատճառել ինձ այս հիվանդությունը»։ — «Լավ ես արել, զավա՛կս,— ասաց վանականը,— սրանից հետո էլ այդպես արա։ Ինչպես տեսնում եմ, քիչ բան պիտի լսեմ ու հարցնեմ, քանի որ այդքան հաճախ ես հաղորդվում»։ — «Այդ մի՛ արեք, հա՛յր սուրբ,—ասաց սըր Չապելետոն,—որքան շատ և որքան հաճախ էլ խոստովանված լինոմ, միևնույն է, ամեն անհամ խոստովանվելիս ես ցանկացել եմ խոստովանվել իմ այն բոլոր մեղքերը, որ կարող էի հիշել ծննդյանս առաջին օրից սկսած մինչև խոստովանությանս պահը․ ուստի, ամենապատվելի՛ հայր, խնդրում եմ բոլոր մեղքերիս համար հարցնել այնպես մի առ մի, որ կարծես երբեք էլ հաղորդված չեմ եղել։ Մի՛ նայեք, խնդրում եմ, իմ հիվանդ լինելուն․ ես գերադասում եմ նեղություն պատճառել մարմնիս, քան թե նրան հաճոյանալով անել այնպիսի մի բան, որ կարող է կործանել հոգիս, որը իր նվիրական արյամբ քավեց փրկիչն ամենազոր»։ Այդ խոսքերը շատ դուր եկան հայր սրբին, որը դրանք համարեց նրա հոգու ջերմեռանդ բարեպաշտության ապացույց։ Սրտանց խրախուսելով սըր Չապելետոյի այդ սովորությունը, նա հարցրեց, թե արդյոք երբևէ չի շնացել որևէ կնոջ հետ։ Սըր Չապելետոն, խորունկ հառաչ արձակելով, պատասխանեց․ «Հա՛յր սուրբ, ինչ վերաբերում է դրան՝ դժվարանում եմ հայտնել ճշմարտությունը, քանզի վախենում եմ մեղանչած լինել սնափառությամբ»։ — «Ասա՛, մի՛ վախենար, քանզի դեռ ոչ ոք չի մեղանչել՝ խոստովանության ժամանակ կամ այլ դեպքերում ճիշտ խոսելով»։ Այնժամ ասաց սըր Չապելետոն․ «Եթե հավաստում եք, որ մեղանչած չեմ լինի, ապա կհայտնեմ ձեզ․ ես կույս եմ ու անարատ, ինչպես մորս արգանդից ելնելիս»։ — «Օրհնյալ լինես, որդի՛ս,—ասաց վանականը,—լավ ես արել անշուշտ, և վարվելով այդպես, դարձել ես առավել արժանավոր, քանզի, եթե ցանկանայիր, կարող էիր հակառակն անել շատ ավելի ազատ, քան մենք և բոլոր նրանք, ովքեր կապված են որևէ ուխտով»։ Այնուհետև հարցրեց, թե արդյոք Աստծուն չի զայրացրել որկրամոլությամբ—«Այո՛, և շատ անգամ»,պատասխանեց սըր Չապելետոն խորունկ հառաչ արձակելով, որովհետև, ինչպես ասաց նա, թեև տարվա ընթացքում պահել էր բոլոր այն ծոմերը, որ պահում են բարեպաշտ մարդիկ և, ի լրումն դրա, առնվազն երեք անգամ իր ծոմը սովորաբար լմնցրել է միայն հացով ու ջրով, այնուամենայնիվ ջուրը խմել է այնպիսի բավականությամբ ու հաճույքով, ինչպիսի հաճույքով թունդ խմողները խմում են գինին, մանավանդ երբ հոգնել է սաղմոսներ քաղելուց կամ ուխտագնացության ճանապարհին, հաճախ էլ ախորժել է ուտել ա՛յն կանաչեղենից պատրաստված սալաթը, որ գեղջկուհիներն են ժողովում դաշտում․ երբեմն ուտելիքը նրան ավելի համեղ է թվացել, քան իր կարծիքով պիտի թվար այն մարդուն, ով իր նման ծոմը պահում է բարեպաշտորեն։ Դրան վանականը պատասխանեց․ «Զավա՛կս, այդ մեղքերը բնական են և թեթև, և ես չեմ ուզում, որ դու դրանցով ճնշեիր քո խիղճը․ ամեն մարդու, որքան էլ նա սուրբ լինի, պատահում է, որ ուտելիքը երկար սովածությունից հետո, իսկ խմելիքը՝ հոգնածությունից հետո համեղ թվա»։ — «Մի՛ մխիթարեք ինձ այդպես, հա՛յր իմ,—առարկեց սըր Չապելետոն,—հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, որ ամենայն ինչ, որ արվում է հանուն Աստծո, պետք է արվի մաքուր խղճով և առանց որևէ պիղծ մտածումի․ ով այլ կերպ է վարվում՝ մեղանչում է չարաչար»։ վանականն զգացվեց․ «Շատ ուրախ եմ, որ այդպիսին են քո մտքերը, և ինձ չափազանց դուր է գալիս քո անբիծ ու ազնիվ խղճմտությունը։ Սակայն ասա ինձ, չե՞ս մեղանչել ընչասիրությամբ․ չե՞ս ցանկացել ունենալ ավելին, քան պետք է, չե՞ս պահել այն, ինչ պետք չէր պահել»։ Եվ այսպես պատասխանեց սըր Չապելետոն․ «Չէի ցանկանա, հա՛յր իմ, որ դուք իմ մասին որևէ աննպաստ բան խորհեիք՝ ելնելով այն հանգամանքից, որ ես այս վաշխառուների տանն եմ գտնվում։ Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նրանց հետ և եկել եմ հենց այն նպատակով, որ ամոթանք տամ նրանց, համոզեմ ու ետ պահեմ այդ գարշելի զբաղմունքից, և թերևս հաջողեի, եթե երկնային Տերն ինձ չպատժեր։ Գիտցեք ուրեմն, որ հայրս մեծ կարողություն էր թողել ինձ, որի մեծ մասը նրա մահից հետո ես բաժանեցի ի Քրիստոս եղբայր աղքատներին։ Այնուհետև, գոյությունս պահպանելու և աղքատներին օգնելու համար սկսեցի քիչ ու միչ առևտուր անել՝ ցանկանալով այդ կերպ փող վաստակել՝ շարունակ եկամուտս կիսելով Աստծո մարդկանց հետ, կես մասով հոգալով իմ կարիքները, մյուս կեսը բաշխելով նրանց։ Եվ Արարիչն ինձ այնպես օգնեց, որ գործերս գնալով ավելի լավանում էին»։ —«Լավ ես արել, զավա՛կս,-ասաց վանականը։ -Իսկ արդյոք հաճախ չե՞ս զայրացել»։ —«Ավա՜ղ,-ասաց սըր Չապելետոն,- մեղքս ինչ թաքցնեմ,-հաճախ։ Եվ ո՞վ կարող է զսպել իրեն ու չզայրանալ՝ ամեն օր տեսնելով, թե ինչ խայտառակ բաներ են անում մարդիկ՝ չհետևելով Աստծո պատվիրաններին, չվախենալով Նրա դատաստանից։ Երբ տեսնում էի երիտասարդների, որ մոլությունների հետևից են ընկած, որոնք երդվում են ու դրժում երդումը, գինետնից գինետուն են թափառում և եկեղեցի չեն հաճախում ու գնում են ավելի շուտ այս մեղավոր աշխարհի, քան Աստծո ցուցած ճանապարհով, ապա իմ մեջ օրական մի քանի անգամ առաջանում էր այն ցանկությունը, թե ավելի լավ է մեռնոմ, քան ապրեմ»։ —«Զավա՛կս,- ասաց վանականը,- դա սու՜րբ զայրույթ է, և դրա համար ես քեզ ապաշխարանք չեմ դնում։ Բայց գուցե զայրույթը քեզ դրդել է սպանե՞լ, որևէ մեկին վիրավորանք կամ այլ անարգա՞նք հասցնել»։ —«Մեղա՜ քեզ, տեր,-ասաց սըր Չապելետոն,- դուք, թվում է, սուրբ մարդ եք, բայց այնպիսի՜ բաներ եք ասում։ Եթե գլխումս ծագեր ձեր թված հանցանքներից մեկն ու մեկը կատարելու աննշան միտքն անգամ, ապա մի՞թե կարծում եք, որ Տերն այդքան երկար կպահպաներ ինձ։ Այդպիսի բաներ անելու ընդունակ են միայն ավազակներն ու չարագործները։ Եվ ես ամեն անգամ, երբ տեսնում էի այդպիսի մեկին, ասում էի՝ գնա և թող Տերը դարձի բերի քեզ»։ Այնժամ վանականն ասաց.«Հապա ասա ինձ, զավա՛կս, և թող օրհնյա՜լ լինիս դու, արդյոք որևէ մեկի դեմ սուտ վկայություն չե՞ս տվել, չե՞ս վատաբանել մերձավորիդ, չե՞ս խլել որևէ մեկի ունեցվածքը՝ առանց նրա ցանկությունը հարցնելու»։ «Այո՛, մեսսե՛րե, մերձավորիս մասին վատ խոսք ասել եմ։ Ես մի հարևան ունեի, որն առանց որևէ պատճառի մի գլուխ ծեծում էր իր կնոջը։ Եվ մի անգամ ես նրա մասին վատ բաներ ասացի կնոջ ազգականներին, քանզի շատ էի խղճում այդ թշվառ կնոջը, որին նա հարբած ժամանակ այնպես էր քոթակում, որ ասել չի լինի»։ —«Լա՜վ է, լա՜վ,-շարունակեց վանականը,-դու ինձ ասացիր, որ վաճառական ես եղել․ արդյոք չե՞ս խաբել որևէ մեկին, ինչպես այդ անում են վաճառականները»։ —«Մեղավոր եմ,-պատասխանեց սըր Չապելետոն,-միայն թե չգիտեմ՝ ում եմ խաբել։ Մի անգամ ինչ-որ մեկը բերել էր այն կերպասի փողը, որ ես վաճառել էի նրան․ ես էլ առանց համրելու առա ու դրի արկղը, իսկ մի ամիս հետո տեսա, որ չորս մանր արծաթադրամ ավելի էր բերել։ Չհանդիպելով այդ մարդուն՝ ես փողը պահեցի մի ամբողջ տարի, որպեսզի վերադարձնեմ նրան, իսկ հետո արծաթադրամները ողորմացի աղքատներին՝ ի սեր Աստծո»։ —«Դա աննշան մեղք է, և լավ ես արել այդպես վարվելով»,-ասաց վանականը։ Եվ հայր սուրբը շատ ուրիշ բաներ էլ հարցրեց նրան, և բոլոր հարցերին նա պատասխանում էր նույն կերպ։ Վանականն արդեն պատրաստվում էի թողություն տալ նրան, երբ սըր Չապելետոն ասաց․«Մեսսե՛րե, հոգուս վրա մի ուրիշ մեղք էլ կա, որի մասին ես ձեզ չասացի»։ —«Իսկ ի՞նչ մեղք է դա»,-հարցրեց վանականը, իսկ նա պատասխանեց․ «Միտս է գալիս, որ մի անգամ ծառայիս հրամայեցի տունը մաքրել շաբաթ օրը, ժամը իննից հետո՝ մոռանալով, որ կիրակնամուտ է»։ —«Աննշան բան է դա, զավա՛կս»,- ասաց վանակաը։ «Ո՛չ, ո՛չ, այդպես մի՛ ասեք,-ասաց սըր Չապելետոն,- կիրակին պետք է անպատճառ հարգել, զի մեր Փրկիչն այդ օրը հարյավ ի մեռելոց»։ Այնժամ ասաց վանականը․ «Հո ուրիշ վատ բան չե՞ս արել, զավա՛կս»։ —«Արել եմ, մեսսե՛րե,-պատասխանեց սըր Չապելետոն,-մի անգամ, ինքս ինձ մոռանալով, ես թքեցի Աստծո տաճարում»։ Վանականը ժպտաց․ «Զավա՛կս,- ասաց նա,- դրա համար չարժե անհանգստանալ․ մենք՝ վանակններս, այնտեղ թքում ենք ամեն օր»։ —«Եվ շատ վա՛տ եք անում,- ասաց սըր Չապելետոն, սուրբ տաճարը պետք է պահել ամեն բանից մաքուր, քանզի այնտեղ ՝ զոհ մատուցվում Աստծուն»։ Մի խոսքով,այդպիսի շատ ու շատ բաներ ասաց վանականին, ի վերջո սկսեց հառաչել և հոնգուր-հոնգուր լաց լինել,- մի բան, որ ցանկանալու դեպքում անում էր հիանալի։ —«Ի՞նչ եղավ քեզ, զավա՛կս»,- հարցրեց վանականը։ Եվ պատասխան տվեց սըր Չապելետոն․ «Եղու՜կ ինձ, մեսսե՛րե, մի մեղք մնաց հոգուս վրա․ երբեք չեմ ապաշխարել դրա համար և այնպե՜ս եմ ամաչում ասել․ ամեն անգամ դա հիշելիս սկսում եմ, ինչպես տեսնում եք, լաց լինել և հաստատ համոզված եմ, որ երբեք Տերն ինձ չի գթա այդ մեղքիս համար»։ —«Այդ ի՜նչ ես ասում, զավա՛կս,-ասաց վանականը,- եթե այդ բոլոր մեղքերը իմի ժողովվեին մի անձի մեջ, և այդ մարդն էլ քեզ պես զղջար ու հուզվեր, ապա այնքան մեծ է բարությունն ու ողորմածությունն Աստծո, որ Տերն իր բարությամբ կներեր այդ մեղքերը, եթե այդ մարդը խոստովանած լիներ։ Ուստի ասա՛, մի՛ վախենար»։ Սակայն սըր Չապելետոն շարունակեց հոնգուր-հոնգուր լալ․ «Ավա՜ղ, հա՛յր իմ,- ասաց,- մեղք շատ է մեծ, և ես գրեթե չեմ հավատում, որ Աստված կների ինձ, եթե չօգնեն ձեր աղոթքները»։ —«Ասա՛ առանց վախենալու,- ասաց վանականը,- ես խոստանում եմ քեզ համար աղոթել Աստծուն»։ Սըր Չապելետոն անվերջ լալիս էր և ոչինչ չէր ասում, իսկ վանականը շարունակում էր նրան հորդորել։ Երկար ժամանակ աղիողորմ լալով՝ սըր Չապելետոն վանականին կարված սպասումի մեջ պահեց և ապա, խորունկ մի հառաչ արձակելով, ասաց․ «Հա՛յր իմ, քանի որ խոստացաք ինձ համար աղոթել Աստծուն, խոստովանում եմ ձեզ․ ուրեմն գիտցեք, որ երեխա ժամանակ ես մի անգամ վատ խոսք եմ ասել մորս»։ Այդ ասելուն պես նա նորից սկսեց հոնգուր-հոնգուր լալ ու ողբալ։ «Որդի՛ս,- ասաց վանականը,- դա՞ է այն մեղքը, որ քեզ թվում է սոսկալի։ Մարդիկ օրնիբուն հայհոյում են Աստծուն, և Տերն էլ սիրով ներում է այդ մեղքի համար զղջացողներին, իսկ դու կարծում ես, որ Նա քեզ չպիտի՞ ների։ Մի՛ լար, սփոփվի՛ր։ Հավատացնում եմ քեզ, որ եթե դու լինեիր նույնիսկ Նրան խաչողներից մեկը, Նա դարձյալ պիտի ներեր քեզ, քանզի, ինչպես տեսնում եմ, այնքա՜ն մեծ է զղջումդ»։ —«Ավա՜ղ, հա՛ր իմ, այդ ի՞նչ եք ասում,— ասաց սըր Չապելետոն,—վատ խոսք ասեմ հարազատ մորս, որ ինն ամիս ինձ պահել է իր արգանդում, մի հարյուր անգամից ավելի գրկած ման ածել․ ո՜հ, վատ եմ արել՝ նրան հայհոյելով, և ծանր է այդ մեղքը։ Եթե դուք ինձ համար չաղոթեք Աստծուն, ինձ այդ չի ներվի»։ Տեսնելով, որ սըր Չապելետոն այլևս ասելիք չունի, վանականը թողություն տվեց և օրհնեց՝ նրան համարելով սուրբ մարդ, քանի որ միանգամայն հավատում էր նրա բոլոր ասածներին։ Եվ ո՞վ կարող էր չհավատալ՝ այդ բաները լսելով հոգին ավանդող մարդուց։ Եվ այդ ամենը լսելուց հետո նա ասաց․ «Սը՛ր Չապելետո, Աստծո օգնությամբ դուք շուտով կապաքինվեք․ բայց եթե պատահի, որ Տերն իր մոտ կանչի ձեր օրհնված և դրա համար պատրաստ հոգին, չէի՞ք հաճի արդյոք, որ ձեր մարմինը թաղվեր մեր վանքում»։ —«Այո՛, մեսսե՛րե,— պատասխանեց սըր Չապելետոն,— ես ուրիշ տեղ էլ չէի ցանկանա թաղվել, քանզի դուք խոստացաք աղոթող լինել ինձ համար, էլ չասած, որ ես շարունակ մի առանձին նվիրվածություն եմ ունեցել ձեր ուխտի նկատմամբ։ Ուստի խնդրում եմ՝ վանք վերադառնալուն պես հոգաք, որ մոտս բերեն Քրիստոսի մասունքն իսկական, որը դուք ամենայն օր նվիրագործում եք տաճարի սեղանի վրա, քանզի ցանկանում եմ, թեպետև անարժան եմ դրան, ձեր թույլտվությամբ հաղորդվել այդ սուրբ մասունքին, իսկ այնուհետև արժանանալ վերջին սուրբ օծման, որպեսզի մեղքերի մեջ ապրելուց հետո այսպես թե այնպես մեռնեմ որպես քրիստոնյա»։ Սուրբ հայրն ուրախությամբ համաձայնեց, գովեց նրա մտադրությունը և ասաց, թե անմիջապես կկարգադրի, որպեսզի այդ ամենը բերեն իր մոտ։ Եվ այդպես էլ արին։ | ||
+ | |||
+ | Երկու եղբայրները, որ վախենում էին, թե միգուցե սըր Չապելետոն իրենց խաբի, թաքնվել էին այն միջնորմի հետևը, որով անջատված էր հիվանդի սենյակը, և ականջ դնելով՝ շատ պարզ լսեցին ու ըմբռնեցին այն ամենը, ինչ սըր Չապելետոն ասաց վանականին։ Լսելով նրա հանցանքների խոստովանությունը՝ նրանք հազիվ էին զսպում իրենց, որպեսզի չփռթկացնեին։ Ա՜յ քեզ մարդ,— ասում էին նրանք մեկ մեկու,— ո՛չ ծերությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ մոտալուտ մահվան վախը, ո՛չ ահը Աստծո, որի դատաստանի առաջ պիտի կանգնի ընդամենը մի ժամից հետո, մի խոսքով՝ ոչինչ չկարողացավ նրան հրաժարեցնել մեղսավորությունից, և նա դարձյալ ցանկանում է մեռնել այնպես, ինչպես եղել է կյանքում։ —Լսելով, որ վարդապետը նրան խոստացավ թաղել եկեղեցում, նրանք այլևս դադարեցին հետագայի մասին մտածելուց։ Դրանից քիչ հետո սըր Չապելետոն հաղորդվեց և երբ նրա վիճակը չափազանց վատացավ, ընդունեց վերջին օծումը։ Հենց այն օրը, երբ տեղի ունեցավ նրա վերջին խոստովանությունը, երեկոյան ժամերգությունից շատ չանցած՝ սըր Չապելետոն վախճանվեց։ Դրանից հետո երկու եղբայրները հանգուցյալի սեփական միջոցներով վայելուչ թաղում սարքելով և վանականներին իմաց տալով, որ ըստ ընդունված սովորության՝ գան գիշերվա հսկումը կատարելու, իսկ առավոտյան էլ՝ հանգուցյալին թաղելու, հոգացին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Բարեպաշտ վանականը, որ նրա խոստովանահայրն էր եղել, լսելով նրա մահվան լուրը, խոսեց վանահոր հետ և զանգերի ղողանջի ներքո հավաքելով բոլոր միաբաններին՝ նրանց պատմեց, թե դատելով խոստովանությունից՝ որչափ սուրբ մարդ էր եղել սըր Չապելետոն։ նա հույս հայտնեց, որ նրա սիրույն Տերը բազում հրաշքներ պիտի արարի, և վանականներին համոզեց նրա մարմինն ընդունել պատշաճ հարգանքով ու ջերմեռանդությամբ։ Վանահայրն ու դյուրահավատ վանականները համաձայնեցին․ երեկոյան գնացին այն տեղը, որտեղ դրված էր սըր Չապելետոյի դիակը, մեծ ու հանդիսավոր հոգեհանգիստ կատարեցին, իսկ առավոտյան, ժամաշապիկներ ու քղամիդներ հագած, ձեռքներին ժամագրքեր բռնած և առջևից խաչեր ու խաչվառներ տանելով, սաղմոսներ երգելով, գնացին դիակը դուրս բերելու և մեծ պատվով ու հանդիսով, գրեթե քաղաքի ողջ բնակչության՝ բոլոր արանց ու կանանց ուղեկցությամբ, տարան եկեղեցի։ Երբ դիակը վայր բերին եկեղեցում, նրա խոստովանահայր վանականը, բեմ ելնելով, սկսեց զարմանալի բաներ պատմել նրա կյանքի, պահեցողության, կուսության, միամտության, անմեղության ու սրբության մասին և, ի միջի այլոց պատմեց, թե սըր Չապելետոն ինչն էր համարել իր մեծագույն մեղքը՝ զղջալով լալահառաչ, և թե ինչպես ինքը մեծ դժվարությամբ էր կարողացել համոզոլ, որ Աստված կների նրան։ Այնուհետև դառնալով ու կշտամբելով ունկնդիրներին՝ նա ասաց․ «Իսկ դուք, նզովյալնե՛ր, ձեր ոտքի տակ ընկած ամեն մի ծղոտի համար հայհոյում եք Փրկչին ու նրա մորը և սրբերի ողջ դասը»։ Եվ դարձյալ շատ ու շատ բաներ ասաց նրա բարության ու սրբության մասին։ Եվ իր այդ խոսքերով, որոնց գեղջուկ մարդիկ կատարյալ հավատ էին ընծայում, նա կարճ միջոցում սըր Չապելետոյին այնպես սրբացրեց, որ պատարագից հետո բոլորը, սոսկալի կերպով միմյանց հրմշտելով ու կոխկրտելով, վրա ընկան ու սկսեցին համբուրել հանգուցյալի ձեռքն ու ոտքը, քաշաշելով ծվեն-ծվեն արին նրա հագուստը, և երջանիկ էր համարվում նա, ում բաժին էր ընկնում թեկուզ աննշան մի ծվեն։ Եվ հարկ եղավ նարն այդ կերպ եկեղեցում թողնել ամբողջ մի օր, որպեսզի բոլորը կարողանային տեսնել նրա սուրբ երեսը։ Երբ գիշեր եղավ, նրան մեծ երկյուղածությամբ թաղեցին մատուռներից մեկում՝ ամփոփելով մարմարե դամբարանի մեջ։ Մյուս օրվանից սկսած՝ կամաց-կամաց ժամանում էին ուխտավորները, մոմ վառում ու երկրպագում, ուխտ անում։ Եվ նրա սրբության համբավն ու նրան պաշտելու սովորությունն այնպես տարածվոց, որ այլևս չկար մի մարդ, որը դժբախտության դեպքում դիմեր այլ սրբի, և ոչ թե նրան։ Եվ նրան անվանեցին ու մինչև հիմա էլ անվանում են San Ciappelletto, և ասում են, թե ի սեր նրա՝ Տերը շատ հրաշքներ է գործել և դեռևս ամեն օր այդպիսի հրաշքների է արժանացնում բոլոր նրանց, ովքեր երկյուղած հոգով դիմում են այդ սրբին։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչպես ապրեց ու մեռավ պրատոցի սըր Չապելետոն․ և այդ կերպ, ինչպես դուք լսեցիք, նա սուրբ դարձավ։ Ես չեմ ժխտում հնարավորությունն այն բանի, որ նա Տիրոջ ողորմածությամբ երանելոց դասն անցավ, որովհետև եթե նրա կյանքը մեղսալի էր ու ապական, ապա նա ի վերջո այնպես ապաշխարեց, որ թերևս Տերը նրան գթաց և ընդունեց իր արքայությունը։ Սակայն դա մեզ համար անիմանալի է։ Դատելով այն բանից, ինչ տեսանելի է մեզ, ես ասում եմ, որ նա ավելի շուտ պիտի դժոխքում և սսատանայի ճիրանների մեջ լինի, քան դրախտում։ Եթե իսկապես այդպես է, ապա մենք դրանով կարող ենք տեսնել ու ճանաչել Աստծո անսահման բարությունն առ մեզ, Աստծո, որը, նայելով ոչ թե մեր մոլորություններին, այլ մեր հավատի անկեղծությանը, և հաշվի չառնելով այն, որ մենք նրա բարության առաջ միջնորդ ենք դարձնում իր իսկ թշնամուն՝ վերջինիս բարեկամ կարծելով, մեզ լսում է այնպես, ինչպես եթե միջնորդ ընտրած լինեինք մի իսկական սրբի։ Ուստի, որպեսզի ժամանակիս դժբախտությունների միջոցին Նրա բարությունը մեզ անվնաս ու ողջ պահի մեր այս ուրախ ընկերախմբի մեջ, փառաբանենք Նրան, հանուն որի հավաքվել ենք, վերառաքենք Նրան մեր հարգանքը և Նրա՛ն հանձնենք մեր հոգսերը այն հաստատ համոզումով, որ Նա մեզ կլսի։ | ||
+ | |||
+ | Այստեղ Պամֆիլոն լռեց։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==='''ՆՈՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ'''=== | ||
+ | |||
+ | |||
+ | ''Հրեա Աբրահամը, Ջիանոտո դի Չիվինիի հորդորանքից մղված, գնում է Հռոմի արքունիքը և այնտեղ տեսնելով եկեղեցու սպասավորների ապականված բարքերը՝ վերադառնում է Փարիզ, որտեղ և քրիստոնյա է դառնում'' | ||
+ | |||
+ | Պամֆիլոյի նովելը, որ մերթ ընդ մերթ աղջիկների ծիծաղն էր շարժում, ընդհանուր առմամբ հավանության արժանացավ։ Նովելը լսվեց ուշադրությամբ և երբ ավարտվեց, թագուհին հրամայեց Նիեֆիլային, որը նստած էր Պամֆիլոյի կողքին, պատմել իր նովելը ևս՝ հետևելով զվարճության համար սահմանված կարգին։ Նիեֆիլան, որն իր վարվեցողության հաճելիությամբ աչքի էր ընկնում նույնքան, որքան և գեղեցկությամբ, ուրախ-ուրախ պատասխանեց, թե կպատմի սիրով և սկսեց այսպես․ | ||
+ | |||
+ | —Պամֆիլոն իր պատմությամբ մեզ ցույց տվեց, ու Աստծո բարեգթությունն անտես է առնում մոլորությունները, եթե դրանք ծագում են այնպիսի պատճառներից, որոնք վրիպում են մեր գիտությունից․ իսկ ես ցանկանում եմ իմ պատմությամբ ցույց տալ, որ այդ բարեգթությունը,— հանդուրժելով թերություններն այն անձանց, որ պարտավոր էին իրենց խոսքով ու գործով այդ բանը վկայել ճշմարտապես, սակայն անում են ընդհակառակը,— դրանով իսկ տալիս է ապացույցն իր անխախտելիության, որպեսզի մենք հոգու առավել կայունությամբ հետևած լինենք այն ամենին, ինչին հավատում ենք։ | ||
+ | |||
+ | Ինձ պատմել են, սիրելի դամաներ, որ Փարիզում ապրում էր Ջիանոտո դի Չիվինի անունով մի հարուստ վաճառական ու լավ մարդ, որը մահուդի մեծ առևտուր էր անում։ Նա շատ մտերիմ էր Աբրահամ անունով մի մեծահարուստ հրեայի հետ, որ նույնպես վաճառական էր և շատ ազնիվ ու պարզասիրտ մարդ։ Գիտենալով նրա ազնվությունն ու պարզասրտությունը՝ Ջիանոտոն շատ էր ցավում, որ այդ արժանավոր, խելոք ու լավ մարդու հոգին, նրա հավատի արատավորության պատճառով, պետք է դժոխապարտ լինի։ Այդ պատճառով էլ նա սկսեց նրան բարեկամաբար խնդրել, որ թողնի հրեական հավատի մոլորությունները և դառնա քրիստոնեական ճշմարիտ հավատին, որը, ինչպես կարող էր նա տեսնել, լինելով սուրբ ու կատարյալ, շարունակ ծաղկում ու տարածվում է, այնինչ ընդհակառակը՝ նրա կրոնը նվազում է և ամայության մատնվում, մի բան, որի ճշմարտությանը նա ինքն էլ կարող է համոզվել։ Հրեան պատասխանեց, թե ինքը չգիտե առավել կատարյալ ու սուրբ կրոն, քան հրեականը և որ ինքը ծնվել է այդ կրոնով, դրանով էլ մտադիր է ապրել ու մեռնել, և ոչ մի բան չի կարող նրան շեղել այդ մտադրությունից։ Սակայն դա ետ չկանգնեցրեց Ջիանոտոյին, և մի քանի օր անց նա վերստին նրան դիմեց նույնպիսի խոսքերով՝ նրան ապացուցելով, ինչպես այդ կարողանում են անել վաճառականները, թե ինչու է մեր կրոնը հրեականից լավ։ Թեև հրեան քաջ գիտակ էր հրեական օրենքին, այնուհանդերձ,— գուցե Ջիանոտոյի նկատմամբ տածած մեծ բարեկամությունից մղված, կամ գուցե նրա վրա ազդել էին այն խոսքերը, ու սուրբ հոգին դրել էր այդ հասարակ մարդու բերանը,— նրան սկսեցին շատ դուր գալ Ջիանոտոյի փաստարկները, թեպետև, շարունակել համառել իր հավատի մեջ՝ թույլ չէր տալիս իրեն դարձի բերել։ Որքան նա համառում էր, այնքնան Ջիանոտոն չէր դադարում նրան համոզելուց, մինչև որ վերջապես հրեան, այդ հաստատակամությունից ազդվելով, ասաց․— «Լավ, Ջիանոտո, դու ցանկանում ես, որ ես քրիստոնյա դառնամ, ես ինքս էլ պատրաստ եմ այդ անելու, սակայն պայմանով, որ նախ և առաջ ուղևորվեմ Հռոմ, որպեսզի այնտեղ կարողանամ տեսնել այն մարդուն, որին դու անվանում ես Աստծո փոխանորդը երկրի վրա, կարողանամ տեսնել նրա վարքն ու բարքը և ապրելաձևը, ինչպես նաև նրա կարդինալ եղբայրներին։ Եթե նրանք իմ աչքին երևան այնպես, որ նայելով նրանց և քո խոսքերին՝ ես համոզվեմ իմ հավատի նկատմամբ քոնի ունեցած առավելությանը, ինչպես որ դու աշխատում էիր ապացուցել, ապա կվարվեմ այնպես, ինչպես ասացի քեզ․ իսկ եթե ոչ՝ առաջվա պես կմնամ հրեա»։ | ||
+ | |||
+ | Լսելով այդ՝ Ջիանոտոն չափազանց վշտացավ և իր մտքում ասաց․ «Զու՜ր կորան իմ ջանքերը, մինչդեռ ցանկանում էի օգտավետ կերպով գործադրել՝ կարծելով, թե արդեն դարձի եմ բերել նրան։ Հիրավի, եթե նա գնա Հռոմի պապի արքունիքը և տեսնի հոգևորականության պիղծ ու արատավոր կյանքը, ապա ոչ միայն հրեայից քրիստոնյա չի դառնա, այլև եթե քրիստոնյա դարձած լիներ, անշուշտ նորից հրեական հավատին կդառնար»։ Ապա դառնալով Աբրահամին՝ Ջիանոտոն ասաց․ «Բարեկա՛մս, ինչու՛ ես ուզում քեզ պատճառել այդպիսի նեղություն և ընկնել այնպիսի մեծ ծախսերի տակ, որ կապված են Հռոմ ուղևորվելու հետ։ Էլ չխոսենք այն մասին, որ քեզ նման հարուստ մարդու համար ամեն մի ճամփորդություն, ծովով լինի, թե ցամաքով, լի է վտանգներով։ Չլինի՞ թե մտածում ես, որ այստեղ չի գտնվի որևէ մեկը, որ կարողանար մկրտել քեզ։ Եթե դու տարակուսանքներ ունես այն հավատի նկատմամբ, որը ես քեզ բացատրեցի, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ պիտի գտնես մեծ գիտուններ և առավել իմաստուն մարդիկ, որոնք քեզ կմեկնեն այն ամենը, ինչ որ ցանկանաս կամ հարցնելու լինես։ Ահա թե ինչու իմ կարծիքով այդ ճանապարհորդությունն ավելորդ է։ Գիտցի՛ր, որ այնտեղ էլ բարձրաստիճան հոգևորականները ճիշտ այնպես են, ինչպիսիք դու կարող ես տեսնել նաև այստեղ, և նույնիսկ ավելի լավն են, քանզի ավելի մոտ են գերագույն հովվապետին։ Ուստի հետևելով իմ խորհրդին՝ այդ նեղությունը պահիր մի ուրիշ անգամի՝ դեպի սուրբ վայրերը կատարելիք որևէ այցելության համար․ այն ժամանակ թերևս ես ինքս էլ լինեմ քեզ ուղեկից»։ Հրեան պատասխանեց․ «Ես հավատում եմ, Ջիանոտո, որ քո ասածը ճիշտ է, բայց եթե ասելու լինեմ միով բանիվ, ապա կասեմ քեզ (եթե դու ցանկանում ես, որ ես անեմ այն, ինչ այնպես խնդրում էիր), որ ես վերջնականապես որոշել եմ գնալ․ այլապես ոչինչ չեմ անի»։ Տեսնելով նրա վճռականությունը՝ Ջիանոտոն ասաց․ «Գնա՛, Տեր ընդ քեզ», և միևնույն ժամանակ միտք արեց, որ եթե հրեան տեսնի Հռոմի արքունիքը, երբեք քրիստոնյա չի դառնա։ Այդպես էլ նա ճարահատյալ վերջ տվեց իր հորդորներին։ | ||
+ | |||
+ | Հրեան ձի հեծավ և հապշտապ ճանապարհ ընկավ դեպի Հռոմի պապի արքունիքը։ Հասնելով տեղ՝ նա պատվով ընդունվեց իր հավատակից հրեաների կողմից և ապրեց այնտեղ՝ ոչ ոքի ոչ մի խոսք չասելով իր ճանապարհորդության նպատակի մասին՝ զննահայաց դիտելով պապի, կարդինալների և մյուս բարձրաստիճան հոգևորականների ու բոլոր պալատականների նիստն ու կացը։ Այն ամենից, ինչ տեսավ անձամբ, ինչպես նաև ուրիշների ասածից, նա, լինելով շրջահայաց մարդ, եզրակացրեց, որ նրանք բոլորն էլ ողբալիորեն մեղանչում են հեշտասիրությամբ, ոչ միայն բնական, այլև սոդոմական ձևով՝ չզգալով ո՛չ խղճի խայթ, ո՛չ էլ ամոթ, որի հետևանքով նրանց ողորմածությունը շահելու գործում փոքր չէր անառակ կանանց և մանչերի ազդեցությունը։ Նաև տեսավ պարզորոշ, որ նրանք բոլորն էլ որկրամոլներ էին, հարբեցողներ, անասնակերպ արարածներ, որ ծառայում էին ոչ միայն իրենց վավաշոտ ցանկություններին, այլև որովայնին և ավելի, քամ որևէ այլ բանի։ Դիտելով մոտիկից՝ նա համոզվեց, որ նրանք բոլորն էլ այնքան ընչաքաղց էին և արծաթասեր, որ վաճառում և գնում էին մարդկային, նույնիսկ քրիստոնեական արյունը և ամենայն աստվածային բան, որ վերաբերում էր խորհուրդների կատարմանը կամ եկեղեցական պաշտոններին։ Այդ աստվածային բաներով նրանք ավելի շատ էին առևտուր անում, և դրա համար վելի շատ միջոցներ կային, քան Փարիզում՝ մահուդեղենի կամ որևէ այլ բանի առևտրի մեջ։ Բացահայտ սիմոնականությանը նրանք տվել էին հովանավորություն անունը, որկրամոլությունն անվանում էին կազդուրումն, կարծես թե Աստծուն հայտնի չէ հիշյալ բառերի իմաստը, ինչպես նաև այդ անառակ մարդկանց մտադրությունները, և կարծես թե Նրան էլ կարելի է խաբել այդ բաների անուններով, ինչպես մարդկանց։ Այդ ամենը ուրիշ շատ բաների հետ միասին դուր չեկավ հրեային, որը չափավոր ու պարկեշտ մարդ էր, ուստի գտնելով, որ բավականաչափ տեսավ ու դիտեց, նա որոշեց վերադառնալ Փարիզ և այդպես էլ արեց։ | ||
+ | |||
+ | Հենց որ Ջիանոտոն լուր առավ, որ նա եկել է, շտապեց նրա մոտ՝ ամենից քիչ այն մասին մտածելով, թե նա կարող էր քրիստոնյա դառնալ։ Նրանք ուրախ-ուրախ ողջունեցին միմյանց, իսկ երբ հրեան մի քանի օր հանգստացավ, Ջիանոտոն նրան հարցրեց, թե ինչ կարծիքի է նա սուրբ հոր, կարդինալների և մյուս պալատականների մասին։ Հրեան իսկույն պատասխանեց․ «Վատ կարծիք ունեմ, թող Աստված նրանց գլխին թափի ամենայն չարիք։ Այդ ասելուս պատճառն այն է, որ եթե ճիշտ են իմ դիտողությունները, ես այնտեղ ոչ մի հոգևորականի մոտ չտեսա ո՛չ սրբություն, ո՛չ բարեպաշտություն, ո՛չ բարի գործեր, ո՛չ ապրելու լավ օրինակ կամ որևէ այլ բան, իսկ հեշտասիրությունը, որկրամոլությունը, ընչաքաղցությունը, խաբեությունը, նախանձամտությունը, գոռոզամտությունը և նմանօրինակ վատթար մոլությունները (եթե միայն կարող է ավելի վատթարը լինել) այնքան հարգի էին բոլորի համար, որ Հռոմը ինձ թվաց ավելի շուտ սատանայական, քան աստվածային գործերի մի վայր։ Որքան հասկանում եմ ես, ձեր հովվապետը, հետևապես նաև մնացած բոլորը, ամենայն ջանացողությամբ, հնարագիտությամբ և խորամանկությամբ աշխատում են ի չիք դարձնել և աշխարհից հալածել քրիստոնեական կրոնը, մինչդեռ պարտավոր էին լինել նրա հիմքն ու նեցուկը։ Եվ քանի որ ես տեսնում եմ, որ արդյունքն այն չէ, որին ձգտում են նրանք, այլ որ ձեր կրոնը անդադրում տարածվում է՝ շարունակ հանդես գալով ավելի ու ավելի մեծ փայլով ու փառքով, ապա ինձ համար պարզ է դառնում, որ այդ կրոնի հիմքն ու նեցուկն է սուրբ հոգին, մի կրոն, որ առավել ճշմարիտ է ու սուրբ, քան մի ուրիշը։ Եվ դրա համար էլ ես, որ համառորեն հակառակում էի քո հորդորանքներին և չէի ցանկանում քրիստոնյա դառնալ, այժմ ասում եմ անկեղծորեն, որ ոչինչ չի կարող ինձ ետ կանգնեցնել քրիստոնեությունն ընդունելու մտադրությունից։ Ուրեմն գնանք եկեղեցի, և այնտեղ, գետևելով ձեր սուրբ հավատի ծեսերին, մկրտիր ինձ»։ Ջիանոտոն, որ բոլորովին հակառակ լուծում էր սպասում, լսելով այս խոսքերը, գոհ եղավ, ինչպես երբեք։ Նրա հետ միասին գնալով Փարիզի Աստվածամոր տաճարը՝ նա այնտեղի հոգևորականներին խնդրեց մկրտել Աբրահամին, և նրանք իսկույն կատարեցին նրա պահանջը։ Ջիանոտոն դարձավ նրա կնքահայրը և կնքեց նրան Ջիովաննի անունով։ Այնուհետև նա գիտակ մարդկանց հանձնարարեց հրեային լիովին մեր հավատին բերել, որի օրենքները նա յուրացրեց շուտով և ապա եղավ բարի, արժանավոր և սրբակյաց մարդ։ | ||
+ | |||
+ | ==='''ՆՈՎԵԼ ԵՐՐՈՐԴ'''=== | ||
+ | ''Հրեա Մելքիսեդեկը, երեք մատանիների պատմությունն անելով, խուսափում է մի մեծ վտանգից, որ նրա դեմ նյութել էր Սալադինը'' | ||
+ | |||
+ | Երբ Նիեֆիլան լռեց, ավարտելով իր նովելը, որն ընդհանուր գովեստի արժանացավ, թագուհու բարեհաճությամբ Ֆիլոմենան այսպես սկսեց պատմել․ | ||
+ | |||
+ | —Նիեֆիլայի նովելն ինձ հիշեցրեց մի հրեայի հետ պատահած վտանգավոր մի դեպք։ Եվ քանի որ Աստծո և մեր հավատի ճշմարիտ լինելու մասին արդեն հիանալի խոսվեց և անպարկեշտ չի համարվի, որ այժմ դառնայինք մարդկանց գործերին և նրանց վերաբերող դեպքերին, ես ձեզ կպատմեմ մի նովել, որը լսելուց հետո դուք կսկսեք առավել զգույշ պատասխաններ տալ այն հարցերին, որոնք կարող էին ուղղված լինել ձեզ։ Դուք պետք է իմանաք, ո՛վ իմ սիրելի դամաներ, որ ինչպես հիմարությունը հաճախ երջանիկ վիճակից մարդուն սոսկալի թշվառության է հասցնում, այնպես էլ խելամտությունը իմաստունին փրկում է մեծամեծ վտանգներից և ընծայում նրան երկարատև ու անվտանգ հանգստություն։ Որ անմտությունը բարեկեցիկ վիճակից թշվառության է հասցնում, ճշմարիտ է․ դրա մասին մտադիր չենք պատմել այժմ՝ նկատի ունենալով, որ ամենայն օր հազարավոր այդպիսի օրինակների ենք հանդիպում։ Իսկ որ խոհեմությունը մխիթարություն է ընծայում մարդուն, ես այդ, համաձայն իմ խոստման, կապացուցեմ մի կարճ պատմությամբ։ | ||
+ | |||
+ | Սալադինը, որի արիությունը ոչ միայն նրան աննշան մարդուց Բաբելոնի սուլթան դարձրեց, այլև հնարավորություն տվեց շատ հաղթանակներ տանելու սարակինոս և քրիստոնյա թագավորների դեմ, զանազան պատերազմների մեջ մեծամեծ ծախսեր կատարելով, վատնեց իր գանձը, և քանի որ պատահական հանգամանքի բերումով նա մի մեծ գումարի կարիք զգաց և տարակուսում էր, թե որտեղից պիտի ձեռք բերեր այդ գումարը, որ այնպես անհրաժեշտ էր իրեն, ապա հանկարծ հիշեց Մելքիսեդեկ անունով մի հրեայի, որը Ալեքսանդրիայում վաշխով փող էր տալիս։ Մտածեց, որ սա կարող է օգնել իրեն, եթե միայն ցանկանա, բայց հրեան ժլատ էր, ինքնակամ ոչինչ չէր անի նրա համար։ Սալադինն էլ չէր ցանկանում բռնության դիմել։ Անրաժեշտությունից մղված, ամբողջովին տարված այն մտքով,թե ինչ հնար գտնի, որպեսզի հրեան օգնած լինի իրեն, նա մտածեց նրա նկատմամբ դիմել այնպիսի բռնության, որ որոշ չափով սիրալիրության նմաներ։ Կանչելով հրեային և ընդունելով մտերմաբար՝ նա նրան նստեցրեց մտերմաբար և ապա ասաց․ «Ո՛վ պատվարժան այնր, շատ շատերից լսել եմ, որ դու շատ գիտուն և խելահաս ես աստվածային գործերի մեջ, ուստի սիրով կցանկանայի քեզնից իմանալ, թե դու երեք կրոններից որն ես համարում ճշմարիտ՝ հրեականը, սարակինոսականը, թե քրիստոնեականը»։ Հրեան, որ իսկապես իմաստուն մարդ էր, իսկույն հասկացավ, որ Սալադինը հնար է որոնում խոսքի մեջ նրան որևէ կերպ բռնելու համար, որպեսզի կպչի և այլևս պոկ չգա, և մտածեց, որ ինքն այդ կրոններից ոչ մեկին առավելություն չպիտի տա, որպեսզի Սալադինն այնուամենայնիվ չհասնի իր նպատակին։ Եվ քանի որ նրան անհրաժեշտ էր այնպիսի պատասխան տալ, որ չբռնվեր, նա սրեց իր միտքը, անմիջապես գտավ տալիք պատասխանն ու ասաց․ «Տե՛ր իմ, այն հարցը, որ դուք ուղղեցիք ինձ, շատ գեղեցիկ է, և որպեսզի ես կարողանամ բացատրած լինել, թե ինչ եմ մտածում այդ մասին, ձեզ կպատմեմ մի փոքրիկ պատմություն, որից կհասկանաք իմ միտքը։ Եթե չեմ սխալվում, (իսկ ես, հիշում եմ, այդ մասին հաճախ եմ լսել) ժամանակով ապրում էի մեծանուն ու հարուստ մի մարդ, որն իր գանփարանում ի թիվս այլևայլ թանկարժեք իրերի, ուներ մի շատ հրաշալի և թանկագին մատանի։ Ցանկանալով այդ մատանին մեծարած լինել նրա հրաշալի հատկության և գեղեցկության համար ու շարունակաբար իր հետնորդներին փոխանցել՝ նա կարգադրեց, որ իր որդիներից ում մոտ որ գտնվելու լինի իր տված մատանին, հենց նա էլ ճանաչվի ընտանիքի մեծավոր։ Մատանին ստացողն էլ իր հերթին իր հետնորդների նկատմամբ անում էր նույն կարգադրությունը՝ վարվելով ճիշտ այնպես, ինչպես իր նախորդը։ Շատ չանցած՝ այդ մատանին բազում ժառանգների ձեռք անցավ և վերջապես ընկավ մի մարդու ձեռք, որն ուներ երեք գեղատեսիլ ու քաջարի, իրենց հորը կատարելապես հնազանդ որդիներ, որոնց երեքին էլ ծերունին սիրում էր հավասար սիրով։ Երիտասարդները գիտեին մատանու հետ կապված սովորությունը, և նրանցից յուրաքանչյուրը, ցանկանալով ավելի հարգված լինել մյուսներից, ամենայն ճարտարությամբ աղերսում էր ծերացած հորը, որ նամեռնելիս մատանին իրեն թողներ։ Այդ պատվական մարդը, որ նրանց բոլորին սիրում էր հավասարապես և ինքն էլ չգիտեր, թե որին կտակի մատանին, որ խոստացել էր նրանցից յուրաքանչյուրին, մտածեց բավարարել երեքին էլ։ Եվ նա, նրանցից գաղտնի, մի հմուտ վարպետի պատվիրեց երկու ուրիշ մատանիներ, այնքան նման առաջինին, որ անգամ ինքը, որ պատվիրել էր այդ մատանիները, հազիվ էր զանազանում, թե որն է իսկականը։ Մեռնելուց առաջ նա յուրաքանչյուր որդուն, մյուսներից ծածուկ, մռկական մատանի տվեց։ Իրենց հոր մահից հետո որդիներից յուրաքանչյուրը ժառանգություն ստանալու և մյուսներից մեծարվելու պահանջ ներկայացրեց, և երբ նրանցից մեկը ժխտում էր մյուսի իրավունքը, յուրաքանչյուրը մեջտեղ հանեց իր մատանին՝ ի վկայություն այն բանի, որ ինքն իրավացի է։ Երբ բոլոր մատանիները այնքան նման դուրս եկան, որ անհնար էր որոշել իսկականը, ապա այն հարցը, թե իսկապես որդիներից որն է ժառանգը, մնաց առկախ և առկախ է մինչև հիմա էլ։ Ես նույնը կասեմ, տե՛ր իմ, նաև այն երեք կրոնների մասին, որ հայր Աստվածը տվել է երեք ժողովուրդներին և որոնց մասին ձեր հարցումն արեցիք։ Յուրաքանչյուր ժողովուրդ կարծում է, թե իրեն է հասել այն ժառանգությունը և այն ճշմարիտ կրոնը, որի պատվիրանները նա պահում է և կատարում, բայց թե նրանցից ո՞րն է տիրացել այդ ժառանգությանը, դա ճիշտ և ճիշտ այնպիսի հարց է, ինչպես երեք մատանիների հարցը»։ Սալադինտ տեսավ, որ հրեան վարպետորեն դուրս պրծավ այն որոգայթից, որ լարել էր ինքը, ուստի և որոշեց հայտնել նրան իր կարիքը և իմանալ՝ չի ցանկանա արդյոք կատարել իր ցանկությունը։ Այդպես էլ արեց՝ հայտնելով նրան, թե ինչ էր մտադրվել անել նրա նկատմամբ, եթե նա այդքան խելացի պատասխան չտար։ Հրեան սիրով կատարեց Սալադինի ցանկությունը՝ տալով պահանջված գումարը, իսկ Սալադինը հետագայում լիովին վերադարձրեց դրամը և դրանից բացի հրեային մեծամեծ ընծաներ տվեց ու նրա հետ շարունակ մտերմություն էր պահպանում՝ նրա համար իր արքունիքում երևելի և պատվավոր դիրք ստեղծելով։ | ||
+ | |||
+ | ==='''ՆՈՎԵԼ ՉՈՐՐՈՐԴ'''=== | ||
+ | ''Մի վանական, ծանր պատժի արժանի մեղքի մեջ ընկնելով, հնարամտորեն նույն մեղքի մեջ բռնում է իր վանահորը և ազատվում պատժից'' | ||
+ | |||
+ | Ֆիլոմենան, ավարտելով իր պատմությունը, արդեն լռել էր, երբ նրա կողքին նստած Դիոնեոն, թագուհու հատուկ հրամանին չսպասելով, որովհետև գիտեր, որ ըստ սահմանյալ կարգի՝ խոսելու հերթն իրենն է, սկսեց այսպես խոսել․— Սիրելի՛ դամաներ, եթե ես ճիշտ եմ հասկացել մեր ընդհանուր մտադրությունը, ապա մեր այստեղ ժողովվելու նպատակն է պատմություններ անելով զվարճացնել միմյանց։ Ուստի ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին,— եթե միայն նան այդ կանոնին դեմ չգնա,— թույլատրված է (իսկ որ դա այդպես է, քիչ առաջ ասաց ինքը՝ թագուհին) պատմել այնպիսի նովել, որը իր կարծիքով կպատճառի առավել բավականություն։ Մենք լսեցինք, թե ինչպես Ջիանոտո դի Չիվինիի բարի խորհուրդների շնորհիվ Աբրահամը փրկեց իր հոգին, թե ինչպես Մելքիսեդեկը հնարամտությամբ իր հարստությունը պաշտպանեց Սալադինի որոգայթից․ այդ պատճառով էլ, ձեր կողմից կշտամբանքների չսպասելով, ես մտադիր եմ համառոտակի պատմել, թե ինչպիսի խորամանկությամբ մի վանական ազատվեց ծանր պատժից։ | ||
+ | |||
+ | Այստեղից ոչ շատ հեռու՝ Լուիջիանա գավառում, կար մի վանք, որը մի ժամանակ իր սրբությամբ ավելի էր հռչակված և ուներ ավելի շատ վանականներ, քան այժմ։ Ի թիվս այլոց՝ այնտեղ կար մի ջահել վանական, որի մարմնական ուժերին ու թարմությանը չթին կարողացել վնասել ո՛չ ծոմերը, ո՛չ էլ հսկումները։ Մի անգամ կեսօրին, որն մնացած բոլոր վանականները քնած էին, իսկ նա միայնակ թափառում էր իր եկեղեցու շուրջը, որը գտնվում էր մի խիստ առանձնացած վայրում, պատահմամբ նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա, որը հավանաբար որևէ գյուղացու դուստր էր և դաշտում շրջելով՝ խոտեր էր հավաքում։ Աղջկան տեսած-չտեսած՝ վանականը մարմնական խիստ ցանկություն զգաց, ուստի մոտենալով նրան՝ զրույցի բռնվեց նրա հետ, և գործն այնպիսի ընթացք ընդունեց, որ նա աղջկա համաձայնությունն առնելով՝ նրան տարավ իր խուցը այնպես, որ ոչ ոք չնկատեց։ Եվ մինչդեռ չափազանց ուժգին տռփանքով համակված, այնքան էլ չզգուշանալով՝ նա քեֆ էր քաշում նրա հետ, եղավ, որ վանահայրը, քնից ելնելով և անցնելով նրա խցի մոտով, լսեց այն աղմուկը, որ առաջացրել էին նրանք երկուսով։ Որպեսզի կարողանար ավելի լավ որոշել ձայները, նա ականջ դնելու նպատակով զգույշ մոտեցավ դռանը և հաստատ իմացավ, որ ներսում կին կա, և մի պահ գայթակղություն ունեցավ հրամայելու, որ դուռը բանան, բայց հետո միտքը փոխեց ու որոշեց այլ կերպ վարվել և, վերադառնալով իր սենյակը, սկսեց սպասել, մինչև որ վանականը դուրս գար խցից։ Վանականն էլ, թեպետև այն կնոջ հետ մեծագույն բավականության ու վայելքի էր տրված, այնուամենայնիվ կասկածը սրտումն էր, և քանի որ նրան թվաց, թե դռան մոտից ոտքերի քստքստոց է լսվում, աչքը դեմ արավ նեղլիկ ճեղքին և չափազանց պարզ ու որոշ տեսավ, որ վանահայրը ականջ է դնում, և շատ լավ հասկացավ, որ նա չի կարող կռահած չլինել աղջկա ներկայությունն իր խցում։ Լավ իմանալով, որ դրա համար իրեն ծանր պատիժ է սպասում, նա խիստ վշտացավ, բայց և այնպես, աղջկան բնավ ցույց չտալով իր վիշտը, մտքում ծանր ու թեթև արեց բազում հնարներ, որպեսզի տեսներ, թե դրանցից որը կարող էր փրկարար լինել։ Եվ նրա մտքով անցավ չտեսնված մի խորամանկություն, որը և նրան հասցրեց իր խորհած վախճանին։ Այնպես ցույց տալով, թե արդեն սրտի ուզածին չափ եղել է աղջկա հետ՝ նա վերջինիս ասաց․ «Ես մի գնամ ու տեսնեմ, թե դու այստեղից ինչպես պիտի դուրս գաս առանց նկատվելու, ուստի հանգիստ նստիր, քանի դեռ չեմ վերադարձել»։ Դուրս գալով խցից և դուռը ամուր կողպելով՝ նա գնաց ուղիղ բանահոր սենյակը և բանալին հանձնելով նրան, ինչպես վանքից հեռանալիս անում էին բոլոր վանականները, հանգիստ ու անայլայլ դեմքով ասաց․ «Մեսսերե, այս առավոտ ես ազատ ժամանակ չունեցա բերել տալու այն վառելափայտը, որ հատել եմ տվել։ Ուստի , թույլ տվեք գնամ անտառ ու պատվիրեմ ցախը բելեր»։ Վանահայրը, ցանկանալով ստույգն իմանալ վանականի հանցանքը և ենթադրելով, որ նա չի կռահել, որ ինքը տեսել է նրա արածը, ուրախացավ այդ պատեհ առիթի համար, սիրով վերցրեց բանալին ու նրան թույլ տվեց գնալ։ Տեսնելով, որ վանականը գնաց, նա սկսեց խորհել, թե ինչ կերպ վարվի, որ ավելի լավ լինի․ արդյոք բոլոր միաբանների ներկայությամբ բանա՞ խցի դուռն ու ափաշկարա դարձնի հանցանքը, որպեսզի նրանք պատճառ չունենան տրտնջալու, երբ ինքը պատժելու լինի վանականին, թե՞ նախապես աղջկանից իմանա՝ ինչպես էր եղել բանը։ Միտք անելով, որ նա կարող է այնպիսի կին կամ այնպիսի մարդու աղջիկ լինել, որ թերևս ինքը չէր ցանկանա նրան խայտառակել բոլոր վանականների առաջ, նա որոշեց նախ և առաջ իմանալ՝ ով է նա, և նոր միայն որևէ միջոցի դիմել։ Սուսիկ-փուսիկ մոտենալով խցին՝ նա բաց արեց դուռը և ներս մտնելով՝ փակեց ներսից։ Տեսնելով վանահորը՝ աղջիկը, ինքն իրեն բոլորովին կորցրած, վախենալով խայտառակվելուց, սկսեց լաց լինել, իսկ վանահայրը, մի լավ աչքելով նրան և տեսնելով, որ սիրուն է ու ջահել, հանկարծ, թեպետև ծեր էր, երիտասարդ վանականից ոչ պակաս զգալով ցանկությունը մարմնական, սկսեց ինքն իր մեջ այսպես խորհել․ «Ինչու՞ պիտի ես հաճույք չճաշակեմ, երբ կարող եմ այդ անել, իսկ տհաճություններն ու ցավերը միշտ էլ անպակաս են մեր գլխից։ Նա սիրուն աղջիկ է, իսկ որ այստեղ է՝ ոչ ոք չգիտի։ Եթե ես հաջողեմ նրան համոզել, որ ցանկությունս կատարի, ապա չեմ հասկանում՝ ինչու պիտի սրտիս ուզածը չանեմ։ Ո՞վ պիտի իմանա։ Ոչ ոք էլ չի իմանա, իսկ ծածուկ արված մեղքը կիսով չափ ներված է։ Այսպիսի առիթ թերևս երբեք չներկայանա, և եթե Աստված որևէ մեկին բարիք է տալիս, ապա դրանից օգտվելը ես համարում եմ մեծ իմաստություն»։ Այսպես խորհելով և բոլորովին փոխելով այն մտադրությունը, որով եկել էր, նա մոտեցավ աղջկան, սկսեց մեղմաբար մխիթարել՝ խնդրելով, որ լաց չլինի։ Եվ այդպես խոսելով՝ կամաց-կամաց խոսքն այնտեղ բերեց, որ աղջկան հայտնեց իր փափագը։ Աղջիկն էլ, դե, երկաթից ու ադամանդից չէր շինված և շատ հեշտ համաձայնեց կատարել վանահոր ցանկությունը։ Գրկելով նրան և համբուրելով շատ ու շատ անգամ՝ վանահայրը բարձրացավ վանականի անկողնու վրա և նկատի առնելով իր արժանապատվության պատկառելի կշիռը և աղջկա երիտասարդ հասակը կամ թերևս վախենալով նրան վնաս պատճառել իր չափազանց ծանրությամբ՝ չպառկեց նրա վրա, այլ նրան պառկեցրեց յուր անձի վրա և այդպես երկար ժամանակ զվարճացավ հետը։ | ||
+ | |||
+ | Իսկ վանականը, որ իբր թե գնացել էր անտառ, թաքնվեց դորմիտորիայում և հենց որ տեսավ, որ վանահայրը մենակ մտավ խուցը, միանգամից հանգստացավ՝ մտածելով, որ իր խորհածը գլուխ պիտի գա։ Տեսնելով, որ վանահայրը դուռը ներսից փակեց, նա արդեն գործը գլուխ եկած հաշվեց։ Դուրս գալով իր թաքստոցից՝ նա կամացուկ մոտեցավ դռան ճեղքին, որի միջից լսեց ու տեսավ այն ամենը, ինչ ասում կամ անում էր վանահայրը։ Երբ վանահորը թվաց, որ աղջկա հետ արդեն բավականաչափ եղել է, առաջվա պես նրա վրա կողպեց խցի դուռը և վերադարձավ իր սենյակը։ Պահ մի անց լսելով վանականի ոտքերի ձայնը և ենթադրելով, որ նա անտառից է վերադարձել, որոշեց մի թունդ շշպռել նրան և արգելարան դնելու հրաման տալ, որպեսզի կարողանար մենակ վայելել ձեռն ընկած որսը։ Կանչել տալով վանականին՝ նա ամենայն խստությամբ և դեմքի ահասաստ արտահայտությամբ նախատեց նրան և կարգադրեց փակել արգելարանում։ Սակայն վանականը անմիջապես առարկեց նրան․«Մեսսերե,— ասաց նա,— վաղուց չէ, ինչ ես հարում եմ սբ․ Բենեդիկտի ուխտին և դեռևս չեմ կարողացել յուրացնել նրա բոլոր առանձնահատկությունները, իսկ դուք դեռևս ժամանակ չեք ունեցել ինձ հրահանգելու, որ վանականները պարտավոր են կանանց տակ էլ մտնել, ինչպես ծոմերի և հսկումների ծանրության տակ։ Այժմ երբ դուք արդեն այդ ցույց եք տվել ինձ, ես ձեզ խոսք եմ տալիս, եթե այս անգամ ինձ ներելու լինեք, այլևս երբեք չմեղանչել այդ պատվիրանը չկատարելով, այլ միշտ անել այնպես, ինչպես որ տեսա՝ անում էիք դուք»։ Վանահայրը, որ հասկացող մարդ էր, իսկույն գլխի ընկավ, որ վանականը ոչ միայն իր գործից շատ ավելի է հասկանում, այլև տեսել է այն ամենը, ինչ արել էր ինքը։ Ուստի սեփական հանցանքի գիտակցումից խայթված՝ նա ամաչեց վանականին տալ այն պատիժը, որին նրա հետ միասին արժանի էր և ինքը։ Ներելով նրան և պատվիրելով տեսածի մասին լռել, վանահայրը նրա հետ միասին զգուշաբար խցից հանեց ու ճամփու դրեց աղջկան, և պետք է ենթադրել, որ նրանք դեռ շատ ու շատ անգամ նրան բերեցին այնտեղ։ | ||
+ | |||
+ | ==='''ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ'''=== | ||
+ | |||
+ | ''Մոնֆերանտոյի դքսուհին հավի մսից պատրաստված ճաշով և մի քանի սիրալիր խոսքով փարատում է այն խելացնոր ցանկությունը, որ նրա նկատմամբ տածում էր Ֆրանսիայի թագավորը'' | ||
+ | |||
+ | Դիոնեոյի պատմած նովելն սկզբում ամոթի զգացումով խոցեց նրան ունկնդրող աղջիկների սիրտը, մի բան, որ արտահայտվեց նրանց դեմքին երևացած շառագույնով․ իսկ այնուհետև, իրար երեսի նայելով և հազիվ զսպելով իրենց ծիծաղը, նրանք պատմությունը լսեցին մինչև վերջ։ Երբ նովելն ավարտվեց, և նրանք էլ մի քանի մտերմական խոսքերով կշտամբեցին պատմողին՝ ցանկանալով հասկացնել, թե կանանց ներկայությամբ այդպիսի նովելներ չի կարելի պատմել, այնժամ թագուհին, դառնալով Ֆիամետտային, որ նրա կողքին նստած էր կանաչի վրա, հրամայեց պատմել հերթական նովելը: Ֆիամետտան էլ նազելիորեն և դեմքի զվարթ արտահայտությամբ այսպես սկսեց․ | ||
+ | |||
+ | —Քանի որ ինձ համար հաճելի է, որ մենք մեր նովելներով սկսեցինք ապացուցել, թե ինչպիսի զորություն ունեն հնարագյուտ և սրամիտ պատասխանները, ապա ես,նկատի առնելով այն, որ եթե տղամարդու ամենամեծ խոհեմությունը մինշտ իրենից ավելի տոհմմիկ կնոջ սիրույն ձգտելն է, ապա կնոջ մեծագույն զգուշությունն էլ պիտի լինի խուսափել իրենից բարձր դիրք ունեցող տղամարդու սիրուց, ուզում եմ, ո՜վ իմ գեղասքանչ դամաներ, իմ պատմելիք նովելով ցույց տալ, թե ինչպիսի արարքներով և ինչ խոսքերով մի ազնվատոհմիկ կին առանց ուրիշի օգնության կարողացավ առաջին վտանգից պաշտպանվել, իսկ երկրորդը՝ վերացնել։ | ||
+ | |||
+ | Մոնֆերանտոյի դուքսը, որ շատ առաքինի մարդ էր և եկեղեցու հոգաբարձու, քրիստոնյաների համընդհանուր զինյալ արշավանքին միացած՝ կտրել-անցել էր ծովը։ Եվ մի անգամ, երբ նրա քաջության մասին խոսք եղավ Փիլիպոս Ծուռտիկի արքունիքում, որը Ֆրանսիայում նույնպես պատրաստվում էր միանալու այդ արշավանքին, ինչ-որ մի ասպետ ասաց, թե երկնակամարի տակ դժվար է գտնել ուրիշ այնպիսի մի զույգ, ինչպիսին են դուքսն ու իր կինը, որովհետև որքան դուքսը ասպետների մեջ հռչակված է իր քաջագործություններով, նույնքան նրա կինը հայտնի է որպես աշխարհիս ամենագեղեցիկ ու արժանավոր կինը։ Ասպետի ասածն այնքան խորապես ազդեց ֆրանսիացոց թագավորի վրա, որ նա, երբեք այդ կնոջ երեսը տեսած չլինելով, հանկարծ բոցակեզ սեր զգաց նրա նկատմամբ և որոշեց Ջենովայում ոտք դնել արշավանքի համար հարդարված նավերը, որպեսզի բարեպատեհ առիթ ունենա այցելելու դքսուհուն՝ մտածելով, թե քանի որ դուքսը տանը չէ, ապա ինքը հնարավորություն կունենա ի կատար ածելու իր ցանկությունը։ Եվ ինչպես խորհել էր, այնպես էլ արեց, որովհետև բոլորին նախապես ուղարկելով՝ նա պալատականների մի ոչ մեծ շքախմբով ճանապարհ ընկավ և, մոտենալով դքսության սահմաններին, տեղ հասնելուց մի օր առաջ դքսուհուն իմաց տվեց, որ նա հաջորդ օրն առավոտյան իրեն ճաշի սպասի։ Դքսուհին, որ խելոք ու կռահող կին էր, պատվիրեց սիրալիր պատասխանել, թե նրա այդ շնորհն իր համար բարձր է ամենայն բանից, և թե թագավորը կլինի իր ցանկալի հյուրը։ Այնուհետև սկսեց մտածել, թե ինչն է պատճառը, որ այդպիսի մի թագավոր պատրաստվում է իրեն այցելել ամուսնու բացակայության ժամանակ, և նա չսխալվեց՝ ենթադրելով, որ թագավորին իր մոտ բերել է իր գեղեցկության համբավը։ Այնուհանդերձ, որպես խելոք կին, որոշեց նրան ընդունել պատվով և, կանչել տալով տանը մնացած տոհմիկ անձանց, նրանց հետ խելք-խելքի տալով, կարգադրեց պատրաստել ինչ որ հարկավոր էր։ Բայց ինչ վերաբերում էր ճաշին և ճաշամթերքին, ցանկացավ դա հոգալ անձամբ․ հրամայելով իսկույն ևեթ բռնել ու բերել շրջակայքում եղած բոլոր հավերը՝ նա իր խոհարարին պատվիրեց թագավորական սեղանի կերակուրները պատրաստել միմիայն հավի մսից։ Եվ ահա նշանակված օրը թագավորը ներկայացավ և նրա կողմից ընդունվեց մեծ շուքով ու պատվով։ Երբ թագավորը տեսավ նրան, ապա տիկինը նրան թվաց ավելի գեղեցիկ, արժանավոր ու սիրալիր, քան նա պատկերացրել էր՝ ըստ ասպետի պատմածի, և նա խիստ հիացած էր նրանով ու գովում էր անվերջ և որքան ավելի էր համոզվում, որ դքսուհին գերազանց է նրա մասին ունեցած իր պատկերացումից, այնքան ավելի էր բորբոքվում նրա ցանկությունը։ Երբ նա փոքր–ինչ հանգստացավ այն սենյակներում, որ զարդարված ու հարդարված էին այն ամենով, ինչ վայել էր նրա նման մի թագավորի ընդունելու համար, և երբ հասավ ճաշելու ժամը, թագավորն ու դքսուհին նստեցին մի սեղանի շուրջ, իսկ մյուսներին, ըստ յուրաքանչյուրի կոչման, պատվեցին այլ սեղանների մոտ։ Բազմաթիվ կերակուրները, որ մատուցվում էին իրար ետևից, ընտիր ու թանկագին գինիները մեծ բավականություն պատճառեցին թագավորին, որը մերթ ընդ մերթ հաճույքով նայում էր գեղասքանչ տիկնոջը։ Այնուամենայնիվ երբ կերակուրներն սկսեցին իրար հաջորդել, թագավորը զարմացավ՝ տեսնելով, որ թեև կերակուրները բազմատեսակ էին, բայց բոլորն էլ պատրաստված էին հավի մսից։ Թագավորին լավ հայտնի էր, որ այդ վայրը, ուր գտնվում էր ինքը, հարուստ էր որսի զանազան կենդանիներով, և որ ինքը, տիկնոջը նախապես հայտնած լինելով իր գալստյալ մասին, նրան ժամանակ ու հնարավորություն էր տվել ծառաներին որսի ուղարկելու։ Այնուամենայնիվ թեև խիստ զարմացած էր, որոշեց տիկնոջն իր սերը հասկացնել միայն այդ հավերի մասին խոսելով։ Եվ դեմքի ուրախ արտահայտությամբ դիմելով դքսուհուն՝ նա ասաց․«Մի՞թե այս երկրում հավերն առանց աքաղաղի են լինում»։ Դքսուհին շատ լավ հասկացավ հարցի իմաստը և գտնելով, որ արարիչն ինքն է պարգևել իր մտքերն արտահայտելու այդ պատեհ առիթը, ասաց․«Ո՛չ, տեր ի՛մ, բայց այստեղի կանայք, որոնք թեև մյուսներից փոքր-ինչ տարբերվում են իրենց հագուստով ու պատվով, ստեղծված են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մյուս տեղերի կանայք»։ Լսելով այդ՝ թագավորը լավ հասկացավ հավերից ճաշ պատրաստելու նպատակը և դքսուհու խոսքերի թաքուն իմաստը և համոզվեց, որ այդպիսի կնոջից բան սպասելն իզուր է և բռնությունն էլ անիմաստ, որ ինքը, թեթևամտորեն սիրահարված լինելով, այժմ խելոք ու ազնիվ բան արած կլինի, եթե հանգցնի իր սրտում բորբոքված բոցը, որը լավ բան չի խոստանում։ Դքսուհու պատասխանների ահից չշարունակելով իր կատակախոսությունը՝ նա ճաշում էր՝ արդեն ամեն մի հույսից ձեռք քաշած։ Ճաշն ավարտելուց հետո նա, ցանկանալով շտապ կոծկել իր այցելության անպարկեշտ նպատակը, դքսուհուն շնորհակալություն հայտնեց ցույց տրված պատիվների համար և, նրան Աստծո ողորմածությանը հանձնելով, ճանապարհ ընկավ դեպի Ջենովա։ | ||
+ | |||
+ | ==='''ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ'''=== | ||
+ | |||
+ | ''Մի ոմն հավատացյալ իր դիպուկ խոսքով մերկացնում է հոգևորականների երեսպաշտությունը'' | ||
+ | |||
+ | Երբ բոլորը գովեցին դքսուհու առաքինությունը և այն լավ ու անմոռանալի դասը, որ նա տվել էր Ֆրանսիայի թագավորին, այնժամ Եմիլիան, որը նստած էր Ֆիամետտային կողքին, թագուհու բարեհաճությամբ համարձակորն այսպես սկսեց իր պատմությունը․ —Ես էլ իմ կողմից կպատմեմ, թե ինչպես մի արժանավոր հավատացյալ մի ժլատ վանականի խայթել է նույքան զվարճալի, որքան և գովեստի արժանի խոսքով։ | ||
+ | |||
+ | Շատ ժամանակ չի անցել, ո՜վ սիրելի օրիորդներ, որ մեր քաղաքում ապրում էր մի ոմն միաբան, մերօրյա պիղծ հերետիկոսությունը հետապնդող մի ինկվիզիտոր, որը թեև ջանում էր, ինչպես նրանք բոլորն են անում, քրիստոնեական հավատի ջանադիր սիրահար և սուրբ երևալ, միաժամանակ տռուզ քսակ ունեցողներին հետաքննում էր ոչ պակաս վարպետությամբ, քան հավատի մեջ թերացողներին։ Եվ ահա իր այդ եռանդուն գործունեության ընթացքում մի անգամ նա հանդիպեց մի օրինավոր մարդու, որն ավելի շատ փող ուներ, քան խելք և որը ոչ թե թերահավատ էր, այլ պարզապես հարբած լինելու պատճառով մի անգամ իր բաժակակիցների մոտ բերնից մի անզգույշ խոսք էր թռցրել, թե իբր իր գինին այնքան լավն է, որ Քրիստոսն անգամ սիրով կխմեր։ Երբ նրա ասածը հասցրել էին ինկվիզիտորի ականջը, ապա սա, տեղեկանալով, որ այդ մարդը ընդարձակ կալվածքներ և տռուզ քսակ ունի, cum gladiis et fustibus և մեծ աճապարանքով սկսեց նրա դեմ շատ խիստ մեղադրանք նյութել՝ նպատակ ունենալով ոչ թե նեղադրյալի անհավատությունը նվազեցնել, այլ իր բուռը ֆլորիններով լցնել, ինչպես և արեց իրականում։ |
Ընթացիկ տարբերակը 11:24, 27 Մայիսի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Ջովաննի Բոկաչչո |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Դեկամերոն
Սկսվում է գիրքն այս— Դեկամերոն կոչվող, մականվանյալ Principe Galeotto, որը պարունակում է հարյուր նովել, որ տասն օրվա ընթացքում պատմել են յոթ դամաներ և երեք երիտասարդներ։
Ներածություն
Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից։ Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփոփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում։ Իմ վաղ երիտասարդությունից մինչև պահը սույն ես այրվում ու կրակվում էի անչափ վսեմ ու ազնիվ սիրով, շատ ավելի վսեմ ու ազնիվ, քան կարող էր պատշաճել իմ ստոր վիճակին,— եթե ես ցանկանայի այդ մասին պատմել։Ու թեև գիտցող մարդիկ, որոնք իրազեկ էին այդ բանին, ինձ գովասանում ու գնահատում էին դրա համար, այնուամենայնիվ սերն ինձ ստիպեց շատ բան տեսնել ու տանել, և պատճառը ոչ թե սիրած կնոջ խստասիրությունն էր, այլ իմ չափից ավելի տաքարյունությունը՝ համակված հախուռն ցանկությամբ, որը, չբավարարվելով հնարավոր նպատակով, ոչ սակավ ինձ պատճառել է ավելի մեծ վիշտ, քան պետք էր սպասել։Եվ ահա հենց այդ վշտի միջոցին բարեկամիս ուրախ զրույցները և իր ուժերի ներածին չափ սփոփանքներն ինձ այնքան օգուտ են տվել, որ իմ հաստատ համոզմամբ, հենց դրանք էին միակ պատճառը, որ ես չմեռա։ Սակայն բարեհաճությամբ Նրա, ով ինքն անվախճան լինելով՝ իր անխախտ օրենքով սահմանեց, որ ամենայն ինչ վախճան ունենա, իմ սերը, — որ շատ ավելի ջերմ էր այլոց սիրուց, և որը խզել կամ սասանել չկարողացան ո՛չ իմ դիտավորության ճիգը, ո՛չ բարեկամներիս խորհուրդը, ո՛չ ակներև խայտառակության ահը, ո՛չ հնարավոր վտանգը, — ժամանակի ընթացքում այնպես թուլացավ, որ այժմ իմ հոգում թողել է լոկ այն հաճույքը, որ նա սովորաբար պատճառում է նրանց, ովքեր չափից ավելի հեռու չեն նավարկում նրա ջրերով։ Եվ որքան որ առաջ ծանր էր ինձ համար, այնքան այժմ, տառապանքի փարատումից հետո, ես դա վերապրում եմ որպես հաճելի մի բան։ Բայց տառապանքներս դադարելու հետ միասին չանէացավ հուշն այն բարերարության, որ ինձ ցույց էին տվել այն անձինք, որոնք իմ նկատմամբ բարեհաճ լինելով՝ վշտանում էին իմ դժբախտությունների համար, և թերևս հուշն այդ վերանա լոկ իմ մահով։ Իսկ քանի որ իմ կարծիքով երախտագիտությունը մյուս բոլոր առաքինությունների մեջ արժանի է առանձին գովեստի, իսկ երախտամոռությունը՝ պարսավանքի, ես երախտամոռ չհամարվելու համար որոշեցի այժմ, երբ արդեն կարող եմ ինձ ազատ համարել, ի տրիտուր այն բանի, ինչ ես ինքս եմ ստացել, ըստ հնարավորին մի որոշ թեթևություն պատճառել, եթե ոչ նրանց, ովքեր ինձ օգնել են(նրանք այնքան հասկացող են ու երջանիկ, որ թերևս դրա կարիքը չեն զգում), ապա համենայն դեպս դրա կարիքն ունեցողներին։ Ու թեև իմ սատարանքը կամ, լավ է ասել, մխիթարանքը թույլ պիտի լինի դրա անհրաժեշտությունը զգացողների համար, այնուհանդերձ ինձ թվում է, որ այդ մխիթարանքը պետք է առանձնապես ուղղել այնտեղ, ուր ավելի շատ է զգացվում նրա անհրաժեշտությունը, քանզի այդտեղ էլ նա ավելի մեծ օգուտ կբերի և կգնահատվի ավելի բարձր։ Իսկ ո՞վ կարող է ժխտել, որ այդպիսի մխիթարությունը, ինչպիսին էլ նա լինի, ավելի պատշաճ է առաջարկել չքնաղագեղ կանանց,քան տղամարդկանց։ Նրանք, վախից ու ամոթից, իրենց քնքուշ կրծքի տակ թաքցնում են սիրո բոցը, իսկ որ դա ավելի ուժեղ է բացահայտ սիրուց՝ գիտեն բոլոր նրանք, ովքեր փորձել են այդ բանը։ Բացի դրանից, կապված լինելով իրենց հայրերի, մայրերի, եղբայրների և ամուսինների կամեցողությամբ, կամակոր ցանկություններով, հրամաններով, նրանք ժամանակի մեծ մասն անց են կացնում փակ օթևանների անձկության մեջ և, նստելով գրեթե անգործ, կամա թե ակամա, ունենում են զանազան խոհեր, որոնք միշտ էլ չեն կարող ուրախ լինել։ Եթե այդ մտքերը երբեմն տխուր տրամադրություն են առաջացնում, որի պատճառն է մոլի ցանկությունը, ապա դրանք, ի մեծ ցավ սրտի, մնում են նրանց գլխում, երբ չեն փարատվում նոր զրույցներով․ էլ չասած, որ կանայք նվազ դիմացող են, քան տղամարդիկ։ Այդ ամենը, ինչպես դյուրին է նկատել, չի պատահում սիրահարված տղամարդկանց։ Եթե նրանց համակում են տխուր կամ հոգեմաշ մտքեր, ապա նրանք իրենց տրամադրության տակ ունեն տխրությունը մեղմելու կամ նրանից խուսափելու համար, քանզի, ըստ ցանկության, կարող են զբոսնել, լսել ու տեսնել շատ ու շատ բաներ, զբաղվել թռչուններ ու գազաններ որսալով, ձուկ բռնել, ձիավարել, խաղալ կամ առևտուր անել։ Այդ զբաղմունքներից յուրաքանչյուրը կարող է մասամբ կամ ամբողջովին կլանել մարդուս ուշքն ու միտքը՝ նրանից վանելով տխուր մտքերը, համենայն դեպս մի որոշ ժամանակով, որից հետո նա այսպես թե այնպես կա՛մ սփոփվում է, կա՛մ տխրությունը նվազում։ Ահա թե ինչու, ցանկանալով մասամբ մեղմած լինել անարդարացիությունը ճակատագրի, որը զորավիգ լինելիս ժլատ է հենց այնտեղ, ուր ուժերն ավելի պակաս են, — ինչպես դա տեղի է ունենում թույլ կանանց նկատմամբ,— ես մտադիր եմ ի զվարճություն և օգնություն սիրահարների (քանզի մյուսները բավարարվում են թել ու ասեղով, իլիկով ու կարժառով) առաջարկել հարյուր նովել, կամ ինչպես մենք կանվանենք, առասպելներ, առակներ ու պատմություններ, որ տասն օրվա ընթացքում պատմել են երեք երիտասարդներ և յոթ դամաներ անցյալ ժանտախտի կորստաբեր օրերին, և մի քանի երգեր, որ այդ դամաները երգել են իրենց բավականության համար։ Այդ նովելներում առկա են սիրո զվարճալի և տխրավախճան դեպքեր և ուրիշ արտասովոր եղելություններ, որ տեղի են ունեցել ինչպես նորագույն, այնպես էլ հնագույն ժամանակներում։ Կարդալով այդ նովելները, դամաները կստանան բավականություն նրանց մեջ պատմվող զվարճալի արկածներից և, միաժամանակ օգտակար խորհուրդ, քանի որ կիմանան, թե ինչի՛ց պիտի խուսափեն և ինչի՛ ձգտեն։ Կարծում եմ, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսը կկատարվեն ոչ առանց ձանձրույթը մեղմելու։ Եվ եթե, տա Աստված, այդպես լինի, թող այնժամ նրանք փառաբանեն Ամուրին, որն ինձ ազատելով այդ կապանքներից՝ հնարավորություն տվեց ծառայելու նրանց հաճույքին։
ԱՌԱՋԻՆ ՕՐ
Սկսվում է Դեկամերոնի առաջին օրը, որի ընթացքում,—երբ հեղինակն արդեն ասել է, թե ինչ առիթով էին հավաքվել և զրուցում հետագայում հանդես եկող անձինք,— նրանք, Պամպինեայի նախագահությամբ, սկսում են խոսել ով ինչի մասին ցանկանա
Ամենայն անգամ, գեղանի տիկնայք, երբ միտք եմ անում և տեսնում, թե ի բնե որքան կարեկից եք դուք, գալիս եմ այն համոզման, որ սույն գործիս սկիզբը կարող է ձեզ ծանր ու տխրալի թվալ, քանի որ հենց այդպիսին է նրա ճակատին գրված վշտաբեր վերհուշը անցյալ ժանտախտի պատճառած մահացության մասին, որը ողբալի է բոլոր նրանց համար, ով իր աչքով տեսել կամ որևէ այլ կերպ զգացել է այն։ Ես դրանով չեմ ուզում ետ պահել ձեզ ընթերցումը շարունակելուց, չեմ ուզում ասել, թե դրանից հետո էլ դուք պիտի քայլեք հեծեծանքների և արցունքների միջով։ Սոսկումնալի սկիզբը ձեզ համար կլինի նույնը, ինչ որ ուղևորների համար անմատչելի, զառիվեր լեռը, որի մյուս կողմում փռված է չքնաղ ու հրաշալի մարգագետինը, որը նույնքան շատ է հաճելի նրանց, որքան մեծ է եղել ջանքը բարձրանալիս և իջնելիս։Ինչպես չաթից դուրս խնդությանըը վիշտն է հաջորդում, ինչպես դժբախտության վախճանը ուրախությունն է միշտ, այնպես էլ այս կարճատև տխրությանը (ասում եմ կարճատև, որովհետև այն պարունակվում է մի քանի բառերի մեջ) շուտով կհետևեն սփսփանքն ու հաճույքը, որ ես խոստացա նախապես, և որոնց, այսպիսի մի սկզբից հետո, ոչ ոք չպիտի սպասեր, եթե չնախազգուշացնեին։ Ճշմարիտն ասած, եթե արժանավայել ձևով կարենայի ձեզ իմ ցանկացած տեղը հասցնել մի այլ ճանապարհով, այլ ոչ թե այդքան զառիվեր կածանով, ապա ես սիրով այդպես կանեի, բայց քանի որ առանց այդ հիշողություններին դառնալու անհնար էր բացատրել, թե ինչու իսկապես տեղի ունեցան այն դեպքերը, որոնց մասին կարդալու եք հետո, ես սկսում եմ գրել ուղղակի անհրաժեշտությունից դրդված։
Եվ այսպես, կասեմ, որ Աստվածորդու բարերար մարգարեությունից 1348 տարի էր անցել, երբ փառաշուք Ֆլորենցիային, իտալական քաղաքներից սքանչելագույնին, պատուհասեց ժանտախտը, որը, չգիտեմ երկնային լուսատուների ազդեցությամբ, թե մեր մեղքերի համար մահկանացուների գլխին իջած աստվածային արդար բարկության պատճառով, դրանից մի քանի տարի առաջ ի հայտ գալով արևելքի մարզերում և, դրանց զրկելով անթիվ ու անհամար բնակիչներից, անդադար տեղից տեղ անցնելով, սաստկանալով ողբալիորեն, եկավ ու հասավ նաև արևմուտք։ Նրա դեմ ոչինչ չկարողացան անել ո՛չ մարդու իմաստությունը, ո՛չ կանխատեսությունը, որոնց շնորհիվ քաղաքը, այդ նպատակով նշանակված մարդկանց ձեռքով, մաքրվել էր աղտեղությունից, արգելվել էր հիվանդներին քաղաք բերելը, հրատարակվել էին բազմաթիվ հրահանգներ առողջությունը պահպանելու մասին։ Չէին օգնում նաև հաճախ կրկնվող խանդաղատագին թափորամաղթանքներն ու այլ տեսակի մաղթանքները, որ կազմակերպում էին բարեպաշտ մարդիկ։ Հիշյալ տարվա գարնան մոտավորապես սկզբներին հիվանդությունն սկսեց իր ողբալի ազդեցությունը երևան բերել սարսափելի ու տարօրինակ ձևով․ ո՛չ այնպես, ինչպես արևելքում, որտեղ քթից արյուն հոսելն ստույգ նշան էր անխուսափելի մահվան․ այստեղ հիվանդության սկզբում տղամարդկանց ու կանանց աճուկներում և կռնատակերին առաջանում էին ինչ—որ ուռուցքներ, որոնք աճում էին սովորական խնձորի կամ ձվի մեծությամբ, լինում էին և փոքրերը։ Ժողովուրդը դրանց gavoccioli (ժանտախտի գեղձուռուցքներ) անունն էր տալիս։ Կարճ ժամանակամիջոցում այդ մահաբեր ուռուցքը մարմնի հիշյալ մասերից անցնում էր անխտիր նաև մյուս մասերը, իսկ այնուհետև հիշյալ ախտի նշանը փոխվում էր սև ու կապույտ բծերի, որոնք շատերի մոտ երևում էին ձեռքերի ու ազդրերի և մարմնի մյուս մասերի վրա, ոմանց մոտ խոշոր ու սակավաթիվ, ոմանց մոտ՝ մանր ու խիտ—խիտ։ Եվ ինչպես սկզբում և դրանից հետո էլ ուռուցքը համարվում էր մոտալուտ մահվան անկասկածելի նշան, այդպիսին էին և բծերը՝ ում մարմնի վրա որ երևում էին։Թվում էր, որ այդ ախտերի դեմ անզոր ու անօգուտ էին թե՛ բժշկի խորհուրդը, թե՛ այս կամ այն դեղի զորությունը։ Արդյոք այդպիսի՞ն էր հիվանդության հատկությունը, թե՞ բուժողների տգիտությունը (որոնց մեջ, բացառությամբ ուսյալ բժիշկների, կային շատերը, տղամարդ թե կին, որոնք ոչ մի հասկացողություն չունեին բժշկությունից) չէր հայտնաբերել նրա պատճառը, դրա համար էլ չէր գտել պատշաճ միջոցներ, միայն թե քչերն էին ապաքինվում, և գրեթե բոլորն էլ մեռնում էին հիշյալ նշանները երևալու երրորդ օրը, ոմանք ավելի շուտ, մյուսները փոքր—ինչ ուշ, և մեծ մասն առանց տենդային կամ այլ երևույթների։ Ժանտախտի տարածումը սաստկանում էր նրանով, որ այդ ախտը շփման միջոցով հիվանդներից անցնում էր առողջներին, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես բոցը կլանում է չոր կամ ճարպոտ առարկաները, երբ վերջիններս մոտեցվում են նրան։Եվ առավել մեծ չարիքն այն էր, որ հիվանդությունը և ընդհանուր մահացության պատճառը առողջներին անցնում էր ոչ միայն հիվանդների հետ ունեցած խոսակցության կամ շփման միջոցով, այլև հիվանդի հագուստին կամ գործածած և ձեռք տված որևէ իրին դիպչելն իսկ փոխանցում էր հիվանդությունը։ Եվ զարմանալի պիտի թվա, ինչ որ հիմա պիտի ասեմ, և եթե շատերն ինձ պես իրենց աչքով դա տեսած չլինեին, մտքովս անգամ չէր անցնի հավատալ, ուր մնաց թե գրել, թեկուզև լսած լինեի արժանահավատ մարդուց։ Կասեմ, որ այդ վարակը մեկից մյուսին փոխանցվելիս այնպիսի հատկություն ուներ, որ ոչ միայն մի մարդուց մյուսին էր անցնում, այլև հաճախ տեսնում էին է՛լ ավելի զարմանալին․ այդ ախտով հիվանդացած կամ նրանից մեռած մարդուն պատկանած իրը, եթե դրան դիպչում էր մարդու տեսակին չպատկանող որևէ կենդանի էակ, ոչ միայն նրան վարակում, այլև սպանում էր կարճ ժամանակի ընթացքում։ Այդ բանի մեջ, ինչպես ասված է վերևում, ես համոզվեցի սեփական աչքերով, մի անգամ, ի միջի այլոց, այսպիսի դեպքի ականատես լինելով․ այդ հիվանդությունից մեռած մի աղքատ մարդու լաթերը փողոց էին նետված․ երկու խոզեր, պատահաբար գտնելով դրանք, իրենց սովորության համաձայն, երկար ժամանակ ծվիկ—ծվիկ արին դնչերով, ապա ժանիքներով դեսուդեն քաշքշեցին և կարճ ժամանակից հետո, փոքր—ինչ պտույտ—պտույտ գալով, ասես թույն կերած, անշնչացած ընկան չարաբաստիկ լաթեր վրա։
Այդօրինակ և առավել սոսկալի շատ ուրիշ դեպքեր զանազան ահեր ու ցնդի մտքեր էին առաջացնում այն մարդկանց մեջ, որոնք, դեռևս ողջ մնացած լինելով, գրեթե ամենեքյան մի դաժան նպատակի էին ձգտում՝ հեռու փախչել հիվանդներից և խուսափել ինչպես նրանց, այնպես էլ նրանց պատկանող իրերի հետ շփում ունենալուց․ և այդպես վարվելով՝ կարծում էին, թե կպահպանեն իրենց կյանքը։ Ոմանք գտնում էին, թե սակավապետ ապրուստը և բոլոր ավելորդություններից հրաժարվելը շատ են օգնում չարիքի դեմ կռվելուն։ Փոքրիկ խմբեր կազմելով, նրանք ապրում էին մյուսներից առանձնացած, թաքչելով ու փակվելով այն տներում, որտեղ հիվանդներ չկային, և որոնք հարմարավետ էին իրենց համար։ Մեծ չափավորությամբ օգտագործելով ընտիր ուտելիքներ և լավագույն գինիներ, խուսափելով ամեն մի շռայլությունից, ոչ ոքի թույլ չտալով խոսել իրենց հետ և չցանկանալով դրսից ոչ մի լուր առնել մեռածների կամ հիվանդների մասին, նրանք իրենց ժամանակն անց էին կացնում երաժշտության և այն բավականությունների մեջ, որ կարող էին պատճառել իրենց։ Ոմանք էլ, ունենալով հակառակ կարծիք, պնդում էին, թե հիվանդության ամենաստույգ ճարը սա է․ խմել ու վայելել, թափառել երգեր ասելով և զվարճախոսելով, ըստ կարելույն բավարարել ամեն մի ցանկություն և ծիծաղել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում շուրջը։ Եվ սրանք, ինչպես ասում, այնպես էլ վարվում էին ըստ հնարավորին, զօր ու գիշեր թափառելով գինետնից գինետուն, կոնծելով անչափ ու անսահման․ ավելի հաճախ դա անում էին ուրիշների տներում, միայն թե լսած լնեին, որ այնտեղ իրենց ճաշակը գոհացնող կամ հաճելի որևէ բան կա։ Եվ նրանց համար հեշտ էր այդ անել, քանի որ բոլորը, այլևս կենդանի մնալու հույսը կտրած, ճակատագրի քմահաճույքին էին հանձնել և՛ իրենց, և՛ իրենց ունեցվածքը․ ուստի տների մի մասը ընդհանուրի սեփականությունն էր դարձել, և կողմնակի մարդը ոտք դնելով այնտեղ՝ օգտվում էր ճիշտ այնպես, ինչպես կօգտվեր իսկական տան տերը։ Եվ այդ մարդիկ, անասնական հակումների հետամուտ, ըստ կարելույն խուսափում էին հիվանդներից։ Եվ մեր քաղաքի այդ թշվառ ու ընկճված վիճակի հետևանքով գրեթե անկավ ու վերացավ ինչպես աստվածային, այնպես էլ մարդկային օրենքների հեղինակությունը, որովհետև այդ օրենքների սպասավորներն ու ի կատար ածողները մյուսների նման կա՛մ մեռած էին, կա՛մ նրանց ձեռքի տակ այնքան քիչ պաշտոնյաներ էին մնացել, որ նրանք չէին կարողանում կատարել ոչ մի պարտականություն, ուստի և յուրաքանչյուրին թույլ էր տրված անել՝ ինչ որ լավ կհամարեր։
Շատերն էլ ընտրել էին վերոհիշյալ երկու ճանապարհերի միջինը․ չչափավորելով իրենց ուտելիքը, ինչպես առաջինները, խմելու և այլ շռայլությունների մեջ չանցնելով չափն ու սահմանը, ինչպես անում էին մյուսները, նրանք այդ ամենից օգտվում էին բավարար չափով և ըստ կարիքի, չէին փակվում տների մեջ, այլ զբոսնում էին, ձեռքներին բռնած ո՛րը ծաղիկ, ո՛րը անուշաբույր խոտեր, ո՛րը այլ բուրումնավետ բան, որ հաճախ հոտոտում էին, օգտակար համարելով իրենց ուղեղը թարմացնել այդ բուրմունքներով,— քանի որ դիակների, հիվանդների և դեղորայքի հոտից օդը վարակված էր ու գարշահոտ։
Ոմանք էլ ավելի դաժանամիտ, բայց գուցե և ավելի ճիշտ համոզում ունեին և ասում էին, թե չկա վարակից ազատվելու ավելի լավ միջոց, քան նրանից փախչելը։ Հետևելով այդ համոզմանը, իրենց անձից բացի, ոչևէ այլ բանի մասին չմտածելով, բազմաթիվ տղամարդիկ ու կանայք լքեցին հայրենի քաղաքը, իրենց տներն ու կացարանները, իրենց ազգականներին ու իրենց ունեցվածք և դիմեցին քաղաքից դուրս՝ դեպի ուրշների կամ իրենց կալվածքները, կարծես թե Աստծո զայրույթը, որ մեղավորներին պատժել էր այդ ժանտախտով, չպիտի գտներ նրանց, որտեղ էլ որ լինեին, և չպիտի հատուցեր, այլ դիտմամբ պիտի թափվեր քաղաքի պատերի մեջ մնացածների վրա․ կարծես համոզված էին, որ այնտեղ ոչ ոք ողջ չի մնալու, և արդեն հասել է նրա վերջին ժամը։
Թեև այդքան տարբեր կարծիքներ ունեցող մարդկանցից բոլորը չմեռան, բայց և փրկվեցին նույնպես ոչ բոլորը։ Ընդհակառակն, յուրաքանչյուր խմբից հիվանդանում էին շատերը, և ամենուրեք, ինչպես առողջ ժամանակ իրենք էին օրինակ տվել մյուսներին, նրանք հալումաշ էին լինում գրեթե բոլորից լքված։ Էլ չասած, որ մի քաղաքացին փախչում էր մյուսից, որ դրացին դրացու մասին գրեթե չէր հոգում, որ ազգականները սակավ էին այցելում կամ բնավ չէին այցելում միմյանց, կամ տեսնվում էին հեռվից—հեռու։ Այդ աղետը այնպիսի մի սոսկում էր ձգել տղամարդկանց ու կանանց սիրտը, որ եղբայրը եղբորն էր լքում, հորեղբայրը՝ եղբորորդուն, քույրը՝ եղբորը, և հաճախ կինը՝ ամուսնուն։ Դեռ ավելի զարմանալին ասեմ․ հայրերն ու մայրերը խուսափում էին այցելել և խնամել իրենց երեխաներին, ասես թե դրանք նրանց զավակները չլինեին։ Այդ պատճառով էլ հիվանդությամբ տառապող անթիվ ու անհամար տղամարդկանց ու կանանց համար չկար որևէ այլ օգնություն, բացի մտերիմների (որոնց թիվը մեծ չէր) գթասրտությունից կամ չափազանց մեծ վարձով հրապուրված սպասավորների շահամոլությունից․ ասենք՝ դրանց թիվն էլ պակասում էր, և դրանք գռեհիկ բարքերի տեր տղամարդիկ ու կանայք էին, որ անընտել էին հիվանդ խնամելու գործին, և ոչինչ չէին կարողանում անել, բացի պահանջվածը հիվանդներին մատուցելուց և դիտելուց, թե ինչպես են նրանք մեռնում։ Եվ կատարելով այդպիսի ծառայություն, նրանք հաճախ վաստակի հետ միասին կորցնում էին նաև իրենց կյանքը։ Եվ որովհետև հիվանդները լքված էին դրացիներից, հարազատներից ու բարեկամներից, իսկ ծառաներն էլ քիչ էին, առաջացավ մինչև այդ չլսված այն սովորությունը, որ գեղեցիկ ու ազնվատոհմիկ տիկինները հիվանդանալիս չէին քաշվում տղամարդու մատուցած ծառայությունից, ով էլ որ նա լիներ, երիտասարդ կամ ծեր, առանց ամաչելու նրա առաջ մերկացնելով մարմնի ամեն մի մասը, ինչպես կանեին կնոջ ներկայությամբ, միայն թե այդ պահանջեր հիվանդությունը,— մի բան, որ թերևս հետագայում դարձավ ապաքինված կանանց նվազ ողջախոհության պատճառը։ Բացի դրանից մեռնում էին շատ այնպիսիները, որոնք օգնություն ստանալու դեպքում թերևս կենդանի մնային։ Այդ ամենի՝ թե՛ հիվանդներին վատ խնամելու և թե՛ ախտի սաստկության պատճառով քաղաքում ցերեկով ու գիշերով մեռնողների թիվը այնքան մեծ էր, որ սարսափելի էր այդ մասին լսելն իսկ, ուր մնաց թե տեսնելը։ Դրա հետևանքով, ասես թե անհրաժեշտության դրդումով, ողջ մնացած քաղաքացիների մեջ առաջ եկան որոշ նոր սովորություններ, որ հակառակ էին հներին։ Առաջներում ընդունված էր (ինչպես այդ հիմա էլ ենք տեսնում), որ ազգական ու դրացի կանայք հավաքվում էին հանգուցյալի տանը և այնտեղ լացուկոծ անում նրա ամենամերձավոր հարազատների հետ միասին․ մյուս կողմից էլ, հանգուցյալի տան առաջ հավաքվում էին նրա ազգականները, դրացիները և շատ ուրիշ քաղաքացիներ ու հոգևորականությունը, նայած ննջեցյալի կարողությանը, և տարեկիցները նրա դիակն իրենց ուսերի վրա առած, մոմերով ու հոգևոր երհերով, հուղարկավորության թափորով տանում էին այն եկեղեցին, որ կենդանության օրով ընտրել էր հանգուցյալը։ Երբ ժանտախտն սկսեց սաստկանալ, այդ ամենը լիովին կամ մեծ մասամբ մոռացության տրվեց, իսկ հին կարգերի տեղը նորերը երևացին։ Մարդիկ մեռնում էին ոչ միայն առանց բազմաթիվ կանանց սգահավաքի, այլև կային շատ շատերը, որոնք վախճանվում էին առանց վկաների, և միան շատ քչերին էր բաժին ընկնում հարազատների սրտաճմլիկ ու դառնաղի արցունքը։ Դրա փոխարեն, ընդհակառակը, սովորական էին ծիծաղն ու կատակները և ընդհանուր ուրախությունը, մի սովորություն, որ առողջական նկատումներով շատ լավ էին յուրացրել կանայք, որոնց մեծ մասը մերժել էր իրեն հատուկ կարեկցանքի զգացմունքը։ Քչերը կային, որոնց դիակին, եկեղեցի տանելիս, ուղեկցում էին տասնից կամ տասներկուսից ավելի դրացիներ, և այն էլ ոչ թե պատվական ու հարգարժան քաղաքացիներ, այլ ռամիկ ժողովրդից ելած գերեզմանափորներ, որոնք իրենց բեկիններ էին անվանում և վարձ ստանում իրենց մատուցած ծառայության համար․ նրանք հայտնվում էին դագաղի մոտ ու տանում աճապարանքով, և տանում ո՛չ թե այն եկեղեցին, որ իր մահից առաջ ընտրել էր հանգուցյալը, այլ ավելի հաճախ այն եկեղեցին, որն ամենից մոտն էր, տանում էին սակավաթիվ մոմերով կամ բոլորովին առանց մոմերի, չորս կամ վեց կղերականների հետևից, որոնք իրենց նեղություն չտալով երկար կամ հանդիսավոր ծես կատարելու՝ հիշյալ բեկինների օգնությամբ դիակն իջեցնում էին առաջին իսկ պատահած, դեռևս չզբաղեցված գերեզմանը։ Հասարակ ժողովուրդը, կամ գուցե նաև միջին խավի մեծ մասը, շատ ավելի ողբալի պատկեր էր ներակայացնում․ կենդանի մնալու հույսը կամ աղքատությունը շատ հաճախ նրանց դրդում էին չլքել իրենց տներն ու դրացիներին։ Ամենայն օր հազարներով հիվանդանալով, չստանալով ոչ մի խնամք և օգնություն, նրանք մեռնում էին գրեթե առանց բացառության։ Շատերը մեռնում էին փողոցներում — ցերեկը կամ գիշերը։ Մյուսներն էլ թեև տներում էին մեռնում՝ իրենց մահվան մասին դրացիներին իմաց էին տալիս ոչ այլ կերպ, քան իրենց նեխող դիակների գարշահոտությամբ։ Եվ այսպես թե այնպես մեռած մարդկան դիակներին թիվ ու համար չկար։ Դրացիներից շատերը, դիակներից վարակվելու ահից, նույնքան էլ մեռածների նկատմամբ ունեցած կարեկցանքից դրդված, մեծավ մասամբ այնպես էին վարվում․ իրենց ձեռքով, կամ պատգարակակրիների օգնությամբ, երբ հնարավոր էր լինում դրանց գտնել, մեռածների դիակները դուրս էին հանում տներից և դնում դռների դիմաց, որտեղ ամեն մի անցորդ, մանավանդ առավոտյալ պահին, անթիվ ու անհամար դիակներ կտեսներ։ Այնուհետև զբաղվում էին պատգարակներ ճարելով։ Բայց կային այնպիսիներն էլ, որոնք պատգարակ չունենալով, դիակները տախտակների վրա էին դնում։ Հաճախ միևնույն պատգարակի վրա երկու կամ երեք դիակ էր լինում, սակայն քիչ չէր պատահում, որ միևնույն պատգարակի վրա պառկած էին լինում կին ու ամուսին, երկու կամ երեք եղբայր, կամ հայր ու որդի և այլն։ Քիչ չէր պատահում նաև, որ հանգուցյալի առջևից խաչ ու բուրվառով քայլող երկու քահանաների հետրից, պատգարակավորներին կրկնակոխ, քայլում էին երկու կամ երեք այլ պատգարակավորներ ևս, այնպես որ քահանաները, որ կարծում էին, թե մեկին են թաղում, ստիպված էին լինում թաղել վեց կամ ութ, երբեմն էլ ավելի շատ ննջեցյալների։ Ընդ որում, սրանց հարգանք չէին մատուցում ո՛չ լացով, ո՛չ հուղարկավորությամբ․ ընդհակառակը, գործն այնտես էր հասել, որ մեռած մարդկանց մասին այնքան էին մտածում, որքան ներկայումս սատկած այծի մասին։ Եվ այսպիսով ակներև դարձավ, որ եթե իրերի սովորական ընթացքը իմաստուններին էլ չի սովորեցնում համբերությամբ տանել մանր ու հազվադեպ կորուստները, ապա մեծ աղետները նույնիսկ կարճամիտ մարդկանց դարձնում են շրջահայաց ու անտարբեր։ Քանի որ բազմաքանակ դիակների համար, — որոնք, ինչպես արդեն ասվեց, ամեն օր և գրեթե ամեն ժամ հավաքվում—բերվում էին ամեն մի եկեղեցու մոտ, — օրհնված հող չէր բավականացնի, մանավանդ եթե ըստ հին սովորության յուրաքանչյուրին առանձին գերեզմանատեղ հատկացնեին, ապա եկեղեցիներին կից գերեզմանոցներում, ,որոնք լեփ—լեցուն էին, փորում էին ահագին փոսեր, որոց մեջ հարյուրներով լցնում էին բերվող դիակները՝ դարսելով խիտ—խիտ շարքերով, ինչպես նավի վրա ապրանքն են դարսում, և հողով թեթևակի ծածկելով մինչև գերեզմանի պռունկը։
Այլևս ամենայն մանրամասնությամբ չպատմելով քաղաքում պատահած աղետները, կասեմ, որ եթե նրա համար ծանր ժամանակ էր, ապա վերջինս բնավ չխնայեց քաղաքամերձ վայրերն էլ։ Եթե մի կողմ թողնենք ամրոցները (որ նույն քաղաքներն են՝ փոքրացրած տեսքով), ապա ցաքուցրիվ կալվածքներում ու դաշտերում թշվառ ու աղքատ գյուղացիները և նրանց ընտանիքները մեռնում էին առանց բժշկից օգնություն և ծառաներից խնամք տեսնելու, մեռնում էին ճանապարհների վրա, դաշտերում ու տներում, գիշերն ու ցերեկը անխտիր, ոչ իբրև մարդիկ, այլ կենդանիներ։ Դրա հետևանքով, ինչպես քաղաքացիների մոտ, նրանց բարքերն էլ սանձազերծ եղան, և նրանք դադարեցին իրենց ունեցվածքի և անելիքի մասին մտածելուց։ Ընդհակառակը, ասես ամեն բացվող օրվա հետ մահվան սպասելով, նրանք չէին ջանում իրենց համար ապահովել անասուններից ու հողից և իրենց սեփական տքնությունից սպասելիք արդյունքը, այլ աշխատում էին ամեն կերպ ոչնչացնել արդեն վաստակածը։ Այդ պատճառով էլ ավանակները, ոչխարներն ու այծերը, խոզերն ու հավերը, նույնիսկ մարդուն հավատարիմ շները, բնակավայրերից քշված, անարգել թափառում էին դաշտերում, որտեղ հացահատիկի ցանքը մնացել էր անտեր, և ոչ միայն չհավաքված, այլև հնձված էլ չէր։ Եվ նրանցից շատերը, ասես բանական լինեին, օրվա մեջ լիուլի կերակրվելով, գիշերը առանց հովիվների դրդման ու կանչի, վերադառնում էին իրենց բները։
Սակայն թողնելով քաղաքաշուրջ վայրերը և նորից քաղաքին դառնալով, կարո՞ղ ենք ասել ավելին, քան այն, որ երկնքի դաժանության, բայց գուցե և մարդկային անգթության պատճառով, մարտ ամսից մինչև հուլիսը,— մասմաբ ժանտախտի սաստկությունից, մասամբ էլ առողջներին համակած երկյուղից, որի պատճառով հիվանդներին վատ էին խնամում և չէին բավարարում նրանց պահանջները,— Ֆլորենցիա քաղաքի պատերի մեջ մեռավ, ինչպես կարծում են, մոտ հարյուր հազար մարդ, թեև մինչ այդ մահտարաժամը երևի չէին էլ կարծում, որ քաղաքն այդքան բնակիչ ուներ։ Քանի—քանի մեծաշուք ապարանքներ, գեղեցկաշեն տներ ու պերճալի կացարաններ, որ մի ժամանակ լի էին սպասավորներով, տերերով ու տիրուհիներով, ամայացան մինչև վերջին սպասավորը ներառյալ։ Քանի—քանի մեծահամբավ տոհմեր, հարուստ ժառանգություններ և փառավոր ունեցվածքներ մնացին առանց օրինական ժառանգի։ Քանի—քանի քաջառողջ տղամարդիկ, գեղեցիկ կանայք ու չքնաղ պատանիներ, որոնց կատարելապես առողջ կհամարեին նույնիսկ Գազիանոսը, Հիպոկրատն ու Էսկուլապը, առավոտյան ճաշում էին հարազատների, ընկերների ու բարեկամների հետ միասին, իսկ երեկոյան իրենց նախնիների հետ ընթրում էին հանդերձյալ աշխարհում։
Ինձ համար ծանր է այդքան երկար կանգ առնել այդ թշվառությունների վրա, ուստի և, նրանց մասին արած պատմությունիցս դուրս թողնելով այն, ինչ հնարավոր է, կասեմ, որ այն ժամանակ, երբ այդ պարագաներում մեր քաղաքը գրեթե ամայացել էր, եղավ, որ մի երեքշաբթի օր առավոտյան (ինչպես այդ մասին հետագայում տեղեկացա արժանահավատ մարդուց) Սանտա Մարիա Նովելլայի արժանահարգ տաճարում, երբ այնտեղ համարյա թե մարդ չկար, յոթ դեռատի օրիորդներ, ըստ պատշաճի սգո հանդերձներ հագած, ժամերգությունը լսելուց հետո եկան ու հավաքվեցին իրար մոտ։ Նրանք բոլորը միմյանց հետ կապված էին մտերմական, դրացիական կամ ազգակցական կապերով, ոչ մեկի տարիքը քսանևութից անց չէր և ոչ էլ տասնյոթից պակաս, բոլորն էլ խոհեմ էին ու մեծատոհմիկ, գեղեցիկ, բարեբարո և զուսպ սիրալիր։ Ես նրանց իսկական անունները կտայի, եթե բավականաչափ առիթ չունենայի այդ չանելու․ ես չեմ ցանկանում, որ նրանցից մեկն ու մեկը ապագայում ամոթ զգա իրենց պատմած կամ լսած հետագա նովելների համար, քանի որ թույլատրելի բավականությունների սահմաններն այժմ շատ ավելի են նեղ, քան այն ժամանակ, երբ հիշյալ պատճառների բերումով դրանք ամենաթույլատրելի բավականություններն էին ոչ միայն նրանց հասակին, այլև ավելի հասուն մարդկանց համար։ Չեմ ցանկանում նույնպես, որ նախանձ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են նախատելու գովելի բարք ունեցողներին, առիթ ունենան անարժան խոսքերով որևէ կերպ նվաստացնելու այդ արժանավոր կանանց ազնիվ անունը։ Իսկ որպեսզի կարողանաք առանց շփոթելու հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ է պատմելու հետագայում, ես մտադիր եմ նրանց կոչել իրենց հատկություններին լիովին կամ մասամբ համապատասխանող անուններով։ Նրանցից առաջինին և տարիքով ավագին անվանենք Պամպինեա, երկրորդին՝ Ֆիամետտա, երրորդին՝ Ֆիլոմենա, չորրորդին՝ Եմիլյա, ապա Լաուրետտա անունը տանք հինգերորդին, վեցերորդին՝ Նեիֆիլա, իսկ վերջինին,— ոչ առանց պատճառի,— կոչենք Ելիզա։ Նրանք բոլորը, ոչ թե որևէ դիտումով, այլ պատահաբար հավաքված եկեղեցու մի մասում,— նստեցին շուրջանակի և, մի քանի անգամ հառաչելուց հետո վերջացնելով ՛՛Հայր մերը՛՛, անցան օրվա չարիքին վերաբերող բազում ու բազմապիսի զրույցների։ Փոքր ինչ անց, երբ մյուսները լռեցին, Պամպինեան այսպես սկսեց խոսել․
— Իմ սիրելի՛ ընկերուհիներ, դուք հավանաբար, ինձ պես շատ անգամ եք լսել, որ մարդուս համար իր իրավունքից պատշաճաբար օգտվելը ոչ ոքի վնաս չի բերում։ Ամեն ծնվողի բնական իրավունքն է ըստ հնարավորին պաշտպանել, պահել ու պահպանել իր կյանքը։ Դա այնքան ճշմարիտ է, որ երբեմն, ինչպես պատահել է, սպանել են անմեղ մարդկանց, միայն թե պահպանեն իրենց կյանքը։ Եթե դա թույլատրում են օրենքները, որ մտահոգված են բոլոր մահկանացուների բարվոք վիճակով, ապա մի՞թե պատշաճ չէ, առավել ևս մեզ և յուրաքանչյուրին, որ մենք մեր կյանքը պահպանելու նպատակով,— և առանց ուրիշին վնաս հասցնելու,— դիմենք մեզ համար մատչելի միջոցների օգնության։ Երբ նայումեմ այս առավոտվա, ինչպես նաև անցյալ օրերի մեր վարմունքին, երբ խորհելով խորհում եմ, թե մենք ինչի մասին և ինչպես էինք զրուցում, համոզվում եմ, ինչպես դուք, որ մեզնից յուրաքանչյուրը վախենում է իր կյանքի համար։ Դա չէ ինձ զարմացնողը, այլ այն, որ մեր կանացի զգայությամբ հանդերձ մենք ոչնչով չենք դիմակայում այն բանին, որ ամեն մեկս վախենում է իրավամբ։ Ինձ այնպես է թվում, թե մենք այստեղ ապրում ենք հենց միայն նրա համար, որ ցանկանում ենք կամ պարտավոր ենք ականատես լինել, թե որքան անշնչացած մարմիններ են տարվում գերեզմանատուն, կամ որպեսզի լսենք, թե տեղիս վանականները, որոնց թիվն արդեն աննշան է դարձել, որոշյալ ժամերին կատարու՞մ են իրենց ծեսերը, կամ որպեսզի մեր հագուստներով ամեն անցնող—դարձողի ապացուցենք մեր դժբախտությունների տեսակն ու չափը։ Դուրս գալով այստեղից, մենք տեսնում ենք, թե ինչես են տանում հանգուցյալներին կամ հիվանդներին․ տեսնում ենք այն մարդկանց, որոնք մի ժամանակ իրենց զանցանքների համար հասարակական օրենքների զորությամբ աքսորի էին դատապարտվել և որոնք գազազած դեսուդեն են նետվում քաղաքում, ասես ծաղրելով օրենքները, քանզի գիտեն, որ դրանք ի կատար ածողները մեռել են արդեն կամ թե հիվանդ են․ տեսնում ենք, թե ինչպես մեր քաղաքի տականքները, ի տանջանս մեր, որոնք հրճվում և ուրախանում են մեր մահով, բեկինների անվան տակ, կառքերով շրում և թափառում են ամենուրեք և իրենց անամոթ երգերով մեզ անարգում են մեր թշվառության համար։ Եվ չենք լսում այլևս ուրիշ ոչինչ, քան այն, թե այսինչները մեռել են կամ այնինչները մեռնում են։ Եվ մենք ամենուրեք սրտաճմլիկ ողբ պիտի լսեինք, եթե միայն ողբալու ընդունակ մարդիկ գտնվեին։ Տուն վերադառնալով (չգիտեմ, ձե՞զ էլ նույնն է պատահում, ինչ որ ինձ հետ), տեսնելով, որ ոչ ոք չի մնացել մեր բազմանդամ ընտանիքից, բացի իմ աղախնից, սարսռում եմ և զգում, թե ինչպես մազերս բիզ—բիզ են կանգնում։ Ո՛ւր էլ որ գնալու կամ կանգ առնելու լինեմ, միշտ աչքիս առաջ են ննջեցյալների ուրվականները,— ո՛չ այնպես, ինչպես սովոր էի նրանց տեսնել, —որոնք վախեցնում են ինձ իրենց սոսկալի տեսքով, որ չգիտես որտեղից է ի հայտ եկել նրանց վրա։ Ահա թե ինչու թե՛ այստեղ, թե՛ այլ վայրերում և թե՛ տանը ես ինձ վատ եմ զգում, առավել ևս այն պատճառով, որ ինձ թվում է, թե այստեղ մեզնից բացի ոչ ոք չի մնացել, որի երակների մեջ, ինչպես մեր երակներում, արյուն հոսի և որը պատսպարվելու պատրաստի տեղ ունենա։ Ես հաճախ եմ լսել այն մարդկանց մասին (եթե այդպիսիք դեռ կան), որ խտրություն չդնելով թույլատրելիի և անթույլատրելիի միջև, լոկ տարփասիրությամբ առաջնորդվելով, միայնակ կամ խմբովին, զօր ու գիշեր անում են այն, ինչ նրանց մեծագույն բավականություն է պատճառում։ Եվ ոչ միայն ազատ մարդիկ, այլև վանական մենակյացները, որոնք իրենց համոզելով, թե իրենց համար անվայել ու անպարկեշտ չէ անել նույնը, ինչ ուրիշներն են անում, դրժելով հոգևոր ուխտը և մարմնական վայելքներին անձնատուր լինելով, դարձել են ցոփ ու անբարո, հուսալով այդ կերպ խուսափել մահից։ Եթե դա այդպես է (իսկ դա ակներև է), ապա ի՞նչ գործ ունենք մենք այստեղ, ի՞նչի ենք սպասում արդյոք, ի՞նչ ենք անրջում։ Ինչու՞ մենք մեր առողջության նկատմամբ առավել անտարբեր ենք ու անփույթ, քան քաղաքի մյուս բնակիչները։ Արդյոք մեզ պակա՞ս արժեքավոր ենք համարում, թե՞ մեր կյանքը մեր մարմիններին ավելի ամուր շղթայով է կապված, քան ուրիշներինը, և մենք հարկ չունենք մտածելու որևէ բանի մասին, որ կարող է վնասել մեր կյանքին։ Սակայն մոլորված ենք մենք և խաբում ենք ինքներս մեզ․ որքա՜ն մեծ պիտի լինի մեր անմտությունը, եթե իսկապես այդպես ենք մտածում։ Արժե հիշել միայն, թե քանի՜—քանի և այն էլ ինչպիսի՜ երիտասարդների ու դեռատի կանանց կյանք է խլել այդ դաժան վարակը, որպեսզի դրա ակնբախ ապացույցն ունենանք։ Եվ ահավասիկ, որպեսզի փոքրոգության և անհոգության պատճառով չհանդիպենք այն փորձանքին, որից, ցանկանալու դեպքում կարող էինք խուսափել այս կամ այն միջոցով, ես լավագույնը պիտի համարեի (չգիտեմ համամիտ եք արդյոք իմ այս կարծիքին), որ մենք, — հենց այսպես, ինչպես որ կանք,— թողնենք քաղաքը, ինչպես մեզնից առաջ արել և ներկայումս էլ անում են շատ ուրիշները, և անվայել օրինակներից խուսափելով ավելի, քան մահից, ազնիվ ձևով մեկնեինք քաղաքամերձ կալվածքները, որպիսի շատ կալվածքներ ունի մեզնից յուրաքանչյուրը, և այնտեղ, մեր ոչ մի արարքով խախտած չլինելով ողջամտության սահմանը, անձնատուր լինեինք այն զվարճանքներին, սփոփանքներին և ուրախությանը, որ կարող ենք ինքներս պատճառել մեզ։ Անդ լսելի է թռչունների երգը, տեսանելի են կանաչ բլուրներն ու չքնաղ հովիտները և դաշտերը, որտեղ արտն է ալեկոծվում ծովի պես , որտեղ կան հազար ու մի ծառեր և որտեղ ավելի է լայնարձակ երկինքը, որը թեպետև զայրացած է մեզ վրա, սակայն մեզնից չի թաքցնոմ հմայքն իր հավերժական։ Այդ ամենը շատ ավելի ակնահաճո են, սքանչելի, քան մեր քաղաքի անմարդ պատերը։ Այն էլ ասեմ, որ այնտեղ օդն ավելի զով է, շատ առատ է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այսպիսի ժամանակներում ապրելու համար, և տհաճություններն էլ ավելի քիչ են։ Եվ եթե այնտեղ էլ գյուղացիներն են մեռնում, ինչպես քաղաքացիներն այստեղ, ապա տհաճ տպավորությունը նվազ է հենց այն պատճառով, որ տներ ու բնակիչներ ավելի քիչ են պատահում, քան քաղաքում։ Մյուս կողմից, մենք այստեղ, եթե չեմ սխալվում, ոչ ոքի չենք թողնում ու լքում և ճիշտն ասած, ավելի շոտ ինքներս կարող ենք մեզ կքված համարել, քանի որ մեր մերձավորները, զոհ գնալով մահին կամ խուսափելով նրանից, այս թշվառության մեջ մեզ մենակ են թողել, ասես օտար ենք նրանց։ Ուրեմն ոչ ոք չի կարող մեզ կշտամբած լինել, եթե հետևենք այդ մտադրությանը։ ՎԻշտն ու նեղությունը, բայց գուցե և մահը կլինեն մեր բաժինը, եթե չհետևենք դրան։ Դրա համար էլ, եթե դուք հարմար կգտնեք, մենք վարված կլինենք լավ և ինչպես որ հարկն է, եթե կանչենք մեր աղախիններին և, նրանց պատվիրելով վերցնել անհրաժեշտ իրերն ու հետևել մեզ, սկսենք մեր ժամանակն անց կացնել այսօր այստեղ, վաղն այնտեղ, մեզ առթելով այն բավականություններն ու հաճույքները, որ հնարավոր են այսպիսի մի ժամանակ, և ապրենք այդ կերպ, մինչև որ տեսնենք (եթե միայն մահն ավելի շուտ չհասնի), թե երկնքից ինչ վախճան է սպասվում այս բանին։ Հիշեցե՛ք վերջապես, որ այստեղից արժանապատվությամբ հեռանալը մեզ համար վայելուչ է ոչ պակաս, քան շատ ուրիշների համար այստեղ մնալը՝ ժամանակն անց կացնելով անվայելուչ կերպով։
Ուշադրությամբ լսելով Պամպինեային, մյուսները ոչ միայն գովեցին նրա խորհուրդը, այլև ցանկանալով հետևած լինել նրան, իսկույն սկսեցին իրար մեջ քննել այդ բանն անելու հնարները, ասես թե տաճարից ելնելուն պես պետք է ճանապարհ ընկնեին։ Բայց Ֆիլոմենան, խելահաս կին լինելով, ասաց․
—Թեև այն ամենը, ինչ որ ասաց Պամպինեան, գեղեցիկ է, այնուամենայնիվ հարկ չկա այդքան շտապելու, ինչպես դուք, ըստ երևույթին, ցանկանում եք անել։ Մի՛ մոռանաք, որ մենք կին ենք և մեր մեջ չկա այնքան ջահել մեկը, որ չիմանա, թե մենակ կանանց համար որքա՜ն դժվար է սեփական խելքով ապրելը, և թե կանայք ինչպե՜ս են կարգավորում իրենց գործերն առանց տղամարդու հոգածության։ Մենք դյուրափոփոխ ենք, կռվասեր, կասկածամիտ, փոգրոգի և երկչոտ․ ահա թե ինչու խիստ վախենում եմ, որ եթե տղամարդ ղեկավարներ չունենանք, հանկարծ մեր ընկերախումբը շատ շուտով ցրիվ կգա, շատ ավելի մեծ վնաս հասցնելով մեր պատվին, քան դա կարող էր ցանկալի լինել։ Ուստի, լավ կլիներ գործն սկսելուց առաջ հենց այդ մասին հոգալ։ —Այնժամ Ելիզան ասաց,—Իրավ է, որ տղամարդը կնոջ գլուխն է, որ առանց տղամարդու ղեկավարության մեր ձեռնարկումները սակավ են գովելիվախճան ունենում։ Բայց որտեղի՞ց գտնենք այդպիսի տղամարդիկ։ Ամեն մեկը գիտե, որ իր մերձավորներից շատերը մեռել են, իսկ մյուսները, որ ողջ են մնացել, խմբեր կազմած՝ այս ու այն կողմ են փախչում, և մեզ հայտնի չէ, թե որտե՛ղ են նրանք․ որևի փախչում են հենց այն բանից, որից ցանկանում ենք փախչել ինքներս։ Իսկ օտարներին խնդրելը անպարկեշտ կլիներ․ դրա համար էլ, եթե մենք մեզ բարեհաջողություն ենք ցանկանում, պետք է հնար գտնենք այնպես անելու, որ անախորժություն ու ամոթ չզգանք այնտեղ, ուր ուրախություն և հանգիստ ենք որոնում։
Մինչդեռ նրանք այդպես զրույց էին անում, եկեղեցի մտան երեք երիտասարդներ, որոնցից ամենաջահելի տարիքը քսանհինգ տարեկանից պակաս չէր լինի, և որոնց մեջ ո՛չ ժամանակի թշվառությունները, ո՛չ ընկերների ու հարազատների կորուստը, ո՛չ էլ իրենց կյանքի նկատմամբ ունեցած ահը ոչ միայն չէին հանգցրել, այլև չէին մեղմել սիրո բոցը։ Նրանցից մեկի անունն էր Պամֆիլո, երկրորդինը՝ Ֆիլոստրատո, երրորդինը՝ Դիոնեո։ Երեքն էլ զվարթ ու կրթված մարդիկ էին և այժմ ցանկանում էին,—որպես մեծագույն սփոփանք այդ ընդհանուր շփոթության մեջ,— տեսնել իրենց դամաներին, որոնք դիպվածի բերումով գտնվում էին հիշյալ յոթնյակի մեջ, մինչդեռ մյուս դամաներից ոմանք էլ ազգակից էին երիտասարդներից ոմանց։ Նրանք աղջիկներին նկատեցին ոչ ավելի շուտ, քան վերջիններս նրանց, ուստի Պամպինեան ժպտալով սկսեց այսպես խոսել․ —Ինչպես երևում է, բախտը նպաստում է մեր ձեռնարկումներին՝ մեզ մոտ ուղարկելով այս ողջամիտ ու արժանավոր երիտասարդներին, որոնք մեր ղեկավարներն ու սպասավորները կլինեն, եթե մենք ցանկանալու լինենք նրանց այդ պաշտոնը տալ։ — Նիեֆիլան, որի դեմքը շառագունեց ամոթից, քանի որ նրան սիրում էր երիտասարդներից մեկը, ասաց․ —Աստվա՜ծ իմ, Պամպինեա, մտածի՛ր՝ ինչ ես ասում։ Ես հաստատ գիտեմ, որ նրանցից ոչ մեկի մասին, ով էլ որ նա լինի, չի կարելի ոչ մի բան ասել, բացի լավից․ ես նրանց պիտանի եմ համարում շատ ավելի մեծ գործի համար,ք ան այդ, և կարծում եմ, որ նրանց ընկերությունը հաճելի և պատվաբեր կլիներ ոչ միայն մեզ, այլև մեզնից առավել գեղեցիկ ու արժանավոր կանանց համար։ Բայց քանի որ հայտնի է, որ նրանք սիրահարված են մեզնից ոմանց, վախենում եմ, որ չլինի թե ո՛չ մեր, ո՛չ էլ նրանց մեղքով վատ անուն հանենք ու կշտամբանքի արժանանանք, եթե նրանց տանենք մեզ հետ։ — Այնժամ Ֆիլոմենան ասաց․— Այդ ամենը նշանակություն չունի․ թող ես պարկեշտ կյանք վարեմ և խղճի խայթ չզգամ, իսկ նրանից հետո ինչ ուզում են, թող ասեն․ տերն ու արդարությունը զորավիգ կլինեն ինձ։ Եթե միայն նրանք տրամադիր են գալու, մենք Պամպինեայի պես իրավունք կունենաք ասելու, թե բախտը նպաստում է մեր ուղևորությանը։
Լսելով նրա ասածը, մյուս աղջիկները ոչ միայն հանգստացան, այլև ընդհանուր համաձայնությամբ որոշեցին հրավիրել երիտասարդներին, պատմել իրենց մտադրությունը և նրանց խնդրել՝ ճանապարհորդության ընթացքում, որպես մեծ մի շնորհ՝ ուղեկցել իրենց։ Դրանից հետո, այլևս խոսքեր չվատնելով և ոտքի ելնելով, Պամպինեան, որ ազգական էր գալիս նրանցից մեկին, քայլերն ուղղեց դեպի երիտասարդները, որ անգնել ու նրանց էին նայում, ուրախ—ուրախ բարևելով և բացատրելով իր մտադրությունը, նա բոլորի անունից խնդրոց՝ չմերժելու ուղեկցել իրենց ազնիվ ու եղբայրական նկատառումներով։ Երիտասարդներն սկզբում կարծեցին, թե նրանց վրա ծիծաղում են։ Համոզվելով, որ Պամպինեան լուրջ է ասում, նրանք ուրախությամբ պատասխանեցին, որ պատրաստ են այդ անելու, և գործը չուշացնելով, նախքան իրարից բաժանվելը, համաձայնության եկան, թե ինչ պիտի անեն ճանապարհորդությունը գլուխ բերելու համար։ Պատվիրելով ինչպես հարկն է պատրաստել բոլոր անհրաժեշտ բաները և նախապես լուր տալու համար մարդ ուղարկելով այն վայրը, ուր մտադիր էին գնալ, հաջորդ առավոտյան, այսինքն չորեքշաբթի օրը լուսադեմին, աղջիկները մի քանի աղախինների, երեք երիտասարդների ու նրանց երեք ծառաների հետ միասին դուրս գալով քաղաքից՝ ճանապարհ ընկան և երկու մղոնից ավելի չանցած հասան այն վայրը, որտեղ որոշված էր տեղավորվել առաջին անգամը։ Դա գտնվում էր մի փոքրիկ, շրջակա ճանապարհներից փոքր—ինչ առանձնացած բլրի վրա, որը ծածկված էր կանաչախիտ թփերով ու բույսերով, որոնք խիստ ակնահաճո էին։ Բլրի գագաթին բարձրանում էր մի պալացցո իր սքանչելի ու լայնարձակ ներքնաբակով, բաց գալերեաներով, սրահներով ու սենյակներով, որոնք սքանչելի էին ինչպես առանձին—առանձին, այնպես էլ միասին վերցրած։ Շուրջ փռված էին մաևգագետիններ, հիանալի այգիներ, սառնորակ ջրով լի ջրհորներ և թանկագին գինիներով լեցուն մառաններ, որոնք ավելի պատշաճելի էին նրանց արժեքն իմացողներին, քան այդ սակավապետ ու համեստ աղջիկներին։ Մեր խումբը, ի մեծ բավարարություն իր, ժամանման պահին ամեն ինչ մաքրված ու ավլված գտավ։ Սենյակներում դրված էին հարդարված մահիճներ, շուրջ բոլորը պատած էր ծաղիկներով, որ կարելի էր գտնել տարվա այդ եղանակին, և եղեգնով։ Երբ ժամանելուց հետո բոլորը նստեցին, Դիոնեն, որ նրանց մեջ աչքի էր ընկնում իր ուրախ բնավորությամբ և սրամիտ կատակներով, այսպես դիմեց աղջիկներին․ —Ավելի շուտ ձեր խելքն էր, քան մեր հնարագիտությունը, որ մեզ այստեղ բերեց։ Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտադիր անել ձեր մտքերի հետ, իսկ ինչ վերաբերումէ ինձ, ես իմ մտքերը թողի քաղաքի դարբասների հետևը, երբ քիչ առաջ ձեզ հետ միասին դուրս ելա այնտեղից։ Ուստի կա՛մ պատրաստվեցեք ուրախանալու, ծիծաղելու և երգելու ինձ հետ միասին (իհարկե այն չափով, որ պատշաճ է ձեր արժանապատվությանը), կա՛մ թույլ տվեք վերադառնալ մեր պատուհասված քաղաքը՝ մտքերիս մոտ։ —Ուրախ տրամադրությամբ նրան պատասխանեց Պամպինեան, որը կարծես նույնպես իրենից վանել էր իր մտքերը․ —Գեղեցի՛կ սացիր, Դիոնե՛ո, պետք է ուրախ ապրենք, ապա թե ոչ էլ ինչու՞ ենք փախել սուգ ու շիվանից։ Բայց քանի որ չափ ու սահման չճանաչող ոչ մի բան երկար չի տևում, ուստի ես, որ ծայր տվի այս հաճելի խմբի ստեղծման առիթը հանդիսացած զրույցներին, ցանկանում ե, որ մեզնից մեկն ու մեկը համարվի ավագ, որին մենք մեծարենք և ենթարկվենք իբրև մեծավորի, և որի բոլոր մտածումների նպատակը լինի մեր կյանքի ուրախությունը։ Բայց որպեսզի յուրաքանչյուրս կարողանա ճաշակած լինել ինչպես հոգսերի ծանրությունը, այնպես էլ մեծարվելու բավականությունը, և որպեսզի այդ երկուսի միջև ընտրություն կատարելիս՝ ոչ ոք առանց մեկ ու մյուսը փորձած լինեոլւ նախանձ չզգա, ես կառաջարկեի մեզնից յուրաքանչյուրին, ըստ հերթականության, մեկական օրով հատկացնել թե՛ հոգսերի բեռը և թե՛ մեծարանքը։ Թող առաջին ավագն ընտրվի մեր բոլորի կողմից, իսկ հաջորդները, ամեն օր, երբ կմոտենա երեկոյան ժամերգության պահը, նշանակվեն այդ օրվա ավագի բարեհաճությամբ․ թող այդ նշանակված ավագը կարգավորի ամեն ինչ և իր իշխանության ժամանակ ազատակամ որաշի մեր բնակելու տեղն ու ապրելու կարգը։
Այս խոսքերը ծայրաստիճան դուր եկան լսեղներին, և Պամպինեան միաձայն ընտրվեց այդ օրվա ավագ, իսկ Ֆիլոմենան, որ հաճախ լեսլ էր, թե որքան մեծարելի են դափնու տերևները և որքան են փառավորում նրանցով արժանավորապես պսակվածին, շտապով վազեց դեպի դափնին և, մի քանի ոստեր պոկելով, չքնաղ ու գեղեցիկ մի պսակ հյուսեց և նրանովպսակեց Պամպինեայի գլուխը։ Այդ օրից սկսած՝ քանի դեռ նրանց ընկերախումբը գոյություն ուներ, այդ պսակը յուրաքանչյուրի համար նշան էր թագավորական իշխանության կամ ավագության։
Թագուհի դառնալով՝ Պամպինեան բոլորին հրամայեց լռել և, կանչել տալով երեք երիտասարդների սպասավորներին ու իրենց չորս աղախիններին, ընդհանուր լռության մեջ ասաց․
—Որպեսզի ես առաջին օրինակը տամ ձեզ, թե ինչ կերպ մեր խումբը, հետամուտ լինելով կարգ ու կանոնին և իր ուրախությանը և, կշտամբանքի առիթ չտալով, պետք է պահպանի իր գոյությունը ու մնա այնքան ժամանակ, որքան հաճո կթվա մեզ, ապա ամենից առաջ, Պարմենոյին՝ Դիոնեոյի սպասավորին, կարգում եմ արքունապետ՝ հանձնարարելով հոգալ ծառաների և սեղանատամ մասին։ Սիրիսը՝ Պամֆիլոյի սպասավորը, թող դառնա մեր ծախսարարն ու գանձապահը՝ ենթարկվելով Պարմենոյի կարգադրություններին։ Տինդարոն կգտնվի Ֆիլոստրատոյի և մյուս երկու երիտասարդների մոտ՝ նրանց սպասավորելով իրենց օթևաններում, երբ նրանց ընկերներ, իրենց պարտականություններվ տարված, ի վիճակի չեն լինի այդ անելու։ Իմ սպասուհի Միզիան և Ֆիլոմենայի աղախին Լիչիսկան մշտապես կլինեն խոհանոցում՝ ջանացողությամբ հոգալով Պարմենոյի պատվիրած ուտելիքների պատրաստումը։ Կիմերան և Ստրատիլիան՝ Լաուրետտայի և Ֆիամետտայի աղախինները, ըստ իմ հրամանի, պիտի հավաքեն ու մաքրեն կանանց սենյակները և հետևեն մաքրությանը այն օթևանների, որտեղ պիտի կայանան մեր հավաքույթները։ Եվ յուրաքանչյուրին, ում համար թանկ է մեր բարեհաճ վերաբերմունքը, ցանկություն ու պահանջ ենք ներկայացնում՝ ուր էլ որ նա գնա կամ որտեղից էլ վերադառնա, ինչ էլ որ լսած կամ տեսած լինի, խուսափի մեզ դրսի աշխարհից երևէ լուր հաղորդելուց, բացի ուրախ լուրերից։ — Տալով այդ հակիրճ հրամանները, որոնք ընդհանուր հավանություն գտան, Պամպինեան ոտքի ելավ և ուրախ—ուրախ ասաց․ —Այստեղ այգիներ կան ու մարգագետիններ և շատ ուրիշ հաճելի վայրեր․ թող ամենայն ոք գնա ճեմելու ի հաճույս իր, բայց երբ զարկի ժամը երրորդ, թող ներկա լինի այստեղ, որպեսզի մենք կարողանանք ճաշել, քանի դեռ զով է։
Երբ այսպիսով նորընտիր թագուհին արձակեց այդ ուրախ խումբը, երիտասարդներն ու գեղանի աղջիկներն սկսեցին հանդարտաքայլ ճեմել պարտեզում, զրուցելով հաճելի բաներից, բազմատեսակ ծաղիկներից պսակներ հյուսելով և սիրով երգելով։ Այս կերպ ժամանակ անցկացնելով մինչև թագուհու նշանակած ժամը և տուն դառնալով՝ նրանք համոզվեցին, որ Պարմենոն ջանասիրությամբ ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը, քանի որ մտնելով ներքին հարկի դահլիճը, նրանք սեղաները գտան ձյունաթույր սփռոցներով ծածկված, գավաթները շողշողում էին արծաթի նման, և չորս դին պատած էր մասրենու ծաղիկներով։ Այս բանից հետո, երբ թագուհու կարգադրությամբ ջուր բերին ձեռքերը լվանալու, բոլորը գնացին Պարմենոյի կողմից նշանակված տեղերը։ Մեջտեղ բերվեցին ճաշակով պատրաստված կերակուրներ ու ընտիր գինիներ, և այլևս ժամանակ ու բառեր չվատնելով, սպասավորներից երեքն սկսեցին ծառայել սեղանի շուրջը։ Եվ քանի որ ամեն ինչ պատշաճավոր կերպով էր հարդարված, բոլորի տրամադրությունը բարձրացավ, և նրանք ճաշեցին հաճելի կատակների և ուրախության մեջ։ Երբ սեղանը հավաքեցին, թագուհին հրամայեց նվագարանները բերել, քանի որ բոլոր աղջիկները, ինչպես նաև երիտասարդները գիտեին պարել, իսկ ոմանք էլ նվագել ու երգել։ Թագուհու հրամանով Դիոնեոն առավ վինը, Ֆիամետտան՝ վիոլը, և երկուսով սկսեցին մի սքանչելի պարեղանակ նվագել, իսկ թագուհին, ծառաներին ճաշելու ուղարկելով, մյուս աղջիկների և երկու երիտասարդների հետ միասին շուրջպար բռնեց և սկսեց կաքավել հեզասահ ու նազանի։ Երբ շուրջպարը վերջացավ, սկսեցին երգել գեղեցիկ և ուրախ երգեր։ Այսպես անցրին ժամանակը, մինչև որ թագուհուն չթվաց, որ ժամ է հանգստանալու։ Երբ նա բոլորին արձակեց, երեք երիտասարդները քաշվեցին իրենց օթևանները, որ որջատ էին դամաների սենյակներից,— ուր գտան լավ հարդարված մահիճներ, և որտեղ, ինչպես դահլիճում, չորս բելերը ծաղիկներով էր լեցուն։ Հեռացան նաև աղջիկները և, հանելով հանդերձները, գնացին հանգստանալու։
Դեռ նոր էր զարկել իններորդ ժամը, երբ թագուհին, քնից ելնելով, արթնացրեց մյուս աղջիկներին էլ, ինչպես նաև երիտասարդներին՝ ասելով, թե ցերեկը երկար քնելոը վնասակար է։ Եվ ահա բոլորը դիմեցին դեպի բարձրացողուն ու կանաչ խոտով ծածկված փոքրիկ մարգագետինը, որ բոլոր կողմերից պաշտպանված էր արևի ճառագայթներից։ Փչում էր մեղմ մի հովիկ․ երբ թագուհու հրամանով նրանք շուրջանակի նստեցին կանաչ խոտի վրա, նա ասաց․— Ինչպես տեսնում եք, արեգակը դեռ բարձր է կանգնած, և սաստիկ շոգ է, և միայն ճպուռներն են երգում ձիթենիների ճյուղերին, անշուշտ հիմարություն կլիներ այժմ երևէ տեղ գնալ։ Այստեղ, այս զովում, հաճելի է շատ․ մենք ունենք տամա, ինչպես և շախմատ, և ամեն մարդ կարող է անձնատուր լինել այն բավականությանը, որ ավելի մոտ է իր սրտին։ Բայց եթե դուք ցանկանայիք հետևել իմ խորհրդին, մենք օրվա շոգը կանցկացնեինք ոչ թե խաղով,— որի ընթացքում, անհրաժեշտաբար, ոմանց տրամադրությունը փչանում է՝ մի առանձին հաճույք չպատճառելով մյուսներին կամ այդ խաղը դիտողներին,— այլ պատմություններ անելով, մի բան որ կարող է հաճույք պատճառել ամեն մի պատմողի բոլոր ունկնդիրներին։ Յուրաքանչյուրդ հազիվ արած կլինի մի պատմություն, երբ արևն արդեն դիմած կլինի դեպի մայրամուտ, շոգը կմեղմի, և մենք ի վիճակի կլինենք հաճույքով գնալու ուր ցանկանանք։ Եթե առաջարկս դուր է գալիս ձեզ (իսկ ես պատրաստ եմ հետևելու ձեր ցանկությանը), այդպես էլ անենք․ իսկ եթե ոչ, թող մինչև իրիկնաժամը ամեն մեկդ անի այն, ինչ հաճո է իրեն։ — Թե՛ աղջիկները և թե՛ տղամարդիկ արտահայտվեցին պատմություններ անելու օգտին։ —Եթե դա ձեզ դուր է գալիս,—ասաց թագուհին,—ապա իմ վճիռն այն է, որ այս առաջին օր յուրաքանչյուրդ ազատ լինի խոսելու այն նյութի մասին, որ ինքը կցանկանա։ Եվ դառնալով իր աջակողմը նստած Պամֆիլոյին՝ սիրալիր խնդրեց, որ սա իր նովելով ծայր տա պատմություններին։ Լսելով հրամանը՝ Պամֆիլոն ընդհանուր լռության մեջ այսպես սկսեց։
ՆՈՎԵԼ ԱՌԱՋԻՆ
Սըր Չապելետոն ստապատիր խոստովանությամբ խաբում է բարեպաշտ վանականին և մեռնում, իր կենդանության օրոք անզգամի մեկը եղած լինելով, նա մահից հետո սուրբ է ճանաչվում և հորջորջվում San Ciappelletto
Ո՛վ սիրելի դամաներ, ինչ գործ էլ որ մարդ ձեռ զարնելու լինի, պարտավոր է սկսելուց առաջ դառնալ ու հիշել սքանչելի ու սուրբ անունը նրա, ով արարիչն եղավ ամենայն գոյության։ Ուստի և ես, որին վիճակվեց առաջինն սկսել մեր զրույցները, ցանկանում եմ պատմել նրա հրաշագործություններից մեկը, որպեսզի այդ լսելուց հետո նրա վրա դրած մեր հույսը հաստատվի, ինչպես ամուր հողի վրա, և անունը նրա մենք փառաբանած լինենք այժմ և միշտ։ Հայտնի է, որ ժամանակի մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անցավոր է ու մահկանացու, ներքուստ ու արտաքուստ լեցուն վշտով, տրտմությամբ ու տառապանքով, և մենք, որ ապրում ենք ժամանակի հոլովման մեջ և նրա մի մասնիկն ենք կազմում, չէինք դիմանա դրանց և չէինք կարողանա խուսափել դրանցից, եթե Տերն իր հատուկ ողորմածությամբ մեզ տված չլիներ ուժ ու կանխատեսություն։ Եվ չպիտի կարծել, թե այդ ողորմածությունը մեզ վրա իջնում և մեր մեև հարատևում է մեր արժանիքների համար, այլ՝ որ դա տրվում է նրա սեփական բարությամբ և շնորհիվ նրանց աղոթքների, ովքեր մի ժամանակ մեզ նման մահկանացու են եղել, սակայն իրենց կենդանության օրոք հետևած լինելով Նրա պատվիրաններին՝ այժմ Նրա հետ միասին հավիտենական են ու երանելի։ Եվ հենց նրանց, որ փորձով գիտեն մեր թուլությունը, մենք դիմում ենք որպես միջնորդների՝ աղերս ուղղելով մեր կարիքների մասին, թերևս չհամարձակվելով մեր աղոթքները վերառաքել այնպիսի մի դատավորի, ինչպիսին է Նա ինքը։ Եվ մենք նրա բարությունը ճանաչում ենք առավել ևս այն բանով, որ անկարող լինելով մահկանացուի աչքով թափանցելու աստվածային խորհուրդների մեջ, և մարդկանց ասածներից մոլորված, հաճախ նրա մեծության առաջ մեզ համար մի այնպիսի միջնորդ ենք գտնում, որը նրա կողմից դատապարտված է հավիտենապես․ և սակայն չնայած դրան՝ Նա, որի համար չկա ոչ մի գաղտնիք, ավելի շուտ ուշադրություն դարձնելով աղոթողի անկեղծության, քան նրա տգիտության կամ նրա միջնորդի պախարակության վրա, այնպես է ունկնդրում աղոթողներին, որ կարծես նրանց կողմից աղերսողը փրկության է արժանացած։ Այդ ամենը պարզ կդառնա այն նովելից, որ ես ցանկանում եմ ձեզ պատմել․ ես ասում եմ «պարզ» — մարդկային հասկացության և ոչ թե աստվածային նախախնամությունն ըմբռնելու տեսակետից։
Պատմում են, որ երբ հարուստ ու անվանի վաճառական Մուշյատո Ֆրանցեզին վաճառականությունը թողեց ու ասպետ դարձավ և պատրաստվում էր Տոսկանա ուղևորվել Կարլոս Անհողի՝ ֆրանսիացոց թագավորի եղբոր հետ, որին դրա համար կանչել ու հորդորել էր Բոնիֆացիոս պապը,— նա տեսավ, որ, ինչպես հաճախ է պատահում վաճառականներին, իր գործերը զանազան վայրերում խիստ խճճված վիճակի մեջ են, և որ դրանք կարգավորելը այնքան էլ դյուրին ու կարճատև բան չէ, ուստի որոշեց դրանց տնօրինությունը հանձնել մի քանի անձանց։ Այս կերպ նա կարողացավ կարգի բերել իր բոլոր գործերը, և ուներ միայն մի տարակուսանք, թե որտեղից գտնի այնպիսի մի մարդ, որը կարող լինի իր բուրգոնդցի պարտապաններից հավաքել իրեն հասանելիք գումարը։ Տարակուսանքի պատճառն այն էր, որ նա բուրգոնդցիներին ճանաչում էր որպես կռվասեր, անպիտան ու խոստմնազանց մարդկանց և չէր կարծում, թե կգտնվեր այնպիսի նենգամիտ մի մարդ, որին ինքը կարողանար վստահորեն հանել ընդդեմ նրանց նենգամտության։ Շատ խորհեց նա այդ մասին մինչև որ վերջապես միտն ընկավ մի ոմն սըր Չեպարելլո, Պրատո քաղաքի բնակիչ, որը Փարիզում հաճախ էր գնում—գալիս իր մոտ։ Այդ Չեպարելլոն կարճահասակ մարդ էր, միշտ մաքուր հագնված, և քանի որ ֆրանսիացիները չէին հասկանում, թե ինչ ասել է Չեպարելլո, ապա կարծում էին, որ դա նունն է, ինչ իրենց լեզվով chapel—ը, այսինքն՝ պսակը, ուստի նրան կոչում էին ոչ թե capello, այլ Ciappelletto, որովհետև ինչպես արդեն ասացինք, կարճահասակ էր։ Եվ այսպես, ամենուրեք նրան ճանաչում էին որպես Չապելետո, և միայն քչերն էին նրան սըր Չեպարելլո անվանում։ Այդ Չապելետոն այսպիսի կյանք էր վարում․ զբաղմունքով նոտար էր, և նա իր համար մեծ անպատվություն կհամարեր, եթե որևէ վավերագիր կեղծված չլիներ (թեև վավերագրեր էլ շատ չուներ)։ Նա պատրաստ էր այդպիսի թղթեր կազմել առաջին իսկ պահանջով, և դրանք ձրիաբար սարքում էր ավելի մեծ սիրով, քան թե մեկ ուրիշը կաներ մեծ վարձատրությամբ։ Մեծ բավականությամբ սուտ վկայություն էր տալիս, անկախ այն բանից՝ կանչվա՞ծ էր այդ գործով, թե ոչ։ Այն ժամանակ Ֆրանսիայում մեծ հավատ էին ընծայում երդմանը,իսկ նրա համար սուտ երդում տալը ոչինչ բան էր, և նա խարդախությամբ շահում էր այն բոլոր գործերը, որոնց համար դիմում էին նրա վկայությանը և պահանջում խղճի մտոք ասել ճշմարտությունը։ Նրա բավականությունն ու հոգսը բարեկամների, ազգականների և ամեն տեսակ մարդկանց միջև խռովություն, թշնամանք և տուրուդմփոցի առիթներ սերմանելն էր, և որքան շատ դժբախտություններ էին ծագում դրանից, այնքան մեծ էր լինում նրա հաճույքը։ Եթե նրան հրավիրում էին մասնակցել մարդասպանության կամ մի ուրիշ վատ գործի, համաձայնում էր սիրով, երբեք չմերժելով հրավերը, և հաճախ, այն էլ մեծ բավականությամբ խեղում ու սպանում էր իր ձեռքով։ Ամեն փուչ բանի համար նա զարհուրելի սրբապղծում էր Աստծուն ու սրբերին, քանզի նմանը չունեցող բարկացկոտ էր․ եկեղեցի չէր գնում, անպարկեշտ խոսքերով ծաղրում էր նրա սուրբ ծեսերը իբրև անարժեք բաներ և ընդհակառակը՝ հաճույքով լինում էր գինետներում և հաճախում էր այլ անպարկեշտ վայրեր։ Կանանց սիրում էր նույնքան, որքան շունը կսիրե դագանակը հակառակ՝ մոլության մեջ ավելի մեծ բավականություն էր գտնում, քան որևէ այլ անառակ։ Կարող էր գողանալ ու կողոպտել նույն հանգիստ խղճով, որով բարեպաշտ մարդը ողորմություն պիտի տար։ Հայտնի որկրամոլ էր ու հարբեցող, հաճախ ի վնաս ու խայտառակություն իր՝ հանրածանոթ խաբեբա էր և խարդախ զար գցող։ Բայց ի՞նչ հարկ ավելին ասելու․ ավելի գարշելի մարդ, քան նա թերևս չի ծնվել երբեք։ Երկար ժամանակ մեսսեր Մուշյատոյի ազդոցությունն ու դիրքը պաշտպանում էին նրա խարդախ արարքները, և այդ պատճառով էլ այն մասնավոր մարդիկ, որոնց նա անարգում էր հաճախ, և դատարանները, որոնց շարունակում էր անարգել, ներում էին նրան։ Երբ մեսսեր Մուշյատոն հիշեց սըր Չեպարելլոյին, որի կյանքին հիանալի ծանոթ էր, մտածեց, որ հենց դա է այն մարդը, որ կարող է բուրգոնդցիների հախից գալ։ Ուստի նրան կանչել տալով իր մոտ՝ ասաց․ «Քեզ արդեն հայտնի է, սըր Չապելետո, որ ես այստեղից մեկնուն եմ առմիշտ։ Ի թիվս այլ գործերի՝ ես որոշ գործեր ունեմ բուրգոնդցիների՝ այդ խաբեբաների հետ և ես չգիտեմ քեզնից ավելի հարմար մի մարդ, որին հանձնարարել կարողանայի նրանցից գանձել ինձ հասանելիքը։ Այժմ դու զբաղմունք չունես և եթե հանձն առնես այդ գործը, խոստանում եմ քո նկատմամբ ապահովել դատարանի բարեհաճ վերաբերմունքը և քեզ տալ գանձածդ գումարի մի զգալի մասը»։ Սըր Չապելետոն, որ անգործ էր և այնքան էլ հարուստ չէր սույն աշխարհի բարիքներով, տեսնելով, որ հեռանում է այն մարդը, որը երկար ժամանակ իր նեցուկն ու ապավենն էր եղել, առանց հապաղելու, գրեթե անհրաժեշտությունից դրդված, համաձայնեց ու ասաց, թե ամենայն սիրով պատրաստ է գործի անցնելու։ Եվ այսպիսով համաձայունթյան եկան։ Ստանալով մեսսեր Մուշյատոյի հավատարմագրերը և թագավորի հանձնարարական նամակները՝ սըր Չապելետոն Մուշյատոյի մեկնումից հետո ուղևորվեց Բուրգոնդիա, որտեղ նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում։ Այստեղ հակառակ իր բնավորության՝ սկսեց պարտքերը գանձել հաշտ ու բարեկամաբար և կատարել այն գործը, որի համար եկել էր, ասես թե ի վերջո իրեն թույլ էր տվել գոնե մի անգամ շեղվել իր սովորությունից։ Այս գործով զբաղվելու միջոցին, իջևանած լինելով ինչ—որ ֆլորենտացի երկու եղբայրների մոտ, որոնք վաշխառությամբ էին զբաղվում և նրան պատվում էին մեսսեր Մուշյատոյի սիրույն, նա հիվանդացավ։ Եղբայրներն անմիջապես բժիշկ ու հիվանդապահներ կանչեցին և արեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրա հիվանդությունը դարմանելու համար։ Բայց ոչ մի օգնություն այլևս իմաստ չուներ, որովհետև, ըստ բժիշկների ասածի, սըր Չապելետոն, որ արդեն ծեր էր և, բացի դրանից, ժամանակին անկարգ կյանք էր վարել, օր—օրի վրա ավելի էր վատանում, և հիվանդությունը մահաբեր էր։ Դա շատ վշտացրերց եղբայրներին։ Եվ մի անգամ նրանք այն սենյակի մոտ, ուր պառկած էր հիվանդ սըր Չապելետոն, այսպիսի խոսակցություն ունեցան․ «Ինչպե՞ս վարվենք նրա հետ,—ասում էր նրանցից մեկը մյուսին,— նրա երեսից մեր բանը վատ է լինելու։ Եթե նրան՝ այդ մերձիմահ հիվանդին, վերցնենք ու դուրս անենք տնից, դա մեծ խայտառակություն կլինի մեզ համարև կապացուցի մեր անմտությունը․ բոլորը տեսել են ու գիտեն, թե նրան առաջ ինչպես էինք ընդունում ու պատվում, թե ինչպես հետո հոգածու խնամք և բժշկական օգնություն ցույց տվինք, և հանկարծ պիտի տեսնեն, որ մերձիմահ հիվանդին, երբ նա ի վիճակի էլ չէ մեզ որևէ վատ բան անելու, վերցնում ու վռնդում ենք մեր տնից։ Բայց մյուս կողմից էլ, նա այնպիսի անզգամ մարդ է եղել, որ չի ցանկանա խոստովանել ու հաղորդվել, իսկ եթե նա մեռնի առանց խոստովանության՝ ոչ մի եկեղեցի չի ընդունի նրա մարմինը, որը շան լեշի պես պիտի նետեն որևէ աղբափոս։ ԲԱյց եթե նույնիսկ խոստովանվի, նրա մեղքերն այնքան շատ են ու այնքան սոսկալի, որ դարձյալ նույնը կլինի, որովհետև չի ճարվի ոչ մի վարդապետ կամ քահանա, որ համաձայնի թողություն տալ նրան։ Եվ թողություն չստանալով՝ նա վերջ ի վերջո աղբափոսի բաժին կդառնա։ Իսկ եթե դա այդպես լինի, ապա այս քաղաքի բնակիչները, որոնք մեզ շարունակ նախատում են մեր զբաղմունքի համար, որը մեղք բան են համարում, և որոնք դեմ չեն լինի մեզ կողոպտելուն, հենց որ դա տեսնեն, դուրս կգան մեր դեմ՝ աղաղակելով․ «Պետք չէ խնայել այդ շուն լոմբարդցիներին, եկեղեցին էլ չի ընդունում նրանց»։ Եվ կհարձակվեն մեր տների վրա և, գուցե, ոչ միայն մեր ունեցվածքը կողոպտեն, այլև մեզ զրկեն կյանքից։ Այսպես թե այնպես, եթե նա մեռնի, մեր բանը վատ կլինի»։ Սրը Չապելետոն, որը, ինչպես ասացի, պառկած էր հարևան սենյակում, այն սուր լսողությամբ, որ սովորաբար ունենում են հիվանդները, լսեց բոլորը, ինչ որ նրանք ասում էին իր մասին։ Նրանց կանչել տալով իր մոտ՝ նա ասաց․ «Ես չեմ ուզում, որ դուք անհանգստանաք ինձ համար և վախենաք իմ պատճառով տուժելուց։ Ես լսեցի բոլորը, ինչ որ իմ մասին ասում էինք, և հաստատ համոզված եմ, որ այդ ամենը ձեր մտածածի պես կլիներ, եթե գործն ստանար այնպիսի ընթացք, ինչպիսին դուք եք ենթադրում։ Բայց դա կստանաայլ ընթացք։ Ես կյանքումս այնքան շատ եմ անարգել Աստծուն, որ եթե մահիցս առաջ ընդամենը մի ժամ էլ նույնն անեմ, դրանից մեղքերս ո՛չ կավելանան, ո՛չ կպակասեն։ Ուստի բերել տվեք ինձ մոտ ձեր ուզած սուրբ ու օրինակելի վանականին, եթե միայն այդպիսին կա, և իմ անելիքն ինձ թողեք։ Չեմ տարակուսում, որ ես այնպես կկարգավորեմ և՛ իմ, և՛ ձեր գործը, որ դուք գոհ կլինեք»։ Թեև եղբայրները մեծ հույս չունեին նրա ասածի վրա, այնուամենայնիվ գնացին վանքերից մեկը և թախանձագին խնդրոցին իրենց տալ մի որևէ սուրբ ու խելահաս վանական, որը խոստովանեցնի իրենց տանը պառկած մի հիվանդ լոմբարդցու։ Նրանց հետ ուղարկեցին մի ծերունի վանականի, որը սուրբ ու օրինակելի կյանք էր վարում, սուրբ գրքի հմուտ գիտակ էր և որի նկատմամբ քաղաքի բնակիչները մի առանձին հարգանք ունեին։ Եղբայրներն էլ նրան առան ու բերին իրեն տունը։ Մտնելով այն սենյակը, ուր պառկած էր սըր Չապելետոն, և մոտենալով նրան՝ վանականն սկսեց բարեհոգաբար մխիթարել հիվանդին և ապա հարցրեց, թե որքան ժամանակ է անցել նրա վերջին խոստովանությունից։ Սըր Չապելետոն, որը երբեք չէր խոստովանվել, ասաց․ «Հա՛յր իմ, սովորությանս համաձայն խոստովանվում եմ շաբաթական առնվազն մեկ անգամ՝ չհաշված այն շաբաթները, երբ խոստովանվում եմ ավելի հաճախ։ Ճիշտ է, հիվանդանալուցս ի վեր, իսկ դա արդեն մի շաբաթ կլինի, չեմ խոստովանվել․ այնպիսի մի վիշտ է պատճառել ինձ այս հիվանդությունը»։ — «Լավ ես արել, զավա՛կս,— ասաց վանականը,— սրանից հետո էլ այդպես արա։ Ինչպես տեսնում եմ, քիչ բան պիտի լսեմ ու հարցնեմ, քանի որ այդքան հաճախ ես հաղորդվում»։ — «Այդ մի՛ արեք, հա՛յր սուրբ,—ասաց սըր Չապելետոն,—որքան շատ և որքան հաճախ էլ խոստովանված լինոմ, միևնույն է, ամեն անհամ խոստովանվելիս ես ցանկացել եմ խոստովանվել իմ այն բոլոր մեղքերը, որ կարող էի հիշել ծննդյանս առաջին օրից սկսած մինչև խոստովանությանս պահը․ ուստի, ամենապատվելի՛ հայր, խնդրում եմ բոլոր մեղքերիս համար հարցնել այնպես մի առ մի, որ կարծես երբեք էլ հաղորդված չեմ եղել։ Մի՛ նայեք, խնդրում եմ, իմ հիվանդ լինելուն․ ես գերադասում եմ նեղություն պատճառել մարմնիս, քան թե նրան հաճոյանալով անել այնպիսի մի բան, որ կարող է կործանել հոգիս, որը իր նվիրական արյամբ քավեց փրկիչն ամենազոր»։ Այդ խոսքերը շատ դուր եկան հայր սրբին, որը դրանք համարեց նրա հոգու ջերմեռանդ բարեպաշտության ապացույց։ Սրտանց խրախուսելով սըր Չապելետոյի այդ սովորությունը, նա հարցրեց, թե արդյոք երբևէ չի շնացել որևէ կնոջ հետ։ Սըր Չապելետոն, խորունկ հառաչ արձակելով, պատասխանեց․ «Հա՛յր սուրբ, ինչ վերաբերում է դրան՝ դժվարանում եմ հայտնել ճշմարտությունը, քանզի վախենում եմ մեղանչած լինել սնափառությամբ»։ — «Ասա՛, մի՛ վախենար, քանզի դեռ ոչ ոք չի մեղանչել՝ խոստովանության ժամանակ կամ այլ դեպքերում ճիշտ խոսելով»։ Այնժամ ասաց սըր Չապելետոն․ «Եթե հավաստում եք, որ մեղանչած չեմ լինի, ապա կհայտնեմ ձեզ․ ես կույս եմ ու անարատ, ինչպես մորս արգանդից ելնելիս»։ — «Օրհնյալ լինես, որդի՛ս,—ասաց վանականը,—լավ ես արել անշուշտ, և վարվելով այդպես, դարձել ես առավել արժանավոր, քանզի, եթե ցանկանայիր, կարող էիր հակառակն անել շատ ավելի ազատ, քան մենք և բոլոր նրանք, ովքեր կապված են որևէ ուխտով»։ Այնուհետև հարցրեց, թե արդյոք Աստծուն չի զայրացրել որկրամոլությամբ—«Այո՛, և շատ անգամ»,պատասխանեց սըր Չապելետոն խորունկ հառաչ արձակելով, որովհետև, ինչպես ասաց նա, թեև տարվա ընթացքում պահել էր բոլոր այն ծոմերը, որ պահում են բարեպաշտ մարդիկ և, ի լրումն դրա, առնվազն երեք անգամ իր ծոմը սովորաբար լմնցրել է միայն հացով ու ջրով, այնուամենայնիվ ջուրը խմել է այնպիսի բավականությամբ ու հաճույքով, ինչպիսի հաճույքով թունդ խմողները խմում են գինին, մանավանդ երբ հոգնել է սաղմոսներ քաղելուց կամ ուխտագնացության ճանապարհին, հաճախ էլ ախորժել է ուտել ա՛յն կանաչեղենից պատրաստված սալաթը, որ գեղջկուհիներն են ժողովում դաշտում․ երբեմն ուտելիքը նրան ավելի համեղ է թվացել, քան իր կարծիքով պիտի թվար այն մարդուն, ով իր նման ծոմը պահում է բարեպաշտորեն։ Դրան վանականը պատասխանեց․ «Զավա՛կս, այդ մեղքերը բնական են և թեթև, և ես չեմ ուզում, որ դու դրանցով ճնշեիր քո խիղճը․ ամեն մարդու, որքան էլ նա սուրբ լինի, պատահում է, որ ուտելիքը երկար սովածությունից հետո, իսկ խմելիքը՝ հոգնածությունից հետո համեղ թվա»։ — «Մի՛ մխիթարեք ինձ այդպես, հա՛յր իմ,—առարկեց սըր Չապելետոն,—հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, որ ամենայն ինչ, որ արվում է հանուն Աստծո, պետք է արվի մաքուր խղճով և առանց որևէ պիղծ մտածումի․ ով այլ կերպ է վարվում՝ մեղանչում է չարաչար»։ վանականն զգացվեց․ «Շատ ուրախ եմ, որ այդպիսին են քո մտքերը, և ինձ չափազանց դուր է գալիս քո անբիծ ու ազնիվ խղճմտությունը։ Սակայն ասա ինձ, չե՞ս մեղանչել ընչասիրությամբ․ չե՞ս ցանկացել ունենալ ավելին, քան պետք է, չե՞ս պահել այն, ինչ պետք չէր պահել»։ Եվ այսպես պատասխանեց սըր Չապելետոն․ «Չէի ցանկանա, հա՛յր իմ, որ դուք իմ մասին որևէ աննպաստ բան խորհեիք՝ ելնելով այն հանգամանքից, որ ես այս վաշխառուների տանն եմ գտնվում։ Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ նրանց հետ և եկել եմ հենց այն նպատակով, որ ամոթանք տամ նրանց, համոզեմ ու ետ պահեմ այդ գարշելի զբաղմունքից, և թերևս հաջողեի, եթե երկնային Տերն ինձ չպատժեր։ Գիտցեք ուրեմն, որ հայրս մեծ կարողություն էր թողել ինձ, որի մեծ մասը նրա մահից հետո ես բաժանեցի ի Քրիստոս եղբայր աղքատներին։ Այնուհետև, գոյությունս պահպանելու և աղքատներին օգնելու համար սկսեցի քիչ ու միչ առևտուր անել՝ ցանկանալով այդ կերպ փող վաստակել՝ շարունակ եկամուտս կիսելով Աստծո մարդկանց հետ, կես մասով հոգալով իմ կարիքները, մյուս կեսը բաշխելով նրանց։ Եվ Արարիչն ինձ այնպես օգնեց, որ գործերս գնալով ավելի լավանում էին»։ —«Լավ ես արել, զավա՛կս,-ասաց վանականը։ -Իսկ արդյոք հաճախ չե՞ս զայրացել»։ —«Ավա՜ղ,-ասաց սըր Չապելետոն,- մեղքս ինչ թաքցնեմ,-հաճախ։ Եվ ո՞վ կարող է զսպել իրեն ու չզայրանալ՝ ամեն օր տեսնելով, թե ինչ խայտառակ բաներ են անում մարդիկ՝ չհետևելով Աստծո պատվիրաններին, չվախենալով Նրա դատաստանից։ Երբ տեսնում էի երիտասարդների, որ մոլությունների հետևից են ընկած, որոնք երդվում են ու դրժում երդումը, գինետնից գինետուն են թափառում և եկեղեցի չեն հաճախում ու գնում են ավելի շուտ այս մեղավոր աշխարհի, քան Աստծո ցուցած ճանապարհով, ապա իմ մեջ օրական մի քանի անգամ առաջանում էր այն ցանկությունը, թե ավելի լավ է մեռնոմ, քան ապրեմ»։ —«Զավա՛կս,- ասաց վանականը,- դա սու՜րբ զայրույթ է, և դրա համար ես քեզ ապաշխարանք չեմ դնում։ Բայց գուցե զայրույթը քեզ դրդել է սպանե՞լ, որևէ մեկին վիրավորանք կամ այլ անարգա՞նք հասցնել»։ —«Մեղա՜ քեզ, տեր,-ասաց սըր Չապելետոն,- դուք, թվում է, սուրբ մարդ եք, բայց այնպիսի՜ բաներ եք ասում։ Եթե գլխումս ծագեր ձեր թված հանցանքներից մեկն ու մեկը կատարելու աննշան միտքն անգամ, ապա մի՞թե կարծում եք, որ Տերն այդքան երկար կպահպաներ ինձ։ Այդպիսի բաներ անելու ընդունակ են միայն ավազակներն ու չարագործները։ Եվ ես ամեն անգամ, երբ տեսնում էի այդպիսի մեկին, ասում էի՝ գնա և թող Տերը դարձի բերի քեզ»։ Այնժամ վանականն ասաց.«Հապա ասա ինձ, զավա՛կս, և թող օրհնյա՜լ լինիս դու, արդյոք որևէ մեկի դեմ սուտ վկայություն չե՞ս տվել, չե՞ս վատաբանել մերձավորիդ, չե՞ս խլել որևէ մեկի ունեցվածքը՝ առանց նրա ցանկությունը հարցնելու»։ «Այո՛, մեսսե՛րե, մերձավորիս մասին վատ խոսք ասել եմ։ Ես մի հարևան ունեի, որն առանց որևէ պատճառի մի գլուխ ծեծում էր իր կնոջը։ Եվ մի անգամ ես նրա մասին վատ բաներ ասացի կնոջ ազգականներին, քանզի շատ էի խղճում այդ թշվառ կնոջը, որին նա հարբած ժամանակ այնպես էր քոթակում, որ ասել չի լինի»։ —«Լա՜վ է, լա՜վ,-շարունակեց վանականը,-դու ինձ ասացիր, որ վաճառական ես եղել․ արդյոք չե՞ս խաբել որևէ մեկին, ինչպես այդ անում են վաճառականները»։ —«Մեղավոր եմ,-պատասխանեց սըր Չապելետոն,-միայն թե չգիտեմ՝ ում եմ խաբել։ Մի անգամ ինչ-որ մեկը բերել էր այն կերպասի փողը, որ ես վաճառել էի նրան․ ես էլ առանց համրելու առա ու դրի արկղը, իսկ մի ամիս հետո տեսա, որ չորս մանր արծաթադրամ ավելի էր բերել։ Չհանդիպելով այդ մարդուն՝ ես փողը պահեցի մի ամբողջ տարի, որպեսզի վերադարձնեմ նրան, իսկ հետո արծաթադրամները ողորմացի աղքատներին՝ ի սեր Աստծո»։ —«Դա աննշան մեղք է, և լավ ես արել այդպես վարվելով»,-ասաց վանականը։ Եվ հայր սուրբը շատ ուրիշ բաներ էլ հարցրեց նրան, և բոլոր հարցերին նա պատասխանում էր նույն կերպ։ Վանականն արդեն պատրաստվում էի թողություն տալ նրան, երբ սըր Չապելետոն ասաց․«Մեսսե՛րե, հոգուս վրա մի ուրիշ մեղք էլ կա, որի մասին ես ձեզ չասացի»։ —«Իսկ ի՞նչ մեղք է դա»,-հարցրեց վանականը, իսկ նա պատասխանեց․ «Միտս է գալիս, որ մի անգամ ծառայիս հրամայեցի տունը մաքրել շաբաթ օրը, ժամը իննից հետո՝ մոռանալով, որ կիրակնամուտ է»։ —«Աննշան բան է դա, զավա՛կս»,- ասաց վանակաը։ «Ո՛չ, ո՛չ, այդպես մի՛ ասեք,-ասաց սըր Չապելետոն,- կիրակին պետք է անպատճառ հարգել, զի մեր Փրկիչն այդ օրը հարյավ ի մեռելոց»։ Այնժամ ասաց վանականը․ «Հո ուրիշ վատ բան չե՞ս արել, զավա՛կս»։ —«Արել եմ, մեսսե՛րե,-պատասխանեց սըր Չապելետոն,-մի անգամ, ինքս ինձ մոռանալով, ես թքեցի Աստծո տաճարում»։ Վանականը ժպտաց․ «Զավա՛կս,- ասաց նա,- դրա համար չարժե անհանգստանալ․ մենք՝ վանակններս, այնտեղ թքում ենք ամեն օր»։ —«Եվ շատ վա՛տ եք անում,- ասաց սըր Չապելետոն, սուրբ տաճարը պետք է պահել ամեն բանից մաքուր, քանզի այնտեղ ՝ զոհ մատուցվում Աստծուն»։ Մի խոսքով,այդպիսի շատ ու շատ բաներ ասաց վանականին, ի վերջո սկսեց հառաչել և հոնգուր-հոնգուր լաց լինել,- մի բան, որ ցանկանալու դեպքում անում էր հիանալի։ —«Ի՞նչ եղավ քեզ, զավա՛կս»,- հարցրեց վանականը։ Եվ պատասխան տվեց սըր Չապելետոն․ «Եղու՜կ ինձ, մեսսե՛րե, մի մեղք մնաց հոգուս վրա․ երբեք չեմ ապաշխարել դրա համար և այնպե՜ս եմ ամաչում ասել․ ամեն անգամ դա հիշելիս սկսում եմ, ինչպես տեսնում եք, լաց լինել և հաստատ համոզված եմ, որ երբեք Տերն ինձ չի գթա այդ մեղքիս համար»։ —«Այդ ի՜նչ ես ասում, զավա՛կս,-ասաց վանականը,- եթե այդ բոլոր մեղքերը իմի ժողովվեին մի անձի մեջ, և այդ մարդն էլ քեզ պես զղջար ու հուզվեր, ապա այնքան մեծ է բարությունն ու ողորմածությունն Աստծո, որ Տերն իր բարությամբ կներեր այդ մեղքերը, եթե այդ մարդը խոստովանած լիներ։ Ուստի ասա՛, մի՛ վախենար»։ Սակայն սըր Չապելետոն շարունակեց հոնգուր-հոնգուր լալ․ «Ավա՜ղ, հա՛յր իմ,- ասաց,- մեղք շատ է մեծ, և ես գրեթե չեմ հավատում, որ Աստված կների ինձ, եթե չօգնեն ձեր աղոթքները»։ —«Ասա՛ առանց վախենալու,- ասաց վանականը,- ես խոստանում եմ քեզ համար աղոթել Աստծուն»։ Սըր Չապելետոն անվերջ լալիս էր և ոչինչ չէր ասում, իսկ վանականը շարունակում էր նրան հորդորել։ Երկար ժամանակ աղիողորմ լալով՝ սըր Չապելետոն վանականին կարված սպասումի մեջ պահեց և ապա, խորունկ մի հառաչ արձակելով, ասաց․ «Հա՛յր իմ, քանի որ խոստացաք ինձ համար աղոթել Աստծուն, խոստովանում եմ ձեզ․ ուրեմն գիտցեք, որ երեխա ժամանակ ես մի անգամ վատ խոսք եմ ասել մորս»։ Այդ ասելուն պես նա նորից սկսեց հոնգուր-հոնգուր լալ ու ողբալ։ «Որդի՛ս,- ասաց վանականը,- դա՞ է այն մեղքը, որ քեզ թվում է սոսկալի։ Մարդիկ օրնիբուն հայհոյում են Աստծուն, և Տերն էլ սիրով ներում է այդ մեղքի համար զղջացողներին, իսկ դու կարծում ես, որ Նա քեզ չպիտի՞ ների։ Մի՛ լար, սփոփվի՛ր։ Հավատացնում եմ քեզ, որ եթե դու լինեիր նույնիսկ Նրան խաչողներից մեկը, Նա դարձյալ պիտի ներեր քեզ, քանզի, ինչպես տեսնում եմ, այնքա՜ն մեծ է զղջումդ»։ —«Ավա՜ղ, հա՛ր իմ, այդ ի՞նչ եք ասում,— ասաց սըր Չապելետոն,—վատ խոսք ասեմ հարազատ մորս, որ ինն ամիս ինձ պահել է իր արգանդում, մի հարյուր անգամից ավելի գրկած ման ածել․ ո՜հ, վատ եմ արել՝ նրան հայհոյելով, և ծանր է այդ մեղքը։ Եթե դուք ինձ համար չաղոթեք Աստծուն, ինձ այդ չի ներվի»։ Տեսնելով, որ սըր Չապելետոն այլևս ասելիք չունի, վանականը թողություն տվեց և օրհնեց՝ նրան համարելով սուրբ մարդ, քանի որ միանգամայն հավատում էր նրա բոլոր ասածներին։ Եվ ո՞վ կարող էր չհավատալ՝ այդ բաները լսելով հոգին ավանդող մարդուց։ Եվ այդ ամենը լսելուց հետո նա ասաց․ «Սը՛ր Չապելետո, Աստծո օգնությամբ դուք շուտով կապաքինվեք․ բայց եթե պատահի, որ Տերն իր մոտ կանչի ձեր օրհնված և դրա համար պատրաստ հոգին, չէի՞ք հաճի արդյոք, որ ձեր մարմինը թաղվեր մեր վանքում»։ —«Այո՛, մեսսե՛րե,— պատասխանեց սըր Չապելետոն,— ես ուրիշ տեղ էլ չէի ցանկանա թաղվել, քանզի դուք խոստացաք աղոթող լինել ինձ համար, էլ չասած, որ ես շարունակ մի առանձին նվիրվածություն եմ ունեցել ձեր ուխտի նկատմամբ։ Ուստի խնդրում եմ՝ վանք վերադառնալուն պես հոգաք, որ մոտս բերեն Քրիստոսի մասունքն իսկական, որը դուք ամենայն օր նվիրագործում եք տաճարի սեղանի վրա, քանզի ցանկանում եմ, թեպետև անարժան եմ դրան, ձեր թույլտվությամբ հաղորդվել այդ սուրբ մասունքին, իսկ այնուհետև արժանանալ վերջին սուրբ օծման, որպեսզի մեղքերի մեջ ապրելուց հետո այսպես թե այնպես մեռնեմ որպես քրիստոնյա»։ Սուրբ հայրն ուրախությամբ համաձայնեց, գովեց նրա մտադրությունը և ասաց, թե անմիջապես կկարգադրի, որպեսզի այդ ամենը բերեն իր մոտ։ Եվ այդպես էլ արին։
Երկու եղբայրները, որ վախենում էին, թե միգուցե սըր Չապելետոն իրենց խաբի, թաքնվել էին այն միջնորմի հետևը, որով անջատված էր հիվանդի սենյակը, և ականջ դնելով՝ շատ պարզ լսեցին ու ըմբռնեցին այն ամենը, ինչ սըր Չապելետոն ասաց վանականին։ Լսելով նրա հանցանքների խոստովանությունը՝ նրանք հազիվ էին զսպում իրենց, որպեսզի չփռթկացնեին։ Ա՜յ քեզ մարդ,— ասում էին նրանք մեկ մեկու,— ո՛չ ծերությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ մոտալուտ մահվան վախը, ո՛չ ահը Աստծո, որի դատաստանի առաջ պիտի կանգնի ընդամենը մի ժամից հետո, մի խոսքով՝ ոչինչ չկարողացավ նրան հրաժարեցնել մեղսավորությունից, և նա դարձյալ ցանկանում է մեռնել այնպես, ինչպես եղել է կյանքում։ —Լսելով, որ վարդապետը նրան խոստացավ թաղել եկեղեցում, նրանք այլևս դադարեցին հետագայի մասին մտածելուց։ Դրանից քիչ հետո սըր Չապելետոն հաղորդվեց և երբ նրա վիճակը չափազանց վատացավ, ընդունեց վերջին օծումը։ Հենց այն օրը, երբ տեղի ունեցավ նրա վերջին խոստովանությունը, երեկոյան ժամերգությունից շատ չանցած՝ սըր Չապելետոն վախճանվեց։ Դրանից հետո երկու եղբայրները հանգուցյալի սեփական միջոցներով վայելուչ թաղում սարքելով և վանականներին իմաց տալով, որ ըստ ընդունված սովորության՝ գան գիշերվա հսկումը կատարելու, իսկ առավոտյան էլ՝ հանգուցյալին թաղելու, հոգացին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Բարեպաշտ վանականը, որ նրա խոստովանահայրն էր եղել, լսելով նրա մահվան լուրը, խոսեց վանահոր հետ և զանգերի ղողանջի ներքո հավաքելով բոլոր միաբաններին՝ նրանց պատմեց, թե դատելով խոստովանությունից՝ որչափ սուրբ մարդ էր եղել սըր Չապելետոն։ նա հույս հայտնեց, որ նրա սիրույն Տերը բազում հրաշքներ պիտի արարի, և վանականներին համոզեց նրա մարմինն ընդունել պատշաճ հարգանքով ու ջերմեռանդությամբ։ Վանահայրն ու դյուրահավատ վանականները համաձայնեցին․ երեկոյան գնացին այն տեղը, որտեղ դրված էր սըր Չապելետոյի դիակը, մեծ ու հանդիսավոր հոգեհանգիստ կատարեցին, իսկ առավոտյան, ժամաշապիկներ ու քղամիդներ հագած, ձեռքներին ժամագրքեր բռնած և առջևից խաչեր ու խաչվառներ տանելով, սաղմոսներ երգելով, գնացին դիակը դուրս բերելու և մեծ պատվով ու հանդիսով, գրեթե քաղաքի ողջ բնակչության՝ բոլոր արանց ու կանանց ուղեկցությամբ, տարան եկեղեցի։ Երբ դիակը վայր բերին եկեղեցում, նրա խոստովանահայր վանականը, բեմ ելնելով, սկսեց զարմանալի բաներ պատմել նրա կյանքի, պահեցողության, կուսության, միամտության, անմեղության ու սրբության մասին և, ի միջի այլոց պատմեց, թե սըր Չապելետոն ինչն էր համարել իր մեծագույն մեղքը՝ զղջալով լալահառաչ, և թե ինչպես ինքը մեծ դժվարությամբ էր կարողացել համոզոլ, որ Աստված կների նրան։ Այնուհետև դառնալով ու կշտամբելով ունկնդիրներին՝ նա ասաց․ «Իսկ դուք, նզովյալնե՛ր, ձեր ոտքի տակ ընկած ամեն մի ծղոտի համար հայհոյում եք Փրկչին ու նրա մորը և սրբերի ողջ դասը»։ Եվ դարձյալ շատ ու շատ բաներ ասաց նրա բարության ու սրբության մասին։ Եվ իր այդ խոսքերով, որոնց գեղջուկ մարդիկ կատարյալ հավատ էին ընծայում, նա կարճ միջոցում սըր Չապելետոյին այնպես սրբացրեց, որ պատարագից հետո բոլորը, սոսկալի կերպով միմյանց հրմշտելով ու կոխկրտելով, վրա ընկան ու սկսեցին համբուրել հանգուցյալի ձեռքն ու ոտքը, քաշաշելով ծվեն-ծվեն արին նրա հագուստը, և երջանիկ էր համարվում նա, ում բաժին էր ընկնում թեկուզ աննշան մի ծվեն։ Եվ հարկ եղավ նարն այդ կերպ եկեղեցում թողնել ամբողջ մի օր, որպեսզի բոլորը կարողանային տեսնել նրա սուրբ երեսը։ Երբ գիշեր եղավ, նրան մեծ երկյուղածությամբ թաղեցին մատուռներից մեկում՝ ամփոփելով մարմարե դամբարանի մեջ։ Մյուս օրվանից սկսած՝ կամաց-կամաց ժամանում էին ուխտավորները, մոմ վառում ու երկրպագում, ուխտ անում։ Եվ նրա սրբության համբավն ու նրան պաշտելու սովորությունն այնպես տարածվոց, որ այլևս չկար մի մարդ, որը դժբախտության դեպքում դիմեր այլ սրբի, և ոչ թե նրան։ Եվ նրան անվանեցին ու մինչև հիմա էլ անվանում են San Ciappelletto, և ասում են, թե ի սեր նրա՝ Տերը շատ հրաշքներ է գործել և դեռևս ամեն օր այդպիսի հրաշքների է արժանացնում բոլոր նրանց, ովքեր երկյուղած հոգով դիմում են այդ սրբին։
Ահա թե ինչպես ապրեց ու մեռավ պրատոցի սըր Չապելետոն․ և այդ կերպ, ինչպես դուք լսեցիք, նա սուրբ դարձավ։ Ես չեմ ժխտում հնարավորությունն այն բանի, որ նա Տիրոջ ողորմածությամբ երանելոց դասն անցավ, որովհետև եթե նրա կյանքը մեղսալի էր ու ապական, ապա նա ի վերջո այնպես ապաշխարեց, որ թերևս Տերը նրան գթաց և ընդունեց իր արքայությունը։ Սակայն դա մեզ համար անիմանալի է։ Դատելով այն բանից, ինչ տեսանելի է մեզ, ես ասում եմ, որ նա ավելի շուտ պիտի դժոխքում և սսատանայի ճիրանների մեջ լինի, քան դրախտում։ Եթե իսկապես այդպես է, ապա մենք դրանով կարող ենք տեսնել ու ճանաչել Աստծո անսահման բարությունն առ մեզ, Աստծո, որը, նայելով ոչ թե մեր մոլորություններին, այլ մեր հավատի անկեղծությանը, և հաշվի չառնելով այն, որ մենք նրա բարության առաջ միջնորդ ենք դարձնում իր իսկ թշնամուն՝ վերջինիս բարեկամ կարծելով, մեզ լսում է այնպես, ինչպես եթե միջնորդ ընտրած լինեինք մի իսկական սրբի։ Ուստի, որպեսզի ժամանակիս դժբախտությունների միջոցին Նրա բարությունը մեզ անվնաս ու ողջ պահի մեր այս ուրախ ընկերախմբի մեջ, փառաբանենք Նրան, հանուն որի հավաքվել ենք, վերառաքենք Նրան մեր հարգանքը և Նրա՛ն հանձնենք մեր հոգսերը այն հաստատ համոզումով, որ Նա մեզ կլսի։
Այստեղ Պամֆիլոն լռեց։
ՆՈՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ
Հրեա Աբրահամը, Ջիանոտո դի Չիվինիի հորդորանքից մղված, գնում է Հռոմի արքունիքը և այնտեղ տեսնելով եկեղեցու սպասավորների ապականված բարքերը՝ վերադառնում է Փարիզ, որտեղ և քրիստոնյա է դառնում
Պամֆիլոյի նովելը, որ մերթ ընդ մերթ աղջիկների ծիծաղն էր շարժում, ընդհանուր առմամբ հավանության արժանացավ։ Նովելը լսվեց ուշադրությամբ և երբ ավարտվեց, թագուհին հրամայեց Նիեֆիլային, որը նստած էր Պամֆիլոյի կողքին, պատմել իր նովելը ևս՝ հետևելով զվարճության համար սահմանված կարգին։ Նիեֆիլան, որն իր վարվեցողության հաճելիությամբ աչքի էր ընկնում նույնքան, որքան և գեղեցկությամբ, ուրախ-ուրախ պատասխանեց, թե կպատմի սիրով և սկսեց այսպես․
—Պամֆիլոն իր պատմությամբ մեզ ցույց տվեց, ու Աստծո բարեգթությունն անտես է առնում մոլորությունները, եթե դրանք ծագում են այնպիսի պատճառներից, որոնք վրիպում են մեր գիտությունից․ իսկ ես ցանկանում եմ իմ պատմությամբ ցույց տալ, որ այդ բարեգթությունը,— հանդուրժելով թերություններն այն անձանց, որ պարտավոր էին իրենց խոսքով ու գործով այդ բանը վկայել ճշմարտապես, սակայն անում են ընդհակառակը,— դրանով իսկ տալիս է ապացույցն իր անխախտելիության, որպեսզի մենք հոգու առավել կայունությամբ հետևած լինենք այն ամենին, ինչին հավատում ենք։
Ինձ պատմել են, սիրելի դամաներ, որ Փարիզում ապրում էր Ջիանոտո դի Չիվինի անունով մի հարուստ վաճառական ու լավ մարդ, որը մահուդի մեծ առևտուր էր անում։ Նա շատ մտերիմ էր Աբրահամ անունով մի մեծահարուստ հրեայի հետ, որ նույնպես վաճառական էր և շատ ազնիվ ու պարզասիրտ մարդ։ Գիտենալով նրա ազնվությունն ու պարզասրտությունը՝ Ջիանոտոն շատ էր ցավում, որ այդ արժանավոր, խելոք ու լավ մարդու հոգին, նրա հավատի արատավորության պատճառով, պետք է դժոխապարտ լինի։ Այդ պատճառով էլ նա սկսեց նրան բարեկամաբար խնդրել, որ թողնի հրեական հավատի մոլորությունները և դառնա քրիստոնեական ճշմարիտ հավատին, որը, ինչպես կարող էր նա տեսնել, լինելով սուրբ ու կատարյալ, շարունակ ծաղկում ու տարածվում է, այնինչ ընդհակառակը՝ նրա կրոնը նվազում է և ամայության մատնվում, մի բան, որի ճշմարտությանը նա ինքն էլ կարող է համոզվել։ Հրեան պատասխանեց, թե ինքը չգիտե առավել կատարյալ ու սուրբ կրոն, քան հրեականը և որ ինքը ծնվել է այդ կրոնով, դրանով էլ մտադիր է ապրել ու մեռնել, և ոչ մի բան չի կարող նրան շեղել այդ մտադրությունից։ Սակայն դա ետ չկանգնեցրեց Ջիանոտոյին, և մի քանի օր անց նա վերստին նրան դիմեց նույնպիսի խոսքերով՝ նրան ապացուցելով, ինչպես այդ կարողանում են անել վաճառականները, թե ինչու է մեր կրոնը հրեականից լավ։ Թեև հրեան քաջ գիտակ էր հրեական օրենքին, այնուհանդերձ,— գուցե Ջիանոտոյի նկատմամբ տածած մեծ բարեկամությունից մղված, կամ գուցե նրա վրա ազդել էին այն խոսքերը, ու սուրբ հոգին դրել էր այդ հասարակ մարդու բերանը,— նրան սկսեցին շատ դուր գալ Ջիանոտոյի փաստարկները, թեպետև, շարունակել համառել իր հավատի մեջ՝ թույլ չէր տալիս իրեն դարձի բերել։ Որքան նա համառում էր, այնքնան Ջիանոտոն չէր դադարում նրան համոզելուց, մինչև որ վերջապես հրեան, այդ հաստատակամությունից ազդվելով, ասաց․— «Լավ, Ջիանոտո, դու ցանկանում ես, որ ես քրիստոնյա դառնամ, ես ինքս էլ պատրաստ եմ այդ անելու, սակայն պայմանով, որ նախ և առաջ ուղևորվեմ Հռոմ, որպեսզի այնտեղ կարողանամ տեսնել այն մարդուն, որին դու անվանում ես Աստծո փոխանորդը երկրի վրա, կարողանամ տեսնել նրա վարքն ու բարքը և ապրելաձևը, ինչպես նաև նրա կարդինալ եղբայրներին։ Եթե նրանք իմ աչքին երևան այնպես, որ նայելով նրանց և քո խոսքերին՝ ես համոզվեմ իմ հավատի նկատմամբ քոնի ունեցած առավելությանը, ինչպես որ դու աշխատում էիր ապացուցել, ապա կվարվեմ այնպես, ինչպես ասացի քեզ․ իսկ եթե ոչ՝ առաջվա պես կմնամ հրեա»։
Լսելով այդ՝ Ջիանոտոն չափազանց վշտացավ և իր մտքում ասաց․ «Զու՜ր կորան իմ ջանքերը, մինչդեռ ցանկանում էի օգտավետ կերպով գործադրել՝ կարծելով, թե արդեն դարձի եմ բերել նրան։ Հիրավի, եթե նա գնա Հռոմի պապի արքունիքը և տեսնի հոգևորականության պիղծ ու արատավոր կյանքը, ապա ոչ միայն հրեայից քրիստոնյա չի դառնա, այլև եթե քրիստոնյա դարձած լիներ, անշուշտ նորից հրեական հավատին կդառնար»։ Ապա դառնալով Աբրահամին՝ Ջիանոտոն ասաց․ «Բարեկա՛մս, ինչու՛ ես ուզում քեզ պատճառել այդպիսի նեղություն և ընկնել այնպիսի մեծ ծախսերի տակ, որ կապված են Հռոմ ուղևորվելու հետ։ Էլ չխոսենք այն մասին, որ քեզ նման հարուստ մարդու համար ամեն մի ճամփորդություն, ծովով լինի, թե ցամաքով, լի է վտանգներով։ Չլինի՞ թե մտածում ես, որ այստեղ չի գտնվի որևէ մեկը, որ կարողանար մկրտել քեզ։ Եթե դու տարակուսանքներ ունես այն հավատի նկատմամբ, որը ես քեզ բացատրեցի, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ պիտի գտնես մեծ գիտուններ և առավել իմաստուն մարդիկ, որոնք քեզ կմեկնեն այն ամենը, ինչ որ ցանկանաս կամ հարցնելու լինես։ Ահա թե ինչու իմ կարծիքով այդ ճանապարհորդությունն ավելորդ է։ Գիտցի՛ր, որ այնտեղ էլ բարձրաստիճան հոգևորականները ճիշտ այնպես են, ինչպիսիք դու կարող ես տեսնել նաև այստեղ, և նույնիսկ ավելի լավն են, քանզի ավելի մոտ են գերագույն հովվապետին։ Ուստի հետևելով իմ խորհրդին՝ այդ նեղությունը պահիր մի ուրիշ անգամի՝ դեպի սուրբ վայրերը կատարելիք որևէ այցելության համար․ այն ժամանակ թերևս ես ինքս էլ լինեմ քեզ ուղեկից»։ Հրեան պատասխանեց․ «Ես հավատում եմ, Ջիանոտո, որ քո ասածը ճիշտ է, բայց եթե ասելու լինեմ միով բանիվ, ապա կասեմ քեզ (եթե դու ցանկանում ես, որ ես անեմ այն, ինչ այնպես խնդրում էիր), որ ես վերջնականապես որոշել եմ գնալ․ այլապես ոչինչ չեմ անի»։ Տեսնելով նրա վճռականությունը՝ Ջիանոտոն ասաց․ «Գնա՛, Տեր ընդ քեզ», և միևնույն ժամանակ միտք արեց, որ եթե հրեան տեսնի Հռոմի արքունիքը, երբեք քրիստոնյա չի դառնա։ Այդպես էլ նա ճարահատյալ վերջ տվեց իր հորդորներին։
Հրեան ձի հեծավ և հապշտապ ճանապարհ ընկավ դեպի Հռոմի պապի արքունիքը։ Հասնելով տեղ՝ նա պատվով ընդունվեց իր հավատակից հրեաների կողմից և ապրեց այնտեղ՝ ոչ ոքի ոչ մի խոսք չասելով իր ճանապարհորդության նպատակի մասին՝ զննահայաց դիտելով պապի, կարդինալների և մյուս բարձրաստիճան հոգևորականների ու բոլոր պալատականների նիստն ու կացը։ Այն ամենից, ինչ տեսավ անձամբ, ինչպես նաև ուրիշների ասածից, նա, լինելով շրջահայաց մարդ, եզրակացրեց, որ նրանք բոլորն էլ ողբալիորեն մեղանչում են հեշտասիրությամբ, ոչ միայն բնական, այլև սոդոմական ձևով՝ չզգալով ո՛չ խղճի խայթ, ո՛չ էլ ամոթ, որի հետևանքով նրանց ողորմածությունը շահելու գործում փոքր չէր անառակ կանանց և մանչերի ազդեցությունը։ Նաև տեսավ պարզորոշ, որ նրանք բոլորն էլ որկրամոլներ էին, հարբեցողներ, անասնակերպ արարածներ, որ ծառայում էին ոչ միայն իրենց վավաշոտ ցանկություններին, այլև որովայնին և ավելի, քամ որևէ այլ բանի։ Դիտելով մոտիկից՝ նա համոզվեց, որ նրանք բոլորն էլ այնքան ընչաքաղց էին և արծաթասեր, որ վաճառում և գնում էին մարդկային, նույնիսկ քրիստոնեական արյունը և ամենայն աստվածային բան, որ վերաբերում էր խորհուրդների կատարմանը կամ եկեղեցական պաշտոններին։ Այդ աստվածային բաներով նրանք ավելի շատ էին առևտուր անում, և դրա համար վելի շատ միջոցներ կային, քան Փարիզում՝ մահուդեղենի կամ որևէ այլ բանի առևտրի մեջ։ Բացահայտ սիմոնականությանը նրանք տվել էին հովանավորություն անունը, որկրամոլությունն անվանում էին կազդուրումն, կարծես թե Աստծուն հայտնի չէ հիշյալ բառերի իմաստը, ինչպես նաև այդ անառակ մարդկանց մտադրությունները, և կարծես թե Նրան էլ կարելի է խաբել այդ բաների անուններով, ինչպես մարդկանց։ Այդ ամենը ուրիշ շատ բաների հետ միասին դուր չեկավ հրեային, որը չափավոր ու պարկեշտ մարդ էր, ուստի գտնելով, որ բավականաչափ տեսավ ու դիտեց, նա որոշեց վերադառնալ Փարիզ և այդպես էլ արեց։
Հենց որ Ջիանոտոն լուր առավ, որ նա եկել է, շտապեց նրա մոտ՝ ամենից քիչ այն մասին մտածելով, թե նա կարող էր քրիստոնյա դառնալ։ Նրանք ուրախ-ուրախ ողջունեցին միմյանց, իսկ երբ հրեան մի քանի օր հանգստացավ, Ջիանոտոն նրան հարցրեց, թե ինչ կարծիքի է նա սուրբ հոր, կարդինալների և մյուս պալատականների մասին։ Հրեան իսկույն պատասխանեց․ «Վատ կարծիք ունեմ, թող Աստված նրանց գլխին թափի ամենայն չարիք։ Այդ ասելուս պատճառն այն է, որ եթե ճիշտ են իմ դիտողությունները, ես այնտեղ ոչ մի հոգևորականի մոտ չտեսա ո՛չ սրբություն, ո՛չ բարեպաշտություն, ո՛չ բարի գործեր, ո՛չ ապրելու լավ օրինակ կամ որևէ այլ բան, իսկ հեշտասիրությունը, որկրամոլությունը, ընչաքաղցությունը, խաբեությունը, նախանձամտությունը, գոռոզամտությունը և նմանօրինակ վատթար մոլությունները (եթե միայն կարող է ավելի վատթարը լինել) այնքան հարգի էին բոլորի համար, որ Հռոմը ինձ թվաց ավելի շուտ սատանայական, քան աստվածային գործերի մի վայր։ Որքան հասկանում եմ ես, ձեր հովվապետը, հետևապես նաև մնացած բոլորը, ամենայն ջանացողությամբ, հնարագիտությամբ և խորամանկությամբ աշխատում են ի չիք դարձնել և աշխարհից հալածել քրիստոնեական կրոնը, մինչդեռ պարտավոր էին լինել նրա հիմքն ու նեցուկը։ Եվ քանի որ ես տեսնում եմ, որ արդյունքն այն չէ, որին ձգտում են նրանք, այլ որ ձեր կրոնը անդադրում տարածվում է՝ շարունակ հանդես գալով ավելի ու ավելի մեծ փայլով ու փառքով, ապա ինձ համար պարզ է դառնում, որ այդ կրոնի հիմքն ու նեցուկն է սուրբ հոգին, մի կրոն, որ առավել ճշմարիտ է ու սուրբ, քան մի ուրիշը։ Եվ դրա համար էլ ես, որ համառորեն հակառակում էի քո հորդորանքներին և չէի ցանկանում քրիստոնյա դառնալ, այժմ ասում եմ անկեղծորեն, որ ոչինչ չի կարող ինձ ետ կանգնեցնել քրիստոնեությունն ընդունելու մտադրությունից։ Ուրեմն գնանք եկեղեցի, և այնտեղ, գետևելով ձեր սուրբ հավատի ծեսերին, մկրտիր ինձ»։ Ջիանոտոն, որ բոլորովին հակառակ լուծում էր սպասում, լսելով այս խոսքերը, գոհ եղավ, ինչպես երբեք։ Նրա հետ միասին գնալով Փարիզի Աստվածամոր տաճարը՝ նա այնտեղի հոգևորականներին խնդրեց մկրտել Աբրահամին, և նրանք իսկույն կատարեցին նրա պահանջը։ Ջիանոտոն դարձավ նրա կնքահայրը և կնքեց նրան Ջիովաննի անունով։ Այնուհետև նա գիտակ մարդկանց հանձնարարեց հրեային լիովին մեր հավատին բերել, որի օրենքները նա յուրացրեց շուտով և ապա եղավ բարի, արժանավոր և սրբակյաց մարդ։
ՆՈՎԵԼ ԵՐՐՈՐԴ
Հրեա Մելքիսեդեկը, երեք մատանիների պատմությունն անելով, խուսափում է մի մեծ վտանգից, որ նրա դեմ նյութել էր Սալադինը
Երբ Նիեֆիլան լռեց, ավարտելով իր նովելը, որն ընդհանուր գովեստի արժանացավ, թագուհու բարեհաճությամբ Ֆիլոմենան այսպես սկսեց պատմել․
—Նիեֆիլայի նովելն ինձ հիշեցրեց մի հրեայի հետ պատահած վտանգավոր մի դեպք։ Եվ քանի որ Աստծո և մեր հավատի ճշմարիտ լինելու մասին արդեն հիանալի խոսվեց և անպարկեշտ չի համարվի, որ այժմ դառնայինք մարդկանց գործերին և նրանց վերաբերող դեպքերին, ես ձեզ կպատմեմ մի նովել, որը լսելուց հետո դուք կսկսեք առավել զգույշ պատասխաններ տալ այն հարցերին, որոնք կարող էին ուղղված լինել ձեզ։ Դուք պետք է իմանաք, ո՛վ իմ սիրելի դամաներ, որ ինչպես հիմարությունը հաճախ երջանիկ վիճակից մարդուն սոսկալի թշվառության է հասցնում, այնպես էլ խելամտությունը իմաստունին փրկում է մեծամեծ վտանգներից և ընծայում նրան երկարատև ու անվտանգ հանգստություն։ Որ անմտությունը բարեկեցիկ վիճակից թշվառության է հասցնում, ճշմարիտ է․ դրա մասին մտադիր չենք պատմել այժմ՝ նկատի ունենալով, որ ամենայն օր հազարավոր այդպիսի օրինակների ենք հանդիպում։ Իսկ որ խոհեմությունը մխիթարություն է ընծայում մարդուն, ես այդ, համաձայն իմ խոստման, կապացուցեմ մի կարճ պատմությամբ։
Սալադինը, որի արիությունը ոչ միայն նրան աննշան մարդուց Բաբելոնի սուլթան դարձրեց, այլև հնարավորություն տվեց շատ հաղթանակներ տանելու սարակինոս և քրիստոնյա թագավորների դեմ, զանազան պատերազմների մեջ մեծամեծ ծախսեր կատարելով, վատնեց իր գանձը, և քանի որ պատահական հանգամանքի բերումով նա մի մեծ գումարի կարիք զգաց և տարակուսում էր, թե որտեղից պիտի ձեռք բերեր այդ գումարը, որ այնպես անհրաժեշտ էր իրեն, ապա հանկարծ հիշեց Մելքիսեդեկ անունով մի հրեայի, որը Ալեքսանդրիայում վաշխով փող էր տալիս։ Մտածեց, որ սա կարող է օգնել իրեն, եթե միայն ցանկանա, բայց հրեան ժլատ էր, ինքնակամ ոչինչ չէր անի նրա համար։ Սալադինն էլ չէր ցանկանում բռնության դիմել։ Անրաժեշտությունից մղված, ամբողջովին տարված այն մտքով,թե ինչ հնար գտնի, որպեսզի հրեան օգնած լինի իրեն, նա մտածեց նրա նկատմամբ դիմել այնպիսի բռնության, որ որոշ չափով սիրալիրության նմաներ։ Կանչելով հրեային և ընդունելով մտերմաբար՝ նա նրան նստեցրեց մտերմաբար և ապա ասաց․ «Ո՛վ պատվարժան այնր, շատ շատերից լսել եմ, որ դու շատ գիտուն և խելահաս ես աստվածային գործերի մեջ, ուստի սիրով կցանկանայի քեզնից իմանալ, թե դու երեք կրոններից որն ես համարում ճշմարիտ՝ հրեականը, սարակինոսականը, թե քրիստոնեականը»։ Հրեան, որ իսկապես իմաստուն մարդ էր, իսկույն հասկացավ, որ Սալադինը հնար է որոնում խոսքի մեջ նրան որևէ կերպ բռնելու համար, որպեսզի կպչի և այլևս պոկ չգա, և մտածեց, որ ինքն այդ կրոններից ոչ մեկին առավելություն չպիտի տա, որպեսզի Սալադինն այնուամենայնիվ չհասնի իր նպատակին։ Եվ քանի որ նրան անհրաժեշտ էր այնպիսի պատասխան տալ, որ չբռնվեր, նա սրեց իր միտքը, անմիջապես գտավ տալիք պատասխանն ու ասաց․ «Տե՛ր իմ, այն հարցը, որ դուք ուղղեցիք ինձ, շատ գեղեցիկ է, և որպեսզի ես կարողանամ բացատրած լինել, թե ինչ եմ մտածում այդ մասին, ձեզ կպատմեմ մի փոքրիկ պատմություն, որից կհասկանաք իմ միտքը։ Եթե չեմ սխալվում, (իսկ ես, հիշում եմ, այդ մասին հաճախ եմ լսել) ժամանակով ապրում էի մեծանուն ու հարուստ մի մարդ, որն իր գանփարանում ի թիվս այլևայլ թանկարժեք իրերի, ուներ մի շատ հրաշալի և թանկագին մատանի։ Ցանկանալով այդ մատանին մեծարած լինել նրա հրաշալի հատկության և գեղեցկության համար ու շարունակաբար իր հետնորդներին փոխանցել՝ նա կարգադրեց, որ իր որդիներից ում մոտ որ գտնվելու լինի իր տված մատանին, հենց նա էլ ճանաչվի ընտանիքի մեծավոր։ Մատանին ստացողն էլ իր հերթին իր հետնորդների նկատմամբ անում էր նույն կարգադրությունը՝ վարվելով ճիշտ այնպես, ինչպես իր նախորդը։ Շատ չանցած՝ այդ մատանին բազում ժառանգների ձեռք անցավ և վերջապես ընկավ մի մարդու ձեռք, որն ուներ երեք գեղատեսիլ ու քաջարի, իրենց հորը կատարելապես հնազանդ որդիներ, որոնց երեքին էլ ծերունին սիրում էր հավասար սիրով։ Երիտասարդները գիտեին մատանու հետ կապված սովորությունը, և նրանցից յուրաքանչյուրը, ցանկանալով ավելի հարգված լինել մյուսներից, ամենայն ճարտարությամբ աղերսում էր ծերացած հորը, որ նամեռնելիս մատանին իրեն թողներ։ Այդ պատվական մարդը, որ նրանց բոլորին սիրում էր հավասարապես և ինքն էլ չգիտեր, թե որին կտակի մատանին, որ խոստացել էր նրանցից յուրաքանչյուրին, մտածեց բավարարել երեքին էլ։ Եվ նա, նրանցից գաղտնի, մի հմուտ վարպետի պատվիրեց երկու ուրիշ մատանիներ, այնքան նման առաջինին, որ անգամ ինքը, որ պատվիրել էր այդ մատանիները, հազիվ էր զանազանում, թե որն է իսկականը։ Մեռնելուց առաջ նա յուրաքանչյուր որդուն, մյուսներից ծածուկ, մռկական մատանի տվեց։ Իրենց հոր մահից հետո որդիներից յուրաքանչյուրը ժառանգություն ստանալու և մյուսներից մեծարվելու պահանջ ներկայացրեց, և երբ նրանցից մեկը ժխտում էր մյուսի իրավունքը, յուրաքանչյուրը մեջտեղ հանեց իր մատանին՝ ի վկայություն այն բանի, որ ինքն իրավացի է։ Երբ բոլոր մատանիները այնքան նման դուրս եկան, որ անհնար էր որոշել իսկականը, ապա այն հարցը, թե իսկապես որդիներից որն է ժառանգը, մնաց առկախ և առկախ է մինչև հիմա էլ։ Ես նույնը կասեմ, տե՛ր իմ, նաև այն երեք կրոնների մասին, որ հայր Աստվածը տվել է երեք ժողովուրդներին և որոնց մասին ձեր հարցումն արեցիք։ Յուրաքանչյուր ժողովուրդ կարծում է, թե իրեն է հասել այն ժառանգությունը և այն ճշմարիտ կրոնը, որի պատվիրանները նա պահում է և կատարում, բայց թե նրանցից ո՞րն է տիրացել այդ ժառանգությանը, դա ճիշտ և ճիշտ այնպիսի հարց է, ինչպես երեք մատանիների հարցը»։ Սալադինտ տեսավ, որ հրեան վարպետորեն դուրս պրծավ այն որոգայթից, որ լարել էր ինքը, ուստի և որոշեց հայտնել նրան իր կարիքը և իմանալ՝ չի ցանկանա արդյոք կատարել իր ցանկությունը։ Այդպես էլ արեց՝ հայտնելով նրան, թե ինչ էր մտադրվել անել նրա նկատմամբ, եթե նա այդքան խելացի պատասխան չտար։ Հրեան սիրով կատարեց Սալադինի ցանկությունը՝ տալով պահանջված գումարը, իսկ Սալադինը հետագայում լիովին վերադարձրեց դրամը և դրանից բացի հրեային մեծամեծ ընծաներ տվեց ու նրա հետ շարունակ մտերմություն էր պահպանում՝ նրա համար իր արքունիքում երևելի և պատվավոր դիրք ստեղծելով։
ՆՈՎԵԼ ՉՈՐՐՈՐԴ
Մի վանական, ծանր պատժի արժանի մեղքի մեջ ընկնելով, հնարամտորեն նույն մեղքի մեջ բռնում է իր վանահորը և ազատվում պատժից
Ֆիլոմենան, ավարտելով իր պատմությունը, արդեն լռել էր, երբ նրա կողքին նստած Դիոնեոն, թագուհու հատուկ հրամանին չսպասելով, որովհետև գիտեր, որ ըստ սահմանյալ կարգի՝ խոսելու հերթն իրենն է, սկսեց այսպես խոսել․— Սիրելի՛ դամաներ, եթե ես ճիշտ եմ հասկացել մեր ընդհանուր մտադրությունը, ապա մեր այստեղ ժողովվելու նպատակն է պատմություններ անելով զվարճացնել միմյանց։ Ուստի ես գտնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին,— եթե միայն նան այդ կանոնին դեմ չգնա,— թույլատրված է (իսկ որ դա այդպես է, քիչ առաջ ասաց ինքը՝ թագուհին) պատմել այնպիսի նովել, որը իր կարծիքով կպատճառի առավել բավականություն։ Մենք լսեցինք, թե ինչպես Ջիանոտո դի Չիվինիի բարի խորհուրդների շնորհիվ Աբրահամը փրկեց իր հոգին, թե ինչպես Մելքիսեդեկը հնարամտությամբ իր հարստությունը պաշտպանեց Սալադինի որոգայթից․ այդ պատճառով էլ, ձեր կողմից կշտամբանքների չսպասելով, ես մտադիր եմ համառոտակի պատմել, թե ինչպիսի խորամանկությամբ մի վանական ազատվեց ծանր պատժից։
Այստեղից ոչ շատ հեռու՝ Լուիջիանա գավառում, կար մի վանք, որը մի ժամանակ իր սրբությամբ ավելի էր հռչակված և ուներ ավելի շատ վանականներ, քան այժմ։ Ի թիվս այլոց՝ այնտեղ կար մի ջահել վանական, որի մարմնական ուժերին ու թարմությանը չթին կարողացել վնասել ո՛չ ծոմերը, ո՛չ էլ հսկումները։ Մի անգամ կեսօրին, որն մնացած բոլոր վանականները քնած էին, իսկ նա միայնակ թափառում էր իր եկեղեցու շուրջը, որը գտնվում էր մի խիստ առանձնացած վայրում, պատահմամբ նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա, որը հավանաբար որևէ գյուղացու դուստր էր և դաշտում շրջելով՝ խոտեր էր հավաքում։ Աղջկան տեսած-չտեսած՝ վանականը մարմնական խիստ ցանկություն զգաց, ուստի մոտենալով նրան՝ զրույցի բռնվեց նրա հետ, և գործն այնպիսի ընթացք ընդունեց, որ նա աղջկա համաձայնությունն առնելով՝ նրան տարավ իր խուցը այնպես, որ ոչ ոք չնկատեց։ Եվ մինչդեռ չափազանց ուժգին տռփանքով համակված, այնքան էլ չզգուշանալով՝ նա քեֆ էր քաշում նրա հետ, եղավ, որ վանահայրը, քնից ելնելով և անցնելով նրա խցի մոտով, լսեց այն աղմուկը, որ առաջացրել էին նրանք երկուսով։ Որպեսզի կարողանար ավելի լավ որոշել ձայները, նա ականջ դնելու նպատակով զգույշ մոտեցավ դռանը և հաստատ իմացավ, որ ներսում կին կա, և մի պահ գայթակղություն ունեցավ հրամայելու, որ դուռը բանան, բայց հետո միտքը փոխեց ու որոշեց այլ կերպ վարվել և, վերադառնալով իր սենյակը, սկսեց սպասել, մինչև որ վանականը դուրս գար խցից։ Վանականն էլ, թեպետև այն կնոջ հետ մեծագույն բավականության ու վայելքի էր տրված, այնուամենայնիվ կասկածը սրտումն էր, և քանի որ նրան թվաց, թե դռան մոտից ոտքերի քստքստոց է լսվում, աչքը դեմ արավ նեղլիկ ճեղքին և չափազանց պարզ ու որոշ տեսավ, որ վանահայրը ականջ է դնում, և շատ լավ հասկացավ, որ նա չի կարող կռահած չլինել աղջկա ներկայությունն իր խցում։ Լավ իմանալով, որ դրա համար իրեն ծանր պատիժ է սպասում, նա խիստ վշտացավ, բայց և այնպես, աղջկան բնավ ցույց չտալով իր վիշտը, մտքում ծանր ու թեթև արեց բազում հնարներ, որպեսզի տեսներ, թե դրանցից որը կարող էր փրկարար լինել։ Եվ նրա մտքով անցավ չտեսնված մի խորամանկություն, որը և նրան հասցրեց իր խորհած վախճանին։ Այնպես ցույց տալով, թե արդեն սրտի ուզածին չափ եղել է աղջկա հետ՝ նա վերջինիս ասաց․ «Ես մի գնամ ու տեսնեմ, թե դու այստեղից ինչպես պիտի դուրս գաս առանց նկատվելու, ուստի հանգիստ նստիր, քանի դեռ չեմ վերադարձել»։ Դուրս գալով խցից և դուռը ամուր կողպելով՝ նա գնաց ուղիղ բանահոր սենյակը և բանալին հանձնելով նրան, ինչպես վանքից հեռանալիս անում էին բոլոր վանականները, հանգիստ ու անայլայլ դեմքով ասաց․ «Մեսսերե, այս առավոտ ես ազատ ժամանակ չունեցա բերել տալու այն վառելափայտը, որ հատել եմ տվել։ Ուստի , թույլ տվեք գնամ անտառ ու պատվիրեմ ցախը բելեր»։ Վանահայրը, ցանկանալով ստույգն իմանալ վանականի հանցանքը և ենթադրելով, որ նա չի կռահել, որ ինքը տեսել է նրա արածը, ուրախացավ այդ պատեհ առիթի համար, սիրով վերցրեց բանալին ու նրան թույլ տվեց գնալ։ Տեսնելով, որ վանականը գնաց, նա սկսեց խորհել, թե ինչ կերպ վարվի, որ ավելի լավ լինի․ արդյոք բոլոր միաբանների ներկայությամբ բանա՞ խցի դուռն ու ափաշկարա դարձնի հանցանքը, որպեսզի նրանք պատճառ չունենան տրտնջալու, երբ ինքը պատժելու լինի վանականին, թե՞ նախապես աղջկանից իմանա՝ ինչպես էր եղել բանը։ Միտք անելով, որ նա կարող է այնպիսի կին կամ այնպիսի մարդու աղջիկ լինել, որ թերևս ինքը չէր ցանկանա նրան խայտառակել բոլոր վանականների առաջ, նա որոշեց նախ և առաջ իմանալ՝ ով է նա, և նոր միայն որևէ միջոցի դիմել։ Սուսիկ-փուսիկ մոտենալով խցին՝ նա բաց արեց դուռը և ներս մտնելով՝ փակեց ներսից։ Տեսնելով վանահորը՝ աղջիկը, ինքն իրեն բոլորովին կորցրած, վախենալով խայտառակվելուց, սկսեց լաց լինել, իսկ վանահայրը, մի լավ աչքելով նրան և տեսնելով, որ սիրուն է ու ջահել, հանկարծ, թեպետև ծեր էր, երիտասարդ վանականից ոչ պակաս զգալով ցանկությունը մարմնական, սկսեց ինքն իր մեջ այսպես խորհել․ «Ինչու՞ պիտի ես հաճույք չճաշակեմ, երբ կարող եմ այդ անել, իսկ տհաճություններն ու ցավերը միշտ էլ անպակաս են մեր գլխից։ Նա սիրուն աղջիկ է, իսկ որ այստեղ է՝ ոչ ոք չգիտի։ Եթե ես հաջողեմ նրան համոզել, որ ցանկությունս կատարի, ապա չեմ հասկանում՝ ինչու պիտի սրտիս ուզածը չանեմ։ Ո՞վ պիտի իմանա։ Ոչ ոք էլ չի իմանա, իսկ ծածուկ արված մեղքը կիսով չափ ներված է։ Այսպիսի առիթ թերևս երբեք չներկայանա, և եթե Աստված որևէ մեկին բարիք է տալիս, ապա դրանից օգտվելը ես համարում եմ մեծ իմաստություն»։ Այսպես խորհելով և բոլորովին փոխելով այն մտադրությունը, որով եկել էր, նա մոտեցավ աղջկան, սկսեց մեղմաբար մխիթարել՝ խնդրելով, որ լաց չլինի։ Եվ այդպես խոսելով՝ կամաց-կամաց խոսքն այնտեղ բերեց, որ աղջկան հայտնեց իր փափագը։ Աղջիկն էլ, դե, երկաթից ու ադամանդից չէր շինված և շատ հեշտ համաձայնեց կատարել վանահոր ցանկությունը։ Գրկելով նրան և համբուրելով շատ ու շատ անգամ՝ վանահայրը բարձրացավ վանականի անկողնու վրա և նկատի առնելով իր արժանապատվության պատկառելի կշիռը և աղջկա երիտասարդ հասակը կամ թերևս վախենալով նրան վնաս պատճառել իր չափազանց ծանրությամբ՝ չպառկեց նրա վրա, այլ նրան պառկեցրեց յուր անձի վրա և այդպես երկար ժամանակ զվարճացավ հետը։
Իսկ վանականը, որ իբր թե գնացել էր անտառ, թաքնվեց դորմիտորիայում և հենց որ տեսավ, որ վանահայրը մենակ մտավ խուցը, միանգամից հանգստացավ՝ մտածելով, որ իր խորհածը գլուխ պիտի գա։ Տեսնելով, որ վանահայրը դուռը ներսից փակեց, նա արդեն գործը գլուխ եկած հաշվեց։ Դուրս գալով իր թաքստոցից՝ նա կամացուկ մոտեցավ դռան ճեղքին, որի միջից լսեց ու տեսավ այն ամենը, ինչ ասում կամ անում էր վանահայրը։ Երբ վանահորը թվաց, որ աղջկա հետ արդեն բավականաչափ եղել է, առաջվա պես նրա վրա կողպեց խցի դուռը և վերադարձավ իր սենյակը։ Պահ մի անց լսելով վանականի ոտքերի ձայնը և ենթադրելով, որ նա անտառից է վերադարձել, որոշեց մի թունդ շշպռել նրան և արգելարան դնելու հրաման տալ, որպեսզի կարողանար մենակ վայելել ձեռն ընկած որսը։ Կանչել տալով վանականին՝ նա ամենայն խստությամբ և դեմքի ահասաստ արտահայտությամբ նախատեց նրան և կարգադրեց փակել արգելարանում։ Սակայն վանականը անմիջապես առարկեց նրան․«Մեսսերե,— ասաց նա,— վաղուց չէ, ինչ ես հարում եմ սբ․ Բենեդիկտի ուխտին և դեռևս չեմ կարողացել յուրացնել նրա բոլոր առանձնահատկությունները, իսկ դուք դեռևս ժամանակ չեք ունեցել ինձ հրահանգելու, որ վանականները պարտավոր են կանանց տակ էլ մտնել, ինչպես ծոմերի և հսկումների ծանրության տակ։ Այժմ երբ դուք արդեն այդ ցույց եք տվել ինձ, ես ձեզ խոսք եմ տալիս, եթե այս անգամ ինձ ներելու լինեք, այլևս երբեք չմեղանչել այդ պատվիրանը չկատարելով, այլ միշտ անել այնպես, ինչպես որ տեսա՝ անում էիք դուք»։ Վանահայրը, որ հասկացող մարդ էր, իսկույն գլխի ընկավ, որ վանականը ոչ միայն իր գործից շատ ավելի է հասկանում, այլև տեսել է այն ամենը, ինչ արել էր ինքը։ Ուստի սեփական հանցանքի գիտակցումից խայթված՝ նա ամաչեց վանականին տալ այն պատիժը, որին նրա հետ միասին արժանի էր և ինքը։ Ներելով նրան և պատվիրելով տեսածի մասին լռել, վանահայրը նրա հետ միասին զգուշաբար խցից հանեց ու ճամփու դրեց աղջկան, և պետք է ենթադրել, որ նրանք դեռ շատ ու շատ անգամ նրան բերեցին այնտեղ։
ՆՈՎԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Մոնֆերանտոյի դքսուհին հավի մսից պատրաստված ճաշով և մի քանի սիրալիր խոսքով փարատում է այն խելացնոր ցանկությունը, որ նրա նկատմամբ տածում էր Ֆրանսիայի թագավորը
Դիոնեոյի պատմած նովելն սկզբում ամոթի զգացումով խոցեց նրան ունկնդրող աղջիկների սիրտը, մի բան, որ արտահայտվեց նրանց դեմքին երևացած շառագույնով․ իսկ այնուհետև, իրար երեսի նայելով և հազիվ զսպելով իրենց ծիծաղը, նրանք պատմությունը լսեցին մինչև վերջ։ Երբ նովելն ավարտվեց, և նրանք էլ մի քանի մտերմական խոսքերով կշտամբեցին պատմողին՝ ցանկանալով հասկացնել, թե կանանց ներկայությամբ այդպիսի նովելներ չի կարելի պատմել, այնժամ թագուհին, դառնալով Ֆիամետտային, որ նրա կողքին նստած էր կանաչի վրա, հրամայեց պատմել հերթական նովելը: Ֆիամետտան էլ նազելիորեն և դեմքի զվարթ արտահայտությամբ այսպես սկսեց․
—Քանի որ ինձ համար հաճելի է, որ մենք մեր նովելներով սկսեցինք ապացուցել, թե ինչպիսի զորություն ունեն հնարագյուտ և սրամիտ պատասխանները, ապա ես,նկատի առնելով այն, որ եթե տղամարդու ամենամեծ խոհեմությունը մինշտ իրենից ավելի տոհմմիկ կնոջ սիրույն ձգտելն է, ապա կնոջ մեծագույն զգուշությունն էլ պիտի լինի խուսափել իրենից բարձր դիրք ունեցող տղամարդու սիրուց, ուզում եմ, ո՜վ իմ գեղասքանչ դամաներ, իմ պատմելիք նովելով ցույց տալ, թե ինչպիսի արարքներով և ինչ խոսքերով մի ազնվատոհմիկ կին առանց ուրիշի օգնության կարողացավ առաջին վտանգից պաշտպանվել, իսկ երկրորդը՝ վերացնել։
Մոնֆերանտոյի դուքսը, որ շատ առաքինի մարդ էր և եկեղեցու հոգաբարձու, քրիստոնյաների համընդհանուր զինյալ արշավանքին միացած՝ կտրել-անցել էր ծովը։ Եվ մի անգամ, երբ նրա քաջության մասին խոսք եղավ Փիլիպոս Ծուռտիկի արքունիքում, որը Ֆրանսիայում նույնպես պատրաստվում էր միանալու այդ արշավանքին, ինչ-որ մի ասպետ ասաց, թե երկնակամարի տակ դժվար է գտնել ուրիշ այնպիսի մի զույգ, ինչպիսին են դուքսն ու իր կինը, որովհետև որքան դուքսը ասպետների մեջ հռչակված է իր քաջագործություններով, նույնքան նրա կինը հայտնի է որպես աշխարհիս ամենագեղեցիկ ու արժանավոր կինը։ Ասպետի ասածն այնքան խորապես ազդեց ֆրանսիացոց թագավորի վրա, որ նա, երբեք այդ կնոջ երեսը տեսած չլինելով, հանկարծ բոցակեզ սեր զգաց նրա նկատմամբ և որոշեց Ջենովայում ոտք դնել արշավանքի համար հարդարված նավերը, որպեսզի բարեպատեհ առիթ ունենա այցելելու դքսուհուն՝ մտածելով, թե քանի որ դուքսը տանը չէ, ապա ինքը հնարավորություն կունենա ի կատար ածելու իր ցանկությունը։ Եվ ինչպես խորհել էր, այնպես էլ արեց, որովհետև բոլորին նախապես ուղարկելով՝ նա պալատականների մի ոչ մեծ շքախմբով ճանապարհ ընկավ և, մոտենալով դքսության սահմաններին, տեղ հասնելուց մի օր առաջ դքսուհուն իմաց տվեց, որ նա հաջորդ օրն առավոտյան իրեն ճաշի սպասի։ Դքսուհին, որ խելոք ու կռահող կին էր, պատվիրեց սիրալիր պատասխանել, թե նրա այդ շնորհն իր համար բարձր է ամենայն բանից, և թե թագավորը կլինի իր ցանկալի հյուրը։ Այնուհետև սկսեց մտածել, թե ինչն է պատճառը, որ այդպիսի մի թագավոր պատրաստվում է իրեն այցելել ամուսնու բացակայության ժամանակ, և նա չսխալվեց՝ ենթադրելով, որ թագավորին իր մոտ բերել է իր գեղեցկության համբավը։ Այնուհանդերձ, որպես խելոք կին, որոշեց նրան ընդունել պատվով և, կանչել տալով տանը մնացած տոհմիկ անձանց, նրանց հետ խելք-խելքի տալով, կարգադրեց պատրաստել ինչ որ հարկավոր էր։ Բայց ինչ վերաբերում էր ճաշին և ճաշամթերքին, ցանկացավ դա հոգալ անձամբ․ հրամայելով իսկույն ևեթ բռնել ու բերել շրջակայքում եղած բոլոր հավերը՝ նա իր խոհարարին պատվիրեց թագավորական սեղանի կերակուրները պատրաստել միմիայն հավի մսից։ Եվ ահա նշանակված օրը թագավորը ներկայացավ և նրա կողմից ընդունվեց մեծ շուքով ու պատվով։ Երբ թագավորը տեսավ նրան, ապա տիկինը նրան թվաց ավելի գեղեցիկ, արժանավոր ու սիրալիր, քան նա պատկերացրել էր՝ ըստ ասպետի պատմածի, և նա խիստ հիացած էր նրանով ու գովում էր անվերջ և որքան ավելի էր համոզվում, որ դքսուհին գերազանց է նրա մասին ունեցած իր պատկերացումից, այնքան ավելի էր բորբոքվում նրա ցանկությունը։ Երբ նա փոքր–ինչ հանգստացավ այն սենյակներում, որ զարդարված ու հարդարված էին այն ամենով, ինչ վայել էր նրա նման մի թագավորի ընդունելու համար, և երբ հասավ ճաշելու ժամը, թագավորն ու դքսուհին նստեցին մի սեղանի շուրջ, իսկ մյուսներին, ըստ յուրաքանչյուրի կոչման, պատվեցին այլ սեղանների մոտ։ Բազմաթիվ կերակուրները, որ մատուցվում էին իրար ետևից, ընտիր ու թանկագին գինիները մեծ բավականություն պատճառեցին թագավորին, որը մերթ ընդ մերթ հաճույքով նայում էր գեղասքանչ տիկնոջը։ Այնուամենայնիվ երբ կերակուրներն սկսեցին իրար հաջորդել, թագավորը զարմացավ՝ տեսնելով, որ թեև կերակուրները բազմատեսակ էին, բայց բոլորն էլ պատրաստված էին հավի մսից։ Թագավորին լավ հայտնի էր, որ այդ վայրը, ուր գտնվում էր ինքը, հարուստ էր որսի զանազան կենդանիներով, և որ ինքը, տիկնոջը նախապես հայտնած լինելով իր գալստյալ մասին, նրան ժամանակ ու հնարավորություն էր տվել ծառաներին որսի ուղարկելու։ Այնուամենայնիվ թեև խիստ զարմացած էր, որոշեց տիկնոջն իր սերը հասկացնել միայն այդ հավերի մասին խոսելով։ Եվ դեմքի ուրախ արտահայտությամբ դիմելով դքսուհուն՝ նա ասաց․«Մի՞թե այս երկրում հավերն առանց աքաղաղի են լինում»։ Դքսուհին շատ լավ հասկացավ հարցի իմաստը և գտնելով, որ արարիչն ինքն է պարգևել իր մտքերն արտահայտելու այդ պատեհ առիթը, ասաց․«Ո՛չ, տեր ի՛մ, բայց այստեղի կանայք, որոնք թեև մյուսներից փոքր-ինչ տարբերվում են իրենց հագուստով ու պատվով, ստեղծված են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մյուս տեղերի կանայք»։ Լսելով այդ՝ թագավորը լավ հասկացավ հավերից ճաշ պատրաստելու նպատակը և դքսուհու խոսքերի թաքուն իմաստը և համոզվեց, որ այդպիսի կնոջից բան սպասելն իզուր է և բռնությունն էլ անիմաստ, որ ինքը, թեթևամտորեն սիրահարված լինելով, այժմ խելոք ու ազնիվ բան արած կլինի, եթե հանգցնի իր սրտում բորբոքված բոցը, որը լավ բան չի խոստանում։ Դքսուհու պատասխանների ահից չշարունակելով իր կատակախոսությունը՝ նա ճաշում էր՝ արդեն ամեն մի հույսից ձեռք քաշած։ Ճաշն ավարտելուց հետո նա, ցանկանալով շտապ կոծկել իր այցելության անպարկեշտ նպատակը, դքսուհուն շնորհակալություն հայտնեց ցույց տրված պատիվների համար և, նրան Աստծո ողորմածությանը հանձնելով, ճանապարհ ընկավ դեպի Ջենովա։
ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ
Մի ոմն հավատացյալ իր դիպուկ խոսքով մերկացնում է հոգևորականների երեսպաշտությունը
Երբ բոլորը գովեցին դքսուհու առաքինությունը և այն լավ ու անմոռանալի դասը, որ նա տվել էր Ֆրանսիայի թագավորին, այնժամ Եմիլիան, որը նստած էր Ֆիամետտային կողքին, թագուհու բարեհաճությամբ համարձակորն այսպես սկսեց իր պատմությունը․ —Ես էլ իմ կողմից կպատմեմ, թե ինչպես մի արժանավոր հավատացյալ մի ժլատ վանականի խայթել է նույքան զվարճալի, որքան և գովեստի արժանի խոսքով։
Շատ ժամանակ չի անցել, ո՜վ սիրելի օրիորդներ, որ մեր քաղաքում ապրում էր մի ոմն միաբան, մերօրյա պիղծ հերետիկոսությունը հետապնդող մի ինկվիզիտոր, որը թեև ջանում էր, ինչպես նրանք բոլորն են անում, քրիստոնեական հավատի ջանադիր սիրահար և սուրբ երևալ, միաժամանակ տռուզ քսակ ունեցողներին հետաքննում էր ոչ պակաս վարպետությամբ, քան հավատի մեջ թերացողներին։ Եվ ահա իր այդ եռանդուն գործունեության ընթացքում մի անգամ նա հանդիպեց մի օրինավոր մարդու, որն ավելի շատ փող ուներ, քան խելք և որը ոչ թե թերահավատ էր, այլ պարզապես հարբած լինելու պատճառով մի անգամ իր բաժակակիցների մոտ բերնից մի անզգույշ խոսք էր թռցրել, թե իբր իր գինին այնքան լավն է, որ Քրիստոսն անգամ սիրով կխմեր։ Երբ նրա ասածը հասցրել էին ինկվիզիտորի ականջը, ապա սա, տեղեկանալով, որ այդ մարդը ընդարձակ կալվածքներ և տռուզ քսակ ունի, cum gladiis et fustibus և մեծ աճապարանքով սկսեց նրա դեմ շատ խիստ մեղադրանք նյութել՝ նպատակ ունենալով ոչ թե նեղադրյալի անհավատությունը նվազեցնել, այլ իր բուռը ֆլորիններով լցնել, ինչպես և արեց իրականում։