«Գլորիա Սկոտ»–ի խմբագրումների տարբերություն
(3 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 3. | Տող 3. | ||
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | |հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] | ||
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | |թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | ||
− | |աղբյուր = [[«Նոթեր | + | |աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]] |
}} | }} | ||
+ | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
+ | [[Կատեգորիա:Դետեկտիվ]] | ||
− | + | — Մոտս ինչ-որ թղթեր կան, — ասաց Հոլմսը, երբ ձմռան մի երեկո նստած էինք կրակի մոտ։ — Չէր խանգարի դրանք նայել, Ուոտսոն։ Այս փաստաթղթերը վերաբերում են «Գլորիա Սկոտի» արտասովոր գործին։ Երբ հաշտարար դատավոր Թրևորը կարդաց ահա այս գրությունը, կաթված ստացավ և գիտակցության չգալով, մահացավ։ | |
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | Շերլոկ Հոլմսը գրասեղանի դարակից վերցրեց ժամանակի ընթացքում սևացած տուփը, այնտեղից հանեց և ինձ մեկնեց մոխրագույն թղթի վրա խզբզված գրությունը։ | |
+ | |||
+ | Գրությունը հետևյալ բովանդակությունն ուներ․ | ||
+ | |||
+ | «Թռչնի հետ գործը, մենք կարծում ենք, վերջացած է։ Ձեռնարկության տեր Հադսոնը, ըստ տեղեկությունների, պատմել է ճանճասպանների մասին ամեն ինչ։ Էգ փասիանիկներից զգուշացեք»։ | ||
+ | |||
+ | Երբ հայացքս կտրեցի այդ հանելուկային նամակից, տեսա, որ Հոլմսը բավարարված է դեմքիս արտահայտությունից։ | ||
+ | |||
+ | — Դուք բավականին շփոթված տեսք ունեք, — ասաց նա։ | ||
+ | |||
+ | — Չեմ հասկանում, թե նման գրությունը ինչպես կարող է որևէ մեկին սարսափ հարուցել։ Դա ինձ անհեթեթ է թվում։ | ||
+ | |||
+ | — Հնարավոր է։ Եվ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ պինդ, տարեց մարդը, կարդալով այն, տապալվեց, ինչպես ատրճանակի կրակոցից։ | ||
+ | |||
+ | — Դուք գրգռում եք հետաքրքրությունս, — ասացի ես։ — Բայց ինչու եք պնդում, որ ինձ անհրաժեշտ է ծանոթանալ այդ գործին։ | ||
+ | |||
+ | — Որովհետև սա իմ առաջին գործն էր։ | ||
+ | |||
+ | Հաճախ էի փորձել պարզել, թե ընկերոջս ինչը մղեց քրեական գործի հետաքննության ոլորտը, բայց մինչև այժմ ոչ մի անգամ նա ինձ հետ անկեղծորեն չէր կիսվել։ Նա նստեց բազկաթոռին և ծնկներին դրեց թղթերը։ Հետո ծխեց ծխամորճը, որոշ ժամանակ ծուխ արձակեց և շրջեց էջերը։ | ||
+ | |||
+ | — Ինձնից երբեք չե՞ք լսել Վիկտոր Թրևորի մասին, — հարցրեց Շերլոկ Հոլմսը։ — Քոլեջում անցակացրած այն երկու տարիների ընթացքում նա միակ ընկերս էր։ Մարդամոտ չէի, Ուոտսոն, ժամերով մենակ էի մնում սենյակում, մտածելով այն ամենի մասին, ինչ նկատում և լսում էի շրջապատում, հենց այդ ժամանակ էլ ստեղծեցի մեթոդս։ Այդ պատճառով էլ քոլեջում չէի շփվում հասակակիցներիս հետ։ Այնքան էլ մարզասեր չեմ, եթե չհաշվենք բռնցքամարտն ու սուսերամարտը, մի խոսքով, զբաղվում էի բոլորովին ոչ նրանով, ինչ իմ հասակակիցները, այնպես որ իրար հետ շփվելու քիչ բան ունեինք։ Թրևորը միակ ընկերս էր, իրար հետ էլ ընկերացել էինք պատահաբար, նրա տերիերի ողորմածությամբ, որը մի անգամ առավոտյան կառչեց ոտքիցս, երբ գնում էի եկեղեցի։ Բարեկամության սկիզբը սովորական էր, բայց արդյունավետ։ Պառկեցի տասը օր, և Թրեվորը ամեն օր գալիս էր տեղեկանալու առողջությանս մասին։ Սկզբնական շրջանում մեր զրույցները տևում էին մեկ րոպեից ոչ ավելի, հետո Թրևորը սկսեց ավելի երկար նստել և կիսամյակի վերջում արդեն մոտ ընկերներ էինք։ Սրտացավ ու արի, կենսուրախ ու եռանդուն Թրևորը լրիվ իմ հակապատկերն էր, բայց և այնպես մենք ընդհանուր շատ բան ունեինք։ Երբ իմացա, որ նա էլ ինձ պես բարեկամներ չունի, ավելի մտերմացանք։ Վերջ ի վերջո, նա ինձ առաջարկեց արձակուրդներն անց կացնել Դոնիֆորպում՝ Նորֆոլկի իր հոր կալվածքում, և ես որոշեցի այդ ամիս օգտվել նրա հյուրնկալությունից։ | ||
+ | |||
+ | Տարեց Թրևորը, ըստ երևույթին, ունևոր և պատվարժան մի մարդ, կալվածք ուներ։ Դոնիֆորպը գյուղակ է, Լանգմերից հյուսիս, Բրոդզից ոչ հեռու։ Թրևորի մեծ, հնաոճ, աղյուսե տունը կանգնած էր կաղնե ցցագերանների վրա։ Այդ վայրերում կարելի էր հիանալի որս անել և զբաղվել ձկնորսությամբ։ Թրևորներն ունեին ոչ մեծ, բայց լավ ընտրված գրադարան։ Ինչպես հասկացա, այն տան հետ միասին գնել էին նախկին տիրոջից։ Բացի այդ, տարեց Տրևորը պահում էր հանդուրժելի մի խոհարար, այնպես որ շատ քմահաճ մարդ այստեղ հաճելի ժամանակ չէր անցկացնի։ | ||
+ | |||
+ | Թրևորը վաղուց էր կնոջը կորցրել։ Ընկերոջիցս բացի ուրիշ երեխա չուներ։ Լսել էի, որ ունեցել է նաև մի աղջիկ, որը մահացել էր դիֆտերիայից Բիրմինգեմում, ուր նա հյուրնկալվում էր։ Տարեց հաշտարար դատավորը հետաքրքրեց ինձ։ Քիչ կրթություն ստացած, բայց խիստ խելացի և ֆիզիկապես շատ ուժեղ էր։ Հազիվ թե գրքեր կարդացած լիներ, բայց փոխարենը շատ էր ճանապարհորդել, շատ բան էր տեսել և բոլորը հիշում էր։ Արտաքնապես թիկնեղ, ամրակազմ մարդ էր, սպիտակ մազերի դեզով, արևահար, հողմահարված դեմքով և կապույտ աչքերով։ Այդ աչքերի արտահայտությունը խոցող էր թվում, համարյա վայրագ և, այդուհանդերձ, շրջանում վայելում էր բարի և առատաձեռն մարդու համբավ, լավ հայտնի էր որպես ներողամիտ հաշտարար դատավոր։ | ||
+ | |||
+ | Մի անգամ, ժամանելուցս շատ չանցած, ճաշից հետո նստել էինք մի բաժակ պորտվեյնի շուրջ։ Երիտասարդ Թրևորը խոսում էր դիտողականության և դեդուկցիայի իմ մեթոդի մասին , որն ինձ արդեն հաջողվել էր համակարգել, չնայած այդ ժամանակ դեռ կոնկրետ պատկերացում չունեի, թե ինչպիսի կիրառում կգտնի դա հետագայում։ Ծերուկը, հավանաբար, կարծում էր, որ իր որդին չափազանցնում էր արվեստս։ | ||
+ | |||
+ | — Ձեր մեթոդը փորձեք ինձ վրա, միստր Հոլմս, — ծիծաղելով ասաց նա․ այդ օրը գերազանց տրամադրության մեջ էր։ — Ես մտահանգումների և եզրակացությունների հիանալի օբյեկտ եմ։ | ||
+ | |||
+ | — Վախենում եմ, որ ձեր մասին քիչ բան կարող եմ պատմել, — նկատեցի ես։ — Միայն կարող եմ ենթադրել, որ վերջին ամբողջ տարին ինչ-որ մեկից վախենում եք։ | ||
+ | |||
+ | Ծիծաղը քարացավ ծերունու շուրթերին և զարմանքով լի հայացքը սևեռեց վրաս։ | ||
+ | |||
+ | — Այո, դա ճիշտ է, — հաստատեց նա և դիմեց որդուն, — գիտե՞ս, Վիկտոր, երբ հալածեցինք որսագողերի խումբը, նրանք երդվեցին, որ կսպանեն մեզ։ Եվ իսկապես, նրանք հարձակվեցին սըր Էդվարդ Հոբիի վրա։ Այդ ժամանակվանից միշտ զգույշ եմ, չնայած գիտես, որ վախկոտ չեմ։ | ||
+ | |||
+ | — Շատ գեղեցիկ ձեռնափայտ ունեք, — շարունակեցի ես, — Մակագրությունից որոշեցի, որ այն ձեզ մոտ է տարուց ոչ ավելի։ Բայց հարկադրված եք եղել ձեռնափայտի գլխիկը ծակել և մեջը արճիճ լցնել, որպեսզի ձեռնափայտը վերածեք ահեղ զենքի։ Եթե ոչ մի բանից չվախենայիք, չէիք դիմի նման նախազգուշական միջոցների։ | ||
+ | |||
+ | — Ուրիշ է՞լ ինչ, — ժպտալով հարցրեց ծերուկ Թրևորը։ | ||
+ | |||
+ | — Պատանի հասակում հաճախ եք կռվել։ | ||
+ | |||
+ | — Դարձյալ ճիշտ է։ Իսկ դա՞ ինչպես իմացաք։ Քթիցս, որ թե՞ք է։ | ||
+ | |||
+ | — Ոչ, — պատասխանեցի ես, — ականջների ձևից, որը ձեզ մոտ դեպի գլուխն է սեղմված։ Այդպիսի ականջներ ունենում են բռնցքամարտով զբաղվող մարդիկ։ | ||
+ | |||
+ | — Ուրիշ է՞լ ինչ։ | ||
+ | |||
+ | — Հաճախ եք հող փորել․ այդ են վկայում ձեր կոշտուկները։ | ||
+ | |||
+ | — Այն ամենը ինչ ունեմ, ձեռք եմ բերել ոսկու հանքերում աշխատելիս։ | ||
+ | |||
+ | — Եղել եք Նոր Զելանդիայում։ | ||
+ | |||
+ | — Դարձյալ գուշակեցիք։ | ||
+ | |||
+ | — Եղել եք Ճապոնիայում։ | ||
+ | |||
+ | — Միանգամայն ճիշտ է։ | ||
+ | |||
+ | — Կապված եք եղել մի մարդու հետ, որի անուն-ազգանվան սկզբնատառերն են Ջ․ Ա․, բայց հետո փորձել եք մոռանալ նրան։ | ||
+ | |||
+ | Միստր Թրևորը դանդաղ վեր կացավ, ինձ հառեց իր մեծ երկնագույն աչքերի անթարթ, տարօրինակ վայրի հայացքը և հանկարծ ուշաթափ ընկավ ուղիղ սփռոցի վրա, ուր ընկույզի կեղևներ էին սփռված։ Կարող եք պատկերացնել, Ուոտսոն, ինչպես էինք մենք երկուսս՝ որդին ու ես, ցնցված։ Ուշաթափությունը երկար չտևեց։ Բացեցինք միստր Թրևորի օձիքը և դեմքին ջուր ցանեցինք։ Միստր Թրևորը հոգոց հանեց և բարձրացրեց գլուխը։ | ||
+ | |||
+ | — Ախ, տղաներ, — ասաց նա՝ ճգնելով ժպտալ, — հուսով եմ ձեզ չվախեցրի։ Տեսքով շատ ամուր եմ, բայց սիրտս թույլ է և երբեմն դավաճանում է։ Չգիտեմ ինչպես է դա ձեզ հաջողվում միստր Հոլմս, բայց իմ կարծիքով բոլոր խուզարկուները ձեր համեմատությամբ նորածիններ են։ Դա ձեր կոչումն է․ կարող եք հավատալ մի մարդու, որն ինչ-որ բան տեսել է կյանքում։ | ||
+ | |||
+ | Եվ գիտեք, Ուոտսոն, ընդունակություններիս չափազանցրած գնահատականը հանգեցրեց ինձ այն մտքին, որ դա կարող է լինել իմ մասնագիտությունը, իսկ մինչև այդ օրը սոսկ հրապուրանք էր, ոչ ավելին։ Ի միջի այլոց, այն ժամանակ, ոչ մի բանի մասին չէի մտածում, բացի տանտիրոջս անսպասելի ուշաթափությունից… | ||
+ | |||
+ | — Հուսով եմ, որ ոչ մի այնպիսի բան չասացի, որ ձեզ ցավ պատճառեր, — հարցրեցի ես։ | ||
+ | |||
+ | — Դիպաք ցավոտ տեղիս… Թույլ տվեք հարցնել՝ ինչպես եք այդ ամենն իմանում և ինչ է ձեզ հայտնի։ | ||
+ | |||
+ | Այդ հարցը տվեց կիսակատակ տոնով, բայց աչքերի խորքում թաքնված էր սարսափը։ | ||
+ | |||
+ | — Ամեն ինչ շատ պարզ բացատրություն ունի, — պատասխանեցի ես։ Երբ քշտեցիք ձեր թևքերը, որպեսզի ձուկը քարշ տաք նավակ, ձեր ծալված բազկին տեսա Ջ․ Ա․ տառերը։ Դրանք դեռ նկատելի էին, բայց լղոզված և շուրջը՝ մաշկի վրա, տարածված էր մի բիծ՝ ակներև էր, որ փորձել էիք ոչնչացնել։ Ինձ համար միանգամայն պարզ դարձավ, որ այդ սկզբնատառերը ձեզ ինչ-որ ժամանակ թանկ էին, բայց հետագայում ցանկացել եք մոռանալ այն։ | ||
+ | |||
+ | — Ինչպիսի դիտողականություն, — թեթևացած հոգոց քաշեց միստր Թրևորը։ — Ամեն ինչ ձեր ասածի նման է։ Դե, հերիք է այդ մասին։ Բոլոր ուրվականներից ամենավատը կապվածությունն է մեր անցած-գնացած ուրվականների հետ։ Գնանք, ծխենք բիլիարդանոցում։ | ||
+ | |||
+ | Այդ օրվանից միստր Թրևորի՝ իմ նկատմամբ ցուցաբերած անփոփոխ սրտաբացությանը խառնվեց կասկածամտությունը։ Նույնիսկ նրա որդին ուշադրություն դարձրեց դրա վրա։ | ||
+ | |||
+ | — Հորս խնդիր առաջարկեցիք, — ասաց ընկերս։ — Նա դեռ ի վիճակի չէ հասկանալու, ինչն է հայտնի ձեզ, ինչը՝ անհայտ։ | ||
+ | |||
+ | Միստր Թրևորը չէր ցույց տալիս, բայց այդ հարցը պետք է որ զբաղեցներ նրա ուղեղը և հաճախ գողունի ինձ էր նայում։ | ||
+ | |||
+ | Վերջապես համոզվեցի, որ նյարդայնացնում եմ նրան և ավելի լավ է հեռանամ։ | ||
+ | |||
+ | Մեկնելուս նախօրեին պատահեց մի դեպք, ապացուցելով դիտողականությանս ողջ կարևորությունը։ | ||
+ | |||
+ | Մենք երեքով մեկնվել էինք տան առաջ մարգագետնում դրված ծալովի աթոռներին և տաքանում էինք արևի տակ՝ հիանալով Բրոդզի համայնապատկերով, երբ հանկարծ հայտնվեց սպասուհին և ասաց, թե ինչ-որ տղամարդ ցանկանում է տեսնել միստր Թրևորին։ | ||
+ | |||
+ | — Ո՞վ է, — հարցրեց միստր Թրևորը։ | ||
+ | |||
+ | — Իր անունը չհայտնեց։ | ||
+ | |||
+ | — Նրան ի՞նչ է հարկավոր։ | ||
+ | |||
+ | — Հավատացնում է, որ իրեն գիտեք և պետք է ձեզ հետ խոսի։ | ||
+ | |||
+ | — Ուղեկցեք նրան այստեղ։ | ||
+ | |||
+ | Մի փոքր անց տեսանք կնճռապատ, շողոքորթ տեսքով, ծուռթաթ քայլվածքով մի մարդու։ Կոճակներն արձակված բաճկոնի թևքը ձյութոթ էր։ Անծանոթի հագին կար կարմիր և սև վանդակավոր շապիկ, քրքրված ծանր կոշիկներ, իսկ տաբատը կոպիտ բամբակյա կտորից էր։ Դեմքը նիհար էր, արևահար, խորամանկ աչքերով։ Ամբողջ ժամանակ ժպտում էր՝ բացելով դեղին, ծուռ ատամները։ Նրա խորշոմած ձեռքերը կարծես ցանկանում էին ինչ-որ բան ճզմել բռան մեջ․ նավաստու համար բնորոշ սովորություն։ Երբ իր երերուն քայլվածքով անցնում էր մարգագետնով, միստր Թրևորն ինչ-որ խուլ ձայն արձակեց, վեր թռավ տեղից և վազեց դեպի տուն։ Նա շատ շուտ վերադարձավ և երբ անցնում էր մոտովս, բրենդիի սուր հոտ զգացի։ | ||
+ | |||
+ | — Դե, բարեկամս, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել, — հետաքրքրվեց նա։ | ||
+ | |||
+ | Նավաստին նայեց նրան աչքերը կկոցած և լկտիաբար ժպտալով։ | ||
+ | |||
+ | — Ճանաչու՞մ եք, — հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | — Ինչպես չէ, ինչպես չէ, թանկագինս։ Դուք, անտարակույս, Հադսո՞նն եք, — ոչ այնքան վստահ հարցրեց Թրևորը։ | ||
+ | |||
+ | — Այո, Հադսոնն եմ, — պատասխանեց նավաստին։ Ավելի քան երեսուն տարի է անցել այն օրից, ինչ տեսնվեցինք վերջին անգամ։ Եվ ահա դուք սեփական տուն ունեք, իսկ ես դեռ սնվում եմ տակառի մեջ աղ դրած մսով։ | ||
+ | |||
+ | — Այժմ կհամոզվես, որ հին բարեկամներիս չեմ մոռանում, — բացականչեց միստր Թրևորը և, մոտենալով նավաստուն, ինչ-որ բան ասեց ականջին։ — Գնա խոհանոց, — շարունակեց արդեն բարձրաձայն, — այնտեղ քեզ խմիչք և ուտելիք կտան։ Եվ աշխատանք էլ կգտնվի քեզ համար։ | ||
+ | |||
+ | — Շնորհակալություն, — մազափնջի հետ խաղալով ասաց նավաստին։ — Երկար թափառեցի և ժամանակն է հանգստանալու։ Հուսով էի, որ ապաստան կգտնեմ միստր Բեդոզի կամ ձեզ մոտ։ | ||
+ | |||
+ | — Իսկ մի՞թե գիտես, թե որտեղ է ապրում միստր Բեդոզը, — զարմանքով հարցրեց Թրևորը։ | ||
+ | |||
+ | — Հանգիստ եղեք, սըր, գիտեմ որտեղ են ապրում բոլոր իմ հին բարեկամները, — չարագույժ ժպիտով պատասխանեց նավաստին և սպասուհու ետևից օրորվելով գնաց խոհանոց։ | ||
+ | |||
+ | Միստր Թրևորը մրթմրթաց, որ այս մարդու հետ բարեկամացել է նավի վրա, երբ նավարկում էին դեպի հանքերը, իսկ հետո գնաց տան կողմը։ | ||
+ | |||
+ | Երբ մի ժամից հետո մտանք հյուրասենյակ, տեսանք, որ նա մահու չափ հարբած ընկել էր բազմոցին։ | ||
+ | |||
+ | Այդ դեպքը վրաս տհաճ տպավորություն թողեց, և հաջորդ օրն արդեն չէի զղջում, որ մեկնում եմ Դոնիֆորպից, զգում էի, որ ներկայությունս ճնշում է ընկերոջս։ | ||
+ | |||
+ | Այս դեպքերը կատարվեցին մեր արձակուրդի առաջին ամսին։ Ես վերադարձա Լոնդոն և այնտեղ մոտ երկու ամիս օրգանական քիմիայից փորձեր արեցի։ | ||
+ | |||
+ | Աշունն արդեն մտել էր իր իրավունքների մեջ, և արձակուրդները մոտենում էին ավարտին, երբ անսպասելի հեռագիր ստացա ընկերոջիցս․ ինձ կանչում էր Դոնիֆորպ, քանի որ ըստ իր խոսքերի, օգնությանս և խորհուրդներիս կարիքն ուներ։ Հասկանալի է, ամեն ինչ թողեցի և մեկնեցի հյուսիս։ Ընկերս ինձ կառքով դիմավորեց կայարանում և առաջին իսկ հայացքից հասկացա, որ վերջին երկու ամիսները նրա համար շատ ծանր են եղել։ Նիհարած, տանջված տեսք ուներ և արդեն այնպես բարձր ու աշխույժ չէր խոսում։ | ||
+ | |||
+ | — Հայրս մահանում է։ — Այդ առաջին բառերն էին, որ լսեցի նրանից։ | ||
+ | |||
+ | — Չի կարող պատահել, — բացականչեցի ես։ — Ի՞նչ է պատահել նրան։ | ||
+ | |||
+ | — Հարված։ Նյարդային ցնցում։ Կյանքը մազից է կախված։ Չգիտեմ, կենդանի կգտնենք արդյոք նրան։ | ||
+ | |||
+ | Կարող եք պատկերացնել, Ուոտսոն, թե ինչպես էի շշմել այդ նորությունից։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ է պատահել, — հարցրեցի ես։ | ||
+ | |||
+ | — Բանն էլ հենց այդ է… Նստեք, ճանապարհին կխոսենք… Հիշու՞մ եք այն անձնավորությանը, որը հայտնվեց ձեր մեկնելու նախօրյակին։ | ||
+ | |||
+ | — Հիանալի հիշում եմ։ | ||
+ | |||
+ | — Գիտե՞ք, ում ենք տուն թողել։ | ||
+ | |||
+ | — Գաղափար անգամ չունեմ։ | ||
+ | |||
+ | — Դա իսկական հրեշ էր, Հոլմս, — բացականչեց ընկերս։ | ||
+ | |||
+ | Զարմացած նայեցի նրան։ | ||
+ | |||
+ | — Այո, դա ինքը հրեշն էր։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի հանգիստ ժամ չունենք, ոչ մի։ Այդ երեկոյից հետո հայրս գլուխը չբարձրացրեց, նրա կյանքը խորտակված էր, վերջ ի վերջո սիրտը չդիմացավ և դա այդ անիծյալ Հադսոնի երեսից։ | ||
+ | |||
+ | — Հադսոնն ինչպե՞ս հասավ դրան։ | ||
+ | |||
+ | — Ախ, շատ բան կտայի պարզելու համար։ Հայրս բարի, զգայուն, գթասիրտ ծերուկ է։ Ինչպե՞ս կարող էր ընկնել այդ մարդասպանի ճանկը։ Այնքան ուրախ եմ, որ եկաք, Հոլմս։ Հավատում եմ ձեր լրջամտությանն ու շրջահայացությանը, գիտեմ, որ ինձ կտաք ամենախելամիտ խորհուրդը։ | ||
+ | |||
+ | Սլանում էինք հարթ, ճերմակ գյուղական ճանապարհով։ Մեր արջև բացվեց Բրոդզի վրա մայր մտնող արևի կարմիր ճառագայթներով լուսավորված տեսարանը։ Տունը գտնվում էր բաց տարածության վրա․ դեռ հեռվից, անտառակի ձախ կողմում, տեսանելի էին բարձր խողովակներն ու դրոշակաձողը։ | ||
+ | |||
+ | — Հայրս այդ մարդուն վերցրեց որպես այգեպան, — շարունակեց ընկերս, — բայց Հադսոնին դա չբավարարեց, և հայրս նրան շնորհեց ծառայապետի պաշտոն։ Կարելի էր կարծել, թե սա նրա սեփական տունն է՝ թափառում էր սենյակներով մեկ և անում էր ինչ ցանկանար։ Սպասուհիները բողոքում էին նրա կոպիտ վարվելակերպից և զզվելի լեզվից։ Հայրս, որպես հատուցում, ավելացրեց նրանց վարձատրությունը։ Այդ տիպը վերցնում էր հորս լավագույն հրացանը, նավակը և մեկնում որսի։ Դեմքից չէր չքանում ծաղրական, չար, լպիրշ ժպիտը, այնպես որ, եթե մենք հասակակիցներ լինեինք, մի քսան անգամ նրան արդեն գետնին տապալած կլինեի։ Անկեղծորեն կասեմ, Հոլմս, այդ ամբողջ ժամանակ ինձ պետք է զսպեի, իսկ հիմա ասում եմ ինքս ինձ, հիմար եմ, հիմար, ինչու՞ էի ինձ զսպում… Դե, իսկ դրությունը գնալով վատանում էր։ Այդ անասուն Հադսոնը համակ լպիրշություն դարձավ և վերջապես մի անգամ հորս լկտի պատասխան տալու համար ճանկեցի ուսերից և սենյակից դուրս վռնդեցի։ Մեռելային գունատ դեմքով դանդաղ հեռացավ․ աչքերն ավելի մեծ սպառնալիք էին արտահայտում, քան կարող էր արտահայտել լեզուն։ Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ խեղճ հորս և այդ մարդու միջև, բայց հաջորդ օրը հայրս եկավ սենյակս և ինձ խնդրեց, որ ներողություն հայցեմ Հադսոնից։ Դուք, իհարկե, գուշակեցիք, որ ես մերժեցի և հարցրեցի հորս, թե ինչպես կարող է այդ սրիկային այդքան ազատություն տալ, ինչպես է Հադսոնը համարձակվում տանը բոլորին հրամայել։ | ||
+ | |||
+ | — Ախ, տղաս, — բացականչեց հայրս։ — Քեզ համար հեշտ է խոսելը, դու չգիտես, ինչ դրության մեջ եմ։ Բայց դու ամեն ինչ կիմանաս։ Զգում եմ, որ ամեն ինչ կիմանաս, իսկ հետո ինչ լինելու է, թող լինի։ Դու չես հավատա, եթե քո խեղճ ծերուկ հոր մասին քեզ վատ բան ասեն, այդպես չէ՞, տղաս։ | ||
+ | |||
+ | — Հայրս շատ այլայլված էր։ Ամբողջ օրը փակվեց իր աշխատասենյակում։ Պատուհանից տեսնում էի, որ գրում էր։ Քանի որ Հադսոնն ասաց, թե մտադիր է մեզ լքել, թվում էր, երեկոն մեզ թեթևություն բերեց։ Նա սեղանատուն մտավ, որտեղ հորս հետ նստել էինք ճաշից հետո, և իր որոշման մասին հայտարարեց այն անպատկառ տոնով, ինչպես խոսում էր հարբած վիճակում։ | ||
+ | |||
+ | — Նորֆոլկից կշտացել եմ, — ասաց, — ուղեվորվում եմ Համփշիր՝ միստր Բեդոզի մոտ։ Հավանաբար, նա էլ նույնքան ուրախ կլինի ինձ տեսնելով, ինչքան և դուք։ | ||
+ | |||
+ | — Հուսով եմ, մեզ վատ չեք հիշի, — ասաց հայրս հեզությամբ, որից արյունս եռաց երակներումս։ | ||
+ | |||
+ | — Այստեղ հետս վատ վարվեցին, — ասաց նա և մռայլ նայեց իմ կողմը։ | ||
+ | |||
+ | — Վիկտոր, դու չե՞ս կարծում, որ այս հարգարժան մարդու նկատմամբ կոպիտ վարվեցիր, — իմ կողմը շրջվելով հարցրեց հայրս։ | ||
+ | |||
+ | — Ընդհակառակը։ Կարծում եմ, որ մենք երկուսս էլ նրա նկատմամբ արտակարգ համբերություն ենք ցուցաբերել, — պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | — Ախ, ահա թե դուք ինչ եք կարծում, — մռնչած Հադսոնը։ — Լավ, թանկագինս, մենք դեռ կտեսնվենք… | ||
+ | |||
+ | Կռացած դուրս եկավ սենյակից, իսկ կես ժամ անց մեկնեց՝ հորս թողնելով ամենաողբալի վիճակում։ Գիշերները լսում էի հորս քայլերն իր սենյակում։ Հավատացած էի, որ ուր որ է աղետը կպայթի։ | ||
+ | |||
+ | — Եվ ինչպե՞ս պայթեց, — անհամբեր հարցրի ես։ | ||
+ | |||
+ | — Արտակարգ պարզ։ Նամակի վրա, որը երեկ երեկոյան ստացավ հայրս, կար Ֆորդինգբրիջի կնիքը։ Հայրս կարդաց այն, բռնեց գլուխը և խելագարի պես սկսեց վազել սենյակներով։ Երբ վերջապես նրան պառկեցրի բազմոցին, բերանն ու աչքերը ծռված էին՝ կաթվածահար էր եղել։ Առաջին իսկ կանչով եկավ բժիշկ Ֆորդեմը։ Հորս տեղափոխեցինք անկողին։ Հետո ամբողջովին կաթվածահարվեց, գիտակցությունն այլևս տեղը չեկավ, և վախենում եմ, որ մենք նրան կենդանի չենք գտնի։ | ||
+ | |||
+ | — Ինչպիսի ողբերգություն, — բացականչեցի։ — Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ճակատագրական նամակում։ | ||
+ | |||
+ | — Արտակարգ ոչինչ։ Այս բոլորն անբացատրելի է։ Անմիտ, անհեթեթ նամակ… Ախ, աստված իմ, հենց դրանից էլ վախենում էի։ | ||
+ | |||
+ | Հենց այդ ժամանակ անցանք ծառուղով։ Արևի մարող լույսի ներքո երևում էր, որ տան բոլոր վարագույրներն իջեցված էին։ Երբ մոտեցանք տանը, ընկերոջս դեմքը հոգեկան ցավից աղճատվեց։ Տնից դուրս եկավ սևազգեստ մի պարոն։ | ||
+ | |||
+ | — Այդ ե՞րբ կատարվեց, բժիշկ, — հարցրեց Թրևորը։ | ||
+ | |||
+ | — Ձեր գնալուց համարյա անմիջապես հետո։ | ||
+ | |||
+ | — Նա գիտակցության եկա՞վ։ | ||
+ | |||
+ | — Միայն մի պահ, մահանալուց անմիջապես առաջ։ | ||
+ | |||
+ | — Խնդրե՞ց ինձ որևէ բան հանձնել։ | ||
+ | |||
+ | — Միայն մի բան՝ թղթերը գտնվում են ճապոնական պահարանի գաղտնի բաժնում։ | ||
+ | |||
+ | Ընկերս բժշկի հետ մտավ մահացածի սենյակը, իսկ ես մնացի աշխատասենյակում։ Հիշողությանս մեջ ծանրութեթև էի անում իրադարձությունների ողջ ընթացքը։ Թվում էր, կյանքումս այսպես ընկճված չէի եղել։ Առաջ ո՞վ էր եղել Թրևորը։ Բռնցքամարտի՞կ, արկածներ որոնո՞ղ, ոսկեխու՞յզ։ Եվ ինչպե՞ս էր հայտնվել այդ անբարեհամբույր դեմքով նավաստու թաթերում։ Ինչու՞ ուշաթափվեց, երբ սոսկ հիշեցրի ձեռքի կիսաջնջված դաջվածքի անվան և ազգանվան սկզբնատառերի մասին և ինչու՞ Ֆորդինգբրիջից ստացված նամակը նրա մահվան պատճառը դարձավ։ Հետո հիշեցի, որ Ֆորդինգբրիջը գտնվում է Համփշիրում, և որ միստր Բեդոզը, ում մոտ Թրևորի տնից գնաց նավաստին, և որին նույնպես, ըստ երևույթին, շանտաժի էր ենթարկել, ապրում էր Համփշիրում։ Նամակը, հավանաբար, կարող էր կամ Հադսոնից լինել՝ սպառնալով, որ ինքը ինչ-որ գաղտնիք կմատնի, կամ Բեդոզից, իր նախկին մեղսակցից, որը զգուշանում էր, որ իրենց գլխին է կախված մերկացման վտանգը։ Թվում էր, ամեն ինչ պարզ էր։ Բայց կարո՞ղ էր նամակը այդքան ծամծմված և անմիտ լինել, ինչպես բնութագրել էր նրա որդին։ Հնարավոր է, նա ճիշտ չէր հասկացել։ Եթե այդպես է, ապա, ամենայն հավանականությամբ, դա վարպետ ծածկագիր է, դուք գրում եք մի բանի մասին, , բայց նկատի ունեք, բոլորովին ուրիշ բան։ Որոշեցի ծանոթանալ այդ նամակին։ Հավատացած էի, որ եթե այդտեղ մի թաքնված միտք կա, ապա ինձ կհաջողվի կռահել։ | ||
+ | |||
+ | Երկար մտածեցի։ Վերջապես արտասվաթոր սպասուհին բերեց լամպը, իսկ ետևից ներս մտավ ընկերս, գունատ, բայց հանգիստ, ձեռքին բռնելով այն նույն փաստաթղթերը, որոնք հիմա ծնկներիս վրա են։ | ||
+ | |||
+ | Նա նստեց դիմացս, լամպը մոտ քաշեց և ինձ մեկնեց կարճ գրությունը, որն, ինչպես տեսնում եք, գրված է հապճեպ, գորշ թղթի կտորի վրա։ | ||
+ | |||
+ | «Թռչնի հետ գործը, մենք կարծում ենք, վերջացած է։ Ձեռնարկության տեր Հադսոնը, ըստ տեղեկությունների, պատմել է ճանճասպանների մասին ամեն ինչ։ Էգ փասիանիկներից զգուշացեք»։ | ||
+ | |||
+ | Պետք է նկատել, որ երբ առաջին անգամ կարդացի այդ նամակը, իմ դեմքին նույնպես հայտնվեց նույնպիսի շփոթություն, ինչպես հիմա ձեր դեմքին։ Հետո այն ուշադիր կարդացի։ Ինչպես ենթադրում էի, նամակի իմաստը թաքնված էր բառերի հանելուկային կույտի մեջ։ Կարող է դրանք թաքնված էին «ճանճասպաններ» կամ «էգ փասիանիկներ» բառերի մե՞ջ։ Սակայն այդ մեկնաբանությունը հիմնավորված չէր և դժվար թե ինչ-որ բանի հանգեցներ։ Եվ, այնուամենայնիվ, հակված էի այն կարծիքին, որ ամբողջ գործը բառերի դասավորության մեջ է։ Հադսոն ազգանունը կարծես մատնացույց էր անում, ինչպես ենթադրում էի, որ նա այդ նամակի գործող դեմքն էր, իսկ նամակն ավելի շուտ Բեդոզից էր։ Փորձեցի նամակը կարդալ վերջից, բայց «Զգուշացեք էգ փասիանիկներից» բառերի զուգորդումը չոգեշնչեց ինձ։ Այդ ժամանակ որոշեցի վերադասավորել բառերը, բայց ոչ «թռչունը», ոչ «գործը» դարձյալ լույս չսփռեցին։ Հանկարծ հանելուկի բանալին հայտնվեց իմ ձեռքում։ Ես գտա, որ եթե վերցնեմ ամեն երրորդ բառը, ապա դրանք միասին կկազմեն հենց այն նամակը, որը ծերուկ Թրևորին հասցրել էր այդ վիճակին։ Պարզվեց, նամակը կարճ էր, արտահայտիչ, և այժմ, երբ այն կարդացի ընկերոջս համար, ակնհայտորեն սպառնալիք հնչեց։ | ||
+ | |||
+ | «Գործը վերջացած է։ Հադսոնը պատմել է ամեն ինչ։ զգուշացեք»։ | ||
+ | |||
+ | Վիկտոր Թրևորը դողդոջուն ձեռքերով ծածկեց դեմքը։ | ||
+ | |||
+ | — Ըստ երևույթին, դուք ճիշտ եք, — նկատեց նա։ — Բայց դա մահից էլ վատ է, դա անպատվություն է։ Իսկ այստեղ ի՞նչ կապ ունեն «ձեռնարկության տերը» և «էգ փասիանիկները»։ | ||
+ | |||
+ | — Նամակի բովանդակությանը դրանք ոչինչ չեն ավելացնում, բայց եթե ուրիշ միջոց չունենանք պարզելու համար առաքողին, դրանք մեծ նշանակություն կունենան։ Տեսեք, թե նա ինչ է գրում․ «գործը… վերջացած է…», — և այլն։ Շիֆրը տեղադրելուց հետո նրան հարկ է եղել լրացնել դատարկ տեղերը ցանկացած երկու բառով։ Բնականաբար, վերցրել է առաջին իսկ եղածը։ Կարող եք հավատացած լինել, որ նա որսորդ է կամ զբաղվում է տնային թռչունների բուծմամբ։ Դուք որևէ բան գիտե՞ք այդ Բեդոզի մասին։ | ||
+ | |||
+ | — Երբ դուք խոսեցիք նրա մասին, հիշեցի, որ դժբախտ հայրս ամեն աշուն նրանից իր արգելավայրում որս անելու հրավեր էր ստանում, — պատասխանեց ընկերս։ | ||
+ | |||
+ | — Այդ դեպքում կասկածից դուրս է, որ գրությունը Բեդոզից է, — պատասխանեցի ես։ — Մնում է պարզել, թե ինչպես էր հաջողվում նավաստի Հադսոնին սարսափի մեջ պահել հարգարժան և հարուստ մարդկանց։ | ||
+ | |||
+ | — Ավա՜ղ, Հոլմս։ Վախենում եմ, որ նրանց բոլորին իրար է կապել հանցագործությունն ու անպատվությունը, — բացականչեց ընկերս։ — Բայց ձեզնից ես գաղտնիքներ չունեմ։ Ահա հորս գրած խոստովանությունը, երբ իմացել է, որ իրենց վրա կախված է վտանգը։ Ինչպես և ինձ ասաց բժիշկը, դա գտա ճապոնական պահարանում։ Դուք կարդացեք․ ես դրա համար ոչ հոգեկան ուժ, ոչ էլ համարձակություն չեմ ունենա։ | ||
+ | |||
+ | Ահա այդ խոստովանությունը, Ուոտսոն։ Հիմա դա կկարդամ այնպես, ինչպես այն գիշեր հին աշխատասենյակում կարդացի նրա համար։ Տեսնու՞մ եք։ Այն գրված է հետևյալ վերնագրով փաստաթղթի ետևում․ «Մի քանի մանրամասներ «Գլորիա Սկոտի» ուղերթի մասին, որը 1855 թվի հոկտեմբերի 8-ին դուրս եկավ Ֆալմուտից և նոյեմբերի 6-ին խորտակվեց 15°21՛ հյուսիսային լայնության և 25°14՛ արևմտյան երկայնության մոտ»։ Գրված է խոստովանության ձևով և բովանդակում է հետևյալը․ « Իմ թանկագին, սիրելի որդի։ Անպատվության սպառնալիքը մթագնեց կյանքիս վերջին տարիները։ Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ ոչ վախը օրենքի առաջ, ոչ դիրքի կորուստը, որ այստեղ ստեղծել եմ ինձ համար, ոչ իմ անկումը նրանց աչքերում, ով ինձ գիտեր, չի պատառոտում սիրտս։ Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ դու ինձ այդքան սիրում ես, իսկ քեզ հարկ կլինի կարմրել իմ փոխարեն։ Այնինչ, մինչև հիմա կարող էի շողոքորթել ինքս ինձ, որ դու ոչ մի բանի համար ինձ արհամարել չես կարող։ | ||
+ | |||
+ | Բայց եթե հարվածը, որին ամեն րոպե սպասում էի, այնուամենայնիվ, պայթի, ապա ցանկանում եմ, որպեսզի դու իմանաս անմիջապես ինձնից և կարողանաս դատել, թե որքանով եմ մեղավոր։ Իսկ եթե ամեն ինչ լավ ընթանա, եթե բարձրագութ աստված դրան չխանգարի, թախանձում եմ քեզ բոլոր սրբություններով, թանկագին մորդ հիշողությամբ և մեր փոխադարձ կապվածությամբ, եթե այս նամակը ձեռքդ ընկնի, կրակը նետիր և երբեք մի հիշիր դրա մասին։ Իսկ եթե դու երբևիցե կարդաս այս տողերը, ապա դա կնշանակի, որ ես դիմակազերծված եմ, արդեն չկամ այս տանը կամ, ավելի շուտ, արդեն մեռել եմ (դու չէ որ գիտես, սիրտս վատ է)։ Այս և այն դեպքում արգելքը հանվում է։ | ||
+ | |||
+ | Այն ամենը, ինչ այստեղ գրում եմ, գրում եմ քեզ լիակատար անկեղծությամբ, քանի որ հուսով եմ ներողամտությանդ վրա։ | ||
+ | |||
+ | Ազգանունս, սիրելի տղաս, Թրևոր չէ։ Առաջ իմ ազգանունը Ջեյմս Արմիթեջ էր։ Հիմա դու հասկանում ես, թե ինչպես ինձ ցնցեց ընկերոջդ կատարած հայտնագործությունը, ինձ թվաց, թե նա գուշակել է գաղտնիքս։ Արմիթեջ ազգանունով ընդունվեցի լոնդոնյան բանկ և այդ ազգանունով էլ երկրի օրենքների խախտման համար մեղադրվեցի ու դատապարտվեցի աքսորի։ Իմ մասին վատ մի մտածիր, որդիս։ Դա, այսպես ասած, պատվի պարտք էր, որպեսզի վճարեի այն, օգտվեցի ուրիշների դրամներից, հավատացած լինելով, որ կվերադարձնեմ՝ նախքան նրանց գլխի ընկնելը։ Բայց դաժան ճակատագիրը հետապնդում էր ինձ։ | ||
+ | |||
+ | Դրամը, որի վրա հույս էի դրել, չստացա, իսկ հանկարծակի ստուգումը մոտս պակասորդ հայտնաբերեց։ Դրան կարելի էր մատների արանքով նայել, բայց երեսուն տարի առաջ օրենքներն ավելի խիստ էին պահպանվում, քան հիմա։ Եվ ահա, երբ ընդամենը քսաներեք տարեկան էի ես, շղթայակապ, ինչպես քրեական հանցագործ, երեսունյոթ ուրիշ դատապարտյալների հետ միասին հայտնվեցի Ավստրալիա մեկնող «Գլորիա Սկոտ» նավի տախտակամածին։ | ||
+ | |||
+ | Դա ինձ պատահեց հիսուն հինգ թվականին, երբ մոլեգնում էր Ղրիմի պատերազմը, և շատ դեպքերում դատապարտյալներին փոխադրող նավերը Սև ծովում դառնում էին փոխադրամիջոց։ Ահա թե ինչու կառավարությունը հարկադրված էր դատապարտյալներին աքսորի ուղարկել փոքր, այդ գործին քիչ պիտանի նավերով։ «Գլորիա Սկոտը» Չինաստանից թեյ էր տեղափոխում։ Դա հնաոճ, ծանրաշարժ նավ էր, նոր կլիպերները հեշտությամբ առաջ էին անցնում նրանից։ «Գլորիայի» ջրատարողությունը հինգ հարյուր տոննա էր։ Բացի երեսունութ դատապարտյալներից նավի վրա գտնվում էին անձնակազմը կազմող քսանվեց մարդ, տասնյոթ զինվոր, նավապետը, երեք օգնականները, բժիշկը, քահանան և չորս ժամապահները։ Մի խոսքով, երբ մենք հեռացանք Ֆալմուտից, «Գլորիա Սկոտ» նավի վրա կար մոտավորապես հարյուր մարդ։ Նավախցի միջնորմները կաղնեփայտից չէին, ինչպես հարկ էր, որ լինեին դատապարտյալների համար նախատեսված նավերում, այլ բարակ էին և ոչ ամուր։ Դեռ այն ժամանակ, երբ մեզ ծովափ բերեցին, մի մարդ գրավեց իմ ուշադրությունը և այժմ նա «Գլորիայի» նավախցում հայտնվեց կողքիս։ Դա մի երիտասարդ էր, հարթ, մազազուրկ դեմքով, սուր քթով և ծանր ծնոտով։ Իրեն անկախ էր պահում, քայլվածքն ամբարտավան էր, և հսկա հասակի շնորհիվ բոլորի վրա իշխում էր։ Ես չտեսա, որ որևէ մեկը հասներ նրա ուսին։ Հավատացած եմ, որ նրա հասակը վեց ու կես ֆուտից պակաս չէր լինի։ Տխուր ու հոգնած դեմքերի մեջ նրա եռանդով լեցուն դեմքը, որն անկոտրում վճռականություն էր արտահայտում, խիստ առանձնանաում էր։ Ինձ համար դա կարծես փարոս լիներ փոթորկի ժամանակ։ Ուրախացա, իմանալով, որ իմ հարևանն է, իսկ երբ կեսգիշերին լսեցի ինչ-որ մեկի շշնջոցը և հետո նկատեցի, որ նա հնարը գտել է և անցք է բացել մեզ բաժանող միջնորմի մեջ, դա ինձ ավելի ուրախացրեց։ | ||
+ | |||
+ | — Հեյ, բարեկամ, ― շշնջաց նա։ — Անուննդ ի՞նչ է և ինչու՞ ես դու այստեղ։ | ||
+ | |||
+ | Ես պատասխանեցի նրան և իմ հերթին հետաքրքրվեցի, թե ում հետ եմ խոսում։ | ||
+ | |||
+ | — Ես Ջեկ Պրենդերգասթն եմ, — պատասխանեց նա։ — Երդվում եմ աստծով, որ դու իմ մասին լսել ես մինչև մեր ծանոթությունը։ | ||
+ | |||
+ | Այստեղ ես հիշեցի նրա աղմուկ հանած գործը․ դրա մասին իմացել էի ձերբակալությունիցս մի փոքր առաջ։ Նա լավ ընտանիքի զավակ էր, շատ ընդունակ, բայց անուղղելի արատներով։ Խաբեության բարդ համակարգի շնորհիվ կարողացել էր մեծ գումարներ կորզել լոնդոնյան վաճառականներից։ | ||
+ | |||
+ | — Ախ այդպես, ուրեմն հիշու՞մ եք իմ գործը, — հպարտությամբ հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | — Շատ լավ եմ հիշում։ | ||
+ | |||
+ | — Այդ դեպքում, հավանաբար, հիշում եք և այդ գործի յուրօրինակությունը։ | ||
+ | |||
+ | — Հատկապես ո՞րը։ | ||
+ | |||
+ | — Ես ունեի համարյա քառորդ միլիոն, ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | — Եվ այդպես էլ դրամները չգտան, ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | — Չգտան։ | ||
+ | |||
+ | — Դե, իսկ դուք ինչ եք կարծում, որտե՞ղ են դրանք, — հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ, — պատասխանեցի ես։ | ||
+ | |||
+ | — Փողը ինձ մոտ է, — բարձր շշնջոցով ասաց նա։ — Երդվում եմ աստծով, ես ավելի շատ ֆունտ ստեռլինգ ունեմ, քան դուք ձեր գլխին մազեր։ Իսկ եթե դու փող ունես, որդիս, և գիտես ինչպես վարվել դրանց հետ, ապա դրանց օգնությամբ կարող ես ինչ-որ բանի հասնել։ Չե՞ս կարծում, արդյոք, որ այնպիսի մարդը, ինչպիսին ես եմ, այնքան է վախեցած, որ մտադիր է շալվարը մաշել այս հոտած բանտում, այս հնամաշ փտած դագաղում, այս խախուտ նավակում։ Ոչ, ողորմած տեր, ինձ նման մարդը նախ և առաջ հոգ է տանում իր և իր ընկերների մասին։ Կարող ես հույսդ դնել այդ մարդու վրա։ Բռնիր նրանից և շնորհակալ եղիր ճակատագրից, որ նա քեզ օգնության ձեռք է մեկնում։ | ||
+ | |||
+ | Այդպիսին էր նրա խոսելաձևը։ Սկզբում ես նրա խոսքերին ոչ մի նշանակություն չտվեցի, բայց մի փոքր անց, երբ ինձ փորձության ենթարկեց և ստիպեց հանդիսավոր երդում տալ, ինձ հասկացրեց, որ «Գլորիա Սկոտի» վրա դավադրություն գոյություն ունի․ որոշված է կաշառել անձնակազմին և մեր կողմը գրավել։ Դատապարտյալներից տասը մարդ մտել են դավադրության մեջ նախքան մեզ «Գլորիա» տեղափոխելը։ Պրենդերգասթը գլխավորում էր այդ դավադրությունը, իսկ նրա դրամները շարժիչ ուժ էին ծառայում։ | ||
+ | |||
+ | — Ես մի ընկեր ունեմ, — ասաց նա, — հիանալի, ազնվագույն մարդ, նա էլ հենց պետք է կաշառի անձնակազմին։ Դրամը նրա մոտ է։ Իսկ ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է նա հիմա։ Ոչ այս, ոչ այն՝ «Գլորիայի» քահանան է։ Նա նավում հայտնվել է սև կոստյումով, կեղծ փաստաթղթերով և այնպիսի մեծ գումարով, որով կարելի է այստեղ գնել ինչ ցանկանաս։ Անձնակազմը նրա ետևից հրի ու ջրի մեջ կնետվի։ Նրանց բոլորին գնել է կանխիկ գումարով, դեռ վարձվելիս։ Կաշառել է նաև երկու պահնորդի և Մերսերին՝ նավապետի երկրորդ օգնականին, իսկ եթե հարկ լինի, կկաշառի և հենց իրեն՝ նավապետին։ | ||
+ | |||
+ | — Իսկ ի՞նչ պետք է անենք մենք, — հարցրեցի ես։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս թե՝ ինչ։ Այնպես կանենք, որ զինվորների կարմիր համազգեստը ավելի կարմրի։ | ||
+ | |||
+ | — Բայց նրանք զինված են, — առարկեցի ես։ | ||
+ | |||
+ | — Մեզ մոտ էլ զենք կլինի, տղաս։ Ամեն փափկասուն բալիկի կհասնի երկու ատրճանակ։ Եվ ահա, եթե այսպիսի պայմաններում չկարողանանք գրավել այս նավակն ամբողջ անձնակազմով, ապա մեզ ուրիշ ելք չի մնա, քան ընդունվել ազնվաբարո օրիորդների ինստիտուտը։ Խոսիր ձախակողմյան ընկերոջդ հետ և որոշիր, արդյոք կարելի՞ է նրան էլ վստահել։ | ||
+ | |||
+ | Ես պարզեցի, որ ձախակողմյան հարևանս մի երիտասարդ է, որն ինձ պես զեղծարարություն է արել։ Ազգանունը Իվանս էր, բայց հետագայում, ինչպես և ես, փոխեց։ Հիմա հարուստ, հաջողակ մարդ է, ապրում է Անգլիայի հարավում։ Նա պատրաստակամություն հայտնեց միանալ դավադրությանը․ դա էր համարում փրկության միակ միջոցը։ Մենք դեռ չէինք հասցրել դուրս գանք ծովախորշից, իսկ դավադրությունն արդեն նվաճել էր բոլոր դատապարտյալներին՝ միայն երկուսը չէին մասնակցում դրան։ Դրանցից մեկը խելապակաս էր, և մենք չէինք վստահում նրան, իսկ մյուսը տառապում էր դեղնախտով և նրանից ոչ մի օգուտ չկար։ Սկզբում մեզ ոչ մի բան չէր խանգարում գրավել նավը։ Անձնակազմը իրենից ներկայացնում էր մարդասպանների մի հրոսակախումբ, կարծես դիտավորյալ ընտրված լինեին այդ գործի համար։ Կարծեցյալ քահանան այցելում էր մեր խցերը, որպեսզի մեզ ճշմարիտ ուղու բերի։ Մեզ մոտ էր գալիս սև պայուսակով, որտեղ իբր թե կային հոգեբարոյական բովանդակությամբ բրոշյուրներ։ Այդ այցելություններն այանքան հաճախ էին կատարվում, որ արդեն երրորդ օրը ամեն մեկիս անկողնու տակ հայտնվեցին մանրասղոց, մի զույգ ատրճանակ, մի ֆունտ վառոդ և քսան գնդակ։ Պահակներից երկուսը Պրենդերգասթի անմիջական գործակալներն էին, իսկ նավապետի երկրորդ օգնականը՝ նրա աջ ձեռքը։ Հակառակ կողմում էին նավապետը , նրա երկու օգնականները, երկու պահակները, լեյտենանտ Մարտինը, տասնութ զինվոր և բժիշկը։ Քանի որ մենք մեզ վրա փոքր իսկ կասկած չէինք հարուցել, ապա որոշված էր նախազգուշական ոչ մի միջոցի չդիմելով գիշերը հանկարծակի հարձակում գործել։ Միայն թե ամեն ինչ կատարվեց ավելի շուտ, քան ենթադրում էինք։ | ||
+ | |||
+ | Երկու շաբաթից ավելի նավարկում էինք։ Եվ ահա մի անգամ երեկոյան բժիշկը եկավ նավամբար՝ զննելու հիվանդ բանտարկյալին, և ձեռքը մահճակալին դնելիս դիպավ ատրճանակին։ Եթե նա դա ցույց չտար, մեր գործը տանուլ կտրվեր, բայց բժիշկը դյուրագրգիռ մարդ էր։ Նա զարմանքից բացականչեց և քարացավ։ Հիվանդը հասկացավ, որ բժիշկն ամեն ինչ գուշակեց և նետվեց նրա վրա։ Բժիշկը տագնապ բարձրացնել չհասցրեց, բանտարկյալը խցանեց նրա բերանն ու կապեց մահճակալին։ Մեզ մոտ իջնելիս բժիշկը բացել էր տախտակամած տանող դուռը, և մենք նետվեցինք այնտեղ։ Գնդակահարեցինք երկու պահակի, ինչպես նաև կապրալին, որը վազել էր տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ընդհանուր նավասենյակի դռանը կանգնած էին երկու զինվոր, բայց նրանց մուշկետները հավանաբար լցված չէին, որովհետև նրանք մեզ վրա ոչ մի անգամ չկրակեցին, իսկ մինչև կպատրաստվեին սվինամարտի նետվել, նրանց սպանեցինք։ Հետո նետվեցինք նավապետի խցիկը, բայց երբ բացեցինք դուռը, խցում կրակոց լսվեց։ Նավապետը նստել էր սեղանի մոտ, գլուխը դրել Ատլանտյան օվկիանոսի քարտեզի վրա, իսկ կողքին կանգնած էր քահանան՝ ծխացող ատրճանակը ձեռքին։ Նավապետի երկու օգնականներին ճանկել էր անձնակազմը։ Ամեն ինչ վերջացած էր թվում։ | ||
+ | |||
+ | Բոլորս հավաքվեցինք ընդհանուր սենյակում, որը գտնվում էր նավապետի խցիկի կողքին, փռվեցինք բազմոցներին և բոլորս միանգամից սկսեցինք խոսել՝ արբեցնող ազատությունը պատել էր մեր գլուխը։ Նավասենյակում արկղներ էին դրված, և կարծեցյալ քահանան՝ Ուիլսոնը, արկղից հանեց մի դյուժին մուգ խերես։ Թռցրինք շշերի վզիկները, գինին լցրեցինք բաժակներն ու հազիվ էինք հասցրել դատարկ բաժակները սեղանին դնել, երբ լսվեց կրակող զենքերի ճարճատյուն, և ընդհանուր նավասենյակը լցվեց այնպիսի թանձր ծխով, որ սեղանը չէր երևում։ Իսկ երբ ծուխը ցրվեց, մեր աչքերի առաջ բացվեց արյունալի ջարդը։ Ուիլսոնն ու ևս ութ մարդ փռված էին հատակին՝ իրար վրա, իսկ սեղանի վրա արյունը խառնվել էր խերեսին։ Այդ մասին հիշելը մինչև հիմա էլ ինձ սարսափեցնում է։ Այնքան վախեցած էինք, որ հավանաբար չէինք կարող դիմադրություն ցույց տալ, եթե չլիներ Պրենդերգասթը։ Ցուլի պես ծռելով գլուխը, կենդանի մնացածների հետ նետվեց դեպի դուռը։ Վազելիս տեսանք լեյտենանատին և տասը զինվորների։ Ընդհանուր նավասենյակի սեղանի վերևում բացված էր լյուկը, և նրանք մեզ վրա կրակել էին այդ ճեղքից։ | ||
+ | |||
+ | Սակայն մինչև կհասցնեին կրկին լիցքավորել իրենց զենքերը, մենք նետվեցինք նրանց վրա։ Նրանք պաշտպանվում էին հերոսաբար, բայց մենք թվական գերակշռություն ունեինք, և հինգ րոպեից ամեն ինչ վերջացած էր։ Աստված իմ։ Կատարվե՞լ էր արդյոք նման արյունալից կոտորած ուրիշ մի նավում։ Պրենդերգասթը, ինչպես կատաղած դև, բարձրացնում էր զինվորներին տիկնիկների պես և կենդանի ու մեռած նետում էր նավակողից։ Մի ծանր վիրավոր սերժանտ երկար մնաց ջրի երեսին, մինչև ինչ-որ մեկը խղճահարվելով կրակեց գլխին։ Երբ ձեռնամարտն ավարտվեց, մեր թշնամիներից կենդանի էին մնացել միայն պահակները, նավապետի օգնականը և բժիշկը։ | ||
+ | |||
+ | Ընդհարումը վերջացավ, բայց հետո վեճ բռնկվեց։ Բոլորս էլ ուրախ էինք նվաճած ազատությամբ, բայց ոմանք չէին ցանկանում հոգուն մեղք վերցնել։ Մի բան է կռիվը զինված մարդկանց հետ և բոլորովին այլ բան՝ անզեն մարդ սպանեկը։ Ութ մարդ՝ հինգ կալանավոր և երեք նավաստի հայտարարեցին, որ իրենք սպանության դեմ են։ Բայց Պրենդերգասթի և նրա կողմնակիցների վրա դա ոչ մի տպավորություն չգործեց։ Նա ասաց, որ դա մեր միակ ելքն է՝ վկաներ թողնել չի կարելի։ Այս բոլորը հազիվ չհանգեցրին այն բանին, որ մենք էլ կիսեինք ձերբակալվածների ճակատագիրը, բայց հետո Պրենդերգաստը, այնուամենայնիվ, առաջարկեց ցանկացողներին մակույկ նստեցնել։ Մենք համաձայնեցինք, մեզ զզվեցրել էր նրա արյունախումությունը, բացի այդ, մենք երկյուղ էինք կրում, որ մեզ համար էլ կարող է շատ վատ վերջանալ։ Մեզնից ամեն մեկին մի ձեռք հագուստ տվեցին, և բոլորիս համար՝ մեկ տակառ ջուր, մեկ տակառ աղ դրած ձուկ, մեկ տակառ պաքսիմատ և մի կողմնացույց։ Պրենդերգասթը մեր մակույքի մեջ նետեց քարտեզը և բղավեց, որ մենք, իբր, նավաբեկյալներ ենք, որ մեր նավը խորտակվել է 15° հյուսիսային լայնության և 25° արևմտյան երկայնության վրա։ Եվ կտրեց կապաճոպանը։ | ||
+ | |||
+ | Հիմա, սիրելի որդիս, մոտենում եմ պատմությանս ամենազարմանալի մասին։ Տուրուդմփոցի ժամանակ «Գլորիա Սկոտը» նավախելով կանգնած էր քամու ուղղությամբ։ Հենց որ մենք նստեցինք մակույքը, նավը փոխեց իր ուղղությունը և սկսեց դանդաղ հեռանալ։ Հյուսիս-արևելքից փչում էր թեթև քամի, մեր մակույքը մեկ բարձրանում, մեկ իջնում էր ալիքների վրա։ Իվանսն ու ես, որպես առավել գրագետներ, նստել էինք քարտեզի շուրջը, փորձում էինք որոշել, թե որտեղ ենք գտնվում և թե որ ափին ավելի լավ կլինի կանգ առնել։ Թվում էր խնդիրը հեշտերից չէ․ հյուսիսում, մեզնից 500 մղոն հեռավորությամբ, գտնվում էին Կանաչ հրվանդանի կղզիները, իսկ արևելքում, մոտավորապես յոթ հարյուր մղոնի վրա՝ Աֆրիկայի ափերը։ Վերջ ի վերջո, քանի քամին փչում էր հարավից, ընտրեցինք Սիերա-Լեոնեն և նավարկեցինք նրա ուղղությամբ։ «Գլորիա Սկոտը» հիմա այնքան հեռու էր, որ աջ նավակողից երևում էին միայն նրա կայմերը։ Հանկարծակի «Գլորիայի» վրա վեր խոյացավ հրեշավոր ծառի պես թանձրավուն մի սև ամպ։ Մի քանի րոպե անց լսվեց պայթյուն, իսկ երբ ծուխը ցրվեց, «Գլորիա Սկոտը» անհետացավ։ Մենք անմիջապես մակույքն ուղղեցինք այնտեղ, որտեղ ջրի տակից տակավին բարձրանում էր թեթև ամպը, կարծես մատնացույց անելով աղետի վայրը։ | ||
+ | |||
+ | Մենք լողում էինք տանջալիորեն երկար և սկզբից մեզ թվում էր, որ արդեն ուշ է, ոչ մեկին չի հաջողվի փրկել։ Ալիքների վրա ալեկոծվող կոտրված մակույկը, մեծ քանակությամբ հյուսված կողովներն ու բեկորները մատնացույց էին անում, թե նավը որտեղ գնաց ջրի տակ, բայց մարդիկ չէին երևում, և մենք կորցնելով հույսը, ցանկանում էինք ետ դառնալ, երբ հանկարծ ճիչ լսեցինք․ «Օգնությո՜ւն», և մենք հեռվում տախտակի կտոր տեսանք, վրան՝ մարդ։ Դա երիտասարդ նավաստի Հադսոնն էր։ Երբ նրան քարշ տվեցինք մակույկ, այնքան տանջված էր ու ամբողջությամբ այրուցքներով ծածկված, որ նրանից ոչինչ իմանալ չկարողացանք։ | ||
+ | |||
+ | Առավոտյան նա մեզ պատմեց, որ հենց հեռացել ենք, Պրենդերգասթը և նրա ավազակախումբը սկսել են տանջամահ անել մարտից ողջ մնացած հինգ մարդկանց․ երկու պահնորդայինի գնդակահարել են և նավակողից նետել ջուրը, դրանից չի խուսափել նաև նավապետի երրորդ օգնականը։ Պրենդերգասթն իր ձեռքով կտրել է դժբախտ բժշկի կոկորդը։ Միայն նավապետի առաջին օգնականը, խիզախ ու քաջ մի մարդ, թույլ չի տվել իր վերջը տան։ Երբ տեսել է, որ կալանավորն արնոտ դանակը ձեռքին ուղղվել է իր կողմը, նետել է շղթաները, որն ինչ-որ հնարքով թուլացրել էր, և վազել է նավախելի կողմը։ | ||
+ | |||
+ | Ձերբակալվածներից տասը մարդ, ատրճանակներով զինված, նետվել են նրա ետևից և տեսել, որ նա կանգնած է վառոդի բաց տակառի մոտ, ձեռքին՝ լուցկու տուփ։ Նավի վրա կար հարյուր մարդ, և նա երդվել է, որ եթե թեկուզ մեկն իրեն մատով դիպչի, բոլորը միասին օդ կթռչեն։ Եվ այդ պահին պայթուն է տեղի ունեցել։ Հադսոնը ենթադրում էր, որ այդ պայթունն առաջացել է ինչ-որ ձերբակալվածի կողմից արձակված պատահական գնդակից, ոչ թե նավապետի օգնականի լուցկուց։ Ինչպիսին էլ լիներ պատճառը, դա «Գլորիա Սկոտի» և այն զավթած խուժանի վախճանը եղավ։ | ||
+ | |||
+ | Թանկագինս, ահա այդ հանցագործության կարճ պատմությունը, ուր ներքաշվել էի։ Հաջորդ օրը մեզ վերցրեց Ավստրալիա մեկնող «Հոթսփուր» բրիգը։ Նավապետին դժվար չէր պատկերացնել, որ մենք փրկվել ենք խորտակվող մարդատար նավից։ Ծովակալությունում «Գլորիա Սկոտ» փոխադրական նավը կորած համարեցին, նրա իսկական ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց։ «Հոթսփուրը» մեզ բարեհաջող հասցրեց Սիդնեյ։ Ես ու Իվանսը փոխեցինք մեր ազգանուններն ու ուղեվորվեցինք ոսկու հանքերը։ Այնտեղ, այդ բազմազգ շրջապատում, երկուսիս համար էլ հեշտ էր մեր հետքերը կորցնել։ | ||
+ | |||
+ | Մնացածը հարկ չկա վերապատմելու։ Մենք հարստացանք, շատ ճանապարհորդեցինք, իսկ երբ որպես հարուստ գաղութարարներ վերադարձանք Անգլիա, կալվածք ձեռք բերեցինք։ Քսան տարուց ավելի մենք խաղաղ ու բեղմնավոր ապրելակերպ ունեցանք և շարունակ հուսացել ենք, որ մեր անցյալը մոռացվել է ընդմիշտ։ Կարող ես պատկերացնել վիճակս, երբ նավաստին մեզ մոտ եկավ, և ես ճանաչեցի ծովից մեր վերցրած մարդուն։ Ինչ-որ ձևով նա փնտրել, գտել է ինձ ու Բեդոզին և որոշել է շանտաժի ենթարկել մեզ։ Այժմ դու կարող ես կռահել, թե ինչու էի ես աշխատում նրա հետ խաղաղ հարաբերություններ պահել և մասամբ կհասկանաս սարսափս, երբ սպառնաց ինձ ուղեվորվել մյուս զոհի մոտ»։ | ||
+ | |||
+ | Սրա տակ դողացող ձեռքով անհասկանալիորեն գրված էր․ «Բեդոզը շիֆրով գրել էր, որ Հադսոնը պատմել է ամեն ինչ։ Գթասիրտ աստված, փրկիր մեզ»։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչ կարդացի այդ գիշեր Թրևորի որդու համար։ Իմ կարծիքով, Ուոտսոն, այս պատմությունը լի է դրամատիզմով՝ ընկերս վշտից իրեն կորցրել էր։ Նա մեկնեց Թերայի թեյի պլանտացիաները և այնտեղ, ինչպես լսել եմ, հաջողության է հասել։ Ինչ վերաբերում է նավաստուն ու Բեդոզին, ապա նախազգուշացումն ստանալու օրվանից ոչ մեկի մասին ոչ մի ծպտուն չկա։ Երկուսն էլ անհետ կորան։ Ոստիկանությանը ոչ մի տեղեկություն չի հասել, հետևաբար, Բեդոզը սխալվել է, ենթադրելով, որ սպառնալիքը կիրականանա։ Ինչ-որ մեկը Հադսոնին կարծես մի պահ տեսել է։ Այդ հիման վրա ոստիկանությունը եզրակացրել է, որ նա սպանել է Բեդոզին և թաքնվել։ Իսկ ես մտածում եմ, որ կատարվել է հենց հակառակը․ Բեդոզը ենթադրելով, որ ամեն ինչ բացահայտվել է, հասել էր հուսահատության, վերջնականապես հաշիվները փակել Հադսոնի հետ և թաքնվել, չմոռանալով իր հետ վերցնել բավականին մեծ գումար։ Այսպիսին են փաստերը, դոկտոր, և եթե դրանք երբևիցե պետք գան լրացնելու ձեր հավաքածուն, ապա ես մեծ ուրախությամբ կդնեմ ձեր տրամադրության տակ։ |
Ընթացիկ տարբերակը 23:05, 24 Ապրիլի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
— Մոտս ինչ-որ թղթեր կան, — ասաց Հոլմսը, երբ ձմռան մի երեկո նստած էինք կրակի մոտ։ — Չէր խանգարի դրանք նայել, Ուոտսոն։ Այս փաստաթղթերը վերաբերում են «Գլորիա Սկոտի» արտասովոր գործին։ Երբ հաշտարար դատավոր Թրևորը կարդաց ահա այս գրությունը, կաթված ստացավ և գիտակցության չգալով, մահացավ։
Շերլոկ Հոլմսը գրասեղանի դարակից վերցրեց ժամանակի ընթացքում սևացած տուփը, այնտեղից հանեց և ինձ մեկնեց մոխրագույն թղթի վրա խզբզված գրությունը։
Գրությունը հետևյալ բովանդակությունն ուներ․
«Թռչնի հետ գործը, մենք կարծում ենք, վերջացած է։ Ձեռնարկության տեր Հադսոնը, ըստ տեղեկությունների, պատմել է ճանճասպանների մասին ամեն ինչ։ Էգ փասիանիկներից զգուշացեք»։
Երբ հայացքս կտրեցի այդ հանելուկային նամակից, տեսա, որ Հոլմսը բավարարված է դեմքիս արտահայտությունից։
— Դուք բավականին շփոթված տեսք ունեք, — ասաց նա։
— Չեմ հասկանում, թե նման գրությունը ինչպես կարող է որևէ մեկին սարսափ հարուցել։ Դա ինձ անհեթեթ է թվում։
— Հնարավոր է։ Եվ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ պինդ, տարեց մարդը, կարդալով այն, տապալվեց, ինչպես ատրճանակի կրակոցից։
— Դուք գրգռում եք հետաքրքրությունս, — ասացի ես։ — Բայց ինչու եք պնդում, որ ինձ անհրաժեշտ է ծանոթանալ այդ գործին։
— Որովհետև սա իմ առաջին գործն էր։
Հաճախ էի փորձել պարզել, թե ընկերոջս ինչը մղեց քրեական գործի հետաքննության ոլորտը, բայց մինչև այժմ ոչ մի անգամ նա ինձ հետ անկեղծորեն չէր կիսվել։ Նա նստեց բազկաթոռին և ծնկներին դրեց թղթերը։ Հետո ծխեց ծխամորճը, որոշ ժամանակ ծուխ արձակեց և շրջեց էջերը։
— Ինձնից երբեք չե՞ք լսել Վիկտոր Թրևորի մասին, — հարցրեց Շերլոկ Հոլմսը։ — Քոլեջում անցակացրած այն երկու տարիների ընթացքում նա միակ ընկերս էր։ Մարդամոտ չէի, Ուոտսոն, ժամերով մենակ էի մնում սենյակում, մտածելով այն ամենի մասին, ինչ նկատում և լսում էի շրջապատում, հենց այդ ժամանակ էլ ստեղծեցի մեթոդս։ Այդ պատճառով էլ քոլեջում չէի շփվում հասակակիցներիս հետ։ Այնքան էլ մարզասեր չեմ, եթե չհաշվենք բռնցքամարտն ու սուսերամարտը, մի խոսքով, զբաղվում էի բոլորովին ոչ նրանով, ինչ իմ հասակակիցները, այնպես որ իրար հետ շփվելու քիչ բան ունեինք։ Թրևորը միակ ընկերս էր, իրար հետ էլ ընկերացել էինք պատահաբար, նրա տերիերի ողորմածությամբ, որը մի անգամ առավոտյան կառչեց ոտքիցս, երբ գնում էի եկեղեցի։ Բարեկամության սկիզբը սովորական էր, բայց արդյունավետ։ Պառկեցի տասը օր, և Թրեվորը ամեն օր գալիս էր տեղեկանալու առողջությանս մասին։ Սկզբնական շրջանում մեր զրույցները տևում էին մեկ րոպեից ոչ ավելի, հետո Թրևորը սկսեց ավելի երկար նստել և կիսամյակի վերջում արդեն մոտ ընկերներ էինք։ Սրտացավ ու արի, կենսուրախ ու եռանդուն Թրևորը լրիվ իմ հակապատկերն էր, բայց և այնպես մենք ընդհանուր շատ բան ունեինք։ Երբ իմացա, որ նա էլ ինձ պես բարեկամներ չունի, ավելի մտերմացանք։ Վերջ ի վերջո, նա ինձ առաջարկեց արձակուրդներն անց կացնել Դոնիֆորպում՝ Նորֆոլկի իր հոր կալվածքում, և ես որոշեցի այդ ամիս օգտվել նրա հյուրնկալությունից։
Տարեց Թրևորը, ըստ երևույթին, ունևոր և պատվարժան մի մարդ, կալվածք ուներ։ Դոնիֆորպը գյուղակ է, Լանգմերից հյուսիս, Բրոդզից ոչ հեռու։ Թրևորի մեծ, հնաոճ, աղյուսե տունը կանգնած էր կաղնե ցցագերանների վրա։ Այդ վայրերում կարելի էր հիանալի որս անել և զբաղվել ձկնորսությամբ։ Թրևորներն ունեին ոչ մեծ, բայց լավ ընտրված գրադարան։ Ինչպես հասկացա, այն տան հետ միասին գնել էին նախկին տիրոջից։ Բացի այդ, տարեց Տրևորը պահում էր հանդուրժելի մի խոհարար, այնպես որ շատ քմահաճ մարդ այստեղ հաճելի ժամանակ չէր անցկացնի։
Թրևորը վաղուց էր կնոջը կորցրել։ Ընկերոջիցս բացի ուրիշ երեխա չուներ։ Լսել էի, որ ունեցել է նաև մի աղջիկ, որը մահացել էր դիֆտերիայից Բիրմինգեմում, ուր նա հյուրնկալվում էր։ Տարեց հաշտարար դատավորը հետաքրքրեց ինձ։ Քիչ կրթություն ստացած, բայց խիստ խելացի և ֆիզիկապես շատ ուժեղ էր։ Հազիվ թե գրքեր կարդացած լիներ, բայց փոխարենը շատ էր ճանապարհորդել, շատ բան էր տեսել և բոլորը հիշում էր։ Արտաքնապես թիկնեղ, ամրակազմ մարդ էր, սպիտակ մազերի դեզով, արևահար, հողմահարված դեմքով և կապույտ աչքերով։ Այդ աչքերի արտահայտությունը խոցող էր թվում, համարյա վայրագ և, այդուհանդերձ, շրջանում վայելում էր բարի և առատաձեռն մարդու համբավ, լավ հայտնի էր որպես ներողամիտ հաշտարար դատավոր։
Մի անգամ, ժամանելուցս շատ չանցած, ճաշից հետո նստել էինք մի բաժակ պորտվեյնի շուրջ։ Երիտասարդ Թրևորը խոսում էր դիտողականության և դեդուկցիայի իմ մեթոդի մասին , որն ինձ արդեն հաջողվել էր համակարգել, չնայած այդ ժամանակ դեռ կոնկրետ պատկերացում չունեի, թե ինչպիսի կիրառում կգտնի դա հետագայում։ Ծերուկը, հավանաբար, կարծում էր, որ իր որդին չափազանցնում էր արվեստս։
— Ձեր մեթոդը փորձեք ինձ վրա, միստր Հոլմս, — ծիծաղելով ասաց նա․ այդ օրը գերազանց տրամադրության մեջ էր։ — Ես մտահանգումների և եզրակացությունների հիանալի օբյեկտ եմ։
— Վախենում եմ, որ ձեր մասին քիչ բան կարող եմ պատմել, — նկատեցի ես։ — Միայն կարող եմ ենթադրել, որ վերջին ամբողջ տարին ինչ-որ մեկից վախենում եք։
Ծիծաղը քարացավ ծերունու շուրթերին և զարմանքով լի հայացքը սևեռեց վրաս։
— Այո, դա ճիշտ է, — հաստատեց նա և դիմեց որդուն, — գիտե՞ս, Վիկտոր, երբ հալածեցինք որսագողերի խումբը, նրանք երդվեցին, որ կսպանեն մեզ։ Եվ իսկապես, նրանք հարձակվեցին սըր Էդվարդ Հոբիի վրա։ Այդ ժամանակվանից միշտ զգույշ եմ, չնայած գիտես, որ վախկոտ չեմ։
— Շատ գեղեցիկ ձեռնափայտ ունեք, — շարունակեցի ես, — Մակագրությունից որոշեցի, որ այն ձեզ մոտ է տարուց ոչ ավելի։ Բայց հարկադրված եք եղել ձեռնափայտի գլխիկը ծակել և մեջը արճիճ լցնել, որպեսզի ձեռնափայտը վերածեք ահեղ զենքի։ Եթե ոչ մի բանից չվախենայիք, չէիք դիմի նման նախազգուշական միջոցների։
— Ուրիշ է՞լ ինչ, — ժպտալով հարցրեց ծերուկ Թրևորը։
— Պատանի հասակում հաճախ եք կռվել։
— Դարձյալ ճիշտ է։ Իսկ դա՞ ինչպես իմացաք։ Քթիցս, որ թե՞ք է։
— Ոչ, — պատասխանեցի ես, — ականջների ձևից, որը ձեզ մոտ դեպի գլուխն է սեղմված։ Այդպիսի ականջներ ունենում են բռնցքամարտով զբաղվող մարդիկ։
— Ուրիշ է՞լ ինչ։
— Հաճախ եք հող փորել․ այդ են վկայում ձեր կոշտուկները։
— Այն ամենը ինչ ունեմ, ձեռք եմ բերել ոսկու հանքերում աշխատելիս։
— Եղել եք Նոր Զելանդիայում։
— Դարձյալ գուշակեցիք։
— Եղել եք Ճապոնիայում։
— Միանգամայն ճիշտ է։
— Կապված եք եղել մի մարդու հետ, որի անուն-ազգանվան սկզբնատառերն են Ջ․ Ա․, բայց հետո փորձել եք մոռանալ նրան։
Միստր Թրևորը դանդաղ վեր կացավ, ինձ հառեց իր մեծ երկնագույն աչքերի անթարթ, տարօրինակ վայրի հայացքը և հանկարծ ուշաթափ ընկավ ուղիղ սփռոցի վրա, ուր ընկույզի կեղևներ էին սփռված։ Կարող եք պատկերացնել, Ուոտսոն, ինչպես էինք մենք երկուսս՝ որդին ու ես, ցնցված։ Ուշաթափությունը երկար չտևեց։ Բացեցինք միստր Թրևորի օձիքը և դեմքին ջուր ցանեցինք։ Միստր Թրևորը հոգոց հանեց և բարձրացրեց գլուխը։
— Ախ, տղաներ, — ասաց նա՝ ճգնելով ժպտալ, — հուսով եմ ձեզ չվախեցրի։ Տեսքով շատ ամուր եմ, բայց սիրտս թույլ է և երբեմն դավաճանում է։ Չգիտեմ ինչպես է դա ձեզ հաջողվում միստր Հոլմս, բայց իմ կարծիքով բոլոր խուզարկուները ձեր համեմատությամբ նորածիններ են։ Դա ձեր կոչումն է․ կարող եք հավատալ մի մարդու, որն ինչ-որ բան տեսել է կյանքում։
Եվ գիտեք, Ուոտսոն, ընդունակություններիս չափազանցրած գնահատականը հանգեցրեց ինձ այն մտքին, որ դա կարող է լինել իմ մասնագիտությունը, իսկ մինչև այդ օրը սոսկ հրապուրանք էր, ոչ ավելին։ Ի միջի այլոց, այն ժամանակ, ոչ մի բանի մասին չէի մտածում, բացի տանտիրոջս անսպասելի ուշաթափությունից…
— Հուսով եմ, որ ոչ մի այնպիսի բան չասացի, որ ձեզ ցավ պատճառեր, — հարցրեցի ես։
— Դիպաք ցավոտ տեղիս… Թույլ տվեք հարցնել՝ ինչպես եք այդ ամենն իմանում և ինչ է ձեզ հայտնի։
Այդ հարցը տվեց կիսակատակ տոնով, բայց աչքերի խորքում թաքնված էր սարսափը։
— Ամեն ինչ շատ պարզ բացատրություն ունի, — պատասխանեցի ես։ Երբ քշտեցիք ձեր թևքերը, որպեսզի ձուկը քարշ տաք նավակ, ձեր ծալված բազկին տեսա Ջ․ Ա․ տառերը։ Դրանք դեռ նկատելի էին, բայց լղոզված և շուրջը՝ մաշկի վրա, տարածված էր մի բիծ՝ ակներև էր, որ փորձել էիք ոչնչացնել։ Ինձ համար միանգամայն պարզ դարձավ, որ այդ սկզբնատառերը ձեզ ինչ-որ ժամանակ թանկ էին, բայց հետագայում ցանկացել եք մոռանալ այն։
— Ինչպիսի դիտողականություն, — թեթևացած հոգոց քաշեց միստր Թրևորը։ — Ամեն ինչ ձեր ասածի նման է։ Դե, հերիք է այդ մասին։ Բոլոր ուրվականներից ամենավատը կապվածությունն է մեր անցած-գնացած ուրվականների հետ։ Գնանք, ծխենք բիլիարդանոցում։
Այդ օրվանից միստր Թրևորի՝ իմ նկատմամբ ցուցաբերած անփոփոխ սրտաբացությանը խառնվեց կասկածամտությունը։ Նույնիսկ նրա որդին ուշադրություն դարձրեց դրա վրա։
— Հորս խնդիր առաջարկեցիք, — ասաց ընկերս։ — Նա դեռ ի վիճակի չէ հասկանալու, ինչն է հայտնի ձեզ, ինչը՝ անհայտ։
Միստր Թրևորը չէր ցույց տալիս, բայց այդ հարցը պետք է որ զբաղեցներ նրա ուղեղը և հաճախ գողունի ինձ էր նայում։
Վերջապես համոզվեցի, որ նյարդայնացնում եմ նրան և ավելի լավ է հեռանամ։
Մեկնելուս նախօրեին պատահեց մի դեպք, ապացուցելով դիտողականությանս ողջ կարևորությունը։
Մենք երեքով մեկնվել էինք տան առաջ մարգագետնում դրված ծալովի աթոռներին և տաքանում էինք արևի տակ՝ հիանալով Բրոդզի համայնապատկերով, երբ հանկարծ հայտնվեց սպասուհին և ասաց, թե ինչ-որ տղամարդ ցանկանում է տեսնել միստր Թրևորին։
— Ո՞վ է, — հարցրեց միստր Թրևորը։
— Իր անունը չհայտնեց։
— Նրան ի՞նչ է հարկավոր։
— Հավատացնում է, որ իրեն գիտեք և պետք է ձեզ հետ խոսի։
— Ուղեկցեք նրան այստեղ։
Մի փոքր անց տեսանք կնճռապատ, շողոքորթ տեսքով, ծուռթաթ քայլվածքով մի մարդու։ Կոճակներն արձակված բաճկոնի թևքը ձյութոթ էր։ Անծանոթի հագին կար կարմիր և սև վանդակավոր շապիկ, քրքրված ծանր կոշիկներ, իսկ տաբատը կոպիտ բամբակյա կտորից էր։ Դեմքը նիհար էր, արևահար, խորամանկ աչքերով։ Ամբողջ ժամանակ ժպտում էր՝ բացելով դեղին, ծուռ ատամները։ Նրա խորշոմած ձեռքերը կարծես ցանկանում էին ինչ-որ բան ճզմել բռան մեջ․ նավաստու համար բնորոշ սովորություն։ Երբ իր երերուն քայլվածքով անցնում էր մարգագետնով, միստր Թրևորն ինչ-որ խուլ ձայն արձակեց, վեր թռավ տեղից և վազեց դեպի տուն։ Նա շատ շուտ վերադարձավ և երբ անցնում էր մոտովս, բրենդիի սուր հոտ զգացի։
— Դե, բարեկամս, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել, — հետաքրքրվեց նա։
Նավաստին նայեց նրան աչքերը կկոցած և լկտիաբար ժպտալով։
— Ճանաչու՞մ եք, — հարցրեց նա։
— Ինչպես չէ, ինչպես չէ, թանկագինս։ Դուք, անտարակույս, Հադսո՞նն եք, — ոչ այնքան վստահ հարցրեց Թրևորը։
— Այո, Հադսոնն եմ, — պատասխանեց նավաստին։ Ավելի քան երեսուն տարի է անցել այն օրից, ինչ տեսնվեցինք վերջին անգամ։ Եվ ահա դուք սեփական տուն ունեք, իսկ ես դեռ սնվում եմ տակառի մեջ աղ դրած մսով։
— Այժմ կհամոզվես, որ հին բարեկամներիս չեմ մոռանում, — բացականչեց միստր Թրևորը և, մոտենալով նավաստուն, ինչ-որ բան ասեց ականջին։ — Գնա խոհանոց, — շարունակեց արդեն բարձրաձայն, — այնտեղ քեզ խմիչք և ուտելիք կտան։ Եվ աշխատանք էլ կգտնվի քեզ համար։
— Շնորհակալություն, — մազափնջի հետ խաղալով ասաց նավաստին։ — Երկար թափառեցի և ժամանակն է հանգստանալու։ Հուսով էի, որ ապաստան կգտնեմ միստր Բեդոզի կամ ձեզ մոտ։
— Իսկ մի՞թե գիտես, թե որտեղ է ապրում միստր Բեդոզը, — զարմանքով հարցրեց Թրևորը։
— Հանգիստ եղեք, սըր, գիտեմ որտեղ են ապրում բոլոր իմ հին բարեկամները, — չարագույժ ժպիտով պատասխանեց նավաստին և սպասուհու ետևից օրորվելով գնաց խոհանոց։
Միստր Թրևորը մրթմրթաց, որ այս մարդու հետ բարեկամացել է նավի վրա, երբ նավարկում էին դեպի հանքերը, իսկ հետո գնաց տան կողմը։
Երբ մի ժամից հետո մտանք հյուրասենյակ, տեսանք, որ նա մահու չափ հարբած ընկել էր բազմոցին։
Այդ դեպքը վրաս տհաճ տպավորություն թողեց, և հաջորդ օրն արդեն չէի զղջում, որ մեկնում եմ Դոնիֆորպից, զգում էի, որ ներկայությունս ճնշում է ընկերոջս։
Այս դեպքերը կատարվեցին մեր արձակուրդի առաջին ամսին։ Ես վերադարձա Լոնդոն և այնտեղ մոտ երկու ամիս օրգանական քիմիայից փորձեր արեցի։
Աշունն արդեն մտել էր իր իրավունքների մեջ, և արձակուրդները մոտենում էին ավարտին, երբ անսպասելի հեռագիր ստացա ընկերոջիցս․ ինձ կանչում էր Դոնիֆորպ, քանի որ ըստ իր խոսքերի, օգնությանս և խորհուրդներիս կարիքն ուներ։ Հասկանալի է, ամեն ինչ թողեցի և մեկնեցի հյուսիս։ Ընկերս ինձ կառքով դիմավորեց կայարանում և առաջին իսկ հայացքից հասկացա, որ վերջին երկու ամիսները նրա համար շատ ծանր են եղել։ Նիհարած, տանջված տեսք ուներ և արդեն այնպես բարձր ու աշխույժ չէր խոսում։
— Հայրս մահանում է։ — Այդ առաջին բառերն էին, որ լսեցի նրանից։
— Չի կարող պատահել, — բացականչեցի ես։ — Ի՞նչ է պատահել նրան։
— Հարված։ Նյարդային ցնցում։ Կյանքը մազից է կախված։ Չգիտեմ, կենդանի կգտնենք արդյոք նրան։
Կարող եք պատկերացնել, Ուոտսոն, թե ինչպես էի շշմել այդ նորությունից։
— Ի՞նչ է պատահել, — հարցրեցի ես։
— Բանն էլ հենց այդ է… Նստեք, ճանապարհին կխոսենք… Հիշու՞մ եք այն անձնավորությանը, որը հայտնվեց ձեր մեկնելու նախօրյակին։
— Հիանալի հիշում եմ։
— Գիտե՞ք, ում ենք տուն թողել։
— Գաղափար անգամ չունեմ։
— Դա իսկական հրեշ էր, Հոլմս, — բացականչեց ընկերս։
Զարմացած նայեցի նրան։
— Այո, դա ինքը հրեշն էր։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի հանգիստ ժամ չունենք, ոչ մի։ Այդ երեկոյից հետո հայրս գլուխը չբարձրացրեց, նրա կյանքը խորտակված էր, վերջ ի վերջո սիրտը չդիմացավ և դա այդ անիծյալ Հադսոնի երեսից։
— Հադսոնն ինչպե՞ս հասավ դրան։
— Ախ, շատ բան կտայի պարզելու համար։ Հայրս բարի, զգայուն, գթասիրտ ծերուկ է։ Ինչպե՞ս կարող էր ընկնել այդ մարդասպանի ճանկը։ Այնքան ուրախ եմ, որ եկաք, Հոլմս։ Հավատում եմ ձեր լրջամտությանն ու շրջահայացությանը, գիտեմ, որ ինձ կտաք ամենախելամիտ խորհուրդը։
Սլանում էինք հարթ, ճերմակ գյուղական ճանապարհով։ Մեր արջև բացվեց Բրոդզի վրա մայր մտնող արևի կարմիր ճառագայթներով լուսավորված տեսարանը։ Տունը գտնվում էր բաց տարածության վրա․ դեռ հեռվից, անտառակի ձախ կողմում, տեսանելի էին բարձր խողովակներն ու դրոշակաձողը։
— Հայրս այդ մարդուն վերցրեց որպես այգեպան, — շարունակեց ընկերս, — բայց Հադսոնին դա չբավարարեց, և հայրս նրան շնորհեց ծառայապետի պաշտոն։ Կարելի էր կարծել, թե սա նրա սեփական տունն է՝ թափառում էր սենյակներով մեկ և անում էր ինչ ցանկանար։ Սպասուհիները բողոքում էին նրա կոպիտ վարվելակերպից և զզվելի լեզվից։ Հայրս, որպես հատուցում, ավելացրեց նրանց վարձատրությունը։ Այդ տիպը վերցնում էր հորս լավագույն հրացանը, նավակը և մեկնում որսի։ Դեմքից չէր չքանում ծաղրական, չար, լպիրշ ժպիտը, այնպես որ, եթե մենք հասակակիցներ լինեինք, մի քսան անգամ նրան արդեն գետնին տապալած կլինեի։ Անկեղծորեն կասեմ, Հոլմս, այդ ամբողջ ժամանակ ինձ պետք է զսպեի, իսկ հիմա ասում եմ ինքս ինձ, հիմար եմ, հիմար, ինչու՞ էի ինձ զսպում… Դե, իսկ դրությունը գնալով վատանում էր։ Այդ անասուն Հադսոնը համակ լպիրշություն դարձավ և վերջապես մի անգամ հորս լկտի պատասխան տալու համար ճանկեցի ուսերից և սենյակից դուրս վռնդեցի։ Մեռելային գունատ դեմքով դանդաղ հեռացավ․ աչքերն ավելի մեծ սպառնալիք էին արտահայտում, քան կարող էր արտահայտել լեզուն։ Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ խեղճ հորս և այդ մարդու միջև, բայց հաջորդ օրը հայրս եկավ սենյակս և ինձ խնդրեց, որ ներողություն հայցեմ Հադսոնից։ Դուք, իհարկե, գուշակեցիք, որ ես մերժեցի և հարցրեցի հորս, թե ինչպես կարող է այդ սրիկային այդքան ազատություն տալ, ինչպես է Հադսոնը համարձակվում տանը բոլորին հրամայել։
— Ախ, տղաս, — բացականչեց հայրս։ — Քեզ համար հեշտ է խոսելը, դու չգիտես, ինչ դրության մեջ եմ։ Բայց դու ամեն ինչ կիմանաս։ Զգում եմ, որ ամեն ինչ կիմանաս, իսկ հետո ինչ լինելու է, թող լինի։ Դու չես հավատա, եթե քո խեղճ ծերուկ հոր մասին քեզ վատ բան ասեն, այդպես չէ՞, տղաս։
— Հայրս շատ այլայլված էր։ Ամբողջ օրը փակվեց իր աշխատասենյակում։ Պատուհանից տեսնում էի, որ գրում էր։ Քանի որ Հադսոնն ասաց, թե մտադիր է մեզ լքել, թվում էր, երեկոն մեզ թեթևություն բերեց։ Նա սեղանատուն մտավ, որտեղ հորս հետ նստել էինք ճաշից հետո, և իր որոշման մասին հայտարարեց այն անպատկառ տոնով, ինչպես խոսում էր հարբած վիճակում։
— Նորֆոլկից կշտացել եմ, — ասաց, — ուղեվորվում եմ Համփշիր՝ միստր Բեդոզի մոտ։ Հավանաբար, նա էլ նույնքան ուրախ կլինի ինձ տեսնելով, ինչքան և դուք։
— Հուսով եմ, մեզ վատ չեք հիշի, — ասաց հայրս հեզությամբ, որից արյունս եռաց երակներումս։
— Այստեղ հետս վատ վարվեցին, — ասաց նա և մռայլ նայեց իմ կողմը։
— Վիկտոր, դու չե՞ս կարծում, որ այս հարգարժան մարդու նկատմամբ կոպիտ վարվեցիր, — իմ կողմը շրջվելով հարցրեց հայրս։
— Ընդհակառակը։ Կարծում եմ, որ մենք երկուսս էլ նրա նկատմամբ արտակարգ համբերություն ենք ցուցաբերել, — պատասխանեցի ես։
— Ախ, ահա թե դուք ինչ եք կարծում, — մռնչած Հադսոնը։ — Լավ, թանկագինս, մենք դեռ կտեսնվենք…
Կռացած դուրս եկավ սենյակից, իսկ կես ժամ անց մեկնեց՝ հորս թողնելով ամենաողբալի վիճակում։ Գիշերները լսում էի հորս քայլերն իր սենյակում։ Հավատացած էի, որ ուր որ է աղետը կպայթի։
— Եվ ինչպե՞ս պայթեց, — անհամբեր հարցրի ես։
— Արտակարգ պարզ։ Նամակի վրա, որը երեկ երեկոյան ստացավ հայրս, կար Ֆորդինգբրիջի կնիքը։ Հայրս կարդաց այն, բռնեց գլուխը և խելագարի պես սկսեց վազել սենյակներով։ Երբ վերջապես նրան պառկեցրի բազմոցին, բերանն ու աչքերը ծռված էին՝ կաթվածահար էր եղել։ Առաջին իսկ կանչով եկավ բժիշկ Ֆորդեմը։ Հորս տեղափոխեցինք անկողին։ Հետո ամբողջովին կաթվածահարվեց, գիտակցությունն այլևս տեղը չեկավ, և վախենում եմ, որ մենք նրան կենդանի չենք գտնի։
— Ինչպիսի ողբերգություն, — բացականչեցի։ — Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ճակատագրական նամակում։
— Արտակարգ ոչինչ։ Այս բոլորն անբացատրելի է։ Անմիտ, անհեթեթ նամակ… Ախ, աստված իմ, հենց դրանից էլ վախենում էի։
Հենց այդ ժամանակ անցանք ծառուղով։ Արևի մարող լույսի ներքո երևում էր, որ տան բոլոր վարագույրներն իջեցված էին։ Երբ մոտեցանք տանը, ընկերոջս դեմքը հոգեկան ցավից աղճատվեց։ Տնից դուրս եկավ սևազգեստ մի պարոն։
— Այդ ե՞րբ կատարվեց, բժիշկ, — հարցրեց Թրևորը։
— Ձեր գնալուց համարյա անմիջապես հետո։
— Նա գիտակցության եկա՞վ։
— Միայն մի պահ, մահանալուց անմիջապես առաջ։
— Խնդրե՞ց ինձ որևէ բան հանձնել։
— Միայն մի բան՝ թղթերը գտնվում են ճապոնական պահարանի գաղտնի բաժնում։
Ընկերս բժշկի հետ մտավ մահացածի սենյակը, իսկ ես մնացի աշխատասենյակում։ Հիշողությանս մեջ ծանրութեթև էի անում իրադարձությունների ողջ ընթացքը։ Թվում էր, կյանքումս այսպես ընկճված չէի եղել։ Առաջ ո՞վ էր եղել Թրևորը։ Բռնցքամարտի՞կ, արկածներ որոնո՞ղ, ոսկեխու՞յզ։ Եվ ինչպե՞ս էր հայտնվել այդ անբարեհամբույր դեմքով նավաստու թաթերում։ Ինչու՞ ուշաթափվեց, երբ սոսկ հիշեցրի ձեռքի կիսաջնջված դաջվածքի անվան և ազգանվան սկզբնատառերի մասին և ինչու՞ Ֆորդինգբրիջից ստացված նամակը նրա մահվան պատճառը դարձավ։ Հետո հիշեցի, որ Ֆորդինգբրիջը գտնվում է Համփշիրում, և որ միստր Բեդոզը, ում մոտ Թրևորի տնից գնաց նավաստին, և որին նույնպես, ըստ երևույթին, շանտաժի էր ենթարկել, ապրում էր Համփշիրում։ Նամակը, հավանաբար, կարող էր կամ Հադսոնից լինել՝ սպառնալով, որ ինքը ինչ-որ գաղտնիք կմատնի, կամ Բեդոզից, իր նախկին մեղսակցից, որը զգուշանում էր, որ իրենց գլխին է կախված մերկացման վտանգը։ Թվում էր, ամեն ինչ պարզ էր։ Բայց կարո՞ղ էր նամակը այդքան ծամծմված և անմիտ լինել, ինչպես բնութագրել էր նրա որդին։ Հնարավոր է, նա ճիշտ չէր հասկացել։ Եթե այդպես է, ապա, ամենայն հավանականությամբ, դա վարպետ ծածկագիր է, դուք գրում եք մի բանի մասին, , բայց նկատի ունեք, բոլորովին ուրիշ բան։ Որոշեցի ծանոթանալ այդ նամակին։ Հավատացած էի, որ եթե այդտեղ մի թաքնված միտք կա, ապա ինձ կհաջողվի կռահել։
Երկար մտածեցի։ Վերջապես արտասվաթոր սպասուհին բերեց լամպը, իսկ ետևից ներս մտավ ընկերս, գունատ, բայց հանգիստ, ձեռքին բռնելով այն նույն փաստաթղթերը, որոնք հիմա ծնկներիս վրա են։
Նա նստեց դիմացս, լամպը մոտ քաշեց և ինձ մեկնեց կարճ գրությունը, որն, ինչպես տեսնում եք, գրված է հապճեպ, գորշ թղթի կտորի վրա։
«Թռչնի հետ գործը, մենք կարծում ենք, վերջացած է։ Ձեռնարկության տեր Հադսոնը, ըստ տեղեկությունների, պատմել է ճանճասպանների մասին ամեն ինչ։ Էգ փասիանիկներից զգուշացեք»։
Պետք է նկատել, որ երբ առաջին անգամ կարդացի այդ նամակը, իմ դեմքին նույնպես հայտնվեց նույնպիսի շփոթություն, ինչպես հիմա ձեր դեմքին։ Հետո այն ուշադիր կարդացի։ Ինչպես ենթադրում էի, նամակի իմաստը թաքնված էր բառերի հանելուկային կույտի մեջ։ Կարող է դրանք թաքնված էին «ճանճասպաններ» կամ «էգ փասիանիկներ» բառերի մե՞ջ։ Սակայն այդ մեկնաբանությունը հիմնավորված չէր և դժվար թե ինչ-որ բանի հանգեցներ։ Եվ, այնուամենայնիվ, հակված էի այն կարծիքին, որ ամբողջ գործը բառերի դասավորության մեջ է։ Հադսոն ազգանունը կարծես մատնացույց էր անում, ինչպես ենթադրում էի, որ նա այդ նամակի գործող դեմքն էր, իսկ նամակն ավելի շուտ Բեդոզից էր։ Փորձեցի նամակը կարդալ վերջից, բայց «Զգուշացեք էգ փասիանիկներից» բառերի զուգորդումը չոգեշնչեց ինձ։ Այդ ժամանակ որոշեցի վերադասավորել բառերը, բայց ոչ «թռչունը», ոչ «գործը» դարձյալ լույս չսփռեցին։ Հանկարծ հանելուկի բանալին հայտնվեց իմ ձեռքում։ Ես գտա, որ եթե վերցնեմ ամեն երրորդ բառը, ապա դրանք միասին կկազմեն հենց այն նամակը, որը ծերուկ Թրևորին հասցրել էր այդ վիճակին։ Պարզվեց, նամակը կարճ էր, արտահայտիչ, և այժմ, երբ այն կարդացի ընկերոջս համար, ակնհայտորեն սպառնալիք հնչեց։
«Գործը վերջացած է։ Հադսոնը պատմել է ամեն ինչ։ զգուշացեք»։
Վիկտոր Թրևորը դողդոջուն ձեռքերով ծածկեց դեմքը։
— Ըստ երևույթին, դուք ճիշտ եք, — նկատեց նա։ — Բայց դա մահից էլ վատ է, դա անպատվություն է։ Իսկ այստեղ ի՞նչ կապ ունեն «ձեռնարկության տերը» և «էգ փասիանիկները»։
— Նամակի բովանդակությանը դրանք ոչինչ չեն ավելացնում, բայց եթե ուրիշ միջոց չունենանք պարզելու համար առաքողին, դրանք մեծ նշանակություն կունենան։ Տեսեք, թե նա ինչ է գրում․ «գործը… վերջացած է…», — և այլն։ Շիֆրը տեղադրելուց հետո նրան հարկ է եղել լրացնել դատարկ տեղերը ցանկացած երկու բառով։ Բնականաբար, վերցրել է առաջին իսկ եղածը։ Կարող եք հավատացած լինել, որ նա որսորդ է կամ զբաղվում է տնային թռչունների բուծմամբ։ Դուք որևէ բան գիտե՞ք այդ Բեդոզի մասին։
— Երբ դուք խոսեցիք նրա մասին, հիշեցի, որ դժբախտ հայրս ամեն աշուն նրանից իր արգելավայրում որս անելու հրավեր էր ստանում, — պատասխանեց ընկերս։
— Այդ դեպքում կասկածից դուրս է, որ գրությունը Բեդոզից է, — պատասխանեցի ես։ — Մնում է պարզել, թե ինչպես էր հաջողվում նավաստի Հադսոնին սարսափի մեջ պահել հարգարժան և հարուստ մարդկանց։
— Ավա՜ղ, Հոլմս։ Վախենում եմ, որ նրանց բոլորին իրար է կապել հանցագործությունն ու անպատվությունը, — բացականչեց ընկերս։ — Բայց ձեզնից ես գաղտնիքներ չունեմ։ Ահա հորս գրած խոստովանությունը, երբ իմացել է, որ իրենց վրա կախված է վտանգը։ Ինչպես և ինձ ասաց բժիշկը, դա գտա ճապոնական պահարանում։ Դուք կարդացեք․ ես դրա համար ոչ հոգեկան ուժ, ոչ էլ համարձակություն չեմ ունենա։
Ահա այդ խոստովանությունը, Ուոտսոն։ Հիմա դա կկարդամ այնպես, ինչպես այն գիշեր հին աշխատասենյակում կարդացի նրա համար։ Տեսնու՞մ եք։ Այն գրված է հետևյալ վերնագրով փաստաթղթի ետևում․ «Մի քանի մանրամասներ «Գլորիա Սկոտի» ուղերթի մասին, որը 1855 թվի հոկտեմբերի 8-ին դուրս եկավ Ֆալմուտից և նոյեմբերի 6-ին խորտակվեց 15°21՛ հյուսիսային լայնության և 25°14՛ արևմտյան երկայնության մոտ»։ Գրված է խոստովանության ձևով և բովանդակում է հետևյալը․ « Իմ թանկագին, սիրելի որդի։ Անպատվության սպառնալիքը մթագնեց կյանքիս վերջին տարիները։ Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ ոչ վախը օրենքի առաջ, ոչ դիրքի կորուստը, որ այստեղ ստեղծել եմ ինձ համար, ոչ իմ անկումը նրանց աչքերում, ով ինձ գիտեր, չի պատառոտում սիրտս։ Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ դու ինձ այդքան սիրում ես, իսկ քեզ հարկ կլինի կարմրել իմ փոխարեն։ Այնինչ, մինչև հիմա կարող էի շողոքորթել ինքս ինձ, որ դու ոչ մի բանի համար ինձ արհամարել չես կարող։
Բայց եթե հարվածը, որին ամեն րոպե սպասում էի, այնուամենայնիվ, պայթի, ապա ցանկանում եմ, որպեսզի դու իմանաս անմիջապես ինձնից և կարողանաս դատել, թե որքանով եմ մեղավոր։ Իսկ եթե ամեն ինչ լավ ընթանա, եթե բարձրագութ աստված դրան չխանգարի, թախանձում եմ քեզ բոլոր սրբություններով, թանկագին մորդ հիշողությամբ և մեր փոխադարձ կապվածությամբ, եթե այս նամակը ձեռքդ ընկնի, կրակը նետիր և երբեք մի հիշիր դրա մասին։ Իսկ եթե դու երբևիցե կարդաս այս տողերը, ապա դա կնշանակի, որ ես դիմակազերծված եմ, արդեն չկամ այս տանը կամ, ավելի շուտ, արդեն մեռել եմ (դու չէ որ գիտես, սիրտս վատ է)։ Այս և այն դեպքում արգելքը հանվում է։
Այն ամենը, ինչ այստեղ գրում եմ, գրում եմ քեզ լիակատար անկեղծությամբ, քանի որ հուսով եմ ներողամտությանդ վրա։
Ազգանունս, սիրելի տղաս, Թրևոր չէ։ Առաջ իմ ազգանունը Ջեյմս Արմիթեջ էր։ Հիմա դու հասկանում ես, թե ինչպես ինձ ցնցեց ընկերոջդ կատարած հայտնագործությունը, ինձ թվաց, թե նա գուշակել է գաղտնիքս։ Արմիթեջ ազգանունով ընդունվեցի լոնդոնյան բանկ և այդ ազգանունով էլ երկրի օրենքների խախտման համար մեղադրվեցի ու դատապարտվեցի աքսորի։ Իմ մասին վատ մի մտածիր, որդիս։ Դա, այսպես ասած, պատվի պարտք էր, որպեսզի վճարեի այն, օգտվեցի ուրիշների դրամներից, հավատացած լինելով, որ կվերադարձնեմ՝ նախքան նրանց գլխի ընկնելը։ Բայց դաժան ճակատագիրը հետապնդում էր ինձ։
Դրամը, որի վրա հույս էի դրել, չստացա, իսկ հանկարծակի ստուգումը մոտս պակասորդ հայտնաբերեց։ Դրան կարելի էր մատների արանքով նայել, բայց երեսուն տարի առաջ օրենքներն ավելի խիստ էին պահպանվում, քան հիմա։ Եվ ահա, երբ ընդամենը քսաներեք տարեկան էի ես, շղթայակապ, ինչպես քրեական հանցագործ, երեսունյոթ ուրիշ դատապարտյալների հետ միասին հայտնվեցի Ավստրալիա մեկնող «Գլորիա Սկոտ» նավի տախտակամածին։
Դա ինձ պատահեց հիսուն հինգ թվականին, երբ մոլեգնում էր Ղրիմի պատերազմը, և շատ դեպքերում դատապարտյալներին փոխադրող նավերը Սև ծովում դառնում էին փոխադրամիջոց։ Ահա թե ինչու կառավարությունը հարկադրված էր դատապարտյալներին աքսորի ուղարկել փոքր, այդ գործին քիչ պիտանի նավերով։ «Գլորիա Սկոտը» Չինաստանից թեյ էր տեղափոխում։ Դա հնաոճ, ծանրաշարժ նավ էր, նոր կլիպերները հեշտությամբ առաջ էին անցնում նրանից։ «Գլորիայի» ջրատարողությունը հինգ հարյուր տոննա էր։ Բացի երեսունութ դատապարտյալներից նավի վրա գտնվում էին անձնակազմը կազմող քսանվեց մարդ, տասնյոթ զինվոր, նավապետը, երեք օգնականները, բժիշկը, քահանան և չորս ժամապահները։ Մի խոսքով, երբ մենք հեռացանք Ֆալմուտից, «Գլորիա Սկոտ» նավի վրա կար մոտավորապես հարյուր մարդ։ Նավախցի միջնորմները կաղնեփայտից չէին, ինչպես հարկ էր, որ լինեին դատապարտյալների համար նախատեսված նավերում, այլ բարակ էին և ոչ ամուր։ Դեռ այն ժամանակ, երբ մեզ ծովափ բերեցին, մի մարդ գրավեց իմ ուշադրությունը և այժմ նա «Գլորիայի» նավախցում հայտնվեց կողքիս։ Դա մի երիտասարդ էր, հարթ, մազազուրկ դեմքով, սուր քթով և ծանր ծնոտով։ Իրեն անկախ էր պահում, քայլվածքն ամբարտավան էր, և հսկա հասակի շնորհիվ բոլորի վրա իշխում էր։ Ես չտեսա, որ որևէ մեկը հասներ նրա ուսին։ Հավատացած եմ, որ նրա հասակը վեց ու կես ֆուտից պակաս չէր լինի։ Տխուր ու հոգնած դեմքերի մեջ նրա եռանդով լեցուն դեմքը, որն անկոտրում վճռականություն էր արտահայտում, խիստ առանձնանաում էր։ Ինձ համար դա կարծես փարոս լիներ փոթորկի ժամանակ։ Ուրախացա, իմանալով, որ իմ հարևանն է, իսկ երբ կեսգիշերին լսեցի ինչ-որ մեկի շշնջոցը և հետո նկատեցի, որ նա հնարը գտել է և անցք է բացել մեզ բաժանող միջնորմի մեջ, դա ինձ ավելի ուրախացրեց։
— Հեյ, բարեկամ, ― շշնջաց նա։ — Անուննդ ի՞նչ է և ինչու՞ ես դու այստեղ։
Ես պատասխանեցի նրան և իմ հերթին հետաքրքրվեցի, թե ում հետ եմ խոսում։
— Ես Ջեկ Պրենդերգասթն եմ, — պատասխանեց նա։ — Երդվում եմ աստծով, որ դու իմ մասին լսել ես մինչև մեր ծանոթությունը։
Այստեղ ես հիշեցի նրա աղմուկ հանած գործը․ դրա մասին իմացել էի ձերբակալությունիցս մի փոքր առաջ։ Նա լավ ընտանիքի զավակ էր, շատ ընդունակ, բայց անուղղելի արատներով։ Խաբեության բարդ համակարգի շնորհիվ կարողացել էր մեծ գումարներ կորզել լոնդոնյան վաճառականներից։
— Ախ այդպես, ուրեմն հիշու՞մ եք իմ գործը, — հպարտությամբ հարցրեց նա։
— Շատ լավ եմ հիշում։
— Այդ դեպքում, հավանաբար, հիշում եք և այդ գործի յուրօրինակությունը։
— Հատկապես ո՞րը։
— Ես ունեի համարյա քառորդ միլիոն, ճի՞շտ է։
— Եվ այդպես էլ դրամները չգտան, ճի՞շտ է։
— Չգտան։
— Դե, իսկ դուք ինչ եք կարծում, որտե՞ղ են դրանք, — հարցրեց նա։
— Չգիտեմ, — պատասխանեցի ես։
— Փողը ինձ մոտ է, — բարձր շշնջոցով ասաց նա։ — Երդվում եմ աստծով, ես ավելի շատ ֆունտ ստեռլինգ ունեմ, քան դուք ձեր գլխին մազեր։ Իսկ եթե դու փող ունես, որդիս, և գիտես ինչպես վարվել դրանց հետ, ապա դրանց օգնությամբ կարող ես ինչ-որ բանի հասնել։ Չե՞ս կարծում, արդյոք, որ այնպիսի մարդը, ինչպիսին ես եմ, այնքան է վախեցած, որ մտադիր է շալվարը մաշել այս հոտած բանտում, այս հնամաշ փտած դագաղում, այս խախուտ նավակում։ Ոչ, ողորմած տեր, ինձ նման մարդը նախ և առաջ հոգ է տանում իր և իր ընկերների մասին։ Կարող ես հույսդ դնել այդ մարդու վրա։ Բռնիր նրանից և շնորհակալ եղիր ճակատագրից, որ նա քեզ օգնության ձեռք է մեկնում։
Այդպիսին էր նրա խոսելաձևը։ Սկզբում ես նրա խոսքերին ոչ մի նշանակություն չտվեցի, բայց մի փոքր անց, երբ ինձ փորձության ենթարկեց և ստիպեց հանդիսավոր երդում տալ, ինձ հասկացրեց, որ «Գլորիա Սկոտի» վրա դավադրություն գոյություն ունի․ որոշված է կաշառել անձնակազմին և մեր կողմը գրավել։ Դատապարտյալներից տասը մարդ մտել են դավադրության մեջ նախքան մեզ «Գլորիա» տեղափոխելը։ Պրենդերգասթը գլխավորում էր այդ դավադրությունը, իսկ նրա դրամները շարժիչ ուժ էին ծառայում։
— Ես մի ընկեր ունեմ, — ասաց նա, — հիանալի, ազնվագույն մարդ, նա էլ հենց պետք է կաշառի անձնակազմին։ Դրամը նրա մոտ է։ Իսկ ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է նա հիմա։ Ոչ այս, ոչ այն՝ «Գլորիայի» քահանան է։ Նա նավում հայտնվել է սև կոստյումով, կեղծ փաստաթղթերով և այնպիսի մեծ գումարով, որով կարելի է այստեղ գնել ինչ ցանկանաս։ Անձնակազմը նրա ետևից հրի ու ջրի մեջ կնետվի։ Նրանց բոլորին գնել է կանխիկ գումարով, դեռ վարձվելիս։ Կաշառել է նաև երկու պահնորդի և Մերսերին՝ նավապետի երկրորդ օգնականին, իսկ եթե հարկ լինի, կկաշառի և հենց իրեն՝ նավապետին։
— Իսկ ի՞նչ պետք է անենք մենք, — հարցրեցի ես։
— Ինչպե՞ս թե՝ ինչ։ Այնպես կանենք, որ զինվորների կարմիր համազգեստը ավելի կարմրի։
— Բայց նրանք զինված են, — առարկեցի ես։
— Մեզ մոտ էլ զենք կլինի, տղաս։ Ամեն փափկասուն բալիկի կհասնի երկու ատրճանակ։ Եվ ահա, եթե այսպիսի պայմաններում չկարողանանք գրավել այս նավակն ամբողջ անձնակազմով, ապա մեզ ուրիշ ելք չի մնա, քան ընդունվել ազնվաբարո օրիորդների ինստիտուտը։ Խոսիր ձախակողմյան ընկերոջդ հետ և որոշիր, արդյոք կարելի՞ է նրան էլ վստահել։
Ես պարզեցի, որ ձախակողմյան հարևանս մի երիտասարդ է, որն ինձ պես զեղծարարություն է արել։ Ազգանունը Իվանս էր, բայց հետագայում, ինչպես և ես, փոխեց։ Հիմա հարուստ, հաջողակ մարդ է, ապրում է Անգլիայի հարավում։ Նա պատրաստակամություն հայտնեց միանալ դավադրությանը․ դա էր համարում փրկության միակ միջոցը։ Մենք դեռ չէինք հասցրել դուրս գանք ծովախորշից, իսկ դավադրությունն արդեն նվաճել էր բոլոր դատապարտյալներին՝ միայն երկուսը չէին մասնակցում դրան։ Դրանցից մեկը խելապակաս էր, և մենք չէինք վստահում նրան, իսկ մյուսը տառապում էր դեղնախտով և նրանից ոչ մի օգուտ չկար։ Սկզբում մեզ ոչ մի բան չէր խանգարում գրավել նավը։ Անձնակազմը իրենից ներկայացնում էր մարդասպանների մի հրոսակախումբ, կարծես դիտավորյալ ընտրված լինեին այդ գործի համար։ Կարծեցյալ քահանան այցելում էր մեր խցերը, որպեսզի մեզ ճշմարիտ ուղու բերի։ Մեզ մոտ էր գալիս սև պայուսակով, որտեղ իբր թե կային հոգեբարոյական բովանդակությամբ բրոշյուրներ։ Այդ այցելություններն այանքան հաճախ էին կատարվում, որ արդեն երրորդ օրը ամեն մեկիս անկողնու տակ հայտնվեցին մանրասղոց, մի զույգ ատրճանակ, մի ֆունտ վառոդ և քսան գնդակ։ Պահակներից երկուսը Պրենդերգասթի անմիջական գործակալներն էին, իսկ նավապետի երկրորդ օգնականը՝ նրա աջ ձեռքը։ Հակառակ կողմում էին նավապետը , նրա երկու օգնականները, երկու պահակները, լեյտենանտ Մարտինը, տասնութ զինվոր և բժիշկը։ Քանի որ մենք մեզ վրա փոքր իսկ կասկած չէինք հարուցել, ապա որոշված էր նախազգուշական ոչ մի միջոցի չդիմելով գիշերը հանկարծակի հարձակում գործել։ Միայն թե ամեն ինչ կատարվեց ավելի շուտ, քան ենթադրում էինք։
Երկու շաբաթից ավելի նավարկում էինք։ Եվ ահա մի անգամ երեկոյան բժիշկը եկավ նավամբար՝ զննելու հիվանդ բանտարկյալին, և ձեռքը մահճակալին դնելիս դիպավ ատրճանակին։ Եթե նա դա ցույց չտար, մեր գործը տանուլ կտրվեր, բայց բժիշկը դյուրագրգիռ մարդ էր։ Նա զարմանքից բացականչեց և քարացավ։ Հիվանդը հասկացավ, որ բժիշկն ամեն ինչ գուշակեց և նետվեց նրա վրա։ Բժիշկը տագնապ բարձրացնել չհասցրեց, բանտարկյալը խցանեց նրա բերանն ու կապեց մահճակալին։ Մեզ մոտ իջնելիս բժիշկը բացել էր տախտակամած տանող դուռը, և մենք նետվեցինք այնտեղ։ Գնդակահարեցինք երկու պահակի, ինչպես նաև կապրալին, որը վազել էր տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ընդհանուր նավասենյակի դռանը կանգնած էին երկու զինվոր, բայց նրանց մուշկետները հավանաբար լցված չէին, որովհետև նրանք մեզ վրա ոչ մի անգամ չկրակեցին, իսկ մինչև կպատրաստվեին սվինամարտի նետվել, նրանց սպանեցինք։ Հետո նետվեցինք նավապետի խցիկը, բայց երբ բացեցինք դուռը, խցում կրակոց լսվեց։ Նավապետը նստել էր սեղանի մոտ, գլուխը դրել Ատլանտյան օվկիանոսի քարտեզի վրա, իսկ կողքին կանգնած էր քահանան՝ ծխացող ատրճանակը ձեռքին։ Նավապետի երկու օգնականներին ճանկել էր անձնակազմը։ Ամեն ինչ վերջացած էր թվում։
Բոլորս հավաքվեցինք ընդհանուր սենյակում, որը գտնվում էր նավապետի խցիկի կողքին, փռվեցինք բազմոցներին և բոլորս միանգամից սկսեցինք խոսել՝ արբեցնող ազատությունը պատել էր մեր գլուխը։ Նավասենյակում արկղներ էին դրված, և կարծեցյալ քահանան՝ Ուիլսոնը, արկղից հանեց մի դյուժին մուգ խերես։ Թռցրինք շշերի վզիկները, գինին լցրեցինք բաժակներն ու հազիվ էինք հասցրել դատարկ բաժակները սեղանին դնել, երբ լսվեց կրակող զենքերի ճարճատյուն, և ընդհանուր նավասենյակը լցվեց այնպիսի թանձր ծխով, որ սեղանը չէր երևում։ Իսկ երբ ծուխը ցրվեց, մեր աչքերի առաջ բացվեց արյունալի ջարդը։ Ուիլսոնն ու ևս ութ մարդ փռված էին հատակին՝ իրար վրա, իսկ սեղանի վրա արյունը խառնվել էր խերեսին։ Այդ մասին հիշելը մինչև հիմա էլ ինձ սարսափեցնում է։ Այնքան վախեցած էինք, որ հավանաբար չէինք կարող դիմադրություն ցույց տալ, եթե չլիներ Պրենդերգասթը։ Ցուլի պես ծռելով գլուխը, կենդանի մնացածների հետ նետվեց դեպի դուռը։ Վազելիս տեսանք լեյտենանատին և տասը զինվորների։ Ընդհանուր նավասենյակի սեղանի վերևում բացված էր լյուկը, և նրանք մեզ վրա կրակել էին այդ ճեղքից։
Սակայն մինչև կհասցնեին կրկին լիցքավորել իրենց զենքերը, մենք նետվեցինք նրանց վրա։ Նրանք պաշտպանվում էին հերոսաբար, բայց մենք թվական գերակշռություն ունեինք, և հինգ րոպեից ամեն ինչ վերջացած էր։ Աստված իմ։ Կատարվե՞լ էր արդյոք նման արյունալից կոտորած ուրիշ մի նավում։ Պրենդերգասթը, ինչպես կատաղած դև, բարձրացնում էր զինվորներին տիկնիկների պես և կենդանի ու մեռած նետում էր նավակողից։ Մի ծանր վիրավոր սերժանտ երկար մնաց ջրի երեսին, մինչև ինչ-որ մեկը խղճահարվելով կրակեց գլխին։ Երբ ձեռնամարտն ավարտվեց, մեր թշնամիներից կենդանի էին մնացել միայն պահակները, նավապետի օգնականը և բժիշկը։
Ընդհարումը վերջացավ, բայց հետո վեճ բռնկվեց։ Բոլորս էլ ուրախ էինք նվաճած ազատությամբ, բայց ոմանք չէին ցանկանում հոգուն մեղք վերցնել։ Մի բան է կռիվը զինված մարդկանց հետ և բոլորովին այլ բան՝ անզեն մարդ սպանեկը։ Ութ մարդ՝ հինգ կալանավոր և երեք նավաստի հայտարարեցին, որ իրենք սպանության դեմ են։ Բայց Պրենդերգասթի և նրա կողմնակիցների վրա դա ոչ մի տպավորություն չգործեց։ Նա ասաց, որ դա մեր միակ ելքն է՝ վկաներ թողնել չի կարելի։ Այս բոլորը հազիվ չհանգեցրին այն բանին, որ մենք էլ կիսեինք ձերբակալվածների ճակատագիրը, բայց հետո Պրենդերգաստը, այնուամենայնիվ, առաջարկեց ցանկացողներին մակույկ նստեցնել։ Մենք համաձայնեցինք, մեզ զզվեցրել էր նրա արյունախումությունը, բացի այդ, մենք երկյուղ էինք կրում, որ մեզ համար էլ կարող է շատ վատ վերջանալ։ Մեզնից ամեն մեկին մի ձեռք հագուստ տվեցին, և բոլորիս համար՝ մեկ տակառ ջուր, մեկ տակառ աղ դրած ձուկ, մեկ տակառ պաքսիմատ և մի կողմնացույց։ Պրենդերգասթը մեր մակույքի մեջ նետեց քարտեզը և բղավեց, որ մենք, իբր, նավաբեկյալներ ենք, որ մեր նավը խորտակվել է 15° հյուսիսային լայնության և 25° արևմտյան երկայնության վրա։ Եվ կտրեց կապաճոպանը։
Հիմա, սիրելի որդիս, մոտենում եմ պատմությանս ամենազարմանալի մասին։ Տուրուդմփոցի ժամանակ «Գլորիա Սկոտը» նավախելով կանգնած էր քամու ուղղությամբ։ Հենց որ մենք նստեցինք մակույքը, նավը փոխեց իր ուղղությունը և սկսեց դանդաղ հեռանալ։ Հյուսիս-արևելքից փչում էր թեթև քամի, մեր մակույքը մեկ բարձրանում, մեկ իջնում էր ալիքների վրա։ Իվանսն ու ես, որպես առավել գրագետներ, նստել էինք քարտեզի շուրջը, փորձում էինք որոշել, թե որտեղ ենք գտնվում և թե որ ափին ավելի լավ կլինի կանգ առնել։ Թվում էր խնդիրը հեշտերից չէ․ հյուսիսում, մեզնից 500 մղոն հեռավորությամբ, գտնվում էին Կանաչ հրվանդանի կղզիները, իսկ արևելքում, մոտավորապես յոթ հարյուր մղոնի վրա՝ Աֆրիկայի ափերը։ Վերջ ի վերջո, քանի քամին փչում էր հարավից, ընտրեցինք Սիերա-Լեոնեն և նավարկեցինք նրա ուղղությամբ։ «Գլորիա Սկոտը» հիմա այնքան հեռու էր, որ աջ նավակողից երևում էին միայն նրա կայմերը։ Հանկարծակի «Գլորիայի» վրա վեր խոյացավ հրեշավոր ծառի պես թանձրավուն մի սև ամպ։ Մի քանի րոպե անց լսվեց պայթյուն, իսկ երբ ծուխը ցրվեց, «Գլորիա Սկոտը» անհետացավ։ Մենք անմիջապես մակույքն ուղղեցինք այնտեղ, որտեղ ջրի տակից տակավին բարձրանում էր թեթև ամպը, կարծես մատնացույց անելով աղետի վայրը։
Մենք լողում էինք տանջալիորեն երկար և սկզբից մեզ թվում էր, որ արդեն ուշ է, ոչ մեկին չի հաջողվի փրկել։ Ալիքների վրա ալեկոծվող կոտրված մակույկը, մեծ քանակությամբ հյուսված կողովներն ու բեկորները մատնացույց էին անում, թե նավը որտեղ գնաց ջրի տակ, բայց մարդիկ չէին երևում, և մենք կորցնելով հույսը, ցանկանում էինք ետ դառնալ, երբ հանկարծ ճիչ լսեցինք․ «Օգնությո՜ւն», և մենք հեռվում տախտակի կտոր տեսանք, վրան՝ մարդ։ Դա երիտասարդ նավաստի Հադսոնն էր։ Երբ նրան քարշ տվեցինք մակույկ, այնքան տանջված էր ու ամբողջությամբ այրուցքներով ծածկված, որ նրանից ոչինչ իմանալ չկարողացանք։
Առավոտյան նա մեզ պատմեց, որ հենց հեռացել ենք, Պրենդերգասթը և նրա ավազակախումբը սկսել են տանջամահ անել մարտից ողջ մնացած հինգ մարդկանց․ երկու պահնորդայինի գնդակահարել են և նավակողից նետել ջուրը, դրանից չի խուսափել նաև նավապետի երրորդ օգնականը։ Պրենդերգասթն իր ձեռքով կտրել է դժբախտ բժշկի կոկորդը։ Միայն նավապետի առաջին օգնականը, խիզախ ու քաջ մի մարդ, թույլ չի տվել իր վերջը տան։ Երբ տեսել է, որ կալանավորն արնոտ դանակը ձեռքին ուղղվել է իր կողմը, նետել է շղթաները, որն ինչ-որ հնարքով թուլացրել էր, և վազել է նավախելի կողմը։
Ձերբակալվածներից տասը մարդ, ատրճանակներով զինված, նետվել են նրա ետևից և տեսել, որ նա կանգնած է վառոդի բաց տակառի մոտ, ձեռքին՝ լուցկու տուփ։ Նավի վրա կար հարյուր մարդ, և նա երդվել է, որ եթե թեկուզ մեկն իրեն մատով դիպչի, բոլորը միասին օդ կթռչեն։ Եվ այդ պահին պայթուն է տեղի ունեցել։ Հադսոնը ենթադրում էր, որ այդ պայթունն առաջացել է ինչ-որ ձերբակալվածի կողմից արձակված պատահական գնդակից, ոչ թե նավապետի օգնականի լուցկուց։ Ինչպիսին էլ լիներ պատճառը, դա «Գլորիա Սկոտի» և այն զավթած խուժանի վախճանը եղավ։
Թանկագինս, ահա այդ հանցագործության կարճ պատմությունը, ուր ներքաշվել էի։ Հաջորդ օրը մեզ վերցրեց Ավստրալիա մեկնող «Հոթսփուր» բրիգը։ Նավապետին դժվար չէր պատկերացնել, որ մենք փրկվել ենք խորտակվող մարդատար նավից։ Ծովակալությունում «Գլորիա Սկոտ» փոխադրական նավը կորած համարեցին, նրա իսկական ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց։ «Հոթսփուրը» մեզ բարեհաջող հասցրեց Սիդնեյ։ Ես ու Իվանսը փոխեցինք մեր ազգանուններն ու ուղեվորվեցինք ոսկու հանքերը։ Այնտեղ, այդ բազմազգ շրջապատում, երկուսիս համար էլ հեշտ էր մեր հետքերը կորցնել։
Մնացածը հարկ չկա վերապատմելու։ Մենք հարստացանք, շատ ճանապարհորդեցինք, իսկ երբ որպես հարուստ գաղութարարներ վերադարձանք Անգլիա, կալվածք ձեռք բերեցինք։ Քսան տարուց ավելի մենք խաղաղ ու բեղմնավոր ապրելակերպ ունեցանք և շարունակ հուսացել ենք, որ մեր անցյալը մոռացվել է ընդմիշտ։ Կարող ես պատկերացնել վիճակս, երբ նավաստին մեզ մոտ եկավ, և ես ճանաչեցի ծովից մեր վերցրած մարդուն։ Ինչ-որ ձևով նա փնտրել, գտել է ինձ ու Բեդոզին և որոշել է շանտաժի ենթարկել մեզ։ Այժմ դու կարող ես կռահել, թե ինչու էի ես աշխատում նրա հետ խաղաղ հարաբերություններ պահել և մասամբ կհասկանաս սարսափս, երբ սպառնաց ինձ ուղեվորվել մյուս զոհի մոտ»։
Սրա տակ դողացող ձեռքով անհասկանալիորեն գրված էր․ «Բեդոզը շիֆրով գրել էր, որ Հադսոնը պատմել է ամեն ինչ։ Գթասիրտ աստված, փրկիր մեզ»։
Ահա թե ինչ կարդացի այդ գիշեր Թրևորի որդու համար։ Իմ կարծիքով, Ուոտսոն, այս պատմությունը լի է դրամատիզմով՝ ընկերս վշտից իրեն կորցրել էր։ Նա մեկնեց Թերայի թեյի պլանտացիաները և այնտեղ, ինչպես լսել եմ, հաջողության է հասել։ Ինչ վերաբերում է նավաստուն ու Բեդոզին, ապա նախազգուշացումն ստանալու օրվանից ոչ մեկի մասին ոչ մի ծպտուն չկա։ Երկուսն էլ անհետ կորան։ Ոստիկանությանը ոչ մի տեղեկություն չի հասել, հետևաբար, Բեդոզը սխալվել է, ենթադրելով, որ սպառնալիքը կիրականանա։ Ինչ-որ մեկը Հադսոնին կարծես մի պահ տեսել է։ Այդ հիման վրա ոստիկանությունը եզրակացրել է, որ նա սպանել է Բեդոզին և թաքնվել։ Իսկ ես մտածում եմ, որ կատարվել է հենց հակառակը․ Բեդոզը ենթադրելով, որ ամեն ինչ բացահայտվել է, հասել էր հուսահատության, վերջնականապես հաշիվները փակել Հադսոնի հետ և թաքնվել, չմոռանալով իր հետ վերցնել բավականին մեծ գումար։ Այսպիսին են փաստերը, դոկտոր, և եթե դրանք երբևիցե պետք գան լրացնելու ձեր հավաքածուն, ապա ես մեծ ուրախությամբ կդնեմ ձեր տրամադրության տակ։