«Աստվածային կատակերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
 
(59 intermediate revisions by 3 users not shown)
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Աստվածային կատակերգություն
 
|վերնագիր = Աստվածային կատակերգություն
 
|հեղինակ = [[Դանտե Ալիգիերի]]
 
|հեղինակ = [[Դանտե Ալիգիերի]]
|թարգմանիչ = Արբուն Տայան
+
|թարգմանիչ = [[Արբուն Տայան]]
 
|աղբյուր =  
 
|աղբյուր =  
 
}}
 
}}
  
  
= ԴԺՈԽՔ =
+
== Դժոխք ==
  
== Երգ առաջին ==
+
=== Երգ առաջին ===
  
<poem>
+
<poem style='margin:0ex 5ex'>
Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց  
+
{{տող|1}}Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց<ref>''Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց'' – երեսունհինգ տարեկան հասակին։ Մարդկային կյանքի ճանապարհը Դանտեն նմանեցնում է աղեղի կորագծին, որի միջնակետը կամ գագաթը համարում է երեսունհինգ տարեկան հասակը («Խնջույք» Դ, 23), լիարժեք հասակը («Դժ.» ԺԵ, 51)։</ref>
Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ  
+
Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ
 
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
 
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
  
Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան  
+
{{տող|4}}Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան
Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.  
+
Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.
 
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական։
 
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական։
  
Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես.
+
{{տող|7}}Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես.
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝  
+
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝
 
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։
 
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։
  
Չգիտեմ, թե ինչպես մտա ես այնտեղ,
+
{{տող|10}}Չգիտեմ, թե ինչպես մտա ես այնտեղ,
 
Այնքան էի քնաթաթախ այն պահին,
 
Այնքան էի քնաթաթախ այն պահին,
 
Երբ բաց թողի ճամփան ուղիղ ու անշեղ։
 
Երբ բաց թողի ճամփան ուղիղ ու անշեղ։
  
Բայց երբ հասա ստորոտը մի լեռան,
+
{{տող|13}}Բայց երբ հասա ստորոտը մի լեռան,
 
Ուր փակվում էր այն հովիտը չարաշուք,
 
Ուր փակվում էր այն հովիտը չարաշուք,
 
Որ իմ սիրտը ահաբեկել էր այնքան,
 
Որ իմ սիրտը ահաբեկել էր այնքան,
  
Վեր նայեցի և տեսա, որ գագաթն իր  
+
{{տող|16}}Վեր նայեցի և տեսա, որ գագաթն իր
 
Շողերով էր արդեն պատած արևի,
 
Շողերով էր արդեն պատած արևի,
 
Որ լուսեղեն ուղեցույց է անպատիր։
 
Որ լուսեղեն ուղեցույց է անպատիր։
  
Այնժամ մի քիչ մեղմեց սոսկումն իմ խորին,
+
{{տող|19}}Այնժամ մի քիչ մեղմեց սոսկումն իմ խորին,
Որ իմ սրտի խոոոչում էր լճացել  
+
Որ իմ սրտի խոոոչում էր լճացել
 
Իմ անցկացրած անդոհալի գիշերին։
 
Իմ անցկացրած անդոհալի գիշերին։
  
Եվ ինչպես նա, ով հևհևուն ու թասուն,
+
{{տող|22}}Եվ ինչպես նա, ով հևհևուն ու թասուն,
 
Ծովից դեպի ծովեզերքը նետվելով,
 
Ծովից դեպի ծովեզերքը նետվելով,
 
Նայում է ետ՝ ալիքներին փոթորկուն,
 
Նայում է ետ՝ ալիքներին փոթորկուն,
  
Այսպես հոգիս, որը տալիս էր դեռ խույս,  
+
{{տող|25}}Այսպես հոգիս, որը տալիս էր դեռ խույս,
 
Դարձավ ետև՝ նայելու այն անտառին,
 
Դարձավ ետև՝ նայելու այն անտառին,
 
Ուրկից ոչ ոք դուրս չի եկել անկորույս։
 
Ուրկից ոչ ոք դուրս չի եկել անկորույս։
  
Երբ քիչ հանգիստ տվի մարմնիս հոգնաբեկ,  
+
{{տող|28}}Երբ քիչ հանգիստ տվի մարմնիս հոգնաբեկ,
Ճամփա ընկա դեպի բարձունքն ամայի,  
+
Ճամփա ընկա դեպի բարձունքն ամայի,
 
Հենվելով միշտ իմ պինդ ոտի վրա մեկ։
 
Հենվելով միշտ իմ պինդ ոտի վրա մեկ։
  
Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,  
+
{{տող|31}}Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,
Թեթևաշարժ ու ժիրաժիր մի հովազ,
+
Թեթևաշարժ ու ժիրաժիր մի հովազ<ref>''Երեք գազաններ'' – երեք գազանները (''հովազ'' տ. 32, ''առյուծ'' տ. 45, ''էգ գայլ'' տ․ 49) այլաբանորեն պատկերում են մարդկային երեք մեղքերը կամ մոլությունները ― հեշտասիրությունը (հովազ), գոռոզությունը (առյուծ) և ագահությունը (էգ գայլ)։ Արդի դանտեագետներից ոմանք այս այլաբանության մեջ տեսնում են մեղքերի տեսակները, որոնք պատժվում են Դժոխքում՝ խաբեությունը (հովազ), բռնությունը (առյուծ) և անզսպությունը (էգ գայլ)։</ref>,
 
Որ պատված էր պիսակներով երփներփին,
 
Որ պատված էր պիսակներով երփներփին,
  
Դեմըս ելավ ու չթողեց բարձրանալ,
+
{{տող|34}}Դեմըս ելավ ու չթողեց բարձրանալ,
Այլ մանավանդ ճամփաս այնպես խափանեց,  
+
Այլ մանավանդ ճամփաս այնպես խափանեց,
 
Որ քանիցըս ես ուզեցի ետ դառնալ։
 
Որ քանիցըս ես ուզեցի ետ դառնալ։
  
Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,
+
{{տող|37}}Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,
Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում,
+
Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում<ref>''Եվ արևն այն աստղերի մեջ էր մտնում'' — արևը Խոյ համաստեղության մեջ է մտնում և նրա հետ է ծագում գարնանը, այսինքն՝ տարվա այն եղանակին, երբ, ըստ քրիստոնեական ավանդության, աստված (Սերն աստվածյան) ստեղծել է աշխարհը և շարժում տվել երկնային մարմիններին։</ref>,
 
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան
 
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան
  
Շարժում տվեց մարմիններին գեղատես։  
+
{{տող|40}}Շարժում տվեց մարմիններին գեղատես։
 
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
 
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
 
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
 
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
  
Այն գազանից պատած մորթով գույնզգույն.
+
{{տող|43}}Այն գազանից պատած մորթով գույնզգույն.
 
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
 
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
 
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
 
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
  
Սա կարծես թե իմ վրա էր հարձակվում,  
+
{{տող|46}}Սա կարծես թե իմ վրա էր հարձակվում,
 
Ահիպարան ու մոլեգին կեցվածքով,
 
Ահիպարան ու մոլեգին կեցվածքով,
 
Որից օդն իսկ սարսափահար էր թվում։
 
Որից օդն իսկ սարսափահար էր թվում։
  
Նույն պահին ես տեսա մի գայլ էգ ու չոր,
+
{{տող|49}}Նույն պահին ես տեսա մի գայլ էգ ու չոր,
Որ սովահար ու անհագ էր երևում  
+
Որ սովահար ու անհագ էր երևում
 
Եվ շատերի կյանքն էր դարձրել տանջավոր։
 
Եվ շատերի կյանքն էր դարձրել տանջավոր։
  
Սա ինձ այնքան պատճառ դարձավ խոովքի
+
{{տող|52}}Սա ինձ այնքան պատճառ դարձավ խռովքի
 
Քստմնելի ու ահռելի իր տեսքով,
 
Քստմնելի ու ահռելի իր տեսքով,
 
Որ ես արդեն կորցրի հույսըս վերելքի։
 
Որ ես արդեն կորցրի հույսըս վերելքի։
  
Եվ ինչպես նա, ով դիզում է անընդհատ,
+
{{տող|55}}Եվ ինչպես նա, ով դիզում է անընդհատ,
Բայց երբ հանկարծ իր ձեռք բերածն է կորցնում,  
+
Բայց երբ հանկարծ իր ձեռք բերածն է կորցնում,
 
Տխրում է և իրեն զգում հույժ վհատ,
 
Տխրում է և իրեն զգում հույժ վհատ,
  
Այսպես վհատ ինձ զգացի, հիրավի,
+
{{տող|58}}Այսպես վհատ ինձ զգացի, հիրավի,
 
Երբ գայլը ինձ ետ էր քշում դեպ այնտեղ,
 
Երբ գայլը ինձ ետ էր քշում դեպ այնտեղ,
 
Ուր շողերը չեն թափանցում արևի։
 
Ուր շողերը չեն թափանցում արևի։
  
Մինչ ես դեպի հովիտն էի թավալվում,
+
{{տող|61}}Մինչ ես դեպի հովիտն էի թավալվում,
Իմ աչքերին ներկայացավ մի հոգի,
+
Իմ աչքերին ներկայացավ մի հոգի<ref>''Մի հոգի'' — հռոմայեցի նշանավոր բանաստեղծ Վիրգիլիոսն է (70 — 19 մ.թ.ա.), հեղինակը «Էնեականի», «Հովվականքի» և «Մշակականքի»։ «Աստվածային կատակերգության» մեջ Վիրգիլիոսը ներկայացվսւծ է իբրև սիմվոլ բանականության, ինչպես նաև կայսերական իշխանության։ Բանականության պարտականությունն է մարդկանց առաջնորդել դեպի երկրային երջանկություն։ Վիրգիլիոսը Դանտեին ազատում է «մթամած անտառից» և Դժոխքի ու Քավարանի միջով նրան առաջնորդում է դեպի երկրային Դրախտ։ Վիրգիլիոսը իր «Էնեականում» երգել է կայսրությունը և նկարագրել Էնեասի այցելությունը հանդերձյալ աշխարհ («Դժ.» Բ, 13 —15), իսկ «Հովվականքում», ըստ միջնադարյան մեկնաբանության, մարգարեացել է Մեսիայի գալուստը («Քավ.» ԻԲ, 70 — 72)։</ref>,
 
Որը վաղուց ի վեր լռած էր թվում։
 
Որը վաղուց ի վեր լռած էր թվում։
  
Տեսնելով այդ ամայության մեջ նրան,
+
{{տող|64}}Տեսնելով այդ ամայության մեջ նրան,
 
Ես գոչեցի. «Ողորմիր ու փրկիր ինձ,
 
Ես գոչեցի. «Ողորմիր ու փրկիր ինձ,
 
Իրական մարդ դու լինես, թե ուրվական»։
 
Իրական մարդ դու լինես, թե ուրվական»։
  
Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ.  
+
{{տող|67}}Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ.
Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի  
+
Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի
Եվ ծնվել եմ Մանտովայամ աննսեմ.
+
Եվ ծնվել եմ Մանտովայում<ref>''Մանտովայում'' — Վիրգիլիոսը ծնվել է հյուսիսային Լոմբարդիայի Մանտովա (Մանտուա) քաղաքում, ավելի ճիշտ Մանտովայի մարզի Անդես (ներկայումս Պիետոլա) գյուղաքաղաքում։</ref> աննսեմ.
  
Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի,
+
{{տող|70}}Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի<ref>''Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի'' — Վիրգիլիոսը ծնվել է 70 թվին (մ.թ.ա.), երբ Կեսարն ընդամենը երեսուն տարեկան էր և դեռ հեռու էր իշխանությունից։ Վիրգիլիոսը ուշ է ծնվել, որովհետև Կեսարը, սպանվելով 44 թվին (մ.թ.ա.), հնարավորություն չունեցավ նրան ճանաչելու և ըստ արժանվույն գնահատելու, ինչպես արեց Օգոստոսը։</ref>,
 
Ապրել Հռոմում Օգոստոսի շուքի տակ,
 
Ապրել Հռոմում Օգոստոսի շուքի տակ,
 
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։
 
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։
  
Եղա պոետ և երգեցի փառքն անանց  
+
{{տող|73}}Եղա պոետ և երգեցի փառքն անանց
Անքիսորդու, որ հեոացավ Տրոյայից,
+
Անքիսորդու<ref>''Անքիսորդի'' — Անքիսի որդի էնեասը, Վիրգիլիոսի «Էնեականի» հերոսը։ Երբ Տրոյան այրվեց ու կործանվեց Իլիոն միջնաբերդի հետ հույների ձեռքով, Էնեասը այնտեղից մեկնեց Իտալիա, ուր հիմքը դրեց ապագա հռոմեական կայսրության։</ref>, որ հեռացավ Տրոյայից,
 
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։
 
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։
  
Բայց դու ինչո՞ւ վայրն ես գնում տանջանքի,  
+
{{տող|76}}Բայց դու ինչո՞ւ վայրն ես գնում տանջանքի,
Ինչո՞ւ համար չես ելնում լեռն հեշտավետ,  
+
Ինչո՞ւ համար չես ելնում լեռն հեշտավետ,
Որ սկիզբն է, պատճաոն ամեն բերկրանքի»։
+
Որ սկիզբն է, պատճառն ամեն բերկրանքի»։
  
Ես պատասխան տվի դեմքով պատկառուն.  
+
{{տող|79}}Ես պատասխան տվի դեմքով պատկառուն.
«Դո՞ւ ես Վիրգիլն և այն աղբյուրը, ուրկից  
+
«Դո՞ւ ես Վիրգիլն և այն աղբյուրը, ուրկից
 
Պերճ խոսքերի գետ է հորդել լայնահուն։
 
Պերճ խոսքերի գետ է հորդել լայնահուն։
  
Օ՜, դու բոլոր պոետների փառք ու լույս,  
+
{{տող|82}}Օ՜, դու բոլոր պոետների փառք ու լույս,
 
Արժեն սերն ու տքնությունը հարատև,
 
Արժեն սերն ու տքնությունը հարատև,
 
Որով հատորդ վերծանեցի խորասույզ։
 
Որով հատորդ վերծանեցի խորասույզ։
  
Դու ես վարպետս ու հեղինակս իմ երեց.
+
{{տող|85}}Դու ես վարպետս ու հեղինակս իմ երեց.
Դու ես լոկ նա, որից էլ ես ստացա  
+
Դու ես լոկ նա, որից էլ ես ստացա
 
Գողտրիկ ոճը, որը պատիվ ինձ բերեց։
 
Գողտրիկ ոճը, որը պատիվ ինձ բերեց։
  
Տես գազանը, որ ճամփաս է խափանում,  
+
{{տող|88}}Տես գազանը, որ ճամփաս է խափանում,
 
Օգնիր ինձ, ո՛վ հռչակավոր իմաստուն,
 
Օգնիր ինձ, ո՛վ հռչակավոր իմաստուն,
 
Նա իմ բոլոր մարմինը դող է հանում»։
 
Նա իմ բոլոր մարմինը դող է հանում»։
  
Պատասխանեց ի տես իմ մեծ երկյուղի.  
+
{{տող|91}}Պատասխանեց ի տես իմ մեծ երկյուղի.
«Եթե կուզես պրծնել հովտից այս մռայլ,  
+
«Եթե կուզես պրծնել հովտից այս մռայլ,
 
Պետք է ընտրես բոլորովին այլ ուղի.
 
Պետք է ընտրես բոլորովին այլ ուղի.
  
Քեզ չարչարող այդ գայլ-գազանը դժնյա  
+
{{տող|94}}Քեզ չարչարող այդ գայլ-գազանը դժնյա
Ոչ ոքի չի թողնում անցնել իր ճամփով  
+
Ոչ ոքի չի թողնում անցնել իր ճամփով
 
Եվ տեսածին սպանում է անխնա։
 
Եվ տեսածին սպանում է անխնա։
  
Նա բնությամբ այնքան չար է, գարշելի,
+
{{տող|97}}Նա բնությամբ այնքան չար է, գարշելի,
 
Որ խժռելով չի հագենում երբևէ
 
Որ խժռելով չի հագենում երբևէ
 
Եվ լափելուց հետո քաղցում ավելի։
 
Եվ լափելուց հետո քաղցում ավելի։
  
Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար,  
+
{{տող|100}}Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար,
Եվ ավելի կշատանան, մինչև որ  
+
Եվ ավելի կշատանան, մինչև որ
Քերծեն գա ու նրան մեռցնի չարաչար։
+
Քերծեն<ref>''Քերծե'' — Էգ գայլին դիմագրավելու և ընկճելու համար հարկավոր է մի քերծե (veltro) — այսինքն վարժեցված և արագավազ որսի շուն։ Քանի որ գայլը սիմվոլն է ագահության կամ ընչաքաղցության, հիմնական պատճառը հասարակական և բարոյական անկարգության, ապա Քերծեն կլինի սիմվոլը այնպիսի մի ուժի, որ կհալածի ագահությունը իր որջացած տեղերից և կհաստատի կարգն ու արդարությունը աշխարհում, մասնավորապես Իտալիայում (տտ. 106—108)։ Արդյոք Դանտեն Քերծեի այլաբանության տակ որևէ պատմական անձ նկատի ունի՞։ Եթե այո, ապա ո՞ւմ նկատի ունի, դժվարանում են պատասխանել մեկնիչները։</ref> գա ու նրան մեռցնի չարաչար։
  
Սա ոչ հողով, ոչ մետաղով կսնվի,
+
{{տող|103}}Սա ոչ հողով, ոչ մետաղով կսնվի,
 
Այլ պատիվով, իմաստությամբ ու սիրով.
 
Այլ պատիվով, իմաստությամբ ու սիրով.
 
Նա Ֆելտրի և Ֆելտրի միջև կծնվի։
 
Նա Ֆելտրի և Ֆելտրի միջև կծնվի։
  
Նա կփրկի ստորանկյալ Իտալիան,
+
{{տող|106}}Նա կփրկի ստորանկյալ Իտալիան,
Որի համար զոհ գնացին կարեվեր  
+
Որի համար զոհ գնացին կարեվեր
 
Տուռնոն, Նիսոն, Էվրիալն ու Կամիլլան։
 
Տուռնոն, Նիսոն, Էվրիալն ու Կամիլլան։
  
Նա կվանի գայլին ամեն քաղաքից,
+
{{տող|109}}Նա կվանի գայլին ամեն քաղաքից,
 
Մինչև նորից Դժոխքի խորքը խրի,
 
Մինչև նորից Դժոխքի խորքը խրի,
 
Ուրկից դուրս էր եկել մղված մախանքից։
 
Ուրկից դուրս էր եկել մղված մախանքից։
  
Արդ ի խնդիր քո փրկությանն ապահով՝  
+
{{տող|112}}Արդ ի խնդիր քո փրկությանն ապահով՝
Հետևիր ինձ, քեզ կլինեմ աոաջնորդ
+
Հետևիր ինձ, քեզ կլինեմ առաջնորդ
 
Ու կանցկացնեմ հավերժական կայանով։
 
Ու կանցկացնեմ հավերժական կայանով։
  
Անդ կլսես անհույս ճիչեր ցավագին  
+
{{տող|115}}Անդ կլսես անհույս ճիչեր ցավագին
Եվ կտեսնես հին հոգիներ տանջահար,  
+
Եվ կտեսնես հին հոգիներ տանջահար,
 
Որոնք երկրորդ մահ են տենչում անձկագին.
 
Որոնք երկրորդ մահ են տենչում անձկագին.
  
Ապա նրանց, որ տանջվում են հաճույքով  
+
{{տող|118}}Ապա նրանց, որ տանջվում են հաճույքով
Կրակի մեջ, զի հույս ունեն, որ մի օր  
+
Կրակի մեջ, զի հույս ունեն, որ մի օր
 
Կհամբառնան երանելի հոգվոց քով։
 
Կհամբառնան երանելի հոգվոց քով։
  
Իսկ սրանց մոտ եթե ելնել փափագես,
+
{{տող|121}}Իսկ սրանց մոտ եթե ելնել փափագես,
 
Կա ինձանից արժանավոր մի հոգի,
 
Կա ինձանից արժանավոր մի հոգի,
 
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ.
 
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ.
  
Քանզի կայսրը, որ գերիշխանն է երկնի,
+
{{տող|124}}Քանզի կայսրը, որ գերիշխանն է երկնի,
 
Չի՛ կամենա իմ մուտքը իր քաղաքում,
 
Չի՛ կամենա իմ մուտքը իր քաղաքում,
 
Զի ես չեղա իր օրենքին ընտանի։
 
Զի ես չեղա իր օրենքին ընտանի։
  
Նա ամենուր տեր է, երկնում՝ տիրակալ.  
+
{{տող|127}}Նա ամենուր տեր է, երկնում՝ տիրակալ.
Նրա քաղաքն ու գահույքը այնտեղ են.  
+
Նրա քաղաքն ու գահույքը այնտեղ են.
 
Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ»։
 
Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ»։
  
Եվ ես նրան. «Հայցում եմ քեզ, ո՛վ պոետ,  
+
{{տող|130}}Եվ ես նրան. «Հայցում եմ քեզ, ո՛վ պոետ,
Հանուն Աստծու, որին դու չես ճանաչել,  
+
Հանուն Աստծու, որին դու չես ճանաչել,
 
Ազատիր ինձ այս վիճակից չարաղետ.
 
Ազատիր ինձ այս վիճակից չարաղետ.
  
Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր,  
+
{{տող|133}}Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր,
Որ ես տեսնեմ դարպասը սուրբ Պետրոսի  
+
Որ ես տեսնեմ դարպասը սուրբ Պետրոսի
 
Եվ նրանց, որ ներկայացրիր տանջակիր»։
 
Եվ նրանց, որ ներկայացրիր տանջակիր»։
  
Այնժամ շարժվեց, և ես հետքով գնացի։
+
{{տող|136}}Այնժամ շարժվեց, և ես հետքով գնացի։
 
</poem>
 
</poem>
  
 +
=== Երգ երկրորդ ===
  
== Երգ երկրորդ ==
+
<poem style='margin:0ex 5ex'>
 
+
{{տող|1}}Օրն անցել էր, և օդն արդեն մթնշաղ
<poem>
+
Հանգչելու էր հրավիրում աստվորաց.
Օրն անցել էր, և օդն արդեն մթնշաղ  
+
Հանգչելու էր հրավիրում աստվորաց.  
+
 
Ապրողներից լոկ ես էի անխաղաղ,
 
Ապրողներից լոկ ես էի անխաղաղ,
  
Որ պատրաստվում էի պայքար մղելու  
+
{{տող|4}}Որ պատրաստվում էի պայքար մղելու
Այն կրկնակի դժվարաթյանց դեմ, որոնք  
+
Այն կրկնակի դժվարաթյանց դեմ, որոնք
 
Ես կպատմեմ հետո առանց թյուրելու։
 
Ես կպատմեմ հետո առանց թյուրելու։
  
Արդ ինձ օգնեք, ո՛վ Մուսաներ, ո՛վ հանճար,  
+
{{տող|7}}Արդ ինձ օգնեք, ո՛վ Մուսաներ, ո՛վ հանճար,
Տեսածներըս արձանագրած ո՛վ իմ միտք,  
+
Տեսածներըս արձանագրած ո՛վ իմ միտք,
 
Աստ կերևա ազնվությունդ անաչառ։
 
Աստ կերևա ազնվությունդ անաչառ։
  
Ես դիմեցի. «Ո՛վ բանաստեղծ առաջնորդ,  
+
{{տող|10}}Ես դիմեցի. «Ո՛վ բանաստեղծ առաջնորդ,
 
Ձեռնարկելուց առաջ քայլը այդ դժվար,
 
Ձեռնարկելուց առաջ քայլը այդ դժվար,
 
Տես, թե ունե՞մ բավական ուժ անհողդողդ։
 
Տես, թե ունե՞մ բավական ուժ անհողդողդ։
  
Դու ասում ես Սիլվիոսի հոր մասին,
+
{{տող|13}}Դու ասում ես Սիլվիոսի հոր մասին,
Որ նա գնաց անմահ աշխարհն հանդերձյալ,  
+
Որ նա գնաց անմահ աշխարհն հանդերձյալ,
 
Մահկանացու մարմնից չելած տակավին։
 
Մահկանացու մարմնից չելած տակավին։
  
Սակայն եթե Արարիչը չարատյաց
+
{{տող|16}}Սակայն եթե Արարիչը չարատյաց
 
Շնորհ արեց նրան, ապա, երբ խորհենք,
 
Շնորհ արեց նրան, ապա, երբ խորհենք,
 
Թե ով էր նա և ինչի էր սահմանված,
 
Թե ով էր նա և ինչի էր սահմանված,
  
Խելոք մարդուն այդ չի թվա անպատեհ.
+
{{տող|19}}Խելոք մարդուն այդ չի թվա անպատեհ.
Զի երկնքում նա ընտրվեց նախահայր  
+
Զի երկնքում նա ընտրվեց նախահայր
 
Ե՛վ Հոոմի, և՛ կայսրության նրա վեհ։
 
Ե՛վ Հոոմի, և՛ կայսրության նրա վեհ։
  
Այս երկուսը հաստատվեցին, որպեսզի
+
{{տող|22}}Այս երկուսը հաստատվեցին, որպեսզի
Պատրաստեն տեղն այն գահույքի սրբազան,  
+
Պատրաստեն տեղն այն գահույքի սրբազան,
 
Ուր փոխանորդն է նստում մեծ Պետրոսի։
 
Ուր փոխանորդն է նստում մեծ Պետրոսի։
  
Նա այդ այցով քո տաղերգած՝ բավական  
+
{{տող|25}}Նա այդ այցով քո տաղերգած՝ բավական
Բաներ լսեց, որ դարձան հիմք ու պատճառ  
+
Բաներ լսեց, որ դարձան հիմք ու պատճառ
 
Իր հաղթության և ծիրանուն պապական։
 
Իր հաղթության և ծիրանուն պապական։
  
Ապա այնտեղ գնաց Անոթն Ընտրության  
+
{{տող|28}}Ապա այնտեղ գնաց Անոթն Ընտրության
 
Ներզորություն բերելու այն հավատին,
 
Ներզորություն բերելու այն հավատին,
 
Որ սկիզբն է ճանապարհի փրկության։
 
Որ սկիզբն է ճանապարհի փրկության։
  
Իսկ ես ինչո՞ւ, ո՞ւմ շնորհիվ այնտեղ գամ.
+
{{տող|31}}Իսկ ես ինչո՞ւ, ո՞ւմ շնորհիվ այնտեղ գամ.
 
Ես ոչ Էնեաս, ոչ առաքյալ Պողոսն եմ.
 
Ես ոչ Էնեաս, ոչ առաքյալ Պողոսն եմ.
 
Ես այդ պատվին արժանի չեմ էլ անգամ։
 
Ես այդ պատվին արժանի չեմ էլ անգամ։
  
Եթե ես քո առաջարկը ընդունեմ,
+
{{տող|34}}Եթե ես քո առաջարկը ընդունեմ,
Վախենում եմ, որ խոլություն ինձ թույլ տամ.  
+
Վախենում եմ, որ խոլություն ինձ թույլ տամ.
 
Հասկացիր ինձ, դու խելոք ես ու խոհեմ»։
 
Հասկացիր ինձ, դու խելոք ես ու խոհեմ»։
  
Եվ ինչպես նա, ով իր ուզածը հանկարծ  
+
{{տող|37}}Եվ ինչպես նա, ով իր ուզածը հանկարծ
 
Էլ չի ուզում և, իր միտքը փոխելով,
 
Էլ չի ուզում և, իր միտքը փոխելով,
 
Իսպառ ետ է կանգնում գործից ձեռնարկած,
 
Իսպառ ետ է կանգնում գործից ձեռնարկած,
  
Այսպես արի ես այն լանջի վրա մութ.  
+
{{տող|40}}Այսպես արի ես այն լանջի վրա մութ.
 
Զի վարանոտ՝ ետ կացա այն ձեռնարկից,
 
Զի վարանոտ՝ ետ կացա այն ձեռնարկից,
 
Որ սկզբում ես հանձն առա այնքան շուտ։
 
Որ սկզբում ես հանձն առա այնքան շուտ։
  
Այնժամ ասաց աոաջնորդըս մեծարգո.
+
{{տող|43}}Այնժամ ասաց առաջնորդըս մեծարգո.
«Եթե ես քո խոսքերը լավ հասկացա,  
+
«Եթե ես քո խոսքերը լավ հասկացա,
 
Երկչոտությամբ է պաշարված հոգին քո.
 
Երկչոտությամբ է պաշարված հոգին քո.
  
Դա շատ հաճախ այնպես ընկճում է մարդուն,  
+
{{տող|46}}Դա շատ հաճախ այնպես ընկճում է մարդուն,
 
Որ խզում է նրան ազնիվ ձեռնարկից,
 
Որ խզում է նրան ազնիվ ձեռնարկից,
 
Ինչպես շուքն է խրտնեցնում կենդանուն։
 
Ինչպես շուքն է խրտնեցնում կենդանուն։
  
Որպեսզի դու այդ երկյուղից ազատվես,  
+
{{տող|49}}Որպեսզի դու այդ երկյուղից ազատվես,
 
Կասեմ ինչու եկա և ինչ լսեցի,
 
Կասեմ ինչու եկա և ինչ լսեցի,
 
Որի համար ես վշտացա խորապես։
 
Որի համար ես վշտացա խորապես։
  
Կանգնել էի հոգիների մեջ առկախ,
+
{{տող|52}}Կանգնել էի հոգիների մեջ առկախ,
 
Երր ինձ կանչեց մի կին այնքան գեղեցիկ,
 
Երր ինձ կանչեց մի կին այնքան գեղեցիկ,
 
Որ ուզեցի նրան լսել անհապաղ։
 
Որ ուզեցի նրան լսել անհապաղ։
  
Շողում էին աչքերն ինչպես վառ աստղեր.  
+
{{տող|55}}Շողում էին աչքերն ինչպես վառ աստղեր.
Նա մեղմանուշ, հրեշտակային ձայնիկով  
+
Նա մեղմանուշ, հրեշտակային ձայնիկով
 
Սկսեց ոգել այս խոսքերը համոզկեր.
 
Սկսեց ոգել այս խոսքերը համոզկեր.
  
«Ո՛վ մանտուացի ազնիվ հոգի, հիրավի,
+
{{տող|58}}«Ո՛վ մանտուացի ազնիվ հոգի, հիրավի,
Որի փառքը դեռ տևում է աշխարհում  
+
Որի փառքը դեռ տևում է աշխարհում
 
Եվ կտևի որքան աշխարհը տևի.
 
Եվ կտևի որքան աշխարհը տևի.
  
Իմ սիրելին, բայց ոչ բախտի սիրելին,  
+
{{տող|61}}Իմ սիրելին, բայց ոչ բախտի սիրելին,
 
Ճանապարհին այնքան արգելք է տեսել,
 
Ճանապարհին այնքան արգելք է տեսել,
 
Որ երկյուղից ետ է դարձել տրտմագին։
 
Որ երկյուղից ետ է դարձել տրտմագին։
  
Վախենում եմ, նա այնքան է մոլորվել,
+
{{տող|64}}Վախենում եմ, նա այնքան է մոլորվել,
 
Որ, դատելով նրա մասին լսածից,
 
Որ, դատելով նրա մասին լսածից,
 
Նրան ուշ եմ ես օգնության դուրս եկել։
 
Նրան ուշ եմ ես օգնության դուրս եկել։
  
Արդ դու գնա և խոսքերով քո խոհեմ,
+
{{տող|67}}Արդ դու գնա և խոսքերով քո խոհեմ,
 
Եվ ինչով որ հարկ է նրան փրկելու,
 
Եվ ինչով որ հարկ է նրան փրկելու,
 
Օգնիր նրան, որպեսզի ես սփոփվեմ։
 
Օգնիր նրան, որպեսզի ես սփոփվեմ։
  
Բեատրիչեն եմ ես, որ քեզ հղում եմ.
+
{{տող|70}}Բեատրիչեն եմ ես, որ քեզ հղում եմ.
 
Ես եկել եմ գրգարանից երկնային.
 
Ես եկել եմ գրգարանից երկնային.
 
Սերն ինձ մղեց, որ այստեղ գամ ու խոսեմ։
 
Սերն ինձ մղեց, որ այստեղ գամ ու խոսեմ։
  
Երբ ես նորից իմ Տիրոջ մոտ համբառնամ.
+
{{տող|73}}Երբ ես նորից իմ Տիրոջ մոտ համբառնամ.
 
Քեզ բազմիցըս պիտի գովեմ նրա մոտ»։
 
Քեզ բազմիցըս պիտի գովեմ նրա մոտ»։
 
Ի պատասխան բարբառեցի ես այնժամ.
 
Ի պատասխան բարբառեցի ես այնժամ.
  
«Ո՛վ բարի ու առաքինի կին երկնի,
+
{{տող|76}}«Ո՛վ բարի ու առաքինի կին երկնի,
Որով մարդը վսեմանում է հոգով  
+
Որով մարդը վսեմանում է հոգով
 
Ավելի քան ամեն էակ կենդանի.
 
Ավելի քան ամեն էակ կենդանի.
  
Քո հրամանն այնքան է ինձ հաճելի,
+
{{տող|79}}Քո հրամանն այնքան է ինձ հաճելի,
 
Որ կաշխատեմ այն կատարել անհապաղ.
 
Որ կաշխատեմ այն կատարել անհապաղ.
 
Հարկ չկա, որ կամքըդ հայտնես ավելի։
 
Հարկ չկա, որ կամքըդ հայտնես ավելի։
  
Բայց դու ինչո՞ւ չես վախեցել իջնելու
+
{{տող|82}}Բայց դու ինչո՞ւ չես վախեցել իջնելու
 
Խորխորատն այս այն երկնքից լայնարձակ,
 
Խորխորատն այս այն երկնքից լայնարձակ,
 
Ուր դառնալու փափագով ես այրվում դու»։
 
Ուր դառնալու փափագով ես այրվում դու»։
  
«Քանի որ դու այդքան ուզում ես գիտնալ,—  
+
{{տող|85}}«Քանի որ դու այդքան ուզում ես գիտնալ,—
Պատասխանեց,— կարճ խոսքերով քեզ կասեմ,  
+
Պատասխանեց,— կարճ խոսքերով քեզ կասեմ,
 
Թե ես ինչու չեմ վախենում այստեղ գալ։
 
Թե ես ինչու չեմ վախենում այստեղ գալ։
  
Պետք է միայն այն բաներից վախենալ,
+
{{տող|88}}Պետք է միայն այն բաներից վախենալ,
Որ կարող են թաքուն վնաս հասցընել,  
+
Որ կարող են թաքուն վնաս հասցընել,
 
Մյուսներից երկյուղ պետք չէ ունենալ։
 
Մյուսներից երկյուղ պետք չէ ունենալ։
  
Արարիչը ինձ այնպես է ստեղծել,
+
{{տող|91}}Արարիչը ինձ այնպես է ստեղծել,
 
Որ չի դիպչում ինձ ձեր վիճակը տխուր,
 
Որ չի դիպչում ինձ ձեր վիճակը տխուր,
 
Եվ չի կարող Դժոխքի հուրն ինձ խանձել։
 
Եվ չի կարող Դժոխքի հուրն ինձ խանձել։
  
Երկնքում կա մի կին ազնիվ ու բարի,
+
{{տող|94}}Երկնքում կա մի կին ազնիվ ու բարի,
 
Որ գթալով տառապյալին մոլորյալ,
 
Որ գթալով տառապյալին մոլորյալ,
 
Բեկանում է խիստ դատաստանը վերի։
 
Բեկանում է խիստ դատաստանը վերի։
  
Սա Լուչիային կանչեց իր մոտ և ասաց.
+
{{տող|97}}Սա Լուչիային կանչեց իր մոտ և ասաց.
— Հավատարիմդ օգնությանն է քո կարոտ,  
+
— Հավատարիմդ օգնությանն է քո կարոտ,
 
Քեզ եմ նրան հանձնարարում առ ի տած։—
 
Քեզ եմ նրան հանձնարարում առ ի տած։—
  
Լուչիան, ամեն անգթության թշնամի,
+
{{տող|100}}Լուչիան, ամեն անգթության թշնամի,
Վեր կացավ և եկավ այնտեղ, որտեղ ես  
+
Վեր կացավ և եկավ այնտեղ, որտեղ ես
 
Նստել էի Հռաքելի հետ հնամի,
 
Նստել էի Հռաքելի հետ հնամի,
  
Եվ ինձ ասաց,— Բեատրիչե, գովք անմար,  
+
{{տող|103}}Եվ ինձ ասաց,— Բեատրիչե, գովք անմար,
 
Ինչո՞ւ համար չես օգնում քեզ սիրողին,
 
Ինչո՞ւ համար չես օգնում քեզ սիրողին,
Որ ամրոխից վեր բարձրացավ քեզ համար։
+
Որ ամբոխից վեր բարձրացավ քեզ համար։
  
Չե՞ս լսում դու նրա ճիչերն արցունքի,
+
{{տող|106}}Չե՞ս լսում դու նրա ճիչերն արցունքի,
Չե՞ս տեսնում մահն, որի դեմ է նա կռվում  
+
Չե՞ս տեսնում մահն, որի դեմ է նա կռվում
 
Հեղեղատում իր կրքերի հորձանքի։—
 
Հեղեղատում իր կրքերի հորձանքի։—
  
Ոչ ոք այնպես չի փութացել իր շահին,
+
{{տող|109}}Ոչ ոք այնպես չի փութացել իր շահին,
 
Կամ վնասից խույս չի տվել, ինչպես ես,
 
Կամ վնասից խույս չի տվել, ինչպես ես,
 
Երբ լսեցի այդ խոսքերը Լուչիայի.
 
Երբ լսեցի այդ խոսքերը Լուչիայի.
  
Իջա այստեղ իմ գահույքից երկնային,  
+
{{տող|112}}Իջա այստեղ իմ գահույքից երկնային,
 
Վստահելով քո խոսքերին խելացի,
 
Վստահելով քո խոսքերին խելացի,
 
Որ պատիվ է բերում քեզ և լսողին»։
 
Որ պատիվ է բերում քեզ և լսողին»։
  
Երբ նա ինձ հետ այսօրինակ բարբառեց,  
+
{{տող|115}}Երբ նա ինձ հետ այսօրինակ բարբառեց,
Արտասվափայլ աչքերն ուղղեց առ երկինք,  
+
Արտասվափայլ աչքերն ուղղեց առ երկինք,
 
Եվ դա իմ գալն էլ ավելի փութացրեց։
 
Եվ դա իմ գալն էլ ավելի փութացրեց։
  
Այսպես եկա, ինչպես նա էր փափագել.
+
{{տող|118}}Այսպես եկա, ինչպես նա էր փափագել.
 
Քեզ փրկեցի այն գազանից ամեհի,
 
Քեզ փրկեցի այն գազանից ամեհի,
 
Որ լեռն ի վեր քո կարճ ճամփան էր փակել։
 
Որ լեռն ի վեր քո կարճ ճամփան էր փակել։
  
Ուրեմըն ի՞նչ, էլ ինչո՞ւ ես առել կանգ,
+
{{տող|121}}Ուրեմըն ի՞նչ, էլ ինչո՞ւ ես առել կանգ,
 
Ինչո՞ւ սիրտըդ սնուցում ես երկյուղով,
 
Ինչո՞ւ սիրտըդ սնուցում ես երկյուղով,
 
Ինչո՞ւ չունես արիություն, տոկան կամք,
 
Ինչո՞ւ չունես արիություն, տոկան կամք,
  
Երբ քո մասին երեք կանայք երանիկ  
+
{{տող|124}}Երբ քո մասին երեք կանայք երանիկ
 
Հոգ են տանում արքունիքում երկնային,
 
Հոգ են տանում արքունիքում երկնային,
 
Եվ երբ ես քեզ խոստանում եմ շատ բարիք»։
 
Եվ երբ ես քեզ խոստանում եմ շատ բարիք»։
  
Ինչպես ցայգի ցրտից բեկված ու փակված  
+
{{տող|127}}Ինչպես ցայգի ցրտից բեկված ու փակված
Ծաղիկները հենց որ արև են տեսնում,  
+
Ծաղիկները հենց որ արև են տեսնում,
 
Ցողունների վրա ցցվում են բացված,
 
Ցողունների վրա ցցվում են բացված,
  
Այսպես ոգի առավ կորովն իմ կաշկանդ.  
+
{{տող|130}}Այսպես ոգի առավ կորովն իմ կաշկանդ.
 
Եվ ես այնքան տոգորվեցի եռանդով,
 
Եվ ես այնքան տոգորվեցի եռանդով,
 
Որ ասացի ինչպես մի մարդ անվկանդ.
 
Որ ասացի ինչպես մի մարդ անվկանդ.
  
«Օ՛ գթած կին, որ օգնության ինձ փութաց.  
+
{{տող|133}}«Օ՛ գթած կին, որ օգնության ինձ փութաց.
Իսկ դու ազնիվ, որ անսացիր անհապաղ  
+
Իսկ դու ազնիվ, որ անսացիր անհապաղ
 
Նրա ազդին ճշմարիտ ու հոգատած։
 
Նրա ազդին ճշմարիտ ու հոգատած։
  
Քո խոսքերով ես այնքան եմ խթանվել,
+
{{տող|136}}Քո խոսքերով ես այնքան եմ խթանվել,
 
Եվ այնքան եմ քեզ հետևել ցանկանում,
 
Եվ այնքան եմ քեզ հետևել ցանկանում,
 
Որ ես ոչ մի առարկություն չունեմ էլ։
 
Որ ես ոչ մի առարկություն չունեմ էլ։
  
Հիմա քայլիր, երկուսով մի կամք ունենք.  
+
{{տող|139}}Հիմա քայլիր, երկուսով մի կամք ունենք.
Դու առաջնորդ, դու տեր, և դու ուսուցիչ»։  
+
Դու առաջնորդ, դու տեր, և դու ուսուցիչ»։
 
Այսպես նրան ես ասացի, ապա մենք
 
Այսպես նրան ես ասացի, ապա մենք
  
Մեկտեղ մտանք ուղին խուլ ու սարստւցիչ։
+
{{տող|142}}Մեկտեղ մտանք ուղին խուլ ու սարսռուցիչ։
 
</poem>
 
</poem>
  
 +
=== Երգ երրորդ ===
  
== Երգ երրորդ ==
+
<poem style='margin:0ex 5ex'>
 
+
{{տող|1}}ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ԳԵՀԵՆՆ ԱՀԱՎՈՐ,
<poem>
+
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ՀՈԳՎՈՑ ՀԱՐԱՏԱՆՋ,
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ԳԵՀԵՆՆ ԱՀԱՎՈՐ,  
+
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ՀՈԳՎՈՑ ՀԱՐԱՏԱՆՋ,  
+
 
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԽՏԱՎՈՐ»
 
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԽՏԱՎՈՐ»
  
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԱՐԱՐՉԻՍ.  
+
{{տող|4}}ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԱՐԱՐՉԻՍ.
ԻՆՁ ՀԱՍՏԵՑԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ,  
+
ԻՆՁ ՀԱՍՏԵՑԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ,
 
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՀ ԵՎ ՍԵՐՆ ԱՌԱՋԻՆ։
 
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՀ ԵՎ ՍԵՐՆ ԱՌԱՋԻՆ։
  
ԻՆՁՆԻՑ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ  
+
{{տող|7}}ԻՆՁՆԻՑ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ
ՀԱՎԵՐԺ ԳՈՅԵՐՆ, ԵՎ ԵՍ ՀԱՎԵՏ ԿՏԵՎԵՄ։  
+
ՀԱՎԵՐԺ ԳՈՅԵՐՆ, ԵՎ ԵՍ ՀԱՎԵՏ ԿՏԵՎԵՄ։
 
Ո՛Վ ՄՏՆՈՂՆԵՐ, ԹՈՂԵՔ ՁԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱՄԱՅՆ։
 
Ո՛Վ ՄՏՆՈՂՆԵՐ, ԹՈՂԵՔ ՁԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱՄԱՅՆ։
  
Մռայլ գույնով գրված խոսքերն այս անանց  
+
{{տող|10}}Մռայլ գույնով գրված խոսքերն այս անանց
 
Կարդալով մի դռան վերև՝ ասացի.
 
Կարդալով մի դռան վերև՝ ասացի.
 
«Վարպետ, ինչքան իմաստն ահեղ է դրանց»։
 
«Վարպետ, ինչքան իմաստն ահեղ է դրանց»։
  
Նա, խորագետ, պատասխանեց ինձ իսկույն.  
+
{{տող|13}}Նա, խորագետ, պատասխանեց ինձ իսկույն.
«Այստեղ հարկ է մեկ կողմ թողնել ամեն ահ.  
+
«Այստեղ հարկ է մեկ կողմ թողնել ամեն ահ.
 
Այստեղ հարկ է լինել հոգով աննկուն։
 
Այստեղ հարկ է լինել հոգով աննկուն։
  
Ես ասացի, որ կհասնենք այնտեղ, ուր  
+
{{տող|16}}Ես ասացի, որ կհասնենք այնտեղ, ուր
 
Դու կտեսնես բազմաչարչար հոգիներ,
 
Դու կտեսնես բազմաչարչար հոգիներ,
 
Որ կորցրել են մտքի բարիքը մաքուր»։
 
Որ կորցրել են մտքի բարիքը մաքուր»։
  
Ապա զվարթ դեմքով, որ ինձ հուսադրեց,
+
{{տող|19}}Ապա զվարթ դեմքով, որ ինձ հուսադրեց,
Նա իր ձեռքը երկարելով իմ ձեռքին,  
+
Նա իր ձեռքը երկարելով իմ ձեռքին,
 
Խորհրդավոր, անհայտ աշխարհն ինձ մտցրեց։
 
Խորհրդավոր, անհայտ աշխարհն ինձ մտցրեց։
  
Անդ հառաչներ, հեծեծանքներ, ճիչեր սուր  
+
{{տող|22}}Անդ հառաչներ, հեծեծանքներ, ճիչեր սուր
 
Հնչում էին աստեղազուրկ այրերում,
 
Հնչում էին աստեղազուրկ այրերում,
 
Որոնց ի լուր արտասվեցի ես նախ լուռ։
 
Որոնց ի լուր արտասվեցի ես նախ լուռ։
  
Ամեն լեզվով գոչեր, ահեղ հայհուչներ,
+
{{տող|25}}Ամեն լեզվով գոչեր, ահեղ հայհուչներ,
 
Ցավի կանչեր և մռունչներ մոլեգին,
 
Ցավի կանչեր և մռունչներ մոլեգին,
 
Զիլ ու նվաղ ձայներ, ձեռքի շաչյուններ
 
Զիլ ու նվաղ ձայներ, ձեռքի շաչյուններ
  
Կազմում էին աղմկահույզ մի ժխոր,
+
{{տող|28}}Կազմում էին աղմկահույզ մի ժխոր,
 
Որ շարունակ պտտվում էր մութ օդում,
 
Որ շարունակ պտտվում էր մութ օդում,
 
Ինչպես ավազ՝ հուզված հողմից մեծազոր։
 
Ինչպես ավազ՝ հուզված հողմից մեծազոր։
  
Գլուխըս այդ արհավիրքով պաշարված՝
+
{{տող|31}}Գլուխըս այդ արհավիրքով պաշարված՝
Ես հարցըրի. «Այդ ի՞նչ ճիչեր են, վարպե՛տ,  
+
Ես հարցըրի. «Այդ ի՞նչ ճիչեր են, վարպե՛տ,
 
Այդ ովքե՞ր են տանջանքների մատնված»։
 
Այդ ովքե՞ր են տանջանքների մատնված»։
  
Եվ նա ասաց. «Այս վիճակը առանձին  
+
{{տող|34}}Եվ նա ասաց. «Այս վիճակը առանձին
 
Ունեն ճղճիմ հոգիները այն մարդկանց,
 
Ունեն ճղճիմ հոգիները այն մարդկանց,
 
Որոնք անգով և անպարսավ ապրեցին։
 
Որոնք անգով և անպարսավ ապրեցին։
  
Նրանց հետ է հրեշտակների դասն այն վատ,  
+
{{տող|37}}Նրանց հետ է հրեշտակների դասն այն վատ,
 
Որ Աստծուն ոչ դեմ եղավ, ոչ էլ թեր,
 
Որ Աստծուն ոչ դեմ եղավ, ոչ էլ թեր,
 
Այլ պայքարում մնաց չեզոք ու անջատ։
 
Այլ պայքարում մնաց չեզոք ու անջատ։
  
Երկինքն ի բաց վանեց նրանց, իբրև բիծ.
+
{{տող|40}}Երկինքն ի բաց վանեց նրանց, իբրև բիծ.
 
Ոչ էլ նրանց խոր Դժոխքն է ընդունում,
 
Ոչ էլ նրանց խոր Դժոխքն է ընդունում,
 
Որ նրանց մոտ չպարծենա հոգին պիղծ»։
 
Որ նրանց մոտ չպարծենա հոգին պիղծ»։
  
Եվ ես. «Վարպետ, ի՞նչ անձկություն հատկապես  
+
{{տող|43}}Եվ ես. «Վարպետ, ի՞նչ անձկություն հատկապես
Նրանց այդպես ուժգին հեծել է տալիս»։  
+
Նրանց այդպես ուժգին հեծել է տալիս»։
 
Պատասխանեց. «Ես համառոտ կասեմ քեզ։
 
Պատասխանեց. «Ես համառոտ կասեմ քեզ։
  
Նրանք չունեն ամենևին հույս մահվան,
+
{{տող|46}}Նրանք չունեն ամենևին հույս մահվան,
 
Եվ այս կյանքը այնքան նվաստ են գտնում,
 
Եվ այս կյանքը այնքան նվաստ են գտնում,
 
Որ խանդում են ուրիշ ամեն կացության։
 
Որ խանդում են ուրիշ ամեն կացության։
  
Նրանք երկրում անհիշատակ մնացին.
+
{{տող|49}}Նրանք երկրում անհիշատակ մնացին.
Բարձրյալն անգամ արհամարհում է նրանց.  
+
Բարձրյալն անգամ արհամարհում է նրանց.
 
Նրանց մասին լռենք, նայիր ու անցիր»։
 
Նրանց մասին լռենք, նայիր ու անցիր»։
  
Եվ, նայելով, հեռվում տեսա մի դրոշ,
+
{{տող|52}}Եվ, նայելով, հեռվում տեսա մի դրոշ,
 
Որ հիո գալով սլանում էր սրընթաց,
 
Որ հիո գալով սլանում էր սրընթաց,
 
Եվ կարծես թե չուներ կայան մի որոշ։
 
Եվ կարծես թե չուներ կայան մի որոշ։
  
Հետևում էր հոգիների մի շարան
+
{{տող|55}}Հետևում էր հոգիների մի շարան
 
Այնքան երկար, որ դժվար էր հավատալ,
 
Այնքան երկար, որ դժվար էր հավատալ,
 
Թե մահն այդքան լայն դուռ ունի ու դարան։
 
Թե մահն այդքան լայն դուռ ունի ու դարան։
  
Երբ ես ոմանց ճանաչեցի նրանցից,
+
{{տող|58}}Երբ ես ոմանց ճանաչեցի նրանցից,
 
Նկատեցի, տեսա ստվերը նրա,
 
Նկատեցի, տեսա ստվերը նրա,
 
Որ վատությամբ հրաժարվեց մեծ գործից։
 
Որ վատությամբ հրաժարվեց մեծ գործից։
  
Իսկույն ևեթ ես իմացա ճշտորեն,
+
{{տող|61}}Իսկույն ևեթ ես իմացա ճշտորեն,
 
Որ դա խումբն էր հոգիների փոքրոգի,
 
Որ դա խումբն էր հոգիների փոքրոգի,
 
Որ ոչ Աստծուն, ոչ դևերին հաճո չեն։
 
Որ ոչ Աստծուն, ոչ դևերին հաճո չեն։
  
Անարգներն այս, որ չունեցան կենսուղի,
+
{{տող|64}}Անարգներն այս, որ չունեցան կենսուղի,
Մերկ էին և խայթվում էին հարաժամ  
+
Մերկ էին և խայթվում էին հարաժամ
 
Գոռեխներից ու բոռերից այնտեղի։
 
Գոռեխներից ու բոռերից այնտեղի։
  
Միշտ արյուն էր հոսում նրանց դեմքերից,
+
{{տող|67}}Միշտ արյուն էր հոսում նրանց դեմքերից,
 
Եվ արյունը, արցունքի հետ շաղախված,
 
Եվ արյունը, արցունքի հետ շաղախված,
 
Թափվում էր ցած ու ծծվում պիղծ որդերից։
 
Թափվում էր ցած ու ծծվում պիղծ որդերից։
  
Եվ երբ մի քիչ ես նայեցի անդրագույն,
+
{{տող|70}}Եվ երբ մի քիչ ես նայեցի անդրագույն,
Տեսա մարդիկ մի մեծ գետի եզերքին։  
+
Տեսա մարդիկ մի մեծ գետի եզերքին։
 
«Վարպետ, ասա,— վրա բերի ես իսկույն,—
 
«Վարպետ, ասա,— վրա բերի ես իսկույն,—
  
Այդ ովքե՞ր են, և ի՞նչ ուժով կամ հույսով  
+
{{տող|73}}Այդ ովքե՞ր են, և ի՞նչ ուժով կամ հույսով
 
Շտապում են նրանք անցնել այդտեղից,
 
Շտապում են նրանք անցնել այդտեղից,
 
Ինչպես ահա նշմարում եմ թույլ լույսով»։
 
Ինչպես ահա նշմարում եմ թույլ լույսով»։
  
Եվ նա ասաց. «Այդ դու ինքըդ կտեսնես,
+
{{տող|76}}Եվ նա ասաց. «Այդ դու ինքըդ կտեսնես,
Երբ քայլ առ քայլ մոտենանք ու կանգ առնենք  
+
Երբ քայլ առ քայլ մոտենանք ու կանգ առնենք
 
Գետի ափին Ախերոնի տխրատես»։
 
Գետի ափին Ախերոնի տխրատես»։
  
Վախենալով, որ հարցերով ընդունայն
+
{{տող|79}}Վախենալով, որ հարցերով ընդունայն
Կպատճառեմ նրան ձանձրույթ ու տաղտուկ,  
+
Կպատճառեմ նրան ձանձրույթ ու տաղտուկ,
 
Լուռ մնացի, մինչև որ գետն հասանք այն։
 
Լուռ մնացի, մինչև որ գետն հասանք այն։
  
Եվ մակույկով ահա դեպ մեզ գալիս էր  
+
{{տող|82}}Եվ մակույկով ահա դեպ մեզ գալիս էր
 
Գիսախռիվ ու ալեհեր մի ծերուկ,
 
Գիսախռիվ ու ալեհեր մի ծերուկ,
 
Գոչելով մեզ. «Վա՛յ ձեզ, անարգ հոգիներ.
 
Գոչելով մեզ. «Վա՛յ ձեզ, անարգ հոգիներ.
  
Երկինք տեսնել ամենևին մի հուսաք.
+
{{տող|85}}Երկինք տեսնել ամենևին մի հուսաք.
Ես գալիս եմ ձեզ տանելու ափը մյուս,  
+
Ես գալիս եմ ձեզ տանելու ափը մյուս,
 
Հավերժական խավարի մեջ ցուրտ ու տաք։
 
Հավերժական խավարի մեջ ցուրտ ու տաք։
  
Իսկ դու, հոգի՛ կենդանի, որ այդտեղ ես,
+
{{տող|88}}Իսկ դու, հոգի՛ կենդանի, որ այդտեղ ես,
 
Շուտ հեռացիր մեռյալներից այս բոլոր»։
 
Շուտ հեռացիր մեռյալներից այս բոլոր»։
 
Բայց երբ տեսավ, որ տեղից չեմ շարժվում ես,
 
Բայց երբ տեսավ, որ տեղից չեմ շարժվում ես,
  
Հարեց. «Այստեղ ճամփա չկա քեզ համար.  
+
{{տող|91}}Հարեց. «Այստեղ ճամփա չկա քեզ համար.
Տարանցելու համար պետք է դա գտնես  
+
Տարանցելու համար պետք է դա գտնես
 
Այլ նավակայք և այլ նավակ քեզ հարմար»։
 
Այլ նավակայք և այլ նավակ քեզ հարմար»։
  
Վարպետս ասաց. «Քարոն շատ մի զայրագնիր.  
+
{{տող|94}}Վարպետս ասաց. «Քարոն շատ մի զայրագնիր.
Այդ են կամում անդ, ուր կարող են անել  
+
Այդ են կամում անդ, ուր կարող են անել
 
Ինչ որ կամին։ Էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
 
Ինչ որ կամին։ Էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
  
Այս խոսքերից փուքը իջավ համրորեն  
+
{{տող|97}}Այս խոսքերից փուքը իջավ համրորեն
 
Թավամորուս նավավարի, որ ուներ
 
Թավամորուս նավավարի, որ ուներ
 
Աչքերի շուրջ շրջանակներ բոցեղեն։
 
Աչքերի շուրջ շրջանակներ բոցեղեն։
  
Երբ հուսաբեկ հոգիները լսեցին
+
{{տող|100}}Երբ հուսաբեկ հոգիները լսեցին
 
Ահագորույն այն խոսքերը Քարոնի,
 
Ահագորույն այն խոսքերը Քարոնի,
 
Գունատվեցին և ատամներ կրճտեցին։
 
Գունատվեցին և ատամներ կրճտեցին։
  
Անիծեցին Աստուծուն և մարդկության,
+
{{տող|103}}Անիծեցին Աստուծուն և մարդկության,
 
Ժամանակն ու տեղը, որում ծնվեցին,
 
Ժամանակն ու տեղը, որում ծնվեցին,
 
Պատճառն իրենց ծագման, իրենց գոյության։
 
Պատճառն իրենց ծագման, իրենց գոյության։
  
Ապա, լալով, բոլորը մեկ խռնվեցին  
+
{{տող|106}}Ապա, լալով, բոլորը մեկ խռնվեցին
 
Գետի ափին, որ սպասում է նրան,
 
Գետի ափին, որ սպասում է նրան,
 
Ով Աստուծուց երկյուղ չունի բնածին։
 
Ով Աստուծուց երկյուղ չունի բնածին։
  
Ոլորելով իր աչքերը զայրագին,
+
{{տող|109}}Ոլորելով իր աչքերը զայրագին,
Դև Քարոնը համախմբում է նրանց  
+
Դև Քարոնը համախմբում է նրանց
 
Եվ թիակով զարնում դանդաղ շարժվողին։
 
Եվ թիակով զարնում դանդաղ շարժվողին։
  
Աշնանն ինչպես տերևները ծառերի
+
{{տող|112}}Աշնանն ինչպես տերևները ծառերի
Մեկիկ-մեկիկ ցած են թափվում, մինչև որ  
+
Մեկիկ-մեկիկ ցած են թափվում, մինչև որ
 
Հողն ընդունի ողջ պճնանքը ճյուղերի,
 
Հողն ընդունի ողջ պճնանքը ճյուղերի,
  
Այսպես հոռի սերունդները Ադամի,
+
{{տող|115}}Այսպես հոռի սերունդները Ադամի,
 
Ցանցում բռնված թռչունների նմանակ,
 
Ցանցում բռնված թռչունների նմանակ,
 
Նետվում էին նավակի մեջ մի առ մի։
 
Նետվում էին նավակի մեջ մի առ մի։
  
Մռայլ գետով ահա առաջ են շարժվում,
+
{{տող|118}}Մռայլ գետով ահա առաջ են շարժվում,
 
Եվ չհասած հանդիպակաց ափը դեռ,
 
Եվ չհասած հանդիպակաց ափը դեռ,
 
Այս կողմ ուրիշ մի նոր խումբ է հավաքվում։
 
Այս կողմ ուրիշ մի նոր խումբ է հավաքվում։
  
«Որդյա՛կ,— ասաց բարեհամբույր վարպետս ինձ,—  
+
{{տող|121}}«Որդյա՛կ,— ասաց բարեհամբույր վարպետս ինձ,—
Նրանք, ովքեր մեղքերի մեջ են մեռնում,  
+
Նրանք, ովքեր մեղքերի մեջ են մեռնում,
 
Հավաքվում են այստեղ ամեն մի երկրից.
 
Հավաքվում են այստեղ ամեն մի երկրից.
  
Եվ փութկոտ են նրանք գետով անց կենում,
+
{{տող|124}}Եվ փութկոտ են նրանք գետով անց կենում,
Զի Աստուծո դատաստանը այնպես է  
+
Զի Աստուծո դատաստանը այնպես է
 
Նրանց խթում, որ վախն իղձի է փոխվում։
 
Նրանց խթում, որ վախն իղձի է փոխվում։
  
Բարի հոգուն չի կարելի այստեղ գալ,
+
{{տող|127}}Բարի հոգուն չի կարելի այստեղ գալ,
 
Եվ Քարոնը եթե քո դեմ զայրացավ,
 
Եվ Քարոնը եթե քո դեմ զայրացավ,
 
Դա կարող ես նրա միտքը հասկանալ»։
 
Դա կարող ես նրա միտքը հասկանալ»։
  
Հենց որ լռեց, խորխորատը խավարչտին  
+
{{տող|130}}Հենց որ լռեց, խորխորատը խավարչտին
Այնպես ցնցվեց, որ, երբ հիշում եմ ես այն,  
+
Այնպես ցնցվեց, որ, երբ հիշում եմ ես այն,
 
Իմ սարսափից դեռ քրտնում եմ տենդագին։
 
Իմ սարսափից դեռ քրտնում եմ տենդագին։
  
Մի փոթորիկ ծագեց հովտում արտոսրի,  
+
{{տող|133}}Մի փոթորիկ ծագեց հովտում արտոսրի,
Ապա մի լույս փայլատակեց այնպես վառ,  
+
Ապա մի լույս փայլատակեց այնպես վառ,
 
Որ ես ամեն զգայության կորցրի,
 
Որ ես ամեն զգայության կորցրի,
  
Եվ քնահար մարդու նման ընկա վար։
+
{{տող|136}}Եվ քնահար մարդու նման ընկա վար։
 
</poem>
 
</poem>
  
 +
=== Երգ չորրորդ ===
  
== Երգ չորրորդ ==
+
<poem style='margin:0ex 5ex'>
 
+
{{տող|1}}Մի թունդ որոտ խզեց քունըս ծանրացած,
<poem>
+
Մի թունդ որոտ խզեց քունըս ծանրացած,  
+
 
Եվ ես ընդոստ սթափվեցի ակամա,
 
Եվ ես ընդոստ սթափվեցի ակամա,
 
Ինչպես մի մարդ բռնի կերպով արթնացած։
 
Ինչպես մի մարդ բռնի կերպով արթնացած։
  
Վեր կենալով՝ ես իմ աչքերը հանգչած  
+
{{տող|4}}Վեր կենալով՝ ես իմ աչքերը հանգչած
 
Շուրջ հածեցի և սևեռուն նայեցի,
 
Շուրջ հածեցի և սևեռուն նայեցի,
 
Իմանալու թե ուր էի ես ընկած։
 
Իմանալու թե ուր էի ես ընկած։
  
Եվ ահա ես ինձ գտնում եմ եզերքին  
+
{{տող|7}}Եվ ահա ես ինձ գտնում եմ եզերքին
 
Արհավրալի ու ահալի անդունդի,
 
Արհավրալի ու ահալի անդունդի,
 
Ուրկից ճիչեր էին պոռթկում ցավագին։
 
Ուրկից ճիչեր էին պոռթկում ցավագին։
  
Այնտեղ այնքան խորունկ, մթար ու մառ էր,  
+
{{տող|10}}Այնտեղ այնքան խորունկ, մթար ու մառ էր,
Որ ինչթան էլ հայացքըս ներս սուզեի,
+
Որ ինչքան էլ հայացքըս ներս սուզեի,
 
Ես ոչ մի բան չէի կարող նշմարել։
 
Ես ոչ մի բան չէի կարող նշմարել։
  
«Արդ մենք իջնենք դեպի աշխարհը անլույս,  
+
{{տող|13}}«Արդ մենք իջնենք դեպի աշխարհը անլույս ,
Ես առջևից, դու ետևից կընթանանք,—  
+
Ես առջևից, դու ետևից կընթանանք,—
 
Ասաց պոետն համակ դալկուն և ի հույզ։
 
Ասաց պոետն համակ դալկուն և ի հույզ։
 +
 +
{{տող|16}}Նկատելով գույնն իր փոխված՝ ասացի.
 +
«Ես ինչպե՞ս գամ, երբ դու երկյուղ ես զգում,
 +
Դու, որ միակ իմ նեցուկն ես առնացի»։
 +
 +
{{տող|19}}«Տանջանքն անձանց, որ ցածում են գտնվում,
 +
Դեմքիս վրա մի դալկություն է սփռել,—
 +
Պատասխանեց,— որ քեզ ահից է թվում։
 +
 +
{{տող|22}}Այժմ շտապենք, քանզի երկար է ուղին»։
 +
Այսպես մտավ և այսպես ինձ մտցրեց
 +
Վիհը պատող պարունակը առաջին։
 +
 +
{{տող|25}}Այնտեղ, որքան կարողացա լսել ես,
 +
Լաց֊կոծ չկար, այլ կար միայն հառաչանք,
 +
Որ հուզում էր հավերժ օդը մշտապես։
 +
 +
{{տող|28}}Դա այն անվիշտ տվայտանքից էր անանց,
 +
Որ կրում էր բազմությունը անհամար
 +
Մանուկների, տղամարդկանց և կանանց։
 +
 +
{{տող|31}}«Չես հարցնում, թե ի՞նչ հոգիներ են սրանք,—
 +
Ասաց վարպետս։— Արդ դու նախքան մեր ճամփան
 +
Շարունակելն հասու եղիր, որ նրանք
 +
 +
{{տող|34}}Չեն մեղանչել, չեն էլ փրկվել հավաստի,
 +
Քանզի նրանք մկրտություն չստացան,
 +
Որը մասն է քո դավանած հավատի։
 +
 +
{{տող|37}}Իսկ նրանք, որ նախքան Քրիստոսն ապրեցին,
 +
Պատշաճորեն չպաշտեցին Աստուծուն,
 +
Ես ինքըս էլ պատկանում եմ այդ դասին։
 +
 +
{{տող|40}}Մենք այստեղ ենք այս թերությանց պատճառով,
 +
Եվ ոչ ուրիշ, և մեր վիշտը այն է լոկ,
 +
Որ ապրում ենք երկնի անհույս տենչանքով»։
 +
 +
{{տող|43}}Ես իմ սրտում ցավ զգացի դժնդակ,
 +
Երբ իմացա, որ շատ անձինք մեծարժեք
 +
Լիմբոսի մեջ ունեն առկախ մի վիճակ։
 +
 +
{{տող|46}}«Ասա ինձ, տե՛ր, ասա, վարպե՛տ թանկագին,
 +
Ասացի ես, որ ես վստահ լինեմ միշտ
 +
Ամեն կասկած հաղթահարող հավատքին,—
 +
 +
{{տող|49}}Մեկն այստեղից ելա՞վ աշխարհն երանյալ՝
 +
Իր կամ այլոց արժանիքի շնորհիվ»։
 +
Կռահելով նա խոսքերն իմ քողարկյալ,
 +
 +
{{տող|52}}Պատասխանեց. «Ես նոր էի աստ եկած,
 +
Երբ տեսա, որ այստեղ իջավ մի Հզոր,
 +
Հաղթանակի սուրբ խաչվառով պսակված։
 +
 +
{{տող|55}}Նա այստեղից դուրս բերեց մեր նախահոր,
 +
Եվ Աբելին, նրա որդուն, և Նոյին,
 +
Եվ Մովսեսին — տեր ու ծառա պատվավոր.
 +
 +
{{տող|58}}Աբրահամին և թագավոր Դավիթին,
 +
Իսրայելին և նրա հորն ու որդվոց,
 +
Եվ Հռաքելին, սիրված սիրով կաթոգին.
 +
 +
{{տող|61}}Եվ շատերի, որոնց հասցրեց նա փառքի։
 +
Պետք է գիտնաս, որ անձերից այս առաջ
 +
Չէր փրկըված մարդկային ոչ մի հոգի»։
 +
 +
{{տող|64}}Այսպես էր նա խոսում առաջ շարժվելով,
 +
Եվ մենք այսպես գնում էինք ու անցնում
 +
Բազմահազար հոգիների հոծ ցանցով։
 +
 +
{{տող|67}}Դեռ շատ չէինք հեռացել մենք վիհեզրից,
 +
Երբ ես հանկարծ տեսա մի լույս հրեղեն,
 +
Որ ցրում էր մի որոշ մաս խավարից։
 +
 +
{{տող|70}}Թեև լույսից հեռու էինք բավական,
 +
Բայց ես արդեն կռահեցի, որ տեղն այդ
 +
Սահմանված էր անձանց համար պատվական։
 +
 +
{{տող|73}}«Օ՜, գիտության և արվեստի ջատագով,
 +
Այդ ովքե՞ր են, ոբ հարգ ունեն այդքան մեծ
 +
Եվ մյուսներից տարբերվում են վիճակով»։
 +
 +
{{տող|76}}Պատասխանեց. «Անունն իրենց փառապանծ,
 +
Որ հնչում է ամենուրեք աշխարհում,
 +
Այդ պատվին է արժանացնում հենց նրանց»։
 +
 +
{{տող|79}}Այդ միջոցին ինչ֊որ մի ձայն ես առա.
 +
«Պատիվ տվեք բանաստեղծին վեհագույն։
 +
Ահա ետ է դառնում ստվերը նրա»։
 +
 +
{{տող|82}}Եվ ես տեսա, երբ այն ձայնը մնաց լուռ,
 +
Որ չորս ստվեր գալիս էին դեպի մեզ.
 +
Նրանց դեմքը ոչ ուրախ էր, ոչ տխուր։
 +
 +
{{տող|85}}Բարի վարպետս այն ժամանակ ասաց ինձ.
 +
«Նայիր նրան, որ սուր բռնած իր ձեռքին՝
 +
Ընթանում է այն երեքի առջևից։
 +
 +
{{տող|88}}Նա Հոմերն է, բանաստեղծը տիրական.
 +
Հետևյալը Հորատիոսն է երգիծող,
 +
Օվիդիոսն է երրորդ, վերջինը՝ Լուկան։
 +
 +
{{տող|91}}Մենք կապված ենք այն պանծալի տիտղոսով,
 +
Որ նրանք նոր հռչակեցին միաձայն,
 +
Ուստի լավ են անում պատիվ ինձ տալով»։
 +
 +
{{տող|94}}Այսպես տեսա հավաքույթը այստեղ ես
 +
Այն կաճառի, որի երգերը վսեմ
 +
Այլոց վրա սավառնում են արծվի պես։
 +
 +
{{տող|97}}Զրուցելով նրանք մի պահ միասին,
 +
Մոտեցան ինձ ողջույններով սիրալիր,
 +
Եվ դրանից ժպտաց վարպետն իմ անգին։
 +
 +
{{տող|100}}Ապա նրանք առ ի հարգանս ինձ դարձյալ,
 +
Ինձ միացրին իրենց խմբին իմաստուն.
 +
Եվ նրանց մեջ ես վեցերորդը դարձա։
 +
 +
{{տող|103}}Մենք բոլորս դեպի լույսը շարժվեցինք,
 +
Զրուցելով բաներ, որ լավ է լռել,
 +
Ինչպես լավ էր խոսել այնտեղ, ուր էինք։
 +
 +
{{տող|106}}Եկանք առջև մի դղյակի փառահեղ,
 +
Որ պատած էր յոթնապատիկ որմերով
 +
Եվ պաշտպանված մի գետակով յուրագեղ։
 +
 +
{{տող|109}}Մենք գետակը, ինչպես ցամաք, անց կացանք,
 +
Եվ մտնելով իմաստնոց հետ յոթ դռնով՝
 +
Դալարազարդ մարգագետին մի հասանք։
 +
 +
{{տող|112}}Այնտեղ կային մարդիկ դեմքով ծանր ու լուրջ
 +
Եվ հայացքով պատկառազդու չափազանց.
 +
Խոսում էին սակավ, ձայնով քաղցրահունչ։
 +
 +
{{տող|115}}Մենք բարձրացանք մի բլրակի վրա ջինջ,
 +
Տեղի վրա մի լուսավոր ու արձակ,
 +
Ուրկից տեսնել կարելի էր ամեն ինչ։
 +
 +
{{տող|118}}Ճիշտ մեր դիմաց մարգի վրա այն դալար
 +
Երևացին մեծապայծառ հոգիներ,
 +
Որոնց տեսնելն իսկ պարծանք էր ինձ համար։
 +
 +
{{տող|121}}Այնտեղ տեսա Էլեկտրային՝ զարմերով,
 +
Որոնց միջև Հեկտորը և Էնեաս,
 +
Եվ Կեսարին՝ կորովաբիբ աչքերով։
 +
 +
{{տող|124}}Այնտեղ էին Պենտեսիլեն, Կամիլլան.
 +
Այնտեղ էին Լատինոսը թագավոր
 +
Եվ նրա հետ իր աղջիկը՝ Լավինան։
 +
 +
{{տող|127}}Անդ Բրուտոսն էր, որ արտաքսեց Տարկվինին,
 +
Հուլիան, Մարկիան, Լուկրետիան ու Կոռնելիան,
 +
Եվ Սալատինն, որին տեսա առանձին։
 +
 +
{{տող|130}}Ապա երբ որ ես նայեցի քիչ հեռուն,
 +
Տեսա ամեն իմացության ուսուցչին,
 +
Շրջապատված ընտանիքով իմաստուն։
 +
 +
{{տող|133}}Նրան էին նայում բոլորն հարգանքով.
 +
Այնտեղ էին Սոկրատը և Պլատոնն,
 +
Որ ամենքից մոտիկ էին նրա քով.
 +
 +
{{տող|136}}Այնտեղ էին իմաստուններ Դեմոկրիտ,
 +
Դիոգենեսն, Անաքսագորն ու Թալես,
 +
Էմպեդոկլը, Զենոնը և Հերակլիտ։
 +
 +
{{տող|139}}Այնտեղ էր և Դոսկորիդը բուսաբան,
 +
Այնտեղ էին Օրֆեոսը և Լինոն,
 +
Կիկերոնն ու բարոյագետ Սենեկան։
 +
 +
{{տող|142}}Եվկլիդեսն ու Պտղոմեոսն աստղաբան,
 +
Հիպպոկրատը, Գալիենն ու Ավիկենն,
 +
Ավերրոյսը, որ եղավ մեծ մեկնաբան։
 +
 +
{{տող|145}}Ես չեմ կարող այստեղ թվել բոլորին,
 +
Զի երկար նյութն ինձ խթանում է այնպես,
 +
Որ խոսքերըս պետք է զիջեն փաստերին։
 +
 +
{{տող|148}}Մեր վեցյակը վերածվում է երկուսի.
 +
Խաղաղ օդից իջանք օդում հողմահույզ
 +
Վարպետս ու ես մի ուղիով մեկուսի.
 +
 +
{{տող|151}}Եկա մի վայր, ուր չէր շողում ոչ մի լույս։
 
</poem>
 
</poem>
 +
 +
=== Երգ հինգերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այսպես իջա պարունակից առաջին
 +
Երկրորդի մեջ, որ նվազ է տարածքով,
 +
Բայց ավելի լի է ողբով ցավագին։
 +
 +
{{տող|4}}Մուտքի մոտ է Մինոսն ահեղ կեցվածքով.
 +
Մեղավորներ է նա քննում ու դատում
 +
Եվ ուղարկում ներքև պոչի գալարքով։
 +
 +
{{տող|7}}Այսինքըն, երբ ներկայանում է նրան
 +
Մի պիղծ հոգի իր մեղքերը հայտնելու,
 +
Մեղքերի այդ դատավորը անվարան
 +
 +
{{տող|10}}Որոշում է նրա տեղը Դժոխքում,
 +
Եվ գալարում այնքան անգամ պոչը իր,
 +
Որքան հարկ է որ նա խրվի անդնդում։
 +
 +
{{տող|13}}Նրա առջև միշտ հոգիներ կան բազում.
 +
Նրանք հերթով մոտենում են դատվելու
 +
Եվ վճիռը լսելուն պես խոր սուզվում։
 +
 +
{{տող|16}}«Դու, որ եկար այս կայանը տանջալի,—
 +
Բացականչեց Մինոսը, ինձ տեսնելով
 +
Եվ թողնելով մի պահ պաշտոնն ահալի,—
 +
 +
{{տող|19}}Ո՛ւր ես մտնում, և ո՛ւմ ես դու վստահում.
 +
Թող չխաբի քեզ լայնությունը մուտքի»։
 +
Առաջնորդըս նրան. «Ինչո՞ւ ես գոռում.
 +
 +
{{տող|22}}Մի՛ խափանիր նրա ճամփան պարտադիր.
 +
Այդ են կամում անդ՝ ուր կարող են անել,
 +
Ինչ որ կամին. էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
 +
 +
{{տող|25}}Ահա ողբի ձայներ էին ինձ հասնում.
 +
Ահա արդեն եկել֊հասել եմ այնտեղ,
 +
Ուր ինձ խոցում էին ջայլերը բազում։
 +
 +
{{տող|28}}Եկա այնտեղ, ուր չի շողում ոչ մի լույս,
 +
Ուր փչում են քամիները հակամարտ
 +
Եվ շառաչում, ինչպես մի ծով հողմահույզ։
 +
 +
{{տող|31}}Եվ մրրիկը, որ երբեք չի դադարում,
 +
Հոգիներին իր հորձանքի մեջ առած՝
 +
Պտուտքում է, քշում, իրար ընդհարում։
 +
 +
{{տող|34}}Երբ հասնում են նրանք ժայռին եզրային,
 +
Հեծեծում են, ողբում, գոռում ու գոչում
 +
Եվ անիծում արդարությունն երկնային։
 +
 +
{{տող|37}}Ես իմացա, որ այս տեսակ տանջանքին
 +
Մատնված են մարմնասերները մեղսոտ,
 +
Որոնք միտքը ենթարկել են կույր կրքին։
 +
 +
{{տող|40}}Եվ ինչպես որ սարյակները խուռներամ
 +
Թևածում են արագ, մղված ցուրտ հովից,
 +
Այսպես և այն հոգիները թուլակամ
 +
 +
{{տող|43}}Հողմից քշված սլանում են ամեն դի.
 +
Նրանք չունեն սփոփարար ոչ մի հույս
 +
Տանջանքների մեղմացման կամ հանգստի։
 +
 +
{{տող|46}}Եվ ինչպես որ կռունկները կառաչող
 +
Սավառնում են օդում երկար շարքերով,
 +
Այսպես տեսա ես հոգիներ հառաչող,
 +
 +
{{տող|49}}Որոնք տարվում էին հողմի հորձանքից։
 +
Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
 +
Որոնք այդպես չարչարվում են սև օդից»։
 +
 +
{{տող|52}}Եվ նա ասաց. «Առաջինն այն պիղծերից,
 +
Որոնց մասին դու ուզում ես իմանալ,
 +
Կայսրուհին էր բազմալեզու ազգերի։
 +
 +
{{տող|55}}Նա այնքան մեղկ ու անառակ կյանք վարեց,
 +
Որ խույս տալու համար մարդկանց պարսավից,
 +
Ամեն հաճույք օրինական համարեց։
 +
 +
{{տող|58}}Շամիրամն է, որ, ինչպես գիրքն է գրում,
 +
Եղավ կինը և հաջորդը Նինոսի.
 +
Նա իշխեց անդ, ուր արդ Սուլթանն է տիրում։
 +
 +
{{տող|61}}Իսկ այն մյուսը եղավ սիրուց ինքնասպան,
 +
Չպահելով հիշատակը Սիքեի.
 +
Ետևում է Կլեոպատրան ճակաճան։
 +
 +
{{տող|64}}Ահա այնքան չարյաց պատճառ Հեղինեն.
 +
Ահա և մեծն, անպարտելին Աքիլլես,
 +
Որ, ի վերջո, պարտվեց սիրուց հրեղեն։
 +
 +
{{տող|67}}Ահա Պարիսն ու Տրիստանը»։ Եվ այսպես
 +
Անուններով նշեց բազում ստվերներ,
 +
Որոնք մեռել էին սիրուց բոցակեզ։
 +
 +
{{տող|70}}Եվ երբ այսպես իմ ուսուցչից իմացա
 +
Անունները հերոս արանց ու կանանց,
 +
Ես հուզվեցի և գրեթե թալկացա։
 +
 +
{{տող|73}}Ես ասացի. «Պոե՛տ, սիրով կուզեի
 +
Ես տեսակցել այն զույգի հետ համընթաց ,
 +
Որ թեթև է քշվում հողմից ամեհի»։
 +
 +
{{տող|76}}Եվ նա ասաց. «Կտեսնես, երբ մոտ հասնեն,
 +
Այնժամ նրանց վարող սիրո անունով
 +
Կանչիր նրանց, նրանք կգան կխոսեն»։
 +
 +
{{տող|79}}Հենց որ հողմը նրանց ուղղեց դեպի մեզ,
 +
Ես ձայնեցի. «Ո՛վ տառապյալ հոգիներ,
 +
Եկեք խոսենք, եթե չունեք արգելք ձեզ»։
 +
 +
{{տող|82}}Ինչպես կանչված աղավնիները հեզիկ
 +
Բնազդաբար, բաց և անշարժ թևերով,
 +
Ցած են թռչում դեպ իրենց բույնը քաղցրիկ,
 +
 +
{{տող|85}}Այսպես նրանք ելան խմբից Դիդոնի
 +
Եվ ժանտ օդի միջով եկան դեպի մեզ,
 +
Այնքան ազդու եղավ ձայնս կենդանի։
 +
 +
{{տող|88}}«Ո՛վ արարած բարեգութ և մարդասեր,
 +
Որ այցի ես մեզ եկել այս գորշ օդով,
 +
Մեզ, որ աշխարհն արյունով ենք ներկել մեր.
 +
 +
{{տող|91}}Տիեզերքի արքան եթե մեզ լսեր,
 +
Կաղոթեինք խաղաղության համար քո,
 +
Զի գթացիր դժխեմ բախտի վրա մեր։
 +
 +
{{տող|94}}Այն, ինչ որ դու կուզես լսել և խոսել,
 +
Մենք պատրաստ ենք խոսելու և լսելու,
 +
Քանի քամին արդ լռել է ու կասել։
 +
 +
{{տող|97}}Ես ծնվել եմ այն քաղաքում ծովամերձ,
 +
Որտեղ Պոն է իջնում հանգիստ առնելու
 +
Մշտահոսուն վտակներով իր հանդերձ։
 +
 +
{{տող|100}}Սերը, որ շուտ է այրում սիրտը քնքուշ,
 +
Վառեց սրան գեղեցկությամբ իմ մարմնի,
 +
Որ գրավվեց կերպով այնքան խուժադուժ։
 +
 +
{{տող|103}}Սերը, որ սեր է պարտադրում սիրվածին,
 +
Ինձ սիրահար դարձրեց սրան այնքան թունդ,
 +
Որ այստեղ իսկ մենք կապված ենք միասին։
 +
 +
{{տող|106}}Սերը հասցրեց մեզ երկուսիս նույն մահվան.
 +
Մեզ սպանողն սպասվում է Կայենում»։
 +
Այս խոսքերը նրանց բերնից դուրս եկան։
 +
 +
{{տող|109}}Լսելով այդ հոգիներին վշտակեզ,
 +
Ես գըլուխըս տխուր կրծքիս հակեցի։
 +
Վարպետս հարցրեց. «Ի՞նչ ես խորհում դու այդպես»։
 +
 +
{{տող|112}}Ի պատասխան ես ասացի. «Օ՜, ավա՛ղ,
 +
Ինչքա՛ն հույզեր ու երազներ խանդակաթ
 +
Հասցրին սրանց այս վախճանին կանխավաղ»։
 +
 +
{{տող|115}}Ապա նրանց ես դիմելով խոսեցի.
 +
«Ո՛վ Ֆրանչեսկա, քո պատմությունը տխուր
 +
Ես վշտով ու կարեկցությամբ լսեցի։
 +
 +
{{տող|118}}Բայց ինձ ասա՝ ձեր հույզերի ժամանակ
 +
Սերն ինչ ձևով և ինչ դեպքում թույլ տվեց,
 +
Որ դուք ձեր լուռ զգացումներն իմանաք»։
 +
 +
{{տող|121}}Եվ նա ասաց. «Ավելի մեծ վիշտ չկա,
 +
Քան երջանիկ ժամանակները հիշել
 +
Դժբախտ ժամին, քո ուսուցիչն է վկա։
 +
 +
{{տող|124}}Բայց եթե դու տեղեկանալ ես ուզում
 +
Պատճառը մեր անբախտ սիրո, ես կասեմ,
 +
Ինչպես նա, ով արտասվում է և խոսում։
 +
 +
{{տող|127}}Իբրև ժամանց կարդում էինք մի օր մենք
 +
Լանչիլոտտի պատմությունը սիրային.
 +
Մենակ էինք և չունեինք մտքեր նենգ։
 +
 +
{{տող|130}}Ընթերցումն այդ մեր հայացքները շատ հեղ
 +
Հանդիպեցրեց և մեր դեմքերն այլայլեց,
 +
Բայց մեր խելքը կորցնել տվեց լոկ մի տեղ։
 +
 +
{{տող|133}}Երբ կարդացինք, որ տարփածուն ցանկալից
 +
Սիրեցյալի ժպտուն բերանն համբուրեց,
 +
Սա, որ երբեք չի բաժանվի ինձանից,
 +
 +
{{տող|136}}Համբուրեց իմ բերանն համակ հուզադող։
 +
Գիրքը դարձավ Գալեոտտո մեզ համար։
 +
Է՛լ այն օրը չկարդացինք ոչ մի տող»։
 +
 +
{{տող|139}}Մինչ այսպես էր բարբառում այն մի հոգին,
 +
Մյուսն այնպես դառնորեն էր հեկեկում,
 +
Որ հուզմունքից նվաղեցի մահագին.
 +
 +
{{տող|142}}Եվ ես ընկա, ինչպես դիակն է ընկնում։
 +
</poem>
 +
 +
=== Երգ վեցերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Հենց որ արդեն վերադարձավ ուշքը իմ,
 +
Որ այլայլվել, մթագնել էր հուզումից,
 +
Ի լուր ողբին սիրող զույգի մտերիմ,
 +
 +
{{տող|4}}Ես ամենուր տեսա շուրջը իմ բոլոր,
 +
Ուր որ դարձա և կամ ուր որ նայեցի,
 +
Տանջանքներ և տանջակիրներ նորանոր։
 +
 +
{{տող|7}}Ահա արդեն պարունակումն եմ երրորդ,
 +
Ուր տեղում է անդադար ու միալար
 +
Մի ցուրտ անձրև անիծյալ ու գարշահոտ։
 +
 +
{{տող|10}}Մեծ֊մեծ կարկուտ, և ձյուն, և ջուր աղտեղի
 +
Թափվում են ցած օդի միջով մթամած,
 +
Հոտեցնելով տղմուտ տարածքը տեղի։
 +
 +
{{տող|13}}Կերբերոսը, գազանն անգութ, արտառոց,
 +
Երեք գլխով կաղկանձում է շան նման
 +
Այնտեղ խրված հոգիների վրա հոծ։
 +
 +
{{տող|16}}Նրա աչքերն հուր են, մորուքը մթար,
 +
Փորը խոշոր և թաթերը ճապռավոր,
 +
Հոգիներին ճանկռում, ցրցում է նա հար։
 +
 +
{{տող|19}}Անձրևի տակ սրանք ոռնում են շան պես,
 +
Եվ ջանալով ծածկել մեկ կողը մյուսով՝
 +
Շրջշրջվում են, շուռ֊մուռ գալիս մշտապես։
 +
 +
{{տող|22}}Երբ մեզ տեսավ Կերբերոսը ահագին,
 +
Բացեց ռեխերն ու ժանիքներ ցույց տվեց.
 +
Նա դողում էր բարկությունից մոլեգին։
 +
 +
{{տող|25}}Առաջնորդըս պարզեց ձեռքերն իր անփակ
 +
Եվ գետնից հող վերցնելով լիաբուռ՝
 +
Նետեց նրա երախների մեջ անհագ։
 +
 +
{{տող|28}}Ինչպես շունը, որ ոռնում է քաղցից սուր,
 +
Հանդարտվում է, հենց որ ոսկորն է կրծում,
 +
Եվ զբաղվում հոշոտելով լոկ այն լուռ,
 +
 +
{{տող|31}}Այսպես սսկվեց դև Կերբերոսն հողակուլ,
 +
Որի ոռնոցն հոգվոց այնպես էր լլկում,
 +
Որ կուզեին նրանք լինել հավետ խուլ։
 +
 +
{{տող|34}}Անցնում էինք ժանտ անձրևից կռացած
 +
Հոգիների վրայով և կոխկրտում
 +
Ուրուները նրանց՝ մարմին թվացած։
 +
 +
{{տող|37}}Բոլոր նրանք պառկած էին գետնամած,
 +
Բացի մեկից, որ վեր կացավ ու նստեց,
 +
Երբ տեսավ, որ իրեն էինք մոտեցած։
 +
 +
{{տող|40}}«Օ՜ դու, որ այս Դժոխքի մեջ ես բերվել,—
 +
Ասաց նա ինձ,— իմացիր, թե ով եմ ես.
 +
Իմ մեռնելուց առաջ էիր դու ծնվել»։
 +
 +
{{տող|43}}Եվ ես նրան. «Տանջանքները քո կրած
 +
Դիմագծերդ այլակերպել են այնքան,
 +
Որ թվում է, թե քեզ երբեք չեմ տեսած։
 +
 +
{{տող|46}}Բայց ասա ինձ՝ ո՞վ ես, որ այս չարատանջ
 +
Վայրն ես եկել և կրում ես մի պատիժ,
 +
Որ մյուսներից թեթև է, բայց շատ տհաճ»։
 +
 +
{{տող|49}}Եվ նա ասաց. «Քաղաքըդ , որ չարությամբ
 +
Այնքան լի է, որ չափն անցել է արդեն,
 +
Եղավ օրրանն իմ կենցաղի անտաղտապ։
 +
 +
{{տող|52}}Քաղաքացիքդ անվանեցիք ինձ Չակկո։
 +
Եվ որկորի իմ մոլության համար վատ
 +
Լլկվում եմ այս անձրևի տակ հարագո։
 +
 +
{{տող|55}}Եվ ես՝ թշվառս, այստեղ մենակ չեմ հարկավ.
 +
Սրանք էլ նույն մեղքի համար են կրում
 +
Նույն պատիժը»։ Եվ նա մի պահ կանգ առավ։
 +
 +
{{տող|58}}Ես ասացի. «Չարչարանքներըդ, Չակկո,
 +
Ինձ հուզում են արտասվելու աստիճան,
 +
Բայց ասա ինձ՝ ո՞ւր կհանգեն ի վերջո
 +
 +
{{տող|61}}Երկպառակված քաղաքացիք քաղաքի.
 +
Մի՞թե արդար մեկը չկա նրանց մեջ.
 +
Ի՞նչ է պատճառն այդ գժտությանց անհարկի»։
 +
 +
{{տող|64}}Եվ նա ասաց . «Երկար վեճից հետո տաք
 +
Կռվի կանցնեն. գեղջուկները կհաղթեն,
 +
Իսկ մյուսները կհալածվեն բովանդակ։
 +
 +
{{տող|67}}Ապա նրանք երրորդ տարվա ընթացքում
 +
Կտապալվեն և մյուսները կհաղթեն
 +
Ուժով մեկի, որ նենգությամբ է գործում։
 +
 +
{{տող|70}}Սրանք նրանց երկար ատեն կնեղեն
 +
Ու կենթարկեն ստորացման վիսաբար,
 +
Թեկուզ նրանք արտասվեն կամ կատաղեն։
 +
 +
{{տող|73}}Արդարներ կան, սակայն չունեն ունկնդրող։
 +
Գոռոզություն, ագահություն ու նախանձ —
 +
Երեք կայծեր եղան սրտեր բռնկող»։
 +
 +
{{տող|76}}Նա վերջ տվեց իր խոսքերին ցավալի։
 +
Եվ ես նրան. «Տեղեկության տուր խնդրեմ,
 +
Շնորհելով ինձ երկու խոսք ավելի։
 +
 +
{{տող|79}}Արժանավոր Ֆարինատան և Մոսկան,
 +
Ռուստիկուչչին, Տեգիայոն և Արիգոն,
 +
Եվ այլք, որոնք եղան անձեր պատվական,
 +
 +
{{տող|82}}Ո՞ւր են, ասա, որ ես նրանց գեթ տեսնեմ.
 +
Մեծ իղձ անեմ իմանալու, թե նրանք
 +
Երկնքո՞ւմ են, թե՞ Դժոխքում են դժխեմ»։
 +
 +
{{տող|85}}Եվ նա ասաց. «Դժոխքում են, բայց ցածում,
 +
Եթե իջնես, նրանց կարող ես տեսնել.
 +
Նրանց վրա այլ մեղքեր են ծանրանում։
 +
 +
{{տող|88}}Բայց երբ դու քաղցր աշխարհ ընկնես վերստին,
 +
Խնդրում եմ քեզ հիշատակըս պահել տաս.
 +
Այս է իմ խոսքն ու պատասխանը վերջին»։
 +
 +
{{տող|91}}Եվ նայելով աչքերով խեթ ու մռայլ,
 +
Իր գլուխը վայրահակեց ու ընկավ
 +
Տղմաթաթախ հոգիների միջև այլ։
 +
 +
{{տող|94}}Վարպետս ասաց․ «Էլ չի ելնի այլոց պես
 +
Մինչև հնչելն հրեշտակային փողերի
 +
Եվ գալուստը դատավորի խորատես,
 +
 +
{{տող|97}}Երբ կգտնեն նրանք շիրիմն իրենց լուռ,
 +
Կառնեն մարմինն ու տեսքն իրենց սեփական
 +
Եվ կլսեն դատավճիռն ահալուր»։
 +
 +
{{տող|100}}Այսպես ահա մենք անցկացանք համրաքայլ
 +
Գարշ խառնուրդով ստվերների ու ցեխի,
 +
Զրուցելով կյանքի մասին հանդերձյալ։
 +
 +
{{տող|103}}Եվ ես. «Վարպե՛տ, այս տանջանքները դաժան
 +
Ահեղ վճռից հետո կաճե՞ն ավելի,
 +
Թե՞ կպակսեն և կամ նույնը կմնան»։
 +
 +
{{տող|106}}Եվ նա. «Դիմիր քո գիտությանն, ըստ որի
 +
Էակն ինչքան ավելի է կատարյալ,
 +
Այնքան ուժեղ կզգա չարը և բարին։
 +
 +
{{տող|109}}Թեպետ և այս հոգիները հուսաթափ
 +
Չեն դառնալու ճշմարտապես կատարյալ,
 +
Բայց հույս ունեն հուսկ դառնալու որոշ չափ։
 +
 +
{{տող|112}}Խոսակցելով այլ բաների մասին դեռ,
 +
Շուրջանակի պտտվեցինք միասին
 +
Եվ եկանք անդ, ուր վայրէջքն էր բացվում մեր.
 +
 +
{{տող|115}}Այստեղ գտանք մեծ թշնամի Պլուտոսին։
 +
</poem>
 +
 +
=== Երգ յոթերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}«Պապե Սատան, պապե Սատան, ալեպպե»,—
 +
Գոչեց Պլուտոսն իր ձայնով խուլ ու խռպոտ։
 +
Եվ իմաստունս, որ ամեն ինչ լավ գիտե,
 +
 +
{{տող|4}}Փարատելու համար ահըս՝ ինձ ասաց.
 +
«Մի վախենար, նա ինչ անի, չի կարող
 +
Մեզ արգելել իջնելու այս ժայռից ցած»։
 +
 +
{{տող|7}}Եվ դառնալով ռեխին դևի զայրալիր՝
 +
Ասաց. «Լռի՛ր, անիծյալ ու անհագ գայլ.
 +
Բարկությունից ինքզինքըդ կե՛ր, սպառի՛ր։
 +
 +
{{տող|10}}Մեր վայրէջքը ունի որոշ մի պատճառ.
 +
Այդ են կամում այնտեղ՝ բարձըր երկնքում,
 +
Ուր Միքայելն ընկճեց ջոլիրն հեստ ու չար»։
 +
 +
{{տող|13}}Ինչպես հողմից առագաստները ուռած
 +
Ցած են ընկնում, երբ հանկարծ կայմն է ջարդվում,
 +
Այսպես վայրագ գազանն անզոր ընկավ ցած։
 +
 +
{{տող|16}}Այսպես չորրորդ պարունակը մենք հասանք,
 +
Ընթանալով անդունդն ի վար Դժոխքի,
 +
Որ պատժում է ամեն չարիք ու հանցանք։
 +
 +
{{տող|19}}Օ՛ երկնային արդարացի դատաստան։
 +
Ի՛նչ տանջանքներ ու պատիժներ են տեսնում,
 +
Ինչո՞ւ մեղքերն աղետաբեր են այսքան։
 +
 +
{{տող|22}}Ինչպես երկրում Քարիբդեսի վրա ճիշտ
 +
Ալիքները մեկը մյուսին են բախվում,
 +
Այսպես այստեղ մարդիկ պետք է բախվեն միշտ։
 +
 +
{{տող|25}}Նրանք այստեղ անթիվ էին երևում,
 +
Որոնք կազմած երկու խմբեր տարանջատ՝
 +
Ծանըր բեռներ էին կրծքով գլորում։
 +
 +
{{տող|28}}Ապա նրանք իրար էին ընդհարվում
 +
Ու ետ քաշվում, մեկը մյուսին գոռալով.
 +
«Ի՞նչ ես գանձում», մյուսը՝ «Ի՞նչ ես դեն գցում»—
 +
 +
{{տող|31}}Եվ, շարժվելով պարունակով մթասքող,
 +
Գնում էին դեպի կետերն հակադիր,
 +
Միշտ կրկնելով այդ խոսքերը ծանակող։
 +
 +
{{տող|34}}Ապա նրանք կիսաշրջանն անցնելով՝
 +
Վերադառնում էին նորից բախվելու։
 +
Ես սրտիս մեջ դառըն կսկիծ զգալով՝
 +
 +
{{տող|37}}Հարցրի. «Վարպե՛տ, սրանք ովքե՞ր են իրոք,
 +
Ձախակողմյան այս ստվերները խուզված
 +
Բոլորեքյան կղերակա՞ն են արդյոք»։
 +
 +
{{տող|40}}Եվ նա ասաց. «Սրանք բոլորը, որ կան,
 +
Իրենց կյանքում եղան այնքան թյուրամիտ,
 +
Որ ծախսի մեջ չդրին չափ ու սահման։
 +
 +
{{տող|43}}Այդ է ասում նրանց գոռոցը վայրագ,
 +
Որ հանում են, երբ հասնում են այն կետին,
 +
Ուր զատվում են հանցանքներով հակառակ։
 +
 +
{{տող|46}}Նրանք, որոնց գլուխներն են հերաթափ,
 +
Քահանաներ, կարդինալներ, պապեր են,
 +
Որոնց եղծեց ագահությունը անչափ»։
 +
 +
{{տող|49}}Եվ ես. «Վարպե՛տ, անտարակույս ես այստեղ
 +
Կկարենամ մի քանիսին ճանաչել,
 +
Որ պղծվել են այդ ախտերով ծանրամեղ»։
 +
 +
{{տող|52}}Եվ նա ասաց. «Զուր բաներ ես մտածում.
 +
Այն կյանքն անմիտ, որը նրանց տխեղծեց,
 +
Այժըմ նրանց անճանաչ է դարձընում։
 +
 +
{{տող|55}}Նրանք հավետ բախվելու են այս կերպով.
 +
Ոմանք իրենց գերեզմանից դուրս կելնեն
 +
Փակ ափերով, ոմանք կտրած մազերով։
 +
 +
{{տող|58}}Նրանք իրենց ժլատ, շռայլ կենցաղով
 +
Մատնվել են այս պայքարին անվախճան,
 +
Որ չեմ ուզում մանրամասնել խոսքերով։
 +
 +
{{տող|61}}Արդ տես, որդյա՛կ, թե որքան են խաբուսիկ
 +
Բարիքներն այն, որ հանձնված են Բախտին,
 +
Որոնց համար իրար գզում են մարդիկ.
 +
 +
{{տող|64}}Այս խոնջաբեկ հոգիներից ոչ մեկին»։
 +
Զի արդ երկրում եղած֊չեղած ողջ ոսկին
 +
Չի կարող տալ հանգստություն ու դադար
 +
 +
{{տող|67}}Եվ ես. «Ասա դարձյալ, վարպե՛տ իմ բարի,
 +
Քո ակնարկած Բախտը ի՞նչ է, որ նրա
 +
Ճանկերում են բարիքները աշխարհի»։
 +
 +
{{տող|70}}Եվ նա ասաց. «Ո՛վ էակներ կարճամիտ,
 +
Ինչպիսի՛ խոր տգիտության մեջ եք դուք.
 +
Արդ ընդունիր իմ մտքերը ճշմարիտ։
 +
 +
{{տող|73}}Նա, որ գեր ի վեր է ամեն գիտությամբ,
 +
Երկինքների համար կարգեց վարիչներ
 +
Եվ իր լույսը բաշխեց այնպես համաչափ,
 +
 +
{{տող|76}}Որ նրանք այն ցոլարձակեն փոխադարձ.
 +
Նմանապես աշխարհային փայլերին
 +
Նա սահմանեց մի ընդհանուր հոգաբարձ,
 +
 +
{{տող|79}}Որ փոխանցի սին բարիքներն երկրային
 +
Ազգե ի ազգ, տոհմե ի տոհմ կամոք յուր,
 +
Ի հեճուկս ընդդիմության մարդկային։
 +
 +
{{տող|82}}Դրանից են ոմանք իշխում, այլք՝ ընկնում,
 +
Դատաստանի համաձայն հենց այս Բախտի,
 +
Որ պահված է, ինչպես օձը թավ խոտում։
 +
 +
{{տող|85}}Նրան ոչինչ չի հակազդի խելքը ձեր.
 +
Նա վարում է, տնօրինում իր մարզում,
 +
Ինչպես իրենց մարզում ուրիշ աստվածներ։
 +
 +
{{տող|88}}Դադար չունեն փոխանցումներն իր անսանձ,
 +
Անհրաժեշտ հարկն շտապեցնում է նրան.
 +
Այս է պատճառն հաճախադեպ փոփոխմանց։
 +
 +
{{տող|91}}Մարդիկ, ի դեպ, պետք է նրան գովեին,
 +
Նույնիսկ նրանք, որ անիրավ ու անճահ
 +
Հայհոյանք են ուղղում նրա հասցեին։
 +
 +
{{տող|94}}Բայց նա, զվարթ, փույթ չի անում այդ մասին.
 +
Իր ոլորտն է ղեկավարում գոհությամբ
 +
Մյուս նախաստեղծ գոյերի հետ միասին։
 +
 +
{{տող|97}}Այժմ ավելի չարչարանքի վայրն իջնենք.
 +
Աստղերն ահա խոնարհվում են դեպի ցած,
 +
Եվ մենք պետք չէ մեր ընթացքը դանդաղենք»։
 +
 +
{{տող|100}}Պարունակի միջով անցանք մենք դիմաց
 +
Եվ մոտեցանք մի առվակի խոխոջուն,
 +
Որ հոսում էր իր իսկ փորած ձորով ցած։
 +
 +
{{տող|103}}Գույնն ավելի թխորակ է, քան թե մութ,
 +
Եվ մենք նրա գորշ հոսանքին զուգընթաց
 +
Ներքև իջանք մի շավիղով տաժանուտ։
 +
 +
{{տող|106}}Տխրատեսիլ այդ գետակը հասնելով
 +
Ստորոտը սեպ ու մթին ժայռերի,
 +
Մի ճահիճ է կազմում Ստիքս անունով։
 +
 +
{{տող|109}}Մինչ ես նայում էի սևեռ աչքերով,
 +
Ճահճում տեսա տղմաթաթախ հոգիներ,
 +
Բոլորն էլ մերկ և զայրագին դեմքերով։
 +
 +
{{տող|112}}Լոկ ձեռքերով նրանք չէին կռվտում,
 +
Այլև իրենց գլխով, կրծքով, ոտքերով
 +
Եվ իրարու ատամներով բզկտում։
 +
 +
{{տող|115}}Վարպետս ասաց. «Արդ դու տեսնում ես, որդյակ
 +
Նրանց, որոնք կյանքում ցասկոտ են եղել.
 +
Բայց իմացիր, որ այս պղտոր ջրի տակ
 +
 +
{{տող|118}}Կան այլ մարդիկ, որ արձակում են հառաչ
 +
Եվ պղպջակ հանում ջրի երեսին,
 +
Ինչպես տեսնել դու կարող ես քո առաջ։
 +
 +
{{տող|121}}Ճահճում սուզված՝ նրանք այսպես են ասում.
 +
«Տխուր եղանք զվարթ օդում երկրային,
 +
Անթեղելով մաղձության ծուխ մեր ներսում.
 +
 +
{{տող|124}}Արդ տխրում ենք, խրված տիղմում այս մռայլ»։
 +
Նրանց կոկորդն այս երգն է միշտ կարկաչում,
 +
Զուր ճգնելով արտաբերել խոսք մի այլ»։
 +
 +
{{տող|127}}Նայելով այն հոգիներին ցեխակուլ,
 +
Մենք բավական երկար պտույտ գործեցինք
 +
Տղմուտ ճահճի և չոր ափի միջով խուլ,
 +
 +
{{տող|130}}Եվ հասանք տակն աշտարակի մի վերձիգ։
 +
</poem>
 +
 +
=== Երգ ութերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Սակայն, ասեմ, որ չհասած տակավին
 +
Ստորոտը աշտարակի բարձրաբերձ,
 +
Մեր աչքերը նրա գագաթն ուղղվեցին.
 +
 +
{{տող|4}}Քանզի այնտեղ երկու լույսեր դուրս եկան,
 +
Մի երրորդն էլ, որ հազիվ էր նկատվում,
 +
Վառվեց հեռվում իբրև նրանց պատասխան։
 +
 +
{{տող|7}}Ես դիմելով ծովին ամեն գիտությանց,
 +
Հարցրի. «Վարպե՛տ, այդ ի՞նչ լույսեր են դրանք.
 +
Ի՞նչ ասում ու պատասխանում են միմյանց»։
 +
 +
{{տող|10}}Եվ նա ասաց. «Հիմա ինչ որ կերևա
 +
Տղմուտ ճահճում, դա կարող ես նկատել,
 +
Եթե մեգը քեզ արգելակ չդառնա»։
 +
 +
{{տող|13}}Նետը երբեք այնպես թեթև ու արագ
 +
Չի արձակվել պրկված լարից աղեղի,
 +
Ինչպես տեսա փոքրածավալ մի նավակ,
 +
 +
{{տող|16}}Որ սրընթաց խոյանում էր դեպի մեզ,
 +
Թիավարված մի հոգուց, որ գոռում էր,
 +
«Դժխեմ հոգի, ահա եկար վերջապես»։
 +
 +
{{տող|19}}«Ֆլեգիաս, Ֆլեգիաս, զուր ես գոռում այս անգամ,—
 +
Ասաց տերըս։— Մենք քոնը չենք, եկել ենք
 +
Անց կենալու այս ճահիճով ապական»։
 +
 +
{{տող|22}}Ինչպես նա ով խաբեության մի ի լուր
 +
Սրտնեղվում ու սրտմտում է խորապես,
 +
Այսպես սրտնեց Ֆլեգիասը զուսպ ու լուռ։
 +
 +
{{տող|25}}Առաջնորդըս նրա մակույկը իջավ,
 +
Եվ ապա ինձ իջեցրեց իր կողքին.
 +
Իմ մտնելով լոկ մակույկը ծանրացավ.
 +
 +
{{տող|28}}Հենց որ այսպես զետեղվեցինք երկուստեք,
 +
Հին մակույկը առաջ շարժվեց սրընթաց,
 +
Ճեղքելով ջուրն ավելի խոր, քան երբեք։
 +
 +
{{տող|31}}Մինչ մենք ճահճով ճեպում էինք անարգել,
 +
Ինձ հանդիպեց տղմոտ մեկը և ասաց.
 +
«Ո՞վ ես դու, որ ժամիցըդ վաղ ես եկել»։
 +
 +
{{տող|34}}Եվ ես նրան. «Եկել եմ ոչ մնալու.
 +
Իսկ դու ով ես, որ աղտեղված ես այդպես»։
 +
Ասաց. «Մեկն եմ դատապարտված ողբալու»։
 +
 +
{{տող|37}}Եվ ես նրան. «Ողբա, սգա դու այդպես,
 +
Անիծյալ ու լպիրշ հոգի, վասնզի
 +
Կեղտիդ մեջ էլ լավ ճանաչում եմ ես քեզ»։
 +
 +
{{տող|40}}Այնժամ ցասմամբ նա ինձ մեկնեց ձեռքերն իր.
 +
Բայց առաջնորդս հրեց նրան, ասելով.
 +
«Շուտ դեն գնա, մյուս շների հետ կորչիր»։
 +
 +
{{տող|43}}Ապա բազկով վզիս փարվեց դող ի դող,
 +
Ինձ պագավ ու ասաց. «Հոգի զայրասիրտ,
 +
Քեզ հղացողն հավետ օրհնյալ լինի թող,—
 +
 +
{{տող|46}}Նա աշխարհում մեծամիտ մեկն է եղել
 +
Եվ թողել է վատ հիշատակ իր մասին,
 +
Դրանից է այստեղ այնպես կատաղել։
 +
 +
{{տող|49}}Երկրում ինչքան մեծամեծներ կան անհարգ,
 +
Որոնք այստեղ թավալվում են խոզի պես,
 +
Իրենց մասին թողած անուն մի անարգ»։
 +
 +
{{տող|52}}Եվ ես. «Վարպե՛տ, շատ պիտի գոհ լինեի,
 +
Եթե մենք դեռ ճահճալճից դուրս չեկած՝
 +
Այս ջրի մեջ նրան սուզված տեսնեի»։
 +
 +
{{տող|55}}Եվ նա. «Դեռևս դեմի ափը չհասած,
 +
Դու կստանաս քո փափագին գոհացում.
 +
Արդար է, որ դու քեզ զգաս գոհացած»։
 +
 +
{{տող|58}}Քիչ անց տեսա, որ ընկերները պղծուն
 +
Նրա վրա այնպես գրոհ գործեցին,
 +
Որ գոհությամբ ես փառք տվի Աստծուն։
 +
 +
{{տող|61}}«Զա՛րկ Արջենտուն»,— գոռում էին համորեն,
 +
Իսկ կատաղած ֆլորենտացի այն հոգին
 +
Ատամներով կծոտում էր ինքն իրեն։
 +
 +
{{տող|64}}Եվ ես նրան այդ վիճակում թողեցի։
 +
Սակայն հանկարծ ճիչեր հասան ականջիս,
 +
Եվ ես ուշի ուշով առաջ նայեցի։
 +
 +
{{տող|67}}Բարի վարպետս ինձ բացատրեց. «Որդյա՛կ, արդ
 +
Մոտեցել ենք մենք Դևպետի քաղաքին,
 +
Ուր բազմաթիվ հոգիներ կան մեղապարտ»։
 +
 +
{{տող|70}}Եվ ես. «Վարպե՛տ, արդեն տեսնում եմ ի ցած
 +
Բոսորագույն պարիսպները նրա ձիգ,
 +
Կարծես դուրս են եկել հրից շիկացած»։
 +
 +
{{տող|73}}Եվ նա ասաց. «Դա Դժոխքն է ստորին,
 +
Ուր վառվում է հավերժական մի կրակ,
 +
Որից որմերն հեռվից տալիս են կարմրին։
 +
 +
{{տող|76}}Մենք ի վերջո հասանք խորունկ ջրանցքին,
 +
Որով շուրջ էր պատած երկիրն այս ցավոտ,
 +
Որի որմերն ասես երկաթ լինեին։
 +
 +
{{տող|79}}Կատարելով մի շրջանցում շեղակի,
 +
Եկանք մի տեղ, ուր նավարարը գոչեց.
 +
«Դեհ դուրս եկեք, մուտքն այստեղ է քաղաքի»։
 +
 +
{{տող|82}}Դռների վրա տեսա դևեր բազմաթիվ,
 +
Որոնք միմյանց ասում էին զայրագին.
 +
«Ո՞վ է սա, որ դեռ չմեռած ստուգիվ,
 +
 +
{{տող|85}}Մեռյալների բնակավայրն է եկել»։
 +
Այնժամ վարպետս նշանացի հասկացրեց,
 +
Որ ուզում է մի պահ հետները խոսել։
 +
 +
{{տող|88}}Քիչ զսպելով իրենց զայրույթը ահեղ,
 +
«Մենակ դու եկ, թող նա գնա,— ասացին,—
 +
Նա, որ այդպես հանդգնել է գալ այստեղ։
 +
 +
{{տող|91}}Թող նա մենակ վերադառնա ճամփով խոլ.
 +
Իսկ դու հավետ այստեղ մեզ մոտ կմնաս,
 +
Դու որ նրան այս զնդանն ես բերել խոր»։
 +
 +
{{տող|94}}Թե ես որքան զարհուրեցի, ընթերցող,
 +
Չարագուշակ այդ խոսքերից, դու դատիր,
 +
Կարծեցի թե էլ ետ դառնալ չեմ կարող։
 +
 +
{{տող|97}}Ես ասացի. «Ո՛վ առաջնորդ թանկագին,
 +
Դու որ հաճախ իմ զորավիգն ես եղել
 +
Եվ ինձ փրկել վտանգներից ահագին,
 +
 +
{{տող|100}}Մի՛ թողնիր ինձ այստեղ այսպես անպաշտպան,
 +
Եվ եթե մեզ խոչընդոտ են հարուցում,
 +
Իսկույն բռնենք վերադարձի մեր ճամփան։
 +
 +
{{տող|103}}Եվ իմ տերը, որ ինձ այդտեղ էր բերել,
 +
Ասաց. «Վանիր քո երկյուղը, աստ ոչ ոք
 +
Չի կարող մեր առաջընթացին արգելել։
 +
 +
{{տող|106}}Ինձ սպասիր և քո հոգին հուսաբեկ
 +
Ամրապնդիր, սնիր բարի հույսերով.
 +
Այս խորքերում քեզ չեմ թողնի ես երբեք»։
 +
 +
{{տող|109}}Եվ հեռացավ մի պահ հայրըս բարեծին,
 +
Ինձ թողնելով երկբայության մեջ այնպես,
 +
Որ իմ գլխում «ոչ»֊ն ու «այո»֊ն վիճեցին։
 +
 +
{{տող|112}}Նրա խոսքերն հնար չեղավ ինձ լսել.
 +
Բայց նա երկար դևերի մոտ չմնաց,
 +
Քանզի նրանք շտապեցին ներս վազել։
 +
 +
{{տող|115}}Նրանք իսկույն դռներն ամուր փակեցին
 +
Առաջնորդիս առջև, որ դուրս մնալով,
 +
Վերադարձավ դանդաղաքայլ ու լռին։
 +
 +
{{տող|118}}Աչքերն հակած և ժրությանը կորցրած՝
 +
Նա հառաչով այս խոսքերն էր մրմնջում.
 +
«Ո՞վ երեսիս փակեց որջն այս մեղսամած»։
 +
 +
{{տող|121}}Եվ ինձ ասաց. «Հակառակ իմ խռովքին,
 +
Դու հանգիստ կաց, ես այս մարտում կհաղթեմ,
 +
Ով էլ թեկուզ ընդդիմանա մեր մուտքին։
 +
 +
{{տող|124}}Նորության չէ այդ լրբությունը նրանց.
 +
Նրանք նույն բանն արին դռանն արտաքին,
 +
Որ դեռ մինչև հիմա բաց է մնացած։
 +
 +
{{տող|127}}Վրան տեսար արձանագիրը դժնյակ։
 +
Ահա արդեն այդ դռնից ներս է անցել
 +
Եվ իջնում է ներքև մեկը միայնակ,
 +
 +
{{տող|130}}Որ կարող է այս քաղաքը մեզ բացել»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ իններորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այն գույնը, որ վախը դեմքիս դրոշմեց
 +
Առաջնորդիս վերադարձը երբ տեսա,
 +
Նրան իսկույն վանել տվեց հույզքն իր մեծ։
 +
 +
{{տող|4}}Նա կանգնեց ու նայեց, աչքը կիսագոց,
 +
Զի հայացքը հեռու ուղղել չէր կարող
 +
Աղջամուղջի և մշուշի միջով հոծ։
 +
 +
{{տող|7}}«Բայց,— ասաց նա,— պետք է հաղթենք այս մարտում,
 +
Ապա թե ոչ... Կա այնպիսի մի նեցուկ.
 +
Օ՛, ուր է նա և ինչու է ուշանում»։
 +
 +
{{տող|10}}Ես լավ տեսա, թե ինչպես նա քողարկեց
 +
Առկախ թողած իր այն խոսքը մյուսով,
 +
Որոնց միջև տարբերության կար մի մեծ։
 +
 +
{{տող|13}}Բայց և այնպես վախ զգացի առժամայն,
 +
Զի այդ ընդհատ խոսքին գուցե ես տվի
 +
Ավելի վատ իմաստ, քան թե ուներ այն։
 +
 +
{{տող|16}}«Ձեզնից մեկը այս անդնդում խորասույզ
 +
Իջա՞վ արդյոք պարունակից առաջին,
 +
Ուր պատիժը լոկ սպասելն է անհույս»։
 +
 +
{{տող|19}}Այսպես հարցրի, և նա տվեց պատասխան.
 +
«Մինչև հիմա հազվադեպ է պատահել,
 +
Որ մեզնից մեկն անցած լինի այս ճամփան։
 +
 +
{{տող|22}}Ես մի անգամ եղել եմ այս խոռոչում,
 +
Կախարդանքով Երիքթոնի այն անգութ,
 +
Որը հոգվոց իրենց մարմնոց էր կանչում։
 +
 +
{{տող|25}}Ես նոր էի զրկվել մարմնից կենդանի,
 +
Երբ նա ինձ այս պարսպից ներս մտցրեց,
 +
Որ դուրս բերեմ մեկին մարզից Հուդայի։
 +
 +
{{տող|28}}Իսկ սա վայրն է ամենից խոր ու նսեմ
 +
Եվ հեռագույնն համայնածիր երկնքից.
 +
Վստահ եղիր, ես ճանապարհը գիտեմ։
 +
 +
{{տող|31}}Այս ճահիճը, որ արձակում է գարշ հոտ,
 +
Օղակում է այս քաղաքը տանջալի,
 +
Ուր չենք կարող մենք ներս մտնել վեհերոտ»։
 +
 +
{{տող|34}}Չեմ հիշում, թե ուրիշ ինչեր դեռ ասաց,
 +
Քանզի ամբողջ ուշադրությանս ուղղված էր
 +
Դեպի գագաթն աշտարակի իմ տեսած։
 +
 +
{{տող|37}}Ահա հանկարծ նրա վրա կանգնեցին
 +
Դժոխքի երեք Ֆուրիաները արնաներկ,
 +
Որ ունեին տեսք ու կեցվածք կանացի։
 +
 +
{{տող|40}}Նրանց պատել էին կանաչ հիդրաներ,
 +
Իսկ գլուխներն ահեղ՝ փոխան մազերի
 +
Կրում էին եղջերավոր օձիկներ։
 +
 +
{{տող|43}}Եվ վարպետըս, որ ճանաչեց վաղվաղի
 +
Նաժիշտներին տարտարոսի տիրուհու,
 +
Ասաց. «Նայիր Երիններին կատաղի։
 +
 +
{{տող|46}}Աջ կողմինը Ալեկտոն է դառնահեծ,
 +
Ձախ կողմինը Մեգերան է, իսկ նրանց
 +
Մեջտեղինը Տիսիֆոնն է»։ Եվ լռեց։
 +
 +
{{տող|49}}Ամեն մեկն իր կուրծքն էր ցտում և ապա
 +
Իրեն ծեծում ու ճչում էր այնպես զիլ,
 +
Որ ես ահից առաջնորդիս պինդ կպա։
 +
 +
{{տող|52}}«Մեդուսան գա, մենք նրան քար կդարձնենք,—
 +
Ասում էին նրանք ներքև նայելով.—
 +
Թեսեոսին զուր անպատիժ թողինք մենք»։
 +
 +
{{տող|55}}«Շուտ շուռ արի և քո աչքերը փակիր,
 +
Քանզի եթե Գորգոնն այստեղ երևա,
 +
Էլ չես կարող վերադառնալ դու երկիր»։
 +
 +
{{տող|58}}Այսպես ասաց տերս և անձամբ ինձ շրջեց,
 +
Եվ շատ վստահ չլինելով ձեռքերիս՝
 +
Իր ձեռքերով երկու աչքերըս փակեց։
 +
 +
{{տող|61}}Դուք, որ ունեք ողջմտություն սեփական,
 +
Ուշ դարձրեք բարոյական իմաստին,
 +
Որ կա խորքում իմ տողերի այլաբան։
 +
 +
{{տող|64}}Ահա արդեն գորշ ջրերի վրայով
 +
Հասնում էր մեզ շռնդալի մի աղմուկ,
 +
Որ ցնցում էր երկու ափերն ալեխռով,
 +
 +
{{տող|67}}Այնպես, ինչպես փոթորիկը սաստկահույզ,
 +
Որ ծագում է հոսանքներից օդային,
 +
Թնդացնում է անտառները նորաբույս,
 +
 +
{{տող|70}}Քանցում ոստերն և դես ու դեն է գցում,
 +
Եվ փոշու ամպ բարձրացնելով իր առջև՝
 +
Հոտաղներին ու հոտերին հալածում։
 +
 +
{{տող|73}}Բաց անելով աչքերս ասաց. «Հիմա դու
 +
Տեսողությունդ ուղղիր ճահճի այն կետին,
 +
Ուր ավելի հոծ է մշուշն ու ազդու»։
 +
 +
{{տող|76}}Գորտերն ինչպես թշնամի օձ տեսնելիս
 +
Բոլորը մեկ չքանում են ջրի տակ
 +
Եվ սահմռկած՝ հատակին կուչ են գալիս,
 +
 +
{{տող|79}}Այսպես տեսա ես հոգիներ հազարյակ,
 +
Որոնք փախչում էին մեկի առջևից,
 +
Որ անցնում էր Ստիքսն ինչպես մի ցամաք։
 +
 +
{{տող|82}}Նա ձախ ձեռքը ստեպ առաջ էր տանում,
 +
Հեռացնելով իր աչքերից մեգը խիտ,
 +
Եվ կարծես նա լոկ դրանից էր նեղվում։
 +
 +
{{տող|85}}Ճանաչելով սուրհանդակին երկնքի,
 +
Դարձա տիրոջս, և սա նշան արեց ինձ,
 +
Որ խոնարհվեմ լռին՝ ի ցույց հարգանքի։
 +
 +
{{տող|88}}Օ՜, նա որքան լի էր թվում բարկությամբ։
 +
Եկավ կանգնեց դռան առջև ամրափակ
 +
Եվ ճպոտով այն բաց արեց հեշտությամբ։
 +
 +
{{տող|91}}«Ո՛վ երկնքից վտարվածներ , անարգ ցեղ,—
 +
Սաստեց նրանց, կանգնած մուտքին ահավոր,—
 +
Որտեղի՞ց է հանդգնությանը այդ ձեր.
 +
 +
{{տող|94}}Ինչո՞ւ եք դուք հակառակվում այն կամքին,
 +
Որ երբեք իր նպատակից չի շեղվում,
 +
Եվ կարող է պատուհասել ձեզ կրկին։
 +
 +
{{տող|97}}Ի՞նչ օգուտ ձեզ հեստել վճռի դեմ հաստված.
 +
Ձեր Կերբերոսն, եթե լավ եք դուք հիշում,
 +
Դեռ կրում է քիթն ու մռութը ջարդված»։
 +
 +
{{տող|100}}Վերադարձավ ապա ճամփով գարշելի,
 +
Առանց մի բառ մեզ ասելու, ինչպես նա,
 +
Ով դիմացի անձի հոգսից ավելի
 +
 +
{{տող|103}}Մտահոգված, տարված է այլ հոգսերով։
 +
Եվ մենք այսպես դեպի քաղաքն ուղղվեցինք,
 +
Սրտապնդված սրբազանի խոսքերով։
 +
 +
{{տող|106}}Մենք ներս մտանք բոլորովին անարգել.
 +
Ես, որ այնքան ուզում էի իմանալ,
 +
Թե ամրոցն այդ ինչ էր իր մեջ ներփակել,
 +
 +
{{տող|109}}Մտնելուս պես իմ աչքերը շրջեցի
 +
Եվ ամենուր տեսա մի դաշտ ընդարձակ,
 +
Լի ցավերով ու կոծերով ահռելի։
 +
 +
{{տող|112}}Ինչպես Առլում, ուր Ռոդանն է լճանում,
 +
Ինչպես Պոլում, Կառնարոյի ծոցի մոտ,
 +
Ուր Իտալիո սահմաններն են վերջանում,
 +
 +
{{տող|115}}Շիրիմներ կան, որ վայրն անհարթ են դարձնում,
 +
Այսպես այստեղ կային բազում շիրիմներ,
 +
Որոնք տխուր պատկեր էին ընծայում։
 +
 +
{{տող|118}}Նրանց շուրջը բոցեր էին բարձրանում,
 +
Շիկացնելով նրանց այնպես սաստկորեն,
 +
Ինչպես երբեք երկաթը չի շիկանում։
 +
 +
{{տող|121}}Բացված էին կափարիչները նրանց,
 +
Ուրկից ելնում էին ողբերը հոգվոց,
 +
Որոնք ներսում տանջվում էին հրախանձ։
 +
 +
{{տող|124}}Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
 +
Որոնք թաղված դագաղների մեջ նման՝
 +
Արձակում են դառնակսկիծ հեծեծանք»։
 +
 +
{{տող|127}}Եվ նա ասաց. «Հերձվածների պետերն են
 +
Իրենց բոլոր հարողների հետ մեկտեղ,
 +
Եվ լեցուն են դամբարաններն այս ամեն։
 +
 +
{{տող|130}}Նմանն այստեղ նմանի հետ է թաղված,
 +
Շիրիմներն են առավել կամ նվազ տաք»։
 +
Եվ ապա մենք դեպի աջ կողմը ուղղված՝
 +
 +
{{տող|133}}Դամբանների և պարսպի մեջ մտանք։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասներորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Դամբանների և պարսպի արանքով
 +
Առաջացանք մեկըս մյուսի ետևից։
 +
Հուսկ վարպետիս ես դիմեցի այս հարցով.
 +
 +
{{տող|4}}«Ո՛վ վսեմ միտք, որ համաձայն բաղձանքիս
 +
Ինձ տանում ես պարունակից պարունակ,
 +
Խոսիր ինձ և տուր գոհացում փափագիս։
 +
 +
{{տող|7}}Կարելի՞ է շիրիմների մեջ պառկած
 +
Մարդկանց տեսնել։ Խուփերն ահա բացված են,
 +
Եվ նրանց մոտ պահապան էլ չի կանգնած։
 +
 +
{{տող|10}}Եվ նա ասաց. «Այդ բոլորը կփակվեն,
 +
Երբ հոգիներն Հովսափաթից այստեղ գան
 +
Մարմինների հետ, որ երկրում կրել են։
 +
 +
{{տող|13}}Այս կողմ ունեն գերեզմաններ առանձին
 +
Էպիկուրն ու հետևորդները նրա,
 +
Որոնք մարմնի հետ մեռցնում են և հոգին։
 +
 +
{{տող|16}}Աստ կգտնես պատասխանը քո հարցի
 +
Եվ կստանաս գոհացումը փափագիդ,
 +
Որի մասին դու լռում ես մտացի»։
 +
 +
{{տող|19}}Եվ ես նրան. «Բարեհոգի՛ իմաստուն,
 +
Բան չեմ խոսում և սիրտըս չեմ բաց անում,
 +
Որպեսզի քեզ չպատճառեմ ձանձրություն»։
 +
 +
{{տող|22}}«Ո՛վ տոսկանցիդ, որ քաղաքով բոցավառ
 +
Անցնում ես ողջ, այդպես համեստ խոսելով,
 +
Խնդրում եմ քեզ այստեղ մի պահ դու կանգ առ։
 +
 +
{{տող|25}}Քո բարբառը ցույց է տալիս հայտնապես,
 +
Որ ծնվել ես հայրենիքում այն ազնիվ,
 +
Որի հանդեպ գուցե շատ խիստ եղա ես»։
 +
 +
{{տող|28}}Հանկարծ ահա այս խոսքերը դուրս եկան
 +
Մի դամբանի խորքից, և ես առ ահի
 +
Կիպ մոտեցա առաջնորդիս պատվական։
 +
 +
{{տող|31}}Եվ նա ասաց. «Այդպես ինչո՞ւ ես վեհեր։
 +
Նայիր այնտեղ Ֆարինատան է կանգնել։
 +
Երևում է, ահա, մեջքից մինչև վեր»։
 +
 +
{{տող|34}}Աչքերս այնժամ նրա վրա առան կանգ.
 +
Իսկ նա կուրծքն ու ճակատը վեր էր ցցել,
 +
Դժոխքի դեմ ասես ուներ քամահրանք։
 +
 +
{{տող|37}}Այն ժամանակ առաջնորդըս ինձ թափով
 +
Դամբանների միջով մղեց դեպի նա,
 +
Ասելով ինձ. «Խոսիր նրա հետ չափով»։
 +
 +
{{տող|40}}Երբ ես նրա դամբարանի մոտ հասա,
 +
Նա ինձ նայեց և վեսորեն ինձ հարցրեց.
 +
«Ովքե՞ր էին քո նախնիները, ասա՛»։
 +
 +
{{տող|43}}Ես նրանից ոչինչ ծածկել չուզելով,
 +
Մերոնց մասին իմ գիտցածը պատմեցի։
 +
Եվ նա ասաց հոնքերը վեր քաշելով.
 +
 +
{{տող|46}}«Նրանք եղան հակառակորդ չափազանց
 +
Ինձ, իմ նախնյաց և իմ մարդկանց կուսակից.
 +
Երկու անգամ աքսորեցի ես նրանց»։
 +
 +
{{տող|49}}«Աքսորվեցին, բայց ամենուստ ետ դարձան,—
 +
Ես պատասխան տվի նրան անհապաղ,—
 +
Սակայն ձերոնք այդ արվեստը չիմացան»։
 +
 +
{{տող|52}}Այնժամ ահա նույն դամբանի միջից բաց
 +
Մի հոգի էլ ելավ ծնոտը մինչև։
 +
Երևում էր, որ նա ծնկի էր եկած։
 +
 +
{{տող|55}}Շուրջըս նայեց, ասես ուներ բուռըն իղձ
 +
Ինձ հետ նաև մի ուրիշին տեսնելու,
 +
Բայց երբ զրկվեց բոլորովին այդ հույսից,
 +
 +
{{տող|58}}Լալով ասաց. «Եթե զնդանն այս դժնյա
 +
Դու եկել ես քո հանճարի վեհությամբ,
 +
Ո՞ւր է որդիս և ինչո՞ւ չէ քեզ հետ նա»։
 +
 +
{{տող|61}}Եվ ես նրան. «Ես ինքնակամ չեմ եկել.
 +
Ինձ սպասողն այնտեղ՝ տանում է առ այն,
 +
Որին, կարծեմ, Գուիդոն չի հարգել»։
 +
 +
{{տող|64}}Պատժի կերպից և խոսքերից հայտարար
 +
Ես արդեն իսկ հասկացա, թե ով էր նա,
 +
Որով եղավ պատասխանըս բավարար։
 +
 +
{{տող|67}}Հանկարծ ցցված՝ գոչեց ձայնով կորովի.
 +
«Ի՛նչ ասացի՞ր։ Նա չի հարգե՞լ։ Ողջ չէ՞ նա։
 +
Էլ չի՞ տեսնում քաղցըր լույսը արևի»։
 +
 +
{{տող|70}}Երբ նա տեսավ, որ իր հարցերն ինձ ուղղած
 +
Անպատասխան ես թողեցի միառժամ,
 +
Մեջքին ընկավ և այլևըս չերևաց։
 +
 +
{{տող|73}}Իսկ անձն այն սեգ, որ ինձ կանգնել էր տվել,
 +
Մնացել էր տեղում անշարժ, անայլայլ,
 +
Եվ իր դեմքը ամենևին չէր փոխել։
 +
 +
{{տող|76}}«Եթե մերոնք այդ արվեստը չիմացան,—
 +
Շարունակեց,— ապա այդ բանն ավելի
 +
Տանջում է ինձ, քան այս դամբանը դաժան։
 +
 +
{{տող|79}}Սակայն նախքան հիսուն անգամ շողա վառ
 +
Դեմքն այն կնոջ, որ տիրակալ է այստեղ,
 +
Կիմանաս, թե այդ բան ինչքան է դժվար։
 +
 +
{{տող|82}}Իցիվ թե դու տեսնես աշխարհն անուշակ։
 +
Բայց ասա ինձ՝ ձերոնք ինչո՞ւ մերոնց դեմ
 +
Եղան այնքան անագորույն ու վայրագ»։
 +
 +
{{տող|85}}Եվ ես նրան. «Այն կոտորածը դժնյա,
 +
Որից Արբիան շառագունեց արյունով,
 +
Մեզ ստիպեց ձեր դեմ լինել անխնա»։
 +
 +
{{տող|88}}Նա ճոճելով գլուխն ասաց ի խորոց.
 +
«Այդ կռվում ես մենակ չէի և առանց
 +
Պատճառի չէր, որ միացա ես այլոց։
 +
 +
{{տող|91}}Բայց երբ մի օր որոշեցին կործանել
 +
Եվ հիմնովին բնաջնջել Ֆլորենցիան,
 +
Լոկ ես էի նրա պաշտպանը կանգնել»։
 +
 +
{{տող|94}}«Երանի թե հանգչեր զարմը ձեր մի օր,—
 +
Ասացի ես։— Բայց լուծեցեք հանգույցն այն,
 +
Որ իմ միտքը պարապատեց աստանոր։
 +
 +
{{տող|97}}Ինձ թվում է , եթե ես չեմ սխալվում,
 +
Դուք ապագան նախատեսում եք կանխավ,
 +
Մինչդեռ ներկան բոլորովին չեք տեսնում»։
 +
 +
{{տող|100}}«Մենք տեսնում ենք հեռու ընկած ապագան,—
 +
Պատասխանեց,— նման մարդկանց հեռատես.
 +
Երկինքը մեզ դեռ տալիս է լույս այդքան։
 +
 +
{{տող|103}}Երբ դեպքերը մերձակա կամ ներկա են,
 +
Մենք չենք տեսնի, և ձեր մասին մենք ոչինչ
 +
Չենք իմանա, եթե մեզ լուր չբերեն։
 +
 +
{{տող|106}}Արդ կարող ես մակաբերել պարզ ու ճիշտ,
 +
Որ մեր ամեն իմացություն կջնջվի,
 +
Երբոր փակվի ապագայի դուռն ընդմիշտ»։
 +
 +
{{տող|109}}Այնժամ սխալն իմ զղջալով լիովին,
 +
Ես ասացի. «Այն ընկածին դուք կասեք,
 +
Որ իր որդին կենդանի է տակավին.
 +
 +
{{տող|112}}Կասեք, եթե իմ պատասխանն ուշացավ,
 +
Պատճառն այն էր, որ ունեի մի կասկած,
 +
Որ դուք հիմա ինձ պարզեցիք այնքան լավ»։
 +
 +
{{տող|115}}Առաջնորդըս ինձ կանչում էր արդեն ետ.
 +
Ուստի հոգուն ես խնդրեցի, որ շտապ
 +
Ինձ հաղորդեր, թե ուրիշ ով կար իր հետ։
 +
 +
{{տող|118}}Եվ նա ասաց. «Այստեղ մարդիկ կան բազում.
 +
Ֆեդերիկ Բ֊ն և Կարդինալն այստեղ են.
 +
Ուրիշների մասին արդեն չեմ խոսում»։
 +
 +
{{տող|121}}Եվ ներս քաշվեց։ Իսկ ես, կարի վշտահար,
 +
Մոտեցա իմ առաջնորդին, խոկալով
 +
Չարագուշակ այն խոսքերի մասին հար։
 +
 +
{{տող|124}}Առաջնորդըս այնժամ ասաց ինձ ճամփին.
 +
«Ինչո՞ւ այդքան մտատանջ ես երևում»։
 +
Ես պատասխան տվի նրա այդ հարցին։
 +
 +
{{տող|127}}«Դու քո մասին լսածներըդ միշտ հիշիր»,—
 +
Պատվիրեց ինձ իմաստունը, և ապա
 +
Բարձրացնելով մատը ասաց. «Ինձ նայիր.
 +
 +
{{տող|130}}Երբ դու հասնես լույսին չքնաղ աչքերի,
 +
Որ ամեն ինչ պարզ ու որոշ են տեսնում,
 +
Կյանքիդ ուղին դու կիմանաս անթերի»։
 +
 +
{{տող|133}}Այս ասելով դեպ ձախ թեքվեց հապշտապ.
 +
Մենք գնացինք մի շավիղով գաղտամես
 +
Դեպի եզրը պարունակի զառիթափ,
 +
 +
{{տող|136}}Ուրկից մի սուր գարշահոտ էր հասնում մեզ։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնմեկերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Մենք մոտեցանք դարավանդի եզերքին,
 +
Ուր ժայռերի կարկառները մեր ներքև
 +
Պարզում էին մի խորխորատ ահագին։
 +
 +
{{տող|4}}Այնտեղ բուրող հոտից սուր ու գարշելի,
 +
Որ փչում էր խորահատակ անդունդից,
 +
Մենք քաշվեցինք սալի ետև մի շիրմի,
 +
 +
{{տող|7}}Որ ուներ այս տապանագիրը մթար.
 +
«Այստեղ ներսում պառկած է պապն Անաստաս ,
 +
Որին ճամփից շեղեց Ֆոտինն այլափառ»։
 +
 +
{{տող|10}}«Հիմա այստեղ պետք է մի քիչ կանգ առնենք,
 +
Որպեսզի մենք ընտելանանք գարշ հոտին.
 +
Այնուհետև ուշ չենք դարձնի դրան մենք,—
 +
 +
{{տող|13}}Ասաց վարպետս։ Եվ ես. «Այնպես դու արա,
 +
Որ մեր այստեղ սպասելը զուր չանցնի»։
 +
Եվ նա. «Ես էլ մտածում եմ դրա վրա»։
 +
 +
{{տող|16}}Ապա հարեց. «Որդյա՛կ, տակն այս ժայռերի
 +
Ուրիշ երեք պարունակներ կան, որոնք
 +
Նեղանում են տակավ նման մյուսների։
 +
 +
{{տող|19}}Դրանք լի են հոգիներով նզովված.
 +
Որպեսզի դու սրանց տեսքով գոհանաս,
 +
Կասեմ ինչպես և ինչ կարգով են դասված։
 +
 +
{{տող|22}}Նպատակը ամեն տեսակ չարության
 +
Իրավունքի խախտումն է, որ գործվում է
 +
Խաբեության միջոցով կամ բռնության։
 +
 +
{{տող|25}}Խաբեությունն, իբրև մարդուն հատուկ ախտ
 +
Հոռեգույն է, և խաբողներն ավելի
 +
Վարն են տանջվում ու ավելի են դժբախտ։
 +
 +
{{տող|28}}Բռնավորք են պարունակում առաջին.
 +
Սա կազմում է երեք գոտի, ըստ որում
 +
Բռնացվում են երեք անձեր առանձին։
 +
 +
{{տող|31}}Աստված, մարդը և մերձավորը մարդու
 +
Բռնացվում են իրենց անձով և ինչքով,
 +
Ինչպես պիտի արդ ինձանից լսես դու։
 +
 +
{{տող|34}}Մերձավորի դեմ գործում են բռնություն՝
 +
Սպանելով ու խոցելով, կամ նրան
 +
Կողոպտելով և քանդելով տեղ ու տուն։
 +
 +
{{տող|37}}Մարդասպաններն ու խոցողներն ստորին,
 +
Ավազակներն ու քանդողները բոլոր
 +
Պատժվում են ուստի գոտում առաջին։
 +
 +
{{տող|40}}Մարդ կարող է իր անձի և ինչքի դեմ
 +
Բռնագործել, ուստի երկրորդ գոտու մեջ
 +
Հարկ է կրի արդար պատիժը դժխեմ
 +
 +
{{տող|43}}Նա, ով իրեն վերացնում է աշխարհից,
 +
Ով խաղի մեջ ժառանգությունն է վատնում
 +
Եվ ողբում անդ, որտեղ կապրեր բերկրալից։
 +
 +
{{տող|46}}Աստուծո դեմ գործադրում են բռնություն,
 +
Հայհոյելով նրան մտքով կամ խոսքով,
 +
Կամ խախտելով նրա կարգը հաստատուն։
 +
 +
{{տող|49}}Դրա համար գոտին անձուկ, փոքրագույն
 +
Իր հրով է դաղում Սոդոմն ու Գոմորն,
 +
Եվ նրանց, որ հայհոյում են Աստուծույն։
 +
 +
{{տող|52}}Խաբեությունը, որ սրտեր է այրում,
 +
Մարդ գործում է ընդդեմ նրա, ով իրեն
 +
Վստահում է կամ իրեն չի վստահում։
 +
 +
{{տող|55}}Վերջին կերպով խախտվում է ու խզվում
 +
Բնությունից ստեղծված կապը սիրո,
 +
Ուստի երկրորդ պարունակում են տանջվում
 +
 +
{{տող|58}}Կեղծավորներ, շողոքորթներ, կախարդներ,
 +
Կեղծարարներ, սրբապիղծներ, կավատներ,
 +
Զեղծարարներ, գողեր և այլ անարգներ։
 +
 +
{{տող|61}}Իսկ մյուս կերպով խախտվում է ոչ միայն
 +
Բնական կապն, այլև կապը հավելյալ,
 +
Որից հատուկ մի հավատ է ծնվում լայն։
 +
 +
{{տող|64}}Ուստի վերջին պարունակի մեջ դաժան,
 +
Ուր կենտրոնն է երկրի, կայքը Դևպետի,
 +
Պատժվում է հավետ ամեն դավաճան»։
 +
 +
{{տող|67}}Եվ ես. «Վարպե՛տ, դու պարզեցիր ինձ լրիվ
 +
Այս անդունդի բաժիններն ու ասացիր,
 +
Թե ովքեր են պատուհասվում անդ խստիվ։
 +
 +
{{տող|70}}Բայց ասա ինձ՝ նրանք, ովքեր տանջվում են
 +
Մրրիկներից, անձրևի տակ, ճահճի մեջ,
 +
Եվ նրանք, որ ընդհարվում են ուժգնորեն,
 +
 +
{{տող|73}}Ինչո՞ւ չկան հրատոչոր քաղաքում,
 +
Եթե իրոք բարկացրել են Աստուծուն,
 +
Իսկ եթե չէ, այդպես ինչո՞ւ են տանջվում»։
 +
 +
{{տող|76}}Եվ նա ասաց. «Ինչո՞ւ շեղվում ես այդպես
 +
Ողջմտության բնականոն ընթացքից.
 +
Մի՞թե միտքըդ անդաճում է այլապես։
 +
 +
{{տող|79}}Չե՞ս հիշում քո հետազոտած Էթիկան,
 +
Ուր լայնորեն քննության են առնված
 +
Երեք հոռի հակումները մեղսական —
 +
 +
{{տող|82}}Անզսպություն, անբանություն, չարություն.
 +
Եվ թե ինչպես անզսպությունը նվազ
 +
Բասրելի է և նվազ տույժ ընդունում։
 +
 +
{{տող|85}}Եվ եթե դու լավ մտածես այս մասին,
 +
Ու միտք բերես, թե ովքեր են պատժվում
 +
Քաղաքից դուրս, ոլորտների մեջ վերին,
 +
 +
{{տող|88}}Կիմանաս, թե նրանք ինչու են ջոկված
 +
Այս պիղծերից, և թե ինչու են նրանք
 +
Ավելի մեղմ պատիժների ենթարկված»։
 +
 +
{{տող|91}}«Ո՛վ արեգակ, որ ցրում ես ամեն մուժ,
 +
Լուսաբանումդ այնքան է ինձ գոհացնում,
 +
Որ ինձ համար հարցեր տալը քաղցր է հույժ։
 +
 +
{{տող|94}}Վերադարձիր այնտեղ, ուր ինձ ասացիր,
 +
Թե ինչպես է վաշխառությունը խախտում
 +
Կարգն Աստուծո, և այս հանգույցը լուծիր»։
 +
 +
{{տող|97}}Եվ նա ասաց. «Փիլիսոփան անվանի
 +
Իր երկերով ուսուցանել է հաճախ,
 +
Որ բնության ակնաղբյուրը կենդանի
 +
 +
{{տող|100}}Իմաստությունն ու արվեստն են Աստուծու.
 +
Եվ եթե դու քո Ֆիզիկան լավ քննես,
 +
Անդ կգտնես, առանց երկար թերթելու,
 +
 +
{{տող|103}}Որ ձեր արվեստն հետևում է բնության,
 +
Ինչպես սանը հետևում է ուսուցչին.
 +
Նա Աստուծու թոռն է գալիս ըստինքյան։
 +
 +
{{տող|106}}Այդ երկուսով՝ բնությամբ և արվեստով,
 +
Միայն պետք է մարդիկ ապրեն ու ծաղկեն,
 +
Ինչպես գիտես Ծննդոցի ասույթով։
 +
 +
{{տող|109}}Իսկ վաշխառուն ուրիշ ճամփա է բռնում
 +
Եվ անարգում թե՛ բնություն, թե՛ արվեստ,
 +
Զի իր հույսը այլ բանի մեջ է տեսնում։
 +
 +
{{տող|112}}Բայց էլ շարժվենք, մենք կարող ենք հապաղել,
 +
Ձկներն արդեն հորիզոնում կայտռում են,
 +
Սայլն էլ ահա դեպի Կավրոսն է թեքվել։
 +
 +
{{տող|115}}Մի քիչ այն կողմ ժայռը իջնում է նորեն»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասներկուերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Վայրէջքի տեղն, ուր մենք եկանք, շատ դիք էր,
 +
Անդ կեցողն էլ տեսքով այնքան էր ահեղ,
 +
Որ տեսնողը սարսափահար կլիներ։
 +
 +
{{տող|4}}Ինչպես ժայռն այն, որ ոչ հեռու Տրենտոյից,
 +
Փուլ է եկել Ադիջեի ափերին
 +
Երկրաշարժից կամ նեցուկի խախտումից,
 +
 +
{{տող|7}}Եվ գագաթից մինչ ստորոտը լեռան
 +
Դարը այնքան փլուզված է, որ բարձրում
 +
Գտնվողներն հազիվ իջնել կարենան,
 +
 +
{{տող|10}}Այսպես էր և այս գահավանդն ամեհի,
 +
Իսկ անդունդի վրա կախված բարձունքին
 +
Տարածվել էր նախատինքը Կրետեի,
 +
 +
{{տող|13}}Որ ծնվել է կեղծ ու պատիր կռվի մեջ։
 +
Տեսնելով մեզ՝ նա ինքնիրեն կծոտեց
 +
Բարկությունից անզսպելի ու անշեջ։
 +
 +
{{տող|16}}Իմ վարպետը նրան ասաց համարձակ.
 +
«Կարծում ես թե սա՞ է դուքսը Աթենքի,
 +
Որ քեզ երկրի վրա արեց շանսատակ։
 +
 +
{{տող|19}}Կորի՛ր, գազա՛ն։ Սա չի եկել քո քրոջ
 +
Հրահանգով, այլ եկել է տեսնելու
 +
Պատիժներն ու տանջանքները ձեր ամբողջ»։
 +
 +
{{տող|22}}Ինչպես ցուլը, որ կապանքներն է քանդում,
 +
Երբ մի հարված է ստանում մահացու,
 +
Եվ վազելու անզոր՝ վեր֊վեր է ցատկում,
 +
 +
{{տող|25}}Այսպես արեց Մինոտավրը չարալից.
 +
Զգոն վարպետս ինձ հորդորեց. «Վար վազիր,
 +
Քանի դեռ նա կուրացած է զայրույթից»։
 +
 +
{{տող|28}}Այսպես իջանք քարակույտի վրայով,
 +
Որը հաճախ գլորվում էր ոտքիս տակ,
 +
Իմ կենդանի մարմնի բեռան պատճառով։
 +
 +
{{տող|31}}Մինչ մտորում էի, վարպետս ինձ ասաց.
 +
«Այս փլվածքի մասի՞ն ես դու մտածում,
 +
Որի պահակն այն գազանն է գազազած։
 +
 +
{{տող|34}}Արդ իմացիր, որ առաջին անգամին,
 +
Երբ ես իջա այս ստորին Դժոխքում,
 +
Այնտեղ դեռ այս փլվածքները չկային։
 +
 +
{{տող|37}}Սակայն նախքան Դժոխք իջնելը Նրա,
 +
Ով այնտեղից երկինք տարավ շատերին,
 +
Որ Դևպետի գերին էին հնօրյա,
 +
 +
{{տող|40}}Այս խոր վիհը այնքան ուժգին սասանվեց,
 +
Որ կարծեցի՝ աշխարհ սիրով սարսռաց,
 +
Որի համար, ինչպես մեկը ենթադրեց,
 +
 +
{{տող|43}}Տիեզերքում առաջացել է քաոս.
 +
Այդ միջոցին այս ժայռն այստեղ և այլուր
 +
Այսպես փլվեց ու գոյացավ դարուփոս։
 +
 +
{{տող|46}}Բայց դու նայիր արյան գետին այն եռուն,
 +
Որտեղ սուզված պատուհասվում են նրանք,
 +
Որ այլոց դեմ գործադրել են բռնություն»։
 +
 +
{{տող|49}}Օ՛ մոլի շահ, օ՛ բարկություն խոլական,
 +
Դուք մեզ այնպես գրգռում եք կարճ կյանքում,
 +
Հետո հավետ սուզում գետի մեջ արյան։
 +
 +
{{տող|52}}Ես տեսա լայն ու ծրաձև մի խանդակ,
 +
Որ, ինչպես ինձ իմ առաջնորդն էր ասել,
 +
Ընդգրկում էր հարթությունը բովանդակ։
 +
 +
{{տող|55}}Խանդակի և դարի միջև խմբովին
 +
Վազում էին կենտավրոսներ նետազեն,
 +
Ասես որսի էին գնում միասին։
 +
 +
{{տող|58}}Մեզ տեսնելով դարի վրա՝ կանգնեցին,
 +
Եվ նրանցից երեք հոգի ջոկվելով
 +
Աղեղով ու նետով մեր կողմ ուղղվեցին։
 +
 +
{{տող|61}}Նրանցից մեկն հեռվից գոռաց զայրադեմ.
 +
«Ո՞ւր եք գնում, շուտ ասացեք այդտեղից,
 +
Ապա թե ոչ՝ աղեղս ահա կարձակեմ»։
 +
 +
{{տող|64}}Վարպետս ասաց. «Մենք լոկ կտանք պատասխան
 +
Ձեր Քիրոնին, երբ ավելի մոտենանք։
 +
Հախուռն մտքերդ միշտ ի վնաս քեզ եղան»։
 +
 +
{{տող|67}}Եվ ինձ դարձավ. «Սա հենց Նեսոսն է մախիզ,
 +
Որ մահ գտավ Դեյանիրի պատճառով,
 +
Բայց իր վրեժն ինքը լուծեց մեռնելիս։
 +
 +
{{տող|70}}Մեջտեղինը, որ կանգնել է գլխահակ,
 +
Քիրոնն է մեծ, Աքիլլեսի հոգածուն,
 +
Իսկ երրորդը Ֆոլոսն է ժանտ ու վայրագ։
 +
 +
{{տող|73}}Նրանք խմբով պտտվում են գետի շուրջ,
 +
Նետհարելով նրան, ով դուրս է գալիս
 +
Ավելի, քան նշված է իր մեղքով լուրջ»։
 +
 +
{{տող|76}}Մենք մոտեցանք հրեշներին նետընկեց։
 +
Քիրոնն այնժամ իր մորուքը թավարծի
 +
Նետի ծայրով ծնոտի տակ հավաքեց.
 +
 +
{{տող|79}}Եվ բանալով իր բերանը լայնածիր,
 +
Ընկերներին ասաց. «Արդյոք դիտեցի՞ք,
 +
Ետևինը երերցնում է դիպածն իր.
 +
 +
{{տող|82}}Մեռյալների ոտքերն այդպես չեն անում»։
 +
Վարպետըս, որ նրա կրծքին էր հասել,
 +
Անդ ուր երկու բնույթներն են միանում,
 +
 +
{{տող|85}}Պատասխանեց. «Նա ողջ է ու գիտակից.
 +
Ես էլ նրա առաջնորդն եմ այս վայրում.
 +
Նա եկել է հարկից և ոչ քմայքից։
 +
 +
{{տող|88}}Մի կին երկնում ալելուիան ընդհատեց
 +
Եվ եկավ ինձ այս նոր պաշտոնը տալու.
 +
Ոչ սա է գող, ոչ ես հոգի չարաստեղծ։
 +
 +
{{տող|91}}Սակայն հանուն այն գերագույն զորության,
 +
Որ քայլերս է վարում վայրով այս վայրի,
 +
Թող ձերոնցից մեկը ցույց տա մեզ ճամփան,
 +
 +
{{տող|94}}Եվ սրան էլ իր գավակին թող վերցնի
 +
Ու անցկացնի գետի հունով ծանծաղուտ,
 +
Որովհետև նա ստվեր չէ, որ թռնի»։
 +
 +
{{տող|97}}Քիրոնն ուղղվեց դեպի Նեսոսն ու ասաց.
 +
«Դու տար սրանց, և եթե ձեզ հանդիպեն
 +
Այլ ջոկատներ, կհեռացնես դու նրանց»։
 +
 +
{{տող|100}}Մենք շարժվեցինք մեր ուղեկցին առընթեր
 +
Այդ եռացող արյան գետի երկայնքով,
 +
Ուր խաշվողներն հանում էին սուր ճիչեր։
 +
 +
{{տող|103}}Տեսա ոմանց մինչև աչքերը սուզված։
 +
Նեսոսն ասաց. «Բռնակալներ են սրանք,
 +
Որ արյան ու ինչքի էին ծարաված։
 +
 +
{{տող|106}}Աստ տանջվում են ոճրի համար իրենց մեծ.
 +
Աստ Ալեքսանդրն ու Դիոնիսն են դաժան.
 +
Սա Սիկիլիան երկար ատեն կեղեքեց։
 +
 +
{{տող|109}}Նա, ով գլխին ունի մազեր այնքան սև,
 +
Աձձոլինն է, իսկ այն մյուսը շիկահեր
 +
Օբիձձոն է Էստեցի, որն, արդարև,
 +
 +
{{տող|112}}Երկրում խեղդվեց իր զավակից հարազատ»։
 +
Երբ զարմանքով ես նայեցի վարպետիս,
 +
Նա ինձ ասաց. «Դա ստույգ է ու հաստատ»։
 +
 +
{{տող|115}}Ապա Նեսոսն աչքերն հառեց քիչ հեռուն՝
 +
Մի խումբ մարդկանց, որոնք մինչև վիզն իրենց
 +
Սուզված էին արյան գետի մեջ եռուն։
 +
 +
{{տող|118}}Մեզ ցույց տվեց մեկին ընկած մեկուսի,
 +
Եվ ասաց. «Սա ժամում խոցեց սիրտը այն,
 +
Որ հարգվում է ցարդ կամուրջի վրա Թայմզի»։
 +
 +
{{տող|121}}Ապա տեսա հորձանքի մեջ այլ անձանց,
 +
Որոնց գլուխն ու կուրծքն էին երևում
 +
Եվ որոնցից ծանոթ էի ես ոմանց։
 +
 +
{{տող|124}}Այսպես քիչ֊քիչ ծանծաղում էր գետը այն
 +
Եվ միմիայն նրանց ոտներն էր ծածկում.
 +
Եվ այստեղ մենք անցանք նրա հունով լայն։
 +
 +
{{տող|127}}«Եթե այս կողմ գետը տակավ ու տակավ
 +
Ծանծաղում է,— ասաց Նեսոսը դարձյալ,—
 +
Ապա հունից այն կողմ սակավ առ սակավ
 +
 +
{{տող|130}}Խորանում է և դառնում է հորդառատ,
 +
Մինչև որ նա հասնում է մեծ բարձրության,
 +
Ուր հեծում են բռնակալներն ապիրատ։
 +
 +
{{տող|133}}Այնտեղ Աստծու դատաստանով տանջվում են
 +
Ատտիլասը՝ պատուհասը աշխարհի,
 +
Եվ Քսեստոսը, և Պյուռոսը անօրեն։
 +
 +
{{տող|136}}Այնտեղ հորձքում հեծեծում են անդադար
 +
Ռինիեր Կորնետն ու Ռինիեր դե՚ Պացցին,
 +
Որոնք եղան հուղկահարներ անպատկառ։
 +
 +
{{տող|139}}Այս ասելով նա ետ դարձավ առանձին։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասներեքերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Նեսոսը դեռ գետից այն կողմ չէր անցել,
 +
Երբ մենք մտանք արտասովոր մի անտառ,
 +
Ուր ամեն մի շավիղ ի չիք էր դարձել։
 +
 +
{{տող|4}}Կանաչ չէին տերևները, այլ տմույն,
 +
Ուղիղ չէին ուղեշները, այլ խոտոր,
 +
Չիք պտուղներ, այլ լոկ փշեր լիաթույն։
 +
 +
{{տող|7}}Չեչինայից սկսած մինչև Կոռնետո,
 +
Ուր ապրում են կենդանիները վայրի,
 +
Չկան այդքան թավաթփեր հախնթոր։
 +
 +
{{տող|10}}Անդ բույն ունեն Հարպիաները նողկալի,
 +
Որ տրովացոց Ստրոֆադից վանեցին,
 +
Գուշակելով տխուր դեպքերը գալիք։
 +
 +
{{տող|13}}Նրանք ունեն կանացի դեմք, լայն թևեր,
 +
Կեռ մագիլներ և փետրալից խոշոր փոր,
 +
Եվ ծառերից արձակում են կռիչներ։
 +
 +
{{տող|16}}Ինձ դառնալով ասաց վարպետս առաջնորդ.
 +
«Մենք քանի դեռ չենք խորացել անտառում,
 +
Իմացիր, որ հիմա գոտում ենք երկրորդ,
 +
 +
{{տող|19}}Որից այն կողմ ավազուտն է հրակեզ։
 +
Իսկ այժմ այստեղ դու տեսնելու ես բաներ,
 +
Որոնք պիտի հավատալի չլինեն քեզ»։
 +
 +
{{տող|22}}Ամեն կողմից լսում էի ողբ ու ճիչ,
 +
Բայց ոչ ոքի չէի տեսնում շուրջը իմ,
 +
Եվ զարմացած սպասեցի ես մի քիչ։
 +
 +
{{տող|25}}Կարծեմ, թե նա կարծեց, որ ես կարծեցի,
 +
Թե ճիչերն այդ հանում էին նրանք, որ
 +
Փակված էին թփերի մեջ թավարծի։
 +
 +
{{տող|28}}Եվ ասաց ինձ. «Եթե երբեք դու պոկես
 +
Այս տունկերից որևիցե մի ճյուղիկ,
 +
Իրողությունն հայտնի պիտի դառնա քեզ»։
 +
 +
{{տող|31}}Այնժամ ձեռքըս ես մեկնեցի քիչ առաջ
 +
Եվ մի թփից փոքրիկ մի ճյուղ պոկեցի։
 +
«Ի՞նչ ես կտրում»,— գոչեց բունը ցավատանջ։
 +
 +
{{տող|34}}Եվ երբ ճյուղը ամբողջ արյամբ սևացավ,
 +
Դարձյալ գոչեց. «Ինչո՞ւ ես ինձ կտրատում,
 +
Ի՞նչ խղճով ես ինձ պատճառում այդպես ցավ։
 +
 +
{{տող|37}}Մարդիկ էինք, հիմա դարձել ենք բույսեր,
 +
Բայց օձերի հոգիներ իսկ լինեինք,
 +
Պետք է մի քիչ դու լինեիր գթասեր»։
 +
 +
{{տող|40}}Ինչպես դալար մի բարունակ նրբենի,
 +
Երբ մի ծայրից այրվի, ապա մյուս ծայրից
 +
Ջուր դուրս կտա և ճտճտոց կհանի,
 +
 +
{{տող|43}}Այսպես ելան այն փրցված ճյուղիկից
 +
Խոսք և արյուն, և ես սաստիկ վախեցած՝
 +
Անմիջապես այն բաց թողի իմ ձեռքից։
 +
 +
{{տող|46}}«Եթե երբեք նա հավատար այն դեպքին,—
 +
Պատասխանեց առաջնորդըս իմաստուն,—
 +
Որ իմ երկում ես պատմել եմ տրտմագին,
 +
 +
{{տող|49}}Ձեռք չէր տա քեզ, ո՛վ հեգ հոգի վշտակեզ.
 +
Բայց որպեսզի նա իսկությունն իմանա,
 +
Ես ցավ ի սիրտ նրան կտրել տվի քեզ։
 +
 +
{{տող|52}}Բայց ով ես դու, ասա նրան, որպեսզի
 +
Նա պահել տա հիշատակըդ աշխարհում,
 +
Ուր նա պիտի վերադառնա հավաստի»։
 +
 +
{{տող|55}}Եվ բունն ասաց. «Դու այնպես ես գերում ինձ
 +
Քո խոսքերով, որ չեմ կարող ես լռել.
 +
Արդ թույլ տվեք մի քիչ պատմել իմ կյանքից։
 +
 +
{{տող|58}}Ես նա եմ, որ ձեռքիս էի պահում սեղմ
 +
Ֆեդերիկի բանալիները սրտի,
 +
Եվ պտտացնում դրանք այնպես զգույշ, մեղմ,
 +
 +
{{տող|61}}Որ նա միայն ինձ էր գաղտնիք վստահում։
 +
Իմ պաշտոնին այնպես էի նվիրված,
 +
Որ ես հանգիստ ու քուն չէի խնայում։
 +
 +
{{տող|64}}Բայց պոռնիկը, կործանարարն աշխարհի,
 +
Որ իր պիղծ ու խենեշ աչքերը երբեք
 +
Չի հեռացնում արքունիքից Կեսարի,
 +
 +
{{տող|67}}Դրանիկներին բոլոր իմ դեմ բորբոքեց,
 +
Եվ վեհապետն, հրահրված նրանցից,
 +
Իմ լավ վարկը տխուր սուգի փոխարկեց։
 +
 +
{{տող|70}}Եվ այնժամ ես, խոր զայրույթով տենդահար,
 +
Կամենալով մահով պրծնել անկումից,
 +
Ինձ՝ արդարիս հանդեպ դարձա անարդար։
 +
 +
{{տող|73}}Երդվում եմ նոր արմատներով այս բնի,
 +
Որ ես երբեք չխաբեցի իմ տիրոջ,
 +
Որ այնքան էր հարգ ու պատվի արժանի։
 +
 +
{{տող|76}}Եվ ով աշխարհ վերադառնա ձեզանից,
 +
Թող պաշտպանի իմ պատիվը անբասիր,
 +
Որ խորտակվեց չար նախանձի հարվածից»։
 +
 +
{{տող|79}}«Ահա լռեց,— ասաց ինձ տերս հոգաբարձ.—
 +
Ժամանակը սուղ է, խոսիր նրա հետ,
 +
Հարցրու նրան, եթե ունես ուրիշ հարց»։
 +
 +
{{տող|82}}«Ինքըդ հարցրու,— ասացի ես,— դու գիտես,
 +
Թե ինչ բան է ինձ հարկավոր իմանալ,
 +
Ես չեմ կարող, այնքան հուզված եմ արդ ես»։
 +
 +
{{տող|85}}Վարպետս այնժամ դիմեց բնին տխրատես.
 +
«Քո խնդրանքը սա պատրաստ է կատարել.
 +
Իսկ արդ, բանտված հոգի, հաճիր ասել մեզ,
 +
 +
{{տող|88}}Ինչպես ընկնում ու ներփակվում է հոգին
 +
Այս թփերում, և նրանցից ազատվել
 +
Կարելի՞ է և հաջողվո՞ւմ է մեկին»։
 +
 +
{{տող|91}}Այնժամ բունը փչեց ուժգին մի թափով,
 +
Եվ այդ շունչը այս խոսքերին վերածվեց.
 +
«Ձեզ պատասխան պիտի տրվի կարճ կերպով։
 +
 +
{{տող|94}}Երբ խոլ հոգին ինքն իր կամքով բաժանվում,
 +
Հեռանում է իր մարմնական պատյանից,
 +
Նրան Մինոսն այս անտառն է ուղարկում.
 +
 +
{{տող|97}}Նրան մի տեղ չի սահմանվում մասնավոր.
 +
Նա ընկնում է այստեղ մի տեղ ըստ բախտի
 +
Եվ բողբոջում ինչպես հատիկ բեղմնավոր։
 +
 +
{{տող|100}}Նա աճում է, հետո դառնում ծառ վայրի,
 +
Իսկ Հարպիաներն իր տերևներն ուտելով՝
 +
Ցավացնում են և անցք բացում ցավերի։
 +
 +
{{տող|103}}Մեր մարմիններն ահեղ օրում կգտնենք.
 +
Սակայն դրանք մենք այլևըս չենք հագնի,
 +
Զի արդար չէ առնել, ինչ որ թողել ենք։
 +
 +
{{տող|106}}Մենք քարշ կտանք դրանք վայրն այս տխրագին,
 +
Եվ մարմինը ամեն մեկիս կկախվի
 +
Այն թփուտից, ուր փակված է մեր հոգին»։
 +
 +
{{տող|109}}Մենք դեռ լարված լսում էինք բնին այն,
 +
Կարծելով որ դեռ բան ունի ասելու,
 +
Երբ մեզ հասավ մի վայնասուն մեծաձայն,
 +
 +
{{տող|112}}Նման նրան, ով իր տեղից թաքնված
 +
Շների ու կինճի ոռնոց է լսում
 +
Եվ ճրթոցը տերևների կոխկրտված։
 +
 +
{{տող|115}}Արդ ձախ կողմից երկու հոգի վատարի
 +
Մերկ, ճանկռտված, վազում էին սրընթաց,
 +
Ջարդոտելով բոլոր ճյուղերն անտառի.
 +
 +
{{տող|118}}Առջևինը բղավում էր. «Մա՛հ, հասի՛ր»,
 +
Իսկ մյուսը, որ չէր կամենում ետ մնալ,
 +
Գոռգոռում էր. «Լանո՛, այդքան ժիր չէիր,
 +
 +
{{տող|121}}Երբ դու փախչում էիր կռվից Տոպպոյի»։
 +
Եվ ապա նա, շնչակտուր լինելով,
 +
Թաքնվեց մեջն ստվարախիտ մի թփի։
 +
 +
{{տող|124}}Իսկ ետևում ողջ անտառը լեցուն էր
 +
Սև, սովատանջ ու սուրացող քածերով,
 +
Ինչպես անթիվ շղթայազերծ քերծեներ։
 +
 +
{{տող|127}}Երբ շները թաքնվածի մոտ հասան,
 +
Ատամներով բզկտեցին նրան լավ,
 +
Ապա հոշված իր անդամները տարան։
 +
 +
{{տող|130}}Առաջնորդըս այնժամ բռնեց իմ ձեռքից
 +
Եվ ինձ տարավ այն թփի մոտ, որ իզուր
 +
Բողոքում էր իր արյունոտ ջարդվածքից։
 +
 +
{{տող|133}}«Ջակոմո դա Սանտ Անդրեա,— ասում էր,—
 +
Ի՞նչ շահեցիր ինձ դարձնելով քեզ պատվար.
 +
Ինչո՞ւ ցավերս ծանրացրիր կարեվեր»։
 +
 +
{{տող|136}}Մոտենալով վարպետս ասաց այն հոգուն.
 +
«Ո՞վ ես դու, որ խոցվածքներիդ միջով այդ
 +
Դուրս են տալիս ցավոտ խոսքեր և արյուն»։
 +
 +
{{տող|139}}«Ո՛վ հոգիներ,— ասաց թուփը այնժամ մեզ,—
 +
Որ եկել եք տեսնելու ջարդն այս անխիղճ,
 +
Որ քրքրեց ու քայքայեց ինձ այսպես,
 +
 +
{{տող|142}}Հավաքեցեք տերևներըս բնիս քով։
 +
Ես ծնվել ու ապրել եմ այն քաղաքում,
 +
Որ հին տիրոջ փոխարինեց Մկրտչով.
 +
 +
{{տող|145}}Ուստի նա մեզ կտխրեցնի անդադար,
 +
Եվ եթե դեռ անցքի վրա Առնոյի
 +
Չպահպանվեր նրա մասունքն անվթար,
 +
 +
{{տող|148}}Ապա նրանք, որ նոր քաղաք հիմնեցին
 +
Ատտիլասի ավերների հենց վրան,
 +
Իզուր պիտի ջանքեր թափած լինեին։
 +
 +
{{տող|151}}Բնակարանս ես դարձրի ինձ տանջարան»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնչորսերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Հուզված հուշից իմ հայրենյաց սիրասուն,
 +
Հավաքեցի այն տերևները ցիրցան
 +
Եվ հանձնեցի արդեն լռած այն հոգուն։
 +
 +
{{տող|4}}Մենք անտառով եկանք հասանք այն եզրին,
 +
Ուր զատվում է երկրորդ գոտին երրորդից
 +
Եվ երևում ահեղ վճիռը վերին։
 +
 +
{{տող|7}}Արդ որպեսզի դառնա ամեն ինչ հայտնի,
 +
Ասեմ, որ մենք հասանք մի կորդ հարթավայր,
 +
Ուր չէր աճում և ոչ մի բույս կենդանի։
 +
 +
{{տող|10}}Ցավոտ անտառն օղակում էր բացատն այն,
 +
Ինչպես արյան գետը՝ անտառը հիշյալ.
 +
Մենք կանգնեցինք նրա եզրին առժամայն։
 +
 +
{{տող|13}}Գետինն ամբողջ չոր ավազով էր պատած,
 +
Ճիշտ ինչպես այն ավազուտը հրաշեկ,
 +
Որ Կատոնը ոտքերով էր կոխկրտած։
 +
 +
{{տող|16}}Օ՜ Աստուծո պատուհասիչ դատաստան,
 +
Որքա՛ն պետք է ահուդողով համակվի,
 +
Ով տեսնի այն, ինչ իմ աչքերը տեսան։
 +
 +
{{տող|19}}Այնտեղ տեսա բազմաթիվ մերկ հոգիներ,
 +
Որոնք ողբում֊կոծում էին դառնորեն,
 +
Բայց ունեին այլատեսակ վիճակներ։
 +
 +
{{տող|22}}Ոմանք գետնին պառկած մեջքն ի վար,
 +
Ոմանք նստած֊պպզած էին ինքնամփոփ,
 +
Իսկ ոմանք էլ քայլում էին անդադար։
 +
 +
{{տող|25}}Քայլողները շատվոր էին ամենքից,
 +
Իսկ պառկածներն ամենաքիչը թվով,
 +
Բայց ավելի ուժգին ճչում տանջանքից։
 +
 +
{{տող|28}}Ավազի վրա դանդաղորեն, շարունակ
 +
Բոց էր տեղում ծվեններով լայնածիր,
 +
Ինչպես ձյունը սարում անհողմ ժամանակ։
 +
 +
{{տող|31}}Ինչպես հնդկաց գավառներում հրատապ
 +
Ալեքսանդրը իր զորքերի վրա հոծ
 +
Տեսավ տեղալն հուր բոցերի մի տարափ,
 +
 +
{{տող|34}}Եվ հրամայեց զինվորներին կոխկրտել
 +
Բոցերն ընկած, իմանալով որ դրանք
 +
Հեշտ է հանգցնել, քանի դեռ չեն ծավալվել,
 +
 +
{{տող|37}}Այսպես այստեղ միշտ տեղում էր հուր ու բոց.
 +
Եվ ավազն էլ շիկանում էր դրանից,
 +
Սաստկացնելով չարչարանքները հոգվոց։
 +
 +
{{տող|40}}Սրանք շարժում էին ձեռքերը յուրյանց,
 +
Մերթ այս կողմից, մերթ այն կողմից թափ տալով
 +
Իրենց վրա ընկած բոցերն հրախանձ։
 +
 +
{{տող|43}}Ես ասացի. «Վարպե՛տ, դու որ հաղթում ես
 +
Ամեն ինչի, բացի այն ժանտ դևերից,
 +
Որ այն դռան մուտքին արգելք եղան մեզ,
 +
 +
{{տող|46}}Ո՞վ է մեծն այն, որ պառկած է անզարհուր,
 +
Քամահրելով կրակները տեղացող,
 +
Ասես նրան չի խեղճացնում անձրևն հուր»։
 +
 +
{{տող|49}}Երբ նկատեց, որ իր մասին էի ես
 +
Առաջնորդիս հարցնում, հոգին մռնչաց.
 +
«Ինչպես եղա կյանքում, հիմա էլ եմ վես։
 +
 +
{{տող|52}}Զևսը նորից թող հոգնեցնի իր դարբնին,
 +
Որի ձեռքից առավ շանթը սայրասուր
 +
Եվ ինձ խոցեց իմ օրհասի մեջ վերջին,
 +
 +
{{տող|55}}Կամ մյուսներին թող փոխնիփոխ չարչարի
 +
Մոնգիբելլի դարբնոցի մեջ սևամած,
 +
Բղավելով. «Օգնիր, Վուլկան քաջարի»,
 +
 +
{{տող|58}}Ինչպես արեց Ֆլեգրայի գոռ մարտում,
 +
Եվ թող նա ինձ զարկի ամբողջ զորությամբ,
 +
Իր վրեժը չի ստանա գոհացում»։
 +
 +
{{տող|61}}Վարպետս այնժամ խոսեց կրքով բացահայտ,
 +
Ինչպիսին ես չէի լսել նրանից.
 +
«Ո՛վ Կապանևս, գոռոզությանդ համար այդ
 +
 +
{{տող|64}}Արժանի ես պատժվելու այդպես միշտ.
 +
Այդ պատիժըդ քեզ տեղին է ու հարմար
 +
Քո վարքի ու բարքի համար ամբարիշտ»։
 +
 +
{{տող|67}}Եվ հանդարտած դեմքով դարձավ դեպի ինձ.
 +
«Սա մեկն է յոթ արքաներից այն վսեր,
 +
Որոնք Թեբեն պաշարեցին չորս կողմից։
 +
 +
{{տող|70}}Նա քամահրեց և քամահրում է Աստծուն.
 +
Սակայն նրա շարժուձևերը ժպիրհ
 +
Նրա անձի զարդարանքներն են սազուն։
 +
 +
{{տող|73}}Հիմա արի իմ ետևից, բայց նայիր,
 +
Որ ոտքերըդ բորբ ավազին չհպես,
 +
Այլ անտառի եզերքներին միշտ պահիր»։
 +
 +
{{տող|76}}Մենք լուռ ու մունջ հասանք մինչև մի գետակ,
 +
Որ անտառից էր դուրս ցայտում և որի
 +
Կարմրությունը ահաբեկեց ինձ համակ։
 +
 +
{{տող|79}}Բուլիկամից ինչպես առվակ է հոսում,
 +
Որից ջուր են վերցնում կանայք վուշ գզող,
 +
Այսպես և նա ավազն ի վար էր վազում։
 +
 +
{{տող|82}}Նրա հատակն ու ափերը ապալեր
 +
Պնդացել ու դարձել էին քարակոփ.
 +
Ես հասկացա, որ այդտեղ էր անցքը մեր։
 +
 +
{{տող|85}}«Այն ամենում, ինչ որ ես ցույց տվի քեզ,
 +
Այն պահից, երբ անցանք դռնից Դժոխքի,
 +
Որի մուտքը բաց է եղել մշտապես,
 +
 +
{{տող|88}}Քո աչքերը այնպիսի բան չտեսան,
 +
Ինչպիսին է այս գետակը շառագույն,
 +
Որ հանգցնում է ընկած բոցերը վրան»։
 +
 +
{{տող|91}}Այս խոսքերը առաջնորդըս ինձ ասաց.
 +
Եվ ես նրան թախանձագին խնդրեցի,
 +
Որ սնունդ տար ախորժակիս իր բացած։
 +
 +
{{տող|94}}«Կա մի ավեր երկիր ծովում միջերկրյա,—
 +
Պատասխանեց,— որ կոչվում է Կրետե,
 +
Ուր երջանիկ էին մարդիկ հնօրյա։
 +
 +
{{տող|97}}Այնտեղ Իդա կոչված մի լեռ կա հայտնի,
 +
Որ ծաղկուն էր ջրերով ու ծառերով,
 +
Իսկ ներկայիս տխուր է ու ամայի։
 +
 +
{{տող|100}}Ռեան այնտեղ ընտրեց մանկան թաքստոց,
 +
Եվ ծածկելու համար ճիչերը նրա,
 +
Աղմուկ հանել հանձնարարեց յուրայնոց։
 +
 +
{{տող|103}}Լեռան մեջ կա ծերի արձան մի հսկա,
 +
Որ կռնակը դեպի Դամիատ է դարձրած
 +
Եվ հայացքը դեպի Հռոմն հեռակա։
 +
 +
{{տող|106}}Նրա գլուխն անեղծ ոսկուց է կազմված,
 +
Իսկ կուրծքը և բազուկները՝ արծաթից,
 +
Եվ պղնձից՝ մինչև աճուկն երկճյուղված։
 +
 +
{{տող|109}}Այնտեղից ցած ամբողջ ընտիր երկաթ է,
 +
Միայն թե աջ ոտքը կավից է թրծած,
 +
Եվ կանգնած է սրա վրա գրեթե։
 +
 +
{{տող|112}}Գլխից բացի, մյուս մասերն ունեն ծերպ,
 +
Ուրկից շիթ֊շիթ արտասուքներ են կաթում
 +
Եվ այս ժայռն են փորում հոսքով միակերպ։
 +
 +
{{տող|115}}Ու իրենց այդ անդունդն ի վար ընթացքով
 +
Ախերոն, Ստիքս ու Ֆլեգեթոնն են կազմում.
 +
Ապա դարձյալ գահավիժում են անցքով
 +
 +
{{տող|118}}Մինչև հատակն, ուր տեղ չկա իջնելու
 +
Եվ կազմում են Կոկիտոնը, որ հետո
 +
Դու կտեսնես, այժմ հարկ չկա խոսելու»։
 +
 +
{{տող|121}}Ես ասացի. «Եթե այս գետը ոչ լայն
 +
Հաստատապես մեր աշխարհից է ծագում,
 +
Ապա ինչո՞ւ լոկ այստեղ ենք տեսնում այն»։
 +
 +
{{տող|124}}Եվ նա ասաց. «Գիտես, որ վայրս է կլոր,
 +
Թեպետև մենք միշտ քայլեցինք դեպի ձախ,
 +
Իջնելով այս անդունդն ի վար խորախոր,
 +
 +
{{տող|127}}Բայց բոլորքով մենք չենք անցել տակավին.
 +
Ուստի եթե նոր բան է մեզ երևում,
 +
Դու դրանից մի զարմանա բնավին»։
 +
 +
{{տող|130}}«Ֆլեգեթոնն ու Լեթեն ո՞ւր են գտնվում,—
 +
Հարց տվի ես։— Մեկի մասին լռում ես,
 +
Մյուսն, ասում ես, այս շիթերից է կազմվում»։
 +
 +
{{տող|133}}«Քո հարցն,— ասաց,— տեղին է ու խելացի,
 +
Բայց եռումը այս ջրերի շառագույն
 +
Քեզ պետք է տար լուծումը քո մի հարցի։
 +
 +
{{տող|136}}Դու կտեսնես Լեթեն ոչ այս անդնդում,
 +
Այլ այնտեղ, ուր մաքրագործվում է հոգին
 +
Եվ զղջումով իր մեղքերից ազատվում»։
 +
 +
{{տող|139}}Ապա հարեց. «Էլ հեռանանք անտառից,
 +
Դու աշխատիր ինձ հետևել հիմա լուռ.
 +
Մեր ճանապարհն ընթանում է գետեզրից,
 +
 +
{{տող|142}}Որի վրա շիջանում է ամեն հուր»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնհինգերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Արդ գնում ենք մի քարափի երկայնքով.
 +
Իսկ գետակից վեր բարձրացող գոլորշին
 +
Ափերն հրից զերծ էր պահում իր մեգով։
 +
 +
{{տող|4}}Ինչպես ֆլամանք կառուցում են ամբարտակ
 +
Գուիսսանտի ու Բրյուգի միջև, որպեսզի
 +
Վանեն գրոհն ալիքների սանձարձակ,
 +
 +
{{տող|7}}Եվ կամ ինչպես Բրենտա գետի երկայնքին
 +
Պատնեշներ են բարձրացնում պադուացիք,
 +
Որ պաշտպանեն կայքերն իրենց թանկագին,
 +
 +
{{տող|10}}Այդպես էին շինված քարե ափերն այն,
 +
Բայց վարպետը նրանց, ով էլ որ լիներ,
 +
Չէր կառուցել նույնքան բարձր ու նույնքան լայն։
 +
 +
{{տող|13}}Մենք անտառից այնքան էինք հեռացել,
 +
Որ ինչքան էլ ես նայեի դեպի ետ,
 +
Էլ անկարող կլինեի այն տեսնել։
 +
 +
{{տող|16}}Մեզ հանդիպեց հոգվոց մի խումբ ներքևում,
 +
Որ մատչելով նայում էին մեզ այնպես,
 +
Ինչպես մարդիկ մեկը մյուսին են նայում
 +
 +
{{տող|19}}Երեկոյան մթնշաղին տարաժամ,
 +
Եվ բիբերը ուղղել էին մեզ այնպես,
 +
Ինչպես ասղան անցքին դերձակը զառամ։
 +
 +
{{տող|22}}Մինչդեռ նրանք նայում էին մեզ այդպես,
 +
Նրանցից մեկն ինձ ճանաչեց ու բռնեց
 +
Իմ քղանցքից, գոչելով. «Ի՛նչ հրաշք, տես»։
 +
 +
{{տող|25}}Երբ բազուկը նա դեպի ինձ երկարեց,
 +
Ես նայեցի նրա դեմքին հրախանձ,
 +
Բայց այդ տեսքը ինձ բնավ էլ չարգելեց
 +
 +
{{տող|28}}Իմանալու, թե ով էր այդ հոգին հեգ,
 +
Եվ գլուխըս խոնարհելով դեպի նա,
 +
Ես ասացի. «Տե՛ր Բրունետտո, այդ դո՞ւք եք»։
 +
 +
{{տող|31}}Եվ նա ասաց. «Որդյա՛կ, դժգոհ մի լինի,
 +
Եթե մի քիչ Բրունետտո Լատինոն
 +
Քեզ հետ խոսի և մյուսներից ետ ընկնի»։
 +
 +
{{տող|34}}Ես ասացի. «Խնդրեմ, սիրով ամենայն,
 +
Եթե կուզեք այստեղ ձեզ հետ կկանգնեմ,
 +
Միայն թե սա դրան լինի համաձայն»։
 +
 +
{{տող|37}}«Որդյակ,— ասաց,— մեզանից մեկը եթե
 +
Մի պահ կանգնի, մի դար անշարժ կպառկի
 +
Այս հրեղեն անձրևի տակ դժպատեհ։
 +
 +
{{տող|40}}Ուստի քայլիր. ես քեզ մոտից կուղեկցեմ,
 +
Ապա դարձյալ կմիանամ իմ խմբին,
 +
Որ կրում է պատիժն իր դառն ու դժխեմ։
 +
 +
{{տող|43}}Ես սիրտ չէի անում իջնել քարափից
 +
Եվ նրա հետ համհավասար ընթանալ,
 +
Բայց գլխահակ էի քայլում հարգանքից։
 +
 +
{{տող|46}}Եվ նա հարցրեց. «Ի՞նչ բախտ կամ ի՞նչ որոշում
 +
Մահիցդ առաջ այս անդունդը քեզ բերեց.
 +
Եվ ո՞վ է սա, որ ճանապարհդ է նշում»։
 +
 +
{{տող|49}}«Այնտեղ վերև պայծառ կյանքում երկրային,—
 +
Ասացի ես,— մոլորվեցի մի հովտում,
 +
Հազիվ հասած իմ լիարժեք հասակին։
 +
 +
{{տող|52}}Ես դեռ այնտեղ էի երեկ առավոտ,
 +
Երբ իմ դարձին երևաց սա, որ հիմա
 +
Առաջնորդում է ինձ ճամփով այս ցավոտ»։
 +
 +
{{տող|55}}Եվ նա ասաց. «Թե հետևես քո աստղին,
 +
Դու կհասնես նպատակիդ փառավոր,
 +
Որքան կյանքում լավ դիտեցի քո ուղին.
 +
 +
{{տող|58}}Եվ եթե ես չմեռնեի վաղաժամ,
 +
Ապա, ի տես քո ընթացքին երկնահաճ,
 +
Քո գործերում քեզ կօգնեի հարաժամ։
 +
 +
{{տող|61}}Բայց ժողովուրդն այն ապերախտ ու անսիրտ,
 +
Որ վաղնջուց Ֆիեզոլից է իջել
 +
Եվ տակավին մնում է բիրտ ու անկիրթ,
 +
 +
{{տող|64}}Բարվույդ համար կլինի քո թշնամին.
 +
Եվ իրավամբ, զի սիների մեջ վայրի
 +
Քաղցըր պտուղ չի կարող տալ թզենին։
 +
 +
{{տող|67}}Մի հին առած անվանել է նրանց կույր.
 +
Նրանք ագահ, նախանձոտ են ու գոռոզ.
 +
Նրանց մեջ քեզ պահիր անեղծ ու մաքուր։
 +
 +
{{տող|70}}Ի պատիվ քեզ երկու կողմերն ախոյան
 +
Կկամենան քեզ հոշոտել, բայց իզուր,
 +
Կտուցները խոտից հեռու կմնան։
 +
 +
{{տող|73}}Թող ֆիեզոլյան անասունները անտեր
 +
Իրար ուտեն և ձեռք չտան այն բույսին,
 +
Որ աճում է գոմաղբի մեջ նրանց դեռ,
 +
 +
{{տող|76}}Պահպանելով սերմը ջինջ ու անարատ
 +
Այն հռոմայեցոց, որոնք այնտեղ մնացին,
 +
Երբ հիմնարկվեց որջը այնքան ապիրատ»։
 +
 +
{{տող|79}}Եթե բաղձանքս հաշվի լիներ առնված,—
 +
Ասացի ես ի պատասխան,— ապա դուք
 +
Դեռ աշխարհից չէիք լինի հեռացած։
 +
 +
{{տող|82}}Իմ հոգու մեջ դրոշմված է խորապես
 +
Ձեր բարի ու քաղցըր պատկերն հայրական,
 +
Երբ աշխարհում ուսուցանում էիք մեզ,
 +
 +
{{տող|85}}Թե ինչպես մարդ կանմահանա գործերով։
 +
Եվ իմ կյանքում երախտիքըս ձեր հանդեպ
 +
Հարկ է, որ ես հայտնեմ անկեղծ խոսքերով։
 +
 +
{{տող|88}}Ձեր ծանույցը մյուսների հետ կհիշեմ,
 +
Որ տիրուհուս լուսաբանել տամ հետո,
 +
Եթե երբեք մի օր նրա մոտ հասնեմ։
 +
 +
{{տող|91}}Բայց ուզում եմ, որ ձեզ մի բան պարզ լինի.
 +
Թող միմիայն չկշտամբի խիղճըս ինձ,
 +
Ես կտոկամ բախտի ամեն հարվածի։
 +
 +
{{տող|94}}Այդ ազդերը նորություն չեն ինձ համար.
 +
Բախտն ու մարդիկ ինչ ուզում են թող անեն,
 +
Ես կլինեմ հաստատակամ ու համառ»։
 +
 +
{{տող|97}}Վարպետս այնժամ դառնալով ետ, դեպի ինձ,
 +
Մի պահ նայեց և այս հորդորն ինձ տվեց.
 +
«Ով խելոք է, խրատվում է ուրիշից»։
 +
 +
{{տող|100}}Բայց ես նորից Բրունետտոյին դիմեցի
 +
Եվ հարցրի, թե իր խմբի մեջ որո՞նք են
 +
Ընկերները ամենից մեծ, մտացի։
 +
 +
{{տող|103}}Եվ նա ասաց. «Մի քանիսին կնշեմ,
 +
Իսկ մյուսների մասին կանցնեմ լռությամբ,
 +
Զի ժամանակ չկա, որ ես երկարեմ։
 +
 +
{{տող|106}}Ամփոփակի իմացիր, որ բոլորն էլ
 +
Կղերական ու գրական դեմքեր են,
 +
Որոնք երկրում նույն մեղքով են աղտեղվել։
 +
 +
{{տող|109}}Այդ ցավալի շրջանակի մեջ են լայն
 +
Պրիշիանոն և Ֆրանչեսկո դ՚Ակկորսոն,
 +
Դու կարող ես այնտեղ տեսնել և պիղծն այն,
 +
 +
{{տող|112}}Ում ծառայից ծառան շուտով փոխադրեց
 +
Առնոյից դեպ Բակկիլյոնե, ուր և նա
 +
Իր հույժ լարված ջղերն հավետ հանգչեցրեց։
 +
 +
{{տող|115}}Կարող էի ես անվանել դեռ այլոց,
 +
Բայց ժամանակ չկա երկար խոսելու.
 +
Տես ավազից բարձրանում է ծուխ ու բոց.
 +
 +
{{տող|118}}Մի նոր խումբ է, պետք է խույս տամ նրանից։
 +
Գանձըս, որում ապրում եմ դեռ, լավ պահիր,
 +
Ես միմիայն այդ եմ խնդրում քեզանից»։
 +
 +
{{տող|121}}Նա շուռ եկավ և վազ տվեց դեպի աջ,
 +
Ինչպես նրանք, որ վազում են Վերոնում
 +
Ստանալու համար դրոշը կանաչ,
 +
 +
{{տող|124}}Եվ նմանվեց նա հաղթողին այդ վազքում։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնվեցերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Լսում էի արդեն շռինդը ջրի,
 +
Որ թափվում էր պարունակը հետևյալ,
 +
Ինչպես բզզոց մեղուների պարսերի,
 +
 +
{{տող|4}}Երբ որ հանկարծ երեք հոգի֊ստվերներ
 +
Միահաղույն անջատվեցին մի խմբից,
 +
Որ անցնում էր բոցերի տակ տանջաբեր։
 +
 +
{{տող|7}}Ուղղվելով մեզ, նրանք հեռվից գոչեցին.
 +
«Կանգ առ մի պահ։ Քո հագուստից իմացանք,
 +
Որ եկել ես մեր քաղաքից չարածին»։
 +
 +
{{տող|10}}Օ ի՜նչ խոցեր նրանց վրա տեսա ես,
 +
Որոնք կիզիչ հրից էին գոյացել.
 +
Երբ հիշում եմ, դեռ ցավում եմ դառնապես։
 +
 +
{{տող|13}}Նրանց ձայնից առաջնորդըս խորագետ
 +
Ինձ դարձավ և ազդարարեց. «Սպասի՛ր,
 +
Պետք է լինել քաղաքավար սրանց հետ։
 +
 +
{{տող|16}}Եթե այստեղ հուր չտեղար հարակեզ,
 +
Ես կասեի, որ դու պետք է փութայիր
 +
Դեպի նրանք, ոչ թե նրանք դեպի քեզ»։
 +
 +
{{տող|19}}Հենց որ կեցանք, նրանք նորից շարժվեցին.
 +
Եվ երբ նրանք արտորանքով հասան մեզ,
 +
Երեքով մեկ տեղում պտույտ գործեցին։
 +
 +
{{տող|22}}Եվ ինչպես մերկ ըմբիշները կորովի
 +
Ուշիուշով հետաքննում են միմյանց,
 +
Նախքան անցնելն իրարու դեմ գրոհի,
 +
 +
{{տող|25}}Այսպես նրանք ինձ նայեցին պշնորեն,
 +
Պտտվելով այնպես, որ վիզը նրանց
 +
Ու ոտները շարժվում էին տարորեն։
 +
 +
{{տող|28}}«Թեև տեղն այս, ուր ընկել ենք մենք այսպես,—
 +
Ասաց մեկը,— և մեր դեմքերն հրախանձ
 +
Քամահրանքի արժանի են դարձնում մեզ,
 +
 +
{{տող|31}}Սակայն հանուն մեր համբավի ու փառքի
 +
Մեզ զիջանիր ասելու թե ո՛վ ես դու,
 +
Որ անցնում ես անվախ միջով Դժոխքի։
 +
 +
{{տող|34}}Ահա սա, որ իմ առջևից է գնում,
 +
Թեև մերկ է ու մարմինը խանձայրյաց,
 +
Բարձրաստիճան մի դիրք ուներ աշխարհում։
 +
 +
{{տող|37}}Նա հենց թոռն է Գուալդրադայի բարեգով.
 +
Նա կոչվում է Գուիդո Գուերրա, և կյանքում
 +
Շատ գործեր է արել թրով ու խելքով։
 +
 +
{{տող|40}}Իսկ մյուսը, որ իմ ետևից է քայլում,
 +
Ալդոբրանդի Տեգիայոն է, այր խելոք,
 +
Որի խոսքը պետք է լսվեր աշխարհում։
 +
 +
{{տող|43}}Ես, որ այսպես չարչարվում եմ նրանց հետ,
 +
Ռուստիկուչչի Յակոպոն եմ, և անշուշտ
 +
Իմ կորստյան բան պատճառը կինս էր հեստ»։
 +
 +
{{տող|46}}Եթե հրից ես մնայի անվթար,
 +
Կնետվեի ներքև՝ նրանց գրկելու,
 +
Որ իհարկե վարպետըս ինձ թույլ կտար։
 +
 +
{{տող|49}}Բայց որ վտանգ կար այրվելու, մրրկվելու,
 +
Իմ երկյուղը հաղթեց կամքին իմ բարի,
 +
Որ տենչ ուներ նրանց ամուր փարվելու։
 +
 +
{{տող|52}}Ես ասացի. «Հենց որ տերս պատվական
 +
Ասաց խոսքեր, որ կռահել ինձ տվին,
 +
Թե դուք իրոք հոգիներ եք պատվարժան,
 +
 +
{{տող|55}}Իմ սրտի մեջ ձեր վիճակը դժնդակ
 +
Ծնեց ոչ թե արհամարհանք, այլ մորմոք,
 +
Որ կմնա իմ մեջ երկար ժամանակ։
 +
 +
{{տող|58}}Ես ինքըս ձեր համերկրացին եմ բնիկ.
 +
Ես սիրով ու հարգանքով եմ միշտ հիշել
 +
Ձեր գործերն ու անունները ազդեցիկ։
 +
 +
{{տող|61}}Դառը թողնում, քաղցըր տեղանքն եմ գնում,
 +
Որ ինձ անսուտ առաջնորդս է խոստացել.
 +
Բայց պետք է նախ իջնեմ երկրի կենտրոնում»։
 +
 +
{{տող|64}}«Իցիվ թե դու դեռ ապրեիր ընդերկար,—
 +
Պատասխանեց այն ատեն ինձ նույն հոգին,—
 +
Եվ համբավդ էլ մահից հետո շողշողար։
 +
 +
{{տող|67}}Արդ ասա մեզ, բարքերն ազնիվ ու տիպար
 +
Մեր քաղաքում շարունակո՞ւմ են ապրել,
 +
Թե այնտեղից անհետացել են իսպառ։
 +
 +
{{տող|70}}Քանզի Գուլյելմ Բորսիերեն, որ այստեղ
 +
Նոր է եկել և մեր խմբում է հիմա,
 +
Մեզ բերել է տխուր լուրեր սրտակեղ»։
 +
 +
{{տող|73}}«Նոր֊նոր մարդիկ և վաստակներ նյութական,
 +
Օ՜ Ֆլորենցիա, քեզ դարձրել են սնապարծ
 +
Ու սանձարձակ, որից տուժում ես այնքան»—
 +
 +
{{տող|76}}Գոչեցի ես, բարձրացնելով դեմքըս վեր.
 +
Այդ լսելով երեքն իրար նայեցին,
 +
Նման նրանց, որ լսում են ճիշտ բաներ։
 +
 +
{{տող|79}}«Թե ամեն ինչ այսպես շիտակ ես ասում,—
 +
Երեքով մեկ նրանք տվին պատասխան,—
 +
Երանի քեզ, որ դու անկեղծ ես խոսում.
 +
 +
{{տող|82}}Բայց եթե դու դուրս գաս տեղից այս մռայլ՝
 +
Նորից չքնաղ լույս աստղերը տեսնելու,
 +
Եվ ուզենաս հիշել աշխարհն հանդերձյալ,
 +
 +
{{տող|85}}Ասա մարդկանց, որ տեսել ես այստեղ մեզ»։
 +
Ապա նրանք թեթևասույր սլացքով
 +
Մեզնից փախան ու հեռացան փութապես։
 +
 +
{{տող|88}}Չի կարելի արտասանել մի «ամեն»
 +
Ավելի շուտ, քան որ նրանք չքացան։
 +
Եվ վարպետըս մեկնել վճռեց այն ատեն։
 +
 +
{{տող|91}}Եվ ահա մենք առաջացանք, և քիչ անց
 +
Ջրի շառաչն այնքան մոտից հասավ մեզ,—
 +
Որ խոսելիս չէինք լսում մենք միմյանց։
 +
 +
{{տող|94}}Ինչպես գետն այն,— որ իր ուրույն հունով նախ
 +
Մոնվիզոյից դեպ արևելք է հոսում,
 +
Երբ բխում է Ապեննինի լանջից ձախ,
 +
 +
{{տող|97}}Եվ որ վերին, սկզբնական հոսանքում,
 +
Նախքան իջնելն հարթավայրը Ֆոռլիի,
 +
Իր անվան տեղ Ակուակետա է կոչվում —
 +
 +
{{տող|100}}Շառաչյունով թավալվում է դարն ի վար,
 +
Սուրբ Բենեդիկտ կոչված գյուղի վերևում,
 +
Ուր կարող է բազում սահանք գոյանար,
 +
 +
{{տող|103}}Այսպես այստեղ թավալվում էր ժայռն ի վար
 +
Գորշ ջրվեժը այնպիսի գոռ բոմբյունով,
 +
Որ կարող էր խլացնել մեզ իսպառ։
 +
 +
{{տող|106}}Մեջքիս կապած ես մի պարան ունեի,
 +
Որով բռնել մտածեցի մի անգամ
 +
Խայտաճամուկ մորթով հովազն ամեհի։
 +
 +
{{տող|109}}Առաջնորդիս հրամանի համաձայն
 +
Ես իմ մեջքից արձակեցի պարանն այդ
 +
Եվ կծկելով երկարեցի նրան այն։
 +
 +
{{տող|112}}Առաջնորդըս այնժամ դարձավ դեպ աջ դին
 +
Եվ եզերքի կարկառներից քիչ հեռու
 +
Արձակեց այն անդունդն ի վար խավարչտին։
 +
 +
{{տող|115}}«Արդ պետք է որ,— ներքուստ ասում էի ես,—
 +
Այդ նշանին մի պատասխան հետևի,
 +
Եթե վարպետս ուշով նայում է այդպես»։
 +
 +
{{տող|118}}Մարդիկ պարտ են զգուշավոր միշտ լինել
 +
Այն անձանց մոտ, որոնք գիտեն ոչ միայն
 +
Գործը տեսնել, այլև միտքը թափանցել։
 +
 +
{{տող|121}}Նա ինձ ասաց. «Կբարձրանա վեր շուտով
 +
Այն, ինչ որ մենք սպասում ենք՝ ես ու դու.
 +
Այդ դու հիմա կնկատես քո աչքով»։
 +
 +
{{տող|124}}Ճշմարիտն այն, որ նմանվում է սուտի,
 +
Պետք է պահել ամուր փակած շրթներով,
 +
Այլապես նա մեզ կենթարկի ամոթի։
 +
 +
{{տող|127}}Սակայն այստեղ ես չեմ կարող մնալ լուռ.
 +
Երդվում եմ իմ Կատակերգով, ընթերցող,
 +
— Երանի նա շնորհ գտներ ամենուր,—
 +
 +
{{տող|130}}Ես տեսա, որ մութ ու մռայլ վիհն ի վեր
 +
Բարձրանում էր լողով ճիվաղ մի ահեղ,
 +
Որ վախ կազդեր նույնիսկ սրտին անվեհեր.
 +
 +
{{տող|133}}Նավազն այսպես բարձրանում է ծովալքից,
 +
Երբ խարիսխը պոկում է ու արձակում
 +
Խոր խութերից կամ այլ ծածուկ արգելքից,
 +
 +
{{տող|136}}Եվ մարմինը մեկ ձգում է, մեկ կծկում։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնյոթերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}«Ահա գազանն՝ իր տտունով սուր, երկայն ,
 +
Ահա նա, ով արգելակներ է փշրում
 +
Եվ գարշությամբ պղծում աշխարհը համայն»։
 +
 +
{{տող|4}}Այսպես ասաց ինձ առաջնորդըս աննենգ,
 +
Եվ գազանին հրավիրեց մոտենալ
 +
Այն քարափին, որով անցել էինք մենք։
 +
 +
{{տող|7}}Խաբեության այդ պատկերը գարշելի
 +
Առաջ եկավ և, պոչն հեռու պահելով,
 +
Ափի վրա քաշեց իրանն ահռելի։
 +
 +
{{տող|10}}Նրա դեմքը արդար մարդու տեսք ուներ,
 +
Այնքան հեզ ու բարեմույն էր արտաքուստ,
 +
Իսկ մնացած մասը մարմնի լոկ օձ էր։
 +
 +
{{տող|13}}Ուներ երկու բռչոտ թաթեր ճապռավոր,
 +
Մեջքը, կուրծքը և զույգ կողերը նրա
 +
Նիշված էին խայտուցներով օղավոր։
 +
 +
{{տող|16}}Թաթարներն ու թուրքերն երբեք չեն գործել
 +
Այնքան նախշուն ու խայտաբղետ պաստառներ,
 +
Արաքնեն էլ նման ոստայն չի հյուսել։
 +
 +
{{տող|19}}Ինչպես մակույկը մերթ ափին է հանգչում,
 +
Մասամբ ջրի վրա, մասամբ ցամաքի,
 +
Ինչպես շվայտ գերմանների աշխարհում
 +
 +
{{տող|22}}Սպասում է կուղբը պայքար մղելու,
 +
Այսպես ավազն եզրապատող քարափին
 +
Սպասում էր այն գազանը ահարկու։
 +
 +
{{տող|25}}Նա իր պոչը խաղացնում էր շարունակ,
 +
Գալարելով նրա ծայրը թունավոր,
 +
Ինչպես կարիճն իր խայթոցը կենսունակ։
 +
 +
{{տող|28}}Հիմա պետք է ճանապարհից քիչ շեղվենք,—
 +
Ասաց տերըս,— որպեսզի մենք հասնենք անդ,
 +
Ուր փռված է այն գազանը չարանենգ»։
 +
 +
{{տող|31}}Այսպես իջանք աջակողմյան ուղղությամբ
 +
Եվ ծայրեզրով տասը քայլ անցանք, որպեսզի
 +
Խույս տանք հրից և ավազից հրատապ։
 +
 +
{{տող|34}}Երբ մոտեցանք այն նենգավոր գազանին,
 +
Մի քիչ անդին տեսա մարդկանց մի զանգված,
 +
Որ նստած էր ավազուտի երկայնքին։
 +
 +
{{տող|37}}Վարպետս ասաց. «Որպեսզի դու այս գոտին
 +
Կարողանաս ամեն կողմից ճանաչել,
 +
Գնա, նայիր նրանց վիճակը հետին։
 +
 +
{{տող|40}}Բայց թող այնտեղ քո զրույցը կարճ լինի.
 +
Իսկ ես մինչ այդ կբանակցեմ սրա հետ,
 +
Որպեսզի իր գավակը մեզ հատկացնի»։
 +
 +
{{տող|43}}Եվ յոթներորդ պարունակի եզրով ես
 +
Մեն֊միայնակ առաջացա դեպ այնտեղ,
 +
Ուր նստած էր այն ամբոխը տխրատես։
 +
 +
{{տող|46}}Նրանց ցավը դուրս էր պոռթկում աչքերից.
 +
Նրանք ձեռքով ջանում էին պաշտպանվել
 +
Մերթ բոցերից, մերթ հրաշեկ ավազից։
 +
 +
{{տող|49}}Այսպես շներն ամռան շոգին տոթալից
 +
Պաշտպանվում են մերթ թաթերով, մերթ դնչով,
 +
Երբ խայթվում են ճանճերից կամ լվերից։
 +
 +
{{տող|52}}Ես դիտեցի ուշով դեմքերը ոմանց,
 +
Որոնց վրա հուր էր տեղում ահավոր,
 +
Բայց ճանաչել չկարեցա ես նրանց։
 +
 +
{{տող|55}}Ամեն մեկի պարանոցից կախված էր
 +
Որոշ գույնով ու նշանով մի քսակ,
 +
Որով նրանք ապրում էին կարծես դեռ։
 +
 +
{{տող|58}}Ես նրանց մեջ տեսա դեղին մի քսակ,
 +
Որի վրա կար մի կապույտ ուրվագիծ,
 +
Որ նման էր մի առյուծի պարարակ։
 +
 +
{{տող|61}}Եվ քիչ հեռու տեսա ուրիշ մի քսակ,
 +
Արյան նման կարմիր, որի կենտրոնում
 +
Երևում էր մի սագ կաթից սպիտակ։
 +
 +
{{տող|64}}Մեկը, որի ճերմակ պարկի վրա կար
 +
Կապույտ գույնի մի խոզ, մատակ ու հղի,
 +
Ինձ բարբառեց. «Այստեղ ինչո՞ւ դու եկար։
 +
 +
{{տող|67}}Շուտ հեռացի՛ր։ Եվ քանզի ողջ ես դեռ դու,
 +
Իմացիր որ Վիտալիանոն, երկրացիս,
 +
Այստեղ գալու և կողքիս է նստելու։
 +
 +
{{տող|70}}Ֆլորենտացոց մեջ այս ես եմ պադուացին.
 +
Սրանք հաճախ իմ գլուխը տանում են,
 +
Ինձ ասելով. «Թող գա ասպետն հոյածին,
 +
 +
{{տող|73}}Հետ բերելով քսակն երեք կտցանի»։
 +
Եվ բերանը ծռեց, լեզուն դուրս հանեց,
 +
Ինչպես պինչը լիզող եզը կենդանի։
 +
 +
{{տող|76}}Վախենալով, որ չլինի թե երբեք
 +
Իմ ուշացմամբ առաջնորդիս բարկացնեմ,
 +
Հեռացա այն հոգիներից տանջաբեկ։
 +
 +
{{տող|79}}Առաջնորդըս մինչ այդ նստել էր արդեն
 +
Լայն գավակին զարհուրելի գազանի։
 +
Նա ինձ ասաց. «Արիացիր դու այժմեն։
 +
 +
{{տող|82}}Այսուհետև այսպես պետք է ցած իջնել։
 +
Նստիր առաջ, ես ետևում կնստեմ,
 +
Որ պոչը քեզ չկարենա վնասել»։
 +
 +
{{տող|85}}Ինչպես նա, ով սարսռում է, կափկափում,
 +
Երբ զգում է տենդի գալը, և հենց որ
 +
Շուք է տեսնում, մարմինը դող է պատում,
 +
 +
{{տող|88}}Այսպես եղա այդ խոսքերից ահազդու.
 +
Սակայն շուտով ինձ զգացի սրտապինդ,
 +
Ինչպես ծառան տիրոջ առջև հուսատու։
 +
 +
{{տող|91}}Ես նստեցի նուսի վրա այլանդակ.
 +
Ուզում էի իրոք ասել՝ «Գրկիր ինձ»,
 +
Սակայն ձայնըս խզվեց կամքիս հակառակ։
 +
 +
{{տող|94}}Բայց վարպետըս, որ զորավիգս է եղել
 +
Ուրիշ դժվար իմ պահերին, արդեն իսկ
 +
Բազուկներով ինձ գրկել էր ու պահել։
 +
 +
{{տող|97}}Եվ նա ասաց. «Գերիո՛ն, հիմա ընթացիր,
 +
Սակայն իջիր շուրջանակի ու դանդաղ.
 +
Քո ուսերին նոր բեռ ունես, իմացիր»։
 +
 +
{{տող|100}}Ինչպես նավակն, անջատվելով կայանքից,
 +
Նախ գնում է ետ֊ետ, այսպես նա մեկնեց.
 +
Եվ երբ ազատ զգաց ամեն արգելքից,
 +
 +
{{տող|103}}Անմիջապես պոչը կրծքի կողմ տարավ,
 +
Ապա ձգվեց օձաձկան ճիշտ նման
 +
Եվ թաթերով օդ վերցնելով ցած թռավ։
 +
 +
{{տող|106}}Ֆայետոնը գուցե այնքան չերկնչեց,
 +
Երբ բաց թողեց ձիասանձերը ձեռքից,
 +
Որից մասամբ երկնակամարը այրվեց.
 +
 +
{{տող|109}}Կամ Իկարը, երբ նա զգաց, որ տաքից
 +
Մոմն հալվում է, և փետուրներն են թափվում,
 +
Մինչ գոչում էր հայրը՝ «Շեղվել ես ճամփից» —
 +
 +
{{տող|112}}Ինչքան որ ես, երբ տեսա, որ չորս կողմից
 +
Կախվել էի պարապ օդում և ոչինչ
 +
Չէի տեսնում, բացի ահեղ գազանից։
 +
 +
{{տող|115}}Նա ճախրելով դանդաղ իջնում էր ներքև.
 +
Այդ զգացի լոկ նրանից, որ տակից
 +
Ու ճակատից փչում էր հովը թեթև։
 +
 +
{{տող|118}}Մեր ներքևում լսում էի ես արդեն
 +
Ահագնագոռ շառաչյունը ջրվեժի,
 +
Եվ գլուխըս երկարեցի մի քիչ դեն։
 +
 +
{{տող|121}}Երբ ես բոցեր տեսա, ողբեր լսեցի,
 +
Իմ երկյուղը կրկնապատիկ սաստկացավ.
 +
Եվ ես դողով կուչ եկա ու սմքեցի։
 +
 +
{{տող|124}}Ստորակա պարունակին մատչելով,
 +
Ես նոր միայն որոշակի իմացա,
 +
Որ մենք իջնում էինք պտույտ գործելով։
 +
 +
{{տող|127}}Ինչպես բազեն, սավառնելով ընդերկար՝
 +
Առանց թռչուն կամ խրտվիլակ տեսնելու,
 +
Ցածրանում է պտույտներով օդապար,
 +
 +
{{տող|130}}Եվ իջնում է այնտեղ, ուրկից սրընթաց
 +
Խոյացել էր, և հեռու իր տիրոջից
 +
Կանգ է առնում, գժդմնած ու սրտմտած,
 +
 +
{{տող|133}}Այսպես Գերիոնն իջավ հատակն անդունդի,
 +
Ստորոտը քարաժայռի սեպաձև.
 +
Եվ հազիվ թե բեռնաթափեց մեզ գետին,
 +
 +
{{տող|136}}Նետի նման թռավ֊գնաց սրաթև։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնութերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Դժոխքում կա գեշ ձորերով մի տեղանք ,
 +
Վիմակերտ ու երկաթագույն, ճիշտ ինչպես
 +
Նրա շուրջը պատող դարը գորշերանգ։
 +
 +
{{տող|4}}Այդ չարաշուք վայրի ուղիղ կենտրոնում
 +
Բացվում է լայն ու խորասույզ մի ջրհոր,
 +
Որի մասին ես կպատմեմ իր տեղում։
 +
 +
{{տող|7}}Այն տարածքը, որ նման է ջրհորի
 +
Ու շրջակա դարի միջև, կլոր է,
 +
Եվ հատակը բաժանված է տաս ձորի։
 +
 +
{{տող|10}}Եվ ինչպես որ խրամատներ կան ջոկ֊ջոկ
 +
Ամրոցների պարիսպների շուրջբոլոր,
 +
Ու ծառայում պաշտպանության համար լոկ,
 +
 +
{{տող|13}}Այսպես էին այստեղ ձորերն երևում.
 +
Եվ ինչպես որ ամրոցների շեմերից
 +
Դեպի հեռուն կամրջակներ են ձգվում,
 +
 +
{{տող|16}}Այսպես դարից ձգված էին պարեխներ,
 +
Որոնք թմբերն ու ձորերը հատելով,
 +
Հասնում էին և հավաքվում ձորն ի վեր։
 +
 +
{{տող|19}}Ահա այդտեղ իջավ Գերիոնը ճիվաղ
 +
Եվ երկուսիս իր շալակից ցած նետեց։
 +
Այն ժամանակ մենք ուղղվեցինք դեպի ձախ։
 +
 +
{{տող|22}}Իմ աջ կողմում տեսա նոր֊նոր պատիժներ,
 +
Նոր տանջվողներ և տանջողներ նորանոր,
 +
Որոնցով այն առաջին ձորը լի էր։
 +
 +
{{տող|25}}Այնտեղ կային երկու խմբեր տարընթաց.
 +
Մոտի խումբը դեպի մեր կողմ էր գալիս,
 +
Իսկ հեռվինը քայլում մեզ հետ համընթաց։
 +
 +
{{տող|28}}Այսպես հռոմցիք, հոբելյանի մեծ տարում,
 +
Բազմությանը Սուրբ Հրեշտակի կամրջով
 +
Անցկացնելու հեշտ միջոց են հնարում,
 +
 +
{{տող|31}}Որով ոմանք գնում են դեպ մայր տաճար,
 +
Դեմքերն իրենց ամրոցի կողմը ուղղած,
 +
Իսկ ուրիշներ վերադառնում դեպի սար։
 +
 +
{{տող|34}}Ձորի երկու ոլորներում տեսա ես
 +
Եղջերավոր դևեր, որոնք մտրակով
 +
Հոգիներին ձաղկում էին սաստկապես։
 +
 +
{{տող|37}}Ինչպե՛ս սրանք հարվածից իսկ առաջին
 +
Կրնկափոխ փախչում էին, և ոչ ոք
 +
Չէր սպասում այլևս հաջորդ հարվածին։
 +
 +
{{տող|40}}Մինչ ես առաջ էի գնում անվարան,
 +
Տեսա մեկին և ասացի յուրովի.
 +
«Ուրիշ անգամ կարծես տեսել եմ սրան»։
 +
 +
{{տող|43}}Ես կանգ առա, որ նրան լավ ճանաչեմ,
 +
Կանգնեց նաև իմ առաջնորդը բարի,
 +
Ինձ թույլ տալով, որ նրա հետ զրուցեմ։
 +
 +
{{տող|46}}Մտրակյալը, կամենալով քողարկվել,
 +
Դեմքը թեքեց, սակայն իզուր եղավ դա.
 +
Ես ասացի. «Դո՛ւ, որ գլուխդ ես հակել,
 +
 +
{{տող|49}}Վենեդիկո Կաչչանեմիկն ես կարծեմ,
 +
Դիմագծերդ եթե լավ եմ ես հիշում.
 +
Բայց ինչո՞ւ ես այս տանջանքի մեջ դժխեմ»։
 +
 +
{{տող|52}}Եվ նա ասաց. «Այդ քեզ կասեմ ակամա.
 +
Պարզ խոսքերըդ ինձ ստիպում են սակայն,
 +
Որ ես հիշեմ մեր աշխարհը հնամյա։
 +
 +
{{տող|55}}Ես դրդեցի իմ Գիզոլա Բելլային,
 +
Կատարելու ցանկությունը Մարկիզի,
 +
Ինչ էլ խոսվի այս լուրի շուրջ գարշային։
 +
 +
{{տող|58}}Մենակ ես չեմ բոլոնիացին մեղապարտ,
 +
Նրանք այստեղ այնքան շատ են, որ Ռենի
 +
Եվ Սավենի միջև ընկած հովտում արդ
 +
 +
{{տող|61}}Sipa բառը չի կրկնվում այնքան շատ,
 +
Որքան այստեղ. եթե կուզես ապացույց,
 +
Հիշիր դու մեր ագահությունն ապիրատ»։
 +
 +
{{տող|64}}Եվ մինչդեռ նա ինձ բարբառում էր այսպես,
 +
Մի դև նրան խարազանեց ու ասաց.
 +
«Կավա՛տ, այստեղ կանայք չկան, որ խաբես»։
 +
 +
{{տող|67}}Ես միացա առաջնորդին իմ նորից.
 +
Մի քանի քայլ անցնելով մենք հասանք անդ,
 +
Ուր մի պարեխ էր երկարում դարափից։
 +
 +
{{տող|70}}Մենք հեշտությամբ նրա վրա բարձրացանք,
 +
Եվ աջ կողմից դարավանդի վրայով
 +
Մշտաչարչար այն ամբոխից հեռացանք։
 +
 +
{{տող|73}}Երբ հասանք անդ, ուր կազմում է նա կամար,
 +
Որի տակով մտրակյալներն են անցնում,
 +
Առաջնորդըս ասաց. «Այստեղ դու կանգ առ
 +
 +
{{տող|76}}Եվ նայիր այն երկրորդ խմբին չարածին,
 +
Որոնց դեմքը դու տակավին չես տեսել,
 +
Քանզի քայլում էին մեզ հետ միասին»։
 +
 +
{{տող|79}}Հին կամրջից նայում էինք նոր խմբին,
 +
Որ մյուս ծայրից առաջանում էր դեպ մեզ,
 +
Նույնպես ծեծված մտրակներով դիվային։
 +
 +
{{տող|82}}Բարի վարպետս ասաց՝ հարցըս կանխելով.
 +
«Տես այն մեծը, որ գալիս է, և կարծես,
 +
Ցավի մեջ իսկ երևում է անխռով.
 +
 +
{{տող|85}}Վեհ ու վես է տեսքով, ինչպես գահերեց։
 +
Նա Յասոնն է, որ քաջությամբ ու խելքով
 +
Կոլխիդայից ոսկեգեղմը ձեռք բերեց։
 +
 +
{{տող|88}}Ճանապարհին Լեմնոս կղզին մտավ նա,
 +
Որտեղ կանայք քաջահանդուգն ու անգութ
 +
Բոլոր արանց մեռցրել էին անխնա։
 +
 +
{{տող|91}}Նա ցույցերով ու խոսքերով սիրախանձ
 +
Այնտեղ խաբեց Հիսիպիլին դեռատի,
 +
Որն իր հերթին նախ խաբել էր մյուս կանանց։
 +
 +
{{տող|94}}Այնտեղ խեղճին թողեց հղի վիճակում.
 +
Դրա համար դատապարտված է այսպես։
 +
Մեդեայի համար էլ է պատժվում։
 +
 +
{{տող|97}}Նրա հետ են խաբողները իր նման.
 +
Այս առաջին ձորի և անդ պատժվող
 +
Անձանց մասին բավ է գիտնալը այսքան»։
 +
 +
{{տող|100}}Եկանք այնտեղ, որտեղ պարեխը երկար
 +
Երկրորդ թմբի հետ հատվում է խաչաձև
 +
Եվ կազմում է նրա վրա նոր կամար։
 +
 +
{{տող|103}}Մեզ այնտեղից հասան հաջորդ վիրապի
 +
Ողբերն հոգվոց, որ փնչում են ու ծեծում
 +
Կրծքերն իրենց հարվածներով կռուփի։
 +
 +
{{տող|106}}Ձորի խորքից փչող շնչից գանելի
 +
Պատերն ամբողջ պատած էին բորբոսով,
 +
Որ ոչ աչքին, ոչ քթին էր տանելի։
 +
 +
{{տող|109}}Հատակն այնքան խորունկ էր ու խավարին,
 +
Որ տեսնելու համար թե ինչ կար այնտեղ,
 +
Պետք է ծայրը մենք ելնեինք կամարի։
 +
 +
{{տող|112}}Այնտեղ ելանք. ձորում տեսա անարգել
 +
Մարդկանց մի խումբ կղկղանքի մեջ սուզված,
 +
Ասես այնտեղ արտաքնոց էր դատարկել։
 +
 +
{{տող|115}}Մինչ ցած էի նայում տեսքով անհամբեր,
 +
Տեսա մեկին, գլուխն այնքան աղտեղված,
 +
Որ հայտնի չէ աշխարհիկ էր, թե կղեր։
 +
 +
{{տող|118}}Նա ինձ ասաց. «Այդպես ինչո՞ւ ես ձգտում
 +
Նայելու ինձ ավելի քան մյուսներին»։
 +
Ես ասացի. «Եթե լավ եմ ես հիշում,
 +
 +
{{տող|121}}Ուրիշ անգամ պետք է տեսած լինեմ քեզ.
 +
Դու Ալեսսիո Ինտերմինելն ես լուկկացի.
 +
Ահա ինչու քեզ եմ նայում հատկապես»։
 +
 +
{{տող|124}}Այնժամ ինքն իր գլխին տալով նա գոչեց.
 +
«Այստեղ ընկա իմ քծնանքի պատճառով,
 +
Որից լեզուս ամենևին չհոգնեց»։
 +
 +
{{տող|127}}Այնուհետև առաջնորդըս ինձ ասաց.
 +
«Հայացքդ հիմա մի քիչ հեռու արձակիր,
 +
Որպեսզի դու տեսնես դեմքը աղտեղված
 +
 +
{{տող|130}}Այն աղծապիղծ ու հերարձակ պոռնիկի,
 +
Որ ճանկռտում է եղունգներով ինքն իրեն,
 +
Եվ մեկ պպզում, և մեկ կանգնում է ոտքի։
 +
 +
{{տող|133}}Թայիսն է նա, այն բոզը, որ հոմանվույն,
 +
Երբ նա հարցրեց՝ «Ունե՞մ քեզ մոտ մեծ շնորհ»,
 +
Պատասխանեց. «Օ, ինչպե՛ս չէ, մեծագույն»։
 +
 +
{{տող|136}}Մեր աչքերը, թող կշտանան սրանով»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնիններորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ո՛վ մոգ Սիմոն, ո՛վ հետևորդքըդ նսեմ,
 +
Դուք, որ ոսկու և արծաթի համար լոկ
 +
Փչացնում եք սրբությունները վսեմ,
 +
 +
{{տող|4}}Որոնք պետք է տրվեն մարդկանց պատվավոր.
 +
Արդ հարկ է որ շեփորն հնչի ձեզ համար,
 +
Որ խրված եք երրորդ ձորում ահավոր։
 +
 +
{{տող|7}}Հասել էինք արդեն հաջորդ խանդակի
 +
Կոր կամարի բարձրակետին, ուրկից ցած
 +
Մենք ամեն ինչ տեսնում էինք հայտնակի։
 +
 +
{{տող|10}}Ո՛վ Գերիմաստ, ի՞նչ արվեստ ես ցուցադրում
 +
Երկնում, երկրում և աշխարհում այս դժպիհ,
 +
Օ՜, դու ինչքա՛ն արդարորեն ես դատում։
 +
 +
{{տող|13}}Ես հատակին ու պատերին ձոր֊խորշի
 +
Տեսա բազում սալաքարեր գորշերանգ,
 +
Որոնց վրա անցքեր կային բոլորշի։
 +
 +
{{տող|16}}Այդ անցքերը այնպես էին երևում,
 +
Ինչպես ունի Սան֊Ջովաննին իմ չքնաղ,
 +
Ուր ծեսերն են մկրտության կատարվում։
 +
 +
{{տող|19}}Սրանցից մին, շատ տարիներ դեռ չկան,
 +
Ես ջարդեցի մի խեղդվողի պատճառով,
 +
Եվ սա ոչ ոք չվերագրի այլ դիտման։
 +
 +
{{տող|22}}Ամեն անցքից վերև էին կարկառված
 +
Սրունքները մեղավորի մի ուրույն,
 +
Իսկ իրանը անցքի մեջ էր մխրճված։
 +
 +
{{տող|25}}Այրվում էին ներբանները բոլորի,
 +
Եվ հոդերը պրկվում այնպես ուժգնորեն,
 +
Որ կապերն իսկ կքանդեին լարերի։
 +
 +
{{տող|28}}Ինչպես եթե յուղոտ մի բան է այրվում,
 +
Բոցը նրա երեսին է շրջում լոկ,
 +
Այսպես էին այստեղ ոտքերը վառվում։
 +
 +
{{տող|31}}«Վարպե՛տ, ասա,— ասացի ես,— ո՞վ է նա,
 +
Որ մյուսներից ավելի է գալարվում
 +
Եվ ավելի կիզվում հրից անխնա»։
 +
 +
{{տող|34}}Եվ նա ասաց. «Արդ եթե դու կամենաս,
 +
Քեզ կտանեմ այս դարն ի վար զառիթափ,
 +
Եվ պատասխանն հենց նրանից կիմանաս»։
 +
 +
{{տող|37}}«Իմ կամքն այն է, ինչ որ դու ես կամենում,—
 +
Ասացի ես,— դու ես տերըս և գիտես
 +
Իմ բաղձանքը, թեև լուռ եմ ես մնում»։
 +
 +
{{տող|40}}Այնժամ չորրորդ թմբի վրա մենք եկանք,
 +
Եվ, ձախ կողմից ցած իջնելով դարն ի վար,
 +
Անցքերով լի ձորի հատակը հասանք։
 +
 +
{{տող|43}}Բարի վարպետս ինձ բաց թողեց լոկ այնժամ,
 +
Երբ մենք եկանք֊հասանք անցքի մոտ նրա,
 +
Ով ոտներն էր ջղաձգում հարաժամ։
 +
 +
{{տող|46}}«Ով էլ լինես, ո՛վ դու հոգի տանջակեզ,
 +
Որ տնկվել ես ցցի նման գլխիվայր,—
 +
Ասացի ես,— խոսի՛ր, եթե կարող ես»։
 +
 +
{{տող|49}}Կանգնած էի այնտեղ ինչպես քահանա,
 +
Ում կանչում է մարդասպանը գետնամուխ,
 +
Որպեսզի իր մահվան ժամը ուշանա։
 +
 +
{{տող|52}}Նա ինձ գոչեց. «Բոնիֆակիոս, այդ դո՞ւ ես ,
 +
Ասա, դո՞ւ ես, ոք եկել ես այսքան վաղ.
 +
Շատ տարիներ գիրքը խաբեց ինձ այսպես։
 +
 +
{{տող|55}}Ունեցվածքից այդպես շուտով կշտացա՞ր,
 +
Որի համար դու նենգորեն խաբեցիր
 +
Չքնաղ կնոջ, ապա նրան տիրացար»։
 +
 +
{{տող|58}}Ես, շփոթված, նմանվեցի ճիշտ նրան,
 +
Ով իր լսած խոսքերը չի հասկանում
 +
Եվ չգիտե՝ ինչ պետք է տա պատասխան։
 +
 +
{{տող|61}}Եվ Վիրգիլն ինձ. «Ասա՛ նրան, շուտ արա՛.
 +
«Այն չեմ, այն չեմ, որին ես դու սպասում»։
 +
Կատարեցի ես պատվիրածը նրա։
 +
 +
{{տող|64}}Այնժամ հոգին ցնցեց ոտներն և ապա,
 +
Հառաչելով, ասաց ձայնով լալագին.
 +
«Ուրեմն ինձնից ի՞նչ ես ուզում դու հապա։
 +
 +
{{տող|67}}Եթե դու այս ձորի հատակն ես եկել
 +
Իմանալու թե ով եմ ես, արդ գիտցիր՝
 +
Ես պապական մեծ պատմուճանն եմ կրել։
 +
 +
{{տող|70}}ճշմարիտ է, որ ես եղա արջի ձագ.
 +
Եվ հոգացի արջուկների մասին մյուս
 +
Այնքան հաճախ, որ ընկա այս անցքը ծակ։
 +
 +
{{տող|73}}Ինձ նախորդած սիմոնական այլ պապեր
 +
Քարշ են տրված այնտեղ, ներքև իմ գլխից,
 +
Եվ ծվարած այս հողանցքում տանջաբեր։
 +
 +
{{տող|76}}Ես էլ պիտի խորասուզվեմ այս անցքով,
 +
Երբ որ գա նա, որի հետ քեզ շփոթած՝
 +
Քեզ դիմեցի անակընկալ իմ հարցով։
 +
 +
{{տող|79}}Բայց նա այստեղ այնքան երկար չի մնա
 +
Ոտնատոչոր ու գլխիվայր վիճակում,
 +
Ինչքան որ ես մնացել եմ մինչ հիմա.
 +
 +
{{տող|82}}Քանզի շուտով արևմուտքից պիտի գա
 +
Ավելի վատ ու անօրեն մի հովիվ,
 +
Որ երկուսիս մոռացընել պիտի տա։
 +
 +
{{տող|85}}Նա կլինի մի նոր Հասոն Մակաբյանց.
 +
Եվ ինչպես սա զիջող եղավ արքային,
 +
Այսպես կլինի նա արքային ֆրանկյանց»։
 +
 +
{{տող|88}}Հիմարություն չարի՞ արդյոք, չգիտեմ,
 +
Երբ ես նրան այսպես տվի պատասխան.
 +
«Դեհ դու հիմա պատասխանիր ինձ տեսնեմ՝
 +
 +
{{տող|91}}Մեր Տերն ինչքա՞ն գանձ պահանջեց Պետրոսից,
 +
Երբ որ նրան եկեղեցու պետ ընտրեց.
 +
Ոչինչ, միայն ասաց. «Եկ իմ ետևից»։
 +
 +
{{տող|94}}Ոչ Պետրոսը, ոչ էլ մյուսները, անշուշտ,
 +
Մատաթիայից ոսկի, արծաթ չուզեցին,
 +
Երբ նա բռնեց տեղը հոգու ժանտաժուտ։
 +
 +
{{տող|97}}Արդ կաց այդպես, պատիժդ արդար է քանզի,
 +
Եվ պինդ պահիր դրամները քո շորթած,
 +
Որ քեզ ժպիրհ դարձրին ընդդեմ Կառլոսի։
 +
 +
{{տող|100}}Եվ եթե ես չտածեի խոր հարգանք
 +
Այն պաշտոնի հանդեպ վեհ ու սրբազան,
 +
Որ վարեցիր, երբ ապրեցիր ուրախ կյանք,
 +
 +
{{տող|103}}Կասեի դեռ ծանըր խոսքեր ավելի.
 +
Զի դուք աշխարհն ագահությամբ փչացրիք,
 +
Բարձրացնելով անարգներին ատելի։
 +
 +
{{տող|106}}Հովհաննեսը ձեզ ունեցավ նկատի,
 +
Երբ տեսավ այն, որ ջրերի վրա նստած,
 +
Պոռնկում էր արքաների հետ երկրի.
 +
 +
{{տող|109}}Այն, որ տեսավ յոթ գլխով ու տասը եղջրով,
 +
Որոնցից նա ուժ ու սատար ստացավ,
 +
Մինչև այրն իր հաճի ապրել լավ վարքով։
 +
 +
{{տող|112}}Ոսկին, արծաթն աստվածացրիք դուք կյանքում,
 +
Կռապաշտներից տարբերվում եք նրանով,
 +
Որ մեկի տեղ հարյուր կուռք եք դուք պաշտում։
 +
 +
{{տող|115}}Օ՜ Կոնստանդին, ո՛րքան չարյաց մայր դարձավ
 +
Ոչ քո դարձը, այլ այն պարգևը խոշոր,
 +
Որ քեզանից հովվապետը ստացավ»։
 +
 +
{{տող|118}}Մինչ ես նրան այսպես էի բարբառում,
 +
Նա զայրույթից և կամ խղճի խայթերից
 +
Ուժգնորեն իր սրունքներն էր թափհարում։
 +
 +
{{տող|121}}Ես կարծում եմ իմ խոսքերը ճշմարիտ
 +
Ուրախություն պատճառեցին վարպետիս,
 +
Որ լսել էր դեմքով գոհ ու լրջամիտ։
 +
 +
{{տող|124}}Ապա նա ինձ իր թևերի մեջ առած
 +
Եվ իր կրծքին ամուր սեղմած՝ բարձրացավ
 +
Այն դարվերով, ուրկից իջավ քիչ առաջ։
 +
 +
{{տող|127}}Ամենևին չհոգնելով իր բեռից,
 +
Նա ինձ բերեց գագաթը այն կամարի,
 +
Որ հինգերորդ թումբն էր տանում չորրորդից։
 +
 +
{{տող|130}}Այնտեղ բեռը գետին դրեց շատ զգույշ,
 +
Այն տեղանքի համար վայրի ու դերբուկ,
 +
Ուրկից այծերն իսկ կանցնեին դժվար հույժ.
 +
 +
{{տող|133}}Այստեղ պարզվեց մի այլ ձորակ չարաշուք։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսաներորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Արդ հարկ է, որ նոր պատիժներ տաղերգեմ
 +
Ներկա երգում իմ առաջին նվագի,
 +
Որի նյութն են դատապարտյալքը դժխեմ։
 +
 +
{{տող|4}}Պատրաստ էի ես նայելու արդեն ցած,
 +
Դեպի խորքը երևացող նոր ձորի,
 +
Որ թրջվում էր արցունքներով դառնամած։
 +
 +
{{տող|7}}Եվ բոլորշի ձորակի մեջ տեսա ես
 +
Մեղապարտներ, որոնք, լուռ ու լալագին,
 +
Քայլում էին դանդաղ թափոր մի որպես։
 +
 +
{{տող|10}}Երբ նայեցի ավելի լավ և ուշով,
 +
Նկատեցի, որ պարանոցը նրանց
 +
Ոլորված էր զարմանալի մի կերպով։
 +
 +
{{տող|13}}Նրանց դեմքը դեպի կռնակն էր շրջված,
 +
Եվ զի զրկված էին առջև նայելուց,
 +
Նրանք ետ֊ետ էին քայլում ստիպված։
 +
 +
{{տող|16}}Պատահել է գուցե նման հաշմանդամ
 +
Պարանոցով այսպես լրիվ գալարված,
 +
Բայց չեմ տեսել և հազիվ թե հավատամ։
 +
 +
{{տող|19}}Ո՛վ ընթերցող, Աստված տա, որ օգտվեիր
 +
Ընթերցումից իմ պոեմի այս երկար,
 +
Բայց ես կարո՞ղ էի չլալ, դու դատիր,
 +
 +
{{տող|22}}Երբոր տեսա պատկերը մեր մարմնույքի
 +
Այնքան ծռված, որ արցունքները կաթող
 +
Հոսում էին ճեղքի միջով հետույքի։
 +
 +
{{տող|25}}Լալիս էի հենված ժայռի ելուստին։
 +
Այն ժամանակ առաջնորդըս ինձ ասաց.
 +
«Արդյոք անմիտ բան չե՞ս անում վերստին։
 +
 +
{{տող|28}}Գթությունը այստեղ մեղք է մահացու։
 +
Ո՞վ ավելի մեղադրելի է քան նա,
 +
Ով հուզվում է դատաստանից Աստուծու։
 +
 +
{{տող|31}}Նայիր նրան, ով գետնի տակ կուլ գնաց
 +
Թեբայեցուց աչքի առջև, երբ նրանք
 +
Գոչում էին. «Անֆիա՛ր, ո՞ւր ես սուզվում ցած.
 +
 +
{{տող|34}}Ի՞նչ ես թողնում դա մարտադաշտը Մարսի»։
 +
Ու նա այսպես անդունդն ի վար գլորվեց
 +
Եվ ի վերջո ընկավ ճանկը Մինոսի։
 +
 +
{{տող|37}}Տես ինչպես է նա կռնակը կուրծք դարձրել
 +
Եվ քայլում է ետ֊ետ, նայում է ետև,
 +
Զի շատ ուզեց առաջիկայքը տեսնել։
 +
 +
{{տող|40}}Ահա Տիրեսն, ում կերպարանքը փոխվեց,
 +
Երբ, փոխվելով իր անդամները բոլոր,
 +
Տղամարդուց կնոջ սեռի վերածվեց։
 +
 +
{{տող|43}}Եվ հետո, երբ գանահարեց վերստին
 +
Զույգ օձերին իրար ամուր պլլված,
 +
Նա ստացավ իր արությունը կրկին։
 +
 +
{{տող|46}}Ահա Արոնտն, որ հետևում է նրան.
 +
Նա լեռների մեջ Լունիի, որոնց տակ
 +
Կարրարացին հող է հերկում հարաջան,
 +
 +
{{տող|49}}Բնակվում էր մի քարայրում մարմարյա,
 +
Եվ այդտեղից դիտարկում էր անարգել
 +
Ծովը անհուն և աստղերը հեռակա։
 +
 +
{{տող|52}}Իսկ նա, որի վարսերն առատ ու խռիվ
 +
Արձակվել են կրծքի վրա, ծածկելով
 +
Ստինքները և ամոթույքը լրիվ,
 +
 +
{{տող|55}}Դյութ Մանտովն է, որ շատ տեղեր ման եկավ,
 +
Հուսկ կանգ առավ այնտեղ, ուր ես եմ ծնվել.
 +
Արդ այս մասին լսիր ինձ պահ մի սակավ։
 +
 +
{{տող|58}}Երբ Մանտովի հայրը կյանքից հեռացավ,
 +
Եվ Բաքոսի քաղաքն ստրուկ հռչակվեց,
 +
Շատ տարիներ թափառական նա դարձավ։
 +
 +
{{տող|61}}Բենակ կոչված մի լիճ ունի Իտալիան,
 +
Ստորոտը այն լեռների բարձրաբերձ,
 +
Որ փակում են Տիրալլի մոտ Լամանիան։
 +
 +
{{տող|64}}Կամոնիկի և Գարդայի միջև կան
 +
Շատ աղբյուրներ, որ թափվում են այդ լճում,
 +
Ողողելուց հետո լանջերը Ալպյան։
 +
 +
{{տող|67}}Անդ կղզյակ կա, որը օրհնել կարող են
 +
Վերոնայի, Բրեշիայիի և Տրենտոյի
 +
Հովիվները, եթե այնտեղ այցելեն ։
 +
 +
{{տող|70}}Անդ, ուր ափը ցածրադիր է առավել,
 +
Կառուցված է Պեսկիերա բերդն ամուր,
 +
Որ կարող է թշնամու դեմ դիմադրել։
 +
 +
{{տող|73}}Այն ջուրը, որ չի պարփակվում լճի մեջ,
 +
Դուրս է հորդում բերդի մոտից իբրև գետ
 +
Եվ հոսում է արոտներով թարմ ու գեջ։
 +
 +
{{տող|76}}Բայց հենց որ ջուրն այդտեղից դուրս է հոսում,
 +
Անվանվում է Մինչո մինչև Գովեռնո,
 +
Որի մոտ էլ նա թափվում է Պադոսում ։
 +
 +
{{տող|79}}Մի քիչ ներքև հասնելով մի հարթավայր,
 +
Նա տարածվում ու կազմում է մի ճահիճ,
 +
Ուր ամռանը օդը շնչվում է դժվար։
 +
 +
{{տող|82}}Վայրի կույսը, երբ այդտեղով էր անցնում,
 +
Ճահճի մեջտեղ ինչ֊որ ցամաք նկատեց,
 +
Որ անմշակ ու անբնակ էր թվում։
 +
 +
{{տող|85}}Մարդախույսը ահա այստեղ կանգ առավ
 +
Եվ նվիրվեց գուշակության արվեստին.
 +
Այստեղ ապրեց և այստեղ էլ նա մեռավ։
 +
 +
{{տող|88}}Ապա մարդիկ շրջաբնակ վայրերից
 +
Հավաքվեցին այս ցամաքում անմատույց,
 +
Որ ճահճով էր շրջապատված չորս կողմից։
 +
 +
{{տող|91}}Նրա թաղված տեղում քաղաք հիմնեցին,
 +
Եվ, անունով առաջնական գտնողի,
 +
Առանց վեճի այն Մանտովա կոչեցին։
 +
 +
{{տող|94}}Նա նախապես բնակչությամբ շատ էր խիտ,
 +
Երթ դեռ անմիտ Կազալոդին չէր խաբվել
 +
Պինամոնտե Բոնակոլսից նենգամիտ։
 +
 +
{{տող|97}}Եվ եթե դու երբևէ այլ կերպ լսես
 +
Ծագումը իմ հայրենական քաղաքի,
 +
Ճշմարիտն ու սուտը իրար չխառնես»։
 +
 +
{{տող|100}}Եվ ես. «Վարպե՛տ, քո պատմությունը հայտնի
 +
Այնքան ստույգ հավաստիք է ինձ համար,
 +
Որ ուրիշը ես բանի տեղ չեմ դնի։
 +
 +
{{տող|103}}Բայց ինձ ասա՝ այս թափորի մեջ արդյոք
 +
Կա՞ն ուրիշներ ուշադրության արժանի.
 +
Զի ես հիմա այդ մասին եմ խորհում լոկ»։
 +
 +
{{տող|106}}Ասաց. «Ահա նա, ում մորուքը անարդ
 +
Տարածվել է մեջքի վրա թխորակ,
 +
Գուշակ էր, երբ Հունաստանում տղամարդ
 +
 +
{{տող|109}}Կարելի էր օրորոցում լոկ գտնել.
 +
Այդ նա էր, որ Կալկանտի հետ Ավլիդում
 +
Ազդանշեց նավաթոկերն արձակել։
 +
 +
{{տող|112}}Նրա անունն Եվրիպիլ է, այր մի վես,
 +
Որի մասին վսեմ Ողբերգս հիշում է.
 +
Դու այդ գիտես, զի երկիս լավ ծանոթ ես։
 +
 +
{{տող|115}}Իսկ այն մյուսը, որ նիհար է չափազանց,
 +
Սկովտիացի Միքելեն է, որ գիտեր
 +
Նենգ խաղերը ամեն տեսակ մոգությանց։
 +
 +
{{տող|118}}Ահա նաև Բոնատտին և Աստենդեն .
 +
Այս վերջինը թելն ու կաշին զուր թողեց,
 +
Սակայն հիմա զղջալը ուշ է արդեն։
 +
 +
{{տող|121}}Ահա կանայք, որոնք մեկդի թողնելով
 +
Ճախարակը, իլն ու ասեղը իրենց,
 +
Կախարդություն արին խոտով, պատկերով։
 +
 +
{{տող|124}}Բայց էլ գնանք, Կայենը իր փշերով
 +
Հասել է զույգ կիսագնդոց սահմանին
 +
Եվ Սևիլիոտ մոտ իջնում է ընդհուպ ծով ։
 +
 +
{{տող|127}}Երեկ գիշեր լիալուսին էր արդեն,
 +
Կհիշես այդ. զի նա մթին անտառում
 +
Լուսավորեց քո ճանապարհն այն ատեն»։
 +
 +
{{տող|130}}Նա, գնալիս, այսպես էր ինձ բարբառում։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանմեկերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Մի կամուրջից մյուսը անցանք մենք այսպես,
 +
Զրուցելով այլ բաների մասին դեռ,
 +
Որ չեմ ուզում Կատակերգումս հիշել ես։
 +
 +
{{տող|4}}Մենք լսեցինք ուրիշ ճիչեր ներքևում,
 +
Ապա տեսանք պարունակի ձորը նոր,
 +
Որ սևամած ու մթին էր երևում։
 +
 +
{{տող|7}}Այնպես, ինչպես նավարանում Վենետկի
 +
Եռացնում են ձմռանը ձյութը մածան,
 +
Ծեփոտելու համար նավերն ըստ կարգի.
 +
Եվ նավազներն աշխատում են անարգել —
 +
 +
{{տող|10}}Ոմանք նոր նավ են պատրաստում, ուրիշներ
 +
Նորոգում այն, որը շատ է նավարկել.
 +
Սա նավի խելն, իսկ նա ցռուկն է կոփում,
 +
 +
{{տող|13}}Մին թի սարքում, մյուսը փաթթում է պարան,
 +
Իսկ մի ուրիշն առագաստ է կարկատում,—
 +
Այսպես այստեղ աստվածային արվեստով,
 +
 +
{{տող|16}}Եվ ոչ հուրով, եռում էր ձյութ մի թանձրիկ,
 +
Որ ծածկում էր պատերն ստվար մի շերտով։
 +
Տեսնում էի համատարած այդ ձյութում
 +
 +
{{տող|19}}Պղպջակներ, տաքությունից գոյացող,
 +
Որ բարձրանում, ուռչում էին ու պայթում։
 +
Մինչ ես ներքև էի նայում ակնդետ,
 +
 +
{{տող|22}}Առաջնորդըս «զգույշ, զգույշ» ինձ ասաց,
 +
Ու ինձ քաշեց կանգնած տեղից դեպի ետ։
 +
Ես քաշվեցի ինչպես նա, ով աչքերն իր
 +
 +
{{տող|25}}Չի հեռացնում սպառնացող վտանգից
 +
Եվ, ահարկված արհավիրքից անպատիր,
 +
Թե նայում է և թե փախչում շտապով։
 +
 +
{{տող|28}}Եվ ահա ես տեսա մի սև սատանա,
 +
Որ մեր կողմ էր վազում ժայռի վրայով։
 +
Օ՛ նա տեսքով ինչքան ժանտ էր ու վայրագ։
 +
 +
{{տող|31}}Օ՛ որքան ինձ անագորույն երևաց
 +
Բաց թևերով և ոտներով իր արագ։
 +
Նա իր ցցուն ու բարձրաբերձ ուսերին
 +
 +
{{տող|34}}Շալակել էր մեղավորի մի նորեկ
 +
Եվ ճանկերը խրել նրա ազդրերին։
 +
Ժայռ֊կամուրջից գոռաց. «Էհե՛յ, Չարճանկեր,
 +
 +
{{տող|37}}Ահա ձեզ մի ավագ Սանտա Ձիտայից։
 +
Ներս խոթեցեք։ Այսպիսիներ շատ կան դեռ
 +
Այն քաղաքում, ուր նորից եմ ես գնում։
 +
 +
{{տող|40}}Բոնտուրից զատ գռփողներ են բոլորնանդ.
 +
Փողի համար ոչն այո է անդ դառնում»։
 +
Նա նետեց բեռն և վազ տվեց ժայռից ցած.
 +
 +
{{տող|43}}Գողի ետև արձակված շունը երբեք
 +
Չսլացավ այդօրինակ սրընթաց։
 +
Երբ սուզվածը երեսն ելավ խայծղանի,
 +
 +
{{տող|46}}Կամրջի տակ պահված դևերն ասացին.
 +
«Սուրբ Դեմքն այստեղ ոչ մի օգուտ քեզ չունի.
 +
Այստեղ լողում են այլ կերպ, քան Սերկիոյում.
 +
 +
{{տող|49}}Մեր ճանկերից եթե ուզում ես պրծնել,
 +
Մի՛ բարձրանա, սուզված մնա խայծղանում»։
 +
Եվ ձողերը խրելով կողը նրա,
 +
 +
{{տող|52}}Ավելացրին. «Թալթալ խաղա կուպրի տակ,
 +
Եվ այնտեղից դուրս գալու փորձ մի՛ արա»։
 +
Կաթսայի մեջ խոհարարները այսպես
 +
 +
{{տող|55}}Ընկղմում են միսը երկար շերեփով,
 +
Որպեսզի այն չբարձրանա մակերես։
 +
Վարպետս առ ինձ. «Արդ որպեսզի ոչ մի դև
 +
 +
{{տող|58}}Չնկատի, որ դու այստեղ ինձ հետ ես,
 +
Շուտ թաքնվիր քառաժայռի մի ետև։
 +
Իսկ իմ մասին դու անհոգ կաց, վասնզի
 +
 +
{{տող|61}}Ոչ ոք ոչինչ ինձ չի կարող սպառնալ.
 +
Ես սովոր եմ ընդդիմությանց այսպիսի»։
 +
Եվ վարպետըս թողեց ծայրը կամարի,
 +
 +
{{տող|64}}Ու երբ եկավ հասավ թումբը վեցերորդ,
 +
Պարտավորվեց իրեն ցույց տալ քաջարի։
 +
Շներն ինչպես կատաղությամբ ահարկու
 +
 +
{{տող|67}}Հարձակվում են մուրացկանի վրա խեղճ,
 +
Որ եկել է ողորմություն խնդրելու,
 +
Այսպես դևերն ելան տակից կամրջի
 +
 +
{{տող|70}}Եվ ուղղեցին կեռ ձողերը նրա դեմ.
 +
Բայց նա գոչեց. «Թող ոչ ոք ինձ չդիպչի.
 +
Ձեր ձողերը նախքան ուղղելը իմ դեմ,
 +
 +
{{տող|73}}Թող ձեզնից մեկն առաջ գա ու ինձ լսի.
 +
Հետո միայն կմտածեք ինձ խշտել»։
 +
Բոլորն ասին. «Դե՛հ, Չարագի՛, դու գնա՛»։
 +
 +
{{տող|76}}Եվ այնժամ սա առաջնորդիս մոտեցավ
 +
Ու մռլտաց. «Խոսիր տեսնեմ, ես եկա»։
 +
Եվ առաջնորդս. «Ի՞նչ ես կարծում, Չարագի՛,
 +
 +
{{տող|79}}Մի՞թե այստեղ կարող էիր ինձ տեսնել,
 +
Եթե այդպես չհաճեին ուղղակի
 +
Աստծու կամքն ու ճակատագիրն անհեղլի։
 +
 +
{{տող|82}}Ճանապարհ տուր. ես երկնքի վճիռով
 +
Պետք է մեկին ցույց տամ վայրն այս ցավալի»։
 +
Այնժամ իջավ հոխորտաթյունը դևի,
 +
 +
{{տող|85}}Եվ նա նետեց կեռաձողը ոտներին
 +
Ու մյուսներին ասաց. «Պետք չէ սա խոցվի»։
 +
Եվ տերըս ինձ. «Օ՜ դո՛ւ, որ կուչ ես եկել
 +
 +
{{տող|88}}Ու թաքնվել քարերի մեջ կամրջի,
 +
Արդ կարող ես վերադառնալ անարգել»։
 +
Ես նրա մոտ շտապեցի այն ատեն.
 +
 +
{{տող|91}}Բայց դևերը երբ ընդառաջ շարժվեցին,
 +
Վախեցա, որ իրենց խոսքը կդրժեն։
 +
Այսպես տեսա վախը գնդի հանձնվող,
 +
 +
{{տող|94}}Որ դաշինքով Կապրոնայից դուրս գալով՝
 +
Իրեն գտավ զորախմբի մեջ ոսոխ։
 +
Ամբողջ մարմնով առաջնորդիս ես կպա,
 +
 +
{{տող|97}}Իմ աչքերը չհեռացնելով նրանցից,
 +
Որոնց տեսքը ահեղ էր ու անոպա։
 +
Կեռ ձողերը ուղղած դեպ ինձ՝ իրարու
 +
 +
{{տող|100}}Ասում էին. «Նրա մեջքին տա՞մ մի հատ»։
 +
Եվ պատասխան տալիս. «Այո, հասցրու»։
 +
Բայց այն դևը, որ բանակցել էր մի քիչ
 +
 +
{{տող|103}}Վարպետիս հետ, անմիջապես ետ դարձավ
 +
Ու նեղացավ. «Լռի՛ր, լռի՛ր, Խառնակի՛չ»։
 +
Այնուհետև նա մեզ դարձավ ու ասաց.
 +
 +
{{տող|106}}«Դուք չեք կարող առաջ գնալ այս ճամփով,
 +
Զի վեցերորդ կամուրջը փուլ է եկած։
 +
Իսկ եթե դուք առաջանալ ուզում եք,
 +
 +
{{տող|109}}Կգնաք այս քարաժայռով, որի մոտ
 +
Կա մի այլ ժայռ, որտեղով էլ դուք կանցնեք։
 +
Երեկ, հինգ ժամ անց այս ժամից, լրացավ
 +
 +
{{տող|112}}Հազար երկու հարյուր վաթսունվեց տարին
 +
Այն պահից, երբ այս ժայռուղին փուլ եկավ։
 +
Ուղարկում եմ մերոնց այդտեղ ես պարետ,
 +
 +
{{տող|115}}Որ նայեն, թե կուպրից մարդ չի՞ բարձրացել.
 +
Մի՛ վախենաք, դուք գնացեք նրանց հետ»։
 +
«Էհե՛յ Ծուռթե, էհե՛յ դու Շուն, դու Ծերուկ,
 +
 +
{{տող|118}}Առաջ եկեք,— հրամայեց դևերին,—
 +
Իսկ դու նրանց առաջնորդիր, Թա՛վ Մորուք։
 +
Թող առաջ գան Ժանտն ու Վիշապը ահեղ,
 +
 +
{{տող|121}}Ժանիքավոր Խոզն ու Գամփռը ահարկու,
 +
Գիժ Մորոսն ու Մոլեգինը խելահեղ։
 +
Գնացեք ու տեսեք լճակը եռուն.
 +
 +
{{տող|124}}Իսկ սրանց էլ ողջ կտանեք կամուրջն այն,
 +
Որ մնում է ձորերի վրա դեռ կանգուն»։
 +
«Վա՛յ ինձ, վարպե՛տ, ի՞նչ եմ տեսնում,— ասացի,—
 +
 +
{{տող|127}}Ի սեր Աստծու, եթե ճամփան դու գիտես,
 +
Գնանք մենակ, գնանք առանց ուղեկցի։
 +
Դու, որ այնքան աչալուրջ ու խոհեմ ես,
 +
 +
{{տող|130}}Չե՞ս տեսնում, որ նրանք ատամ են կրճտում
 +
Եվ աչքերով սպառնալիք անում մեզ»։
 +
Եվ նա ասաց. «Դու հանգիստ կաց ու անհոգ.
 +
 +
{{տող|133}}Ինչքան ուզեն ատամ կրճտեն թող նրանք,
 +
Դա անում են մեղավորաց համար լոկ»։
 +
Եվ դևերը վերադարձան ձախ թմբով.
 +
 +
{{տող|136}}Բայց նախապես ամեն մեկը իր լեզուն
 +
Պետին ուղղեց ատամների արանքով.
 +
Իսկ սա ոռից շեփորի ձայն հանեց սուր։
 +
 +
{{տող|139}}</poem>
 +
 +
=== Երգ քսաներկուերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ես տեսել եմ հեծյալների երթը կուռ
 +
Հարձակման կամ զորատեսի ժամանակ
 +
Եվ երբեմն էլ նահանջների պահին լուռ.
 +
 +
{{տող|4}}Օ՜ արետինք, ես տեսել եմ մարզում ձեր
 +
Արշավանքներ, ասպատակներ ավերիչ,
 +
Նիզակներով ու սրերով գուպարներ՝
 +
 +
{{տող|7}}Հնչյուններով թմբուկների, փողերի,
 +
Ահազանգով աշտարակի բարձրաբերձ
 +
Եվ այլ զանգով մերային կամ օտարի.
 +
 +
{{տող|10}}Բայց այդպիսի փողի ձայնով արտառոց.
 +
Ես չեմ տեսել երթն հեծյալի, հետիի,
 +
Ոչ էլ նավի՝ դեպի որոշ նշանոց։
 +
 +
{{տող|13}}Գնում էինք դևերի հետ ընտրովի.
 +
Օ՜, ահավոր ընկերություն։ Մատռան մեջ
 +
Սրբի հետ ենք, գինետան մեջ՝ գինովի։
 +
 +
{{տող|16}}Նայում էի կպրաձյութին հորձեռանդ,
 +
Որ տեսնեի հատկությունը այդ ձորի,
 +
Եվ գիտենայի, թե ովքեր են այրվում անդ։
 +
 +
{{տող|19}}Ինչպես դելփինք բարձրանում են ծովերես,
 +
Նավազներին նշան տալով ողներով,
 +
Որ նավն իրենց փրկեն ծովից փրփրադեզ,
 +
 +
{{տող|22}}Այսպես երբեմն, հովանալու համար գեթ,
 +
Մի մեղավոր կուպրի երես էր ելնում,
 +
Եվ չքանում փայլակի պես լուսահետ։
 +
 +
{{տող|25}}Եվ ինչպես որ գորտերն եզրին ջրփոսի
 +
Ձիգ կանգնում են, դունչները դուրս կարկառած,
 +
Եվ ներսուզած մյուս մասերը մարմնի,
 +
 +
{{տող|28}}Այսպես էին մեղավորները կանգնած,
 +
Սակայն հենց որ Թավ Մորուքն էր մոտենում,
 +
Քաշվում էին կպրաձյութի տակ հանկարծ։
 +
 +
{{տող|31}}Ես տեսա որ — և այդ ցավով եմ հիշում —
 +
Մեկն ուշացավ, ինչպես մի գորտ շատ անգամ,
 +
Սպասում է, մյուսը ջրի մեջ ցատկում։
 +
 +
{{տող|34}}Եվ Գամփռը, որ նրա դիմացն էր կանգնած,
 +
Կեռով բռնեց նրա ձյութոտ մազերից
 +
Եվ վեր քաշեց, որ ջրաղվես ինձ թվաց։
 +
 +
{{տող|37}}Գիտեի ես անունն արդեն բոլորի.
 +
Զի երբ նրանք ընտրվեցին քիչ առաջ,
 +
Եվ կանչեցին միմյանց ճամփին՝ ուշ դրի։
 +
 +
{{տող|40}}«Հե՛յ, Մոլեգի՛ն, բռնիր նրան ուժգնորեն
 +
Եվ ճանկերով կաշին մի լավ պլոկիր»,—
 +
Գոռում էին նզովյալներն համորեն։
 +
 +
{{տող|43}}Ես ասացի. «Վարպե՛տ, փորձիր իմանալ,
 +
Թե ով է այն դատապարտյալը թշվառ,
 +
Որ ձեռքն ընկավ այն դևերի անիծյալ»։
 +
 +
{{տող|46}}Մոտենալով մեղապարտին կարեվեր,
 +
Վարպետս հարցրեց՝ որ երկրից էր. նա ասաց.
 +
«Նավարրայից։ Մայրըս, որ ինձ ծնել էր,
 +
 +
{{տող|49}}Բարոյազուրկ, զեխ ու շվայտ մի հորից,
 +
Որ ունեցվածքն ու ինքզինքն էր փչացրել,
 +
Մի տիրոջ մոտ ծառայության դրեց ինձ։
 +
 +
{{տող|52}}Ծառայեցի ապա արքա Տեբալդին.
 +
Բայց պալատում կատարեցի զեղծումներ,
 +
Որ քավում եմ այս կուպրի, մեջ տապագին»։
 +
 +
{{տող|55}}Սակայն Խոզը, որ վարազի ճիշտ նման,
 +
Բերնի երկու կողմում, ուներ ժանիքներ,
 +
Զգացրեց, որ ընդունակ է հոշոտման։
 +
 +
{{տող|58}}Մուկն ընկել էր կատուների մեջ ահեղ։
 +
Բայց Մորուքը նրան բոնեց և ասաց.
 +
«Հեռու կացեք, նրան սեղմել եմ ուժեղ»։
 +
 +
{{տող|61}}Եվ հայացքը իմ վարպետին ուղղելով
 +
Ասաց. «Խոսիր հետը, եթե դեռ կուզես,
 +
Քանի նրան չեն բզկտել ճանկերով»։
 +
 +
{{տող|64}}Վարպետս հարցրեց. «Այս կուպրի տակ դժպհի
 +
Ճանաչո՞ւմ ես մեկին լատինաշխարհից»։
 +
Հոգին ասաց. «Ես նոր մեկի հետ էի,
 +
 +
{{տող|67}}Որ եկել էր մի կղզիից մերձակից։
 +
Ես նրա հետ եթե սուզված լինեի,
 +
Չէի վախնա հիմա կեռից ու ճանկից»։
 +
 +
{{տող|70}}Այնժամ Ժանտը «է՛լ բավական է» գոչեց,
 +
Եվ կեռ ձողը նրա թևին խրելով,
 +
Մսի մի մեծ փերթ այնտեղից դուրս կորզեց։
 +
 +
{{տող|73}}Իսկ Վիշապը ուզեց նրա սրունքին
 +
Հարված հասցնել, բայց տասնապետը նրանց
 +
Իր աչքերը շուրջ ոլորեց զայրագին։
 +
 +
{{տող|76}}Բոլոր դևերն հանդարտվեցին այս անգամ։
 +
Եվ նրան, որ խոր խոցեր էր ստացել,
 +
Առաջնորդըս հարցաքննեց փութակամ.
 +
 +
{{տող|79}}«Իսկ ո՞վ էր այն, որի մասին հիշեցիր»։
 +
Եվ այնժամ, նա այսպես տվեց պատասխան.
 +
«Կոմիտան էր, վանականը Գալլուրի,
 +
 +
{{տող|82}}Անոթն ամեն ստության ու նենգության.
 +
Նա իր տիրոջ ոսոխների հետ բոլոր
 +
Այնպես վարվեց, որ բոլորն էլ գոհացան։
 +
 +
{{տող|85}}Նա բոլորից դրամ կորզեց և ապա,
 +
Ինչպես ասաց, նրանց ազատ արձակեց.
 +
Այլ գործերում չեղավ պակաս խաբեբա։
 +
 +
{{տող|88}}Լոգոդորցի Միքել Ձանկենէլ վաղուց
 +
Նրա հետ է, և լեզուները նրանց
 +
Չեն դադարում Սարդինիո շուրջ խոսելուց։
 +
 +
{{տող|91}}Օ՜, տեսեք, թե Գիժն ինչպես է գազազել.
 +
Ես տակավին կխոսեի, սակայն նա
 +
Կարող է ինձ իր կեռիքով բրդգզել»։
 +
 +
{{տող|94}}Տասնապետը տեսնելով, որ դևը Գիժ
 +
Պատրաստվում էր խոցել նրան, մռլտաց,
 +
«Շուտ հեռացի՛ր դու այստեղից, թունո՛տ իժ»։
 +
 +
{{տող|97}}«Եթե ուզում եք դուք տեսնել կամ լսել,—
 +
Վերսկսեց դատապարտյալն ահաբեկ,—
 +
Այլ լատինի, նրան կարող եմ կանչել.
 +
 +
{{տող|100}}Բայց Չարճանկերն հեռու մի քիչ թող կանգնեն,
 +
Որ ոչ մեկը չվախենա նրանցից,
 +
Իսկ ես այստեղ նստած կարող եմ մեկեն
 +
 +
{{տող|103}}Ձեզ բազմաթիվ մեղավորներ բերել տալ,
 +
Լոկ սուզվելով, ինչպես սովոր ենք անել,
 +
Երբ կարենանք մեկնումեկըս ափ դուրս գալ»։
 +
 +
{{տող|106}}Այս խոսքերից Շունը դունչը վեր տնկեց
 +
Եվ ճոճելով գլուխն ասաց. «Որպեսզի
 +
Մեզնից պրծնի՝ տես ինչ նենգ բան մոգոնեց»։
 +
 +
{{տող|109}}Եվ հոգին, որ ավելի էր խորամանկ,
 +
Պատասխանեց. «Այո, իրոք ես նենգ եմ
 +
Պատճառելու համար մերոնց չարչարանք»։
 +
 +
{{տող|112}}Բայց Ծուռթևը չհամբերեց այս անգամ,
 +
Եվ զայրագին ասաց նրան. «Եթե դու
 +
Փորձես փախչել, քո ետևից ես կգամ
 +
 +
{{տող|115}}Ոչ վազելով, այլ ուղղակի թոչելով։
 +
Թմբից իջնենք և դարի եզրը քաշվենք,
 +
Ու տեսնենք թե մեզնից ով է հունարով»։
 +
 +
{{տող|118}}Այժմ, ընթերցո՛ղ, դու կտեսնես մի նոր խաղ.
 +
Ամեն մեկը աչքերն ուղղեց դեպ այն կողմ,
 +
Եվ ամենից առաջ Շունը խստերախ։
 +
 +
{{տող|121}}Նավարրացին այդ առիթից օգտվեց.
 +
Ոտքը ուժգին գետին զարկեց և ընդոստ
 +
Վար ցատկելով նրանց ձեռքից ազատվեց։
 +
 +
{{տող|124}}Դա բոլորին ջղայնացրեց, հատկապես
 +
Ծուռթևին, որ պատճառ եղավ սխալի։
 +
Սա թռնելով գոռաց. «Ահա հասա քեզ»։
 +
 +
{{տող|127}}Սակայն իզուր, քանզի ահի ետևից
 +
Թևերն հասնել չէին կարող. նա սուզվեց,
 +
Իսկ Ծուռթևը վերադարձավ զայրալից։
 +
 +
{{տող|130}}Այսպես բադը իսկույն սուզվում է ջրում,
 +
Երբ տեսնում է մոտենալը բազեի,
 +
Իսկ սա ետ է թռչում մռայլ ու տրտում։
 +
 +
{{տող|133}}Իսկ Ծերուկը, ընկերոջ դեմ բարկացած,
 +
Արագ թափով թռավ նրա ետևից,
 +
Որ նրա հետ կռվի բռնվի բացեբաց.
 +
 +
{{տող|136}}Զեղծարարը հենց որ կուպրի տակ սուզվեց,
 +
Դևն իր ճանկերն ուղղեց ընդդեմ ընկերոջ,
 +
Եվ նրա հետ ձյութի վրա գզվռտեց։
 +
 +
{{տող|139}}Բայց Ծուռթևը, ինչպես ճուռակ չարախանդ,
 +
Մագիլներով բռնեց նրան ուժգնորեն,
 +
Եվ երկուսով ընկան լիճը հորձեռանդ։
 +
 +
{{տող|142}}Տաքությունից նրանք իսկույն պոկ եկան.
 +
Սակայն նրանք չկարեցան վեր կենալ,
 +
Այնքան էին կպած թևերը մածան։
 +
 +
{{տող|145}}Թավ Մորուքը, մյուս դևերի պես սրտնած,
 +
Հրամայեց չորսին թռչել կեռերով
 +
Դեպի ձորի մյուս եզերքը ձյութամած։
 +
 +
{{տող|148}}Նրանք նշված տեղերն իջան շատ զգույշ,
 +
Եվ կեռերը խրվածներին ուղղեցին,
 +
Որոնք լճում խաշված էին արդեն հույժ.
 +
 +
{{տող|151}}Այսպես նրանց խառնաշփոթ թողեցինք։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսաներեքերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Լռիկ, մնջիկ, անուղեկից, մենավոր
 +
Քայլում էինք մեկըս մյուսի ետևից,
 +
Այնպես ինչպես եղբայրները փոքրավոր։
 +
 +
{{տող|4}}Այն դևերի կռիվը միտքս է բերում
 +
Եզոպոսի մի առակը հինավուրց,
 +
Որ գորտի ու մուկի մասին է խոսում։
 +
 +
{{տող|7}}«Արդն» ու «այժմը» այնքան նման չեն միմյանց,
 +
Որքան մեկ ու մյուս դեպքը, եթե մենք
 +
Լավ բաղդատենք սկիզբն ու վերջը նրանց։
 +
 +
{{տող|10}}Եվ ինչպես մի մտքից ուրիշն է ծագում,
 +
Այսպես իմ մեջ մեկից ծագեց մի այլ միտք,
 +
Որ պատճառեց ինձ կրկնակի մի սոսկում։
 +
 +
{{տող|13}}Խորհում էի այսպես. «Դևերն այդ դժնի
 +
Մեր պատճառով եղան առակ֊նշավակ,
 +
Եվ դա նրանց խիստ զայրացրած կլինի։
 +
 +
{{տող|16}}Երբ զայրույթը զուգակցվի կամքին չար,
 +
Նրանք մեզ հետ ավելի վատ կվարվեն,
 +
Քան թե շունը նապաստակի հետ անճար»։
 +
 +
{{տող|19}}Ահից ցցվել էին մազերըս բիզ֊բիզ։
 +
Ես նայելով իմ ետևը ասացի.
 +
«Վարպե՛տ, նրանք մեր ետևից են գալիս.
 +
 +
{{տող|22}}Շուտ թաքնվենք մի անկյունում երկուսով.
 +
Չար ճանկերից վախենում եմ և կարծես
 +
Նրանց ձայնը ես լսում եմ ականջով»։
 +
 +
{{տող|25}}«Թե լինեի մի հայելի,–– ասաց նա,—
 +
Դեմքըդ չէի ես ընկալի այնպես շուտ,
 +
Ինչպես միտքըդ ընկալում եմ ես հիմա։
 +
 +
{{տող|28}}Քո խորհածը այնքան հար է և նման
 +
Իմ խորհածին, որ երկուսիս համար էլ
 +
Ես հանգեցի միատեսակ որոշման։
 +
 +
{{տող|31}}Եթե դարի աջ կողմն այնքան լինի թեք,
 +
Որ կարենանք իջնել ձորը հետևյալ,
 +
Ապա արդեն նրանց ձեռքից կազատվենք...»։
 +
 +
{{տող|34}}Նա տակավին իր միտքը չէր ավարտել,
 +
Երբ ես տեսա նրանց՝ բացված թևերով,
 +
Որ ահա մեզ ուզում էին ձեռք ձգել։
 +
 +
{{տող|37}}Վարպետըս ինձ իսկույն գրկեց առ ահի,
 +
Նման այն մոր, որ աղմուկից զարթնելով
 +
Եվ տեսնելով մոտից բոցերն հրդեհի,
 +
 +
{{տող|40}}Որդուն առնում ու փախչում է անդեդև
 +
Եվ միմիայն նրա մասին խորհելով
 +
Մոռանամ է հագնել շապիկն իսկ թեթև,—
 +
 +
{{տող|43}}Եվ կռնակի վրա սահեց փութակի
 +
Այն զառիթափ ու առապար դարն ի վար,
 +
Որ փակում էր մի կողմն հաջորդ ձորակի։
 +
 +
{{տող|46}}Ջուրն առվակով այնպես արագ չի իջնում
 +
Պտտացնելու անիվն հովտի ջաղացքի,
 +
Երբ, հոսելով, փառերին է մոտենում,
 +
 +
{{տող|49}}Ինչպես իջավ իմ վարպետը դարն ի վար,
 +
Ինձ կրելով կրծքին իբրև զավակի,
 +
Եվ ոչ իբրև մի ընկերոջ հավասար։
 +
 +
{{տող|52}}Հազիվ թե նա ձորի հատակը հասավ,
 +
Դևերն ահա երևացին մեր վերև.
 +
Բայց նրանցից վախ չունեինք էլ բնավ.
 +
 +
{{տող|55}}Զի Բարձրյալը, որ պարտադրել է նրանց
 +
Պահապաններ դառնալ ձորի հինգերորդ,
 +
Թույլ չի տա, որ նրանք լինեն պարտազանց։
 +
 +
{{տող|58}}Ցածում գտանք մեղապարտներ ոսկեփայլ,
 +
Որ լալագին, հոգնաբեկ ու հուսաբեկ,
 +
Շուրջանակի շարժվում էին համրաքայլ։
 +
 +
{{տող|61}}Նրանք կրում էին փիլոն կնգղանի,
 +
Որոնք լայն ու փայլուն էին, այնպիսիք,
 +
Որ կրում են մոնազները Կլունյիի։
 +
 +
{{տող|64}}Դրանք դրսից պսպղուն էին ու ոսկյա,
 +
Սակայն ներսից կապար էին, ծանր այնպես,
 +
Որ կթվար Ֆեդերիկինը հարդյա։
 +
 +
{{տող|67}}Օ՛ վերարկու տաժանելի առհավետ։
 +
Մենք, ինչպես միշտ, նորից դարձանք դեպի ձախ,
 +
Ունկնդրելով նրանց ողբին տխրավետ։
 +
 +
{{տող|70}}Սակայն նրանք ծանըր բեռան պատճառով
 +
Մեզ ուղեկցում էին այնպես համրընթաց,
 +
Որ նոր անձանց էինք գտնում միշտ մեր քով։
 +
 +
{{տող|73}}Ես ասացի առաջնորդիս. «Արդ նայիր
 +
Եվ սրանց մեջ գտիր մեկին, որ երկրում
 +
Հայտնի լինի անունով ու գործով իր»։
 +
 +
{{տող|76}}Տոսկանացու լեզուս մեկը լսելով՝
 +
Մեր ետևից աղաղակեց. «Կանգ առեք,
 +
Դուք, որ այդպես շտապում եք մութ օդով։
 +
 +
{{տող|79}}Քո ուզածը գուցե ինձնից կիմանաս»։
 +
Այնժամ ասաց վարպետըս ինձ. «Սպասի՛ր,
 +
Ապա նրա ոտքով առաջ կընթանաս»։
 +
 +
{{տող|82}}Ես կանգ առա և տեսա, որ երկու անձ
 +
Ինձ հասնելու ճիգեր էին թափում մեծ,
 +
Բայց ծանըր բեռն հապաղեցնում էր նրանց։
 +
 +
{{տող|85}}Երբ ինձ հասան, հայացքով խեթ, խուզարկու,
 +
Նրանք մի պահ ինձ նայեցին լռելյայն,
 +
Ապա դարձան և ասացին մեկ մեկու.
 +
 +
{{տող|88}}«Մեկը ողջ է թվում շարժից կոկորդի,
 +
Եթե ողջ չեն, ինչ շնորհով են նրանք
 +
Քայլում առանց ծանրակապար զգեստի»։
 +
 +
{{տող|91}}Եվ ապա ինձ. «Օ՜ տոսկանցի՛դ բարետես,
 +
Որ եկել ես կեղծավորաց համայնքն այս,
 +
Մի՛ քամահրիր մեզ ասելու, թե ով ես»։
 +
 +
{{տող|94}}Եվ ես նրանց. «Ծնվել եմ ու մեծացել
 +
Մեծ քաղաքում գեղածիծաղ Առնոյի.
 +
Ես մարմնով եմ, քանզի դեռ չեմ մահացել։
 +
 +
{{տող|97}}Իսկ դուք ո՞վ եք, որոնց այտերն հենց ի վար
 +
Արցունքներ են հոսում, ինչպես տեսնում եմ.
 +
Եվ ի՞նչ են այդ սքեմները ոսկեվառ»։
 +
 +
{{տող|100}}Եվ մեկն ասաց. «Մեր փիլոններն ոսկետես
 +
Կապարե են և այնպես ծանր ու ստվար,
 +
Որ նրանց տակ մենք տնքում ենք մշտապես։
 +
 +
{{տող|103}}Բոլոնիացի ենք, Վայելող եղբայրներ.
 +
Ես Կատալան, նա Լոդերինգ ենք կոչվում.
 +
Քո քաղաքը մեզ ընտրել էր իրեն տեր,
 +
 +
{{տող|106}}Որ պահպանի խաղաղությունն իր ներքին,
 +
Բայց մենք այնպես վարվեցինք, որ հետքը դեռ
 +
Երևում է Գարդինգոյի մոտերքին»։
 +
 +
{{տող|109}}Ես ասացի. «Եղբայրնե՛ր, ձեր գործերով...»,
 +
Բայց կանգ առա, քանզի տեսա ես մեկին,
 +
Որ խաչված էր գետնին երեք ցցերով։
 +
 +
{{տող|112}}Ինձ տեսնելով նա գալարվեց ու խոպաց,
 +
Հառաչանքով մորուքի մեջ փչելով։
 +
Երբ Կատալանն այդ նկատեց՝ ինձ ասաց.
 +
 +
{{տող|115}}«Այս մեխվածը, որ դու տեսար հանկարծուստ,
 +
Փարիսեցոց խորհուրդ տվեց, թե լավ է
 +
Զոհվի մի մարդ, քան մի ամբողջ ժողովուրդ։
 +
 +
{{տող|118}}Ճամփի վրա նա պառկած է շեղակի
 +
Եվ զգում է ծանրությունները նրանց,
 +
Որ անցնում են իր վրայով ուղղակի։
 +
 +
{{տող|121}}Նույն ձևով են այստեղ տանջվում նրա հետ
 +
Նրա աներն ու անդամներն ատյանի,
 +
Որ հրեից համար դարձավ չարաղետ»։
 +
 +
{{տող|124}}Վիրգիլիոսը զարմացել էր չափազանց
 +
Ի տես նրա, ով աքսորում այս հավերժ
 +
Այդպես խաչված ու փռված էր գետնամած։
 +
 +
{{տող|127}}Ապա եղբոր այս խոսքերը ուղղեց նա.
 +
«Բարեհաճիր մեզ ասել, թե աջ կողմում
 +
Կա՞ որևէ մի անցուղի մոտակա,
 +
 +
{{տող|130}}Որպեսզի մենք դուրս գանք տեղից այս զնդան,
 +
Առանց երբեք հարկադրված լինելու
 +
Դիմելու սև հրեշտակների օգնության»։
 +
 +
{{տող|133}}Եվ եղբայրը պատասխանեց. «Քիչ հետո
 +
Կա մի ժայռ, որ մեծ պարսպից ձգվելով,
 +
Խաչհատում է բոլոր ձորերն ահարկու.
 +
 +
{{տող|136}}Այս ձորից զատ նա փլված է ամեն տեղ.
 +
Դուք կարող եք բարձրանալ այդ փլվածքով,
 +
Որ կազմում է մի զառիթափ նվազ թեք»։
 +
 +
{{տող|139}}Առաջնորդըս մի պահ կանգնեց մտախռով,
 +
Ապա ասաց. «Ուրեմըն մեզ խաբեց նա,
 +
Որ լլկում էր հոգիներին ճանկերով»։
 +
 +
{{տող|142}}Եղբայրն ասաց. «Դևի ամեն չարության
 +
Մասին արդեն Բոլոնիայում լսել եմ,
 +
Ի մեջ այլոց, թե նա հայր է ստության»։
 +
 +
{{տող|145}}Առաջնորդըս արագացրեց քայլերն իր,
 +
Բարկությունից ջղայնացած բավական.
 +
Եվ ես թողած հոգիներին ծանրակիր՝
 +
 +
{{տող|148}}Հետևեցի իմ վարպետին պատվական։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանչորսերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Նորոգ տարվա այն պահին, երբ արփին վառ
 +
Ջրհոսիտակ փափկացնում է վարսերն իր,
 +
Եվ պակսում, են ցայգի ժամերը խավար.
 +
 +
{{տող|4}}Երբ եղյամը դաշտի վրա բովանդակ
 +
Ստանում է, թեկուզ և շատ կարճատև,
 +
Պատկերը իր ավագ քրոջ սպիտակ.
 +
 +
{{տող|7}}Շինականը, որի խարն է պակասել,
 +
Առավոտյան ելնում է ու նկատում,
 +
Որ արտերը ճերմակ քողով են պատել,
 +
 +
{{տող|10}}Տուն է մտնում և իր բախտն է անիծում,
 +
Ինչպես դժբախտն անճարության մատնված.
 +
Բայց շատ չանցած, երբ գալիս է ու տեսնում,
 +
 +
{{տող|13}}Որ փոխվել է դիմապատկերը երկրի,
 +
Սիրտ է առնում և ցուպը ձեռքը բռնած՝
 +
Արածելու է քշում հոտն ոչխարի։
 +
 +
{{տող|16}}Այսպես վարպետս ինձ ահ ու դող պատճառեց,
 +
Երբ ինձ այնքան խռովահույզ երևաց,
 +
Եվ այսպես շուտ նա իմ ցավը դարմանեց։
 +
 +
{{տող|19}}Քանզի հենց որ հասանք կամուրջը խորտակ,
 +
Նա ինձ դարձավ այն հայացքով ամոքիչ,
 +
Որ նախապես տեսել էի լեռան տակ։
 +
 +
{{տող|22}}Նա ուշադիր փլատակին նախ նայեց,
 +
Ապա մի պահ մտմտալով յուրովի,
 +
Բացավ թևերն ու ինձ օգնել շտապեց։
 +
 +
{{տող|25}}Եվ ինչպես նա, ով գործում է դատելով,
 +
Ասես գալիքն առաջվանից է հոգում,
 +
Այսպես տերս ինձ մի ժայռն ի վեր հանելով,
 +
 +
{{տող|28}}Մատնանշեց մի ուրիշ ժայռ կարկառուն
 +
Եվ ինձ ասաց. «Հիմա այնտեղ բարձրացիր,
 +
Բայց նախ փորձիր, թե արդյոք չէ՞ երերուն»։
 +
 +
{{տող|31}}Ճանապարհն այս բեռնավորաց համար չէր,
 +
Զի նա թեթև, իսկ ես նրա օգնությամբ
 +
Հազիվ էինք մենք բարձրանում դարն ի վեր։
 +
 +
{{տող|34}}Եվ եթե այս զառիվերը ստորնյա
 +
Ներսի կողմից ավելի կարճ չլիներ,
 +
Նա չգիտեմ, բայց ես չէի դիմանա։
 +
 +
{{տող|37}}Բայց քանի որ պարունակը թեքվում էր
 +
Դեպի բերանն անդնդախոր ջրհորի,
 +
Ապա ամեն ձորի դիրքը այնպես էր,
 +
 +
{{տող|40}}Որ կողերից մեկը բարձր էր, մյուսը ցած։
 +
Մենք ի վերջո հասանք գլխին կամրջի,
 +
Որի ծայրի քարը դուրս էր կարկառված։
 +
 +
{{տող|43}}Շունչը այնքան սպառվել էր թոքերիս,
 +
Որ այլևըս չէի կարող շարժվել ես,
 +
Եվ նստեցի իսկույն այնտեղ հասնելիս։
 +
 +
{{տող|46}}«Հարկ է, որ դու ծուլությունըդ թոթափես։
 +
Փափուկ տեղում նստելով կամ պառկելով
 +
Փառք չեն գտնի,— ասաց վարպետս իրատես.—
 +
 +
{{տող|49}}Առանց որի ով իր կյանքն է սպառում,
 +
Երկրում այնքան հետք կթողնի իր մասին,
 +
Որքան ծուխը օդում, փրփուրը՝ ջրում։
 +
 +
{{տող|52}}Արդ վեր կաց ու վհատությանն հաղթիր քո
 +
Այն ոգիով, որ կբառնա ամեն խոչ,
 +
Թե չկքի մարմնի բեռան ի ներքո։
 +
 +
{{տող|55}}Բավական չէ միայն դուրս գալն այստեղից.
 +
Կա ավելի երկարաձիգ մի սանդուղք.
 +
Թե հասկացար, օգտվիր իմ այս ազդից»։
 +
 +
{{տող|58}}Ես վեր կացա, ինձ ցույց տալով ավելի
 +
Կորովապինդ քան ինձ զգում էի ես.
 +
Եվ ասացի. «Գնանք, պինդ եմ ու արի»։
 +
 +
{{տող|61}}Մենք ընթացանք ժայռաթմբի վրայով,
 +
Որ ավելի քարքարոտ էր ու անձուկ,
 +
Քան այն, որով անցել էինք երկուսով։
 +
 +
{{տող|64}}Խոսում էի չերևալու համար թույլ։
 +
Մյուս ձորակից հանկարծ լսվեց սուր մի ձայն,
 +
Որ չէր կազմում նույնիսկ մի խոսք միաձույլ։
 +
 +
{{տող|67}}Ես չիմացա, թե նա ինչ էր բարբառում,
 +
Թեև ողնի վրան էի կամարի,
 +
Բայց խոսողը շարժման մեջ էր երևում։
 +
 +
{{տող|70}}Հակվել էի, բայց մթության պատճառով
 +
Չէի կարող տեսնել խորքը ձորակի,
 +
Եվ ասացի. «Վարպե՛տ, մենք այս կամարով
 +
 +
{{տող|73}}Հաջորդ թմբի վրա իջնենք փութապես.
 +
Ձայն եմ լսում, բայց ոչինչ չեմ հասկանում,
 +
Ցած եմ նայում, բայց ոչինչ չեմ տեսնում ես»։
 +
 +
{{տող|76}}«Քեզ պատասխան կտամ գործով միմիայն,—
 +
Ասաց վարպետս,— հայցը համեստ ու արդար
 +
Բավարարել հարկ է գործով լռելյայն»։
 +
 +
{{տող|79}}Մենք կամուրջի ներքև իջանք այն գլխից,
 +
Ուր ութերորդ թմբին է նա միանում,
 +
Եվ նոր ձորը ինձ երևաց այնտեղից։
 +
 +
{{տող|82}}Ներսում տեսա օձերի կույտ մի մախիզ,
 +
Այնքան ահեղ, հրեշավոր ձևերով,
 +
Որ քստմնում, սարսում եմ դեռ հիշելիս։
 +
 +
{{տող|85}}Թող էլ Լիբիան չպարծենա, թե ունի
 +
Քելիդրներ, քարբեր, ծարբեր, նետօձեր
 +
Եվ այլ օձեր անհեթեթ ու անճոռնի.
 +
 +
{{տող|88}}Այնտեղ չկա այնքան զեռուն թունալից,
 +
Ի միասին հաշված ամբողջ Եթովպիան
 +
Եվ Արաբիան Կարմիր ծովին հարակից։
 +
 +
{{տող|91}}Այդ օձերի միջով վայրագ, արտառոց՝
 +
Վազում էին մերկ հոգիներ ահաբեկ,
 +
Չգտնելով հելիոտրոպ կամ թաքստոց։
 +
 +
{{տող|94}}Կապված էին նրանց ձեռքերն ետևում.
 +
Իսկ օձերը պոչն ու գլուխը խրած
 +
Նրանց մեջքին՝ պրկվում էին առջևում։
 +
 +
{{տող|97}}Մեկի վրա, որ մեզ մոտ էր գտնվում,
 +
Ահա հանկարծ նետվեց մի օձ ու խայթեց
 +
Այնտեղից, ուր վիզն ուսերին է կցվում։
 +
 +
{{տող|100}}O կամ i տառն այնքան արագ չի գրվի,
 +
Որքան արագ վառվեց, խայթվածն ու այրվեց
 +
Եվ ընկավ վար՝ վերածվելով մոխիրի։
 +
 +
{{տող|103}}Հազիվ թե նա գետին ընկավ, մոխրացավ,
 +
Փոշին եկավ ու հավաքվեց ինքն իրեն
 +
Եվ իր նախկին կերպարանքը ստացավ։
 +
 +
{{տող|106}}Իմաստուններն ասում են ու հավաստում,
 +
Որ Փյունիկը մեռնում, ծնվում է այսպես,
 +
Երբ հինգ հարյուր տարիին է մոտենում։
 +
 +
{{տող|109}}Նրա կերը ոչ հատիկ է և ոչ խոտ,
 +
Այլ լոկ խունկի ու համեմի կաթիլներ,
 +
Իսկ պատանքը՝ զմուռս, նարդոս քաղցրահոտ։
 +
 +
{{տող|112}}Ինչպես նա, ով ցած է ընկնում դիտապաստ
 +
Հանկարծական մի զորությամբ դիվային
 +
Եվ կամ թե մի հիվանդությամբ չարաբաստ,
 +
 +
{{տող|115}}Ու, ելնելով, իր բոլորտիքն է նայում,
 +
Դեռ շշկլված մեծ տագնապից իր կրած,
 +
Եվ, նայելով, հառաչանք է արձակում,—
 +
 +
{{տող|118}}Այսպես էր այն մեղավորը, երբ կանգնեց։
 +
Որքան խիստ ես, աստվածային զորություն,
 +
Որ պատժում ես հարվածներով ահընկեց։
 +
 +
{{տող|121}}Առաջնորդըս նրան հարցրեց. «Ո՞վ ես դու»։
 +
Եվ նա ասաց. «Շատ ժամանակ չէ, որ ես
 +
Տոսկանայից ընկա ձորն այս ահազդու։
 +
 +
{{տող|124}}Ընտրեցի ես՝ ջորիս, կյանքը անասնի,
 +
Ոչ թե մարդու։ Վաննի Ֆուչչինեմ անբան,
 +
Եվ Պիստոյան եղավ ինձ որջ արժանի»։
 +
 +
{{տող|127}}Ես վարպետիս. «Հիմա հարցրու դու նրան,
 +
Թե ինչ մեղքի համար ընկել է այստեղ.
 +
Գիտեմ, որ նա մարդ էր կռվի և արյան»։
 +
 +
{{տող|130}}Մեղավորը այս լսելով չընկրկեց,
 +
Այլ ինձ ուղղեց իր հայացքը սևեռուն,
 +
Եվ գրգռումից ու ցասումից կարմըրեց։
 +
 +
{{տող|133}}Ապա ասաց. «Ես ցավում եմ առավել,
 +
Որ դու ինձ այս անարգ տեղում ես տեսնում,
 +
Քան երբ կյանքից գրավվեցի առհավետ։
 +
 +
{{տող|136}}Ստիպված եմ ասել, ինչու եմ այստեղ.
 +
Այս խոր վիրապն ես ընկա այն պատճառով,
 +
Որ գողացա մատռան սպասքը շքեղ.
 +
 +
{{տող|139}}Եվ սխալմամբ մեղադրեցին ուրիշին։
 +
Բայց որպեսզի ինձ տեսնելով չհրճվես,
 +
Եթե երբեք դուրս գաս տեղից այս մթին,
 +
 +
{{տող|142}}Ապա լսիր իմ ծանուցումը գուժարկ.
 +
Նախ Պիստոյան կդատարկվի Սևերից,
 +
Հուսկ Ֆլորենցիան կփոփոխի կարգ ու սարք։
 +
 +
{{տող|145}}Մարսը Մագրի հովտից մի շանթ կհանի,
 +
Շրջապատված թխպակուտակ ամպերով,
 +
Եվ կմղվի դաշտի վրա Պիչենի
 +
 +
{{տող|148}}Ամպրոպահույզ ու խստաշունչ մի կռիվ.
 +
Սակայն շանթը կպատռի թուխպն ի վերջո,
 +
Եվ կխոցվեն Սպիտակները լրիվ։
 +
 +
{{տող|151}}Այս ասացի, որ մղկտա սիրտը քո»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանհինգերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այս խոսքերից հետո գողը անպատկառ
 +
Ձեռքը ցցեց ու մատները հանգուցեց,
 +
Մռնչալով. «Աստված, ահա քեզ համար»։
 +
 +
{{տող|4}}Ինձ այդ պահից օձերն եղան բարեկամ.
 +
Քանզի մի օձ նրա վզին փաթաթվեց,
 +
Կարծես ասեր. «Սուս կա՛ց, լռի՛ր, անզգա՛մ»։
 +
 +
{{տող|7}}Մի ուրիշն էլ նրա թևերը կապեց,
 +
Գալարվելով ինքն իր վրա այնպես պիրկ,
 +
Որ նա ոչ մի շարժում անել չկարեց։
 +
 +
{{տող|10}}Օ՜, Պիստոյա՛, ինչո՞ւ մոխիր չդարձար.
 +
Ինչո՞ւ ես դու գոյատևում տակավին.
 +
Պղծության մեջ քո արմատին դու անցար։
 +
 +
{{տող|13}}Ինձ, չերևաց ոչ մի մարզում Դժոխքի
 +
Այդքան ըմբոստ մեկը հանդեպ Աստուծո,
 +
Ոչ իսկ նա, ով ընկավ որմից Թեբեի։
 +
 +
{{տող|16}}Նա խույս տվեց էլ ոչ մի բառ չասելով։
 +
Եվ ես տեսա մի կենտավրոս ամեհի,
 +
Որ գալիս էր «Ուր է լիրբը» գոչելով։
 +
 +
{{տող|19}}Մարեմմայում այնքան օձեր չեն լինում,
 +
Որքան կային նրա մեջքին մինչև անդ,
 +
Ուր մարդկային մարմնիրանն է սկսում։
 +
 +
{{տող|22}}Իսկ ուսերից ու ծոծրակից կախված էր
 +
Սոսկատեսիլ ու թևավոր մի վիշապ,
 +
Որ նետում էր հանդիպողին հուր բոցեր։
 +
 +
{{տող|25}}Վարպետս ասաց. «Նա Կակոսն է կատաղած,
 +
Որ ժայռերի ներքև լեռան Ավենտին
 +
Կազմեց լճեր արյուններից իր թափած։
 +
 +
{{տող|28}}Եղբայրների հետ միասին չի հածում.
 +
Նրա համար, որ նենգությամբ գողացավ
 +
Այն նախիրը, որ մոտերքն էր արածում։
 +
 +
{{տող|31}}Բայց վերջ գտան նրա գործերն անիրավ
 +
Լաստի ներքո Հերակլեսի, որ տվեց
 +
Հարյուր հարված և տասն հազիվ ստացավ»։
 +
 +
{{տող|34}}Մինչ վարպետըս ինձ հետ խոսում էր այսպես,
 +
Մեր ներքևով երեք հոգի անցկացան,
 +
Որոնք այնժամ նկատելի եղան մեզ,
 +
 +
{{տող|37}}Երբ «Ո՞վ եք դուք» մեզ գոչեցին միաձայն։
 +
Այն ժամանակ մեր զրույցը կտրեցինք
 +
Եվ մեր ուշքը դարձրինք նրանց միմիայն։
 +
 +
{{տող|40}}Ծանոթ չէի ես նրանցից ոչ մեկին,
 +
Սակայն հանկարծ ահա այնպես պատահեց,
 +
Որ նրանցից մեկն անվանեց մյուսին,
 +
 +
{{տող|43}}Հարցընելով. «Չանֆան որտե՞ղ է կորել»։
 +
Այնժամ մատըս բերնիս դրի, ուզելով
 +
Տիրոջս ուշքը նրանց վրա բևեռել։
 +
 +
{{տող|46}}Արդ ընթերցող, չհավատաս դու անգամ
 +
Իմ պատմության, չեմ զարմանա ես բնավ.
 +
Քանզի ես որ տեսա՝ հազիվ հավատամ։
 +
 +
{{տող|49}}Մինչ ես նայում էի հառած հայացքով,
 +
Մեկի վրա նետվեց մի օձ վեցոտնյա
 +
Եվ փաթաթվեց նրան ուժգին պատվածքով։
 +
 +
{{տող|52}}Նրա փորը սեղմեց միջին ոտներով.
 +
Առջիններով բռնեց թևերը նրա,
 +
Իսկ այտերը՝ ատամնավոր բերանով։
 +
 +
{{տող|55}}Ետիններով կպավ նրա ազդրերին,
 +
Եվ իր պոչը, նրանց միջև խոթելով,
 +
Բարձրացրեց մինչև կռնակը վերին։
 +
 +
{{տող|58}}Բաղեղն երբեք չպատատվեց մի ծառի
 +
Այնպես ամուր, ինչպես զեռունը ահեղ
 +
Փաթաթվեց շուրջն այն եղկելի թշվառի։
 +
 +
{{տող|61}}Ապա նրանք, ինչպես տաք մոմ, հալվեցին,
 +
Եվ խառնեցին իրենց գույները այնպես,
 +
Որ ոչ մեկին էր ներհատուկ, ոչ մյուսին։
 +
 +
{{տող|64}}Այսպես վառվող թղթի վրայով լայնարձակ
 +
Բոցի առջև ընթանում է մի մուգ գույն,
 +
Որ սև չէ դեռ, ոչ էլ այլևս սպիտակ։
 +
 +
{{տող|67}}Մյուս երկուսը գոչում էին ահաբեկ.
 +
«Ավա՛ղ, Անյե՛լ, այդ ինչպե՛ս ես դու փոխվում.
 +
Ահա արդեն ոչ երկու ես, ոչ էլ մեկ»։
 +
 +
{{տող|70}}Արդեն երկու գլուխները մեկ դարձան,
 +
Եվ մեր առջև նրանց դեմքերը երկու
 +
Ձուլվեցին ու մեկ կերպարանք ստացան։
 +
 +
{{տող|73}}Չորս մասերը դարձան երկու բազուկներ,
 +
Իսկ ոտները, փորը և կուրծքը նրանց
 +
Դարձան անդամ, որ տեսնված բան չէր դեռ։
 +
 +
{{տող|76}}Նախնականից չէր մնացել ոչ մի բան,
 +
Եվ արտառոց այդ պատկերը այդ ձևով
 +
Դանդաղորեն շարունակում էր ճամփան։
 +
 +
{{տող|79}}Ինչպես մողեսն, ամռան շոգի ժամանակ,
 +
Մի թփուտից մյուս թփուտը անցնելիս
 +
Սլանում է արագ, ինչպես մի փայլակ,
 +
 +
{{տող|82}}Այսպես սուրաց մոլեգնությամբ կատաղի
 +
Դեպի մյուս երկու հոգին մի օձիկ,
 +
Որ սև, բարկ էր, ինչպես հատիկ պղպեղի։
 +
 +
{{տող|85}}Նա նրանցից մեկին խայթեց ճիշտ այնտեղ,
 +
Ուրկից սաղմը իր սնունդն է ստանում.
 +
Ապա փռվեց նրա առջև տեղնուտեղ։
 +
 +
{{տող|88}}Վիրավորը նրան նայեց անմռունչ
 +
Եվ հորանջեց, ասես լիներ բռնված
 +
Ծանըր քնով և կամ տենդով մահաշունչ։
 +
 +
{{տող|91}}Նա և օձը իրար էին պիշ նայում.
 +
Մին մխում էր վերքից, մյուսը՝ բերնից,
 +
Եվ մուխերը իրար էին հանդիպում։
 +
 +
{{տող|94}}Թող Լուկանը այսուհետև չխոսի.
 +
Սաբելլոսի և Նասիդի մասին հեգ,
 +
Եվ ինչ որ արդ պատմելու եմ՝ թող լսի։
 +
 +
{{տող|97}}Թող լռի և Օվիդիոսը, ըստ որում
 +
Կադմոսն օձի և Արեթուսն աղբյուրի
 +
Եթե փոխեց, ես նրան չեմ նախանձում։
 +
 +
{{տող|100}}Զի նա երկու արարածներ բնության
 +
Չայլափոխեց այնպես, որ նյութը մեկի
 +
Ձևափոխվեր մյուսի նյութի էության։
 +
 +
{{տող|103}}Այսպես եղավ այլակերպումը նրանց.
 +
Օձն իր պոչը երկու մասի բաժանեց,
 +
Իսկ խայթվածը կցեց ոտները միմյանց։
 +
 +
{{տող|106}}Սրունքներն ու ազդրերն այնպես կիպ կպան
 +
Ու միացան, որ շատ չանցած արդեն իսկ
 +
Չէր երևում ոչ մի նշան միացման։
 +
 +
{{տող|109}}Օձի պոչը այն կերպարանքն էր առնում,
 +
Որ կորչում էր մյուսի մեջ, մեկի մոտ
 +
Մորթն էր փափկում, իսկ մյուսի մոտ կոշտանում։
 +
 +
{{տող|112}}Մարդու թևերն անութներից ներս մտան,
 +
Եվ գազանի զույգ կարճ ոտները այնչափ
 +
Երկարեցին, որչափ նրանք կարճացան։
 +
 +
{{տող|115}}Հետին ոտներն, ոլորվելով միասին,
 +
Դարձան ծածուկ պահվող անդամն առնական,
 +
Իսկ խեղճի մոտ այն երկճղվեց անդստին։
 +
 +
{{տող|118}}Մինչդեռ ծուխը ծածկում էր այն երկուսին
 +
Նոր գույներով, մեկին մազով օժտելով,
 +
Հերատելով, գոնջացնելով մյուսին,
 +
 +
{{տող|121}}Մեկը կանգնեց, իսկ մյուսը ընկավ վար,
 +
Չկասելով միմյանց նայել չար աչքով,
 +
Որի ներքո փոխում էին դեմքերն հար.
 +
 +
{{տող|124}}Վեր կանգնողը դունչը քաշեց քունքերին
 +
Եվ այնտեղից հոսող նյութից հորդառատ
 +
Կազմվեցին ականջները մարդկային։
 +
 +
{{տող|127}}Իսկ ավելցած այն հեղանյութը հորդուն
 +
Դեմքի վրա կազմեց քիթը բնական
 +
Եվ շրթներին տվեց որոշ հաստություն։
 +
 +
{{տող|130}}Ցած պառկողը իր սուր դունչը երկարեց
 +
Եվ ականջներն, ինչպես խխունջն է անում,
 +
Իր գլխի մեջ ներքաշեց ու ծրարեց։
 +
 +
{{տող|133}}Լեզուն, որ նախ միաձույլ էր ու խոսուն,
 +
Ճեղքվածք տվեց, իսկ մյուսի մոտ այն փակվեց,
 +
Եվ դադարեց նրանց մուխը ներգործուն։
 +
 +
{{տող|136}}Եվ հոգին, որ մի սողուն էր դարձել պիղծ,
 +
Ձորի միջով փախավ֊գնաց ֆշշալով,
 +
Իսկ այն մյուսը թքեց նրա ետևից։
 +
 +
{{տող|139}}Ապա նրան իր կռնակը դարձնելով,
 +
Ասաց մյուսին «Թող հիմա էլ Բուոզոն
 +
Ինձ պես սողա ու սողոսկի այս ճամփով»։
 +
 +
{{տող|142}}Այսպես տեսա փոփոխմունքը էությանց։
 +
Թող նորությունն արդարացում լինի ինձ,
 +
Եթե եղա երկարաբան չափազանց։
 +
 +
{{տող|145}}Թեպետ արդեն իմ աչքերը և հոգին
 +
Շլմորել ու շշմել էին չափազանց,
 +
Բայց երբ նրանք ծածուկ ծլկվել ուզեցին,
 +
 +
{{տող|148}}Տեսա Պաչչո Շանկատոյին հայտնապես.
 +
Լոկ սա էր, որ չայլափոխվեց, ապաքեն,
 +
Այն երեքից, որոնք եկան նախապես.
 +
 +
{{տող|151}}Մյուսը նա էր, որից տուժեց Գավիլլեն։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանվեցերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ֆլորենցիա ցնծա, զի մեծ ես այնքան,
 +
Որ ոչ միայն հռչակվել ես աշխարհում,
 +
Այլ Դժոխքում էլ ես դարձել տիրական։
 +
 +
{{տող|4}}Այն գողերի մեջ հինգ հոգի գտա ես,
 +
Որ, համոթ ինձ, քաղաքացիք էին ինձ,
 +
Եվ այդ բնավ մեծ պատիվ չի բերի քեզ։
 +
 +
{{տող|7}}Եթե ճիշտ են երազները վաղորդյան,
 +
Ապա շուտով կիմանաս, թե Պրատոն.
 +
Եվ ուրիշներ ինչ են մաղթում քեզ սերկյան։
 +
 +
{{տող|10}}Եվ դա որքան շուտ կատարվի, այնքան լավ,
 +
Քանզի որքան առաջանամ տարիքով,
 +
Այնքան պիտի ավելի շատ զգամ ցավ։
 +
 +
{{տող|13}}Մենք մեկնեցինք, և վարպետըս բարեհաճ
 +
Ինձ բարձրացրեց սանդուղքներով դարափուլ,
 +
Որոնցով մենք իջել էինք քիչ առաջ։
 +
 +
{{տող|16}}Եվ մենք միջով քարերի ու խութերի
 +
Զուգընթացանք ճանապարհով մենավոր,
 +
Բայց ոչ առանց օգնության մեր ձեռքերի։
 +
 +
{{տող|19}}Ես տխրել եմ, այժմ էլ տխրում եմ էլի,
 +
Երբ հիշում եմ իմ տեսածները բոլոր
 +
Եվ սանձում միտքս առաջվանից ավելի,
 +
 +
{{տող|22}}Որպեսզի նա ուղիղ ճամփից դուրս չգա.
 +
Եթե բարի աստղը ձիրք է ինձ տվել,
 +
Դրա համար նախանձելու հարկ չկա։
 +
 +
{{տող|25}}Գեղջուկն ինչպես որ հանգչում է բլրան տակ,—
 +
Այն ժամանակ, երբ լուսատուն աշխարհի.
 +
Քիչ է ծածկում մեզնից իր դեմքը սուտակ,
 +
 +
{{տող|28}}Երբ մժեղը փոխարինում է ճանճին,—
 +
Ներքև, հովտում, իր այգու մեջ կամ արտում
 +
Տեսնում է բյուր փոսուռաներ լուսածին,
 +
 +
{{տող|31}}Այսպես տեսա ես ութերորդ ձորակում
 +
Բազում բոցեր, հենց որ հասա ես այնտեղ,
 +
Ուրկից մինչև խոր հատակն էր երևում։
 +
 +
{{տող|34}}Ինչպես նա, ով վրեժ լուծեց արջերով,
 +
Աչքով տեսավ Եղիայի կառքն հրեղեն,
 +
Որ ելնում էր դեպի երկինք ձիերով,
 +
 +
{{տող|37}}Եվ նայելով ուշով նրա ուղղությամբ,
 +
Ուրիշ ոչինչ չնկատեց բոցից զատ,
 +
Որ բարձրանում էր դեպի վեր ինչպես ամպ,
 +
 +
{{տող|40}}Այսպես բոցեր էին շարժվում այս ձորում,
 +
Եվ ամեն բոց պարուրում էր մի հոգի,
 +
Թեև աչքը գողոնը չէր նշմարում։
 +
 +
{{տող|43}}Ես վայրահակ նայում էի կամրջից,
 +
Եվ եթե մի քարից բռնած չլինեի,
 +
Ցած կընկնեի, չհրմշտված ոչ մեկից։
 +
 +
{{տող|46}}Տեսնելով, որ ես նայում եմ ապշահար,
 +
Վարպետս ասաց. «Կան հոգիներ հուրերում,
 +
Որոնք ծածկում ու այրում են նրանց հար»։
 +
 +
{{տող|49}}«Վարպե՛տ, հիմա հավատում եմ քեզ իրոք,—
 +
Ասացի ես։— Ես էլ այդպես գիտեի,
 +
Բայց ուզում եմ քեզ հարցընել, թե արդյոք
 +
 +
{{տող|52}}Ո՞վ կա երկճյուղ այն հուրի մեջ բոցավետ,
 +
Ասես թե նա այն խարույկից է ելել,
 +
Ուր դրված էր Էտեոկլը եղբոր հետ»։
 +
 +
{{տող|55}}Պատասխանեց. «Նրա մեջ են չարչարվում
 +
Ուլիսը և Դիոմեդը, մեկտեղ են,
 +
Ինչպես մեկտեղ եղան մարտում ու դավում։
 +
 +
{{տող|58}}Անդ տանջվում են ձիու դավի համար այն,
 +
Որի շնորհիվ բացվեց դուռը քաղաքի,
 +
Ուրկից ելավ ազնիվ սերմը հռոմյան.
 +
 +
{{տող|61}}Եվ նենգության, որի համար Դեյդամիան,
 +
Թեև մեռած, դեռ ողբում է Աքիլլին.
 +
Անդ տեղն է և Պալլադիոնի հատուցման»։
 +
 +
{{տող|64}}«Եթե նրանք բոցում կարող են խոսել,—
 +
Ասացի ես,— ապա, վարպե՛տ, խնդրում եմ,
 +
Թույլատրիր ինձ մի քիչ այստեղ սպասել,
 +
 +
{{տող|67}}Մինչև որ այն երկճյուղ բոցը մոտենա.
 +
Տես, թե ինչպես իղձըս նրան լսելու
 +
Ինձ հակում ու առձգում է դեպի նա»։
 +
 +
{{տող|70}}«Քո խնդիրքը արժանի է,— ասաց նա,—
 +
Գովասանքի, և ընդունում եմ ես այն.
 +
Բայց քո լեզուն դու առայժըմ մի՛ բանա։
 +
 +
{{տող|73}}Խոսելն ինձ թող, ինչ որ ուզում ես հարցնել,
 +
Ես հասկացա, գուցե նրանք, որ հույն են,
 +
Չհաճեն քեզ պատասխանել ու լսել»։
 +
 +
{{տող|76}}Երբ բավական մեզ մոտեցավ բոցը այն,
 +
Տեղն ու պահը վարպետս հարմար համարեց
 +
Եվ այս կերպով սկսեց խոսեյ նույնհետայն.
 +
 +
{{տող|79}}«Օ՛ դուք, որ մեկ կրակի մեջ եք կիզիչ,
 +
Եթե ես ձեզ արժանացա իմ կյանքում,
 +
Եթե ես ձեզ արժանացա շատ թե քիչ,
 +
 +
{{տող|82}}Երբ աշխարհում գրեցի երկն իմ վսեմ,
 +
Կանգ առեք, և ձեզնից մեկ ըթող պատմի,
 +
Թե ուր կորավ ու գտավ մահն իր դժխեմ»։
 +
 +
{{տող|85}}Վաղնջական բոցի ճյուղը բարձր ու մեծ
 +
Սկսեց այնժամ օրորվել ու ճարճատել,
 +
Ճարճատում է ինչպես հուրը հողմածեծ.
 +
 +
{{տող|88}}Ապա գագաթն իր դեսուդեն ճոճելով,
 +
Ինչպես եթե խոսուն լեզու մի լիներ,
 +
Ձայն արձակեց ու բարբառեց այս կերպով.
 +
 +
{{տող|91}}«Երբ ես պրծա ու հեռացա Կիրկեից,
 +
Որ մի տարի Գայետի մոտ ինձ պահեց,
 +
Նախքան այսպես անվանվելը Էնեասից,
 +
 +
{{տող|94}}Ոչ գորովը որդուս, ոչ գութն ալեհեր
 +
Հորըս հանդեպ, ոչ էլ սերը պարտեցյալ,
 +
Որ իմ կնոջ պիտի բերկրանքը կազմեր,
 +
 +
{{տող|97}}Կարող չեղան զսպել փափագն իմ ուժգին
 +
Ճանաչելու աշխարհները հեռավոր
 +
Եվ տեսնելու չարն ու բարին մարդկային։
 +
 +
{{տող|100}}Եվ ես մտա բացաստանները ծովի,
 +
Նավարկելով առագաստե մի նավով
 +
Ու փոքրաթիվ ընկերներով կորովի։
 +
 +
{{տող|103}}Տեսա ափերն երկու մինչև Իսպանիա
 +
Ու Մարոկկո, տեսա կղզին սարդերի.
 +
Եվ այլ կղզիքհեռափնյա ու մերձափնյա։
 +
 +
{{տող|106}}Արդեն երկար ժամանակ էր անցկացել,
 +
Երբ հոգնաբեկ հասանք նեղուցն այն անձուկ,
 +
Ուր Հերկուլեսն իր սյուներն էր կանգնեցրել,
 +
 +
{{տող|109}}Որ ոչ մի մարդ չկարենար դենն անցնել.
 +
Ես աջ կողմում թողել էի Սևիլիան,
 +
Իսկ Սեուտան ձախ կողմում էր մնացել։
 +
 +
{{տող|112}}«Ո՛վ եղբայրներ,— ասացի ես,— արդ դուք, որ
 +
Շատ փորձությանց միջով հասաք արևմուտք,
 +
Ձեզ մնացած կյանքում կարճ ու անցավոր
 +
 +
{{տող|115}}Չլինի թե զլանաք ու ետ կենաք
 +
Հետևելու արեգակի ընթացքին,
 +
Ճանաչելու համար աշխարհն անբնակ։
 +
 +
{{տող|118}}Հաշվի առեք ձեր ծագումը երջանիկ.
 +
Դուք չեք ծնվել անասնաբար ապրելու,
 +
Այլ գիտելիք ձեռք բերելու և բարիք»։
 +
 +
{{տող|121}}Այս կարճ ճառովս ընկերներիս ես այնպես
 +
Հրահրեցի ուղին առաջ վարելու,
 +
Որ էլ նրանց չէի կարող զսպել ես։
 +
 +
{{տող|124}}Եվ նավախելն ուղղած դեպի արևելք՝
 +
Մենք վարեցինք թիերն իբրև խոլ թևեր,
 +
Ընթանալով միշտ դեպի ձախ անարգելք։
 +
 +
{{տող|127}}Մութն ընկնելով՝ տեսնում էի արդեն ես
 +
Մյուս բևեռի բոլոր աստղերը պայծառ,
 +
Իսկ մերերը չէին գալիս ասպարեզ։
 +
 +
{{տող|130}}Արդեն վառվել ու հանգել էր հինգ անգամ.
 +
Երկրին նայող լուսնի լույսը այն պահից,
 +
Ինչ մենք մտանք դժվար ուղին ինքնակամ,
 +
 +
{{տող|133}}Երբ մեզ հեռվից աղոտ կերպով երևաց
 +
Մի լեռ, որ ինձ թվաց այնքան բարձրաբերձ,
 +
Որ նմանը երբեք չէի ես տեսած։
 +
 +
{{տող|136}}Մեր բերկրանքը շատով վշտի վերածվեց,
 +
Զի նոր երկրից մի փոթորիկ բարձրացավ,
 +
Որից նավը ուժգին թափով հարվածվեց.
 +
 +
{{տող|139}}Երեք անգամ նա հորձանվեց սոսկալի,
 +
Իսկ չորրորդին նրա խելը վեր ցցվեց
 +
Եվ ցռուկը սուզվեց կամքով Բարձրյալի,
 +
 +
{{տող|142}}Մինչև որ մեզ ծովը իսպառ կուլ տվեց»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանյոթերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Բոցը արդեն անշարժացած, ուղղաձիգ,
 +
Լռել էր և հեռանամ էր մեզանից,
 +
Արձակումով բանաստեղծի իմ քաղցրիկ,
 +
 +
{{տող|4}}Երբ մի այլ բոց, որ գալիս էր ետևից,
 +
Գրավեց մեր ուշադրությունն երկուսիս
 +
Սուր շչյունով, որ հանում էր իր ծայրից։
 +
 +
{{տող|7}}Ինչպես ցուլը սիկիլյան,— որ նախ խանչեց
 +
Ձայնով նրա (և այդ արդար էր անշուշտ),
 +
Որի ձեռքով ու խարտոցով այն շինվեց,—
 +
 +
{{տող|10}}Մռնչում էր ձայնով ներսում այրվողի
 +
Եվ, թեպետ նա պղնձից էր պատրաստված,
 +
Թվում էր, թե ցավ էր զգում դառնաղի,
 +
 +
{{տող|13}}Այսպես հոգին իր ցավագին խոսքերին
 +
Մի անցք կամ ելք չգտնելով բոցի մեջ,
 +
Հանում էր մի ձայն, որ հատուկ է հուրին։
 +
 +
{{տող|16}}Բայց հազիվ թե գտան ազատ անցք նրանք
 +
Բոցի ծայրից, տալով նրան թրթիռն այն,
 +
Որով լեզուն ձայն էր հանում տխրերանգ,
 +
 +
{{տող|19}}Մենք լսեցինք. «Օ՜, դո՛ւ, քեզ եմ դիմում ես,
 +
Քեզ, որ հենց նոր լոմբարդական բարբառով
 +
Ասել էիր. «Գնա, էլ չեմ պահում քեզ».
 +
 +
{{տող|22}}Թեև այստեղ մի քիչ ուշ եմ ես հասնում,
 +
Բայց դու հաճիր մի քիչ կանգնել ու խոսել.
 +
Տես այրվելով հանդերձ ես կանգ եմ առնում։
 +
 +
{{տող|25}}Եթե նոր ես եկել աշխարհն այս մոլոր
 +
Լատինական երկրից քաղցր ու հարազատ,
 +
Ուրկից հետս եմ բերել մեղքերն իմ բոլոր,
 +
 +
{{տող|28}}Ռոմանիայում, ասա, կռվո՞ւմ են էլի.
 +
Զի ծննդյամբ լեռնավայրից եմ ես այն,
 +
Որ Ուրբինից ակն է հասնում Տիբերի»։
 +
 +
{{տող|31}}Ես դեռ հակված լսում էի ուշադիր,
 +
Երբ վարպետըս կողիս դիպավ ասելով.
 +
«Նա լատին է, դու նրա հետ բարբառիր»։
 +
 +
{{տող|34}}Եվ ես արդեն պատասխանըս պատրաստած՝
 +
Սկսեցի այսպես խոսել անհապաղ,
 +
«Ով դու հոգի, որ հրի մեջ ես փակված,
 +
 +
{{տող|37}}Քո Ռոմանիան չի եղել և չի լինի
 +
Առանց կռվի տիրողների սրտերում.
 +
Բայց հիմա անդ կռիվ չկա շատ հայտնի։
 +
 +
{{տող|40}}Առաջվա պես նույնն է հիմա Ռավեննան.
 +
Պոլենտայի արծիվը թուխս է նստել
 +
Եվ թևերով ծածկել է այն ու Չերվիան։
 +
 +
{{տող|43}}Քաղաքը, որ պաշարման դեմ դրեց քաջ.
 +
Եվ ֆրանսացոց արյունահեղ ջարդ տվեց,
 +
Այժմ ընկած է ճիրանների տակ կանաչ։
 +
 +
{{տող|46}}Վերուկկիոյի գամփռներն ահել ու ջահել,
 +
Որ սովոր են հոշոտելու որսն իրենց,
 +
Ստիպեցին Մոնտանյային սպանել։
 +
 +
{{տող|49}}Կապույտ կորյունը, որ ամռան ու ձմռան
 +
Փոխում է իր ուղղությունը հոսանքի,
 +
Արդ վարում է Ֆայենցան ու Իմոլան։
 +
 +
{{տող|52}}Իսկ քաղաքն այն, որով Սավիոն է հոսում,
 +
Եվ դաշտի ու լեռան միջև է ընկած,
 +
Ոչ լծի տակ, ոչ էլ ազատ է ապրում։
 +
 +
{{տող|55}}Բայց ով ես դու, աղաչում եմ՝ ասա մեզ,
 +
Չէ որ ես քեզ սիրով տվի պատասխան,—
 +
Թող հիշատակդ երկրում մնա մշտապես»։
 +
 +
{{տող|58}}Նախ և առաջ հուրը մի քիչ շառաչեց,
 +
Ապա սուր ծայրն օրորելով դես ու դեն,
 +
Իր ընդերքից այս խոսքերը դուրս փչեց.
 +
 +
{{տող|61}}«Թե գիտնայի, որ պատասխանըս պիտի
 +
Ուղղվի մեկին, որ աշխարհ է դառնալու,
 +
Ապա բոցըս բարբառելու չէր միտի.
 +
 +
{{տող|64}}Բայց զի ոչ ոք ետ չի դարձել այստեղից,
 +
Եթե ճիշտ է իմ լսածը այդ մասին,
 +
Ես կխոսեմ, չվախնալով ամոթից։
 +
 +
{{տող|67}}Եղա ռազմիկ, ապա դարձա կապավոր,
 +
Հուսալով որ կարժանանամ շնորհի.
 +
Եվ հույսս, անշուշտ, կիրագործվեր, եթե որ
 +
 +
{{տող|70}}Հովվապետը, գրողի ծոցը գնա,
 +
Ինձ չխոթեր իմ մեղքերի մեջ նախկին.
 +
Թե այդ ինչպես եղավ, լսիր ինձ հիմա։
 +
 +
{{տող|73}}Քանի կյանքում միս ու ոսկոր կրեցի,
 +
Որոնք ես իմ մորից էի ժառանգել,
 +
Աղվեսի պես գործեցի, ոչ առյուծի։
 +
 +
{{տող|76}}Ճանաչեցի ամեն տեսակ նենգ ու դավ,
 +
Որոնք այնպես վարպետորեն գործ դրի,
 +
Որ նրանց լուրն աշխարհի ծայրը հասավ։
 +
 +
{{տող|79}}Երբ ես տեսա, որ հասել եմ իմ կյանքի
 +
Այն շրջանին, երբ այլևըս պետք է մարդ
 +
Առագաստներն ու պարաններն հավաքի,
 +
 +
{{տող|82}}Ատեցի այն, ինչ հաճույք էր ինձ տվել,
 +
Եվ զղջալով կրոնավոր ես դարձա.
 +
Օ, ավա՛ղ ինձ, կարող էի ես փրկվել։
 +
 +
{{տող|85}}Վեհապետը փարիսեցոց մերօրյա,
 +
Որ կռվում էր Լատերանի մոտերքում,
 +
Ոչ ցեղերի դեմ հեթանոս կամ հրեա,
 +
 +
{{տող|88}}Այլ հենց ընդդեմ քրիստոնեից ընտանի,
 +
Որոնք չէին Ակրի առմանն աջակցել,
 +
Կամ առևտուր արել երկրում Սուլթանի,
 +
 +
{{տող|91}}Չպատկառեց ոչ իր բարձըր պաշտոնից,
 +
Ոչ իր կարգից ու վիճակից սրբազան,
 +
Եվ ոչ էլ իմ ֆրանկիսկյան փիլոնից։
 +
 +
{{տող|94}}Ինչպես կանչեց Կոնստանդինը Սիլվեստրին,
 +
Որ Սորատտից գա ու իրեն բժշկի,
 +
Այսպես նա ինձ իր մոտ կանչեց անդստին,
 +
 +
{{տող|97}}Որ բժշկեմ գոռոզության իր տենդից.
 +
Ինձնից խորհուրդ ուզեց, բայց ես լռեցի,
 +
Քանզի նա ինձ ցնդած թվաց խոսքերից։
 +
 +
{{տող|100}}Ապա հարեց. «Ես քեզ մեղքից կարձակեմ,
 +
Մի՛ վախենա. դու միայն ինձ խորհուրդ տուր,
 +
Թե ես ինչպես Պենեստրինոն խորտակեմ։
 +
 +
{{տող|103}}Ես կարող եմ բանալ երկինքն ու գոցել,
 +
Ինչպես գիտես, ունեմ երկու բանալիք,
 +
Որոնց հարգը նախորդըս չէր իմացել»։
 +
 +
{{տող|106}}Այնժամ մղված այս փաստարկից կարևոր,
 +
Լուռ մնալը համարեցի վատագայն,
 +
Եվ ասացի. «Հայր, սրբում ես քանի որ
 +
 +
{{տող|109}}Ինձնից մեղքն այն, ուր արդ ընկնեմ պիտի ես,
 +
Շատ խոստացիր, բայց մի՛ պահիր խոստումներդ,
 +
Եվ քո բարձըր գահում հաղթող կլինես»։
 +
 +
{{տող|112}}Ֆրանկիսկը ինձ մոտ եկավ, երբ մեռա,
 +
Բայց դևերից մեկը նրան բողոքեց,
 +
«Դու չտանես, բուն տերը ես եմ նրա։
 +
 +
{{տող|115}}Նա պետք է գա՝ գերիներիս մեջ մնա.
 +
Ես բռնել եմ ամուր նրա մազերից
 +
Այն օրից, երբ նենգ խորհուրդներ տվեց նա։
 +
 +
{{տող|118}}Ով չի զղջում, նա արձակվել չի կարող.
 +
Չի կարելի զղջալ հանցանք գործելով,
 +
Դա կլինի հակասություն բացառող»։
 +
 +
{{տող|121}}Վա՛յ ինձ, ինչպես ես ցնցվեցի սրտադող,
 +
Երբ ինձ ասաց. «Չէիր կարծում դու գուցե,
 +
Որ ես իրոք տրամախոս եմ հաջող»։
 +
 +
{{տող|124}}Նա ինձ տարավ Մինոսիմոտ մեղսիմաց.
 +
Սա ութ անգամ պոչը իր շուրջ պատելով
 +
Ու զայրույթից այն կծելով՝ մռնչաց.
 +
 +
{{տող|127}}«Սրան պետք է կրակների մեջ նետել»։
 +
Եվ այսպես ես դատապարտված եմ այստեղ
 +
Ու տանջվում եմ հրօղակի մեջ անել»։
 +
 +
{{տող|130}}Ավարտելով այսպես խոսքերն իր երկար,
 +
Բազմաչարչար բոցը մեզնից հեռացավ,
 +
Գալարելով իր եղջյուրը սրածայր։
 +
 +
{{տող|133}}Առաջնորդըս ու ես առաջ ընթացանք
 +
Ժայռի վրայով մինչև կամարն հաստատուն
 +
Հաջորդ ձորի, ուր պատժվում են նրանք,
 +
 +
{{տող|136}}Որ մարդկանց մեջ սերմանեցին գժտություն։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանութերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ո՞վ կարող էր նույնիսկ արձակ խոսքերով.
 +
Պատմել արյունն ու խոցերը այն բոլոր,
 +
Որ ես տեսա իմ սեփական աչքերով։
 +
 +
{{տող|4}}Ամեն լեզու հարկավ պիտի թերանար.
 +
Զի մարդկային խոսքն ու միտքը անզոր են
 +
Ընդգրկելու նման բաներ անհնար։
 +
 +
{{տող|7}}Եթե ի մի հավաքվեին այն մարդիկ,
 +
Որ Պուլյայի հողի վրա տարաբախտ
 +
Ընկան ձեռքով հռոմայեցոց քաջ մարտիկ,
 +
 +
{{տող|10}}Եվ նրանք, որ ընկան երկար մարտերում,
 +
Ուր այնքան մեծ ավար եղավ մատանու,
 +
Ինչպես անսուտ Տիտոս — Լիվիոսն է գրում,
 +
 +
{{տող|13}}Եվ նրանք, որ սպանվեցին կարեվեր,
 +
Դիմադրելով զորքին Ռոբերտ Գուիսկարդի,
 +
Նրանք, որոնց ոսկորներն են հանում դեռ
 +
 +
{{տող|16}}Չեպերանում, որտեղ ամեն պուլյացի
 +
Դավաճանեց, և որտեղ ծեր Ալարդոն.
 +
Անզեն հաղթեց մոտակայքում ամրոցի —
 +
 +
{{տող|19}}Բոլոր սրանք անդամներով թրատված
 +
Ոչինչ էին այն պատկերի մոտ տխուր,
 +
Որ իններորդ ձորում տեսա ես պարզված։
 +
 +
{{տող|22}}Տակառն անտակ չունի այնպես խեղված ձև,
 +
Ինչպես տեսա մի մեղավոր ես այստեղ,
 +
Որ ճղված էր ծնոտից ցայլքը մինչև։
 +
 +
{{տող|25}}Աղիքները կախված էին ներքևում,
 +
Երևում էր սիրտը պարկի հետ այն պիղծ,
 +
Ուր կերվածը կղկղանքի էր փոխվում։
 +
 +
{{տող|28}}Մինչ սևեռուն դիտում էի ես նրան,
 +
Նա նայեց ինձ և իր կուրծքը բանալով
 +
Արտաբերեց. «Ահա նայիր իմ վրան.
 +
 +
{{տող|31}}Ահա տես, թե Մահմեդն ինչպես է հերձված։
 +
Իմ առջևից լալով գնում է Ալին,
 +
Ծնոտից վեր ամբողջ դեմքով փեռեկված։
 +
 +
{{տող|34}}Եվ բոլորը, որոնց այստեղ տեսնում ես,
 +
Սերմանեցին գժտություն ու պառակտում,
 +
Դրա համար ճղված֊հերձված են այսպես։
 +
 +
{{տող|37}}Մեր ետևում ահեղ մի դև ունենք մենք,
 +
Որ իր թրով մեզ խփում է բրտորեն
 +
Ամեն անգամ, երբ մենք անում֊պրծնում ենք
 +
 +
{{տող|40}}Մեր պտույտը այս ձորակում տխրերանգ.
 +
Վասնզի մեր խոցվածքները փակվում են,
 +
Նախքան նորից նրա առջև երևանք։
 +
 +
{{տող|43}}Բայց ո՞վ ես դա, որ նայում ես ժայռն ի վար։
 +
Թե՞ ուզում ես դանդաղ գնալ քո պատժին,
 +
Որ քո մեղքով սահմանված է քեզ համար»։
 +
 +
{{տող|46}}«Նա մեռած չէ, ոչ էլ մեղքերն են նրան
 +
Այստեղ բերել,— պատասխանեց վարպետն իմ,—
 +
Այլ եկել է իմանալու ամեն բան,
 +
 +
{{տող|49}}Եվ ես՝ մեռյալս, հարկ է նրան ման ածեմ
 +
Դժոխքն ի վար պարունակ առ պարունակ,
 +
Ճշմարիտը սա է, որ քեզ ասում եմ»։
 +
 +
{{տող|52}}Այս լսելով՝ հոգիները հարյուրյակ
 +
Կանգ առան և ինձ նայեցին զարմացած,
 +
Մոռանալով տանջանքն իրենց դժնդակ։
 +
 +
{{տող|55}}«Դու, որ գուցե տեսնես արևը շուտով,
 +
Ասա եղբայր Դոլչինոյին, որ եթե
 +
Նա չի ուզում այստեղ քովըս գալ փութով,
 +
 +
{{տող|58}}Թող պարենի պաշար հոգա այժմյանից,
 +
Որ ձմռանը նովարացուն դիմադրի.
 +
Այլապես նա հեշտ կպարտվի նրանից»։
 +
 +
{{տող|61}}Երբ Մահմեդը այս խոսքերը բարբառեց,
 +
Իր մի ոտքը բարձրացրել էր արդեն,
 +
Եվ ապա այն գետին դրեց ու մեկնեց։
 +
 +
{{տող|64}}Մի ուրիշը, որի կոկորդն էր ծակված
 +
Ու կտրված քիթը՝ հոնքերը մինչև,
 +
Եվ որի լոկ մի ականջն էր մնացած,
 +
 +
{{տող|67}}Կանգ առավ և սևեռաբիբ ինձ նայեց,
 +
Եվ բերանն իր, որ արյամբ էր կարմրած,
 +
Ընկերներից առաջ բացավ ու խոսեց.
 +
 +
{{տող|70}}«Դու որ մեղքով դատապարտված չես թվում,
 +
Եթե քեզ չեմ նմանեցնում ուրիշի,
 +
Քեզ տեսել եմ լատինական աշխարհում։
 +
 +
{{տող|73}}Դու հիշիր ինձ՝ Պիետրո դա Մեդիչին,
 +
Եթե գնաս հարթավայրն այն անուշակ,
 +
Որ Մարկաբից տարածվում է Վերչելլի։
 +
 +
{{տող|76}}Եվ Ֆանոյի ազնիվ մարդկանց իմաց տուր,
 +
Ինչպիսիք են Անջոլելլոն ու Գուիդոն,
 +
Որ, եթե մեր գուշակությունը չէ զուր,
 +
 +
{{տող|79}}Կատտոլիկա ավանի մոտ առափնյա
 +
Նրանք նավից պիտի ծովը շպրտվեն
 +
Դավադրությամբ բռնակալի մի դժնյա։
 +
 +
{{տող|82}}Կիպրոս կղզուց մինչև հեռու Մայորկա.
 +
Նեպտունն այդքան ստոր ոճիր չի տեսել
 +
Գործված հույնից և կամ հենից սրիկա։
 +
 +
{{տող|85}}Դավադիրը, որ մի աչքով է ծնվել,
 +
Եվ որ տերն է այն քաղաքի, որ այստեղ
 +
Մեզնից մեկը կուզեր տեսած չլինել,
 +
 +
{{տող|88}}Կանչելու է նրանց իմ մոտ՝ խորհուրդի.
 +
Բայց այնպես է նա անելու, որ նրանց
 +
Հարկ չի լինի ոչ աղոթքի, ոչ ուխտի»։
 +
 +
{{տող|91}}Եվ ես նրան. «Եթե ուզում ես, որ քեզ
 +
Հիշեմ երկրում, ցույց տուր, ասա, ո՞վ է նա,
 +
Որ տեսնելու համար տուժեց դառնապես»։
 +
 +
{{տող|94}}Այնժամ ձեռքը դրեց մեկի բերանին
 +
Եվ, բանալով, այսպես ասաց բարձրաձայն.
 +
«Ահա սա է, բայց մնում է միշտ լռին։
 +
 +
{{տող|97}}Սա փարատեց երկմտանքը Կեսարի,
 +
Երբ որ ասաց՝ «Ով պատրաստ է գործելու,
 +
Միշտ տուժում է սպասելուց անհարկի»։
 +
 +
{{տող|100}}Օ՜ որքա՛ն ինձ երևում էր սահմռկած
 +
Կոկորդի մեջ կտրած լեզվով Կուրիոննայն,
 +
Որ խոսելու այնքան հախուռն էր եղած։
 +
 +
{{տող|103}}Մի ուրիշը, որ զրկված էր ձեռքերից,
 +
Բարձրացնելով կրճատ թևերն օդի մեջ,
 +
Որից դեմքը աղտեղվում էր արյունից,
 +
 +
{{տող|106}}Աղաղակեց. «Հիշիր նաև Մոսկային.
 +
«Պետք է վերջ տալ» ասողն, ավա՛ղ, ես էի,
 +
Որը աղետ բերեց տոսկան աշխարհին»։
 +
 +
{{տող|109}}«Եվ մահ ցեղիդ»,— ավելացրի ես իսկույն։
 +
Եվ նա, ճնշված կրկնակ ցավից, հեռացավ
 +
Ծանըր վշտից գժված մարդու մի հանգույն։
 +
 +
{{տող|112}}Կանգնած նայում էի հոգվոց դժպհի,
 +
Երբ որ տեսա մի բան այնքան անսովոր,
 +
Որ ես չէի պատմի առանց վկայի,
 +
 +
{{տող|115}}Եթե պատմել չթելադրեր խիղճըս ինձ,
 +
Լավ ընկերն այդ, որ համարձակ է դարձնում
 +
Այն մարդուն, որ իրեն զգում է անբիծ։
 +
 +
{{տող|118}}Ստույգ տեսա, այժմ էլ տեսնում եմ կարծես,
 +
Առանց գլխի մի իրան, որ քայլում էր
 +
Ընկերների նման հոտի տխրատես։
 +
 +
{{տող|121}}Նա բռնել էր հերքից գլուխն իր կտրած,
 +
Որ կախված էր օդում, ինչպես մի լապտեր,
 +
Եվ գոչում էր «Վա՛յ ինձ» ցավից իր կրած։
 +
 +
{{տող|124}}Նա ինքն իրեն դարձրել էր մի ճրագ.
 +
Երկուս էին մեկի մեջ, մեկ՝ երկուսի.
 +
Թե այդ ինչպես՝ Ամենակալն է գիտակ։
 +
 +
{{տող|127}}Կանգ առնելով կամրջի տակ բարձրադիր,
 +
Նա գլուխը վեր բարձրացրեց բազուկով,
 +
Որպեսզի ինձ մոտեցընի խոսքերն իր,
 +
 +
{{տող|130}}Որոնք եղան. «Տես պատիժն իմ ահռելի,
 +
Դու որ, դեռ ողջ, այստեղ մեր մեջ ես եկել.
 +
Տես սրանից սոսկալին կա՞ ավելի։
 +
 +
{{տող|133}}Եվ որպեսզի երկրում հիշես իմ մասին,
 +
Գիտցիր՝ Բերտրան դը Բոռննեմ ես, անձը այն,
 +
Որ չար խորհուրդ տվեց ջահել արքային։
 +
 +
{{տող|136}}Ես լարեցի միմյանց դեմ հայր ու որդի.
 +
Աքիտոփելնա վելի շատ չգրգռեց
 +
Աբիսողոմ որդուն ընդդեմ հայր Դավթի։
 +
 +
{{տող|139}}Ես զատեցի մարդկանց իրար ընտանի.
 +
Դրա համար ուղեղս անջատ եմ կրում
 +
Ողնաշարից, որ մեջն է այս իրանի։
 +
 +
{{տող|142}}Եվ այսպես ես համատույժս եմ ստանում»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանիններորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Տեսքն ամբոխի և տանջանքները անլուր
 +
Այնքան էին իմ աչքերը տամկացրել,
 +
Որ կուզեի սիրտըս փղձկալ ու լալ լուռ.
 +
 +
{{տող|4}}Վիրգիլն ասաց. «Միտքըդ ինչո՞վ է տարված.
 +
Հայացքդ ինչո՞ւ շարունակում ես հառել
 +
Ստվերների վրա խեղված, խաթարված։
 +
 +
{{տող|7}}Մյուս ձորերում այդպիսի բան չարեցիր,
 +
Եթե նրանց հաշվում ես դու, գիտցիր, որ
 +
Այս ձորն ունի քսաներկու մղոն ծիր։
 +
 +
{{տող|10}}Լուսինն արդեն գտնվում է նադիրում.
 +
Դու տեսնելիք այլ բաներ էլ ունես դեռ,
 +
Բայց մեզ հիմա քիչ ժամանակ է մնում»։
 +
 +
{{տող|13}}Ես ասացի. «Իսկ եթե դու գիտնայիր,
 +
Թե ես ինչո՞ւ նայում էի այնպես պիշ,
 +
Գուցե դու ինձ դեռ կանգնելու թույլ տայիր»։
 +
 +
{{տող|16}}Ընթանալով առաջնորդիս ետևից,
 +
Այսպես ահա նրան տվի պատասխան,
 +
Եվ հարեցի. «Այս ձորի մեջ տանջալից,
 +
 +
{{տող|19}}Ուր ես նայում էի այնպես ակնապիշ,
 +
Մի զարմիկըս կարծեմ քավում է մեղքն այն,
 +
Որը այստեղ ստանում է խիստ պատիժ»։
 +
 +
{{տող|22}}Այնժամ ասաց իմ վարպետը բարեմիտ.
 +
«Նրա մասին մի մտածիր դու բնավ,
 +
Եվ նա այնտեղ թող իր տեղը մնա միշտ։
 +
 +
{{տող|25}}Ես կամրջից տեսա նրան ի մոտ,
 +
Որ զայրագին քեզ էր անում մատնանիշ։
 +
Կոչում էին նրան Ջերի դել Բելլո։
 +
 +
{{տող|28}}Այդ միջոցին այնքան էիր դու տարված
 +
Հոտըֆորի բերդակալով, որ նրան
 +
Չնայեցիր, և նա թողեց ու գնաց»։
 +
 +
{{տող|31}}Եվ ես. «Վարպե՛տ, նրա մահը բռնական,
 +
Որի վրեժն առած չեն դեռ այն անձինք,
 +
Որ կրեցին անպատվություն տոհմական,—
 +
 +
{{տող|34}}Ահա դա է ցասման պատճառը նրա.
 +
Ուստի գնաց առանց ինձ հետ խոսելու,
 +
Եվ այդ բանը սաստիկ ազդեց իմ վրա»։
 +
 +
{{տող|37}}Այսպես ահա խոսակցելով մենք հասանք
 +
Ժայռ֊կամուրջի վրա հաջորդ ձորակի,
 +
Ուր չլիներ եթե այնքան մթներանգ,
 +
 +
{{տող|40}}Կտեսնեինք մինչև հատակը նրա
 +
Եվ ներփակյալ հոգիներին մեղապարտ.
 +
Երբ մենք ելանք բարձրակետի ճիշտ վրա,
 +
 +
{{տող|43}}Ինձ խոցեցին հեծեծանքներ ահարկու,
 +
Ինչպես նետեր, սրված ցավով անպատում,
 +
Եվ փակեցի իմ ականջները երկու։
 +
 +
{{տող|46}}Այս ձորի մեջ այնքան ցավ ու տնքոց կար,
 +
Ինչքան պիտի լիներ, եթե մի փոսում
 +
Հավաքեին հիվանդներին ցավագար
 +
 +
{{տող|49}}Վալդիկիանի, Մարեմմայի, Սարդինիո.
 +
Իսկ հատակից բարձրանում էր գարշ մի հոտ,
 +
Որ հատուկ է մարմիններին նեխածո։
 +
 +
{{տող|52}}Եվ մենք իջանք թմբի վրա արտաքին,
 +
Առաջվա պես ընթանալով դեպի ձախ,
 +
Աստ ավելի լավ պարզվեց իմ աչքին
 +
 +
{{տող|55}}Խորքը ձորի, ուր պաշտոնյան Բարձրյալի,
 +
Արդար վճռի կատարածուն անվրեպ,
 +
Պատուհաս է տալիս ամեն կեղծյալի։
 +
 +
{{տող|58}}Չեմ կարծում, որ մարդիկ այնչափ ցավ զգան
 +
Ի տես հիվանդ ժողովրդին Եգինի,—
 +
Ուր ժանտախտով վարակված էր օդն այնքան,
 +
 +
{{տող|61}}Որ կենդանի ամեն էակ մահացավ,
 +
Ապա նախկին ժողովուրդը կղզյակի
 +
Մրջյունների սերմով նորից բազմացավ,
 +
 +
{{տող|64}}Ինչպես որ դա պոետներն են հավաստում,—
 +
Որչափ այստեղ, ուր հոգիները բոլոր
 +
Տանջանքներից հալվում էին ու հատնում։
 +
 +
{{տող|67}}Մեկը գետնին փորի վրա էր պառկած,
 +
Մյուսը հենված իր մերձակցի ուսերին,
 +
Մի ուրիշը քարշ էր գալիս սողընթաց։
 +
 +
{{տող|70}}Դանդաղ ու լուռ անցնում էինք ձորով այս.
 +
Նայելով և ունկնդրելով խոթերին,
 +
Որոնք չէին կարող կանգնել հոտնկայս։
 +
 +
{{տող|73}}Տեսա երկու հոգի իրար կռթնած,
 +
Ինչպես երկու տապակ վրան կրակի,
 +
Գլխից մինչև ոտքը քոսով ծածկված։
 +
 +
{{տող|76}}Ձիապանը, որին տերն է սպասում,
 +
Եվ կամ որին փութացնում է մի այլ բան,
 +
Քերչով ձիուն այնպես շուտ֊շուտ չի քսում,
 +
 +
{{տող|79}}Ինչպես սրանք եղունգներով սրասայր
 +
Քերում էին իրենց վրա, որպեսզի
 +
Մեղմացնեին իրենց քորը սաստկազայր։
 +
 +
{{տող|82}}Եղունգները թափում էին քոսը վար,
 +
Ինչպես դանակն է թափում թեփն սկարի,
 +
Կամ այլ ձկան թեփերով լայն ու ստվար.
 +
 +
{{տող|85}}«Օ՜, դու, որ քեզ քո մատներով ցտում ես,
 +
Եվ պոկում ես միսըդ ինչպես աքցանով,—
 +
Ասաց մեկին առաջնորդըս հեգնապես,—
 +
 +
{{տող|88}}Ասա մեզ, կա՞ այստեղ ձեր մեջ մի լատին.
 +
Երանի թե քո եղունգները երբեք
 +
Չմաշվեին քո այդ գործում դժվարին»։
 +
 +
{{տող|91}}«Մենք երկուսս էլ, որ տխեղծված ենք այսպես,
 +
Լատիններ ենք,— պատասխանեց նա լալով,—
 +
Բայց ո՞վ ես դու, որ հարցում ես անում մեզ»։
 +
 +
{{տող|94}}Վարպետս ասաց. «Ես այս մարդու հետ կենդան
 +
Իջնում եմ ցած պարունակ առ պարունակ,
 +
Որ ցույց տամ, թե Դժոխքի մեջ ինչեր կան»։
 +
 +
{{տող|97}}Այնժամ նրանք մեկը մյուսից զատվեցին
 +
Եվ, դողալով, ինձ նայեցին այլոց հետ,
 +
Երբ պատահմամբ այն խոսքերը լսեցին։
 +
 +
{{տող|100}}Բարի վարպետս ինձ մոտեցավ, ասելով.
 +
«Ասա նրանց, թե ինչ ես դու փափագում»։
 +
Այնժամ նրանց ես դիմեցի այս կերպով.
 +
 +
{{տող|103}}«Իցիվ թե ձեր հիշատակը չցնդեր
 +
Մարդկանց մտքից՝ աշխարհի մեջ առաջին,
 +
Եվ կարենար շատ տարիներ ապրել դեռ.
 +
 +
{{տող|106}}Ասացեք ինձ՝ ո՛վ եք, և ո՛ր երկրից եք.
 +
Այդ զազիր և անարգ պատժի պատճառով
 +
Ինքնությանը ձեր հայտնելու մի՛ քաշվեք»։
 +
 +
{{տող|109}}Մեկն ասաց. «Ես Արեցցոյից եմ եկել.
 +
Ինձ մեղադրեց սիենացի Ալբերոն,
 +
Բայց այլ մեղքի համար եմ ես աստ ընկել։
 +
 +
{{տող|112}}Ճիշտ է, նրան կատակելով ասացի,
 +
Թե ես գիտեմ կերպը օդում թռչելու.
 +
Իսկ նա, աշխույժ, սակայն սակավ խելացի,
 +
 +
{{տող|115}}Խնդրեց, որ ես սովորեցնեմ այդ իրեն,
 +
Բայց նա Դեդալ չդառնալով ինձ այրեց
 +
Նրա ձեռքով, ում զավակն էր հոգեղեն։
 +
 +
{{տող|118}}Ես ալքիմիա բանեցըրի աշխարհում.
 +
Դրա համար ինձ Մինոսը ուղղադատ
 +
Դատապարտեց տասից վերջին այս ձորում»։
 +
 +
{{տող|121}}Ես պոետիս. «Այնպես ինչպես սենացիք
 +
Կա՞ն երբևէ մարդիկ այնքան սնամիտ,
 +
Այդպիսիք չեն մինչև անգամ ֆրանսացիք»։
 +
 +
{{տող|124}}Մյուս բորոտը, որ այս խոսքըս լսել էր,
 +
Պատասխանեց. «Ի բաց առյալ Ստրիկկան,
 +
Որ ծախքերն իր չափավորել լավ գիտեր.
 +
 +
{{տող|127}}Եվ Նիկկոլոն, որ առաջինը մուծեց
 +
Շահոքրամի գործածությունն այն այգում,
 +
Որտեղ նրա սերմը այնքան լավ աճեց.
 +
 +
{{տող|130}}Եվ այն խումբը, ուր շռայլեց ու վատնեց
 +
Կաչա դ՚Աշանն իր անտառներն ու այգին,
 +
Իսկ Աբբալյատն իր մեծ խելքը ցույց տվեց։
 +
 +
{{տող|133}}Եվ որպեսզի իմանաս, թե ով եմ ես,
 +
Որ սենացոց այսպես ծաղրում եմ քեզ հետ,
 +
Լավ նայիր ինձ, և իմ դեմքը կասի քեզ.
 +
 +
{{տող|136}}Կտեսնես, որ Կապոկկիոն եմ քեզ ծանոթ։
 +
Ես կեղծեցի ալքիմիայով մետաղներ.
 +
Պետք է հիշես, եթե դու չես մոռացկոտ,
 +
 +
{{տող|139}}Որ բնությամբ եղա կապկող ջանասեր»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսուներորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Երբ Յունոնը Սեմելեի պատճառով
 +
Զայրացել էր ընդդեմ ցեղի թեբական,
 +
Ինչպես ցույց էր տվել երկու առիթով,
 +
 +
{{տող|4}}Աթամանտը այնքան դարձավ խելազուրկ,
 +
Որ տեսնելով իր կնոջը սեփական,
 +
Որ գալիս էր զավակների հետ իր զույգ,
 +
 +
{{տող|7}}Աղաղակեց. «Լարենք ցանցերը արագ,
 +
Որ էգ առյուծն ու կորյունները բռնեմ»։
 +
Եվ պարզելով իր ճիրանները վայրագ,
 +
 +
{{տող|10}}Բռնեց մեկին, որ Լեարկոս էր կոչվում,
 +
Եվ զարնելով Ժայռին՝ նրան ջախջախեց,
 +
Մայրն էլ խեղդվեց մյուս զավակի հետ ծովում։
 +
 +
{{տող|13}}Եվ երբ բախտը խոնարհեցրեց հավիտյան
 +
Զորությունը տրովացոց սիգապանծ,
 +
Եվ արքան ու արքայությունը հանգան,
 +
 +
{{տող|16}}Հեգ Հեկուբը, որ գերի էր ցավագին,
 +
Տեսնելով իր Պոլիքսենին սպանված
 +
Եվ գտնելով իր Պոլիդոր զավակին
 +
 +
{{տող|19}}Ծովի ափին անշնչացած ու փռված,
 +
Խելակորույս սկսեց ոռնալ շան նման,
 +
Այնքան վշտից ցնցված էր ու ցնորված։
 +
 +
{{տող|22}}Սակայն երբեք ոչ Թեբեում և ոչ էլ
 +
Տրոյայում կենդանյաց կամ մարդկանց մեջ
 +
Կատաղությունն այնպես սաստիկ չի եղել,
 +
 +
{{տող|25}}Ինչպես տեսա երկու հոգումեջ դժգույն,
 +
Որ ամենքին կծում էին, վազելով,
 +
Բնից փախչող սոված խոզի մի հանգույն։
 +
 +
{{տող|28}}Մեկըկծեց Կապոկկիոյին ծոծրակից
 +
Եվ քարշ տվեց նրան, և նա, ճչալով,
 +
Փորով քերեց չոր հատակը ձորակի։
 +
 +
{{տող|31}}Արետինը, դողդողալով, ինձ ասաց.
 +
«Ահա Ջաննի Սկիկկին է այդ ոգին,
 +
Որ ամենքին խածատում է՝ գազազած»։
 +
 +
{{տող|34}}«Օ՜, երանի քեզ այն մյուսը չկծեր,—
 +
Ասացի ես,— բայց դու հաճիր ինձ ասել,
 +
Թե ո՞վ է դա, քանի դեռ չի հեռացել»։
 +
 +
{{տող|37}}Եվ նա ասաց. «Դա հոգին է հնօրյա
 +
Այն ապիրատ ու անպատկառ Միրրայի,
 +
Որ իր հոր հետ կապվեց սիրով մծղնյա։
 +
 +
{{տող|40}}Նա գործելու համար արարքն իր տգեղ,
 +
Նմանեցրեց իրեն ուրիշ մի կնոջ.
 +
Իսկ այն մյուսը, որ, տես, գնում է այնտեղ,
 +
 +
{{տող|43}}Յուրացնելու համար հոտի տիրուհին,
 +
Նմանեցրեց իրեն Բուոզո Դոնատուն,
 +
Եվ թելադրեց պատշաճ կտակ նոտարին»։
 +
 +
{{տող|46}}Երբ այն երկու կատաղիքը գնացին,
 +
Որոնց վրա հառել էի հայացքն իմ,
 +
Դարձա դեպի մյուս հոգիներն հոռեծին։
 +
 +
{{տող|49}}Տեսա մեկին, որ պիտ վինի նմանվեր,
 +
Եթե լիներ նրա մարմինը կիսված
 +
Երկճյուղանի ցայլքից սկսած մինչև վեր։
 +
 +
{{տող|52}}Ջրուռույցքը, որ նյութերով ավշային
 +
Մարմնանդամներն այլանդակում է այնպես,
 +
Որ դեմքը չի ներդաշնակում մեծ փորին,
 +
 +
{{տող|55}}Ստիպում էր նրան բացել շրթներն իր,
 +
Ծյուրախտավորն ինչպես սաստիկ ծարավից
 +
Բաց է անում իր շրթները կաս֊կարմիր։
 +
 +
{{տող|58}}«Դուք, որ ամեն տեսակ պատժից ազատ եք
 +
Եվ չգիտեմ ինչու՝ Դժոխք եք ընկել,—
 +
Ասաց նա մեզ,— խնդրեմ մի պահ ինձ նայեք.
 +
 +
{{տող|61}}Տեսեք դաժան տանջանքն Ադամ վարպետի.
 +
Ես ողջությանս ինչ ուզեցի ունեցա,
 +
Արդ կարոտ եմ, ավա՛ղ, ջրի մի շիթի։
 +
 +
{{տող|64}}Առնո թափվող առվակները գլգլուն,
 +
Որ հոսում են Կազենտինի լեռներից,
 +
Զովացնելով ծործորները դալարուն,
 +
 +
{{տող|67}}Այստեղ միշտ իմ աչքի առջև են գալիս,
 +
Եվ այդ պատկերն ինձ ավելի է հյուծում,
 +
Քան այն ախտը, որ ինձ տաղտապ է տալիս։
 +
 +
{{տող|70}}Այնտեղ է, որ ես գործեցի մեղքն իմ մեծ.
 +
Եվ հիմա ես այդ վայրերը հիշելով
 +
Արձակում եմ հառաչանքներ դառնահեծ.
 +
 +
{{տող|73}}Հենց այնտեղ է Ռոմենան, ուր կեղծեցի
 +
Ոսկեդրամը Մկրտիչով դրոշմված.
 +
Դրա համար ես կենդանվույն այրվեցի։
 +
 +
{{տող|76}}Բայց որպեսզի այստեղ տանջված տեսնեի
 +
Գուիդոյին, Ալեսսանդրին ու եղբոր,
 +
Ֆոնտե Բրանդան հոժարությամբ կտայի։
 +
 +
{{տող|79}}Մեկն եկել է արդեն, եթե հավատամ
 +
Այստեղ շրջող ստվերներին մոլեգին,
 +
Բայց ի՞նչ օգուտ, անկյալ եմ ու ծանրանդամ։
 +
 +
{{տող|82}}Եթե գոնե այնքան թեթև լինեի,
 +
Որ շարժվեի մի մատնաչափ մի դարում,
 +
Վաղուց արդեն ես ճանապարհ կընկնեի
 +
 +
{{տող|85}}Որոնելու նրան մարդկանց մեջ այս պիղծ,
 +
Թեպետև այս ձորը ունի կես մղոն
 +
Լայնություն և տասնմեկ մղոն շրջագիծ։
 +
 +
{{տող|88}}Ես այստեղ եմ ընկած նրանց պատճառով.
 +
Նրանց համար ես կտրեցի ֆլորին
 +
Երեք կարատ այլ մետաղի խառնուրդով»։
 +
 +
{{տող|91}}Եվ ես նրան. «Այն երկուսը ովքե՞ր են,
 +
Որ պառկած են քո աջ կողմում իրար կից,
 +
Եվ արձակում ծուխ֊գոլորշի մեղմորեն»։
 +
 +
{{տող|94}}Պատասխանեց. «Երբ այս ձորը ընկա ես,
 +
Նրանց այդպես անշարժ գտա, և կարծեմ
 +
Նրանք պետք է այդպես մնան մշտապես։
 +
 +
{{տող|97}}Մեկն այն կինն է, որ զրպարտեց Հովսեփին.
 +
Իսկ այն մյուսը Սինոնն է՝ հույն խաբեբան.
 +
Սուր տենդից են արձակում այդ գոլորշին»։
 +
 +
{{տող|100}}Երկրորդը, որ լցվեց սաստիկ զայրույթով,
 +
Երբ իր մասին այս որակումը լսեց,
 +
Նրա պրկված փորին զարկավ բռունցքով։
 +
 +
{{տող|103}}Հարվածից փորն հնչեց ինչպես մի թմբուկ.
 +
Իսկ Ադամը խփեց նրա երեսին
 +
Մի հարվածով նույնքան ուժգին ու դիպուկ,
 +
 +
{{տող|106}}Ապա ասաց. «Շարժվել կարող չեմ թեև
 +
Իմ ծանրացած անդամների պատճառով,
 +
Բայց խփելու համար ունեմ ազատ թև»։
 +
 +
{{տող|109}}Եվ հույնը. «Դու դեպի խարույկ գնալիս
 +
Քո ձեռքն այդպես ժիր չէր, սակայն այդպես էր,
 +
Եվ ավելի գուցե, դրամ կտրելիս»։
 +
 +
{{տող|112}}Եվ ցնփորը. «Այդ բանում դու իրավ ես,
 +
Սակայն այդպես ճշմարտախոս չեղար դու,
 +
Երբ Տրոյայում ճշմարիտը հարցրին քեզ»։
 +
 +
{{տող|115}}Եվ հույնը. «Ես խոսք կեղծեցի, դու՝ դրամ.
 +
Իմ հանցանքը մեկն է, քոնը այնքան շատ,
 +
Որ դու անցար սատանայից էլ անգամ»։
 +
 +
{{տող|118}}Հաստափորը պատասխանեց. «Ուխտադրուժ,
 +
Դու հիշիր ձին և տանջըվիր ամոթից,
 +
Զի դա թողեց բոլորի մեջ հոռի հուշ»։
 +
 +
{{տող|121}}«Դու էլ տանջվիր,— ասաց հույնը,— ծարավից,
 +
Եվ դրանից ճաքի լեզուդ, փորը քո
 +
Փքվել է ու դառել տակառ ջրալից»։
 +
 +
{{տող|124}}Դրամանենգն այնժամ ասաց զայրալի.
 +
«Բերանըդ լոկ չար խոսելու է բացվում,
 +
Ճիշտ է, թե ես ծարավ եմ ու ջրով լի,
 +
 +
{{տող|127}}Քեզ էլ այրում, տանջում է տենդը կիզիչ.
 +
Եվ առաջին կանչին պիտի վազեիր
 +
Լափլիզելու ջինջ հայելին Նարգիսի»։
 +
 +
{{տող|130}}Նրանց խոսքերն ուշով լսում էի ես,
 +
Երբ ինձ վարպետս զգուշացրեց. «Լսիր դեռ.
 +
Քիչ մնաց, որ նեղանայի պիտի քեզ»։
 +
 +
{{տող|133}}Զգալով որ նա խոսում էր բարկությամբ,
 +
Դարձա նրան մի այնպիսի ամոթով,
 +
Որ տակավին ես հիշում եմ դառնությամբ։
 +
 +
{{տող|136}}Եվ ինչպես նա, ով տեսնում է վատ երազ,
 +
Եվ ուզում է, որ դա երազ էլ մնա,
 +
Ինչպես մի բան անհնարին ու անհաս,
 +
 +
{{տող|139}}Այսպես էի ես՝ անկարող խոսելու.
 +
Ուզում էի ինձ չքմեղել, բայց արդեն
 +
Ինձ չքմեղում էի առանց գիտնալու։
 +
 +
{{տող|142}}Վարպետս ասաց. «Մեծ հանցանքներ դրանից
 +
Արձակվում են նվազ ամոթ զգալով,
 +
Ուստի վանիր քո խռովքը քեզանից։
 +
 +
{{տող|145}}Բայց եթե դու ընկնես ուրիշ մի առթիվ
 +
Այդօրինակ բանակռվող մարդկանց մեջ,
 +
Ապա պետք է պախարակեմ քեզ խստիվ.
 +
 +
{{տող|148}}Ստոր տենչ է լսել նման բանավեճ»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսունմեկերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այն լեզուն, որ ինձ խոցել էր այնպես հույժ,
 +
Որ փոխվել էր նույնիսկ գույնը իմ դեմքի,
 +
Այդ էլ դրեց վերքիս վրա դեղաբույժ։
 +
 +
{{տող|4}}Աքիլլեսի և հոր նիզակը այսպես
 +
Սուր խոցեր էր նախ պատճառում, ասում են,
 +
Ապա բուժում նույն խոցերը փութապես։
 +
 +
{{տող|7}}Մենք հեռացանք վերջին ձորից չարաշուք.
 +
Եվ, անցնելով եզրաթմբի վրայով,
 +
Գնում էինք առաջ լուռ ու անշշուկ։
 +
 +
{{տող|10}}Այնտեղ լույսը այնքան թույլ էր և աղոտ,
 +
Որ իմ առջև հազիվ էի ես տեսնում,
 +
Բայց լսեցի շեփորի ձայն մի պոռոտ,
 +
 +
{{տող|13}}Որոտումից ավելի գոռ և ուժգին.
 +
Եվ ուղղությանն հետևելով այդ ձայնի՝
 +
Հայացքս ընկավ կետի վրա մի ներքին։
 +
 +
{{տող|16}}Այն ողբալի կոտորածի ժամանակ,
 +
Երբ Կառլոս Մեծն իր սուրբ փաղանգը կորցրեց,
 +
Օռլանդն այնպես չհնչեցրեց փող֊կոչնակ։
 +
 +
{{տող|19}}Եվ նայելով ձայնի կողմը ես ուղեղ,
 +
Տեսա կարծես աշտարակներ բարձրաբերձ,
 +
Եվ ես. «Վարպե՛տ, այդ ի՞նչ քաղաք է այդտեղ»։
 +
 +
{{տող|22}}Եվ նա. «Դու այս օդի միջով աղջամուղջ
 +
Քո հայացքը շատ հեռուն ես արձակում,
 +
Դրա համար մոլորվում ես կարի լուրջ։
 +
 +
{{տող|25}}Երբ մոտենաս, դու կտեսնես թե ինչպես
 +
Պատրվում է տեսողությունը հեռվից.
 +
Հիմա հարկ է, որ դու մի քիչ շտապես»։
 +
 +
{{տող|28}}Ապա հարեց մեղմ բռնելով իմ ձեռքից.
 +
«Որպեսզի բանն արտասովոր չթվա,
 +
Հարկ է, որ դա տեղեկանաս այժմյանից,
 +
 +
{{տող|31}}Որ հսկա են նրանք, ոչ թե աշտարակ.
 +
Պորտից ներքև նրանք սուզված են հորում
 +
Եվ նրա շուրջ կազմում են լայն շրջանակ»։
 +
 +
{{տող|34}}Ինչպես մեգը երբ փարատվում է քիչ֊քիչ,
 +
Տակավ աչքերն սկսում են որոշել
 +
Այն, ինչ ծածկում է գոլորշին պարփակիչ,
 +
 +
{{տող|37}}Այսպես որքան հորին էինք մոտենում
 +
Այդ հոծ ու մութ օդի միջով, այնքան իմ
 +
Ահն աճում էր և իմ պատրանքը ցնդում։
 +
 +
{{տող|40}}Եվ ինչպես որ Մոնտերեջոն, բարձունքին,
 +
Պսակում են աշտարակներ բարձրաբերձ,
 +
Այսպես ջրհորն եզրապատող ափունքին
 +
 +
{{տող|43}}Ցցվել էին Հսկաները ահավոր,
 +
Որոնց Զևսը սպառնում է տակավին,
 +
Երբ երկնքից որոտում է ահագոռ։
 +
 +
{{տող|46}}Ահա արդեն տեսնում էի ես մեկի.
 +
Դեմքն ու կուրծքը և որովայնն ահագին
 +
Եվ կողերից կախված թևերն երկակի։
 +
 +
{{տող|49}}Բնությունը անշուշտ շատ լավ բան արեց,
 +
Երբ դադարեց նման հրեշներ ստեղծել
 +
Եվ Մարսի այդ մարտիկներին վերացրեց.
 +
 +
{{տող|52}}Եվ եթե դեռ ստեղծում է կետ ու փիղ,
 +
Ապա ով որ կշռադատի նրբորեն,
 +
Դա կգտնի ավելի ճիշտ և ուղիղ.
 +
 +
{{տող|55}}Վասնզի երբ խելքն ու միտքը բանական
 +
Միանում են չար կամքին ու բիրտ ուժին,
 +
Դրանց հանդեպ մարդ մնում է անպաշտպան։
 +
 +
{{տող|58}}Նրա դեմքը այնպես լայն էր ու երկայն,
 +
Ինչպես կոնը Սուրբ Պետրոսի՝ Հռոմում.
 +
Եվ մարմինն էլ մեծ էր դրա համաձայն։
 +
 +
{{տող|61}}Մեջքից ներքև ջրհորի մեջ էր թեև,
 +
Բայց դրսից դեռ այնքան բան էր երևում,
 +
Որ հասնելու համար գլխին իր պարթև
 +
 +
{{տող|64}}Երեք ֆրիզոն չէին լինի բավական.
 +
Քանզի պորտից մինչև անրակը նրա
 +
Տեսնում էի երեսուն թիզ իսկական։
 +
 +
{{տող|67}}«Ռաֆել մայի ամեք իզաբի ալմի»,—
 +
Ահեղ ձայնով գոչեց բերանն այն վայրագ,
 +
Որին քաղցըր սաղմոս ասել չէր սազի։
 +
 +
{{տող|70}}Եվ վարպետըս նրան. «Հոգի անոպա,
 +
Փչիր փողդ ու հանգստացիր դրանով,
 +
Երբ քեզ բռնի կատաղության մի նոպա։
 +
 +
{{տող|73}}Խառնակ հոգի, պարանոցըդ շոշափիր,
 +
Եվ կգտնես շիկափոկը շեփորիդ,
 +
Որ պատում է ամբողջ կուրծքըդ լայնածիր»։
 +
 +
{{տող|76}}Եվ ապա ինձ. «Նա ինքն իրեն է մատնում.
 +
Նա Նեմբրոթն է, որի մտքի համար խոլ
 +
Արդ մի լեզու չի գործածվում աշխարհում։
 +
 +
{{տող|79}}Թողնենք նրան, հետը իզուր ենք խոսում.
 +
Նրա համար ամեն լեզու այնպես է
 +
Ինչպես իրը, որ ոչ ոք չի հասկանում»։
 +
 +
{{տող|82}}Մենք անցնելով ճանապարհով մատչելի՝
 +
Ձախ թեքվեցինք և քիչ հեռու մենք գտանք
 +
Մի այլ Հսկա, հաղթ ու վայրագ ավելի։
 +
 +
{{տող|85}}Չգիտեմ, թե նա զսպված էր ո՛ւմ ձեռքով,
 +
Ձախ բազուկը կրծքի վրա էր կապված,
 +
Մինչդեռ աջը թիկունքին՝ մի շղթայով,
 +
 +
{{տող|88}}Որ կախված էր պարանոցից հաղթանդամ
 +
Եվ պորտից վեր երևացող մարմնի շուրջ
 +
Պարուրաձև փաթաթվել էր հինգ անգամ։
 +
 +
{{տող|91}}Վարպետս ասաց. «Այս գոռոզը կամեցավ
 +
Ուժը չափել ամենազոր Զևսի հետ
 +
Եվ հատուցումն ըստ արժանվույն ստացավ։
 +
 +
{{տող|94}}Նա Ֆիալտն է, Հսկաներից մեկը այն,
 +
Որ գրոհով աստվածներին վախեցրին.
 +
Է՛լ չի շարժում բազուկներն իր հաղթ ու լայն»։
 +
 +
{{տող|97}}Ես ասացի. «Եթե հնար է, վարպե՛տ,
 +
Թույլ տուր տեսնեմ իմ սեփական աչքերով
 +
Բրիարեսին վիթխարի ու անհեթեթ»։
 +
 +
{{տող|100}}Պատասխանեց. «Նախ կտեսնես Անթեյին,
 +
Որ խոսում է ու կապված չէ շղթայով.
 +
Նա կտանի մեզ հատակը անդունդի։
 +
 +
{{տող|103}}Քո ուզածը այստեղից շատ է հեռու.
 +
Նա կապված է և այնպես է, ինչպես սա,
 +
Միայն դեմքով ավելի է ահարկու»։
 +
 +
{{տող|106}}Մի աշտարակ երբեք այնպես ուժգնորեն
 +
Չի ցընցըվել երկրաշարժից ահավոր,
 +
Ինչպես ցնցվեց Հսկա Ֆիալտը մեկեն։
 +
 +
{{տող|109}}Ինձ համակեց այնժամ սոսկումը մահվան.
 +
Եվ եթե ես չտեսնեի կապերն իր,
 +
Ինձ կսպաներ անշուշտ երկյուղըս միայն։
 +
 +
{{տող|112}}Այն ատեն մենք առաջացանք աննկուն
 +
Եվ մոտեցանք Անթեյին, որ հորից դուրս
 +
Մինչև վիզը երևում էր հինգ կանգուն։
 +
 +
{{տող|115}}«Օ՜ դու, որ այն դաշտահովտում բարեբաստ,
 +
Ուր Սկիպիոնն արժանացավ փառքերի,
 +
Երբ ջախջախեց Հաննիբալին անզգաստ,
 +
 +
{{տող|118}}Իբրև ավար շատ առյուծներ ձեռք բերիր,
 +
Եվ որ եթե, ինչպես կարծում են ոմանք,
 +
Եղբայրներիդհետ մեծ մարտում լինեիր,
 +
 +
{{տող|121}}Երկրի որդիք կտանեին հաղթանակ.
 +
Խնդրեմ մեզ տար դեպի հատակն անդունդի,
 +
Ուր Կոկիտը ցրտից սառած է համակ։
 +
 +
{{տող|124}}Է՛լ չդիմենք Տիտոնին կամ Տիֆոնին.
 +
Սա կարող է քեզ արժանին հատուցել.
 +
Զիջանիր մեզ, քիթ ու մռութ մի՛ անի։
 +
 +
{{տող|127}}Սա կարող է քեզ աշխարհում հռչակել,
 +
Քանզի ողջ է և դեռ կապրի ընդերկար,
 +
Եթե Տերը չուզի նրան վաղ կանչել»։
 +
 +
{{տող|130}}Այսպես ասաց իմ վարպետը Հսկային.
 +
Սա բացավ ու նրան պարզեց թևերն իր,
 +
Որոնց ուժը քաջ հայտնի էր Հերակլին։
 +
 +
{{տող|133}}Եվ երբ գրկված զգաց Վիրգիլը ինքզինք,
 +
Դեպ ինձ դիմեց. «Մոտեցիր, որ քեզ գրկեմ».
 +
Եվ երկուսով մենք մի կապոց կազմեցինք։
 +
 +
{{տող|136}}Ինչպես եթե Կարիզենդինմարդ նայի,
 +
Երբ ամպեր են անցնում նրա վրայից,
 +
Կկարծի, թե պիտի թեքվի ու ընկնի,
 +
 +
{{տող|139}}Այսպես Անթեյն ինձ երևաց արդ մի պահ,
 +
Երբոր նրա թեքվելն էի ես տեսնում.
 +
Եվ ես վախից պիտ ընտրեի այլ ճամփա։
 +
 +
{{տող|142}}Բայց նա մեզ մեղմ դրեց վիհի հատակին,
 +
Ուր խոթված են Սադայելը և Հուդան.
 +
Եվ ապա նա շտկվելով փութագին,
 +
 +
{{տող|145}}Ուղիղ կանգնեց նավակայմի ճիշտ նման։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսուներկուերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Եթե տաղեր ունենայի խժալուր,
 +
Ինչպես վայել էր այս տխուր խոռոչին,
 +
Ուր հենվում են պարունակներն ընդհանուր,
 +
 +
{{տող|4}}Կարող էի մտքիս հյութը լավ քամել,
 +
Բայց քանի որ պակասում են այդպիսիք,
 +
Սկսում եմ վարանումով ես պատմել.
 +
 +
{{տող|7}}Քանզի խաղ չէ և կամ ձեռնարկ մի պարապ՝
 +
Նկարագրել տիեզերքը ի հիմանց
 +
Մի լեզվով, որ թոթովում է «մամ» ու «պապ»։
 +
 +
{{տող|10}}Բայց այն Մուսայք, որ օգնեցին Անֆիոնին.
 +
Պարսպելու Թեբեն, այստեղ ինձ կօգնեն,
 +
Որ խոսքերըս համազորեն իմ նյութին։
 +
 +
{{տող|13}}Օ՛ հոռեգույն արարածներ չարասուն,
 +
Որոնց մասին նույնիսկ դժվար է խոսել,
 +
Լավ էր երկրում դուք լինեիք անասուն։
 +
 +
{{տող|16}}Երբ մեզ գտանք մութ ջրհորի հատակին,
 +
Այն Հսկայի ոտքերից էլ ստորև,
 +
Եվ մինչ նայում էի բարձըր պատերին,
 +
 +
{{տող|19}}Ես լսեցի մեկի խոսքերն հետևյալ.
 +
«Զգույշ եղիր, որ ոտնակոխ դու չանես
 +
Գլուխները եղբայրներիս ողբացյալ»։
 +
 +
{{տող|22}}Ես, հակվելով, տեսա տակն իմ ոտների
 +
Մի սառած լիճ, որ իր սառցե ծածկույթով
 +
Նմանվում էր ապակիի, քան ջրի։
 +
 +
{{տող|25}}Ավստրիայում, սաստիկ ձմռան ժամանակ,
 +
Դանուբն այնպես չի ծածկվել հաստ շերտով,
 +
Կամ Տանայիսնհեռավոր ցուրտ երկնի տակ,
 +
 +
{{տող|28}}Ինչպես սա է. արդ Տամբեռնիկըև կամ
 +
Պիետրապանանեթե վրան փուլ գային,
 +
Նա չէր հանի մի ճթթոցի ձայն անգամ։
 +
 +
{{տող|31}}Ինչպես գորտը դունչը ջրից դուրս հանած
 +
Կոկռում է, այն ժամանակ մանավանդ,
 +
Երբ գեղջկուհին հնձում է արտն իր հասած,
 +
 +
{{տող|34}}Այսպես այստեղ ստվերները տխրատես
 +
Մինչև վիզը սուզված էին սառցի մեջ
 +
Եվ կափկափում ատամները սագի պես։
 +
 +
{{տող|37}}Յուրաքանչյուրն իր դեմքը ցած էր պահում.
 +
Բերանները ցրտի, աչքերը սրտի.
 +
Տվայտանքի մասին էին վկայում։
 +
 +
{{տող|40}}Երբ հայացքըս ես ուղղեցի քիչ հեռու,
 +
Ներքև տեսա երկու հոգի այնքան կիպ,
 +
Որ մազերը խառնվել էին իրարու։
 +
 +
{{տող|43}}«Դուք, որ միմյանց այդպես կպել եք ամուր,
 +
Ասեք՝ ո՞վ եք»,— ասացի ես։ Եվ նրանք
 +
Ինձ հառեցին այնժամ հայացքն իրենց սուր։
 +
 +
{{տող|46}}Արցունքները, լցված նրանց աչքերում,
 +
Կաթկթեցին, ապա նորից սառելով,
 +
Քարացան ու կպան նրանց կոպերում։
 +
 +
{{տող|49}}Երկու փայտեր կեսով իրար չկպան
 +
Այդպես ամուր։ Եվ դրանից կատաղած
 +
Հարու տվին նոխազների ճիշտ նման։
 +
 +
{{տող|52}}Մի ուրիշը, որ ականջներն էր կորցրել
 +
Ցրտությունից, կոր ի գլուխ ինձ ասաց.
 +
«Աչքերդ ինչո՞ւ մեր վրա ես դու հառել։
 +
 +
{{տող|55}}Այն երկուսը, որ տեսնում ես, եղբայր են.
 +
Նրանք իրենց հայր Ալբերտից ստացան
 +
Բիզենցիոյի հովտի կայքերն համորեն.
 +
 +
{{տող|58}}Բայց դու ամբողջ շրջանակում Կայենի
 +
Չես հանդիպի այլոց, որոնք լինեին
 +
Սառույցի մեջ խրման այնքան արժանի.
 +
 +
{{տող|61}}Ոչ նա, որի կուրծքն ու ստվերը մինչև
 +
Ծակեց Արթուրն իր տեգի մեկ հարվածով,
 +
Ոչ Ֆոկաչչան, ոչ էլ սա, որ իմ առջև
 +
 +
{{տող|64}}Գլխով ցցվել֊խափանել է թմբի պես.
 +
Նա կոչվում է Մասկերոնի Սասոլո.
 +
Տոսկանայից պետք է նրան ճանաչես։
 +
 +
{{տող|67}}Եվ որպեսզի քեզ ամեն ինչ պարզ լինի,
 +
Գիտցիր, որ ես Կամիչոն դե՚Պացցին եմ.
 +
Սպասում եմ ինձնից վատթար Կառլինին»։
 +
 +
{{տող|70}}Ապա տեսա ցրտից կապտած, սևացած
 +
Բազում դեմքեր, և ես սարսուռ եմ զգում
 +
Ու կզգամ միշտ, երբ տեսնեմ լիճ մի սառած։
 +
 +
{{տող|73}}Եվ մինչ դեպի կենտրոն էինք մենք գնում,
 +
Ուր ձգվում են ծանրությունները բոլոր,
 +
Եվ մինչ դողում էի հավերժ սառույցում,
 +
 +
{{տող|76}}Դիտմամբ էր, թե դիպվածաբար, չգիտեմ,
 +
Բայց անցնելիս գլուխների միջով այն,
 +
Ոտքով զարկի մեկի գանգին ձառադեմ։
 +
 +
{{տող|79}}Նա ողբալով գոչեց. «Ինչո՞ւ ես զարկում.
 +
Թե չես եկել ծանրացնելու պատիժն իմ
 +
Մոնտապերտու համար, է՞ր ես ինձ լլկում»։
 +
 +
{{տող|82}}Եվ ես. «Վարպե՛տ, այստեղ մի քիչ սպասիր,
 +
Որ ես նրա մասին կասկածս ստուգեմ.
 +
Հետո որքան կկամենաս՝ շտապիր»։
 +
 +
{{տող|85}}Կանգնեց վարպետս. և այն հոգուն այնժամ ես,
 +
Որը դեռ ինձ նզովում էր, ասացի.
 +
«Ո՞վ ես դու, որ նախատում ես ինձ այդպես»։
 +
 +
{{տող|88}}«Իսկ դու ո՞վ ես, որ գլուխները մերոնց
 +
Կոխկրտում ես Անտենորում,— ասաց նա,—
 +
Ողջ լինեիր, մեզ չէի՞ր տա ծանըր խոց»։
 +
 +
{{տող|91}}«Այո ողջ եմ,— տվի նրան պատասխան,—
 +
Եվ եթե դա երկրում ուզում ես հիշվել,
 +
Քեզ կհիշեմ, երբ ավարտեմ այս ճամփան»։
 +
 +
{{տող|94}}Եվ նա ասաց. «Ճիշտ հակառակն եմ ուզում.
 +
Շուտ հեռացի՛ր և գլուխըս մի՛ տանիր.
 +
Դու չգիտես շողոքորթել այս մարզում»։
 +
 +
{{տող|97}}Ես բռնեցի այնժամ նրա ծոծրակից
 +
Եվ ասացի. «Պետք է անունդ ինձ ասես,
 +
Թե ոչ մազերդ ես կպոկեմ քո գանգից»։
 +
 +
{{տող|100}}Եվ նա ասաց. «Բոլոր մազերս էլ պոկես,
 +
Քեզ չեմ ասի, չեմ հայտնի, թե ես ով եմ,
 +
Թեկուզ հազար անգամ գլխիս դու թակես»։
 +
 +
{{տող|103}}Մազերն արդեն իմ ձեռքի մեջ ոլորած,
 +
Մի խոշոր փունջ քաշեցի, ու պոկեցի.
 +
Իսկ նա ցավից աղաղակեց ու ոռնաց։
 +
 +
{{տող|106}}Հանկարծ մեկը գոռաց. «Բոկկա՛, ի՞նչ ունես.
 +
Ծնոտիդ ձայնն հերիք, չէ՞, որ հիմա էլ
 +
Կաղկանձում ես. արդ ո՞ր դևն է տանջում քեզ»։
 +
 +
{{տող|109}}Ես ասացի. «Լռի՛ր, ստո՛ր դավաճան,
 +
Վերև երկրում պիտի պատմեմ, համոթ քեզ,
 +
Ինչ որ գիտեմ ես քո մասին իրական»։
 +
 +
{{տող|112}}«Գնա՛, պատմի՛ր,— ասաց,— ինչ որ ուզում ես.
 +
Բայց պատմիր և մեղավորի մասին այն,
 +
Որ շտապեց իմ անունը հայտնել քեզ։
 +
 +
{{տող|115}}Ֆրանսացոց փողն է քավում այստեղ նա,
 +
Ասա՝ տեսա Դուերային ես այնտեղ,
 +
Ուր տանջվում են դավաճաններն անխնա։
 +
 +
{{տող|118}}Եթե հարցնեն՝ այնտեղ ով կա տակավին,
 +
Ահավասիկ քո կողքին է Բեկկերիան,
 +
Որի վիզը ֆլորենտացիք կտրեցին։
 +
 +
{{տող|121}}Քիչ հեռու են Գանելլոնըև Ջաննի
 +
Սոլդանիերին, Տեբալդելլո Ձամբրազին.
 +
Սա վաճառեց իր Ֆայենցան հայրենի»։
 +
 +
{{տող|124}}Արդեն նրան թողել էինք ու անցել,
 +
Երբ ես տեսա երկու հոգի սառցասույզ,
 +
Որից մեկը մյուսին գլխարկ էր դարձել։
 +
 +
{{տող|127}}Եվ ինչպես որ սովածը հաց է կծում,
 +
Այսպես մեկը մյուսին կրծում էր այնտեղ,
 +
Ուր ուղեղը ծոծրակին է հարակցում։
 +
 +
{{տող|130}}Եվ կամ ինչպես Տիդեոսը վշտահար
 +
Կրծեց գանգը Մենալիպի թեբեցի,
 +
Այսպես մեկը մյուսի գանգն էր կրծում հար։
 +
 +
{{տող|133}}«Դո՛ւ, որ այդպես գազանային նշանով
 +
Դրա վրա քո ոխն ու մաղձն ես թափում,
 +
Ասա՛ պատճառն,— ասացի ես,— պայմանով,
 +
 +
{{տող|136}}Որ եթե դու իրավամբ ես կսկծում,
 +
Ճանաչելով, թե ով ես դու և ով նա,
 +
Քեզ աշխարհում կանեմ արդար հատուցում,
 +
 +
{{տող|139}}Քանի լեզուս անկապտելի կմնա»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսուներեքերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Նա բարձրացրեց բերանն ահեղ ճարակից,
 +
Ապա սրբեց մազերովը այն գլխի,
 +
Որ կրծել էր արդեն տակավ ծոծրակից։
 +
 +
{{տող|4}}Հետո սկսեց. «Ուզում ես, որ վերապրեմ
 +
Ծանըր վիշտըս, որի հուշն իսկ դժնդակ
 +
Ճնշում է ինձ, ուր մնաց որ այն պատմեմ։
 +
 +
{{տող|7}}Բայց խոսքերըս եթե պետք է նախատեն
 +
Դավաճանին, որին կրծում եմ այստեղ,
 +
Ես կպատմեմ ու կարտասվեմ նույն ատեն։
 +
 +
{{տող|10}}Ես չգիտեմ, թե ով ես դու և ինչպես
 +
Եկար այստեղ, բայց, դատելով քո լեզվից,
 +
Դա անկասկած ֆլորենտացի կլինես։
 +
 +
{{տող|13}}Արդ իմացիր, որ Ուգոլին կոմսն եմ ես,
 +
Իսկ սա՝ ավագ եպիսկոպոս Ռուջջերն է.
 +
Հիմա կասեմ, թե ինչու ենք կիպ այսպես։
 +
 +
{{տող|16}}Թե ես ինչպես սադրանքներով նրա չար
 +
Կալանվեցի և հուսկ հետո մահացա,
 +
Դա հայտնի է և հարկ չկա ասել ճառ։
 +
 +
{{տող|19}}Բայց այն, ինչ որ դու իմացած չես լինի,
 +
Այն, թե ինչպես մահըս եղավ ահավոր,
 +
Ես կպատմեմ, որ չմնա դա գաղտնի։
 +
 +
{{տող|22}}Նեղ բացվածքի միջով բերդի խավարչտին,
 +
Որ այն օրից Սովի Բերդ է հորջորջվել,
 +
Եվ ուր շատեր կբանտարկվեն տակավին,
 +
 +
{{տող|25}}Տեսել էի շատ լուսիններ արդեն վառ,
 +
Երբ ես տեսա չարագուշակ մի երազ,
 +
Որ գալիքի քողը բացավ ինձ համար։
 +
 +
{{տող|28}}Երազիս մեջ սա շների հետ որսկան
 +
Հալածում էր գայլին ու իր ձագերին
 +
Դեպի լեռն այն, որ կանգնած է անսասան
 +
 +
{{տող|31}}Իմ Պիզայի ու Լուկկայի միջև դիք.
 +
Այդ ոհմակում վազում էին առջևից
 +
Գուալանդիք, Լաֆրանկիք ու Սիսմոնդիք։
 +
 +
{{տող|34}}Հայր ու որդիք երկար վազքից հոգնեցին։
 +
Պառականներն ետևներից հասնելով
 +
Ժանիքները նրանց կողը խրեցին։
 +
 +
{{տող|37}}Երբ զարթնեցի առավոտյան մոտերքին,
 +
Ես լսեցի, որ որդիքըս քնի մեջ
 +
Ճչում էին ու հաց հայցում լալագին։
 +
 +
{{տող|40}}Շատ անգութ ես, եթե հանգիստ լսում ես
 +
Նախաբանն այս սրտակեղեք պատմության,
 +
Թե չես հուզվում, ապա ի՞նչ է հուզում քեզ։
 +
 +
{{տող|43}}Զարթնել էին արդեն և մոտ էր ժամն այն,
 +
Երբ բանտապանն ուտելիք էր բերում մեզ.
 +
Մենք բոլորըս դողում էինք նույն ժամայն։
 +
 +
{{տող|46}}Եվ ես հանկարծ լսեցի, որ մեր ներքին
 +
Մեխում էին դուռը բերդի ահավոր.
 +
Լուռ նայեցի այնժամ որդվոցըս դեմքին։
 +
 +
{{տող|49}}Ես, քարացած, չէի լալիս, իսկ նրանք
 +
Լալիս էին։ Հուսկ Անսելմիկս ինձ ասաց.
 +
«Հա՛յր, ինչո՞ւ ես դու ինձ նայում այդ տեսակ»։
 +
 +
{{տող|52}}Բայց չլացի, պատասխան էլ չտվի,
 +
Այն օրն ամբողջ ու գիշերը վերանաս,
 +
Մինչև հաջորդ օրը ծագումն արևի։
 +
 +
{{տող|55}}Հենց որ լույսի թույլ ու աղոտ մի ճաճանչ
 +
Ներս թափանցեց զնդանի մեջ չարաշուք,
 +
Չորս դեմքի մեջ տեսա պատկերս հուզատանջ։
 +
 +
{{տող|58}}Ես ձեռքերըս խածի ցավից անմեկին.
 +
Կարծելով որ քաղցից էի այդ անում,
 +
Նրանք չորսով ընդոստ ոտքի կանգնեցին
 +
 +
{{տող|61}}Ու ասացին. «Հա՛յր, ծանըր չէ մեզ համար,
 +
Եթե ուտես մեզ, որդվոցըդ. դու տվիր,
 +
Դու էլ վերցրու մեր մարմիններն այս թշվառ»։
 +
 +
{{տող|64}}Հանդարտվեցի, որ ավելի չհուզվեն։
 +
Լուռ մնացինք այն օրն ու օրն հետևյալ։
 +
Ահ, ինչո՞ւ մեզ կուլ չտվիր, հող ժանտկեն։
 +
 +
{{տող|67}}Այնուհետև, երբ չորրորդ օրը հասավ,
 +
Գադդոս ընկավ ոտքերիս տակ, հծծելով.
 +
«Հա՛յր իմ, օգնի՛ր» և տեղնուտեղ մահացավ։
 +
 +
{{տող|70}}Եվ ես, ինչպես դու ինձ տեսնում ես հիմա,
 +
Տեսա ինչպես հաջորդ երկու օրերում
 +
Մյուս երեքը մեկ֊մեկ ընկան սովամահ։
 +
 +
{{տող|73}}Ես, արդեն կույր, շոշափեցի բոլորին
 +
Եվ երկու օր աղիողորմ կանչեցի.
 +
Ապա քաղցը հաղթեց վշտին իմ խորին»։
 +
 +
{{տող|76}}Երբ նա լռեց, կատաղությամբ մի անմար
 +
Վերսկսեց կրծել կառափն ապիրատ,
 +
Որը կարծր էր, ինչպես ոսկրը շան համար։
 +
 +
{{տող|79}}Ա՛յ դու Պիզա, դու նախատինք մշտապես
 +
Այն գեղեցիկ երկրի, ուր si են հնչում,
 +
Եվ եթե այլք դանդաղում են պատժել քեզ,
 +
 +
{{տող|82}}Օն թող շարժվեն Կապրարան ու Գորգոնան.
 +
Եվ Առնոյի գետաբերանը փակեն,
 +
Որ խեղդըվեն բնակիչներդ անպիտան։
 +
 +
{{տող|85}}Զի Ուգոլինն եթե անուն էր հանել
 +
Դավաճանի՝ ամրոցներիդ հանձնումով,
 +
Դու պետք չէիր նրա որդվոց սպանել։
 +
 +
{{տող|88}}Անմեղ էին ու դեռատի հասակում
 +
Ուգուչչոնն ու Բրիգատան, նոր Թեբե,
 +
Եվ այն երկուսն, որ հիշվեցին այս երգում։
 +
 +
{{տող|91}}Մենք շարժվելով եկանք անդ, ուր լիճը սառ
 +
Ներկալել էր մի այլ խմբի մեղապարտ,
 +
Որոնց դեմքը ետ էր թեքված, ոչ թե վար։
 +
 +
{{տող|94}}Անդ արտասուքն իսկ արտասվել չէր թողնում.
 +
Եվ աչքի մեջ հանդիպելով արգելքի՝
 +
Ետ էր դառնում ու տանջանքը սաստկացնում։
 +
 +
{{տող|97}}Զի առաջին արտասուքները տխուր
 +
Լցվում էին շիթ֊շիթ աչքի խոռոչում
 +
Եվ քարանում, ինչպես բյուրեղ ամրակուռ։
 +
 +
{{տող|100}}Թեև դեմքըս ցրտից դաժան ու դժնի
 +
Կորցըրել էր զգայությունն իր բոլոր,
 +
Ինչպես լիներ կոշտացած մասը մարմնի,
 +
 +
{{տող|103}}Բայց ես, կարծես, ինչ֊որ քամի զգացի,
 +
Ուստի հարցրի. «Ի՞նչ քամի է սա, վարպե՛տ.
 +
Չէ՞ որ այստեղ չկա ոչ մի գոլորշի»։
 +
 +
{{տող|106}}Եվ նա ասաց. «Շուտով այնտեղ կլինես,
 +
Ուր գտնելով պատասխանը քո հարցի,
 +
Դու կիմանաս քամու պատճառն հայտնապես»։
 +
 +
{{տող|109}}Սառույցի մեջ սուզված մեկը գոչեց մեզ.
 +
«Ո՛վ հոգիներ, որ եղել եք այնքան չար,
 +
Որ տանջանքի վերջին վայրն են ղրկել ձեզ,
 +
 +
{{տող|112}}Այս կարծըր քողն հանեցեք իմ աչքերից,
 +
Որպեսզի ես պոռթկամ վիշտը իմ սրտի,
 +
Նախքան սառելն իմ արցունքները նորից»։
 +
 +
{{տող|115}}Եվ ես նրան. «Ես քո աչքը կբանամ,
 +
Եթե ասես ով ես. եթե դա չանեմ,
 +
Թող այս սառցի խոր հատակը ես գնամ»։
 +
 +
{{տող|118}}Պատասխանեց. «Ես Ալբերիգ եղբայրն եմ,
 +
Վատ այգիից միրգ բերողը, և այստեղ
 +
Ստանում եմ արմավ թուզի փոխարեն»։
 +
 +
{{տող|121}}«Ի՛նչ,— ասացի,— դու մահացած չե՞ս իրավ»։
 +
Եվ նա ասաց. «Դեռ ոչ, և ես չգիտեմ,
 +
Թե աշխարհում իմ մարմինը ինչ եղավ։
 +
 +
{{տող|124}}Այս Պտղոմյանն այն հատկությամբ է օժտված,
 +
Որ շատ հաճախ հոգին ընկնում է այստեղ,
 +
Ատրոպոսը նրան կյանքից չխզած։
 +
 +
{{տող|127}}Բայց որպեսզի դու ավելի շտապես
 +
Ինձ ազատել արցունքներից քարացած,
 +
Իմացիր, որ հենց որ մեկը, ինչպես ես,
 +
 +
{{տող|130}}Դավ է գործում, իսկույն մարմնի մեջ նրա
 +
Դև է մտնում և այն վարում հոգու տեղ,
 +
Մինչև նրա ժամանակը լրանա։
 +
 +
{{տող|133}}Նա ընկնում է այս ջրհորի խորքը խոր։
 +
Գուցե երկրում կա մարմինը դեռ նրա,
 +
Ով իմ ետև սրսփում է ակնկոր։
 +
 +
{{տող|136}}Դու կիմանաս նրան, եթե նորեկ ես.
 +
Նա կոչվում է Բրանկա դ՚Օրիա, վաղուց է,
 +
Որ նա փակված, սառցապատված է այսպես»։
 +
 +
{{տող|139}}Ես ասացի. «Կարծեմ սխալ ես հայտնում,
 +
Բրանկա դ՚Օրիան ողջ առողջ է տակավին
 +
Եվ ուտում է, խմում, քնում ու հագնում»։
 +
 +
{{տող|142}}Եվ նա ասաց. «Այն խոր ձորի մեջ հավերժ,
 +
Ուր եռում է կպրաձյութը մածուցիկ,
 +
Միքել Ձանկեն դեռ չէր ընկել գահավեժ,
 +
 +
{{տող|145}}Երբ նրա մեջ մի դև մտավ հոգու տեղ,
 +
Ինչպես նրա մի ազգակցի մեջ մոտիկ,
 +
Որի հետ նա դավաճանեց համատեղ։
 +
 +
{{տող|148}}Բայց դու հիմա ձեռքըդ արդեն այստեղ բեր
 +
Ու բաց աչքերս»։ Ես չբացի և իմ այդ
 +
Բրտությունը նրա հանդեպ տեղին էր։
 +
 +
{{տող|151}}Օ՛ գենուացիք, դուք, որ զուրկ եք ամոթից
 +
Եվ վարակված ամեն տեսակ ախտերով,
 +
Ինչո՞ւ համար չեք չքանում աշխարհից։
 +
 +
{{տող|154}}Զի Ռոմանյո չար ոգուհետ մեղսամած
 +
Հանդիպեցի, գտա ձեզնից ես մեկին,
 +
Որի հոգին Կոկիտի մեջ է սուզված,
 +
 +
{{տող|157}}Իսկ մարմինը երկրում ողջ է տակավին։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսունչորսերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}«Դրոշք յառաջ գան թագաւորին Դժոխոց,—
 +
Ասաց վարպետս։— Ահա նայիր, նա արդեն
 +
Նկատվում է այս մթան մեջ թանձրահոծ»։
 +
 +
{{տող|4}}Ինչպես հեռվից հողմաղացն է երևում,
 +
Երբ իջնում է աղջամուղջը գիշերվա,
 +
Կամ երբ երկրում մառախուղ է բարձրանում,
 +
 +
{{տող|7}}Այսպես այստեղ ինձ երևաց նման բան։
 +
Ես կուչ եկա առաջնորդիս ետևում,
 +
Պաշտպանվելու համար հողմից անխափան։
 +
 +
{{տող|10}}Եկանք այնտեղ— ես այդ ահով եմ երգում —
 +
Ուր մեղավորք ծածկված էին սառցի տակ
 +
Եվ երևում, ինչպես շյուղը ապակում։
 +
 +
{{տող|13}}Ոմանք պառկած էին, ոմանք ուղղակաց
 +
Գլուխն ի վեր կամ գլխիվայր դրությամբ,
 +
Իսկ ոմանք էլ աղեղի պես կորացած։
 +
 +
{{տող|16}}Մենք լռությամբ առաջ էինք ընթացել,
 +
Եվ վարպետըս, կամենալով ինձ ցույց տալ
 +
Այն էակին, որ վեհ տեսք էր ունեցել,
 +
 +
{{տող|19}}Առջևիցըս մեկ կողմ քաշվեց, ասելով.
 +
«Ահա Դևպետն, ահավասիկ տեղը այն,
 +
Ուր հարկ է քեզ գոտեպնդես կորովով»։
 +
 +
{{տող|22}}Թե ես ինչքան սահմռկեցի, ընթերցո՛ղ,
 +
Մի՛ հարցնիր և մի՛ պահանջիր գրանցել,
 +
Զի բառերով արտահայտել չեմ կարող։
 +
 +
{{տող|25}}Ինձ զգացի ոչ մեռած, ոչ կենդանի.
 +
Ինքըդ դատիր, եթե կարող ես դատել,
 +
Թե ինչ եղա առանց մահի ու կյանքի։
 +
 +
{{տող|28}}Տիրակալը արքայության տանջալի
 +
Կուրծքը կիսով դուրս էր հանել սառույցից։
 +
Ես կչափվեմ հսկայի հետ ավելի,
 +
 +
{{տող|31}}Քան թե հսկան բազուկների հետ նրա.
 +
Թե նա ամբողջ մարմնով ինչքան կլիներ,
 +
Բազուկներից միայն հաշիվ դու արա։
 +
 +
{{տող|34}}Քանի որ նա Արարչի դեմ ծառացավ,
 +
Ապա նման մեղքի համար ծանրագույն
 +
Ամեն չարյաց սկզբնաղբյուրը դարձավ։
 +
 +
{{տող|37}}Օ զարմանքով համակվեցի ես իսկույն,
 +
Երբոր տեսա նրա գլխին երեք դեմք.
 +
Մեկն առջեն էր, որը ուներ կարմիր գույն.
 +
 +
{{տող|40}}Մյուսները, որ սրան էին միանում,
 +
Ցցվել էին ուսի վրա աջ ու ձախ
 +
Եվ երեքն էլ կցվել գլխի վերևում։
 +
 +
{{տող|43}}Աջ կողմինը դեղնավուն էր, իսկ մյուսի,
 +
Ձախի գույնը գույնին նման էր նրանց,
 +
Որ ապրում են վերին հովտում Նեղոսի։
 +
 +
{{տող|46}}Զույգ մեծ թևեր ուներ ամեն դեմքի տակ,
 +
Ինչքան հարկ է հսկա թոչունն ունենա.
 +
Ես չեմ տեսել առագաստներ այդ տեսակ։
 +
 +
{{տող|49}}Առանց փետրի էին, նման չղջիկի.
 +
Նա շարժում էր այդ թևերն ու դրանից
 +
Ծագում էին ցուրտ քամիներ եռակի,
 +
 +
{{տող|52}}Որոնք ամբողջ Կոկիտն էին սառեցնում։
 +
Վեց աչքերով արտասվում էր և երեք
 +
Երախներից արյուն, արցունք հոսեցնում։
 +
 +
{{տող|55}}Ամեն երախ ժանիքներով տրորում
 +
Ու ձրձում էր մի մեղավոր, թակի պես,
 +
Եվ այսպես Դևն երեք հոգու էր տանջում։
 +
 +
{{տող|58}}Առջևինին այնքան ծանըր չէր թվում
 +
Խածվելն ինչքան ճանկռոտվելը ճանկերով,
 +
Որոնցով հար նրա կաշին էր քերթվում։
 +
 +
{{տող|61}}«Առջևինը, որ տանջվում է անխնա,—
 +
Ասաց վարպետս,— սկարիովտացի Հուդան է.
 +
Գլխով ներսն է, իսկ ոտքերով դուրսն է նա։
 +
 +
{{տող|64}}Մյուս երկուսից, որ կախված են գլխիվայր,
 +
Նա, որ կախված է սև ռեխից, Բրուտոսն է.
 +
Տես ինչպես է նա գալարվում ոգեվար։
 +
 +
{{տող|67}}Մյուսն է Կասիոն, որ հաղթանդամ է այնքան։
 +
Սակայն արդեն մայրամուտ է, է՛լ մեկնենք,
 +
Վասնզի մենք արդեն տեսանք ամեն բան»։
 +
 +
{{տող|70}}Ուզածին պես փաթաթվեցի իր վզին։
 +
Պահն ու տեղը վարպետս հարմար համարեց,
 +
Եվ երբ Դևի թևերը լայն բացվեցին,
 +
 +
{{տող|73}}Ամուր կառչեց նրա մարմնից թավարծի
 +
Եվ սկսեց ներքև իջնել փունջ առ փունջ
 +
Միջով բրդոտ կրծքի ու հաստ սառույցի։
 +
 +
{{տող|76}}Երբ իջնելով արդեն հասանք մենք այնտեղ,
 +
Որտեղ կողը միակցվում է կոնքին,
 +
Առաջնորդըս, ճիգ ու ջանքով մի զորեղ,
 +
 +
{{տող|79}}Գլուխն ի վայր շրջվեց, ես էլ նրա հետ,
 +
Եվ սկսեց վեր բարձրանալ բրչերով,
 +
Ու թվաց, թե նորից դառնում էինք ետ։
 +
 +
{{տող|82}}«Լավ բռնիր ինձ,— ասաց վարպետս հևասպառ,—
 +
Հարկ է, որ մենք այսօրինակ սանդուղքով
 +
Դուրս գանք վայրից չարիքների անհամար»։
 +
 +
{{տող|85}}Ապա ժայռի բացվածքից դուրս ելավ
 +
Եվ ինձ օգնեց նրա ծայրին նստելու,
 +
Որից հետո զգուշությամբ մոտս եկավ։
 +
 +
{{տող|88}}Կարծեցի, թե Դևը դեռ այն դիրքով էր,
 +
Ինչպես նրան տեսել էի քիչ առաջ,
 +
Բայց երևաց սրունքները ցցված վեր։
 +
 +
{{տող|91}}Թե ես ինչքան շփոթություն ունեցա,
 +
Թող մտածեն ռամկամիտները, որոնք
 +
Չեն հասկանում, թե ինչ տեղով ես անցա։
 +
 +
{{տող|94}}«Ոտքի կանգնի՛ր,— առաջնորդըս ինձ ասաց,—
 +
Ճանապարհը երկար է ու դժնդակ,
 +
Եվ արևն էլ վաղորդայնին է հասած»։
 +
 +
{{տող|97}}Պալատական մի սրահում չէինք մենք,
 +
Այլ բնական մի փապարում ընդերկրյա,
 +
Որի գետինն անհարթ էր ու զառիթեք,
 +
 +
{{տող|100}}«Վարպե՛տ, քանի դուրս չենք եկել անդունդից,—
 +
Ասացի ես, հենց որ ոտքի կանգնեցի,—
 +
Ինձ բացատրիր, որ զերծ մնամ պատրանքից.
 +
 +
{{տող|103}}Ո՞ւր է սառույցն։ Ինչո՞ւ է սա շուռ եկել։
 +
Արևն ինչպե՞ս ժամանակում այնքան կարճ
 +
Այսքան երկար մի ճանապարհ է անցել»։
 +
 +
{{տող|106}}Եվ նա ասաց. «Դու կարծում ես, որ մենք դեռ
 +
Այն կողմում ենք կենտրոնից, ուր կառչեցի
 +
Բրչից Դևի, որ աշխարհն է ծակում մեր։
 +
 +
{{տող|109}}Անդին էինք ցածրանալիս մենք միայն.
 +
Բայց շրջադարձ կատարեցինք այն կետում,
 +
Ուր ձգվում են ծանրությունները համայն։
 +
 +
{{տող|112}}Արդ մենք տակն ենք մյուս երկնային կամարի,
 +
Հակադիրը այն կամարի, որ ծածկում,
 +
Պարփակում է մեր ցամաքը վիթխարի,
 +
 +
{{տող|115}}Որի մեջտեղ ծնվեց Մարդը սրբազան։
 +
Մենք կանգնել ենք մի տարածքում փոքրածիր,
 +
Որ կազմում է Ջուդեկկայի հակոտնյան։
 +
 +
{{տող|118}}Աստ վաղ այգ է, անդ երեկո է երբոր.
 +
Իսկ այդ Դևը, որ մեզ սանդուղք ծառայեց,
 +
Միշտ խրված է անդունդի մեջ խորափոր։
 +
 +
{{տող|121}}Նա հենց այստեղ գահավիժեց երկնքից.
 +
Իսկ երկիրը, որ առաջ դուրս էր ցցված,
 +
Ծովով ծածկվեց, ահաբեկված նրանից,
 +
 +
{{տող|124}}Եվ քիչ֊քիչ մեր կիսագնդի տակ քաշվեց.
 +
Ու խույս տալու համար նրա հպումից՝
 +
Բարձրացավ ու քավության լեռը կազմեց»։
 +
 +
{{տող|127}}Այնտեղ տեղ կա, որ հեռու է Դևպետից
 +
Այնքան, որքան տարածվում է փապարն այն.
 +
Դա հայտնի է մի գետակի սահանքից,
 +
 +
{{տող|130}}Որ հոսում է ստորակա հորանցքով,
 +
Որը նա է բացել տակավ առ տակավ
 +
Իր գալարուն ա վայրընթաց հոսանքով։
 +
 +
{{տող|133}}Արդ հասնելու համար աշխարհը պայծառ,
 +
Առաջնորդըս ու ես մտանք մենք այնտեղ,
 +
Ու բարձրացանք այդ անցքն ի վեր անդադար,
 +
 +
{{տող|136}}Նա առջևից, իսկ ես նրա ետևից,
 +
Մինչև որ ես տեսա չքնաղ մարմիններ
 +
Ժայռամիջյան մի բոլորշի բացվածքից.
 +
 +
{{տող|139}}Եվ այդտեղից նորից տեսանք մենք աստղեր։
 +
</poem>
 +
 +
==Քավարան==
 +
 +
=== Երգ առաջին ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Արդ, չվելու համար հանդարտ ջրերով՝
 +
Առագաստ է պարզում նավակն հանճարիս,
 +
Որ ետ թողեց մի ծով այնքան ալեխռով
 +
 +
{{տող|4}}Այժմ ես երկրորդ տեսլարանն եմ երգելու,
 +
Ուր մարդկային հոգիներն են մաքրվում
 +
Եվ արժանի դառնում երկինք ելնելու։
 +
 +
{{տող|7}}Աստ թող հառնե քերթողությունը մեռյալ,
 +
Ո՛վ սրբազան ու տիրական Մուսաներ.
 +
Թող Կալլիոպեն հաճի փոքր֊ինչ վեր կենալ
 +
 +
{{տող|10}}Ուղեկցելու երգիս ձայնով սրտահույզ,
 +
Որի հարվածն հեգ Անծեղներն զգացին,
 +
Չունենալով ներողության ոչ մի հույս։
 +
 +
{{տող|13}}Արևելյան շափյուղայի գույնն աղվոր,
 +
Որ անապակ օդի մեջ էր տարածվել
 +
Մինչև պայծառ հորիզոնը հեռավոր,
 +
 +
{{տող|16}}Նորից սկսեց իմ աչքերը հմայել,
 +
Հենց որ ելա մռայլամած օդից դուրս,
 +
Որ իմ հոգին անդոհով էր համակել։
 +
 +
{{տող|19}}Սեր ներշնչող մոլորակը գեղապանծ
 +
Ժպտացնում էր արևելքը բովանդակ,
 +
Սքողելով ընթացակից իր Ձկանց։
 +
 +
{{տող|22}}Ես դարձա աջ մյուս բևեռին նայելու.
 +
Այնտեղ տեսա լուսապայծառ չորս աստղեր,
 +
Որ տեսան լոկ նախամարդիկը հլու։
 +
 +
{{տող|25}}Նրանց ցոլքից երկինքն հրճվում էր կարծես։
 +
Ո՛վ որբացած հյուսիսային կիսագունդ,
 +
Դու առհավետ նրանց տեսքից զրկված ես։
 +
 +
{{տող|28}}Երբ ես նրանց դադարեցի նայելուց
 +
Եվ ուղղվեցի դեպի բևեռն հակադիր,
 +
Որտեղ Սայլը անհետացել էր վաղուց,
 +
 +
{{տող|31}}Իմ մոտ տեսա մի ծերունի մենավոր,
 +
Տեսքից այնքան ակնածության արժանի,
 +
Որքան որդին պարտ է տածել հանդեպ հոր։
 +
 +
{{տող|34}}Նրա մորուքն երկար էր ու ալեհեր,
 +
Ինչպես էին գլխի մազերը, որոնք
 +
Թափվել էին կրծքին հյուսքով զուգահեռ։
 +
 +
{{տող|37}}Ճաճանչները չորս սրբազան աստղերի
 +
Իր դեմքն այնքան լույսով էին ողողել,
 +
Որ նա կարծես ցոլացումն էր արևի։
 +
 +
{{տող|40}}«Այդ ո՞վ եք դուք, որ գետն ի վեր ելնելով,
 +
Խույս եք տվել հավերժական զնդանից,—
 +
Հարցրեց նա մեզ թավ մորուքը շարժելով։—
 +
 +
{{տող|43}}Ո՞վ բերեց ձեզ, ո՞վ եղավ ձեր լուսատուն,
 +
Որ դուրս ելնեք խորխորատից Դժոխքի,
 +
Ուր տիրում է հավետ խավարը անհուն։
 +
 +
{{տող|46}}Ի՛նչ, փոխվե՞լ են օրենքները գեհենի,
 +
Կամ երկնքում նոր որոշո՞ւմ է հանված,
 +
Որ եկել եք այստեղ առանց հրամանի»։
 +
 +
{{տող|49}}Առաջնորդըս այնժամ բռնեց ինձ ձեռքով,
 +
Եվ ձայնով ու ակնարկներով հասկացրեց,
 +
Որ ծնրադրեմ նրա առջև հարգանքով։
 +
 +
{{տող|52}}Ապա նրան. «Ես չեմ եկել ինքնակամ։
 +
Մի կին իջավ երկնքից ու ինձ խնդրեց,
 +
Որ ես սրան իմ օգնությունը ցույց տամ։
 +
 +
{{տող|55}}Բայց եթե դու կամենում ես ստանալ
 +
Ավելի լայն տեղեկություն մեր մասին,
 +
Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ։
 +
 +
{{տող|58}}Սա չի տեսել դեռ իր գիշերը վերջին,
 +
Բայց խոլաբար այնքան նրան մոտեցավ,
 +
Որ քիչ մնաց պիտի կորչեր գլխովին։
 +
 +
{{տող|61}}Ինչպես ասի, ուղարկվեցի նրա մոտ,
 +
Ազատելու համար նրան կորստից,
 +
Դրա համար հարկ էր ճամփան այն ցավոտ։
 +
 +
{{տող|64}}Ես ցույց տվի նրան մարդկանց ծանրամեղ.
 +
Մտադիր եմ հիմա ցույց տալ այն հոգվոց,
 +
Որ քավում են իշխանությանդ տակ այստեղ։
 +
 +
{{տող|67}}Ինչպես բերի՝ ասելն երկար կտևի.
 +
Բերի նրան քեզ տեսնելու, լսելու՝
 +
Աջակցությամբ մի զորության վերևի։
 +
 +
{{տող|70}}Նրա գալը դու ընդունիր լավակամ.
 +
Նա ձգտում է ազատության թանկագին,
 +
Որի համար մարդ զոհում է կյանքն անգամ։
 +
 +
{{տող|73}}Դու այդ գիտես, քանզի մահը հաճույքով
 +
Ընդունեցիր Ուտիկեում, ուր մի օր
 +
Մարմինդ հառնած կշողշողա ողջ փառքով։
 +
 +
{{տող|76}}Մենք չենք խախտել օրենքները անվախճան.
 +
Զի նա ողջ է, իսկ ես ազատ Մինոսից,
 +
Պարունակս էլ այն է, որտեղ քո Մարկիան,
 +
 +
{{տող|79}}Ազնիվ հոգի, կարծես քեզ է փնտրում դեռ.
 +
Հանուն սիրո, որ նա ունի քո հանդեպ,
 +
Բարեհաճիր բավարարել իղձը մեր։
 +
 +
{{տող|82}}Թույլ տուր անցնենք ոլորտներով քո յոթնյակ.
 +
Իմ երախտիքս առ քեզ նրան կհայտնեմ,
 +
Որի համար դու քեզ կզգաս գոհունակ։
 +
 +
{{տող|85}}Եվ նա ասաց. «Երկրում էի երբ ցածի,
 +
Մարկիան այնպես իմ աչքի լույսը դարձավ,
 +
Որ ես նրան ամեն ինչով հոգացի։
 +
 +
{{տող|88}}Արդ քանի որ նա այն կողմն է ժանտ գետից,
 +
Էլ չի կարող ինձ հուզել այն օրենքով,
 +
Որ հաստատվեց, երբ ես ելա այնտեղից։
 +
 +
{{տող|91}}Բայց եթե քեզ մի սուրբ կին է ուղարկել,
 +
Էլ հարկ չկա շոյող խոսքեր անելու,
 +
Բավ է, որ դու նրա հայցով ես եկել։
 +
 +
{{տող|94}}Արդ գնա և գոտևորիր դու սրան
 +
Մի կնյունով և երեսն էլ լավ լվա,
 +
Որ չմնա կեղտի ոչ մի հետք վրան։
 +
 +
{{տող|97}}Վայել չէ, որ նա աչքերով բլշակնած
 +
Ներկայանա պաշտոնեին առաջին,
 +
Որը մեկն է էակներից երկնակյաց։
 +
 +
{{տող|100}}Այս կղզյակը իր ափերին ստորին,
 +
Ուր կոծում են ալիքները օվկիանի,
 +
Ունի շամբեր հողի վրա սիկային։
 +
 +
{{տող|103}}Սաղարթավոր կամ կարծրակուռ ոչ մի բույս
 +
Այդտեղ աճել և ուռճանալ չի կարող,
 +
Զի չի թեքվի ալիքներից հողմահույզ։
 +
 +
{{տող|106}}Դուք այստեղից անկարող եք ետ դառնալ.
 +
Շուտով ծագող արևը ձեզ ցույց կտա,
 +
Թե ինչ ճամփով պետք է լեռը բարձրանալ»։
 +
 +
{{տող|109}}Այս ասելով անհետացավ ծերունին։
 +
Ես ելնելով առաջնորդիս մոտեցա
 +
Ու հառեցի նրան հայացքըս լռին։
 +
 +
{{տող|112}}Նա ինձ ասաց. «Հիմա դա ինձ հետևիր.
 +
Գնանք այն կողմ, զի հարթավայրն այնտեղից
 +
Իջնում է դեպ ծովի ափը ցածրադիր»։
 +
 +
{{տող|115}}Վաղորդյան ժամն արդ ընկրկում էր ետ֊ետ
 +
Արշալույսի առջև բացվող, և հեռվից
 +
Նկատեցի ծովածփանքը վետ֊վետ։
 +
 +
{{տող|118}}Գնում էինք հարթավայրով մենավոր,
 +
Ինչպես նա, ով կորցրած ճամփան գտնելով՝
 +
Հրճվում է և իրեն զգում բախտավոր։
 +
 +
{{տող|121}}Գալով այնտեղ, որտեղ շաղը մանրամաղ
 +
Պայքարում է շողերի հետ արևի,
 +
Եվ որտեղ նա գոլորշանում է դանդաղ,
 +
 +
{{տող|124}}Վարպետըս իր երկու ձեռքերը բացած՝
 +
Մեղմ տարածեց խոտի վրա դալարուն.
 +
Ես, որ նրա դիտումն էի հասկացած,
 +
 +
{{տող|127}}Մոտեցըրի նրան այտերս արտոսրոտ.
 +
Նա երևան հանեց գույնն իմ բնական,
 +
Որ ծածկել էր Դժոխքը մութ ու մրոտ։
 +
 +
{{տող|130}}Ապա մեկտեղ եկանք ափը ամայի,
 +
Ուր ոչ ոք չի կարողացել նավարկել
 +
Ու ետ դառնալ ալիքներով ամեհի։
 +
 +
{{տող|133}}Այստեղ նա ինձ գոտևորեց անդստին։
 +
Բայց ո՛վ զարմանք, այն խոնարհ բույսը, որ նա
 +
Քաղեց֊քանցեց, հենց նույն տեղում վերստին
 +
 +
{{տող|136}}Ընդհուպ բուսավ մի ուրիշ տունկ եղեգնյա։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երկրորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Արևն արդեն հորիզոնի վրա էր,
 +
Որի ծիրը միջօրեական ծածկում է
 +
Իր զենիթով Երուսաղեմն երկրի մեր.
 +
 +
{{տող|4}}Իսկ Գիշերը, պտտվելով նրա դեմ,
 +
Դուրս էր գալիս ընդհատակից Գանգեսի,
 +
Ուղեկցությամբ իր Կշեռքի երկնաճեմ.
 +
 +
{{տող|7}}Որով երկու այտերը վառ ու ճերմակ
 +
Արշալույսի վարդամատն ու գեղեցիկ՝
 +
Ժամանակից դարձել էին դեղնորակ։
 +
 +
{{տող|10}}Մենք տակավին կանգնած էինք ծովափում,
 +
Ինչպես նա, ով քառուղիում կանգ առած,
 +
Մտքով գնում, մարմնով անշարժ է մնում։
 +
 +
{{տող|13}}Եվ ահա ինձ երևաց լույս մի բոսոր,
 +
Ինչպես Հրատն այգաբացից քիչ առաջ
 +
Երևում է արևմուտքում հեռավոր,
 +
 +
{{տող|16}}Շրջապատված գոլորշիքով խտացած.
 +
Եվ նա ծովով այնպես արագ էր չվում,
 +
Որ նման բան չէի տեսել սրընթաց։
 +
 +
{{տող|19}}Երբ նրանից մի պահ աչքերս հեռացրի,
 +
Որպեսզի իմ առաջնորդին հարցընեմ,
 +
Լույսն այն դարձավ ավելի վառ ու մեծղի։
 +
 +
{{տող|22}}Եվ ապա այն լույսի երկու կողմերում
 +
Երևացին ինչ֊որ բաներ սպիտակ,
 +
Մի ճերմակ բան էլ երևաց ներքևում։
 +
 +
{{տող|25}}Առաջնորդըս դեռ չէր հանում ոչ մի ձայն,
 +
Երբ թև դարձան սպիտակներն առաջին։
 +
Իմանալով թե նավավարն ով էր այն,
 +
 +
{{տող|28}}Նա ինձ ասաց. «Ծնրադրիր և աղոթիր.
 +
Ահա Աստծու հրեշտակը, հետայսու
 +
Դու կտեսնես այդ պաշտոնյայք տյառնընտիր։
 +
 +
{{տող|31}}Տե՛ս, ինչպես նա ավելորդ է համարում
 +
Առագաստը և թին — գյուտերը մարդկանց,
 +
Եվ մակույկը իր թևերով է վարում։
 +
 +
{{տող|34}}Թևերն ինչպես կարկառել է երկինք, տե՛ս,
 +
Օդն հուզելով փետուրներով այնպիսի,
 +
Որ չեն թափվում մահկանացու փետրի պես»։
 +
 +
{{տող|37}}Աստվածային թռչունն ինչքան մոտեցավ,
 +
Այնքան վառ ու լուսապայծառ երևաց.
 +
Եվ դրանից աչքըս սաստիկ շլացավ։
 +
 +
{{տող|40}}Նա փույթ ընդ փույթ եկավ֊հասավ ափեզրին
 +
Մի մակույկով այնպես սահուն ու թեթև,
 +
Որ հազիվ էր կարծես դիպչում ջրերին։
 +
 +
{{տող|43}}Անդ խելին էր կանգնած նավորդն երկնային,
 +
Որի դեմքին երանության դրոշմ կար.
 +
Շատ հոգիներ իր մակույկի մեջ կային։
 +
 +
{{տող|46}}«յԵգիպտոսէ Իսրայելի յելանելն»
 +
Սաղմոսն էին միաբերան օրհներգում
 +
Հոգիներն այն, որ նոր էին ժամանել։
 +
 +
{{տող|49}}Հրեշտակն օրհնեց նրանց խաչի նշանով,
 +
Եվ բոլորը ափի վրա նետվեցին.
 +
Իսկ նա նորից վերադարձավ շտապով։
 +
 +
{{տող|52}}Հոգիների խումբը տեղին ծանոթ չէր,
 +
Եվ շվարած շուրջն էր նայում ուշադիր,
 +
Նման նրան, ով տեսնում է նոր բաներ։
 +
 +
{{տող|55}}Արևն արդեն սլաքներով իր սուրսայր
 +
Այծեղջյուրին հալածել էր երկնքից
 +
Եվ ամենուր սփռել շողերն հրազայր,
 +
 +
{{տող|58}}Երբ ափ ելնող այն հոգիները նորեկ
 +
Հայացքն իրենց մեզ ուղղելով ասացին.
 +
«Եթե գիտեք՝ լեռան ճամփան ցույց տվեք»։
 +
 +
{{տող|61}}Վիրգիլիոսը պատասխանեց. «Անպայման
 +
Դուք կարծում եք, թե մենք ծանոթ ենք տեղին.
 +
Սակայն մենք էլ նոր ենք եկել ձեզ նման։
 +
 +
{{տող|64}}Մենք ձեզանից մի քիչ առաջ աստ եկանք,
 +
Բայց այնպիսի տաժանելի մի ճամփով,
 +
Որ վերելքը մեզ պիտ թվա զբոսանք»։
 +
 +
{{տող|67}}Հոգիները, երբ իմ շնչից իմացան,
 +
Որ տակավին կենդանի մարդ էի ես,
 +
Այլայլվեցին և արմացան֊զարմացան։
 +
 +
{{տող|70}}Եվ ինչպես երբ գալիս է մի սուրհանդակ,
 +
Մարդիկ մոտն են վազում լուրեր լսելու,
 +
Փույթ չանելով իրար տալու ոտնատակ,
 +
 +
{{տող|73}}Այսպես բոլոր հոգիներն այն բախտավոր
 +
Մոտըս եկան և նայեցին ինձ ուշով,
 +
Մոռնալով, որ քավելու են պարտավոր։
 +
 +
{{տող|76}}Նրանցից մեկն, առաջ գալով, ինձ գրկեց,
 +
Բայց այնպիսի գորովով ու կարոտով,
 +
Որ իմ հերթին նույնը արի ես անկեղծ։
 +
 +
{{տող|79}}Օ՛, ստվերներ աննյութական և ունայն։
 +
Ես երեք հեղ նրան գրկել փորձեցի,
 +
Բայց երեք հեղ գրկեցի կուրծքըս միայն։
 +
 +
{{տող|82}}Ես չափազանց ապշել էի զարմանքից։
 +
Բայց ստվերը ետ ընկրկեց ժպտալով,
 +
Եվ ես առաջ եկա նրա ետևից։
 +
 +
{{տող|85}}Նա մեղմ ասաց, որ հետևելս իզուր էր։
 +
Այնժամ նրան ճանաչեցի իր ձայնից
 +
Եվ խնդրեցի, որ կանգներ ու զրուցեր։
 +
 +
{{տող|88}}Պատասխանեց. «Ինչպես մարմնով մահացու
 +
Քեզ սիրեցի, սիրում եմ և անմարմին.
 +
Ես կկանգնեմ, սակայն ո՞ւր ես գնում դու»։
 +
 +
{{տող|91}}«Իմ Կազելլա, ես այս ճամփան եմ անցնում,
 +
Որ վերստին այստեղ դառնամ,— ասացի,—
 +
Բայց դու ինչո՞ւ այսքան ուշ ես ժամանում»։
 +
 +
{{տող|94}}Եվ նա ասաց. «Նախատինք չէ ինձ համար,
 +
Որ նավավարն հոգիներին փոխադրող
 +
Ինձ իմ տեղում սպասեցրեց ընդերկար.
 +
 +
{{տող|97}}Զի նա արդար մի կամքի է ենթարկվում։
 +
Հիմա արդեն երեք ամսից ի վեր նա
 +
Ցանկացողին նավն է առնում ու տանում։
 +
 +
{{տող|100}}Ես, որ կանգնած էի ափին այն ծովի,
 +
Ուր Տիբերի ջուրը աղի է դառնում,
 +
Նրա մակույկն ընդունվեցի կամովի։
 +
 +
{{տող|103}}Արդ նա դեպի գետաբերանն է թռչում,
 +
Քանզի այնտեղ հավաքվում են շարունակ
 +
Նրանք, ովքեր դեպ Ախերոն չեն իջնում»։
 +
 +
{{տող|106}}Եվ ես. «Եթե նոր վճռով չեն զրկել քեզ
 +
Հիշելու կամ կատարելու սիրերգերդ,
 +
Որ ամոքում էին հոգիս վշտակեզ,
 +
 +
{{տող|109}}Մի քիչ հաճիր երգովդ հոգիս սփոփել,
 +
Որ գալով աստ իր մարմնի հետ միասին՝
 +
Այնքան շատ է տագնապել ու տառապել»։
 +
 +
{{տող|112}}«Սերը մտքումս ինձ հետ զրույց է անում»—
 +
Սկսեց այնժամ երգել այնքան դաշնությամբ,
 +
Որի ձայնը դեռ թրթռում է իմ սրտում։
 +
 +
{{տող|115}}Վարպետս ու ես և հոգիներն այն նորոգ
 +
Լսում էինք երգը այնքան գոհությամբ,
 +
Որ կարծես թե մենք չունեինք ուրիշ հոգ։
 +
 +
{{տող|118}}Մենք հմայված լսում էինք երգն այն դեռ,
 +
Երբ երևաց պատկառելի ծերունին
 +
Եվ կշտամբեց. «Այդ ի՞նչ է, ծո՛ւյլ հոգիներ։
 +
 +
{{տող|121}}Ի՞նչ անփույթ եք, այդ ինչո՞ւ եք դուք կանգնել.
 +
Շտապեք լեռն՝ ազատվելու ձեր կեղտից,
 +
Որ կարենաք աստվածությունը տեսնել»։
 +
 +
{{տող|124}}Ինչպես խմբված աղավնիներն հանդարտիկ,
 +
Առանց իրենց սովորական աշխույժի,
 +
Կտցոտում են վարսակ կամ այլ արմտիք,
 +
 +
{{տող|127}}Բայց եթե մի ահազդու բան նկատեն,
 +
Անմիջապես ճարակը բաց են թողնում
 +
Եվ խուճապով խույս են տալիս դեսուդեն,
 +
 +
{{տող|130}}Այսպես տեսա, որ ջոկատը այն հոգվոց
 +
Երգը թողեց և դեպի դարը փութաց,
 +
Ինչպես մի մարդ շվարուն ու մտակոծ.
 +
 +
{{տող|133}}Մեր մեկնումը չեղավ նվազ ճեպընթաց։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երրորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Մինչ խուճապը նրանց մատնեց ի փախուստ
 +
Հարթավայրով դեպ ստորոտը լեռան,
 +
Ուր քավել է պարտադրված մեզ վերուստ,
 +
 +
{{տող|4}}Ես մոտեցա իմ ընկերոջ անձնվեր.
 +
Առանց նրան ո՞ւր պիտի ես գնայի։
 +
Ո՞վ պիտի ինձ առաջնորդեր լեռն ի վեր։
 +
 +
{{տող|7}}Ինձ թվաց, թե նա եղել էր խղճահար։
 +
Օ՛ անարատ ու զգալուն խղճմտանք,
 +
Չնչին զանցանքն անգամ ցավ է քեզ համար։
 +
 +
{{տող|10}}Երբ Վիրգիլը դադարեցրեց շտապել
 +
Ընթանալու համար հանդարտ քայլերով,
 +
Իմ միտքը, որ ինքն իր մեջ էր ամփոփվել,
 +
 +
{{տող|13}}Շրջանակն իր ուշադրության ընդլայնեց.
 +
Եվ հայացքըս ես ուղղեցի այն լեռան,
 +
Որ բարձր է, քան ամեն այլ լեռ երկնաբերձ։
 +
 +
{{տող|16}}Լույսն արևի, որ շողում էր իմ ետև,
 +
Դեմ էր առել անթափանցիկ իմ մարմնին
 +
Եվ ստվերըս երկարացրել իմ առջև։
 +
 +
{{տող|19}}Երբ տեսա, որ լոկ իմ առջևն էր մթնած,
 +
Կողքիս դարձա բնազդաբար, ակամա,
 +
Վախենալով, որ ես մենակ եմ թողված։
 +
 +
{{տող|22}}Առաջնորդըս ինձ դառնալով այն ատեն,
 +
Ասաց. «Ինչո՞ւ չես վստահում իմ վրա,
 +
Կարծում ես, թե ես քեզ լքե՞լ եմ արդեն։
 +
 +
{{տող|25}}Հիմա արդեն իրիկնաժամ է այնտեղ,
 +
Ուր թաղված է իմ մարմինը ստվերող,
 +
Բրանդիզիում էր գտնվում նա մի հեղ։
 +
 +
{{տող|28}}Արդ, եթե ես առջևս ստվեր չեմ անում,
 +
Մի՛ զարմանա ավելի քան այն բանից,
 +
Որ երկինքներն իրար լույս չեն խափանում։
 +
 +
{{տող|31}}Լիազորը, որ մարմինները մեր պես
 +
Ընդունակ է դարձնում տանջանք կրելու,
 +
Չի կամենում գործելակերպն հայտնել մեզ։
 +
 +
{{տող|34}}Խենթ է նա, ով հույս ունի, որ միտքը մեր
 +
Ի զորու է հասկանալու ամեն ինչ,
 +
Որ անում է եռանձնյա Գոյը անմեռ։
 +
 +
{{տող|37}}Դուք, ո՛վ մարդիկ, գոհացեք լոկ արդյունքով,
 +
Եթե ամեն ինչ պարզ լիներ ձեզ համար,
 +
Կույս Մարիամը չէր ծնանի երկունքով։
 +
 +
{{տող|40}}Ձեր բաղձանքը զուր ունեցան և նրանք,
 +
Որոնք եղան մտածողներ խորամիտ,
 +
Իսկ արդ նրանց հավետ տրված է թախծանք։
 +
 +
{{տող|43}}Նրանց մեջ են Պլատոնն ու Արիստոտ
 +
Եվ դեռ շատեր»։ Նա ճակատը խոնարհեց,
 +
Ել չխոսեց ու մնաց լուռ, մտածկոտ։
 +
 +
{{տող|46}}Այսպես հասանք մենք ստորոտը լեռան.
 +
Այստեղ գտանք լանջը այնքան զառիթափ,
 +
Որ ուժասպառ կաներ մարդուն պնդերան։
 +
 +
{{տող|49}}Տուրբիա գյուղից մինչև բերդը Լերիչի
 +
Ամենից սեպ զառիվերը սրա մոտ
 +
Պիտի թվար սանդուղք հարմար ու լայնշի։
 +
 +
{{տող|52}}«Արդ ո՞վ գիտե՝ թե որ կողմից լեռն այս ձիգ
 +
Նվազ սեպ է,— ասաց տերըս կանգնելով,—
 +
Որ կարենանք վեր բարձրանալ դյուրանցիկ»։
 +
 +
{{տող|55}}Մինչ յուրովի նա խորհում էր մտասթափ,
 +
Թե ինչ ճամփով կարելի էր բարձրանալ,
 +
Եվ մինչ նայում էի լեռան զառիթափ,
 +
 +
{{տող|58}}Մեր ձախ կողմում տեսա մի խումբ հոգիներ,
 +
Որ շատ դանդաղ գալիս էին դեպի մեզ,
 +
Կարծես թվում էին անշարժ, աներեր։
 +
 +
{{տող|61}}Ես ասացի. «Վարպե՛տ, նայի՛ր վեր ուղիղ.
 +
Ահա սրանք որոշ խորհուրդ կտան մեզ,
 +
Եթե դու չես գտնում ելքի մի ուղի»։
 +
 +
{{տող|64}}Նա նայեց ու պատասխանեց անվարան.
 +
«Գնանք, որդի՛, դանդաղաշարժ հոգվոց մոտ,
 +
Վստահ եղիր, մենք կիմանանք մեր ճամփան»։
 +
 +
{{տող|67}}Մենք մի հազար քայլից հետո դեռ այնքան
 +
Հեռու էինք հոգիների այն խմբից,
 +
Որքան հեռու կհասներ քարը նետկան,
 +
 +
{{տող|70}}Երբոր նրանք կպան ժայռին վերամբարձ
 +
Եվ կանգնեցին միմյանց սեղմված, զերթ մարդիկ
 +
Որ տեսնում են խիթալի բան մի հանկարծ։
 +
 +
{{տող|73}}«Օ՛ հոգիներ բարեբախտ ու ընտրովի,—
 +
Դիմեց նրանց Վիրգիլիոսը,— հանուն այն
 +
Խաղաղության, որին եք դուք ծարավի,
 +
 +
{{տող|76}}Ասացեք մեզ, թե ո՞ր կողմից կարող ենք
 +
Հեշտ բարձրանալ այս լեռն ի վեր սեպաձև,
 +
Այնպես որ մենք զուր ժամանակ չկորցնենք»։
 +
 +
{{տող|79}}Գառներն ինչպես դուրս են գալիս փարախից
 +
Մեկ֊մեկ, զույգ֊զույգ, երեք֊երեք, իրար կիպ,
 +
Խոնարհելով դունչն ու աչքերը վախից,
 +
 +
{{տող|82}}Եվ առջևից քայլողներին հետևում,
 +
Մերթ կանգնելով և մերթ նրանց հենվելով,
 +
Իսկ թե ինչու՝ իրենք էլ չեն իմանում,
 +
 +
{{տող|85}}Այսպես ահա մոտենում էր դեպի մեզ
 +
Առաջին շարքն այն բախտավոր ջոկատի,
 +
Դեմքով խոնարհ և հայացքով բարեհեզ։
 +
 +
{{տող|88}}Երբ տեսան այն հոգիները նախընթաց,
 +
Որ աջ կողմըս լույսը հատված էր այնպես,
 +
Որ ստվերըս դեպի սարն էր երկարած,
 +
 +
{{տող|91}}Կանգ առան և ընկրկեցին մի քիչ ետ,
 +
Եվ ետևից ընթացողները բոլոր
 +
Նույն բանն արին բնազդաբար ու անգետ։
 +
 +
{{տող|94}}«Ես ձեզ ասեմ, դուք ինձ դեռ հարց չտված,
 +
Ձեր տեսածը մի մարմին է մարդկային,
 +
Դրանից է լույսը գետնին երկատված։
 +
 +
{{տող|97}}Մի՛ զարմանաք, հավատացեք, որ առանց
 +
Երկնապարգև մի զորության չէ, որ նա
 +
Հետամուտ է ելնելու լեռն այս անանց»։
 +
 +
{{տող|100}}Այսպես ասաց առաջնորդըս և այնժամ
 +
Նրանք խմբով «Եկեք մեզ հետ» ասացին,
 +
Ճանապարհը մեզ ցույց տալով փութակամ։
 +
 +
{{տող|103}}«Ով էլ լինես,— ասաց մեկը նրանցից,—
 +
Մի պահ դեմքիս նայիր առանց կանգնելու,
 +
Եվ հիշիր թե երբևէ չե՞ս տեսել ինձ»։
 +
 +
{{տող|106}}Դարձա նրան և ուշադիր նայեցի.
 +
Նա խարտյաշ էր, ազնվատիպ ու սիրուն,
 +
Բայց մի հոնքի վրա ուներ մի սպի։
 +
 +
{{տող|109}}Խոնարհաբար ասացի, որ չեմ հիշում,
 +
Այն ժամանակ նա ինձ ասաց. «Նայիր ինձ»
 +
Եվ ցույց տվեց մի վերք կրծքի վերևում։
 +
 +
{{տող|112}}Ապա ժպտուն ասաց. «Տե՛ս, ես Մանֆրեդն եմ,
 +
Թոռն հարազատ Կոստանցայի կայսրուհի։
 +
Երբ դու երկիր վերադառնաս, խնդրում եմ՝
 +
 +
{{տող|115}}Գնա գտիր իմ գեղեցիկ աղջկան,
 +
Սիկիլիո և Արագոնի տերանց մոր,
 +
Եվ իմ մասին պատմիր ստույգը նրան։
 +
 +
{{տող|118}}Երբ ես երկու մահացու վերք ստացա,
 +
Ինձ հանձնեցի արցունքով ու զղջումով
 +
Նրան, որ միշտ ներող է և սրտացավ։
 +
 +
{{տող|121}}Իմ մեղքերը սարսափելի ծանր եղան,
 +
Բայց Տերն այնքան բարի է ու ողորմած,
 +
Որ ներում է, ով որ դիմում է նրան։
 +
 +
{{տող|124}}Կոզենցայի հովիվը, որ ուղարկված
 +
Կլեմենտից՝ ինձ հալածեց հետմահու,
 +
Աստծու խոսքը եթե լիներ կարդացած,
 +
 +
{{տող|127}}Իմ դիակը դեռ պահպանված կլիներ
 +
Մոտակայքում Բենեվենտի կամուրջի,
 +
Հովանու տակ քարակույտի ծանրաբեռ։
 +
 +
{{տող|130}}Արդ նա հողմի, անձրևի տակ հորձանուտ
 +
Ծեծվում է ու թրջվում ափին Վերդեի,
 +
Ուր նա տարվեց կերոններով շիջանուտ։
 +
 +
{{տող|133}}Սակայն նրանց նզովքների պատճառով
 +
Հավերժ սերը չի կորցնում իսպառ նա,
 +
Ով կարող է դեռ դարձի գալ զղջումով։
 +
 +
{{տող|136}}Բայց ով մեռնի բանադրված՝ սրբազան
 +
Եկեղեցուց, թեև զղջա հուսկ ժամին,
 +
Նա կսպասի ստորոտը այս լեռան,
 +
 +
{{տող|139}}Մի երեսուն անգամ երկար ժամանակ,
 +
Քան նա մնաց բանադրանքում, եթե որ
 +
Դա չկարճվի աղոթքներով երկնառաք։
 +
 +
{{տող|142}}Արդ կարող ես դու ինձ բերկրանք պատճառել,
 +
Տեղս հայտնելով Կոստանցային իմ բարի,
 +
Որ փութա ինձ իր ջանքերով սատարել։
 +
 +
{{տող|145}}Աստ օգնում են աղոթքները ողջերի»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ չորրորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Երբոր մեկը մեր ուժերից հոգեկան
 +
Մորմոքով կամ հաճույքով է համակվում,
 +
Հոգին դրան ենթակայում է այնքան,
 +
 +
{{տող|4}}Որ կարծես թե իր մեջ այլ ուժ չի զգում,
 +
Դա հերքում է այն սխալը, ըստ որի
 +
Մեր մեջ զատ֊զատ հոգիներ են բռնկում։
 +
 +
{{տող|7}}Այնպես որ, երբ լսում ենք կամ տեսնում ենք
 +
Մի բան, որը կլանում է մեր հոգին,
 +
Ժամանակի անցումը չենք զգում մենք։
 +
 +
{{տող|10}}Այլ ուժ է այն, որ ժամանցն է ընկալում,
 +
Եվ այլ է այն, որ առինքնում է հոգին.
 +
Սա կապված է, իսկ նա՝ ճախրում եթերում։
 +
 +
{{տող|13}}Ես դրանում համոզվեցի հեշտությամբ,
 +
Երբ ուշադիր լսում էի Մանֆրեդին.
 +
Զի արևը բարձրացել էր հիսնաչափ
 +
 +
{{տող|16}}Աստիճանով, որ ես չէի նկատել,
 +
Երբ բոլոր այն հոգիները միաձայն
 +
Ասացին մեզ. «Ահա տեղն եք դուք հասել»։
 +
 +
{{տող|19}}Երբ հասնում են ողկույզները խաղողի,
 +
Շինականը ցանկապատի մեջ այգու
 +
Մերթ թողնում է ավելի լայն անցուղի,
 +
 +
{{տող|22}}Բան այն ուղին, ուրկից վերև բարձրացանք
 +
Առաջնորդըս և ես իրար ետևից,
 +
Հազիվ թե այն հոգիներից հեռացանք։
 +
 +
{{տող|25}}Կարելի է լոկ օգնությամբ ոտների
 +
Սանլյո, Նոլի, Բիզմանտովա բարձրանալ,
 +
Բայց աստ հարկ էր օգնությունը թևերի,
 +
 +
{{տող|28}}Ժիր թևերի անպարագիծ փափագի,
 +
Որպեսզի ես հետևեի վարպետիս,
 +
Որ ինձ հույս ու լույս էր տալիս մշտակի։
 +
 +
{{տող|31}}Ելնում էինք ժայռամիջյան նեղ անցքով,
 +
Սեղմվելով միջև երկու պատերի
 +
Եվ կառչելով գետնին ոտքով ու ձեռքով։
 +
 +
{{տող|34}}Երբ մենք լեռան նախահարթակը հասանք
 +
Եկ մեզ գտանք մի բացատում, ասացի.
 +
«Վարպե՛տ, հիմա ի՞նչ ուղղությամբ ընթանանք»։
 +
 +
{{տող|37}}Եվ նա ասաց. «Առաջացիր աներկբա,
 +
Շարունակիր ինձ հետևել լեռն ի վեր,
 +
Մինչև որ մեզ մի ուղեցույց երևա»։
 +
 +
{{տող|40}}Գագաթն այնքան բարձր էր, որ չէր նկատվում,
 +
Եվ լանջը թեք ավելի քան գիծը այն,
 +
Որ ուղղանկյան միշտ կենտրոնով է անցնում։
 +
 +
{{տող|43}}Հոգնած էի և ասացի անդեդև.
 +
«Թանկագի՛ն հայր, մի քիչ կանգ առ դու այստեղ,
 +
Հոգնությունից, տե՛ս, մնում եմ ես ետև»։
 +
 +
{{տող|46}}«Որդյա՛կ,— ասաց,— մինչև այնտեղ բարձրացիր»,
 +
Եվ ցույց տվեց մի դարատափ մեր վրա,
 +
Որ պատում է շուրջը լեռան լայնածիր։
 +
 +
{{տող|49}}Հույժ խթանված ես այդ խոսքից մեղմաձայն,
 +
Ջանք թափեցի մագլցելու չորեքթաթ,
 +
Մինչև որ ես դարատափը հասա այն։
 +
 +
{{տող|52}}Մենք հանգչելու համար մի քիչ նստեցինք,
 +
Մեր երեսը ուղղված դեպի արևելք,
 +
Եվ դիտելով անցած ուղին՝ հրճվեցինք։
 +
 +
{{տող|55}}Ես նայեցի դեպ ցածրադիր ափը նախ,
 +
Ապա երկինք, և ես սաստիկ զարմացա,
 +
Որ արևը ճաճանչում էր կողմից ձախ։
 +
 +
{{տող|58}}Իմ զարմանքը լավ նկատվեց պոետից,
 +
Իմ զարմանքը ի տես կառքի լուսեղեն,
 +
Որ ծածկել էր Ակուիլոնը մեզանից։
 +
 +
{{տող|61}}«Եթե Կաստորն ու Պոլլուքսը բոց ու հուր,—
 +
Ասաց նա ինձ,— ուղեկցեին արևին,
 +
Որ իր լույսը տարածում է ամենուր,
 +
 +
{{տող|64}}Կտեսնեիր, որ Զոդիակը բոսոր
 +
Կպտտվեր ավելի մոտ Արջերին,
 +
Թե դուրս չգար ճանապարհից իր սովոր։
 +
 +
{{տող|67}}Եթե կուզես գիտնալ պատճառը դրա,
 +
Պատկերացրու, որ Սիոնն ու լեռը այս
 +
Երկրի վրա ունեն դիրքեր հակոտնյա.
 +
 +
{{տող|70}}Ունեն տարբեր երկնակամար, բայց ունեն
 +
Մեկ հորիզոն, և այն ուղին, որտեղից
 +
Ֆայետոնը շեղեց կառքն իր հրեղեն,
 +
 +
{{տող|73}}Անհրաժեշտ է, որ մի կողմից երկարի
 +
Դեպի լեռն այս, իսկ մյուս կողմից դեպ լեռն այն,
 +
Եթե դու այդ լավ ըմբռնես ըստ կարի»։
 +
 +
{{տող|76}}Ես ասացի. «Վարպե՛տ, երբեք մինչև արդ
 +
Չեմ հասկացել այնպես հստակ ու որոշ
 +
Որևէ հարց իմ ըմբռնման համար բարդ,
 +
 +
{{տող|79}}Ինչպես հիմա քո խոսքերն եմ հասկանում,
 +
Զի միջին ծիրն հասարակած անվանված,
 +
Որ ամռան ու ձմռան միջև է մնում,
 +
 +
{{տող|82}}Համաձայն քո փաստարկության՝ այստեղից
 +
Դեպի հյուսիս այնքան հեռու է, որքան
 +
Դեպի հարավ նա հեռու է Սիոնից։
 +
 +
{{տող|85}}Բայց դեռ ի՛նչքան մեզ հարկավոր է ելնել.
 +
Լեռը այնքան բարձրաբերձ է երևում,
 +
Որ գագաթը անկարելի է տեսնել»։
 +
 +
{{տող|88}}Եվ նա ասաց. «Այս լեռն հաստված է այնպես,
 +
Որ սկզբում բարձրանալը դժվար է,
 +
Սակայն հետո հեշտանում է մեծապես։
 +
 +
{{տող|91}}Եվ երբ այնքա՛ն քո ընթացքը հեշտանա,
 +
Որ վերելքը թեթև լինի քեզ այնպես,
 +
Ինչպես նավով հոսանքն ի վար մարդ գնա,
 +
 +
{{տող|94}}Այն ժամանակ ճամփիդ եզրին կհասնես։
 +
Այնտեղ կառնես հոգնությունըդ տաժանքից.
 +
Ահա այն, ինչ ես կարող եմ ասել քեզ»։
 +
 +
{{տող|97}}Հազիվ թե նա այս խոսքերը ինձ ասաց,
 +
Մեր մոտերքում մի ձայն հնչեց ու լսվեց.
 +
«Գուցե մի քիչ հանգչես վերև չհասած»։
 +
 +
{{տող|100}}Մենք այդ ձայնից ետև դարձանք երկուսս էլ
 +
Եվ ձախ կողմում տեսանք մի մեծ քարաժայռ,
 +
Որ նախապես բնավ չէինք նկատել։
 +
 +
{{տող|103}}Մենք մոտեցանք. ժայռի ետև միաձույլ
 +
Ստվերի տակ խմբված էին հոգիներ
 +
Այն տեսքով, որ ունեն մարդիկ հեղգ ու ծույլ։
 +
 +
{{տող|106}}Եվ մեկը, որ երևում էր խիստ հոգնած,
 +
Նստած էր ու գրկած ծնկները երկու,
 +
Իսկ գլուխը նրանց միջև էր հակած։
 +
 +
{{տող|109}}«Օ՜, ազնի՛վ տեր, նայիր վրան դու դրա,—
 +
Ասացի ես.— նա այնքան է ալարկոտ,
 +
Որ ծուլությանն ասես եղբայրն է նրա»։
 +
 +
{{տող|112}}Նա շուռ եկավ ու մեզ նայեց ուշադիր,
 +
Դեմքը հազիվ բարձրացնելով ազդրերից,
 +
Եվ ինձ ասաց. «Վեր ել, թե որ շատ ես ժիր»։
 +
 +
{{տող|115}}Իսկույն նրա ով լինելը իմացա.
 +
Եվ թեև ես հևում էի խոնջենքից,
 +
Բայց և այնպես փութով նրան մոտեցա։
 +
 +
{{տող|118}}Նա գլուխը բարձրացրեց հազիվ հազ
 +
Ու ինձ ասաց. «Լավ հասկացա՞ր, թե ինչպես
 +
Կառքն արևի ձախ կողմից է տալիս վազ»։
 +
 +
{{տող|121}}Ծույլ շարժումներն ու կարճ բառերը նրա
 +
Անմիջապես իմ ծիծաղը շարժեցին։
 +
Ես ասացի. «Ուրախ եմ, որ Բելակուա՛,
 +
 +
{{տող|124}}Դու փրկված ես. բայց ինչո՞ւ ես դա այդպես
 +
Նստել այստեղ։ Ուղեկցի՞ ես սպասում,
 +
Թե քո նախկին ծուլությունն է բռնել քեզ»։
 +
 +
{{տող|127}}Եվ նա. «Եղբայր, օգուտն ի՞նչ է շարժվելու։
 +
Տյառն հրեշտակը, որ հսկում է դռան,
 +
Ինձ չի թույլ տա մեղքերս հիմա քավելու։
 +
 +
{{տող|130}}Նախ հարկ է, որ իմ շուրջ երկինքը պտույտ
 +
Գործի այնքան, որքան գործեց իմ կյանքում,
 +
Զի մինչև վերջ ես զղջալու չարի փույթ։
 +
 +
{{տող|133}}Ինձ սատարել կարող է լոկ աղոթքն այն,
 +
Որ բխում է սրտից մաքուր ու բարի.
 +
Այլ աղոթքը անօգուտ է և ունայն»։
 +
 +
{{տող|136}}Իմ պոետը բարձրանում էր ու ասում.
 +
«Հետևիր ինձ, ահա արևը արդեն
 +
Զենիթում է, իսկ Գիշերը այն մասում
 +
 +
{{տող|139}}Տարածվել է Մարոկկոյից էլ քիչ դեն»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ հինգերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ես արդեն այն ստվերներին թողնելով՝
 +
Գնում էի առաջնորդիս ետևից,
 +
Երբ նրանցից մեկն ինձ մատով ցույց տալով
 +
 +
{{տող|4}}Ասաց. «Տեսեք, նա որ ցածրից է չվում,
 +
Իր ձախ կողմում երկար շվաք է արել,
 +
Եվ կարծես, թե կենդանի է երևում»։
 +
 +
{{տող|7}}Ես շուռ եկա այս խոսքերից շշնջված
 +
Եվ տեսա, որ հոգիները զարմանքով
 +
Նայում էին ինձ և լույսին բեկանված։
 +
 +
{{տող|10}}Վարպետս ասաց. «Ինչո՞ւ համար դա այդպես
 +
Այլայլվում ես ու քայլերըդ ծանրացնում։
 +
Թե նրանք ինչ են շշնջում, ի՞նչ փույթ քեզ։
 +
 +
{{տող|13}}Հետևիր ինձ, թող ասեն ինչ որ ուզեն։
 +
Կանգնիր ինչպես աշտարակը հաստատուն,
 +
Որ չի ցնցվի, հողմերն ինչքան էլ հուզեն։
 +
 +
{{տող|16}}Մարդ նպատակն հեռացնում է իրենից,
 +
Երբ ծփում է մտքերի մեջ, ըստ որում
 +
Մեկի թափը թուլանում է մյուսից»։
 +
 +
{{տող|19}}Ի՞նչ պետք էի ասել իբրև չքմեղանք։
 +
Ես «գալիս եմ» ասացի այն շիկնությամբ,
 +
Որ ներման է արժանացնում մարդուն ցանգ։
 +
 +
{{տող|22}}Այդ միջոցին լեռնալանջով իջնելով
 +
Մեզ ընդառաջ գալիս էին հոգիներ,
 +
Օրհներգելով «Ողորմեա ինձ» տներով։
 +
 +
{{տող|25}}Հենց որ նրանք նշմարեցին նույնհետայն,
 +
Որ իմ մարմնով շողեր չէին թափանցում,
 +
Նրանց երգը փոխվեց «Օ՛»֊ի մի երկայն։
 +
 +
{{տող|28}}Եվ երկուսը դեսպանների պես հատուկ,
 +
Մեզ ընդառաջ վազեցին և հարցըրին.
 +
«Մեզ ասացեք ո՞վ եք, ի՞նչ եք ուզում դուք»։
 +
 +
{{տող|31}}Վարպետս ասաց. «Դուք գնացեք և հայտնեք
 +
Նրանց, որոնք ձեզ այստեղ են ուղարկել,
 +
Որ դեռ ողջ է սրա մարմինն հոգնաբեկ։
 +
 +
{{տող|34}}Եթե նրանք մի քիչ առաջ կանգ առան
 +
Նրա շվաքն ուշի ուշով դիտելու,
 +
Դա հերիք է, պատիվ անեն թող նրան»։
 +
 +
{{տող|37}}Ես չեմ տեսել նախամուտքին գիշերվա
 +
Ոչ ասուպի այնպես սլացքն օդով ջինջ,
 +
Ոչ փայլակինն ամպի միջով ամառվա,
 +
 +
{{տող|40}}Ինչպես նրանք փաթանակի հեռացան
 +
Եվ խմբի հետ վերադարձան դեպի մեզ,
 +
Արշավասույր վարգող գնդի մի նման։
 +
 +
{{տող|43}}«Այդ ամբոխը, որ դեպի մեզ է վազում,—
 +
Ասաց վարպետս,— ուզում է քեզ բան խնդրել,
 +
Ուստի գնա և տես, թե ինչ են ասում»։
 +
 +
{{տող|46}}«Դո՛ւ, որ երկինք ես բարձրանում մարմնովդ այն
 +
Որով ծնվել ու ապր՛ել ես, քիչ կա՛նգ առ,
 +
Բոլորեքյան ինձ գոչեցին միաձայն։—
 +
 +
{{տող|49}}Նայի՛ր, գուցե մեկնումեկիս ճանաչես.
 +
Նրա մասին լուր կտանես աշխարհում.
 +
Ա՛հ, սպասիր, մի՛ շտապիր դու այդպես։
 +
 +
{{տող|52}}Մե՛նք բոլորքս եղանք զոհեր բռնության,
 +
Եվ մեղավոր մեր մահվան ժամը մինչև,
 +
Երբ մի լույսով լուսավորված փրկության,
 +
 +
{{տող|55}}Զղջացինք ու մեր թշնամյաց ներեցինք
 +
Եվ մահացանք Աստուծո հետ հաշտըված,
 +
Որին տեսնել մե՛նք անձկագին տենչացինք»։
 +
 +
{{տող|58}}Եվ ես. «Ինչքան ձեզ նայում եմ խորասույզ,
 +
Ոչ մեկիդ էլ չեմ ճանաչում, բայց եթե
 +
Մի բան անել կարող եմ ձեզ ի հաճույս,
 +
 +
{{տող|61}}Ասացեք և անեմ հանուն անխռով
 +
Խաղաղության, որ աշխարհե ի աշխարհ
 +
Որոնում եմ առաջնորդիս հետքերով»։
 +
 +
{{տող|64}}Մեկը ասաց. «Կարիք չկա մեզ երդվել,
 +
Հավատում ենք քո ցանկությանը բարի,
 +
Միայն թե դա կարողանաս կատարել։
 +
 +
{{տող|67}}Ես, որ այստեղ առաջինն եմ խոսք առնում,
 +
Խնդրեմ՝ եթե տեսնես երկիրն այն, որ կա
 +
Ռոմանյո և Նեապոլի սահմանում,
 +
 +
{{տող|70}}Եվ Ֆանոյամ լինես, հիշիր իմ մասին,
 +
Որպեսզի անդ աղոթք անեն ինձ համար,
 +
Որ մաքրվեմ իմ մեղքերից ծանրագին։
 +
 +
{{տող|73}}Այդտեղից եմ, բայց իմ վերքերն ապառում,
 +
Ուրկից հոսեց իմ արյունը հորդավեժ,
 +
Ես ստացա Անտենորի գավառում,
 +
 +
{{տող|76}}Ուր կարծեցի, թե կմնամ անվթար.
 +
Բայց Էստեցին ինձ հալածեց ավելի,
 +
Քան պահանջում էր իրավունքը արդար։
 +
 +
{{տող|79}}Բայց եթե ես Միրա փախած լինեի,
 +
Օրիակում չէի լինի ձերբակալ
 +
Եվ դեռ երկրում մինչև հիմա կապրեի։
 +
 +
{{տող|82}}Ես վազեցի դեպի շամբուտը տղմուտ.
 +
Այնտեղ ընկա և ես տեսա, թե ինչպես
 +
Լիճ գոյացավ իմ արյունից հոսանուտ»։
 +
 +
{{տող|85}}Ուրիշն ասաց. «Իցիվ ածվեր ի կատար
 +
Քո փափագը՝ լեռան բարձունքն հասնելու։
 +
Աղոթքներովդ հանդիսացիր ինձ սատար։
 +
 +
{{տող|88}}Բոնկոնտեն եմ, Մոնտեֆելտրո հովիտից,
 +
Ջովաննան ու մյուսները ինձ չեն հոգում.
 +
Ես սրանց մեջ կարմրում եմ ամոթից»։
 +
 +
{{տող|91}}Եվ ես նրան. «Ի՞նչ ուժ կամ ի՞նչ պատահար
 +
Կամպալդինից այնքան հեռու քեզ նետեց,
 +
Որ չիմացվեց, թե ուր ընկար ու կորար»։
 +
 +
{{տող|94}}Պատասխանեց. «Կազենտինի ստորև
 +
Արկիանո կոչված գետակն է հոսում,
 +
Որ ծագում է Մենաստանից քիչ վերև։
 +
 +
{{տող|97}}Այնտեղ, ուր նա էլ չի կոչվում այդ անվամբ,
 +
Հասա խոցված ու խզրատված կոկորդով
 +
Եվ տեղանքը ոռոգեցի իմ արյամբ։
 +
 +
{{տող|100}}Գիտակցությունս ու շունչս այնտեղ կորուսի
 +
Եվ մահացա Մարիամ անունը բերնիս.
 +
Մարմինս այնտեղ մնաց լքված, մեկուսի։
 +
 +
{{տող|103}}Արդ լսիր և մարդկանց պատմիր անվարան.
 +
Հրեշտակն եկավ ինձ տանելու դեպ երկինք,
 +
Բայց դևն ասաց. «Ո՞ւր ես տանում դու նրան.
 +
 +
{{տող|106}}Դու տանում ես հավերժ հոգին հանցավոր
 +
Նրա զղջման մի արցունքի պատճառով,
 +
Իսկ ես կառնեմ նրա մարմինն անցավոր»։
 +
 +
{{տող|109}}Դու լավ գիտես, թե ինչպես են խտանում
 +
Գոլորշիների ու վերածվում անձրևի,
 +
Հենց որ օդի ցուրտ խավերն են բարձրանում։
 +
 +
{{տող|112}}Միացնելով միտքը իր չար կամքի հետ
 +
Եվ գործելով իրեն հատուկ բնությամբ,
 +
Դևը հանեց հողմ ու ամպրոպ չարաղետ։
 +
 +
{{տող|115}}Եվ ապա նա, երբ օրն եղավ երեկո,
 +
Պրատոմանյից մինչև պարը մեծ լեռան,
 +
Հովիտն ամբողջ ծածկեց թաղուն մի մեգով,
 +
 +
{{տող|118}}Որից օդը հագեցավ ու ծանրացավ
 +
Տեղատարափ անձրև եկավ այն ատեն
 +
Եվ տեղումից առատ հեղեղ գոյացավ։
 +
 +
{{տող|121}}Երբ հեղեղը հեղեղատներն հավաքվեց,
 +
Այնքան թափով հոսեց դեպի գետը լայն,
 +
Որ սահանքը ոչ մի բանով չզսպվեց։
 +
 +
{{տող|124}}Հորդ Արկիանոն իմ մարմինը սառ ու պաղ
 +
Իր մեջ գտավ և այն նետեց Առնոյում,
 +
Արձակելով բազուկներըս անհապաղ,
 +
 +
{{տող|127}}Որ մեռնելիս խաչել էին իմ կրծքին.
 +
Հորձանքը ինձ ափերն ի վար թավալեց,
 +
Ապա ծածկեց իր ալքերում տղմագին»։
 +
 +
{{տող|130}}«Ա՛հ, երբ աշխարհ վերադառնաս դու նորից,
 +
Եվ հանգչես, քո ճանապարհից, շատ երկար,—
 +
Ասաց երրորդն երկրորդ հոգու ետևից,—
 +
 +
{{տող|133}}Այնտեղ հիշիր նաև դու ինձ, Պիայիս.
 +
Սիենայում կյանք, Մարեմմայում մահ գտա.
 +
Այդ գիտե նա, ով ինձ իր կին առնելիս,
 +
 +
{{տող|136}}Մատըս դրեց մի մատանի մարգարտյա»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ վեցերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Երբ ավարտվի բախտախաղը զառայի,
 +
Ապա տարվողն հուսալքում է ապրում
 +
Եվ զառեր է գցում տեղում ամայի.
 +
 +
{{տող|4}}Մինչ ամբոխը ուղեկցում է հաղթողին.
 +
Մեկն առջևից, մեկն ետևից է քաշում,
 +
Մեկն էլ կողքից հիշեցնում է իր մասին.
 +
 +
{{տող|7}}Իսկ նա քայլում ու լսում է ամենքին,
 +
Նրանց մի բան տալով ճամփում է մեկ֊մեկ,
 +
Եվ այսպես նա հեռացնում է բոլորին։
 +
 +
{{տող|10}}Այսպես էի ես այն խմբում ուղեկից,
 +
Դեմքս ուղղելով մերթ մեկին ու մերթ մյուսին
 +
Եվ խոստումներ տալով պրծնում նրանցից։
 +
 +
{{տող|13}}Այդ խմբում էր արետինը, որ զոհվեց
 +
Բիրտ ու վայրագ ձեռքով Գին դի Տակկոյի,
 +
Եվ մյուսը, որ հալածվելիս խեղդըվեց։
 +
 +
{{տող|16}}Նրա մեջ էր Ֆեդերիկո Նովելլոն,
 +
Եվ պիզացին, որի մահվան առիթով
 +
Իր կորովը ցուցաբերեց Մարցուկկոն։
 +
 +
{{տող|19}}Նրա մեջ էր Օրսո կոմսը, և նա, որ
 +
Սպանվել էր այլոց խանդի պատճառով
 +
Եվ ոչ թե մի մեղքի համար մասնավոր.
 +
 +
{{տող|22}}Պիեր դը լա Բրոսն է դա. արդ թող շուտ,
 +
Քանի ողջ է, զղջա Բրաբանտ տիրուհին,
 +
Որ չխառնվի մի օր հոտին ժանտաժուտ։
 +
 +
{{տող|25}}Երբ հեռացա ստվերներից այդ ամեն,
 +
Որոնք այլոց աղոթքն էին աղերսում,
 +
Որպեսզի շուտ մաքրվեն ու սրբացվեն,
 +
 +
{{տող|28}}Ես ասացի. «Վարպե՛տ, կարծեմ քո երկի
 +
Մի հատվածում ժխտում ես, թե աղոթքով
 +
Կարելի է փոխել վճիռն երկնքի.
 +
 +
{{տող|31}}Իսկ այս մարդիկ այդ են միայն թախանձում,
 +
Սրանց հույսը ուրեմն իզո՞ւր կլինի,
 +
Թե՞ քո միտքը այնքան լավ չեմ թափանցում»։
 +
 +
{{տող|34}}Եվ նա ասաց. «Իմ գրածը պարզ է շատ,
 +
Եվ եթե այն ողջմտությամբ հասկացվի,
 +
Զուր չի անցնի սրանց հույսը խանդակաթ.
 +
 +
{{տող|37}}Զի երկնային դատաստանը չի փոխվում
 +
Նրանից, որ աստ անելիքը սրանց
 +
Սիրո հուրը կատարում է վայրկյանում։
 +
 +
{{տող|40}}Եվ այնտեղ, ուր այնպես էի հավաստած,
 +
Աղոթքն այնքան չէր ծառայում քավության,
 +
Զի չէր հասնում մինչև երկինք, առ Աստված։
 +
 +
{{տող|43}}Բայց մի՛ կանգնիր հարցի վրա այս նրբին.
 +
Այս մասին քեզ լուսաբանում կտա նա,
 +
Ով քո միտքը կհասցընի ճշմարտին.
 +
 +
{{տող|46}}Այսինքըն քո Բեատրիչեն իմաստուն.
 +
Դու կտեսնես նրան լեռան գագաթին,
 +
Ուր սպասում է նա ժպտուն ու խնդուն»։
 +
 +
{{տող|49}}Եվ ես. «Տե՛ր իմ, ջանանք մի քիչ շտապել,
 +
Զի ես արդեն, առաջվա պես չեմ հոգնում,
 +
Եվ լեռն էլ, տե՛ս, իր շվաքն է արձակել»։
 +
 +
{{տող|52}}«Այսօր ինչքան մենք կարող ենք կընթանանք,—
 +
Պատասխանեց առաջնորդըս,— բայց ուղին
 +
Այնքան հարթ չէ, որ հեշտությամբ բարձրանանք։
 +
 +
{{տող|55}}Վեր գնալիս մի անգամ էլ կտեսնես
 +
Ելքն արևի, որ արդ թաքչած է լանջին,
 +
Այնպես որ դու շվաք անել կարող չես։
 +
 +
{{տող|58}}Բայց, տես, այնտեղ լուռ նստել է մի հոգի
 +
Եվ հայացքը մեր վրա է բևեռել,
 +
Նա ցույց կտա մեզ կարճ ուղին վերելքի»։
 +
 +
{{տող|61}}Մենք մոտեցանք։ Լոմբարդացի հոգի դու,
 +
Քո կեցվածքը ինչքան վես էր ու խրոխտ,
 +
Քո նայվածքը ինչքան լուրջ էր ու ազդու։
 +
 +
{{տող|64}}Նա նստած էր միայնակ ու լուռումունջ,
 +
Եվ հայացքով հետևում էր մեզ այնպես,
 +
Ինչպես գետնին հանգչող առյուծն անմռունչ։
 +
 +
{{տող|67}}Վիրգիլիոսը մատչեց նրան ու հարցրեց,
 +
Թե որտեղ է հարմար ուղին վերելքի.
 +
Բայց այդ հարցին նա պատասխան չտվեց,
 +
 +
{{տող|70}}Այլ հարցրեց, թե ովքեր և որ երկրից ենք.
 +
Քաղցր առաջնորդս հենց որ ասաց «Մանտուայից»
 +
Նա որ այդպես ինքնամփոփ էր և աննենգ,
 +
 +
{{տող|73}}Անմիջապես տեղից ելավ գոչելով.
 +
«Օ՛ մանտուացի, Սորդելլոն եմ, երկրացիդ»։
 +
Եվ երկուսով պինդ փարվեցին կարոտով։
 +
 +
{{տող|76}}Օ՛ ցավերի օջախ, ստրո՛ւկ Իտալիա,
 +
Դու անղեկ նավ ահեղասաստ հողմերում,
 +
Դու պղծանոց, ոչ տիրուհի վեհազնյա։
 +
 +
{{տող|79}}Այն սեգ հոգին իր սիրասուն հայրենյաց
 +
Քաղցրահնչուն անունը լոկ լսելով
 +
Ընդունեց իր քաղաքացուն գրկաբաց։
 +
 +
{{տող|82}}Մինչդեռ քեզ մոտ բնակիչներդ անդադրում
 +
Պատերազմում ու բզկտում են միմյանց,
 +
Նրանք, որ նույն շրջապատում են ապրում։
 +
 +
{{տող|85}}Նայի՛ր, թշվա՛ռ, քո ափերը ծովանիստ,
 +
Ապա նայիր քո ծոցի մեջ, կա՞ արդյոք
 +
Մի անկյուն, որ լինի խաղաղ ու հանգիստ։
 +
 +
{{տող|88}}Ի՞նչ օգուտ որ Հուստինիանոսը կազմեց
 +
Սանձ քեզ համար, եթե թամբըդ թափուր է.
 +
Առանց դրան ամոթըդ չէր լինի մեծ։
 +
 +
{{տող|91}}Օ՛ դուք, որոնց պարտքն էր հոգվույն նվիրվել
 +
Եվ Կեսարին թողնել թամբին նստելու,
 +
Ինչպես Աստված հրահանգ է ձեզ տվել,
 +
 +
{{տող|94}}Տեսեք ինչպես հեստ, անզուսպ է դարձել ձին,
 +
Անկուշելով խթանները այն օրից,
 +
Երբ ձեր ձեռքը դուք մեկնեցիք իր սանձին։
 +
 +
{{տող|97}}Եվ դու, Ալբե՛րտ գերմանացի, դու որ արդ
 +
Թողլքել ես ապերասան այս ձիուն,
 +
Որին սանձել քո վրա էր ընկնում պարտ,
 +
 +
{{տող|100}}Թող երկնքից արդար պատիժ շուտ տեղա
 +
Ցեղիդ վրա և այնպես խիստ ու ցայտուն,
 +
Որ դրանից քո հաջորդը դողդողա.
 +
 +
{{տող|103}}Վասնզի դու և քո հայրը թույլ տվիք,
 +
Որ անապատ դառնա այգին կայսրության,
 +
Իսկ դուք ձեզ մոտ հարստության դիզեցիք։
 +
 +
{{տող|106}}Արի՛, անփո՛ւյթ, և տես ինչ է կատարված.
 +
Կապպելլետտիք, Ֆիլիպպեսկիք, Մոնալդիք
 +
Ու Մոնտեկկիք ճնշված են կամ հալածված.
 +
 +
{{տող|109}}Արի՛, անգո՛ւթ, և տես տագնապն ահավոր,
 +
Որ կրում են սեպուհներըդ ամենուր,
 +
Արի՛, տես, թե, ինչ օրի է Սանտաֆիորն։
 +
 +
{{տող|112}}Տես, թե, ինչպես քո Հռոմը որբացած
 +
Հեծեծում է ու քեզ կանչում ցայգ ու տիվ.
 +
«Օ՜, Կեսա՛ր իմ, ինչո՞ւ ես ինձ դու լքած»։
 +
 +
{{տող|115}}Տե՛ս, թե մարդիկ ինչպե՛ս սիրում են իրար.
 +
Եվ եթե, դու չես խղճում մեզ, գեթ արի,
 +
Որ ամաչես քո համբավից ոտնահար։
 +
 +
{{տող|118}}Ո՛վ Տեր, եթե ներելի է, ինձ թույլ տուր
 +
Հարցնելու քեզ, որ խաչվեցիր մեզ համար,
 +
Մի՞թե արդար աչքերդ ուղղված են այլուր,
 +
 +
{{տող|121}}Թե՞ խորհուրդիդ անդունդի մեջ անհատակ
 +
Պատրաստում ես դու մեզ համար մի բարիք,
 +
Որ մեր միտքը ըմբռնելու չէ ատակ։
 +
 +
{{տող|124}}Զի տիրում են ողջ քաղաքներն Իտալիո
 +
Բռնակալներ, և ամեն մի սինլքոր
 +
Կուսակցելով դառնում է մի Մարկելլո։
 +
 +
{{տող|127}}Իմ Ֆլորենցիա, դու կարող ես լինել գոհ
 +
Այս գայթումից, որ բնավ չի դիպչում քեզ,
 +
Շնորհիվ քո ժողովրդի ողջախոհ։
 +
 +
{{տող|130}}Շատեր ունեն արդարությունը սրտում,
 +
Բայց զգույշ են այն երևան բերելու։
 +
Իսկ ժողովուրդդ այն ունի լոկ իր շրթում։
 +
 +
{{տող|133}}Շատեր խույս են տալիս գործից հանրային,
 +
Իսկ ժողովուրդդ ինքնակոչ ու փութաջան
 +
Բղավում է. «Բեռը բարձեք իմ մեջքին»։
 +
 +
{{տող|136}}Արդ, դու հրճվիր, դրա համար պատճառ կա.
 +
Դու հարուստ ես, դու խաղաղ ես, դու խելոք.
 +
Թե ես ճիշտ եմ, իրավիճակն է վկա։
 +
 +
{{տող|139}}Սպարտան ու Աթենքը, որ հին ու կիրթ
 +
Օրենքներ ու վարչակարգեր ունեցան,
 +
Համեմատած քեզ հետ, եղան սին ու բիրտ.
 +
 +
{{տող|142}}Դու այնքան նուրբ վարչաձևեր ես գտնում,
 +
Որ այն, ինչ որ հոկտեմբերին փորձում ես,
 +
Նոյեմբերի մինչև կեսն էլ չի հասնում։
 +
 +
{{տող|145}}Կարճ շրջանում, հիշի՛ր, քանի անգամ դու
 +
Փոփոխել ես օրենք, դրամ, կարգ ու սարք
 +
Եվ նորոգել գործիչներըդ աչքառու։
 +
 +
{{տող|148}}Եվ եթե դու դեռ խելք ունես դատելու,
 +
Կտեսնես, որ նման ես այն հիվանդին,
 +
Որ անկարող մահճում հանգիստ գտնելու,
 +
 +
{{տող|151}}Շրջշրջվում է ի դարմանում իր ցավին։
 +
</poem>
 +
 +
=== Երգ յոթերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ջերմ ու զվարթ ողջագուրանքն երկուստեք
 +
Երբ կրկնվեց մի քանի հեղ, Սորդելլոն
 +
Ետ քաշվեց ու հարցապնդեց. «Դուք ո՞վ եք»։
 +
 +
{{տող|4}}Առաջնորդըս այնժամ տվեց պատասխան.
 +
«Ես Վիրգիլն եմ և զրկվեցի երկնքից
 +
Չունենալու համար հավատ իսկական։
 +
 +
{{տող|7}}Երբ հոգիներն արժանընտիր և անեղծ
 +
Դեռ այս լեռնով չէին ելնում առ Աստված,
 +
Օկտավիանոսն իմ ոսկորները թաղեց»։
 +
 +
{{տող|10}}Ինչպես նա, ով համակվում է զարմանքով,
 +
Երբ տեսնում է հանկարծ մեկին չսպասված,
 +
Եվ ասում է՝ «Նա է, թե չէ» վարանքով,
 +
 +
{{տող|13}}Այսպես ապշեց ու կարկամեց այն հոգին,
 +
Եվ երկյուղած մոտենալով վարպետիս,
 +
Նորից նրան ողջագուրեց կաթոգին։
 +
 +
{{տող|16}}«Օ՛ դու,— ասաց,— լատինների փառք պայծառ,
 +
Որ մեր լեզուն ճոխացըրիր մեծապես
 +
Եվ ծննդյան վայրիս պարծանքը դարձար,
 +
 +
{{տող|19}}Ո՞ր շնորհքիս համար եմ ես տեսնում քեզ։
 +
Թե արժան եմ քո խոսքերը լսելու,
 +
Ասա խնդրեմ՝ դու Դժոխքի՞ց ես եկել»։
 +
 +
{{տող|22}}Վիրգիլիոսը պատասխանեց. «Դժոխքի
 +
Պարունակաց միջով այստեղ եմ եկել,
 +
Աջակցությամբ մի զորության երկնքի։
 +
 +
{{տող|25}}Ոչ անելուս, այլ չանելուս համար լոկ
 +
Ես զրկվեցի վեհ Արևից քո տենչած,
 +
Որին շատ ուշ ճանաչեցի ես իրոք։
 +
 +
{{տող|28}}Ցածում տեղ կա, ուր տխուր է խավարից,
 +
Ոչ տանջանքից, և ողբերն անդ չեն հնչում
 +
Իբրև ճիչ, այլ իբրև հառաչ վշտալից։
 +
 +
{{տող|31}}Ես այնտեղ եմ մանուկների հետ անմեղ,
 +
Որոնք ընկան ժանիքների մեջ մահվան,
 +
Դեռ չազատված սկզբնական մեղքից մեր։
 +
 +
{{տող|34}}Ես այնտեղ եմ այն մարդկանց հետ բարեծին,
 +
Որ չիմացան լավությունները երեք,
 +
Իսկ մյուսները իմացան ու պահեցին։
 +
 +
{{տող|37}}Բայց եթե դու ճամփան գիտես՝ ցույց տուր մեզ,
 +
Որպեսզի շուտ կարողանանք հասնել անդ,
 +
Ուր բացվում է Քավարանի դուռը մեծ»։
 +
 +
{{տող|40}}Եվ Սորդելլոն. «Ես անարգել կարող եմ
 +
Շրջել, ելնել այս լանջերով ստորին,
 +
Ուստի որքան կարող եմ, քեզ կուղեկցեմ։
 +
 +
{{տող|43}}Բայց օրը, տե՛ս, տարաժամել է արդեն,
 +
Եվ գիշերով կարելի չէ բարձրանալ.
 +
Արդ լավ է, որ գտնենք կայան մի աստեն։
 +
 +
{{տող|46}}Այստեղ աջ կողմ կան հոգիներ անհամար.
 +
Եթե կուզես, քեզ կտանեմ նրանց մոտ,
 +
Նրանց տեսնելն հաճելի է քեզ համար»։
 +
 +
{{տող|49}}Վարպետս հարցրեց. «Ինչպե՞ս, եթե մեկն ուզեր
 +
Վեր բարձրանալ աղջամուղջի ժամանակ,
 +
Չէ՞ր կարենա, և կամ մեկը կարգելե՞ր»։
 +
 +
{{տող|52}}Եվ Սորդելլոն մատով քաշեց գիծ գետնին,
 +
Ապա ասաց. «Երբ արևը մայր մտնի,
 +
Դու չես կարող անցնել գծից այս անդին։
 +
 +
{{տող|55}}Բարձրանալուն խանգարում է լոկ մի բան —
 +
Գիշերային մթությունը անթափանց.
 +
Դա է միայն արգելակում ձեր ճամփան։
 +
 +
{{տող|58}}Բայց քանի լույսն հորիզոնի տակ է արդ,
 +
Կարելի է շրջագայել ստորև,
 +
Կամ դեգերել շուրջը լեռան կորնթարդ»։
 +
 +
{{տող|61}}Այնժամ տերըս, որին զարմանք էր պատել,
 +
Ասաց. «Ուրեմն հիմա դու մեզ տար այնտեղ,
 +
Ուր, ասացիր, հաճելի է կանգ առնել»։
 +
 +
{{տող|64}}Մենք մեր տեղից դեռ շատ չէինք հեռացել,
 +
Երբ տեսա, որ լեռան մեջ կար մի հատված,
 +
Ուր գոգավոր մի հովիտ էր գոյացել։
 +
 +
{{տող|67}}Ստվերն ասաց. «Հիմա այնտեղ գնանք մենք,
 +
Որտեղ լեռան գոգը հովիտ է կազմել,
 +
Եվ այնտեղ էլ արշալույսին կսպասենք»։
 +
 +
{{տող|70}}Ոչ իրոք թեք, ոչ իրոք հարթ մի դարափ
 +
Մեզ տարավ դեպ այն հովիտը գոգավոր,
 +
Որտեղ եզրը ցածրանում էր կիսով չափ։
 +
 +
{{տող|73}}Ոսկին, արծաթն ու ծիրանին կարմրորակ,
 +
Լուրթ լեղակն ու եբենոսը պաղպաջուն,
 +
Թարմ զմրուխտը նոր բեկանված ժամանակ,
 +
 +
{{տող|76}}Բոլորն իրենց գույնով պիտի զիջեին
 +
Այս ծմակի դալարիքին ու ծաղկանց,
 +
Ինչպես խղճուկ բանը զիջում է ճոխին։
 +
 +
{{տող|79}}Բնությունն այստեղ շռայլել էր ոչ միայն
 +
Պես պես թույրեր, այլև բույրեր պեսպիսի,
 +
Կազմելով մի բուրմունք նոր ու աննման։
 +
 +
{{տող|82}}Այդ հովտի մեջ ծաղկածիծաղ ու հուռթի
 +
Նստած էին առանձնացյալ հոգիներ,
 +
Որոնք երգում էին՝ «Ողջ լեր, թագուհի»։
 +
 +
{{տող|85}}«Մինչ արևը դեռ իր մահճին չի հասել,—
 +
Վերսկսվեց մեզ ուղեկցող մանտուացին,—
 +
Մենք կարող ենք այստեղ հանգիստ սպասել։
 +
 +
{{տող|88}}Այս բարձունքից ավելի լավ կարող եք
 +
Տեսնել դեմքերն ու շարժումներն ամենքի,
 +
Քան թե հովտում նրանց միջև գտնվեք։
 +
 +
{{տող|91}}Ահա նա, ով բոլորից բարձր է նստել,
 +
Եվ չի երգում մյուսների հետ միասին,
 +
Գիտակցելով որ պարտքը զանց է առել,
 +
 +
{{տող|94}}Ռոդոլֆ կայսրն, որը կարող էր բուժել
 +
Վերքերն այն, որ սպանեցին Իտալիան,
 +
Իսկ արդ նրան վերածնելն ուշ է էլ։
 +
 +
{{տող|97}}Նա, ով կայսրին մխիթարել է ջանում,
 +
Վարեց երկիրն, ուր ծագում է ջուրն այն որ
 +
Մոլտան Էլբա, իսկ Էլբան ծով է տանում։
 +
 +
{{տող|100}}Օտտոկարն է, որ հասակում մանկամարդ
 +
Շատ ավելի արժեր, քան թե իր որդին՝
 +
Վենցեսլավը, որ չափահաս մարդ է արդ։
 +
 +
{{տող|103}}Եվ Քթիկն այն, որ խոսում է սերտ կերպով
 +
Մեկի հետ, որ հեզահամբույր դեմք ունի,
 +
Մարտում ընկավ շուշանները պղծելով։
 +
 +
{{տող|106}}Տեսեք ինչպես նա իր կուրծքն է միշտ թակում։
 +
Նայեք մյուսին, որ իր այտը հենել է
 +
Ձեռքի ափին և հառաչ է արձակում։
 +
 +
{{տող|109}}Գաղղիո ցավի հայրն ու աներն են նրանք,
 +
Գիտեն նրա կյանքը պիղծ ու ամբարիշտ,
 +
Դրանից է նրանց վիշտն ու տվայտանք։
 +
 +
{{տող|112}}Իսկ այն մեկը, որ հաղթանդամ է կարի
 +
Եվ երգում է Քթեղի հետ համաձայն,
 +
Ամեն դեպքում եղավ արի ու բարի։
 +
 +
{{տող|115}}Թե նրանից հետո մնար թագավոր
 +
Այն պարմանին, որ ետևումն է նստած,
 +
Նա կունենար, անշուշտ, ժառանգ պատվավոր,
 +
 +
{{տող|118}}Ինչպիսին նա ամենևին չունեցավ.
 +
Ճիշտ է Յակոբն ու Ֆեդերիկն են արքա,
 +
Բայց նրանցից լավ ժառանգորդ դուրս չեկավ։
 +
 +
{{տող|121}}Հայրական լավն հազվադեպ է երևում
 +
Սերունդի մեջ, և այդպես է կամում Նա,
 +
Ով լավ ձիրքերն ինքն է միայն պարգևում։
 +
 +
{{տող|124}}Խոսքս ուղղված է Արագոնցուն ոչ սակավ,
 +
Քան Քթեղին, որ ձայնակցում է նրան,
 +
Զի Պրովանսն ու Պուլյան հեծում են տակավ։
 +
 +
{{տող|127}}Որդին հորից այնքան պակաս է, որքան
 +
Բեատրիչն ու Մարգրիտն իրենց ամուսնով
 +
Քիչ պարծելու հիմք ունեն, քան Կոստանցան։
 +
 +
{{տող|130}}Տեսեք այնտեղ նստած մենակ ու ազատ
 +
Անգլիայի արքա Հենրիկը խոնարհ.
 +
Սա ունեցավ ավելի լավ պայազատ։
 +
 +
{{տող|133}}Նա, որ նստած է մյուսներից մի քիչ վար,
 +
Հայացքը վեր, Գուլյելմ մարկիզն է հույժ վես,
 +
Որի համար ծագած մարտից զինավառ
 +
 +
{{տող|136}}Արտասվեցին Մոնֆերրատն ու Կանավեզ»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ ութերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Արդեն ժամն էր երեկոյան զովասուն,
 +
Երբ նավորդող ուղևորները հուզված,
 +
Հրաժեշտ են տալիս անձանց սիրասուն,
 +
 +
{{տող|4}}Երբ պանդուխտը վերապրում է հույզ ու դող՝
 +
Զանգակատան ղողանջները լսելով,
 +
Որոնք կարծես ողբում են օրը մեռնող,
 +
 +
{{տող|7}}Երբ այլևըս չլսելով ոչ մի ձայն,
 +
Սկսեցի դիտել մեկին, որ կանգնած,
 +
Ունկնդրություն էր աղերսում լռելյայն։
 +
 +
{{տող|10}}Կցելով ու բարձրացնելով ձեռքերն իր,
 +
Նա հայացքը ուղղեց դեպի արևելք,
 +
Կարծես ասեր. «Աստվա՛ծ, հույս իմ անպատիր»։
 +
 +
{{տող|13}}«Վախճան լուսոյ» երգեց այնքան ջերմեռանդ,
 +
Այնպես անուշ ու դաշնոլոր շեշտերով,
 +
Որ ինձանից ես վերացա հիախանդ։
 +
 +
{{տող|16}}Իսկ մյուսները նույն ավաչով դաշնային
 +
Ձայնակցեցին նրան ամբողջ օրհներգում,
 +
Աչքերն ուղղած դեպի գնդերն երկնային։
 +
 +
{{տող|19}}Արդ, ընթերցո՛ղ, ճշմարտության հառիր ուշդ.
 +
Այստեղ քողը այնքան նուրբ է ու բարակ,
 +
Որ թափանցել խորքը դյուրին է անշուշտ։
 +
 +
{{տող|22}}Երգից հետո հոգիներն այն վեհաշուք
 +
Սպասեցին երկյուղած ու անձկագին,
 +
Վեր նայելով կարկամ, անխոս, անշշուկ։
 +
 +
{{տող|25}}Ես տեսա որ հանկարծ իջան բարձրերից
 +
Երկու հրեշտակ երկու փայլուն սրերով,
 +
Որոնք ծայրատ էին և զուրկ սայրերից։
 +
 +
{{տող|28}}Նրանց հանդերձն, ինչպես տերև նորաբույս,
 +
Բաց կանաչ էր, և նույներանգ թևերի
 +
Թափհարումից ծածանվում էր հողմահույզ։
 +
 +
{{տող|31}}Մեկը թռավ ու կանգ առավ մեր կողմում,
 +
Մյուսը իջավ հովտի եզրին հակադիր,
 +
Այնպես որ այն խումբը մնաց մեջտեղում։
 +
 +
{{տող|34}}Տեսնում էի նրանց ծամերը դեղձան,
 +
Բայց աչքերըս շլացան ու մթնեցին
 +
Նրանց դեմքի փայլակումից շողացան։
 +
 +
{{տող|37}}«Նրանք իջան շրջանակից Մարիամա,—
 +
Ասաց Սորդելլն,— այս հովիտը պահելու
 +
Ընդդեմ օձի, որ գալու է հենց հիմա»։
 +
 +
{{տող|40}}Չիմանալով թե որ կողմով սա կգա,
 +
Շուրջըս դարձա և, սարսափը իմ սրտում,
 +
Հավատարիմ առաջնորդիս պինդ կպա։
 +
 +
{{տող|43}}Եվ Սորդելլոն հարեց. «Հայտնի մարդկանց քով
 +
Իջնենք հիմա և զրուցենք նրանց հետ.
 +
Նրանք պիտի ձեզ ընդունեն հաճույքով»։
 +
 +
{{տող|46}}Ես երեք քայլ հազիվ էի ցած իջել,
 +
Երբ տեսա, որ ինձ էր նայում մի հոգի,
 +
Ասես թե նա ուզում էր ինձ ճանաչել։
 +
 +
{{տող|49}}Այն պահն էր, երբ օդն սկսում էր մթնել,
 +
Բայց ոչ այնքան, որ արգելեր տեսնելու
 +
Նրան, որին առաջ չէի նկատել։
 +
 +
{{տող|52}}Մենք ընդառաջ եկանք իրար դեմ առ դեմ։
 +
Որքան «գոհ եմ, Նինո, ազնիվ դատավոր,
 +
Որ չես ընկել հոգիների մեջ դժխեմ։
 +
 +
{{տող|55}}Ողջունելուց հետո իրար փութեռանդ,
 +
Նա ինձ հարցվեց. «Երբվանի՞ց ես դու եկել
 +
Տար ափերից ստորոտը այս լեռան»։
 +
 +
{{տող|58}}«Ես եկել եմ այս առավոտ, շատ մռայլ
 +
Մի տեղանքով,— ասացի ես.— ես ողջ եմ,
 +
Բայց հոգում եմ կյանքի մասին հանդերձյալ»։
 +
 +
{{տող|61}}Երբ ես տվի այս խոսքերով պատասխան,
 +
Սորդելլոն ու Նինոն ետ֊ետ քաշվեցին,
 +
Հանկարծակի շշմած մարդկանց ճիշտ նման։
 +
 +
{{տող|64}}Մեկը նայեց Վիրգիլին, մյուսը՝ մեկին,
 +
Ոք նստած էր, զարմանահար գոչելով.
 +
«Վե՛ր կաց, Կուրրա՛դ, նայի՛ր Տիրոջ ընտրյալին»։
 +
 +
{{տող|67}}Եվ ապա ինձ. «Հանուն շնորհի առանձին,
 +
Որի համար դու պարտական ես նրան,
 +
Ով ծածկում է իր պատճառներն առաջին,
 +
 +
{{տող|70}}Ջովաննայիս ասա, երբ դու ետ դառնաս,
 +
Որ ինձ համար աղոթք ուղղի առ երկինք,
 +
Ուր լսում են անմեղներին հանապազ։
 +
 +
{{տող|73}}Նրա մայրը էլ հազիվ թե ինձ հիշի,
 +
Քանի որ նա փոխեց քողն իր սպիտակ,
 +
Որի համար թշվառն անշուշտ կտուժի։
 +
 +
{{տող|76}}Օրինակով այդ հասկանալ չէ դժվար,
 +
Թե որքան է սերը տևում կնոջ մեջ,
 +
Եթե գգվանքն այն չի պահում հաճախ վառ։
 +
 +
{{տող|79}}Եվ տոհմային նշան իժը Միլանի
 +
Նրա դամբանն այնպես պիտի չպճներ,
 +
Ինչպես կաներ աքաղաղը Գալլուրի»։
 +
 +
{{տող|82}}Այսպես ասաց, ունենալով իր դեմքին
 +
Դրոշմը այն արդարացի զայրույթի,
 +
Որ չափով է բորբոքում մաղձը ներքին։
 +
 +
{{տող|85}}Աչքերս ուղղել էի այն կողմն երկնքի,
 +
Ուր աստղերը ծանր են շարժում մյուսներից,
 +
Ինչպես անվակն ավելի մոտ առանցքի։
 +
 +
{{տող|88}}Եվ տերըս ինձ. «Ո՞ւր ես նայում դու, որդյա՛կ»։
 +
Եվ ես. «Երեք ջահերին եմ նայում այն,
 +
Որ շողում են լրության մեջ բովանդակ»։
 +
 +
{{տող|91}}Եվ նա ասաց. «Չորս աստղերն այն լուսազարդ,
 +
Որ դու տեսար այս առավոտ, իջել են,
 +
Եվ նրանց տեղ այս երեքն են ելել արդ»։
 +
 +
{{տող|94}}Իսկ Սորդելլոն նրան քաշեց, ասելով.
 +
«Նայի՛ր այնտեղ, ահա ոսոխը մեր ժանտ»։
 +
Եվ ցույց տվեց անմիջապես այն մատով։
 +
 +
{{տող|97}}Այն կողմից, ուր հովիտը չէր պատնեշված,
 +
Մտավ մի օձ, նման գուցե այն օձին,
 +
Որ Եվային տվեց պտուղն արգելված։
 +
 +
{{տող|100}}Պիղծ սողունը միջով ծաղկանց ու խոտի
 +
Սողոսկում էր, մերթ ցցելով գլուխն իր,
 +
Մերթ լիզելով իր կռնակը զազրոտի։
 +
 +
{{տող|103}}Ես չտեսա,— և այդ մասին չեմ խոսի,—
 +
Թե երկնային սակռերն ինչպես սլացան,
 +
Բայց լավ տեսա խոյացումը երկուսի։
 +
 +
{{տող|106}}Հենց որ լսեց թևահարումը ուժգին,
 +
Օձը փախավ, և հրեշտակները երկու
 +
Վերադարձան իրենց տեղերը նախկին։
 +
 +
{{տող|109}}Իսկ այն հոգին, որը մեզ մոտ էր եկել,
 +
Այն խոյանքի ու գրոհի ժամանակ
 +
Ամենևին չդադարեց ինձ նայել։
 +
 +
{{տող|112}}«Իցիվ թե քեզ երկինք տանող լույսն անմուղտ,—
 +
Դիմեց նա ինձ,— քո մեջ գտներ այնքան կամք,
 +
Որքան հարկ է հասնելու գահը զմրուխտ.
 +
 +
{{տող|115}}Եթե ստույգ ու հավաստի լուր ունես
 +
Վալդիմագրի մարզի մասին, ասա՛ ինձ,
 +
Քանզի այնտեղ իշխանավոր եղա ես։
 +
 +
{{տող|118}}Մալասպինա Կուրրադո եմ ես կոչվում.
 +
Ավագը չեմ, բայց սերում եմ նրանից.
 +
Մերոնց հանդեպ փույթըս այստեղ եմ քավում»։
 +
 +
{{տող|121}}«Օ՜,— ասացի,— ես չեմ եղել մարզում ձեր.
 +
Բայց կա՞ արդյոք Եվրոպայում մի անկյուն,
 +
Որտեղ նրա անունն հայտնի չլիներ։
 +
 +
{{տող|124}}Եվ համբավը, որ պատիվ է ձեր տոհմին,
 +
Հռչակել է մարզպետներն ու մարզը ձեր.
 +
Այնտեղ չեղողն անգամ գիտե այդ մասին։
 +
 +
{{տող|127}}Երդվում եմ ձեզ իմ կենդանի հավատով,
 +
Որ ձեր ազնիվ տոհմը հավետ կփայլի
 +
Վեհանձնության և քաջության զարդերով։
 +
 +
{{տող|130}}Վարքն ու բարքը նրան այնպես են օժտել,
 +
Որ թեպետ և աշխարհ շեղվել է ճամփից,
 +
Նա կընթանա շիտակ ճամփով իր ընտել»։
 +
 +
{{տող|133}}Եվ նա. «Նախքան հեռանալըդ իմացիր.
 +
Արևն յոթ հեղ չի հանգչելու իր մահճում,
 +
Որտեղ խոյը տարածել է ոտներն իր,
 +
 +
{{տող|136}}Երբ մեր մասին քո կարծիքը այդ ազնիվ
 +
Քո գլխի մեջ ավելի պինդ կմեխվի,
 +
Քան մարդկային ամեն զրույց ու հաշիվ,
 +
 +
{{տող|139}}Եթե ընթացքն իրադրության չփոխվի»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ իններորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Վաղնջական Դիթոնի հարճը չքնաղ,
 +
Դուրս պրծնելով իր սիրածի թևերից,
 +
Պայծառացնում էր արևելքը խաղաղ։
 +
 +
{{տող|4}}Շողշողում էր նրա ճակատն ակներով,
 +
Շարված ձևովն այն կենդանու սառնարյուն,
 +
Որը մարդուն հարվածում է ագիով.
 +
 +
{{տող|7}}Եվ Գիշերը, բարձրանալով դեպի վեր,
 +
Հորիզոնում ընթացել էր երկու քայլ,
 +
Իսկ երրորդին խոնարհում էր իր թևերն.
 +
 +
{{տող|10}}Երբ ես, որ դեռ մարմնով էի հողածին,
 +
Քնից հաղթված ընկա վրան սեզերի,
 +
Որտեղ նստած էինք հինգըս միասին։
 +
 +
{{տող|13}}Այն ժամին, երբ այգը մոտ է բացվելուն,
 +
Ծիծեռնակը տխուր երգեր է ծվում,
 +
Գուցե իր հին դժբախտությունն հիշելուն,
 +
 +
{{տող|16}}Երբ մեր միտքը, ազատվելով առօրյա
 +
Իր խոհերից և մարմնական պետքերից,
 +
Դառնում է մի բախտագուշակ համարյա,
 +
 +
{{տող|19}}Երազիս մեջ կարծես տեսա երկնքում
 +
Ոսկեփետուր, սավառնաթև մի արծիվ,
 +
Որ իջնելու, որս անելու էր միտում։
 +
 +
{{տող|22}}Ինձ թվաց թե այնտեղ էի, ուր հանկարծ
 +
Գանիմեդին առևանգեց մի արծիվ
 +
Եվ բարձրացրեց նրան ատյանն երկնակաց։
 +
 +
{{տող|25}}Ես խորհեցի. «Գուցե միայն այդտեղ նա
 +
Սովորություն ունի որսի իջնելու.
 +
Գուցե այլուր որս անելու չի գնա»։
 +
 +
{{տող|28}}Բայց նա մի քիչ պտտվելով իմ վերև,
 +
Վար սլացավ շանթի նման ահարկու
 +
Եվ ինձ տարավ հրեղեն գունդը մինչև։
 +
 +
{{տող|31}}Այնտեղ ես և նա այրվեցինք միասին.
 +
Եվ տեսլական հուրը այնպես ինձ կիզեց,
 +
Որ իմ քունը և երազը կասեցին։
 +
 +
{{տող|34}}Այնպես ինչպես Աքիլլեսը սթափված՝
 +
Պտտացրեց շուրջը աչքերը շլմոր,
 +
Չիմանալով թե որտեղ էր ինքն ընկած,
 +
 +
{{տող|37}}Երբ Քիրոնից վերցնելով մայրը նրան՝
 +
Քնաթաթախ տեղափոխեց Սքիրոս,
 +
Ուրկից նրան հետո հույները տարան.
 +
 +
{{տող|40}}Այսպես էի, երբ զարթնեցի իմ քնից,
 +
Գունաթափված հար և նման այն մարդու,
 +
Ում արյունը սառ է կապում սոսկումից։
 +
 +
{{տող|43}}Կողքիս միայն Վիրգիլիոսն էր մնացել.
 +
Արևն արդեն երկու ժամ է ծագել էր,
 +
Իսկ իմ դեմքը դեպի բաց ծով էր դարձել։
 +
 +
{{տող|46}}«Մի՛ վախենա,— ինձ ասաց տերն իմ արգո,—
 +
Վստահ եղիր, մենք եկել ենք տեղը բուն.
 +
Թող չպակսի, այլ թող աճի ուժը քո։
 +
 +
{{տող|49}}Ահա արդեն մենք հասել ենք Քավարան.
 +
Ահա նրան շրջապատող դարը թեք.
 +
Ահա մուտքը, որ խրամի է նման։
 +
 +
{{տող|52}}Լուսադեմին, որ նախորդում է օրվան,
 +
Երբ դու հոգով քնել էիր խորապես
 +
Այն ծաղկազարդ հովիտի մեջ հոտևան,
 +
 +
{{տող|55}}Մի կին եկավ և ասաց. «Ես Լուչիան եմ.
 +
Այս քնածին թողեք տանեմ ես ինձ հետ.
 +
Այսպես պիտի նրա ճամփան հեշտացնեմ»։
 +
 +
{{տող|58}}Նա քեզ վերցրեց հոգիներից փառակից.
 +
Եվ երբ արդեն բացվեց լույսը տվնջյան,
 +
Քեզ փոխադրեց, ես էլ եկա ետևից։
 +
 +
{{տող|61}}Քեզ բերեց աստ և աչքերով իր չքնաղ
 +
Ինձ ցույց տվեց Քավարանի մուտքը բաց.
 +
Հուսկ չքացավ երազիդ հետ անհապաղ»։
 +
 +
{{տող|64}}Ինչպես նա, ով նախ լինում է վարանոտ,
 +
Բայց իր ահը վստահության է փոխում,
 +
Երբ լինում է իրողությանը ծանոթ,
 +
 +
{{տող|67}}Այսպես եղա, ինձ պահելով անայլայլ.
 +
Առաջնորդըս այնժամ ելավ դարն ի վեր,
 +
Ես էլ նրան հետևեցի քայլ առ քայլ:
 +
 +
{{տող|70}}Այժմ, ընթերցո՛ղ, բարձրացնում եմ նյութս համեստ.
 +
Հետևաբար մի՛ զարմանար, եթե արդ
 +
Իմ նոր նյութին ես ընձեռեմ նոր արվեստ։
 +
 +
{{տող|73}}Մենք մոտեցանք, և այնտեղ, ուր նախապես
 +
Ինձ խրամ էր երևացել շատ հեռվից,
 +
Ինչպես ճեղք, որ պատն անում է երկու կես,
 +
 +
{{տող|76}}Տեսա մի դուռ և տակն երեք բազրոտներ,
 +
Մեկը մյուսից այլազանվող գույներով,
 +
Եվ մի պահնորդ, որ ոչինչ չէր խոսում դեռ։
 +
 +
{{տող|79}}Երբ նայեցի քիչ ավելի մոտիկից,
 +
Տեսա նրան նստած վերին բազրոտին,
 +
Դեմքն այնպես վառ, որ շլացա դրանից։
 +
 +
{{տող|82}}Ձեռքին ուներ մերկացըրած մի սուսեր,
 +
Որ այնպես էր ցոլարձակում դեպի մեզ,
 +
Որ աչքերըս նրան ուղղելս ի զուր էր։
 +
 +
{{տող|85}}«Ի՞նչ եք ուզում, դուք այդտեղից ասացեք,—
 +
Դիմեց նա մեզ։— Ո՞վ է բերել ձեզ այստեղ.
 +
Նայեցեք որ այստեղ գալուց չտուժեք»։
 +
 +
{{տող|88}}«Երկնի մի կին այս բաներին իրազեկ,—
 +
Պատասխանեց իմ առաջնորդը նրան,—
 +
Նոր մեզ ասաց. «Դուռն այնտեղ է, գնացե՛ք»։
 +
 +
{{տող|91}}«Եվ նա էլ թող աջակցի ձեր քայլերին,
 +
Շարունակեց բարապանը բարեկիրթ,—
 +
Արդ մոտեցեք մեր սանդուղքի մատներին»։
 +
 +
{{տող|94}}Մենք մոտեցանք, աստիճանը առաջին
 +
Ճերմակ, ողորկ մարմարից էր մաքրափայլ,
 +
Ուր իմ դեմքը հայելացավ անդստին։
 +
 +
{{տող|97}}Երկրորդը, որ ուներ մթին ու գորշ գույն,
 +
Կոշկոռոտուն ու հրախանձ քարից էր,
 +
Ճաքած լայնքով ու երկայնքով իր ողջույն։
 +
 +
{{տող|100}}Իսկ երրորդը, որ վերևում էր ընկած,
 +
Պորփյուրից էր, սակայն այնպես վառ կարմիր,
 +
Ինչպես արյունն երակներից նոր ժայթքած։
 +
 +
{{տող|103}}Իր ոտները սրա վրա էր դրած
 +
Բարապանը՝ նստած դռան լայն շեմին,
 +
Որ կարծես թե ադամանդից էր կռած։
 +
 +
{{տող|106}}Առաջնորդըս, իմ ցանկությամբ անձկակեզ,
 +
Այդ սալերով ինձ բարձրացրեց, ասելով.
 +
«Հեզիկ հայցիր, որ բաց անի դուռը քեզ»։
 +
 +
{{տող|109}}Ես, երկյուղած, սուրբ ոտներին նետվեցի.
 +
Խնդրեցի, որ դուռը բանա գթությամբ,
 +
Բայց նախ երեք անգամ կուրծքըս ծեծեցի։
 +
 +
{{տող|112}}Նա իմ ճակտին յոթը Մ֊եր գծագրեց
 +
Սուրի ծայրով և ասաց. «Երբ ներս մտնես,
 +
Դու կջանաս քո այդ վերքերը մաքրել»։
 +
 +
{{տող|115}}Նրա հագած հանդերձն ուներ մոխրալի
 +
Չոր հողի գույն, և հանդերձի ներքևից
 +
Նա դուրս հանեց երկու տեսակ բանալի —
 +
 +
{{տող|118}}Մեկը ոսկե, իսկ մյուսը արծաթե։
 +
Եվ այդ երկու բանալիքով նա բացավ
 +
Դուռը այնպես, որ գոհ եղա ի սրտե։
 +
 +
{{տող|121}}«Երբ մեկը այս բանալիքից խաթարվի
 +
Եվ փականքում չպտտվի այնքան լավ,—
 +
Ասաց նա մեզ,— այս դուռը չի բաց արվի։
 +
 +
{{տող|124}}Մեկն ավելի թանկարժեք է ու հարգի.
 +
Սակայն մյուսն էլ խելք ու փորձ է պահանջում,
 +
Քանզի նա է քանդում հանգույցը մեղքի։
 +
 +
{{տող|127}}Ինձ Պետրոսը դրանք հանձնեց, ասելով,
 +
Որ չմերժեմ դուռը բառնալ միշտ նրանց,
 +
Որոնք այստեղ կգան անկեղծ զղջումով»։
 +
 +
{{տող|130}}Հուսկ հրելով փեղկերը սուրբ դարպասի,
 +
Ասաց. «Մտեք, բայց ձեզ հայտնեմ նախապես,
 +
Որ ով շուռ գա ու ետ նայի՝ կարտաքսվի»։
 +
 +
{{տող|133}}Եվ ահա երբ նվիրական այն դռան
 +
Հաստատակուռ և հնչական մետաղե
 +
Փեղկերն իրենց ծղխնիների վրա դարձան,
 +
 +
{{տող|136}}Տարպեան ժայռը ոչ այնպես սուր ճռնչաց,
 +
Երբ Մետելլոն նրա մուտքից հեռացվեց,
 +
Որով պարպվեց գանձը այնտեղ պահպանված։
 +
 +
{{տող|139}}Երբ ներս մտա, լսեցի ձայնը թնդուն
 +
«Զքեզ Աստուած գովաբանեմք» օրհներգի,
 +
Որ երգվում էր ավաչներով թրթռուն։
 +
 +
{{տող|142}}Իմ լսածը շատ նման էր այն երգին,
 +
Որ երգվում է ձայնով կերկեր ու դողդոջ,
 +
Ուղեկցությամբ երգեհոնի նվագին,
 +
 +
{{տող|145}}Ուր բառերը մերթ լսվում են և մերթ ոչ։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասներորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Երբ ներս մտանք շեմից դռան փրկության,
 +
Որ սակավ է բացվում սիրուց ախտավոր,
 +
Որ պատճառ է դառնում մարդկանց կորստյան,
 +
 +
{{տող|4}}Նա շխկոցով նորից փակվեց մեր ետև,
 +
Եվ եթե ես ետ դառնայի նայելու,
 +
Ի՞նչ չքմեղանք կունենայի արդարև։
 +
 +
{{տող|7}}Մենք բարձրացանք ժայռամիջյան մի անցքով,
 +
Որի բարձըր պատերն երկու կողմերում
 +
Ասես ծփում էին ամբողջ երկայնքով։
 +
 +
{{տող|10}}«Այստեղ պետք է լինենք ճկուն ու ճապուկ,—
 +
Ասաց տերըս,— որպեսզի մենք մոտենանք
 +
Մերթ այս որմին, մերթ այն որմին խուսափուկ»։
 +
 +
{{տող|13}}Եվ դա այնքան մեր քայլերը համրացրեց,
 +
Որ մենք դեռ այն արահետից դուրս չեկած՝
 +
Լուսնի մահիկն իր տեղն հասավ ու հանգչեց։
 +
 +
{{տող|16}}Երբ մենք ազատ բացաստանը դուրս եկանք,
 +
Անդ, ուր լեռը դեպի ետև է քաշվում,
 +
Ես արդեն իսկ զգում էի հույժ խոնջանք.
 +
 +
{{տող|19}}Եվ երկուսս էլ, չիմանալով մեր ճամփան,
 +
Կանգ առանք մի բոլորաձև հարթակում,
 +
Որ անկուռ էր լեռնագոտու պես խոպան։
 +
 +
{{տող|22}}Այդ բոլորակն իր եզերքից արտաքին
 +
Մինչև ոտքը դարավանդի բարձրաբերձ՝
 +
Հավասար էր երեք մարմնի մարդկային.
 +
 +
{{տող|25}}Եվ իմ աչքը որքան հասնել կարող էր
 +
Թե դեպի ձախ, թե դեպի աջ ուղղությամբ,
 +
Բոլորակն այս ամենուր նույն լայնքն ուներ։
 +
 +
{{տող|28}}Անդ դեռ մի քայլ առաջ չէինք գնացել,
 +
Երբ դիտեցի, որ եզրապատը լեռան,
 +
Որ, ուղղաձիգ, կարելի չէր մագլցել,
 +
 +
{{տող|31}}Մաքրամաքուր ու պաղպաջուն կճից էր,
 +
Լի այնպիսի քանդակներով, որոնց մոտ
 +
Պոլիկլետ չէ, բնությունն իսկ կզիջեր։
 +
 +
{{տող|34}}Հրեշտակը, որ երկիր իջավ ու բերավ
 +
Երկար դարեր հայցված պատգամն հաշտության,
 +
Որ մարդկության համար երկինքը բացավ,
 +
 +
{{տող|37}}Երևում էր այստեղ այնքան համոզկեր,
 +
Այնքան ճշգրիտ ու կենդանի քանդակված,
 +
Որ կարծս թե լիներ խոսուն մի պատկեր։
 +
 +
{{տող|40}}Կերդվեի, որ նա ասում էր «Ողջոյն քեզ»,
 +
Դիմելով այն կույսին օրհնյալ ու խոնարհ,
 +
Որ բաց արեց դուռը սիրո երկնակեզ։
 +
 +
{{տող|43}}Իսկ վերջինըս քանդակի մեջ ասում էր՝
 +
«Աւասիկ կամ աղախին Տեառն» այնքան պարզ,
 +
Որքան մոմում դրոշմված մի պատկեր։
 +
 +
{{տող|46}}«Քո հայացքը լոկ մի տեղի մի՛ ուղղիր»,—
 +
Ասաց բարի վարպետըս, որ կանգնած էր
 +
Իմ այն կողմին, ուր մարդ ունի սիրտը իր։
 +
 +
{{տող|49}}Հայացքս այնժամ ես շեղեցի, և այն կողմ,
 +
Ուր կանգնած էր առաջնորդըս, ես տեսա
 +
Կույս Մարիամի ետև ուրիշ մի դրոշմ,
 +
 +
{{տող|52}}Որ կուճի մեջ դրվագված էր հայտնապես.
 +
Եվ Վիրգիլին շրջանցելով մոտեցա,
 +
Որպեսզի այն ավելի լավ տեսնեմ ես։
 +
 +
{{տող|55}}Այդ քանդակը պատկերում էր ճշտորեն
 +
Սուրբ տապանը քաշող սայլը եզներով,
 +
Որ դեռ վախ է ազդում մարդուն անօրեն։
 +
 +
{{տող|58}}Սայլի մոտ մի երգչախումբ էր երևում,
 +
Որի մասին աչքս ասում էր՝ «Երգում են»,
 +
Իսկ ականջըս ասում էր՝ «Ոչ, չեն երգում»։
 +
 +
{{տող|61}}Նմանապես խունկի ծուխի մասին այն,
 +
Որ իսկությամբ ներկայացված էր այնտեղ,
 +
Քիթս ու աչքերս իրար չէին համաձայն։
 +
 +
{{տող|64}}Սուրբ տապանի առջևից էր ընթանում
 +
Սաղմոսերգուն, կաքավելով կայթ ի կայթ,
 +
Որ արքային ամենևին չէր սազում։
 +
 +
{{տող|67}}Ճիշտ դիմացը ապարանքի մի խոշոր
 +
Պատուհանից Մեղքողն ապշած նայում էր,
 +
Ինչպես մի կին ջղագրգիռ ու խոժոռ։
 +
 +
{{տող|70}}Այնուհետև կանգնած տեղըս ես թողի,
 +
Մոտից ուրիշ մի պատմություն տեսնելու,
 +
Որ նշված էր հետսակողմում Մեղքողի։
 +
 +
{{տող|73}}Անդ նշված էր փառահեղ դեպքն Հռոմյան
 +
Իշխանազնի, որի արարքը ազնիվ
 +
Պատճառ դարձավ Գրիգորի հաղթության.
 +
 +
{{տող|76}}Տրայանոս կայսրի մասին եմ խոսում.
 +
Նրա ձիու սանձի մոտ էր մի այրի,
 +
Որ դառնաղի արտասուքներ էր հոսում։
 +
 +
{{տող|79}}Շրջապատել էին կայսրին խուռն ու կուռ
 +
Ձիավորներ, որոնց գլխի վերևում
 +
Ծփում էին արծիվները ոսկեհուռ։
 +
 +
{{տող|82}}Դժբախտ կինը կայսրին ասում էր կարծես.
 +
«Լսիր, տեր իմ, սպանել են իմ որդուն,
 +
Եվ դու պետք է դրա վրեժը լուծես»։
 +
 +
{{տող|85}}Կայսրը նրան. «Մինչև դարձըս սպասիր»։
 +
«Իսկ եթե, տեր, դու այլևըս չդառնա՞ս»,—
 +
Հարցրեց այրին անհամբեր ու վշտակիր։
 +
 +
{{տող|88}}Կայսրը նրան. «Պարտքըս հաջորդըս կանի»։
 +
Այրին կայսեր. «Դա ի՞նչ օգուտ քեզ համար,
 +
Զանց ես առնում քո անելիքը քանի»։
 +
 +
{{տող|91}}Կայսրը նրան. «Արդ սփոփվիր, ըստ որում
 +
Պարտքըս պետք է ես կատարեմ չմեկնած։
 +
Արդարությունն ու գութն են ինձ թելադրում»։
 +
 +
{{տող|94}}Նա, ում համար ոչինչ անհայտ չէ ու նոր,
 +
Հեղինակն է պատկերների այս խոսուն,
 +
Որ մեզ համար անդին են ու անսովոր։
 +
 +
{{տող|97}}Մինչ ես հրճվում էի ի տես այս անգյուտ
 +
Պատկերների՝ խոնարհության օրինակ,
 +
Հեղինակված վարպետությամբ անստգյուտ,
 +
 +
{{տող|100}}Վարպետս հծծեց. «Տե՛ս այն կողմից գալիս են
 +
Խուռն հոգիներ, դանդաղընթաց քայլերով.
 +
Նրանք, անշուշտ, ելքի ուղին մեզ կասեն»։
 +
 +
{{տող|103}}Աչքերըս, որ շոյված էին տեսնելով
 +
Քանդակներն այն նորագյուտ ու հանկուցիչ,
 +
Առաջնորդիս կողմը դարձան շտապով։
 +
 +
{{տող|106}}Բայց, ընթերցո՛ղ, թող խոհերը քո բարի
 +
Չվրդովվեն եղանակից այն, որով
 +
Հատուցվում է Աստծուն պարտքը մեղքերի։
 +
 +
{{տող|109}}Նայիր ոչ թե տանջանքների ծանրության,
 +
Այլ արդյունքին. դրանք շատ֊շատ կտևեն
 +
Մինչև օրը դատաստանի վերջնական։
 +
 +
{{տող|112}}«Վարպե՛տ, հեռվից շարժվողները դեպի մեզ,—
 +
Ասացի ես,— չունեն մարդու կերպարանք.
 +
Չգիտեմ, թե նրանք ինչ են իսկապես»։
 +
 +
{{տող|115}}Եվ նա. «Ծանըր տեսակն իրենց տանջանքի
 +
Նրանց այնպես կռացրել է, որ մի պահ
 +
Ես էլ ընկա անձկության մեջ վարանքի։
 +
 +
{{տող|118}}Սակայն նայիր ուշադրությամբ դու նրանց,
 +
Որ գալիս են քարերի տակ ծանրաբեռ.
 +
Տե՛ս ինչպես են ծեծում կրծքերը յուրյանց»։
 +
 +
{{տող|121}}Ո՛վ մեծամիտ քրիստոնեայքըդ դժխեմ,
 +
Դուք այնքան եք ձեր մտքերով կուրացած,
 +
Որ չեք տեսնում ձեր քայլերը հետադեմ։
 +
 +
{{տող|124}}Դուք չգիտե՞ք, որ մենք որդեր ենք նսեմ,
 +
Ծնված թիթեռն այն դառնալու թևավոր,
 +
Որ թռչում է դեպի ատյանը վսեմ։
 +
 +
{{տող|127}}Ինչի՞ց եք դուք գոռոզանում ու փքվում.
 +
Չէ՞ որ դուք դեռ միջատներ եք անկատար,
 +
Ինչպես թրթուր, որ թերի է իր կազմում։
 +
 +
{{տող|130}}Ինչպես անդրին ձեղունին կամ տանիքին
 +
Ծառայելու համար իբրև հենամույթ,
 +
Կուրքծքը ճկել՝ ճիգով հասցրել է ծնկին,
 +
 +
{{տող|133}}Պատճառելով տեսնողին ցավ իրական,
 +
Թեպետև նա իրական չէ, այլ քանդակ,
 +
Այսպես կքած էին մարդիկ վիսական։
 +
 +
{{տող|136}}Նքանք կքած էին ավել կամ պակաս,
 +
Ըստ ծանրության իրենց բեռան չարչարող.
 +
Իսկ նա, ով իր բեռն էր կքում հազիվ֊հազ,
 +
 +
{{տող|139}}Հառաչում էր. «Ես այլևըս չեմ կարող»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնմեկերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}«Ո՛վ հայր մեր, որ երկնքի մեջ ես անեղծ,
 +
Ոչ փակվելու, այլ ավելի զեղելու
 +
Սերըդ հանդեպ էակներիդ նախաստեղծ,
 +
 +
{{տող|4}}Գովյալ լինի քո զորությունն ու անունն
 +
Ամենայնից և արժանին հատուցվի
 +
Քո սիրույն և իմաստությանը անհուն։
 +
 +
{{տող|7}}Պարգևիր մեզ խաղաղությունդ երկնային,
 +
Այլապես մենք այն չենք կարող ձեռք բերել
 +
Համաբոլոր ջանադրությամբ մերային։
 +
 +
{{տող|10}}Հրեշտակներըդ ինչպես իրենց կամքը հեզ
 +
Զոհում են քեզ, օրհներգելով «Ովսաննայ»
 +
Այսպես մարդիկ թող կամքն իրենց զոհեն քեզ։
 +
 +
{{տող|13}}Տուր մեզ այսօր հանապազորդ մանանան,
 +
Առանց որի անապատում այս դժպիհ
 +
Մենք չենք կարող մի քայլ առաջ ընթանալ։
 +
 +
{{տող|16}}Ինչպես բոլոր չարիքները մեր կրած
 +
Ներում ենք մենք, դու ևս ո՛վ մարդասեր,
 +
Թողություն տուր չարիքներին մեր գործած։
 +
 +
{{տող|19}}Մեր կորովը, որ դյուրաբեկ է այնքան,
 +
Մի ենթարկիր հին ոսոխի փորձությանց,
 +
Այլ պահպանիր արարքներից մեղմական։
 +
 +
{{տող|22}}Թանկագի՛ն Տեր, այս վերջին հայցը արդեն,
 +
Մեզ համար չէ, զի պետք չունենք մենք դրան,
 +
Այլ նրանց, որ դեռ աշխարհում ապրում են»։
 +
 +
{{տող|25}}Իրենց և մեզ համար այսպես հայցելով,
 +
Նրանք գնում էին կքած բեռան տակ,
 +
Առավել կամ նվազ տագնապ կրելով,
 +
 +
{{տող|28}}Ինչպիսին մարդ մղձավանջումն է կրում.
 +
Եվ տքնությամբ պտտվելով լեռան շուրջ
 +
Աշխարհային մուրն ու մրուրը մաքրում։
 +
 +
{{տող|31}}Եթե այսպես են մեզ համար հայցում անդ,
 +
Ի՞նչ չեն կարող նրանց համար աստ անել
 +
Նրանք, ովքեր բարեպաշտ են մանավանդ։
 +
 +
{{տող|34}}Հարկ է նրանց օգնել, որ աղտն այսերկրյա
 +
Շուտ լվանան, որպեսզի ջինջ ու թեթև
 +
Կարողանան ելնել երկինքն աստեղյա։
 +
 +
{{տող|37}}«Իցիվ թե ձեզ ողորմությունն երկնային
 +
Շուտ թոթափի, որ կարենաք թևածել
 +
Դեպի այնտեղ, ուր ձգտում եք անձկագին։
 +
 +
{{տող|40}}Ցույց տվեք մեզ աստ կարճ ուղին վերելքի.
 +
Եվ եթե կան վերելակներ մեկից շատ,
 +
Ցույց տվեք այն, որ նվազ է թեքակի.
 +
 +
{{տող|43}}Վասնզի սա, որ ուղեկցում է ինձ հար,
 +
Մահկանացու մարմնի բեռան պատճառով
 +
Ակամայից ծանր է քայլում ու դժվար»։
 +
 +
{{տող|46}}Այն խոսքերը, որոնք եղան պատասխան
 +
Այս խոսքերին առաջնորդիս սիրելի,
 +
Թե ում կողմից էին՝ հայտնի մեզ չեղան.
 +
 +
{{տող|49}}Բայց մեզ ասվեց. «Եկեք մեզ հետ աջ կողմով,
 +
Եվ քիչ անդին դուք կգտնեք մի շավիղ,
 +
Որով ելնել կարելի է և մարմնով։
 +
 +
{{տող|52}}Եվ եթե ես չլինեի կռացած
 +
Այս բեռան տակ, որ սեգ գլուխս է կքում,
 +
Եվ հարկադրում ինձ պահելու դեմքըս ցած,
 +
 +
{{տող|55}}Կնայեի դրան, որ ողջ է դեռևս,
 +
Տեսնելու՝ թե ես ճանաչո՞ւմ եմ նրան.
 +
Իմ տանջանքով շարժեի գութը, թերևս։
 +
 +
{{տող|58}}Ես լատին եմ, որդին մի մեծ տոսկանի,
 +
Որ կոչվում է Ալդոբրանդեսկ Գուլյելմո։
 +
Գուցե գիտեք, որ սա մարդ էր անվանի։
 +
 +
{{տող|61}}Նախնյացս անունն ու գործերը հանրալուր
 +
Ինձ դարձըրին այն աստիճան մեծամիտ,
 +
Որ մոռնալով, թե ունենք մայր ընդհանուր,
 +
 +
{{տող|64}}Սկսեցի արհամարհել ես մարդկանց,
 +
Որից մեռա, ինչպես գիտեն սենացիք,
 +
Ինչպես գիտե Կամպանյատում ամեն անձ։
 +
 +
{{տող|67}}Ես Օմբերտն եմ, գոռոզությունն ինձ միայն
 +
Չկործանեց. նա վնաս ու պատուհաս
 +
Բերեց նաև ազգատոհմին իմ համայն։
 +
 +
{{տող|70}}Ախտիս համար հարկ է, որ բեռն այս տանեմ,
 +
Մինչև Աստծուն գոհացում տամ, զի ինչ, որ
 +
Չարի կյանքում, պետք է այստեղ ես անեմ»։
 +
 +
{{տող|73}}Ես, լսելիս, հակել էի դեմքըս վար.
 +
Նրանցից մին — ոչ նա, որը խոսում էր —
 +
Գալարվելով իր բեռան տակ ծանրաստվար,
 +
 +
{{տող|76}}Դժվարությամբ աչքերն հառեց իմ վրա.
 +
Նա նայեց ինձ, ճանաչեց ու կանչեց ինձ,
 +
Որ նրանց պես կքել էի համարյա։
 +
 +
{{տող|79}}Եվ ես. «Կարծեմ քո անունն է Օդերիզ.
 +
Դու պատիվն ես Գուբբիոյի և արվեստի,
 +
Որ կոչվում է մանրանկար ի Փարիզ»։
 +
 +
{{տող|82}}Եվ նա. «Եղբա՛յր, բոլոնիացի Ֆրանկոն
 +
Ինձնից վառ ու գունագեղ է նկարում.
 +
Արդ նրանն է ամեն պատիվ, բրաբիոն։
 +
 +
{{տող|85}}Ողջությանըս այսպես անկեղծ, այսպես ճիշտ
 +
Չէի խոսի այն մարմաջիս պատճառով
 +
Առաջնության, որին սիրտըս անձկաց միշտ։
 +
 +
{{տող|88}}Այս վեսության պատիժն այստեղ եմ կրում.
 +
Եվ այստեղ էլ չէի լինի դեռ, եթե
 +
Ժամանակին չզղջայի ես երկրում։
 +
 +
{{տող|91}}Ո՛վ, ունայն փառք կարողությանց մարդկային.
 +
Քո ծաղկումը ինչքան սակավ կտևեր,
 +
Եթե անկման ժամանակներ չգային։
 +
 +
{{տող|94}}Չիմաբուեն իրեն մենակ էր կարծում
 +
Նկարչության ասպարեզում, բայց Ջոտտոն
 +
Նրա վրա արդեն ստվեր է գցում։
 +
 +
{{տող|97}}Այսպես զիջեց մեկ Գուիդոն մյուսին
 +
Փառքը գրչի, և մի գուցե ծնվել է
 +
Նա, ով պիտի բնաբարձի երկուսին։
 +
 +
{{տող|100}}Ոչ այլ ինչ է գոռ շռինդը երկնային,
 +
Եթե ոչ հով, որ փոխում է անունն իր,
 +
Երբ փոխվում է ուղղությունը կողմնային։
 +
 +
{{տող|103}}Հազար տարի հետո համբավը կանցնի
 +
Թե նրա, ով կվախճանվի վաղաժամ,
 +
Թե նրա, ով ծեր հասակում կմեռնի։
 +
 +
{{տող|106}}Հավերժի մոտ դա ավելի կարճ է, քան
 +
Ակնթարթը այն միջոցի մոտ, որում
 +
Իր պտույտն է գործում երկինքն աստղական։
 +
 +
{{տող|109}}Նա, ով դանդաղ իմ առջևից է քայլում,
 +
Մի ժամանակ թնդացնում էր Տոսկանան,
 +
Իսկ այժմ հազիվ ակնարկվում է Սիենայում,
 +
 +
{{տող|112}}Որի տերն էր, երբ ջախջախվեց Ֆլորենտիան,
 +
Որ հպարտ ու հզորեղ էր այն ատեն,
 +
Ինչպես հիմա նկուն է ու անպիտան։
 +
 +
{{տող|115}}Վաղանցիկ է համբավն ինչպես խոտի գույն,
 +
Եվ այն ուժը, որ ուռճացնում է նրան,
 +
Նա էլ նրան դարձնում է գոս ու տմույն։
 +
 +
{{տող|118}}Եվ ես նրան. «Քո խոսքերը անձանձիր
 +
Խոնարհություն ներարկեցին իմ սրտում.
 +
Բայց ո՞վ է նա, որի մասին հիշեցիր»։
 +
 +
{{տող|121}}Պատասխանեց. «Է Սալվանի Պրովենցան.
 +
Նա այստեղ է, որովհետև հավակնեց
 +
Միահեծան կառավարել Սիենան։
 +
 +
{{տող|124}}Մեռած օրից կքած քայլում է այսպես.
 +
Ահա այսպես հատուցում է պարտքը նա,
 +
Ով իր կյանքում եղավ անչափ ժիտ ու վես»։
 +
 +
{{տող|127}}Եվ ես նրան. «Եթե հոգի մի բասիր
 +
Չի զղջացել մինչ հետին պահը կյանքի,
 +
Եվ պետք է անդ՝ լեռան ներքև սպասի —
 +
 +
{{տող|130}}Եթե նրան չօգնի աղոթքն օրհնընկալ —
 +
Այնքան ատեն, որքան ապրեց աշխարհում,
 +
Ինչպե՞ս սրան թույլատրվեց այստեղ գալ»։
 +
 +
{{տող|133}}«Երբ նա փառքի գագաթին էր գտնվում,—
 +
Պատասխանեց Օդերիզին,— ինքնակամ
 +
Գնաց մուրալ Սիենայի Կամպոյում.
 +
 +
{{տող|136}}Եվ բառնալու համար տագնապն ընկերոջ,
 +
Որ կրում էր զնդանի մեջ Կառլոսի,
 +
Նա դողդողաց նյարդերովը իր ամբողջ։
 +
 +
{{տող|139}}Ես գիտեմ, որ իմ այս խոսքը մութ է քեզ.
 +
Բայց ոչ շատ անց քաղաքացիքդ անարդար
 +
Այնպես կանեն, որ դու դա հեշտ կմեկնես։
 +
 +
{{տող|142}}Այս արարքով նա չմնաց անդ երկար»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասներկուերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Նման կքած երկու եզան լծակից
 +
Ես գնացի այն հոգու հետ բեռնավոր,
 +
Որքան թողեց իմ վարպետը սրտակից.
 +
 +
{{տող|4}}Բայց երբ ասաց՝ «Բաց թող նրան և անցիր.
 +
Աստ հարկ է, որ ամեն մեկը սեփական
 +
Առագաստով, թիով վարի նավակն իր»,
 +
 +
{{տող|7}}Ես իրանըս բոլորովին շտկեցի,
 +
Ընթանալու համար ձևով բնական,
 +
Թեև հոգով հեզ ու նկուն մնացի։
 +
 +
{{տող|10}}Քայլում էի, հետևելով անդեդև
 +
Իմ վարպետի արագընթաց քայլերին,
 +
Եվ երկուսով քայլում էինք մենք թեթև.
 +
 +
{{տող|13}}Նա ինձ ասաց. «Նայիր ներքև, ոտքիդ տակ,
 +
Լավ է որ դու սալահատակը դիտես,
 +
Որ հեշտանա ճանապարհըդ դժնդակ»։
 +
 +
{{տող|16}}Ինչպես ի հուշ հանգուցելոց բախտավոր,
 +
Նրանց շիրմին դրվագվում են պատկերներ,
 +
Որ նշում են նրանց կյանքը անցավոր,
 +
 +
{{տող|19}}Եվ որ հաճախ արցունքներով են օծվում,
 +
Դառն ու տխուր հիշատակաց զարթնումից,
 +
Որից միայն զգայուններն են հուզվում,
 +
 +
{{տող|22}}Այսպես տեսա պատկերներով զարդարված,
 +
Բայց հորինված չնաշխարհիկ արվեստով,
 +
Ամբողջ ուղին դարափից դուրս կարկառված։
 +
 +
{{տող|25}}Տեսնում էի Արուսյակին փառահեղ,
 +
Որ երկնքից շանթի նման սրընթաց
 +
Գահավիժեց դեպի անդունդը ահեղ։
 +
 +
{{տող|28}}Տեսնում էի Բրիարեյին մեծաստվար,
 +
Որ երկնային սուր սլաքով հարվածված՝
 +
Թավալված էր գետնին մարմնով ծանր ու սառ։
 +
 +
{{տող|31}}Տեսնում էի Տիմբրին, Մարսին, Պալլասին,
 +
Որոնք զինված ու հոր շուրջը հավաքված՝
 +
Նայում էին Հսկաների մասունքին։
 +
 +
{{տող|34}}Տեսնում էի և Նեմբրոթին ի կսկիծ,
 +
Որ նայում էր, մեծ կառույցի տակ նստած,
 +
Սենաարի գոռոզներին գործակից։
 +
 +
{{տող|37}}Ո՛վ Նիոբե, ինչքան տխուր հայացքով
 +
Նայում էիր դու՝ պատկերված նույն տեղում,
 +
Քո յոթ և յոթ անշնչացած որդվոց քով։
 +
 +
{{տող|40}}Ո՛վ Սավուղ, դու սրիդ վրա կեռաձև
 +
Ինչպես ընկել էիր սարում Գեղբուե,
 +
Ուր այլևըս ոչ շաղ իջավ, ոչ անձրև։
 +
 +
{{տող|43}}Ո՛վ Արաքնե, տեսնում էի, թե ինչպես
 +
Դարձել էիր կիսով չափ սարդ ոստայնում,
 +
Որի հյուսվածքն աղետաբեր եղավ քեզ։
 +
 +
{{տող|46}}Ո՛վ Ռոբովամ, այստեղ արդեն քո դեմքով
 +
Չես սպառնում, այլ դու ինքըդ սարսափած
 +
Խուճապահար խույս ես տալիս քո կառքով։
 +
 +
{{տող|49}}Ցույց էր տալիս դեռ հատակը սալարկված,
 +
Թե Ալկմեոն մորն ինչպես թանկ նստեցրեց
 +
Չարաբաստիկ զարդը՝ նրան ընծայված։
 +
 +
{{տող|52}}Ցույց էր տալիս, թե որդիները ինչպես
 +
Սպանեցին Սենեքերիմ արքային,
 +
Երբ մեհյանում նա աղոթում էր կարծես։
 +
 +
{{տող|55}}Ցույց էր տալիս, թե Տամիրիսը ինչպես
 +
Նախճիր գործեց, ապա ասաց Կյուրոսին.
 +
«Արյան էիր ծարավ, խմիր լիապես»։
 +
 +
{{տող|58}}Ցույց էր տալիս, թե ինչպես զորքն ասորոց
 +
Փախուստ տվեց, երբ Հողոփեոնն սպանվեց,
 +
Թողնելով իր անդամները բազմախոց։
 +
 +
{{տող|61}}Տեսնում էի Տրոյան եղած քարուքանդ.
 +
Ով Իլիոն, ինչպես պատկերդ հայտնապես
 +
Ցույց էր տալիս վիճակդ անկյալ ու վկանդ։
 +
 +
{{տող|64}}Արդ որպիսի վարպետի դուր կամ վրձին
 +
Կենդանացրեց աստ այնպիսի պատկերներ,
 +
Որ կզմայլվեր նույնիսկ հանճարը նրբին։
 +
 +
{{տող|67}}Ասես ողջը ողջ էր, մեռածը՝ մեռած,
 +
Ոչ ոք ինձնից լավագույն բան չտեսավ
 +
Քան այն, ինչ ես տեսա այստեղ պատկերված։
 +
 +
{{տող|70}}Արդ սոնքացեք ձեր ընթացքով սիգաճեմ,
 +
Եվայի զարմ, և մի թեքվեք տեսնելու,
 +
Թե ուր է ձեզ տանում հակումը դժխեմ։
 +
 +
{{տող|73}}Մենք լեռան շուրջ քայլել էինք ավելի
 +
Եվ գործադրել ավելի շատ ժամանակ,
 +
Քան խորասույզ մտքիս եղավ զգալի,
 +
 +
{{տող|76}}Երբ վարպետըս, որ ռահվիրաս էր սթափ,
 +
Հանկարծ ասաց. «Գլուխըդ վեր բարձրացրու.
 +
Ժամանակն է ընթանալու հապշտապ։
 +
 +
{{տող|79}}Տես մի հրեշտակ արդեն մեզ է մոտենում.
 +
Տես վեցերորդ սպասուհին արևի
 +
Ավարտել է պաշտոնն ու ետ է դառնում։
 +
 +
{{տող|82}}Այժմ ընդունիր մի երևույթ հարգալից,
 +
Որպեսզի նա հոժարի վեր ճամփել մեզ.
 +
Մտածիր, որ այսօրն ետ չի գա նորից»։
 +
 +
{{տող|85}}Ես ժամանակ չվատնելու իր ազդին
 +
Սովոր էի, այնպես որ այս հարցի շուրջ
 +
Իր խոսքը չէր կարող մնալ ինձ մթին։
 +
 +
{{տող|88}}Մեզ մոտեցավ չքնաղ էակն երկնային,
 +
Ճերմակ հագած և դեմքն այնպես վառվռուն,
 +
Որ շողում էր աստղի նման այգային։
 +
 +
{{տող|91}}Բազուկներն ու թևերը նա բաց արավ.
 +
Ասաց. Եկեք, աստիճանները մոտ են,
 +
Այսուհետև բարձրանալու եք դյուրավ։
 +
 +
{{տող|94}}Շատ քչերն են պատասխանում այս կոչին.
 +
Ով ցեղ մարդկան՝ ծնված վերև թռչելու,
 +
Ինչո՞ւ ես դու գայթում հովից իսկ չնչին»։
 +
 +
{{տող|97}}Մեզ տարավ անդ, ուր լեռն ուներ կտրվածք.
 +
Անդ թևերով նա հարվածեց իմ ճակտին
 +
Եվ ինձ մաղթեց բարեհաջող մի գնացք։
 +
 +
{{տող|100}}Ինչպես եթե ելնենք բլրան բարձունքին,
 +
Ուր տաճարը Ռուբակոնտի կամուրջից
 +
Իշխում է լավ կառավարված քաղաքին,
 +
 +
{{տող|103}}Դյուրացած ենք գտնում ուղին վերելքի
 +
Մի սանդուղքով, որ պատրաստվեց այն ատեն,
 +
Երբ դեռ զեղծում չկար հաշվի, կշեռքի,
 +
 +
{{տող|106}}Այսպես այստեղ վերելակը զառիթափ
 +
Հեշտացած էր մի սանդուղքի շնորհիվ.
 +
Բայց այդ անցքը նեղ ու անձուկ էր անչափ։
 +
 +
{{տող|109}}Մինչ սկսանք ելնել անցքով մատչելի,
 +
«Օ՜, երանի,— երգվեց,— հոգւով աղքատաց»
 +
Այնպես անուշ, որ ասել չէր կարելի։
 +
 +
{{տող|112}}Ա՛հ, որքա՛ն են անցուղիները տարբեր
 +
Դժոխքում և Քավարանում. այստեղ քեզ
 +
Ուղեկցում են երգեր, այնտեղ սուր ողբեր։
 +
 +
{{տող|115}}Երբ մենք արդեն ելնում էինք սանդուղքով,
 +
Ես ավելի թեթև էի ինձ զգում,
 +
Քան երբ քայլում էի ցածի հարթակով։
 +
 +
{{տող|118}}Եվ ես. «Վարպե՛տ, ասա, ի՞նչ բեռ, ծանրություն
 +
Ընկավ ինձնից, այնպես որ ես գնալիս
 +
Համարյա թե է՛լ չեմ զգում հոգնություն։
 +
 +
{{տող|121}}Պատասխանեց. «Մ֊երը, որ տակավին
 +
Աղոտ կերպով մնացել են ճակատիդ,
 +
Երբ վերանան այն մեկի պես լիովին,
 +
 +
{{տող|124}}Ոտներդ այնպես պիտի կամքիդ ենթարկվեն,
 +
Որ ոչ միայն պիտի չզգան հոգնություն,
 +
Այլ աշխույժով պիտի վերև երագեն»։
 +
 +
{{տող|127}}Եվ, ինչպես նա, ով վրան իր մազերի
 +
Ինչ որ բան է կրում առանց գիտնալու,
 +
Ու տեսնելով հայացքները մյուսների,
 +
 +
{{տող|130}}Այդ ստուգում ու ճշտում է մատներով,
 +
Ե՛վ փնտրում է, և՛ գտնում է, իր ձեռամբ
 +
Անելով այն, ինչ չի կարող աչքերով,—
 +
 +
{{տող|133}}Այսպես և ես, մատներըս լայն բաց արած,
 +
Ընդամենը վեց տառ գտա ճակտիս սեղմ,
 +
Ուր բարապանն իր սրով էր նշագրած.
 +
 +
{{տող|136}}Դիտելով այդ՝ առաջնորդըս ժպտաց մեղմ։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասներեքերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Հասել էինք արդեն ծայրը սանդուղի,
 +
Ուր հատվում է երկրորդ անգամ լեռը ձիգ,
 +
Որ մաքրում է մեղքի հետքերն ելնողի.
 +
 +
{{տող|4}}Առաջինի նման մի այլ բոլորակ
 +
Լեռան կողը շրջապատում է այստեղ,
 +
Բայց թեքվածքն իր նվազ լայն է և արձակ։
 +
 +
{{տող|7}}Այստեղ չկար ոչ մի պատկեր կամ քանդակ.
 +
Իսկ զառիթափն ու ճանապարհն հարթ ու մերկ
 +
Գորշ, մղտագույն քարից էին բովանդակ։
 +
 +
{{տող|10}}«Եթե ճամփան հարցընելու համար մենք
 +
Աստ սպասենք,— խոսքը ուղղեց վարպետս ինձ,—
 +
Շատ կուշանանք, ընտրությունը շուտ անենք»։
 +
 +
{{տող|13}}Ապա նայեց դեպի արևն հոգեհաճ,
 +
Եվ աջ ոտքը դարձրած առանցք հատակին՝
 +
Իր ձախ ոտքը պտտացրեց դեպի աջ։
 +
 +
{{տող|16}}«Օ՛ քաղցըր լույս, քեզ վստահած եմ մտնում
 +
Այս նոր ճամփան,— ասում էր նա։— Վարիր մեզ,
 +
Ինչպես հարկ է վարել այս նոր ոլորտում։
 +
 +
{{տող|19}}Դու ես երկրի լուսատուն ու ջերմատուն.
 +
Եվ եթե մենք այլ ռահվիրա չունենանք,
 +
Քո շողերը մեզ պետք է տան ուղղություն»։
 +
 +
{{տող|22}}Որքան երկրում մարդ հաշվում է մեկ մղոն,
 +
Այնքան առաջ էինք շարժվել մենք արդեն
 +
Այն եռանդով, որ մեզ տալիս էր մղոն,
 +
 +
{{տող|25}}Երբ օդի մեջ թռչող ձայներ լսեցինք
 +
Աներևույթ ոգիներից արձակված,
 +
Որ կոչ էին անում սիրո գեղեցիկ։
 +
 +
{{տող|28}}Ձայնն առաջին, որ մոտեցավ թռչելով,
 +
Բարձրաբարբառ գոչեց՝ «գինի ոչ ունին»,
 +
Ու մեր ետև անցավ նույնը կրկնելով։
 +
 +
{{տող|31}}Եվ չէր մարել դեռ այն ձայնը օդաչու,
 +
Մի ուրիշը «Ես եմ Օրեստը» գոչեց,
 +
Ու հեռացավ դարձյալ առանց կանգնելու։
 +
 +
{{տող|34}}«Ի՞նչ ձայներ են սրանք, հա՛յր իմ»,— հարցրի ես,
 +
Երբ նույն պահին մի ուրիշ ձայն բարբառեց.
 +
«Սիրեցեք դուք ձեր թշնամուն հեզապես»։
 +
 +
{{տող|37}}Վարպետս ասաց. «Այս ոլորտում ծանրալուծ
 +
Մտրակվում է, քավվում մեղքը նախանձի,
 +
Եվ մտրակի թելերն հյուսված են սիրուց։
 +
 +
{{տող|40}}Սանձը պետք է լինի ներհակ բնության.
 +
Ես կարծում եմ դու ինքդ էլ այդ կիմանաս,
 +
Երբոր հասնես տեղը մեղքի թողության։
 +
 +
{{տող|43}}Բայց հայացքըդ հառիր օդով մեղմագին
 +
Եվ մեր դիմաց դու կտեսնես հոգիներ,
 +
Նստած ընդհուպ քարաժայռի երկայնքին»։
 +
 +
{{տող|46}}Այն ժամանակ ես աչքերըս լայն բացած,
 +
Նայեցի և տեսա մի խումբ ստվերներ,
 +
Խարազնագույն վերարկուներ զգեցած։
 +
 +
{{տող|49}}Եվ երբ մի քիչ առաջացանք համրաբար,
 +
Ես լսեցի՝ «Մարիամ, Պետրոս, Միքայել
 +
Եվ այլ սրբեր, աղոթեցեք մեզ համար»։
 +
 +
{{տող|52}}Չեմ կարծում, որ լինի երկրի մեջ մի մարդ
 +
Այնքան անգութ, որ չհուզվի այն տխուր
 +
Տեսարանի առջև, որ ես տեսա արդ։
 +
 +
{{տող|55}}Երբ բավական ես մոտեցա այն հոգվոց
 +
Եվ պարզ տեսա նրանց տեսքը ողբալի,
 +
Արտասվեցի, սիրտըս հուզված ի խորոց։
 +
 +
{{տող|58}}Նրանք կոպիտ քուրձով էին ծածկըված.
 +
Մեկը մյուսի ուսի վրա էր հենվել,
 +
Եվ բոլորն էլ ժայռին էին կռթընած։
 +
 +
{{տող|61}}Այսպես կույրերն աղքատ՝ տոնի օրերին
 +
Հավաքվում են ժամի առջև մուրալու,
 +
Գլուխներն իրենց հենելով մեկը մյուսին,
 +
 +
{{տող|64}}Որ անցորդի գութը շարժեն ավելի,
 +
Ոչ լոկ իրենց ողորմաձայն խոսքերով,
 +
Այլև տեսքով, որ նվազ չէ խղճալի։
 +
 +
{{տող|67}}Ինչպես կույրին լույսն արևի չի օգնի,
 +
Այսպես այստեղ ստվերներին հավաքված
 +
Չի շնորհվի առատաբաշխ լույսն երկնի։
 +
 +
{{տող|70}}Կարված էին նրանց կոպերը բոլոր
 +
Երկաթ թելով, ինչպես վայրի բազեին
 +
Նույնն է արվում, երբ նա նայում է խոլոր։
 +
 +
{{տող|73}}Ինձ թվում է, որ կլիներ վատություն
 +
Տեսնել նրանց և չխոսել նրանց հետ,
 +
Ուստի դարձա իմ վարպետին իմաստուն։
 +
 +
{{տող|76}}Տեսնելով որ ես ունեի մտմտուք,
 +
Նա ինձ ասաց, չսպասելով իմ հարցին․
 +
«Խոսիր, սակայն խոսիր հակիրճ ու կտրուկ»։
 +
 +
{{տող|79}}Վիրգիլիոսն ինձ ուղեկցում էր այն կողմով
 +
Բոլորակի, ուր կարելի էր ընկնել,
 +
Զի այդ կողմը եզրափակված չէր որմով։
 +
 +
{{տող|82}}Մյուս կողմս էին ստվերները այնտեղի,
 +
Որոնց ամուր կերպով կարված աչքերից
 +
Կաթում էին արտասուքներ դառնաղի։
 +
 +
{{տող|85}}Ես դարձա ու նրանց այսպես ասացի.
 +
«Ո՛վ էակներ, որ վստահ եք տեսնելու
 +
Լույսը վերին, միակ հոգը ձեր իղձի,
 +
 +
{{տող|88}}Իցիվ երկնի շնորհն շտապ լվանար
 +
Ձեր խիղճն ամեն արատներից և ձեր մեջ
 +
Մեղքի ոչ մի հիշողություն չմնար.
 +
 +
{{տող|91}}Ասացեք ինձ, ես շատ ուրախ կլինեմ,
 +
Այստեղ ձեր մեջ լատին հոգի կա՞ արդյոք.
 +
Գիտնալով այդ՝ գուցե նրան ես օգնեմ»։
 +
 +
{{տող|94}}«Մենք բոլորըս հավերժական քաղաքի
 +
Բնակիչ ենք դարձել այստեղ, եղբա՛յր իմ,
 +
Կուզես ասել հայրենակից ուղղակի»։
 +
 +
{{տող|97}}Այս խոսքերը մի քիչ հեռվից ինձ եկան,
 +
Եվ որպեսզի այդ ձայնը լավ լսեի,
 +
Ես շարժվեցի ու մոտեցա բավական։
 +
 +
{{տող|100}}Ի մեջ այլոց տեսա մեկին այնտեղ ես,
 +
Որ նստել էր սպասողի նմանակ
 +
Եվ կզակը բարձրացրել էր կույրի պես։
 +
 +
{{տող|103}}«Օ՜ դու հոգի, որ քո հանցանքն ես քավում,—
 +
Ասացի ես,— եթե խոսողը դու ես,
 +
Որտեղի՞ց ես և ինչպե՞ս ես դու կոչվում»։
 +
 +
{{տող|106}}«Սիենայից եմ,— պատասխանեց նա այնժամ,—
 +
Եվ սրանց հետ լալով մեղքերս եմ քավում,
 +
Որ ըստ կարի շուտով երկինք բարձրանամ։
 +
 +
{{տող|109}}Խելոք չեղա, թեև Սապիա կոչվեցի.
 +
Զի հրճվեցի դժբախտությամբ ես այլոց
 +
Ավելի քան հաջողությամբ իմ գործի։
 +
 +
{{տող|112}}Եվ որպեսզի դու հավատաս իմ խոսքիս,
 +
Լսիր, թե ես ինչպես եղա խոլամիտ,
 +
Երբ թեքվել էր արդեն աղեղն հասակիս։
 +
 +
{{տող|115}}Իմ երկրացիք կռվում էին Կոլլեում
 +
Թշնամու դեմ, և ես աղոթք արի, որ
 +
Պարտվեն նրանք, զի այդ էի կամենում։
 +
 +
{{տող|118}}Այնտեղ նրանք պարտըվեցին ու փախան.
 +
Ես տեսնելով փախն ու խուճապը նրանց՝
 +
Զգացի մի ուրախություն աննման.
 +
 +
{{տող|121}}Եվ ուղղելով ժպիրհ դեմքըս առ Աստված,
 +
Ես գոչեցի. «Չեմ վախենում է՛լ քեզնից»,—
 +
Ինչպես ծվաց սարյակն օդում մեղմացած։
 +
 +
{{տող|124}}Ես ուզեցի կյանքիս վերջին վայրկյանին
 +
Աստուծո հետ հաշտվել և իմ զղջումով
 +
Պարտքըս այստեղ չէր նվազի տակավին,
 +
 +
{{տող|127}}Եթե Պիեր Պետտինայոն բարեգութ
 +
Ինձ չհիշեր աղոթքներում ջերմեռանդ
 +
Եվ չհոգար իմ փրկության համար զուտ։
 +
 +
{{տող|130}}Բայց ո՞վ ես դու, որ մեր մասին ես հարցնում.
 +
Երևում է քո աչքերը փակված չեն,
 +
Եվ կենդանի մարդու նման ես խոսում»։
 +
 +
{{տող|133}}Եվ ես. «Այստեղ իմ աչքերն էլ կփակվեն,
 +
Բայց ոչ երկար, զի մեղքերն, որ գործեցի
 +
Չարակնությամբ՝ աննշան ու սակավ են։
 +
 +
{{տող|136}}Շատ ավելի երկնչում է իմ հոգին
 +
Ստորակա տանջանքներից, և կարծես
 +
Բեռան ճնշումն զգում եմ իմ կռնակին։
 +
 +
{{տող|139}}Եվ նա. «Եթե պետք է ընկնես այդ մարզում,
 +
Ուրեմն ո՞վ քեզ բերեց այստեղ մեր միջև»։
 +
Եվ ես. «Սա, որ ինձ հետ է և չի խոսում։
 +
 +
{{տող|142}}Ես դեռ ողջ եմ, ուստի, հոգի բարեբաստ,
 +
Խնդրիր ինձնից, ինչ ես ուզում, որ անեմ
 +
Վերադարձիս քո փրկության ի նպաստ»։
 +
 +
{{տող|145}}«Օ՜,— գոչեց նա,— լսածս այնքան է նոր բան,
 +
Որ նշան է, թե քեզ սիրում է Աստված.
 +
Մերթ օգնիր ինձ աղոթքներովդ օրհնաբան։
 +
 +
{{տող|148}}Հայցում եմ քեզ հանուն իղձիդ մեծագույն,
 +
Որ եթե դու վերադառնաս Տոսկանա,
 +
Մերոնց պատմիր իմ վիճակի մասին սույն։
 +
 +
{{տող|151}}Դու կտեսնես նրանց մարդկանց մեջ ունայն,
 +
Որ հույս անեն ձեռք բերելու Տալմոնեն,
 +
Բայց զուր, ինչպես զուր են փնտրում Դիանան,
 +
 +
{{տող|154}}Որի համար բանողները կտուժեն»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնչորսերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}«Ո՞վ է սա, որ կապանքներից մարմնական
 +
Դեռ չազատված՝ շրջագայում է այստեղ
 +
Եվ բաց ու խուփ անում աչքերն ինքնակամ»։
 +
 +
{{տող|4}}«Ես չգիտեմ, բայց գիտեմ որ մենակ չէ.
 +
Ինքըդ հարցրու, դու ավելի մոտիկ ես.
 +
Միայն հետը վայելչությամբ բանակցե»։
 +
 +
{{տող|7}}Այսպես երկու հոգի, հակված մեկ մեկի,
 +
Իմ աջ կողմում խոսում էին իմ մասին,
 +
Ապա դեմքերն ինձ ուղղեցին շեշտակի։
 +
 +
{{տող|10}}Մեկն ինձ ասաց. «Ո՛վ հոգի, որ չվում ես
 +
Դեպի երկինք դեռ մարմնիդ մեջ ներփակված,
 +
Բարեհաճիր սփոփել և ասել մեզ՝
 +
 +
{{տող|13}}Ո՞րտեղից ես և ո՞վ ես դու իսկապես.
 +
Քո գալն այստեղ այնքան է մեզ զարմացնում,
 +
Ինչքան մի բան չպատահած նախապես»։
 +
 +
{{տող|16}}Եվ ես նրան. «Տոսկանայում կա մի գետ,
 +
Որ ծագում է Ֆալտերոնից և անցնում
 +
Ավելի քան հարյուր մղոն անջրպետ։
 +
 +
{{տող|19}}Այս մարմինըս այդ ափերից եմ բերում.
 +
Թե ով եմ ես՝ ասելն իզուր կլինի,
 +
Զի անունըս շատ չի հնչում դեռ երկրում»։
 +
 +
{{տող|22}}Եվ այնժամ նա այսպես տվեց պատասխան.
 +
«Եթե միտքըս քո միտքը լավ հասկացավ,
 +
Առնո գետն ես դու ակնարկում անպայման»։
 +
 +
{{տող|25}}Եվ մյուսն ասաց նրան. «Ինչո՞ւ ծածկեց նա
 +
Գետի անունն, ինչպես անում են մարդիկ,
 +
Երբ խոսում են բանի մասին մծղնյա»։
 +
 +
{{տող|28}}Եվ այն հոգին, որին տրվեց այսպես հարց,
 +
Պատասխանեց. «Չգիտեմ, բայց տեղին է,
 +
Որ անունն այդ կորչի իսպառ ու անդարձ.
 +
 +
{{տող|31}}Զի իր ակից (ուր լեռնապարն ահռելի,
 +
Որից վաղուց անջատվել է Պելորոն,
 +
Բարձրանում է այլ տեղերից ավելի)
 +
 +
{{տող|34}}Մինչև այնտեղ, ուր իր հոսանքն է տանում,
 +
Լրացնելու գոլորշիները ծովի,
 +
Ուրկից գետերն իրենց ջուրն են ստանում,
 +
 +
{{տող|37}}Բոլոր մարդիկ խորշում են լավ արարքից,
 +
Ինչպես օձից․ դա կամ տեղից է դժբախտ,
 +
Կամ տեղացոց հոռի վարքից ու բարքից։
 +
 +
{{տող|40}}Եվ այնքան են իրենց բնույթը փոխել
 +
Բնակիչներն այդ գետահովտի չարաբաստ,
 +
Որ կարծես թե նրանց Կիրկեն է սնել։
 +
 +
{{տող|43}}Գետն իր հոսքով նախ գնում է զազրոտի
 +
Խոզերի մեջ, որ ավելի են արժան
 +
Խոզկաղնի, քան մարդուն վայել սնունդի։
 +
 +
{{տող|46}}Ապա գտնում է նա շներ վայրահաչ,
 +
Որ ոռնում են իրենց ուժից ավելի,
 +
Եվ նրանցից խրտչած՝ թեքվում է դեպ աջ։
 +
 +
{{տող|49}}Իջնելով ու լայնանալով մի քիչ դեռ՝
 +
Անիծապարտ ու տարաբախտ գետը այն
 +
Հանդիպում է ոչ թե շներ, այլ գայլեր։
 +
 +
{{տող|52}}Եվ, վերջապես, կիրճերի մեջ հովունի
 +
Նա գտնում է շատ խորամանկ աղվեսներ,
 +
Որոնք ոչ մի ծուղակի մեջ չեն ընկնի։
 +
 +
{{տող|55}}Դեռ կխոսեմ, քանի մտիկ ես անում,
 +
Եվ սրան էլ լավ կլինի գիտնալ, թե
 +
Ճշմարտության ոգին ինչ է ինձ հայտնում։
 +
 +
{{տող|58}}Տեսնում եմ, թե ինչպես զարմիկդ հարազատ
 +
Գետի ափին հալածում է գայլերին
 +
Եվ ամենքին ահաբեկում է զատ֊զատ։
 +
 +
{{տող|61}}Նրանց միսը ողջ֊ողջ ծախու է հանում.
 +
Նա մորթում է նրանց իբրև ծեր գրաստ.
 +
Այլոց կյանքից, իրեն պատվից է զրկում։
 +
 +
{{տող|64}}Արյամբ արբած՝ նա սփռում է մահ, ավեր,
 +
Եվ այդ վայրը հազար տարուց չի գտնի
 +
Իր երբեմնի ծաղկուն վիճակը վավեր»։
 +
 +
{{տող|67}}Ինչպես նա, ով լսելով որ լուր մի դժնյա,
 +
Դիմափոխվում ու այլայլվում է համակ,
 +
Որտեղից էլ թեկուզ վտանգն սպառնա,
 +
 +
{{տող|70}}Այսպես մյուսը, որ լսում էր ուշիուշ,
 +
Վրդովմունքով ու տխրությամբ համակվեց,
 +
Երբ հասկացավ այդ խոսքերը չարագուժ։
 +
 +
{{տող|73}}Մեկի խոսքերն ու մյուսի դեմքը հուզված
 +
Ինձ դրդեցին գիտնալ նրանց անուններն.
 +
Եվ այդ հարցրի աղերսանքով երկյուղած։
 +
 +
{{տող|76}}Եվ նույն հոգին պատասխանեց ինձ այսպես.
 +
«Դու ուզում ես, որ իմ անունը հայտնեմ,
 +
Մինչդեռ քոնը դու չես ուզում հայտնել մեզ։
 +
 +
{{տող|79}}Բայց քանի որ դու այստեղ ես ժամանել,
 +
Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ.
 +
Գիտցիր, որ ես Գուիդո դել Դուկան եմ։
 +
 +
{{տող|82}}Արյունս այնքան բորբոքվում էր նախանձով,
 +
Որ եթե ես մեկին ուրախ տեսնեի,
 +
Կպատեր իմ դեմքը մռայլ թախիծով։
 +
 +
{{տող|85}}Արդ քաղում եմ, ինչ որ ինքս եմ սերմանել.
 +
Ո՛վ մարդկանց ցեղ, ինչո՞ւ ձգտում ես նրան,
 +
Ինչ չես կարող ուրիշի հետ բաժանել։
 +
 +
{{տող|88}}Սա Ռինիերն է, փառքն ու պարծանքը իրոք
 +
Կալբոլենց տան, արժանիքները որի
 +
Չեն պահպանել ժառանգորդները նորոգ։
 +
 +
{{տող|91}}Արդ ոչ միայն նրա տոհմն է մերկացած
 +
— Միջև Պոյի, լեռան, ծովի, Ռենոյի —
 +
Իր ձիրքերից, և բարքերով մեղկացած։
 +
 +
{{տող|94}}Մոլախոտերն այնտեղ այնքան են աճել,
 +
Որ ինչքան էլ այդ շրջանը մշակվի,
 +
Դրանք այլևս անհնար է անճիտել։
 +
 +
{{տող|97}}Ո՞ւր է Լիցիոն, ո՞ւր՝ Արրիգո Մանարդին,
 +
Պիեր Տրավերսարն ու Գուիդո դի Կարպինյան,
 +
Ո՛վ խորթացած ռոմանյացիքըդ արդի։
 +
 +
{{տող|100}}Ե՞րբ մի Ֆաբրո պիտի ծնի Բոլոնիան,
 +
Ե՞րբ Ֆայենցան՝ մի Բեռնարդին դի Ֆոսկո —
 +
Ազնիվ մի մարդ սերած զարմից աննշան։
 +
 +
{{տող|103}}Ո՛վ տոսկանցի այժմ էլ ողբում եմ ես դեռ,
 +
Երբ հիշում եմ Գուիդո դա Պրատային
 +
Եվ Ուգոլին դ՚Ացցոյին, որ մեզ հետ էր.
 +
 +
{{տող|106}}Ֆեդերիկո Տինյոզոյին հարազատ,
 +
Տրավերսար ու Անաստաջի տոհմերին
 +
(Երկու տոհմեր, որ չունեցան պայազատ).
 +
 +
{{տող|109}}Արանց, կանանց և նրանց փույթը տածած
 +
Ասպետական մարտերին ու բարքերին,
 +
Մինչ սրտերը այժմ այնքան են ժանտացած։
 +
 +
{{տող|112}}Ո՛վ Բերտինոր, էլ ինչո՞ւ չես չքանում։
 +
Երբ չվել են քո տոհմիկները բոլոր,
 +
Որ չաղարտվեն քո չարաշուք գեհյանում։
 +
 +
{{տող|115}}Լավ է, որ է Բանյակավալն անսերունդ,
 +
Եվ վատ է որ Կաստրոկարոն ու Կոնիոն
 +
Դեռ սերում են կոմսերի նոր֊նոր ծնունդ։
 +
 +
{{տող|118}}Լավ կլինեն Պագանիներն, երբ գնա
 +
Նրանց դևը, բայց ոչ այնքան, որ իրենց
 +
Համբավն ամեն խծբծանքից զերծ մնա։
 +
 +
{{տող|121}}Ո՛վ Ուգոլին դե՚ Ֆանտոլին անվանի,
 +
Քո համբավը ապահով է, ըստ որում
 +
Սերունդ չունես, որպեսզի այն մթագնի։
 +
 +
{{տող|124}}Բայց, տոսկանցի, է՛լ հրաժեշտ դու մեզ տուր.
 +
Այժմ ավելի ուզում եմ լալ, քան խոսել,
 +
Այնքան հուզեց ինձ մեր զրույցը տխուր»։
 +
 +
{{տող|127}}Հոգիներն այն մեր քայլերը լսեցին,
 +
Եվ մենք նրանց լռությունից հասկացանք,
 +
Որ ուղիղ ու ճիշտ էր բռնած մեր ուղին։
 +
 +
{{տող|130}}Երբ մնացինք մենակ, առաջ շարժվելով,
 +
Մի ձայն, նման շառաչյունին կայծակի,
 +
Հանկարծ հնչեց մեր հանդիման, գոչելով.
 +
 +
{{տող|133}}«Ով ինձ գտնի, ուզում է ինձ սպանի».
 +
Եվ չքացավ ինչպես ձայնը որոտման,
 +
Որ անցնում է, պատռելով ամպը երկնի։
 +
 +
{{տող|136}}Հազիվ թե մենք դադարեցինք լսել այն,
 +
Ահա ուրիշ մի շառաչյուն հետևեց,
 +
Որ նախորդի նման հնչեց բարձրաձայն.
 +
 +
{{տող|139}}«Ես Ագլաուրն եմ, որ դարձա քարի փերթ»։
 +
Այնժամ ահից քայլերս աջ կողմ ուղղեցի
 +
Եվ բանաստեղծ առաջնորդիս կպա սերտ։
 +
 +
{{տող|142}}Ամեն մի ձայն օդում լռել էր արդեն։
 +
Վարպետս ասաց. «Սրանք սանձերն են այն խիստ,
 +
Որոնք մարդուն իր չափի մեջ կպահեն։
 +
 +
{{տող|145}}Բայց խայծն է ձեզ հրապուրում անդադար
 +
Եվ ձեզ գցում թակարդը հին ոսոխի.
 +
Ուստի զուր են սանձն ու կոչը ձեզ համար։
 +
 +
{{տող|148}}Ձեր շուրջ դարձող երկինքը ձեզ է կանչում.
 +
Ցույց տալով ձեզ իր հմայքներն անսպառ,
 +
Բայց ձեր աչքը միայն երկրին է կառչում։
 +
 +
{{տող|151}}Դրա համար ձեզ պատժում է Տերն արդար»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնհինգերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Որքան միջոց հարկ է լինում անցնելու
 +
Մշտահոլով գնդին՝ օրվա սկզբից
 +
Մինչև երրորդ ժամվա վախճանն հասնելու,
 +
 +
{{տող|4}}Այնքան միջոց էր արևին մնացել
 +
Դեռ անցնելու, որ ավարտեր ընթացքն իր։
 +
Աստ երեկո և անդ գիշեր էր դարձել։
 +
 +
{{տող|7}}Նրա շողերն ուղղված էին մեր դեմքին,
 +
Զի լեռան շուրջ շարժվել էինք մենք այնքան,
 +
Որ արևմուտք էինք գնում երկոքին,
 +
 +
{{տող|10}}Երբ զգացի, որ աչքերըս շլացան
 +
Այդ շողերից ավելի վառ մի լույսից.
 +
Եվ պատճառը չիմանալով զարմացա։
 +
 +
{{տող|13}}Ձեռքերս այնժամ դեպի հոնքերըս տարա
 +
Եվ աչքերիս վերև հովար կազմեցի,
 +
Մեղմացնելու համար լույսը հորդառատ։
 +
 +
{{տող|16}}Ինչպես ջրից կամ հայելուց տափարակ
 +
Ցոլքն է ցայտում ընդդիմակաց ուղղությամբ,
 +
Բարձրանալով և իջնելով շատ արագ,
 +
 +
{{տող|19}}Եվ հավասար տարածություն անցնելիս
 +
Քարի անկման զուգահեռ գիծ է կազմում,
 +
Ինչպես փորձն ու գիտությունն են ցույց տալիս,
 +
 +
{{տող|22}}Այսպես ահա անդրադարձված մի վառ լույս
 +
Զարկեց դեմքիս հանդիպակաց անկյունից,
 +
Որից աչքերս անմիջապես տվին խույս։
 +
 +
{{տող|25}}«Այդ ի՞նչ լույս է, ասա, հայր իմ անձկալի,—
 +
Ասացի ես,— որ աչքերս է շլացնում,
 +
Եվ որ կարծես դեպի մեր կողմ է գալիս»։
 +
 +
{{տող|28}}Պատասխանեց. «Մի զարմանա եթե քեզ
 +
Շլացնում է ընտանիքը երկնային.
 +
Հրեշտակ է, որ գալիս է վեր ճամփել մեզ։
 +
 +
{{տող|31}}Նման բաներ տեսնելը քեզ շատ շուտով
 +
Կպատճառի ոչ թե տանջանք, այլ բերկրանք,
 +
Որքան զգալ կարող ես քո բնույթով»։
 +
 +
{{տող|34}}Երբ մոտեցավ հրեշտակը այն օրհնյալ,
 +
Զվարթ ձայնով ասաց. «Ելեք այստեղից,
 +
Վերելքն այստեղ նվազ է թեք, սեպացյալ»։
 +
 +
{{տող|37}}Մենք բարձրանում էինք արդեն այնտեղից,
 +
Երբ «Երանի ողորմածաց», «Ցնծացէք»
 +
Օրհներգերը հնչեցին մեր ետևից։
 +
 +
{{տող|40}}Վարպետս ու ես ելնում էինք միայնակ,
 +
Եվ այնժամ ես մտածեցի գնալիս
 +
Օգուտ քաղել իր խոսքերից խոհունակ։
 +
 +
{{տող|43}}Եվ Ես դարձա նրան այսպես հարցնելով.
 +
«Ի՞նչ կամեցավ ասել հոգին Ռոմանյո
 +
Անբաժնելի բարյաց մասին հիշելով»։
 +
 +
{{տող|46}}Վարպետս ասաց. «Հետևանքն իր մոլության
 +
Հասկանում է. զարմանալի չէ, որ նա
 +
Զգուշացնում, սաստ է կարդում մարդկության։
 +
 +
{{տող|49}}Դուք ձգտում եք բարիքներին այն վաղանց,
 +
Որ պակսում են բաժանելով այլոց հետ,
 +
Եվ դա ձեր մեջ առաջացնում է նախանձ։
 +
 +
{{տող|52}}Բայց եթե սերն հանդեպ բարին վեհագույն
 +
Ձեր իղձերը դեպի երկինք ուղղել տար,
 +
Այդ երկյուղը ձեր սրտում չէր դնի բույն,
 +
 +
{{տող|55}}Քանզի այնտեղ ինչքան շատեր ասեն «մեր»,
 +
Այնքան ամեն մեկը հարուստ կլինի
 +
Եվ այնքան սեր կբորբոքվի նրանց մեջ»։
 +
 +
{{տող|58}}«Հիմա նվազ գոհացած եմ ինձ զգում,—
 +
Ասացի ես,— քան երբ հարցրի այս մասին.
 +
Զի արդ ունեմ նոր տարակույս իմ մտքում։
 +
 +
{{տող|61}}Ինչպե՞ս բարիք մի բաշխված շատերին,
 +
Սրանց հարուստ կդարձընի ավելի,
 +
Քան եթե այն բաշխված լինի քչերին»։
 +
 +
{{տող|64}}Եվ նա ասաց. «Քո ուշն ու միտը նորեն
 +
Բևեռում ես բարիքներին երկրային,
 +
Եվ խավար ես տեսնում լույսի փոխարեն։
 +
 +
{{տող|67}}Այն անհուն և անճառ էակն երկնակալ
 +
Հաղորդվում է իրեն սիրող էակին,
 +
Ինչպես արփու շողը՝ մարմնին լուսընկալ։
 +
 +
{{տող|70}}Այնքան տրվում, որքան սեր է նա գտնում.
 +
Ուստի որքան սիրով զեղուն է հոգին,
 +
Այնքան շատ է նրան Հավերժն հաղորդվում։
 +
 +
{{տող|73}}Որքան շատ են սիրողները երկնքում,
 +
Այնքան շատ են բարիք գտնում սիրո մեջ
 +
Եվ բարիքի շողերն իրար արձակում։
 +
 +
{{տող|76}}Եթե գոհ չես իմ խոսքերից կարճառոտ,
 +
Բեատրիչեն քեզ լիովին կպարզի
 +
Այս հարցերը, ինչպես հարցերն այլ կնճռոտ։
 +
 +
{{տող|79}}Հիմա ջանա, որ շուտ բուժվեն ու ջնջվեն
 +
Երկուսի պես հինգ վերքերըդ մնացյալ,
 +
Որոնք զղջմամբ ու քավությամբ կփակվեն»։
 +
 +
{{տող|82}}Մինչդեռ «գոհ եմ» ուզում էի ես ասել,
 +
Հարկադրված եղա լռել տեսնելով,
 +
Որ մի ուրիշ բոլորակ եմ ես հասել։
 +
 +
{{տող|85}}Այստեղ ասես գրավվեցի ես հանկարծ
 +
Հափշտակիչ տեսիլքներով և տեսա
 +
Մի տաճարում բազում մարդկանց հավաքված.
 +
 +
{{տող|88}}Եվ մի կնոջ, որ կանգնած մոտ դրանդու,
 +
Նեղանում էր գորովանքով մայրական.
 +
«Որդյակ, ինչո՞ւ այդպիսի բան արիր դու։
 +
 +
{{տող|91}}Հայրըդ ու ես՝ մտատանջ ու սրտացավ,
 +
Քեզ փնտրելու էինք ելել»։ Ու լռեց.
 +
Եվ առաջին իմ տեսիլքը չքացավ։
 +
 +
{{տող|94}}Այնուհետև մի ուրիշ կին երևաց,
 +
Այտերն օծված արտասուքի շիթերով,
 +
Որոնցով նա վիշտն էր պոռթկում ամբարված։
 +
 +
{{տող|97}}Նա ասում էր. «Թե քաղաքի տերն ես այն,
 +
Որի անվան համար վեճի մտան դիք,
 +
Եվ որ ակն է իմաստության ամենայն,
 +
 +
{{տող|100}}Վրեժ լուծիր այն պատանուց անզգամ,
 +
Որ համբուրեց մեր աղջկան, Պիսիստրա՛տ»։
 +
Եվ Պիսիստրատն հեզահամբույր, հեզակամ,
 +
 +
{{տող|103}}Հանդարտ դեմքով պատասխանեց. «Ի՞նչ կանենք
 +
Մեզ վատություն կամեցողին, եթե որ
 +
Մեզ սիրողին դատապարտենք ու պատժենք»։
 +
 +
{{տող|106}}Ապա տեսա մարդկանց ցասմամբ լիարբշիռ
 +
Որ քարկոծում էին ջահել մի մարդու,
 +
Մեկը մյուսին պոռալով՝ «Զարկ, սպանիր»։
 +
 +
{{տող|109}}Եվ նա արդեն գետին ընկած, տարածված,
 +
Գալարվում էր օրհասական մահվան մեջ,
 +
Բայց աչքերը միշտ դեպ երկինք կարկառած,
 +
 +
{{տող|112}}Տագնապի մեջ աղոթում էր Բարձրյալին,
 +
Որ ներեր իր ոսոխներին հալածիչ,
 +
Մի դեմքով որ լի էր գութով վշտագին։
 +
 +
{{տող|115}}Երբ իմ հոգին վերադարձավ արտաքին
 +
Առարկաներն ընկալելու կացության,
 +
Տեսիլքներից ուշքի եկա ես կրկին։
 +
 +
{{տող|118}}Առաջնորդըս, տեսնելով որ նոր զարթնող
 +
Մարդու նման ես դանդաղում եմ, ասաց.
 +
«Ի՞նչ ունես, որ դու քեզ պահել չես կարող.
 +
 +
{{տող|121}}Աչքերըդ փակ և ոտքերըդ դեդևկոտ
 +
Դու քայլեցիր կես փարսախից ավելի,
 +
Որպես մի մարդ գինեհարյալ կամ քնկոտ»։
 +
 +
{{տող|124}}Ես ասացի. «Լսիր ինձ, հայր իմ ազնիվ,
 +
Քեզ կասեմ թե ինչեր տեսա տեսիլքում,
 +
Երբ գայթ ի գայթ քայլում էի ես հազիվ»։
 +
 +
{{տող|127}}Եվ նա ասաց. «Հարյուր դիմակ էլ, դիցուք,
 +
Դու կրեիր, կկարդայի միտքը քո,
 +
Թեկուզ ինչքան էլ նա լիներ խուսափուկ։
 +
 +
{{տող|130}}Ինչ որ տեսար, նրա համար էր որ դու
 +
Սիրտըդ բանաս խաղաղության ջրերին,
 +
Որ բխում են Ակնաղբյուրից կենսատու։
 +
 +
{{տող|133}}Ես «ինչ ունես» չհարցրի քեզ այն մտքով,
 +
Ինչ մտքով որ պիտի հարցներ քեզ մի մարդ,
 +
Որ տեսնում է լոկ մարմնական իր աչքով.
 +
 +
{{տող|136}}Այլ հարցրի, որ քեզ ներշնչեմ ուժ, կորով.
 +
Այսպես հարկ է խթանել այն ծույլերին,
 +
Որ, սթափված, տեղից շարժվում են զոռով»։
 +
 +
{{տող|139}}Վերջալույսի պահն էր արդեն, և ինչքան
 +
Մեզ թույլ էին տալիս շողերն առկայծող,
 +
Ուշիուշով դիտում էինք հեռական։
 +
 +
{{տող|142}}Քիչ֊քիչ ահա մոտենում էր դեպի մեզ
 +
Մի ստվար ծուխ, գիշերվա պես մթագնիչ,
 +
Որից չկար ազատվելու ճար կարծես.
 +
 +
{{տող|145}}Դա խավարեց մեր աչքերն ու օդը ջինջ։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնվեցերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Խոր խավարը Դժոխքի և գիշերի՝
 +
Աստղազուրկ ու սահմանափակ երկնի տակ,
 +
Որ պատած է խիտ խավերով ամպերի,
 +
 +
{{տող|4}}Դեմքըս այնպես թանձըր քողով չպատեց,
 +
Ոչ էլ եղավ տեսողությանս այնպես խոր,
 +
Ինչպես ծուխն այն, որ այստեղ մեզ պարուրեց։
 +
 +
{{տող|7}}Նա աչքերս թույլ չտվեց բաց անել։
 +
Տեսնելով այդ՝ առաջնորդըս մոտեցավ,
 +
Որ կարենամ նրա ուսին ես հենվել։
 +
 +
{{տող|10}}Ինչպես կույրը, որպեսզի իր ճամփայից
 +
Չմոլորվի ու չընդհարվի մի բանի,
 +
Գնում է իր առաջնորդի ետևից,
 +
 +
{{տող|13}}Այսպես էի ծխի միջով գնում ես,
 +
Ունկնդրելով առաջնորդիս, որ անվերջ
 +
Ասում էր ինձ. «Զգույշ, ինձնից չզատվես»։
 +
 +
{{տող|16}}Ես լսեցի ձայներ, որոնք ի սրտանց
 +
Հայցում էին խաղաղություն, գթություն
 +
Աստծու գառից, որ բառնա մեղքը յուրյանց։
 +
 +
{{տող|19}}«Գառն Աստուծոյ» էին նրանք երգում հար,
 +
Երգում այնպես ելևէջով համակերպ,
 +
Որ կարծես թե ունեին ձայն միալար։
 +
 +
{{տող|22}}Եվ ես. «Վարպետ, հոգիների ձա՞յնն է այն»։
 +
Եվ նա ասաց. «Այո, ճիշտ ես գուշակում.
 +
Նրանք իրենց մեղքն են քավում բարկության»։
 +
 +
{{տող|25}}«Արդ ո՞վ ես դու, որ մեր ծխով ես անցնում
 +
Եվ մեր մասին հարցապնդում, որպես թե
 +
Դեռ ողջերի աշխարհին ես պատկանում»։
 +
 +
{{տող|28}}Այսպես ահա խոսեց մի ձայն մոտը մեր։
 +
Վարպետըս ինձ. «Պատասխանիր դու նրան,
 +
Եվ հարցրու, թե այս կողմի՞ց են ելնում վեր»։
 +
 +
{{տող|31}}Եվ ես. «Ո՛վ դու, որ մաքրվում ես այդպես,
 +
Որպեսզի քեզ Հաստողի մոտ բարձրանաս,
 +
Կզարմանաս, եթե դու ինձ ուղեկցես»։
 +
 +
{{տող|34}}Պատասխանեց. «Ինչքան կարող եմ՝ կգամ,
 +
Եթե ծուխը թույլ չի տալիս մեզ տեսնել,
 +
Լսելը մեզ կդարձընի համակամ»։
 +
 +
{{տող|37}}«Վեր եմ գնում այս մարմնական պատանքով,
 +
Որին միայն մահն է լուծում,— ասացի,—
 +
Այստեղ եկա արհավրալի Դժոխքով.
 +
 +
{{տող|40}}Եվ եթե ինձ Աստված շնորհ է արել,
 +
Թույլ տալով որ ես իր պալատը տեսնեմ
 +
Մի կերպով, որ այժմ անսովոր է դառել,
 +
 +
{{տող|43}}Ապա հայտնիր, թե դու կյանքում ո՞վ եղար,
 +
Եվ ասա թե ճի՞շտ է բռնած իմ ուղին,
 +
Քո խոսքերը թող մեզ լինեն ղեկավար»։
 +
 +
{{տող|46}}«Լոմբարդցի եմ և Մարկո եմ ես կոչվում.
 +
Աշխարհ տեսա ու սիրեցի լավ բարքեր,
 +
Որոնց հիմա արդեն ոչ ոք չի ձգտում։
 +
 +
{{տող|49}}Դու գնում ես դեպի վերև ուղղապես»։
 +
Այսպես ասաց, ապա հարեց. «Խնդրում եմ,
 +
Երբ վեր հասնես, դու ինձ համար կաղոթես»։
 +
 +
{{տող|52}}Եվ ես նրան. «Քո բաղձանքը ես կանեմ,
 +
Սակայն իմ մեջ մի տարակույս ծագեց արդ,
 +
Որից եթե ես չազատվեմ՝ կպայթեմ։
 +
 +
{{տող|55}}Առաջ պարզ էր, սակայն հիմա բարդացավ
 +
Այն հարցըդ, որ շոշափեցիր դու այստեղ,
 +
Եվ որ այժըմ ինձ տալիս է գլխացավ։
 +
 +
{{տող|58}}Ասածիդ պես, հիմա աշխարհը ողջամբ
 +
Մերկացել է ամեն ազնիվ բարքերից
 +
Եվ հղի ու լի է ամեն չարությամբ։
 +
 +
{{տող|61}}Սակայն ի՞նչն է դրա պատճառը մեկին,
 +
Աստղե՞րն են, թե՞ մարդիկ՝ իրենք։ Եվ երբ ես
 +
Իմանամ այդ՝ կբացատրեմ ամենքին»։
 +
 +
{{տող|64}}Նա արձակեց խոր հառաչանք վշտակեզ
 +
Եվ սկսեց. «Աշխարհը կույր է, եղբայր.
 +
Դու այնտեղից անշուշտ եկած կլինես։
 +
 +
{{տող|67}}Դուք, ապրողներդ, աստղերին եք վերագրում
 +
Ամեն պատճառ, կարծես նրանց ներգործման
 +
Արդյունք լիներ, ինչ պատահում է երկրում։
 +
 +
{{տող|70}}Եթե այդպես լիներ, ձեր մեջ կբարձվեր
 +
Ազատ կամքը և արդար չէր լինի, որ
 +
Բարին խինդով, չարը վշտով հատուցվեր։
 +
 +
{{տող|73}}Աստղերից են ձեր հակումներն առաջին,
 +
Ոչ բոլորը, դիցուք բոլորը, բայց ձեզ
 +
Լույս է տրված ջոկելու չարն ու բարին,
 +
 +
{{տող|76}}Եվ ազատ կամք, որը եթե ի սկզբան
 +
Վատ կկռվի հակումների դեմ հոռի,
 +
Լավ կոփվելով՝ հուսկ դուրս կգա հաղթական։
 +
 +
{{տող|79}}Դուք, ազատներդ, ենթարկվում եք արարող
 +
Մի զորության, որ ստեղծեց ձեր հոգին,
 +
Որի վրա աստղերն ազդել չեն կարող։
 +
 +
{{տող|82}}Եթե աշխարհն արդ դարձել է ամբարիշտ,
 +
Դուք եք պատճառն և դա ձեր մեջ որոնեք.
 +
Հիմա ես քեզ կբացատրեմ միտքըս ճիշտ։
 +
 +
{{տող|85}}Մարդու հոգին, որ ստեղծված է Աստծուց,
 +
Դուրս է պրծնում արարչական ձեռքերից
 +
Եվ աշխարհ է մտնում մանկան պես մերկուց.
 +
 +
{{տող|88}}Եվ դեռ ամեն ինչի անփորձ ու անգետ,
 +
Ուրախանում ու խայտում է մանկան պես,
 +
Զի ի բնե հաճույքի է հակամետ։
 +
 +
{{տող|91}}Ճաշակում է նախ բարիքները ումպետ
 +
Եվ պատրանքով վազում նրանց ետևից,
 +
Եթե նրան ետ չպահի սանձ կամ պետ։
 +
 +
{{տող|94}}Արդ իբրև սանձ պահանջվեցին օրենքներ,
 +
Իսկ իբրև պետ պահանջվեց մի միապետ,
 +
Որ քաղաքի միջնաբերդը գեթ տեսներ։
 +
 +
{{տող|97}}Օրենքներ կան, բայց ովքե՞ր են պահողներ,
 +
Հիմա ոչ ոք. իսկ հովիվը առաջնորդ
 +
Որոճում է, բայց չունի հերձ կճղակներ։
 +
 +
{{տող|100}}Եվ ամբոխը, տեսնելով որ հովիվն իր
 +
Ձգտում է լոկ բարիքների նյութական,
 +
Ինքն էլ խժռում և չի դնում այլ խնդիր։
 +
 +
{{տող|103}}Ուստի պարզ է, որ վարչությունն է վատթար
 +
Պատճառն արդի ապականման աշխարհի,
 +
Ոչ թե մարդկանց բնությունը վատախտար։
 +
 +
{{տող|106}}Հռոմը, որ հարդարիչն էր աշխարհի,
 +
Ուներ երկու լուսատուներ, որ մարդկանց
 +
Նշում էին ուղին երկնի ու երկրի։
 +
 +
{{տող|109}}Մեկը մյուսին մարեց, և սուրը խառնվեց
 +
Մականի հետ, ու հետևանքն այն եղավ,
 +
Որ թե մեկը և թե մյուսը խաթարվեց,
 +
 +
{{տող|112}}Ու վերացավ փոխադարձ վախն իրարից։
 +
Նայիր հասկին, եթե ինձ չես հավատում.
 +
Ամենայն տունկ ճանաչում են իր պտղից։
 +
 +
{{տող|115}}Այն երկրում, ուր հոսում են Պոն, Աղիջեն,
 +
Հեշտ էր գտնել առաքինի վարք ու բարք,
 +
Երբ Ֆեդերիկն սկսած չէր դեռ վիճել։
 +
 +
{{տող|118}}Այժմ այդ երկրով ազատ կարող է անցնել
 +
Ամեն շուտիկ, առանց երկյուղ զգալու,
 +
Որ կարող է կարգին մարդու հանդիպել։
 +
 +
{{տող|121}}Այնտեղ դեռ կան երեք ծերեր կենդանի,
 +
Որ խրտնում են նոր բարքերից խորթացած
 +
Եվ ձգտում են վաղուց կյանքին անդենի.
 +
 +
{{տող|124}}Անուններն են Կուրրադո դա Պալացցո,
 +
Լավ Գերարդո և Գուիդո դա Կաստել,
 +
Որ ֆրանսիացիք կոչում են պարզ Լոմբարդո։
 +
 +
{{տող|127}}Արդ ձուլելով իր մեջ երկու վարչություն,
 +
Ցեխն է խրվել եկեղեցին Հռոմի,
 +
Աղտեղելով և՛ իրեն, և՛ բեռը դույն»։
 +
 +
{{տող|130}}«Ո՛վ իմ Մարկո, դատում ես ճիշտ և ստույգ,—
 +
Ասացի ես։— Այժմ հասկացա, թե ինչու
 +
Դևի որդիք ձեռք չբերին կայք ու գույք։
 +
 +
{{տող|133}}Սակայն ո՞վ է այն Գերարդոն փառազուն,
 +
Որ հանգուցյալ սերնդից է մնացել,
 +
Ի նախատինս նոր սերնդին վայրասուն»։
 +
 +
{{տող|136}}«Քո խոսքերը տարօրինակ են հնչում,—
 +
Պատասխանեց,— զարմանալի է, որ դու
 +
Տոսկանցի ես և նրան չես ճանաչում։
 +
 +
{{տող|139}}Ուրիշ անուն ես չեմ կարող նրան տալ,
 +
Թե ոչ ասել, որ նա հայրն է Գայայի։
 +
Աստված ձեզ հետ. էլ չեմ կարող ձեզ հետ գալ։
 +
 +
{{տող|142}}Ծխի միջով մի լույս շողում է անդ, տես.
 +
Հրեշտակ է դա. ինձ հարկավոր է մեկնել,
 +
Նախքան այստեղ նրա գալը ի հանդես»։
 +
 +
{{տող|145}}Այսպես ասաց և էլ չուզեց ինձ լսել։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնյոթերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ո՛վ ընթերցող, եթե երբեք լեռներում
 +
Քեզ պատեց մեգ, որի միջով դու տեսար,
 +
Ինչպես մաշկի միջով խլուրդն է տեսնում,
 +
 +
{{տող|4}}Հիշիր ինչպես ճաճանչները արևի
 +
Թափանցում են խիտ ու խոնավ մշուշով,
 +
Երբ սա քիչ֊քիչ նոսրանում է հիրավի.
 +
 +
{{տող|7}}Եվ կարող ես պատկերացնել, թե ինչպես
 +
Ծխի միջով ես նայեցի արևին,
 +
Երբ սա արդեն մայր էր մտնում համրապես։
 +
 +
{{տող|10}}Այսպես քայլերս առաջնորդիս քայլերին
 +
Համակերպած՝ դուրս եկա այն ծխամպից,
 +
Երբ մութ էին արդեն ափերն ստորին։
 +
 +
{{տող|13}}Ո՛վ տեսիլքներ, մերթ այնքան եք կտրում մեզ
 +
Արտաշխարհից, որ մենք ոչինչ չենք լսի,
 +
Թեկուզ հնչեն հազար փողեր շուրջը մեր.
 +
 +
{{տող|16}}Ձեր աղբյուրը ի՞նչ է, եթե զգայք չեն.
 +
Ձեր աղբյուրը հարկավ լույսն է գերբնական,
 +
Որ գործում է ի վերուստ կամ ինքնօրեն.
 +
 +
{{տող|19}}Տեսիլքիս մեջ տեսա պատկերը նրա,
 +
Ով իր ոճրի համար փոխվեց այն թռչնին,
 +
Որ հրճվում է իր դայլայլից առօրյա։
 +
 +
{{տող|22}}Այստեղ միտքըս իր մեջ այնքան էր գոցվել,
 +
Որ ազդակներն զգայական աշխարհի
 +
Չէին կարող նրա վրա ներգործել։
 +
 +
{{տող|25}}Ապա տեսա իմ տեսիլքում հոգեզմայլ
 +
Մի խաչելյալ, դեմքով գոռոզ ու վայրագ,
 +
Որ մեռնում էր պահելով տեսքն անայլայլ։
 +
 +
{{տող|28}}Ասուերոս արքան էին նրա քով,
 +
Եսթեր կինը և Մարդոքեն այն արդար,
 +
Որ ուղղամիտ եղավ խոսքով ու գործով։
 +
 +
{{տող|31}}Երբ չքացավ այս պատկերը տեսլային,
 +
Ցնդելով այն պղպջակի նմանակ,
 +
Որ զրկվել է իր պատյանից ջրային,
 +
 +
{{տող|34}}Ինձ երևաց մի աղջնակ վշտալից,
 +
Որ լալագին ասում էր. «Ո՛վ թագուհի,
 +
Ինչո՞ւ մեռնել փափագեցիր զայրույթից։
 +
 +
{{տող|37}}Դու մեռար, որ Լավինիայիդ չկորցնես,
 +
Եվ կորցըրիր ինձ։ Մայր, նախքան մահն իմ սիրո,
 +
Ես քո մահն եմ հիմա ողբում դառնապես»։
 +
 +
{{տող|40}}Ինչպես մարդու քունը խզվում է հանկարծ
 +
Ազդեցության ներքո պայծառ մի լույսի,
 +
Եվ տակավ առ տակավ անցնում է անդարձ,
 +
 +
{{տող|43}}Այսպես անցան իմ տեսիլքներն այցելու,
 +
Երբ իմ դեմքին հանկարծ զարկավ մի վառ լույս,
 +
Ավելի վառ, քան սովոր ենք տեսնելու։
 +
 +
{{տող|46}}Շուրջըս դարձա գիտնալու թե ուր եմ ես,
 +
Երբ մի ձայն, որ ամբողջ ուշքըս գրավեց,
 +
«Այստեղից են վեր բարձրանում»,— ասաց մեզ։
 +
 +
{{տող|49}}Այնքան էի ես անհամբեր տեսնելու,
 +
Թե ով էր այն բարբառողը, որ մինչև
 +
Նա չերևար՝ հանգիստ չէի լինելու։
 +
 +
{{տող|52}}Բայց աչքերըս նրա լույսից շլացան,
 +
Ինչպես մարդու աչքը լույսից արևի,
 +
Որ պատած է իր շողերով վայրացան։
 +
 +
{{տող|55}}«Սա երկնային մի ոգի է, որ առանց
 +
Մեր խնդրանքին՝ մեզ վերելքն է ցույց տալիս
 +
Եվ քողարկում իրեն լույսով անթափանց։
 +
 +
{{տող|58}}Նա վարվում էր մեզ հետ, ինչպես մարդն իր հետ.
 +
Ով չի օգնում, երբ կարոտյալ է տեսնում,
 +
Հայցը կանխավ մերժելու է հակամետ։
 +
 +
{{տող|61}}Արդ մեզ արած իր հրավերն ընդունենք.
 +
Դեռ չմթնած ջանանք վերև բարձրանալ,
 +
Քանզի հետո էլ չենք կարող ելնել մենք»։
 +
 +
{{տող|64}}Այսպես ասաց ինձ առաջնորդս առանձին,
 +
Եվ քայլներըս դեպի սանդուղքն ուղղեցինք.
 +
Երբ ոտք դրինք աստիճանին առաջին,
 +
 +
{{տող|67}}Ես զգացի թևաբախում իմ դեմքին
 +
Եվ լսեցի «Հաշտարարաց երանի»,
 +
Որոնք զերծ են բարկությունից մեղսագին»։
 +
 +
{{տող|70}}Հետին շողերն աղջամուղջին նախորդող
 +
Արդեն այնքան շիջել էին եթերում,
 +
Որ երևում էին աստղերն առկայծող։
 +
 +
{{տող|73}}«Ո՛վ իմ կորով, ինչո՞ւ ցնդում ես այդպես»,—
 +
Ասում էի ես յուրովի, զգալով,
 +
Որ սրունքներս հոգնել էին մեծապես։
 +
 +
{{տող|76}}Հասել էինք արդեն սանդղի բարձունքին,
 +
Եվ կանգ առել, ինչպես նավը լողացող,
 +
Որ կանգնում է, երբ հասնում է ափունքին։
 +
 +
{{տող|79}}Նոր ոլորտում մի պահ ես լուռ մնացի,
 +
Սպասելով որևէ բան լսել նոր,
 +
Ապա դարձա վարպետիս և ասացի.
 +
 +
{{տող|82}}«Իմ բարի հայր, արդ ասա ինձ՝ ի՞նչ հանցանք.
 +
Քավվում է այս բոլորակում, և եթե
 +
Մենք կանգ առանք, թող խոսքերըդ չառնեն կանգ»։
 +
 +
{{տող|85}}«Այստեղ է իր հատուցումը ստանում
 +
Թույլ ու թերի սերը բարու,— ասաց նա,—
 +
Այստեղ են հենց ալարկոտին խթանում։
 +
 +
{{տող|88}}Բայց որպեսզի ավելի լավ հասկանաս,
 +
Ուշի ուշով ինձ ունկըն դիր և դու մեր
 +
Այս կանգառից որոշ օգուտ կստանաս»։
 +
 +
{{տող|91}}Եվ նա սկսեց. «Լսիր, որդի սիրեկան,
 +
Արարիչն ու արարածները բոլոր
 +
Լի են սիրով բնական ու հոգեկան։
 +
 +
{{տող|94}}Բնականը ենթակա չէ սխալի,
 +
Իսկ մյուսը սխալվում է վատ ձգտմամբ,
 +
Կամ ձգտելով չափից քիչ կամ ավելի.
 +
 +
{{տող|97}}Եվ քանի նա վսեմ բարուն է ձգտում
 +
Ու չափ պահում բարիքների մեջ նսեմ,
 +
Վատ հաճույքի նախապատճառ չի լինում։
 +
 +
{{տող|100}}Բայց երբ սերն այդ մի վատ բանի է ձգտում
 +
Կամ բարուն է ձգտում չափից շատ կամ քիչ,
 +
Արարածը Արարչի դեմ է գործում։
 +
 +
{{տող|103}}Այստեղից էլ կհասկանաս առհարկի,
 +
Որ մարդկանց մեջ սերը հիմքն է ամենայն
 +
Առաքինի և մեղսավոր արարքի։
 +
 +
{{տող|106}}Արդ զի սերը չի կարելի անջատել
 +
Ենթակայի օգտամատույց բարիքից,
 +
Մարդ չի կարող սեփական անձը ատել։
 +
 +
{{տող|109}}Նմանապես չի կարելի ըմբռնել
 +
Մի ինքնագո էակ՝ անկախ Արարչից,
 +
Ուստի նրան չի կարելի անգոսնել։
 +
 +
{{տող|112}}Եթե այսպես ճիշտ եմ դատում ու դասում,
 +
Մնում է լոկ սիրել չարիքն ուրիշի։
 +
Եվ այդ սերը երեք տեսակ է լինում։
 +
 +
{{տող|115}}Կան, որ այլոց կործանումով հույս ունեն
 +
Վեր բարձրանալ և հենց դրա համար լոկ
 +
Հետամուտ են նրանց անկման բարձունքեն:
 +
 +
{{տող|118}}Կան որ այլոց բարձրացումով վախում են
 +
Կորցնել շնորհ, իշխանություն, փառք, պատիվ,
 +
Եվ չարիք են նրանց նյութում տենդորեն։
 +
 +
{{տող|121}}Եվ կան էլ որ զայրանում են մաղձալից
 +
Նրանց դեմ, որ վիրավորանք են հասցրել,
 +
Եվ պատրաստ են ոխ հանելու նրանցից։
 +
 +
{{տող|124}}Այս եռակերպ սերը քավվում է ցածում.
 +
Արդ ուզում եմ քեզ բացատրել սերը մյուս,
 +
Որ անկանոն կերպով բարուն է ձգտում։
 +
 +
{{տող|127}}Երազում են մարդիկ վսեմ մի բարիք,
 +
Ուր կարենան իրենց հոգին գոհացնել,
 +
Եվ հասնելու առ այն զգում են կարիք։
 +
 +
{{տող|130}}Եթե նրան ձեզ ձգում է սերը գաղջ,
 +
Դուք այդ մեղքը այս ոլորտում կքավեք,
 +
Կատարելով ապաշխարանք մի պատշաճ։
 +
 +
{{տող|133}}Կա այլ բարիք, որ նսեմ է, ոչ հարգի.
 +
Դա չի տալիս երջանկություն, չէ Աստված,
 +
Որ պատճառն ու հիմքն է ամեն բարիքի։
 +
 +
{{տող|136}}Այն սերը, որ դրան շատ է նվիրվում,
 +
Բոլորակաց մեջ է քավվում վերևի,
 +
Բայց ինչպես է այն երեքի տրոհվում,
 +
 +
{{տող|139}}Ես կլռեմ, որ դու գտնես յուրովի»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնութերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Մեծ ուսուցիչս ավարտելով ճառը իր
 +
Իմ աչքերի մեջ էր նայում տեսնելու,
 +
Թե ես նրան լսե՞լ էի ուշադիր.
 +
 +
{{տող|4}}Ես, որ նորից տանջվում էի ծարավով,
 +
Լռում էի և յուրովի մտածում.
 +
«Գուցե նրան ձանձրացընեմ հարցերով»։
 +
 +
{{տող|7}}Բայց իմ հայրը ճշմարիտ ու հարազատ,
 +
Տեսնելով որ բերան չէի բաց անում,
 +
Ինձ թելադրեց խոսել անվախ ու ազատ։
 +
 +
{{տող|10}}Եվ ես. «Վարպետ, իմ միտքը քո ուսմունքով
 +
Այնքան լավ է լուսավորվում, որ ես պարզ
 +
Հասկանում եմ ճառըդ ամեն մասունքով։
 +
 +
{{տող|13}}Սակայն, հայր իմ, թախանձում եմ քեզ կարի,
 +
Բացատրիր, թե ինչ է սերը, որին դու
 +
Վերագրում ես ամեն գործ չար ու բարի»։
 +
 +
{{տող|16}}Եվ նա. «Ուղղիր մտքիդ աչքերն իմ վրա,
 +
Եվ կպարզվի քեզ սխալը կույրերի,
 +
Որոնք իրենց համարում են ռահվիրա։
 +
 +
{{տող|19}}Հոգին, որին սիրո հակում է տրված,
 +
Ձգտում է դեպ ամեն մի բան հաճելի,
 +
Հենց որ զարթնում է հաճույքից դրդըված։
 +
 +
{{տող|22}}Ընկալչությունը ձեր՝ պատկերն է առնում
 +
Իրականից և պարզում է ձեզ այնպես,
 +
Որ ձեր հոգին առ այն պատկերն է դառնում։
 +
 +
{{տող|25}}Եթե հոգին դեպ այն պատկերն է հակվում,
 +
Այդ հակումը սերն է, սերը բնական,
 +
Որ հաճույքից մղված գործում է հոգում։
 +
 +
{{տող|28}}Եվ ինչպես բոցն իր հատկությամբ բնական
 +
Ձգտում է վեր, այնտեղ, ուր իր տարերքում
 +
Ավելի է դառնում կայուն, տևական,
 +
 +
{{տող|31}}Այսպես հոգին մի մղումով բնածին
 +
Դեպ հաճելին է ձգտում և չի հանգչում,
 +
Մինչև որ նա չի տիրանում սիրածին։
 +
 +
{{տող|34}}Արդ կարող ես դու հասկանալ թե որքան
 +
Սխալվում են նրանք, ովքեր պնդում են,
 +
Թե ամեն սեր գովելի է ըստ ինքյան։
 +
 +
{{տող|37}}Զի գուցե միշտ լավ է սիրո առարկան,
 +
Բայց ամեն սեր լավ չէ, ինչպես ամեն դրոշմ,
 +
Թեև մոմը լինի լավ ու պատվական»։
 +
 +
{{տող|40}}«Քո խոսքերը և իմ միտքը հետախույզ
 +
Ինձ պարզեցին սիրո բնույթն,— ասացի,—
 +
Բայց դա իմ մեջ ծնեց մի նոր տարակույս։
 +
 +
{{տող|43}}Եթե սերը մեր մեջ դրսից է ծագում,
 +
Ապա հոգին, որ գործում է բնազդմամբ,
 +
Իր կամքով չէ, երբ լավ կամ վատ է գործում»։
 +
 +
{{տող|46}}Եվ նա. «Ինչ որ միտքն այս մասին կդատի,
 +
Կբացատրեմ, իսկ ավելին կպարզե
 +
Բեատրիչեն, զի դա գործ է հավատի։
 +
 +
{{տող|49}}Յուրաքանչյուր գոյացություն ձևավոր,
 +
Որ նյութից զատ, բայց զոդված է նրա հետ,
 +
Իր մեջ ունի մի զորություն մասնավոր,
 +
 +
{{տող|52}}Որը միայն իր գործնական արյունքով
 +
Զգացնում է իր գոյությունը ներքին,
 +
Ինչպես բույսն իր կյանքը՝ կանաչ սաղարթքով։
 +
 +
{{տող|55}}Մարդ չգիտե, թե նախնական գիտությանց
 +
Իմացությունն իր ուսկից է և ուսկից
 +
Զգացումը իր նախնական ցանկությանց,
 +
 +
{{տող|58}}Որ ձեր մեջ կան, ինչպես մեղվում բնազդ կա
 +
Մեղր շինելու, և միտումն այս նախավոր
 +
Գովեստի կամ պարսավի չէ ենթակա։
 +
 +
{{տող|61}}Արդ որպեսզի այլ հակումներն այս հակման
 +
Համակերպվեն, ձեր մեջ կա ուժ բնածին,
 +
Որ հսկում է իբրև մուտքի պահապան։
 +
 +
{{տող|64}}Այդ ուժն է այն սկզբունքը, ըստ որի
 +
Ձեր գործերն են գնահատվում, նայած թե
 +
Նա ընտրում է սեր բարի, թե հոռի։
 +
 +
{{տող|67}}Նրանք, ովքեր ճշմարտախույզ են խորին,
 +
Ճանաչեցին ազատ կամքը մարդու մեջ
 +
Եվ բարույքի դասեր տվին աշխարհին։
 +
 +
{{տող|70}}Իսկ դիցուք թե սերն առողջ կամ անառողջ
 +
Արծարծվում է ձեր մեջ մղմամբ ակամա,
 +
Բայց կարող եք դուք ընդունել այն կամ ոչ։
 +
 +
{{տող|73}}Բեատրիչեն կարողությունն այս ազնիվ
 +
Հասկանում է ազատ կամքը, հիշիր այդ,
 +
Եթե երբեք նա քեզ խոսի այդ առթիվ»։
 +
 +
{{տող|76}}Լուսինը, որ իր ընթացքով երկնավար
 +
Նոսրացրել էր աստղերի թիվը տակավ,
 +
Երևում էր ինչպես մի գունդ հրավառ,
 +
 +
{{տող|79}}Եվ սահում էր ընդդեմ երկնի աստղազարդ
 +
Այն ուղիով, ուր մայրամուտն է տեսնում
 +
Հռոմայեցին կղզյաց միջև Կորս և Սարդ։
 +
 +
{{տող|82}}Եվ վարպետըս, որի փառքի շնորհիվ
 +
Պիետոլան հանդիսացավ անվանի,
 +
Ճնշող բեռից ազատել էր ինձ լրիվ։
 +
 +
{{տող|85}}Եվ ահա ես, որ հարցերիս լուրջ ու բարդ
 +
Առել էի պատասխաններ պարզորոշ,
 +
Կանգնած էի ինչպես քնով տարված մարդ։
 +
 +
{{տող|88}}Բայց իմ քունը հանկարծ խզվեց մի թափով
 +
Խուլ աղմուկից հոգիների մի խմբի,
 +
Որ գալիս էր մեր ետևից շտապով։
 +
 +
{{տող|91}}Ինչպես Իսմենն ու Ասոպը միասին
 +
Մութ գիշերով տեսան վազքը թեբեցոց,
 +
Որ խուռնընթաց դիմում էին Բաքոսին,
 +
 +
{{տող|94}}Այսպես այստեղ տեսա ամբոխ մի խռնված,
 +
Որ վազեվազ մեր ետևից էր գալիս,
 +
Բարի կամքից, արդար սիրուց խթանված։
 +
 +
{{տող|97}}Զի վազում էր այն բազմությունն ահագին,
 +
Վաղվաղակի բոլորը մեզ միացան։
 +
Երկու հոգի գոչում էին լալագին.
 +
 +
{{տող|100}}«Մարիամն շտապ դեպի լեռը վազ տվեց
 +
Եվ Կեսարը, բաց թողնելով Մարսիլիան,
 +
Անմիջապես դեպ Իլերդա արշավեց»։
 +
 +
{{տող|103}}«Շուտ, ժամանակ չկորցնենք հեղգորեն,
 +
Որ բողբոջի մեր մեջ փափագը բարու»,—
 +
Ասում էին մյուս հոգիներն համորեն։
 +
 +
{{տող|106}}«Ո՛վ հոգիներ, դուք որ հիմա եռանդյամբ
 +
Դարմանում եք անփութությունն, որ բարիք
 +
Գործելու մեջ թույլ եք տվել գաղջությամբ.
 +
 +
{{տող|109}}Սա դեռ ողջ է — ես ստելու չեմ սովոր —
 +
Եվ ուզում է վեր բարձրանալ վաղորդյան.
 +
Ասացեք մեզ՝ ո՞ւր է ելքը մերձավոր»։
 +
 +
{{տող|112}}Այսպես ասաց առաջնորդըս ամբոխին.
 +
Եվ նրանցից մեկը տվեց պատասխան.
 +
«Հետևիր մեզ և կգտնես անցուղին։
 +
 +
{{տող|115}}Մենք շարժվելու այնքան փափագ ունենք մեծ,
 +
Որ չենք կարող կանգնած խոսել, և եթե
 +
Մեր վարմունքը կոպիտ գտնես, ներիր մեզ։
 +
 +
{{տող|118}}Սան Զենոյի աբբան էի Վերոնում,
 +
Բարբարոսսա վեհապետի օրերին,
 +
Որի մասին վատ են խոսում Միլանում։
 +
 +
{{տող|121}}Եվ մեկը, որ արդեն զառամ է դարձած,
 +
Շուտով կողբա այն վանատան պատճառով,
 +
Ուր չարարկեց իշխանությունն ունեցած.
 +
 +
{{տող|124}}Զի նա որդուն անհարազատ ու տգեղ,
 +
Տգեղ մարմնով և թե հոգով մանավանդ,
 +
Նշանակեց օրինավոր հովվի տեղ»։
 +
 +
{{տող|127}}Ես չգիտեմ՝ նա դեռ խոսե՞ց, թե՞ լռեց,
 +
Այնքան արդեն հեռացել էր մեզանից,
 +
Բայց լսածըս ինձ գոհություն պատճառեց։
 +
 +
{{տող|130}}Եվ վարպետըս, զորավիգըս ապահով,
 +
Ասաց. «Նայիր, ահա երկու հոգիներ,
 +
Որ գալիս են հեղգությունը սաստելով»։
 +
 +
{{տող|133}}Ասում էին նրանք. «Մեռան այն մարդիկ,
 +
Որոնց առջև ծովը բացվեց, բայց հետո
 +
Հորդանանը տեսավ սերունդն երջանիկ։
 +
 +
{{տող|136}}Եվ այն մարդիկ, որ մինչև վերջ չուզեցին
 +
Տաժանք կրել զավակի հետ Անքիսի,
 +
Անփառունակ մի կյանքի մեջ սուզվեցին»։
 +
 +
{{տող|139}}Երբ մեզանից նրանք այնքան հեռացան,
 +
Որ այլևըս չէին կարող նկատվել,
 +
Իմ մեջ ծնունդ առան մտքեր այլազան,
 +
 +
{{տող|142}}Ուրկից բազում ուրիշ խոհեր ծագեցին,
 +
Եվ ես այնքան խոհից ի խոհ ծփացի,
 +
Որ ի վերջո իմ աչքերը փակվեցին.
 +
 +
{{տող|145}}Եվ խոհերըս վերածվեցին երազի։
 +
</poem>
 +
 +
=== Երգ տասնիններորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այն ժամին, երբ ջերմությունը ցերեկվա
 +
Երկրից կամ մերթ Երևակից շիջանած՝
 +
Է՛լ չի կարող մեղմել ցուրտը գիշերվա.
 +
 +
{{տող|4}}Երբ գուշակներն իրենց Բախտը մեծագույն
 +
Արևելյան հորիզոնում են տեսնում,
 +
Ուր կծագի շուտով օրը նորագույն,
 +
 +
{{տող|7}}Երազիս մեջ երևաց կին մի թլվատ,
 +
Աչքերը շիլ և ոտքերը ծուռումուռ,
 +
Ձեռքերը հաշմ և երեսը շատ գունատ։
 +
 +
{{տող|10}}Նայում էի. ինչպես արևը շողուն
 +
Ժրացնում է անդամները ցրտահար,
 +
Այսպես հայացքս արձակում էր կապ լեզուն,
 +
 +
{{տող|13}}Ուղղում նրա շեղությունները կարգավ
 +
Եվ տալիս էր նրա դալուկ երեսին
 +
Այն գույնը, որ պահանջում է սերն հարկավ։
 +
 +
{{տող|16}}Հենց որ այսպես լեզվի կապն էր արձակվել,
 +
Նա սկսեց երգել այնպես քաղցրաձայն,
 +
Որ ես նրան չէի կարող չունկնդրել։
 +
 +
{{տող|19}}«Ես,— երգում էր,— ես այն սիրենն եմ սիրուն,
 +
Որ թովում է նավորդներին ծովի մեջ,
 +
Այնքան ձայնըս հաճելի է ու ծորուն։
 +
 +
{{տող|22}}Ես իմ երգով Ուլիսին էլ թովեցի.
 +
Ով վարժվի ինձ և հմայվի ինձանով,
 +
Հազիվ թե իմ լարացանցից դուրս պրծնի»։
 +
 +
{{տող|25}}Նա տակավին իր բերանը չէր փակել,
 +
Երբ երևաց ինձ մոտ մի կին սուրբ ու վեհ,
 +
Որ այն մյուսին անարգելու էր եկել։
 +
 +
{{տող|28}}«Օ´ Վիրգիլիոս, օ´ Վիրգիլիոս, ո՞վ է նա»,—
 +
Գոչեց կինը բարկությամբ լի, իսկ տերն իմ
 +
Նայում էր լոկ այդ կնոջը վեհազնյա։
 +
 +
{{տող|31}}Ապա տերըս մյուսին բռնեց զայրալի
 +
Եվ, պատռելով փեշը, փորը բաց արավ.
 +
Ես զարթնեցի բուրած հոտից զազրելի։
 +
 +
{{տող|34}}Երբ շուռ եկա, բարի վարպետս ինձ ասաց.
 +
«Երեք անգամ քեզ կանչեցի ես հիմա.
 +
Վեր կաց, արի, գնանք գտնենք մուտքը բաց»։
 +
 +
{{տող|37}}Ես վեր կացա։ Արդեն լույս էր շողարձակ
 +
Լեռան բոլոր ոլորտներում. գնացինք.
 +
Մեր ետևն էր արեգակը նորածագ։
 +
 +
{{տող|40}}Հետևելով առաջնորդիս քայլերին՝
 +
Գնում էի կորաքամակ, գլխահակ,
 +
Ինչպես նա, ով հանձնվել է մտքերին։
 +
 +
{{տող|43}}Հանկարծ լսվեց. «Անցքը այստեղ է, եկեք» —
 +
Այնպես աղու և հեշտալուր մի ձայնով,
 +
Որ մեր երկրում չենք ունկնդրի մենք երբեք։
 +
 +
{{տող|46}}Այդպես ասողն, հար և նման կարապի,
 +
Բացավ թևերն ու մեզ ուղղեց դեպ այնտեղ,
 +
Ուր մի անցք կար միջև երկու քարափի։
 +
 +
{{տող|49}}Թափհարելով իր թևերը փետրավոր,
 +
Նա «Երանի սգավորաց,— ասաց մեզ,—
 +
Զի կստանան մխիթարանք հոգևոր»։
 +
 +
{{տող|52}}«Ի՞նչ ունես դու, որ մտախոհ ես դարձել»,—
 +
Այսպես ասաց վարպետըս ինձ, երբ արդեն
 +
Հրեշտակից քիչ վեր էինք բարձրացել։
 +
 +
{{տող|55}}Եվ ես. «Հիմա տեսա տեսիլք մի դարձյալ.
 +
Նա ինձ այնպես խորհուրդներով պաշարեց,
 +
Որ չեմ կարող նրա միտքը հասկանալ»։
 +
 +
{{տող|58}}Եվ նա. «Տեսար այն կախարդին հինավուրց,
 +
Որի համար պատժվում են վերևում,
 +
Եվ որից մարդ ճողոպրում է մազապուրծ։
 +
 +
{{տող|61}}Բավ է դա քեզ. հիմա մի քիչ շտապիր,
 +
Եվ ունկնդրիր կոչին երկնի, ուր Արքան
 +
Հավերժական հոլովում է գնդերն իր»։
 +
 +
{{տող|64}}Ինչպես բազեն, որ նայում է նախ ներքև,
 +
Ապա, ի լուր կանչին, սուրում է այնտեղ,
 +
Ուր քաշում է նրան երեն ակներև,
 +
 +
{{տող|67}}Այսպես արի, բարձրանալով փույթ ի փույթ
 +
Ժայռամիջյան կածանն ի վեր, որը մեզ
 +
Տարավ այնտեղ, ուր գործվում է նոր պտույտ։
 +
 +
{{տող|70}}Երբ դուրս եկա բոլորակը հինգերորդ,
 +
Տեսա մարդիկ, որոնք դեմքերը գետնին,
 +
Պառկած էին ու հեծեծում սրտահորդ։
 +
 +
{{տող|73}}Ասում էին՝ «Մերձեցաւ անձն իմ ի հող»
 +
Այնպիսի խոր հառաչանքով ու հեծքով,
 +
Որ հազիվ էր լսվում խոսքն այդ անսքող։
 +
 +
{{տող|76}}«Ո՛վ հոգիներ, որ ձեր տանջանքը մռայլ,
 +
Ամոքում եք արդարությամբ ու հույսով,
 +
Մեզ ցույց տվեք ելման տեղը հետևյալ»։
 +
 +
{{տող|79}}«Եթե այստեղ դուք պառկելուց ազատ եք
 +
Եվ ուզում եք գտնել ուղին կարճառոտ,
 +
Գնալիս միշտ աջ ուղղությամբ քայլեցեք»։
 +
 +
{{տող|82}}Այսպես ասաց առաջնորդըս և այսպես
 +
Պատասխանեց նրան մեկը մոտիկից,
 +
Որի վրա ուշ դարձըրի իսկույն ես։
 +
 +
{{տող|85}}Հայացքս այնժամ ես ուղղեցի վարպետիս,
 +
Եվ նա սիրով ինձ թույլ տվեց կատարել
 +
Այն փափագըս, որ երևում էր դեմքիս։
 +
 +
{{տող|88}}Երբ թույլ տվեց անել ըստ իմ ուզածի,
 +
Ես մոտեցա ուշագրավ այն հոգուն
 +
Եվ մեղմորեն նրան այսպես ասացի.
 +
 +
{{տող|91}}«Ո՛վ դու հոգի, որ ողբերով քո համառ
 +
Հարդարում ես դարձիդ ուղին առ Աստված,
 +
Քավությունըդ քիչ ընդհատիր ինձ համար։
 +
 +
{{տող|94}}Ասա ո՞վ ես և ինչո՞ւ եք դուք պառկել
 +
Բերանքսիվար, ուզո՞ւմ ես որ քո մասին
 +
Խոսեմ այնտեղ, ուրկից ողջ եմ ես եկել»։
 +
 +
{{տող|97}}«Թե ինչու ենք պառկել վրան երեսի,
 +
Դու կիմանաս,— ասաց հոգին,— բայց դու նախ
 +
Գիտա զի ես եղէ յաջորդ Պետրոսի։
 +
 +
{{տող|100}}Կիավերի ու Սիեստրի միջև գեղադիր
 +
Կա ուղղահոս մի գետ, որի անունից
 +
Իմ ազգատոհմն ստացել է տիտղոսն իր։
 +
 +
{{տող|103}}Ամսից քիչ անց ես զգացի թե ինչպես
 +
Ծանր է կրել պատմուճանը, որի մոտ
 +
Ամեն այլ բեռ թեթև փետուր է կարծես։
 +
 +
{{տող|106}}Ես մեղքերից դարձի, ավա՜ղ, ուշ եկա.
 +
Բայց երբ դարձա եկեղեցու հովվապետ,
 +
Հասկացա որ կյանքը փուչ է ու անշահ։
 +
 +
{{տող|109}}Չհանգչելով աստիճանովս ասդենի,
 +
Մի աստիճան, որ բարձրագույնն է երկրում,
 +
Ես այրվեցի սիրով հանդեպ անդենի։
 +
 +
{{տող|112}}Մինչ այդ հոգիս՝ թշվառական ու վատթար՝
 +
Ագահությամբ ուծացել էր Աստուծուց.
 +
Արդ կրում եմ այստեղ պատիժըս արդար։
 +
 +
{{տող|115}}Ագահությունն երևում է հայտնապես
 +
Քավության մեջ հոգիների այս հեծող,
 +
Եվ լեռան մեջ պատիժ չկա սրա պես։
 +
 +
{{տող|118}}Ինչպես երկրում մեր հայացքը միմիայն
 +
Գետին ուղղվեց և չամբարձավ դեպ երկինք,
 +
Այսպես այստեղ Բարձրյալն ուղղեց գետին այն։
 +
 +
{{տող|121}}Ինչպես երկրում ագահությունը մեր մեջ
 +
Մարեց սերը բարի գործեր անելու,
 +
Այսպես այստեղ Երկնավորը սեղմեց մեզ,
 +
 +
{{տող|124}}Կապելով մեր ձեռն ու ոտը ամրաբար.
 +
Եվ կմնանք այստեղ անշարժ տարածված
 +
Այնքան, ինչքան կկամենա Տերն արդար»։
 +
 +
{{տող|127}}Ակնածանքից եկել էի ես ծնկի.
 +
Ուզում էի խոսել, բայց նա նկատեց,
 +
Լոկ լսելով, իմ այդ ցույցը հարգանքի,
 +
 +
{{տող|130}}Եվ ինձ ասաց. «Ինչո՞ւ ես դու ծունկ չոքել»։
 +
Եվ ես նրան. «Այնքան վեհ է անձը ձեր,
 +
Որ իմ խիղճը թույլ չի տալիս ինձ կանգնել»։
 +
 +
{{տող|133}}Պատասխանեց. «Եղբայր, վեր կաց ու կանգնիր,
 +
Մի սխալվիր. ծառայակից եմ ես քեզ
 +
Եվ այլոց հետ նույն Տիրոջը փառակիր։
 +
 +
{{տող|136}}Եթե երբեք դու լսել ես «Ոչ կանայս...»
 +
Խոսքերը, որ Ավետարանն է հիշում,
 +
Իմ ասածը դու պիտի լավ հասկանաս։
 +
 +
{{տող|139}}Գնա այլևս, է՛լ հարկ չկա սպասել.
 +
Ներկայությունդ ինձ արգելք է ողբալու,
 +
Որով պարտ եմ ապաշխարանք կատարել։
 +
 +
{{տող|142}}Մի զարմուհի ունեմ անվամբ Ալաջա.
 +
Նա բարի է ինքնին, միայն տոհմը մեր
 +
Նրա համար չար օրինակ չդառնա.
 +
 +
{{տող|145}}Նա է միայն ինձ մնացել երկրի մեջ»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսաներորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Լավ կամքի դեմ չի կռվում կամքը արդար.
 +
Եվ ակամա ջրից սպունգն հանեցի,
 +
Թեպետ և նա հագեցած չէր դեռ իսպառ։
 +
 +
{{տող|4}}Առաջնորդըս ու ես առաջ շարժվեցինք
 +
Լեռան եզրին ազատ թողված տեղանքով,
 +
Ինչպես եզրով մի պարսպի շրջանցիկ։
 +
 +
{{տող|7}}Քանզի նրանք, որ արցունքով դառնագին
 +
Քավում էին չարիքն աշխարհ համակող,
 +
Բռնել էին մինչև եզերքն արտաքին։
 +
 +
{{տող|10}}Անիծվե՛ս դու, վաղնջական գայլ անգութ,
 +
Որ ամեն մի այլ գազանից ավելի
 +
Զոհ ես դարձնում մարդկանց քաղցիդ անհագուրդ։
 +
 +
{{տող|13}}Ո՛վ երկինք, որ վերագրում են քո շարժման
 +
Փոփոխմունքը պայմանների երկրային,
 +
Ե՞րբ պիտի գա երկրից վանողը սրան։
 +
 +
{{տող|16}}Գնում էինք ծանր ու դանդաղ քայլերով,
 +
Մինչ իմ ուշքը կլանված էր լիովին
 +
Հոգիների աղիողորմ ջայլերով։
 +
 +
{{տող|19}}Եվ նրանցից մեկը ձայնով ողբական
 +
Հանկարծ գոչեց մեր առջևում. «Օ՛, Մարիամ»,
 +
Ինչպես կինն է բացականչում ծննդկան.
 +
 +
{{տող|22}}Ապա ասաց. «Դու շատ աղքատ ապրեցիր.
 +
Դա երևաց այն մսուրքից անպաճույճ,
 +
Ուր սրբազան քո պտուղը ծնեցիր»։
 +
 +
{{տող|25}}Ապա հարեց. «Ո՛վ Ֆաբրիկիոսըդ ազնիվ,
 +
Նախընտրեցիր ապրել աղքատ, բայց պատվով,
 +
Քան թե ապրել հարուստ, սակայն անպատիվ»։
 +
 +
{{տող|28}}Այս խոսքերն ինձ պատճառեցին մեծ բերկրանք,
 +
Այնպես որ ես մի քիչ առաջ շարժվեցի,
 +
Գիտնալու թե ով էր ասողը դրանք։
 +
 +
{{տող|31}}Նա տարփողեց և այն պարգևը առատ,
 +
Որ Նիկողոսն արեց մատաղ կույսերին,
 +
Պահպանելու նրանց պատիվն անարատ։
 +
 +
{{տող|34}}«Ո՛վ հոգի, որ այդքան բարիք ես ոգում,—
 +
Ասացի ես,— ասա ո՞վ ես և ինչո՞ւ
 +
Այդ գործերը միայն դու ես գովերգում։
 +
 +
{{տող|37}}Ես չեմ թողնի խոսելդ առանց հատույցքի,
 +
Երբ ետ դառնամ ավարտելու կարճ ուղին
 +
Մահկանացու և անցողիկ իմ կյանքի»։
 +
 +
{{տող|40}}«Ես կխոսեմ ոչ թե նրա համար որ,—
 +
Բարբառեց նա,— երկրից բան եմ սպասում.
 +
Այլ զի քո մեջ տեսնում եմ վառ մի շնորհ։
 +
 +
{{տող|43}}Ես արմատն եմ չարաբաստիկ այն ծառի,
 +
Որ ստվեր է ձգել երկրում քրիստոնյա,
 +
Ուր հազիվ է քաղվում պտուղ մի բարի։
 +
 +
{{տող|46}}Դուեն, Լիլլը, Կանդն ու Բրյուգգեն երանի
 +
Կարենային իրենց վրեժը լուծել.
 +
Նրանց կօգնի Արդարադատը երկնի։
 +
 +
{{տող|49}}Ես աշխարհում հորջորջվել եմ Հյուգ Կապետ,
 +
Իմ սերունդն են Ֆիլիպներն ու Լուիներ,
 +
Որոնք դարձան Գաղղիայի նոր կարապետ։
 +
 +
{{տող|52}}Ես որդին եմ մի փարիզցու մսագործ.
 +
Երբ չքացան հին արքաները բոլոր,
 +
Բացի մեկից, որ զգեցավ խորգաձորձ,
 +
 +
{{տող|55}}Արքայության կառավարման սանձը ձիգ
 +
Իմ ձեռքն անցավ. նոր հողերով և բազում
 +
Համհարզներով այնքան դարձա ազդեցիկ,
 +
 +
{{տող|58}}Որ իմ որդին ևս գահը բարձրացավ,
 +
Որից հետո գահակալել սկսեց
 +
Իմ սերունդը, երբ սուրբ օծումն ստացավ։
 +
 +
{{տող|61}}Մինչ քանի դեռ մեծ օժիտը պրովանսյան
 +
Չէր փչացրել իմ սերնդին, սա, ճիշտ է,
 +
Աննշան էր, բայց չէր տալիս գոնե զյան։
 +
 +
{{տող|64}}Այդ օրից նա զոռով, սուտով սկսեց
 +
Հափշտակել, և ապա, իբր հատուցում,
 +
Նորմանդիան, Պոնտն ու Գասկոնիան ձեռք բերեց։
 +
 +
{{տող|67}}Կառլոսն եկավ Իտալիա, իբր հատուցում,
 +
Զոհաբերեց Կոնրադինին, և ապա
 +
Թունավորեց Թովմասին, իբր հատուցում։
 +
 +
{{տող|70}}Ժամանակ եմ տեսնում, ոչ շատ հետագա,
 +
Երբ Ֆրանսիայից կգա ուրիշ մի Կառլոս,
 +
Որ իրեն և յուրայնոց լավ ցույց կտա։
 +
 +
{{տող|73}}Կգա զինված միայն տեգով Հուդայի,
 +
Եվ դրանով կհարվածի նա այնպես,
 +
Որ Ֆլորենցիո փորոտիքը կթափի։
 +
 +
{{տող|76}}Դրանից նա հող չի շահի, այլ հանցանք
 +
Եվ ամոթանք, շահ այնքան ծանր իր համար,
 +
Որքան թեթև բան է հաշվում նա դրանք։
 +
 +
{{տող|79}}Եվ մյուսը, որ գերի ընկավ բաց ծովում,
 +
Սակարկությամբ կծախի իր աղջկան,
 +
Ինչպես հենը ստրկուհուն է ծախում։
 +
 +
{{տող|82}}Ագահությո՛ւն, ի՞նչ կարող ես անել դեռ,
 +
Երբ ցեղս այնքան վարակեցիր քեզանով,
 +
Որ նա նույնիսկ չի խնայում իր դստեր։
 +
 +
{{տող|85}}Բայց կան գործեր է՛լ ավելի զազրոտի.
 +
Դա շուշանի ներխուժումն է Անանյա
 +
Եվ Քրիստոսի գերումն հանձին հաջորդի։
 +
 +
{{տող|88}}Ես տեսնում եմ նրան նորից այպանված,
 +
Նորոգված եմ տեսնում քացախն ու լեղին,
 +
Եվ տեսնում եմ նրան նորից սպանված։
 +
 +
{{տող|91}}Տեսնում եմ նոր Պիղատոսին այնքան չար,
 +
Այնքան անհագ, որ նա առանց ամոթի
 +
Ագահության կիրքը տանում է Տաճար։
 +
 +
{{տող|94}}Ո՛վ Տեր, ե՞րբ ես պիտի լինեմ անտրտում,
 +
Տեսնելով քո դատաստանը երկնային,
 +
Որ երկնում ես դու քո զանխուլ խորհրդում։
 +
 +
{{տող|97}}Իսկ իմ գոչը հարսի մասին Սուրբ Հոգու,
 +
Որի համար դու դիմեցիր ինձ հարցով,
 +
Ինձնից որոշ բացատրություն առնելու,
 +
 +
{{տող|100}}Մյուսների հետ մենք կրկնում ենք աղոթքում,
 +
Երբ ցերեկ է, իսկ երբ գիշեր է գալիս,
 +
Դրանց ներհակ օրինակներ ենք ոգում։
 +
 +
{{տող|103}}Մենք գիշերը Պիգմալիոնին հիշում ենք,
 +
Որին ոսկու անհագ ծարավը դարձրեց
 +
Գող, դավաճան ու մարդասպան չարանենգ։
 +
 +
{{տող|106}}Եվ տանջանքը Միդասի խոլ ու ագահ,
 +
Որ գոհացրեց իր պահանջը անհագուրդ
 +
Եվ առհավետ դարձավ ծաղրի առարկա։
 +
 +
{{տող|109}}Հիշում ենք և անմտությունն Աքարի,
 +
Որ գողացավ ավարները, և կարծես
 +
Դեռ պատժում է նրան ցասումը Հեսվի.
 +
 +
{{տող|112}}Մեղադրում ենք Անանիային ու կնոջ.
 +
Հիշում քացին, որ Հելիոդորն ստացավ.
 +
Հիշում նաև Պոլինեստրին մեծագոչ,
 +
 +
{{տող|115}}Որ սպանեց Պոլիդորին մերձավոր.
 +
Հուսկ գոչում ենք. «Ո՛վ Կրասոս, ասա մեզ,
 +
Ի՞նչ համ ունի ոսկին, գիտես քանի որ»։
 +
 +
{{տող|118}}Մերթ գոչում ենք զիլ ձայնով, մերթ ձայնով բամբ,
 +
Ըստ այն հույզի, որ մեզ մղում է ոգել
 +
Մերթ առավել և մերթ նվազ ուժգնությամբ։
 +
 +
{{տող|121}}Քիչ առաջ այն բարիքները մենակ ես
 +
Չէի ոգում. ով ոք այստեղ մոտերքում
 +
Չէր ձայնարկում, որ լսելի լիներ քեզ»։
 +
 +
{{տող|124}}Մենք բաժանվել էինք արդեն խոսողից,
 +
Եվ շտապում էինք առաջ ընթանալ,
 +
Որքան թույլ էր տալիս նեղվածքը տեղի,
 +
 +
{{տող|127}}Երբ զգացի հանկարծ ցնցումը լեռան.
 +
Դա ինձ ահով ու սարսափով համակեց,
 +
Ինչպես նրան, որին տանում էն մահվան։
 +
 +
{{տող|130}}Չէր տատանվում Դելոսն այնպես ուժգնակի,
 +
Եբբ Լատոնան բույն չէր դրել դեռ այնտեղ՝
 +
Ծնանելու երկու աչքերն երկնքի։
 +
 +
{{տող|133}}Ամենուրեք հնչեց մի ճիչ ահագին,
 +
Եվ վարպետըս դեպ ինձ դարձավ ասելով,
 +
«Մի վախենա, ես կանգնած եմ քո կողքին»:
 +
 +
{{տող|136}}Երգում էին «Փառք ի բարձունս Աստուծոյ»,
 +
Որքան որ ես կարողացա հասկանալ,
 +
Երբ այն ճիչը ունկնդրեցի ի մոտո։
 +
 +
{{տող|139}}Մենք մնացինք անշարժ և ափ ի բերան,
 +
Առաջինն այն երգը լսող հովվաց պես.
 +
Հուսկ դադրեցին երգն ու ցնցումը լեռան։
 +
 +
{{տող|142}}Ապա նորից առաջացանք նույն ճամփով,
 +
Նայելով այն ստվերներին վայրանկյալ,
 +
Որոնք դարձյալ հեծում էին տագնապով։
 +
 +
{{տող|145}}Անգիտությունն, եթե լավ եմ հիշում ես,
 +
Ինձ չի մղել այնպես սաստիկ գիտնալու,
 +
Ինչպես մղեց արդ գիտնալա ճշտապես,
 +
 +
{{տող|148}}Թե երգի ու ցնցման պատճառն ինչն էր բուն.
 +
Ոչ շտապ երթն ինձ թույլ տվեց, որ հարց տամ,
 +
Ոչ ինքս էի կարող լինել բանիբուն.
 +
 +
{{տող|151}}Այսպես գնում էի խոհուն ու տարտամ։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանմեկերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Սաստիկ տանջված բնական սուր ծարավից,
 +
Որ միմիայն հագենում է այն ջրով,
 +
Որը խնդրեց սամարուհին Քրիստոսից,
 +
 +
{{տող|4}}Ճեպում էի առաջնորդիս ետևից,
 +
Հոգիների միջով խուռն ու բազմահոծ,
 +
Հուզված նրանց արդար պատժից ու ցավից։
 +
 +
{{տող|7}}Հանկարծ, ինչպես, ըստ Ղուկասի գրածի,
 +
Քրիստոսն երկու աշակերտի երևաց,
 +
Երբ հառնել էր գերեզմանից փառացի,
 +
 +
{{տող|10}}Այսպես այստեղ մեկն երևաց մեր ետև,
 +
Որ գալիս էր պառկածներին նայելով.
 +
Տեսնելով մեզ՝ նա մեզ ասաց անդեդև.
 +
 +
{{տող|13}}«Եղբայրներ, ձեզ խաղաղություն տա Աստված»։
 +
Իսկույն դարձանք, և Վիրգիլիոսը նրան
 +
Համապատշաճ ողջույն տվեց ու ասաց.
 +
 +
{{տող|16}}«Երանի թե երանելյաց կաճառում
 +
Քեզ ընդուներ խաղաղությամբ Տերն արդար,
 +
Որ պահում է ինձ մշտական աքսորում»։
 +
 +
{{տող|19}}«Ի՞նչպես, եթե դուք հոգիներ չեք ընտրյալ,—
 +
Բարբառեց նա, մեզ հետ առաջ շարժվելով,—
 +
Ո՞վ ձեզ բերեց այս ոլորտները օրհնյալ»։
 +
 +
{{տող|22}}Վարպետս ասաց. «Եթե նայես դու սրա
 +
Նշաններին, որ հրեշտակն է նշել,
 +
Կիմանաս, որ պետք է վերև նա գնա։
 +
 +
{{տող|25}}Բայց զի կյանքի թելը մանող տիրուհին
 +
Չի ավարտել մանելը այն կծիկի,
 +
Որ Կլոթոսն է տրամադրում իր հերթին,
 +
 +
{{տող|28}}Սրա հոգին, նման իմի և քոնի,
 +
Դեպի բարձունք մենակ գնալ չի կարող,
 +
Քանզի մեզ պես պայծառատես աչք չունի։
 +
 +
{{տող|31}}Եվ ես ելա լայն երախից Դժոխքի
 +
Ուղեկցելու համար նրան մինչև անդ,
 +
Ուր կարող ենք մենք բարձրանալ կողք֊կողքի։
 +
 +
{{տող|34}}Բայց ասա ինձ՝ ինչո՞ւ լեռը դղրդաց,
 +
Ինչո՞ւ ճիչը հոգիների համախումբ
 +
Հնչեց մինչև լեռան ոտներն հարաթաց»։
 +
 +
{{տող|37}}Այս հարցումով նա փափագըս գուշակեց,
 +
Եվ գոհացում ստանալու հույսըս լոկ.
 +
Իմ ցանկության սաստկությունը մեղմացրեց։
 +
 +
{{տող|40}}Հոգին ասաց. «Ոչինչ չկա մասնավոր,
 +
Որ խանգարի կարգն ու կանոնը լեռան
 +
Եվ կամ լինի մի նորություն անսովոր։
 +
 +
{{տող|43}}Այստեղ չկա փոփոխություն տարերքի.
 +
Փոփոխության պատճառ կարող է լինել
 +
Լոկ սեփական ուժերի մեջ երկնքի.
 +
 +
{{տող|46}}Զի ոչ եղյամ, ոչ ցող, ոչ ձյուն, ոչ անձրև,
 +
Ոչ էլ կարկուտ չի թափվել և չի թափվում
 +
Եռաստիճան կարճ սանդուղքից այն վերև։
 +
 +
{{տող|49}}Այստեղ չկան ոչ խիտ ամպեր, ոչ ցանցառ,
 +
Ոչ փայլակներ, ոչ էլ դուստրը Տավմանտի,
 +
Որը երկրում փոխում է իր տեղը հար։
 +
 +
{{տող|52}}Չոր գոլորշի ու ցնցումներ չեն լինում
 +
Ավելի վեր այն սանդուղքի գագաթից,
 +
Ուր Պետրոսի փոխանորդողն է բազմում։
 +
 +
{{տող|55}}Գուցե ցածում ցնցում լինում է մեկ֊մեկ,
 +
Բայց չգիտեմ ինչպես՝ հողմերն ընդերկրյա
 +
Այստեղ ցնցում առաջացրած չեն երբեք։
 +
 +
{{տող|58}}Աստ ցնցվում է, երբ որևէ մի հոգի
 +
Մաքրվում է և երկինք է համբառնում
 +
Ուղեկցությամբ հոգիների օրհներգի։
 +
 +
{{տող|61}}Եվ մաքրության երաշխիքը իղձն է այն,
 +
Որով հոգին իրեն պատրաստ է զգում՝
 +
Համբառնալու դեպ օթարանն հանգստյան։
 +
 +
{{տող|64}}Առաջ էլ նա համբառնալու իղձ ուներ,
 +
Բայց Աստուծո արդար կամքի համաձայն
 +
Նախ պետք է իր արդար պատիժը կրեր։
 +
 +
{{տող|67}}Եվ ես, որ այս տանջանքի մեջ եմ հլու
 +
Ավելի քան հինգ հարյուր ամ, լոկ հիմա
 +
Ինձ զգացի պատրաստ երկինք ելնելու։
 +
 +
{{տող|70}}Հենց դրանից լեռը ցնցվեց ուժգնորեն
 +
Եվ հոգիներն օրհներգեցին Բարձրյալին,
 +
Որ իրենք էլ վերև կանչվեն փութորեն»։
 +
 +
{{տող|73}}Այսպես ասաց, բայց զի ծարավը մարդու
 +
Որքան մեծ է, այնքան կուշտ է նա խմում,
 +
Նույնքան եղավ նա ինձ համար ձեռնտու։
 +
 +
{{տող|76}}Եվ վարպետըս նրան. «Տեսնում եմ ես արդ,
 +
Թե ցանցն ինչպես ձեզ բռնում է, բաց թողնում,
 +
Ինչից է ցունցն ու ձեր ցնծերգը զվարթ։
 +
 +
{{տող|79}}Հիմա հաճիր պարզ ու մեկին խոսքերով
 +
Ինձ ասելու, թե ով ես դու և ինչու
 +
Պառկել ես աստ այսքան երկար դարերով»։
 +
 +
{{տող|82}}«Երբ Տիտոսը կամքով երկնի Արքայի
 +
Վրեժ լուծեց այն խոցերի համար խոր,
 +
Ուրկից հոսեց ծախած արյունն Հուդայի,—
 +
 +
{{տող|85}}Խոսեց հոգին,— ապրում էի համբավով,
 +
Որ ամենից շատ է տևում ու հարգվում,
 +
Սակայն ես դեռ չէի ապրում հավատով։
 +
 +
{{տող|88}}Իմ երգերը այնքան քաղցըր հնչեցին,
 +
Որ կանչվեցի ես, տուլուզցիս, ի Հռոմ,
 +
Ուր գլուխըս մրտենիով պճնեցին։
 +
 +
{{տող|91}}Ստատիոս եմ կոչվում երկրում բովանդակ.
 +
Ես երգեցի Թեբեն, ապա Աքիլլին.
 +
Բայց ես ընկա իմ այս երկրորդ բեռան տակ.
 +
 +
{{տող|94}}Աղբյուրը իմ քերթողական ավյունի
 +
Եղան կայծերն աստվածային բոցի այն,
 +
Որից շատեր լույս ստացան կենդանի։
 +
 +
{{տող|97}}Ակնարկում են Էնեականն հիշարժան,
 +
Որ ներշնչմանս մայրն ու դայակը եղավ.
 +
Առանց նրան կմնայի աննշան։
 +
 +
{{տող|100}}Եվ որպեսզի ես ապրեի Վիրգիլի
 +
Ապրած ատեն, կլինեի հույժ հոժար
 +
Այստեղ մնալ մի տարի էլ ավելի»։
 +
 +
{{տող|103}}Այս խոսքերի վրա Վիրգիլն ուղղվեց ինձ
 +
Մի դեմքով, որ ինձ ասում էր՝ «Լուռ մնա»,
 +
Բայց չի կարող կամքը անել ամեն ինչ։
 +
 +
{{տող|106}}Ծիծաղն ու լացն այնքան կապված են ներքին
 +
Զգացմունքին, որ պարզասիրտ մարդկանց մոտ
 +
Դրանք նվազ հպատակվում են կամքին։
 +
 +
{{տող|109}}Ես ժպտացի նման մարդուն ակնարկու.
 +
Ստվերն այնժամ մի պահ լռեց ու նայեց
 +
Աչքերիս մեջ, որ հայտարարն են հոգու։
 +
 +
{{տող|112}}«Երանի թե դժվարագայն քո ուղին
 +
Լավ ավարտվեր,— ասաց նա ինձ,— բայց ինչո՞ւ
 +
Ժպտի մի շող հիմա խաղաց քո դեմքին»։
 +
 +
{{տող|115}}Երկու կողմից ես կաշկանդված մնացի.
 +
Մեկն ուզում էր լռեմ, մյուսը՝ խոսեմ.
 +
Հասկանալով ինձ վարպետըս մտացի,
 +
 +
{{տող|118}}Ասաց. «Խոսիր առանց դույզն ինչ վարանքի,
 +
Բացեիբաց պատասխանիր դու նրան,
 +
Ինչ հարցնում է այնքան փույթով շեշտակի»։
 +
 +
{{տող|121}}Եվ ես. «Լսիր, ով հինավուրց դու հոգի,
 +
Ժպտիս համար զարմանում ես դու գուցե.
 +
Բայց ավելի պատճառ ունես զարմանքի։
 +
 +
{{տող|124}}Ահա սա, որ առաջնորդս է փառապանծ,
 +
Վիրգիլիոսն է, որից դու լիցք ստացար,
 +
Տաղերգելու աստվածներին և մարդկանց։
 +
 +
{{տող|127}}Ժպտիս պատճառն եթե այլ բան կարծեցիր,
 +
Սխալվում ես. պատճառը այն խոսքերն են,
 +
Որ դու հենց նոր նրա մասին ասացիր»։
 +
 +
{{տող|130}}Նա թեքվեց, որ գրկեր ոտներն ուսուցչիս,
 +
Բայց սա ասաց. «Եղբայր, թող այդ, մի անիր,
 +
Զի դու և ես լոկ ստվերներ ենք անմիս»։
 +
 +
{{տող|133}}Նա ուղղվեց ու ասաց. «Կարող ես դատել
 +
Թե իմ սերը ինչքան ջերմ է քո հանդեպ,
 +
Երբ մոռնալով, որ մենք ունայն ենք դարձել,
 +
 +
{{տող|136}}Ես ստվերը ընդանում եմ մարմնի տեղ»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսաներկուերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Հրեշտակն արդեն մեր ետևն էր մնացել,
 +
Նա, որ մի այլ նիշ ջնջելով իմ ճակտից,
 +
Դեպ վեցերորդ բոլորակն էր մեզ ճամփել,
 +
 +
{{տող|4}}Եվ ասել էր. «Երանյալ են նրանք որ
 +
Արդարության ծարավի են ու քաղցյալ,
 +
Եվ չեն ձգտում ոչ մի բանի նյութավոր»։
 +
 +
{{տող|7}}Ես զգալով թեթևացած ինձ նորից,
 +
Առանց ճիգի քայլում էի դեպի վեր՝
 +
Երկու փութկոտ պոետների ետևից,
 +
 +
{{տող|10}}Երբ Վիրգիլիոսն ասաց նրան. «Բարությամբ
 +
Զեղուն սերը միշտ ուրիշ սեր կարծարծի,
 +
Միայն թե դա արտահայտվի եռանդյամբ։
 +
 +
{{տող|13}}Այն պահից, երբ Յուվենալը բանաստեղծ
 +
Եկավ մեզ մոտ Լիմբոսի մեջ Դժոխքի,
 +
Եվ ինձ հայտնեց քո սերը ջերմ ու անկեղծ,
 +
 +
{{տող|16}}Ես քո հանդեպ սեր տածեցի ավելի,
 +
Քան մարդ տածեց հանդեպ պայծառ մի մարդու.
 +
Արդ կլինի ճամփաս քեզ հետ հաճելի։
 +
 +
{{տող|19}}Նախ ներիր ինձ որպես մոտիկ բարեկամ,
 +
Եթե հարցըս լինի մի քիչ համարձակ,
 +
Եվ ինձ ասա որպես ընկեր համակամ.
 +
 +
{{տող|22}}Ինչպե՞ս եղավ, որ քո սրտում տեղ գտավ
 +
Ագահությունն իմաստության մեջ այնքան,
 +
Որ ձեռք բերիր քո ջանքերով ոչ սակավ»։
 +
 +
{{տող|25}}Այս խոսքերից Ստատիոսը նախ ժպտաց,
 +
Ապա ասաց. «Քո խոսքերը ինձ համար
 +
Սիրույդ ազնիվ նշաններն են անկասկած։
 +
 +
{{տող|28}}Սակայն հաճախ երևում են մեզ բաներ,
 +
Որոնց պատճառն անհայտ ու մութ մնալով՝
 +
Հանիրավի հարուցում են կասկածներ։
 +
 +
{{տող|31}}Քո հարցումը այն կարծիքդ է վկայում,
 +
Թե ես անցյալ կյանքում ագահ եմ եղել,
 +
Որովհետև դու ինձ այստեղ ես տեսնում։
 +
 +
{{տող|34}}Արդ գիտցիր, որ ագահությունն ինձնից հույժ
 +
Հեռու եղավ, սակայն ախտն էլ հակառակ
 +
Ստանում է այստեղ ծանր ու երկար տույժ։
 +
 +
{{տող|37}}Եվ եթե ես ինձ չուղղեի, կարդալով
 +
Այն տողերդ, ուր բնության դեմ մարդկային
 +
Մի ժամանակ դու գոչել ես զայրույթով՝
 +
 +
{{տող|40}}«Ո՞ւր չես տանում, օ՛ անիծյալ քաղց ոսկու,
 +
Մահկանացու մարդկանց ձգտումը անհագ»,
 +
Արդ կզգայի բախումները ահարկու։
 +
 +
{{տող|43}}Տեսնելով որ մեր ձեռքերը ծախսելիս
 +
Կարող էին բացվել չափից ավելի,
 +
Ես զղջացի իմ այդ հանցանքը մախիզ։
 +
 +
{{տող|46}}Քանիներ կան, որ վարում են շռայլ կյանք,
 +
Չիմանալով որ իրենք մեղք են գործում
 +
Եվ չեն զղջում իրենց կյանքում բովանդակ։
 +
 +
{{տող|49}}Եվ գիտցիր, որ այն մեղքը որ ուղղակի
 +
Հակոտնյան է մի այլ մեղքի՝ նրա հետ
 +
Ստանում է նույն պատիժը ծանրակի։
 +
 +
{{տող|52}}Արդ եթե ես սրանց մեջ եմ զետեղվել,
 +
Որոնք իրենց ագահությունն են քավում,
 +
Ապա պատճառն հակառակ մեղքս է եղել»։
 +
 +
{{տող|55}}«Երբ երգեցիր այն զինամարտը վայրագ,
 +
Որ Յոկաստին կրկնակի վիշտ պատճառեց,—
 +
Ասաց նրան բանաստեղծը հովվերգակ,—
 +
 +
{{տող|58}}Այդ երգերից, որ ներշնչեց քեզ Կլիոն,
 +
Դեռ հայտնի չէր հարումըդ այն հավատին,
 +
Առանց որի բարի գործը չէ գործոն։
 +
 +
{{տող|61}}Թե այդպես է, ապա ասա՝ ինչպիսի՞
 +
Արև կամ ջահ լուսավորեց քեզ այնպես,
 +
Որ դու դարձար հետևորդը ձկնորսի»։
 +
 +
{{տող|64}}Եվ Ստատիոն. «Դու ինքդ ինձ նախ կանչեցիր
 +
Դեպի Պառնաս իր ակունքից ըմպելու,
 +
Դու ինքդ ինձ նախ հավատի լույս ջամբեցիր։
 +
 +
{{տող|67}}Նմանվեցիր դու ջահակիր այն մարդուն,
 +
Որ մթան մեջ ընթանում է առխարխափ,
 +
Դառնալով իր հետնորդների լուսատուն»,
 +
 +
{{տող|70}}Երբ ասացիր՝ «Նորոգվում է դարը արդ.
 +
Հաստատվում է արդարությունն հինավուրց,
 +
Եվ երկնքից ցած է իջնում մի նոր մարդ»։
 +
 +
{{տող|73}}Քեզնով դարձա բանաստեղծ ու քրիստոնյա.
 +
Բայց որպեսզի լավ հասկանաս միտքը իմ,
 +
Ուրվագիծըս քիչ կընդլայնեմ ես հիմա։
 +
 +
{{տող|76}}Աշխարհն արդեն տոգորված էր ուղղակի
 +
Այն ճշմարիտ ու սրբազան հավատով,
 +
Որ բանբերներն էին բերել երկնքի։
 +
 +
{{տող|79}}Եվ այն խոսքըդ, որ ես այստեղ հիշեցի,
 +
Ձայնակցում էր քարոզներին նոր մարդկանց,
 +
Եվ ես նրանց հաճախ այցի գնացի։
 +
 +
{{տող|82}}Նրանք այնքան ինձ թվացին սրբակյաց,
 +
Որ երբ նրանց Դոմիտիանը հալածեց,
 +
Նրանց ողբի հանդեպ չեղա անզգած։
 +
 +
{{տող|85}}Եվ որքան ինձ երկրի վրա մնաց կյանք,
 +
Սատարեցի նրանց և վարքն իրենց սուրբ,
 +
Ինձ զզվեցրեց ամեն ուրիշ դավանանք։
 +
 +
{{տող|88}}Եվ դեռ չերգած հունաց արշավը Թեբե՝
 +
Մկրտվեցի, սակայն վախից ծածկեցի
 +
Քրիստոնյա իմ դառնալը գրեթե,
 +
 +
{{տող|91}}Ինձ հեթանոս ձևացնելով ընդերկար.
 +
Այդ թուլությանս համար էլ ես մնացի
 +
Չորրորդ գոտում ավելի քան չորեք դար։
 +
 +
{{տող|94}}Սակայն դու որ իմ աչքերին պարզեցիր
 +
Այն բարիքը, որի մասին եմ խոսում,
 +
Ապա, քանի միասին ենք, զեկուցիր՝
 +
 +
{{տող|97}}Ո՞ւր է արդյոք Տերենտիոսը մեր զվարթ,
 +
Ո՞ւր են Վարրոն, Պլավտոսն ու Կեկիլիոն.
 +
Եթե նրանք պատժված են, ո՞ւր են արդ»։
 +
 +
{{տող|100}}«Դրանք, Պերսիոն, ես և ուրիշ դեռ շատեր,—
 +
Ասաց վարպետս,— այն հույնի հետ միասին,
 +
Որ Մուսայից ամենից շատ շոյվածն էր,
 +
 +
{{տող|103}}Մութ զնդանի պարունակում ենք վերի.
 +
Մենք խոսում ենք Պառնաս լեռան մասին միշտ,
 +
Ուր ապրում են ներշնչողներն երգերի։
 +
 +
{{տող|106}}Անդ մեզ հետ են Եվրիպիդն ու Անտիֆոնն,
 +
Ագաթոնը, Սիմոնիդն ու այլ հույներ,
 +
Որոնց ճակատն արտախուրեց բրաբիոնն։
 +
 +
{{տող|109}}Այնտեղ են և կանայք, որոնց երգել ես —
 +
Անտիգոնեն, Դեիֆիլեն, Արգիան
 +
Եվ Իսմենեն, որ վշտահար է այնպես։
 +
 +
{{տող|112}}Այնտեղ է նա, որ ցույց տվեց Լանգիան,
 +
Այնտեղ է նա, Տիրեսիասի դուստրը դեգ,
 +
Եվ Թետիսը, ինչպես նաև Դեյդամիան»։
 +
 +
{{տող|115}}Լռել էին զույգ պոետները արդեն
 +
Եվ ուշադիր նայում էին իրենց շուրջ,
 +
Պրծած ելքից ու սանդուղքից ժայռեղեն։
 +
 +
{{տող|118}}Անցել էին չորս նաժիշտները օրվա,
 +
Իսկ հինգերորդն առեղի մոտ էր կանգնած,
 +
Վեր ուղղելով հրավառ ծայրը նրա,
 +
 +
{{տող|121}}Երբ ինձ ասաց առաջնորդըս. «Պետք է մենք
 +
Լեռը շրջենք բոլորակի աջ եզրով,
 +
Ինչպես որ մենք սովորաբար արել ենք»։
 +
 +
{{տող|124}}Սովորությունն առաջնորդեց մեզ այստեղ.
 +
Եվ մենք ճամփա ընկանք նվազ վարանքով,
 +
Հավանությամբ մեր ուղեկցի բանաստեղծ։
 +
 +
{{տող|127}}Ես հետևում էի նրանց անվարան
 +
Եվ ունկնդրում ուշով նրանց զրույցին,
 +
Որից դասեր էի քաղում քերթության։
 +
 +
{{տող|130}}Սակայն հանկարծ նրանց զրույցն օգտավետ
 +
Խզեց մի ծառ, որ մենք գտանք մեր ճամփին,
 +
Բեռնավորված պտուղներով բուրավետ։
 +
 +
{{տող|133}}Ինչպես քիչ֊քիչ բարակում է եղևնին,
 +
Բարձրանալով, այսպես էր սա իջնելով,
 +
Որպեսզի մարդ չբարձրանա ճյուղերին։
 +
 +
{{տող|136}}Այն կողմից, ուր մեր ճանապարհն էր միշտ գոց,
 +
Բարձըր ժայռից մի վճիտ ջուր էր ցայտում
 +
Եվ տարածվում սաղարթների վրա հոծ։
 +
 +
{{տող|139}}Երբ մոտեցանք արտասովոր այն ծառին,
 +
Սաղարթների միջից մի ձայն բարբառեց.
 +
«Զուր եք ձգտում այս մրգերին ու ջրին»։
 +
 +
{{տող|142}}Ապա ասաց. «Մարիամ կուսանը բարի
 +
Ոչ իր մասին, այլ այն մասին էր հոգում,
 +
Որ հանդեսը լինի պատվով, անթերի։
 +
 +
{{տող|145}}Հին Հռոմի կանայք իբրև ըմպելիք
 +
Ջրով միայն գոհ մնացին, Դանիելն էլ
 +
Մերժեց ուտեստն ու ձեռք բերեց գիտելիք։
 +
 +
{{տող|148}}Նախնադարը ոսկու նման էր պայծառ,
 +
Երբոր քաղցից բալուտն համեղ էր թվում,
 +
Իսկ ծարավից ջուրը թվում էր նեկտար։
 +
 +
{{տող|151}}Անապատում Հովհաննեսը սնանվեց
 +
Վայրի մեղրով ու մարախով, և այսպես
 +
Փառավորվեց նա և դարձավ այնպես մեծ,
 +
 +
{{տող|154}}Ինչպես որ դա Սուրբ Մատյանն է հայտնում ձեզ»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսաներեքերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Մինչ դեռ նայում էի ծառին սաղարթուն,
 +
Ինչպես նա, ով ճնճղուկներին է նայում,
 +
Զուր կորցնելով իր ժամանակը զարթուն,
 +
 +
{{տող|4}}Ավելի քան հոգատար հայրս ինձ ասաց.
 +
«Որդյակ, գնանք, մենք պետք է որ ավելի
 +
Լավ գործածենք ժամանակը սահմանված»։
 +
 +
{{տող|7}}Ես ուղղեցի դեմքս ու քայլերըս դեպի
 +
Իմաստուններն, որոնց զրույցն այնպես էր,
 +
Որ ես չէի զգում տաժանքը ճամփի։
 +
 +
{{տող|10}}Հանկարծ ահա հնչեց մի երգ ողբալից —
 +
«Ով Տէր, եթե զշրթունս իմ,— մի ձայնով,
 +
Որ լսողը կզգար թե խինդ, թե թախիծ։
 +
 +
{{տող|13}}«Սիրելի հայր, այդ ի՞նչ երգ է»,— ես հարցրի։
 +
Եվ նա. «Կարծեմ ստվերներ են մոտեցող,
 +
Որ քավում են իրենց մեղքը որկորի»։
 +
 +
{{տող|16}}Ինչպես մարդիկ, խորհուրդների մեջ սուզված,
 +
Հանդիպելիս ճամփին անձանց անծանոթ,
 +
Հպանցելով մի պահ նայում են նրանց,
 +
 +
{{տող|19}}Այսպես հոգվոց մի խումբ, լուռ ու երկյուղած,
 +
Արագ գալիս անցնում էին մեր կողքով,
 +
Զարմանահար հայացքն իրենց մեզ ուղղած։
 +
 +
{{տող|22}}Աչքերն անփայլ ու փոս էին բոլորի,
 +
Դեմքերն անգույն և մարմիններն այնքան չոր,
 +
Որ առել էր կաշին ձևը ոսկորի։
 +
 +
{{տող|25}}Չեմ կարծում, որ Էրեսիքթոնը լիներ
 +
Ծոմից այնքան հյուծված, ծյուրված, չորացած,
 +
Երբ ամենից շատ դրանից վախ ուներ։
 +
 +
{{տող|28}}Խորհում էի ես ինձ, նրանց նայելով.
 +
«Ահա ցեղն, որ Երուսաղեմը կորցրեց,
 +
Երբ Մարիամը որդուն կերավ հոշելով»։
 +
 +
{{տող|31}}Ակնախորշերն անքար մատնու պես էին.
 +
Ովքեր մարդկանց դեմքին կարդում են OMO,
 +
Այնտեղ պիտի M տառը լավ տեսնեին։
 +
 +
{{տող|34}}Եվ ո՞վ պիտի, պատճառն առանց գիտնալու,
 +
Հավատար որ տեսքը պտղի ու ջրի
 +
Ի զորու էր նրանց այսքան հյուծելու։
 +
 +
{{տող|37}}Չիմանալով հյուծման պատճառը նրանց,
 +
Ես զարմանքով խորհում էի, թե նրանք
 +
Ինչի՞ց էին այդպես ծյուրվել չափազանց,
 +
 +
{{տող|40}}Երբ մի ստվեր հանկարծ գանգի խոռոչից
 +
Աչքերն ուղղեց դեպի ինձ ու պիշ նայեց,
 +
Ապա գոչեց. «Այս շնորհն ինձ ո՞րտեղից»։
 +
 +
{{տող|43}}Դեմքից նրան չէր կարելի ճանաչել.
 +
Սակայն նրա ձայնից հայտնի եղավ ինձ
 +
Այն, ինչ տեսքից անհնար էր գուշակել։
 +
 +
{{տող|46}}Նրա ձայնից լուսավորվեց միտքը իմ,
 +
Եվ ես նրա կերպարանքում խաթարված
 +
Ճանաչեցի Ֆորեզեին մտերիմ։
 +
 +
{{տող|49}}«Օ, մի նայիր չոր ու դժգույն իմ դեմքին,—
 +
Ասաց նա ինձ թախանձագին խնդրանքով,—
 +
Ոչ էլ նայիր երիթացած իմ մարմնին։
 +
 +
{{տող|52}}Բայց քո մասին ճշմարիտը ինձ հայտնիր,
 +
Եվ ասա թե ուղեկիցներդ ովքե՞ր են.
 +
Խնդրեմ ինձ հետ զրուցելու մի քաշվիր»։
 +
 +
{{տող|55}}«Մեռած դեմքըդ ողբացել եմ ես կյանքում,—
 +
Ասացի ես,— բայց տեսնելով այն խեղված,
 +
Հիմա նորից նույն կսկծանքն եմ ապրում։
 +
 +
{{տող|58}}Արդ ինձ ասա՝ ի՞նչն է հյուծում այդպես ձեզ.
 +
Ես զարմանքից դժվարանում եմ խոսել.
 +
Զարմացողը վատ է խոսում իսկապես»։
 +
 +
{{տող|61}}Եվ նա ասաց. «Այս ծառի ու ջրի մեջ
 +
Աստվածային կամքով մուծված է մի ուժ,
 +
Որ հյուծում ու չորացնում է այսպես մեզ։
 +
 +
{{տող|64}}Բոլոր սրանք, որոնք երգում են լալով,
 +
Մոլությունն ու ախտը իրենց որկորի
 +
Աստ քավում են քաղց ու ծարավ զգալով։
 +
 +
{{տող|67}}Եվ ուտելու ու խմելու տենչը վառ
 +
Բորբոքում են մեր մեջ մրգերը բուրյան
 +
Եվ ջրերը, որ հոսում են ժայռն ի վար։
 +
 +
{{տող|70}}Ամեն անգամ, որ այստեղով մենք դառնանք,
 +
Նորոգվում է մեր տանջանքը նորից նոր,
 +
Ես կասեի ոչ թե տանջանք, այլ հրճվանք.
 +
 +
{{տող|73}}Զի մեզ ծառին ձգող կամքը կամքն է այն,
 +
Որ Քրիստոսին ասել տվեց «Աստուած իմ»,
 +
Երբ որ նա մեզ փրկեց գնով իր արյան»։
 +
 +
{{տող|76}}Եվ ես նրան. «Ով Ֆորեզե, այն օրից,
 +
Երբ մեռնելով ընկար աշխարհն հանդերձյալ,
 +
Մինչև հիմա դեռ չի անցել հինգ տարի։
 +
 +
{{տող|79}}Եթե զղջումդ այնքան էիր ուշացրել,
 +
— Զղջում, որ մեզ հաշտեցնում է Աստծու հետ —
 +
Երբ այլևըս չէիր կարող մեղք գործել,
 +
 +
{{տող|82}}Ապա ինչպե՞ս այս բոլորակն եկար դու։
 +
Կարծում էի քեզ կգտնեմ ներքևում,
 +
Ուր կենում են զանցառուներն հարկատու»։
 +
 +
{{տող|85}}Եվ նա. «Նելլաս այսքան շուտով ինձ տարավ
 +
Ճաշակելու այս օշինդրը դառնանուշ,
 +
Նա էր, որ ինձ արտասուքով հորդառատ,
 +
 +
{{տող|88}}Ջերմ աղոթքով և հառաչքով իր խորին
 +
Ինձ դուրս հանեց կայաններից սպասման
 +
Եվ ինձ փրկեց ոլորտներից ստորին։
 +
 +
{{տող|91}}Իմ հեգ այրին, որին անչափ սիրեցի,
 +
Հաճելի ու թանկագին է Աստուծո,
 +
Զի մենակ է վարք ու բարքով ուղղացի.
 +
 +
{{տող|94}}Քանզի հիմա Սարդինկայի Բարբաջան
 +
Ավելի շատ կանայք ունի ամոթխած,
 +
Քան քաղաքն այն, ուր ապրում է իմ Նելլան։
 +
 +
{{տող|97}}Օ՛ եղբայր իմ, ի՞նչ ես ուզում որ ասեմ.
 +
Ես տեսնում եմ այն ժամանակը գալիք,
 +
Եվ այնքան էլ դա հեռու չէ, կարծում եմ,
 +
 +
{{տող|100}}Երբ կարձակվեն հրամաններ վարչական
 +
Ֆլորենտացի կանանց ընդդեմ անպատկառ,
 +
Որպեսզի մերկ ստինքներով դուրս չգան։
 +
 +
{{տող|103}}Բարբարոս կամ սարակինոս կա՞ մի կին,
 +
Որ ծածկելու համար կուրծքը՝ հարկ զգա
 +
Հոգևոր կամ աշխարհական մտրակին։
 +
 +
{{տող|106}}Բայց եթե այդ անամոթներն զգային,
 +
Թե երկինքը ինչ է նրանց պատրաստում,
 +
Այժմվանից բերանաբաց կոռնային։
 +
 +
{{տող|109}}Եվ եթե իմ կռահումներն ստույգ են,
 +
Կպատժվեն նրանք, նախքան այսօրվա
 +
Մանկանց այտերն աղվամազով ծածկըվեն։
 +
 +
{{տող|112}}Այժմ ինձ ասա՝ այստեղ ինչպե՞ս ես եկել.
 +
Ոչ միայն ես, այլև սրանք զարմանքով
 +
Նայում են անդ, ուր քո շվաքն ես ձգել»։
 +
 +
{{տող|115}}Եվ ես նրան. «Եթե միտքըդ դու բերես
 +
Այն կյանքը, որ մենք վարեցինք միասին,
 +
Դառն հուշերից կճնշվես ծանրապես։
 +
 +
{{տող|118}}Ահա սա, որ ուղեկիցս է, անցյալ օր
 +
Ինձ դուրս բերեց այդ ախտավոր կենցաղից,
 +
Երբ դարձել էր արևի քույրը կլոր։
 +
 +
{{տող|121}}Այս անպատիր ու կենդանի իմ մարմնով
 +
Նա ինձ տարավ դեպ հոգիները մեռած՝
 +
Դժոխքի խոր, մշտագիշեր խավարով։
 +
 +
{{տող|124}}Իր օգնությամբ ես դուրս ելա այնտեղից
 +
Եվ եկա աստ, բարձրանալով լեռն ի վեր,
 +
Որ մաքրում է ձեզ երկրային աղտերից։
 +
 +
{{տող|127}}Նա ասաց, որ իր պարտքն է ինձ ուղեկցել,
 +
Մինչև անդ՝ ուր Բեատրիչեն կգտնեմ.
 +
Այնժամ ինքը ինձ հրաժեշտ կտա էլ։
 +
 +
{{տող|130}}Վիրգիլն է սա, որ ինձ այսպես բարբառեց.
 +
Իսկ այս մյուսը այն հոգին է խստամբեր,
 +
Որի համար քիչ առաջ լեռը ցնցվեց,
 +
 +
{{տող|133}}Որպեսզի նա նրան ի բաց թոթափեր»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանչորսերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Զրույցն ու երթն իրար չէին արգելակ,
 +
Այնպես որ մենք գնում էինք ճեպընթաց,
 +
Ինչպես մի նավ մղված հողմից հաջողակ։
 +
 +
{{տող|4}}Իսկ նրանք, որ թվում էին կրկնամեռ,
 +
Փոս աչքերով նայում էին իմ վրա,
 +
Զարմանալով որ կենդանի էի դեռ։
 +
 +
{{տող|7}}Ես ասացի խոսքըս առաջ տանելով.
 +
«Մի գուցե նա դանդաղում է համբառնալ,
 +
Մեզ երկուսիս ընկերակցել ուզելով։
 +
 +
{{տող|10}}Բայց թե գիտես, ասա ո՞ւր է Պիկկարդան,
 +
Եվ ասա, թե ուշիուշով ինձ նայող
 +
Այս խմբի մեջ կա՞ մի հոգի հիշարժան»։
 +
 +
{{տող|13}}«Իմ քույրը, որ գեղեցիկ էր ու բարի,
 +
Բայց չգիտեմ որն ավելի, այժմ արդեն
 +
Գտնվում է Ոլիմպոսի մեջ վերի»։
 +
 +
{{տող|16}}Այսպես ասաց, որից հետո նա հարեց.
 +
«Անհրաժեշտ է մեր անուններն այստեղ տալ,
 +
Զի մեր դեմքը խաթարված է պասից մեծ։
 +
 +
{{տող|19}}Սա լուկկացի Բոնաջունտան է,— ասաց,
 +
Եվ ցույց տվեց նրան մատով,— իսկ մյուսն այն,
 +
Որի դեմքն է ամենքից շատ ազազած,
 +
 +
{{տող|22}}Եկեղեցու ղեկն ունեցավ իր ձեռքին.
 +
Նա Տուրից է, և արդ ծոմով է քավում
 +
Բոլսենայի օձաձկներն ու գինին»։
 +
 +
{{տող|25}}Եվ շատերի մատնանշեց մեկ առ մեկ.
 +
Ոչ ոք դժգոհ չէր երևում նշվելուց,
 +
Զի չայլայլվեց, չմռայլվեց ոչ մի դեմք։
 +
 +
{{տող|28}}Այնտեղ քաղցից ատամացում էին զուր
 +
Ուբալդինն ու Բոնիֆացիո Ֆիեսկին,
 +
Որ շատ մարդկանց գավազանով հովվեց սուրբ։
 +
 +
{{տող|31}}Այնտեղ մեսսեր Մարկեզեն էր չորացած,
 +
Որ Ֆոռլիում միշտ զբաղվեց խմելով,
 +
Որից երբեք իրեն չզգաց հագեցած։
 +
 +
{{տող|34}}Բայց ինչպես նա, ով նայում է, որ ընտրի,
 +
Այսպես և ես նախընտրեցի լուկկացուն,
 +
Որ խոսելու փափագ ուներ ավելի։
 +
 +
{{տող|37}}Նա հծծում էր ինչ֊որ անուն — Ջենտուկկա —
 +
Իր այն մասով, որ ի վերուստ սահմանված
 +
Տանջանքներին ավելի էր ենթակա։
 +
 +
{{տող|40}}«Ո՛վ հոգի, որ ինձ հետ խոսել ես բաղձում,—
 +
Ասացի ես,— արդ բարբառիր դու այնպես,
 +
Որ երկուսով էլ ստանանք գոհացում»։
 +
 +
{{տող|43}}Եվ նա. «Մի կին, որ անքող է տակավին,
 +
Իմ քաղաքը քեզ հաճելի կդարձնի,
 +
Թեև արժան է նա մարդկանց պարսավին։
 +
 +
{{տող|46}}Դու հիշիր այս նախատեսումս անձնական.
 +
Եթե հծծյունս այլ մտքով ես հասկանում,
 +
Քեզ կպարզեն հետո դեպքերն իրական։
 +
 +
{{տող|49}}Բայց դու նա չե՞ս, ով հորինեց նոր տաղեր,
 +
Որոնք կարծեմ սկսում են այս տողով.
 +
«Կանայք, դուք որ ձեր մեջ ունեք ազնիվ սեր»։
 +
 +
{{տող|52}}Եվ ես նրան. «Ես մեկն եմ, որ նոթագրում,
 +
Ապա հույզերս արտահայտում եմ այնպես,
 +
Ինչպես սերն է ինձ ներշնչում, թելադրում» ։
 +
 +
{{տող|55}}Եվ նա. «Եղբայր, արդ տեսնում եմ խոչն այն սուր,
 +
Որ Նոտարին, Գուիտտոնին, նաև ինձ
 +
Հեռու պահեիք ձեր նոր ոճից քաղցրալուր։
 +
 +
{{տող|58}}Քաջ տեսնում եմ, թե ինչպես ձեր գրչով դուք
 +
Հետևում եք սերտիվ սիրույն թելադրող,
 +
Ինչ որ չեղավ գրարվեստին մեր հատուկ։
 +
 +
{{տող|61}}Ով շեղվում է ողջմտության կանոնից,
 +
Տարբերությունն այդ ոճերի չի տեսնում»։
 +
Եվ նա լռեց, բավարարված զրույցից։
 +
 +
{{տող|64}}Ինչպես հաճախ կռունկները հեռագնաց,
 +
Որ Նեղոսի երկայնքին են ձմեռում,
 +
Շարան֊շարան սլանում են սրընթաց,
 +
 +
{{տող|67}}Այսպես բոլոր հոգիներն այն ներգևյալ,
 +
Որ հետամուտ էին իրենց քավության,
 +
Շուտ եկան և վերադարձան փութաքայլ։
 +
 +
{{տող|70}}Եվ ինչպես նա, ով հոգնելով վազելուց,
 +
Ընկերներից զատվում է ու մեղմ քայլում,
 +
Մինչև որ իր կուրծքը դադրի հևալուց,
 +
 +
{{տող|73}}Այսպես այստեղ անջատվելով սուրբ հոտից,
 +
Դանդաղորեն ինձ հետևեց Ֆորեզեն,
 +
Հարցնելով ինձ. «Ե՞րբ կտեսնեմ քեզ նորից»։
 +
 +
{{տող|76}}Ես ասացի. «Ինչքան կապրեմ չգիտեմ.
 +
Բայց չի լինի աստ վերադարձս այնքան շուտ,
 +
Որ ավելի վաղ գալու իղձ չհայտնեմ.
 +
 +
{{տող|79}}Քանզի քաղաքն, ուր տրված է ինձ ապրել,
 +
Լավ բարքերից մերկանում է օրեցօր
 +
Եվ կարող է իր կործանմանը հանգել»։
 +
 +
{{տող|82}}«Ով այդ բանում մեծ մեղք ունի,— ասաց նա,—
 +
Ձիու պոչից կկապվի ու քարշ կածվի
 +
Դեպի անդունդ, ուր փրկության հույս չկա։
 +
 +
{{տող|85}}Ձին գնալով կարագացնի վազքը իր,
 +
Մինչև նրա հոգին բերանը բերի
 +
Ու բաց թողնի նրա դիակը զազիր։
 +
 +
{{տող|88}}Եվ շատ պիտի չպտտվեն աստղերն այն,—
 +
Եվ աչքերը երկինք ուղղեց,— մինչև որ
 +
Քեզ պարզ դառնա իրողությունն ամենայն։
 +
 +
{{տող|91}}Հիմա զատվենք, ժամանակը մեզ համար
 +
Սուղ է այստեղ, և այն իզուր կկորցնեմ,
 +
Եթե շարժվեմ քո քայլերով համրավար»։
 +
 +
{{տող|94}}Ինչպես երբեմն հեծյալ մարտիկն առանձին
 +
Հեռանում է հեծելազոր ջոկատից,
 +
Ստանալու բախման պատիվն առաջին,
 +
 +
{{տող|97}}Այսպես մեզնից նա հեռացավ հապշտապ.
 +
Ես մնացի պոետների հետ երկու,
 +
Որոնք եղան այնքան վարպետ հոյակապ։
 +
 +
{{տող|100}}Երբ նա մեզնից այնքան շատ էր հեռացել,
 +
Որ էլ աչքըս նրան պարզ չէր նկատում,
 +
Ինչպես միտքըս նրան պարզ չէր հասկացել,
 +
 +
{{տող|103}}Ինձ երևաց, ոչ շատ հեռու մեր տեղից,
 +
Մի ուրիշ ծառ պտղաբերձ ու սաղարթուն,
 +
Որ տնկված էր անդին լեռան դարձվածքից։
 +
 +
{{տող|106}}Տեսա մարդկանց, որ ձեռքերը կարկառած
 +
Տերևներին՝ ճչում էին ինչ֊որ բան,
 +
Ինչպես ճչում են մանուկները զրկված,
 +
 +
{{տող|109}}Երբ չեն տալիս նրանց ուզածը մարդիկ,
 +
Այլ, սրելու համար ախորժը նրանց,
 +
Ուզածները բարձր են բռնում սակավիկ։
 +
 +
{{տող|112}}Հուսկ հուսախաբ եղած՝ նրանք մեկնեցին։
 +
Մենք մոտեցանք այնժամ ծառին պտղաբերձ,
 +
Որ խուլ մնաց նրանց այնքան թախանձին։
 +
 +
{{տող|115}}«Առաջ անցեք, մի մոտենաք դուք սրան.
 +
Սա ծլել է եդեմական այն ծառից,
 +
Որից կերել, ճաշակել է մայր Եվան»։
 +
 +
{{տող|118}}Այսպես ասաց ճյուղերի մեջ ինչ֊որ ձայն։
 +
Մենք երեքով առաջացանք հուպ ընդ հուպ,
 +
Միջով դարի ու բարձրաբերձ ծառի այն։
 +
 +
{{տող|121}}«Հիշեցեք այն նզովելոց ամպածին,—
 +
Ասում էր նա,— որոնք հարբած, հղփացած,
 +
Թեսեոսին մարտահրավեր կարդացին.
 +
 +
{{տող|124}}Եվ հրեից, որ խմեցին կշտացան,
 +
Որի համար նրանց վանեց Գեդեոնն,
 +
Երբ ցած իջավ բլուրներից ի Մադիան»։
 +
 +
{{տող|127}}Բոլորակի եզրով այսպես ընթացանք,
 +
Ունկնդրելով մեղաց մասին որկորի,
 +
Որ ունեցան դառն ու տխուր հետևանք։
 +
 +
{{տող|130}}Մենք երեքով դուրս եկանք լայն ճանապարհ,
 +
Եվ ընթացանք հազար քայլից ավելի,
 +
Ամեն մեկըս մտորելով անբարբառ։
 +
 +
{{տող|133}}«Ինչո՞ւ եք դուք այդպես գնում մտածկոտ»,—
 +
Հանկարծ գոչեց մի ձայն, որից խրտչեցի
 +
Հար և նման մի մտրուկի վեհերոտ։
 +
 +
{{տող|136}}Վեր նայեցի, տեսնելու թե ով էր այդ.
 +
Քուրայի մեջ մետաղը կամ ապակին
 +
Երբեք այնպես չեն շողացել հրացայտ,
 +
 +
{{տող|139}}Ինչպես շողաց մեկը, որ մեզ գոչում էր.
 +
«Խաղաղության տանող աղին այստեղ է.
 +
Մուտքն այստեղ է բարձրանալու լեռն ի վեր»։
 +
 +
{{տող|142}}Նրա տեսքից ես շլացա իրավամբ,
 +
Եվ շարժվեցի վարպետներիս ետևից,
 +
Ընթանալով լսված ձայնի ուղղությամբ։
 +
 +
{{տող|145}}Ինչպես այգից առաջ սյուքը մայիսյան
 +
Մեղմ փչում է, բոլորովին թաթավված
 +
Խոտերի ու ծաղկանց շնչովը բուրյան,
 +
 +
{{տող|148}}Այսպես ճակտիս մի հով փչեց այդպիսի.
 +
Ես զգացի թափահարում թևերի,
 +
Ուրկից բուրմունք մի տարածվեց ամբրոսի։
 +
 +
{{տող|151}}Ես լսեցի այս խոսքերը. «Երանի
 +
Նրանց, որոնք իրենց սրտում չեն զգում
 +
Անհագություն որկորաժետ բերանի,
 +
 +
{{տող|154}}Եվ քաղցում են միայն արդար սահմանում»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանհինգերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Այն ժամն էր, երբ ելքը պետք չէր հապաղել
 +
Զի արևը միջօրյա ծիրը Ցուլին,
 +
Իսկ գիշերը Կարիճին էր արդ թողել։
 +
 +
{{տող|4}}Եվ ինչպես նա, ով չի երբեք դանդաղում,
 +
Այլ իր ճամփով ընթանում է միշտ առաջ,
 +
Երբոր նրան հարկի խթանն է մղում,
 +
 +
{{տող|7}}Այսպես և մենք մտանք մի նեղ արահետ,
 +
Մագլցելով մի սանդուղքով, որ, անձուկ,
 +
Թույլ չէր տալիս մեզ բարձրանալ զուգահետ։
 +
 +
{{տող|10}}Ինչպես մատաղ ծիտը թևերն է բացում,
 +
Թռչկոտելու տենչով, ապա կծկում է,
 +
Սիրտ չանելով թողնել իր բույնը փցուն,
 +
 +
{{տող|13}}Այսպես ես մեկ ուզում էի բան հարցնել,
 +
Մեկ տատամսում, իմ շրթները շարժելով,
 +
Ճիշտ ինչպես նա, ով փորձում է խոսք վերցնել։
 +
 +
{{տող|16}}Բարի հայրըս տեսնելով, որ ես երկմիտ
 +
Ու վարանոտ գնում էի, ինձ ասաց.
 +
«Դեհ արձակիր լարված աղեղը լեզվիդ»։
 +
 +
{{տող|19}}Ես աներկբա բացի բերանս այն ատեն
 +
Ու ասացի. «Ինչպե՞ս կարող են հյուծվել
 +
Նրանք, ովքեր սնուցվելու պետք չունեն»։
 +
 +
{{տող|22}}Եվ նա ասաց. «Եթե հիշես, թե ինչպես
 +
Մելեագրը խանձողի հետ սպառվեց,
 +
Հասկանալն այդ շատ չի լինի դժվար քեզ։
 +
 +
{{տող|25}}Եթե դարձյալ մտաբերես, թե ինչպես
 +
Ձեր պատկերն է արտացոլում հայելին,
 +
Այն, ինչ որ քեզ բարդ է թվում, կըմբռնես։
 +
 +
{{տող|28}}Բայց որպեսզի հարցն հասկանաս անթերի,
 +
Ահավասիկ Ստատիոսը, կխնդրեմ,
 +
Որ նա լինի բուժիչը քո վերքերի»։
 +
 +
{{տող|31}}«Եթե ինձ է ընկնում այդ հարցը պարզել,
 +
Քանի դու կաս,— պատասխանեց Ստատիոն,—
 +
Ներիր ինձ, որ քեզ չեմ կարող ոչ ասել»։
 +
 +
{{տող|34}}Ապա սկսեց. «Եթե խոսքերն իմ, որդյակ,
 +
Լավ ըմբռնի ու ընկալի միտքը քո,
 +
Քեզ կպարզվի տվյալ հարցը բովանդակ։
 +
 +
{{տող|37}}Զուտ արյունը, ոը երբեք չի ներծծվում
 +
Երակներից և մնում է ինչպես մի
 +
Ավելորդ ճաշ, որ սեղանից է վերցվում,
 +
 +
{{տող|40}}Ստանում է սրտում հաստիչ զորություն,
 +
Ինչպես արյունն երակների մեջ հոսող
 +
Սնուցում է ծայրանդամները մարդուն։
 +
 +
{{տող|43}}Նորից զտված՝ նա իջնում է սեռական
 +
Օրգաններում, ուրկից կաթում է մի այլ
 +
Արյան վրա մի անոթում բնական։
 +
 +
{{տող|46}}Անդ խառնվում է մի արյունը մյուս արյան,
 +
Մին ներկրում է, իսկ մյուսը ներգործում.
 +
Ըստ որում սա ունի զորեղ զտարան։
 +
 +
{{տող|49}}Ձուլված նրան՝ սկսում է սա գործել
 +
Մակարդելով, և ապա կյանք է տալիս
 +
Այն մակարդին, որին ինքն է ստեղծել։
 +
 +
{{տող|52}}Ներգործոն ուժն հոգևորվում է նման
 +
Բուսականին, տարբերվելով այնու, որ
 +
Նա ճամփին է, իսկ սա հասել իր լրման.
 +
 +
{{տող|55}}Եվ աճելով ինչպես մի սունկ ծովային՝
 +
Շարժվում է և զգում, ապա կազմում է
 +
Օրգանները կարողությանց մարդկային։
 +
 +
{{տող|58}}Սրտից ծագած այդ զորությունն ի հարկին
 +
Մերթ ընդլայնվում, մերթ ծավալվում է, նայած
 +
Անդամների կազմավորման կարիքին։
 +
 +
{{տող|61}}Բայց ինչպես է ասուն դառնում անասնից,
 +
Դեռ չգիտես, դա այնպիսի հարց է բարդ,
 +
Ուր մոլորվեց մի իմաստուն քեզանից։
 +
 +
{{տող|64}}Ըստ որում նա իր գիտությամբ անջատեց
 +
Հոգեկանից իմացականը ներգոր,
 +
Որին ոչ մի հատուկ օրգան չընծայեց։
 +
 +
{{տող|67}}Արդ միտքըդ բաց ճշմարտությանն անհեղլի.
 +
Իմացիր որ հենց որ սաղմի մեջ արդեն
 +
Ավարտված է կազմավորումն ուղեղի,
 +
 +
{{տող|70}}Արարիչը զվարթ նայում է նրան՝
 +
Բնության այդ ամենամեծ արվեստին
 +
Եվ ներարկում նրան հոգի բանական։
 +
 +
{{տող|73}}Իսկ սա ինչ֊որ գործոն գտնում է սաղմում,
 +
Միակցում է և կազմում լոկ մի հոգի,
 +
Որ ապրում է, զգում է և գիտակցում։
 +
 +
{{տող|76}}Եվ որպեսզի խոսքըս քեզ քիչ զարմացնի,
 +
Հիշիր, ինչպես վազի հույզը, միացած
 +
Արեգակի տապին, դառնում է գինի։
 +
 +
{{տող|79}}Երբ Լաքեզիսն սպառում է մանածոն,
 +
Հոգին մարմնից, անջատվում է ու տանում
 +
Նրա բոլոր հատկությունները գործոն։
 +
 +
{{տող|82}}Որոշ ձիրքեր անգործունյա են մնում.
 +
Հիշողությունը, միտքն ու կամքը, սակայն,
 +
Առաջվանից ավելի լավ են գործում։
 +
 +
{{տող|85}}Հոգին թռչում ու հասնում է անհապաղ
 +
Զույգ ափերից մեկին և կամ մյուսին,
 +
Եվ իր վիճակն իմանում է այնտեղ նախ։
 +
 +
{{տող|88}}Հենց որ այդտեղ օդը պատում է նրան,
 +
Հաստիչ ուժը ճառագայթում է իր շուրջ,
 +
Ինչպես արեց անդամների մեջ կենդան։
 +
 +
{{տող|91}}Եվ օդն ինչպես, երբ այն լի է գոլորշով,
 +
Ցոլցոլում է արեգակի շողերից
 +
Եվ զարդարվում ծիածանի գույներով,
 +
 +
{{տող|94}}Այսպես օդը, որով պատվում է հոգին,
 +
Ստանում է այն ձևը, որ նրա մեջ
 +
Դրոշմում է արարիչ ուժը ներքին.
 +
 +
{{տող|97}}Եվ ինչպես բոցն հետևում է կրակին,
 +
Ուր էլ որ սա տեղափոխվի ու գնա,
 +
Այսպես նոր ձևն հետևում է հոգիին։
 +
 +
{{տող|100}}Երևույթն այն, որը կոչվում է ստվեր,
 +
Այս նոր ձևն է, որից կազմում է հոգին
 +
Ամեն տեսակ զգայական օրգաններ։
 +
 +
{{տող|103}}Դրանով ենք մենք ծիծաղում, բարբառում,
 +
Դրանով են հառաչներն ու հեծքը մեր,
 +
Որ կարող է լսած լինես այս սարում։
 +
 +
{{տող|106}}Մեր ստվերներն այս կամ այն տեսքն են առնում,
 +
Նայած թե ինչ գրգիռներ են վարում մեզ.
 +
Պատճառն այդ է, որ քեզ զարմանք է առթում»։
 +
 +
{{տող|109}}Հասել էինք արդեն վերջին ոլորտին
 +
Եվ շուռ եկել դեպի աջ կողմը ճամփի,
 +
Երբ ունեցանք մի ուրիշ հոգ անդստին։
 +
 +
{{տող|112}}Լեռան լանջը այնտեղ բոցեր էր ցանում,
 +
Եվ ներքևից բարձրանում էր մի քամի,
 +
Որ այդ բոցերը բորբ ի բաց էր վանում։
 +
 +
{{տող|115}}Արդ մեզ հարկ էր մեկ֊մեկ գնալ ճամփեզրից.
 +
Բայց այս կողմից երկյուղ էի ես զգում
 +
Վար ընկնելուց, այն կողմից՝ վառ բոցերից։
 +
 +
{{տող|118}}Վարպետս ասաց. «Աստ հարկ է ու անհրաժեշտ
 +
Աչքերը միշտ պահել լարված, անթարթափ,
 +
Ըստ որում՝ աստ կարելի է գայթել հեշտ»։
 +
 +
{{տող|121}}Այնժամ խորքից հրի վառ ու ահագին
 +
Ես լսեցի «Տէր վեհագոյն գթութեան»
 +
Երգը հնչուն, դեպ ուր դարձա փութագին։
 +
 +
{{տող|124}}Բոցերի մեջ տեսա անձինք երթևեկ,
 +
Ուստի ուշով ես նայեցի մերթ նրանց,
 +
Մերթ քայլերիս, չուղղելով աչքս այլուրեք։
 +
 +
{{տող|127}}Երբ ավարտում էին նրանք օրհներգն այն,
 +
«Զայր ոչ գիտեմ» գոչում էին ուժգնորեն,
 +
Ապա նորից էին երգում մեղմաձայն.
 +
 +
{{տող|130}}Որից հետո դարձյալ գոչում. «Դիանան
 +
Անտառ վազեց ու վռնդեց Հելիկին,
 +
Որ խմել էր քաղցըր թույնը վեներյան»։
 +
 +
{{տող|133}}Ապա նրանք նորից օրհներգն երգեցին
 +
Եվ հիշեցին հետո արանց ու կանանց,
 +
Որ ողջախոհ, անեղծ կյանքով ապրեցին։
 +
 +
{{տող|136}}Եվ կարծեմ այս երգն ու գոչերը այնքան
 +
Պիտի տևեն, մինչև նրանք տոչորվեն.
 +
Այդ գոհերով ու այդ պատժով քավչական
 +
 +
{{տող|139}}Վերքերն իրենց վերջ ի վերջո կփակվեն։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանվեցերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Մինչ մենք քայլում էինք իրար ետևից,
 +
Ճամփի եզրով, բարի վարպետըս հաճախ
 +
Ասում էր ինձ. «Զգույշ օգտվիր իմ ազդից»:
 +
 +
{{տող|4}}Արևը, որ դեպ արևմուտք էր թեքվել,
 +
Պայծառելով հորիզոնը կապուտակ,
 +
Ճաճանչներն իր իմ աջ ուսին էր զարկել.
 +
 +
{{տող|7}}Եվ այնտեղ, ուր մարմինս ստվեր էր արել,
 +
Հուրն ավելի շառագույն էր երևում.
 +
Հոգիներին դա զարմանք էր պատճառել։
 +
 +
{{տող|10}}Այս առիթով ահա նրանք իմ մասին
 +
Խոսք բաց արին և ասացին մեկմեկու.
 +
«Սա կարծես թե մարմին չունի մեզ պես սին»։
 +
 +
{{տող|13}}Ապա ոմանք ինձ մոտեցան անարգել,
 +
Միշտ ջանալով դուրս չգալու այնտեղից,
 +
Որտեղ նրանց սահմանված էր տոչորվել։
 +
 +
{{տող|16}}«Դու, որ կերթաս այն երկուսի ետևից
 +
Ոչ հեղգանքից, այլ հարգանքից մի գուցե,
 +
Պատասխանիր, տես, այրվում եմ ծարավից.
 +
 +
{{տող|19}}Պատասխանըդ պետք չէ միայն ինձ համար.
 +
Դա բոլորիս ավելի է հարկավոր,
 +
Քան հնդիկին ու հաբեշին ջուրը սառ։
 +
 +
{{տող|22}}Ասա մեզ, թե ինչպե՞ս ես դու խափանում
 +
Ճառագայթներն արեգակի, կարծես թե
 +
Դեռ չլինես ընկած մահվան դարանում»։
 +
 +
{{տող|25}}Այսպես հարցրեց ինձ մի հոգի. ես ընդփույթ
 +
Պատրաստվեցի նրան տալու պատասխան,
 +
Երբ գրավեց ուշքըս մի նոր երևույթ.
 +
 +
{{տող|28}}Վասնզի այն ճամփի միջով հրավառ
 +
Եկավ մի խումբ նախորդ խմբին ընդառաջ,
 +
Եվ իր վրա ուղղեց հայացքս ապշահար։
 +
 +
{{տող|31}}Հանկարծ տեսա, որ այն խմբերը կրկին
 +
Շտապեցին ողջագուրել մեկզմեկ,
 +
Գոհանալով այդ ողջույնից սրտագին։
 +
 +
{{տող|34}}Այսօրինակ մրջյունները անպաշտպան
 +
Հանդիպում են իրար ցռուկ ցռուկի,
 +
Իմանալու իրենց բախտը կամ ճամփան։
 +
 +
{{տող|37}}Երբ ավարտվեց հանդիպումն այդ մտերմիկ,
 +
Նրանք նախքան բաժանվելը իրարից
 +
Փոփոխակի ձայնարկեցին բարձր ու ձիգ.
 +
 +
{{տող|40}}Նորեկ խումբը գոչեց «Սոդոմ և Գոմոր»
 +
Մյուսը՝ «Մտավ Պասիֆայեն կռվի մեջ,
 +
Որ գոհացնի ցուլը կիրքն իր հախնթոր»։
 +
 +
{{տող|43}}Ինչպես ճայերն, որ թռչում են, սուրալով
 +
Մասամբ դեպի Ռիֆե, մասամբ՝ անապատ,
 +
Սրանք ցրտից, նրանք տաքից խորշելով,
 +
 +
{{տող|46}}Այսպես խմբերն երթևեկում էին հար,
 +
Եվ լալագին կրկնում օրհներգը հիշյալ
 +
Ու գոչյունը՝ իրենց պատշաճ ու հարմար։
 +
 +
{{տող|49}}Եվ նույն նրանք, որ ինձ էին նախ դիմել,
 +
Նորից դեպի ինձ մոտեցան հապշտապ,
 +
Փափագելով իմ պատասխանը լսել։
 +
 +
{{տող|52}}Ես տեսնելով բուռըն բաղձանքը նրանց,
 +
Բարբառեցի. «Դուք որ վստահ եք, անշուշտ,
 +
Մի օր հանգչել խաղաղության մեջ անանց,
 +
 +
{{տող|55}}Իմացեք որ ես չեմ մեռել դեռ մահվամբ,
 +
Այլ մարմինըս այստեղ ինձ հետ եմ բերել
 +
Իր կենդանի հոդվածներով և արյամբ։
 +
 +
{{տող|58}}Գնում եմ վեր, որ լույս գտնեմ մտավոր.
 +
Անդ մի կին կա, որի շնորհիվ ես միայն
 +
Այստեղ բերի իմ մարմինը անցավոր։
 +
 +
{{տող|61}}Բայց իցիվ թե ձեր իղձը շուտ գոհացվի
 +
Եվ սիրով ու լույսով զեղուն երկնքում
 +
Քեզ համար պարտ ու պատշաճ տեղ հատկացվի.
 +
 +
{{տող|64}}Ասացեք ինձ, որպեսզի այն գրանցեմ,
 +
Դուք ո՞վ եք և այն հոգիներն ովքե՞ր են,
 +
Որ քայլում են ձեր ընթացքին հակընդդեմ»։
 +
 +
{{տող|67}}Ինչպես կոպիտ ու վայրենի լեռնցին,
 +
Երբ առաջին անգամ քաղաք է գալիս,
 +
Նայում է լուռ, շլմոր ասդին ու անդին,
 +
 +
{{տող|70}}Այսպես էին այն ստվերներն երևում.
 +
Բայց երբ նրանք թոթափվեցին զարմանքից,
 +
Որ իմաստուն մարդկանց մոտ կարճ է տևում,
 +
 +
{{տող|73}}«Երանի քեզ, որ մեր մարզերն ես եկել,—
 +
Վերսկսեց բարբառողը քիչ առաջ,—
 +
Որ լավագույն կյանքի հասնես անարգել.
 +
 +
{{տող|76}}Այն խումբը, որ քայլում է մեզ հակընթաց,
 +
Գործեց մեղքն այն, որի համար ծաղրանքով
 +
«Բամբիշ» կոչվեց մի օր Կեսարը հաղթած։
 +
 +
{{տող|79}}Հեռանում են նրանք «Սոդոմ» գոռալով
 +
Եվ մեղադրում իրենց, ինչպես լսեցիր,
 +
Պիղծ արարքից իրենց ամոթ զգալով։
 +
 +
{{տող|82}}Մեր մեղքն եղավ միջև երկու սեռերի.
 +
Զի մենք օրենքն ընդունեցինք մարդկային,
 +
Անբանի պես հետևելով կրքերի,
 +
 +
{{տող|85}}Համոթըս մեր՝ բաժանվելու ընթացքում
 +
Միշտ կրկնում ենք անունը այն կնոջ, որ
 +
Անասնացավ անասնաձև սարվածքում։
 +
 +
{{տող|88}}Արդ մեր մեղքն ու արարքները գիտես դու.
 +
Անշուշտ կուզես մեր անուններն իմանալ,
 +
Բայց ժամանակ չկա մեկ֊մեկ թվելու։
 +
 +
{{տող|91}}Իմ անունը ես կարող եմ քեզ հայտնել.
 +
Ես կոչվում եմ Գուինիցելլի Գուիդո.
 +
Վաղ զղջալուս համար այստեղ եմ ընկել»։
 +
 +
{{տող|94}}Ինչ զգացին երկու որդիք հնօրյա,
 +
Երբ մորն իրենց Լիկուրգոսի մոտ տեսան,
 +
Նույն ապրումներն ես ունեցա համարյա,
 +
 +
{{տող|97}}Երբ լսեցի նրա անունը, որին
 +
Համարել են իմ հայրն ու հայրը այլոց,
 +
Որ գրել են գողտրիկ տաղեր սիրային։
 +
 +
{{տող|100}}Ես քայլեցի լռությամբ ու մտածկոտ,
 +
Ակնապիշ ու երկար նրան, դիտելով,
 +
Սակայն հրի ահից չեկա նրա մոտ։
 +
 +
{{տող|103}}Եվ երբ նրան ես նայելուց հագեցա,
 +
Պատրաստակամ եղա նրան ծառայել.
 +
Տալով հաստատ հավաստիքներ նախընծա։
 +
 +
{{տող|106}}Եվ նա ասաց. «Քո խոսքերը նորավետ
 +
Այնպիսի խոր հետք թողեցին իմ հոգում,
 +
Որ չի կարող Լեթեն ջնջել առհավետ։
 +
 +
{{տող|109}}Բայց եթե քո հավաստիքներն ստույգ են,
 +
Ապա ասա, ի՞նչ է պատճառն այն սիրո,
 +
Որ տածում ես դեպ ինձ այնքան ջերմորեն»։
 +
 +
{{տող|112}}Եվ ես նրան. «Այդ ձեր տաղերն են քաղցրիկ,
 +
Որոնք պիտի միշտ հաճույքով ընթերցվեն,
 +
Քանի տևի տաղերգությունն ընթացիկ»։
 +
 +
{{տող|115}}«Եղբայր, սա որ քեզ մատնանիշ եմ անում,—
 +
Ասաց, մատով ինձ ցույց տալով մի հոգի,—
 +
Վարպետ եղավ իր մայրենի բարբառում։
 +
 +
{{տող|118}}Նա տաղելու, վիպելու մեջ բոլորից
 +
Առաջ անցավ, և հիմարներն ասեն թող,
 +
Որ Լիմոժցին գերազանց է նրանից։
 +
 +
{{տող|121}}Նրանք նայում են անվանը, ոչ փաստին,
 +
Եվ կազմում են այսպես կարծիքը իրենց,
 +
Չունկնդրելով ողջմտությանն, արվեստին։
 +
 +
{{տող|124}}Այսպես արին հիներն հանդեպ Գուիտտոնի,
 +
Տարփողելով նրան բերնե ի բերան,
 +
Մինչև եղավ ճշմարտությունը հայտնի։
 +
 +
{{տող|127}}Արդ, եթե դու ունես շնորհ այնքան մեծ,
 +
Որ կարող ես դեպի Դրախտ բարձրանալ,
 +
Ու Քրիստոսն է բազմած իբրև գահերեց,
 +
 +
{{տող|130}}Ապա այնտեղ «Հայր մեր» ասա ինձ համար,
 +
Այնքան որքան հարկավոր է մեզ այստեղ,
 +
Ուր մեղանչել էլ չենք կարող մենք իսպառ»։
 +
 +
{{տող|133}}Ապա, գուցե տալու համար տեղ նրան,
 +
Որ իր մոտ էր, անհետացավ հրի մեջ,
 +
Ջրալուցքը սուզվող ձկան ճիշտ նման։
 +
 +
{{տող|136}}Ես մոտեցա այնժամ մյուսին ցույց տրված,
 +
Եվ ասացի, որ իմ հոգին անձկալի
 +
Նրա անվանն հատուկ տեղ էր պատրաստած։
 +
 +
{{տող|139}}Նա սկսեց հոժարակամ բարբառել.
 +
«Դուք այնպիսի շոյող խոսքեր եք անում,
 +
Որ չեմ կարող և չեմ ուզում ինձ ծածկել։
 +
 +
{{տող|142}}Ես Առնալդն եմ, որ երգում եմ արցունքով.
 +
Ես զղջում եմ հիմարությունն իմ անցյալ,
 +
Եվ տեսնում եմ հուսացյալ օրն հրճվանքով։
 +
 +
{{տող|145}}Հայցում եմ ձեզ հանուն ուժի մեծազոր,
 +
Որ տանում է ձեզ գագաթը այս լեռան,
 +
Պատեհ ժամին հիշեցեք իմ վիշտը խոր»։
 +
 +
{{տող|148}}Եվ չքացավ խորքում հողի հորձեռանդ։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանյոթերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Արևը այն կետի վրա էր երկնի,
 +
Ուրկից շողերն արձակում է նախ այնտեղ,
 +
Որտեղ հեղվեց սուրբ արյունը Միածնի.
 +
 +
{{տող|4}}Մինչ Էբրոսը թավալվում է Կշռի տակ,
 +
Եվ Գանգեսը եռևեփում կեսօրին։
 +
Օրն անցնում էր, երբ տեսանք մի հրեշտակ։
 +
 +
{{տող|7}}Նա բոցից դուրս եզրին կանգնած՝ «Երանի
 +
Այնոցիկ որ սուրբ են սրտիւք» էր երգում,
 +
Մի ձայնով, որ մերնից էր գեր կենդանի։
 +
 +
{{տող|10}}Ապա նրան երբ մոտեցանք՝ ասաց մեզ.
 +
«Սուրբ հոգիներ, դուք չեք կարող ընթանալ,
 +
Թե այս հուրը ձեզ չի կիզել նախապես.
 +
 +
{{տող|13}}Արդ ներս մտեք և ունկնդրեք երգ մի նոր»։
 +
Լսելով այս՝ ես սարսեցի ինչպես նա,
 +
Ում խրել են մի փոսի մեջ գետնափոր։
 +
 +
{{տող|16}}Ահից սառած՝ գլուխս առաջ պարզեցի,
 +
Դիտելով հուրն և հիշելով այն մարդկանց,
 +
Որոնք կիզվել էին վրան վառ բոցի։
 +
 +
{{տող|19}}Դեպ ինձ դարձան առաջնորդներն իմ անահ։
 +
«Որդյակ,— ասաց Վիրգիլիոսն ինձ,— ներս անցիր,
 +
Սա կարող է ահ պատճառել, բայց ոչ մահ։
 +
 +
{{տող|22}}Հիշիր, հիշիր, ես օգնեցի եթե քեզ
 +
Ողջ և առողջ անդունդն ի վար իջնելու,
 +
Չօգնե՞մ հիմա, երբ երկինքը մոտ է մեզ։
 +
 +
{{տող|25}}Հավատա, որ եթե նույնիսկ դու մնաս
 +
Հազար տարի այս կրակի կենտրոնում,
 +
Նա չի կարող քեզնից խլել ոչ մի մազ։
 +
 +
{{տող|28}}Եթե կարծում ես, որ խաբում եմ ես քեզ,
 +
Մոտեցիր և փեշըդ բոցին երկարիր,
 +
Կտեսնես որ նա չի լինի հրակեզ։
 +
 +
{{տող|31}}Արդ թոթափվիր ամեն տեսակ երկյուղից.
 +
Դարձիր այս կողմ և համարձակ ներս մտիր»։
 +
Ես, ակամա, չէի շարժվում իմ տեղից։
 +
 +
{{տող|34}}Երբ տեսավ, որ չէի շարժվում ես նորից,
 +
Մի քիչ հուզված ասաց. «Որդի, էլ հիմա
 +
Այս խութն է լոկ քեզ բաժանում Բեատրիչից»։
 +
 +
{{տող|37}}Ինչպես ի լուր Թիսբե անվան անձկալի,
 +
Պիրամոսը բացավ աչքերն ու նայեց
 +
Թթենու տակ, որ դարձել էր արնալի,
 +
 +
{{տող|40}}Այսպես կոտրած ընդդիմությունն իմ համառ,
 +
Նայեցի իմ առաջնորդին իմաստուն,
 +
Ի լուր անվան, որ միշտ թանկ է ինձ համար։
 +
 +
{{տող|43}}Եվ նա գլուխն օրորելով, ինձ ասաց՝
 +
«Էլ չսպասենք» ու ինձ ժպտաց քաղցրորեն,
 +
Ինչպես մանկան, որին միրգ է խոստացված։
 +
 +
{{տող|46}}Ապա ինձնից առաջ մտավ հրատում,
 +
Ստատիոսին խնդրելով մեզ հետևել,
 +
Որ մինչև այդ մեզ զատել էր ուղերթում։
 +
 +
{{տող|49}}Հենց որ մտա կրակի մեջ հորձեռանդ,
 +
Պիտ ուզեի հալոցի մեջ ինձ նետել
 +
Զովանալու համար, այնքան տապ էր անդ։
 +
 +
{{տող|52}}Իմ հայրն անուշ, ինձ շնչելու համար ույժ,
 +
Միշտ հիշում էր իմ տիրուհուն, ասելով.
 +
«Կարծես տեսնում եմ իր աչքերը մեղույշ»։
 +
 +
{{տող|55}}Մեզ մի ձայն էր առաջնորդում օրհներգի.
 +
Եվ մենք, ուշով հետևելով այդ ձայնին,
 +
Դուրս եկանք անդ, ուր սանդուղքն էր վերելքի։
 +
 +
{{տող|58}}Նա երգում էր՝ «Եկայք օրհնեալք Հօր իմոյ»,
 +
Պատած լույսով այնպես պայծառ ու շողուն,
 +
Որ շլացրեց երկու աչքերըս շլմոր։
 +
 +
{{տող|61}}Ապա հարեց. «Արևը մայր է մտել.
 +
Ձեր քայլերը արագացրեք, քանի դեռ
 +
Արևմուտքը բոլորովին չի մթնել»։
 +
 +
{{տող|64}}ժայռի միջով բարձրանում էր ուղին վեր՝
 +
Դեպի այն կողմ, ուր բեկվել էր իմ առջև
 +
Շողքն արևի, որ արդեն ցած էր թեքվել։
 +
 +
{{տող|67}}Մի քանի ոտք հազիվ էինք մենք ելել,
 +
Երբ ստվերիս չքանալով իմացանք,
 +
Որ մեր ետև արևը մայր էր մտել։
 +
 +
{{տող|70}}Եվ նախքան որ հորիզոնը ընդհանուր
 +
Ամենուրեք միևնույն տեսքն ստանար
 +
Եվ գիշերը սփռեր խավարն ամենուր,
 +
 +
{{տող|73}}Ամեն մեկըս պառկեցինք մի բազրոտին.
 +
Զի լեռնային մութը մեր մեջ չքացրեց
 +
Բարձրանալու ուժն ու փափագը ներքին։
 +
 +
{{տող|76}}Այծերն ինչպես, քանի դեռ չեն ճարակած,
 +
Ժայռերն ի վեր ոստոստում են ու կայտռում,
 +
Ապա հեզիկ արածում են լռակաց,
 +
 +
{{տող|79}}Ստվերի տակ — մինչ արևն հուր է ցանում —
 +
Պահպանությամբ իրենց հովվի, որ հենված
 +
Իր մականին հսկողություն է անում.
 +
 +
{{տող|82}}Հոտաղն ինչպես որ հսկում է բացօթյա
 +
Եվ գիշերում իր հոտի մոտ մակաղած,
 +
Որպեսզի նա գազանի կեր չդառնա,
 +
 +
{{տող|85}}Այսպես էինք մենք երեքով այդ պահին.
 +
Ես որպես այծ, նրանք որպես հովիվներ,
 +
Փակված բարձըր ժայռերի մեջ եզրային։
 +
 +
{{տող|88}}Վերևում մեզ երևում էր անցք մի նեղ,
 +
Բայց այդ անցքից աստղերն էին երևում՝
 +
Սովորական տեսքից խոշոր և լուսեղ։
 +
 +
{{տող|91}}Մինչ, խոկալով, նրանց էի նայում ես,
 +
Քունըս տարավ. իսկ քունն հայտնում է հաճախ
 +
Երազի մեջ դեպքերը ոչ ծանոթ մեզ։
 +
 +
{{տող|94}}Այն ժամին, երբ արևելքից Կիթերան,
 +
Որ վառվում է հավետ սիրո հրայրքով,
 +
Իր առաջին շողերն հղեց այս լեռան,
 +
 +
{{տող|97}}Ես երազում տեսա մի կին գեղատես,
 +
Որ մի մարգում ծաղիկներ էր հավաքում
 +
Եվ հաճելի ձայնով երգում էր այսպես.
 +
 +
{{տող|100}}«Ով իմ անունն իմանալու է կարոտ,
 +
Թող իմանա՝ Լիան եմ ես. շրջում եմ,
 +
Որ ինձ համար կազմեմ ծաղկե մի նարոտ։
 +
 +
{{տող|103}}Ի հաճույս ինձ՝ պճնում եմ ինձ ծաղկունքով,
 +
Իսկ իմ քույրը՝ Հռաքելը, օրն ի բուն
 +
Անշարժ անգործ նստում է իր հայելու քով։
 +
 +
{{տող|106}}Նա սիրում է գողտր աչքերին իր նայել,
 +
Իսկ ես զուգվել ծաղիկներով իմ քաղած.
 +
Իմ հաճույքն է գործել, նրանը՝ հայել»։
 +
 +
{{տող|109}}Արդեն այգի վաղահարույց շողերից
 +
— Որոնք այնքան հաճելի են պանդուխտին,
 +
Որքան նվազ հեռու է նա մայր երկրից —
 +
 +
{{տող|112}}Խույս էր տալիս խավարն ամեն կողմերից,
 +
Քունս էլ հետը։ Ես վեր կացա ու տեսա,
 +
Որ վարպետներս ելել էին տեղներից։
 +
 +
{{տող|115}}«Քաղցըր պտուղն, որին այնքան անձկությամբ
 +
Հետամուտ են սերունդները մարդկային,
 +
Քո քաղցն այսօր կհագեցնի լիությամբ»։
 +
 +
{{տող|118}}Վիրգիլիոսը այս խոսքերով ինձ դիմեց.
 +
Ոչ մի լավ լուր ես չեմ լսել իմ կյանքում,
 +
Որ պատճառեր ինձ խնդություն այդքան մեծ։
 +
 +
{{տող|121}}Այնքան աճեց տենչըս բարձունքն ելնելու,
 +
Որ ամեն մի քայլիս զգում էի ինձ
 +
Թևավորված՝ պատրաստ թռիչք գործելու։
 +
 +
{{տող|124}}Երբ սանդուղքը մեզնից արդեն մնաց ցած,
 +
Եվ մենք հասանք աստիճանին վերնագույն,
 +
Վիրգիլիոսը դեպ ինձ նայեց ու ասաց.
 +
 +
{{տող|127}}«Որդյակ, տեսար հուրն անցավոր ու անանց,
 +
Եվ դու հիմա եկել հասել ես այնտեղ,
 +
Որտեղ պետք է մենք հրաժեշտ տանք միմյանց։
 +
 +
{{տող|130}}Ամեն ճարով, ջանքով բերի քեզ այստեղ.
 +
Հիմա թող քեզ առաջնորդի կամքը քո.
 +
Դու ազատ ես ուղիներից սեպ ու նեղ։
 +
 +
{{տող|133}}Տես արևը, որ շողում է քո ճակտին.
 +
Տես սեզերը, ծաղիկներն ու թփերն այն,
 +
Որոնք այստեղ հողում աճում են ինքնին։
 +
 +
{{տող|136}}Մինչ նրա գալն, ում աչքերը գեղափայլ
 +
Ու թախծալի ինձ մղեցին գալ քեզ մոտ,
 +
Դու կարող ես այստեղ նստել կամ ման գալ։
 +
 +
{{տող|139}}Դու այլևս ինձնից խոսք մի սպասիր.
 +
Ազատ, շիտակ և առողջ է քո ոգին.
 +
Հիմա շարժվիր ըստ քո կամքի անբասիր.
 +
 +
{{տող|142}}Արդ պսակ ու թագ եմ դնում քո գլխին»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանութերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Անձկակարոտ՝ ամեն կողմից տեսնելու
 +
Աստվածային անտառը թավ ու ծաղկուն,
 +
Որ մեղմում էր նորածագ լույսն այցելու,
 +
 +
{{տող|4}}Ես անհապաղ մտա այնտեղ և հուշիկ
 +
Առաջացա հարթավայրով, ուր չորս դին
 +
Տարածվել էր մի խնկաբույր անուշիկ։
 +
 +
{{տող|7}}Մի հեշտաշունչ ու հեզիկ հով համասփյուռ
 +
Միապաղաղ խփում էր իմ ճակատին,
 +
Ինչպես մեղմիկ փչող անուշ մի զեփյուռ.
 +
 +
{{տող|10}}Եվ այդ հովից ծառուղեշներն ամենայն
 +
Հակվում էին դեպի այն կողմ, ուր սուրբ լեռն
 +
Արձակել էր ստվերածն իր վաղորդյան.
 +
 +
{{տող|13}}Սակայն ճյուղերն այնքան չէին ճկում կոր,
 +
Որ բարձունքին թառած ծիտերն առ ահի
 +
Կասեցնեին իրենց դայլայլը սովոր,
 +
 +
{{տող|16}}Այլ ներշնչում էին սյուքերն առաջին
 +
Ցնծապատար մի հեշտանքով, խառնելով
 +
Դայլայլն իրենց տերևների մրմունջին,
 +
 +
{{տող|19}}Որ նման էր Քիասիի պուրակում
 +
Սոճիների սաղարթների սոսափին,
 +
Երբ Եվղոսը իր սղոխն է արձակում։
 +
 +
{{տող|22}}Ես համրաքայլ այնքան էի խորացել
 +
Վաղնջական այն անտառով, որ արդեն
 +
Չէի տեսնում՝ ուրկից էի ներս մտել,
 +
 +
{{տող|25}}Երբ ընթացքըս արգելակեց խոր մի գետ,
 +
Որի ափին աճած սեզերը դալար
 +
Ալյակներից ծփում էին վետ ի վետ։
 +
 +
{{տող|28}}Երկրի ջրերն ամենից ջինջ ու զուլալ,
 +
Թվում էր թե պղտոր էին ու աղոտ,
 +
Բաղդատելով այս գետի հետ մաքրափայլ,
 +
 +
{{տող|31}}Թեպետև նա ստվերախիտ ու մթին
 +
Ձորերով է հոսում հավետ, ուր բնավ
 +
Չի թափանցել ոչ արեգակ, ոչ լուսին։
 +
 +
{{տող|34}}Ես կանգ առա և իմ աչքերն ուղղեցի
 +
Հանդիպակաց ափը գետի՝ դիտելու
 +
Բազմապիսի ծաղկուն ծառերն աղարծի։
 +
 +
{{տող|37}}Ինչպես երբ մեզ հրաշք մի բան երևա,
 +
Միտքը ուրիշ բանի մասին չի խորհի,
 +
Այսպես մի կին ինձ երևաց գեղանձնյա,
 +
 +
{{տող|40}}Որ հաճույքով ման էր գալիս միայնակ,
 +
Երգելով և թարմ ծաղիկներ քաղելով,
 +
Որոնցով էր պատած ուղին բովանդակ։
 +
 +
{{տող|43}}«Օ՛ չքնաղ կին, որ ջերմանում ես սիրո
 +
Ճաճանչներով, եթե պետք է հավատալ
 +
Դեմքի տեսքին, որ հայտարարն է հոգվո,
 +
 +
{{տող|46}}Բարի եղիր գետի ափին մոտենալ,—
 +
Ասացի ես,— որպեսզի այն, ինչ որ դու
 +
Գեղգեղում ես, կարողանամ հասկանալ։
 +
 +
{{տող|49}}Դու թվում ես Պրոզերպինը պարման,
 +
Այն պահին, երբ մայրը նրան կորցըրեց,
 +
Իսկ նա կորցրեց ծաղկած աշխարհը գարնան»։
 +
 +
{{տող|52}}Հար և նման հեզիկ կայթող մի կնոջ,
 +
Նա ոտները միացըրեց իրարու
 +
Եվ, սահելով քայլիկներով անդողդոջ,
 +
 +
{{տող|55}}Ուղղվեց դեպ ինձ ծաղկանց միջով խատուտիկ,
 +
Եվ կույսի պես համեստափայլ ու պարկեշտ
 +
Խոնարհեցրեց իր աչքերը գեղեցիկ։
 +
 +
{{տող|58}}Նա գոհացում տվեց իմ ջերմ աղերսին,
 +
Մատչելով ինձ այնքան, որ ձայնն իր թավշյա
 +
Հասնում էր ինձ բառերի հետ միասին։
 +
 +
{{տող|61}}Գալով այնտեղ, որտեղ ափը սիզավետ
 +
Ողողված էր զուլալ գետի ջրերով,
 +
Նա բարձրացրեց իր աչքերը բոցավետ։
 +
 +
{{տող|64}}Չեմ կարծում որ Վեներայի աչքերից
 +
Փայլատակած լիներ նման մի շողյուն,
 +
Երբ պատահմամբ նետահարվեց իր զավկից։
 +
 +
{{տող|67}}Նա ժպտում էր գետի ափից հանդիման,
 +
Փունջ կազմելով ծաղիկներից բազմերանգ,
 +
Որ բուսնում են այստեղ առանց սերմանման։
 +
 +
{{տող|70}}Մեզ բաժանող երեք քայլեր լոկ կային.
 +
Բայց Հելլեսպոնտն, ուր Քսերքսեսը պարտվեց,
 +
Դառնալով դաս հոխորտության մարդկային,
 +
 +
{{տող|73}}Լեանդրոսը ավելի չէր անիծել,
 +
Աբիդի և Սեստի միջև լողալիս,
 +
Քան ես Լեթեն, որ չթողեց ինձ անցնել։
 +
 +
{{տող|76}}«Դուք նորեկ եք, և իմ ժպիտը այստեղ,
 +
Ուր մարդկության ապաստան է ընտրված,—
 +
Բարբառեց նա, մեզ նայելով ակնդետ,—
 +
 +
{{տող|79}}Կարող է ձեզ որոշ չափով զարմացնել.
 +
Բայց կարող է սաղմոսն «Ուրախ արարեր»
 +
Ձեզ լույս սփռել և ձեր կասկածը ցրել։
 +
 +
{{տող|82}}Եվ դու, որ ինձ աղերսագին կանչեցիր,
 +
Ուզածդ հարցրու, ըստ որում ես պատրաստ եմ
 +
Ամեն հարցիդ պատասխան տալ անձանձիր»։
 +
 +
{{տող|85}}Եվ ես նրան. «Ջուրն ու սոսափն անտառի
 +
Հակասում են իմ մտքում այն կարծիքին,
 +
Որ կազմեցի բոլորակի մեջ վարի»։
 +
 +
{{տող|88}}Եվ նա ասաց. «Պատճառը այդ զարմանքիդ
 +
Ես կպարզեմ համոզարար խոսքերով
 +
Եվ կցրեմ քեզ պարուրող մեգը խիտ։
 +
 +
{{տող|91}}Արարիչը, որ կատարյալ է ինքյան,
 +
Մարդուն բարի, բարու համար ստեղծեց,
 +
Տալով նրան տեղն այս հավերժ հանգստյան։
 +
 +
{{տող|94}}Մարդն իր մեղքով այստեղ սակավ բնակվեց.
 +
Նրա մեղքով խինդն ու խնծիղը անուշ
 +
Դառըն ողբի ու թախիծի փոխարկվեց։
 +
 +
{{տող|97}}Այս լեռն այսքան բարձրացել է դեպ երկինք,
 +
Ինչպես ահա տեսնում ես դու քո աչքով,
 +
Որ գագաթին ապրած մարդուն երջանիկ,
 +
 +
{{տող|100}}Չնեղեին գոլորշիներն երկրային,
 +
Որ ունակ են բարձրանալու դեպի վեր,
 +
Մինչև սահմանն երրորդ խավի օդային։
 +
 +
{{տող|103}}Բայց քանի որ շուրջերկրյա օրը անամպ
 +
Պտտվում է երկինքների հետ բոլոր
 +
(Թե պտույտն այդ չխափանվի պատահմամբ),
 +
 +
{{տող|106}}Ապա այստեղ, լեռան այս ջինջ կատարում,
 +
Նրա պտույտն հանդիպում է ծառերին
 +
Եվ սոսափներ առաջացնում անտառում։
 +
 +
{{տող|109}}Ծփուն ծառերն իրենց սերմերը բոլոր
 +
Փոխանցում են օդին, իսկ սա, հիռ գալով,
 +
Շուրջն է սփռում այդ սերմերը բեղմնավոր։
 +
 +
{{տող|112}}Իսկ երկիրը ըստ իր տեղի բնության
 +
Արտադրում և աճեցնում է դրանցից
 +
Բազմապիսի բույսեր պես֊պես հատկության։
 +
 +
{{տող|115}}Գիտնալով այս՝ մարդիկ պետք չէ զարմանան,
 +
Երբոր տեսնեն, որ բողբոջել է մի բույս
 +
Առանց հայտնի և ակներն սերմանման։
 +
 +
{{տող|118}}Պետք է գիտնաս, որ այս անտառը փարթամ
 +
Ուր եկել ես, լի է ամեն սերմերով
 +
Եվ ձեզ անհայտ պտուղներով քաղցրահամ։
 +
 +
{{տող|121}}Իսկ այս ջուրը չի ծագում մի ակունքից,
 +
Որ փոփոխման ենթակա է շարունակ
 +
Եվ հոսում է մերթ թափով, մերթ զուրկ թափից.
 +
 +
{{տող|124}}Այլ ծագում է մի ակունքից համաչափ,
 +
Որ ի վերուստ ստանում է այնքան ջուր,
 +
Որքան հարկ է հոսել երկու ուղղությամբ։
 +
 +
{{տող|127}}Այս կողմ հոսող ջուրը հուշը մեղքերի
 +
Վերացնում է, մինչդեռ հոսողը այն կողմ
 +
Արթնացնում է հուշը բարի գործերի։
 +
 +
{{տող|130}}Աստ Լեթե, անդ Եվնոյե է կոչվում նա,
 +
Եվ հարկ է նախ երկու կողմից ճաշակել,
 +
Որպեսզի ջուրն ազդեցություն ունենա։
 +
 +
{{տող|133}}Նրա համին ոչ մի այլ համ չի հասնի։
 +
Քո պապակը հագեցած է թեպետև,
 +
Եվ քեզ այլ բան ասելու հարկ չի լինի,
 +
 +
{{տող|136}}Բայց ասածիս կավելացնեմ դեռ մի բան.
 +
Չեմ կարծում, որ խոսքըս նվազ դուր գա քեզ,
 +
Եթե թեկուզ գերազանցի իմ խոստման։
 +
 +
{{տող|139}}Նրանք, որոնք ի վաղնջյան երգեցին
 +
Ոսկեդարն ու մարդկանց վիճակն երջանիկ,
 +
Գուցե այստեղ պատկերացրին մտովին։
 +
 +
{{տող|142}}Այստեղ անմեղ եղան մարդիկ նախնական.
 +
Այստեղ հավերժ գարուն ու միրգ է պես֊պես,
 +
Եվ նեկտարը հենց այս ջուրն է պատվական»։
 +
 +
{{տող|145}}Ես շուռ եկա պոետներիս ունկնդիր,
 +
Եվ տեսա որ նրանք ժպտուն դեմքերով
 +
Լսում էին այս հուսկ բանքը նախընտիր։
 +
 +
{{տող|148}}Նորից դարձա այն կնոջը գեղաթով։
 +
</poem>
 +
 +
=== Երգ քսանիններորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Ավարտելով իր խոսքերը զվարթուն,
 +
Նա սկսեց երգել որպես սիրահար.
 +
«Երանի ում մեղաց եղև թողութիւն»։
 +
 +
{{տող|4}}Ինչպես հարսներն հավերժ, որոնք պչրելով
 +
Ճեմում էին անտառներում հովանուտ,
 +
Ոմանք արև, ոմանք ստվեր փնտրելով,
 +
 +
{{տող|7}}Այսպես կինն այն գետի ափով հակադիր
 +
Առաջացավ հոսանքն ի վեր, և ես էլ
 +
Հետևեցի հայսկույս քայլքով զուգադիր։
 +
 +
{{տող|10}}Մենք հարյուր քայլ չէինք արել երկուստեք,
 +
Երբ թեքվեցին զույգ ափերը միապես,
 +
Այնպես որ ես ուղղվեցի դեպ արևելք։
 +
 +
{{տող|13}}Դեռ շատ չէինք ընթացակցել ափնուղով,
 +
Երբ նա դեմքը դեպ ինձ դարձրեց ու ասաց.
 +
«Եղբայր, նայիր և ունկնդրիր արդ ուշով»։
 +
 +
{{տող|16}}Եվ ահա այն անտառի մեջ բովանդակ
 +
Հանկարծ ճայթռեց մի լույս այնպես շողշողուն,
 +
Որ թվաց, թե դա մի շանթ էր լուսարձակ։
 +
 +
{{տող|19}}Սակայն շանթը շողում է ու չքանում,
 +
Իսկ այս լույսը տևում էր ու աճում հար.
 +
«Արդ ի՞նչ է սա» խորհում էի իմ մտքում։
 +
 +
{{տող|22}}Անդ հնչում էր մի մեղեդի հմայիչ.
 +
Դա իմ սրտում արդար զայրույթ հարուցեց
 +
Կշտամբելու հանդգնությունն Եվայի.
 +
 +
{{տող|25}}Մինչ երկինքն ու երկիրն էին հպատակ
 +
Աստծու կամքին, միայն կինը նորաստեղծ
 +
Չհանդուրժեց մնալու մի քողի տակ,
 +
 +
{{տող|28}}Որի ներքո եթե մնար սրբակյաց,
 +
Անճառելի այս վայելքները բոլոր
 +
Վաղուց անտի կլինեի ճաշակած։
 +
 +
{{տող|31}}Մինչ ես գնում էի հավերժ խնդությանց
 +
Այս առաջին ճաշակումից զմայլված,
 +
Եվ ծարավի ավելի մեծ ցնծությանց,
 +
 +
{{տող|34}}Մեր առջև օդն՝ ուղեշների տակ կանաչ՝
 +
Լուսավառվեց որպես խարույկ բոցավառ,
 +
Եվ երգ դարձավ լսված ձայնը քաղցրավաչ։
 +
 +
{{տող|37}}Ո՛վ սուրբ Կույսեր, եթե երբեք ձեզ համար
 +
Ես տարա քաղց, ցուրտ, տքնություն տանջալի,
 +
Արդ հայցում եմ վարձատրությունն իմ արդար։
 +
 +
{{տող|40}}Արդ ինձ համար թող Հելիկոնը հորդի.
 +
Թող Ուրանիան ինձ օգնի իր խմբի հետ,
 +
Որ տաղերգեմ խորհուրդներ խոր ու խրթին։
 +
 +
{{տող|43}}Հեռվից տեսա կարծես ոսկե յոթ ծառեր,
 +
Պատրված այն տարածությամբ միջանկյալ,
 +
Որ ընկած էր նրանց և մեր միջև դեռ։
 +
 +
{{տող|46}}Բայց երբ այնքան մոտիկացա ես նրանց,
 +
Որ զգայքը պատրող հանուր առարկան
 +
Ինձ իրական իր պատկերով երևաց,
 +
 +
{{տող|49}}Այն զորությամբ, որը հիմքն է ընկալման,
 +
Իմացա, որ աշտանակներ են դրանք,
 +
Եվ որ ձայներն այն երգում են «Ովսաննան»։
 +
 +
{{տող|52}}Շողում էին չքնաղ ջահերը յոթնյակ
 +
Ավելի վառ, քան թե լուսինը լրիվ
 +
Կեսգիշերվա պայծառության ժամանակ։
 +
 +
{{տող|55}}Ես Վիրգիլին դարձա սաստիկ զարմանքով.
 +
Այնժամ նա ինձ պատասխանեց նույնպիսի
 +
Զարմացական և ապշահար հայացքով։
 +
 +
{{տող|58}}Նորից դարձա այն ջահերին լուսափայլ,
 +
Որ ընդառաջ էին շարժվում դեպի մեզ
 +
Նոր հարսերի նման հուշիկ, համրաքայլ։
 +
 +
{{տող|61}}Կինն ինձ սաստեց. «Ինչո՞ւ հայացքըդ այդպես
 +
Հառել ես լոկ լուսացնցուղ ջահերին,
 +
Եվ ետևից եկողն առնում ես անտես»։
 +
 +
{{տող|64}}Այնժամ տեսա, որ ջահերի ետևից
 +
Գալիս էին անձինք ճերմակ հանդերձով,
 +
Որոնց վրա չէր երևում ոչ մի բիծ։
 +
 +
{{տող|67}}Իմ ձախ կողմում ցոլցոլում էր ջուրը պաղ,
 +
Եվ հենց որ ես նայում էի նրա մեջ,
 +
Հայելու պես ցոլանում էր կողն իմ ձախ։
 +
 +
{{տող|70}}Երբ ես եկա ափի այն տեղն, ուր միայն
 +
Գետի հունն էր մեզ բաժանում թափորից,
 +
Ես կանգ առա, որպեսզի լավ տեսնեմ այն։
 +
 +
{{տող|73}}Շարժվում էին առաջ ջահերն հրեղեն
 +
Եվ փողփողուն դրոշների նմանակ
 +
Իրենց ետև թողնում գծեր լուսեղեն։
 +
 +
{{տող|76}}Եվ լույսի յոթ գծեր էին գոյանում.
 +
Բոլորն էլ այն վառ գույներով, որոնցով
 +
Արփին կամար, Դելիան պսակ է կազմում։
 +
 +
{{տող|79}}Այդ գծերի երկայնությունն էր այնպես,
 +
Որ ծայրերը չէի տեսնում, իսկ նրանց
 +
Միջև լայնքը տասը քայլի չափ էր կարծես։
 +
 +
{{տող|82}}Հովանու տակ այդ կամարի լուսավոր
 +
Գալիս էին քսանչորս ծերեր զույգ առ զույգ՝
 +
Արտախուրված շուշաններով պճնավոր։
 +
 +
{{տող|85}}Բոլորեքյան երգում էին համաձայն.
 +
«Օրհնյալ ես դու դստերաց մեջ Ադամա,
 +
Օրհնյալ լինի գեղեցկությունդ հավիտյան»։
 +
 +
{{տող|88}}Երբ ծաղիկներն ու խոտերը ուռճալիր,
 +
Որոնցով էր պատած ափը դիմացի,
 +
Ազատեցին մի պահ այրերն այն ընտիր,
 +
 +
{{տող|91}}Ինչպես լույսին հետևում է մի այլ լույս,
 +
Չորս կենդանի եկան նրանց ետևից,
 +
Արտախուրված տերևներով նորաբույս.
 +
 +
{{տող|94}}Ամեն մեկը վեց թև ուներ փետրալի,
 +
Որտեղ կային բազում աչքեր պսպղուն.
 +
Այդպես էին անշուշտ աչքերն Արգոսի։
 +
 +
{{տող|97}}Ես, ընթերցող, կերպարանքները նրանց
 +
Աստ չեմ կարող նկարագրել ավելի.
 +
Մի այլ հարկից ես պետք է դա առնեմ զանց։
 +
 +
{{տող|100}}Բայց դու կարդա Եզեկիելին. նա նրանց
 +
Պատկերում է ինչպես եկան հյուսիսից,
 +
Հողմով, ամպով և կրակով պարուրված։
 +
 +
{{տող|103}}Եվ ինչպես դու նրա երկում կգտնես,
 +
Այդպիսին էր սրանց տեսքը, միայն թե
 +
Հովհաննեսը թևերն հաշվում է ինձ պես։
 +
 +
{{տող|106}}Չորս կենդանու միջև եղած տարածում
 +
Շարժվում էր մի երկանիվ կառք հաղթական,
 +
Որ մի Գրիֆոն ուսով ընդքարշ էր ածում։
 +
 +
{{տող|109}}Սա պարզել էր իր թևերը արծվային.
 +
Բայց, քայլելով անցուղիով միջանկյալ,
 +
Չէր խանգարում լույս գծերին եզրային։
 +
 +
{{տող|112}}Չէր երևում թևերի ծայրն հեռարձակ.
 +
Նրա թռչնի մասերն էին ոսկեգույն,
 +
Իսկ մյուս մասերն՝ կարմրախառն սպիտակ։
 +
 +
{{տող|115}}Ոչ միայն չէր Ափրիկեցու կառքը կամ
 +
Օգոստոսինն այսպես շքեղ Հռոմում,
 +
Այլ կզիջեր Արևի կառքը անգամ,
 +
 +
{{տող|118}}Արևինը, որ, շեղելով իր ճամփան,
 +
Այրվեց Երկրի պաղատանքով ջերմեռանդ,
 +
Երբոր Զևսը տեսավ արդար դատաստան։
 +
 +
{{տող|121}}Աջ անվի մոտ պարում էին երեք կին.
 +
Մեկը այնպես վառ կարմիր էր, որ հազիվ
 +
Կնկատվեր կրակի մեջ բորբագին։
 +
 +
{{տող|124}}Մյուսը ուներ այնպիսի գույն, որ կարծես
 +
Նրա մարմինն ստեղծվել էր զմրուխտից,
 +
Իսկ երրորդը ճեփ֊ճերմակ էր ձյունի պես։
 +
 +
{{տող|127}}Մերթ ճերմակն էր վարում պարը այդ կանանց,
 +
Մերթ կարմիրը, որի երգի համաձայն
 +
Մերթ արագ էր պարն ընթանում, մերթ կամաց։
 +
 +
{{տող|130}}Իսկ ձախ կողմում չորս կին, հագած ծիրանի,
 +
Կայթում֊կայտռում էին մեկի կշռույթով,
 +
Որը ուներ գլուխ երեք աչքանի։
 +
 +
{{տող|133}}Այս տողանցող խմբից հետո տեսա ես
 +
Երկու ծերուկ, հագնվածքով ոչ նման,
 +
Սակայն նման շարժըվածքով ծանր ու հեզ։
 +
 +
{{տող|136}}Մեկը կարծես աշակերտն էր ընտանի
 +
Հիպպոկրատի, որին բնությունն ստեղծեց
 +
Առողջության համար մարդկանց կենդանի։
 +
 +
{{տող|139}}Մյուսը կարծես ներհակ հոգսով էր տարված,
 +
Կրելով սուր այնքան սուրսայր ու փայլուն,
 +
Որ վախեցրեց ինձ ափունքից դիմակաց։
 +
 +
{{տող|142}}Ապա տեսա չորս անձ խոնարհ կեցվածքով.
 +
Վերջում մենակ մի ծերունի էր գալիս,
 +
Խորաթափանց ու տեսլահար հայացքով։
 +
 +
{{տող|145}}Այս յոթ հոգին տարազներով մյուսներից
 +
Չէին ջոկվում, սակայն իրենց գլխի շուրջ
 +
Կրում էին ոչ թե պսակ շուշանից,
 +
 +
{{տող|148}}Այլ վառ կարմիր վարդանման ծաղկունքից.
 +
Հեռվից նայողն անտարակույս կկարծեր,
 +
Որ այրվում էր նրանց ճակատը հուրքից։
 +
 +
{{տող|151}}Եվ երբ կառքը կանգնեց ուղիղ իմ դիմաց,
 +
Լսվեց որոտ, և այն անձինք հարգարժան,
 +
Դեն գնալու չլինելով արտոնված,
 +
 +
{{տող|154}}Իրենց բոլոր շքախմբով կանգ առան։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսուներորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Երբ բոցավառ յոթ ջահերը կանգ առան,
 +
Որ թափորի համար եղան ուղեցույց,
 +
Ինչպես աստղերն ուղին նշում են նրան,
 +
 +
{{տող|4}}Ով իր նավը նավահանգիստ է տանում,—
 +
Պատկառելի այն այրերը իմաստուն,
 +
Որ Գրիֆոնից առաջ էին ընթանում,
 +
 +
{{տող|7}}Կանգ առնելուց հետո իսկույն շուռ եկան
 +
Դեպի կառքը այն հոյակապ ու շքեղ,
 +
Որպես իրենց զմայլանքի առարկան։
 +
 +
{{տող|10}}Նրանցից մեկն, ինչպես էակ ներշնչյալ,
 +
Երեք անգամ «Եկ, հարսն» երգեց բարձրաձայն,
 +
Եվ այդ երգը կրկնեք խումբը միացյալ։
 +
 +
{{տող|13}}Զերթ երանյալք երբ վերջին կոչը լսեն,
 +
Փութով պիտի հասնեն իրենց դամբանից
 +
Եվ մարմնացած՝ ալելուիա օրհներգեն,
 +
 +
{{տող|16}}Այսպես ձայնից այն ծերունու գերպատիվ
 +
Աստվածային կառքի վրա բարձրացան
 +
Հավերժ կյանքի բանբերները բազմաթիվ։
 +
 +
{{տող|19}}«Օրհնեալ որ գասդ» օրհներգեցին միախուռն
 +
Եվ սփռելով շուրջն ու վրան ծաղիկներ,
 +
Ավելացրին. «Շուշանս ածէք լիաբուռն»։
 +
 +
{{տող|22}}Ինչպես հաճախ երբ օրը նոր է ծագում,
 +
Արևելքը վարդագունում է համակ,
 +
Իսկ երկինքը պայծառորեն հստակում.
 +
 +
{{տող|25}}Եվ նորածագ արևի դեմքը պարկեշտ
 +
Ծածկըված է լինում այնքան նուրբ քողով,
 +
Որ կարող է տեսանելի դառնալ հեշտ,
 +
 +
{{տող|28}}Այսպես թեթև մի ամպի մեջ վառ ծաղկանց —
 +
Որ նետվելով հրեշտակային ձեռքերից՝
 +
Թափվում էին չորս դին կառքի հաղթապանծ,—
 +
 +
{{տող|31}}Մի կին տեսա ձիթենիով պսակված,
 +
Ճերմակ քողով, կանաչավուն բեհեզով
 +
Եվ ոսկեգույն պարեգոտով պարուրված։
 +
 +
{{տող|34}}Եվ հոգիս, որ վաղուց ի վեր չէր կրել
 +
Այն հուզումն ու այլայլությունը, որով
 +
Կյանքում նրա ներկայությամբ եմ ապրել,
 +
 +
{{տող|37}}Առանց նրան պարզ տեսնելու կանխազգաց
 +
Մի զորությամբ, որ նրանից էր բխում,
 +
Վաղնջական ուժը սիրո չհանգած։
 +
 +
{{տող|40}}Հայացքս հազիվ հանդիպեց այն զորության,
 +
Որ կարեվեր խոցել էր ինձ, երբ ես դեռ
 +
Չէի ելած իմ հասակից մանկության,
 +
 +
{{տող|43}}Դարձա ձախ կողմ մի բնազդով ինքնամուղ,
 +
Որով մանուկն իր մայրիկին է փնտրում,
 +
Երբ իր սրտում ունի մորմոք կամ երկյուղ,
 +
 +
{{տող|46}}Վիրգիլիոսին հաղորդելու. «Զգացի
 +
Համակ սարսուռ անոթներում իմ արյան.
 +
Ճանաչում եմ ես նշաններն հին բոցի»։
 +
 +
{{տող|49}}Բայց Վիրգիլը թողել էր ու հեռացել,
 +
Վիրգիլը, իմ հոգեհայրը քաղցրագույն,
 +
Վիրգիլը, որ փրկությունս էր հանձանձել։
 +
 +
{{տող|52}}Այն բոլորը, ինչ կորցրել է մայր Եվան,
 +
Չարգելեց որ դեմքըս, ցողով լվացված,
 +
Նորից եղծվեր արցունքներով իմ ծորան։
 +
 +
{{տող|55}}«Դանտե, մի լար որ Վիրգիլիոսը գնաց,
 +
Մի լար, մի լար ամենևին, զի հիմա
 +
Հարկ է ուրիշ խոցի համար լինես լաց»։
 +
 +
{{տող|58}}Զերթ ծովակալն, որ տեսնելու է գալիս
 +
Անձնակազմին իր ենթակա նավերի
 +
Եվ ամենքին սիրտ ու կորով է տալիս,
 +
 +
{{տող|61}}Այսպես երբ ես դարձա ի լուր իմ անվան,
 +
Որ այստեղ լոկ ակամայից է նշվում,
 +
Կառքի ձախ կողմ տեսա կնոջ աննման,
 +
 +
{{տող|64}}Որ քիչ առաջ ինձ երևաց քողարկված
 +
Հեղեղի տակ ծաղիկների համասփյուռ,
 +
Իր աչքերը դեմի ափից ինձ ուղղած։
 +
 +
{{տող|67}}Թեև քողը, որ իջնում էր գլխից վար,
 +
Շրջանակված Միներվայի ոստերով,
 +
Թույլ չէր տալիս, որ նա որոշ երևար,
 +
 +
{{տող|70}}Բայց նա իր սեգ ու տիրական կեցվածքում
 +
Շարունակեց, ինչպես նա, ով ամենից
 +
Ազդու խոսքերն հարմար պահին է ձգում.
 +
 +
{{տող|73}}«Լա՛վ նայիր, լա՛վ Բեատրիչեն եմ ես արդ.
 +
Ինչպե՞ս եղավ, որ հաճեցիր այստեղ գալ,
 +
Չգիտե՞ս որ երջանիկ է այստեղ մարդ»։
 +
 +
{{տող|76}}Ես աչքերըս դեպի գետը հակեցի.
 +
Երբ ինձ տեսա ջինջ ջրերի մեջ նրա,
 +
Ճանաչեցի ինձ և ամոթ զգացի։
 +
 +
{{տող|79}}Ինչպես խիստ է մայրն երևում իր որդուն,
 +
Այսպես նա ինձ խիստ երևաց, բայց նրա
 +
Բարկության մեջ ես զգացի բարություն։
 +
 +
{{տող|82}}Նա լուռ մնաց, իսկ հրեշտակներն համաձայն
 +
Օրհներգեցին. «Ով տէր, ի քեզ յուսացայ»,
 +
Եվ «զոտս իմ»֊ով վերջացըրին սաղմոսն այն։
 +
 +
{{տող|85}}Ինչպես ձյունը սառնանում է Իտալիո
 +
Ողնաշարի անտառներում կենդանի,
 +
Ցուրտ շնչի տակ քամիների Սլավոնիո,
 +
 +
{{տող|88}}Ապա հենց որ ստվերազուրկ աշխարհից
 +
Հողմ է փչում, սառնը հալչում է տակավ,
 +
Այնպես ինչպես մոմը հալչում է հուրից,
 +
 +
{{տող|91}}Այսպես եղա մինչև երգելը նրանց,
 +
Որոնց ձայնի հնչյունները թավշային
 +
Ուղեկցում են հավերժալուր դաշնությանց.
 +
 +
{{տող|94}}Բայց երբ նրանց ավաչի մեջ աղվական
 +
Զգացի գութ, ավելի քան ասեին՝
 +
«Ով կին, ինչո՞ւ նրան տանջում ես այդքան»,
 +
 +
{{տող|97}}Սառույցը, որ սիրտըս սեղմել էր ուժգին,
 +
Դարձավ արցունք և հառաչանք, և բերնից
 +
Ու աչքերից պոռթկաց իմ վիշտը ներքին։
 +
 +
{{տող|100}}Սակայն նա միշտ կանգնած անշարժ, հոտնկայս՝
 +
Հիշատակված կողմը կառքի սրբազան,
 +
Ուղղեց գթոտ էակներին խոսքերն այս.
 +
 +
{{տող|103}}«Դուք հսկում եք հավերժության մեջ այնպես,
 +
Որ ոչ մի դեպք ընթացքի մեջ դարերի
 +
Գաղտնածածուկ ու անհայտ չի մնում ձեզ.
 +
 +
{{տող|106}}Իմ պատասխանն անշուշտ նրան է ուղղված,
 +
Որ լալիս է ահա այնտեղ, որպեսզի
 +
Վիշտը լինի զուգակշիռ իր մեղաց։
 +
 +
{{տող|109}}Եվ ոչ միայն ազդեցությամբ աստղերի,
 +
Որ ամեն գոյ մի վախճանի են ուղղում,
 +
Ըստ իրենց մեջ պարունակած ուժերի,
 +
 +
{{տող|112}}Այլև առատ շնորհներով երկնային
 +
(Որ հեղում են այնքան բարձըր ակունքից,
 +
Ուր չեն հասնում հայացքները մերային)
 +
 +
{{տող|115}}Նա նոր կյանքում սկսում էր զորանալ,
 +
Եվ հակումներն, որոնցով էր նա օժտված,
 +
Կարող էին ամեն գծով զարգանալ։
 +
 +
{{տող|118}}Սակայն մի հող, ինչքան լինում է բերրի,
 +
Այնքան վատ ու անպտղաբեր է դառնում,
 +
Երբ մնում է նա անմշակ ու վայրի։
 +
 +
{{տող|121}}Ես միառժամ նրան նեցուկ կանգնեցի,
 +
Եվ միմիայն իմ կենդանի գոյությամբ
 +
Տանում էի նրան ճամփով ուղղացի։
 +
 +
{{տող|124}}Բայց երբ հասա շեմին երկրորդ հասակի
 +
Ու հեռացա մահկանացու աշխարհից,
 +
Նա ինձ լքեց ու հանձնվեց այլ կյանքի։
 +
 +
{{տող|127}}Երբ որ մարմնից ես բարձրացա առ հոգի,
 +
Եվ աճեցի գեղեցկությամբ, զորությամբ,
 +
Դարձա նրան նվազ հաճո ու հարգի։
 +
 +
{{տող|130}}Նա ընթացավ ճանապարհով մոլորուն,
 +
Ընկնելով սին բարիքների ետևից,
 +
Որ չեն տալիս, ինչ խոստանում են մարդուն։
 +
 +
{{տող|133}}Ներշնչումներս անգամ անզոր մնացին,
 +
Որոնցով ես նրան դարձի կոչ արի.
 +
Նա այնքան քիչ փույթ ունեցավ այդ մասին։
 +
 +
{{տող|136}}Այնքան ընկավ մոլորության մեջ նա խոր,
 +
Որ մի ճար կար միայն նրան փրկելու —
 +
Ցույց տալ նրան հոգիներին մեղավոր։
 +
 +
{{տող|139}}Դրա համար այցելեցի ես Դժոխք,
 +
Ուղղելու իմ լալագին հայցը նրան,
 +
Որ բերել է սրան վայրն այս լուսաշողք։
 +
 +
{{տող|142}}Աստվածային վճռի խախտում կլիներ
 +
Լեթե հասնել և ըմպել ջուրն աննման,
 +
Առանց գինը վճարելու քավաբեր
 +
 +
{{տող|145}}Արցունքներով ստրջանքի ու զղջման»։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսունմեկերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Խոսքը արդեն ինձ ուղղելով ուղղակի,
 +
Որ ինձ այնքան սուր ու խիստ էր թվացել,
 +
Շարունակեց. «Ով դու, որ սուրբ գետակի
 +
 +
{{տող|4}}Այն ափին ես, ասա, ասա, ճիշտ չե՞մ ես։
 +
Այսքան ծանըր մեղադրանքները քո դեմ
 +
Հարկ է, որ դու քո խոսքերով հաստատես»։
 +
 +
{{տող|7}}Այնպես էի ես սահմռկած ու սմքած,
 +
Որ իմ ձայնը, բարձրանալով ի ներքուստ,
 +
Մարեց դեռևս շնչափողից դուրս չեկած։
 +
 +
{{տող|10}}Քիչ սպասեց, ապա հարեց նույն տոնով.
 +
«Ի՞նչ ես խորհում, պատասխան տուր, քանի դեռ
 +
Քո մեղքերը չեն մաքրված Լեթեով»։
 +
 +
{{տող|13}}Խռովքս ու վախս, ուժեղացած առավել,
 +
Բերնիցս այնքան թույլ մի «այո» կորզեցին,
 +
Որ կարող էր աչքը միայն նշմարել։
 +
 +
{{տող|16}}Ինչպես աղեղն, երբ այն լարված է անչափ,
 +
Բեկանվում է այնպես, որ նետն արձակված
 +
Թիրախին է դիպչում նվազ ուժգնությամբ,
 +
 +
{{տող|19}}Այսպես և ես ճնշված ծանըր իմ բեռից,
 +
Դուրս պոռթկացի արցունքներս ու հառաչներս,
 +
Եվ իմ ձայնը թույլ դուրս եկավ իմ բերնից։
 +
 +
{{տող|22}}Եվ նա ասաց. «Հորդորներումս անցյալի,
 +
Որ քեզ մղում էին սիրել այն Բարին,
 +
Որից այն կողմ ոչինչ չկա անձկալի,
 +
 +
{{տող|25}}Ի՞նչ արգելակ կամ ի՞նչ կապանք դու գտար,
 +
Որ քո հույսն ու արիությանը կորցրիր
 +
Ընթանալու ճանապարհով ուղղատար։
 +
 +
{{տող|28}}Ի՞նչ հեշտական կամ շահեկան բան տեսար
 +
Աշխարհային բարիքների մեջ ունայն,
 +
Որոնց այնքան հանդիսացար սիրահար»։
 +
 +
{{տող|31}}Արձակելով կրծքից մի դառն հառաչանք,
 +
Ես շրթներըս դժվարությամբ բաց արի
 +
Եվ պատասխան տալու համար արի ջանք։
 +
 +
{{տող|34}}Ես ասացի. «Բարիքները աշխարհիկ
 +
Ինձ գերեցին իրենց պատիր հաճույքով,
 +
Երբ ձեր մահով կորավ ձեր դեմքը քաղցրիկ»։
 +
 +
{{տող|37}}Եվ նա ասաց. «Ծածկելով կամ ժխտելով
 +
Դու չես խաբի Դատավորին երկնավոր,
 +
Որ դատում է մարդկանց իրենց գործերով։
 +
 +
{{տող|40}}Իսկ երբ մեղքը բերանով է հայտնվում,
 +
Այն ժամանակ մեր ատյանում երկնային
 +
Շեղբին հեսանն հակառակ է պտտվում։
 +
 +
{{տող|43}}Որպեսզի դու ավելի լավ իմանաս
 +
Քո սխալը, և որպեսզի այլ անգամ
 +
Սիրենների դյութանքներին դիմանաս,
 +
 +
{{տող|46}}Հանգստացիր և ինձ լսիր փութակամ.
 +
Իմ մահը քեզ պետք է դրդեր ընթանալ
 +
Այլ ուղղությամբ, քան ընթացար դու ցայնժամ։
 +
 +
{{տող|49}}Բնությունը կամ արվեստը քեզ բնավ
 +
Ցույց չեն տվել գեղեցկություն մի այնպես,
 +
Ինչպես անձս էր, որ թաղվեց ու հող դարձավ։
 +
 +
{{տող|52}}Եթե մահովս կորցրիր գանձն այդ առավել,
 +
Ապա էլ ի՞նչ մահկանացու բան ուրիշ
 +
Կարող էր քո սրտի մեջ տեղ գրավել։
 +
 +
{{տող|55}}Հիսաթափված բարիքներից սին ու սուտ,
 +
Դու պետք էիր ինձ հետևել միմիայն,
 +
Ինձ, որ արդեն դարձել էի ոգի զուտ։
 +
 +
{{տող|58}}Դու պետք չէիր կծկել թևերդ սլացիկ,
 +
Ենթարկվելու նոր պատրանքի կամ կնոջ
 +
Կամ ինչ որ այլ ունայն բանի վաղանցիկ։
 +
 +
{{տող|61}}Մատաղ ծիտն է լոկ վտանգի ենթարկվում,
 +
Իսկ չափահաս թռչունի դեմ իզուր է
 +
Ծուղակ լարվում կամ պարսաքար արձակվում»։
 +
 +
{{տող|64}}Մանուկն ինչպես կանգնած լուռ ու ակնկոր,
 +
Կշտամբանքներ է լսում և ամաչում,
 +
Լիով իրեն ճանաչելով մեղավոր,
 +
 +
{{տող|67}}Այսպես էլ ես։ Եվ նա. «Թե որ վշտացար,
 +
Լոկ լսելով, մորուքըդ վեր բարձրացրու,
 +
Ինձ նայելով դու ավելի կզգաս ցավ»։
 +
 +
{{տող|70}}Բարձրացնելու համար դեմքըս դրի ուժ,
 +
Ոչ նվազ ուժ, քան այն, որով հաղթ կաղնին
 +
Սասանվում է մեր նորմերից սաստկախուժ,
 +
 +
{{տող|73}}Կամ Յարբասի երկրից փչող հողմերից.
 +
Եվ դեմքի տեղ երբ նա մորուք գործածեց,
 +
Ես զգացի թունոտ խայթը ակնարկից։
 +
 +
{{տող|76}}Ի վերջո երբ վեր բարձրացրի դեմքըս ես,
 +
Նկատեցի, որ հրեշտակները արդեն
 +
Չէին սփռում ծաղիկներ խուռն ու պես֊պես։
 +
 +
{{տող|79}}Եվ ես տեսա, դեռ աչքերով ոչ անքույթ,
 +
Որ տիրուհիս հայացքն ուղղել էր դեպի
 +
Այն Գազանը, որ մի անձ էր երկբնույթ։
 +
 +
{{տող|82}}Նա քողով էր և երևում էր հեռվանց,
 +
Բայց թվաց, թե գերազանցում էր իրեն,
 +
Ավելի քան գերազանցեց այլ կանանց։
 +
 +
{{տող|85}}Խղճիս խայթը այնքան եղավ ահռելի,
 +
Որ այն, ինչ ես սիրել էի նախապես,
 +
Հիմա դարձավ իմ աչքերին ատելի։
 +
 +
{{տող|88}}Այնքան ճնշեց ինձ ծանրությունն իմ մեղաց,
 +
Որ ուշաթափ ընկա, և այն ինչ դարձա,
 +
Գիտե նա, ով դրա պատճառն էր եղած։
 +
 +
{{տող|91}}Եվ երբ ուշքըս վերստացա ես նորից,
 +
Իմ վերևում տեսա կնոջ մենավոր,
 +
Որ ասում էր. «Բռնիր, բռնիր իմ ձեռքից»։
 +
 +
{{տող|94}}Նա ինձ սուզեց գետում կոկորդըս մինչև
 +
Եվ, քաշելով իր ետևից, ընթացավ
 +
Ջրի վրա ինչպես մակույկ մի թեթև։
 +
 +
{{տող|97}}Երբ մոտեցա դեմի ափին անխռով,
 +
«Ցօղեա յիս»֊ը երգվեց այնքան քաղցրաձայն,
 +
Որ չեմ կարող նկարագրել բառերով։
 +
 +
{{տող|100}}Գեղանի կինն իը թևերը բաց արավ,
 +
Բռնեց գլուխս և ներսուզեց ջրի մեջ,
 +
Այնպես որ ինձ ջուրը կուլ տալ հարկ եղավ։
 +
 +
{{տող|103}}Ապա գետից ինձ ափ հանեց ու գեջ֊գեջ
 +
Ներկայացրեց ինձ չորս կանանց նազելի.
 +
Եվ ամեն մեկն ինձ առավ իր բազկի մեջ։
 +
 +
{{տող|106}}«Նիմֆաներ ենք այստեղ, երկնում՝ վառ աստղեր.
 +
Բեատրիչեն աշխարհ չեկած տակավին
 +
Կարգըվեցինք նրան որպես նաժիշտներ։
 +
 +
{{տող|109}}Մենք կտանենք քեզ նրա մոտ, իսկ երեք
 +
Կանայք, որոնք ավելի խորն են տեսնում,
 +
Քեզ կօգնեն, որ տեսնես աչքերն իր արեգ»։
 +
 +
{{տող|112}}Այսպես նրանք բարբառեցին խորիմաց
 +
Եվ ինձ տարան Գրիֆոնի կրծքի տակ,
 +
Ուր կանգնած էր Բեատրիչեն մեր դիմաց։
 +
 +
{{տող|115}}Ինձ ասացին. «Հառիր հայացքդ անձկակեզ։
 +
Մենք քեզ բերինք աչքերի մոտ այն զմրուխտ,
 +
Ուրկից Սերը իր նետերով խոցեց քեզ»։
 +
 +
{{տող|118}}Հազար իղձեր, ինչպես բոցեր բորբոքված,
 +
Ինձ մղեցին նայել պայծառ աչքերին,
 +
Որ Գրիֆոնի վրա էին բևեռված։
 +
 +
{{տող|121}}Ինչպես արևն հայելու մեջ է ցոլում,
 +
Այսպես երկկերպ այն Գազանը նրանց մեջ
 +
Մերթ մի տեսքով, մերթ այլ տեսքով էր շողում։
 +
 +
{{տող|124}}Ո՛վ ընթերցող, ինքըդ դատիր թե որքան
 +
Ես զարմացա, երբ Գազանը չէր շարժվում,
 +
Բայց փոխվում էր նրա պատկերն իրական։
 +
 +
{{տող|127}}Մինչ իմ հոգին, հիացքով ու խինդով լի,
 +
Ճաշակում էր դեռ սնունդը գերբնական,
 +
Որից բնավ հագենալ չէր կարելի,
 +
 +
{{տող|130}}Այն մյուս երեք կանայք եկան ընդառաջ
 +
Ազնվական շարժումներով, երգելով
 +
Հրեշտակային իրենց ձայնով քաղցրավաչ։
 +
 +
{{տող|133}}Երգում էին. «Բեատրիչե սրբափառ,
 +
Աչքերդ ուղղիր քեզ նվիրված այս մարդուն,
 +
Որ քեզ համար կտրեց այնքան ճանապարհ։
 +
 +
{{տող|136}}Շնորհ արա բանալ դեմքըդ լուսահորդ,
 +
Որպեսզի նա կարողանա պարզ տեսնել
 +
Քո քողարկած գեղեցկությունը երկրորդ»։
 +
 +
{{տող|139}}Օ՛ ցոլացում հավերժական վառ լույսի.
 +
Ո՞ր օժտվածը քանքարներով բնատուր,
 +
Կամ ո՞ր տքնողն ստվերի տակ Պառնասի,
 +
 +
{{տող|142}}Պիտի չզգար իրեն անզոր ու անճար,
 +
Եթե փորձեր քեզ պատկերել այն պահին,
 +
Երբ երկնային գեղեցկությամբ քո անճառ
 +
 +
{{տող|145}}Երևացիր անքող՝ օդում արփային։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսուներկուերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Աչքերս այնքան ագահորեն հագեցրին
 +
Իմ տասնամյա ծարավն այրող ու տանջող,
 +
Որ մյուս բոլոր զգայարանքս հանգցրին։
 +
 +
{{տող|4}}Եվ անտարբեր դեպի իրերն արտաքին՝
 +
Հմայվեցի նրա ժպտուն բերանով,
 +
Որ գերում էր սիրացանցով իր նախկին։
 +
 +
{{տող|7}}Ես ակամա դեմքըս դարձրի դեպի ձախ,
 +
Երբ ինձ երեք դիցուհիներն ասացին.
 +
«Քեզ դյութել է Բեատրիչեն քո չքնաղ»։
 +
 +
{{տող|10}}Շլացումը, որից աչքերը տարտամ
 +
Կորցընում են տեսողությունը իրենց,
 +
Ինձ գրեթե կուրացըրեց միառժամ։
 +
 +
{{տող|13}}Բայց աչքերըս երբ թույլ լույսին վարժվեցին
 +
(Ասում եմ «թույլ» բաղդատմամբ այն լույսին վառ,
 +
Որից նրանք ակամայից պոկվեցին),
 +
 +
{{տող|16}}Ես տեսա, որ այն թափորը փառահեղ
 +
Թեքվել էր աջ և դառնում էր արդեն ետ,
 +
Ունենալով իր դեմ արփին ճաճանչեղ։
 +
 +
{{տող|19}}Ինչպես գունդը վահանների ծածկի տակ
 +
Պտտվում է դրոշի հետ նախընթաց,
 +
Դեռ չթեքած ուղղությունն իր բովանդակ,
 +
 +
{{տող|22}}Այսպես փաղանգն արքայության երկնքի
 +
Ամբողջ կազմով առաջ անցավ մեզանից,
 +
Դեռ չշեղված ուղղությունը սուրբ կառքի։
 +
 +
{{տող|25}}Կանայք նորից անիվների մոտ եկան,
 +
Եվ Գրիֆոնը օրհնյալ կառքը քարշ տվեց,
 +
Անշարժ պահած իր թևերը ռոշնական։
 +
 +
{{տող|28}}Չքնաղ կինը, որ ինձ գետով անցկացրեց,
 +
Ստատիոն, ես հետևեցինք կառանվին,
 +
Որ ավելի մանըր աղեղ գծագրեց։
 +
 +
{{տող|31}}Այսպես անցանք մենք անտառով անբընակ
 +
— Մեղքով նրա, որը օձին հավատաց —
 +
Ուղեկցությամբ մի օրհներգի ներդաշնակ։
 +
 +
{{տող|34}}Մեկնակետից այնքան էինք հեռացած,
 +
Որքան նետն է անցնում երեք սլացքով,
 +
Երբոր կառքից Բեատրիչեն իջավ ցած։
 +
 +
{{տող|37}}Ամենքն «Ադամ» մրմնջացին մեղմաձայն,
 +
Ապա նրանք շուրջպատեցին մի ծառ, որ
 +
Զուրկ էր ծաղկից ու տերևից ամենայն։
 +
 +
{{տող|40}}Այդ ծառը, որ ընդարձակվում էր այնքան,
 +
Որքան դեպի վեր էր ձգվում, բարձրությամբ
 +
Չուներ նմանն անտառներում հնդկական։
 +
 +
{{տող|43}}«Փառք քեզ, Գրիֆոն, որ չես կտցում ծառն այս լավ,
 +
Քանզի եթե նրան վնաս հասցվի,
 +
Ի վերջո նա կպատճառի փորացավ»։
 +
 +
{{տող|46}}Այսպես նրանք գոչեցին շուրջը ծառի։
 +
Եվ Գազանը երկկերպ տվեց պատասխան.
 +
«Այսպես պահենք հիմքը ամեն արդարի»։
 +
 +
{{տող|49}}Եվ դառնալով կառքին ճոխ ու հոյակապ,
 +
Այն քարշ տվեց դեպի ծառը մերկացած
 +
Եվ առեղը նրան կապեց ամրակապ։
 +
 +
{{տող|52}}Եվ ինչպես մեր ծառատունկներն երկրային,
 +
Երբ մեծ լույսը միանում է նրա հետ,
 +
Որ շողում է Ձկանց ետև երկնային,
 +
 +
{{տող|55}}Զարդարվում են ծաղիկներով գույնզգույն,
 +
Նախքան արևն իր նժույգները լծեր
 +
Արշավելու աստղահույլի տակ ուրույն,
 +
 +
{{տող|58}}Այսպես ծառն այս, որը մերկ էր վաղ անտի,
 +
Վերածաղկեց, զարդարվելով մի գույնով,
 +
Որ խառնուրդն էր մանուշակի ու վարդի։
 +
 +
{{տող|61}}Ես չիմացա այն օրհներգը սրտագրավ,
 +
Որ այդ պահին երգեց թափորն համորեն,
 +
Զի հմայքից քունըս տարավ իմ տակավ։
 +
 +
{{տող|64}}Եթե պատմել կարենայի, թե ինչպես
 +
Կիպ փակվեցին ահեղ աչքերն Արգոսի,
 +
Որին նստեց հսկումը թանկ մեծապես,
 +
 +
{{տող|67}}Հենց այդպիսի օրինակով նկարեն
 +
Կպատմեի, թե ես ինչպես քնեցի,
 +
Բայց չեմ կարող ես այդ անել հմտորեն։
 +
 +
{{տող|70}}Սակայն կասեմ, թե ես ինչպես զարթնեցի.
 +
Ահա մի լույս իմ քնի քողը պատռեց,
 +
Եվ ես «Վեր կաց, ինչ ես քնել» լսեցի։
 +
 +
{{տող|73}}Ինչպես Պետրոսն, Հակոբոսն ու Հովհաննես
 +
Երբոր տեսան խնձորենու պտուղն այն,
 +
Որ տենչում են հրեշտակները անձկապես,
 +
 +
{{տող|76}}Եվ որ հավետ զարդն է երկնի հարսանյաց,
 +
Նվաղեցին, ապա, զարթնած մի գոչից,
 +
Որից խոր քունն էլ կխզվեր անկասկած,
 +
 +
{{տող|79}}Նկատեցին, որ Մովսեսը և Եղիան
 +
Իրենց խմբից հեռացել են, չքացել,
 +
Եվ իրենց Տերն զգեցել է այլ ամղան,
 +
 +
{{տող|82}}Այսպես և ես սթափվեցի ու տեսա
 +
Ինձ մոտ միայն այն կնոջը ողորմած,
 +
Որ ինձ տարավ ափով գետի հեզասահ։
 +
 +
{{տող|85}}«Բեատրիչեն ո՞ւր է» հարցրի ես նրան։
 +
Եվ նա ասաց. «Նա նստած է այն ծառի
 +
Ստվերի տակ և արմատի հենց վրան։
 +
 +
{{տող|88}}Տես կանանց, որ պաշարել են նրան լուռ,
 +
Իսկ մյուսները Գրիֆոնի ետևից
 +
Վեր համբարձան օրհներգերով քաղցրալուր»։
 +
 +
{{տող|91}}Ես չգիտեմ թե ինչ խոսքեր արեց այլ,
 +
Զի տիրուհիս առինքնել էր ինձ արդեն,
 +
Եվ ես նրան էի նայում հոգեզմայլ։
 +
 +
{{տող|94}}Նա նստել էր գետնի վրա միայնակ,
 +
Կարծես լիներ պահակ կարգված այն կառքին,
 +
Որ ծառին էր կապել Գազանը կրկնակ։
 +
 +
{{տող|97}}Նիմֆաները կազմել էին նրա շուրջ
 +
Մի շրջանակ, ձեռներին այն ջահերով,
 +
Որ չեն շիջի քամիներից սաստկաշունչ։
 +
 +
{{տող|100}}«Դու կմնաս այս անտառում միառժամ,
 +
Ապա ինձ հետ կբնակվես առհավետ
 +
Այն Հռոմում, ուր Քրիստոսն է պատվանդամ։
 +
 +
{{տող|103}}Արդ դու հօգուտ վատթարակյաց աշխարհի
 +
Քո հայացքը ուղղիր կառքին, և ինչ որ
 +
Տեսնելու ես՝ վերադարձիդ առ գրի»։
 +
 +
{{տող|106}}Այսպես ասաց Բեատրիչեն, և ես որ
 +
Պատրաստ էի հնազանդելու միշտ նրան,
 +
Ուշքս ու աչքըս դարձրի կառքին անսովոր։
 +
 +
{{տող|109}}Շանթը երբեք չիջավ ստվար ամպերից
 +
Այնքան արագ, երբ նա ցած է սլանում
 +
Այն ոլորտից, որ հեռագույնն է երկրից,
 +
 +
{{տող|112}}Ինչպես Զևսի թռչունն իջավ ծառն ի վար,
 +
Քայքայելով թե կեղևը նրա պինդ,
 +
Թե ծաղիկներն ու տերևները դալար,
 +
 +
{{տող|115}}Ու հարվածեց բոլոր ուժովը կառքին,
 +
Եվ սա ցնցվեց ինչպես նավը՝ մատնված
 +
Ալիքների ու հողմերի կոծանքին։
 +
 +
{{տող|118}}Ապա տեսա, որ կառքի մեջ հաղթական
 +
Խուժեց աղվես մի սովահար, որ կարծես
 +
Չէր ճարակել ոչ մի սնունդ կենսական։
 +
 +
{{տող|121}}Բայց, գիտնալով ժանտ արարքները նրա,
 +
Իմ տիրուհին սաստեց նրան խստորեն,
 +
Եվ նա փախավ սրունքներով իր ոսկրյա։
 +
 +
{{տող|124}}Ապա տեսա, որ արծիվը նույն ճամփով
 +
Նորից իջավ հատակամասը կառքի,
 +
Ուր և թողեց փետուրները մեծ չափով։
 +
 +
{{տող|127}}Նման ձայնին ելած սրտից վշտակեզ,
 +
Տխրաթաթավ մի ձայն երկնից հեծեծեց.
 +
«Ո՛վ իմ նավակ, ինչքա՛ն հոռի բեռ ունես»։
 +
 +
{{տող|130}}Ապա երկու անիվների արանքին
 +
Հողը բացվեց, ուրկից ելավ մի վիշապ
 +
Եվ կառքի մեջ խորամխեց իր ագին։
 +
 +
{{տող|133}}Եվ բոռի պես, որ քաշում է խայթոցն ետ,
 +
Վիշապը ժանտ պոչը կառքից ետ քաշեց
 +
Ու պոկելով մի մաս՝ տարավ այն իր հետ։
 +
 +
{{տող|136}}Մնացած մասն, ինչպես լավ հողը՝ սեզով,
 +
Ծածկվեց ամբողջ փետուրներով, որ, գուցե,
 +
Ընծայել էր արծիվն ազնիվ դիտումով.
 +
 +
{{տող|139}}Զույգ անիվներն ու քեղին էլ ծածկվեցին
 +
Ավելի կարճ ժամանակում, քան հարկ է
 +
Արձակելու համար հառաչ մի խորին։
 +
 +
{{տող|142}}Այսպես փոխված՝ սրբազան կառքը խոցոտ
 +
Իր ծայրերից յոթ գլուխներ դուրս հանեց.
 +
Երեք հատը քեղու, չորսը՝ անկյանց մոտ։
 +
 +
{{տող|145}}Երեք հատը ունեին զույգ եղջյուրներ,
 +
Իսկ չորսը՝ լոկ մի֊մի եղջյուր ճակատին.
 +
Նման ճիվաղ տեսնըված չէր երբեք դեռ։
 +
 +
{{տող|148}}Անշարժ, ինչպես լեռան քերծը հաստամեստ,
 +
Կառքի վրա նստել էր պիղծ մի պոռնիկ
 +
Եվ շրջում էր իր աչքերը անհամեստ։
 +
 +
{{տող|151}}Նրա կողքին հաղթ մի հսկա էր կանգնած,
 +
Որ աչալուրջ հսկում, պահում էր նրան
 +
Եվ երկուսով պաչում էին մերթ միմյանց։
 +
 +
{{տող|154}}Բայց երբ պոռնիկն իր աչքերը անամոթ
 +
Դեպ ինձ ուղղեց, նրա վայրագ հոմանին
 +
Խարազանեց նրան գլխից մինչև ոտ.
 +
 +
{{տող|157}}Ապա, խանդով ու մոլուցքով սրարբած,
 +
Կառքն արձակեց ու քարշ տվեց անտառով,
 +
Որտեղ, ասես վարագույրով ծածկըված,
 +
 +
{{տող|160}}Բոզն ու ճիվաղն անհետացան շտապով։
 +
</poem>
 +
 +
=== Երգ երեսուներեքերորդ ===
 +
 +
<poem style='margin:0ex 5ex'>
 +
{{տող|1}}Կանայք հերթով՝ մերթ երեքը և մերթ չորսք,
 +
Սկսեցին երգել ձայնով ողբագին
 +
Քաղցըր սաղմոսն. «Աստուած, մտին հեթանոսք»։
 +
 +
{{տող|4}}Բեատրիչեն, արձակելով դառն հառաչ,
 +
Ունկնդրում էր նրանց այնպես տրտմագին,
 +
Ինչպես Մարիամ կույսը խաչին ընդառաջ։
 +
 +
{{տող|7}}Բայց երբ նրանք ավարտեցին երգն իրենց,
 +
Նա վեր կացավ և մի դեմքով հրաշեկ
 +
Այսպես նրանց փութանակի բարբառեց.
 +
 +
{{տող|10}}«Փոքըր մի՝ և ոչ ևըս տեսանէք,
 +
Եվ ապա, ո՛վ խանդաղակաթ իմ քույրեր,
 +
Սակաւիկ մի՝ և զիս կրկին տեսանէք»։
 +
 +
{{տող|13}}Ապա յոթին անցկացրեց իր առջև,
 +
Իսկ ինձ, կնոջն ու իմաստուն ուղեկցին
 +
Ակնարկ արեց, որ շուտ անցնենք իր ետև։
 +
 +
{{տող|16}}Այսպես առաջ նա ընթացավ համրաքայլ,
 +
Եվ տասներորդ քայլը գետին չէր դրել,
 +
Երբ ես տեսա նրա աչքերն հրափայլ։
 +
 +
{{տող|19}}«Շուտ մոտեցիր, որպեսզի երբ խոսեմ ես,—
 +
Ասաց նա ինձ դեմքով արդեն հանդարտած,—
 +
Կարողանաս ինձ ունկնդրել դյուրապես»։
 +
 +
{{տող|22}}Հենց որ նրան ես մոտեցա հապշտապ,
 +
Նա ինձ ասաց. «Եղբայր, ինչո՞ւ դու հիմա
 +
Չես հանդգնում տալ ինձ հարցեր հրատապ»։
 +
 +
{{տող|25}}Ինչպես նա, ով մեծերի հետ խոսելիս
 +
Հույժ պատկառոտ մի կեցվածք է ընդունում,
 +
Եվ բերանից ձայնն հազիվ է դուրս գալիս,
 +
 +
{{տող|28}}Այսպես և ես ձայնով տարտամ ու տկար
 +
Բարբառեցի. «Ով տիրուհի, դուք գիտեք,
 +
Թե ինչ է պետք ու կարևոր ինձ համար»։
 +
 +
{{տող|31}}Եվ նա ասաց. «Նախ դու պետք է թոթափես
 +
Շփոթությունն ու երկյուղը քեզանից
 +
Եվ չխոսես բանդագուշած մարդու պես։
 +
 +
{{տող|34}}Այն կառքը, որ ջարդեց վիշապը խուժդուժ,
 +
Եղավ և չէ. բայց մեղավորն այդ խնդրում
 +
Աստծու պատժից չի խուսափի վաղ թե ուշ։
 +
 +
{{տող|37}}Արծիվը, որ կառքին թողեց իր փետուրք,
 +
Որից դարձավ սա նախ ճիվաղ, հուսկ ավար,
 +
Չի մնալու ժառանգորդից ընդմիշտ զուրկ։
 +
 +
{{տող|40}}Զի տեսնում եմ արդեն աստղեր մերձավոր,
 +
Որոնք, ազատ ամեն խութից ու խոչից,
 +
Կբերեն մեզ մի ժամանակ բախտավոր,
 +
 +
{{տող|43}}Երբ Հինգհարյուր Տասնևհինգը երկնառաք
 +
Կխողխողի ավազակին բոզացյալ
 +
Եվ նրա հետ այն հսկային անառակ։
 +
 +
{{տող|46}}Գուցե խոսքերս Սֆինքսի ու Թեմիսի
 +
Լեզվի նման մութ են և քիչ համոզիչ,
 +
Նրանց նման մթիմաստ են վասնզի,
 +
 +
{{տող|49}}Բայց դեպքերը Նայադներ են լինելու
 +
Եվ լուծելու այս հանելուկը դժվար,
 +
Առանց հոտերն ու արտերը տուժելու։
 +
 +
{{տող|52}}Եվ այն ինչ որ ես ասացի քեզ հիմա,
 +
Հետո դու այն կհաղորդես ողջերին,
 +
Որոնց կյանքը մի արշավ է դեպի մահ։
 +
 +
{{տող|55}}Եվ ասածըս երբ որ առնես դու գրի,
 +
Մի մոռանար հիշատակել և ծառն այն,
 +
Որ մատնվեց երկու անգամ ավարի։
 +
 +
{{տող|58}}Նրանք որ այն կավարեն կամ կավերեն,
 +
Կհասցընեն վիրավորանք Աստուծո,
 +
Որ ստեղծեց այն ի պետըս լոկ իրեն։
 +
 +
{{տող|61}}Կծելով այն, նախամարդը հինգ հազար
 +
Եվ ավելի տարի տխուր սպասեց,
 +
Որ Մեսիան գար և իր հանցանքը բառնար։
 +
 +
{{տող|64}}Միտքըդ փակ է, եթե դու չես հասկանում,
 +
Որ մի հատուկ պատճառով է ծառն այդքան
 +
Վեր բարձրանում և գագաթին լայնանում։
 +
 +
{{տող|67}}Թե սին խոհերն, ինչպես ջրեր Էլսայի,
 +
Չպատեին ու չեղծեին միտքը քո,
 +
Ինչպես արեց Պիրամը թութը վայրի,
 +
 +
{{տող|70}}Այս փաստերը քեզ ըմբռնել կտային
 +
Բարոյական իմաստը այն արգելքի,
 +
Որ սահմանեց արդարությունն երկնային։
 +
 +
{{տող|73}}Բայց տեսնելով, որ միտքըդ քար է դարձել
 +
Եվ մթագնել ու կուրացել է այնպես,
 +
Որ չի կարող խոսքերիս լույսն ընկալել,
 +
 +
{{տող|76}}Դու դա կրիր քո հոգու մեջ դրոշմած,
 +
Այնպես ինչպես ցուպ են կրում ուխտական,
 +
Արմավենու տերևներով զարդարված»։
 +
 +
{{տող|79}}Եվ ես. «Ինչպես պահում է մոմն անաղարտ
 +
Դրոշմատիպ պատկերն իր մեջ, ճիշտ այդպես
 +
Ձեր խոսքերը կարձանագրի ուղեղս արդ։
 +
 +
{{տող|82}}Սակայն ինչո՞ւ ձեր խոսքերը տենչալի
 +
Մտքիցս այնքան բարձր են ճախրում, և ինչո՞ւ
 +
Նրանց իմաստն ինձանից խույս է տալիս»։
 +
 +
{{տող|85}}«Որպեսզի դու լավ ճանաչես դպրոցն այն,
 +
Որին դու ցարդ հետևել ես,— ասաց նա,—
 +
Եվ հասկանաս նրա ուսմունքը ունայն.
 +
 +
{{տող|88}}Ու տեսնես թե ձեր ճանապարհը բռնած
 +
Աստվածային ճամփից այնքան է հեռու,
 +
Որքան երկիրն երկնագնդից բարձրընթաց»։
 +
 +
{{տող|91}}Ի պատասխան ես ասացի. «Չեմ հիշում,
 +
Թե երբ եմ ես օտարացել ձեզանից.
 +
Դրա համար իմ խիղճը ինձ չի տանջում»։
 +
 +
{{տող|94}}«Իսկ եթե դու դա մոռացել ես արդեն,—
 +
Պատասխանեց նա ժպտալով,— հիշիր թե
 +
Ինչպես այսօր հենց խմեցիր դու Լեթեն։
 +
 +
{{տող|97}}Եթե ծուխը ենթադրել է տալիս հուր,
 +
Մոռացումդ այդ ցույց է տալիս հայտնապես,
 +
Որ մեղավոր կամքըդ ուղղված էր այլուր։
 +
 +
{{տող|100}}Բայց ես քեզ հետ այսուհետև կխոսեմ
 +
Պարզ ու մեկին և անսքող խոսքերով,
 +
Որ մատչելի լինեմ մտքին քո նսեմ»։
 +
 +
{{տող|103}}Ավելի վառ և ավելի համրաքայլ
 +
Մուտք էր գործում արփին ծիրում միջօրյա,
 +
Որ մի տեղից միշտ անցնում է տեղ մի այլ,
 +
 +
{{տող|106}}Երբ յոթ կանայք, հասնելով ծայրն անտառի,
 +
— Որ դալարուն ու զովասուն էր ինչպես
 +
Սաղարթախիտ անտառները Ալպերի —
 +
 +
{{տող|109}}Անդ կանգ առան, ինչպես կանգնում է նա, որ
 +
Ընթանալով մի բազմության առջևից՝
 +
Ճանապարհին նկատում է բան մի նոր։
 +
 +
{{տող|112}}Կարծես տեսա գետերն Եփրատ ու Տիգրիս,
 +
Որոնք բխում էին միակ ակունքից
 +
Եվ բաժանվում ընկերների պես հանգիստ։
 +
 +
{{տող|115}}«Ո՛վ լույս, ո՛վ փառք դու մարդկային սերնդյանց.
 +
Ի՞նչ ջուր է սա, որ բխելով մի ակից,
 +
Բաժանվում է հոսանքների հակընթաց»։
 +
 +
{{տող|118}}Այս ուղերձիս պատասխանեց տիրուհիս.
 +
«Մաթելդային խնդրիր, որ քեզ բացատրի»։
 +
Չքնաղ կինը, որ գտնվում էր կողքիս,
 +
 +
{{տող|121}}Հայտարարեց. «Ես նրա հետ այդ բանի
 +
Եվ բաների մասին ուրիշ խոսել եմ.
 +
Վստահ եմ, որ նա մոռացած չի լինի»։
 +
 +
{{տող|124}}Բեատրիչեն. «Գուցե հոգսերը լլկիչ,
 +
Որ խախտում են հիշողությունը հաճախ,
 +
Մթագնել են նրա ուղեղը մի քիչ։
 +
 +
{{տող|127}}Տես Եվնոյեն, որ հոսում է այնտեղ ցած.
 +
Տար նրան անդ և սուզելով ջրի մեջ,
 +
Վերարծարծիր նրա կորովն անթեղված»։
 +
 +
{{տող|130}}Ինչպես նա ով անսաստող չէ բնույթով,
 +
Այլ հոժար է կատարելու կամքն այլոց,
 +
Հենց որ կամքն այղ հայտնվում է մի բանով,
 +
 +
{{տող|133}}Այսպես կինն այն փութաց պատվերն այդ անել,
 +
Ապա շարժվեց և կանացի քնքշությամբ
 +
Ստատիոսին առաջարկեց հետևել։
 +
 +
{{տող|136}}Ո՛վ ընթերցող, եթե այստեղ տեղ մնար
 +
Դեռ գրելու, կերգեի քաղցր ըմպելին,
 +
Որից երբեք մարդ չպիտի հագենար։
 +
 +
{{տող|139}}Բայց քանի որ լրացած են էջերն այն,
 +
Որ սահմանված էին երկրորդ նվագիս,
 +
Արվեստի սանձն ինձ պահում է առժամայն։
 +
 +
{{տող|142}}Ես ետ դարձա այն ջրերից մաքրասուրբ,
 +
Վերածնված՝ բույսի պես նոր փթթած դեռ
 +
Եվ ծածկըված տերևներով նոր ու նուրբ,
 +
 +
{{տող|145}}Ջինջ ու պատրաստ բարձրանալու դեպ աստղեր։
 +
</poem>
 +
 +
==Դրախտ==
 +
 +
===Երգ առաջին===
 +
<poem>
 +
 +
Փառահեղ լույսն ամեն շարժման ակունքի 
 +
Տարածվում է տիեզերքում ու շողում 
 +
Մի տեղ լրիվ և մի այլ տեղ մասնակի։ 
 +
 +
Այն երկնում, որ հեղեղված է այդ լույսով, 
 +
Ես եղա և տեսա բաներ այնպիսի, 
 +
Որ չեմ կարող վերապատմել բառերով. 
 +
 +
Զի մեր միտքը, երբ իր իղձին է հասնում, 
 +
Այնքան շատ է խորասուզվում նրա մեջ, 
 +
Որ հիշելու կարողությունն է կորցնում։ 
 +
 +
Սակայն ինչ որ ես կարող եմ վերհիշել 
 +
Այն սրբազան արքայության գանձերից, 
 +
Արդ կլինի երգերիս նյութը վայել։ 
 +
 +
Ո՛վ Ապոլլոն, այս երկունքիս մեջ վերջին, 
 +
Քո ավյունով դու ինձ այնքան տոգորիր, 
 +
Որքան հարկ է, որ ստանամ քո դափնին։ 
 +
 +
Ցարդ բավ եղավ մի գագաթը Պառնասի,
 +
Բայց հիմա ինձ հարկավոր են երկուսն էլ, 
 +
Որ մուտք գործեմ ասպարեզը նոր մարզի։ 
 +
 +
Մտիր կուրծքըս և շունչըդ ինձ փոխանցիր, 
 +
Այն շունչդ հզոր, որ ունեցար դու այնժամ, 
 +
Երբ մրցման մեջ դու Մարսիային հաղթեցիր։ 
 +
 +
Եթե դու ինձ, ո՛վ զորություն աստվածյան, 
 +
Այնպես օգնես, ոը կարենամ պատկերել 
 +
Թեկուզ ստվերն աբբայության մշտնջյան, 
 +
 +
Կմոտենամ ես քո դափնուն բաղձալի, 
 +
Պսակվելու համար նրա տերևով, 
 +
Քո շնորհիվ և իմ նյութի պանծալի։ 
 +
 +
Հայր, այդ տունկից այնքան քիչ են քաղում արդ՝ 
 +
Մեծարելու համար կայսրի, պոետի, 
 +
— Ի մեծ ամոթ մարդկանց կամքի հանցապարտ ― 
 +
 +
Որ անշուշտ դու, աստվածությունըդ դելֆյան, 
 +
Կհրճվեիր, եթե մեկը նկրտեր 
 +
Արժանանալ այդ տերևին պենեյան։ 
 +
 +
Փոքրիկ կայծին հետևում է մեծ հրդեհ. 
 +
Ինձնից հետո գուցե լինեն լավագույն 
 +
Խնդրարկուներ, որոնց Կիրրան ունկնդրե։ 
 +
 +
Ջահն աշխարհի մարդկանց վրա է ծագում 
 +
Մերթ այս կողմից, մերթ այն, սակայն այն կողմից, 
 +
Ուր չորս ծիրերն երեք խաչեր են կազմում, 
 +
 +
Նա ծագում է ավելի լավ ընթացքով 
 +
Եվ ավելի լավ աստղերի բույլի հետ, 
 +
Ու երկիրը կաղապարում իր կնքով։ 
 +
 +
Աստ առավոտ, անդ երեկո էր դարձել, 
 +
Եվ քիչ առ քիչ այս կիսագունդը համակ 
 +
Պայծառել էր, իսկ այն մյուսը խավարել,
 +
 +
Երբ ես տեսա իմ տիրուհուն, որ դարձած 
 +
Դեպի ձախ կողմ, պիշ նայում էր արևին. 
 +
Արծիվն անգամ նրան այնպես չէր նայած։ 
 +
 +
Եվ ինչպես որ շողը ծագում է շողից 
 +
Ու վերստին բարձրանում է դեպի վեր, 
 +
Ինչպես բազեն, որ թռչում է վեր նորից,
 +
 +
Այսպես նրա սևեռաբիբ նայվածքից 
 +
Առաջացավ իմ հայացքը անսովոր, 
 +
Որով արփին ես դիտեցի ներքևից։ 
 +
 +
Այն, ինչ երկրում անկարող ենք մենք անել, 
 +
Աստ կարող ենք, ի շնորհիվ տեղանքի, 
 +
Որ ի վերուստ մարդկանց համար է հաստվել։ 
 +
 +
Ես այդ լույսին չտոկացի շատ երկար, 
 +
Բայց տեսա, որ նա կայծեր էր արձակում, 
 +
Ինչպես երկաթն հանված բովից թեժ ու վառ։ 
 +
 +
Տվնջյան լույսն հանկարծ աճեց իմ աչքում, 
 +
Ինչպես եթե ամենակալ Տերը մեր 
 +
Մի նոր արև դրած լիներ երկնքում։ 
 +
 +
Բեատրիչեն աչքերն հառել էր հավերժ 
 +
Երկինքներին, ես էլ նրան հառեցի 
 +
Իմ աչքերը զմայլյալ ու այլամերժ։ 
 +
 +
Նրա տեսքից գերմարդացա ես տակավ, 
 +
Գլավկն ինչպես դարձավ աստված ծովային, 
 +
Երբ մի տեսակ խոտ համտեսեց ու կերավ։ 
 +
 +
Գերմարդանալն անհնար է բացատրել, 
 +
Սակայն բավ է այս օրինակը նրան, 
 +
Ով կարող է այդ իր փորձով հաստատել։ 
 +
 +
Թե ես միայն հոգով էի համբառնում, 
 +
Դու լոկ գիտես, ո՛վ երկինքը վարող Սեր, 
 +
Որ բարձրացրիր ինձ քո ուժով անհատնում։
 +
 +
Երբ գնդերը, որ հոլովվում են հավետ, 
 +
Իրենց վրա կենտրոնացրին ուշքը իմ 
 +
Հնչյուններով իրենց մեղմ ու դաշնավետ, 
 +
 +
Տեսա երկինքն այնպես վառված արևից, 
 +
Որ այդպիսի լայնատարած լիճ երբեք 
 +
Չի գոյացել գետից և կամ անձրևից։
 +
 +
Ձայնն այնքան նոր և լույսն այնքան առատ էր, 
 +
Որ ուզեցի դրանց պատճառն իմանալ 
 +
Մի մարմաջով, որ իմ մեջ չէր եղել դեռ։
 +
 +
Տիրուհիս, որ միտքըս կարդում էր դյուրավ, 
 +
Գոհացնելու համար իղձըս անձկայրյաց, 
 +
Նախքան հարց տալս իր բերանը բաց արավ
 +
 +
Եվ բարբառեց. «Թյուր կարծիքովդ ինքըդ քեզ 
 +
Բթացնում ես. դու ամեն ինչ կիմանաս, 
 +
Եթե քեզնից այդ կարծիքը թոթափես։ 
 +
 +
Է՛լ երկրում չես, ինչպես կարծում ես դու դեռ։ 
 +
Շանթն այնպես չի գահավիժել վերից վար, 
 +
Ինչպես դու արդ սլանում ես դեպի վեր»։ 
 +
 +
Եվ ես նրա այս խոսքերով կարճառոտ 
 +
Թոթափվեցի տարակույսից առաջին, 
 +
Բայց ընկա նոր տարակույսի մեջ կնճռոտ 
 +
 +
Եվ ասացի. «Մի զարմանքից հանգչեցի, 
 +
Բայց հիմա էլ զարմանում եմ թե ինչպես
 +
Վեր եմ թռչում միջով թեթև տարերքի»։
 +
 +
Եվ այնժամ նա հառաչանքով խորազգաց 
 +
Աչքերն ուղղեց դեպի ինձ այն նայվածքով,
 +
Որով մայրն է նայում որդուն ցնորված. 
 +
 +
Եվ բացատրեց․ «Էությունները համայն 
 +
Իրենց միջև ունեն մի կարգ ներդաշնակ, 
 +
Որ տիեզերքն Աստծուն դարձնում է նման։
 +
 +
Վեհ էակներն այդ կարգի մեջ ստեղծված 
 +
Տեսնում են դրոշմն իմաստության Արարչի, 
 +
Որի համար է այն կարգը հաստատված։ 
 +
 +
Այդ կարգի մեջ գոյակները ամենայն 
 +
Հակում ունեն ինչ-որ բանի ձգտելու, 
 +
Իրենց տարբեր վիճակների համաձայն, 
 +
 +
Եվ լողում են տիեզերքի մեծ ծովով 
 +
Դեպի տարբեր հանգրվաններ՝ խթանված 
 +
Իրենց վարող մասնահատուկ բնազդով։ 
 +
 +
Դա է տանում հուրը դեպի գունդը վառ, 
 +
Դա է վարում անբանական կենդանուն, 
 +
Դա է պահում երկրի զանգվածը ստվար։ 
 +
 +
Սակայն անբան գոյակները չեն միայն, 
 +
Որ ձգտում են դեպի որոշ նպատակ, 
 +
Այլև նրանք, որ ունեն միտք բանական։ 
 +
 +
Այս բոլորի տնօրինողն իմաստուն 
 +
Իր լույսով է օծում երկինքը վերին, 
 +
Որի մեջ է շրջում երկինքն արագուն։
 +
 +
Եվ հենց այնտեղ, ինչպես վերջին կայանին, 
 +
Մեզ տանում է ուժն այն լարի, որ ամեն 
 +
Գոյացություն ուղղում է իր վախճանին։
 +
 +
Սակայն ինչպես արվեստի գործն իր ձևով 
 +
Հղացվածից մերթ տարբեր է դուրս գալիս, 
 +
Նյութի հետ հաշտ չընթանալու պատճառով, 
 +
 +
Այսպես էակն իր բնական ընթացքից 
 +
Մերթ շեղվում է, իր այն ուժի պատճառով, 
 +
Որ կարող է և խոտորվել ճիշտ ճամփից։ 
 +
 +
Ինչպես շանթը մերթ ամպերի խորքերից 
 +
Ցած է վիժում, այսպես խոյանքը մարդու 
 +
Մերթ ընկնում է, շեղված պատիր հաճույքից։
 +
 +
Մի զարմանա բարձրանալովդ արդ վերև, 
 +
Այնպես ինչպես չես զարմանա տեսնելով 
 +
Մի գետակ, որ սարից իջնում է ներքև։ 
 +
 +
Զարմանալին այն կլիներ քո դեպքում, 
 +
Որ դու, անխոչ, գետնին կառչած մնայիր, 
 +
Ինչպես եթե բոցը մնար իր տեղում»։ 
 +
 +
Եվ նա նորից երկինք ուղղեց հայացքն իր։
 +
</poem>
 +
 +
===Երգ երկրորդ===
 +
<poem>
 +
 +
Օ, դուք որ փոքր ու երերուն մակույկով 
 +
Մինչև այստեղ հետևել եք իմ նավին, 
 +
Որ անցնում է այլ ջրային տարածքով, 
 +
 +
Վերադարձեք դեպ ափերը ձեզ ծանոթ. 
 +
Դուք մի դուրս գաք դեպի բաց ծով, զի գուցե 
 +
Կորցնելով ինձ՝ մնաք շվար ու շփոթ։
 +
 +
Այստեղ ոչ ոք չի նավարկել տակավին. 
 +
Ինձ վարում են Ապոլլոնն ու Միներվան, 
 +
Մուսաներն էլ ցույց են տալիս ինձ ուղին։ 
 +
 +
Իսկ դուք քչերդ, որ մտքերը ձեր հլու 
 +
Բարձրացրել եք դեպի հացն այն սրբազան, 
 +
Որ ատամ են առանց հագարդ զգալու, 
 +
 +
Քաջ կարող եք այս խոր ծովով նավարկել, 
 +
Հետևելով միշտ իմ նավի հետքերին, 
 +
Քանի ջրի մակերեսը չի հարթվել։ 
 +
 +
Հերոսներն այն, որ Կոլխիդա գնացին, 
 +
Զարմանալու այնքան պատճառ չունեցան, 
 +
Երբ երկրագործ դարձած տեսան Յասոնին։ 
 +
 +
Արքայության ծարավն անհագ ու անմար 
 +
Մեզ տանում էր այնպես թափով դեպի վեր, 
 +
Ինչպիսի թափ ունի երկինքը կամար։ 
 +
 +
Բեատրիչեն նայում էր վեր, ես՝ նրան։ 
 +
Լայնալիճից արձակված նետը երբեք 
 +
Այնքան փութով չի հասնի դեպ իր նշանն, 
 +
 +
Որքան փութով ժամանեցի ես մի վայր, 
 +
Որ գրավեց իմ ուշն ու միտքը համակ։ 
 +
Տիրուհիս, որ կարդում էր միտքն իմ շվար, 
 +
 +
Դարձավ դեպ ինձ և ցնծագին բարբառեց. 
 +
«Երախտագետ սրտով ուղղվիր առ Աստված, 
 +
Որ առաջին երկնագունդը մեզ հասցրեց»։ 
 +
 +
Ինձ թվաց, որ մեզ պարուրեց մի ամպ անդ՝ 
 +
Ստվարախիտ, ամուր, ողորկ ու շողուն, 
 +
Ինչպես լույսից պսպղացող ադամանդ։ 
 +
 +
Կուռ մարմինը ընդունեց մեզ՝ երկուսիս, 
 +
Ինչպես ջուրը, միշտ մնալով անբաժան, 
 +
Ընդունում է իր մեջ ճաճանչի լույսի։ 
 +
 +
Եթե մարմնով էի— և այդ դեպքում մեզ 
 +
Հասկանալի չէ, թե ինչպես կարող են 
 +
Երկու մարմին ներթափանցել իրար մեջ—
 +
 +
Դա ավելի պետք է վառեր տենչը մեր 
 +
Տեսնելու այն էությունը, որի մեջ 
 +
Զուգորդված են բնությունները տարբեր։ 
 +
 +
Անդ կտեսնենք այն խորհուրդները խորին, 
 +
Որ անքնին ընդունում ենք հավատով, 
 +
Այնպես ինչպես ճշմարտությունն առաջին։ 
 +
 +
Ես ասացի. «Ո՛վ տիրուհի սրտակից, 
 +
Ես խորապես շնորհակալ եմ նրան, 
 +
Ով ինձ հանեց մահկանացու աշխարհից։ 
 +
 +
Բայց ասացեք՝ ի՞նչ են բծերն այս մարմնի, 
 +
Որոնք երկրում մարդկանց առիթ են տվել 
 +
Առասպելներ հյուսելու շուրջ Կայենի»։ 
 +
 +
Եվ նա ասաց թեթևակի ժպիտով. 
 +
«Եթե մարդիկ սխալվում են մի հարցում, 
 +
Որ, չի լուծվում զգայության միջոցով, 
 +
 +
Դու պետք չէ որ, շատ զարմանաս դրանից, 
 +
Զի մեր միտքը շատ չի կարող թևածել, 
 +
Ընթանալով զգայությանց ետևից։ 
 +
 +
Իսկ դու ինքըդ ի՞նչ ես կարծում»։ Ես նրան, 
 +
«Այստեղ լուսնի տարբեր տեսքերը, ըստ իս, 
 +
Հետևանք են նյութի տարբեր խտության»։ 
 +
 +
«Կարծիքդ,— ասաց,— սխալ է և ընդունայն. 
 +
Դա կտեսնես, երբ ուշ դարձնես փաստարկիս, 
 +
Որով հիմա ես կաշխատեմ հերքել այն։ 
 +
 +
Վառ երկինքը լի է բազում աստղերով, 
 +
Որոնք իրենց լույսի չափի համեմատ 
 +
Երևում են մարդկանց տարբեր տեսքերով։ 
 +
 +
Թե դա լիներ նոսրի, խիտի պատճառով, 
 +
Բոլորի մեջ մի հատկություն կլիներ, 
 +
Բաշխված նվազ կամ առավել չափերով։ 
 +
 +
Այլատեսակ հատկություններն արդյունք են 
 +
Այլ էական պատճառների, իսկ սրանք, 
 +
Բացի մեկից, քո կարծիքով դեր չունեն։
 +
 +
Եթե նոսրը պատճառ լինէր բծերի, 
 +
Որ տեսնում ես, այս լուսինը կլիներ 
 +
Կամ նոսրացած բաղակցության նյութերի,
 +
 +
Եվ կամ, ինչպես մի մարմնի մեջ կա պարարտ 
 +
Ու նիհար մաս, այսպես և այս լուսնի մեջ 
 +
Կլինեին տարբեր շերտեր բարդ ի բարդ։
 +
 +
Նախորդ դեպքում կպարզըվեր հարցը այդ, 
 +
Երբ արևի խավար լիներ, վասնզի 
 +
Կթափանցեր լույսը նյութով այդ անգայտ։
 +
 +
Դա չէ. ապա տեսնենք վարկածը երկրորդ. 
 +
Եվ եթե ես դա էլ հերքել կարենամ, 
 +
Քո կարծիքը կհամարվի ավելորդ։ 
 +
 +
Եթե նոսրը ամեն տեղ չի տարածվում, 
 +
Կա ուրեմըն սահման նոսրի ու խիտի, 
 +
Ուրկից այն կողմ էլ լույսը չի թափանցում, 
 +
 +
Այլ այնտեղից ետ է դառնում ուղղաբար, 
 +
Այնպես ինչպես պատկերը ետ է դառնում 
 +
Այն ապակուց, որի ետևն է կապար։ 
 +
 +
Բայց կառարկես՝ երբ խիտ խավը լինի խոր, 
 +
Լույսն ավելի մութ կերևա, քան այլուր, 
 +
Կանդրադառնա քանզի տեղից հեռավոր։ 
 +
 +
Այս կասկածից կարող է փորձը միայն 
 +
Ազատել քեզ, եթե նրան դու դիմես, 
 +
Որ աղբյուրն է ձեր գիտությանց ամենայն։ 
 +
 +
Վերցրու երեք հայելի և նրանցից 
 +
Երկուսը մոտ, իսկ երրորդը հեռու դիր, 
 +
Այնպես որ սա քեզ երևա մեջտեղից։ 
 +
 +
Քո թիկունքում զետեղիր լույս մի ուժգին, 
 +
Որ ցոլանա հայելիքում այն երեք 
 +
Եվ նրանց ցոլքն անդրադառնա քո դեմքին։ 
 +
 +
Հեռավորը թեև լույսի քանակով 
 +
Հավասար չէ մյուս երկուսին, բայց նրանք 
 +
Հավասար են իրենց լույսի որակով։ 
 +
 +
Արդ ինչպես ջերմ ճաճանչների շողյունից 
 +
Ձյան գոյանյութն ազատվում է քիչ առ քիչ 
 +
Ե՛վ իր նախկին սառնությունից, և՛ գույնից, 
 +
 +
Այսպես ես քեզ, թոթափելով սխալից, 
 +
Պիտի լույսով մի ողողեմ այնպես վառ, 
 +
Որ քո աչքին փայլատակի շողալից։ 
 +
 +
Աստվածության անշարժանան երկնի տակ 
 +
Պտտվում է մի մեծ մարմին երկնային, 
 +
Որի ուժն է կրում ամեն մի գոյակ։ 
 +
 +
Հաջորդ երկինքն, ուր կան աստղեր այնքան շատ, 
 +
Հաղորդում է ուժն այդ տարբեր գոյերին, 
 +
Որ իր մեջ են և իրենից տարանջատ։ 
 +
 +
Մյուս երկինքներն եղանակով բնազանց 
 +
Այդ ուժերը տնօրինում են այնպես, 
 +
Որ գործադրեն ազդեցությունը յուրյանց։ 
 +
 +
Այսպես մեկը մյուսին են հաջորդում 
 +
Տիեզերքի օրգաններն այս և բարձրից 
 +
Առած ուժը ստորինին հաղորդում։ 
 +
 +
Արդ հետևիր, թե ինչպես եմ գնում ես 
 +
Քո ցանկացած ճշմարտությունը դեպի, 
 +
Որին հետո ինքըդ անձամբ կհասնես։ 
 +
 +
Շարժումը և ուժը երկնի գնդերի 
 +
Ձեռքի գործն է շարժիչների երանյալ, 
 +
Ինչպես դարբնած իրը դարբնի ձեռքերի։ 
 +
 +
Երկինքն այն, որ ունի աստղեր մշտավառ, 
 +
Ընդունում է իր մեջ դրոշմը ոգու 
 +
Եվ շարժվում է նրա ուժով մշտավար։ 
 +
 +
Ինչպես հոգին ձեր մարմնի մեջ մարդկային 
 +
Տարածվում է անդամների մեջ տարբեր, 
 +
Ըստ այլազան կարողությանց յուրային, 
 +
 +
Այսպես ոգին աստղերի մեջ բազմազան 
 +
Տարածում է իր այդ ուժը բարերար, 
 +
Պահելով իր միասնությունն անբաժան։ 
 +
 +
Ինչպես հոգին ձեր մարմնի հետ մարդկային 
 +
Միաձույլ է, այսպես ուժը այդ ոգու 
 +
Միաձույլ է այդ մարմնի հետ երկնային։ 
 +
 +
Ունենալով հարազվարթ բնություն, 
 +
Ձուլված ուժը մարմնի միջով է շողում, 
 +
Ինչպես խինդը աչքի միջով վառվռուն։ 
 +
 +
Այդ ուժից են տարբեր լույսերը ծագում, 
 +
Ոչ թե մարմնի խտությունից այս կամ այն. 
 +
Պատճառն այդ է, որը առաջ է բերում 
 +
 +
Մութն ու պայծառն, իր ներգործման համաձայն»։
 +
</poem>
 +
 +
 +
===Երգ երրորդ===
 +
<poem>
 +
 +
Արևն այն, որ ջերմացրել էր ինձ սիրով, 
 +
Քաղցըր դեմքը ճշմարտության գեղեցիկ 
 +
Ինձ ցուցադրեց որոշակի փաստերով. 
 +
 +
Եվ ցույց տալու համար, որ ես հասկացել, 
 +
Համոզվել եմ, գլուխըս ըստ պատշաճի 
 +
Վեր բարձրացրի, որ կարենամ զեկուցել։ 
 +
 +
Սակայն հանկարծ ես տեսա մի երևույթ, 
 +
Որով այնպես ուշս ու միտըս կլանվեց, 
 +
Որ մոռացա իմ ասելիքը ընդփույթ։ 
 +
 +
Ինչպես վճիտ, ականակիտ, հանդարտիկ 
 +
Ջրերի մեջ, ուր հատակն է երևում, 
 +
Կամ ինչպես ջինջ ապակու մեջ թափանցիկ 
 +
 +
Մենք տեսնում ենք մեր պատկերը այնքան թույլ, 
 +
Որքան ողորկ մարգարիտն է երևում 
 +
Ճակտի վրա սպիտակ ու աննշույլ,— 
 +
 +
Այսպես տեսա դեմքեը՝ պատրաստ խոսելու. 
 +
Եվ ունեցա ներհակ պատրանքը նրա, 
 +
Ով սեր ծնեց ջրի միջև և մարդու։ 
 +
 +
Հենց որ նրանց, նկատեցի թուլորեն, 
 +
Կարծեցի թե դիմացոլքեր են դրանք, 
 +
Եվ շուռ եկա տեսնելու թե ովքեր են։ 
 +
 +
Բայց հայտնապես չտեսնելով ես ոչինչ, 
 +
Նորից հայացքս իմ տիրուհուն ուղղեցի, 
 +
Որ ժպտում էր ինձ աչքերով վառ ու ջինջ։ 
 +
 +
«Մի զարմանար, որ ես ժպտում եմ քո այդ 
 +
Տղայական մտքի վրա,— ասաց նա.— 
 +
Չհենվելով ճշմարտությանը անգայթ, 
 +
 +
Դու տարվել ես ցնորական մտքերով. 
 +
Քո տեսածներն էակներ են իրական, 
 +
Եվ այստեղ են ուխտի խախտման պատճառով։ 
 +
 +
Խոսիր, լսիր և հավատ դու նրանց։
 +
Ճշմարտության լույսը, որով ապրում են,
 +
Թույլ չի տա, ոը նրանք լինեն պարտազանց»։
 +
 +
Ես դիմեցի այնժամ մեկին, որ կարծես
 +
Մեծ ցանկություն ուներ ինձ հետ խոսելու,
 +
Եվ ասացի անձկակարոտ անձի պես.
 +
 +
«Ազնիվ հոգի, որ խորապես զգում ես
 +
Հավերժ կյանքի քաղցրությունները բոլոր,
 +
Որ գիտեն լոկ ճաշակողներն անձնապես,
 +
 +
Ես չափազանց գոհ կլինեմ, եթե դու
 +
Անունդ հայտնես և ձեր մասին ինձ խոսես»։
 +
Եվ նա ասաց պատրաստակամ ու ժպտուն.
 +
 +
«Արդար, հայցին դուռ չի փակի սերը մեր, 
 +
Ինչպես սերը բազումողորմ Արարչի,
 +
Որ պատրաստ է միշտ լսելու խնդրանքներ։ 
 +
 +
Ես աշխարհում կուսական քույր եմ եղած, 
 +
Եվ եթե դու լավ նայես ինձ և հիշես,
 +
Ապա, իմ այս գեղեցկության տակ աճած,
 +
 +
Կճանաչես Պիկկարդային անպայման. 
 +
Երանելյաց այս դասի հետ միասին 
 +
Երջանիկ եմ այստեղ՝ գնդում լուսնական։
 +
 +
Մեր սրտերը, որոնք այրվում են միայն 
 +
Այն սիրով, որ Սուրբ Հոգին է ներշնչում, 
 +
Վայելում են ցնծություններ լի ու լայն.
 +
 +
Մեր այս կարգը, ուր այնքան ցած է թվում, 
 +
Մեզ տրված է պարզապես այն պատճառով, 
 +
Որ մեր ուխտը չենք կատարել աշխարհում»։
 +
 +
Եվ ես նրան. «Ձեր դեմքերում վեհագին 
 +
Աստվածային ինչ-որ մի բան է շողում, 
 +
Որ փոխում է ձեր կերպարանքը նախկին,
 +
 +
Դրա համպը չհիշեցի քեզ մեկեն.
 +
Բպյց այն, ինչ որ դու ինձ ասում ես հիմա, 
 +
Ինձ օգնում է ճանաչելու քեզ արդեն։
 +
 +
Դուք, որ այստեղ շատ երջանիկ եք կարծես, 
 +
Չէի՞ք ցանկա լինել տեղում բարձրագույն, 
 +
Աստծու գահին մոտ զգալու համար ձեզ»։
 +
 +
Նա նախ ժպտաց ընկերների հետ մեկտեղ, 
 +
Ապա ասաց խինդով այնքան համակված,
 +
Որ այրվում էր կարծես սիրուց հորդազեղ.
 +
 +
«Եղբայր, մեզ լոկ սերն է տալիս գոհացում, 
 +
Սերը, որ մեզ մղում է լոկ ցանկալ այն,
 +
Ինչ որ ունենք, և այլ տենչ չի հարուցում։
 +
 +
Թե ցանկայինք բարձր տեղում մենք լինել, 
 +
Դրանով մեր կամքը շեղված կլիներ 
 +
Կամքից նրա, որ այստեղ է մեզ պահել։
 +
 +
Դա չի կարող տեղ ունենալ երկնքում,
 +
Եթե հարկ է սիրով ապրել միշտ այստեղ,
 +
Եթե լավ ես սիրո բնույթն հասկանում։
 +
 +
Պայմանը մեը երանելի վիճակի
 +
Կամակցելն է աստվածային կամքի հետ,
 +
Նույնացնելով կամքերը մեր ամենքի։
 +
 +
Մեր տեղադրումն արքայության մարզերում
 +
Հաճո է մեզ, ինչպես և այն Արքային,
 +
Որի կամքին մեր կամքը չենք հակադրում։
 +
 +
Նա է լոկ մեր խաղաղությունն հոգևոր,
 +
Նա է ծովն այն, որին ձգտում են հավետ
 +
Իր ստեղծած արարածները բոլոր»։
 +
 +
Ինձ պարզ դարձավ, որ ամեն տեղ երկնքում
 +
Դրախտ է, թեև շնորհները Բարձրյալի
 +
Ամենուրեք նույն չափերով չեն բաշխվում։
 +
 +
Բայց ինչպես նա, ով հագեցած մի ճաշով,
 +
Ցանկանում է մի այլ բան էլ ճաշակել,
 +
Իր կերածից շնորհակալ լինելով,
 +
 +
Այսպես արի և հասկացրի այնժամ ես,
 +
Իմանալու համար թե ինչ ուխտ էր այն,
 +
Որ չէր հասցրել նա կատարել լիապես։
 +
 +
Եվ նա ասաց. «Վերին երկնում է հանգչում
 +
Վեհ կյանքի և արժանիքի տեր մի կին։
 +
Նա, ով նրա նշած տարազն է հագնում,
 +
 +
100 Մինչև ի մահ կապրի խաղաղ, անխռով 
 +
Փեսայի մոտ, որի համար ամեն ուխտ 
 +
Ընդունելի է, երբ արվում է սիրով։
 +
 +
Փափագելով այդ կնոջը հետևել,
 +
Վաղ հասակում ես քաշվեցի աշխարհից 
 +
Եվ ուխտեցի նրա վանքին նվիրվել։
 +
 +
Սակայն մարդիկ չարակամ ու անիրավ
 +
Քաղցըր վանքից ինձ հանեցին բռնությամբ.
 +
Աստված գիտե, թե հետո կյանքս ինչ դարձավ։
 +
 +
Իսկ այն մյուս լուսահոգին, որ իմ աջ
 +
Կողմն է կանգնած և որ շողում է մեր այս 
 +
Երկնագնդի ամբողջ լույսով քո առաջ,
 +
 +
Իմ խոսքերն այս վերագրում է և իրեն.
 +
Նա էլ քույր էր, որից, ինչպես և ինձնից,
 +
Նվիրական քողը խլվեց բռնորեն։
 +
 +
Սակայն երբ նա բռնի աշխարհ դուրս բերվեց,
 +
Ի հեճուկըս նրա կամքի և ուխտի,
 +
Այդ սուրբ քողը սրտի խորքում միշտ պահեց։
 +
 +
Նա կայսրուհի Կոստանցան է վեհածին,
 +
Որ Սվեվիո երկրորդ հողմից մեծազոր
 +
Ծնեց երրորդն, իշխանավորը վերջին»։
 +
 +
Այսպես խոսեց, ապա «Ողջոյն քեզ, Մարիամ»
 +
Սկսեց երգել ու երգելով չքացավ,
 +
Ինչպես ջրում ինչ-որ մարմին ծանրանդամ։
 +
 +
Իմ հայացքով հետևեցի ես նրան,
 +
Ապա, նրա հետքը իսպառ կորցնելով,
 +
Դարձա դեպի իմ մեծ իղձի առարկան,
 +
 +
Այսինքըն դեպ Բեատրիչեն իմ անեղծ,
 +
Բայց նա այնպես իմ աչքի մեջ ցոլացավ,
 +
Որ սկզբում տեսողությունս այլայլվեց.
 +
 +
Այդ պատճառով իմ հարցումը ուշացավ։
 +
</poem>
 +
 +
===Երգ չորրորդ===
 +
<poem>
 +
 +
Զույգ ճաշերի միջև նույնքան գրգռալից 
 +
Մարդ ինքնակամ պիտի սովի մատնվեր, 
 +
Դեռ չկերած մեկն ու մեկը նրանցից. 
 +
 +
Զույգ գայլերի միջև վայրագ, կենազուրկ, 
 +
Այսպես դառը կմատնվեր խուճապի, 
 +
Կամ թե շունը՝ այծյամների միջև զույգ։ 
 +
 +
Այսպես մղված զույգ հարցերից տանջալի, 
 +
Լռում էի, և լռությունս հարկադիր 
 +
Ես չեմ գտնում բասրելի կամ գովելի։ 
 +
 +
Լռում էի, բայց իմ հարցերն ավելի 
 +
Որոշ էին արտահայտված իմ դեմքին, 
 +
Քան եթե ես դրանք խոսքով հայտնեի։ 
 +
 +
Բեատրիչեն, Դանիելի ճիշտ նման, 
 +
Որ ամոքեց Ռաբելոնի արքային, 
 +
Երբ զայրույթը կուրացըրել էր նրան, 
 +
 +
Բարբառեց ինձ. «Լավ տեսնում եմ, թե ինչպես 
 +
Երկու հարցեր մեզ հուզում են այնքան շատ, 
 +
Որ մտովին կաշկանդված ես զգում քեզ։ 
 +
 +
Դու դատում ես. «Եթե կամքըս հաստատ է. 
 +
Ապա ինչպե՞ս բռնությունը ուրիշի 
 +
Կարող է իմ արժանիքը կրճատել»։
 +
 +
Իսկ մյուս հարցը, որ, պահանջում է լուծում, 
 +
Դա մեր հոգու վերադարձն է աստղերին, 
 +
Ինչպես որ դա Պլատոնն էր ուսուցում։ 
 +
 +
Այս հարցերն են, որոնք, չափով հավասար 
 +
Հուզում են քեզ, բայց ես պիտի նախ խոսեմ 
 +
Այս հարցի շուրջ, որ ավելի է դժվար։ 
 +
 +
Աստվածության ամենամոտ Սերովբեն, 
 +
Մովսեսն, Սամվելն, Հովհաննեսները երկու, 
 +
Մինչև անգամ Մարիամն իրենց գահն ունեն 
 +
 +
Նույն երկնային լուսապայծառ ոլորտում, 
 +
Ինչ որ Լուսնի, հոգիները քո տեսած, 
 +
Եվ բոլորն էլ հավերժ կյանքով են ապրում։ 
 +
 +
Բոլորն էլ նույն ոլորտում են բոլորշի,
 +
Բայց ապրում են անհամաչափ ցնծությամբ, 
 +
Զի նույն չափով չեն զգում շունչն Հավերժի։
 +
 +
Սրանք այստեղ երևացին միմիայն
 +
Նրա համար, որ զգալի դառնա քեզ
 +
Նրանց նվազ աստիճանը խնդության։
 +
 +
Այսպես պետք է ձեր մտքի հետ բարբառել, 
 +
Զի նա միայն զգայության միջոցով 
 +
Կընկալի այն, ինչ չի կարող ըմբռնել։
 +
 +
Դրա համար Սուրբ Գիրքը ձեր ըմբռնման 
 +
Հարմարվում է, վերագրելով Աստուծուն 
 +
Ոտներ, ձեռներ, բայց հասկանամ է այլ բան.
 +
 +
Եկեղեցին էլ տեսքի տակ մարդկային 
 +
Գաբրիելին, Միքայելին է ցուցում,
 +
Եվ այն մյուսին, որ բժշկեց Տուբիային։
 +
 +
Ինչ որ Տիմեյն հոգվոց մասին է պնդում,
 +
Այն չէ, ինչ որ երևում է ձեզ այստեղ,
 +
Զի նա իրոք ասում է և հավատում,
 +
 +
Որ մեր հոգին վերադառնում է կրկին 
 +
Դեպ իր աստղը, ուրկից ցած էր իջել նա 
 +
Կենդանություն տալու համար մեր մարմնին։
 +
 +
Բայց գուցե մենք նրա խոսքին տալիս ենք 
 +
Տարբեր իմաստ, քան ուզում է նա ասել, 
 +
Ուստի պետք չէ դրա վրա ծիծաղենք։
 +
 +
Թե ուզում է նա ասել, որ ամենայն 
 +
Ազդեցության այս աստղերից է գալիս,
 +
Ապա ճիշտ է որոշ չափով խոսքը այն։
 +
 +
Բայց այս միտքը մոլորության հանգեցրեց 
 +
Ողջ աշխարհին, որը հասավ մինչ այնտեղ,
 +
Որ նրանց Զևս, Մերկուր ու Մարս անվանեց։
 +
 +
Իսկ մյուս հարցը, որ քեզ հուզում է նույնպես, 
 +
Նվազ կնճռոտ և նվազ է փորձանքոտ 
 +
Եվ չի կարող ճիշտ հավատից շեղել քեզ։
 +
 +
Եթե երբեմն արդարությունը երկնի 
 +
Մարդկանց աչքին անարդար է երևում,
 +
Պետք չէ որ դա ձեր հավատը թուլացնի։
 +
 +
Բայց քանի որ ճշմարտության մեջ այս խոր 
 +
Մարդկային միտքն ի զորու է թափանցել,
 +
Քո փափագին ես գոհացում կտամ նոր։
 +
 +
Եթե թեկուզ բռնադատյալն իր կամքով
 +
Բռնադատչի բռնությանը չի օգնել,
 +
Հոգիներն այս չեն չքմեղվի դրանով։
 +
 +
Քանզի կամքը չի շիջանի բռնությամբ,
 +
Այլ բոցի պես կպայքարի աննկուն,
 +
Եթե փորձեն նրան ընկճել ուժգնությամբ։
 +
 +
Իսկ եթե նա զիջում անի շատ թե քիչ,
 +
Կօգնի ուժին, այսպես արին և սրանք, 
 +
Չդառնալով նորից վանքի բնակիչ։
 +
 +
Եթե նրանց կամքը լիներ անսասան,
 +
Ինչպես կամքն այն, որով Լավրենտն ու Մուկիոն
 +
Հերոսաբար հրակիզման դիմացան,
 +
 +
Նրանց պիտի վերադարձներ դեպի վանք,
 +
Ուրկից նրանք հանված էին բռնությամբ.
 +
Բայց հազվագյուտ է այդպիսի տոկուն կամք։
 +
 +
Այս խոսքերիս եթե դա լավ դրիր ուշ,
 +
Կսպառվի և քո այդ հարցը, որ հետո
 +
Քեզ կարող էր մտատանջել նորից հույժ։
 +
 +
Սակայն հիմա ծագեց ուրիշ հարց մի բարդ,
 +
Որի միջից դարս չես կարող գալ անձամբ.
 +
Դու քո միտքը կհոգնեցնես տարապարտ։
 +
 +
Ես ասացի որպես ստույգ բան ու ճիշտ,
 +
Որ չի կարող ստել հոգին երանյալ,
 +
Երբ Առաջին ճշմարտության մոտ է միշտ։
 +
 +
Եվ ապա դա Պիկկարդայից իմացար,
 +
— Եվ նա կարծես հակասում է ինձ այստեղ—
 +
Որ Կոստանցան քողի սերը պահեց վառ։
 +
 +
Եղբայր, գիտես, շատ հաճախ է պատահել,
 +
Որ խույս տալու համար ինչ-որ վտանգից, 
 +
Մարդ անում է այն, ինչ անել չէր վայել։
 +
 +
Այսպես Ալկմեն ակնածելու համար հոր, 
 +
Սպանեց իր հարազատ մոր, և անսաստ 
 +
Չլինելու համար դարձավ հանցավոր։
 +
 +
Այստեղ, ինչպես ինքըդ կարող ես դատել,
 +
Բռնությունը միացած է կամքի հետ
 +
Եվ հանցանքը անկարելի է ներել։
 +
 +
Ըստ էության կամքը դեմ է բռնության,
 +
Բայց զիջում է, քանզի եթե դիմադրի,
 +
Կմատնվի ավելի մեծ փորձության։
 +
 +
Արդ Պիկկարդան երբոր այնպես է խոսում, 
 +
Բացարձակ կամքն է հասկանում, մինչդեռ ես 
 +
Պայմանականն, ուստի մենք չենք հակասում»։
 +
 +
Այսպես եղավ հոսանքը սարբ առվակի,
 +
Որ բխում էր ճշմարտության Ակունքից.
 +
Եվ հագեցավ իմ ծարավը կրկնակի։
 +
 +
«Ո՛վ սիրեցյալ, աստվածային դու տիկին,—
 +
Ասացի ես,— ձեր խոսքերը հորդաբուխ
 +
Ողողում ու ջերմացնում են իմ հոգին։
 +
 +
Ես չեմ կարող ձեզ հատուցել արժանին
 +
Ինձ մատուցած ծառայության փոխարեն.
 +
Իմ տեղ Տերը թող հատուցի ձեզ բարին։
 +
 +
Տեսնում եմ, որ մեր միտքը չի հագենա,
 +
Եթե լույսին ճշմարտության չհասնի,
 +
Որից բացի ուրիշ ստույգ բան չկա։
 +
 +
Իսկ երբ հասնի՝ կխաղաղվի միտքը մեր
 +
Նրա ծոցում, ինչպես գազանն իր որջում, 
 +
Թե ոչ ամեն ձգտում իզուր կլիներ։
 +
 +
Ճշմարտության այդ ձգտումից է ծլում,
 +
Ինչպես բողբոջ, տարակույսը թեզնավոր,
 +
Որ մեզ քիչ-քիչ դեպի բարձունքն է ձգում։
 +
 +
Այս բոլորն ինձ թույլ են տալիս, ո՛վ տիկին,
 +
Ձեզ հարգանքով հարցընելու մի այլ բան,
 +
Որ ինձ համար դեռ մութ է ու անմեկին։
 +
 +
Ես ուզում եմ գիտնալ, թե ուխտն անկատար
 +
Կարելի՞ է փոխարինել այլ բանով,
 +
Որ ձեր կշռի համար թեթև դուրս չգար»։
 +
 +
Բեատրիչեն դեպ ինձ նայեց այնպիսի
 +
Աստվածային ու սիրավառ աչքերով,
 +
Որ շլացած իմ աչքերը հակեցի,
 +
 +
Տեսողությունս համարյա թե կորցնելով։
 +
</poem>
 +
 +
===Երգ հինգերորդ===
 +
<poem>
 +
 +
«Երբ շողում եմ գեղուն սիրո հրայրքով,
 +
Ավելի քան պատկերացվում է երկրում,
 +
Եվ քեզ այդպես շլացնում եմ իմ տեսքով,
 +
 +
Մի զարմանար, զի դա առաջ է գալիս
 +
Իմ բերկրանքից, որը ինչքան աճում է,
 +
Այնքան դեմքիս պայծառություն է տալիս։
 +
 +
Տեսնում եմ, թե ինչպես արդեն քո մտքում
 +
Ցոլանում է ճշմարտության Լույսն հավերժ,
 +
Որի տեսքն իսկ մեր մեջ սեր է բորբոքում։
 +
 +
Եթե մարդկանց հրապուրում է այլ բան,
 +
Դա լոկ Նրա նմանությանն է պատիր,
 +
Որ թվում է մարդուն բարիք իսկական։
 +
 +
Դա ուզում ես գիտնալ, թե ուխտը խախտված
 +
Կարելի՞ է փոխարինել այլ բանով,
 +
Որով հոգին լինի հոգսից ազատված»։
 +
 +
Բեատրիչեն այս երգն այսպես սկսեց,
 +
Այնուհետև առանց դադար առնելու
 +
Իր սրբազան միտքը այսպես ինձ պարզեց.
 +
 +
«Մեծ պարգևը, որ Արարիչն էակին
 +
Ստեղծելով՝ բաշխեց նրան բարությամբ,
 +
Եվ որ նրա համար գանձ է թանկագին,
 +
 +
Դա ինքնիշխան ազատությանն է կամքի,
 +
Որով օժտված ե օժտվում են ի ծնե
 +
Իմացական էակները հատկակի։
 +
 +
Այստեղից էլ քեզ կլինի պարզըված
 +
Մեծ արժեքը ուխտի, եթե, իհարկե,
 +
Մարդու ուխտին հավանություն տա Աստված։
 +
 +
Զի երբ Աստված և մարդ դաշինք են կնքում,
 +
Զոհվում է այս թանկագին գանձն իմ ասած,
 +
Եվ այդ բանը հոժար կամքով է արվում։
 +
 +
Ուրեմն ուխտին փոխարինող էլ ի՞նչ կա.
 +
Ուրիշ բանով փոխարինել կամ փոխել,
 +
Դա ուզել է, որ վատից լավ բան դուրս գա։
 +
 +
Արդ հիմնական հարցը արդեն պարզ է քեզ.
 +
Բայց զի բանը եկեղեցին է վճռում
 +
Որ ասածիս հակասում է աստ կարծես,
 +
 +
Հարկ է, որ դու սեղանին քիչ էլ նստես,
 +
Վասնզի այն չոր պատառը, որ կերար,
 +
Օգնություն է դեռ պահանջում, որ մարսես։
 +
 +
Արդ միտքըդ բաց իմ խոսքերին հայտնելիք,
 +
Եվ միշտ հիշիր, քանզի մի բան իմանալ
 +
Ու մոռանալ՝ չի տա ոչ մի գիտելիք։
 +
 +
Ուխտի համար հարկավոր է երկու բան.
 +
Մեկը զոհի համար դաշինքն է կնքած,
 +
Մյուսը՝ զոհի հիմքը կազմող առարկան։
 +
 +
Առաջինը ամենևին չի խախտվում,
 +
Այլ պահվում է, և այդ մասին պարզորոշ
 +
Բացատրություն արդեն տրվեց վերևում։
 +
 +
Հրեից մոտ զոհը հարկ էր կենսական,
 +
Թեպետ նրանք ինչպես գիտես, երբեմըն
 +
Փոխում էին իրենց զոհի առարկան։
 +
 +
Իսկ երկրորդը, որ առարկան է զոհի,
 +
Կարող է և մեղքի պատճառ չլինել,
 +
Եթե ուրիշ առարկայի հետ փոխվի։
 +
 +
Սակայն ոչ ոք թող իր կամքով սեփական
 +
Չփոփոխի ստանձնած պարտքը առանց
 +
Թույլտվության եկեղեցու սրբազան։
 +
 +
Փոփոխությանն անմիտ բան է համարվում,
 +
Եթե զոհի հին առարկան նորի մեջ
 +
Չի ընդգրկվում, ինչպես չորսը վեց թվում։
 +
 +
Բայց երբ զոհի նյութը ծանր է արժեքով
 +
Եվ չունի իր զուգակշիռն համարժեք,
 +
Այն չի կարող փոխարինվել այլ բանով։
 +
 +
Թող ուխտի հետ մարդիկ թեթև չվարվեն.
 +
Հավատարիմ եղեք, բայց ոչ անխոհեմ,
 +
Ինչպես եղավ իր ուխտի մեջ Եփթայեն։
 +
 +
Լավ կլիներ, որ նա ասեր՝ «վատ արի»,
 +
Քան վատագայնն աներ ախտը պահելով.
 +
Այսպես անմիտ եղավ ավագն հույների,
 +
 +
Որի համար Իփիգենիան զոհ դարձավ,
 +
Եվ ամեն ոք շատ ափսոսաց ու ողբաց,
 +
Երբ այդպիսի զոհի մասին իմացավ։
 +
 +
Ո՛վ քրիստոնյայք, եղեք ուխտի մեջ զգույշ.
 +
Ամեն հովից փետուրի պես մի թռչեք.
 +
Մի կարծեք, թե ձեզ կլվա ամեն գուշ։
 +
 +
Դուք Հին ու նոր Կտակարանը անեք,
 +
Եվ հովիվն է եկեղեցու ձեզ վարում.
 +
Այսքանը ձեզ բավական է, որ փրկվեք։
 +
 +
Եթե կիրքը ձեզ թելադրի ուրիշ բան,
 +
Դուք մարդ եղեք, ոչ թե անմիտ ոչխարներ,
 +
Որ ձեր վրա հրեաները չխնդան։
 +
 +
Դուք մի վարվեք մատղաշ գառան պես շամբուշ,
 +
Որ թողնելով իր մոր կաթը խոլաբար
 +
Ցատկրտում է ու խաղ անում անզգույշ»։
 +
 +
Բեատրիչեն այսպես ճառեց ճիշտ ու ճիշտ,
 +
Ապա դարձավ լի ըղձանքով դեպ այն կողմ,
 +
Ուր աշխարհը ավելի է պայծսա. միշտ։
 +
 +
Նրա լռելն ա փայլելը ավելի
 +
Կարկամեցրին մի պահ իմ միտքը անհագ,
 +
Որ նորանոր հարցեր ուներ լուծելի։
 +
 +
Եվ ինչպես նետն իր նշանին է զարկում,
 +
Երբ դեռ լարը թրթռում է աղեղի,
 +
Այսպես և մենք ընկանք երկրորդ երկնքում։
 +
 +
Իմ տիրուհին այնքան բերկրեց ու փայլեց,
 +
Երբ ընդգրկվեց նոր երկնքի ոլորտում,
 +
Որ երկնքի պայծառությունն էլ աճեց։
 +
 +
Եթե աստղն այն պայծառացավ առավել,
 +
Ինչ եղա ես, որ բնությամբ իմ արդեն
 +
Ամե՛ն կերպով փոփոխական եմ հավետ։
 +
 +
Ինչպես ձկներն հանդարտ ու ջինջ ձկնոցում
 +
Մոտենում են շտապ ինչ֊որ մի բանի,
 +
Որ ուտելու համպր հարմար են կարծում,
 +
 +
Այսպես անթիվ լուսապայծառ հոգիներ
 +
Գալիս էին մեզ ընդառաջ, ասելով․
 +
«Ահա նա, ով կաճեցնի սերը մեր»։
 +
 +
Որքան նրանք գալիս էին դեպի մեզ,
 +
Այնքան խինդով զեղուն էին երևում
 +
Իրենց խորքից ճառագայթող լույսի մեջ։
 +
 +
Արդ, ընթերցող, ինքըդ դատիր ու խորհիր,
 +
Թե այս մասին այսքան միայն նշեի,
 +
Ինչքան պիտի դու դա թերի գտնեիր.
 +
 +
Եվ զգայիր, թե ես ինչքան անձկագին
 +
Ուզում էի նրանց վիճակն իմանալ,
 +
Երբ որ նրանք երևացին իմ աչքին։
 +
 +
«Ո՛վ բարեծին, որին շնորհն երկնավոր
 +
Թույլ է տվել տեսնել գահերն հաղթական,
 +
Դեռ չթողած կյանքի պայքարն երկրավոր,
 +
 +
Մենք վառված ենք սիրո լույսով երկնասփյուռ․
 +
Թե ուզում ես տեղեկանալ մեր մասին,
 +
Մեզ հարց տուր և քո փափագը գոհացար»։
 +
 +
Այսպես ասաց մեկն ինձ խմբից այն բարի.
 +
Իսկ տիրուհիս ասաց, «Խոսիր համարձակ,
 +
Եվ հավատա նրանց իբրև արդարի»։
 +
 +
«Ես տեսնում եմ, թե ինչպես քո սեփական
 +
Լույսի մեջ ես դու պարփակվել և ինչպես
 +
Խինդ ես զեղում քո աչքերիդ արփական։
 +
 +
Բայց չգիտեմ, թե, վեհ հոգի, ո՞վ ես դու,
 +
Եվ ինչո՞ւ ես այս գնդի մեջ, որ երկրից
 +
Քողարկված է մի այլ գնդով լուսատու»,—
 +
 +
Ասացի ես ուղղված լույսին այն խոսուն,
 +
Այս խոսքերիս վրա իսկույն նա դարձավ
 +
Առաջվանից ավելի վառ ու շողուն։
 +
 +
Ինչպես արևն իր արձակած լույսով վառ
 +
Քողարկվում է, երբ ջերմությունը նրա
 +
Կլանել է գոլորշիները ստվար,
 +
 +
Այսպես ծածկեց նա իր դեմքը սրբազան
 +
Խնդությունից աճած լույսով անեղծյալ,
 +
Եվ սքողված այսպես՝ տվեց պատասխան
 +
 +
Այն կերպով, որ երգում է երգն հետևյալ։
 +
</poem>
 +
 +
 +
===Երգ վեցերորդ===
 +
<poem>
 +
 +
«Երբ Կոստանդինն ուղղեց արծիվն հռոմյան
 +
Ընդդեմ երկնի շարժման, որին հետևեց
 +
Այրն հինավուրց, ում կին դարձավ Լավինիան,
 +
 +
Աստծու թռչունն ավելի քան երկու դար
 +
Եվրոպայի ծայրամասում կանգ առավ,
 +
Այն լեռանց մոտ, ուրկից ելավ անվթար։
 +
 +
Եվ այնտեղից, հովանու տակ թևերի,
 +
Վարեց աշխարհն ու փոխանցվեց ձեռքից ձեռք,
 +
Մինչև որ նա ընկավ մեջն իմ ձեռքերի։
 +
 +
Ես կայսր էի և Հուստինիան եմ կոչվում.
 +
Ես Սուրբ Հոգու ներշնչումով զտեցի
 +
Ինչ որ զուր էր և ավելորդ օրենքում։
 +
 +
Սակայն նախքան այդ գործին ձեռք զարկեի,
 +
Ես հավատում էի, որ կա ի Քրիստոս
 +
Մեկ բնություն, և դրանով գոհ էի։
 +
 +
Բայց գերագույն հովվապետը Ագապիտ
 +
Իր հոգեշահ քարոզներով ինձ բերեց
 +
Այն հավատին, որ միակն է ճշմարիտ։
 +
 +
Ես անսացի նրան, և այդ հավատն արդ
 +
Հասկանում եմ, ինչպես դու ես հասկանում
 +
Ճիշտն ու սխալն ամեն ճառում հակամարտ։
 +
 +
Հազիվ թե ես եկեղեցուն հարեցի,
 +
Բարձրյալն Աստված ինձ ներշնչեց ձեռնարկել
 +
Այդ մեծ գործին, որին և ես լծվեցի։
 +
 +
Ես զենքերըս Բելիսարիս հանձնեցի.
 +
Եվ երկինքը նրան այնպես աջակցեց,
 +
Որ նշան էր, թե պետք է ես հանգչեի։
 +
 +
Իմ պատասխանն այս է հարցիդ առաջին.
 +
Բայց բնույթն իր ինձ ստիպում է այստեղ
 +
Խոսքիս կցել մի հավելված առանձին,
 +
 +
Որ իմանաս, թե ինչքան են անիրավ
 +
Նրանք, ովքեր արծվի ընդդեմ են գործում,
 +
Յուրացնելով կամ մերժելով այն դյուրավ։
 +
 +
Ինչ սխրանքներ նրան դարձրին հարգարժան.
 +
Առ այդ նախ և առաջ Պալլանտը զոհվեց,
 +
Որպեսզի նա դառնա տեր ու գերիշխան։
 +
 +
Գիտես, որ նա երեք դարից ավելի
 +
Ալբում մնաց, մինչև որ հուսկ իր համար
 +
Կռվի ելան երեքն ընդդեմ երեքի։
 +
 +
Գիտես, որ նա հերթով տարավ հաղթանակ
 +
Սահմանակից ցեղերի դեմ այլազան,
 +
Հռոմի յոթ արքաների ժամանակ։
 +
 +
Գիտես, որ նա մարտեր մղեց հաղթական
 +
Ընդդեմ Բրեննի ու Պյուտոսի թշնամի
 +
Եվ ընդդեմ այլ իշխանների տիրական։
 +
 +
Այդ մարտերում Կինտն ու Տորկուատն անվանի,
 +
Դեկյաններն ու Ֆաբյանները ստացան
 +
Այն հռչակը, որ գովքի է արժանի։
 +
 +
Նա ջախջախեց հոխորտությունն արաբաց,
 +
Որոնք անցան Հաննիբալի ետևից
 +
Այն Ալպերով ուրկից Պոն է իջնում ցած։
 +
 +
Նրա ներքո՝ դեռ հասակում անհանգիստ՝
 +
Սկիպիոնն ու Պոմպեոսը հաղթեցին,
 +
Որից տուժեց ձեր քաղաքը բլրանիստ։
 +
 +
Մոտենալով պահն, երբ երկինքը ուզեց
 +
Պայծառացնել աշխարհն համայն իր նման,
 +
Հռոմի կամքով Կեսարն իր ձեռքն այն վերցրեց։
 +
 +
Ինչ որ արեց Վարոսից մինչ Հռենոս՝
 +
Իզեր, Լուառ և Սեն գետերը տեսան,
 +
Ինչպես տեսավ Ռոդանոսը հորդահոս։
 +
 +
Ինչ որ արեց Ռավեննայից դուրս գալով
 +
Եվ թռչելով Ռուբիկոնից, մի գործ էր,
 +
Որ ո՛չ խոսքով կարտահայտվի, ո՛չ գրչով։
 +
 +
Ապա փութով դեպ Իսպանիա սլացավ,
 +
Հուսկ Դուրացցո, և Ֆարսալիան թրատեց
 +
Այնպես ուժգին, որ տաք Նեղոսն զգաց ցավ։
 +
 +
Տեսավ Անտանդրն ու Սիմոյիսն իր օրրան,
 +
Ուր հանգչում է հավետ Հեկտորը հերոս,
 +
Հուսկ խոյացավ Պտղոմեի շեշտ վրան։
 +
 +
Նա շանթի պես սուրաց ընդդեմ Յուբայի,
 +
Հետո դարձավ թռավ դեպի արևմուտք,
 +
Ուր ձայնն առավ պոմպեական շեփորի։
 +
 +
Ինչ որ արեց վեհապետի հետ հաջորդ,
 +
Բրուտոսն ու Կասիոն կասեն Դժոխքում
 +
Եվ Մոդենան ու Պերուջան վշտահորդ։
 +
 +
Կլեոպատրան, որ ողբում է դեռ տխուր,
 +
Խուճապահար փախուստ տվեց նրանից
 +
Եվ մի իժից մահ ստացավ դառնալուր։
 +
 +
Նա թռչելով հասավ Կարմիր ծովեզրին,
 +
Եվ աշխարհը խաղաղեցրեց այնպես լավ,
 +
Որ ի վերջո փակվեց տաճարն Յանոսի։
 +
 +
Բայց այն, ինչ որ արծիվն արեց և ինչ որ
 +
Անելու էր բոլոր իրեն ենթակա
 +
Երկրների համար մոտ ու հեռավոր,
 +
 +
Աննշան ու անփառունակ կերևա,
 +
Եթե դիտենք պայծառ մտքով ու սրտով
 +
Այն ինչ արեց երրորդ կայսեր ձեռքում նա.
 +
 +
Քանզի այնժամ Արդարությունը Կենդան
 +
Նրա վրա վեհ պարտք դրեց մեղմելու
 +
Խստությունը երկնի արդար բարկության։
 +
 +
Արդ ի զարմանս քեզ հայտնում եմ սա միայն.
 +
Նա, որ լուծել էր վրեժը հին մեղքի,
 +
Տիտոսի հետ փութաց պատժել վրեժն այն։
 +
 +
Երբ ատամը լանգոբարդյան կծոտեց
 +
Եկեղեցուն, Կառլոս Մեծը՝ արծվային
 +
Թևերի տակ օգնեց նրան ու հաղթեց։
 +
 +
Արդ դու դատիր նրանց մասին, որոնց ես
 +
Մեղադրեցի, և նրանց այն թերությանց,
 +
Որ պատճառն են չարիքների հասած ձեզ։
 +
 +
Մեկն հանրային դրոշին է հակադրում
 +
Ոսկե շուշանն, իսկ մյուսը՝ զեղծում այն.
 +
Հեշտ չէ ասել, թե ով է շատ թյուր գործում։
 +
 +
Թող գիբելլինք այլ դրոշի տակ անեն
 +
Խաղերն իրենց. վատ հետևորդ են նրանք,
 +
Որոնց գործերն արդարության միշտ դեմ են։
 +
 +
Թող նոր Կառլոսն այն տապալել չփորձի
 +
Իր գուելֆներով, այլ թող սոսկա ճանկերից,
 +
Որ ճղել են մորթն իսկ հզոր առյուծի։
 +
 +
Հաճախ որդիք տուժել են հոր հանցանքով.
 +
Եվ թող ոչ ոք չմտածի, թե Աստված
 +
Զինանշանն իր կփոխի շուշանով։
 +
 +
Այս երկինքը ապաստանն է բազմաթիվ
 +
Հոգիների, որ բարեգործ են եղել,
 +
Ձեռք բերելու համար համբավ ու պատիվ։
 +
 +
Երբ իղձերը, մոլորվելով, ձգտում են
 +
Միայն դրանց, ապա սլացքը սիրո
 +
Կբարձրանա վերև նվազ ջերմորեն։
 +
 +
Սակայն մասամբ մեր խնդությունը անհաս
 +
Նրա մեջ է, որ մեր վարձքը տրվում է
 +
Ըստ արժանյաց, ոչ ավելի, ոչ պակաս։
 +
 +
Եվ երկնային Արդարությունը Կենդան
 +
Մաքրում է մեր զգացումները այնպես,
 +
Որ չեն կարող նրանք հակվել չարության։
 +
 +
Տարբեր ձայներ երգ են կազմում քաղցրալուր.
 +
Այսպես տարբեր աստիճանները մեր մեջ
 +
Կազմում են մի դաշնակություն ընդհանուր։
 +
 +
Այս երկնում է շողում հոգին բարեբախտ
 +
Ռոմեոյի, որի գործը գեղեցիկ
 +
Վարձատրվեց հատուցումով ապերախտ։
 +
 +
Բայց պրովանսցիք, որ նրա դեմ գործեցին,
 +
Չխնդացին, զի վերջը վատ է նրանց,
 +
Որ նախանձից բամբասում են ուրիշին։
 +
 +
Կոմս Ռայմոնդը ուներ չքնաղ չորս աղջիկ,
 +
Որոնք դարձան թագուհիներ, շնորհիվ
 +
Ռոմեոյի — մի անձ համեստ ու շրջիկ։
 +
 +
Կոմսը դրդված խոսքերից չար, բանսարկու,
 +
Իր հաշիվը պահանջեց այն արդարից,
 +
Որ տասի տեղ վերադարձրեց տասներկու։
 +
 +
Եվ նա մեկնեց ծեր ու թշվառ վիճակում.
 +
Եթե աշխարհն իմանար սիրտը նրա,
 +
Որ իր հացը մուրալով էր վաստակում,
 +
 +
Կդարձեր նրան գովքի առարկա»։
 +
</poem>
 +
 +
 +
===Երգ յոթերորդ===
 +
<poem>
 +
 +
«Ովսաննայ, սուրբ Աստուած համայն զորութեանց,
 +
Որ գերափայլ լոյսըդ սփռես ի վերայ 
 +
Երանելեաց այս երկնային տէրութեանց»։
 +
 +
Այսպես ձայնով ու կշռույթով ներդաշնակ 
 +
Օրհներգում էր այն էակը հոգեղեն,
 +
Որի վրա շողում էր լույս մի կրկնակ։
 +
 +
Իսկ մյուսները նրա երգով գոհացան,
 +
Եվ համարյա կայծերի պես խուսափուկ 
 +
Բոլորն ինձնից իսկույն ի բաց հեռացան։
 +
 +
Ես վարանքով ասում էի յուրովի.
 +
«Ասա նրան, քո տիրուհուն, որ շիթ-շիթ 
 +
Հագեցնում է միտքըդ՝ բանին ծարավի»։
 +
 +
Բայց հարգանքն այն, որ ողջ անձս է համակում,
 +
Ի լուր միայն Բե կամ Իչե մասնիկի,
 +
Իմ գլուխը խոնարհել էր հարկադրում։
 +
 +
Բեատրիչեն թույլ չտվեց որ այդպես 
 +
Երկար մնամ և, մի ժպտով շողարձակ,
 +
Որից հրճվանք կզգար մարդն իսկ հրակեզ,
 +
 +
Ասաց. «Ինչպես ես կարող եմ գուշակել,
 +
Դու խորհում ես, թե այդ ինչպե՞ս կարող է 
 +
Արդար վրեժն արդարորեն պատժվել։
 +
 +
Բայց այդ հարցը ես քեզ հիմա կպարզեմ. 
 +
Արդ լսիր ինձ, ըստ որում իմ խոսքերով 
 +
Պիտի մի մեծ ճշմարտություն քեզ հայտնեմ։
 +
 +
Ոչ—ծնյալը, չուզելով որ դրվի սանձ 
 +
Իր քմայքի, կամքի վրա հօգուտ յուր, 
 +
Դատապարտեց իրեն և իր սերնդյանց։
 +
 +
Դրա համար մարդկային ցեղը անկյալ 
 +
Երկար դարեր մոլորության մեջ մնաց,
 +
Մինչև հաճեց Բանն Աստուծո աշխարհ գալ.
 +
 +
Եվ մարմնացած Հավերժ Սիրո զորությամբ 
 +
Իր անձի մեջ ձուլեց մարդու բնությունն,
 +
Որ Արարչից հեռացել էր մեղանչմամբ։
 +
 +
Արդ լսիր, թե ինչ եմ ուզում ասել քեզ. 
 +
Այդ բնությունն, երբ Արարչին միացավ, 
 +
Դարձավ անեղծ, ինչպես որ էր նախապես. 
 +
 +
Բայց իր մեղքով նա արտաքսվեց Դրախտից, 
 +
Որովհետև շեղվել էր ու հեռացել 
 +
Ճշմարտության ճանապարհից ու կյանքից։
 +
 +
Արդ պատիժն այն, որ Խաչելյալը կրեց,
 +
Եթե նայենք բնությանը մարդկային,
 +
Ավելի քան արդարացի նկատվեց։
 +
 +
Այդ պատիժը իրավացի չէր սակայն,
 +
Եթե նայենք աստվածային այն անձին,
 +
Որի հետ էր բնությունը ձուլված այն։
 +
 +
Այդ նույն պատժից տարբեր արդյունք ստացվեց.
 +
Մահն այդ պետք էր և՛ հրեից, և՛ Աստծուն.
 +
Դա երկիրը ցնցեց, երկինքը բացեց։
 +
 +
Արդ դժվար չէ քեզ հասկանալ, թե ինչպես 
 +
Հետագայում արդար վրեժը լուծվեց 
 +
Երկնի արդար դատաստանով վճռապես։ 
 +
 +
Բայց տեսնում եմ, որ քո միտքը անցնելով 
 +
Խոհից ի խոհ՝ ընկել է մի հանգույցում,
 +
Որից պրծնել կցանկանար հաճույքով։
 +
 +
Դու խորհում ես. «Դա պարզ է ու բացահայտ,
 +
Բայց ինձ պարզ չէ՝ ինչո՞ւ Աստված կամեցավ 
 +
Մեր փրկության համար ընտրել միջոցն այդ»։
 +
 +
Հարցն այս, եղբայր, մթասքող է մնում հար 
 +
Նրանց համար, որոնց միտքը չի աճել 
 +
Աստվածային սիրո հոտի մեջ անմար։
 +
 +
Բայց քանի որ շատերն են այս հարցի շուրջ 
 +
Միտք հոգնեցրել, առանց որոշ արդյունքի,
 +
Կասեմ՝ ինչու այդ միջոցը դատվեց լուրջ։
 +
 +
Բարձրյալն Աստված, որ այրվում է սիրով հուր, 
 +
Բարությունն իր ճառագայթում է այնպես, 
 +
Որ այն սփռում, տարածում է ամենուր։ 
 +
 +
Ինչ որ նա է անմիջորեն ստեղծել,
 +
Անվախճան է, ուստի կնիքն իր դրած 
 +
Չի կարելի բնաջնջել կամ եղծել։
 +
 +
Ինչ որ նա է անմիջորեն գոյացրել, 
 +
Լի ազատ է, զի չի կարող գոյացյալն 
 +
Այլ ուժերի ազդեցության ենթարկվել։
 +
 +
Իր նմանին նա ավելի է սիրում,
 +
Զի նրանից ճառագայթող սերը սուրբ 
 +
Նմանի մեջ ավելի վառ է լինում։
 +
 +
Մարդն օժտված է շնորհներով այս բոլոր.
 +
Եվ սրանցից մեկը եթե պակասի,
 +
Նա կընկնի իր վեհությունից պատվավոր։
 +
 +
Մեղքն է միայն նրան դարձնում անազատ 
 +
Եվ աննման աստվածային բարության,
 +
Ուստի և նա լուսավորվում է կիսատ.
 +
 +
Եվ չի դառնա իր վեհությանը նախկին 
 +
Եթե արդար մի պատիժով չլցնի 
 +
Այն պարապը, որ հետևանքն է մեղքի։
 +
 +
Երբ մարդկային բնությանը մեղք գործեց 
 +
Հանձին իր հոր, արժանիքներն այս բոլոր, 
 +
Ինչպես Դրախտն իրեն տրված՝ կորցրեց։
 +
 +
Եվ նա ոչ մի այլ հնարքով կամ կերպով 
 +
Չէր կարող իր կորցրածը ձեռք բերել,
 +
Եթե չանցներ ուղիներից այս մեկով–
 +
 +
Կամ ինքն Աստված իր անսահման բարությամբ 
 +
Պիտի ներեր նրան և կամ մարդն ինքնին 
 +
Պիտի քավեր հիմարությունն իր անձամբ։
 +
 +
Արդ դու հավերժ խորհուրդի խորքը սուզիր 
 +
Հայացքը քո և, որքան որ կարող ես,
 +
Ուշի ուշով իմ խոսքերին ունկնդրիր։
 +
 +
Մարդ չէր կարող իր ուժերով սեփական 
 +
Իրեն փրկել, որովհետև չէր կարող 
 +
Հնազանդությամբ խոնարհանալ նա այնքան,
 +
 +
Որքան ուզեց անսաստությամբ բարձրանալ. 
 +
Պատճառն այս է, որ անկարող եղավ նա 
 +
Իր փրկությունն ինքը անձամբ ստանալ։
 +
 +
Ուրեմն հարկ էր, որ Աստված ինքը մարդուն 
 +
Վերադարձներ լիակատար իր կյանքին,
 +
Մեկ կամ երկու ուղիներով, ներգործուն։
 +
 +
Բայց զի գործը գործչին այնքան ավելի 
 +
Քաղցր ու թանկ է, որքան ի հայտ է բերում 
 +
Նրա սրտի բարությունը գովելի,
 +
 +
Աստվածային վեհ բարությունը, որով 
 +
Դրոշմված է տիեզերքը ամենայն,
 +
Ձեզ բարձրացնել ուզեց ամեն կերպերով։
 +
 +
Նախալույսից մինչ վերջալույսը վերջին 
 +
Այնքան վեհ գործ չի եղել և չի լինի,
 +
Ինչպես մարդու այդ բարձրացումը կրկին։
 +
 +
Զի ավելի վեհանձն եղավ Տերը մեր՝
 +
Տալով իրեն վասըն մարդու փրկության, 
 +
Քան թե միայն մեղքը ներել ողորմեր։
 +
 +
Այլ միջոցներն անզոր էին փրկելու 
 +
Անկյալ մարդուն, եթե Որդին Աստուծո 
 +
Չիջներ երկիր միս ու մարմին առնելու։
 +
 +
Արդ, որպեսզի գոհացնեմ լրիվ քեզ,
 +
Ետ եմ դառնում պարզելու հարց մի հիշված, 
 +
Որպեսզի այն լավ հասկանաս, ինչպես ես։
 +
 +
«Հուրն ու ջուրը, հողն ու օդը և նրանց 
 +
Խառնուրդները—դու կարող ես մտածել— 
 +
Եղծանվում են, հանդիսանում են վաղանց.
 +
 +
Բայց դրանք էլ ստեղծված են Աստուծուց, 
 +
Ուստի եթե ճիշտ է ասվածը վերի,
 +
Պետք է նրանք զերծ լինեին եղծվելուց»։
 +
 +
Հրեշտակները և երկինքները անամպ 
 +
Անմիջորեն ստեղծված են Աստուծուց, 
 +
Ինչպես որ կան, իրենց ամբողջ էությամբ.
 +
 +
Իսկ տարրերն այն, որ հիշեցիր հիմա դու,
 +
Եվ իրերը, որ նրանցից են կազմվում, 
 +
Ստեղծված են այլ ուժերից գոյատու։
 +
 +
Անմիջորեն Աստուծուց է ստեղծված 
 +
Նախանյութը նրանց և ուժը հաստիչ,
 +
Ուժ, որ կա այս աստղերի մեջ շրջահած։
 +
 +
Հոգիները կենդանյաց ու բույսերի
 +
Ձեռք են բերում իրենց ուժերը ներքին 
 +
Ազդեցությամբ երկնագնդոց լույսերի։
 +
 +
Իսկ ձեր հոգին ստեղծված է ուղղակի 
 +
Աստվածային բարությունից գերագույն, 
 +
Որին սիրում ու ձգտում է մշտակի։
 +
 +
Դու կարող ես մակաբերել այստեղից
 +
Ձեր հարությունն, եթե խորհես, թե ինչպես 
 +
Մարդու մարմինն առաջացավ այն պահից,
 +
 +
Երբ նախածնողք ստեղծվեցին զուգապես»։
 +
</poem>
 +
 +
===Երգ ութերորդ===
 +
<poem>
 +
Աշխարհն ամբողջ կարծում էր, թե Կիպրուհին 
 +
Ներշնչում է զգայական ու խոլ սեր,
 +
Երբ շարժվում է երրորդ ծիրով երկնային.
 +
 +
Եվ հեթանոս նախնիները ոչ միայն 
 +
Պատիվ էին նրան տալիս՝ անելով 
 +
Զոհեր, ուխտեր և աղոթքներ բարձրաձայն,
 +
 +
Այլև պատվում նրա մորը՝ Դիոնին 
 +
Եվ զավակին՝ Կուպիդոնին հարազատ, 
 +
Որն, ասում են, նստեց գրկում Դիդոնի։ 
 +
 +
Եվ նրանով, որով երգս եմ սկսում,
 +
Կոչում էին այն աստղը, որ արևին 
 +
Մերթ ետևից, մերթ դեմից է դարբասում։
 +
 +
Ես չզգացի իմ բարձրանալը այնտեղ. 
 +
Բայց անդ հասնելս ինձ հավաստեց տիրուհիս, 
 +
Որ երևաց էլ ավելի պերճագեղ։ 
 +
 +
Եվ ինչպես կայծն է երևում բոցի մեջ, 
 +
Կամ ինչպես ձայնն է ձայնի մեջ որոշվում, 
 +
Երբ մեկն անշարժ, մյուսն անում է ելևէջ, 
 +
 +
Այսպես տեսա լուսաստղի մեջ այլ լույսեր, 
 +
Որ պտտվում էին արագ կամ դանդաղ, 
 +
Նայած թափին հայեցության առ ի Տեր։ 
 +
 +
Հողմերն երբեք չսլացան ամպն ի վար 
 +
Այնքան արագ ու գահավեժ ընթացքով, 
 +
Որ չթվան ծանրաշարժ ու մեղմավար՝
 +
 +
Բաղդատմամբ այն աստվածային լույսերին,
 +
Որ դեպի մեզ էին գալիս, վերջ տալով 
 +
Սերովբեից հետ սկսված շուրջպարին։ 
 +
 +
Եվ այն խումբը, որ ընդառաջ եկավ մեզ, 
 +
«Ովսաննայ» էր երգում այնքան քաղցրաձայն, 
 +
Որ կուզեի ես այն լսել մշտապես։ 
 +
 +
Ապա մեկը առանձնացավ նրանցից, 
 +
Ու ինձ ասաց. «Պատրաստ ենք ձեզ ծառայել, 
 +
Որ դու ուրախ ու գոհ լինես մեզանից։
 +
 +
Նույն պտույտով, նույն կշռույթով, նույն փույթով
 +
Մենք շրջում ենք իշխանների հետ երկնի, 
 +
Որոնց մասին դու ասել ես քո տաղով. 
 +
 +
«Դուք, որ երրորդ երկնագունդն եք շարժում հար».
 +
Մենք բոլորըս այնքան զեղուն ենք սիրով, 
 +
Որ հաճույքով կանգ ենք առնում քեզ համար»։
 +
 +
Երբ հայացքով հարցական ու հարգալից 
 +
Ես աչքերըս իմ տիրուհուն ուղղեցի,
 +
Եվ ստացա հավանություն նրանից,
 +
 +
Նորից դարձա դեպի լուսեղ այն հոգին, 
 +
Եվ «Ո՞վ եք դուք» հարցրի ձայնով այնպիսի, 
 +
Որ առլի էր զգացումով կաթոգին։ 
 +
 +
Իմ այդ հարցի վրա տեսա պարզ կերպով,
 +
Որ նա դարձավ ավելի մեծ ու պայծառ 
 +
Իր զգացած նոր բերկրության պատճառով։
 +
 +
Այսպես փոխված՝ նա ինձ ասաց. «Ես երկրում 
 +
Քիչ ապրեցի, և եթե շատ ապրեի, 
 +
Շատ չարիքներ չէին լինի աշխարհում։
 +
 +
Ինձ ծածկում է իմ խնդությանը խորին,
 +
Որ իմ շուրջը շողում է և ինձ պատում,
 +
Ինչպես բոժոժը պատում է թրթուրին։
 +
 +
Շատ սիրեցիր դու ինձ և շատ իրավամբ.
 +
Եվ եթե ես կյանքում երկար ապրեի,
 +
Ցույց կտայի սիրույս փաստեր դեռ անձամբ։
 +
 +
Այն ձախ ափը, որ Ռոդանն է ոռոգում՝ 
 +
Խառնվելուց հետո Սորգա վտակին,
 +
Որպես իր տեր մի օր ինձ էր սպասում։
 +
 +
Սպասում էր և եղջյուրը ավսոնյան 
 +
Գայետայով, Կատոնայով, Բարիով,
 +
Ուր Տրոնտոն ու Վերդեն կազմում են սահման։
 +
 +
Ճակտիս արդեն շողում էր թագն աննման 
 +
Այն երկրրի, ար Դանուբն է ակոսում, 
 +
Ողողելուց հետո ափերը գերման։
 +
 +
Նմանապես չնաշխարհիկ Տրինակրոն,—
 +
Որ Եվրոսի հզոր շնչի տակ հաճախ 
 +
Մշուշվում է Ֆարից մինչև Պասսարոն,
 +
 +
Ոչ Տիֆոնի, այլ ծծումբի պատճառով,— 
 +
Կսպասեր իր զրինավոր տերերին,
 +
Սերած ինձնից Կառլոսով և Ռուդոլֆով,
 +
 +
Թե վարչությունն հոռի, որը, ապաքեն,
 +
Միշտ լլկում է ժողովուրդին հպատակ, 
 +
Պալերմացոց գոչել չտար. «Թող սատկեն»։
 +
 +
Եվ եղբայրըս, եթե այս բանն հասկանար,
 +
Կհեռացներ կատալոնցոց ընչաքաղց,
 +
Որպեսզի իր գլխին փորձանք չբանար.
 +
 +
ժամանակն է, որ այս մասին հոգացվի 
 +
Հենց իր կողմից, որպեսզի իր բեռնաբարձ 
 +
Նավի վրա ուրիշ նոր բեռ չբարձվի։
 +
 +
Նա, որ ազնիվ բնից ագահ էր ծնվել,
 +
Մի այնպիսի անձնակազմի պետք ուներ,
 +
Որ չհոգար լոկ իր քսակը լցնել»։
 +
 +
«Ես կարծում եմ, տեր իմ, որ խոր բերկրանքն այն, 
 +
Որ տալիս են քո խոսքերը իմ սրտին, 
 +
Դու գտնում ես այնտեղ, որտեղ ամենայն 
 +
 +
Բարյաց սկիզբն ու վախճանն է ապահով.
 +
Եվ այդ թանկ է առավել ևս ինձ համար, 
 +
Զի զգում ես Աստուծո մեջ նայելով։ 
 +
 +
Ինձ հրճվեցրիր։ Հիմա մի բան պարզիր ինձ.
 +
Քո մի խոսքից իմ մեջ ծագեց մի այլ հարց—
 +
Ո՞նց կարող է վատ ճյուղ բուսնել լավ բնից»։
 +
 +
Ի պատասխան նա ինձ ասաց. «Եթե ես 
 +
Կարենամ քեզ ճշմարտություն մի պարզել, 
 +
Կիմանաս այն, ինչ որ հիմա մութ է քեզ։ 
 +
 +
Նա, ով համայն արքայությունն է վարում, 
 +
Այս երկնային զնդոց տալիս է մի ուժ,
 +
Որ գործում է ազդեցությունն իր երկրում։ 
 +
 +
Նրա միտքը, որ կատարյալ է ինքնին, 
 +
Հոգ է տանում ոչ լոկ գոյի կեցության,
 +
Այլև նրա լավ կեցության ի մասին։
 +
 +
Արդ աստղերի ազդեցությունը հիշված 
 +
Ուղղված է դեպ մի նպատակ կանխորոշ, 
 +
Ինչպես նետը դեպի թիրախը նշված։ 
 +
 +
Եթե այդպես տնօրինված չլիներ,
 +
Կառաջանար կործանարար հետևանք,
 +
Այլ ոչ որոշ կարգ ու կանոն օգտաբեր։
 +
 +
Իսկ դա պիտի նշանակեր պարզապես,
 +
Որ աստղերի շարժիչները և նրանց 
 +
Արարիչը թերի են ու թյուրատես։
 +
 +
Ուզո՞ւմ ես որ հարցն այս պարզեմ ավելի»։
 +
Եվ ես. «Պետք չէ, չի կարելի մտածել 
 +
Որ բնությունն իր գործերում սխալվի»։
 +
 +
Եվ նա. «Ասա, արդյոք վատ բան չի՞ լինի, 
 +
Եթե մարդիկ չապրեն կյանքով հանրային»։ 
 +
Եվ ես. «Այո, այդ բանն է ինձ լավ հայտնի»։
 +
 +
«Իսկ կարո՞ղ են մարդիկ ապրել հանրապես,
 +
Եթե տարբեր զբաղումներ չունենան։
 +
Ոչ, թե ճիշտ է ձեր ուսուցիչն իրատես»։
 +
 +
Այսօրինակ հետևության հանգեց նա,
 +
Ապա հարեց. «Արդ հարկ է, որ ամեն մարդ 
 +
Տարբեր հակում, տարբեր կոչում ունենա.
 +
 +
Ահա ինչու մեկը ծնվում է Սոլոն,
 +
Մյուսը՝ Քսերքսես կամ Մելքիսեդ և կամ այն, 
 +
Ով օդի մեջ կորցրեց որդուն անզգոն։
 +
 +
Մշտահոլով աստղերն օժտում են մարդկանց 
 +
Տարբեր տեսակ բնությամբ ու հատկությամբ 
 +
Եվ չեն նայում ցեղն ու ծագումը նրանց։
 +
 +
Սաղմից Եսավն աննման էր Հակոբին,
 +
Իսկ Կվիրինն այնքան տարբեր էր հորից,
 +
Որ ծագումն իր վերագրվում էր Մարսին։
 +
 +
Ծնվածների բնությանը կլիներ 
 +
Հար և նման ծնողների բնության,
 +
Եթե վերին տեսչությունը չարգելեր։
 +
 +
Ճշմարտությունն հիմա արդեն պարզ է քեզ․
 +
Բայց որպեսզի օգտագործեմ պահը դեռ,
 +
Ուզում եմ մի մակածություն անել ես։
 +
 +
Երբ մարդ հարմար պայմաններում չէ ընկած 
 +
Բախտի բերմամբ, միշտ տալիս է վատ արդյունք
 +
Ինչպես բույսը իր բուն հողից դուրս տնկած։
 +
 +
Եթե աշխարհ ուշք ընծայեր այն հիմքին,
 +
Որ դնում է բնությունը մարդու մեջ,
 +
Արդ կլիներ նրա վիճակը կարգին։
 +
 +
Բայց դարձնում եք դուք քահանա նրան, որ
 +
Ստեղծված է սուր կապելու իր մեջքից,
 +
Եվ քարոզչին պսակում եք թագավոր․
 +
 +
Այսպիսով դուք դուրս եք գալիս ճիշտ ճամփից»։
 +
</poem>
 +
 +
===Երգ իններորդ===
 +
<poem>
 +
 +
Երբ Կառլոսըդ, չքնաղագեղ Կլեմենցա, 
 +
Հարցըս պարզեց և ինձ հայտնեց դավերն այն, 
 +
Որոնց զարմն իր պիտի լիներ ենթակա, 
 +
 +
Ասաց. «Լուռ կաց, թող տարիները անցնեն»։ 
 +
Իսկ ես միայն սա ձեզ կասեմ՝ նրանք որ 
 +
Ձեզ նեղել են, արդար պատիժ կկրեն։ 
 +
 +
Այն լույս հոգին արդեն նայում էր ուշով 
 +
Արև-Աստծուն, որով էր նա զմայլված, 
 +
Ինչպես անհուն և անսպառ բարիքով։ 
 +
 +
Ո՛վ, էակներ մոլորյալ ու ամբարիշտ, 
 +
Որ ձեր սրտերն հեռացնում եք այդ Բարուց 
 +
Եվ ձեր աչքերն ունայնությանց ուղղում միշտ։ 
 +
 +
Եվ մեկն, ահա, այն լույսերից ցնծալի 
 +
Մոտեցավ ինձ և գոհացնում ինձ տալու 
 +
Իղձը հայտնեց շողշողալով ավելի։
 +
 +
Բեատրիչեն, որ իր աչքերն էր հառած 
 +
Իմ երեսին, հավանություն ինձ տվեց 
 +
Զրուցելու այն հոգու հետ կանգ առած։ 
 +
 +
«Ո՛վ երանյակ, տուր փափագիս գոհացում,— 
 +
Ասացի ես,— ցույց տալով՝ որ դու գիտես, 
 +
Թե ինչ ես այս այս րոպեիս մտածում»։
 +
 +
Եվ այն հոգին, որ անծանոթ էր ինձ դեռ, 
 +
Լույսի խորքից, ուր երգում էր քիչ առաջ, 
 +
Սկսեց խոսել ինչպես մի մարդ բարեսեր։ 
 +
 +
«Ապականված Իտալիայի այն մասում, 
 +
Որ միջև է Վենետկի է այն լեռաց, 
 +
Ուրկից Բրենտան ու Պիավեն են հոսում, 
 +
 +
Կա ոչ այնքան բարձրակարկառ մի բլուր, 
 +
Ուրկից ներքև իջավ մի մարդ հուր ու բոց, 
 +
Որ նախճիրներ գործեց վայրագ ու անլուր։
 +
 +
Եվ ես ու նա ծնվեցինք նույն արմատից. 
 +
Կունիցցան եմ, և շողշողում եմ այստեղ, 
 +
Ըստ որում ես հույժ ազդվեցի այս աստղից։ 
 +
 +
Դա հիշում եմ հաճույքով ու խնդությամբ. 
 +
Ինձ համակող այս զգացումը, գուցե, 
 +
Ռամիկները չեն հասկանա հեշտությամբ։ 
 +
 +
Այն հոգին, որ մոտիկ է ինձ և որ մեր 
 +
Լուսաստղի զարդն է պաղպաջուն, թողել է 
 +
Մի մեծ համբավ, որ մնալու է անմեռ 
 +
 +
Հնգապատիկ երկար դարեր տևական. 
 +
Հարկ է որ մարդ գործի այնպես, որ թողնի 
 +
Մի ուրիշ կյանք կյանքից հետո մարմնական։ 
 +
 +
Բայց չի դատում այդպես ամբոխը ներկա 
 +
Ադիջի և Տալյամենտի շուրջ ապրող, 
 +
Եվ թեպետև տուժած՝ խելքի դեո չի գա։ 
 +
 +
Սակայն շուտով հեստ ու ըմբոստ պադուացիք 
 +
Ներկելու են իրենց արյամբ գետն այն, որ 
 +
Լճանում է Վիչենցայի հենց մոտիկ։ 
 +
 +
Անդ, ուր Սիլեն ու Կանյանն են միանամ, 
 +
Հպարտորեն տիրակալում է մի մարդ, 
 +
Որի ընդդեմ արդեն ծուղակ է լարվում։ 
 +
 +
Ֆելտրեն նույնպես ողբալու է դառնորեն 
 +
Ոճրի համար իր վատշվեր հովիվի, 
 +
Որի նման մարդիկ զնդան ընկած չեն։ 
 +
 +
Հարկ կլիներ մի չափազանց լայն աման 
 +
Ընդունելու համար արյունը Ֆերրար, 
 +
Որ կթափեր այս անազնիվ քահանան 
 +
 +
(Եվ որ կշռողն անգամ պիտի պարտասեր), 
 +
Որպեսզի իր կողմնակցությունը ցույց տար, 
 +
Եվ այդ զոհը երկրի բարքին պատշաճ էր։ 
 +
 +
Հայելիքն այն, որ դուք կոչում եք Գահույք, 
 +
Ցոլացնում են դատաստաններն Աստուծո. 
 +
Ուստի ճիշտ են այս խոսքերըս և ստույգ»։ 
 +
 +
Ապա լռեց և ցույց տվեց, որ իրեն 
 +
Այլ մտքեր են զբաղեցնում և սկսեց, 
 +
Ինչպես առաջ, իր դարձապարը նորեն։ 
 +
 +
Մյուս խնդալին, որ ծանոթ էր արդեն ինձ, 
 +
Իբրև գոհար մի թանկագին շողշողաց, 
 +
Ինչպես սուտակն է շողշողում արևից։ 
 +
 +
Այստեղ խինդը արտահայտվում է փայլով, 
 +
Ինչպես երկրում ժպտով, սակայն հաճախ էլ 
 +
Հոգու թախիծն հայտնվում է մռայլով. 
 +
 +
«Աստված ամեն ինչ տեսնում է, հոգի հեզ, 
 +
Ու պարզում քեզ,— ասացի ես,— այնպես որ 
 +
Ոչ մի փափագ մութ չի կարող մնալ քեզ։ 
 +
 +
Դու որ ձայնովդ այստեղ խինդ ես պատճառում, 
 +
Երբ երգում ես Սերովբեից հետ մեկտեղ, 
 +
Որոնք վեցյակ թևերով են պատկերվում, 
 +
 +
Ինչո՞ւ իղձըս չես գոհացնում փութապես, 
 +
Արդեն կանխած կլինեի հարցը քո, 
 +
Եթե քեզ պես ես լինեի խորատես»։ 
 +
 +
Այնժամ հոգին սկսեց խոսել ծանր ու լուրջ. 
 +
«Մեծագույն ձորն, ուր թափվում են ջրերն այն 
 +
Օվկիանոսի, որ պատում է երկրի շուրջ, 
 +
 +
Զույգ ափերի միջև այնքան է ձգվում 
 +
Արևմուտքից դեպ արևելք, որ անդ, ուր 
 +
Հորիզոն է, միջօրեական է դառնում։ 
 +
 +
Ես ծնվել եմ այնտեղ, ուր կա մի ավան 
 +
Էբրոյի և Մագրի միջև, որ կտրուկ, 
 +
Տոսկանայից բաժանում է Ջենովան։ 
 +
 +
Նույն արևմուտքն ու արևելքը ունեն 
 +
Բուջան և իմ ծննդավայրն առափնյա, 
 +
Որ անցյալում արյամբ ներկվեց համորեն։ 
 +
 +
Քաղաքացիք, որոնց եղա քաջ հայտնի, 
 +
Ինձ կոչեցին Ֆոլկո. երկրում ուժգնորեն 
 +
Ես կրեցի ազդեցությունն այս երկնի։ 
 +
 +
Սիրուց նվազ այրվեց դուստրը Բելոնի, 
 +
Վշտացնելով Սիքեին և Կրևսային, 
 +
Քան ես, երբ դեռ էի անբեղ պարմանի. 
 +
 +
Քան Ֆիլլիդը, որը եղավ հուսախաբ 
 +
Դեմոֆոնդից, քան Հերակլը, որ մեռավ 
 +
Յոլին պահած սրտի խորքում հրատապ։ 
 +
 +
Սակայն այստեղ պետք չէ տխրել, այլ բերկրել, 
 +
Ոչ հանցանքի համար, որ էլ չենք հիշում, 
 +
Այլ այն ուժի, որ այդպես է կարգադրել։ 
 +
 +
Այստեղ պետք է դիտել արվեստը վերին 
 +
Եվ հասկանալ այն նպատակը բարի, 
 +
Որի համար երկինքն ազդում է երկրին։ 
 +
 +
Բայց որպեսզի բավարարվեն լիովին 
 +
Հարցերը քո, որ ծագեցին այս երկնում, 
 +
Հարկ է, որ ես շարունակեմ տակավին։ 
 +
 +
Դու ուզում ես իմանալ, թե ով է նա, 
 +
Որ լույսի մեջ ցոլարձակում է այսպես, 
 +
Ինչպես շողը ջրի մեջ ջինջ ու պարզկա։ 
 +
 +
Արդ գիտցիր, որ այնտեղ Ռախաբն է հանգչում. 
 +
Նա միացած երանելյաց մեր դասին 
 +
Բոլորից շատ շողում է ու պաղպաջում։ 
 +
 +
Այս երկնքում, որտեղ ստվերն է ընկած 
 +
Ձեր աշխարհի, ընդունվեց վաղ բոլորից, 
 +
Որոնց Քրիստոս հաղթանակով էր փրկած։ 
 +
 +
Արդար էր, որ նա երկնքում ընդունվեր, 
 +
Իբրև նշան հաղթանակի այն վսեմ, 
 +
Որ ձեռք բերվեց զոհողությամբ անձնվեր. 
 +
 +
Զի նպաստեց, նա Հեսուի փառահեղ 
 +
Ձեռնարկության այն երկրի մեջ սրբազան, 
 +
Որի մասին պապը մտքում չունի տեղ։ 
 +
 +
Քո քաղաքը — հիմնադրված դևից այն, 
 +
Որ առաջինն Արարչի դեմ ծառացավ, 
 +
Եվ որի խանդն ողբ պատճառեց մարդկության—
 +
 +
Աճեցնում է այն ծաղիկը անիծյալ, 
 +
Որ քրիստոնյա հոտին շեղել է ճամփից, 
 +
Իսկ հովիվին կացուցանել անհագ գայլ։ 
 +
 +
Դրա համար բարձիթողի են արված 
 +
Ավետարանն ու մատյաններն հայրերի, 
 +
Եվ սերտվում են լոկ կանոններն իրավանց։ 
 +
 +
Դա են տենչում կարդինալներն ու պապեր, 
 +
Եվ չեն հոգում Նազարեթի մասին այն, 
 +
Դեպ ուր թռավ Գաբրիելը լրաբեր։ 
 +
 +
Բայց Վատիկանն և այլ վայրերն Հոոմի, 
 +
Որոնք դարձան գերեզմանոց այն անձանց, 
 +
Որ հետևորդ հանդիսացան Պետրոսի, 
 +
 +
Շուտ կազատվեն պղծությունից այդ անսանձ»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ տասներորդ===
 +
<poem>
 +
 +
Առաջին և անճառելի Ուժն երկնից 
 +
Ներհայելով իր Որդու մեջ այն Սիրով, 
 +
Որ բխում է հավետ մեկից ու մյուսից, 
 +
 +
Հաստեց աշխարհն այնպես կարգով աննման, 
 +
Որ ինչ որ մեր աչքն ու միտքն է ընդգրկում, 
 +
Չի կարելի դիտել առանց հիացման։ 
 +
 +
Ո՛վ ընթերցող, ինձ հետ աչքերդ արդ ուղղիր 
 +
Դեպի վերև, դեպի այն կետն երկնքի, 
 +
Ուր հատվում են շարժումները հակադիր. 
 +
 +
Եվ զմայլվիր այն վարպետի արվեստով, 
 +
Որին ինքը սիրահարված է այնպես, 
 +
Որ նայում է նրան հավետ ակնաթով։ 
 +
 +
Տես, թե ինչպես հատման կետից ծիրը շեղ 
 +
Անջատվում է մոլորակաց հետ կրած՝ 
 +
Գոհացնելու երկրի պահանջը զորեղ։ 
 +
 +
Եթե նրա ուղին խոտոր չլիներ, 
 +
Զուր կկորչեր ազդեցությունը երկնի, 
 +
Եվ ամեն կյանք երկրի վրա կմեռներ։ 
 +
 +
Իսկ եթե նա ուղղությունից խոտորվեր 
 +
Առավել կամ նվազ չափով, քան հարկ է, 
 +
Կարգն աշխարհի անչափ թերի կլիներ։ 
 +
 +
Արդ ընթերցող, պահիր քո միտքը պայծառ 
 +
Եվ յուրովի խորհրդածիր այն մասին, 
 +
Որի դու լոկ նախաճաշակն ստացար։ 
 +
 +
Իմ տվածով ինքըդ սնիր քեզ հիմակ. 
 +
Զի այն նյութը, որի մասին եմ գրում, 
 +
Պահանջում է մտքիս լարումը համակ։ 
 +
 +
Մայր բնության ամենամեծ լուսասյուն, 
 +
Որի լույսով մեր ժամանակն է չափվում 
 +
Եվ զորությամբ կնքվում աշխարհը հաստան, 
 +
 +
Միանալով այն կետին, որ հիշվեց նոր, 
 +
Պտտվում էր պարուրաձև ուղիով, 
 +
Ուր նա մեզ վաղ է երևում օրեցօր։ 
 +
 +
Հասել էի լուսագունդն այդ վիթխարի, 
 +
Բայց թռիչքըս ես չզգացի, ինչպես մարդ 
 +
Չի զգում գալն իր առաջին խոհերի։ 
 +
 +
Բեատրիչեն այնքան արագ էր թռչում 
 +
Մի երկնքից դեպի երկինքն հետևյալ, 
 +
Որ սլացքն իր վայրկենական էր թվում։ 
 +
 +
Որքան պետք է պայծառափայլ լինեին, 
 +
Ոչ թե իրենց հատուկ գույնով, այլ լույսով, 
 +
Հոգիներն այն, որ արևի մեջ էին։ 
 +
 +
Հանճար, արվեստ, հնարք զուր է գործ դնել 
 +
Պատկերելու համար շողյունը նրանց. 
 +
Կարելի է լոկ հավատալ և տեսնել։ 
 +
 +
Եթե մեր միտքն անկարող է ըմբռնել 
 +
Արևից վառ ու պայծառ լույս, զարմանք չէ, 
 +
Զի այդպիսի վառ լույս ոչ ոք չի տեսել։ 
 +
 +
Այդպես վառ էր հոգվոց ջոկատը չորրորդ, 
 +
Որին բարձրյալ Հայրը հագուրդ է տալիս, 
 +
Հաղորդելով իր խորհուրդները կնճռոտ։ 
 +
 +
Բեատրիչեն ասաց. «Եղիր լիովին 
 +
Շնորհակալ այն Արևին հոգեկան, 
 +
Որ քեզ հասցրեց այս նյութական արևին»։ 
 +
 +
Երբևիցե մարդկային սիրտը այնքան 
 +
Հոժար չեղավ նվիրվելու Աստուծուն 
 +
Հաճույքով ու երախտիքով ամենայն, 
 +
 +
Որքան եղա ես խոսքերն այդ լսելիս, 
 +
Եվ իմ սերը այնքան սուզվեց նրա մեջ, 
 +
Որ մոռացվեց մի պահ ինձնից տիրուհիս։ 
 +
 +
Սա դրանից դժգոհ չեղավ, այլ ուրախ, 
 +
Եվ փայլը իր գեղածիծաղ աչքերի 
 +
Խորասուզված միտքըս ցրեց անհապաղ։ 
 +
 +
Տեսա բազում լույս հոգիներ ես այնտեղ, 
 +
Որ պատեցին մեր շուրջ իբրև մի պսակ 
 +
Եվ երգեցին ձայնով քաղցր ու դաշնագեղ։ 
 +
 +
Այսպես մենք մերթ պսակազարդ ենք տեսնում 
 +
Դիանային, երբ շողյունները նրբին 
 +
Նրա շուրջը լուսե գոտի են հյուսում։ 
 +
 +
Իմ գտնված պալատի մեջ երկնային 
 +
Այնքան բաներ կային անգին ու չքնաղ, 
 +
Որ հնար չէ պատմել լեզվով մարդկային։ 
 +
 +
Այդպիսին էր երգը հոգվոց այն թեթև. 
 +
Դրա մասին ճիշտ գաղափար չի կազմի 
 +
Նա, ով վերև սավառնելու չունի թև։ 
 +
 +
Ապա նրանք այդպես երգուն ու շողուն՝ 
 +
Երեք անգամ պտտվեցին շուրջը մեր, 
 +
Ինչպես աստղերն առանցքի շուրջը կայուն։ 
 +
 +
Ինձ թվաց, թե պարուհիներ են նրանք, 
 +
Որոնք լռին սպասում են լսելու 
 +
Պարերգության նոր խազերը դաշներանգ։
 +
 +
Մեկն սկսեց ինձ բարբառել այս կերպով. 
 +
«Շնորհի լույսը, որ սեր է արծարծում, 
 +
Եվ որ հետո տակավ աճում է սիրով, 
 +
 +
Քո մեջ այնքան շռայլորեն է շողում, 
 +
Որ քեզ վեր է տանում երկնի սանդուղքով, 
 +
Ուրկից իջնողն ի նորո է բարձրանում։ 
 +
 +
Ով ուզածըդ քեզ կմերժի բերանով, 
 +
Պետք է հզոր մի արգելակ ունենա, 
 +
Ինչպես ջուրը, երբ չի հոսում դեպի ծով։ 
 +
 +
Դու ուզում ես գիտնալ, թե ինչ կենդանի 
 +
Ծաղիկներից է կազմըված պսակն այս, 
 +
Որ շուրջ պատեց քո տիրուհուն գեղանի։ 
 +
 +
Ես գառներից եմ այն հոտի սրբազան, 
 +
Ու տանում է Դոմինիկը այն ճամփով, 
 +
Ուրկից ովքեր չհեռանան՝ կուռճանան։ 
 +
 +
Սա, որ աջ կողմս ու ինձ մոտ է հանապազ, 
 +
Իմ ուսուցիչ, եղբայր Ալբերտն է Քյոլնցի, 
 +
Իսկ ես ինքըս Աքվինացին եմ Թովմաս։ 
 +
 +
Եթե կուզես ծանոթանալ մյուսներին, 
 +
Դու հայացքով սուրբ պսակին հետևիր 
 +
Եվ մտքով էլ հետևիր իմ խոսքերին։ 
 +
 +
Այն մյուս լույսը Գրացիանոն է հայտնի, 
 +
Որ միացյալ կանոնագիրքը կազմեց 
 +
Եվ Դրախտում գտավ իր տեղն արժանի։ 
 +
 +
Այն, որ մոտ է և մեր խմբի զարդն է մեծ, 
 +
Պիետրոն է, որ, ինչպես կինն այն աղքատ, 
 +
Իր գանձը սուրբ եկեղեցուն ընծայեց։ 
 +
 +
Հինգերորդ լույսն, ամենավառը մեզնից, 
 +
Ներշնչված է այնպես սիրով թրթռուն, 
 +
Որ աշխարհը լուր է ուզում նրանից։ 
 +
 +
Նրա մեջ կա մի միտք այնքան խորատես, 
 +
Որ, Սուրբ Գիրքը եթե ճիշտ է վկայում, 
 +
Դեռ չի ծնվել մի իմաստուն նրա պես։ 
 +
 +
Նրա մոտ է լույսը հոգու այն երեց, 
 +
Որ բոլորից լավ ճանաչեց աշխարհում 
 +
Հրեշտակների բնությանն ու դերը մեծ։ 
 +
 +
Մյուս ծիծաղկոտ լույսիկի մեջ է անեղծ 
 +
Ջատագովը քրիստոնեական դարերի, 
 +
Որի գրչից Օգոստինոսն օգտվեց։ 
 +
 +
Իսկ եթե դու մտքիդ հայացքը ուղղես 
 +
Լույսե ի լույս, հետևելով գովքերիս, 
 +
Ութերորդ լույսն էլ իմանալ պիտ ուզես։ 
 +
 +
Այդ լույսի մեջ ցնծում է այն սուրբ հոգին, 
 +
Որ պարզում է ունայնությունն աշխարհի 
 +
Նրանց, ովքեր ուշ են դնում իր խոսքին։ 
 +
 +
Նրա մարմինն հիմա հանգչում է հավետ 
 +
Չելդորոյում. իսկ նա երկրից ցավատանջ 
 +
Եկավ խաղաղ օթարանն այս փրկավետ։ 
 +
 +
Տես քիչ այն կողմ շողշողալը այն հոգվոց, 
 +
Որ Իզիդոր, Բեդա, Ռիկկարդ են կոչվում, 
 +
Վերջինն եղավ խորհուրդներով մտակոծ։ 
 +
 +
Իսկ սա, որին տեսնում ես իմ ձախ կողքին, 
 +
Լույսն է հոգու, որ սպասում էր մահվան, 
 +
Խորասուզված խոհերի մեջ ծանրագին։ 
 +
 +
Նա մշտաշող, հավերժ լույսն է Սիգերի, 
 +
Որ դավանեց գաղափարներ խանդածին, 
 +
Եվ ավանդեց նեղ փողոցում Հարդերի»։ 
 +
 +
Զանգերն ինչպես կանչում են մեզ վաղ պահին, 
 +
Երբ զարթնում ու ելնում է հարսն Աստուծո, 
 +
Այգորելու իր սիրասուն փեսային, 
 +
 +
Եվ փոխն ի փոխ մեկ քաշվում են, մեկ հրվում, 
 +
Հնչեցնելով այնքան քաղցըր ղողանջներ, 
 +
Որ մարդ սիրով ու հուզմունքով է լցվում, 
 +
 +
Այսպես շարժվեց այն պսակը փառահեղ, 
 +
Օրհներգելով ձայնով այնպես դաշնավետ, 
 +
Որ լսվում է բացառապես լոկ այնտեղ, 
 +
 +
Ուր վայելքը տևում է հար ու հավետ։
 +
</poem>
 +
 +
===Երգ տասնմեկերորդ===
 +
<poem>
 +
 +
Օ՜ սին հոգսեր մահկանացու մարդերի, 
 +
Որքան թյուր են այն փաստարկները բոլոր, 
 +
Որ կոտրում են թռիչքը ձեր թևերի։ 
 +
 +
Մին ձգտում է իրավագետ դառնալու, 
 +
Մյուսը՝ բժիշկ կամ քահանա, իսկ մեկն էլ՝ 
 +
Բռնությամբ կամ խաբեությամբ իշխելու. 
 +
 +
Սա ձգտում է դիրքի, իսկ նա՝ գողության, 
 +
Մեկն անձնատուր է մարմնական հաճույքի, 
 +
Մի ուրիշը՝ դատարկապորտ ծուլության։ 
 +
 +
Այս բոլորից ես ինձ ազատ զգալով՝
 +
Տիրուհուս հետ երկինք էի համբարձել 
 +
Եվ ընդունվել այնքան փառքով ու պատվով։ 
 +
 +
Երբ ամեն մեկն հոգիներից բարեհեզ 
 +
Պտտվելով՝ իր նախկին տեղը եկավ, 
 +
Կանգ առավ ու անշարժացավ մոմի պես։ 
 +
 +
Եվ այն հոգին, որ ինձ հետ էր բարբառել, 
 +
Լույսի խորքից նորից ժպտաց ու շողաց 
 +
Եվ սկսեց այսպես հոդել ու հարել. 
 +
 +
«Քանի որ ես Հավերժ Լույսով եմ շողում, 
 +
Ապա նրան ներհայելով տեսնում եմ, 
 +
Թե ինչպիսի մտքեր են քեզ օրորում։ 
 +
 +
Հավանաբար դու ուզում ես, որ ես քեզ 
 +
Ավելի լայն ու պարզորոշ բացատրեմ, 
 +
Որպեսզի դու ավելի լավ ըմբռնես 
 +
 +
Քիչ առաջվա իմ ասածը՝ «Կուռճանան». 
 +
Ապա մյուսը՝ «Դեռ չի ծնվել... նրա պես»։ 
 +
Այստեղ հարկ է պարզել հարցերն այս բաժան. 
 +
 +
Արարիչը, որ տիեզերքն է վարում
 +
Այն խորհուրդով, որի խորքը թափանցել 
 +
Ի զորու չէ ոչ մի էակ աշխարհում, 
 +
 +
Որպեսզի սուրբ եկեղեցին ընթանար 
 +
Իր հիմնադրի նշանակած ուղիով 
 +
Եվ հետևեր նրա խոսքին կենարար, 
 +
 +
Նրա համար կարգեց երկու իշխաններ, 
 +
Որոնց վրա պարտք ու խնդիր էր դրված 
 +
Նրան վարել կանոններով խստամբեր։ 
 +
 +
Մեկը սիրով այրվեց ինչպես Սերովբե, 
 +
Իսկ մյուսը իր իմաստնությամբ ու խելքով 
 +
Երկրի վրա փայլեց ինչպես Քերովբե։ 
 +
 +
Ես միմիայն կանեմ գովեստը մեկի, 
 +
Բայց մեկի գովքն երկուսին էլ վերագրիր, 
 +
Քանզի նույնն էր նպատակը երկուքի։ 
 +
 +
Տուպինի և Կյաշի միջև ճարակից, 
 +
Որտեղ ճգնեց երանելի Ուբալդոն, 
 +
Թեքվում է մի ծաղկուն ծմակ սարակից, 
 +
 +
Որից ցուրտ ու տաք է զգում Պերուջան, 
 +
Իսկ այդ սարի ետև ծանըր լծի տակ 
 +
Հեծեծում են Գուալդոն ու Նոչերան։ 
 +
 +
Անդ, ուր լեռան կողը նվազ է թեքվում, 
 +
Երկրի համար ծագեց արև մի պայծառ, 
 +
Ճիշտ ինչպես սա, որ Գանգեսից է ծագում։ 
 +
 +
Ուստի ով որ տեղի մասին այդ խոսի, 
 +
Ծիշտ անունով պետք է կոչի «Արևելք», 
 +
Քանզի քիչ է այն անվանել «Աշեզի»։ 
 +
 +
Նա իր ծագից այնքան էլ չէր շատ հեռու, 
 +
Երբ սկսեց զգացնել աշխարհին 
 +
Իր սրբության որոշ փաստերն ակնառու։
 +
 +
Դեռ պարմանի՝ վեճի մտավ հոր հետ նա, 
 +
Մի այնպիսի կնոջ համար, ում առջև, 
 +
Ինչպես մահվան, ոչ ոք դուռը չի բանա։ 
 +
 +
Եվ առջևն հոր ու ատյանի հոգևոր 
 +
Հանդիսապես ամուսնացավ նրա հետ, 
 +
Եվ ավելի սիրեց նրան օրեցօր։ 
 +
 +
Նա առաջին իր ամուսնուց զրկըված, 
 +
Մինչ սրա գալն՝ հազար տարուց ավելի 
 +
Մնացել էր արհամարհված ու լքված։ 
 +
 +
Չօգնեց և հուշն Ամիկլատի, որ հոռի 
 +
Մի հյուղակում կենակցում էր նրա հետ 
 +
Եվ չայլայլվեց ձայնից երկրի հզորի. 
 +
 +
Չօգնեց և այն, որ նա տոկաց շարունակ, 
 +
Մինչև այն օրն, երբ Քրիստոսի հետ խաչվեց, 
 +
Մինչ Մարիամը մնաց ներքև խաչի տակ։ 
 +
 +
Բայց որպեսզի շատ չլինեմ մթասքող, 
 +
Իմացիր, որ ամուսիններն այդ երկու 
 +
Ֆրանկիսկն ու Աղքատությունն են սիրող։ 
 +
 +
Համերաշխ ու երջանիկ կյանքը նրանց, 
 +
Փոխադարձ սերն ու նայվածքները քաղցրիկ 
 +
Սուրբ խոհերի էին մղում շատ անձանց։ 
 +
 +
Առաջինը խանդավառվեց Բեռնարդն հեզ 
 +
Եվ բոբկացած վազեց նրա ետևից 
 +
Այնպես արագ, որ ուշացել էր կարծես։ 
 +
 +
Ո՛վ անհայտ գանձ և ո՛վ բարիք բազմարդյուն։ 
 +
Եգիդիոն ու Սիլվեստրոն էլ բոբկացած՝ 
 +
Հետևեցին Աղքատության ամուսնուն։ 
 +
 +
Ապա այդ հայրն ու ուսուցիչն համարձակ 
 +
Գնաց Հռոմ հանդերձ ամբողջ ընտանյոք, 
 +
Որ կապել էր մեջքին գոտի հասարակ։ 
 +
 +
Ամենևին նա չամաչեց այն բանից, 
 +
Որ ինք խեղճուկ, անգոսնելի տեսք ուներ 
 +
Եվ սերում էր Բեռնարդոնե Պիետրից. 
 +
 +
 +
Այլ սեգորեն պարզեց հղացքն իր մտի
 +
Իննովկենտին, և նրանից ստացավ 
 +
Նախակնիքն իր ծրագրած նոր ախտի։ 
 +
 +
Երբ աղքատ դասն աճեց նրա ետևից, 
 +
Որի կյանքը սքանչելի ու պայծառ 
 +
Պիտի հավետ փառաբանվի սրբերից, 
 +
 +
Այդ հոգևոր հովիվի կամքը ազնիվ 
 +
Երկրորդ անգամ Օնորիոսը գոհացրեց 
 +
Հավերժական ու սուրբ հոգու շնորհիվ։
 +
 +
Իսկ երբ որ նա, տանջակրության ծարավի, 
 +
Քրիստոսի նոր ուսմունքը քարոզեց 
 +
Ներկայությամբ վսեմաշուք սուլթանի, 
 +
 +
Բայց տեսավ, որ դարձի պատրաստ չէ ոչ ոք, 
 +
Վերադարձավ առ Իտալիա, ուր ցանքն իր 
 +
Պտուղներ էր տալիս առատ ու ատոք։ 
 +
 +
Եվ Տիբերն ու Առնոն զատող լերկ սարում 
 +
Քրիստոսից վերջին կնիքն ստացավ, 
 +
Որ նա կրեց երկու տարի աշխարհում։ 
 +
 +
Երբ շնորհներ բաշխող Տերը հոգատար 
 +
Ուզեց նրան վարձհատուցել երկնքում, 
 +
Որին արժան էր նա կյանքով իր արդար, 
 +
 +
Նա իր ուխտի եղբայրներին սիրակեզ 
 +
Հանձնարարեց իր կնոջը թանկագին 
 +
Եվ պատվիրեց սիրել նրան մշտապես։ 
 +
 +
Աղքատության ծոցից միայն իր հոգին 
 +
Ուզեց գնալ հանգրվանն իր վերջնական 
 +
Եվ այլ դագաղ չկամեցավ իր մարմնին։ 
 +
 +
Արդ դու դատիր, թե ինչպիսին եղավ նա, 
 +
Ով սրա հետ վարեց նավը Պետրոսի 
 +
Ծովի միջով փոթորկահույզ ու դժնյա։ 
 +
 +
Նա հենց եղավ հիմնադիրը մեր ուխտի. 
 +
Իսկ ով նրա ուղղությանն է հետևում, 
 +
Ձեռք է բերում արժանիքներ հավաստի։ 
 +
 +
Բայց նրա հոտն այնքան դարձել է ագահ 
 +
Եվ հետամուտ նոր ճարակի, որ, անշուշտ, 
 +
Նա կցրվի արոտներում շրջակա։ 
 +
 +
Որքան հոտի գառնուկները ուխտակից 
 +
Հեռանում են իրենց հովվից պահապան, 
 +
Այնքան նրանք նվազում են սնունդից։ 
 +
 +
Կան գառներ էլ, որոնք հովվից չեն զատվում, 
 +
Վախենալով փորձանքներից, բայց նրանք 
 +
Այնքան քիչ են, որ մատներով են հաշվվում։ 
 +
 +
Արդ եթե ես հստակ կերպով խոսեցի, 
 +
Եվ եթե դու ինձ ուշադիր լսեցիր, 
 +
Ու հիշեցիր այն, ինչ որ քեզ ասացի, 
 +
 +
Դու կլինես հիմա մասամբ գոհացած, 
 +
Կիմանաս, թե ինչու փտում է ծառն այն, 
 +
Եվ ինչ իմաստ ունի խոսքը իմ ասած՝ 
 +
 +
«Ուրկից ովքեր չհեռանան՝ կուռճանան»»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ տասներկուերորդ===
 +
<poem>
 +
 +
Հազիվ թե այն օրհնյալ հուրը իր վերջին 
 +
Խոսքը ասաց, հոգվոց պսակը հիշյալ 
 +
Սկսեց երգել ու պտտվել վերստին։ 
 +
 +
Եվ նա դեռ չէր արել լրիվ մի շրջան, 
 +
Երբ մի ուրիշ պսակ նրան շուրջպատեց, 
 +
Զուգակցելով իր պարն ու երգը նրան. 
 +
 +
Երգ, որ այնպես գերազանցում է անկարծ 
 +
Սիրենների, Մուսանների երգերից, 
 +
Ինչպես ուղիղ շողը՝ շողից անդրադարձ։ 
 +
 +
Ինչպես երբեմն ամպերի մեջ ապրշում 
 +
Ձևանում են զույգ աղեղներ մակադիր, 
 +
Երբ Յունոնը իր նաժիշտին է կանչում, 
 +
 +
Եվ ներսից է ծագում աղեղը դրսի, 
 +
Ինչպես ձայնից ծագում է ձայնը նրա, 
 +
Ով հալումաշ եղավ սիրուց Նարգիսի, 
 +
 +
Եվ դրանք էլ ազդարարում են մարդկանց, 
 +
Որ աշխարհում էլ չի լինի ջրհեղեղ, 
 +
Ըստ Աստածո դաշնի Նոյի հետ կնքած,— 
 +
 +
Այսպես երկու պսակներն այն լուսածին 
 +
Միասնաբար դառնում էիհ շուրջը մեր, 
 +
Այսպես դրսինն հարմարվում էր ներսինին։ 
 +
 +
Իսկ երբ նրանց երգն ու պարը զվարթուն 
 +
Եվ փոխադարձ ցոլացումը լույսերի՝ 
 +
Պայծառությամբ ու խնծիղով առլցուն, 
 +
 +
Դադարեցին միակամ ու նույն պահին, 
 +
Ինչպես աչքերն՝ իրենց ներքին մղումով 
 +
Փակվում են ու բացվում են միշտ միասին,— 
 +
 +
Մեկի խորքից նոր լույսերի արփային 
 +
Մի ձայն ելավ և առինքնեց ինձ, ինչպես 
 +
Բևեռաստղը մագնիսական ասեղին. 
 +
 +
Եվ բարբառեց. «Իմ մեջ այրվող սերը մեծ 
 +
Ինձ դրդում է խոսել պետի մասին մյուս, 
 +
Որի առթիվ իմ պետն այստեղ դրվատվեց։ 
 +
 +
Արդար է միշտ մեկտեղ հիշել երկուսին, 
 +
Քանզի նրանք մարտնչել են միատեղ 
 +
Նրանց փառքն էլ պետք է շողա միասին։ 
 +
 +
Քրիստոսի զորքն, որ թանգ գնով էր զինվել, 
 +
Վարանումով հետևում էր դրոշին 
 +
Եվ թվով էլ բավականին նվազել, 
 +
 +
Երբ Արքան, որ թագավորում է երկնում, 
 +
Այն վտանգված զինվորներին աջակցեց, 
 +
Սոսկական իր ողորմությամբ անհատնում, 
 +
 +
Եվ իր հարսին, ինչպես ասվեց, ուղարկեց, 
 +
Երկու պաշտպան, որոնց գործքով ու խոսքով 
 +
Ժողովուրդը մոլոր ինքզինք հավաքեց։ 
 +
 +
Անդ, ուրկից է ծագում Զեփյուռն աղվական 
 +
Կենդանություն տալու բոլոր բույսերին, 
 +
Որոնցով է պճնազարդվում Եվրոպան, 
 +
 +
Ծովափի մոտ, ուր ալիքներն են բախվում, 
 +
Եվ ուր, ասես հոգնած երկար իր վազքից, 
 +
Արեգակը մարդկանցից է թաքնվում, 
 +
 +
Զետեղված է Կալարոգան եզակի,
 +
Հովանու տակ մեծ վահանի, որի մեջ 
 +
Կա մի առյուծ տակն ու վրան դղյակի։ 
 +
 +
Այնտեղ ծնվեց քրիստոնեական հավատի 
 +
Սուրբ մարտիկը՝ բարի հանդեպ յուրայնոց, 
 +
Իսկ թշնամյաց հանդեպ՝ խիստ ու տմարդի։ 
 +
 +
Հազիվ ծնված, նրա հոգին համակվեց 
 +
Մի այնպիսի ներզորությամբ, որ մայրն իր 
 +
Հղության մեջ նրա մասին գաշակեց։ 
 +
 +
Երբ հաստատվեց ավագանում սրբազան 
 +
Հավատի ու նրա միջև, միություն, 
 +
Որով նըանք իրար օգնել խոստացան, 
 +
 +
Կնքամայրը իը երազի մեջ տեսավ 
 +
Զարմանահրաշ այն պտուղը, որ պիտի 
 +
Հասցըներ նա ժառանգների հետ սակավ։ 
 +
 +
Եվ որպեսզի նրա անունն հարակոչ 
 +
Իր էության արտահայտիչը լիներ, 
 +
Հատկացրին նրան անունը Տիրոջ։ 
 +
 +
Եվ նա կոչվեց Դոմինիկոա. ես նրան 
 +
Համարում եմ այգեպանը Քրիստոսի, 
 +
Որն իր այգում նրան ընտրեց օգնական։ 
 +
 +
Նա նվիրակն ու ծառան էր Քրիստոսի. 
 +
Եվ առաջին միտքը, որ նա ունեցավ, 
 +
Առաջնագույն պատվերն եղավ Քրիստոսի։ 
 +
 +
Դայակն հաճախ նկատում էր, թե ինչպես 
 +
Արթուն ու լուռ նա հսկում էր մերկ գետնին, 
 +
Կարծես ասեր. «Սրա համար եկա ես»։ 
 +
 +
Նրա հայրը Երջանիկ էր իսկապես, 
 +
Եվ իսկապես նրա մայրը՝ Հովհաննա, 
 +
Թե անունն այս մեկնաբանվի ճշտապես։ 
 +
 +
Ոչ աշխարհի սիրույն, որի համար արդ 
 +
Հետևում են Օստիացուն ու Թադդեին, 
 +
Այլ լոկ ի սեր մանանայի անաղարտ 
 +
 +
Նա դարձավ մեծ ուսուցիչ կարճ շրջանում, 
 +
Եվ սկսեց վերահսկել այս այգին, 
 +
Որ վատ տիրոջ ձեռքում շուտ է չորանում։ 
 +
 +
Եվ սուրբ գահից — որ նախապես հարգանքով 
 +
Վարվում էր հետն աղքատների, բան հիմա, 
 +
Եվ դա այժմյան գահակալի հանցանքով— 
 +
 +
Նա պահանջեց ոչ հասույթներ հավելյալ, 
 +
Ոչ շնորհը թափուր թողված պաշտոնի, 
 +
Ոչ տասանորդն աղքատներին հատկացյալ, 
 +
 +
Այլ իրավունք պայքարելու հանապազ 
 +
Մոլորությանց ընդդեմ հօգուտ այն սերմի, 
 +
Որի ծիլն են քսանևչորս տունկերն այս։ 
 +
 +
Ապա, զինված իր գիտությամբ ու կամքով, 
 +
Ինչպես բարձրից արտավիժող մի հեղեղ, 
 +
Հորդան տվեց հորդահոսան հորձանքով։ 
 +
 +
Եվ նրա թափն էլ ավելի եղավ մեծ 
 +
Հերձվածության թավուտքի մեջ, այնտեղ, ուր 
 +
Նա առավել դիմադրության հանդիպեց։ 
 +
 +
Եվ նրանից ելան տարբեր առուներ, 
 +
Որ ընդհանուր այգեստանն են ոռոգում, 
 +
Ուր աճում են դրա համար ճոխ թփեր։ 
 +
 +
Թե այդպես էր մեկ անիվը այն կառքի, 
 +
Որով ինքզինք եկեղեցին պաշտպանեց 
 +
Եվ հաղթական ելավ կռվի մեջ ներքին, 
 +
 +
Քեզ պարզ պետք է լինի արժեքն երկրորդի, 
 +
Որին Թովմասն իմ գալուց ոչ շատ առաջ 
 +
Արժանացրեց այնքան բարձըր գովեստի։ 
 +
 +
Սակայն հիմա նրա շավիղը, ափսոս, 
 +
Անտեսված է, ուստի այնտեղ, ուր առաջ 
 +
Գինեմրուր էր, այժըմ պատած է բորբոս։ 
 +
 +
Այն հոտը, որ նրա շավղով էր գնում, 
 +
Արդ այնքան է շեղվել ճամփից, որ նրա 
 +
Կրունկ դրած տեղ՝ իր ոտքի մատն է դնում։ 
 +
 +
Եվ այդ բանի շուտով արդյունքը հոռի 
 +
Ի հայտ կգա, երբ որոմը տրտնջա, 
 +
Թե իր համար փակ է մուտքը ամբարի։ 
 +
 +
Անշուշտ, ով որ ուզի մեր գիրքը թերթել, 
 +
Կգտնի թերթ, որտեղ գրված կլինի. 
 +
«Ես այնպես եմ, ինչպես վայել է լինել»։ 
 +
 +
Սակայն դա ոչ Ակուասպարտում կգտնես, 
 +
Ոչ Կազալում, որտեղ կանոնը ոմանք 
 +
Խիստ են գտնում, ոմանք էլ թույլ պարզապես։ 
 +
 +
Բոնավենտուր Բանյորցին եմ ես բնիկ. 
 +
Բարձրաստիճան պաշտոններիս մեջ վարած 
 +
Ես միշտ ետ եմ դասել հոգսերն աշխարհիկ։ 
 +
 +
Իլլումինատն ու Ավգոատինն այստեղ են, 
 +
Առաջիններն աղքատներից բոբկացած, 
 +
Որ ապրեցին միայն կյանքով հոգեղեն։ 
 +
 +
Սուրբ Վիկտորի Հյուգոն էլ է նրանց քով, 
 +
Պիեր Մանջադորն և այն Պիեր Իսպանցին, 
 +
Որ հռչակվեց իր տասներկու գրյանքով. 
 +
 +
Եվ Նաթանը, Ոսկեբերան հորջորջված 
 +
Պատրիարքը, Անսելմն ու այն Դոնատոն, 
 +
Որ առաջին արվեստին էր նվիրված։ 
 +
 +
Աստ Ռաբանն է, այստեղ շողում է իմ քով 
 +
Հովակիմը, աբբահայրը Կալաբրիո, 
 +
Որ օժտված է մարգարեի ջինջ հոգով։ 
 +
 +
Սիրատոչոր Թովմաս եղբոր գովեստի 
 +
Խոսքերն էին, որ ինձ այսպես մղեցին 
 +
Պանծացնելու այն պաշտպանին հավատի. 
 +
 +
Դրանից էլ այս ընկերներս հրճվեցին»։
 +
</poem>
 +
 +
===Երգ տասներեքերորդ===
 +
<poem>
 +
 +
Ով ուզում է տեսածըս լավ ըմբռնել 
 +
(Եվ մինչ պատմում եմ ես, պատկերը դրա 
 +
Թող աշխատի իր մտքում լավ քանդակել), 
 +
 +
Պատկերացնի թող տասնևհինգ վառ աստղեր, 
 +
Որ երկինքը լուսավորեն շողերով 
 +
Եվ թափանցեն օդի միջով մթաստվեր. 
 +
 +
Պատկերացնի թող այն Սայլակը, որին 
 +
Մեր երկնքի տարածությունը բավ է 
 +
Պտտացնելու օր ու գիշեր իր քեղին. 
 +
 +
Պատկերացնի թող բերանն այն եղջյուրին, 
 +
Որի ծայրը այն առանցքին է հասնում, 
 +
Որի շուրջ է դառնում ոլորտն առաջին. 
 +
 +
Եվ որ նրանք կկազմեն երկու, աստղախումբ, 
 +
Ինչպես այն, որ կազմեց դուստրը Մինովսի, 
 +
Երբ նա զգաց մահվան սարսուռը ընդհուպ. 
 +
 +
Եվ զուգորդեն շողերն իրենց լուսարձակ, 
 +
Բայց երկուսն էլ պտույտ գործեն այն ձևով, 
 +
Որ ընթանա մեկը դանդաղ, մեկն արագ. 
 +
 +
Եվ պատկերն այս կտար աղոտ գաղափար 
 +
Այն լուսավոր պսակների մասին զույգ, 
 +
Որ պտտվում էին իմ շուրջ մեղմաբար. 
 +
 +
Զի դա այնքան գերիվեր է մեր մտքից, 
 +
Որքան ընթացքն արագաշարժ երկնքի 
 +
Գերիվեր է Քիանայի հոսանքից։ 
 +
 +
Այնտեղ չէին երգվում Բաքոսն ու Պեան, 
 +
Այլ խորհուրդը աստվածության եսանձնյա 
 +
Ու խորհուրդը աստվածորդու մարդացման։ 
 +
 +
Եվ երբ երգերն ու պարերը վերջացան, 
 +
Այն սրբազան լույսերը մեզ նայերին 
 +
Եվ զգացին մի խնդություն աննման։ 
 +
 +
Այն լուսաշող հոգին, որ ինձ պատմել էր 
 +
Սխրալի կյանքն աստվածասեր աղքատի, 
 +
Լռությունը խզեց հոգվոց համասեռ 
 +
 +
Ու բարբառեց. «Քանի որ ես լուծել եմ 
 +
Քո մի հարցը, ապա իմ սերը անշեջ 
 +
Ինձ մղում է, որ մյուս հարցդ էլ քեզ պարզեմ։ 
 +
 +
Դու կարծում ես, որ նախահայրը, որի 
 +
Կողը հանվեց ստեղծելու այն կնոջ, 
 +
Որի քիմքը շատ թանկ նստեց աշխարհին, 
 +
 +
Եվ այն մյուսը, որ, քավության ծարավի, 
 +
Մարդկանց համար այնպես խոցվեց ու տանջվեց, 
 +
Որ ամեն մեղք թեթևացավ հիրավի, 
 +
 +
Ստացել են ամենակալ Արարչից 
 +
Իմաստության ու գիտության այնքան լույս, 
 +
Որքան կարող է ընկալվել մարդկանցից։ 
 +
 +
Ջերմանում ես ուստի խոսքից իմ ասած, 
 +
Թէ չի ծնվել դեռ նմանը այն հոգու, 
 +
Որ հինգերորդ լույսի մեջ է պարփակված։ 
 +
 +
Արդ լսիր ինձ, և քեզ հայտնի կլինի, 
 +
Որ քո կարծածն ու իմ ասածը մեկ են, 
 +
Ինչպես մեկ է կենտրոնը նույն շրջանի։ 
 +
 +
Ինչ որ մեռնում է և ինչ որ չի մեռնում, 
 +
Անդրադարձված ցոլքն է միայն այն մտքի, 
 +
Որ Տերը մեր սուրբ սիրով է հղանում. 
 +
 +
Զի Լույս-Միտքը, որը բխում է հավետ 
 +
Լուսատուից և միացած է նրա 
 +
Ու իրենց հետ եռյակ կազմող Սիրո հետ, 
 +
 +
Իր բարությամբ ցոլանում է անդադար 
 +
Երկնաբնակ գոյակների մեջ իննյակ, 
 +
Ինքը մնալով միշտ անբաժան, միատարր։ 
 +
 +
Այնտեղից նա շողարձակում է ներքև 
 +
Երկինքների ոլորտներով, ի վերջո 
 +
Ստեղծում է միայն գոյեր կարճատև, 
 +
 +
Իսկ գոյերն այդ գոյերն են այն երկրային, 
 +
Որ մերթ սերմով և մերթ առանց մի սերմի 
 +
Ստեղծվում են շարժմամբ գնդոց երկնային։ 
 +
 +
Նրանց նյութն ու ազդեցությունն երկնքի 
 +
Միակերպ չեն, ուստի ամեն գոյի մեջ 
 +
Այլապես է շողում ցոլանքը Մտքի։ 
 +
 +
Ահա ինչու համանման ծառերից 
 +
Ստացվամ են հաճախ տարբեր պտուղներ, 
 +
Ինչպես տարբեր մտքեր՝ նման մարդկանցից։ 
 +
 +
Եթե նյութը կերտված լիներ անթերի, 
 +
Եվ երկինքը ամբողջ ուժով ներգործեր, 
 +
Լիակատար կլիներ կազմն իրերի։ 
 +
 +
Բայց բնությունն այն թերի է պատրաստում, 
 +
Ճիշտ ինչպես այն արվեստագետը հմուտ, 
 +
Որ դողդոջուն ձեռքերով է աշխատում։ 
 +
 +
Իսկ երբ Ուժը, Սերը, Լույսը միացյալ 
 +
Անմիջորեն ստեղծեին էակներ, 
 +
Ապա դրանք կլինեին կատարյալ։ 
 +
 +
Այսպես եղավ անթերի ու կատարյալ 
 +
Կավահողից կերտված մարդը առաջին, 
 +
Այսպես եղավ, նա ով կույսից էր ծնյալ։ 
 +
 +
Ոչ մեկի մեջ բնությունը մարդկային 
 +
Չեղավ այնպես կատարյալ և չի լինի, 
 +
Ինչպես երկու այն անձանց մեջ վեհային։ 
 +
 +
Արդ եթե ես կանգ առնեի այս կետում, 
 +
Ապա դու ինձ կարող էիր հարցընել. 
 +
«Ինչպե՞ս եղավ նա աննման իմաստուն»։ 
 +
 +
Բայց որպեսզի անպարզը պարզ հասկանաս, 
 +
Նկատիր, թե ով էր նա և ինչ խնդրեց, 
 +
Երբ որ ասվեց՝ «Խնդրիր ինչ որ ցանկանաս»։ 
 +
 +
Իմ ակնարկից դու իմացար անշուշտ, որ 
 +
Արքա էր նա, և նա խնդրեց միմիայն 
 +
Իմաստություն, որ լինի լավ թագավոր։ 
 +
 +
Ոչ որպեսզի իմանա, թե որքան են 
 +
Շարժիչները երկինքների, կամ գիտնա 
 +
Անհրաժեշտն ու պատահականն իսկորեն։ 
 +
 +
Ոչ էլ գիտնա, թե կա շարժում նախագույն, 
 +
Թե կես ծիրում հնարավոր է գծել 
 +
Մի եռանկյուն, որ չկազմի ուղղանկյուն։ 
 +
 +
Արդ եթե դու իմ խոսքերը լավ կշռես, 
 +
Կիմանաս, որ իմաստությունն իմ հիշած 
 +
Իմաստությունն է արքայի հեռատես։ 
 +
 +
Եվ եթե իմ «Չի ծնվել»–ին դնես ուշ, 
 +
Կզգաս, որ դա արքաների մասին է, 
 +
Որոնք շատ են, բայց լավերը քիչ են հույժ։ 
 +
 +
Այս իմաստով դու ընդունիր իմ խոսքն այն, 
 +
Դա կլինի Ադամի ու Քրիստոսի 
 +
Մասին կազմած քո կարծիքի համաձայն։ 
 +
 +
Դա թող լինի քո ոտքերին միշտ կապար, 
 +
Որպեսզի դու դանդաղ, զգույշ ընթանաս, 
 +
«Այո» կամ «ոչ» չեզրակացրած վճռաբար. 
 +
 +
Քանզի նա է հիմարագույնը մոլոր, 
 +
Ով հաստատում կամ ժխտում է հապշտապ՝ 
 +
Անտեսելով նկատումները բոլոր։ 
 +
 +
Չէ՞ որ հաճախ դատողությունը հապճեպ 
 +
Մտքին դեպի սխալ ուղի է տանում, 
 +
Եվ միտումն էլ կաշկանդում է այն ստեպ։ 
 +
 +
Ավելի քան ի զուր է և անօգուտ 
 +
Ճշմարտության որոնումը այն մարդուն, 
 +
Որ որոնման արվեստին չէ խելամուտ։ 
 +
 +
Եվ բացահայտ օրինակներն են դրան՝ 
 +
Պարմենիդը, Բրիսն ու Մելիսը և այլք, 
 +
Որոնք մտքով կույր զկուրայն ընթացան. 
 +
 +
Սաբելիոսը, Արիոսն ու խենթերն այլ, 
 +
Որոնք Սուրբ Գիրքն աղճատեցին, խեղեցին, 
 +
Ինչպես սուրն է խեղում դեմքը գեղափայլ։ 
 +
 +
Մարդիկ պետք չէ հախուռն դատեն բնավին, 
 +
Նման նրանց, որ վճռում են արտի մեջ 
 +
Ցորենի գինն՝ այն չհասած տակավին։ 
 +
 +
Ես տեսել եմ մասրենին, որ ցուրտ ձմռան 
 +
Ծածկըվել է չոր ու ցցուն փշերով, 
 +
Ապա վարդով է զարդարվել վաղ գարնան։ 
 +
 +
Եվ տեսել նավ, որ հաջողակ ընթացքով 
 +
Նավարկել է ծովի վրա, բայց հետո 
 +
Ընկղմվել է նավակայքի մուտքի քով։ 
 +
 +
Թող չկարծեն սեր Մարտինոն կամ Բերտան, 
 +
Որ երբ մի գող կամ բարեգործ կտեսնեն, 
 +
Աստվածային խոր խորհուրդը կկարդան. 
 +
 +
Զի կարող է նա բարձրանալ, սա ընկնել»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ տասնչորսերորդ===
 +
<poem>
 +
 +
Կլոր ամանում ջուրը շարժվում է եզրից 
 +
Դեպի կենտրոն և կենտրոնից եզրը դեպ, 
 +
Նայած դրսից է նա ծեծվում, թե ներսից։ 
 +
 +
Այս պատկերը ծագեց մտքիս մեջ հանկարծ, 
 +
Հենց որ հոգին փառապսակ Թովմասի 
 +
Վերջացըրեց իր խոսքերը ինձ ուղղված։ 
 +
 +
Ապա եկավ Բեատրիչեն ի հանդես, 
 +
Դիմելով այն հոգիներին երանյալ. 
 +
«Սա պետք ունի ճանաչելու խորապես 
 +
 +
Մի այլ կարգի ճշմարտություն նույնպես լուրջ, 
 +
Թեև նա դեռ ձեզ չի խոսում այդ մասին. 
 +
Ասեք նրան, թե այն լույսը, որ ձեր շուրջ 
 +
 +
Ճաճանչում է, արդյոք պիտի առհավետ 
 +
Մնա ձեզ հետ, այնպես ինչպես հիմա է. 
 +
Եվ եթե դա մնալու է միշտ ձեզ հետ, 
 +
 +
Ապա ասեք, երբ հարություն առնեք դուք 
 +
Արդյոք լույսն այղ ճաճանչավառ ու պայծառ 
 +
Ձեր աչքերին չի՞ տա կոտտանք ու տաղտուկ»։ 
 +
 +
Ինչպես մղված ցնծությունից անպատում 
 +
Նրանք, որոնք կաքավում են ընդհոլով 
 +
Ու բարձրաձայն երգակցում են ու կայթում, 
 +
 +
Այսպես համեստ ու փութեռանդ այն հարցին 
 +
Սուրբ ջոկատը արձագանքեց նոր խինդով, 
 +
Որ նա հայտնեց երգ ու պարով ժրագին։ 
 +
 +
Ով ողբում է, թե պետք է նախ մահանալ, 
 +
Հուսկ ապրելու համար հավետ երկնքում, 
 +
Չի ճանաչում խինդը կյանքի երանյալ։ 
 +
 +
Այն անհուն և համապարփակ Էակին, 
 +
Որ ապրում ու գերագահում է հավետ 
 +
Աստվածային անձերի մեջ անմեկին, 
 +
 +
Հոգիներն այն օրհներգեցին երեք հեղ 
 +
Այնքան անուշ, որ լսելն այն կլիներ 
 +
Արժանի վարձք արժանիքի փառահեղ։ 
 +
 +
Ամենավառ լույսից լսվեց այդ ժամին 
 +
Մի մեղույշ ձայն (որին նման էր գուցե 
 +
Հրեշտակի ձայնը ուղղված Մարիամին), 
 +
 +
Որ ասում էր. «Որքան տևի դրախտային 
 +
Այս խնծիղը, այնքան այս լույսը մեր շուրջ 
 +
Կճաճանչի սիրո շողքով արփային։ 
 +
 +
Լույսն արդյունք է այստեղ սիրո հրայրքի, 
 +
Իսկ հրայրքը՝ աստվածության տեսության, 
 +
Տեսությունն էլ՝ գերբնական շնորհքի։ 
 +
 +
Երբ ստանանք մեր մարմիններն հարուցյալ, 
 +
Մեր անձերը ավելի փայլ կստանան 
 +
Եվ կլինեն բոլորովին կատարյալ. 
 +
 +
Ուստի կաճի շնորհքի լույսը, որ մեզ 
 +
Պարգևել է Բարերարը գերագույն, 
 +
Լույս, որ հոգուն դարձընում է սրատես. 
 +
 +
Եվ աճելով տեսության ուժը հոգում, 
 +
Կաճի նաև ներքին հրայրքը սիրո, 
 +
Կաճի լույսը, որ սրանից է ծագում։ 
 +
 +
Բայց կայծն ինչպես, որը հրից է բխում, 
 +
Հրին զիջում է իր լույսի ուժգնությամբ, 
 +
Այնպես որ նա սրանից թույլ է շողում, 
 +
 +
Այսպես լույսն այս, որ մեզ պատում է համակ, 
 +
Ավելի թույլ պիտի շողա մեր մարմնից, 
 +
Որ առայժըմ դեռ թաղված է հողի տակ։ 
 +
 +
Այդ վառ լույսից մենք չենք կարող վատ զգալ, 
 +
Զի կդառնան զգայարանքը տոկուն. 
 +
Ամեն ինչի, որ կարող է հաճույք տալ»։ 
 +
 +
Ի պատասխան երկու խմբերն այնքան շուտ 
 +
«Ամեն» ասին, որ ցույց տվին բուռըն տենչ՝ 
 +
Միանալու իրենց մարմնին հողամուտ 
 +
 +
Տենչ, որ գուցե միայն իրենց համար չէր, 
 +
Այլ հայրերի, մայրերի ու այն անձանց, 
 +
Որոնց երկրում սիրել էին ջերաջեր։ 
 +
 +
Եվ ահա այն պսակների շուրջ կրկնակ 
 +
Ի հայտ եկավ մի այլ պսակ լուսեղեն 
 +
Այգաբացի հորիզոնի նմանակ։ 
 +
 +
Եվ ինչպես որ երեկոյան երկնքում 
 +
Երևում են շողեր, հազիվ առկայծող, 
 +
Որոնք որոշ և անորոշ են թվում, 
 +
 +
Այսպես տեսա նոր հոգիներ երանյակ, 
 +
Որոնք մյուս պսակների շուրջ երկու 
 +
Ձևացըրին մի նոր ու լայն շրջանակ։ 
 +
 +
Օ՛, ճշմարիտ ճառագայթում Սուրբ Հոգու։ 
 +
Ինչպես հանկարծ նա շողշողաց այնպես վառ, 
 +
Որ շլացրեց անզոր աչքերն իմ երկու։ 
 +
 +
Բեատրիչեն այնքան չքնաղ էր դառել 
 +
Ու զվարթուն, որ նրա տեսքը հիմա 
 +
Ես չեմ կարող հիշողությամբ պատկերել։ 
 +
 +
Երբ շլացած աչքերս նորից բացվեցին, 
 +
Տիրուհուս հետ փոխադրված ինձ տեսա 
 +
Նոր բարձրադիր մի երկնքում բերկրածին։ 
 +
 +
Իմ համբարձման անդրադարձա ես իսկույն՝ 
 +
Ի շնորհիվ փայլատակման նոր երկնի, 
 +
Որ ինձ թվաց արտասովոր շառագույն։ 
 +
 +
Ամբողջ սրտով ու բարբառով բոլորի 
 +
Ես հայտնեցի իմ գոհությունն Աստուծո, 
 +
Որ դարձրել էր ինձ արժանի նոր շնորհի։ 
 +
 +
Դեռ իմ սրտի ուղերձը չէր վերջացել, 
 +
Երբ զգացի, որ իմ դիմումը նրան 
 +
Ընդունելի և հաճելի էր անցել. 
 +
 +
Քանզի երկու շեղերի մեջ հրեղեն 
 +
Երևացին լույս հոգիներ այնքան վառ, 
 +
Որ գոչեցի. «Հելիոս, ինչքա՜ն շքեղ են»։ 
 +
 +
Ինչպես մեծ ու փոքր աստղերով կետկիտված 
 +
Ծիր Կաթինը ճերմակ մի շերտ է կազմում, 
 +
Որի բնույթն իմաստնոց չէր պարզըված, 
 +
 +
Այսպես Հրատում այն շողերը կրկնաշար 
 +
Կազմում էին Խաչի նշանն հարգելի, 
 +
Որի թևերն իրար էին հավասար։ 
 +
 +
Հիշողությունն աստ հաղթում էր հանճարին, 
 +
Զի Քրիստոսն էր խաչին շողում այնպես վառ, 
 +
Որ նման բան ես չեմ տեսել տակավին։ 
 +
 +
Բայց ով սիրով հետևում է Քրիստոսին, 
 +
Կների ինձ, որ ես թերի եմ պատմում,— 
 +
Նա կտեսնի այդ լուսափառ Քրիստոսին։ 
 +
 +
Խաչի աջից դեպ ձախ, վերից դեպի վար 
 +
Շարժվում էին լայս հոգիներ ու միմյանց 
 +
Հանդիպելիս շողում էին վառ ի վառ։ 
 +
 +
Այսպես, հաճախ երևում են օդի մեջ 
 +
Ուղիղ և ծուռ, արագ, դանդաղ, երկար, կարճ 
 +
Մարմինների հոծ մասնիկներ փոդվողէջ, 
 +
 +
Որ լողում են լուսանցքների մեջ փեղկի, 
 +
Որ արևից պաշտպանվելու համար մարդ 
 +
Հորինել է ճարտարությամբ իր մտքի։ 
 +
 +
Նվագն ինչպես մի տավիղի կամ վինի 
 +
Դուրեկան է հնչում մինչև իսկ նրան, 
 +
Ով ծանոթ չէ մեղեդիին նրբենի, 
 +
 +
Այսպես խաչի վրա խմբված լույսերից 
 +
Մի համերգ էր լսվում քաղցր ու առինքնող, 
 +
Թեև չէի բան հասկանամ բառերից։ 
 +
 +
Ես իմացա, որ դա օրհներգ էր գովքի, 
 +
Երբ ինձ հասան բառերն «Ելիր» և «Հաղթիր». 
 +
Բայց չիմացա ամբողջ խոսքերն օրհներգի։ 
 +
 +
Ես լսեցի այդ օրհներգը թովչանքով. 
 +
Ոչ մի հաճույք չեմ զգացել մինչև այդ, 
 +
Որ ինձ կապեր այնքան քաղցըր կապանքով։ 
 +
 +
Գուցե լեզուս անչափ հանդուգն է հնչում, 
 +
Ետ դասելով հմայքն աղվոր աչքերի, 
 +
Որոնց մեջ են իմ երազները հանգչում։ 
 +
 +
Բայց ով խորհի, որ վերելքին զուգընթաց 
 +
Դրոշմն ամեն գեղեցկության աճում է, 
 +
Իսկ ես այստեղ չէի աչքերն այն դիտած, 
 +
 +
Կների, որ չեմ մեղադրում ինքըս ինձ, 
 +
Քանզի անեմ արդարացում դրանում. 
 +
Չի բացառվում այստեղ հաճույքը անբիծ, 
 +
 +
Այլ գնալով ավելի ջինջ է դառնում։
 +
</poem>
 +
 +
===Երգ տասնհինգերորդ===
 +
<poem>
 +
 +
Բարի կամքը, որ երևում է արդար 
 +
Ցանկության մեջ, այնպես ինչպես կամքը վատ 
 +
Երևում է ցանկության մեջ խելագար, 
 +
 +
Լռեցըրեց քնարի ձայնն հաճելի, 
 +
Կանգնեցնելով լարերը այն սրբազան, 
 +
Որոնք լարվել էին ձեռքով Բարձրյալի։ 
 +
 +
Կարո՞ղ էին արդար հայցին խուլ մնալ 
 +
Էակներն այն, որ լռեցին միաձայն՝ 
 +
Կարենալու համար իղձերս իմանալ։ 
 +
 +
Արդար է, որ հավետ տանջանք կրի նա, 
 +
Ով որ ի սեր սին ու պատիր բաների՝ 
 +
Ճշմարիտ ու արդար սիրուց կուծանա։ 
 +
 +
Ինչպես խաղաղ ու անապակ գիշերով 
 +
Մերթ սահում է հանկարծ մի բոց վառվռուն, 
 +
Ստիպելով թարթել աչքերը վութով, 
 +
 +
Ասես աստղ է, որը իր տեղն է փոխում, 
 +
Թեև այնտեղ, ուր այն բոցը երևաց, 
 +
Բան չի պակսում և նա էլ հետք չի թողնում,— 
 +
 +
Այսպես խաչի աջակողմյան բազուկից 
 +
Մինչև ներքև սահեց մի լույս հանկարծույն, 
 +
Որ շողշողաց ու ճաճանչեց խաչին կից։ 
 +
 +
Վար սահելիս չբաժանվեց նա խաչից, 
 +
Այլ լույսերի միջով անցավ ու շողաց, 
 +
Ինչպես հուրը ալաբաստրի ետևից։ 
 +
 +
Այսպես սիրով վառվեց ոգին Անքիսի, 
 +
Ինչպես մեր մեծ Մուսան է մեզ հավաստում, 
 +
Երբ նկատեց որդան դաշտում Եղիսի։ 
 +
 +
«Ո՛վ իմ զարմիկ, գերաշնորհ դու հոգի, 
 +
Որի՞ համար, ինչպես ահա քեզ համար, 
 +
Երկու անգամ բացվում է դուռն երկնքի»,— 
 +
 +
Ասաց լույսն այն. և ես նրան նայեցի, 
 +
Ապա հայացքն իմ ուղղեցի տիրուհուս, 
 +
Եվ երկուսից էլ հիացած մնացի։ 
 +
 +
Զի տիրուհուս դեմքը այնպես էր փայլում, 
 +
Որ ինձ թվաց, թե գտնվում էի ես 
 +
Երանության դրախտային բարձունքում։ 
 +
 +
Իսկ այն հոգին, որ իմ ուշքն էր գրավել, 
 +
Իր խոսքերին հոդեց խոսքեր այնպես խոր, 
 +
Որ ես ոչինչ չէի կարող ըմբռնել։ 
 +
 +
Նա մութ մնաց ոչ թե դիտմամբ, այլ հարկից, 
 +
Զի այդ պահին մտքի խոյանքը նրա 
 +
Գերիվեր էր մահկանացու մեր մտքից։ 
 +
 +
Երբ թուլացավ թափը մտքի վերացման 
 +
Եվ ցածրացան նրա խոսքերը մինչև 
 +
Աստիճանը մեր մարդկային ըմբռնման, 
 +
 +
Այսպես եղավ առաջին բանն իմ լսած. 
 +
«Օրհնյալ լինես, Աստված միակ ու երրյակ, 
 +
Որ զարմիկիս հանդեպ եղար ողորմած»։ 
 +
 +
Ապա հարեց. «Որդյակ, սրա շնորհիվ, 
 +
Որ քեզ թևեր տվեց երկինք ելնելու, 
 +
Դու գոհացրիր քեզ տեսնելու իմ ազնիվ 
 +
 +
Ու հին տենչը, որը ծագեց իմ հոգում, 
 +
Երբ կարդացի այն մատյանը մեծադիր, 
 +
Ուր գրվածը անջնջելի է մնում։ 
 +
 +
Դու գիտես, որ քո խոհերն ինձ են հասնում 
 +
Նախավորից, ինչպես թվերը բոլոր 
 +
Միավորի ճանաչումից է ծագում։ 
 +
 +
Եվ սակայն դու ինձ չես հարցնում, թե ով եմ, 
 +
Որ ավելի քան հոգիներն այս բոլոր, 
 +
Քո աչքերին երևում եմ խնդադեմ։ 
 +
 +
Դա իրավ ես, քանզի այստեղ ամեն ոք 
 +
Նայում է այն Հայելու մեջ ցոլացիկ, 
 +
Ուր ամեն միտք երևում է նախօրոք։ 
 +
 +
Բայց որպեսզի իմ սերը սուրբ ու վճիտ, 
 +
Որով այրվում ու պապակում եմ հավետ, 
 +
Ավելի լավ գոհացում տա քո տենչիդ, 
 +
 +
Թող քո ձայնը վստահ, ազատ, անվարան, 
 +
Արտահայտի բաղձանքը և հարցը քո, 
 +
Որոնց համար ունեմ պատրաստ պատասխան»։ 
 +
 +
Այնժամ դեպի Բեատրիչեն դարձա ես. 
 +
Նա հասկացավ ու սիրալիր ժպիտով 
 +
Ինձ թույլ տվեց արտահայտվել փութապես։ 
 +
 +
Եվ խոսեցի այսպես. «Հենց որ դուք տեսաք 
 +
Առաջնագույն հավասարին, ձեր հոգում 
 +
Զգացումն ու միտքը դարձան հավասար։ 
 +
 +
Արև-Աստված, որ իր ջերմով ու լույսով 
 +
Ձեզ ջերմացրել, լուսավորել է այդպես, 
 +
Այդ երկուսն էլ իր մեջ ունի նույն չափով. 
 +
 +
Բայց մարդկանց մեջ, ձեզ լավ հայտնի պատճառով, 
 +
Կամենալն ու կարենալը զուգորդ չեն 
 +
Եվ չեն թռչում հանգիտազոր թևերով։ 
 +
 +
Ես այդ բանը ինքըս անձամբ եմ զգում, 
 +
Եվ հայրաբար ընդունելուդ համար ինձ 
 +
Երախտիքըս միայն սրտով եմ հայտնում։ 
 +
 +
Այս մանյակը պճնող գոհար կենդանի, 
 +
Թախանձագին խնդրում եմ քեզ ես հիմա, 
 +
Որ դու դարձնես ինքնությունըդ ինձ հայտնի»։ 
 +
 +
«Ես արմատդ եմ, ո՛վ իմ ընձյուղ թանկագին, 
 +
Որին այնքան սիրով էի սպասում»,– 
 +
Այսպես սկսեց պատասխանել այն հոգին։ 
 +
 +
Այնուհետև ասաց. «Նա որ քեզ տվեց 
 +
Ազգանունըդ, և որ դարից ավելի 
 +
Քավարանի նախագոտում պտտվեց, 
 +
 +
Իմ որդին էր և քո մեծ պապն հարազատ. 
 +
Եվ պետք է որ նրա տանջանքը երկար 
 +
Դու կրճատես քո գործերով գթառատ։ 
 +
 +
Ֆլորենցիան, հին պարսպով շրջափակ,
 +
Ուր ժամատան զանգերն էին ղողանջում, 
 +
Ապրում էր հար խաղաղ, համեստ, անապակ։ 
 +
 +
Նա չգիտեր ոչ մանյակներ, զարդեր ճոխ, 
 +
Ոչ հանդերձներ, ապարոշներ զարդարուն, 
 +
Ոչ գոտիներ անձը պճնող, պաճուճող։ 
 +
 +
Չէր վախենում հայրն աղջկա ծնունդից, 
 +
Քանզի չէին անցնում օժիտ ու հասակ 
 +
Ամուսնության համար պատշաճ սահմանից։ 
 +
 +
Մարդաթափուր տներ չէին գտնվում,
 +
Եվ դեռ չկար Սարդանապալ, որ ցույց տար, 
 +
Թե ինչեր են խուլ սենյակում կատարվում։ 
 +
 +
Ուչելլատոն Մոնտեմալից չէր անցել, 
 +
Իսկ հիմա, որ գերազանցում է շուքով, 
 +
Կանցնի նրան և անկամով անարգել։ 
 +
 +
Բելլինչոնե Բերտին շքեղ չէր հագնում, 
 +
Իսկ նրա կինն հայելու մոտ անդադար 
 +
Երեսներն իր չէր շպարում ու ներկում։ 
 +
 +
Նեռլիներն ու Վեկկիները մեծագով 
 +
Իրենց կաշվե պարզ հագուստով գոհ էին, 
 +
Իսկ կանայք էլ՝ իրենց թելով, իլիկով։ 
 +
 +
Երջանիկներ։ Ամեն մեկը իր տեղում 
 +
Ապահով էր մի շիրիմով, և ոչ ոք 
 +
Ֆրանսիայի համար տուն-տեղ չէր թողնում։ 
 +
 +
Հարսն հսկելով օրորոցին մեղմօրոր 
 +
Քնացնում էր մանկան լեզվով մանկական, 
 +
Որ կազմում է միշտ հրճվանքը հորն ու մոր։ 
 +
 +
Տատն հյուսելով՝ ընտանիքին մի առ մի 
 +
Պատմում էր հին առասպելները շրջող 
 +
Տրոյայի, Ֆիեզոլի ու Հռոմի։ 
 +
 +
Այն ժամանակ մի Լապո կամ Չանգելլա 
 +
Տեսնելն անշուշտ զարմանալի կթվար, 
 +
Ինչպես հիմա Կինկիննատ կամ Կոռնելիա։ 
 +
 +
Այս կենցաղում խաղաղիկ ու գեղեցիկ, 
 +
Այս ապահով ընկերային վիճակում, 
 +
Այս համայնքում բարեբախտիկ ու քաղցրիկ 
 +
 +
Ինձ կյանք տվեց մայրըս ծանըր երկունքով, 
 +
Եվ ապա ձեր եկեղեցում հինավուրց 
 +
Կաչչագուիդա անունն առա կնունքով։ 
 +
 +
Մորոնտոն ու Էլիսն եղան ինձ եղբայր. 
 +
Ես Պադոսի հովտից վերցրի իմ կնոջ, 
 +
Որից եկավ քո ազգանունն ուղղաբար։ 
 +
 +
Ծառայեցի ապա կայսըր Կոնրադին, 
 +
Նա ինձ տվեց ասպետության աստիճան, 
 +
Հավանելով իմ գործերը սխրագին։ 
 +
 +
Ես նրա հետ կռվեցի այն վատշվեր 
 +
Կրոնի դեմ, դավանողները որի 
 +
Պապի մեղքով իրավունքն են խլում ձեր։ 
 +
 +
Անդ ընկնելով ձեռքից ցեղի ամբարիշտ, 
 +
Ես հրաժեշտ տվի այն սուտ աշխարհին, 
 +
Որի սիրուց հոգիներ են պղծվում միշտ, 
 +
 +
Եվ հասա այս խաղաղությանն երկնային»։
 +
</poem>
 +
 +
===Երգ տասնվեցերորդ===
 +
<poem>
 +
 +
Ո՛վ սնոտի ազնվություն մեր արյան, 
 +
Եթե քեզնով պարծենում են աշխարհում, 
 +
Ուր մեր սերը խեղաթյուրվում է այնքան, 
 +
 +
Ամենևին չեմ զարմանա այդ բանից. 
 +
Զի երկնքում, ուր միտումը չի խեղվում, 
 +
Ես էլ մի պահ հպարտացա դրանից։ 
 +
 +
Դու նման ես շուտ կարճացող լոդիկի. 
 +
Եվ եթե դու չնորոգվես օր առ օր, 
 +
Ժամանակի մկրատը քեզ կկտրի։ 
 +
 +
Այնժամ խոսել սկսեցի ես «դուք»–ով, 
 +
Որ գործածվեց նախ և առաջ Հռոմում, 
 +
Բայց գործածվեց նվազ երկար տևանքով։ 
 +
 +
Բեատրիչեն, որ քիչ հեոու էր կանգնած, 
 +
Ժպտաց, ինչպես նա, ով հազաց, երբ տեսավ 
 +
Ջինեվրայի առաջին մեղքը գործած։ 
 +
 +
Ես ասացի. «Դուք իմ հայրն եք թանկագին, 
 +
Դուք ինձ ներքին ուժ եք տալիս խոսելու, 
 +
Դուք ինձ շատ եք բարձրացնում իմ աչքին։ 
 +
 +
Հոգիս այնքան երջանկությամբ է արբշիռ, 
 +
Որ լավ է, որ չի բեկվում ու փշրվում 
 +
Հորձանքի տակ իր ցնծության ծայրալիր։ 
 +
 +
Արդ ասացեք, ո՛վ նախահայր իմ քաղցրիկ, 
 +
Ովքե՞ր էին ձեր նախնիներն հինավուրց, 
 +
Ե՞րբ ծնվեցիք և մանկությանն անցկացրիք։ 
 +
 +
Այն ժամանակ փարախը սուրբ Հովհաննի 
 +
Որքա՞ն էր, և որո՞նք էին նրա մեջ 
 +
Գերդաստաններն ամենամեծ ու հայտնի»։ 
 +
 +
Ինչպես հուրը սաստկանում է հողմերից, 
 +
Այսպես տեսա, որ շողյունը այն հոգու 
 +
Ուժեղացավ իմ փաղաքշող խոսքերից։ 
 +
 +
Նա իմ աչքին դարձավ անչափ գեղեցիկ, 
 +
Եվ ավելի քաղցր ու քնքուշ մի ձայնով, 
 +
Սակայն ոչ մեր բառուբանով ընթացիկ, 
 +
 +
Ասաց. «Ողջոյն ավետելու օրվանից 
 +
Մինչև, օրն այն, երբ մայրըս, որ սուրբ է արդ, 
 +
Բեռնաթափվեց և ազատվեց ինձանից, 
 +
 +
Այս աստղը հինգ հարյուր ութսուն անգամներ 
 +
Վերադարձավ նոր ի նորո շողալու 
 +
Թաթերի տակ իր Առյուծի զուգընկեր։ 
 +
 +
Իմ նախնիքն ու ես ծնվել ենք այն տեղում, 
 +
Որ գտնվում է թաղի մեջ հինավուրց, 
 +
Ուր տարեկան ձիարշավներ են լինում։ 
 +
 +
Նախնյացս մասին այսքան կարող եմ ասել. 
 +
Թե նրանք ով և որտեղից են եկել՝ 
 +
Ավելի է հարմար լռել, քան խոսել։ 
 +
 +
Մարսից մինչև Բատիստ թիվը այն անձանց, 
 +
Որ զենք կրել կարող էին, կազմում էր 
 +
Մեկ հինգերորդն հիմա ապրող բնակչաց։ 
 +
 +
Բայց քաղաքը, որ արդ խառն է Ֆիգգինից, 
 +
Չերտալդոյից, Կամպից եկած մարդկանցով, 
 +
Այն ժամանակ զերծ էր ամեն խառնուրդից։ 
 +
 +
Լավ կլիներ, որ այդ մարդիկ լինեին 
 +
Ձեզնից անջատ, և Գալուցցոն ու Տիեսպիան 
 +
Գտնվեին ձեր հեռավոր սահմանին, 
 +
 +
Քան լինեին ձեր մեջ, և դուք տանեիք 
 +
Ագուլյացու կամ Սինյացու պես մարդկանց, 
 +
Որ անում են խարդախության ու կեղծիք։ 
 +
 +
Եթե ճամփից շեղված դասը հոգևոր 
 +
Կայսեր հանդեպ ժանտկեն մորու չլիներ, 
 +
Այլ ազնիվ ու բարի լիներ նման մոր, 
 +
 +
Ապա նա, ով հարստացել է փողով, 
 +
Կաճապարեր վերադառնալ Սեմիֆոնտ, 
 +
Անդ ուր պապն իր ման էր գալիս մաղախով։ 
 +
 +
Մոնտեմուռլոն դեռ կլիներ Կոմսերին. 
 +
Չերկիները կմնային Ակոնում, 
 +
Բոնդելմոնտիք էլ Գրիեվում հովտային։ 
 +
 +
Տարբեր տեսակ մարդկանց անվերջ խառնուրդից 
 +
Սկսեց քաղաքն այլասերվել ու տուժել, 
 +
Ինչպես մարմինն է տուժում խառն ուտեստից։ 
 +
 +
Եվ կույր ցուլը ավելի շատ է ընկնում, 
 +
Քան կույր գառը, և շատ հաճախ սուրը մեկ 
 +
Հինգ սուրերից ավելի լավ է կտրում։ 
 +
 +
Եթե գիտնաս թե, Ուրբիսալն ու Լունին 
 +
Ինչպես կորան և թե ինչպես են կորչում 
 +
Իրենց հերթին Սինիգալյան ու Կյուզին, 
 +
 +
Քեզ չի թվա արտասովոր ու նոր բան 
 +
Լսելը, թե ազգատոհմեր են կորչում, 
 +
Զի քաղաքներն անգամ անեն մի վախճան։ 
 +
 +
Ինչ որ ձերն է, կրում է սաղմը մահվան, 
 +
Ինչպես և դուք, թեև այդ չի երևում 
 +
Ամեն բանում, զի կարճ է կյանքը մարդկանց։ 
 +
 +
Եվ ինչպես որ լուսնի երկինքը ծածկում 
 +
Ու բացում է ծովափերը փոխնիփոխ, 
 +
Այսպես Բախտն էլ Ֆլորենցիան է դարձնում։ 
 +
 +
Մի զարմանար հիմա, ինչ որ ես կասեմ 
 +
Մեծատոհմիկ ֆլորենտացոց մասին հին, 
 +
Որոնց համբավն արդեն դարձել է նսեմ։ 
 +
 +
Տեսա Ուգի, Ալբերիկի, Օրմաննի, 
 +
Կատելլինի, Ֆիլիպպի և Գրեչի 
 +
Տոհմերն ընկած, որոնք էին անվանի։ 
 +
 +
Սանելլա և Արկա հին ու մեծարգի 
 +
Տոհմերի հետ տեսա տոհմերը նաև 
 +
Սոլդանյերի, Արդինգի և Բոստիկի։ 
 +
 +
Դարպասի մոտ,— ուր ապրողներն այժմյան 
 +
Այնքան նենգ ու դրուժան են, որ շուտով 
 +
Կհասցնեն նավը իսպառ կործանման,— 
 +
 +
Մի ժամանակ ապրում էին Ռավինյանք, 
 +
Որոնցից է սերել հայտնի կոմս Գուիդոն 
 +
Եվ նրանք, որ անվանվեցին Բելլինչյանք։ 
 +
 +
Պրեպանց տոհմը կառավարել լավ գիտեր, 
 +
Իսկ Գալիգայք իրենց տան մեջ ունեին 
 +
Սրի ոսկե դաստապաններ ու կոթեր։ 
 +
 +
Մեծազոր էր Պիլյանց տոհմը, մեծ էին 
 +
Ջոկիք, Գալլիք, Սակկետտիք և Ֆիֆանտիք, 
 +
Եվ նրանք, որ կեղծից ամոթ զգացին։ 
 +
 +
Այն, բունն, ուրկից ծնունդ առան Կալֆուչչիք, 
 +
Ամրապինդ էր, բազմած էին բարձրագահ 
 +
Աթոռներին՝ Արիգուչչիք ու Սիձիք։ 
 +
 +
Օ ի՛նչ հզոր էին նրանք ու հարգի, 
 +
Որոնք հիմա կործանված են, և ինչքան 
 +
Ֆլորենցիան շենցրին գնդերը ոսկի. 
 +
 +
Այսպես շենցում էին նախնիքը նրանց, 
 +
Որոնք հիմա հենց որ ժամն է դատարկվում, 
 +
Հավաքվում ու խրախճանում են անսանձ։ 
 +
 +
Ժպիրհ տոհմը, որ ետևից փախչողի 
 +
Ժանտանում է և գառան պես հեզանում 
 +
Հանդեպ ատամ կամ քսակ ցույց տվողի, 
 +
 +
Բարձրանում էր իր ստորին վիճակից. 
 +
Բայց Ուրերտին Դոնատոյին դուր չեկավ, 
 +
Որ աներն իր դարձավ նրանց ազգակից։ 
 +
 +
Կապոնսակկոն եկել ընկել էր Շուկան 
 +
Ֆիեզոլից. քաղաքացի էին լավ 
 +
Դարձել նաև Ինֆանգատոն ու Ջուդան։ 
 +
 +
Տարօրինակ, բայց ստույգ բան քեզ ասեմ. 
 +
Քաղաքամուտ մի դուռը հին պարսպի 
 +
Անվանվել է Պերա տոհմիցը նսեմ։ 
 +
 +
Ով կրում է զինանշանը գողտրիկ 
 +
Մեծ բարոնի (որի անունն հիշվում է 
 +
Սուրբ Թովմասի տոնական օրն երջանիկ), 
 +
 +
Նրանից է ասպետություն ստացել, 
 +
Թեև նա, որ ոսկերիզով այն պատեց, 
 +
Ժողովուրդի հետ է այսօր միացել։ 
 +
 +
Ծաղկում էին Իմպորտունիք, Գալտրոտտիք, 
 +
Եվ Բորգոյում նրանք հանգիստ կապրեին, 
 +
Եթե երբեք չունենային նոր դրացիք։ 
 +
 +
Այն տոհմը, որ փորձանք բերեց ձեր գլխին՝ 
 +
Արդարացի իր զայրույթի պատճառով, 
 +
Եվ վերջ դրեց հաշտ ու խաղաղ ձեր կյանքին, 
 +
 +
Յուրայնոց հետ հարգըված էր բոլորից։ 
 +
Ո՛վ Բոնդելմոնտ, ինչո՞ւ այլոց դրդումով 
 +
Փախուստ տվիր հարսանեկան հանդեսից։ 
 +
 +
Ով տխուր է, հիմա, հրճվանք պիտ զգար, 
 +
Եթե Էմա գետում խեղդված լինեիր, 
 +
Երբ առաջին անգամ քաղաք դու եկար։ 
 +
 +
Բայց հարկ է, որ մի զոհ աներ Ֆլորենցիան 
 +
Հին Կամուրջը պահող Մարսի բեկորին, 
 +
Երբ օրերն իր խաղաղության վերջացան։ 
 +
 +
Այս և սրանց նման ուրիշ տոհմերով 
 +
Ֆլորենցիան իմ ժամանակ ապրում էր 
 +
Բոլորովին անդորր, անցավ, անխռով։ 
 +
 +
Ժողովուրդը այնքան փառքով էր օծված 
 +
Այն ժամանակ, որ շուշանը նիզակի 
 +
Ծայրով երբեք գլխիվայր չէր շուռ տրված, 
 +
 +
Ոչ էլ կարմրած կռիվներից քաղաքի»։
 +
</poem>
 +
 +
===Երգ տասնյոթերորդ===
 +
<poem>
 +
 +
Ինչպես եկավ Կլիմենի մոտ, անհանգիստ, 
 +
Ստուգելու իր լսածը իր մասին 
 +
Նա՝ ով որդվոց հար անց հանդեպ, դարձրեց խիստ, 
 +
 +
Այսպես էի ես, և այսպես հասկացված 
 +
Իմ տիրուհուց և սրբազան այն հոգուց, 
 +
Որ քիչ առաջ ինձ համար էր տեղ փոխած։ 
 +
 +
Այնժամ ասաց ինձ տիրուհիս հոգածու, 
 +
«Արտահայտիր քեզ այրող միտքը, այնպես, 
 +
Որ դա լինի հայտարարը քո հոգու, 
 +
 +
Ոչ վասնզի դա անհայտ է մեզ համար, 
 +
Այլ որպեսզի վարժվես խոսել դա այնպես, 
 +
Որ լսողը գոհացում տա քեզ հոժար»։ 
 +
 +
«Ո՛վ նախահայր, դու այնքան ես իմաստուն, 
 +
Որ ինչպես մարդ տեսնում է, որ չի կարող 
 +
Եռանկյան մեջ մտնել երկու բթանկյուն, 
 +
 +
Այնպես տեսնում ես դու դեպքերն ապագա, 
 +
Նայելով այն հավերժական Կետի մեջ, 
 +
Որտեղ բոլոր ժամանակներ են ներկա։ 
 +
 +
Վիրգիլի հետ մինչ բարձրաճում էի ես 
 +
Քավարանի մաքրագործող լեռն ի վեր, 
 +
Եվ ցածրանում Դժոխքն ի վար տանջակեզ, 
 +
 +
Իմ ապագա կյանքի մասին լըսեցի։ 
 +
Ծանըր խոսքեր, թեև ես միշտ պատրաստ եմ 
 +
Ընդդեմ բախտի ամեն տեսակ հարվածի. 
 +
 +
Ուստի և, ես կցանկայի իմանալ, 
 +
Թե ինչպիսի չար բախտ է ինձ սպասում. 
 +
Նախատեսված նետին հեշտ է չիմանալ»։ 
 +
 +
Այսպես ահա ես ասացի լույս հոգուն, 
 +
Եվ ինչպես որ Բեատրիչեն էր ուզել, 
 +
Ես պարզեցի նրան խռովքն իմ թաքուն։ 
 +
 +
Ոչ խոսքերով մանվածո ու մթիմաստ, 
 +
Որոնցից էլ, նախքան մահը Քրիստոսի, 
 +
Խաբվում էին հեթանոսներն, անզգաստ, 
 +
 +
Այլ հստակ ու որոշակի խոսքերով 
 +
Պատասխանեց ինձ իմ հայրը սիրասուն, 
 +
Որ պատած էր բերկրազվարթ իր լույսով. 
 +
 +
«Որևէ դեպք, որ տեղի, է ունենում 
 +
Ձեր աշխարհում նյութական ու երկնային, 
 +
Հավերժ Մտքին կանխավ հայտնի է լինում, 
 +
 +
Բայց անհրաժեշտ, նա չի դառնում դրանից, 
 +
Ինչպես նավի ընթացք չի որոշվում 
 +
Նրան դիտող ու հետևող հայացքից։ 
 +
 +
Այդտեղից էլ երևում է իմ աչքին 
 +
Տեսլապատկերը քո կյանքի ապագա, 
 +
Ինչպես տաղվից ձայնն է հասնում ականջին։ 
 +
 +
Ինչպես մեկնեց Հիպպոլիտը Աթենքից 
 +
Իր մորուի սադրանքների պատճառով, 
 +
Այսպես պետք է դու հեռանաս Ֆլորենաից։ 
 +
 +
Քո ոսոխներն այդ են ուզում ու փնտրում, 
 +
Եվ այդ շուտով կիրագործեն հենց այնտեղ, 
 +
Ուր Քրիստոսին ամեն օր են վաճառում։ 
 +
 +
Եվ, ինչպես միշտ, ամբողջ մեղքը կընծայվի 
 +
Տուժող կողմին, բայց պատիժը վերահաս 
 +
Ճշմարտության վկայություն կլինի։ 
 +
 +
Դու կթողնես քեզ սիրելի տեղ ու տուն 
 +
Եվ հայրենիք, և մեծագույն ցավն է դա, 
 +
Որ աքսորը միշտ պատճառում է մարդուն։ 
 +
 +
Դու կիմանաս, թե ինչ դառն է ու նզով 
 +
Հացն օտարի, և թե ինչքան է դժվար 
 +
Ելնել, իջնել օտարների սանդուղքով։ 
 +
 +
Բայց այն, ինչ որ քեզ կճնշի ծանրապես, 
 +
Կլինի այն ընկերությունը հիմար, 
 +
Որի հետ դու աքսորի մեջ կլինես։ 
 +
 +
Անմտությունն ու խոլությունը նրանց 
 +
Դու լավ գիտես, բայց ոչ թե դու, այլ նրանք 
 +
Կջախջախեն շուտով քունքերը յուրյանց։ 
 +
 +
Նրանք գործքով կապացուցեն հայտնապես, 
 +
Որ անբան են, և քեզ պատիվ կլինի, 
 +
Որ կազմել ես կուսակցություն ինքըդ քեզ։ 
 +
 +
Քո առաջին ապաստանը աքսորում 
 +
Քեզ կտա այն մեծահոգի Լոմբարդցին, 
 +
Որ սանդուղքի վրա արծիվ է կրում։ 
 +
 +
Նա կվարվի քեզ հետ այնքան բարեհաճ, 
 +
Որ, հակառակ ուրիշների արածի, 
 +
Քեզ կաջակցի քո խնդրելուց դեռ առաջ։ 
 +
 +
Դու նրա հետ տեսնելու ես և նրան, 
 +
Ով ծնվելիս այնքան ազդվեց այս աստղից, 
 +
Որ գործերն իր նշանավոր կդառնան։ 
 +
 +
Նա փոքրության համար դեռ չի նկատվել. 
 +
Զի տակավին երկինքները նրա շուրջ 
 +
Ընդամենը ինն տարի են պտտվել։ 
 +
 +
Բայց Գասկոնցին դեռ չխաբած Հենրիկին, 
 +
Նա ցույց կտա նշաններն իր մեծ հոգու, 
 +
Քամահրելով փողն ու գանձերը անգին։ 
 +
 +
Վեհանձնությամբ այնքան աչքի նա կընկնի, 
 +
Որ մինչև իսկ թշնամիները նրա 
 +
Այդ չեն կարող պահել ծածուկ ու գաղտնի։ 
 +
 +
Դու հույս դիր այդ անձի վրա փառապանծ. 
 +
Նրա շնորհիվ վիճակները կփոխվեն 
 +
Թե չքավոր և թե հարուստ շատ մարդկանց։ 
 +
 +
Այս բոլորը քո մտքի մեջ թող մնա, 
 +
Բայց մի խոսիր...»— և ինձ հայտնեց դեռ բաներ, 
 +
Որ լսողը երբևէ չէր հավատա։ 
 +
 +
Ապա հարեց. «Որդի, ահա սրանք են 
 +
Մեկնությունը քեզ հայտնված խոսքերի. 
 +
Ահա դավերն, որ ոչ շատ անց կգործվեն։ 
 +
 +
Բայց մի ատիր համերկրացոց քո դաժան, 
 +
Զի դու կապրես ապագայում այնքան դեռ, 
 +
Որ կտեսնես նրանց պատիժը արժան»։ 
 +
 +
Երբ հասկացա, որ այն հոգին սրբազան 
 +
Վերջացրել էր հյուսվածքը իր խոսքերի, 
 +
Որոնց հենքը տվել էի ես նրան, 
 +
 +
Սկսեցի խոսել նման այն անձի, 
 +
Որ ընկնելով անձկության մեջ դիմում է 
 +
Ազնիվ մարդու խորհուրդներին խելացի. 
 +
 +
«Տեսնում եմ, հայր, թե ժամանակը ինչպես 
 +
Սպառնալից վազում է իմ ետևից, 
 +
Որպեսզի ինձ հարված հասցնի ծանրապես։ 
 +
 +
Արդ լավ է, որ խոհեմությամբ ես զինվեմ, 
 +
Որպեսզի, երբ հայրենիքից զրկեն ինձ, 
 +
Իմ սրտի մոտ այլ բաներից չզրկվեմ։ 
 +
 +
Հավետ, տխուր ու ցավատանջ աշխարհում 
 +
Եվ այն լեռում, որի ծայրից տիրուհիս 
 +
Ինձ բարձրացրեց, և այս ու այն երկնքում 
 +
 +
Ես իմացա բաներ, որոնք եթե ես 
 +
Մարդկանց պատմեմ, ապա դրանք շատերին 
 +
Կդառնացնեն ու կգրգռեն մեծապես. 
 +
 +
Իսկ եթե ես ճշմարտությունը ծածկեմ, 
 +
Վախենում եմ, որ սերնդոց մեջ գալիք 
 +
Իմ անունը և համբավը կկորցնեմ»։ 
 +
 +
Լույսը, որով պարուրված էր, հիրավի, 
 +
Գանձն իմ գտած, նախ սկսեց շողշողալ, 
 +
Զերթ հայելին՝ ճաճանչներից արևի։ 
 +
 +
Ապա ասաց. «Նա, ում խիղճն է անհանգիստ 
 +
Իր կամ այլոց ամոթալի գործերից, 
 +
Հարկավ կազդվի, քո խոսքերից դառն ու խիստ։ 
 +
 +
Բայց դու հայտնիր, համարձակ ու ճշտորեն, 
 +
Ինչ որ տեսար ա լսեցիր քո ճամփին. 
 +
Թող որ մարդիկ քորեն, որտեղ բոր ունեն։ 
 +
 +
Քո խոսքերը սկզբնապես կնեղեն, 
 +
Բայց երբ դրանք լավ յուրացվեն մարդկանցից, 
 +
Կենսապարար սննդանյութ կլինեն։ 
 +
 +
Թող քո ձայնը հնչի ինչպես փոթորիկ, 
 +
Եվ հարվածի գագաթները բարձրագույն, 
 +
Իսկ թեզ համար դա պատիվ է ոչ փոքրիկ։ 
 +
 +
Խորհիր, որ քեզ ցույց տրվեցին երկնքում, 
 +
Լեռան ճամփում և անդնդում ցավալի 
 +
Լոկ այն անձինք, որոնք հայտնի են երկրում. 
 +
 +
Զի լսողը չի համոզվի խոսքերից, 
 +
Եթե երբեք օրինակները վերցվեն 
 +
Անհայտ ու մութ դեմքերից ու դեպքերից, 
 +
 +
Եվ կամ եթե փաստարկները որոշ չեն»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ տասնութերորդ===
 +
<poem>
 +
 +
Այնժամ սուզվեց երանելի այն հոգին 
 +
Խոհերի մեջ, իսկ իմ խոհերը շփոթ 
 +
Խառնվել էին իմ հույզերին դառնագին։ 
 +
 +
Եվ տիրուհիս, որ ուղեկցում էր ինձ միշտ,
 +
Ասաց— «Դու քեզ հանգիստ պահիր, քանզի մենք 
 +
Մոտն ենք նրան, ով մեղմում է ամեն վիշտ»։ 
 +
 +
Ես շուռ եկա նրա ձայնին ջերմ ու նուրբ. 
 +
Զանց եմ առնում նկարագրել լույսն այն վառ, 
 +
Որ ցոլում էր աչքերի մեջ նրա սուրբ. 
 +
 +
Ոչ թե միայն լեզուս անզոր է դրան, 
 +
Այլև ուղեղս այն չի կարող պատկերել, 
 +
Եթե չօգնի մի գերբնական ուժ նրան։ 
 +
 +
Ես այդ մասին լոկ կարող եմ ասել այն, 
 +
Որ նայելով իմ տիրուհուն այդ պահին, 
 +
Ազատվեցի անձկությունից ամենայն, 
 +
 +
Մինչև որ Լույսն հավերժական գեղեցկի, 
 +
Որ ուղղակի ցոլանում էր նրա մեջ, 
 +
Անդրադարձավ և իմ վրա մեղմակի։ 
 +
 +
Նա ինձ ժպտաց ու շշնջաց աղվաձայն. 
 +
«Արդ դարձիր և նորից լսիր այն հոգուն. 
 +
Դրախտի խինդն իմ աչքերում չէ միայն»։ 
 +
 +
Ինչպես երբեմն երևում է մեր դեմքին 
 +
Մի զգացում այնքան ուժգին ու ցայտուն, 
 +
Որ մատնում է մեզ այրող իղձը ներքին, 
 +
 +
Այսպես ես այն սուրբ հոգու մեջ լուսավետ, 
 +
Որին դարձա, նկատեցի հայտնապես, 
 +
Որ ուզում էր քիչ էլ խոսել դեռ ինձ հետ։ 
 +
 +
Եվ նա խոսեց. «Այս երկնքաւմ հինգերորդ, 
 +
Որ բարձրագույն գագաթից է կյանք առնում 
 +
Եվ որ լի է երանությամբ բազմահորդ, 
 +
 +
Ցնծում են այն հոգիները լուսային, 
 +
Որոնք երկրում այնքան եղան անվանի, 
 +
Որ շատ հարուստ նյութ կտային Մուսային։ 
 +
 +
Արդ դու դիտիր Խաչը քառյակ թևերով. 
 +
Եվ ո՛ր հոգին, որ կանվանեմ ես հիմա, 
 +
Արագ կանցնի, ինչպես շանթը ամպերով»։ 
 +
 +
Եվ հենց որ նա Հեսու անունը տվավ, 
 +
Տեսա մի լույս խաչի միջով սուրալիս. 
 +
Անունը տալն ու տեսնելըս մեկ եղավ։ 
 +
 +
Եվ Մակաբե ասելուն պես տեսա ես 
 +
Մի ուրիշ լույս, որ, խնծիղից խթանված, 
 +
Արագորեն պտտվում էր հոլի պես։ 
 +
 +
Կառլոս Մեծ և Օռլանդ անունքը տալուն՝ 
 +
Աչքս հետևեց երկու լույսի սլացքին, 
 +
Ինչպես մարդու աչքը ճայի սուրալուն։ 
 +
 +
Ապա անցան Գուլյելմոն ու Ռենուարդոն 
 +
Խաչի միջով, երևացին ինձ նաև 
 +
Դուքս Կոֆրեդն ու ասպետ Ռոբերա Գուիսկարդոն։ 
 +
 +
Հուսկ այն հոգին, որը խոսում էր ինձ հետ, 
 +
Խառնվեց մյուս հոգիներին և սկսեց 
 +
Հետներն երգել ինչպես երգիչ մի վարպետ։ 
 +
 +
Ես ուղղվեցի իմ տիրուհուն փութապես, 
 +
Որպեսզի նա մի խոսքով կամ ակնարկով 
 +
Ինձ հայտներ, թե ինչ պետք էի անել ես։ 
 +
 +
Նրա աչքերն այնքան էին վառ ու ջինջ, 
 +
Որ այդ պահին նա իր գեղով ու փայլով 
 +
Գերիվեր էր, քան իմ տեսած ամեն ինչ։ 
 +
 +
Եվ ինչպես մարդ զգում է, որ օր առ օր 
 +
Բարձրանում է բարի գործեր անելով 
 +
Եվ ապրում է ցնծություններ նորանոր, 
 +
 +
Այսպես ի տես իմ տիրուհուն հրաշալի՝ 
 +
Զգացի, որ բարձրացել եմ նոր երկինք 
 +
Եվ լայնացրել իմ պտույտը ավելի։ 
 +
 +
Եվ ինչպես որ դեմքը կնոջ ամոթխած 
 +
Կարմրից իսկույն սպիտակի է փոխվում, 
 +
Երբ նրանից ամոթի բեռն է ընկած, 
 +
 +
Այսպես հանկարծ երկնքի գույնը փոխվեց, 
 +
Երբ դիտեցի մեղմիկ աստղը վեցերորդ, 
 +
Որ ինձ իր մեջ ընդունեց ու ընդգոգեց։ 
 +
 +
Ես տեսա այդ նոր երկնքում խնդագին 
 +
Լույսերն հոգվոց սիրո բոցով շողացող, 
 +
Որոնք տառեր էին գծում իմ աչքին։ 
 +
 +
Ինչպես ճայերն, երբ հագեցել են լիով, 
 +
Գետի ափից վեր են ճախրում սրաթև, 
 +
Մերթ շրջանակ, մերթ եռանկյուն կազմելով, 
 +
 +
Այսպես և այն հոգիները լուսափայլ 
 +
Թռչում էին ու օրհներգում, կազմելով 
 +
Մերթ O, մերթ I, մերթ L և մերթ տառեր այլ։ 
 +
 +
Առաջ նրանք թռչում էին ու երգում, 
 +
Եվ կազմելով ապա մեկն այս տասերից, 
 +
Մի պահ անշարժ կանգնում էին ու լռում։ 
 +
 +
Ո՛վ վեհ Բեգաս, որ դարձնում ես փառապանծ 
 +
Հանճարներին, որոնք էլ քո շնորհիվ 
 +
Ձեռակերտներն հավերժացնում են մարդկանց, 
 +
 +
Լուսավորիր ինձ քո լույսով մշտացայտ, 
 +
Որ կարենամ նկարագրել ես դրանք. 
 +
Թող քո ուժը այս տողերում գա ի հայտ։ 
 +
 +
Արդ երեսուն և հինգ տառեր կազմեցին 
 +
Լույսերը այն, և ես նրանց դիտեցի 
 +
Այն կարգով, որ երևացին իմ աչքին։ 
 +
 +
Նա սկսվեց «Diligite iustitiam» 
 +
Երկու բառով և վերջացավ հետևյալ 
 +
Երեք բառով՝ «Qui iudicatis terram»։ 
 +
 +
Ապա նրանք վերջին բառի տառում 
 +
Անշարժ կեցան, իսկ Լուսնթագն արծաթյա 
 +
Ամբողջովին ոսկեկիտված էր թվում։ 
 +
 +
Եվ ես տեսա, որ M տառի կատարին 
 +
Ուրիշ լույսեր իջան և անդ կանգ առան, 
 +
Օրհներգելով իրենց ձգող Արդարին։ 
 +
 +
Ինչպես վառված երկու փայտի բախումից 
 +
Անթվելի մանըր կայծեր են ցայտում, 
 +
Տեղիք տալով գուշակությանց միամիտ, 
 +
 +
Այսպես M-ից անթիվ լույսեր ցայտեցին 
 +
Եվ կանգ առան ոմանք բարձըր, ոմանք ցած, 
 +
Ըստ այն կարգի, որ նշված է ամենքին։ 
 +
 +
Երբ ամեն լույս իր հատակ տեղը կանգնեց, 
 +
Ես պարզ տեսա, որ լույսերից այդ բոլոր 
 +
Մի արծիվի գլուխն ու վիզը կազմվեց։ 
 +
 +
Դա պատկերողն այն Վարպետն է անթերի, 
 +
Որից է միշտ բխում ուժն այն արարիչ, 
 +
Որ կազմում է էությունը գոյերի։ 
 +
 +
Մյուս լույսերը, որ գոհ էին երևում, 
 +
M-ից կազմված շուշանի մեջ մնալով, 
 +
Լրացրին արծվի պատկերն այս երկնում։ 
 +
 +
Ո՛վ պայծառ աստղ, գոհարներըդ վերնային 
 +
Ինձ ցույց տվին, թե քո բարի ներգործման 
 +
Արգասիքն է արդարությունն երկրային։ 
 +
 +
Արդ հայցում եմ քեզ զորություն ու շարժում 
 +
Տվող Տիրոջ, որ նա նայի այն ծխին, 
 +
Որ քո պայծառ շողյուններն է մթագնում։ 
 +
 +
Թող նա նորից խարազանի այն անձանց, 
 +
Որոնք առ ու ծախ են անում տաճարում, 
 +
Որ հրաշքով ու արյամբ է հաստատված։ 
 +
 +
Աղոթեցեք, ո՛վ երկնային ոգիներ, 
 +
Նրանց համար, որոնք շեղված են ճամփից, 
 +
Հետևելով օրինակին վատշվեր։ 
 +
 +
Մի ժամանակ սրով էին մարտնչում,
 +
Արդ կռվում են մարդկանց հացից զրկելով, 
 +
Որ ոչ ոքի գթած Հայրը չի մերժում։ 
 +
 +
Սակայն դու, որ բանադրում ես, որ ջնջես, 
 +
Գիտցիր՝ Պետրոսն ու Պողոսը, որ մեռան 
 +
Այգու համար քո ավերակ, դեռ ողջ են։ 
 +
 +
Դու կարող ես ասել. «Այնպես սեր ունեմ 
 +
Դեպի նա, ով մենակ ապրեց ամայքում 
 +
Եվ գլխատվեց պարի համար ճոխաճեմ, 
 +
 +
Որ ոչ Պետրոս, ոչ Պողոս չեմ ճանաչում»։
 +
</poem>
 +
 +
===Երգ տասնիններորդ===
 +
<poem>
 +
 +
Իմ առջևն էր, թևերը լայն բացած արդ, 
 +
Պատկերն արծվի, որ կազմըված էր հիշյալ 
 +
Հոգվոց հույլից երանելի ու զվարթ։ 
 +
 +
Ամեն մեկը կարմիր հակինթ էր թվում, 
 +
Որտեղ ասես ցոլքն էր ընկած արևի, 
 +
Եվ այդ ցոլքը իմ աչքերին էր զարնում։ 
 +
 +
Եվ այն, ինչ ես այժմ ուզում եմ պատկերել, 
 +
Ոչ մարդու միտքն է հղացել երբևէ, 
 +
Ոչ ձայնն ասել, ոչ էլ թանաքն է գրել։ 
 +
 +
Ես տեսա և լսեցի իսկ, թե ինչպես 
 +
Արծվի կտուցն արտաբերեց «ես» և «իմ»։ 
 +
Թեև մտքում «մենք» և «մեր» էր իրապես։ 
 +
 +
«Արդարությանս ու գթությանըս համար,— 
 +
Սկսեց խոսել,— ես բարձրացա այս փառքին, 
 +
Որին հասնել լոկ ցանկությամբ չէ հնար։ 
 +
 +
Երկրում թողի ես այնպիսի հիշատակ, 
 +
Որ չարերն իսկ գովաբանում են թեև, 
 +
Բայց ինձանից չեն վերցնում օրինակ»։ 
 +
 +
Ինչպես վառված մեծաքանակ ածուխից 
 +
Դուրս է գալիս մի ջերմություն սոսկական, 
 +
Այսպես մի ձայն էր դուրս գալիս այն արծվից։ 
 +
 +
Ես ասացի. «Ո՛վ հոգիներ վեհաշուք, 
 +
Որ մշտաշող ձեր ցնծությունը ծաղկուն 
 +
Մի ձայնով եք արտահայտում միայն դուք, 
 +
 +
Հագեցրեք արդ իմ քաղցը անհատնում, 
 +
Որից այնքան տառապեցի ես երկար, 
 +
Չգտնելով ոչ մի սնունդ աշխարհում։ 
 +
 +
Գիտեմ, եթե արքայության մեջ համայն 
 +
Ցոլանում է արդարությունն Աստուծո, 
 +
Ապա ձեր մեջ էլ կերևա որոշ այն։ 
 +
 +
Դուք գիտեք, որ ես պատրաստ եմ լսել ձեզ, 
 +
Դուք գիտեք, որ մի տարակույս կա իմ մեջ, 
 +
Որի լուծման կարիք ունեմ վաղուց ես»։
 +
 +
Ինչպես բազեն, երբ գլխանոցն են հանում, 
 +
Իր թևերն է թափահարում խայտանքից, 
 +
Ցույց տալով որ սավառնել է ցանկանում, 
 +
 +
Այսպես խայտաց այն արծիվը երկնային՝ 
 +
Կազմավորված հոգիներից խնկարկու, 
 +
Եվ երգեց երգ, որ անհայտ էր աշխարհին։ 
 +
 +
Ապա ասաց. «Նա, ով գծեց կարկինով 
 +
Շրջանակը տիեզերքի և այնտեղ 
 +
Լցրեց բազում հայտ ու անհայտ բաներով, 
 +
 +
Կարողացավ իր միտքն այնտեղ դրոշմել 
 +
Այնպես խորունկ, որ նա գլեց ու անցավ 
 +
Այն ամենից, ինչ որ ինքն էր ստեղծել։ 
 +
 +
Դրա փաստը այն գոռոզն է առաջին, 
 +
Որ, թեպետև բարձր է ամեն էակից, 
 +
Գահավիժեց, չսպասելով իր աճին։ 
 +
 +
Նրանից ցած էակները բոլոր այլ 
 +
Փոքր անոթ են ընդունելու այն Բարին, 
 +
Որ չունի վերջ ու սահման մի որոշյալ։ 
 +
 +
Արդ ձեր միտքը, որ համարյա թե միայն 
 +
Մի Նշույլն է աստվածային այն Մտքի, 
 +
Որով լի են արարածներն ամենայն, 
 +
 +
Անկարող է լինել այնքան զորավոր, 
 +
Որ գիտակցի, թե Նախավորը վեր է 
 +
Իրեն հասու սահմաններից հունավոր։ 
 +
 +
Եվ լինելով սահմանափակ մտովի, 
 +
Դուք տեսնում եք Արդարությունը հավերժ, 
 +
Ինչպես աչքն է տեսնում անհունը ծովի։ 
 +
 +
Նա սոսկ ափին նրա հատակն է տեսնում, 
 +
Իսկ բաց ծովում այլևըս չի տեսնում այն, 
 +
Զի ալուցքը այնտեղ շատ է խորանում։ 
 +
 +
Լույս է լոկ այն, որ բխում է Հավերժից, 
 +
Իսկ մնացած ամենայն, ինչ խավար է, 
 +
Մարմնի մթարք կամ մարմնի թույն ժանտալից։ 
 +
 +
Հիմա արդեն քեզ պարզ եղավ բավական 
 +
Խորհուրդը խոր արդարության կենդանի, 
 +
Որի մասին խորհում էիր դա այնքան։ 
 +
 +
Դու կասեիր. «Հնդկաստանում մարդ չկա, 
 +
Որ Քրիստոսի մասին խոսի ու լսի 
 +
Եվ կամ նրա մասին գրի ու կարդա. 
 +
 +
Բայց նա ամբողջ իր խոհերով ու կամքով 
 +
Միշտ եղել է բարեբարո և կյանքում 
 +
Չի մեղանչել ոչ իր գործով, ոչ խոսքով։ 
 +
 +
Նա անկնունք և անհավատ է մեռնում. 
 +
Արդա՞ր բան է դատապարտելը նրան. 
 +
Մի՞թե մեղք է, եթե նա չի հավատում»։ 
 +
 +
Արդ ո՞վ ես դու, որ դատավոր ես դառնում 
 +
Եվ դատում ես հազար մղոնի հեռվից, 
 +
Երբ քո աչքը թիզից այն կողմ չի տեսնում։ 
 +
 +
Անշուշտ, ինձ պես մտածողը խոր ու նուրբ, 
 +
Տարակույսի շատ պատճառներ կունենար, 
 +
Եթե նրան չտասանորդեր Գիրքը Սուրբ։ 
 +
 +
Ո՛վ երկրային անբաններ, ո՛վ մտքեր բութ, 
 +
Աստծու կամքը, որ բարի է ըստ ինքյան, 
 +
Չի շեղվի իր նպատակից բարեգութ։ 
 +
 +
Արդարն այն է, որ Նրան է կամակցում, 
 +
Նա չի դնում էակների մեջ խտիր, 
 +
Որովհետև ինքն է նրանց ստեղծում»։ 
 +
 +
Ինչպես ճայը, ձագուկներին սնելով, 
 +
Բույնի վրա պտտվում է ու ճախրում, 
 +
Ձագն էլ նրան հետևում է աչքերով, 
 +
 +
Այսպես ճախրեց այն արծիվը սրբազան, 
 +
Նրան կազմող հոգիներից խթանված, 
 +
Այսպես աչքով հետևեցի ես նրան։ 
 +
 +
Նա ճախրելով բարբառում էր մեծագոչ, 
 +
«Ինչպես մութ են իմ խոսքերը քեզ համար, 
 +
Այսպես մութ, են դատաստանները Տիրոջ»։ 
 +
 +
Երբ կանգ առան հոգիները հոգնաթիվ, 
 +
Միշտ պահելով կերպարանքը այն արծվի, 
 +
Որ Հռոմին բերեց հարգանք ու պատիվ, 
 +
 +
Նա բարբառեց նորից. «Վայրն այս բերկրալից 
 +
Չելավ նա, ով չհավատաց Քրիստոսին՝ 
 +
Առաջ և կամ հետո նրա մահվանից։ 
 +
 +
Սակայն շատեր, որ դիմում են Քրիստոսին, 
 +
Վերջում նրան նվազ մոտիկ կլինեն, 
 +
Քան նրանք, որ չեն ճանաչել Քիրստոսին։ 
 +
 +
Հաբեշն անգամ կարհամարհի այդ մարդկանց, 
 +
Երբ որ նրանք երկու մասի կջոկվեն, 
 +
Մի մասն հավետ դարձած հարուստ, մյուսն՝ աղքատ։
 +
 +
Պարսիկները ձեր տերերին ի՞նչ կասեն, 
 +
Երբ բաց տեսնեն այն մատյանը, որի մեջ 
 +
Նրանց բոլոր վատ գործերը գրված են։ 
 +
 +
Անդ կերևա Ալբերտի գործն իրական, 
 +
Եվ գրիչն էլ կարձանագրի դա շուտով, 
 +
Թե ինչպես է կործանվելու Պրագան։ 
 +
 +
Անդ կերևա անձկությունը Փարիզի, 
 +
Երբ կեղծ դրամ կհատի նա, ով հետո 
 +
Զոհ կգնա խեթկումներից վարազի։ 
 +
 +
Անդ կերևա տիրության տենչը անհագ 
 +
Սկովտիացու և անգլիացու խելագար, 
 +
Որ չկեցան սահմանների մեջ ներփակ։ 
 +
 +
Դուք կտեսնեք կենցաղը մեղկ ու պագշոտ. 
 +
Իսպանացու և այն բոհեմ արքայի, 
 +
Որ ամենայն լավին մնաց անծանոթ։ 
 +
 +
Դուք կտեսնեք նշանակված I նիշով 
 +
Լավ գործերը Կաղոտանի արքայի, 
 +
Իսկ վատերը՝ նշանակված M նիշով։ 
 +
 +
Դուք կտեսնեք անարգությունն անպատկառ 
 +
Այն մարդու, որ տերն է կղզուն հրաբորբ, 
 +
Ուր Անքիսը ավարտեց կյանքն իր երկար։ 
 +
 +
Եվ ցույց տալու համար՝ ինչքան է նա վատ, 
 +
Նրա մասին հապավներով կգրվի, 
 +
Որ քիչ տեղում նշանակվեն մեղքեր շատ։ 
 +
 +
Եվ կերևան արարքները ախտածին 
 +
Նրա եղբոր ու հորեղբոր, որ իրենց 
 +
Ազնիվ զարմն ու զույգ թագերը պղծեցին։ 
 +
 +
Եվ կերևան գործերը պիղծ ու տխեղծ 
 +
Պորտուգալցու, նորվեգցու և այն սերբի, 
 +
Որ Վենետկի արծաթ դրամը կեղծեց։ 
 +
 +
Օ՛, երջանիկ է Հունգարիան, եթե է՛լ 
 +
Չկեղեքվի։ Երջանիկ է Նավաիրան, 
 +
Եթե լեռով կարողանա պաշտպանվել։ 
 +
 +
Բայց իբրև վատ նախանշան այս բանի, 
 +
Դեռ հեծում են Ֆամակոստան, Նիկոսիան 
 +
Կրունկի տակ իրենց վայրի գազանի, 
 +
 +
Որ մյուսներին ամեն ինչով է նման»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ քսաներորդ===
 +
<poem>
 +
 +
Երբ աշխարհը լուսավորող լուսատուն 
 +
Մայր է մտնում հորիզոնից մեր երկրի, 
 +
Եվ ամենուր լույսն է դառնում նվաղուն, 
 +
 +
Երկինքը, որ նրանով էր լոկ շողում, 
 +
Պսպղում է հանկարծ բազում աստղերով, 
 +
Որոնց մեջ լոկ միակ մի լույս է ցոլում։ 
 +
 +
Ես հիշեցի այս վիճակը երկնքի, 
 +
Երբոր լռեց օրհնյալ կտուցը նրա, 
 +
Որ դրոշն է կայսրության և կայսրերի. 
 +
 +
Զի հոգիներն այն լուսազարդ ու զվարթ, 
 +
Է՛լ ավելի պայծառացած, սկսեցին 
 +
Երգել երգեր, որոնք ես չեմ հիշում արդ։ 
 +
 +
Օ՛, քաղցըր սեր, ուրախությամբ ջերմացած, 
 +
Ինչքա՛ն էիր վառվում նրանց խմբերգում, 
 +
Որ միայն սուրբ խոհերից էր ներշնչված։ 
 +
 +
Երբ հոգիներն այն թանկագին ու շենշող, 
 +
Որոնցով էր լցված գունդը վեցերորդ, 
 +
Դադարեցրին իրենց համերգն առինքնող, 
 +
 +
Ես լսեցի կարկաչն, ասես, գետակի, 
 +
Որ հոսում է ժայռերն ի վար մաքրաջինջ, 
 +
Ցուցադրելով առատությանն իր ակի։ 
 +
 +
Եվ ինչպես որ տավիղը ձայն է հանում 
 +
Բռնատեղից, և կամ ինչպես սրնգի 
 +
Ծակտիքներից շունչը նվագ է դառնում, 
 +
 +
Այսպես առանց հապաղելու՝ կարկաչն այն 
 +
Վեր բարձրացավ պարանոցով արծիվի, 
 +
Եվ այնտեղ էլ անմիջապես դարձավ ձայն։ 
 +
 +
Ապա ձայնն այն խոսքի ձևով դուրս եկավ 
 +
Իր կտուցից, ինչպես սիրտն էր ուզում իմ, 
 +
Ուր խոսքերն այն դրոշմեցի ես անձկավ։ 
 +
 +
«Իմ այն մասը, ոը տեսնում է,— խոսեց նա,— 
 +
Եվ անքթիթ տոկում տեսքին արևի, 
 +
Հարկ է, որ դու դարձնես դետի առարկա. 
 +
 +
Իմ պատկերը կազմող բոլոր լույսերից 
 +
Նրանք, որոնք կազմում են աչքն իմ շողուն, 
 +
Պայծառագույնն են մնացած բոլորից։ 
 +
 +
Այն որ բիբի նման շողում է մեջտեղ, 
 +
Սրբազնագույն Հոգու երգիչը եղավ, 
 +
Որ փոխադրեց տապանակը տեղից տեղ։ 
 +
 +
Արդ նա գիտե արժանիքը իր երգի, 
 +
Ըստ որում դա արդյունք էր իր ներշնչման, 
 +
Որ ստացավ ի տրիտուր իր ձիրքի։ 
 +
 +
Հոնքիս աղեղը կազմող այն հինգ հոգուց 
 +
Նա, ով մոտ է իմ կտուցին, այն անձն է, 
 +
Որ սփոփեց այրուն՝ զրկված իր որդուց։ 
 +
 +
Արդ նա գիտե, թե ինչքան է նստում թանկ 
 +
Քրիստոսին չհետևելն, երբ փորձով 
 +
Ճանաչում է քաղցըր կյանքն ու դառըն կյանք։ 
 +
 +
Հաջորդը, որ հոնք-աղեղիս մեջ այս կոր 
 +
Գրավում է քիչ ավելի բարձըր տեղ, 
 +
Հապաղեցրեց իր մահն անկեղծ աղոթքով։ 
 +
 +
Արդ նա գիտե, որ դատաստանն երկնավոր 
 +
Չի փոփոխվի, թեև երբեմն աղոթքով 
 +
Վաղվան ձգվի կատարվելիքը այսօր։ 
 +
 +
Մյուսը պապին տալու համար Հռոմը մեծ, 
 +
Լոկ լավ մտքով, թեև արդյունքն եղավ վատ, 
 +
Օրենքներն ու ինձ Բյուզանդիոն փոխադրեց։ 
 +
 +
Արդ նա գիտե, թե ինչպես իր լավ մտքից 
 +
Առաջ եկած չարիքն իրեն վատ չեղավ, 
 +
Բայց աշխարհը անչափ տուժեց դրանից։ 
 +
 +
Իսկ նա, որին հոնքիս ներքև ես տեսնում, 
 +
Գուլյելմոն է, ում ողբում է երկիրն այն, 
 +
Օրին Կառլոսն ու Ֆեդերիկն են լացնում։ 
 +
 +
Արդ նա գիտե՝ ինչպես երկինքը արդար 
 +
Սեր է տածում հանդեպ արդար արքային, 
 +
Եվ դա ցույց է տալիս տեսքով իր փարփառ։ 
 +
 +
Ո՛վ կկարծեր ձեր աշխարհում մոլորյալ, 
 +
Որ տրոյացի Ռիֆեոսը կլիներ 
 +
Հինգերորդը այս լույսերից սրբափայլ։ 
 +
 +
Արդ նա գիտե շնորհի մասին երկնային 
 +
Շատ ավելի, քան որ գիտեն աշխարհում, 
 +
Թեև ամեն ինչ չիմանա հիմնովին»։ 
 +
 +
Արտույտն ինչպես, որ, օդի մեջ բարձրացած, 
 +
Նախ դայլայլում և ապա լուռ է մնում, 
 +
Իր վերջացրած գեղգեղանքից գոհացած, 
 +
 +
Այսպես լռեց ու գոհ թվաց պատկերն այն 
 +
Արդարության, որի համար ամեն ինչ 
 +
Կատարվում է վերին կամքի համաձայն։ 
 +
 +
Թեև կասկածս երևում էր հայտնապես, 
 +
Այնպես ինչպես գույնը միջով ապակու, 
 +
Բայց այլևըս չէի կարող լռել ես, 
 +
 +
Եվ հարցըրի դրդված ներքին մղումից, 
 +
«Այդ երկուսը ինչպե՞ս է որ փրկվել են»։ 
 +
Մյուս հոգիներն ուրախացան իմ հարցից։ 
 +
 +
Արծիվն օրհնյալ իր աչքերը ավելի 
 +
Շողացնելով պատասխանեց ինձ այնժամ, 
 +
Որ չմնամ զարմանքի մեջ տանջալի. 
 +
 +
«Տեսնում եմ, որ հավատում ես եղածին, 
 +
Բայց չգիտես, թե դա ինչպես է եղել. 
 +
Հավատում ես, բայց հասու չես դիպվածին։ 
 +
 +
Քո վարմունքով դու նման ես այն մարդուն, 
 +
Որ լավ գիտե լոկ անունը իրերի, 
 +
Բայց չգիտե էությանը նրանց բուն։ 
 +
 +
Արքայությանն երկնից ձեռք են միշտ բերում 
 +
Բառըն սիրո և վառ հույսի զորությամբ, 
 +
Որոնք Աստծու կամեությանն են հաղթում. 
 +
 +
Բայց ոչ ինչպես մարդուն՝ բռնությամբ, 
 +
Այլ հաղթում են, զի նա ուզում է հաղթվել. 
 +
Եվ հաղթըված՝ նա հաղթում է բարությամբ։ 
 +
 +
Այն երկու լույս հոգիները իմ հոնքի 
 +
Մեծ զարմանք են քեզ պատճառում, զի նրանց 
 +
Դա տեսնում ես գրգարանում երկնքի։ 
 +
 +
Նրանք մարմնից ելան իբրև քրիստոնյա, 
 +
Ոչ հեթանոս, հավատալով որ Քրիստոս 
 +
Կրելու է չարչարանքներ բազմօրյա։ 
 +
 +
Մեկը կյանքի կոչվեց խորքից Դժոխքի 
 +
(Որտեղ չկա դեպի բարին վերադարձ) 
 +
Լոկ շնորհիվ վառ հույսի ու աղոթքի, 
 +
 +
Այն վառ հույսի ու աղոթքի առ Աստված, 
 +
Որով միայն նա կարող էր փրկըվել 
 +
Եվ կատարել դեպի բարին շրջադարձ։ 
 +
 +
Խոսքիս նյութը եղող հոգին փառապանծ, 
 +
Կարճ ժամանակ միանալով իր մարմնին, 
 +
Հավտաց նրան, ով փրկել է շատ մարդկանց։ 
 +
 +
Եվ հավատն այդ սիրով այնպես ջերմացավ, 
 +
Որ, երթ որ նա երկրորդ անգամ վախճանվեց, 
 +
Արժանացավ գալու Դրախտն այս անցավ։ 
 +
 +
Իսկ մյուս հոգին, մի երկնային շնորհքով, 
 +
Որ բխում է այնպիսի խոր Ակունքից։ 
 +
Որ նկատել անկարելի է աչքով, 
 +
 +
Ձգտեց միայն արդարության, ուղղության, 
 +
Եվ Աստված էլ, իբրև շնորհ հավելյալ 
 +
Պարզեց նրան խորհուրդը մեր փրկության։ 
 +
 +
Նա հավատաց և այդ պահից սկսյալ 
 +
Չհանդուրժեց պիղծ հավատը հեթանոս 
 +
Ու կշտամբեց մարդկանց բարքերը եղծյալ։ 
 +
 +
Երեք կանայք, որ տեսար մոտն անվի աջ, 
 +
Ծառայեցին նրան իբրև մի կնունք, 
 +
Կնունքից դեռ հազարամյակ մի առաջ։ 
 +
 +
Ո՛վ մեծ խորհուրդ, որքան հեռու է ընկած 
 +
Քո արմատը մշուշապատ աչքերից, 
 +
Որ չեն տեսնում աստվածությունն երկնակաց։ 
 +
 +
Մահկանացու մարդիկ, զգույշ դատեցեք, 
 +
Վասնզի մենք, որ տեսնում ենք Աստուծուն, 
 +
Դեռ ամենայն ընտրյալներին չգիտենք։ 
 +
 +
Մենք գոհ ենք մեր այս գիտությամբ անկատար. 
 +
Մեր բարիքն է լոկ կամենալ այն, ինչ որ 
 +
Կամենում է Աստուծո կամքը արդար»։
 +
 +
Այսպես պատկեր արդարության արծվենի 
 +
Բաց անելու համար միտքն իմ կարճատես, 
 +
Ինձ դաս տվեց հաճելի ու պիտանի։ 
 +
 +
Եվ ինչպես որ տավղահարը սխրալի 
 +
Իր նվագով ձայնակցում է լավ երգչին, 
 +
Եվ դրանով երգը դարձնում դյուրալի, 
 +
 +
Այսպես երկու լույս–հոգիները օրհնյալ 
 +
Բոցկլտալով ու շողալով միասին, 
 +
Ինչպես մեկտեղ թարթող աչքեր հրափայլ,
 +
Ընկերակցում էին արծվի խոսքերին։
 +
</poem>
 +
 +
===Երգ քսանմեկերորդ===
 +
<poem>
 +
 +
Իմ հայացքն ու հոգին արդեն իսկ նորից 
 +
Ուղղվել էին դեպի չքնաղ տիրուհիս, 
 +
Ինձ խզելով ուրիշ ամեն խոհերից։ 
 +
 +
Նա չէր ժպտում։ «Եթե ժպտամ,— ինձ ասավ,— 
 +
Դու կդառնաս Սեմելեի ճիշտ նման, 
 +
Երբ նա ամբողջ իր էությամբ մոխրացավ։ 
 +
 +
Քանզի եթե գեղեցկությունս ռոշնական 
 +
(Որ երկինք առ երկինք ինչքան բարձրանանք, 
 +
Շողշողում ու շըլացնում է այնքան),
 +
 +
Չափ չունենա, ապա և նա կշողա 
 +
Այն աստիճան, որ մարմնական աչքը քո 
 +
Նրա փայլին ամենևին չի տոկա։ 
 +
 +
Մենք յոթերորդ պայծառ երկինքը ելանք, 
 +
Որ, ընկնելով Առյուծի տակ, նրա հետ 
 +
Ցած է հղում իր շողերը բազմերանգ։ 
 +
 +
Դու մտքովըդ քո աչքերին հետևիր, 
 +
Եվ քեզ հստակ կցոլանա պատկերն այն, 
 +
Որ կերևա այս երկնքում լուսալիր»։ 
 +
 +
Ով որ գիտնար, թե ինչպիսի հաճույքով 
 +
Նայում էի իմ տիրուհուն երկնագեղ, 
 +
Կհասկանար այն զգացումը, որով 
 +
 +
Պատրաստ էի կատարելու ես հլու 
 +
Ուշագրավ նոր ոլորտում երկնային 
 +
Այն, ինչ նա ինձ կթելադրեր անելու։ 
 +
 +
Այս երկնքում, որ դառնում է երկրի շուրջ 
 +
Եվ կրում է անունը այն արքայի, 
 +
Որի օրոք ոչ մի չարիք չկար լուրջ, 
 +
 +
Տեսա սանդուղք մի ոսկեգույն, լուսաշող, 
 +
Այնքան բարձր ու ամբարձաձիգ դեպ երկինք, 
 +
Որ մինչև ծայրն աչքըս հասնել չէր կարող։ 
 +
 +
Տեսա, որ այն սանդղից իջնում էին վար 
 +
Լույս-հոգիներ այնքան անթիվ, որ կարծես 
 +
Այդտեղից են ծագում լույսերն աստղավառ։ 
 +
 +
Ճայերն ինչպես, երբ օրը նոր է ծագած, 
 +
Բնազդաբար սլանում են տարմերով, 
 +
Որ տաքացնեն իրենց թևերը սառած, 
 +
 +
Ապա մի տարմն անվերադարձ հեռանում, 
 +
Երկրորդ տարմը վերադառնում է նորից, 
 +
Իսկ երրորդը պտտվում է նույն տեղում։ 
 +
 +
Այսպես արին լույս-հոգիները հիշյալ, 
 +
Եվ իջնելով միասնաբար վերևից 
 +
Հասան սանդղի աստիճանին որոշյալ։ 
 +
 +
Եվ այն հոգին, որ ձեզ մոտիկ էր կանգնել, 
 +
Այնքան շողաց, որ ես մտքումս ասացի. 
 +
«Տեսնում եմ, որ ուզում է ինձ գոհացնել»։ 
 +
 +
Բայց տիրուհիս, որ կերպն ու պահը գիտեր 
 +
Իմ խոսելու և լռելու, լուռ մնաց, 
 +
Իսկ իմ լռելն ակամայից ի դեպ էր։ 
 +
 +
Տեսնելով որ մնում էի այդպես լուռ, 
 +
Իմ տիրուհին ուղղվեց դեպ ինձ և ասաց. 
 +
«Արդ փափագըդ հայտնիր նրան և հարց տուր»։ 
 +
 +
Եվ ես նրան. «Արժանիքով այնպես չեմ, 
 +
Որ լինեմ քո պատասխանին արժանի, 
 +
Սակայն ի սեր իմ տիրուհու երկնաճեմ, 
 +
 +
Ո՛վ դու հոգի երանելի ու պայծառ, 
 +
Խնդրում եմ ինձ պատասխանիր, թե ինչու 
 +
Հատկապես դու ինձ մոտ եկար ու կեցար։ 
 +
 +
Ասա նաև, թե ինչու այս ոլորտում 
 +
Լռել է այն դրախտային երգն անուշ, 
 +
Որ լսվում էր ստորակա մարզերում»։ 
 +
 +
«Դու թույլ ականջ ու աչք ունես,— նա ասաց,– 
 +
Այս ոլորտում այն պատճառով չեն երգում, 
 +
Ինչ պատճառով որ տիրուհիդ չժպտաց։ 
 +
 +
Ես ցած իջա այս սրբազան սանդուղքով 
 +
Նրա համար, որ քեզ հաճույք պատճառեմ 
 +
Իմ խոսքերով և լուսափայլ իմ տեսքով։ 
 +
 +
Դա չի բխում մասնահատուկ իմ սիրուց, 
 +
Զի բոլորն էլ այստեղ այրվում են սիրով, 
 +
Ինչպես հայտնի է դա նրանց շողալուց։ 
 +
 +
Բայց վեհ սերը, որ ծառա է դարձնում մեզ 
 +
Այն խորհուրդին, որ տիեզերքն է վարում, 
 +
Ինձ բերել է այստեղ, ինչպես տեսնում ես»։ 
 +
 +
Ես ասացի. «Արդ ինձ պարզ է, սուրբ հոգի, 
 +
Թե ինչպես աստ ինքնաբուխ սերը բավ է՝ 
 +
Հետևելու կամքին Հավերժ էակի։ 
 +
 +
Սակայն մի բան չեմ հասկանում եմ դյուրին, 
 +
Ինչո՞ւ համար ընկերներիդ մեջ բազում 
 +
Միմիայն դու սահմանվեցիր այդ դերին»։ 
 +
 +
Ես դեռ չէի ավարտել հարցըս արծարծ, 
 +
Երբ այն լուսեղ հոգին սկսեց ինք իր շուրջ 
 +
Պտույտ գործել երկանի պեսշատադարձ. 
 +
 +
Եվ պատասխան տվեց սիրո հրայրքով. 
 +
«Աստվածային լույսը հեղում է վրաս, 
 +
Թափանցելով ինձ պարաբող շողերով։ 
 +
 +
Եվ այդ ուժը միանալով իմ մտքին, 
 +
Ինձ այնքան է վերացնում ինձանից, 
 +
Որ հասցնում է մինչև նրա Ակունքին։ 
 +
 +
Այդտեղից է բխում խինդըս խանդավառ, 
 +
Եվ այն լույսը, որով շողում եմ այստեղ, 
 +
Համազոր է հայեցությանն իմ պայծառ։ 
 +
 +
Բայց ամենից պայծառատես մեր հոգին 
 +
Կամ ամենից խոր տեսանող սերովբեն 
 +
Անկարող է գոհացում տալ քո հարցին. 
 +
 +
Զի քո հարցը այնքան շատ է խորանում 
 +
Անդունդի մեջ հավերժական խորհուրդի, 
 +
Որ մարդկային մտքից հեռու է մնում։ 
 +
 +
Մահկանացու աշխարհը երբ դու դառնաս, 
 +
Ասա մարդկանց, որ թող ոչ ոք չփորձի 
 +
Լուծել նման խորհուրդներ խոր ու անհաս։ 
 +
 +
Միտքը այստեղ լույս է, այնտեղ՝ մթասքող, 
 +
Արդ դատիր, թե ինչպես կարող են երկրում 
 +
Անել այն, ինչ երկնում անել չեն կարող»։ 
 +
 +
Նրա խոսքերն ընդհատեցի ընդհուպ ես, 
 +
Եվ այդ հարցը արդեն մի կողմ թողնելով, 
 +
Նրան հարցրի, թե ինքն ով էր իսկապես։ 
 +
 +
«Ոչ շատ հեռու քո հայրենի քաղաքից, 
 +
Ծովափերի միջև երկու՝ կան լեռներ 
 +
Այնքան, բարձըր, որ անցնում են ամպերից, 
 +
 +
Եվ կազմում են Կատրիա կոչված մի բարձունք, 
 +
Որի ներքև կա մի մենիկ վանատուն, 
 +
Ուր կար միայն աստվածային պաշտամունք»։ 
 +
 +
Այսպես սկսեց, նա բարբառել, երրորդ հեղ. 
 +
Ապա հարեց. «Ծառայությանն Աստուծո 
 +
Այնպես էի ինձ նվիրել ես այնտեղ, 
 +
 +
Որ, սնվելով միայն ձեթով ճաշերով, 
 +
Ցուրտն ու տաքը տանում էի հեշտությամբ, 
 +
Եվ գոհանում հայեցական խոհերով։ 
 +
 +
Այդ վանքը, որ միշտ, տալիս էր Դրախտին 
 +
Առատ պտուղ, հիմա այնքան է ամուլ, 
 +
Որ դա շուտով պարզ կդառնա ամենքին։ 
 +
 +
Ես կոչվել եմ այնտեղ Պիեր Դամիանո 
 +
Եվ մեղապարտ Պետրոս կոչվել այն վանքում, 
 +
Որ գտնվում է ծովափին Ադրիո։ 
 +
 +
Ինձ ապրելու քիչ ժամանակ էր մնում, 
 +
Երբ ակամա ընդունեցի խույրը այն, 
 +
Որ միշտ վատից վատագույնին է անցնում։ 
 +
 +
Սիմոն Կեփասն ու Անոթը Ընտրության 
 +
Միշտ քայլել են ոտաբոբիկ ու քաղցած, 
 +
Իրենց սնունդն անռելով ըստ պատահման։ 
 +
 +
Իսկ այսօրվա հովիվները հոգևոր 
 +
Ուզում են, որ իրենց տանեն դեսպակով 
 +
Եվ բարձրացնեն փեշերն իրենց ծալքավոր. 
 +
 +
Կամ շուրջառով ծածկեն իրենց հեծած ձին, 
 +
Իբրև երկու անասուն մեկ մորթի տակ. 
 +
Եվ այս բոլորն հանդուրժում ես, Աստված իմ»։
 +
 +
Ալս խոսքերից շատ հոգիներ բոցալի 
 +
Բազրոտներով ցած իջան ու հիռ եկան, 
 +
Եվ հիռ գալով բորբոքվեցին ավելի։ 
 +
 +
Ապա նրանք այն հոգու շուրջ կանգ առան 
 +
Եվ ճչացին ձայնով այնպես ահագին, 
 +
Որ չի լսվել մեր աշխարհում ձայն նման. 
 +
 +
Խոսք չլսվեց, ճիչը այնքան էր ուժգին։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ քսաներկուերորդ===
 +
<poem>
 +
 +
Զարմանքից ու ահից դարձա մերձավոր 
 +
Իմ տիրուհուն, ինչպես փոքրիկ երեխան 
 +
Դիմում է դեպ վաստահելի գիրկը մոր. 
 +
 +
Եվ նա մոր պես, որի ձայնից փաղաքուշ 
 +
Սիրտ է առնում իր զավակը տագնապած, 
 +
Ինձ ուղերձեց այս խոսքերը սրտաբաժ. 
 +
 +
«Չգիտե՞ս, որ երկնքում ես հիմա դու, 
 +
Չգիտե՞ս, որ այստեղ սուրբ է ամեն ինչ 
 +
Եվ ամեն ինչ բխում սիրուց կենսատու։ 
 +
 +
Արդ դատիր, թե ինչքան հուզեր պիտի քեզ 
 +
Իմ ժպիտն ու հոգիների երգը սուրբ, 
 +
Եթե մի ճիչ տպավորեց քեզ այդպես։ 
 +
 +
Թե լսեիր ճիչի բառերը նրանց, 
 +
Կիմանայիր այն դատաստանը արդար, 
 +
Որ անպայման դու կտեսնես չմեռած։ 
 +
 +
Երկնի սուրը ոչ շատ արագ է կտրում, 
 +
Ոչ շատ դանդաղ, բացի նրա կարծիքից, 
 +
Ով անձկությամբ կամ վախով է սպասում։ 
 +
 +
Բայց հիմա դու մյուսների կողմ դարձիր, 
 +
Եվ հայացքդ եթե ուղղես դեպ այն կողմ, 
 +
Դու կտեսնես այլ հոգիներ լուսածիր»։ 
 +
 +
Ես շուռ տվի իմ հայացքը երկյուղած 
 +
Եվ անդ տեսա լույս հոգիներ բազմաթիվ, 
 +
Որ զարդարված էին շողքով փոխադարձ։ 
 +
 +
Նման էի նրան, ով իր տենչը սուր 
 +
Զսպում է և չի հանդգնում հարցեր տալ, 
 +
Վախենալով, որ նեղություն կտա զուր։ 
 +
 +
Եվ ամենից շողշողունը ու մեծղին 
 +
Այն թանկագին գոհարներից մոտ եկավ, 
 +
Որպեսզի շուտ գոհացում տա իմ իղձին։ 
 +
 +
Ապա ասաց. «Եթե որ դու տեսնեիր 
 +
Այն սերը վառ, որ այրում է մեզ այստեղ, 
 +
Քո մտածումն անշուշտ հայտնի կանեիր։ 
 +
 +
Բայց որպեսզի դու չուշանաս հասնելու 
 +
Նպատակիդ վսեմ, կտամ պատասխան 
 +
Քո հարցին, որ վարանում ես հայտնելու։ 
 +
 +
Կասինոյի լեռան բագինն երբեմնի 
 +
Հաճախում էր ժողովուրդը մոլորյալ 
 +
Եվ քիչ հակված դեպ հավատը կենդանի։ 
 +
 +
Ես նա եմ, որ առաջինը տարա անդ 
 +
Նրա անունն, ով նոր հավատ էր բերել, 
 +
Բարձրացնելու մեզ մեր կյանքից հնավանդ։ 
 +
 +
Վերուստ վրաս այնքան շնորհ էր իջել, 
 +
Որ շատերին դարձի բերի ամբարիշտ 
 +
Պաշտամունքից, որով աշխարհ էր տարվել։ 
 +
 +
Այս մյուսները հայեցողներ են նման, 
 +
Բոցավառված աստվածային այն սիրով, 
 +
Որ ծնում է հույզեր, գործեր սրբազան։ 
 +
 +
Այստեղ Մակկարն ու Ռոմալդն են բարեծին. 
 +
Այստեղ են ողջ իմ եղբայրները, որոնք 
 +
Հոգով, մարմնով վանքերի մեջ փակվեցին»։
 +
 +
Եվ ես. «Սերը, որ դու բերում ես ի հայտ 
 +
Քո խոսքերով, և երևույթդ բարի, 
 +
Որ տեսնում եմ շողյունների մեջ ձեր այդ, 
 +
 +
Բաց արին իմ վստահությանն հանդեպ ձեզ 
 +
Այնպես, ինչպես ճառագայթներն արևի 
 +
Բաց են անում վարդի թերթերը պես-պես։ 
 +
 +
Սակայն, հայր իմ, ստույգ ասա, ինձ խնդրեմ, 
 +
Ես կարո՞ղ եմ այնքան շնորհ ստանալ, 
 +
Որ իսկական քո պատկերով քեզ տեսնեմ»։ 
 +
 +
Եվ նա. «Եղբայր, կկատարվի իղձը քո 
 +
Ամենաբարձր երկնագնդում, այնտեղ են 
 +
Բավարարվում բոլոր իղձերը արգո։ 
 +
 +
Այնտեղ լրման ու ավարտման է հասնում 
 +
Ամեն բաղձանք, այնտեղ ամեն մի մասնիկ 
 +
Հավետ անշարժ ու անփոփոխ է մնում։ 
 +
 +
Երկնագունդն այդ ոչ տեղ ունի, ոչ շարժում. 
 +
Մեր սանդուղքը բարձրանում է մինչև անդ, 
 +
Դրա համար նրա ծայրը չես տեսնում։ 
 +
 +
Այս սանդուղքը մինչև գագաթն հեռավոր 
 +
Տեսավ Հակոբ Նահապետը, երբ նրան 
 +
Երևաց այն՝ հրեշտակներով բեռնավոր։ 
 +
 +
Հիմա ոչ ոք չի բարձրանում այս սանդղով, 
 +
Իսկ իմ ախտի վանականները երկրում 
 +
Զբաղված են միայն թղթեր տողելով։ 
 +
 +
Այն վանքերն, ուր ծաղկում էին սուրբ բարքեր, 
 +
Արդ որջեր են, սքեմներն էլ վանական 
 +
Լոկ դարձել են վատ ալյուրով լի պարկեր։ 
 +
 +
Վաշխը այնքան ատելի չէ երկնքին, 
 +
Որքան բաշխը հասույթների վանական, 
 +
Որ խեղում է մոնազների հենց հոգին։ 
 +
 +
Ինչ որ ունի եկեղեցին իբր ավանդ, 
 +
Պատկանում է աղքատներին աղցավոր, 
 +
Ոչ կղերին կամ լրբերին մանավանդ։ 
 +
 +
Այնքան եղկ ու մեղկ է բնույթը մարդու, 
 +
Որ լավ սկիզբն ավելի կարճ է տևում, 
 +
Քան պտկելուց մինչև պտղելը բարդու։ 
 +
 +
Պետրոսն սկսեց առանց ոսկու, արծաթի, 
 +
Ես սկսեցի աղոթքներով, պասերով, 
 +
Ֆրանկիսկն էլ սկսեց կյանքով աղքատի։ 
 +
 +
Թև բաղդատես բարվոք սկիզբը նրանց 
 +
Այն ուղու հետ, ուր հաջորդներն են հասել, 
 +
Կտեսնես, որ ճերմակը սև է դարձած։ 
 +
 +
Սակայն սրանց դարձի բերելը այնքան 
 +
Մեծ հրաշք չէ, որքան հրաշքն այն, որով 
 +
Ետ քաշվեցին Կարմիր ծովն ու Հորդանան»։ 
 +
 +
Այսպես խոսեց և իր խմբին միացավ. 
 +
Ապա ամբողջ խումբը ի մի հավաքվեց 
 +
Եվ պտուտքող հողմի նման բարձրացավ։ 
 +
 +
Իմ տիրուհին այնժամ նրանց ետևից 
 +
Ինձ վեր մղեց այն սանդուղքով երկնաձիգ, 
 +
Մի ուժով, որ գերիվեր էր իմ ուժից։ 
 +
 +
Երկրում ոչ ոք իր ուժերով բնական 
 +
Չի բարձրացել շարժմամբ այնպես սրընթաց, 
 +
Որ կարենար հավասարվել իմ շարժման։ 
 +
 +
Երանի թե ես տեսնեի, ընթերցող, 
 +
Փառքը երկնի, ուր հասնելու համար ես 
 +
Զղջացել եմ իմ մեղքերը ծանրացող. 
 +
 +
Հրի միջից դու չես քաշի մատը քո 
 +
Այնպես արագ, ինչպես արագ ես հասա 
 +
Աստղահույլն այն, որ գալիս է Ցլից հետո։ 
 +
 +
Ո՛վ ջինջ աստղեր, ո՛վ վառ լույսեր դուք անշեջ, 
 +
Ձեզնից եմ ես անտարակույս ստացել 
 +
Մեծ կամ փոքըր հանճարը, որ կա իմ մեջ։ 
 +
 +
Ձեզ հետ ծագում և ձեզ հետ էր մայր մտնում 
 +
Ստեղծողը մահկանացու կյանքերի, 
 +
Երբ ես ծնունդ առա Տոսկան աշխարհում։ 
 +
 +
Եվ երբ որ ինձ շնորհ արվեց ելնելու 
 +
Այն երկինքը, որի հետ եք պտտվում, 
 +
Ինձ վիճակվեց ձեր հույլի մեջ ընկնելու։ 
 +
 +
Հիմա ձեզ եմ դիմում հոգով երկյուղած, 
 +
Որպեսզի ձեր ներզորությունն ստանամ 
 +
Կատարելու դժվար քայլն ինձ մնացած։ 
 +
 +
«Դու բարձրագույն երկնին այնքան մոտեցար,– 
 +
Ասաց այնժամ Բեատրիչեն,— որ պետք է 
 +
Քո հայացքը լինի վճիտ ու պայծառ։ 
 +
 +
Սակայն քանի դա դեռ այնտեղ չես հասել, 
 +
Մի ակնթարթ նայիր ներքև և տես, թե 
 +
Քո ոտքի տակ ինչքան աշխարհ ես անցել, 
 +
 +
Որպեսզի դու կարողանաս գոհ սրտով 
 +
Ներկայանալ հաղթանակի բանակին, 
 +
Որ ահա քեզ երևալու է շուտով»։ 
 +
 +
Այնժամ ես յոթ երկինքներին նայեցի, 
 +
Իսկ երկիրն ինձ այնքան ճղճիմ երևաց, 
 +
Որ նրա այդ խղճուկ տեսքից ժպտացի։ 
 +
 +
Եվ լիովին համամիտ եմ հիմա ես 
 +
Նրանց հետ, որ բանի տեղ չեն դնում այն 
 +
Եվ խորհում են երկնի մասին մշտապես։ 
 +
 +
Ներքև տեսա Լատոնայի վառ աղջկան, 
 +
Առանց սակայն այն բծերի, որոնք ես 
 +
Վերագրեցի նոսր ու ստվար խտության։ 
 +
 +
Ես դիմացա որդուդ դեմքին, Հիպերիոն, 
 +
Եվ տեսա թե ինչպես նրա շուրջբոլոր 
 +
Պտույտ էին գործում Մայան ու Դիոն։ 
 +
 +
Ապա տեսա Յապիտերը մեղմաբար 
 +
Հոր և որդու միջև, և ինձ պարզ եղավ, 
 +
Թե ինչու են սրանք տեղեր փոխում հար։ 
 +
 +
Այսպես տեսա ողջ երկինքները յոթնյակ 
 +
Իրենց ստույգ արագությամբ, մեծությամբ 
 +
Եվ միջակա տարածությամբ բովանդակ։ 
 +
 +
Մշտահոլով աստղահույլից Երկվորյակ 
 +
Տեսա երկիրն իր սարերով, ձորերով, 
 +
Որտեղ մարդիկ այնքան դարձել են վայրագ։ 
 +
 +
Ապա դարձա նարից դեմքին գեղաթով։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ քսաներեքերորդ===
 +
<poem>
 +
 +
Ինչպես թռչունն, ուստերի մեջ ծվարած, 
 +
Իր ձագերի բույնի մոտ է անցկացնում 
 +
Ողջ գիշերը, երբ աշխարհն է խավարած, 
 +
 +
Թե տեսնելու նրանց դեմքերն անձկալի, 
 +
Թե ճարելու նրանց համար ուտելիք, 
 +
Մի ծանըր գործ, սակայն այնքան հաճելի, 
 +
 +
Եվ վաղ ժամին ճյուղի վրա է թառում 
 +
Ու ըղձակաթ սպասում է արևին, 
 +
Պիշ նայելով, թե այգը երբ է բացվում,— 
 +
 +
Այսպես կանգնած սպասում էր տիրուհիս, 
 +
Հայացքն ուղղած դեպի այն կողմն երկնքի, 
 +
Ուր արևը դանդաղընթաց է գալիս։ 
 +
 +
Ես տեսնելով նրան այդպես մտասույզ, 
 +
Նմանվեցի այն մարդուն, որ անձկությամբ 
 +
Սպասում է մի նոր բանի բարեհույս։ 
 +
 +
Սակայն անցավ շատ կարճատև ժամանակ 
 +
Սպասելուց մինչև պահն այն ցանկալի, 
 +
Երբ երկինքը լուսավորվեց բովանդակ։ 
 +
 +
Բեատրիչեն ասաց. «Հիմա կտեսնես 
 +
Սուրբ ընտրանին Քրիստոսի հաղթական. 
 +
Ահավասիկ հիմա կգա ասպարեզ»։ 
 +
 +
Նրա դեմքը բոցավառվում էր կարծես, 
 +
Եվ աչքերը այնպես փայլում բերկրանքից, 
 +
Որ լռությամբ ստիպված եմ անցնել ես։ 
 +
 +
Ինչպես Տրիվիան լիալրման օրերում 
 +
Պսպղում է Նիմֆաների մեջ հավերժ, 
 +
Որոնք երկնի կամարի զարդն են կազմում, 
 +
 +
Այսպես տեսա լույսերի մեջ բազմազան, 
 +
Մի վառ արև, որ շողում էր նրանց մեջ, 
 +
Ինչպես մերը, աստղերի մեջ այլազան։ 
 +
 +
Այդ փառահեղ էությունից ակնառու 
 +
Ճաճանչում էր մի լույս այնքան փողփողուն, 
 +
Որ աչքերըս անզոր էին տոկալու։ 
 +
 +
Բեատրիչե, առաջնորդ իմ քաղցրանուշ։ 
 +
Նա ինձ ասաց. «Դա մի շողյուն է, որին 
 +
Ի զորու չէ հաղթահարել ոչ մի ուժ։ 
 +
 +
Դրա մեջ է Միտքն ու Ուժը վեհածին, 
 +
Որ երկնի ու երկրի միջև անցք բացավ, 
 +
Որին մարդիկ այնքան երկար տենչացին»։ 
 +
 +
Ինչպես շանթը, ծավալվելով շատ արագ, 
 +
Ամպի միջից դուրս է ժայթքում ուժգնաթափ, 
 +
Եվ ցած իջնում իր բնությանն հակառակ, 
 +
 +
Այսպես միտքըս, գերաճելով վայելքից, 
 +
Դուրս եկավ իր սահմաններից բնական, 
 +
Եվ չիմացավ, թե ինչ եղավ այն պահից։ 
 +
 +
«Բսյց աչքերըդ և ինձ նայիր վերստին. 
 +
Դու այնպիսի բաներ տեսար քո աչքով, 
 +
Որ կարող ես հիմա տոկալ իմ ժպտին»։ 
 +
 +
Ես այն մարդու նման էի ճիշտ դարձել, 
 +
Որ ուշքի է գալիս տեսած տեսիլքից, 
 +
Բայց մոռացած՝ զուր է ճգնում այն հիշել, 
 +
 +
Երբ լսեցի այդ առաջարկն ուղղված ինձ 
 +
Արժան այնքան երախտիքի անմոռաց, 
 +
Որ չի ջնջվի հիշողության մատյանից։ 
 +
 +
Եթե բոլոր պոետներն ինձ օգնեին, 
 +
Որոնց Պոլիմն ու քույրերը մյուս բոլոր 
 +
Ամենաքաղցր իրենց՝ կաթով սնեցին, 
 +
 +
Չէի հասնի ճշմարտության մասնիկին, 
 +
Երգելով այն ժպիտը սուրբ ու չքնաղ, 
 +
Որ շողում էր նրա դեմքին խնդագին։ 
 +
 +
Արդ քանի որ ես Դրախտն եմ պատկերում, 
 +
Սուրբ պոեմս պետք է ոստում կատարի, 
 +
Ինչպես նա, ով ճամփան փակված է գտնում։ 
 +
 +
Արդեն նյութը դժվարին ու դժնդակ 
 +
Այնքան ծանր է մահկանացու ուսերիս, 
 +
Որ ամոթ չէ, եթե դողամ նրա տակ։ 
 +
 +
Ուղին, որով հանդուգն նավս է անցնում, 
 +
Հարմար չէ ոչ փոքրածավալ, մակույկին, 
 +
Ոչ նավորդին, որ իր ուժն է խնայում։ 
 +
 +
«Ինչո՞ւ դեմքիս սիրահարված ես այնքան, 
 +
Որ չես նայում Քրիստոսի շողերի 
 +
Ներքո ծաղկող այս պարտեզին դյութական։ 
 +
 +
Այնտեղ է վարդն, որի մեջ Բանն Աստուծո 
 +
Մարմին առավ, այնտեղ են և շուշաններն, 
 +
Որոնց բույրով բացվեց ուղին հավատո»։ 
 +
 +
Այսպես ասաց Բեատրիչեն, և ես, որ 
 +
Պատրաստ էի նրա կոչին անսալու, 
 +
Պիշ նայեցի այն պարտեզին լուսավոր։ 
 +
 +
Ինչպես երկրում մերթ տեսել եմ աչքերով 
 +
Ծաղկուն մի մարդ՝ ամբողջովին ողողված 
 +
Ամպը ճեղքած արևային շողերով, 
 +
 +
Այսպես, տեսա այնտեղ բազում հոգիներ 
 +
Լուսավորված վերուստ իջնող շողերով, 
 +
Որոնց աղբյուրն անհնար էր ինձ տեսնել։ 
 +
 +
Ո՛վ բարի ուժ, որ շողացիր այդպես վառ, 
 +
Դու բարձրացար, որպեսզի ես կարենամ 
 +
Վերստանալ տեսողությունն, իմ պայծառ։ 
 +
 +
Այն ծաղիկը, որ ակնարկեց տիրուհիս, 
 +
Եվ որին ես ոգեկոչում եմ հավետ, 
 +
Իր վառ լույսով, հափշտակել էր հոգիս։ 
 +
 +
Հենց որ պարզվեց իմ աչքերին զուգական 
 +
Պայծառությունն ու մեծությունը նրա, 
 +
Որ երկնում ու երկրում եղավ հաղթական, 
 +
 +
Երկնի խորքից մի ջահ իջավ ասպարեզ, 
 +
Որ դառնալով, պտտվելով ընդհոլով, 
 +
Շրջապատեց նրան պսակ մի որպես։ 
 +
 +
Երկրում հնչող մի քաղցրավաչ մեղեդի, 
 +
Ունակ մարդու հոգին, համակ դյութելու, 
 +
Թվալու էր նման ամպի որոտի, 
 +
 +
Բաղդատությամբ հրեշտակային այն երգի, 
 +
Որով ջահը փառաբանեց գոհարին, 
 +
Որ ամենից թանկագին զարդն էր երկնի։ 
 +
 +
«Հրեշտակային սերն ու ոգին եմ բարի, 
 +
Որ դառնում եմ էակի շուրջ երջանիկ, 
 +
Որ իր ծոցում կրեց փրկիչն աշխարհի, 
 +
 +
Եվ կդառնամ, ո՛վ թագուհի երկնային, 
 +
Մինչև որ դու ելնես որդուդ ետևից, 
 +
Եվ թո մուտքով պճնես երկինքը վերին»։ 
 +
 +
Ահա այսպես վերջանում էր երգը այն, 
 +
Իսկ մյուս բոլոր հոգիները լուսազարդ 
 +
Մարիամ անունն էին կրկնում միաձայն։ 
 +
 +
Կամար կազմող երկնագունդը տիեզերքի, 
 +
Որ լինելով բարձրադիրը բոլորից, 
 +
Աստծու շնչով ներգործվում է ուղղակի, 
 +
 +
Իր կորությամբ այնքան հեռու էր մեզնից, 
 +
Որ այնտեղից, ուր գտնվում էի ես, 
 +
Նրա տեսքը տեսանելի չէր դեռ ինձ։ 
 +
 +
Բայց նայվածքըս բավական ուժ չունեցավ 
 +
Հետևելու լուսապսակ թագուհուն, 
 +
Որ ետևից որդու վերև բարձրացավ։ 
 +
 +
Մանուկն ինչպես, երբ սնուցվել է կաթով, 
 +
Իր թևերը դեպի մայրն է երկարում, 
 +
Թելադրված խանդաղակաթ, ջերմ սիրով, 
 +
 +
Այսպես այն լույս-հոգիները մի առ մի 
 +
Վեր համբարձան, հայտնելով այն սերը սուրբ, 
 +
Որ սնուցում էին հանդեպ Մարիամի։ 
 +
 +
Ապա նրանք անշարժ կեցան իմ դիմաց, 
 +
Օրհներգելով այնպես «Երկնից թագուհի», 
 +
Որի հմայքն ես տակավին չեմ մոռցած։ 
 +
 +
Որքան ունեն հարստություն լիառատ 
 +
Հոգիներն այն, որոնք եղան աշխարհում 
 +
Սերմնացաններ գործերի լավ, անարատ։ 
 +
 +
Այստեղ ապրում և այստեղ են վայելում 
 +
Այն գանձերը, որոնք գնով զրկանքի 
 +
Ձեռք բերվեցին բաբելոնյան աքսորում։ 
 +
 +
Աստ տոնում է իր հաղթանակը հավետ 
 +
Աստուծո և Մարիամի վեհ որդյակի 
 +
Հովանու տակ և հին ու նոր սրբոց հետ 
 +
 +
Նա, ում ձեռքն են բանալիներն այդ փառքի։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ քսանչորսերորդ===
 +
<poem>
 +
 +
«Ո՛վ կոչեցյալք օրհնյալ Գառի ընթրիքի, 
 +
Ուր այնպիսի սնունդ եք դուք ստանում, 
 +
Որ ձեր քաղցը հագեցնում եք լիուլի։ 
 +
 +
Եթե կանխավ սա Աստուծո շնորհիվ 
 +
Ճաշակում է փշրանքը ձեր սեղանի, 
 +
Դեռ չավարտած կյանքի ընթացքը լրիվ, 
 +
 +
Հաշվի առեք նրա պապակն անհատնում 
 +
Եվ գոհացրեք, դուք խմում եք այն 
 +
Ակից, Ուրկից նրա մտածումներն են բխում»։ 
 +
 +
Այսպես խոսեց Բեատրիչեն ոգևոր, 
 +
Եվ հոգիներն սկսեցին պտտվել, 
 +
Բոցկլտալով աստղերի պես գիսավոր։ 
 +
 +
Եվ ինչպես որ անիվներն են պտտվում 
 +
Ժամացույցի, բայց պտտվում են այնպես, 
 +
Որ մեկն՝ անշարժ, մյուսը շարժուն է թվում, 
 +
 +
Այսպես իրենց ոչ միակերպ պտույտով 
 +
Շարժվում էին պարախմբերն այն հոգվոց, 
 +
Առավել կամ նվազ արագ ընթացքով։ 
 +
 +
Իսկ մի խմբից առավել վեհ, ջերմեռանդ, 
 +
Դուրս եկավ մի երանելի այնքան վառ, 
 +
Որ նրա պես պայծառության չկար անդ։ 
 +
 +
Երեք անգամ նա տիրուհուս շուրջ դարձավ, 
 +
Երգելով մի այնպիսի երգ երկնային, 
 +
Որ չեմ կարող պատկերացնել ես բնավ։ 
 +
 +
Ուստի պետք է դա զանց առնեմ ես այստեղ, 
 +
Քանզի տալու համար պատկերը դրա, 
 +
Խոսքը պետք է լինի անչափ գունագեղ։ 
 +
 +
«Ով սուրբ քույր իմ, դու միայն քո խանդակաթ 
 +
Սիրո ուժով ինձ հանում ես այն խմբից, 
 +
Որի հետ ես պտտվում եմ անընդհատ»։ 
 +
 +
Կանգ առնելով լուսահոգին այն օրհնյալ, 
 +
Արտաբերեց այս խոսքերը ոգեշունչ, 
 +
Դիմելով դեպ իմ տիրուհին հիազմայլ։ 
 +
 +
Եվ տիրուհիս՝ «Ո՛վ դու մեծ այր փառալից, 
 +
Որին Տերը բանալիները հանձնեց, 
 +
Ցած բերելու այս բարձունքից ցնծալից, 
 +
 +
Քննիր սրան հարցերում ծանր ու թեթև 
 +
Էության շուրջ այն հավատի, որով դու 
 +
Ծովի վրա քայյում էիր անդեդև։ 
 +
 +
Որ նա ունի ճշմարիտ սեր, լույս, հավատ, 
 +
Գաղտնիք չէ քեզ, զի դա տեսնում ես այնտեղ, 
 +
Ուր ամեն ինչ երևում է բացահայտ։ 
 +
 +
Բայց քանի որ արքայությունն այս երկնի 
 +
Ձեռք է բերվում լոկ հավատով ճշմարիտ, 
 +
Թող նա խոսի և նրա փառքն հռչակի»։ 
 +
 +
Աշակերտը ինչպես լռին ու հլու 
 +
Սպասում է իր ուսուցչի հարցերին, 
 +
Փաստարկելու համար և ոչ վճռելու, 
 +
 +
Այսպես և ես զինված ամեն փաստարկով, 
 +
Պատրաստ էի պատասխաններն իմ տալու 
 +
Այդօրինակ մի քննիչի փառագով։ 
 +
 +
«Լավ քրիստոնյա, ասա, խոսիր բացահայտ, 
 +
Հավատն ի՞նչ է»։ Ես բարձրացրի գլուխն իմ 
 +
Դեպի լույսն այն, ուրկից ձայնն էր գալիս այդ։ 
 +
 +
Ապա դարձա իմ տիրուհուն ուղեկից. 
 +
Նա նշանով ինձ հասկացրեց, որ հիմա 
 +
Հարկ է զեղեմ հյութըս ներքին ակունքից։ 
 +
 +
«Եթե պետք է իմ հավատը ճշմարիտ 
 +
Խոստովանեմ նախամարտկիդ վեհագույն, 
 +
Ապա ես քեզ կարտահայտվեմ աներկմիտ,— 
 +
 +
Ասացի ես։— Հայր իմ, ինչպես ճիշտ գրեց 
 +
Քո եղբայրը, որը քեզ հետ միասին 
 +
Հռոմն ուղիղ ճանապարհի մեջ դրեց, 
 +
 +
Հավատն հիմքն է ամեն բանի հուսացված 
 +
Եվ փաստարկը չերևացող բաների. 
 +
Սա է նրա էությունը անկասկած»։ 
 +
 +
Եվ նա ասաց. «Դու շիտակ ես մտածում, 
 +
Եթե լավ ես հասկանում, թե ինչու նա 
 +
Հավատը հիմք ու փաստարկ է համարում»։ 
 +
 +
Ես ասացի. «Խորհուրդները իրերի, 
 +
Որ ինձ այստեղ երկնքում են երևում, 
 +
Այնքան մութ են մարդկանց համար աշխարհի, 
 +
 +
Որ նրանց գոյն հավատի՛ մեջ է միայն, 
 +
Որի վրա հիմնված է հույսը վեհ. 
 +
Դրանից էլ հիմքի բնույթ ունի այն»։ 
 +
 +
Եվ մենք պետք է դատենք ըստ այդ հավատքի 
 +
Գոյի մասին խորհուրդների անմատույց, 
 +
Դրանից էլ բնույթ ունի փաստարկի»։ 
 +
 +
Եվ նա ասաց. «Եթե ամեն ինչ այսպես 
 +
Պարզ ու հստակ հասկանային աշխարհում, 
 +
Չէր ունենա սոփեստությունն ասպարեզ»։ 
 +
 +
Այսպես ոգեց հուրը սիրո հավաստի, 
 +
Հետո հարեց. «Բավական լավ խոսեցիր 
 +
Էության և արժեքի շուրջ հավատի։ 
 +
 +
Բայց ասա, թե դու քո հոգում այն ունե՞ս»։ 
 +
Ես ասացի. «Այո, ունեմ լիուլի, 
 +
Եվ այդ մասին ոչ մի կասկած չունեմ ես»։ 
 +
 +
Եվ նա ասաց խորքից լույսի իր պայծառ. 
 +
«Որտեղի՞ց քեզ այդ գոհարը թանկագին, 
 +
Որը հիմքն է ամեն գործի բարերար»։ 
 +
 +
Այնժամ նրան ես ասացի. «Սուրբ Հոգու 
 +
Շունչը առատ, որ սփռված է բոլոր 
 +
Էջերի մեջ Մատյանների Սուրբ երկու, 
 +
 +
Մի փաստարկ է, որ այնպիսի մեծ ուժով 
 +
Հաստատում է հարկն ու հարգը հավատի, 
 +
Որ փաստերն այլ զուր են թվում նրա քով»։ 
 +
 +
Եվ նա ասաց. «Սուրբ Մատյանները երկու, 
 +
Որ այսպիսի հետևության քեզ բերին, 
 +
Ինչո՞ւ Աստծուց ներշնչված ես գտնում դու»։ 
 +
 +
Ես ասացի. «Ապացույցը այդ բանի 
 +
Հրաշքներն են, որոնք վեր են բնության 
 +
Միջոցներից և ուժերից կենդանի»։ 
 +
 +
Պատասխանեց. «Ո՞վ է դրանք հավաստում։ 
 +
Հենց այդ երկու Մատյանները սրբազան, 
 +
Որոնք միայն դրանց մասին են փաստում»։ 
 +
 +
Եվ ես. «Եթե աշխարհն առանց հրաշքի 
 +
Քրիստոնեացավ, դա այնպիսի հրաշք է, 
 +
Որ այլ փաստերն երևում են փանաքի. 
 +
 +
Զի դու աղքատ ու ծոմ մտար ասպարեզ 
 +
Բարի սերմը սերմանելու այնտեղ, ուր 
 +
Նախ այգի էր, իսկ արդ դարձել է երեզ»։ 
 +
 +
Երբ լռեցի, հոգիների սուրբ դասում 
 +
«Զքեզ, Աստուած, գովաբանեմ» երգն հնչեց 
 +
Մի ձայնով որ միակն երկնում են լսում։ 
 +
 +
Եվ հոգևոր այն իշխանը, որ կարգին 
 +
Քննել էր ինձ հարցերի շուրջ հավատի 
 +
Ու ինձ հասցրել եզրափակիչ կետերին, 
 +
 +
Շարունակեց. «Սուրբ շնորհը լուսատու 
 +
Մինչև այստեղ լուսավորեց միտքը քո, 
 +
Որ կարենաս պարտ ու պատշաճ դատել դու, 
 +
 +
Եվ ես գոհ եմ քո պատասխան-խոսքերից. 
 +
Սակայն ի՞նչն է քո հավատի առարկան, 
 +
Եվ քաղել ես դու ինչպիսի՞ աղբյուրից»։ 
 +
 +
«Հայր սուրբ, դու, որ տեսանող ես աննման, 
 +
Եվ որ երկրում հավատացիր դու այնպես, 
 +
Որ ընկերիցդ առաջ իջար գերեզման,— 
 +
 +
Ասացի ես,— արդ ուզում ես, որ հայտնեմ, 
 +
Թե ի՛նչն է բուն առարկան իմ հավատի, 
 +
Եվ որտեղի՛ց այդ հավատը ես ունեմ։ 
 +
 +
Պատասխանեմ. ես հավատում եմ Աստծուն 
 +
Միակ, հավերժ, որ երկինքներն է շարժում, 
 +
Եվ սիրով ու բարությամբ է առլեցուն։ 
 +
 +
Այդ հավատիս ապացույցները չեն լոկ 
 +
Բնական ու բնազանցական, այլ նաև 
 +
Ճշմարտությունն այն, որ հայտնել են իրոք 
 +
 +
Վեհ Մովսեսը, մարգարեքն ու սաղմոսներ, 
 +
Ավետարանն ու հենց դուք, որ գրեցիք, 
 +
Երբ Սուրբ Հոգին լուսավորեց միտքը ձեր։ 
 +
 +
Հավատում եմ երեք հավերժ անձերի, 
 +
Որոնք մեկ ու երրյակ էակ են կազմում, 
 +
Որին «է» և «են» կցվում են անթերի։ 
 +
 +
Աստվածության այս խորհուրդը խորիմաստ 
 +
Ավետարանն իր մասերով այլևայլ 
 +
Դրոշմել է իմ մտքի մեջ բարեբաստ։ 
 +
 +
Սա է հիմքը, սա է կայծը այն անշեջ, 
 +
Որ, աճելով, դառնում է բոց կենդանի 
 +
Եվ զերթ աստղը երկնում՝ շողում է իմ մեջ»։ 
 +
 +
Ինչպես տերը, երբ տոնում է մի լավ լար, 
 +
Ցնծությունից գրկում է իր ծառային, 
 +
Հենց որ արդեն նա մնում է մունջ ու լուռ, 
 +
 +
Այսպես հենց որ ես լռություն պահեցի, 
 +
Երեք անգամ շուրջըս դարձավ, օրհնեց ինձ 
 +
Այն լույս հոգին, որի դրդմամբ խոսեցի,— 
 +
 +
Այնքան գոհ էր նա թվում իմ խոսքերից։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ քսանհինգերորդ===
 +
<poem>
 +
 +
Եթե մի օր այս պոեմը սրբազան, 
 +
Որին երկինքն ու երկիրը ձեռք տվին, 
 +
Եվ ինձ արժեց շատ տարիներ տքնաջան, 
 +
 +
Մեղմի ոխը, ոչ ինձ վանեց հայրենի 
 +
Այն փարախից, ուր քնեցի որպես գառ 
 +
Հակառակորդ գայլերի մեջ վայրենի, 
 +
 +
Այնժամ իբրև պոետ այնտեղ կդառնամ 
 +
Այլ հասակով ու հռչակով և դափնին 
 +
Մկրտությանս ավազանում կստանամ։ 
 +
 +
Հավատն այն, որ մեզ դարձնում է կամակից 
 +
Աստվածության, ես ստացա հենց այնտեղ, 
 +
Եվ Պետրոսն էլ դրա համար օրհնեց ինձ։ 
 +
 +
Ապա դեպ մեզ շարժվեց մի լույս առանձին 
 +
Այն օղակի միջից, ուրկից ելել էր 
 +
Քրիստոսի փոխանորդը առաջին։ 
 +
 +
Տիրուհիս ինձ այնժամ ասաց ցնծաձայն։ 
 +
«Նայիր, նայիր, ահա իշխանն հոգևոր, 
 +
Որի համար այցելում են Գալիցիան»։ 
 +
 +
Այնպես ինչպես մի աղավնի թառելով 
 +
Ընկերոջ մոտ՝ նրա հանդեպ հայտնում է 
 +
Սեր ու գորով, պտտվելով, մնչելով, 
 +
 +
Այսպես մեկը իշխաններից այն պայծառ 
 +
Ջերմ ընդունեց մյուս իշխանին, գովելով 
 +
Այն սնունդը, որ ջամբում է իրենց հար։ 
 +
 +
Երբ վերջացան ողջույնները փոխադարձ, 
 +
Ամեն մեկը շլացնելու աստիճան, 
 +
Շողշողաց ու լռին կանգնեց իմ դիմաց։ 
 +
 +
Բեատրիչեն այնժամ ասաց ժպտալի. 
 +
«Ո՛վ պանծալի հոգի, դու որ գրեցիր 
 +
Վեհանձնության մասին երկնից արքայի, 
 +
 +
Քննիր սրան, հույսի մասին դու մի քիչ. 
 +
Դու գիտես, որ եղար նշանը դրա, 
 +
Երբ երեքիդ ընտրեց Հիսուսը փրկիչ»։ 
 +
 +
«Սրտով արի ու կորովի դու մնա. 
 +
Ով գա այստեղ մահկանացու աշխարհից, 
 +
Հարկ է, որ մեր ճաճանչներից զորանա»։
 +
 +
Երկրորդ հոգուց այս խրախույսն ինձ տրվեց. 
 +
Եվ հայացքըս ես ուղղեցի վեհերին, 
 +
Որոնց լույսը ինձ նախապես շլացրեց։ 
 +
 +
«Մեր վեհափառ Տերը թույլ է տվել քեզ, 
 +
Որ դու դեռ ողջ՝ գաս իր սրահը ներքին 
 +
Եվ այնտեղ իր իշխաններին հանդիպես։ 
 +
 +
Ու տեսնելով այս բուն պալատը վերին, 
 +
Ամրապնդես քո և այլոց մեջ հույսն այն, 
 +
Որից երկրում սեր է ծագում առ բարին։ 
 +
 +
Արդ ասա ինձ՝ ի՞նչ է հույսը և ինչպե՞ս 
 +
Քո հոգու մեջ այն ծագում է ու ծաղկում»։ 
 +
Այսպես հարեց երկրորդ հոգին լուսատես։ 
 +
 +
Եվ ողորմած իմ տիրուհին, որ այսքան 
 +
Վսեմական բարձունքներն էր ինձ հանել, 
 +
Իմ փոխարեն այսպես տվեց պատասխան. 
 +
 +
«Քրիստոնեից համընդհանուր աշխարհում 
 +
Ոչ ոք չունի այնքան շատ հույս, որքան սա, 
 +
Ինչպես գրված է դա երկնի մատյանում։ 
 +
 +
Ուստի սրան շնորհ տրվեց մասնավոր 
 +
Եգիպտոսից Երուսաղեմ երթալու՝ 
 +
Դեռ չավարտված իր պայքարը երկրավոր։ 
 +
 +
Մյուս կետերը, որ դու հարցրիր հեզաբար, 
 +
Որպեսզի նա հիմք ունենա պատմելու, 
 +
Թե հույսն, ինչքան հաճելի է քեզ համար, 
 +
 +
Այդ հարցերին ինքը կտա պատասխան, 
 +
Քանզի դրանք դժվարին ու կնճռոտ չեն, 
 +
Եվ Աստուծո շնորհն օգնի թող նրան»։ 
 +
 +
Իբր աշակերտ, որ վստահ ու համարձակ 
 +
Պատմում է իր իմացածը ուսուցչին, 
 +
Որ ցույց տա իր գիտելիքը բովանդակ, 
 +
 +
Ասացի. «Հույսն սպասումն է ապագա 
 +
Ստույգ փառքի, որին ծնունդ են տալիս 
 +
Երկնի շնորհն ու արժանիքը առկա։ 
 +
 +
Այդ լույսը ինձ շատ աստղերից է գալիս. 
 +
Բայց իմ սրտում այն ծորողը առաջին 
 +
Եղավ վսեմ օրհներգիչը Բարձրյալի։ 
 +
 +
Իր օրհներգում նա ասում է. «Թող հուսան 
 +
Ի քեզ նրանք, որ քո անունը գիտեն»։ 
 +
Հավատացյալք կա՞ն, որոնք դա չիմանան։ 
 +
 +
Դու էլ Թղթովդ համակեցիր ինձ հույսով, 
 +
Այնպես որ ես դրանով եմ տոգորված, 
 +
Եվ սիրտն այլոց ողողում եմ ձեր լույսով»։ 
 +
 +
Մինչդեռ ահա այսպես էի խոսում ես, 
 +
Լուսահոգին թրթռում էր ու շողում 
 +
Լուսաթրթիռ, փաղփուն փայլակ մի որպես։ 
 +
 +
Ապա ասաց. «Սերը, որով այրվում եմ 
 +
Հանդեպ հույսի, որ ուղեկցեց ինձ կյանքում 
 +
Մինչև վերջին իմ մարտն և մահը դժխեմ, 
 +
 +
Ինձ մղում է հոժարակամ քեզ հարցնել, 
 +
Թե ինչ է քո տածած հույսի առարկան, 
 +
Որ ի վերուստ քեզ համար է խոստացվել»։ 
 +
 +
Ես ասացի. «Կտակարանն հին ու նոր 
 +
Ցույց են տալիս այն նպատակը, որին 
 +
Նկրտում Են հոգիները բարեշնորհ։ 
 +
 +
Արդ Եսային ասում է, որ ամեն ոք 
 +
Հագնելու է երկու հանդերձ երկնքում 
 +
Եվ ապրելու այնտեղ առոք ու փառոք։ 
 +
 +
Քո եղբայրը այս հայտնությունն ավելի 
 +
Լավ է պարզում, երբ խոսում է սպիտակ 
 +
Հանդերձների մասին հոգվոց ցնծալի»։ 
 +
 +
Երբ վերջացրի այս խոսքերը պարզարան, 
 +
Մեր վերևում հնչեց «Ի քեզ յուսասցին», 
 +
Որին ամբողջ խումբը տվեց պատասխան։ 
 +
 +
Հուսկ նրանց մեջ մի լույս շողաց այնպես վառ, 
 +
Որ նման աստղ եթե լիներ Խեցգետնում, 
 +
Ձմռան ամսում չէր լինի օր մի խավար։ 
 +
 +
Օրիորդն ինչպես վեր է կենում պարելու, 
 +
Լոկ անելու համար պատիվ նոր հարսին, 
 +
Ոչ թե իրեն ցուցադրելու, սիգալու, 
 +
 +
Այսպես լույսն այդ մատչեց մյուս երկուսին, 
 +
Որոնք մղված իրենց սիրուց խանդավառ, 
 +
Երգում էին ու կաքավում միասին։ 
 +
 +
Նա նրանց հետ մեկտեղ երգեց ու պարեց, 
 +
Իսկ տիրուհիս լուռ ու անշարժ հարսի պես 
 +
Իր հայացքը նրանց վրա բևեռեց։ 
 +
 +
«Սա նա է, որ իր գլուխը հանգչեցրեց՝ 
 +
Հավալուսնի կրծքին, և որ նրանից, 
 +
Մի մեծագույն հանձնառություն ընդունեց»։ 
 +
 +
Այսպես ասաց ինձ տիրուհիս անբասիր, 
 +
Բայց խոսելով և խոսելուց հետո դեռ. 
 +
Չդադարեց նրանց նայել ուշադիր։ 
 +
 +
Ինչպես նա, ով ճիգ ու ջանք է գործ դնում 
 +
Արեգակի խավարումը տեսնելու 
 +
Եվ նայելով հանդերձ ոչինչ չի տեսնում, 
 +
 +
Այսպես եղա լույսից հագա բարեբաստ։ 
 +
Սա ինձ ասաց. «Ինչո՞ւ ես քեզ կուրացնում. 
 +
Դու ճգնում ես տեսնել այն, ինչ չկա աստ։ 
 +
 +
Մարմինս երկրում արդ հող է ու կլինի 
 +
Մյուսների հետ, քանի այստեղ թիվը մեր 
 +
Վերուստ նշված քանակության չի հասնի։ 
 +
 +
Այս երջանիկ վայրը ելան սոսկապես 
 +
Երկու էակ իրենց կրկնակ հանդերձով 
 +
Եվ այս մասին ձեր աշխարհում կպատմես»։ 
 +
 +
Այս խոսքերից՝ պարը հոգվոց լուսազգյաց 
 +
Դադար առավ և նրա հետ միասին 
 +
Նրանց խմբերգն երեք ձայնից կազմված, 
 +
 +
Այնպես, ինչպես խոնջենքից կամ վտանգից 
 +
Խուսափելու համար թիերը ջրում 
 +
Կանգ են սանում նավապետի սուլոցից։ 
 +
 +
Օ՜, ինչ հուզում ես ապրեցի ներքնապես, 
 +
Երբ շուռ գալով դեպ իմ չքնաղ տիրուհին, 
 +
Չկարեցա նրան տեսնել, թեև ես 
 +
 +
Իր մոտ էի և երջանիկ լիովին։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ քսանվեցերորդ===
 +
<poem>
 +
 +
Կուրանալուց մինչ վախենում էի ես, 
 +
Այն վառ լույսից<ref>''Այն վառ լույսից'' — Հովհաննես առաքյալի լույսից։</ref>, որ ինձ այդպես շլացրեց, 
 +
Ուշագրավ մի ձայն ելավ փութապես, 
 +
 +
Ինձ ասելով. «Քանի դու դեռ չես գտել 
 +
Իմ պատճառով կորցրած լույսը աչքերիդ, 
 +
Կարող ես դա մտքիդ լույսով փոխարինել։ 
 +
 +
Ուրեմն ասա՝ ո՞ւր է ձգտում քո հոգին<ref>''Ո՞ւր է ձգտում քո հոգին'' — ի՞նչ բանի է ուղղված քո սերը, ի՞նչն է քո սիրո առարկան։</ref>. 
 +
Իմացիր, որ տեսողությունն աչքերիդ 
 +
Թուլացած է, բայց չի հանգած լիովին։ 
 +
 +
Զի տիրուհիդ, որ քեզ վերև է տանում 
 +
Աստվածային այս մարզերով լուսեղեն, 
 +
Անանիայի ուժը ունի իր աչքում»<ref>''Անանիայի ուժը ունի իր աչքում'' — Բեատրիչեն իր նայվածքով կարող է Դանտեին վերադարձնել տեսողությունը, ինչպես Քրիստոսի առաջին հետևորդներից Անանիան Պողոս առաքյալին վերադարձրեց տեսողությունը, երբ նրան մկրտեց («Գործք առ.» Թ, 10-12)։</ref>։ 
 +
 +
Ես ասացի. «Թող դարմանվեն վաղ կամ ուշ 
 +
Իմ աչքերը, ուրկից սիրտըս թափանցեց 
 +
Այն սերը հուր, որով այրվում եմ դեռ հույժ։ 
 +
 +
Վեհ Բարիքը<ref>''Վեհ բարիքը...'' '' գերագույն բարիքը, աստված։</ref> արքունիքի երկնային 
 +
Եվ սկիզբը և վախճանն է իմ սիրո, 
 +
Որով համակ տոգորված է իմ հոգին»։ 
 +
 +
Այն նույն ձայնը, որ իմ երկյուղներ ցրել, 
 +
Որի պատճառն իմ շլացումն էր լույսից, 
 +
Ինձ թելադրեց նորից մի քիչ բարբառել, 
 +
 +
Ինձ ասելով. «Սիրո մասին միտքը քո 
 +
Պետք է պարզվի, պետք է ասես հիմա դու, 
 +
Թե ինչն ուղղեց վերև աղեղըդ սիրո»։ 
 +
 +
Եվ ես նրան. «Իմ մեջ սերը առ Աստված 
 +
Առաջացավ փաստարկներով բանական 
 +
Եվ հայտնությամբ, որ այստեղից է իջած. 
 +
 +
Զի բարիքը, երբ այն լավ է ճանաչվում, 
 +
Սեր է հրահրում, և հրահրում այնքան շատ, 
 +
Որքան բարիք է այն իր մեջ ընդգրկում։ 
 +
 +
Արդ Աստածո բարիքն այնքան է շռայլ, 
 +
Որ նրանից բացի ամեն այլ բարիք 
 +
Նրա շողի լոկ մի նշույլն է անփայլ։ 
 +
 +
Եվ ով որ այս ճշմարտությանն է տեղյակ, 
 +
Բուռըն սիրով պետք է հակվի դեպի նա 
 +
Ավելի քան, դեպի ուրիշ մի էակ։ 
 +
 +
Ճշմարտությունն այդ պարզում է իմ առջև 
 +
Նա<ref>''Նա'' — հավանաբար Արիստոտելը։</ref>, ով նշում է, թե Սերը առաջին 
 +
Հիմքն է ամեն գոյացության հարատև։ 
 +
 +
Այդ պարզում է Արարչի խոսքը անգամ, 
 +
Երբ մի անգամ նա ասել է Մովսեսին. 
 +
«Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ»<ref>''«Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ»'' '' տես «Գիրք Ելից» ԼԳ, 17-19։</ref>։ 
 +
 +
Դու ևս այդ պարզում ես ինձ, երբ քո հին 
 +
Երկըդ վսեմ<ref>''Երկըդ վսեմ'' — նկատի ունի Հովհաննեսի «Հայտնությունը» կամ, գուցե, «Ավետարանը»։</ref>, ավելի քան ուրիշ երկ, 
 +
Խորհուրդները երկնի հայտնում է երկրին»։ 
 +
 +
Եվ նա ասաց. «Դատողությամբ մարդկային 
 +
Ու նրա հետ ներդաշնակող հայտնությամբ 
 +
Քո մեծ սերը ուղղված է առ վեհ Բարին։ 
 +
 +
Սակայն դու ինձ դարձյալ ասա պարզորեն 
 +
Այլ պատճառներ ունե՞ս նրան սիրելու, 
 +
Եվ հայտնիր, թե պատճառներն այդ որո՞նք են»։ 
 +
 +
Քրիստոսի արծվի<ref>''Քրիստոսի արծվի'' — Հովհաննեսի։</ref> միտքը սրբազնյա 
 +
Ես հասկացա, և ես նույնիսկ զգացի, 
 +
Թե պատասխանս ուր էր ուզում տանել նա։ 
 +
 +
Ես ասացի. «Այն պատճառները բոլոր, 
 +
Որ կարող են սիրտը ուղղել առ Աստված, 
 +
Նպաստել են իմ այդ սիրույն անմոլոր։ 
 +
 +
Գոյությունը տիեզերքի և մարդու, 
 +
Մահը Նրա, ով այն կրեց մեզ համար, 
 +
Եվ մեր հույսը հավերժ կյանքով ապրելու, 
 +
 +
Այս բոլորը, ասվածի հետ միասին, 
 +
Ինձ դուրս բերին մոլոր սիրո օվկիանից 
 +
Եվ ճշմարիտ սիրո ափը հանեցին։ 
 +
 +
Իսկ տերևներն<ref>''Իսկ տերևներն...'' — քանի որ հավերժական պարտիզպանը աստված է, ըստ ավետարանական պատկերի (Հովհ. ԺԵ, 1), ապա պարտեզը նրա կողմից կառավարված աշխարհն է, իսկ տերևները, աստվածային շնորհով օժտված էակներն են, որոնց պետք է սիրել ըստ նրանց օժտվածության աստիճանի։</ref>, որ աճում են պերճորեն 
 +
Հավերժական պարտիզպանի պարտեզում. 
 +
Ես սիրում եմ այնքան, որքան արժան են»։ 
 +
 +
Երբ լռեցի, հնչեց ամբողջ երկնքով 
 +
Մի դաշնալուր ու քաղցըր երգ՝ «Սուրբ, սուրբ, սուրբ»։ 
 +
Եվ տիրուհիս ձայնակցում էր հրճվանյքով։
 +
 +
Եվ ինչպես մարդ, մի վառ լույսից արձակված, 
 +
Հանկարծակի արթնանում է իր քնից, 
 +
Շնորհիվ իր կապիճների գրգռված, 
 +
 +
Եվ մի րոպե խուսափում է տեսածից, 
 +
Մինչև նրան աջակցության չհասնի 
 +
Տեսողական ունակությունը նորից, 
 +
 +
Այսպես ցրվեց մշուշը իմ աչքերից 
 +
Շողյուններով իմ տիրուհու աչքերի, 
 +
Որոնց փայլը կնկատվեր շատ հեռվից։ 
 +
 +
Եվ այնժամ ես տեսա հստակ, անաղոտ, 
 +
Ու զարմանքով հարցրի նրան, թե ով կա 
 +
Չորրորդ լույսում, որ երևում է մեզ մոտ։ 
 +
 +
Եվ տիրուհիս. «Այդ լույսի մեջ մերձավոր 
 +
Գտնվում է հոգին մարդու առաջին, 
 +
Ում ստեղծեց Զորությունը նախավոր»։ 
 +
 +
Ինչպես ճյուղը, երբ մի քամի է անցնում, 
 +
Նախ հակվում է դեպի գետին և ապա 
 +
Իր սեփական ուժով նորից բարձրանում, 
 +
 +
Այսպես, գլուխս ես ապշահար հակեցի, 
 +
Սակայն շուտով բարձրացըրի նորից այն 
 +
Եվ խոսելու տենչով վառված ասացի. 
 +
 +
«Ո՛վ արարած, որ միայն դու չափահաս 
 +
Ստեղծվեցիր, ո՛վ մարդկության նախահայր, 
 +
Որին ամեն մի կին աղջիկ է և հարս<ref>''Որին ամեն մի կին աղջիկ է և հարս'' — եթե Ադամը հայրն է բոլոր մարդկանց, ապա ամեն կին նրա աղջիկն է, իբրև նրա սերունդ և նրա հարսն է, իբրև նրա սերնդի կին։</ref>, 
 +
 +
Թախանձագին խնդրում եմ թեզ, որ խոսես, 
 +
Դու տեսնում ես իմ ցանկությունը այրող. 
 +
Ես կլռեմ, որպեսզի շատ լսեմ քեզ»։ 
 +
 +
Եվ ինչպես ձին, որին սթար է պատում, 
 +
Երերվում է նրա ներքո, և ծածքի 
 +
Խաղացքներով իր ցանկությունն է հայտնում, 
 +
 +
Նմանապես և այն հոգին նախաստեղծ 
 +
Պլպլումով իրեն պատող շողերի 
 +
Ինձ հայտնեց իր խնդակցությունը անկեղծ։ 
 +
 +
Ապա ասաց. «Թեպետև դու լռում ես, 
 +
Բայց քո իղձը ես ավելի լավ գիտեմ, 
 +
Քան այն, ինչ որ լավ հայտնի է թվում քեզ։ 
 +
 +
Ես տեսնում եմ դա Ճշմարիտ Հայելում<ref>''Ճշմարիտ հայելում'' — աստծու մեջ։</ref>, 
 +
Ուր ամեն ինչ ցոլանում է նրա մեջ, 
 +
Բայց ինք լրիվ ոչ մի բանում չի ցոլում։ 
 +
 +
Դու ուզում ես իմանալ, թե ե՞րբ Աստված 
 +
Ինձ զետեղեց այն պարտեզում բարձրաբերձ<ref>''Պարտեզում բարձրաբերձ'' — Երկրային դրախտի դյութական անտառում։</ref>, 
 +
Որտեղից քեզ բացվեց ուղին վերընթաց. 
 +
 +
Որքա՞ն ատեն այնտեղ ուրախ ապրեցի, 
 +
Ի՞նչն էր պատճառն աստվածային բարկության, 
 +
Եվ ո՞րն էր այն լեզուն, որով խոսեցի։ 
 +
 +
Որդյակ, գիտցիր, որ պատճառն իմ արտաքսման<ref>''Պատճառն իմ արտաքսման...'' — Ադամը չորս թվարկված հարցերին պատասխանում է ոչ ըստ նրանց հերթականության, այլ ըստ կարևորության. և պատասխանելով առաջին հերթին երրորդ հարցին, ասում է, որ Եդեմից իր արտաքսվելու պատճառը եղավ ոչ թե արգելված պտղի ճաշակումը, այլ դրանով գիտակցաբար խախտելը աստծու կողմից մարդու համար նշված չափն ու սահմանը։</ref> 
 +
Եղավ ոչ թե ճաշակումը չար պտղից, 
 +
Այլ լոկ այն, որ չափ անցկացրի ու սահման։ 
 +
 +
Չորս հազար և երեք հարյուր երկու ամ<ref>''Չորս հազար և երեք հարյուր երկու ամ...''— Ադամը 4302 տարի մնացել է Լիմբոսում, իսկ դրանից առաջ երկրի վրա ապրել է 930 տարի։</ref> 
 +
Ես բաղձացի երանության՝ այն վայրում, 
 +
Ուրկից Վիրգիլն եկավ քեզ մոտ փութակամ. 
 +
 +
Բայց նախքան այդ, երբ ողջ էի դեռ երկրում, 
 +
Ինը հարյուր երեսուն հեղ ես տեսա 
 +
Արեգակի պտույտը իր ուղեծրում։ 
 +
 +
Իմ ստեղծած լեզուն հանգել էր իսպառ, 
 +
Երբ Նեմբրոթը իր մարդկանց հետ տակավին 
 +
Անմիտ գործին<ref>''Անմիտ գործին'' — Բաբելոնի աշտարակաշինության (Հմմտ. «Դժ,» ԼԱ, 77—78. «Քավ.» ԺԲ, 34—36)։</ref> չէր ձեռնարկել խոլաբար։ 
 +
 +
Տևական չէ արգասիքը մտքերի, 
 +
Մարդկանց կամքի քմհաճության պատճառով, 
 +
Որ փոխվում է ազդեցությամբ աստղերի։ 
 +
 +
Շատ բնական բան է խոսելը մարդկանց. 
 +
Բայց այս կերպ կամ այն կերպ խոսելը ոչ թե 
 +
Բնությունից, այլ մարդկանցից է կախված։ 
 +
 +
Երբ դեռ չէի իջել խորքը Դժոխքի, 
 +
I<ref>''I'' — մեկ, միակ. այսպես է Դանտեն կոչում աստծու սկզբնական անունը։</ref> էր կոչվում երկրում Բարին Գերագույն, 
 +
Որի մեջ է լոկ աղբյուրն իմ բերկրանքի. 
 +
 +
Այնուհետև նա EL<ref>''El'' — եբրայերեն լեզվում աստծու սովորական անունը։</ref> կոչվեց, ըստ որում 
 +
Փոփոխվում է մարդկանց լեզուն, ճիշտ ինչպես 
 +
Տերևներն են տերևներին հաջորդում։ 
 +
 +
Եդեմական լեռան վրա երկնաձիգ<ref>''Եդեմական լեռան վրա երկնաձիգ...'' — պատասխանելով երկրորդ հարցին։ Ադամն ասում է, որ ինքը Երկրային դրախտում մնաց ընդամենը վեց ժամ։</ref> 
 +
Ես մնացի, մեղքից առաջ և հետո, 
 +
Առավոտից մինչև ժամն այն փոխանցիկ, 
 +
 +
Երբ քառորդ է փոխում արևն հարագո»։
 +
</poem>
 +
 +
===Երգ քսանյոթերորդ===
 +
<poem>
 +
 +
«Փառք Հոր, Որդւոյ, Հոգւոյն Սրբոյ» օրհներգեց 
 +
Դրախտն ամբողջ ձայնով այնպես դյութական, 
 +
Որ զգլխիչ արբեցություն ինձ տվեց։ 
 +
 +
Ինձ թվում է, թե իմ տեսածը բոլոր 
 +
Տիեզերքի մի ժպիտն էր, որ հոգիս 
 +
Համակում էր զմայլանքով անսովոր։ 
 +
 +
Ո՛վ անպատում խինդ ու խնծիղ անխռով. 
 +
Ո՛վ սիրո ու խաղաղության կյանք համակ. 
 +
Ո՛վ ճշմարիտ հարստություն ապահով։ 
 +
 +
Առջևս էին չորս ջահերը լուսավոր, 
 +
Իսկ այն ջահը, ոը առաջինն երևաց, 
 +
Սկսեց դառնալ ավելի վառ ու բոսոր 
 +
 +
Եվ նա այնպես փոխվեց, ինչպես կփոխվեր 
 +
Լուսնթագը, եթե նրա գույնը բաց 
 +
Հրատի վառ կարմիր գույնին վերածվեր։ 
 +
 +
Տիեզերքի նախախնամողն անթերի 
 +
Ամենուրեք լռություն էր պարտադրել 
 +
Դասերի մեջ երանելի սրբերի, 
 +
 +
Երբ լսեցի. «Մի զարմանա, եթե ես 
 +
Գույն եմ փոխում, հիմա սրանք էլ բոլոր 
 +
Գույն կփոխեն, երբ ես խոսեմ խստապես։ 
 +
 +
Նա, ով երկրում բռնի գահս է գրավել, 
 +
Գահըս, գահըս, որ թափուր է Աստուծո 
 +
Որդու աչքին, իմ գերեզմանն է դարձրել 
 +
 +
Մի կոյանոց աղտեղության և արյան. 
 +
Որի համար՝ գահավիժյալն այստեղից 
 +
Դժոխքի մեջ կուրախանա անպայման»։ 
 +
 +
Այս խոսքերից պատեց երկինքը համակ 
 +
Այն շառ գույնով, որ ամպերն են ստանում 
 +
Այգի և կամ մայրամուտի ժամանակ։ 
 +
 +
Ինչպես կինը մաքուր վարքով ու բարքով. 
 +
Երբ լսում է մեկի հանցանքը միայն, 
 +
Ամոթանքից գունափոխվում է դեմքով, 
 +
 +
Այսպես փոխվեց Բեատրիչեն հեղակարծ. 
 +
Ես կարծում եմ երկինքն այսպես մռայլվեց, 
 +
Երբ չարչարվեց Քրիստոսը խաչաբարձ։ 
 +
 +
Ապա հոգին մի ձայնով, որ այլայլվել 
 +
Ու փոխվել էր ոչ պակաս քան դեմքը իր, 
 +
Շարունակեց այսօրինակ բարբառել. 
 +
 +
«Աստուծո հարսն իմ արյունով չսնվեց, 
 +
Ոչ էլ սնվեց Լինի, Կլետի արյունով, 
 +
Որ ձեռք բերեր ոսկու դեզեր մեծամեծ, 
 +
 +
Այլ սնվեց, որ այս ջինջ կյանքը ձեռք բերվեր. 
 +
Քսեստը, Պիոսն, Ուրբանոսն ու Կալիստոն 
 +
Զոհ գնացին տանջանքներից կարեվեր։ 
 +
 +
Մեր իղձն այն չէր, որ քմայքով պապերի 
 +
Քրիստոնյա ժողովուրդը բաժանվեր 
 +
Աջակողմյան, ձախակողմյան խմբերի. 
 +
 +
Որ ինձ տրված բանալիքը դառնային 
 +
Զինանշան դրոշի վրա պապական 
 +
Եվ դրանով յուրայնոց դեմ կռվեին. 
 +
 +
Որ իմ պատկերն իբրև կնիք ծառայեր 
 +
Վաճառելու արտոնագրեր ստահոդ, 
 +
Որի համար ես կարմրում եմ հաճախ դեռ։ 
 +
 +
Երևում են երկրի ամեն արոտում 
 +
Հափշտակիչ գայլեր հովվի հագուստով. 
 +
Արդար Աստված, ինչո՞ւ նրանց չես դատում։ 
 +
 +
Պատրաստվում են Գասկոնցիք ու Կահորցիք 
 +
Մեր արյունը խմել։ Ո՛վ լավ սկիզբներ, 
 +
Ինչքա՜ն տխուր, վատ վախճանի հանգեցիք։
 +
 +
Բայց Բարձրյալը, որ պաշտպանեց աշխարհի 
 +
Փառքն Հռոմում՝ Սկիպիոնի միջոցով, 
 +
Կփութա և սրան օգնել ըստ կարի։ 
 +
 +
Իսկ դու, որդի, որ մարմնով չես մեռածի, 
 +
Եվ պիտի վար վերադառնաս, մի լռիր, 
 +
Հայտնիր մարդկանց ինչ որ ես քեզ ասացի»։ 
 +
 +
Ինչպես երկրում ամպերն ի վար են իջնում 
 +
Ձյան ծվեններ, իբրև սառած շոգիներ, 
 +
Երբ արևը Այծեղջյուրին է հասնում, 
 +
 +
Այսպես այստեղ ելնում էին դեպի վեր 
 +
Այն լուսեղեն հոգիները հաղթական, 
 +
Որ մինչև այդ մեզ հետ էին կանգնել դեռ։ 
 +
 +
Իմ հայացքը նրանց շարժմանն հետևեց, 
 +
Մինչ որ աճած տարածությունը մեր մեջ 
 +
Նրանց տեսնել ինձ անկարող դարձրեց։ 
 +
 +
Երբ ես արդեն դադրել էի վեր նայել, 
 +
Իմ տիրուհին ասաց. «Նայիր դեպի ցած, 
 +
Տես, թե ինչքան տարածություն ես անցել»։ 
 +
 +
Այն պահից, երբ նայել էի ես ներքև, 
 +
Անցել էի մի կամարով, որ կեսից 
 +
Նախագոտու հասնում է ծայրը մինչև։ 
 +
 +
Եվ Գադեսից այն կողմ տեսա օվկիանն այն, 
 +
Որով Ուլիսն անցնել փորձեց, իսկ այս կողմ՝ 
 +
Այն ափը, ուր լավ բեռ դարձավ Եվրոպան։ 
 +
 +
Երկրից ինձ դեռ բավական բան կերևար։ 
 +
Բայց արևը հեռացել էր ինձանից 
 +
Ավելի քան մի անջրպետ լուսավառ։ 
 +
 +
Այնժամ, ահա, սիրատոչոր իմ հոգին, 
 +
Որ հարաժամ իմ տիրուհուն էր ձգտում, 
 +
Կարոտել էր նրա քաղցըր նայվածքին։ 
 +
 +
Այն ամենը, ինչ բնությունն է երկնել 
 +
Կամ արվեստն է կերտել մարմնից, մարդկային, 
 +
Որ կարող է մարդու հոգին առինքնել, 
 +
 +
Այդ բոլորը մեկտեղ ոչինչ կթվար 
 +
Բաղդատմամբ այն աստվածային հմայքին, 
 +
Որ ես տեսա նրա դեմքին խանդավառ։ 
 +
 +
Այն ուժը, որ նրա նայվածքն ինձ տվեց, 
 +
Ինձ բաժանեց սիրուն բույնից Լեդայի 
 +
Եվ գերարագ երկնքի մեջ ինձ նետեց։ 
 +
 +
Այդ երկնքի տեղամասերն անհամար 
 +
Այնքան նման էին, որ ես չգիտեմ, 
 +
Թե տիրուհիս որ տեղն ընտրեց ինձ համար։ 
 +
 +
Սակայն նա, որ իմ ցանկությունն էր տեսնում, 
 +
Սկսեց խոսել այնպես ժպտուն, որ կարծես 
 +
Նրա դեմքին ինքը Աստված էր ժպտում. 
 +
 +
«Այստեղից է ծագում առնում տիեզերքի 
 +
Կառուցվածքը, որի կենտրոնն անշարժ է, 
 +
Իսկ մասերն այլ՝ շարժման մեջ են մշտակի։ 
 +
 +
Այս երկինքը ընկած է այն ոլորտում, 
 +
Ուր տիրում է աստվածային միտքը խոր, 
 +
Որի ուժը ստորև է հաղորդում։ 
 +
 +
Լույսն ու սերն են շրջապատում միշտ նրան, 
 +
Ինչպես և սա մյուս երկինքները բոլոր, 
 +
Որ վարվում են վերին կամքով տիրական։ 
 +
 +
Իր շարժումը չի որոշվում այլ չափով, 
 +
Բայց մյուսները սրանով են որոշվում, 
 +
Ինչպես տասը՝ հինգերորդով ու կեսով։ 
 +
 +
Հետևաբար քեզ բացահայտ է դառնում, 
 +
Որ ժամանակն իր արմատները ունի 
 +
Այս անոթում, տերևներն էլ՝ մյուսներում։ 
 +
 +
Ագահությո՛ւն, մարդկանց այնպես ես սուզել 
 +
Քո անդնդում, որ ոչ մեկը չի կարող 
 +
Իր աչքերը քո աչքերից դուրս հանել։ 
 +
 +
Մերթ մարդկանց մեջ ծաղկում է կամքը բարի, 
 +
Բայց անձրևը համառորեն տեղացող 
 +
Լավ մրգերը փոխում է վատ մրգերի։ 
 +
 +
Հավատը և անմեղությունը մարդկանց 
 +
Մանկանց մեջ են միայն, ապա ցնդում են, 
 +
Դեո չպատած մազով այտերը նրանց։ 
 +
 +
Մեկը, քանի թոթով լեզվով է խոսում, 
 +
Ժուժկալում է, իսկ երբ բացվում է լեզուն, 
 +
Որկրաժետ ու պոռոտախոս է դառնում։ 
 +
 +
Մեկը, քանի  թոթով լեզվով է խոսում, 
 +
Մորը սիրում ու լսում է, իսկ երբ որ 
 +
Մեծանում է, նրա թաղվելն է ուզում։ 
 +
 +
Այսպես մարդու բնությունը մաքրածին 
 +
Խաթարվում է, երբ ենթակա է դառնում 
 +
Արեգակի Սիրուն դստեր հմայքին։ 
 +
 +
Այս բոլորը պատահում է նրանից, 
 +
Որ աշխարհում չկա տեր ու տիրական, 
 +
Այստեղից էլ մարդկանց շեղումը ճամփից։ 
 +
 +
Բայց նախքան որ ընկնի հունվարը գարնան՝ 
 +
Ձեր անտեսած հարյուրորդի պատճառով, 
 +
Երկինքները այնպես պիտի գոչ բառնան, 
 +
 +
Որ մրրիկը, որ սպասվում է այնքան, 
 +
Պիտի խելերն ուղղի անդ, ուր քթերն են, 
 +
Այնժամ նավերն ուղիղ գծով կընթանան. 
 +
 +
Ծաղկից հետո լավ պտուղներ կհասնեն»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ քսանութերորդ===
 +
===Երգ քսանիններորդ===
 +
<poem>
 +
 +
Երբ Լատոնի երկու որդիք ակնաթով, 
 +
Մեկը Խոյին, մյուսը Կշռին միացած, 
 +
Կապվում են նույն հորիզոնի գոտիով, 
 +
 +
Այն պահից, երբ զուգակշիռ են նրանք, 
 +
Մինչև պահն այն, երբ կիսագունդն փոխելով, 
 +
Դուրս են գալիս այդ գոտիից երփներանգ, 
 +
 +
Այնքան ատեն Բեատրիչեն մնաց լուռ, 
 +
Ժպտուն դեմքով նայելով այն վառ Կետին, 
 +
Որ ինձ այնպես շլացրել էր անլուր։ 
 +
 +
Ապա ասաց. «Ես քեզ կտամ պատասխան, 
 +
Զի հարցերըդ ճշտիվ կարդում եմ այնտեղ, 
 +
Որտեղ որոշ երևում է ամեն բան։ 
 +
 +
Ոչ իր բարու աճման համար ապարդյուն, 
 +
Այլ որպեսզի, նոր ցոլքերով շողալով, 
 +
Կարողանա ասել «ունեմ գոյություն», 
 +
 +
Հավերժ Սերը, ժամանակից առաջ դեռ, 
 +
Հավերժության մեջ ինքնակամ ստեղծեց 
 +
Սիրով զեղուն գոյեր իրեն առընթեր։ 
 +
 +
Առաջ էլ նա անգործունյա չէր կեցած, 
 +
Զի ոչ առաջ, ոչ էլ հետո կար այնժամ, 
 +
Երբ ջրերի վրա շրջում էր Աստված։ 
 +
 +
Ուժն ու նյութը և միացումը նրանց 
 +
Աստվածային մտքից ելան միասին, 
 +
Զերթ երեք նետ մի աղեղից արձակված։ 
 +
 +
Ինչպես սաթում, ապակում կամ բյուրեղում 
 +
Լույս է շողում, ընդ որում մուտքը լույսի 
 +
Եվ շողալը լոկ մի վայրկյան է տևում, 
 +
 +
Այսպես արդյունքն արարչության անվախճան 
 +
Վայրկենապես եղավ լրիվ, ավարտուն, 
 +
Չունենալով հաջորդական աստիճան։ 
 +
 +
Գոյացությանց հետ ստեղծվեց և նրանց 
 +
Կարգն ու սարքը, տիեզերքի գագաթին 
 +
Զետեղվեցին էակները գերազանց։ 
 +
 +
Նախանյութը դրվեց, ցածըր ոլորտում, 
 +
Իսկ միջինում՝ երկինքները, որոնց մեջ 
 +
Ուժն ու նյութը միասնություն են կազմում, 
 +
 +
Թեև գրեց Հերոնիմը երանյալ, 
 +
Թե հրեշտակներն ստեղծվել են շատ ու շատ 
 +
Դարեր առաջ, քան աշխարհը, մնացյալ, 
 +
 +
Բայց այս մասին ճշմարտությունն ամենայն 
 +
Բացատրել են գրիչները Սուրբ Գրքի. 
 +
Դա կիմանաս, եթե ուշով կարդաս այն։ 
 +
 +
Մարդու միտքն էլ անկարող է ընդունել, 
 +
Որ շարժիչներն երկար մնան անզբաղ 
 +
Եվ դերն իրենց չկարենան կատարել։ 
 +
 +
Արդ իմացիր, թե ո՛ւր և ե՛րբ, և ինչպե՛ս 
 +
Ստեղծվեցին հրեշտակները. այսպիսով 
 +
Սպառվեցին երեք հարցերն հուզող քեզ։ 
 +
 +
Մինչև քսան այնքան արագ չեն հաշվում, 
 +
Ինչքան արագ մի մասը այն հրեշտակաց 
 +
Գահավիժեց երկնից երկրի անդնդում։ 
 +
 +
Իսկ մյուս մասը մնաց տեղում, Տիրոջ քով, 
 +
Եվ սկսեց պտույտը վառ Կետի շուրջ, 
 +
Որ դու դիտում էիր այնքան հաճույքով։ 
 +
 +
Պատճառն անկման գոռոզությանը եղավ 
 +
Անիծյալի, որին ճնշված դու տեսար 
 +
Ծանրության տակ տիեզերքի բազմախավ։ 
 +
 +
Իսկ նրանք, որ դու տեսնում ես անխափան, 
 +
Համեստ եղան ճանաչելու, որ իրենք 
 +
Ձեռակերտն են աստվածային բարության։ 
 +
 +
Դրա համար նրանց հայացքը աճեց 
 +
Լույս-շնորհով, արժանիքով սեփական, 
 +
Եվ արդ լի են նրանք կամքով ձեռներնց։ 
 +
 +
Եվ դու պետք է հաստատապես իմանաս, 
 +
Որ շնորհը արժանիքից է բխում, 
 +
Արժանիքն էլ՝ սիրուց հավետ կամ նվազ։ 
 +
 +
Արդ եթե դու միտքըս լավ ես հասկացել, 
 +
Հրեշտակային համակարգի մասին այս 
 +
Դա կարող ես շատ այլ բաներ մակածել։ 
 +
 +
Բայց քանի որ մարդիկ երկրում պնդում են, 
 +
Թե բնությունն հրեշտակների այնպես է, 
 +
Որ նրանք միտք, հիշողության, կամք ունեն, 
 +
 +
Կավելացնեմ, որպեսզի քեզ պարզ լինի 
 +
Ճշմարտությանը, որ թյուրում են երկրում, 
 +
Շփոթելով մի բանը հետն այլ բանի։ 
 +
 +
Այն պահից, երբ էակերն այս նախածին 
 +
Երանացան հայեցությամբ Աստածո, 
 +
Այնուհետև անդուլ նրան նայեցին։ 
 +
 +
Եվ քանի որ զմայլանքով նայելու 
 +
Նրանց տենչը չի ընդհատվում ոչնչով, 
 +
Նրանք կարիք չունեն անցածն հիշելու։ 
 +
 +
Քեզ մոտ շատեր ցնորքներ են բարբաջում, 
 +
Ոմանք դրանց հավատալով, ոմանք՝ ոչ, 
 +
Բայց վերջիններն ավելի են մեղանչում։ 
 +
 +
Դուք աշխարհում չեք ընթանում նույն ճամփում 
 +
Ճշմարտության, այն աստիճան տարվում եք 
 +
Հնարամիտ երևալու մարմաջով։ 
 +
 +
Եվ դեռ սրան հանդուրժում են երկնքում 
 +
Նվազ ցասմամբ, քան երբ Գիրքը Սրբազան 
 +
Զանց եք առնում կամ թյուրաբար եք մեկնած 
 +
 +
Չեք մտածում, թե նրա ցանքը որքան 
 +
Արյուն արժեց, և թե որքան է սիրվում 
 +
Նա, ով խոնարհ սրտով հարում է նրան։ 
 +
 +
Ցույցի համար շատեր ճգնում են հայտնել 
 +
Նոր կարծիքներ և քարոզում բեմերից, 
 +
Ավետարանն էլ ստիպում է լռել։ 
 +
 +
Ասում են, թե լուսինն իբր ետ դարձավ 
 +
Քրիստոսի խաչելության ժամանակ 
 +
Եվ արևի-երկրի միջև կանգ առավ. 
 +
 +
Բայց դա սուտ է, զի մթնեց լույսը ինքնին, 
 +
Եվ խավարումն երկրում եղավ ընդհանուր 
 +
Իսպանացուն, հրեային ու հնդիկին։ 
 +
 +
Ֆլորենցիայում Լապոներ ու Պինդոներ 
 +
Չկան այնքան, որքան նրա բեմերից 
 +
Քարոզում են այդօրինակ հեքիաթներ։
 +
 +
Եվ ոչխարներն ետ են դառնում արոտից 
 +
Հովով սնված, տգիտությանը սակայն 
 +
Չի ազատում նրանց մեղքի արատից։ 
 +
 +
Իր սաներին Քրիստոս պատվեր չտվեց, 
 +
«Գնացեք ու քարոզեցեք փուչ բաներ», 
 +
Այլ ճշմարիտ ուսմունք նրանց ավանդեց։ 
 +
 +
Հռչակեցին նրանք ուսմունքն, այդ միակ, 
 +
Երբ հավատի համար կռվի հանեցին 
 +
Ավետարանն իբրև վահան ու նիզակ։ 
 +
 +
Արդ քարոզ են կարդում տափակ խոսքերով. 
 +
Եվ բավ է, որ ունկնդիրը ծիծաղի, 
 +
Որ քարոզիչն ուռի, փքվի վեղարով։ 
 +
 +
Բայց վեղարում կա այնպիսի մի թռչուն, 
 +
Որ ամբոխը եթե տեսնի՝ կիմանա, 
 +
Թե իզուր է ինքն սպասում թողություն։ 
 +
 +
Հիմարությունն այնքան աճել է երկրում, 
 +
Որ ամբոխը առանց փաստի հավաստի 
 +
Ամեն խոստման հեշտ է հավատ ընծայում։ 
 +
 +
Սուրբ Անտոնի խոզն ապրում է դրանով, 
 +
Ապրում են և վատթարները խոզերից, 
 +
Վճարելով կեղծ ու պատիր դրամով։ 
 +
 +
Բայց քանի որ շատ շեղվեցինք նյութից մենք, 
 +
Վերադառնանք նախորդ հարցին շոշափված, 
 +
Եվ մեր խոսքը ժամանակի հետ կարճենք։ 
 +
 +
Սրանք թվով այնքան շատ են, անհաշիվ, 
 +
Որ մարդկային միտքն ու խոսքը չեն կարող 
 +
Պատկերացնել որոշակի ու ճշտիվ։ 
 +
 +
Թե ուշ դնես Դանիելի հայտնության, 
 +
Կտեսնես, որ բյուրերի մեջ իր հիշած 
 +
Անհնար է ճշտել թիվը բազմության։ 
 +
 +
Լույսն Առաջին, որը բաշխվում է նրանց, 
 +
Նրանք այնքան բազմակերպ են ընկալում, 
 +
Որքան թիվը բազմապատիկ է յուրյանց։ 
 +
 +
Եվ զի սերը տեսությունից է բխում, 
 +
Ապա սիրո չափն առավել կամ նվազ 
 +
Տեսանելու նրանց չափից է կախվում։ 
 +
 +
Արդ նկատիր Հավերժի ուժը անհաս, 
 +
Որ ստեղծեց այդքան բազում հայելի, 
 +
Որոնց մեջ նա բեկբեկվում է մաս առ մաս, 
 +
 +
Բայց ինք մնում միաձույլ ու անհեղլի»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ երեսուներորդ===
 +
<poem>
 +
 +
Մոտ վեց հազար մղոն հեռու մեր երկրից 
 +
Բոցավառ է դառնում ժամը վեցերորդ, 
 +
Եվ աշխարհի ստվերն հանվում է գծից, 
 +
 +
Երբ խոր երկինքն սպիտակում է այնպես, 
 +
Որ մի քանի փոքրիկ աստղեր մարմրուն 
 +
Դադարում են, երևալուց արդեն մեզ. 
 +
 +
Եվ արևի պայծառ նաժիշտը որքան 
 +
Մոտենում է, այնքան աստղերը մեկ-մեկ 
 +
Կորցնում են շողերն իրենց ռոշնական. 
 +
 +
Այսպես դասերն հրեշտակաց ցնծակյաց, 
 +
Որ դառնում են շլացուցիչ Կետի շուրջ, 
 +
— Որ, անպարփակ, էրևում է պարփակված,— 
 +
 +
Տակավ-տակավ իմ աչքերից չքացան. 
 +
Այդ պարագան և սերը ինձ մղեցին 
 +
Նորից հայացքս ուղղել կնոջն աննման։ 
 +
 +
Ինչ որ ասվեց նրա մասին մինչև արդ, 
 +
Բոլորն եթե մի գովքի մեջ ամփոփվեր, 
 +
Ներկա դեպքում քիչ կլիներ ու անզարդ։ 
 +
 +
Նրա գեղը մատչելի չէ մեր մտքին. 
 +
Կարծում եմ, որ լոկ արարիչը նրա 
 +
Կարող է այն գնահատել ի հարկին։ 
 +
 +
Այստեղ ես ինձ պարտըված եմ համարում, 
 +
Ինչպես երբեք մի Կատակերգ կամ Ողբերգ 
 +
Չի պարտըվել դժվարալույծ իր խնդրում։ 
 +
 +
Ինչպես աչքը շլանում է արևից, 
 +
Այսպես միտքըս անճրկամ է ու շշմում 
 +
Նրա քաղցր ու աստվածային ժպիտից։ 
 +
 +
Եվ այն օրից, որ նրա դեմքը վսեմ 
 +
Ես առաջին անգամ տեսա մեր կյանքում, 
 +
Նրա մասին միշտ մի գովերգ հյուսել եմ։ 
 +
 +
Բայց հարկ է, որ ես դադարեմ գովերգել 
 +
Նրա անհուն գեղեցկությունն, ինչպես նա, 
 +
Ով արվեստի ծայրակետին է հանգել։ 
 +
 +
Այդ գովերգը ես թողնում եմ ավելի 
 +
Կարող գրչի, քան գրիչս է, որ արդեն 
 +
Ավարտում է նյութն իր դժվար մատչելի։ 
 +
 +
Եվ նա խոսեց ինչպես փութկոտ առաջնորդ. 
 +
«Մենք մեծագույն մարմնից արդեն դուրս ելանք 
 +
Ու բարձրացանք երկինքը ջինջ, լուսահորդ։ 
 +
 +
Այս երկինքը սիրով գեղուն է համակ, 
 +
Բարությամբ ու երանությամբ լի սիրով, 
 +
Երանությամբ՝ ամեն բանից անուշակ։ 
 +
 +
Աստ կտեսնես երկու փաղանգ լուսափառ, 
 +
Մի փաղանգը քեզ կերևա այն տեսքով, 
 +
Որ կունենա դատաստանի օրն արդար»։ 
 +
 +
Ինչպես փայլակն հանկարծ շող է արձակում 
 +
Ու ջլատում տեսողությանը այնպես, 
 +
Որ աչքերը ոչ մի բան չեն նկատում, 
 +
 +
Այսպես շուրջըս ճայթռեց մի լույս բոցավառ 
 +
Եվ պարուրվեց ինձ այնպիսի շողյունով, 
 +
Որ ոչ մի բան չէր երևում ինձ իսպառ։ 
 +
 +
«Այս երկինքը խաղաղեցնաղ սերն անհուն 
 +
Այսօրինակ ողջույնով է ընդունում 
 +
Երանության համար պատրաստ ջինջ հոգուն»։ 
 +
 +
Հազիվ էի այս կարճ խոսքերը լսել, 
 +
Երբ զգացի, ոը իմ ուժերը ներքին 
 +
Աճել էին ու բարձրացել առավել։ 
 +
 +
Եվ օժտվեցի տեսողությամբ նորընկալ, 
 +
Այնքան ուժեղ, ոը չկար լույս այնքան վառ, 
 +
Որին աչքերս չզորեին արդ տոկալ։ 
 +
 +
Եվ այնժամ ես տեսա մի գետ լուսեղեն, 
 +
Որի երկու ափերն ամբողջ երկայնքին 
 +
Պատած էին ծաղիկներով ոսկեղեն։ 
 +
 +
Գետից անվերջ ցայտում էին վառ կայծեր 
 +
Եվ տարածվում ծաղկանց վրա ափերի, 
 +
Ինչպես ոսկով շրջանակված հակինթներ։ 
 +
 +
Ապա կարծես արբած ծաղկանց բուրմունքից՝ 
 +
Վերասուզվում էին գետի աչքերում. 
 +
Մեկը մտնում, մյուսը ելնում էր խորքից։ 
 +
 +
«Բուռըն տենչը, որ քեզ մղում է հիմա 
 +
Հասկանալու այն, ինչ որ դու տեսնամ ես, 
 +
Ավելի քան հաճելի է ինձ համար։ 
 +
 +
Բայց հարկ է քեզ առաջ ըմպել այս ջրից, 
 +
Որ հագեցնես քո ծարավը այնքան մեծ»։ 
 +
Այսպես ասաց ինձ տիրուհիս փառալից։ 
 +
 +
Ապա հարեց. «Գետն ու կայծերը կցորդ 
 +
Եվ ափերը պճնող ծաղկունքը ծիծղուն 
 +
Իսկականի նախանիշներն են աղոտ։ 
 +
 +
Սակայն նրանք անկատար չեն բնավին, 
 +
Այլ դու ինքդ ես քո բնությամբ անկատար, 
 +
Զի խորատես աչքեր չունես տակավին»։ 
 +
 +
Ոչ մի մանուկ այնքան փութով չի ձգտել 
 +
Դեպի կաթը իր մայրական, երբ որ նա 
 +
Սովորական իր ժամից ուշ է զարթնել, 
 +
 +
Ինչքան փութով ես ձգտեցի անձկալի 
 +
Գետը դեպի, նրա ջրից ըմպելու, 
 +
Որ աչքերըս խոր տեսնեին ավելի։ 
 +
 +
Հենց որ աչքըս գետի ջրից հագեցավ, 
 +
Ինձ թվաց, թե այն գետը, որ նախապես 
 +
Երկայնկեկ էր, կլորակ ձև ստացավ։ 
 +
 +
Ինչպես դեմքը, որ պատած է դիմակով, 
 +
Երբ դիմակը վար առնվի, կերևա 
 +
Սովորական ու բնական իր տեսքով, 
 +
 +
Այսպես աչքիս երևացին բուն տեսքով 
 +
Այն կայծերն ու ծաղիկները, և տեսա 
 +
Երկնի երկու շքախմբերն անսքող։ 
 +
 +
Ո՛վ վերին Լույս, ուր ցոլացած ես տեսա 
 +
Վեհ հաղթանակն արքայության ճշմարիտ, 
 +
Տուր ինձ պատմել, թե ինչպես այն ես տեսա։ 
 +
 +
Արարիչը տեսանելի է դարձնում 
 +
Այդ Լույսը այն արարածին երկնային, 
 +
Որ նրան լոկ տեսանելով է հանգչում։ 
 +
 +
Բոլորաձև նա տարածվում է այնքան, 
 +
Որ իր անհուն շրջանակ կկազմեր 
 +
Արեգակի ճամար գոտի անչափ լայն։ 
 +
 +
Եվ այդ Լույսը բխում է այն շողերից, 
 +
Որ ցոլում են նախաշարժուն երկնքում 
 +
Եվ տալիս են նրան ուժեր կենսալից։ 
 +
 +
Ինչպես բլուրն իրեն նայում է լճում, 
 +
Ասես թե իր պաճուճանքը տեսնելու, 
 +
Երբ գարնանը ծաղկում է ու կանաչում, 
 +
 +
Այսպես բոլոր հոգիները երանյալ 
 +
Լույսի շուրջը բազմաստիճան բոլորված՝ 
 +
Նայում էին նրան համակ զմայլյալ։ 
 +
 +
Եթե ցածում այդպես կազմում էր լայն ծիր, 
 +
Ապա ինչքան լայնատարած կլիներ 
 +
Բացված վարդը իր թերթերում ծայրադիր։ 
 +
 +
Հայացքըս այդ անհունի մեջ հածելով 
 +
Չէր շլմորում, այլ ընդգրկում էր լրիվ 
 +
Երանությունն իր բովանդակ չափերով։ 
 +
 +
Այնտեղ նույն են մոտական ու հեռական, 
 +
Զի այնտեղ, ուր Աստված անձամբ է վարում, 
 +
Էլ տեղ չունեն օրենքները բնական։ 
 +
 +
Մինչ ես նայում էի լուռ ու զմայլված, 
 +
Բեատրիչեն դեպի կենտրոնն ինձ տարավ 
 +
Հավերժ վարդի, որի թերթերը բացված 
 +
 +
Գովքի խունկեր են առաքում առ Աստված. 
 +
Նա ինձ ասաց. «Տես բազմությունը սրբոց 
 +
Ձյունասպիտակ հանդերձներով պարուրված։ 
 +
 +
Տես ինչքան է մեր քաղաքը տարածվում. 
 +
Տես մեր գահերն այնքան լցված են արդեն, 
 +
Որ անդ այլևս քիչ մարդկանց է սպասվում։ 
 +
 +
Այն մեծ գահին, որտեղ մի թագ կա դրված, 
 +
Եվ որին դու սևեռաբիբ նայում ես, 
 +
Դեռ մասնակից չեղած երկնի հարսանյաց, 
 +
 +
Բազմելու է հոգին վեհանձն Հենրիկի, 
 +
Որ պիտի գա բարվոքելու Իտալիան, 
 +
Դեռ սա դրան չպատրաստված հայտնակի։ 
 +
 +
Բայց կույր շահը, որի դարձել եք գերին, 
 +
Ձեզ դարձրել է անմիտ՝ նման այն մանկան, 
 +
Որ, սովահար, վանում է իր դայակին։ 
 +
 +
Այն ժամանակ եկեղեցու հովվապետ 
 +
Կդառնա նա, ով հայտնապես կամ ծածուկ 
 +
Նույն ուղիով չի ընթանա վեհի հետ։ 
 +
 +
Բայց աստուծմով նա իր այդ սուրբ պաշտոնում 
 +
Կարճ կմնա, զի գահավեժ կսուզվի 
 +
Այնտեղ, որտեղ մոգ Սիմոնն է պատժվում, 
 +
 +
Եվ Անանցուն ավելի խոր կխրի»։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ երեսունմեկերորդ===
 +
<poem>
 +
 +
Այսպես տեսքով բացված վարդի սպիտակ 
 +
Ինձ երևաց այն սուրբ փաղանգը, որին 
 +
Քրիստոս գնեց իր արյունով բովանդակ։ 
 +
 +
Մյուս փաղանգը, որ թռչելով երգում էր 
 +
Փառքը Նրա, ով տոգորում է իրեն 
 +
Սիրո խանդով ու բարությամբ գերիվեր, 
 +
 +
Մեղուների պարսի պես, որ մեկ ծաղկանց 
 +
Մեջ է մտնում, մեկ դեպ փեթակն է թռչում, 
 +
Ուր մեղրի են փոխվում հյութերը քաղած, 
 +
 +
Իջնում էր մեծ ու բազմաթերթ վարդի մեջ, 
 +
Ապա նորից բարձրանամ էր դեպ այնտեղ, 
 +
Ուր ապրում է հավետ իրենց Սերն անշեջ։ 
 +
 +
Նրանց դեմքերն հուրեր էին բոցավառ, 
 +
Թևերն՝ ոսկի, իսկ հանդերձանքը՝ ճերմակ, 
 +
Ավելի քան ձյունը թափված ամպն ի վար։ 
 +
 +
Երբ ծաղկանց մեջ էին իջնում ի հեռուստ, 
 +
Բերում էին խաղաղություն ու ավյուն, 
 +
Որ ստանում էին նրանք ի վերուստ։ 
 +
 +
Բայց հոծությունն անթվելի բազմության, 
 +
Որ թռչում էր միջև բարձանց ու ծաղկանց, 
 +
Արգելակ չէր նրանց պայծառ տեսության։ 
 +
 +
Աստվածային լույսը վառ ու մշտաշող 
 +
Թափանցում է տիեզերքի մեջ այնպես, 
 +
Որ ոչ մի բան այն խափանել չի կարող։ 
 +
 +
Երանելի հոգիները նոր ու հին, 
 +
Որոնցով է լցված երկինքն այս խաղաղ, 
 +
Բոլորեքյան նայում էին նույն Կետին։ 
 +
 +
Ո՛վ երրյակ Լույս, դու որ շողում ես միակ 
 +
Մի աստղի մեջ, գոհացնելով բոլորին, 
 +
Նայիր ներքև մեր մրրիկին անպարփակ։ 
 +
 +
Եթե գալով բարբարոսներն հյուսիսից, 
 +
Որի վրա ամենայն օր Հելիկեն 
 +
Պտտվում է իր որդու հետ միասին, 
 +
 +
Տեսան Հռոմն ու գործերն իր փառապանծ 
 +
Եվ զարմացան, զի կառույցները նրա 
 +
Գերազանցում էին ամեն շինությանց, 
 +
 +
Ես, որ եկել էի երկրից առ երկինք, 
 +
Վաղանցիկից դեպի հավերժը անանց, 
 +
Ֆլորենցիայից դեպի արդար, ջինջ ազինք, 
 +
 +
Որքան պիտի ապշահարված լինեի։ 
 +
Զմայլության և ցնծության մեջ իմ այս 
 +
Լավ է, որ ես լուռ հայացքով դիտեի։
 +
 +
Ինչպես հաճախ ուխտավորը ուշադիր 
 +
Նայում է ներսն իր ուխտական տաճարի, 
 +
Որպեսզի հուսկ նկարագրի տեսածն իր, 
 +
 +
Այսպես ես պիշ ու թարթափուն աչքերով, 
 +
Նայում էի մերթ դեպի վեր և մերթ վար, 
 +
Բազմաստիճան վարդին՝ պայծառ շողերով։ 
 +
 +
Այնտեղ տեսա դեմքեր սիրով ներշնչված, 
 +
Փառազարդված ժպիտներով զվարթուն, 
 +
Եվ շարժումներ վայելչությամբ օծանված։ 
 +
 +
Երբ իմ հայացքն ընդհանրապես ընդգրկեց 
 +
Կառուցվածքն ու ձևը համայն Դրախտի, 
 +
Բայց դեռ ոչ մի բանի վրա չկանգնեց, 
 +
 +
Նորոգ տենչով դարձա դեպի տիրուհիս 
 +
Հարցընելու համար որոշ բաներ դեռ, 
 +
Որոնք վարանք էին տալիս մտքերիս։ 
 +
 +
Սակայն ահա իմ տիրուհու փոխարեն 
 +
Ես տեսա մի պատկառելի ծերունի, 
 +
Պարեգոտված մյուսների պես պերճորեն։ 
 +
 +
Նրա դեմքին և աչքերին բարեմույն 
 +
Երևում էր գորովալի մի ժպիտ, 
 +
Ինչպես միայն հորն է հատուկ քնքշագույն։ 
 +
 +
«Ո՞ւր գնաց նա»— իսկույն հարցրի երեցին։ 
 +
Եվ նա. «Այստեղ Բեատրիչեն ինձ հղեց, 
 +
Որ գոհացնեմ փափագները քո վերջին։ 
 +
 +
Բարձունքից վար երրորդ շարքին նայելով, 
 +
Դու կտեսնես նրան բազմած այն գահին, 
 +
Ուր սահմանվեց նա ձիրքերով իր հոլով»։ 
 +
 +
Լուռ ու անխոս նայեցի վեր ու տեսա, 
 +
Որ նա գլխին ուներ պսակ լուսեղեն, 
 +
Կազմավորված ճաճանչներից հարակա։ 
 +
 +
Որոտ ծնող մթնոլորտից բարձրագույն 
 +
Մահկանացու աչքը այնքան հեռու չէ, 
 +
Թեկուզ սուզված լինի ծովում խորագույն, 
 +
 +
Որքան աչքըս հեռու էր իմ տիրուհուց, 
 +
Բայց այդ բնավ չէր խանգարում ինձ տեսնել 
 +
Նրա ջինջ ու պայծառ պատկերն անմատույց։ 
 +
 +
«Ո՛վ տիրուհի, իմ հուսատուն անպատիր, 
 +
Դու որ արժան համարեցիր մինչև իսկ 
 +
Դժոխք իջնել իմ փրկության ի խնդիր, 
 +
 +
Ես միմիայն քո բարությանն ու թափին 
 +
Պարտական եմ արժանիքն ու շնորհն այն, 
 +
Որով տեսա այնքան բաներ իմ ճամփին։ 
 +
 +
Գերությունից ազատության ինձ հասցրիր 
 +
Ուղիներով, միջոցներով այն բոլոր, 
 +
Որոնցում դու իշխանություն ունեիր։ 
 +
 +
Վեհանձնությունդ հավետ թող ինձ պահպանի, 
 +
Որպեսզի իմ հոգին, որ դու բուժեցիր, 
 +
Անջատվելիս մարմնից՝ արժան քեզ լինի»։ 
 +
 +
Աղոթեցի այսպես, և նա ժպտագին 
 +
Նայեց դեպ ինձ իր գահույքից հեռավոր, 
 +
Ապա դարձավ Հավերժաբուխ Ակունքին։ 
 +
 +
Եվ սուրբ ծերն ինձ. «Որպեսզի դա ավարտես 
 +
Քո այս ուղին, որի համար ես եկա, 
 +
Թելադրված քո տիրուհու հայցով հեզ, 
 +
 +
Մի ակնարկ տուր դրախտային պարտեզին. 
 +
Դա տեսնելով քո հայացքը այժմեն իսկ 
 +
Կընտելացնես աստվածային շողյունին։ 
 +
 +
Եվ թագուհին երկնի, որի սերն արդեն 
 +
Այրում է ինձ, մեզ զորավիգ կլինի, 
 +
Զի ես նրա հավատարիմ Բեռնարդն եմ»։ 
 +
 +
Ինչպես նա, ով Խորվաթիայից է եկել՝ 
 +
Տեսնելու մեր Վերոնիկան սրբազան, 
 +
Որի քաղցից անկարելի է հագել, 
 +
 +
Եվ դիտելով այն՝ ասում է մտովին. 
 +
«Տեր իմ Հիսուս Քրիստոս, Աստված ճշմարիտ, 
 +
Մի՞թե եղավ քո կերպարանքն այսպիսին»։ 
 +
 +
Այսպես դիտում էի դեմքը կենդանի 
 +
Այն հոգու, որ, հայեցությամբ վերացած, 
 +
Երկրում ապրեց խաղաղությունը երկնի։ 
 +
 +
Նա ինձ ասաց այնժամ. «Որդի շնորհաց, 
 +
Այս երջանիկ կյանքը դու չես ճանաչի, 
 +
Եթե դեմքդ շարունակես պահել ցած։ 
 +
 +
Նայիր վերև՝ մինչև ոլորտն հեռակա, 
 +
Եվ կտեսնես գահին բազմած թագուհուն, 
 +
Որին է այս արքայությունն ենթակա»։ 
 +
 +
Ինչպես այգուն արևելյան ջինջ կողմում 
 +
Հորիզոնը վառ է լինում ավելի, 
 +
Քան այն կողմում, ուր արևն է մայր մտնում, 
 +
 +
Այսպես երբ ես վեր նայեցի պիշ ու լուռ, 
 +
Տեսա մի կետ աստիճանին վերնագույն, 
 +
Ուր ավելի լուսալիր էր, քան այլուր։ 
 +
 +
Ինչպես երկնի հորիզոնի այն մասում, 
 +
Ուր սպասվում է ձիակառքն արևի, 
 +
Լույսն աճում է, իսկ կողքերին նվազում, 
 +
 +
Այսպես ոսկե բոցը շողում էր պայծառ 
 +
Իր կենտրոնում, իսկ շրջակա մասերում 
 +
Հետզհետե լույսը դառնում էր ցանցառ։ 
 +
 +
Եվ հրեշտակներ անթիվ, բացված թևերով, 
 +
Տոնախմբում էին այնտեղ ու ճխում, 
 +
Ամեն մեկը ուրույն փայլով ու փառքով։ 
 +
 +
Մինչդեռ նրանք ցնծում էին ու երգում, 
 +
Գեղեցկուհին ժպտուն նայում էր նրանց 
 +
Եվ բոլորին երանությամբ համակում։ 
 +
 +
Թեկուզ լիներ լեզուս մտքիս համազոր, 
 +
Չէի փորձի նկարագրել բառերով 
 +
Չնչին մասն իսկ այդ թովչության անսովոր։ 
 +
 +
Երբ Բեռնարդը տեսավ, որ ես հիացքով 
 +
Նայում էի նրա դեմքին անձկալի, 
 +
Ինքն էլ հայեց նրան այնքան հաճույքով, 
 +
 +
Որ բորբոքեց իմ զմայլանքն ավելի։ 
 +
</poem>
 +
 +
===Երգ երեսուներկուերորդ===
 +
<poem>
 +
 +
Հայեցողն այն իր տեսիլքով վերացած, 
 +
Հոժարակամ ուսուցչի դեր ստանձնեց 
 +
Եվ բարբառեց այս խոսքերով սրբասաց. 
 +
 +
«Այն կինը, որ հաջորդ շարքում է նստած, 
 +
Հենց նա է, որ մարդկության մեջ վերք բացավ, 
 +
Որը հետո բուժեց Մարիամը գթած։ 
 +
 +
Նրանից ցած՝ երրորդ շարքի գահույքին, 
 +
Հռաքելն է նստած, ինչպես տեսնում ես, 
 +
Բեատրիչեն ունենալով իր կողքին։ 
 +
 +
Ահա Սառան, Հուդիթը և Ռեբեկան, 
 +
Ահա և նա, որ մեծ հանին էր նրա, 
 +
Ով «Ողորմեա» երգեց վշտից հոգեկան։ 
 +
 +
Այսպես նրանք հաջորդական շարքերով 
 +
Զետեղված են մեկը մյուսից ստորև, 
 +
Ինչպես նրանց ես նշեցի անունով։ 
 +
 +
Իսկ յոթերորդ շարքից մինչև, խորքը խոր 
 +
Հաջորդում են եբրայեցի այլ կանայք, 
 +
Հատանելով վարդի թերթերը, բոլոր։ 
 +
 +
Իսկ այդ բոլոր կանայք միջնորմ են կազմում, 
 +
Որի շնորհիվ աստիճանները վարդի 
 +
Երկու ուրույն կարգերի են բաժանվում։ 
 +
 +
Ձախակողմում, ուր գահերը լիովին 
 +
Զբաղված են, տեղավորված են նրանք, 
 +
Որ ունեցան հավատ գալիք Մեսիային։ 
 +
 +
Աջակողմում, ուր առկա են տակավին 
 +
Թափուր գահեր, տեղավորված են նրանք, 
 +
Որ ունեցան հավատ եկած Մեսիային։ 
 +
 +
Ինչպես այս կողմ գահը երկնի թագուհու 
 +
Եվ գահերը մյուս կանանց ենթակա 
 +
Կազմում են այս բաժանումը ընդհանուր, 
 +
 +
Այսպես ներհակ կողմում գահը Հովհաննու 
 +
(Որ ապրեց սուրբ և մահացավ մարտիրոս) 
 +
Եվ այլ, գահեր կազմում են այլ բաժանում։ 
 +
 +
Նրանից ցած մի միջնորմ են կազմում դեռ 
 +
Ֆրանկիսկը, Բենեդիկտն ու Ավգուստինն 
 +
Եվ բազմաթիվ կրոնական այլ պետեր։ 
 +
 +
Արդ հիացիր աստվածային տեսչությամբ, 
 +
Զի երկու, կերպ դավանողներն հավատի 
 +
Այս պարտեզում միշտ կբաշխվեն համաչափ։ 
 +
 +
Իսկ սկսած աստիճանից միջակա՝ 
 +
Գտնվում են նրանք, որոնք փրկվել են 
 +
Ոչ թե իրենց՛ արժանիքով սեփական, 
 +
 +
Այլ ծնողի, այն էլ որոշ պայմանով. 
 +
Նրանք մարմնի կապանքներից լուծվել են, 
 +
Լավն ու վատը չհասկացած դեռ փորձով։ 
 +
 +
Նրանց դեմքից այդ գուշակել կարող ես, 
 +
Ինչպես նաև նրանց ձայնից մանկական, 
 +
Եթե նրանց լավ նայես և ուշ դնես։ 
 +
 +
Բայց դու երկմիտ՝ լռություն ես պահպանում. 
 +
Ես կարձակեմ այն կապանքները ամուր, 
 +
Որոնց մեջ քեզ նուրբ հարցերն են կաշկանդում։ 
 +
 +
Այս ընդարձակ արքայության մեջ բնավ 
 +
Պատահական մի բան չկա, ճիշտ ինչպես 
 +
Չկա թախիծդ կամ չկա քաղց ու ծարավ։ 
 +
 +
Այն բոլորը, ինչ դու այստեղ ես տեսնում, 
 +
Հաստատված է հավերժական օրենքով, 
 +
Ինչպես մատին մատանին է ագուցվում։
 +
 +
Մանուկները, որ վաղաժամ են մեռել, 
 +
Առանց հատուկ պատճառի չէ, որ այստեղ 
 +
Երանության տարբեր չափեր են գտել։ 
 +
 +
Արքան, որի արքայությունն երկնային 
 +
Այնքան լի է ցնծությունով ու սիրով, 
 +
Որ ոչ ոք չի կարող ցանկալ ավելին, 
 +
 +
Ստեղծելով հոգիներին անհամար, 
 +
Նրանց տարբեր շնորհներով է օժտում, 
 +
Եվ այս փաստը բավական է քեզ համար։ 
 +
 +
Իսկ այդ փաստը քեզ հայտնի է Սուրբ Գրքից, 
 +
Ուր խոսվում է երկվորյակի մասին այն, 
 +
Որ դեռ անծին տարբերվում էր մեկ մեկից։ 
 +
 +
Եվ հարկ է, որ ամեն հոգի երանյալ 
 +
Վարձատրվի այն շնորհի համեմատ, 
 +
Որով օժտվեց իր ծնունդից սկսյալ։ 
 +
 +
Մանուկներն էլ, որ անմեղ են ի բնե, 
 +
Երանության տարբեր չափեր ստացան, 
 +
Ճակատագրով տարբերվելով ի ծնե։ 
 +
 +
Սկզբնական շրջանում վաղ դարերի 
 +
Ի փրկություն անմեղ մարդկանց հերիք էր 
 +
Լոկ ունենալ հավատն իրենց հայրերի։ 
 +
 +
Երբ լրացան ժամանակները այդ հին, 
 +
Հարկ զգացվեց արուներին թլփատել, 
 +
Որ ուժ տրվեր անմեղության թևերին։ 
 +
 +
Բայց երբ եկավ ժամանակը շնորհքի, 
 +
Ապա դարձավ մկրտությանն անհրաժեշտ, 
 +
Առանց որի փակ էր մուտքը երկնքի։ 
 +
 +
Հիմա նայիր այն դեմքին, որ Քրիստոսին 
 +
Շատ է նման, և նրա փայլը միայն 
 +
Քեզ թույլ կտա տնսանելու Քրիստոսին»։
 +
 +
Տեսա նրան երանությամբ համակված, 
 +
Շրջապատված հրեշտակներով սրբազան, 
 +
Որ բարձունքում թոչելու են սահմանված. 
 +
 +
Եվ այն, ինչ ես տեսել էի մինչև արդ, 
 +
Չպատճառեց ինձ այնքան խոր զմայլանք, 
 +
Որքան դեմքն այդ աստվածակերպ, փառազարդ։ 
 +
 +
Սիրո ոգին, որ առաջինն անդ իջավ, 
 +
«Ողջույն, Մստիամ, լի շնորհօք» օրհներգեց 
 +
Եվ թևերը նրա առջև բաց արավ։ 
 +
 +
Ամեն կողմից աստվածային այն երգին 
 +
Պատասխանեց հույլը հոգվոց երանյալ, 
 +
Եվ դեմքերը ավելի վառ շողացին։ 
 +
 +
«Ո՛վ դու, սուրբ հայր, որ ինձ համար աստ իջար, 
 +
Մի պահ գահը քո թողնելով փառահեղ, 
 +
Որ առհավետ հատկացված է քեզ համար, 
 +
 +
Ո՞ր հրեշտակն է այդ, որ այնպես հիացքով 
 +
Մեր թագուհու աչքերի մեջ է նայում, 
 +
Բոցավառված ասես սիրո կրակով»։ 
 +
 +
Այս խոսքերով ես դիմեցի դեռ նրան, 
 +
Որի դեմքը ցոլցոլում էր Մարիամով, 
 +
Ինչպես այգաստղն արեգակով հուրհրան»։ 
 +
 +
Եվ նա ասաց. «Հրեշտակի կամ հոգու մեջ 
 +
Ինչքան սեր ու հրճվանք կարող են լինել, 
 +
Նրա մեջ կան, և դա մեր իղձն է անշեջ. 
 +
 +
Զի դա նա է, ով ավետիսը տարավ 
 +
Կույս Մարիամին, երբ որ Որդին Աստածո 
 +
Մեր մարմնական բեռը կրել հանձն առավ։ 
 +
 +
Արդ աչքերովդ հետևիր իմ խոսքերին 
 +
Եվ լավ նայիր պատրիկներին մեծամեծ, 
 +
Որ գահ ունեն կայսրության մեջ երկնային։ 
 +
 +
Այն երկուսը, որ վերևում են բազմած 
 +
Եվ շատ մոտ են օգոստափառ կայսրուհուն, 
 +
Արմատներն են երկու՝ վարդի այս բացված։ 
 +
 +
Այն, որ նրա ձախակողմում է նստած, 
 +
Նախահայրն է, որի ճաշակն հանցավոր 
 +
Պատճառ դարձավ մարդկանց այնքան դառնությանց։ 
 +
 +
Աջ կողմինը եկեղեցու հայրն է հին, 
 +
Որին Քրիստոս լոկ վստահեց ու հանձնեց 
 +
Բանալիքն այս արքայության երկնային։ 
 +
 +
Այն, որ կյանքում նախատեսեց ու հայտնեց 
 +
Դժվարին ու ծանըր օրերը հարսի, 
 +
Որ ձեռք բերվեց չարչարանքով դառն ու մեծ, 
 +
 +
Սրա մոտ է նստած, մյուսի մոտ է նա, 
 +
Որի օրոք հեստ, ապերախտ, հեղհեղուկ 
 +
Ժողովուրդը կերավ միայն մանանա։ 
 +
 +
Պետրոսի դեմ ահա նստած է Աննան, 
 +
Այնքան ուրախ իր աղջկան նայելուց, 
 +
Որ անքթիթ օրհներգում է «Ովսաննայ»։ 
 +
 +
Իսկ դիմացը ընտանիքի նախահոր 
 +
Սուրբ Լուչիան է, որ քեզ փրկեց կորուստից, 
 +
Երբ դա գայթել էիր հովտում հախնթոր։ 
 +
 +
Բայց տեսիլքիդ ժամը անցնում է քանզի, 
 +
Այստեղ պետք է կասենք, ինչպես լավ դերձակ, 
 +
Որ ձևում է ըստ ունեցած կերպասի. 
 +
 +
Եվ մեր հայացքն ուղղենք Սիրույն Վեհագույն, 
 +
Որպեսզի դու ըստ կարելվույն խորանաս 
 +
Նրա պայծառ էության մեջ գերագույն։ 
 +
 +
Բայց որպեսզի խորանալու փափագով 
 +
Ետ չընկրկես, թևածելիս դեպի վեր, 
 +
Պետք է որ մենք շնորհ հայցենք աղոթքով, 
 +
 +
Շնորհ նրանից, ով կարող է օգնել քեզ։ 
 +
Հետևիր ինձ զգացումով ներշնչյալ 
 +
Եվ քո սրտում կրկնիր խոսքերս անձկակեզ»։ 
 +
 +
Եվ նա սկսեց սուրբ աղոթքը հետևյալ.
 +
</poem>
 +
 +
===Երգ երեսուներեքերորդ===
 +
<poem>
 +
 +
«Ո՛վ մայր կուսան և դուստըր քո զավակի, 
 +
Խոնարհ ու վեհ քան ամենայն արարած,
 +
Սահմանանիշ հավերժական խորհուրդի։
 +
 +
Դու մարդկային մեր բնությանը այնքան
 +
Ազնվացրիր, որ ստեղծիչը նրա
 +
Դարձավ նրա ստեղծյալը սոսկական։
 +
 +
Քո արգանդում սերը նորից բորբոքվեց,
 +
Որի հրով խաղաղության մեջ հավերժ
 +
Դրախտային այս վարդն այսպես բողբոջեց։
 +
 +
Աստ մեզ համար բոցավառ ջահ ես սիրո,
 +
Իսկ աշխարհում, մահկանացու մարդկանց մեջ,
 +
Դու անսպառ ու ջինջ աղբյուր ես հուսո։
 +
 +
Ո՛վ Տիրամայր, այնքան մեծ ես ու բարի,
 +
Որ առանց քեզ շնորհ հայցել՝ կլիներ
 +
Ինչպես թռչել ուզել առանց թևերի։
 +
 +
Դա ոչ միայն քո բարությամբ օգնում ես
 +
Քեզ դիմողին, այլ շատ հաճախ ինքնակամ
 +
Գոհացնում ես կարոտյալի հայցը հեզ։
 +
 +
Դու գթություն, ողորմության ես համակ,
 +
Դու վեհանձն ես, և քո մեջ է խտացած
 +
Էակների բարությանը բովանդակ։
 +
 +
Այս մարդը, որ տիեզերքի հատակից 
 +
Մինչև այստեղ տեսավ վիճակը մեկ մեկ
 +
Հոգիների, որ հեռացել են կյանքից,
 +
 +
Պաղատում է քեզնից այնքան զորություն,
 +
Որ կարենա բարձրանալ այն տեսության,
 +
Որի մեջ է երանությանն ավարտուն։
 +
 +
Այդ տեսությամբ ես չեմ այրվել դեռ այնպես, 
 +
Ինչպես հիմա նրա համար եմ այրվում.
 +
Արդ աղոթքըս վերընծայում եմ ես քեզ,
 +
 +
Որպեսզի նա քո օգնությամբ ազատվի 
 +
Ամեն մուժից ու մշուշից երկրային
 +
Եվ Գերագույն Բարիքն իրեն հայտնվի։
 +
 +
Ո՛վ թագուհի, աղաչում եմ քեզ դարձյալ,
 +
Որ անարատ պահես տենչերը նրա,
 +
Տեսիլքներից հետո այնքան վերացյալ։
 +
 +
Հսկիր նրա մղումներին մարդկային.
 +
Տես, ձեռնամած միանում են աղոթքիս
 +
Բեատրիչեն ու մյուս սրբերն երկնային»։
 +
 +
Աղոթողին հառած աչքերն հիախանդ՝ 
 +
Աստվածարյալ Տիրամայրը ցույց տվեց 
 +
Իր գոհությունն այդ աղոթքից ջերմեռանդ։
 +
 +
Ապա ուղղվեց դեպի Լույսը մշտավառ,
 +
Ուր ոչ մի միտք չի թափանցի այնքան խոր, 
 +
Որքան նրա միտքը վճիտ ու պայծառ։
 +
 +
Ես, որ հասել էի բոլոր իղձերիս 
 +
Կատարածին, շատ բնական կլիներ,
 +
Որ զգայի իմ մեջ լրումն հրայրքիս։
 +
 +
Բեռնարդն այնժամ առաջարկեց ինձ ժպտով,
 +
Որ նայեի վերև, սակայն ես արդեն 
 +
Նրա ուզածն արել էի իմ կամքով։
 +
 +
Իմ հայացքը դառնալով ջինջ ու վճիտ,
 +
Հետզհետե ավելի խոր թափանցեց 
 +
Ճաճանչի մեջ միակ Լույսի ճշմարիտ։
 +
 +
Այստեղ տեսածս անկարող եմ պատկերել. 
 +
Զի մեր լեզուն, այդ տեսիլքին հանդիման, 
 +
Կարող է լոկ պապանձվել ու կարկամել։
 +
 +
Ինչպես նա, ով քնում երազ է տեսնում 
 +
Եվ, զարթնելով, մտաբերում է միայն 
 +
Այն հուզումը, որ ապրել է երազում,
 +
 +
Այսպես և ես, քանզի տեսիլքն իմ մտքի 
 +
Անհետացավ, թեպետև իմ սրտի մեջ 
 +
Դեռ ծորում է քաղցրությանը տեսիլքի։
 +
 +
Այսպես ձյունն է հալվում շողքից արևի. 
 +
Այսպես հողմից ցրվում էին Սիբիլյան 
 +
Պատգամները՝ գրված վրան տերևի։
 +
 +
Ո՛վ վերին Լույս, անմատչելի մեր մտքին,
 +
Քո պատկերից, որ ե՛րևաց ինձ այնժամ,
 +
Գեթ ցույց տուր ինձ չնչին մասնիկ մի կրկին,
 +
 +
Եվ լեզվիս տուր այնպիսի ուժ գերակա,
 +
Որ կարենամ ես ավանդել քո հուրքից 
 +
Գոնե մի կայծ սերունդներին ապագա.
 +
 +
Թե կարենամ մի բան հիշել տեսիլքից 
 +
Եվ որոշ բան այս տողերում հնչեցնել, 
 +
Մարդիկ մի բան կհասկանան քո փառքից։
 +
 +
Թե հայացքս հառեր նրա ցոլքին վառ,
 +
Ապա նրա շողյունների սուր ցայտքից 
 +
Ես շլացած կմնայի անպատճսւո։
 +
 +
Այսուհանդերձ հանդգնեցիր այդ պահուն 
 +
Երկար տոկալ նրա տեսքին, մինչև որ 
 +
Ձուլվեց հայացքս իր էության հետ անհուն։
 +
 +
Ո՛վ հորդ շնորհ, որ ինձ դարձրիր ընդունակ 
 +
Թափանցելու Հավերժ Լույսի մեջ այնքան,
 +
Որ սպառվեց տեսության ուժն իմ համակ։
 +
 +
Տեսա Նրա խորության մեջ ընդգրկված
 +
Ու սիրային կապով զոդված այն, ինչ որ
 +
Տիեզերքում երևում է մասնատված.
 +
 +
Գոյեր, ձևեր և կապն իրենց միության, 
 +
Բոլորն այնպես առընչված են իրար հետ,
 +
Որ ասածըս լոկ նշույլն է իսկության։
 +
 +
Կարծես տեսա այդ միությունն ընդհանուր, 
 +
Ըստ որում ես, այս ասելով, զգում եմ 
 +
Մի ցնծություն անպարագիր ու անլուր։
 +
 +
Մեկ րոպեում ես զարմացա ավելի,
 +
Քան Նեպտունը քսան և հինգ դար առաջ, 
 +
Երբ բաց ծովում տեսավ ստվերն Արգոյի։
 +
 +
Այսպես միտքըս, զմայլանքից կարկամած, 
 +
Ուշի֊ուշով ու սևեռուն նայում էր 
 +
Եվ տոգորվում պաշտամունքով երկյուղած։
 +
 +
Այդ վառ Լույսից հոգին դառնում է այնպես, 
 +
Որ այլ բանի համար խզվել նրանից, 
 +
Անկարելի բան կլիներ իրապես։
 +
 +
Զի Բարին, որ նպատակն է բոլորի,
 +
Նրա մեջ է, և այն, ինչ որ նրա մեջ 
 +
Անթերի է, նրանից դուրս է թերի։
 +
 +
Այսուհետև լինելու է իմ լեզուն
 +
Ավելի թույլ իմ տեսածը պատմելու,
 +
Քան թե լեզուն երեխայի կաթնասուն։
 +
 +
Ոչ վասնզի այդ Լույսի մեջ կենսավետ
 +
Կային պես-պես, հարափոփոխ վիճակներ,
 +
— Նա այնպես է, ինչպես եգել է հավետ—
 +
 +
Այլ զի աչքըս, թափանցելով նրա մեջ,
 +
Ի զորու չէր միությանը տեսնելու 
 +
Իր այլազան ցոլացությանց մեջ անշեջ։
 +
 +
Այն վեհ Լույսի էության մեջ խոր ու ջինջ 
 +
Երևացին երեք ծիրեր իմ աչքին,
 +
Երեք գույնի և միևնույն չափի ճիշտ։
 +
 +
Մեկը մյուսի, ինչպես Իրիսն Իրիսի,
 +
Ցոլացումն էր, իսկ երկրորդն էր հրի պես,
 +
Եվ հավասար արգասիքն էր երկուսի։
 +
 +
Օ՛, խոսքն ինչքա՜ն սակավազոր է մտքից, 
 +
Իսկ իմ միտքը իմ տեսիլքի հանդիման 
 +
Այնքան թույլ է, որ չի բավի ասել «քիչ»։
 +
 +
Օ՛, ինքնաբուխ ու ինքնագո Հավերժ Լույս,
 +
Դու ես աղբյուրն իմացության ամենայն,
 +
Դու ես միայն ներշնչողը սեր ու լույս։
 +
 +
Իսկ այն ծիրը, որ ցոլացումն էր քո վառ, 
 +
Ինչպես լույսից արտացոլված մի այլ լույս, 
 +
Երբ դիտեցի ուշի ուշով ու երկար,
 +
 +
Նրա ներսում տեսա պատկերը մարդու, 
 +
Ներկայացված մասնահատուկ իր գույնով, 
 +
Եվ հառեցի առ այն հայացքն իմ հատու։
 +
 +
Ինչպես ճիգ է երկրաչափը գործ դնում 
 +
Շրջանակը չափելու և, ճգնելով,
 +
Չափերի մեջ հարակցություն չի գտնում,
 +
 +
Այսպես եղա հանդեպ այդ նոր տեսիլքին. 
 +
Իզուր էի ջանում գտնել, թե ինչպես 
 +
Մարդու պատկերն հարաբերում էր ծիրին.
 +
 +
Թևերս անզոր էին նման թռիչքի.
 +
Բայց իմ մտքում փայլատակեց մի նոր լույս 
 +
Եվ ինչ պարզեց խորհուրդը այդ տեսիլքի։
 +
 +
Այստեղ կասեց իմ զմայլանքն հոգեթով. 
 +
Բայց արդեն իմ սիրտն ու կամքը վարում էր 
 +
Անվի նման դաշնաթավալ կշռույթով,
 +
 +
Սերն՝ որ շարժում է արևն ու այլ աստղեր։
 +
</poem>
 +
 +
==Ծանոթագրություններ==
 +
<references/>

Ընթացիկ տարբերակը 13:15, 23 Դեկտեմբերի 2017-ի դրությամբ

Աստվածային կատակերգություն

հեղինակ՝ Դանտե Ալիգիերի
թարգմանիչ՝ Արբուն Տայան


Բովանդակություն

Դժոխք

Երգ առաջին

1Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց[1]
Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։

4Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան
Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական։

7Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես.
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։

10Չգիտեմ, թե ինչպես մտա ես այնտեղ,
Այնքան էի քնաթաթախ այն պահին,
Երբ բաց թողի ճամփան ուղիղ ու անշեղ։

13Բայց երբ հասա ստորոտը մի լեռան,
Ուր փակվում էր այն հովիտը չարաշուք,
Որ իմ սիրտը ահաբեկել էր այնքան,

16Վեր նայեցի և տեսա, որ գագաթն իր
Շողերով էր արդեն պատած արևի,
Որ լուսեղեն ուղեցույց է անպատիր։

19Այնժամ մի քիչ մեղմեց սոսկումն իմ խորին,
Որ իմ սրտի խոոոչում էր լճացել
Իմ անցկացրած անդոհալի գիշերին։

22Եվ ինչպես նա, ով հևհևուն ու թասուն,
Ծովից դեպի ծովեզերքը նետվելով,
Նայում է ետ՝ ալիքներին փոթորկուն,

25Այսպես հոգիս, որը տալիս էր դեռ խույս,
Դարձավ ետև՝ նայելու այն անտառին,
Ուրկից ոչ ոք դուրս չի եկել անկորույս։

28Երբ քիչ հանգիստ տվի մարմնիս հոգնաբեկ,
Ճամփա ընկա դեպի բարձունքն ամայի,
Հենվելով միշտ իմ պինդ ոտի վրա մեկ։

31Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,
Թեթևաշարժ ու ժիրաժիր մի հովազ[2],
Որ պատված էր պիսակներով երփներփին,

34Դեմըս ելավ ու չթողեց բարձրանալ,
Այլ մանավանդ ճամփաս այնպես խափանեց,
Որ քանիցըս ես ուզեցի ետ դառնալ։

37Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,
Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում[3],
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան

40Շարժում տվեց մարմիններին գեղատես։
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես

43Այն գազանից պատած մորթով գույնզգույն.
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։

46Սա կարծես թե իմ վրա էր հարձակվում,
Ահիպարան ու մոլեգին կեցվածքով,
Որից օդն իսկ սարսափահար էր թվում։

49Նույն պահին ես տեսա մի գայլ էգ ու չոր,
Որ սովահար ու անհագ էր երևում
Եվ շատերի կյանքն էր դարձրել տանջավոր։

52Սա ինձ այնքան պատճառ դարձավ խռովքի
Քստմնելի ու ահռելի իր տեսքով,
Որ ես արդեն կորցրի հույսըս վերելքի։

55Եվ ինչպես նա, ով դիզում է անընդհատ,
Բայց երբ հանկարծ իր ձեռք բերածն է կորցնում,
Տխրում է և իրեն զգում հույժ վհատ,

58Այսպես վհատ ինձ զգացի, հիրավի,
Երբ գայլը ինձ ետ էր քշում դեպ այնտեղ,
Ուր շողերը չեն թափանցում արևի։

61Մինչ ես դեպի հովիտն էի թավալվում,
Իմ աչքերին ներկայացավ մի հոգի[4],
Որը վաղուց ի վեր լռած էր թվում։

64Տեսնելով այդ ամայության մեջ նրան,
Ես գոչեցի. «Ողորմիր ու փրկիր ինձ,
Իրական մարդ դու լինես, թե ուրվական»։

67Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ.
Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի
Եվ ծնվել եմ Մանտովայում[5] աննսեմ.

70Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի[6],
Ապրել Հռոմում Օգոստոսի շուքի տակ,
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։

73Եղա պոետ և երգեցի փառքն անանց
Անքիսորդու[7], որ հեռացավ Տրոյայից,
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։

76Բայց դու ինչո՞ւ վայրն ես գնում տանջանքի,
Ինչո՞ւ համար չես ելնում լեռն հեշտավետ,
Որ սկիզբն է, պատճառն ամեն բերկրանքի»։

79Ես պատասխան տվի դեմքով պատկառուն.
«Դո՞ւ ես Վիրգիլն և այն աղբյուրը, ուրկից
Պերճ խոսքերի գետ է հորդել լայնահուն։

82Օ՜, դու բոլոր պոետների փառք ու լույս,
Արժեն սերն ու տքնությունը հարատև,
Որով հատորդ վերծանեցի խորասույզ։

85Դու ես վարպետս ու հեղինակս իմ երեց.
Դու ես լոկ նա, որից էլ ես ստացա
Գողտրիկ ոճը, որը պատիվ ինձ բերեց։

88Տես գազանը, որ ճամփաս է խափանում,
Օգնիր ինձ, ո՛վ հռչակավոր իմաստուն,
Նա իմ բոլոր մարմինը դող է հանում»։

91Պատասխանեց ի տես իմ մեծ երկյուղի.
«Եթե կուզես պրծնել հովտից այս մռայլ,
Պետք է ընտրես բոլորովին այլ ուղի.

94Քեզ չարչարող այդ գայլ-գազանը դժնյա
Ոչ ոքի չի թողնում անցնել իր ճամփով
Եվ տեսածին սպանում է անխնա։

97Նա բնությամբ այնքան չար է, գարշելի,
Որ խժռելով չի հագենում երբևէ
Եվ լափելուց հետո քաղցում ավելի։

100Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար,
Եվ ավելի կշատանան, մինչև որ
Քերծեն[8] գա ու նրան մեռցնի չարաչար։

103Սա ոչ հողով, ոչ մետաղով կսնվի,
Այլ պատիվով, իմաստությամբ ու սիրով.
Նա Ֆելտրի և Ֆելտրի միջև կծնվի։

106Նա կփրկի ստորանկյալ Իտալիան,
Որի համար զոհ գնացին կարեվեր
Տուռնոն, Նիսոն, Էվրիալն ու Կամիլլան։

109Նա կվանի գայլին ամեն քաղաքից,
Մինչև նորից Դժոխքի խորքը խրի,
Ուրկից դուրս էր եկել մղված մախանքից։

112Արդ ի խնդիր քո փրկությանն ապահով՝
Հետևիր ինձ, քեզ կլինեմ առաջնորդ
Ու կանցկացնեմ հավերժական կայանով։

115Անդ կլսես անհույս ճիչեր ցավագին
Եվ կտեսնես հին հոգիներ տանջահար,
Որոնք երկրորդ մահ են տենչում անձկագին.

118Ապա նրանց, որ տանջվում են հաճույքով
Կրակի մեջ, զի հույս ունեն, որ մի օր
Կհամբառնան երանելի հոգվոց քով։

121Իսկ սրանց մոտ եթե ելնել փափագես,
Կա ինձանից արժանավոր մի հոգի,
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ.

124Քանզի կայսրը, որ գերիշխանն է երկնի,
Չի՛ կամենա իմ մուտքը իր քաղաքում,
Զի ես չեղա իր օրենքին ընտանի։

127Նա ամենուր տեր է, երկնում՝ տիրակալ.
Նրա քաղաքն ու գահույքը այնտեղ են.
Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ»։

130Եվ ես նրան. «Հայցում եմ քեզ, ո՛վ պոետ,
Հանուն Աստծու, որին դու չես ճանաչել,
Ազատիր ինձ այս վիճակից չարաղետ.

133Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր,
Որ ես տեսնեմ դարպասը սուրբ Պետրոսի
Եվ նրանց, որ ներկայացրիր տանջակիր»։

136Այնժամ շարժվեց, և ես հետքով գնացի։

Երգ երկրորդ

1Օրն անցել էր, և օդն արդեն մթնշաղ
Հանգչելու էր հրավիրում աստվորաց.
Ապրողներից լոկ ես էի անխաղաղ,

4Որ պատրաստվում էի պայքար մղելու
Այն կրկնակի դժվարաթյանց դեմ, որոնք
Ես կպատմեմ հետո առանց թյուրելու։

7Արդ ինձ օգնեք, ո՛վ Մուսաներ, ո՛վ հանճար,
Տեսածներըս արձանագրած ո՛վ իմ միտք,
Աստ կերևա ազնվությունդ անաչառ։

10Ես դիմեցի. «Ո՛վ բանաստեղծ առաջնորդ,
Ձեռնարկելուց առաջ քայլը այդ դժվար,
Տես, թե ունե՞մ բավական ուժ անհողդողդ։

13Դու ասում ես Սիլվիոսի հոր մասին,
Որ նա գնաց անմահ աշխարհն հանդերձյալ,
Մահկանացու մարմնից չելած տակավին։

16Սակայն եթե Արարիչը չարատյաց
Շնորհ արեց նրան, ապա, երբ խորհենք,
Թե ով էր նա և ինչի էր սահմանված,

19Խելոք մարդուն այդ չի թվա անպատեհ.
Զի երկնքում նա ընտրվեց նախահայր
Ե՛վ Հոոմի, և՛ կայսրության նրա վեհ։

22Այս երկուսը հաստատվեցին, որպեսզի
Պատրաստեն տեղն այն գահույքի սրբազան,
Ուր փոխանորդն է նստում մեծ Պետրոսի։

25Նա այդ այցով քո տաղերգած՝ բավական
Բաներ լսեց, որ դարձան հիմք ու պատճառ
Իր հաղթության և ծիրանուն պապական։

28Ապա այնտեղ գնաց Անոթն Ընտրության
Ներզորություն բերելու այն հավատին,
Որ սկիզբն է ճանապարհի փրկության։

31Իսկ ես ինչո՞ւ, ո՞ւմ շնորհիվ այնտեղ գամ.
Ես ոչ Էնեաս, ոչ առաքյալ Պողոսն եմ.
Ես այդ պատվին արժանի չեմ էլ անգամ։

34Եթե ես քո առաջարկը ընդունեմ,
Վախենում եմ, որ խոլություն ինձ թույլ տամ.
Հասկացիր ինձ, դու խելոք ես ու խոհեմ»։

37Եվ ինչպես նա, ով իր ուզածը հանկարծ
Էլ չի ուզում և, իր միտքը փոխելով,
Իսպառ ետ է կանգնում գործից ձեռնարկած,

40Այսպես արի ես այն լանջի վրա մութ.
Զի վարանոտ՝ ետ կացա այն ձեռնարկից,
Որ սկզբում ես հանձն առա այնքան շուտ։

43Այնժամ ասաց առաջնորդըս մեծարգո.
«Եթե ես քո խոսքերը լավ հասկացա,
Երկչոտությամբ է պաշարված հոգին քո.

46Դա շատ հաճախ այնպես ընկճում է մարդուն,
Որ խզում է նրան ազնիվ ձեռնարկից,
Ինչպես շուքն է խրտնեցնում կենդանուն։

49Որպեսզի դու այդ երկյուղից ազատվես,
Կասեմ ինչու եկա և ինչ լսեցի,
Որի համար ես վշտացա խորապես։

52Կանգնել էի հոգիների մեջ առկախ,
Երր ինձ կանչեց մի կին այնքան գեղեցիկ,
Որ ուզեցի նրան լսել անհապաղ։

55Շողում էին աչքերն ինչպես վառ աստղեր.
Նա մեղմանուշ, հրեշտակային ձայնիկով
Սկսեց ոգել այս խոսքերը համոզկեր.

58«Ո՛վ մանտուացի ազնիվ հոգի, հիրավի,
Որի փառքը դեռ տևում է աշխարհում
Եվ կտևի որքան աշխարհը տևի.

61Իմ սիրելին, բայց ոչ բախտի սիրելին,
Ճանապարհին այնքան արգելք է տեսել,
Որ երկյուղից ետ է դարձել տրտմագին։

64Վախենում եմ, նա այնքան է մոլորվել,
Որ, դատելով նրա մասին լսածից,
Նրան ուշ եմ ես օգնության դուրս եկել։

67Արդ դու գնա և խոսքերով քո խոհեմ,
Եվ ինչով որ հարկ է նրան փրկելու,
Օգնիր նրան, որպեսզի ես սփոփվեմ։

70Բեատրիչեն եմ ես, որ քեզ հղում եմ.
Ես եկել եմ գրգարանից երկնային.
Սերն ինձ մղեց, որ այստեղ գամ ու խոսեմ։

73Երբ ես նորից իմ Տիրոջ մոտ համբառնամ.
Քեզ բազմիցըս պիտի գովեմ նրա մոտ»։
Ի պատասխան բարբառեցի ես այնժամ.

76«Ո՛վ բարի ու առաքինի կին երկնի,
Որով մարդը վսեմանում է հոգով
Ավելի քան ամեն էակ կենդանի.

79Քո հրամանն այնքան է ինձ հաճելի,
Որ կաշխատեմ այն կատարել անհապաղ.
Հարկ չկա, որ կամքըդ հայտնես ավելի։

82Բայց դու ինչո՞ւ չես վախեցել իջնելու
Խորխորատն այս այն երկնքից լայնարձակ,
Ուր դառնալու փափագով ես այրվում դու»։

85«Քանի որ դու այդքան ուզում ես գիտնալ,—
Պատասխանեց,— կարճ խոսքերով քեզ կասեմ,
Թե ես ինչու չեմ վախենում այստեղ գալ։

88Պետք է միայն այն բաներից վախենալ,
Որ կարող են թաքուն վնաս հասցընել,
Մյուսներից երկյուղ պետք չէ ունենալ։

91Արարիչը ինձ այնպես է ստեղծել,
Որ չի դիպչում ինձ ձեր վիճակը տխուր,
Եվ չի կարող Դժոխքի հուրն ինձ խանձել։

94Երկնքում կա մի կին ազնիվ ու բարի,
Որ գթալով տառապյալին մոլորյալ,
Բեկանում է խիստ դատաստանը վերի։

97Սա Լուչիային կանչեց իր մոտ և ասաց.
— Հավատարիմդ օգնությանն է քո կարոտ,
Քեզ եմ նրան հանձնարարում առ ի տած։—

100Լուչիան, ամեն անգթության թշնամի,
Վեր կացավ և եկավ այնտեղ, որտեղ ես
Նստել էի Հռաքելի հետ հնամի,

103Եվ ինձ ասաց,— Բեատրիչե, գովք անմար,
Ինչո՞ւ համար չես օգնում քեզ սիրողին,
Որ ամբոխից վեր բարձրացավ քեզ համար։

106Չե՞ս լսում դու նրա ճիչերն արցունքի,
Չե՞ս տեսնում մահն, որի դեմ է նա կռվում
Հեղեղատում իր կրքերի հորձանքի։—

109Ոչ ոք այնպես չի փութացել իր շահին,
Կամ վնասից խույս չի տվել, ինչպես ես,
Երբ լսեցի այդ խոսքերը Լուչիայի.

112Իջա այստեղ իմ գահույքից երկնային,
Վստահելով քո խոսքերին խելացի,
Որ պատիվ է բերում քեզ և լսողին»։

115Երբ նա ինձ հետ այսօրինակ բարբառեց,
Արտասվափայլ աչքերն ուղղեց առ երկինք,
Եվ դա իմ գալն էլ ավելի փութացրեց։

118Այսպես եկա, ինչպես նա էր փափագել.
Քեզ փրկեցի այն գազանից ամեհի,
Որ լեռն ի վեր քո կարճ ճամփան էր փակել։

121Ուրեմըն ի՞նչ, էլ ինչո՞ւ ես առել կանգ,
Ինչո՞ւ սիրտըդ սնուցում ես երկյուղով,
Ինչո՞ւ չունես արիություն, տոկան կամք,

124Երբ քո մասին երեք կանայք երանիկ
Հոգ են տանում արքունիքում երկնային,
Եվ երբ ես քեզ խոստանում եմ շատ բարիք»։

127Ինչպես ցայգի ցրտից բեկված ու փակված
Ծաղիկները հենց որ արև են տեսնում,
Ցողունների վրա ցցվում են բացված,

130Այսպես ոգի առավ կորովն իմ կաշկանդ.
Եվ ես այնքան տոգորվեցի եռանդով,
Որ ասացի ինչպես մի մարդ անվկանդ.

133«Օ՛ գթած կին, որ օգնության ինձ փութաց.
Իսկ դու ազնիվ, որ անսացիր անհապաղ
Նրա ազդին ճշմարիտ ու հոգատած։

136Քո խոսքերով ես այնքան եմ խթանվել,
Եվ այնքան եմ քեզ հետևել ցանկանում,
Որ ես ոչ մի առարկություն չունեմ էլ։

139Հիմա քայլիր, երկուսով մի կամք ունենք.
Դու առաջնորդ, դու տեր, և դու ուսուցիչ»։
Այսպես նրան ես ասացի, ապա մենք

142Մեկտեղ մտանք ուղին խուլ ու սարսռուցիչ։

Երգ երրորդ

1ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ԳԵՀԵՆՆ ԱՀԱՎՈՐ,
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ՀՈԳՎՈՑ ՀԱՐԱՏԱՆՋ,
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԽՏԱՎՈՐ»

4ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԱՐԱՐՉԻՍ.
ԻՆՁ ՀԱՍՏԵՑԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ,
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՀ ԵՎ ՍԵՐՆ ԱՌԱՋԻՆ։

7ԻՆՁՆԻՑ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ
ՀԱՎԵՐԺ ԳՈՅԵՐՆ, ԵՎ ԵՍ ՀԱՎԵՏ ԿՏԵՎԵՄ։
Ո՛Վ ՄՏՆՈՂՆԵՐ, ԹՈՂԵՔ ՁԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱՄԱՅՆ։

10Մռայլ գույնով գրված խոսքերն այս անանց
Կարդալով մի դռան վերև՝ ասացի.
«Վարպետ, ինչքան իմաստն ահեղ է դրանց»։

13Նա, խորագետ, պատասխանեց ինձ իսկույն.
«Այստեղ հարկ է մեկ կողմ թողնել ամեն ահ.
Այստեղ հարկ է լինել հոգով աննկուն։

16Ես ասացի, որ կհասնենք այնտեղ, ուր
Դու կտեսնես բազմաչարչար հոգիներ,
Որ կորցրել են մտքի բարիքը մաքուր»։

19Ապա զվարթ դեմքով, որ ինձ հուսադրեց,
Նա իր ձեռքը երկարելով իմ ձեռքին,
Խորհրդավոր, անհայտ աշխարհն ինձ մտցրեց։

22Անդ հառաչներ, հեծեծանքներ, ճիչեր սուր
Հնչում էին աստեղազուրկ այրերում,
Որոնց ի լուր արտասվեցի ես նախ լուռ։

25Ամեն լեզվով գոչեր, ահեղ հայհուչներ,
Ցավի կանչեր և մռունչներ մոլեգին,
Զիլ ու նվաղ ձայներ, ձեռքի շաչյուններ

28Կազմում էին աղմկահույզ մի ժխոր,
Որ շարունակ պտտվում էր մութ օդում,
Ինչպես ավազ՝ հուզված հողմից մեծազոր։

31Գլուխըս այդ արհավիրքով պաշարված՝
Ես հարցըրի. «Այդ ի՞նչ ճիչեր են, վարպե՛տ,
Այդ ովքե՞ր են տանջանքների մատնված»։

34Եվ նա ասաց. «Այս վիճակը առանձին
Ունեն ճղճիմ հոգիները այն մարդկանց,
Որոնք անգով և անպարսավ ապրեցին։

37Նրանց հետ է հրեշտակների դասն այն վատ,
Որ Աստծուն ոչ դեմ եղավ, ոչ էլ թեր,
Այլ պայքարում մնաց չեզոք ու անջատ։

40Երկինքն ի բաց վանեց նրանց, իբրև բիծ.
Ոչ էլ նրանց խոր Դժոխքն է ընդունում,
Որ նրանց մոտ չպարծենա հոգին պիղծ»։

43Եվ ես. «Վարպետ, ի՞նչ անձկություն հատկապես
Նրանց այդպես ուժգին հեծել է տալիս»։
Պատասխանեց. «Ես համառոտ կասեմ քեզ։

46Նրանք չունեն ամենևին հույս մահվան,
Եվ այս կյանքը այնքան նվաստ են գտնում,
Որ խանդում են ուրիշ ամեն կացության։

49Նրանք երկրում անհիշատակ մնացին.
Բարձրյալն անգամ արհամարհում է նրանց.
Նրանց մասին լռենք, նայիր ու անցիր»։

52Եվ, նայելով, հեռվում տեսա մի դրոշ,
Որ հիո գալով սլանում էր սրընթաց,
Եվ կարծես թե չուներ կայան մի որոշ։

55Հետևում էր հոգիների մի շարան
Այնքան երկար, որ դժվար էր հավատալ,
Թե մահն այդքան լայն դուռ ունի ու դարան։

58Երբ ես ոմանց ճանաչեցի նրանցից,
Նկատեցի, տեսա ստվերը նրա,
Որ վատությամբ հրաժարվեց մեծ գործից։

61Իսկույն ևեթ ես իմացա ճշտորեն,
Որ դա խումբն էր հոգիների փոքրոգի,
Որ ոչ Աստծուն, ոչ դևերին հաճո չեն։

64Անարգներն այս, որ չունեցան կենսուղի,
Մերկ էին և խայթվում էին հարաժամ
Գոռեխներից ու բոռերից այնտեղի։

67Միշտ արյուն էր հոսում նրանց դեմքերից,
Եվ արյունը, արցունքի հետ շաղախված,
Թափվում էր ցած ու ծծվում պիղծ որդերից։

70Եվ երբ մի քիչ ես նայեցի անդրագույն,
Տեսա մարդիկ մի մեծ գետի եզերքին։
«Վարպետ, ասա,— վրա բերի ես իսկույն,—

73Այդ ովքե՞ր են, և ի՞նչ ուժով կամ հույսով
Շտապում են նրանք անցնել այդտեղից,
Ինչպես ահա նշմարում եմ թույլ լույսով»։

76Եվ նա ասաց. «Այդ դու ինքըդ կտեսնես,
Երբ քայլ առ քայլ մոտենանք ու կանգ առնենք
Գետի ափին Ախերոնի տխրատես»։

79Վախենալով, որ հարցերով ընդունայն
Կպատճառեմ նրան ձանձրույթ ու տաղտուկ,
Լուռ մնացի, մինչև որ գետն հասանք այն։

82Եվ մակույկով ահա դեպ մեզ գալիս էր
Գիսախռիվ ու ալեհեր մի ծերուկ,
Գոչելով մեզ. «Վա՛յ ձեզ, անարգ հոգիներ.

85Երկինք տեսնել ամենևին մի հուսաք.
Ես գալիս եմ ձեզ տանելու ափը մյուս,
Հավերժական խավարի մեջ ցուրտ ու տաք։

88Իսկ դու, հոգի՛ կենդանի, որ այդտեղ ես,
Շուտ հեռացիր մեռյալներից այս բոլոր»։
Բայց երբ տեսավ, որ տեղից չեմ շարժվում ես,

91Հարեց. «Այստեղ ճամփա չկա քեզ համար.
Տարանցելու համար պետք է դա գտնես
Այլ նավակայք և այլ նավակ քեզ հարմար»։

94Վարպետս ասաց. «Քարոն շատ մի զայրագնիր.
Այդ են կամում անդ, ուր կարող են անել
Ինչ որ կամին։ Էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։

97Այս խոսքերից փուքը իջավ համրորեն
Թավամորուս նավավարի, որ ուներ
Աչքերի շուրջ շրջանակներ բոցեղեն։

100Երբ հուսաբեկ հոգիները լսեցին
Ահագորույն այն խոսքերը Քարոնի,
Գունատվեցին և ատամներ կրճտեցին։

103Անիծեցին Աստուծուն և մարդկության,
Ժամանակն ու տեղը, որում ծնվեցին,
Պատճառն իրենց ծագման, իրենց գոյության։

106Ապա, լալով, բոլորը մեկ խռնվեցին
Գետի ափին, որ սպասում է նրան,
Ով Աստուծուց երկյուղ չունի բնածին։

109Ոլորելով իր աչքերը զայրագին,
Դև Քարոնը համախմբում է նրանց
Եվ թիակով զարնում դանդաղ շարժվողին։

112Աշնանն ինչպես տերևները ծառերի
Մեկիկ-մեկիկ ցած են թափվում, մինչև որ
Հողն ընդունի ողջ պճնանքը ճյուղերի,

115Այսպես հոռի սերունդները Ադամի,
Ցանցում բռնված թռչունների նմանակ,
Նետվում էին նավակի մեջ մի առ մի։

118Մռայլ գետով ահա առաջ են շարժվում,
Եվ չհասած հանդիպակաց ափը դեռ,
Այս կողմ ուրիշ մի նոր խումբ է հավաքվում։

121«Որդյա՛կ,— ասաց բարեհամբույր վարպետս ինձ,—
Նրանք, ովքեր մեղքերի մեջ են մեռնում,
Հավաքվում են այստեղ ամեն մի երկրից.

124Եվ փութկոտ են նրանք գետով անց կենում,
Զի Աստուծո դատաստանը այնպես է
Նրանց խթում, որ վախն իղձի է փոխվում։

127Բարի հոգուն չի կարելի այստեղ գալ,
Եվ Քարոնը եթե քո դեմ զայրացավ,
Դա կարող ես նրա միտքը հասկանալ»։

130Հենց որ լռեց, խորխորատը խավարչտին
Այնպես ցնցվեց, որ, երբ հիշում եմ ես այն,
Իմ սարսափից դեռ քրտնում եմ տենդագին։

133Մի փոթորիկ ծագեց հովտում արտոսրի,
Ապա մի լույս փայլատակեց այնպես վառ,
Որ ես ամեն զգայության կորցրի,

136Եվ քնահար մարդու նման ընկա վար։

Երգ չորրորդ

1Մի թունդ որոտ խզեց քունըս ծանրացած,
Եվ ես ընդոստ սթափվեցի ակամա,
Ինչպես մի մարդ բռնի կերպով արթնացած։

4Վեր կենալով՝ ես իմ աչքերը հանգչած
Շուրջ հածեցի և սևեռուն նայեցի,
Իմանալու թե ուր էի ես ընկած։

7Եվ ահա ես ինձ գտնում եմ եզերքին
Արհավրալի ու ահալի անդունդի,
Ուրկից ճիչեր էին պոռթկում ցավագին։

10Այնտեղ այնքան խորունկ, մթար ու մառ էր,
Որ ինչքան էլ հայացքըս ներս սուզեի,
Ես ոչ մի բան չէի կարող նշմարել։

13«Արդ մենք իջնենք դեպի աշխարհը անլույս ,
Ես առջևից, դու ետևից կընթանանք,—
Ասաց պոետն համակ դալկուն և ի հույզ։

16Նկատելով գույնն իր փոխված՝ ասացի.
«Ես ինչպե՞ս գամ, երբ դու երկյուղ ես զգում,
Դու, որ միակ իմ նեցուկն ես առնացի»։

19«Տանջանքն անձանց, որ ցածում են գտնվում,
Դեմքիս վրա մի դալկություն է սփռել,—
Պատասխանեց,— որ քեզ ահից է թվում։

22Այժմ շտապենք, քանզի երկար է ուղին»։
Այսպես մտավ և այսպես ինձ մտցրեց
Վիհը պատող պարունակը առաջին։

25Այնտեղ, որքան կարողացա լսել ես,
Լաց֊կոծ չկար, այլ կար միայն հառաչանք,
Որ հուզում էր հավերժ օդը մշտապես։

28Դա այն անվիշտ տվայտանքից էր անանց,
Որ կրում էր բազմությունը անհամար
Մանուկների, տղամարդկանց և կանանց։

31«Չես հարցնում, թե ի՞նչ հոգիներ են սրանք,—
Ասաց վարպետս։— Արդ դու նախքան մեր ճամփան
Շարունակելն հասու եղիր, որ նրանք

34Չեն մեղանչել, չեն էլ փրկվել հավաստի,
Քանզի նրանք մկրտություն չստացան,
Որը մասն է քո դավանած հավատի։

37Իսկ նրանք, որ նախքան Քրիստոսն ապրեցին,
Պատշաճորեն չպաշտեցին Աստուծուն,
Ես ինքըս էլ պատկանում եմ այդ դասին։

40Մենք այստեղ ենք այս թերությանց պատճառով,
Եվ ոչ ուրիշ, և մեր վիշտը այն է լոկ,
Որ ապրում ենք երկնի անհույս տենչանքով»։

43Ես իմ սրտում ցավ զգացի դժնդակ,
Երբ իմացա, որ շատ անձինք մեծարժեք
Լիմբոսի մեջ ունեն առկախ մի վիճակ։

46«Ասա ինձ, տե՛ր, ասա, վարպե՛տ թանկագին,
Ասացի ես, որ ես վստահ լինեմ միշտ
Ամեն կասկած հաղթահարող հավատքին,—

49Մեկն այստեղից ելա՞վ աշխարհն երանյալ՝
Իր կամ այլոց արժանիքի շնորհիվ»։
Կռահելով նա խոսքերն իմ քողարկյալ,

52Պատասխանեց. «Ես նոր էի աստ եկած,
Երբ տեսա, որ այստեղ իջավ մի Հզոր,
Հաղթանակի սուրբ խաչվառով պսակված։

55Նա այստեղից դուրս բերեց մեր նախահոր,
Եվ Աբելին, նրա որդուն, և Նոյին,
Եվ Մովսեսին — տեր ու ծառա պատվավոր.

58Աբրահամին և թագավոր Դավիթին,
Իսրայելին և նրա հորն ու որդվոց,
Եվ Հռաքելին, սիրված սիրով կաթոգին.

61Եվ շատերի, որոնց հասցրեց նա փառքի։
Պետք է գիտնաս, որ անձերից այս առաջ
Չէր փրկըված մարդկային ոչ մի հոգի»։

64Այսպես էր նա խոսում առաջ շարժվելով,
Եվ մենք այսպես գնում էինք ու անցնում
Բազմահազար հոգիների հոծ ցանցով։

67Դեռ շատ չէինք հեռացել մենք վիհեզրից,
Երբ ես հանկարծ տեսա մի լույս հրեղեն,
Որ ցրում էր մի որոշ մաս խավարից։

70Թեև լույսից հեռու էինք բավական,
Բայց ես արդեն կռահեցի, որ տեղն այդ
Սահմանված էր անձանց համար պատվական։

73«Օ՜, գիտության և արվեստի ջատագով,
Այդ ովքե՞ր են, ոբ հարգ ունեն այդքան մեծ
Եվ մյուսներից տարբերվում են վիճակով»։

76Պատասխանեց. «Անունն իրենց փառապանծ,
Որ հնչում է ամենուրեք աշխարհում,
Այդ պատվին է արժանացնում հենց նրանց»։

79Այդ միջոցին ինչ֊որ մի ձայն ես առա.
«Պատիվ տվեք բանաստեղծին վեհագույն։
Ահա ետ է դառնում ստվերը նրա»։

82Եվ ես տեսա, երբ այն ձայնը մնաց լուռ,
Որ չորս ստվեր գալիս էին դեպի մեզ.
Նրանց դեմքը ոչ ուրախ էր, ոչ տխուր։

85Բարի վարպետս այն ժամանակ ասաց ինձ.
«Նայիր նրան, որ սուր բռնած իր ձեռքին՝
Ընթանում է այն երեքի առջևից։

88Նա Հոմերն է, բանաստեղծը տիրական.
Հետևյալը Հորատիոսն է երգիծող,
Օվիդիոսն է երրորդ, վերջինը՝ Լուկան։

91Մենք կապված ենք այն պանծալի տիտղոսով,
Որ նրանք նոր հռչակեցին միաձայն,
Ուստի լավ են անում պատիվ ինձ տալով»։

94Այսպես տեսա հավաքույթը այստեղ ես
Այն կաճառի, որի երգերը վսեմ
Այլոց վրա սավառնում են արծվի պես։

97Զրուցելով նրանք մի պահ միասին,
Մոտեցան ինձ ողջույններով սիրալիր,
Եվ դրանից ժպտաց վարպետն իմ անգին։

100Ապա նրանք առ ի հարգանս ինձ դարձյալ,
Ինձ միացրին իրենց խմբին իմաստուն.
Եվ նրանց մեջ ես վեցերորդը դարձա։

103Մենք բոլորս դեպի լույսը շարժվեցինք,
Զրուցելով բաներ, որ լավ է լռել,
Ինչպես լավ էր խոսել այնտեղ, ուր էինք։

106Եկանք առջև մի դղյակի փառահեղ,
Որ պատած էր յոթնապատիկ որմերով
Եվ պաշտպանված մի գետակով յուրագեղ։

109Մենք գետակը, ինչպես ցամաք, անց կացանք,
Եվ մտնելով իմաստնոց հետ յոթ դռնով՝
Դալարազարդ մարգագետին մի հասանք։

112Այնտեղ կային մարդիկ դեմքով ծանր ու լուրջ
Եվ հայացքով պատկառազդու չափազանց.
Խոսում էին սակավ, ձայնով քաղցրահունչ։

115Մենք բարձրացանք մի բլրակի վրա ջինջ,
Տեղի վրա մի լուսավոր ու արձակ,
Ուրկից տեսնել կարելի էր ամեն ինչ։

118Ճիշտ մեր դիմաց մարգի վրա այն դալար
Երևացին մեծապայծառ հոգիներ,
Որոնց տեսնելն իսկ պարծանք էր ինձ համար։

121Այնտեղ տեսա Էլեկտրային՝ զարմերով,
Որոնց միջև Հեկտորը և Էնեաս,
Եվ Կեսարին՝ կորովաբիբ աչքերով։

124Այնտեղ էին Պենտեսիլեն, Կամիլլան.
Այնտեղ էին Լատինոսը թագավոր
Եվ նրա հետ իր աղջիկը՝ Լավինան։

127Անդ Բրուտոսն էր, որ արտաքսեց Տարկվինին,
Հուլիան, Մարկիան, Լուկրետիան ու Կոռնելիան,
Եվ Սալատինն, որին տեսա առանձին։

130Ապա երբ որ ես նայեցի քիչ հեռուն,
Տեսա ամեն իմացության ուսուցչին,
Շրջապատված ընտանիքով իմաստուն։

133Նրան էին նայում բոլորն հարգանքով.
Այնտեղ էին Սոկրատը և Պլատոնն,
Որ ամենքից մոտիկ էին նրա քով.

136Այնտեղ էին իմաստուններ Դեմոկրիտ,
Դիոգենեսն, Անաքսագորն ու Թալես,
Էմպեդոկլը, Զենոնը և Հերակլիտ։

139Այնտեղ էր և Դոսկորիդը բուսաբան,
Այնտեղ էին Օրֆեոսը և Լինոն,
Կիկերոնն ու բարոյագետ Սենեկան։

142Եվկլիդեսն ու Պտղոմեոսն աստղաբան,
Հիպպոկրատը, Գալիենն ու Ավիկենն,
Ավերրոյսը, որ եղավ մեծ մեկնաբան։

145Ես չեմ կարող այստեղ թվել բոլորին,
Զի երկար նյութն ինձ խթանում է այնպես,
Որ խոսքերըս պետք է զիջեն փաստերին։

148Մեր վեցյակը վերածվում է երկուսի.
Խաղաղ օդից իջանք օդում հողմահույզ
Վարպետս ու ես մի ուղիով մեկուսի.

151Եկա մի վայր, ուր չէր շողում ոչ մի լույս։

Երգ հինգերորդ

1Այսպես իջա պարունակից առաջին
Երկրորդի մեջ, որ նվազ է տարածքով,
Բայց ավելի լի է ողբով ցավագին։

4Մուտքի մոտ է Մինոսն ահեղ կեցվածքով.
Մեղավորներ է նա քննում ու դատում
Եվ ուղարկում ներքև պոչի գալարքով։

7Այսինքըն, երբ ներկայանում է նրան
Մի պիղծ հոգի իր մեղքերը հայտնելու,
Մեղքերի այդ դատավորը անվարան

10Որոշում է նրա տեղը Դժոխքում,
Եվ գալարում այնքան անգամ պոչը իր,
Որքան հարկ է որ նա խրվի անդնդում։

13Նրա առջև միշտ հոգիներ կան բազում.
Նրանք հերթով մոտենում են դատվելու
Եվ վճիռը լսելուն պես խոր սուզվում։

16«Դու, որ եկար այս կայանը տանջալի,—
Բացականչեց Մինոսը, ինձ տեսնելով
Եվ թողնելով մի պահ պաշտոնն ահալի,—

19Ո՛ւր ես մտնում, և ո՛ւմ ես դու վստահում.
Թող չխաբի քեզ լայնությունը մուտքի»։
Առաջնորդըս նրան. «Ինչո՞ւ ես գոռում.

22Մի՛ խափանիր նրա ճամփան պարտադիր.
Այդ են կամում անդ՝ ուր կարող են անել,
Ինչ որ կամին. էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։

25Ահա ողբի ձայներ էին ինձ հասնում.
Ահա արդեն եկել֊հասել եմ այնտեղ,
Ուր ինձ խոցում էին ջայլերը բազում։

28Եկա այնտեղ, ուր չի շողում ոչ մի լույս,
Ուր փչում են քամիները հակամարտ
Եվ շառաչում, ինչպես մի ծով հողմահույզ։

31Եվ մրրիկը, որ երբեք չի դադարում,
Հոգիներին իր հորձանքի մեջ առած՝
Պտուտքում է, քշում, իրար ընդհարում։

34Երբ հասնում են նրանք ժայռին եզրային,
Հեծեծում են, ողբում, գոռում ու գոչում
Եվ անիծում արդարությունն երկնային։

37Ես իմացա, որ այս տեսակ տանջանքին
Մատնված են մարմնասերները մեղսոտ,
Որոնք միտքը ենթարկել են կույր կրքին։

40Եվ ինչպես որ սարյակները խուռներամ
Թևածում են արագ, մղված ցուրտ հովից,
Այսպես և այն հոգիները թուլակամ

43Հողմից քշված սլանում են ամեն դի.
Նրանք չունեն սփոփարար ոչ մի հույս
Տանջանքների մեղմացման կամ հանգստի։

46Եվ ինչպես որ կռունկները կառաչող
Սավառնում են օդում երկար շարքերով,
Այսպես տեսա ես հոգիներ հառաչող,

49Որոնք տարվում էին հողմի հորձանքից։
Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք այդպես չարչարվում են սև օդից»։

52Եվ նա ասաց. «Առաջինն այն պիղծերից,
Որոնց մասին դու ուզում ես իմանալ,
Կայսրուհին էր բազմալեզու ազգերի։

55Նա այնքան մեղկ ու անառակ կյանք վարեց,
Որ խույս տալու համար մարդկանց պարսավից,
Ամեն հաճույք օրինական համարեց։

58Շամիրամն է, որ, ինչպես գիրքն է գրում,
Եղավ կինը և հաջորդը Նինոսի.
Նա իշխեց անդ, ուր արդ Սուլթանն է տիրում։

61Իսկ այն մյուսը եղավ սիրուց ինքնասպան,
Չպահելով հիշատակը Սիքեի.
Ետևում է Կլեոպատրան ճակաճան։

64Ահա այնքան չարյաց պատճառ Հեղինեն.
Ահա և մեծն, անպարտելին Աքիլլես,
Որ, ի վերջո, պարտվեց սիրուց հրեղեն։

67Ահա Պարիսն ու Տրիստանը»։ Եվ այսպես
Անուններով նշեց բազում ստվերներ,
Որոնք մեռել էին սիրուց բոցակեզ։

70Եվ երբ այսպես իմ ուսուցչից իմացա
Անունները հերոս արանց ու կանանց,
Ես հուզվեցի և գրեթե թալկացա։

73Ես ասացի. «Պոե՛տ, սիրով կուզեի
Ես տեսակցել այն զույգի հետ համընթաց ,
Որ թեթև է քշվում հողմից ամեհի»։

76Եվ նա ասաց. «Կտեսնես, երբ մոտ հասնեն,
Այնժամ նրանց վարող սիրո անունով
Կանչիր նրանց, նրանք կգան կխոսեն»։

79Հենց որ հողմը նրանց ուղղեց դեպի մեզ,
Ես ձայնեցի. «Ո՛վ տառապյալ հոգիներ,
Եկեք խոսենք, եթե չունեք արգելք ձեզ»։

82Ինչպես կանչված աղավնիները հեզիկ
Բնազդաբար, բաց և անշարժ թևերով,
Ցած են թռչում դեպ իրենց բույնը քաղցրիկ,

85Այսպես նրանք ելան խմբից Դիդոնի
Եվ ժանտ օդի միջով եկան դեպի մեզ,
Այնքան ազդու եղավ ձայնս կենդանի։

88«Ո՛վ արարած բարեգութ և մարդասեր,
Որ այցի ես մեզ եկել այս գորշ օդով,
Մեզ, որ աշխարհն արյունով ենք ներկել մեր.

91Տիեզերքի արքան եթե մեզ լսեր,
Կաղոթեինք խաղաղության համար քո,
Զի գթացիր դժխեմ բախտի վրա մեր։

94Այն, ինչ որ դու կուզես լսել և խոսել,
Մենք պատրաստ ենք խոսելու և լսելու,
Քանի քամին արդ լռել է ու կասել։

97Ես ծնվել եմ այն քաղաքում ծովամերձ,
Որտեղ Պոն է իջնում հանգիստ առնելու
Մշտահոսուն վտակներով իր հանդերձ։

100Սերը, որ շուտ է այրում սիրտը քնքուշ,
Վառեց սրան գեղեցկությամբ իմ մարմնի,
Որ գրավվեց կերպով այնքան խուժադուժ։

103Սերը, որ սեր է պարտադրում սիրվածին,
Ինձ սիրահար դարձրեց սրան այնքան թունդ,
Որ այստեղ իսկ մենք կապված ենք միասին։

106Սերը հասցրեց մեզ երկուսիս նույն մահվան.
Մեզ սպանողն սպասվում է Կայենում»։
Այս խոսքերը նրանց բերնից դուրս եկան։

109Լսելով այդ հոգիներին վշտակեզ,
Ես գըլուխըս տխուր կրծքիս հակեցի։
Վարպետս հարցրեց. «Ի՞նչ ես խորհում դու այդպես»։

112Ի պատասխան ես ասացի. «Օ՜, ավա՛ղ,
Ինչքա՛ն հույզեր ու երազներ խանդակաթ
Հասցրին սրանց այս վախճանին կանխավաղ»։

115Ապա նրանց ես դիմելով խոսեցի.
«Ո՛վ Ֆրանչեսկա, քո պատմությունը տխուր
Ես վշտով ու կարեկցությամբ լսեցի։

118Բայց ինձ ասա՝ ձեր հույզերի ժամանակ
Սերն ինչ ձևով և ինչ դեպքում թույլ տվեց,
Որ դուք ձեր լուռ զգացումներն իմանաք»։

121Եվ նա ասաց. «Ավելի մեծ վիշտ չկա,
Քան երջանիկ ժամանակները հիշել
Դժբախտ ժամին, քո ուսուցիչն է վկա։

124Բայց եթե դու տեղեկանալ ես ուզում
Պատճառը մեր անբախտ սիրո, ես կասեմ,
Ինչպես նա, ով արտասվում է և խոսում։

127Իբրև ժամանց կարդում էինք մի օր մենք
Լանչիլոտտի պատմությունը սիրային.
Մենակ էինք և չունեինք մտքեր նենգ։

130Ընթերցումն այդ մեր հայացքները շատ հեղ
Հանդիպեցրեց և մեր դեմքերն այլայլեց,
Բայց մեր խելքը կորցնել տվեց լոկ մի տեղ։

133Երբ կարդացինք, որ տարփածուն ցանկալից
Սիրեցյալի ժպտուն բերանն համբուրեց,
Սա, որ երբեք չի բաժանվի ինձանից,

136Համբուրեց իմ բերանն համակ հուզադող։
Գիրքը դարձավ Գալեոտտո մեզ համար։
Է՛լ այն օրը չկարդացինք ոչ մի տող»։

139Մինչ այսպես էր բարբառում այն մի հոգին,
Մյուսն այնպես դառնորեն էր հեկեկում,
Որ հուզմունքից նվաղեցի մահագին.

142Եվ ես ընկա, ինչպես դիակն է ընկնում։

Երգ վեցերորդ

1Հենց որ արդեն վերադարձավ ուշքը իմ,
Որ այլայլվել, մթագնել էր հուզումից,
Ի լուր ողբին սիրող զույգի մտերիմ,

4Ես ամենուր տեսա շուրջը իմ բոլոր,
Ուր որ դարձա և կամ ուր որ նայեցի,
Տանջանքներ և տանջակիրներ նորանոր։

7Ահա արդեն պարունակումն եմ երրորդ,
Ուր տեղում է անդադար ու միալար
Մի ցուրտ անձրև անիծյալ ու գարշահոտ։

10Մեծ֊մեծ կարկուտ, և ձյուն, և ջուր աղտեղի
Թափվում են ցած օդի միջով մթամած,
Հոտեցնելով տղմուտ տարածքը տեղի։

13Կերբերոսը, գազանն անգութ, արտառոց,
Երեք գլխով կաղկանձում է շան նման
Այնտեղ խրված հոգիների վրա հոծ։

16Նրա աչքերն հուր են, մորուքը մթար,
Փորը խոշոր և թաթերը ճապռավոր,
Հոգիներին ճանկռում, ցրցում է նա հար։

19Անձրևի տակ սրանք ոռնում են շան պես,
Եվ ջանալով ծածկել մեկ կողը մյուսով՝
Շրջշրջվում են, շուռ֊մուռ գալիս մշտապես։

22Երբ մեզ տեսավ Կերբերոսը ահագին,
Բացեց ռեխերն ու ժանիքներ ցույց տվեց.
Նա դողում էր բարկությունից մոլեգին։

25Առաջնորդըս պարզեց ձեռքերն իր անփակ
Եվ գետնից հող վերցնելով լիաբուռ՝
Նետեց նրա երախների մեջ անհագ։

28Ինչպես շունը, որ ոռնում է քաղցից սուր,
Հանդարտվում է, հենց որ ոսկորն է կրծում,
Եվ զբաղվում հոշոտելով լոկ այն լուռ,

31Այսպես սսկվեց դև Կերբերոսն հողակուլ,
Որի ոռնոցն հոգվոց այնպես էր լլկում,
Որ կուզեին նրանք լինել հավետ խուլ։

34Անցնում էինք ժանտ անձրևից կռացած
Հոգիների վրայով և կոխկրտում
Ուրուները նրանց՝ մարմին թվացած։

37Բոլոր նրանք պառկած էին գետնամած,
Բացի մեկից, որ վեր կացավ ու նստեց,
Երբ տեսավ, որ իրեն էինք մոտեցած։

40«Օ՜ դու, որ այս Դժոխքի մեջ ես բերվել,—
Ասաց նա ինձ,— իմացիր, թե ով եմ ես.
Իմ մեռնելուց առաջ էիր դու ծնվել»։

43Եվ ես նրան. «Տանջանքները քո կրած
Դիմագծերդ այլակերպել են այնքան,
Որ թվում է, թե քեզ երբեք չեմ տեսած։

46Բայց ասա ինձ՝ ո՞վ ես, որ այս չարատանջ
Վայրն ես եկել և կրում ես մի պատիժ,
Որ մյուսներից թեթև է, բայց շատ տհաճ»։

49Եվ նա ասաց. «Քաղաքըդ , որ չարությամբ
Այնքան լի է, որ չափն անցել է արդեն,
Եղավ օրրանն իմ կենցաղի անտաղտապ։

52Քաղաքացիքդ անվանեցիք ինձ Չակկո։
Եվ որկորի իմ մոլության համար վատ
Լլկվում եմ այս անձրևի տակ հարագո։

55Եվ ես՝ թշվառս, այստեղ մենակ չեմ հարկավ.
Սրանք էլ նույն մեղքի համար են կրում
Նույն պատիժը»։ Եվ նա մի պահ կանգ առավ։

58Ես ասացի. «Չարչարանքներըդ, Չակկո,
Ինձ հուզում են արտասվելու աստիճան,
Բայց ասա ինձ՝ ո՞ւր կհանգեն ի վերջո

61Երկպառակված քաղաքացիք քաղաքի.
Մի՞թե արդար մեկը չկա նրանց մեջ.
Ի՞նչ է պատճառն այդ գժտությանց անհարկի»։

64Եվ նա ասաց . «Երկար վեճից հետո տաք
Կռվի կանցնեն. գեղջուկները կհաղթեն,
Իսկ մյուսները կհալածվեն բովանդակ։

67Ապա նրանք երրորդ տարվա ընթացքում
Կտապալվեն և մյուսները կհաղթեն
Ուժով մեկի, որ նենգությամբ է գործում։

70Սրանք նրանց երկար ատեն կնեղեն
Ու կենթարկեն ստորացման վիսաբար,
Թեկուզ նրանք արտասվեն կամ կատաղեն։

73Արդարներ կան, սակայն չունեն ունկնդրող։
Գոռոզություն, ագահություն ու նախանձ —
Երեք կայծեր եղան սրտեր բռնկող»։

76Նա վերջ տվեց իր խոսքերին ցավալի։
Եվ ես նրան. «Տեղեկության տուր խնդրեմ,
Շնորհելով ինձ երկու խոսք ավելի։

79Արժանավոր Ֆարինատան և Մոսկան,
Ռուստիկուչչին, Տեգիայոն և Արիգոն,
Եվ այլք, որոնք եղան անձեր պատվական,

82Ո՞ւր են, ասա, որ ես նրանց գեթ տեսնեմ.
Մեծ իղձ անեմ իմանալու, թե նրանք
Երկնքո՞ւմ են, թե՞ Դժոխքում են դժխեմ»։

85Եվ նա ասաց. «Դժոխքում են, բայց ցածում,
Եթե իջնես, նրանց կարող ես տեսնել.
Նրանց վրա այլ մեղքեր են ծանրանում։

88Բայց երբ դու քաղցր աշխարհ ընկնես վերստին,
Խնդրում եմ քեզ հիշատակըս պահել տաս.
Այս է իմ խոսքն ու պատասխանը վերջին»։

91Եվ նայելով աչքերով խեթ ու մռայլ,
Իր գլուխը վայրահակեց ու ընկավ
Տղմաթաթախ հոգիների միջև այլ։

94Վարպետս ասաց․ «Էլ չի ելնի այլոց պես
Մինչև հնչելն հրեշտակային փողերի
Եվ գալուստը դատավորի խորատես,

97Երբ կգտնեն նրանք շիրիմն իրենց լուռ,
Կառնեն մարմինն ու տեսքն իրենց սեփական
Եվ կլսեն դատավճիռն ահալուր»։

100Այսպես ահա մենք անցկացանք համրաքայլ
Գարշ խառնուրդով ստվերների ու ցեխի,
Զրուցելով կյանքի մասին հանդերձյալ։

103Եվ ես. «Վարպե՛տ, այս տանջանքները դաժան
Ահեղ վճռից հետո կաճե՞ն ավելի,
Թե՞ կպակսեն և կամ նույնը կմնան»։

106Եվ նա. «Դիմիր քո գիտությանն, ըստ որի
Էակն ինչքան ավելի է կատարյալ,
Այնքան ուժեղ կզգա չարը և բարին։

109Թեպետ և այս հոգիները հուսաթափ
Չեն դառնալու ճշմարտապես կատարյալ,
Բայց հույս ունեն հուսկ դառնալու որոշ չափ։

112Խոսակցելով այլ բաների մասին դեռ,
Շուրջանակի պտտվեցինք միասին
Եվ եկանք անդ, ուր վայրէջքն էր բացվում մեր.

115Այստեղ գտանք մեծ թշնամի Պլուտոսին։

Երգ յոթերորդ

1«Պապե Սատան, պապե Սատան, ալեպպե»,—
Գոչեց Պլուտոսն իր ձայնով խուլ ու խռպոտ։
Եվ իմաստունս, որ ամեն ինչ լավ գիտե,

4Փարատելու համար ահըս՝ ինձ ասաց.
«Մի վախենար, նա ինչ անի, չի կարող
Մեզ արգելել իջնելու այս ժայռից ցած»։

7Եվ դառնալով ռեխին դևի զայրալիր՝
Ասաց. «Լռի՛ր, անիծյալ ու անհագ գայլ.
Բարկությունից ինքզինքըդ կե՛ր, սպառի՛ր։

10Մեր վայրէջքը ունի որոշ մի պատճառ.
Այդ են կամում այնտեղ՝ բարձըր երկնքում,
Ուր Միքայելն ընկճեց ջոլիրն հեստ ու չար»։

13Ինչպես հողմից առագաստները ուռած
Ցած են ընկնում, երբ հանկարծ կայմն է ջարդվում,
Այսպես վայրագ գազանն անզոր ընկավ ցած։

16Այսպես չորրորդ պարունակը մենք հասանք,
Ընթանալով անդունդն ի վար Դժոխքի,
Որ պատժում է ամեն չարիք ու հանցանք։

19Օ՛ երկնային արդարացի դատաստան։
Ի՛նչ տանջանքներ ու պատիժներ են տեսնում,
Ինչո՞ւ մեղքերն աղետաբեր են այսքան։

22Ինչպես երկրում Քարիբդեսի վրա ճիշտ
Ալիքները մեկը մյուսին են բախվում,
Այսպես այստեղ մարդիկ պետք է բախվեն միշտ։

25Նրանք այստեղ անթիվ էին երևում,
Որոնք կազմած երկու խմբեր տարանջատ՝
Ծանըր բեռներ էին կրծքով գլորում։

28Ապա նրանք իրար էին ընդհարվում
Ու ետ քաշվում, մեկը մյուսին գոռալով.
«Ի՞նչ ես գանձում», մյուսը՝ «Ի՞նչ ես դեն գցում»—

31Եվ, շարժվելով պարունակով մթասքող,
Գնում էին դեպի կետերն հակադիր,
Միշտ կրկնելով այդ խոսքերը ծանակող։

34Ապա նրանք կիսաշրջանն անցնելով՝
Վերադառնում էին նորից բախվելու։
Ես սրտիս մեջ դառըն կսկիծ զգալով՝

37Հարցրի. «Վարպե՛տ, սրանք ովքե՞ր են իրոք,
Ձախակողմյան այս ստվերները խուզված
Բոլորեքյան կղերակա՞ն են արդյոք»։

40Եվ նա ասաց. «Սրանք բոլորը, որ կան,
Իրենց կյանքում եղան այնքան թյուրամիտ,
Որ ծախսի մեջ չդրին չափ ու սահման։

43Այդ է ասում նրանց գոռոցը վայրագ,
Որ հանում են, երբ հասնում են այն կետին,
Ուր զատվում են հանցանքներով հակառակ։

46Նրանք, որոնց գլուխներն են հերաթափ,
Քահանաներ, կարդինալներ, պապեր են,
Որոնց եղծեց ագահությունը անչափ»։

49Եվ ես. «Վարպե՛տ, անտարակույս ես այստեղ
Կկարենամ մի քանիսին ճանաչել,
Որ պղծվել են այդ ախտերով ծանրամեղ»։

52Եվ նա ասաց. «Զուր բաներ ես մտածում.
Այն կյանքն անմիտ, որը նրանց տխեղծեց,
Այժըմ նրանց անճանաչ է դարձընում։

55Նրանք հավետ բախվելու են այս կերպով.
Ոմանք իրենց գերեզմանից դուրս կելնեն
Փակ ափերով, ոմանք կտրած մազերով։

58Նրանք իրենց ժլատ, շռայլ կենցաղով
Մատնվել են այս պայքարին անվախճան,
Որ չեմ ուզում մանրամասնել խոսքերով։

61Արդ տես, որդյա՛կ, թե որքան են խաբուսիկ
Բարիքներն այն, որ հանձնված են Բախտին,
Որոնց համար իրար գզում են մարդիկ.

64Այս խոնջաբեկ հոգիներից ոչ մեկին»։
Զի արդ երկրում եղած֊չեղած ողջ ոսկին
Չի կարող տալ հանգստություն ու դադար

67Եվ ես. «Ասա դարձյալ, վարպե՛տ իմ բարի,
Քո ակնարկած Բախտը ի՞նչ է, որ նրա
Ճանկերում են բարիքները աշխարհի»։

70Եվ նա ասաց. «Ո՛վ էակներ կարճամիտ,
Ինչպիսի՛ խոր տգիտության մեջ եք դուք.
Արդ ընդունիր իմ մտքերը ճշմարիտ։

73Նա, որ գեր ի վեր է ամեն գիտությամբ,
Երկինքների համար կարգեց վարիչներ
Եվ իր լույսը բաշխեց այնպես համաչափ,

76Որ նրանք այն ցոլարձակեն փոխադարձ.
Նմանապես աշխարհային փայլերին
Նա սահմանեց մի ընդհանուր հոգաբարձ,

79Որ փոխանցի սին բարիքներն երկրային
Ազգե ի ազգ, տոհմե ի տոհմ կամոք յուր,
Ի հեճուկս ընդդիմության մարդկային։

82Դրանից են ոմանք իշխում, այլք՝ ընկնում,
Դատաստանի համաձայն հենց այս Բախտի,
Որ պահված է, ինչպես օձը թավ խոտում։

85Նրան ոչինչ չի հակազդի խելքը ձեր.
Նա վարում է, տնօրինում իր մարզում,
Ինչպես իրենց մարզում ուրիշ աստվածներ։

88Դադար չունեն փոխանցումներն իր անսանձ,
Անհրաժեշտ հարկն շտապեցնում է նրան.
Այս է պատճառն հաճախադեպ փոփոխմանց։

91Մարդիկ, ի դեպ, պետք է նրան գովեին,
Նույնիսկ նրանք, որ անիրավ ու անճահ
Հայհոյանք են ուղղում նրա հասցեին։

94Բայց նա, զվարթ, փույթ չի անում այդ մասին.
Իր ոլորտն է ղեկավարում գոհությամբ
Մյուս նախաստեղծ գոյերի հետ միասին։

97Այժմ ավելի չարչարանքի վայրն իջնենք.
Աստղերն ահա խոնարհվում են դեպի ցած,
Եվ մենք պետք չէ մեր ընթացքը դանդաղենք»։

100Պարունակի միջով անցանք մենք դիմաց
Եվ մոտեցանք մի առվակի խոխոջուն,
Որ հոսում էր իր իսկ փորած ձորով ցած։

103Գույնն ավելի թխորակ է, քան թե մութ,
Եվ մենք նրա գորշ հոսանքին զուգընթաց
Ներքև իջանք մի շավիղով տաժանուտ։

106Տխրատեսիլ այդ գետակը հասնելով
Ստորոտը սեպ ու մթին ժայռերի,
Մի ճահիճ է կազմում Ստիքս անունով։

109Մինչ ես նայում էի սևեռ աչքերով,
Ճահճում տեսա տղմաթաթախ հոգիներ,
Բոլորն էլ մերկ և զայրագին դեմքերով։

112Լոկ ձեռքերով նրանք չէին կռվտում,
Այլև իրենց գլխով, կրծքով, ոտքերով
Եվ իրարու ատամներով բզկտում։

115Վարպետս ասաց. «Արդ դու տեսնում ես, որդյակ
Նրանց, որոնք կյանքում ցասկոտ են եղել.
Բայց իմացիր, որ այս պղտոր ջրի տակ

118Կան այլ մարդիկ, որ արձակում են հառաչ
Եվ պղպջակ հանում ջրի երեսին,
Ինչպես տեսնել դու կարող ես քո առաջ։

121Ճահճում սուզված՝ նրանք այսպես են ասում.
«Տխուր եղանք զվարթ օդում երկրային,
Անթեղելով մաղձության ծուխ մեր ներսում.

124Արդ տխրում ենք, խրված տիղմում այս մռայլ»։
Նրանց կոկորդն այս երգն է միշտ կարկաչում,
Զուր ճգնելով արտաբերել խոսք մի այլ»։

127Նայելով այն հոգիներին ցեխակուլ,
Մենք բավական երկար պտույտ գործեցինք
Տղմուտ ճահճի և չոր ափի միջով խուլ,

130Եվ հասանք տակն աշտարակի մի վերձիգ։

Երգ ութերորդ

1Սակայն, ասեմ, որ չհասած տակավին
Ստորոտը աշտարակի բարձրաբերձ,
Մեր աչքերը նրա գագաթն ուղղվեցին.

4Քանզի այնտեղ երկու լույսեր դուրս եկան,
Մի երրորդն էլ, որ հազիվ էր նկատվում,
Վառվեց հեռվում իբրև նրանց պատասխան։

7Ես դիմելով ծովին ամեն գիտությանց,
Հարցրի. «Վարպե՛տ, այդ ի՞նչ լույսեր են դրանք.
Ի՞նչ ասում ու պատասխանում են միմյանց»։

10Եվ նա ասաց. «Հիմա ինչ որ կերևա
Տղմուտ ճահճում, դա կարող ես նկատել,
Եթե մեգը քեզ արգելակ չդառնա»։

13Նետը երբեք այնպես թեթև ու արագ
Չի արձակվել պրկված լարից աղեղի,
Ինչպես տեսա փոքրածավալ մի նավակ,

16Որ սրընթաց խոյանում էր դեպի մեզ,
Թիավարված մի հոգուց, որ գոռում էր,
«Դժխեմ հոգի, ահա եկար վերջապես»։

19«Ֆլեգիաս, Ֆլեգիաս, զուր ես գոռում այս անգամ,—
Ասաց տերըս։— Մենք քոնը չենք, եկել ենք
Անց կենալու այս ճահիճով ապական»։

22Ինչպես նա ով խաբեության մի ի լուր
Սրտնեղվում ու սրտմտում է խորապես,
Այսպես սրտնեց Ֆլեգիասը զուսպ ու լուռ։

25Առաջնորդըս նրա մակույկը իջավ,
Եվ ապա ինձ իջեցրեց իր կողքին.
Իմ մտնելով լոկ մակույկը ծանրացավ.

28Հենց որ այսպես զետեղվեցինք երկուստեք,
Հին մակույկը առաջ շարժվեց սրընթաց,
Ճեղքելով ջուրն ավելի խոր, քան երբեք։

31Մինչ մենք ճահճով ճեպում էինք անարգել,
Ինձ հանդիպեց տղմոտ մեկը և ասաց.
«Ո՞վ ես դու, որ ժամիցըդ վաղ ես եկել»։

34Եվ ես նրան. «Եկել եմ ոչ մնալու.
Իսկ դու ով ես, որ աղտեղված ես այդպես»։
Ասաց. «Մեկն եմ դատապարտված ողբալու»։

37Եվ ես նրան. «Ողբա, սգա դու այդպես,
Անիծյալ ու լպիրշ հոգի, վասնզի
Կեղտիդ մեջ էլ լավ ճանաչում եմ ես քեզ»։

40Այնժամ ցասմամբ նա ինձ մեկնեց ձեռքերն իր.
Բայց առաջնորդս հրեց նրան, ասելով.
«Շուտ դեն գնա, մյուս շների հետ կորչիր»։

43Ապա բազկով վզիս փարվեց դող ի դող,
Ինձ պագավ ու ասաց. «Հոգի զայրասիրտ,
Քեզ հղացողն հավետ օրհնյալ լինի թող,—

46Նա աշխարհում մեծամիտ մեկն է եղել
Եվ թողել է վատ հիշատակ իր մասին,
Դրանից է այստեղ այնպես կատաղել։

49Երկրում ինչքան մեծամեծներ կան անհարգ,
Որոնք այստեղ թավալվում են խոզի պես,
Իրենց մասին թողած անուն մի անարգ»։

52Եվ ես. «Վարպե՛տ, շատ պիտի գոհ լինեի,
Եթե մենք դեռ ճահճալճից դուրս չեկած՝
Այս ջրի մեջ նրան սուզված տեսնեի»։

55Եվ նա. «Դեռևս դեմի ափը չհասած,
Դու կստանաս քո փափագին գոհացում.
Արդար է, որ դու քեզ զգաս գոհացած»։

58Քիչ անց տեսա, որ ընկերները պղծուն
Նրա վրա այնպես գրոհ գործեցին,
Որ գոհությամբ ես փառք տվի Աստծուն։

61«Զա՛րկ Արջենտուն»,— գոռում էին համորեն,
Իսկ կատաղած ֆլորենտացի այն հոգին
Ատամներով կծոտում էր ինքն իրեն։

64Եվ ես նրան այդ վիճակում թողեցի։
Սակայն հանկարծ ճիչեր հասան ականջիս,
Եվ ես ուշի ուշով առաջ նայեցի։

67Բարի վարպետս ինձ բացատրեց. «Որդյա՛կ, արդ
Մոտեցել ենք մենք Դևպետի քաղաքին,
Ուր բազմաթիվ հոգիներ կան մեղապարտ»։

70Եվ ես. «Վարպե՛տ, արդեն տեսնում եմ ի ցած
Բոսորագույն պարիսպները նրա ձիգ,
Կարծես դուրս են եկել հրից շիկացած»։

73Եվ նա ասաց. «Դա Դժոխքն է ստորին,
Ուր վառվում է հավերժական մի կրակ,
Որից որմերն հեռվից տալիս են կարմրին։

76Մենք ի վերջո հասանք խորունկ ջրանցքին,
Որով շուրջ էր պատած երկիրն այս ցավոտ,
Որի որմերն ասես երկաթ լինեին։

79Կատարելով մի շրջանցում շեղակի,
Եկանք մի տեղ, ուր նավարարը գոչեց.
«Դեհ դուրս եկեք, մուտքն այստեղ է քաղաքի»։

82Դռների վրա տեսա դևեր բազմաթիվ,
Որոնք միմյանց ասում էին զայրագին.
«Ո՞վ է սա, որ դեռ չմեռած ստուգիվ,

85Մեռյալների բնակավայրն է եկել»։
Այնժամ վարպետս նշանացի հասկացրեց,
Որ ուզում է մի պահ հետները խոսել։

88Քիչ զսպելով իրենց զայրույթը ահեղ,
«Մենակ դու եկ, թող նա գնա,— ասացին,—
Նա, որ այդպես հանդգնել է գալ այստեղ։

91Թող նա մենակ վերադառնա ճամփով խոլ.
Իսկ դու հավետ այստեղ մեզ մոտ կմնաս,
Դու որ նրան այս զնդանն ես բերել խոր»։

94Թե ես որքան զարհուրեցի, ընթերցող,
Չարագուշակ այդ խոսքերից, դու դատիր,
Կարծեցի թե էլ ետ դառնալ չեմ կարող։

97Ես ասացի. «Ո՛վ առաջնորդ թանկագին,
Դու որ հաճախ իմ զորավիգն ես եղել
Եվ ինձ փրկել վտանգներից ահագին,

100Մի՛ թողնիր ինձ այստեղ այսպես անպաշտպան,
Եվ եթե մեզ խոչընդոտ են հարուցում,
Իսկույն բռնենք վերադարձի մեր ճամփան։

103Եվ իմ տերը, որ ինձ այդտեղ էր բերել,
Ասաց. «Վանիր քո երկյուղը, աստ ոչ ոք
Չի կարող մեր առաջընթացին արգելել։

106Ինձ սպասիր և քո հոգին հուսաբեկ
Ամրապնդիր, սնիր բարի հույսերով.
Այս խորքերում քեզ չեմ թողնի ես երբեք»։

109Եվ հեռացավ մի պահ հայրըս բարեծին,
Ինձ թողնելով երկբայության մեջ այնպես,
Որ իմ գլխում «ոչ»֊ն ու «այո»֊ն վիճեցին։

112Նրա խոսքերն հնար չեղավ ինձ լսել.
Բայց նա երկար դևերի մոտ չմնաց,
Քանզի նրանք շտապեցին ներս վազել։

115Նրանք իսկույն դռներն ամուր փակեցին
Առաջնորդիս առջև, որ դուրս մնալով,
Վերադարձավ դանդաղաքայլ ու լռին։

118Աչքերն հակած և ժրությանը կորցրած՝
Նա հառաչով այս խոսքերն էր մրմնջում.
«Ո՞վ երեսիս փակեց որջն այս մեղսամած»։

121Եվ ինձ ասաց. «Հակառակ իմ խռովքին,
Դու հանգիստ կաց, ես այս մարտում կհաղթեմ,
Ով էլ թեկուզ ընդդիմանա մեր մուտքին։

124Նորության չէ այդ լրբությունը նրանց.
Նրանք նույն բանն արին դռանն արտաքին,
Որ դեռ մինչև հիմա բաց է մնացած։

127Վրան տեսար արձանագիրը դժնյակ։
Ահա արդեն այդ դռնից ներս է անցել
Եվ իջնում է ներքև մեկը միայնակ,

130Որ կարող է այս քաղաքը մեզ բացել»։

Երգ իններորդ

1Այն գույնը, որ վախը դեմքիս դրոշմեց
Առաջնորդիս վերադարձը երբ տեսա,
Նրան իսկույն վանել տվեց հույզքն իր մեծ։

4Նա կանգնեց ու նայեց, աչքը կիսագոց,
Զի հայացքը հեռու ուղղել չէր կարող
Աղջամուղջի և մշուշի միջով հոծ։

7«Բայց,— ասաց նա,— պետք է հաղթենք այս մարտում,
Ապա թե ոչ... Կա այնպիսի մի նեցուկ.
Օ՛, ուր է նա և ինչու է ուշանում»։

10Ես լավ տեսա, թե ինչպես նա քողարկեց
Առկախ թողած իր այն խոսքը մյուսով,
Որոնց միջև տարբերության կար մի մեծ։

13Բայց և այնպես վախ զգացի առժամայն,
Զի այդ ընդհատ խոսքին գուցե ես տվի
Ավելի վատ իմաստ, քան թե ուներ այն։

16«Ձեզնից մեկը այս անդնդում խորասույզ
Իջա՞վ արդյոք պարունակից առաջին,
Ուր պատիժը լոկ սպասելն է անհույս»։

19Այսպես հարցրի, և նա տվեց պատասխան.
«Մինչև հիմա հազվադեպ է պատահել,
Որ մեզնից մեկն անցած լինի այս ճամփան։

22Ես մի անգամ եղել եմ այս խոռոչում,
Կախարդանքով Երիքթոնի այն անգութ,
Որը հոգվոց իրենց մարմնոց էր կանչում։

25Ես նոր էի զրկվել մարմնից կենդանի,
Երբ նա ինձ այս պարսպից ներս մտցրեց,
Որ դուրս բերեմ մեկին մարզից Հուդայի։

28Իսկ սա վայրն է ամենից խոր ու նսեմ
Եվ հեռագույնն համայնածիր երկնքից.
Վստահ եղիր, ես ճանապարհը գիտեմ։

31Այս ճահիճը, որ արձակում է գարշ հոտ,
Օղակում է այս քաղաքը տանջալի,
Ուր չենք կարող մենք ներս մտնել վեհերոտ»։

34Չեմ հիշում, թե ուրիշ ինչեր դեռ ասաց,
Քանզի ամբողջ ուշադրությանս ուղղված էր
Դեպի գագաթն աշտարակի իմ տեսած։

37Ահա հանկարծ նրա վրա կանգնեցին
Դժոխքի երեք Ֆուրիաները արնաներկ,
Որ ունեին տեսք ու կեցվածք կանացի։

40Նրանց պատել էին կանաչ հիդրաներ,
Իսկ գլուխներն ահեղ՝ փոխան մազերի
Կրում էին եղջերավոր օձիկներ։

43Եվ վարպետըս, որ ճանաչեց վաղվաղի
Նաժիշտներին տարտարոսի տիրուհու,
Ասաց. «Նայիր Երիններին կատաղի։

46Աջ կողմինը Ալեկտոն է դառնահեծ,
Ձախ կողմինը Մեգերան է, իսկ նրանց
Մեջտեղինը Տիսիֆոնն է»։ Եվ լռեց։

49Ամեն մեկն իր կուրծքն էր ցտում և ապա
Իրեն ծեծում ու ճչում էր այնպես զիլ,
Որ ես ահից առաջնորդիս պինդ կպա։

52«Մեդուսան գա, մենք նրան քար կդարձնենք,—
Ասում էին նրանք ներքև նայելով.—
Թեսեոսին զուր անպատիժ թողինք մենք»։

55«Շուտ շուռ արի և քո աչքերը փակիր,
Քանզի եթե Գորգոնն այստեղ երևա,
Էլ չես կարող վերադառնալ դու երկիր»։

58Այսպես ասաց տերս և անձամբ ինձ շրջեց,
Եվ շատ վստահ չլինելով ձեռքերիս՝
Իր ձեռքերով երկու աչքերըս փակեց։

61Դուք, որ ունեք ողջմտություն սեփական,
Ուշ դարձրեք բարոյական իմաստին,
Որ կա խորքում իմ տողերի այլաբան։

64Ահա արդեն գորշ ջրերի վրայով
Հասնում էր մեզ շռնդալի մի աղմուկ,
Որ ցնցում էր երկու ափերն ալեխռով,

67Այնպես, ինչպես փոթորիկը սաստկահույզ,
Որ ծագում է հոսանքներից օդային,
Թնդացնում է անտառները նորաբույս,

70Քանցում ոստերն և դես ու դեն է գցում,
Եվ փոշու ամպ բարձրացնելով իր առջև՝
Հոտաղներին ու հոտերին հալածում։

73Բաց անելով աչքերս ասաց. «Հիմա դու
Տեսողությունդ ուղղիր ճահճի այն կետին,
Ուր ավելի հոծ է մշուշն ու ազդու»։

76Գորտերն ինչպես թշնամի օձ տեսնելիս
Բոլորը մեկ չքանում են ջրի տակ
Եվ սահմռկած՝ հատակին կուչ են գալիս,

79Այսպես տեսա ես հոգիներ հազարյակ,
Որոնք փախչում էին մեկի առջևից,
Որ անցնում էր Ստիքսն ինչպես մի ցամաք։

82Նա ձախ ձեռքը ստեպ առաջ էր տանում,
Հեռացնելով իր աչքերից մեգը խիտ,
Եվ կարծես նա լոկ դրանից էր նեղվում։

85Ճանաչելով սուրհանդակին երկնքի,
Դարձա տիրոջս, և սա նշան արեց ինձ,
Որ խոնարհվեմ լռին՝ ի ցույց հարգանքի։

88Օ՜, նա որքան լի էր թվում բարկությամբ։
Եկավ կանգնեց դռան առջև ամրափակ
Եվ ճպոտով այն բաց արեց հեշտությամբ։

91«Ո՛վ երկնքից վտարվածներ , անարգ ցեղ,—
Սաստեց նրանց, կանգնած մուտքին ահավոր,—
Որտեղի՞ց է հանդգնությանը այդ ձեր.

94Ինչո՞ւ եք դուք հակառակվում այն կամքին,
Որ երբեք իր նպատակից չի շեղվում,
Եվ կարող է պատուհասել ձեզ կրկին։

97Ի՞նչ օգուտ ձեզ հեստել վճռի դեմ հաստված.
Ձեր Կերբերոսն, եթե լավ եք դուք հիշում,
Դեռ կրում է քիթն ու մռութը ջարդված»։

100Վերադարձավ ապա ճամփով գարշելի,
Առանց մի բառ մեզ ասելու, ինչպես նա,
Ով դիմացի անձի հոգսից ավելի

103Մտահոգված, տարված է այլ հոգսերով։
Եվ մենք այսպես դեպի քաղաքն ուղղվեցինք,
Սրտապնդված սրբազանի խոսքերով։

106Մենք ներս մտանք բոլորովին անարգել.
Ես, որ այնքան ուզում էի իմանալ,
Թե ամրոցն այդ ինչ էր իր մեջ ներփակել,

109Մտնելուս պես իմ աչքերը շրջեցի
Եվ ամենուր տեսա մի դաշտ ընդարձակ,
Լի ցավերով ու կոծերով ահռելի։

112Ինչպես Առլում, ուր Ռոդանն է լճանում,
Ինչպես Պոլում, Կառնարոյի ծոցի մոտ,
Ուր Իտալիո սահմաններն են վերջանում,

115Շիրիմներ կան, որ վայրն անհարթ են դարձնում,
Այսպես այստեղ կային բազում շիրիմներ,
Որոնք տխուր պատկեր էին ընծայում։

118Նրանց շուրջը բոցեր էին բարձրանում,
Շիկացնելով նրանց այնպես սաստկորեն,
Ինչպես երբեք երկաթը չի շիկանում։

121Բացված էին կափարիչները նրանց,
Ուրկից ելնում էին ողբերը հոգվոց,
Որոնք ներսում տանջվում էին հրախանձ։

124Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք թաղված դագաղների մեջ նման՝
Արձակում են դառնակսկիծ հեծեծանք»։

127Եվ նա ասաց. «Հերձվածների պետերն են
Իրենց բոլոր հարողների հետ մեկտեղ,
Եվ լեցուն են դամբարաններն այս ամեն։

130Նմանն այստեղ նմանի հետ է թաղված,
Շիրիմներն են առավել կամ նվազ տաք»։
Եվ ապա մենք դեպի աջ կողմը ուղղված՝

133Դամբանների և պարսպի մեջ մտանք։

Երգ տասներորդ

1Դամբանների և պարսպի արանքով
Առաջացանք մեկըս մյուսի ետևից։
Հուսկ վարպետիս ես դիմեցի այս հարցով.

4«Ո՛վ վսեմ միտք, որ համաձայն բաղձանքիս
Ինձ տանում ես պարունակից պարունակ,
Խոսիր ինձ և տուր գոհացում փափագիս։

7Կարելի՞ է շիրիմների մեջ պառկած
Մարդկանց տեսնել։ Խուփերն ահա բացված են,
Եվ նրանց մոտ պահապան էլ չի կանգնած։

10Եվ նա ասաց. «Այդ բոլորը կփակվեն,
Երբ հոգիներն Հովսափաթից այստեղ գան
Մարմինների հետ, որ երկրում կրել են։

13Այս կողմ ունեն գերեզմաններ առանձին
Էպիկուրն ու հետևորդները նրա,
Որոնք մարմնի հետ մեռցնում են և հոգին։

16Աստ կգտնես պատասխանը քո հարցի
Եվ կստանաս գոհացումը փափագիդ,
Որի մասին դու լռում ես մտացի»։

19Եվ ես նրան. «Բարեհոգի՛ իմաստուն,
Բան չեմ խոսում և սիրտըս չեմ բաց անում,
Որպեսզի քեզ չպատճառեմ ձանձրություն»։

22«Ո՛վ տոսկանցիդ, որ քաղաքով բոցավառ
Անցնում ես ողջ, այդպես համեստ խոսելով,
Խնդրում եմ քեզ այստեղ մի պահ դու կանգ առ։

25Քո բարբառը ցույց է տալիս հայտնապես,
Որ ծնվել ես հայրենիքում այն ազնիվ,
Որի հանդեպ գուցե շատ խիստ եղա ես»։

28Հանկարծ ահա այս խոսքերը դուրս եկան
Մի դամբանի խորքից, և ես առ ահի
Կիպ մոտեցա առաջնորդիս պատվական։

31Եվ նա ասաց. «Այդպես ինչո՞ւ ես վեհեր։
Նայիր այնտեղ Ֆարինատան է կանգնել։
Երևում է, ահա, մեջքից մինչև վեր»։

34Աչքերս այնժամ նրա վրա առան կանգ.
Իսկ նա կուրծքն ու ճակատը վեր էր ցցել,
Դժոխքի դեմ ասես ուներ քամահրանք։

37Այն ժամանակ առաջնորդըս ինձ թափով
Դամբանների միջով մղեց դեպի նա,
Ասելով ինձ. «Խոսիր նրա հետ չափով»։

40Երբ ես նրա դամբարանի մոտ հասա,
Նա ինձ նայեց և վեսորեն ինձ հարցրեց.
«Ովքե՞ր էին քո նախնիները, ասա՛»։

43Ես նրանից ոչինչ ծածկել չուզելով,
Մերոնց մասին իմ գիտցածը պատմեցի։
Եվ նա ասաց հոնքերը վեր քաշելով.

46«Նրանք եղան հակառակորդ չափազանց
Ինձ, իմ նախնյաց և իմ մարդկանց կուսակից.
Երկու անգամ աքսորեցի ես նրանց»։

49«Աքսորվեցին, բայց ամենուստ ետ դարձան,—
Ես պատասխան տվի նրան անհապաղ,—
Սակայն ձերոնք այդ արվեստը չիմացան»։

52Այնժամ ահա նույն դամբանի միջից բաց
Մի հոգի էլ ելավ ծնոտը մինչև։
Երևում էր, որ նա ծնկի էր եկած։

55Շուրջըս նայեց, ասես ուներ բուռըն իղձ
Ինձ հետ նաև մի ուրիշին տեսնելու,
Բայց երբ զրկվեց բոլորովին այդ հույսից,

58Լալով ասաց. «Եթե զնդանն այս դժնյա
Դու եկել ես քո հանճարի վեհությամբ,
Ո՞ւր է որդիս և ինչո՞ւ չէ քեզ հետ նա»։

61Եվ ես նրան. «Ես ինքնակամ չեմ եկել.
Ինձ սպասողն այնտեղ՝ տանում է առ այն,
Որին, կարծեմ, Գուիդոն չի հարգել»։

64Պատժի կերպից և խոսքերից հայտարար
Ես արդեն իսկ հասկացա, թե ով էր նա,
Որով եղավ պատասխանըս բավարար։

67Հանկարծ ցցված՝ գոչեց ձայնով կորովի.
«Ի՛նչ ասացի՞ր։ Նա չի հարգե՞լ։ Ողջ չէ՞ նա։
Էլ չի՞ տեսնում քաղցըր լույսը արևի»։

70Երբ նա տեսավ, որ իր հարցերն ինձ ուղղած
Անպատասխան ես թողեցի միառժամ,
Մեջքին ընկավ և այլևըս չերևաց։

73Իսկ անձն այն սեգ, որ ինձ կանգնել էր տվել,
Մնացել էր տեղում անշարժ, անայլայլ,
Եվ իր դեմքը ամենևին չէր փոխել։

76«Եթե մերոնք այդ արվեստը չիմացան,—
Շարունակեց,— ապա այդ բանն ավելի
Տանջում է ինձ, քան այս դամբանը դաժան։

79Սակայն նախքան հիսուն անգամ շողա վառ
Դեմքն այն կնոջ, որ տիրակալ է այստեղ,
Կիմանաս, թե այդ բան ինչքան է դժվար։

82Իցիվ թե դու տեսնես աշխարհն անուշակ։
Բայց ասա ինձ՝ ձերոնք ինչո՞ւ մերոնց դեմ
Եղան այնքան անագորույն ու վայրագ»։

85Եվ ես նրան. «Այն կոտորածը դժնյա,
Որից Արբիան շառագունեց արյունով,
Մեզ ստիպեց ձեր դեմ լինել անխնա»։

88Նա ճոճելով գլուխն ասաց ի խորոց.
«Այդ կռվում ես մենակ չէի և առանց
Պատճառի չէր, որ միացա ես այլոց։

91Բայց երբ մի օր որոշեցին կործանել
Եվ հիմնովին բնաջնջել Ֆլորենցիան,
Լոկ ես էի նրա պաշտպանը կանգնել»։

94«Երանի թե հանգչեր զարմը ձեր մի օր,—
Ասացի ես։— Բայց լուծեցեք հանգույցն այն,
Որ իմ միտքը պարապատեց աստանոր։

97Ինձ թվում է , եթե ես չեմ սխալվում,
Դուք ապագան նախատեսում եք կանխավ,
Մինչդեռ ներկան բոլորովին չեք տեսնում»։

100«Մենք տեսնում ենք հեռու ընկած ապագան,—
Պատասխանեց,— նման մարդկանց հեռատես.
Երկինքը մեզ դեռ տալիս է լույս այդքան։

103Երբ դեպքերը մերձակա կամ ներկա են,
Մենք չենք տեսնի, և ձեր մասին մենք ոչինչ
Չենք իմանա, եթե մեզ լուր չբերեն։

106Արդ կարող ես մակաբերել պարզ ու ճիշտ,
Որ մեր ամեն իմացություն կջնջվի,
Երբոր փակվի ապագայի դուռն ընդմիշտ»։

109Այնժամ սխալն իմ զղջալով լիովին,
Ես ասացի. «Այն ընկածին դուք կասեք,
Որ իր որդին կենդանի է տակավին.

112Կասեք, եթե իմ պատասխանն ուշացավ,
Պատճառն այն էր, որ ունեի մի կասկած,
Որ դուք հիմա ինձ պարզեցիք այնքան լավ»։

115Առաջնորդըս ինձ կանչում էր արդեն ետ.
Ուստի հոգուն ես խնդրեցի, որ շտապ
Ինձ հաղորդեր, թե ուրիշ ով կար իր հետ։

118Եվ նա ասաց. «Այստեղ մարդիկ կան բազում.
Ֆեդերիկ Բ֊ն և Կարդինալն այստեղ են.
Ուրիշների մասին արդեն չեմ խոսում»։

121Եվ ներս քաշվեց։ Իսկ ես, կարի վշտահար,
Մոտեցա իմ առաջնորդին, խոկալով
Չարագուշակ այն խոսքերի մասին հար։

124Առաջնորդըս այնժամ ասաց ինձ ճամփին.
«Ինչո՞ւ այդքան մտատանջ ես երևում»։
Ես պատասխան տվի նրա այդ հարցին։

127«Դու քո մասին լսածներըդ միշտ հիշիր»,—
Պատվիրեց ինձ իմաստունը, և ապա
Բարձրացնելով մատը ասաց. «Ինձ նայիր.

130Երբ դու հասնես լույսին չքնաղ աչքերի,
Որ ամեն ինչ պարզ ու որոշ են տեսնում,
Կյանքիդ ուղին դու կիմանաս անթերի»։

133Այս ասելով դեպ ձախ թեքվեց հապշտապ.
Մենք գնացինք մի շավիղով գաղտամես
Դեպի եզրը պարունակի զառիթափ,

136Ուրկից մի սուր գարշահոտ էր հասնում մեզ։

Երգ տասնմեկերորդ

1Մենք մոտեցանք դարավանդի եզերքին,
Ուր ժայռերի կարկառները մեր ներքև
Պարզում էին մի խորխորատ ահագին։

4Այնտեղ բուրող հոտից սուր ու գարշելի,
Որ փչում էր խորահատակ անդունդից,
Մենք քաշվեցինք սալի ետև մի շիրմի,

7Որ ուներ այս տապանագիրը մթար.
«Այստեղ ներսում պառկած է պապն Անաստաս ,
Որին ճամփից շեղեց Ֆոտինն այլափառ»։

10«Հիմա այստեղ պետք է մի քիչ կանգ առնենք,
Որպեսզի մենք ընտելանանք գարշ հոտին.
Այնուհետև ուշ չենք դարձնի դրան մենք,—

13Ասաց վարպետս։ Եվ ես. «Այնպես դու արա,
Որ մեր այստեղ սպասելը զուր չանցնի»։
Եվ նա. «Ես էլ մտածում եմ դրա վրա»։

16Ապա հարեց. «Որդյա՛կ, տակն այս ժայռերի
Ուրիշ երեք պարունակներ կան, որոնք
Նեղանում են տակավ նման մյուսների։

19Դրանք լի են հոգիներով նզովված.
Որպեսզի դու սրանց տեսքով գոհանաս,
Կասեմ ինչպես և ինչ կարգով են դասված։

22Նպատակը ամեն տեսակ չարության
Իրավունքի խախտումն է, որ գործվում է
Խաբեության միջոցով կամ բռնության։

25Խաբեությունն, իբրև մարդուն հատուկ ախտ
Հոռեգույն է, և խաբողներն ավելի
Վարն են տանջվում ու ավելի են դժբախտ։

28Բռնավորք են պարունակում առաջին.
Սա կազմում է երեք գոտի, ըստ որում
Բռնացվում են երեք անձեր առանձին։

31Աստված, մարդը և մերձավորը մարդու
Բռնացվում են իրենց անձով և ինչքով,
Ինչպես պիտի արդ ինձանից լսես դու։

34Մերձավորի դեմ գործում են բռնություն՝
Սպանելով ու խոցելով, կամ նրան
Կողոպտելով և քանդելով տեղ ու տուն։

37Մարդասպաններն ու խոցողներն ստորին,
Ավազակներն ու քանդողները բոլոր
Պատժվում են ուստի գոտում առաջին։

40Մարդ կարող է իր անձի և ինչքի դեմ
Բռնագործել, ուստի երկրորդ գոտու մեջ
Հարկ է կրի արդար պատիժը դժխեմ

43Նա, ով իրեն վերացնում է աշխարհից,
Ով խաղի մեջ ժառանգությունն է վատնում
Եվ ողբում անդ, որտեղ կապրեր բերկրալից։

46Աստուծո դեմ գործադրում են բռնություն,
Հայհոյելով նրան մտքով կամ խոսքով,
Կամ խախտելով նրա կարգը հաստատուն։

49Դրա համար գոտին անձուկ, փոքրագույն
Իր հրով է դաղում Սոդոմն ու Գոմորն,
Եվ նրանց, որ հայհոյում են Աստուծույն։

52Խաբեությունը, որ սրտեր է այրում,
Մարդ գործում է ընդդեմ նրա, ով իրեն
Վստահում է կամ իրեն չի վստահում։

55Վերջին կերպով խախտվում է ու խզվում
Բնությունից ստեղծված կապը սիրո,
Ուստի երկրորդ պարունակում են տանջվում

58Կեղծավորներ, շողոքորթներ, կախարդներ,
Կեղծարարներ, սրբապիղծներ, կավատներ,
Զեղծարարներ, գողեր և այլ անարգներ։

61Իսկ մյուս կերպով խախտվում է ոչ միայն
Բնական կապն, այլև կապը հավելյալ,
Որից հատուկ մի հավատ է ծնվում լայն։

64Ուստի վերջին պարունակի մեջ դաժան,
Ուր կենտրոնն է երկրի, կայքը Դևպետի,
Պատժվում է հավետ ամեն դավաճան»։

67Եվ ես. «Վարպե՛տ, դու պարզեցիր ինձ լրիվ
Այս անդունդի բաժիններն ու ասացիր,
Թե ովքեր են պատուհասվում անդ խստիվ։

70Բայց ասա ինձ՝ նրանք, ովքեր տանջվում են
Մրրիկներից, անձրևի տակ, ճահճի մեջ,
Եվ նրանք, որ ընդհարվում են ուժգնորեն,

73Ինչո՞ւ չկան հրատոչոր քաղաքում,
Եթե իրոք բարկացրել են Աստուծուն,
Իսկ եթե չէ, այդպես ինչո՞ւ են տանջվում»։

76Եվ նա ասաց. «Ինչո՞ւ շեղվում ես այդպես
Ողջմտության բնականոն ընթացքից.
Մի՞թե միտքըդ անդաճում է այլապես։

79Չե՞ս հիշում քո հետազոտած Էթիկան,
Ուր լայնորեն քննության են առնված
Երեք հոռի հակումները մեղսական —

82Անզսպություն, անբանություն, չարություն.
Եվ թե ինչպես անզսպությունը նվազ
Բասրելի է և նվազ տույժ ընդունում։

85Եվ եթե դու լավ մտածես այս մասին,
Ու միտք բերես, թե ովքեր են պատժվում
Քաղաքից դուրս, ոլորտների մեջ վերին,

88Կիմանաս, թե նրանք ինչու են ջոկված
Այս պիղծերից, և թե ինչու են նրանք
Ավելի մեղմ պատիժների ենթարկված»։

91«Ո՛վ արեգակ, որ ցրում ես ամեն մուժ,
Լուսաբանումդ այնքան է ինձ գոհացնում,
Որ ինձ համար հարցեր տալը քաղցր է հույժ։

94Վերադարձիր այնտեղ, ուր ինձ ասացիր,
Թե ինչպես է վաշխառությունը խախտում
Կարգն Աստուծո, և այս հանգույցը լուծիր»։

97Եվ նա ասաց. «Փիլիսոփան անվանի
Իր երկերով ուսուցանել է հաճախ,
Որ բնության ակնաղբյուրը կենդանի

100Իմաստությունն ու արվեստն են Աստուծու.
Եվ եթե դու քո Ֆիզիկան լավ քննես,
Անդ կգտնես, առանց երկար թերթելու,

103Որ ձեր արվեստն հետևում է բնության,
Ինչպես սանը հետևում է ուսուցչին.
Նա Աստուծու թոռն է գալիս ըստինքյան։

106Այդ երկուսով՝ բնությամբ և արվեստով,
Միայն պետք է մարդիկ ապրեն ու ծաղկեն,
Ինչպես գիտես Ծննդոցի ասույթով։

109Իսկ վաշխառուն ուրիշ ճամփա է բռնում
Եվ անարգում թե՛ բնություն, թե՛ արվեստ,
Զի իր հույսը այլ բանի մեջ է տեսնում։

112Բայց էլ շարժվենք, մենք կարող ենք հապաղել,
Ձկներն արդեն հորիզոնում կայտռում են,
Սայլն էլ ահա դեպի Կավրոսն է թեքվել։

115Մի քիչ այն կողմ ժայռը իջնում է նորեն»։

Երգ տասներկուերորդ

1Վայրէջքի տեղն, ուր մենք եկանք, շատ դիք էր,
Անդ կեցողն էլ տեսքով այնքան էր ահեղ,
Որ տեսնողը սարսափահար կլիներ։

4Ինչպես ժայռն այն, որ ոչ հեռու Տրենտոյից,
Փուլ է եկել Ադիջեի ափերին
Երկրաշարժից կամ նեցուկի խախտումից,

7Եվ գագաթից մինչ ստորոտը լեռան
Դարը այնքան փլուզված է, որ բարձրում
Գտնվողներն հազիվ իջնել կարենան,

10Այսպես էր և այս գահավանդն ամեհի,
Իսկ անդունդի վրա կախված բարձունքին
Տարածվել էր նախատինքը Կրետեի,

13Որ ծնվել է կեղծ ու պատիր կռվի մեջ։
Տեսնելով մեզ՝ նա ինքնիրեն կծոտեց
Բարկությունից անզսպելի ու անշեջ։

16Իմ վարպետը նրան ասաց համարձակ.
«Կարծում ես թե սա՞ է դուքսը Աթենքի,
Որ քեզ երկրի վրա արեց շանսատակ։

19Կորի՛ր, գազա՛ն։ Սա չի եկել քո քրոջ
Հրահանգով, այլ եկել է տեսնելու
Պատիժներն ու տանջանքները ձեր ամբողջ»։

22Ինչպես ցուլը, որ կապանքներն է քանդում,
Երբ մի հարված է ստանում մահացու,
Եվ վազելու անզոր՝ վեր֊վեր է ցատկում,

25Այսպես արեց Մինոտավրը չարալից.
Զգոն վարպետս ինձ հորդորեց. «Վար վազիր,
Քանի դեռ նա կուրացած է զայրույթից»։

28Այսպես իջանք քարակույտի վրայով,
Որը հաճախ գլորվում էր ոտքիս տակ,
Իմ կենդանի մարմնի բեռան պատճառով։

31Մինչ մտորում էի, վարպետս ինձ ասաց.
«Այս փլվածքի մասի՞ն ես դու մտածում,
Որի պահակն այն գազանն է գազազած։

34Արդ իմացիր, որ առաջին անգամին,
Երբ ես իջա այս ստորին Դժոխքում,
Այնտեղ դեռ այս փլվածքները չկային։

37Սակայն նախքան Դժոխք իջնելը Նրա,
Ով այնտեղից երկինք տարավ շատերին,
Որ Դևպետի գերին էին հնօրյա,

40Այս խոր վիհը այնքան ուժգին սասանվեց,
Որ կարծեցի՝ աշխարհ սիրով սարսռաց,
Որի համար, ինչպես մեկը ենթադրեց,

43Տիեզերքում առաջացել է քաոս.
Այդ միջոցին այս ժայռն այստեղ և այլուր
Այսպես փլվեց ու գոյացավ դարուփոս։

46Բայց դու նայիր արյան գետին այն եռուն,
Որտեղ սուզված պատուհասվում են նրանք,
Որ այլոց դեմ գործադրել են բռնություն»։

49Օ՛ մոլի շահ, օ՛ բարկություն խոլական,
Դուք մեզ այնպես գրգռում եք կարճ կյանքում,
Հետո հավետ սուզում գետի մեջ արյան։

52Ես տեսա լայն ու ծրաձև մի խանդակ,
Որ, ինչպես ինձ իմ առաջնորդն էր ասել,
Ընդգրկում էր հարթությունը բովանդակ։

55Խանդակի և դարի միջև խմբովին
Վազում էին կենտավրոսներ նետազեն,
Ասես որսի էին գնում միասին։

58Մեզ տեսնելով դարի վրա՝ կանգնեցին,
Եվ նրանցից երեք հոգի ջոկվելով
Աղեղով ու նետով մեր կողմ ուղղվեցին։

61Նրանցից մեկն հեռվից գոռաց զայրադեմ.
«Ո՞ւր եք գնում, շուտ ասացեք այդտեղից,
Ապա թե ոչ՝ աղեղս ահա կարձակեմ»։

64Վարպետս ասաց. «Մենք լոկ կտանք պատասխան
Ձեր Քիրոնին, երբ ավելի մոտենանք։
Հախուռն մտքերդ միշտ ի վնաս քեզ եղան»։

67Եվ ինձ դարձավ. «Սա հենց Նեսոսն է մախիզ,
Որ մահ գտավ Դեյանիրի պատճառով,
Բայց իր վրեժն ինքը լուծեց մեռնելիս։

70Մեջտեղինը, որ կանգնել է գլխահակ,
Քիրոնն է մեծ, Աքիլլեսի հոգածուն,
Իսկ երրորդը Ֆոլոսն է ժանտ ու վայրագ։

73Նրանք խմբով պտտվում են գետի շուրջ,
Նետհարելով նրան, ով դուրս է գալիս
Ավելի, քան նշված է իր մեղքով լուրջ»։

76Մենք մոտեցանք հրեշներին նետընկեց։
Քիրոնն այնժամ իր մորուքը թավարծի
Նետի ծայրով ծնոտի տակ հավաքեց.

79Եվ բանալով իր բերանը լայնածիր,
Ընկերներին ասաց. «Արդյոք դիտեցի՞ք,
Ետևինը երերցնում է դիպածն իր.

82Մեռյալների ոտքերն այդպես չեն անում»։
Վարպետըս, որ նրա կրծքին էր հասել,
Անդ ուր երկու բնույթներն են միանում,

85Պատասխանեց. «Նա ողջ է ու գիտակից.
Ես էլ նրա առաջնորդն եմ այս վայրում.
Նա եկել է հարկից և ոչ քմայքից։

88Մի կին երկնում ալելուիան ընդհատեց
Եվ եկավ ինձ այս նոր պաշտոնը տալու.
Ոչ սա է գող, ոչ ես հոգի չարաստեղծ։

91Սակայն հանուն այն գերագույն զորության,
Որ քայլերս է վարում վայրով այս վայրի,
Թող ձերոնցից մեկը ցույց տա մեզ ճամփան,

94Եվ սրան էլ իր գավակին թող վերցնի
Ու անցկացնի գետի հունով ծանծաղուտ,
Որովհետև նա ստվեր չէ, որ թռնի»։

97Քիրոնն ուղղվեց դեպի Նեսոսն ու ասաց.
«Դու տար սրանց, և եթե ձեզ հանդիպեն
Այլ ջոկատներ, կհեռացնես դու նրանց»։

100Մենք շարժվեցինք մեր ուղեկցին առընթեր
Այդ եռացող արյան գետի երկայնքով,
Ուր խաշվողներն հանում էին սուր ճիչեր։

103Տեսա ոմանց մինչև աչքերը սուզված։
Նեսոսն ասաց. «Բռնակալներ են սրանք,
Որ արյան ու ինչքի էին ծարաված։

106Աստ տանջվում են ոճրի համար իրենց մեծ.
Աստ Ալեքսանդրն ու Դիոնիսն են դաժան.
Սա Սիկիլիան երկար ատեն կեղեքեց։

109Նա, ով գլխին ունի մազեր այնքան սև,
Աձձոլինն է, իսկ այն մյուսը շիկահեր
Օբիձձոն է Էստեցի, որն, արդարև,

112Երկրում խեղդվեց իր զավակից հարազատ»։
Երբ զարմանքով ես նայեցի վարպետիս,
Նա ինձ ասաց. «Դա ստույգ է ու հաստատ»։

115Ապա Նեսոսն աչքերն հառեց քիչ հեռուն՝
Մի խումբ մարդկանց, որոնք մինչև վիզն իրենց
Սուզված էին արյան գետի մեջ եռուն։

118Մեզ ցույց տվեց մեկին ընկած մեկուսի,
Եվ ասաց. «Սա ժամում խոցեց սիրտը այն,
Որ հարգվում է ցարդ կամուրջի վրա Թայմզի»։

121Ապա տեսա հորձանքի մեջ այլ անձանց,
Որոնց գլուխն ու կուրծքն էին երևում
Եվ որոնցից ծանոթ էի ես ոմանց։

124Այսպես քիչ֊քիչ ծանծաղում էր գետը այն
Եվ միմիայն նրանց ոտներն էր ծածկում.
Եվ այստեղ մենք անցանք նրա հունով լայն։

127«Եթե այս կողմ գետը տակավ ու տակավ
Ծանծաղում է,— ասաց Նեսոսը դարձյալ,—
Ապա հունից այն կողմ սակավ առ սակավ

130Խորանում է և դառնում է հորդառատ,
Մինչև որ նա հասնում է մեծ բարձրության,
Ուր հեծում են բռնակալներն ապիրատ։

133Այնտեղ Աստծու դատաստանով տանջվում են
Ատտիլասը՝ պատուհասը աշխարհի,
Եվ Քսեստոսը, և Պյուռոսը անօրեն։

136Այնտեղ հորձքում հեծեծում են անդադար
Ռինիեր Կորնետն ու Ռինիեր դե՚ Պացցին,
Որոնք եղան հուղկահարներ անպատկառ։

139Այս ասելով նա ետ դարձավ առանձին։

Երգ տասներեքերորդ

1Նեսոսը դեռ գետից այն կողմ չէր անցել,
Երբ մենք մտանք արտասովոր մի անտառ,
Ուր ամեն մի շավիղ ի չիք էր դարձել։

4Կանաչ չէին տերևները, այլ տմույն,
Ուղիղ չէին ուղեշները, այլ խոտոր,
Չիք պտուղներ, այլ լոկ փշեր լիաթույն։

7Չեչինայից սկսած մինչև Կոռնետո,
Ուր ապրում են կենդանիները վայրի,
Չկան այդքան թավաթփեր հախնթոր։

10Անդ բույն ունեն Հարպիաները նողկալի,
Որ տրովացոց Ստրոֆադից վանեցին,
Գուշակելով տխուր դեպքերը գալիք։

13Նրանք ունեն կանացի դեմք, լայն թևեր,
Կեռ մագիլներ և փետրալից խոշոր փոր,
Եվ ծառերից արձակում են կռիչներ։

16Ինձ դառնալով ասաց վարպետս առաջնորդ.
«Մենք քանի դեռ չենք խորացել անտառում,
Իմացիր, որ հիմա գոտում ենք երկրորդ,

19Որից այն կողմ ավազուտն է հրակեզ։
Իսկ այժմ այստեղ դու տեսնելու ես բաներ,
Որոնք պիտի հավատալի չլինեն քեզ»։

22Ամեն կողմից լսում էի ողբ ու ճիչ,
Բայց ոչ ոքի չէի տեսնում շուրջը իմ,
Եվ զարմացած սպասեցի ես մի քիչ։

25Կարծեմ, թե նա կարծեց, որ ես կարծեցի,
Թե ճիչերն այդ հանում էին նրանք, որ
Փակված էին թփերի մեջ թավարծի։

28Եվ ասաց ինձ. «Եթե երբեք դու պոկես
Այս տունկերից որևիցե մի ճյուղիկ,
Իրողությունն հայտնի պիտի դառնա քեզ»։

31Այնժամ ձեռքըս ես մեկնեցի քիչ առաջ
Եվ մի թփից փոքրիկ մի ճյուղ պոկեցի։
«Ի՞նչ ես կտրում»,— գոչեց բունը ցավատանջ։

34Եվ երբ ճյուղը ամբողջ արյամբ սևացավ,
Դարձյալ գոչեց. «Ինչո՞ւ ես ինձ կտրատում,
Ի՞նչ խղճով ես ինձ պատճառում այդպես ցավ։

37Մարդիկ էինք, հիմա դարձել ենք բույսեր,
Բայց օձերի հոգիներ իսկ լինեինք,
Պետք է մի քիչ դու լինեիր գթասեր»։

40Ինչպես դալար մի բարունակ նրբենի,
Երբ մի ծայրից այրվի, ապա մյուս ծայրից
Ջուր դուրս կտա և ճտճտոց կհանի,

43Այսպես ելան այն փրցված ճյուղիկից
Խոսք և արյուն, և ես սաստիկ վախեցած՝
Անմիջապես այն բաց թողի իմ ձեռքից։

46«Եթե երբեք նա հավատար այն դեպքին,—
Պատասխանեց առաջնորդըս իմաստուն,—
Որ իմ երկում ես պատմել եմ տրտմագին,

49Ձեռք չէր տա քեզ, ո՛վ հեգ հոգի վշտակեզ.
Բայց որպեսզի նա իսկությունն իմանա,
Ես ցավ ի սիրտ նրան կտրել տվի քեզ։

52Բայց ով ես դու, ասա նրան, որպեսզի
Նա պահել տա հիշատակըդ աշխարհում,
Ուր նա պիտի վերադառնա հավաստի»։

55Եվ բունն ասաց. «Դու այնպես ես գերում ինձ
Քո խոսքերով, որ չեմ կարող ես լռել.
Արդ թույլ տվեք մի քիչ պատմել իմ կյանքից։

58Ես նա եմ, որ ձեռքիս էի պահում սեղմ
Ֆեդերիկի բանալիները սրտի,
Եվ պտտացնում դրանք այնպես զգույշ, մեղմ,

61Որ նա միայն ինձ էր գաղտնիք վստահում։
Իմ պաշտոնին այնպես էի նվիրված,
Որ ես հանգիստ ու քուն չէի խնայում։

64Բայց պոռնիկը, կործանարարն աշխարհի,
Որ իր պիղծ ու խենեշ աչքերը երբեք
Չի հեռացնում արքունիքից Կեսարի,

67Դրանիկներին բոլոր իմ դեմ բորբոքեց,
Եվ վեհապետն, հրահրված նրանցից,
Իմ լավ վարկը տխուր սուգի փոխարկեց։

70Եվ այնժամ ես, խոր զայրույթով տենդահար,
Կամենալով մահով պրծնել անկումից,
Ինձ՝ արդարիս հանդեպ դարձա անարդար։

73Երդվում եմ նոր արմատներով այս բնի,
Որ ես երբեք չխաբեցի իմ տիրոջ,
Որ այնքան էր հարգ ու պատվի արժանի։

76Եվ ով աշխարհ վերադառնա ձեզանից,
Թող պաշտպանի իմ պատիվը անբասիր,
Որ խորտակվեց չար նախանձի հարվածից»։

79«Ահա լռեց,— ասաց ինձ տերս հոգաբարձ.—
Ժամանակը սուղ է, խոսիր նրա հետ,
Հարցրու նրան, եթե ունես ուրիշ հարց»։

82«Ինքըդ հարցրու,— ասացի ես,— դու գիտես,
Թե ինչ բան է ինձ հարկավոր իմանալ,
Ես չեմ կարող, այնքան հուզված եմ արդ ես»։

85Վարպետս այնժամ դիմեց բնին տխրատես.
«Քո խնդրանքը սա պատրաստ է կատարել.
Իսկ արդ, բանտված հոգի, հաճիր ասել մեզ,

88Ինչպես ընկնում ու ներփակվում է հոգին
Այս թփերում, և նրանցից ազատվել
Կարելի՞ է և հաջողվո՞ւմ է մեկին»։

91Այնժամ բունը փչեց ուժգին մի թափով,
Եվ այդ շունչը այս խոսքերին վերածվեց.
«Ձեզ պատասխան պիտի տրվի կարճ կերպով։

94Երբ խոլ հոգին ինքն իր կամքով բաժանվում,
Հեռանում է իր մարմնական պատյանից,
Նրան Մինոսն այս անտառն է ուղարկում.

97Նրան մի տեղ չի սահմանվում մասնավոր.
Նա ընկնում է այստեղ մի տեղ ըստ բախտի
Եվ բողբոջում ինչպես հատիկ բեղմնավոր։

100Նա աճում է, հետո դառնում ծառ վայրի,
Իսկ Հարպիաներն իր տերևներն ուտելով՝
Ցավացնում են և անցք բացում ցավերի։

103Մեր մարմիններն ահեղ օրում կգտնենք.
Սակայն դրանք մենք այլևըս չենք հագնի,
Զի արդար չէ առնել, ինչ որ թողել ենք։

106Մենք քարշ կտանք դրանք վայրն այս տխրագին,
Եվ մարմինը ամեն մեկիս կկախվի
Այն թփուտից, ուր փակված է մեր հոգին»։

109Մենք դեռ լարված լսում էինք բնին այն,
Կարծելով որ դեռ բան ունի ասելու,
Երբ մեզ հասավ մի վայնասուն մեծաձայն,

112Նման նրան, ով իր տեղից թաքնված
Շների ու կինճի ոռնոց է լսում
Եվ ճրթոցը տերևների կոխկրտված։

115Արդ ձախ կողմից երկու հոգի վատարի
Մերկ, ճանկռտված, վազում էին սրընթաց,
Ջարդոտելով բոլոր ճյուղերն անտառի.

118Առջևինը բղավում էր. «Մա՛հ, հասի՛ր»,
Իսկ մյուսը, որ չէր կամենում ետ մնալ,
Գոռգոռում էր. «Լանո՛, այդքան ժիր չէիր,

121Երբ դու փախչում էիր կռվից Տոպպոյի»։
Եվ ապա նա, շնչակտուր լինելով,
Թաքնվեց մեջն ստվարախիտ մի թփի։

124Իսկ ետևում ողջ անտառը լեցուն էր
Սև, սովատանջ ու սուրացող քածերով,
Ինչպես անթիվ շղթայազերծ քերծեներ։

127Երբ շները թաքնվածի մոտ հասան,
Ատամներով բզկտեցին նրան լավ,
Ապա հոշված իր անդամները տարան։

130Առաջնորդըս այնժամ բռնեց իմ ձեռքից
Եվ ինձ տարավ այն թփի մոտ, որ իզուր
Բողոքում էր իր արյունոտ ջարդվածքից։

133«Ջակոմո դա Սանտ Անդրեա,— ասում էր,—
Ի՞նչ շահեցիր ինձ դարձնելով քեզ պատվար.
Ինչո՞ւ ցավերս ծանրացրիր կարեվեր»։

136Մոտենալով վարպետս ասաց այն հոգուն.
«Ո՞վ ես դու, որ խոցվածքներիդ միջով այդ
Դուրս են տալիս ցավոտ խոսքեր և արյուն»։

139«Ո՛վ հոգիներ,— ասաց թուփը այնժամ մեզ,—
Որ եկել եք տեսնելու ջարդն այս անխիղճ,
Որ քրքրեց ու քայքայեց ինձ այսպես,

142Հավաքեցեք տերևներըս բնիս քով։
Ես ծնվել ու ապրել եմ այն քաղաքում,
Որ հին տիրոջ փոխարինեց Մկրտչով.

145Ուստի նա մեզ կտխրեցնի անդադար,
Եվ եթե դեռ անցքի վրա Առնոյի
Չպահպանվեր նրա մասունքն անվթար,

148Ապա նրանք, որ նոր քաղաք հիմնեցին
Ատտիլասի ավերների հենց վրան,
Իզուր պիտի ջանքեր թափած լինեին։

151Բնակարանս ես դարձրի ինձ տանջարան»։

Երգ տասնչորսերորդ

1Հուզված հուշից իմ հայրենյաց սիրասուն,
Հավաքեցի այն տերևները ցիրցան
Եվ հանձնեցի արդեն լռած այն հոգուն։

4Մենք անտառով եկանք հասանք այն եզրին,
Ուր զատվում է երկրորդ գոտին երրորդից
Եվ երևում ահեղ վճիռը վերին։

7Արդ որպեսզի դառնա ամեն ինչ հայտնի,
Ասեմ, որ մենք հասանք մի կորդ հարթավայր,
Ուր չէր աճում և ոչ մի բույս կենդանի։

10Ցավոտ անտառն օղակում էր բացատն այն,
Ինչպես արյան գետը՝ անտառը հիշյալ.
Մենք կանգնեցինք նրա եզրին առժամայն։

13Գետինն ամբողջ չոր ավազով էր պատած,
Ճիշտ ինչպես այն ավազուտը հրաշեկ,
Որ Կատոնը ոտքերով էր կոխկրտած։

16Օ՜ Աստուծո պատուհասիչ դատաստան,
Որքա՛ն պետք է ահուդողով համակվի,
Ով տեսնի այն, ինչ իմ աչքերը տեսան։

19Այնտեղ տեսա բազմաթիվ մերկ հոգիներ,
Որոնք ողբում֊կոծում էին դառնորեն,
Բայց ունեին այլատեսակ վիճակներ։

22Ոմանք գետնին պառկած մեջքն ի վար,
Ոմանք նստած֊պպզած էին ինքնամփոփ,
Իսկ ոմանք էլ քայլում էին անդադար։

25Քայլողները շատվոր էին ամենքից,
Իսկ պառկածներն ամենաքիչը թվով,
Բայց ավելի ուժգին ճչում տանջանքից։

28Ավազի վրա դանդաղորեն, շարունակ
Բոց էր տեղում ծվեններով լայնածիր,
Ինչպես ձյունը սարում անհողմ ժամանակ։

31Ինչպես հնդկաց գավառներում հրատապ
Ալեքսանդրը իր զորքերի վրա հոծ
Տեսավ տեղալն հուր բոցերի մի տարափ,

34Եվ հրամայեց զինվորներին կոխկրտել
Բոցերն ընկած, իմանալով որ դրանք
Հեշտ է հանգցնել, քանի դեռ չեն ծավալվել,

37Այսպես այստեղ միշտ տեղում էր հուր ու բոց.
Եվ ավազն էլ շիկանում էր դրանից,
Սաստկացնելով չարչարանքները հոգվոց։

40Սրանք շարժում էին ձեռքերը յուրյանց,
Մերթ այս կողմից, մերթ այն կողմից թափ տալով
Իրենց վրա ընկած բոցերն հրախանձ։

43Ես ասացի. «Վարպե՛տ, դու որ հաղթում ես
Ամեն ինչի, բացի այն ժանտ դևերից,
Որ այն դռան մուտքին արգելք եղան մեզ,

46Ո՞վ է մեծն այն, որ պառկած է անզարհուր,
Քամահրելով կրակները տեղացող,
Ասես նրան չի խեղճացնում անձրևն հուր»։

49Երբ նկատեց, որ իր մասին էի ես
Առաջնորդիս հարցնում, հոգին մռնչաց.
«Ինչպես եղա կյանքում, հիմա էլ եմ վես։

52Զևսը նորից թող հոգնեցնի իր դարբնին,
Որի ձեռքից առավ շանթը սայրասուր
Եվ ինձ խոցեց իմ օրհասի մեջ վերջին,

55Կամ մյուսներին թող փոխնիփոխ չարչարի
Մոնգիբելլի դարբնոցի մեջ սևամած,
Բղավելով. «Օգնիր, Վուլկան քաջարի»,

58Ինչպես արեց Ֆլեգրայի գոռ մարտում,
Եվ թող նա ինձ զարկի ամբողջ զորությամբ,
Իր վրեժը չի ստանա գոհացում»։

61Վարպետս այնժամ խոսեց կրքով բացահայտ,
Ինչպիսին ես չէի լսել նրանից.
«Ո՛վ Կապանևս, գոռոզությանդ համար այդ

64Արժանի ես պատժվելու այդպես միշտ.
Այդ պատիժըդ քեզ տեղին է ու հարմար
Քո վարքի ու բարքի համար ամբարիշտ»։

67Եվ հանդարտած դեմքով դարձավ դեպի ինձ.
«Սա մեկն է յոթ արքաներից այն վսեր,
Որոնք Թեբեն պաշարեցին չորս կողմից։

70Նա քամահրեց և քամահրում է Աստծուն.
Սակայն նրա շարժուձևերը ժպիրհ
Նրա անձի զարդարանքներն են սազուն։

73Հիմա արի իմ ետևից, բայց նայիր,
Որ ոտքերըդ բորբ ավազին չհպես,
Այլ անտառի եզերքներին միշտ պահիր»։

76Մենք լուռ ու մունջ հասանք մինչև մի գետակ,
Որ անտառից էր դուրս ցայտում և որի
Կարմրությունը ահաբեկեց ինձ համակ։

79Բուլիկամից ինչպես առվակ է հոսում,
Որից ջուր են վերցնում կանայք վուշ գզող,
Այսպես և նա ավազն ի վար էր վազում։

82Նրա հատակն ու ափերը ապալեր
Պնդացել ու դարձել էին քարակոփ.
Ես հասկացա, որ այդտեղ էր անցքը մեր։

85«Այն ամենում, ինչ որ ես ցույց տվի քեզ,
Այն պահից, երբ անցանք դռնից Դժոխքի,
Որի մուտքը բաց է եղել մշտապես,

88Քո աչքերը այնպիսի բան չտեսան,
Ինչպիսին է այս գետակը շառագույն,
Որ հանգցնում է ընկած բոցերը վրան»։

91Այս խոսքերը առաջնորդըս ինձ ասաց.
Եվ ես նրան թախանձագին խնդրեցի,
Որ սնունդ տար ախորժակիս իր բացած։

94«Կա մի ավեր երկիր ծովում միջերկրյա,—
Պատասխանեց,— որ կոչվում է Կրետե,
Ուր երջանիկ էին մարդիկ հնօրյա։

97Այնտեղ Իդա կոչված մի լեռ կա հայտնի,
Որ ծաղկուն էր ջրերով ու ծառերով,
Իսկ ներկայիս տխուր է ու ամայի։

100Ռեան այնտեղ ընտրեց մանկան թաքստոց,
Եվ ծածկելու համար ճիչերը նրա,
Աղմուկ հանել հանձնարարեց յուրայնոց։

103Լեռան մեջ կա ծերի արձան մի հսկա,
Որ կռնակը դեպի Դամիատ է դարձրած
Եվ հայացքը դեպի Հռոմն հեռակա։

106Նրա գլուխն անեղծ ոսկուց է կազմված,
Իսկ կուրծքը և բազուկները՝ արծաթից,
Եվ պղնձից՝ մինչև աճուկն երկճյուղված։

109Այնտեղից ցած ամբողջ ընտիր երկաթ է,
Միայն թե աջ ոտքը կավից է թրծած,
Եվ կանգնած է սրա վրա գրեթե։

112Գլխից բացի, մյուս մասերն ունեն ծերպ,
Ուրկից շիթ֊շիթ արտասուքներ են կաթում
Եվ այս ժայռն են փորում հոսքով միակերպ։

115Ու իրենց այդ անդունդն ի վար ընթացքով
Ախերոն, Ստիքս ու Ֆլեգեթոնն են կազմում.
Ապա դարձյալ գահավիժում են անցքով

118Մինչև հատակն, ուր տեղ չկա իջնելու
Եվ կազմում են Կոկիտոնը, որ հետո
Դու կտեսնես, այժմ հարկ չկա խոսելու»։

121Ես ասացի. «Եթե այս գետը ոչ լայն
Հաստատապես մեր աշխարհից է ծագում,
Ապա ինչո՞ւ լոկ այստեղ ենք տեսնում այն»։

124Եվ նա ասաց. «Գիտես, որ վայրս է կլոր,
Թեպետև մենք միշտ քայլեցինք դեպի ձախ,
Իջնելով այս անդունդն ի վար խորախոր,

127Բայց բոլորքով մենք չենք անցել տակավին.
Ուստի եթե նոր բան է մեզ երևում,
Դու դրանից մի զարմանա բնավին»։

130«Ֆլեգեթոնն ու Լեթեն ո՞ւր են գտնվում,—
Հարց տվի ես։— Մեկի մասին լռում ես,
Մյուսն, ասում ես, այս շիթերից է կազմվում»։

133«Քո հարցն,— ասաց,— տեղին է ու խելացի,
Բայց եռումը այս ջրերի շառագույն
Քեզ պետք է տար լուծումը քո մի հարցի։

136Դու կտեսնես Լեթեն ոչ այս անդնդում,
Այլ այնտեղ, ուր մաքրագործվում է հոգին
Եվ զղջումով իր մեղքերից ազատվում»։

139Ապա հարեց. «Էլ հեռանանք անտառից,
Դու աշխատիր ինձ հետևել հիմա լուռ.
Մեր ճանապարհն ընթանում է գետեզրից,

142Որի վրա շիջանում է ամեն հուր»։

Երգ տասնհինգերորդ

1Արդ գնում ենք մի քարափի երկայնքով.
Իսկ գետակից վեր բարձրացող գոլորշին
Ափերն հրից զերծ էր պահում իր մեգով։

4Ինչպես ֆլամանք կառուցում են ամբարտակ
Գուիսսանտի ու Բրյուգի միջև, որպեսզի
Վանեն գրոհն ալիքների սանձարձակ,

7Եվ կամ ինչպես Բրենտա գետի երկայնքին
Պատնեշներ են բարձրացնում պադուացիք,
Որ պաշտպանեն կայքերն իրենց թանկագին,

10Այդպես էին շինված քարե ափերն այն,
Բայց վարպետը նրանց, ով էլ որ լիներ,
Չէր կառուցել նույնքան բարձր ու նույնքան լայն։

13Մենք անտառից այնքան էինք հեռացել,
Որ ինչքան էլ ես նայեի դեպի ետ,
Էլ անկարող կլինեի այն տեսնել։

16Մեզ հանդիպեց հոգվոց մի խումբ ներքևում,
Որ մատչելով նայում էին մեզ այնպես,
Ինչպես մարդիկ մեկը մյուսին են նայում

19Երեկոյան մթնշաղին տարաժամ,
Եվ բիբերը ուղղել էին մեզ այնպես,
Ինչպես ասղան անցքին դերձակը զառամ։

22Մինչդեռ նրանք նայում էին մեզ այդպես,
Նրանցից մեկն ինձ ճանաչեց ու բռնեց
Իմ քղանցքից, գոչելով. «Ի՛նչ հրաշք, տես»։

25Երբ բազուկը նա դեպի ինձ երկարեց,
Ես նայեցի նրա դեմքին հրախանձ,
Բայց այդ տեսքը ինձ բնավ էլ չարգելեց

28Իմանալու, թե ով էր այդ հոգին հեգ,
Եվ գլուխըս խոնարհելով դեպի նա,
Ես ասացի. «Տե՛ր Բրունետտո, այդ դո՞ւք եք»։

31Եվ նա ասաց. «Որդյա՛կ, դժգոհ մի լինի,
Եթե մի քիչ Բրունետտո Լատինոն
Քեզ հետ խոսի և մյուսներից ետ ընկնի»։

34Ես ասացի. «Խնդրեմ, սիրով ամենայն,
Եթե կուզեք այստեղ ձեզ հետ կկանգնեմ,
Միայն թե սա դրան լինի համաձայն»։

37«Որդյակ,— ասաց,— մեզանից մեկը եթե
Մի պահ կանգնի, մի դար անշարժ կպառկի
Այս հրեղեն անձրևի տակ դժպատեհ։

40Ուստի քայլիր. ես քեզ մոտից կուղեկցեմ,
Ապա դարձյալ կմիանամ իմ խմբին,
Որ կրում է պատիժն իր դառն ու դժխեմ։

43Ես սիրտ չէի անում իջնել քարափից
Եվ նրա հետ համհավասար ընթանալ,
Բայց գլխահակ էի քայլում հարգանքից։

46Եվ նա հարցրեց. «Ի՞նչ բախտ կամ ի՞նչ որոշում
Մահիցդ առաջ այս անդունդը քեզ բերեց.
Եվ ո՞վ է սա, որ ճանապարհդ է նշում»։

49«Այնտեղ վերև պայծառ կյանքում երկրային,—
Ասացի ես,— մոլորվեցի մի հովտում,
Հազիվ հասած իմ լիարժեք հասակին։

52Ես դեռ այնտեղ էի երեկ առավոտ,
Երբ իմ դարձին երևաց սա, որ հիմա
Առաջնորդում է ինձ ճամփով այս ցավոտ»։

55Եվ նա ասաց. «Թե հետևես քո աստղին,
Դու կհասնես նպատակիդ փառավոր,
Որքան կյանքում լավ դիտեցի քո ուղին.

58Եվ եթե ես չմեռնեի վաղաժամ,
Ապա, ի տես քո ընթացքին երկնահաճ,
Քո գործերում քեզ կօգնեի հարաժամ։

61Բայց ժողովուրդն այն ապերախտ ու անսիրտ,
Որ վաղնջուց Ֆիեզոլից է իջել
Եվ տակավին մնում է բիրտ ու անկիրթ,

64Բարվույդ համար կլինի քո թշնամին.
Եվ իրավամբ, զի սիների մեջ վայրի
Քաղցըր պտուղ չի կարող տալ թզենին։

67Մի հին առած անվանել է նրանց կույր.
Նրանք ագահ, նախանձոտ են ու գոռոզ.
Նրանց մեջ քեզ պահիր անեղծ ու մաքուր։

70Ի պատիվ քեզ երկու կողմերն ախոյան
Կկամենան քեզ հոշոտել, բայց իզուր,
Կտուցները խոտից հեռու կմնան։

73Թող ֆիեզոլյան անասունները անտեր
Իրար ուտեն և ձեռք չտան այն բույսին,
Որ աճում է գոմաղբի մեջ նրանց դեռ,

76Պահպանելով սերմը ջինջ ու անարատ
Այն հռոմայեցոց, որոնք այնտեղ մնացին,
Երբ հիմնարկվեց որջը այնքան ապիրատ»։

79Եթե բաղձանքս հաշվի լիներ առնված,—
Ասացի ես ի պատասխան,— ապա դուք
Դեռ աշխարհից չէիք լինի հեռացած։

82Իմ հոգու մեջ դրոշմված է խորապես
Ձեր բարի ու քաղցըր պատկերն հայրական,
Երբ աշխարհում ուսուցանում էիք մեզ,

85Թե ինչպես մարդ կանմահանա գործերով։
Եվ իմ կյանքում երախտիքըս ձեր հանդեպ
Հարկ է, որ ես հայտնեմ անկեղծ խոսքերով։

88Ձեր ծանույցը մյուսների հետ կհիշեմ,
Որ տիրուհուս լուսաբանել տամ հետո,
Եթե երբեք մի օր նրա մոտ հասնեմ։

91Բայց ուզում եմ, որ ձեզ մի բան պարզ լինի.
Թող միմիայն չկշտամբի խիղճըս ինձ,
Ես կտոկամ բախտի ամեն հարվածի։

94Այդ ազդերը նորություն չեն ինձ համար.
Բախտն ու մարդիկ ինչ ուզում են թող անեն,
Ես կլինեմ հաստատակամ ու համառ»։

97Վարպետս այնժամ դառնալով ետ, դեպի ինձ,
Մի պահ նայեց և այս հորդորն ինձ տվեց.
«Ով խելոք է, խրատվում է ուրիշից»։

100Բայց ես նորից Բրունետտոյին դիմեցի
Եվ հարցրի, թե իր խմբի մեջ որո՞նք են
Ընկերները ամենից մեծ, մտացի։

103Եվ նա ասաց. «Մի քանիսին կնշեմ,
Իսկ մյուսների մասին կանցնեմ լռությամբ,
Զի ժամանակ չկա, որ ես երկարեմ։

106Ամփոփակի իմացիր, որ բոլորն էլ
Կղերական ու գրական դեմքեր են,
Որոնք երկրում նույն մեղքով են աղտեղվել։

109Այդ ցավալի շրջանակի մեջ են լայն
Պրիշիանոն և Ֆրանչեսկո դ՚Ակկորսոն,
Դու կարող ես այնտեղ տեսնել և պիղծն այն,

112Ում ծառայից ծառան շուտով փոխադրեց
Առնոյից դեպ Բակկիլյոնե, ուր և նա
Իր հույժ լարված ջղերն հավետ հանգչեցրեց։

115Կարող էի ես անվանել դեռ այլոց,
Բայց ժամանակ չկա երկար խոսելու.
Տես ավազից բարձրանում է ծուխ ու բոց.

118Մի նոր խումբ է, պետք է խույս տամ նրանից։
Գանձըս, որում ապրում եմ դեռ, լավ պահիր,
Ես միմիայն այդ եմ խնդրում քեզանից»։

121Նա շուռ եկավ և վազ տվեց դեպի աջ,
Ինչպես նրանք, որ վազում են Վերոնում
Ստանալու համար դրոշը կանաչ,

124Եվ նմանվեց նա հաղթողին այդ վազքում։

Երգ տասնվեցերորդ

1Լսում էի արդեն շռինդը ջրի,
Որ թափվում էր պարունակը հետևյալ,
Ինչպես բզզոց մեղուների պարսերի,

4Երբ որ հանկարծ երեք հոգի֊ստվերներ
Միահաղույն անջատվեցին մի խմբից,
Որ անցնում էր բոցերի տակ տանջաբեր։

7Ուղղվելով մեզ, նրանք հեռվից գոչեցին.
«Կանգ առ մի պահ։ Քո հագուստից իմացանք,
Որ եկել ես մեր քաղաքից չարածին»։

10Օ ի՜նչ խոցեր նրանց վրա տեսա ես,
Որոնք կիզիչ հրից էին գոյացել.
Երբ հիշում եմ, դեռ ցավում եմ դառնապես։

13Նրանց ձայնից առաջնորդըս խորագետ
Ինձ դարձավ և ազդարարեց. «Սպասի՛ր,
Պետք է լինել քաղաքավար սրանց հետ։

16Եթե այստեղ հուր չտեղար հարակեզ,
Ես կասեի, որ դու պետք է փութայիր
Դեպի նրանք, ոչ թե նրանք դեպի քեզ»։

19Հենց որ կեցանք, նրանք նորից շարժվեցին.
Եվ երբ նրանք արտորանքով հասան մեզ,
Երեքով մեկ տեղում պտույտ գործեցին։

22Եվ ինչպես մերկ ըմբիշները կորովի
Ուշիուշով հետաքննում են միմյանց,
Նախքան անցնելն իրարու դեմ գրոհի,

25Այսպես նրանք ինձ նայեցին պշնորեն,
Պտտվելով այնպես, որ վիզը նրանց
Ու ոտները շարժվում էին տարորեն։

28«Թեև տեղն այս, ուր ընկել ենք մենք այսպես,—
Ասաց մեկը,— և մեր դեմքերն հրախանձ
Քամահրանքի արժանի են դարձնում մեզ,

31Սակայն հանուն մեր համբավի ու փառքի
Մեզ զիջանիր ասելու թե ո՛վ ես դու,
Որ անցնում ես անվախ միջով Դժոխքի։

34Ահա սա, որ իմ առջևից է գնում,
Թեև մերկ է ու մարմինը խանձայրյաց,
Բարձրաստիճան մի դիրք ուներ աշխարհում։

37Նա հենց թոռն է Գուալդրադայի բարեգով.
Նա կոչվում է Գուիդո Գուերրա, և կյանքում
Շատ գործեր է արել թրով ու խելքով։

40Իսկ մյուսը, որ իմ ետևից է քայլում,
Ալդոբրանդի Տեգիայոն է, այր խելոք,
Որի խոսքը պետք է լսվեր աշխարհում։

43Ես, որ այսպես չարչարվում եմ նրանց հետ,
Ռուստիկուչչի Յակոպոն եմ, և անշուշտ
Իմ կորստյան բան պատճառը կինս էր հեստ»։

46Եթե հրից ես մնայի անվթար,
Կնետվեի ներքև՝ նրանց գրկելու,
Որ իհարկե վարպետըս ինձ թույլ կտար։

49Բայց որ վտանգ կար այրվելու, մրրկվելու,
Իմ երկյուղը հաղթեց կամքին իմ բարի,
Որ տենչ ուներ նրանց ամուր փարվելու։

52Ես ասացի. «Հենց որ տերս պատվական
Ասաց խոսքեր, որ կռահել ինձ տվին,
Թե դուք իրոք հոգիներ եք պատվարժան,

55Իմ սրտի մեջ ձեր վիճակը դժնդակ
Ծնեց ոչ թե արհամարհանք, այլ մորմոք,
Որ կմնա իմ մեջ երկար ժամանակ։

58Ես ինքըս ձեր համերկրացին եմ բնիկ.
Ես սիրով ու հարգանքով եմ միշտ հիշել
Ձեր գործերն ու անունները ազդեցիկ։

61Դառը թողնում, քաղցըր տեղանքն եմ գնում,
Որ ինձ անսուտ առաջնորդս է խոստացել.
Բայց պետք է նախ իջնեմ երկրի կենտրոնում»։

64«Իցիվ թե դու դեռ ապրեիր ընդերկար,—
Պատասխանեց այն ատեն ինձ նույն հոգին,—
Եվ համբավդ էլ մահից հետո շողշողար։

67Արդ ասա մեզ, բարքերն ազնիվ ու տիպար
Մեր քաղաքում շարունակո՞ւմ են ապրել,
Թե այնտեղից անհետացել են իսպառ։

70Քանզի Գուլյելմ Բորսիերեն, որ այստեղ
Նոր է եկել և մեր խմբում է հիմա,
Մեզ բերել է տխուր լուրեր սրտակեղ»։

73«Նոր֊նոր մարդիկ և վաստակներ նյութական,
Օ՜ Ֆլորենցիա, քեզ դարձրել են սնապարծ
Ու սանձարձակ, որից տուժում ես այնքան»—

76Գոչեցի ես, բարձրացնելով դեմքըս վեր.
Այդ լսելով երեքն իրար նայեցին,
Նման նրանց, որ լսում են ճիշտ բաներ։

79«Թե ամեն ինչ այսպես շիտակ ես ասում,—
Երեքով մեկ նրանք տվին պատասխան,—
Երանի քեզ, որ դու անկեղծ ես խոսում.

82Բայց եթե դու դուրս գաս տեղից այս մռայլ՝
Նորից չքնաղ լույս աստղերը տեսնելու,
Եվ ուզենաս հիշել աշխարհն հանդերձյալ,

85Ասա մարդկանց, որ տեսել ես այստեղ մեզ»։
Ապա նրանք թեթևասույր սլացքով
Մեզնից փախան ու հեռացան փութապես։

88Չի կարելի արտասանել մի «ամեն»
Ավելի շուտ, քան որ նրանք չքացան։
Եվ վարպետըս մեկնել վճռեց այն ատեն։

91Եվ ահա մենք առաջացանք, և քիչ անց
Ջրի շառաչն այնքան մոտից հասավ մեզ,—
Որ խոսելիս չէինք լսում մենք միմյանց։

94Ինչպես գետն այն,— որ իր ուրույն հունով նախ
Մոնվիզոյից դեպ արևելք է հոսում,
Երբ բխում է Ապեննինի լանջից ձախ,

97Եվ որ վերին, սկզբնական հոսանքում,
Նախքան իջնելն հարթավայրը Ֆոռլիի,
Իր անվան տեղ Ակուակետա է կոչվում —

100Շառաչյունով թավալվում է դարն ի վար,
Սուրբ Բենեդիկտ կոչված գյուղի վերևում,
Ուր կարող է բազում սահանք գոյանար,

103Այսպես այստեղ թավալվում էր ժայռն ի վար
Գորշ ջրվեժը այնպիսի գոռ բոմբյունով,
Որ կարող էր խլացնել մեզ իսպառ։

106Մեջքիս կապած ես մի պարան ունեի,
Որով բռնել մտածեցի մի անգամ
Խայտաճամուկ մորթով հովազն ամեհի։

109Առաջնորդիս հրամանի համաձայն
Ես իմ մեջքից արձակեցի պարանն այդ
Եվ կծկելով երկարեցի նրան այն։

112Առաջնորդըս այնժամ դարձավ դեպ աջ դին
Եվ եզերքի կարկառներից քիչ հեռու
Արձակեց այն անդունդն ի վար խավարչտին։

115«Արդ պետք է որ,— ներքուստ ասում էի ես,—
Այդ նշանին մի պատասխան հետևի,
Եթե վարպետս ուշով նայում է այդպես»։

118Մարդիկ պարտ են զգուշավոր միշտ լինել
Այն անձանց մոտ, որոնք գիտեն ոչ միայն
Գործը տեսնել, այլև միտքը թափանցել։

121Նա ինձ ասաց. «Կբարձրանա վեր շուտով
Այն, ինչ որ մենք սպասում ենք՝ ես ու դու.
Այդ դու հիմա կնկատես քո աչքով»։

124Ճշմարիտն այն, որ նմանվում է սուտի,
Պետք է պահել ամուր փակած շրթներով,
Այլապես նա մեզ կենթարկի ամոթի։

127Սակայն այստեղ ես չեմ կարող մնալ լուռ.
Երդվում եմ իմ Կատակերգով, ընթերցող,
— Երանի նա շնորհ գտներ ամենուր,—

130Ես տեսա, որ մութ ու մռայլ վիհն ի վեր
Բարձրանում էր լողով ճիվաղ մի ահեղ,
Որ վախ կազդեր նույնիսկ սրտին անվեհեր.

133Նավազն այսպես բարձրանում է ծովալքից,
Երբ խարիսխը պոկում է ու արձակում
Խոր խութերից կամ այլ ծածուկ արգելքից,

136Եվ մարմինը մեկ ձգում է, մեկ կծկում։

Երգ տասնյոթերորդ

1«Ահա գազանն՝ իր տտունով սուր, երկայն ,
Ահա նա, ով արգելակներ է փշրում
Եվ գարշությամբ պղծում աշխարհը համայն»։

4Այսպես ասաց ինձ առաջնորդըս աննենգ,
Եվ գազանին հրավիրեց մոտենալ
Այն քարափին, որով անցել էինք մենք։

7Խաբեության այդ պատկերը գարշելի
Առաջ եկավ և, պոչն հեռու պահելով,
Ափի վրա քաշեց իրանն ահռելի։

10Նրա դեմքը արդար մարդու տեսք ուներ,
Այնքան հեզ ու բարեմույն էր արտաքուստ,
Իսկ մնացած մասը մարմնի լոկ օձ էր։

13Ուներ երկու բռչոտ թաթեր ճապռավոր,
Մեջքը, կուրծքը և զույգ կողերը նրա
Նիշված էին խայտուցներով օղավոր։

16Թաթարներն ու թուրքերն երբեք չեն գործել
Այնքան նախշուն ու խայտաբղետ պաստառներ,
Արաքնեն էլ նման ոստայն չի հյուսել։

19Ինչպես մակույկը մերթ ափին է հանգչում,
Մասամբ ջրի վրա, մասամբ ցամաքի,
Ինչպես շվայտ գերմանների աշխարհում

22Սպասում է կուղբը պայքար մղելու,
Այսպես ավազն եզրապատող քարափին
Սպասում էր այն գազանը ահարկու։

25Նա իր պոչը խաղացնում էր շարունակ,
Գալարելով նրա ծայրը թունավոր,
Ինչպես կարիճն իր խայթոցը կենսունակ։

28Հիմա պետք է ճանապարհից քիչ շեղվենք,—
Ասաց տերըս,— որպեսզի մենք հասնենք անդ,
Ուր փռված է այն գազանը չարանենգ»։

31Այսպես իջանք աջակողմյան ուղղությամբ
Եվ ծայրեզրով տասը քայլ անցանք, որպեսզի
Խույս տանք հրից և ավազից հրատապ։

34Երբ մոտեցանք այն նենգավոր գազանին,
Մի քիչ անդին տեսա մարդկանց մի զանգված,
Որ նստած էր ավազուտի երկայնքին։

37Վարպետս ասաց. «Որպեսզի դու այս գոտին
Կարողանաս ամեն կողմից ճանաչել,
Գնա, նայիր նրանց վիճակը հետին։

40Բայց թող այնտեղ քո զրույցը կարճ լինի.
Իսկ ես մինչ այդ կբանակցեմ սրա հետ,
Որպեսզի իր գավակը մեզ հատկացնի»։

43Եվ յոթներորդ պարունակի եզրով ես
Մեն֊միայնակ առաջացա դեպ այնտեղ,
Ուր նստած էր այն ամբոխը տխրատես։

46Նրանց ցավը դուրս էր պոռթկում աչքերից.
Նրանք ձեռքով ջանում էին պաշտպանվել
Մերթ բոցերից, մերթ հրաշեկ ավազից։

49Այսպես շներն ամռան շոգին տոթալից
Պաշտպանվում են մերթ թաթերով, մերթ դնչով,
Երբ խայթվում են ճանճերից կամ լվերից։

52Ես դիտեցի ուշով դեմքերը ոմանց,
Որոնց վրա հուր էր տեղում ահավոր,
Բայց ճանաչել չկարեցա ես նրանց։

55Ամեն մեկի պարանոցից կախված էր
Որոշ գույնով ու նշանով մի քսակ,
Որով նրանք ապրում էին կարծես դեռ։

58Ես նրանց մեջ տեսա դեղին մի քսակ,
Որի վրա կար մի կապույտ ուրվագիծ,
Որ նման էր մի առյուծի պարարակ։

61Եվ քիչ հեռու տեսա ուրիշ մի քսակ,
Արյան նման կարմիր, որի կենտրոնում
Երևում էր մի սագ կաթից սպիտակ։

64Մեկը, որի ճերմակ պարկի վրա կար
Կապույտ գույնի մի խոզ, մատակ ու հղի,
Ինձ բարբառեց. «Այստեղ ինչո՞ւ դու եկար։

67Շուտ հեռացի՛ր։ Եվ քանզի ողջ ես դեռ դու,
Իմացիր որ Վիտալիանոն, երկրացիս,
Այստեղ գալու և կողքիս է նստելու։

70Ֆլորենտացոց մեջ այս ես եմ պադուացին.
Սրանք հաճախ իմ գլուխը տանում են,
Ինձ ասելով. «Թող գա ասպետն հոյածին,

73Հետ բերելով քսակն երեք կտցանի»։
Եվ բերանը ծռեց, լեզուն դուրս հանեց,
Ինչպես պինչը լիզող եզը կենդանի։

76Վախենալով, որ չլինի թե երբեք
Իմ ուշացմամբ առաջնորդիս բարկացնեմ,
Հեռացա այն հոգիներից տանջաբեկ։

79Առաջնորդըս մինչ այդ նստել էր արդեն
Լայն գավակին զարհուրելի գազանի։
Նա ինձ ասաց. «Արիացիր դու այժմեն։

82Այսուհետև այսպես պետք է ցած իջնել։
Նստիր առաջ, ես ետևում կնստեմ,
Որ պոչը քեզ չկարենա վնասել»։

85Ինչպես նա, ով սարսռում է, կափկափում,
Երբ զգում է տենդի գալը, և հենց որ
Շուք է տեսնում, մարմինը դող է պատում,

88Այսպես եղա այդ խոսքերից ահազդու.
Սակայն շուտով ինձ զգացի սրտապինդ,
Ինչպես ծառան տիրոջ առջև հուսատու։

91Ես նստեցի նուսի վրա այլանդակ.
Ուզում էի իրոք ասել՝ «Գրկիր ինձ»,
Սակայն ձայնըս խզվեց կամքիս հակառակ։

94Բայց վարպետըս, որ զորավիգս է եղել
Ուրիշ դժվար իմ պահերին, արդեն իսկ
Բազուկներով ինձ գրկել էր ու պահել։

97Եվ նա ասաց. «Գերիո՛ն, հիմա ընթացիր,
Սակայն իջիր շուրջանակի ու դանդաղ.
Քո ուսերին նոր բեռ ունես, իմացիր»։

100Ինչպես նավակն, անջատվելով կայանքից,
Նախ գնում է ետ֊ետ, այսպես նա մեկնեց.
Եվ երբ ազատ զգաց ամեն արգելքից,

103Անմիջապես պոչը կրծքի կողմ տարավ,
Ապա ձգվեց օձաձկան ճիշտ նման
Եվ թաթերով օդ վերցնելով ցած թռավ։

106Ֆայետոնը գուցե այնքան չերկնչեց,
Երբ բաց թողեց ձիասանձերը ձեռքից,
Որից մասամբ երկնակամարը այրվեց.

109Կամ Իկարը, երբ նա զգաց, որ տաքից
Մոմն հալվում է, և փետուրներն են թափվում,
Մինչ գոչում էր հայրը՝ «Շեղվել ես ճամփից» —

112Ինչքան որ ես, երբ տեսա, որ չորս կողմից
Կախվել էի պարապ օդում և ոչինչ
Չէի տեսնում, բացի ահեղ գազանից։

115Նա ճախրելով դանդաղ իջնում էր ներքև.
Այդ զգացի լոկ նրանից, որ տակից
Ու ճակատից փչում էր հովը թեթև։

118Մեր ներքևում լսում էի ես արդեն
Ահագնագոռ շառաչյունը ջրվեժի,
Եվ գլուխըս երկարեցի մի քիչ դեն։

121Երբ ես բոցեր տեսա, ողբեր լսեցի,
Իմ երկյուղը կրկնապատիկ սաստկացավ.
Եվ ես դողով կուչ եկա ու սմքեցի։

124Ստորակա պարունակին մատչելով,
Ես նոր միայն որոշակի իմացա,
Որ մենք իջնում էինք պտույտ գործելով։

127Ինչպես բազեն, սավառնելով ընդերկար՝
Առանց թռչուն կամ խրտվիլակ տեսնելու,
Ցածրանում է պտույտներով օդապար,

130Եվ իջնում է այնտեղ, ուրկից սրընթաց
Խոյացել էր, և հեռու իր տիրոջից
Կանգ է առնում, գժդմնած ու սրտմտած,

133Այսպես Գերիոնն իջավ հատակն անդունդի,
Ստորոտը քարաժայռի սեպաձև.
Եվ հազիվ թե բեռնաթափեց մեզ գետին,

136Նետի նման թռավ֊գնաց սրաթև։

Երգ տասնութերորդ

1Դժոխքում կա գեշ ձորերով մի տեղանք ,
Վիմակերտ ու երկաթագույն, ճիշտ ինչպես
Նրա շուրջը պատող դարը գորշերանգ։

4Այդ չարաշուք վայրի ուղիղ կենտրոնում
Բացվում է լայն ու խորասույզ մի ջրհոր,
Որի մասին ես կպատմեմ իր տեղում։

7Այն տարածքը, որ նման է ջրհորի
Ու շրջակա դարի միջև, կլոր է,
Եվ հատակը բաժանված է տաս ձորի։

10Եվ ինչպես որ խրամատներ կան ջոկ֊ջոկ
Ամրոցների պարիսպների շուրջբոլոր,
Ու ծառայում պաշտպանության համար լոկ,

13Այսպես էին այստեղ ձորերն երևում.
Եվ ինչպես որ ամրոցների շեմերից
Դեպի հեռուն կամրջակներ են ձգվում,

16Այսպես դարից ձգված էին պարեխներ,
Որոնք թմբերն ու ձորերը հատելով,
Հասնում էին և հավաքվում ձորն ի վեր։

19Ահա այդտեղ իջավ Գերիոնը ճիվաղ
Եվ երկուսիս իր շալակից ցած նետեց։
Այն ժամանակ մենք ուղղվեցինք դեպի ձախ։

22Իմ աջ կողմում տեսա նոր֊նոր պատիժներ,
Նոր տանջվողներ և տանջողներ նորանոր,
Որոնցով այն առաջին ձորը լի էր։

25Այնտեղ կային երկու խմբեր տարընթաց.
Մոտի խումբը դեպի մեր կողմ էր գալիս,
Իսկ հեռվինը քայլում մեզ հետ համընթաց։

28Այսպես հռոմցիք, հոբելյանի մեծ տարում,
Բազմությանը Սուրբ Հրեշտակի կամրջով
Անցկացնելու հեշտ միջոց են հնարում,

31Որով ոմանք գնում են դեպ մայր տաճար,
Դեմքերն իրենց ամրոցի կողմը ուղղած,
Իսկ ուրիշներ վերադառնում դեպի սար։

34Ձորի երկու ոլորներում տեսա ես
Եղջերավոր դևեր, որոնք մտրակով
Հոգիներին ձաղկում էին սաստկապես։

37Ինչպե՛ս սրանք հարվածից իսկ առաջին
Կրնկափոխ փախչում էին, և ոչ ոք
Չէր սպասում այլևս հաջորդ հարվածին։

40Մինչ ես առաջ էի գնում անվարան,
Տեսա մեկին և ասացի յուրովի.
«Ուրիշ անգամ կարծես տեսել եմ սրան»։

43Ես կանգ առա, որ նրան լավ ճանաչեմ,
Կանգնեց նաև իմ առաջնորդը բարի,
Ինձ թույլ տալով, որ նրա հետ զրուցեմ։

46Մտրակյալը, կամենալով քողարկվել,
Դեմքը թեքեց, սակայն իզուր եղավ դա.
Ես ասացի. «Դո՛ւ, որ գլուխդ ես հակել,

49Վենեդիկո Կաչչանեմիկն ես կարծեմ,
Դիմագծերդ եթե լավ եմ ես հիշում.
Բայց ինչո՞ւ ես այս տանջանքի մեջ դժխեմ»։

52Եվ նա ասաց. «Այդ քեզ կասեմ ակամա.
Պարզ խոսքերըդ ինձ ստիպում են սակայն,
Որ ես հիշեմ մեր աշխարհը հնամյա։

55Ես դրդեցի իմ Գիզոլա Բելլային,
Կատարելու ցանկությունը Մարկիզի,
Ինչ էլ խոսվի այս լուրի շուրջ գարշային։

58Մենակ ես չեմ բոլոնիացին մեղապարտ,
Նրանք այստեղ այնքան շատ են, որ Ռենի
Եվ Սավենի միջև ընկած հովտում արդ

61Sipa բառը չի կրկնվում այնքան շատ,
Որքան այստեղ. եթե կուզես ապացույց,
Հիշիր դու մեր ագահությունն ապիրատ»։

64Եվ մինչդեռ նա ինձ բարբառում էր այսպես,
Մի դև նրան խարազանեց ու ասաց.
«Կավա՛տ, այստեղ կանայք չկան, որ խաբես»։

67Ես միացա առաջնորդին իմ նորից.
Մի քանի քայլ անցնելով մենք հասանք անդ,
Ուր մի պարեխ էր երկարում դարափից։

70Մենք հեշտությամբ նրա վրա բարձրացանք,
Եվ աջ կողմից դարավանդի վրայով
Մշտաչարչար այն ամբոխից հեռացանք։

73Երբ հասանք անդ, ուր կազմում է նա կամար,
Որի տակով մտրակյալներն են անցնում,
Առաջնորդըս ասաց. «Այստեղ դու կանգ առ

76Եվ նայիր այն երկրորդ խմբին չարածին,
Որոնց դեմքը դու տակավին չես տեսել,
Քանզի քայլում էին մեզ հետ միասին»։

79Հին կամրջից նայում էինք նոր խմբին,
Որ մյուս ծայրից առաջանում էր դեպ մեզ,
Նույնպես ծեծված մտրակներով դիվային։

82Բարի վարպետս ասաց՝ հարցըս կանխելով.
«Տես այն մեծը, որ գալիս է, և կարծես,
Ցավի մեջ իսկ երևում է անխռով.

85Վեհ ու վես է տեսքով, ինչպես գահերեց։
Նա Յասոնն է, որ քաջությամբ ու խելքով
Կոլխիդայից ոսկեգեղմը ձեռք բերեց։

88Ճանապարհին Լեմնոս կղզին մտավ նա,
Որտեղ կանայք քաջահանդուգն ու անգութ
Բոլոր արանց մեռցրել էին անխնա։

91Նա ցույցերով ու խոսքերով սիրախանձ
Այնտեղ խաբեց Հիսիպիլին դեռատի,
Որն իր հերթին նախ խաբել էր մյուս կանանց։

94Այնտեղ խեղճին թողեց հղի վիճակում.
Դրա համար դատապարտված է այսպես։
Մեդեայի համար էլ է պատժվում։

97Նրա հետ են խաբողները իր նման.
Այս առաջին ձորի և անդ պատժվող
Անձանց մասին բավ է գիտնալը այսքան»։

100Եկանք այնտեղ, որտեղ պարեխը երկար
Երկրորդ թմբի հետ հատվում է խաչաձև
Եվ կազմում է նրա վրա նոր կամար։

103Մեզ այնտեղից հասան հաջորդ վիրապի
Ողբերն հոգվոց, որ փնչում են ու ծեծում
Կրծքերն իրենց հարվածներով կռուփի։

106Ձորի խորքից փչող շնչից գանելի
Պատերն ամբողջ պատած էին բորբոսով,
Որ ոչ աչքին, ոչ քթին էր տանելի։

109Հատակն այնքան խորունկ էր ու խավարին,
Որ տեսնելու համար թե ինչ կար այնտեղ,
Պետք է ծայրը մենք ելնեինք կամարի։

112Այնտեղ ելանք. ձորում տեսա անարգել
Մարդկանց մի խումբ կղկղանքի մեջ սուզված,
Ասես այնտեղ արտաքնոց էր դատարկել։

115Մինչ ցած էի նայում տեսքով անհամբեր,
Տեսա մեկին, գլուխն այնքան աղտեղված,
Որ հայտնի չէ աշխարհիկ էր, թե կղեր։

118Նա ինձ ասաց. «Այդպես ինչո՞ւ ես ձգտում
Նայելու ինձ ավելի քան մյուսներին»։
Ես ասացի. «Եթե լավ եմ ես հիշում,

121Ուրիշ անգամ պետք է տեսած լինեմ քեզ.
Դու Ալեսսիո Ինտերմինելն ես լուկկացի.
Ահա ինչու քեզ եմ նայում հատկապես»։

124Այնժամ ինքն իր գլխին տալով նա գոչեց.
«Այստեղ ընկա իմ քծնանքի պատճառով,
Որից լեզուս ամենևին չհոգնեց»։

127Այնուհետև առաջնորդըս ինձ ասաց.
«Հայացքդ հիմա մի քիչ հեռու արձակիր,
Որպեսզի դու տեսնես դեմքը աղտեղված

130Այն աղծապիղծ ու հերարձակ պոռնիկի,
Որ ճանկռտում է եղունգներով ինքն իրեն,
Եվ մեկ պպզում, և մեկ կանգնում է ոտքի։

133Թայիսն է նա, այն բոզը, որ հոմանվույն,
Երբ նա հարցրեց՝ «Ունե՞մ քեզ մոտ մեծ շնորհ»,
Պատասխանեց. «Օ, ինչպե՛ս չէ, մեծագույն»։

136Մեր աչքերը, թող կշտանան սրանով»։

Երգ տասնիններորդ

1Ո՛վ մոգ Սիմոն, ո՛վ հետևորդքըդ նսեմ,
Դուք, որ ոսկու և արծաթի համար լոկ
Փչացնում եք սրբությունները վսեմ,

4Որոնք պետք է տրվեն մարդկանց պատվավոր.
Արդ հարկ է որ շեփորն հնչի ձեզ համար,
Որ խրված եք երրորդ ձորում ահավոր։

7Հասել էինք արդեն հաջորդ խանդակի
Կոր կամարի բարձրակետին, ուրկից ցած
Մենք ամեն ինչ տեսնում էինք հայտնակի։

10Ո՛վ Գերիմաստ, ի՞նչ արվեստ ես ցուցադրում
Երկնում, երկրում և աշխարհում այս դժպիհ,
Օ՜, դու ինչքա՛ն արդարորեն ես դատում։

13Ես հատակին ու պատերին ձոր֊խորշի
Տեսա բազում սալաքարեր գորշերանգ,
Որոնց վրա անցքեր կային բոլորշի։

16Այդ անցքերը այնպես էին երևում,
Ինչպես ունի Սան֊Ջովաննին իմ չքնաղ,
Ուր ծեսերն են մկրտության կատարվում։

19Սրանցից մին, շատ տարիներ դեռ չկան,
Ես ջարդեցի մի խեղդվողի պատճառով,
Եվ սա ոչ ոք չվերագրի այլ դիտման։

22Ամեն անցքից վերև էին կարկառված
Սրունքները մեղավորի մի ուրույն,
Իսկ իրանը անցքի մեջ էր մխրճված։

25Այրվում էին ներբանները բոլորի,
Եվ հոդերը պրկվում այնպես ուժգնորեն,
Որ կապերն իսկ կքանդեին լարերի։

28Ինչպես եթե յուղոտ մի բան է այրվում,
Բոցը նրա երեսին է շրջում լոկ,
Այսպես էին այստեղ ոտքերը վառվում։

31«Վարպե՛տ, ասա,— ասացի ես,— ո՞վ է նա,
Որ մյուսներից ավելի է գալարվում
Եվ ավելի կիզվում հրից անխնա»։

34Եվ նա ասաց. «Արդ եթե դու կամենաս,
Քեզ կտանեմ այս դարն ի վար զառիթափ,
Եվ պատասխանն հենց նրանից կիմանաս»։

37«Իմ կամքն այն է, ինչ որ դու ես կամենում,—
Ասացի ես,— դու ես տերըս և գիտես
Իմ բաղձանքը, թեև լուռ եմ ես մնում»։

40Այնժամ չորրորդ թմբի վրա մենք եկանք,
Եվ, ձախ կողմից ցած իջնելով դարն ի վար,
Անցքերով լի ձորի հատակը հասանք։

43Բարի վարպետս ինձ բաց թողեց լոկ այնժամ,
Երբ մենք եկանք֊հասանք անցքի մոտ նրա,
Ով ոտներն էր ջղաձգում հարաժամ։

46«Ով էլ լինես, ո՛վ դու հոգի տանջակեզ,
Որ տնկվել ես ցցի նման գլխիվայր,—
Ասացի ես,— խոսի՛ր, եթե կարող ես»։

49Կանգնած էի այնտեղ ինչպես քահանա,
Ում կանչում է մարդասպանը գետնամուխ,
Որպեսզի իր մահվան ժամը ուշանա։

52Նա ինձ գոչեց. «Բոնիֆակիոս, այդ դո՞ւ ես ,
Ասա, դո՞ւ ես, ոք եկել ես այսքան վաղ.
Շատ տարիներ գիրքը խաբեց ինձ այսպես։

55Ունեցվածքից այդպես շուտով կշտացա՞ր,
Որի համար դու նենգորեն խաբեցիր
Չքնաղ կնոջ, ապա նրան տիրացար»։

58Ես, շփոթված, նմանվեցի ճիշտ նրան,
Ով իր լսած խոսքերը չի հասկանում
Եվ չգիտե՝ ինչ պետք է տա պատասխան։

61Եվ Վիրգիլն ինձ. «Ասա՛ նրան, շուտ արա՛.
«Այն չեմ, այն չեմ, որին ես դու սպասում»։
Կատարեցի ես պատվիրածը նրա։

64Այնժամ հոգին ցնցեց ոտներն և ապա,
Հառաչելով, ասաց ձայնով լալագին.
«Ուրեմն ինձնից ի՞նչ ես ուզում դու հապա։

67Եթե դու այս ձորի հատակն ես եկել
Իմանալու թե ով եմ ես, արդ գիտցիր՝
Ես պապական մեծ պատմուճանն եմ կրել։

70ճշմարիտ է, որ ես եղա արջի ձագ.
Եվ հոգացի արջուկների մասին մյուս
Այնքան հաճախ, որ ընկա այս անցքը ծակ։

73Ինձ նախորդած սիմոնական այլ պապեր
Քարշ են տրված այնտեղ, ներքև իմ գլխից,
Եվ ծվարած այս հողանցքում տանջաբեր։

76Ես էլ պիտի խորասուզվեմ այս անցքով,
Երբ որ գա նա, որի հետ քեզ շփոթած՝
Քեզ դիմեցի անակընկալ իմ հարցով։

79Բայց նա այստեղ այնքան երկար չի մնա
Ոտնատոչոր ու գլխիվայր վիճակում,
Ինչքան որ ես մնացել եմ մինչ հիմա.

82Քանզի շուտով արևմուտքից պիտի գա
Ավելի վատ ու անօրեն մի հովիվ,
Որ երկուսիս մոռացընել պիտի տա։

85Նա կլինի մի նոր Հասոն Մակաբյանց.
Եվ ինչպես սա զիջող եղավ արքային,
Այսպես կլինի նա արքային ֆրանկյանց»։

88Հիմարություն չարի՞ արդյոք, չգիտեմ,
Երբ ես նրան այսպես տվի պատասխան.
«Դեհ դու հիմա պատասխանիր ինձ տեսնեմ՝

91Մեր Տերն ինչքա՞ն գանձ պահանջեց Պետրոսից,
Երբ որ նրան եկեղեցու պետ ընտրեց.
Ոչինչ, միայն ասաց. «Եկ իմ ետևից»։

94Ոչ Պետրոսը, ոչ էլ մյուսները, անշուշտ,
Մատաթիայից ոսկի, արծաթ չուզեցին,
Երբ նա բռնեց տեղը հոգու ժանտաժուտ։

97Արդ կաց այդպես, պատիժդ արդար է քանզի,
Եվ պինդ պահիր դրամները քո շորթած,
Որ քեզ ժպիրհ դարձրին ընդդեմ Կառլոսի։

100Եվ եթե ես չտածեի խոր հարգանք
Այն պաշտոնի հանդեպ վեհ ու սրբազան,
Որ վարեցիր, երբ ապրեցիր ուրախ կյանք,

103Կասեի դեռ ծանըր խոսքեր ավելի.
Զի դուք աշխարհն ագահությամբ փչացրիք,
Բարձրացնելով անարգներին ատելի։

106Հովհաննեսը ձեզ ունեցավ նկատի,
Երբ տեսավ այն, որ ջրերի վրա նստած,
Պոռնկում էր արքաների հետ երկրի.

109Այն, որ տեսավ յոթ գլխով ու տասը եղջրով,
Որոնցից նա ուժ ու սատար ստացավ,
Մինչև այրն իր հաճի ապրել լավ վարքով։

112Ոսկին, արծաթն աստվածացրիք դուք կյանքում,
Կռապաշտներից տարբերվում եք նրանով,
Որ մեկի տեղ հարյուր կուռք եք դուք պաշտում։

115Օ՜ Կոնստանդին, ո՛րքան չարյաց մայր դարձավ
Ոչ քո դարձը, այլ այն պարգևը խոշոր,
Որ քեզանից հովվապետը ստացավ»։

118Մինչ ես նրան այսպես էի բարբառում,
Նա զայրույթից և կամ խղճի խայթերից
Ուժգնորեն իր սրունքներն էր թափհարում։

121Ես կարծում եմ իմ խոսքերը ճշմարիտ
Ուրախություն պատճառեցին վարպետիս,
Որ լսել էր դեմքով գոհ ու լրջամիտ։

124Ապա նա ինձ իր թևերի մեջ առած
Եվ իր կրծքին ամուր սեղմած՝ բարձրացավ
Այն դարվերով, ուրկից իջավ քիչ առաջ։

127Ամենևին չհոգնելով իր բեռից,
Նա ինձ բերեց գագաթը այն կամարի,
Որ հինգերորդ թումբն էր տանում չորրորդից։

130Այնտեղ բեռը գետին դրեց շատ զգույշ,
Այն տեղանքի համար վայրի ու դերբուկ,
Ուրկից այծերն իսկ կանցնեին դժվար հույժ.

133Այստեղ պարզվեց մի այլ ձորակ չարաշուք։

Երգ քսաներորդ

1Արդ հարկ է, որ նոր պատիժներ տաղերգեմ
Ներկա երգում իմ առաջին նվագի,
Որի նյութն են դատապարտյալքը դժխեմ։

4Պատրաստ էի ես նայելու արդեն ցած,
Դեպի խորքը երևացող նոր ձորի,
Որ թրջվում էր արցունքներով դառնամած։

7Եվ բոլորշի ձորակի մեջ տեսա ես
Մեղապարտներ, որոնք, լուռ ու լալագին,
Քայլում էին դանդաղ թափոր մի որպես։

10Երբ նայեցի ավելի լավ և ուշով,
Նկատեցի, որ պարանոցը նրանց
Ոլորված էր զարմանալի մի կերպով։

13Նրանց դեմքը դեպի կռնակն էր շրջված,
Եվ զի զրկված էին առջև նայելուց,
Նրանք ետ֊ետ էին քայլում ստիպված։

16Պատահել է գուցե նման հաշմանդամ
Պարանոցով այսպես լրիվ գալարված,
Բայց չեմ տեսել և հազիվ թե հավատամ։

19Ո՛վ ընթերցող, Աստված տա, որ օգտվեիր
Ընթերցումից իմ պոեմի այս երկար,
Բայց ես կարո՞ղ էի չլալ, դու դատիր,

22Երբոր տեսա պատկերը մեր մարմնույքի
Այնքան ծռված, որ արցունքները կաթող
Հոսում էին ճեղքի միջով հետույքի։

25Լալիս էի հենված ժայռի ելուստին։
Այն ժամանակ առաջնորդըս ինձ ասաց.
«Արդյոք անմիտ բան չե՞ս անում վերստին։

28Գթությունը այստեղ մեղք է մահացու։
Ո՞վ ավելի մեղադրելի է քան նա,
Ով հուզվում է դատաստանից Աստուծու։

31Նայիր նրան, ով գետնի տակ կուլ գնաց
Թեբայեցուց աչքի առջև, երբ նրանք
Գոչում էին. «Անֆիա՛ր, ո՞ւր ես սուզվում ցած.

34Ի՞նչ ես թողնում դա մարտադաշտը Մարսի»։
Ու նա այսպես անդունդն ի վար գլորվեց
Եվ ի վերջո ընկավ ճանկը Մինոսի։

37Տես ինչպես է նա կռնակը կուրծք դարձրել
Եվ քայլում է ետ֊ետ, նայում է ետև,
Զի շատ ուզեց առաջիկայքը տեսնել։

40Ահա Տիրեսն, ում կերպարանքը փոխվեց,
Երբ, փոխվելով իր անդամները բոլոր,
Տղամարդուց կնոջ սեռի վերածվեց։

43Եվ հետո, երբ գանահարեց վերստին
Զույգ օձերին իրար ամուր պլլված,
Նա ստացավ իր արությունը կրկին։

46Ահա Արոնտն, որ հետևում է նրան.
Նա լեռների մեջ Լունիի, որոնց տակ
Կարրարացին հող է հերկում հարաջան,

49Բնակվում էր մի քարայրում մարմարյա,
Եվ այդտեղից դիտարկում էր անարգել
Ծովը անհուն և աստղերը հեռակա։

52Իսկ նա, որի վարսերն առատ ու խռիվ
Արձակվել են կրծքի վրա, ծածկելով
Ստինքները և ամոթույքը լրիվ,

55Դյութ Մանտովն է, որ շատ տեղեր ման եկավ,
Հուսկ կանգ առավ այնտեղ, ուր ես եմ ծնվել.
Արդ այս մասին լսիր ինձ պահ մի սակավ։

58Երբ Մանտովի հայրը կյանքից հեռացավ,
Եվ Բաքոսի քաղաքն ստրուկ հռչակվեց,
Շատ տարիներ թափառական նա դարձավ։

61Բենակ կոչված մի լիճ ունի Իտալիան,
Ստորոտը այն լեռների բարձրաբերձ,
Որ փակում են Տիրալլի մոտ Լամանիան։

64Կամոնիկի և Գարդայի միջև կան
Շատ աղբյուրներ, որ թափվում են այդ լճում,
Ողողելուց հետո լանջերը Ալպյան։

67Անդ կղզյակ կա, որը օրհնել կարող են
Վերոնայի, Բրեշիայիի և Տրենտոյի
Հովիվները, եթե այնտեղ այցելեն ։

70Անդ, ուր ափը ցածրադիր է առավել,
Կառուցված է Պեսկիերա բերդն ամուր,
Որ կարող է թշնամու դեմ դիմադրել։

73Այն ջուրը, որ չի պարփակվում լճի մեջ,
Դուրս է հորդում բերդի մոտից իբրև գետ
Եվ հոսում է արոտներով թարմ ու գեջ։

76Բայց հենց որ ջուրն այդտեղից դուրս է հոսում,
Անվանվում է Մինչո մինչև Գովեռնո,
Որի մոտ էլ նա թափվում է Պադոսում ։

79Մի քիչ ներքև հասնելով մի հարթավայր,
Նա տարածվում ու կազմում է մի ճահիճ,
Ուր ամռանը օդը շնչվում է դժվար։

82Վայրի կույսը, երբ այդտեղով էր անցնում,
Ճահճի մեջտեղ ինչ֊որ ցամաք նկատեց,
Որ անմշակ ու անբնակ էր թվում։

85Մարդախույսը ահա այստեղ կանգ առավ
Եվ նվիրվեց գուշակության արվեստին.
Այստեղ ապրեց և այստեղ էլ նա մեռավ։

88Ապա մարդիկ շրջաբնակ վայրերից
Հավաքվեցին այս ցամաքում անմատույց,
Որ ճահճով էր շրջապատված չորս կողմից։

91Նրա թաղված տեղում քաղաք հիմնեցին,
Եվ, անունով առաջնական գտնողի,
Առանց վեճի այն Մանտովա կոչեցին։

94Նա նախապես բնակչությամբ շատ էր խիտ,
Երթ դեռ անմիտ Կազալոդին չէր խաբվել
Պինամոնտե Բոնակոլսից նենգամիտ։

97Եվ եթե դու երբևէ այլ կերպ լսես
Ծագումը իմ հայրենական քաղաքի,
Ճշմարիտն ու սուտը իրար չխառնես»։

100Եվ ես. «Վարպե՛տ, քո պատմությունը հայտնի
Այնքան ստույգ հավաստիք է ինձ համար,
Որ ուրիշը ես բանի տեղ չեմ դնի։

103Բայց ինձ ասա՝ այս թափորի մեջ արդյոք
Կա՞ն ուրիշներ ուշադրության արժանի.
Զի ես հիմա այդ մասին եմ խորհում լոկ»։

106Ասաց. «Ահա նա, ում մորուքը անարդ
Տարածվել է մեջքի վրա թխորակ,
Գուշակ էր, երբ Հունաստանում տղամարդ

109Կարելի էր օրորոցում լոկ գտնել.
Այդ նա էր, որ Կալկանտի հետ Ավլիդում
Ազդանշեց նավաթոկերն արձակել։

112Նրա անունն Եվրիպիլ է, այր մի վես,
Որի մասին վսեմ Ողբերգս հիշում է.
Դու այդ գիտես, զի երկիս լավ ծանոթ ես։

115Իսկ այն մյուսը, որ նիհար է չափազանց,
Սկովտիացի Միքելեն է, որ գիտեր
Նենգ խաղերը ամեն տեսակ մոգությանց։

118Ահա նաև Բոնատտին և Աստենդեն .
Այս վերջինը թելն ու կաշին զուր թողեց,
Սակայն հիմա զղջալը ուշ է արդեն։

121Ահա կանայք, որոնք մեկդի թողնելով
Ճախարակը, իլն ու ասեղը իրենց,
Կախարդություն արին խոտով, պատկերով։

124Բայց էլ գնանք, Կայենը իր փշերով
Հասել է զույգ կիսագնդոց սահմանին
Եվ Սևիլիոտ մոտ իջնում է ընդհուպ ծով ։

127Երեկ գիշեր լիալուսին էր արդեն,
Կհիշես այդ. զի նա մթին անտառում
Լուսավորեց քո ճանապարհն այն ատեն»։

130Նա, գնալիս, այսպես էր ինձ բարբառում։

Երգ քսանմեկերորդ

1Մի կամուրջից մյուսը անցանք մենք այսպես,
Զրուցելով այլ բաների մասին դեռ,
Որ չեմ ուզում Կատակերգումս հիշել ես։

4Մենք լսեցինք ուրիշ ճիչեր ներքևում,
Ապա տեսանք պարունակի ձորը նոր,
Որ սևամած ու մթին էր երևում։

7Այնպես, ինչպես նավարանում Վենետկի
Եռացնում են ձմռանը ձյութը մածան,
Ծեփոտելու համար նավերն ըստ կարգի.
Եվ նավազներն աշխատում են անարգել —

10Ոմանք նոր նավ են պատրաստում, ուրիշներ
Նորոգում այն, որը շատ է նավարկել.
Սա նավի խելն, իսկ նա ցռուկն է կոփում,

13Մին թի սարքում, մյուսը փաթթում է պարան,
Իսկ մի ուրիշն առագաստ է կարկատում,—
Այսպես այստեղ աստվածային արվեստով,

16Եվ ոչ հուրով, եռում էր ձյութ մի թանձրիկ,
Որ ծածկում էր պատերն ստվար մի շերտով։
Տեսնում էի համատարած այդ ձյութում

19Պղպջակներ, տաքությունից գոյացող,
Որ բարձրանում, ուռչում էին ու պայթում։
Մինչ ես ներքև էի նայում ակնդետ,

22Առաջնորդըս «զգույշ, զգույշ» ինձ ասաց,
Ու ինձ քաշեց կանգնած տեղից դեպի ետ։
Ես քաշվեցի ինչպես նա, ով աչքերն իր

25Չի հեռացնում սպառնացող վտանգից
Եվ, ահարկված արհավիրքից անպատիր,
Թե նայում է և թե փախչում շտապով։

28Եվ ահա ես տեսա մի սև սատանա,
Որ մեր կողմ էր վազում ժայռի վրայով։
Օ՛ նա տեսքով ինչքան ժանտ էր ու վայրագ։

31Օ՛ որքան ինձ անագորույն երևաց
Բաց թևերով և ոտներով իր արագ։
Նա իր ցցուն ու բարձրաբերձ ուսերին

34Շալակել էր մեղավորի մի նորեկ
Եվ ճանկերը խրել նրա ազդրերին։
Ժայռ֊կամուրջից գոռաց. «Էհե՛յ, Չարճանկեր,

37Ահա ձեզ մի ավագ Սանտա Ձիտայից։
Ներս խոթեցեք։ Այսպիսիներ շատ կան դեռ
Այն քաղաքում, ուր նորից եմ ես գնում։

40Բոնտուրից զատ գռփողներ են բոլորնանդ.
Փողի համար ոչն այո է անդ դառնում»։
Նա նետեց բեռն և վազ տվեց ժայռից ցած.

43Գողի ետև արձակված շունը երբեք
Չսլացավ այդօրինակ սրընթաց։
Երբ սուզվածը երեսն ելավ խայծղանի,

46Կամրջի տակ պահված դևերն ասացին.
«Սուրբ Դեմքն այստեղ ոչ մի օգուտ քեզ չունի.
Այստեղ լողում են այլ կերպ, քան Սերկիոյում.

49Մեր ճանկերից եթե ուզում ես պրծնել,
Մի՛ բարձրանա, սուզված մնա խայծղանում»։
Եվ ձողերը խրելով կողը նրա,

52Ավելացրին. «Թալթալ խաղա կուպրի տակ,
Եվ այնտեղից դուրս գալու փորձ մի՛ արա»։
Կաթսայի մեջ խոհարարները այսպես

55Ընկղմում են միսը երկար շերեփով,
Որպեսզի այն չբարձրանա մակերես։
Վարպետս առ ինձ. «Արդ որպեսզի ոչ մի դև

58Չնկատի, որ դու այստեղ ինձ հետ ես,
Շուտ թաքնվիր քառաժայռի մի ետև։
Իսկ իմ մասին դու անհոգ կաց, վասնզի

61Ոչ ոք ոչինչ ինձ չի կարող սպառնալ.
Ես սովոր եմ ընդդիմությանց այսպիսի»։
Եվ վարպետըս թողեց ծայրը կամարի,

64Ու երբ եկավ հասավ թումբը վեցերորդ,
Պարտավորվեց իրեն ցույց տալ քաջարի։
Շներն ինչպես կատաղությամբ ահարկու

67Հարձակվում են մուրացկանի վրա խեղճ,
Որ եկել է ողորմություն խնդրելու,
Այսպես դևերն ելան տակից կամրջի

70Եվ ուղղեցին կեռ ձողերը նրա դեմ.
Բայց նա գոչեց. «Թող ոչ ոք ինձ չդիպչի.
Ձեր ձողերը նախքան ուղղելը իմ դեմ,

73Թող ձեզնից մեկն առաջ գա ու ինձ լսի.
Հետո միայն կմտածեք ինձ խշտել»։
Բոլորն ասին. «Դե՛հ, Չարագի՛, դու գնա՛»։

76Եվ այնժամ սա առաջնորդիս մոտեցավ
Ու մռլտաց. «Խոսիր տեսնեմ, ես եկա»։
Եվ առաջնորդս. «Ի՞նչ ես կարծում, Չարագի՛,

79Մի՞թե այստեղ կարող էիր ինձ տեսնել,
Եթե այդպես չհաճեին ուղղակի
Աստծու կամքն ու ճակատագիրն անհեղլի։

82Ճանապարհ տուր. ես երկնքի վճիռով
Պետք է մեկին ցույց տամ վայրն այս ցավալի»։
Այնժամ իջավ հոխորտաթյունը դևի,

85Եվ նա նետեց կեռաձողը ոտներին
Ու մյուսներին ասաց. «Պետք չէ սա խոցվի»։
Եվ տերըս ինձ. «Օ՜ դո՛ւ, որ կուչ ես եկել

88Ու թաքնվել քարերի մեջ կամրջի,
Արդ կարող ես վերադառնալ անարգել»։
Ես նրա մոտ շտապեցի այն ատեն.

91Բայց դևերը երբ ընդառաջ շարժվեցին,
Վախեցա, որ իրենց խոսքը կդրժեն։
Այսպես տեսա վախը գնդի հանձնվող,

94Որ դաշինքով Կապրոնայից դուրս գալով՝
Իրեն գտավ զորախմբի մեջ ոսոխ։
Ամբողջ մարմնով առաջնորդիս ես կպա,

97Իմ աչքերը չհեռացնելով նրանցից,
Որոնց տեսքը ահեղ էր ու անոպա։
Կեռ ձողերը ուղղած դեպ ինձ՝ իրարու

100Ասում էին. «Նրա մեջքին տա՞մ մի հատ»։
Եվ պատասխան տալիս. «Այո, հասցրու»։
Բայց այն դևը, որ բանակցել էր մի քիչ

103Վարպետիս հետ, անմիջապես ետ դարձավ
Ու նեղացավ. «Լռի՛ր, լռի՛ր, Խառնակի՛չ»։
Այնուհետև նա մեզ դարձավ ու ասաց.

106«Դուք չեք կարող առաջ գնալ այս ճամփով,
Զի վեցերորդ կամուրջը փուլ է եկած։
Իսկ եթե դուք առաջանալ ուզում եք,

109Կգնաք այս քարաժայռով, որի մոտ
Կա մի այլ ժայռ, որտեղով էլ դուք կանցնեք։
Երեկ, հինգ ժամ անց այս ժամից, լրացավ

112Հազար երկու հարյուր վաթսունվեց տարին
Այն պահից, երբ այս ժայռուղին փուլ եկավ։
Ուղարկում եմ մերոնց այդտեղ ես պարետ,

115Որ նայեն, թե կուպրից մարդ չի՞ բարձրացել.
Մի՛ վախենաք, դուք գնացեք նրանց հետ»։
«Էհե՛յ Ծուռթե, էհե՛յ դու Շուն, դու Ծերուկ,

118Առաջ եկեք,— հրամայեց դևերին,—
Իսկ դու նրանց առաջնորդիր, Թա՛վ Մորուք։
Թող առաջ գան Ժանտն ու Վիշապը ահեղ,

121Ժանիքավոր Խոզն ու Գամփռը ահարկու,
Գիժ Մորոսն ու Մոլեգինը խելահեղ։
Գնացեք ու տեսեք լճակը եռուն.

124Իսկ սրանց էլ ողջ կտանեք կամուրջն այն,
Որ մնում է ձորերի վրա դեռ կանգուն»։
«Վա՛յ ինձ, վարպե՛տ, ի՞նչ եմ տեսնում,— ասացի,—

127Ի սեր Աստծու, եթե ճամփան դու գիտես,
Գնանք մենակ, գնանք առանց ուղեկցի։
Դու, որ այնքան աչալուրջ ու խոհեմ ես,

130Չե՞ս տեսնում, որ նրանք ատամ են կրճտում
Եվ աչքերով սպառնալիք անում մեզ»։
Եվ նա ասաց. «Դու հանգիստ կաց ու անհոգ.

133Ինչքան ուզեն ատամ կրճտեն թող նրանք,
Դա անում են մեղավորաց համար լոկ»։
Եվ դևերը վերադարձան ձախ թմբով.

136Բայց նախապես ամեն մեկը իր լեզուն
Պետին ուղղեց ատամների արանքով.
Իսկ սա ոռից շեփորի ձայն հանեց սուր։

139

Երգ քսաներկուերորդ

1Ես տեսել եմ հեծյալների երթը կուռ
Հարձակման կամ զորատեսի ժամանակ
Եվ երբեմն էլ նահանջների պահին լուռ.

4Օ՜ արետինք, ես տեսել եմ մարզում ձեր
Արշավանքներ, ասպատակներ ավերիչ,
Նիզակներով ու սրերով գուպարներ՝

7Հնչյուններով թմբուկների, փողերի,
Ահազանգով աշտարակի բարձրաբերձ
Եվ այլ զանգով մերային կամ օտարի.

10Բայց այդպիսի փողի ձայնով արտառոց.
Ես չեմ տեսել երթն հեծյալի, հետիի,
Ոչ էլ նավի՝ դեպի որոշ նշանոց։

13Գնում էինք դևերի հետ ընտրովի.
Օ՜, ահավոր ընկերություն։ Մատռան մեջ
Սրբի հետ ենք, գինետան մեջ՝ գինովի։

16Նայում էի կպրաձյութին հորձեռանդ,
Որ տեսնեի հատկությունը այդ ձորի,
Եվ գիտենայի, թե ովքեր են այրվում անդ։

19Ինչպես դելփինք բարձրանում են ծովերես,
Նավազներին նշան տալով ողներով,
Որ նավն իրենց փրկեն ծովից փրփրադեզ,

22Այսպես երբեմն, հովանալու համար գեթ,
Մի մեղավոր կուպրի երես էր ելնում,
Եվ չքանում փայլակի պես լուսահետ։

25Եվ ինչպես որ գորտերն եզրին ջրփոսի
Ձիգ կանգնում են, դունչները դուրս կարկառած,
Եվ ներսուզած մյուս մասերը մարմնի,

28Այսպես էին մեղավորները կանգնած,
Սակայն հենց որ Թավ Մորուքն էր մոտենում,
Քաշվում էին կպրաձյութի տակ հանկարծ։

31Ես տեսա որ — և այդ ցավով եմ հիշում —
Մեկն ուշացավ, ինչպես մի գորտ շատ անգամ,
Սպասում է, մյուսը ջրի մեջ ցատկում։

34Եվ Գամփռը, որ նրա դիմացն էր կանգնած,
Կեռով բռնեց նրա ձյութոտ մազերից
Եվ վեր քաշեց, որ ջրաղվես ինձ թվաց։

37Գիտեի ես անունն արդեն բոլորի.
Զի երբ նրանք ընտրվեցին քիչ առաջ,
Եվ կանչեցին միմյանց ճամփին՝ ուշ դրի։

40«Հե՛յ, Մոլեգի՛ն, բռնիր նրան ուժգնորեն
Եվ ճանկերով կաշին մի լավ պլոկիր»,—
Գոռում էին նզովյալներն համորեն։

43Ես ասացի. «Վարպե՛տ, փորձիր իմանալ,
Թե ով է այն դատապարտյալը թշվառ,
Որ ձեռքն ընկավ այն դևերի անիծյալ»։

46Մոտենալով մեղապարտին կարեվեր,
Վարպետս հարցրեց՝ որ երկրից էր. նա ասաց.
«Նավարրայից։ Մայրըս, որ ինձ ծնել էր,

49Բարոյազուրկ, զեխ ու շվայտ մի հորից,
Որ ունեցվածքն ու ինքզինքն էր փչացրել,
Մի տիրոջ մոտ ծառայության դրեց ինձ։

52Ծառայեցի ապա արքա Տեբալդին.
Բայց պալատում կատարեցի զեղծումներ,
Որ քավում եմ այս կուպրի, մեջ տապագին»։

55Սակայն Խոզը, որ վարազի ճիշտ նման,
Բերնի երկու կողմում, ուներ ժանիքներ,
Զգացրեց, որ ընդունակ է հոշոտման։

58Մուկն ընկել էր կատուների մեջ ահեղ։
Բայց Մորուքը նրան բոնեց և ասաց.
«Հեռու կացեք, նրան սեղմել եմ ուժեղ»։

61Եվ հայացքը իմ վարպետին ուղղելով
Ասաց. «Խոսիր հետը, եթե դեռ կուզես,
Քանի նրան չեն բզկտել ճանկերով»։

64Վարպետս հարցրեց. «Այս կուպրի տակ դժպհի
Ճանաչո՞ւմ ես մեկին լատինաշխարհից»։
Հոգին ասաց. «Ես նոր մեկի հետ էի,

67Որ եկել էր մի կղզիից մերձակից։
Ես նրա հետ եթե սուզված լինեի,
Չէի վախնա հիմա կեռից ու ճանկից»։

70Այնժամ Ժանտը «է՛լ բավական է» գոչեց,
Եվ կեռ ձողը նրա թևին խրելով,
Մսի մի մեծ փերթ այնտեղից դուրս կորզեց։

73Իսկ Վիշապը ուզեց նրա սրունքին
Հարված հասցնել, բայց տասնապետը նրանց
Իր աչքերը շուրջ ոլորեց զայրագին։

76Բոլոր դևերն հանդարտվեցին այս անգամ։
Եվ նրան, որ խոր խոցեր էր ստացել,
Առաջնորդըս հարցաքննեց փութակամ.

79«Իսկ ո՞վ էր այն, որի մասին հիշեցիր»։
Եվ այնժամ, նա այսպես տվեց պատասխան.
«Կոմիտան էր, վանականը Գալլուրի,

82Անոթն ամեն ստության ու նենգության.
Նա իր տիրոջ ոսոխների հետ բոլոր
Այնպես վարվեց, որ բոլորն էլ գոհացան։

85Նա բոլորից դրամ կորզեց և ապա,
Ինչպես ասաց, նրանց ազատ արձակեց.
Այլ գործերում չեղավ պակաս խաբեբա։

88Լոգոդորցի Միքել Ձանկենէլ վաղուց
Նրա հետ է, և լեզուները նրանց
Չեն դադարում Սարդինիո շուրջ խոսելուց։

91Օ՜, տեսեք, թե Գիժն ինչպես է գազազել.
Ես տակավին կխոսեի, սակայն նա
Կարող է ինձ իր կեռիքով բրդգզել»։

94Տասնապետը տեսնելով, որ դևը Գիժ
Պատրաստվում էր խոցել նրան, մռլտաց,
«Շուտ հեռացի՛ր դու այստեղից, թունո՛տ իժ»։

97«Եթե ուզում եք դուք տեսնել կամ լսել,—
Վերսկսեց դատապարտյալն ահաբեկ,—
Այլ լատինի, նրան կարող եմ կանչել.

100Բայց Չարճանկերն հեռու մի քիչ թող կանգնեն,
Որ ոչ մեկը չվախենա նրանցից,
Իսկ ես այստեղ նստած կարող եմ մեկեն

103Ձեզ բազմաթիվ մեղավորներ բերել տալ,
Լոկ սուզվելով, ինչպես սովոր ենք անել,
Երբ կարենանք մեկնումեկըս ափ դուրս գալ»։

106Այս խոսքերից Շունը դունչը վեր տնկեց
Եվ ճոճելով գլուխն ասաց. «Որպեսզի
Մեզնից պրծնի՝ տես ինչ նենգ բան մոգոնեց»։

109Եվ հոգին, որ ավելի էր խորամանկ,
Պատասխանեց. «Այո, իրոք ես նենգ եմ
Պատճառելու համար մերոնց չարչարանք»։

112Բայց Ծուռթևը չհամբերեց այս անգամ,
Եվ զայրագին ասաց նրան. «Եթե դու
Փորձես փախչել, քո ետևից ես կգամ

115Ոչ վազելով, այլ ուղղակի թոչելով։
Թմբից իջնենք և դարի եզրը քաշվենք,
Ու տեսնենք թե մեզնից ով է հունարով»։

118Այժմ, ընթերցո՛ղ, դու կտեսնես մի նոր խաղ.
Ամեն մեկը աչքերն ուղղեց դեպ այն կողմ,
Եվ ամենից առաջ Շունը խստերախ։

121Նավարրացին այդ առիթից օգտվեց.
Ոտքը ուժգին գետին զարկեց և ընդոստ
Վար ցատկելով նրանց ձեռքից ազատվեց։

124Դա բոլորին ջղայնացրեց, հատկապես
Ծուռթևին, որ պատճառ եղավ սխալի։
Սա թռնելով գոռաց. «Ահա հասա քեզ»։

127Սակայն իզուր, քանզի ահի ետևից
Թևերն հասնել չէին կարող. նա սուզվեց,
Իսկ Ծուռթևը վերադարձավ զայրալից։

130Այսպես բադը իսկույն սուզվում է ջրում,
Երբ տեսնում է մոտենալը բազեի,
Իսկ սա ետ է թռչում մռայլ ու տրտում։

133Իսկ Ծերուկը, ընկերոջ դեմ բարկացած,
Արագ թափով թռավ նրա ետևից,
Որ նրա հետ կռվի բռնվի բացեբաց.

136Զեղծարարը հենց որ կուպրի տակ սուզվեց,
Դևն իր ճանկերն ուղղեց ընդդեմ ընկերոջ,
Եվ նրա հետ ձյութի վրա գզվռտեց։

139Բայց Ծուռթևը, ինչպես ճուռակ չարախանդ,
Մագիլներով բռնեց նրան ուժգնորեն,
Եվ երկուսով ընկան լիճը հորձեռանդ։

142Տաքությունից նրանք իսկույն պոկ եկան.
Սակայն նրանք չկարեցան վեր կենալ,
Այնքան էին կպած թևերը մածան։

145Թավ Մորուքը, մյուս դևերի պես սրտնած,
Հրամայեց չորսին թռչել կեռերով
Դեպի ձորի մյուս եզերքը ձյութամած։

148Նրանք նշված տեղերն իջան շատ զգույշ,
Եվ կեռերը խրվածներին ուղղեցին,
Որոնք լճում խաշված էին արդեն հույժ.

151Այսպես նրանց խառնաշփոթ թողեցինք։

Երգ քսաներեքերորդ

1Լռիկ, մնջիկ, անուղեկից, մենավոր
Քայլում էինք մեկըս մյուսի ետևից,
Այնպես ինչպես եղբայրները փոքրավոր։

4Այն դևերի կռիվը միտքս է բերում
Եզոպոսի մի առակը հինավուրց,
Որ գորտի ու մուկի մասին է խոսում։

7«Արդն» ու «այժմը» այնքան նման չեն միմյանց,
Որքան մեկ ու մյուս դեպքը, եթե մենք
Լավ բաղդատենք սկիզբն ու վերջը նրանց։

10Եվ ինչպես մի մտքից ուրիշն է ծագում,
Այսպես իմ մեջ մեկից ծագեց մի այլ միտք,
Որ պատճառեց ինձ կրկնակի մի սոսկում։

13Խորհում էի այսպես. «Դևերն այդ դժնի
Մեր պատճառով եղան առակ֊նշավակ,
Եվ դա նրանց խիստ զայրացրած կլինի։

16Երբ զայրույթը զուգակցվի կամքին չար,
Նրանք մեզ հետ ավելի վատ կվարվեն,
Քան թե շունը նապաստակի հետ անճար»։

19Ահից ցցվել էին մազերըս բիզ֊բիզ։
Ես նայելով իմ ետևը ասացի.
«Վարպե՛տ, նրանք մեր ետևից են գալիս.

22Շուտ թաքնվենք մի անկյունում երկուսով.
Չար ճանկերից վախենում եմ և կարծես
Նրանց ձայնը ես լսում եմ ականջով»։

25«Թե լինեի մի հայելի,–– ասաց նա,—
Դեմքըդ չէի ես ընկալի այնպես շուտ,
Ինչպես միտքըդ ընկալում եմ ես հիմա։

28Քո խորհածը այնքան հար է և նման
Իմ խորհածին, որ երկուսիս համար էլ
Ես հանգեցի միատեսակ որոշման։

31Եթե դարի աջ կողմն այնքան լինի թեք,
Որ կարենանք իջնել ձորը հետևյալ,
Ապա արդեն նրանց ձեռքից կազատվենք...»։

34Նա տակավին իր միտքը չէր ավարտել,
Երբ ես տեսա նրանց՝ բացված թևերով,
Որ ահա մեզ ուզում էին ձեռք ձգել։

37Վարպետըս ինձ իսկույն գրկեց առ ահի,
Նման այն մոր, որ աղմուկից զարթնելով
Եվ տեսնելով մոտից բոցերն հրդեհի,

40Որդուն առնում ու փախչում է անդեդև
Եվ միմիայն նրա մասին խորհելով
Մոռանամ է հագնել շապիկն իսկ թեթև,—

43Եվ կռնակի վրա սահեց փութակի
Այն զառիթափ ու առապար դարն ի վար,
Որ փակում էր մի կողմն հաջորդ ձորակի։

46Ջուրն առվակով այնպես արագ չի իջնում
Պտտացնելու անիվն հովտի ջաղացքի,
Երբ, հոսելով, փառերին է մոտենում,

49Ինչպես իջավ իմ վարպետը դարն ի վար,
Ինձ կրելով կրծքին իբրև զավակի,
Եվ ոչ իբրև մի ընկերոջ հավասար։

52Հազիվ թե նա ձորի հատակը հասավ,
Դևերն ահա երևացին մեր վերև.
Բայց նրանցից վախ չունեինք էլ բնավ.

55Զի Բարձրյալը, որ պարտադրել է նրանց
Պահապաններ դառնալ ձորի հինգերորդ,
Թույլ չի տա, որ նրանք լինեն պարտազանց։

58Ցածում գտանք մեղապարտներ ոսկեփայլ,
Որ լալագին, հոգնաբեկ ու հուսաբեկ,
Շուրջանակի շարժվում էին համրաքայլ։

61Նրանք կրում էին փիլոն կնգղանի,
Որոնք լայն ու փայլուն էին, այնպիսիք,
Որ կրում են մոնազները Կլունյիի։

64Դրանք դրսից պսպղուն էին ու ոսկյա,
Սակայն ներսից կապար էին, ծանր այնպես,
Որ կթվար Ֆեդերիկինը հարդյա։

67Օ՛ վերարկու տաժանելի առհավետ։
Մենք, ինչպես միշտ, նորից դարձանք դեպի ձախ,
Ունկնդրելով նրանց ողբին տխրավետ։

70Սակայն նրանք ծանըր բեռան պատճառով
Մեզ ուղեկցում էին այնպես համրընթաց,
Որ նոր անձանց էինք գտնում միշտ մեր քով։

73Ես ասացի առաջնորդիս. «Արդ նայիր
Եվ սրանց մեջ գտիր մեկին, որ երկրում
Հայտնի լինի անունով ու գործով իր»։

76Տոսկանացու լեզուս մեկը լսելով՝
Մեր ետևից աղաղակեց. «Կանգ առեք,
Դուք, որ այդպես շտապում եք մութ օդով։

79Քո ուզածը գուցե ինձնից կիմանաս»։
Այնժամ ասաց վարպետըս ինձ. «Սպասի՛ր,
Ապա նրա ոտքով առաջ կընթանաս»։

82Ես կանգ առա և տեսա, որ երկու անձ
Ինձ հասնելու ճիգեր էին թափում մեծ,
Բայց ծանըր բեռն հապաղեցնում էր նրանց։

85Երբ ինձ հասան, հայացքով խեթ, խուզարկու,
Նրանք մի պահ ինձ նայեցին լռելյայն,
Ապա դարձան և ասացին մեկ մեկու.

88«Մեկը ողջ է թվում շարժից կոկորդի,
Եթե ողջ չեն, ինչ շնորհով են նրանք
Քայլում առանց ծանրակապար զգեստի»։

91Եվ ապա ինձ. «Օ՜ տոսկանցի՛դ բարետես,
Որ եկել ես կեղծավորաց համայնքն այս,
Մի՛ քամահրիր մեզ ասելու, թե ով ես»։

94Եվ ես նրանց. «Ծնվել եմ ու մեծացել
Մեծ քաղաքում գեղածիծաղ Առնոյի.
Ես մարմնով եմ, քանզի դեռ չեմ մահացել։

97Իսկ դուք ո՞վ եք, որոնց այտերն հենց ի վար
Արցունքներ են հոսում, ինչպես տեսնում եմ.
Եվ ի՞նչ են այդ սքեմները ոսկեվառ»։

100Եվ մեկն ասաց. «Մեր փիլոններն ոսկետես
Կապարե են և այնպես ծանր ու ստվար,
Որ նրանց տակ մենք տնքում ենք մշտապես։

103Բոլոնիացի ենք, Վայելող եղբայրներ.
Ես Կատալան, նա Լոդերինգ ենք կոչվում.
Քո քաղաքը մեզ ընտրել էր իրեն տեր,

106Որ պահպանի խաղաղությունն իր ներքին,
Բայց մենք այնպես վարվեցինք, որ հետքը դեռ
Երևում է Գարդինգոյի մոտերքին»։

109Ես ասացի. «Եղբայրնե՛ր, ձեր գործերով...»,
Բայց կանգ առա, քանզի տեսա ես մեկին,
Որ խաչված էր գետնին երեք ցցերով։

112Ինձ տեսնելով նա գալարվեց ու խոպաց,
Հառաչանքով մորուքի մեջ փչելով։
Երբ Կատալանն այդ նկատեց՝ ինձ ասաց.

115«Այս մեխվածը, որ դու տեսար հանկարծուստ,
Փարիսեցոց խորհուրդ տվեց, թե լավ է
Զոհվի մի մարդ, քան մի ամբողջ ժողովուրդ։

118Ճամփի վրա նա պառկած է շեղակի
Եվ զգում է ծանրությունները նրանց,
Որ անցնում են իր վրայով ուղղակի։

121Նույն ձևով են այստեղ տանջվում նրա հետ
Նրա աներն ու անդամներն ատյանի,
Որ հրեից համար դարձավ չարաղետ»։

124Վիրգիլիոսը զարմացել էր չափազանց
Ի տես նրա, ով աքսորում այս հավերժ
Այդպես խաչված ու փռված էր գետնամած։

127Ապա եղբոր այս խոսքերը ուղղեց նա.
«Բարեհաճիր մեզ ասել, թե աջ կողմում
Կա՞ որևէ մի անցուղի մոտակա,

130Որպեսզի մենք դուրս գանք տեղից այս զնդան,
Առանց երբեք հարկադրված լինելու
Դիմելու սև հրեշտակների օգնության»։

133Եվ եղբայրը պատասխանեց. «Քիչ հետո
Կա մի ժայռ, որ մեծ պարսպից ձգվելով,
Խաչհատում է բոլոր ձորերն ահարկու.

136Այս ձորից զատ նա փլված է ամեն տեղ.
Դուք կարող եք բարձրանալ այդ փլվածքով,
Որ կազմում է մի զառիթափ նվազ թեք»։

139Առաջնորդըս մի պահ կանգնեց մտախռով,
Ապա ասաց. «Ուրեմըն մեզ խաբեց նա,
Որ լլկում էր հոգիներին ճանկերով»։

142Եղբայրն ասաց. «Դևի ամեն չարության
Մասին արդեն Բոլոնիայում լսել եմ,
Ի մեջ այլոց, թե նա հայր է ստության»։

145Առաջնորդըս արագացրեց քայլերն իր,
Բարկությունից ջղայնացած բավական.
Եվ ես թողած հոգիներին ծանրակիր՝

148Հետևեցի իմ վարպետին պատվական։

Երգ քսանչորսերորդ

1Նորոգ տարվա այն պահին, երբ արփին վառ
Ջրհոսիտակ փափկացնում է վարսերն իր,
Եվ պակսում, են ցայգի ժամերը խավար.

4Երբ եղյամը դաշտի վրա բովանդակ
Ստանում է, թեկուզ և շատ կարճատև,
Պատկերը իր ավագ քրոջ սպիտակ.

7Շինականը, որի խարն է պակասել,
Առավոտյան ելնում է ու նկատում,
Որ արտերը ճերմակ քողով են պատել,

10Տուն է մտնում և իր բախտն է անիծում,
Ինչպես դժբախտն անճարության մատնված.
Բայց շատ չանցած, երբ գալիս է ու տեսնում,

13Որ փոխվել է դիմապատկերը երկրի,
Սիրտ է առնում և ցուպը ձեռքը բռնած՝
Արածելու է քշում հոտն ոչխարի։

16Այսպես վարպետս ինձ ահ ու դող պատճառեց,
Երբ ինձ այնքան խռովահույզ երևաց,
Եվ այսպես շուտ նա իմ ցավը դարմանեց։

19Քանզի հենց որ հասանք կամուրջը խորտակ,
Նա ինձ դարձավ այն հայացքով ամոքիչ,
Որ նախապես տեսել էի լեռան տակ։

22Նա ուշադիր փլատակին նախ նայեց,
Ապա մի պահ մտմտալով յուրովի,
Բացավ թևերն ու ինձ օգնել շտապեց։

25Եվ ինչպես նա, ով գործում է դատելով,
Ասես գալիքն առաջվանից է հոգում,
Այսպես տերս ինձ մի ժայռն ի վեր հանելով,

28Մատնանշեց մի ուրիշ ժայռ կարկառուն
Եվ ինձ ասաց. «Հիմա այնտեղ բարձրացիր,
Բայց նախ փորձիր, թե արդյոք չէ՞ երերուն»։

31Ճանապարհն այս բեռնավորաց համար չէր,
Զի նա թեթև, իսկ ես նրա օգնությամբ
Հազիվ էինք մենք բարձրանում դարն ի վեր։

34Եվ եթե այս զառիվերը ստորնյա
Ներսի կողմից ավելի կարճ չլիներ,
Նա չգիտեմ, բայց ես չէի դիմանա։

37Բայց քանի որ պարունակը թեքվում էր
Դեպի բերանն անդնդախոր ջրհորի,
Ապա ամեն ձորի դիրքը այնպես էր,

40Որ կողերից մեկը բարձր էր, մյուսը ցած։
Մենք ի վերջո հասանք գլխին կամրջի,
Որի ծայրի քարը դուրս էր կարկառված։

43Շունչը այնքան սպառվել էր թոքերիս,
Որ այլևըս չէի կարող շարժվել ես,
Եվ նստեցի իսկույն այնտեղ հասնելիս։

46«Հարկ է, որ դու ծուլությունըդ թոթափես։
Փափուկ տեղում նստելով կամ պառկելով
Փառք չեն գտնի,— ասաց վարպետս իրատես.—

49Առանց որի ով իր կյանքն է սպառում,
Երկրում այնքան հետք կթողնի իր մասին,
Որքան ծուխը օդում, փրփուրը՝ ջրում։

52Արդ վեր կաց ու վհատությանն հաղթիր քո
Այն ոգիով, որ կբառնա ամեն խոչ,
Թե չկքի մարմնի բեռան ի ներքո։

55Բավական չէ միայն դուրս գալն այստեղից.
Կա ավելի երկարաձիգ մի սանդուղք.
Թե հասկացար, օգտվիր իմ այս ազդից»։

58Ես վեր կացա, ինձ ցույց տալով ավելի
Կորովապինդ քան ինձ զգում էի ես.
Եվ ասացի. «Գնանք, պինդ եմ ու արի»։

61Մենք ընթացանք ժայռաթմբի վրայով,
Որ ավելի քարքարոտ էր ու անձուկ,
Քան այն, որով անցել էինք երկուսով։

64Խոսում էի չերևալու համար թույլ։
Մյուս ձորակից հանկարծ լսվեց սուր մի ձայն,
Որ չէր կազմում նույնիսկ մի խոսք միաձույլ։

67Ես չիմացա, թե նա ինչ էր բարբառում,
Թեև ողնի վրան էի կամարի,
Բայց խոսողը շարժման մեջ էր երևում։

70Հակվել էի, բայց մթության պատճառով
Չէի կարող տեսնել խորքը ձորակի,
Եվ ասացի. «Վարպե՛տ, մենք այս կամարով

73Հաջորդ թմբի վրա իջնենք փութապես.
Ձայն եմ լսում, բայց ոչինչ չեմ հասկանում,
Ցած եմ նայում, բայց ոչինչ չեմ տեսնում ես»։

76«Քեզ պատասխան կտամ գործով միմիայն,—
Ասաց վարպետս,— հայցը համեստ ու արդար
Բավարարել հարկ է գործով լռելյայն»։

79Մենք կամուրջի ներքև իջանք այն գլխից,
Ուր ութերորդ թմբին է նա միանում,
Եվ նոր ձորը ինձ երևաց այնտեղից։

82Ներսում տեսա օձերի կույտ մի մախիզ,
Այնքան ահեղ, հրեշավոր ձևերով,
Որ քստմնում, սարսում եմ դեռ հիշելիս։

85Թող էլ Լիբիան չպարծենա, թե ունի
Քելիդրներ, քարբեր, ծարբեր, նետօձեր
Եվ այլ օձեր անհեթեթ ու անճոռնի.

88Այնտեղ չկա այնքան զեռուն թունալից,
Ի միասին հաշված ամբողջ Եթովպիան
Եվ Արաբիան Կարմիր ծովին հարակից։

91Այդ օձերի միջով վայրագ, արտառոց՝
Վազում էին մերկ հոգիներ ահաբեկ,
Չգտնելով հելիոտրոպ կամ թաքստոց։

94Կապված էին նրանց ձեռքերն ետևում.
Իսկ օձերը պոչն ու գլուխը խրած
Նրանց մեջքին՝ պրկվում էին առջևում։

97Մեկի վրա, որ մեզ մոտ էր գտնվում,
Ահա հանկարծ նետվեց մի օձ ու խայթեց
Այնտեղից, ուր վիզն ուսերին է կցվում։

100O կամ i տառն այնքան արագ չի գրվի,
Որքան արագ վառվեց, խայթվածն ու այրվեց
Եվ ընկավ վար՝ վերածվելով մոխիրի։

103Հազիվ թե նա գետին ընկավ, մոխրացավ,
Փոշին եկավ ու հավաքվեց ինքն իրեն
Եվ իր նախկին կերպարանքը ստացավ։

106Իմաստուններն ասում են ու հավաստում,
Որ Փյունիկը մեռնում, ծնվում է այսպես,
Երբ հինգ հարյուր տարիին է մոտենում։

109Նրա կերը ոչ հատիկ է և ոչ խոտ,
Այլ լոկ խունկի ու համեմի կաթիլներ,
Իսկ պատանքը՝ զմուռս, նարդոս քաղցրահոտ։

112Ինչպես նա, ով ցած է ընկնում դիտապաստ
Հանկարծական մի զորությամբ դիվային
Եվ կամ թե մի հիվանդությամբ չարաբաստ,

115Ու, ելնելով, իր բոլորտիքն է նայում,
Դեռ շշկլված մեծ տագնապից իր կրած,
Եվ, նայելով, հառաչանք է արձակում,—

118Այսպես էր այն մեղավորը, երբ կանգնեց։
Որքան խիստ ես, աստվածային զորություն,
Որ պատժում ես հարվածներով ահընկեց։

121Առաջնորդըս նրան հարցրեց. «Ո՞վ ես դու»։
Եվ նա ասաց. «Շատ ժամանակ չէ, որ ես
Տոսկանայից ընկա ձորն այս ահազդու։

124Ընտրեցի ես՝ ջորիս, կյանքը անասնի,
Ոչ թե մարդու։ Վաննի Ֆուչչինեմ անբան,
Եվ Պիստոյան եղավ ինձ որջ արժանի»։

127Ես վարպետիս. «Հիմա հարցրու դու նրան,
Թե ինչ մեղքի համար ընկել է այստեղ.
Գիտեմ, որ նա մարդ էր կռվի և արյան»։

130Մեղավորը այս լսելով չընկրկեց,
Այլ ինձ ուղղեց իր հայացքը սևեռուն,
Եվ գրգռումից ու ցասումից կարմըրեց։

133Ապա ասաց. «Ես ցավում եմ առավել,
Որ դու ինձ այս անարգ տեղում ես տեսնում,
Քան երբ կյանքից գրավվեցի առհավետ։

136Ստիպված եմ ասել, ինչու եմ այստեղ.
Այս խոր վիրապն ես ընկա այն պատճառով,
Որ գողացա մատռան սպասքը շքեղ.

139Եվ սխալմամբ մեղադրեցին ուրիշին։
Բայց որպեսզի ինձ տեսնելով չհրճվես,
Եթե երբեք դուրս գաս տեղից այս մթին,

142Ապա լսիր իմ ծանուցումը գուժարկ.
Նախ Պիստոյան կդատարկվի Սևերից,
Հուսկ Ֆլորենցիան կփոփոխի կարգ ու սարք։

145Մարսը Մագրի հովտից մի շանթ կհանի,
Շրջապատված թխպակուտակ ամպերով,
Եվ կմղվի դաշտի վրա Պիչենի

148Ամպրոպահույզ ու խստաշունչ մի կռիվ.
Սակայն շանթը կպատռի թուխպն ի վերջո,
Եվ կխոցվեն Սպիտակները լրիվ։

151Այս ասացի, որ մղկտա սիրտը քո»։

Երգ քսանհինգերորդ

1Այս խոսքերից հետո գողը անպատկառ
Ձեռքը ցցեց ու մատները հանգուցեց,
Մռնչալով. «Աստված, ահա քեզ համար»։

4Ինձ այդ պահից օձերն եղան բարեկամ.
Քանզի մի օձ նրա վզին փաթաթվեց,
Կարծես ասեր. «Սուս կա՛ց, լռի՛ր, անզգա՛մ»։

7Մի ուրիշն էլ նրա թևերը կապեց,
Գալարվելով ինքն իր վրա այնպես պիրկ,
Որ նա ոչ մի շարժում անել չկարեց։

10Օ՜, Պիստոյա՛, ինչո՞ւ մոխիր չդարձար.
Ինչո՞ւ ես դու գոյատևում տակավին.
Պղծության մեջ քո արմատին դու անցար։

13Ինձ, չերևաց ոչ մի մարզում Դժոխքի
Այդքան ըմբոստ մեկը հանդեպ Աստուծո,
Ոչ իսկ նա, ով ընկավ որմից Թեբեի։

16Նա խույս տվեց էլ ոչ մի բառ չասելով։
Եվ ես տեսա մի կենտավրոս ամեհի,
Որ գալիս էր «Ուր է լիրբը» գոչելով։

19Մարեմմայում այնքան օձեր չեն լինում,
Որքան կային նրա մեջքին մինչև անդ,
Ուր մարդկային մարմնիրանն է սկսում։

22Իսկ ուսերից ու ծոծրակից կախված էր
Սոսկատեսիլ ու թևավոր մի վիշապ,
Որ նետում էր հանդիպողին հուր բոցեր։

25Վարպետս ասաց. «Նա Կակոսն է կատաղած,
Որ ժայռերի ներքև լեռան Ավենտին
Կազմեց լճեր արյուններից իր թափած։

28Եղբայրների հետ միասին չի հածում.
Նրա համար, որ նենգությամբ գողացավ
Այն նախիրը, որ մոտերքն էր արածում։

31Բայց վերջ գտան նրա գործերն անիրավ
Լաստի ներքո Հերակլեսի, որ տվեց
Հարյուր հարված և տասն հազիվ ստացավ»։

34Մինչ վարպետըս ինձ հետ խոսում էր այսպես,
Մեր ներքևով երեք հոգի անցկացան,
Որոնք այնժամ նկատելի եղան մեզ,

37Երբ «Ո՞վ եք դուք» մեզ գոչեցին միաձայն։
Այն ժամանակ մեր զրույցը կտրեցինք
Եվ մեր ուշքը դարձրինք նրանց միմիայն։

40Ծանոթ չէի ես նրանցից ոչ մեկին,
Սակայն հանկարծ ահա այնպես պատահեց,
Որ նրանցից մեկն անվանեց մյուսին,

43Հարցընելով. «Չանֆան որտե՞ղ է կորել»։
Այնժամ մատըս բերնիս դրի, ուզելով
Տիրոջս ուշքը նրանց վրա բևեռել։

46Արդ ընթերցող, չհավատաս դու անգամ
Իմ պատմության, չեմ զարմանա ես բնավ.
Քանզի ես որ տեսա՝ հազիվ հավատամ։

49Մինչ ես նայում էի հառած հայացքով,
Մեկի վրա նետվեց մի օձ վեցոտնյա
Եվ փաթաթվեց նրան ուժգին պատվածքով։

52Նրա փորը սեղմեց միջին ոտներով.
Առջիններով բռնեց թևերը նրա,
Իսկ այտերը՝ ատամնավոր բերանով։

55Ետիններով կպավ նրա ազդրերին,
Եվ իր պոչը, նրանց միջև խոթելով,
Բարձրացրեց մինչև կռնակը վերին։

58Բաղեղն երբեք չպատատվեց մի ծառի
Այնպես ամուր, ինչպես զեռունը ահեղ
Փաթաթվեց շուրջն այն եղկելի թշվառի։

61Ապա նրանք, ինչպես տաք մոմ, հալվեցին,
Եվ խառնեցին իրենց գույները այնպես,
Որ ոչ մեկին էր ներհատուկ, ոչ մյուսին։

64Այսպես վառվող թղթի վրայով լայնարձակ
Բոցի առջև ընթանում է մի մուգ գույն,
Որ սև չէ դեռ, ոչ էլ այլևս սպիտակ։

67Մյուս երկուսը գոչում էին ահաբեկ.
«Ավա՛ղ, Անյե՛լ, այդ ինչպե՛ս ես դու փոխվում.
Ահա արդեն ոչ երկու ես, ոչ էլ մեկ»։

70Արդեն երկու գլուխները մեկ դարձան,
Եվ մեր առջև նրանց դեմքերը երկու
Ձուլվեցին ու մեկ կերպարանք ստացան։

73Չորս մասերը դարձան երկու բազուկներ,
Իսկ ոտները, փորը և կուրծքը նրանց
Դարձան անդամ, որ տեսնված բան չէր դեռ։

76Նախնականից չէր մնացել ոչ մի բան,
Եվ արտառոց այդ պատկերը այդ ձևով
Դանդաղորեն շարունակում էր ճամփան։

79Ինչպես մողեսն, ամռան շոգի ժամանակ,
Մի թփուտից մյուս թփուտը անցնելիս
Սլանում է արագ, ինչպես մի փայլակ,

82Այսպես սուրաց մոլեգնությամբ կատաղի
Դեպի մյուս երկու հոգին մի օձիկ,
Որ սև, բարկ էր, ինչպես հատիկ պղպեղի։

85Նա նրանցից մեկին խայթեց ճիշտ այնտեղ,
Ուրկից սաղմը իր սնունդն է ստանում.
Ապա փռվեց նրա առջև տեղնուտեղ։

88Վիրավորը նրան նայեց անմռունչ
Եվ հորանջեց, ասես լիներ բռնված
Ծանըր քնով և կամ տենդով մահաշունչ։

91Նա և օձը իրար էին պիշ նայում.
Մին մխում էր վերքից, մյուսը՝ բերնից,
Եվ մուխերը իրար էին հանդիպում։

94Թող Լուկանը այսուհետև չխոսի.
Սաբելլոսի և Նասիդի մասին հեգ,
Եվ ինչ որ արդ պատմելու եմ՝ թող լսի։

97Թող լռի և Օվիդիոսը, ըստ որում
Կադմոսն օձի և Արեթուսն աղբյուրի
Եթե փոխեց, ես նրան չեմ նախանձում։

100Զի նա երկու արարածներ բնության
Չայլափոխեց այնպես, որ նյութը մեկի
Ձևափոխվեր մյուսի նյութի էության։

103Այսպես եղավ այլակերպումը նրանց.
Օձն իր պոչը երկու մասի բաժանեց,
Իսկ խայթվածը կցեց ոտները միմյանց։

106Սրունքներն ու ազդրերն այնպես կիպ կպան
Ու միացան, որ շատ չանցած արդեն իսկ
Չէր երևում ոչ մի նշան միացման։

109Օձի պոչը այն կերպարանքն էր առնում,
Որ կորչում էր մյուսի մեջ, մեկի մոտ
Մորթն էր փափկում, իսկ մյուսի մոտ կոշտանում։

112Մարդու թևերն անութներից ներս մտան,
Եվ գազանի զույգ կարճ ոտները այնչափ
Երկարեցին, որչափ նրանք կարճացան։

115Հետին ոտներն, ոլորվելով միասին,
Դարձան ծածուկ պահվող անդամն առնական,
Իսկ խեղճի մոտ այն երկճղվեց անդստին։

118Մինչդեռ ծուխը ծածկում էր այն երկուսին
Նոր գույներով, մեկին մազով օժտելով,
Հերատելով, գոնջացնելով մյուսին,

121Մեկը կանգնեց, իսկ մյուսը ընկավ վար,
Չկասելով միմյանց նայել չար աչքով,
Որի ներքո փոխում էին դեմքերն հար.

124Վեր կանգնողը դունչը քաշեց քունքերին
Եվ այնտեղից հոսող նյութից հորդառատ
Կազմվեցին ականջները մարդկային։

127Իսկ ավելցած այն հեղանյութը հորդուն
Դեմքի վրա կազմեց քիթը բնական
Եվ շրթներին տվեց որոշ հաստություն։

130Ցած պառկողը իր սուր դունչը երկարեց
Եվ ականջներն, ինչպես խխունջն է անում,
Իր գլխի մեջ ներքաշեց ու ծրարեց։

133Լեզուն, որ նախ միաձույլ էր ու խոսուն,
Ճեղքվածք տվեց, իսկ մյուսի մոտ այն փակվեց,
Եվ դադարեց նրանց մուխը ներգործուն։

136Եվ հոգին, որ մի սողուն էր դարձել պիղծ,
Ձորի միջով փախավ֊գնաց ֆշշալով,
Իսկ այն մյուսը թքեց նրա ետևից։

139Ապա նրան իր կռնակը դարձնելով,
Ասաց մյուսին «Թող հիմա էլ Բուոզոն
Ինձ պես սողա ու սողոսկի այս ճամփով»։

142Այսպես տեսա փոփոխմունքը էությանց։
Թող նորությունն արդարացում լինի ինձ,
Եթե եղա երկարաբան չափազանց։

145Թեպետ արդեն իմ աչքերը և հոգին
Շլմորել ու շշմել էին չափազանց,
Բայց երբ նրանք ծածուկ ծլկվել ուզեցին,

148Տեսա Պաչչո Շանկատոյին հայտնապես.
Լոկ սա էր, որ չայլափոխվեց, ապաքեն,
Այն երեքից, որոնք եկան նախապես.

151Մյուսը նա էր, որից տուժեց Գավիլլեն։

Երգ քսանվեցերորդ

1Ֆլորենցիա ցնծա, զի մեծ ես այնքան,
Որ ոչ միայն հռչակվել ես աշխարհում,
Այլ Դժոխքում էլ ես դարձել տիրական։

4Այն գողերի մեջ հինգ հոգի գտա ես,
Որ, համոթ ինձ, քաղաքացիք էին ինձ,
Եվ այդ բնավ մեծ պատիվ չի բերի քեզ։

7Եթե ճիշտ են երազները վաղորդյան,
Ապա շուտով կիմանաս, թե Պրատոն.
Եվ ուրիշներ ինչ են մաղթում քեզ սերկյան։

10Եվ դա որքան շուտ կատարվի, այնքան լավ,
Քանզի որքան առաջանամ տարիքով,
Այնքան պիտի ավելի շատ զգամ ցավ։

13Մենք մեկնեցինք, և վարպետըս բարեհաճ
Ինձ բարձրացրեց սանդուղքներով դարափուլ,
Որոնցով մենք իջել էինք քիչ առաջ։

16Եվ մենք միջով քարերի ու խութերի
Զուգընթացանք ճանապարհով մենավոր,
Բայց ոչ առանց օգնության մեր ձեռքերի։

19Ես տխրել եմ, այժմ էլ տխրում եմ էլի,
Երբ հիշում եմ իմ տեսածները բոլոր
Եվ սանձում միտքս առաջվանից ավելի,

22Որպեսզի նա ուղիղ ճամփից դուրս չգա.
Եթե բարի աստղը ձիրք է ինձ տվել,
Դրա համար նախանձելու հարկ չկա։

25Գեղջուկն ինչպես որ հանգչում է բլրան տակ,—
Այն ժամանակ, երբ լուսատուն աշխարհի.
Քիչ է ծածկում մեզնից իր դեմքը սուտակ,

28Երբ մժեղը փոխարինում է ճանճին,—
Ներքև, հովտում, իր այգու մեջ կամ արտում
Տեսնում է բյուր փոսուռաներ լուսածին,

31Այսպես տեսա ես ութերորդ ձորակում
Բազում բոցեր, հենց որ հասա ես այնտեղ,
Ուրկից մինչև խոր հատակն էր երևում։

34Ինչպես նա, ով վրեժ լուծեց արջերով,
Աչքով տեսավ Եղիայի կառքն հրեղեն,
Որ ելնում էր դեպի երկինք ձիերով,

37Եվ նայելով ուշով նրա ուղղությամբ,
Ուրիշ ոչինչ չնկատեց բոցից զատ,
Որ բարձրանում էր դեպի վեր ինչպես ամպ,

40Այսպես բոցեր էին շարժվում այս ձորում,
Եվ ամեն բոց պարուրում էր մի հոգի,
Թեև աչքը գողոնը չէր նշմարում։

43Ես վայրահակ նայում էի կամրջից,
Եվ եթե մի քարից բռնած չլինեի,
Ցած կընկնեի, չհրմշտված ոչ մեկից։

46Տեսնելով, որ ես նայում եմ ապշահար,
Վարպետս ասաց. «Կան հոգիներ հուրերում,
Որոնք ծածկում ու այրում են նրանց հար»։

49«Վարպե՛տ, հիմա հավատում եմ քեզ իրոք,—
Ասացի ես։— Ես էլ այդպես գիտեի,
Բայց ուզում եմ քեզ հարցընել, թե արդյոք

52Ո՞վ կա երկճյուղ այն հուրի մեջ բոցավետ,
Ասես թե նա այն խարույկից է ելել,
Ուր դրված էր Էտեոկլը եղբոր հետ»։

55Պատասխանեց. «Նրա մեջ են չարչարվում
Ուլիսը և Դիոմեդը, մեկտեղ են,
Ինչպես մեկտեղ եղան մարտում ու դավում։

58Անդ տանջվում են ձիու դավի համար այն,
Որի շնորհիվ բացվեց դուռը քաղաքի,
Ուրկից ելավ ազնիվ սերմը հռոմյան.

61Եվ նենգության, որի համար Դեյդամիան,
Թեև մեռած, դեռ ողբում է Աքիլլին.
Անդ տեղն է և Պալլադիոնի հատուցման»։

64«Եթե նրանք բոցում կարող են խոսել,—
Ասացի ես,— ապա, վարպե՛տ, խնդրում եմ,
Թույլատրիր ինձ մի քիչ այստեղ սպասել,

67Մինչև որ այն երկճյուղ բոցը մոտենա.
Տես, թե ինչպես իղձըս նրան լսելու
Ինձ հակում ու առձգում է դեպի նա»։

70«Քո խնդիրքը արժանի է,— ասաց նա,—
Գովասանքի, և ընդունում եմ ես այն.
Բայց քո լեզուն դու առայժըմ մի՛ բանա։

73Խոսելն ինձ թող, ինչ որ ուզում ես հարցնել,
Ես հասկացա, գուցե նրանք, որ հույն են,
Չհաճեն քեզ պատասխանել ու լսել»։

76Երբ բավական մեզ մոտեցավ բոցը այն,
Տեղն ու պահը վարպետս հարմար համարեց
Եվ այս կերպով սկսեց խոսեյ նույնհետայն.

79«Օ՛ դուք, որ մեկ կրակի մեջ եք կիզիչ,
Եթե ես ձեզ արժանացա իմ կյանքում,
Եթե ես ձեզ արժանացա շատ թե քիչ,

82Երբ աշխարհում գրեցի երկն իմ վսեմ,
Կանգ առեք, և ձեզնից մեկ ըթող պատմի,
Թե ուր կորավ ու գտավ մահն իր դժխեմ»։

85Վաղնջական բոցի ճյուղը բարձր ու մեծ
Սկսեց այնժամ օրորվել ու ճարճատել,
Ճարճատում է ինչպես հուրը հողմածեծ.

88Ապա գագաթն իր դեսուդեն ճոճելով,
Ինչպես եթե խոսուն լեզու մի լիներ,
Ձայն արձակեց ու բարբառեց այս կերպով.

91«Երբ ես պրծա ու հեռացա Կիրկեից,
Որ մի տարի Գայետի մոտ ինձ պահեց,
Նախքան այսպես անվանվելը Էնեասից,

94Ոչ գորովը որդուս, ոչ գութն ալեհեր
Հորըս հանդեպ, ոչ էլ սերը պարտեցյալ,
Որ իմ կնոջ պիտի բերկրանքը կազմեր,

97Կարող չեղան զսպել փափագն իմ ուժգին
Ճանաչելու աշխարհները հեռավոր
Եվ տեսնելու չարն ու բարին մարդկային։

100Եվ ես մտա բացաստանները ծովի,
Նավարկելով առագաստե մի նավով
Ու փոքրաթիվ ընկերներով կորովի։

103Տեսա ափերն երկու մինչև Իսպանիա
Ու Մարոկկո, տեսա կղզին սարդերի.
Եվ այլ կղզիքհեռափնյա ու մերձափնյա։

106Արդեն երկար ժամանակ էր անցկացել,
Երբ հոգնաբեկ հասանք նեղուցն այն անձուկ,
Ուր Հերկուլեսն իր սյուներն էր կանգնեցրել,

109Որ ոչ մի մարդ չկարենար դենն անցնել.
Ես աջ կողմում թողել էի Սևիլիան,
Իսկ Սեուտան ձախ կողմում էր մնացել։

112«Ո՛վ եղբայրներ,— ասացի ես,— արդ դուք, որ
Շատ փորձությանց միջով հասաք արևմուտք,
Ձեզ մնացած կյանքում կարճ ու անցավոր

115Չլինի թե զլանաք ու ետ կենաք
Հետևելու արեգակի ընթացքին,
Ճանաչելու համար աշխարհն անբնակ։

118Հաշվի առեք ձեր ծագումը երջանիկ.
Դուք չեք ծնվել անասնաբար ապրելու,
Այլ գիտելիք ձեռք բերելու և բարիք»։

121Այս կարճ ճառովս ընկերներիս ես այնպես
Հրահրեցի ուղին առաջ վարելու,
Որ էլ նրանց չէի կարող զսպել ես։

124Եվ նավախելն ուղղած դեպի արևելք՝
Մենք վարեցինք թիերն իբրև խոլ թևեր,
Ընթանալով միշտ դեպի ձախ անարգելք։

127Մութն ընկնելով՝ տեսնում էի արդեն ես
Մյուս բևեռի բոլոր աստղերը պայծառ,
Իսկ մերերը չէին գալիս ասպարեզ։

130Արդեն վառվել ու հանգել էր հինգ անգամ.
Երկրին նայող լուսնի լույսը այն պահից,
Ինչ մենք մտանք դժվար ուղին ինքնակամ,

133Երբ մեզ հեռվից աղոտ կերպով երևաց
Մի լեռ, որ ինձ թվաց այնքան բարձրաբերձ,
Որ նմանը երբեք չէի ես տեսած։

136Մեր բերկրանքը շատով վշտի վերածվեց,
Զի նոր երկրից մի փոթորիկ բարձրացավ,
Որից նավը ուժգին թափով հարվածվեց.

139Երեք անգամ նա հորձանվեց սոսկալի,
Իսկ չորրորդին նրա խելը վեր ցցվեց
Եվ ցռուկը սուզվեց կամքով Բարձրյալի,

142Մինչև որ մեզ ծովը իսպառ կուլ տվեց»։

Երգ քսանյոթերորդ

1Բոցը արդեն անշարժացած, ուղղաձիգ,
Լռել էր և հեռանամ էր մեզանից,
Արձակումով բանաստեղծի իմ քաղցրիկ,

4Երբ մի այլ բոց, որ գալիս էր ետևից,
Գրավեց մեր ուշադրությունն երկուսիս
Սուր շչյունով, որ հանում էր իր ծայրից։

7Ինչպես ցուլը սիկիլյան,— որ նախ խանչեց
Ձայնով նրա (և այդ արդար էր անշուշտ),
Որի ձեռքով ու խարտոցով այն շինվեց,—

10Մռնչում էր ձայնով ներսում այրվողի
Եվ, թեպետ նա պղնձից էր պատրաստված,
Թվում էր, թե ցավ էր զգում դառնաղի,

13Այսպես հոգին իր ցավագին խոսքերին
Մի անցք կամ ելք չգտնելով բոցի մեջ,
Հանում էր մի ձայն, որ հատուկ է հուրին։

16Բայց հազիվ թե գտան ազատ անցք նրանք
Բոցի ծայրից, տալով նրան թրթիռն այն,
Որով լեզուն ձայն էր հանում տխրերանգ,

19Մենք լսեցինք. «Օ՜, դո՛ւ, քեզ եմ դիմում ես,
Քեզ, որ հենց նոր լոմբարդական բարբառով
Ասել էիր. «Գնա, էլ չեմ պահում քեզ».

22Թեև այստեղ մի քիչ ուշ եմ ես հասնում,
Բայց դու հաճիր մի քիչ կանգնել ու խոսել.
Տես այրվելով հանդերձ ես կանգ եմ առնում։

25Եթե նոր ես եկել աշխարհն այս մոլոր
Լատինական երկրից քաղցր ու հարազատ,
Ուրկից հետս եմ բերել մեղքերն իմ բոլոր,

28Ռոմանիայում, ասա, կռվո՞ւմ են էլի.
Զի ծննդյամբ լեռնավայրից եմ ես այն,
Որ Ուրբինից ակն է հասնում Տիբերի»։

31Ես դեռ հակված լսում էի ուշադիր,
Երբ վարպետըս կողիս դիպավ ասելով.
«Նա լատին է, դու նրա հետ բարբառիր»։

34Եվ ես արդեն պատասխանըս պատրաստած՝
Սկսեցի այսպես խոսել անհապաղ,
«Ով դու հոգի, որ հրի մեջ ես փակված,

37Քո Ռոմանիան չի եղել և չի լինի
Առանց կռվի տիրողների սրտերում.
Բայց հիմա անդ կռիվ չկա շատ հայտնի։

40Առաջվա պես նույնն է հիմա Ռավեննան.
Պոլենտայի արծիվը թուխս է նստել
Եվ թևերով ծածկել է այն ու Չերվիան։

43Քաղաքը, որ պաշարման դեմ դրեց քաջ.
Եվ ֆրանսացոց արյունահեղ ջարդ տվեց,
Այժմ ընկած է ճիրանների տակ կանաչ։

46Վերուկկիոյի գամփռներն ահել ու ջահել,
Որ սովոր են հոշոտելու որսն իրենց,
Ստիպեցին Մոնտանյային սպանել։

49Կապույտ կորյունը, որ ամռան ու ձմռան
Փոխում է իր ուղղությունը հոսանքի,
Արդ վարում է Ֆայենցան ու Իմոլան։

52Իսկ քաղաքն այն, որով Սավիոն է հոսում,
Եվ դաշտի ու լեռան միջև է ընկած,
Ոչ լծի տակ, ոչ էլ ազատ է ապրում։

55Բայց ով ես դու, աղաչում եմ՝ ասա մեզ,
Չէ որ ես քեզ սիրով տվի պատասխան,—
Թող հիշատակդ երկրում մնա մշտապես»։

58Նախ և առաջ հուրը մի քիչ շառաչեց,
Ապա սուր ծայրն օրորելով դես ու դեն,
Իր ընդերքից այս խոսքերը դուրս փչեց.

61«Թե գիտնայի, որ պատասխանըս պիտի
Ուղղվի մեկին, որ աշխարհ է դառնալու,
Ապա բոցըս բարբառելու չէր միտի.

64Բայց զի ոչ ոք ետ չի դարձել այստեղից,
Եթե ճիշտ է իմ լսածը այդ մասին,
Ես կխոսեմ, չվախնալով ամոթից։

67Եղա ռազմիկ, ապա դարձա կապավոր,
Հուսալով որ կարժանանամ շնորհի.
Եվ հույսս, անշուշտ, կիրագործվեր, եթե որ

70Հովվապետը, գրողի ծոցը գնա,
Ինձ չխոթեր իմ մեղքերի մեջ նախկին.
Թե այդ ինչպես եղավ, լսիր ինձ հիմա։

73Քանի կյանքում միս ու ոսկոր կրեցի,
Որոնք ես իմ մորից էի ժառանգել,
Աղվեսի պես գործեցի, ոչ առյուծի։

76Ճանաչեցի ամեն տեսակ նենգ ու դավ,
Որոնք այնպես վարպետորեն գործ դրի,
Որ նրանց լուրն աշխարհի ծայրը հասավ։

79Երբ ես տեսա, որ հասել եմ իմ կյանքի
Այն շրջանին, երբ այլևըս պետք է մարդ
Առագաստներն ու պարաններն հավաքի,

82Ատեցի այն, ինչ հաճույք էր ինձ տվել,
Եվ զղջալով կրոնավոր ես դարձա.
Օ, ավա՛ղ ինձ, կարող էի ես փրկվել։

85Վեհապետը փարիսեցոց մերօրյա,
Որ կռվում էր Լատերանի մոտերքում,
Ոչ ցեղերի դեմ հեթանոս կամ հրեա,

88Այլ հենց ընդդեմ քրիստոնեից ընտանի,
Որոնք չէին Ակրի առմանն աջակցել,
Կամ առևտուր արել երկրում Սուլթանի,

91Չպատկառեց ոչ իր բարձըր պաշտոնից,
Ոչ իր կարգից ու վիճակից սրբազան,
Եվ ոչ էլ իմ ֆրանկիսկյան փիլոնից։

94Ինչպես կանչեց Կոնստանդինը Սիլվեստրին,
Որ Սորատտից գա ու իրեն բժշկի,
Այսպես նա ինձ իր մոտ կանչեց անդստին,

97Որ բժշկեմ գոռոզության իր տենդից.
Ինձնից խորհուրդ ուզեց, բայց ես լռեցի,
Քանզի նա ինձ ցնդած թվաց խոսքերից։

100Ապա հարեց. «Ես քեզ մեղքից կարձակեմ,
Մի՛ վախենա. դու միայն ինձ խորհուրդ տուր,
Թե ես ինչպես Պենեստրինոն խորտակեմ։

103Ես կարող եմ բանալ երկինքն ու գոցել,
Ինչպես գիտես, ունեմ երկու բանալիք,
Որոնց հարգը նախորդըս չէր իմացել»։

106Այնժամ մղված այս փաստարկից կարևոր,
Լուռ մնալը համարեցի վատագայն,
Եվ ասացի. «Հայր, սրբում ես քանի որ

109Ինձնից մեղքն այն, ուր արդ ընկնեմ պիտի ես,
Շատ խոստացիր, բայց մի՛ պահիր խոստումներդ,
Եվ քո բարձըր գահում հաղթող կլինես»։

112Ֆրանկիսկը ինձ մոտ եկավ, երբ մեռա,
Բայց դևերից մեկը նրան բողոքեց,
«Դու չտանես, բուն տերը ես եմ նրա։

115Նա պետք է գա՝ գերիներիս մեջ մնա.
Ես բռնել եմ ամուր նրա մազերից
Այն օրից, երբ նենգ խորհուրդներ տվեց նա։

118Ով չի զղջում, նա արձակվել չի կարող.
Չի կարելի զղջալ հանցանք գործելով,
Դա կլինի հակասություն բացառող»։

121Վա՛յ ինձ, ինչպես ես ցնցվեցի սրտադող,
Երբ ինձ ասաց. «Չէիր կարծում դու գուցե,
Որ ես իրոք տրամախոս եմ հաջող»։

124Նա ինձ տարավ Մինոսիմոտ մեղսիմաց.
Սա ութ անգամ պոչը իր շուրջ պատելով
Ու զայրույթից այն կծելով՝ մռնչաց.

127«Սրան պետք է կրակների մեջ նետել»։
Եվ այսպես ես դատապարտված եմ այստեղ
Ու տանջվում եմ հրօղակի մեջ անել»։

130Ավարտելով այսպես խոսքերն իր երկար,
Բազմաչարչար բոցը մեզնից հեռացավ,
Գալարելով իր եղջյուրը սրածայր։

133Առաջնորդըս ու ես առաջ ընթացանք
Ժայռի վրայով մինչև կամարն հաստատուն
Հաջորդ ձորի, ուր պատժվում են նրանք,

136Որ մարդկանց մեջ սերմանեցին գժտություն։

Երգ քսանութերորդ

1Ո՞վ կարող էր նույնիսկ արձակ խոսքերով.
Պատմել արյունն ու խոցերը այն բոլոր,
Որ ես տեսա իմ սեփական աչքերով։

4Ամեն լեզու հարկավ պիտի թերանար.
Զի մարդկային խոսքն ու միտքը անզոր են
Ընդգրկելու նման բաներ անհնար։

7Եթե ի մի հավաքվեին այն մարդիկ,
Որ Պուլյայի հողի վրա տարաբախտ
Ընկան ձեռքով հռոմայեցոց քաջ մարտիկ,

10Եվ նրանք, որ ընկան երկար մարտերում,
Ուր այնքան մեծ ավար եղավ մատանու,
Ինչպես անսուտ Տիտոս — Լիվիոսն է գրում,

13Եվ նրանք, որ սպանվեցին կարեվեր,
Դիմադրելով զորքին Ռոբերտ Գուիսկարդի,
Նրանք, որոնց ոսկորներն են հանում դեռ

16Չեպերանում, որտեղ ամեն պուլյացի
Դավաճանեց, և որտեղ ծեր Ալարդոն.
Անզեն հաղթեց մոտակայքում ամրոցի —

19Բոլոր սրանք անդամներով թրատված
Ոչինչ էին այն պատկերի մոտ տխուր,
Որ իններորդ ձորում տեսա ես պարզված։

22Տակառն անտակ չունի այնպես խեղված ձև,
Ինչպես տեսա մի մեղավոր ես այստեղ,
Որ ճղված էր ծնոտից ցայլքը մինչև։

25Աղիքները կախված էին ներքևում,
Երևում էր սիրտը պարկի հետ այն պիղծ,
Ուր կերվածը կղկղանքի էր փոխվում։

28Մինչ սևեռուն դիտում էի ես նրան,
Նա նայեց ինձ և իր կուրծքը բանալով
Արտաբերեց. «Ահա նայիր իմ վրան.

31Ահա տես, թե Մահմեդն ինչպես է հերձված։
Իմ առջևից լալով գնում է Ալին,
Ծնոտից վեր ամբողջ դեմքով փեռեկված։

34Եվ բոլորը, որոնց այստեղ տեսնում ես,
Սերմանեցին գժտություն ու պառակտում,
Դրա համար ճղված֊հերձված են այսպես։

37Մեր ետևում ահեղ մի դև ունենք մենք,
Որ իր թրով մեզ խփում է բրտորեն
Ամեն անգամ, երբ մենք անում֊պրծնում ենք

40Մեր պտույտը այս ձորակում տխրերանգ.
Վասնզի մեր խոցվածքները փակվում են,
Նախքան նորից նրա առջև երևանք։

43Բայց ո՞վ ես դա, որ նայում ես ժայռն ի վար։
Թե՞ ուզում ես դանդաղ գնալ քո պատժին,
Որ քո մեղքով սահմանված է քեզ համար»։

46«Նա մեռած չէ, ոչ էլ մեղքերն են նրան
Այստեղ բերել,— պատասխանեց վարպետն իմ,—
Այլ եկել է իմանալու ամեն բան,

49Եվ ես՝ մեռյալս, հարկ է նրան ման ածեմ
Դժոխքն ի վար պարունակ առ պարունակ,
Ճշմարիտը սա է, որ քեզ ասում եմ»։

52Այս լսելով՝ հոգիները հարյուրյակ
Կանգ առան և ինձ նայեցին զարմացած,
Մոռանալով տանջանքն իրենց դժնդակ։

55«Դու, որ գուցե տեսնես արևը շուտով,
Ասա եղբայր Դոլչինոյին, որ եթե
Նա չի ուզում այստեղ քովըս գալ փութով,

58Թող պարենի պաշար հոգա այժմյանից,
Որ ձմռանը նովարացուն դիմադրի.
Այլապես նա հեշտ կպարտվի նրանից»։

61Երբ Մահմեդը այս խոսքերը բարբառեց,
Իր մի ոտքը բարձրացրել էր արդեն,
Եվ ապա այն գետին դրեց ու մեկնեց։

64Մի ուրիշը, որի կոկորդն էր ծակված
Ու կտրված քիթը՝ հոնքերը մինչև,
Եվ որի լոկ մի ականջն էր մնացած,

67Կանգ առավ և սևեռաբիբ ինձ նայեց,
Եվ բերանն իր, որ արյամբ էր կարմրած,
Ընկերներից առաջ բացավ ու խոսեց.

70«Դու որ մեղքով դատապարտված չես թվում,
Եթե քեզ չեմ նմանեցնում ուրիշի,
Քեզ տեսել եմ լատինական աշխարհում։

73Դու հիշիր ինձ՝ Պիետրո դա Մեդիչին,
Եթե գնաս հարթավայրն այն անուշակ,
Որ Մարկաբից տարածվում է Վերչելլի։

76Եվ Ֆանոյի ազնիվ մարդկանց իմաց տուր,
Ինչպիսիք են Անջոլելլոն ու Գուիդոն,
Որ, եթե մեր գուշակությունը չէ զուր,

79Կատտոլիկա ավանի մոտ առափնյա
Նրանք նավից պիտի ծովը շպրտվեն
Դավադրությամբ բռնակալի մի դժնյա։

82Կիպրոս կղզուց մինչև հեռու Մայորկա.
Նեպտունն այդքան ստոր ոճիր չի տեսել
Գործված հույնից և կամ հենից սրիկա։

85Դավադիրը, որ մի աչքով է ծնվել,
Եվ որ տերն է այն քաղաքի, որ այստեղ
Մեզնից մեկը կուզեր տեսած չլինել,

88Կանչելու է նրանց իմ մոտ՝ խորհուրդի.
Բայց այնպես է նա անելու, որ նրանց
Հարկ չի լինի ոչ աղոթքի, ոչ ուխտի»։

91Եվ ես նրան. «Եթե ուզում ես, որ քեզ
Հիշեմ երկրում, ցույց տուր, ասա, ո՞վ է նա,
Որ տեսնելու համար տուժեց դառնապես»։

94Այնժամ ձեռքը դրեց մեկի բերանին
Եվ, բանալով, այսպես ասաց բարձրաձայն.
«Ահա սա է, բայց մնում է միշտ լռին։

97Սա փարատեց երկմտանքը Կեսարի,
Երբ որ ասաց՝ «Ով պատրաստ է գործելու,
Միշտ տուժում է սպասելուց անհարկի»։

100Օ՜ որքա՛ն ինձ երևում էր սահմռկած
Կոկորդի մեջ կտրած լեզվով Կուրիոննայն,
Որ խոսելու այնքան հախուռն էր եղած։

103Մի ուրիշը, որ զրկված էր ձեռքերից,
Բարձրացնելով կրճատ թևերն օդի մեջ,
Որից դեմքը աղտեղվում էր արյունից,

106Աղաղակեց. «Հիշիր նաև Մոսկային.
«Պետք է վերջ տալ» ասողն, ավա՛ղ, ես էի,
Որը աղետ բերեց տոսկան աշխարհին»։

109«Եվ մահ ցեղիդ»,— ավելացրի ես իսկույն։
Եվ նա, ճնշված կրկնակ ցավից, հեռացավ
Ծանըր վշտից գժված մարդու մի հանգույն։

112Կանգնած նայում էի հոգվոց դժպհի,
Երբ որ տեսա մի բան այնքան անսովոր,
Որ ես չէի պատմի առանց վկայի,

115Եթե պատմել չթելադրեր խիղճըս ինձ,
Լավ ընկերն այդ, որ համարձակ է դարձնում
Այն մարդուն, որ իրեն զգում է անբիծ։

118Ստույգ տեսա, այժմ էլ տեսնում եմ կարծես,
Առանց գլխի մի իրան, որ քայլում էր
Ընկերների նման հոտի տխրատես։

121Նա բռնել էր հերքից գլուխն իր կտրած,
Որ կախված էր օդում, ինչպես մի լապտեր,
Եվ գոչում էր «Վա՛յ ինձ» ցավից իր կրած։

124Նա ինքն իրեն դարձրել էր մի ճրագ.
Երկուս էին մեկի մեջ, մեկ՝ երկուսի.
Թե այդ ինչպես՝ Ամենակալն է գիտակ։

127Կանգ առնելով կամրջի տակ բարձրադիր,
Նա գլուխը վեր բարձրացրեց բազուկով,
Որպեսզի ինձ մոտեցընի խոսքերն իր,

130Որոնք եղան. «Տես պատիժն իմ ահռելի,
Դու որ, դեռ ողջ, այստեղ մեր մեջ ես եկել.
Տես սրանից սոսկալին կա՞ ավելի։

133Եվ որպեսզի երկրում հիշես իմ մասին,
Գիտցիր՝ Բերտրան դը Բոռննեմ ես, անձը այն,
Որ չար խորհուրդ տվեց ջահել արքային։

136Ես լարեցի միմյանց դեմ հայր ու որդի.
Աքիտոփելնա վելի շատ չգրգռեց
Աբիսողոմ որդուն ընդդեմ հայր Դավթի։

139Ես զատեցի մարդկանց իրար ընտանի.
Դրա համար ուղեղս անջատ եմ կրում
Ողնաշարից, որ մեջն է այս իրանի։

142Եվ այսպես ես համատույժս եմ ստանում»։

Երգ քսանիններորդ

1Տեսքն ամբոխի և տանջանքները անլուր
Այնքան էին իմ աչքերը տամկացրել,
Որ կուզեի սիրտըս փղձկալ ու լալ լուռ.

4Վիրգիլն ասաց. «Միտքըդ ինչո՞վ է տարված.
Հայացքդ ինչո՞ւ շարունակում ես հառել
Ստվերների վրա խեղված, խաթարված։

7Մյուս ձորերում այդպիսի բան չարեցիր,
Եթե նրանց հաշվում ես դու, գիտցիր, որ
Այս ձորն ունի քսաներկու մղոն ծիր։

10Լուսինն արդեն գտնվում է նադիրում.
Դու տեսնելիք այլ բաներ էլ ունես դեռ,
Բայց մեզ հիմա քիչ ժամանակ է մնում»։

13Ես ասացի. «Իսկ եթե դու գիտնայիր,
Թե ես ինչո՞ւ նայում էի այնպես պիշ,
Գուցե դու ինձ դեռ կանգնելու թույլ տայիր»։

16Ընթանալով առաջնորդիս ետևից,
Այսպես ահա նրան տվի պատասխան,
Եվ հարեցի. «Այս ձորի մեջ տանջալից,

19Ուր ես նայում էի այնպես ակնապիշ,
Մի զարմիկըս կարծեմ քավում է մեղքն այն,
Որը այստեղ ստանում է խիստ պատիժ»։

22Այնժամ ասաց իմ վարպետը բարեմիտ.
«Նրա մասին մի մտածիր դու բնավ,
Եվ նա այնտեղ թող իր տեղը մնա միշտ։

25Ես կամրջից տեսա նրան ի մոտ,
Որ զայրագին քեզ էր անում մատնանիշ։
Կոչում էին նրան Ջերի դել Բելլո։

28Այդ միջոցին այնքան էիր դու տարված
Հոտըֆորի բերդակալով, որ նրան
Չնայեցիր, և նա թողեց ու գնաց»։

31Եվ ես. «Վարպե՛տ, նրա մահը բռնական,
Որի վրեժն առած չեն դեռ այն անձինք,
Որ կրեցին անպատվություն տոհմական,—

34Ահա դա է ցասման պատճառը նրա.
Ուստի գնաց առանց ինձ հետ խոսելու,
Եվ այդ բանը սաստիկ ազդեց իմ վրա»։

37Այսպես ահա խոսակցելով մենք հասանք
Ժայռ֊կամուրջի վրա հաջորդ ձորակի,
Ուր չլիներ եթե այնքան մթներանգ,

40Կտեսնեինք մինչև հատակը նրա
Եվ ներփակյալ հոգիներին մեղապարտ.
Երբ մենք ելանք բարձրակետի ճիշտ վրա,

43Ինձ խոցեցին հեծեծանքներ ահարկու,
Ինչպես նետեր, սրված ցավով անպատում,
Եվ փակեցի իմ ականջները երկու։

46Այս ձորի մեջ այնքան ցավ ու տնքոց կար,
Ինչքան պիտի լիներ, եթե մի փոսում
Հավաքեին հիվանդներին ցավագար

49Վալդիկիանի, Մարեմմայի, Սարդինիո.
Իսկ հատակից բարձրանում էր գարշ մի հոտ,
Որ հատուկ է մարմիններին նեխածո։

52Եվ մենք իջանք թմբի վրա արտաքին,
Առաջվա պես ընթանալով դեպի ձախ,
Աստ ավելի լավ պարզվեց իմ աչքին

55Խորքը ձորի, ուր պաշտոնյան Բարձրյալի,
Արդար վճռի կատարածուն անվրեպ,
Պատուհաս է տալիս ամեն կեղծյալի։

58Չեմ կարծում, որ մարդիկ այնչափ ցավ զգան
Ի տես հիվանդ ժողովրդին Եգինի,—
Ուր ժանտախտով վարակված էր օդն այնքան,

61Որ կենդանի ամեն էակ մահացավ,
Ապա նախկին ժողովուրդը կղզյակի
Մրջյունների սերմով նորից բազմացավ,

64Ինչպես որ դա պոետներն են հավաստում,—
Որչափ այստեղ, ուր հոգիները բոլոր
Տանջանքներից հալվում էին ու հատնում։

67Մեկը գետնին փորի վրա էր պառկած,
Մյուսը հենված իր մերձակցի ուսերին,
Մի ուրիշը քարշ էր գալիս սողընթաց։

70Դանդաղ ու լուռ անցնում էինք ձորով այս.
Նայելով և ունկնդրելով խոթերին,
Որոնք չէին կարող կանգնել հոտնկայս։

73Տեսա երկու հոգի իրար կռթնած,
Ինչպես երկու տապակ վրան կրակի,
Գլխից մինչև ոտքը քոսով ծածկված։

76Ձիապանը, որին տերն է սպասում,
Եվ կամ որին փութացնում է մի այլ բան,
Քերչով ձիուն այնպես շուտ֊շուտ չի քսում,

79Ինչպես սրանք եղունգներով սրասայր
Քերում էին իրենց վրա, որպեսզի
Մեղմացնեին իրենց քորը սաստկազայր։

82Եղունգները թափում էին քոսը վար,
Ինչպես դանակն է թափում թեփն սկարի,
Կամ այլ ձկան թեփերով լայն ու ստվար.

85«Օ՜, դու, որ քեզ քո մատներով ցտում ես,
Եվ պոկում ես միսըդ ինչպես աքցանով,—
Ասաց մեկին առաջնորդըս հեգնապես,—

88Ասա մեզ, կա՞ այստեղ ձեր մեջ մի լատին.
Երանի թե քո եղունգները երբեք
Չմաշվեին քո այդ գործում դժվարին»։

91«Մենք երկուսս էլ, որ տխեղծված ենք այսպես,
Լատիններ ենք,— պատասխանեց նա լալով,—
Բայց ո՞վ ես դու, որ հարցում ես անում մեզ»։

94Վարպետս ասաց. «Ես այս մարդու հետ կենդան
Իջնում եմ ցած պարունակ առ պարունակ,
Որ ցույց տամ, թե Դժոխքի մեջ ինչեր կան»։

97Այնժամ նրանք մեկը մյուսից զատվեցին
Եվ, դողալով, ինձ նայեցին այլոց հետ,
Երբ պատահմամբ այն խոսքերը լսեցին։

100Բարի վարպետս ինձ մոտեցավ, ասելով.
«Ասա նրանց, թե ինչ ես դու փափագում»։
Այնժամ նրանց ես դիմեցի այս կերպով.

103«Իցիվ թե ձեր հիշատակը չցնդեր
Մարդկանց մտքից՝ աշխարհի մեջ առաջին,
Եվ կարենար շատ տարիներ ապրել դեռ.

106Ասացեք ինձ՝ ո՛վ եք, և ո՛ր երկրից եք.
Այդ զազիր և անարգ պատժի պատճառով
Ինքնությանը ձեր հայտնելու մի՛ քաշվեք»։

109Մեկն ասաց. «Ես Արեցցոյից եմ եկել.
Ինձ մեղադրեց սիենացի Ալբերոն,
Բայց այլ մեղքի համար եմ ես աստ ընկել։

112Ճիշտ է, նրան կատակելով ասացի,
Թե ես գիտեմ կերպը օդում թռչելու.
Իսկ նա, աշխույժ, սակայն սակավ խելացի,

115Խնդրեց, որ ես սովորեցնեմ այդ իրեն,
Բայց նա Դեդալ չդառնալով ինձ այրեց
Նրա ձեռքով, ում զավակն էր հոգեղեն։

118Ես ալքիմիա բանեցըրի աշխարհում.
Դրա համար ինձ Մինոսը ուղղադատ
Դատապարտեց տասից վերջին այս ձորում»։

121Ես պոետիս. «Այնպես ինչպես սենացիք
Կա՞ն երբևէ մարդիկ այնքան սնամիտ,
Այդպիսիք չեն մինչև անգամ ֆրանսացիք»։

124Մյուս բորոտը, որ այս խոսքըս լսել էր,
Պատասխանեց. «Ի բաց առյալ Ստրիկկան,
Որ ծախքերն իր չափավորել լավ գիտեր.

127Եվ Նիկկոլոն, որ առաջինը մուծեց
Շահոքրամի գործածությունն այն այգում,
Որտեղ նրա սերմը այնքան լավ աճեց.

130Եվ այն խումբը, ուր շռայլեց ու վատնեց
Կաչա դ՚Աշանն իր անտառներն ու այգին,
Իսկ Աբբալյատն իր մեծ խելքը ցույց տվեց։

133Եվ որպեսզի իմանաս, թե ով եմ ես,
Որ սենացոց այսպես ծաղրում եմ քեզ հետ,
Լավ նայիր ինձ, և իմ դեմքը կասի քեզ.

136Կտեսնես, որ Կապոկկիոն եմ քեզ ծանոթ։
Ես կեղծեցի ալքիմիայով մետաղներ.
Պետք է հիշես, եթե դու չես մոռացկոտ,

139Որ բնությամբ եղա կապկող ջանասեր»։

Երգ երեսուներորդ

1Երբ Յունոնը Սեմելեի պատճառով
Զայրացել էր ընդդեմ ցեղի թեբական,
Ինչպես ցույց էր տվել երկու առիթով,

4Աթամանտը այնքան դարձավ խելազուրկ,
Որ տեսնելով իր կնոջը սեփական,
Որ գալիս էր զավակների հետ իր զույգ,

7Աղաղակեց. «Լարենք ցանցերը արագ,
Որ էգ առյուծն ու կորյունները բռնեմ»։
Եվ պարզելով իր ճիրանները վայրագ,

10Բռնեց մեկին, որ Լեարկոս էր կոչվում,
Եվ զարնելով Ժայռին՝ նրան ջախջախեց,
Մայրն էլ խեղդվեց մյուս զավակի հետ ծովում։

13Եվ երբ բախտը խոնարհեցրեց հավիտյան
Զորությունը տրովացոց սիգապանծ,
Եվ արքան ու արքայությունը հանգան,

16Հեգ Հեկուբը, որ գերի էր ցավագին,
Տեսնելով իր Պոլիքսենին սպանված
Եվ գտնելով իր Պոլիդոր զավակին

19Ծովի ափին անշնչացած ու փռված,
Խելակորույս սկսեց ոռնալ շան նման,
Այնքան վշտից ցնցված էր ու ցնորված։

22Սակայն երբեք ոչ Թեբեում և ոչ էլ
Տրոյայում կենդանյաց կամ մարդկանց մեջ
Կատաղությունն այնպես սաստիկ չի եղել,

25Ինչպես տեսա երկու հոգումեջ դժգույն,
Որ ամենքին կծում էին, վազելով,
Բնից փախչող սոված խոզի մի հանգույն։

28Մեկըկծեց Կապոկկիոյին ծոծրակից
Եվ քարշ տվեց նրան, և նա, ճչալով,
Փորով քերեց չոր հատակը ձորակի։

31Արետինը, դողդողալով, ինձ ասաց.
«Ահա Ջաննի Սկիկկին է այդ ոգին,
Որ ամենքին խածատում է՝ գազազած»։

34«Օ՜, երանի քեզ այն մյուսը չկծեր,—
Ասացի ես,— բայց դու հաճիր ինձ ասել,
Թե ո՞վ է դա, քանի դեռ չի հեռացել»։

37Եվ նա ասաց. «Դա հոգին է հնօրյա
Այն ապիրատ ու անպատկառ Միրրայի,
Որ իր հոր հետ կապվեց սիրով մծղնյա։

40Նա գործելու համար արարքն իր տգեղ,
Նմանեցրեց իրեն ուրիշ մի կնոջ.
Իսկ այն մյուսը, որ, տես, գնում է այնտեղ,

43Յուրացնելու համար հոտի տիրուհին,
Նմանեցրեց իրեն Բուոզո Դոնատուն,
Եվ թելադրեց պատշաճ կտակ նոտարին»։

46Երբ այն երկու կատաղիքը գնացին,
Որոնց վրա հառել էի հայացքն իմ,
Դարձա դեպի մյուս հոգիներն հոռեծին։

49Տեսա մեկին, որ պիտ վինի նմանվեր,
Եթե լիներ նրա մարմինը կիսված
Երկճյուղանի ցայլքից սկսած մինչև վեր։

52Ջրուռույցքը, որ նյութերով ավշային
Մարմնանդամներն այլանդակում է այնպես,
Որ դեմքը չի ներդաշնակում մեծ փորին,

55Ստիպում էր նրան բացել շրթներն իր,
Ծյուրախտավորն ինչպես սաստիկ ծարավից
Բաց է անում իր շրթները կաս֊կարմիր։

58«Դուք, որ ամեն տեսակ պատժից ազատ եք
Եվ չգիտեմ ինչու՝ Դժոխք եք ընկել,—
Ասաց նա մեզ,— խնդրեմ մի պահ ինձ նայեք.

61Տեսեք դաժան տանջանքն Ադամ վարպետի.
Ես ողջությանս ինչ ուզեցի ունեցա,
Արդ կարոտ եմ, ավա՛ղ, ջրի մի շիթի։

64Առնո թափվող առվակները գլգլուն,
Որ հոսում են Կազենտինի լեռներից,
Զովացնելով ծործորները դալարուն,

67Այստեղ միշտ իմ աչքի առջև են գալիս,
Եվ այդ պատկերն ինձ ավելի է հյուծում,
Քան այն ախտը, որ ինձ տաղտապ է տալիս։

70Այնտեղ է, որ ես գործեցի մեղքն իմ մեծ.
Եվ հիմա ես այդ վայրերը հիշելով
Արձակում եմ հառաչանքներ դառնահեծ.

73Հենց այնտեղ է Ռոմենան, ուր կեղծեցի
Ոսկեդրամը Մկրտիչով դրոշմված.
Դրա համար ես կենդանվույն այրվեցի։

76Բայց որպեսզի այստեղ տանջված տեսնեի
Գուիդոյին, Ալեսսանդրին ու եղբոր,
Ֆոնտե Բրանդան հոժարությամբ կտայի։

79Մեկն եկել է արդեն, եթե հավատամ
Այստեղ շրջող ստվերներին մոլեգին,
Բայց ի՞նչ օգուտ, անկյալ եմ ու ծանրանդամ։

82Եթե գոնե այնքան թեթև լինեի,
Որ շարժվեի մի մատնաչափ մի դարում,
Վաղուց արդեն ես ճանապարհ կընկնեի

85Որոնելու նրան մարդկանց մեջ այս պիղծ,
Թեպետև այս ձորը ունի կես մղոն
Լայնություն և տասնմեկ մղոն շրջագիծ։

88Ես այստեղ եմ ընկած նրանց պատճառով.
Նրանց համար ես կտրեցի ֆլորին
Երեք կարատ այլ մետաղի խառնուրդով»։

91Եվ ես նրան. «Այն երկուսը ովքե՞ր են,
Որ պառկած են քո աջ կողմում իրար կից,
Եվ արձակում ծուխ֊գոլորշի մեղմորեն»։

94Պատասխանեց. «Երբ այս ձորը ընկա ես,
Նրանց այդպես անշարժ գտա, և կարծեմ
Նրանք պետք է այդպես մնան մշտապես։

97Մեկն այն կինն է, որ զրպարտեց Հովսեփին.
Իսկ այն մյուսը Սինոնն է՝ հույն խաբեբան.
Սուր տենդից են արձակում այդ գոլորշին»։

100Երկրորդը, որ լցվեց սաստիկ զայրույթով,
Երբ իր մասին այս որակումը լսեց,
Նրա պրկված փորին զարկավ բռունցքով։

103Հարվածից փորն հնչեց ինչպես մի թմբուկ.
Իսկ Ադամը խփեց նրա երեսին
Մի հարվածով նույնքան ուժգին ու դիպուկ,

106Ապա ասաց. «Շարժվել կարող չեմ թեև
Իմ ծանրացած անդամների պատճառով,
Բայց խփելու համար ունեմ ազատ թև»։

109Եվ հույնը. «Դու դեպի խարույկ գնալիս
Քո ձեռքն այդպես ժիր չէր, սակայն այդպես էր,
Եվ ավելի գուցե, դրամ կտրելիս»։

112Եվ ցնփորը. «Այդ բանում դու իրավ ես,
Սակայն այդպես ճշմարտախոս չեղար դու,
Երբ Տրոյայում ճշմարիտը հարցրին քեզ»։

115Եվ հույնը. «Ես խոսք կեղծեցի, դու՝ դրամ.
Իմ հանցանքը մեկն է, քոնը այնքան շատ,
Որ դու անցար սատանայից էլ անգամ»։

118Հաստափորը պատասխանեց. «Ուխտադրուժ,
Դու հիշիր ձին և տանջըվիր ամոթից,
Զի դա թողեց բոլորի մեջ հոռի հուշ»։

121«Դու էլ տանջվիր,— ասաց հույնը,— ծարավից,
Եվ դրանից ճաքի լեզուդ, փորը քո
Փքվել է ու դառել տակառ ջրալից»։

124Դրամանենգն այնժամ ասաց զայրալի.
«Բերանըդ լոկ չար խոսելու է բացվում,
Ճիշտ է, թե ես ծարավ եմ ու ջրով լի,

127Քեզ էլ այրում, տանջում է տենդը կիզիչ.
Եվ առաջին կանչին պիտի վազեիր
Լափլիզելու ջինջ հայելին Նարգիսի»։

130Նրանց խոսքերն ուշով լսում էի ես,
Երբ ինձ վարպետս զգուշացրեց. «Լսիր դեռ.
Քիչ մնաց, որ նեղանայի պիտի քեզ»։

133Զգալով որ նա խոսում էր բարկությամբ,
Դարձա նրան մի այնպիսի ամոթով,
Որ տակավին ես հիշում եմ դառնությամբ։

136Եվ ինչպես նա, ով տեսնում է վատ երազ,
Եվ ուզում է, որ դա երազ էլ մնա,
Ինչպես մի բան անհնարին ու անհաս,

139Այսպես էի ես՝ անկարող խոսելու.
Ուզում էի ինձ չքմեղել, բայց արդեն
Ինձ չքմեղում էի առանց գիտնալու։

142Վարպետս ասաց. «Մեծ հանցանքներ դրանից
Արձակվում են նվազ ամոթ զգալով,
Ուստի վանիր քո խռովքը քեզանից։

145Բայց եթե դու ընկնես ուրիշ մի առթիվ
Այդօրինակ բանակռվող մարդկանց մեջ,
Ապա պետք է պախարակեմ քեզ խստիվ.

148Ստոր տենչ է լսել նման բանավեճ»։

Երգ երեսունմեկերորդ

1Այն լեզուն, որ ինձ խոցել էր այնպես հույժ,
Որ փոխվել էր նույնիսկ գույնը իմ դեմքի,
Այդ էլ դրեց վերքիս վրա դեղաբույժ։

4Աքիլլեսի և հոր նիզակը այսպես
Սուր խոցեր էր նախ պատճառում, ասում են,
Ապա բուժում նույն խոցերը փութապես։

7Մենք հեռացանք վերջին ձորից չարաշուք.
Եվ, անցնելով եզրաթմբի վրայով,
Գնում էինք առաջ լուռ ու անշշուկ։

10Այնտեղ լույսը այնքան թույլ էր և աղոտ,
Որ իմ առջև հազիվ էի ես տեսնում,
Բայց լսեցի շեփորի ձայն մի պոռոտ,

13Որոտումից ավելի գոռ և ուժգին.
Եվ ուղղությանն հետևելով այդ ձայնի՝
Հայացքս ընկավ կետի վրա մի ներքին։

16Այն ողբալի կոտորածի ժամանակ,
Երբ Կառլոս Մեծն իր սուրբ փաղանգը կորցրեց,
Օռլանդն այնպես չհնչեցրեց փող֊կոչնակ։

19Եվ նայելով ձայնի կողմը ես ուղեղ,
Տեսա կարծես աշտարակներ բարձրաբերձ,
Եվ ես. «Վարպե՛տ, այդ ի՞նչ քաղաք է այդտեղ»։

22Եվ նա. «Դու այս օդի միջով աղջամուղջ
Քո հայացքը շատ հեռուն ես արձակում,
Դրա համար մոլորվում ես կարի լուրջ։

25Երբ մոտենաս, դու կտեսնես թե ինչպես
Պատրվում է տեսողությունը հեռվից.
Հիմա հարկ է, որ դու մի քիչ շտապես»։

28Ապա հարեց մեղմ բռնելով իմ ձեռքից.
«Որպեսզի բանն արտասովոր չթվա,
Հարկ է, որ դա տեղեկանաս այժմյանից,

31Որ հսկա են նրանք, ոչ թե աշտարակ.
Պորտից ներքև նրանք սուզված են հորում
Եվ նրա շուրջ կազմում են լայն շրջանակ»։

34Ինչպես մեգը երբ փարատվում է քիչ֊քիչ,
Տակավ աչքերն սկսում են որոշել
Այն, ինչ ծածկում է գոլորշին պարփակիչ,

37Այսպես որքան հորին էինք մոտենում
Այդ հոծ ու մութ օդի միջով, այնքան իմ
Ահն աճում էր և իմ պատրանքը ցնդում։

40Եվ ինչպես որ Մոնտերեջոն, բարձունքին,
Պսակում են աշտարակներ բարձրաբերձ,
Այսպես ջրհորն եզրապատող ափունքին

43Ցցվել էին Հսկաները ահավոր,
Որոնց Զևսը սպառնում է տակավին,
Երբ երկնքից որոտում է ահագոռ։

46Ահա արդեն տեսնում էի ես մեկի.
Դեմքն ու կուրծքը և որովայնն ահագին
Եվ կողերից կախված թևերն երկակի։

49Բնությունը անշուշտ շատ լավ բան արեց,
Երբ դադարեց նման հրեշներ ստեղծել
Եվ Մարսի այդ մարտիկներին վերացրեց.

52Եվ եթե դեռ ստեղծում է կետ ու փիղ,
Ապա ով որ կշռադատի նրբորեն,
Դա կգտնի ավելի ճիշտ և ուղիղ.

55Վասնզի երբ խելքն ու միտքը բանական
Միանում են չար կամքին ու բիրտ ուժին,
Դրանց հանդեպ մարդ մնում է անպաշտպան։

58Նրա դեմքը այնպես լայն էր ու երկայն,
Ինչպես կոնը Սուրբ Պետրոսի՝ Հռոմում.
Եվ մարմինն էլ մեծ էր դրա համաձայն։

61Մեջքից ներքև ջրհորի մեջ էր թեև,
Բայց դրսից դեռ այնքան բան էր երևում,
Որ հասնելու համար գլխին իր պարթև

64Երեք ֆրիզոն չէին լինի բավական.
Քանզի պորտից մինչև անրակը նրա
Տեսնում էի երեսուն թիզ իսկական։

67«Ռաֆել մայի ամեք իզաբի ալմի»,—
Ահեղ ձայնով գոչեց բերանն այն վայրագ,
Որին քաղցըր սաղմոս ասել չէր սազի։

70Եվ վարպետըս նրան. «Հոգի անոպա,
Փչիր փողդ ու հանգստացիր դրանով,
Երբ քեզ բռնի կատաղության մի նոպա։

73Խառնակ հոգի, պարանոցըդ շոշափիր,
Եվ կգտնես շիկափոկը շեփորիդ,
Որ պատում է ամբողջ կուրծքըդ լայնածիր»։

76Եվ ապա ինձ. «Նա ինքն իրեն է մատնում.
Նա Նեմբրոթն է, որի մտքի համար խոլ
Արդ մի լեզու չի գործածվում աշխարհում։

79Թողնենք նրան, հետը իզուր ենք խոսում.
Նրա համար ամեն լեզու այնպես է
Ինչպես իրը, որ ոչ ոք չի հասկանում»։

82Մենք անցնելով ճանապարհով մատչելի՝
Ձախ թեքվեցինք և քիչ հեռու մենք գտանք
Մի այլ Հսկա, հաղթ ու վայրագ ավելի։

85Չգիտեմ, թե նա զսպված էր ո՛ւմ ձեռքով,
Ձախ բազուկը կրծքի վրա էր կապված,
Մինչդեռ աջը թիկունքին՝ մի շղթայով,

88Որ կախված էր պարանոցից հաղթանդամ
Եվ պորտից վեր երևացող մարմնի շուրջ
Պարուրաձև փաթաթվել էր հինգ անգամ։

91Վարպետս ասաց. «Այս գոռոզը կամեցավ
Ուժը չափել ամենազոր Զևսի հետ
Եվ հատուցումն ըստ արժանվույն ստացավ։

94Նա Ֆիալտն է, Հսկաներից մեկը այն,
Որ գրոհով աստվածներին վախեցրին.
Է՛լ չի շարժում բազուկներն իր հաղթ ու լայն»։

97Ես ասացի. «Եթե հնար է, վարպե՛տ,
Թույլ տուր տեսնեմ իմ սեփական աչքերով
Բրիարեսին վիթխարի ու անհեթեթ»։

100Պատասխանեց. «Նախ կտեսնես Անթեյին,
Որ խոսում է ու կապված չէ շղթայով.
Նա կտանի մեզ հատակը անդունդի։

103Քո ուզածը այստեղից շատ է հեռու.
Նա կապված է և այնպես է, ինչպես սա,
Միայն դեմքով ավելի է ահարկու»։

106Մի աշտարակ երբեք այնպես ուժգնորեն
Չի ցընցըվել երկրաշարժից ահավոր,
Ինչպես ցնցվեց Հսկա Ֆիալտը մեկեն։

109Ինձ համակեց այնժամ սոսկումը մահվան.
Եվ եթե ես չտեսնեի կապերն իր,
Ինձ կսպաներ անշուշտ երկյուղըս միայն։

112Այն ատեն մենք առաջացանք աննկուն
Եվ մոտեցանք Անթեյին, որ հորից դուրս
Մինչև վիզը երևում էր հինգ կանգուն։

115«Օ՜ դու, որ այն դաշտահովտում բարեբաստ,
Ուր Սկիպիոնն արժանացավ փառքերի,
Երբ ջախջախեց Հաննիբալին անզգաստ,

118Իբրև ավար շատ առյուծներ ձեռք բերիր,
Եվ որ եթե, ինչպես կարծում են ոմանք,
Եղբայրներիդհետ մեծ մարտում լինեիր,

121Երկրի որդիք կտանեին հաղթանակ.
Խնդրեմ մեզ տար դեպի հատակն անդունդի,
Ուր Կոկիտը ցրտից սառած է համակ։

124Է՛լ չդիմենք Տիտոնին կամ Տիֆոնին.
Սա կարող է քեզ արժանին հատուցել.
Զիջանիր մեզ, քիթ ու մռութ մի՛ անի։

127Սա կարող է քեզ աշխարհում հռչակել,
Քանզի ողջ է և դեռ կապրի ընդերկար,
Եթե Տերը չուզի նրան վաղ կանչել»։

130Այսպես ասաց իմ վարպետը Հսկային.
Սա բացավ ու նրան պարզեց թևերն իր,
Որոնց ուժը քաջ հայտնի էր Հերակլին։

133Եվ երբ գրկված զգաց Վիրգիլը ինքզինք,
Դեպ ինձ դիմեց. «Մոտեցիր, որ քեզ գրկեմ».
Եվ երկուսով մենք մի կապոց կազմեցինք։

136Ինչպես եթե Կարիզենդինմարդ նայի,
Երբ ամպեր են անցնում նրա վրայից,
Կկարծի, թե պիտի թեքվի ու ընկնի,

139Այսպես Անթեյն ինձ երևաց արդ մի պահ,
Երբոր նրա թեքվելն էի ես տեսնում.
Եվ ես վախից պիտ ընտրեի այլ ճամփա։

142Բայց նա մեզ մեղմ դրեց վիհի հատակին,
Ուր խոթված են Սադայելը և Հուդան.
Եվ ապա նա շտկվելով փութագին,

145Ուղիղ կանգնեց նավակայմի ճիշտ նման։

Երգ երեսուներկուերորդ

1Եթե տաղեր ունենայի խժալուր,
Ինչպես վայել էր այս տխուր խոռոչին,
Ուր հենվում են պարունակներն ընդհանուր,

4Կարող էի մտքիս հյութը լավ քամել,
Բայց քանի որ պակասում են այդպիսիք,
Սկսում եմ վարանումով ես պատմել.

7Քանզի խաղ չէ և կամ ձեռնարկ մի պարապ՝
Նկարագրել տիեզերքը ի հիմանց
Մի լեզվով, որ թոթովում է «մամ» ու «պապ»։

10Բայց այն Մուսայք, որ օգնեցին Անֆիոնին.
Պարսպելու Թեբեն, այստեղ ինձ կօգնեն,
Որ խոսքերըս համազորեն իմ նյութին։

13Օ՛ հոռեգույն արարածներ չարասուն,
Որոնց մասին նույնիսկ դժվար է խոսել,
Լավ էր երկրում դուք լինեիք անասուն։

16Երբ մեզ գտանք մութ ջրհորի հատակին,
Այն Հսկայի ոտքերից էլ ստորև,
Եվ մինչ նայում էի բարձըր պատերին,

19Ես լսեցի մեկի խոսքերն հետևյալ.
«Զգույշ եղիր, որ ոտնակոխ դու չանես
Գլուխները եղբայրներիս ողբացյալ»։

22Ես, հակվելով, տեսա տակն իմ ոտների
Մի սառած լիճ, որ իր սառցե ծածկույթով
Նմանվում էր ապակիի, քան ջրի։

25Ավստրիայում, սաստիկ ձմռան ժամանակ,
Դանուբն այնպես չի ծածկվել հաստ շերտով,
Կամ Տանայիսնհեռավոր ցուրտ երկնի տակ,

28Ինչպես սա է. արդ Տամբեռնիկըև կամ
Պիետրապանանեթե վրան փուլ գային,
Նա չէր հանի մի ճթթոցի ձայն անգամ։

31Ինչպես գորտը դունչը ջրից դուրս հանած
Կոկռում է, այն ժամանակ մանավանդ,
Երբ գեղջկուհին հնձում է արտն իր հասած,

34Այսպես այստեղ ստվերները տխրատես
Մինչև վիզը սուզված էին սառցի մեջ
Եվ կափկափում ատամները սագի պես։

37Յուրաքանչյուրն իր դեմքը ցած էր պահում.
Բերանները ցրտի, աչքերը սրտի.
Տվայտանքի մասին էին վկայում։

40Երբ հայացքըս ես ուղղեցի քիչ հեռու,
Ներքև տեսա երկու հոգի այնքան կիպ,
Որ մազերը խառնվել էին իրարու։

43«Դուք, որ միմյանց այդպես կպել եք ամուր,
Ասեք՝ ո՞վ եք»,— ասացի ես։ Եվ նրանք
Ինձ հառեցին այնժամ հայացքն իրենց սուր։

46Արցունքները, լցված նրանց աչքերում,
Կաթկթեցին, ապա նորից սառելով,
Քարացան ու կպան նրանց կոպերում։

49Երկու փայտեր կեսով իրար չկպան
Այդպես ամուր։ Եվ դրանից կատաղած
Հարու տվին նոխազների ճիշտ նման։

52Մի ուրիշը, որ ականջներն էր կորցրել
Ցրտությունից, կոր ի գլուխ ինձ ասաց.
«Աչքերդ ինչո՞ւ մեր վրա ես դու հառել։

55Այն երկուսը, որ տեսնում ես, եղբայր են.
Նրանք իրենց հայր Ալբերտից ստացան
Բիզենցիոյի հովտի կայքերն համորեն.

58Բայց դու ամբողջ շրջանակում Կայենի
Չես հանդիպի այլոց, որոնք լինեին
Սառույցի մեջ խրման այնքան արժանի.

61Ոչ նա, որի կուրծքն ու ստվերը մինչև
Ծակեց Արթուրն իր տեգի մեկ հարվածով,
Ոչ Ֆոկաչչան, ոչ էլ սա, որ իմ առջև

64Գլխով ցցվել֊խափանել է թմբի պես.
Նա կոչվում է Մասկերոնի Սասոլո.
Տոսկանայից պետք է նրան ճանաչես։

67Եվ որպեսզի քեզ ամեն ինչ պարզ լինի,
Գիտցիր, որ ես Կամիչոն դե՚Պացցին եմ.
Սպասում եմ ինձնից վատթար Կառլինին»։

70Ապա տեսա ցրտից կապտած, սևացած
Բազում դեմքեր, և ես սարսուռ եմ զգում
Ու կզգամ միշտ, երբ տեսնեմ լիճ մի սառած։

73Եվ մինչ դեպի կենտրոն էինք մենք գնում,
Ուր ձգվում են ծանրությունները բոլոր,
Եվ մինչ դողում էի հավերժ սառույցում,

76Դիտմամբ էր, թե դիպվածաբար, չգիտեմ,
Բայց անցնելիս գլուխների միջով այն,
Ոտքով զարկի մեկի գանգին ձառադեմ։

79Նա ողբալով գոչեց. «Ինչո՞ւ ես զարկում.
Թե չես եկել ծանրացնելու պատիժն իմ
Մոնտապերտու համար, է՞ր ես ինձ լլկում»։

82Եվ ես. «Վարպե՛տ, այստեղ մի քիչ սպասիր,
Որ ես նրա մասին կասկածս ստուգեմ.
Հետո որքան կկամենաս՝ շտապիր»։

85Կանգնեց վարպետս. և այն հոգուն այնժամ ես,
Որը դեռ ինձ նզովում էր, ասացի.
«Ո՞վ ես դու, որ նախատում ես ինձ այդպես»։

88«Իսկ դու ո՞վ ես, որ գլուխները մերոնց
Կոխկրտում ես Անտենորում,— ասաց նա,—
Ողջ լինեիր, մեզ չէի՞ր տա ծանըր խոց»։

91«Այո ողջ եմ,— տվի նրան պատասխան,—
Եվ եթե դա երկրում ուզում ես հիշվել,
Քեզ կհիշեմ, երբ ավարտեմ այս ճամփան»։

94Եվ նա ասաց. «Ճիշտ հակառակն եմ ուզում.
Շուտ հեռացի՛ր և գլուխըս մի՛ տանիր.
Դու չգիտես շողոքորթել այս մարզում»։

97Ես բռնեցի այնժամ նրա ծոծրակից
Եվ ասացի. «Պետք է անունդ ինձ ասես,
Թե ոչ մազերդ ես կպոկեմ քո գանգից»։

100Եվ նա ասաց. «Բոլոր մազերս էլ պոկես,
Քեզ չեմ ասի, չեմ հայտնի, թե ես ով եմ,
Թեկուզ հազար անգամ գլխիս դու թակես»։

103Մազերն արդեն իմ ձեռքի մեջ ոլորած,
Մի խոշոր փունջ քաշեցի, ու պոկեցի.
Իսկ նա ցավից աղաղակեց ու ոռնաց։

106Հանկարծ մեկը գոռաց. «Բոկկա՛, ի՞նչ ունես.
Ծնոտիդ ձայնն հերիք, չէ՞, որ հիմա էլ
Կաղկանձում ես. արդ ո՞ր դևն է տանջում քեզ»։

109Ես ասացի. «Լռի՛ր, ստո՛ր դավաճան,
Վերև երկրում պիտի պատմեմ, համոթ քեզ,
Ինչ որ գիտեմ ես քո մասին իրական»։

112«Գնա՛, պատմի՛ր,— ասաց,— ինչ որ ուզում ես.
Բայց պատմիր և մեղավորի մասին այն,
Որ շտապեց իմ անունը հայտնել քեզ։

115Ֆրանսացոց փողն է քավում այստեղ նա,
Ասա՝ տեսա Դուերային ես այնտեղ,
Ուր տանջվում են դավաճաններն անխնա։

118Եթե հարցնեն՝ այնտեղ ով կա տակավին,
Ահավասիկ քո կողքին է Բեկկերիան,
Որի վիզը ֆլորենտացիք կտրեցին։

121Քիչ հեռու են Գանելլոնըև Ջաննի
Սոլդանիերին, Տեբալդելլո Ձամբրազին.
Սա վաճառեց իր Ֆայենցան հայրենի»։

124Արդեն նրան թողել էինք ու անցել,
Երբ ես տեսա երկու հոգի սառցասույզ,
Որից մեկը մյուսին գլխարկ էր դարձել։

127Եվ ինչպես որ սովածը հաց է կծում,
Այսպես մեկը մյուսին կրծում էր այնտեղ,
Ուր ուղեղը ծոծրակին է հարակցում։

130Եվ կամ ինչպես Տիդեոսը վշտահար
Կրծեց գանգը Մենալիպի թեբեցի,
Այսպես մեկը մյուսի գանգն էր կրծում հար։

133«Դո՛ւ, որ այդպես գազանային նշանով
Դրա վրա քո ոխն ու մաղձն ես թափում,
Ասա՛ պատճառն,— ասացի ես,— պայմանով,

136Որ եթե դու իրավամբ ես կսկծում,
Ճանաչելով, թե ով ես դու և ով նա,
Քեզ աշխարհում կանեմ արդար հատուցում,

139Քանի լեզուս անկապտելի կմնա»։

Երգ երեսուներեքերորդ

1Նա բարձրացրեց բերանն ահեղ ճարակից,
Ապա սրբեց մազերովը այն գլխի,
Որ կրծել էր արդեն տակավ ծոծրակից։

4Հետո սկսեց. «Ուզում ես, որ վերապրեմ
Ծանըր վիշտըս, որի հուշն իսկ դժնդակ
Ճնշում է ինձ, ուր մնաց որ այն պատմեմ։

7Բայց խոսքերըս եթե պետք է նախատեն
Դավաճանին, որին կրծում եմ այստեղ,
Ես կպատմեմ ու կարտասվեմ նույն ատեն։

10Ես չգիտեմ, թե ով ես դու և ինչպես
Եկար այստեղ, բայց, դատելով քո լեզվից,
Դա անկասկած ֆլորենտացի կլինես։

13Արդ իմացիր, որ Ուգոլին կոմսն եմ ես,
Իսկ սա՝ ավագ եպիսկոպոս Ռուջջերն է.
Հիմա կասեմ, թե ինչու ենք կիպ այսպես։

16Թե ես ինչպես սադրանքներով նրա չար
Կալանվեցի և հուսկ հետո մահացա,
Դա հայտնի է և հարկ չկա ասել ճառ։

19Բայց այն, ինչ որ դու իմացած չես լինի,
Այն, թե ինչպես մահըս եղավ ահավոր,
Ես կպատմեմ, որ չմնա դա գաղտնի։

22Նեղ բացվածքի միջով բերդի խավարչտին,
Որ այն օրից Սովի Բերդ է հորջորջվել,
Եվ ուր շատեր կբանտարկվեն տակավին,

25Տեսել էի շատ լուսիններ արդեն վառ,
Երբ ես տեսա չարագուշակ մի երազ,
Որ գալիքի քողը բացավ ինձ համար։

28Երազիս մեջ սա շների հետ որսկան
Հալածում էր գայլին ու իր ձագերին
Դեպի լեռն այն, որ կանգնած է անսասան

31Իմ Պիզայի ու Լուկկայի միջև դիք.
Այդ ոհմակում վազում էին առջևից
Գուալանդիք, Լաֆրանկիք ու Սիսմոնդիք։

34Հայր ու որդիք երկար վազքից հոգնեցին։
Պառականներն ետևներից հասնելով
Ժանիքները նրանց կողը խրեցին։

37Երբ զարթնեցի առավոտյան մոտերքին,
Ես լսեցի, որ որդիքըս քնի մեջ
Ճչում էին ու հաց հայցում լալագին։

40Շատ անգութ ես, եթե հանգիստ լսում ես
Նախաբանն այս սրտակեղեք պատմության,
Թե չես հուզվում, ապա ի՞նչ է հուզում քեզ։

43Զարթնել էին արդեն և մոտ էր ժամն այն,
Երբ բանտապանն ուտելիք էր բերում մեզ.
Մենք բոլորըս դողում էինք նույն ժամայն։

46Եվ ես հանկարծ լսեցի, որ մեր ներքին
Մեխում էին դուռը բերդի ահավոր.
Լուռ նայեցի այնժամ որդվոցըս դեմքին։

49Ես, քարացած, չէի լալիս, իսկ նրանք
Լալիս էին։ Հուսկ Անսելմիկս ինձ ասաց.
«Հա՛յր, ինչո՞ւ ես դու ինձ նայում այդ տեսակ»։

52Բայց չլացի, պատասխան էլ չտվի,
Այն օրն ամբողջ ու գիշերը վերանաս,
Մինչև հաջորդ օրը ծագումն արևի։

55Հենց որ լույսի թույլ ու աղոտ մի ճաճանչ
Ներս թափանցեց զնդանի մեջ չարաշուք,
Չորս դեմքի մեջ տեսա պատկերս հուզատանջ։

58Ես ձեռքերըս խածի ցավից անմեկին.
Կարծելով որ քաղցից էի այդ անում,
Նրանք չորսով ընդոստ ոտքի կանգնեցին

61Ու ասացին. «Հա՛յր, ծանըր չէ մեզ համար,
Եթե ուտես մեզ, որդվոցըդ. դու տվիր,
Դու էլ վերցրու մեր մարմիններն այս թշվառ»։

64Հանդարտվեցի, որ ավելի չհուզվեն։
Լուռ մնացինք այն օրն ու օրն հետևյալ։
Ահ, ինչո՞ւ մեզ կուլ չտվիր, հող ժանտկեն։

67Այնուհետև, երբ չորրորդ օրը հասավ,
Գադդոս ընկավ ոտքերիս տակ, հծծելով.
«Հա՛յր իմ, օգնի՛ր» և տեղնուտեղ մահացավ։

70Եվ ես, ինչպես դու ինձ տեսնում ես հիմա,
Տեսա ինչպես հաջորդ երկու օրերում
Մյուս երեքը մեկ֊մեկ ընկան սովամահ։

73Ես, արդեն կույր, շոշափեցի բոլորին
Եվ երկու օր աղիողորմ կանչեցի.
Ապա քաղցը հաղթեց վշտին իմ խորին»։

76Երբ նա լռեց, կատաղությամբ մի անմար
Վերսկսեց կրծել կառափն ապիրատ,
Որը կարծր էր, ինչպես ոսկրը շան համար։

79Ա՛յ դու Պիզա, դու նախատինք մշտապես
Այն գեղեցիկ երկրի, ուր si են հնչում,
Եվ եթե այլք դանդաղում են պատժել քեզ,

82Օն թող շարժվեն Կապրարան ու Գորգոնան.
Եվ Առնոյի գետաբերանը փակեն,
Որ խեղդըվեն բնակիչներդ անպիտան։

85Զի Ուգոլինն եթե անուն էր հանել
Դավաճանի՝ ամրոցներիդ հանձնումով,
Դու պետք չէիր նրա որդվոց սպանել։

88Անմեղ էին ու դեռատի հասակում
Ուգուչչոնն ու Բրիգատան, նոր Թեբե,
Եվ այն երկուսն, որ հիշվեցին այս երգում։

91Մենք շարժվելով եկանք անդ, ուր լիճը սառ
Ներկալել էր մի այլ խմբի մեղապարտ,
Որոնց դեմքը ետ էր թեքված, ոչ թե վար։

94Անդ արտասուքն իսկ արտասվել չէր թողնում.
Եվ աչքի մեջ հանդիպելով արգելքի՝
Ետ էր դառնում ու տանջանքը սաստկացնում։

97Զի առաջին արտասուքները տխուր
Լցվում էին շիթ֊շիթ աչքի խոռոչում
Եվ քարանում, ինչպես բյուրեղ ամրակուռ։

100Թեև դեմքըս ցրտից դաժան ու դժնի
Կորցըրել էր զգայությունն իր բոլոր,
Ինչպես լիներ կոշտացած մասը մարմնի,

103Բայց ես, կարծես, ինչ֊որ քամի զգացի,
Ուստի հարցրի. «Ի՞նչ քամի է սա, վարպե՛տ.
Չէ՞ որ այստեղ չկա ոչ մի գոլորշի»։

106Եվ նա ասաց. «Շուտով այնտեղ կլինես,
Ուր գտնելով պատասխանը քո հարցի,
Դու կիմանաս քամու պատճառն հայտնապես»։

109Սառույցի մեջ սուզված մեկը գոչեց մեզ.
«Ո՛վ հոգիներ, որ եղել եք այնքան չար,
Որ տանջանքի վերջին վայրն են ղրկել ձեզ,

112Այս կարծըր քողն հանեցեք իմ աչքերից,
Որպեսզի ես պոռթկամ վիշտը իմ սրտի,
Նախքան սառելն իմ արցունքները նորից»։

115Եվ ես նրան. «Ես քո աչքը կբանամ,
Եթե ասես ով ես. եթե դա չանեմ,
Թող այս սառցի խոր հատակը ես գնամ»։

118Պատասխանեց. «Ես Ալբերիգ եղբայրն եմ,
Վատ այգիից միրգ բերողը, և այստեղ
Ստանում եմ արմավ թուզի փոխարեն»։

121«Ի՛նչ,— ասացի,— դու մահացած չե՞ս իրավ»։
Եվ նա ասաց. «Դեռ ոչ, և ես չգիտեմ,
Թե աշխարհում իմ մարմինը ինչ եղավ։

124Այս Պտղոմյանն այն հատկությամբ է օժտված,
Որ շատ հաճախ հոգին ընկնում է այստեղ,
Ատրոպոսը նրան կյանքից չխզած։

127Բայց որպեսզի դու ավելի շտապես
Ինձ ազատել արցունքներից քարացած,
Իմացիր, որ հենց որ մեկը, ինչպես ես,

130Դավ է գործում, իսկույն մարմնի մեջ նրա
Դև է մտնում և այն վարում հոգու տեղ,
Մինչև նրա ժամանակը լրանա։

133Նա ընկնում է այս ջրհորի խորքը խոր։
Գուցե երկրում կա մարմինը դեռ նրա,
Ով իմ ետև սրսփում է ակնկոր։

136Դու կիմանաս նրան, եթե նորեկ ես.
Նա կոչվում է Բրանկա դ՚Օրիա, վաղուց է,
Որ նա փակված, սառցապատված է այսպես»։

139Ես ասացի. «Կարծեմ սխալ ես հայտնում,
Բրանկա դ՚Օրիան ողջ առողջ է տակավին
Եվ ուտում է, խմում, քնում ու հագնում»։

142Եվ նա ասաց. «Այն խոր ձորի մեջ հավերժ,
Ուր եռում է կպրաձյութը մածուցիկ,
Միքել Ձանկեն դեռ չէր ընկել գահավեժ,

145Երբ նրա մեջ մի դև մտավ հոգու տեղ,
Ինչպես նրա մի ազգակցի մեջ մոտիկ,
Որի հետ նա դավաճանեց համատեղ։

148Բայց դու հիմա ձեռքըդ արդեն այստեղ բեր
Ու բաց աչքերս»։ Ես չբացի և իմ այդ
Բրտությունը նրա հանդեպ տեղին էր։

151Օ՛ գենուացիք, դուք, որ զուրկ եք ամոթից
Եվ վարակված ամեն տեսակ ախտերով,
Ինչո՞ւ համար չեք չքանում աշխարհից։

154Զի Ռոմանյո չար ոգուհետ մեղսամած
Հանդիպեցի, գտա ձեզնից ես մեկին,
Որի հոգին Կոկիտի մեջ է սուզված,

157Իսկ մարմինը երկրում ողջ է տակավին։

Երգ երեսունչորսերորդ

1«Դրոշք յառաջ գան թագաւորին Դժոխոց,—
Ասաց վարպետս։— Ահա նայիր, նա արդեն
Նկատվում է այս մթան մեջ թանձրահոծ»։

4Ինչպես հեռվից հողմաղացն է երևում,
Երբ իջնում է աղջամուղջը գիշերվա,
Կամ երբ երկրում մառախուղ է բարձրանում,

7Այսպես այստեղ ինձ երևաց նման բան։
Ես կուչ եկա առաջնորդիս ետևում,
Պաշտպանվելու համար հողմից անխափան։

10Եկանք այնտեղ— ես այդ ահով եմ երգում —
Ուր մեղավորք ծածկված էին սառցի տակ
Եվ երևում, ինչպես շյուղը ապակում։

13Ոմանք պառկած էին, ոմանք ուղղակաց
Գլուխն ի վեր կամ գլխիվայր դրությամբ,
Իսկ ոմանք էլ աղեղի պես կորացած։

16Մենք լռությամբ առաջ էինք ընթացել,
Եվ վարպետըս, կամենալով ինձ ցույց տալ
Այն էակին, որ վեհ տեսք էր ունեցել,

19Առջևիցըս մեկ կողմ քաշվեց, ասելով.
«Ահա Դևպետն, ահավասիկ տեղը այն,
Ուր հարկ է քեզ գոտեպնդես կորովով»։

22Թե ես ինչքան սահմռկեցի, ընթերցո՛ղ,
Մի՛ հարցնիր և մի՛ պահանջիր գրանցել,
Զի բառերով արտահայտել չեմ կարող։

25Ինձ զգացի ոչ մեռած, ոչ կենդանի.
Ինքըդ դատիր, եթե կարող ես դատել,
Թե ինչ եղա առանց մահի ու կյանքի։

28Տիրակալը արքայության տանջալի
Կուրծքը կիսով դուրս էր հանել սառույցից։
Ես կչափվեմ հսկայի հետ ավելի,

31Քան թե հսկան բազուկների հետ նրա.
Թե նա ամբողջ մարմնով ինչքան կլիներ,
Բազուկներից միայն հաշիվ դու արա։

34Քանի որ նա Արարչի դեմ ծառացավ,
Ապա նման մեղքի համար ծանրագույն
Ամեն չարյաց սկզբնաղբյուրը դարձավ։

37Օ զարմանքով համակվեցի ես իսկույն,
Երբոր տեսա նրա գլխին երեք դեմք.
Մեկն առջեն էր, որը ուներ կարմիր գույն.

40Մյուսները, որ սրան էին միանում,
Ցցվել էին ուսի վրա աջ ու ձախ
Եվ երեքն էլ կցվել գլխի վերևում։

43Աջ կողմինը դեղնավուն էր, իսկ մյուսի,
Ձախի գույնը գույնին նման էր նրանց,
Որ ապրում են վերին հովտում Նեղոսի։

46Զույգ մեծ թևեր ուներ ամեն դեմքի տակ,
Ինչքան հարկ է հսկա թոչունն ունենա.
Ես չեմ տեսել առագաստներ այդ տեսակ։

49Առանց փետրի էին, նման չղջիկի.
Նա շարժում էր այդ թևերն ու դրանից
Ծագում էին ցուրտ քամիներ եռակի,

52Որոնք ամբողջ Կոկիտն էին սառեցնում։
Վեց աչքերով արտասվում էր և երեք
Երախներից արյուն, արցունք հոսեցնում։

55Ամեն երախ ժանիքներով տրորում
Ու ձրձում էր մի մեղավոր, թակի պես,
Եվ այսպես Դևն երեք հոգու էր տանջում։

58Առջևինին այնքան ծանըր չէր թվում
Խածվելն ինչքան ճանկռոտվելը ճանկերով,
Որոնցով հար նրա կաշին էր քերթվում։

61«Առջևինը, որ տանջվում է անխնա,—
Ասաց վարպետս,— սկարիովտացի Հուդան է.
Գլխով ներսն է, իսկ ոտքերով դուրսն է նա։

64Մյուս երկուսից, որ կախված են գլխիվայր,
Նա, որ կախված է սև ռեխից, Բրուտոսն է.
Տես ինչպես է նա գալարվում ոգեվար։

67Մյուսն է Կասիոն, որ հաղթանդամ է այնքան։
Սակայն արդեն մայրամուտ է, է՛լ մեկնենք,
Վասնզի մենք արդեն տեսանք ամեն բան»։

70Ուզածին պես փաթաթվեցի իր վզին։
Պահն ու տեղը վարպետս հարմար համարեց,
Եվ երբ Դևի թևերը լայն բացվեցին,

73Ամուր կառչեց նրա մարմնից թավարծի
Եվ սկսեց ներքև իջնել փունջ առ փունջ
Միջով բրդոտ կրծքի ու հաստ սառույցի։

76Երբ իջնելով արդեն հասանք մենք այնտեղ,
Որտեղ կողը միակցվում է կոնքին,
Առաջնորդըս, ճիգ ու ջանքով մի զորեղ,

79Գլուխն ի վայր շրջվեց, ես էլ նրա հետ,
Եվ սկսեց վեր բարձրանալ բրչերով,
Ու թվաց, թե նորից դառնում էինք ետ։

82«Լավ բռնիր ինձ,— ասաց վարպետս հևասպառ,—
Հարկ է, որ մենք այսօրինակ սանդուղքով
Դուրս գանք վայրից չարիքների անհամար»։

85Ապա ժայռի բացվածքից դուրս ելավ
Եվ ինձ օգնեց նրա ծայրին նստելու,
Որից հետո զգուշությամբ մոտս եկավ։

88Կարծեցի, թե Դևը դեռ այն դիրքով էր,
Ինչպես նրան տեսել էի քիչ առաջ,
Բայց երևաց սրունքները ցցված վեր։

91Թե ես ինչքան շփոթություն ունեցա,
Թող մտածեն ռամկամիտները, որոնք
Չեն հասկանում, թե ինչ տեղով ես անցա։

94«Ոտքի կանգնի՛ր,— առաջնորդըս ինձ ասաց,—
Ճանապարհը երկար է ու դժնդակ,
Եվ արևն էլ վաղորդայնին է հասած»։

97Պալատական մի սրահում չէինք մենք,
Այլ բնական մի փապարում ընդերկրյա,
Որի գետինն անհարթ էր ու զառիթեք,

100«Վարպե՛տ, քանի դուրս չենք եկել անդունդից,—
Ասացի ես, հենց որ ոտքի կանգնեցի,—
Ինձ բացատրիր, որ զերծ մնամ պատրանքից.

103Ո՞ւր է սառույցն։ Ինչո՞ւ է սա շուռ եկել։
Արևն ինչպե՞ս ժամանակում այնքան կարճ
Այսքան երկար մի ճանապարհ է անցել»։

106Եվ նա ասաց. «Դու կարծում ես, որ մենք դեռ
Այն կողմում ենք կենտրոնից, ուր կառչեցի
Բրչից Դևի, որ աշխարհն է ծակում մեր։

109Անդին էինք ցածրանալիս մենք միայն.
Բայց շրջադարձ կատարեցինք այն կետում,
Ուր ձգվում են ծանրությունները համայն։

112Արդ մենք տակն ենք մյուս երկնային կամարի,
Հակադիրը այն կամարի, որ ծածկում,
Պարփակում է մեր ցամաքը վիթխարի,

115Որի մեջտեղ ծնվեց Մարդը սրբազան։
Մենք կանգնել ենք մի տարածքում փոքրածիր,
Որ կազմում է Ջուդեկկայի հակոտնյան։

118Աստ վաղ այգ է, անդ երեկո է երբոր.
Իսկ այդ Դևը, որ մեզ սանդուղք ծառայեց,
Միշտ խրված է անդունդի մեջ խորափոր։

121Նա հենց այստեղ գահավիժեց երկնքից.
Իսկ երկիրը, որ առաջ դուրս էր ցցված,
Ծովով ծածկվեց, ահաբեկված նրանից,

124Եվ քիչ֊քիչ մեր կիսագնդի տակ քաշվեց.
Ու խույս տալու համար նրա հպումից՝
Բարձրացավ ու քավության լեռը կազմեց»։

127Այնտեղ տեղ կա, որ հեռու է Դևպետից
Այնքան, որքան տարածվում է փապարն այն.
Դա հայտնի է մի գետակի սահանքից,

130Որ հոսում է ստորակա հորանցքով,
Որը նա է բացել տակավ առ տակավ
Իր գալարուն ա վայրընթաց հոսանքով։

133Արդ հասնելու համար աշխարհը պայծառ,
Առաջնորդըս ու ես մտանք մենք այնտեղ,
Ու բարձրացանք այդ անցքն ի վեր անդադար,

136Նա առջևից, իսկ ես նրա ետևից,
Մինչև որ ես տեսա չքնաղ մարմիններ
Ժայռամիջյան մի բոլորշի բացվածքից.

139Եվ այդտեղից նորից տեսանք մենք աստղեր։

Քավարան

Երգ առաջին

1Արդ, չվելու համար հանդարտ ջրերով՝
Առագաստ է պարզում նավակն հանճարիս,
Որ ետ թողեց մի ծով այնքան ալեխռով

4Այժմ ես երկրորդ տեսլարանն եմ երգելու,
Ուր մարդկային հոգիներն են մաքրվում
Եվ արժանի դառնում երկինք ելնելու։

7Աստ թող հառնե քերթողությունը մեռյալ,
Ո՛վ սրբազան ու տիրական Մուսաներ.
Թող Կալլիոպեն հաճի փոքր֊ինչ վեր կենալ

10Ուղեկցելու երգիս ձայնով սրտահույզ,
Որի հարվածն հեգ Անծեղներն զգացին,
Չունենալով ներողության ոչ մի հույս։

13Արևելյան շափյուղայի գույնն աղվոր,
Որ անապակ օդի մեջ էր տարածվել
Մինչև պայծառ հորիզոնը հեռավոր,

16Նորից սկսեց իմ աչքերը հմայել,
Հենց որ ելա մռայլամած օդից դուրս,
Որ իմ հոգին անդոհով էր համակել։

19Սեր ներշնչող մոլորակը գեղապանծ
Ժպտացնում էր արևելքը բովանդակ,
Սքողելով ընթացակից իր Ձկանց։

22Ես դարձա աջ մյուս բևեռին նայելու.
Այնտեղ տեսա լուսապայծառ չորս աստղեր,
Որ տեսան լոկ նախամարդիկը հլու։

25Նրանց ցոլքից երկինքն հրճվում էր կարծես։
Ո՛վ որբացած հյուսիսային կիսագունդ,
Դու առհավետ նրանց տեսքից զրկված ես։

28Երբ ես նրանց դադարեցի նայելուց
Եվ ուղղվեցի դեպի բևեռն հակադիր,
Որտեղ Սայլը անհետացել էր վաղուց,

31Իմ մոտ տեսա մի ծերունի մենավոր,
Տեսքից այնքան ակնածության արժանի,
Որքան որդին պարտ է տածել հանդեպ հոր։

34Նրա մորուքն երկար էր ու ալեհեր,
Ինչպես էին գլխի մազերը, որոնք
Թափվել էին կրծքին հյուսքով զուգահեռ։

37Ճաճանչները չորս սրբազան աստղերի
Իր դեմքն այնքան լույսով էին ողողել,
Որ նա կարծես ցոլացումն էր արևի։

40«Այդ ո՞վ եք դուք, որ գետն ի վեր ելնելով,
Խույս եք տվել հավերժական զնդանից,—
Հարցրեց նա մեզ թավ մորուքը շարժելով։—

43Ո՞վ բերեց ձեզ, ո՞վ եղավ ձեր լուսատուն,
Որ դուրս ելնեք խորխորատից Դժոխքի,
Ուր տիրում է հավետ խավարը անհուն։

46Ի՛նչ, փոխվե՞լ են օրենքները գեհենի,
Կամ երկնքում նոր որոշո՞ւմ է հանված,
Որ եկել եք այստեղ առանց հրամանի»։

49Առաջնորդըս այնժամ բռնեց ինձ ձեռքով,
Եվ ձայնով ու ակնարկներով հասկացրեց,
Որ ծնրադրեմ նրա առջև հարգանքով։

52Ապա նրան. «Ես չեմ եկել ինքնակամ։
Մի կին իջավ երկնքից ու ինձ խնդրեց,
Որ ես սրան իմ օգնությունը ցույց տամ։

55Բայց եթե դու կամենում ես ստանալ
Ավելի լայն տեղեկություն մեր մասին,
Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ։

58Սա չի տեսել դեռ իր գիշերը վերջին,
Բայց խոլաբար այնքան նրան մոտեցավ,
Որ քիչ մնաց պիտի կորչեր գլխովին։

61Ինչպես ասի, ուղարկվեցի նրա մոտ,
Ազատելու համար նրան կորստից,
Դրա համար հարկ էր ճամփան այն ցավոտ։

64Ես ցույց տվի նրան մարդկանց ծանրամեղ.
Մտադիր եմ հիմա ցույց տալ այն հոգվոց,
Որ քավում են իշխանությանդ տակ այստեղ։

67Ինչպես բերի՝ ասելն երկար կտևի.
Բերի նրան քեզ տեսնելու, լսելու՝
Աջակցությամբ մի զորության վերևի։

70Նրա գալը դու ընդունիր լավակամ.
Նա ձգտում է ազատության թանկագին,
Որի համար մարդ զոհում է կյանքն անգամ։

73Դու այդ գիտես, քանզի մահը հաճույքով
Ընդունեցիր Ուտիկեում, ուր մի օր
Մարմինդ հառնած կշողշողա ողջ փառքով։

76Մենք չենք խախտել օրենքները անվախճան.
Զի նա ողջ է, իսկ ես ազատ Մինոսից,
Պարունակս էլ այն է, որտեղ քո Մարկիան,

79Ազնիվ հոգի, կարծես քեզ է փնտրում դեռ.
Հանուն սիրո, որ նա ունի քո հանդեպ,
Բարեհաճիր բավարարել իղձը մեր։

82Թույլ տուր անցնենք ոլորտներով քո յոթնյակ.
Իմ երախտիքս առ քեզ նրան կհայտնեմ,
Որի համար դու քեզ կզգաս գոհունակ։

85Եվ նա ասաց. «Երկրում էի երբ ցածի,
Մարկիան այնպես իմ աչքի լույսը դարձավ,
Որ ես նրան ամեն ինչով հոգացի։

88Արդ քանի որ նա այն կողմն է ժանտ գետից,
Էլ չի կարող ինձ հուզել այն օրենքով,
Որ հաստատվեց, երբ ես ելա այնտեղից։

91Բայց եթե քեզ մի սուրբ կին է ուղարկել,
Էլ հարկ չկա շոյող խոսքեր անելու,
Բավ է, որ դու նրա հայցով ես եկել։

94Արդ գնա և գոտևորիր դու սրան
Մի կնյունով և երեսն էլ լավ լվա,
Որ չմնա կեղտի ոչ մի հետք վրան։

97Վայել չէ, որ նա աչքերով բլշակնած
Ներկայանա պաշտոնեին առաջին,
Որը մեկն է էակներից երկնակյաց։

100Այս կղզյակը իր ափերին ստորին,
Ուր կոծում են ալիքները օվկիանի,
Ունի շամբեր հողի վրա սիկային։

103Սաղարթավոր կամ կարծրակուռ ոչ մի բույս
Այդտեղ աճել և ուռճանալ չի կարող,
Զի չի թեքվի ալիքներից հողմահույզ։

106Դուք այստեղից անկարող եք ետ դառնալ.
Շուտով ծագող արևը ձեզ ցույց կտա,
Թե ինչ ճամփով պետք է լեռը բարձրանալ»։

109Այս ասելով անհետացավ ծերունին։
Ես ելնելով առաջնորդիս մոտեցա
Ու հառեցի նրան հայացքըս լռին։

112Նա ինձ ասաց. «Հիմա դա ինձ հետևիր.
Գնանք այն կողմ, զի հարթավայրն այնտեղից
Իջնում է դեպ ծովի ափը ցածրադիր»։

115Վաղորդյան ժամն արդ ընկրկում էր ետ֊ետ
Արշալույսի առջև բացվող, և հեռվից
Նկատեցի ծովածփանքը վետ֊վետ։

118Գնում էինք հարթավայրով մենավոր,
Ինչպես նա, ով կորցրած ճամփան գտնելով՝
Հրճվում է և իրեն զգում բախտավոր։

121Գալով այնտեղ, որտեղ շաղը մանրամաղ
Պայքարում է շողերի հետ արևի,
Եվ որտեղ նա գոլորշանում է դանդաղ,

124Վարպետըս իր երկու ձեռքերը բացած՝
Մեղմ տարածեց խոտի վրա դալարուն.
Ես, որ նրա դիտումն էի հասկացած,

127Մոտեցըրի նրան այտերս արտոսրոտ.
Նա երևան հանեց գույնն իմ բնական,
Որ ծածկել էր Դժոխքը մութ ու մրոտ։

130Ապա մեկտեղ եկանք ափը ամայի,
Ուր ոչ ոք չի կարողացել նավարկել
Ու ետ դառնալ ալիքներով ամեհի։

133Այստեղ նա ինձ գոտևորեց անդստին։
Բայց ո՛վ զարմանք, այն խոնարհ բույսը, որ նա
Քաղեց֊քանցեց, հենց նույն տեղում վերստին

136Ընդհուպ բուսավ մի ուրիշ տունկ եղեգնյա։

Երգ երկրորդ

1Արևն արդեն հորիզոնի վրա էր,
Որի ծիրը միջօրեական ծածկում է
Իր զենիթով Երուսաղեմն երկրի մեր.

4Իսկ Գիշերը, պտտվելով նրա դեմ,
Դուրս էր գալիս ընդհատակից Գանգեսի,
Ուղեկցությամբ իր Կշեռքի երկնաճեմ.

7Որով երկու այտերը վառ ու ճերմակ
Արշալույսի վարդամատն ու գեղեցիկ՝
Ժամանակից դարձել էին դեղնորակ։

10Մենք տակավին կանգնած էինք ծովափում,
Ինչպես նա, ով քառուղիում կանգ առած,
Մտքով գնում, մարմնով անշարժ է մնում։

13Եվ ահա ինձ երևաց լույս մի բոսոր,
Ինչպես Հրատն այգաբացից քիչ առաջ
Երևում է արևմուտքում հեռավոր,

16Շրջապատված գոլորշիքով խտացած.
Եվ նա ծովով այնպես արագ էր չվում,
Որ նման բան չէի տեսել սրընթաց։

19Երբ նրանից մի պահ աչքերս հեռացրի,
Որպեսզի իմ առաջնորդին հարցընեմ,
Լույսն այն դարձավ ավելի վառ ու մեծղի։

22Եվ ապա այն լույսի երկու կողմերում
Երևացին ինչ֊որ բաներ սպիտակ,
Մի ճերմակ բան էլ երևաց ներքևում։

25Առաջնորդըս դեռ չէր հանում ոչ մի ձայն,
Երբ թև դարձան սպիտակներն առաջին։
Իմանալով թե նավավարն ով էր այն,

28Նա ինձ ասաց. «Ծնրադրիր և աղոթիր.
Ահա Աստծու հրեշտակը, հետայսու
Դու կտեսնես այդ պաշտոնյայք տյառնընտիր։

31Տե՛ս, ինչպես նա ավելորդ է համարում
Առագաստը և թին — գյուտերը մարդկանց,
Եվ մակույկը իր թևերով է վարում։

34Թևերն ինչպես կարկառել է երկինք, տե՛ս,
Օդն հուզելով փետուրներով այնպիսի,
Որ չեն թափվում մահկանացու փետրի պես»։

37Աստվածային թռչունն ինչքան մոտեցավ,
Այնքան վառ ու լուսապայծառ երևաց.
Եվ դրանից աչքըս սաստիկ շլացավ։

40Նա փույթ ընդ փույթ եկավ֊հասավ ափեզրին
Մի մակույկով այնպես սահուն ու թեթև,
Որ հազիվ էր կարծես դիպչում ջրերին։

43Անդ խելին էր կանգնած նավորդն երկնային,
Որի դեմքին երանության դրոշմ կար.
Շատ հոգիներ իր մակույկի մեջ կային։

46«յԵգիպտոսէ Իսրայելի յելանելն»
Սաղմոսն էին միաբերան օրհներգում
Հոգիներն այն, որ նոր էին ժամանել։

49Հրեշտակն օրհնեց նրանց խաչի նշանով,
Եվ բոլորը ափի վրա նետվեցին.
Իսկ նա նորից վերադարձավ շտապով։

52Հոգիների խումբը տեղին ծանոթ չէր,
Եվ շվարած շուրջն էր նայում ուշադիր,
Նման նրան, ով տեսնում է նոր բաներ։

55Արևն արդեն սլաքներով իր սուրսայր
Այծեղջյուրին հալածել էր երկնքից
Եվ ամենուր սփռել շողերն հրազայր,

58Երբ ափ ելնող այն հոգիները նորեկ
Հայացքն իրենց մեզ ուղղելով ասացին.
«Եթե գիտեք՝ լեռան ճամփան ցույց տվեք»։

61Վիրգիլիոսը պատասխանեց. «Անպայման
Դուք կարծում եք, թե մենք ծանոթ ենք տեղին.
Սակայն մենք էլ նոր ենք եկել ձեզ նման։

64Մենք ձեզանից մի քիչ առաջ աստ եկանք,
Բայց այնպիսի տաժանելի մի ճամփով,
Որ վերելքը մեզ պիտ թվա զբոսանք»։

67Հոգիները, երբ իմ շնչից իմացան,
Որ տակավին կենդանի մարդ էի ես,
Այլայլվեցին և արմացան֊զարմացան։

70Եվ ինչպես երբ գալիս է մի սուրհանդակ,
Մարդիկ մոտն են վազում լուրեր լսելու,
Փույթ չանելով իրար տալու ոտնատակ,

73Այսպես բոլոր հոգիներն այն բախտավոր
Մոտըս եկան և նայեցին ինձ ուշով,
Մոռնալով, որ քավելու են պարտավոր։

76Նրանցից մեկն, առաջ գալով, ինձ գրկեց,
Բայց այնպիսի գորովով ու կարոտով,
Որ իմ հերթին նույնը արի ես անկեղծ։

79Օ՛, ստվերներ աննյութական և ունայն։
Ես երեք հեղ նրան գրկել փորձեցի,
Բայց երեք հեղ գրկեցի կուրծքըս միայն։

82Ես չափազանց ապշել էի զարմանքից։
Բայց ստվերը ետ ընկրկեց ժպտալով,
Եվ ես առաջ եկա նրա ետևից։

85Նա մեղմ ասաց, որ հետևելս իզուր էր։
Այնժամ նրան ճանաչեցի իր ձայնից
Եվ խնդրեցի, որ կանգներ ու զրուցեր։

88Պատասխանեց. «Ինչպես մարմնով մահացու
Քեզ սիրեցի, սիրում եմ և անմարմին.
Ես կկանգնեմ, սակայն ո՞ւր ես գնում դու»։

91«Իմ Կազելլա, ես այս ճամփան եմ անցնում,
Որ վերստին այստեղ դառնամ,— ասացի,—
Բայց դու ինչո՞ւ այսքան ուշ ես ժամանում»։

94Եվ նա ասաց. «Նախատինք չէ ինձ համար,
Որ նավավարն հոգիներին փոխադրող
Ինձ իմ տեղում սպասեցրեց ընդերկար.

97Զի նա արդար մի կամքի է ենթարկվում։
Հիմա արդեն երեք ամսից ի վեր նա
Ցանկացողին նավն է առնում ու տանում։

100Ես, որ կանգնած էի ափին այն ծովի,
Ուր Տիբերի ջուրը աղի է դառնում,
Նրա մակույկն ընդունվեցի կամովի։

103Արդ նա դեպի գետաբերանն է թռչում,
Քանզի այնտեղ հավաքվում են շարունակ
Նրանք, ովքեր դեպ Ախերոն չեն իջնում»։

106Եվ ես. «Եթե նոր վճռով չեն զրկել քեզ
Հիշելու կամ կատարելու սիրերգերդ,
Որ ամոքում էին հոգիս վշտակեզ,

109Մի քիչ հաճիր երգովդ հոգիս սփոփել,
Որ գալով աստ իր մարմնի հետ միասին՝
Այնքան շատ է տագնապել ու տառապել»։

112«Սերը մտքումս ինձ հետ զրույց է անում»—
Սկսեց այնժամ երգել այնքան դաշնությամբ,
Որի ձայնը դեռ թրթռում է իմ սրտում։

115Վարպետս ու ես և հոգիներն այն նորոգ
Լսում էինք երգը այնքան գոհությամբ,
Որ կարծես թե մենք չունեինք ուրիշ հոգ։

118Մենք հմայված լսում էինք երգն այն դեռ,
Երբ երևաց պատկառելի ծերունին
Եվ կշտամբեց. «Այդ ի՞նչ է, ծո՛ւյլ հոգիներ։

121Ի՞նչ անփույթ եք, այդ ինչո՞ւ եք դուք կանգնել.
Շտապեք լեռն՝ ազատվելու ձեր կեղտից,
Որ կարենաք աստվածությունը տեսնել»։

124Ինչպես խմբված աղավնիներն հանդարտիկ,
Առանց իրենց սովորական աշխույժի,
Կտցոտում են վարսակ կամ այլ արմտիք,

127Բայց եթե մի ահազդու բան նկատեն,
Անմիջապես ճարակը բաց են թողնում
Եվ խուճապով խույս են տալիս դեսուդեն,

130Այսպես տեսա, որ ջոկատը այն հոգվոց
Երգը թողեց և դեպի դարը փութաց,
Ինչպես մի մարդ շվարուն ու մտակոծ.

133Մեր մեկնումը չեղավ նվազ ճեպընթաց։

Երգ երրորդ

1Մինչ խուճապը նրանց մատնեց ի փախուստ
Հարթավայրով դեպ ստորոտը լեռան,
Ուր քավել է պարտադրված մեզ վերուստ,

4Ես մոտեցա իմ ընկերոջ անձնվեր.
Առանց նրան ո՞ւր պիտի ես գնայի։
Ո՞վ պիտի ինձ առաջնորդեր լեռն ի վեր։

7Ինձ թվաց, թե նա եղել էր խղճահար։
Օ՛ անարատ ու զգալուն խղճմտանք,
Չնչին զանցանքն անգամ ցավ է քեզ համար։

10Երբ Վիրգիլը դադարեցրեց շտապել
Ընթանալու համար հանդարտ քայլերով,
Իմ միտքը, որ ինքն իր մեջ էր ամփոփվել,

13Շրջանակն իր ուշադրության ընդլայնեց.
Եվ հայացքըս ես ուղղեցի այն լեռան,
Որ բարձր է, քան ամեն այլ լեռ երկնաբերձ։

16Լույսն արևի, որ շողում էր իմ ետև,
Դեմ էր առել անթափանցիկ իմ մարմնին
Եվ ստվերըս երկարացրել իմ առջև։

19Երբ տեսա, որ լոկ իմ առջևն էր մթնած,
Կողքիս դարձա բնազդաբար, ակամա,
Վախենալով, որ ես մենակ եմ թողված։

22Առաջնորդըս ինձ դառնալով այն ատեն,
Ասաց. «Ինչո՞ւ չես վստահում իմ վրա,
Կարծում ես, թե ես քեզ լքե՞լ եմ արդեն։

25Հիմա արդեն իրիկնաժամ է այնտեղ,
Ուր թաղված է իմ մարմինը ստվերող,
Բրանդիզիում էր գտնվում նա մի հեղ։

28Արդ, եթե ես առջևս ստվեր չեմ անում,
Մի՛ զարմանա ավելի քան այն բանից,
Որ երկինքներն իրար լույս չեն խափանում։

31Լիազորը, որ մարմինները մեր պես
Ընդունակ է դարձնում տանջանք կրելու,
Չի կամենում գործելակերպն հայտնել մեզ։

34Խենթ է նա, ով հույս ունի, որ միտքը մեր
Ի զորու է հասկանալու ամեն ինչ,
Որ անում է եռանձնյա Գոյը անմեռ։

37Դուք, ո՛վ մարդիկ, գոհացեք լոկ արդյունքով,
Եթե ամեն ինչ պարզ լիներ ձեզ համար,
Կույս Մարիամը չէր ծնանի երկունքով։

40Ձեր բաղձանքը զուր ունեցան և նրանք,
Որոնք եղան մտածողներ խորամիտ,
Իսկ արդ նրանց հավետ տրված է թախծանք։

43Նրանց մեջ են Պլատոնն ու Արիստոտ
Եվ դեռ շատեր»։ Նա ճակատը խոնարհեց,
Ել չխոսեց ու մնաց լուռ, մտածկոտ։

46Այսպես հասանք մենք ստորոտը լեռան.
Այստեղ գտանք լանջը այնքան զառիթափ,
Որ ուժասպառ կաներ մարդուն պնդերան։

49Տուրբիա գյուղից մինչև բերդը Լերիչի
Ամենից սեպ զառիվերը սրա մոտ
Պիտի թվար սանդուղք հարմար ու լայնշի։

52«Արդ ո՞վ գիտե՝ թե որ կողմից լեռն այս ձիգ
Նվազ սեպ է,— ասաց տերըս կանգնելով,—
Որ կարենանք վեր բարձրանալ դյուրանցիկ»։

55Մինչ յուրովի նա խորհում էր մտասթափ,
Թե ինչ ճամփով կարելի էր բարձրանալ,
Եվ մինչ նայում էի լեռան զառիթափ,

58Մեր ձախ կողմում տեսա մի խումբ հոգիներ,
Որ շատ դանդաղ գալիս էին դեպի մեզ,
Կարծես թվում էին անշարժ, աներեր։

61Ես ասացի. «Վարպե՛տ, նայի՛ր վեր ուղիղ.
Ահա սրանք որոշ խորհուրդ կտան մեզ,
Եթե դու չես գտնում ելքի մի ուղի»։

64Նա նայեց ու պատասխանեց անվարան.
«Գնանք, որդի՛, դանդաղաշարժ հոգվոց մոտ,
Վստահ եղիր, մենք կիմանանք մեր ճամփան»։

67Մենք մի հազար քայլից հետո դեռ այնքան
Հեռու էինք հոգիների այն խմբից,
Որքան հեռու կհասներ քարը նետկան,

70Երբոր նրանք կպան ժայռին վերամբարձ
Եվ կանգնեցին միմյանց սեղմված, զերթ մարդիկ
Որ տեսնում են խիթալի բան մի հանկարծ։

73«Օ՛ հոգիներ բարեբախտ ու ընտրովի,—
Դիմեց նրանց Վիրգիլիոսը,— հանուն այն
Խաղաղության, որին եք դուք ծարավի,

76Ասացեք մեզ, թե ո՞ր կողմից կարող ենք
Հեշտ բարձրանալ այս լեռն ի վեր սեպաձև,
Այնպես որ մենք զուր ժամանակ չկորցնենք»։

79Գառներն ինչպես դուրս են գալիս փարախից
Մեկ֊մեկ, զույգ֊զույգ, երեք֊երեք, իրար կիպ,
Խոնարհելով դունչն ու աչքերը վախից,

82Եվ առջևից քայլողներին հետևում,
Մերթ կանգնելով և մերթ նրանց հենվելով,
Իսկ թե ինչու՝ իրենք էլ չեն իմանում,

85Այսպես ահա մոտենում էր դեպի մեզ
Առաջին շարքն այն բախտավոր ջոկատի,
Դեմքով խոնարհ և հայացքով բարեհեզ։

88Երբ տեսան այն հոգիները նախընթաց,
Որ աջ կողմըս լույսը հատված էր այնպես,
Որ ստվերըս դեպի սարն էր երկարած,

91Կանգ առան և ընկրկեցին մի քիչ ետ,
Եվ ետևից ընթացողները բոլոր
Նույն բանն արին բնազդաբար ու անգետ։

94«Ես ձեզ ասեմ, դուք ինձ դեռ հարց չտված,
Ձեր տեսածը մի մարմին է մարդկային,
Դրանից է լույսը գետնին երկատված։

97Մի՛ զարմանաք, հավատացեք, որ առանց
Երկնապարգև մի զորության չէ, որ նա
Հետամուտ է ելնելու լեռն այս անանց»։

100Այսպես ասաց առաջնորդըս և այնժամ
Նրանք խմբով «Եկեք մեզ հետ» ասացին,
Ճանապարհը մեզ ցույց տալով փութակամ։

103«Ով էլ լինես,— ասաց մեկը նրանցից,—
Մի պահ դեմքիս նայիր առանց կանգնելու,
Եվ հիշիր թե երբևէ չե՞ս տեսել ինձ»։

106Դարձա նրան և ուշադիր նայեցի.
Նա խարտյաշ էր, ազնվատիպ ու սիրուն,
Բայց մի հոնքի վրա ուներ մի սպի։

109Խոնարհաբար ասացի, որ չեմ հիշում,
Այն ժամանակ նա ինձ ասաց. «Նայիր ինձ»
Եվ ցույց տվեց մի վերք կրծքի վերևում։

112Ապա ժպտուն ասաց. «Տե՛ս, ես Մանֆրեդն եմ,
Թոռն հարազատ Կոստանցայի կայսրուհի։
Երբ դու երկիր վերադառնաս, խնդրում եմ՝

115Գնա գտիր իմ գեղեցիկ աղջկան,
Սիկիլիո և Արագոնի տերանց մոր,
Եվ իմ մասին պատմիր ստույգը նրան։

118Երբ ես երկու մահացու վերք ստացա,
Ինձ հանձնեցի արցունքով ու զղջումով
Նրան, որ միշտ ներող է և սրտացավ։

121Իմ մեղքերը սարսափելի ծանր եղան,
Բայց Տերն այնքան բարի է ու ողորմած,
Որ ներում է, ով որ դիմում է նրան։

124Կոզենցայի հովիվը, որ ուղարկված
Կլեմենտից՝ ինձ հալածեց հետմահու,
Աստծու խոսքը եթե լիներ կարդացած,

127Իմ դիակը դեռ պահպանված կլիներ
Մոտակայքում Բենեվենտի կամուրջի,
Հովանու տակ քարակույտի ծանրաբեռ։

130Արդ նա հողմի, անձրևի տակ հորձանուտ
Ծեծվում է ու թրջվում ափին Վերդեի,
Ուր նա տարվեց կերոններով շիջանուտ։

133Սակայն նրանց նզովքների պատճառով
Հավերժ սերը չի կորցնում իսպառ նա,
Ով կարող է դեռ դարձի գալ զղջումով։

136Բայց ով մեռնի բանադրված՝ սրբազան
Եկեղեցուց, թեև զղջա հուսկ ժամին,
Նա կսպասի ստորոտը այս լեռան,

139Մի երեսուն անգամ երկար ժամանակ,
Քան նա մնաց բանադրանքում, եթե որ
Դա չկարճվի աղոթքներով երկնառաք։

142Արդ կարող ես դու ինձ բերկրանք պատճառել,
Տեղս հայտնելով Կոստանցային իմ բարի,
Որ փութա ինձ իր ջանքերով սատարել։

145Աստ օգնում են աղոթքները ողջերի»։

Երգ չորրորդ

1Երբոր մեկը մեր ուժերից հոգեկան
Մորմոքով կամ հաճույքով է համակվում,
Հոգին դրան ենթակայում է այնքան,

4Որ կարծես թե իր մեջ այլ ուժ չի զգում,
Դա հերքում է այն սխալը, ըստ որի
Մեր մեջ զատ֊զատ հոգիներ են բռնկում։

7Այնպես որ, երբ լսում ենք կամ տեսնում ենք
Մի բան, որը կլանում է մեր հոգին,
Ժամանակի անցումը չենք զգում մենք։

10Այլ ուժ է այն, որ ժամանցն է ընկալում,
Եվ այլ է այն, որ առինքնում է հոգին.
Սա կապված է, իսկ նա՝ ճախրում եթերում։

13Ես դրանում համոզվեցի հեշտությամբ,
Երբ ուշադիր լսում էի Մանֆրեդին.
Զի արևը բարձրացել էր հիսնաչափ

16Աստիճանով, որ ես չէի նկատել,
Երբ բոլոր այն հոգիները միաձայն
Ասացին մեզ. «Ահա տեղն եք դուք հասել»։

19Երբ հասնում են ողկույզները խաղողի,
Շինականը ցանկապատի մեջ այգու
Մերթ թողնում է ավելի լայն անցուղի,

22Բան այն ուղին, ուրկից վերև բարձրացանք
Առաջնորդըս և ես իրար ետևից,
Հազիվ թե այն հոգիներից հեռացանք։

25Կարելի է լոկ օգնությամբ ոտների
Սանլյո, Նոլի, Բիզմանտովա բարձրանալ,
Բայց աստ հարկ էր օգնությունը թևերի,

28Ժիր թևերի անպարագիծ փափագի,
Որպեսզի ես հետևեի վարպետիս,
Որ ինձ հույս ու լույս էր տալիս մշտակի։

31Ելնում էինք ժայռամիջյան նեղ անցքով,
Սեղմվելով միջև երկու պատերի
Եվ կառչելով գետնին ոտքով ու ձեռքով։

34Երբ մենք լեռան նախահարթակը հասանք
Եկ մեզ գտանք մի բացատում, ասացի.
«Վարպե՛տ, հիմա ի՞նչ ուղղությամբ ընթանանք»։

37Եվ նա ասաց. «Առաջացիր աներկբա,
Շարունակիր ինձ հետևել լեռն ի վեր,
Մինչև որ մեզ մի ուղեցույց երևա»։

40Գագաթն այնքան բարձր էր, որ չէր նկատվում,
Եվ լանջը թեք ավելի քան գիծը այն,
Որ ուղղանկյան միշտ կենտրոնով է անցնում։

43Հոգնած էի և ասացի անդեդև.
«Թանկագի՛ն հայր, մի քիչ կանգ առ դու այստեղ,
Հոգնությունից, տե՛ս, մնում եմ ես ետև»։

46«Որդյա՛կ,— ասաց,— մինչև այնտեղ բարձրացիր»,
Եվ ցույց տվեց մի դարատափ մեր վրա,
Որ պատում է շուրջը լեռան լայնածիր։

49Հույժ խթանված ես այդ խոսքից մեղմաձայն,
Ջանք թափեցի մագլցելու չորեքթաթ,
Մինչև որ ես դարատափը հասա այն։

52Մենք հանգչելու համար մի քիչ նստեցինք,
Մեր երեսը ուղղված դեպի արևելք,
Եվ դիտելով անցած ուղին՝ հրճվեցինք։

55Ես նայեցի դեպ ցածրադիր ափը նախ,
Ապա երկինք, և ես սաստիկ զարմացա,
Որ արևը ճաճանչում էր կողմից ձախ։

58Իմ զարմանքը լավ նկատվեց պոետից,
Իմ զարմանքը ի տես կառքի լուսեղեն,
Որ ծածկել էր Ակուիլոնը մեզանից։

61«Եթե Կաստորն ու Պոլլուքսը բոց ու հուր,—
Ասաց նա ինձ,— ուղեկցեին արևին,
Որ իր լույսը տարածում է ամենուր,

64Կտեսնեիր, որ Զոդիակը բոսոր
Կպտտվեր ավելի մոտ Արջերին,
Թե դուրս չգար ճանապարհից իր սովոր։

67Եթե կուզես գիտնալ պատճառը դրա,
Պատկերացրու, որ Սիոնն ու լեռը այս
Երկրի վրա ունեն դիրքեր հակոտնյա.

70Ունեն տարբեր երկնակամար, բայց ունեն
Մեկ հորիզոն, և այն ուղին, որտեղից
Ֆայետոնը շեղեց կառքն իր հրեղեն,

73Անհրաժեշտ է, որ մի կողմից երկարի
Դեպի լեռն այս, իսկ մյուս կողմից դեպ լեռն այն,
Եթե դու այդ լավ ըմբռնես ըստ կարի»։

76Ես ասացի. «Վարպե՛տ, երբեք մինչև արդ
Չեմ հասկացել այնպես հստակ ու որոշ
Որևէ հարց իմ ըմբռնման համար բարդ,

79Ինչպես հիմա քո խոսքերն եմ հասկանում,
Զի միջին ծիրն հասարակած անվանված,
Որ ամռան ու ձմռան միջև է մնում,

82Համաձայն քո փաստարկության՝ այստեղից
Դեպի հյուսիս այնքան հեռու է, որքան
Դեպի հարավ նա հեռու է Սիոնից։

85Բայց դեռ ի՛նչքան մեզ հարկավոր է ելնել.
Լեռը այնքան բարձրաբերձ է երևում,
Որ գագաթը անկարելի է տեսնել»։

88Եվ նա ասաց. «Այս լեռն հաստված է այնպես,
Որ սկզբում բարձրանալը դժվար է,
Սակայն հետո հեշտանում է մեծապես։

91Եվ երբ այնքա՛ն քո ընթացքը հեշտանա,
Որ վերելքը թեթև լինի քեզ այնպես,
Ինչպես նավով հոսանքն ի վար մարդ գնա,

94Այն ժամանակ ճամփիդ եզրին կհասնես։
Այնտեղ կառնես հոգնությունըդ տաժանքից.
Ահա այն, ինչ ես կարող եմ ասել քեզ»։

97Հազիվ թե նա այս խոսքերը ինձ ասաց,
Մեր մոտերքում մի ձայն հնչեց ու լսվեց.
«Գուցե մի քիչ հանգչես վերև չհասած»։

100Մենք այդ ձայնից ետև դարձանք երկուսս էլ
Եվ ձախ կողմում տեսանք մի մեծ քարաժայռ,
Որ նախապես բնավ չէինք նկատել։

103Մենք մոտեցանք. ժայռի ետև միաձույլ
Ստվերի տակ խմբված էին հոգիներ
Այն տեսքով, որ ունեն մարդիկ հեղգ ու ծույլ։

106Եվ մեկը, որ երևում էր խիստ հոգնած,
Նստած էր ու գրկած ծնկները երկու,
Իսկ գլուխը նրանց միջև էր հակած։

109«Օ՜, ազնի՛վ տեր, նայիր վրան դու դրա,—
Ասացի ես.— նա այնքան է ալարկոտ,
Որ ծուլությանն ասես եղբայրն է նրա»։

112Նա շուռ եկավ ու մեզ նայեց ուշադիր,
Դեմքը հազիվ բարձրացնելով ազդրերից,
Եվ ինձ ասաց. «Վեր ել, թե որ շատ ես ժիր»։

115Իսկույն նրա ով լինելը իմացա.
Եվ թեև ես հևում էի խոնջենքից,
Բայց և այնպես փութով նրան մոտեցա։

118Նա գլուխը բարձրացրեց հազիվ հազ
Ու ինձ ասաց. «Լավ հասկացա՞ր, թե ինչպես
Կառքն արևի ձախ կողմից է տալիս վազ»։

121Ծույլ շարժումներն ու կարճ բառերը նրա
Անմիջապես իմ ծիծաղը շարժեցին։
Ես ասացի. «Ուրախ եմ, որ Բելակուա՛,

124Դու փրկված ես. բայց ինչո՞ւ ես դա այդպես
Նստել այստեղ։ Ուղեկցի՞ ես սպասում,
Թե քո նախկին ծուլությունն է բռնել քեզ»։

127Եվ նա. «Եղբայր, օգուտն ի՞նչ է շարժվելու։
Տյառն հրեշտակը, որ հսկում է դռան,
Ինձ չի թույլ տա մեղքերս հիմա քավելու։

130Նախ հարկ է, որ իմ շուրջ երկինքը պտույտ
Գործի այնքան, որքան գործեց իմ կյանքում,
Զի մինչև վերջ ես զղջալու չարի փույթ։

133Ինձ սատարել կարող է լոկ աղոթքն այն,
Որ բխում է սրտից մաքուր ու բարի.
Այլ աղոթքը անօգուտ է և ունայն»։

136Իմ պոետը բարձրանում էր ու ասում.
«Հետևիր ինձ, ահա արևը արդեն
Զենիթում է, իսկ Գիշերը այն մասում

139Տարածվել է Մարոկկոյից էլ քիչ դեն»։

Երգ հինգերորդ

1Ես արդեն այն ստվերներին թողնելով՝
Գնում էի առաջնորդիս ետևից,
Երբ նրանցից մեկն ինձ մատով ցույց տալով

4Ասաց. «Տեսեք, նա որ ցածրից է չվում,
Իր ձախ կողմում երկար շվաք է արել,
Եվ կարծես, թե կենդանի է երևում»։

7Ես շուռ եկա այս խոսքերից շշնջված
Եվ տեսա, որ հոգիները զարմանքով
Նայում էին ինձ և լույսին բեկանված։

10Վարպետս ասաց. «Ինչո՞ւ համար դա այդպես
Այլայլվում ես ու քայլերըդ ծանրացնում։
Թե նրանք ինչ են շշնջում, ի՞նչ փույթ քեզ։

13Հետևիր ինձ, թող ասեն ինչ որ ուզեն։
Կանգնիր ինչպես աշտարակը հաստատուն,
Որ չի ցնցվի, հողմերն ինչքան էլ հուզեն։

16Մարդ նպատակն հեռացնում է իրենից,
Երբ ծփում է մտքերի մեջ, ըստ որում
Մեկի թափը թուլանում է մյուսից»։

19Ի՞նչ պետք էի ասել իբրև չքմեղանք։
Ես «գալիս եմ» ասացի այն շիկնությամբ,
Որ ներման է արժանացնում մարդուն ցանգ։

22Այդ միջոցին լեռնալանջով իջնելով
Մեզ ընդառաջ գալիս էին հոգիներ,
Օրհներգելով «Ողորմեա ինձ» տներով։

25Հենց որ նրանք նշմարեցին նույնհետայն,
Որ իմ մարմնով շողեր չէին թափանցում,
Նրանց երգը փոխվեց «Օ՛»֊ի մի երկայն։

28Եվ երկուսը դեսպանների պես հատուկ,
Մեզ ընդառաջ վազեցին և հարցըրին.
«Մեզ ասացեք ո՞վ եք, ի՞նչ եք ուզում դուք»։

31Վարպետս ասաց. «Դուք գնացեք և հայտնեք
Նրանց, որոնք ձեզ այստեղ են ուղարկել,
Որ դեռ ողջ է սրա մարմինն հոգնաբեկ։

34Եթե նրանք մի քիչ առաջ կանգ առան
Նրա շվաքն ուշի ուշով դիտելու,
Դա հերիք է, պատիվ անեն թող նրան»։

37Ես չեմ տեսել նախամուտքին գիշերվա
Ոչ ասուպի այնպես սլացքն օդով ջինջ,
Ոչ փայլակինն ամպի միջով ամառվա,

40Ինչպես նրանք փաթանակի հեռացան
Եվ խմբի հետ վերադարձան դեպի մեզ,
Արշավասույր վարգող գնդի մի նման։

43«Այդ ամբոխը, որ դեպի մեզ է վազում,—
Ասաց վարպետս,— ուզում է քեզ բան խնդրել,
Ուստի գնա և տես, թե ինչ են ասում»։

46«Դո՛ւ, որ երկինք ես բարձրանում մարմնովդ այն
Որով ծնվել ու ապր՛ել ես, քիչ կա՛նգ առ,
Բոլորեքյան ինձ գոչեցին միաձայն։—

49Նայի՛ր, գուցե մեկնումեկիս ճանաչես.
Նրա մասին լուր կտանես աշխարհում.
Ա՛հ, սպասիր, մի՛ շտապիր դու այդպես։

52Մե՛նք բոլորքս եղանք զոհեր բռնության,
Եվ մեղավոր մեր մահվան ժամը մինչև,
Երբ մի լույսով լուսավորված փրկության,

55Զղջացինք ու մեր թշնամյաց ներեցինք
Եվ մահացանք Աստուծո հետ հաշտըված,
Որին տեսնել մե՛նք անձկագին տենչացինք»։

58Եվ ես. «Ինչքան ձեզ նայում եմ խորասույզ,
Ոչ մեկիդ էլ չեմ ճանաչում, բայց եթե
Մի բան անել կարող եմ ձեզ ի հաճույս,

61Ասացեք և անեմ հանուն անխռով
Խաղաղության, որ աշխարհե ի աշխարհ
Որոնում եմ առաջնորդիս հետքերով»։

64Մեկը ասաց. «Կարիք չկա մեզ երդվել,
Հավատում ենք քո ցանկությանը բարի,
Միայն թե դա կարողանաս կատարել։

67Ես, որ այստեղ առաջինն եմ խոսք առնում,
Խնդրեմ՝ եթե տեսնես երկիրն այն, որ կա
Ռոմանյո և Նեապոլի սահմանում,

70Եվ Ֆանոյամ լինես, հիշիր իմ մասին,
Որպեսզի անդ աղոթք անեն ինձ համար,
Որ մաքրվեմ իմ մեղքերից ծանրագին։

73Այդտեղից եմ, բայց իմ վերքերն ապառում,
Ուրկից հոսեց իմ արյունը հորդավեժ,
Ես ստացա Անտենորի գավառում,

76Ուր կարծեցի, թե կմնամ անվթար.
Բայց Էստեցին ինձ հալածեց ավելի,
Քան պահանջում էր իրավունքը արդար։

79Բայց եթե ես Միրա փախած լինեի,
Օրիակում չէի լինի ձերբակալ
Եվ դեռ երկրում մինչև հիմա կապրեի։

82Ես վազեցի դեպի շամբուտը տղմուտ.
Այնտեղ ընկա և ես տեսա, թե ինչպես
Լիճ գոյացավ իմ արյունից հոսանուտ»։

85Ուրիշն ասաց. «Իցիվ ածվեր ի կատար
Քո փափագը՝ լեռան բարձունքն հասնելու։
Աղոթքներովդ հանդիսացիր ինձ սատար։

88Բոնկոնտեն եմ, Մոնտեֆելտրո հովիտից,
Ջովաննան ու մյուսները ինձ չեն հոգում.
Ես սրանց մեջ կարմրում եմ ամոթից»։

91Եվ ես նրան. «Ի՞նչ ուժ կամ ի՞նչ պատահար
Կամպալդինից այնքան հեռու քեզ նետեց,
Որ չիմացվեց, թե ուր ընկար ու կորար»։

94Պատասխանեց. «Կազենտինի ստորև
Արկիանո կոչված գետակն է հոսում,
Որ ծագում է Մենաստանից քիչ վերև։

97Այնտեղ, ուր նա էլ չի կոչվում այդ անվամբ,
Հասա խոցված ու խզրատված կոկորդով
Եվ տեղանքը ոռոգեցի իմ արյամբ։

100Գիտակցությունս ու շունչս այնտեղ կորուսի
Եվ մահացա Մարիամ անունը բերնիս.
Մարմինս այնտեղ մնաց լքված, մեկուսի։

103Արդ լսիր և մարդկանց պատմիր անվարան.
Հրեշտակն եկավ ինձ տանելու դեպ երկինք,
Բայց դևն ասաց. «Ո՞ւր ես տանում դու նրան.

106Դու տանում ես հավերժ հոգին հանցավոր
Նրա զղջման մի արցունքի պատճառով,
Իսկ ես կառնեմ նրա մարմինն անցավոր»։

109Դու լավ գիտես, թե ինչպես են խտանում
Գոլորշիների ու վերածվում անձրևի,
Հենց որ օդի ցուրտ խավերն են բարձրանում։

112Միացնելով միտքը իր չար կամքի հետ
Եվ գործելով իրեն հատուկ բնությամբ,
Դևը հանեց հողմ ու ամպրոպ չարաղետ։

115Եվ ապա նա, երբ օրն եղավ երեկո,
Պրատոմանյից մինչև պարը մեծ լեռան,
Հովիտն ամբողջ ծածկեց թաղուն մի մեգով,

118Որից օդը հագեցավ ու ծանրացավ
Տեղատարափ անձրև եկավ այն ատեն
Եվ տեղումից առատ հեղեղ գոյացավ։

121Երբ հեղեղը հեղեղատներն հավաքվեց,
Այնքան թափով հոսեց դեպի գետը լայն,
Որ սահանքը ոչ մի բանով չզսպվեց։

124Հորդ Արկիանոն իմ մարմինը սառ ու պաղ
Իր մեջ գտավ և այն նետեց Առնոյում,
Արձակելով բազուկներըս անհապաղ,

127Որ մեռնելիս խաչել էին իմ կրծքին.
Հորձանքը ինձ ափերն ի վար թավալեց,
Ապա ծածկեց իր ալքերում տղմագին»։

130«Ա՛հ, երբ աշխարհ վերադառնաս դու նորից,
Եվ հանգչես, քո ճանապարհից, շատ երկար,—
Ասաց երրորդն երկրորդ հոգու ետևից,—

133Այնտեղ հիշիր նաև դու ինձ, Պիայիս.
Սիենայում կյանք, Մարեմմայում մահ գտա.
Այդ գիտե նա, ով ինձ իր կին առնելիս,

136Մատըս դրեց մի մատանի մարգարտյա»։

Երգ վեցերորդ

1Երբ ավարտվի բախտախաղը զառայի,
Ապա տարվողն հուսալքում է ապրում
Եվ զառեր է գցում տեղում ամայի.

4Մինչ ամբոխը ուղեկցում է հաղթողին.
Մեկն առջևից, մեկն ետևից է քաշում,
Մեկն էլ կողքից հիշեցնում է իր մասին.

7Իսկ նա քայլում ու լսում է ամենքին,
Նրանց մի բան տալով ճամփում է մեկ֊մեկ,
Եվ այսպես նա հեռացնում է բոլորին։

10Այսպես էի ես այն խմբում ուղեկից,
Դեմքս ուղղելով մերթ մեկին ու մերթ մյուսին
Եվ խոստումներ տալով պրծնում նրանցից։

13Այդ խմբում էր արետինը, որ զոհվեց
Բիրտ ու վայրագ ձեռքով Գին դի Տակկոյի,
Եվ մյուսը, որ հալածվելիս խեղդըվեց։

16Նրա մեջ էր Ֆեդերիկո Նովելլոն,
Եվ պիզացին, որի մահվան առիթով
Իր կորովը ցուցաբերեց Մարցուկկոն։

19Նրա մեջ էր Օրսո կոմսը, և նա, որ
Սպանվել էր այլոց խանդի պատճառով
Եվ ոչ թե մի մեղքի համար մասնավոր.

22Պիեր դը լա Բրոսն է դա. արդ թող շուտ,
Քանի ողջ է, զղջա Բրաբանտ տիրուհին,
Որ չխառնվի մի օր հոտին ժանտաժուտ։

25Երբ հեռացա ստվերներից այդ ամեն,
Որոնք այլոց աղոթքն էին աղերսում,
Որպեսզի շուտ մաքրվեն ու սրբացվեն,

28Ես ասացի. «Վարպե՛տ, կարծեմ քո երկի
Մի հատվածում ժխտում ես, թե աղոթքով
Կարելի է փոխել վճիռն երկնքի.

31Իսկ այս մարդիկ այդ են միայն թախանձում,
Սրանց հույսը ուրեմն իզո՞ւր կլինի,
Թե՞ քո միտքը այնքան լավ չեմ թափանցում»։

34Եվ նա ասաց. «Իմ գրածը պարզ է շատ,
Եվ եթե այն ողջմտությամբ հասկացվի,
Զուր չի անցնի սրանց հույսը խանդակաթ.

37Զի երկնային դատաստանը չի փոխվում
Նրանից, որ աստ անելիքը սրանց
Սիրո հուրը կատարում է վայրկյանում։

40Եվ այնտեղ, ուր այնպես էի հավաստած,
Աղոթքն այնքան չէր ծառայում քավության,
Զի չէր հասնում մինչև երկինք, առ Աստված։

43Բայց մի՛ կանգնիր հարցի վրա այս նրբին.
Այս մասին քեզ լուսաբանում կտա նա,
Ով քո միտքը կհասցընի ճշմարտին.

46Այսինքըն քո Բեատրիչեն իմաստուն.
Դու կտեսնես նրան լեռան գագաթին,
Ուր սպասում է նա ժպտուն ու խնդուն»։

49Եվ ես. «Տե՛ր իմ, ջանանք մի քիչ շտապել,
Զի ես արդեն, առաջվա պես չեմ հոգնում,
Եվ լեռն էլ, տե՛ս, իր շվաքն է արձակել»։

52«Այսօր ինչքան մենք կարող ենք կընթանանք,—
Պատասխանեց առաջնորդըս,— բայց ուղին
Այնքան հարթ չէ, որ հեշտությամբ բարձրանանք։

55Վեր գնալիս մի անգամ էլ կտեսնես
Ելքն արևի, որ արդ թաքչած է լանջին,
Այնպես որ դու շվաք անել կարող չես։

58Բայց, տես, այնտեղ լուռ նստել է մի հոգի
Եվ հայացքը մեր վրա է բևեռել,
Նա ցույց կտա մեզ կարճ ուղին վերելքի»։

61Մենք մոտեցանք։ Լոմբարդացի հոգի դու,
Քո կեցվածքը ինչքան վես էր ու խրոխտ,
Քո նայվածքը ինչքան լուրջ էր ու ազդու։

64Նա նստած էր միայնակ ու լուռումունջ,
Եվ հայացքով հետևում էր մեզ այնպես,
Ինչպես գետնին հանգչող առյուծն անմռունչ։

67Վիրգիլիոսը մատչեց նրան ու հարցրեց,
Թե որտեղ է հարմար ուղին վերելքի.
Բայց այդ հարցին նա պատասխան չտվեց,

70Այլ հարցրեց, թե ովքեր և որ երկրից ենք.
Քաղցր առաջնորդս հենց որ ասաց «Մանտուայից»
Նա որ այդպես ինքնամփոփ էր և աննենգ,

73Անմիջապես տեղից ելավ գոչելով.
«Օ՛ մանտուացի, Սորդելլոն եմ, երկրացիդ»։
Եվ երկուսով պինդ փարվեցին կարոտով։

76Օ՛ ցավերի օջախ, ստրո՛ւկ Իտալիա,
Դու անղեկ նավ ահեղասաստ հողմերում,
Դու պղծանոց, ոչ տիրուհի վեհազնյա։

79Այն սեգ հոգին իր սիրասուն հայրենյաց
Քաղցրահնչուն անունը լոկ լսելով
Ընդունեց իր քաղաքացուն գրկաբաց։

82Մինչդեռ քեզ մոտ բնակիչներդ անդադրում
Պատերազմում ու բզկտում են միմյանց,
Նրանք, որ նույն շրջապատում են ապրում։

85Նայի՛ր, թշվա՛ռ, քո ափերը ծովանիստ,
Ապա նայիր քո ծոցի մեջ, կա՞ արդյոք
Մի անկյուն, որ լինի խաղաղ ու հանգիստ։

88Ի՞նչ օգուտ որ Հուստինիանոսը կազմեց
Սանձ քեզ համար, եթե թամբըդ թափուր է.
Առանց դրան ամոթըդ չէր լինի մեծ։

91Օ՛ դուք, որոնց պարտքն էր հոգվույն նվիրվել
Եվ Կեսարին թողնել թամբին նստելու,
Ինչպես Աստված հրահանգ է ձեզ տվել,

94Տեսեք ինչպես հեստ, անզուսպ է դարձել ձին,
Անկուշելով խթանները այն օրից,
Երբ ձեր ձեռքը դուք մեկնեցիք իր սանձին։

97Եվ դու, Ալբե՛րտ գերմանացի, դու որ արդ
Թողլքել ես ապերասան այս ձիուն,
Որին սանձել քո վրա էր ընկնում պարտ,

100Թող երկնքից արդար պատիժ շուտ տեղա
Ցեղիդ վրա և այնպես խիստ ու ցայտուն,
Որ դրանից քո հաջորդը դողդողա.

103Վասնզի դու և քո հայրը թույլ տվիք,
Որ անապատ դառնա այգին կայսրության,
Իսկ դուք ձեզ մոտ հարստության դիզեցիք։

106Արի՛, անփո՛ւյթ, և տես ինչ է կատարված.
Կապպելլետտիք, Ֆիլիպպեսկիք, Մոնալդիք
Ու Մոնտեկկիք ճնշված են կամ հալածված.

109Արի՛, անգո՛ւթ, և տես տագնապն ահավոր,
Որ կրում են սեպուհներըդ ամենուր,
Արի՛, տես, թե, ինչ օրի է Սանտաֆիորն։

112Տես, թե, ինչպես քո Հռոմը որբացած
Հեծեծում է ու քեզ կանչում ցայգ ու տիվ.
«Օ՜, Կեսա՛ր իմ, ինչո՞ւ ես ինձ դու լքած»։

115Տե՛ս, թե մարդիկ ինչպե՛ս սիրում են իրար.
Եվ եթե, դու չես խղճում մեզ, գեթ արի,
Որ ամաչես քո համբավից ոտնահար։

118Ո՛վ Տեր, եթե ներելի է, ինձ թույլ տուր
Հարցնելու քեզ, որ խաչվեցիր մեզ համար,
Մի՞թե արդար աչքերդ ուղղված են այլուր,

121Թե՞ խորհուրդիդ անդունդի մեջ անհատակ
Պատրաստում ես դու մեզ համար մի բարիք,
Որ մեր միտքը ըմբռնելու չէ ատակ։

124Զի տիրում են ողջ քաղաքներն Իտալիո
Բռնակալներ, և ամեն մի սինլքոր
Կուսակցելով դառնում է մի Մարկելլո։

127Իմ Ֆլորենցիա, դու կարող ես լինել գոհ
Այս գայթումից, որ բնավ չի դիպչում քեզ,
Շնորհիվ քո ժողովրդի ողջախոհ։

130Շատեր ունեն արդարությունը սրտում,
Բայց զգույշ են այն երևան բերելու։
Իսկ ժողովուրդդ այն ունի լոկ իր շրթում։

133Շատեր խույս են տալիս գործից հանրային,
Իսկ ժողովուրդդ ինքնակոչ ու փութաջան
Բղավում է. «Բեռը բարձեք իմ մեջքին»։

136Արդ, դու հրճվիր, դրա համար պատճառ կա.
Դու հարուստ ես, դու խաղաղ ես, դու խելոք.
Թե ես ճիշտ եմ, իրավիճակն է վկա։

139Սպարտան ու Աթենքը, որ հին ու կիրթ
Օրենքներ ու վարչակարգեր ունեցան,
Համեմատած քեզ հետ, եղան սին ու բիրտ.

142Դու այնքան նուրբ վարչաձևեր ես գտնում,
Որ այն, ինչ որ հոկտեմբերին փորձում ես,
Նոյեմբերի մինչև կեսն էլ չի հասնում։

145Կարճ շրջանում, հիշի՛ր, քանի անգամ դու
Փոփոխել ես օրենք, դրամ, կարգ ու սարք
Եվ նորոգել գործիչներըդ աչքառու։

148Եվ եթե դու դեռ խելք ունես դատելու,
Կտեսնես, որ նման ես այն հիվանդին,
Որ անկարող մահճում հանգիստ գտնելու,

151Շրջշրջվում է ի դարմանում իր ցավին։

Երգ յոթերորդ

1Ջերմ ու զվարթ ողջագուրանքն երկուստեք
Երբ կրկնվեց մի քանի հեղ, Սորդելլոն
Ետ քաշվեց ու հարցապնդեց. «Դուք ո՞վ եք»։

4Առաջնորդըս այնժամ տվեց պատասխան.
«Ես Վիրգիլն եմ և զրկվեցի երկնքից
Չունենալու համար հավատ իսկական։

7Երբ հոգիներն արժանընտիր և անեղծ
Դեռ այս լեռնով չէին ելնում առ Աստված,
Օկտավիանոսն իմ ոսկորները թաղեց»։

10Ինչպես նա, ով համակվում է զարմանքով,
Երբ տեսնում է հանկարծ մեկին չսպասված,
Եվ ասում է՝ «Նա է, թե չէ» վարանքով,

13Այսպես ապշեց ու կարկամեց այն հոգին,
Եվ երկյուղած մոտենալով վարպետիս,
Նորից նրան ողջագուրեց կաթոգին։

16«Օ՛ դու,— ասաց,— լատինների փառք պայծառ,
Որ մեր լեզուն ճոխացըրիր մեծապես
Եվ ծննդյան վայրիս պարծանքը դարձար,

19Ո՞ր շնորհքիս համար եմ ես տեսնում քեզ։
Թե արժան եմ քո խոսքերը լսելու,
Ասա խնդրեմ՝ դու Դժոխքի՞ց ես եկել»։

22Վիրգիլիոսը պատասխանեց. «Դժոխքի
Պարունակաց միջով այստեղ եմ եկել,
Աջակցությամբ մի զորության երկնքի։

25Ոչ անելուս, այլ չանելուս համար լոկ
Ես զրկվեցի վեհ Արևից քո տենչած,
Որին շատ ուշ ճանաչեցի ես իրոք։

28Ցածում տեղ կա, ուր տխուր է խավարից,
Ոչ տանջանքից, և ողբերն անդ չեն հնչում
Իբրև ճիչ, այլ իբրև հառաչ վշտալից։

31Ես այնտեղ եմ մանուկների հետ անմեղ,
Որոնք ընկան ժանիքների մեջ մահվան,
Դեռ չազատված սկզբնական մեղքից մեր։

34Ես այնտեղ եմ այն մարդկանց հետ բարեծին,
Որ չիմացան լավությունները երեք,
Իսկ մյուսները իմացան ու պահեցին։

37Բայց եթե դու ճամփան գիտես՝ ցույց տուր մեզ,
Որպեսզի շուտ կարողանանք հասնել անդ,
Ուր բացվում է Քավարանի դուռը մեծ»։

40Եվ Սորդելլոն. «Ես անարգել կարող եմ
Շրջել, ելնել այս լանջերով ստորին,
Ուստի որքան կարող եմ, քեզ կուղեկցեմ։

43Բայց օրը, տե՛ս, տարաժամել է արդեն,
Եվ գիշերով կարելի չէ բարձրանալ.
Արդ լավ է, որ գտնենք կայան մի աստեն։

46Այստեղ աջ կողմ կան հոգիներ անհամար.
Եթե կուզես, քեզ կտանեմ նրանց մոտ,
Նրանց տեսնելն հաճելի է քեզ համար»։

49Վարպետս հարցրեց. «Ինչպե՞ս, եթե մեկն ուզեր
Վեր բարձրանալ աղջամուղջի ժամանակ,
Չէ՞ր կարենա, և կամ մեկը կարգելե՞ր»։

52Եվ Սորդելլոն մատով քաշեց գիծ գետնին,
Ապա ասաց. «Երբ արևը մայր մտնի,
Դու չես կարող անցնել գծից այս անդին։

55Բարձրանալուն խանգարում է լոկ մի բան —
Գիշերային մթությունը անթափանց.
Դա է միայն արգելակում ձեր ճամփան։

58Բայց քանի լույսն հորիզոնի տակ է արդ,
Կարելի է շրջագայել ստորև,
Կամ դեգերել շուրջը լեռան կորնթարդ»։

61Այնժամ տերըս, որին զարմանք էր պատել,
Ասաց. «Ուրեմն հիմա դու մեզ տար այնտեղ,
Ուր, ասացիր, հաճելի է կանգ առնել»։

64Մենք մեր տեղից դեռ շատ չէինք հեռացել,
Երբ տեսա, որ լեռան մեջ կար մի հատված,
Ուր գոգավոր մի հովիտ էր գոյացել։

67Ստվերն ասաց. «Հիմա այնտեղ գնանք մենք,
Որտեղ լեռան գոգը հովիտ է կազմել,
Եվ այնտեղ էլ արշալույսին կսպասենք»։

70Ոչ իրոք թեք, ոչ իրոք հարթ մի դարափ
Մեզ տարավ դեպ այն հովիտը գոգավոր,
Որտեղ եզրը ցածրանում էր կիսով չափ։

73Ոսկին, արծաթն ու ծիրանին կարմրորակ,
Լուրթ լեղակն ու եբենոսը պաղպաջուն,
Թարմ զմրուխտը նոր բեկանված ժամանակ,

76Բոլորն իրենց գույնով պիտի զիջեին
Այս ծմակի դալարիքին ու ծաղկանց,
Ինչպես խղճուկ բանը զիջում է ճոխին։

79Բնությունն այստեղ շռայլել էր ոչ միայն
Պես պես թույրեր, այլև բույրեր պեսպիսի,
Կազմելով մի բուրմունք նոր ու աննման։

82Այդ հովտի մեջ ծաղկածիծաղ ու հուռթի
Նստած էին առանձնացյալ հոգիներ,
Որոնք երգում էին՝ «Ողջ լեր, թագուհի»։

85«Մինչ արևը դեռ իր մահճին չի հասել,—
Վերսկսվեց մեզ ուղեկցող մանտուացին,—
Մենք կարող ենք այստեղ հանգիստ սպասել։

88Այս բարձունքից ավելի լավ կարող եք
Տեսնել դեմքերն ու շարժումներն ամենքի,
Քան թե հովտում նրանց միջև գտնվեք։

91Ահա նա, ով բոլորից բարձր է նստել,
Եվ չի երգում մյուսների հետ միասին,
Գիտակցելով որ պարտքը զանց է առել,

94Ռոդոլֆ կայսրն, որը կարող էր բուժել
Վերքերն այն, որ սպանեցին Իտալիան,
Իսկ արդ նրան վերածնելն ուշ է էլ։

97Նա, ով կայսրին մխիթարել է ջանում,
Վարեց երկիրն, ուր ծագում է ջուրն այն որ
Մոլտան Էլբա, իսկ Էլբան ծով է տանում։

100Օտտոկարն է, որ հասակում մանկամարդ
Շատ ավելի արժեր, քան թե իր որդին՝
Վենցեսլավը, որ չափահաս մարդ է արդ։

103Եվ Քթիկն այն, որ խոսում է սերտ կերպով
Մեկի հետ, որ հեզահամբույր դեմք ունի,
Մարտում ընկավ շուշանները պղծելով։

106Տեսեք ինչպես նա իր կուրծքն է միշտ թակում։
Նայեք մյուսին, որ իր այտը հենել է
Ձեռքի ափին և հառաչ է արձակում։

109Գաղղիո ցավի հայրն ու աներն են նրանք,
Գիտեն նրա կյանքը պիղծ ու ամբարիշտ,
Դրանից է նրանց վիշտն ու տվայտանք։

112Իսկ այն մեկը, որ հաղթանդամ է կարի
Եվ երգում է Քթեղի հետ համաձայն,
Ամեն դեպքում եղավ արի ու բարի։

115Թե նրանից հետո մնար թագավոր
Այն պարմանին, որ ետևումն է նստած,
Նա կունենար, անշուշտ, ժառանգ պատվավոր,

118Ինչպիսին նա ամենևին չունեցավ.
Ճիշտ է Յակոբն ու Ֆեդերիկն են արքա,
Բայց նրանցից լավ ժառանգորդ դուրս չեկավ։

121Հայրական լավն հազվադեպ է երևում
Սերունդի մեջ, և այդպես է կամում Նա,
Ով լավ ձիրքերն ինքն է միայն պարգևում։

124Խոսքս ուղղված է Արագոնցուն ոչ սակավ,
Քան Քթեղին, որ ձայնակցում է նրան,
Զի Պրովանսն ու Պուլյան հեծում են տակավ։

127Որդին հորից այնքան պակաս է, որքան
Բեատրիչն ու Մարգրիտն իրենց ամուսնով
Քիչ պարծելու հիմք ունեն, քան Կոստանցան։

130Տեսեք այնտեղ նստած մենակ ու ազատ
Անգլիայի արքա Հենրիկը խոնարհ.
Սա ունեցավ ավելի լավ պայազատ։

133Նա, որ նստած է մյուսներից մի քիչ վար,
Հայացքը վեր, Գուլյելմ մարկիզն է հույժ վես,
Որի համար ծագած մարտից զինավառ

136Արտասվեցին Մոնֆերրատն ու Կանավեզ»։

Երգ ութերորդ

1Արդեն ժամն էր երեկոյան զովասուն,
Երբ նավորդող ուղևորները հուզված,
Հրաժեշտ են տալիս անձանց սիրասուն,

4Երբ պանդուխտը վերապրում է հույզ ու դող՝
Զանգակատան ղողանջները լսելով,
Որոնք կարծես ողբում են օրը մեռնող,

7Երբ այլևըս չլսելով ոչ մի ձայն,
Սկսեցի դիտել մեկին, որ կանգնած,
Ունկնդրություն էր աղերսում լռելյայն։

10Կցելով ու բարձրացնելով ձեռքերն իր,
Նա հայացքը ուղղեց դեպի արևելք,
Կարծես ասեր. «Աստվա՛ծ, հույս իմ անպատիր»։

13«Վախճան լուսոյ» երգեց այնքան ջերմեռանդ,
Այնպես անուշ ու դաշնոլոր շեշտերով,
Որ ինձանից ես վերացա հիախանդ։

16Իսկ մյուսները նույն ավաչով դաշնային
Ձայնակցեցին նրան ամբողջ օրհներգում,
Աչքերն ուղղած դեպի գնդերն երկնային։

19Արդ, ընթերցո՛ղ, ճշմարտության հառիր ուշդ.
Այստեղ քողը այնքան նուրբ է ու բարակ,
Որ թափանցել խորքը դյուրին է անշուշտ։

22Երգից հետո հոգիներն այն վեհաշուք
Սպասեցին երկյուղած ու անձկագին,
Վեր նայելով կարկամ, անխոս, անշշուկ։

25Ես տեսա որ հանկարծ իջան բարձրերից
Երկու հրեշտակ երկու փայլուն սրերով,
Որոնք ծայրատ էին և զուրկ սայրերից։

28Նրանց հանդերձն, ինչպես տերև նորաբույս,
Բաց կանաչ էր, և նույներանգ թևերի
Թափհարումից ծածանվում էր հողմահույզ։

31Մեկը թռավ ու կանգ առավ մեր կողմում,
Մյուսը իջավ հովտի եզրին հակադիր,
Այնպես որ այն խումբը մնաց մեջտեղում։

34Տեսնում էի նրանց ծամերը դեղձան,
Բայց աչքերըս շլացան ու մթնեցին
Նրանց դեմքի փայլակումից շողացան։

37«Նրանք իջան շրջանակից Մարիամա,—
Ասաց Սորդելլն,— այս հովիտը պահելու
Ընդդեմ օձի, որ գալու է հենց հիմա»։

40Չիմանալով թե որ կողմով սա կգա,
Շուրջըս դարձա և, սարսափը իմ սրտում,
Հավատարիմ առաջնորդիս պինդ կպա։

43Եվ Սորդելլոն հարեց. «Հայտնի մարդկանց քով
Իջնենք հիմա և զրուցենք նրանց հետ.
Նրանք պիտի ձեզ ընդունեն հաճույքով»։

46Ես երեք քայլ հազիվ էի ցած իջել,
Երբ տեսա, որ ինձ էր նայում մի հոգի,
Ասես թե նա ուզում էր ինձ ճանաչել։

49Այն պահն էր, երբ օդն սկսում էր մթնել,
Բայց ոչ այնքան, որ արգելեր տեսնելու
Նրան, որին առաջ չէի նկատել։

52Մենք ընդառաջ եկանք իրար դեմ առ դեմ։
Որքան «գոհ եմ, Նինո, ազնիվ դատավոր,
Որ չես ընկել հոգիների մեջ դժխեմ։

55Ողջունելուց հետո իրար փութեռանդ,
Նա ինձ հարցվեց. «Երբվանի՞ց ես դու եկել
Տար ափերից ստորոտը այս լեռան»։

58«Ես եկել եմ այս առավոտ, շատ մռայլ
Մի տեղանքով,— ասացի ես.— ես ողջ եմ,
Բայց հոգում եմ կյանքի մասին հանդերձյալ»։

61Երբ ես տվի այս խոսքերով պատասխան,
Սորդելլոն ու Նինոն ետ֊ետ քաշվեցին,
Հանկարծակի շշմած մարդկանց ճիշտ նման։

64Մեկը նայեց Վիրգիլին, մյուսը՝ մեկին,
Ոք նստած էր, զարմանահար գոչելով.
«Վե՛ր կաց, Կուրրա՛դ, նայի՛ր Տիրոջ ընտրյալին»։

67Եվ ապա ինձ. «Հանուն շնորհի առանձին,
Որի համար դու պարտական ես նրան,
Ով ծածկում է իր պատճառներն առաջին,

70Ջովաննայիս ասա, երբ դու ետ դառնաս,
Որ ինձ համար աղոթք ուղղի առ երկինք,
Ուր լսում են անմեղներին հանապազ։

73Նրա մայրը էլ հազիվ թե ինձ հիշի,
Քանի որ նա փոխեց քողն իր սպիտակ,
Որի համար թշվառն անշուշտ կտուժի։

76Օրինակով այդ հասկանալ չէ դժվար,
Թե որքան է սերը տևում կնոջ մեջ,
Եթե գգվանքն այն չի պահում հաճախ վառ։

79Եվ տոհմային նշան իժը Միլանի
Նրա դամբանն այնպես պիտի չպճներ,
Ինչպես կաներ աքաղաղը Գալլուրի»։

82Այսպես ասաց, ունենալով իր դեմքին
Դրոշմը այն արդարացի զայրույթի,
Որ չափով է բորբոքում մաղձը ներքին։

85Աչքերս ուղղել էի այն կողմն երկնքի,
Ուր աստղերը ծանր են շարժում մյուսներից,
Ինչպես անվակն ավելի մոտ առանցքի։

88Եվ տերըս ինձ. «Ո՞ւր ես նայում դու, որդյա՛կ»։
Եվ ես. «Երեք ջահերին եմ նայում այն,
Որ շողում են լրության մեջ բովանդակ»։

91Եվ նա ասաց. «Չորս աստղերն այն լուսազարդ,
Որ դու տեսար այս առավոտ, իջել են,
Եվ նրանց տեղ այս երեքն են ելել արդ»։

94Իսկ Սորդելլոն նրան քաշեց, ասելով.
«Նայի՛ր այնտեղ, ահա ոսոխը մեր ժանտ»։
Եվ ցույց տվեց անմիջապես այն մատով։

97Այն կողմից, ուր հովիտը չէր պատնեշված,
Մտավ մի օձ, նման գուցե այն օձին,
Որ Եվային տվեց պտուղն արգելված։

100Պիղծ սողունը միջով ծաղկանց ու խոտի
Սողոսկում էր, մերթ ցցելով գլուխն իր,
Մերթ լիզելով իր կռնակը զազրոտի։

103Ես չտեսա,— և այդ մասին չեմ խոսի,—
Թե երկնային սակռերն ինչպես սլացան,
Բայց լավ տեսա խոյացումը երկուսի։

106Հենց որ լսեց թևահարումը ուժգին,
Օձը փախավ, և հրեշտակները երկու
Վերադարձան իրենց տեղերը նախկին։

109Իսկ այն հոգին, որը մեզ մոտ էր եկել,
Այն խոյանքի ու գրոհի ժամանակ
Ամենևին չդադարեց ինձ նայել։

112«Իցիվ թե քեզ երկինք տանող լույսն անմուղտ,—
Դիմեց նա ինձ,— քո մեջ գտներ այնքան կամք,
Որքան հարկ է հասնելու գահը զմրուխտ.

115Եթե ստույգ ու հավաստի լուր ունես
Վալդիմագրի մարզի մասին, ասա՛ ինձ,
Քանզի այնտեղ իշխանավոր եղա ես։

118Մալասպինա Կուրրադո եմ ես կոչվում.
Ավագը չեմ, բայց սերում եմ նրանից.
Մերոնց հանդեպ փույթըս այստեղ եմ քավում»։

121«Օ՜,— ասացի,— ես չեմ եղել մարզում ձեր.
Բայց կա՞ արդյոք Եվրոպայում մի անկյուն,
Որտեղ նրա անունն հայտնի չլիներ։

124Եվ համբավը, որ պատիվ է ձեր տոհմին,
Հռչակել է մարզպետներն ու մարզը ձեր.
Այնտեղ չեղողն անգամ գիտե այդ մասին։

127Երդվում եմ ձեզ իմ կենդանի հավատով,
Որ ձեր ազնիվ տոհմը հավետ կփայլի
Վեհանձնության և քաջության զարդերով։

130Վարքն ու բարքը նրան այնպես են օժտել,
Որ թեպետ և աշխարհ շեղվել է ճամփից,
Նա կընթանա շիտակ ճամփով իր ընտել»։

133Եվ նա. «Նախքան հեռանալըդ իմացիր.
Արևն յոթ հեղ չի հանգչելու իր մահճում,
Որտեղ խոյը տարածել է ոտներն իր,

136Երբ մեր մասին քո կարծիքը այդ ազնիվ
Քո գլխի մեջ ավելի պինդ կմեխվի,
Քան մարդկային ամեն զրույց ու հաշիվ,

139Եթե ընթացքն իրադրության չփոխվի»։

Երգ իններորդ

1Վաղնջական Դիթոնի հարճը չքնաղ,
Դուրս պրծնելով իր սիրածի թևերից,
Պայծառացնում էր արևելքը խաղաղ։

4Շողշողում էր նրա ճակատն ակներով,
Շարված ձևովն այն կենդանու սառնարյուն,
Որը մարդուն հարվածում է ագիով.

7Եվ Գիշերը, բարձրանալով դեպի վեր,
Հորիզոնում ընթացել էր երկու քայլ,
Իսկ երրորդին խոնարհում էր իր թևերն.

10Երբ ես, որ դեռ մարմնով էի հողածին,
Քնից հաղթված ընկա վրան սեզերի,
Որտեղ նստած էինք հինգըս միասին։

13Այն ժամին, երբ այգը մոտ է բացվելուն,
Ծիծեռնակը տխուր երգեր է ծվում,
Գուցե իր հին դժբախտությունն հիշելուն,

16Երբ մեր միտքը, ազատվելով առօրյա
Իր խոհերից և մարմնական պետքերից,
Դառնում է մի բախտագուշակ համարյա,

19Երազիս մեջ կարծես տեսա երկնքում
Ոսկեփետուր, սավառնաթև մի արծիվ,
Որ իջնելու, որս անելու էր միտում։

22Ինձ թվաց թե այնտեղ էի, ուր հանկարծ
Գանիմեդին առևանգեց մի արծիվ
Եվ բարձրացրեց նրան ատյանն երկնակաց։

25Ես խորհեցի. «Գուցե միայն այդտեղ նա
Սովորություն ունի որսի իջնելու.
Գուցե այլուր որս անելու չի գնա»։

28Բայց նա մի քիչ պտտվելով իմ վերև,
Վար սլացավ շանթի նման ահարկու
Եվ ինձ տարավ հրեղեն գունդը մինչև։

31Այնտեղ ես և նա այրվեցինք միասին.
Եվ տեսլական հուրը այնպես ինձ կիզեց,
Որ իմ քունը և երազը կասեցին։

34Այնպես ինչպես Աքիլլեսը սթափված՝
Պտտացրեց շուրջը աչքերը շլմոր,
Չիմանալով թե որտեղ էր ինքն ընկած,

37Երբ Քիրոնից վերցնելով մայրը նրան՝
Քնաթաթախ տեղափոխեց Սքիրոս,
Ուրկից նրան հետո հույները տարան.

40Այսպես էի, երբ զարթնեցի իմ քնից,
Գունաթափված հար և նման այն մարդու,
Ում արյունը սառ է կապում սոսկումից։

43Կողքիս միայն Վիրգիլիոսն էր մնացել.
Արևն արդեն երկու ժամ է ծագել էր,
Իսկ իմ դեմքը դեպի բաց ծով էր դարձել։

46«Մի՛ վախենա,— ինձ ասաց տերն իմ արգո,—
Վստահ եղիր, մենք եկել ենք տեղը բուն.
Թող չպակսի, այլ թող աճի ուժը քո։

49Ահա արդեն մենք հասել ենք Քավարան.
Ահա նրան շրջապատող դարը թեք.
Ահա մուտքը, որ խրամի է նման։

52Լուսադեմին, որ նախորդում է օրվան,
Երբ դու հոգով քնել էիր խորապես
Այն ծաղկազարդ հովիտի մեջ հոտևան,

55Մի կին եկավ և ասաց. «Ես Լուչիան եմ.
Այս քնածին թողեք տանեմ ես ինձ հետ.
Այսպես պիտի նրա ճամփան հեշտացնեմ»։

58Նա քեզ վերցրեց հոգիներից փառակից.
Եվ երբ արդեն բացվեց լույսը տվնջյան,
Քեզ փոխադրեց, ես էլ եկա ետևից։

61Քեզ բերեց աստ և աչքերով իր չքնաղ
Ինձ ցույց տվեց Քավարանի մուտքը բաց.
Հուսկ չքացավ երազիդ հետ անհապաղ»։

64Ինչպես նա, ով նախ լինում է վարանոտ,
Բայց իր ահը վստահության է փոխում,
Երբ լինում է իրողությանը ծանոթ,

67Այսպես եղա, ինձ պահելով անայլայլ.
Առաջնորդըս այնժամ ելավ դարն ի վեր,
Ես էլ նրան հետևեցի քայլ առ քայլ:

70Այժմ, ընթերցո՛ղ, բարձրացնում եմ նյութս համեստ.
Հետևաբար մի՛ զարմանար, եթե արդ
Իմ նոր նյութին ես ընձեռեմ նոր արվեստ։

73Մենք մոտեցանք, և այնտեղ, ուր նախապես
Ինձ խրամ էր երևացել շատ հեռվից,
Ինչպես ճեղք, որ պատն անում է երկու կես,

76Տեսա մի դուռ և տակն երեք բազրոտներ,
Մեկը մյուսից այլազանվող գույներով,
Եվ մի պահնորդ, որ ոչինչ չէր խոսում դեռ։

79Երբ նայեցի քիչ ավելի մոտիկից,
Տեսա նրան նստած վերին բազրոտին,
Դեմքն այնպես վառ, որ շլացա դրանից։

82Ձեռքին ուներ մերկացըրած մի սուսեր,
Որ այնպես էր ցոլարձակում դեպի մեզ,
Որ աչքերըս նրան ուղղելս ի զուր էր։

85«Ի՞նչ եք ուզում, դուք այդտեղից ասացեք,—
Դիմեց նա մեզ։— Ո՞վ է բերել ձեզ այստեղ.
Նայեցեք որ այստեղ գալուց չտուժեք»։

88«Երկնի մի կին այս բաներին իրազեկ,—
Պատասխանեց իմ առաջնորդը նրան,—
Նոր մեզ ասաց. «Դուռն այնտեղ է, գնացե՛ք»։

91«Եվ նա էլ թող աջակցի ձեր քայլերին,
Շարունակեց բարապանը բարեկիրթ,—
Արդ մոտեցեք մեր սանդուղքի մատներին»։

94Մենք մոտեցանք, աստիճանը առաջին
Ճերմակ, ողորկ մարմարից էր մաքրափայլ,
Ուր իմ դեմքը հայելացավ անդստին։

97Երկրորդը, որ ուներ մթին ու գորշ գույն,
Կոշկոռոտուն ու հրախանձ քարից էր,
Ճաքած լայնքով ու երկայնքով իր ողջույն։

100Իսկ երրորդը, որ վերևում էր ընկած,
Պորփյուրից էր, սակայն այնպես վառ կարմիր,
Ինչպես արյունն երակներից նոր ժայթքած։

103Իր ոտները սրա վրա էր դրած
Բարապանը՝ նստած դռան լայն շեմին,
Որ կարծես թե ադամանդից էր կռած։

106Առաջնորդըս, իմ ցանկությամբ անձկակեզ,
Այդ սալերով ինձ բարձրացրեց, ասելով.
«Հեզիկ հայցիր, որ բաց անի դուռը քեզ»։

109Ես, երկյուղած, սուրբ ոտներին նետվեցի.
Խնդրեցի, որ դուռը բանա գթությամբ,
Բայց նախ երեք անգամ կուրծքըս ծեծեցի։

112Նա իմ ճակտին յոթը Մ֊եր գծագրեց
Սուրի ծայրով և ասաց. «Երբ ներս մտնես,
Դու կջանաս քո այդ վերքերը մաքրել»։

115Նրա հագած հանդերձն ուներ մոխրալի
Չոր հողի գույն, և հանդերձի ներքևից
Նա դուրս հանեց երկու տեսակ բանալի —

118Մեկը ոսկե, իսկ մյուսը արծաթե։
Եվ այդ երկու բանալիքով նա բացավ
Դուռը այնպես, որ գոհ եղա ի սրտե։

121«Երբ մեկը այս բանալիքից խաթարվի
Եվ փականքում չպտտվի այնքան լավ,—
Ասաց նա մեզ,— այս դուռը չի բաց արվի։

124Մեկն ավելի թանկարժեք է ու հարգի.
Սակայն մյուսն էլ խելք ու փորձ է պահանջում,
Քանզի նա է քանդում հանգույցը մեղքի։

127Ինձ Պետրոսը դրանք հանձնեց, ասելով,
Որ չմերժեմ դուռը բառնալ միշտ նրանց,
Որոնք այստեղ կգան անկեղծ զղջումով»։

130Հուսկ հրելով փեղկերը սուրբ դարպասի,
Ասաց. «Մտեք, բայց ձեզ հայտնեմ նախապես,
Որ ով շուռ գա ու ետ նայի՝ կարտաքսվի»։

133Եվ ահա երբ նվիրական այն դռան
Հաստատակուռ և հնչական մետաղե
Փեղկերն իրենց ծղխնիների վրա դարձան,

136Տարպեան ժայռը ոչ այնպես սուր ճռնչաց,
Երբ Մետելլոն նրա մուտքից հեռացվեց,
Որով պարպվեց գանձը այնտեղ պահպանված։

139Երբ ներս մտա, լսեցի ձայնը թնդուն
«Զքեզ Աստուած գովաբանեմք» օրհներգի,
Որ երգվում էր ավաչներով թրթռուն։

142Իմ լսածը շատ նման էր այն երգին,
Որ երգվում է ձայնով կերկեր ու դողդոջ,
Ուղեկցությամբ երգեհոնի նվագին,

145Ուր բառերը մերթ լսվում են և մերթ ոչ։

Երգ տասներորդ

1Երբ ներս մտանք շեմից դռան փրկության,
Որ սակավ է բացվում սիրուց ախտավոր,
Որ պատճառ է դառնում մարդկանց կորստյան,

4Նա շխկոցով նորից փակվեց մեր ետև,
Եվ եթե ես ետ դառնայի նայելու,
Ի՞նչ չքմեղանք կունենայի արդարև։

7Մենք բարձրացանք ժայռամիջյան մի անցքով,
Որի բարձըր պատերն երկու կողմերում
Ասես ծփում էին ամբողջ երկայնքով։

10«Այստեղ պետք է լինենք ճկուն ու ճապուկ,—
Ասաց տերըս,— որպեսզի մենք մոտենանք
Մերթ այս որմին, մերթ այն որմին խուսափուկ»։

13Եվ դա այնքան մեր քայլերը համրացրեց,
Որ մենք դեռ այն արահետից դուրս չեկած՝
Լուսնի մահիկն իր տեղն հասավ ու հանգչեց։

16Երբ մենք ազատ բացաստանը դուրս եկանք,
Անդ, ուր լեռը դեպի ետև է քաշվում,
Ես արդեն իսկ զգում էի հույժ խոնջանք.

19Եվ երկուսս էլ, չիմանալով մեր ճամփան,
Կանգ առանք մի բոլորաձև հարթակում,
Որ անկուռ էր լեռնագոտու պես խոպան։

22Այդ բոլորակն իր եզերքից արտաքին
Մինչև ոտքը դարավանդի բարձրաբերձ՝
Հավասար էր երեք մարմնի մարդկային.

25Եվ իմ աչքը որքան հասնել կարող էր
Թե դեպի ձախ, թե դեպի աջ ուղղությամբ,
Բոլորակն այս ամենուր նույն լայնքն ուներ։

28Անդ դեռ մի քայլ առաջ չէինք գնացել,
Երբ դիտեցի, որ եզրապատը լեռան,
Որ, ուղղաձիգ, կարելի չէր մագլցել,

31Մաքրամաքուր ու պաղպաջուն կճից էր,
Լի այնպիսի քանդակներով, որոնց մոտ
Պոլիկլետ չէ, բնությունն իսկ կզիջեր։

34Հրեշտակը, որ երկիր իջավ ու բերավ
Երկար դարեր հայցված պատգամն հաշտության,
Որ մարդկության համար երկինքը բացավ,

37Երևում էր այստեղ այնքան համոզկեր,
Այնքան ճշգրիտ ու կենդանի քանդակված,
Որ կարծս թե լիներ խոսուն մի պատկեր։

40Կերդվեի, որ նա ասում էր «Ողջոյն քեզ»,
Դիմելով այն կույսին օրհնյալ ու խոնարհ,
Որ բաց արեց դուռը սիրո երկնակեզ։

43Իսկ վերջինըս քանդակի մեջ ասում էր՝
«Աւասիկ կամ աղախին Տեառն» այնքան պարզ,
Որքան մոմում դրոշմված մի պատկեր։

46«Քո հայացքը լոկ մի տեղի մի՛ ուղղիր»,—
Ասաց բարի վարպետըս, որ կանգնած էր
Իմ այն կողմին, ուր մարդ ունի սիրտը իր։

49Հայացքս այնժամ ես շեղեցի, և այն կողմ,
Ուր կանգնած էր առաջնորդըս, ես տեսա
Կույս Մարիամի ետև ուրիշ մի դրոշմ,

52Որ կուճի մեջ դրվագված էր հայտնապես.
Եվ Վիրգիլին շրջանցելով մոտեցա,
Որպեսզի այն ավելի լավ տեսնեմ ես։

55Այդ քանդակը պատկերում էր ճշտորեն
Սուրբ տապանը քաշող սայլը եզներով,
Որ դեռ վախ է ազդում մարդուն անօրեն։

58Սայլի մոտ մի երգչախումբ էր երևում,
Որի մասին աչքս ասում էր՝ «Երգում են»,
Իսկ ականջըս ասում էր՝ «Ոչ, չեն երգում»։

61Նմանապես խունկի ծուխի մասին այն,
Որ իսկությամբ ներկայացված էր այնտեղ,
Քիթս ու աչքերս իրար չէին համաձայն։

64Սուրբ տապանի առջևից էր ընթանում
Սաղմոսերգուն, կաքավելով կայթ ի կայթ,
Որ արքային ամենևին չէր սազում։

67Ճիշտ դիմացը ապարանքի մի խոշոր
Պատուհանից Մեղքողն ապշած նայում էր,
Ինչպես մի կին ջղագրգիռ ու խոժոռ։

70Այնուհետև կանգնած տեղըս ես թողի,
Մոտից ուրիշ մի պատմություն տեսնելու,
Որ նշված էր հետսակողմում Մեղքողի։

73Անդ նշված էր փառահեղ դեպքն Հռոմյան
Իշխանազնի, որի արարքը ազնիվ
Պատճառ դարձավ Գրիգորի հաղթության.

76Տրայանոս կայսրի մասին եմ խոսում.
Նրա ձիու սանձի մոտ էր մի այրի,
Որ դառնաղի արտասուքներ էր հոսում։

79Շրջապատել էին կայսրին խուռն ու կուռ
Ձիավորներ, որոնց գլխի վերևում
Ծփում էին արծիվները ոսկեհուռ։

82Դժբախտ կինը կայսրին ասում էր կարծես.
«Լսիր, տեր իմ, սպանել են իմ որդուն,
Եվ դու պետք է դրա վրեժը լուծես»։

85Կայսրը նրան. «Մինչև դարձըս սպասիր»։
«Իսկ եթե, տեր, դու այլևըս չդառնա՞ս»,—
Հարցրեց այրին անհամբեր ու վշտակիր։

88Կայսրը նրան. «Պարտքըս հաջորդըս կանի»։
Այրին կայսեր. «Դա ի՞նչ օգուտ քեզ համար,
Զանց ես առնում քո անելիքը քանի»։

91Կայսրը նրան. «Արդ սփոփվիր, ըստ որում
Պարտքըս պետք է ես կատարեմ չմեկնած։
Արդարությունն ու գութն են ինձ թելադրում»։

94Նա, ում համար ոչինչ անհայտ չէ ու նոր,
Հեղինակն է պատկերների այս խոսուն,
Որ մեզ համար անդին են ու անսովոր։

97Մինչ ես հրճվում էի ի տես այս անգյուտ
Պատկերների՝ խոնարհության օրինակ,
Հեղինակված վարպետությամբ անստգյուտ,

100Վարպետս հծծեց. «Տե՛ս այն կողմից գալիս են
Խուռն հոգիներ, դանդաղընթաց քայլերով.
Նրանք, անշուշտ, ելքի ուղին մեզ կասեն»։

103Աչքերըս, որ շոյված էին տեսնելով
Քանդակներն այն նորագյուտ ու հանկուցիչ,
Առաջնորդիս կողմը դարձան շտապով։

106Բայց, ընթերցո՛ղ, թող խոհերը քո բարի
Չվրդովվեն եղանակից այն, որով
Հատուցվում է Աստծուն պարտքը մեղքերի։

109Նայիր ոչ թե տանջանքների ծանրության,
Այլ արդյունքին. դրանք շատ֊շատ կտևեն
Մինչև օրը դատաստանի վերջնական։

112«Վարպե՛տ, հեռվից շարժվողները դեպի մեզ,—
Ասացի ես,— չունեն մարդու կերպարանք.
Չգիտեմ, թե նրանք ինչ են իսկապես»։

115Եվ նա. «Ծանըր տեսակն իրենց տանջանքի
Նրանց այնպես կռացրել է, որ մի պահ
Ես էլ ընկա անձկության մեջ վարանքի։

118Սակայն նայիր ուշադրությամբ դու նրանց,
Որ գալիս են քարերի տակ ծանրաբեռ.
Տե՛ս ինչպես են ծեծում կրծքերը յուրյանց»։

121Ո՛վ մեծամիտ քրիստոնեայքըդ դժխեմ,
Դուք այնքան եք ձեր մտքերով կուրացած,
Որ չեք տեսնում ձեր քայլերը հետադեմ։

124Դուք չգիտե՞ք, որ մենք որդեր ենք նսեմ,
Ծնված թիթեռն այն դառնալու թևավոր,
Որ թռչում է դեպի ատյանը վսեմ։

127Ինչի՞ց եք դուք գոռոզանում ու փքվում.
Չէ՞ որ դուք դեռ միջատներ եք անկատար,
Ինչպես թրթուր, որ թերի է իր կազմում։

130Ինչպես անդրին ձեղունին կամ տանիքին
Ծառայելու համար իբրև հենամույթ,
Կուրքծքը ճկել՝ ճիգով հասցրել է ծնկին,

133Պատճառելով տեսնողին ցավ իրական,
Թեպետև նա իրական չէ, այլ քանդակ,
Այսպես կքած էին մարդիկ վիսական։

136Նքանք կքած էին ավել կամ պակաս,
Ըստ ծանրության իրենց բեռան չարչարող.
Իսկ նա, ով իր բեռն էր կքում հազիվ֊հազ,

139Հառաչում էր. «Ես այլևըս չեմ կարող»։

Երգ տասնմեկերորդ

1«Ո՛վ հայր մեր, որ երկնքի մեջ ես անեղծ,
Ոչ փակվելու, այլ ավելի զեղելու
Սերըդ հանդեպ էակներիդ նախաստեղծ,

4Գովյալ լինի քո զորությունն ու անունն
Ամենայնից և արժանին հատուցվի
Քո սիրույն և իմաստությանը անհուն։

7Պարգևիր մեզ խաղաղությունդ երկնային,
Այլապես մենք այն չենք կարող ձեռք բերել
Համաբոլոր ջանադրությամբ մերային։

10Հրեշտակներըդ ինչպես իրենց կամքը հեզ
Զոհում են քեզ, օրհներգելով «Ովսաննայ»
Այսպես մարդիկ թող կամքն իրենց զոհեն քեզ։

13Տուր մեզ այսօր հանապազորդ մանանան,
Առանց որի անապատում այս դժպիհ
Մենք չենք կարող մի քայլ առաջ ընթանալ։

16Ինչպես բոլոր չարիքները մեր կրած
Ներում ենք մենք, դու ևս ո՛վ մարդասեր,
Թողություն տուր չարիքներին մեր գործած։

19Մեր կորովը, որ դյուրաբեկ է այնքան,
Մի ենթարկիր հին ոսոխի փորձությանց,
Այլ պահպանիր արարքներից մեղմական։

22Թանկագի՛ն Տեր, այս վերջին հայցը արդեն,
Մեզ համար չէ, զի պետք չունենք մենք դրան,
Այլ նրանց, որ դեռ աշխարհում ապրում են»։

25Իրենց և մեզ համար այսպես հայցելով,
Նրանք գնում էին կքած բեռան տակ,
Առավել կամ նվազ տագնապ կրելով,

28Ինչպիսին մարդ մղձավանջումն է կրում.
Եվ տքնությամբ պտտվելով լեռան շուրջ
Աշխարհային մուրն ու մրուրը մաքրում։

31Եթե այսպես են մեզ համար հայցում անդ,
Ի՞նչ չեն կարող նրանց համար աստ անել
Նրանք, ովքեր բարեպաշտ են մանավանդ։

34Հարկ է նրանց օգնել, որ աղտն այսերկրյա
Շուտ լվանան, որպեսզի ջինջ ու թեթև
Կարողանան ելնել երկինքն աստեղյա։

37«Իցիվ թե ձեզ ողորմությունն երկնային
Շուտ թոթափի, որ կարենաք թևածել
Դեպի այնտեղ, ուր ձգտում եք անձկագին։

40Ցույց տվեք մեզ աստ կարճ ուղին վերելքի.
Եվ եթե կան վերելակներ մեկից շատ,
Ցույց տվեք այն, որ նվազ է թեքակի.

43Վասնզի սա, որ ուղեկցում է ինձ հար,
Մահկանացու մարմնի բեռան պատճառով
Ակամայից ծանր է քայլում ու դժվար»։

46Այն խոսքերը, որոնք եղան պատասխան
Այս խոսքերին առաջնորդիս սիրելի,
Թե ում կողմից էին՝ հայտնի մեզ չեղան.

49Բայց մեզ ասվեց. «Եկեք մեզ հետ աջ կողմով,
Եվ քիչ անդին դուք կգտնեք մի շավիղ,
Որով ելնել կարելի է և մարմնով։

52Եվ եթե ես չլինեի կռացած
Այս բեռան տակ, որ սեգ գլուխս է կքում,
Եվ հարկադրում ինձ պահելու դեմքըս ցած,

55Կնայեի դրան, որ ողջ է դեռևս,
Տեսնելու՝ թե ես ճանաչո՞ւմ եմ նրան.
Իմ տանջանքով շարժեի գութը, թերևս։

58Ես լատին եմ, որդին մի մեծ տոսկանի,
Որ կոչվում է Ալդոբրանդեսկ Գուլյելմո։
Գուցե գիտեք, որ սա մարդ էր անվանի։

61Նախնյացս անունն ու գործերը հանրալուր
Ինձ դարձըրին այն աստիճան մեծամիտ,
Որ մոռնալով, թե ունենք մայր ընդհանուր,

64Սկսեցի արհամարհել ես մարդկանց,
Որից մեռա, ինչպես գիտեն սենացիք,
Ինչպես գիտե Կամպանյատում ամեն անձ։

67Ես Օմբերտն եմ, գոռոզությունն ինձ միայն
Չկործանեց. նա վնաս ու պատուհաս
Բերեց նաև ազգատոհմին իմ համայն։

70Ախտիս համար հարկ է, որ բեռն այս տանեմ,
Մինչև Աստծուն գոհացում տամ, զի ինչ, որ
Չարի կյանքում, պետք է այստեղ ես անեմ»։

73Ես, լսելիս, հակել էի դեմքըս վար.
Նրանցից մին — ոչ նա, որը խոսում էր —
Գալարվելով իր բեռան տակ ծանրաստվար,

76Դժվարությամբ աչքերն հառեց իմ վրա.
Նա նայեց ինձ, ճանաչեց ու կանչեց ինձ,
Որ նրանց պես կքել էի համարյա։

79Եվ ես. «Կարծեմ քո անունն է Օդերիզ.
Դու պատիվն ես Գուբբիոյի և արվեստի,
Որ կոչվում է մանրանկար ի Փարիզ»։

82Եվ նա. «Եղբա՛յր, բոլոնիացի Ֆրանկոն
Ինձնից վառ ու գունագեղ է նկարում.
Արդ նրանն է ամեն պատիվ, բրաբիոն։

85Ողջությանըս այսպես անկեղծ, այսպես ճիշտ
Չէի խոսի այն մարմաջիս պատճառով
Առաջնության, որին սիրտըս անձկաց միշտ։

88Այս վեսության պատիժն այստեղ եմ կրում.
Եվ այստեղ էլ չէի լինի դեռ, եթե
Ժամանակին չզղջայի ես երկրում։

91Ո՛վ, ունայն փառք կարողությանց մարդկային.
Քո ծաղկումը ինչքան սակավ կտևեր,
Եթե անկման ժամանակներ չգային։

94Չիմաբուեն իրեն մենակ էր կարծում
Նկարչության ասպարեզում, բայց Ջոտտոն
Նրա վրա արդեն ստվեր է գցում։

97Այսպես զիջեց մեկ Գուիդոն մյուսին
Փառքը գրչի, և մի գուցե ծնվել է
Նա, ով պիտի բնաբարձի երկուսին։

100Ոչ այլ ինչ է գոռ շռինդը երկնային,
Եթե ոչ հով, որ փոխում է անունն իր,
Երբ փոխվում է ուղղությունը կողմնային։

103Հազար տարի հետո համբավը կանցնի
Թե նրա, ով կվախճանվի վաղաժամ,
Թե նրա, ով ծեր հասակում կմեռնի։

106Հավերժի մոտ դա ավելի կարճ է, քան
Ակնթարթը այն միջոցի մոտ, որում
Իր պտույտն է գործում երկինքն աստղական։

109Նա, ով դանդաղ իմ առջևից է քայլում,
Մի ժամանակ թնդացնում էր Տոսկանան,
Իսկ այժմ հազիվ ակնարկվում է Սիենայում,

112Որի տերն էր, երբ ջախջախվեց Ֆլորենտիան,
Որ հպարտ ու հզորեղ էր այն ատեն,
Ինչպես հիմա նկուն է ու անպիտան։

115Վաղանցիկ է համբավն ինչպես խոտի գույն,
Եվ այն ուժը, որ ուռճացնում է նրան,
Նա էլ նրան դարձնում է գոս ու տմույն։

118Եվ ես նրան. «Քո խոսքերը անձանձիր
Խոնարհություն ներարկեցին իմ սրտում.
Բայց ո՞վ է նա, որի մասին հիշեցիր»։

121Պատասխանեց. «Է Սալվանի Պրովենցան.
Նա այստեղ է, որովհետև հավակնեց
Միահեծան կառավարել Սիենան։

124Մեռած օրից կքած քայլում է այսպես.
Ահա այսպես հատուցում է պարտքը նա,
Ով իր կյանքում եղավ անչափ ժիտ ու վես»։

127Եվ ես նրան. «Եթե հոգի մի բասիր
Չի զղջացել մինչ հետին պահը կյանքի,
Եվ պետք է անդ՝ լեռան ներքև սպասի —

130Եթե նրան չօգնի աղոթքն օրհնընկալ —
Այնքան ատեն, որքան ապրեց աշխարհում,
Ինչպե՞ս սրան թույլատրվեց այստեղ գալ»։

133«Երբ նա փառքի գագաթին էր գտնվում,—
Պատասխանեց Օդերիզին,— ինքնակամ
Գնաց մուրալ Սիենայի Կամպոյում.

136Եվ բառնալու համար տագնապն ընկերոջ,
Որ կրում էր զնդանի մեջ Կառլոսի,
Նա դողդողաց նյարդերովը իր ամբողջ։

139Ես գիտեմ, որ իմ այս խոսքը մութ է քեզ.
Բայց ոչ շատ անց քաղաքացիքդ անարդար
Այնպես կանեն, որ դու դա հեշտ կմեկնես։

142Այս արարքով նա չմնաց անդ երկար»։

Երգ տասներկուերորդ

1Նման կքած երկու եզան լծակից
Ես գնացի այն հոգու հետ բեռնավոր,
Որքան թողեց իմ վարպետը սրտակից.

4Բայց երբ ասաց՝ «Բաց թող նրան և անցիր.
Աստ հարկ է, որ ամեն մեկը սեփական
Առագաստով, թիով վարի նավակն իր»,

7Ես իրանըս բոլորովին շտկեցի,
Ընթանալու համար ձևով բնական,
Թեև հոգով հեզ ու նկուն մնացի։

10Քայլում էի, հետևելով անդեդև
Իմ վարպետի արագընթաց քայլերին,
Եվ երկուսով քայլում էինք մենք թեթև.

13Նա ինձ ասաց. «Նայիր ներքև, ոտքիդ տակ,
Լավ է որ դու սալահատակը դիտես,
Որ հեշտանա ճանապարհըդ դժնդակ»։

16Ինչպես ի հուշ հանգուցելոց բախտավոր,
Նրանց շիրմին դրվագվում են պատկերներ,
Որ նշում են նրանց կյանքը անցավոր,

19Եվ որ հաճախ արցունքներով են օծվում,
Դառն ու տխուր հիշատակաց զարթնումից,
Որից միայն զգայուններն են հուզվում,

22Այսպես տեսա պատկերներով զարդարված,
Բայց հորինված չնաշխարհիկ արվեստով,
Ամբողջ ուղին դարափից դուրս կարկառված։

25Տեսնում էի Արուսյակին փառահեղ,
Որ երկնքից շանթի նման սրընթաց
Գահավիժեց դեպի անդունդը ահեղ։

28Տեսնում էի Բրիարեյին մեծաստվար,
Որ երկնային սուր սլաքով հարվածված՝
Թավալված էր գետնին մարմնով ծանր ու սառ։

31Տեսնում էի Տիմբրին, Մարսին, Պալլասին,
Որոնք զինված ու հոր շուրջը հավաքված՝
Նայում էին Հսկաների մասունքին։

34Տեսնում էի և Նեմբրոթին ի կսկիծ,
Որ նայում էր, մեծ կառույցի տակ նստած,
Սենաարի գոռոզներին գործակից։

37Ո՛վ Նիոբե, ինչքան տխուր հայացքով
Նայում էիր դու՝ պատկերված նույն տեղում,
Քո յոթ և յոթ անշնչացած որդվոց քով։

40Ո՛վ Սավուղ, դու սրիդ վրա կեռաձև
Ինչպես ընկել էիր սարում Գեղբուե,
Ուր այլևըս ոչ շաղ իջավ, ոչ անձրև։

43Ո՛վ Արաքնե, տեսնում էի, թե ինչպես
Դարձել էիր կիսով չափ սարդ ոստայնում,
Որի հյուսվածքն աղետաբեր եղավ քեզ։

46Ո՛վ Ռոբովամ, այստեղ արդեն քո դեմքով
Չես սպառնում, այլ դու ինքըդ սարսափած
Խուճապահար խույս ես տալիս քո կառքով։

49Ցույց էր տալիս դեռ հատակը սալարկված,
Թե Ալկմեոն մորն ինչպես թանկ նստեցրեց
Չարաբաստիկ զարդը՝ նրան ընծայված։

52Ցույց էր տալիս, թե որդիները ինչպես
Սպանեցին Սենեքերիմ արքային,
Երբ մեհյանում նա աղոթում էր կարծես։

55Ցույց էր տալիս, թե Տամիրիսը ինչպես
Նախճիր գործեց, ապա ասաց Կյուրոսին.
«Արյան էիր ծարավ, խմիր լիապես»։

58Ցույց էր տալիս, թե ինչպես զորքն ասորոց
Փախուստ տվեց, երբ Հողոփեոնն սպանվեց,
Թողնելով իր անդամները բազմախոց։

61Տեսնում էի Տրոյան եղած քարուքանդ.
Ով Իլիոն, ինչպես պատկերդ հայտնապես
Ցույց էր տալիս վիճակդ անկյալ ու վկանդ։

64Արդ որպիսի վարպետի դուր կամ վրձին
Կենդանացրեց աստ այնպիսի պատկերներ,
Որ կզմայլվեր նույնիսկ հանճարը նրբին։

67Ասես ողջը ողջ էր, մեռածը՝ մեռած,
Ոչ ոք ինձնից լավագույն բան չտեսավ
Քան այն, ինչ ես տեսա այստեղ պատկերված։

70Արդ սոնքացեք ձեր ընթացքով սիգաճեմ,
Եվայի զարմ, և մի թեքվեք տեսնելու,
Թե ուր է ձեզ տանում հակումը դժխեմ։

73Մենք լեռան շուրջ քայլել էինք ավելի
Եվ գործադրել ավելի շատ ժամանակ,
Քան խորասույզ մտքիս եղավ զգալի,

76Երբ վարպետըս, որ ռահվիրաս էր սթափ,
Հանկարծ ասաց. «Գլուխըդ վեր բարձրացրու.
Ժամանակն է ընթանալու հապշտապ։

79Տես մի հրեշտակ արդեն մեզ է մոտենում.
Տես վեցերորդ սպասուհին արևի
Ավարտել է պաշտոնն ու ետ է դառնում։

82Այժմ ընդունիր մի երևույթ հարգալից,
Որպեսզի նա հոժարի վեր ճամփել մեզ.
Մտածիր, որ այսօրն ետ չի գա նորից»։

85Ես ժամանակ չվատնելու իր ազդին
Սովոր էի, այնպես որ այս հարցի շուրջ
Իր խոսքը չէր կարող մնալ ինձ մթին։

88Մեզ մոտեցավ չքնաղ էակն երկնային,
Ճերմակ հագած և դեմքն այնպես վառվռուն,
Որ շողում էր աստղի նման այգային։

91Բազուկներն ու թևերը նա բաց արավ.
Ասաց. Եկեք, աստիճանները մոտ են,
Այսուհետև բարձրանալու եք դյուրավ։

94Շատ քչերն են պատասխանում այս կոչին.
Ով ցեղ մարդկան՝ ծնված վերև թռչելու,
Ինչո՞ւ ես դու գայթում հովից իսկ չնչին»։

97Մեզ տարավ անդ, ուր լեռն ուներ կտրվածք.
Անդ թևերով նա հարվածեց իմ ճակտին
Եվ ինձ մաղթեց բարեհաջող մի գնացք։

100Ինչպես եթե ելնենք բլրան բարձունքին,
Ուր տաճարը Ռուբակոնտի կամուրջից
Իշխում է լավ կառավարված քաղաքին,

103Դյուրացած ենք գտնում ուղին վերելքի
Մի սանդուղքով, որ պատրաստվեց այն ատեն,
Երբ դեռ զեղծում չկար հաշվի, կշեռքի,

106Այսպես այստեղ վերելակը զառիթափ
Հեշտացած էր մի սանդուղքի շնորհիվ.
Բայց այդ անցքը նեղ ու անձուկ էր անչափ։

109Մինչ սկսանք ելնել անցքով մատչելի,
«Օ՜, երանի,— երգվեց,— հոգւով աղքատաց»
Այնպես անուշ, որ ասել չէր կարելի։

112Ա՛հ, որքա՛ն են անցուղիները տարբեր
Դժոխքում և Քավարանում. այստեղ քեզ
Ուղեկցում են երգեր, այնտեղ սուր ողբեր։

115Երբ մենք արդեն ելնում էինք սանդուղքով,
Ես ավելի թեթև էի ինձ զգում,
Քան երբ քայլում էի ցածի հարթակով։

118Եվ ես. «Վարպե՛տ, ասա, ի՞նչ բեռ, ծանրություն
Ընկավ ինձնից, այնպես որ ես գնալիս
Համարյա թե է՛լ չեմ զգում հոգնություն։

121Պատասխանեց. «Մ֊երը, որ տակավին
Աղոտ կերպով մնացել են ճակատիդ,
Երբ վերանան այն մեկի պես լիովին,

124Ոտներդ այնպես պիտի կամքիդ ենթարկվեն,
Որ ոչ միայն պիտի չզգան հոգնություն,
Այլ աշխույժով պիտի վերև երագեն»։

127Եվ, ինչպես նա, ով վրան իր մազերի
Ինչ որ բան է կրում առանց գիտնալու,
Ու տեսնելով հայացքները մյուսների,

130Այդ ստուգում ու ճշտում է մատներով,
Ե՛վ փնտրում է, և՛ գտնում է, իր ձեռամբ
Անելով այն, ինչ չի կարող աչքերով,—

133Այսպես և ես, մատներըս լայն բաց արած,
Ընդամենը վեց տառ գտա ճակտիս սեղմ,
Ուր բարապանն իր սրով էր նշագրած.

136Դիտելով այդ՝ առաջնորդըս ժպտաց մեղմ։

Երգ տասներեքերորդ

1Հասել էինք արդեն ծայրը սանդուղի,
Ուր հատվում է երկրորդ անգամ լեռը ձիգ,
Որ մաքրում է մեղքի հետքերն ելնողի.

4Առաջինի նման մի այլ բոլորակ
Լեռան կողը շրջապատում է այստեղ,
Բայց թեքվածքն իր նվազ լայն է և արձակ։

7Այստեղ չկար ոչ մի պատկեր կամ քանդակ.
Իսկ զառիթափն ու ճանապարհն հարթ ու մերկ
Գորշ, մղտագույն քարից էին բովանդակ։

10«Եթե ճամփան հարցընելու համար մենք
Աստ սպասենք,— խոսքը ուղղեց վարպետս ինձ,—
Շատ կուշանանք, ընտրությունը շուտ անենք»։

13Ապա նայեց դեպի արևն հոգեհաճ,
Եվ աջ ոտքը դարձրած առանցք հատակին՝
Իր ձախ ոտքը պտտացրեց դեպի աջ։

16«Օ՛ քաղցըր լույս, քեզ վստահած եմ մտնում
Այս նոր ճամփան,— ասում էր նա։— Վարիր մեզ,
Ինչպես հարկ է վարել այս նոր ոլորտում։

19Դու ես երկրի լուսատուն ու ջերմատուն.
Եվ եթե մենք այլ ռահվիրա չունենանք,
Քո շողերը մեզ պետք է տան ուղղություն»։

22Որքան երկրում մարդ հաշվում է մեկ մղոն,
Այնքան առաջ էինք շարժվել մենք արդեն
Այն եռանդով, որ մեզ տալիս էր մղոն,

25Երբ օդի մեջ թռչող ձայներ լսեցինք
Աներևույթ ոգիներից արձակված,
Որ կոչ էին անում սիրո գեղեցիկ։

28Ձայնն առաջին, որ մոտեցավ թռչելով,
Բարձրաբարբառ գոչեց՝ «գինի ոչ ունին»,
Ու մեր ետև անցավ նույնը կրկնելով։

31Եվ չէր մարել դեռ այն ձայնը օդաչու,
Մի ուրիշը «Ես եմ Օրեստը» գոչեց,
Ու հեռացավ դարձյալ առանց կանգնելու։

34«Ի՞նչ ձայներ են սրանք, հա՛յր իմ»,— հարցրի ես,
Երբ նույն պահին մի ուրիշ ձայն բարբառեց.
«Սիրեցեք դուք ձեր թշնամուն հեզապես»։

37Վարպետս ասաց. «Այս ոլորտում ծանրալուծ
Մտրակվում է, քավվում մեղքը նախանձի,
Եվ մտրակի թելերն հյուսված են սիրուց։

40Սանձը պետք է լինի ներհակ բնության.
Ես կարծում եմ դու ինքդ էլ այդ կիմանաս,
Երբոր հասնես տեղը մեղքի թողության։

43Բայց հայացքըդ հառիր օդով մեղմագին
Եվ մեր դիմաց դու կտեսնես հոգիներ,
Նստած ընդհուպ քարաժայռի երկայնքին»։

46Այն ժամանակ ես աչքերըս լայն բացած,
Նայեցի և տեսա մի խումբ ստվերներ,
Խարազնագույն վերարկուներ զգեցած։

49Եվ երբ մի քիչ առաջացանք համրաբար,
Ես լսեցի՝ «Մարիամ, Պետրոս, Միքայել
Եվ այլ սրբեր, աղոթեցեք մեզ համար»։

52Չեմ կարծում, որ լինի երկրի մեջ մի մարդ
Այնքան անգութ, որ չհուզվի այն տխուր
Տեսարանի առջև, որ ես տեսա արդ։

55Երբ բավական ես մոտեցա այն հոգվոց
Եվ պարզ տեսա նրանց տեսքը ողբալի,
Արտասվեցի, սիրտըս հուզված ի խորոց։

58Նրանք կոպիտ քուրձով էին ծածկըված.
Մեկը մյուսի ուսի վրա էր հենվել,
Եվ բոլորն էլ ժայռին էին կռթընած։

61Այսպես կույրերն աղքատ՝ տոնի օրերին
Հավաքվում են ժամի առջև մուրալու,
Գլուխներն իրենց հենելով մեկը մյուսին,

64Որ անցորդի գութը շարժեն ավելի,
Ոչ լոկ իրենց ողորմաձայն խոսքերով,
Այլև տեսքով, որ նվազ չէ խղճալի։

67Ինչպես կույրին լույսն արևի չի օգնի,
Այսպես այստեղ ստվերներին հավաքված
Չի շնորհվի առատաբաշխ լույսն երկնի։

70Կարված էին նրանց կոպերը բոլոր
Երկաթ թելով, ինչպես վայրի բազեին
Նույնն է արվում, երբ նա նայում է խոլոր։

73Ինձ թվում է, որ կլիներ վատություն
Տեսնել նրանց և չխոսել նրանց հետ,
Ուստի դարձա իմ վարպետին իմաստուն։

76Տեսնելով որ ես ունեի մտմտուք,
Նա ինձ ասաց, չսպասելով իմ հարցին․
«Խոսիր, սակայն խոսիր հակիրճ ու կտրուկ»։

79Վիրգիլիոսն ինձ ուղեկցում էր այն կողմով
Բոլորակի, ուր կարելի էր ընկնել,
Զի այդ կողմը եզրափակված չէր որմով։

82Մյուս կողմս էին ստվերները այնտեղի,
Որոնց ամուր կերպով կարված աչքերից
Կաթում էին արտասուքներ դառնաղի։

85Ես դարձա ու նրանց այսպես ասացի.
«Ո՛վ էակներ, որ վստահ եք տեսնելու
Լույսը վերին, միակ հոգը ձեր իղձի,

88Իցիվ երկնի շնորհն շտապ լվանար
Ձեր խիղճն ամեն արատներից և ձեր մեջ
Մեղքի ոչ մի հիշողություն չմնար.

91Ասացեք ինձ, ես շատ ուրախ կլինեմ,
Այստեղ ձեր մեջ լատին հոգի կա՞ արդյոք.
Գիտնալով այդ՝ գուցե նրան ես օգնեմ»։

94«Մենք բոլորըս հավերժական քաղաքի
Բնակիչ ենք դարձել այստեղ, եղբա՛յր իմ,
Կուզես ասել հայրենակից ուղղակի»։

97Այս խոսքերը մի քիչ հեռվից ինձ եկան,
Եվ որպեսզի այդ ձայնը լավ լսեի,
Ես շարժվեցի ու մոտեցա բավական։

100Ի մեջ այլոց տեսա մեկին այնտեղ ես,
Որ նստել էր սպասողի նմանակ
Եվ կզակը բարձրացրել էր կույրի պես։

103«Օ՜ դու հոգի, որ քո հանցանքն ես քավում,—
Ասացի ես,— եթե խոսողը դու ես,
Որտեղի՞ց ես և ինչպե՞ս ես դու կոչվում»։

106«Սիենայից եմ,— պատասխանեց նա այնժամ,—
Եվ սրանց հետ լալով մեղքերս եմ քավում,
Որ ըստ կարի շուտով երկինք բարձրանամ։

109Խելոք չեղա, թեև Սապիա կոչվեցի.
Զի հրճվեցի դժբախտությամբ ես այլոց
Ավելի քան հաջողությամբ իմ գործի։

112Եվ որպեսզի դու հավատաս իմ խոսքիս,
Լսիր, թե ես ինչպես եղա խոլամիտ,
Երբ թեքվել էր արդեն աղեղն հասակիս։

115Իմ երկրացիք կռվում էին Կոլլեում
Թշնամու դեմ, և ես աղոթք արի, որ
Պարտվեն նրանք, զի այդ էի կամենում։

118Այնտեղ նրանք պարտըվեցին ու փախան.
Ես տեսնելով փախն ու խուճապը նրանց՝
Զգացի մի ուրախություն աննման.

121Եվ ուղղելով ժպիրհ դեմքըս առ Աստված,
Ես գոչեցի. «Չեմ վախենում է՛լ քեզնից»,—
Ինչպես ծվաց սարյակն օդում մեղմացած։

124Ես ուզեցի կյանքիս վերջին վայրկյանին
Աստուծո հետ հաշտվել և իմ զղջումով
Պարտքըս այստեղ չէր նվազի տակավին,

127Եթե Պիեր Պետտինայոն բարեգութ
Ինձ չհիշեր աղոթքներում ջերմեռանդ
Եվ չհոգար իմ փրկության համար զուտ։

130Բայց ո՞վ ես դու, որ մեր մասին ես հարցնում.
Երևում է քո աչքերը փակված չեն,
Եվ կենդանի մարդու նման ես խոսում»։

133Եվ ես. «Այստեղ իմ աչքերն էլ կփակվեն,
Բայց ոչ երկար, զի մեղքերն, որ գործեցի
Չարակնությամբ՝ աննշան ու սակավ են։

136Շատ ավելի երկնչում է իմ հոգին
Ստորակա տանջանքներից, և կարծես
Բեռան ճնշումն զգում եմ իմ կռնակին։

139Եվ նա. «Եթե պետք է ընկնես այդ մարզում,
Ուրեմն ո՞վ քեզ բերեց այստեղ մեր միջև»։
Եվ ես. «Սա, որ ինձ հետ է և չի խոսում։

142Ես դեռ ողջ եմ, ուստի, հոգի բարեբաստ,
Խնդրիր ինձնից, ինչ ես ուզում, որ անեմ
Վերադարձիս քո փրկության ի նպաստ»։

145«Օ՜,— գոչեց նա,— լսածս այնքան է նոր բան,
Որ նշան է, թե քեզ սիրում է Աստված.
Մերթ օգնիր ինձ աղոթքներովդ օրհնաբան։

148Հայցում եմ քեզ հանուն իղձիդ մեծագույն,
Որ եթե դու վերադառնաս Տոսկանա,
Մերոնց պատմիր իմ վիճակի մասին սույն։

151Դու կտեսնես նրանց մարդկանց մեջ ունայն,
Որ հույս անեն ձեռք բերելու Տալմոնեն,
Բայց զուր, ինչպես զուր են փնտրում Դիանան,

154Որի համար բանողները կտուժեն»։

Երգ տասնչորսերորդ

1«Ո՞վ է սա, որ կապանքներից մարմնական
Դեռ չազատված՝ շրջագայում է այստեղ
Եվ բաց ու խուփ անում աչքերն ինքնակամ»։

4«Ես չգիտեմ, բայց գիտեմ որ մենակ չէ.
Ինքըդ հարցրու, դու ավելի մոտիկ ես.
Միայն հետը վայելչությամբ բանակցե»։

7Այսպես երկու հոգի, հակված մեկ մեկի,
Իմ աջ կողմում խոսում էին իմ մասին,
Ապա դեմքերն ինձ ուղղեցին շեշտակի։

10Մեկն ինձ ասաց. «Ո՛վ հոգի, որ չվում ես
Դեպի երկինք դեռ մարմնիդ մեջ ներփակված,
Բարեհաճիր սփոփել և ասել մեզ՝

13Ո՞րտեղից ես և ո՞վ ես դու իսկապես.
Քո գալն այստեղ այնքան է մեզ զարմացնում,
Ինչքան մի բան չպատահած նախապես»։

16Եվ ես նրան. «Տոսկանայում կա մի գետ,
Որ ծագում է Ֆալտերոնից և անցնում
Ավելի քան հարյուր մղոն անջրպետ։

19Այս մարմինըս այդ ափերից եմ բերում.
Թե ով եմ ես՝ ասելն իզուր կլինի,
Զի անունըս շատ չի հնչում դեռ երկրում»։

22Եվ այնժամ նա այսպես տվեց պատասխան.
«Եթե միտքըս քո միտքը լավ հասկացավ,
Առնո գետն ես դու ակնարկում անպայման»։

25Եվ մյուսն ասաց նրան. «Ինչո՞ւ ծածկեց նա
Գետի անունն, ինչպես անում են մարդիկ,
Երբ խոսում են բանի մասին մծղնյա»։

28Եվ այն հոգին, որին տրվեց այսպես հարց,
Պատասխանեց. «Չգիտեմ, բայց տեղին է,
Որ անունն այդ կորչի իսպառ ու անդարձ.

31Զի իր ակից (ուր լեռնապարն ահռելի,
Որից վաղուց անջատվել է Պելորոն,
Բարձրանում է այլ տեղերից ավելի)

34Մինչև այնտեղ, ուր իր հոսանքն է տանում,
Լրացնելու գոլորշիները ծովի,
Ուրկից գետերն իրենց ջուրն են ստանում,

37Բոլոր մարդիկ խորշում են լավ արարքից,
Ինչպես օձից․ դա կամ տեղից է դժբախտ,
Կամ տեղացոց հոռի վարքից ու բարքից։

40Եվ այնքան են իրենց բնույթը փոխել
Բնակիչներն այդ գետահովտի չարաբաստ,
Որ կարծես թե նրանց Կիրկեն է սնել։

43Գետն իր հոսքով նախ գնում է զազրոտի
Խոզերի մեջ, որ ավելի են արժան
Խոզկաղնի, քան մարդուն վայել սնունդի։

46Ապա գտնում է նա շներ վայրահաչ,
Որ ոռնում են իրենց ուժից ավելի,
Եվ նրանցից խրտչած՝ թեքվում է դեպ աջ։

49Իջնելով ու լայնանալով մի քիչ դեռ՝
Անիծապարտ ու տարաբախտ գետը այն
Հանդիպում է ոչ թե շներ, այլ գայլեր։

52Եվ, վերջապես, կիրճերի մեջ հովունի
Նա գտնում է շատ խորամանկ աղվեսներ,
Որոնք ոչ մի ծուղակի մեջ չեն ընկնի։

55Դեռ կխոսեմ, քանի մտիկ ես անում,
Եվ սրան էլ լավ կլինի գիտնալ, թե
Ճշմարտության ոգին ինչ է ինձ հայտնում։

58Տեսնում եմ, թե ինչպես զարմիկդ հարազատ
Գետի ափին հալածում է գայլերին
Եվ ամենքին ահաբեկում է զատ֊զատ։

61Նրանց միսը ողջ֊ողջ ծախու է հանում.
Նա մորթում է նրանց իբրև ծեր գրաստ.
Այլոց կյանքից, իրեն պատվից է զրկում։

64Արյամբ արբած՝ նա սփռում է մահ, ավեր,
Եվ այդ վայրը հազար տարուց չի գտնի
Իր երբեմնի ծաղկուն վիճակը վավեր»։

67Ինչպես նա, ով լսելով որ լուր մի դժնյա,
Դիմափոխվում ու այլայլվում է համակ,
Որտեղից էլ թեկուզ վտանգն սպառնա,

70Այսպես մյուսը, որ լսում էր ուշիուշ,
Վրդովմունքով ու տխրությամբ համակվեց,
Երբ հասկացավ այդ խոսքերը չարագուժ։

73Մեկի խոսքերն ու մյուսի դեմքը հուզված
Ինձ դրդեցին գիտնալ նրանց անուններն.
Եվ այդ հարցրի աղերսանքով երկյուղած։

76Եվ նույն հոգին պատասխանեց ինձ այսպես.
«Դու ուզում ես, որ իմ անունը հայտնեմ,
Մինչդեռ քոնը դու չես ուզում հայտնել մեզ։

79Բայց քանի որ դու այստեղ ես ժամանել,
Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ.
Գիտցիր, որ ես Գուիդո դել Դուկան եմ։

82Արյունս այնքան բորբոքվում էր նախանձով,
Որ եթե ես մեկին ուրախ տեսնեի,
Կպատեր իմ դեմքը մռայլ թախիծով։

85Արդ քաղում եմ, ինչ որ ինքս եմ սերմանել.
Ո՛վ մարդկանց ցեղ, ինչո՞ւ ձգտում ես նրան,
Ինչ չես կարող ուրիշի հետ բաժանել։

88Սա Ռինիերն է, փառքն ու պարծանքը իրոք
Կալբոլենց տան, արժանիքները որի
Չեն պահպանել ժառանգորդները նորոգ։

91Արդ ոչ միայն նրա տոհմն է մերկացած
— Միջև Պոյի, լեռան, ծովի, Ռենոյի —
Իր ձիրքերից, և բարքերով մեղկացած։

94Մոլախոտերն այնտեղ այնքան են աճել,
Որ ինչքան էլ այդ շրջանը մշակվի,
Դրանք այլևս անհնար է անճիտել։

97Ո՞ւր է Լիցիոն, ո՞ւր՝ Արրիգո Մանարդին,
Պիեր Տրավերսարն ու Գուիդո դի Կարպինյան,
Ո՛վ խորթացած ռոմանյացիքըդ արդի։

100Ե՞րբ մի Ֆաբրո պիտի ծնի Բոլոնիան,
Ե՞րբ Ֆայենցան՝ մի Բեռնարդին դի Ֆոսկո —
Ազնիվ մի մարդ սերած զարմից աննշան։

103Ո՛վ տոսկանցի այժմ էլ ողբում եմ ես դեռ,
Երբ հիշում եմ Գուիդո դա Պրատային
Եվ Ուգոլին դ՚Ացցոյին, որ մեզ հետ էր.

106Ֆեդերիկո Տինյոզոյին հարազատ,
Տրավերսար ու Անաստաջի տոհմերին
(Երկու տոհմեր, որ չունեցան պայազատ).

109Արանց, կանանց և նրանց փույթը տածած
Ասպետական մարտերին ու բարքերին,
Մինչ սրտերը այժմ այնքան են ժանտացած։

112Ո՛վ Բերտինոր, էլ ինչո՞ւ չես չքանում։
Երբ չվել են քո տոհմիկները բոլոր,
Որ չաղարտվեն քո չարաշուք գեհյանում։

115Լավ է, որ է Բանյակավալն անսերունդ,
Եվ վատ է որ Կաստրոկարոն ու Կոնիոն
Դեռ սերում են կոմսերի նոր֊նոր ծնունդ։

118Լավ կլինեն Պագանիներն, երբ գնա
Նրանց դևը, բայց ոչ այնքան, որ իրենց
Համբավն ամեն խծբծանքից զերծ մնա։

121Ո՛վ Ուգոլին դե՚ Ֆանտոլին անվանի,
Քո համբավը ապահով է, ըստ որում
Սերունդ չունես, որպեսզի այն մթագնի։

124Բայց, տոսկանցի, է՛լ հրաժեշտ դու մեզ տուր.
Այժմ ավելի ուզում եմ լալ, քան խոսել,
Այնքան հուզեց ինձ մեր զրույցը տխուր»։

127Հոգիներն այն մեր քայլերը լսեցին,
Եվ մենք նրանց լռությունից հասկացանք,
Որ ուղիղ ու ճիշտ էր բռնած մեր ուղին։

130Երբ մնացինք մենակ, առաջ շարժվելով,
Մի ձայն, նման շառաչյունին կայծակի,
Հանկարծ հնչեց մեր հանդիման, գոչելով.

133«Ով ինձ գտնի, ուզում է ինձ սպանի».
Եվ չքացավ ինչպես ձայնը որոտման,
Որ անցնում է, պատռելով ամպը երկնի։

136Հազիվ թե մենք դադարեցինք լսել այն,
Ահա ուրիշ մի շառաչյուն հետևեց,
Որ նախորդի նման հնչեց բարձրաձայն.

139«Ես Ագլաուրն եմ, որ դարձա քարի փերթ»։
Այնժամ ահից քայլերս աջ կողմ ուղղեցի
Եվ բանաստեղծ առաջնորդիս կպա սերտ։

142Ամեն մի ձայն օդում լռել էր արդեն։
Վարպետս ասաց. «Սրանք սանձերն են այն խիստ,
Որոնք մարդուն իր չափի մեջ կպահեն։

145Բայց խայծն է ձեզ հրապուրում անդադար
Եվ ձեզ գցում թակարդը հին ոսոխի.
Ուստի զուր են սանձն ու կոչը ձեզ համար։

148Ձեր շուրջ դարձող երկինքը ձեզ է կանչում.
Ցույց տալով ձեզ իր հմայքներն անսպառ,
Բայց ձեր աչքը միայն երկրին է կառչում։

151Դրա համար ձեզ պատժում է Տերն արդար»։

Երգ տասնհինգերորդ

1Որքան միջոց հարկ է լինում անցնելու
Մշտահոլով գնդին՝ օրվա սկզբից
Մինչև երրորդ ժամվա վախճանն հասնելու,

4Այնքան միջոց էր արևին մնացել
Դեռ անցնելու, որ ավարտեր ընթացքն իր։
Աստ երեկո և անդ գիշեր էր դարձել։

7Նրա շողերն ուղղված էին մեր դեմքին,
Զի լեռան շուրջ շարժվել էինք մենք այնքան,
Որ արևմուտք էինք գնում երկոքին,

10Երբ զգացի, որ աչքերըս շլացան
Այդ շողերից ավելի վառ մի լույսից.
Եվ պատճառը չիմանալով զարմացա։

13Ձեռքերս այնժամ դեպի հոնքերըս տարա
Եվ աչքերիս վերև հովար կազմեցի,
Մեղմացնելու համար լույսը հորդառատ։

16Ինչպես ջրից կամ հայելուց տափարակ
Ցոլքն է ցայտում ընդդիմակաց ուղղությամբ,
Բարձրանալով և իջնելով շատ արագ,

19Եվ հավասար տարածություն անցնելիս
Քարի անկման զուգահեռ գիծ է կազմում,
Ինչպես փորձն ու գիտությունն են ցույց տալիս,

22Այսպես ահա անդրադարձված մի վառ լույս
Զարկեց դեմքիս հանդիպակաց անկյունից,
Որից աչքերս անմիջապես տվին խույս։

25«Այդ ի՞նչ լույս է, ասա, հայր իմ անձկալի,—
Ասացի ես,— որ աչքերս է շլացնում,
Եվ որ կարծես դեպի մեր կողմ է գալիս»։

28Պատասխանեց. «Մի զարմանա եթե քեզ
Շլացնում է ընտանիքը երկնային.
Հրեշտակ է, որ գալիս է վեր ճամփել մեզ։

31Նման բաներ տեսնելը քեզ շատ շուտով
Կպատճառի ոչ թե տանջանք, այլ բերկրանք,
Որքան զգալ կարող ես քո բնույթով»։

34Երբ մոտեցավ հրեշտակը այն օրհնյալ,
Զվարթ ձայնով ասաց. «Ելեք այստեղից,
Վերելքն այստեղ նվազ է թեք, սեպացյալ»։

37Մենք բարձրանում էինք արդեն այնտեղից,
Երբ «Երանի ողորմածաց», «Ցնծացէք»
Օրհներգերը հնչեցին մեր ետևից։

40Վարպետս ու ես ելնում էինք միայնակ,
Եվ այնժամ ես մտածեցի գնալիս
Օգուտ քաղել իր խոսքերից խոհունակ։

43Եվ Ես դարձա նրան այսպես հարցնելով.
«Ի՞նչ կամեցավ ասել հոգին Ռոմանյո
Անբաժնելի բարյաց մասին հիշելով»։

46Վարպետս ասաց. «Հետևանքն իր մոլության
Հասկանում է. զարմանալի չէ, որ նա
Զգուշացնում, սաստ է կարդում մարդկության։

49Դուք ձգտում եք բարիքներին այն վաղանց,
Որ պակսում են բաժանելով այլոց հետ,
Եվ դա ձեր մեջ առաջացնում է նախանձ։

52Բայց եթե սերն հանդեպ բարին վեհագույն
Ձեր իղձերը դեպի երկինք ուղղել տար,
Այդ երկյուղը ձեր սրտում չէր դնի բույն,

55Քանզի այնտեղ ինչքան շատեր ասեն «մեր»,
Այնքան ամեն մեկը հարուստ կլինի
Եվ այնքան սեր կբորբոքվի նրանց մեջ»։

58«Հիմա նվազ գոհացած եմ ինձ զգում,—
Ասացի ես,— քան երբ հարցրի այս մասին.
Զի արդ ունեմ նոր տարակույս իմ մտքում։

61Ինչպե՞ս բարիք մի բաշխված շատերին,
Սրանց հարուստ կդարձընի ավելի,
Քան եթե այն բաշխված լինի քչերին»։

64Եվ նա ասաց. «Քո ուշն ու միտը նորեն
Բևեռում ես բարիքներին երկրային,
Եվ խավար ես տեսնում լույսի փոխարեն։

67Այն անհուն և անճառ էակն երկնակալ
Հաղորդվում է իրեն սիրող էակին,
Ինչպես արփու շողը՝ մարմնին լուսընկալ։

70Այնքան տրվում, որքան սեր է նա գտնում.
Ուստի որքան սիրով զեղուն է հոգին,
Այնքան շատ է նրան Հավերժն հաղորդվում։

73Որքան շատ են սիրողները երկնքում,
Այնքան շատ են բարիք գտնում սիրո մեջ
Եվ բարիքի շողերն իրար արձակում։

76Եթե գոհ չես իմ խոսքերից կարճառոտ,
Բեատրիչեն քեզ լիովին կպարզի
Այս հարցերը, ինչպես հարցերն այլ կնճռոտ։

79Հիմա ջանա, որ շուտ բուժվեն ու ջնջվեն
Երկուսի պես հինգ վերքերըդ մնացյալ,
Որոնք զղջմամբ ու քավությամբ կփակվեն»։

82Մինչդեռ «գոհ եմ» ուզում էի ես ասել,
Հարկադրված եղա լռել տեսնելով,
Որ մի ուրիշ բոլորակ եմ ես հասել։

85Այստեղ ասես գրավվեցի ես հանկարծ
Հափշտակիչ տեսիլքներով և տեսա
Մի տաճարում բազում մարդկանց հավաքված.

88Եվ մի կնոջ, որ կանգնած մոտ դրանդու,
Նեղանում էր գորովանքով մայրական.
«Որդյակ, ինչո՞ւ այդպիսի բան արիր դու։

91Հայրըդ ու ես՝ մտատանջ ու սրտացավ,
Քեզ փնտրելու էինք ելել»։ Ու լռեց.
Եվ առաջին իմ տեսիլքը չքացավ։

94Այնուհետև մի ուրիշ կին երևաց,
Այտերն օծված արտասուքի շիթերով,
Որոնցով նա վիշտն էր պոռթկում ամբարված։

97Նա ասում էր. «Թե քաղաքի տերն ես այն,
Որի անվան համար վեճի մտան դիք,
Եվ որ ակն է իմաստության ամենայն,

100Վրեժ լուծիր այն պատանուց անզգամ,
Որ համբուրեց մեր աղջկան, Պիսիստրա՛տ»։
Եվ Պիսիստրատն հեզահամբույր, հեզակամ,

103Հանդարտ դեմքով պատասխանեց. «Ի՞նչ կանենք
Մեզ վատություն կամեցողին, եթե որ
Մեզ սիրողին դատապարտենք ու պատժենք»։

106Ապա տեսա մարդկանց ցասմամբ լիարբշիռ
Որ քարկոծում էին ջահել մի մարդու,
Մեկը մյուսին պոռալով՝ «Զարկ, սպանիր»։

109Եվ նա արդեն գետին ընկած, տարածված,
Գալարվում էր օրհասական մահվան մեջ,
Բայց աչքերը միշտ դեպ երկինք կարկառած,

112Տագնապի մեջ աղոթում էր Բարձրյալին,
Որ ներեր իր ոսոխներին հալածիչ,
Մի դեմքով որ լի էր գութով վշտագին։

115Երբ իմ հոգին վերադարձավ արտաքին
Առարկաներն ընկալելու կացության,
Տեսիլքներից ուշքի եկա ես կրկին։

118Առաջնորդըս, տեսնելով որ նոր զարթնող
Մարդու նման ես դանդաղում եմ, ասաց.
«Ի՞նչ ունես, որ դու քեզ պահել չես կարող.

121Աչքերըդ փակ և ոտքերըդ դեդևկոտ
Դու քայլեցիր կես փարսախից ավելի,
Որպես մի մարդ գինեհարյալ կամ քնկոտ»։

124Ես ասացի. «Լսիր ինձ, հայր իմ ազնիվ,
Քեզ կասեմ թե ինչեր տեսա տեսիլքում,
Երբ գայթ ի գայթ քայլում էի ես հազիվ»։

127Եվ նա ասաց. «Հարյուր դիմակ էլ, դիցուք,
Դու կրեիր, կկարդայի միտքը քո,
Թեկուզ ինչքան էլ նա լիներ խուսափուկ։

130Ինչ որ տեսար, նրա համար էր որ դու
Սիրտըդ բանաս խաղաղության ջրերին,
Որ բխում են Ակնաղբյուրից կենսատու։

133Ես «ինչ ունես» չհարցրի քեզ այն մտքով,
Ինչ մտքով որ պիտի հարցներ քեզ մի մարդ,
Որ տեսնում է լոկ մարմնական իր աչքով.

136Այլ հարցրի, որ քեզ ներշնչեմ ուժ, կորով.
Այսպես հարկ է խթանել այն ծույլերին,
Որ, սթափված, տեղից շարժվում են զոռով»։

139Վերջալույսի պահն էր արդեն, և ինչքան
Մեզ թույլ էին տալիս շողերն առկայծող,
Ուշիուշով դիտում էինք հեռական։

142Քիչ֊քիչ ահա մոտենում էր դեպի մեզ
Մի ստվար ծուխ, գիշերվա պես մթագնիչ,
Որից չկար ազատվելու ճար կարծես.

145Դա խավարեց մեր աչքերն ու օդը ջինջ։

Երգ տասնվեցերորդ

1Խոր խավարը Դժոխքի և գիշերի՝
Աստղազուրկ ու սահմանափակ երկնի տակ,
Որ պատած է խիտ խավերով ամպերի,

4Դեմքըս այնպես թանձըր քողով չպատեց,
Ոչ էլ եղավ տեսողությանս այնպես խոր,
Ինչպես ծուխն այն, որ այստեղ մեզ պարուրեց։

7Նա աչքերս թույլ չտվեց բաց անել։
Տեսնելով այդ՝ առաջնորդըս մոտեցավ,
Որ կարենամ նրա ուսին ես հենվել։

10Ինչպես կույրը, որպեսզի իր ճամփայից
Չմոլորվի ու չընդհարվի մի բանի,
Գնում է իր առաջնորդի ետևից,

13Այսպես էի ծխի միջով գնում ես,
Ունկնդրելով առաջնորդիս, որ անվերջ
Ասում էր ինձ. «Զգույշ, ինձնից չզատվես»։

16Ես լսեցի ձայներ, որոնք ի սրտանց
Հայցում էին խաղաղություն, գթություն
Աստծու գառից, որ բառնա մեղքը յուրյանց։

19«Գառն Աստուծոյ» էին նրանք երգում հար,
Երգում այնպես ելևէջով համակերպ,
Որ կարծես թե ունեին ձայն միալար։

22Եվ ես. «Վարպետ, հոգիների ձա՞յնն է այն»։
Եվ նա ասաց. «Այո, ճիշտ ես գուշակում.
Նրանք իրենց մեղքն են քավում բարկության»։

25«Արդ ո՞վ ես դու, որ մեր ծխով ես անցնում
Եվ մեր մասին հարցապնդում, որպես թե
Դեռ ողջերի աշխարհին ես պատկանում»։

28Այսպես ահա խոսեց մի ձայն մոտը մեր։
Վարպետըս ինձ. «Պատասխանիր դու նրան,
Եվ հարցրու, թե այս կողմի՞ց են ելնում վեր»։

31Եվ ես. «Ո՛վ դու, որ մաքրվում ես այդպես,
Որպեսզի քեզ Հաստողի մոտ բարձրանաս,
Կզարմանաս, եթե դու ինձ ուղեկցես»։

34Պատասխանեց. «Ինչքան կարող եմ՝ կգամ,
Եթե ծուխը թույլ չի տալիս մեզ տեսնել,
Լսելը մեզ կդարձընի համակամ»։

37«Վեր եմ գնում այս մարմնական պատանքով,
Որին միայն մահն է լուծում,— ասացի,—
Այստեղ եկա արհավրալի Դժոխքով.

40Եվ եթե ինձ Աստված շնորհ է արել,
Թույլ տալով որ ես իր պալատը տեսնեմ
Մի կերպով, որ այժմ անսովոր է դառել,

43Ապա հայտնիր, թե դու կյանքում ո՞վ եղար,
Եվ ասա թե ճի՞շտ է բռնած իմ ուղին,
Քո խոսքերը թող մեզ լինեն ղեկավար»։

46«Լոմբարդցի եմ և Մարկո եմ ես կոչվում.
Աշխարհ տեսա ու սիրեցի լավ բարքեր,
Որոնց հիմա արդեն ոչ ոք չի ձգտում։

49Դու գնում ես դեպի վերև ուղղապես»։
Այսպես ասաց, ապա հարեց. «Խնդրում եմ,
Երբ վեր հասնես, դու ինձ համար կաղոթես»։

52Եվ ես նրան. «Քո բաղձանքը ես կանեմ,
Սակայն իմ մեջ մի տարակույս ծագեց արդ,
Որից եթե ես չազատվեմ՝ կպայթեմ։

55Առաջ պարզ էր, սակայն հիմա բարդացավ
Այն հարցըդ, որ շոշափեցիր դու այստեղ,
Եվ որ այժըմ ինձ տալիս է գլխացավ։

58Ասածիդ պես, հիմա աշխարհը ողջամբ
Մերկացել է ամեն ազնիվ բարքերից
Եվ հղի ու լի է ամեն չարությամբ։

61Սակայն ի՞նչն է դրա պատճառը մեկին,
Աստղե՞րն են, թե՞ մարդիկ՝ իրենք։ Եվ երբ ես
Իմանամ այդ՝ կբացատրեմ ամենքին»։

64Նա արձակեց խոր հառաչանք վշտակեզ
Եվ սկսեց. «Աշխարհը կույր է, եղբայր.
Դու այնտեղից անշուշտ եկած կլինես։

67Դուք, ապրողներդ, աստղերին եք վերագրում
Ամեն պատճառ, կարծես նրանց ներգործման
Արդյունք լիներ, ինչ պատահում է երկրում։

70Եթե այդպես լիներ, ձեր մեջ կբարձվեր
Ազատ կամքը և արդար չէր լինի, որ
Բարին խինդով, չարը վշտով հատուցվեր։

73Աստղերից են ձեր հակումներն առաջին,
Ոչ բոլորը, դիցուք բոլորը, բայց ձեզ
Լույս է տրված ջոկելու չարն ու բարին,

76Եվ ազատ կամք, որը եթե ի սկզբան
Վատ կկռվի հակումների դեմ հոռի,
Լավ կոփվելով՝ հուսկ դուրս կգա հաղթական։

79Դուք, ազատներդ, ենթարկվում եք արարող
Մի զորության, որ ստեղծեց ձեր հոգին,
Որի վրա աստղերն ազդել չեն կարող։

82Եթե աշխարհն արդ դարձել է ամբարիշտ,
Դուք եք պատճառն և դա ձեր մեջ որոնեք.
Հիմա ես քեզ կբացատրեմ միտքըս ճիշտ։

85Մարդու հոգին, որ ստեղծված է Աստծուց,
Դուրս է պրծնում արարչական ձեռքերից
Եվ աշխարհ է մտնում մանկան պես մերկուց.

88Եվ դեռ ամեն ինչի անփորձ ու անգետ,
Ուրախանում ու խայտում է մանկան պես,
Զի ի բնե հաճույքի է հակամետ։

91Ճաշակում է նախ բարիքները ումպետ
Եվ պատրանքով վազում նրանց ետևից,
Եթե նրան ետ չպահի սանձ կամ պետ։

94Արդ իբրև սանձ պահանջվեցին օրենքներ,
Իսկ իբրև պետ պահանջվեց մի միապետ,
Որ քաղաքի միջնաբերդը գեթ տեսներ։

97Օրենքներ կան, բայց ովքե՞ր են պահողներ,
Հիմա ոչ ոք. իսկ հովիվը առաջնորդ
Որոճում է, բայց չունի հերձ կճղակներ։

100Եվ ամբոխը, տեսնելով որ հովիվն իր
Ձգտում է լոկ բարիքների նյութական,
Ինքն էլ խժռում և չի դնում այլ խնդիր։

103Ուստի պարզ է, որ վարչությունն է վատթար
Պատճառն արդի ապականման աշխարհի,
Ոչ թե մարդկանց բնությունը վատախտար։

106Հռոմը, որ հարդարիչն էր աշխարհի,
Ուներ երկու լուսատուներ, որ մարդկանց
Նշում էին ուղին երկնի ու երկրի։

109Մեկը մյուսին մարեց, և սուրը խառնվեց
Մականի հետ, ու հետևանքն այն եղավ,
Որ թե մեկը և թե մյուսը խաթարվեց,

112Ու վերացավ փոխադարձ վախն իրարից։
Նայիր հասկին, եթե ինձ չես հավատում.
Ամենայն տունկ ճանաչում են իր պտղից։

115Այն երկրում, ուր հոսում են Պոն, Աղիջեն,
Հեշտ էր գտնել առաքինի վարք ու բարք,
Երբ Ֆեդերիկն սկսած չէր դեռ վիճել։

118Այժմ այդ երկրով ազատ կարող է անցնել
Ամեն շուտիկ, առանց երկյուղ զգալու,
Որ կարող է կարգին մարդու հանդիպել։

121Այնտեղ դեռ կան երեք ծերեր կենդանի,
Որ խրտնում են նոր բարքերից խորթացած
Եվ ձգտում են վաղուց կյանքին անդենի.

124Անուններն են Կուրրադո դա Պալացցո,
Լավ Գերարդո և Գուիդո դա Կաստել,
Որ ֆրանսիացիք կոչում են պարզ Լոմբարդո։

127Արդ ձուլելով իր մեջ երկու վարչություն,
Ցեխն է խրվել եկեղեցին Հռոմի,
Աղտեղելով և՛ իրեն, և՛ բեռը դույն»։

130«Ո՛վ իմ Մարկո, դատում ես ճիշտ և ստույգ,—
Ասացի ես։— Այժմ հասկացա, թե ինչու
Դևի որդիք ձեռք չբերին կայք ու գույք։

133Սակայն ո՞վ է այն Գերարդոն փառազուն,
Որ հանգուցյալ սերնդից է մնացել,
Ի նախատինս նոր սերնդին վայրասուն»։

136«Քո խոսքերը տարօրինակ են հնչում,—
Պատասխանեց,— զարմանալի է, որ դու
Տոսկանցի ես և նրան չես ճանաչում։

139Ուրիշ անուն ես չեմ կարող նրան տալ,
Թե ոչ ասել, որ նա հայրն է Գայայի։
Աստված ձեզ հետ. էլ չեմ կարող ձեզ հետ գալ։

142Ծխի միջով մի լույս շողում է անդ, տես.
Հրեշտակ է դա. ինձ հարկավոր է մեկնել,
Նախքան այստեղ նրա գալը ի հանդես»։

145Այսպես ասաց և էլ չուզեց ինձ լսել։

Երգ տասնյոթերորդ

1Ո՛վ ընթերցող, եթե երբեք լեռներում
Քեզ պատեց մեգ, որի միջով դու տեսար,
Ինչպես մաշկի միջով խլուրդն է տեսնում,

4Հիշիր ինչպես ճաճանչները արևի
Թափանցում են խիտ ու խոնավ մշուշով,
Երբ սա քիչ֊քիչ նոսրանում է հիրավի.

7Եվ կարող ես պատկերացնել, թե ինչպես
Ծխի միջով ես նայեցի արևին,
Երբ սա արդեն մայր էր մտնում համրապես։

10Այսպես քայլերս առաջնորդիս քայլերին
Համակերպած՝ դուրս եկա այն ծխամպից,
Երբ մութ էին արդեն ափերն ստորին։

13Ո՛վ տեսիլքներ, մերթ այնքան եք կտրում մեզ
Արտաշխարհից, որ մենք ոչինչ չենք լսի,
Թեկուզ հնչեն հազար փողեր շուրջը մեր.

16Ձեր աղբյուրը ի՞նչ է, եթե զգայք չեն.
Ձեր աղբյուրը հարկավ լույսն է գերբնական,
Որ գործում է ի վերուստ կամ ինքնօրեն.

19Տեսիլքիս մեջ տեսա պատկերը նրա,
Ով իր ոճրի համար փոխվեց այն թռչնին,
Որ հրճվում է իր դայլայլից առօրյա։

22Այստեղ միտքըս իր մեջ այնքան էր գոցվել,
Որ ազդակներն զգայական աշխարհի
Չէին կարող նրա վրա ներգործել։

25Ապա տեսա իմ տեսիլքում հոգեզմայլ
Մի խաչելյալ, դեմքով գոռոզ ու վայրագ,
Որ մեռնում էր պահելով տեսքն անայլայլ։

28Ասուերոս արքան էին նրա քով,
Եսթեր կինը և Մարդոքեն այն արդար,
Որ ուղղամիտ եղավ խոսքով ու գործով։

31Երբ չքացավ այս պատկերը տեսլային,
Ցնդելով այն պղպջակի նմանակ,
Որ զրկվել է իր պատյանից ջրային,

34Ինձ երևաց մի աղջնակ վշտալից,
Որ լալագին ասում էր. «Ո՛վ թագուհի,
Ինչո՞ւ մեռնել փափագեցիր զայրույթից։

37Դու մեռար, որ Լավինիայիդ չկորցնես,
Եվ կորցըրիր ինձ։ Մայր, նախքան մահն իմ սիրո,
Ես քո մահն եմ հիմա ողբում դառնապես»։

40Ինչպես մարդու քունը խզվում է հանկարծ
Ազդեցության ներքո պայծառ մի լույսի,
Եվ տակավ առ տակավ անցնում է անդարձ,

43Այսպես անցան իմ տեսիլքներն այցելու,
Երբ իմ դեմքին հանկարծ զարկավ մի վառ լույս,
Ավելի վառ, քան սովոր ենք տեսնելու։

46Շուրջըս դարձա գիտնալու թե ուր եմ ես,
Երբ մի ձայն, որ ամբողջ ուշքըս գրավեց,
«Այստեղից են վեր բարձրանում»,— ասաց մեզ։

49Այնքան էի ես անհամբեր տեսնելու,
Թե ով էր այն բարբառողը, որ մինչև
Նա չերևար՝ հանգիստ չէի լինելու։

52Բայց աչքերըս նրա լույսից շլացան,
Ինչպես մարդու աչքը լույսից արևի,
Որ պատած է իր շողերով վայրացան։

55«Սա երկնային մի ոգի է, որ առանց
Մեր խնդրանքին՝ մեզ վերելքն է ցույց տալիս
Եվ քողարկում իրեն լույսով անթափանց։

58Նա վարվում էր մեզ հետ, ինչպես մարդն իր հետ.
Ով չի օգնում, երբ կարոտյալ է տեսնում,
Հայցը կանխավ մերժելու է հակամետ։

61Արդ մեզ արած իր հրավերն ընդունենք.
Դեռ չմթնած ջանանք վերև բարձրանալ,
Քանզի հետո էլ չենք կարող ելնել մենք»։

64Այսպես ասաց ինձ առաջնորդս առանձին,
Եվ քայլներըս դեպի սանդուղքն ուղղեցինք.
Երբ ոտք դրինք աստիճանին առաջին,

67Ես զգացի թևաբախում իմ դեմքին
Եվ լսեցի «Հաշտարարաց երանի»,
Որոնք զերծ են բարկությունից մեղսագին»։

70Հետին շողերն աղջամուղջին նախորդող
Արդեն այնքան շիջել էին եթերում,
Որ երևում էին աստղերն առկայծող։

73«Ո՛վ իմ կորով, ինչո՞ւ ցնդում ես այդպես»,—
Ասում էի ես յուրովի, զգալով,
Որ սրունքներս հոգնել էին մեծապես։

76Հասել էինք արդեն սանդղի բարձունքին,
Եվ կանգ առել, ինչպես նավը լողացող,
Որ կանգնում է, երբ հասնում է ափունքին։

79Նոր ոլորտում մի պահ ես լուռ մնացի,
Սպասելով որևէ բան լսել նոր,
Ապա դարձա վարպետիս և ասացի.

82«Իմ բարի հայր, արդ ասա ինձ՝ ի՞նչ հանցանք.
Քավվում է այս բոլորակում, և եթե
Մենք կանգ առանք, թող խոսքերըդ չառնեն կանգ»։

85«Այստեղ է իր հատուցումը ստանում
Թույլ ու թերի սերը բարու,— ասաց նա,—
Այստեղ են հենց ալարկոտին խթանում։

88Բայց որպեսզի ավելի լավ հասկանաս,
Ուշի ուշով ինձ ունկըն դիր և դու մեր
Այս կանգառից որոշ օգուտ կստանաս»։

91Եվ նա սկսեց. «Լսիր, որդի սիրեկան,
Արարիչն ու արարածները բոլոր
Լի են սիրով բնական ու հոգեկան։

94Բնականը ենթակա չէ սխալի,
Իսկ մյուսը սխալվում է վատ ձգտմամբ,
Կամ ձգտելով չափից քիչ կամ ավելի.

97Եվ քանի նա վսեմ բարուն է ձգտում
Ու չափ պահում բարիքների մեջ նսեմ,
Վատ հաճույքի նախապատճառ չի լինում։

100Բայց երբ սերն այդ մի վատ բանի է ձգտում
Կամ բարուն է ձգտում չափից շատ կամ քիչ,
Արարածը Արարչի դեմ է գործում։

103Այստեղից էլ կհասկանաս առհարկի,
Որ մարդկանց մեջ սերը հիմքն է ամենայն
Առաքինի և մեղսավոր արարքի։

106Արդ զի սերը չի կարելի անջատել
Ենթակայի օգտամատույց բարիքից,
Մարդ չի կարող սեփական անձը ատել։

109Նմանապես չի կարելի ըմբռնել
Մի ինքնագո էակ՝ անկախ Արարչից,
Ուստի նրան չի կարելի անգոսնել։

112Եթե այսպես ճիշտ եմ դատում ու դասում,
Մնում է լոկ սիրել չարիքն ուրիշի։
Եվ այդ սերը երեք տեսակ է լինում։

115Կան, որ այլոց կործանումով հույս ունեն
Վեր բարձրանալ և հենց դրա համար լոկ
Հետամուտ են նրանց անկման բարձունքեն:

118Կան որ այլոց բարձրացումով վախում են
Կորցնել շնորհ, իշխանություն, փառք, պատիվ,
Եվ չարիք են նրանց նյութում տենդորեն։

121Եվ կան էլ որ զայրանում են մաղձալից
Նրանց դեմ, որ վիրավորանք են հասցրել,
Եվ պատրաստ են ոխ հանելու նրանցից։

124Այս եռակերպ սերը քավվում է ցածում.
Արդ ուզում եմ քեզ բացատրել սերը մյուս,
Որ անկանոն կերպով բարուն է ձգտում։

127Երազում են մարդիկ վսեմ մի բարիք,
Ուր կարենան իրենց հոգին գոհացնել,
Եվ հասնելու առ այն զգում են կարիք։

130Եթե նրան ձեզ ձգում է սերը գաղջ,
Դուք այդ մեղքը այս ոլորտում կքավեք,
Կատարելով ապաշխարանք մի պատշաճ։

133Կա այլ բարիք, որ նսեմ է, ոչ հարգի.
Դա չի տալիս երջանկություն, չէ Աստված,
Որ պատճառն ու հիմքն է ամեն բարիքի։

136Այն սերը, որ դրան շատ է նվիրվում,
Բոլորակաց մեջ է քավվում վերևի,
Բայց ինչպես է այն երեքի տրոհվում,

139Ես կլռեմ, որ դու գտնես յուրովի»։

Երգ տասնութերորդ

1Մեծ ուսուցիչս ավարտելով ճառը իր
Իմ աչքերի մեջ էր նայում տեսնելու,
Թե ես նրան լսե՞լ էի ուշադիր.

4Ես, որ նորից տանջվում էի ծարավով,
Լռում էի և յուրովի մտածում.
«Գուցե նրան ձանձրացընեմ հարցերով»։

7Բայց իմ հայրը ճշմարիտ ու հարազատ,
Տեսնելով որ բերան չէի բաց անում,
Ինձ թելադրեց խոսել անվախ ու ազատ։

10Եվ ես. «Վարպետ, իմ միտքը քո ուսմունքով
Այնքան լավ է լուսավորվում, որ ես պարզ
Հասկանում եմ ճառըդ ամեն մասունքով։

13Սակայն, հայր իմ, թախանձում եմ քեզ կարի,
Բացատրիր, թե ինչ է սերը, որին դու
Վերագրում ես ամեն գործ չար ու բարի»։

16Եվ նա. «Ուղղիր մտքիդ աչքերն իմ վրա,
Եվ կպարզվի քեզ սխալը կույրերի,
Որոնք իրենց համարում են ռահվիրա։

19Հոգին, որին սիրո հակում է տրված,
Ձգտում է դեպ ամեն մի բան հաճելի,
Հենց որ զարթնում է հաճույքից դրդըված։

22Ընկալչությունը ձեր՝ պատկերն է առնում
Իրականից և պարզում է ձեզ այնպես,
Որ ձեր հոգին առ այն պատկերն է դառնում։

25Եթե հոգին դեպ այն պատկերն է հակվում,
Այդ հակումը սերն է, սերը բնական,
Որ հաճույքից մղված գործում է հոգում։

28Եվ ինչպես բոցն իր հատկությամբ բնական
Ձգտում է վեր, այնտեղ, ուր իր տարերքում
Ավելի է դառնում կայուն, տևական,

31Այսպես հոգին մի մղումով բնածին
Դեպ հաճելին է ձգտում և չի հանգչում,
Մինչև որ նա չի տիրանում սիրածին։

34Արդ կարող ես դու հասկանալ թե որքան
Սխալվում են նրանք, ովքեր պնդում են,
Թե ամեն սեր գովելի է ըստ ինքյան։

37Զի գուցե միշտ լավ է սիրո առարկան,
Բայց ամեն սեր լավ չէ, ինչպես ամեն դրոշմ,
Թեև մոմը լինի լավ ու պատվական»։

40«Քո խոսքերը և իմ միտքը հետախույզ
Ինձ պարզեցին սիրո բնույթն,— ասացի,—
Բայց դա իմ մեջ ծնեց մի նոր տարակույս։

43Եթե սերը մեր մեջ դրսից է ծագում,
Ապա հոգին, որ գործում է բնազդմամբ,
Իր կամքով չէ, երբ լավ կամ վատ է գործում»։

46Եվ նա. «Ինչ որ միտքն այս մասին կդատի,
Կբացատրեմ, իսկ ավելին կպարզե
Բեատրիչեն, զի դա գործ է հավատի։

49Յուրաքանչյուր գոյացություն ձևավոր,
Որ նյութից զատ, բայց զոդված է նրա հետ,
Իր մեջ ունի մի զորություն մասնավոր,

52Որը միայն իր գործնական արյունքով
Զգացնում է իր գոյությունը ներքին,
Ինչպես բույսն իր կյանքը՝ կանաչ սաղարթքով։

55Մարդ չգիտե, թե նախնական գիտությանց
Իմացությունն իր ուսկից է և ուսկից
Զգացումը իր նախնական ցանկությանց,

58Որ ձեր մեջ կան, ինչպես մեղվում բնազդ կա
Մեղր շինելու, և միտումն այս նախավոր
Գովեստի կամ պարսավի չէ ենթակա։

61Արդ որպեսզի այլ հակումներն այս հակման
Համակերպվեն, ձեր մեջ կա ուժ բնածին,
Որ հսկում է իբրև մուտքի պահապան։

64Այդ ուժն է այն սկզբունքը, ըստ որի
Ձեր գործերն են գնահատվում, նայած թե
Նա ընտրում է սեր բարի, թե հոռի։

67Նրանք, ովքեր ճշմարտախույզ են խորին,
Ճանաչեցին ազատ կամքը մարդու մեջ
Եվ բարույքի դասեր տվին աշխարհին։

70Իսկ դիցուք թե սերն առողջ կամ անառողջ
Արծարծվում է ձեր մեջ մղմամբ ակամա,
Բայց կարող եք դուք ընդունել այն կամ ոչ։

73Բեատրիչեն կարողությունն այս ազնիվ
Հասկանում է ազատ կամքը, հիշիր այդ,
Եթե երբեք նա քեզ խոսի այդ առթիվ»։

76Լուսինը, որ իր ընթացքով երկնավար
Նոսրացրել էր աստղերի թիվը տակավ,
Երևում էր ինչպես մի գունդ հրավառ,

79Եվ սահում էր ընդդեմ երկնի աստղազարդ
Այն ուղիով, ուր մայրամուտն է տեսնում
Հռոմայեցին կղզյաց միջև Կորս և Սարդ։

82Եվ վարպետըս, որի փառքի շնորհիվ
Պիետոլան հանդիսացավ անվանի,
Ճնշող բեռից ազատել էր ինձ լրիվ։

85Եվ ահա ես, որ հարցերիս լուրջ ու բարդ
Առել էի պատասխաններ պարզորոշ,
Կանգնած էի ինչպես քնով տարված մարդ։

88Բայց իմ քունը հանկարծ խզվեց մի թափով
Խուլ աղմուկից հոգիների մի խմբի,
Որ գալիս էր մեր ետևից շտապով։

91Ինչպես Իսմենն ու Ասոպը միասին
Մութ գիշերով տեսան վազքը թեբեցոց,
Որ խուռնընթաց դիմում էին Բաքոսին,

94Այսպես այստեղ տեսա ամբոխ մի խռնված,
Որ վազեվազ մեր ետևից էր գալիս,
Բարի կամքից, արդար սիրուց խթանված։

97Զի վազում էր այն բազմությունն ահագին,
Վաղվաղակի բոլորը մեզ միացան։
Երկու հոգի գոչում էին լալագին.

100«Մարիամն շտապ դեպի լեռը վազ տվեց
Եվ Կեսարը, բաց թողնելով Մարսիլիան,
Անմիջապես դեպ Իլերդա արշավեց»։

103«Շուտ, ժամանակ չկորցնենք հեղգորեն,
Որ բողբոջի մեր մեջ փափագը բարու»,—
Ասում էին մյուս հոգիներն համորեն։

106«Ո՛վ հոգիներ, դուք որ հիմա եռանդյամբ
Դարմանում եք անփութությունն, որ բարիք
Գործելու մեջ թույլ եք տվել գաղջությամբ.

109Սա դեռ ողջ է — ես ստելու չեմ սովոր —
Եվ ուզում է վեր բարձրանալ վաղորդյան.
Ասացեք մեզ՝ ո՞ւր է ելքը մերձավոր»։

112Այսպես ասաց առաջնորդըս ամբոխին.
Եվ նրանցից մեկը տվեց պատասխան.
«Հետևիր մեզ և կգտնես անցուղին։

115Մենք շարժվելու այնքան փափագ ունենք մեծ,
Որ չենք կարող կանգնած խոսել, և եթե
Մեր վարմունքը կոպիտ գտնես, ներիր մեզ։

118Սան Զենոյի աբբան էի Վերոնում,
Բարբարոսսա վեհապետի օրերին,
Որի մասին վատ են խոսում Միլանում։

121Եվ մեկը, որ արդեն զառամ է դարձած,
Շուտով կողբա այն վանատան պատճառով,
Ուր չարարկեց իշխանությունն ունեցած.

124Զի նա որդուն անհարազատ ու տգեղ,
Տգեղ մարմնով և թե հոգով մանավանդ,
Նշանակեց օրինավոր հովվի տեղ»։

127Ես չգիտեմ՝ նա դեռ խոսե՞ց, թե՞ լռեց,
Այնքան արդեն հեռացել էր մեզանից,
Բայց լսածըս ինձ գոհություն պատճառեց։

130Եվ վարպետըս, զորավիգըս ապահով,
Ասաց. «Նայիր, ահա երկու հոգիներ,
Որ գալիս են հեղգությունը սաստելով»։

133Ասում էին նրանք. «Մեռան այն մարդիկ,
Որոնց առջև ծովը բացվեց, բայց հետո
Հորդանանը տեսավ սերունդն երջանիկ։

136Եվ այն մարդիկ, որ մինչև վերջ չուզեցին
Տաժանք կրել զավակի հետ Անքիսի,
Անփառունակ մի կյանքի մեջ սուզվեցին»։

139Երբ մեզանից նրանք այնքան հեռացան,
Որ այլևըս չէին կարող նկատվել,
Իմ մեջ ծնունդ առան մտքեր այլազան,

142Ուրկից բազում ուրիշ խոհեր ծագեցին,
Եվ ես այնքան խոհից ի խոհ ծփացի,
Որ ի վերջո իմ աչքերը փակվեցին.

145Եվ խոհերըս վերածվեցին երազի։

Երգ տասնիններորդ

1Այն ժամին, երբ ջերմությունը ցերեկվա
Երկրից կամ մերթ Երևակից շիջանած՝
Է՛լ չի կարող մեղմել ցուրտը գիշերվա.

4Երբ գուշակներն իրենց Բախտը մեծագույն
Արևելյան հորիզոնում են տեսնում,
Ուր կծագի շուտով օրը նորագույն,

7Երազիս մեջ երևաց կին մի թլվատ,
Աչքերը շիլ և ոտքերը ծուռումուռ,
Ձեռքերը հաշմ և երեսը շատ գունատ։

10Նայում էի. ինչպես արևը շողուն
Ժրացնում է անդամները ցրտահար,
Այսպես հայացքս արձակում էր կապ լեզուն,

13Ուղղում նրա շեղությունները կարգավ
Եվ տալիս էր նրա դալուկ երեսին
Այն գույնը, որ պահանջում է սերն հարկավ։

16Հենց որ այսպես լեզվի կապն էր արձակվել,
Նա սկսեց երգել այնպես քաղցրաձայն,
Որ ես նրան չէի կարող չունկնդրել։

19«Ես,— երգում էր,— ես այն սիրենն եմ սիրուն,
Որ թովում է նավորդներին ծովի մեջ,
Այնքան ձայնըս հաճելի է ու ծորուն։

22Ես իմ երգով Ուլիսին էլ թովեցի.
Ով վարժվի ինձ և հմայվի ինձանով,
Հազիվ թե իմ լարացանցից դուրս պրծնի»։

25Նա տակավին իր բերանը չէր փակել,
Երբ երևաց ինձ մոտ մի կին սուրբ ու վեհ,
Որ այն մյուսին անարգելու էր եկել։

28«Օ´ Վիրգիլիոս, օ´ Վիրգիլիոս, ո՞վ է նա»,—
Գոչեց կինը բարկությամբ լի, իսկ տերն իմ
Նայում էր լոկ այդ կնոջը վեհազնյա։

31Ապա տերըս մյուսին բռնեց զայրալի
Եվ, պատռելով փեշը, փորը բաց արավ.
Ես զարթնեցի բուրած հոտից զազրելի։

34Երբ շուռ եկա, բարի վարպետս ինձ ասաց.
«Երեք անգամ քեզ կանչեցի ես հիմա.
Վեր կաց, արի, գնանք գտնենք մուտքը բաց»։

37Ես վեր կացա։ Արդեն լույս էր շողարձակ
Լեռան բոլոր ոլորտներում. գնացինք.
Մեր ետևն էր արեգակը նորածագ։

40Հետևելով առաջնորդիս քայլերին՝
Գնում էի կորաքամակ, գլխահակ,
Ինչպես նա, ով հանձնվել է մտքերին։

43Հանկարծ լսվեց. «Անցքը այստեղ է, եկեք» —
Այնպես աղու և հեշտալուր մի ձայնով,
Որ մեր երկրում չենք ունկնդրի մենք երբեք։

46Այդպես ասողն, հար և նման կարապի,
Բացավ թևերն ու մեզ ուղղեց դեպ այնտեղ,
Ուր մի անցք կար միջև երկու քարափի։

49Թափհարելով իր թևերը փետրավոր,
Նա «Երանի սգավորաց,— ասաց մեզ,—
Զի կստանան մխիթարանք հոգևոր»։

52«Ի՞նչ ունես դու, որ մտախոհ ես դարձել»,—
Այսպես ասաց վարպետըս ինձ, երբ արդեն
Հրեշտակից քիչ վեր էինք բարձրացել։

55Եվ ես. «Հիմա տեսա տեսիլք մի դարձյալ.
Նա ինձ այնպես խորհուրդներով պաշարեց,
Որ չեմ կարող նրա միտքը հասկանալ»։

58Եվ նա. «Տեսար այն կախարդին հինավուրց,
Որի համար պատժվում են վերևում,
Եվ որից մարդ ճողոպրում է մազապուրծ։

61Բավ է դա քեզ. հիմա մի քիչ շտապիր,
Եվ ունկնդրիր կոչին երկնի, ուր Արքան
Հավերժական հոլովում է գնդերն իր»։

64Ինչպես բազեն, որ նայում է նախ ներքև,
Ապա, ի լուր կանչին, սուրում է այնտեղ,
Ուր քաշում է նրան երեն ակներև,

67Այսպես արի, բարձրանալով փույթ ի փույթ
Ժայռամիջյան կածանն ի վեր, որը մեզ
Տարավ այնտեղ, ուր գործվում է նոր պտույտ։

70Երբ դուրս եկա բոլորակը հինգերորդ,
Տեսա մարդիկ, որոնք դեմքերը գետնին,
Պառկած էին ու հեծեծում սրտահորդ։

73Ասում էին՝ «Մերձեցաւ անձն իմ ի հող»
Այնպիսի խոր հառաչանքով ու հեծքով,
Որ հազիվ էր լսվում խոսքն այդ անսքող։

76«Ո՛վ հոգիներ, որ ձեր տանջանքը մռայլ,
Ամոքում եք արդարությամբ ու հույսով,
Մեզ ցույց տվեք ելման տեղը հետևյալ»։

79«Եթե այստեղ դուք պառկելուց ազատ եք
Եվ ուզում եք գտնել ուղին կարճառոտ,
Գնալիս միշտ աջ ուղղությամբ քայլեցեք»։

82Այսպես ասաց առաջնորդըս և այսպես
Պատասխանեց նրան մեկը մոտիկից,
Որի վրա ուշ դարձըրի իսկույն ես։

85Հայացքս այնժամ ես ուղղեցի վարպետիս,
Եվ նա սիրով ինձ թույլ տվեց կատարել
Այն փափագըս, որ երևում էր դեմքիս։

88Երբ թույլ տվեց անել ըստ իմ ուզածի,
Ես մոտեցա ուշագրավ այն հոգուն
Եվ մեղմորեն նրան այսպես ասացի.

91«Ո՛վ դու հոգի, որ ողբերով քո համառ
Հարդարում ես դարձիդ ուղին առ Աստված,
Քավությունըդ քիչ ընդհատիր ինձ համար։

94Ասա ո՞վ ես և ինչո՞ւ եք դուք պառկել
Բերանքսիվար, ուզո՞ւմ ես որ քո մասին
Խոսեմ այնտեղ, ուրկից ողջ եմ ես եկել»։

97«Թե ինչու ենք պառկել վրան երեսի,
Դու կիմանաս,— ասաց հոգին,— բայց դու նախ
Գիտա զի ես եղէ յաջորդ Պետրոսի։

100Կիավերի ու Սիեստրի միջև գեղադիր
Կա ուղղահոս մի գետ, որի անունից
Իմ ազգատոհմն ստացել է տիտղոսն իր։

103Ամսից քիչ անց ես զգացի թե ինչպես
Ծանր է կրել պատմուճանը, որի մոտ
Ամեն այլ բեռ թեթև փետուր է կարծես։

106Ես մեղքերից դարձի, ավա՜ղ, ուշ եկա.
Բայց երբ դարձա եկեղեցու հովվապետ,
Հասկացա որ կյանքը փուչ է ու անշահ։

109Չհանգչելով աստիճանովս ասդենի,
Մի աստիճան, որ բարձրագույնն է երկրում,
Ես այրվեցի սիրով հանդեպ անդենի։

112Մինչ այդ հոգիս՝ թշվառական ու վատթար՝
Ագահությամբ ուծացել էր Աստուծուց.
Արդ կրում եմ այստեղ պատիժըս արդար։

115Ագահությունն երևում է հայտնապես
Քավության մեջ հոգիների այս հեծող,
Եվ լեռան մեջ պատիժ չկա սրա պես։

118Ինչպես երկրում մեր հայացքը միմիայն
Գետին ուղղվեց և չամբարձավ դեպ երկինք,
Այսպես այստեղ Բարձրյալն ուղղեց գետին այն։

121Ինչպես երկրում ագահությունը մեր մեջ
Մարեց սերը բարի գործեր անելու,
Այսպես այստեղ Երկնավորը սեղմեց մեզ,

124Կապելով մեր ձեռն ու ոտը ամրաբար.
Եվ կմնանք այստեղ անշարժ տարածված
Այնքան, ինչքան կկամենա Տերն արդար»։

127Ակնածանքից եկել էի ես ծնկի.
Ուզում էի խոսել, բայց նա նկատեց,
Լոկ լսելով, իմ այդ ցույցը հարգանքի,

130Եվ ինձ ասաց. «Ինչո՞ւ ես դու ծունկ չոքել»։
Եվ ես նրան. «Այնքան վեհ է անձը ձեր,
Որ իմ խիղճը թույլ չի տալիս ինձ կանգնել»։

133Պատասխանեց. «Եղբայր, վեր կաց ու կանգնիր,
Մի սխալվիր. ծառայակից եմ ես քեզ
Եվ այլոց հետ նույն Տիրոջը փառակիր։

136Եթե երբեք դու լսել ես «Ոչ կանայս...»
Խոսքերը, որ Ավետարանն է հիշում,
Իմ ասածը դու պիտի լավ հասկանաս։

139Գնա այլևս, է՛լ հարկ չկա սպասել.
Ներկայությունդ ինձ արգելք է ողբալու,
Որով պարտ եմ ապաշխարանք կատարել։

142Մի զարմուհի ունեմ անվամբ Ալաջա.
Նա բարի է ինքնին, միայն տոհմը մեր
Նրա համար չար օրինակ չդառնա.

145Նա է միայն ինձ մնացել երկրի մեջ»։

Երգ քսաներորդ

1Լավ կամքի դեմ չի կռվում կամքը արդար.
Եվ ակամա ջրից սպունգն հանեցի,
Թեպետ և նա հագեցած չէր դեռ իսպառ։

4Առաջնորդըս ու ես առաջ շարժվեցինք
Լեռան եզրին ազատ թողված տեղանքով,
Ինչպես եզրով մի պարսպի շրջանցիկ։

7Քանզի նրանք, որ արցունքով դառնագին
Քավում էին չարիքն աշխարհ համակող,
Բռնել էին մինչև եզերքն արտաքին։

10Անիծվե՛ս դու, վաղնջական գայլ անգութ,
Որ ամեն մի այլ գազանից ավելի
Զոհ ես դարձնում մարդկանց քաղցիդ անհագուրդ։

13Ո՛վ երկինք, որ վերագրում են քո շարժման
Փոփոխմունքը պայմանների երկրային,
Ե՞րբ պիտի գա երկրից վանողը սրան։

16Գնում էինք ծանր ու դանդաղ քայլերով,
Մինչ իմ ուշքը կլանված էր լիովին
Հոգիների աղիողորմ ջայլերով։

19Եվ նրանցից մեկը ձայնով ողբական
Հանկարծ գոչեց մեր առջևում. «Օ՛, Մարիամ»,
Ինչպես կինն է բացականչում ծննդկան.

22Ապա ասաց. «Դու շատ աղքատ ապրեցիր.
Դա երևաց այն մսուրքից անպաճույճ,
Ուր սրբազան քո պտուղը ծնեցիր»։

25Ապա հարեց. «Ո՛վ Ֆաբրիկիոսըդ ազնիվ,
Նախընտրեցիր ապրել աղքատ, բայց պատվով,
Քան թե ապրել հարուստ, սակայն անպատիվ»։

28Այս խոսքերն ինձ պատճառեցին մեծ բերկրանք,
Այնպես որ ես մի քիչ առաջ շարժվեցի,
Գիտնալու թե ով էր ասողը դրանք։

31Նա տարփողեց և այն պարգևը առատ,
Որ Նիկողոսն արեց մատաղ կույսերին,
Պահպանելու նրանց պատիվն անարատ։

34«Ո՛վ հոգի, որ այդքան բարիք ես ոգում,—
Ասացի ես,— ասա ո՞վ ես և ինչո՞ւ
Այդ գործերը միայն դու ես գովերգում։

37Ես չեմ թողնի խոսելդ առանց հատույցքի,
Երբ ետ դառնամ ավարտելու կարճ ուղին
Մահկանացու և անցողիկ իմ կյանքի»։

40«Ես կխոսեմ ոչ թե նրա համար որ,—
Բարբառեց նա,— երկրից բան եմ սպասում.
Այլ զի քո մեջ տեսնում եմ վառ մի շնորհ։

43Ես արմատն եմ չարաբաստիկ այն ծառի,
Որ ստվեր է ձգել երկրում քրիստոնյա,
Ուր հազիվ է քաղվում պտուղ մի բարի։

46Դուեն, Լիլլը, Կանդն ու Բրյուգգեն երանի
Կարենային իրենց վրեժը լուծել.
Նրանց կօգնի Արդարադատը երկնի։

49Ես աշխարհում հորջորջվել եմ Հյուգ Կապետ,
Իմ սերունդն են Ֆիլիպներն ու Լուիներ,
Որոնք դարձան Գաղղիայի նոր կարապետ։

52Ես որդին եմ մի փարիզցու մսագործ.
Երբ չքացան հին արքաները բոլոր,
Բացի մեկից, որ զգեցավ խորգաձորձ,

55Արքայության կառավարման սանձը ձիգ
Իմ ձեռքն անցավ. նոր հողերով և բազում
Համհարզներով այնքան դարձա ազդեցիկ,

58Որ իմ որդին ևս գահը բարձրացավ,
Որից հետո գահակալել սկսեց
Իմ սերունդը, երբ սուրբ օծումն ստացավ։

61Մինչ քանի դեռ մեծ օժիտը պրովանսյան
Չէր փչացրել իմ սերնդին, սա, ճիշտ է,
Աննշան էր, բայց չէր տալիս գոնե զյան։

64Այդ օրից նա զոռով, սուտով սկսեց
Հափշտակել, և ապա, իբր հատուցում,
Նորմանդիան, Պոնտն ու Գասկոնիան ձեռք բերեց։

67Կառլոսն եկավ Իտալիա, իբր հատուցում,
Զոհաբերեց Կոնրադինին, և ապա
Թունավորեց Թովմասին, իբր հատուցում։

70Ժամանակ եմ տեսնում, ոչ շատ հետագա,
Երբ Ֆրանսիայից կգա ուրիշ մի Կառլոս,
Որ իրեն և յուրայնոց լավ ցույց կտա։

73Կգա զինված միայն տեգով Հուդայի,
Եվ դրանով կհարվածի նա այնպես,
Որ Ֆլորենցիո փորոտիքը կթափի։

76Դրանից նա հող չի շահի, այլ հանցանք
Եվ ամոթանք, շահ այնքան ծանր իր համար,
Որքան թեթև բան է հաշվում նա դրանք։

79Եվ մյուսը, որ գերի ընկավ բաց ծովում,
Սակարկությամբ կծախի իր աղջկան,
Ինչպես հենը ստրկուհուն է ծախում։

82Ագահությո՛ւն, ի՞նչ կարող ես անել դեռ,
Երբ ցեղս այնքան վարակեցիր քեզանով,
Որ նա նույնիսկ չի խնայում իր դստեր։

85Բայց կան գործեր է՛լ ավելի զազրոտի.
Դա շուշանի ներխուժումն է Անանյա
Եվ Քրիստոսի գերումն հանձին հաջորդի։

88Ես տեսնում եմ նրան նորից այպանված,
Նորոգված եմ տեսնում քացախն ու լեղին,
Եվ տեսնում եմ նրան նորից սպանված։

91Տեսնում եմ նոր Պիղատոսին այնքան չար,
Այնքան անհագ, որ նա առանց ամոթի
Ագահության կիրքը տանում է Տաճար։

94Ո՛վ Տեր, ե՞րբ ես պիտի լինեմ անտրտում,
Տեսնելով քո դատաստանը երկնային,
Որ երկնում ես դու քո զանխուլ խորհրդում։

97Իսկ իմ գոչը հարսի մասին Սուրբ Հոգու,
Որի համար դու դիմեցիր ինձ հարցով,
Ինձնից որոշ բացատրություն առնելու,

100Մյուսների հետ մենք կրկնում ենք աղոթքում,
Երբ ցերեկ է, իսկ երբ գիշեր է գալիս,
Դրանց ներհակ օրինակներ ենք ոգում։

103Մենք գիշերը Պիգմալիոնին հիշում ենք,
Որին ոսկու անհագ ծարավը դարձրեց
Գող, դավաճան ու մարդասպան չարանենգ։

106Եվ տանջանքը Միդասի խոլ ու ագահ,
Որ գոհացրեց իր պահանջը անհագուրդ
Եվ առհավետ դարձավ ծաղրի առարկա։

109Հիշում ենք և անմտությունն Աքարի,
Որ գողացավ ավարները, և կարծես
Դեռ պատժում է նրան ցասումը Հեսվի.

112Մեղադրում ենք Անանիային ու կնոջ.
Հիշում քացին, որ Հելիոդորն ստացավ.
Հիշում նաև Պոլինեստրին մեծագոչ,

115Որ սպանեց Պոլիդորին մերձավոր.
Հուսկ գոչում ենք. «Ո՛վ Կրասոս, ասա մեզ,
Ի՞նչ համ ունի ոսկին, գիտես քանի որ»։

118Մերթ գոչում ենք զիլ ձայնով, մերթ ձայնով բամբ,
Ըստ այն հույզի, որ մեզ մղում է ոգել
Մերթ առավել և մերթ նվազ ուժգնությամբ։

121Քիչ առաջ այն բարիքները մենակ ես
Չէի ոգում. ով ոք այստեղ մոտերքում
Չէր ձայնարկում, որ լսելի լիներ քեզ»։

124Մենք բաժանվել էինք արդեն խոսողից,
Եվ շտապում էինք առաջ ընթանալ,
Որքան թույլ էր տալիս նեղվածքը տեղի,

127Երբ զգացի հանկարծ ցնցումը լեռան.
Դա ինձ ահով ու սարսափով համակեց,
Ինչպես նրան, որին տանում էն մահվան։

130Չէր տատանվում Դելոսն այնպես ուժգնակի,
Եբբ Լատոնան բույն չէր դրել դեռ այնտեղ՝
Ծնանելու երկու աչքերն երկնքի։

133Ամենուրեք հնչեց մի ճիչ ահագին,
Եվ վարպետըս դեպ ինձ դարձավ ասելով,
«Մի վախենա, ես կանգնած եմ քո կողքին»:

136Երգում էին «Փառք ի բարձունս Աստուծոյ»,
Որքան որ ես կարողացա հասկանալ,
Երբ այն ճիչը ունկնդրեցի ի մոտո։

139Մենք մնացինք անշարժ և ափ ի բերան,
Առաջինն այն երգը լսող հովվաց պես.
Հուսկ դադրեցին երգն ու ցնցումը լեռան։

142Ապա նորից առաջացանք նույն ճամփով,
Նայելով այն ստվերներին վայրանկյալ,
Որոնք դարձյալ հեծում էին տագնապով։

145Անգիտությունն, եթե լավ եմ հիշում ես,
Ինձ չի մղել այնպես սաստիկ գիտնալու,
Ինչպես մղեց արդ գիտնալա ճշտապես,

148Թե երգի ու ցնցման պատճառն ինչն էր բուն.
Ոչ շտապ երթն ինձ թույլ տվեց, որ հարց տամ,
Ոչ ինքս էի կարող լինել բանիբուն.

151Այսպես գնում էի խոհուն ու տարտամ։

Երգ քսանմեկերորդ

1Սաստիկ տանջված բնական սուր ծարավից,
Որ միմիայն հագենում է այն ջրով,
Որը խնդրեց սամարուհին Քրիստոսից,

4Ճեպում էի առաջնորդիս ետևից,
Հոգիների միջով խուռն ու բազմահոծ,
Հուզված նրանց արդար պատժից ու ցավից։

7Հանկարծ, ինչպես, ըստ Ղուկասի գրածի,
Քրիստոսն երկու աշակերտի երևաց,
Երբ հառնել էր գերեզմանից փառացի,

10Այսպես այստեղ մեկն երևաց մեր ետև,
Որ գալիս էր պառկածներին նայելով.
Տեսնելով մեզ՝ նա մեզ ասաց անդեդև.

13«Եղբայրներ, ձեզ խաղաղություն տա Աստված»։
Իսկույն դարձանք, և Վիրգիլիոսը նրան
Համապատշաճ ողջույն տվեց ու ասաց.

16«Երանի թե երանելյաց կաճառում
Քեզ ընդուներ խաղաղությամբ Տերն արդար,
Որ պահում է ինձ մշտական աքսորում»։

19«Ի՞նչպես, եթե դուք հոգիներ չեք ընտրյալ,—
Բարբառեց նա, մեզ հետ առաջ շարժվելով,—
Ո՞վ ձեզ բերեց այս ոլորտները օրհնյալ»։

22Վարպետս ասաց. «Եթե նայես դու սրա
Նշաններին, որ հրեշտակն է նշել,
Կիմանաս, որ պետք է վերև նա գնա։

25Բայց զի կյանքի թելը մանող տիրուհին
Չի ավարտել մանելը այն կծիկի,
Որ Կլոթոսն է տրամադրում իր հերթին,

28Սրա հոգին, նման իմի և քոնի,
Դեպի բարձունք մենակ գնալ չի կարող,
Քանզի մեզ պես պայծառատես աչք չունի։

31Եվ ես ելա լայն երախից Դժոխքի
Ուղեկցելու համար նրան մինչև անդ,
Ուր կարող ենք մենք բարձրանալ կողք֊կողքի։

34Բայց ասա ինձ՝ ինչո՞ւ լեռը դղրդաց,
Ինչո՞ւ ճիչը հոգիների համախումբ
Հնչեց մինչև լեռան ոտներն հարաթաց»։

37Այս հարցումով նա փափագըս գուշակեց,
Եվ գոհացում ստանալու հույսըս լոկ.
Իմ ցանկության սաստկությունը մեղմացրեց։

40Հոգին ասաց. «Ոչինչ չկա մասնավոր,
Որ խանգարի կարգն ու կանոնը լեռան
Եվ կամ լինի մի նորություն անսովոր։

43Այստեղ չկա փոփոխություն տարերքի.
Փոփոխության պատճառ կարող է լինել
Լոկ սեփական ուժերի մեջ երկնքի.

46Զի ոչ եղյամ, ոչ ցող, ոչ ձյուն, ոչ անձրև,
Ոչ էլ կարկուտ չի թափվել և չի թափվում
Եռաստիճան կարճ սանդուղքից այն վերև։

49Այստեղ չկան ոչ խիտ ամպեր, ոչ ցանցառ,
Ոչ փայլակներ, ոչ էլ դուստրը Տավմանտի,
Որը երկրում փոխում է իր տեղը հար։

52Չոր գոլորշի ու ցնցումներ չեն լինում
Ավելի վեր այն սանդուղքի գագաթից,
Ուր Պետրոսի փոխանորդողն է բազմում։

55Գուցե ցածում ցնցում լինում է մեկ֊մեկ,
Բայց չգիտեմ ինչպես՝ հողմերն ընդերկրյա
Այստեղ ցնցում առաջացրած չեն երբեք։

58Աստ ցնցվում է, երբ որևէ մի հոգի
Մաքրվում է և երկինք է համբառնում
Ուղեկցությամբ հոգիների օրհներգի։

61Եվ մաքրության երաշխիքը իղձն է այն,
Որով հոգին իրեն պատրաստ է զգում՝
Համբառնալու դեպ օթարանն հանգստյան։

64Առաջ էլ նա համբառնալու իղձ ուներ,
Բայց Աստուծո արդար կամքի համաձայն
Նախ պետք է իր արդար պատիժը կրեր։

67Եվ ես, որ այս տանջանքի մեջ եմ հլու
Ավելի քան հինգ հարյուր ամ, լոկ հիմա
Ինձ զգացի պատրաստ երկինք ելնելու։

70Հենց դրանից լեռը ցնցվեց ուժգնորեն
Եվ հոգիներն օրհներգեցին Բարձրյալին,
Որ իրենք էլ վերև կանչվեն փութորեն»։

73Այսպես ասաց, բայց զի ծարավը մարդու
Որքան մեծ է, այնքան կուշտ է նա խմում,
Նույնքան եղավ նա ինձ համար ձեռնտու։

76Եվ վարպետըս նրան. «Տեսնում եմ ես արդ,
Թե ցանցն ինչպես ձեզ բռնում է, բաց թողնում,
Ինչից է ցունցն ու ձեր ցնծերգը զվարթ։

79Հիմա հաճիր պարզ ու մեկին խոսքերով
Ինձ ասելու, թե ով ես դու և ինչու
Պառկել ես աստ այսքան երկար դարերով»։

82«Երբ Տիտոսը կամքով երկնի Արքայի
Վրեժ լուծեց այն խոցերի համար խոր,
Ուրկից հոսեց ծախած արյունն Հուդայի,—

85Խոսեց հոգին,— ապրում էի համբավով,
Որ ամենից շատ է տևում ու հարգվում,
Սակայն ես դեռ չէի ապրում հավատով։

88Իմ երգերը այնքան քաղցըր հնչեցին,
Որ կանչվեցի ես, տուլուզցիս, ի Հռոմ,
Ուր գլուխըս մրտենիով պճնեցին։

91Ստատիոս եմ կոչվում երկրում բովանդակ.
Ես երգեցի Թեբեն, ապա Աքիլլին.
Բայց ես ընկա իմ այս երկրորդ բեռան տակ.

94Աղբյուրը իմ քերթողական ավյունի
Եղան կայծերն աստվածային բոցի այն,
Որից շատեր լույս ստացան կենդանի։

97Ակնարկում են Էնեականն հիշարժան,
Որ ներշնչմանս մայրն ու դայակը եղավ.
Առանց նրան կմնայի աննշան։

100Եվ որպեսզի ես ապրեի Վիրգիլի
Ապրած ատեն, կլինեի հույժ հոժար
Այստեղ մնալ մի տարի էլ ավելի»։

103Այս խոսքերի վրա Վիրգիլն ուղղվեց ինձ
Մի դեմքով, որ ինձ ասում էր՝ «Լուռ մնա»,
Բայց չի կարող կամքը անել ամեն ինչ։

106Ծիծաղն ու լացն այնքան կապված են ներքին
Զգացմունքին, որ պարզասիրտ մարդկանց մոտ
Դրանք նվազ հպատակվում են կամքին։

109Ես ժպտացի նման մարդուն ակնարկու.
Ստվերն այնժամ մի պահ լռեց ու նայեց
Աչքերիս մեջ, որ հայտարարն են հոգու։

112«Երանի թե դժվարագայն քո ուղին
Լավ ավարտվեր,— ասաց նա ինձ,— բայց ինչո՞ւ
Ժպտի մի շող հիմա խաղաց քո դեմքին»։

115Երկու կողմից ես կաշկանդված մնացի.
Մեկն ուզում էր լռեմ, մյուսը՝ խոսեմ.
Հասկանալով ինձ վարպետըս մտացի,

118Ասաց. «Խոսիր առանց դույզն ինչ վարանքի,
Բացեիբաց պատասխանիր դու նրան,
Ինչ հարցնում է այնքան փույթով շեշտակի»։

121Եվ ես. «Լսիր, ով հինավուրց դու հոգի,
Ժպտիս համար զարմանում ես դու գուցե.
Բայց ավելի պատճառ ունես զարմանքի։

124Ահա սա, որ առաջնորդս է փառապանծ,
Վիրգիլիոսն է, որից դու լիցք ստացար,
Տաղերգելու աստվածներին և մարդկանց։

127Ժպտիս պատճառն եթե այլ բան կարծեցիր,
Սխալվում ես. պատճառը այն խոսքերն են,
Որ դու հենց նոր նրա մասին ասացիր»։

130Նա թեքվեց, որ գրկեր ոտներն ուսուցչիս,
Բայց սա ասաց. «Եղբայր, թող այդ, մի անիր,
Զի դու և ես լոկ ստվերներ ենք անմիս»։

133Նա ուղղվեց ու ասաց. «Կարող ես դատել
Թե իմ սերը ինչքան ջերմ է քո հանդեպ,
Երբ մոռնալով, որ մենք ունայն ենք դարձել,

136Ես ստվերը ընդանում եմ մարմնի տեղ»։

Երգ քսաներկուերորդ

1Հրեշտակն արդեն մեր ետևն էր մնացել,
Նա, որ մի այլ նիշ ջնջելով իմ ճակտից,
Դեպ վեցերորդ բոլորակն էր մեզ ճամփել,

4Եվ ասել էր. «Երանյալ են նրանք որ
Արդարության ծարավի են ու քաղցյալ,
Եվ չեն ձգտում ոչ մի բանի նյութավոր»։

7Ես զգալով թեթևացած ինձ նորից,
Առանց ճիգի քայլում էի դեպի վեր՝
Երկու փութկոտ պոետների ետևից,

10Երբ Վիրգիլիոսն ասաց նրան. «Բարությամբ
Զեղուն սերը միշտ ուրիշ սեր կարծարծի,
Միայն թե դա արտահայտվի եռանդյամբ։

13Այն պահից, երբ Յուվենալը բանաստեղծ
Եկավ մեզ մոտ Լիմբոսի մեջ Դժոխքի,
Եվ ինձ հայտնեց քո սերը ջերմ ու անկեղծ,

16Ես քո հանդեպ սեր տածեցի ավելի,
Քան մարդ տածեց հանդեպ պայծառ մի մարդու.
Արդ կլինի ճամփաս քեզ հետ հաճելի։

19Նախ ներիր ինձ որպես մոտիկ բարեկամ,
Եթե հարցըս լինի մի քիչ համարձակ,
Եվ ինձ ասա որպես ընկեր համակամ.

22Ինչպե՞ս եղավ, որ քո սրտում տեղ գտավ
Ագահությունն իմաստության մեջ այնքան,
Որ ձեռք բերիր քո ջանքերով ոչ սակավ»։

25Այս խոսքերից Ստատիոսը նախ ժպտաց,
Ապա ասաց. «Քո խոսքերը ինձ համար
Սիրույդ ազնիվ նշաններն են անկասկած։

28Սակայն հաճախ երևում են մեզ բաներ,
Որոնց պատճառն անհայտ ու մութ մնալով՝
Հանիրավի հարուցում են կասկածներ։

31Քո հարցումը այն կարծիքդ է վկայում,
Թե ես անցյալ կյանքում ագահ եմ եղել,
Որովհետև դու ինձ այստեղ ես տեսնում։

34Արդ գիտցիր, որ ագահությունն ինձնից հույժ
Հեռու եղավ, սակայն ախտն էլ հակառակ
Ստանում է այստեղ ծանր ու երկար տույժ։

37Եվ եթե ես ինձ չուղղեի, կարդալով
Այն տողերդ, ուր բնության դեմ մարդկային
Մի ժամանակ դու գոչել ես զայրույթով՝

40«Ո՞ւր չես տանում, օ՛ անիծյալ քաղց ոսկու,
Մահկանացու մարդկանց ձգտումը անհագ»,
Արդ կզգայի բախումները ահարկու։

43Տեսնելով որ մեր ձեռքերը ծախսելիս
Կարող էին բացվել չափից ավելի,
Ես զղջացի իմ այդ հանցանքը մախիզ։

46Քանիներ կան, որ վարում են շռայլ կյանք,
Չիմանալով որ իրենք մեղք են գործում
Եվ չեն զղջում իրենց կյանքում բովանդակ։

49Եվ գիտցիր, որ այն մեղքը որ ուղղակի
Հակոտնյան է մի այլ մեղքի՝ նրա հետ
Ստանում է նույն պատիժը ծանրակի։

52Արդ եթե ես սրանց մեջ եմ զետեղվել,
Որոնք իրենց ագահությունն են քավում,
Ապա պատճառն հակառակ մեղքս է եղել»։

55«Երբ երգեցիր այն զինամարտը վայրագ,
Որ Յոկաստին կրկնակի վիշտ պատճառեց,—
Ասաց նրան բանաստեղծը հովվերգակ,—

58Այդ երգերից, որ ներշնչեց քեզ Կլիոն,
Դեռ հայտնի չէր հարումըդ այն հավատին,
Առանց որի բարի գործը չէ գործոն։

61Թե այդպես է, ապա ասա՝ ինչպիսի՞
Արև կամ ջահ լուսավորեց քեզ այնպես,
Որ դու դարձար հետևորդը ձկնորսի»։

64Եվ Ստատիոն. «Դու ինքդ ինձ նախ կանչեցիր
Դեպի Պառնաս իր ակունքից ըմպելու,
Դու ինքդ ինձ նախ հավատի լույս ջամբեցիր։

67Նմանվեցիր դու ջահակիր այն մարդուն,
Որ մթան մեջ ընթանում է առխարխափ,
Դառնալով իր հետնորդների լուսատուն»,

70Երբ ասացիր՝ «Նորոգվում է դարը արդ.
Հաստատվում է արդարությունն հինավուրց,
Եվ երկնքից ցած է իջնում մի նոր մարդ»։

73Քեզնով դարձա բանաստեղծ ու քրիստոնյա.
Բայց որպեսզի լավ հասկանաս միտքը իմ,
Ուրվագիծըս քիչ կընդլայնեմ ես հիմա։

76Աշխարհն արդեն տոգորված էր ուղղակի
Այն ճշմարիտ ու սրբազան հավատով,
Որ բանբերներն էին բերել երկնքի։

79Եվ այն խոսքըդ, որ ես այստեղ հիշեցի,
Ձայնակցում էր քարոզներին նոր մարդկանց,
Եվ ես նրանց հաճախ այցի գնացի։

82Նրանք այնքան ինձ թվացին սրբակյաց,
Որ երբ նրանց Դոմիտիանը հալածեց,
Նրանց ողբի հանդեպ չեղա անզգած։

85Եվ որքան ինձ երկրի վրա մնաց կյանք,
Սատարեցի նրանց և վարքն իրենց սուրբ,
Ինձ զզվեցրեց ամեն ուրիշ դավանանք։

88Եվ դեռ չերգած հունաց արշավը Թեբե՝
Մկրտվեցի, սակայն վախից ծածկեցի
Քրիստոնյա իմ դառնալը գրեթե,

91Ինձ հեթանոս ձևացնելով ընդերկար.
Այդ թուլությանս համար էլ ես մնացի
Չորրորդ գոտում ավելի քան չորեք դար։

94Սակայն դու որ իմ աչքերին պարզեցիր
Այն բարիքը, որի մասին եմ խոսում,
Ապա, քանի միասին ենք, զեկուցիր՝

97Ո՞ւր է արդյոք Տերենտիոսը մեր զվարթ,
Ո՞ւր են Վարրոն, Պլավտոսն ու Կեկիլիոն.
Եթե նրանք պատժված են, ո՞ւր են արդ»։

100«Դրանք, Պերսիոն, ես և ուրիշ դեռ շատեր,—
Ասաց վարպետս,— այն հույնի հետ միասին,
Որ Մուսայից ամենից շատ շոյվածն էր,

103Մութ զնդանի պարունակում ենք վերի.
Մենք խոսում ենք Պառնաս լեռան մասին միշտ,
Ուր ապրում են ներշնչողներն երգերի։

106Անդ մեզ հետ են Եվրիպիդն ու Անտիֆոնն,
Ագաթոնը, Սիմոնիդն ու այլ հույներ,
Որոնց ճակատն արտախուրեց բրաբիոնն։

109Այնտեղ են և կանայք, որոնց երգել ես —
Անտիգոնեն, Դեիֆիլեն, Արգիան
Եվ Իսմենեն, որ վշտահար է այնպես։

112Այնտեղ է նա, որ ցույց տվեց Լանգիան,
Այնտեղ է նա, Տիրեսիասի դուստրը դեգ,
Եվ Թետիսը, ինչպես նաև Դեյդամիան»։

115Լռել էին զույգ պոետները արդեն
Եվ ուշադիր նայում էին իրենց շուրջ,
Պրծած ելքից ու սանդուղքից ժայռեղեն։

118Անցել էին չորս նաժիշտները օրվա,
Իսկ հինգերորդն առեղի մոտ էր կանգնած,
Վեր ուղղելով հրավառ ծայրը նրա,

121Երբ ինձ ասաց առաջնորդըս. «Պետք է մենք
Լեռը շրջենք բոլորակի աջ եզրով,
Ինչպես որ մենք սովորաբար արել ենք»։

124Սովորությունն առաջնորդեց մեզ այստեղ.
Եվ մենք ճամփա ընկանք նվազ վարանքով,
Հավանությամբ մեր ուղեկցի բանաստեղծ։

127Ես հետևում էի նրանց անվարան
Եվ ունկնդրում ուշով նրանց զրույցին,
Որից դասեր էի քաղում քերթության։

130Սակայն հանկարծ նրանց զրույցն օգտավետ
Խզեց մի ծառ, որ մենք գտանք մեր ճամփին,
Բեռնավորված պտուղներով բուրավետ։

133Ինչպես քիչ֊քիչ բարակում է եղևնին,
Բարձրանալով, այսպես էր սա իջնելով,
Որպեսզի մարդ չբարձրանա ճյուղերին։

136Այն կողմից, ուր մեր ճանապարհն էր միշտ գոց,
Բարձըր ժայռից մի վճիտ ջուր էր ցայտում
Եվ տարածվում սաղարթների վրա հոծ։

139Երբ մոտեցանք արտասովոր այն ծառին,
Սաղարթների միջից մի ձայն բարբառեց.
«Զուր եք ձգտում այս մրգերին ու ջրին»։

142Ապա ասաց. «Մարիամ կուսանը բարի
Ոչ իր մասին, այլ այն մասին էր հոգում,
Որ հանդեսը լինի պատվով, անթերի։

145Հին Հռոմի կանայք իբրև ըմպելիք
Ջրով միայն գոհ մնացին, Դանիելն էլ
Մերժեց ուտեստն ու ձեռք բերեց գիտելիք։

148Նախնադարը ոսկու նման էր պայծառ,
Երբոր քաղցից բալուտն համեղ էր թվում,
Իսկ ծարավից ջուրը թվում էր նեկտար։

151Անապատում Հովհաննեսը սնանվեց
Վայրի մեղրով ու մարախով, և այսպես
Փառավորվեց նա և դարձավ այնպես մեծ,

154Ինչպես որ դա Սուրբ Մատյանն է հայտնում ձեզ»։

Երգ քսաներեքերորդ

1Մինչ դեռ նայում էի ծառին սաղարթուն,
Ինչպես նա, ով ճնճղուկներին է նայում,
Զուր կորցնելով իր ժամանակը զարթուն,

4Ավելի քան հոգատար հայրս ինձ ասաց.
«Որդյակ, գնանք, մենք պետք է որ ավելի
Լավ գործածենք ժամանակը սահմանված»։

7Ես ուղղեցի դեմքս ու քայլերըս դեպի
Իմաստուններն, որոնց զրույցն այնպես էր,
Որ ես չէի զգում տաժանքը ճամփի։

10Հանկարծ ահա հնչեց մի երգ ողբալից —
«Ով Տէր, եթե զշրթունս իմ,— մի ձայնով,
Որ լսողը կզգար թե խինդ, թե թախիծ։

13«Սիրելի հայր, այդ ի՞նչ երգ է»,— ես հարցրի։
Եվ նա. «Կարծեմ ստվերներ են մոտեցող,
Որ քավում են իրենց մեղքը որկորի»։

16Ինչպես մարդիկ, խորհուրդների մեջ սուզված,
Հանդիպելիս ճամփին անձանց անծանոթ,
Հպանցելով մի պահ նայում են նրանց,

19Այսպես հոգվոց մի խումբ, լուռ ու երկյուղած,
Արագ գալիս անցնում էին մեր կողքով,
Զարմանահար հայացքն իրենց մեզ ուղղած։

22Աչքերն անփայլ ու փոս էին բոլորի,
Դեմքերն անգույն և մարմիններն այնքան չոր,
Որ առել էր կաշին ձևը ոսկորի։

25Չեմ կարծում, որ Էրեսիքթոնը լիներ
Ծոմից այնքան հյուծված, ծյուրված, չորացած,
Երբ ամենից շատ դրանից վախ ուներ։

28Խորհում էի ես ինձ, նրանց նայելով.
«Ահա ցեղն, որ Երուսաղեմը կորցրեց,
Երբ Մարիամը որդուն կերավ հոշելով»։

31Ակնախորշերն անքար մատնու պես էին.
Ովքեր մարդկանց դեմքին կարդում են OMO,
Այնտեղ պիտի M տառը լավ տեսնեին։

34Եվ ո՞վ պիտի, պատճառն առանց գիտնալու,
Հավատար որ տեսքը պտղի ու ջրի
Ի զորու էր նրանց այսքան հյուծելու։

37Չիմանալով հյուծման պատճառը նրանց,
Ես զարմանքով խորհում էի, թե նրանք
Ինչի՞ց էին այդպես ծյուրվել չափազանց,

40Երբ մի ստվեր հանկարծ գանգի խոռոչից
Աչքերն ուղղեց դեպի ինձ ու պիշ նայեց,
Ապա գոչեց. «Այս շնորհն ինձ ո՞րտեղից»։

43Դեմքից նրան չէր կարելի ճանաչել.
Սակայն նրա ձայնից հայտնի եղավ ինձ
Այն, ինչ տեսքից անհնար էր գուշակել։

46Նրա ձայնից լուսավորվեց միտքը իմ,
Եվ ես նրա կերպարանքում խաթարված
Ճանաչեցի Ֆորեզեին մտերիմ։

49«Օ, մի նայիր չոր ու դժգույն իմ դեմքին,—
Ասաց նա ինձ թախանձագին խնդրանքով,—
Ոչ էլ նայիր երիթացած իմ մարմնին։

52Բայց քո մասին ճշմարիտը ինձ հայտնիր,
Եվ ասա թե ուղեկիցներդ ովքե՞ր են.
Խնդրեմ ինձ հետ զրուցելու մի քաշվիր»։

55«Մեռած դեմքըդ ողբացել եմ ես կյանքում,—
Ասացի ես,— բայց տեսնելով այն խեղված,
Հիմա նորից նույն կսկծանքն եմ ապրում։

58Արդ ինձ ասա՝ ի՞նչն է հյուծում այդպես ձեզ.
Ես զարմանքից դժվարանում եմ խոսել.
Զարմացողը վատ է խոսում իսկապես»։

61Եվ նա ասաց. «Այս ծառի ու ջրի մեջ
Աստվածային կամքով մուծված է մի ուժ,
Որ հյուծում ու չորացնում է այսպես մեզ։

64Բոլոր սրանք, որոնք երգում են լալով,
Մոլությունն ու ախտը իրենց որկորի
Աստ քավում են քաղց ու ծարավ զգալով։

67Եվ ուտելու ու խմելու տենչը վառ
Բորբոքում են մեր մեջ մրգերը բուրյան
Եվ ջրերը, որ հոսում են ժայռն ի վար։

70Ամեն անգամ, որ այստեղով մենք դառնանք,
Նորոգվում է մեր տանջանքը նորից նոր,
Ես կասեի ոչ թե տանջանք, այլ հրճվանք.

73Զի մեզ ծառին ձգող կամքը կամքն է այն,
Որ Քրիստոսին ասել տվեց «Աստուած իմ»,
Երբ որ նա մեզ փրկեց գնով իր արյան»։

76Եվ ես նրան. «Ով Ֆորեզե, այն օրից,
Երբ մեռնելով ընկար աշխարհն հանդերձյալ,
Մինչև հիմա դեռ չի անցել հինգ տարի։

79Եթե զղջումդ այնքան էիր ուշացրել,
— Զղջում, որ մեզ հաշտեցնում է Աստծու հետ —
Երբ այլևըս չէիր կարող մեղք գործել,

82Ապա ինչպե՞ս այս բոլորակն եկար դու։
Կարծում էի քեզ կգտնեմ ներքևում,
Ուր կենում են զանցառուներն հարկատու»։

85Եվ նա. «Նելլաս այսքան շուտով ինձ տարավ
Ճաշակելու այս օշինդրը դառնանուշ,
Նա էր, որ ինձ արտասուքով հորդառատ,

88Ջերմ աղոթքով և հառաչքով իր խորին
Ինձ դուրս հանեց կայաններից սպասման
Եվ ինձ փրկեց ոլորտներից ստորին։

91Իմ հեգ այրին, որին անչափ սիրեցի,
Հաճելի ու թանկագին է Աստուծո,
Զի մենակ է վարք ու բարքով ուղղացի.

94Քանզի հիմա Սարդինկայի Բարբաջան
Ավելի շատ կանայք ունի ամոթխած,
Քան քաղաքն այն, ուր ապրում է իմ Նելլան։

97Օ՛ եղբայր իմ, ի՞նչ ես ուզում որ ասեմ.
Ես տեսնում եմ այն ժամանակը գալիք,
Եվ այնքան էլ դա հեռու չէ, կարծում եմ,

100Երբ կարձակվեն հրամաններ վարչական
Ֆլորենտացի կանանց ընդդեմ անպատկառ,
Որպեսզի մերկ ստինքներով դուրս չգան։

103Բարբարոս կամ սարակինոս կա՞ մի կին,
Որ ծածկելու համար կուրծքը՝ հարկ զգա
Հոգևոր կամ աշխարհական մտրակին։

106Բայց եթե այդ անամոթներն զգային,
Թե երկինքը ինչ է նրանց պատրաստում,
Այժմվանից բերանաբաց կոռնային։

109Եվ եթե իմ կռահումներն ստույգ են,
Կպատժվեն նրանք, նախքան այսօրվա
Մանկանց այտերն աղվամազով ծածկըվեն։

112Այժմ ինձ ասա՝ այստեղ ինչպե՞ս ես եկել.
Ոչ միայն ես, այլև սրանք զարմանքով
Նայում են անդ, ուր քո շվաքն ես ձգել»։

115Եվ ես նրան. «Եթե միտքըդ դու բերես
Այն կյանքը, որ մենք վարեցինք միասին,
Դառն հուշերից կճնշվես ծանրապես։

118Ահա սա, որ ուղեկիցս է, անցյալ օր
Ինձ դուրս բերեց այդ ախտավոր կենցաղից,
Երբ դարձել էր արևի քույրը կլոր։

121Այս անպատիր ու կենդանի իմ մարմնով
Նա ինձ տարավ դեպ հոգիները մեռած՝
Դժոխքի խոր, մշտագիշեր խավարով։

124Իր օգնությամբ ես դուրս ելա այնտեղից
Եվ եկա աստ, բարձրանալով լեռն ի վեր,
Որ մաքրում է ձեզ երկրային աղտերից։

127Նա ասաց, որ իր պարտքն է ինձ ուղեկցել,
Մինչև անդ՝ ուր Բեատրիչեն կգտնեմ.
Այնժամ ինքը ինձ հրաժեշտ կտա էլ։

130Վիրգիլն է սա, որ ինձ այսպես բարբառեց.
Իսկ այս մյուսը այն հոգին է խստամբեր,
Որի համար քիչ առաջ լեռը ցնցվեց,

133Որպեսզի նա նրան ի բաց թոթափեր»։

Երգ քսանչորսերորդ

1Զրույցն ու երթն իրար չէին արգելակ,
Այնպես որ մենք գնում էինք ճեպընթաց,
Ինչպես մի նավ մղված հողմից հաջողակ։

4Իսկ նրանք, որ թվում էին կրկնամեռ,
Փոս աչքերով նայում էին իմ վրա,
Զարմանալով որ կենդանի էի դեռ։

7Ես ասացի խոսքըս առաջ տանելով.
«Մի գուցե նա դանդաղում է համբառնալ,
Մեզ երկուսիս ընկերակցել ուզելով։

10Բայց թե գիտես, ասա ո՞ւր է Պիկկարդան,
Եվ ասա, թե ուշիուշով ինձ նայող
Այս խմբի մեջ կա՞ մի հոգի հիշարժան»։

13«Իմ քույրը, որ գեղեցիկ էր ու բարի,
Բայց չգիտեմ որն ավելի, այժմ արդեն
Գտնվում է Ոլիմպոսի մեջ վերի»։

16Այսպես ասաց, որից հետո նա հարեց.
«Անհրաժեշտ է մեր անուններն այստեղ տալ,
Զի մեր դեմքը խաթարված է պասից մեծ։

19Սա լուկկացի Բոնաջունտան է,— ասաց,
Եվ ցույց տվեց նրան մատով,— իսկ մյուսն այն,
Որի դեմքն է ամենքից շատ ազազած,

22Եկեղեցու ղեկն ունեցավ իր ձեռքին.
Նա Տուրից է, և արդ ծոմով է քավում
Բոլսենայի օձաձկներն ու գինին»։

25Եվ շատերի մատնանշեց մեկ առ մեկ.
Ոչ ոք դժգոհ չէր երևում նշվելուց,
Զի չայլայլվեց, չմռայլվեց ոչ մի դեմք։

28Այնտեղ քաղցից ատամացում էին զուր
Ուբալդինն ու Բոնիֆացիո Ֆիեսկին,
Որ շատ մարդկանց գավազանով հովվեց սուրբ։

31Այնտեղ մեսսեր Մարկեզեն էր չորացած,
Որ Ֆոռլիում միշտ զբաղվեց խմելով,
Որից երբեք իրեն չզգաց հագեցած։

34Բայց ինչպես նա, ով նայում է, որ ընտրի,
Այսպես և ես նախընտրեցի լուկկացուն,
Որ խոսելու փափագ ուներ ավելի։

37Նա հծծում էր ինչ֊որ անուն — Ջենտուկկա —
Իր այն մասով, որ ի վերուստ սահմանված
Տանջանքներին ավելի էր ենթակա։

40«Ո՛վ հոգի, որ ինձ հետ խոսել ես բաղձում,—
Ասացի ես,— արդ բարբառիր դու այնպես,
Որ երկուսով էլ ստանանք գոհացում»։

43Եվ նա. «Մի կին, որ անքող է տակավին,
Իմ քաղաքը քեզ հաճելի կդարձնի,
Թեև արժան է նա մարդկանց պարսավին։

46Դու հիշիր այս նախատեսումս անձնական.
Եթե հծծյունս այլ մտքով ես հասկանում,
Քեզ կպարզեն հետո դեպքերն իրական։

49Բայց դու նա չե՞ս, ով հորինեց նոր տաղեր,
Որոնք կարծեմ սկսում են այս տողով.
«Կանայք, դուք որ ձեր մեջ ունեք ազնիվ սեր»։

52Եվ ես նրան. «Ես մեկն եմ, որ նոթագրում,
Ապա հույզերս արտահայտում եմ այնպես,
Ինչպես սերն է ինձ ներշնչում, թելադրում» ։

55Եվ նա. «Եղբայր, արդ տեսնում եմ խոչն այն սուր,
Որ Նոտարին, Գուիտտոնին, նաև ինձ
Հեռու պահեիք ձեր նոր ոճից քաղցրալուր։

58Քաջ տեսնում եմ, թե ինչպես ձեր գրչով դուք
Հետևում եք սերտիվ սիրույն թելադրող,
Ինչ որ չեղավ գրարվեստին մեր հատուկ։

61Ով շեղվում է ողջմտության կանոնից,
Տարբերությունն այդ ոճերի չի տեսնում»։
Եվ նա լռեց, բավարարված զրույցից։

64Ինչպես հաճախ կռունկները հեռագնաց,
Որ Նեղոսի երկայնքին են ձմեռում,
Շարան֊շարան սլանում են սրընթաց,

67Այսպես բոլոր հոգիներն այն ներգևյալ,
Որ հետամուտ էին իրենց քավության,
Շուտ եկան և վերադարձան փութաքայլ։

70Եվ ինչպես նա, ով հոգնելով վազելուց,
Ընկերներից զատվում է ու մեղմ քայլում,
Մինչև որ իր կուրծքը դադրի հևալուց,

73Այսպես այստեղ անջատվելով սուրբ հոտից,
Դանդաղորեն ինձ հետևեց Ֆորեզեն,
Հարցնելով ինձ. «Ե՞րբ կտեսնեմ քեզ նորից»։

76Ես ասացի. «Ինչքան կապրեմ չգիտեմ.
Բայց չի լինի աստ վերադարձս այնքան շուտ,
Որ ավելի վաղ գալու իղձ չհայտնեմ.

79Քանզի քաղաքն, ուր տրված է ինձ ապրել,
Լավ բարքերից մերկանում է օրեցօր
Եվ կարող է իր կործանմանը հանգել»։

82«Ով այդ բանում մեծ մեղք ունի,— ասաց նա,—
Ձիու պոչից կկապվի ու քարշ կածվի
Դեպի անդունդ, ուր փրկության հույս չկա։

85Ձին գնալով կարագացնի վազքը իր,
Մինչև նրա հոգին բերանը բերի
Ու բաց թողնի նրա դիակը զազիր։

88Եվ շատ պիտի չպտտվեն աստղերն այն,—
Եվ աչքերը երկինք ուղղեց,— մինչև որ
Քեզ պարզ դառնա իրողությունն ամենայն։

91Հիմա զատվենք, ժամանակը մեզ համար
Սուղ է այստեղ, և այն իզուր կկորցնեմ,
Եթե շարժվեմ քո քայլերով համրավար»։

94Ինչպես երբեմն հեծյալ մարտիկն առանձին
Հեռանում է հեծելազոր ջոկատից,
Ստանալու բախման պատիվն առաջին,

97Այսպես մեզնից նա հեռացավ հապշտապ.
Ես մնացի պոետների հետ երկու,
Որոնք եղան այնքան վարպետ հոյակապ։

100Երբ նա մեզնից այնքան շատ էր հեռացել,
Որ էլ աչքըս նրան պարզ չէր նկատում,
Ինչպես միտքըս նրան պարզ չէր հասկացել,

103Ինձ երևաց, ոչ շատ հեռու մեր տեղից,
Մի ուրիշ ծառ պտղաբերձ ու սաղարթուն,
Որ տնկված էր անդին լեռան դարձվածքից։

106Տեսա մարդկանց, որ ձեռքերը կարկառած
Տերևներին՝ ճչում էին ինչ֊որ բան,
Ինչպես ճչում են մանուկները զրկված,

109Երբ չեն տալիս նրանց ուզածը մարդիկ,
Այլ, սրելու համար ախորժը նրանց,
Ուզածները բարձր են բռնում սակավիկ։

112Հուսկ հուսախաբ եղած՝ նրանք մեկնեցին։
Մենք մոտեցանք այնժամ ծառին պտղաբերձ,
Որ խուլ մնաց նրանց այնքան թախանձին։

115«Առաջ անցեք, մի մոտենաք դուք սրան.
Սա ծլել է եդեմական այն ծառից,
Որից կերել, ճաշակել է մայր Եվան»։

118Այսպես ասաց ճյուղերի մեջ ինչ֊որ ձայն։
Մենք երեքով առաջացանք հուպ ընդ հուպ,
Միջով դարի ու բարձրաբերձ ծառի այն։

121«Հիշեցեք այն նզովելոց ամպածին,—
Ասում էր նա,— որոնք հարբած, հղփացած,
Թեսեոսին մարտահրավեր կարդացին.

124Եվ հրեից, որ խմեցին կշտացան,
Որի համար նրանց վանեց Գեդեոնն,
Երբ ցած իջավ բլուրներից ի Մադիան»։

127Բոլորակի եզրով այսպես ընթացանք,
Ունկնդրելով մեղաց մասին որկորի,
Որ ունեցան դառն ու տխուր հետևանք։

130Մենք երեքով դուրս եկանք լայն ճանապարհ,
Եվ ընթացանք հազար քայլից ավելի,
Ամեն մեկըս մտորելով անբարբառ։

133«Ինչո՞ւ եք դուք այդպես գնում մտածկոտ»,—
Հանկարծ գոչեց մի ձայն, որից խրտչեցի
Հար և նման մի մտրուկի վեհերոտ։

136Վեր նայեցի, տեսնելու թե ով էր այդ.
Քուրայի մեջ մետաղը կամ ապակին
Երբեք այնպես չեն շողացել հրացայտ,

139Ինչպես շողաց մեկը, որ մեզ գոչում էր.
«Խաղաղության տանող աղին այստեղ է.
Մուտքն այստեղ է բարձրանալու լեռն ի վեր»։

142Նրա տեսքից ես շլացա իրավամբ,
Եվ շարժվեցի վարպետներիս ետևից,
Ընթանալով լսված ձայնի ուղղությամբ։

145Ինչպես այգից առաջ սյուքը մայիսյան
Մեղմ փչում է, բոլորովին թաթավված
Խոտերի ու ծաղկանց շնչովը բուրյան,

148Այսպես ճակտիս մի հով փչեց այդպիսի.
Ես զգացի թափահարում թևերի,
Ուրկից բուրմունք մի տարածվեց ամբրոսի։

151Ես լսեցի այս խոսքերը. «Երանի
Նրանց, որոնք իրենց սրտում չեն զգում
Անհագություն որկորաժետ բերանի,

154Եվ քաղցում են միայն արդար սահմանում»։

Երգ քսանհինգերորդ

1Այն ժամն էր, երբ ելքը պետք չէր հապաղել
Զի արևը միջօրյա ծիրը Ցուլին,
Իսկ գիշերը Կարիճին էր արդ թողել։

4Եվ ինչպես նա, ով չի երբեք դանդաղում,
Այլ իր ճամփով ընթանում է միշտ առաջ,
Երբոր նրան հարկի խթանն է մղում,

7Այսպես և մենք մտանք մի նեղ արահետ,
Մագլցելով մի սանդուղքով, որ, անձուկ,
Թույլ չէր տալիս մեզ բարձրանալ զուգահետ։

10Ինչպես մատաղ ծիտը թևերն է բացում,
Թռչկոտելու տենչով, ապա կծկում է,
Սիրտ չանելով թողնել իր բույնը փցուն,

13Այսպես ես մեկ ուզում էի բան հարցնել,
Մեկ տատամսում, իմ շրթները շարժելով,
Ճիշտ ինչպես նա, ով փորձում է խոսք վերցնել։

16Բարի հայրըս տեսնելով, որ ես երկմիտ
Ու վարանոտ գնում էի, ինձ ասաց.
«Դեհ արձակիր լարված աղեղը լեզվիդ»։

19Ես աներկբա բացի բերանս այն ատեն
Ու ասացի. «Ինչպե՞ս կարող են հյուծվել
Նրանք, ովքեր սնուցվելու պետք չունեն»։

22Եվ նա ասաց. «Եթե հիշես, թե ինչպես
Մելեագրը խանձողի հետ սպառվեց,
Հասկանալն այդ շատ չի լինի դժվար քեզ։

25Եթե դարձյալ մտաբերես, թե ինչպես
Ձեր պատկերն է արտացոլում հայելին,
Այն, ինչ որ քեզ բարդ է թվում, կըմբռնես։

28Բայց որպեսզի հարցն հասկանաս անթերի,
Ահավասիկ Ստատիոսը, կխնդրեմ,
Որ նա լինի բուժիչը քո վերքերի»։

31«Եթե ինձ է ընկնում այդ հարցը պարզել,
Քանի դու կաս,— պատասխանեց Ստատիոն,—
Ներիր ինձ, որ քեզ չեմ կարող ոչ ասել»։

34Ապա սկսեց. «Եթե խոսքերն իմ, որդյակ,
Լավ ըմբռնի ու ընկալի միտքը քո,
Քեզ կպարզվի տվյալ հարցը բովանդակ։

37Զուտ արյունը, ոը երբեք չի ներծծվում
Երակներից և մնում է ինչպես մի
Ավելորդ ճաշ, որ սեղանից է վերցվում,

40Ստանում է սրտում հաստիչ զորություն,
Ինչպես արյունն երակների մեջ հոսող
Սնուցում է ծայրանդամները մարդուն։

43Նորից զտված՝ նա իջնում է սեռական
Օրգաններում, ուրկից կաթում է մի այլ
Արյան վրա մի անոթում բնական։

46Անդ խառնվում է մի արյունը մյուս արյան,
Մին ներկրում է, իսկ մյուսը ներգործում.
Ըստ որում սա ունի զորեղ զտարան։

49Ձուլված նրան՝ սկսում է սա գործել
Մակարդելով, և ապա կյանք է տալիս
Այն մակարդին, որին ինքն է ստեղծել։

52Ներգործոն ուժն հոգևորվում է նման
Բուսականին, տարբերվելով այնու, որ
Նա ճամփին է, իսկ սա հասել իր լրման.

55Եվ աճելով ինչպես մի սունկ ծովային՝
Շարժվում է և զգում, ապա կազմում է
Օրգանները կարողությանց մարդկային։

58Սրտից ծագած այդ զորությունն ի հարկին
Մերթ ընդլայնվում, մերթ ծավալվում է, նայած
Անդամների կազմավորման կարիքին։

61Բայց ինչպես է ասուն դառնում անասնից,
Դեռ չգիտես, դա այնպիսի հարց է բարդ,
Ուր մոլորվեց մի իմաստուն քեզանից։

64Ըստ որում նա իր գիտությամբ անջատեց
Հոգեկանից իմացականը ներգոր,
Որին ոչ մի հատուկ օրգան չընծայեց։

67Արդ միտքըդ բաց ճշմարտությանն անհեղլի.
Իմացիր որ հենց որ սաղմի մեջ արդեն
Ավարտված է կազմավորումն ուղեղի,

70Արարիչը զվարթ նայում է նրան՝
Բնության այդ ամենամեծ արվեստին
Եվ ներարկում նրան հոգի բանական։

73Իսկ սա ինչ֊որ գործոն գտնում է սաղմում,
Միակցում է և կազմում լոկ մի հոգի,
Որ ապրում է, զգում է և գիտակցում։

76Եվ որպեսզի խոսքըս քեզ քիչ զարմացնի,
Հիշիր, ինչպես վազի հույզը, միացած
Արեգակի տապին, դառնում է գինի։

79Երբ Լաքեզիսն սպառում է մանածոն,
Հոգին մարմնից, անջատվում է ու տանում
Նրա բոլոր հատկությունները գործոն։

82Որոշ ձիրքեր անգործունյա են մնում.
Հիշողությունը, միտքն ու կամքը, սակայն,
Առաջվանից ավելի լավ են գործում։

85Հոգին թռչում ու հասնում է անհապաղ
Զույգ ափերից մեկին և կամ մյուսին,
Եվ իր վիճակն իմանում է այնտեղ նախ։

88Հենց որ այդտեղ օդը պատում է նրան,
Հաստիչ ուժը ճառագայթում է իր շուրջ,
Ինչպես արեց անդամների մեջ կենդան։

91Եվ օդն ինչպես, երբ այն լի է գոլորշով,
Ցոլցոլում է արեգակի շողերից
Եվ զարդարվում ծիածանի գույներով,

94Այսպես օդը, որով պատվում է հոգին,
Ստանում է այն ձևը, որ նրա մեջ
Դրոշմում է արարիչ ուժը ներքին.

97Եվ ինչպես բոցն հետևում է կրակին,
Ուր էլ որ սա տեղափոխվի ու գնա,
Այսպես նոր ձևն հետևում է հոգիին։

100Երևույթն այն, որը կոչվում է ստվեր,
Այս նոր ձևն է, որից կազմում է հոգին
Ամեն տեսակ զգայական օրգաններ։

103Դրանով ենք մենք ծիծաղում, բարբառում,
Դրանով են հառաչներն ու հեծքը մեր,
Որ կարող է լսած լինես այս սարում։

106Մեր ստվերներն այս կամ այն տեսքն են առնում,
Նայած թե ինչ գրգիռներ են վարում մեզ.
Պատճառն այդ է, որ քեզ զարմանք է առթում»։

109Հասել էինք արդեն վերջին ոլորտին
Եվ շուռ եկել դեպի աջ կողմը ճամփի,
Երբ ունեցանք մի ուրիշ հոգ անդստին։

112Լեռան լանջը այնտեղ բոցեր էր ցանում,
Եվ ներքևից բարձրանում էր մի քամի,
Որ այդ բոցերը բորբ ի բաց էր վանում։

115Արդ մեզ հարկ էր մեկ֊մեկ գնալ ճամփեզրից.
Բայց այս կողմից երկյուղ էի ես զգում
Վար ընկնելուց, այն կողմից՝ վառ բոցերից։

118Վարպետս ասաց. «Աստ հարկ է ու անհրաժեշտ
Աչքերը միշտ պահել լարված, անթարթափ,
Ըստ որում՝ աստ կարելի է գայթել հեշտ»։

121Այնժամ խորքից հրի վառ ու ահագին
Ես լսեցի «Տէր վեհագոյն գթութեան»
Երգը հնչուն, դեպ ուր դարձա փութագին։

124Բոցերի մեջ տեսա անձինք երթևեկ,
Ուստի ուշով ես նայեցի մերթ նրանց,
Մերթ քայլերիս, չուղղելով աչքս այլուրեք։

127Երբ ավարտում էին նրանք օրհներգն այն,
«Զայր ոչ գիտեմ» գոչում էին ուժգնորեն,
Ապա նորից էին երգում մեղմաձայն.

130Որից հետո դարձյալ գոչում. «Դիանան
Անտառ վազեց ու վռնդեց Հելիկին,
Որ խմել էր քաղցըր թույնը վեներյան»։

133Ապա նրանք նորից օրհներգն երգեցին
Եվ հիշեցին հետո արանց ու կանանց,
Որ ողջախոհ, անեղծ կյանքով ապրեցին։

136Եվ կարծեմ այս երգն ու գոչերը այնքան
Պիտի տևեն, մինչև նրանք տոչորվեն.
Այդ գոհերով ու այդ պատժով քավչական

139Վերքերն իրենց վերջ ի վերջո կփակվեն։

Երգ քսանվեցերորդ

1Մինչ մենք քայլում էինք իրար ետևից,
Ճամփի եզրով, բարի վարպետըս հաճախ
Ասում էր ինձ. «Զգույշ օգտվիր իմ ազդից»:

4Արևը, որ դեպ արևմուտք էր թեքվել,
Պայծառելով հորիզոնը կապուտակ,
Ճաճանչներն իր իմ աջ ուսին էր զարկել.

7Եվ այնտեղ, ուր մարմինս ստվեր էր արել,
Հուրն ավելի շառագույն էր երևում.
Հոգիներին դա զարմանք էր պատճառել։

10Այս առիթով ահա նրանք իմ մասին
Խոսք բաց արին և ասացին մեկմեկու.
«Սա կարծես թե մարմին չունի մեզ պես սին»։

13Ապա ոմանք ինձ մոտեցան անարգել,
Միշտ ջանալով դուրս չգալու այնտեղից,
Որտեղ նրանց սահմանված էր տոչորվել։

16«Դու, որ կերթաս այն երկուսի ետևից
Ոչ հեղգանքից, այլ հարգանքից մի գուցե,
Պատասխանիր, տես, այրվում եմ ծարավից.

19Պատասխանըդ պետք չէ միայն ինձ համար.
Դա բոլորիս ավելի է հարկավոր,
Քան հնդիկին ու հաբեշին ջուրը սառ։

22Ասա մեզ, թե ինչպե՞ս ես դու խափանում
Ճառագայթներն արեգակի, կարծես թե
Դեռ չլինես ընկած մահվան դարանում»։

25Այսպես հարցրեց ինձ մի հոգի. ես ընդփույթ
Պատրաստվեցի նրան տալու պատասխան,
Երբ գրավեց ուշքըս մի նոր երևույթ.

28Վասնզի այն ճամփի միջով հրավառ
Եկավ մի խումբ նախորդ խմբին ընդառաջ,
Եվ իր վրա ուղղեց հայացքս ապշահար։

31Հանկարծ տեսա, որ այն խմբերը կրկին
Շտապեցին ողջագուրել մեկզմեկ,
Գոհանալով այդ ողջույնից սրտագին։

34Այսօրինակ մրջյունները անպաշտպան
Հանդիպում են իրար ցռուկ ցռուկի,
Իմանալու իրենց բախտը կամ ճամփան։

37Երբ ավարտվեց հանդիպումն այդ մտերմիկ,
Նրանք նախքան բաժանվելը իրարից
Փոփոխակի ձայնարկեցին բարձր ու ձիգ.

40Նորեկ խումբը գոչեց «Սոդոմ և Գոմոր»
Մյուսը՝ «Մտավ Պասիֆայեն կռվի մեջ,
Որ գոհացնի ցուլը կիրքն իր հախնթոր»։

43Ինչպես ճայերն, որ թռչում են, սուրալով
Մասամբ դեպի Ռիֆե, մասամբ՝ անապատ,
Սրանք ցրտից, նրանք տաքից խորշելով,

46Այսպես խմբերն երթևեկում էին հար,
Եվ լալագին կրկնում օրհներգը հիշյալ
Ու գոչյունը՝ իրենց պատշաճ ու հարմար։

49Եվ նույն նրանք, որ ինձ էին նախ դիմել,
Նորից դեպի ինձ մոտեցան հապշտապ,
Փափագելով իմ պատասխանը լսել։

52Ես տեսնելով բուռըն բաղձանքը նրանց,
Բարբառեցի. «Դուք որ վստահ եք, անշուշտ,
Մի օր հանգչել խաղաղության մեջ անանց,

55Իմացեք որ ես չեմ մեռել դեռ մահվամբ,
Այլ մարմինըս այստեղ ինձ հետ եմ բերել
Իր կենդանի հոդվածներով և արյամբ։

58Գնում եմ վեր, որ լույս գտնեմ մտավոր.
Անդ մի կին կա, որի շնորհիվ ես միայն
Այստեղ բերի իմ մարմինը անցավոր։

61Բայց իցիվ թե ձեր իղձը շուտ գոհացվի
Եվ սիրով ու լույսով զեղուն երկնքում
Քեզ համար պարտ ու պատշաճ տեղ հատկացվի.

64Ասացեք ինձ, որպեսզի այն գրանցեմ,
Դուք ո՞վ եք և այն հոգիներն ովքե՞ր են,
Որ քայլում են ձեր ընթացքին հակընդդեմ»։

67Ինչպես կոպիտ ու վայրենի լեռնցին,
Երբ առաջին անգամ քաղաք է գալիս,
Նայում է լուռ, շլմոր ասդին ու անդին,

70Այսպես էին այն ստվերներն երևում.
Բայց երբ նրանք թոթափվեցին զարմանքից,
Որ իմաստուն մարդկանց մոտ կարճ է տևում,

73«Երանի քեզ, որ մեր մարզերն ես եկել,—
Վերսկսեց բարբառողը քիչ առաջ,—
Որ լավագույն կյանքի հասնես անարգել.

76Այն խումբը, որ քայլում է մեզ հակընթաց,
Գործեց մեղքն այն, որի համար ծաղրանքով
«Բամբիշ» կոչվեց մի օր Կեսարը հաղթած։

79Հեռանում են նրանք «Սոդոմ» գոռալով
Եվ մեղադրում իրենց, ինչպես լսեցիր,
Պիղծ արարքից իրենց ամոթ զգալով։

82Մեր մեղքն եղավ միջև երկու սեռերի.
Զի մենք օրենքն ընդունեցինք մարդկային,
Անբանի պես հետևելով կրքերի,

85Համոթըս մեր՝ բաժանվելու ընթացքում
Միշտ կրկնում ենք անունը այն կնոջ, որ
Անասնացավ անասնաձև սարվածքում։

88Արդ մեր մեղքն ու արարքները գիտես դու.
Անշուշտ կուզես մեր անուններն իմանալ,
Բայց ժամանակ չկա մեկ֊մեկ թվելու։

91Իմ անունը ես կարող եմ քեզ հայտնել.
Ես կոչվում եմ Գուինիցելլի Գուիդո.
Վաղ զղջալուս համար այստեղ եմ ընկել»։

94Ինչ զգացին երկու որդիք հնօրյա,
Երբ մորն իրենց Լիկուրգոսի մոտ տեսան,
Նույն ապրումներն ես ունեցա համարյա,

97Երբ լսեցի նրա անունը, որին
Համարել են իմ հայրն ու հայրը այլոց,
Որ գրել են գողտրիկ տաղեր սիրային։

100Ես քայլեցի լռությամբ ու մտածկոտ,
Ակնապիշ ու երկար նրան, դիտելով,
Սակայն հրի ահից չեկա նրա մոտ։

103Եվ երբ նրան ես նայելուց հագեցա,
Պատրաստակամ եղա նրան ծառայել.
Տալով հաստատ հավաստիքներ նախընծա։

106Եվ նա ասաց. «Քո խոսքերը նորավետ
Այնպիսի խոր հետք թողեցին իմ հոգում,
Որ չի կարող Լեթեն ջնջել առհավետ։

109Բայց եթե քո հավաստիքներն ստույգ են,
Ապա ասա, ի՞նչ է պատճառն այն սիրո,
Որ տածում ես դեպ ինձ այնքան ջերմորեն»։

112Եվ ես նրան. «Այդ ձեր տաղերն են քաղցրիկ,
Որոնք պիտի միշտ հաճույքով ընթերցվեն,
Քանի տևի տաղերգությունն ընթացիկ»։

115«Եղբայր, սա որ քեզ մատնանիշ եմ անում,—
Ասաց, մատով ինձ ցույց տալով մի հոգի,—
Վարպետ եղավ իր մայրենի բարբառում։

118Նա տաղելու, վիպելու մեջ բոլորից
Առաջ անցավ, և հիմարներն ասեն թող,
Որ Լիմոժցին գերազանց է նրանից։

121Նրանք նայում են անվանը, ոչ փաստին,
Եվ կազմում են այսպես կարծիքը իրենց,
Չունկնդրելով ողջմտությանն, արվեստին։

124Այսպես արին հիներն հանդեպ Գուիտտոնի,
Տարփողելով նրան բերնե ի բերան,
Մինչև եղավ ճշմարտությունը հայտնի։

127Արդ, եթե դու ունես շնորհ այնքան մեծ,
Որ կարող ես դեպի Դրախտ բարձրանալ,
Ու Քրիստոսն է բազմած իբրև գահերեց,

130Ապա այնտեղ «Հայր մեր» ասա ինձ համար,
Այնքան որքան հարկավոր է մեզ այստեղ,
Ուր մեղանչել էլ չենք կարող մենք իսպառ»։

133Ապա, գուցե տալու համար տեղ նրան,
Որ իր մոտ էր, անհետացավ հրի մեջ,
Ջրալուցքը սուզվող ձկան ճիշտ նման։

136Ես մոտեցա այնժամ մյուսին ցույց տրված,
Եվ ասացի, որ իմ հոգին անձկալի
Նրա անվանն հատուկ տեղ էր պատրաստած։

139Նա սկսեց հոժարակամ բարբառել.
«Դուք այնպիսի շոյող խոսքեր եք անում,
Որ չեմ կարող և չեմ ուզում ինձ ծածկել։

142Ես Առնալդն եմ, որ երգում եմ արցունքով.
Ես զղջում եմ հիմարությունն իմ անցյալ,
Եվ տեսնում եմ հուսացյալ օրն հրճվանքով։

145Հայցում եմ ձեզ հանուն ուժի մեծազոր,
Որ տանում է ձեզ գագաթը այս լեռան,
Պատեհ ժամին հիշեցեք իմ վիշտը խոր»։

148Եվ չքացավ խորքում հողի հորձեռանդ։

Երգ քսանյոթերորդ

1Արևը այն կետի վրա էր երկնի,
Ուրկից շողերն արձակում է նախ այնտեղ,
Որտեղ հեղվեց սուրբ արյունը Միածնի.

4Մինչ Էբրոսը թավալվում է Կշռի տակ,
Եվ Գանգեսը եռևեփում կեսօրին։
Օրն անցնում էր, երբ տեսանք մի հրեշտակ։

7Նա բոցից դուրս եզրին կանգնած՝ «Երանի
Այնոցիկ որ սուրբ են սրտիւք» էր երգում,
Մի ձայնով, որ մերնից էր գեր կենդանի։

10Ապա նրան երբ մոտեցանք՝ ասաց մեզ.
«Սուրբ հոգիներ, դուք չեք կարող ընթանալ,
Թե այս հուրը ձեզ չի կիզել նախապես.

13Արդ ներս մտեք և ունկնդրեք երգ մի նոր»։
Լսելով այս՝ ես սարսեցի ինչպես նա,
Ում խրել են մի փոսի մեջ գետնափոր։

16Ահից սառած՝ գլուխս առաջ պարզեցի,
Դիտելով հուրն և հիշելով այն մարդկանց,
Որոնք կիզվել էին վրան վառ բոցի։

19Դեպ ինձ դարձան առաջնորդներն իմ անահ։
«Որդյակ,— ասաց Վիրգիլիոսն ինձ,— ներս անցիր,
Սա կարող է ահ պատճառել, բայց ոչ մահ։

22Հիշիր, հիշիր, ես օգնեցի եթե քեզ
Ողջ և առողջ անդունդն ի վար իջնելու,
Չօգնե՞մ հիմա, երբ երկինքը մոտ է մեզ։

25Հավատա, որ եթե նույնիսկ դու մնաս
Հազար տարի այս կրակի կենտրոնում,
Նա չի կարող քեզնից խլել ոչ մի մազ։

28Եթե կարծում ես, որ խաբում եմ ես քեզ,
Մոտեցիր և փեշըդ բոցին երկարիր,
Կտեսնես որ նա չի լինի հրակեզ։

31Արդ թոթափվիր ամեն տեսակ երկյուղից.
Դարձիր այս կողմ և համարձակ ներս մտիր»։
Ես, ակամա, չէի շարժվում իմ տեղից։

34Երբ տեսավ, որ չէի շարժվում ես նորից,
Մի քիչ հուզված ասաց. «Որդի, էլ հիմա
Այս խութն է լոկ քեզ բաժանում Բեատրիչից»։

37Ինչպես ի լուր Թիսբե անվան անձկալի,
Պիրամոսը բացավ աչքերն ու նայեց
Թթենու տակ, որ դարձել էր արնալի,

40Այսպես կոտրած ընդդիմությունն իմ համառ,
Նայեցի իմ առաջնորդին իմաստուն,
Ի լուր անվան, որ միշտ թանկ է ինձ համար։

43Եվ նա գլուխն օրորելով, ինձ ասաց՝
«Էլ չսպասենք» ու ինձ ժպտաց քաղցրորեն,
Ինչպես մանկան, որին միրգ է խոստացված։

46Ապա ինձնից առաջ մտավ հրատում,
Ստատիոսին խնդրելով մեզ հետևել,
Որ մինչև այդ մեզ զատել էր ուղերթում։

49Հենց որ մտա կրակի մեջ հորձեռանդ,
Պիտ ուզեի հալոցի մեջ ինձ նետել
Զովանալու համար, այնքան տապ էր անդ։

52Իմ հայրն անուշ, ինձ շնչելու համար ույժ,
Միշտ հիշում էր իմ տիրուհուն, ասելով.
«Կարծես տեսնում եմ իր աչքերը մեղույշ»։

55Մեզ մի ձայն էր առաջնորդում օրհներգի.
Եվ մենք, ուշով հետևելով այդ ձայնին,
Դուրս եկանք անդ, ուր սանդուղքն էր վերելքի։

58Նա երգում էր՝ «Եկայք օրհնեալք Հօր իմոյ»,
Պատած լույսով այնպես պայծառ ու շողուն,
Որ շլացրեց երկու աչքերըս շլմոր։

61Ապա հարեց. «Արևը մայր է մտել.
Ձեր քայլերը արագացրեք, քանի դեռ
Արևմուտքը բոլորովին չի մթնել»։

64ժայռի միջով բարձրանում էր ուղին վեր՝
Դեպի այն կողմ, ուր բեկվել էր իմ առջև
Շողքն արևի, որ արդեն ցած էր թեքվել։

67Մի քանի ոտք հազիվ էինք մենք ելել,
Երբ ստվերիս չքանալով իմացանք,
Որ մեր ետև արևը մայր էր մտել։

70Եվ նախքան որ հորիզոնը ընդհանուր
Ամենուրեք միևնույն տեսքն ստանար
Եվ գիշերը սփռեր խավարն ամենուր,

73Ամեն մեկըս պառկեցինք մի բազրոտին.
Զի լեռնային մութը մեր մեջ չքացրեց
Բարձրանալու ուժն ու փափագը ներքին։

76Այծերն ինչպես, քանի դեռ չեն ճարակած,
Ժայռերն ի վեր ոստոստում են ու կայտռում,
Ապա հեզիկ արածում են լռակաց,

79Ստվերի տակ — մինչ արևն հուր է ցանում —
Պահպանությամբ իրենց հովվի, որ հենված
Իր մականին հսկողություն է անում.

82Հոտաղն ինչպես որ հսկում է բացօթյա
Եվ գիշերում իր հոտի մոտ մակաղած,
Որպեսզի նա գազանի կեր չդառնա,

85Այսպես էինք մենք երեքով այդ պահին.
Ես որպես այծ, նրանք որպես հովիվներ,
Փակված բարձըր ժայռերի մեջ եզրային։

88Վերևում մեզ երևում էր անցք մի նեղ,
Բայց այդ անցքից աստղերն էին երևում՝
Սովորական տեսքից խոշոր և լուսեղ։

91Մինչ, խոկալով, նրանց էի նայում ես,
Քունըս տարավ. իսկ քունն հայտնում է հաճախ
Երազի մեջ դեպքերը ոչ ծանոթ մեզ։

94Այն ժամին, երբ արևելքից Կիթերան,
Որ վառվում է հավետ սիրո հրայրքով,
Իր առաջին շողերն հղեց այս լեռան,

97Ես երազում տեսա մի կին գեղատես,
Որ մի մարգում ծաղիկներ էր հավաքում
Եվ հաճելի ձայնով երգում էր այսպես.

100«Ով իմ անունն իմանալու է կարոտ,
Թող իմանա՝ Լիան եմ ես. շրջում եմ,
Որ ինձ համար կազմեմ ծաղկե մի նարոտ։

103Ի հաճույս ինձ՝ պճնում եմ ինձ ծաղկունքով,
Իսկ իմ քույրը՝ Հռաքելը, օրն ի բուն
Անշարժ անգործ նստում է իր հայելու քով։

106Նա սիրում է գողտր աչքերին իր նայել,
Իսկ ես զուգվել ծաղիկներով իմ քաղած.
Իմ հաճույքն է գործել, նրանը՝ հայել»։

109Արդեն այգի վաղահարույց շողերից
— Որոնք այնքան հաճելի են պանդուխտին,
Որքան նվազ հեռու է նա մայր երկրից —

112Խույս էր տալիս խավարն ամեն կողմերից,
Քունս էլ հետը։ Ես վեր կացա ու տեսա,
Որ վարպետներս ելել էին տեղներից։

115«Քաղցըր պտուղն, որին այնքան անձկությամբ
Հետամուտ են սերունդները մարդկային,
Քո քաղցն այսօր կհագեցնի լիությամբ»։

118Վիրգիլիոսը այս խոսքերով ինձ դիմեց.
Ոչ մի լավ լուր ես չեմ լսել իմ կյանքում,
Որ պատճառեր ինձ խնդություն այդքան մեծ։

121Այնքան աճեց տենչըս բարձունքն ելնելու,
Որ ամեն մի քայլիս զգում էի ինձ
Թևավորված՝ պատրաստ թռիչք գործելու։

124Երբ սանդուղքը մեզնից արդեն մնաց ցած,
Եվ մենք հասանք աստիճանին վերնագույն,
Վիրգիլիոսը դեպ ինձ նայեց ու ասաց.

127«Որդյակ, տեսար հուրն անցավոր ու անանց,
Եվ դու հիմա եկել հասել ես այնտեղ,
Որտեղ պետք է մենք հրաժեշտ տանք միմյանց։

130Ամեն ճարով, ջանքով բերի քեզ այստեղ.
Հիմա թող քեզ առաջնորդի կամքը քո.
Դու ազատ ես ուղիներից սեպ ու նեղ։

133Տես արևը, որ շողում է քո ճակտին.
Տես սեզերը, ծաղիկներն ու թփերն այն,
Որոնք այստեղ հողում աճում են ինքնին։

136Մինչ նրա գալն, ում աչքերը գեղափայլ
Ու թախծալի ինձ մղեցին գալ քեզ մոտ,
Դու կարող ես այստեղ նստել կամ ման գալ։

139Դու այլևս ինձնից խոսք մի սպասիր.
Ազատ, շիտակ և առողջ է քո ոգին.
Հիմա շարժվիր ըստ քո կամքի անբասիր.

142Արդ պսակ ու թագ եմ դնում քո գլխին»։

Երգ քսանութերորդ

1Անձկակարոտ՝ ամեն կողմից տեսնելու
Աստվածային անտառը թավ ու ծաղկուն,
Որ մեղմում էր նորածագ լույսն այցելու,

4Ես անհապաղ մտա այնտեղ և հուշիկ
Առաջացա հարթավայրով, ուր չորս դին
Տարածվել էր մի խնկաբույր անուշիկ։

7Մի հեշտաշունչ ու հեզիկ հով համասփյուռ
Միապաղաղ խփում էր իմ ճակատին,
Ինչպես մեղմիկ փչող անուշ մի զեփյուռ.

10Եվ այդ հովից ծառուղեշներն ամենայն
Հակվում էին դեպի այն կողմ, ուր սուրբ լեռն
Արձակել էր ստվերածն իր վաղորդյան.

13Սակայն ճյուղերն այնքան չէին ճկում կոր,
Որ բարձունքին թառած ծիտերն առ ահի
Կասեցնեին իրենց դայլայլը սովոր,

16Այլ ներշնչում էին սյուքերն առաջին
Ցնծապատար մի հեշտանքով, խառնելով
Դայլայլն իրենց տերևների մրմունջին,

19Որ նման էր Քիասիի պուրակում
Սոճիների սաղարթների սոսափին,
Երբ Եվղոսը իր սղոխն է արձակում։

22Ես համրաքայլ այնքան էի խորացել
Վաղնջական այն անտառով, որ արդեն
Չէի տեսնում՝ ուրկից էի ներս մտել,

25Երբ ընթացքըս արգելակեց խոր մի գետ,
Որի ափին աճած սեզերը դալար
Ալյակներից ծփում էին վետ ի վետ։

28Երկրի ջրերն ամենից ջինջ ու զուլալ,
Թվում էր թե պղտոր էին ու աղոտ,
Բաղդատելով այս գետի հետ մաքրափայլ,

31Թեպետև նա ստվերախիտ ու մթին
Ձորերով է հոսում հավետ, ուր բնավ
Չի թափանցել ոչ արեգակ, ոչ լուսին։

34Ես կանգ առա և իմ աչքերն ուղղեցի
Հանդիպակաց ափը գետի՝ դիտելու
Բազմապիսի ծաղկուն ծառերն աղարծի։

37Ինչպես երբ մեզ հրաշք մի բան երևա,
Միտքը ուրիշ բանի մասին չի խորհի,
Այսպես մի կին ինձ երևաց գեղանձնյա,

40Որ հաճույքով ման էր գալիս միայնակ,
Երգելով և թարմ ծաղիկներ քաղելով,
Որոնցով էր պատած ուղին բովանդակ։

43«Օ՛ չքնաղ կին, որ ջերմանում ես սիրո
Ճաճանչներով, եթե պետք է հավատալ
Դեմքի տեսքին, որ հայտարարն է հոգվո,

46Բարի եղիր գետի ափին մոտենալ,—
Ասացի ես,— որպեսզի այն, ինչ որ դու
Գեղգեղում ես, կարողանամ հասկանալ։

49Դու թվում ես Պրոզերպինը պարման,
Այն պահին, երբ մայրը նրան կորցըրեց,
Իսկ նա կորցրեց ծաղկած աշխարհը գարնան»։

52Հար և նման հեզիկ կայթող մի կնոջ,
Նա ոտները միացըրեց իրարու
Եվ, սահելով քայլիկներով անդողդոջ,

55Ուղղվեց դեպ ինձ ծաղկանց միջով խատուտիկ,
Եվ կույսի պես համեստափայլ ու պարկեշտ
Խոնարհեցրեց իր աչքերը գեղեցիկ։

58Նա գոհացում տվեց իմ ջերմ աղերսին,
Մատչելով ինձ այնքան, որ ձայնն իր թավշյա
Հասնում էր ինձ բառերի հետ միասին։

61Գալով այնտեղ, որտեղ ափը սիզավետ
Ողողված էր զուլալ գետի ջրերով,
Նա բարձրացրեց իր աչքերը բոցավետ։

64Չեմ կարծում որ Վեներայի աչքերից
Փայլատակած լիներ նման մի շողյուն,
Երբ պատահմամբ նետահարվեց իր զավկից։

67Նա ժպտում էր գետի ափից հանդիման,
Փունջ կազմելով ծաղիկներից բազմերանգ,
Որ բուսնում են այստեղ առանց սերմանման։

70Մեզ բաժանող երեք քայլեր լոկ կային.
Բայց Հելլեսպոնտն, ուր Քսերքսեսը պարտվեց,
Դառնալով դաս հոխորտության մարդկային,

73Լեանդրոսը ավելի չէր անիծել,
Աբիդի և Սեստի միջև լողալիս,
Քան ես Լեթեն, որ չթողեց ինձ անցնել։

76«Դուք նորեկ եք, և իմ ժպիտը այստեղ,
Ուր մարդկության ապաստան է ընտրված,—
Բարբառեց նա, մեզ նայելով ակնդետ,—

79Կարող է ձեզ որոշ չափով զարմացնել.
Բայց կարող է սաղմոսն «Ուրախ արարեր»
Ձեզ լույս սփռել և ձեր կասկածը ցրել։

82Եվ դու, որ ինձ աղերսագին կանչեցիր,
Ուզածդ հարցրու, ըստ որում ես պատրաստ եմ
Ամեն հարցիդ պատասխան տալ անձանձիր»։

85Եվ ես նրան. «Ջուրն ու սոսափն անտառի
Հակասում են իմ մտքում այն կարծիքին,
Որ կազմեցի բոլորակի մեջ վարի»։

88Եվ նա ասաց. «Պատճառը այդ զարմանքիդ
Ես կպարզեմ համոզարար խոսքերով
Եվ կցրեմ քեզ պարուրող մեգը խիտ։

91Արարիչը, որ կատարյալ է ինքյան,
Մարդուն բարի, բարու համար ստեղծեց,
Տալով նրան տեղն այս հավերժ հանգստյան։

94Մարդն իր մեղքով այստեղ սակավ բնակվեց.
Նրա մեղքով խինդն ու խնծիղը անուշ
Դառըն ողբի ու թախիծի փոխարկվեց։

97Այս լեռն այսքան բարձրացել է դեպ երկինք,
Ինչպես ահա տեսնում ես դու քո աչքով,
Որ գագաթին ապրած մարդուն երջանիկ,

100Չնեղեին գոլորշիներն երկրային,
Որ ունակ են բարձրանալու դեպի վեր,
Մինչև սահմանն երրորդ խավի օդային։

103Բայց քանի որ շուրջերկրյա օրը անամպ
Պտտվում է երկինքների հետ բոլոր
(Թե պտույտն այդ չխափանվի պատահմամբ),

106Ապա այստեղ, լեռան այս ջինջ կատարում,
Նրա պտույտն հանդիպում է ծառերին
Եվ սոսափներ առաջացնում անտառում։

109Ծփուն ծառերն իրենց սերմերը բոլոր
Փոխանցում են օդին, իսկ սա, հիռ գալով,
Շուրջն է սփռում այդ սերմերը բեղմնավոր։

112Իսկ երկիրը ըստ իր տեղի բնության
Արտադրում և աճեցնում է դրանցից
Բազմապիսի բույսեր պես֊պես հատկության։

115Գիտնալով այս՝ մարդիկ պետք չէ զարմանան,
Երբոր տեսնեն, որ բողբոջել է մի բույս
Առանց հայտնի և ակներն սերմանման։

118Պետք է գիտնաս, որ այս անտառը փարթամ
Ուր եկել ես, լի է ամեն սերմերով
Եվ ձեզ անհայտ պտուղներով քաղցրահամ։

121Իսկ այս ջուրը չի ծագում մի ակունքից,
Որ փոփոխման ենթակա է շարունակ
Եվ հոսում է մերթ թափով, մերթ զուրկ թափից.

124Այլ ծագում է մի ակունքից համաչափ,
Որ ի վերուստ ստանում է այնքան ջուր,
Որքան հարկ է հոսել երկու ուղղությամբ։

127Այս կողմ հոսող ջուրը հուշը մեղքերի
Վերացնում է, մինչդեռ հոսողը այն կողմ
Արթնացնում է հուշը բարի գործերի։

130Աստ Լեթե, անդ Եվնոյե է կոչվում նա,
Եվ հարկ է նախ երկու կողմից ճաշակել,
Որպեսզի ջուրն ազդեցություն ունենա։

133Նրա համին ոչ մի այլ համ չի հասնի։
Քո պապակը հագեցած է թեպետև,
Եվ քեզ այլ բան ասելու հարկ չի լինի,

136Բայց ասածիս կավելացնեմ դեռ մի բան.
Չեմ կարծում, որ խոսքըս նվազ դուր գա քեզ,
Եթե թեկուզ գերազանցի իմ խոստման։

139Նրանք, որոնք ի վաղնջյան երգեցին
Ոսկեդարն ու մարդկանց վիճակն երջանիկ,
Գուցե այստեղ պատկերացրին մտովին։

142Այստեղ անմեղ եղան մարդիկ նախնական.
Այստեղ հավերժ գարուն ու միրգ է պես֊պես,
Եվ նեկտարը հենց այս ջուրն է պատվական»։

145Ես շուռ եկա պոետներիս ունկնդիր,
Եվ տեսա որ նրանք ժպտուն դեմքերով
Լսում էին այս հուսկ բանքը նախընտիր։

148Նորից դարձա այն կնոջը գեղաթով։

Երգ քսանիններորդ

1Ավարտելով իր խոսքերը զվարթուն,
Նա սկսեց երգել որպես սիրահար.
«Երանի ում մեղաց եղև թողութիւն»։

4Ինչպես հարսներն հավերժ, որոնք պչրելով
Ճեմում էին անտառներում հովանուտ,
Ոմանք արև, ոմանք ստվեր փնտրելով,

7Այսպես կինն այն գետի ափով հակադիր
Առաջացավ հոսանքն ի վեր, և ես էլ
Հետևեցի հայսկույս քայլքով զուգադիր։

10Մենք հարյուր քայլ չէինք արել երկուստեք,
Երբ թեքվեցին զույգ ափերը միապես,
Այնպես որ ես ուղղվեցի դեպ արևելք։

13Դեռ շատ չէինք ընթացակցել ափնուղով,
Երբ նա դեմքը դեպ ինձ դարձրեց ու ասաց.
«Եղբայր, նայիր և ունկնդրիր արդ ուշով»։

16Եվ ահա այն անտառի մեջ բովանդակ
Հանկարծ ճայթռեց մի լույս այնպես շողշողուն,
Որ թվաց, թե դա մի շանթ էր լուսարձակ։

19Սակայն շանթը շողում է ու չքանում,
Իսկ այս լույսը տևում էր ու աճում հար.
«Արդ ի՞նչ է սա» խորհում էի իմ մտքում։

22Անդ հնչում էր մի մեղեդի հմայիչ.
Դա իմ սրտում արդար զայրույթ հարուցեց
Կշտամբելու հանդգնությունն Եվայի.

25Մինչ երկինքն ու երկիրն էին հպատակ
Աստծու կամքին, միայն կինը նորաստեղծ
Չհանդուրժեց մնալու մի քողի տակ,

28Որի ներքո եթե մնար սրբակյաց,
Անճառելի այս վայելքները բոլոր
Վաղուց անտի կլինեի ճաշակած։

31Մինչ ես գնում էի հավերժ խնդությանց
Այս առաջին ճաշակումից զմայլված,
Եվ ծարավի ավելի մեծ ցնծությանց,

34Մեր առջև օդն՝ ուղեշների տակ կանաչ՝
Լուսավառվեց որպես խարույկ բոցավառ,
Եվ երգ դարձավ լսված ձայնը քաղցրավաչ։

37Ո՛վ սուրբ Կույսեր, եթե երբեք ձեզ համար
Ես տարա քաղց, ցուրտ, տքնություն տանջալի,
Արդ հայցում եմ վարձատրությունն իմ արդար։

40Արդ ինձ համար թող Հելիկոնը հորդի.
Թող Ուրանիան ինձ օգնի իր խմբի հետ,
Որ տաղերգեմ խորհուրդներ խոր ու խրթին։

43Հեռվից տեսա կարծես ոսկե յոթ ծառեր,
Պատրված այն տարածությամբ միջանկյալ,
Որ ընկած էր նրանց և մեր միջև դեռ։

46Բայց երբ այնքան մոտիկացա ես նրանց,
Որ զգայքը պատրող հանուր առարկան
Ինձ իրական իր պատկերով երևաց,

49Այն զորությամբ, որը հիմքն է ընկալման,
Իմացա, որ աշտանակներ են դրանք,
Եվ որ ձայներն այն երգում են «Ովսաննան»։

52Շողում էին չքնաղ ջահերը յոթնյակ
Ավելի վառ, քան թե լուսինը լրիվ
Կեսգիշերվա պայծառության ժամանակ։

55Ես Վիրգիլին դարձա սաստիկ զարմանքով.
Այնժամ նա ինձ պատասխանեց նույնպիսի
Զարմացական և ապշահար հայացքով։

58Նորից դարձա այն ջահերին լուսափայլ,
Որ ընդառաջ էին շարժվում դեպի մեզ
Նոր հարսերի նման հուշիկ, համրաքայլ։

61Կինն ինձ սաստեց. «Ինչո՞ւ հայացքըդ այդպես
Հառել ես լոկ լուսացնցուղ ջահերին,
Եվ ետևից եկողն առնում ես անտես»։

64Այնժամ տեսա, որ ջահերի ետևից
Գալիս էին անձինք ճերմակ հանդերձով,
Որոնց վրա չէր երևում ոչ մի բիծ։

67Իմ ձախ կողմում ցոլցոլում էր ջուրը պաղ,
Եվ հենց որ ես նայում էի նրա մեջ,
Հայելու պես ցոլանում էր կողն իմ ձախ։

70Երբ ես եկա ափի այն տեղն, ուր միայն
Գետի հունն էր մեզ բաժանում թափորից,
Ես կանգ առա, որպեսզի լավ տեսնեմ այն։

73Շարժվում էին առաջ ջահերն հրեղեն
Եվ փողփողուն դրոշների նմանակ
Իրենց ետև թողնում գծեր լուսեղեն։

76Եվ լույսի յոթ գծեր էին գոյանում.
Բոլորն էլ այն վառ գույներով, որոնցով
Արփին կամար, Դելիան պսակ է կազմում։

79Այդ գծերի երկայնությունն էր այնպես,
Որ ծայրերը չէի տեսնում, իսկ նրանց
Միջև լայնքը տասը քայլի չափ էր կարծես։

82Հովանու տակ այդ կամարի լուսավոր
Գալիս էին քսանչորս ծերեր զույգ առ զույգ՝
Արտախուրված շուշաններով պճնավոր։

85Բոլորեքյան երգում էին համաձայն.
«Օրհնյալ ես դու դստերաց մեջ Ադամա,
Օրհնյալ լինի գեղեցկությունդ հավիտյան»։

88Երբ ծաղիկներն ու խոտերը ուռճալիր,
Որոնցով էր պատած ափը դիմացի,
Ազատեցին մի պահ այրերն այն ընտիր,

91Ինչպես լույսին հետևում է մի այլ լույս,
Չորս կենդանի եկան նրանց ետևից,
Արտախուրված տերևներով նորաբույս.

94Ամեն մեկը վեց թև ուներ փետրալի,
Որտեղ կային բազում աչքեր պսպղուն.
Այդպես էին անշուշտ աչքերն Արգոսի։

97Ես, ընթերցող, կերպարանքները նրանց
Աստ չեմ կարող նկարագրել ավելի.
Մի այլ հարկից ես պետք է դա առնեմ զանց։

100Բայց դու կարդա Եզեկիելին. նա նրանց
Պատկերում է ինչպես եկան հյուսիսից,
Հողմով, ամպով և կրակով պարուրված։

103Եվ ինչպես դու նրա երկում կգտնես,
Այդպիսին էր սրանց տեսքը, միայն թե
Հովհաննեսը թևերն հաշվում է ինձ պես։

106Չորս կենդանու միջև եղած տարածում
Շարժվում էր մի երկանիվ կառք հաղթական,
Որ մի Գրիֆոն ուսով ընդքարշ էր ածում։

109Սա պարզել էր իր թևերը արծվային.
Բայց, քայլելով անցուղիով միջանկյալ,
Չէր խանգարում լույս գծերին եզրային։

112Չէր երևում թևերի ծայրն հեռարձակ.
Նրա թռչնի մասերն էին ոսկեգույն,
Իսկ մյուս մասերն՝ կարմրախառն սպիտակ։

115Ոչ միայն չէր Ափրիկեցու կառքը կամ
Օգոստոսինն այսպես շքեղ Հռոմում,
Այլ կզիջեր Արևի կառքը անգամ,

118Արևինը, որ, շեղելով իր ճամփան,
Այրվեց Երկրի պաղատանքով ջերմեռանդ,
Երբոր Զևսը տեսավ արդար դատաստան։

121Աջ անվի մոտ պարում էին երեք կին.
Մեկը այնպես վառ կարմիր էր, որ հազիվ
Կնկատվեր կրակի մեջ բորբագին։

124Մյուսը ուներ այնպիսի գույն, որ կարծես
Նրա մարմինն ստեղծվել էր զմրուխտից,
Իսկ երրորդը ճեփ֊ճերմակ էր ձյունի պես։

127Մերթ ճերմակն էր վարում պարը այդ կանանց,
Մերթ կարմիրը, որի երգի համաձայն
Մերթ արագ էր պարն ընթանում, մերթ կամաց։

130Իսկ ձախ կողմում չորս կին, հագած ծիրանի,
Կայթում֊կայտռում էին մեկի կշռույթով,
Որը ուներ գլուխ երեք աչքանի։

133Այս տողանցող խմբից հետո տեսա ես
Երկու ծերուկ, հագնվածքով ոչ նման,
Սակայն նման շարժըվածքով ծանր ու հեզ։

136Մեկը կարծես աշակերտն էր ընտանի
Հիպպոկրատի, որին բնությունն ստեղծեց
Առողջության համար մարդկանց կենդանի։

139Մյուսը կարծես ներհակ հոգսով էր տարված,
Կրելով սուր այնքան սուրսայր ու փայլուն,
Որ վախեցրեց ինձ ափունքից դիմակաց։

142Ապա տեսա չորս անձ խոնարհ կեցվածքով.
Վերջում մենակ մի ծերունի էր գալիս,
Խորաթափանց ու տեսլահար հայացքով։

145Այս յոթ հոգին տարազներով մյուսներից
Չէին ջոկվում, սակայն իրենց գլխի շուրջ
Կրում էին ոչ թե պսակ շուշանից,

148Այլ վառ կարմիր վարդանման ծաղկունքից.
Հեռվից նայողն անտարակույս կկարծեր,
Որ այրվում էր նրանց ճակատը հուրքից։

151Եվ երբ կառքը կանգնեց ուղիղ իմ դիմաց,
Լսվեց որոտ, և այն անձինք հարգարժան,
Դեն գնալու չլինելով արտոնված,

154Իրենց բոլոր շքախմբով կանգ առան։

Երգ երեսուներորդ

1Երբ բոցավառ յոթ ջահերը կանգ առան,
Որ թափորի համար եղան ուղեցույց,
Ինչպես աստղերն ուղին նշում են նրան,

4Ով իր նավը նավահանգիստ է տանում,—
Պատկառելի այն այրերը իմաստուն,
Որ Գրիֆոնից առաջ էին ընթանում,

7Կանգ առնելուց հետո իսկույն շուռ եկան
Դեպի կառքը այն հոյակապ ու շքեղ,
Որպես իրենց զմայլանքի առարկան։

10Նրանցից մեկն, ինչպես էակ ներշնչյալ,
Երեք անգամ «Եկ, հարսն» երգեց բարձրաձայն,
Եվ այդ երգը կրկնեք խումբը միացյալ։

13Զերթ երանյալք երբ վերջին կոչը լսեն,
Փութով պիտի հասնեն իրենց դամբանից
Եվ մարմնացած՝ ալելուիա օրհներգեն,

16Այսպես ձայնից այն ծերունու գերպատիվ
Աստվածային կառքի վրա բարձրացան
Հավերժ կյանքի բանբերները բազմաթիվ։

19«Օրհնեալ որ գասդ» օրհներգեցին միախուռն
Եվ սփռելով շուրջն ու վրան ծաղիկներ,
Ավելացրին. «Շուշանս ածէք լիաբուռն»։

22Ինչպես հաճախ երբ օրը նոր է ծագում,
Արևելքը վարդագունում է համակ,
Իսկ երկինքը պայծառորեն հստակում.

25Եվ նորածագ արևի դեմքը պարկեշտ
Ծածկըված է լինում այնքան նուրբ քողով,
Որ կարող է տեսանելի դառնալ հեշտ,

28Այսպես թեթև մի ամպի մեջ վառ ծաղկանց —
Որ նետվելով հրեշտակային ձեռքերից՝
Թափվում էին չորս դին կառքի հաղթապանծ,—

31Մի կին տեսա ձիթենիով պսակված,
Ճերմակ քողով, կանաչավուն բեհեզով
Եվ ոսկեգույն պարեգոտով պարուրված։

34Եվ հոգիս, որ վաղուց ի վեր չէր կրել
Այն հուզումն ու այլայլությունը, որով
Կյանքում նրա ներկայությամբ եմ ապրել,

37Առանց նրան պարզ տեսնելու կանխազգաց
Մի զորությամբ, որ նրանից էր բխում,
Վաղնջական ուժը սիրո չհանգած։

40Հայացքս հազիվ հանդիպեց այն զորության,
Որ կարեվեր խոցել էր ինձ, երբ ես դեռ
Չէի ելած իմ հասակից մանկության,

43Դարձա ձախ կողմ մի բնազդով ինքնամուղ,
Որով մանուկն իր մայրիկին է փնտրում,
Երբ իր սրտում ունի մորմոք կամ երկյուղ,

46Վիրգիլիոսին հաղորդելու. «Զգացի
Համակ սարսուռ անոթներում իմ արյան.
Ճանաչում եմ ես նշաններն հին բոցի»։

49Բայց Վիրգիլը թողել էր ու հեռացել,
Վիրգիլը, իմ հոգեհայրը քաղցրագույն,
Վիրգիլը, որ փրկությունս էր հանձանձել։

52Այն բոլորը, ինչ կորցրել է մայր Եվան,
Չարգելեց որ դեմքըս, ցողով լվացված,
Նորից եղծվեր արցունքներով իմ ծորան։

55«Դանտե, մի լար որ Վիրգիլիոսը գնաց,
Մի լար, մի լար ամենևին, զի հիմա
Հարկ է ուրիշ խոցի համար լինես լաց»։

58Զերթ ծովակալն, որ տեսնելու է գալիս
Անձնակազմին իր ենթակա նավերի
Եվ ամենքին սիրտ ու կորով է տալիս,

61Այսպես երբ ես դարձա ի լուր իմ անվան,
Որ այստեղ լոկ ակամայից է նշվում,
Կառքի ձախ կողմ տեսա կնոջ աննման,

64Որ քիչ առաջ ինձ երևաց քողարկված
Հեղեղի տակ ծաղիկների համասփյուռ,
Իր աչքերը դեմի ափից ինձ ուղղած։

67Թեև քողը, որ իջնում էր գլխից վար,
Շրջանակված Միներվայի ոստերով,
Թույլ չէր տալիս, որ նա որոշ երևար,

70Բայց նա իր սեգ ու տիրական կեցվածքում
Շարունակեց, ինչպես նա, ով ամենից
Ազդու խոսքերն հարմար պահին է ձգում.

73«Լա՛վ նայիր, լա՛վ Բեատրիչեն եմ ես արդ.
Ինչպե՞ս եղավ, որ հաճեցիր այստեղ գալ,
Չգիտե՞ս որ երջանիկ է այստեղ մարդ»։

76Ես աչքերըս դեպի գետը հակեցի.
Երբ ինձ տեսա ջինջ ջրերի մեջ նրա,
Ճանաչեցի ինձ և ամոթ զգացի։

79Ինչպես խիստ է մայրն երևում իր որդուն,
Այսպես նա ինձ խիստ երևաց, բայց նրա
Բարկության մեջ ես զգացի բարություն։

82Նա լուռ մնաց, իսկ հրեշտակներն համաձայն
Օրհներգեցին. «Ով տէր, ի քեզ յուսացայ»,
Եվ «զոտս իմ»֊ով վերջացըրին սաղմոսն այն։

85Ինչպես ձյունը սառնանում է Իտալիո
Ողնաշարի անտառներում կենդանի,
Ցուրտ շնչի տակ քամիների Սլավոնիո,

88Ապա հենց որ ստվերազուրկ աշխարհից
Հողմ է փչում, սառնը հալչում է տակավ,
Այնպես ինչպես մոմը հալչում է հուրից,

91Այսպես եղա մինչև երգելը նրանց,
Որոնց ձայնի հնչյունները թավշային
Ուղեկցում են հավերժալուր դաշնությանց.

94Բայց երբ նրանց ավաչի մեջ աղվական
Զգացի գութ, ավելի քան ասեին՝
«Ով կին, ինչո՞ւ նրան տանջում ես այդքան»,

97Սառույցը, որ սիրտըս սեղմել էր ուժգին,
Դարձավ արցունք և հառաչանք, և բերնից
Ու աչքերից պոռթկաց իմ վիշտը ներքին։

100Սակայն նա միշտ կանգնած անշարժ, հոտնկայս՝
Հիշատակված կողմը կառքի սրբազան,
Ուղղեց գթոտ էակներին խոսքերն այս.

103«Դուք հսկում եք հավերժության մեջ այնպես,
Որ ոչ մի դեպք ընթացքի մեջ դարերի
Գաղտնածածուկ ու անհայտ չի մնում ձեզ.

106Իմ պատասխանն անշուշտ նրան է ուղղված,
Որ լալիս է ահա այնտեղ, որպեսզի
Վիշտը լինի զուգակշիռ իր մեղաց։

109Եվ ոչ միայն ազդեցությամբ աստղերի,
Որ ամեն գոյ մի վախճանի են ուղղում,
Ըստ իրենց մեջ պարունակած ուժերի,

112Այլև առատ շնորհներով երկնային
(Որ հեղում են այնքան բարձըր ակունքից,
Ուր չեն հասնում հայացքները մերային)

115Նա նոր կյանքում սկսում էր զորանալ,
Եվ հակումներն, որոնցով էր նա օժտված,
Կարող էին ամեն գծով զարգանալ։

118Սակայն մի հող, ինչքան լինում է բերրի,
Այնքան վատ ու անպտղաբեր է դառնում,
Երբ մնում է նա անմշակ ու վայրի։

121Ես միառժամ նրան նեցուկ կանգնեցի,
Եվ միմիայն իմ կենդանի գոյությամբ
Տանում էի նրան ճամփով ուղղացի։

124Բայց երբ հասա շեմին երկրորդ հասակի
Ու հեռացա մահկանացու աշխարհից,
Նա ինձ լքեց ու հանձնվեց այլ կյանքի։

127Երբ որ մարմնից ես բարձրացա առ հոգի,
Եվ աճեցի գեղեցկությամբ, զորությամբ,
Դարձա նրան նվազ հաճո ու հարգի։

130Նա ընթացավ ճանապարհով մոլորուն,
Ընկնելով սին բարիքների ետևից,
Որ չեն տալիս, ինչ խոստանում են մարդուն։

133Ներշնչումներս անգամ անզոր մնացին,
Որոնցով ես նրան դարձի կոչ արի.
Նա այնքան քիչ փույթ ունեցավ այդ մասին։

136Այնքան ընկավ մոլորության մեջ նա խոր,
Որ մի ճար կար միայն նրան փրկելու —
Ցույց տալ նրան հոգիներին մեղավոր։

139Դրա համար այցելեցի ես Դժոխք,
Ուղղելու իմ լալագին հայցը նրան,
Որ բերել է սրան վայրն այս լուսաշողք։

142Աստվածային վճռի խախտում կլիներ
Լեթե հասնել և ըմպել ջուրն աննման,
Առանց գինը վճարելու քավաբեր

145Արցունքներով ստրջանքի ու զղջման»։

Երգ երեսունմեկերորդ

1Խոսքը արդեն ինձ ուղղելով ուղղակի,
Որ ինձ այնքան սուր ու խիստ էր թվացել,
Շարունակեց. «Ով դու, որ սուրբ գետակի

4Այն ափին ես, ասա, ասա, ճիշտ չե՞մ ես։
Այսքան ծանըր մեղադրանքները քո դեմ
Հարկ է, որ դու քո խոսքերով հաստատես»։

7Այնպես էի ես սահմռկած ու սմքած,
Որ իմ ձայնը, բարձրանալով ի ներքուստ,
Մարեց դեռևս շնչափողից դուրս չեկած։

10Քիչ սպասեց, ապա հարեց նույն տոնով.
«Ի՞նչ ես խորհում, պատասխան տուր, քանի դեռ
Քո մեղքերը չեն մաքրված Լեթեով»։

13Խռովքս ու վախս, ուժեղացած առավել,
Բերնիցս այնքան թույլ մի «այո» կորզեցին,
Որ կարող էր աչքը միայն նշմարել։

16Ինչպես աղեղն, երբ այն լարված է անչափ,
Բեկանվում է այնպես, որ նետն արձակված
Թիրախին է դիպչում նվազ ուժգնությամբ,

19Այսպես և ես ճնշված ծանըր իմ բեռից,
Դուրս պոռթկացի արցունքներս ու հառաչներս,
Եվ իմ ձայնը թույլ դուրս եկավ իմ բերնից։

22Եվ նա ասաց. «Հորդորներումս անցյալի,
Որ քեզ մղում էին սիրել այն Բարին,
Որից այն կողմ ոչինչ չկա անձկալի,

25Ի՞նչ արգելակ կամ ի՞նչ կապանք դու գտար,
Որ քո հույսն ու արիությանը կորցրիր
Ընթանալու ճանապարհով ուղղատար։

28Ի՞նչ հեշտական կամ շահեկան բան տեսար
Աշխարհային բարիքների մեջ ունայն,
Որոնց այնքան հանդիսացար սիրահար»։

31Արձակելով կրծքից մի դառն հառաչանք,
Ես շրթներըս դժվարությամբ բաց արի
Եվ պատասխան տալու համար արի ջանք։

34Ես ասացի. «Բարիքները աշխարհիկ
Ինձ գերեցին իրենց պատիր հաճույքով,
Երբ ձեր մահով կորավ ձեր դեմքը քաղցրիկ»։

37Եվ նա ասաց. «Ծածկելով կամ ժխտելով
Դու չես խաբի Դատավորին երկնավոր,
Որ դատում է մարդկանց իրենց գործերով։

40Իսկ երբ մեղքը բերանով է հայտնվում,
Այն ժամանակ մեր ատյանում երկնային
Շեղբին հեսանն հակառակ է պտտվում։

43Որպեսզի դու ավելի լավ իմանաս
Քո սխալը, և որպեսզի այլ անգամ
Սիրենների դյութանքներին դիմանաս,

46Հանգստացիր և ինձ լսիր փութակամ.
Իմ մահը քեզ պետք է դրդեր ընթանալ
Այլ ուղղությամբ, քան ընթացար դու ցայնժամ։

49Բնությունը կամ արվեստը քեզ բնավ
Ցույց չեն տվել գեղեցկություն մի այնպես,
Ինչպես անձս էր, որ թաղվեց ու հող դարձավ։

52Եթե մահովս կորցրիր գանձն այդ առավել,
Ապա էլ ի՞նչ մահկանացու բան ուրիշ
Կարող էր քո սրտի մեջ տեղ գրավել։

55Հիսաթափված բարիքներից սին ու սուտ,
Դու պետք էիր ինձ հետևել միմիայն,
Ինձ, որ արդեն դարձել էի ոգի զուտ։

58Դու պետք չէիր կծկել թևերդ սլացիկ,
Ենթարկվելու նոր պատրանքի կամ կնոջ
Կամ ինչ որ այլ ունայն բանի վաղանցիկ։

61Մատաղ ծիտն է լոկ վտանգի ենթարկվում,
Իսկ չափահաս թռչունի դեմ իզուր է
Ծուղակ լարվում կամ պարսաքար արձակվում»։

64Մանուկն ինչպես կանգնած լուռ ու ակնկոր,
Կշտամբանքներ է լսում և ամաչում,
Լիով իրեն ճանաչելով մեղավոր,

67Այսպես էլ ես։ Եվ նա. «Թե որ վշտացար,
Լոկ լսելով, մորուքըդ վեր բարձրացրու,
Ինձ նայելով դու ավելի կզգաս ցավ»։

70Բարձրացնելու համար դեմքըս դրի ուժ,
Ոչ նվազ ուժ, քան այն, որով հաղթ կաղնին
Սասանվում է մեր նորմերից սաստկախուժ,

73Կամ Յարբասի երկրից փչող հողմերից.
Եվ դեմքի տեղ երբ նա մորուք գործածեց,
Ես զգացի թունոտ խայթը ակնարկից։

76Ի վերջո երբ վեր բարձրացրի դեմքըս ես,
Նկատեցի, որ հրեշտակները արդեն
Չէին սփռում ծաղիկներ խուռն ու պես֊պես։

79Եվ ես տեսա, դեռ աչքերով ոչ անքույթ,
Որ տիրուհիս հայացքն ուղղել էր դեպի
Այն Գազանը, որ մի անձ էր երկբնույթ։

82Նա քողով էր և երևում էր հեռվանց,
Բայց թվաց, թե գերազանցում էր իրեն,
Ավելի քան գերազանցեց այլ կանանց։

85Խղճիս խայթը այնքան եղավ ահռելի,
Որ այն, ինչ ես սիրել էի նախապես,
Հիմա դարձավ իմ աչքերին ատելի։

88Այնքան ճնշեց ինձ ծանրությունն իմ մեղաց,
Որ ուշաթափ ընկա, և այն ինչ դարձա,
Գիտե նա, ով դրա պատճառն էր եղած։

91Եվ երբ ուշքըս վերստացա ես նորից,
Իմ վերևում տեսա կնոջ մենավոր,
Որ ասում էր. «Բռնիր, բռնիր իմ ձեռքից»։

94Նա ինձ սուզեց գետում կոկորդըս մինչև
Եվ, քաշելով իր ետևից, ընթացավ
Ջրի վրա ինչպես մակույկ մի թեթև։

97Երբ մոտեցա դեմի ափին անխռով,
«Ցօղեա յիս»֊ը երգվեց այնքան քաղցրաձայն,
Որ չեմ կարող նկարագրել բառերով։

100Գեղանի կինն իը թևերը բաց արավ,
Բռնեց գլուխս և ներսուզեց ջրի մեջ,
Այնպես որ ինձ ջուրը կուլ տալ հարկ եղավ։

103Ապա գետից ինձ ափ հանեց ու գեջ֊գեջ
Ներկայացրեց ինձ չորս կանանց նազելի.
Եվ ամեն մեկն ինձ առավ իր բազկի մեջ։

106«Նիմֆաներ ենք այստեղ, երկնում՝ վառ աստղեր.
Բեատրիչեն աշխարհ չեկած տակավին
Կարգըվեցինք նրան որպես նաժիշտներ։

109Մենք կտանենք քեզ նրա մոտ, իսկ երեք
Կանայք, որոնք ավելի խորն են տեսնում,
Քեզ կօգնեն, որ տեսնես աչքերն իր արեգ»։

112Այսպես նրանք բարբառեցին խորիմաց
Եվ ինձ տարան Գրիֆոնի կրծքի տակ,
Ուր կանգնած էր Բեատրիչեն մեր դիմաց։

115Ինձ ասացին. «Հառիր հայացքդ անձկակեզ։
Մենք քեզ բերինք աչքերի մոտ այն զմրուխտ,
Ուրկից Սերը իր նետերով խոցեց քեզ»։

118Հազար իղձեր, ինչպես բոցեր բորբոքված,
Ինձ մղեցին նայել պայծառ աչքերին,
Որ Գրիֆոնի վրա էին բևեռված։

121Ինչպես արևն հայելու մեջ է ցոլում,
Այսպես երկկերպ այն Գազանը նրանց մեջ
Մերթ մի տեսքով, մերթ այլ տեսքով էր շողում։

124Ո՛վ ընթերցող, ինքըդ դատիր թե որքան
Ես զարմացա, երբ Գազանը չէր շարժվում,
Բայց փոխվում էր նրա պատկերն իրական։

127Մինչ իմ հոգին, հիացքով ու խինդով լի,
Ճաշակում էր դեռ սնունդը գերբնական,
Որից բնավ հագենալ չէր կարելի,

130Այն մյուս երեք կանայք եկան ընդառաջ
Ազնվական շարժումներով, երգելով
Հրեշտակային իրենց ձայնով քաղցրավաչ։

133Երգում էին. «Բեատրիչե սրբափառ,
Աչքերդ ուղղիր քեզ նվիրված այս մարդուն,
Որ քեզ համար կտրեց այնքան ճանապարհ։

136Շնորհ արա բանալ դեմքըդ լուսահորդ,
Որպեսզի նա կարողանա պարզ տեսնել
Քո քողարկած գեղեցկությունը երկրորդ»։

139Օ՛ ցոլացում հավերժական վառ լույսի.
Ո՞ր օժտվածը քանքարներով բնատուր,
Կամ ո՞ր տքնողն ստվերի տակ Պառնասի,

142Պիտի չզգար իրեն անզոր ու անճար,
Եթե փորձեր քեզ պատկերել այն պահին,
Երբ երկնային գեղեցկությամբ քո անճառ

145Երևացիր անքող՝ օդում արփային։

Երգ երեսուներկուերորդ

1Աչքերս այնքան ագահորեն հագեցրին
Իմ տասնամյա ծարավն այրող ու տանջող,
Որ մյուս բոլոր զգայարանքս հանգցրին։

4Եվ անտարբեր դեպի իրերն արտաքին՝
Հմայվեցի նրա ժպտուն բերանով,
Որ գերում էր սիրացանցով իր նախկին։

7Ես ակամա դեմքըս դարձրի դեպի ձախ,
Երբ ինձ երեք դիցուհիներն ասացին.
«Քեզ դյութել է Բեատրիչեն քո չքնաղ»։

10Շլացումը, որից աչքերը տարտամ
Կորցընում են տեսողությունը իրենց,
Ինձ գրեթե կուրացըրեց միառժամ։

13Բայց աչքերըս երբ թույլ լույսին վարժվեցին
(Ասում եմ «թույլ» բաղդատմամբ այն լույսին վառ,
Որից նրանք ակամայից պոկվեցին),

16Ես տեսա, որ այն թափորը փառահեղ
Թեքվել էր աջ և դառնում էր արդեն ետ,
Ունենալով իր դեմ արփին ճաճանչեղ։

19Ինչպես գունդը վահանների ծածկի տակ
Պտտվում է դրոշի հետ նախընթաց,
Դեռ չթեքած ուղղությունն իր բովանդակ,

22Այսպես փաղանգն արքայության երկնքի
Ամբողջ կազմով առաջ անցավ մեզանից,
Դեռ չշեղված ուղղությունը սուրբ կառքի։

25Կանայք նորից անիվների մոտ եկան,
Եվ Գրիֆոնը օրհնյալ կառքը քարշ տվեց,
Անշարժ պահած իր թևերը ռոշնական։

28Չքնաղ կինը, որ ինձ գետով անցկացրեց,
Ստատիոն, ես հետևեցինք կառանվին,
Որ ավելի մանըր աղեղ գծագրեց։

31Այսպես անցանք մենք անտառով անբընակ
— Մեղքով նրա, որը օձին հավատաց —
Ուղեկցությամբ մի օրհներգի ներդաշնակ։

34Մեկնակետից այնքան էինք հեռացած,
Որքան նետն է անցնում երեք սլացքով,
Երբոր կառքից Բեատրիչեն իջավ ցած։

37Ամենքն «Ադամ» մրմնջացին մեղմաձայն,
Ապա նրանք շուրջպատեցին մի ծառ, որ
Զուրկ էր ծաղկից ու տերևից ամենայն։

40Այդ ծառը, որ ընդարձակվում էր այնքան,
Որքան դեպի վեր էր ձգվում, բարձրությամբ
Չուներ նմանն անտառներում հնդկական։

43«Փառք քեզ, Գրիֆոն, որ չես կտցում ծառն այս լավ,
Քանզի եթե նրան վնաս հասցվի,
Ի վերջո նա կպատճառի փորացավ»։

46Այսպես նրանք գոչեցին շուրջը ծառի։
Եվ Գազանը երկկերպ տվեց պատասխան.
«Այսպես պահենք հիմքը ամեն արդարի»։

49Եվ դառնալով կառքին ճոխ ու հոյակապ,
Այն քարշ տվեց դեպի ծառը մերկացած
Եվ առեղը նրան կապեց ամրակապ։

52Եվ ինչպես մեր ծառատունկներն երկրային,
Երբ մեծ լույսը միանում է նրա հետ,
Որ շողում է Ձկանց ետև երկնային,

55Զարդարվում են ծաղիկներով գույնզգույն,
Նախքան արևն իր նժույգները լծեր
Արշավելու աստղահույլի տակ ուրույն,

58Այսպես ծառն այս, որը մերկ էր վաղ անտի,
Վերածաղկեց, զարդարվելով մի գույնով,
Որ խառնուրդն էր մանուշակի ու վարդի։

61Ես չիմացա այն օրհներգը սրտագրավ,
Որ այդ պահին երգեց թափորն համորեն,
Զի հմայքից քունըս տարավ իմ տակավ։

64Եթե պատմել կարենայի, թե ինչպես
Կիպ փակվեցին ահեղ աչքերն Արգոսի,
Որին նստեց հսկումը թանկ մեծապես,

67Հենց այդպիսի օրինակով նկարեն
Կպատմեի, թե ես ինչպես քնեցի,
Բայց չեմ կարող ես այդ անել հմտորեն։

70Սակայն կասեմ, թե ես ինչպես զարթնեցի.
Ահա մի լույս իմ քնի քողը պատռեց,
Եվ ես «Վեր կաց, ինչ ես քնել» լսեցի։

73Ինչպես Պետրոսն, Հակոբոսն ու Հովհաննես
Երբոր տեսան խնձորենու պտուղն այն,
Որ տենչում են հրեշտակները անձկապես,

76Եվ որ հավետ զարդն է երկնի հարսանյաց,
Նվաղեցին, ապա, զարթնած մի գոչից,
Որից խոր քունն էլ կխզվեր անկասկած,

79Նկատեցին, որ Մովսեսը և Եղիան
Իրենց խմբից հեռացել են, չքացել,
Եվ իրենց Տերն զգեցել է այլ ամղան,

82Այսպես և ես սթափվեցի ու տեսա
Ինձ մոտ միայն այն կնոջը ողորմած,
Որ ինձ տարավ ափով գետի հեզասահ։

85«Բեատրիչեն ո՞ւր է» հարցրի ես նրան։
Եվ նա ասաց. «Նա նստած է այն ծառի
Ստվերի տակ և արմատի հենց վրան։

88Տես կանանց, որ պաշարել են նրան լուռ,
Իսկ մյուսները Գրիֆոնի ետևից
Վեր համբարձան օրհներգերով քաղցրալուր»։

91Ես չգիտեմ թե ինչ խոսքեր արեց այլ,
Զի տիրուհիս առինքնել էր ինձ արդեն,
Եվ ես նրան էի նայում հոգեզմայլ։

94Նա նստել էր գետնի վրա միայնակ,
Կարծես լիներ պահակ կարգված այն կառքին,
Որ ծառին էր կապել Գազանը կրկնակ։

97Նիմֆաները կազմել էին նրա շուրջ
Մի շրջանակ, ձեռներին այն ջահերով,
Որ չեն շիջի քամիներից սաստկաշունչ։

100«Դու կմնաս այս անտառում միառժամ,
Ապա ինձ հետ կբնակվես առհավետ
Այն Հռոմում, ուր Քրիստոսն է պատվանդամ։

103Արդ դու հօգուտ վատթարակյաց աշխարհի
Քո հայացքը ուղղիր կառքին, և ինչ որ
Տեսնելու ես՝ վերադարձիդ առ գրի»։

106Այսպես ասաց Բեատրիչեն, և ես որ
Պատրաստ էի հնազանդելու միշտ նրան,
Ուշքս ու աչքըս դարձրի կառքին անսովոր։

109Շանթը երբեք չիջավ ստվար ամպերից
Այնքան արագ, երբ նա ցած է սլանում
Այն ոլորտից, որ հեռագույնն է երկրից,

112Ինչպես Զևսի թռչունն իջավ ծառն ի վար,
Քայքայելով թե կեղևը նրա պինդ,
Թե ծաղիկներն ու տերևները դալար,

115Ու հարվածեց բոլոր ուժովը կառքին,
Եվ սա ցնցվեց ինչպես նավը՝ մատնված
Ալիքների ու հողմերի կոծանքին։

118Ապա տեսա, որ կառքի մեջ հաղթական
Խուժեց աղվես մի սովահար, որ կարծես
Չէր ճարակել ոչ մի սնունդ կենսական։

121Բայց, գիտնալով ժանտ արարքները նրա,
Իմ տիրուհին սաստեց նրան խստորեն,
Եվ նա փախավ սրունքներով իր ոսկրյա։

124Ապա տեսա, որ արծիվը նույն ճամփով
Նորից իջավ հատակամասը կառքի,
Ուր և թողեց փետուրները մեծ չափով։

127Նման ձայնին ելած սրտից վշտակեզ,
Տխրաթաթավ մի ձայն երկնից հեծեծեց.
«Ո՛վ իմ նավակ, ինչքա՛ն հոռի բեռ ունես»։

130Ապա երկու անիվների արանքին
Հողը բացվեց, ուրկից ելավ մի վիշապ
Եվ կառքի մեջ խորամխեց իր ագին։

133Եվ բոռի պես, որ քաշում է խայթոցն ետ,
Վիշապը ժանտ պոչը կառքից ետ քաշեց
Ու պոկելով մի մաս՝ տարավ այն իր հետ։

136Մնացած մասն, ինչպես լավ հողը՝ սեզով,
Ծածկվեց ամբողջ փետուրներով, որ, գուցե,
Ընծայել էր արծիվն ազնիվ դիտումով.

139Զույգ անիվներն ու քեղին էլ ծածկվեցին
Ավելի կարճ ժամանակում, քան հարկ է
Արձակելու համար հառաչ մի խորին։

142Այսպես փոխված՝ սրբազան կառքը խոցոտ
Իր ծայրերից յոթ գլուխներ դուրս հանեց.
Երեք հատը քեղու, չորսը՝ անկյանց մոտ։

145Երեք հատը ունեին զույգ եղջյուրներ,
Իսկ չորսը՝ լոկ մի֊մի եղջյուր ճակատին.
Նման ճիվաղ տեսնըված չէր երբեք դեռ։

148Անշարժ, ինչպես լեռան քերծը հաստամեստ,
Կառքի վրա նստել էր պիղծ մի պոռնիկ
Եվ շրջում էր իր աչքերը անհամեստ։

151Նրա կողքին հաղթ մի հսկա էր կանգնած,
Որ աչալուրջ հսկում, պահում էր նրան
Եվ երկուսով պաչում էին մերթ միմյանց։

154Բայց երբ պոռնիկն իր աչքերը անամոթ
Դեպ ինձ ուղղեց, նրա վայրագ հոմանին
Խարազանեց նրան գլխից մինչև ոտ.

157Ապա, խանդով ու մոլուցքով սրարբած,
Կառքն արձակեց ու քարշ տվեց անտառով,
Որտեղ, ասես վարագույրով ծածկըված,

160Բոզն ու ճիվաղն անհետացան շտապով։

Երգ երեսուներեքերորդ

1Կանայք հերթով՝ մերթ երեքը և մերթ չորսք,
Սկսեցին երգել ձայնով ողբագին
Քաղցըր սաղմոսն. «Աստուած, մտին հեթանոսք»։

4Բեատրիչեն, արձակելով դառն հառաչ,
Ունկնդրում էր նրանց այնպես տրտմագին,
Ինչպես Մարիամ կույսը խաչին ընդառաջ։

7Բայց երբ նրանք ավարտեցին երգն իրենց,
Նա վեր կացավ և մի դեմքով հրաշեկ
Այսպես նրանց փութանակի բարբառեց.

10«Փոքըր մի՝ և ոչ ևըս տեսանէք,
Եվ ապա, ո՛վ խանդաղակաթ իմ քույրեր,
Սակաւիկ մի՝ և զիս կրկին տեսանէք»։

13Ապա յոթին անցկացրեց իր առջև,
Իսկ ինձ, կնոջն ու իմաստուն ուղեկցին
Ակնարկ արեց, որ շուտ անցնենք իր ետև։

16Այսպես առաջ նա ընթացավ համրաքայլ,
Եվ տասներորդ քայլը գետին չէր դրել,
Երբ ես տեսա նրա աչքերն հրափայլ։

19«Շուտ մոտեցիր, որպեսզի երբ խոսեմ ես,—
Ասաց նա ինձ դեմքով արդեն հանդարտած,—
Կարողանաս ինձ ունկնդրել դյուրապես»։

22Հենց որ նրան ես մոտեցա հապշտապ,
Նա ինձ ասաց. «Եղբայր, ինչո՞ւ դու հիմա
Չես հանդգնում տալ ինձ հարցեր հրատապ»։

25Ինչպես նա, ով մեծերի հետ խոսելիս
Հույժ պատկառոտ մի կեցվածք է ընդունում,
Եվ բերանից ձայնն հազիվ է դուրս գալիս,

28Այսպես և ես ձայնով տարտամ ու տկար
Բարբառեցի. «Ով տիրուհի, դուք գիտեք,
Թե ինչ է պետք ու կարևոր ինձ համար»։

31Եվ նա ասաց. «Նախ դու պետք է թոթափես
Շփոթությունն ու երկյուղը քեզանից
Եվ չխոսես բանդագուշած մարդու պես։

34Այն կառքը, որ ջարդեց վիշապը խուժդուժ,
Եղավ և չէ. բայց մեղավորն այդ խնդրում
Աստծու պատժից չի խուսափի վաղ թե ուշ։

37Արծիվը, որ կառքին թողեց իր փետուրք,
Որից դարձավ սա նախ ճիվաղ, հուսկ ավար,
Չի մնալու ժառանգորդից ընդմիշտ զուրկ։

40Զի տեսնում եմ արդեն աստղեր մերձավոր,
Որոնք, ազատ ամեն խութից ու խոչից,
Կբերեն մեզ մի ժամանակ բախտավոր,

43Երբ Հինգհարյուր Տասնևհինգը երկնառաք
Կխողխողի ավազակին բոզացյալ
Եվ նրա հետ այն հսկային անառակ։

46Գուցե խոսքերս Սֆինքսի ու Թեմիսի
Լեզվի նման մութ են և քիչ համոզիչ,
Նրանց նման մթիմաստ են վասնզի,

49Բայց դեպքերը Նայադներ են լինելու
Եվ լուծելու այս հանելուկը դժվար,
Առանց հոտերն ու արտերը տուժելու։

52Եվ այն ինչ որ ես ասացի քեզ հիմա,
Հետո դու այն կհաղորդես ողջերին,
Որոնց կյանքը մի արշավ է դեպի մահ։

55Եվ ասածըս երբ որ առնես դու գրի,
Մի մոռանար հիշատակել և ծառն այն,
Որ մատնվեց երկու անգամ ավարի։

58Նրանք որ այն կավարեն կամ կավերեն,
Կհասցընեն վիրավորանք Աստուծո,
Որ ստեղծեց այն ի պետըս լոկ իրեն։

61Կծելով այն, նախամարդը հինգ հազար
Եվ ավելի տարի տխուր սպասեց,
Որ Մեսիան գար և իր հանցանքը բառնար։

64Միտքըդ փակ է, եթե դու չես հասկանում,
Որ մի հատուկ պատճառով է ծառն այդքան
Վեր բարձրանում և գագաթին լայնանում։

67Թե սին խոհերն, ինչպես ջրեր Էլսայի,
Չպատեին ու չեղծեին միտքը քո,
Ինչպես արեց Պիրամը թութը վայրի,

70Այս փաստերը քեզ ըմբռնել կտային
Բարոյական իմաստը այն արգելքի,
Որ սահմանեց արդարությունն երկնային։

73Բայց տեսնելով, որ միտքըդ քար է դարձել
Եվ մթագնել ու կուրացել է այնպես,
Որ չի կարող խոսքերիս լույսն ընկալել,

76Դու դա կրիր քո հոգու մեջ դրոշմած,
Այնպես ինչպես ցուպ են կրում ուխտական,
Արմավենու տերևներով զարդարված»։

79Եվ ես. «Ինչպես պահում է մոմն անաղարտ
Դրոշմատիպ պատկերն իր մեջ, ճիշտ այդպես
Ձեր խոսքերը կարձանագրի ուղեղս արդ։

82Սակայն ինչո՞ւ ձեր խոսքերը տենչալի
Մտքիցս այնքան բարձր են ճախրում, և ինչո՞ւ
Նրանց իմաստն ինձանից խույս է տալիս»։

85«Որպեսզի դու լավ ճանաչես դպրոցն այն,
Որին դու ցարդ հետևել ես,— ասաց նա,—
Եվ հասկանաս նրա ուսմունքը ունայն.

88Ու տեսնես թե ձեր ճանապարհը բռնած
Աստվածային ճամփից այնքան է հեռու,
Որքան երկիրն երկնագնդից բարձրընթաց»։

91Ի պատասխան ես ասացի. «Չեմ հիշում,
Թե երբ եմ ես օտարացել ձեզանից.
Դրա համար իմ խիղճը ինձ չի տանջում»։

94«Իսկ եթե դու դա մոռացել ես արդեն,—
Պատասխանեց նա ժպտալով,— հիշիր թե
Ինչպես այսօր հենց խմեցիր դու Լեթեն։

97Եթե ծուխը ենթադրել է տալիս հուր,
Մոռացումդ այդ ցույց է տալիս հայտնապես,
Որ մեղավոր կամքըդ ուղղված էր այլուր։

100Բայց ես քեզ հետ այսուհետև կխոսեմ
Պարզ ու մեկին և անսքող խոսքերով,
Որ մատչելի լինեմ մտքին քո նսեմ»։

103Ավելի վառ և ավելի համրաքայլ
Մուտք էր գործում արփին ծիրում միջօրյա,
Որ մի տեղից միշտ անցնում է տեղ մի այլ,

106Երբ յոթ կանայք, հասնելով ծայրն անտառի,
— Որ դալարուն ու զովասուն էր ինչպես
Սաղարթախիտ անտառները Ալպերի —

109Անդ կանգ առան, ինչպես կանգնում է նա, որ
Ընթանալով մի բազմության առջևից՝
Ճանապարհին նկատում է բան մի նոր։

112Կարծես տեսա գետերն Եփրատ ու Տիգրիս,
Որոնք բխում էին միակ ակունքից
Եվ բաժանվում ընկերների պես հանգիստ։

115«Ո՛վ լույս, ո՛վ փառք դու մարդկային սերնդյանց.
Ի՞նչ ջուր է սա, որ բխելով մի ակից,
Բաժանվում է հոսանքների հակընթաց»։

118Այս ուղերձիս պատասխանեց տիրուհիս.
«Մաթելդային խնդրիր, որ քեզ բացատրի»։
Չքնաղ կինը, որ գտնվում էր կողքիս,

121Հայտարարեց. «Ես նրա հետ այդ բանի
Եվ բաների մասին ուրիշ խոսել եմ.
Վստահ եմ, որ նա մոռացած չի լինի»։

124Բեատրիչեն. «Գուցե հոգսերը լլկիչ,
Որ խախտում են հիշողությունը հաճախ,
Մթագնել են նրա ուղեղը մի քիչ։

127Տես Եվնոյեն, որ հոսում է այնտեղ ցած.
Տար նրան անդ և սուզելով ջրի մեջ,
Վերարծարծիր նրա կորովն անթեղված»։

130Ինչպես նա ով անսաստող չէ բնույթով,
Այլ հոժար է կատարելու կամքն այլոց,
Հենց որ կամքն այղ հայտնվում է մի բանով,

133Այսպես կինն այն փութաց պատվերն այդ անել,
Ապա շարժվեց և կանացի քնքշությամբ
Ստատիոսին առաջարկեց հետևել։

136Ո՛վ ընթերցող, եթե այստեղ տեղ մնար
Դեռ գրելու, կերգեի քաղցր ըմպելին,
Որից երբեք մարդ չպիտի հագենար։

139Բայց քանի որ լրացած են էջերն այն,
Որ սահմանված էին երկրորդ նվագիս,
Արվեստի սանձն ինձ պահում է առժամայն։

142Ես ետ դարձա այն ջրերից մաքրասուրբ,
Վերածնված՝ բույսի պես նոր փթթած դեռ
Եվ ծածկըված տերևներով նոր ու նուրբ,

145Ջինջ ու պատրաստ բարձրանալու դեպ աստղեր։

Դրախտ

Երգ առաջին


Փառահեղ լույսն ամեն շարժման ակունքի
Տարածվում է տիեզերքում ու շողում
Մի տեղ լրիվ և մի այլ տեղ մասնակի։

Այն երկնում, որ հեղեղված է այդ լույսով,
Ես եղա և տեսա բաներ այնպիսի,
Որ չեմ կարող վերապատմել բառերով.

Զի մեր միտքը, երբ իր իղձին է հասնում,
Այնքան շատ է խորասուզվում նրա մեջ,
Որ հիշելու կարողությունն է կորցնում։

Սակայն ինչ որ ես կարող եմ վերհիշել
Այն սրբազան արքայության գանձերից,
Արդ կլինի երգերիս նյութը վայել։

Ո՛վ Ապոլլոն, այս երկունքիս մեջ վերջին,
Քո ավյունով դու ինձ այնքան տոգորիր,
Որքան հարկ է, որ ստանամ քո դափնին։

Ցարդ բավ եղավ մի գագաթը Պառնասի,
Բայց հիմա ինձ հարկավոր են երկուսն էլ,
Որ մուտք գործեմ ասպարեզը նոր մարզի։

Մտիր կուրծքըս և շունչըդ ինձ փոխանցիր,
Այն շունչդ հզոր, որ ունեցար դու այնժամ,
Երբ մրցման մեջ դու Մարսիային հաղթեցիր։

Եթե դու ինձ, ո՛վ զորություն աստվածյան,
Այնպես օգնես, ոը կարենամ պատկերել
Թեկուզ ստվերն աբբայության մշտնջյան,

Կմոտենամ ես քո դափնուն բաղձալի,
Պսակվելու համար նրա տերևով,
Քո շնորհիվ և իմ նյութի պանծալի։

Հայր, այդ տունկից այնքան քիչ են քաղում արդ՝
Մեծարելու համար կայսրի, պոետի,
— Ի մեծ ամոթ մարդկանց կամքի հանցապարտ ―

Որ անշուշտ դու, աստվածությունըդ դելֆյան,
Կհրճվեիր, եթե մեկը նկրտեր
Արժանանալ այդ տերևին պենեյան։

Փոքրիկ կայծին հետևում է մեծ հրդեհ.
Ինձնից հետո գուցե լինեն լավագույն
Խնդրարկուներ, որոնց Կիրրան ունկնդրե։

Ջահն աշխարհի մարդկանց վրա է ծագում
Մերթ այս կողմից, մերթ այն, սակայն այն կողմից,
Ուր չորս ծիրերն երեք խաչեր են կազմում,

Նա ծագում է ավելի լավ ընթացքով
Եվ ավելի լավ աստղերի բույլի հետ,
Ու երկիրը կաղապարում իր կնքով։

Աստ առավոտ, անդ երեկո էր դարձել,
Եվ քիչ առ քիչ այս կիսագունդը համակ
Պայծառել էր, իսկ այն մյուսը խավարել,

Երբ ես տեսա իմ տիրուհուն, որ դարձած
Դեպի ձախ կողմ, պիշ նայում էր արևին.
Արծիվն անգամ նրան այնպես չէր նայած։

Եվ ինչպես որ շողը ծագում է շողից
Ու վերստին բարձրանում է դեպի վեր,
Ինչպես բազեն, որ թռչում է վեր նորից,

Այսպես նրա սևեռաբիբ նայվածքից
Առաջացավ իմ հայացքը անսովոր,
Որով արփին ես դիտեցի ներքևից։

Այն, ինչ երկրում անկարող ենք մենք անել,
Աստ կարող ենք, ի շնորհիվ տեղանքի,
Որ ի վերուստ մարդկանց համար է հաստվել։

Ես այդ լույսին չտոկացի շատ երկար,
Բայց տեսա, որ նա կայծեր էր արձակում,
Ինչպես երկաթն հանված բովից թեժ ու վառ։

Տվնջյան լույսն հանկարծ աճեց իմ աչքում,
Ինչպես եթե ամենակալ Տերը մեր
Մի նոր արև դրած լիներ երկնքում։

Բեատրիչեն աչքերն հառել էր հավերժ
Երկինքներին, ես էլ նրան հառեցի
Իմ աչքերը զմայլյալ ու այլամերժ։

Նրա տեսքից գերմարդացա ես տակավ,
Գլավկն ինչպես դարձավ աստված ծովային,
Երբ մի տեսակ խոտ համտեսեց ու կերավ։

Գերմարդանալն անհնար է բացատրել,
Սակայն բավ է այս օրինակը նրան,
Ով կարող է այդ իր փորձով հաստատել։

Թե ես միայն հոգով էի համբառնում,
Դու լոկ գիտես, ո՛վ երկինքը վարող Սեր,
Որ բարձրացրիր ինձ քո ուժով անհատնում։

Երբ գնդերը, որ հոլովվում են հավետ,
Իրենց վրա կենտրոնացրին ուշքը իմ
Հնչյուններով իրենց մեղմ ու դաշնավետ,

Տեսա երկինքն այնպես վառված արևից,
Որ այդպիսի լայնատարած լիճ երբեք
Չի գոյացել գետից և կամ անձրևից։

Ձայնն այնքան նոր և լույսն այնքան առատ էր,
Որ ուզեցի դրանց պատճառն իմանալ
Մի մարմաջով, որ իմ մեջ չէր եղել դեռ։

Տիրուհիս, որ միտքըս կարդում էր դյուրավ,
Գոհացնելու համար իղձըս անձկայրյաց,
Նախքան հարց տալս իր բերանը բաց արավ

Եվ բարբառեց. «Թյուր կարծիքովդ ինքըդ քեզ
Բթացնում ես. դու ամեն ինչ կիմանաս,
Եթե քեզնից այդ կարծիքը թոթափես։

Է՛լ երկրում չես, ինչպես կարծում ես դու դեռ։
Շանթն այնպես չի գահավիժել վերից վար,
Ինչպես դու արդ սլանում ես դեպի վեր»։

Եվ ես նրա այս խոսքերով կարճառոտ
Թոթափվեցի տարակույսից առաջին,
Բայց ընկա նոր տարակույսի մեջ կնճռոտ

Եվ ասացի. «Մի զարմանքից հանգչեցի,
Բայց հիմա էլ զարմանում եմ թե ինչպես
Վեր եմ թռչում միջով թեթև տարերքի»։

Եվ այնժամ նա հառաչանքով խորազգաց
Աչքերն ուղղեց դեպի ինձ այն նայվածքով,
Որով մայրն է նայում որդուն ցնորված.

Եվ բացատրեց․ «Էությունները համայն
Իրենց միջև ունեն մի կարգ ներդաշնակ,
Որ տիեզերքն Աստծուն դարձնում է նման։

Վեհ էակներն այդ կարգի մեջ ստեղծված
Տեսնում են դրոշմն իմաստության Արարչի,
Որի համար է այն կարգը հաստատված։

Այդ կարգի մեջ գոյակները ամենայն
Հակում ունեն ինչ-որ բանի ձգտելու,
Իրենց տարբեր վիճակների համաձայն,

Եվ լողում են տիեզերքի մեծ ծովով
Դեպի տարբեր հանգրվաններ՝ խթանված
Իրենց վարող մասնահատուկ բնազդով։

Դա է տանում հուրը դեպի գունդը վառ,
Դա է վարում անբանական կենդանուն,
Դա է պահում երկրի զանգվածը ստվար։

Սակայն անբան գոյակները չեն միայն,
Որ ձգտում են դեպի որոշ նպատակ,
Այլև նրանք, որ ունեն միտք բանական։

Այս բոլորի տնօրինողն իմաստուն
Իր լույսով է օծում երկինքը վերին,
Որի մեջ է շրջում երկինքն արագուն։

Եվ հենց այնտեղ, ինչպես վերջին կայանին,
Մեզ տանում է ուժն այն լարի, որ ամեն
Գոյացություն ուղղում է իր վախճանին։

Սակայն ինչպես արվեստի գործն իր ձևով
Հղացվածից մերթ տարբեր է դուրս գալիս,
Նյութի հետ հաշտ չընթանալու պատճառով,

Այսպես էակն իր բնական ընթացքից
Մերթ շեղվում է, իր այն ուժի պատճառով,
Որ կարող է և խոտորվել ճիշտ ճամփից։

Ինչպես շանթը մերթ ամպերի խորքերից
Ցած է վիժում, այսպես խոյանքը մարդու
Մերթ ընկնում է, շեղված պատիր հաճույքից։

Մի զարմանա բարձրանալովդ արդ վերև,
Այնպես ինչպես չես զարմանա տեսնելով
Մի գետակ, որ սարից իջնում է ներքև։

Զարմանալին այն կլիներ քո դեպքում,
Որ դու, անխոչ, գետնին կառչած մնայիր,
Ինչպես եթե բոցը մնար իր տեղում»։

Եվ նա նորից երկինք ուղղեց հայացքն իր։

Երգ երկրորդ


Օ, դուք որ փոքր ու երերուն մակույկով
Մինչև այստեղ հետևել եք իմ նավին,
Որ անցնում է այլ ջրային տարածքով,

Վերադարձեք դեպ ափերը ձեզ ծանոթ.
Դուք մի դուրս գաք դեպի բաց ծով, զի գուցե
Կորցնելով ինձ՝ մնաք շվար ու շփոթ։

Այստեղ ոչ ոք չի նավարկել տակավին.
Ինձ վարում են Ապոլլոնն ու Միներվան,
Մուսաներն էլ ցույց են տալիս ինձ ուղին։

Իսկ դուք քչերդ, որ մտքերը ձեր հլու
Բարձրացրել եք դեպի հացն այն սրբազան,
Որ ատամ են առանց հագարդ զգալու,

Քաջ կարող եք այս խոր ծովով նավարկել,
Հետևելով միշտ իմ նավի հետքերին,
Քանի ջրի մակերեսը չի հարթվել։

Հերոսներն այն, որ Կոլխիդա գնացին,
Զարմանալու այնքան պատճառ չունեցան,
Երբ երկրագործ դարձած տեսան Յասոնին։

Արքայության ծարավն անհագ ու անմար
Մեզ տանում էր այնպես թափով դեպի վեր,
Ինչպիսի թափ ունի երկինքը կամար։

Բեատրիչեն նայում էր վեր, ես՝ նրան։
Լայնալիճից արձակված նետը երբեք
Այնքան փութով չի հասնի դեպ իր նշանն,

Որքան փութով ժամանեցի ես մի վայր,
Որ գրավեց իմ ուշն ու միտքը համակ։
Տիրուհիս, որ կարդում էր միտքն իմ շվար,

Դարձավ դեպ ինձ և ցնծագին բարբառեց.
«Երախտագետ սրտով ուղղվիր առ Աստված,
Որ առաջին երկնագունդը մեզ հասցրեց»։

Ինձ թվաց, որ մեզ պարուրեց մի ամպ անդ՝
Ստվարախիտ, ամուր, ողորկ ու շողուն,
Ինչպես լույսից պսպղացող ադամանդ։

Կուռ մարմինը ընդունեց մեզ՝ երկուսիս,
Ինչպես ջուրը, միշտ մնալով անբաժան,
Ընդունում է իր մեջ ճաճանչի լույսի։

Եթե մարմնով էի— և այդ դեպքում մեզ
Հասկանալի չէ, թե ինչպես կարող են
Երկու մարմին ներթափանցել իրար մեջ—

Դա ավելի պետք է վառեր տենչը մեր
Տեսնելու այն էությունը, որի մեջ
Զուգորդված են բնությունները տարբեր։

Անդ կտեսնենք այն խորհուրդները խորին,
Որ անքնին ընդունում ենք հավատով,
Այնպես ինչպես ճշմարտությունն առաջին։

Ես ասացի. «Ո՛վ տիրուհի սրտակից,
Ես խորապես շնորհակալ եմ նրան,
Ով ինձ հանեց մահկանացու աշխարհից։

Բայց ասացեք՝ ի՞նչ են բծերն այս մարմնի,
Որոնք երկրում մարդկանց առիթ են տվել
Առասպելներ հյուսելու շուրջ Կայենի»։

Եվ նա ասաց թեթևակի ժպիտով.
«Եթե մարդիկ սխալվում են մի հարցում,
Որ, չի լուծվում զգայության միջոցով,

Դու պետք չէ որ, շատ զարմանաս դրանից,
Զի մեր միտքը շատ չի կարող թևածել,
Ընթանալով զգայությանց ետևից։

Իսկ դու ինքըդ ի՞նչ ես կարծում»։ Ես նրան,
«Այստեղ լուսնի տարբեր տեսքերը, ըստ իս,
Հետևանք են նյութի տարբեր խտության»։

«Կարծիքդ,— ասաց,— սխալ է և ընդունայն.
Դա կտեսնես, երբ ուշ դարձնես փաստարկիս,
Որով հիմա ես կաշխատեմ հերքել այն։

Վառ երկինքը լի է բազում աստղերով,
Որոնք իրենց լույսի չափի համեմատ
Երևում են մարդկանց տարբեր տեսքերով։

Թե դա լիներ նոսրի, խիտի պատճառով,
Բոլորի մեջ մի հատկություն կլիներ,
Բաշխված նվազ կամ առավել չափերով։

Այլատեսակ հատկություններն արդյունք են
Այլ էական պատճառների, իսկ սրանք,
Բացի մեկից, քո կարծիքով դեր չունեն։

Եթե նոսրը պատճառ լինէր բծերի,
Որ տեսնում ես, այս լուսինը կլիներ
Կամ նոսրացած բաղակցության նյութերի,

Եվ կամ, ինչպես մի մարմնի մեջ կա պարարտ
Ու նիհար մաս, այսպես և այս լուսնի մեջ
Կլինեին տարբեր շերտեր բարդ ի բարդ։

Նախորդ դեպքում կպարզըվեր հարցը այդ,
Երբ արևի խավար լիներ, վասնզի
Կթափանցեր լույսը նյութով այդ անգայտ։

Դա չէ. ապա տեսնենք վարկածը երկրորդ.
Եվ եթե ես դա էլ հերքել կարենամ,
Քո կարծիքը կհամարվի ավելորդ։

Եթե նոսրը ամեն տեղ չի տարածվում,
Կա ուրեմըն սահման նոսրի ու խիտի,
Ուրկից այն կողմ էլ լույսը չի թափանցում,

Այլ այնտեղից ետ է դառնում ուղղաբար,
Այնպես ինչպես պատկերը ետ է դառնում
Այն ապակուց, որի ետևն է կապար։

Բայց կառարկես՝ երբ խիտ խավը լինի խոր,
Լույսն ավելի մութ կերևա, քան այլուր,
Կանդրադառնա քանզի տեղից հեռավոր։

Այս կասկածից կարող է փորձը միայն
Ազատել քեզ, եթե նրան դու դիմես,
Որ աղբյուրն է ձեր գիտությանց ամենայն։

Վերցրու երեք հայելի և նրանցից
Երկուսը մոտ, իսկ երրորդը հեռու դիր,
Այնպես որ սա քեզ երևա մեջտեղից։

Քո թիկունքում զետեղիր լույս մի ուժգին,
Որ ցոլանա հայելիքում այն երեք
Եվ նրանց ցոլքն անդրադառնա քո դեմքին։

Հեռավորը թեև լույսի քանակով
Հավասար չէ մյուս երկուսին, բայց նրանք
Հավասար են իրենց լույսի որակով։

Արդ ինչպես ջերմ ճաճանչների շողյունից
Ձյան գոյանյութն ազատվում է քիչ առ քիչ
Ե՛վ իր նախկին սառնությունից, և՛ գույնից,

Այսպես ես քեզ, թոթափելով սխալից,
Պիտի լույսով մի ողողեմ այնպես վառ,
Որ քո աչքին փայլատակի շողալից։

Աստվածության անշարժանան երկնի տակ
Պտտվում է մի մեծ մարմին երկնային,
Որի ուժն է կրում ամեն մի գոյակ։

Հաջորդ երկինքն, ուր կան աստղեր այնքան շատ,
Հաղորդում է ուժն այդ տարբեր գոյերին,
Որ իր մեջ են և իրենից տարանջատ։

Մյուս երկինքներն եղանակով բնազանց
Այդ ուժերը տնօրինում են այնպես,
Որ գործադրեն ազդեցությունը յուրյանց։

Այսպես մեկը մյուսին են հաջորդում
Տիեզերքի օրգաններն այս և բարձրից
Առած ուժը ստորինին հաղորդում։

Արդ հետևիր, թե ինչպես եմ գնում ես
Քո ցանկացած ճշմարտությունը դեպի,
Որին հետո ինքըդ անձամբ կհասնես։

Շարժումը և ուժը երկնի գնդերի
Ձեռքի գործն է շարժիչների երանյալ,
Ինչպես դարբնած իրը դարբնի ձեռքերի։

Երկինքն այն, որ ունի աստղեր մշտավառ,
Ընդունում է իր մեջ դրոշմը ոգու
Եվ շարժվում է նրա ուժով մշտավար։

Ինչպես հոգին ձեր մարմնի մեջ մարդկային
Տարածվում է անդամների մեջ տարբեր,
Ըստ այլազան կարողությանց յուրային,

Այսպես ոգին աստղերի մեջ բազմազան
Տարածում է իր այդ ուժը բարերար,
Պահելով իր միասնությունն անբաժան։

Ինչպես հոգին ձեր մարմնի հետ մարդկային
Միաձույլ է, այսպես ուժը այդ ոգու
Միաձույլ է այդ մարմնի հետ երկնային։

Ունենալով հարազվարթ բնություն,
Ձուլված ուժը մարմնի միջով է շողում,
Ինչպես խինդը աչքի միջով վառվռուն։

Այդ ուժից են տարբեր լույսերը ծագում,
Ոչ թե մարմնի խտությունից այս կամ այն.
Պատճառն այդ է, որը առաջ է բերում

Մութն ու պայծառն, իր ներգործման համաձայն»։


Երգ երրորդ


Արևն այն, որ ջերմացրել էր ինձ սիրով,
Քաղցըր դեմքը ճշմարտության գեղեցիկ
Ինձ ցուցադրեց որոշակի փաստերով.

Եվ ցույց տալու համար, որ ես հասկացել,
Համոզվել եմ, գլուխըս ըստ պատշաճի
Վեր բարձրացրի, որ կարենամ զեկուցել։

Սակայն հանկարծ ես տեսա մի երևույթ,
Որով այնպես ուշս ու միտըս կլանվեց,
Որ մոռացա իմ ասելիքը ընդփույթ։

Ինչպես վճիտ, ականակիտ, հանդարտիկ
Ջրերի մեջ, ուր հատակն է երևում,
Կամ ինչպես ջինջ ապակու մեջ թափանցիկ

Մենք տեսնում ենք մեր պատկերը այնքան թույլ,
Որքան ողորկ մարգարիտն է երևում
Ճակտի վրա սպիտակ ու աննշույլ,—

Այսպես տեսա դեմքեը՝ պատրաստ խոսելու.
Եվ ունեցա ներհակ պատրանքը նրա,
Ով սեր ծնեց ջրի միջև և մարդու։

Հենց որ նրանց, նկատեցի թուլորեն,
Կարծեցի թե դիմացոլքեր են դրանք,
Եվ շուռ եկա տեսնելու թե ովքեր են։

Բայց հայտնապես չտեսնելով ես ոչինչ,
Նորից հայացքս իմ տիրուհուն ուղղեցի,
Որ ժպտում էր ինձ աչքերով վառ ու ջինջ։

«Մի զարմանար, որ ես ժպտում եմ քո այդ
Տղայական մտքի վրա,— ասաց նա.—
Չհենվելով ճշմարտությանը անգայթ,

Դու տարվել ես ցնորական մտքերով.
Քո տեսածներն էակներ են իրական,
Եվ այստեղ են ուխտի խախտման պատճառով։

Խոսիր, լսիր և հավատ դու նրանց։
Ճշմարտության լույսը, որով ապրում են,
Թույլ չի տա, ոը նրանք լինեն պարտազանց»։

Ես դիմեցի այնժամ մեկին, որ կարծես
Մեծ ցանկություն ուներ ինձ հետ խոսելու,
Եվ ասացի անձկակարոտ անձի պես.

«Ազնիվ հոգի, որ խորապես զգում ես
Հավերժ կյանքի քաղցրությունները բոլոր,
Որ գիտեն լոկ ճաշակողներն անձնապես,

Ես չափազանց գոհ կլինեմ, եթե դու
Անունդ հայտնես և ձեր մասին ինձ խոսես»։
Եվ նա ասաց պատրաստակամ ու ժպտուն.

«Արդար, հայցին դուռ չի փակի սերը մեր,
Ինչպես սերը բազումողորմ Արարչի,
Որ պատրաստ է միշտ լսելու խնդրանքներ։

Ես աշխարհում կուսական քույր եմ եղած,
Եվ եթե դու լավ նայես ինձ և հիշես,
Ապա, իմ այս գեղեցկության տակ աճած,

Կճանաչես Պիկկարդային անպայման.
Երանելյաց այս դասի հետ միասին
Երջանիկ եմ այստեղ՝ գնդում լուսնական։

Մեր սրտերը, որոնք այրվում են միայն
Այն սիրով, որ Սուրբ Հոգին է ներշնչում,
Վայելում են ցնծություններ լի ու լայն.

Մեր այս կարգը, ուր այնքան ցած է թվում,
Մեզ տրված է պարզապես այն պատճառով,
Որ մեր ուխտը չենք կատարել աշխարհում»։

Եվ ես նրան. «Ձեր դեմքերում վեհագին
Աստվածային ինչ-որ մի բան է շողում,
Որ փոխում է ձեր կերպարանքը նախկին,

Դրա համպը չհիշեցի քեզ մեկեն.
Բպյց այն, ինչ որ դու ինձ ասում ես հիմա,
Ինձ օգնում է ճանաչելու քեզ արդեն։

Դուք, որ այստեղ շատ երջանիկ եք կարծես,
Չէի՞ք ցանկա լինել տեղում բարձրագույն,
Աստծու գահին մոտ զգալու համար ձեզ»։

Նա նախ ժպտաց ընկերների հետ մեկտեղ,
Ապա ասաց խինդով այնքան համակված,
Որ այրվում էր կարծես սիրուց հորդազեղ.

«Եղբայր, մեզ լոկ սերն է տալիս գոհացում,
Սերը, որ մեզ մղում է լոկ ցանկալ այն,
Ինչ որ ունենք, և այլ տենչ չի հարուցում։

Թե ցանկայինք բարձր տեղում մենք լինել,
Դրանով մեր կամքը շեղված կլիներ
Կամքից նրա, որ այստեղ է մեզ պահել։

Դա չի կարող տեղ ունենալ երկնքում,
Եթե հարկ է սիրով ապրել միշտ այստեղ,
Եթե լավ ես սիրո բնույթն հասկանում։

Պայմանը մեը երանելի վիճակի
Կամակցելն է աստվածային կամքի հետ,
Նույնացնելով կամքերը մեր ամենքի։

Մեր տեղադրումն արքայության մարզերում
Հաճո է մեզ, ինչպես և այն Արքային,
Որի կամքին մեր կամքը չենք հակադրում։

Նա է լոկ մեր խաղաղությունն հոգևոր,
Նա է ծովն այն, որին ձգտում են հավետ
Իր ստեղծած արարածները բոլոր»։

Ինձ պարզ դարձավ, որ ամեն տեղ երկնքում
Դրախտ է, թեև շնորհները Բարձրյալի
Ամենուրեք նույն չափերով չեն բաշխվում։

Բայց ինչպես նա, ով հագեցած մի ճաշով,
Ցանկանում է մի այլ բան էլ ճաշակել,
Իր կերածից շնորհակալ լինելով,

Այսպես արի և հասկացրի այնժամ ես,
Իմանալու համար թե ինչ ուխտ էր այն,
Որ չէր հասցրել նա կատարել լիապես։

Եվ նա ասաց. «Վերին երկնում է հանգչում
Վեհ կյանքի և արժանիքի տեր մի կին։
Նա, ով նրա նշած տարազն է հագնում,

100 Մինչև ի մահ կապրի խաղաղ, անխռով
Փեսայի մոտ, որի համար ամեն ուխտ
Ընդունելի է, երբ արվում է սիրով։

Փափագելով այդ կնոջը հետևել,
Վաղ հասակում ես քաշվեցի աշխարհից
Եվ ուխտեցի նրա վանքին նվիրվել։

Սակայն մարդիկ չարակամ ու անիրավ
Քաղցըր վանքից ինձ հանեցին բռնությամբ.
Աստված գիտե, թե հետո կյանքս ինչ դարձավ։

Իսկ այն մյուս լուսահոգին, որ իմ աջ
Կողմն է կանգնած և որ շողում է մեր այս
Երկնագնդի ամբողջ լույսով քո առաջ,

Իմ խոսքերն այս վերագրում է և իրեն.
Նա էլ քույր էր, որից, ինչպես և ինձնից,
Նվիրական քողը խլվեց բռնորեն։

Սակայն երբ նա բռնի աշխարհ դուրս բերվեց,
Ի հեճուկըս նրա կամքի և ուխտի,
Այդ սուրբ քողը սրտի խորքում միշտ պահեց։

Նա կայսրուհի Կոստանցան է վեհածին,
Որ Սվեվիո երկրորդ հողմից մեծազոր
Ծնեց երրորդն, իշխանավորը վերջին»։

Այսպես խոսեց, ապա «Ողջոյն քեզ, Մարիամ»
Սկսեց երգել ու երգելով չքացավ,
Ինչպես ջրում ինչ-որ մարմին ծանրանդամ։

Իմ հայացքով հետևեցի ես նրան,
Ապա, նրա հետքը իսպառ կորցնելով,
Դարձա դեպի իմ մեծ իղձի առարկան,

Այսինքըն դեպ Բեատրիչեն իմ անեղծ,
Բայց նա այնպես իմ աչքի մեջ ցոլացավ,
Որ սկզբում տեսողությունս այլայլվեց.

Այդ պատճառով իմ հարցումը ուշացավ։

Երգ չորրորդ


Զույգ ճաշերի միջև նույնքան գրգռալից
Մարդ ինքնակամ պիտի սովի մատնվեր,
Դեռ չկերած մեկն ու մեկը նրանցից.

Զույգ գայլերի միջև վայրագ, կենազուրկ,
Այսպես դառը կմատնվեր խուճապի,
Կամ թե շունը՝ այծյամների միջև զույգ։

Այսպես մղված զույգ հարցերից տանջալի,
Լռում էի, և լռությունս հարկադիր
Ես չեմ գտնում բասրելի կամ գովելի։

Լռում էի, բայց իմ հարցերն ավելի
Որոշ էին արտահայտված իմ դեմքին,
Քան եթե ես դրանք խոսքով հայտնեի։

Բեատրիչեն, Դանիելի ճիշտ նման,
Որ ամոքեց Ռաբելոնի արքային,
Երբ զայրույթը կուրացըրել էր նրան,

Բարբառեց ինձ. «Լավ տեսնում եմ, թե ինչպես
Երկու հարցեր մեզ հուզում են այնքան շատ,
Որ մտովին կաշկանդված ես զգում քեզ։

Դու դատում ես. «Եթե կամքըս հաստատ է.
Ապա ինչպե՞ս բռնությունը ուրիշի
Կարող է իմ արժանիքը կրճատել»։

Իսկ մյուս հարցը, որ, պահանջում է լուծում,
Դա մեր հոգու վերադարձն է աստղերին,
Ինչպես որ դա Պլատոնն էր ուսուցում։

Այս հարցերն են, որոնք, չափով հավասար
Հուզում են քեզ, բայց ես պիտի նախ խոսեմ
Այս հարցի շուրջ, որ ավելի է դժվար։

Աստվածության ամենամոտ Սերովբեն,
Մովսեսն, Սամվելն, Հովհաննեսները երկու,
Մինչև անգամ Մարիամն իրենց գահն ունեն

Նույն երկնային լուսապայծառ ոլորտում,
Ինչ որ Լուսնի, հոգիները քո տեսած,
Եվ բոլորն էլ հավերժ կյանքով են ապրում։

Բոլորն էլ նույն ոլորտում են բոլորշի,
Բայց ապրում են անհամաչափ ցնծությամբ,
Զի նույն չափով չեն զգում շունչն Հավերժի։

Սրանք այստեղ երևացին միմիայն
Նրա համար, որ զգալի դառնա քեզ
Նրանց նվազ աստիճանը խնդության։

Այսպես պետք է ձեր մտքի հետ բարբառել,
Զի նա միայն զգայության միջոցով
Կընկալի այն, ինչ չի կարող ըմբռնել։

Դրա համար Սուրբ Գիրքը ձեր ըմբռնման
Հարմարվում է, վերագրելով Աստուծուն
Ոտներ, ձեռներ, բայց հասկանամ է այլ բան.

Եկեղեցին էլ տեսքի տակ մարդկային
Գաբրիելին, Միքայելին է ցուցում,
Եվ այն մյուսին, որ բժշկեց Տուբիային։

Ինչ որ Տիմեյն հոգվոց մասին է պնդում,
Այն չէ, ինչ որ երևում է ձեզ այստեղ,
Զի նա իրոք ասում է և հավատում,

Որ մեր հոգին վերադառնում է կրկին
Դեպ իր աստղը, ուրկից ցած էր իջել նա
Կենդանություն տալու համար մեր մարմնին։

Բայց գուցե մենք նրա խոսքին տալիս ենք
Տարբեր իմաստ, քան ուզում է նա ասել,
Ուստի պետք չէ դրա վրա ծիծաղենք։

Թե ուզում է նա ասել, որ ամենայն
Ազդեցության այս աստղերից է գալիս,
Ապա ճիշտ է որոշ չափով խոսքը այն։

Բայց այս միտքը մոլորության հանգեցրեց
Ողջ աշխարհին, որը հասավ մինչ այնտեղ,
Որ նրանց Զևս, Մերկուր ու Մարս անվանեց։

Իսկ մյուս հարցը, որ քեզ հուզում է նույնպես,
Նվազ կնճռոտ և նվազ է փորձանքոտ
Եվ չի կարող ճիշտ հավատից շեղել քեզ։

Եթե երբեմն արդարությունը երկնի
Մարդկանց աչքին անարդար է երևում,
Պետք չէ որ դա ձեր հավատը թուլացնի։

Բայց քանի որ ճշմարտության մեջ այս խոր
Մարդկային միտքն ի զորու է թափանցել,
Քո փափագին ես գոհացում կտամ նոր։

Եթե թեկուզ բռնադատյալն իր կամքով
Բռնադատչի բռնությանը չի օգնել,
Հոգիներն այս չեն չքմեղվի դրանով։

Քանզի կամքը չի շիջանի բռնությամբ,
Այլ բոցի պես կպայքարի աննկուն,
Եթե փորձեն նրան ընկճել ուժգնությամբ։

Իսկ եթե նա զիջում անի շատ թե քիչ,
Կօգնի ուժին, այսպես արին և սրանք,
Չդառնալով նորից վանքի բնակիչ։

Եթե նրանց կամքը լիներ անսասան,
Ինչպես կամքն այն, որով Լավրենտն ու Մուկիոն
Հերոսաբար հրակիզման դիմացան,

Նրանց պիտի վերադարձներ դեպի վանք,
Ուրկից նրանք հանված էին բռնությամբ.
Բայց հազվագյուտ է այդպիսի տոկուն կամք։

Այս խոսքերիս եթե դա լավ դրիր ուշ,
Կսպառվի և քո այդ հարցը, որ հետո
Քեզ կարող էր մտատանջել նորից հույժ։

Սակայն հիմա ծագեց ուրիշ հարց մի բարդ,
Որի միջից դարս չես կարող գալ անձամբ.
Դու քո միտքը կհոգնեցնես տարապարտ։

Ես ասացի որպես ստույգ բան ու ճիշտ,
Որ չի կարող ստել հոգին երանյալ,
Երբ Առաջին ճշմարտության մոտ է միշտ։

Եվ ապա դա Պիկկարդայից իմացար,
— Եվ նա կարծես հակասում է ինձ այստեղ—
Որ Կոստանցան քողի սերը պահեց վառ։

Եղբայր, գիտես, շատ հաճախ է պատահել,
Որ խույս տալու համար ինչ-որ վտանգից,
Մարդ անում է այն, ինչ անել չէր վայել։

Այսպես Ալկմեն ակնածելու համար հոր,
Սպանեց իր հարազատ մոր, և անսաստ
Չլինելու համար դարձավ հանցավոր։

Այստեղ, ինչպես ինքըդ կարող ես դատել,
Բռնությունը միացած է կամքի հետ
Եվ հանցանքը անկարելի է ներել։

Ըստ էության կամքը դեմ է բռնության,
Բայց զիջում է, քանզի եթե դիմադրի,
Կմատնվի ավելի մեծ փորձության։

Արդ Պիկկարդան երբոր այնպես է խոսում,
Բացարձակ կամքն է հասկանում, մինչդեռ ես
Պայմանականն, ուստի մենք չենք հակասում»։

Այսպես եղավ հոսանքը սարբ առվակի,
Որ բխում էր ճշմարտության Ակունքից.
Եվ հագեցավ իմ ծարավը կրկնակի։

«Ո՛վ սիրեցյալ, աստվածային դու տիկին,—
Ասացի ես,— ձեր խոսքերը հորդաբուխ
Ողողում ու ջերմացնում են իմ հոգին։

Ես չեմ կարող ձեզ հատուցել արժանին
Ինձ մատուցած ծառայության փոխարեն.
Իմ տեղ Տերը թող հատուցի ձեզ բարին։

Տեսնում եմ, որ մեր միտքը չի հագենա,
Եթե լույսին ճշմարտության չհասնի,
Որից բացի ուրիշ ստույգ բան չկա։

Իսկ երբ հասնի՝ կխաղաղվի միտքը մեր
Նրա ծոցում, ինչպես գազանն իր որջում,
Թե ոչ ամեն ձգտում իզուր կլիներ։

Ճշմարտության այդ ձգտումից է ծլում,
Ինչպես բողբոջ, տարակույսը թեզնավոր,
Որ մեզ քիչ-քիչ դեպի բարձունքն է ձգում։

Այս բոլորն ինձ թույլ են տալիս, ո՛վ տիկին,
Ձեզ հարգանքով հարցընելու մի այլ բան,
Որ ինձ համար դեռ մութ է ու անմեկին։

Ես ուզում եմ գիտնալ, թե ուխտն անկատար
Կարելի՞ է փոխարինել այլ բանով,
Որ ձեր կշռի համար թեթև դուրս չգար»։

Բեատրիչեն դեպ ինձ նայեց այնպիսի
Աստվածային ու սիրավառ աչքերով,
Որ շլացած իմ աչքերը հակեցի,

Տեսողությունս համարյա թե կորցնելով։

Երգ հինգերորդ


«Երբ շողում եմ գեղուն սիրո հրայրքով,
Ավելի քան պատկերացվում է երկրում,
Եվ քեզ այդպես շլացնում եմ իմ տեսքով,

Մի զարմանար, զի դա առաջ է գալիս
Իմ բերկրանքից, որը ինչքան աճում է,
Այնքան դեմքիս պայծառություն է տալիս։

Տեսնում եմ, թե ինչպես արդեն քո մտքում
Ցոլանում է ճշմարտության Լույսն հավերժ,
Որի տեսքն իսկ մեր մեջ սեր է բորբոքում։

Եթե մարդկանց հրապուրում է այլ բան,
Դա լոկ Նրա նմանությանն է պատիր,
Որ թվում է մարդուն բարիք իսկական։

Դա ուզում ես գիտնալ, թե ուխտը խախտված
Կարելի՞ է փոխարինել այլ բանով,
Որով հոգին լինի հոգսից ազատված»։

Բեատրիչեն այս երգն այսպես սկսեց,
Այնուհետև առանց դադար առնելու
Իր սրբազան միտքը այսպես ինձ պարզեց.

«Մեծ պարգևը, որ Արարիչն էակին
Ստեղծելով՝ բաշխեց նրան բարությամբ,
Եվ որ նրա համար գանձ է թանկագին,

Դա ինքնիշխան ազատությանն է կամքի,
Որով օժտված ե օժտվում են ի ծնե
Իմացական էակները հատկակի։

Այստեղից էլ քեզ կլինի պարզըված
Մեծ արժեքը ուխտի, եթե, իհարկե,
Մարդու ուխտին հավանություն տա Աստված։

Զի երբ Աստված և մարդ դաշինք են կնքում,
Զոհվում է այս թանկագին գանձն իմ ասած,
Եվ այդ բանը հոժար կամքով է արվում։

Ուրեմն ուխտին փոխարինող էլ ի՞նչ կա.
Ուրիշ բանով փոխարինել կամ փոխել,
Դա ուզել է, որ վատից լավ բան դուրս գա։

Արդ հիմնական հարցը արդեն պարզ է քեզ.
Բայց զի բանը եկեղեցին է վճռում
Որ ասածիս հակասում է աստ կարծես,

Հարկ է, որ դու սեղանին քիչ էլ նստես,
Վասնզի այն չոր պատառը, որ կերար,
Օգնություն է դեռ պահանջում, որ մարսես։

Արդ միտքըդ բաց իմ խոսքերին հայտնելիք,
Եվ միշտ հիշիր, քանզի մի բան իմանալ
Ու մոռանալ՝ չի տա ոչ մի գիտելիք։

Ուխտի համար հարկավոր է երկու բան.
Մեկը զոհի համար դաշինքն է կնքած,
Մյուսը՝ զոհի հիմքը կազմող առարկան։

Առաջինը ամենևին չի խախտվում,
Այլ պահվում է, և այդ մասին պարզորոշ
Բացատրություն արդեն տրվեց վերևում։

Հրեից մոտ զոհը հարկ էր կենսական,
Թեպետ նրանք ինչպես գիտես, երբեմըն
Փոխում էին իրենց զոհի առարկան։

Իսկ երկրորդը, որ առարկան է զոհի,
Կարող է և մեղքի պատճառ չլինել,
Եթե ուրիշ առարկայի հետ փոխվի։

Սակայն ոչ ոք թող իր կամքով սեփական
Չփոփոխի ստանձնած պարտքը առանց
Թույլտվության եկեղեցու սրբազան։

Փոփոխությանն անմիտ բան է համարվում,
Եթե զոհի հին առարկան նորի մեջ
Չի ընդգրկվում, ինչպես չորսը վեց թվում։

Բայց երբ զոհի նյութը ծանր է արժեքով
Եվ չունի իր զուգակշիռն համարժեք,
Այն չի կարող փոխարինվել այլ բանով։

Թող ուխտի հետ մարդիկ թեթև չվարվեն.
Հավատարիմ եղեք, բայց ոչ անխոհեմ,
Ինչպես եղավ իր ուխտի մեջ Եփթայեն։

Լավ կլիներ, որ նա ասեր՝ «վատ արի»,
Քան վատագայնն աներ ախտը պահելով.
Այսպես անմիտ եղավ ավագն հույների,

Որի համար Իփիգենիան զոհ դարձավ,
Եվ ամեն ոք շատ ափսոսաց ու ողբաց,
Երբ այդպիսի զոհի մասին իմացավ։

Ո՛վ քրիստոնյայք, եղեք ուխտի մեջ զգույշ.
Ամեն հովից փետուրի պես մի թռչեք.
Մի կարծեք, թե ձեզ կլվա ամեն գուշ։

Դուք Հին ու նոր Կտակարանը անեք,
Եվ հովիվն է եկեղեցու ձեզ վարում.
Այսքանը ձեզ բավական է, որ փրկվեք։

Եթե կիրքը ձեզ թելադրի ուրիշ բան,
Դուք մարդ եղեք, ոչ թե անմիտ ոչխարներ,
Որ ձեր վրա հրեաները չխնդան։

Դուք մի վարվեք մատղաշ գառան պես շամբուշ,
Որ թողնելով իր մոր կաթը խոլաբար
Ցատկրտում է ու խաղ անում անզգույշ»։

Բեատրիչեն այսպես ճառեց ճիշտ ու ճիշտ,
Ապա դարձավ լի ըղձանքով դեպ այն կողմ,
Ուր աշխարհը ավելի է պայծսա. միշտ։

Նրա լռելն ա փայլելը ավելի
Կարկամեցրին մի պահ իմ միտքը անհագ,
Որ նորանոր հարցեր ուներ լուծելի։

Եվ ինչպես նետն իր նշանին է զարկում,
Երբ դեռ լարը թրթռում է աղեղի,
Այսպես և մենք ընկանք երկրորդ երկնքում։

Իմ տիրուհին այնքան բերկրեց ու փայլեց,
Երբ ընդգրկվեց նոր երկնքի ոլորտում,
Որ երկնքի պայծառությունն էլ աճեց։

Եթե աստղն այն պայծառացավ առավել,
Ինչ եղա ես, որ բնությամբ իմ արդեն
Ամե՛ն կերպով փոփոխական եմ հավետ։

Ինչպես ձկներն հանդարտ ու ջինջ ձկնոցում
Մոտենում են շտապ ինչ֊որ մի բանի,
Որ ուտելու համպր հարմար են կարծում,

Այսպես անթիվ լուսապայծառ հոգիներ
Գալիս էին մեզ ընդառաջ, ասելով․
«Ահա նա, ով կաճեցնի սերը մեր»։

Որքան նրանք գալիս էին դեպի մեզ,
Այնքան խինդով զեղուն էին երևում
Իրենց խորքից ճառագայթող լույսի մեջ։

Արդ, ընթերցող, ինքըդ դատիր ու խորհիր,
Թե այս մասին այսքան միայն նշեի,
Ինչքան պիտի դու դա թերի գտնեիր.

Եվ զգայիր, թե ես ինչքան անձկագին
Ուզում էի նրանց վիճակն իմանալ,
Երբ որ նրանք երևացին իմ աչքին։

«Ո՛վ բարեծին, որին շնորհն երկնավոր
Թույլ է տվել տեսնել գահերն հաղթական,
Դեռ չթողած կյանքի պայքարն երկրավոր,

Մենք վառված ենք սիրո լույսով երկնասփյուռ․
Թե ուզում ես տեղեկանալ մեր մասին,
Մեզ հարց տուր և քո փափագը գոհացար»։

Այսպես ասաց մեկն ինձ խմբից այն բարի.
Իսկ տիրուհիս ասաց, «Խոսիր համարձակ,
Եվ հավատա նրանց իբրև արդարի»։

«Ես տեսնում եմ, թե ինչպես քո սեփական
Լույսի մեջ ես դու պարփակվել և ինչպես
Խինդ ես զեղում քո աչքերիդ արփական։

Բայց չգիտեմ, թե, վեհ հոգի, ո՞վ ես դու,
Եվ ինչո՞ւ ես այս գնդի մեջ, որ երկրից
Քողարկված է մի այլ գնդով լուսատու»,—

Ասացի ես ուղղված լույսին այն խոսուն,
Այս խոսքերիս վրա իսկույն նա դարձավ
Առաջվանից ավելի վառ ու շողուն։

Ինչպես արևն իր արձակած լույսով վառ
Քողարկվում է, երբ ջերմությունը նրա
Կլանել է գոլորշիները ստվար,

Այսպես ծածկեց նա իր դեմքը սրբազան
Խնդությունից աճած լույսով անեղծյալ,
Եվ սքողված այսպես՝ տվեց պատասխան

Այն կերպով, որ երգում է երգն հետևյալ։


Երգ վեցերորդ


«Երբ Կոստանդինն ուղղեց արծիվն հռոմյան
Ընդդեմ երկնի շարժման, որին հետևեց
Այրն հինավուրց, ում կին դարձավ Լավինիան,

Աստծու թռչունն ավելի քան երկու դար
Եվրոպայի ծայրամասում կանգ առավ,
Այն լեռանց մոտ, ուրկից ելավ անվթար։

Եվ այնտեղից, հովանու տակ թևերի,
Վարեց աշխարհն ու փոխանցվեց ձեռքից ձեռք,
Մինչև որ նա ընկավ մեջն իմ ձեռքերի։

Ես կայսր էի և Հուստինիան եմ կոչվում.
Ես Սուրբ Հոգու ներշնչումով զտեցի
Ինչ որ զուր էր և ավելորդ օրենքում։

Սակայն նախքան այդ գործին ձեռք զարկեի,
Ես հավատում էի, որ կա ի Քրիստոս
Մեկ բնություն, և դրանով գոհ էի։

Բայց գերագույն հովվապետը Ագապիտ
Իր հոգեշահ քարոզներով ինձ բերեց
Այն հավատին, որ միակն է ճշմարիտ։

Ես անսացի նրան, և այդ հավատն արդ
Հասկանում եմ, ինչպես դու ես հասկանում
Ճիշտն ու սխալն ամեն ճառում հակամարտ։

Հազիվ թե ես եկեղեցուն հարեցի,
Բարձրյալն Աստված ինձ ներշնչեց ձեռնարկել
Այդ մեծ գործին, որին և ես լծվեցի։

Ես զենքերըս Բելիսարիս հանձնեցի.
Եվ երկինքը նրան այնպես աջակցեց,
Որ նշան էր, թե պետք է ես հանգչեի։

Իմ պատասխանն այս է հարցիդ առաջին.
Բայց բնույթն իր ինձ ստիպում է այստեղ
Խոսքիս կցել մի հավելված առանձին,

Որ իմանաս, թե ինչքան են անիրավ
Նրանք, ովքեր արծվի ընդդեմ են գործում,
Յուրացնելով կամ մերժելով այն դյուրավ։

Ինչ սխրանքներ նրան դարձրին հարգարժան.
Առ այդ նախ և առաջ Պալլանտը զոհվեց,
Որպեսզի նա դառնա տեր ու գերիշխան։

Գիտես, որ նա երեք դարից ավելի
Ալբում մնաց, մինչև որ հուսկ իր համար
Կռվի ելան երեքն ընդդեմ երեքի։

Գիտես, որ նա հերթով տարավ հաղթանակ
Սահմանակից ցեղերի դեմ այլազան,
Հռոմի յոթ արքաների ժամանակ։

Գիտես, որ նա մարտեր մղեց հաղթական
Ընդդեմ Բրեննի ու Պյուտոսի թշնամի
Եվ ընդդեմ այլ իշխանների տիրական։

Այդ մարտերում Կինտն ու Տորկուատն անվանի,
Դեկյաններն ու Ֆաբյանները ստացան
Այն հռչակը, որ գովքի է արժանի։

Նա ջախջախեց հոխորտությունն արաբաց,
Որոնք անցան Հաննիբալի ետևից
Այն Ալպերով ուրկից Պոն է իջնում ցած։

Նրա ներքո՝ դեռ հասակում անհանգիստ՝
Սկիպիոնն ու Պոմպեոսը հաղթեցին,
Որից տուժեց ձեր քաղաքը բլրանիստ։

Մոտենալով պահն, երբ երկինքը ուզեց
Պայծառացնել աշխարհն համայն իր նման,
Հռոմի կամքով Կեսարն իր ձեռքն այն վերցրեց։

Ինչ որ արեց Վարոսից մինչ Հռենոս՝
Իզեր, Լուառ և Սեն գետերը տեսան,
Ինչպես տեսավ Ռոդանոսը հորդահոս։

Ինչ որ արեց Ռավեննայից դուրս գալով
Եվ թռչելով Ռուբիկոնից, մի գործ էր,
Որ ո՛չ խոսքով կարտահայտվի, ո՛չ գրչով։

Ապա փութով դեպ Իսպանիա սլացավ,
Հուսկ Դուրացցո, և Ֆարսալիան թրատեց
Այնպես ուժգին, որ տաք Նեղոսն զգաց ցավ։

Տեսավ Անտանդրն ու Սիմոյիսն իր օրրան,
Ուր հանգչում է հավետ Հեկտորը հերոս,
Հուսկ խոյացավ Պտղոմեի շեշտ վրան։

Նա շանթի պես սուրաց ընդդեմ Յուբայի,
Հետո դարձավ թռավ դեպի արևմուտք,
Ուր ձայնն առավ պոմպեական շեփորի։

Ինչ որ արեց վեհապետի հետ հաջորդ,
Բրուտոսն ու Կասիոն կասեն Դժոխքում
Եվ Մոդենան ու Պերուջան վշտահորդ։

Կլեոպատրան, որ ողբում է դեռ տխուր,
Խուճապահար փախուստ տվեց նրանից
Եվ մի իժից մահ ստացավ դառնալուր։

Նա թռչելով հասավ Կարմիր ծովեզրին,
Եվ աշխարհը խաղաղեցրեց այնպես լավ,
Որ ի վերջո փակվեց տաճարն Յանոսի։

Բայց այն, ինչ որ արծիվն արեց և ինչ որ
Անելու էր բոլոր իրեն ենթակա
Երկրների համար մոտ ու հեռավոր,

Աննշան ու անփառունակ կերևա,
Եթե դիտենք պայծառ մտքով ու սրտով
Այն ինչ արեց երրորդ կայսեր ձեռքում նա.

Քանզի այնժամ Արդարությունը Կենդան
Նրա վրա վեհ պարտք դրեց մեղմելու
Խստությունը երկնի արդար բարկության։

Արդ ի զարմանս քեզ հայտնում եմ սա միայն.
Նա, որ լուծել էր վրեժը հին մեղքի,
Տիտոսի հետ փութաց պատժել վրեժն այն։

Երբ ատամը լանգոբարդյան կծոտեց
Եկեղեցուն, Կառլոս Մեծը՝ արծվային
Թևերի տակ օգնեց նրան ու հաղթեց։

Արդ դու դատիր նրանց մասին, որոնց ես
Մեղադրեցի, և նրանց այն թերությանց,
Որ պատճառն են չարիքների հասած ձեզ։

Մեկն հանրային դրոշին է հակադրում
Ոսկե շուշանն, իսկ մյուսը՝ զեղծում այն.
Հեշտ չէ ասել, թե ով է շատ թյուր գործում։

Թող գիբելլինք այլ դրոշի տակ անեն
Խաղերն իրենց. վատ հետևորդ են նրանք,
Որոնց գործերն արդարության միշտ դեմ են։

Թող նոր Կառլոսն այն տապալել չփորձի
Իր գուելֆներով, այլ թող սոսկա ճանկերից,
Որ ճղել են մորթն իսկ հզոր առյուծի։

Հաճախ որդիք տուժել են հոր հանցանքով.
Եվ թող ոչ ոք չմտածի, թե Աստված
Զինանշանն իր կփոխի շուշանով։

Այս երկինքը ապաստանն է բազմաթիվ
Հոգիների, որ բարեգործ են եղել,
Ձեռք բերելու համար համբավ ու պատիվ։

Երբ իղձերը, մոլորվելով, ձգտում են
Միայն դրանց, ապա սլացքը սիրո
Կբարձրանա վերև նվազ ջերմորեն։

Սակայն մասամբ մեր խնդությունը անհաս
Նրա մեջ է, որ մեր վարձքը տրվում է
Ըստ արժանյաց, ոչ ավելի, ոչ պակաս։

Եվ երկնային Արդարությունը Կենդան
Մաքրում է մեր զգացումները այնպես,
Որ չեն կարող նրանք հակվել չարության։

Տարբեր ձայներ երգ են կազմում քաղցրալուր.
Այսպես տարբեր աստիճանները մեր մեջ
Կազմում են մի դաշնակություն ընդհանուր։

Այս երկնում է շողում հոգին բարեբախտ
Ռոմեոյի, որի գործը գեղեցիկ
Վարձատրվեց հատուցումով ապերախտ։

Բայց պրովանսցիք, որ նրա դեմ գործեցին,
Չխնդացին, զի վերջը վատ է նրանց,
Որ նախանձից բամբասում են ուրիշին։

Կոմս Ռայմոնդը ուներ չքնաղ չորս աղջիկ,
Որոնք դարձան թագուհիներ, շնորհիվ
Ռոմեոյի — մի անձ համեստ ու շրջիկ։

Կոմսը դրդված խոսքերից չար, բանսարկու,
Իր հաշիվը պահանջեց այն արդարից,
Որ տասի տեղ վերադարձրեց տասներկու։

Եվ նա մեկնեց ծեր ու թշվառ վիճակում.
Եթե աշխարհն իմանար սիրտը նրա,
Որ իր հացը մուրալով էր վաստակում,

Կդարձեր նրան գովքի առարկա»։


Երգ յոթերորդ


«Ովսաննայ, սուրբ Աստուած համայն զորութեանց,
Որ գերափայլ լոյսըդ սփռես ի վերայ
Երանելեաց այս երկնային տէրութեանց»։

Այսպես ձայնով ու կշռույթով ներդաշնակ
Օրհներգում էր այն էակը հոգեղեն,
Որի վրա շողում էր լույս մի կրկնակ։

Իսկ մյուսները նրա երգով գոհացան,
Եվ համարյա կայծերի պես խուսափուկ
Բոլորն ինձնից իսկույն ի բաց հեռացան։

Ես վարանքով ասում էի յուրովի.
«Ասա նրան, քո տիրուհուն, որ շիթ-շիթ
Հագեցնում է միտքըդ՝ բանին ծարավի»։

Բայց հարգանքն այն, որ ողջ անձս է համակում,
Ի լուր միայն Բե կամ Իչե մասնիկի,
Իմ գլուխը խոնարհել էր հարկադրում։

Բեատրիչեն թույլ չտվեց որ այդպես
Երկար մնամ և, մի ժպտով շողարձակ,
Որից հրճվանք կզգար մարդն իսկ հրակեզ,

Ասաց. «Ինչպես ես կարող եմ գուշակել,
Դու խորհում ես, թե այդ ինչպե՞ս կարող է
Արդար վրեժն արդարորեն պատժվել։

Բայց այդ հարցը ես քեզ հիմա կպարզեմ.
Արդ լսիր ինձ, ըստ որում իմ խոսքերով
Պիտի մի մեծ ճշմարտություն քեզ հայտնեմ։

Ոչ—ծնյալը, չուզելով որ դրվի սանձ
Իր քմայքի, կամքի վրա հօգուտ յուր,
Դատապարտեց իրեն և իր սերնդյանց։

Դրա համար մարդկային ցեղը անկյալ
Երկար դարեր մոլորության մեջ մնաց,
Մինչև հաճեց Բանն Աստուծո աշխարհ գալ.

Եվ մարմնացած Հավերժ Սիրո զորությամբ
Իր անձի մեջ ձուլեց մարդու բնությունն,
Որ Արարչից հեռացել էր մեղանչմամբ։

Արդ լսիր, թե ինչ եմ ուզում ասել քեզ.
Այդ բնությունն, երբ Արարչին միացավ,
Դարձավ անեղծ, ինչպես որ էր նախապես.

Բայց իր մեղքով նա արտաքսվեց Դրախտից,
Որովհետև շեղվել էր ու հեռացել
Ճշմարտության ճանապարհից ու կյանքից։

Արդ պատիժն այն, որ Խաչելյալը կրեց,
Եթե նայենք բնությանը մարդկային,
Ավելի քան արդարացի նկատվեց։

Այդ պատիժը իրավացի չէր սակայն,
Եթե նայենք աստվածային այն անձին,
Որի հետ էր բնությունը ձուլված այն։

Այդ նույն պատժից տարբեր արդյունք ստացվեց.
Մահն այդ պետք էր և՛ հրեից, և՛ Աստծուն.
Դա երկիրը ցնցեց, երկինքը բացեց։

Արդ դժվար չէ քեզ հասկանալ, թե ինչպես
Հետագայում արդար վրեժը լուծվեց
Երկնի արդար դատաստանով վճռապես։

Բայց տեսնում եմ, որ քո միտքը անցնելով
Խոհից ի խոհ՝ ընկել է մի հանգույցում,
Որից պրծնել կցանկանար հաճույքով։

Դու խորհում ես. «Դա պարզ է ու բացահայտ,
Բայց ինձ պարզ չէ՝ ինչո՞ւ Աստված կամեցավ
Մեր փրկության համար ընտրել միջոցն այդ»։

Հարցն այս, եղբայր, մթասքող է մնում հար
Նրանց համար, որոնց միտքը չի աճել
Աստվածային սիրո հոտի մեջ անմար։

Բայց քանի որ շատերն են այս հարցի շուրջ
Միտք հոգնեցրել, առանց որոշ արդյունքի,
Կասեմ՝ ինչու այդ միջոցը դատվեց լուրջ։

Բարձրյալն Աստված, որ այրվում է սիրով հուր,
Բարությունն իր ճառագայթում է այնպես,
Որ այն սփռում, տարածում է ամենուր։

Ինչ որ նա է անմիջորեն ստեղծել,
Անվախճան է, ուստի կնիքն իր դրած
Չի կարելի բնաջնջել կամ եղծել։

Ինչ որ նա է անմիջորեն գոյացրել,
Լի ազատ է, զի չի կարող գոյացյալն
Այլ ուժերի ազդեցության ենթարկվել։

Իր նմանին նա ավելի է սիրում,
Զի նրանից ճառագայթող սերը սուրբ
Նմանի մեջ ավելի վառ է լինում։

Մարդն օժտված է շնորհներով այս բոլոր.
Եվ սրանցից մեկը եթե պակասի,
Նա կընկնի իր վեհությունից պատվավոր։

Մեղքն է միայն նրան դարձնում անազատ
Եվ աննման աստվածային բարության,
Ուստի և նա լուսավորվում է կիսատ.

Եվ չի դառնա իր վեհությանը նախկին
Եթե արդար մի պատիժով չլցնի
Այն պարապը, որ հետևանքն է մեղքի։

Երբ մարդկային բնությանը մեղք գործեց
Հանձին իր հոր, արժանիքներն այս բոլոր,
Ինչպես Դրախտն իրեն տրված՝ կորցրեց։

Եվ նա ոչ մի այլ հնարքով կամ կերպով
Չէր կարող իր կորցրածը ձեռք բերել,
Եթե չանցներ ուղիներից այս մեկով–

Կամ ինքն Աստված իր անսահման բարությամբ
Պիտի ներեր նրան և կամ մարդն ինքնին
Պիտի քավեր հիմարությունն իր անձամբ։

Արդ դու հավերժ խորհուրդի խորքը սուզիր
Հայացքը քո և, որքան որ կարող ես,
Ուշի ուշով իմ խոսքերին ունկնդրիր։

Մարդ չէր կարող իր ուժերով սեփական
Իրեն փրկել, որովհետև չէր կարող
Հնազանդությամբ խոնարհանալ նա այնքան,

Որքան ուզեց անսաստությամբ բարձրանալ.
Պատճառն այս է, որ անկարող եղավ նա
Իր փրկությունն ինքը անձամբ ստանալ։

Ուրեմն հարկ էր, որ Աստված ինքը մարդուն
Վերադարձներ լիակատար իր կյանքին,
Մեկ կամ երկու ուղիներով, ներգործուն։

Բայց զի գործը գործչին այնքան ավելի
Քաղցր ու թանկ է, որքան ի հայտ է բերում
Նրա սրտի բարությունը գովելի,

Աստվածային վեհ բարությունը, որով
Դրոշմված է տիեզերքը ամենայն,
Ձեզ բարձրացնել ուզեց ամեն կերպերով։

Նախալույսից մինչ վերջալույսը վերջին
Այնքան վեհ գործ չի եղել և չի լինի,
Ինչպես մարդու այդ բարձրացումը կրկին։

Զի ավելի վեհանձն եղավ Տերը մեր՝
Տալով իրեն վասըն մարդու փրկության,
Քան թե միայն մեղքը ներել ողորմեր։

Այլ միջոցներն անզոր էին փրկելու
Անկյալ մարդուն, եթե Որդին Աստուծո
Չիջներ երկիր միս ու մարմին առնելու։

Արդ, որպեսզի գոհացնեմ լրիվ քեզ,
Ետ եմ դառնում պարզելու հարց մի հիշված,
Որպեսզի այն լավ հասկանաս, ինչպես ես։

«Հուրն ու ջուրը, հողն ու օդը և նրանց
Խառնուրդները—դու կարող ես մտածել—
Եղծանվում են, հանդիսանում են վաղանց.

Բայց դրանք էլ ստեղծված են Աստուծուց,
Ուստի եթե ճիշտ է ասվածը վերի,
Պետք է նրանք զերծ լինեին եղծվելուց»։

Հրեշտակները և երկինքները անամպ
Անմիջորեն ստեղծված են Աստուծուց,
Ինչպես որ կան, իրենց ամբողջ էությամբ.

Իսկ տարրերն այն, որ հիշեցիր հիմա դու,
Եվ իրերը, որ նրանցից են կազմվում,
Ստեղծված են այլ ուժերից գոյատու։

Անմիջորեն Աստուծուց է ստեղծված
Նախանյութը նրանց և ուժը հաստիչ,
Ուժ, որ կա այս աստղերի մեջ շրջահած։

Հոգիները կենդանյաց ու բույսերի
Ձեռք են բերում իրենց ուժերը ներքին
Ազդեցությամբ երկնագնդոց լույսերի։

Իսկ ձեր հոգին ստեղծված է ուղղակի
Աստվածային բարությունից գերագույն,
Որին սիրում ու ձգտում է մշտակի։

Դու կարող ես մակաբերել այստեղից
Ձեր հարությունն, եթե խորհես, թե ինչպես
Մարդու մարմինն առաջացավ այն պահից,

Երբ նախածնողք ստեղծվեցին զուգապես»։

Երգ ութերորդ

Աշխարհն ամբողջ կարծում էր, թե Կիպրուհին
Ներշնչում է զգայական ու խոլ սեր,
Երբ շարժվում է երրորդ ծիրով երկնային.

Եվ հեթանոս նախնիները ոչ միայն
Պատիվ էին նրան տալիս՝ անելով
Զոհեր, ուխտեր և աղոթքներ բարձրաձայն,

Այլև պատվում նրա մորը՝ Դիոնին
Եվ զավակին՝ Կուպիդոնին հարազատ,
Որն, ասում են, նստեց գրկում Դիդոնի։

Եվ նրանով, որով երգս եմ սկսում,
Կոչում էին այն աստղը, որ արևին
Մերթ ետևից, մերթ դեմից է դարբասում։

Ես չզգացի իմ բարձրանալը այնտեղ.
Բայց անդ հասնելս ինձ հավաստեց տիրուհիս,
Որ երևաց էլ ավելի պերճագեղ։

Եվ ինչպես կայծն է երևում բոցի մեջ,
Կամ ինչպես ձայնն է ձայնի մեջ որոշվում,
Երբ մեկն անշարժ, մյուսն անում է ելևէջ,

Այսպես տեսա լուսաստղի մեջ այլ լույսեր,
Որ պտտվում էին արագ կամ դանդաղ,
Նայած թափին հայեցության առ ի Տեր։

Հողմերն երբեք չսլացան ամպն ի վար
Այնքան արագ ու գահավեժ ընթացքով,
Որ չթվան ծանրաշարժ ու մեղմավար՝

Բաղդատմամբ այն աստվածային լույսերին,
Որ դեպի մեզ էին գալիս, վերջ տալով
Սերովբեից հետ սկսված շուրջպարին։

Եվ այն խումբը, որ ընդառաջ եկավ մեզ,
«Ովսաննայ» էր երգում այնքան քաղցրաձայն,
Որ կուզեի ես այն լսել մշտապես։

Ապա մեկը առանձնացավ նրանցից,
Ու ինձ ասաց. «Պատրաստ ենք ձեզ ծառայել,
Որ դու ուրախ ու գոհ լինես մեզանից։

Նույն պտույտով, նույն կշռույթով, նույն փույթով
Մենք շրջում ենք իշխանների հետ երկնի,
Որոնց մասին դու ասել ես քո տաղով.

«Դուք, որ երրորդ երկնագունդն եք շարժում հար».
Մենք բոլորըս այնքան զեղուն ենք սիրով,
Որ հաճույքով կանգ ենք առնում քեզ համար»։

Երբ հայացքով հարցական ու հարգալից
Ես աչքերըս իմ տիրուհուն ուղղեցի,
Եվ ստացա հավանություն նրանից,

Նորից դարձա դեպի լուսեղ այն հոգին,
Եվ «Ո՞վ եք դուք» հարցրի ձայնով այնպիսի,
Որ առլի էր զգացումով կաթոգին։

Իմ այդ հարցի վրա տեսա պարզ կերպով,
Որ նա դարձավ ավելի մեծ ու պայծառ
Իր զգացած նոր բերկրության պատճառով։

Այսպես փոխված՝ նա ինձ ասաց. «Ես երկրում
Քիչ ապրեցի, և եթե շատ ապրեի,
Շատ չարիքներ չէին լինի աշխարհում։

Ինձ ծածկում է իմ խնդությանը խորին,
Որ իմ շուրջը շողում է և ինձ պատում,
Ինչպես բոժոժը պատում է թրթուրին։

Շատ սիրեցիր դու ինձ և շատ իրավամբ.
Եվ եթե ես կյանքում երկար ապրեի,
Ցույց կտայի սիրույս փաստեր դեռ անձամբ։

Այն ձախ ափը, որ Ռոդանն է ոռոգում՝
Խառնվելուց հետո Սորգա վտակին,
Որպես իր տեր մի օր ինձ էր սպասում։

Սպասում էր և եղջյուրը ավսոնյան
Գայետայով, Կատոնայով, Բարիով,
Ուր Տրոնտոն ու Վերդեն կազմում են սահման։

Ճակտիս արդեն շողում էր թագն աննման
Այն երկրրի, ար Դանուբն է ակոսում,
Ողողելուց հետո ափերը գերման։

Նմանապես չնաշխարհիկ Տրինակրոն,—
Որ Եվրոսի հզոր շնչի տակ հաճախ
Մշուշվում է Ֆարից մինչև Պասսարոն,

Ոչ Տիֆոնի, այլ ծծումբի պատճառով,—
Կսպասեր իր զրինավոր տերերին,
Սերած ինձնից Կառլոսով և Ռուդոլֆով,

Թե վարչությունն հոռի, որը, ապաքեն,
Միշտ լլկում է ժողովուրդին հպատակ,
Պալերմացոց գոչել չտար. «Թող սատկեն»։

Եվ եղբայրըս, եթե այս բանն հասկանար,
Կհեռացներ կատալոնցոց ընչաքաղց,
Որպեսզի իր գլխին փորձանք չբանար.

ժամանակն է, որ այս մասին հոգացվի
Հենց իր կողմից, որպեսզի իր բեռնաբարձ
Նավի վրա ուրիշ նոր բեռ չբարձվի։

Նա, որ ազնիվ բնից ագահ էր ծնվել,
Մի այնպիսի անձնակազմի պետք ուներ,
Որ չհոգար լոկ իր քսակը լցնել»։

«Ես կարծում եմ, տեր իմ, որ խոր բերկրանքն այն,
Որ տալիս են քո խոսքերը իմ սրտին,
Դու գտնում ես այնտեղ, որտեղ ամենայն

Բարյաց սկիզբն ու վախճանն է ապահով.
Եվ այդ թանկ է առավել ևս ինձ համար,
Զի զգում ես Աստուծո մեջ նայելով։

Ինձ հրճվեցրիր։ Հիմա մի բան պարզիր ինձ.
Քո մի խոսքից իմ մեջ ծագեց մի այլ հարց—
Ո՞նց կարող է վատ ճյուղ բուսնել լավ բնից»։

Ի պատասխան նա ինձ ասաց. «Եթե ես
Կարենամ քեզ ճշմարտություն մի պարզել,
Կիմանաս այն, ինչ որ հիմա մութ է քեզ։

Նա, ով համայն արքայությունն է վարում,
Այս երկնային զնդոց տալիս է մի ուժ,
Որ գործում է ազդեցությունն իր երկրում։

Նրա միտքը, որ կատարյալ է ինքնին,
Հոգ է տանում ոչ լոկ գոյի կեցության,
Այլև նրա լավ կեցության ի մասին։

Արդ աստղերի ազդեցությունը հիշված
Ուղղված է դեպ մի նպատակ կանխորոշ,
Ինչպես նետը դեպի թիրախը նշված։

Եթե այդպես տնօրինված չլիներ,
Կառաջանար կործանարար հետևանք,
Այլ ոչ որոշ կարգ ու կանոն օգտաբեր։

Իսկ դա պիտի նշանակեր պարզապես,
Որ աստղերի շարժիչները և նրանց
Արարիչը թերի են ու թյուրատես։

Ուզո՞ւմ ես որ հարցն այս պարզեմ ավելի»։
Եվ ես. «Պետք չէ, չի կարելի մտածել
Որ բնությունն իր գործերում սխալվի»։

Եվ նա. «Ասա, արդյոք վատ բան չի՞ լինի,
Եթե մարդիկ չապրեն կյանքով հանրային»։
Եվ ես. «Այո, այդ բանն է ինձ լավ հայտնի»։

«Իսկ կարո՞ղ են մարդիկ ապրել հանրապես,
Եթե տարբեր զբաղումներ չունենան։
Ոչ, թե ճիշտ է ձեր ուսուցիչն իրատես»։

Այսօրինակ հետևության հանգեց նա,
Ապա հարեց. «Արդ հարկ է, որ ամեն մարդ
Տարբեր հակում, տարբեր կոչում ունենա.

Ահա ինչու մեկը ծնվում է Սոլոն,
Մյուսը՝ Քսերքսես կամ Մելքիսեդ և կամ այն,
Ով օդի մեջ կորցրեց որդուն անզգոն։

Մշտահոլով աստղերն օժտում են մարդկանց
Տարբեր տեսակ բնությամբ ու հատկությամբ
Եվ չեն նայում ցեղն ու ծագումը նրանց։

Սաղմից Եսավն աննման էր Հակոբին,
Իսկ Կվիրինն այնքան տարբեր էր հորից,
Որ ծագումն իր վերագրվում էր Մարսին։

Ծնվածների բնությանը կլիներ
Հար և նման ծնողների բնության,
Եթե վերին տեսչությունը չարգելեր։

Ճշմարտությունն հիմա արդեն պարզ է քեզ․
Բայց որպեսզի օգտագործեմ պահը դեռ,
Ուզում եմ մի մակածություն անել ես։

Երբ մարդ հարմար պայմաններում չէ ընկած
Բախտի բերմամբ, միշտ տալիս է վատ արդյունք
Ինչպես բույսը իր բուն հողից դուրս տնկած։

Եթե աշխարհ ուշք ընծայեր այն հիմքին,
Որ դնում է բնությունը մարդու մեջ,
Արդ կլիներ նրա վիճակը կարգին։

Բայց դարձնում եք դուք քահանա նրան, որ
Ստեղծված է սուր կապելու իր մեջքից,
Եվ քարոզչին պսակում եք թագավոր․

Այսպիսով դուք դուրս եք գալիս ճիշտ ճամփից»։

Երգ իններորդ


Երբ Կառլոսըդ, չքնաղագեղ Կլեմենցա,
Հարցըս պարզեց և ինձ հայտնեց դավերն այն,
Որոնց զարմն իր պիտի լիներ ենթակա,

Ասաց. «Լուռ կաց, թող տարիները անցնեն»։
Իսկ ես միայն սա ձեզ կասեմ՝ նրանք որ
Ձեզ նեղել են, արդար պատիժ կկրեն։

Այն լույս հոգին արդեն նայում էր ուշով
Արև-Աստծուն, որով էր նա զմայլված,
Ինչպես անհուն և անսպառ բարիքով։

Ո՛վ, էակներ մոլորյալ ու ամբարիշտ,
Որ ձեր սրտերն հեռացնում եք այդ Բարուց
Եվ ձեր աչքերն ունայնությանց ուղղում միշտ։

Եվ մեկն, ահա, այն լույսերից ցնծալի
Մոտեցավ ինձ և գոհացնում ինձ տալու
Իղձը հայտնեց շողշողալով ավելի։

Բեատրիչեն, որ իր աչքերն էր հառած
Իմ երեսին, հավանություն ինձ տվեց
Զրուցելու այն հոգու հետ կանգ առած։

«Ո՛վ երանյակ, տուր փափագիս գոհացում,—
Ասացի ես,— ցույց տալով՝ որ դու գիտես,
Թե ինչ ես այս այս րոպեիս մտածում»։

Եվ այն հոգին, որ անծանոթ էր ինձ դեռ,
Լույսի խորքից, ուր երգում էր քիչ առաջ,
Սկսեց խոսել ինչպես մի մարդ բարեսեր։

«Ապականված Իտալիայի այն մասում,
Որ միջև է Վենետկի է այն լեռաց,
Ուրկից Բրենտան ու Պիավեն են հոսում,

Կա ոչ այնքան բարձրակարկառ մի բլուր,
Ուրկից ներքև իջավ մի մարդ հուր ու բոց,
Որ նախճիրներ գործեց վայրագ ու անլուր։

Եվ ես ու նա ծնվեցինք նույն արմատից.
Կունիցցան եմ, և շողշողում եմ այստեղ,
Ըստ որում ես հույժ ազդվեցի այս աստղից։

Դա հիշում եմ հաճույքով ու խնդությամբ.
Ինձ համակող այս զգացումը, գուցե,
Ռամիկները չեն հասկանա հեշտությամբ։

Այն հոգին, որ մոտիկ է ինձ և որ մեր
Լուսաստղի զարդն է պաղպաջուն, թողել է
Մի մեծ համբավ, որ մնալու է անմեռ

Հնգապատիկ երկար դարեր տևական.
Հարկ է որ մարդ գործի այնպես, որ թողնի
Մի ուրիշ կյանք կյանքից հետո մարմնական։

Բայց չի դատում այդպես ամբոխը ներկա
Ադիջի և Տալյամենտի շուրջ ապրող,
Եվ թեպետև տուժած՝ խելքի դեո չի գա։

Սակայն շուտով հեստ ու ըմբոստ պադուացիք
Ներկելու են իրենց արյամբ գետն այն, որ
Լճանում է Վիչենցայի հենց մոտիկ։

Անդ, ուր Սիլեն ու Կանյանն են միանամ,
Հպարտորեն տիրակալում է մի մարդ,
Որի ընդդեմ արդեն ծուղակ է լարվում։

Ֆելտրեն նույնպես ողբալու է դառնորեն
Ոճրի համար իր վատշվեր հովիվի,
Որի նման մարդիկ զնդան ընկած չեն։

Հարկ կլիներ մի չափազանց լայն աման
Ընդունելու համար արյունը Ֆերրար,
Որ կթափեր այս անազնիվ քահանան

(Եվ որ կշռողն անգամ պիտի պարտասեր),
Որպեսզի իր կողմնակցությունը ցույց տար,
Եվ այդ զոհը երկրի բարքին պատշաճ էր։

Հայելիքն այն, որ դուք կոչում եք Գահույք,
Ցոլացնում են դատաստաններն Աստուծո.
Ուստի ճիշտ են այս խոսքերըս և ստույգ»։

Ապա լռեց և ցույց տվեց, որ իրեն
Այլ մտքեր են զբաղեցնում և սկսեց,
Ինչպես առաջ, իր դարձապարը նորեն։

Մյուս խնդալին, որ ծանոթ էր արդեն ինձ,
Իբրև գոհար մի թանկագին շողշողաց,
Ինչպես սուտակն է շողշողում արևից։

Այստեղ խինդը արտահայտվում է փայլով,
Ինչպես երկրում ժպտով, սակայն հաճախ էլ
Հոգու թախիծն հայտնվում է մռայլով.

«Աստված ամեն ինչ տեսնում է, հոգի հեզ,
Ու պարզում քեզ,— ասացի ես,— այնպես որ
Ոչ մի փափագ մութ չի կարող մնալ քեզ։

Դու որ ձայնովդ այստեղ խինդ ես պատճառում,
Երբ երգում ես Սերովբեից հետ մեկտեղ,
Որոնք վեցյակ թևերով են պատկերվում,

Ինչո՞ւ իղձըս չես գոհացնում փութապես,
Արդեն կանխած կլինեի հարցը քո,
Եթե քեզ պես ես լինեի խորատես»։

Այնժամ հոգին սկսեց խոսել ծանր ու լուրջ.
«Մեծագույն ձորն, ուր թափվում են ջրերն այն
Օվկիանոսի, որ պատում է երկրի շուրջ,

Զույգ ափերի միջև այնքան է ձգվում
Արևմուտքից դեպ արևելք, որ անդ, ուր
Հորիզոն է, միջօրեական է դառնում։

Ես ծնվել եմ այնտեղ, ուր կա մի ավան
Էբրոյի և Մագրի միջև, որ կտրուկ,
Տոսկանայից բաժանում է Ջենովան։

Նույն արևմուտքն ու արևելքը ունեն
Բուջան և իմ ծննդավայրն առափնյա,
Որ անցյալում արյամբ ներկվեց համորեն։

Քաղաքացիք, որոնց եղա քաջ հայտնի,
Ինձ կոչեցին Ֆոլկո. երկրում ուժգնորեն
Ես կրեցի ազդեցությունն այս երկնի։

Սիրուց նվազ այրվեց դուստրը Բելոնի,
Վշտացնելով Սիքեին և Կրևսային,
Քան ես, երբ դեռ էի անբեղ պարմանի.

Քան Ֆիլլիդը, որը եղավ հուսախաբ
Դեմոֆոնդից, քան Հերակլը, որ մեռավ
Յոլին պահած սրտի խորքում հրատապ։

Սակայն այստեղ պետք չէ տխրել, այլ բերկրել,
Ոչ հանցանքի համար, որ էլ չենք հիշում,
Այլ այն ուժի, որ այդպես է կարգադրել։

Այստեղ պետք է դիտել արվեստը վերին
Եվ հասկանալ այն նպատակը բարի,
Որի համար երկինքն ազդում է երկրին։

Բայց որպեսզի բավարարվեն լիովին
Հարցերը քո, որ ծագեցին այս երկնում,
Հարկ է, որ ես շարունակեմ տակավին։

Դու ուզում ես իմանալ, թե ով է նա,
Որ լույսի մեջ ցոլարձակում է այսպես,
Ինչպես շողը ջրի մեջ ջինջ ու պարզկա։

Արդ գիտցիր, որ այնտեղ Ռախաբն է հանգչում.
Նա միացած երանելյաց մեր դասին
Բոլորից շատ շողում է ու պաղպաջում։

Այս երկնքում, որտեղ ստվերն է ընկած
Ձեր աշխարհի, ընդունվեց վաղ բոլորից,
Որոնց Քրիստոս հաղթանակով էր փրկած։

Արդար էր, որ նա երկնքում ընդունվեր,
Իբրև նշան հաղթանակի այն վսեմ,
Որ ձեռք բերվեց զոհողությամբ անձնվեր.

Զի նպաստեց, նա Հեսուի փառահեղ
Ձեռնարկության այն երկրի մեջ սրբազան,
Որի մասին պապը մտքում չունի տեղ։

Քո քաղաքը — հիմնադրված դևից այն,
Որ առաջինն Արարչի դեմ ծառացավ,
Եվ որի խանդն ողբ պատճառեց մարդկության—

Աճեցնում է այն ծաղիկը անիծյալ,
Որ քրիստոնյա հոտին շեղել է ճամփից,
Իսկ հովիվին կացուցանել անհագ գայլ։

Դրա համար բարձիթողի են արված
Ավետարանն ու մատյաններն հայրերի,
Եվ սերտվում են լոկ կանոններն իրավանց։

Դա են տենչում կարդինալներն ու պապեր,
Եվ չեն հոգում Նազարեթի մասին այն,
Դեպ ուր թռավ Գաբրիելը լրաբեր։

Բայց Վատիկանն և այլ վայրերն Հոոմի,
Որոնք դարձան գերեզմանոց այն անձանց,
Որ հետևորդ հանդիսացան Պետրոսի,

Շուտ կազատվեն պղծությունից այդ անսանձ»։

Երգ տասներորդ


Առաջին և անճառելի Ուժն երկնից
Ներհայելով իր Որդու մեջ այն Սիրով,
Որ բխում է հավետ մեկից ու մյուսից,

Հաստեց աշխարհն այնպես կարգով աննման,
Որ ինչ որ մեր աչքն ու միտքն է ընդգրկում,
Չի կարելի դիտել առանց հիացման։

Ո՛վ ընթերցող, ինձ հետ աչքերդ արդ ուղղիր
Դեպի վերև, դեպի այն կետն երկնքի,
Ուր հատվում են շարժումները հակադիր.

Եվ զմայլվիր այն վարպետի արվեստով,
Որին ինքը սիրահարված է այնպես,
Որ նայում է նրան հավետ ակնաթով։

Տես, թե ինչպես հատման կետից ծիրը շեղ
Անջատվում է մոլորակաց հետ կրած՝
Գոհացնելու երկրի պահանջը զորեղ։

Եթե նրա ուղին խոտոր չլիներ,
Զուր կկորչեր ազդեցությունը երկնի,
Եվ ամեն կյանք երկրի վրա կմեռներ։

Իսկ եթե նա ուղղությունից խոտորվեր
Առավել կամ նվազ չափով, քան հարկ է,
Կարգն աշխարհի անչափ թերի կլիներ։

Արդ ընթերցող, պահիր քո միտքը պայծառ
Եվ յուրովի խորհրդածիր այն մասին,
Որի դու լոկ նախաճաշակն ստացար։

Իմ տվածով ինքըդ սնիր քեզ հիմակ.
Զի այն նյութը, որի մասին եմ գրում,
Պահանջում է մտքիս լարումը համակ։

Մայր բնության ամենամեծ լուսասյուն,
Որի լույսով մեր ժամանակն է չափվում
Եվ զորությամբ կնքվում աշխարհը հաստան,

Միանալով այն կետին, որ հիշվեց նոր,
Պտտվում էր պարուրաձև ուղիով,
Ուր նա մեզ վաղ է երևում օրեցօր։

Հասել էի լուսագունդն այդ վիթխարի,
Բայց թռիչքըս ես չզգացի, ինչպես մարդ
Չի զգում գալն իր առաջին խոհերի։

Բեատրիչեն այնքան արագ էր թռչում
Մի երկնքից դեպի երկինքն հետևյալ,
Որ սլացքն իր վայրկենական էր թվում։

Որքան պետք է պայծառափայլ լինեին,
Ոչ թե իրենց հատուկ գույնով, այլ լույսով,
Հոգիներն այն, որ արևի մեջ էին։

Հանճար, արվեստ, հնարք զուր է գործ դնել
Պատկերելու համար շողյունը նրանց.
Կարելի է լոկ հավատալ և տեսնել։

Եթե մեր միտքն անկարող է ըմբռնել
Արևից վառ ու պայծառ լույս, զարմանք չէ,
Զի այդպիսի վառ լույս ոչ ոք չի տեսել։

Այդպես վառ էր հոգվոց ջոկատը չորրորդ,
Որին բարձրյալ Հայրը հագուրդ է տալիս,
Հաղորդելով իր խորհուրդները կնճռոտ։

Բեատրիչեն ասաց. «Եղիր լիովին
Շնորհակալ այն Արևին հոգեկան,
Որ քեզ հասցրեց այս նյութական արևին»։

Երբևիցե մարդկային սիրտը այնքան
Հոժար չեղավ նվիրվելու Աստուծուն
Հաճույքով ու երախտիքով ամենայն,

Որքան եղա ես խոսքերն այդ լսելիս,
Եվ իմ սերը այնքան սուզվեց նրա մեջ,
Որ մոռացվեց մի պահ ինձնից տիրուհիս։

Սա դրանից դժգոհ չեղավ, այլ ուրախ,
Եվ փայլը իր գեղածիծաղ աչքերի
Խորասուզված միտքըս ցրեց անհապաղ։

Տեսա բազում լույս հոգիներ ես այնտեղ,
Որ պատեցին մեր շուրջ իբրև մի պսակ
Եվ երգեցին ձայնով քաղցր ու դաշնագեղ։

Այսպես մենք մերթ պսակազարդ ենք տեսնում
Դիանային, երբ շողյունները նրբին
Նրա շուրջը լուսե գոտի են հյուսում։

Իմ գտնված պալատի մեջ երկնային
Այնքան բաներ կային անգին ու չքնաղ,
Որ հնար չէ պատմել լեզվով մարդկային։

Այդպիսին էր երգը հոգվոց այն թեթև.
Դրա մասին ճիշտ գաղափար չի կազմի
Նա, ով վերև սավառնելու չունի թև։

Ապա նրանք այդպես երգուն ու շողուն՝
Երեք անգամ պտտվեցին շուրջը մեր,
Ինչպես աստղերն առանցքի շուրջը կայուն։

Ինձ թվաց, թե պարուհիներ են նրանք,
Որոնք լռին սպասում են լսելու
Պարերգության նոր խազերը դաշներանգ։

Մեկն սկսեց ինձ բարբառել այս կերպով.
«Շնորհի լույսը, որ սեր է արծարծում,
Եվ որ հետո տակավ աճում է սիրով,

Քո մեջ այնքան շռայլորեն է շողում,
Որ քեզ վեր է տանում երկնի սանդուղքով,
Ուրկից իջնողն ի նորո է բարձրանում։

Ով ուզածըդ քեզ կմերժի բերանով,
Պետք է հզոր մի արգելակ ունենա,
Ինչպես ջուրը, երբ չի հոսում դեպի ծով։

Դու ուզում ես գիտնալ, թե ինչ կենդանի
Ծաղիկներից է կազմըված պսակն այս,
Որ շուրջ պատեց քո տիրուհուն գեղանի։

Ես գառներից եմ այն հոտի սրբազան,
Ու տանում է Դոմինիկը այն ճամփով,
Ուրկից ովքեր չհեռանան՝ կուռճանան։

Սա, որ աջ կողմս ու ինձ մոտ է հանապազ,
Իմ ուսուցիչ, եղբայր Ալբերտն է Քյոլնցի,
Իսկ ես ինքըս Աքվինացին եմ Թովմաս։

Եթե կուզես ծանոթանալ մյուսներին,
Դու հայացքով սուրբ պսակին հետևիր
Եվ մտքով էլ հետևիր իմ խոսքերին։

Այն մյուս լույսը Գրացիանոն է հայտնի,
Որ միացյալ կանոնագիրքը կազմեց
Եվ Դրախտում գտավ իր տեղն արժանի։

Այն, որ մոտ է և մեր խմբի զարդն է մեծ,
Պիետրոն է, որ, ինչպես կինն այն աղքատ,
Իր գանձը սուրբ եկեղեցուն ընծայեց։

Հինգերորդ լույսն, ամենավառը մեզնից,
Ներշնչված է այնպես սիրով թրթռուն,
Որ աշխարհը լուր է ուզում նրանից։

Նրա մեջ կա մի միտք այնքան խորատես,
Որ, Սուրբ Գիրքը եթե ճիշտ է վկայում,
Դեռ չի ծնվել մի իմաստուն նրա պես։

Նրա մոտ է լույսը հոգու այն երեց,
Որ բոլորից լավ ճանաչեց աշխարհում
Հրեշտակների բնությանն ու դերը մեծ։

Մյուս ծիծաղկոտ լույսիկի մեջ է անեղծ
Ջատագովը քրիստոնեական դարերի,
Որի գրչից Օգոստինոսն օգտվեց։

Իսկ եթե դու մտքիդ հայացքը ուղղես
Լույսե ի լույս, հետևելով գովքերիս,
Ութերորդ լույսն էլ իմանալ պիտ ուզես։

Այդ լույսի մեջ ցնծում է այն սուրբ հոգին,
Որ պարզում է ունայնությունն աշխարհի
Նրանց, ովքեր ուշ են դնում իր խոսքին։

Նրա մարմինն հիմա հանգչում է հավետ
Չելդորոյում. իսկ նա երկրից ցավատանջ
Եկավ խաղաղ օթարանն այս փրկավետ։

Տես քիչ այն կողմ շողշողալը այն հոգվոց,
Որ Իզիդոր, Բեդա, Ռիկկարդ են կոչվում,
Վերջինն եղավ խորհուրդներով մտակոծ։

Իսկ սա, որին տեսնում ես իմ ձախ կողքին,
Լույսն է հոգու, որ սպասում էր մահվան,
Խորասուզված խոհերի մեջ ծանրագին։

Նա մշտաշող, հավերժ լույսն է Սիգերի,
Որ դավանեց գաղափարներ խանդածին,
Եվ ավանդեց նեղ փողոցում Հարդերի»։

Զանգերն ինչպես կանչում են մեզ վաղ պահին,
Երբ զարթնում ու ելնում է հարսն Աստուծո,
Այգորելու իր սիրասուն փեսային,

Եվ փոխն ի փոխ մեկ քաշվում են, մեկ հրվում,
Հնչեցնելով այնքան քաղցըր ղողանջներ,
Որ մարդ սիրով ու հուզմունքով է լցվում,

Այսպես շարժվեց այն պսակը փառահեղ,
Օրհներգելով ձայնով այնպես դաշնավետ,
Որ լսվում է բացառապես լոկ այնտեղ,

Ուր վայելքը տևում է հար ու հավետ։

Երգ տասնմեկերորդ


Օ՜ սին հոգսեր մահկանացու մարդերի,
Որքան թյուր են այն փաստարկները բոլոր,
Որ կոտրում են թռիչքը ձեր թևերի։

Մին ձգտում է իրավագետ դառնալու,
Մյուսը՝ բժիշկ կամ քահանա, իսկ մեկն էլ՝
Բռնությամբ կամ խաբեությամբ իշխելու.

Սա ձգտում է դիրքի, իսկ նա՝ գողության,
Մեկն անձնատուր է մարմնական հաճույքի,
Մի ուրիշը՝ դատարկապորտ ծուլության։

Այս բոլորից ես ինձ ազատ զգալով՝
Տիրուհուս հետ երկինք էի համբարձել
Եվ ընդունվել այնքան փառքով ու պատվով։

Երբ ամեն մեկն հոգիներից բարեհեզ
Պտտվելով՝ իր նախկին տեղը եկավ,
Կանգ առավ ու անշարժացավ մոմի պես։

Եվ այն հոգին, որ ինձ հետ էր բարբառել,
Լույսի խորքից նորից ժպտաց ու շողաց
Եվ սկսեց այսպես հոդել ու հարել.

«Քանի որ ես Հավերժ Լույսով եմ շողում,
Ապա նրան ներհայելով տեսնում եմ,
Թե ինչպիսի մտքեր են քեզ օրորում։

Հավանաբար դու ուզում ես, որ ես քեզ
Ավելի լայն ու պարզորոշ բացատրեմ,
Որպեսզի դու ավելի լավ ըմբռնես

Քիչ առաջվա իմ ասածը՝ «Կուռճանան».
Ապա մյուսը՝ «Դեռ չի ծնվել... նրա պես»։
Այստեղ հարկ է պարզել հարցերն այս բաժան.

Արարիչը, որ տիեզերքն է վարում
Այն խորհուրդով, որի խորքը թափանցել
Ի զորու չէ ոչ մի էակ աշխարհում,

Որպեսզի սուրբ եկեղեցին ընթանար
Իր հիմնադրի նշանակած ուղիով
Եվ հետևեր նրա խոսքին կենարար,

Նրա համար կարգեց երկու իշխաններ,
Որոնց վրա պարտք ու խնդիր էր դրված
Նրան վարել կանոններով խստամբեր։

Մեկը սիրով այրվեց ինչպես Սերովբե,
Իսկ մյուսը իր իմաստնությամբ ու խելքով
Երկրի վրա փայլեց ինչպես Քերովբե։

Ես միմիայն կանեմ գովեստը մեկի,
Բայց մեկի գովքն երկուսին էլ վերագրիր,
Քանզի նույնն էր նպատակը երկուքի։

Տուպինի և Կյաշի միջև ճարակից,
Որտեղ ճգնեց երանելի Ուբալդոն,
Թեքվում է մի ծաղկուն ծմակ սարակից,

Որից ցուրտ ու տաք է զգում Պերուջան,
Իսկ այդ սարի ետև ծանըր լծի տակ
Հեծեծում են Գուալդոն ու Նոչերան։

Անդ, ուր լեռան կողը նվազ է թեքվում,
Երկրի համար ծագեց արև մի պայծառ,
Ճիշտ ինչպես սա, որ Գանգեսից է ծագում։

Ուստի ով որ տեղի մասին այդ խոսի,
Ծիշտ անունով պետք է կոչի «Արևելք»,
Քանզի քիչ է այն անվանել «Աշեզի»։

Նա իր ծագից այնքան էլ չէր շատ հեռու,
Երբ սկսեց զգացնել աշխարհին
Իր սրբության որոշ փաստերն ակնառու։

Դեռ պարմանի՝ վեճի մտավ հոր հետ նա,
Մի այնպիսի կնոջ համար, ում առջև,
Ինչպես մահվան, ոչ ոք դուռը չի բանա։

Եվ առջևն հոր ու ատյանի հոգևոր
Հանդիսապես ամուսնացավ նրա հետ,
Եվ ավելի սիրեց նրան օրեցօր։

Նա առաջին իր ամուսնուց զրկըված,
Մինչ սրա գալն՝ հազար տարուց ավելի
Մնացել էր արհամարհված ու լքված։

Չօգնեց և հուշն Ամիկլատի, որ հոռի
Մի հյուղակում կենակցում էր նրա հետ
Եվ չայլայլվեց ձայնից երկրի հզորի.

Չօգնեց և այն, որ նա տոկաց շարունակ,
Մինչև այն օրն, երբ Քրիստոսի հետ խաչվեց,
Մինչ Մարիամը մնաց ներքև խաչի տակ։

Բայց որպեսզի շատ չլինեմ մթասքող,
Իմացիր, որ ամուսիններն այդ երկու
Ֆրանկիսկն ու Աղքատությունն են սիրող։

Համերաշխ ու երջանիկ կյանքը նրանց,
Փոխադարձ սերն ու նայվածքները քաղցրիկ
Սուրբ խոհերի էին մղում շատ անձանց։

Առաջինը խանդավառվեց Բեռնարդն հեզ
Եվ բոբկացած վազեց նրա ետևից
Այնպես արագ, որ ուշացել էր կարծես։

Ո՛վ անհայտ գանձ և ո՛վ բարիք բազմարդյուն։
Եգիդիոն ու Սիլվեստրոն էլ բոբկացած՝
Հետևեցին Աղքատության ամուսնուն։

Ապա այդ հայրն ու ուսուցիչն համարձակ
Գնաց Հռոմ հանդերձ ամբողջ ընտանյոք,
Որ կապել էր մեջքին գոտի հասարակ։

Ամենևին նա չամաչեց այն բանից,
Որ ինք խեղճուկ, անգոսնելի տեսք ուներ
Եվ սերում էր Բեռնարդոնե Պիետրից.


Այլ սեգորեն պարզեց հղացքն իր մտի
Իննովկենտին, և նրանից ստացավ
Նախակնիքն իր ծրագրած նոր ախտի։

Երբ աղքատ դասն աճեց նրա ետևից,
Որի կյանքը սքանչելի ու պայծառ
Պիտի հավետ փառաբանվի սրբերից,

Այդ հոգևոր հովիվի կամքը ազնիվ
Երկրորդ անգամ Օնորիոսը գոհացրեց
Հավերժական ու սուրբ հոգու շնորհիվ։

Իսկ երբ որ նա, տանջակրության ծարավի,
Քրիստոսի նոր ուսմունքը քարոզեց
Ներկայությամբ վսեմաշուք սուլթանի,

Բայց տեսավ, որ դարձի պատրաստ չէ ոչ ոք,
Վերադարձավ առ Իտալիա, ուր ցանքն իր
Պտուղներ էր տալիս առատ ու ատոք։

Եվ Տիբերն ու Առնոն զատող լերկ սարում
Քրիստոսից վերջին կնիքն ստացավ,
Որ նա կրեց երկու տարի աշխարհում։

Երբ շնորհներ բաշխող Տերը հոգատար
Ուզեց նրան վարձհատուցել երկնքում,
Որին արժան էր նա կյանքով իր արդար,

Նա իր ուխտի եղբայրներին սիրակեզ
Հանձնարարեց իր կնոջը թանկագին
Եվ պատվիրեց սիրել նրան մշտապես։

Աղքատության ծոցից միայն իր հոգին
Ուզեց գնալ հանգրվանն իր վերջնական
Եվ այլ դագաղ չկամեցավ իր մարմնին։

Արդ դու դատիր, թե ինչպիսին եղավ նա,
Ով սրա հետ վարեց նավը Պետրոսի
Ծովի միջով փոթորկահույզ ու դժնյա։

Նա հենց եղավ հիմնադիրը մեր ուխտի.
Իսկ ով նրա ուղղությանն է հետևում,
Ձեռք է բերում արժանիքներ հավաստի։

Բայց նրա հոտն այնքան դարձել է ագահ
Եվ հետամուտ նոր ճարակի, որ, անշուշտ,
Նա կցրվի արոտներում շրջակա։

Որքան հոտի գառնուկները ուխտակից
Հեռանում են իրենց հովվից պահապան,
Այնքան նրանք նվազում են սնունդից։

Կան գառներ էլ, որոնք հովվից չեն զատվում,
Վախենալով փորձանքներից, բայց նրանք
Այնքան քիչ են, որ մատներով են հաշվվում։

Արդ եթե ես հստակ կերպով խոսեցի,
Եվ եթե դու ինձ ուշադիր լսեցիր,
Ու հիշեցիր այն, ինչ որ քեզ ասացի,

Դու կլինես հիմա մասամբ գոհացած,
Կիմանաս, թե ինչու փտում է ծառն այն,
Եվ ինչ իմաստ ունի խոսքը իմ ասած՝

«Ուրկից ովքեր չհեռանան՝ կուռճանան»»։

Երգ տասներկուերորդ


Հազիվ թե այն օրհնյալ հուրը իր վերջին
Խոսքը ասաց, հոգվոց պսակը հիշյալ
Սկսեց երգել ու պտտվել վերստին։

Եվ նա դեռ չէր արել լրիվ մի շրջան,
Երբ մի ուրիշ պսակ նրան շուրջպատեց,
Զուգակցելով իր պարն ու երգը նրան.

Երգ, որ այնպես գերազանցում է անկարծ
Սիրենների, Մուսանների երգերից,
Ինչպես ուղիղ շողը՝ շողից անդրադարձ։

Ինչպես երբեմն ամպերի մեջ ապրշում
Ձևանում են զույգ աղեղներ մակադիր,
Երբ Յունոնը իր նաժիշտին է կանչում,

Եվ ներսից է ծագում աղեղը դրսի,
Ինչպես ձայնից ծագում է ձայնը նրա,
Ով հալումաշ եղավ սիրուց Նարգիսի,

Եվ դրանք էլ ազդարարում են մարդկանց,
Որ աշխարհում էլ չի լինի ջրհեղեղ,
Ըստ Աստածո դաշնի Նոյի հետ կնքած,—

Այսպես երկու պսակներն այն լուսածին
Միասնաբար դառնում էիհ շուրջը մեր,
Այսպես դրսինն հարմարվում էր ներսինին։

Իսկ երբ նրանց երգն ու պարը զվարթուն
Եվ փոխադարձ ցոլացումը լույսերի՝
Պայծառությամբ ու խնծիղով առլցուն,

Դադարեցին միակամ ու նույն պահին,
Ինչպես աչքերն՝ իրենց ներքին մղումով
Փակվում են ու բացվում են միշտ միասին,—

Մեկի խորքից նոր լույսերի արփային
Մի ձայն ելավ և առինքնեց ինձ, ինչպես
Բևեռաստղը մագնիսական ասեղին.

Եվ բարբառեց. «Իմ մեջ այրվող սերը մեծ
Ինձ դրդում է խոսել պետի մասին մյուս,
Որի առթիվ իմ պետն այստեղ դրվատվեց։

Արդար է միշտ մեկտեղ հիշել երկուսին,
Քանզի նրանք մարտնչել են միատեղ
Նրանց փառքն էլ պետք է շողա միասին։

Քրիստոսի զորքն, որ թանգ գնով էր զինվել,
Վարանումով հետևում էր դրոշին
Եվ թվով էլ բավականին նվազել,

Երբ Արքան, որ թագավորում է երկնում,
Այն վտանգված զինվորներին աջակցեց,
Սոսկական իր ողորմությամբ անհատնում,

Եվ իր հարսին, ինչպես ասվեց, ուղարկեց,
Երկու պաշտպան, որոնց գործքով ու խոսքով
Ժողովուրդը մոլոր ինքզինք հավաքեց։

Անդ, ուրկից է ծագում Զեփյուռն աղվական
Կենդանություն տալու բոլոր բույսերին,
Որոնցով է պճնազարդվում Եվրոպան,

Ծովափի մոտ, ուր ալիքներն են բախվում,
Եվ ուր, ասես հոգնած երկար իր վազքից,
Արեգակը մարդկանցից է թաքնվում,

Զետեղված է Կալարոգան եզակի,
Հովանու տակ մեծ վահանի, որի մեջ
Կա մի առյուծ տակն ու վրան դղյակի։

Այնտեղ ծնվեց քրիստոնեական հավատի
Սուրբ մարտիկը՝ բարի հանդեպ յուրայնոց,
Իսկ թշնամյաց հանդեպ՝ խիստ ու տմարդի։

Հազիվ ծնված, նրա հոգին համակվեց
Մի այնպիսի ներզորությամբ, որ մայրն իր
Հղության մեջ նրա մասին գաշակեց։

Երբ հաստատվեց ավագանում սրբազան
Հավատի ու նրա միջև, միություն,
Որով նըանք իրար օգնել խոստացան,

Կնքամայրը իը երազի մեջ տեսավ
Զարմանահրաշ այն պտուղը, որ պիտի
Հասցըներ նա ժառանգների հետ սակավ։

Եվ որպեսզի նրա անունն հարակոչ
Իր էության արտահայտիչը լիներ,
Հատկացրին նրան անունը Տիրոջ։

Եվ նա կոչվեց Դոմինիկոա. ես նրան
Համարում եմ այգեպանը Քրիստոսի,
Որն իր այգում նրան ընտրեց օգնական։

Նա նվիրակն ու ծառան էր Քրիստոսի.
Եվ առաջին միտքը, որ նա ունեցավ,
Առաջնագույն պատվերն եղավ Քրիստոսի։

Դայակն հաճախ նկատում էր, թե ինչպես
Արթուն ու լուռ նա հսկում էր մերկ գետնին,
Կարծես ասեր. «Սրա համար եկա ես»։

Նրա հայրը Երջանիկ էր իսկապես,
Եվ իսկապես նրա մայրը՝ Հովհաննա,
Թե անունն այս մեկնաբանվի ճշտապես։

Ոչ աշխարհի սիրույն, որի համար արդ
Հետևում են Օստիացուն ու Թադդեին,
Այլ լոկ ի սեր մանանայի անաղարտ

Նա դարձավ մեծ ուսուցիչ կարճ շրջանում,
Եվ սկսեց վերահսկել այս այգին,
Որ վատ տիրոջ ձեռքում շուտ է չորանում։

Եվ սուրբ գահից — որ նախապես հարգանքով
Վարվում էր հետն աղքատների, բան հիմա,
Եվ դա այժմյան գահակալի հանցանքով—

Նա պահանջեց ոչ հասույթներ հավելյալ,
Ոչ շնորհը թափուր թողված պաշտոնի,
Ոչ տասանորդն աղքատներին հատկացյալ,

Այլ իրավունք պայքարելու հանապազ
Մոլորությանց ընդդեմ հօգուտ այն սերմի,
Որի ծիլն են քսանևչորս տունկերն այս։

Ապա, զինված իր գիտությամբ ու կամքով,
Ինչպես բարձրից արտավիժող մի հեղեղ,
Հորդան տվեց հորդահոսան հորձանքով։

Եվ նրա թափն էլ ավելի եղավ մեծ
Հերձվածության թավուտքի մեջ, այնտեղ, ուր
Նա առավել դիմադրության հանդիպեց։

Եվ նրանից ելան տարբեր առուներ,
Որ ընդհանուր այգեստանն են ոռոգում,
Ուր աճում են դրա համար ճոխ թփեր։

Թե այդպես էր մեկ անիվը այն կառքի,
Որով ինքզինք եկեղեցին պաշտպանեց
Եվ հաղթական ելավ կռվի մեջ ներքին,

Քեզ պարզ պետք է լինի արժեքն երկրորդի,
Որին Թովմասն իմ գալուց ոչ շատ առաջ
Արժանացրեց այնքան բարձըր գովեստի։

Սակայն հիմա նրա շավիղը, ափսոս,
Անտեսված է, ուստի այնտեղ, ուր առաջ
Գինեմրուր էր, այժըմ պատած է բորբոս։

Այն հոտը, որ նրա շավղով էր գնում,
Արդ այնքան է շեղվել ճամփից, որ նրա
Կրունկ դրած տեղ՝ իր ոտքի մատն է դնում։

Եվ այդ բանի շուտով արդյունքը հոռի
Ի հայտ կգա, երբ որոմը տրտնջա,
Թե իր համար փակ է մուտքը ամբարի։

Անշուշտ, ով որ ուզի մեր գիրքը թերթել,
Կգտնի թերթ, որտեղ գրված կլինի.
«Ես այնպես եմ, ինչպես վայել է լինել»։

Սակայն դա ոչ Ակուասպարտում կգտնես,
Ոչ Կազալում, որտեղ կանոնը ոմանք
Խիստ են գտնում, ոմանք էլ թույլ պարզապես։

Բոնավենտուր Բանյորցին եմ ես բնիկ.
Բարձրաստիճան պաշտոններիս մեջ վարած
Ես միշտ ետ եմ դասել հոգսերն աշխարհիկ։

Իլլումինատն ու Ավգոատինն այստեղ են,
Առաջիններն աղքատներից բոբկացած,
Որ ապրեցին միայն կյանքով հոգեղեն։

Սուրբ Վիկտորի Հյուգոն էլ է նրանց քով,
Պիեր Մանջադորն և այն Պիեր Իսպանցին,
Որ հռչակվեց իր տասներկու գրյանքով.

Եվ Նաթանը, Ոսկեբերան հորջորջված
Պատրիարքը, Անսելմն ու այն Դոնատոն,
Որ առաջին արվեստին էր նվիրված։

Աստ Ռաբանն է, այստեղ շողում է իմ քով
Հովակիմը, աբբահայրը Կալաբրիո,
Որ օժտված է մարգարեի ջինջ հոգով։

Սիրատոչոր Թովմաս եղբոր գովեստի
Խոսքերն էին, որ ինձ այսպես մղեցին
Պանծացնելու այն պաշտպանին հավատի.

Դրանից էլ այս ընկերներս հրճվեցին»։

Երգ տասներեքերորդ


Ով ուզում է տեսածըս լավ ըմբռնել
(Եվ մինչ պատմում եմ ես, պատկերը դրա
Թող աշխատի իր մտքում լավ քանդակել),

Պատկերացնի թող տասնևհինգ վառ աստղեր,
Որ երկինքը լուսավորեն շողերով
Եվ թափանցեն օդի միջով մթաստվեր.

Պատկերացնի թող այն Սայլակը, որին
Մեր երկնքի տարածությունը բավ է
Պտտացնելու օր ու գիշեր իր քեղին.

Պատկերացնի թող բերանն այն եղջյուրին,
Որի ծայրը այն առանցքին է հասնում,
Որի շուրջ է դառնում ոլորտն առաջին.

Եվ որ նրանք կկազմեն երկու, աստղախումբ,
Ինչպես այն, որ կազմեց դուստրը Մինովսի,
Երբ նա զգաց մահվան սարսուռը ընդհուպ.

Եվ զուգորդեն շողերն իրենց լուսարձակ,
Բայց երկուսն էլ պտույտ գործեն այն ձևով,
Որ ընթանա մեկը դանդաղ, մեկն արագ.

Եվ պատկերն այս կտար աղոտ գաղափար
Այն լուսավոր պսակների մասին զույգ,
Որ պտտվում էին իմ շուրջ մեղմաբար.

Զի դա այնքան գերիվեր է մեր մտքից,
Որքան ընթացքն արագաշարժ երկնքի
Գերիվեր է Քիանայի հոսանքից։

Այնտեղ չէին երգվում Բաքոսն ու Պեան,
Այլ խորհուրդը աստվածության եսանձնյա
Ու խորհուրդը աստվածորդու մարդացման։

Եվ երբ երգերն ու պարերը վերջացան,
Այն սրբազան լույսերը մեզ նայերին
Եվ զգացին մի խնդություն աննման։

Այն լուսաշող հոգին, որ ինձ պատմել էր
Սխրալի կյանքն աստվածասեր աղքատի,
Լռությունը խզեց հոգվոց համասեռ

Ու բարբառեց. «Քանի որ ես լուծել եմ
Քո մի հարցը, ապա իմ սերը անշեջ
Ինձ մղում է, որ մյուս հարցդ էլ քեզ պարզեմ։

Դու կարծում ես, որ նախահայրը, որի
Կողը հանվեց ստեղծելու այն կնոջ,
Որի քիմքը շատ թանկ նստեց աշխարհին,

Եվ այն մյուսը, որ, քավության ծարավի,
Մարդկանց համար այնպես խոցվեց ու տանջվեց,
Որ ամեն մեղք թեթևացավ հիրավի,

Ստացել են ամենակալ Արարչից
Իմաստության ու գիտության այնքան լույս,
Որքան կարող է ընկալվել մարդկանցից։

Ջերմանում ես ուստի խոսքից իմ ասած,
Թէ չի ծնվել դեռ նմանը այն հոգու,
Որ հինգերորդ լույսի մեջ է պարփակված։

Արդ լսիր ինձ, և քեզ հայտնի կլինի,
Որ քո կարծածն ու իմ ասածը մեկ են,
Ինչպես մեկ է կենտրոնը նույն շրջանի։

Ինչ որ մեռնում է և ինչ որ չի մեռնում,
Անդրադարձված ցոլքն է միայն այն մտքի,
Որ Տերը մեր սուրբ սիրով է հղանում.

Զի Լույս-Միտքը, որը բխում է հավետ
Լուսատուից և միացած է նրա
Ու իրենց հետ եռյակ կազմող Սիրո հետ,

Իր բարությամբ ցոլանում է անդադար
Երկնաբնակ գոյակների մեջ իննյակ,
Ինքը մնալով միշտ անբաժան, միատարր։

Այնտեղից նա շողարձակում է ներքև
Երկինքների ոլորտներով, ի վերջո
Ստեղծում է միայն գոյեր կարճատև,

Իսկ գոյերն այդ գոյերն են այն երկրային,
Որ մերթ սերմով և մերթ առանց մի սերմի
Ստեղծվում են շարժմամբ գնդոց երկնային։

Նրանց նյութն ու ազդեցությունն երկնքի
Միակերպ չեն, ուստի ամեն գոյի մեջ
Այլապես է շողում ցոլանքը Մտքի։

Ահա ինչու համանման ծառերից
Ստացվամ են հաճախ տարբեր պտուղներ,
Ինչպես տարբեր մտքեր՝ նման մարդկանցից։

Եթե նյութը կերտված լիներ անթերի,
Եվ երկինքը ամբողջ ուժով ներգործեր,
Լիակատար կլիներ կազմն իրերի։

Բայց բնությունն այն թերի է պատրաստում,
Ճիշտ ինչպես այն արվեստագետը հմուտ,
Որ դողդոջուն ձեռքերով է աշխատում։

Իսկ երբ Ուժը, Սերը, Լույսը միացյալ
Անմիջորեն ստեղծեին էակներ,
Ապա դրանք կլինեին կատարյալ։

Այսպես եղավ անթերի ու կատարյալ
Կավահողից կերտված մարդը առաջին,
Այսպես եղավ, նա ով կույսից էր ծնյալ։

Ոչ մեկի մեջ բնությունը մարդկային
Չեղավ այնպես կատարյալ և չի լինի,
Ինչպես երկու այն անձանց մեջ վեհային։

Արդ եթե ես կանգ առնեի այս կետում,
Ապա դու ինձ կարող էիր հարցընել.
«Ինչպե՞ս եղավ նա աննման իմաստուն»։

Բայց որպեսզի անպարզը պարզ հասկանաս,
Նկատիր, թե ով էր նա և ինչ խնդրեց,
Երբ որ ասվեց՝ «Խնդրիր ինչ որ ցանկանաս»։

Իմ ակնարկից դու իմացար անշուշտ, որ
Արքա էր նա, և նա խնդրեց միմիայն
Իմաստություն, որ լինի լավ թագավոր։

Ոչ որպեսզի իմանա, թե որքան են
Շարժիչները երկինքների, կամ գիտնա
Անհրաժեշտն ու պատահականն իսկորեն։

Ոչ էլ գիտնա, թե կա շարժում նախագույն,
Թե կես ծիրում հնարավոր է գծել
Մի եռանկյուն, որ չկազմի ուղղանկյուն։

Արդ եթե դու իմ խոսքերը լավ կշռես,
Կիմանաս, որ իմաստությունն իմ հիշած
Իմաստությունն է արքայի հեռատես։

Եվ եթե իմ «Չի ծնվել»–ին դնես ուշ,
Կզգաս, որ դա արքաների մասին է,
Որոնք շատ են, բայց լավերը քիչ են հույժ։

Այս իմաստով դու ընդունիր իմ խոսքն այն,
Դա կլինի Ադամի ու Քրիստոսի
Մասին կազմած քո կարծիքի համաձայն։

Դա թող լինի քո ոտքերին միշտ կապար,
Որպեսզի դու դանդաղ, զգույշ ընթանաս,
«Այո» կամ «ոչ» չեզրակացրած վճռաբար.

Քանզի նա է հիմարագույնը մոլոր,
Ով հաստատում կամ ժխտում է հապշտապ՝
Անտեսելով նկատումները բոլոր։

Չէ՞ որ հաճախ դատողությունը հապճեպ
Մտքին դեպի սխալ ուղի է տանում,
Եվ միտումն էլ կաշկանդում է այն ստեպ։

Ավելի քան ի զուր է և անօգուտ
Ճշմարտության որոնումը այն մարդուն,
Որ որոնման արվեստին չէ խելամուտ։

Եվ բացահայտ օրինակներն են դրան՝
Պարմենիդը, Բրիսն ու Մելիսը և այլք,
Որոնք մտքով կույր զկուրայն ընթացան.

Սաբելիոսը, Արիոսն ու խենթերն այլ,
Որոնք Սուրբ Գիրքն աղճատեցին, խեղեցին,
Ինչպես սուրն է խեղում դեմքը գեղափայլ։

Մարդիկ պետք չէ հախուռն դատեն բնավին,
Նման նրանց, որ վճռում են արտի մեջ
Ցորենի գինն՝ այն չհասած տակավին։

Ես տեսել եմ մասրենին, որ ցուրտ ձմռան
Ծածկըվել է չոր ու ցցուն փշերով,
Ապա վարդով է զարդարվել վաղ գարնան։

Եվ տեսել նավ, որ հաջողակ ընթացքով
Նավարկել է ծովի վրա, բայց հետո
Ընկղմվել է նավակայքի մուտքի քով։

Թող չկարծեն սեր Մարտինոն կամ Բերտան,
Որ երբ մի գող կամ բարեգործ կտեսնեն,
Աստվածային խոր խորհուրդը կկարդան.

Զի կարող է նա բարձրանալ, սա ընկնել»։

Երգ տասնչորսերորդ


Կլոր ամանում ջուրը շարժվում է եզրից
Դեպի կենտրոն և կենտրոնից եզրը դեպ,
Նայած դրսից է նա ծեծվում, թե ներսից։

Այս պատկերը ծագեց մտքիս մեջ հանկարծ,
Հենց որ հոգին փառապսակ Թովմասի
Վերջացըրեց իր խոսքերը ինձ ուղղված։

Ապա եկավ Բեատրիչեն ի հանդես,
Դիմելով այն հոգիներին երանյալ.
«Սա պետք ունի ճանաչելու խորապես

Մի այլ կարգի ճշմարտություն նույնպես լուրջ,
Թեև նա դեռ ձեզ չի խոսում այդ մասին.
Ասեք նրան, թե այն լույսը, որ ձեր շուրջ

Ճաճանչում է, արդյոք պիտի առհավետ
Մնա ձեզ հետ, այնպես ինչպես հիմա է.
Եվ եթե դա մնալու է միշտ ձեզ հետ,

Ապա ասեք, երբ հարություն առնեք դուք
Արդյոք լույսն այղ ճաճանչավառ ու պայծառ
Ձեր աչքերին չի՞ տա կոտտանք ու տաղտուկ»։

Ինչպես մղված ցնծությունից անպատում
Նրանք, որոնք կաքավում են ընդհոլով
Ու բարձրաձայն երգակցում են ու կայթում,

Այսպես համեստ ու փութեռանդ այն հարցին
Սուրբ ջոկատը արձագանքեց նոր խինդով,
Որ նա հայտնեց երգ ու պարով ժրագին։

Ով ողբում է, թե պետք է նախ մահանալ,
Հուսկ ապրելու համար հավետ երկնքում,
Չի ճանաչում խինդը կյանքի երանյալ։

Այն անհուն և համապարփակ Էակին,
Որ ապրում ու գերագահում է հավետ
Աստվածային անձերի մեջ անմեկին,

Հոգիներն այն օրհներգեցին երեք հեղ
Այնքան անուշ, որ լսելն այն կլիներ
Արժանի վարձք արժանիքի փառահեղ։

Ամենավառ լույսից լսվեց այդ ժամին
Մի մեղույշ ձայն (որին նման էր գուցե
Հրեշտակի ձայնը ուղղված Մարիամին),

Որ ասում էր. «Որքան տևի դրախտային
Այս խնծիղը, այնքան այս լույսը մեր շուրջ
Կճաճանչի սիրո շողքով արփային։

Լույսն արդյունք է այստեղ սիրո հրայրքի,
Իսկ հրայրքը՝ աստվածության տեսության,
Տեսությունն էլ՝ գերբնական շնորհքի։

Երբ ստանանք մեր մարմիններն հարուցյալ,
Մեր անձերը ավելի փայլ կստանան
Եվ կլինեն բոլորովին կատարյալ.

Ուստի կաճի շնորհքի լույսը, որ մեզ
Պարգևել է Բարերարը գերագույն,
Լույս, որ հոգուն դարձընում է սրատես.

Եվ աճելով տեսության ուժը հոգում,
Կաճի նաև ներքին հրայրքը սիրո,
Կաճի լույսը, որ սրանից է ծագում։

Բայց կայծն ինչպես, որը հրից է բխում,
Հրին զիջում է իր լույսի ուժգնությամբ,
Այնպես որ նա սրանից թույլ է շողում,

Այսպես լույսն այս, որ մեզ պատում է համակ,
Ավելի թույլ պիտի շողա մեր մարմնից,
Որ առայժըմ դեռ թաղված է հողի տակ։

Այդ վառ լույսից մենք չենք կարող վատ զգալ,
Զի կդառնան զգայարանքը տոկուն.
Ամեն ինչի, որ կարող է հաճույք տալ»։

Ի պատասխան երկու խմբերն այնքան շուտ
«Ամեն» ասին, որ ցույց տվին բուռըն տենչ՝
Միանալու իրենց մարմնին հողամուտ

Տենչ, որ գուցե միայն իրենց համար չէր,
Այլ հայրերի, մայրերի ու այն անձանց,
Որոնց երկրում սիրել էին ջերաջեր։

Եվ ահա այն պսակների շուրջ կրկնակ
Ի հայտ եկավ մի այլ պսակ լուսեղեն
Այգաբացի հորիզոնի նմանակ։

Եվ ինչպես որ երեկոյան երկնքում
Երևում են շողեր, հազիվ առկայծող,
Որոնք որոշ և անորոշ են թվում,

Այսպես տեսա նոր հոգիներ երանյակ,
Որոնք մյուս պսակների շուրջ երկու
Ձևացըրին մի նոր ու լայն շրջանակ։

Օ՛, ճշմարիտ ճառագայթում Սուրբ Հոգու։
Ինչպես հանկարծ նա շողշողաց այնպես վառ,
Որ շլացրեց անզոր աչքերն իմ երկու։

Բեատրիչեն այնքան չքնաղ էր դառել
Ու զվարթուն, որ նրա տեսքը հիմա
Ես չեմ կարող հիշողությամբ պատկերել։

Երբ շլացած աչքերս նորից բացվեցին,
Տիրուհուս հետ փոխադրված ինձ տեսա
Նոր բարձրադիր մի երկնքում բերկրածին։

Իմ համբարձման անդրադարձա ես իսկույն՝
Ի շնորհիվ փայլատակման նոր երկնի,
Որ ինձ թվաց արտասովոր շառագույն։

Ամբողջ սրտով ու բարբառով բոլորի
Ես հայտնեցի իմ գոհությունն Աստուծո,
Որ դարձրել էր ինձ արժանի նոր շնորհի։

Դեռ իմ սրտի ուղերձը չէր վերջացել,
Երբ զգացի, որ իմ դիմումը նրան
Ընդունելի և հաճելի էր անցել.

Քանզի երկու շեղերի մեջ հրեղեն
Երևացին լույս հոգիներ այնքան վառ,
Որ գոչեցի. «Հելիոս, ինչքա՜ն շքեղ են»։

Ինչպես մեծ ու փոքր աստղերով կետկիտված
Ծիր Կաթինը ճերմակ մի շերտ է կազմում,
Որի բնույթն իմաստնոց չէր պարզըված,

Այսպես Հրատում այն շողերը կրկնաշար
Կազմում էին Խաչի նշանն հարգելի,
Որի թևերն իրար էին հավասար։

Հիշողությունն աստ հաղթում էր հանճարին,
Զի Քրիստոսն էր խաչին շողում այնպես վառ,
Որ նման բան ես չեմ տեսել տակավին։

Բայց ով սիրով հետևում է Քրիստոսին,
Կների ինձ, որ ես թերի եմ պատմում,—
Նա կտեսնի այդ լուսափառ Քրիստոսին։

Խաչի աջից դեպ ձախ, վերից դեպի վար
Շարժվում էին լայս հոգիներ ու միմյանց
Հանդիպելիս շողում էին վառ ի վառ։

Այսպես, հաճախ երևում են օդի մեջ
Ուղիղ և ծուռ, արագ, դանդաղ, երկար, կարճ
Մարմինների հոծ մասնիկներ փոդվողէջ,

Որ լողում են լուսանցքների մեջ փեղկի,
Որ արևից պաշտպանվելու համար մարդ
Հորինել է ճարտարությամբ իր մտքի։

Նվագն ինչպես մի տավիղի կամ վինի
Դուրեկան է հնչում մինչև իսկ նրան,
Ով ծանոթ չէ մեղեդիին նրբենի,

Այսպես խաչի վրա խմբված լույսերից
Մի համերգ էր լսվում քաղցր ու առինքնող,
Թեև չէի բան հասկանամ բառերից։

Ես իմացա, որ դա օրհներգ էր գովքի,
Երբ ինձ հասան բառերն «Ելիր» և «Հաղթիր».
Բայց չիմացա ամբողջ խոսքերն օրհներգի։

Ես լսեցի այդ օրհներգը թովչանքով.
Ոչ մի հաճույք չեմ զգացել մինչև այդ,
Որ ինձ կապեր այնքան քաղցըր կապանքով։

Գուցե լեզուս անչափ հանդուգն է հնչում,
Ետ դասելով հմայքն աղվոր աչքերի,
Որոնց մեջ են իմ երազները հանգչում։

Բայց ով խորհի, որ վերելքին զուգընթաց
Դրոշմն ամեն գեղեցկության աճում է,
Իսկ ես այստեղ չէի աչքերն այն դիտած,

Կների, որ չեմ մեղադրում ինքըս ինձ,
Քանզի անեմ արդարացում դրանում.
Չի բացառվում այստեղ հաճույքը անբիծ,

Այլ գնալով ավելի ջինջ է դառնում։

Երգ տասնհինգերորդ


Բարի կամքը, որ երևում է արդար
Ցանկության մեջ, այնպես ինչպես կամքը վատ
Երևում է ցանկության մեջ խելագար,

Լռեցըրեց քնարի ձայնն հաճելի,
Կանգնեցնելով լարերը այն սրբազան,
Որոնք լարվել էին ձեռքով Բարձրյալի։

Կարո՞ղ էին արդար հայցին խուլ մնալ
Էակներն այն, որ լռեցին միաձայն՝
Կարենալու համար իղձերս իմանալ։

Արդար է, որ հավետ տանջանք կրի նա,
Ով որ ի սեր սին ու պատիր բաների՝
Ճշմարիտ ու արդար սիրուց կուծանա։

Ինչպես խաղաղ ու անապակ գիշերով
Մերթ սահում է հանկարծ մի բոց վառվռուն,
Ստիպելով թարթել աչքերը վութով,

Ասես աստղ է, որը իր տեղն է փոխում,
Թեև այնտեղ, ուր այն բոցը երևաց,
Բան չի պակսում և նա էլ հետք չի թողնում,—

Այսպես խաչի աջակողմյան բազուկից
Մինչև ներքև սահեց մի լույս հանկարծույն,
Որ շողշողաց ու ճաճանչեց խաչին կից։

Վար սահելիս չբաժանվեց նա խաչից,
Այլ լույսերի միջով անցավ ու շողաց,
Ինչպես հուրը ալաբաստրի ետևից։

Այսպես սիրով վառվեց ոգին Անքիսի,
Ինչպես մեր մեծ Մուսան է մեզ հավաստում,
Երբ նկատեց որդան դաշտում Եղիսի։

«Ո՛վ իմ զարմիկ, գերաշնորհ դու հոգի,
Որի՞ համար, ինչպես ահա քեզ համար,
Երկու անգամ բացվում է դուռն երկնքի»,—

Ասաց լույսն այն. և ես նրան նայեցի,
Ապա հայացքն իմ ուղղեցի տիրուհուս,
Եվ երկուսից էլ հիացած մնացի։

Զի տիրուհուս դեմքը այնպես էր փայլում,
Որ ինձ թվաց, թե գտնվում էի ես
Երանության դրախտային բարձունքում։

Իսկ այն հոգին, որ իմ ուշքն էր գրավել,
Իր խոսքերին հոդեց խոսքեր այնպես խոր,
Որ ես ոչինչ չէի կարող ըմբռնել։

Նա մութ մնաց ոչ թե դիտմամբ, այլ հարկից,
Զի այդ պահին մտքի խոյանքը նրա
Գերիվեր էր մահկանացու մեր մտքից։

Երբ թուլացավ թափը մտքի վերացման
Եվ ցածրացան նրա խոսքերը մինչև
Աստիճանը մեր մարդկային ըմբռնման,

Այսպես եղավ առաջին բանն իմ լսած.
«Օրհնյալ լինես, Աստված միակ ու երրյակ,
Որ զարմիկիս հանդեպ եղար ողորմած»։

Ապա հարեց. «Որդյակ, սրա շնորհիվ,
Որ քեզ թևեր տվեց երկինք ելնելու,
Դու գոհացրիր քեզ տեսնելու իմ ազնիվ

Ու հին տենչը, որը ծագեց իմ հոգում,
Երբ կարդացի այն մատյանը մեծադիր,
Ուր գրվածը անջնջելի է մնում։

Դու գիտես, որ քո խոհերն ինձ են հասնում
Նախավորից, ինչպես թվերը բոլոր
Միավորի ճանաչումից է ծագում։

Եվ սակայն դու ինձ չես հարցնում, թե ով եմ,
Որ ավելի քան հոգիներն այս բոլոր,
Քո աչքերին երևում եմ խնդադեմ։

Դա իրավ ես, քանզի այստեղ ամեն ոք
Նայում է այն Հայելու մեջ ցոլացիկ,
Ուր ամեն միտք երևում է նախօրոք։

Բայց որպեսզի իմ սերը սուրբ ու վճիտ,
Որով այրվում ու պապակում եմ հավետ,
Ավելի լավ գոհացում տա քո տենչիդ,

Թող քո ձայնը վստահ, ազատ, անվարան,
Արտահայտի բաղձանքը և հարցը քո,
Որոնց համար ունեմ պատրաստ պատասխան»։

Այնժամ դեպի Բեատրիչեն դարձա ես.
Նա հասկացավ ու սիրալիր ժպիտով
Ինձ թույլ տվեց արտահայտվել փութապես։

Եվ խոսեցի այսպես. «Հենց որ դուք տեսաք
Առաջնագույն հավասարին, ձեր հոգում
Զգացումն ու միտքը դարձան հավասար։

Արև-Աստված, որ իր ջերմով ու լույսով
Ձեզ ջերմացրել, լուսավորել է այդպես,
Այդ երկուսն էլ իր մեջ ունի նույն չափով.

Բայց մարդկանց մեջ, ձեզ լավ հայտնի պատճառով,
Կամենալն ու կարենալը զուգորդ չեն
Եվ չեն թռչում հանգիտազոր թևերով։

Ես այդ բանը ինքըս անձամբ եմ զգում,
Եվ հայրաբար ընդունելուդ համար ինձ
Երախտիքըս միայն սրտով եմ հայտնում։

Այս մանյակը պճնող գոհար կենդանի,
Թախանձագին խնդրում եմ քեզ ես հիմա,
Որ դու դարձնես ինքնությունըդ ինձ հայտնի»։

«Ես արմատդ եմ, ո՛վ իմ ընձյուղ թանկագին,
Որին այնքան սիրով էի սպասում»,–
Այսպես սկսեց պատասխանել այն հոգին։

Այնուհետև ասաց. «Նա որ քեզ տվեց
Ազգանունըդ, և որ դարից ավելի
Քավարանի նախագոտում պտտվեց,

Իմ որդին էր և քո մեծ պապն հարազատ.
Եվ պետք է որ նրա տանջանքը երկար
Դու կրճատես քո գործերով գթառատ։

Ֆլորենցիան, հին պարսպով շրջափակ,
Ուր ժամատան զանգերն էին ղողանջում,
Ապրում էր հար խաղաղ, համեստ, անապակ։

Նա չգիտեր ոչ մանյակներ, զարդեր ճոխ,
Ոչ հանդերձներ, ապարոշներ զարդարուն,
Ոչ գոտիներ անձը պճնող, պաճուճող։

Չէր վախենում հայրն աղջկա ծնունդից,
Քանզի չէին անցնում օժիտ ու հասակ
Ամուսնության համար պատշաճ սահմանից։

Մարդաթափուր տներ չէին գտնվում,
Եվ դեռ չկար Սարդանապալ, որ ցույց տար,
Թե ինչեր են խուլ սենյակում կատարվում։

Ուչելլատոն Մոնտեմալից չէր անցել,
Իսկ հիմա, որ գերազանցում է շուքով,
Կանցնի նրան և անկամով անարգել։

Բելլինչոնե Բերտին շքեղ չէր հագնում,
Իսկ նրա կինն հայելու մոտ անդադար
Երեսներն իր չէր շպարում ու ներկում։

Նեռլիներն ու Վեկկիները մեծագով
Իրենց կաշվե պարզ հագուստով գոհ էին,
Իսկ կանայք էլ՝ իրենց թելով, իլիկով։

Երջանիկներ։ Ամեն մեկը իր տեղում
Ապահով էր մի շիրիմով, և ոչ ոք
Ֆրանսիայի համար տուն-տեղ չէր թողնում։

Հարսն հսկելով օրորոցին մեղմօրոր
Քնացնում էր մանկան լեզվով մանկական,
Որ կազմում է միշտ հրճվանքը հորն ու մոր։

Տատն հյուսելով՝ ընտանիքին մի առ մի
Պատմում էր հին առասպելները շրջող
Տրոյայի, Ֆիեզոլի ու Հռոմի։

Այն ժամանակ մի Լապո կամ Չանգելլա
Տեսնելն անշուշտ զարմանալի կթվար,
Ինչպես հիմա Կինկիննատ կամ Կոռնելիա։

Այս կենցաղում խաղաղիկ ու գեղեցիկ,
Այս ապահով ընկերային վիճակում,
Այս համայնքում բարեբախտիկ ու քաղցրիկ

Ինձ կյանք տվեց մայրըս ծանըր երկունքով,
Եվ ապա ձեր եկեղեցում հինավուրց
Կաչչագուիդա անունն առա կնունքով։

Մորոնտոն ու Էլիսն եղան ինձ եղբայր.
Ես Պադոսի հովտից վերցրի իմ կնոջ,
Որից եկավ քո ազգանունն ուղղաբար։

Ծառայեցի ապա կայսըր Կոնրադին,
Նա ինձ տվեց ասպետության աստիճան,
Հավանելով իմ գործերը սխրագին։

Ես նրա հետ կռվեցի այն վատշվեր
Կրոնի դեմ, դավանողները որի
Պապի մեղքով իրավունքն են խլում ձեր։

Անդ ընկնելով ձեռքից ցեղի ամբարիշտ,
Ես հրաժեշտ տվի այն սուտ աշխարհին,
Որի սիրուց հոգիներ են պղծվում միշտ,

Եվ հասա այս խաղաղությանն երկնային»։

Երգ տասնվեցերորդ


Ո՛վ սնոտի ազնվություն մեր արյան,
Եթե քեզնով պարծենում են աշխարհում,
Ուր մեր սերը խեղաթյուրվում է այնքան,

Ամենևին չեմ զարմանա այդ բանից.
Զի երկնքում, ուր միտումը չի խեղվում,
Ես էլ մի պահ հպարտացա դրանից։

Դու նման ես շուտ կարճացող լոդիկի.
Եվ եթե դու չնորոգվես օր առ օր,
Ժամանակի մկրատը քեզ կկտրի։

Այնժամ խոսել սկսեցի ես «դուք»–ով,
Որ գործածվեց նախ և առաջ Հռոմում,
Բայց գործածվեց նվազ երկար տևանքով։

Բեատրիչեն, որ քիչ հեոու էր կանգնած,
Ժպտաց, ինչպես նա, ով հազաց, երբ տեսավ
Ջինեվրայի առաջին մեղքը գործած։

Ես ասացի. «Դուք իմ հայրն եք թանկագին,
Դուք ինձ ներքին ուժ եք տալիս խոսելու,
Դուք ինձ շատ եք բարձրացնում իմ աչքին։

Հոգիս այնքան երջանկությամբ է արբշիռ,
Որ լավ է, որ չի բեկվում ու փշրվում
Հորձանքի տակ իր ցնծության ծայրալիր։

Արդ ասացեք, ո՛վ նախահայր իմ քաղցրիկ,
Ովքե՞ր էին ձեր նախնիներն հինավուրց,
Ե՞րբ ծնվեցիք և մանկությանն անցկացրիք։

Այն ժամանակ փարախը սուրբ Հովհաննի
Որքա՞ն էր, և որո՞նք էին նրա մեջ
Գերդաստաններն ամենամեծ ու հայտնի»։

Ինչպես հուրը սաստկանում է հողմերից,
Այսպես տեսա, որ շողյունը այն հոգու
Ուժեղացավ իմ փաղաքշող խոսքերից։

Նա իմ աչքին դարձավ անչափ գեղեցիկ,
Եվ ավելի քաղցր ու քնքուշ մի ձայնով,
Սակայն ոչ մեր բառուբանով ընթացիկ,

Ասաց. «Ողջոյն ավետելու օրվանից
Մինչև, օրն այն, երբ մայրըս, որ սուրբ է արդ,
Բեռնաթափվեց և ազատվեց ինձանից,

Այս աստղը հինգ հարյուր ութսուն անգամներ
Վերադարձավ նոր ի նորո շողալու
Թաթերի տակ իր Առյուծի զուգընկեր։

Իմ նախնիքն ու ես ծնվել ենք այն տեղում,
Որ գտնվում է թաղի մեջ հինավուրց,
Ուր տարեկան ձիարշավներ են լինում։

Նախնյացս մասին այսքան կարող եմ ասել.
Թե նրանք ով և որտեղից են եկել՝
Ավելի է հարմար լռել, քան խոսել։

Մարսից մինչև Բատիստ թիվը այն անձանց,
Որ զենք կրել կարող էին, կազմում էր
Մեկ հինգերորդն հիմա ապրող բնակչաց։

Բայց քաղաքը, որ արդ խառն է Ֆիգգինից,
Չերտալդոյից, Կամպից եկած մարդկանցով,
Այն ժամանակ զերծ էր ամեն խառնուրդից։

Լավ կլիներ, որ այդ մարդիկ լինեին
Ձեզնից անջատ, և Գալուցցոն ու Տիեսպիան
Գտնվեին ձեր հեռավոր սահմանին,

Քան լինեին ձեր մեջ, և դուք տանեիք
Ագուլյացու կամ Սինյացու պես մարդկանց,
Որ անում են խարդախության ու կեղծիք։

Եթե ճամփից շեղված դասը հոգևոր
Կայսեր հանդեպ ժանտկեն մորու չլիներ,
Այլ ազնիվ ու բարի լիներ նման մոր,

Ապա նա, ով հարստացել է փողով,
Կաճապարեր վերադառնալ Սեմիֆոնտ,
Անդ ուր պապն իր ման էր գալիս մաղախով։

Մոնտեմուռլոն դեռ կլիներ Կոմսերին.
Չերկիները կմնային Ակոնում,
Բոնդելմոնտիք էլ Գրիեվում հովտային։

Տարբեր տեսակ մարդկանց անվերջ խառնուրդից
Սկսեց քաղաքն այլասերվել ու տուժել,
Ինչպես մարմինն է տուժում խառն ուտեստից։

Եվ կույր ցուլը ավելի շատ է ընկնում,
Քան կույր գառը, և շատ հաճախ սուրը մեկ
Հինգ սուրերից ավելի լավ է կտրում։

Եթե գիտնաս թե, Ուրբիսալն ու Լունին
Ինչպես կորան և թե ինչպես են կորչում
Իրենց հերթին Սինիգալյան ու Կյուզին,

Քեզ չի թվա արտասովոր ու նոր բան
Լսելը, թե ազգատոհմեր են կորչում,
Զի քաղաքներն անգամ անեն մի վախճան։

Ինչ որ ձերն է, կրում է սաղմը մահվան,
Ինչպես և դուք, թեև այդ չի երևում
Ամեն բանում, զի կարճ է կյանքը մարդկանց։

Եվ ինչպես որ լուսնի երկինքը ծածկում
Ու բացում է ծովափերը փոխնիփոխ,
Այսպես Բախտն էլ Ֆլորենցիան է դարձնում։

Մի զարմանար հիմա, ինչ որ ես կասեմ
Մեծատոհմիկ ֆլորենտացոց մասին հին,
Որոնց համբավն արդեն դարձել է նսեմ։

Տեսա Ուգի, Ալբերիկի, Օրմաննի,
Կատելլինի, Ֆիլիպպի և Գրեչի
Տոհմերն ընկած, որոնք էին անվանի։

Սանելլա և Արկա հին ու մեծարգի
Տոհմերի հետ տեսա տոհմերը նաև
Սոլդանյերի, Արդինգի և Բոստիկի։

Դարպասի մոտ,— ուր ապրողներն այժմյան
Այնքան նենգ ու դրուժան են, որ շուտով
Կհասցնեն նավը իսպառ կործանման,—

Մի ժամանակ ապրում էին Ռավինյանք,
Որոնցից է սերել հայտնի կոմս Գուիդոն
Եվ նրանք, որ անվանվեցին Բելլինչյանք։

Պրեպանց տոհմը կառավարել լավ գիտեր,
Իսկ Գալիգայք իրենց տան մեջ ունեին
Սրի ոսկե դաստապաններ ու կոթեր։

Մեծազոր էր Պիլյանց տոհմը, մեծ էին
Ջոկիք, Գալլիք, Սակկետտիք և Ֆիֆանտիք,
Եվ նրանք, որ կեղծից ամոթ զգացին։

Այն, բունն, ուրկից ծնունդ առան Կալֆուչչիք,
Ամրապինդ էր, բազմած էին բարձրագահ
Աթոռներին՝ Արիգուչչիք ու Սիձիք։

Օ ի՛նչ հզոր էին նրանք ու հարգի,
Որոնք հիմա կործանված են, և ինչքան
Ֆլորենցիան շենցրին գնդերը ոսկի.

Այսպես շենցում էին նախնիքը նրանց,
Որոնք հիմա հենց որ ժամն է դատարկվում,
Հավաքվում ու խրախճանում են անսանձ։

Ժպիրհ տոհմը, որ ետևից փախչողի
Ժանտանում է և գառան պես հեզանում
Հանդեպ ատամ կամ քսակ ցույց տվողի,

Բարձրանում էր իր ստորին վիճակից.
Բայց Ուրերտին Դոնատոյին դուր չեկավ,
Որ աներն իր դարձավ նրանց ազգակից։

Կապոնսակկոն եկել ընկել էր Շուկան
Ֆիեզոլից. քաղաքացի էին լավ
Դարձել նաև Ինֆանգատոն ու Ջուդան։

Տարօրինակ, բայց ստույգ բան քեզ ասեմ.
Քաղաքամուտ մի դուռը հին պարսպի
Անվանվել է Պերա տոհմիցը նսեմ։

Ով կրում է զինանշանը գողտրիկ
Մեծ բարոնի (որի անունն հիշվում է
Սուրբ Թովմասի տոնական օրն երջանիկ),

Նրանից է ասպետություն ստացել,
Թեև նա, որ ոսկերիզով այն պատեց,
Ժողովուրդի հետ է այսօր միացել։

Ծաղկում էին Իմպորտունիք, Գալտրոտտիք,
Եվ Բորգոյում նրանք հանգիստ կապրեին,
Եթե երբեք չունենային նոր դրացիք։

Այն տոհմը, որ փորձանք բերեց ձեր գլխին՝
Արդարացի իր զայրույթի պատճառով,
Եվ վերջ դրեց հաշտ ու խաղաղ ձեր կյանքին,

Յուրայնոց հետ հարգըված էր բոլորից։
Ո՛վ Բոնդելմոնտ, ինչո՞ւ այլոց դրդումով
Փախուստ տվիր հարսանեկան հանդեսից։

Ով տխուր է, հիմա, հրճվանք պիտ զգար,
Եթե Էմա գետում խեղդված լինեիր,
Երբ առաջին անգամ քաղաք դու եկար։

Բայց հարկ է, որ մի զոհ աներ Ֆլորենցիան
Հին Կամուրջը պահող Մարսի բեկորին,
Երբ օրերն իր խաղաղության վերջացան։

Այս և սրանց նման ուրիշ տոհմերով
Ֆլորենցիան իմ ժամանակ ապրում էր
Բոլորովին անդորր, անցավ, անխռով։

Ժողովուրդը այնքան փառքով էր օծված
Այն ժամանակ, որ շուշանը նիզակի
Ծայրով երբեք գլխիվայր չէր շուռ տրված,

Ոչ էլ կարմրած կռիվներից քաղաքի»։

Երգ տասնյոթերորդ


Ինչպես եկավ Կլիմենի մոտ, անհանգիստ,
Ստուգելու իր լսածը իր մասին
Նա՝ ով որդվոց հար անց հանդեպ, դարձրեց խիստ,

Այսպես էի ես, և այսպես հասկացված
Իմ տիրուհուց և սրբազան այն հոգուց,
Որ քիչ առաջ ինձ համար էր տեղ փոխած։

Այնժամ ասաց ինձ տիրուհիս հոգածու,
«Արտահայտիր քեզ այրող միտքը, այնպես,
Որ դա լինի հայտարարը քո հոգու,

Ոչ վասնզի դա անհայտ է մեզ համար,
Այլ որպեսզի վարժվես խոսել դա այնպես,
Որ լսողը գոհացում տա քեզ հոժար»։

«Ո՛վ նախահայր, դու այնքան ես իմաստուն,
Որ ինչպես մարդ տեսնում է, որ չի կարող
Եռանկյան մեջ մտնել երկու բթանկյուն,

Այնպես տեսնում ես դու դեպքերն ապագա,
Նայելով այն հավերժական Կետի մեջ,
Որտեղ բոլոր ժամանակներ են ներկա։

Վիրգիլի հետ մինչ բարձրաճում էի ես
Քավարանի մաքրագործող լեռն ի վեր,
Եվ ցածրանում Դժոխքն ի վար տանջակեզ,

Իմ ապագա կյանքի մասին լըսեցի։
Ծանըր խոսքեր, թեև ես միշտ պատրաստ եմ
Ընդդեմ բախտի ամեն տեսակ հարվածի.

Ուստի և, ես կցանկայի իմանալ,
Թե ինչպիսի չար բախտ է ինձ սպասում.
Նախատեսված նետին հեշտ է չիմանալ»։

Այսպես ահա ես ասացի լույս հոգուն,
Եվ ինչպես որ Բեատրիչեն էր ուզել,
Ես պարզեցի նրան խռովքն իմ թաքուն։

Ոչ խոսքերով մանվածո ու մթիմաստ,
Որոնցից էլ, նախքան մահը Քրիստոսի,
Խաբվում էին հեթանոսներն, անզգաստ,

Այլ հստակ ու որոշակի խոսքերով
Պատասխանեց ինձ իմ հայրը սիրասուն,
Որ պատած էր բերկրազվարթ իր լույսով.

«Որևէ դեպք, որ տեղի, է ունենում
Ձեր աշխարհում նյութական ու երկնային,
Հավերժ Մտքին կանխավ հայտնի է լինում,

Բայց անհրաժեշտ, նա չի դառնում դրանից,
Ինչպես նավի ընթացք չի որոշվում
Նրան դիտող ու հետևող հայացքից։

Այդտեղից էլ երևում է իմ աչքին
Տեսլապատկերը քո կյանքի ապագա,
Ինչպես տաղվից ձայնն է հասնում ականջին։

Ինչպես մեկնեց Հիպպոլիտը Աթենքից
Իր մորուի սադրանքների պատճառով,
Այսպես պետք է դու հեռանաս Ֆլորենաից։

Քո ոսոխներն այդ են ուզում ու փնտրում,
Եվ այդ շուտով կիրագործեն հենց այնտեղ,
Ուր Քրիստոսին ամեն օր են վաճառում։

Եվ, ինչպես միշտ, ամբողջ մեղքը կընծայվի
Տուժող կողմին, բայց պատիժը վերահաս
Ճշմարտության վկայություն կլինի։

Դու կթողնես քեզ սիրելի տեղ ու տուն
Եվ հայրենիք, և մեծագույն ցավն է դա,
Որ աքսորը միշտ պատճառում է մարդուն։

Դու կիմանաս, թե ինչ դառն է ու նզով
Հացն օտարի, և թե ինչքան է դժվար
Ելնել, իջնել օտարների սանդուղքով։

Բայց այն, ինչ որ քեզ կճնշի ծանրապես,
Կլինի այն ընկերությունը հիմար,
Որի հետ դու աքսորի մեջ կլինես։

Անմտությունն ու խոլությունը նրանց
Դու լավ գիտես, բայց ոչ թե դու, այլ նրանք
Կջախջախեն շուտով քունքերը յուրյանց։

Նրանք գործքով կապացուցեն հայտնապես,
Որ անբան են, և քեզ պատիվ կլինի,
Որ կազմել ես կուսակցություն ինքըդ քեզ։

Քո առաջին ապաստանը աքսորում
Քեզ կտա այն մեծահոգի Լոմբարդցին,
Որ սանդուղքի վրա արծիվ է կրում։

Նա կվարվի քեզ հետ այնքան բարեհաճ,
Որ, հակառակ ուրիշների արածի,
Քեզ կաջակցի քո խնդրելուց դեռ առաջ։

Դու նրա հետ տեսնելու ես և նրան,
Ով ծնվելիս այնքան ազդվեց այս աստղից,
Որ գործերն իր նշանավոր կդառնան։

Նա փոքրության համար դեռ չի նկատվել.
Զի տակավին երկինքները նրա շուրջ
Ընդամենը ինն տարի են պտտվել։

Բայց Գասկոնցին դեռ չխաբած Հենրիկին,
Նա ցույց կտա նշաններն իր մեծ հոգու,
Քամահրելով փողն ու գանձերը անգին։

Վեհանձնությամբ այնքան աչքի նա կընկնի,
Որ մինչև իսկ թշնամիները նրա
Այդ չեն կարող պահել ծածուկ ու գաղտնի։

Դու հույս դիր այդ անձի վրա փառապանծ.
Նրա շնորհիվ վիճակները կփոխվեն
Թե չքավոր և թե հարուստ շատ մարդկանց։

Այս բոլորը քո մտքի մեջ թող մնա,
Բայց մի խոսիր...»— և ինձ հայտնեց դեռ բաներ,
Որ լսողը երբևէ չէր հավատա։

Ապա հարեց. «Որդի, ահա սրանք են
Մեկնությունը քեզ հայտնված խոսքերի.
Ահա դավերն, որ ոչ շատ անց կգործվեն։

Բայց մի ատիր համերկրացոց քո դաժան,
Զի դու կապրես ապագայում այնքան դեռ,
Որ կտեսնես նրանց պատիժը արժան»։

Երբ հասկացա, որ այն հոգին սրբազան
Վերջացրել էր հյուսվածքը իր խոսքերի,
Որոնց հենքը տվել էի ես նրան,

Սկսեցի խոսել նման այն անձի,
Որ ընկնելով անձկության մեջ դիմում է
Ազնիվ մարդու խորհուրդներին խելացի.

«Տեսնում եմ, հայր, թե ժամանակը ինչպես
Սպառնալից վազում է իմ ետևից,
Որպեսզի ինձ հարված հասցնի ծանրապես։

Արդ լավ է, որ խոհեմությամբ ես զինվեմ,
Որպեսզի, երբ հայրենիքից զրկեն ինձ,
Իմ սրտի մոտ այլ բաներից չզրկվեմ։

Հավետ, տխուր ու ցավատանջ աշխարհում
Եվ այն լեռում, որի ծայրից տիրուհիս
Ինձ բարձրացրեց, և այս ու այն երկնքում

Ես իմացա բաներ, որոնք եթե ես
Մարդկանց պատմեմ, ապա դրանք շատերին
Կդառնացնեն ու կգրգռեն մեծապես.

Իսկ եթե ես ճշմարտությունը ծածկեմ,
Վախենում եմ, որ սերնդոց մեջ գալիք
Իմ անունը և համբավը կկորցնեմ»։

Լույսը, որով պարուրված էր, հիրավի,
Գանձն իմ գտած, նախ սկսեց շողշողալ,
Զերթ հայելին՝ ճաճանչներից արևի։

Ապա ասաց. «Նա, ում խիղճն է անհանգիստ
Իր կամ այլոց ամոթալի գործերից,
Հարկավ կազդվի, քո խոսքերից դառն ու խիստ։

Բայց դու հայտնիր, համարձակ ու ճշտորեն,
Ինչ որ տեսար ա լսեցիր քո ճամփին.
Թող որ մարդիկ քորեն, որտեղ բոր ունեն։

Քո խոսքերը սկզբնապես կնեղեն,
Բայց երբ դրանք լավ յուրացվեն մարդկանցից,
Կենսապարար սննդանյութ կլինեն։

Թող քո ձայնը հնչի ինչպես փոթորիկ,
Եվ հարվածի գագաթները բարձրագույն,
Իսկ թեզ համար դա պատիվ է ոչ փոքրիկ։

Խորհիր, որ քեզ ցույց տրվեցին երկնքում,
Լեռան ճամփում և անդնդում ցավալի
Լոկ այն անձինք, որոնք հայտնի են երկրում.

Զի լսողը չի համոզվի խոսքերից,
Եթե երբեք օրինակները վերցվեն
Անհայտ ու մութ դեմքերից ու դեպքերից,

Եվ կամ եթե փաստարկները որոշ չեն»։

Երգ տասնութերորդ


Այնժամ սուզվեց երանելի այն հոգին
Խոհերի մեջ, իսկ իմ խոհերը շփոթ
Խառնվել էին իմ հույզերին դառնագին։

Եվ տիրուհիս, որ ուղեկցում էր ինձ միշտ,
Ասաց— «Դու քեզ հանգիստ պահիր, քանզի մենք
Մոտն ենք նրան, ով մեղմում է ամեն վիշտ»։

Ես շուռ եկա նրա ձայնին ջերմ ու նուրբ.
Զանց եմ առնում նկարագրել լույսն այն վառ,
Որ ցոլում էր աչքերի մեջ նրա սուրբ.

Ոչ թե միայն լեզուս անզոր է դրան,
Այլև ուղեղս այն չի կարող պատկերել,
Եթե չօգնի մի գերբնական ուժ նրան։

Ես այդ մասին լոկ կարող եմ ասել այն,
Որ նայելով իմ տիրուհուն այդ պահին,
Ազատվեցի անձկությունից ամենայն,

Մինչև որ Լույսն հավերժական գեղեցկի,
Որ ուղղակի ցոլանում էր նրա մեջ,
Անդրադարձավ և իմ վրա մեղմակի։

Նա ինձ ժպտաց ու շշնջաց աղվաձայն.
«Արդ դարձիր և նորից լսիր այն հոգուն.
Դրախտի խինդն իմ աչքերում չէ միայն»։

Ինչպես երբեմն երևում է մեր դեմքին
Մի զգացում այնքան ուժգին ու ցայտուն,
Որ մատնում է մեզ այրող իղձը ներքին,

Այսպես ես այն սուրբ հոգու մեջ լուսավետ,
Որին դարձա, նկատեցի հայտնապես,
Որ ուզում էր քիչ էլ խոսել դեռ ինձ հետ։

Եվ նա խոսեց. «Այս երկնքաւմ հինգերորդ,
Որ բարձրագույն գագաթից է կյանք առնում
Եվ որ լի է երանությամբ բազմահորդ,

Ցնծում են այն հոգիները լուսային,
Որոնք երկրում այնքան եղան անվանի,
Որ շատ հարուստ նյութ կտային Մուսային։

Արդ դու դիտիր Խաչը քառյակ թևերով.
Եվ ո՛ր հոգին, որ կանվանեմ ես հիմա,
Արագ կանցնի, ինչպես շանթը ամպերով»։

Եվ հենց որ նա Հեսու անունը տվավ,
Տեսա մի լույս խաչի միջով սուրալիս.
Անունը տալն ու տեսնելըս մեկ եղավ։

Եվ Մակաբե ասելուն պես տեսա ես
Մի ուրիշ լույս, որ, խնծիղից խթանված,
Արագորեն պտտվում էր հոլի պես։

Կառլոս Մեծ և Օռլանդ անունքը տալուն՝
Աչքս հետևեց երկու լույսի սլացքին,
Ինչպես մարդու աչքը ճայի սուրալուն։

Ապա անցան Գուլյելմոն ու Ռենուարդոն
Խաչի միջով, երևացին ինձ նաև
Դուքս Կոֆրեդն ու ասպետ Ռոբերա Գուիսկարդոն։

Հուսկ այն հոգին, որը խոսում էր ինձ հետ,
Խառնվեց մյուս հոգիներին և սկսեց
Հետներն երգել ինչպես երգիչ մի վարպետ։

Ես ուղղվեցի իմ տիրուհուն փութապես,
Որպեսզի նա մի խոսքով կամ ակնարկով
Ինձ հայտներ, թե ինչ պետք էի անել ես։

Նրա աչքերն այնքան էին վառ ու ջինջ,
Որ այդ պահին նա իր գեղով ու փայլով
Գերիվեր էր, քան իմ տեսած ամեն ինչ։

Եվ ինչպես մարդ զգում է, որ օր առ օր
Բարձրանում է բարի գործեր անելով
Եվ ապրում է ցնծություններ նորանոր,

Այսպես ի տես իմ տիրուհուն հրաշալի՝
Զգացի, որ բարձրացել եմ նոր երկինք
Եվ լայնացրել իմ պտույտը ավելի։

Եվ ինչպես որ դեմքը կնոջ ամոթխած
Կարմրից իսկույն սպիտակի է փոխվում,
Երբ նրանից ամոթի բեռն է ընկած,

Այսպես հանկարծ երկնքի գույնը փոխվեց,
Երբ դիտեցի մեղմիկ աստղը վեցերորդ,
Որ ինձ իր մեջ ընդունեց ու ընդգոգեց։

Ես տեսա այդ նոր երկնքում խնդագին
Լույսերն հոգվոց սիրո բոցով շողացող,
Որոնք տառեր էին գծում իմ աչքին։

Ինչպես ճայերն, երբ հագեցել են լիով,
Գետի ափից վեր են ճախրում սրաթև,
Մերթ շրջանակ, մերթ եռանկյուն կազմելով,

Այսպես և այն հոգիները լուսափայլ
Թռչում էին ու օրհներգում, կազմելով
Մերթ O, մերթ I, մերթ L և մերթ տառեր այլ։

Առաջ նրանք թռչում էին ու երգում,
Եվ կազմելով ապա մեկն այս տասերից,
Մի պահ անշարժ կանգնում էին ու լռում։

Ո՛վ վեհ Բեգաս, որ դարձնում ես փառապանծ
Հանճարներին, որոնք էլ քո շնորհիվ
Ձեռակերտներն հավերժացնում են մարդկանց,

Լուսավորիր ինձ քո լույսով մշտացայտ,
Որ կարենամ նկարագրել ես դրանք.
Թող քո ուժը այս տողերում գա ի հայտ։

Արդ երեսուն և հինգ տառեր կազմեցին
Լույսերը այն, և ես նրանց դիտեցի
Այն կարգով, որ երևացին իմ աչքին։

Նա սկսվեց «Diligite iustitiam»
Երկու բառով և վերջացավ հետևյալ
Երեք բառով՝ «Qui iudicatis terram»։

Ապա նրանք վերջին բառի տառում
Անշարժ կեցան, իսկ Լուսնթագն արծաթյա
Ամբողջովին ոսկեկիտված էր թվում։

Եվ ես տեսա, որ M տառի կատարին
Ուրիշ լույսեր իջան և անդ կանգ առան,
Օրհներգելով իրենց ձգող Արդարին։

Ինչպես վառված երկու փայտի բախումից
Անթվելի մանըր կայծեր են ցայտում,
Տեղիք տալով գուշակությանց միամիտ,

Այսպես M-ից անթիվ լույսեր ցայտեցին
Եվ կանգ առան ոմանք բարձըր, ոմանք ցած,
Ըստ այն կարգի, որ նշված է ամենքին։

Երբ ամեն լույս իր հատակ տեղը կանգնեց,
Ես պարզ տեսա, որ լույսերից այդ բոլոր
Մի արծիվի գլուխն ու վիզը կազմվեց։

Դա պատկերողն այն Վարպետն է անթերի,
Որից է միշտ բխում ուժն այն արարիչ,
Որ կազմում է էությունը գոյերի։

Մյուս լույսերը, որ գոհ էին երևում,
M-ից կազմված շուշանի մեջ մնալով,
Լրացրին արծվի պատկերն այս երկնում։

Ո՛վ պայծառ աստղ, գոհարներըդ վերնային
Ինձ ցույց տվին, թե քո բարի ներգործման
Արգասիքն է արդարությունն երկրային։

Արդ հայցում եմ քեզ զորություն ու շարժում
Տվող Տիրոջ, որ նա նայի այն ծխին,
Որ քո պայծառ շողյուններն է մթագնում։

Թող նա նորից խարազանի այն անձանց,
Որոնք առ ու ծախ են անում տաճարում,
Որ հրաշքով ու արյամբ է հաստատված։

Աղոթեցեք, ո՛վ երկնային ոգիներ,
Նրանց համար, որոնք շեղված են ճամփից,
Հետևելով օրինակին վատշվեր։

Մի ժամանակ սրով էին մարտնչում,
Արդ կռվում են մարդկանց հացից զրկելով,
Որ ոչ ոքի գթած Հայրը չի մերժում։

Սակայն դու, որ բանադրում ես, որ ջնջես,
Գիտցիր՝ Պետրոսն ու Պողոսը, որ մեռան
Այգու համար քո ավերակ, դեռ ողջ են։

Դու կարող ես ասել. «Այնպես սեր ունեմ
Դեպի նա, ով մենակ ապրեց ամայքում
Եվ գլխատվեց պարի համար ճոխաճեմ,

Որ ոչ Պետրոս, ոչ Պողոս չեմ ճանաչում»։

Երգ տասնիններորդ


Իմ առջևն էր, թևերը լայն բացած արդ,
Պատկերն արծվի, որ կազմըված էր հիշյալ
Հոգվոց հույլից երանելի ու զվարթ։

Ամեն մեկը կարմիր հակինթ էր թվում,
Որտեղ ասես ցոլքն էր ընկած արևի,
Եվ այդ ցոլքը իմ աչքերին էր զարնում։

Եվ այն, ինչ ես այժմ ուզում եմ պատկերել,
Ոչ մարդու միտքն է հղացել երբևէ,
Ոչ ձայնն ասել, ոչ էլ թանաքն է գրել։

Ես տեսա և լսեցի իսկ, թե ինչպես
Արծվի կտուցն արտաբերեց «ես» և «իմ»։
Թեև մտքում «մենք» և «մեր» էր իրապես։

«Արդարությանս ու գթությանըս համար,—
Սկսեց խոսել,— ես բարձրացա այս փառքին,
Որին հասնել լոկ ցանկությամբ չէ հնար։

Երկրում թողի ես այնպիսի հիշատակ,
Որ չարերն իսկ գովաբանում են թեև,
Բայց ինձանից չեն վերցնում օրինակ»։

Ինչպես վառված մեծաքանակ ածուխից
Դուրս է գալիս մի ջերմություն սոսկական,
Այսպես մի ձայն էր դուրս գալիս այն արծվից։

Ես ասացի. «Ո՛վ հոգիներ վեհաշուք,
Որ մշտաշող ձեր ցնծությունը ծաղկուն
Մի ձայնով եք արտահայտում միայն դուք,

Հագեցրեք արդ իմ քաղցը անհատնում,
Որից այնքան տառապեցի ես երկար,
Չգտնելով ոչ մի սնունդ աշխարհում։

Գիտեմ, եթե արքայության մեջ համայն
Ցոլանում է արդարությունն Աստուծո,
Ապա ձեր մեջ էլ կերևա որոշ այն։

Դուք գիտեք, որ ես պատրաստ եմ լսել ձեզ,
Դուք գիտեք, որ մի տարակույս կա իմ մեջ,
Որի լուծման կարիք ունեմ վաղուց ես»։

Ինչպես բազեն, երբ գլխանոցն են հանում,
Իր թևերն է թափահարում խայտանքից,
Ցույց տալով որ սավառնել է ցանկանում,

Այսպես խայտաց այն արծիվը երկնային՝
Կազմավորված հոգիներից խնկարկու,
Եվ երգեց երգ, որ անհայտ էր աշխարհին։

Ապա ասաց. «Նա, ով գծեց կարկինով
Շրջանակը տիեզերքի և այնտեղ
Լցրեց բազում հայտ ու անհայտ բաներով,

Կարողացավ իր միտքն այնտեղ դրոշմել
Այնպես խորունկ, որ նա գլեց ու անցավ
Այն ամենից, ինչ որ ինքն էր ստեղծել։

Դրա փաստը այն գոռոզն է առաջին,
Որ, թեպետև բարձր է ամեն էակից,
Գահավիժեց, չսպասելով իր աճին։

Նրանից ցած էակները բոլոր այլ
Փոքր անոթ են ընդունելու այն Բարին,
Որ չունի վերջ ու սահման մի որոշյալ։

Արդ ձեր միտքը, որ համարյա թե միայն
Մի Նշույլն է աստվածային այն Մտքի,
Որով լի են արարածներն ամենայն,

Անկարող է լինել այնքան զորավոր,
Որ գիտակցի, թե Նախավորը վեր է
Իրեն հասու սահմաններից հունավոր։

Եվ լինելով սահմանափակ մտովի,
Դուք տեսնում եք Արդարությունը հավերժ,
Ինչպես աչքն է տեսնում անհունը ծովի։

Նա սոսկ ափին նրա հատակն է տեսնում,
Իսկ բաց ծովում այլևըս չի տեսնում այն,
Զի ալուցքը այնտեղ շատ է խորանում։

Լույս է լոկ այն, որ բխում է Հավերժից,
Իսկ մնացած ամենայն, ինչ խավար է,
Մարմնի մթարք կամ մարմնի թույն ժանտալից։

Հիմա արդեն քեզ պարզ եղավ բավական
Խորհուրդը խոր արդարության կենդանի,
Որի մասին խորհում էիր դա այնքան։

Դու կասեիր. «Հնդկաստանում մարդ չկա,
Որ Քրիստոսի մասին խոսի ու լսի
Եվ կամ նրա մասին գրի ու կարդա.

Բայց նա ամբողջ իր խոհերով ու կամքով
Միշտ եղել է բարեբարո և կյանքում
Չի մեղանչել ոչ իր գործով, ոչ խոսքով։

Նա անկնունք և անհավատ է մեռնում.
Արդա՞ր բան է դատապարտելը նրան.
Մի՞թե մեղք է, եթե նա չի հավատում»։

Արդ ո՞վ ես դու, որ դատավոր ես դառնում
Եվ դատում ես հազար մղոնի հեռվից,
Երբ քո աչքը թիզից այն կողմ չի տեսնում։

Անշուշտ, ինձ պես մտածողը խոր ու նուրբ,
Տարակույսի շատ պատճառներ կունենար,
Եթե նրան չտասանորդեր Գիրքը Սուրբ։

Ո՛վ երկրային անբաններ, ո՛վ մտքեր բութ,
Աստծու կամքը, որ բարի է ըստ ինքյան,
Չի շեղվի իր նպատակից բարեգութ։

Արդարն այն է, որ Նրան է կամակցում,
Նա չի դնում էակների մեջ խտիր,
Որովհետև ինքն է նրանց ստեղծում»։

Ինչպես ճայը, ձագուկներին սնելով,
Բույնի վրա պտտվում է ու ճախրում,
Ձագն էլ նրան հետևում է աչքերով,

Այսպես ճախրեց այն արծիվը սրբազան,
Նրան կազմող հոգիներից խթանված,
Այսպես աչքով հետևեցի ես նրան։

Նա ճախրելով բարբառում էր մեծագոչ,
«Ինչպես մութ են իմ խոսքերը քեզ համար,
Այսպես մութ, են դատաստանները Տիրոջ»։

Երբ կանգ առան հոգիները հոգնաթիվ,
Միշտ պահելով կերպարանքը այն արծվի,
Որ Հռոմին բերեց հարգանք ու պատիվ,

Նա բարբառեց նորից. «Վայրն այս բերկրալից
Չելավ նա, ով չհավատաց Քրիստոսին՝
Առաջ և կամ հետո նրա մահվանից։

Սակայն շատեր, որ դիմում են Քրիստոսին,
Վերջում նրան նվազ մոտիկ կլինեն,
Քան նրանք, որ չեն ճանաչել Քիրստոսին։

Հաբեշն անգամ կարհամարհի այդ մարդկանց,
Երբ որ նրանք երկու մասի կջոկվեն,
Մի մասն հավետ դարձած հարուստ, մյուսն՝ աղքատ։

Պարսիկները ձեր տերերին ի՞նչ կասեն,
Երբ բաց տեսնեն այն մատյանը, որի մեջ
Նրանց բոլոր վատ գործերը գրված են։

Անդ կերևա Ալբերտի գործն իրական,
Եվ գրիչն էլ կարձանագրի դա շուտով,
Թե ինչպես է կործանվելու Պրագան։

Անդ կերևա անձկությունը Փարիզի,
Երբ կեղծ դրամ կհատի նա, ով հետո
Զոհ կգնա խեթկումներից վարազի։

Անդ կերևա տիրության տենչը անհագ
Սկովտիացու և անգլիացու խելագար,
Որ չկեցան սահմանների մեջ ներփակ։

Դուք կտեսնեք կենցաղը մեղկ ու պագշոտ.
Իսպանացու և այն բոհեմ արքայի,
Որ ամենայն լավին մնաց անծանոթ։

Դուք կտեսնեք նշանակված I նիշով
Լավ գործերը Կաղոտանի արքայի,
Իսկ վատերը՝ նշանակված M նիշով։

Դուք կտեսնեք անարգությունն անպատկառ
Այն մարդու, որ տերն է կղզուն հրաբորբ,
Ուր Անքիսը ավարտեց կյանքն իր երկար։

Եվ ցույց տալու համար՝ ինչքան է նա վատ,
Նրա մասին հապավներով կգրվի,
Որ քիչ տեղում նշանակվեն մեղքեր շատ։

Եվ կերևան արարքները ախտածին
Նրա եղբոր ու հորեղբոր, որ իրենց
Ազնիվ զարմն ու զույգ թագերը պղծեցին։

Եվ կերևան գործերը պիղծ ու տխեղծ
Պորտուգալցու, նորվեգցու և այն սերբի,
Որ Վենետկի արծաթ դրամը կեղծեց։

Օ՛, երջանիկ է Հունգարիան, եթե է՛լ
Չկեղեքվի։ Երջանիկ է Նավաիրան,
Եթե լեռով կարողանա պաշտպանվել։

Բայց իբրև վատ նախանշան այս բանի,
Դեռ հեծում են Ֆամակոստան, Նիկոսիան
Կրունկի տակ իրենց վայրի գազանի,

Որ մյուսներին ամեն ինչով է նման»։

Երգ քսաներորդ


Երբ աշխարհը լուսավորող լուսատուն
Մայր է մտնում հորիզոնից մեր երկրի,
Եվ ամենուր լույսն է դառնում նվաղուն,

Երկինքը, որ նրանով էր լոկ շողում,
Պսպղում է հանկարծ բազում աստղերով,
Որոնց մեջ լոկ միակ մի լույս է ցոլում։

Ես հիշեցի այս վիճակը երկնքի,
Երբոր լռեց օրհնյալ կտուցը նրա,
Որ դրոշն է կայսրության և կայսրերի.

Զի հոգիներն այն լուսազարդ ու զվարթ,
Է՛լ ավելի պայծառացած, սկսեցին
Երգել երգեր, որոնք ես չեմ հիշում արդ։

Օ՛, քաղցըր սեր, ուրախությամբ ջերմացած,
Ինչքա՛ն էիր վառվում նրանց խմբերգում,
Որ միայն սուրբ խոհերից էր ներշնչված։

Երբ հոգիներն այն թանկագին ու շենշող,
Որոնցով էր լցված գունդը վեցերորդ,
Դադարեցրին իրենց համերգն առինքնող,

Ես լսեցի կարկաչն, ասես, գետակի,
Որ հոսում է ժայռերն ի վար մաքրաջինջ,
Ցուցադրելով առատությանն իր ակի։

Եվ ինչպես որ տավիղը ձայն է հանում
Բռնատեղից, և կամ ինչպես սրնգի
Ծակտիքներից շունչը նվագ է դառնում,

Այսպես առանց հապաղելու՝ կարկաչն այն
Վեր բարձրացավ պարանոցով արծիվի,
Եվ այնտեղ էլ անմիջապես դարձավ ձայն։

Ապա ձայնն այն խոսքի ձևով դուրս եկավ
Իր կտուցից, ինչպես սիրտն էր ուզում իմ,
Ուր խոսքերն այն դրոշմեցի ես անձկավ։

«Իմ այն մասը, ոը տեսնում է,— խոսեց նա,—
Եվ անքթիթ տոկում տեսքին արևի,
Հարկ է, որ դու դարձնես դետի առարկա.

Իմ պատկերը կազմող բոլոր լույսերից
Նրանք, որոնք կազմում են աչքն իմ շողուն,
Պայծառագույնն են մնացած բոլորից։

Այն որ բիբի նման շողում է մեջտեղ,
Սրբազնագույն Հոգու երգիչը եղավ,
Որ փոխադրեց տապանակը տեղից տեղ։

Արդ նա գիտե արժանիքը իր երգի,
Ըստ որում դա արդյունք էր իր ներշնչման,
Որ ստացավ ի տրիտուր իր ձիրքի։

Հոնքիս աղեղը կազմող այն հինգ հոգուց
Նա, ով մոտ է իմ կտուցին, այն անձն է,
Որ սփոփեց այրուն՝ զրկված իր որդուց։

Արդ նա գիտե, թե ինչքան է նստում թանկ
Քրիստոսին չհետևելն, երբ փորձով
Ճանաչում է քաղցըր կյանքն ու դառըն կյանք։

Հաջորդը, որ հոնք-աղեղիս մեջ այս կոր
Գրավում է քիչ ավելի բարձըր տեղ,
Հապաղեցրեց իր մահն անկեղծ աղոթքով։

Արդ նա գիտե, որ դատաստանն երկնավոր
Չի փոփոխվի, թեև երբեմն աղոթքով
Վաղվան ձգվի կատարվելիքը այսօր։

Մյուսը պապին տալու համար Հռոմը մեծ,
Լոկ լավ մտքով, թեև արդյունքն եղավ վատ,
Օրենքներն ու ինձ Բյուզանդիոն փոխադրեց։

Արդ նա գիտե, թե ինչպես իր լավ մտքից
Առաջ եկած չարիքն իրեն վատ չեղավ,
Բայց աշխարհը անչափ տուժեց դրանից։

Իսկ նա, որին հոնքիս ներքև ես տեսնում,
Գուլյելմոն է, ում ողբում է երկիրն այն,
Օրին Կառլոսն ու Ֆեդերիկն են լացնում։

Արդ նա գիտե՝ ինչպես երկինքը արդար
Սեր է տածում հանդեպ արդար արքային,
Եվ դա ցույց է տալիս տեսքով իր փարփառ։

Ո՛վ կկարծեր ձեր աշխարհում մոլորյալ,
Որ տրոյացի Ռիֆեոսը կլիներ
Հինգերորդը այս լույսերից սրբափայլ։

Արդ նա գիտե շնորհի մասին երկնային
Շատ ավելի, քան որ գիտեն աշխարհում,
Թեև ամեն ինչ չիմանա հիմնովին»։

Արտույտն ինչպես, որ, օդի մեջ բարձրացած,
Նախ դայլայլում և ապա լուռ է մնում,
Իր վերջացրած գեղգեղանքից գոհացած,

Այսպես լռեց ու գոհ թվաց պատկերն այն
Արդարության, որի համար ամեն ինչ
Կատարվում է վերին կամքի համաձայն։

Թեև կասկածս երևում էր հայտնապես,
Այնպես ինչպես գույնը միջով ապակու,
Բայց այլևըս չէի կարող լռել ես,

Եվ հարցըրի դրդված ներքին մղումից,
«Այդ երկուսը ինչպե՞ս է որ փրկվել են»։
Մյուս հոգիներն ուրախացան իմ հարցից։

Արծիվն օրհնյալ իր աչքերը ավելի
Շողացնելով պատասխանեց ինձ այնժամ,
Որ չմնամ զարմանքի մեջ տանջալի.

«Տեսնում եմ, որ հավատում ես եղածին,
Բայց չգիտես, թե դա ինչպես է եղել.
Հավատում ես, բայց հասու չես դիպվածին։

Քո վարմունքով դու նման ես այն մարդուն,
Որ լավ գիտե լոկ անունը իրերի,
Բայց չգիտե էությանը նրանց բուն։

Արքայությանն երկնից ձեռք են միշտ բերում
Բառըն սիրո և վառ հույսի զորությամբ,
Որոնք Աստծու կամեությանն են հաղթում.

Բայց ոչ ինչպես մարդուն՝ բռնությամբ,
Այլ հաղթում են, զի նա ուզում է հաղթվել.
Եվ հաղթըված՝ նա հաղթում է բարությամբ։

Այն երկու լույս հոգիները իմ հոնքի
Մեծ զարմանք են քեզ պատճառում, զի նրանց
Դա տեսնում ես գրգարանում երկնքի։

Նրանք մարմնից ելան իբրև քրիստոնյա,
Ոչ հեթանոս, հավատալով որ Քրիստոս
Կրելու է չարչարանքներ բազմօրյա։

Մեկը կյանքի կոչվեց խորքից Դժոխքի
(Որտեղ չկա դեպի բարին վերադարձ)
Լոկ շնորհիվ վառ հույսի ու աղոթքի,

Այն վառ հույսի ու աղոթքի առ Աստված,
Որով միայն նա կարող էր փրկըվել
Եվ կատարել դեպի բարին շրջադարձ։

Խոսքիս նյութը եղող հոգին փառապանծ,
Կարճ ժամանակ միանալով իր մարմնին,
Հավտաց նրան, ով փրկել է շատ մարդկանց։

Եվ հավատն այդ սիրով այնպես ջերմացավ,
Որ, երթ որ նա երկրորդ անգամ վախճանվեց,
Արժանացավ գալու Դրախտն այս անցավ։

Իսկ մյուս հոգին, մի երկնային շնորհքով,
Որ բխում է այնպիսի խոր Ակունքից։
Որ նկատել անկարելի է աչքով,

Ձգտեց միայն արդարության, ուղղության,
Եվ Աստված էլ, իբրև շնորհ հավելյալ
Պարզեց նրան խորհուրդը մեր փրկության։

Նա հավատաց և այդ պահից սկսյալ
Չհանդուրժեց պիղծ հավատը հեթանոս
Ու կշտամբեց մարդկանց բարքերը եղծյալ։

Երեք կանայք, որ տեսար մոտն անվի աջ,
Ծառայեցին նրան իբրև մի կնունք,
Կնունքից դեռ հազարամյակ մի առաջ։

Ո՛վ մեծ խորհուրդ, որքան հեռու է ընկած
Քո արմատը մշուշապատ աչքերից,
Որ չեն տեսնում աստվածությունն երկնակաց։

Մահկանացու մարդիկ, զգույշ դատեցեք,
Վասնզի մենք, որ տեսնում ենք Աստուծուն,
Դեռ ամենայն ընտրյալներին չգիտենք։

Մենք գոհ ենք մեր այս գիտությամբ անկատար.
Մեր բարիքն է լոկ կամենալ այն, ինչ որ
Կամենում է Աստուծո կամքը արդար»։

Այսպես պատկեր արդարության արծվենի
Բաց անելու համար միտքն իմ կարճատես,
Ինձ դաս տվեց հաճելի ու պիտանի։

Եվ ինչպես որ տավղահարը սխրալի
Իր նվագով ձայնակցում է լավ երգչին,
Եվ դրանով երգը դարձնում դյուրալի,

Այսպես երկու լույս–հոգիները օրհնյալ
Բոցկլտալով ու շողալով միասին,
Ինչպես մեկտեղ թարթող աչքեր հրափայլ,
Ընկերակցում էին արծվի խոսքերին։

Երգ քսանմեկերորդ


Իմ հայացքն ու հոգին արդեն իսկ նորից
Ուղղվել էին դեպի չքնաղ տիրուհիս,
Ինձ խզելով ուրիշ ամեն խոհերից։

Նա չէր ժպտում։ «Եթե ժպտամ,— ինձ ասավ,—
Դու կդառնաս Սեմելեի ճիշտ նման,
Երբ նա ամբողջ իր էությամբ մոխրացավ։

Քանզի եթե գեղեցկությունս ռոշնական
(Որ երկինք առ երկինք ինչքան բարձրանանք,
Շողշողում ու շըլացնում է այնքան),

Չափ չունենա, ապա և նա կշողա
Այն աստիճան, որ մարմնական աչքը քո
Նրա փայլին ամենևին չի տոկա։

Մենք յոթերորդ պայծառ երկինքը ելանք,
Որ, ընկնելով Առյուծի տակ, նրա հետ
Ցած է հղում իր շողերը բազմերանգ։

Դու մտքովըդ քո աչքերին հետևիր,
Եվ քեզ հստակ կցոլանա պատկերն այն,
Որ կերևա այս երկնքում լուսալիր»։

Ով որ գիտնար, թե ինչպիսի հաճույքով
Նայում էի իմ տիրուհուն երկնագեղ,
Կհասկանար այն զգացումը, որով

Պատրաստ էի կատարելու ես հլու
Ուշագրավ նոր ոլորտում երկնային
Այն, ինչ նա ինձ կթելադրեր անելու։

Այս երկնքում, որ դառնում է երկրի շուրջ
Եվ կրում է անունը այն արքայի,
Որի օրոք ոչ մի չարիք չկար լուրջ,

Տեսա սանդուղք մի ոսկեգույն, լուսաշող,
Այնքան բարձր ու ամբարձաձիգ դեպ երկինք,
Որ մինչև ծայրն աչքըս հասնել չէր կարող։

Տեսա, որ այն սանդղից իջնում էին վար
Լույս-հոգիներ այնքան անթիվ, որ կարծես
Այդտեղից են ծագում լույսերն աստղավառ։

Ճայերն ինչպես, երբ օրը նոր է ծագած,
Բնազդաբար սլանում են տարմերով,
Որ տաքացնեն իրենց թևերը սառած,

Ապա մի տարմն անվերադարձ հեռանում,
Երկրորդ տարմը վերադառնում է նորից,
Իսկ երրորդը պտտվում է նույն տեղում։

Այսպես արին լույս-հոգիները հիշյալ,
Եվ իջնելով միասնաբար վերևից
Հասան սանդղի աստիճանին որոշյալ։

Եվ այն հոգին, որ ձեզ մոտիկ էր կանգնել,
Այնքան շողաց, որ ես մտքումս ասացի.
«Տեսնում եմ, որ ուզում է ինձ գոհացնել»։

Բայց տիրուհիս, որ կերպն ու պահը գիտեր
Իմ խոսելու և լռելու, լուռ մնաց,
Իսկ իմ լռելն ակամայից ի դեպ էր։

Տեսնելով որ մնում էի այդպես լուռ,
Իմ տիրուհին ուղղվեց դեպ ինձ և ասաց.
«Արդ փափագըդ հայտնիր նրան և հարց տուր»։

Եվ ես նրան. «Արժանիքով այնպես չեմ,
Որ լինեմ քո պատասխանին արժանի,
Սակայն ի սեր իմ տիրուհու երկնաճեմ,

Ո՛վ դու հոգի երանելի ու պայծառ,
Խնդրում եմ ինձ պատասխանիր, թե ինչու
Հատկապես դու ինձ մոտ եկար ու կեցար։

Ասա նաև, թե ինչու այս ոլորտում
Լռել է այն դրախտային երգն անուշ,
Որ լսվում էր ստորակա մարզերում»։

«Դու թույլ ականջ ու աչք ունես,— նա ասաց,–
Այս ոլորտում այն պատճառով չեն երգում,
Ինչ պատճառով որ տիրուհիդ չժպտաց։

Ես ցած իջա այս սրբազան սանդուղքով
Նրա համար, որ քեզ հաճույք պատճառեմ
Իմ խոսքերով և լուսափայլ իմ տեսքով։

Դա չի բխում մասնահատուկ իմ սիրուց,
Զի բոլորն էլ այստեղ այրվում են սիրով,
Ինչպես հայտնի է դա նրանց շողալուց։

Բայց վեհ սերը, որ ծառա է դարձնում մեզ
Այն խորհուրդին, որ տիեզերքն է վարում,
Ինձ բերել է այստեղ, ինչպես տեսնում ես»։

Ես ասացի. «Արդ ինձ պարզ է, սուրբ հոգի,
Թե ինչպես աստ ինքնաբուխ սերը բավ է՝
Հետևելու կամքին Հավերժ էակի։

Սակայն մի բան չեմ հասկանում եմ դյուրին,
Ինչո՞ւ համար ընկերներիդ մեջ բազում
Միմիայն դու սահմանվեցիր այդ դերին»։

Ես դեռ չէի ավարտել հարցըս արծարծ,
Երբ այն լուսեղ հոգին սկսեց ինք իր շուրջ
Պտույտ գործել երկանի պեսշատադարձ.

Եվ պատասխան տվեց սիրո հրայրքով.
«Աստվածային լույսը հեղում է վրաս,
Թափանցելով ինձ պարաբող շողերով։

Եվ այդ ուժը միանալով իմ մտքին,
Ինձ այնքան է վերացնում ինձանից,
Որ հասցնում է մինչև նրա Ակունքին։

Այդտեղից է բխում խինդըս խանդավառ,
Եվ այն լույսը, որով շողում եմ այստեղ,
Համազոր է հայեցությանն իմ պայծառ։

Բայց ամենից պայծառատես մեր հոգին
Կամ ամենից խոր տեսանող սերովբեն
Անկարող է գոհացում տալ քո հարցին.

Զի քո հարցը այնքան շատ է խորանում
Անդունդի մեջ հավերժական խորհուրդի,
Որ մարդկային մտքից հեռու է մնում։

Մահկանացու աշխարհը երբ դու դառնաս,
Ասա մարդկանց, որ թող ոչ ոք չփորձի
Լուծել նման խորհուրդներ խոր ու անհաս։

Միտքը այստեղ լույս է, այնտեղ՝ մթասքող,
Արդ դատիր, թե ինչպես կարող են երկրում
Անել այն, ինչ երկնում անել չեն կարող»։

Նրա խոսքերն ընդհատեցի ընդհուպ ես,
Եվ այդ հարցը արդեն մի կողմ թողնելով,
Նրան հարցրի, թե ինքն ով էր իսկապես։

«Ոչ շատ հեռու քո հայրենի քաղաքից,
Ծովափերի միջև երկու՝ կան լեռներ
Այնքան, բարձըր, որ անցնում են ամպերից,

Եվ կազմում են Կատրիա կոչված մի բարձունք,
Որի ներքև կա մի մենիկ վանատուն,
Ուր կար միայն աստվածային պաշտամունք»։

Այսպես սկսեց, նա բարբառել, երրորդ հեղ.
Ապա հարեց. «Ծառայությանն Աստուծո
Այնպես էի ինձ նվիրել ես այնտեղ,

Որ, սնվելով միայն ձեթով ճաշերով,
Ցուրտն ու տաքը տանում էի հեշտությամբ,
Եվ գոհանում հայեցական խոհերով։

Այդ վանքը, որ միշտ, տալիս էր Դրախտին
Առատ պտուղ, հիմա այնքան է ամուլ,
Որ դա շուտով պարզ կդառնա ամենքին։

Ես կոչվել եմ այնտեղ Պիեր Դամիանո
Եվ մեղապարտ Պետրոս կոչվել այն վանքում,
Որ գտնվում է ծովափին Ադրիո։

Ինձ ապրելու քիչ ժամանակ էր մնում,
Երբ ակամա ընդունեցի խույրը այն,
Որ միշտ վատից վատագույնին է անցնում։

Սիմոն Կեփասն ու Անոթը Ընտրության
Միշտ քայլել են ոտաբոբիկ ու քաղցած,
Իրենց սնունդն անռելով ըստ պատահման։

Իսկ այսօրվա հովիվները հոգևոր
Ուզում են, որ իրենց տանեն դեսպակով
Եվ բարձրացնեն փեշերն իրենց ծալքավոր.

Կամ շուրջառով ծածկեն իրենց հեծած ձին,
Իբրև երկու անասուն մեկ մորթի տակ.
Եվ այս բոլորն հանդուրժում ես, Աստված իմ»։

Ալս խոսքերից շատ հոգիներ բոցալի
Բազրոտներով ցած իջան ու հիռ եկան,
Եվ հիռ գալով բորբոքվեցին ավելի։

Ապա նրանք այն հոգու շուրջ կանգ առան
Եվ ճչացին ձայնով այնպես ահագին,
Որ չի լսվել մեր աշխարհում ձայն նման.

Խոսք չլսվեց, ճիչը այնքան էր ուժգին։

Երգ քսաներկուերորդ


Զարմանքից ու ահից դարձա մերձավոր
Իմ տիրուհուն, ինչպես փոքրիկ երեխան
Դիմում է դեպ վաստահելի գիրկը մոր.

Եվ նա մոր պես, որի ձայնից փաղաքուշ
Սիրտ է առնում իր զավակը տագնապած,
Ինձ ուղերձեց այս խոսքերը սրտաբաժ.

«Չգիտե՞ս, որ երկնքում ես հիմա դու,
Չգիտե՞ս, որ այստեղ սուրբ է ամեն ինչ
Եվ ամեն ինչ բխում սիրուց կենսատու։

Արդ դատիր, թե ինչքան հուզեր պիտի քեզ
Իմ ժպիտն ու հոգիների երգը սուրբ,
Եթե մի ճիչ տպավորեց քեզ այդպես։

Թե լսեիր ճիչի բառերը նրանց,
Կիմանայիր այն դատաստանը արդար,
Որ անպայման դու կտեսնես չմեռած։

Երկնի սուրը ոչ շատ արագ է կտրում,
Ոչ շատ դանդաղ, բացի նրա կարծիքից,
Ով անձկությամբ կամ վախով է սպասում։

Բայց հիմա դու մյուսների կողմ դարձիր,
Եվ հայացքդ եթե ուղղես դեպ այն կողմ,
Դու կտեսնես այլ հոգիներ լուսածիր»։

Ես շուռ տվի իմ հայացքը երկյուղած
Եվ անդ տեսա լույս հոգիներ բազմաթիվ,
Որ զարդարված էին շողքով փոխադարձ։

Նման էի նրան, ով իր տենչը սուր
Զսպում է և չի հանդգնում հարցեր տալ,
Վախենալով, որ նեղություն կտա զուր։

Եվ ամենից շողշողունը ու մեծղին
Այն թանկագին գոհարներից մոտ եկավ,
Որպեսզի շուտ գոհացում տա իմ իղձին։

Ապա ասաց. «Եթե որ դու տեսնեիր
Այն սերը վառ, որ այրում է մեզ այստեղ,
Քո մտածումն անշուշտ հայտնի կանեիր։

Բայց որպեսզի դու չուշանաս հասնելու
Նպատակիդ վսեմ, կտամ պատասխան
Քո հարցին, որ վարանում ես հայտնելու։

Կասինոյի լեռան բագինն երբեմնի
Հաճախում էր ժողովուրդը մոլորյալ
Եվ քիչ հակված դեպ հավատը կենդանի։

Ես նա եմ, որ առաջինը տարա անդ
Նրա անունն, ով նոր հավատ էր բերել,
Բարձրացնելու մեզ մեր կյանքից հնավանդ։

Վերուստ վրաս այնքան շնորհ էր իջել,
Որ շատերին դարձի բերի ամբարիշտ
Պաշտամունքից, որով աշխարհ էր տարվել։

Այս մյուսները հայեցողներ են նման,
Բոցավառված աստվածային այն սիրով,
Որ ծնում է հույզեր, գործեր սրբազան։

Այստեղ Մակկարն ու Ռոմալդն են բարեծին.
Այստեղ են ողջ իմ եղբայրները, որոնք
Հոգով, մարմնով վանքերի մեջ փակվեցին»։

Եվ ես. «Սերը, որ դու բերում ես ի հայտ
Քո խոսքերով, և երևույթդ բարի,
Որ տեսնում եմ շողյունների մեջ ձեր այդ,

Բաց արին իմ վստահությանն հանդեպ ձեզ
Այնպես, ինչպես ճառագայթներն արևի
Բաց են անում վարդի թերթերը պես-պես։

Սակայն, հայր իմ, ստույգ ասա, ինձ խնդրեմ,
Ես կարո՞ղ եմ այնքան շնորհ ստանալ,
Որ իսկական քո պատկերով քեզ տեսնեմ»։

Եվ նա. «Եղբայր, կկատարվի իղձը քո
Ամենաբարձր երկնագնդում, այնտեղ են
Բավարարվում բոլոր իղձերը արգո։

Այնտեղ լրման ու ավարտման է հասնում
Ամեն բաղձանք, այնտեղ ամեն մի մասնիկ
Հավետ անշարժ ու անփոփոխ է մնում։

Երկնագունդն այդ ոչ տեղ ունի, ոչ շարժում.
Մեր սանդուղքը բարձրանում է մինչև անդ,
Դրա համար նրա ծայրը չես տեսնում։

Այս սանդուղքը մինչև գագաթն հեռավոր
Տեսավ Հակոբ Նահապետը, երբ նրան
Երևաց այն՝ հրեշտակներով բեռնավոր։

Հիմա ոչ ոք չի բարձրանում այս սանդղով,
Իսկ իմ ախտի վանականները երկրում
Զբաղված են միայն թղթեր տողելով։

Այն վանքերն, ուր ծաղկում էին սուրբ բարքեր,
Արդ որջեր են, սքեմներն էլ վանական
Լոկ դարձել են վատ ալյուրով լի պարկեր։

Վաշխը այնքան ատելի չէ երկնքին,
Որքան բաշխը հասույթների վանական,
Որ խեղում է մոնազների հենց հոգին։

Ինչ որ ունի եկեղեցին իբր ավանդ,
Պատկանում է աղքատներին աղցավոր,
Ոչ կղերին կամ լրբերին մանավանդ։

Այնքան եղկ ու մեղկ է բնույթը մարդու,
Որ լավ սկիզբն ավելի կարճ է տևում,
Քան պտկելուց մինչև պտղելը բարդու։

Պետրոսն սկսեց առանց ոսկու, արծաթի,
Ես սկսեցի աղոթքներով, պասերով,
Ֆրանկիսկն էլ սկսեց կյանքով աղքատի։

Թև բաղդատես բարվոք սկիզբը նրանց
Այն ուղու հետ, ուր հաջորդներն են հասել,
Կտեսնես, որ ճերմակը սև է դարձած։

Սակայն սրանց դարձի բերելը այնքան
Մեծ հրաշք չէ, որքան հրաշքն այն, որով
Ետ քաշվեցին Կարմիր ծովն ու Հորդանան»։

Այսպես խոսեց և իր խմբին միացավ.
Ապա ամբողջ խումբը ի մի հավաքվեց
Եվ պտուտքող հողմի նման բարձրացավ։

Իմ տիրուհին այնժամ նրանց ետևից
Ինձ վեր մղեց այն սանդուղքով երկնաձիգ,
Մի ուժով, որ գերիվեր էր իմ ուժից։

Երկրում ոչ ոք իր ուժերով բնական
Չի բարձրացել շարժմամբ այնպես սրընթաց,
Որ կարենար հավասարվել իմ շարժման։

Երանի թե ես տեսնեի, ընթերցող,
Փառքը երկնի, ուր հասնելու համար ես
Զղջացել եմ իմ մեղքերը ծանրացող.

Հրի միջից դու չես քաշի մատը քո
Այնպես արագ, ինչպես արագ ես հասա
Աստղահույլն այն, որ գալիս է Ցլից հետո։

Ո՛վ ջինջ աստղեր, ո՛վ վառ լույսեր դուք անշեջ,
Ձեզնից եմ ես անտարակույս ստացել
Մեծ կամ փոքըր հանճարը, որ կա իմ մեջ։

Ձեզ հետ ծագում և ձեզ հետ էր մայր մտնում
Ստեղծողը մահկանացու կյանքերի,
Երբ ես ծնունդ առա Տոսկան աշխարհում։

Եվ երբ որ ինձ շնորհ արվեց ելնելու
Այն երկինքը, որի հետ եք պտտվում,
Ինձ վիճակվեց ձեր հույլի մեջ ընկնելու։

Հիմա ձեզ եմ դիմում հոգով երկյուղած,
Որպեսզի ձեր ներզորությունն ստանամ
Կատարելու դժվար քայլն ինձ մնացած։

«Դու բարձրագույն երկնին այնքան մոտեցար,–
Ասաց այնժամ Բեատրիչեն,— որ պետք է
Քո հայացքը լինի վճիտ ու պայծառ։

Սակայն քանի դա դեռ այնտեղ չես հասել,
Մի ակնթարթ նայիր ներքև և տես, թե
Քո ոտքի տակ ինչքան աշխարհ ես անցել,

Որպեսզի դու կարողանաս գոհ սրտով
Ներկայանալ հաղթանակի բանակին,
Որ ահա քեզ երևալու է շուտով»։

Այնժամ ես յոթ երկինքներին նայեցի,
Իսկ երկիրն ինձ այնքան ճղճիմ երևաց,
Որ նրա այդ խղճուկ տեսքից ժպտացի։

Եվ լիովին համամիտ եմ հիմա ես
Նրանց հետ, որ բանի տեղ չեն դնում այն
Եվ խորհում են երկնի մասին մշտապես։

Ներքև տեսա Լատոնայի վառ աղջկան,
Առանց սակայն այն բծերի, որոնք ես
Վերագրեցի նոսր ու ստվար խտության։

Ես դիմացա որդուդ դեմքին, Հիպերիոն,
Եվ տեսա թե ինչպես նրա շուրջբոլոր
Պտույտ էին գործում Մայան ու Դիոն։

Ապա տեսա Յապիտերը մեղմաբար
Հոր և որդու միջև, և ինձ պարզ եղավ,
Թե ինչու են սրանք տեղեր փոխում հար։

Այսպես տեսա ողջ երկինքները յոթնյակ
Իրենց ստույգ արագությամբ, մեծությամբ
Եվ միջակա տարածությամբ բովանդակ։

Մշտահոլով աստղահույլից Երկվորյակ
Տեսա երկիրն իր սարերով, ձորերով,
Որտեղ մարդիկ այնքան դարձել են վայրագ։

Ապա դարձա նարից դեմքին գեղաթով։

Երգ քսաներեքերորդ


Ինչպես թռչունն, ուստերի մեջ ծվարած,
Իր ձագերի բույնի մոտ է անցկացնում
Ողջ գիշերը, երբ աշխարհն է խավարած,

Թե տեսնելու նրանց դեմքերն անձկալի,
Թե ճարելու նրանց համար ուտելիք,
Մի ծանըր գործ, սակայն այնքան հաճելի,

Եվ վաղ ժամին ճյուղի վրա է թառում
Ու ըղձակաթ սպասում է արևին,
Պիշ նայելով, թե այգը երբ է բացվում,—

Այսպես կանգնած սպասում էր տիրուհիս,
Հայացքն ուղղած դեպի այն կողմն երկնքի,
Ուր արևը դանդաղընթաց է գալիս։

Ես տեսնելով նրան այդպես մտասույզ,
Նմանվեցի այն մարդուն, որ անձկությամբ
Սպասում է մի նոր բանի բարեհույս։

Սակայն անցավ շատ կարճատև ժամանակ
Սպասելուց մինչև պահն այն ցանկալի,
Երբ երկինքը լուսավորվեց բովանդակ։

Բեատրիչեն ասաց. «Հիմա կտեսնես
Սուրբ ընտրանին Քրիստոսի հաղթական.
Ահավասիկ հիմա կգա ասպարեզ»։

Նրա դեմքը բոցավառվում էր կարծես,
Եվ աչքերը այնպես փայլում բերկրանքից,
Որ լռությամբ ստիպված եմ անցնել ես։

Ինչպես Տրիվիան լիալրման օրերում
Պսպղում է Նիմֆաների մեջ հավերժ,
Որոնք երկնի կամարի զարդն են կազմում,

Այսպես տեսա լույսերի մեջ բազմազան,
Մի վառ արև, որ շողում էր նրանց մեջ,
Ինչպես մերը, աստղերի մեջ այլազան։

Այդ փառահեղ էությունից ակնառու
Ճաճանչում էր մի լույս այնքան փողփողուն,
Որ աչքերըս անզոր էին տոկալու։

Բեատրիչե, առաջնորդ իմ քաղցրանուշ։
Նա ինձ ասաց. «Դա մի շողյուն է, որին
Ի զորու չէ հաղթահարել ոչ մի ուժ։

Դրա մեջ է Միտքն ու Ուժը վեհածին,
Որ երկնի ու երկրի միջև անցք բացավ,
Որին մարդիկ այնքան երկար տենչացին»։

Ինչպես շանթը, ծավալվելով շատ արագ,
Ամպի միջից դուրս է ժայթքում ուժգնաթափ,
Եվ ցած իջնում իր բնությանն հակառակ,

Այսպես միտքըս, գերաճելով վայելքից,
Դուրս եկավ իր սահմաններից բնական,
Եվ չիմացավ, թե ինչ եղավ այն պահից։

«Բսյց աչքերըդ և ինձ նայիր վերստին.
Դու այնպիսի բաներ տեսար քո աչքով,
Որ կարող ես հիմա տոկալ իմ ժպտին»։

Ես այն մարդու նման էի ճիշտ դարձել,
Որ ուշքի է գալիս տեսած տեսիլքից,
Բայց մոռացած՝ զուր է ճգնում այն հիշել,

Երբ լսեցի այդ առաջարկն ուղղված ինձ
Արժան այնքան երախտիքի անմոռաց,
Որ չի ջնջվի հիշողության մատյանից։

Եթե բոլոր պոետներն ինձ օգնեին,
Որոնց Պոլիմն ու քույրերը մյուս բոլոր
Ամենաքաղցր իրենց՝ կաթով սնեցին,

Չէի հասնի ճշմարտության մասնիկին,
Երգելով այն ժպիտը սուրբ ու չքնաղ,
Որ շողում էր նրա դեմքին խնդագին։

Արդ քանի որ ես Դրախտն եմ պատկերում,
Սուրբ պոեմս պետք է ոստում կատարի,
Ինչպես նա, ով ճամփան փակված է գտնում։

Արդեն նյութը դժվարին ու դժնդակ
Այնքան ծանր է մահկանացու ուսերիս,
Որ ամոթ չէ, եթե դողամ նրա տակ։

Ուղին, որով հանդուգն նավս է անցնում,
Հարմար չէ ոչ փոքրածավալ, մակույկին,
Ոչ նավորդին, որ իր ուժն է խնայում։

«Ինչո՞ւ դեմքիս սիրահարված ես այնքան,
Որ չես նայում Քրիստոսի շողերի
Ներքո ծաղկող այս պարտեզին դյութական։

Այնտեղ է վարդն, որի մեջ Բանն Աստուծո
Մարմին առավ, այնտեղ են և շուշաններն,
Որոնց բույրով բացվեց ուղին հավատո»։

Այսպես ասաց Բեատրիչեն, և ես, որ
Պատրաստ էի նրա կոչին անսալու,
Պիշ նայեցի այն պարտեզին լուսավոր։

Ինչպես երկրում մերթ տեսել եմ աչքերով
Ծաղկուն մի մարդ՝ ամբողջովին ողողված
Ամպը ճեղքած արևային շողերով,

Այսպես, տեսա այնտեղ բազում հոգիներ
Լուսավորված վերուստ իջնող շողերով,
Որոնց աղբյուրն անհնար էր ինձ տեսնել։

Ո՛վ բարի ուժ, որ շողացիր այդպես վառ,
Դու բարձրացար, որպեսզի ես կարենամ
Վերստանալ տեսողությունն, իմ պայծառ։

Այն ծաղիկը, որ ակնարկեց տիրուհիս,
Եվ որին ես ոգեկոչում եմ հավետ,
Իր վառ լույսով, հափշտակել էր հոգիս։

Հենց որ պարզվեց իմ աչքերին զուգական
Պայծառությունն ու մեծությունը նրա,
Որ երկնում ու երկրում եղավ հաղթական,

Երկնի խորքից մի ջահ իջավ ասպարեզ,
Որ դառնալով, պտտվելով ընդհոլով,
Շրջապատեց նրան պսակ մի որպես։

Երկրում հնչող մի քաղցրավաչ մեղեդի,
Ունակ մարդու հոգին, համակ դյութելու,
Թվալու էր նման ամպի որոտի,

Բաղդատությամբ հրեշտակային այն երգի,
Որով ջահը փառաբանեց գոհարին,
Որ ամենից թանկագին զարդն էր երկնի։

«Հրեշտակային սերն ու ոգին եմ բարի,
Որ դառնում եմ էակի շուրջ երջանիկ,
Որ իր ծոցում կրեց փրկիչն աշխարհի,

Եվ կդառնամ, ո՛վ թագուհի երկնային,
Մինչև որ դու ելնես որդուդ ետևից,
Եվ թո մուտքով պճնես երկինքը վերին»։

Ահա այսպես վերջանում էր երգը այն,
Իսկ մյուս բոլոր հոգիները լուսազարդ
Մարիամ անունն էին կրկնում միաձայն։

Կամար կազմող երկնագունդը տիեզերքի,
Որ լինելով բարձրադիրը բոլորից,
Աստծու շնչով ներգործվում է ուղղակի,

Իր կորությամբ այնքան հեռու էր մեզնից,
Որ այնտեղից, ուր գտնվում էի ես,
Նրա տեսքը տեսանելի չէր դեռ ինձ։

Բայց նայվածքըս բավական ուժ չունեցավ
Հետևելու լուսապսակ թագուհուն,
Որ ետևից որդու վերև բարձրացավ։

Մանուկն ինչպես, երբ սնուցվել է կաթով,
Իր թևերը դեպի մայրն է երկարում,
Թելադրված խանդաղակաթ, ջերմ սիրով,

Այսպես այն լույս-հոգիները մի առ մի
Վեր համբարձան, հայտնելով այն սերը սուրբ,
Որ սնուցում էին հանդեպ Մարիամի։

Ապա նրանք անշարժ կեցան իմ դիմաց,
Օրհներգելով այնպես «Երկնից թագուհի»,
Որի հմայքն ես տակավին չեմ մոռցած։

Որքան ունեն հարստություն լիառատ
Հոգիներն այն, որոնք եղան աշխարհում
Սերմնացաններ գործերի լավ, անարատ։

Այստեղ ապրում և այստեղ են վայելում
Այն գանձերը, որոնք գնով զրկանքի
Ձեռք բերվեցին բաբելոնյան աքսորում։

Աստ տոնում է իր հաղթանակը հավետ
Աստուծո և Մարիամի վեհ որդյակի
Հովանու տակ և հին ու նոր սրբոց հետ

Նա, ում ձեռքն են բանալիներն այդ փառքի։

Երգ քսանչորսերորդ


«Ո՛վ կոչեցյալք օրհնյալ Գառի ընթրիքի,
Ուր այնպիսի սնունդ եք դուք ստանում,
Որ ձեր քաղցը հագեցնում եք լիուլի։

Եթե կանխավ սա Աստուծո շնորհիվ
Ճաշակում է փշրանքը ձեր սեղանի,
Դեռ չավարտած կյանքի ընթացքը լրիվ,

Հաշվի առեք նրա պապակն անհատնում
Եվ գոհացրեք, դուք խմում եք այն
Ակից, Ուրկից նրա մտածումներն են բխում»։

Այսպես խոսեց Բեատրիչեն ոգևոր,
Եվ հոգիներն սկսեցին պտտվել,
Բոցկլտալով աստղերի պես գիսավոր։

Եվ ինչպես որ անիվներն են պտտվում
Ժամացույցի, բայց պտտվում են այնպես,
Որ մեկն՝ անշարժ, մյուսը շարժուն է թվում,

Այսպես իրենց ոչ միակերպ պտույտով
Շարժվում էին պարախմբերն այն հոգվոց,
Առավել կամ նվազ արագ ընթացքով։

Իսկ մի խմբից առավել վեհ, ջերմեռանդ,
Դուրս եկավ մի երանելի այնքան վառ,
Որ նրա պես պայծառության չկար անդ։

Երեք անգամ նա տիրուհուս շուրջ դարձավ,
Երգելով մի այնպիսի երգ երկնային,
Որ չեմ կարող պատկերացնել ես բնավ։

Ուստի պետք է դա զանց առնեմ ես այստեղ,
Քանզի տալու համար պատկերը դրա,
Խոսքը պետք է լինի անչափ գունագեղ։

«Ով սուրբ քույր իմ, դու միայն քո խանդակաթ
Սիրո ուժով ինձ հանում ես այն խմբից,
Որի հետ ես պտտվում եմ անընդհատ»։

Կանգ առնելով լուսահոգին այն օրհնյալ,
Արտաբերեց այս խոսքերը ոգեշունչ,
Դիմելով դեպ իմ տիրուհին հիազմայլ։

Եվ տիրուհիս՝ «Ո՛վ դու մեծ այր փառալից,
Որին Տերը բանալիները հանձնեց,
Ցած բերելու այս բարձունքից ցնծալից,

Քննիր սրան հարցերում ծանր ու թեթև
Էության շուրջ այն հավատի, որով դու
Ծովի վրա քայյում էիր անդեդև։

Որ նա ունի ճշմարիտ սեր, լույս, հավատ,
Գաղտնիք չէ քեզ, զի դա տեսնում ես այնտեղ,
Ուր ամեն ինչ երևում է բացահայտ։

Բայց քանի որ արքայությունն այս երկնի
Ձեռք է բերվում լոկ հավատով ճշմարիտ,
Թող նա խոսի և նրա փառքն հռչակի»։

Աշակերտը ինչպես լռին ու հլու
Սպասում է իր ուսուցչի հարցերին,
Փաստարկելու համար և ոչ վճռելու,

Այսպես և ես զինված ամեն փաստարկով,
Պատրաստ էի պատասխաններն իմ տալու
Այդօրինակ մի քննիչի փառագով։

«Լավ քրիստոնյա, ասա, խոսիր բացահայտ,
Հավատն ի՞նչ է»։ Ես բարձրացրի գլուխն իմ
Դեպի լույսն այն, ուրկից ձայնն էր գալիս այդ։

Ապա դարձա իմ տիրուհուն ուղեկից.
Նա նշանով ինձ հասկացրեց, որ հիմա
Հարկ է զեղեմ հյութըս ներքին ակունքից։

«Եթե պետք է իմ հավատը ճշմարիտ
Խոստովանեմ նախամարտկիդ վեհագույն,
Ապա ես քեզ կարտահայտվեմ աներկմիտ,—

Ասացի ես։— Հայր իմ, ինչպես ճիշտ գրեց
Քո եղբայրը, որը քեզ հետ միասին
Հռոմն ուղիղ ճանապարհի մեջ դրեց,

Հավատն հիմքն է ամեն բանի հուսացված
Եվ փաստարկը չերևացող բաների.
Սա է նրա էությունը անկասկած»։

Եվ նա ասաց. «Դու շիտակ ես մտածում,
Եթե լավ ես հասկանում, թե ինչու նա
Հավատը հիմք ու փաստարկ է համարում»։

Ես ասացի. «Խորհուրդները իրերի,
Որ ինձ այստեղ երկնքում են երևում,
Այնքան մութ են մարդկանց համար աշխարհի,

Որ նրանց գոյն հավատի՛ մեջ է միայն,
Որի վրա հիմնված է հույսը վեհ.
Դրանից էլ հիմքի բնույթ ունի այն»։

Եվ մենք պետք է դատենք ըստ այդ հավատքի
Գոյի մասին խորհուրդների անմատույց,
Դրանից էլ բնույթ ունի փաստարկի»։

Եվ նա ասաց. «Եթե ամեն ինչ այսպես
Պարզ ու հստակ հասկանային աշխարհում,
Չէր ունենա սոփեստությունն ասպարեզ»։

Այսպես ոգեց հուրը սիրո հավաստի,
Հետո հարեց. «Բավական լավ խոսեցիր
Էության և արժեքի շուրջ հավատի։

Բայց ասա, թե դու քո հոգում այն ունե՞ս»։
Ես ասացի. «Այո, ունեմ լիուլի,
Եվ այդ մասին ոչ մի կասկած չունեմ ես»։

Եվ նա ասաց խորքից լույսի իր պայծառ.
«Որտեղի՞ց քեզ այդ գոհարը թանկագին,
Որը հիմքն է ամեն գործի բարերար»։

Այնժամ նրան ես ասացի. «Սուրբ Հոգու
Շունչը առատ, որ սփռված է բոլոր
Էջերի մեջ Մատյանների Սուրբ երկու,

Մի փաստարկ է, որ այնպիսի մեծ ուժով
Հաստատում է հարկն ու հարգը հավատի,
Որ փաստերն այլ զուր են թվում նրա քով»։

Եվ նա ասաց. «Սուրբ Մատյանները երկու,
Որ այսպիսի հետևության քեզ բերին,
Ինչո՞ւ Աստծուց ներշնչված ես գտնում դու»։

Ես ասացի. «Ապացույցը այդ բանի
Հրաշքներն են, որոնք վեր են բնության
Միջոցներից և ուժերից կենդանի»։

Պատասխանեց. «Ո՞վ է դրանք հավաստում։
Հենց այդ երկու Մատյանները սրբազան,
Որոնք միայն դրանց մասին են փաստում»։

Եվ ես. «Եթե աշխարհն առանց հրաշքի
Քրիստոնեացավ, դա այնպիսի հրաշք է,
Որ այլ փաստերն երևում են փանաքի.

Զի դու աղքատ ու ծոմ մտար ասպարեզ
Բարի սերմը սերմանելու այնտեղ, ուր
Նախ այգի էր, իսկ արդ դարձել է երեզ»։

Երբ լռեցի, հոգիների սուրբ դասում
«Զքեզ, Աստուած, գովաբանեմ» երգն հնչեց
Մի ձայնով որ միակն երկնում են լսում։

Եվ հոգևոր այն իշխանը, որ կարգին
Քննել էր ինձ հարցերի շուրջ հավատի
Ու ինձ հասցրել եզրափակիչ կետերին,

Շարունակեց. «Սուրբ շնորհը լուսատու
Մինչև այստեղ լուսավորեց միտքը քո,
Որ կարենաս պարտ ու պատշաճ դատել դու,

Եվ ես գոհ եմ քո պատասխան-խոսքերից.
Սակայն ի՞նչն է քո հավատի առարկան,
Եվ քաղել ես դու ինչպիսի՞ աղբյուրից»։

«Հայր սուրբ, դու, որ տեսանող ես աննման,
Եվ որ երկրում հավատացիր դու այնպես,
Որ ընկերիցդ առաջ իջար գերեզման,—

Ասացի ես,— արդ ուզում ես, որ հայտնեմ,
Թե ի՛նչն է բուն առարկան իմ հավատի,
Եվ որտեղի՛ց այդ հավատը ես ունեմ։

Պատասխանեմ. ես հավատում եմ Աստծուն
Միակ, հավերժ, որ երկինքներն է շարժում,
Եվ սիրով ու բարությամբ է առլեցուն։

Այդ հավատիս ապացույցները չեն լոկ
Բնական ու բնազանցական, այլ նաև
Ճշմարտությունն այն, որ հայտնել են իրոք

Վեհ Մովսեսը, մարգարեքն ու սաղմոսներ,
Ավետարանն ու հենց դուք, որ գրեցիք,
Երբ Սուրբ Հոգին լուսավորեց միտքը ձեր։

Հավատում եմ երեք հավերժ անձերի,
Որոնք մեկ ու երրյակ էակ են կազմում,
Որին «է» և «են» կցվում են անթերի։

Աստվածության այս խորհուրդը խորիմաստ
Ավետարանն իր մասերով այլևայլ
Դրոշմել է իմ մտքի մեջ բարեբաստ։

Սա է հիմքը, սա է կայծը այն անշեջ,
Որ, աճելով, դառնում է բոց կենդանի
Եվ զերթ աստղը երկնում՝ շողում է իմ մեջ»։

Ինչպես տերը, երբ տոնում է մի լավ լար,
Ցնծությունից գրկում է իր ծառային,
Հենց որ արդեն նա մնում է մունջ ու լուռ,

Այսպես հենց որ ես լռություն պահեցի,
Երեք անգամ շուրջըս դարձավ, օրհնեց ինձ
Այն լույս հոգին, որի դրդմամբ խոսեցի,—

Այնքան գոհ էր նա թվում իմ խոսքերից։

Երգ քսանհինգերորդ


Եթե մի օր այս պոեմը սրբազան,
Որին երկինքն ու երկիրը ձեռք տվին,
Եվ ինձ արժեց շատ տարիներ տքնաջան,

Մեղմի ոխը, ոչ ինձ վանեց հայրենի
Այն փարախից, ուր քնեցի որպես գառ
Հակառակորդ գայլերի մեջ վայրենի,

Այնժամ իբրև պոետ այնտեղ կդառնամ
Այլ հասակով ու հռչակով և դափնին
Մկրտությանս ավազանում կստանամ։

Հավատն այն, որ մեզ դարձնում է կամակից
Աստվածության, ես ստացա հենց այնտեղ,
Եվ Պետրոսն էլ դրա համար օրհնեց ինձ։

Ապա դեպ մեզ շարժվեց մի լույս առանձին
Այն օղակի միջից, ուրկից ելել էր
Քրիստոսի փոխանորդը առաջին։

Տիրուհիս ինձ այնժամ ասաց ցնծաձայն։
«Նայիր, նայիր, ահա իշխանն հոգևոր,
Որի համար այցելում են Գալիցիան»։

Այնպես ինչպես մի աղավնի թառելով
Ընկերոջ մոտ՝ նրա հանդեպ հայտնում է
Սեր ու գորով, պտտվելով, մնչելով,

Այսպես մեկը իշխաններից այն պայծառ
Ջերմ ընդունեց մյուս իշխանին, գովելով
Այն սնունդը, որ ջամբում է իրենց հար։

Երբ վերջացան ողջույնները փոխադարձ,
Ամեն մեկը շլացնելու աստիճան,
Շողշողաց ու լռին կանգնեց իմ դիմաց։

Բեատրիչեն այնժամ ասաց ժպտալի.
«Ո՛վ պանծալի հոգի, դու որ գրեցիր
Վեհանձնության մասին երկնից արքայի,

Քննիր սրան, հույսի մասին դու մի քիչ.
Դու գիտես, որ եղար նշանը դրա,
Երբ երեքիդ ընտրեց Հիսուսը փրկիչ»։

«Սրտով արի ու կորովի դու մնա.
Ով գա այստեղ մահկանացու աշխարհից,
Հարկ է, որ մեր ճաճանչներից զորանա»։

Երկրորդ հոգուց այս խրախույսն ինձ տրվեց.
Եվ հայացքըս ես ուղղեցի վեհերին,
Որոնց լույսը ինձ նախապես շլացրեց։

«Մեր վեհափառ Տերը թույլ է տվել քեզ,
Որ դու դեռ ողջ՝ գաս իր սրահը ներքին
Եվ այնտեղ իր իշխաններին հանդիպես։

Ու տեսնելով այս բուն պալատը վերին,
Ամրապնդես քո և այլոց մեջ հույսն այն,
Որից երկրում սեր է ծագում առ բարին։

Արդ ասա ինձ՝ ի՞նչ է հույսը և ինչպե՞ս
Քո հոգու մեջ այն ծագում է ու ծաղկում»։
Այսպես հարեց երկրորդ հոգին լուսատես։

Եվ ողորմած իմ տիրուհին, որ այսքան
Վսեմական բարձունքներն էր ինձ հանել,
Իմ փոխարեն այսպես տվեց պատասխան.

«Քրիստոնեից համընդհանուր աշխարհում
Ոչ ոք չունի այնքան շատ հույս, որքան սա,
Ինչպես գրված է դա երկնի մատյանում։

Ուստի սրան շնորհ տրվեց մասնավոր
Եգիպտոսից Երուսաղեմ երթալու՝
Դեռ չավարտված իր պայքարը երկրավոր։

Մյուս կետերը, որ դու հարցրիր հեզաբար,
Որպեսզի նա հիմք ունենա պատմելու,
Թե հույսն, ինչքան հաճելի է քեզ համար,

Այդ հարցերին ինքը կտա պատասխան,
Քանզի դրանք դժվարին ու կնճռոտ չեն,
Եվ Աստուծո շնորհն օգնի թող նրան»։

Իբր աշակերտ, որ վստահ ու համարձակ
Պատմում է իր իմացածը ուսուցչին,
Որ ցույց տա իր գիտելիքը բովանդակ,

Ասացի. «Հույսն սպասումն է ապագա
Ստույգ փառքի, որին ծնունդ են տալիս
Երկնի շնորհն ու արժանիքը առկա։

Այդ լույսը ինձ շատ աստղերից է գալիս.
Բայց իմ սրտում այն ծորողը առաջին
Եղավ վսեմ օրհներգիչը Բարձրյալի։

Իր օրհներգում նա ասում է. «Թող հուսան
Ի քեզ նրանք, որ քո անունը գիտեն»։
Հավատացյալք կա՞ն, որոնք դա չիմանան։

Դու էլ Թղթովդ համակեցիր ինձ հույսով,
Այնպես որ ես դրանով եմ տոգորված,
Եվ սիրտն այլոց ողողում եմ ձեր լույսով»։

Մինչդեռ ահա այսպես էի խոսում ես,
Լուսահոգին թրթռում էր ու շողում
Լուսաթրթիռ, փաղփուն փայլակ մի որպես։

Ապա ասաց. «Սերը, որով այրվում եմ
Հանդեպ հույսի, որ ուղեկցեց ինձ կյանքում
Մինչև վերջին իմ մարտն և մահը դժխեմ,

Ինձ մղում է հոժարակամ քեզ հարցնել,
Թե ինչ է քո տածած հույսի առարկան,
Որ ի վերուստ քեզ համար է խոստացվել»։

Ես ասացի. «Կտակարանն հին ու նոր
Ցույց են տալիս այն նպատակը, որին
Նկրտում Են հոգիները բարեշնորհ։

Արդ Եսային ասում է, որ ամեն ոք
Հագնելու է երկու հանդերձ երկնքում
Եվ ապրելու այնտեղ առոք ու փառոք։

Քո եղբայրը այս հայտնությունն ավելի
Լավ է պարզում, երբ խոսում է սպիտակ
Հանդերձների մասին հոգվոց ցնծալի»։

Երբ վերջացրի այս խոսքերը պարզարան,
Մեր վերևում հնչեց «Ի քեզ յուսասցին»,
Որին ամբողջ խումբը տվեց պատասխան։

Հուսկ նրանց մեջ մի լույս շողաց այնպես վառ,
Որ նման աստղ եթե լիներ Խեցգետնում,
Ձմռան ամսում չէր լինի օր մի խավար։

Օրիորդն ինչպես վեր է կենում պարելու,
Լոկ անելու համար պատիվ նոր հարսին,
Ոչ թե իրեն ցուցադրելու, սիգալու,

Այսպես լույսն այդ մատչեց մյուս երկուսին,
Որոնք մղված իրենց սիրուց խանդավառ,
Երգում էին ու կաքավում միասին։

Նա նրանց հետ մեկտեղ երգեց ու պարեց,
Իսկ տիրուհիս լուռ ու անշարժ հարսի պես
Իր հայացքը նրանց վրա բևեռեց։

«Սա նա է, որ իր գլուխը հանգչեցրեց՝
Հավալուսնի կրծքին, և որ նրանից,
Մի մեծագույն հանձնառություն ընդունեց»։

Այսպես ասաց ինձ տիրուհիս անբասիր,
Բայց խոսելով և խոսելուց հետո դեռ.
Չդադարեց նրանց նայել ուշադիր։

Ինչպես նա, ով ճիգ ու ջանք է գործ դնում
Արեգակի խավարումը տեսնելու
Եվ նայելով հանդերձ ոչինչ չի տեսնում,

Այսպես եղա լույսից հագա բարեբաստ։
Սա ինձ ասաց. «Ինչո՞ւ ես քեզ կուրացնում.
Դու ճգնում ես տեսնել այն, ինչ չկա աստ։

Մարմինս երկրում արդ հող է ու կլինի
Մյուսների հետ, քանի այստեղ թիվը մեր
Վերուստ նշված քանակության չի հասնի։

Այս երջանիկ վայրը ելան սոսկապես
Երկու էակ իրենց կրկնակ հանդերձով
Եվ այս մասին ձեր աշխարհում կպատմես»։

Այս խոսքերից՝ պարը հոգվոց լուսազգյաց
Դադար առավ և նրա հետ միասին
Նրանց խմբերգն երեք ձայնից կազմված,

Այնպես, ինչպես խոնջենքից կամ վտանգից
Խուսափելու համար թիերը ջրում
Կանգ են սանում նավապետի սուլոցից։

Օ՜, ինչ հուզում ես ապրեցի ներքնապես,
Երբ շուռ գալով դեպ իմ չքնաղ տիրուհին,
Չկարեցա նրան տեսնել, թեև ես

Իր մոտ էի և երջանիկ լիովին։

Երգ քսանվեցերորդ


Կուրանալուց մինչ վախենում էի ես,
Այն վառ լույսից[9], որ ինձ այդպես շլացրեց,
Ուշագրավ մի ձայն ելավ փութապես,

Ինձ ասելով. «Քանի դու դեռ չես գտել
Իմ պատճառով կորցրած լույսը աչքերիդ,
Կարող ես դա մտքիդ լույսով փոխարինել։

Ուրեմն ասա՝ ո՞ւր է ձգտում քո հոգին[10].
Իմացիր, որ տեսողությունն աչքերիդ
Թուլացած է, բայց չի հանգած լիովին։

Զի տիրուհիդ, որ քեզ վերև է տանում
Աստվածային այս մարզերով լուսեղեն,
Անանիայի ուժը ունի իր աչքում»[11]։

Ես ասացի. «Թող դարմանվեն վաղ կամ ուշ
Իմ աչքերը, ուրկից սիրտըս թափանցեց
Այն սերը հուր, որով այրվում եմ դեռ հույժ։

Վեհ Բարիքը[12] արքունիքի երկնային
Եվ սկիզբը և վախճանն է իմ սիրո,
Որով համակ տոգորված է իմ հոգին»։

Այն նույն ձայնը, որ իմ երկյուղներ ցրել,
Որի պատճառն իմ շլացումն էր լույսից,
Ինձ թելադրեց նորից մի քիչ բարբառել,

Ինձ ասելով. «Սիրո մասին միտքը քո
Պետք է պարզվի, պետք է ասես հիմա դու,
Թե ինչն ուղղեց վերև աղեղըդ սիրո»։

Եվ ես նրան. «Իմ մեջ սերը առ Աստված
Առաջացավ փաստարկներով բանական
Եվ հայտնությամբ, որ այստեղից է իջած.

Զի բարիքը, երբ այն լավ է ճանաչվում,
Սեր է հրահրում, և հրահրում այնքան շատ,
Որքան բարիք է այն իր մեջ ընդգրկում։

Արդ Աստածո բարիքն այնքան է շռայլ,
Որ նրանից բացի ամեն այլ բարիք
Նրա շողի լոկ մի նշույլն է անփայլ։

Եվ ով որ այս ճշմարտությանն է տեղյակ,
Բուռըն սիրով պետք է հակվի դեպի նա
Ավելի քան, դեպի ուրիշ մի էակ։

Ճշմարտությունն այդ պարզում է իմ առջև
Նա[13], ով նշում է, թե Սերը առաջին
Հիմքն է ամեն գոյացության հարատև։

Այդ պարզում է Արարչի խոսքը անգամ,
Երբ մի անգամ նա ասել է Մովսեսին.
«Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ»[14]։

Դու ևս այդ պարզում ես ինձ, երբ քո հին
Երկըդ վսեմ[15], ավելի քան ուրիշ երկ,
Խորհուրդները երկնի հայտնում է երկրին»։

Եվ նա ասաց. «Դատողությամբ մարդկային
Ու նրա հետ ներդաշնակող հայտնությամբ
Քո մեծ սերը ուղղված է առ վեհ Բարին։

Սակայն դու ինձ դարձյալ ասա պարզորեն
Այլ պատճառներ ունե՞ս նրան սիրելու,
Եվ հայտնիր, թե պատճառներն այդ որո՞նք են»։

Քրիստոսի արծվի[16] միտքը սրբազնյա
Ես հասկացա, և ես նույնիսկ զգացի,
Թե պատասխանս ուր էր ուզում տանել նա։

Ես ասացի. «Այն պատճառները բոլոր,
Որ կարող են սիրտը ուղղել առ Աստված,
Նպաստել են իմ այդ սիրույն անմոլոր։

Գոյությունը տիեզերքի և մարդու,
Մահը Նրա, ով այն կրեց մեզ համար,
Եվ մեր հույսը հավերժ կյանքով ապրելու,

Այս բոլորը, ասվածի հետ միասին,
Ինձ դուրս բերին մոլոր սիրո օվկիանից
Եվ ճշմարիտ սիրո ափը հանեցին։

Իսկ տերևներն[17], որ աճում են պերճորեն
Հավերժական պարտիզպանի պարտեզում.
Ես սիրում եմ այնքան, որքան արժան են»։

Երբ լռեցի, հնչեց ամբողջ երկնքով
Մի դաշնալուր ու քաղցըր երգ՝ «Սուրբ, սուրբ, սուրբ»։
Եվ տիրուհիս ձայնակցում էր հրճվանյքով։

Եվ ինչպես մարդ, մի վառ լույսից արձակված,
Հանկարծակի արթնանում է իր քնից,
Շնորհիվ իր կապիճների գրգռված,

Եվ մի րոպե խուսափում է տեսածից,
Մինչև նրան աջակցության չհասնի
Տեսողական ունակությունը նորից,

Այսպես ցրվեց մշուշը իմ աչքերից
Շողյուններով իմ տիրուհու աչքերի,
Որոնց փայլը կնկատվեր շատ հեռվից։

Եվ այնժամ ես տեսա հստակ, անաղոտ,
Ու զարմանքով հարցրի նրան, թե ով կա
Չորրորդ լույսում, որ երևում է մեզ մոտ։

Եվ տիրուհիս. «Այդ լույսի մեջ մերձավոր
Գտնվում է հոգին մարդու առաջին,
Ում ստեղծեց Զորությունը նախավոր»։

Ինչպես ճյուղը, երբ մի քամի է անցնում,
Նախ հակվում է դեպի գետին և ապա
Իր սեփական ուժով նորից բարձրանում,

Այսպես, գլուխս ես ապշահար հակեցի,
Սակայն շուտով բարձրացըրի նորից այն
Եվ խոսելու տենչով վառված ասացի.

«Ո՛վ արարած, որ միայն դու չափահաս
Ստեղծվեցիր, ո՛վ մարդկության նախահայր,
Որին ամեն մի կին աղջիկ է և հարս[18],

Թախանձագին խնդրում եմ թեզ, որ խոսես,
Դու տեսնում ես իմ ցանկությունը այրող.
Ես կլռեմ, որպեսզի շատ լսեմ քեզ»։

Եվ ինչպես ձին, որին սթար է պատում,
Երերվում է նրա ներքո, և ծածքի
Խաղացքներով իր ցանկությունն է հայտնում,

Նմանապես և այն հոգին նախաստեղծ
Պլպլումով իրեն պատող շողերի
Ինձ հայտնեց իր խնդակցությունը անկեղծ։

Ապա ասաց. «Թեպետև դու լռում ես,
Բայց քո իղձը ես ավելի լավ գիտեմ,
Քան այն, ինչ որ լավ հայտնի է թվում քեզ։

Ես տեսնում եմ դա Ճշմարիտ Հայելում[19],
Ուր ամեն ինչ ցոլանում է նրա մեջ,
Բայց ինք լրիվ ոչ մի բանում չի ցոլում։

Դու ուզում ես իմանալ, թե ե՞րբ Աստված
Ինձ զետեղեց այն պարտեզում բարձրաբերձ[20],
Որտեղից քեզ բացվեց ուղին վերընթաց.

Որքա՞ն ատեն այնտեղ ուրախ ապրեցի,
Ի՞նչն էր պատճառն աստվածային բարկության,
Եվ ո՞րն էր այն լեզուն, որով խոսեցի։

Որդյակ, գիտցիր, որ պատճառն իմ արտաքսման[21]
Եղավ ոչ թե ճաշակումը չար պտղից,
Այլ լոկ այն, որ չափ անցկացրի ու սահման։

Չորս հազար և երեք հարյուր երկու ամ[22]
Ես բաղձացի երանության՝ այն վայրում,
Ուրկից Վիրգիլն եկավ քեզ մոտ փութակամ.

Բայց նախքան այդ, երբ ողջ էի դեռ երկրում,
Ինը հարյուր երեսուն հեղ ես տեսա
Արեգակի պտույտը իր ուղեծրում։

Իմ ստեղծած լեզուն հանգել էր իսպառ,
Երբ Նեմբրոթը իր մարդկանց հետ տակավին
Անմիտ գործին[23] չէր ձեռնարկել խոլաբար։

Տևական չէ արգասիքը մտքերի,
Մարդկանց կամքի քմհաճության պատճառով,
Որ փոխվում է ազդեցությամբ աստղերի։

Շատ բնական բան է խոսելը մարդկանց.
Բայց այս կերպ կամ այն կերպ խոսելը ոչ թե
Բնությունից, այլ մարդկանցից է կախված։

Երբ դեռ չէի իջել խորքը Դժոխքի,
I[24] էր կոչվում երկրում Բարին Գերագույն,
Որի մեջ է լոկ աղբյուրն իմ բերկրանքի.

Այնուհետև նա EL[25] կոչվեց, ըստ որում
Փոփոխվում է մարդկանց լեզուն, ճիշտ ինչպես
Տերևներն են տերևներին հաջորդում։

Եդեմական լեռան վրա երկնաձիգ[26]
Ես մնացի, մեղքից առաջ և հետո,
Առավոտից մինչև ժամն այն փոխանցիկ,

Երբ քառորդ է փոխում արևն հարագո»։

Երգ քսանյոթերորդ


«Փառք Հոր, Որդւոյ, Հոգւոյն Սրբոյ» օրհներգեց
Դրախտն ամբողջ ձայնով այնպես դյութական,
Որ զգլխիչ արբեցություն ինձ տվեց։

Ինձ թվում է, թե իմ տեսածը բոլոր
Տիեզերքի մի ժպիտն էր, որ հոգիս
Համակում էր զմայլանքով անսովոր։

Ո՛վ անպատում խինդ ու խնծիղ անխռով.
Ո՛վ սիրո ու խաղաղության կյանք համակ.
Ո՛վ ճշմարիտ հարստություն ապահով։

Առջևս էին չորս ջահերը լուսավոր,
Իսկ այն ջահը, ոը առաջինն երևաց,
Սկսեց դառնալ ավելի վառ ու բոսոր

Եվ նա այնպես փոխվեց, ինչպես կփոխվեր
Լուսնթագը, եթե նրա գույնը բաց
Հրատի վառ կարմիր գույնին վերածվեր։

Տիեզերքի նախախնամողն անթերի
Ամենուրեք լռություն էր պարտադրել
Դասերի մեջ երանելի սրբերի,

Երբ լսեցի. «Մի զարմանա, եթե ես
Գույն եմ փոխում, հիմա սրանք էլ բոլոր
Գույն կփոխեն, երբ ես խոսեմ խստապես։

Նա, ով երկրում բռնի գահս է գրավել,
Գահըս, գահըս, որ թափուր է Աստուծո
Որդու աչքին, իմ գերեզմանն է դարձրել

Մի կոյանոց աղտեղության և արյան.
Որի համար՝ գահավիժյալն այստեղից
Դժոխքի մեջ կուրախանա անպայման»։

Այս խոսքերից պատեց երկինքը համակ
Այն շառ գույնով, որ ամպերն են ստանում
Այգի և կամ մայրամուտի ժամանակ։

Ինչպես կինը մաքուր վարքով ու բարքով.
Երբ լսում է մեկի հանցանքը միայն,
Ամոթանքից գունափոխվում է դեմքով,

Այսպես փոխվեց Բեատրիչեն հեղակարծ.
Ես կարծում եմ երկինքն այսպես մռայլվեց,
Երբ չարչարվեց Քրիստոսը խաչաբարձ։

Ապա հոգին մի ձայնով, որ այլայլվել
Ու փոխվել էր ոչ պակաս քան դեմքը իր,
Շարունակեց այսօրինակ բարբառել.

«Աստուծո հարսն իմ արյունով չսնվեց,
Ոչ էլ սնվեց Լինի, Կլետի արյունով,
Որ ձեռք բերեր ոսկու դեզեր մեծամեծ,

Այլ սնվեց, որ այս ջինջ կյանքը ձեռք բերվեր.
Քսեստը, Պիոսն, Ուրբանոսն ու Կալիստոն
Զոհ գնացին տանջանքներից կարեվեր։

Մեր իղձն այն չէր, որ քմայքով պապերի
Քրիստոնյա ժողովուրդը բաժանվեր
Աջակողմյան, ձախակողմյան խմբերի.

Որ ինձ տրված բանալիքը դառնային
Զինանշան դրոշի վրա պապական
Եվ դրանով յուրայնոց դեմ կռվեին.

Որ իմ պատկերն իբրև կնիք ծառայեր
Վաճառելու արտոնագրեր ստահոդ,
Որի համար ես կարմրում եմ հաճախ դեռ։

Երևում են երկրի ամեն արոտում
Հափշտակիչ գայլեր հովվի հագուստով.
Արդար Աստված, ինչո՞ւ նրանց չես դատում։

Պատրաստվում են Գասկոնցիք ու Կահորցիք
Մեր արյունը խմել։ Ո՛վ լավ սկիզբներ,
Ինչքա՜ն տխուր, վատ վախճանի հանգեցիք։

Բայց Բարձրյալը, որ պաշտպանեց աշխարհի
Փառքն Հռոմում՝ Սկիպիոնի միջոցով,
Կփութա և սրան օգնել ըստ կարի։

Իսկ դու, որդի, որ մարմնով չես մեռածի,
Եվ պիտի վար վերադառնաս, մի լռիր,
Հայտնիր մարդկանց ինչ որ ես քեզ ասացի»։

Ինչպես երկրում ամպերն ի վար են իջնում
Ձյան ծվեններ, իբրև սառած շոգիներ,
Երբ արևը Այծեղջյուրին է հասնում,

Այսպես այստեղ ելնում էին դեպի վեր
Այն լուսեղեն հոգիները հաղթական,
Որ մինչև այդ մեզ հետ էին կանգնել դեռ։

Իմ հայացքը նրանց շարժմանն հետևեց,
Մինչ որ աճած տարածությունը մեր մեջ
Նրանց տեսնել ինձ անկարող դարձրեց։

Երբ ես արդեն դադրել էի վեր նայել,
Իմ տիրուհին ասաց. «Նայիր դեպի ցած,
Տես, թե ինչքան տարածություն ես անցել»։

Այն պահից, երբ նայել էի ես ներքև,
Անցել էի մի կամարով, որ կեսից
Նախագոտու հասնում է ծայրը մինչև։

Եվ Գադեսից այն կողմ տեսա օվկիանն այն,
Որով Ուլիսն անցնել փորձեց, իսկ այս կողմ՝
Այն ափը, ուր լավ բեռ դարձավ Եվրոպան։

Երկրից ինձ դեռ բավական բան կերևար։
Բայց արևը հեռացել էր ինձանից
Ավելի քան մի անջրպետ լուսավառ։

Այնժամ, ահա, սիրատոչոր իմ հոգին,
Որ հարաժամ իմ տիրուհուն էր ձգտում,
Կարոտել էր նրա քաղցըր նայվածքին։

Այն ամենը, ինչ բնությունն է երկնել
Կամ արվեստն է կերտել մարմնից, մարդկային,
Որ կարող է մարդու հոգին առինքնել,

Այդ բոլորը մեկտեղ ոչինչ կթվար
Բաղդատմամբ այն աստվածային հմայքին,
Որ ես տեսա նրա դեմքին խանդավառ։

Այն ուժը, որ նրա նայվածքն ինձ տվեց,
Ինձ բաժանեց սիրուն բույնից Լեդայի
Եվ գերարագ երկնքի մեջ ինձ նետեց։

Այդ երկնքի տեղամասերն անհամար
Այնքան նման էին, որ ես չգիտեմ,
Թե տիրուհիս որ տեղն ընտրեց ինձ համար։

Սակայն նա, որ իմ ցանկությունն էր տեսնում,
Սկսեց խոսել այնպես ժպտուն, որ կարծես
Նրա դեմքին ինքը Աստված էր ժպտում.

«Այստեղից է ծագում առնում տիեզերքի
Կառուցվածքը, որի կենտրոնն անշարժ է,
Իսկ մասերն այլ՝ շարժման մեջ են մշտակի։

Այս երկինքը ընկած է այն ոլորտում,
Ուր տիրում է աստվածային միտքը խոր,
Որի ուժը ստորև է հաղորդում։

Լույսն ու սերն են շրջապատում միշտ նրան,
Ինչպես և սա մյուս երկինքները բոլոր,
Որ վարվում են վերին կամքով տիրական։

Իր շարժումը չի որոշվում այլ չափով,
Բայց մյուսները սրանով են որոշվում,
Ինչպես տասը՝ հինգերորդով ու կեսով։

Հետևաբար քեզ բացահայտ է դառնում,
Որ ժամանակն իր արմատները ունի
Այս անոթում, տերևներն էլ՝ մյուսներում։

Ագահությո՛ւն, մարդկանց այնպես ես սուզել
Քո անդնդում, որ ոչ մեկը չի կարող
Իր աչքերը քո աչքերից դուրս հանել։

Մերթ մարդկանց մեջ ծաղկում է կամքը բարի,
Բայց անձրևը համառորեն տեղացող
Լավ մրգերը փոխում է վատ մրգերի։

Հավատը և անմեղությունը մարդկանց
Մանկանց մեջ են միայն, ապա ցնդում են,
Դեո չպատած մազով այտերը նրանց։

Մեկը, քանի թոթով լեզվով է խոսում,
Ժուժկալում է, իսկ երբ բացվում է լեզուն,
Որկրաժետ ու պոռոտախոս է դառնում։

Մեկը, քանի թոթով լեզվով է խոսում,
Մորը սիրում ու լսում է, իսկ երբ որ
Մեծանում է, նրա թաղվելն է ուզում։

Այսպես մարդու բնությունը մաքրածին
Խաթարվում է, երբ ենթակա է դառնում
Արեգակի Սիրուն դստեր հմայքին։

Այս բոլորը պատահում է նրանից,
Որ աշխարհում չկա տեր ու տիրական,
Այստեղից էլ մարդկանց շեղումը ճամփից։

Բայց նախքան որ ընկնի հունվարը գարնան՝
Ձեր անտեսած հարյուրորդի պատճառով,
Երկինքները այնպես պիտի գոչ բառնան,

Որ մրրիկը, որ սպասվում է այնքան,
Պիտի խելերն ուղղի անդ, ուր քթերն են,
Այնժամ նավերն ուղիղ գծով կընթանան.

Ծաղկից հետո լավ պտուղներ կհասնեն»։

Երգ քսանութերորդ

Երգ քսանիններորդ


Երբ Լատոնի երկու որդիք ակնաթով,
Մեկը Խոյին, մյուսը Կշռին միացած,
Կապվում են նույն հորիզոնի գոտիով,

Այն պահից, երբ զուգակշիռ են նրանք,
Մինչև պահն այն, երբ կիսագունդն փոխելով,
Դուրս են գալիս այդ գոտիից երփներանգ,

Այնքան ատեն Բեատրիչեն մնաց լուռ,
Ժպտուն դեմքով նայելով այն վառ Կետին,
Որ ինձ այնպես շլացրել էր անլուր։

Ապա ասաց. «Ես քեզ կտամ պատասխան,
Զի հարցերըդ ճշտիվ կարդում եմ այնտեղ,
Որտեղ որոշ երևում է ամեն բան։

Ոչ իր բարու աճման համար ապարդյուն,
Այլ որպեսզի, նոր ցոլքերով շողալով,
Կարողանա ասել «ունեմ գոյություն»,

Հավերժ Սերը, ժամանակից առաջ դեռ,
Հավերժության մեջ ինքնակամ ստեղծեց
Սիրով զեղուն գոյեր իրեն առընթեր։

Առաջ էլ նա անգործունյա չէր կեցած,
Զի ոչ առաջ, ոչ էլ հետո կար այնժամ,
Երբ ջրերի վրա շրջում էր Աստված։

Ուժն ու նյութը և միացումը նրանց
Աստվածային մտքից ելան միասին,
Զերթ երեք նետ մի աղեղից արձակված։

Ինչպես սաթում, ապակում կամ բյուրեղում
Լույս է շողում, ընդ որում մուտքը լույսի
Եվ շողալը լոկ մի վայրկյան է տևում,

Այսպես արդյունքն արարչության անվախճան
Վայրկենապես եղավ լրիվ, ավարտուն,
Չունենալով հաջորդական աստիճան։

Գոյացությանց հետ ստեղծվեց և նրանց
Կարգն ու սարքը, տիեզերքի գագաթին
Զետեղվեցին էակները գերազանց։

Նախանյութը դրվեց, ցածըր ոլորտում,
Իսկ միջինում՝ երկինքները, որոնց մեջ
Ուժն ու նյութը միասնություն են կազմում,

Թեև գրեց Հերոնիմը երանյալ,
Թե հրեշտակներն ստեղծվել են շատ ու շատ
Դարեր առաջ, քան աշխարհը, մնացյալ,

Բայց այս մասին ճշմարտությունն ամենայն
Բացատրել են գրիչները Սուրբ Գրքի.
Դա կիմանաս, եթե ուշով կարդաս այն։

Մարդու միտքն էլ անկարող է ընդունել,
Որ շարժիչներն երկար մնան անզբաղ
Եվ դերն իրենց չկարենան կատարել։

Արդ իմացիր, թե ո՛ւր և ե՛րբ, և ինչպե՛ս
Ստեղծվեցին հրեշտակները. այսպիսով
Սպառվեցին երեք հարցերն հուզող քեզ։

Մինչև քսան այնքան արագ չեն հաշվում,
Ինչքան արագ մի մասը այն հրեշտակաց
Գահավիժեց երկնից երկրի անդնդում։

Իսկ մյուս մասը մնաց տեղում, Տիրոջ քով,
Եվ սկսեց պտույտը վառ Կետի շուրջ,
Որ դու դիտում էիր այնքան հաճույքով։

Պատճառն անկման գոռոզությանը եղավ
Անիծյալի, որին ճնշված դու տեսար
Ծանրության տակ տիեզերքի բազմախավ։

Իսկ նրանք, որ դու տեսնում ես անխափան,
Համեստ եղան ճանաչելու, որ իրենք
Ձեռակերտն են աստվածային բարության։

Դրա համար նրանց հայացքը աճեց
Լույս-շնորհով, արժանիքով սեփական,
Եվ արդ լի են նրանք կամքով ձեռներնց։

Եվ դու պետք է հաստատապես իմանաս,
Որ շնորհը արժանիքից է բխում,
Արժանիքն էլ՝ սիրուց հավետ կամ նվազ։

Արդ եթե դու միտքըս լավ ես հասկացել,
Հրեշտակային համակարգի մասին այս
Դա կարող ես շատ այլ բաներ մակածել։

Բայց քանի որ մարդիկ երկրում պնդում են,
Թե բնությունն հրեշտակների այնպես է,
Որ նրանք միտք, հիշողության, կամք ունեն,

Կավելացնեմ, որպեսզի քեզ պարզ լինի
Ճշմարտությանը, որ թյուրում են երկրում,
Շփոթելով մի բանը հետն այլ բանի։

Այն պահից, երբ էակերն այս նախածին
Երանացան հայեցությամբ Աստածո,
Այնուհետև անդուլ նրան նայեցին։

Եվ քանի որ զմայլանքով նայելու
Նրանց տենչը չի ընդհատվում ոչնչով,
Նրանք կարիք չունեն անցածն հիշելու։

Քեզ մոտ շատեր ցնորքներ են բարբաջում,
Ոմանք դրանց հավատալով, ոմանք՝ ոչ,
Բայց վերջիններն ավելի են մեղանչում։

Դուք աշխարհում չեք ընթանում նույն ճամփում
Ճշմարտության, այն աստիճան տարվում եք
Հնարամիտ երևալու մարմաջով։

Եվ դեռ սրան հանդուրժում են երկնքում
Նվազ ցասմամբ, քան երբ Գիրքը Սրբազան
Զանց եք առնում կամ թյուրաբար եք մեկնած

Չեք մտածում, թե նրա ցանքը որքան
Արյուն արժեց, և թե որքան է սիրվում
Նա, ով խոնարհ սրտով հարում է նրան։

Ցույցի համար շատեր ճգնում են հայտնել
Նոր կարծիքներ և քարոզում բեմերից,
Ավետարանն էլ ստիպում է լռել։

Ասում են, թե լուսինն իբր ետ դարձավ
Քրիստոսի խաչելության ժամանակ
Եվ արևի-երկրի միջև կանգ առավ.

Բայց դա սուտ է, զի մթնեց լույսը ինքնին,
Եվ խավարումն երկրում եղավ ընդհանուր
Իսպանացուն, հրեային ու հնդիկին։

Ֆլորենցիայում Լապոներ ու Պինդոներ
Չկան այնքան, որքան նրա բեմերից
Քարոզում են այդօրինակ հեքիաթներ։

Եվ ոչխարներն ետ են դառնում արոտից
Հովով սնված, տգիտությանը սակայն
Չի ազատում նրանց մեղքի արատից։

Իր սաներին Քրիստոս պատվեր չտվեց,
«Գնացեք ու քարոզեցեք փուչ բաներ»,
Այլ ճշմարիտ ուսմունք նրանց ավանդեց։

Հռչակեցին նրանք ուսմունքն, այդ միակ,
Երբ հավատի համար կռվի հանեցին
Ավետարանն իբրև վահան ու նիզակ։

Արդ քարոզ են կարդում տափակ խոսքերով.
Եվ բավ է, որ ունկնդիրը ծիծաղի,
Որ քարոզիչն ուռի, փքվի վեղարով։

Բայց վեղարում կա այնպիսի մի թռչուն,
Որ ամբոխը եթե տեսնի՝ կիմանա,
Թե իզուր է ինքն սպասում թողություն։

Հիմարությունն այնքան աճել է երկրում,
Որ ամբոխը առանց փաստի հավաստի
Ամեն խոստման հեշտ է հավատ ընծայում։

Սուրբ Անտոնի խոզն ապրում է դրանով,
Ապրում են և վատթարները խոզերից,
Վճարելով կեղծ ու պատիր դրամով։

Բայց քանի որ շատ շեղվեցինք նյութից մենք,
Վերադառնանք նախորդ հարցին շոշափված,
Եվ մեր խոսքը ժամանակի հետ կարճենք։

Սրանք թվով այնքան շատ են, անհաշիվ,
Որ մարդկային միտքն ու խոսքը չեն կարող
Պատկերացնել որոշակի ու ճշտիվ։

Թե ուշ դնես Դանիելի հայտնության,
Կտեսնես, որ բյուրերի մեջ իր հիշած
Անհնար է ճշտել թիվը բազմության։

Լույսն Առաջին, որը բաշխվում է նրանց,
Նրանք այնքան բազմակերպ են ընկալում,
Որքան թիվը բազմապատիկ է յուրյանց։

Եվ զի սերը տեսությունից է բխում,
Ապա սիրո չափն առավել կամ նվազ
Տեսանելու նրանց չափից է կախվում։

Արդ նկատիր Հավերժի ուժը անհաս,
Որ ստեղծեց այդքան բազում հայելի,
Որոնց մեջ նա բեկբեկվում է մաս առ մաս,

Բայց ինք մնում միաձույլ ու անհեղլի»։

Երգ երեսուներորդ


Մոտ վեց հազար մղոն հեռու մեր երկրից
Բոցավառ է դառնում ժամը վեցերորդ,
Եվ աշխարհի ստվերն հանվում է գծից,

Երբ խոր երկինքն սպիտակում է այնպես,
Որ մի քանի փոքրիկ աստղեր մարմրուն
Դադարում են, երևալուց արդեն մեզ.

Եվ արևի պայծառ նաժիշտը որքան
Մոտենում է, այնքան աստղերը մեկ-մեկ
Կորցնում են շողերն իրենց ռոշնական.

Այսպես դասերն հրեշտակաց ցնծակյաց,
Որ դառնում են շլացուցիչ Կետի շուրջ,
— Որ, անպարփակ, էրևում է պարփակված,—

Տակավ-տակավ իմ աչքերից չքացան.
Այդ պարագան և սերը ինձ մղեցին
Նորից հայացքս ուղղել կնոջն աննման։

Ինչ որ ասվեց նրա մասին մինչև արդ,
Բոլորն եթե մի գովքի մեջ ամփոփվեր,
Ներկա դեպքում քիչ կլիներ ու անզարդ։

Նրա գեղը մատչելի չէ մեր մտքին.
Կարծում եմ, որ լոկ արարիչը նրա
Կարող է այն գնահատել ի հարկին։

Այստեղ ես ինձ պարտըված եմ համարում,
Ինչպես երբեք մի Կատակերգ կամ Ողբերգ
Չի պարտըվել դժվարալույծ իր խնդրում։

Ինչպես աչքը շլանում է արևից,
Այսպես միտքըս անճրկամ է ու շշմում
Նրա քաղցր ու աստվածային ժպիտից։

Եվ այն օրից, որ նրա դեմքը վսեմ
Ես առաջին անգամ տեսա մեր կյանքում,
Նրա մասին միշտ մի գովերգ հյուսել եմ։

Բայց հարկ է, որ ես դադարեմ գովերգել
Նրա անհուն գեղեցկությունն, ինչպես նա,
Ով արվեստի ծայրակետին է հանգել։

Այդ գովերգը ես թողնում եմ ավելի
Կարող գրչի, քան գրիչս է, որ արդեն
Ավարտում է նյութն իր դժվար մատչելի։

Եվ նա խոսեց ինչպես փութկոտ առաջնորդ.
«Մենք մեծագույն մարմնից արդեն դուրս ելանք
Ու բարձրացանք երկինքը ջինջ, լուսահորդ։

Այս երկինքը սիրով գեղուն է համակ,
Բարությամբ ու երանությամբ լի սիրով,
Երանությամբ՝ ամեն բանից անուշակ։

Աստ կտեսնես երկու փաղանգ լուսափառ,
Մի փաղանգը քեզ կերևա այն տեսքով,
Որ կունենա դատաստանի օրն արդար»։

Ինչպես փայլակն հանկարծ շող է արձակում
Ու ջլատում տեսողությանը այնպես,
Որ աչքերը ոչ մի բան չեն նկատում,

Այսպես շուրջըս ճայթռեց մի լույս բոցավառ
Եվ պարուրվեց ինձ այնպիսի շողյունով,
Որ ոչ մի բան չէր երևում ինձ իսպառ։

«Այս երկինքը խաղաղեցնաղ սերն անհուն
Այսօրինակ ողջույնով է ընդունում
Երանության համար պատրաստ ջինջ հոգուն»։

Հազիվ էի այս կարճ խոսքերը լսել,
Երբ զգացի, ոը իմ ուժերը ներքին
Աճել էին ու բարձրացել առավել։

Եվ օժտվեցի տեսողությամբ նորընկալ,
Այնքան ուժեղ, ոը չկար լույս այնքան վառ,
Որին աչքերս չզորեին արդ տոկալ։

Եվ այնժամ ես տեսա մի գետ լուսեղեն,
Որի երկու ափերն ամբողջ երկայնքին
Պատած էին ծաղիկներով ոսկեղեն։

Գետից անվերջ ցայտում էին վառ կայծեր
Եվ տարածվում ծաղկանց վրա ափերի,
Ինչպես ոսկով շրջանակված հակինթներ։

Ապա կարծես արբած ծաղկանց բուրմունքից՝
Վերասուզվում էին գետի աչքերում.
Մեկը մտնում, մյուսը ելնում էր խորքից։

«Բուռըն տենչը, որ քեզ մղում է հիմա
Հասկանալու այն, ինչ որ դու տեսնամ ես,
Ավելի քան հաճելի է ինձ համար։

Բայց հարկ է քեզ առաջ ըմպել այս ջրից,
Որ հագեցնես քո ծարավը այնքան մեծ»։
Այսպես ասաց ինձ տիրուհիս փառալից։

Ապա հարեց. «Գետն ու կայծերը կցորդ
Եվ ափերը պճնող ծաղկունքը ծիծղուն
Իսկականի նախանիշներն են աղոտ։

Սակայն նրանք անկատար չեն բնավին,
Այլ դու ինքդ ես քո բնությամբ անկատար,
Զի խորատես աչքեր չունես տակավին»։

Ոչ մի մանուկ այնքան փութով չի ձգտել
Դեպի կաթը իր մայրական, երբ որ նա
Սովորական իր ժամից ուշ է զարթնել,

Ինչքան փութով ես ձգտեցի անձկալի
Գետը դեպի, նրա ջրից ըմպելու,
Որ աչքերըս խոր տեսնեին ավելի։

Հենց որ աչքըս գետի ջրից հագեցավ,
Ինձ թվաց, թե այն գետը, որ նախապես
Երկայնկեկ էր, կլորակ ձև ստացավ։

Ինչպես դեմքը, որ պատած է դիմակով,
Երբ դիմակը վար առնվի, կերևա
Սովորական ու բնական իր տեսքով,

Այսպես աչքիս երևացին բուն տեսքով
Այն կայծերն ու ծաղիկները, և տեսա
Երկնի երկու շքախմբերն անսքող։

Ո՛վ վերին Լույս, ուր ցոլացած ես տեսա
Վեհ հաղթանակն արքայության ճշմարիտ,
Տուր ինձ պատմել, թե ինչպես այն ես տեսա։

Արարիչը տեսանելի է դարձնում
Այդ Լույսը այն արարածին երկնային,
Որ նրան լոկ տեսանելով է հանգչում։

Բոլորաձև նա տարածվում է այնքան,
Որ իր անհուն շրջանակ կկազմեր
Արեգակի ճամար գոտի անչափ լայն։

Եվ այդ Լույսը բխում է այն շողերից,
Որ ցոլում են նախաշարժուն երկնքում
Եվ տալիս են նրան ուժեր կենսալից։

Ինչպես բլուրն իրեն նայում է լճում,
Ասես թե իր պաճուճանքը տեսնելու,
Երբ գարնանը ծաղկում է ու կանաչում,

Այսպես բոլոր հոգիները երանյալ
Լույսի շուրջը բազմաստիճան բոլորված՝
Նայում էին նրան համակ զմայլյալ։

Եթե ցածում այդպես կազմում էր լայն ծիր,
Ապա ինչքան լայնատարած կլիներ
Բացված վարդը իր թերթերում ծայրադիր։

Հայացքըս այդ անհունի մեջ հածելով
Չէր շլմորում, այլ ընդգրկում էր լրիվ
Երանությունն իր բովանդակ չափերով։

Այնտեղ նույն են մոտական ու հեռական,
Զի այնտեղ, ուր Աստված անձամբ է վարում,
Էլ տեղ չունեն օրենքները բնական։

Մինչ ես նայում էի լուռ ու զմայլված,
Բեատրիչեն դեպի կենտրոնն ինձ տարավ
Հավերժ վարդի, որի թերթերը բացված

Գովքի խունկեր են առաքում առ Աստված.
Նա ինձ ասաց. «Տես բազմությունը սրբոց
Ձյունասպիտակ հանդերձներով պարուրված։

Տես ինչքան է մեր քաղաքը տարածվում.
Տես մեր գահերն այնքան լցված են արդեն,
Որ անդ այլևս քիչ մարդկանց է սպասվում։

Այն մեծ գահին, որտեղ մի թագ կա դրված,
Եվ որին դու սևեռաբիբ նայում ես,
Դեռ մասնակից չեղած երկնի հարսանյաց,

Բազմելու է հոգին վեհանձն Հենրիկի,
Որ պիտի գա բարվոքելու Իտալիան,
Դեռ սա դրան չպատրաստված հայտնակի։

Բայց կույր շահը, որի դարձել եք գերին,
Ձեզ դարձրել է անմիտ՝ նման այն մանկան,
Որ, սովահար, վանում է իր դայակին։

Այն ժամանակ եկեղեցու հովվապետ
Կդառնա նա, ով հայտնապես կամ ծածուկ
Նույն ուղիով չի ընթանա վեհի հետ։

Բայց աստուծմով նա իր այդ սուրբ պաշտոնում
Կարճ կմնա, զի գահավեժ կսուզվի
Այնտեղ, որտեղ մոգ Սիմոնն է պատժվում,

Եվ Անանցուն ավելի խոր կխրի»։

Երգ երեսունմեկերորդ


Այսպես տեսքով բացված վարդի սպիտակ
Ինձ երևաց այն սուրբ փաղանգը, որին
Քրիստոս գնեց իր արյունով բովանդակ։

Մյուս փաղանգը, որ թռչելով երգում էր
Փառքը Նրա, ով տոգորում է իրեն
Սիրո խանդով ու բարությամբ գերիվեր,

Մեղուների պարսի պես, որ մեկ ծաղկանց
Մեջ է մտնում, մեկ դեպ փեթակն է թռչում,
Ուր մեղրի են փոխվում հյութերը քաղած,

Իջնում էր մեծ ու բազմաթերթ վարդի մեջ,
Ապա նորից բարձրանամ էր դեպ այնտեղ,
Ուր ապրում է հավետ իրենց Սերն անշեջ։

Նրանց դեմքերն հուրեր էին բոցավառ,
Թևերն՝ ոսկի, իսկ հանդերձանքը՝ ճերմակ,
Ավելի քան ձյունը թափված ամպն ի վար։

Երբ ծաղկանց մեջ էին իջնում ի հեռուստ,
Բերում էին խաղաղություն ու ավյուն,
Որ ստանում էին նրանք ի վերուստ։

Բայց հոծությունն անթվելի բազմության,
Որ թռչում էր միջև բարձանց ու ծաղկանց,
Արգելակ չէր նրանց պայծառ տեսության։

Աստվածային լույսը վառ ու մշտաշող
Թափանցում է տիեզերքի մեջ այնպես,
Որ ոչ մի բան այն խափանել չի կարող։

Երանելի հոգիները նոր ու հին,
Որոնցով է լցված երկինքն այս խաղաղ,
Բոլորեքյան նայում էին նույն Կետին։

Ո՛վ երրյակ Լույս, դու որ շողում ես միակ
Մի աստղի մեջ, գոհացնելով բոլորին,
Նայիր ներքև մեր մրրիկին անպարփակ։

Եթե գալով բարբարոսներն հյուսիսից,
Որի վրա ամենայն օր Հելիկեն
Պտտվում է իր որդու հետ միասին,

Տեսան Հռոմն ու գործերն իր փառապանծ
Եվ զարմացան, զի կառույցները նրա
Գերազանցում էին ամեն շինությանց,

Ես, որ եկել էի երկրից առ երկինք,
Վաղանցիկից դեպի հավերժը անանց,
Ֆլորենցիայից դեպի արդար, ջինջ ազինք,

Որքան պիտի ապշահարված լինեի։
Զմայլության և ցնծության մեջ իմ այս
Լավ է, որ ես լուռ հայացքով դիտեի։

Ինչպես հաճախ ուխտավորը ուշադիր
Նայում է ներսն իր ուխտական տաճարի,
Որպեսզի հուսկ նկարագրի տեսածն իր,

Այսպես ես պիշ ու թարթափուն աչքերով,
Նայում էի մերթ դեպի վեր և մերթ վար,
Բազմաստիճան վարդին՝ պայծառ շողերով։

Այնտեղ տեսա դեմքեր սիրով ներշնչված,
Փառազարդված ժպիտներով զվարթուն,
Եվ շարժումներ վայելչությամբ օծանված։

Երբ իմ հայացքն ընդհանրապես ընդգրկեց
Կառուցվածքն ու ձևը համայն Դրախտի,
Բայց դեռ ոչ մի բանի վրա չկանգնեց,

Նորոգ տենչով դարձա դեպի տիրուհիս
Հարցընելու համար որոշ բաներ դեռ,
Որոնք վարանք էին տալիս մտքերիս։

Սակայն ահա իմ տիրուհու փոխարեն
Ես տեսա մի պատկառելի ծերունի,
Պարեգոտված մյուսների պես պերճորեն։

Նրա դեմքին և աչքերին բարեմույն
Երևում էր գորովալի մի ժպիտ,
Ինչպես միայն հորն է հատուկ քնքշագույն։

«Ո՞ւր գնաց նա»— իսկույն հարցրի երեցին։
Եվ նա. «Այստեղ Բեատրիչեն ինձ հղեց,
Որ գոհացնեմ փափագները քո վերջին։

Բարձունքից վար երրորդ շարքին նայելով,
Դու կտեսնես նրան բազմած այն գահին,
Ուր սահմանվեց նա ձիրքերով իր հոլով»։

Լուռ ու անխոս նայեցի վեր ու տեսա,
Որ նա գլխին ուներ պսակ լուսեղեն,
Կազմավորված ճաճանչներից հարակա։

Որոտ ծնող մթնոլորտից բարձրագույն
Մահկանացու աչքը այնքան հեռու չէ,
Թեկուզ սուզված լինի ծովում խորագույն,

Որքան աչքըս հեռու էր իմ տիրուհուց,
Բայց այդ բնավ չէր խանգարում ինձ տեսնել
Նրա ջինջ ու պայծառ պատկերն անմատույց։

«Ո՛վ տիրուհի, իմ հուսատուն անպատիր,
Դու որ արժան համարեցիր մինչև իսկ
Դժոխք իջնել իմ փրկության ի խնդիր,

Ես միմիայն քո բարությանն ու թափին
Պարտական եմ արժանիքն ու շնորհն այն,
Որով տեսա այնքան բաներ իմ ճամփին։

Գերությունից ազատության ինձ հասցրիր
Ուղիներով, միջոցներով այն բոլոր,
Որոնցում դու իշխանություն ունեիր։

Վեհանձնությունդ հավետ թող ինձ պահպանի,
Որպեսզի իմ հոգին, որ դու բուժեցիր,
Անջատվելիս մարմնից՝ արժան քեզ լինի»։

Աղոթեցի այսպես, և նա ժպտագին
Նայեց դեպ ինձ իր գահույքից հեռավոր,
Ապա դարձավ Հավերժաբուխ Ակունքին։

Եվ սուրբ ծերն ինձ. «Որպեսզի դա ավարտես
Քո այս ուղին, որի համար ես եկա,
Թելադրված քո տիրուհու հայցով հեզ,

Մի ակնարկ տուր դրախտային պարտեզին.
Դա տեսնելով քո հայացքը այժմեն իսկ
Կընտելացնես աստվածային շողյունին։

Եվ թագուհին երկնի, որի սերն արդեն
Այրում է ինձ, մեզ զորավիգ կլինի,
Զի ես նրա հավատարիմ Բեռնարդն եմ»։

Ինչպես նա, ով Խորվաթիայից է եկել՝
Տեսնելու մեր Վերոնիկան սրբազան,
Որի քաղցից անկարելի է հագել,

Եվ դիտելով այն՝ ասում է մտովին.
«Տեր իմ Հիսուս Քրիստոս, Աստված ճշմարիտ,
Մի՞թե եղավ քո կերպարանքն այսպիսին»։

Այսպես դիտում էի դեմքը կենդանի
Այն հոգու, որ, հայեցությամբ վերացած,
Երկրում ապրեց խաղաղությունը երկնի։

Նա ինձ ասաց այնժամ. «Որդի շնորհաց,
Այս երջանիկ կյանքը դու չես ճանաչի,
Եթե դեմքդ շարունակես պահել ցած։

Նայիր վերև՝ մինչև ոլորտն հեռակա,
Եվ կտեսնես գահին բազմած թագուհուն,
Որին է այս արքայությունն ենթակա»։

Ինչպես այգուն արևելյան ջինջ կողմում
Հորիզոնը վառ է լինում ավելի,
Քան այն կողմում, ուր արևն է մայր մտնում,

Այսպես երբ ես վեր նայեցի պիշ ու լուռ,
Տեսա մի կետ աստիճանին վերնագույն,
Ուր ավելի լուսալիր էր, քան այլուր։

Ինչպես երկնի հորիզոնի այն մասում,
Ուր սպասվում է ձիակառքն արևի,
Լույսն աճում է, իսկ կողքերին նվազում,

Այսպես ոսկե բոցը շողում էր պայծառ
Իր կենտրոնում, իսկ շրջակա մասերում
Հետզհետե լույսը դառնում էր ցանցառ։

Եվ հրեշտակներ անթիվ, բացված թևերով,
Տոնախմբում էին այնտեղ ու ճխում,
Ամեն մեկը ուրույն փայլով ու փառքով։

Մինչդեռ նրանք ցնծում էին ու երգում,
Գեղեցկուհին ժպտուն նայում էր նրանց
Եվ բոլորին երանությամբ համակում։

Թեկուզ լիներ լեզուս մտքիս համազոր,
Չէի փորձի նկարագրել բառերով
Չնչին մասն իսկ այդ թովչության անսովոր։

Երբ Բեռնարդը տեսավ, որ ես հիացքով
Նայում էի նրա դեմքին անձկալի,
Ինքն էլ հայեց նրան այնքան հաճույքով,

Որ բորբոքեց իմ զմայլանքն ավելի։

Երգ երեսուներկուերորդ


Հայեցողն այն իր տեսիլքով վերացած,
Հոժարակամ ուսուցչի դեր ստանձնեց
Եվ բարբառեց այս խոսքերով սրբասաց.

«Այն կինը, որ հաջորդ շարքում է նստած,
Հենց նա է, որ մարդկության մեջ վերք բացավ,
Որը հետո բուժեց Մարիամը գթած։

Նրանից ցած՝ երրորդ շարքի գահույքին,
Հռաքելն է նստած, ինչպես տեսնում ես,
Բեատրիչեն ունենալով իր կողքին։

Ահա Սառան, Հուդիթը և Ռեբեկան,
Ահա և նա, որ մեծ հանին էր նրա,
Ով «Ողորմեա» երգեց վշտից հոգեկան։

Այսպես նրանք հաջորդական շարքերով
Զետեղված են մեկը մյուսից ստորև,
Ինչպես նրանց ես նշեցի անունով։

Իսկ յոթերորդ շարքից մինչև, խորքը խոր
Հաջորդում են եբրայեցի այլ կանայք,
Հատանելով վարդի թերթերը, բոլոր։

Իսկ այդ բոլոր կանայք միջնորմ են կազմում,
Որի շնորհիվ աստիճանները վարդի
Երկու ուրույն կարգերի են բաժանվում։

Ձախակողմում, ուր գահերը լիովին
Զբաղված են, տեղավորված են նրանք,
Որ ունեցան հավատ գալիք Մեսիային։

Աջակողմում, ուր առկա են տակավին
Թափուր գահեր, տեղավորված են նրանք,
Որ ունեցան հավատ եկած Մեսիային։

Ինչպես այս կողմ գահը երկնի թագուհու
Եվ գահերը մյուս կանանց ենթակա
Կազմում են այս բաժանումը ընդհանուր,

Այսպես ներհակ կողմում գահը Հովհաննու
(Որ ապրեց սուրբ և մահացավ մարտիրոս)
Եվ այլ, գահեր կազմում են այլ բաժանում։

Նրանից ցած մի միջնորմ են կազմում դեռ
Ֆրանկիսկը, Բենեդիկտն ու Ավգուստինն
Եվ բազմաթիվ կրոնական այլ պետեր։

Արդ հիացիր աստվածային տեսչությամբ,
Զի երկու, կերպ դավանողներն հավատի
Այս պարտեզում միշտ կբաշխվեն համաչափ։

Իսկ սկսած աստիճանից միջակա՝
Գտնվում են նրանք, որոնք փրկվել են
Ոչ թե իրենց՛ արժանիքով սեփական,

Այլ ծնողի, այն էլ որոշ պայմանով.
Նրանք մարմնի կապանքներից լուծվել են,
Լավն ու վատը չհասկացած դեռ փորձով։

Նրանց դեմքից այդ գուշակել կարող ես,
Ինչպես նաև նրանց ձայնից մանկական,
Եթե նրանց լավ նայես և ուշ դնես։

Բայց դու երկմիտ՝ լռություն ես պահպանում.
Ես կարձակեմ այն կապանքները ամուր,
Որոնց մեջ քեզ նուրբ հարցերն են կաշկանդում։

Այս ընդարձակ արքայության մեջ բնավ
Պատահական մի բան չկա, ճիշտ ինչպես
Չկա թախիծդ կամ չկա քաղց ու ծարավ։

Այն բոլորը, ինչ դու այստեղ ես տեսնում,
Հաստատված է հավերժական օրենքով,
Ինչպես մատին մատանին է ագուցվում։

Մանուկները, որ վաղաժամ են մեռել,
Առանց հատուկ պատճառի չէ, որ այստեղ
Երանության տարբեր չափեր են գտել։

Արքան, որի արքայությունն երկնային
Այնքան լի է ցնծությունով ու սիրով,
Որ ոչ ոք չի կարող ցանկալ ավելին,

Ստեղծելով հոգիներին անհամար,
Նրանց տարբեր շնորհներով է օժտում,
Եվ այս փաստը բավական է քեզ համար։

Իսկ այդ փաստը քեզ հայտնի է Սուրբ Գրքից,
Ուր խոսվում է երկվորյակի մասին այն,
Որ դեռ անծին տարբերվում էր մեկ մեկից։

Եվ հարկ է, որ ամեն հոգի երանյալ
Վարձատրվի այն շնորհի համեմատ,
Որով օժտվեց իր ծնունդից սկսյալ։

Մանուկներն էլ, որ անմեղ են ի բնե,
Երանության տարբեր չափեր ստացան,
Ճակատագրով տարբերվելով ի ծնե։

Սկզբնական շրջանում վաղ դարերի
Ի փրկություն անմեղ մարդկանց հերիք էր
Լոկ ունենալ հավատն իրենց հայրերի։

Երբ լրացան ժամանակները այդ հին,
Հարկ զգացվեց արուներին թլփատել,
Որ ուժ տրվեր անմեղության թևերին։

Բայց երբ եկավ ժամանակը շնորհքի,
Ապա դարձավ մկրտությանն անհրաժեշտ,
Առանց որի փակ էր մուտքը երկնքի։

Հիմա նայիր այն դեմքին, որ Քրիստոսին
Շատ է նման, և նրա փայլը միայն
Քեզ թույլ կտա տնսանելու Քրիստոսին»։

Տեսա նրան երանությամբ համակված,
Շրջապատված հրեշտակներով սրբազան,
Որ բարձունքում թոչելու են սահմանված.

Եվ այն, ինչ ես տեսել էի մինչև արդ,
Չպատճառեց ինձ այնքան խոր զմայլանք,
Որքան դեմքն այդ աստվածակերպ, փառազարդ։

Սիրո ոգին, որ առաջինն անդ իջավ,
«Ողջույն, Մստիամ, լի շնորհօք» օրհներգեց
Եվ թևերը նրա առջև բաց արավ։

Ամեն կողմից աստվածային այն երգին
Պատասխանեց հույլը հոգվոց երանյալ,
Եվ դեմքերը ավելի վառ շողացին։

«Ո՛վ դու, սուրբ հայր, որ ինձ համար աստ իջար,
Մի պահ գահը քո թողնելով փառահեղ,
Որ առհավետ հատկացված է քեզ համար,

Ո՞ր հրեշտակն է այդ, որ այնպես հիացքով
Մեր թագուհու աչքերի մեջ է նայում,
Բոցավառված ասես սիրո կրակով»։

Այս խոսքերով ես դիմեցի դեռ նրան,
Որի դեմքը ցոլցոլում էր Մարիամով,
Ինչպես այգաստղն արեգակով հուրհրան»։

Եվ նա ասաց. «Հրեշտակի կամ հոգու մեջ
Ինչքան սեր ու հրճվանք կարող են լինել,
Նրա մեջ կան, և դա մեր իղձն է անշեջ.

Զի դա նա է, ով ավետիսը տարավ
Կույս Մարիամին, երբ որ Որդին Աստածո
Մեր մարմնական բեռը կրել հանձն առավ։

Արդ աչքերովդ հետևիր իմ խոսքերին
Եվ լավ նայիր պատրիկներին մեծամեծ,
Որ գահ ունեն կայսրության մեջ երկնային։

Այն երկուսը, որ վերևում են բազմած
Եվ շատ մոտ են օգոստափառ կայսրուհուն,
Արմատներն են երկու՝ վարդի այս բացված։

Այն, որ նրա ձախակողմում է նստած,
Նախահայրն է, որի ճաշակն հանցավոր
Պատճառ դարձավ մարդկանց այնքան դառնությանց։

Աջ կողմինը եկեղեցու հայրն է հին,
Որին Քրիստոս լոկ վստահեց ու հանձնեց
Բանալիքն այս արքայության երկնային։

Այն, որ կյանքում նախատեսեց ու հայտնեց
Դժվարին ու ծանըր օրերը հարսի,
Որ ձեռք բերվեց չարչարանքով դառն ու մեծ,

Սրա մոտ է նստած, մյուսի մոտ է նա,
Որի օրոք հեստ, ապերախտ, հեղհեղուկ
Ժողովուրդը կերավ միայն մանանա։

Պետրոսի դեմ ահա նստած է Աննան,
Այնքան ուրախ իր աղջկան նայելուց,
Որ անքթիթ օրհներգում է «Ովսաննայ»։

Իսկ դիմացը ընտանիքի նախահոր
Սուրբ Լուչիան է, որ քեզ փրկեց կորուստից,
Երբ դա գայթել էիր հովտում հախնթոր։

Բայց տեսիլքիդ ժամը անցնում է քանզի,
Այստեղ պետք է կասենք, ինչպես լավ դերձակ,
Որ ձևում է ըստ ունեցած կերպասի.

Եվ մեր հայացքն ուղղենք Սիրույն Վեհագույն,
Որպեսզի դու ըստ կարելվույն խորանաս
Նրա պայծառ էության մեջ գերագույն։

Բայց որպեսզի խորանալու փափագով
Ետ չընկրկես, թևածելիս դեպի վեր,
Պետք է որ մենք շնորհ հայցենք աղոթքով,

Շնորհ նրանից, ով կարող է օգնել քեզ։
Հետևիր ինձ զգացումով ներշնչյալ
Եվ քո սրտում կրկնիր խոսքերս անձկակեզ»։

Եվ նա սկսեց սուրբ աղոթքը հետևյալ.

Երգ երեսուներեքերորդ


«Ո՛վ մայր կուսան և դուստըր քո զավակի,
Խոնարհ ու վեհ քան ամենայն արարած,
Սահմանանիշ հավերժական խորհուրդի։

Դու մարդկային մեր բնությանը այնքան
Ազնվացրիր, որ ստեղծիչը նրա
Դարձավ նրա ստեղծյալը սոսկական։

Քո արգանդում սերը նորից բորբոքվեց,
Որի հրով խաղաղության մեջ հավերժ
Դրախտային այս վարդն այսպես բողբոջեց։

Աստ մեզ համար բոցավառ ջահ ես սիրո,
Իսկ աշխարհում, մահկանացու մարդկանց մեջ,
Դու անսպառ ու ջինջ աղբյուր ես հուսո։

Ո՛վ Տիրամայր, այնքան մեծ ես ու բարի,
Որ առանց քեզ շնորհ հայցել՝ կլիներ
Ինչպես թռչել ուզել առանց թևերի։

Դա ոչ միայն քո բարությամբ օգնում ես
Քեզ դիմողին, այլ շատ հաճախ ինքնակամ
Գոհացնում ես կարոտյալի հայցը հեզ։

Դու գթություն, ողորմության ես համակ,
Դու վեհանձն ես, և քո մեջ է խտացած
Էակների բարությանը բովանդակ։

Այս մարդը, որ տիեզերքի հատակից
Մինչև այստեղ տեսավ վիճակը մեկ մեկ
Հոգիների, որ հեռացել են կյանքից,

Պաղատում է քեզնից այնքան զորություն,
Որ կարենա բարձրանալ այն տեսության,
Որի մեջ է երանությանն ավարտուն։

Այդ տեսությամբ ես չեմ այրվել դեռ այնպես,
Ինչպես հիմա նրա համար եմ այրվում.
Արդ աղոթքըս վերընծայում եմ ես քեզ,

Որպեսզի նա քո օգնությամբ ազատվի
Ամեն մուժից ու մշուշից երկրային
Եվ Գերագույն Բարիքն իրեն հայտնվի։

Ո՛վ թագուհի, աղաչում եմ քեզ դարձյալ,
Որ անարատ պահես տենչերը նրա,
Տեսիլքներից հետո այնքան վերացյալ։

Հսկիր նրա մղումներին մարդկային.
Տես, ձեռնամած միանում են աղոթքիս
Բեատրիչեն ու մյուս սրբերն երկնային»։

Աղոթողին հառած աչքերն հիախանդ՝
Աստվածարյալ Տիրամայրը ցույց տվեց
Իր գոհությունն այդ աղոթքից ջերմեռանդ։

Ապա ուղղվեց դեպի Լույսը մշտավառ,
Ուր ոչ մի միտք չի թափանցի այնքան խոր,
Որքան նրա միտքը վճիտ ու պայծառ։

Ես, որ հասել էի բոլոր իղձերիս
Կատարածին, շատ բնական կլիներ,
Որ զգայի իմ մեջ լրումն հրայրքիս։

Բեռնարդն այնժամ առաջարկեց ինձ ժպտով,
Որ նայեի վերև, սակայն ես արդեն
Նրա ուզածն արել էի իմ կամքով։

Իմ հայացքը դառնալով ջինջ ու վճիտ,
Հետզհետե ավելի խոր թափանցեց
Ճաճանչի մեջ միակ Լույսի ճշմարիտ։

Այստեղ տեսածս անկարող եմ պատկերել.
Զի մեր լեզուն, այդ տեսիլքին հանդիման,
Կարող է լոկ պապանձվել ու կարկամել։

Ինչպես նա, ով քնում երազ է տեսնում
Եվ, զարթնելով, մտաբերում է միայն
Այն հուզումը, որ ապրել է երազում,

Այսպես և ես, քանզի տեսիլքն իմ մտքի
Անհետացավ, թեպետև իմ սրտի մեջ
Դեռ ծորում է քաղցրությանը տեսիլքի։

Այսպես ձյունն է հալվում շողքից արևի.
Այսպես հողմից ցրվում էին Սիբիլյան
Պատգամները՝ գրված վրան տերևի։

Ո՛վ վերին Լույս, անմատչելի մեր մտքին,
Քո պատկերից, որ ե՛րևաց ինձ այնժամ,
Գեթ ցույց տուր ինձ չնչին մասնիկ մի կրկին,

Եվ լեզվիս տուր այնպիսի ուժ գերակա,
Որ կարենամ ես ավանդել քո հուրքից
Գոնե մի կայծ սերունդներին ապագա.

Թե կարենամ մի բան հիշել տեսիլքից
Եվ որոշ բան այս տողերում հնչեցնել,
Մարդիկ մի բան կհասկանան քո փառքից։

Թե հայացքս հառեր նրա ցոլքին վառ,
Ապա նրա շողյունների սուր ցայտքից
Ես շլացած կմնայի անպատճսւո։

Այսուհանդերձ հանդգնեցիր այդ պահուն
Երկար տոկալ նրա տեսքին, մինչև որ
Ձուլվեց հայացքս իր էության հետ անհուն։

Ո՛վ հորդ շնորհ, որ ինձ դարձրիր ընդունակ
Թափանցելու Հավերժ Լույսի մեջ այնքան,
Որ սպառվեց տեսության ուժն իմ համակ։

Տեսա Նրա խորության մեջ ընդգրկված
Ու սիրային կապով զոդված այն, ինչ որ
Տիեզերքում երևում է մասնատված.

Գոյեր, ձևեր և կապն իրենց միության,
Բոլորն այնպես առընչված են իրար հետ,
Որ ասածըս լոկ նշույլն է իսկության։

Կարծես տեսա այդ միությունն ընդհանուր,
Ըստ որում ես, այս ասելով, զգում եմ
Մի ցնծություն անպարագիր ու անլուր։

Մեկ րոպեում ես զարմացա ավելի,
Քան Նեպտունը քսան և հինգ դար առաջ,
Երբ բաց ծովում տեսավ ստվերն Արգոյի։

Այսպես միտքըս, զմայլանքից կարկամած,
Ուշի֊ուշով ու սևեռուն նայում էր
Եվ տոգորվում պաշտամունքով երկյուղած։

Այդ վառ Լույսից հոգին դառնում է այնպես,
Որ այլ բանի համար խզվել նրանից,
Անկարելի բան կլիներ իրապես։

Զի Բարին, որ նպատակն է բոլորի,
Նրա մեջ է, և այն, ինչ որ նրա մեջ
Անթերի է, նրանից դուրս է թերի։

Այսուհետև լինելու է իմ լեզուն
Ավելի թույլ իմ տեսածը պատմելու,
Քան թե լեզուն երեխայի կաթնասուն։

Ոչ վասնզի այդ Լույսի մեջ կենսավետ
Կային պես-պես, հարափոփոխ վիճակներ,
— Նա այնպես է, ինչպես եգել է հավետ—

Այլ զի աչքըս, թափանցելով նրա մեջ,
Ի զորու չէր միությանը տեսնելու
Իր այլազան ցոլացությանց մեջ անշեջ։

Այն վեհ Լույսի էության մեջ խոր ու ջինջ
Երևացին երեք ծիրեր իմ աչքին,
Երեք գույնի և միևնույն չափի ճիշտ։

Մեկը մյուսի, ինչպես Իրիսն Իրիսի,
Ցոլացումն էր, իսկ երկրորդն էր հրի պես,
Եվ հավասար արգասիքն էր երկուսի։

Օ՛, խոսքն ինչքա՜ն սակավազոր է մտքից,
Իսկ իմ միտքը իմ տեսիլքի հանդիման
Այնքան թույլ է, որ չի բավի ասել «քիչ»։

Օ՛, ինքնաբուխ ու ինքնագո Հավերժ Լույս,
Դու ես աղբյուրն իմացության ամենայն,
Դու ես միայն ներշնչողը սեր ու լույս։

Իսկ այն ծիրը, որ ցոլացումն էր քո վառ,
Ինչպես լույսից արտացոլված մի այլ լույս,
Երբ դիտեցի ուշի ուշով ու երկար,

Նրա ներսում տեսա պատկերը մարդու,
Ներկայացված մասնահատուկ իր գույնով,
Եվ հառեցի առ այն հայացքն իմ հատու։

Ինչպես ճիգ է երկրաչափը գործ դնում
Շրջանակը չափելու և, ճգնելով,
Չափերի մեջ հարակցություն չի գտնում,

Այսպես եղա հանդեպ այդ նոր տեսիլքին.
Իզուր էի ջանում գտնել, թե ինչպես
Մարդու պատկերն հարաբերում էր ծիրին.

Թևերս անզոր էին նման թռիչքի.
Բայց իմ մտքում փայլատակեց մի նոր լույս
Եվ ինչ պարզեց խորհուրդը այդ տեսիլքի։

Այստեղ կասեց իմ զմայլանքն հոգեթով.
Բայց արդեն իմ սիրտն ու կամքը վարում էր
Անվի նման դաշնաթավալ կշռույթով,

Սերն՝ որ շարժում է արևն ու այլ աստղեր։

Ծանոթագրություններ

  1. Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց – երեսունհինգ տարեկան հասակին։ Մարդկային կյանքի ճանապարհը Դանտեն նմանեցնում է աղեղի կորագծին, որի միջնակետը կամ գագաթը համարում է երեսունհինգ տարեկան հասակը («Խնջույք» Դ, 23), լիարժեք հասակը («Դժ.» ԺԵ, 51)։
  2. Երեք գազաններ – երեք գազանները (հովազ տ. 32, առյուծ տ. 45, էգ գայլ տ․ 49) այլաբանորեն պատկերում են մարդկային երեք մեղքերը կամ մոլությունները ― հեշտասիրությունը (հովազ), գոռոզությունը (առյուծ) և ագահությունը (էգ գայլ)։ Արդի դանտեագետներից ոմանք այս այլաբանության մեջ տեսնում են մեղքերի տեսակները, որոնք պատժվում են Դժոխքում՝ խաբեությունը (հովազ), բռնությունը (առյուծ) և անզսպությունը (էգ գայլ)։
  3. Եվ արևն այն աստղերի մեջ էր մտնում — արևը Խոյ համաստեղության մեջ է մտնում և նրա հետ է ծագում գարնանը, այսինքն՝ տարվա այն եղանակին, երբ, ըստ քրիստոնեական ավանդության, աստված (Սերն աստվածյան) ստեղծել է աշխարհը և շարժում տվել երկնային մարմիններին։
  4. Մի հոգի — հռոմայեցի նշանավոր բանաստեղծ Վիրգիլիոսն է (70 — 19 մ.թ.ա.), հեղինակը «Էնեականի», «Հովվականքի» և «Մշակականքի»։ «Աստվածային կատակերգության» մեջ Վիրգիլիոսը ներկայացվսւծ է իբրև սիմվոլ բանականության, ինչպես նաև կայսերական իշխանության։ Բանականության պարտականությունն է մարդկանց առաջնորդել դեպի երկրային երջանկություն։ Վիրգիլիոսը Դանտեին ազատում է «մթամած անտառից» և Դժոխքի ու Քավարանի միջով նրան առաջնորդում է դեպի երկրային Դրախտ։ Վիրգիլիոսը իր «Էնեականում» երգել է կայսրությունը և նկարագրել Էնեասի այցելությունը հանդերձյալ աշխարհ («Դժ.» Բ, 13 —15), իսկ «Հովվականքում», ըստ միջնադարյան մեկնաբանության, մարգարեացել է Մեսիայի գալուստը («Քավ.» ԻԲ, 70 — 72)։
  5. Մանտովայում — Վիրգիլիոսը ծնվել է հյուսիսային Լոմբարդիայի Մանտովա (Մանտուա) քաղաքում, ավելի ճիշտ Մանտովայի մարզի Անդես (ներկայումս Պիետոլա) գյուղաքաղաքում։
  6. Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի — Վիրգիլիոսը ծնվել է 70 թվին (մ.թ.ա.), երբ Կեսարն ընդամենը երեսուն տարեկան էր և դեռ հեռու էր իշխանությունից։ Վիրգիլիոսը ուշ է ծնվել, որովհետև Կեսարը, սպանվելով 44 թվին (մ.թ.ա.), հնարավորություն չունեցավ նրան ճանաչելու և ըստ արժանվույն գնահատելու, ինչպես արեց Օգոստոսը։
  7. Անքիսորդի — Անքիսի որդի էնեասը, Վիրգիլիոսի «Էնեականի» հերոսը։ Երբ Տրոյան այրվեց ու կործանվեց Իլիոն միջնաբերդի հետ հույների ձեռքով, Էնեասը այնտեղից մեկնեց Իտալիա, ուր հիմքը դրեց ապագա հռոմեական կայսրության։
  8. Քերծե — Էգ գայլին դիմագրավելու և ընկճելու համար հարկավոր է մի քերծե (veltro) — այսինքն վարժեցված և արագավազ որսի շուն։ Քանի որ գայլը սիմվոլն է ագահության կամ ընչաքաղցության, հիմնական պատճառը հասարակական և բարոյական անկարգության, ապա Քերծեն կլինի սիմվոլը այնպիսի մի ուժի, որ կհալածի ագահությունը իր որջացած տեղերից և կհաստատի կարգն ու արդարությունը աշխարհում, մասնավորապես Իտալիայում (տտ. 106—108)։ Արդյոք Դանտեն Քերծեի այլաբանության տակ որևէ պատմական անձ նկատի ունի՞։ Եթե այո, ապա ո՞ւմ նկատի ունի, դժվարանում են պատասխանել մեկնիչները։
  9. Այն վառ լույսից — Հովհաննես առաքյալի լույսից։
  10. Ո՞ւր է ձգտում քո հոգին — ի՞նչ բանի է ուղղված քո սերը, ի՞նչն է քո սիրո առարկան։
  11. Անանիայի ուժը ունի իր աչքում — Բեատրիչեն իր նայվածքով կարող է Դանտեին վերադարձնել տեսողությունը, ինչպես Քրիստոսի առաջին հետևորդներից Անանիան Պողոս առաքյալին վերադարձրեց տեսողությունը, երբ նրան մկրտեց («Գործք առ.» Թ, 10-12)։
  12. Վեհ բարիքը... գերագույն բարիքը, աստված։
  13. Նա — հավանաբար Արիստոտելը։
  14. «Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ» տես «Գիրք Ելից» ԼԳ, 17-19։
  15. Երկըդ վսեմ — նկատի ունի Հովհաննեսի «Հայտնությունը» կամ, գուցե, «Ավետարանը»։
  16. Քրիստոսի արծվի — Հովհաննեսի։
  17. Իսկ տերևներն... — քանի որ հավերժական պարտիզպանը աստված է, ըստ ավետարանական պատկերի (Հովհ. ԺԵ, 1), ապա պարտեզը նրա կողմից կառավարված աշխարհն է, իսկ տերևները, աստվածային շնորհով օժտված էակներն են, որոնց պետք է սիրել ըստ նրանց օժտվածության աստիճանի։
  18. Որին ամեն մի կին աղջիկ է և հարս — եթե Ադամը հայրն է բոլոր մարդկանց, ապա ամեն կին նրա աղջիկն է, իբրև նրա սերունդ և նրա հարսն է, իբրև նրա սերնդի կին։
  19. Ճշմարիտ հայելում — աստծու մեջ։
  20. Պարտեզում բարձրաբերձ — Երկրային դրախտի դյութական անտառում։
  21. Պատճառն իմ արտաքսման... — Ադամը չորս թվարկված հարցերին պատասխանում է ոչ ըստ նրանց հերթականության, այլ ըստ կարևորության. և պատասխանելով առաջին հերթին երրորդ հարցին, ասում է, որ Եդեմից իր արտաքսվելու պատճառը եղավ ոչ թե արգելված պտղի ճաշակումը, այլ դրանով գիտակցաբար խախտելը աստծու կողմից մարդու համար նշված չափն ու սահմանը։
  22. Չորս հազար և երեք հարյուր երկու ամ...— Ադամը 4302 տարի մնացել է Լիմբոսում, իսկ դրանից առաջ երկրի վրա ապրել է 930 տարի։
  23. Անմիտ գործին — Բաբելոնի աշտարակաշինության (Հմմտ. «Դժ,» ԼԱ, 77—78. «Քավ.» ԺԲ, 34—36)։
  24. I — մեկ, միակ. այսպես է Դանտեն կոչում աստծու սկզբնական անունը։
  25. El — եբրայերեն լեզվում աստծու սովորական անունը։
  26. Եդեմական լեռան վրա երկնաձիգ... — պատասխանելով երկրորդ հարցին։ Ադամն ասում է, որ ինքը Երկրային դրախտում մնաց ընդամենը վեց ժամ։