|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Սա պատմություն է մի տղամարդու մասին, որը չէր կարողանում ըստ արժանվույն գնահատել իր կնոջը, և մի կնոջ մասին, որը չափից ավելի պատիվ արեց, երբ նրան անվանեց իր ամուսինը։ Պատմությանը մասնակցում է նաև մի կաթոլիկ քահանա-միսիոներ, որը հայտնի էր նրանով, որ երբեք չէր ստում։ Այդ քահանան անբաժան էր Յուքոնյան երկրամասից, մերվել էր նրա հետ, իսկ այն երկուսը պատահմամբ էին ընկել այստեղ։ նրանք պատկանում էին այն տարօրինակ ու թափառաշրջիկ մարդկանց ցեղին, որոնցից ոմանք վեր են բարձրանում ոսկե տենդի ալիքով, իսկ մնացածները քարշ են գալիս նրա պոչից։