«Մարտին Իդեն, Գլուխ XLIV»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLIII|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLV}} Միստեր Մոր...»:) |
չ |
||
Տող 3. | Տող 3. | ||
Միստեր Մորզը հանդիպեց Մարտինին «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահում։ Պատահաբար էր եկել այնտեղ իր գործերով, թե՞ եկել էր ուղղակի ճաշի հրավիրելու նրան, Մարտինը չկարողացավ վերջնականապես որոշել, թեև հակված էր ընդունելու երկրորդ ենթադրությունը. ամեն պարագայում, միստր Մորզը նրան հրավիրեց ճաշի՝ միստր Մորզը, Ռութի հայրը, որը արգելել է Մարտինի մուտքն իր տունը, և որը քանդել է նրա նշանդրեքը։ | Միստեր Մորզը հանդիպեց Մարտինին «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահում։ Պատահաբար էր եկել այնտեղ իր գործերով, թե՞ եկել էր ուղղակի ճաշի հրավիրելու նրան, Մարտինը չկարողացավ վերջնականապես որոշել, թեև հակված էր ընդունելու երկրորդ ենթադրությունը. ամեն պարագայում, միստր Մորզը նրան հրավիրեց ճաշի՝ միստր Մորզը, Ռութի հայրը, որը արգելել է Մարտինի մուտքն իր տունը, և որը քանդել է նրա նշանդրեքը։ | ||
− | Մարտինը չբարկացավ նրա վրա, մինչև | + | Մարտինը չբարկացավ նրա վրա, մինչև անգամ չցուցաբերեց իր վիրավորված ինքնասիրությունը։ Նա ներողամտությամբ լսեց միստր Մորզին՝ մտածելով, թե ինչ է զգում նա այդ րոպեին, երբ ստիպված է խոնարհվել Մարտինի առաջ։ Մարտինը չմերժեց հրավերը, այլ միայն շնորհակալություն հայտնեց և հարցրեց ամբողջ ընտանիքի առողջության մասին, մանավանդ միսիս Մորզի և Ռութի։ Մարտինն ազատ արտասանեց այդ անունը, առանց կմկմալու, և ինքն էլ զարմացավ, որ արյունը չխփեց գլխին և սիրտն ավելի արագ չբաբախեց։ Մարտինի վրա ամեն կողմից տեղում էին ճաշի հրավերներ, որոնցից մի քանիսը նա ընդունում էր։ Մարդիկ առիթ էին փնտրում ծանոթանալու նրա հետ, որպեսզի ճաշի հրավիրեն նրան։ Մարտինը շարունակում էր զարմանալ, թե ինչպես նման մի չնչին բան, ինչպիսին է ճաշը, դարձնում են խոշոր երևույթ։ Մինչև անգամ Բեռնարդ Հիգգինբոթամը ճաշի հրավիրեց նրան, դա ավելի շատ ապշեցրեց նրան։ Մարտինը հիշեց, որ այն օրերին, երբ ինքը գրեթե սովամահ էր լինում, ոչ ոքի մտքով էլ չէր անցնում ճաշի հրավիրել իրեն։ Ինչքա՜ն կարիք ուներ ինքը դրան այն Ժամանակ, երբ անչափ թուլացել էր քաղցից։ Այս խնդրում ամենահիմար մի պարադոքս կար։ Երբ նա ամբողջ շաբաթներով մնում էր առանց ճաշի, որ ոչ ոք չէր հրավիրում նրան, իսկ հիմա, որ հարյուր հազար ճաշի բավելու չափ դրամ ունի և ախորժակը բոլորովին կորել է, ամեն կողմից ճաշի են կանչում, ինչո՞ւ։ Ոչ մի առանձին արժանիք չի ավելացել նրանում․ նա նույն մարդն է։ Նրա բոլոր աշխատությունները գրված են վաղուց, նույն այդ քաղցի օրերին, երբ պարոնայք Մորզերն անվանում էին նրան ծույլ և առաջարկում էին նրան գրագիր դառնալ գրասենյակում, բայց չէ՞ որ նրանք այն ժամանակ էլ գիտեին, որ նա աշխատում է։ Ռութը ցույց էր տալիս նրանց ամեն մի գրվածք, որ Մարտինը տալիս էր նրան կարդալու։ Նրանք էլ էին կարդում այդ գրվածքները։ Իսկ հիմա, շնորհիվ նույն այդ աշխատությունների, նրա անունն ընկել է թերթերի մեջ, հենց շնորհիվ դրան էլ նա դարձել է նրանց համար ցանկալի հյուր։ |
Ակներև էր մի բան. Մորզերը ոչ մի գործ չունեին ոչ նրա՝ Մարտին Իդենի հետ, ոչ էլ նրա ստեղծագործությունների հետ։ Եթե հիմա նրանք որոնում են նրան, դա ոչ թե անձամբ նրա սիրույն, ոչ թե նրա գործերի սիրույն, այլ այն անվան սիրույն, որը հիմա փառապսակով պատել է Մարտինին. թերևս նրանց հարգանք էր ներշնչում և այն հարյուր հազար դոլլարը, որն այժմ գտնվում էր բանկում նրա ընթացիկ հաշվին, դա սովորական երևույթ էր բուրժուական հասարակության մեջ, և տարօրինակ կլիներ այլ բան սպասել այդ մարդկանցից։ Բայց Մարտինը հպարտ էր։ Այդպիսի գնահատություն հարկավոր չէր նրան։ Նա ուզում էր, որ գնահատեն հենց իրեն՝ կամ իր աշխատությունները․ դա ըստ էության միևնույն է։ Հենց այդպես էլ գնահատում էր նրան Լիզզին։ Մինչև անգամ նրա գործերն առանձին արժեք չունեին Լիզզիի աչքին․ ամենաէականը ինքը՝ Մարտինն էր։ Այսպես էր վերաբերվում նրան և Ջիմը, ինչպես և նրա բոլոր հին ընկերները։ Անցյալում նրանք քանիցս ապացուցել են իրենց անշահախնդիր նվիրվածությունը. ապացուցեցին նաև հիմա, Շելլ-Մոունդ զբոսայգու կիրակնօրյա զբոսանքի ժամանակ։ Նրանց տեսակետից, թքած Մարտինի բոլոր գրվածքների վրա. նրանք սիրում էին իրեն՝ Մարտին Իդենին, իրենց խմբին պատկանող հիանալի տղային, և պատրաստ էին նրա համար ենթարկվելու ամեն վտանգի։ | Ակներև էր մի բան. Մորզերը ոչ մի գործ չունեին ոչ նրա՝ Մարտին Իդենի հետ, ոչ էլ նրա ստեղծագործությունների հետ։ Եթե հիմա նրանք որոնում են նրան, դա ոչ թե անձամբ նրա սիրույն, ոչ թե նրա գործերի սիրույն, այլ այն անվան սիրույն, որը հիմա փառապսակով պատել է Մարտինին. թերևս նրանց հարգանք էր ներշնչում և այն հարյուր հազար դոլլարը, որն այժմ գտնվում էր բանկում նրա ընթացիկ հաշվին, դա սովորական երևույթ էր բուրժուական հասարակության մեջ, և տարօրինակ կլիներ այլ բան սպասել այդ մարդկանցից։ Բայց Մարտինը հպարտ էր։ Այդպիսի գնահատություն հարկավոր չէր նրան։ Նա ուզում էր, որ գնահատեն հենց իրեն՝ կամ իր աշխատությունները․ դա ըստ էության միևնույն է։ Հենց այդպես էլ գնահատում էր նրան Լիզզին։ Մինչև անգամ նրա գործերն առանձին արժեք չունեին Լիզզիի աչքին․ ամենաէականը ինքը՝ Մարտինն էր։ Այսպես էր վերաբերվում նրան և Ջիմը, ինչպես և նրա բոլոր հին ընկերները։ Անցյալում նրանք քանիցս ապացուցել են իրենց անշահախնդիր նվիրվածությունը. ապացուցեցին նաև հիմա, Շելլ-Մոունդ զբոսայգու կիրակնօրյա զբոսանքի ժամանակ։ Նրանց տեսակետից, թքած Մարտինի բոլոր գրվածքների վրա. նրանք սիրում էին իրեն՝ Մարտին Իդենին, իրենց խմբին պատկանող հիանալի տղային, և պատրաստ էին նրա համար ենթարկվելու ամեն վտանգի։ | ||
Տող 13. | Տող 13. | ||
«Չէ՞ որ այդ բոլորն արված է շատ վաղուց։ Եվ ահա դուք մրցության եք դուրս եկել ինձ կերակրելու համար, իսկ մի ժամանակ դուք ինձ թողնում էիք, որ սովից մեռնեմ, մերժում էիք ինձ ընդունել ձեր տունը, չէիք ուզում ճանաչել լոկ այն պատճառով, որ ես ծառայության չէի գնում։ Բայց իմ բոլոր գործերը դեռ այն ժամանակ գրված պատրաստ էին։ Հիմա, երբ ես խոսում եմ, դուք ձեր ակնածանքով լի հայացքը չեք հեռացնում ինձանից, որսում եք իմ արտասանած ամեն մի բառը։ Ես ասում եմ ձեզ, որ դուք խեղճ ողորմելիներ եք, իսկ դուք, փոխանակ վիրավորվելու, հավանության նշան եք տալիս գլխով և քիչ մնա, որ շնորհակալություն հայտնեք։ Ինչո՞ւ, որովհետև ես նշանավոր մարդ եմ. որովհետև շատ դրամ ունեմ, և ոչ թե նրա համար, որ ես Մարտին Իդենն եմ՝ հիանալի տղա և ոչ թե կատարյալ հիմար։ Եթե ասեի, որ լուսինը կանաչ պանրից է շինված, դուք անմիջապես կհամաձայնեիք, ամեն պարագայում, չէիք հակաճառի ինձ, որովհետև շատ ոսկի ունեմ։ Իսկ այն աշխատանքը, որի համար ես ստացել եմ այդ դրամները, կատարված է շատ վաղուց, այն օրերին, երբ դուք թքում էիք իմ երեսին և ցեխն էիք կոխում ինձ»։ | «Չէ՞ որ այդ բոլորն արված է շատ վաղուց։ Եվ ահա դուք մրցության եք դուրս եկել ինձ կերակրելու համար, իսկ մի ժամանակ դուք ինձ թողնում էիք, որ սովից մեռնեմ, մերժում էիք ինձ ընդունել ձեր տունը, չէիք ուզում ճանաչել լոկ այն պատճառով, որ ես ծառայության չէի գնում։ Բայց իմ բոլոր գործերը դեռ այն ժամանակ գրված պատրաստ էին։ Հիմա, երբ ես խոսում եմ, դուք ձեր ակնածանքով լի հայացքը չեք հեռացնում ինձանից, որսում եք իմ արտասանած ամեն մի բառը։ Ես ասում եմ ձեզ, որ դուք խեղճ ողորմելիներ եք, իսկ դուք, փոխանակ վիրավորվելու, հավանության նշան եք տալիս գլխով և քիչ մնա, որ շնորհակալություն հայտնեք։ Ինչո՞ւ, որովհետև ես նշանավոր մարդ եմ. որովհետև շատ դրամ ունեմ, և ոչ թե նրա համար, որ ես Մարտին Իդենն եմ՝ հիանալի տղա և ոչ թե կատարյալ հիմար։ Եթե ասեի, որ լուսինը կանաչ պանրից է շինված, դուք անմիջապես կհամաձայնեիք, ամեն պարագայում, չէիք հակաճառի ինձ, որովհետև շատ ոսկի ունեմ։ Իսկ այն աշխատանքը, որի համար ես ստացել եմ այդ դրամները, կատարված է շատ վաղուց, այն օրերին, երբ դուք թքում էիք իմ երեսին և ցեխն էիք կոխում ինձ»։ | ||
− | Սակայն Մարտինը չբղավեց իր այդ մտքերը։ Հոգու խորքում նա տխրում և վիրավորվում էր, բայց համբերատար | + | Սակայն Մարտինը չբղավեց իր այդ մտքերը։ Հոգու խորքում նա տխրում և վիրավորվում էր, բայց համբերատար ժպիտը չէր անհետանում նրա շրթունքներից։ Հիգգինբոթամը սկսեց խոսել։ Նա՝ Բեռնարդ Հիգգինբոթամը, ամեն ինչ նվաճել է իր սեփական ձեռքով, և պարծենում է դրանով։ Նրան ոչ ոք չի օգնել, և ոչ ոքի ոչնչով պարտական չէ. նա օրինապահ քաղաքացի է, մեծ ընտանիք է կերակրում։ Իսկ այդ խանութը, որը հիմա կարգին եկամուտ է բերում, ծաղկում է շնորհիվ նրա՝ Բեռնարդ Հիգգինբոթամի ջանքերի։ Նա սիրում է իր խանութն այնպես, ինչպես սիրող ամուսինները սիրում են իրենց կանանց։ Նա սիրտը բացեց Մարտինին և սկսեց պատմել, թե ինչ մեծ դժվարությամբ է սարքավորել խանութը և կարգավորել իր գործը, բացի այդ, նա ունի պլաններ, մեծ պլաններ։ Թաղի ազգաբնակչությունն աճում է․ խանութը չի կարող սպասարկել բոլորին։ Եթե լրացուցիչ շենք ունենար, կարող էր մուծել մի քանի նորություններ և ավելացնել իր եկամուտը։ Եվ նա այդ կանի, միայն թե ամեն բանից առաջ նրան անհրաժեշտ է գնել հարևան հողամասն ու կառուցել երկհարկանի մի տուն ևս։ Վերևի հարկը նա վարձու կտա, իսկ ներքևի հարկը կմիացնի խանութին։ Մինչև անգամ նրա աչքերը շողացին, երբ խոսեց իր նոր ցուցանակի մասին, որ կձգվի երկու տան ճակատով մեկ։ |
Մարտինը գրեթե չէր լսում։ Նրա ականջներում շարունակում էր հնչել «շա՛տ վաղուց» հանգերգը։ Այդ հանգերգը գժվեցնում էր նրան՝ բառի իսկական իմաստով, բայց ոչ մի կերպ չէր կարող պոկ գալ նրանից։ | Մարտինը գրեթե չէր լսում։ Նրա ականջներում շարունակում էր հնչել «շա՛տ վաղուց» հանգերգը։ Այդ հանգերգը գժվեցնում էր նրան՝ բառի իսկական իմաստով, բայց ոչ մի կերպ չէր կարող պոկ գալ նրանից։ | ||
Տող 45. | Տող 45. | ||
Հիգգինբոթամը գլխով հաստատական նշան արեց։ | Հիգգինբոթամը գլխով հաստատական նշան արեց։ | ||
− | — Լավ, եթե դու չես առարկում, այսպես կանենք։— Մարտինն այդ ասելով՝ նայեց Գերտրուդային,― կարող ես ամբողջ հիմնական կապիտալը պահել | + | — Լավ, եթե դու չես առարկում, այսպես կանենք։— Մարտինն այդ ասելով՝ նայեց Գերտրուդային,― կարող ես ամբողջ հիմնական կապիտալը պահել քեզ անվերադարձ պայմանով, որ ամսական երեսունհինգ դոլլար ծախսես տնտեսությանդ վրա, այդ դրամով կարելի է վարձել խոհարարուհի և լվացարարուհի։ Մի խոսքով յոթ հազարը քոնն է, եթե դու ինձ երաշխավորություն տաս, որ Գերտրուդան այլևս կեղտոտ աշխատանք չի անելու, համաձա՞յն ես։ |
Միստր Հիգգինբոթամը վիրավորվեց։ Այն պահանջը, որ նրա կինը չպետք է կեղտոտ գործ անի, նախատական թվաց նրան։ Այդ փառավոր նվերը լոկ ոսկեզօծ դեղահատ է, դառը դեղահատ․ կինը տնային գործ չանի՞... դա կատաղեցրեց նրան։ | Միստր Հիգգինբոթամը վիրավորվեց։ Այն պահանջը, որ նրա կինը չպետք է կեղտոտ գործ անի, նախատական թվաց նրան։ Այդ փառավոր նվերը լոկ ոսկեզօծ դեղահատ է, դառը դեղահատ․ կինը տնային գործ չանի՞... դա կատաղեցրեց նրան։ | ||
Տող 59. | Տող 59. | ||
«Խո՛զ,— քրթմնջաց նա,— ի՜նչ խոզն է»։ | «Խո՛զ,— քրթմնջաց նա,— ի՜նչ խոզն է»։ | ||
− | Երբ հանդեսներից մեկում լույս տեսավ Մարտինի «Գուշակուհի» բանաստեղծությունը, զարդարված առաջնակարգ նկարիչների գծագրություններով, Հերման Շմիդտը հանկարծ մոռացավ, որ Ժամանակին այդ ոտանավորն անվանել էր անպատշաճ։ Նա պատմում էր բոլորին, որ այդ ոտանավորը գրած է ի պատիվ իր կնոջ, և ջանք թափեց, որ այդ լուրը հասնի նաև թերթի թղթակցի ականջը։ Թղթակիցը շուտով եկավ լուսանկարչի և գծագրիչի հետ միասին։ Դրա հետևանքով կիրակնօրյա համարներից մեկում երևաց Մերիենի զգալիորեն գեղեցկացված դիմանկարը՝ Մարտին Իդենի և նրա կյանքին վերաբերող մի շարք ինտիմ մանրամասնություններով և «Գուշակուհու» նոր տեքստով՝ արտատպված հանդեսի հատուկ թույլտվությամբ։ Դա աղմուկ առաջացրեց ամբողջ գավառում, և բոլոր շրջակա տանտիկինները պարծենում էին մեծ գրողի քրոջ հետ իրենց ծանոթությամբ, իսկ նրանք, որ այդ պատիվը չունեին, շտապում էին ուղղել իրենց սխալը։ Հերման Շմիդտը բավականությունից շփում էր ձեռքերը և մինչև անգամ նոր դազգահ պատվիրեց | + | Երբ հանդեսներից մեկում լույս տեսավ Մարտինի «Գուշակուհի» բանաստեղծությունը, զարդարված առաջնակարգ նկարիչների գծագրություններով, Հերման Շմիդտը հանկարծ մոռացավ, որ Ժամանակին այդ ոտանավորն անվանել էր անպատշաճ։ Նա պատմում էր բոլորին, որ այդ ոտանավորը գրած է ի պատիվ իր կնոջ, և ջանք թափեց, որ այդ լուրը հասնի նաև թերթի թղթակցի ականջը։ Թղթակիցը շուտով եկավ լուսանկարչի և գծագրիչի հետ միասին։ Դրա հետևանքով կիրակնօրյա համարներից մեկում երևաց Մերիենի զգալիորեն գեղեցկացված դիմանկարը՝ Մարտին Իդենի և նրա կյանքին վերաբերող մի շարք ինտիմ մանրամասնություններով և «Գուշակուհու» նոր տեքստով՝ արտատպված հանդեսի հատուկ թույլտվությամբ։ Դա աղմուկ առաջացրեց ամբողջ գավառում, և բոլոր շրջակա տանտիկինները պարծենում էին մեծ գրողի քրոջ հետ իրենց ծանոթությամբ, իսկ նրանք, որ այդ պատիվը չունեին, շտապում էին ուղղել իրենց սխալը։ Հերման Շմիդտը բավականությունից շփում էր ձեռքերը և մինչև անգամ նոր դազգահ պատվիրեց արհեստանոցի համար։ |
— Դա ամեն մի ռեկլամից լավ է,— ասում էր նա,― ռեկլամ է և այն էլ առանց դրամ ծախսելու։ | — Դա ամեն մի ռեկլամից լավ է,— ասում էր նա,― ռեկլամ է և այն էլ առանց դրամ ծախսելու։ | ||
Տող 67. | Տող 67. | ||
Մարտինը եկավ ճաշի և աշխատում էր սիրալիր լինել մսի մեծաքանակ վաճառական գիրուկ հյուրի և նրա ավելի չաղ կնոջ հետ. դրանք կարևոր մարդիկ էին և կարող էին շատ օգտակար լինել այնպիսի երիտասարդի համար, ինչպիսին էր, օրինակի Հերման Շմիդտը, որը ճամփա էր հարթում իր համար։ Իհարկե, նրանք երբեք իրենց այցելությանը չէին արժանացնի Հերմանին, եթե նա խոստացած չլիներ, որ ճաշին ներկա է լինելու իր աներձագը՝ նշանավոր գրողը։ Նույն խայծով հրապուրվեց Խաղաղօվկիանոսյան հեծանվային ընկերության գործակալությունների գլխավոր կառավարիչը։ Հերման Շմիդտը քծնում էր նրան՝ հուսալով, որ նրանից կստանա Օքլենդի ներկայացուցչությունը։ Մի խոսքով, Հերմանը պատրաստ էր Մարտին Իդենի հետ իր ազգակցությունը մուծել իր կյանքի ակտիվը, բայց իր հոգու խորքում միանգամայն չէր հասկանում, թե ինչպես պատահեց այդ բոլորը։ Շատ հաճախ նա վեր էր կենում լուռ գիշերին և, աշխատելով չզարթեցնել իր կնոջը, կարդում էր Մարտին Իդենի երկերը, և ամեն անգամ էլ որոշակի համոզում էր գոյացնում, թե միայն հիմարները կարող են դրամ վճարել այդ գրվածքների համար։ | Մարտինը եկավ ճաշի և աշխատում էր սիրալիր լինել մսի մեծաքանակ վաճառական գիրուկ հյուրի և նրա ավելի չաղ կնոջ հետ. դրանք կարևոր մարդիկ էին և կարող էին շատ օգտակար լինել այնպիսի երիտասարդի համար, ինչպիսին էր, օրինակի Հերման Շմիդտը, որը ճամփա էր հարթում իր համար։ Իհարկե, նրանք երբեք իրենց այցելությանը չէին արժանացնի Հերմանին, եթե նա խոստացած չլիներ, որ ճաշին ներկա է լինելու իր աներձագը՝ նշանավոր գրողը։ Նույն խայծով հրապուրվեց Խաղաղօվկիանոսյան հեծանվային ընկերության գործակալությունների գլխավոր կառավարիչը։ Հերման Շմիդտը քծնում էր նրան՝ հուսալով, որ նրանից կստանա Օքլենդի ներկայացուցչությունը։ Մի խոսքով, Հերմանը պատրաստ էր Մարտին Իդենի հետ իր ազգակցությունը մուծել իր կյանքի ակտիվը, բայց իր հոգու խորքում միանգամայն չէր հասկանում, թե ինչպես պատահեց այդ բոլորը։ Շատ հաճախ նա վեր էր կենում լուռ գիշերին և, աշխատելով չզարթեցնել իր կնոջը, կարդում էր Մարտին Իդենի երկերը, և ամեն անգամ էլ որոշակի համոզում էր գոյացնում, թե միայն հիմարները կարող են դրամ վճարել այդ գրվածքների համար։ | ||
− | Մարտինը շատ լավ էր հասկանում կացությունը, հենվելով աթոռի կռնակին՝ նա դիտում էր պարոն Հերման Շմիդտի գանգը, մտովի հարվածներ էր հասցնում նրա ծոծրակին․ ո՜ւֆ, ինքնագոհ գերմանական մռութ․․․ Բայց նրանում մի քանի գծեր դուր էին գալիս Մարտինին։ Թեպետ աղքատ էր և ուզում էր շուտ հարստանալ, բայց և այնպես աղախին էր վարձել, որպեսզի թեթևացնի Մերիենի տնային աշխատանքը։ Ճաշից հետո խոսելով հեծանվային ընկերության կառավարչի հետ, Մարտինը մի կողմ քաշեց Հերմանին և առաջարկեց նրան դրամական աջակցություն՝ Օքլենդում հեծանիվների լավագույն խանութ սարքավորելու համար։ Նա այնքան առատաձեռնության ցուցաբերեց, որ Հերմանին պատվիրեց միաժամանակ փնտրել գարաժ և ավտոմոբիլային արհեստանոց, քանի որ Հերմանը անկասկած շատ լավ կվարի | + | Մարտինը շատ լավ էր հասկանում կացությունը, հենվելով աթոռի կռնակին՝ նա դիտում էր պարոն Հերման Շմիդտի գանգը, մտովի հարվածներ էր հասցնում նրա ծոծրակին․ ո՜ւֆ, ինքնագոհ գերմանական մռութ․․․ Բայց նրանում մի քանի գծեր դուր էին գալիս Մարտինին։ Թեպետ աղքատ էր և ուզում էր շուտ հարստանալ, բայց և այնպես աղախին էր վարձել, որպեսզի թեթևացնի Մերիենի տնային աշխատանքը։ Ճաշից հետո խոսելով հեծանվային ընկերության կառավարչի հետ, Մարտինը մի կողմ քաշեց Հերմանին և առաջարկեց նրան դրամական աջակցություն՝ Օքլենդում հեծանիվների լավագույն խանութ սարքավորելու համար։ Նա այնքան առատաձեռնության ցուցաբերեց, որ Հերմանին պատվիրեց միաժամանակ փնտրել գարաժ և ավտոմոբիլային արհեստանոց, քանի որ Հերմանը անկասկած շատ լավ կվարի միաժամանակ երկու ձեռնարկությունը։ |
Մերիենը արտասվակալած աչքերով գրկելով Մարտինին՝ գողտուկ փսփսաց, թե շատ է սիրում նրան և միշտ էլ սիրել է։ Ճիշտ է, վերջին բառերն արտասանելիս նա թեթևակի կարկամեց, և Մարտինը հասկացավ, որ նա խնդրում է ներել իրեն այն բանի համար, որ ժամանակին կշտամբել է նրան և համոզել ծառայության մտնել։ | Մերիենը արտասվակալած աչքերով գրկելով Մարտինին՝ գողտուկ փսփսաց, թե շատ է սիրում նրան և միշտ էլ սիրել է։ Ճիշտ է, վերջին բառերն արտասանելիս նա թեթևակի կարկամեց, և Մարտինը հասկացավ, որ նա խնդրում է ներել իրեն այն բանի համար, որ ժամանակին կշտամբել է նրան և համոզել ծառայության մտնել։ | ||
Տող 73. | Տող 73. | ||
— Դե՜, նրա մոտ դրամները երկար չեն մնա,― ասաց երեկոյան Հերման Շմիդտը իր կնոջը։— Նա զայրացավ, երբ ես տոկոսների մասին խոսեցի։ Գիտե՞ս ինչ ասաց նա ինձ։ Նրան հարկավոր չէ մինչև իսկ դրամագլուխը, և ոչ թե միայն տոկոսները։ Եվ եթե ես մի անգամ էլ բերան բաց անեմ այդ հարցերի շուրջը, նա կփշրի իմ գերմանական գանգը։ Այդպես էլ ասաց «գերմանական գանգ»։ Բայց և այնպես կեցցե նա, թեև գործի մարդ չէ։ Գլխավորն այն է, որ նա ուղղակի փրկեց ինձ։ | — Դե՜, նրա մոտ դրամները երկար չեն մնա,― ասաց երեկոյան Հերման Շմիդտը իր կնոջը։— Նա զայրացավ, երբ ես տոկոսների մասին խոսեցի։ Գիտե՞ս ինչ ասաց նա ինձ։ Նրան հարկավոր չէ մինչև իսկ դրամագլուխը, և ոչ թե միայն տոկոսները։ Եվ եթե ես մի անգամ էլ բերան բաց անեմ այդ հարցերի շուրջը, նա կփշրի իմ գերմանական գանգը։ Այդպես էլ ասաց «գերմանական գանգ»։ Բայց և այնպես կեցցե նա, թեև գործի մարդ չէ։ Գլխավորն այն է, որ նա ուղղակի փրկեց ինձ։ | ||
− | Ճաշի հրավերները թափում էին ամեն կողմից, և ինչքան շատ էին լինում դրանք, Մարտինն այնքան ավելի ապշում էր։ Նա պատվավոր հյուր եղավ հնագույն ակումբներից մեկի ճաշկերույթում․ նստել էր շրջապատված այնպիսի մարդկանցով, որոնց մասին լսել ու կարդացել էր իր ամբողջ կյանքում։ Այդ մարդիկ ասում էին նրան, որ կարդալով «Անդրցամաքային ամսաթերթում» նրա գրվածքներից՝ «Զանգերի ղողանջը», իսկ «Մոզում»՝ «Փերին ու մարգարիտը», միանգամից հասկացան, որ հայտնվել է մի մեծ գրող։ «Աստվա՜ծ իմ,— մտածում էր Մարտինը,— իսկ ես այն ժամանակ սոված էի և ցնցոտիներ էի հագնում։ Ինչո՞ւ այն ժամանակ չհրավիրեցին ինձ ճաշի, այն ժամանակ դա տեղին բան կլիներ։ Չէ՞ որ դրանք շատ վաղուց գրված բաներ են։ Եթե դուք ինձ հիմա կերակրում եք իմ վաղուցվա կատարած աշխատանքի համար, ինչո՞ւ այն ժամանակ չէիք կերակրում ինձ, երբ ես իրոք կարիք ունեի դրան։ Չէ՞ որ ո՛չ «Զանգերի ղողանջում», ո՛չ «Փերին և մարգարիտը» պատմվածքում ես ոչ մի բառ չեմ փոխել։ Ո՛չ, դուք ինձ իսկի էլ չեք հյուրասիրում իմ աշխատության համար, այլ նրա համար, որ ինձ հյուրասիրում են բոլորը, և նրա համար, որ հյուրասիրելը պատվի գործ է համարվում։ Ինձ հյուրասիրում եք նրա համար, որ դուք տխմար անասուններ եք, նրա համար, որ ենթարկվում եք կենդանական հոտի կույր ու բութ զգացմունքին, իսկ այդ զգացմունքն այժմ թելադրում է մի բան՝ Մարտին Իդենին պիտի հյուրասիրել ճաշով։ Բայց ձեզանից ոչ մեկը չի հետաքրքրվում Մարտին | + | Ճաշի հրավերները թափում էին ամեն կողմից, և ինչքան շատ էին լինում դրանք, Մարտինն այնքան ավելի ապշում էր։ Նա պատվավոր հյուր եղավ հնագույն ակումբներից մեկի ճաշկերույթում․ նստել էր շրջապատված այնպիսի մարդկանցով, որոնց մասին լսել ու կարդացել էր իր ամբողջ կյանքում։ Այդ մարդիկ ասում էին նրան, որ կարդալով «Անդրցամաքային ամսաթերթում» նրա գրվածքներից՝ «Զանգերի ղողանջը», իսկ «Մոզում»՝ «Փերին ու մարգարիտը», միանգամից հասկացան, որ հայտնվել է մի մեծ գրող։ «Աստվա՜ծ իմ,— մտածում էր Մարտինը,— իսկ ես այն ժամանակ սոված էի և ցնցոտիներ էի հագնում։ Ինչո՞ւ այն ժամանակ չհրավիրեցին ինձ ճաշի, այն ժամանակ դա տեղին բան կլիներ։ Չէ՞ որ դրանք շատ վաղուց գրված բաներ են։ Եթե դուք ինձ հիմա կերակրում եք իմ վաղուցվա կատարած աշխատանքի համար, ինչո՞ւ այն ժամանակ չէիք կերակրում ինձ, երբ ես իրոք կարիք ունեի դրան։ Չէ՞ որ ո՛չ «Զանգերի ղողանջում», ո՛չ «Փերին և մարգարիտը» պատմվածքում ես ոչ մի բառ չեմ փոխել։ Ո՛չ, դուք ինձ իսկի էլ չեք հյուրասիրում իմ աշխատության համար, այլ նրա համար, որ ինձ հյուրասիրում են բոլորը, և նրա համար, որ հյուրասիրելը պատվի գործ է համարվում։ Ինձ հյուրասիրում եք նրա համար, որ դուք տխմար անասուններ եք, նրա համար, որ ենթարկվում եք կենդանական հոտի կույր ու բութ զգացմունքին, իսկ այդ զգացմունքն այժմ թելադրում է մի բան՝ Մարտին Իդենին պիտի հյուրասիրել ճաշով։ Բայց ձեզանից ոչ մեկը չի հետաքրքրվում Մարտին Իդենի անձով ու նրա աշխատանքով», ասում էր նա ինքն իրեն և ոտքի էր կանգնում, որպեսզի սրամիտ ու փայլուն պատասխան տա սրամիտ ու փայլուն բաժակաճառին։ |
Եվ այդպես էր ամեն տեղ։ Ուր էլ որ գնար՝ ակումբները, գրական երեկույթները, ամենուր ասում էին նրան, որ երբ լույս տեսավ «Զանգերի ղողանջը» և «Փերին ու մարգարիտը», միանգամից բոլորի համար պարզվեց, որ հրապարակ է եկել մի մեծ գրող։ Եվ միշտ էլ Մարտինի հոգու խորքում վխտում էր նույն տաղտկալի հարցումը, «Ինչո՞ւ այն ժամանակ չկերակրեցիք ինձ։ Չէ՞ որ բոլոր այդ գործերը շատ վաղուց են գրված։ «Զանգերի ղողանջը» և «Փերին ու մարգարիտը» մազաչափ անգամ չէին փոխվել, դրանք այն ժամանակ էլ լավ էին և վարպետորեն գրված, ինչպես այժմ։ Բայց դուք հյուրասիրում եք ինձ ոչ թե այդ, և ոչ թե իմ այլ գրվածքների համար։ Դուք հյուրասիրում եք ինձ նրա համար, որ դա հիմա մոդա է, որ ամբողջ հոտը գժվել է մի բանում՝ հյուրասիրել Մարտին Իդենին»։ | Եվ այդպես էր ամեն տեղ։ Ուր էլ որ գնար՝ ակումբները, գրական երեկույթները, ամենուր ասում էին նրան, որ երբ լույս տեսավ «Զանգերի ղողանջը» և «Փերին ու մարգարիտը», միանգամից բոլորի համար պարզվեց, որ հրապարակ է եկել մի մեծ գրող։ Եվ միշտ էլ Մարտինի հոգու խորքում վխտում էր նույն տաղտկալի հարցումը, «Ինչո՞ւ այն ժամանակ չկերակրեցիք ինձ։ Չէ՞ որ բոլոր այդ գործերը շատ վաղուց են գրված։ «Զանգերի ղողանջը» և «Փերին ու մարգարիտը» մազաչափ անգամ չէին փոխվել, դրանք այն ժամանակ էլ լավ էին և վարպետորեն գրված, ինչպես այժմ։ Բայց դուք հյուրասիրում եք ինձ ոչ թե այդ, և ոչ թե իմ այլ գրվածքների համար։ Դուք հյուրասիրում եք ինձ նրա համար, որ դա հիմա մոդա է, որ ամբողջ հոտը գժվել է մի բանում՝ հյուրասիրել Մարտին Իդենին»։ | ||
Տող 83. | Տող 83. | ||
— Ես կարդացի ձեր «Զանգերի ղողանջը»,— ասաց նա,— երբ դա առաջին անգամ տպվեց։ Հիանալի է, Էդգար Պոյի գրվածքներից ետ չի մնում։ Ես այն ժամանակ էլ կարդալով այդ, ասացի՝ հիանալի է․․․ | — Ես կարդացի ձեր «Զանգերի ղողանջը»,— ասաց նա,— երբ դա առաջին անգամ տպվեց։ Հիանալի է, Էդգար Պոյի գրվածքներից ետ չի մնում։ Ես այն ժամանակ էլ կարդալով այդ, ասացի՝ հիանալի է․․․ | ||
− | «Այո՞, իսկ դուք այն ժամանակ մի երկու անգամ պատահել եք փողոցում և մինչև, անգամ չեք ճանաչել ինձ,— քիչ մնաց ասեր Մարտինը,— երկու անգամ էլ ես սոված վազում էի գրավ դնելու իմ միակ կոստյումը։ Դուք ինձ չէիք ճանաչում։ Իսկ այն | + | «Այո՞, իսկ դուք այն ժամանակ մի երկու անգամ պատահել եք փողոցում և մինչև, անգամ չեք ճանաչել ինձ,— քիչ մնաց ասեր Մարտինը,— երկու անգամ էլ ես սոված վազում էի գրավ դնելու իմ միակ կոստյումը։ Դուք ինձ չէիք ճանաչում։ Իսկ այն ժամանակ իմ բոլոր աշխատություններն արդեն գրված էին։ Ինչո՞ւ միայն հիմա ճանաչեցիք ինձ»։ |
— Այս օրերս ես ասացի կնոջս, որ շատ լավ կլիներ, եթե դուք գայիք մեզ մոտ ճաշելու,— շարունակեց դիրեկտորը,— և նա շատ խնդրեց, որ հրավիրեմ ձեզ։ Այո, շա՜տ, շա՜տ խնդրեց։ | — Այս օրերս ես ասացի կնոջս, որ շատ լավ կլիներ, եթե դուք գայիք մեզ մոտ ճաշելու,— շարունակեց դիրեկտորը,— և նա շատ խնդրեց, որ հրավիրեմ ձեզ։ Այո, շա՜տ, շա՜տ խնդրեց։ |
Ընթացիկ տարբերակը 12:11, 23 Մայիսի 2015-ի դրությամբ
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XLIII | Մարտին Իդեն, Գլուխ XLV ▶ |
Միստեր Մորզը հանդիպեց Մարտինին «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահում։ Պատահաբար էր եկել այնտեղ իր գործերով, թե՞ եկել էր ուղղակի ճաշի հրավիրելու նրան, Մարտինը չկարողացավ վերջնականապես որոշել, թեև հակված էր ընդունելու երկրորդ ենթադրությունը. ամեն պարագայում, միստր Մորզը նրան հրավիրեց ճաշի՝ միստր Մորզը, Ռութի հայրը, որը արգելել է Մարտինի մուտքն իր տունը, և որը քանդել է նրա նշանդրեքը։
Մարտինը չբարկացավ նրա վրա, մինչև անգամ չցուցաբերեց իր վիրավորված ինքնասիրությունը։ Նա ներողամտությամբ լսեց միստր Մորզին՝ մտածելով, թե ինչ է զգում նա այդ րոպեին, երբ ստիպված է խոնարհվել Մարտինի առաջ։ Մարտինը չմերժեց հրավերը, այլ միայն շնորհակալություն հայտնեց և հարցրեց ամբողջ ընտանիքի առողջության մասին, մանավանդ միսիս Մորզի և Ռութի։ Մարտինն ազատ արտասանեց այդ անունը, առանց կմկմալու, և ինքն էլ զարմացավ, որ արյունը չխփեց գլխին և սիրտն ավելի արագ չբաբախեց։ Մարտինի վրա ամեն կողմից տեղում էին ճաշի հրավերներ, որոնցից մի քանիսը նա ընդունում էր։ Մարդիկ առիթ էին փնտրում ծանոթանալու նրա հետ, որպեսզի ճաշի հրավիրեն նրան։ Մարտինը շարունակում էր զարմանալ, թե ինչպես նման մի չնչին բան, ինչպիսին է ճաշը, դարձնում են խոշոր երևույթ։ Մինչև անգամ Բեռնարդ Հիգգինբոթամը ճաշի հրավիրեց նրան, դա ավելի շատ ապշեցրեց նրան։ Մարտինը հիշեց, որ այն օրերին, երբ ինքը գրեթե սովամահ էր լինում, ոչ ոքի մտքով էլ չէր անցնում ճաշի հրավիրել իրեն։ Ինչքա՜ն կարիք ուներ ինքը դրան այն Ժամանակ, երբ անչափ թուլացել էր քաղցից։ Այս խնդրում ամենահիմար մի պարադոքս կար։ Երբ նա ամբողջ շաբաթներով մնում էր առանց ճաշի, որ ոչ ոք չէր հրավիրում նրան, իսկ հիմա, որ հարյուր հազար ճաշի բավելու չափ դրամ ունի և ախորժակը բոլորովին կորել է, ամեն կողմից ճաշի են կանչում, ինչո՞ւ։ Ոչ մի առանձին արժանիք չի ավելացել նրանում․ նա նույն մարդն է։ Նրա բոլոր աշխատությունները գրված են վաղուց, նույն այդ քաղցի օրերին, երբ պարոնայք Մորզերն անվանում էին նրան ծույլ և առաջարկում էին նրան գրագիր դառնալ գրասենյակում, բայց չէ՞ որ նրանք այն ժամանակ էլ գիտեին, որ նա աշխատում է։ Ռութը ցույց էր տալիս նրանց ամեն մի գրվածք, որ Մարտինը տալիս էր նրան կարդալու։ Նրանք էլ էին կարդում այդ գրվածքները։ Իսկ հիմա, շնորհիվ նույն այդ աշխատությունների, նրա անունն ընկել է թերթերի մեջ, հենց շնորհիվ դրան էլ նա դարձել է նրանց համար ցանկալի հյուր։
Ակներև էր մի բան. Մորզերը ոչ մի գործ չունեին ոչ նրա՝ Մարտին Իդենի հետ, ոչ էլ նրա ստեղծագործությունների հետ։ Եթե հիմա նրանք որոնում են նրան, դա ոչ թե անձամբ նրա սիրույն, ոչ թե նրա գործերի սիրույն, այլ այն անվան սիրույն, որը հիմա փառապսակով պատել է Մարտինին. թերևս նրանց հարգանք էր ներշնչում և այն հարյուր հազար դոլլարը, որն այժմ գտնվում էր բանկում նրա ընթացիկ հաշվին, դա սովորական երևույթ էր բուրժուական հասարակության մեջ, և տարօրինակ կլիներ այլ բան սպասել այդ մարդկանցից։ Բայց Մարտինը հպարտ էր։ Այդպիսի գնահատություն հարկավոր չէր նրան։ Նա ուզում էր, որ գնահատեն հենց իրեն՝ կամ իր աշխատությունները․ դա ըստ էության միևնույն է։ Հենց այդպես էլ գնահատում էր նրան Լիզզին։ Մինչև անգամ նրա գործերն առանձին արժեք չունեին Լիզզիի աչքին․ ամենաէականը ինքը՝ Մարտինն էր։ Այսպես էր վերաբերվում նրան և Ջիմը, ինչպես և նրա բոլոր հին ընկերները։ Անցյալում նրանք քանիցս ապացուցել են իրենց անշահախնդիր նվիրվածությունը. ապացուցեցին նաև հիմա, Շելլ-Մոունդ զբոսայգու կիրակնօրյա զբոսանքի ժամանակ։ Նրանց տեսակետից, թքած Մարտինի բոլոր գրվածքների վրա. նրանք սիրում էին իրեն՝ Մարտին Իդենին, իրենց խմբին պատկանող հիանալի տղային, և պատրաստ էին նրա համար ենթարկվելու ամեն վտանգի։
Այլ է Ռութի վերաբերմունքը։ Ամեն կասկածից վեր է, որ Ռութը նրան սիրել է հենց իր՝ Մարտինի համար, բայց նա ինչքան էլ սիրելիս լիներ Մարտինին, պարզվեց, որ նրա համար ավելի թանկ են բուրժուական նախապաշարումները։ Ռութը չէր համակրում նրա ստեղծագործությունը գլխավորապես նրա համար, որ դա եկամուտ չէր բերում Մարտինին։ Հենց այդ տեսակետից էլ Ռութը գնահատեց նրա «Սոնետներ սիրո մասին» գրվածքը։ Նա նույնպես պահանջում էր, որ Մարտինը ծառայության մտնի։ Ճիշտ է, Ռութի արտահայտությամբ, դա նշանակում էր «դիրք գրավել», բայց դա միևնույն է. և Մարտինը մինչև անգամ գերադասում էր «ծառայություն» տերմինը։ Մարտինը Ռութի համար կարդում էր իր բոլոր գրվածքները, պոեմները, վիպակները, հոդվածները, «Վիկի֊Վիկի», «Արևի ամոթանքը»․․․ մի խոսքով բոլորը։ Իսկ Ռութը անփոփոխ համառությամբ խորհուրդ էր տալիս նրան ծառայության մտնել․ աստվա՜ծ իմ, կարծես թե առանց այն էլ չի աշխատում եզան պես, ինքն իրեն զրկելով քնից, չափազանց լարելով իր ուժերը լոկ նրա համար, որպեսզի վերջ ի վերջո արժանի լինի Ռութին
Այսպիսով, մի չնչին հանգամանք մեծանում, նշանակալից էր դառնում։ Մարտինը զգում էր իրեն առողջ և առույգ, ուտում էր նորմալ չափով, քնում էր՝ ինչքան ուզեր, բայց այդ չնչին հանգամանքը նրան հանգիստ չէր տալիս։ «Շա՛տ վաղուց»․․․ այս խոսքերը ծակում էր նրա ուղեղը։ Կիրակնօրյա ճաշերից մեկի ժամանակ, Բեռնարդ Հիգգինբոթամի դիմացը նստած, Մարտինը հազիվ էր զսպում իրեն, որ չբղավի․
«Չէ՞ որ այդ բոլորն արված է շատ վաղուց։ Եվ ահա դուք մրցության եք դուրս եկել ինձ կերակրելու համար, իսկ մի ժամանակ դուք ինձ թողնում էիք, որ սովից մեռնեմ, մերժում էիք ինձ ընդունել ձեր տունը, չէիք ուզում ճանաչել լոկ այն պատճառով, որ ես ծառայության չէի գնում։ Բայց իմ բոլոր գործերը դեռ այն ժամանակ գրված պատրաստ էին։ Հիմա, երբ ես խոսում եմ, դուք ձեր ակնածանքով լի հայացքը չեք հեռացնում ինձանից, որսում եք իմ արտասանած ամեն մի բառը։ Ես ասում եմ ձեզ, որ դուք խեղճ ողորմելիներ եք, իսկ դուք, փոխանակ վիրավորվելու, հավանության նշան եք տալիս գլխով և քիչ մնա, որ շնորհակալություն հայտնեք։ Ինչո՞ւ, որովհետև ես նշանավոր մարդ եմ. որովհետև շատ դրամ ունեմ, և ոչ թե նրա համար, որ ես Մարտին Իդենն եմ՝ հիանալի տղա և ոչ թե կատարյալ հիմար։ Եթե ասեի, որ լուսինը կանաչ պանրից է շինված, դուք անմիջապես կհամաձայնեիք, ամեն պարագայում, չէիք հակաճառի ինձ, որովհետև շատ ոսկի ունեմ։ Իսկ այն աշխատանքը, որի համար ես ստացել եմ այդ դրամները, կատարված է շատ վաղուց, այն օրերին, երբ դուք թքում էիք իմ երեսին և ցեխն էիք կոխում ինձ»։
Սակայն Մարտինը չբղավեց իր այդ մտքերը։ Հոգու խորքում նա տխրում և վիրավորվում էր, բայց համբերատար ժպիտը չէր անհետանում նրա շրթունքներից։ Հիգգինբոթամը սկսեց խոսել։ Նա՝ Բեռնարդ Հիգգինբոթամը, ամեն ինչ նվաճել է իր սեփական ձեռքով, և պարծենում է դրանով։ Նրան ոչ ոք չի օգնել, և ոչ ոքի ոչնչով պարտական չէ. նա օրինապահ քաղաքացի է, մեծ ընտանիք է կերակրում։ Իսկ այդ խանութը, որը հիմա կարգին եկամուտ է բերում, ծաղկում է շնորհիվ նրա՝ Բեռնարդ Հիգգինբոթամի ջանքերի։ Նա սիրում է իր խանութն այնպես, ինչպես սիրող ամուսինները սիրում են իրենց կանանց։ Նա սիրտը բացեց Մարտինին և սկսեց պատմել, թե ինչ մեծ դժվարությամբ է սարքավորել խանութը և կարգավորել իր գործը, բացի այդ, նա ունի պլաններ, մեծ պլաններ։ Թաղի ազգաբնակչությունն աճում է․ խանութը չի կարող սպասարկել բոլորին։ Եթե լրացուցիչ շենք ունենար, կարող էր մուծել մի քանի նորություններ և ավելացնել իր եկամուտը։ Եվ նա այդ կանի, միայն թե ամեն բանից առաջ նրան անհրաժեշտ է գնել հարևան հողամասն ու կառուցել երկհարկանի մի տուն ևս։ Վերևի հարկը նա վարձու կտա, իսկ ներքևի հարկը կմիացնի խանութին։ Մինչև անգամ նրա աչքերը շողացին, երբ խոսեց իր նոր ցուցանակի մասին, որ կձգվի երկու տան ճակատով մեկ։
Մարտինը գրեթե չէր լսում։ Նրա ականջներում շարունակում էր հնչել «շա՛տ վաղուց» հանգերգը։ Այդ հանգերգը գժվեցնում էր նրան՝ բառի իսկական իմաստով, բայց ոչ մի կերպ չէր կարող պոկ գալ նրանից։
— Դա ինչքա՞ն պետք է արժենա, ասացիր դու,― հարցրեց նա հանկարծ։
Նրա փեսան կտրեց իր խոսքը և աչքերը չռեց։ Ինքը բնավ չի էլ ասել, թե դա ինչ կարժենա, բայց եթե դա հետաքրքրում է Մարտինին, կարող է ասել մոտավորապես։
— Այժմյան գներով,— ասաց նա,— գա կարող է չորս հազար դոլլար արժենալ։
— Ցուցանակն էլ հե՞տը։
— Ցուցանակը չեմ հաշվել․ տունը որ լինի, ցուցանակն էլ կլինի։
— Իսկ հողամա՞սը։
— Դրա համար պետք է երեք հազար դոլլար ևս։
Լեզուն քսելով չորացած շրթունքներին և մատները ջղայնորեն շարժելով՝ Բեռնարդ Հիգգինբոթամը նայում էր, թե ինչպես է Մարտինը չեք գրում։ Գրելով չեքը՝ նա տվեց Հիգգինբոթամին. չեքը գրված էր յոթ հազար դոլլարի։
— Ես... կարող եմ առաջարկել քեզ վեց տոկոսից ոչ ավելի,— մրմնջաց Հիգգինբոթամը հուզմունքից խռպոտած ձայնով։
Մարտինը ուզում էր ծիծաղել, բայց դրա փոխարեն հարցրեց.
— Դա ինչքա՞ն կանի։
— Հիմա կհաշվենք։ Վեց տոկոս... վեց անգամ յոթ՝ չորս հարյուր քսան։
— Նշանակում է՝ ամիսը երեսունհինգ դոլլար։
Հիգգինբոթամը գլխով հաստատական նշան արեց։
— Լավ, եթե դու չես առարկում, այսպես կանենք։— Մարտինն այդ ասելով՝ նայեց Գերտրուդային,― կարող ես ամբողջ հիմնական կապիտալը պահել քեզ անվերադարձ պայմանով, որ ամսական երեսունհինգ դոլլար ծախսես տնտեսությանդ վրա, այդ դրամով կարելի է վարձել խոհարարուհի և լվացարարուհի։ Մի խոսքով յոթ հազարը քոնն է, եթե դու ինձ երաշխավորություն տաս, որ Գերտրուդան այլևս կեղտոտ աշխատանք չի անելու, համաձա՞յն ես։
Միստր Հիգգինբոթամը վիրավորվեց։ Այն պահանջը, որ նրա կինը չպետք է կեղտոտ գործ անի, նախատական թվաց նրան։ Այդ փառավոր նվերը լոկ ոսկեզօծ դեղահատ է, դառը դեղահատ․ կինը տնային գործ չանի՞... դա կատաղեցրեց նրան։
— Ինչպես կուզես,— ասաց Մարտինը․— այդ դեպքում ամսական երեսունհինգ դոլլարը ես կվճարեմ, բայց...
Նա երկարեց ձեռքը դեպի չեքը, բայց Բեռնարդ Հիգգինբոթամը շտապով ծածկեց դա իր ձեռքով և բացականչեց։
— Համաձա՜յն եմ, համաձա՜յն եմ։
Նստելով տրամվայ՝ Մարտինը հոգնածություն և զզվանք զգաց։ Նա ետ դարձավ և նայեց ճղճղան ցուցանակին։
«Խո՛զ,— քրթմնջաց նա,— ի՜նչ խոզն է»։
Երբ հանդեսներից մեկում լույս տեսավ Մարտինի «Գուշակուհի» բանաստեղծությունը, զարդարված առաջնակարգ նկարիչների գծագրություններով, Հերման Շմիդտը հանկարծ մոռացավ, որ Ժամանակին այդ ոտանավորն անվանել էր անպատշաճ։ Նա պատմում էր բոլորին, որ այդ ոտանավորը գրած է ի պատիվ իր կնոջ, և ջանք թափեց, որ այդ լուրը հասնի նաև թերթի թղթակցի ականջը։ Թղթակիցը շուտով եկավ լուսանկարչի և գծագրիչի հետ միասին։ Դրա հետևանքով կիրակնօրյա համարներից մեկում երևաց Մերիենի զգալիորեն գեղեցկացված դիմանկարը՝ Մարտին Իդենի և նրա կյանքին վերաբերող մի շարք ինտիմ մանրամասնություններով և «Գուշակուհու» նոր տեքստով՝ արտատպված հանդեսի հատուկ թույլտվությամբ։ Դա աղմուկ առաջացրեց ամբողջ գավառում, և բոլոր շրջակա տանտիկինները պարծենում էին մեծ գրողի քրոջ հետ իրենց ծանոթությամբ, իսկ նրանք, որ այդ պատիվը չունեին, շտապում էին ուղղել իրենց սխալը։ Հերման Շմիդտը բավականությունից շփում էր ձեռքերը և մինչև անգամ նոր դազգահ պատվիրեց արհեստանոցի համար։
— Դա ամեն մի ռեկլամից լավ է,— ասում էր նա,― ռեկլամ է և այն էլ առանց դրամ ծախսելու։
— Լավ կլինի ճաշի հրավիրենք նրան,― առաջարկեց Մերիենը։
Մարտինը եկավ ճաշի և աշխատում էր սիրալիր լինել մսի մեծաքանակ վաճառական գիրուկ հյուրի և նրա ավելի չաղ կնոջ հետ. դրանք կարևոր մարդիկ էին և կարող էին շատ օգտակար լինել այնպիսի երիտասարդի համար, ինչպիսին էր, օրինակի Հերման Շմիդտը, որը ճամփա էր հարթում իր համար։ Իհարկե, նրանք երբեք իրենց այցելությանը չէին արժանացնի Հերմանին, եթե նա խոստացած չլիներ, որ ճաշին ներկա է լինելու իր աներձագը՝ նշանավոր գրողը։ Նույն խայծով հրապուրվեց Խաղաղօվկիանոսյան հեծանվային ընկերության գործակալությունների գլխավոր կառավարիչը։ Հերման Շմիդտը քծնում էր նրան՝ հուսալով, որ նրանից կստանա Օքլենդի ներկայացուցչությունը։ Մի խոսքով, Հերմանը պատրաստ էր Մարտին Իդենի հետ իր ազգակցությունը մուծել իր կյանքի ակտիվը, բայց իր հոգու խորքում միանգամայն չէր հասկանում, թե ինչպես պատահեց այդ բոլորը։ Շատ հաճախ նա վեր էր կենում լուռ գիշերին և, աշխատելով չզարթեցնել իր կնոջը, կարդում էր Մարտին Իդենի երկերը, և ամեն անգամ էլ որոշակի համոզում էր գոյացնում, թե միայն հիմարները կարող են դրամ վճարել այդ գրվածքների համար։
Մարտինը շատ լավ էր հասկանում կացությունը, հենվելով աթոռի կռնակին՝ նա դիտում էր պարոն Հերման Շմիդտի գանգը, մտովի հարվածներ էր հասցնում նրա ծոծրակին․ ո՜ւֆ, ինքնագոհ գերմանական մռութ․․․ Բայց նրանում մի քանի գծեր դուր էին գալիս Մարտինին։ Թեպետ աղքատ էր և ուզում էր շուտ հարստանալ, բայց և այնպես աղախին էր վարձել, որպեսզի թեթևացնի Մերիենի տնային աշխատանքը։ Ճաշից հետո խոսելով հեծանվային ընկերության կառավարչի հետ, Մարտինը մի կողմ քաշեց Հերմանին և առաջարկեց նրան դրամական աջակցություն՝ Օքլենդում հեծանիվների լավագույն խանութ սարքավորելու համար։ Նա այնքան առատաձեռնության ցուցաբերեց, որ Հերմանին պատվիրեց միաժամանակ փնտրել գարաժ և ավտոմոբիլային արհեստանոց, քանի որ Հերմանը անկասկած շատ լավ կվարի միաժամանակ երկու ձեռնարկությունը։
Մերիենը արտասվակալած աչքերով գրկելով Մարտինին՝ գողտուկ փսփսաց, թե շատ է սիրում նրան և միշտ էլ սիրել է։ Ճիշտ է, վերջին բառերն արտասանելիս նա թեթևակի կարկամեց, և Մարտինը հասկացավ, որ նա խնդրում է ներել իրեն այն բանի համար, որ ժամանակին կշտամբել է նրան և համոզել ծառայության մտնել։
— Դե՜, նրա մոտ դրամները երկար չեն մնա,― ասաց երեկոյան Հերման Շմիդտը իր կնոջը։— Նա զայրացավ, երբ ես տոկոսների մասին խոսեցի։ Գիտե՞ս ինչ ասաց նա ինձ։ Նրան հարկավոր չէ մինչև իսկ դրամագլուխը, և ոչ թե միայն տոկոսները։ Եվ եթե ես մի անգամ էլ բերան բաց անեմ այդ հարցերի շուրջը, նա կփշրի իմ գերմանական գանգը։ Այդպես էլ ասաց «գերմանական գանգ»։ Բայց և այնպես կեցցե նա, թեև գործի մարդ չէ։ Գլխավորն այն է, որ նա ուղղակի փրկեց ինձ։
Ճաշի հրավերները թափում էին ամեն կողմից, և ինչքան շատ էին լինում դրանք, Մարտինն այնքան ավելի ապշում էր։ Նա պատվավոր հյուր եղավ հնագույն ակումբներից մեկի ճաշկերույթում․ նստել էր շրջապատված այնպիսի մարդկանցով, որոնց մասին լսել ու կարդացել էր իր ամբողջ կյանքում։ Այդ մարդիկ ասում էին նրան, որ կարդալով «Անդրցամաքային ամսաթերթում» նրա գրվածքներից՝ «Զանգերի ղողանջը», իսկ «Մոզում»՝ «Փերին ու մարգարիտը», միանգամից հասկացան, որ հայտնվել է մի մեծ գրող։ «Աստվա՜ծ իմ,— մտածում էր Մարտինը,— իսկ ես այն ժամանակ սոված էի և ցնցոտիներ էի հագնում։ Ինչո՞ւ այն ժամանակ չհրավիրեցին ինձ ճաշի, այն ժամանակ դա տեղին բան կլիներ։ Չէ՞ որ դրանք շատ վաղուց գրված բաներ են։ Եթե դուք ինձ հիմա կերակրում եք իմ վաղուցվա կատարած աշխատանքի համար, ինչո՞ւ այն ժամանակ չէիք կերակրում ինձ, երբ ես իրոք կարիք ունեի դրան։ Չէ՞ որ ո՛չ «Զանգերի ղողանջում», ո՛չ «Փերին և մարգարիտը» պատմվածքում ես ոչ մի բառ չեմ փոխել։ Ո՛չ, դուք ինձ իսկի էլ չեք հյուրասիրում իմ աշխատության համար, այլ նրա համար, որ ինձ հյուրասիրում են բոլորը, և նրա համար, որ հյուրասիրելը պատվի գործ է համարվում։ Ինձ հյուրասիրում եք նրա համար, որ դուք տխմար անասուններ եք, նրա համար, որ ենթարկվում եք կենդանական հոտի կույր ու բութ զգացմունքին, իսկ այդ զգացմունքն այժմ թելադրում է մի բան՝ Մարտին Իդենին պիտի հյուրասիրել ճաշով։ Բայց ձեզանից ոչ մեկը չի հետաքրքրվում Մարտին Իդենի անձով ու նրա աշխատանքով», ասում էր նա ինքն իրեն և ոտքի էր կանգնում, որպեսզի սրամիտ ու փայլուն պատասխան տա սրամիտ ու փայլուն բաժակաճառին։
Եվ այդպես էր ամեն տեղ։ Ուր էլ որ գնար՝ ակումբները, գրական երեկույթները, ամենուր ասում էին նրան, որ երբ լույս տեսավ «Զանգերի ղողանջը» և «Փերին ու մարգարիտը», միանգամից բոլորի համար պարզվեց, որ հրապարակ է եկել մի մեծ գրող։ Եվ միշտ էլ Մարտինի հոգու խորքում վխտում էր նույն տաղտկալի հարցումը, «Ինչո՞ւ այն ժամանակ չկերակրեցիք ինձ։ Չէ՞ որ բոլոր այդ գործերը շատ վաղուց են գրված։ «Զանգերի ղողանջը» և «Փերին ու մարգարիտը» մազաչափ անգամ չէին փոխվել, դրանք այն ժամանակ էլ լավ էին և վարպետորեն գրված, ինչպես այժմ։ Բայց դուք հյուրասիրում եք ինձ ոչ թե այդ, և ոչ թե իմ այլ գրվածքների համար։ Դուք հյուրասիրում եք ինձ նրա համար, որ դա հիմա մոդա է, որ ամբողջ հոտը գժվել է մի բանում՝ հյուրասիրել Մարտին Իդենին»։
Եվ հաճախ փայլուն հասարակության միջից նրա աչքի առջև հանկարծ հառնում էր մի երիտասարդ թափառական՝ երկլանջ բաճկոնով և հոնքերին իջեցրած սթեթսոն գլխարկով։ Այսպես պատահեց մի օր Օքլենդում, մի մեծ գրական ցերեկույթում։ Աթոռից վեր կենալով և բարձրանալով բեմահարթակ՝ Մարտինը հանկարծ տեսավ հեռվում, սրահի խորքում, երիտասարդ տղային, նույն բաճկոնով և նույն գլխարկով։ Շքեղ հագնված հինգ հարյուր կանայք միանգամից ետ նայեցին՝ տեսնելու համար, թե ինչ է նշմարել հանկարծ Մարտին Իդենը։ Բայց նրանք սրահի դատարկ անցքում ոչինչ չտեսան։ Իսկ Մարտինը շարունակ նայում էր ու մտածում, թե երիտասարդ թափառաշրջիկը կհանի՞ արդյոք իր գլխարկը, որը կարծես կպած լիներ նրա գլխին։ Ուրվականը ուղղվեց դեպի բեմահարթակ և բարձրացավ այնտեղ։ Մարտինը մազ էր մնացել, որ լաց լիներ թախծից՝ նայելով իր պատանեկության այդ ստվերին, մտածելով, թե ինչ կարող էր դառնալ և ինչ դարձավ։ Ուրվականն անցավ բեմահարթակով, ընդհուպ մոտեցավ Մարտինին և անհետացավ՝ կարծես լուծվելով Մարտինի մեջ։ Հինգ հարյուր շքեղազարդ կանայք ծափահարեցին իրենց քնքույշ ձեռնոցավոր փոքրիկ ձեռքերով։ Նրանք ուզում էին խրախուսել նշանավոր հյուրին, որը հանկարծ այդպիսի ամաչկոտություն էր ցուցաբերում։ Մարտինը կամքի ուժով իրենից վանեց ուրվականը, ժպտաց և սկսեց խոսել։
Դպրոցի դիրեկտորը, պատվարժան ու բարեհոգի մի մարդ, մի օր փողոցում հանդիպելով Մարտինին՝ հիշեցրեց նրան, թե ի՜նչ տեսարաններ էին տեղի ունենում նրա գրասենյակում, երբ Մարտինին արտաքսեցին դպրոցից ըմբոստության ու ծեծկռտուքի համար։
— Ես կարդացի ձեր «Զանգերի ղողանջը»,— ասաց նա,— երբ դա առաջին անգամ տպվեց։ Հիանալի է, Էդգար Պոյի գրվածքներից ետ չի մնում։ Ես այն ժամանակ էլ կարդալով այդ, ասացի՝ հիանալի է․․․
«Այո՞, իսկ դուք այն ժամանակ մի երկու անգամ պատահել եք փողոցում և մինչև, անգամ չեք ճանաչել ինձ,— քիչ մնաց ասեր Մարտինը,— երկու անգամ էլ ես սոված վազում էի գրավ դնելու իմ միակ կոստյումը։ Դուք ինձ չէիք ճանաչում։ Իսկ այն ժամանակ իմ բոլոր աշխատություններն արդեն գրված էին։ Ինչո՞ւ միայն հիմա ճանաչեցիք ինձ»։
— Այս օրերս ես ասացի կնոջս, որ շատ լավ կլիներ, եթե դուք գայիք մեզ մոտ ճաշելու,— շարունակեց դիրեկտորը,— և նա շատ խնդրեց, որ հրավիրեմ ձեզ։ Այո, շա՜տ, շա՜տ խնդրեց։
— Ճաշե՞լ,— անսպասելի խիստ ձայնով գոչեց Մարտինը։
— Այո՜, այո՜․․․ ճաշել,— մրմնջաց դիրեկտորը՝ իրեն կորցնելով,― առանց այլևայլության․․․ գիտե՞ք․․․ հին ուսուցչի հետ... Ա՜խ, դուք չարաճճի։— Նա անհամարձակ թափահարեց Մարտինի ուսը՝ ջանալով իր շփոթմունքը կոծկել մտերմական այդ կատակով։
Մարտինը մի քանի քայլ առաջացավ, հետո կանգ առավ և նայեց ծերունու հետևից։
— Գրո՛ղը տանի,— քրթմնջաց նա․— կարծեմ ես շատ վախեցրի նրան։