«Երկրորդ Բաժին: Շահույթի Փոխարկումը Միջին Շահույթի»–ի խմբագրումների տարբերություն
չ |
չ |
||
(One intermediate revision by the same user not shown) | |||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = [[«Կապիտալ»]] | |աղբյուր = [[«Կապիտալ»]] | ||
}} | }} | ||
− | |||
− | |||
==ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ== | ==ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ== | ||
Տող 520. | Տող 518. | ||
===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ ՎՐԱ=== | ===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ ՎՐԱ=== | ||
− | Թող հասարակական կապիտալի միջին կառուցվածքը լինի 80 c + 20 v, իսկ շահույթը՝ 20%։ Այս դեպքում հավելյալ արժեքի նորման 100% է, Մյուս պայմանների անփոփոխության դեպքում ընդհանրական բարձրացումը հավելյալ արժեքի նորմայի մի ցածրացում է | + | Թող հասարակական կապիտալի միջին կառուցվածքը լինի 80 c + 20 v, իսկ շահույթը՝ 20%։ Այս դեպքում հավելյալ արժեքի նորման 100% է, Մյուս պայմանների անփոփոխության դեպքում ընդհանրական բարձրացումը հավելյալ արժեքի նորմայի մի ցածրացում է նշանակում։ Միջին կապիտալի համար շահույթն ու հավելյալ արժեքը համընկնում են։ Ենթադրենք, աշխատավարձը բարձրանում է 25%-ով։ Աշխատանքի միևնույն մասսան, որը շարժման մեջ դնելու համար 20 է նստում, հիմա նստում է 25։ Այս դեպքում մենք 80 c + 20 v + 20 p-ի փոխարեն ունենում ենք 80 c + 25 v + 15 p արժեք մի պտույտի համար։ Փոփոխուն կապիտալի կողմից շարժման մեջ դրված աշխատանքն առաջվա նման արտադրում է 40-անոց արժեքի մի գումար։ Քանի որ v-ն 20-ից բարձրանում է 25-ի, ապա հավելույթը՝ m-ն, համապատասխանորեն p-ն, այլևս = է 15-ի միայն։ 15-անոց շահույթը 105-ի նկատմամբ = 14<math>^2/_7</math>%-ի, և հենց այս էլ միջին շահույթի նոր նորման է։ Քանի որ միջին կապիտալի կողմից արտադրված ապրանքների արտադրության գինը համընկնում է նրանց արժեքի հետ, ուստի այս ապրանքների արտադրության գինը չէր փոխվի. հետևաբար աշխատավարձի բարձրացումն իր հետ անշուշտ կբերեր շահույթի ցածրացում, բայց ոչ երբեք ապրանքների արժեքի ու գնի որևէ փոփոխություն։ |
Առաջ, երբ միջին շահույթը = էր 20%-ի, մի պտույտի ժամանակաշրջանում արտադրված ապրանքների արտադրության գինը հավասար էր նրանց արտադրության ծախքին, պլյուս այս արտադրության ծախքի վրա 20%-անոց մի շահույթ, ուրեմն = էր k + kp´ = k + <math>\frac{20k}{100}</math>, որտեղ k-ն փոփոխուն մեծություն է՝ տարբեր լինելով ըստ այն արտադրամիջոցների արժեքի, որոնք մտնում են ապրանքների մեջ ու ըստ այն մաշվածքի չափի, որ նրանց արտադրության մեջ գործադրված հիմնական կապիտալը փոխանցում է արդյունքին։ Այժմ արտադրության գինը կլիներ k + <math>\frac{14^2/_7k}{100}</math>։ | Առաջ, երբ միջին շահույթը = էր 20%-ի, մի պտույտի ժամանակաշրջանում արտադրված ապրանքների արտադրության գինը հավասար էր նրանց արտադրության ծախքին, պլյուս այս արտադրության ծախքի վրա 20%-անոց մի շահույթ, ուրեմն = էր k + kp´ = k + <math>\frac{20k}{100}</math>, որտեղ k-ն փոփոխուն մեծություն է՝ տարբեր լինելով ըստ այն արտադրամիջոցների արժեքի, որոնք մտնում են ապրանքների մեջ ու ըստ այն մաշվածքի չափի, որ նրանց արտադրության մեջ գործադրված հիմնական կապիտալը փոխանցում է արդյունքին։ Այժմ արտադրության գինը կլիներ k + <math>\frac{14^2/_7k}{100}</math>։ | ||
− | Հիմա վերցնենք նախ մի կապիտալ, որի կառուցվածքն ավելի ցած է, քան հասարակական միջին կապիտալի սկզբնական 80 c + 20 v կառուցվածքը (որ տոկոսային հարաբերությամբ հիմա դարձել է 76<math>^4/_{21}</math> c + 23<math>^{17}/_{21}</math> v), օրինակ, 50 c + 50 v։ Եթե պարզեցման համար մենք ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալն իբրև մաշվածք մտել է տարեկան արդյունքի մեջ, և որ պտուտաժամանակը նույնն է, ինչ որ I դեպքում, ապա կտեսնենք, որ տարեկան արդյունքի արտադրության գինն աշխատավարձի բարձրանալուց առաջ այստեղ անում էր 50 c + 50 v + 20 p = 120։ Շարժման մեջ դրված աշխատանքի միևնույն քանակի համար տրվող աշխատավարձի բարձրացումը 25%-ով նշանակում է փոփոխուն կապիտալի բարձրացում 50-ից 62½-ի։ Եթե տարեկան արդյունքը ծախվեր առաջվա 120-անոց արտադրության գնով, ապա այս կտար 50 c + 62½ v + 7½ p, ուրեմն շահույթի 6<math>^2/_3</math>%-անոց մի նորմա։ Բայց շահույթի նոր միջին նորման 14<math>^2/_7</math>% է, և որովհետև մենք մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենք ընդունում, ապա 50 c + 62½ v-անոց այս կապիտալը նույնպես պետք է նշված շահույթը տա։ Բայց 112½-անոց մի կապիտալ շահույթի 14<math>^2/_7</math>-անոց նորմայով տալիս է 16<math>^1/_{12}</math>-անոց մի շահույթ։ Հետևաբար նրա արտադրած ապրանքների արտադրության | + | Հիմա վերցնենք նախ մի կապիտալ, որի կառուցվածքն ավելի ցած է, քան հասարակական միջին կապիտալի սկզբնական 80 c + 20 v կառուցվածքը (որ տոկոսային հարաբերությամբ հիմա դարձել է 76<math>^4/_{21}</math> c + 23<math>^{17}/_{21}</math> v), օրինակ, 50 c + 50 v։ Եթե պարզեցման համար մենք ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալն իբրև մաշվածք մտել է տարեկան արդյունքի մեջ, և որ պտուտաժամանակը նույնն է, ինչ որ I դեպքում, ապա կտեսնենք, որ տարեկան արդյունքի արտադրության գինն աշխատավարձի բարձրանալուց առաջ այստեղ անում էր 50 c + 50 v + 20 p = 120։ Շարժման մեջ դրված աշխատանքի միևնույն քանակի համար տրվող աշխատավարձի բարձրացումը 25%-ով նշանակում է փոփոխուն կապիտալի բարձրացում 50-ից 62½-ի։ Եթե տարեկան արդյունքը ծախվեր առաջվա 120-անոց արտադրության գնով, ապա այս կտար 50 c + 62½ v + 7½ p, ուրեմն շահույթի 6<math>^2/_3</math>%-անոց մի նորմա։ Բայց շահույթի նոր միջին նորման 14<math>^2/_7</math>% է, և որովհետև մենք մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենք ընդունում, ապա 50 c + 62½ v-անոց այս կապիտալը նույնպես պետք է նշված շահույթը տա։ Բայց 112½-անոց մի կապիտալ շահույթի 14<math>^2/_7</math>-անոց նորմայով տալիս է 16<math>^1/_{12}</math>-անոց մի շահույթ։ Հետևաբար նրա արտադրած ապրանքների արտադրության գինը հիմա կլինի 50 c + 62½ v + 16<math>^1/_{12}</math> p = 128<math>^7/_{12}</math>։ Այսպիսով ուրեմն, աշխատավարձի 25% բարձրացման հետևանքով միևնույն ապրանքի միևնույն քանակի արտադրության գինն այստեղ 120-ից բարձրացել է 128<math>^7/_{12}</math>-ի կամ ավելի քան 7%-ով։ |
Վերցնենք, ընդհակառակը, արտադրության մի ոլորտ միջին կապիտալից ավելի բարձր կառուցվածքով, օրինակ, 92 c + 8 v։ Ուրեմն այստեղ էլ սկզբնական միջին շահույթը = է 20-ի, և եթե մենք դարձյալ ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալը մտնում է տարեկան արդյունքի մեջ, իսկ պտուտաժամանակը միևնույնն է, ինչ որ I ու II դեպքում, ապա այստեղ էլ ապրանքի արտադրության գինը = է 120-ի։ | Վերցնենք, ընդհակառակը, արտադրության մի ոլորտ միջին կապիտալից ավելի բարձր կառուցվածքով, օրինակ, 92 c + 8 v։ Ուրեմն այստեղ էլ սկզբնական միջին շահույթը = է 20-ի, և եթե մենք դարձյալ ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալը մտնում է տարեկան արդյունքի մեջ, իսկ պտուտաժամանակը միևնույնն է, ինչ որ I ու II դեպքում, ապա այստեղ էլ ապրանքի արտադրության գինը = է 120-ի։ | ||
Տող 540. | Տող 538. | ||
Որովհետև միջին կապիտալի ապրանքների արտադրության գինը մնացել է միևնույնը, այն է՝ արդյունքի արժեքին հավասար, ուստի բոլոր կապիտալների արդյունքների արտադրության գների գումարն էլ մնացել է միևնույնը, այն է՝ ամբողջ կապիտալի արտադրած արժեքների գումարին հավասար բարձրացումը մի կողմում, ցածրացումը մյուս կողմում ամբողջ կապիտալի համար հավասարվում են, կանգնելով հասարակական միջին կապիտալի մակարդակի վրա։ | Որովհետև միջին կապիտալի ապրանքների արտադրության գինը մնացել է միևնույնը, այն է՝ արդյունքի արժեքին հավասար, ուստի բոլոր կապիտալների արդյունքների արտադրության գների գումարն էլ մնացել է միևնույնը, այն է՝ ամբողջ կապիտալի արտադրած արժեքների գումարին հավասար բարձրացումը մի կողմում, ցածրացումը մյուս կողմում ամբողջ կապիտալի համար հավասարվում են, կանգնելով հասարակական միջին կապիտալի մակարդակի վրա։ | ||
− | Եթե ապրանքների արտադրության գինը II օրինակում բարձրանում, III-ում ընկնում է, ապա այս հակադիր ներգործությունը, որ հավելյալ արժեքի նորմայի անկման կամ թե աշխատավարձի ընդհանրական բարձրացման արգասիք է, արդեն ցույց է տալիս որ այստեղ խոսքը չի կարող վերաբերել | + | Եթե ապրանքների արտադրության գինը II օրինակում բարձրանում, III-ում ընկնում է, ապա այս հակադիր ներգործությունը, որ հավելյալ արժեքի նորմայի անկման կամ թե աշխատավարձի ընդհանրական բարձրացման արգասիք է, արդեն ցույց է տալիս որ այստեղ խոսքը չի կարող վերաբերել աշխատավարձի բարձրացման վնասը ապրանքների գնով փոխհատուցելուն, որովհետև III օրինակում արտադրության գնի անկումն ամենևին չի կարող շահույթի անկման վնասը փոխհատուցել կապիտալիստին, ինչպես և II-ում գնի բարձրացումը չի խանգարում շահույթի անկմանը։ Ընդհակառակը, երկու դեպքում էլ,— և այնտեղ, որտեղ գինը բարձրանում է, և այնտեղ, որտեղ նա ընկնում է, շահույթը նույնն է, ինչ որ միջին կապիտալի դեպքում, որտեղ գինն անփոփոխ է մնացել։ Շահույթը II-ի, ինչպես և III-ի համար միևնույնն է՝ 5<math>^5/_7</math>-ով կամ ավելի քան 25%-ով իջած միջին շահույթը։ Սրանից հետևում է, որ եթե գինը II-ում չբարձրանար և III-ում չընկներ, II-ի ապրանքներն իջած նոր միջին շահույթից ավելի ցած շահույթով կծախվեին, իսկ III-ի ապրանքները՝ նրանից ավելի բարձր շահույթով։ Ինքնըստինքյան պարզ է, որ նայած թե կապիտալի ամեն 100-ին 50, 25 կամ թե 10 է ծախսվում աշխատանքի վրա, աշխատավարձի բարձրացումը շատ տարբեր կերպով պետք է ներգործի այն կապիտալիստի վրա, որն իր կապիտալի <math>^1/_{10}</math>-ն է ծախսում աշխատավարձի համար, ու նրա վրա, ով ¼-ը կամ թե ½-ն է ծախսում։ Արտադրության գների բարձրացումը մի կողմից, նրանց ցածրացումը մյուս կողմից, նայած թե կապիտալի կառուցվածքը հասարակական միջին կառուցվածքից ցածր է թե բարձր, կատարվում է միայն շնորհիվ շահույթի հավասարեցմանն իջած նոր միջին շահույթի ուղղությամբ։ |
Աշխատավարձի ընդհանրական անկումն ու սրան համապատասխանող՝ շահույթի նորմայի և ուրեմն միջին շահույթի ընդհանրական բարձրացումն ինչպե՞ս կներգործեին այն ապրանքների արտադրության գների վրա, որոնք հասարակական միջին կառուցվածքից հակադիր ուղղությամբ շեղվող կապիտալների արդյունք են։ Մենք պետք է հենց նոր արված շարադրանքը շուռ տանք, որ ստանանք պատասխանը (մի բան, որ Ռիկարդոն չի հետազոտում)։ | Աշխատավարձի ընդհանրական անկումն ու սրան համապատասխանող՝ շահույթի նորմայի և ուրեմն միջին շահույթի ընդհանրական բարձրացումն ինչպե՞ս կներգործեին այն ապրանքների արտադրության գների վրա, որոնք հասարակական միջին կառուցվածքից հակադիր ուղղությամբ շեղվող կապիտալների արդյունք են։ Մենք պետք է հենց նոր արված շարադրանքը շուռ տանք, որ ստանանք պատասխանը (մի բան, որ Ռիկարդոն չի հետազոտում)։ | ||
Տող 554. | Տող 552. | ||
Եթե աշխատավարձի բարձրացումը կամ անկումն առաջ է գալիս անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի փոփոխության հետևանքով, ապա վերևում ասվածների մի փոփոխություն կարող է հանդես գալ այն չափով միայն, որչափով որ այն ապրանքները, որոնց գների փոփոխության շնորհիվ փոփոխուն կապիտալը մեծանում է կամ թե փոքրանում, իբրև կազմիչ տարրեր մտնում են նաև հաստատուն կապիտալի մեջ, ուստի և միայն աշխատավարձի վրա չի, որ ներգործում են։ Բայց որչափով որ նրանք միայն աշխատավարձի վրա են ներգործում, մինչայժմյան շարադրանքը պարունակում է այն ամենը, ինչ որ պետք է ասել տվյալ դեպքի մասին։ | Եթե աշխատավարձի բարձրացումը կամ անկումն առաջ է գալիս անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի փոփոխության հետևանքով, ապա վերևում ասվածների մի փոփոխություն կարող է հանդես գալ այն չափով միայն, որչափով որ այն ապրանքները, որոնց գների փոփոխության շնորհիվ փոփոխուն կապիտալը մեծանում է կամ թե փոքրանում, իբրև կազմիչ տարրեր մտնում են նաև հաստատուն կապիտալի մեջ, ուստի և միայն աշխատավարձի վրա չի, որ ներգործում են։ Բայց որչափով որ նրանք միայն աշխատավարձի վրա են ներգործում, մինչայժմյան շարադրանքը պարունակում է այն ամենը, ինչ որ պետք է ասել տվյալ դեպքի մասին։ | ||
− | Այս ամբողջ գլխում շահույթի ընդհանրական նորմայի, միջին շահույթի գոյացումն ու հետևաբար նաև արժեքների փոխարկումն արտադրության գների իբրև տվյալ իրողություն է ենթադրվել։ Հարցը լոկ այն էր, թե աշխատավարձի ընդհանրական բարձրացումը կամ անկումն ի՞նչպես է ներգործում ապրանքների արտադրության գների վրա, եթե սրանք մի տվյալ մեծություն են ներկայացնում։ Այս մի շատ երկրորդական հարց է՝ ներկա բաժնում քննված այլ կարևոր կետերի համեմատությամբ։ Բայց այստեղ շոշափված հարցերի մեջ այս հարցը միակն է, որ քննում է Ռիկարդոն ու այն էլ, ինչպես կտեսնենք, քննում է միակողմանիորեն | + | Այս ամբողջ գլխում շահույթի ընդհանրական նորմայի, միջին շահույթի գոյացումն ու հետևաբար նաև արժեքների փոխարկումն արտադրության գների իբրև տվյալ իրողություն է ենթադրվել։ Հարցը լոկ այն էր, թե աշխատավարձի ընդհանրական բարձրացումը կամ անկումն ի՞նչպես է ներգործում ապրանքների արտադրության գների վրա, եթե սրանք մի տվյալ մեծություն են ներկայացնում։ Այս մի շատ երկրորդական հարց է՝ ներկա բաժնում քննված այլ կարևոր կետերի համեմատությամբ։ Բայց այստեղ շոշափված հարցերի մեջ այս հարցը միակն է, որ քննում է Ռիկարդոն ու այն էլ, ինչպես կտեսնենք, քննում է միակողմանիորեն ու թերի։ |
===ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ=== | ===ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ=== | ||
Տող 564. | Տող 562. | ||
'''Առաջին'''։ Փոխվում է շահույթի ընդհանրական նորման։ Այս հնարավոր է միմիայն այն դեպքում, երբ փոխվում է ինքը՝ հավելյալ արժեքի միջին նորման կամ երբ — հավելյալ արժեքի անփոփոխ միջին նորմայի դեպքում,— փոխվում է յուրացրած հավելյալ արժեքի գումարի և կանխավճարված հասարակական ամբողջ կապիտալի գումարի հարաբերությունը։ | '''Առաջին'''։ Փոխվում է շահույթի ընդհանրական նորման։ Այս հնարավոր է միմիայն այն դեպքում, երբ փոխվում է ինքը՝ հավելյալ արժեքի միջին նորման կամ երբ — հավելյալ արժեքի անփոփոխ միջին նորմայի դեպքում,— փոխվում է յուրացրած հավելյալ արժեքի գումարի և կանխավճարված հասարակական ամբողջ կապիտալի գումարի հարաբերությունը։ | ||
− | Որչափով որ հավելյալ արժեքի նորմայի | + | Որչափով որ հավելյալ արժեքի նորմայի փոփոխությունը պայմանավորվում է ոչ թե նրանով, որ աշխատավարձն իր նորմալ մակարդակից ցած է հրվում կամ թե նրանից վեր է բարձրանում,— իսկ այս տեսակի շարժուձևները պետք է դիտել լոկ իբրև պատահական տատանումներ,— այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ կամ այն բանի հետևանքով միայն, որ բանվորական ուժի արժեքն ընկել կամ թե բարձրացել է, իսկ սրանցից մեկը նույնքան անհնարին է, որքան և մյուսը, եթե չի փոխվում այն աշխատանքի արտադրողականությունը, որը կենսամիջոցներ է արտադրում, ուրեմն եթե չի փոխվում այն ապրանքների արժեքը, որոնք մտնում են բանվորի սպառման մեջ։ |
Կամ թե փոխվում է յուրացվող հավելյալ արժեքի գումարի և հասարակության կանխավճարած ամբողջ կապիտալի հարաբերությունը։ Որովհետև փոփոխությունն այստեղ առաջ է գալիս ոչ թե հավելյալ արժեքի նորմայից, ուստի այն պետք է առաջ գա ամբողջ կապիտալից, հատկապես՝ նրա հաստատուն մասից։ Սրա մասսան, տեխնիկապես վերցրած, աճում կամ թե նվազում է փոփոխուն կապիտալի կողմից գնված բանվորական ուժի համեմատ, իսկ նույնի արժեքի մասսան աճում կամ թե նվազում է իր մասսայի աճման կամ թե նվազման հետ միասին. հետևաբար նա աճում կամ թե նվազում է նմանապես փոփոխուն կապիտալի արժեքի մասսայի համեմատ։ Եթե միևնույն աշխատանքն ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում, նշանակում է՝ աշխատանքն ավելի արտադրողական է դարձել։ Եթե ընդհակառակը՝ ընդհակառակը։ Ուրեմն աշխատանքի արտադրողականության փոփոխություն է տեղի ունեցել, և որոշ ապրանքների արժեքի փոփոխություն պետք է կատարված լինի։ | Կամ թե փոխվում է յուրացվող հավելյալ արժեքի գումարի և հասարակության կանխավճարած ամբողջ կապիտալի հարաբերությունը։ Որովհետև փոփոխությունն այստեղ առաջ է գալիս ոչ թե հավելյալ արժեքի նորմայից, ուստի այն պետք է առաջ գա ամբողջ կապիտալից, հատկապես՝ նրա հաստատուն մասից։ Սրա մասսան, տեխնիկապես վերցրած, աճում կամ թե նվազում է փոփոխուն կապիտալի կողմից գնված բանվորական ուժի համեմատ, իսկ նույնի արժեքի մասսան աճում կամ թե նվազում է իր մասսայի աճման կամ թե նվազման հետ միասին. հետևաբար նա աճում կամ թե նվազում է նմանապես փոփոխուն կապիտալի արժեքի մասսայի համեմատ։ Եթե միևնույն աշխատանքն ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում, նշանակում է՝ աշխատանքն ավելի արտադրողական է դարձել։ Եթե ընդհակառակը՝ ընդհակառակը։ Ուրեմն աշխատանքի արտադրողականության փոփոխություն է տեղի ունեցել, և որոշ ապրանքների արժեքի փոփոխություն պետք է կատարված լինի։ | ||
Տող 572. | Տող 570. | ||
'''Երկրորդ'''։ Շահույթի ընդհանրական նորման մնում է անփոփոխ։ Այս դեպքում մի ապրանքի արտադրության գինը կարող է փոխվել լոկ այն պատճառով, որ փոխվել է նրա սեփական արժեքը, որ ավելի շատ կամ ավելի քիչ աշխատանք է պահանջվում նույն ապրանքը վերարտադրելու համար, ուզում է՝ այս լինի այն աշխատանքի արտադրողականության փոփոխության հետևանքով, որն ապրանքն արտադրում է սրա վերջնական ձևով, թե այն աշխատանքի, որը տվյալ ապրանքի արտադրության մեջ մտնող ապրանքներ է արտադրում։ Բամբակի մանվածքի արտադրության գինը կարող է ընկնել կամ այն պատճառով, որ հում բամբակն ավելի էժան է արտադրվում, կամ թե այն պատճառով, որ մանելու աշխատանքն ավելի արտադրողական է դարձել՝ ավելի բարելավված մեքենաների շնորհիվ։ | '''Երկրորդ'''։ Շահույթի ընդհանրական նորման մնում է անփոփոխ։ Այս դեպքում մի ապրանքի արտադրության գինը կարող է փոխվել լոկ այն պատճառով, որ փոխվել է նրա սեփական արժեքը, որ ավելի շատ կամ ավելի քիչ աշխատանք է պահանջվում նույն ապրանքը վերարտադրելու համար, ուզում է՝ այս լինի այն աշխատանքի արտադրողականության փոփոխության հետևանքով, որն ապրանքն արտադրում է սրա վերջնական ձևով, թե այն աշխատանքի, որը տվյալ ապրանքի արտադրության մեջ մտնող ապրանքներ է արտադրում։ Բամբակի մանվածքի արտադրության գինը կարող է ընկնել կամ այն պատճառով, որ հում բամբակն ավելի էժան է արտադրվում, կամ թե այն պատճառով, որ մանելու աշխատանքն ավելի արտադրողական է դարձել՝ ավելի բարելավված մեքենաների շնորհիվ։ | ||
− | Արտադրության գինը | + | Արտադրության գինը, ինչպես առաջ ցույց ենք տվել, = է k + p, հավասար է արտադրության ծախքին + շահույթը։ Բայց սա = է k + kp´, որտեղ k-ն արտադրության ծախքը, մի անորոշ մեծություն է, որը փոփոխվում է արտադրության տարբեր ոլորտների համար և ամեն տեղ հավասար է ապրանքի արտադրության մեջ գործադրված հաստատուն ու փոփոխուն կապիտալի արժեքին, իսկ p´-ը շահույթի տոկոսապես հաշված միջին նորման է։ Եթե k = 200, իսկ p´ = 20%, ապա k + kp´ արտադրության գինը = 200 + 200<math>\frac{20}{100}</math> = 200 + 40 = 240։ Պարզ է, որ այս արտադրության գինը կարող է միևնույնը մնալ, չնայած որ ապրանքների արժեքը փոխվում է։ |
Ապրանքների արտադրության գնի բոլոր փոփոխությունները վերջին հաշվով հանգում են արժեքի փոփոխության, բայց ապրանքների արժեքի ոչ ամեն մի փոփոխություն անպայման պետք է արտահայտվի արտադրության գնի փոփոխության մեջ, որովհետև սա որոշվում է ոչ միայն տվյալ հատուկ ապրանքի արժեքով, այլ բոլոր ապրանքների ընդհանուր արժեքով։ | Ապրանքների արտադրության գնի բոլոր փոփոխությունները վերջին հաշվով հանգում են արժեքի փոփոխության, բայց ապրանքների արժեքի ոչ ամեն մի փոփոխություն անպայման պետք է արտահայտվի արտադրության գնի փոփոխության մեջ, որովհետև սա որոշվում է ոչ միայն տվյալ հատուկ ապրանքի արժեքով, այլ բոլոր ապրանքների ընդհանուր արժեքով։ | ||
Տող 586. | Տող 584. | ||
2) որ ապրանքի արժեքից այս եղանակով շեղվող արտադրության գինն իբրև տարր մտնում է ուրիշ ապրանքների արտադրության ծախքի մեջ, այնպես որ ուրեմն մի ապրանքի արտադրության ծախքի մեջ արդեն կարող է պարունակվել շեղում նրա վրա սպառված արտադրամիջոցների արժեքից, մի կողմ թողած այն շեղումը, որ հենց նույն այդ ապրանքի համար կարող է առաջ գալ միջին շահույթի ու հավելյալ արժեքի տարբերության հետևանքով։ | 2) որ ապրանքի արժեքից այս եղանակով շեղվող արտադրության գինն իբրև տարր մտնում է ուրիշ ապրանքների արտադրության ծախքի մեջ, այնպես որ ուրեմն մի ապրանքի արտադրության ծախքի մեջ արդեն կարող է պարունակվել շեղում նրա վրա սպառված արտադրամիջոցների արժեքից, մի կողմ թողած այն շեղումը, որ հենց նույն այդ ապրանքի համար կարող է առաջ գալ միջին շահույթի ու հավելյալ արժեքի տարբերության հետևանքով։ | ||
− | Սրա համաձայն հնարավոր է ուրեմն, որ նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվում են միջին կառուցվածք ունեցող կապիտալներով, արտադրության ծախքը շեղվի այն տարրերի արժեքի գումարից, որոնցից կազմվում է նրանց արտադրության գնի այս բաղադրամասը։ Ընդունենք, թե միջին կառուցվածքը 80 c + 20 v | + | Սրա համաձայն հնարավոր է ուրեմն, որ նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվում են միջին կառուցվածք ունեցող կապիտալներով, արտադրության ծախքը շեղվի այն տարրերի արժեքի գումարից, որոնցից կազմվում է նրանց արտադրության գնի այս բաղադրամասը։ Ընդունենք, թե միջին կառուցվածքը 80 c + 20 v է։ Արդ, հնարավոր է, որ այն իրական կապիտալների մեջ, որոնք այսպես են կազմված, 80 c-ն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է c-ի, հաստատուն կապիտալի արժեքից, որովհետև այս c-ն կազմված է այնպիսի ապրանքներից, որոնց արտադրության գինը շեղվում է իրենց արժեքից։ Նմանապես 20 v-ն կարող էր շեղվել իր արժեքից, եթե աշխատավարձի սպառման մեջ այնպիսի ապրանքներ են մտնում, որոնց արտադրության գինն իրենց արժեքից տարբեր է. հետևաբար բանվորն այս ապրանքների ետգնման (նրանց փոխարինման) համար պետք է ավելի շատ կամ թե ավելի քիչ բանվորական ժամանակ գործադրի, ուրեմն անհրաժեշտ աշխատանք ավելի շատ կամ թե ավելի քիչ կատարի, քան հարկավոր կլիներ, եթե անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության գները համընկնեին նրանց արժեքների հետ։ |
− | Սակայն այս հնարավորությունը մազաչափ անգամ չի խախտում միջին կառուցվածք ունեցող ապրանքների վերաբերմամբ բերված դրույթների ճշտությունը։ Շահույթի այն քանակը, որ բաժին է ընկնում այս ապարանքներին, հավասար է հենց նրանց մեջ պարունակված հավելյալ արժեքի քանակին։ Օրինակ, 80 c + 20 v կառուցվածք ունեցող վերոհիշյալ կապիտալի դեպքում հավելյալ արժեքի որոշման համար կարևորը ոչ թե այն է, թե արդյոք այս թվերն իրական արժեքների արտահայտություն են, այլ այն, թե նրանք ինչպես են միմյանց հարաբերում. այսինքն այն, որ c-ն = է ամբողջ կապիտալի <math>^4/_5</math>-ին, իսկ v-ն = է <math>^1/_5</math>-ին։ Քանի որ այս այսպես է, ապա, ինչպես վերևում ընդունել ենք, v-ի արտադրած հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին։ Մյուս կողմից. քանի որ հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին, ապա արտադրության գինը = է արտադրության ծախք + շահույթ = k + p = k + m, գործնականորեն հավասար է ապրանքի արժեքին։ Այսինքն աշխատավարձի բարձրացումը կամ ցածրացումը k + p-ն անփոփոխ է թողնում այս դեպքում, ինչպես նա անփոփոխ կթողներ ապրանքի արժեքը, և լոկ համապատասխան մի հակառակ շարժում, ցածրացում, կամ թե բարձրացում է առաջ բերում շահույթի նորմայի կողմում։ Այսինքն եթե աշխատավարձի բարձրացման կամ ցածրացման հետևանքով ապրանքների գինն այստեղ փոխվեր, ապա միջին կառուցվածք ունեցող այս ոլորտներում շահույթի նորման | + | Սակայն այս հնարավորությունը մազաչափ անգամ չի խախտում միջին կառուցվածք ունեցող ապրանքների վերաբերմամբ բերված դրույթների ճշտությունը։ Շահույթի այն քանակը, որ բաժին է ընկնում այս ապարանքներին, հավասար է հենց նրանց մեջ պարունակված հավելյալ արժեքի քանակին։ Օրինակ, 80 c + 20 v կառուցվածք ունեցող վերոհիշյալ կապիտալի դեպքում հավելյալ արժեքի որոշման համար կարևորը ոչ թե այն է, թե արդյոք այս թվերն իրական արժեքների արտահայտություն են, այլ այն, թե նրանք ինչպես են միմյանց հարաբերում. այսինքն այն, որ c-ն = է ամբողջ կապիտալի <math>^4/_5</math>-ին, իսկ v-ն = է <math>^1/_5</math>-ին։ Քանի որ այս այսպես է, ապա, ինչպես վերևում ընդունել ենք, v-ի արտադրած հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին։ Մյուս կողմից. քանի որ հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին, ապա արտադրության գինը = է արտադրության ծախք + շահույթ = k + p = k + m, գործնականորեն հավասար է ապրանքի արժեքին։ Այսինքն աշխատավարձի բարձրացումը կամ ցածրացումը k + p-ն անփոփոխ է թողնում այս դեպքում, ինչպես նա անփոփոխ կթողներ ապրանքի արժեքը, և լոկ համապատասխան մի հակառակ շարժում, ցածրացում, կամ թե բարձրացում է առաջ բերում շահույթի նորմայի կողմում։ Այսինքն եթե աշխատավարձի բարձրացման կամ ցածրացման հետևանքով ապրանքների գինն այստեղ փոխվեր, ապա միջին կառուցվածք ունեցող այս ոլորտներում շահույթի նորման ավելի բարձր կամ թե ավելի ցածր կկանգներ այլ ոլորտներում ունեցած նրա մակարդակից։ Միայն այն չափով, որչափով գինն անփոփոխ է մնում, միջին կառուցվածք ունեցող ոլորտն իր շահույթի մակարդակը համահավասար է պահում մյուս ոլորտների հետ։ Հետևաբար այստեղ գործնականորեն նույնն է տեղի ունենում, ինչ որ տեղի կունենար, եթե այս ոլորտի արդյունքները ծախվեին իրենց իրական արժեքով։ Եթե ապրանքներն իրոք իրենց իսկական արժեքներով են ծախվում, ապա պարզ է, որ այլ հավասար պարագաներում աշխատավարձի բարձրացումը կամ թե անկումն առաջ է բերում շահույթի մի համապատասխան անկում կամ բարձրացում, բայց ոչ երբեք ապրանքների արժեքի փոփոխություն, և որ բոլոը պարագաներում աշխատավարձի բարձրացումը կամ անկումը երբեք չի կարող ներգործել ապրանքների արժեքի վրա, այլ միշտ հավելյալ արժեքի մեծության վրա միայն։ |
====III. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ [ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ] ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ==== | ====III. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ [ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ] ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ==== | ||
Տող 596. | Տող 594. | ||
Կապիտալների այս շարժումն առաջին հերթին պայմանավորվում է շուկայի գների կացությամբ, որոնք շահույթն այստեղ բարձրացնում են միջին ընդհանրական մակարդակից վեր, այնտեղ՝ հրում այդ մակարդակից ցած։ Մենք առայժմ մի կողմ ենք թողնում վաճառականի կապիտալը, որի հետ այստեղ դեռ գործ չունենք և որը, ինչպես ցույց են տալիս սպեկուլացիայի հանկարծակի բռնկվող զայրուցքները, նախասիրված որոշ արդյունքների բնագավառներում, արտակարգ արագությամբ կարող է կապիտալի մասսաները դուրս քաշել արտադրության մի ճյուղից և նույնպես հանկարծակի նետել մի ուրիշի մեջ։ Բայց բուն արտադրության — արդյունաբերության, երկրագործության, հանքարդյունաբերության և այլոց — յուրաքանչյուր բնագավառում կապիտալը մի ոլորտից մի ուրիշը փոխադրելը զգալի դժվարություններ է հարուցում, մանավանդ հիմնական կապիտալի առկայության պատճառով։ Այլ և փորձը ցույց է տալիս, որ եթե արդյունաբերության մի ճյուղ, օրինակ, բամբակի արդյունաբերությունը, մի որոշ ժամանակ արտակարգորեն բարձր շահույթներ է տալիս, ապա մի ուրիշ ժամանակ էլ շատ փոքր շահույթ կամ նույնիսկ վնասույթ է բերում, այնպես որ տարիների մի որոշ ցիկլում միջին շահույթն այստեղ գրեթե նույնն է լինում, ինչ որ ուրիշ ճյուղերում։ Եվ կապիտալը շուտով սովորում է այս փորձը հաշվի առնել։ | Կապիտալների այս շարժումն առաջին հերթին պայմանավորվում է շուկայի գների կացությամբ, որոնք շահույթն այստեղ բարձրացնում են միջին ընդհանրական մակարդակից վեր, այնտեղ՝ հրում այդ մակարդակից ցած։ Մենք առայժմ մի կողմ ենք թողնում վաճառականի կապիտալը, որի հետ այստեղ դեռ գործ չունենք և որը, ինչպես ցույց են տալիս սպեկուլացիայի հանկարծակի բռնկվող զայրուցքները, նախասիրված որոշ արդյունքների բնագավառներում, արտակարգ արագությամբ կարող է կապիտալի մասսաները դուրս քաշել արտադրության մի ճյուղից և նույնպես հանկարծակի նետել մի ուրիշի մեջ։ Բայց բուն արտադրության — արդյունաբերության, երկրագործության, հանքարդյունաբերության և այլոց — յուրաքանչյուր բնագավառում կապիտալը մի ոլորտից մի ուրիշը փոխադրելը զգալի դժվարություններ է հարուցում, մանավանդ հիմնական կապիտալի առկայության պատճառով։ Այլ և փորձը ցույց է տալիս, որ եթե արդյունաբերության մի ճյուղ, օրինակ, բամբակի արդյունաբերությունը, մի որոշ ժամանակ արտակարգորեն բարձր շահույթներ է տալիս, ապա մի ուրիշ ժամանակ էլ շատ փոքր շահույթ կամ նույնիսկ վնասույթ է բերում, այնպես որ տարիների մի որոշ ցիկլում միջին շահույթն այստեղ գրեթե նույնն է լինում, ինչ որ ուրիշ ճյուղերում։ Եվ կապիտալը շուտով սովորում է այս փորձը հաշվի առնել։ | ||
− | Բայց կա մի բան, որ մրցումը ցույց չի տալիս, այս՝ արժեքի այն հատկությունն է, որով նա իշխում է արտադրության շարժման վրա. այս՝ արժեքներն են, որոնք կանգնած են արտադրության գների թիկունքում և վերջին հաշվով որոշում են արտադրության գները։ Մրցումը, ընդհակառակ, ցույց է տալիս՝ 1) միջին շահույթները, որոնք անկախ են արտադրության առանձին ոլորտներում եղած կապիտալի օրգանական կառուցվածքից, ուրեմն և կենդանի աշխատանքի այն մասսայից, որ տվյալ կապիտալը յուրացրել է շահագործման տվյալ ոլորտում. 2) արտադրության գների բարձրացումն ու անկումն աշխատավարձի բարձրության փոփոխման հետևանքով — մի երևույթ, որ | + | Բայց կա մի բան, որ մրցումը ցույց չի տալիս, այս՝ արժեքի այն հատկությունն է, որով նա իշխում է արտադրության շարժման վրա. այս՝ արժեքներն են, որոնք կանգնած են արտադրության գների թիկունքում և վերջին հաշվով որոշում են արտադրության գները։ Մրցումը, ընդհակառակ, ցույց է տալիս՝ 1) միջին շահույթները, որոնք անկախ են արտադրության առանձին ոլորտներում եղած կապիտալի օրգանական կառուցվածքից, ուրեմն և կենդանի աշխատանքի այն մասսայից, որ տվյալ կապիտալը յուրացրել է շահագործման տվյալ ոլորտում. 2) արտադրության գների բարձրացումն ու անկումն աշխատավարձի բարձրության փոփոխման հետևանքով — մի երևույթ, որ առաջին հայացքից միանգամայն հակասում է ապրանքների արժեքային հարաբերությանը. 3) շուկայի գների տատանումները, որոնք ապրանքների միջին շուկայի գինը տվյալ մի ժամանակաշրջանում վեր են ածում ոչ թե շուկայի '''արժեքի''', այլ այս շուկայի արժեքից շեղվող, նրանից շատ տարբերվող շուկայի արտադրության գնի։ '''Թվում է''', թե այս բոլոր երևույթները նույնքան են հակասում արժեքը բանվորական ժամանակով որոշելուն, որքան և անվճար հավելյալ աշխատանքից կազմված հավելյալ արժեքի բնությանը։ Այսպիսով ուրեմն, '''մրցման մեջ ամեն ինչ աղճատված է երևում'''։ Տնտեսական հարաբերությունների այն պատրաստի կերպարանքը, որով նրանք ի հայտ են գավիս մակերեսի վրա, իրենց իրական գոյությամբ, ուրեմն և այն պատկերացումների մեջ, որոնցով այս հարաբերությունների կրողներն ու գործակալները ջանում են իրենց համար պարզ կացուցանել հիշյալ հարաբերությունները — շատ տարբեր են և իրոք այլաշրջված, հակադիր իրենց ներքին, էական, բայց սքողված հիմնական բովանդակության [Kerngestalt] ու սրան համապատասխանող գաղափարի նկատմամբ։ |
− | Այնուհետև. երբ կապիտալիստական արտադրությունը հասնում է զարգացման մի որոշ աստիճանի, առանձին ոլորտների շահույթի տարբեր նորմաների հավասարումն ու նրանց փոխարկումը շահույթի ընդհանրական նորմայի ամենևին չի կատարվում ձգողության ու վանման այն շարժընթացքով միայն, որով շուկայի գները կապիտալ են ներս քաշում ու դեն վանում։ Երբ միջին գներն ու սրանց համապատասխանող շուկայի գներն ամրակայվում են մի որոշ ժամանակաշրջանի համար, առանձին | + | Այնուհետև. երբ կապիտալիստական արտադրությունը հասնում է զարգացման մի որոշ աստիճանի, առանձին ոլորտների շահույթի տարբեր նորմաների հավասարումն ու նրանց փոխարկումը շահույթի ընդհանրական նորմայի ամենևին չի կատարվում ձգողության ու վանման այն շարժընթացքով միայն, որով շուկայի գները կապիտալ են ներս քաշում ու դեն վանում։ Երբ միջին գներն ու սրանց համապատասխանող շուկայի գներն ամրակայվում են մի որոշ ժամանակաշրջանի համար, առանձին կապիտալիստների '''գիտակցության''' մեջ թափանցում է այն միտքը, որ այս հավասարման պրոցեսում '''որոշ տարբերություններ''' են հավասարվում, և այս տարբերությունները նրանք իսկույն մտցնում են իրենց փոխադարձ հաշվի մեջ։ Այս տարբերություններն ապրում են կապիտալիստների պատկերացման մեջ և սրանց կողմից հաշվի ժամանակ մեջ են բերվում իբրև փոխհատուցման հիմունքներ։ |
Ընդսմին հիմնական պատկերացումը հենց ինքը միջին շահույթն է, այն պատկերացումը, թե հավասար մեծություն ունեցող կապիտալները միևնույն ժամկետներում պետք է հավասար մեծության շահույթներ բերեն։ Սրա հիմքն էլ իր հերթին կազմում է այն պատկերացումը, թե արտադրության ամեն մի ոլորտի կապիտալը, pro rata [համապատասխան] իր մեծության, պետք է բաժին ունենա այն ամբողջ հավելյալ արժեքից, որ հասարակական ամբողջ կապիտալը քամել է բանվորներից, կամ թե ամեն մի առանձին կապիտալ պետք է նկատի առնվի իբրև ամբողջ կապիտալի մի մասնիկ միայն, ամեն մի կապիտալիստ իրոք՝ իբրև ընդհանուր ձեռնարկության մի ակցիոներ, որը pro rata իր կապիտալափայի մեծության բաժին ունի ընդհանուր շահույթից։ | Ընդսմին հիմնական պատկերացումը հենց ինքը միջին շահույթն է, այն պատկերացումը, թե հավասար մեծություն ունեցող կապիտալները միևնույն ժամկետներում պետք է հավասար մեծության շահույթներ բերեն։ Սրա հիմքն էլ իր հերթին կազմում է այն պատկերացումը, թե արտադրության ամեն մի ոլորտի կապիտալը, pro rata [համապատասխան] իր մեծության, պետք է բաժին ունենա այն ամբողջ հավելյալ արժեքից, որ հասարակական ամբողջ կապիտալը քամել է բանվորներից, կամ թե ամեն մի առանձին կապիտալ պետք է նկատի առնվի իբրև ամբողջ կապիտալի մի մասնիկ միայն, ամեն մի կապիտալիստ իրոք՝ իբրև ընդհանուր ձեռնարկության մի ակցիոներ, որը pro rata իր կապիտալափայի մեծության բաժին ունի ընդհանուր շահույթից։ | ||
− | Այս պատկերացման վրա են այնուհետև հիմնվում կապիտալիստի հաշվարկումները, օրինակ, մի կապիտալ, որ ավելի դանդաղ է պտույտ գործում կամ այն | + | Այս պատկերացման վրա են այնուհետև հիմնվում կապիտալիստի հաշվարկումները, օրինակ, մի կապիտալ, որ ավելի դանդաղ է պտույտ գործում կամ այն պատճառով, որ ապրանքն ավելի երկար է մնում արտադրության պրոցեսում, կամ թե այն պատճառով, որ նա պետք է ծախվի հեռավոր շուկաներում, սրա հետևանքով պետք է կորցներ իր շահույթի մի մասը, սակայն այնուամենայնիվ շահույթի այդ մասը նա հաշվում է, ուրեմն փոխհատուցվում է գնին ավելացվող վրադրի միջոցով է կամ թե չէ կապիտալի այն ներդրումները, որոնք ենթակա են ավելի մեծ վտանգների, ինչպես, օրինակ, նավագնացության մեջ, փոխհատուցում են ստանում գնի հավելուրդի միջոցով։ Երբ կապիտալիստական արտադրությունն ու սրա հետ միասին ապահովագրության գործն արդեն զարգացած վիճակում են գտնվում, վտանգն արտադրության բոլոր ոլորտների համար փաստորեն հավասարվում է (տես Կորբետ). բայց ավելի վտանգվածները վճարում են ապահովագրական ավելի բարձր պրեմիաներ և փոխհատուցում են ստանում իրենց ապրանքների գնի մեջ։ Գործնականում այս բոլորը հանգում է այն բանին, որ յուրաքանչյուր հանգամանք, որը կապիտալի մի ներդրում պակաս շահութաբեր է դարձնում, իսկ մի ուրիշը ավելի շահութաբեր,— իսկ բոլոր ներդրումները որոշ սահմաններում համարվում են հավասարապես անհրաժեշտ,— հաշվի է առնվում իբրև փոխհատուցման մի անգամ ընդմիշտ նշանակություն պահպանող հիմունք, ընդորում այլևս կարիք չկա, որ մրցման գործողությունը նորից ու նորից ակներև դարձնի այս շարժառիթի կամ թե հաշվեգործոնի ճշտությունը։ Կապիտալիստը մոռանում է միայն,— կամ թե, ավելի շուտ, չի տեսնում, քանի որ մրցույթը նրան այդ ցույց չի տալիս,— որ փոխհատուցման այս բոլոր հիմունքները, որ արտադրության տարբեր ճյուղերի ապրանքային գների փոխադարձ հաշվարկման ժամանակ կապիտալիստները միմյանց դեմ հաշվի են դնում, լոկ նրա վրա են հիմնվում, որ նրանք բոլորը, pro rata [համապատասխան] իրենց կապիտալի՝ հավասարամեծ պահանջ ունեն հասարակական ավարի, ամբողջ հավելյալ արժեքի նկատմամբ։ Ընդհակառակը, քանի որ նրանց գանձած շահույթը տարբեր է նրանց քամած հավելյալ արժեքից, ապա նրանց '''թվում է''', թե իրենց փոխհատուցման հիմունքները ոչ թե հավասարեցնում են իրենց մասնակցությունն ընդհանուր հավելյալ արժեքի մեջ, այլ '''հենց ստեղծում են շահույթը''', ընդորում սա իբր թե պարզապես առաջ է գալիս ապրանքների արտադրության ծախքի վրա ավելացված ու այս կամ այն կերպ պատճառաբանված վրադրից։ |
Մնացածում միջին շահույթի համար էլ իր նշանակությունը պահպանում է այն, ինչ որ VII գլխի սկզբում ասված է այն պատկերացումների մասին, որ կապիտալիստն ունի հավելյալ արժեքի աղբյուրի վերաբերմամբ։ Այստեղ հարցը լոկ այն չափով է այլ կերպ ներկայանում, որչափով որ ապրանքների տվյալ շուկայի գնի ու աշխատանքի տվյալ շահագործման պայմաններում արտադրության մեջ արվող խնայությունը կախված է անհատական ճարտարությունից, ուշադրությունից և այլն։ | Մնացածում միջին շահույթի համար էլ իր նշանակությունը պահպանում է այն, ինչ որ VII գլխի սկզբում ասված է այն պատկերացումների մասին, որ կապիտալիստն ունի հավելյալ արժեքի աղբյուրի վերաբերմամբ։ Այստեղ հարցը լոկ այն չափով է այլ կերպ ներկայանում, որչափով որ ապրանքների տվյալ շուկայի գնի ու աշխատանքի տվյալ շահագործման պայմաններում արտադրության մեջ արվող խնայությունը կախված է անհատական ճարտարությունից, ուշադրությունից և այլն։ |
Ընթացիկ տարբերակը 15:01, 9 Մայիսի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Բովանդակություն
- 1 ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ
- 1.1 ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՐԱՆԻՑ ԲԽՈՂ՝ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1.2 ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՇԱՀՈՒՅԹԻ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՅԻ) ԳՈՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ
- 1.3 ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄԸ ՄՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ։ ՇՈՒԿԱՅԻ ԳՆԵՐ ՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԱՐԺԵՔՆԵՐ։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹ։
- 1.4 ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ ՎՐԱ
- 1.5 ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՐԱՆԻՑ ԲԽՈՂ՝ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախընթաց բաժնում ցույց է տրված ի միջի այլոց, թե ինչպես, հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի պայմաններում, շահույթի նորման կարող է փոփոխվել՝ բարձրանալ կամ ընկնել։ Այս գլխում ենթադրվում է, որ աշխատանքի շահագործման աստիճանը, ուրեմն և հավելյալ արժեքի նորման ու բանվորական օրվա երկարությունը հավասար մեծություն ունեն, հավասար բարձրության վրա են կանգնած արտադրության այն բոլոր ոլորտներում, որոնց տրոհվում է հասարակական աշխատանքը տվյալ երկրում։ Արդեն Ա. Սմիթն արտադրության տարբեր ոլորտներում եղած աշխատանքի շահագործման բազմաթիվ տարբերությունների նկատմամբ հանգամանորեն ցույց է տվել, որ նրանք ամեն տեսակի իրական կամ թե նախապաշարմունքից թելադրված համակշռող պարագաների շնորհիվ համահարթվում են, ուստի և ընդհանրական հարաբերությունները հետազոտելու դեպքում այդ տարբերություններն, իբրև լոկ երևութական ու աննշան տարբերություններ, հաշվի չեն առնվում։ Մյուս տարբերությունները, օրինակ, աշխատավարձի բարձրության տարբերությունները, մեծ մասամբ հիմնվում են հասարակ ու բարդ աշխատանքի միջև եղած այն տարբերության վրա, որ արդեն հիշատակված է I գրքի սկզբում, էջ 12—13։ Սրանք ամենևին չեն շոշափում աշխատանքի շահագործման աստիճանն արտադրության տարբեր ոլորտներում, չնայած որ շատ անհավասար են դարձնում բանվորների վիճակն այս տարբեր ոլորտներում։ Եթե, օրինակ, մի ոսկերչի աշխատանքն ավելի թանկ է վարձատրվում, քան մի օրամշակինը, ապա ոսկերչի հավելյալ աշխատանքն էլ նույն հարաբերությամբ ավելի մեծ հավելյալ արժեք է ներկայացնում, քան օրամշակինը։ Եվ եթե արտադրության տարբեր ոլորտների միջև, նույնիսկ արտադրության հենց միևնույն ոլորտում ներդրած տարբեր կապիտալների միջև աշխատավարձի ու բանվորական օրերի, ուրեմն և հավելյալ արժեքի նորմաների հավասարեցումը կասեցվում է տեղական բազմատեսակ արգելքների կողմից, այնուամենայնիվ այդ հավասարեցումը քանի գնում, ավելի ու ավելի է իրականանում կապիտալիստական արտադրության առաջադիմելու հետ միասին և տնտեսական բոլոր հարաբերություններն արտադրության այս եղանակին ենթարկելուն զուգընթաց։ Որքան էլ որ կարևոր լինի այսպիսի շփահարումների ուսումնասիրությունն աշխատավարձին վերաբերող ամեն մի մասնագիտական աշխատության համար, սակայն և այնպես նրանք, իբրև պատահական ու անէական երևույթներ, կապիտալիստական արտադրության ընդհանրական հետազոտության ժամանակ չպետք է հաշվի առնվեն։ Առհասարակ, այսպիսի ընդհանրական հետազոտության մեջ միշտ ենթադրվում է, որ իրական հարաբերությունները համապատասխանում են իրենց գաղափարին, կամ, որ միևնույնն է, իրական հարաբերությունները ներկայացվում են այն չափով միայն, որչափով նրանք իրենց սեփական ընդհանրական տիպն են արտահայտում։
Տարբեր երկրներում եղած հավելյալ արժեքի նորմաների, ուրեմն և աշխատանքի շահագործման ազգային աստիճանների տարբերությունը ներկա հետազոտության համար որևէ նշանակություն չունի։ Մենք այս բաժնում հենց ճիշտ այն ենք ուզում ներկայացնել, թե տվյալ մի երկրի ներսում ինչ եղանակով է կազմվում շահույթի ընդհանրական նորման։ Սակայն պարզ է, որ շահույթի ազգային տարբեր նորմաների համեմատության ժամանակ պետք է լոկ առադրել վերև շարադրածն այստեղ շարադրելիքի հետ։ Նախ հարկ կլինի քննել հավելյալ արժեքի ազգային նորմաների տարբերությունը և ապա, հավելյալ արժեքի այս տվյալ նորմաների հիման վրա, շահույթի ազգային նորմաների տարբերությունը։ Որչափով որ վերջին տարբերությունը չի բխում հավելյալ արժեքի ազգային նորմաների տարբերությունից, պետք է հիշյալ տարբերությունը վերադրվի այն պայմաններին, որոնց շրջանակներում, ինչպես այդ ընդունվում է այս գլխի հետազոտության մեջ, հավելյալ արժեքն ամենուրեք ենթադրվում է որպես միահավասար և հաստատուն։
Նախընթաց գլխում ցույց տրվեց, որ հավելյալ արժեքի նորման հաստատուն ընդունելու դեպքում մի որոշ կապիտալի տված շահույթի նորման կարող է բարձրանալ կամ թե ընկնել այն պարագաների հետևանքով, որոնք հաստատուն կապիտալի այս կամ այն մասի արժեքը բարձրացնում կամ թե ցածրացնում են և սրանով ընդհանրապես փոփոխում են կապիտալի հաստատուն ու փոփոխուն բաղադրամասերի միջև եղած հարաբերությունը։ Այնուհետև նշվեց, թե այն հանգամանքները, որոնք մի կապիտալի պտուտաժամանակը երկարացնում կամ թե կարճացնում են, համանման եղանակով կարող են ազդել շահույթի նորմայի վրա։ Որովհետև շահույթի մասսան նույնն է, ինչ որ հավելյալ արժեքի մասսան, ինչ որ հենց ինքը հավելյալ արժեքը, ապա մենք ցույց տվինք նաև, որ շահույթի մասսան — տարբեր լինելով շահույթի նորմայից — չի ազդվում արժեքի նոր միայն հիշատակված տատանումներից։ Սրանք կերպափոխում են այն նորման միայն, որի մեջ արտահայտվում է տվյալ մի հավելյալ արժեք, հետևաբար նաև տվյալ մեծության մի շահույթ, այսինքն կերպափոխում են շահույթի հարաբերական մեծությունը, նրա մեծությունը կանխավճարված կապիտալի մեծության հետ համեմատած։ Որչափով որ արժեքի հիշյալ տատանումների հետևանքով կապիտալի կցակապում կամ թե ազատարձակում է տեղի ունենում, ապա այս անուղղակի ճանապարհով կարող է որոշ ազդեցության ենթարկվել ոչ միայն շահույթի նորման, այլ և ինքը շահույթը։ Սակայն, ինչպես վերևում տեսանք, այս միշտ վերաբերում է արդեն գործող կապիտալին միայն, այլ ոչ թե նոր ներդրած կապիտալին. և, բացի սրանից, հենց իրեն՝ շահույթի մեծանալը կամ թե փոքրանալը միշտ կախված է այն բանից, թե արժեքի հիշյալ տատանումների հետևանքով որքան ավելի կամ թե որքան պակաս աշխատանք կարող է շարժման մեջ դրվել միևնույն կապիտալով, հետևաբար — հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում — միևնույն կապիտալով հավելյալ արժեքի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասսա կարող է արտադրվել։ Առանց ամենևին հակասելու, ընդհանրական օրենքին կամ թե մի բացառություն կազմելու նրանից՝ այս երևութական բացառությունն իրապես ընդհանրական օրենքի կիրառման լոկ մի հատուկ դեպք է։
Ինչպես առաջին բաժնում տեսանք, աշխատանքի շահագործման աստիճանի անփոփոխության դեպքում շահույթի նորման փոփոխվում է հաստատուն կապիտալի բաղադրամասերի արժեքի փոփոխության, նույնպես և կապիտալի պտուտաժամանակի փոփոխության հետ միասին։ Այստեղից ինքնըստինքյան հետևում է, որ միաժամանակ կողքեկողքի գոյություն ունեցող տարբեր արտադրական ոլորտների շահույթի նորմաները պետք է նույնպես տարբեր լինեն, եթե, այլ հավասար պարագաներում, գործադրվող կապիտալների պտուտաժամանակը տարբեր է, կամ եթե այս կապիտալների օրգանական բաղադրամասերի միջև եղած արժեքային հարաբերությունը տարբեր է արտադրության տարբեր ճյուղերում։ Ինչ որ առաջ մենք քննում էինք իբրև այնպիսի փոփոխություններ, որոնց ենթարկվում էր միևնույն կապիտալը ժամանակական հաղորդականությամբ, հիմա քննում ենք որպես արտադրության տարբեր ոլորտներում միաժամանակ գոյություն ունեցող տարբերություններ կապիտալի կողք-կողքի գտնվող ներդրումների միջև։
Ընդսմին մենք պետք է հետազոտենք՝ 1) կապիտալների օրգանական կառուցվածքի տարբերությունը, 2) նրանց պտուտաժամանակի տարբերությունը։
Այս ամբողջ հետազոտության ժամանակ ինքնըստինքյան հասկանալի ենթադրությունն այն է, որ երբ խոսում ենք արտադրության մի որոշ ճյուղում եղած կապիտալի կառուցվածքի կամ թե նրա պտույտի ժամանակի մասին, ապա միշտ նկատի ունենք արտադրության տվյալ ճյուղում ներդրված կապիտալի նորմալ միջին հարաբերությունը, և ընդհանրապես խոսքը որոշ ոլորտում ներդրված ամբողջ կապիտալի միջին հարաբերություններին է վերաբերում, և ոչ թե այս ոլորտում ներդրված առանձին կապիտալների պատահական տարբերություններին։
Այնուհետև քանի որ ենթադրվում է, թե հավելյալ արժեքի նորման ու բանվորական օրը հաստատուն են, քանի որ այս ենթադրությունը նաև աշխատավարձի հաստատունություն է պարունակում, ապա ուրեմն փոփոխուն կապիտալի մի որոշ քանակն արտահայտում է շարժման մեջ դրված բանվորական ուժի մի որոշ քանակ, ուրեմն և առարկայացած աշխատանքի մի որոշ քանակ։ Հետևաբար, եթե 100 ֆ. ստ. 100 բանվորի շաբաթավարձ է արտահայտում, ուրեմն իրականում 100 բանվորի ուժ է ցույց տալիս, ապա 100 ֆ. ստ. × n արտահայտում է 100 × n բանվորի աշխատավարձ ու [math]\frac{100 \ ֆ. \ ստ.}{n} = \frac{100}{n}[/math] բանվորի աշխատավարձը։ Այսպիսով ուրեմն, փոփոխուն կապիտալն այստեղ (ինչպես այդ միշտ տեղի ունի աշխատավարձի տվյալ մեծության դեպքում) ծառայում է իբրև մի որոշ ամբողջական կապիտալի կողմից շարժման մեջ. դրված աշխատանքի քանակի ցուցանիշ, հետևաբար գործադրվող փոփոխուն կապիտալի մեծության տարբերությունները ծառայում են որպես կիրառվող բանվորական ուժի քանակի տարբերության ցուցանիշներ։ Եթե 100 ֆ. ստ. շաբաթական 100 բանվոր է ցույց տալիս, և ուրեմն շաբաթական 60 ժամ աշխատանքի դեպքում 6 000 բանվորական ժամ է ներկայացնում, ապա 200 ֆ. ստ. ներկայացնում է 12 000, իսկ 50 ֆ. ստ. միմիայն 3 000 բանվորական ժամ։
Ինչպես արդեն I գրքում է ասված, կապիտալի կառուցվածք ասելով մենք հասկանում ենք կապիտալի ակտիվ ու պասսիվ բաղադրամասերի հարաբերությունն, այսինքն՝ փոփոխուն ու հաստատուն կապիտալի հարաբերությունը։ Ընդսմին մեր քննության առարկա են կազմելու երկու այնպիսի հարաբերություն, որոնք միահավասար կարևորություն չունեն, թեև որոշ պարագաներում կարող են միահավասար ներգործություն առաջ բերել։
Այդ հարաբերություններից մեկը հիմնվում է տեխնիկական պատվանդանի վրա և արտադրողական ուժերի զարգացման մի որոշ աստիճանի վրա պետք է դիտվի իբրև տրված։ Արդյունքի մի որոշ մասսա, օրինակ, մի օրում արտադրելու համար և հետևաբար — մի բան, որ ինքնըստինքյան հասկանալի է,— արտադրության միջոցների, մեքենաների, հումքի և այլոց մի որոշ մասսա շարժման մեջ դնելու, արտադրողաբար սպառելու համար պահանջվում է բանվորական ուժի մի որոշ մասսա, որ ներկայանում է հանձին բանվորների մի որոշ թվի։ Արտադրամիջոցների մի որոշ քանակին ընկնում է բանվորների մի որոշ թիվ, և ուրեմն արտադրամիջոցների մեջ արդեն առարկայացած աշխատանքի մի որոշ քանակին՝ կենդանի աշխատանքի մի որոշ քանակ։ Այս հարաբերությունը շատ տարբեր է արտադրության տարբեր ոլորտներում, հաճախ հենց միևնույն արդյունաբերության տարբեր ճյուղերում, թեև նա պատահաբար կարող է միմյանցից շատ հեռու ընկած արդյունաբերական ճյուղերում միանգամայն, կամ թե մոտավորապես միևնույնը լինել։
Այս հարաբերությունը կազմում է կապիտալի տեխնիկական կառուցվածքը և նրա օրգանական կառուցվածքի բուն հիմքն է։
Բայց հնարավոր է նաև այն, որ հիշյալ հարաբերությունը արդյունաբերության տարբեր ճյուղերում միևնույնը լինի, որչափով որ փոփոխուն կապիտալը բանվորական ուժի սոսկական ցուցանիշն է, իսկ հաստատուն կապիտալը արտադրամիջոցների այն մասսայի սոսկական ցուցանիշը, որ շարժման մեջ է դրվում տվյալ բանվորական ուժի կողմից։ Օրինակ, պղնձի ու երկաթի վրա կատարվող որոշ աշխատանքներ կարող են միահավասար հարաբերություն ենթադրել բանվորական ուժի ու արտադրամիջոցների մասսայի միջև։ Բայց որովհետև պղինձն ավելի թանգ է, քան երկաթը, ուստի փոփոխուն ու հաստատուն կապիտալի արժեքների միջև հարաբերությունը երկու դեպքում տարբեր կլինի, ինչպես տարբեր կլինի նաև երկու ամբողջական կապիտալների արժեքային կառուցվածքը։ Տեխնիկական կառուցվածքի ու արժեքային կառուցվածքի միջև եղած տարբերությունն ամեն մի ճյուղում երևում է նրանով, որ տեխնիկական կառուցվածքի անփոփոխության դեպքում կապիտալի երկու մասերի արժեքային հարաբերությունը կարող է փոխվել, այնինչ տեխնիկական կառուցվածքի փոփոխման դեպքում արժեքային հարաբերությունը կարող է նույնը մնալ. վերջինս իհարկե կարող է տեղի ունենալ այն դեպքում միայն, եթե արտադրամիջոցների ու բանվորական ուժի գործադրվող մասսաների հարաբերության փոփոխությունը համակշռվում է նրանց արժեքների կրած հակադարձ փոփոխությամբ։
Կապիտալի արժեքային կառուցվածքը, որչափով որ այն որոշվում է նրա տեխնիկական կառուցվածքով և արտացոլում է այս վերջինը, մենք անվանում ենք կապիտալի օրգանական կառուցվածք[1]։
Այսպիսով ուրեմն, մենք փոփոխուն կապիտալի վերաբերմամբ ենթադրում ենք, որ նա բանվորական ուժի մի որոշ քանակի, բանվորների մի որոշ թվի կամ թե շարժման մեջ դրվող կենդանի աշխատանքի մի որոշ մասսայի ցուցանիշ է։ Ինչպես տեսանք նախընթաց բաժնում, փոփոխուն կապիտալի արժեքի մեծության փոփոխությունը ուրիշ ոչինչ չի ներկայացնում, քան աշխատանքի միևնույն մասսայի գնի մեծացումը կամ փոքրացումը. բայց այստեղ, երբ հավելյալ արժեքի նորման ու բանվորական օրը դիտվում են իբրև հաստատուն մեծություններ, որոշ բանվորական ժամանակի համար հատուցվող աշխատավարձն էլ՝ իբրև տրված, ապա այս դեպքը մեզ զբաղեցնել չի կարող։ Ընդհակառակը, հաստատուն կապիտալի մեծության տարբերությունը թեև նույնպես կարող է այն արտադրամիջոցների մասսայի փոփոխության ցուցանիշը ներկայացնել, որոնք շարժման մեջ են դրվում բանվորական ուժի մի որոշ քանակի կողմից, բայց նա կարող է առաջ գալ նաև այն արժեքների տարբերությունից, որ ունեն շարժման մեջ դրված արտադրամիջոցներն արտադրության երկու տարբեր ոլորտում։ Ահա ինչու երկու տեսակետն էլ այստեղ հաշվի են առնվում։
Վերջապես պետք է նշել հետևյալ էական կետը։
Ենթադրենք 100 ֆ. ստ. 100 բանվորի շաբաթական աշխատավարձն է։ Ենթադրենք, շաբաթական բանվորական ժամանակը 60 ժամ է։ Այնուհետև ենթադրենք, հավելյալ արժեքի նորման = 100%։ Այս դեպքում բանվորները 60 ժամից 30 ժամն աշխատում են իրենց համար, ու 30 ժամը՝ ձրիաբար կապիտալիստի համար։ 100 ֆ. ստ. աշխատավարձի մեջ իրապես լոկ 100 բանվորի 30 բանվորական ժամը կամ թե ընդամենը 3 000 բանվորական ժամ է մարմնացած, մինչդեռ նրանց բանած մյուս 3 000 ժամը մարմնացած է 100 ֆ. ստ. հավելյալ արժեքի, համապատասխան դեպքերում՝ շահույթի մեջ, որ գրպանում է կապիտալիստը։ Ուստի, չնայած որ 100 ֆ. ստ. աշխատավարձը չի արտահայտում այն արժեքը, որի մեջ առարկայանում է 100 բանվորի շաբաթական աշխատանքը, սակայն և այնպես նա (քանի որ բանվորական օրվա երկարությունն ու հավելյալ արժեքի նորման տրված են) ցույց է տալիս, որ այս կապիտալի կողմից 100 բանվոր է շարժման մեջ դրվել, ընդամենը 6 000 բանվորական ժամվա ընթացքում։ 100 ֆ. ստ. կապիտալը ցույց է տալիս այս, նախ որովհետև նա ցույց է տալիս շարժման մեջ դրված բանվորների թիվը, քանի որ 1 ֆ. ստ. վճարվում է շաբաթական 1 բանվորի, ուրեմն 100 ֆ. ստ. 100 բանվորի, և երկրորդ՝ որովհետև շարժման մեջ դրված ամեն մի բանվոր, հավելյալ արժեքի տվյալ 100%-ի նորմայի պայմաններում, կրկնապատիկ ավելի աշխատանք է կատարում, քան պարունակում է իր աշխատավարձը. հետևաբար 1 ֆ. ստ., նրա աշխատավարձը, որը կես շաբաթվա աշխատանքի արտահայտությունն է, մի ամբողջ շաբաթ է աշխատանքը շարժման մեջ դնում, և նույնպես էլ 100 ֆ. ստ. թեև միմիայն 50 շաբաթվա աշխատանք է պարունակում, 100 բանվորական շաբաթվա ընթացքում է աշխատանքը շարժման մեջ դնում։ Ուստի պետք է մի շատ էական տարբերություն դնել աշխատավարձի վրա ծախսված փոփոխուն կապիտալի միջև, որչափով որ նրա արժեքը, աշխատավարձի գումարը, առարկայացած աշխատանքի մի որոշ քանակ է ներկայացնում, և մյուս կողմից, նույն կապիտալի միջև, որչափով որ նրա արժեքը սոսկական ցուցանիշ է կենդանի աշխատանքի այն մասսայի, որ նա շարժման մեջ է դնում։ Այս վերջինս միշտ ավելի մեծ է, քան փոփոխուն կապիտալի մեջ պարունակված աշխատանքը, և այս պատճառով էլ ներկայանում է մի ավելի բարձր արժեքի մեջ, քան փոփոխուն կապիտալի արժեքն է, մի արժեքի մեջ, որը մի կողմից որոշվում է այն բանվորների թվով, որոնց շարժման մեջ է դնում փոփոխուն կապիտալը, ու մյուս կողմից՝ հավելյալ աշխատանքի այն քանակով, որ նրանք կատարում են։
Փոփոխուն կապիտալի քննության այս եղանակից հետևում է. —
Եթե արտադրության A ոլորտում ներդրած ամբողջ կապիտալի ամեն մի 700-՚ից միմիայն 100-ն է ծախսվում փոփոխուն կապիտալի վրա ու 600-ը՝ հաստատունի վրա, այնինչ արտադրության B ոլորտում 6 000-ը ծախսվում է փոփոխունի և միմիայն 100-ը՝ հաստատունի վրա, ապա 700-անոց A ընդհանուր կապիտալը շարժման մեջ է դնում միմիայն 100-ով արտահայտվող բանվորական ուժ, ուրեմն, քիչ առաջ մեր ենթադրածի համաձայն, միմիայն 100 բանվորական շաբաթ կամ կենդանի աշխատանքի 6 000 ժամ է շարժման մեջ դնում, մինչդեռ նույնահավասար B ընդհանուր կապիտալը 600 բանվորական շաբաթ կամ կենդանի աշխատանքի 36 000 ժամ է շարժման մեջ դնում։ Հետևաբար A ոլորտում գտնվող կապիտալը միմիայն 50 բանվորական շաբաթվա կամ 3 000 ժամվա հավելյալ արժեք կյուրացներ, այնինչ նույնահավասար կապիտալը B ոլորտում կյուրացներ 300 բանվորական շաբաթվա կամ 18 000 ժամվա հավելյալ արժեք։ Փոփոխուն կապիտալը ոչ միայն անմիջաբար իր մեջ պարունակվող աշխատանքի ցուցանիշը, այլև,— հավելյալ արժեքի տվյալ նորմայի պայմաններսւմ— իր միջոցով այս չափից վեր շարժման մեջ դրված հավելութային աշխատանքի կամ հավելյալ աշխատանքի ցուցանիշն է միաժամանակ։ Աշխատանքի շահագործման միահավասար նորմայի դեպքում շահույթն առաջին օրինակում կկազմեր [math]\frac{100}{700}[/math] = [math]\frac{1}{7}[/math] = 14[math]^2/_7[/math]%, իսկ երկրորդ օրինակում = [math]\frac{600}{700}[/math] = 85[math]^5/_7[/math]%, այսինք շահույթի վեցապատիկ նորմա։ Բայց փաստորեն այս դեպքում ինքը շահույթն էլ վեց անգամ ավելի մեծ կլիներ, A-ի համար ստացած 100-ի դիմաց՝ B-ի համար ստացած 600, որովհետև միևնույն կապիտալի միջոցով վեց անգամ ավելի շատ կենդանի աշխատանք է շարժման մեջ դրվում, հետևաբար աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում նաև վեց անգամ ավելի շատ հավելյալ արժեք, ուրեմն վեցապատիկ ավելի շատ շահույթ է արտադրվում։
Եթե A ոլորտում ոչ թե 700, այլ 7 000 ֆ. ստ., իսկ B-ում միմիայն 700 ֆ. ստ. կապիտալ գործադրվեր, ապա օրգանական անփոփոխ կառուցվածքի դեպքում A կապիտալը 7 000 ֆ.ստ.-ից 1 000 ֆ. ստ.-ը կգործադրեր իբրև փոփոխուն կապիտալ, ուրեմն շաբաթական 1 000 բանվոր = կենդանի աշխատանքի 60 000 ժամ, որից 30 000 ժամը՝ հավելյալ աշխատանք։ Բայց առաջվա նման կրկին ամեն մի 700 ֆ. ստ.-ով, B-ի համեմատությամբ, 6 անգամ պակաս կենդանի աշխատանք, ուրեմն և 6 անգամ պակաս հավելյալ աշխատանք շարժման մեջ կդներ, ուստի հենց այս պատճառով էլ 6 անգամ պակաս շահույթ կարտադրեր։ Եթե քննության առնենք շահույթի նորման, ապա A-ի համար այն անում է [math]\frac{1 \ 000}{7 \ 000}[/math] = [math]\frac{100}{700}[/math] = 14[math]^2/_7[/math]%, B կապիտալի [math]\frac{600}{700}[/math]-ի կամ 85[math]^5/_7[/math]%-ի դիմաց։ Կապիտալի հավասարամեծ գումարներ են այստեղ, սակայն շահույթի նորմաները տարբեր են, որովհետև հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում, շարժման մեջ դրված կենդանի աշխատանքի տարբեր մասսաների հետևանքով՝ արտադրված հավելյալ արժեքների մասսաները, ուրեմն և շահույթները տարբեր են։
Միևնույն հետևանքն է ստացվում փաստորեն, եթե արտադրության մի ոլորտում տեխնիկական հարաբերությունները նույնն են, ինչ որ մյուսում, բայց գործադրվող հաստատուն կապիտալի տարրերի արժեքն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է։ Ընդունենք, որ երկու ոլորտն էլ 100 ֆ. ստ. են ծախսում իբրև փոփոխուն կապիտալ և ուրեմն շաբաթական 100 բանվոր է պահանջվում միևնույն քանակով մեքենաներ ու հումք շարժման մեջ դնելու համար, բայց վերջիններս B-ում ավելի թանգ են, քան A-ում։ Թող այս դեպքում 100 ֆ. ստ. փոփոխուն կապիտալի դիմաց A ոլորտում գործադրվի, օրինակ, 200 ֆ. ստ. հաստատուն կապիտալ, իսկ B-ում՝ 400։ Այն ժամանակ, ընդունելով հավելյալ արժեքի նորման = 100%, արտադրված հավելյալ արժեքը երկու դեպքում էլ հավասար է 100 ֆ. ստ., ուրեմն շահույթն էլ երկու դեպքում հավատար է 100 ֆ. ստ.։ Բայց A-ում մենք ունենք [math]\frac{100}{200c+100v}[/math] = [math]\frac{1}{3}[/math] = 33[math]^1/_3[/math]%. սրա դիմաց B-ում [math]\frac{100}{400c+100v}[/math] = [math]\frac{1}{5}[/math] = 20%։ Իրոք, եթե մենք երկու դեպքում էլ վերցնում ենք ամբողջ կապիտալի մի որոշ պատկական մասը, տպա B-ում յուրաքանչյուր 100 ֆ. ստ.-ից միմիայն 20 ֆ. ստ. կամ [math]^1/_5[/math] է կազմում փոփոխուն կապիտալ, այնինչ A-ում յուրաքանչյուր 100 ֆ. ստ.-ից 33[math]^1/_3[/math] կամ [math]^1/_3[/math]-ն է փոփոխուն կապիտալ։ B-ն ամեն մի 100 ֆ. ստ.-ին ավելի քիչ շահույթ է արտադրում, որովհետև ավելի քիչ կենդանի աշխատանք է շարժման մեջ դնում, քան A-ն։ Այսպիսով ուրեմն, շահույթի նորմայի տարբերությունն այստեղ կրկին հանգում է ներդրած կապիտալի յուրաքանչյուր 100-ի արտադրած հավելյալ արժեքի մասսաների տարբերությանը, ուրեմն նաև շահույթի մասսաների տարբերությանը։
Այս երկրորդ օրինակի տարբերությունը նախընթացից միմիայն հետևյալն է. A-ի ու B-ի հավասարեցումը երկրորդ դեպքում, անփոփոխ տեխնիկական հիմքի դեպքում, կպահանջեր կամ A-ի կամ թե B-ի հաստատուն կապիտալի արժեքի փոփոխություն միայն. առաջին դեպքում, ընդհակառակը, արտադրության երկու ոլորտում հենց տեխնիկական կառուցվածքն է տարբեր և հավասարեցման համար պետք է արմատական փոփոխման ենթարկվեր։
Հետևաբար կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքն անկախ է նրանց բացարձակ մեծությունից։ Հարցը միշտ այն է լոկ, թե յուրաքանչյուր 100-ից որքանն է փոփոխուն ու որքանը՝ հաստատուն կապիտալ։
Այսպես, ուրեմն, տոկոսային հարաբերությամբ տարբեր մեծության կապիտալները, կամ որ այստեղ միևնույնին է հանգում, հավասար մեծության կապիտալները — հավասար բանվորական օրվա ու աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում — շահույթի շատ տարբեր քանակներ են արտադրում, որովհետև տարբեր են նրանց արտադրած հավելյալ արժեքի քանակները, և այս այն պատճառով, որ արտադրության տարբեր ոլորտներում, կապիտալի տարբեր օրգանական կառուցվածքի համաձայն՝ նրանց փոփոխուն մասը տարբեր է, հետևաբար տարբեր է սրանց կողմից շարժման մեջ դրված կենդանի աշխատանքի քանակը, ուրեմն և նրանց յուրացրած հավելյալ աշխատանքի քանակը, որը հավելյալ արժեքի, ուրեմն և շահույթի սուբստանցն է։ Արտադրության տարբեր ոլորտներում ամբողջ կապիտալի հավասարամեծ կտորները հավելյալ արժեքի անհավասար մեծության աղբյուրներ են պարունակում, իսկ հավելյալ արժեքի միակ աղբյուրը կենդանի աշխատանքն է։ Աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում, 100-ի հավասար մի կապիտալի կողմից շարժման մեջ դրված աշխատանքը և ուրեմն նրա յուրացրած հավելյալ աշխատանքն էլ կախված է նրա փոփոխուն բաղադրամասի մեծությունից։ Եթե մի կապիտալ, որ տոկոսապես կազմված է 90 c + 10 v-ից, աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում նույնքան հավելյալ արժեք կամ թե շահույթ արտադրեր, որքան մի այլ կապիտալ, որ կազմված է 10 c + 90 v-ից, ապա լույսի պես պարզ կլիներ, որ հավելյալ արժեքը և ուրեմն ընդհանրապես արժեքը պետք է մի բոլորովին այլ աղբյուր ունենային, քան աշխատանքն է, և որ ընդսմին կվերանար քաղաքատնտեսության ամեն մի ռացիոնալ հիմք։ Եթե, ինչպես վերևում, ընդունենք, որ 1 ֆ. ստ. հավասար է մի բանվորի 60 բանվորական ժամի համար տրվող շաբաթավարձին, և հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա պարզ է, որ արդյունքի այն ամբողջ արժեքը, որ մի բանվորը կարող է մատակարարել մի շաբաթում, = 2 ֆ. ստ., հետևաբար 10 բանվորը չէին կարող 20 ֆ. ստ.-ից ավելի մատակարարել. և որովհետև այս 20 ֆ. ստ.-ից 10 ֆ. ստ.-ն աշխատավարձն է փոխհատուցում, ապա 10 բանվորը չէին կարող ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծել, քան 10 ֆ. ստ., մինչդեռ 90 բանվորը, որոնց ամբողջ արդյունքը 180 ֆ. ստ. և որոնց աշխատավարձը = 90 ֆ. ստ., կստեղծեին 90 ֆ. ստերլինգ հավելյալ արժեք։ Հետևաբար շահույթի նորման առաջին դեպքում կլիներ 10%, մյուսում՝ 90%։ Հակառակ դեպքում արժեքն ու հավելյալ արժեքը պետք է մի ինչ-որ ուրիշ բան լինեին, և ոչ թե առարկայացած աշխատանք։ Այսպիսով, ուրեմն, քանի որ արտադրության տարբեր ոլորտներում տոկոսապես հաշված կապիտալները — կամ թե հավասարամեծ կապիտալները — անհավասար չափով են բաժանվում հաստատուն ու փոփոխուն տարրի, անհավասար չափով են կենդանի աշխատանք շարժման մեջ դնում և հետևաբար անհավասար հավելյալ արժեք, ուրեմն անհավասար շահույթ են արտադրում, ուստի շահույթի նորման, որը ոչ այլ ինչ է, բայց եթե հավելյալ արժեքի տոկոսային հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ, հիշյալ կապիտալների մոտ տարբեր է լինում։
Բայց եթե արտադրության տարբեր ոլորտների տոկոսապես արտահայտված կապիտալները ուրեմն հավասարամեծ կապիտալներն արտադրության տարբեր ոլորտներում իրենց օրգանական տարբեր կառուցվածքի հետևանքով, անհավասար շահույթ են արտադրում, ապա այստեղից հետևում է, որ արտադրության տարբեր ոլորտներում անհավասար կապիտալների շահույթները չեն կարող կապիտալների համապատասխան մեծությունների նկատմամբ հաստատուն հարաբերություն ունենալ և որ ուրեմն արտադրության տարբեր ոլորտներում շահույթները համամասնական չեն նրանց մեջ գործադրվող համապատասխան կապիտալների մեծություններին։ Որովհետև շահույթի այս աճումը pro rata (համապատասխան) գործադրվող կապիտալի մեծության կենթադրեր, թե տոկոսային արտահայտությամբ շահույթները հավասար են, թե ուրեմն արտադրության տարբեր ոլորտներում հավասարամեծ կապիտալները շահույթի միահավասար նորմաներ ունեն, անկախ իրենց տարբեր օրգանական կառուցվածքից։ Միմիայն արտադրության միևնույն ոլորտում, ուրեմն լոկ այնտեղ, որտեղ կապիտալի օրգանական կառուցվածքը տրված է, կամ թե արտադրության այն տարբեր ոլորտներում, որոնք ունեն կապիտալի միահավասար օրգանական կառուցվածք, շահույթի մասսաներն ուղիղ հարաբերական են գործադրված կապիտալների մասսայի նկատմամբ։ Որ անհավասար կապիտալների շահույթները համամասնական են իրենց մեծությունների նկատմամբ, այս ուրիշ ոչինչ չի նշանակում ընդհանրապես, բայց եթե այն, որ հավասարամեծ կապիտալները հավասարամեծ շահույթներ են տալիս կամ որ շահույթի նորման հավասար է բոլոր կապիտալների համար, անկախ այդ կապիտալների մեծությունից ու նրանց օրգանական կառուցվածքից։
Շարադրածս տեղի է ունենում այն ենթադրության պարագայում, թե ապրանքները ծախվում են իրենց արժեքով։ Ապրանքի արժեքը հավասար է նրա մեջ պարունակված հաստատուն կապիտալի արժեքին, պլյուս՝ նրանում վերարտադրված փոփոխուն կապիտալի արժեքը, պլյուս՝ այս փոփոխուն կապիտալի աճը՝ արտադրված հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում նրա մասսան ակներևորեն կախված է փոփոխուն կապիտալի մասսայից։ 100-ով արտահայտվող կապիտալի արդյունքը մի դեպքում է՝ 90 c + 10 v + 10 m = 110, մյուս դեպքում՝ 10 c + 90 v + 90 m = 190։ Եթե ապրանքները ծախվում են իրենց արժեքներով, ապա առաջին արդյունքը կծախվի 110-ով, որից 10-ն է հավելյալ արժեք կամ անվճար աշխատանք ներկայացնում. իսկ երկրորդը կծախվի 190-ով, որից 90-ն է հավելյալ արժեք կամ անվճար աշխատանք։
Այս հատկապես կարևոր է, երբ շահույթի ազգային նորմաներն են համեմատվում միմյանց հետ։ Թող մի եվրոպական երկրում հավելյալ արժեքի նորման լինի 100%, այսինքն բանվորը կես օր աշխատի իր համար ու կես օր՝ իր գործատուի համար. թող մի ասիական երկրում հիշյալը լինի = 25%, այսինքն բանվորն օրվա [math]^4/_5[/math]-ն աշխատի իր համար ու [math]^1/_5[/math]-ը՝ իր գործատուի համար։ Բայց թող եվրոպական երկրում ազգային կապիտալի կառուցվածքը լինի 84 c + 16 v, իսկ ասիական երկրում, որտեղ քիչ մեքենաներ և այլն են գործադրվում, և տվյալ մի ժամանակաշրջանում բանվորական ուժի տվյալ քանակի կողմից համեմատաբար ավելի քիչ հումք է սպառվում արտադրողաբար, կապիտալի կառուցվածքը լինի 16 c + 84 v։ Այս պարագայում մենք կունենանք հետևյալ հաշիվը. — Արդյունքի արժեքը եվրոպական երկրում = 84 c + 16 v + 16 m = 116. շահույթի նորման = [math]\frac{16}{100}[/math] = 16%։
Արդյունքի արժեքը ասիական երկրում = 16 c + 84 v + 21 m = 121. շահույթի նորման = [math]\frac{21}{100}[/math] = 21%։
Հետևաբար շահույթի նորման ասիական երկրում ավելի քան 25%-ով ավելի բարձր է, քան եվրոպական երկրինը, թեև հավելյալ արժեքի նորման այնտեղ չորս անգամ ավելի ցած է, քան այստեղ։ Կերին, Բաստիան ու tutti quanti [և բոլոր մյուսները] Ճիշտ հակառակը կեզրակացնեին։
Այս՝ ի միջի այլոց. շահույթի տարբեր ազգային նորմաները մեծ մասամբ հիմնվում են հավելյալ արժեքի տարբեր ազգային նորմաների վրա. բայց մենք այս գլխում համեմատում ենք շահույթի այն անհավասար նորմաները, որոնք հավելյալ արժեքի միևնույն նորմայից են ծագում։
Բացի կապիտալների օրգանական տարբեր կառուցվածքից, ուրեմն բացի աշխատանքի ու ընդսմին, այլ հավասար պարագաներում, նաև հավելյալ աշխատանքի այն տարբեր մասսաներից, որ հավասարամեծ կապիտալները շարժման մեջ են դնում արտադրության տարբեր ոլորտներում, շահույթի նորմաների անհավասարության, մի ուրիշ աղբյուր էլ կա՝ պտույտի տևողության տարբերությունն արտադրության տարբեր ոլորտներում։ Մենք IV գլխում տեսանք, որ կապիտալների միահավասար կառուցվածքի դեպքում ու այլ հավասար պարագաներում շահույթի նորմաները հակառակ հարաբերական են պտուտաժամանակների նկատմամբ, և նմանապես որ միևնույն փոփոխուն կապիտալը, եթե սա տարբեր ժամանակամիջոցներում է պտույտ գործում, տարվա ընթացքում հավելյալ արժեքի անհավասար մասսաներ է ստեղծում։ Հետևաբար պտուտաժամանակների տարբերությունն այն մի ուրիշ պատճառն է, որի հետևանքով հավասարամեծ կապիտալներն արտադրության տարբեր ոլորտներում անհավասար մեծության շահույթներ են արտադրում հավասար ժամանակամիջոցներում, և որի հետևանքով ուրեմն շահույթի նորմաները տարբեր են լինում այս տարբեր ոլորտներում։
Իսկ ինչ վերաբերում է այն հարաբերությանը, որով կապիտալն ըստ իր կառուցվածքի տրոհվում է հիմնական ու շրջանառու մասերի, ապա, ինքնըստինքյան վերցրած, այդ հարաբերությունն ամենևին չի ազդում շահույթի նորմայի վրա։ Նա կարող է ազդել վերջինիս վրա կամ այն ժամանակ միայն, երբ այս տարբեր կառուցվածքը համընկնում է փոփոխուն ու հաստատուն մասի միջև, գոյություն ունեցող տարբեր հարաբերության հետ, երբ ուրեմն այս տարբերությունն է շահույթի նորմայի տարբերության պատճառը, և ոչ թե շրջանառու և հիմնական մասերի տարբերությունը,— կամ թե այն ժամանակ, երբ հիմնական ու շրջանառու բաղադրամասերի միջև եղած տարբեր հարաբերությունով է պայմանավորվում այն պտուտաժամանակի տարբերությունը, որի ընթացքում մի որոշ շահույթ է իրացվում։ Եթե կապիտալները տարբեր համամասնությամբ են տրոհվում հիմնական ու շրջանառու մասերի, ապա այս հանգամանքը, ճիշտ է, միշտ ազդեցություն կունենա՝ նրանց պտուտաժամանակի վրա և սրա մի տարբերություն առաջ կբերի. բայց սրանից չի հետևում, թե այն պտուտաժամանակը, որի ընթացքում նույն կապիտալներն իրացնում են շահույթը, տարբեր է։ Արդյոք A-ն, օրինակ, պետք է արդյունքի մի ավելի մեծ մասը փոխարկի հումքի և այլն, մինչդեռ B-ն ավելի երկար ժամանակվա ընթացքում միևնույն մեքենաները և այլն գործ է ածում ավելի քիչ հումքով, միևնույն է, երկուսն էլ, որչափով որ նրանք արտադրում են, իրենց կապիտալի մի մասը միշտ ներդրած են ունենում. մեկը հումքի, ուրեմն շրջանառու կապիտալի մեջ, մյուսը՝ մեքենաների և այլոց, ուրեմն հիմնական կապիտալի մեջ։ A-ն մշտապես իր կապիտալի մի մասն ապրանքի ձևից փոխարկում է փողի ձևի և սրանից էլ ետ է փոխարկում հումքի ձևի, այնինչ B-ն իր կապիտալի մի մասն առանց այսպիսի փոփոխման ենթարկելու ավելի երկար ժամանակամիջոցում գործ է ածում իբրև աշխատագործիք։ Եթե երկուսն էլ հավասարաչափ աշխատանք են կիրառում, ապա նրանք տարվա ընթացքում թեև անհավասար արժեքի արդյունքային մասսաներ կծախեն, բայց արդյունքների երկու մասսան էլ հավասար քանակի հավելյալ արժեք կպարունակեն, և նրանց շահույթի նորմաները, որոնք կանխավճարված ամբողջ կապիտալի նկատմամբ են հաշվվում, միևնույնը կլինեն, թեև հիմնական ու շրջանառու կապիտալից բաղկացած նրանց կառուցվածքը, նմանապես և նրանց պտուտաժամանակը տարբեր է։ Երկու կապիտալն էլ հավասար ժամանակում միահավասար շահույթ են իրացնում, չնայած որ տարբեր ժամանակամիջոցներում են պտույտ գործում[2]։ Պտուտաժամանակի տարբերությունն ինքնըստինքյան նշանակություն ունի այն չափով միայն, որչափով նա ազդում է հավելյալ աշխատանքի այն մասսայի վրա, որը տվյալ ժամանակամիջոցում կարող է յուրացվել ու իրացվել միևնույն կապիտալի կողմից։ Հետևաբար, եթե շրջանառու և հիմնական կապիտալից բաղկացած անհավասար մի կառուցվածք անհրաժեշտորեն չի պարունակում պտուտաժամանակի մի անհավասարություն, որն իր հերթին շահույթի նորմայի անհավասարություն է պայմանավորում, ապա պարզ է, որ շահույթի նորմայի անհավասարությունը, որչափով որ նա տեղի է ունենում, առաջ է գալիս ոչ թե ինքնըստինքյան կապիտալի անհավասար տրոհումից շրջանառու և հիմնական կապիտալի, այլ ընդհակառակը, նրանից, որ կապիտալի այդ տրոհումն այստեղ ցուցանշում է միմիայն պտուտաժամանակների մի անհավասարություն, որն ազդում է շահույթի նորմայի վրա։
Հետևապես, արդյունաբերության տարբեր ճյուղերում հաստատուն կապիտալի տարբեր կառուցվածքը շրջանառու և հիմնական կապիտալներից ըստինքյան ոչ մի նշանակություն չունի շահույթի նորմայի համար, որովհետև վճռականը փոփոխուն կապիտալի հարաբերությունն է հաստատունի նկատմամբ, և հաստատուն կապիտալի արժեքը, ուրեմն և նրա հարաբերական մեծությունը փոփոխունի համեմատությամբ միանգամայն անկախ է հաստատուն կապիտալի բաղադրամասերի հիմնական կամ շրջանառու բնույթից։ Բայց լիովին ճիշտ է — և այս հիման վրա ոմանք հանգում են սխալ եզրակացությունների — որ այնտեղ, որտեղ հիմնական կապիտալը զգալի չափով զարգացած է, այս միմիայն արտահայտություն է այն փաստի, որ արտադրությունը վարվում է խոշոր մասշտաբով, և հետևաբար հաստատուն կապիտալը շատ է գերակշռում փոփոխունից կամ որ կիրառվող կենդանի բանվորական ուժը շատ փոքր է արտադրամիջոցների այն մասսայի համեմատությամբ, որը շարժման մեջ է դրվում այդ բանվորական ուժի կողմից։
Այսպիսով ահա մենք ցույց տվինք, որ արդյունաբերության տարբեր ճյուղերում, կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքի համապատասխան ու որոշ սահմանափակ շրջանակներում — նաև իրենց տարբեր պտուտաժամանակների համապատասխան, շահույթի անհավասար նորմաներ են իշխում և որ հետևաբար նույնիսկ հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում — պտուտաժամանակները հավասար ենթադրելով — միմիայն օրգանական միահավասար կառուցվածք ունեցող կապիտալների վերաբերմամբ է ճիշտ այն օրենքը (իր ընդհանուր տենդենցով), թե շահույթները միմյանց հարաբերում են այնպես, ինչպես կապիտալների մեծությունները, և ուրեմն իրենց մեծությամբ հավասար կապիտալները հավասար ժամանակամիջոցներում իրենց մեծությամբ հավասար շահույթներ են տալիս։ Մեր այս դատողությունը հիմնվում է այն պատվանդանի վրա, որը մինչև հիմա մեր կողմից զարգացրած մտքերի պատվանդանն է եղել ընդհանրապես, այսինքն՝ թե ապրանքները ծախվում են իրենց արժեքներով։ Մյուս կողմից՝ ոչ մի կասկածի ենթակա չի այն, որ իրականում, անէական, պատահական ու միմյանց վերացնող տարբերությունները մի կողմ թողած, արդյունաբերության տարբեր ճյուղերի համար շահույթի միջին նորմաների տարբերություն գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ առանց ոչնչացնելու կապիտալիստական արտադրության ամբողջ սիստեմը։ Այսպիսով թվում է, թե արժեքի թեորիան այստեղ անհամատեղելի է իրական պրոցեսի հետ, անհամատեղելի է արտադրության փաստական երևույթների հետ, և որ ուրեմն պետք է վերջիններս ըմբռնելու հույսից հրաժարվել ընդհանրապես։
Այս գրքի առաջին բաժնից հետևում է, որ արտադրության ծախքը միևնույնն է արտադրության այն տարբեր ոլորտների արդյունքների համար, որոնց արտադրության համար կապիտալի հավասարամեծ մասեր են կանխավճարված, որքան էլ որ այս կապիտալների օրգանական կառուցվածքը տարբեր լինի։ Կապիտալիստի համար փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբերությունը չքանում է արտադրության ծախքի մեջ։ Մի ապրանք, որի արտադրության համար նա պետք է 100 ֆ. ստ. ծախսի, նրա համար միևնույն ծախսն է ներկայացնում և այն դեպքում, երբ կապիտալի կառուցվածքն է 90 c + 10 v և այն դեպքում, երբ այդ կառուցվածքն է 10 c + 90 v։ Երկու դեպքում էլ ապրանքը նրա վրա 100 ֆ. ստ. է նստում, ոչ ավելի, ոչ պակաս։ Արտադրության ծախքը միևնույնն է լինում տարբեր ոլորտներում տրված կապիտալի հավասարամեծ ծախսումների համար, որքան էլ որ տարբեր լինեն արտադրված արժեքներն ու հավելյալ արժեքները։ Արտադրության ծախքերի այս հավասարությունը կազմում է կապիտալների ներդրումների մրցման հիմքը, մրցման, որի հետևանքով գոյանում է միջին շահույթը։
ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՇԱՀՈՒՅԹԻ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՅԻ) ԳՈՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ
Կապիտալի օրգանական կառուցվածքը տվյալ ամեն մի մոմենտում կախված է երկու պարագայից — առաջին՝ տեխնիկական հարաբերությունից կիրառվող բանվորական ուժի և գործադրվող արտադրամիջոցների մասսայի միջև, երկրորդ՝ այս արտադրամիջոցների գնից։ Կապիտալի օրգանական կառուցվածքը, ինչպես տեսանք, պետք է քննության առնվի իր տոկոսային հարաբերությամբ։ Եթե իր օրգանական կառուցվածքով կապիտալը բաղկացած է [math]^4/_5[/math] հաստատուն ու [math]^1/_5[/math] փոփոխուն կապիտալից, այդ մենք արտահայտում ենք 80 c + 20 v ֆորմուլայով։ Այնուհետև, համեմատության դեպքում վերցնում ենք հավելյալ արժեքի մի անփոփոխ նորմա և այն էլ մի որևէ ուզած նորմա, օրինակ, 100%։ 80 c + 20 v-ից կազմված կապիտալն այսպիսով ուրեմն տալիս է 20 m հավելյալ արժեք, որն ամբողջ կապիտալի վրա հաշված՝ տալիս է շահույթի նորման = 20%։ Թե նրա արդյունքի իրական արժեքը որքան է հիմա, այս կախված է նրանից, թե հաստատուն կապիտալի հիմնական մասն ինչ մեծություն ունի և սրանից որքանն է իբրև մաշվածք մտնում արդյունքի մեջ, և որքանը՝ ոչ։ Բայց որովհետև այս պարագան ամենևին նշանակություն չունի շահույթի նորմայի համար, ուրեմն նաև առաջիկա հետազոտության համար, ուստի պարզեցնելու նպատակով ընդունում ենք, որ հաստատուն կապիտալն ամենուրեք հավասարապես ու ամբողջովին մտնում է այս կապիտալների տարեկան արդյունքի մեջ։ Այնուհետև ընդունում ենք, որ արտադրության տարբեր ոլորտներում կապիտալներն իրենց փոփոխուն մասի մեծության համեմատ հավասարաչափ հավելյալ արժեք են իրացնում տարեկան. հետևաբար մենք առայժմ մի կողմ ենք թողնում այն տարբերությունը, որ այս առնչությամբ կարող է առաջ գալ պտուտաժամանակների զանազանությունից։ Այս կետը հետագայում քննության կառնվի։
Վերցնենք արտադրության հինգ տարբեր ոլորտ, որոնց մեջ ներդրած կապիտալներից յուրաքանչյուրը տարբեր օրգանական, կառուցվածք ունի։ Օրինակ.
Կապիտալներ | Հավելյալ արժեքի նորմա | Հավելյալ արժեք | Արդյունքի արժեք | Շահույթի նորմա | |
I. | 80 c + 20 v | 100% | 20 | 120 | 20% |
II. | 70 c + 30 v | 100% | 30 | 130 | 30% |
III. | 60 c + 40 v | 100% | 40 | 140 | 40% |
IV. | 85 c + 15 v | 100% | 15 | 115 | 15% |
V. | 95 c + 5 v | 100% | 5 | 105 | 5% |
Մենք այստեղ, աշխատանքի հավասարաչափ շահագործման պայմաններում, արտադրության տարբեր ոլորտների համար ստանում ենք շահույթի շատ տարբեր նորմաներ՝ կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքների համապատասխան։
Հինգ ոլորտում ներդրված կապիտալների ընդհանուր գումարը = 500, նրանց կողմից արտադրված հավելյալ արժեքի ընդհանուր գումարը = 110, նրանց արտադրած ապրանքների ընդհանուր արժեքը = 610։ Եթե մենք 500-ը նկատի առնենք իբրև մի ամբողջական կապիտալ, որի նկատմամբ I-IV-ը լոկ տարբեր մասեր են կազմում (ինչպես, օրինակ, բամբակեղենի մի գործարանի տարբեր բաժիններում — գզարանում, նախամանարանում, մանարանում ու մանածագործանոցում փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբեր հարաբերություն գոյություն ունի, և ամբողջ գործարանի համար միջին հարաբերությունը միմիայն հաշվելով պետք է դուրս բերվի),— ապա նախ և առաջ 500 կապիտալի միջին կառուցվածքը կլինի = 390 c + 110 v կամ թե տոկոսապես 78 c + 22 v։ Եթե 100-անոց կապիտալներից ամեն մեկը դիտվեր իբրև ընդհանուր կապիտալի [math]^1/_5[/math] միայն, ապա հենց այս 78 c + 22 v միջինը կներկայացներ նրա կառուցվածքը. նմանապես յուրաքանչյուր 100-ին կընկներ 22 միջին հավելյալ արժեք, ուստի շահույթի միջին նորման կլիներ = 22%, և վերջապես 500 կապիտալի արտադրած ընդհանուր արդյունքի ամեն մի հինգերորդականի գինը կլիներ = 122։ Հետևաբար կանխավճարված ամբողջ կապիտալի յուրաքանչյուր հինգերորդականի արդյունքը պետք է ծախվեր 122-ով։
Սակայն բոլորովին սխալ եզրակացությունների չհանգելու համար հարկավոր է նկատի առնել, որ արտադրության ոչ բոլոր ծախքերն են = 100-ի։
80 c + 20 v-ի դեպքում, ընդունելով հավելյալ արժեքի նորման = 100%, I = 100-անոց կապիտալի արտադրած ապրանքի ամբողջ արժեքը կլիներ = 80 c + 20 v + 20 m = 120, եթե ամբողջ հաստատուն կապիտալը մտներ տարեկան արդյունքի մեջ։ Որոշ պարագաներում այս իսկապես կարող է պատահել արտադրության համապատասխան ոլորտներում։ Սակայն դժվար թե պատահի այնտեղ, որտեղ c : v հարաբերությունը = 4 : 1։ Հետևաբար այն ապրանքների արժեքների նկատմամբ, որոնք արտադրվում են տարբեր կապիտալների յուրաքանչյուր 100-ի կողմից, պետք է հաշվի առնել այն պարագան, որ հիշյալ արժեքները տարբեր կլինեն, նայած c-ի՝ հիմնական ու շրջանառու բաղադրամասերից բաղկացած տարբեր կառուցվածքին, և որ տարբեր կապիտալների հիմնական բաղադրամասերն իրենց հերթին ավելի արագ կամ թե ավելի դանդաղ են մաշվում, ուրեմն հավասար ժամանակամիջոցներում արժեքի անհավասար քանակներ են միակցում արդյունքին։ Բայց այս պարագան շահույթի նորմայի համար նշանակություն չունի։ Թե 80 c-ն տարեկան արդյունքին արդյոք 80, թե 50, կամ թե 5 է փոխանցում, հետևաբար արդյոք տարեկան արդյունքը = 80 c + 20 v + 20 m = 120, թե՞ = 50 c + 20 v + 20 m = 90, կամ թե = 5 c + 20 v + 20 = 45, միևնույն է, այս բոլոր դեպքերում արդյունքի արժեքի հավելույթն իր արտադրության ծախքից վեր = 20, և այս բոլոր դեպքերում էլ, շահույթի նորման սահմանելիս, այս 20-ը 100-անոց կապիտալի նկատմամբ է հաշվի դրվում. այսպիսով ուրեմն I կապիտալի շահույթի նորման բոլոր դեպքերում էլ = 20%։ Այս էլ ավելի ակնառու դարձնելու նպատակով մենք հաջորդ աղյուսակում վերևի միևնույն հինգ կապիտալի համար ընդունում ենք, որ հաստատուն կապիտալի տարբեր մասեր են մտնում արդյունքի արժեքի մեջ։
Կապիտալներ | Հավելյալ արժեքի նորմա | Հավելյալ արժեք | Շահույթի նորմա | c-ի մաշվածք | Ապրանքների արժեք | Արտադրության ծախք | ||
I. | 80 c + 20 v | 100% | 20 | 20% | 50 | 90 | 70 | |
II. | 70 c + 30 v | 100% | 30 | 30% | 51 | 111 | 81 | |
III. | 60 c + 40 v | 100% | 40 | 40% | 51 | 131 | 91 | |
IV. | 85 c + 15 v | 100% | 15 | 15% | 40 | 70 | 55 | |
V. | 95 c + 5 v | 100% | 5 | 5% | 10 | 20 | 15 | |
390 c + 110 v | — | 110 | 110% | — | — | — | Գումար | |
78 c + 22 v | — | 22 | 22% | — | — | — | Միջինը |
Եթե մենք I–V կապիտալները դարձյալ իբրև մի ամբողջական կապիտալ ենք դիտում, ապա տեսնում ենք, որ այս դեպքում էլ հինգ կապիտալի գումարի = 500-ի կառուցվածքը = 390 c + 110 v ուրեմն միջին կառուցվածքը մնում է նույնը = 78 c + 22 v. նմանապես միջին հավելյալ արժեքն էլ = 22%։ Այս հավելյալ արժեքը հավասարաչափ բաժանելով I—V կապիտալների միջև, կստանանք ապրանքի հետևյալ գները.
Կապիտալներ | Հավելյալ արժեք | Ապրանքների արժեք | Արտադրության ծախք | Ապրանքների գին | Շահույթի նորմա | Գնի շեղումն արժեքից | |
I. | 80 c + 20 v | 20 | 90 | 70 | 92 | 22% | +2 |
II. | 70 c + 30 v | 30 | 111 | 81 | 103 | 22% | -8 |
III. | 60 c + 40 v | 40 | 131 | 91 | 113 | 22% | -18 |
IV. | 85 c + 15 v | 15 | 70 | 55 | 77 | 22% | +7 |
V. | 95 c + 5 v | 5 | 20 | 15 | 37 | 22% | +17 |
Միասին վերցրած՝ ապրանքները ծախվում են արժեքից 2 + 7 + 17 = 26-ով բարձր և 8 + 18 = 26-ով ցածր, այնպես որ հավելյալ արժեքի հավասարաչափ բաշխման շնորհիվ կամ թե I—V կապիտալների ապրանքների համապատասխան արտադրության ծախքի վրա յուրաքանչյուր կանխավճարված 100-անոց կապիտալին ընկնող 22-անոց միջին շահույթն ավելացնելու հետևանքով գների շեղումները փոխադարձաբար միմյանց վերացնում են նույն հարաբերությամբ, որով ապրանքների մի մասն իր արժեքից ավելի բարձր է ծախվում, մյուս մասը՝ ավելի ցածր։ Եվ այսպիսի գներով նրանց ծախվելն է միայն հնարավոր դարձնում, որ շահույթի նորման I—V կապիտալների համար միահավասար է դառնում, 22%, չնայած I—V կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքին։ Գները, որոնք առաջ են գալիս շնորհիվ այն հանգամանքի, որ դուրս է բերվում արտադրության տարբեր ոլորտների շահույթի տարբեր նորմաների միջինը, և այս միջինն ավելացվում է արտադրության տարբեր ոլորտների արտադրության ծախքի վրա,— այսպիսի գներն արտադրության գներն են։ Սրանց նախադրյալը շահույթի մի ընդհանրական նորմայի գոյությունն է, իսկ սա իր հերթին ենթադրում է, որ արտադրության ամեն մի առանձին ոլորտում շահույթի նորմաները, ինքնըստինքյան առած, արդեն վեր են ածված նույնքան միջին նորմաների։ Արտադրության յուրաքանչյուր ոլորտում շահույթի այս առանձին նորմաները = [math]\frac{m}{C}[/math] և նրանք, ինչպես որ այս արված է ներկա գրքի առաջին բաժնում, պետք է բխեցվեն ապրանքի արժեքից։ Առանց այս բխեցման՝ շահույթի ընդհանրական նորման (ուրեմն նաև ապրանքի արտադրության գինը) մնում է իմաստից ու բովանդակությունից զուրկ մի պատկերացում։ Այսպիսով ուրեմն ապրանքի արտադրության գինը հավասար է ապրանքի արտադրության ծախքին, պլյուս սրան միակցված այն շահույթը, որ տոկոսապես հաշված է շահույթի ընդհանրական նորմայի համապատասխան, կամ՝ ապրանքի արտադրության գինը հավասար է նրա արտադրության ծախքին, պլյուս միջին շահույթը։ Արտադրության տարբեր ճյուղերում ներդրված կապիտալների օրգանական տարբեր կառուցվածքի հետևանքով ուրեմն այն պարագայի հետևանքով, որ հավասար մեծության կապիտալներն աշխատանքի շատ տարբեր քանակներ են շարժման մեջ դնում այն տարբեր տոկոսային հարաբերության համապատասխան, որ փոփոխուն մասն ունենում է տվյալ մեծության մի ամբողջական կապիտալի մեջ,— սրա հետևանքով նույնպես հավելյալ աշխատանքի շատ տարբեր քանակներ են յուրացվում նրանց կողմից, կամ հավելյալ արժեքի շատ տարբեր մասսաներ են արտադրվում նրանց կողմից։ Սրա համաձայն շահույթի այն նորմաները, որոնք իշխում են արտադրության տարբեր ճյուղերում, սկզբնապես շատ տարբեր են։ Շահույթի այս տարբեր նորմաները մրցման միջոցով հավասարվելով կազմում են շահույթի մի ընդհանրական նորմա, որը շահույթի այս բոլոր տարբեր նորմաների միջինն է։ Այն շահույթը, որը շահույթի այս ընդհանրական նորմայի համապատասխան բաժին է ընկնում տվյալ մեծության մի կապիտալի, ինչ էլ որ լինի սրա օրգանական կառուցվածքը, կոչվում է միջին շահույթ։ Ապրանքի այն գինը, որը հավասար է նրա արտադրության ծախքին, պլյուս նրա արտադրության մեջ գործադրված (ոչ թե նրա անմիջական արտադրության մեջ լոկ սպառված) ամբողջ կապիտալի տարեկան միջին շահույթի այն մասը, որ հիշյալ ապրանքի պտույտի պայմանների համեմատ բաժին է ընկնում նույն ապրանքին, այս գինն ապրանքի արտադրության գինն է։ Վերցնենք, օրինակ, 500-անոց մի կապիտալ, որից 100-ը՝ հիմնական կապիտալ, և սրա 10%-ը՝ շրջանառու 400-անոց կապիտալի մի պտույտի պարբերաշրջանում կատարվող մաշվածք։ Թող պտույտի այս պարբերաշրջանի տևողության ընթացքում միջին շահույթը լինի 10%։ Այս դեպքում հիշյալ մի պտույտի ընթացքում պատրաստված արդյունքի արտադրության ծախքը կլինի՝ 10 c մաշվածքի համար, պլյուս 400 (c + v) շրջանառու կապիտալ = 410, արտադրության գինը կլինի՝ 410 արտադրության ծախք, պլյուս (500-ի 10% շահույթ) 50 = 460։
Այսպիսով ուրեմն, թեև արտադրության տարբեր ոլորտների կապիտալիստներն իրենց ապրանքները ծախելիս ետ են ստանում այս ապրանքների արտադրության պրոցեսում գործադրված կապիտալային արժեքները, սակայն նրանք իրացնում են ոչ թե իրենց սեփական ոլորտում այս ապրանքների արտադրության ժամանակ արտադրված հավելյալ արժեքը և ուրեմն շահույթը, այլ այնքան հավելյալ արժեք և ուրեմն այնքան շահույթ միայն, որքան որ հավասար բաշխման ժամանակ ընդհանուր կապիտալի յուրաքանչյուր պատկական մասին բաժին է ընկնում, այն ընդհանուր հավելյալ արժեքից կամ ընդհանուր շահույթից, որ հասարակության ընդհանուր կապիտալը տվյալ մի ժամանակահատվածում արտադրում է արտադրության բոլոր ոլորտներում միասին առած։ Ամեն մի կանխավճարված կապիտալ, ինչպիսին էլ որ լինի նրա կառուցվածքը, յուրաքանչյուր տարում կամ թե այլ ժամանակահատվածում 100-ին այնքան շահույթ է դուրս կորզում, որքան որ այս ժամանակահատվածի համար բաժին է ընկնում ընդհանուր կապիտալի ամեն մի 100-ին։ Այստեղ, որչափով խնդիրը վերաբերում է շահույթին, տարբեր կապիտալիստները միմյանց հարաբերում են իբրև մի այնպիսի ակցիոներական ընկերության սոսկական ակցիոներներ, որի մեջ շահույթից հասանելի բաժինները հավասարաչափ բաշխվում են ամեն մի 100-ի վրա, ուստի և տարբեր կապիտալիստների համար հիշյալ բաժինները տարբերվում են միմիայն յուրաքանչյուրի կողմից ընդհանուր ձեռնարկության մեջ դրած կապիտալի մեծության համաձայն, ընդհանուր ձեռնարկության մեջ նրա ունեցած հարաբերական մասնակցության համաձայն, նրա ակցիաների թվի համաձայն։ Այսպիսով ուրեմն, ապրանքային գնի այն մասը, որը փոխհատուցում է ապրանքների արտադրության մեջ սպառված կապիտալային արժեքի մասերը և որով ուրեմն պետք է այս սպառված կապիտալային արժեքները վերագնվեն, այս մասը՝ արտադրության ծախքը, լիովին որոշվում է համապատասխան արտադրական ոլորտներում արված ծախսերով։ Ընդհակառակը, ապրանքային գնի մյուս բաղադրամասը արտադրության այս ծախքի վրա ավելացվող շահույթը, որոշվում է ոչ թե շահույթի այն մասսայի համաձայն, որ տվյալ մի ժամանակամիջոցում այս որոշ կապիտալի կողմից արտադրվում է արտադրության տվյալ ոլորտում, այլ շահույթի այն մասսայի համաձայն, որ տվյալ մի ժամանակամիջոցում միջին հաշվով բաժին է ընկնում ամեն մի գործադրված կապիտալի, որպես ամբողջ արտադրության մեջ գործադրված հասարակական ամբողջ կապիտալի մի պատկական մասի[3]։
Հետևաբար, երբ մի կապիտալիստ իր ապրանքը ծախում է սրա արտադրության գնով, ապա նա փող է ետ կորզում արտադրության մեջ իր սպառած կապիտալի արժեքի մեծության համեմատ և շահույթ է քաղում իր կանխավճարած կապիտալի, որպես հասարակական ամբողջ կապիտալի մի լոկ պատկական մասի համեմատ։ Արտադրության տվյալ ամեն մի ոլորտում արտադրության ծախքը մասնահատուկ բնույթ ունի։ Արտադրության այս ծախքին միակցվող շահույթն անկախ է արտադրության համապատասխան առանձին ոլորտի պայմաններից և ներկայացնում է կանխավճարված կապիտալի ամեն մի 100-ին բաժին ընկնող պարզ միջինը։
Ենթադրենք, թե նախորդ օրինակում բերված կապիտալի հինգ տարբեր I—V ներդրումները պատկանում են մի անձի։ Թե կապիտալի I—V ներդրումներից յուրաքանչյուր առանձին ներդրման մեջ, ապրանքների արտադրության ժամանակ, գործադրվող կապիտալի ամեն մի 100-ից որքանն է սպառվում փոփոխուն կապիտալի ու որքանը հաստատունի վրա, այս ենթադրվում է տրված, և I—V ապրանքների արժեքի այս մասն, ինքնըստինքյան հասկանալի է, կազմում է նրանց գնի մի մասը, որովհետև առնվազն այս գինն է պահանջվում կապիտալի կանխավճարված ու սպառված մասերի փոխհատուցման համար։ Այսպիսով ուրեմն, I—V ներդրումների տված ապրանքների ամեն մի սեռի համար արտադրության այս ծախքը տարբեր է և իբրև այսպիսին հենց տարբեր-տարբեր էլ սևեռվում է ձեռնարկատիրոջ կողմից։ Իսկ ինչ վերաբերում է I—V ենթաբաժիններում արտադրված հավելյալ արժեքի կամ թե շահույթի տարբեր մասսաներին, ապա կապիտալիստը հիշյալները շատ լավ կարող էր իր կանխավճարած ամբողջ կապիտալի շահույթ հաշվել, այնպես որ ամեն մի 100-անոց կապիտալին այդ շահույթի մի որոշ պատկական մաս բաժին կընկներ։ Հետևաբար I—V առանձին ներդնումների միջոցով արտադրված ապրանքների արտադրության ծախքը տարբեր կլիներ, բայց այս բոլոր ապրանքների համար նույնահավասար կլիներ վաճառքի գնի այն մասը, որը գոյանում է ամեն մի 100-անոց կապիտալի համար ստացված ու միակցված շահույթից։ I—V ապրանքների ընդհանուր գինը հավասար կլիներ նրանց ընդհանուր արժեքին, այսինքն հավասար կլիներ I—V ապրանքների արտադրության ծախքի գումարին, պլյուս I—V ենթաբաժանումներում արտադրված հավելյալ արժեքի շահույթի գումարը. փաստորեն ուրեմն նրանց ընդհանուր գինը կներկայացներ I—V ապրանքների մեջ պարունակված, անցյալ ու նոր միակցված, աշխատանքի ընդհանուր քանակի փողային արտահայտությունը։ Եվ այսպիսով հասարակության մեջ էլ — դիտելով արտադրության բոլոր ճյուղերը որպես մի ամբողջություն — արտադրված ապրանքների արտադրության գների գումարը հավասար է նրանց արժեքների գումարին։
Թվում է, թե այս դրույթին հակասում է այն իրողությունը, որ կապիտալիստական արտադրության մեջ արտադրողական կապիտալի տարրերը սովորաբար գնվում են շուկայում ուրեմն նրանց գները պարունակում են արդեն իրացված մի որոշ շահույթ ու ըստ այսմ արդյունաբերության տվյալ ճյուղի արտադրության գինը սրա մեջ պարունակված շահույթի հետ միասին, և որ հետևաբար արդյունաբերության մի ճյուղի շահույթը մտնում է մի ուրիշ ճյուղի արտադրության ծախքի մեջ։ Բայց եթե մենք մի ամբողջ երկրի ապրանքների արտադրության ծախքի գումարը դնում ենք մի կողմում և նրա շահույթների կամ թե հավելյալ արժեքների գումարը մյուս կողմում, ապա պարզ է, որ հաշիվը պետք է ճիշտ դուրս գա։ Վեր առնենք, օրինակ, մի A ապրանք. նրա արտադրության ծախքը թող պարունակի իր մեջ B-ի, C-ի, D-ի շահույթները, ինչպես և B-ի, C-ի, D-ի և այլոց արտադրության ծախքը թող իր հերթին պարունակի A-ի շահույթը։ Եթե հիմա հաշվենք վերևում նշած մեթոդով, ապա կտեսնենք, որ A-ի շահույթը չի մտնում իր սեփական արտադրության ծախքի մեջ, և նմանապես B-ի, C-ի, D-ի և այլոց շահույթները չեն մտնում սրանց սեփական արտադրության ծախքի մեջ։ Ոչ ոք իր սեփական շահույթը չի մտցնում իր արտադրության ծախքի մեջ։ Հետևաբար, եթե կան, օրինակ, արտադրության ոլորտներ, և յուրաքանչյուրում p-ի հավասար մի շահույթ է ստացվում, ապա նրանց բոլորի արտադրության ծախքը միասին = k - np։ Ընդհանուր հաշվի քննարկումը ցույց է տալիս հետևյալը. որչափով որ արտադրության մի ոլորտի շահույթները մտնում են մի ուրիշ ոլորտի արտադրության ծախքի մեջ, նույնչափով ուրեմն այս շահույթներն արդեն հաշվի են առնված ավարտական արդյունքի ընդհանուր գնի համար և չեն կարող երկրորդ անգամ շահույթի կողմում հանդես գալ։ Իսկ եթե այս կողմում նրանք հանդես են գալիս, ապա լոկ այն պատճառով, որ ինքը տվյալ ապրանքն ավարտական արդյունք է, և հետևաբար նրա արտադրության գինը չի մտնում մի ուրիշ ապրանքի արտադրության ծախքի մեջ։
Եթե մի ապրանքի արտադրության ծախքի մեջ մ տնում է մի գումար = p, իբրև արտադրամիջոցներ արտադրողների շահույթ, և եթե արտադրության այս ծախքի վրա ավելացվում է մի շահույթ = p´, ապա ամբողջ շահույթ P-ն = p + p´։ Այն ժամանակ ապրանքի ընդհանուր արտադրության ծախքը, մի կողմ թողած շահույթի մեջ մտնող գնի բոլոր տարրերը, հավասար է նրա սեփական արտադրության ծախքին, մինուս P։ Եթե արտադրության այս ծախքն անվանենք k, ապա ակներև է, որ k + P = k + p + p´։ I գրքում, VII գլ., 2, էջ 184—18, հավելյալ արժեքի հետազոտության ժամանակ տեսանք, որ ամեն մի կապիտալի արդյունքը կարող է այնպես քննության առնվել, որ իբր նրա մի մասը փոխհատուցում է սոսկ կապիտալը, մյուս մասն արտահայտում է միմիայն հավելյալ արժեքը։ Այս հաշվարկումը հասարակության ամբողջ արդյունքի նկատմամբ կիրառելիս ուղղումներ են տեղի ունենում, որովհետև, օրինակ, չի կարող վուշի գնի մեջ պարունակված շահույթը, երբ գործ ունենք ամրողջ հասարակության հետ, երկու անգամ հանդես գալ, չի կարող միաժամանակ հանդես գալ թե՛ իբրև կտավի գնի մաս ու թե՛ իբրև վուշ արտադրողի շահույթի մաս։
Շահույթի ու հավելյալ արժեքի միջև ոչ մի տարբերություն չկա, որչափով որ, օրինակ, A-ի հավելյալ արժեքը մտնում է B-ի հաստատուն կապիտալի մեջ։ Չէ՞ որ ապրանքների արժեքի համար բոլորովին նշանակություն չունի, թե արդյոք նրանց մեջ պարունակված աշխատանքը վճարվա՞ծ, թե՞ անվճար աշխատանքից է բաղկացած։ Այս ցույց է տալիս լոկ այն, որ B-ն վճարում է A-ի հավելյալ արժեքը։ Ընդհանուր հաշվի մեջ A-ի հավելյալ արժեքը չի կարող երկու անգամ հաշվվել։
Բայց տարբերությունը հետևյալն է. բացի նրանից, որ, օրինակ, B կապիտալի արդյունքի գինը շեղվում է նրա արժեքից այն պատճառով, որ B-ի մեջ իրացված հավելյալ արժեքը կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, քան B-ի արդյունքների գնին ավելացված շահույթը, բայց այս նույն պարագան իր ուժը պահպանում է նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք կազմում են B կապիտալի հաստատուն մասը և անուղղակի կերպով, իբրև բանվորների կենսամիջոցներ, կազմում են նաև նրա փոփոխուն մասը։ Ինչ վերաբերում է հաստատուն մասին, ապա սա ինքը հավասար է արտադրության ծախքին, պլյուս հավելյալ արժեքը, ուրեմն ներկա դեպքում հավասար է արտադրության ծախքին, պլյուս շահույթը, իսկ այս շահույթն իր հերթին կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, քան այն հավելյալ արժեքը, որի տեղն ինքը հիմա բռնում է։ Ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին, ապա միջին օրական աշխատավարձը թեև միշտ հավասար է այն ժամերի արդյունքի նոր արժեքին, որոնց ընթացքում բանվորը պետք է աշխատի՝ անհրաժեշտ կենսամիջոցներն արտադրելու համար, բայց հենց այս ժամերի թիվն իր հերթին կեղծման է ենթարկվում այն պարագայի շնորհիվ, որ անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության գները շեղվում են նրանց արժեքներից։ Սակայն այս հանգույցն ամեն անգամ լուծվում է նրանով, որ մի ապրանքի մեջ հավելյալ արժեք այնքանով ավելի է մտնում, որքանով նա պակասում է մի այլ ապրանքից, և որ ուրեմն այն շեղումներն արժեքից, որոնք հատուկ են ապրանքների արտադրության գներին, միմյանց փոխադարձաբար վերացնում են։ Առհասարակ, կապիտալիստական ամբողջ արտադրության պրոցեսում յուրաքանչյուր ընդհանրական օրենք միշտ իրականանում է մի շատ խճճված ու մոտավոր եղանակով միայն, որպես մշտնջենական տատանումների միջին, որը երբեք ճշգրիտ հավաստել չի լինում, իրականանում է լոկ որպես տիրապետող տենդենց։
Որովհետև շահույթի ընդհանրական նորման կազմվում է շահույթի տարբեր նորմաների այն միջինից, որն ընկնում է կանխավճարված կապիտալի յուրաքանչյուր 100-ին մի որոշ ժամանակամիջոցում, ասենք, օրինակ, մի տարում, ուստի այդ ընդհանուր նորմայում ջնջվում է նաև այն տարբերությանը, որ առաջ է գալիս տարբեր կապիտալների պտուտաժամանակների տարբերության հետևանքով։ Բայց այս տարբերությունները ներգործում են, իբրև որոշիչ տարր, արտադրության տարբեր ոլորտների շահույթի տարբեր նորմաների վրա, որոնց միջինն է կազմում շահույթի ընդհանրական նորման։
Նախորդ լուսաբանման մեջ, որը վերաբերում էր շահույթի ընդհանրական նորմայի գոյացմանն, արտադրության յուրաքանչյուր ոլորտի ամեն մի կապիտալ ընդունված էր = 100-ի, և այս արված է այն նպատակով, որ պարզվի շահույթի նորմաների տոկոսային տարբերությունը, ուրեմն նաև այն ապրանքների արժեքների տարբերությունը, որոնք արտադրվում են միևնույն մեծության կապիտալների կողմից։ Բայց ինքնըստինքյան հասկանալի է, որ հավելյալ արժեքի այն իրական մասսաները, որոնք արտադրվում են արտադրության ամեն մի առանձին ոլորտում, կախված են ներդրված կապիտալների մեծությունից, որքան որ արտադրության ամեն մի այսպիսի տվյալ ոլորտում արված է կապիտալի կառուցվածքը։ Սակայն արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտի շահույթի առանձին նորման չի կախված այն պարագայից, թե ինչ մեծության, կապիտալ է գործադրվում, արդյո՞ք նա հավասար է 100, 100 × m, թե՞ 100 × xm։ Շահույթի նորման մնում է 10%, անկախ նրանից, ամբողջ շահույթը կազմում է 10 : 100, թե՞ 1 000 : 10 000։
Բայց շահույթի նորմաներն արտադրության տարբեր ոլորտներում տարբեր են, որովհետև նայած փոփոխուն կապիտալի և ամբողջ կապիտալի հարաբերությանը՝ այդ տարբեր ոլորտներում հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի շատ տարբեր մասսաներ են արտադրվում։ Այստեղից պարզ է, որ հասարակական կապիտալի ամեն մի 100-ին ընկնող միջին շահույթը և ուրեմն շահույթի միջին նորման կամ թե շահույթի ընդհանրական նորման շատ տարբեր կլինի, նայած տարբեր ոլորտներում ներդրված կապիտալների համապատասխան մեծություններին։ Վեր առնենք չորս կապիտալ՝ A, B, C, D։ Թող հավելյալ արժեքի նորման բոլորի համար լինի = 100%-ի։ Թող ամբողջ կապիտալի ամեն մի 100-ից փոփոխուն կապիտալը լինի A-ի համար = 25, B-ի համար = 40, C-ի համար = 15, D-ի համար = 10։ Այն ժամանակ ամբողջ կապիտալի յուրաքանչյուր 100-ին հավելյալ արժեք կամ թե շահույթ կընկներ A-ի համար = 25, B-ի համար = 40, C-ի համար = 15, D-ի համար = 10, ընդամենը = 90, և հետևաբար, եթե չորս կապիտալն էլ հավասար մեծություն են, ապա շահույթի միջին նորման կլինի [math]^{90}/_4[/math] = 22½%։
Բայց եթե այդ կապիտալներից ամեն մեկը հետևյալ մեծությունն ունենար՝ A = 200, B = 300, C= 1 000, D = 4 000, ապա արտադրված շահույթները համապատասխանորեն կկազմեին՝ 50, 120, 150 ու 400։ Միատեղ 5 500 կապիտալին կընկներ 720 շահույթ, այսինքն շահույթի միջին նորման կլիներ 13[math]^1/_{11}[/math]։
Արտադրված ամբողջ արժեքի մասսաները տարբեր են՝ նայած A-ում, B-ում, C-ում, D-ում համապատասխանորեն կանխավճարված ընդհանուր կապիտալների տարբեր մեծություններին։ Հետևաբար շահույթի ընդհանրական նորմայի գոյացման դեպքում խնդիրը վերաբերում է ոչ միայն արտադրության տարբեր ոլորտներում ստացվող շահույթների այն նորմաների տարբերությանը, որոնց պարզ միջին թվաբանականը պետք է հանել, այլև այն տեսակարար կշռին, որով շահույթի այս տարբեր նորմաները մասնակցում են միջին նորմայի գոյացմանը։ Բայց այս կախված է ամեն մի առանձին ոլորտում ներդրված կապիտալի հարաբերական մեծությունից կամ թե նրանից, թե արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտում ներդրված կապիտալը հասարակական ամբողջ կապիտալի որ պատկական մասն է կազմում։ Բնականաբար պետք է մի շատ մեծ տարբերություն գոյանա, նայած թե ընդհանուր կապիտալի մի ավելի մեծ, թե ավելի փոքր մասն է մի ավելի բարձր կամ թե ավելի ցածր շահույթի նորմա տալիս։ Այս էլ իր հերթին կախված է նրանից, թե ինչքան կապիտալ է ներդրված այն ոլորտներում, որտեղ փոփոխուն և ամբողջ կապիտալի հարաբերությունն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է։ Այստեղ գործ ունենք նույն երևույթի հետ, որին հանդիպում ենք միջին տոկոսադրույքի դեպքում, որը մի վաշխառու ստանում է՝ իր կապիտալի տարբեր մասերը փոխ տալով տոկոսի տարբեր նորմաներով, օրինակ, 4, 5, 6, 7%-ով և այլն։ Միջին նորման ամբողջովին կախված է այն պարագայից, թե տոկոսի նշած տարբեր նորմաներից յուրաքանչյուրով վաշխառուն իր կապիտալի ո՞ր մասն է փոխ տվել։
Այսպիսով ուրեմն, շահույթի ընդհանրական նորման որոշվում է երկու գործոնով.
1) կապիտալների օրգանական կառուցվածքով արտադրության տարբեր ոլորտներում է ուրեմն առանձին ոլորտների շահույթի տարբեր նորմաներով.
2) հասարակական ամբողջ կապիտալի բաշխումով այս տարբեր ոլորտների միջև, հետևաբար ամեն մի առանձին ոլորտում և ուրեմն շահույթի առանձին նորմա ունեցող կապիտալի հարաբերական մեծությամբ, այսինքն հասարակական կապիտալի ամբողջ մասսայի այն հարաբերական մասով, որ կլանում է արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտ։
Մենք I ու II գրքում գործ ենք ունեցել ապրանքների արժեքների հետ միայն։ Հիմա մի կողմից որպես այս արժեքի մի մաս առանձնացել է արտադրության ծախքը, մյուս կողմից՝ զարգանալով իբրև արժեքի մի փոխակերպված ձև առաջ է եկել ապրանքի արտադրության գինը։
Եթե ենթադրենք, որ հասարակական միջին կապիտալի կառուցվածքը 80 c + 20 v է, և տարեկան հավելյալ արժեքի նորման՝ m´ = 100%, ապա 100-անոց մի կապիտալի տարեկան միջին շահույթը կլինի = 20, իսկ տարեկան շահույթի ընդհանրական նորման = 20%։ Ինչ էլ որ լինի k-ն՝ 100-անոց մի կապիտալի կողմից տարվա ընթացքում արտադրված ապրանքների արտագրության ծախքը, նրանց արտադրության գինը կլինի = k + 20։ Արտադրության այն ոլորտներում, որտեղ կապիտալի կառուցվածքը = (80 - x) c + (20 + x) v, իրապես արտադրված հավելյալ արժեքը, կամ համապատասխանորեն՝ այս ոլորտի մեջ արտադրված տարեկան շահույթը կլինի = 20 + x, ուրեմն ավելի մեծ, քան 20-ը, և արտադրված ապրանքների արժեքը = k + 20 + x, ավելի մեծ, քան k + 20, կամ թե ավելի մեծ, քան ապրանքի արտադրության գինը։ Այն ոլորտներում, որտեղ կապիտալի կառուցվածքը (80 + x) c + (20 - x) v է, տարեկան արտադրված հավելյալ արժեքը կամ թե շահույթը կլինի = 20 - x, ուրեմն ավելի փոքր, քան 20-ը, և հետևաբար ապրանքների արժեքը՝ k + 20 - x-ը կլինի ավելի փոքր, քան արտադրության գինը, որ = k + 20։ Մի կողմ թողնելով պտուտաժամանակի հնարավոր տարբերությունները՝ ապրանքների արտադրության գինը նրանց արժեքին հավասար կլինի այն ոլորտներում միայն, որտեղ կապիտալի կառուցվածքը պատահաբար հավասար կլինի 80 c + 20 v։
Արտադրության ամեն մի առանձին ոլորտում աշխատանքի հասարակական արտադրողականության մասնահատուկ զարգացումը տարբեր է ըստ աստիճանի, ավելի բարձր է կամ թե ավելի ցածր, նայած թե աշխատանքի մի որոշ քանակի կողմից, կամ — բանվորական օրը տրված ընդունելու դեպքում — բանվորների մի որոշ թվի կողմից շարժման մեջ դրվող արտադրամիջոցների քանակը որքան մեծ է և ըստ այնմ՝ արտադրամիջոցների մի որոշ քանակի համար պահանջվող աշխատանքի քանակը որքան փոքր է։ Ուստի այն կապիտալները, որոնք տոկոսապես ավելի մեծ քանակի հաստատուն կապիտալ, ուրեմն ավելի փոքր քանակի փոփոխուն կապիտալ են պարունակում, քան հասարակական միջին կապիտալը, մենք անվանում ենք բարձր կառուցվածքի կապիտալներ։ Իսկ ընդհակառակը, այնպիսիները, որոնց մեջ հաստատուն կապիտալը մի համեմատաբար ավելի փոքր, իսկ փոփոխունը մի ավելի մեծ տեղ է գրավում, քան հասարակական միջին կապիտալում, մենք անվանում ենք ցած կառուցվածքի կապիտալներ։ Վերջապես, միջին կառուցվածքի կապիտալներ մենք անվանում ենք այն այնպիսիները, որոնց կառուցվածքը համընկնում է հասարակական միջին կապիտալի կառուցվածքի հետ։ Եթե հասարակական միջին կապիտալը տոկոսապես կազմված է 80 c + 20 v-ից, ապա՝ 90 c + 10 v ունեցող կապիտալ հասարակական միջինից ավելի բարձր է կանգնած, 70 c + 30 v ունեցող մի կապիտալ ավելի ցածր։ Ընդհանրապես ասած՝ երբ հասարակական միջին կապիտալի կառուցվածքը = mc + nv, որտեղ m-ն ու n-ն հաստատուն մեծություններ են, և m + n = 100, այն ժամանակ (m + x)c + (n - x)v-ն ներկայացնում է մի առանձին կապիտալի կամ թե կապիտալների մի խմբի ավելի բարձր կառուցվածքը, (m - x)c + (n + x)v-ն ավելի ցածր կառուցվածքը։ Թե այս կապիտալները շահույթի միջին նորման սահմանվելուց հետո ինչպես են գործում,— տարվա ընթացքում մի անգամ տեղի ունեցող պտույտ ընդունելու դեպքում — ցույց է տալիս հետևյալ աղյուսակը, որտեղ I-ը պատկերացնում է կապիտալի միջին կառուցվածքը և շահույթի միջին նորման ըստ այսմ = է 20%։
I. 80 c + 20 v + 20 m. Շահույթի նորման = 20%։
Արդյունքի գինը = 120։ Արժեքը = 120։
II. 90 c + 10 v + 10 m. Շահույթի նորման = 20%։
Արդյունքի գինը = 120։ Արժեքը = 110։
III. 70 c + 30 v + 30 m. Շահույթի նորման = 20%։
Արդյունքի գինը = 120։ Արժեքը = 130։
Այսպիսով ուրեմն II կապիտալի կողմից արտադրված ապրանքների արժեքն ավելի փոքր է, քան նրանց արտադրության գինը. III կապիտալի ապրանքների արտադրության գինն ավելի փոքր է, քան արժեքը, և միմիայն I կապիտալի համար արտադրության այն ճյուղերում, որոնց կառուցվածքը պատահաբար նույնանում է հասարակական, միջին կառուցվածքի հետ, ապրանքների արժեքն ու արտադրության գինը հավասար են։ Սակայն այս բնորոշումները որոշ դեպքերի նկատմամբ կիրառելիս իհարկե պետք է հաշվի առնվի այն, թե c-ի ու v-ի միջև եղած հարաբերությունն ինչ աստիճանի է շեղվում ընդհանրական միջինից ոչ թե տեխնիկական կառուցվածքի տարբերության շնորհիվ, այլ հաստատուն կապիտալի տարրերի արժեքի սոսկական փոփոխության հետևանքով։
Մեր այս դատողություններն անշուշտ մի կերպափոխություն են մտցնում ապրանքների արտադրության ծախքի բնորոշման մեջ։ Սկզբնապես մենք ընդունել էինք, թե ապրանքի արտադրության ծախքը հավասար է նրա արտադրության մեջ սպառված ապրանքների արժեքին։ Բայց տվյալ ապրանքի արտադրության գինը նույնի գնորդի համար նրա արտադրության ծախքն է և ըստ այսմ կարող է իբրև արտադրության ծախք մտնել մի ուրիշ ապրանքի գնի գոյացման մեջ։ Որովհետև արտադրության գինը կարող է ապրանքի արժեքից շեղվել, ուստի նախ այն ապրանքի արտադրության ծախքը, որի մեջ է մտնում մի այլ ապրանքի այս արտադրության գինը, կարող է ավելի բարձր կամ թե ավելի ցածր լինել ապրանքի ամբողջ արժեքի այն մասից, որը կազմվում է նրա մեջ մտնող արտադրամիջոցների արժեքից։ Հարկավոր է արտադրության ծախքի այս կերպափոխված նշանակությունն աչքի առաջ ունենալ ամեն անգամ, երբ արտադրության մի առանձին ոլորտում ապրանքի արտադրության ծախքը հավասարեցվում է նրա արտադրության մեջ գործածված արտադրամիջոցների արժեքին,— այստեղ միշտ հնարավոր է մի սխալանք։ Մեր ներկա հետազոտության համար անհրաժեշտ չի ավելի մոտից խորամուխ լինել այս կետի մեջ։ Ընդսմին շարունակում է ճիշտ մնալ այն դրույթը, որ ապրանքների արտադրության ծախքը միշտ ավելի փոքր է նրանց արժեքից։ Եվ իրոք ապրանքի արտադրության ծախքը որքան էլ շեղվի նրա վրա սպառված արտադրամիջոցների արժեքից, անցյալին պատկանող այս սխալանքը կապիտալիստի համար նշանակություն չունի։ Ապրանքի արտադրության ծախքը մի տվյալ մեծություն է, նրա՝ կապիտալիստի, արտադրությունից անկախ մի նախադրյալ, այնինչ նրա արտադրության հետևանքը մի ապրանք է, որը պարունակում է հավելյալ արժեք, ուրեմն արժեքի մի հավելույթ նրա արտադրության ծախքից վեր։ Բայց և այն դրույթը, թե արտադրության ծախքն ապրանքի արժեքից ավելի փոքր է, հիմա գործնականորեն փոխարկվել է մի այլ դրույթի, այն է, որ արտադրության ծախքն ավելի փոքր է, քան արտադրության գինը։ Հասարակական ամբողջ կապիտալի վերաբերմամբ, որի ծավալով վերցրած՝ արտադրության գինը հավասար է արժեքին այս դրույթը նույնանում է նախկին դրույթի հետ, այսինքն որ արտադրության ծախքն ավելի փոքր է, քան արժեքը։ Թեև արտադրության առանձին ոլորտների համար այս դրույթը տարափոփոխ իմաստ ունի, բայց և այնպես նրա հիմքը միշտ շարունակում է կազմել այն իրողությունը, որ հասարակական ամբողջ կապիտալի ծավալով քննած՝ սրա արտադրած ապրանքների արտադրության ծախքն արժեքից ավելի փոքր է կամ թե, տվյալ դեպքում արտադրված ապրանքների ամբողջ մասսայի վերաբերմամբ վերցնելիս, ավելի փոքր է, քան այս արժեքի հետ նույնացող արտադրության գինը։ Ապրանքի արտադրության, ծախքը համապատասխանում է միայն նրա մեջ պարունակվող վճարված աշխատանքի քանակին, իսկ արժեքը՝ նրա մեջ պարունակվող վճարված ու անվճար աշխատանքի ամբողջ քանակին. արտադրությանն գինը համապատասխանում է վճարված աշխատանքի գումարին, պլյուս անվճար աշխատանքի մի որոշ քանակ, որն անկախ է արտադրության տվյալ առանձին ոլորտի պայմաններից։
Այն ֆորմուլան, որի համաձայն ապրանքի արտադրության գինը = k + p, այսինքն հավասար է արտադրության ծախքին պլյուս շահույթը, հիմա ավելի մոտիկ բնորոշում է ստացել այն իմաստով, որ p = kp´ (որտեղ p´-ն շահույթի ընդհանրական նորման է) և ուրեմն արտադրության գինը = k + kp´։ Եթե k= 300 ու p´ = 15%, ապա k + kp´ արտադրության գինը = 300 + 300 · [math]\frac{15}{300}[/math] = 345։
Ապրանքների արտադրության գինն արտադրության ամեն մի առանձին ոլորտում կարող է ըստ իր մեծության փոփոխությունների ենթարկվել.
1) ապրանքների անփոփոխ արժեքի դեպքում (այսինքն, եթե արտադրության գնի փոփոխումից առաջ, ինչպես և սրանից հետո, ապրանքների արտադրության մեջ մեռյալ ու կենդանի աշխատանքի միևնույն քանակն է մտնում)՝ շահույթի ընդհանրական նորմայի մի այնպիսի փոփոխության հետևանքով, որ արտադրության տվյալ ոլորտից անկախ է.
2) շահույթի ընդհանրական անփոփոխ նորմայի դեպքում արժեքի փոփոխության շնորհիվ, լինի այս արտադրության տվյալ իսկ առանձին ոլորտում՝ տեխնիկական փոփոխման հետևանքով, կամ թե այն ապրանքների արժեքի փոփոխության հետևանքով, որոնք իբրև կազմիչ տարրեր մտնում են տվյալ ոլորտի հաստատուն կապիտալի մեջ.
3) վերջապես այս երկու պարագայի միահամուռ ներգործության շնորհիվ։
Չնայած այն մեծ փոփոխություններին, որոնք — ինչպես ցույց կտրվի ներքևում — մշտապես կատարվում են արտադրության առանձին ոլորտների շահույթի փաստական նորմաների մեջ, շահույթի ընդհանրական նորմայի իրական փոփոխությունը, որչափով որ սա տնտեսական արտակարգ անցքերի բացառիկ արգասիք չի, շատ երկար ժամանակ տևող ճոճումների մի շարքի շատ ուշ հետևանք է, այսինքն այնպիսի ճոճումների, որոնք շատ ժամանակ են պահանջում, մինչև որ կոնսոլիդացիայի ենթարկվեն և հավասարակշռվեն այն աստիճան, որ շահույթի ընդհանրական նորմայի մի փոփոխություն առաջացնեն։ Ուստի ամեն անգամ, երբ գործ ունենք համեմատաբար կարճ պարբերաշրջանների հետ (բոլորովին մի կողմ թողնելով շուկայի գների տատանումները), արտադրության գների փոփոխումները միշտ պետք է prima facie [առաջին հերթին] բացատրել ապրանքների արժեքի իրական փոփոխությամբ, այսինքն նրանց արտադրության համար անհրաժեշտ բանվորական ժամանակի ընդհանուր գումարի փոփոխությամբ։ Միևնույն արժեքների սոսկական փողային արտահայտության փոփոխությունն այստեղ իհարկե ամենևին չի կարող ուշադրության առնվել[4]։
Մյուս կողմից պարզ է հետևյալը, եթե դիտում ենք հասարակական ամբողջական կապիտալը, ապա գտնում ենք, որ նրա արտադրած ապրանքների արժեքի գումարը (կամ թե փողով արտահայտած նրանց գինը) = հաստատուն կապիտալի արժեքին + փոփոխուն կապիտալի արժեքը + հավելյալ արժեքը։ Եթե աշխատանքի շահագործման աստիճանը հաստատուն է, շահույթի նորման այստեղ — հավելյալ արժեքի մասսայի անփոփոխության դեպքում — կարող է փոխվել լոկ այն ժամանակ, երբ կա՛մ հաստատուն կապիտալի արժեքն է փոխվում, կա՛մ երբ փոփոխունի արժեքն է փոխվում, կամ թե երկուսն էլ փոխվում են այնպես, որ փոխվում է C-ն ու սրա հետևանքով էլ [math]\frac{m}{C}[/math]-ն՝ շահույթի ընդհանրական նորման։ Հետևաբար շահույթի ընդհանրական նորմայի մի որևէ փոփոխությունը յուրաքանչյուր դեպքում ենթադրում է այն ապրանքների արժեքի փոփոխություն, որոնք իբրև կազմիչ տարրեր մտնում են հաստատուն կապիտալի մեջ, կամ թե փոփոխունի մեջ, կամ երկուսի մեջ միաժամանակ։
Այնուհետև, շահույթի ընդհանրական նորման կարող է փոփոխվել — ապրանքների անփոփոխ արժեք ենթադրելով — եթե փոխվում է աշխատանքի շահագործման աստիճանը։
Վերջապես, շահույթի ընդհանրական նորման կարող է փոփոխվել — ընդունելով աշխատանքի շահագործման անփոփոխ աստիճան, եթե աշխատանքի պրոցեսում կատարված տեխնիկական փոփոխությունների հետևանքով փոխվում է կիրառվող աշխատանքի գումարը՝ հաստատուն կապիտալի համեմատությամբ։ Բայց այսպիսի տեխնիկական փոփոխությունները միշտ պիտի երևան գան այն ապրանքների արժեքի փոփոխության մեջ և հետևաբար միշտ պիտի ուղեկցվեն այն ապրանքների արժեքի փոփոխությամբ, որոնց արտադրությունը հիմա, առաջվա համեմատությամբ, ավելի շատ կամ թե ավելի քիչ աշխատանք է պահանջում։
Առաջին բաժնում մենք տեսանք, որ հավելյալ արժեքն ու շահույթը նույնանում են, երբ դիտվում են ըստ իրենց մասսայի։ Սակայն շահույթի նորման հենց այն գլխից տարբեր է հավելյալ արժեքի նորմայից, մի բան, որ առաջին հայացքից հաշվարկման ուրիշ ձև է թվում միայն, բայց որովհետև շահույթի նորման հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի պայմաններում կարող է բարձրանալ կամ թե ընկնել, և ընդհակառակը, և որովհետև գործնականորեն կապիտալիստին միմիայն շահույթի նորման է հետաքրքրում, ուստի այս հանգամանքը հենց այն գլխից բոլորովին մթագնում և միստիֆիկացիայի է ենթարկում հավելյալ արժեքի իսկական ծագումը։ Սակայն, ինչպես տեսանք, քանակային տարբերություն կա հավելյալ արժեքի նորմայի ու շահույթի նորմայի միջև միայն, և ոչ թե հավելյալ արժեքի ու բուն իսկ շահույթի միջև։ Որովհետև շահույթի նորմայի մեջ հավելյալ արժեքը հաշվի է առնվում ամբողջ կապիտալի նկատմամբ և հարաբերության մեջ է դրվում սրա հետ, իբրև իր չափի հետ, ուստի այս հանգամանքի շնորհիվ թվում է, թե հենց ինքը հավելյալ արժեքն ամբողջ կապիտալից է ծագում ու այն էլ նրա բոլոր մասերից հավասարապես, այնպես որ հաստատուն ու փոփոխուն կապիտալի միջև եղած օրգանական տարբերությունը ջնջվում է շահույթի գաղափարի մեջ։ Եվ հանդես գալով իր այս փոխակերպված տեսքով, իբրև շահույթ, դրանով ինքը հավելյալ արժեքն իրոք ժխտում է իր ծագումը, կորցնում իր բնույթը և դառնում անճանաչելի։ Բայց և այնպես շահույթի ու հավելյալ արժեքի միջև եղած տարբերությունը մինչև այժմ հանգում էր լոկ որակային փոփոխության, ձևի փոփոխության, այնինչ փոխակերպման այս առաջին աստիճանի վրա իրական տարբերությունն ըստ մեծության գոյություն ունի դեռ միմիայն շահույթի նորմայի ու հավելյալ արժեքի նորմայի միջև, ոչ թե շահույթի ու հավելյալ արժեքի միջև։
Իրերի այլ հարաբերություն է ստացվում, հենց որ արդեն սահմանվում է շահույթի մի ընդհանրական նորմա ու սրա միջոցով էլ՝ մի միջին շահույթ, որը համապատասխանում է արտադրության տարբեր ոլորտներում գործադրվող կապիտալի տվյալ մեծության։
Հիմա արդեն պատահականություն է միայն, եթե արտադրության մի առանձին ոլորտում իրոք արտադրված հավելյալ արժեքը և ուրեմն շահույթը նույնանում է ապրանքի վաճառագնի մեջ պարունակված շահույթի հետ։ Այժմ, իբրև ընդհանուր կանոն, շահույթն ու հավելյալ արժեքն են տարբեր մեծություններ, և ոչ թե սոսկ նրանց նորմաները։ Աշխատանքի շահագործման տվյալ աստիճանի պայմաններում հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրվում է արտադրության մի առանձին ոլորտում, հիմա ավելի կարևոր է հասարակական կապիտալի ամբողջ միջին շահույթի համար, ուրեմն կապիտալիստների դասակարգի համար ընդհանրապես, քան անմիջաբար արտադրության յուրաքանչյուր աոանձին ճյուղի կապիտալիստների համար։ Վերջիններիս համար այդ հավելյալ արժեքը կարևոր է այն չափով միայն[5], որչափով որ տվյալ ոլորտում արտադրված հավելյալ արժեքի քանակն իբրև որոշիչ մի տարր մասնակցում է միջին շահույթի կարգավորմանը։ Բայց սա մի պրոցես է, որը կատարվում է կապիտալիստի թիկունքում, որը նա չի տեսնում, չի հասկանում և որը նրան չի հետաքրքրում իսկապես։ Արտադրության առանձին ոլորտներում շահույթի ու հավելյալ արժեքի մեծությունների միջև — ու ոչ թե միայն շահույթի նորմայի ու հավելյալ արժեքի նորմայի միջև — գոյություն ունեցող քանակային իրական տարբերությունը հիմա լիովին թաքցնում է շահույթի իսկական բնությունն ու ծագումը, այն էլ ոչ միայն կապիտալիստից, որը խաբվելու մի հատուկ շահ ունի այստեղ, այլ և հենց բանվորից։ Արժեքների փոխարկումն արտադրության գների աչքից թաքցնում է արժեքի որոշման հենց հիմքը։ Վերջապես՝ երբ հավելյալ արժեքը պարզապես փոխարկվում է շահույթի, այդ փոխարկման ժամանակ ապրանքների արժեքի այն մասը, որը շահույթն է կազմում, հանդիպակայում է արժեքի մյուս մասին, որը ներկայացնում է ապրանքի արտադրության ծախքը, այնպես որ այստեղ արդեն արժեքի գաղափարը ճողոպրում է կապիտալիստից, որովհետև սա աչքի առջև ունի ոչ թե այն ամբողջ աշխատանքը, որը ծախսվում է ապրանքի արտադրության վրա, այլ ամբողջ աշխատանքի այն մասը միայն, որ նա վճարել է կենդանի կամ թե մեռյալ արտադրամիջոցների ձևով, և այսպիսով շահույթը նրան պատկերանում է որպես ապրանքի իմանենտ (ներհատուկ) արժեքից դուրս կանգնած մի ինչ-որ բան։ Արտադրության գների գոյացման հետ միասին այս պատկերացումը հիմա լիովին հաստատուն է դառնում, ամրակայվում է, ոսկրանում, որովհետև արտադրության ծախքի վրա ավելացվող շահույթը, եթե արտադրության առանձին ոլորտն է նկատի առնվում, իրապես ոչ թե արժեքի գոյացման այն պրոցեսի սահմաններով է որոշվում, որը կատարվում է տվյալ ոլորտում, այլ, ընդհակառակը, նրանից բոլորովին դուրս է սահմանվում։
Այն հանգամանքը, որ այս ներքին կապն առաջին անգամ այստեղ է մերկացվում, որ մինչայժմյան քաղաքատնտեսությունը, ինչպես այդ կտեսնենք հաջորդ շարադրանքում ու IV գրքում, կամ բռնազբոսիկ կերպով անգիտանում էր հավելյալ արժեքի ու շահույթի, հավելյալ արժեքի նորմայի ու շահույթի նորմայի միջև եղած տարբերությունները, որպեսզի կարողանա արժեքի որոշումը պահպանել իբրև հիմք, կամ թե չէ՝ հրաժարվում էր արժեքի այս որոշումից, միաժամանակ հրաժարվելով խնդրին մոտենալուն գիտական ամեն մի պատվանդանից, որպեսզի կառչեն աչքի զարնող այն տարբերություններից, որոնք նկատվում են երևույթների մակերեսին — թեորետիկներին հատուկ այս խառնաշփոթումն ամենից լավ է ցույց տալիս, որ մրցման պայքարով բռնված, մրցման երևույթների ներքինի մեջ ամենևին խորամուխ չեղած գործնական կապիտալիստը պետք է բոլորովին անընդունակ լինի երևութքի միջից թափանցելով այս պրոցեսի ներքին էությունն ու ներքին կերպարանքը ճանաչելու։
Շահույթի նորմայի բարձրացման ու անկման վերաբերյալ այն բոլոր օրենքները, որոնք շարադրված են առաջին բաժնում, իրոք հետևյալ երկակի իմաստն ունեն.
1) Մի կողմից նրանք շահույթի ընդհանրական նորմայի օրենքներ են։ Նկատի առնելով այն բազմաթիվ տարբեր պատճառները որոնք մեր շարադրածի համաձայն շահույթի նորման բարձրացնում են կամ թե գցում, կարելի էր կարծել, թե շահույթի ընդհանրական նորման պետք է ամեն օր փոխվի։ Բայց արտադրության մի ոլորտում տեղի ունեցող շարժումը վերացվում է ուրիշ ոլորտներում կատարվող շարժումով, ազդեցությունները տրամախաչվում են և փոխադարձաբար կասեցվում։ Մենք հետագայում կհետազոտենք, թե տատանումները վերջին հաշվով դեպի ո՛ր կողմն են ձգտում. բայց նրանք դանդաղ են կատարվում. արտադրության առանձին-առանձին ոլորտներում տատանումների հանկարծակիությունը, բազմակողմանիությունն ու տարբեր տևողությունը հասցնում է այն հետևանքին, որ նրանք իրենց ժամանակական հաջորդականությամբ միմյանց մասամբ համակշռում են, այնպես որ գների անկումը հաջորդում է գների բարձրացմանը և ընդհակառակը, որ տատանումները կրում են տեղային բնույթ, այսինքն արտադրության առանձին մի ոլորտում սահմանափակված են մնում, վերջապես որ տեղային տարբեր տատանումները միմյանց փոխադարձաբար չեզոքացնում են։ Արտադրության ամեն մի առանձին ոլորտի շրջանակում տեղի են ունենում փոփոխություններ, շեղումներ շահույթի ընդհանրական նորմայից, որոնք մի կողմից հավասարակշռվում են մի որոշ ժամանակաշրջանում և ուրեմն հետադարձորեն չեն ներգործում շահույթի ընդհանրական նորմայի վրա, և մյուս կողմից՝ նրա վրա հետադարձորեն չեն ներգործում այն պատճառով, որ նրանք միաժամանակյա տեղային այլ տատանումների կողմից վերացվում են։ Որովհետև շահույթի ընդհանրական նորման որոշվում է ոչ միայն յուրաքանչյուր ոլորտում եղած շահույթի միջին նորմայով, այլև ամբողջ կապիտալի բաշխումով տարբեր առանձին ոլորտների վրա, և որովհետև այս բաշխումը մշտապես փոփոխվում է, ուստի այս պարագան շահույթի ընդհանրական նորմայի փոփոխության մի մշտական պատճառ է դարձյալ, բայց փոփոխության մի այնպիսի պատճառ, որը նորից, այս շարժման անընդհատության* [Տես 5 ծան. հետո] ու հանրակողմանիության շնորհիվ, մեծ մասամբ հենց ինքն է իրեն ջլատում։
2) Յուրաքանչյուր ոլորտի շրջանակում ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակաշրջանի համար մի շարժավայր է տրված, որտեղ այս ոլորտի շահույթի նորման տատանվում է, մինչև որ բարձրացման կամ անկման այս պրոցեսում տատանումը կոնսոլիդացիայի է ենթարկվում այն աստիճան, որ կարողանա ժամանակ շահել և ներգործել շահույթի ընդհանրական նորմայի վրա և ուրեմն տեղականից ավելի լայն նշանակություն ձեռք բերի։ Ուստի տարածական ու ժամանակական այսպիսի սահմանների շրջանակում ևս իրենց ուժը պահում են շահույթի նորմայի այն օրենքները, որոնք շարադրված են այս գրքի առաջին բաժնում։
Հավելյալ արժեքի սկզբնական փոխարկումը շահույթի առաջացրել է թեորիական այն հայացքը, թե կապիտալի յուրաքանչյուր մաս շահույթ է տալիս հավասարապես[6]։ Այս հայացքը մի գործնական իրողություն է արտահայտում։ Ինչպես էլ որ կառուցված լինի արդյունաբերական կապիտալը, ուզում է՝ մի քառորդը մեռյալ աշխատանք ու երեք քառորդը կենդանի աշխատանք, կամ թե երեք քառորդը մեռյալ աշխատանք ու մի քառորդը կենդանի աշխատանք շարժման մեջ դնի, մի դեպքում եռապատիկ ավելի շատ հավելյալ աշխատանք ներծծի կամ թե հավելյալ արժեք արտադրի, քան մյուսում, միևնույն է,— աշխատանքի շահագործման նույնահավասար աստիճանի պայմաններում ու մի կողմ թողած անհատական տարբերությունները, որոնք առանց այն էլ չքանում են, որովհետև մենք երկու անգամին էլ նկատի ունենք արտադրության ամբողջ ոլորտի լոկ միջին օրգանական կառուցվածքը — արդյունաբերական կապիտալը երկու դեպքում էլ միահավասար շահույթ է տալիս։ Առանձին կապիտալիստը (կամ թե արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտի կապիտալիստների ընդհանրությունն էլ), որի հայացքը սահմանափակ է, իրավացիորեն կարծում է, թե իր շահույթը միայն իր գործադրած կամ թե իր ճյուղում գործադրած աշխատանքից չի առաջ գալիս։ Այս միանգամայն ճիշտ է, որքան որ նրա միջին շահույթին է վերաբերում։ Իսկ թե այս շահույթը որքան է պայմանավորված աշխատանքի ընդհանուր շահագործումով ամբողջ կապիտալի կողմից, այսինքն նրա բոլոր կապիտալիստ-ընկերակիցների կողմից, այս կապը նրա համար մի կատարյալ խորհրդածես է, մանավանդ որ հենց իրենք բուրժուազիայի թեորետիկները՝ քաղաքատնտեսները, մինչև հիմա չեն մերկացրել այս։ Աշխատանքի խնայությունը — ոչ թե լոկ միայն աշխատանքի, որ անհրաժեշտ է որոշ արդյունք արտադրելու համար, այլև զբաղեցրած բանվորների թվի խնայությունը — և մեռյալ աշխատանքի (հաստատուն կապիտալի) գործադրումը ավելի մեծ չափով տնտեսապես միանգամայն ճիշտ գործառնություն է երևում, որն իբր թե ամենևին չի շոշափում շահույթի ընդհանրական նորման ու միջին շահույթը։ Ուրեմն ինչպե՞ս կարող է կենդանի աշխատանքը շահույթի բացառիկ աղբյուր լինել, քանի որ արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի նվազեցումը ոչ միայն ըստ երևույթին չի շոշափում շահույթը, այլ, ընդհակառակը, որոշ պարագաներում շահույթի աճման ամենամերձավոր աղբյուր է հանդիսանում, առնվազն առանձին կապիտալիստի համար։
Եթե արտադրության տվյալ մի ոլորտում բարձրանում կամ թե ընկնում է արտադրության ծախքի այն մասը, որը հաստատուն կապիտալի արժեքն է ներկայացնում, ապա այս մասը շրջանառությունից դուրս է գալիս և — հենց այն գլխից մեծացած կամ փոքրացած չափով — մտնում է ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Եթե, մյուս կողմից, զբաղեցրած բանվորների թիվը միևնույն ժամանակվա ընթացքում ավելի շատ կամ թև ավելի քիչ է արտադրում, ուրեմն բանվորների անփոփոխ թվի պայմաններում ապրանքի մի որոշ քանակի արտադրության համար պահանջվող աշխատանքի քանակը փոխվում է, ապա արտադրության ծախքի այն մասը, որը փոփոխուն կապիտալի արժեքն է ներկայացնում, կարող է անփոփոխ մնալ, այսինքն նույն մեծությամբ մտնել ամբողջ արդյունքի արտադրության ծախքի մեջ։ Բայց այն ապրանքներից յուրաքանչյուրին, որոնց գումարն է ներկայացնում ամբողջական արդյունքը, ավելի շատ կամ թե ավելի քիչ աշխատանք (վճարված, ուրեմն և անվճար աշխատանք) է բաժին ընկնում, հետևաբար այս աշխատանքի համար արված ավելի շատ կամ թե ավելի քիչ էլ ծախսում է ընկնում, աշխատավարձի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մաս է բաժին ընկնում։ Կապիտալիստի վճարած ամբողջ աշխատավարձը նույնն է մնում, բայց սա արդեն այլ մեծություն է ներկայացնում, երբ հաշվում ենք ապրանքի ամեն մի հատի վրա։ Ուրեմն ապրանքի արտադրության ծախքի այս մասում մի փոփոխություն է առաջ գալիս։ Առանձին ապրանքի, կամ սրա բաղադրատարրերի մեջ կատարվող արժեքի նման փոփոխությունների հետևանքով արդյոք բարձրանու՞մ, թե՞ ընկնում է առանձին ապրանքի արտադրության ծախքը (կամ թե տվյալ մեծության կապիտալի կողմից արտադրված ապրանքների գումարի ծախքը), միևնույն է. եթե միջին շահույթը, օրինակ, 10% էր, նա շարունակում է մնալ 10%, թեև 10%-ը, երբ խնդիրը մի առանձին ապրանքի է վերաբերում, մի շատ տարբեր մեծություն է ներկայացնում, նայած առանձին ապրանքի արտադրության, ծախքի մեծության այն փոփոխությանը, որն առաջ է եկել արժեքի մեր ենթադրած փոփոխությունից[7]։
Ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին — իսկ այս ամենակարևորն է, որովհետև սա է հավելյալ արժեքի աղբյուրը և որովհետև այն ամենը, որ վարագուրում է փոփոխուն կապիտալի դերը կապիտալիստի հարստացման գործում, միստիֆիկացիայի է ենթարկում ամբողջ սիստեմը — ապա սրա հետ կապված պրոբլեմը գռեհկացած ձևով պատկերանում է կապիտալիստին այսպես. թող 100 ֆ. ստ. մի փոփոփուն կապիտալ ներկայացնի, օրինակ, 100 բանվորի շաբաթական աշխատավարձը։ Եթե այս 100 բանվորը, տվյալ բանվորական օրվա պայմաններում, շաբաթական մի արդյունք են արտադրում, որը կազմված է 200 հատ ապրանքից = 200 Ա, ապա մի կողմ թողնելով արտադրության ծախքի այն մասը, որ հաստատուն կապիտալն է միակցում, կստանանք. [math]\frac{100 \ ֆ. \ ստ.}{200}[/math] = 10 շիլլինգի, քանի որ 100 ֆ. ստ. = 200 Ա։ Հիմա ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի մեջ մի փոփոխություն է առաջ գալիս. ասենք, թե նա կրկնապատկվում է. այս դեպքում բանվորների միևնույն թիվը երկու անգամ 200 Ա է արտադրում նույն ժամանակվա ընթացքում, որի ընթացքում առաջ 200 Ա էր արտադրում։ Այս դեպքում (որչափով որ արտադրության ծախքը սոսկ աշխատավարձից է կազմված), քանի որ հիմա 100 ֆ. ստ. = 400 Ա, ապա 1 Ա-ն արժե [math]\frac{100 \ ֆ. \ ստ.}{400}[/math] = 5 շիլլինգ։ Եթե արտադրողական ուժը կիսով չափ նվազեր, ապա նույն աշխատանքը միմիայն [math]\frac{200 \ Ա}{2}[/math] կարտադրեր. և որովհետև 100 ֆ. ստ. = [math]\frac{200 \ Ա}{2}[/math], ուստի հիմա 1 Ա = [math]\frac{200 \ ֆ. \ ստ.}{200}[/math] = 1 ֆ. ստ.։ Ապրանքների արտադրության համար պահանջված բանվորական ժամանակի և ուրեմն նրանց արժեքի մեջ կատարվող փոփոխությունը հիմա արտադրության ծախքի, հետևաբար նաև արտադրության գնի նկատմամբ երևան է գալիս իբրև միևնույն աշխատավարձի մի այլ բաշխում ավելի շատ կամ թե ավելի քիչ ապրանքների վրա, նայած թե միևնույն բանվորական ժամանակում միևնույն աշխատավարձի դիմաց ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ ապրանք է արտադրվում։ Կապիտալիստը, հետևաբար նաև քաղաքատնտեսը, լոկ այն է տեսնում, որ վճարված աշխատանքի այն մասը, որը բաժին է ընկնում ապրանքի ամեն մի հատին, աշխատանքի արտադրողականության հետ միասին փոխվում է, և միաժամանակ փոխվում է նաև ամեն մի առանձին հատի արժեքը, նա չի նկատում, որ նույնը տեղի է ունենում նաև ամեն մի հատի մեջ պարունակվող անվճար աշխատանքի նկատմամբ. այնքան ավելի քիչ նա կարող է այս տեսնել, որ միջին շահույթն իրապես լոկ պատահաբար է որոշվում նրա ոլորտում կլանված անվճար աշխատանքով։ Միմիայն այսպիսի գռեհկացած ու անբովանդակ ձևով է դուրս թափանցում հիմա այն իրողությունը, որ ապրանքների արժեքը որոշվում է նրանց մեջ պարունակված աշխատանքով։
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄԸ ՄՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ։ ՇՈՒԿԱՅԻ ԳՆԵՐ ՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԱՐԺԵՔՆԵՐ։ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹ։
Արտադրության ոլորտների մի մասը նրանցում գործադրվող կապիտալի միջակ կամ միջին կառուցվածք ունի, այսինքն բոլորովին կամ թե մոտավորապես այնպիսին, ինչպիսին հասարակական միջին կապիտալի կառուցվածքն է։
Այս ոլորտներում արտադրվող ապրանքների արտադրության գինն ամբողջովին կամ մոտավորապես համընկնում է փողով արտահայտված իրենց արժեքի հետ։ Եթե մաթեմատիկական սահմանին հասնելու ոչ մի ուրիշ եղանակ չլիներ, ապա կարելի էր բավականանալ սրանով։ Հասարակական կապիտալը մրցման միջոցով այնպես է բաշխվում արտադրության տարբեր ոլորտների միջև, որ ամեն մի ոլորտում արտադրության գները կազմվում են միջին կառուցվածք ունեցող այս ոլորտների արտադրության գների օրինակով, այսինքն = k + kp´ (արտադրության ծախքը, պլյուս շահույթի միջին նորմայի ու արտադրության ծախքի արտադրյալը)։ Բայց շահույթի այս միջին նորման ոչ այլ ինչ է, բայց եթե տոկոսապես հաշված շահույթը միջին կառուցվածք ունեցող հիշյալ ոլորտում, որտեղ ուրեմն շահույթը համընկնում է հավելյալ արժեքի հետ։ Հետևաբար շահույթի նորման, արտադրության բոլոր ոլորտներում միևնույնն է, այս ինքն հավասարեցված է արտադրության այս միջին ոլորտների նորմաների համեմատ, որտեղ կապիտալի միջին կառուցվածքն է իշխում։ Ըստ այսմ արտադրության բոլոր տարբեր ոլորտների շահույթների գումարը պետք է հավասար լինի հավելյալ արժեքների գումարին, և հասարակական ամբողջ արդյունքի արտադրության գների գումարը հավասար լինի նրա արժեքի գումարին։ Բայց պարզ է, որ տարբեր կառուցվածք ունեցող արտադրական ոլորտների հավասարումը միշտ պետք է ձգտի հավասարեցնելու հիշյալները միջին կառուցվածք ունեցող ոլորտներին, անկախ այն հանգամանքից, թե սրանք ճշգրտորեն թե մոտավորապես են համապատասխանում հասարակական ամբողջ կապիտալի մաթեմատիկական միջինին։ Այս միջինին ավելի կամ պակաս մոտեցող ոլորտների միջև կրկին հավասարման տենդենց է նկատվում, որը ձգտում է իդեալական, այսինքն իրականում գոյություն չունեցող միջին մակարդակին, այն է՝ ձգտում է հարմարվել այդ մակարդակին, որպես իր նորմայի։ Հետևապես, ինչպես տեսնում ենք, անհրաժեշտորեն իշխում է արտադրության գներն արժեքի սոսկ փոխակերպված ձևեր դարձնելու կամ թե շահույթները հավելյալ արժեքի սոսկական մասերի փոխարկելու տենդենցը, ընդորում շահույթի այդ մասերը բաշխվում են ոչ թե հավելյալ արժեքի համեմատ, որ արտադրված է արտադրության ամեն մի առանձին ոլորտում, այլ արտադրության յուրաքանչյուր ոլորտում գործադրված կապիտալի մասսայի համեմատ, այնպես որ կապիտալի հավասարամեծ մասսաներին, ինչ կառուցվածք էլ որ ունենան սրանք, հասարակական ամբողջ կապիտալի արտադրած հավելյալ արժեքի ամբողջության հավասարամեծ բաժիններ (պատկական մասեր) են ընկնում։
Այսպիսով ուրեմն, միջին կամ թե մոտավորապես միջին կառուցվածք ունեցող կապիտալների համար արտադրության գինը բոլորովին կամ թե մոտավորապես համընկնում է արժեքի հետ, և շահույթը համընկնում է նրանց արտադրած հավելյալ արժեքի հետ։ Մյուս բոլոր կապիտալները, անկախ իրենց կառուցվածքից, մրցման ճնշումի տակ ձգտում են հավասարվելու սրանց։ Բայց որովհետև միջին կառուցվածքի կապիտալները հավասար են կամ թե մոտավորապես հավասար են միջին հասարակական կապիտալին, ուստի բոլոր կապիտալները, անկախ իրենց իսկ արտադրած հավելյալ արժեքից, ձգտում են իրենց ապրանքների գների միջոցով իրացնել ոչ թե իրենց արտադրած հավելյալ արժեքները, այլ միջին շահույթը, այսինքն ձգտում են իրացնել արտադրության գները։
Մյուս կողմից, կարելի է ասել, որ ամենուրեք, որտեղ մի միջին շահույթ, հետևաբար շահույթի մի ընդհանրական նորմա է գոյանում,— ինչ եղանակով էլ որ ստացված լինի այս հետևանքը,— այս միջին շահույթն, ուրիշ բան չի կարող լինել, բայց եթե հասարակական միջին կապիտալին բաժին ընկնող շահույթ, որի գումարը հավասար է հավելյալ արժեքների գումարին և որ այն գները, որոնք ստացվում են այս միջին շահույթն արտադրության ծախքի վրա ավելացնելու միջոցով, ուրիշ բան չեն կարող լինել, բայց եթե արտադրության գների փոխարկված արժեքներ։ Ոչինչ չէր փոխվի, եթե արտադրության որոշ ոլորտներում կապիտալները որևէ պատճառով չենթարկվեին հավասարման պրոցեսին։ Այս դեպքում միջին շահույթը կհաշվվեր հասարակական կապիտալի այն մասի համեմատ, որը մտնում է հավասարման պրոցեսի մեջ։ Պարզ է, որ միջին շահույթն ուրիշ բան չի կարող լինել, բայց եթե հավելյալ արժեքի ամբողջ մասսան, որ արտադրության յուրաքանչյուր ոլորտում բաշխված է այդտեղ ներդրված կապիտալների մասսաների վրա՝ սրանց մեծությունների համեմատ։ Միջին շահույթն իրացված անվճար աշխատանքի ամբողջությունն է, և այս ամբողջ մասսան, ճիշտ այնպես, ինչպես և վճարված՝ մեռյալ կամ թե կենդանի աշխատանքը, գտնում է իր արտահայտությունն ապրանքների ու փողի այն ամբողջ մասսայի մեջ, որ բաժին է ընկնում կապիտալիստներին։
Բուն դժվար հարցն այստեղ հետևյալն է. ինչպե՞ս է կատարվում շահույթների այս հավասարումը, որ հանգում է շահույթի ընդհանրական նորմային, քանի որ նա մի հետևանք է ակներևաբար և չի կարող ելակետ լինել։
Ամենից առաջ պարզ է, որ ապրանքային արժեքների գնահատությունը, օրինակ, փողով, կարող է նրանց փոխանակության հետևանք լինել միայն, և որ ուրեմն, եթե այսպիսի գնահատություն ենք ենթադրում, պետք է վերջինս դիտենք իբրև մի ապրանքային արժեքի մի այլ ապրանքային արժեքի հետ կատարված իրական փոխանակության արգասիք։ Բայց ապրանքների այս փոխանակությունն իրենց իրական արժեքների համաձայն ի՞նչպես կարող է իրագործվել։
Նախ ընդունենք, որ բոլոր ապրանքներն արտադրության տարբեր ոլորտներում ծախվում են իրենց իրական արժեքներով։ Սրանից ի՞նչ հետևանք կստացվեր։ Վերևներում շարադրածի համաձայն արտադրության տարբեր ոլորտներում շահույթի շատ տարբեր նորմաներ կիշխեին։ Prima facie [առաջին հայացքից] արդեն պարզ է, որ երկու միանգամայն տարբեր բան է, թե արդյոք ապրանքները ծախվում են իրենց արժեքներով (այսինքն նրանք արդյոք միմյանց հետ փոխանակվում են իրենց մեջ պարունակված արժեքներով, իրենց արժեքներին համապատատսխանող գներով) թե՞ նրանք ծախվում են այնպիսի գներով, որ նրանց վաճառքն իրենց արտադրության համար կանխավճարված համապատասխան կապիտալների հավասար մասսաներին հավասարամեծ շահույթներ է տալիս։
Որ անհավասար քանակով կենդանի աշխատանք շարժման մեջ դնող կապիտալներն անհավասար քանակով հավելյալ արժեք են արտադրում, այս պարագան մինչև մի որոշ աստիճան այն է ենթադրում գոնե, որ աշխատանքի շահագործման աստիճանը կամ հավելյալ արժեքի նորման միևնույնն է, կամ թե ընդունվում է, որ այստեղ գոյություն ունեցող տարբերությունները հավասարվում են՝ իրական կամ թե երևակայական (պայմանական) համակշռող հիմունքների զորությամբ։ Այս ենթադրում է մրցում բանվորների միջև, ենթադրում է հավասարում այն պարագայի շնորհիվ, որ սրանք մշտապես արտադրության մի ոլորտից արտագաղթում են մյուս ոլորտները։ Հավելյալ արժեքի մի այսպիսի ընդհանրական նորմա — որպես տենդենց, ինչպես բոլոր տնտեսական օրենքները — մենք ենթադրել ենք իբրև թեորիական պարզացում. բայց իրականում նա արտադրության կապիտալիստական եղանակի փաստական նախադրյալն է, թեև ավելի կամ պակաս չափով կասեցվում է գործնական խոչընդոտների միջոցով, որոնք շատ կամ թե քիչ զգալի տեղական տարբերություններ են առաջ բերում, ինչպես, օրինակ, նստակեցության օրենքներն (settlement laws) Անգլիայում երկրագործական բանվորների համար։ Բայց թեորիայում ենթադրվում է, որ արտադրության կապիտալիստական եղանակի օրենքները զարգանում են զուտ կերպարանքով։ Իրականում միշտ միմիայն մոտկացում է տեղի ունենում. բայց այս մոտկացումն այնքան ավելի մեծ է, որքան ավելի շատ է զարգացած արտադրության կապիտալիստական եղանակը, և արքան ավելի շատ է վերացված նրա աղճատումն ու բարդացումը նախորդ տնտեսական կարգերի մնացորդների կողմից։
Ամբողջ դժվարությունն առաջանում է այն բանի շնորհիվ, որ ապրանքները չեն փոխանակվում պարզապես իբրև ապրանքներ, այլ իբրև այնպիսի կապիտալների արդյունքներ, որոնք հավելյալ արժեքի ամբողջ մասսայի նկատմամբ իրենց մեծության համեմատ մասնակցության են հավակնում, կամ նույնահավասար մեծության դեպքում՝ հավասար մասնակցության։ Եվ տվյալ կապիտալի կողմից տվյալ ժամանակամիջոցում արտադրված ապրանքների ընդհանուր գինը պետք է այս պահանջին բավարարություն տա։ Բայց այս ապրանքների ընդհանուր գինը սոսկ մի գումար է այն առանձին ապրանքների գների, որոնք կապիտալի արդյունքն են կազմում։
Punctum saliens [վճռական կետն] ամենից ցայտուն երևան է գալիս, եթե մենք այսպես ենք ըմբռնում խնդիրը։ Ենթադրենք, համապատասխան արտադրամիջոցների տերը հենց իրենք բանվորներն են և իրենց ապրանքները նրանք միմյանց հետ են փոխանակում։ Այն ժամանակ այս ապրանքները կապիտալի արդյունք չէին լինի։ Նայած նրանց աշխատանքների տեխնիկական բնությանը տարբեր աշխատաճյուղերում գործադրված աշխատանքի միջոցների ու աշխատանքի մատերիալների արժեքը տարբեր կլիներ. նմանապես էլ, մի կողմ թողնելով գործադրված արտադրամիջոցների անհավասար արժեքը, վերջիններիս տարբեր մասսա կպահանջվեր աշխատանքի տվյալ քանակի համար, քանի որ մի որոշ ապրանք կարող է պատրաստվել մի ժամում, մի ուրիշը — մի օրում միայն և այլն։ Ենթադրենք, այնուհետև, որ այս բանվորները միահավասար ժամանակ են աշխատում, հաշվի առնելով այն հավասարումները, որոնք առաջ են գալիս աշխատանքի տարբեր լարունությունից և այլն։ Այն ժամանակ երկու բանվոր այն ապրանքների մեջ, որոնք նրանց օրական աշխատանքի արդյունքն են կազմում, նախ կփոխհատուցեին իրենց ծախսումները, գործածած արտադրամիջոցների արտադրության ծախքերը։ Վերջինները տարբեր կլինեին, համապատասխան նրանց աշխատանքի ճյուղերի տեխնիկական բնությանը։ Երկրորդ, նրանք երկուսն էլ հավասար քանակի նոր արժեք կստեղծեին, այն է՝ արտադրամիջոցներին միակցած բանվորական օրին հավասար արժեք։ Այս նոր արժեքը կպարունակեր նրանց աշխատավարձը, պլյուս հավելյալ արժեքը, նրանց անհրաժեշտ պահանջմունքներից գերազանցող հավելյալ աշխատանքը, որի արդյունքը սակայն հենց իրենց է պատկանում։ Եթե մենք կապիտալիստորեն արտահայտվենք, ապա երկուսն էլ ստանում են միևնույն աշխատավարձը, պլյուս միևնույն, շահույթը, այսինքն մի արժեք, որն արտահայտվում է, օրինակ, տասժամյա բանվորական օրվա արդյունքի մեջ։ Բայց նախ՝ նրանց ապրանքների արժեքները տարբեր կլինեին։ Օրինակ, I ապրանքում սրա համար գործադրված արտադրամիջոցների արժեքի ավելի մեծ մաս կպարունակվեր, քան II ապրանքում։ Այնուհետև, բոլոր հնարավոր տարբերությունները հաշվի առնելու համար նշենք, որ, օրինակ, I ապրանքը կենդանի աշխատանք ավելի շատ կկլաներ, ուրեմն իր պատրաստման համար ավելի երկարատև բանվորական ժամանակ կպահանջեր, քան II ապրանքը։ Հետևաբար այս I ու II ապրանքների արժեքները շատ տարբեր կլինեին։ Նույնպես տարբեր կլինեին ապրանքային այն արժեքների գումարները, որոնք I բանվորի ու II բանվորի կատարած աշխատանքի արդյունքն են տվյալ ժամանակամիջոցում։ Շահույթի նորմաներն էլ շատ տարբեր կլինեին I-ի ու II-ի համար, եթե մենք այստեղ որպես շահույթի նորմա ընդունենք այն հարաբերությունը, որ հավելյալ արժեքն ունի ծախսված արտադրամիջոցների ամբողջ արժեքի նկատմամբ։ Այն կենսամիջոցները, որ I ու II բանվորներն օրական սպառում են արտադրության ժամանակ և որոնք բռնում են աշխատավարձի տեղը, այստեղ կկազմեն կանխավճարված արտադրամիջոցների այն մասը, որ մենք այլ դեպքերում փոփոխուն կապիտալ ենք անվանում։ Բայց միահավասար բանվորական ժամանակվա հավելյալ արժեքները միևնույնը կլինեին I-ի ու II-ի համար, կամ թե էլ ավելի ստույգն ասած՝ որովհետև I-ն ու II-ը յուրաքանչյուրը մի բանվորական օրվա արդյունքի արժեքն է ստանում, ապա նրանք, կանխավճարված «հաստատուն» տարրերի արժեքը հանելուց հետո, միահավասար արժեք են ստանում, որի մի մասը կարող է որպես արտադրության մեջ սպառված կենսամիջոցների փոխհատուցում նկատվել, մյուս մասը, որն ստացվում է նախորդը հանելուց հետո՝ որպես հավելյալ արժեք։ Եթե I-ն ավելի շատ ծախսումներ է ունեցել, ապա սրանք փոխհատուցվել են նրա ապրանքի արժեքի ավելի մեծ մասով, որը փոխարինում է այս «հաստատուն» մասին, և հետևաբար նա պետք է իր արդյունքի ամբողջ արժեքի մի ավելի մեծ մասը դարձյալ ետփոխարկի այս հաստատուն մասի իրեղեն տարրերին, մինչդեռ II-ը, թեև այս ռուբրիկայով ավելի քիչ է ստանում, բայց նույնքան էլ քիչ ծախսում է հիշյալներին ետփոխարկելու համար։ Այսպիսով ուրեմն այս ենթադրության դեպքում շահույթի նորմաների տարբերությունը հանդիսանում է որպես մի անտարբեր հանգամանք, ճիշտ այնպես, ինչպես այսօր վարձու բանվորի համար մի անտարբեր հանգամանք է այն, թե իրենից քամած հավելյալ արժեքի քանակը շահույթի ինչ նորմա է արտահայտում, և ճիշտ այնպես, ինչպես միջազգային առևտրի մեջ տարբեր ազգերի շահույթի նորմաների տարբերությունը մի անտարբեր հանգամանք է նրանց ապրանքային փոխանակության համար։
Հետևաբար ապրանքների փոխանակությունն իրենց արժեքներով կամ մոտավորապես իրենց արժեքներով մի շատ ավելի ցած աստիճան է պահանջվում, քան արտադրության գներով կատարվող փոխանակությունը, որի համար կապիտալիստական զարգացման մի որոշ բարձր աստիճան է պահանջվում։
Տարբեր ապրանքների գները միմյանց հանդեպ ինչ եղանակով էլ սկզբնապես սահմանվելիս կամ թե կարգավորվելիս լինենք նրանց շարժման վրա արժեքի օրենքն է իշխում։ Որտեղ նվազում է նրանց արտադրության համար պահանջվող բանվորական ժամանակը, գներն ընկնում են, որտեղ նա մեծանում է, գները բարձրանում են՝ այլ հավասար պարագաներում։
Այսպիսով ուրեմն, բացի նրանից, որ արժեքի օրենքը տիրապետում է գների վրա ու գների շարժման վրա՝ միանգամայն իրավացի է ապրանքների արժեքները դիտել ոչ միայն թեորիապես, այլև պատմականորեն, իբրև արտադրության գների prius (նախորդ, աղբյուր)։ Այս վերաբերում է տնտեսական այնպիսի կարգերի, որտեղ արտադրամիջոցները պատկանում են իրեն բանողին, իսկ նման կարգեր ինչպես հին, այնպես էլ նորագույն աշխարհում գտնում ենք գյուղացու մոտ, որը սեփական աշխատանքով մշակում է իրեն պատկանող հողը, և արհեստավորի մոտ։ Այս համերաշխում է նաև առաջներում արտահայտած մեր այն հայացքի հետ[8] (հ. I, էջ 56), թե արդյունքների զարգացման ընթացքում տեղի ունեցող նրանց փոխարկումն ապրանքի առաջ է գալիս սկզբնապես տարբեր համայնքների միջև կատարվող, և ոչ թե միևնույն համայնքի անդամների միջև կատարվող փոխանակության հետևանքով։ Ինչ որ ասվում է այս նախնադարյան կարգերի մասին, պահպանում է իր ուժը նաև հետագա այն կարգերի նկատմամբ, որոնք հիմնված են ստրկության ու ճորտության վրա, ինչպես և արհեստի համքարային կազմակերպության նկատմամբ, քանի դեռ արտադրության յուրաքանչյուր ճյուղում ամրակցված արտադրամիջոցները միմիայն դժվարությամբ կարող են մի ոլորտից փոխադրվել մյուսը, և ուրեմն քանի դեռ արտադրության տարբեր ոլորտները որոշ սահմանների շրջանակում միմյանց հարաբերում են այնպես, ինչպես տարբեր երկրները կամ կոմունիստական համայնքները։
Որպեսզի գները, որոնցով փոխանակվում են ապրանքները միմյանց հետ, մոտավորապես համապատասխանեն իրենց արժեքներին, հարկավոր է միայն, որ 1) տարբեր ապրանքների փոխանակությունը դադարի զուտ պատահական կամ եզակի լինելուց. 2) որ, քանի դեռ մենք ապրանքների անմիջական փոխանակությունն ենք քննության առնում, այս ապրանքները երկու կողմից էլ արտադրվեն փոխադարձ պահանջմունքին մոտավորապես համապատասխանող հարաբերական քանակներով, մի բան, որ բխում է վաճառահանման փոխադարձ փորձից և որն ուրեմն երևան է գալիս իբրև երկարատև փոխանակության հետևանք, ու 3) որ, ինչ չափով մենք վաճառքի մասին ենք խոսում, ոչ մի բնական կամ թե արհեստական, մոնոպոլիա հնարավորություն չտա գործարքին մասնակցող կողմերին՝ արժեքից ավելի բարձր վաճառելու, կամ թե սրանց ստիպի արժեքից ավելի ցած վաճառելու։ Պատահական մոնոպոլիա ասելով մենք հասկանում ենք այն մոնոպոլիան, որը գնորդի կամ թե վաճառորդի համար առաջ է գալիս պահանջարկի ու առաջարկի պատահական դրությունից։
Այն ենթադրությունը, թե արտադրության տարբեր ոլորտների ապրանքները ծախվում են իրենց արժեքներով, բնականորեն այն է նշանակում միայն, որ նրանց արժեքը ձգողության այն կետն է, որի շուրջը պտտվում են նրանց գները և որի ուղղությամբ հավասարվում են նրանց մշտական բարձրացումներն ու անկումները։ Այնուհետև, բացի սրանից, միշտ պետք է տարբերել շուկայի արժեքը, որի մասին հետո կխոսենք, այն առանձին ապրանքների անհատական արժեքից, որոնք արտադրվում են տարբեր արտադրողների կողմից։ Այս ապրանքներից մի քանիսի անհատական արժեքը շուկայի արժեքից ավելի ցածր է լինում (այսինքն նրանց արտադրության համար ավելի քիչ բանվորական ժամանակ է պահանջվում, քան շուկայի արժեքն է արտահայտում), մյուսներինը շուկայի արժեքից ավելի բարձր։ Շուկայի արժեքը պետք է դիտել մի կողմից իբրև մի ոլորտում արտադրված ապրանքների միջին արժեք, մյուս կողմից՝ իբրև այն ապրանքների անհատական արժեք, որոնք արտադրվում են տվյալ ոլորտին հատուկ միջին պայմաններում և որոնք նույն ոլորտի արդյունքների մեծագույն մասն են կազմում։ Միմիայն արտակարգ կոմբինացիաների դեպքում է, որ ամենավատ պայմաններում կամ թե ամենաբարենպաստ պայմաններում արտադրված ապրանքներն են կարգավորում շուկայի արժեքը, որն իր հերթին տատանումների կենտրոն է կազմում շուկայի գների համար,— որոնք սակայն նույնն են լինում միևնույն տեսակի ապրանքների համար։ Եթե սովորական պահանջարկին բավարարություն է տալիս միջին արժեք ունեցող ապրանքների առաջարկը, ուրեմն միջակա արժեք ունեցող ապրանքների այն մասսան, որը գտնվում է երկու ծայրաթևի արանքում, ապա այն ապրանքները, որոնց անհատական արժեքը շուկայի արժեքից ավելի ցած է կանգնած, իրացնում են մի լրացուցիչ հավելյալ արժեք կամ լրացուցիչ շահույթ, մինչդեռ այն ապրանքները, որոնց անհատական արժեքը շուկայի արժեքից ավելի բարձր է կանգնած, չեն կարողանում իրացնել իրենց պարունակած հավելյալ արժեքի մի մասը։
Խնդրի պարզեցմանը բնավ չի օգնում այն պնդումը, թե ամենավատ պայմաններում արտադրված ապրանքների վաճառքն ապացուցում է, որ նրանք անհրաժեշտ են պահանջարկը* [Տես 8 ծան. հետո] բավարարելու համար։ Եթե ենթադրված դեպքում գինը շուկայի միջին արժեքից ավելի բարձր լիներ, ապա պահանջարկն ավելի փոքր* [Տես 8 ծան. հետո] կլիներ։ Որոշ անփոփոխ գների դեպքում ապրանքների մի որևէ տեսակ շուկայում կարող է մի որոշ ասպարեզ գրավել. գների փոփոխության դեպքում ասպարեզը լոկ այն ժամանակ է միևնույնը մնում, եթե բարձր գինը զուգադիպում է ապրանքի մի ավելի փոքր քանակի, ու ավելի ցածր գինը ապրանքի մի ավելի մեծ քանակի։ Իսկ եթե պահանջարկն այնքան ուժեղ է, որ չի սեղմվում նույնիսկ այն ժամանակ, երբ գինը կարգավորվում է ամենավատ պայմաններում արտադրված ապրանքների արժեքով, ապա այս վերջին տեսակի ապրանքներն են որոշում շուկայի արժեքը։ Այս հնարավոր է այն ժամանակ միայն, երբ պահանջարկը սովորականից բարձրանում է, կամ թե առաջարկը սովորականից ցած է ընկնում։ Վերջապես, եթե արտադրված ապրանքների մասսան ավելի մեծ է, քան այն, որ կարողանում է վաճառահանվել շուկայի միջին արժեքներով, ապա լավագույն պայմաններում արտադրված ապրանքներն են կարգավորում շուկայի արժեքը։ Սրանք կարող են, օրինակ, ծախվել լիովին կամ թե մոտավորապես իրենց անհատական արժեքով, ըստ որում կարող է պատահել, որ ամենավատ պայմաններում արտադրված ապրանքները գուցե չեն իրացնում նույնիսկ իրենց արտադրության ծախքը, այնինչ միջին պայմաններում արտադրված ապրանքները կարողանում են իրացնել իրենց պարունակած հավելյալ արժեքի մի մասը միայն։ Ինչ որ այստեղ ասված է շուկայի գների մասին, վերաբերում է արտադրության գնին էլ, հենց որ սա բռնում է շուկայի արժեքի տեղը։ Արտադրության գինը կարգավորվում է ամեն մի ոլորտում և կարգավորվում է նմանապես առանձին պարագաների համաձայն։ Բայց ինքն արտադրության գինն է դարձյալ այն կենտրոնը, որի շուրջը պտտվում են օրվա շուկայի գները և որի ուղղությամբ նրանք հավասարվում են որոշ ժամանակաշրջաններում (տես Ռիկարդոյի մոտ արտադրության գինն ամենավատ պայմաններում կիրառվող աշխատանքով որոշելու մասին։ [«Principles etc.», London, 1852, p. 37, 38])։
Ինչպես էլ որ կարգավորելիս լինեն գները, ստացվում է հետևյալը.
1) Արժեքի օրենքն իշխում է գների շարժման վրա այնպես, որ արտադրության համար անհրաժեշտ բանվորական ժամանակի նվազումը կամ թե աճումը բարձրացնում կամ թե գցում է արտադրության գները։ Այս իմաստով, որ Ռիկարդոն (որն իհարկե զգում է, որ իր արտադրության գները շեղվում են ապրանքների արժեքներից) ասում է, թե «այն հետազոտությունը, որի վրա նա ուզում է դարձնել ընթերցողի ուշադրությունը, վերաբերում է ապրանքների հարաբերական արժեքի, և ոչ թե նրանց բացարձակ արժեքի փոփոխության հետևանքներին [D. Ricardo, ն. տ., էջ 15 — կամ Д. Рикардо: Начала политической экономии, Соцэкгиз, 1935, стр. 12]։
2) Միջին շահույթը, որով որոշվում են արտադրության գները, միշտ պետք է մոտավորապես հավասար լինի հավելյալ արժեքի այն քանակին, որը տվյալ մի կապիտալի բաժին է ընկնում, որպես հասարակական ամբողջ կապիտալի մի համապատասխան մասի։ Ընդունենք թե շահույթի ընդհանրական նորման և ուրեմն միջին շահույթը արտահայտվում է փողային մի արժեքով, որն ավելի բարձր է, քան իրական միջին հավելյալ արժեքը, արտահայտված իր փողային արժեքով։ Որչափով որ այստեղ կապիտալիստներն են նկատի առնվում, ապա նշանակություն չունի, թե նրանք փոխադարձաբար 10 թե՞ 15% շահույթ են վերադիր հաշվում։ Այդ տոկոսադրույքներից մեկը նույնքան քիչ է համապատասխանում ապրանքների իրական արժեքին, որքան և մյուսը, որովհետև փողային արտահայտության չափազանցումը փոխադարձ է։ Իսկ ինչ վերաբերում է բանվորներին (քանի որ այստեղ ենթադրվում է, որ նրանք ստանում են իրենց նորմալ աշխատավարձը, հետևաբար միջին շահույթի բարձրացումը չի նշանակում աշխատավարձից կատարվող մի իրական հանուրդ, այսինքն չի նշանակում մի բոլորովին այլ բան, քան կապիտալիստի նորմալ հավելյալ արժեքն է), ապա ապրանքների գների այն բարձրացմանը, որն առաջ է գալիս միջին շահույթը բարձրացնելու հետևանքով, պետք է համապատասխանի փոփոխուն կապիտալի փողային արտահայտության մի բարձրացում։ Եվ իրոք, շահույթի նորմայի ու միջին շահույթի մի այսպիսի անվանական բարձրացում այն դրույքից վեր, որը տրվում է իրական հավելյալ արժեքի և կանխավճարված ամբողջ կապիտալի հարաբերությամբ, հնարավոր չի՝ առանց իր հետևից բերելու աշխատավարձի բարձրացում ու նմանապես այն ապրանքների գների բարձրացում, որոնք հաստատուն կապիտալն են կազմում։ Նույն կարգով ընդհակառակն է տեղի ունենում ցածրացման ժամանակ։ Արդ, որովհետև ապրանքների ամբողջ արժեքն է կարգավորում ամբողջ հավելյալ արժեքը, իսկ սա էլ միջին շահույթի և ուրեմն շահույթի ընդհանրական նորմայի բարձրությունն է կարգավորում — իբրև տատանումների վրա իշխող ընդհանրական օրենք,— ապա ուրեմն արժեքի օրենքն է, որ կարգավորում է արտադրության գները։
Մրցման կատարածն այն է, որ նա,— և այն էլ սկզբնապես մի ոլորտում,— ապրանքների անհատական տարբեր արժեքներից մի նույնահավասար շուկայի արժեք ու շուկայի գին է գոյացնում։ Բայց տարբեր ոլորտների կապիտալների մրցման հետևանքով է միայն, որ առաջ է գալիս արտադրության գինը, որը հավասարեցնում է շահույթի նորմաները տարբեր ոլորտների միջև։ Վերջինիս համար պահանջվում է արտադրության կապիտալիստական եղանակի ավելի բարձր զարգացում, քան նախորդի համար։
Որպեսզի արտադրության, միևնույն ոլորտի, միևնույն տեսակի ու մոտավորապես միևնույն որակի ապրանքները ծախվեն իրենց արժեքներով, սրա համար անհրաժեշտ է երկու պայման։
Առաջին. տարբեր անհատական արժեքները պետք է հավասարվեն, կազմելով մի հասարակական արժեք, այն է՝ վերևում ներկայացրած շուկայի արժեքը, իսկ սրա համար միևնույն, տեսակ ապրանքներ արտադրողների միջև պահանջվում է մրցում, ինչպես և շուկայի առկայություն, որտեղ նրանք միասնաբար առաջարկում են իրենց ապրանքները։ Որպեսզի այն ապրանքների շուկայի գինը, որոնք միանման են, բայց որոնցից յուրաքանչյուրն արտադրվել է անհատական տարբեր գունավորում ունեցող պարագաներում, որպեսզի այդ գինը համապատասխանի շուկայի արժեքին, ոչ սրանից դեպի վեր շեղվի բարձրանալու հետևանքով, ոչ էլ նրանից դեպի ցած՝ անկման հետևանքով, պահանջվում է, որ այն ճնշումը, որ գործում են միմյանց վրա տարբեր վաճառորդները, բավականաչափ մեծ լինի ապրանքների մի մասսա շուկա նետելու համար, որը համապատասխանում է հասարակական պահանջմունքին, այսինքն ապրանքների մի քանակ, որի համար հասարակությունը ընդունակ է վճարելու շուկայի արժեքը։ Եթե արդյունքների մասսան, գերազանցում է այս պահանջմունքից, ապա ապրանքները պետք է ծախվեն իրենց շուկայի արժեքից ցած. ընդհակառակը, նրանք պետք է իրենց շուկայի արժեքից բարձր վաճառվեն, եթե արդյունքների մասսան բավական մեծ չլինի, կամ որ միևնույնն է, եթե վաճառորդների միջև կատարվող մրցման ճնշումն այնքան ուժեղ չլինի, որ նրանց ստիպի ապրանքների այս մասսան շուկա հանելու։ Եթե փոխվեր շուկայի արժեքը, ապա կփոխվեին նաև այն պայմանները, որոնցով կարող էր ծախվել ապրանքների ամբողջ մասսան։ Եթե ընկնում է շուկայի արժեքը, ապա միջին հաշվով ընդլայնվում է հասարակական պահանջմունքը (որի տակ այստեղ միշտ վճարունակ պահանջմունք է հասկացվում), և որոշ սահմաններում կարող են ապրանքների ավելի մեծ մասսաներ կլանվել։ Եթե բարձրանում է շուկայի արժեքը, ապա սեղմվում է ապրանքների նկատմամբ եղած հասարակական պահանջմունքը, և նրանց ավելի փոքր մասսաներն են կլանվում։ Հետևաբար, եթե պահանջարկն ու առաջարկը կարգավորում են շուկայի գինը, կամ ավելի շուտ, կարգավորում են շուկայի գների շեղումները շուկայի արժեքից, ապա մյուս կողմից շուկայի արժեքն է կարգավորում պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը կամ այն կենտրոնը, որի շուրջը տատանվում են շուկայի գները, ենթակա լինելով պահանջարկի ու առաջարկի երերումների ազդեցությանը։
Եթե մենք խնդիրը քննենք ավելի մոտից, ապա կգտնենք, որ այն պայմանները, որոնք որոշիչ են առանձին ապրանքի արժեքի նկատմամբ, այստեղ վերարտադրվում են իբրև պայմաններ, որոնք որոշիչ են ապրանքների մի ամբողջ խմբի արժեքի համար. չէ որ կապիտալիստական արտադրությունը հենց այն գլխից մասսայական արտադրություն է, և չէ որ արտադրության ուրիշ՝ ավելի պակաս զարգացած եղանակների պայմաններում էլ սրանց ապրանքներն,— առնվազն սրանց գլխավոր ապրանքները,— որոնք թեև արտադրվում են բազմաթիվ մանր մասնական արտադրողների մոտ ու փոքր մասսաներով, սակայն որպես նրանց ընդհանուր արդյունք խոշոր մասսաներով համակենտրոնացվում են շուկայում հարաբերաբար սակավաթիվ վաճառականների ձեռքին, կուտակվում և վաճառքի են հանվում իբրև մի ամբողջ արտադրաճյուղի կամ թե սրա մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր բաղկացուցիչ մասի ընդհանուր արդյունք։
Այստեղ միանգամայն հարևանցիորեն նշենք, որ «հասարակական պահանջմունքը», այսինքն այն տարրը, որը կարգավորում է պահանջարկի սկզբունքը, էապես պայմանավորվում է տարբեր դասակարգերի միմյանց նկատմամբ ունեցած հարաբերությամբ ու նրանց տնտեսական փոխադարձ դիրքերով, այսինքն նախ՝ ամբողջ հավելյալ արժեքի և աշխատավարձի հարաբերությամբ ու երկրորդ՝ այն տարբեր մասերի հարաբերությամբ, որոնց որ տրոհվում է հավելյալ արժեքը (շահույթ, տոկոս, հողային ռենտա, հարկեր և այլն)։ Ուրեմն այստեղ ևս տեսնում ենք, թե ինչպես պահանջարկի ու առաջարկի հարաբերությամբ բացարձակապես ոչինչ չի կարող բացատրվել, քանի դեռ երևան չի հանված այն պատվանդանը, որի վրա գործում է այս հարաբերությունը։
Թեև ապրանքն ու փողը երկուսն էլ փոխանակային արժեքի ու սպառողական արժեքի միասնություն են, սակայն մենք արդեն տեսանք (I գիրք, գլ. I, 3), թե ինչպես առքի ու վաճառքի մեջ այդ երկու կատեգորիաները բևեռորեն բաժանվում են երկու ծայրաթևերի, այնպես որ ապրանքը (վաճառորդը) ներկայացնում է սպառողական արժեքը, իսկ փողը (գնորդը)՝ փոխանակային արժեքը։ Որ ապրանքը պետք է սպառողական արժեք ունենա, ուրեմն մի հասարակական պահանջմունք բավարարի, այս է, ինչպես տեսանք, վաճառքի նախադրյալներից մեկը։ Մյուս նախադրյալն այն է, որ ապրանքում պարունակվող աշխատանքի քանակը պետք է ներկայացնի հասարակականորեն անհրաժեշտ աշխատանք, հետևաբար ապրանքի անհատական արժեքը (և որ այս նախադրյալի դեպքում միևնույնն է՝ վաճառագինը) պետք է համընկնի նրա հասարակական արժեքի հետ[9]։
Այս կիրառենք շուկայում գտնված ապրանքային այն մասսայի նկատմամբ, որը մի ամբողջ ոլորտի արդյունք է։
Խնդիրը հնարավորապես պարզեցնելու համար մենք դիտում ենք ապրանքային ամբողջ մասսան, նախ ուրեմն արտադրության մի ճյուղում, իբրև մի ապրանք, ու բազմաթիվ նույնանման ապրանքների գների գումարը՝ իբրև մի միագումար գին։ Ինչ որ նշած գործում ասվել է առանձին ապրանքի նկատմամբ, հիմա բառացի վերաբերում է մի որոշ արտադրաճյուղի ապրանքային այն ամբողջ մասսային, որը գտնվում է շուկայում։ Այն դրույթը, որ ապրանքի անհատական արժեքը պետք է համապատասխանի նրա հասարակական արժեքին, հիմա իրականանում է կամ թե շարունակում է որոշվել այնպես, որ ապրանքի ամբողջ քանակն է իր արտադրության համար անհրաժեշտ հասարակական աշխատանքը պարունակում, և որ ապրանքների այս մասսայի արժեքը = այդ մասսայի շուկայի արժեքին։
Հիմա ընդունենք, որ այս ապրանքների մի նշանավոր մասսան արտադրվել է մոտավորապես միևնույն նորմալ հասարակական պայմաններում, այնպես որ տվյալ արժեքն այս մասսան, կազմող առանձին ապրանքների անհատական արժեքն է միաժամանակ։ Այնուհետև, եթե մի հարաբերաբար փոքր մասն արտադրվել է այս պայմաններից ցած պարագաներում, մի ուրիշը՝ ավելի բարձր պարագաներում, այնպես որ մի մասի անհատական արժեքն ավելի մեծ է, մյուսինն ավելի փոքր, քան ապրանքների մեծ մասի միջին արժեքը, բայց այս երկու ծայրաթևերը հավասարվում են իրար, այնպես որ նրանց պատկանած ապրանքների միջին արժեքը հավասար է միջին մասսային պատկանած ապրանքների արժեքին, ապա շուկայի արժեքը որոշվում է միջին պայմաններում արտադրված ապրանքների արժեքով[10]։ Ապրանքային ամբողջ մասսայի արժեքը հավասար է արժեքների այն իրական գումարին, որ ունեն բոլոր առանձին ապրանքները միասին վերցրած, ինչպես այն ապրանքները, որոնք արտադրվում են միջին, պայմաններում, այնպես և նրանք, որոնք արտադրվում են միջիններից ցած կամ թե բարձր պայմաններում։ Այս դեպքում ապրանքային մասսայի շուկայի արժեքը կամ թե հասարակական արժեքը — նրա մեջ անհրաժեշտորեն պարունակվող բանվորական ժամանակը,— որոշվում է միջին գերակշռող մասսայի արժեքով։
Ընդունենք, ընդհակառակը, որ շուկա բերված ապրանքի ամբողջ քանակը միևնույնն է մնում, բայց ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքների արժեքը չի հավասարվում ավելի լավ պայմաններում արտադրվածների արժեքի հետ, այնպես որ ավելի վատ պայմաններում արտադրված քանակի մի մասը մի հարաբերաբար զգալի մեծություն է կազմում ինչպես միջին մասսայի նկատմամբ, այնպես և մյուս ծայրաթևի նկատմամբ. այս դեպքում ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքների մասսան է կարգավորում շուկայի արժեքը կամ հասարակական արժեքը։
Վերջապես ընդունենք, որ միջին պայմաններից ավելի լավ պարագաներում արտադրված ապրանքային մասսան զգալի չափով գերազանցում է ավելի վատ պայմաններում արտադրված մասսայից և ինքը մի զգալի մեծություն է կազմում միջին հանգամանքներում արտադրված մասսայի նկատմամբ։ Այս դեպքում լավ պայմաններում արտադրված մասն է կարգավորում շուկայի արժեքը։ Այստեղ մենք անտեսում ենք շուկայի գերալցումը, երբ լավ պայմաններում արտադրված մասն է միշտ կարգավորում շուկայի գինը. բայց այստեղ մենք դեռ գործ չունենք շուկայի գնի հետ, որչափով որ սա տարբեր է շուկայի արժեքից, այլ գործ ունենք բուն իսկ շուկայի արժեքի տարբեր արտահայտությունների հետ[11]։
Իսկապես, բառիս ամենախիստ իմաստով վեր առած (իրականում այս իհարկե կատարվում է լոկ մոտավորապես ու հազարապատիկ կերպափոխված), I դեպքում միջին արժեքով կարգավորված ապրանքների ամբողջ մասսայի շուկայի արժեքը հավասար է նրանց անհատական արժեքների գումարին, ընդորում ծայրաթևերում արտադրված ապրանքների համար այս արժեքը ներկայանում է իբրև նրանց վզին փաթաթած միջին արժեք։ Վատթարագույն ծայրաթևում արտադրողներն այս դեպքում ստիպված են իրենց ապրանքներն անհատական արժեքից ավելի ցած վաճառելու լավագույն ծայրաթևում արտադրողները՝ նրանից ավելի բարձր։
II դեպքում երկու ծայրաթևում արտադրված արժեքային անհատական մասսաները չեն հավասարվում, և որոշիչ են հանդիսանում ավելի վատ պայմաններում արտադրված ապրանքները։ Խիստ իմաստով վեր առած՝ ամեն մի առանձին ապրանքի կամ թե ապրանքների ամբողջ մասսայի յուրաքանչյուր համապատասխան մասի միջին գինը կամ թե շուկայի արժեքը հիմա կորոշվեր ապրանքների ամբողջ մասսայի ընդհանուր արժեքով, որը կստացվեր տարբեր պայմաններում արտադրված ապրանքների արժեքները գումարելով, և արժեքային այդ գումարի այն համապատասխան մասով, որը բաժին կընկներ ամեն մի աոանձին ապրանքի։ Այսպիսով ստացված շուկայի արժեքն ավելի բարձր կանգնած կլիներ, քան ոչ միայն բարենպաստ ծայրաթևին, այլև միջին խավին պատկանած ապրանքների անհատական արժեքը, բայց նա դեռ ավելի ցած կանգնած կլիներ, քան անբարենպաստ ծայրաթևում արտադրված ապրանքների անհատական արժեքը։ Թե որչափով է շուկայի արժեքը մոտենում սրան կամ թե վերջապես համընկնում սրա հետ, այս ամբողջովին կախված է այն ծավալից, որ տվյալ ապրանքների ոլորտում բռնում է անբարենպաստ ծայրաթևում արտադրված ապրանքային մասսան։ Եթե պահանջարկը գերակշռում է նույնիսկ նվազագույն չափով, ապա անբարենպաստ պայմաններում արտադրված ապրանքների անհատական արժեքով է կարգավորվում շուկայի արժեքը։
Վերջապես, ինչպես III դեպքումն է, եթե բարենպաստ ծայրաթևում արտադրված ապրանքների քանակն ավելի մեծ տեղ է գրավում ոչ միայն մյուս ծայրաթևի, այլ և միջին պայմանների համեմատությամբ, ապա շուկայի արժեքն ընկնում է միջին արժեքից ցած։ Միջին արժեքը, որ հաշվվում է երկու ծայրաթևի ու միջինի ապրանքների արժեքների գումարման միջոցով, այստեղ կանգնած է լինում միջին խմբի արժեքից ցած և մոտենում կամ թե հեռանում է նրանից, նայած այն հարաբերական ծավալին, որ ունի բարենպաստ ծայրաթևը։ Եթե պահանջարկը թույլ է առաջարկի հանդեպ, ապա բարենպաստ վիճակի մեջ դրված մասը, որքան էլ մեծ լինի սա, բռնաբար տեղ է գրավում, իր գինը մինչև իր անհատական արժեքը կծկելով։ Լավագույն պայմաններում արտադրված ապրանքների այս անհատական արժեքի հետ երբեք չի կարող համընկնել շուկայի արժեքը, բացի այն դեպքից, երբ առաջարկն ուժեղ չափով գերակշռում է պահանջարկից։
Այստեղ վերացականորեն պատկերացրած շուկայի արժեքի այս ամրակայումն իրական շուկայում կենսագործվում է գնորդների միջև տեղի ունեցող մրցմամբ, պահանջարկը ենթադրելով ճիշտ այնպիսի մեծություն, որ այսպիսով ամրակայված արժեքով կարողանա կլանել ապրանքների տվյալ մասսան։ Եվ այստեղ ահա մեր առջև ծառանում է մյուս կետը։
Երկրորդ։ Այն պարագան, որ ապրանքն սպառողական արժեք ունի, լոկ այն է նշանակում, որ նա որևէ հասարակական պահանջմունք է բավարարում։ Քանի դեռ մենք գործ ունեինք առանձին ապրանքների հետ միայն, մենք կարող էինք ենթադրել, որ այս որոշ ապրանքի նկատմամբ գոյություն ունի պահանջմունք և որ այս ապրանքի գնի մեջ արդեն ներփակված է նրա քանակը։ Բավարարելի պահանջմունքի չափով այնտեղ մենք դեռ չէինք զբաղվում։ Սակայն խնդրի այս քանակային կողմը մի էական մոմենտ է դառնում, երբ, մի կողմից, գործ ունենք մի ամբողջ արտադրաճյուղի արդյունքի հետ, մյուս կողմից՝ հասարակական պահանջմունքի հետ։ Հիմա անհրաժեշտ է դառնում այս հասարակական պահանջմունքի չափ, այսինքն նրա քանակի քննարկումը։
Շուկայի արժեքի վերաբերյալ հենց նոր տրված որոշումների մեջ ենթադրվում էր, թե արտադրված ապրանքների մասսան միևնույնն է մնում, տվյալ մի մեծություն է, թե այս մասսայի այն բաղադրամասերի հարաբերության մեջ է միայն փոփոխություն տեղի ունենում, որոնք արտադրված են տարբեր պայմաններում, և թե ուրեմն ապրանքների միևնույն մասսայի շուկայի արժեքը տարբեր եղանակով է կարգավորվում։ Ենթադրենք, թե այս մասսան կազմում է առաջարկի սովորական քանակը, ընդորում, մենք աչքաթող ենք անում այն հնարավորությունը, որ արտադրված ապրանքների մի մասը ժամանակավորապես կարող է շուկայից դուրս հանվել։ Եթե այս մասսայի նկատմամբ եղած պահանջարկն էլ սովորականն է մնում, ապա ապրանքը ծախվում է իր շուկայի արժեքով, անկախ այն հանգամանքից, թե քիչ առաջ հետազոտած դեպքերից որն է կարգավորում այս շուկայի արժեքը։ Ապրանքային մասսան ոչ միայն բավարարում է մի պահանջմունք, այլ նա այս բավարարում է սրա հասարակական ծավալով վերցրած։ Իսկ եթե քանակն ավելի փոքր կամ թե ավելի մեծ է, քան նրա նկատմամբ եղած պահանջարկը, ապա տեղի են ունենում շուկայի գնի շեղումներ շուկայի արժեքից։ Եվ առաջին շեղումն այն է, որ եթե քանակը շատ փոքր է, ապա վատթարագույն պայմաններում արտադրված ապրանքն է միշտ կարգավորում շուկայի արժեքը, իսկ եթե շատ մեծ է, այն միշտ լավագույն պայմաններում արտադրվածն է կարգավորում. որ հետևաբար ծայրաթևերից մեկն է որոշում շուկայի արժեքը, թեև տարբեր պայմաններում արտադրված մասսաների սոսկական հարաբերությանը նայելով, մի ուրիշ հետևանք պետք է ստացվեր։ Եթե պահանջարկի ու արդյունքի քանակի միջև եղած տարբերությունն ավելի զգալի է, ապա շուկայի գինը նմանապես ավելի զգալի չափով կշեղվի շուկայի արժեքից դեպի վեր կամ դեպի ցած։ Բայց տարբերությունն արտադրված ապրանքների քանակի ու նրանց այն քանակի միջև, որը հնարավոր է դարձնում ապրանքների վաճառքն իրենց շուկայի արժեքով, կարող է երկակի պատճառ ունենալ։ Կամ փոխվում է հենց ինքն այս քանակը, դառնում է շատ փոքր կամ շատ մեծ, այնպես որ ուրեմն վերարտադրությունը տեղի է ունենամ մի այլ մասշտաբով, քան այն, որը կարգավորում էր տվյալ շուկայի արժեքը։ Այս դեպքում փոխվում է առաջարկը, թեև պահանջարկը միևնույնն է մնում, և սրա հետևանքով հանդես է գալիս հարաբերական գերարտադրություն կամ թերարտադրություն։ Կամ թե վերարտադրությունը, այսինքն առաջարկը, միևնույնն է մնում, այնինչ պահանջարկն ընկնում կամ բարձրանում է, մի երևույթ, որ կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Թեև այստեղ առաջարկի բացարձակ մեծությունը միևնույնն է մնացել, նրա հարաբերական մեծությունը, նրա մեծությունը պահանջմունքի համեմատությամբ, այսինքն սրա հետ չափած՝ փոխվում է։ Ներգործությունը նույնն է, ինչ որ առաջին դեպքում, միայն թե հակառակ ուղղությամբ։ Վերջապես, եթե փոփոխությունները տեղի են ունենում երկու կողմում էլ, բայց կամ հակադիր ուղղությամբ ու կամ եթե միևնույն ուղղությամբ, բայց ոչ միևնույն չափով, մի խոսքով, եթե ուրեմն երկկողմանի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք սակայն փոփոխում են երկու կողմերի միջև եղած նախկին համամասնությունը, ապա վերջնական հետևանքը միշտ պետք է հանգի վերևում քննած երկու դեպքերից մեկին։
Պահանջարկի ու առաջարկի գաղափարների ընդհանրական որոշման հետ կապված բուն դժվարությունն այն է, որ թվում է, թե այդ որոշումները հանգում են նույնաբանության։ Նախ քննենք առաջարկը, այսինքն այն արդյունքը, որ գտնվում է շուկայում կամ կարող է շուկա բերվել։ Մեր նպատակի համար բոլորովին անօգուտ մանրամասնությունների մեջ չմտնելով, մենք այստեղ վերցնում ենք արդյունաբերության տվյալ ամեն մի ճյուղի տարեկան վերարտադրության մասսան և ընդսմին անտեսում ենք այն, ավելի մեծ կամ թե ավելի փոքր հնարավորությունները, որոնց շնորհիվ տարբեր ապրանքներ կարող են շուկայից դուրս տարվել և ամբարվել, ասենք, ամենամոտակա տարում սպառվելու համար։ Այս տարեկան վերարտադրությունն ամենից առաջ արտահայտում է մի որոշ քանակ՝ չափ կամ թիվ, նայած թե ապրանքային մասսան չափվում է հատ-հատ թե որպես շարունակական մեծություն։ Սրանք ոչ միայն սպառողական արժեքներ են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները, այլ և սպառողական արժեքներ, որոնք գտնվում են շուկայում տվյալ քանակությամբ։ Երկրորդ՝ ապրանքների այս քանակը մի որոշ շուկայի արժեք ունի, որը կարելի է արտահայտել իբրև մի բազմապատիկն ապրանքի շուկայի արժեքի կամ ապրանքաչափի, որոնք ծառայում են իբրև միավորներ։ Ուստի շուկայում գտնվող ապրանքների քանակային ծավալի ու նրանց շուկայի արժեքի միջև ոչ մի անհրաժեշտ կապ չկա, քանի որ, օրինակ, որոշ ապրանքներ առանձնահատուկ բարձր արժեք ունեն, մյուսները առանձնահատուկ ցածր արժեք, այնպես որ արժեքի տվյալ մի գումարը կարող է արտահայտվել այս-ինչ ապրանքների մի շատ մեծ քանակով և ուրիշ ապրանքների մի շատ փոքր քանակով։ Շուկայում գտնված արդյունքների քանակի ու այս արդյունքների շուկայի արժեքի միջև միմիայն այս կապը գոյություն ունի. աշխատանքի արտադրողականության տվյալ պատվանդանի պայմաններում արտադրության ամեն մի առանձին ոլորտում արդյունքների մի որոշ քանակ պատրաստելը հասարակական բանվորական ժամանակի մի որոշ քանակ է պահանջում, թեև այս հարաբերությունն արտադրության տարբեր ոլորտներում միանգամայն տարբեր է և ոչ ներքին կապ չունի այս արդյունքների օգտակարության կամ թե նրանց սպառողական արժեքների առանձնահատուկ բնության հետ։ Մյուս բոլոր պարագաները հավասար ենթադրելով տեսնում ենք, որ եթե ապրանքի մի տեսակի a քանակը b բանվորական ժամանակ է նստում, ապա na քանակը nb բանվորական ժամանակ կպահանջի։ Այնուհետև. քանի որ հասարակությունն ուզում է իր պահանջմունքները բավարարելու համար մի արդյունք արտադրած ունենալ, նա պետք է վճարի այդ արդյունքի համար։ Եվ իրոք, քանի որ ապրանքային արտադրության ժամանակ աշխատանքի բաժանում է ենթադրվում, ապա հասարակությունն այս արդյունքները գնում է նրանով, որ նրանց արտադրության վրա ծախսում է իր տրամադրության տակ եղած բանվորական ժամանակի մի մասը, հետևաբար նա այդ արդյունքները գնում է այն բանվորական ժամանակի մի որոշ քանակով, որն ինքը տնօրինել կարող է։ Հասարակության այն մասը, որին աշխատանքի բաժանման հետևանքով բաժին է ընկնում՝ իր աշխատանքը կիրառել այս որոշ արդյունքների արտադրության վրա, պետք է մի էկվիվալենտ ստանա այն հասարակական աշխատանքի միջոցով, որը ներկայացված է նրա պահանջմունքները բավարարող արդյունքների մեջ։ Բայց ոչ մի անհրաժեշտ կապ չկա, այլ միմիայն պատահական կապ կա մի կողմից այն ծավալի, որով հասարակությունը ձգտում է հիշյալ որոշ արդյունքով բավարարվող պահանջմունքը գոհացնելու, և մյուս կողմից հասարակական աշխատանքի այն ամբողջ քանակի միջև, որը կիրառված է մի հասարակական արդյունքի վրա, այսինքն նրա ամբողջ բանվորական ուժի համապատասխան մասի միջև, որ հասարակությունը գործադրում է այս արդյունքի արտադրության վրա, հետևաբար այն ծավալի միջև, որ այս արդյունքի արտադրությունը գրավում է ամբողջ արտադրության մեջ։ Թեև յուրաքանչյուր առանձին արդյունք կամ թե ապրանքի մի տեսակի մի որոշ քանակ կարող է պարունակել իր արտադրության համար պահանջվող հասարակական աշխատանքը միայն և այս կողմից քննելով այս տեսակի ամբողջ ապրանքի շուկայի արժեքը միմիայն անհրաժեշտ աշխատանք է ներկայացնում, այնուամենայնիվ եթե որոշ ապրանքն արտադրված է եղել հասարակական պահանջմունքից հիմա գերազանցող մի չափով, ապա հասարակական բանվորական ժամանակի մի մասը վատնվել է, և այս դեպքում ապրանքային մասսան շուկայում հասարակական աշխատանքի մի շատ ավելի փոքր քանակ է ներկայացնում, քան իրապես պարունակվում է այդ մասսայի մեջ։ (Միմիայն այնտեղ, որտեղ արտադրությունը հասարակության իրական կանխորոշող վերահսկողության է ենթակա, հասարակությունը կապ է ստեղծում որոշ արդյունքների արտադրության վրա կիրառվող հասարակական բանվորական ժամանակի ծավալի ու այս արդյունքներով բավարարելի հասարակական պահանջմունքի ծավալի միջև)։ Այսպիսով ուրեմն, այս ապրանքները պետք է իրենց շուկայի արժեքից ցած ծախվեն, սրանց մի մասը կարող է նույնիսկ միանգամայն չծախված մնալ։— Ընդհակառակն է տեղի ունենում, եթե ապրանքի մի որոշ տեսակի արտադրության վրա կիրառված հասարակական աշխատանքի քանակը շատ փոքր է արդյունքով բավարարելի հասարակական առանձին պահանջմունքի ծավալի համեմատությամբ։— Բայց եթե հասարակական այն աշխատանքի քանակը, որը կիրառված է մի որոշ արդյունքի արտադրության համար, համապատասխանում է բավարարելի հասարակական պահանջմունքի ծավալին, այնպես որ արդյունքի արտադրված մասսան անփոփոխ պահանջարկի դեպքում համապատասխանում է վերարտադրության սովորական մասշտաբին, ապա ապրանքը ծախվում է իր շուկայի արժեքով։ Ապրանքների փոխանակությունը կամ թե վաճառքն այդ ապրանքների արժեքով նրանց հավասարակշռության ռացիոնալ հիմքը, բնական օրենքն է. այս օրենքից ելնելով է, որ պետք է բացատրել շեղումները, ոչ թե ընդհակառակը, շեղումներից ելնելով՝ բացատրել բուն իսկ օրենքը։
Այժմ անցնենք խնդրի մյուս կողմի՝ պահանջարկի քննարկմանը։
Ապրանքները գնվում են իբրև արտադրամիջոցներ կամ իբրև կենսամիջոցներ արտադրողական կամ թե անհատական սպառման մեջ մտնելու համար — ընդորում ոչինչ չի փոխվում այն բանի հետևանքով, որ ապրանքների մի քանի տեսակներ կարող են երկու նպատակին էլ ծառայել։ Հետևաբար, նրանց նկատմամբ պահանջարկ է լինում արտադրողների կողմից (այս դեպքում՝ կապիտալիստների կողմից, որովհետև ենթադրվում է, որ արտադրամիջոցները կապիտալի են փոխարկվում) ու սպառորդների կողմից։ Թվում է, թե սրանք երկուսն էլ նախ և առաջ ենթադրում են պահանջարկի կողմում հասարակական պահանջմունքի մի տվյալ քանակ, որին մյուս կողմում, տարբեր արտադրաճյուղերում, համապատասխանում են հասարակական արտադրության որոշ քանակներ։ Որպեսզի բամբակի արդյունաբերությունը նորից կատարի իր տարեկան վերարտադրությունը տվյալ մասշտաբով, սրա համար հարկավոր է բամբակի սովորական քանակը, իսկ եթե նկատի ունենանք կապիտալի կուտակման հետևանքով վերարտադրության տարեկան ընդլայնումը, ապա — այլ անփոփոխ պարագաներում — պահանջվում է բամբակի մի ավելադիր քանակ էլ։ Նույնն է նաև կենսամիջոցների վերաբերմամբ։ Բանվոր դասակարգը, որպեսզի շարունակի ապրել սովորական միջին եղանակով, պետք է նորից իր տրամադրության տակ ունենա անհրաժեշտ կենսամիջոցների առնվազը միևնույն քանակը, թեկուզ սա գուցե ավելի կամ թե պակաս չափով այլ կերպ բաշխված լինի կենսամիջոցների տարբեր տեսակների միջև. իսկ բնակչության տարեկան աճումն անհրաժեշտ է դարձնում այդ միջոցների նաև մի ավելադիր քանակ։ Նույնը կարելի է ասել, համապատասխան ուղղումներով, նաև մյուս դասակարգերի նկատմամբ։
Այսպիսով ուրեմն, թվում է, թե պահանջարկի կողմում կանգնած է հասարակական որոշ պահանջմունքի մի հայտնի մեծություն, որն իր բավարարման համար արդյունքի մի որոշ քանակ է պահանջում շուկայում։ Բայց այս պահանջմունքի քանակային որոշվածությունը միանգամայն առաձգական է ու երերուն։ Թվում է միայն, թե նա հաստատուն է։ Եթե կենսամիջոցներն ավելի էժան լինեին, կամ թե փողով վճարվող աշխատավարձը ավելի բարձր, ապա բանվորներն ավելի շատ ապրանք կգնեին, և այնպես կերևար, որ ապրանքի տվյալ տեսակի նկատմամբ ավելի մեծ «հասարակական պահանջմունք» գոյություն ունի. բոլորովին մի կողմ թողած պաուպերներին [չքավորներին] և այլն, որոնց «պահանջարկն» իրենց ֆիզիկական պահանջմունքի ամենանեղ սահմաններից էլ ցած է կանգնած լինում։ Եթե մյուս կողմից, օրինակ, բամբակն ավելի էժան լիներ, ապա կաճեր կապիտալիստների պահանջարկը բամբակի նկատմամբ, ավելի մեծ քանակով լրացուցիչ կապիտալներ կնետվեին բամբակի արդյունաբերության մեջ և այլն։ Ընդսմին ընդհանրապես չպետք է մոռացվի, որ մեր նախադրյալի համաձայն արտադրողական սպառման համար արվող պահանջարկը կապիտալիստի պահանջարկն է, և որ սրա բուն նպատակը հավելյալ արժեքի արտադրությունն է, այնպես որ ապրանքների մի որոշ տեսակ նա արտադրում է միմիայն հանուն հավելյալ արժեքի։ Մյուս կողմից այս չի խանգարում, որ կապիտալիստը, որչափով շուկայում հանդես է գալիս, օրինակ, իբրև բամբակի գնորդ, բամբակի նկատմամբ եղած պահանջմունքը ներկայացնի. չէ որ բամբակավաճառի համար էլ նշանակություն չունի, թե արդյոք գնորդը շապի՞կ է դարձնում բամբակը, թե՞ պիրոքսիլին, կամ թե չէ մտադիր է իր ականջներն ու ամբողջ աշխարհի ականջները խցել նրանով։ Բայց անշուշտ այս պարագան մեծ ազդեցություն է գործում նրա վրա, որպես տվյալ տիպի գնորդի վրա։ Բամբակի նկատմամբ ունեցած նրա պահանջմունքն էապես կերպափոխվում է այն հանգամանքի շնորհիվ, որ այս պահանջմունքն իրականում լոկ սքողում է շահույթ ստեղծելու նրա պահանջը։— Այն սահմանները, որոնց շրջանակում ապրանքների նկատմամբ շուկայում ներկայացված պահանջմունքը — պահանջարկը — քանակապես տարբեր է իրական-հասարական պահանջմունքից, իհարկե շատ տարբեր են տարբեր ապրանքների համար. ես նկատի ունեմ այն տարբերությունը, որ ստեղծվում է ապրանքների պահանջվող քանակի ու այն քանակի միջև, որ կպահանջվեր իրոք ապրանքի գնի փողային այլ արտահայտությունների դեպքում կամ թե գնորդների փողային կամ կենսական այլ հարաբերությունների դեպքում։
Ավելի հեշտ բան չկա, քան այն խնդրի պարզաբանումը, թե ինչ են պահանջարկի ու առաջարկի անհամաչափություններն ու շուկայի գների շեղումը շուկայի արժեքներից, որ առաջ է գալիս վերոհիշյալ անհամաչափություններից։ Բուն դժվարությունն այն խնդրի որոշումն է, թե ինչ պետք է հասկանալ պահանջարկի ու առաջարկի փոխադարձ ծածկում ասելով։
Պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են, եթե նրանք այնպիսի հարաբերության մեջ են գտնվում, որ մի որոշ արտադրաճյուղի ապրանքային մասսան կարող է ծախվել իր շուկայի արժեքով, սրանից ոչ բարձր, ոչ էլ ցածր։ Ահա թե ամենից առաջ ինչ են մեզ ասում։
Երկրորդը հետևյալն է. եթե ապրանքները վաճառելի են իրենց շուկայի արժեքով, պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են։
Եթե պահանջարկն ու առաջարկը միմյանց ծածկում են, այդ նշանակում է, որ նրանք դադարում են շուկայի վրա ներգործելուց, և հենց այս պատճառով ապրանքը ծախվում է իր շուկայի արժեքով։ Եթե երկու ուժեր հավասարաչափ ներգործում են հակադիր ուղղությամբ, նրանք փոխադարձաբար ոչնչացվում են, շրջապատի վրա ամենևին չեն ներգործում, և այն երևույթները, որոնք կատարվում են այս պարագայում, պետք է այլ կերպ բացատրվեն, և ոչ թե այս երկու ուժի միջամտությամբ։ Եթե պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար միմյանց վերացնում են, նրանցով այլևս ոչինչ բացատրել չի կարելի, նրանք չեն ներգործում շուկայի արժեքի վրա և մեզ լիակատար մթության մեջ են թողնում այն հարցի վերաբերմամբ, թե ինչու շուկայի արժեքն արտահայտվում է փողի հենց ճիշտ այս գումարով, և ոչ թե մի այլ գումարով։ Կապիտալիստական արտադրության իրական ներքին օրենքները, ակներև է, չեն կարող բացատրվել պահանջարկի ու առաջարկի փոխադարձ ազդեցությամբ (բոլորովին մի կողմ թողնելով հասարակական այլ երկու շարժիչ ուժի ավելի խոր վերլուծումը, որ այստեղ չի տրվում), որովհետև այս օրենքները լոկ այն ժամանակ են զուտ կերպարանքով իրականացած երևան գալիս, երբ պահանջարկն ու առաջարկը դադարում են ներգործելուց, այսինքն՝ միմյանց ծածկում են։ Պահանջարկն ու առաջարկը միմյանց երբեք չեն ծածկում, կամ եթե ծածկում են էլ, ապա լոկ պատահաբար, ուրեմն գիտականորեն այս դեպքը պետք է համարել = 0-ի, պետք է չեղյալ համարել։ Բայց քաղաքատնտեսության մեջ ենթադրվում է, որ նրանք միմյանց ծածկում են։ Ինչո՞ւ։ Այն նպատակով, որ երևույթները քննության առնվեն իրենց օրինաչափ, իրենց գաղափարին համապատասխանող կերպարանքով, այսինքն քննության առնվեն անկախ այն երևութականությունից, որ առաջ է գալիս պահանջարկի ու առաջարկի տատանումների հետևանքով։ Մյուս կողմից՝ այն նպատակով, որ բացվի նրանց շարժման իրական տենդենցը և վերջինս որոշ չափով սևեռացման ենթարկվի։ Քանի որ անհավասարությունները հակադիր բնույթ ունեն և որովհետև նրանք մշտապես հաջորդում են միմյանց, նրանք փոխադարձաբար հավասարակշռվում են իրենց հակադիր ուղղությունների շնորհիվ, իրենց հակասության հետևանքով։ Այսպիսով ուրեմն, եթե պահանջարկն ու առաջարկը տվյալ ոչ մի առանձին դեպքում միմյանց չեն ծածկում, ապա նրանց անհավասարությունները միմյանց հաջորդում են այնպես — և հենց մի ուղղությամբ կատարված շեղման հետևանքով է, որ լույս աշխարհ է կոչվում մի ուրիշ շեղում մի հակադիր ուղղությամբ,— որ եթե քննության է առնվում շարժման հանրագումարը մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ժամանակաշրջանում, առաջարկն ու պահանջարկը միմյանց միշտ ծածկում են, բայց միմիայն իբրև արդեն տեղի ունեցած շարժման միջին մեծություն ու նրանց հակասությունից բխող մշտական շարժում։ Շուկայի արժեքներից շեղվող շուկայի գները, եթե քննության է առնվում սրանց միջինը, այս եղանակով հավասարվում են՝ հանգելով շուկայի արժեքների, ընդորում վերջիններիցս հեռացող շեղումները միմյանց ոչնչացնում են, իբրև պլյուս ու մինուս։ Եվ այս միջինն ունի ոչ թե սոսկ թեորիական կարևորություն, այլ ունի գործնական կարևորություն կապիտալի համար, որի գործադրման պրոցեսում հաշվի են առնում ավելի կամ պակաս տևողության մի որոշ ժամանակաշրջանի տատանումներն ու հավասարումները։
Հետևաբար պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը մի կողմից բացատրում է միայն շուկայի գների շեղումները շուկայի արժեքներից և մյուս կողմից այս շեղումները վերացնելու, այսինքն՝ պահանջարկի ու առաջարկի հարաբերության ներգործությունը վերացնելու տենդենցը։ (Բացառություն ներկայացնող այն ապրանքները, որոնք գին ունեն՝ առանց արժեք ունենալու, մենք քննության չենք առնելու այստեղ)։ Պահանջարկն ու առաջարկը կարող են իրենց անհավասարության հետևանքով առաջացած ներգործության վերացումը շատ տարբեր ձևով իրականացնել։ Եթե, օրինակ, ընկնում է պահանջարկը, և ուրեմն շուկայի գինը, ապա այս կարող է այն հետևանքին հասցնել, որ արտադրության տվյալ ճյուղից կապիտալը դուրս բերվի և այսպիսով առաջարկն ընկնի։ Բայց սա կարող է և այն հետևանքին հասցնել, որ ինքը շուկայի արժեքը, գյուտերի շնորհիվ, որոնք կրճատում են անհրաժեշտ բանվորական ժամանակը, իջեցվի և այսպիսով հավասարեցվի շուկայի գնին։ Ընդհակառակը, եթե աճում է պահանջարկը, և սրա հետ էլ շուկայի գինը բարձրանում է շուկայի արժեքից վեր, ապա այս կարող է այն հետևանքին հասցնել, որ խիստ շատ կապիտալ կբերվի այս արտադրաճյուղի մեջ, և արտադրությունն այնքան կբարձրացվի, որ շուկայի գինը կընկնի շուկայի արժեքից ցած. կամ թե սա կարող է մյուս կողմից հասցնել գների մի այնպիսի բարձրացման, որը կսահմանափակի բուն իսկ պահանջարկը։ Նույն պարագան այս կամ այն արտադրաճյուղում կարող է նաև այն հետևանքին հասցնել, որ ինքը շուկայի արժեքն ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակամիջոցների համար բարձրանա, քանի որ պահանջվող արդյունքների մի մասն այս ժամանակվա ընթացքում պետք է արտադրվի ավելի վատ պայմաններում։
Եթե պահանջարկն ու առաջարկը որոշում են շուկայի գինը, ապա մյուս կողմից շուկայի գինն է — ուրեմն վերլուծումը շարունակելու դեպքում՝ շուկայի արժեքն է — որ որոշում է պահանջարկն ու առաջարկը։ Պահանջարկի նկատմամբ այս ակներև է, որովհետև սա շարժվում է գնին հակառակ ուղղությամբ. բարձրանում է, երբ սա ընկնում է, և ընդհակառակը։ Բայց նույնը վերաբերում է և առաջարկին։ Որովհետև այն արտադրամիջոցների գները, որոնք մտնում են առաջարկված ապրանքի մեջ, որոշում են այս արտադրամիջոցների նկատմամբ եղող պահանջարկը և ուրեմն նաև այն ապրանքների առաջարկը, որոնց առաջարկը պարփակում է իր մեջ հիշյալ արտադրամիջոցների նկատմամբ եղող պահանջարկը։ Բամբակի գները որոշիչ նշանակություն ունեն բամբակեղենի առաջարկի համար։
Այս խառնաշփոթությանը — գների որոշմանը պահանջարկով ու առաջարկով և սրա կողքին՝ պահանջարկի ու առաջարկի որոշմանը գներով — ավելանում է այն, որ պահանջարկը որոշում է առաջարկը և ընդհակառակը, առաջարկը որոշում է պահանջարկը, արտադրությունը որոշում է շուկան, և շուկան՝ արտադրությունը[12]։
Նույնիսկ շարքային տնտեսագետն (տես ծանոթագրությունը) է հասկանում, որ ապրանքների շուկայի արժեքի փոփոխության հետևանքով պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը կարող է փոխվել առանց առաջարկի կամ թե պահանջարկի մի այնպիսի փոփոխության էլ, որ առաջացած լինի արտաքին հանգամանքների շնորհիվ։ Նույնիսկ նա ստիպված է ընդունելու, թե ինչ էլ որ լինի շուկայի արժեքը, պահանջարկն ու առաջարկը պետք է միմյանց հավասարվեն, որ շուկայի արժեք ստացվի։ Այսինքն պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը չէ, որ բացատրում է շուկայի արժեքը, այլ ընդհակառակը, սա է բացատրում պահանջարկի ու առաջարկի տատանումները։ «Observations»-ի հեղինակը ծանոթագրության մեջ մեր բերած հատվածից հետո շարունակում է. «Սակայն այս հարաբերությունը» (պահանջարկի ու առաջարկի), «եթե միայն մենք «պահանջարկ» ու «բնական գին» ասելով պետք է հասկանանք այն, ինչ որ հասկանում էինք՝ Ա. Սմիթին վկայակոչելով, միշտ պետք է լինի հավասարության հարաբերություն. որովհետև միմիայն այն դեպքում, երբ առաջարկը հավասար է իրական պահանջարկին, այսինքն այն պահանջարկին, որը չի ցանկանում բնական գնից ոչ ավելի ու ոչ էլ պակաս վճարել,— բնական գինը կարող է իրոք վճարված լինել. հետևաբար տարբեր ժամանակներում միևնույն ապրանքը կարող է ունենալ երկու բոլորովին տարբեր բնական գներ, և այնուամենայնիվ երկու դեպքում էլ պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը կարող է նույնը մնալ, այն է՝ հավասարության հարաբերություն» (էջ 61)։ Այսպիսով ուրեմն, այստեղ ընդունվում է, որ տարբեր ժամանակներում միևնույն ապրանքի երկու տարբեր natural prices (բնական գների) պայմաններում պահանջարկն ու առաջարկը յուրաքանչյուր անգամ կարող են և պետք է միմյանց ծածկեն, որպեսզի ապրանքը երկու անգամում էլ ծախվի իր natural price-ով։ Արդ, որովհետև երկու դեպքում էլ ոչ մի փոփոխություն չկա պահանջարկի ու առաջարկի հարաբերության միջև, այլ փոփոխվում է հենց իրեն natural prices-ի մեծությունը, ապա ակներև է, որ վերջինս որոշվում է պահանջարկից ու առաջարկից անկախ և ուրեմն ամենից քիչ կարող է սրանցով որոշվել։
Որպեսզի մի ապրանք ծախվի իր շուկայի արժեքով, այսինքն իր մեջ պարունակված հասարակական անհրաժեշտ աշխատանքի համեմատ, պետք է հասարակական աշխատանքի այն ամբողջ քանակը, որը կիրառվում է այս ապրանքի այս տեսակի ամբողջ մասսայի վրա, համապատասխանի նրա նկատմամբ եղած հասարակական պահանջմունքի, այսինքն վճարունակ հասարակական պահանջմունքի ծավալին։ Մրցումը, շուկայի գների տատանումները, որոնք համապատասխանում են պահանջարկի ու առաջարկի հարաբերության տատանումներին, միշտ ձգտում են ապրանքի յուրաքանչյուր տեսակի վրա գործադրված աշխատանքի ամբողջ քանակն այս չափին վերածելու։
Ապրանքների պահանջարկի ու առաջարկի հարաբերության մեջ կրկնվում է նախ՝ սպառողական արժեքի ու փոխանակային արժեքի, ապրանքի ու փողի, գնորդի ու վաճառորդի հարաբերությունը, երկրորդ՝ արտադրողի ու սպառորդի հարաբերությունը, թեև վերջին երկուսի փոխարեն էլ կարող են հանդես գալ երրորդ անձեր — վաճառականներ։ Գնորդին ու վաճառորդին քննության առնելու դեպքում բավական է սրանց առանձին-առանձին միմյանց հանդիպադրել հարաբերությունն ավելի զարգացնելու համար։ Երեք անձը բավական է ապրանքի լիակատար փոխակերպության համար և ուրեմն վաճառքի ու առքի ամբողջության համար։ A-ն իր ապրանքը փոխարկում է B-ի փողի, որին նա ծախում է ապրանքը, և իր փողը նորից ետ է փոխարկում ապրանքի, որը նա այդ փողով գնում է C-ից։ Ամբողջ պրոցեսը կատարվում է այս երեքի միջև։ Այնուհետև, փողի քննության ժամանակ մենք ընդունում էինք, որ ապրանքները ծախվում են իրենց արժեքով, որովհետև հիմք չկար ամենևին՝ նկատի առնելու արժեքից շեղվող գները, քանի որ խնդիրը վերաբերում էր միմիայն այն ձևափոխություններին, որոնցով անցնում էր ապրանքը փողի փոխարկվելու, և փողից ապրանքի ետփոխարկվելու պրոցեսում։ Եթե ապրանքը ծախվում է ինդհանրապես և ստացած փողով մի նոր ապրանք է գնվում, ապա ամբողջ փոխակերպությունը մեր աչքի առջև է և այս պրոցեսի համար, վերցրած իբրև այսպիսին, նշանակություն չունի, թե արդյոք ապրանքի գինն իր արժեքից բարձր է, թե՞ ցածր։ Ապրանքի արժեքը կարևոր է մնում իբրև հիմնախարիսխ, որովհետև միայն այս հիմքից բխելով կարող է զարգանալ փողի գաղափարը, իսկ գինն իր ընդհանրական ըմբռնման համաձայն նախ և առաջ փողի ձևով արտահայտած արժեք է միայն։ Անշուշտ փողի, իբրև շրջանառության միջոցի, քննության ժամանակ ենթադրվում է, որ ապրանքի լոկ մի փոխակերպություն չի կատարվում։ Ընդհակառակը, քննության է առնվում այս փոխակերպությունների հասարակական խառնահյուսումը։ Միմիայն այսպիսով մենք հասնում ենք փողի շրջանառությանն ու նրա, իբրև շրջանառության միջոցի, ֆունկցիաների զարգացմանը։ Բայց որչափով որ այս կապը կարևոր է, որպեսզի փողն անցնի շրջանառության միջոցի իր ֆունկցիային, որչափով որ նա կարևոր է սրանից բխող՝ փողի փոխակերպված կերպարանքի համար, նույնչափ էլ զուրկ է որևէ նշանակությունից առանձին գնորդների ու վաճառորդների միջև տեղի ունեցող գործարքի համար։
Այնինչ, դիտելով առաջարկն ու պահանջարկը, գտնում ենք, որ առաջարկը հավասար է ապրանքի մի որոշ տեսակի վաճառորդների կամ թե արտադրողների գումարին, իսկ պահանջարկը հավասար է ապրանքի միևնույն տեսակի գնորդների կամ թե սպառորդների (անհատական կամ արտադրողական) գումարին։ Ընդորում այս գումարները միմյանց վրա ներգործում են իբրև միասնություններ, իբրև ագրեգատ (համազոդված) ուժեր։ Առանձին անհատն այստեղ գործում է լոկ իբրև հասարակական մի զորության մաս, իբրև ամբողջ մասսայի մի ատոմ, և այս ձևով է ահա, որ մրցումը երևան է հանում արտադրության ու սպառման հասարակական բնույթը։
Մրցման այն կողմը, որ տվյալ րոպեում ավելի թույլն է, միաժամանակ հենց այն կողմն է, որտեղ առանձին անհատը գործում է իր մրցորդների մասսայից անկախ ու հաճախ նրանց ուղղակի հակառակ և հենց սրանով զգալի է դարձնում մի մրցորդի կախումը մյուսից, այնինչ ավելի ուժեղ կողմը հակառակորդ խմբի հանդեպ միշտ ելնում է իբրև ավելի կամ պակաս չավով համազոդված միասնություն։ Եթե ապրանքների այս որոշ տեսակի նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը — որոշ սահմանների շրջանակում — ապա մի գնորդը գերավճարում է մյուսներից և այսպիսով բոլորի համար բարձրացնում է ապրանքի գինը շուկայի արժեքից վեր, այնինչ մյուս կողմում վաճառորդները միահամուռ ձգտում են մի բարձր շուկայի գնով ծախելու։ Ընդհակառակը, եթե առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը, ապա մեկն սկսում է ավելի էժան ծախելը և մյուսներն ստիպված են նրան հետևելու, այնինչ գնորդները միահամուռ ճգնում են շուկայի գինն ըստ կարելվույն շուկայի արժեքից ավելի ցած իջեցնել։ Ընկերակիցների ամբողջ խումբը լոկ այն չափով է հետաքրքրում յուրաքանչյուրին, որչափով սա նրա հետ գնալով ավելի է շահում, քան նրա դեմ գործելով։ Եվ ընդհանրությունը դադարում է, հենց որ տվյալ կողմն իբրև այսպիսին ավելի թույլ է դառնում, և այն ժամանակ ամեն մի առանձին անհատ ձգտում է իր սեփական ուժերով ըստ կարելվույն ավելի լավ դասավորել իր գործերը։ Այնուհետև, եթե մեկն ավելի էժան է արտադրում, կարող է ավելի շատ ապրանք իրացնել ու ավելի մեծ տեղ գրավել շուկայում, որովհետև նա շուկայի ընթացիկ գնից կամ թե շուկայի արժեքից ցած է ծախում, ապա նա այսպես էլ վարվում է և այսպիսով սկսում է մի գործունեություն, որը քայլ առ քայլ մյուսներին էլ ստիպում է արտադրության ավելի էժան եղանակ մտցնելու, վերածելով հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքը մի նոր, ավելի փոքր չափի։ Եթե մի կողմը հաղթահարում է, ապա շահում է ամեն մեկը, որը հիշյալ կողմին է պատկանում. ստեղծվում է մի այնպիսի դրություն, որ կարծեք նրանք բոլորը մի ընդհանուր մոնոպոլիա են իրականացնում։ Եթե մի կողմն ավելի թույլ է լինում, ապա յուրաքանչյուրը կարող է իր սեփական մասի համար ձգտել ավելի ուժեղ լինելու (օրինակ նա, որ ավելի պակաս արտադրության ծախքով է աշխատում), կամ թե ըստ կարելվույն նվազագույն չափի հասցնել իր կորուստը, և այս դեպքում ոչ ոք մազաչափ անգամ չի հոգում հարևանի մասին, թեև ամեն մեկի արարքը ներգործում է ոչ միայն իր, այլև իր բոլոր ընկերակիցների վրա[13]։
Պահանջարկն ու առաջարկը ենթադրում են, որ արժեքը փոխարկվում է շուկայի արժեքի, և որչափով նրանք տեղի են ունենում կապիտալիստական պատվանդանի վրա, որ չափով ապրանքները կապիտալի արդյունք են, պահանջարկն ու առաջարկը արտադրության կապիտալիստական պրոցես են ենթադրում, ուրեմն բոլորովին այլ կերպ միահյուսված հարաբերություններ, քան ապրանքների սոսկական առուծախն է։ Այս պայմաններում խնդիրը չի վերաբերում ապրանքների արժեքի ձևական փոխարկմանը գնի, այսինքն մի սոսկական ձևափոխության, այլ վերաբերում է շուկայի գների քանակային որոշ շեղումների շուկայի արժեքներից և այնուհետև՝ արտադրության գներից։ Պարզ առուծախի դեպքում բավական է, որ ապրանք արտադրողներն իբրև այսպիսիները կանգնած լինեն միմյանց հանդեպ։ Վերլուծումն ավելի առաջ տանելով տեսնում ենք, որ պահանջարկն ու առաջարկը ենթադրում են տարբեր դասակարգերի ու դասակարգային ստորաբաժանումների գոյությունը, որոնք հասարակության ընդհանուր եկամուտը բաժանում են, միմյանց մեջ և իբրև եկամուտ էլ սպառում են, որոնք հետևաբար ներկայացնում են եկամտից առաջացած պահանջարկը. այնինչ մյուս կողմից արտադրության կապիտալիստական պրոցեսի ամբողջ կազմակերպության ըմբռնումն է պահանջվում՝ հասկանալու համար այն պահանջարկն ու առաջարկը, որ միմյանց ներկայացնում են արտադրողներն իբրև այսպիսիները։
Կապիտալիստական արտադրության պայմաններում խնդիրը վերաբերում է ոչ միայն նրան, որ ապրանքի ձևով շրջանառության մեջ նետված արժեքի մասսայի փոխարեն դուրս կորզվի արժեքի մի նույնահավասար մասսա՝ մի ուրիշ ձևով — լինի այս՝ փողի կամ թե մի ուրիշ ապրանքի ձևով,— այս խնդիրը վերաբերում է նրան, որ արտադրության համար կանխավճարած կապիտալը նույն հավելյալ արժեքը կամ թե շահույթը դուրս կորզի, ինչպես միևնույն մեծությունն ունեցող ամեն մի ուրիշ կապիտալ կամ թե pro rata (համապատասխան) իր մեծության, ինչ արտադրաճյուղում էլ որ նա գործադրվելիս լինի։ Հետևաբար խնդիրը վերաբերում է ապրանքներն առնվազն այնպիսի մինիմալ գներով ծախելուն, որոնք միջին շահույթ են բերում, այսինքն արտադրության գներով։ Կապիտալն այս ձևով ինքն իրեն գիտակցում է իբրև մի հասարակական զորություն, որի մեջ ամեն մի կապիտալիստ բաժին ունի՝ հասարակական ամբողջ կապիտալի մեջ ունեցած իր մասնակցության համեմատ։
Նախ՝ կապիտալիստական արտադրության համար որևէ նշանակություն չունի իր արտադրած ապրանքների որոշ սպառողական արժեքը, ընդհանրապես նրանց առանձնահատկությունը։ Արտադրության ամեն մի ոլորտում նրան լոկ այն է հետաքրքրում, որ հավելյալ արժեք արտադրի որ յուրացնի անվճար աշխատանքի՝ մի որոշ քանակ, որը պարունակվում է աշխատանքի արդյունքի մեջ։ Եվ հենց կապիտալին ենթակա վարձու աշխատանքի բնության մեջ էլ այն բանը կա նմանապես, ոը սա էլ անտարբեր է իր աշխատանքի առանձնահատուկ բնույթի նկատմամբ, պետք է փոխակերպվի կապիտալի պահանջմունքների համաձայն և թույլ տա, որ իրեն նետեն արտադրության մի ոլորտից մի ուրիշը։
Երկրորդ՝ իրականության մեջ արտադրության մի ոլորտը նույնքան վատ է, կամ նույնքան լավ, ինչպես մի ուրիշը, յուրաքանչյուրը միևնույն շահույթն է բերում և յուրաքանչյուրն էլ աննպատակ կլիներ, եթե նրա արտադրած ապրանքը որևէ տեսակի հասարակական պահանջմունք չբավարարեր։
Բայց եթե ապրանքները ծախվում են իրենց արժեքով, ապա, ինչպես շարադրված է վերը, արտադրության տարբեր ոլորտներում շահույթի շատ տարբեր նորմաներ են առաջ գալիս, նայած այնտեղ ներդրված կապիտալի մասսաների օրգանական տարրերի կառուցվածքին։ Բայց կապիտալը դուրս է հանվում շահույթի ցած նորմա ունեցող մի ոլորտից և նետվում մի ուրիշ ոլորտ, որն ավելի բարձր շահույթ է տալիս։ Այս մշտական արտագաղթի ու ներգաղթի շնորհիվ, մի խոսքով՝ տարբեր ոլորտների միջև կատարվող իր բաշխման շնորհիվ, նայած այն հանգամանքին, թե շահույթի նորման որտեղ է ընկնում և որտեղ բարձրանում,— կապիտալն առաջարկի այնպիսի հարաբերություն է ստեղծում պահանջարկի նկատմամբ, որ արտադրության տարբեր ոլորտներում ստեղծվում է միևնույն միջին շահույթը, և այսպիսով արժեքները փոխարկվում են արտադրության գների։ Այս հավասարեցումը կապիտալին հաջողվում է այնքան ավելի, որքան ավելի բարձր է կապիտալիստական զարգացումը տվյալ ազգային հասարակության մեջ, այսինքն որքան տվյալ երկրի պայմաններն ավելի են հարմարեցված արտադրության կապիտալիստական եղանակին։ Կապիտալիստական արտադրության առաջխաղացման հետ միասին զարգանում են նաև նրան հարկավոր պայմանները. հասարակական այն նախադրյալների ամբողջությունը, որոնց շրջանակում կատարվում է արտադրության պրոցեսը, նա ենթարկում է իր առանձնահատուկ բնույթին ու իր իմանենտ օրենքներին։
Մշտապես առաջացող անհավասարությունների մշտական հավասարումը կատարվում է այնքան ավելի արագ, 1) որքան ավելի շարժական է կապիտալը, այսինքն որքան ավելի հեշտությամբ այն կարելի է մի ոլորտից ու մի տեղից փոխադրել ուրիշ ոլորտներ ու տեղեր. 2) որքան ավելի արագությամբ բանվորական ուժը կարելի է նետել մի ոլորտից մի ուրիշը և արտադրության մի տեղական կենտրոնից մի ուրիշ կենտրոն։ Առաջին կետը ենթադրում է առևտրի լիակատար ազատություն հասարակության ներսում ու բոլոր մոնոպոլիաների վերացում, բացի բնական մոնոպոլիաներից, այսինքն այն մոնոպոլիաների վերացում, որոնք ծագում են արտադրությանն հենց կապիտալիստական եղանակից։ Այնուհետև՝ ենթադրվում է վարկային սիստեմի զարգացում, որը համակենտրոնացնում է հասարակական ազատ կապիտալի ցիրուցան մասսան, հակադրելով այդ մասսան առանձին կապիտալիստների. վերջապես, ենթադրվում է արտադրության տարբեր ոլորտների ենթարկումը կապիտալիստներին։ Այս վերջինն արդեն պարփակված է մեր ընդունած այն նախադրյալի մեջ, որ արտադրության կապիտալիստորեն շահագործվող բոլոր ոլորտներում արժեքները փոխարկվում են արտադրության գների, սակայն ինքն այս հավասարումը բախվում է ավելի մեծ արգելքների, եթե արտադրության բազմաթիվ ու մասսայական, ոչ-կապիտալիստորեն վարվող ոլորտներ (օրինակ, մանր գյուղացիների հողագործությունը) խցկվում են կապիտալիստական ձեռնարկությունների արանքը և շղթայակցվում նրանց հետ։ Վերջապես, պահանջվում է բնակչության մեծ խտություն։ Երկրորդ կետը ենթադրում է այն բոլոր օրենքների վերացում, որոնք բանվորներին խանգարում են արտադրության մի ոլորտից փոխադրվել մի ուրիշը կամ թե արտադրության մի կենտրոնից գաղթել որևէ մի ուրիշը։ Բանվորի անտարբեր վերաբերմունք դեպի իր աշխատանքի բովանդակությունը։ Ամենահնարավոր չափով աշխատանքի վերածումը հասարակ աշխատանքի արտադրության բոլոր ոլորտներում։ Պրոֆեսիոնալ բոլոր նախապաշարումների թոթափում բանվորներից։ Վերջապես ու հատկապես՝ բանվորների ենթարկում արտադրության կապիտալիստական եղանակին։ Այս նյութին վերաբերող հետագա վերլուծությունները պատկանում են մրցման մասնահատուկ հետազոտությանը։
Ասածիցս հետևում է, որ ամեն մի առանձին կապիտալիստ — արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտի բոլոր կապիտալիստների ընդհանրության նման — մասնակցում է ամբողջ կապիտալի միջոցով ամբողջ բանվոր դասակարգի շահագործմանն ու այս շահագործման աստիճանին, մասնակցում է ոչ միայն դասակարգային ընդհանուր համակրությունից դրդված, այլ և ուղղակի տնտեսապես, որովհետև — մյուս բոլոր պարագաները, որոնց թվում նաև կանխավճարված ամբողջ հաստատուն կապիտալի արժեքն իբրև տվյալ ենթադրելով — շահույթի միջին նորման կախված է ամբողջ կապիտալի միջոցով ամբողջ աշխատանքը շահագործելու աստիճանից։
Միջին շահույթը համընկնում է այն միջին հավելյալ արժեքի հետ, որ կապիտալն արտադրում է ամեն մի 100-ի համար, իսկ հավելյալ արժեքի վերաբերմամբ ինքնըստինքյան հասկանալի է հենց նոր ասածը։ Միջին շահույթի քննարկման դեպքում հաշվի է առնվում նաև կանխավճարված կապիտալի արժեքը, սակայն լոկ իբրև շահույթի նորմայի որոշման մոմենտներից մեկը։ Իրոք, այն առանձնահատուկ շահագրգռությունը, որ մի կապիտալիստ կամ թե արտադրության մի որոշ ոլորտի կապիտալն ունենում է անմիջորեն իր աշխատեցրած բանվորների շահագործման նկատմամբ, սահմանափակվում է նրանով, որ կամ բացառիկ գերաշխատեցման կամ թե աշխատավարձը միջինից ցած իջեցնելու և կամ կիրառվող աշխատանքի բացառիկ արտադրողականության միջոցով կարողանա մի արտակարգ պատառ, միջին շահույթից գերազանցող մի շահույթ պոկած լինել։ Եթե այս մի կողմ թողնենք, ապա մի կապիտալիստ, որն արտադրության իր ոլորտում ոչ մի փոփոխուն կապիտալ չգործադրեր և հետևաբար ոչ մի բանվոր չունենար (մի բան, որ չափազանցրած ենթադրություն կլիներ իսկապես), նույնքան շատ շահագրգռված կլիներ կապիտալի միջոցով բանվոր դասակարգը շահագործելում և անվճար հավելյալ աշխատանքից իր շահույթը կկորզեր ճիշտ նույնպես, ինչպես այն կապիտալիստը, որը դարձյալ մի չափազանցրած ենթադրություն) միմիայն փոփոխուն կապիտալ կկիրառեր, ուրեմն իր ամբողջ կապիտալը կծախսեր աշխատավարձի վրա։ Բայց աշխատանքի շահագործման աստիճանը տվյալ բանվորական օրվա պայմաններում կախված է աշխատանքի միջին լարունությունից, իսկ աշխատանքի տվյալ լարունության պայմաններում՝ բանվորական օրվա տևողությունից։ Աշխատանքի շահագործման աստիճանից կախված է հավելյալ արժեքի նորմայի բարձրությունը, հետևաբար — փոփոխուն կապիտալի տվյալ ամբողջ մասսայի դեպքում — հավելյալ արժեքի մեծությունը, ուստի և շահույթի մեծությունը։ Այն առանձնահատուկ շահագրգռությունը, որ մի ոլորտի կապիտալը տարբերվելով ամբողջ կապիտալից՝ ունի հատկապես իր աշխատեցրած բանվորների շահագործման նկատմամբ, առանձին կապիտալիստը տարբերվելով իր ոլորտի կապիտալիստներից՝ ունի անձնապես իր կողմից շահագործվող բանվորների շահագործման նկատմամբ։
Մյուս կողմից՝ կապիտալի ամեն մի հատուկ ոլորտ ու ամեն մի առանձին կապիտալիստ միևնույն շահագրգռությունն ունի ամբողջ կապիտալի կողմից կիրառվող հասարակական աշխատանքի արտադրողականության նկատմամբ։ Որովհետև սրանից կախված է երկու բան. նախ՝ այն սպառողական արժեքների մասսան, որոնց մեջ արտահայտվում է միջին շահույթը, իսկ այս կրկնակի կարևոր է, քանի որ շահույթը ծառայում է թե իբրև նոր կապիտալի կուտակման ֆոնդ ու թե իբրև եկամտի ֆոնդ՝ սպառման համար։ Երկրորդ՝ կանխավճարված ամբողջ (հաստատուն ու փոփոխուն) կապիտալի արժեքի բարձրությունը, որը կապիտալիստների ամբողջ դասակարգի հավելյալ արժեքի կամ թե շահույթի տվյալ մեծության դեպքում որոշում է շահույթի նորման կամ կապիտալի մի որոշ քանակին ընկնող շահույթը։ Աշխատանքի առանձնահատուկ արտադրողականությունը մի առանձին ոլորտում կամ թե այս ոլորտի մի առանձին ձեռնարկության մեջ հետաքրքրում է միայն այդտեղ անմիջաբար գործող կապիտալիստներին, որչափով որ հիշյալ արտադրողականությունը հնարավորություն է տալիս առանձին ոլորտին ամբողջ կապիտալի համեմատությամբ կամ թե առանձին կապիտալիստին իր ոլորտի համեմատությամբ մի արտակարգ շահույթ պոկելու։
Այսպիսով մենք այստեղ մաթեմատիկորեն ճշգրիտ ապացույց ունենք այն բանի, թե ինչու կապիտալիստները, որոնք իրենց փոխադարձ մրցման ժամանակ իբրև խարդախ եղբայրներ այնքան սաստիկ զգուշանում են միմյանցից, այնուամենայնիվ ֆրանկ-մասոնական մի իսկական եղբայրություն են կազմում բանվոր դասակարգի ընդհանրության հանդեպ։ Արտադրության գինն իր մեջ պարունակում է միջին շահույթը։ Մենք նրան տվինք արտադրության գին անունը — փաստորեն այս նույնն է, ինչ որ Ա. Սմիթն անվանում է «natural price» («բնական գին»), Ռիկարդոն՝ «price of production», «cost of production» («արտադրության գին», «արտադրության արժեք»), ֆիզիոկրատները՝ «prix nécessaire» («անհրաժեշտ գին»), ընդորում նրանցից ոչ մեկը չի հետազոտել արտադրության գնի տարբերությունն արժեքից — որովհետև արտադրության ամեն մի առանձին ոլորտում արտադրության գինն ապրանքի առաջարկի, նրա վերարտադրության մշտական պայմանն է[14]։ Հասկանալի է նաև, թե ինչու միևնույն տնտեսագետները, որոնք ծառանում են ապրանքների արժեքը բանվորական ժամանակով, նրանց մեջ պարունակվող աշխատանքի քանակով որոշելու դեմ, միշտ արտադրության գների մասին են խոսում իբրև այն կենտրոնների, որոնց շուրջը տատանվում են շուկայի գները։ Նրանք կարող են այս թույլ տալ իրենց, որովհետև արտադրության գինն ապրանքի արժեքի արդեն բոլորովին օտարված prima facie (առաջին հայացքից) անբովանդակ ձևն է, մի ձև, որով ապրանքը երևան է գալիս մրցման մեջ և որով, հետևաբար, առկայանում է գռեհիկ կապիտալիստի, ուրեմն և գռեհիկ տնտեսագետների գիտակցության մեջ։
Վերևում շարադրածից երևում է, թե ինչպես շուկայի արժեքը (իսկ սրա մասին ամբողջ ասածը հարկավոր սահմանափակումներով վերաբերում է նաև արտադրության գնին) արտադրության ամեն մի առանձին ոլորտում լավագույն պայմաններում արտադրողների համար մի լրացուցիչ շահույթ է պարունակում։ Բացառելով ճգնաժամերի ու գերարտադրության դեպքերն ընդհանրապես, այս վերաբերում է շուկայի բոլոր գներին, որքան էլ որ սրանք շատ շեղվելիս լինեն շուկայի արժեքներից կամ թե շուկայի արտադրության գներից։ Շուկայի գինը հենց այն է պարփակում իր մեջ, որ միևնույն տեսակի ապրանքների համար միևնույն գինն է վճարվում, թեև սրանք կարող են անհատական շատ տարբեր պայմաններում արտադրված լինել և ուրեմն շատ տարբեր արտադրության ծախք ունենալ (այն լրացուցիչ շահույթների մասին, որոնք սովորական իմաստով մոնոպոլիաների, արհեստական թե բնական մոնոպոլիաների հետևանք են, մենք այստեղ չենք խոսում)։
Սակայն բացի որանից լրացուցիչ շահույթը կարող է առաջ գալ նաև այն դեպքում, եթե արտադրության որոշ ոլորտներ հնարավորություն ունեն խափանելու իրենց ապրանքային արժեքների փոխարկումն արտադրության գների և ուրեմն իրենց շահույթների վերածնումը միջին շահույթների։ Հողային ռենտային վերաբերող բաժնում մենք քննության կառնենք լրացուցիչ շահույթի այս երկու ձևի հետագա կերպարանավորումը։
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ ՎՐԱ
Թող հասարակական կապիտալի միջին կառուցվածքը լինի 80 c + 20 v, իսկ շահույթը՝ 20%։ Այս դեպքում հավելյալ արժեքի նորման 100% է, Մյուս պայմանների անփոփոխության դեպքում ընդհանրական բարձրացումը հավելյալ արժեքի նորմայի մի ցածրացում է նշանակում։ Միջին կապիտալի համար շահույթն ու հավելյալ արժեքը համընկնում են։ Ենթադրենք, աշխատավարձը բարձրանում է 25%-ով։ Աշխատանքի միևնույն մասսան, որը շարժման մեջ դնելու համար 20 է նստում, հիմա նստում է 25։ Այս դեպքում մենք 80 c + 20 v + 20 p-ի փոխարեն ունենում ենք 80 c + 25 v + 15 p արժեք մի պտույտի համար։ Փոփոխուն կապիտալի կողմից շարժման մեջ դրված աշխատանքն առաջվա նման արտադրում է 40-անոց արժեքի մի գումար։ Քանի որ v-ն 20-ից բարձրանում է 25-ի, ապա հավելույթը՝ m-ն, համապատասխանորեն p-ն, այլևս = է 15-ի միայն։ 15-անոց շահույթը 105-ի նկատմամբ = 14[math]^2/_7[/math]%-ի, և հենց այս էլ միջին շահույթի նոր նորման է։ Քանի որ միջին կապիտալի կողմից արտադրված ապրանքների արտադրության գինը համընկնում է նրանց արժեքի հետ, ուստի այս ապրանքների արտադրության գինը չէր փոխվի. հետևաբար աշխատավարձի բարձրացումն իր հետ անշուշտ կբերեր շահույթի ցածրացում, բայց ոչ երբեք ապրանքների արժեքի ու գնի որևէ փոփոխություն։
Առաջ, երբ միջին շահույթը = էր 20%-ի, մի պտույտի ժամանակաշրջանում արտադրված ապրանքների արտադրության գինը հավասար էր նրանց արտադրության ծախքին, պլյուս այս արտադրության ծախքի վրա 20%-անոց մի շահույթ, ուրեմն = էր k + kp´ = k + [math]\frac{20k}{100}[/math], որտեղ k-ն փոփոխուն մեծություն է՝ տարբեր լինելով ըստ այն արտադրամիջոցների արժեքի, որոնք մտնում են ապրանքների մեջ ու ըստ այն մաշվածքի չափի, որ նրանց արտադրության մեջ գործադրված հիմնական կապիտալը փոխանցում է արդյունքին։ Այժմ արտադրության գինը կլիներ k + [math]\frac{14^2/_7k}{100}[/math]։
Հիմա վերցնենք նախ մի կապիտալ, որի կառուցվածքն ավելի ցած է, քան հասարակական միջին կապիտալի սկզբնական 80 c + 20 v կառուցվածքը (որ տոկոսային հարաբերությամբ հիմա դարձել է 76[math]^4/_{21}[/math] c + 23[math]^{17}/_{21}[/math] v), օրինակ, 50 c + 50 v։ Եթե պարզեցման համար մենք ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալն իբրև մաշվածք մտել է տարեկան արդյունքի մեջ, և որ պտուտաժամանակը նույնն է, ինչ որ I դեպքում, ապա կտեսնենք, որ տարեկան արդյունքի արտադրության գինն աշխատավարձի բարձրանալուց առաջ այստեղ անում էր 50 c + 50 v + 20 p = 120։ Շարժման մեջ դրված աշխատանքի միևնույն քանակի համար տրվող աշխատավարձի բարձրացումը 25%-ով նշանակում է փոփոխուն կապիտալի բարձրացում 50-ից 62½-ի։ Եթե տարեկան արդյունքը ծախվեր առաջվա 120-անոց արտադրության գնով, ապա այս կտար 50 c + 62½ v + 7½ p, ուրեմն շահույթի 6[math]^2/_3[/math]%-անոց մի նորմա։ Բայց շահույթի նոր միջին նորման 14[math]^2/_7[/math]% է, և որովհետև մենք մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենք ընդունում, ապա 50 c + 62½ v-անոց այս կապիտալը նույնպես պետք է նշված շահույթը տա։ Բայց 112½-անոց մի կապիտալ շահույթի 14[math]^2/_7[/math]-անոց նորմայով տալիս է 16[math]^1/_{12}[/math]-անոց մի շահույթ։ Հետևաբար նրա արտադրած ապրանքների արտադրության գինը հիմա կլինի 50 c + 62½ v + 16[math]^1/_{12}[/math] p = 128[math]^7/_{12}[/math]։ Այսպիսով ուրեմն, աշխատավարձի 25% բարձրացման հետևանքով միևնույն ապրանքի միևնույն քանակի արտադրության գինն այստեղ 120-ից բարձրացել է 128[math]^7/_{12}[/math]-ի կամ ավելի քան 7%-ով։
Վերցնենք, ընդհակառակը, արտադրության մի ոլորտ միջին կապիտալից ավելի բարձր կառուցվածքով, օրինակ, 92 c + 8 v։ Ուրեմն այստեղ էլ սկզբնական միջին շահույթը = է 20-ի, և եթե մենք դարձյալ ընդունում ենք, որ ամբողջ հիմնական կապիտալը մտնում է տարեկան արդյունքի մեջ, իսկ պտուտաժամանակը միևնույնն է, ինչ որ I ու II դեպքում, ապա այստեղ էլ ապրանքի արտադրության գինը = է 120-ի։
Աշխատավարձի 25% բարձրացման հետևանքով աշխատանքի միևնույն քանակի համար ծախսվող փոփոխուն կապիտալն 8-ից աճում է 10-ի, ուրեմն ապրանքների արտադրության ծախքը՝ 100-ից 102-ի. մյուս կողմից շահույթի 20%-անոց միջին նորման ընկել է 14[math]^2/_7[/math]-ի։ Բայց 100 : 14[math]^2/_7[/math] = 102 : 14[math]^4/_7[/math] (մոտավորապես)։ Ուրեմն այն շահույթը, որ հիմա բաժին է ընկնում 102-ին, 14[math]^4/_7[/math] է։ Ուստի և ամբողջ արդյունքը ծախվում է k + kp´ = 102 + 14[math]^4/_7[/math] = 116[math]^4/_7[/math]-ով։ Հետևաբար արտադրության գինը 120-ից ընկել է 116[math]^4/_7[/math]-ի կամ 3%-ով։
Այսպիսով ուրեմն, աշխատավարձի 25% բարձրանալու հետևանքով
1) Հասարակական միջին կառուցվածք ունեցող կապիտալի համար ապրանքի արտադրության գինն անփոփոխ է մնացել,
2) ավելի ցած կաոուցվածք ունեցող կապիտալի համար ապրանքի արտադրության գինը բարձրացել է, թեև ոչ նույն հարաբերությամբ, որով շահույթն է ընկել,
3) ավելի բարձր կառուցվածք ունեցող կապիտալի համար ապրանքի արտադրության գինն ընկել է, թեև կրկին ոչ նույն հարաբերությամբ, ինչպես շահույթը։
Որովհետև միջին կապիտալի ապրանքների արտադրության գինը մնացել է միևնույնը, այն է՝ արդյունքի արժեքին հավասար, ուստի բոլոր կապիտալների արդյունքների արտադրության գների գումարն էլ մնացել է միևնույնը, այն է՝ ամբողջ կապիտալի արտադրած արժեքների գումարին հավասար բարձրացումը մի կողմում, ցածրացումը մյուս կողմում ամբողջ կապիտալի համար հավասարվում են, կանգնելով հասարակական միջին կապիտալի մակարդակի վրա։
Եթե ապրանքների արտադրության գինը II օրինակում բարձրանում, III-ում ընկնում է, ապա այս հակադիր ներգործությունը, որ հավելյալ արժեքի նորմայի անկման կամ թե աշխատավարձի ընդհանրական բարձրացման արգասիք է, արդեն ցույց է տալիս որ այստեղ խոսքը չի կարող վերաբերել աշխատավարձի բարձրացման վնասը ապրանքների գնով փոխհատուցելուն, որովհետև III օրինակում արտադրության գնի անկումն ամենևին չի կարող շահույթի անկման վնասը փոխհատուցել կապիտալիստին, ինչպես և II-ում գնի բարձրացումը չի խանգարում շահույթի անկմանը։ Ընդհակառակը, երկու դեպքում էլ,— և այնտեղ, որտեղ գինը բարձրանում է, և այնտեղ, որտեղ նա ընկնում է, շահույթը նույնն է, ինչ որ միջին կապիտալի դեպքում, որտեղ գինն անփոփոխ է մնացել։ Շահույթը II-ի, ինչպես և III-ի համար միևնույնն է՝ 5[math]^5/_7[/math]-ով կամ ավելի քան 25%-ով իջած միջին շահույթը։ Սրանից հետևում է, որ եթե գինը II-ում չբարձրանար և III-ում չընկներ, II-ի ապրանքներն իջած նոր միջին շահույթից ավելի ցած շահույթով կծախվեին, իսկ III-ի ապրանքները՝ նրանից ավելի բարձր շահույթով։ Ինքնըստինքյան պարզ է, որ նայած թե կապիտալի ամեն 100-ին 50, 25 կամ թե 10 է ծախսվում աշխատանքի վրա, աշխատավարձի բարձրացումը շատ տարբեր կերպով պետք է ներգործի այն կապիտալիստի վրա, որն իր կապիտալի [math]^1/_{10}[/math]-ն է ծախսում աշխատավարձի համար, ու նրա վրա, ով ¼-ը կամ թե ½-ն է ծախսում։ Արտադրության գների բարձրացումը մի կողմից, նրանց ցածրացումը մյուս կողմից, նայած թե կապիտալի կառուցվածքը հասարակական միջին կառուցվածքից ցածր է թե բարձր, կատարվում է միայն շնորհիվ շահույթի հավասարեցմանն իջած նոր միջին շահույթի ուղղությամբ։
Աշխատավարձի ընդհանրական անկումն ու սրան համապատասխանող՝ շահույթի նորմայի և ուրեմն միջին շահույթի ընդհանրական բարձրացումն ինչպե՞ս կներգործեին այն ապրանքների արտադրության գների վրա, որոնք հասարակական միջին կառուցվածքից հակադիր ուղղությամբ շեղվող կապիտալների արդյունք են։ Մենք պետք է հենց նոր արված շարադրանքը շուռ տանք, որ ստանանք պատասխանը (մի բան, որ Ռիկարդոն չի հետազոտում)։
I. Միջին կապիտալը = 80 c + 20 v = 100. հավելյալ արժեքի նորման = 100%. արտադրության գինը = ապրանքային արժեքին = 80 c + 20 v + 20 p = 120. շահույթի նորման = 20%։ Եթե աշխատավարձն ընկնի մի քառորդով, ապա միևնույն հաստատուն կապիտալը շարժման մեջ կդրվի 15 v-ուվ՝ նախորդ 20 v-ի փոխարեն։ Այսպիսով մենք ստանում ենք ապրանքային արժեքը = 80 c + 15 v + 25 p = 120։ v-ի կատարած աշխատանքի քանակն անփոփոխ է մնում, սակայն նրա ստեղծած նոր արժեքն այլ կերպ է բաշխվում կապիտալիստի ու բանվորի միջև։ Հավելյալ արժեքը բարձրացել է 20-ից 25-ի, և հավելյալ արժեքի նորման [math]\frac{20}{20}[/math]-ից բարձրացել է [math]\frac{25}{15}[/math]-ի, ուրեմն 100%-ից՝ 166[math]^2/_3[/math]%-ի։ 95-ին բաժին ընկնող շահույթը հիմա = 25, ուրեմն 100-ին բաժին ընկնող շահույթի նորման = 26[math]^6/_{19}[/math]։ Կապիտալի տոկոսային նոր կառուցվածքը հիմա կլինի 84[math]^4/_{19}[/math] c + 15[math]^{15}/_{19}[/math] v = 100։
II. Ավելի ցած կառուցվածք։ Սկզբնապես 50 c + 50 v, ինչպես վերևում։ Աշխատավարձի ¼-ով իջնելու հետևանքով v-ն վեր է ածվում 37½, ուստի և կանխավճարված ամբողջ կապիտալը՝ 50 c + 37½ v = 87½-ի։ Եթե մենք այստեղ կիրառենք շահույթի 26[math]^6/_{19}[/math]-անոց նոր նորման, ապա 100 : 26[math]^6/_{19}[/math] = 87½ : 23[math]^1/_{38}[/math]։ Ապրանքային միևնույն մասսան, որն առաջ արժեր 120, հիմա արժի 87½ + 23[math]^1/_{38}[/math] = 110[math]^{10}/_{19}[/math]. գնի անկումը՝ մոտ 10%։
III. Ավելի բարձր կառուցվածք։ Սկզբնապես 92 c + 8 v = 100։ Աշխատավարձի անկումը ¼-ով 8 v-ն իջեցնում է 8 v-ի, ընդհանուր կապիտալը 98-ի։ Սրա համաձայն 100 : 26[math]^6/_{19}[/math] = 98 : 25[math]^{15}/_{19}[/math]։ Ապրանքի արտադրության գինը, որ առաջ կազմում էր 100 + 20 = 120, հիմա, աշխատավարձի անկումից հետո, կկազմի 98 + 25[math]^{15}/_{19}[/math] = 123[math]^{15}/_{19}[/math], այսինքն բարձրացել է գրեթե 4-ով։
Այսպիսով տեսնում ենք, որ հարցի լուծման համար պետք է մեր նախորդ դատողություններին դիմենք, միայն թե հակառակ ուղղությամբ ու պահանջվող փոփոխություններով, այն է՝ որ աշխատավարձի ընդհանրական անկման հետևանքը լինում է հավելյալ արժեքի, հավելյալ արժեքի նորմայի ու, այլ անփոփոխ պարագաներում, շահույթի նորմայի մի ընդհանրական բարձրացում, թեև ուրիշ համամասնությամբ արտահայտված, այլև արտադրության գների անկում ավելի ցած կառուցվածք ունեցող կապիտալների ապրանքային արդյունքների համար ու բարձր արտադրության գներ՝ ավելի բարձր կառուցվածք ունեցող կապիտալների ապրանքային արդյունքների համար։ Ճիշտ հակառակ հետևանք, համեմատած այն դրության հետ, երբ խնդիրը վերաբերում էր աշխատավարձի ընդհանրական բարձրացմանը[15]։ Երկու դեպքում էլ — աշխատավարձի թե բարձրացման և թե անկման դեպքում — ենթադրվում է, որ բանվորական օրը նույնն է մնում, նմանապես և բոլոր անհրաժեշտ կենսամիջոցների գները։ Հետևաբար աշխատավարձի անկումն այստեղ հնարավոր է լոկ այն դեպքում, եթե աշխատավարձն առաջ աշխատանքի նորմալ գնից բարձր էր կանգնած կամ թե նրանից ցած է հրվում։ Թե ինչ փոփոխման կենթարկվի հարցի լուծումը, երբ աշխատավարձի բարձրացումը կամ թե անկումն առաջ է գալիս այն ապրանքների արժեքի և ուրեմն արտադրության գնի փոփոխության հետևանքով, որոնք սովորաբար մտնում են բանվորի սպառման մեջ,— այս մասամբ կհետազոտվի հետագայում հողային ռենտային վերաբերյալ բաժնում։ Այստեղ սակայն պետք է միանգամ ընդմիշտ նկատել հետևյալը։
Եթե աշխատավարձի բարձրացումը կամ անկումն առաջ է գալիս անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի փոփոխության հետևանքով, ապա վերևում ասվածների մի փոփոխություն կարող է հանդես գալ այն չափով միայն, որչափով որ այն ապրանքները, որոնց գների փոփոխության շնորհիվ փոփոխուն կապիտալը մեծանում է կամ թե փոքրանում, իբրև կազմիչ տարրեր մտնում են նաև հաստատուն կապիտալի մեջ, ուստի և միայն աշխատավարձի վրա չի, որ ներգործում են։ Բայց որչափով որ նրանք միայն աշխատավարձի վրա են ներգործում, մինչայժմյան շարադրանքը պարունակում է այն ամենը, ինչ որ պետք է ասել տվյալ դեպքի մասին։
Այս ամբողջ գլխում շահույթի ընդհանրական նորմայի, միջին շահույթի գոյացումն ու հետևաբար նաև արժեքների փոխարկումն արտադրության գների իբրև տվյալ իրողություն է ենթադրվել։ Հարցը լոկ այն էր, թե աշխատավարձի ընդհանրական բարձրացումը կամ անկումն ի՞նչպես է ներգործում ապրանքների արտադրության գների վրա, եթե սրանք մի տվյալ մեծություն են ներկայացնում։ Այս մի շատ երկրորդական հարց է՝ ներկա բաժնում քննված այլ կարևոր կետերի համեմատությամբ։ Բայց այստեղ շոշափված հարցերի մեջ այս հարցը միակն է, որ քննում է Ռիկարդոն ու այն էլ, ինչպես կտեսնենք, քննում է միակողմանիորեն ու թերի։
ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
I. ՊԱՏՃԱՌՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապրանքի արտադրության գինը կարող է փոփոխվել երկու պատճառով միայն.
Առաջին։ Փոխվում է շահույթի ընդհանրական նորման։ Այս հնարավոր է միմիայն այն դեպքում, երբ փոխվում է ինքը՝ հավելյալ արժեքի միջին նորման կամ երբ — հավելյալ արժեքի անփոփոխ միջին նորմայի դեպքում,— փոխվում է յուրացրած հավելյալ արժեքի գումարի և կանխավճարված հասարակական ամբողջ կապիտալի գումարի հարաբերությունը։
Որչափով որ հավելյալ արժեքի նորմայի փոփոխությունը պայմանավորվում է ոչ թե նրանով, որ աշխատավարձն իր նորմալ մակարդակից ցած է հրվում կամ թե նրանից վեր է բարձրանում,— իսկ այս տեսակի շարժուձևները պետք է դիտել լոկ իբրև պատահական տատանումներ,— այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ կամ այն բանի հետևանքով միայն, որ բանվորական ուժի արժեքն ընկել կամ թե բարձրացել է, իսկ սրանցից մեկը նույնքան անհնարին է, որքան և մյուսը, եթե չի փոխվում այն աշխատանքի արտադրողականությունը, որը կենսամիջոցներ է արտադրում, ուրեմն եթե չի փոխվում այն ապրանքների արժեքը, որոնք մտնում են բանվորի սպառման մեջ։
Կամ թե փոխվում է յուրացվող հավելյալ արժեքի գումարի և հասարակության կանխավճարած ամբողջ կապիտալի հարաբերությունը։ Որովհետև փոփոխությունն այստեղ առաջ է գալիս ոչ թե հավելյալ արժեքի նորմայից, ուստի այն պետք է առաջ գա ամբողջ կապիտալից, հատկապես՝ նրա հաստատուն մասից։ Սրա մասսան, տեխնիկապես վերցրած, աճում կամ թե նվազում է փոփոխուն կապիտալի կողմից գնված բանվորական ուժի համեմատ, իսկ նույնի արժեքի մասսան աճում կամ թե նվազում է իր մասսայի աճման կամ թե նվազման հետ միասին. հետևաբար նա աճում կամ թե նվազում է նմանապես փոփոխուն կապիտալի արժեքի մասսայի համեմատ։ Եթե միևնույն աշխատանքն ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում, նշանակում է՝ աշխատանքն ավելի արտադրողական է դարձել։ Եթե ընդհակառակը՝ ընդհակառակը։ Ուրեմն աշխատանքի արտադրողականության փոփոխություն է տեղի ունեցել, և որոշ ապրանքների արժեքի փոփոխություն պետք է կատարված լինի։
Այսպիսով ուրեմն, երկու դեպքի համար էլ ուժ ունի հետևյալ օրենքը. եթե փոխվում է մի ապրանքի արտադրության գինը շահույթի ընդհանրական նորմայի փոփոխության հետևանքով, ապա, ճիշտ է, նրա սեփական արժեքը կարող է անփոփոխ մնացած լինել, բայց պետք է արժեքի փոփոխություն կատարված լինի ուրիշ ապրանքների մեջ։
Երկրորդ։ Շահույթի ընդհանրական նորման մնում է անփոփոխ։ Այս դեպքում մի ապրանքի արտադրության գինը կարող է փոխվել լոկ այն պատճառով, որ փոխվել է նրա սեփական արժեքը, որ ավելի շատ կամ ավելի քիչ աշխատանք է պահանջվում նույն ապրանքը վերարտադրելու համար, ուզում է՝ այս լինի այն աշխատանքի արտադրողականության փոփոխության հետևանքով, որն ապրանքն արտադրում է սրա վերջնական ձևով, թե այն աշխատանքի, որը տվյալ ապրանքի արտադրության մեջ մտնող ապրանքներ է արտադրում։ Բամբակի մանվածքի արտադրության գինը կարող է ընկնել կամ այն պատճառով, որ հում բամբակն ավելի էժան է արտադրվում, կամ թե այն պատճառով, որ մանելու աշխատանքն ավելի արտադրողական է դարձել՝ ավելի բարելավված մեքենաների շնորհիվ։
Արտադրության գինը, ինչպես առաջ ցույց ենք տվել, = է k + p, հավասար է արտադրության ծախքին + շահույթը։ Բայց սա = է k + kp´, որտեղ k-ն արտադրության ծախքը, մի անորոշ մեծություն է, որը փոփոխվում է արտադրության տարբեր ոլորտների համար և ամեն տեղ հավասար է ապրանքի արտադրության մեջ գործադրված հաստատուն ու փոփոխուն կապիտալի արժեքին, իսկ p´-ը շահույթի տոկոսապես հաշված միջին նորման է։ Եթե k = 200, իսկ p´ = 20%, ապա k + kp´ արտադրության գինը = 200 + 200[math]\frac{20}{100}[/math] = 200 + 40 = 240։ Պարզ է, որ այս արտադրության գինը կարող է միևնույնը մնալ, չնայած որ ապրանքների արժեքը փոխվում է։
Ապրանքների արտադրության գնի բոլոր փոփոխությունները վերջին հաշվով հանգում են արժեքի փոփոխության, բայց ապրանքների արժեքի ոչ ամեն մի փոփոխություն անպայման պետք է արտահայտվի արտադրության գնի փոփոխության մեջ, որովհետև սա որոշվում է ոչ միայն տվյալ հատուկ ապրանքի արժեքով, այլ բոլոր ապրանքների ընդհանուր արժեքով։
A ապրանքի մեջ կատարված փոփոխությունն այսպիսով ուրեմն կարող է հավասարակշռվել B ապրանքի մի հակադիր փոփոխությունով, այնպես որ ընդհանրական հարաբերությունը մնում է անփոփոխ։
II. ՄԻՋԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Մենք տեսանք, թե ինչպես արտադրության գների շեղումն արժեքներից առաջ է գալիս այն պատճառով,
1) որ ապրանքի արտադրության ծախքի վրա ավելացվում է ոչ թե նրա մեջ պարունակված հավելյալ արժեքը, այլ միջին շահույթը.
2) որ ապրանքի արժեքից այս եղանակով շեղվող արտադրության գինն իբրև տարր մտնում է ուրիշ ապրանքների արտադրության ծախքի մեջ, այնպես որ ուրեմն մի ապրանքի արտադրության ծախքի մեջ արդեն կարող է պարունակվել շեղում նրա վրա սպառված արտադրամիջոցների արժեքից, մի կողմ թողած այն շեղումը, որ հենց նույն այդ ապրանքի համար կարող է առաջ գալ միջին շահույթի ու հավելյալ արժեքի տարբերության հետևանքով։
Սրա համաձայն հնարավոր է ուրեմն, որ նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվում են միջին կառուցվածք ունեցող կապիտալներով, արտադրության ծախքը շեղվի այն տարրերի արժեքի գումարից, որոնցից կազմվում է նրանց արտադրության գնի այս բաղադրամասը։ Ընդունենք, թե միջին կառուցվածքը 80 c + 20 v է։ Արդ, հնարավոր է, որ այն իրական կապիտալների մեջ, որոնք այսպես են կազմված, 80 c-ն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է c-ի, հաստատուն կապիտալի արժեքից, որովհետև այս c-ն կազմված է այնպիսի ապրանքներից, որոնց արտադրության գինը շեղվում է իրենց արժեքից։ Նմանապես 20 v-ն կարող էր շեղվել իր արժեքից, եթե աշխատավարձի սպառման մեջ այնպիսի ապրանքներ են մտնում, որոնց արտադրության գինն իրենց արժեքից տարբեր է. հետևաբար բանվորն այս ապրանքների ետգնման (նրանց փոխարինման) համար պետք է ավելի շատ կամ թե ավելի քիչ բանվորական ժամանակ գործադրի, ուրեմն անհրաժեշտ աշխատանք ավելի շատ կամ թե ավելի քիչ կատարի, քան հարկավոր կլիներ, եթե անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության գները համընկնեին նրանց արժեքների հետ։
Սակայն այս հնարավորությունը մազաչափ անգամ չի խախտում միջին կառուցվածք ունեցող ապրանքների վերաբերմամբ բերված դրույթների ճշտությունը։ Շահույթի այն քանակը, որ բաժին է ընկնում այս ապարանքներին, հավասար է հենց նրանց մեջ պարունակված հավելյալ արժեքի քանակին։ Օրինակ, 80 c + 20 v կառուցվածք ունեցող վերոհիշյալ կապիտալի դեպքում հավելյալ արժեքի որոշման համար կարևորը ոչ թե այն է, թե արդյոք այս թվերն իրական արժեքների արտահայտություն են, այլ այն, թե նրանք ինչպես են միմյանց հարաբերում. այսինքն այն, որ c-ն = է ամբողջ կապիտալի [math]^4/_5[/math]-ին, իսկ v-ն = է [math]^1/_5[/math]-ին։ Քանի որ այս այսպես է, ապա, ինչպես վերևում ընդունել ենք, v-ի արտադրած հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին։ Մյուս կողմից. քանի որ հավելյալ արժեքը հավասար է միջին շահույթին, ապա արտադրության գինը = է արտադրության ծախք + շահույթ = k + p = k + m, գործնականորեն հավասար է ապրանքի արժեքին։ Այսինքն աշխատավարձի բարձրացումը կամ ցածրացումը k + p-ն անփոփոխ է թողնում այս դեպքում, ինչպես նա անփոփոխ կթողներ ապրանքի արժեքը, և լոկ համապատասխան մի հակառակ շարժում, ցածրացում, կամ թե բարձրացում է առաջ բերում շահույթի նորմայի կողմում։ Այսինքն եթե աշխատավարձի բարձրացման կամ ցածրացման հետևանքով ապրանքների գինն այստեղ փոխվեր, ապա միջին կառուցվածք ունեցող այս ոլորտներում շահույթի նորման ավելի բարձր կամ թե ավելի ցածր կկանգներ այլ ոլորտներում ունեցած նրա մակարդակից։ Միայն այն չափով, որչափով գինն անփոփոխ է մնում, միջին կառուցվածք ունեցող ոլորտն իր շահույթի մակարդակը համահավասար է պահում մյուս ոլորտների հետ։ Հետևաբար այստեղ գործնականորեն նույնն է տեղի ունենում, ինչ որ տեղի կունենար, եթե այս ոլորտի արդյունքները ծախվեին իրենց իրական արժեքով։ Եթե ապրանքներն իրոք իրենց իսկական արժեքներով են ծախվում, ապա պարզ է, որ այլ հավասար պարագաներում աշխատավարձի բարձրացումը կամ թե անկումն առաջ է բերում շահույթի մի համապատասխան անկում կամ բարձրացում, բայց ոչ երբեք ապրանքների արժեքի փոփոխություն, և որ բոլոը պարագաներում աշխատավարձի բարձրացումը կամ անկումը երբեք չի կարող ներգործել ապրանքների արժեքի վրա, այլ միշտ հավելյալ արժեքի մեծության վրա միայն։
III. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ [ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅԻ] ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Արդեն ասել ենք, որ մրցումն արտադրության տարբեր ոլորտների շահույթի նորմաները հավասարեցնելով՝ շահույթի միջին նորմա է գոյացնում և հենց սրանով էլ այս տարբեր ոլորտների արդյունքների արժեքներն արտադրության գների է փոխարկում։ Եվ այս կատարվում է հենց նրանով, որ կապիտալը շարունակ փոխադրվում է մի ոլորտից մի ուրիշ այնպիսին, որտեղ շահույթը տվյալ վայրկյանին միջինից բարձր է կանգնած. սակայն ընդսմին նկատի են առնվում շահույթի այն տատանումները, որոնք շաղկապված են տվյալ ժամանակաշրջանում արդյունաբերության մի տվյալ ճյուղում միմյանց հաջորդող նիհար ու պարարտ տարիների փոփոխության հետ։ Կապիտալի այս անընդհատ արտագաղթն ու ներգաղթը, որ տեղի է ունենում արտադրության տարբեր ոլորտների միջև, առաջ է բերում շահույթի նորմայի բարձրացող ու ընկնող շարժումներ, որոնք ավելի կամ պակաս չափով հավասարակշռվում են փոխադարձաբար և այսպիսով ձգտում են շահույթի նորման ամենուրեք միևնույն միասնական ա ընդհանրական մակարդակի վերածելու։
Կապիտալների այս շարժումն առաջին հերթին պայմանավորվում է շուկայի գների կացությամբ, որոնք շահույթն այստեղ բարձրացնում են միջին ընդհանրական մակարդակից վեր, այնտեղ՝ հրում այդ մակարդակից ցած։ Մենք առայժմ մի կողմ ենք թողնում վաճառականի կապիտալը, որի հետ այստեղ դեռ գործ չունենք և որը, ինչպես ցույց են տալիս սպեկուլացիայի հանկարծակի բռնկվող զայրուցքները, նախասիրված որոշ արդյունքների բնագավառներում, արտակարգ արագությամբ կարող է կապիտալի մասսաները դուրս քաշել արտադրության մի ճյուղից և նույնպես հանկարծակի նետել մի ուրիշի մեջ։ Բայց բուն արտադրության — արդյունաբերության, երկրագործության, հանքարդյունաբերության և այլոց — յուրաքանչյուր բնագավառում կապիտալը մի ոլորտից մի ուրիշը փոխադրելը զգալի դժվարություններ է հարուցում, մանավանդ հիմնական կապիտալի առկայության պատճառով։ Այլ և փորձը ցույց է տալիս, որ եթե արդյունաբերության մի ճյուղ, օրինակ, բամբակի արդյունաբերությունը, մի որոշ ժամանակ արտակարգորեն բարձր շահույթներ է տալիս, ապա մի ուրիշ ժամանակ էլ շատ փոքր շահույթ կամ նույնիսկ վնասույթ է բերում, այնպես որ տարիների մի որոշ ցիկլում միջին շահույթն այստեղ գրեթե նույնն է լինում, ինչ որ ուրիշ ճյուղերում։ Եվ կապիտալը շուտով սովորում է այս փորձը հաշվի առնել։
Բայց կա մի բան, որ մրցումը ցույց չի տալիս, այս՝ արժեքի այն հատկությունն է, որով նա իշխում է արտադրության շարժման վրա. այս՝ արժեքներն են, որոնք կանգնած են արտադրության գների թիկունքում և վերջին հաշվով որոշում են արտադրության գները։ Մրցումը, ընդհակառակ, ցույց է տալիս՝ 1) միջին շահույթները, որոնք անկախ են արտադրության առանձին ոլորտներում եղած կապիտալի օրգանական կառուցվածքից, ուրեմն և կենդանի աշխատանքի այն մասսայից, որ տվյալ կապիտալը յուրացրել է շահագործման տվյալ ոլորտում. 2) արտադրության գների բարձրացումն ու անկումն աշխատավարձի բարձրության փոփոխման հետևանքով — մի երևույթ, որ առաջին հայացքից միանգամայն հակասում է ապրանքների արժեքային հարաբերությանը. 3) շուկայի գների տատանումները, որոնք ապրանքների միջին շուկայի գինը տվյալ մի ժամանակաշրջանում վեր են ածում ոչ թե շուկայի արժեքի, այլ այս շուկայի արժեքից շեղվող, նրանից շատ տարբերվող շուկայի արտադրության գնի։ Թվում է, թե այս բոլոր երևույթները նույնքան են հակասում արժեքը բանվորական ժամանակով որոշելուն, որքան և անվճար հավելյալ աշխատանքից կազմված հավելյալ արժեքի բնությանը։ Այսպիսով ուրեմն, մրցման մեջ ամեն ինչ աղճատված է երևում։ Տնտեսական հարաբերությունների այն պատրաստի կերպարանքը, որով նրանք ի հայտ են գավիս մակերեսի վրա, իրենց իրական գոյությամբ, ուրեմն և այն պատկերացումների մեջ, որոնցով այս հարաբերությունների կրողներն ու գործակալները ջանում են իրենց համար պարզ կացուցանել հիշյալ հարաբերությունները — շատ տարբեր են և իրոք այլաշրջված, հակադիր իրենց ներքին, էական, բայց սքողված հիմնական բովանդակության [Kerngestalt] ու սրան համապատասխանող գաղափարի նկատմամբ։
Այնուհետև. երբ կապիտալիստական արտադրությունը հասնում է զարգացման մի որոշ աստիճանի, առանձին ոլորտների շահույթի տարբեր նորմաների հավասարումն ու նրանց փոխարկումը շահույթի ընդհանրական նորմայի ամենևին չի կատարվում ձգողության ու վանման այն շարժընթացքով միայն, որով շուկայի գները կապիտալ են ներս քաշում ու դեն վանում։ Երբ միջին գներն ու սրանց համապատասխանող շուկայի գներն ամրակայվում են մի որոշ ժամանակաշրջանի համար, առանձին կապիտալիստների գիտակցության մեջ թափանցում է այն միտքը, որ այս հավասարման պրոցեսում որոշ տարբերություններ են հավասարվում, և այս տարբերությունները նրանք իսկույն մտցնում են իրենց փոխադարձ հաշվի մեջ։ Այս տարբերություններն ապրում են կապիտալիստների պատկերացման մեջ և սրանց կողմից հաշվի ժամանակ մեջ են բերվում իբրև փոխհատուցման հիմունքներ։
Ընդսմին հիմնական պատկերացումը հենց ինքը միջին շահույթն է, այն պատկերացումը, թե հավասար մեծություն ունեցող կապիտալները միևնույն ժամկետներում պետք է հավասար մեծության շահույթներ բերեն։ Սրա հիմքն էլ իր հերթին կազմում է այն պատկերացումը, թե արտադրության ամեն մի ոլորտի կապիտալը, pro rata [համապատասխան] իր մեծության, պետք է բաժին ունենա այն ամբողջ հավելյալ արժեքից, որ հասարակական ամբողջ կապիտալը քամել է բանվորներից, կամ թե ամեն մի առանձին կապիտալ պետք է նկատի առնվի իբրև ամբողջ կապիտալի մի մասնիկ միայն, ամեն մի կապիտալիստ իրոք՝ իբրև ընդհանուր ձեռնարկության մի ակցիոներ, որը pro rata իր կապիտալափայի մեծության բաժին ունի ընդհանուր շահույթից։
Այս պատկերացման վրա են այնուհետև հիմնվում կապիտալիստի հաշվարկումները, օրինակ, մի կապիտալ, որ ավելի դանդաղ է պտույտ գործում կամ այն պատճառով, որ ապրանքն ավելի երկար է մնում արտադրության պրոցեսում, կամ թե այն պատճառով, որ նա պետք է ծախվի հեռավոր շուկաներում, սրա հետևանքով պետք է կորցներ իր շահույթի մի մասը, սակայն այնուամենայնիվ շահույթի այդ մասը նա հաշվում է, ուրեմն փոխհատուցվում է գնին ավելացվող վրադրի միջոցով է կամ թե չէ կապիտալի այն ներդրումները, որոնք ենթակա են ավելի մեծ վտանգների, ինչպես, օրինակ, նավագնացության մեջ, փոխհատուցում են ստանում գնի հավելուրդի միջոցով։ Երբ կապիտալիստական արտադրությունն ու սրա հետ միասին ապահովագրության գործն արդեն զարգացած վիճակում են գտնվում, վտանգն արտադրության բոլոր ոլորտների համար փաստորեն հավասարվում է (տես Կորբետ). բայց ավելի վտանգվածները վճարում են ապահովագրական ավելի բարձր պրեմիաներ և փոխհատուցում են ստանում իրենց ապրանքների գնի մեջ։ Գործնականում այս բոլորը հանգում է այն բանին, որ յուրաքանչյուր հանգամանք, որը կապիտալի մի ներդրում պակաս շահութաբեր է դարձնում, իսկ մի ուրիշը ավելի շահութաբեր,— իսկ բոլոր ներդրումները որոշ սահմաններում համարվում են հավասարապես անհրաժեշտ,— հաշվի է առնվում իբրև փոխհատուցման մի անգամ ընդմիշտ նշանակություն պահպանող հիմունք, ընդորում այլևս կարիք չկա, որ մրցման գործողությունը նորից ու նորից ակներև դարձնի այս շարժառիթի կամ թե հաշվեգործոնի ճշտությունը։ Կապիտալիստը մոռանում է միայն,— կամ թե, ավելի շուտ, չի տեսնում, քանի որ մրցույթը նրան այդ ցույց չի տալիս,— որ փոխհատուցման այս բոլոր հիմունքները, որ արտադրության տարբեր ճյուղերի ապրանքային գների փոխադարձ հաշվարկման ժամանակ կապիտալիստները միմյանց դեմ հաշվի են դնում, լոկ նրա վրա են հիմնվում, որ նրանք բոլորը, pro rata [համապատասխան] իրենց կապիտալի՝ հավասարամեծ պահանջ ունեն հասարակական ավարի, ամբողջ հավելյալ արժեքի նկատմամբ։ Ընդհակառակը, քանի որ նրանց գանձած շահույթը տարբեր է նրանց քամած հավելյալ արժեքից, ապա նրանց թվում է, թե իրենց փոխհատուցման հիմունքները ոչ թե հավասարեցնում են իրենց մասնակցությունն ընդհանուր հավելյալ արժեքի մեջ, այլ հենց ստեղծում են շահույթը, ընդորում սա իբր թե պարզապես առաջ է գալիս ապրանքների արտադրության ծախքի վրա ավելացված ու այս կամ այն կերպ պատճառաբանված վրադրից։
Մնացածում միջին շահույթի համար էլ իր նշանակությունը պահպանում է այն, ինչ որ VII գլխի սկզբում ասված է այն պատկերացումների մասին, որ կապիտալիստն ունի հավելյալ արժեքի աղբյուրի վերաբերմամբ։ Այստեղ հարցը լոկ այն չափով է այլ կերպ ներկայանում, որչափով որ ապրանքների տվյալ շուկայի գնի ու աշխատանքի տվյալ շահագործման պայմաններում արտադրության մեջ արվող խնայությունը կախված է անհատական ճարտարությունից, ուշադրությունից և այլն։
- ↑ Այս կետը արդեն համառոտ շարադրված է առաջին գրքի երրորդ հրատարակության մեջ, 628 էջում, XXIII գլխի սկզբին (հայերեն հրատարակ. էջ 581), որովհետև աոաջին երկու հրատարակությունը չէին պարունակում հիշյալ հատվածը, ուստի սրա կրկնությունն այստեղ էլ ավելի է հարկավոր։ — Ֆ. Է.։
- ↑ [Ինչպես IV Գլխից հետևում է, վերոգրյալը ճիշտ է լոկ այն դեպքի նկատմամբ, երբ A ու B կապիտալներն ունեն տարբեր արժեքային կաոուցվածք. բայց երբ տոկոսապես արտահայտված նրանց փոփոխուն բաղադրամասերը միմյանց հարաբերում են այնպես, ինչպես իրենց պտուտաժամանակները, կամ թե հակառակ հարաբերական են իրենց պտույտների քանակների նկատմամբ։ Թող A կապիտալը տոկոսապես կազմված լինի 20 c հիմնական + 70 c շրջանառու մասերից. ուրեմն 90 c + 10 v = 100։ Հավելյալ արժեքի 100%-անոց նորմայի դեպքում 10 v-ն մի պտույտում արտադրում է 10 m։ Շահույթի նորման մի պտույտի համար = 10%։ Սրա դիմաց B կապիտալը լինի = 60 c հիմնական + 20 c շրջանառու մասերի, ուրեմն 80 c + 20 v = 100։ Հավելյալ արժեքի վերևի նորմայի դեպքում 20 v-ն մի պտույտի ընթացքում արտադրում է 20 m, շահույթի նորման մի պտույտի համար = 20%, ուրեմն A-ի համեմատությամբ՝ կրկնակի։ Բայց եթե A-ն մի տարում երկու անգամ է պտույտ գործում, իսկ B-ն՝ միմիայն մի անգամ, ապա այս տալիս է A-ի համար մի տարում նույնպես 10 × 2 = 20 m, և շահույթի տարեկան նորման երկուսի համար էլ միահավասար է, այսինքն 20%։ — Ֆ. Է.]։
- ↑ Cherbuliez [«Riche ou pauvrie». Paris-Genève, 1840, Տ. 116 f.].
- ↑ Corbet [«An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals». London 1841], էջ 174։
- ↑ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այստեղ մենք մի կողմ ենք թողնում աշխատավարձն իջեցնելու, մոնոպոլ գնի և այլ միջոցներով մի րոպեական արտակարգ շահույթ կորզելու հնարավորությունը։
* [I հրատ. մեջ՝ «Unterbrochenheit» = «ընդհատություն»։ Մարքսի ձեռագրում, ինչպես այդ ստուգել է ԻՄԷԼ-ը, «անընդհատություն» (տես ԻՄԷԼ-ի խմբագրությամբ լույս տեսած գերմ. հրատ. էջ 194, ռուս. հրատ. էջ 181։ Մարքսի և Էնգելսի երկերի հատ. 19, մասն 1։— Խմբ.] - ↑ Maltus [Principles of Politocal Economy, 2-րդ հրատ., Լոնդոն, 1836, էջ 268]։
- ↑ Corbet [«An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals», Լոնդոն, 1841, էջ 20]։
- ↑ Այն ժամանակ, 1865 թվականին, այս դեռ միայն Մարքսի «հայացքն» էր։ Այսօր, Մաուրերից սկսած մինչև Մորգանը, նախնադարյան համայնքին նվիրած մեծածավալ ուսումնասիրություններից հետո, մի իրողություն է այս, որը համարյա ոչ ոքի կողմից չի վիճարկվում։—Ֆ. Է.։
* [I Հրատ. մեջ «պահանջարկի» փոխարեն՝ «առաջարկ», «փոքրի» փոխարեն՝ «մեծ»։ — Այս փոփոխությունը մտցնում ենք համաձայն ԻՄԷԼ-ի կատարած ուղղումների։ — Խմբ.]։ - ↑ K. Marx. «Zur Kritik der politischen Oekonomie», Berlin, 1859 [Կարլ Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», գլ. I]։
- ↑ K. Marx. «Zur Kritik der politischen Oekonomie».
- ↑ Հողային ռենտայի շուրջը Շտորխի ու Ռիկարդոյի միջև եղած վեճը (մի վեճ, որ լոկ խնդրի էությունից էր բխում. փաստորեն նրանք երկուսն էլ միմյանց նկատի չունեին) այն մասին, թե արդյոք շուկայի արժեքը (նրանց մոտ ավելի շուտ շուկայի գինը, resp. [համապատասխանորեն] արտադրության գինը) կարգավորվում է ամենից աննպաստ պայմաններում արտադրված ապրանքներո՞վ (Ռիկարդո), թե՞ ամենանպաստավոր պայմաններում արտադրվածներով (Շտորխ).— այս վեճն ուրեմն լուծվում է այն իմաստով, որ նրանք երկուսն էլ իրավացի են և երկուսն էլ՝ անիրավացի և որ երկուսն էլ միանգամայն անտեսել են միջին դեպքը։ Համեմատիր Կորբետի ասածներն այն դեպքերի մասին, երբ, գինը կարգավորվում է լավագույն պայմաններում արտադրված ապրանքներով։— «Չպետք է կարծել, որ իբր նա (Ռիկարդոն) պնդում է, թե երկու տարբեր ապրանքների երկու որոշ խմբեր, ինչպես, օրինակ, մի գլխարկն ու մի զույգ կոշիկը, փոխանակվում են իրար հետ, եթե այս երկու որոշ խմբերից յուրաքանչյուրն արտադրված է աշխատանքի միահավասար քանակով. «Ապրանք» ասելով մենք պետք է այստեղ հասկանանք «ապրանքների որոշ տեսակ», և ոչ թե տվյալ անհատական գլխարկը, տվյալ զույգ կոշիկը և այլն։ Այս իմաստով առած՝ այն ամբողջ աշխատանքը, որն Անգլիայում արտադրում է բոլոր գլխարկները, պետք է դիտվի իբրև այս բոլոր գլխարկների միջև բաժանված աշխատանք։ Ինձ թվում է, որ սկզբնապես այս մատնանշված չի եղել և անտեսվում է այս ուսմունքի սովորական շարադրանքներում»։ („Observations on Certain Verbal Disputes in Political Economy etc.“, London, 1821, էջ 53, 54)։
- ↑ Մեծ է բթամտությունը հետևյալ սրամտություններում. «Եթե աշխատավարձի, կապիտալի ու հողի այն քանակը, որն անհրաժեշտ է տվյալ արդյունքն արտադրելու համար, փոփոխվում է նախկին մեծության համեմատությամբ, ապա փոխվում է և այն, որ Ադամ Սմիթն անվանում է բնական գին, և այն գինը, որն սկզբնապես նրա բնական գինն էր, այս փոփոխության նկատմամբ դառնում է շուկայի գին, թեև պահանջվող ապրանքի ոչ առաջարկն է փոխվում գուցե ու ոչ էլ քանակը» (երկուսն էլ այստեղ փոխվում են հենց այն պատճառով որ շուկայի արժեքը կամ այն, ինչի մասին որ խոսում է Ա. Սմիթը՝ արտադրության գինը, փոխվում է արժեքի փոփոխության հետևանքով), «այնուամենայնիվ այս առաջարկը հիմա լիակատար ճշտությամբ չի համապատասխանում այն մարդկանց պահանջներին, որոնք ընդունակ են և ցանկանում են վճարել այն գումարը, որ նստել է արտադրությունը, այլ այս գումարից կամ ավելի շատ է, կամ թե ավելի քիչ. այնպես որ համամասնությունն առաջարկի ու այն փաստական պահանջարկի միջև, որը սահմանվում է հիմա՝ ուշադրության առնելով արտադրության նոր ծախքերը, տարբերվում է իր նախկին մեծությունից։ Սրա հետևանքով, եթե արգելքներ չլինեն, կփոփոխվեն առաջարկի չափերը, և ապրանքը վերջիվերջո կհանգի իր նոր բնական գնին։ Որովհետև ապրանքներն իրենց բնական գնին հասնում են իրենց առաջարկի փոփոխման շնորհիվ. ապա թերևս թույլատրելի կլիներ ասել, որ բնական գինն իր գոյությամբ նա այնքան է պարտական պահանջարկի ու առաջարկի միջև եղող համամասնության, որքան շուկայի գինը պարտական է մի ուրիշ համամասնության, և հետևաբար բնական գինը բոլորովին նույն կերպ, ինչպես և շուկայի գինը, կախումն ունի պահանջարկի ու առաջարկի փոխադարձ հարաբերությունից» («Պահանջարկի ու առաջարկի մեծ սկզբունքը գործողության է կոչվում, որպեսզի որոշի այն, ինչ որ Ա. Սմիթն անվանում է բնական գին, այլ և շուկայի գին»։ — Մալթուս։ (Observations on certain verbal disputes etc., London, 1821, էջ 60, 61)։ Իմաստուն հեղինակը չի հասկանում, որ ներկա դեպքում հենց „cost of production“-ի (արտադրության ծախքի), ուրեմն և արժեքի փոփոխությունն է, որ պահանջարկի, հետևաբար պահանջարկի ու առաջարկի հարաբերության փոփոխություն է առաջ բերել, և որ պահանջարկի այս փոփոխությունը կարող է հասցնել առաջարկի մի փոփոխության, մի բան, որ ճիշտ հակառակը կապացուցեր այն ամենի, որ ուզում է ապացուցել մեր իմաստունը. այս հենց այն կապացուցեր, որ արտադրության ծախքի փոփոխությունն ամենևին չի կարգավորվում պահանջարկի ու առաջարկի հարաբերությամբ, այլ ընդհակառակը, ինքն է կարգավորում այս հարաբերությունը։
- ↑ «Եթե խմբի ամեն մի անդամ ոչ մի կերպ չի կարող խմբի ընդհանուր օգուտների կամ թե ունեցվածքի տվյալ բաժնից կամ համապատասխան մասից ավելի ստանալ, ապա նա սիրով կմիանա ուրիշներին, որպեսզի բարձրացնի իր օգուտները» (նա այս անում է, հենց որ պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը թույլ է տալիս այս անել). այս՝ մոնոպոլիա է։ Բայց եթե ամեն մեկը կարծում թե կարող է որևէ կերպ բարձրացնեք իր բաժնի բացարձակ մեծությունը, թեկուզ ընդհանուր գումարը պակասեցնելու միջոցով, նա հաճախ հենց այսպես էլ վարվում է. այս՝ մրցումն է» („An Inquiry into those principles respecting the nature of demand etc.“, London, 1821, էջ 195)։
- ↑ Maltus („Principles of political economy“, London, 1836, 77 և հաջորդ էջերը։
- ↑ Վերին աստիճանի տարօրինակ է, որ Ռիկարդոն (որն իհարկե այլ կերպ է վարվում, քան այստեղ է արված, որովհետև նա չէր հասկանում արժեքների հավասարումն արտադրության գների հետ) երբեք այս դեպքը չի շոշափել, այլ միմիայն քննել է առաջին դեպքը՝ աշխատավարձի բարձրացումն ու ապրանքների արտադրության գների վրա նրա արած ազդեցությունը։ Եվ servum pecus imitatorum [նմանողների ստրկական նախիրը] նույնիսկ այնքան էլ չկռահեց, որ ինքնըստինքյան շատ հասկանալի, իրոք տավտոլոգիական [նույնաբանական] այս կիրառումը կատարի։