«Մայրը»–ի խմբագրումների տարբերություն
(9 intermediate revisions by the same user not shown) | |||
Տող 29. | Տող 29. | ||
<b>Պապ։</b> | <b>Պապ։</b> | ||
+ | |||
Տղամարդու ձայն ռադիոյով։ | Տղամարդու ձայն ռադիոյով։ | ||
− | Կանացի ձայն ռադիոյով։ | + | Կանացի ձայն ռադիոյով: |
+ | |||
+ | |||
+ | |||
+ | :::::::::::<b>Գործողություն առաջին</b> | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | Հոր աշխատասենյակը։ Պատուհանները լայն բացված են։ Մեջտեղի պատին հոր մեծ դիմանկարն է սպայական համազգեստով, նրանից աջ ու ձախ՝ թրեր, ճկասուսերներ, ատրճանակներ, հրացաններ, երկար փողակներով ծխամորճեր, գաղութային երկրներից բերած ամեն կարգի տեսարժան իրեր ― նիզակներ, վահաններ, նետ֊աղեղներ, կեռ դաշույններ, այլև եղջերվի եղջյուրներ, իշայծամների գանգեր և որսորդական այլ ավար։ Կողքի պատերն զբաղեցնում են գրադարակները, փորագրած պահարանները և հենարանը՝ մաքուր փայլեցրած հրացաններով․ հենց այդտեղ էլ կախված են արևելյան կտորներ, գազանների մորթիներ և աշխարհագրական քարտեզներ։ Ընդհանրապես սենյակը կահավորված է տղամարդու ճաշակով․ ծանր գրասեղան, սեղանի վրա՝ բառարաններ, գլոբուս, ծխախոտի տուփեր, ծխամորճներ, շրապնելի բաժակներ, որոնք փոխարինում են պրեսպապյեին, և այլն։ Թուրքական բազմոց, մաշված բազկաթոռներ ու աթոռներ, մավրիտանական սեղանիկ գրամոֆոնով։ Պահարաններում՝ սպայական ֆուրաժկաներ ու սաղավարտներ։ Բացի դրանից, ամենուրեք զանազան էկզոտիկ իրեր՝ նեգրական դիմանկար և այլ մանրուք, որ երեսուն տարի սրանից առաջ սովորաբար տուն էին բերում գաղութներից ու մյուս հեռավոր երկրներից։ Այդ ամենը բավական հնատարազ տեսք ունի և կարգին խարխլվել է․ աշխատասենյակն ավելի շատ նման է ընտանեկան թանգարանի, քան բնակելի սենյակի։ | ||
+ | |||
+ | Բազմոցին նստել է Տոնին, ոտքերով ելած նրա վրա ու ծնկները բարձր տնկած․ նրա ծնկներին դրված է հաստ մի գիրք, գրքի վրա նա դրել է մի թերթ թուղթ և ինչ֊որ բան է գրում։ Մերթ ընդ մերթ շշնջյունով կարդում է գրածը, ձեռքով տակտ խփելով, երբեմն դժգոհությամբ օրորում է գլուխը, ինչ֊որ բան ջնջում, ուղղում է ու նորից սկսում կամացուկ վանկարկել։ | ||
+ | |||
+ | :::::::::Ներս է մտնում Պետրը, մի երգ շվշվացնելով։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ա՜, Տոնի։ Դե, գործերդ ինչպե՞ս են։ (Մոտենում է գրասեղանին և, շարունակելով շվշվացնել, ցրված պտտում է գլոբուսը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոտանավո՞ր ես հորինում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մտքովս էլ չի անցնում։ (Գրած թերթիկն շտապ թաքցնում է գրքի մեջ։) Իսկ քո ի՞նչ գործն է, իսկապես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հեչ։ (Ձեռքերը խոթելով գրպանները, մոտենում է Տոնիին և, շշվշվացնելով, նայում է նրան։) Հապա, ցույց տուր։ | ||
+ | |||
+ | Տոնի (ցույց տալով, թե գիրք է կարդում)։ Ի՞նչ ես ասում։ Այնպիսի անմտություն է որ․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Հը՜մ․․․ (Կատակով քաշում է Տոնիի մազերից։) Դե լավ, լավ։ Է՛խ, դու․․․ (Դանդաղ մոտենում է գրասեղանին, բացում ծխախոտի տուփերից մեկն ու ծխամորճ է լցնում իր համար։) Ինչպես երևում է, ավելի լավ զբաղմունք չե՞ս գտնում։ (Դուրս է քաշում սեղանի միջին դարակը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ դո՞ւ ինչով ես զբաղված։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ե՞ս։ Ոչնչով։ (Հանում է դարակից քրքրված մի գրքույկ ու սկսում թերթել։) Եթե կարելի է այդպես արտահայտվել, տենդագին ոչինչ չանելով։ Իմ ժամը դեռ չի եկել, Տոնի։ (Մոտենում է շախմատի սեղանիկին ու նստում նրա մոտ։) Հիմա տեսնենք այս խնդիրը, հայրիկը քիչ էր մնում լուծի, բայց այդպես էլ չհասցրեց․ փորձենք մենք․․․ (Շարում է մի քանի սպիտակ ու սև ֆիգուր և գրքույկով ստուգում դիրքը։) | ||
+ | |||
+ | Տոնի (անվճռականորեն)։ Պետր, դու ոչինչ չգիտե՜ս․․․ | ||
+ | |||
+ | Պետր (ցրված)։ Այո՞։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իրժի մասին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Նա չի՞ պատրաստվում․․․ Ինչ֊որ ռեկորդ սահմանել այսօր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչո՞ւ ես կարծում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Հասկանում ես, երեկ երեկոյան նա հանկարծ ասաց․ «Տոնի, վաղը դու ինձ ձեռքով կանես։ Ես պատրաստվում եմ մի բան անել»։ Նա ասաց՝ ժամը երեքին․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Ժամը երեքի՞ն։ (Նայում է ժամացույցին։) Նշանակում է շուտով։ Նա մեզ ոչ մի խոսք չի ասել․․․ (Շարունակում է շվշվացնելով, ֆիգուրները շարել տախտակին։) Երևի, չէր ուզում մայրիկն իմանա։ Նա միշտ այնպես է հուզվում, երբ Իրժին թռչում է․․․ Դու նրա մոտ բան չասես, հասկացա՞ր։ (Նայում է գրքույկին, ապա մտածում շախմատի խնդրի մասին։) Հը՜մ, դե հինգ․․ դե հինգ․․․ Հայրիկն այստեղ նշել է, որ առաջին քայլը պետք է լինի դե հինգ, բայց իմ կարծիքով ինչ֊որ այդպես չի․․․ Գիտես, Տոնի, ես երբեմն մտածում եմ՝ հայրիկն ինչպես է նեղվել գաղութներում, դրա համար էլ, զբաղվել է շախմատային խնդիրներով։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ դո՞ւ ինչ։ Նույնպե՞ս նեղվում ես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Անասելի կերպով։ Դեռևս ոչ մի հարյուրամյակ այնպիսի խառնաշփոթություն չի տեսել, ինչպես հիմա է։ (Շուռ է գալիս Տոնիի կողմը)։ Հապա, Տոնի, ֆոկուսները բավական են, ցույց տուր ոտանավորը։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ի՜նչ ես ասում։ Ի՞նչ ոտանավոր․․․ Դեռ պատրաստ չի։ | ||
+ | |||
+ | Պետր (մոտենում է նրան)։ Դե, լավ, լավ։ | ||
+ | |||
+ | Տոնի (տալիս է դրստած թերթիկը)։ Դե, բան չի ստացվել։ Դու կծիծաղես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես միայն կնայեմ՝ ուղղագրական սխալներ չկա՞ն։ (Դանդաղ ուշադիր կարդում է բանաստեղծությունը։) | ||
+ | |||
+ | :::::::::Ներս է մտնում Կորնելը հրացանը ձեռքին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ա՜, պարզվում է դուք այստե՞ղ եք։ (Շրխկացնում է փակաղակը։) Հասկանում եք, ստիպված էի այս անիծյալ բանը մաս֊մաս անել, բայց դրա փոխարեն հիմա ոնց որ խաղալիք՝ բավականություն է միայն։ (Հրացանը դնում է հենակին։) Հարկավոր է փորձել, Պետր․․․ Ուրեմն ինչո՞վ եք զբաղված այստեղ, տղաներ։ (Հենակից վերցնում է մյուս հրացանը և փորձում փակաղակը։) | ||
+ | |||
+ | Տոնի (առանց աչքը Պետրից կտրելու։) Ոչ մի բանով․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Տոնի, այստեղ քեզ մոտ մի քառյակում երկու վանկ ավել է։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ո՞ր։ Ցույց տուր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այն քառյակում, որն սկսվում է «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին» բառերով։ | ||
+ | |||
+ | Կորնել (հոգացողությամբ փչում է փակաղակի վրա)։ Ա՜, ստեղծագործական տվայտանքներ։ Մեր Տոնին նորի՞ց հանգերի իշխանության տակ է։ (Հրացանը դնում է սեղանին, հանում արկղից հրացանի յուղն ու խծուծը։) | ||
+ | |||
+ | Պետր։ Ասա, խնդրեմ, ո՞վ է այդ չքնաղ անծանոթուհին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (Վեր է թռչում տեղից ու աշխատում թերթիկը խլել նրա ձեռքից)։ Տուր այստեղ։ Ես գիտեմ, որ բան դուրս չի եկել։ Թո՛ղ, ես կայրեմ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դե սպասիր։ Ես միանգամայն լուրջ եմ հարցնում։ Տոնի, հիմարություն մի անի։ Ի դեպ, ոտանավորը բոլորովին էլ այդքան վատը չէ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Չք, իսկապե՞ս։ | ||
+ | |||
+ | Պետր (կարդում է մտքում)։ Առանց հանաքի։ Իսկապես, վատ չի հնչում, պատանի Արիոն։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այդ դեպքում դու ինքդ պիտի գլխի ընկնես, թե ով է այդ անծանոթուհին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դու գովերգում ես․․․ մա՞հը։ (Վերադարձնում է ոտանավորը։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Եթե հասկացել ես, էլ ինչո՞ւ ես հարցնում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես պարզապես զարմանում եմ, որ դու այդպիսի կրքոտությամբ մահ ես կոչում։ Ախր դու դեռ բոլորովին երեխա ես։ | ||
+ | |||
+ | Կորնել (գրասեղանին մաքրում է հրացանը)։ Հենց նրա համար, որ երեխա է։ Տոնին համաշխարհային վիշտ ունի։ «Օ՜, չքնաղ անծանոթուհի, ամոքիր իմ վիշտը»։ Իսկ ես վճռականորեն չեմ հասկանում, թե մահվան մեջ ինչ չքնաղ բան կարող է լինել։ Թերևս միայն․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Թերևս միայն՝ երբ գիտես ինչի համար ես մեռնում։ Այդպե՞ս է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ճիշտ է։ Ոսկի խոսքեր, Պետրշիչեկ։ Օրինակ, ձողին կարած ձեր սև լաթի կտորի համար։ Մահ բարիկադներում, և ոչ այլ կերպ։ Մեր Պետրը ավելի էժան գնով չի զիջի, թրա՛խ֊տարա֊րա՜խ։ | ||
+ | |||
+ | Տոնի։(համարյա լալով)։ Վե՛րջ տվեք։ Նորից պիտի կռվեք։ | ||
+ | |||
+ | Պետր (նստում է շախմատի սեղանի մոտ)։ Չենք կռվի, չենք կռվի, փոքրիկ։ Գոնե ես չեմ պատրաստվում կռվել։ Այդ էր պակաս, որ ուշադրություն դարձնեի, թե ինչ է ասում այս զառամյալ, չարացած, հետադեմ բրածոն։ Ինչ արած, նա ծնվել է ինձանից կես ժամ առաջ։ Եվ, հասկանո՞ւմ ես, հենց այդ պահին մեր միջև անցել է սերնդաբաժան սահմանագիծը։ Բայց պատմության անիվը չի կարելի ետ պահել։ Արդեն լսվում է նոր սերնդի քայլերի ձայնը, այն սերնդի, որը ծնվել է կես ժամ ուշացումով․․․ (Քայլ է անում շախմատի տախտակին)։ Հը՜մ, դե հինգ․․․ դե։ Ոչ, երևի քայլենք այնպես, ինչպես հայրիկն էր մտածում, ոչինչ դուրս չի գա։ (Ֆիգուրը ետ է դնում։) | ||
+ | |||
+ | Կորնել։ Տոնի, իսկ քո բանաստեղծությունը չե՞ս ցույց տա ինձ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Նախ ուզում եմ հղկել ինչպես հարկն է։ | ||
+ | |||
+ | Կորնել (խծուծով սրբում է մատները)։ Թող, ինչպես որ կա։ Ինչքան մի բան շատ ես վերափոխում, այնքան վատ է ստացվում։ | ||
+ | |||
+ | Տոնի (թերթիկը մեկնում է նրան։) Բայդ դու ինձ ձեռք չես առնի, չէ՞, Կորնել։ | ||
+ | |||
+ | Պետր (թեքվելով շախմատի տախտակին)։ Հանգիստ կաց, Կորնելը կատակել չի սիրում։ Նա միայն կստուգի, թե արդյոք քեզ մոտ ինչ֊որ ավերիչ տենդեցներ չկա՞ն, օրինակ՝ ազատ ոտանավոր․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Դե ոչ, սա գրված է սովորական ոտանավորով։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դա քո բախտից է, Տոնի։ Թե չէ Կորնելը քեզ պետական դավաճան կհայտարարեր ու բոլշևիկ։ Դու չպետք է զբաղվես հիմքերի կործանումով։ Այդ բանը թող ինձ։ Մեր ընտանիքում խրտվիլակի պարտականությունները ես եմ կատարում․․․ Իսկ ինչ, եթե այս փիղը խաղանք։ (Բացասաբար շարժում է գլուխը)։ Ոչ, այդ դեպքում ես կմերկացնեի իմ կուրծքը, և սպիտակները կհարվածեին ուղիղ սրտիս։ Ստո՛պ․․․ «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին»․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մի խանգարիր Կորնելին կարդալու։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ներիր, չէի նկատում, որ մտածում եմ բարձրաձայն։ Այ թե հռետորական տաղանդը մարդուն ուր է հասցնում։ | ||
+ | |||
+ | Կորնել (վերադարձնում է բանաստեղծությունը)։ Սարսափելի է։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այդքան վա՞տ է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Պարզապես վրդովեցուցիչ է։ Պետր, այս մանչուկից բանաստեղծ դուրս կգա․․․ Այսպիսի հարգարժան սպայական ընտանիքում․․․ Ինչ ես կարծում, մի լավ տուր չտա՞լ սրան։ | ||
+ | |||
+ | Տոնի (ցնծալով)։ Չէ, չէ, ասա, իսկապե՞ս քեզ դուր եկավ։ | ||
+ | |||
+ | Կորնել (գզգզում է նրա մազերը)։ Դու պետք է սովորես։ Բայց մահվանը հանգիստ թող։ Դա մայրիկի բալաների բանը չի։ Կարելի է սքանչելի բանաստեղծություններ գրել նաև կյանքի մասին․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ուրեմն քո կարծիքով, արժե՞ որ շարունակեմ․․․ | ||
+ | |||
+ | Կորնել (նորից զբաղվում է հրացանով)։ Դե․․․ ինչպես ասեմ․․․ Ախր մեծ ընտանիքում ամեն մեկն իր ձևի է։ Այդպիսի չարաբաստիկ ընտանիք է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դու գիտե՞ս, որ այսօր մեր Իրժին մտադիր է ռեկորդ սահմանել։ | ||
+ | |||
+ | Կորնել (թողնում է հրացանը)։ Ո՞վ ասաց։ | ||
+ | |||
+ | Պետր։ Տոնին։ Իրժին խնդրել է նրան ձեռքով երջանկություն մաղթել իրեն։ | ||
+ | |||
+ | Տոնի։Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ես բոլորովին մոռացել էի։(Շտապով թափահարում է ձեռքը։) | ||
+ | |||
+ | Կորնել (դուրս է ընկնում պատուհանից)։ Հիանալի եղանակ է։ Իսկ եթե դրան էլ գումարենք մի փոքր հաջողություն․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այդ ի՞նչ ռեկորդ է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Բարձրության։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ըստ որում՝ բեռով․․․ (Նորից թեքվում է հրացանի վրա։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Երևի զարմանալի զգացում է․․․ Թռչել այդպես բարձր։ Ճախրել երկնակամարում, որտեղ ուրիշ ոչինչ չկա բացի լազուրից, և հետն էլ երգել․ «Միշտ վեր ու վեր»։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ամենից առաջ, ախպերիկս, այնտեղ ձեռքերն անասելի կերպով սառչում են։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Գրազ կգամ, որ Իրժին վաղ թե ուշ այդ ռեկորդը կսահմանի։ Մեր Իրժին հայրիկին է քաշել։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ինչո՞վ։ | ||
+ | |||
+ | Պետր։ (շախմատից չկտրվելով)։ Խիզախությամբ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (շարունակելով զբաղվել հրացանով)։ Կարգապահությամբ, Պետր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Դուք գոնե ճանաչել եք հայրիկին, իսկ ես․․․ Ասացեք, մեր Օնդրան նո՞ւյնպես նման է հայրիկին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Նույնպես։ Այդ պատճառով էլ զոհվեց։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ դո՞ւ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ես ջանում եմ, Տոնի։ Անում եմ, ինչ կարող եմ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ Պե՞տրը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե, նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի որքան կարելի է քիչ նմանվի նրան։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ե՞ս։ Բարեկամս, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի լուծեմ նրա շախմատային խնդիրը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, թերևս միայն այդ։ Իսկ մնացյալում․․․ Խեղճ հայրիկ, երևի, ձեռքերը տարածեր։ Հեծելազորային սպա, մայոր, իսկ որդին հաճեցեք նկատել, ուզում է ամբողջ աշխարհը շուռ տալ։ Իսկական ընտանեկան դրամա․․․ Այդ ինչի՞ց է, որ հայրիկի հրացաններն այսպես ժանգոտում են։ | ||
+ | |||
+ | Պետր։ Մի հավատա նրան, ախպերիկ։ Հայրիկը միշտ նրանց հետ էր, ովքեր գնում են առաջ։ Եվ այդ տեսակետից ես ամբողջովին նրան եմ քաշել։ (Քայլ է կատարում շախմատի տախտակին։) Եվ այսպես, սև զինվորը գնում է էֆ չորս։ Սպիտակներն ստիպված են պաշտպանվել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Սպիտակներ ստիպված են պաշտպանվե՞լ։ Հապա, ցույց տուր։ (Մոտենում է սեղանիկին։) | ||
+ | |||
+ | Պետր։ Սևերն անցնում են գրոհի։ Սպիտակները նահանջում են։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (թեքվելով տախտակի վրա)։ Չէ, սպասիր, այդպես չի կարելի։ Հայրիկն ուզում էր ձիով գալ դե հինգ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Թերևս։ Բայց հիմա ուրիշ ժամանակ է։ Հայրիկը հեծելազորային էր, իսկ իմ սիրտը հետևակի կողմն է։ Զինվորները միշտ առաջ են գնում։ Զինվորը կարող է ընկնել, բայց ետ շարժվել չի կարող։ Զինվորներ ամբողջ աշխարհի, միացե՛ք։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Բայց եթե ձիով գնանք դե հինգ․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Խնդիրս մի խառնիր։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Սա հայրիկի խնդիրն է։ Եվ այ տես, եթե ձին կանգնած է դե հինգում, ապա սպիտակները երեք քայլից մատ են հայտարարում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Բայց ես հենց այդ է, որ չեմ ուզում, բարեկամս։ Ես ուզում եմ ջախջախել սպիտակներին։ Սև զինվորը բարձրանում է բարիկադի վրա ու քշում սպիտակ ձիուն։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ախ, սատանան տանի, իսկապես։ Ինչպես երևում է, խնդրի մեջ ինչ֊որ սխալ կա։ Այդ հնարավորությունը այնտեղ հաշվի չի առնված։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այ, տեսնում ես։ Այո, ձերդ գերազանցություն, խնդիրը երկու լուծում է թույլ տալիս։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Առաջին լուծումը հայրիկինն է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ երկրորդը՝ հեղափոխականը։ Առա՛ջ, ճնշված զինվորներ։ Հակառակորդի ամրոցը ― սպիտակ նավակը ― վտանգի տակ է։ Պատրաստվեցեք մարտի։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Լսիր, Պետր, ետ դիր այդ զինվորը։ Ամբողջ խաղը կփչացնես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ո՞ր խաղը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Հայրիկի։ Հայրիկը կգնար դե հինգ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Սիրելիս, հայրիկը զինվոր էր։ Նա կասեր․ «Կեցցեն սևերը, անձնատուր չեն լինում»։ Եվ կնետվեր մարտի սպիտակների դեմ․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե, ետ դիր այդ զինվորը։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչի՞ համար։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ուզում եմ տեսնել, թե հայրիկն այստեղ ինչպե՞ս կխաղար։ | ||
+ | |||
+ | Պետր։ Չէ, եղբայր, այստեղ ուրիշ խաղ է գնում։ Այժմ արդեն հայրիկը չի խաղում։ Այժմ խաղում ենք մենք։ Սպիտակ ձի, իզուր ես փորձում քացի տալ։ Սև մարտիկին ոչինչ ետ չի պահի իր ճանապարհից։ Չորս քայլ հետո նա կվերափոխվի ամենակարող թագուհու։ Սակայն, մենք այդ այլ կերպ ենք անվանում․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ինչպե՞ս։ | ||
+ | |||
+ | Պետր (մեկեն լրջանում է)։ Նոր իշխանություն, սիրելիս։ Սևերի իշխանություն։ Եվ նա կգա։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այդ չի լինի, Պետր։ Մեզ մնում է ևս մի քայլ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչպիսի՞։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ահա այս։ (Ձեռքով տախտակի վրայից սրբում է ֆիգուրները։) | ||
+ | |||
+ | Պետր։ Ահա՜․․․ Դա կոչվում է բռնության ուղի։ (Վեր է կենում։) Դե ինչ, լավ։ Այն ժամանակ մենք այլ կերպ կգործենք։ | ||
+ | |||
+ | Տոնի (որ մինչ այդ կարդում էր, հարմար տեղավորված բազմոցին, գլուխը բարձրացնում է ու կիսահիստերիկ ձայնով բղավում։) Դե, թողեք ձեր քաղաքականությունը։ Դա պարզապես անտանելի է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ախր սա միայն խաղ է, հանգստացիր, քնքուշ արարած։ Մենք պարզապես ուզում ենք մի քիչ սրամարտել, այնպես չէ՞, Պետր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ոչ, այդ բոլորովին էլ խաղ չի։ Ես գիտեմ, թե խոսքն ինչի մասին է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ճիշտ է, Տոնի։ Սա շատ լուրջ գործ է։ Կռիվ հին և նոր աշխարհների միջև։ Բայց մի վախենա, ես Կորնելին կտնկեմ սուսերի ծայրին, ինչպես բզեզը գնդասեղի վրա։ Կորչեն բռնակալները։ (Կորդակներից մեկը քաշում է գլխին։) Թող կործանվի անիծյալ հին աշխարհը։ Ո՜֊ւ֊ո՜ւ֊ո՜֊ւ, Կորնել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (դնում է հեծելազորայինի սաղավարտը)։ Ես պատրաստ եմ։ (Իջեցնում է պատից երկու ճկասուսեր։) Հաճեցեք ընտրել, հարգելի հակառակորդ։ | ||
+ | |||
+ | Պետր (կորացնում է ճկասուսերնեից մեկը)։ Պիտանի է։ Բայց այժմ հավասար զենքով կռիվ չի լինում։ Դա խիստ հնաձև է։ (Երկուսն էլ մարտական դիրք են ընդունում։) Դե, Տոնի, հրահանգիր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ (թաղվելով գրքի մեջ ու մատներով փակելով ականջները)։ Չեմ ուզում։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ուշադրությո՛ւն։ Մեկ, երկու․․․ երե՛ք։ | ||
+ | |||
+ | :::::Պետրը և Կորնելը ծիծաղելով, սրամարտում են։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ալա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Կորչեն բռնակալները։ Կորչեն դավաճանները։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Պետր։ Կա՛։ Առաջին հարվածը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ուսիս։ Թեթև վերք է։ Մարտը շարունակվում է փոփոխական հաջողությամբ։ | ||
+ | |||
+ | Պետր։ «Մենք պետք է մեր ազատությունը կռենք ձեռքով մեր սեփական»։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Կսպասե՜ս։ Կա՛։ Դիպա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Պարզապես քերծվածք է։ Լա՛֊լա՛։ Առա՛ջ, սև զինվոր։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Հո՛֊հո՛, մենք ժայռի նման կանգնած ենք ամուր, պարոն։ Լա՛֊լա՛։ | ||
+ | |||
+ | Պետր։ «Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ․․․» Դիպա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Չեմ կարծում։ Այ, ստացիր։ (Կանգ է առնում։) Սպասիր։ Պետր, չի՞ ցավում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դատարկ բան է։ En garde.<ref>Պաշտպանվիր (ֆրանս․)։</ref> | ||
+ | |||
+ | Սրամարտելով, սեղանիկն ու աթոռակը գլորում են ցած։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լա՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ալա՛։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ստո՛պ։ Դա քներակը կլիներ, Կորնել։ Դու սպանված ես։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Վիրավորված եմ, բայց շարունակում եմ մարտը։ Մինչև վերջին շունչս։ Ալա՛։ | ||
+ | |||
+ | Տոնի (բղավում է)։ Վե՛րջ տվեք։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հիմա, Տոնի, հիմա։ Զինվորը գրոհի է գնում։ Ա֊ա՜։ Հին աշխարհը կործանվում է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Finito: <ref>Վերջացած է (իտալ․)։</ref> Պետր, այս հարվածը ճիշտ սրտիդ է ուղղված։ (Իջեցնում է ճկասուսերը։) | ||
+ | |||
+ | Պետր (սալյուտ է տալիս ի պատասխան)։ Ես շատ ցավում եմ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես սպանված եմ, սակայն հազարավոր սև զինվորներ կկանգնեն իմ տեղում։ Ուռա՛, ընկերներ․․․ | ||
+ | |||
+ | ::::Ներս է մտնում մայրը ու կանգ առնում շեմին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Երեխաներ, երեխաներ, էլի ի՞նչ խաղ եք սարքել այստեղ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչինչ, մայրիկ։ (Ճկասուսերն շտապով կախում է պատից։) Պարզապես հենց նոր Կորնելն ինձ սպանեց։ Խոցեց ուղղակի սիրտս։ (Կորդակը դնում է տեղը։) | ||
+ | |||
+ | Մայր։ Այս երկվորյակները շարունակ կռիվ են սարքում։ Դատարկապորտներ, տեսեք ինչ եք արել այստեղ։ Եվ անպայման հայրիկի աշխատասենյակում․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Մայրիկ, դու մի անհանգստանա, մենք հիմա կարգի կբերենք։ Հապա, Կորնել։ | ||
+ | |||
+ | Մի կերպ կարգի են բերում, բարձրացնում ընկած սեղանիկը, աթոռները և այլն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Թողեք։ Ես ձեր կարգի բերելը գիտեմ։ Միայն հոգս է։ | ||
+ | |||
+ | Կորնել (չորեքթաթ հարթում է գորգը)։ Հիմա ամեն բան տեղը տեղին կլինի, մայրիկ։ Բաց թող, Պետր։ | ||
+ | |||
+ | Պետր։ (նույնպես չորեքթաթ հրում է նրան)։ Չէ, դու բաց թող։ | ||
+ | |||
+ | Հանկարծ Պետրը ու Կորնելը փաթաթվում են իրար ու սկսում գլորվել հատակի վրայով։ | ||
+ | |||
+ | Ես հիմա քեզ ծնկի կբերեմ։ | ||
+ | |||
+ | Կորնել (ծանր շնչելով)։ Փորձի՛ր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հիմա կտեսնես։ (Գլորվում են ամբողջ սենյակով մեկ։) | ||
+ | |||
+ | Մայր։ Դե հերիք եղավ։ Դուք մի օր այստեղ իսկապես ամեն ինչ ջարդուփշուր կանեք։ Գոնե հասակներիցդ ամաչեք․․․ Ի՞նչ կմտածի ձեր մասին Տոնին։ | ||
+ | |||
+ | Պետր (բաց է թողնում Կորնելին)։ Տոնի, մոտ արի, ես քեզ էլ կսովորեցնեմ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Չեմ ուզում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Տոնիին հանգիստ թողեք։ Եվ որպեսզի էլ հոտներդ չերևա այստեղ։ Տոնի, նրանք այդ ինչի՞ց սկսեցին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Պետրը չուզեց գնալ դե հինգ։ | ||
+ | |||
+ | Կորնել (հավաքում է հատակից շախմատի ֆիգուրները)։ Հասկանում ես, մայրիկ, դա հայրիկի քայլն է։ Ես միայն պաշտպան կանգնեցի ընտանեկան ավանդույթին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ճիշտ չի, մայրիկ։ Խնդիրը թույլ էր տալիս երկու լուծում։ | ||
+ | |||
+ | Կորնել (ֆիգուրները դասավորում է շախմատի տախտակին)։ Ուրեմն, ինչո՞ւ չխաղալ այնպես, ինչպես հայրիկն է խաղացել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ ինչո՞ւ ոչ այլ կերպ։ Թերևս, մեր օրերում, հայրիկը նույնպես խաղար այնպես, ինչպես ես եմ խաղում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Կամա՛ց։ Հերիք վիճեք, ու դուրս այստեղից։ Այստեղ ձեզանից հետո հարկավոր է մի լավ կարգի բերել։ Ա՛խ, այդ տղամարդիկ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, մենք քեզ կօգնենք։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, ինչպե՜ս չէ։ Լավ օգնական եք։ Ախր դուք պատկերացում իսկ չունեք, թե ինչ բան է կարգ ասածդ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Իրերը դնել այնպես, ինչպես դրված էին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իրերը դնել այնպես, ինչպես պետք է դրվեն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դե ոչ․․․ Իրերը դնել այնպես, որպեսզի նրանց համար լավ լինի։ Միայն թե դուք, տղամարդիկդ, այդ գործից ոչինչ չեք հասկանում։ Հապա, շուտ, երկուսով էլ դուրս այստեղից։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Գնանք պարտեզ, կրակենք այն հրացանով։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լավ։ Հարյուր քայլի վրա՝ շշին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Տոնի, դու չե՞ս գալիս։ (Հենակի վրայից վերցնում է այն հրացանը, որ բերել էր գործողության սկզբում։) | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, Տոնին ձեր հրաձգությունը չի սիրում։ Ճիշտ չէ՞, Տոնի։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես գիտեմ, Տոնին վախենում է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բոլորովին էլ չի վախենում։ Դուք չեք հասկանում նրան։ Նա պարզապես նման չի ձեզ, ահա և բոլորը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, մեզանից ամեն մեկը շատ քիչ է նման մյուսներին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ավելի քիչ, քան դուք կարծում եք։ Դե, գնացեք, գնացեք, թոկից փախածներ։ | ||
+ | |||
+ | Կորնել (համբուրում է նրա ճակատը)։ Դու էլ չե՞ս բարկանում։ | ||
+ | |||
+ | Պետր (համբուրում է նրա այտը)։ Մայրիկն ինչո՞ւ պիտի բարկանա։ Խեղճը սովորել է․․․ | ||
+ | |||
+ | Մայրիկ։ Դուք չգիտեք՝ ո՞ւր է Իրժին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Իրժի՞ն։ Այո, իսկապես, նա ո՞ւր կորավ։ Տոնի, դու չգիտե՞ս։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Կարծեմ․․․ կարծեմ, նա ինչ֊որ տեսակցություն ուներ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ո՞ւմ հետ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Մի՞թե նա կասի․․․ Միգուցե ինչ֊որ չքնաղ անծանոթուհու հետ։ | ||
+ | |||
+ | Երկու ավագ եղբայրները, իրար հրհրելով, աշխատում են որքան կարելի է շուտ դուրս գալ դռնից։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ոչինչ։ Ես հենց այնպես․․․ Կարդում էի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հայրիկի գրքերից որևէ բա՞ն։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այո, մի ճանապարհորդի նոթերը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Նորից այդ հեռավոր երկրները․․․ Տոնի, դա քեզ հարկավոր չի։ Ախր դու երբեք ճանապարհորդ չես դառնա, այնպես չէ՞։ (Քայլում է սենյակում և ամեն ինչ անշտապ կարգի բերում։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Հավանաբար, չդառնամ։ Բայց, գիտես, ես այնպես վառ կերպով եմ պատկերացնում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչը, օրինակ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Տարբեր բաներ․․․ Տափաստան, բարձր խոտեր, և հանկարծ սլանում է իշայծամների մի հոտ․․․ Գիտես, մայրիկ, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է կրակել կենդանիների վրա․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հայրիկը կրակում էր․․․ Բայց դու, երևի, ուրիշ կերպ լինես։ (Գրկում է նրա վիզը։) Ես միայն մի բան կուզենայի, որ դու միշտ այնպես լինես, ինչպես հիմա կաս։ Ախր մեկնումեկը պիտի որ տանը մնա, Տոնի։ Թե չէ, աշխարհում ոչ ոք իր տունը չէր ունենա։ (Համբուրում է նրան։) Դե, հիմա գնա, ես դեռ պետք է մանր֊մունր գործեր անեմ․․․ | ||
+ | |||
+ | :::::Տոնին դուրս է գնում։ | ||
+ | |||
+ | (Շարունակում է անաղմուկ սենյակը հավաքել)։ Տոնին ուրիշ տեսակ կլինի։ Տոնին պետք է ուրիշ տեսակ լինի։ (Կանգ է առնում հոր դիմանկարի առջև ու նայում նրան։ Ապա թոթվում է ուսերը, մոտենում է պատուհաններին ու քաշում ծանր վարագույրները։) | ||
+ | |||
+ | Սենյակը կիսամթնում է։ | ||
+ | |||
+ | (Վերադառնում է հոր դիմանկարի մոտ ու վառում է նրա առջև դրված սեղանիկի լամպը։) Դե, ինչո՞ւ ես նրանց շարունակ քաշ տալիս այստեղ։ Դու հո գիտես, Ռիխարդ, որ ես այդ չեմ սիրում։ Նույնիսկ Տոնին, որ ծնվել է քո մահվանից հետո, երբեք քեզ չի տեսել, ― հարմար րոպե է փնտրում, որպեսզի իսկույն մտնի այստեղ։ Դե, ինչո՞ւ ես այդպես անում։ Ես էլ եմ ուզում, որ իմ որդիները ինձ պատկանեն։ Չեմ ուզում, որ նրանք շարունակ ձգվեն քո հետևից։ | ||
+ | |||
+ | Հայր։ (դանդաղ դուրս է գալիս մութ անկյունից․ նա հագել է նույն համազգեստը, ինչ որ դիմանկարում)։ Ես նրանց բոլորովին էլ չեմ ձգում այստեղ, թանկագինս։ Այդ նրանք իրենք են գալիս։ Հասկանում ես, նրանք մանկությունից ավելի լավ խաղալիքներ չեն տեսել, քան այս անպետք բաները․․․ Այնպես որ դա հասկանալի է։ | ||
+ | |||
+ | Մայր (բոլորովին չզարմացած հոր հայտնվելով, հանգիստ դառնում է նրան։) Դե հա, դու միշտ էլ այդպես ես ասում, սիրելիս։ Բայց այժմ նրանք կարծես դուրս են եկել խաղալիքի հասակից, բայց էլի շարունակ ցցված են այստեղ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչ արած։ Մանկական հիշողություններ։ Դե դու վաղուց կարող էիր դուրս նետել այս ամբողջ հնոտին։ Ո՞ւմ է հարկավոր սա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՜նչ ես ասում։ Դո՜ւրս նետել։ Ախր սա իմ հիշողությունն է քո մասին։ Ոչ, ոչ, Ռիխարդ, ես ունեմ այս իրերի իրավունքը, պահում եմ ինքս ինձ համար։ Սրանք դու ես։ (Նստում է բազկաթոռին։) Բայց, գիտես, ամեն անգամ, երբ երեխաները գալիս են այստեղ, նրանցից հետո ինչ֊որ բան է մնում օդի մեջ․․․ Ինչ֊որ բան, ասես դու ինքդ եղել ես այստեղ։ Դու ինքդ։ | ||
+ | |||
+ | Հայր (հենվում է աթոռին)։ Դա պարզապես ծխախոտի հոտն է, հոգյակս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ծխախոտի ու կյանքի։ Չես կարող պատկերացնել, թե այսպիսի րոպեներին ինչ է կատարվում ինձ հետ։ Պետք է միայն աչքերս փակեմ, և սարսափելի սուր կերպով զգում եմ՝ Ռիխարդը եղել է այստեղ․․․ Ռիխարդը․․․ Ռիխարդը․․․ Դու այստեղ լցնում ես ամեն ինչ, այստեղ կարելի է շնչել քեզանով։ Ոչ, մի՛ ասա, այդ հնոտին այստեղ գործ չունի։ Այդ դու ես, դու․․․ Իսկ երեխաներին դու այնուամենայնիվ փչացնում ես, Ռիխարդ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ի՜նչ ես ասում, սիրելիս, մտքիցդ դուրս հանիր այդ։ Դե, ասա, խնդրեմ, ես ինչպե՞ս կարող եմ փչացնել նրանց։ Եթե մարդ մի գեղեցիկ օր․․․ Ի դեպ, արդեն քանի՞ տարի է անցել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու ինքդ պիտի իմանաս։ Տասնյոթ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Արդե՞ն։ Այ, տեսնում ես, երբ մարդ մի գեղեցիկ օր հրաժեշտ է տվել կյանքին, և այդ օրվանից անցել է տասնյոթ տարի, ապա նրանից շատ քիչ բան է մնում, շատ քիչ։ Եվ օրեցօր ավելի ու ավելի քիչ։ Ես արդեն ոչ մի բանի պիտանի չեմ, բարեկամս։ Թերևս միայն նրան, որ ի հիշատակ իմ փոշոտ քուրջով մի լավ շփեն այս ամբողջ հնոտին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Միևնույն է, դու նրանց ձգում ես։ Հենց դրա համար էլ նրանք խցկվում են այստեղ։ Ախր այդ այնքան շատ բան է նշանակում երեխաների համար․ ռազմիկ հայր, հերոս հայր։ Ես նկատում եմ, թե ինչպես ես հմայում նրանց։ Ու միշտ էլ հմայել ես։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հարկավոր չէր պատմել իմ մասին, մանկիկս։ Դա քո սխալն է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հարկավոր չէ՜ր պատմել։ Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել։ Ուրիշ ո՞վ պիտի քո հիշատակը պահպանի, եթե ոչ ես։ Քո մահվանից հետո, Ռիխարդ, ես ուրիշ ուրախություններ չունեի, մեր երեխաներից ու քո մասին ունեցած հիշողություններից բացի։ Թանկագինս, ես գիտեմ իմ պարտքը քո նկատմամբ։ Աշխարհում քիչ երեխաներ գտնվեն, որոնք կարողանային նույնպիսի իրավունքով հպարտանալ իրենց հորով։ Չես կարող պատկերացնել, թե դա ինչպիսի նշանակություն է ունեցել մեր երեխաների համար։ Ինչ է, քո կարծիքով, ես պետք է նրանց զրկեի՞ դրանից։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դու չափազանցում ես, բարեկամս։ Մի բարկանա, բայց այս հարցում դու միշտ էլ չափազանցել ես։ Ի՞նչ հերոսություն։ Ոչ մի առանձնապես բան չի եղել։ Ամենաանշան ընդհարում բնիկների հետ, ըստ որում այն էլ․․․ անհաջող։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, այո, գիտեմ, դու միշտ էլ այդպես ես ասում։ Բայց այն ժամանակ քո գենելալը գրեց ինձ․ «Տիկին, դուք սգում եք հերոսի վրա։ Ձեր ամուսինը կամովին հանձն առավ մասնակցելու ամենավտանգավոր գործին․․․»։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե ախր այդպես ասվում է միայն, հոգյակս։ Նա միայն կամեցել է ինչ֊որ բանով գեղեցկացնել այն հաղորդումը, որ․․․ որ ինձ հետ դժբախտություն է պատահել․․․ Ի՞նչ հերոս։ Մեկնումեկին անհրաժեշտ էր ուղարկել, և եթե ես ցանկություն չհայտնեի, մեկ ուրիշը կգնար։ Ահա և բոլորը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Մյուսը, երևի, հինգ երեխաների հայր չլիներ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո, թերևս, բայց եթե մարդ հինգ երեխա ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ նա պետք է վատ զինվոր լինի, թանկագինս։ Համենայն դեպս, ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել․․․ Բայց դու այդ չես հասկանա, հոգյակս։ Գիտես, երբ հրաձգությունն սկսվում է, բոլորովին այլ կերպ ես զգում ու դատում։ Դա շատ դժվար է բացատրել։ Կողքից թվում է՝ աստված գիտե ինչպիսի քաջություն է, բայց մասնակցի համար․․․ Հասկանում ես, այդ ինքն իրեն ստացվեց։ Անհրաժեշտ էր թևը պաշտպանել։ Նայիր, մանկիկս․ այստեղ հարձակվում էր գլխավոր զորասյունը, իսկ ահա այստեղ, թևում, լեռնանցքն էր։ Մենք պետք է ոչ մեծ մի ջոկատով գրավեինք այդ լեռնանցքը։ Ուրիշ ոչինչ։ Հիսուներկու սպանված։ Դատարկ բան։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հիսուներկու սպանված․․․ Իսկ ընդամենը քանի՞ հոգի էիք։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ընդամենը․․․ Դե․․․ նույնպես հիսուներկու․․․ Բայց դրա փոխարեն մենք դիմացանք ամբողջ վեց օր։ Եվ գիտես, ամենից վատը ծարավն էր։ Հասկանում ես, այնտեղ ջուր չկար։ Խելահեղ ծարավ․․․ ու չարություն։ Ես, հոգյակս, սոսկալի չարանում էի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Որովհետև խստորեն ասած այդ ամենն անտեղի էր։ Մեր գնդապետը սխալ թույլ տվեց։ Անհրաժեշտ էր գլխավոր զորասյունը որոշ ժամանակ պահել հովտում, իսկ այնտեղ, լեռնանցք ուղարկել ամենաքիչը երկու գումարտակ։ Եվ լեռնային մի մարտկոց։ Ես իսկույն հասկացա այդ ու ասացի գնդապետին, իսկ նա ինձ ասում է․ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք․․․»։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռի՜խարդ։ Եվ դու դրա համար գնացիր․․․ մահվանն ընդառա՞ջ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Գլխավորապես դրա համար, հոգյակս։ Գլխավորապես դրա համար։ Որպեսզի մեր գնդապետը տեսներ, որ ես իրավացի էի։ Այդ հիմարի գլուխը։ Ճամփել ուղղակի ծուղակ, բնիկների մոտ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ նրա մեղքով․․․ նրա մեղքով․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Դա քեզ հիմարություն է թվում, այնպես չէ՞։ Բայց գնդում դա կոչվում է պատիվ։ Հասկանում ես, զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռի՛խարդ։ Դու այդ երբեք չես պատմել ինձ։ Նշանակում է, դու զոհվել ես միայն այն պատճառով, որ քո գնդապետը անմիտ հրամա՞ն է տվել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մանկիկս, այդպես հաճախ է պատահում։ Բայց դրա փոխարեն համենայն դեպս պարզվեց, որ ես իրավացի էի։ Այդ նույնպես մի բան արժե։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ տեսնում ես, նշանակում է, դու մտածել ես մի բանի մասին՝ ապացուցել, որ իրավացի ես։ Իսկ մեր մասին չես մտածել։ Եվ այն մասին, որ ես սպասում էի հինգերորդ երեխային, դու նույնպես չես մտածել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մտածել եմ, թանկագինս։ Այն էլ ինչպե՜ս եմ մտածել։ Երբ այդպիսի վիճակում ես, այնքան ես մտածում, որ պատկերացնել իսկ չես կարող։ Օրինակ, ձի նստած գնում ես ու ասում ինքդ քեզ․ երեք ամսից հետո ես կարող էի արձակուրդ ստանալ։ Այդ ժամանակ արդեն փոքրիկն աշխարհ կգա․ հարկ կլինի սուրը զգուշությամբ հանել միջանցքում ու ներս մտնել ոտքի մատների վրա․․․ Իսկ մեր Օնդրժեյը կսեղմի ձեռքս, ինչպես մեծ տղամարդ ու կասի․ «Բարև հայրիկ»։ ― «Բարև Օնդրժեյ։ Ի՞նչ նորություն դպրոցում»։ ― «Առանձնապես ոչինչ»։ Իսկ Իրժին կսկսի ցույց տալ իր որևէ մեխանիկան․ «Տես, հայրիկ»։ Իսկ Կորնելն ու Պետրը աչքերը կչռեն ինձ վրա ու կվիճեն, թե ով ավելի շուտ կբարձրանա իմ ծնկներին։ «Դե լավ, թոկից փախածներ, երկուսդ էլ միասին բարձրացեք, միայն մի կռվեք»։ Իսկ կինս․․․ կես տարուց ավելի է, ինչ չեմ տեսել նրան։ Կես տարուց ավելի։ Եվ երբ գրկեմ նրան, նա նորից ամբողջովին կխոնարհվի, կթուլանա, ասես բոլորովին ոսկոր չունի, և միայն հազիվ լսելի կհառաչի․ «Ռի՜խարդ․․․»։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռի՜խարդ․․․ | ||
+ | |||
+ | Հայր (վեր է կենում)։ Դե, իսկ դո՞ւ, հոգյակս։ Ինչպե՞ս ես ապրել։ | ||
+ | |||
+ | Մայր։ (փակ աչքերով)։ Ես սպասում էի քեզ, թանկագինս․․․ Ծնեցի քեզ համար հինգերորդ տղան․․․ Նա շատ թույլ է, Ռիխարդ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես փխրուն։ Երևի, այն պատճառով, որ ես այդքան շատ եմ լաց եղել քեզ համար․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Ոչինչ, կկազդուրվի։ Այ կտեսնես, կտրիճ ու հերոս տղա կդառնա։ | ||
+ | |||
+ | Մայր (անակնկալ դյուրաբորբոքությամբ)։ Ո՛չ։ Ես չեմ ուզում։ Չեմ ուզում, որ Տոնին հերոս դառնա։ Այսքանն էլ ինձ հերիք է։ Լսո՞ւմ ես, Ռիխարդ։ Ձեր հերոսության համար ես թանկ եմ վճարել։ Այն էլ բավական է, որ ամուսինս զոհվեց։ Մի՞թե դու գիտես, մի՞թե ձեզանից մեկնումեկը գիտե, թե ինչ է նշանակում այդ՝ կորցնել ամուսնուն։ Եթե միայն դու իմանայիր, թե ես ի՜նչ եմ դարձել․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՛նչ արիր դու ինձ։ Ինչպե՞ս կարողացար համաձայնել, որ քեզ այդպես անիմաստ կերպով մորթվելու ճամփեն։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց ի՞նչ կարող էի անել, թանկագինս, երբ այդ հիմար գնդապետն ասաց, որ ես վախենում եմ․․․ Ես ստիպված էի գնալ․․․ Եվ նա այդ խոսքը ասաց․․․ մյուս սպաների ներկայությամբ։ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք»։ Մանկիկս, չգիտեմ, եթե դու ներկա լինեիր, ինչ կասեիր։ | ||
+ | |||
+ | Մայր (վեր է կենում, մեղմ ձայնով)։ Ես կասեի․ «Գնա, Ռիխարդ։ Այդ անպատվությունը տանել չի կարելի»։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այ, տեսնո՞ւմ ես, թանկագինս, ուրեմն, դու էլ նույնը կզգայիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հենց դրա համար էլ սիրել եմ քեզ, Ռիխարդ, ու հիմա էլ սիրում եմ։ Բայց դու դրան ուշադրություն չպետք է դարձնես, իմ միակը, ո՛չ, ո՛չ։ Ախր դու չգիտես, թե կնոջ սրտում ինչ է կատարվում, երբ նա այդպես խելահեղ, այդպես կանացիորեն սիրել է մեկին։ Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու ենք մենք այդպես․ գիտեմ միայն, որ այդ բանը քո մեջ միշտ սարսափելի դուր էր գալիս ինձ։ Քո մարտական տեսքը, խթանների զնգոցը, քո խիզախությունն ու քո ֆանֆարոնությունը, քո ազնվությունն ու քո թեթևամտությունը․․․ Չգիտեմ, թե ինչու էր դա այդպես հիացնում ինձ։ Երևի այն պատճառով, որ ես հիմար էի, սիրահարված, խելքս թռցնում էի։ Բայց հիմա էլ, անգամ հիմա ես չէի կարող տանել, եթե դու որևէ բանով նվաստացնեիր քեզ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե, այ տեսնում ես։ Իսկ եթե ես այն ժամանակ հրաժարվեի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, ոչ, Ռիխարդ։ Ինձ խոսքի վրա մի բռնիր։ Ես այն ժամանակ, երևի․․․ հավանորեն կհամաձայնեի, որ դու վարվեիր․․․ ո՛չ զինվորական ձևով։ Դու կվերադառնայիր ինձ մոտ, երեխաների մոտ․․․ պաշտոնաթող կլինեիր։ Ես․․․ կվարժվեի։ Ես առաջվա պես կսիրեի քեզ։ Թերևս, մի քիչ այլ կերպ։ Ես գիտեմ, դու սարսափելի կթախծեիր․․․ առանց ձեր այդ զինվորական պատվի, բայց մենք մի կերպ կտանեինք այդ․․․ երկուսով։ Համենայն դեպս, դու ինձ հետ կլինեիր, Ռիխարդ, և ես կարող էի հոգալ քո մասին։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իբրև մի մարդու, որը ոչ մի բանի պիտանի չէ և կարող է միայն թախծել։ Եվ դու դրանով գո՞հ կլինեիր, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ստիպված։ Մի կարծիր, խնդրում եմ, առանց այդ էլ ես ստիպված եմ եղել գոհանալ․․․ շատ քչով։ | ||
+ | |||
+ | Հայր։ Գիտեմ, թանկագինս։ Այդ ինձ անասելի ցավ է պատճառում։ Մայորի այդ թոշակը, որ մնացել է ինձանից հետո․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հինգ երեխա էին, Ռիխարդ, ― հապա նայիր նրանց։ Չես պատկերացնում, թե միայնակ կնոջ համար որքան դժվար է այդ։ Ոչ, ոչ, դու ի վիճակի չես հասկանալ։ Ներիր, սիրելիդ իմ, ես չպիտի այս ամենն ասեի, բայց դուք, տղամարդիկդ, ամենաչնչին հասկացողություն անգամ չունեք․․․ Հագուստ, կոշիկ, ուտելիք, դպրոց և նորից՝ հագուստ, ուտելիք, դպրոց․․․ Մի գլուխ հաշվել ու հաշվել, ամեն մի փալասը ու ամեն մի գրոշը տասն անգամ շուռումուռ տալ ձեռքերում՝ ի՞նչ գիտեք դուք այդ մասին։ Իհարկե, այստեղ ոչ մի հերոսություն չկա, բայց․․․ առանց դրա էլ յոլա չես գնա, Ռիխարդ։ Թանկագինս, ի՞նչ ես այդպես նայում ինձ։ Դե, այ տեսնո՞ւմ ես, թե ես ինչ եմ դարձել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, դու գեղեցկուհի ես։ Ավելի լավ, քան եղել ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հիմարություններ դուրս մի տա, Ռիխարդ։ Մենք, ողջերս, սարսափելի փոխվում ենք։ Իսկ ահա դու՝ ոչ, դու մազաչափ չես փոխվել։ Ես նույնիսկ ամաչում եմ, որ այսպես պառաված եմ երևում, իսկ դու առաջվա նման ջահել ես։ Մի՛ նայիր ինձ, իմ միակը։ Ախր այնքան շատ բան է թափվել իմ ուսերին։ Եվ այնպես դժվար էր առանց քեզ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե, հոգյակս, դու ինձանից քիչ բան ես հասկացել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց գոնե մենակ չեմ եղել։ Իսկ ամենից շատ, բարեկամս, ամենից շատ սկսեցի քո կարիքն զգալ, երբ երեխաներն սկսեցին մեծանալ։ Ոչ, դու չմտածես, նրանք հիանալի տղաներ էին։ Թե Օնդրան, թե Կորնելը, թե Պետրը միշտ էլ պատրաստ էին եղել ամեն բան անել ինձ համար։ Բայց երբ մեծացան, ինձ սկսեց թվալ, թե նրանք խոսում են մի տեսակ օտար լեզվով։ Ես միշտ չէ, որ հասկանում եմ նրանց, Ռիխարդ։ Երևի, դու ավելի լավ հասկանայիր։ | ||
+ | |||
+ | Հայր։ Չգիտեմ մանկիկս, չգիտեմ։ Երևի ես էլ ինչպես հարկն է չկարողանայի նրանց հետ լեզու գտնել։ Օրինակ, ի՞նչ եմ հասկանում ես բժշկությունից, կամ ավիացիայից, կամ այն հիմարություններից, որոնցով լցված են մեր երկվորյակների գլուխները․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու ի նկատի ունես քաղաքականությո՞ւնը։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո։ Իմ գլուխը այլ կերպ է շինված։ Ես պարզապես զինվոր էի և ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց և այնպես․․․ Քեզ հետ նրանք ավելի շատ հաշվի կնստեին։ Գիտեմ, դու ուզում էիր, որ նրանք էլ զինվորներ լինեն։ Բայց երբ դու զոհվեցիր․․․ ես ինձ ասացի՝ ո՛ր իհրակե, նրանց անվճար կընդունեին․․․ ռազմական դպրոցներ․ սակայն ես գերադասեցի անդուլ աշխատել, միայն թե նրանք կարողանային որևէ այլ բան սովորել։ Բժշկություն, տեխնիկա, ինչ ուզում է՝ միայն ո՛չ զինվորական ծառայություն։ Թող զբաղվեն որևէ օգտակար բանով․․․ այնպիսի բանով, որից անպայման չեն մեռնում․․․ Եթե միայն իմանայիր, թե ինչպիսի ջանքերով եմ նրանց կրթության տվել․․․ իսկ դրանից ի՞նչ դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց, հոգյակակս, ինձ թվում է, որ դու նրանցից գանգատվելու իրավունք չունես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչպես ասեմ․․․ Ես ինձ թվում եմ մի թխսամայր, որը արծվի ձագեր է հանել։ Նստում եմ գետնի վրա ու վախից կչկչում եմ, երբ նրանք իրար ետևից թռչում են երկինքը։ Երբեմն ասում եմ ինձ՝ չի կարելի այդպես փոքրոգի լինել, չի կարելի խանգարել նրանց․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՜նչ սարսափելի բան է մայր լինելը։ Ախր ես էլ իմ ժամանակին հանդուգն էի, ինչ ասես չէի երևակայում իմ մասին․․․ Ասենք, ո՞վ ավելի լավ գիտի այդ բանը, քան դու, սիրելիս․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Գիտեմ, թանկագինս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ախր ես տանից փախա քեզ համար։ Եվ ոչ մի բանից չեի վախենում, պատրաստ էի թեկուզ կյանքս տալ։ Իսկ հիմա․․․ հիմա կուզեի ժլատի նման նստել սնդուկին, որի մեջ թաքցրած է այն, որով ես ապրում եմ, ու բոլորի վրա բղավել․ «Չե՛մ տա։ Չե՛մ տա»։ Առանց այդ էլ ես շատ բան եմ տվել, Ռիխարդ։ Նախ քեզ, ապա մեր Օնդրային։ Այլևս ինձանից ոչինչ չի կարելի պահանջել։ Հասկանում ես, ինձ վրա շատ թանկ է նստել այն, որ դուք անվանում եք․․․ հերոսություն․․․ Նախ դու, ապա Օնդրան։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ոչինչ, հոգյակս, Օնդրան զոհվեց սքանչելի մահով։ Սքանչելի ու ազնիվ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, ազնիվ, ես գիտեմ։ Ձեզ անասելի ազնիվ է թվում ինչ֊որ բանի համար մեռնելը․ իսկ որ դրանով ինչ֊որ մեկը կորցնում է ձեզ՝ այդ մասին չեք մտածում։ Դե, դու, ասենք, ստիպված էիր մահվան գնալ, դու զինվոր էիր։ Բայց Օնդրային ոչ ոք չստիպեց։ Նա բժիշկ էր, զբաղվում էր գիտական հետազոտություններով։ Կարող էր աշխատել որևէ կլինիկայում․․․ և այն ժամանակ, հավանորեն, չէր վարակվի․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Մանկիկս, այդ բանը պատահում է բժիշկների հետ։ Մեր գնդում ևս մի բժիշկ այդպես մահացավ։ Մի հազվագյուտ անուշ մարդ էր․ ես միշտ նրա հետ շախմատ էի խաղում։ Եվ հանկարծ վարակվեց խոլերայով․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց մեր Օնդրան բոլորովին կարիք չուներ մեկնել այնտեղ, գաղութներ։ Այդ բանում դու ես մեղավոր։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ի՞նչ ես ասում, աղավնյակս։ Ախր այն ժամանակ ես վաղուց արդեն պառկած էի գերեզմանում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Միևնույն է։ Դու միշտ նրան քաշում էիր այստեղ, քո աշխատասենյակը։ Միշտ հսկայական ազդեցություն ունեիր նրա վրա, սիրելիս։ Նա միշտ սովորում էր այստեղ, թաքնվում իր գրքերի մեջ, այստեղ ամբողջ ժամերով քայլում էր ու ծխում․․․ Եվ հենց այստեղ էլ մի գեղեցիկ օր հայտնեց ինձ․ «Մայրիկ, ես գնում եմ հասարակած, ուզում եմ աշխարհ տեսնել․․․»։ Իսկ այն մասին, որ այնտեղ պատրաստվում է կռվել դեղին տենդի դեմ․․․ մոռացավ ասել։ Դուք ինձանից միշտ էլ թաքցնում եք, թե մտքներումդ ինչ ունեք։ Ասում եք ինձ․ «Մայրիկ, ես միայն գնալու եմ այնտեղ ու ետ դառնալու․․․ »։ Իսկ հետո մնում եք այնտեղ․․․ Փախավ ինձանից, ինչպես գող։ | ||
+ | |||
+ | Մութ անկյունից խոսակիցներին է մոտենում Օնդրան։ Նա բժշկական սպիտակ խալաթով է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ա՛խ, մայրիկ, ախր ես քեզ շատ անգամ էի բացատրել․․․ Ես չէի ուզում, որ դու անհանգստանաս։ Դրա համար էլ ոչինչ չասացի։ Ահա և բոլորը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու այդ անվանում ես «բացատրե՞լ»։ Այո, ինձ չանհանգստացնելու մասին դու մտածել ես, իսկ այն մասին, որ այնտեղ կարող ես վարակվել կամ փորձանքի գալ, այդ մասին չես մտածել։ Իսկ ես կմտածեի, Օնդրա։ Այդպես, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Իսկ դրանից քեզ ի՞նչ օգուտ, մայրիկ։ Մեկ է, ես կգնայի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ա՛խ, Օնդրա, դու միշտ այնպես լուրջ, կշռադատված տղա էիր։ Առանց քեզ ես հաճախ չէի իմանա՝ ինչ անեմ։ Դու եղբայրներիդ համար փոխարինում էիր հորդ՝ այնպես ողջամիտ, արդարացի․․․ և հանկարծ՝ գնում ես հասարակած ու մեռնում այնտեղ դեղին տենդից։ Ինչ ուզում ես ասա, Օնդրա, բայց դու չպիտի այդ բանն անեիր, ո՛չ, ո՛չ, մի ասա։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, գիտես, բժիշկն էլ իր պարտականություններն ունի։ Մասնագիտությունն այդպիսին է, ճի՞շտ չէ, Օնդրա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ ինչի՜դ էր այդ դեղին տենդը։ Կարող էիր մնալ տանը ու հիվանդներին բուժել․․․ կամ օգնություն ցույց տալ ծնող֊մայրերին։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Լսիր, մայրիկ, ինքդ դատիր․ դեղին տենդից ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ էին մեռնում։ Խայտառակություն կլիներ դրա դեմ միջոց չգտնել։ Դա պարզապես․․․ պարտք էր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Քո՞ պարտքը։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Գիտության պարտքը։ Գիտես, մայրիկ, դա շատ ծանր ու տանջալից հիվանդություն է։ Եվ մարդիկ այնտեղ․․․ եթե տեսնեիր՝ ինչպես են մեռնում, ինքդ կասեիր․ «Օնդրա, այդպես թողնել չի կարելի»։ Դա զարհուրելի բան է, մայրիկ։ Մեկնումեկը պետք է որ անպայման գնար այնտեղ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ոչ պարտադիր կերպով դու։ Ոչ, Օնդրա, դու ինձ չես համոզի։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ ինչո՞ւ ոչ նա։ Իմ կարծիքով, նա վատ գլուխ չուներ։ Իսկ նման դեպքերում պետք է գործի անցնեն ամենալավերը, մանկիկս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ ուրեմն, ամենալավերը պետք է մեռնե՞ն։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչ արած։ Այլ կերպ չի կարելի, հոգյակս։ Ամենալավերը միշտ էլ պետք է առաջ գնան։ Օնդրա, կարող ես հանգիստ լինել․ դու ճիշտ վարվեցիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, իհարկե։ Դուք, տղամարդիկդ, միշտ համամիտ եք իրար։ Քեզ համար հեշտ է ասել՝ «դու ճիշտ վարվեցիր», իսկ եթե միայն իմանայիր՝ ինչ պատահեց ինձ, երբ հեռագիրն ստացա․․․ Դա պարզապես իմ գլխում չէր տեղավորվում։ «Տիկին, ձեր որդին ընկավ գիտության ճակատում, ինչպես հերոս․․․»։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այ տեսնում ես, մանկիկս՝ «ինչպես հերոս»։ Դրա համար արժեր մեռնել, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ա՛խ, ոչ, հայրիկ։ Դա ամենից քիչ էր հետաքրքրում ինձ։ Ես ձգտում էի միայն մի բանի՝ պարզել դեղին տենդի բնույթը։ Դրանում ոչ մի հերոսություն չկա։ Եթե մարդ զբաղվում է գիտությամբ, պետք է ուսումնասիրի երևույթների պատճառները։ Իսկ մնացյալը՝ անմտություն է։ Ամեն կարգի այդ հերոսությունները կամ պատիվը մանկական խաղալիքներ են, հայրիկ։ Բայց տալ մարդկանց մի փշուր նոր գիտելիք՝ այ դրա համար արժե զոհաբերություն կատարել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ դու հաջողության հասա՞ր։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ե՞ս։ Ոչ, մայրիկ։ Բայց ուրիշները՝ այո։ Մի շվեդ և մի ամերիկացի։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ցավալի է։ Ես ամերիկացիներին չեմ սիրում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ, տեսնում ես, Օնդրա։ Մի՞թե քո զոհաբերությունն անտեղի չէր։ Եվ անհարկավոր։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ոչ, մայրիկ։ Դու պարզապես չես հասկանում այդ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, չեմ հասկանում։ Ես ընդհանրապես երբեք ձեզ չեմ հասկացել։ Իրժիից և այն երկուսից մի գլուխ հենց այդ եմ լսում․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում․․․»։ Չեմ հասկանում։ Չեմ հասկանում։ Հիսուս Քրիստոս, ես դադարում եմ ինքս ինձ հասկանալ։ Ախր դուք իմ մարմնի մասնիկներն եք․․․ Իսկ դու, Ռիխարդ, դու մտել ես իմ մեջ և լցրել ամբողջ մարմինս ու հոգիս․․․ Եվ ես ձեզ չե՞մ հասկանում։ Ի՞նչ մի առանձնահատուկ բան կա ձեր մեջ, այնպես արտասովոր ձերը, որ ես արդեն չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ (մոտենում է նրան)։ Միայն թե մի հուզվիր, մայրիկ։ Քեզ վնաս է՝ քո սիրտը թույլ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Չէ, սպասիր, երբ դուք փոքր էիք, հիշո՞ւմ ես, Օնդրա, ես ախր ձեզ լավ էի հասկանում։ Ես նստում էի տանը և հեռվից֊հեռու իմանում, թե ձեզանից որն է բակում ծունկը քերծել․ նա դեռ ցած չընկած, ես արդեն վազում էի։ Իսկ երբ դուք բոլորով նստում էիք սեղանի շուրջ, ես այնպես խորն էի զգում՝ այս ես եմ։ Այս բոլորը ես եմ։ Զգում էի ողջ էությամբ՝ այս երեխաները ես եմ։ Իսկ հիմա․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում»։ Ռիխարդ, այդ ի՞նչ օտար․․․ ու իմ հանդեպ թշնամական բան է հաստատվել նրանց մեջ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Գիտե՞ս ինչ, թանկագինս, նրանք արդեն չափահաս են․․․ և իրենց հետաքրքրություններն ունեն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ ես իմացել եմ միայն նրանց հետաքրքրությունները, հասկանո՞ւմ ես։ Ձեզանից ամեն մեկը մտածում է իր գործի, իր պատվի, իր կոչման և աստված գիտե էլի ինչ֊որ մեծ֊մեծ բաների մասին, որ ես անկարող եմ հասկանալ։ Իսկ ես ― ես միշտ մտածել եմ միայն ձեր մասին։ Ես, ձեզանից բացի, ուրիշ կոչում չեմ ունեցել։ Գիտեմ, դրանում ոչ մի բան չկա ― միայն նեղություններ ու սեր։ Բայց երբ սեղան նստելիս ճաշ էի մատուցում ձեզ, հինգ երեխաներիդ, այնպիսի զգացում էի ունենում, ասես եկեղեցական արարողություն եմ կատարում։ Ա՛խ, Օնդրա, չես կարող պատկերացնել, թե առանց քեզ սեղանն ինչպես դատարկ է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ես շատ ցավում եմ, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, դուք իրավացի եք, ես այդ, երևի, չհասկանամ․․․ Հայրդ զոհվեց, որովհետև անհրաժեշտ էր բնիկներին սպանել։ Իսկ դու, Օնդրա, դու մեռար, որովհետև գնացիր նրանց կյանքը փրկելու։ Չէ, ինչպես երևում է, ես իսկապես հիմար եմ։ Դուք անում եք ուղղակի իրար հակառակ բաներ, իսկ հետո ասում ինձ․ «Այստեղ մեծ խնդիրներ կան, թանկագինս, դու այդ հասկանալ չես կարող»։ Ձեզանից մեկը ինչ֊որ բան կկառուցի, մյուսը կքանդի, երկուսով էլ կասեք ինձ․ «Մայրիկ, դա խիստ կարևոր է։ Մենք պետք է գործենք այսպես, թեկուզ և մեր կյանքի գնով»։ Կյանքի՜։ Ձեզ համար հեշտ է ասելը։ Ամեն մարդ կարող է մեռնել, իսկ ահա կորցնել ամուսնուն կամ որդուն, ― տեսնեիք, թե այդ ի՞նչ է նշանակում․․․ տեսնեիք․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, այստեղ դու, թերևս․․․ իրավացի ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Թեկուզ և ոչ․․․ Ինձ իրավացիություն հարկավոր չէ, ինձ հարկավոր եք դուք, հարկավոր են իմ երեխաները։ Դու չպետք է մեռնեիր, Օնդրա։ Դու այնպիսի անուշ, լուրջ պատանի էիր․․․ Դու հարսնացու ունեիր, տղաս, ուզում էիր ամուսնանալ․․․ Այդ մեկը ես կարծես հասկանում եմ, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Այո, իհարկե, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ, տեսնո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Պարտեզից լսվում է երկու կրակոց։ | ||
+ | |||
+ | Հայր (գլուխը բարձրացնում է)։ Այս ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչինչ։ Տղաները կրակում են նշանին։ Կորնելը և Պետրը։ | ||
+ | |||
+ | Հայր։ Շատ լավ է։ Ով կրակել չգիտի, ոչ մի բանի պիտանի չէ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Մեր Տոնին չի կրակելու։ Նա ուրիշ բնավորություն ունի։ Օնդրան էլ չէր սիրում կրակել, ― այնպես չէ՞, Օնդրա։ Դու նույնպես ուրիշ ոչինչ չէիր ուզում ճանաչել, բացի գրքերից, ինչպես Տոնին․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Միայն թե, մայրիկ, Տոնիի համար դա հաշիշի նման մի բան է, նա արթմնի երազներ է տեսնում։ Իսկ դա վատ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ախր նա դեռ երեխա է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Դու միշտ էլ նրան երեխա կհամարես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, որովհետև նա թույլ է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, դու պետք է նրա վրա ազդես, որպեսզի նա որևէ լուրջ գործով զբաղվի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, ոչ։ Ես չեմ ուզում, որ Տոնին արդեն հիմա գլուխը լցնի այնպիսի բաներով․․․ Ոչ, ես նրան այստեղ չեմ թողնի․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Որովհետև դուք կաշխատեք ազդել նրա վրա, կսկսեք շշնջալ նրա ականջին․ «Տղամարդ եղիր, Տոնի, տղամարդ եղիր։ Որևէ բան արա։ Գնա մեռնելու հանուն փառքի, պատվի, ճշմարտության․․․»։ Ոչ, ես այդ չեմ ուզում լսո՞ւմ եք։ Տոնիին հանգիստ թողեք։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց մայր, դու հո չես ուզում Տոնիին աղջիկ դարձնել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ես ուզում եմ, որ նա իմը լինի։ Դու նրա նկատմամբ ոչ մի իրավունք չունես, Ռիխարդ։ Տոնին ծնվել է քո մահվանից հետո։ Տոնին իմն է, միայն իմը, հասկացիր։ Նա այստեղ անելիք ունի։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ըստ երևույթին մայրիկը մեզ համարում է վատ հասարակություն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, որովհետև դուք մեռած եք․․․ | ||
+ | |||
+ | Պարտեզից կրակոցներ են լսվում։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, դու մեզանից վախենո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ես ինչպե՞ս կարող եմ վախենալ ձեզանից։ Մոտ եկ, Օնդրա, թող մի լավ նայեմ քեզ։ Այդ սպիտակ խալաթը քեզ շատ է սազում․․․ Իսկ ես միշտ էլ պատկերացրել եմ, թե դու ինչպես կկանգնես իմ գլխավերևը, երբ․․․ երբ ես կբաժանվեմ երեխաներից․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ի՞նչ ես ասում, մայրիկ։ Դու դեռևս երկար կլինես նրանց հետ։ Եվ երբեք չես հեռանա նրանցից․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Մեր մայրիկը շատ ավելի ուժեղ է, քան ինքը կարծում է։ (Մոտենում է շախմատի սեղանիկին։) Ո՞վ է այստեղ խաղացել, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Կորնելն ու Պետրը։ Դա, կարծեմ, քո խնդիրն է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո, տեսնում եմ։ Ես մի ժամանակ սկսեցի լուծել այն․․․ Գեղեցիկ խնդիր է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Տղաները դրա պատճառով կռվեցին։ Կորնելն ուզում էր, որ Պետրը գնա դե հինգ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ճիշտ է։ Ես դե հինգ գնացի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ Պետրն ասաց, որ կա և ուրիշ լուծում։ Այդ երկուսը շարունակ կռվում են։ | ||
+ | |||
+ | Հայր (մտածում է խնդրի մասին)։ Ուրիշ լուծո՞ւմ։ Հը՜մ, հետաքրքիր է․․․ Դա, երևի շախմատային նոր դպրոց է։ Այդ դեպքում անհրաժեշտ է առաջ շարժել զինվորը․․․ Հետաքրքիր է։ Այո, թերևս, Պետրը մասամբ իրավացի է․․․ | ||
+ | |||
+ | :::Դռնից բոլորովին անաղմուկ ներս է մտնում Իրժին օդաչուի կոմբինեզոնով։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բարի երեկո, մայրիկ։ Բարև հայրիկ։ Ողջույն Օնդրա։ | ||
+ | |||
+ | Հայր (շուռ է գալիս)։ Ա՛, ո՜ւմ եմ տեսնում։ Ի՛րժի։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Բարև։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչո՞ւ այդպես վաղ, Իրժի։ Դու այսօր թռե՞լ ես։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Թռել եմ, մայրիկ։ Այսօր հիանալի էի թռչում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Համենայն դեպս, լավ է, որ արդեն տանն ես։ Տանել չեմ կարող, երբ դու թռչում ես։ Ես այնպես եմ սարսափում․․․ Ապրես, որ իսկույն վերադարձար։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ինչպես տեսնում ես, մայրիկ, առաջինը քեզ եմ այցելում։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ճիշտ է։ Իսկ այս կոստյումը քեզ շատ է սազում։ | ||
+ | |||
+ | Մայր (սարսափած կիսաբարձրանում է տեղից)։ Սպասիր․․․ Իրժի, դու տեսնում ես․․․ հայրիկին․․․ և Օնդրայի՞ն։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Տեսնում եմ, մայրիկ։ Ինչո՞ւ չպիտի տեսնեմ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ախր նրանք ․․․ ախր նրանք մեռա՜ծ են, Իրժի։ Դու ինչպե՞ս կարող ես տեսնել․․․ Ինչպե՞ս կարող ես խոսել նրանց հետ․․․ Ի՛րժի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Հասկանում ես, մայրիկ․․․ Միայն չբարկանաս, լա՞վ։ Հասկանում ես, հանկարծ ինքնաթիռը դավաճանեց ինձ․․․ Ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իրժի, քեզ որևէ բա՞ն պատահեց։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Չէ, ոչինչ, մայրիկ։ Ես նույնիսկ ոչ մի ցավ չզգացի։ Պարզապես հանկարծ ինքնաթիռի թևը այրվեց, իսկ հետո․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Իրժի, դու ինձանից ինչ֊որ բան ես թաքցնում։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Մայրիկ, միայն թե դու մի բարկանա․․․ Բանն այն է, որ․․․ ես ջախջախվեցի։ | ||
+ | |||
+ | Մայր։ դո՛ւ․․․ դո՛ւ․․․ | ||
+ | |||
+ | Իրժի։ Մայրիկ, թանկագինս, խնդրում եմ, մի հուզվիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ուրեմն դու մեռա՞ծ ես․․․ Իրժի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Այո, մայրիկ։ Դա այդպես է կոչվում․․․ | ||
+ | |||
+ | Մայր (հեկեկում է)։ Տե՜ր աստված։ Ի՛րժի։ Ի՛րժի։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Կամաց, կամաց, մայրիկ։ Հանգստացիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իրժի, դու հեռացար ինձանից, դու ջախջախվեցիր։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հոգյակս, դու պետք է արիաբար կրես այդ կորուստը։ Դու հո տեսնում ես, որ նա զոհվել է հերոսի նման։ Դա եղել է գեղեցիկ մահ։ | ||
+ | |||
+ | Մայր (ասես քարացած)։ Գեղեցիկ մահ։ Ահա և հասար դրան, Ռիխարդ։ Հասա՛ր։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բայց ախր ոչ ոք մեղավոր չէ, մայրիկ։ Դե, իսկ շարժիչը ամոթով թողեց։ Ես, իսկապես, ինքս էլ չգիտեմ, թե այդ ինչպես եղավ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իմ Ի՛րժի․․․ (Հեծկլտալով ընկնում է բազկաթոռին։) | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ձեռք մի տուր։ Թող արտասվի, հանգստանա։ (Կանգնում է մոր կողքին։) | ||
+ | |||
+ | Հայր (Իրժիին մի կողմ է տանում)։ Իրժի, իսկ ի՞նչ էիր ուզում փորձել։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ուզում էի բարձրության ռեկորդ սահմանել, հայրիկ։ Բեռով։ Մեկ և կես տոննա։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ այդպիսի ռեկորդը նշանակություն ո՞նի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Իհարկե, հայրիկ։ Օրինակ, պատերազմի դեպքում․ թռչել առավելագույն բարձրության վրա՝ ռումբի ամենամեծ բեռով։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ճշմարիտ է։ Դա դատարկ բան չի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Կամ պարզապես օդային տրանսպորտի համար․ ախր այնտեղ, այդպիսի բարձրության վրա, արդեն ոչ քամի կա, ոչ ամպեր։ Դա կարող է հսկայական նշանակություն ունենալ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ դու ի՞նչ բարձրության հասար։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Տասներկու հազար մետրից մի փոքր ավելի։ Եվ այդտեղ հանկարծ շարժիցն սկսեց ծռություններ անել․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Դա ռեկո՞րդ է։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Այո, հայրիկ։ Տվյալ կարգի ինքնաթիռների համար՝ համաշխարհային ռեկորդ է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հիանալի է։ Ես շատ ուրախ եմ, տղաս։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Միայն․․․ երբ ես շրմփացի գետին, ստացվեց սարսափելի շիլաշփոթ։ Երևի բարձրաչափը ջարդվեց։ Ափսոս։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Այժմ չի կարելի հաստատել, որ ես հասել եմ այդպիսի բարձրության։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իրժի, դա կարևոր չէ։ Միայն դե դու իսկապես հասած լինես։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ախր ոչ ոք չի իմանա։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց այդ բանն արված է՝ ահա թե որն է ամենագլխավորը։ Իսկ ո՛ւմ մտքով կանցներ։ Միշտ այնպիսի չարաճճին էիր․․․ Դե, շնորհավորում եմ քեզ, տղաս։ | ||
+ | |||
+ | Մայր (տնքում է)։ Ի՛րժի․․․ Ի՛րժի․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Հանգստացիր, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մի լար, հոգյակս։ Չարչարանքն արժեր։ Դե, ճշմարիտ, կարիք չկա արտասվել։ Դու դեռ թաղման հետ կապված այնքան հոգսեր կունենաս։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Մայրիկ, միայն երբ ինձ բերեն, չնայես վրաս, լա՞վ։ Այն, ինչ որ կբերեն, արդեն․․․ արդեն ես չեմ։ Ես նա եմ, ինչ եղել եմ․․․ և այդպես էլ կմնամ քեզ համար ընդմիշտ, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչո՞ւ ինձ չասացիր, որ ուզում ես այդքան վերև բարձրանալ։ Ես քեզ չէի թողնի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Դե, ինչ ես ասում, մայրիկ։ Ես պարտավոր էի թռչել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ այդ ինչպես խելքիդ փչեց, Իրժի։ Ինչի՞դ էր հարկավոր այդ ռեկորդը։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Գիգտե՞ս, երբ այդպիսի լավ մեքենա ունես․․․ դե չէ, մայրիկ, դու այդ չես հասկանա։ Պարզապես․․․ այնպես է ձգում․․․ Մեքենան ինքն է քեզ վեր բարձրացնում․․․ | ||
+ | |||
+ | Դռան թակոց | ||
+ | |||
+ | Հայր (հանգցնում է իր դիմանկարի դիմացի սեղանին դրված լամպը)։ | ||
+ | |||
+ | Սենյակում համարյա լիակատար խավար է։ | ||
+ | |||
+ | Հոգյակս, քեզ մի մաշիր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իմ Ի՜րժին։ Այնպես բարեկազմ, գեղեցիկ տղա էր։ Հանուն ինչի՞․․․ հանուն ինչի՞․․․ | ||
+ | |||
+ | Իրժի (ավելի ու ավելի ցածրացնելով ձայնը)։ Դու այդ չես հասկանա, մայրիկ, դու այդ չես կարող հասկանալ․․․ | ||
+ | |||
+ | :::::::::Դռան թակոց։ | ||
+ | |||
+ | Օնդրա (շշուկով)։ Հանգստացիր, մայրիկ։ Տոկուն եղիր։ | ||
+ | |||
+ | Հայր (շշուկով)։ Մնաս բարով, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ::::::::::Թակոց։ | ||
+ | |||
+ | Մայր։ (վեր է կենում)։ Այո՛։ | ||
+ | |||
+ | Բացվում է դուռը։ Սենյակ խուժող ցերեկային վառ լույսով լուսավորված շեմքին կանգնած է Կորնելը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ներիր, մայրիկ․․․ ես չէի ուզում քեզ անհանգստացնել․․․ բայց․․․ պետք է մի բան ասեմ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Հենց նոր մեզ հայտնեցին․․․ գիտես․․․ Մեր Իրժին․․․ ինչ֊որ բան է պատահել ինքնաթիռին․․․ միայն թե մի վախենա, մայրիկ։ Ոչ մի սարսափելի բան․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Բայց Իրժին․․․ Մայրի՛կ։ Դու արդեն գիտե՞ս։ | ||
+ | |||
+ | |||
+ | :::::::::::Վարագույր։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | ::::::::::<b>Գործողություն երկրորդ</b> | ||
+ | |||
+ | |||
+ | Նույն սենյակը։ Նախկին իրերին ավելացել է ռադիոընդունիչը։ Տոնին ծալապատիկ նստած, զբաղվում է ռադիոընդունիչով ու պտտում է փոքր լծակը։ Հնչում են ռազմական քայլերգի ձայներ։ Տոնին դժգոհ դեմքով դարձնում է բռնակը։ Լսվում է հաղորդավարի ձայնը։ | ||
+ | |||
+ | Ձայն ռադիոյով։ Ուշադրություն, ուշադրություն, ուշադրություն։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Եղբայր։ Քո ձայնը ոնց որ մեր Կորնելի ձայնը լինի։ | ||
+ | |||
+ | Ձայն ռադիոյով։ Բոլոր բնակիչներին կոչ ենք անում պահպանել կարգ ու կանոն։ Նախազգուշացնում ենք, որ փողոցներում ժողովրդի ոչ մի համախմբում ու կուտակում չի թույլատրվի․ չհնազանդվելու դեպքում ոստիկանական ջոկատներն ու զինվորական մասերը ամենավճռական միջոցների օգնությամբ․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բը՜ռռ․․․ (Պտտում է բռնակը, լսվում են հեռավոր քնքուշ երաժշտության ձայներ։ Առաջվա պես ծալապատիկ նստած, Տոնին ձեռքով չափ է տալիս։) | ||
+ | |||
+ | Ներս է մտնում Կորնելը կիսազինվորական համազգեստով․ երկարաճիտ կոշիկներ, գալիֆե շալվար, կուրտկա՝ մերակներով ու վրակարերով։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Թող, Տոնի։ Դու հո գիտես, որ մայրիկը չի սիրում, երբ մեկնումեկը ձեռք է տալիս ռադիոյին։ Դա մեր Իրժիի հիշատակն է․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Կորնել, լսիր, թե ի՜նչ գեղեցիկ է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, այո, միայն թե այժմ գեղեցկության ժամանակ չի։ Անջատիր, Տոնի։ Դա ազդում է ջղերիս վրա։ | ||
+ | |||
+ | Տոնի (անջատում է ռադիոն, բայց շարունակում է մնալ ծալապատիկ նստած)։ Ափսոս։ Դա արտասահմանն էր, միայն չգիտեմ՝ ինչ կայան էր։ Ինձ թվում է նվագում էին․․․ ինչ֊որ տեղ հյուսիսում։ Հնչյունները ասես ձյան փաթիլներ լինեին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Քեզ միշտ ինչ֊որ բան թվում է։ (Ծխախոտ է ծխում ու անհանգիստ քայլում սենյակում։) Ինչ հիմար բան է, որ ես պետք է նստեմ տանը․․․ (Նայում է ձեռքի ժամացույցին։) Հիմա բանվորները դուրս կգան ֆաբրիկաներից։ Միգուցե շիլա֊շփոթ սկսվի։ Սատանան տանի, դե ոնց նստած մնաս տեղումդ։ (Մոտենում է պատուհանին ու ականջ դնում։)։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Կորնել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո՞։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ի՞նչ է պատահել Պետրին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Չգիտեմ։ Ձերբակալված է։ Կարիք չկար, որ նա քիթը խոթեր այդ գործերի մեջ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց ախր դու էլ ես խոթում, Կորնել․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, բայց մյուս կողմից։ Տարբերություն կա։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մենք կարգուկանոնի կողմնակից ենք․․․ և ազգի բարեկեցության։ Դու այդ չես հասկանում, Տոնի։ Եվ գոհ եղիր։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց Պետրն էլ է կողմ ազգի բարեկեցության։ Իսկ դուք նրան ձերբակալեցիք։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Որովհետև նա այդ բարեկեցությունն այլ կերպ է հասկանում։ Նա կարծում էր, որ մեզ կարող է կառավարել այդ կեղտոտ խուժանը։ Խոնարհաբար շնորհակալ եմ, լա՜վ վիճակում կլինեինք։ Նրանք արդեն ցույց տվին, թե ինչի են ընդունակ՝ միայն թալանել ու վրեժ լուծել։ (Ծխախոտը սեղմում է ու ջարդում։) Այդ կնշանակեր հայրենիքի կործանում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց ախր Պետրը միշտ էլ անմիտ ավերածությունների դեմ է եղել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ավելի վատ։ Պետրը կուզենար, որ այդ խաժամուժը կառավարեր երկիրը։ Մենք չենք կարող այդ բանը թույլ տալ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ո՞վ է այդ «մենք»֊ը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մեր կուսակցությունը։ Մենք, ազգը։ Եթե իշխանության գլուխ հայտնվեին նրանք․․․ իրենց ուտոպիաներով․․․ խաղաղության ու հավասարության գաղափարներով․․․ այն ժամանակ վե՛րջ։ «Բը՜ռռ»։ Այն, ինչ ուզում են այդ սրիկաները, իսկական պետական դավաճանություն է։ Ցրել բանակը․․․ զավթել կառավարական հիմնարկները, ֆաբրիկաներն ու գործարանները ազգայնացնել․․․ Լա՜վ գործ է։ Դա կնշանակեր կուլտուրայի ․․․ և ընդհանրապես ամեն ինչի վերջ։ Չէ, Պետր, մենք թույլ չենք տա ազգի այդ աստիճանի խայտառակություն։ Այլևս դանդաղել չէր կարելի, անհրաժեշտ էր վերցնել բոլոր այդ դավաճաններին ու աղմկարարներին․․․ Բայց այդ բոլորը քեզ համար, երևի ձանձրալի է, Տոնի... | ||
+ | |||
+ | Տոնի (վեր է կենում)։ Կորնել․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե՞։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Պետրի վիճակը ինչպե՞ս կլինի։ | ||
+ | |||
+ | Կորնել (ուսերն է թոթվում)։ Ոչինչ անել չի կարելի։ Պետք է սպասել։ Մերոնք ձերբակալել են նրան․․․ և առայժմ պահում են։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իբրև հանցագո՞րծ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Իբրև պատանդ։ Մի վախենա, նրան ոչինչ չի պատահի։ Բայց եթե այդ սև խուժանը նորից սկսի փողոցներում կրակ բացել, այն ժամանակ ես չեմ երաշխավորում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այն ժամանակ դուք ․․․ Պետրին կսպանե՞ք։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ես՝ ոչ, Տոնի։ Բայց, գիտես, պայքարը պայքար է։ Պետրը չպետք է այդ գործի մեջ մտներ։ Ինքդ էլ լավ գիտես, որ ինձ համար խիստ ցավալի կլիներ, եթե․․․ նրան մի բան պատահեր։ Բայց այդ արդեն մեր իշխանությունից դուրս է։ Թող այդ քրջոտները զենքը ցած դնեն, այն ժամանակ մերոնք բաց կթողնեն Պետրին․․․ և մյուս պատանդներին։ Ահա թե բանն ինչպես է։ | ||
+ | |||
+ | Տոնի (լայն բացված աչքերով)։ Պատկերացրու, Կորնել․․․ պատկերացրու այժմ Պետրի վիճակը։ Ինչպես է նայում դռանն ու սպասում, ամբողջ ժամանակ սպասում․․․ թե երբ այն կբացվի․․ «Գնանք»։ ― «Ո՞ւր»։ ― «Դե, շուտ։ Այնտեղ կտեսնես»։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Սպասիր։ (Ականջ է դնում։) Չէ, հանգիստ է։ Բարեբախտաբար, չեն կրակում։ Եթե որևէ տեղ կրակոց լսվի՝ բանը վերջացած է։ Այն ժամանակ մերոնք․․․ ամբողջ դաժանությամբ․․․ Բայց կարծում եմ, որ այդ տկլորները նորից մտան իրենց ծակուծուկերը։ Նրանք վախկոտներ են։ Թող Պետրը տեսնի, թե ում հետ է կապվել։ Գնդացիրը նրանց վրա ուղղեցիր թե չէ՝ թփերի տակ կպահվեն։ Լսո՞ւմ ես։ Խաղաղ է։ Երևի, բանակցություններ են գնում։ Չնայած ես վճռականորեն չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բանակցություն վարել այդպիսի ավազակների հետ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Կորնել, իսկ ձեռքերը կապո՞ւմ են։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ո՞ւմ ձեռքերը։ Ե՞րբ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Երբ տանում են գնդակահարելու։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե, իհարկե։ Հասկանալի է, կապում են։ Ինչո՞ւ ես հարցնում։ | ||
+ | |||
+ | Տոնի (ձեռքերը դարսում է մեջքին ու պահում, ասես կապված են)։ Գիտես, ես այնպես պարզ եմ պատկերացնում, թե մարդ ինչ պետք է զգա, երն․․․ կանգնած է ահա այսպես․․․ հրացանավոր զինվորների առաջ։ Կանգնել ու նայում է․․․ ոչ թե նրանց, այլ գլուխներից վերև ինչ֊որ տեղ․․․ և զգում է, թե ցուրտ քամին ինչպես է շարժում մազերը։ Դեռ ոչ․․․ Դեռ մի վայրկյան էլ կա․․․ «Նշան ա՛ռ»․․․ Հիսուս֊Քրիստոս։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Վերջ տուր։ | ||
+ | |||
+ | Տոնի սարսափելի ձայնով)։ Դուք շներ եք։ Արնախում շներ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Տո՛նի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Կրակեցե՛ք։ (Օրորվում է և ընկնում ծնկների վրա։) | ||
+ | |||
+ | Կորնել (բռնում է նրա ուսից ու ցնցում)։ Բավակա՛ն է։ Դու պարզապես հիվանդ երևակայություն ունես, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի (վեր է կենում, աչքերը ծածկելով)։ Կորնել, ո՞նց կարող են մարդիկ այդպես կրքոտությամբ ատել իրար։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե, փոքրիկ, դու այդ չես հասկանա․ դու դեռ չես սովորել կրքոտությամբ հավատալ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ինչի՞ն։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Քո ճշմարտությանը։ Մարդ իր համար երբեք չի անի այն, ինչ կանի սեփական դրոշակի համար։ Չի կարելի այդպես սենտիմենտալ լինել, Տոնի։ Մայրիկը միայն փչացնում է քեզ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ինչո՞վ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Իր դաստիարակությամբ։ Քեզանից այնպես էլ երբեք սեփական գաղափարի համար մարտնչող տղամարդ դուրս չի գա։ Խաղաղություն, սեր, կարեկցանք, ― այդ ամենը, իհարկե, շատ գեղեցիկ է, բայց․․․ այժմ դրանց ժամանակը չի, Տոնի։ Այժմ շատ ավելի լուրջ․․․ ու մեծ իրադարձություններ են տեղի ունենում։ Մայրիկն այդ չի հասկանում։ Մենք պետք է պատրաստ լինենք․․․ ամեն ինչի։ Լսիր, Տոնի, եթե Պետրին մի բան պատահի, մայրիկը չպետք է իմանա։ Կասենք նրան, որ Պետրը դեռ կալանքի տակ է։ Լա՞վ։ Իսկ միգուցե իսկապես էլ արդեն ամեն ինչ վերջացել է։ Այդ սրիկաները, երևի, արդեն անձնատուր են եղել։ Այնպիսի․․․ տարօրինակ լռություն է։ Տնից դուրս չգաս, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ դո՞ւ։ | ||
+ | |||
+ | Կորնել (ուսերն է թոթվում)։ Ես պետք է այնտեղ, մերոնց մոտ լինեի։ Աստված իմ, միայն թե բաց չթողնեմ, եթե իսկապես սկսվելու է։ Ինչ հիմար վիճակ է՝ ցցվել տանը, մոր կողքին․․․ Բայց ի՞նչ արած։ Եթե այստեղ որևէ բան պատահի․․․ Մայրիկի սիրտն այնպես թույլ է։ Այդ սրիկաներից ամեն ինչ սպասելի է։ Կսկսվի թալան֊թրաշ։ Մեկը պե՞տք է պահպանի ձեզ։ (Մեջքը Տոնիին դարձրած, դարակից հանում է ատրճանակն ու լցնում, հետո, մտածելով, դնում է տեղը։) Ես կմնամ տանը։ Հանուն մայրիկի․․․ ու հանուն քեզ։ | ||
+ | |||
+ | :::::::::Մտնում է մայրը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Կորնել, հապա ո՞ւր է Պետրը։ Ինչո՞ւ մինչև հիմա չկա։ Առավոտյան դու ասացիր, որ դա թյուրիմացություն է, որ երեկոյան, հավանաբար, նրան բաց կթողնեն․․․ Կորնել, լսո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, մայրիկ, բայց․․․ այդ բանն այդպես արագ չի լինում։ Հարյուրավոր մարդիկ են ձերբակալված, և մինչև որ բոլոր գործերը կքննեն․․․ դա կարող է ձգձգվել․․․ Թերևս, ամբողջ մի շաբաթ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Մի շաբա՜թ։ Կորնել, քո կարծիքով, մեր Պետրին կարող են այդքան երկա՞ր տանջել։ Ոչ, ոչ։ Ես այդպես չեմ թողնի։ Ես կգնամ այնտեղ, նրանց մոտ, կասեմ նրանց․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այդ անկարելի է, մայրիկ։ Քեզ նույնիսկ թույլ չեն տա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչպե՞ս թե, ինչպե՞ս թե մորը թույլ չեն տա։ Ես Պետրի համար սպիտակեղեն կտանեմ ու մի քիչ ուտելու բան։ Մորը ոչ ոք չի արգելի։ Մայրը իրավունք ունի։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, բայց և այնպես դու ստիպված ես սպասել։ Փողոցները լցված են զորքերով։ Ոչ ոքի չեն թողնում կենտրոն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ մորը կթողնեն։ Ես կասեմ նրանց, որ բան֊ման եմ տանում տղայիս համար․․․ Կորնել, ես պետք է տեսնեմ Պետրին։ Պետք է իմանամ, թե ինչ է պատահել նրան։ Պետրը հո ոճրագործ չի, որ պահեն բանտում։ Մի՛ մտածիր, ես այդպես էլ կասեմ նրանց, կասեմ, որ իրավունք չունեն իմ որդուն բանտում պահելու։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Իզուր խոսքեր են, մայրիկ։ Նրանք իրավունք ունեն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչ է, Պետրը չարագո՞րծ է։ Որևէ մեկին սպանե՞լ է, կամ թալանե՞լ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ոչ, իհարկե․․․ չարագործ չէ։ Ոչ ոք այդ չի ասում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ, տեսնում ես։ Նրանք իրավունք չունեին անտեղի ձերբակալելու նրան։ | ||
+ | |||
+ | Կորնել․ Մայրիկ, ըստ երևույթին դու այնքան էլ լավ չես հասկանում․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, այո, գիտեմ․․․ Տոնի գնա։ Դու այստեղ անելիք չունես։ Հարկ չկա լսես, թե քո մայրը որքան հիմար է։ | ||
+ | |||
+ | Տոնին դանդաղ ու տհաճությամբ դուրս է գնում։ | ||
+ | |||
+ | Ես աշխատում եմ ամեն ինչ հասկանալ, Կորնել։ Բայց չի հաջողվում։ Ինչպե՞ս կարելի է բանտ դնել իմ որդուն, եթե նա ոչ ոքի վնաս չի պատճառել։ Ինձ համար շատ դժվար է այդ բանը հասկանալ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ներիր, մայրիկ, բայց դու ոչ մի կերպ չես ուզում հասկանալ, որ այժմ մեզ մոտ․․․ քաղաքացիական կռիվ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հետո՞ ինչ։ Մի՞թե դա անհրաժեշտ է։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Անհրաժեշտ է։ Որովհետև մարդիկ բաժանվել են երկու բանակի, իսկ իշխել կարող է միայն մեկը։ Դե, և ստիպված են կռվով որոշել, թե մեզ մոտ ով պետք է իշխի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դրա համա՞ր են այս կրակոցները։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո։ Ուրիշ ելք չկա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Լավ։ Բայց ասա, խնդրեմ, մի՞թե այդքան կարևոր է, թե ով կիշխի։ Մի՞թե ամեն մեկն իր ընտանիքը չունի։ Դե թող ամեն մեկն էլ հոգա իր ընտանիքի մասին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ընտանիքը դեռևս ամեն ինչ չէ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ամեն ինչ է, Կորնել։ Ինձ համար ամեն ինչ է։ Եվ չասես ինձ, թե Պետրն ուզում էր մեկնումեկի վրա իշխել։ Ես որ նրան լավ գիտեմ, նա ճանճին անգամ չի նեղացնի։ Դու՝ այո, իսկ Պետրը՝ ոչ։ Նա այնպիսի բնավորություն չունի, որ ուրիշի գլխին հրամանատարություն անի․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Լիովին հնարավոր է, մայրիկ, բայց նրա կուսակցությունն ուզում էր հրամայել բոլորին, կամենում էր ամեն ինչ իր ուզածով շուռ տալ․․․ Իսկ դա ամբողջ ազգի համար դժբախտություն կլիներ, հասկանո՞ւմ ես։ Ախր դա դավաճանների ու ոճրագործների մի հորդա է, մայրիկ։ Նրանք պատրաստ են ամեն ինչ հափշտակել ու թալանել․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ախր այդ ջահելությունից է։ Այ դու, Կորնել, երբեք այդպես ջահել ու մարդամոտ չես եղել։ Երբեք այնպես հեշտությամբ չես մտերմացել ընկերներիդ հետ։ Քեզ կարելի էր ավելի շուտ գոռոզ անվանել․․․ Ոչ, ոչ։ Պետրը չէր կարող մասնակցել որևէ վատ բանի։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Նշանակում է, մայրիկ, ես մասնակցում եմ ինչ֊որ վատ բանի՞։ Կամ նրա կուսակցությունն է իրավացի, կամ․․․ մենք։ Որքան էլ շուռումուռ տաս, մեկ է, ստացվում է, որ մեզանից մեկը վատ ճամփով է ընթացել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու էլ ոչ, Կորնել։ Քո բնավորության մեջ ազնվություն կա, սեփական արժանապատվության զգացում։ Դու էլ ընդունակ չես վատ․․․ ու անազնիվ բանի։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այդպես ահա, ես քեզ ազնիվ խոսքով վստահեցնում եմ, որ մեր Պետրը իսկապես եղել է․․․ վատ մարդկանց կողմը և որ․․․ անհրաժեշտ է, ինչ ուզում է լինի, հաշիվ տեսնել այդ ոհմակի հետ, որպեսզի, վերջապես, աշխարհում կարգ ու կանոն հաստատվի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Սպասիր, բարեկամս։ Ուրեմն, որպեսզի, վերջապես, աշխարհում կարգ ու կանոն հաստատվի, անհրաժեշտ էր մեր Պետրին ձերբակալե՞լ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, մայրիկ, անհրաժեշտ էր․․․ Քանի որ նա կապվել է․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ախր դա խայտառակություն է, Կորնել։ Նրանք, ովքեր նստեցրել են մեր Պետրին, չեն կարող իրավացի լինել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, եթե գործն ուրիշ կերպ դառնար, Պետրն ինձ բանտ կնստեցներ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Պետրը քե՞զ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ուզում եմ ասել՝ նրա կողմնակիցները։ Նրա կուսակցությունը, հասկանո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդ դեպքում նրանք կլինեին հիմարներ․․․ ու սրիկաներ։ Չէ որ դու ոչ մի վատ բան չես արել, Կորնել։ Ինչո՞ւ պետք է նրանք քեզ նստեցնեին։ Դա նույնպիսի ապօրինություն կլիներ, ինչպես և այն, որ նստեցրել են մեր Պետրին։ Ոչ, Կորնել, նրան վերցրել են չար մարդիկ։ Չար, դաժան, հիմար։ Ա՛խ, եթե միայն ես կարողանայի ահա այս բռունցքով հարվածել ուղիղ նրանց երեսին․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, խնդրում եմ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Մենք իրավունք չունենք նրան այնտեղ թողնել։ Դու պետք է մի կերպ օգնես ինձ․․․ Քո կարծիքով, նրան կարող են մի քանի օր է՞լ պահել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, հնարավոր է։ Բայց հետո, իհարկե, կազատեն։ Փողոցներում խաղաղ է։ Այ կտեսնես, վաղն ամեն ինչ կվերջանա․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ դու կգա՞ս ինձ հետ Պետրի մոտ գնալու համար։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այո, մայրիկ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ մի՞թե այսօր չի կարելի նրան բան֊ման տանել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այսօր՝ ոչ, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մի քանի հեռավոր կրակոցներ։ Սկսում է մթնել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդ ի՞նչ էր։ | ||
+ | |||
+ | Կորնել։ (ջղային)։ Ոչինչ։ Փողոցում ինչ֊որ կրակում են։ Մայրիկ, խնդրում եմ․․․ տնից դուրս չգաս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց ախր Պետրն սպասում է․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Նորից դու քո Պետրը։ Մայրիկ, խնդիրը միայն Պետրը չէ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդ որևէ բանով սպառնո՞ւմ է Պետրին․․․ կամ քեզ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ներիր, մայրիկ, ես անհանգստանում եմ մեր հաջողության համար։ | ||
+ | |||
+ | Նորից հեռավոր կրակոցներ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Միայն թե Պետրը փորձանքի չգա։ | ||
+ | |||
+ | Կարնել (պատուհանի մոտ, ականջ է դնում)։ Միայն թե փորձանքի չգա մեր ազգը, մայրիկ․․․ Ինչ֊որ տեղ կանգնած է մարտի պատրաստ ջոկատը, թե իմանայիր, ի՜նչ կտրիճներ են դրանք․․․ Նրանց այդպես էլ անվանում են՝ սերուցք։ Ընտիր հրաձիգներ են, որոնք առաջինը կնետվեն գրոհի։ Նրանք միայն սպասում են հրամանի ու հայացքներ փոխանակում՝ ո՞ւր է հապա Կորնելը․․․ Իսկ ես այստեղ եմ, բարեկամներ։ Չեմ կարող ձեզ հետ լինել․․․ Պետք է նստեմ տանը։ Ինչ֊որ պատահարների դեպքում մեկնումեկը պետք է, որ տանը մնա։ Ջանացեք, տղաներ։ Իսկ ես․․․ Ինձ կարող եք ցուցակից ջնջել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Կորնել, ի՞նչ եղավ քեզ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ոչինչ, մայրիկ։ Մի վախենա․․․ Ես կմնամ քեզ հետ․․․ և Տոնիի հետ։ Հասկանում ես, փողոցներում անհանգիստ է, կարող են զանազան մարդիկ հայտնվել․․․ Բայց դու ոչ մի բանից մի վախենա, մայրիկ։ Ես տանը կլինեմ։ (Մոտենում է հրացանների հենակին։) | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչ ես փնտրում այդտեղ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Հայրիկի կարաբինը, որ նա հետը տարավ Աֆրիկա։ Երևի, հարկավոր է այն մաքրել։ (Հենակի վրայից վերցնում է կարաբինը։) | ||
+ | |||
+ | Մայր։ Ախր ես ամեն օր նրա փոշին վերցնում եմ։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դու այդ չես հասկանում, մայրիկ։ Հրացանը ավելի մեծ խնամք է պահանջում։ Եվ ժամանակ առ ժամանակ հարկավոր է կրակել։ (Մոտենում է մորը և ձեռքը դնում նրա ուսին։) Ոչ մի բանի համար մի անհանգստանա, մայրիկ։ Այ, կտեսնես, ամեն ինչ կարգի կընկնի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ Պետրը կվերադառնա՞։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Կվերադառնա, կվերադառնա, մայրիկ։ (Գնում է հրացանով։) | ||
+ | |||
+ | :::::::::Աղջամուղջը խտանում է։ | ||
+ | |||
+ | Մայր։ (նայում է նրա ետևից)։ Կորնել, դու ինձ ճիշտը չես ասում․․․ գիտեմ։ | ||
+ | |||
+ | (Քայլում է սենյակում և մերթ այստեղ, մերթ այնտեղ մի բան ուղղում)։ | ||
+ | |||
+ | ::::Հեռվում մի քանի կրակոցներ։ | ||
+ | |||
+ | Աստված իմ, ի՞նչ եղավ Պետրին։ (Նստում է բազկաթոռին, ձեռքերը ծալելով աղոթելու նման։) Տեր Հիսուս Քրիստոս, փրկիր ու գթա իմ Պետրին։ Ողորմած տիրամայր, խղճա ինձ, փրկիր իմ երեխաներին։ Տեր Հիսուս Քրիստոս, վերադարձրու Պետրին։ Սուրբ տիրամայր, աղոթիր աստծուն իմ երեխաների համար։ Տեր, որ խաչված ես, գթա իմ երեխաներին։ | ||
+ | |||
+ | Դռների մեջ երևում է Պետրը, նրա հագին միայն տաբատն է ու կոճակներն արձակ շապիկը։ Սենյակում համարյա բոլորովին մութն է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Բարև, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր (վեր է թռչում)։ Պե՜տր։ Քեզ ազատեցի՞ն։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչ ազատել․․․ Պարզապես ես այլևս խոսելիք չունեմ նրանց հետ, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր (շտապում է նրա մոտ)։ Ես այնպես վախենում էի քեզ համար․․․ Դե շուտ ինձ մոտ արի, տղաս։ | ||
+ | |||
+ | Պետր (խուսափում է)։ Հարկավոր չէ, մայրիկ։ Խնդրում եմ, նստիր այնտեղ։ | ||
+ | |||
+ | Մայր (ձգվում է դեպի նա)։ Դե, ախր ի՞նչ է պատահել քեզ, տղաս։ Ո՞ւր է քո պիջակը։ | ||
+ | |||
+ | Պետր (առաջվա նման խույս է տալիս)։ Այնտեղ է․․․ այնտեղ։ Նրանք, երևի, կուղարկեն։ Չէ որ նրանք կարգուկանոնի այնպիսի խիստ սիրահարներ են։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ովքե՞ր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Նրանք։ Հասկանում ես, սպիտակները։ Լույսը մի վառիր, հարկավոր չէ, մայրիկ․․․ Ինձ համար անչափ ծանր է, բայց ես պետք է ինչ֊որ բան ասեմ քեզ։ Ես, իսկապես, դրա համար էլ եկել եմ։ Երևի ավելի լավ է, եթե ինքս ասեմ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչ է պատահել, Պետր։ (Աշխատում է ձեռքը դիպցնել նրան։) Դե մոտեցիր ինձ։ | ||
+ | |||
+ | Պետր (ետ քաշվելով)։ Դու միայն ինձ վրա մի բարկանա, մայրիկ, բայց ճշմարիտ, ես ոչ մի կերպ չեմ կարող պատասխան տալ դրա համար։ Կորնելն էլ չի կարող։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչի՞ համար։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ախ, մայրիկ, ի՜նչ դժվար ես հասկանում։ Ախր այդ սպասելի էր։ Եվ Կորնելն էլ գիտեր այդ։ Դե, հիմա արդեն անցած բան է․․․ | ||
+ | |||
+ | Մայր (աճող սարսափով)։ Ի՞նչն է անցած բան։ | ||
+ | |||
+ | Պետր։ Եվ այդ կատարվեց շա՜տ վաղուց, մայրիկ․․․ Ավելի քան կես ժամ սրանից առաջ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչ կատարվեց։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դե․․․ ինձ գնդակահարեցին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Պե՛տր։ (Օրորվում է ու ապա տապալվում հատակին։) | ||
+ | |||
+ | Պետր։ Ա՛խ, մայրիկ։ Աստված իմ, ինչ եմ շվարած կանգնել․․․ Օգնեցե՛ք։ Օնդրա։ | ||
+ | |||
+ | Խավարից դուրս է վազում Օնդրան սպիտակ խալաթով։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այ, մայրիկը․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա (ծունկի է իջնում մոր կողքին, շոշափում զարկերակը)։ Սպասիր, մակրիկ․․․ | ||
+ | |||
+ | Խավարից դուրս է գալիս հայրը սպայական համազգեստով։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ի՞նչ է պատահել նրան։ | ||
+ | |||
+ | Պետր։ Չգիտեմ․․․ Հանկարծ ցած ընկավ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Պետք է ավելի զգույշ լինել։ (Ծունկի է իջնում մոր մոտ։) Հոգյակս, քեզ ի՞նչ պատահեց։ | ||
+ | |||
+ | Խավարից հայտնվում է Իրժին օդաչուի կոմբինեզոնով։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բարև, Պետր։ Ինչ է, մայրիկն իրեն վա՞տ է զգում։ (Վառում է գրասեղանի լամպը։) | ||
+ | |||
+ | Օնդրա (ծունկի իջած մոր մոտ)։ Սիրտն է։ Այնպիսի ընդհատումներով է աշխատում․․․ Խեղճ մայրիկ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Եթե կարողանայինք մեկնումեկին կանչել։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ինչո՞ւ։ Մենք էլ բավական ենք։ Հիմա նա որոշ ժամանակ պառկած կմնա ուշակորույս վիճակում։ Ջղային ցնցում։ Ամենից լավն է հանգիստ թողնել։ Մի բարձ տվեք։ | ||
+ | |||
+ | Պետր (հավաքում է բազմոցի բարձերը)։ Ահա, վերցրու։ | ||
+ | |||
+ | Իրժի (ամբողջ մի կույտ բարձեր է բերում)։ Վերցրու։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Հայրիկ, գլուխը մի քիչ բարձրացրու։ (Բարձերը դնում է գլխի տակ։) Դե, հիմա, հանգիստ պառկիր, մայրիկ։ (Վեր է կենում։) Պետր, ինչո՞վ այդպես վախեցրիր նրան։ Եվ ասա, խնդրեմ, ընդհանրապես ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մի րոպե, հայրիկ։ (Պետրին դարձնում է լույսի դեմ ու զննում ճակատը։) Այդպես։ Մեկը, մյուսը․․․ (բացում է շապիկն ու մատը սահեցնում կրծքի վրայով)։ Մեկ, երկու, երեք։ Այ, սա ուղիղ սրտին է դիպել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հապա ցույց տուր։ Դիպուկ կրակոց է։ Իսկապես ասած, սա խիստ նման է․․․ Մի անգամ մեզ մոտ մի արաբի կանգնեցրին պատի տակ և ինչպես հարկն է հյուրասիրեցին արճիճով․․․ Լսիր, տղաս, քեզ հետ այս ինչպե՞ս պատահեց։ | ||
+ | |||
+ | Պետր։ Կանգնեցրին պատի տակ, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Էհե՜, եղբայրդ իմ։ Եվ, ինչպես երևում է, զինվորները կրակեցին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Զինվորները, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Պետր, հուսով եմ, որ դու հայրենիքին չե՞ս դավաճանել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես պայքարել եմ հանուն մեծ ու ազնիվ գործի։ | ||
+ | |||
+ | Հայր։ Զինվորների դե՞մ։ Ես այդ ինչ֊որ չեմ հասկանում, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հայրիկ, մեր կողմն էլ զինվորներ կան։ | ||
+ | |||
+ | Հայր։ Երկու կողմն էլ զինվորնե՞ր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այո։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մերոնք մերոնց դե՞մ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այո, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այդ բանն ինձ ինչ֊որ դուր չի գալիս, Պետր։ Տղաներ, ձեզ մոտ ինչ֊որ խառնաշփոթություն է ստեղծվել․․․ Դե, և դու, ուրեմն, հետախո՞ւյզ էիր, Պետր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես միայն գրում էի թերթերում։ | ||
+ | |||
+ | Հայր։ Մի ստիր, Պետր։ Դրա համար չէին գնդակահարի։ Մեզ մոտ միայն լրտեսներին ու դավաճաններին էին գլխատում։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Հայրիկ, հիմա ուրիշ ժամանակներ են։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո, ըստ երևույթին։ Ինչպես երևում է, սիրելիներս, հիմա մեզ մոտ խաղի ինչ֊որ ուրիշ կանոններ գոյություն ունեն։ (Շուռ է գալիս դեպի մայրը։) Դե, ինչպե՞ս է նա։ | ||
+ | |||
+ | Օնդրա (նստել է, խոնարհված մոր վրա)։ Ոչինչ։ Առայժմ ուշագնաց է։ Կարելի է կարծել՝ քնած է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Եվ լավ է։ Միայն նա կարող է մեզ լսել․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Եվ խոսել մեզ հետ։ Միայն մայրիկը կարող է մեզ տեսնել։ Նա դեռ կոնտակտը չի կորցրել մեզ հետ։ | ||
+ | |||
+ | Պետր (ցրված պտտում է գրասեղանին դրված գլոբուսը)։ Ասեմ ձեզ, սիրելիներս, տանջալից էր այն րոպեն, երբ ստիպված էի հայտնել նրան․․․ | ||
+ | |||
+ | Իրժի։ Գիտեմ, գիտեմ, բարեկամ։ Քեզ անասելի հիմար վիճակում ես զգում, ասես պետք է ինչ֊որ ամոթալի բան խոստովանես։ (Բացում է գրասեղանի դարակն ու խառնշտորում։) Գիտեք, մայրիկը նույնիսկ մեր ծխամորճներն է պահում։ Ինչ լավն է մեր մայրիկը։ Բայց ախր ամբողջ ժամանակ լսում էիր միայն․ «Ծուխ մի գցի այստեղ, խնդրում եմ»։ (Ծխողի սովորական շարժումով ծխամորճը մեքենայաբար դնում է բերանն ու ծծում։) Մմմ․․․ Ազնիվ խոսք, այստեղ քեզ զգում ես ճիշտ ինչպես տանը։ | ||
+ | |||
+ | Փողոցում կրակոցներ։ | ||
+ | |||
+ | Հայր (մոտենում է պատուհանին)։ Կարծես կրակում են։ Թրա՛խկ֊թրա՛խկ։ Դրանք զինվորի հրացաններ են։ (Ականջ է դնում։) | ||
+ | |||
+ | Պետր (մոխրամանն ու պրեսպաիեն տեղից֊տեղ է շարժում)։ Այդ մերոնք են։ Մերոնք են կրակում։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Իմ տետրակներն էլ են այստեղ։ Չէ, իսկապես, ինչ ասես որ չի պահում մայրիկը։ (Թերթում է տետրը)։ Ահա, իմ գծագիրը։ Այնպես, դատարկ բան։ Ես փորձում էի թևերի նոր պրոֆիլ գծագրել։ | ||
+ | |||
+ | Պետր (դնում է սեղանին նեգրի արձանիկը, որը կանգնած էր պահարանի վրա)։ Դե թող։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ինչո՞ւ իջեցրիր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հենց այնպես․․․ Ինքս էլ չգիտեմ։ Պարապությունից։ | ||
+ | |||
+ | Հայր (շուռ է գալիս, շարունակելով մնալ պատուհանի մոտ)։ Հանգիստ թող նրան, Իրժի։ Դա պարզապես մեռածների անհանգստություն է։ Նրանք ուզում են ուշադրություն գրավել իրենց վրա, նշել, որ եղել են այնտեղ։ Ժամանակին կանցնի․․․ Լսիր, Պետեր։ Դու գոնե քեզ․․․ տղամարդու նմա՞ն պահեիր։ | ||
+ | |||
+ | Պետր (տեղափոխում է ծխախոտի տուփը)։ Իհարկե, հայրիկ։ Սխալ չեմ շարժվել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այդ լավ է։ Մեր անունը չես անարգել։ | ||
+ | |||
+ | Օնդրա (նստած է մոր մոտ)։ Երևի․․․ անասելի տհաճ զգացում է, երբ ահա այսպես․․․ կրակում են քեզ վրա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Էլ մի ասա։ Կանգնած ես ձեռքերդ ետևում կապած, իսկ առջևդ վեց զինվորներ են՝ գյուղական հասարակ տղաներ․․․ Ես սարսափելի խղճում էի նրանց։ Չէի ուզենա նրանց տեղը լինել։ | ||
+ | |||
+ | Բայց աչքերդ կապված չէի՞ն։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես թույլ չտվի։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ապրե՛ս։ Իսկ ո՞վ հրաման տվեց։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչ֊որ վտիտ, ծվծվան լեյտենանտ։ Սարսափելի փքվում էր, որպեսզի չնկատվի, որ իրեն վատ է զգում։ Հենց իմ աչքի առաջ լցրեց ատրճանակը, իբր, համենայն դեպս, եթե զինվորները վրիպեն։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Այ քեզ հրեշավոր բան։ | ||
+ | |||
+ | Հայր։ Կարգն այդպես է, Օնդրա։ Այլ կերպ չի կարելի։ | ||
+ | |||
+ | Պետր։ Սատանան տաներ նրան, այդ պճնամոլը ազդում էր ջղերիս վրա։ Դե, ես էլ ասացի․ «Կորիր գրողի ծոցը, հիմարի գլուխ, զահլա մի տար։ Ես ինքս հրաման կտամ»։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այդ հարկավոր չէր, Պետր․․․ Մահապատիժը․․․ լուրջ գործ է։ Ես մի անգամ ներկա եմ գտնվել և․․․ Դե, ասելու բան չի։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հայրիկ, ախր մի բանով հարկավոր է իրեն սրտապնդել։ Չէ որ բավական զզվելի վիճակ է․․․ Զինվորները ծիծաղեցին, ես նույնպես։ Եվ բոլորս մի տեսակ թեթևացանք։ Իսկ նա կարմրեց, դուրս քաշեց սուրը և բղավեց․ «Զգա՛ստ։ Նշան ա՛ռ»։ Տղաներ, անկեղծ ասած․․․ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ծնկենրս ուղղակի ծալվեցին։ Քիչ մնաց ցած գլորվեմ։ Հանկարծ ոտքերիս մեջ․․․․ ու փորիս․․․ այնպիսի նողկալի թուլություն զգացի․․․ Բը՜ռռ։ Ինքս ինձ զգացի քուրջի կտոր։ Տարօրինակ է, չեմ էլ հիշում նույնիսկ, թե այդ խեղկատակը երբ բղավեց․ «Կրա՛կ»։ Զգացի միայն, թե պաղ քամին ոնց անցավ մազերիս վրայով։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Այդ վախից է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Երևի։ (Նորից իրերն անհանգիստ տեղից֊տեղ է փոխադրում։) Բայց ասեմ ձեզ․․․ դա ահավոր զգացում է։ Ահավոր։ | ||
+ | |||
+ | Իրժի (աչքերը տետրակից բարձրացնելով)։ Կարող ես ինձ չպատմել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչ, Իրժի, դու չես պատկերացնում․․․ Ոչ դու, ոչ էլ մեկ ուրիշը։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Աղավնյակս, այդ բանն ինձ շատ լավ հայտնի է։ Երբ ես ցած էի ընկնում իմ ինքնաթիռի հետ․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Դե, դա մի ակնթարթ է միայն։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Իզուր ես կարծում։ Տասներկու հազար մետր բարձրությունից դա բավականին երկար է տևում։ Ընդհանրապես անհնար է որոշել, թե որքան ժամանակ ես ընկնում։ Թվում է․․․ ամբողջ մի հավիտենականություն։ Եվ ամբողջ ժամանակ, ամբողջ ժամանակ թվում է, թե հողագունդը փլվում է գլխիդ։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Իսկ այդ ժամանակ ինչի՞ մասին էիր մտածում։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Իսկապես ասած, ոչ մի բանի․ մի զարհուրելի հանգստություն պաշարեց ինձ։ Ուրեմն, վե՞րջ։ Բութ, հանգիստ, պարզ կերպով լիակատար հաշիվ ես տալիս քեզ։ Մեկ էլ նայում ես՝ որտե՞ղ է ավելի հարմար ջարդուփշուր լինել։ Այ այնտեղ չէիր ուզենա՝ ծառեր են․ ահա այս դաշտում ավելի հարմար է․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Այդ դեռ լավ է, Իրժի։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Լավ բան քիչ կա։ Այդպիսի անտարբերությունը ամեն տեսակ ցավից ավելի վատ է, զզվելի։ Ասես ինչ֊որ բան ողջ֊ողջ քարանում է մեջդ, և դու արդեն անզոր ես տեղիցդ շարժվելու․․․ Բը՜ռռ։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Դա անտարբերություն չի եղել, Իրժի։ Ավելի շուտ սարսափ։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Չգիտեմ։ Բայց ես չէի ուզենա մի անգամ էլ նման բան զգալ։ Օ՜ֆ․․․ Ահավոր զգացողություն է։ | ||
+ | |||
+ | ::::::::::Դադար | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ․․․ քեզ հետ ինչպե՞ս եղավ, Օնդրա։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Դե, բարեկամս, ես բավական ժամանակ ունեի։ Ինձ մոտ դա տևեց․․․ մի քանի օր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ի՞նչը։ Մեռնե՞լը։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Այո։ Ես երեք ամբողջ օր գիտեի․․․ որ վերջս եկել է․․․ Այդ ժամանակ ինչի մասին ասես, որ չես մտածում․․․ ինչ ասես, որ չես հիշում։ Իսկ ես բացի դրանից․․․ այդ ժամանակ զբաղված էի նաև դիտողություններով․ օհո՜, ահա մի ախտանիշ, ահա երկրորդը։ Լյարդդ քեզ անհարմար վիճակի մեջ դրեց, Օնդրուշկա։ Դե և ստիպված էի հեռավոր ճամփա բռնել․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Ասա, Օնդրա, ինչպե՞ս վարակվեցիր դեղին տենդով։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Դա էքսպերիմենտ էր, հայրիկ։ Մենք ուզում էինք պարզել, թե արդյոք վարակը փոխացնվո՞ւմ է այդ ստոր մոծակի՝ ստեգոմիայի և այն հիվանդների միջոցով, որոնք տարել են հիվանդության առաջին փուլը։ Դա ճշտորեն հայտնի չէր։ Ահա ես էլ թույլ տվի փորձային մոծակներին խայթել ինձ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Եվ վարակվեցիր տենդո՞վ։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Վարակվեցի, այն էլ ինչպե՜ս․․․ Բայց դա հակասում էր մեր ենթադրություններին։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ նման փորձն ի՞նչ նշանակություն ուներ։ | ||
+ | |||
+ | Օնդրա (ուսերը թոթվելով)։ Դե, թեկուզ գիտական։ Մենք ուզում էինք իմանալ, թե այդ միկրոբն ինչպե՞ս է զարգանում մոծակի օրգանիզմում։ Դա շատ կարևոր է, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Եվ այդ տենդից դժվա՞ր են մեռնում։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Այո, սիրելիս, թավալվում ես, ոնց որ Ղազարոս․․․ Տաքություն, դեղնախտ․․․ Ամեն տեսակ կեղտոտություն։ Մի խոսքով, զզվելի հիվանդություն է, բարեկամս։ Բը՜ռռ։ Ոչ ոքի չէի ցանկանա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ուրեմն, միայն հայրիկն է զոհվել գեղեցիկ մահով։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ե՞ս։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Դե, զոհվել մարտում՝ այդ համենայն դեպս նշանակում է կատարել իր պարտքը․ բացի դրանից՝ հնարավորություն ունես պաշտպանվելու։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց ախր ես մարտում չեմ զոհվել, տղաս։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ո՞չ։ Ինչպե՞ս թե։ Իսկ մենք միշտ էլ կարծել ենք․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ ․․․ որ ես սպանվել եմ վերջին գրոհի ժամանա՞կ։ Ոչ։ Այդ միայն մայրիկի համար է, երեխաներ։ Հո չէր կարելի նրան ասել, թե իսկապես ինչպես է եղել։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Իսկ ինչպե՞ս է եղել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ես բոլորովին էլ մարտում չզոհվեցի։ Այլ պարզապես մնացի պառկած, տղաս։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Վիրավո՞ր։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո, և ինձ գտան բնիկները։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հետո՞։ | ||
+ | |||
+ | Հայր։ Հետո նրանք ինձ տանջեցին։ (Ձեռքը թափ տալով։) Դե, բավական է այդ մասին, այնպես չէ՞։ Օնդր, մայրիկը ո՞նց է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Զարկերակը լավ է աշխատում։ | ||
+ | |||
+ | Հայր։ Երեխաներ, բայց նա, իհարկե, այնպես էլ չպիտի իմանա, ինչ֊որ պատմեցի ձեզ։ | ||
+ | |||
+ | ::::::::::Դադար։ | ||
+ | |||
+ | Իրժի (իր տետրակի վրա)։ Այ, ասում են․․․ կյանքը նվիրաբերել ինչ֊որ մեծ բանի՝ գիտությանը, հայրենիքին, հավատին, մարդկության ազատագրությանը կամ դրա նման մի ուրիշ բանի։ Իսկ երբ փորձանքի ես գալիս․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ ․․․ ամեն ինչ ուրիշ կերպ է երևում, գիտեմ։ Եթե մարդիկ կարողանային պատկերացնել, թե այդ ժամանակ մարդ իրեն ինչպես է զգում․․․ երևի, ավելի քիչ կրկնեին, թե որքան գեղեցիկ է․․․ մեռնել ինչ֊որ բանի համար։ Գեղեցի՛կ։ Ես իմ մահվան մեջ առանձնապես ոչ մի գեղեցիկ բան չեմ գտնում։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես նույնպես, բարեկամ։ | ||
+ | |||
+ | Հեռվում հրացանների համազարկ։ Դադար։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այո՛․․․ Մարդիկ միշտ էլ մեռել են ինչ֊որ բանի համար, ով գիտե՝ ինչի՛․․ Երևի, այդպես է հարկավոր։ Բայց երբեմն մտքովս անցնում է․․․ հիմա ես գնդապետ կլինեի, գուցե և գեներալ, թոշակ կստանայի, կապրեի ձեզ հետ այստեղ, հուշեր կգրեի ու ածուներ կպատրաստեի բանջարանոցում․․․ Դա վատ չէր լինի, տղաներ։ Ինչ ուզում եք ասեք, բայց կյանքը կյանք է, համենայն դեպս, կարելի է մի բան անել․․․ Ես գիտեմ, դուք բոլորդ էլ ձեր կյանքը տվել եք ինչ֊որ մեծ բանի։ Օնդրան՝ գիտությանը, Իրժին՝ տեխնիկական առաջադիմությանը, իսկ Պետրը․․․ Պետր, դու ինչի՞ համար մեռար․․․ | ||
+ | |||
+ | Պետր (կտրվելով շախմատի տախտակից)։ Հավասարոըթյան և ազատության համար, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ահա․․․ Դե, իսկ ես՝ հանուն կայսեր, հայրենիքի ու դրոշի պատվի։ Իսկ գուցե և պարզապես հանուն այն բանի, որ մեր գնդապետը հիմար հրաման արձակեց։ Սակայն հիմա արդեն՝ միևնույն է։ Իհարկե, այդ ամենը շատ լավ ու ազնիվ բան է, միայն թե․․․ գիտեք, ախր ես բոլորիցդ ավելի վաղ հանգուցյալ եմ, ու կասեմ ձեզ․․․ որ վատ չէր լինի մի քիչ էլ ապրել։ Երեխաներ, ես կյանքը շատ էի սիրում։ Շատ։ Իսկ երբ նայում եմ ձեզ, չգիտես ինչու միտք եմ անում․ գրո՛ղը տանի, այս տղաներից մեկը, թերևս, կարող էր իսկապես հռչակվել որևէ հիանալի․․․ կամ նույնիսկ մեծ գործով։ Թե չէ ինչ է՝ հերոսնե՜ր։ Այո, ափսոս։ Տղաները կարող էին ապրել․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա (ճմլկոտում է ու վեր կենում)։ Այո, պարզապես կատաղում ես, երբ ի վիճակի ես միայն նայել, թե ուրիշներն ինչ են անում․․․ Մենք, մեռածներս, բուսական կյանք ենք վարում։ (Մոտենում է գրապահարանին։) Է՛խ, բարեկամներ, եթե հիմա ես ողջ լինեի, կաշխատեի դիվահարի պես։ Օրինակ՝ քնախտը, անչափ հետաքրքիր բան է։ | ||
+ | |||
+ | Իրժի (խորանալով իր տետրակի մեջ)։ Ա՛խ, ի՜նչ հիմարն եմ ես։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչ կա։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Դե ես խոսում եմ թևերի իմ այս կոնստրուկցիայի մասին։ Ախր միանգամայն հնարավոր բան է, հայրիկ։ Եվ սատանան թող ինձ տանի, որ ես այս բանը ավելի շուտ չեմ ավարտել․․․ Մի րոպե։ Այ այստեղ հարկավոր է ուղղել այսպես․․․ (Գծագրում է, նստած գրասեղանի մոտ։) Հիանալի՜ է։ | ||
+ | |||
+ | Օնդրա (բաց է անում պահարանը)։ Չէ, մայրիկի վրա զարմանալուց մարդ իսկապես չի կշտանա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Իսկ ինչ կա։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մինչև հիմա դուրս է գրում իմ բժշկական հանդեսները։ Ահա «Արևադարձային հիվանդությունների բյուլետենների» նոր համարը։ Ես էլ էի տպագրվում այնտեղ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ախր այդ բյուլետենում շատ լավ մահախոսական կար քո մասին։ | ||
+ | |||
+ | Օնդրա (հանում է համարներից մեկը)։ Դե, մի բան նայեմ այստեղ։ (Հարմար տեղավորվում է բազմոցին ու սկսում աչքի անցկացնել հանդեսի չկտրված համար։) | ||
+ | |||
+ | Հայր (կանգնած է խոնարհված մոր վրա)։ Այ, տեսնում ես, հոգյակս, դու նորից ամբողջ մի գունդ որդիներ ունես։ Եվ նրանք զգում են իրենց, ինչպես տանը։ Մայրիկ, ախր քեզ համար մենք բոլորս առաջվա պես ողջ ենք, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Պետր (խոնարհվելով շախմատի տախտակի վրա)։ Չէ, այդպես չի ստացվի։ Սատանան տանի, դժվար խնդիր է։ | ||
+ | |||
+ | Իրժի (գծագրի վրա)։ Այսպես, թերևս կարելի է, միայն հարկավոր է ծանրության կենտրոնը անպայման տանել ավելի ներքև։ | ||
+ | |||
+ | Հայր (բացում է գրամոֆոնը)։ Տղաներ, այս գրամոֆոնը ես ամենուրեք վերցնում էի ինձ հետ։ Նույնիսկ արշավանքի։ (Մեքենայորեն լարում է գրամոֆոնը։) Իսկ սա իմ ամենասիրած ձայնապնակն է։ Խեղճ մայրիկը այնպես էլ պահել֊պահպանել է իմ հիշատակին․․․ (Ձայնապնակը գործի է դնում։) | ||
+ | |||
+ | Գրամոֆոնը նվագում է մեղմ։ Հայրը լսում է։ Մյուսները խորասուզվել են իրենց խոհերի մեջ։ | ||
+ | |||
+ | Օնդրա (խոնարհված հանդեսի վրա)։ Հը՜մ, բանից պարզվում է, ինչ֊որ բան գտել են բորոտության դեմ։ Այդ լավ է։ | ||
+ | |||
+ | ::::Դրսից կրակոցներ են լսվում։ | ||
+ | |||
+ | Իրժի (գծագրի վրա)։ Իսկ այստեղ մի գլուխ կրակում են։ | ||
+ | |||
+ | Պետր (շախմատի տախտակի վրա)։ Սպասեցեք։ Հիմա՜ է միայն սկսվում․․․ Հայրիկ, քո խնդիրը միայն ոչ ոքիի արդյունք է տալիս։ Ոչ սևերը կարող են հաղթել, ոչ սպիտակները։ Ափսո՜ս․․․ | ||
+ | |||
+ | Կրակոցներն ուժեղանում են, ձայնապնակը նվագել֊վերջացել է, և գրամոֆոնը լռում է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Իմ ամենասիրածը․․․ (Շուռ է գալիս ու ականջ դնում։) Տա՛֊տա՛֊տա՛։ Պետր, գնդացիրներն են։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այդ սկիզբն է։ (Վեր է թռչում տեղից։) Ա՛խ, ինչպես կուզենայի նրանց հետ լինել։ Ամուր կանգնեք, ընկերներ։ | ||
+ | |||
+ | Օնդրա (վեր է կենում ու հանդեսը շպրտում մի կողմ)։ Նշանակո՞ւմ է, նորից շատ հերոսներ են լինելու։ Ոչ, այդ իմ սրտովը չէ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Բայց ախր սա երժշտությո՜ւն է, Օնդրա։ Լսի՛ր։ Այդ մերոնք հարձակման են գնում։ Արդեն սկսվեց, բարեկամներ։ Նրանք անցնում են գրոհի։ Ճամփան մաքրում են գնդացիրներով և՝ առա՛ջ, առա՛ջ։ Ի՜նչ ուժ է։ Ոչ, ես իզուր չմեռա։ | ||
+ | |||
+ | ::::Խուլ, որոտընդոստ կրակոցներ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Արագաձիգ թնդանոթ է։ Բա՛մ֊բամ֊բա՛մ֊բա՛մ։ Տարածությունը երեք կիլոմետր, ուղղությունը՝ այնտեղ։ | ||
+ | |||
+ | Իրժի(վեր կենալով)։ Քաղաքի կենտրոնը, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Պետր (տենդագին)։ Մեր հրանոթներն են։ Ուրեմն, մենք հաղթեցինք։ | ||
+ | |||
+ | Հայր (հանկարծ)։ Սա մայրիկին չվախեցնի։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Նա դեռ ոչինչ չի զգում։ (Մեքենայորեն արձակում ու նորից փաթաթում է վիրակապը, որ հանել էր գրպանից։) Ցնդել են։ Կրակում փողոցներում։ Ախր այդ սպանդ է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Թող սպանդ լինի։ Անհրաժեշտ է տեղ մաքրել նոր աշխարհի համար։ Օ՛խ, Օնդրա, Իրժի։ Ափսոս չէ կյանքը զոհաբերել հանուն այդ բանի։ Նույնիսկ հազարավոր ու հազարավոր կյանքեր․․․ Լսո՞ւմ եք կրակոցները։ Սքանչելի՜ է։ Ա՛խ, եթե միայն ես կարողանայի նրանց հետ լինել․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ հիմա կրակում են բոլոր կողմերից․․․ Այդ ինձ դուր չի գալիս։ Եղբայր իմ, դա կանոնավոր ճակատամարտ չէ։ Ավելի շուտ կոտորած է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ինչ արած։ Այլ կերպ հնարավոր չէ։ Վերջապես, ժողովուրդը պետք է այդ դավաճանների հաշիվը մաքրի․․․ Թող թեկուզ գնդակահարեն դրանց, բոլոր այդ սպիտակ բանդիտներին։ Լսո՞ւմ եք, թե ճակատամարտը ոնց է բորբոքվում։ Մերոնք չեն հանձնվի։ Մեր կողմն է հետնակը։ Մեր կողմն են նավաստիները։ Մեր կողմն է ժողովուրդը։ Միայն սպաներն են նրանց հետ։ Ճշմարիտ է, նրանք ինքնաթիռներ ունեն և ծանր հրանոթներ, բայց ախր չեն կարող գործի դնել քաղաքում։ Այլապես ամբողջ քաղաքը քարուքանդ կանեն, այնպես չէ՞, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Չգիտեմ, Պետր։ Դուք ինչ֊որ նոր կանոններ ունեք։ | ||
+ | |||
+ | Իրժի (մոտենում է ռադիոընդունիչին)։ Իսկ ռադիոկայանը ո՞ւմ ձեռքին է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Պարզ է, մեր։ Փորձիր, Իրժի։ Միգուցե լսենք։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Լավ։ (Պտտում է բռնակը։) Լռությո՛ն։ | ||
+ | |||
+ | Ձայն ռադիոյով (որը հիշեցնում է Կորնելի ձայնը)։ Ա՛լլո։ Խոսում է սպիտակների շտաբը։ | ||
+ | |||
+ | Պետր (քարանալով)։ Չի՜ կարող պատահել։ | ||
+ | |||
+ | Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Սպիտակների զորքերի հրամանատարը վերջին անգամ սև բանդիտներին առաջարկում է դադարեցնել մարտերը քաղաքի փողոցներում։ Զենքերդ վայր դրեք։ Հակառակ դեպքում հրամանատարը հրաման կտա հրետանային կրակ բացել քաղաքի վրա։ | ||
+ | |||
+ | Պետր (բղավում է)։ Այդ անկարելի՜ է։ Հայրիկ, Օնդրա, մի՞թե նրանք այդպես կանեն։ Նրանք պարզապես ցնդել են։ | ||
+ | |||
+ | Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Սպիտակների բանակի հրամանատարը առաջարկում է բոլոր բնակիչներին անհապաղ թաքնվել նկուղներում։ Եթե սևերն իրենց դիրքերը չհանձնեն, չորս րոպե հետո հրետանին կսկսի քաղաքի կենտրոնի հրակոծումը։ Հարկ եղած դեպքում կիրականացվի նաև օդային ռմբակոծություն։ | ||
+ | |||
+ | Պետր։ Վայրենինե՛ր։ Վայրենինե՛ր։ Դուք այդ չեք անի։ Սպիտակ գազաններ, դուք միայն ուզում եք սարսափեցնել մեզ։ | ||
+ | |||
+ | Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Քաղաքի ավերածությունների ու մարդկային զոհերի ողջ պատասխանատվությունը դրվում է սևերի ղեկավարության վրա։ Մենք ժամանակին նախազգուշացրել ենք նրանց։ Մենք մինչև վերջին րոպեն բանակցություններ էինք վարում․ իսկ այդ միջոցին սևերն սկսեցին հանցագործ կերպով սպանել մեր պատանդներին, մեր սպաներին, քաղաքի բնակիչներին․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Դա սուտ է։ Այդ դուք սկսեցիք։ Շնե՛ր։ Արնախում շմեր։ (Մերկացնում է իր գնդակով խոցված կուրծքը։) Ձեր կարծիքով, այս ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | Ձայն ռադիոյով։ Մենք հրաժարվում ենք հետագա բանակցություններից։ Յուրաքանչյուր ոք, որ կբռնվի զենքը ձեռքին, տեղնուտեղը կգնդակահարվի։ Բոլոր նրանք, ովքեր եղել են սևերի կողմը, կտրվեն ռազմական դատարանին։ Ալլո՛, ալլո՛։ Երկու րոպե հետո հրետանին կսկսի ռմբակոծել քաղաքի կենտրոնը։ Վերջին անգամ սևերին առաջարկում ենք անձնատուր լինել։ Միայն այդ ճանապարհով դուք կարող եք մեր քաղաքը փրկել անօրինակ ավերածություններից։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մեռնելու բան կա, այնպես չէ՞։ Իրժի, անջատիր։ | ||
+ | |||
+ | ::::Իրժին դարձնում է ընդունիչի լծակը։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այո, մեռնելու բան կա։ Սևեր, առա՛ջ։ Հանուն մեր ազատության։ Հանուն մեր հաղթանակի։ Հանուն նոր աշխարհի։ Ընկերներ, անձնատուր չլինեք։ Թող քաղաքը ոչնչացնեն, թող ժողովուրդը ոչնչանա, թող ամբողջ աշխարհը կործանվի, միայն թե մեր գործը հաղթանակի։ Ավելի լավ է մեռնել, միայն թե այդ սպիտակ շները չհաղթանակեն։ | ||
+ | |||
+ | ::::Հեռվում հրանոթային համազարկ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ծանր հրետանին է։ Վեցդյույմանոցները։ Հաստատ մնացին խոսքերին։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բարեկամներ, գիտեք, ես համարյա ուրախ եմ, որ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ ․․․ որ մեռա՞ծ ես։ Հաճույքով հավատում եմ։ Բո՜ւմ․․․ Տղաներ, դա իննդյույմանոցն է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Մարդասպաննե՛ր։ Ստո՛ր մարդասպաննե՛ր։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Սպասեցեք։ Լռություն։ Մայրիկն ուշքի է գալիս։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Եվ հենց այսպիսի րոպեին։ Խեղճ կին։ | ||
+ | |||
+ | Հայր։ Լույսը հանգցրեք։ | ||
+ | |||
+ | Լիակատար խավար։ Հրանոթների որոտ ու հրացանների կրակոց։ | ||
+ | |||
+ | Օնդրայի ձայնը։ Դե, մնաս բարով, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Թանկագինս, մի վախենա։ Մենք միշտ քեզ հետ ենք։ | ||
+ | |||
+ | Իրժիի ձայնը։ Մայրիկ, դա ամպրոպ է միայն։ Շուտով կանցնի։ | ||
+ | |||
+ | Պետրի ձայնը։ Մարդասպաննե՛ր։ Մարդասպաննե՛ր։ | ||
+ | |||
+ | Հրանոթների դղրդյուն ու հրացանային կրակոցներ։ Պատուհանի ետևում գնալով մեծանում է հեռավոր հրդեհի կարմիր հրացոլքը։ | ||
+ | |||
+ | Մայր (վեր է կենում)։ Պետր․․․ Կորնել․․․ Տոնի․․․ Կորնել, այս ի՞նչ է կատարվում։ Որտե՞ղ է Պետրը․․․ Տոնի, որտե՞ղ է Կորնելը։ Կորնել, դու լսո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ::::Դռների մեջ երևում է Տոնին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, մայրիկ, դու այստե՞ղ ես։ (Վառում է լույսը։) Իսկ ես քեզ եմ փնտրում․․․ | ||
+ | |||
+ | Մայր (աչքերը ծածկում է ձեռքով)։ Տոնի, որտե՞ղ է Պետրը։ Նա դեռ չի՞ վերադարձել։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Չէ, մայրիկ։ Դու մի անհանգստանա․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչ է կատարվում այնտեղ, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Կրակում են, բայց այստեղից շատ հեռու։ Մի վախենա, մայրիկ։ Ես քեզանից ոչ մի քայլ չեմ հեռանա։ (Բացում է սեղանի դարակը և ուզում է վերցնել Կորնելի լցրած ատրճանակը։) Ոչ մի բանից չվախենաս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդ ի՞նչ ես վերցնում, Տոնի։ Իսկույն ատրճանակը տեղը դիր։ Ձեռք չտաս։ Այդ խաղալիքները քեզ համար չեն։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, ես՝ ոչինչ․․․ Մտածում էի միայն․․․ Եթե մի բան պատահի․․․ Գիտես, Կորնելն ասում էր․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Դե ո՞ւր է Կորնելը։ Կանչիր Կորնելին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, դու միայն մի բարկանա․․․ | ||
+ | |||
+ | Մահր։ Տոնի, որտե՞ղ է մեր Կորնելը։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Նա գնաց այնտեղ, մայրիկ․․․ Վերցրեց հրացանն ու ասաց․ «Տոնի․․․ մայրիկին ասա, թող չբարկանա, որ ստիպված եմ լքել նրան․․․ բայց ես պարտավոր եմ․․․ գնալ․․․ գնալ այնտեղ»։ | ||
+ | |||
+ | ::Վարագույրը իջնում է հրանոթների որոտի տակ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ::::::::::<b>Գործողություն երրորդ</b> | ||
+ | |||
+ | |||
+ | Նույն սենյակը, միայն բոլոր զենքերը վերցված են պատերից․ հենարանից անհետացել են հրացանները։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մայր (պատից իջեցնում է վերջին զույգ ատրճանակը, փակում է գրասեղանի դարակում ու բանալին վերցնում)։ Այսպես։ Չեմ ուզում, որ ամեն տեղ Տոնիի աչքի առաջ զենք լինի։ (Աչք է ածում սենյակին։) Չեմ ուզում։ (Մոտենում է պատուհաններին ու փեղկերը փակում։) Թող փողոց էլ չնայի։ (Մոտենում է դռանը և անջատիչը դարձնում։ Ջահը վառվում է։) Կարծես բոլո՞րն է․․․ (Մոտենում է ռադիոընդունիչին։) Դու, դու հիմա կլռես։ Տոնին չպետք է իմանա, թե աշխարհում ինչ է կատարվում։ (Մտախոհ կանգնում է ռադիոընդունիչի կողքին։) Իսկ ինձ, ինձ այդ բանը հարկավոր չէ։ Ես այլևս ոչինչ չեմ ուզում լսել։ Ինձ այլևս ոչինչ չի հուզում։ (Նորից մտքերի մեջ է ընկնում։) Այ տեսնում ես, ստիպված ես լռել։ Իսկ դու, երևի, կուզեիր խոսե՞լ։ Կուզենայիր Տոնիի գլուխը պտտե՞լ։ Ոչ, ոչ, այլևս դու չես բղավի այստեղ։ Քո նորությունները հաղորդիր որտեղ կուզես, միայն ոչ այստեղ։ Միայն ոչ այստեղ։ Այստեղ ես եմ։ Դու այլևս ոչինչ չես լցնի իմ Տոնիի գլուխը․․․ Դե, ի՞նչ կասես դրան։ (Միացնում է ռադիոընդունիչը։) Հը՞․․․ | ||
+ | |||
+ | Կանացի ձայն ռադիոյով (Կրքոտ֊համոզիչ)։ Դա հանցագործություն է։ Հանցավոր կերպով խախտված են մարդկային բոլոր իրավունքները, ոտնակոխ եմ արված բոլոր համաձայնությունները, կատարվել է ամենակոպիտ բռնություն։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Առանց պատերազմ հայտարարելու, առանց որևէ առիթի, առանց նախազգուշացման մի խոսքի օտարերկրյա բանակը ներխուժել է մեր երկիրը։ Առանց նախազգուշացման մի խոսքի, առանց որևէ առիթի, առանց պատերազմ հայտարարելու օտար պետության հրանոթներն ու ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել մեր քաղաքները։ Թշնամին սպասեց, մինչև որ մեր ժողովուրդը ինքն իրեն կթուլացնի քաղաքացիական դաժան կռիվներում, և այժմ, կարգը վերականգնելու պատրվակով, ներխուժել է մեր տերիտորիան։ Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Ինտերվենցիայի ի՞նչ պատճառ ունի։ Ոչ մի պատճառ և ոչ մի իրավունք։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ լսեցե՛ք, լսեցե՛ք։ Կատարվել է ոճրագործություն, չլսված ոճրագործություն։ We call the world: hear, herar, it is an outrage, it is an awful crime! Wir rufen die ganze Welt: es wurce ein schreckliches Vebrechen begangen.<ref>Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին․ լսեցե՛ք, լսեցե՛ք, կատարվում է կոպիտ բռնություն, կատարվում է ահավոր ոճրագործություն։ (անգլ․)։ Մենք կոչ ենք անում ողջ մարդկությանը, տեսեք, ի՜նչ ոճրագործություն է (ֆրանս․)։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Կատարված է ահավոր աճրագործություն։ (գերմ․)։</ref> Մեր ժողովրդին, մեր դժբախտ, տանջահար ժողովրդին բնաջնջում են, ինչպես վայրի գազաններին։ | ||
+ | |||
+ | Մայր (անջատում է ռադիոն)։ Ի՞նչ ես ինձ վրա բղավում։ Չեմ ուզում քեզ լսել։ Ոճրագործություն, ոճրագործություն։ Իսկ ոճրագործություն չէ՞ր, երբ իմ Պետրին գնդակահարեցին։ Ոճրագործություն չէ՞ր, երբ իմ Կորնելը զոհվեց։ Իմ Պետրը։ Եվ դու ուզում ես ինձ պատմել ոճրագործության մասին։ Ես ավելի լավ գիտեմ, թե ինչ է ոճրագործությունը․ ես ամենից շատ եմ տուժել դրանից․ ես, մայրս։ Այո, դու իմ տղաներին չգիտեիր, եթե միայն տեսնեիր, թե նրանք ինչպե՜ս էին տունը լցնում․․․ Կարող ես աշխարհով մեկ աղաղակել։ Ես էլ աղաղակեցի, և կարծում ես՝ որևէ մեկը արձագանքե՞ց։ (Նորից է միացնում ռադիոն։) | ||
+ | |||
+ | Կանացի ձայն ռադիոյով։ Մենք ինքներս, ինքներս պետք է մեզ օգնենք։ Կպաշտպանվենք մինչև արյան վերջին կաթիլը։ Մեր մարմիններից ու սրտերից անհաղթահարելի պատնեշ կկանգնենք։ Թշնամու դեմ շարժվող մեր զորքերը կռվում են՝ անօրինակ խիզախությամբ, բայց նրանք չեն կարող դիմադրել, եթե օգնական ուժեր չստանան։ Մենք կոչ ենք անում բոլոր տղամարդկանց․ դուք պետք է լինեք այնտեղ, որտեղ նրանք են։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մենք դիմում ենք առանց բացառաության բոլոր տղամարդկանց։ Մեր երկրի տղամարդիկ, մենք կոչ ենք անում ձեզ․ բոլորդ, բոլորդ զենք վերցրեք։ Մեր երկրի կանայք, մենք կոչ ենք անում ձեզ․ բոլորդ անցեք աշխատանքի, գրավեք ձեր ամուսինների ու որդիների տեղերը, որոնց կճամփեք դրոշների ներքո։ | ||
+ | |||
+ | Մայր (անջատում է ռադիոն)։ Ոչ, ոչ։ Դատարկ խոսակցություն է։ Ես ոչ ոքի չեմ կարող ճամփել, ես այլևս ոչ ոք չունեմ։ Տոնին հաշիվ չի։ Տոնին դեռ երեխա է։ Չկա այնպիսի օրենք, որ երեխաները պատերազմ գնան։ Այդ անմտություն է։ Եվ հետո, ի՞նչ ես ուրիշի ամուսիններին ու որդիներին ճամփում դրոշների ներքո։ Նրանք քո որդիները չե՞ն։ Դե, ուրեմն, լսիր։ Դու որդի ունե՞ս։ Ոչ։ Այ տեսնում ես։ Այն ժամանակ ուրիշ լեզվով կխոսեիր։ (Միացնում է ռադիոն։) | ||
+ | |||
+ | Կանացի ձայն ռադիոյով։ Արդեն ոչ թե մարդու ձայնը, այլ ինքը հայրենիքն է կոչում ձեզ։ Ես, ձեր հայրենիքը, կոչում եմ բոլոր տղամարդկանց։ Ես, մայր֊հայրենիքս, աղաչում եմ իմ զավակներին՝ պաշտպանեցե՛ք ինձ, զավակներս․․․ | ||
+ | |||
+ | Մայր (անջատում է ռադիոն)։ Ոչ, դու մայր չես։ Մայրը ես եմ, ես, հասկանո՞ւմ ես։ Դու ի՞նչ իրավունք ունես երեխաներիս վրա։ Եթե դու մայր լինեիր, նրանց պատերազմ չէիր ուղարկի։ Դու նրանց կթաքցնեիր, ինչպես ես, կողպեքի տակ կփակեիր, ինչպես ես, և կբղավեիր՝ չե՛մ տա․․․ Ես արդեն տալու բան չունեմ, այդպես էլ իմացիր։ Այստեղ այլևս ոչ ոք չկա։ Մնացել եմ միայն ես՝ պառավ, հիմար մի կին։ Ես արդեն բոլոր որդիներիս տվել եմ։ Էլ չունեմ, չունեմ․․․ | ||
+ | |||
+ | :::::Դռների մեջ երևում է Տոնին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ․․․ | ||
+ | |||
+ | Մայր (շուռ է գալիս)։ Ի՞նչ ես ուզում։ (Բղավում է սարսափով։) Տոնի, դու է՞լ․․․ (Նետվում է դեպի նա, բոլոր կողմերից շոշափում նրան։) Չէ, փառք աստծու, այս դու ես, դու։ Դու ողջ ես, այնպես չէ՞․․․ Ինչպես՜ս վախեցրիր ինձ։ Եվ ի՞նչ ես փնտրում այստեղ, Տոնի։ Դու հո գիտես՝ ես չեմ ուզում, որ դու․․․ որ դու այստեղ լսես․․․ այդ կնոջը։ Չեմ ուզում, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց, մայրիկ, նա այնպիսի․․․ գեղեցիկ ու սարսափելի ձայն ունի։ Գիտես, այնպես կենդանի եմ պատկերացնում նրան․ բարձրահասակ, գունատ․․․ մեծ֊մեծ աչքերով․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Կարիք չկա նրան մասին մտածել։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց նա կանչում է ինձ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դա քեզ չի վերաբերում, Տոնի։ Թող ինչ ուզում է՝ խոսի։ Եվ այլևս այստեղ չգաս, տղաս։ Ես այս սենյակը բանալիով փակելու եմ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Մայր (նստում է)։ Հենց այնպես, կփակեմ․․․ Ես այստեղ զանազան մթերքներ կպահեմ։ Ախր եթե հիմա պատերազմ սկսվի, փոքրիկս, ես պետք է քեզ մի բանով կերակրեմ։ Դե, միևնույն է, այս սենյակը հարկավոր չէ․․․ Լավ է, որ ես մտածել եմ մթերքների մասին․․․ Իսկ մենք քեզ հետ կապրենք ներքևում, նկուղում։ Որպեսզի ոչ ոք մեզ չտեսնի։ Որպեսզի տունը մեռածի պես լինի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց, մայրիկ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Սպասիր, Տոնի, մի ընդհատիր։ Մի վախենա, ես քեզ լավ կթաքցնեմ, ոչ ոք չի իմանա, որ դու տանն ես։ Միայն ոչ մի տեղ դուրս չգաս։ Մի կերպ դիմացիր․․․ Միասին կդիմանանք, մինչև որ այս ամենը վերջանա։ Դու չես էլ իմանա, թե ինչ֊որ տեղ պատերազմ է։ Դա քեզ չի վերաբերում, հասկանո՞ւմ ես։ Դու դրա համար դեռ շատ ջահել ես։ Մենք կփակվենք նկուղում, ինչպես մկներ, դու այնտեղ կկարդաս քո գրքերը․․․ ու կհիշես, թե արևն ինչպես է լուսավորում։ Դե ասա, ի՞նչ վատ է։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, խնդրում եմ․․․ Խնդրում եմ քեզ, մայրիկ, բաց թող ինձ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչ քամի է փչում խելքիդ։ Էլ այդ մասին չենք խոսում, տղաս։ | ||
+ | |||
+ | Տանի։ Մայրիկ, խնդրում եմ, բաց թող ինձ, բաց թող։ Ես ուզում եմ կամավոր գնալ։ Ես այստեղ չեմ կարող մնալ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Մի գժվիր, Տոնի։ Քեզ չեն էլ վերցնի։ Դու դեռ տասնութ չկաս․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, հիմա այդ նշանակություն չունի։ Այ, կտեսնես, բոլորը կգնան։ Մեր դպրոցի ամբողջ ավագ դասարանը կամավոր կգրվի։ Խնդրում եմ, մայրիկ, դու պետք է ինձ բաց թողնես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդ անմտություն է, հիմարիկ։ Ո՞ւմ ես հարկավոր դու այնտեղ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իզուր ես այդպես մտածում, մայրիկ։ Ես նույնպիսի լավ զինվոր կլինեմ, ինչպես մեր դպրոցի ուզածդ տղան։ Ես արդեն խոսք եմ տվել․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ո՞ւմ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Իմ դպրոցական ընկերներին, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Տոնի, ինձ թվում է, որ այդ ավելի շատ վերաբերում է քո մորը, քան քո ընկերներին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ներիր, մայրիկ, բայց եթե բոլորը գնան․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ապա դու չպիտի գնաս, փոքրիկս։ Դու կմնաս տանը։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց ինչո՞ւ հենց հատկապես ես չպիտի գնամ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Որովհետև դրա համար անհրաժեշտ բնավորություն չունես։ Որովհետև դու շատ թույլ ես զինվորական ծառայության համար։ Եվ որովհետև ես չեմ ուզում, տղաս։ Բավակա՞ն է։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, դու մի բարկանա, բայց․․․ ինքդ դատիր․ ախր իսկապես ամեն ինչ կարող է կործանվել․․․ հայրենիքը․․․ և ժողովուրդը․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ուրեմն, դու պատրաստվում ես ժողովրդին փրկելո՞ւ։ Առանց քեզ ոչ մի կերպ գլուխ չե՞ն հանի։ Վախենամ, բարեկամս, որ դա քո ուժերից վեր լինի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Եթե բոլոր մայրերն այդպես մտածեին․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ապա ես բոլորովին էլ չէի զարմանա։ Դու կարծում ես, թե որևէ մայր կարող է համաձայնել, որ նրա բոլոր երեխաներին իրար ետևից վերցնե՞ն։ Եթե նա հաշտվեր դրա հետ, մայր չէր լինի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց երբ այսպիսի ահավոր պատերազմ է գնում, մայրիկ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ես այստեղ մեղք չունեմ, Տոնի։ Ոչ մի մայր մեղք չունի։ Մենք, մայրերս, երբեք որևէ պատերազմ չենք վարել, տղաս։ Դրանց համար մենք միայն վճարել ենք մեր երեխաներով։ Բայց ես արդեն այնքան էլ հիմար չեմ, որ տամ վերջին զավակիս։ Թող յոլա գնան առանց ինձ։ Ես այլևս ոչինչ չեմ տա։ Չեմ տա քեզ, Տո՛նի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Դու միայն մի բարկանա, մայրիկ, բայց․․․ ես պարտավոր եմ։ Կա պարզապես հրաման։ Բոլոր տղամարդիկ պարտավոր են ներկայանալ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու տղամարդ չես, Տոնի։ Դու իմ զավակն ես։ Հերիք է միայն աչքերս փակեմ, և գիտե՞ս ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ փոքրիկ մի երեխայի, որ նստել է հատակին, ինչ֊որ բլբլացնում է ու խաղալիքը տանում բերանը։ Չի կարելի, Տոնի, չի կարելի։ Հանիր բերանիցդ զինվորիկին։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Ես արդեն երեխա չեմ, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Երեխա չե՞ս։ Հապա մի մոտ արի տեսնեմ։ Ուրեմն, դու ոզում ես պատերա՞զմ գնալ։ Տոնի, ես իսկապես ունեի չափահաս մի տղա, բայց նա ինձ խոստացավ․․․ ինչ֊որ ուրիշ բան, հիշո՞ւմ ես։ Ես ունեի մի որդի, որին սովորեցրի ․․․ ատել պատերազմը։ Նա ասում էր․ «Մայրիկ, երբ մենք մեծանանք, այլևս պատերազմներ չեն լինի։ Մենք չենք ուզում կռվել, մենք իրար չենք սպանի, մենք թույլ չենք տա, որ մեզ քշեն կոտորվելու։ Ես պարզապես չեմ հասկանում, մայրիկ, թե ինչպես կարելի է մարդու վրա զենք բարձրացնել․․․» Հիշո՞ւմ ես, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այո, մայրիկ, բայց․․․ հիմա խնդիրը բոլորովին այլ է։ Հիմա խոսքը վերաբերում է պաշտպանությանը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ դու կարող էիր որևէ մեկին սպանե՞լ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այո, մայրիկ։ Այսինքն, ուզում եմ ասել․․․ եթե անհրաժեշտ է․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ դու կգնայիր սիրո՞վ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մեծագույն սիրով, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ, տեսնում ես, Տոնի։ Տեսնում ես։ Ուրեմն, տղաս, դու էլ դուրս պրծար իմ ձեռքից։ Հիմա այլևս քեզ էլ չեմ կարող հասկանալ։ Ինչպե՞ս եղավ, որ դու այդպես փոխվեցիր, փոքրիկս։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, դու արտասվո՞ւմ ես։ Դու․․․ դու, նշանակում է, բա՞ց կթողնես ինձ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, Տոնի։ Ես պառավ․․․ ու կամակոր կին եմ։ Ես իմ որդուն չեմ տա մի գործի համար․․․ որը անիծել եմ։ Ձեր պատերազմներն ինձ վրա շատ թանկ են նստել, տղաս։ Դու չես գնա։ Ես քեզ չեմ թողնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, դու այդ չես անի։ Ես քեզանից կփախչեմ, այ կտեսնես։ Կփախչեմ, կփախչեմ։ | ||
+ | |||
+ | Մայր (վեր է կենում)։ Այդպե՞ս։ Հապա, ինձ նայիր, Տոնի։ Նայիր ինձ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, ես այնպես եմ խնդրում քեզ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ դու ինձ կթողնեիր մենա՞կ։ Եվ չէիր մտածի, թե ինչ կպատահի ի՞նձ։ Մի՞թե ես կարող եմ ապրել, եթե դու գնաս։ Ոչ, դու այդ չես անի, Տոնի։ Ախր ես այլևս ոչ ոք չունեմ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Դե, ինձ ոչինչ չի պատահի, մայրիկ, հավատացնում եմ քեզ։ Խոստանում եմ, ես զգում եմ այդ, հաստատ գիտեմ․․․ Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ինձ կարող է բան պատահել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, դու այդ չես կարող պատկերացնել․․․ Բայց ես կարող եմ, Տոնի։ Ես կարող եմ։ Դուք բոլորդ, բոլորդ առանց բացառության տնից դուրս եք եկել, ասես զբոսանքի գնալու համար․ «Դու միայն մի անհանգստանա, մայրիկ։ Աչքդ փակես֊բանաս, մենք տանը կլինենք»։ Ես ամեն ինչ գիտեմ, բարեկամս։ Ինձ չես կարող խաբել․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բոլորովին էլ չեմ ուզում քեզ խաբել, մայրիկ։ Ես գիտեմ որ․․․ կարող եմ սպանվել։ Նույնիսկ պարզ պատկերացնում եմ այդ տեսարանը․․․ Այն պահից, ինչ ես որոշեցի գնալ, արդեն․․․ այնքան անգամ եմ մեռել․․․ այսինքն, իհարկե, միայն երևակայությամբ, բայց ես այդ տեսել եմ այնքան վառ կերպով․․․ Կամ, օրինակ, տեսում եմ՝ պառկած են մեր դպրոցի տղաները․․․ ասես բոլորն էլ սպանված են, հասկանո՞ւմ ես։ Պառկած են ամբողջ կույտով, իսկ ամեն մեկի մատները դեռևս թանաքոտ են․․․ Բայց այդ միևնույն է։ Այդ ինձ բնավ չի վախեցնում։ Ես ոչ մի վախ չեմ զգում։ Եվ դա ապացույց է, որ իսկապես պետք է գնամ։ Ես պատկերացնել իսկ չեմ կարող, թե ինչպես կարող էի չգնալ․․․ Մենք որոշել ենք, որ դա ուղղակի պարտք է․․․ Մեր ընդհանուր պարտքը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ գիտե՞ս որն է քո անձնական պարտքը։ Այն, որ մնաս ինձ հետ։ Դու պետք ես ինձ․․․ հայրիկիդ․․․ և եղբայրներիդ։ Դուք պարտավոր եք մեկնումեկին թողնել ինձ։ Ես էլ․․․ ինչ֊որ իրավունքներ ունեմ, երեխաներ։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Գիտեմ, մայրիկ, բայց գոյություն ունի վսեմ պարտք․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Վսեմ, վսեմ․․․ Դե հա, սիրելիս, տեսնում եմ, որ ես քեզ համար արդեն ոչինչ չեմ նշանակում։ Վերջիվերջո, դուք երբեք ինձ հետ որևէ գործ չեք ունեցել։ Ես լավ գիտեմ ձեր տղամարդկային վսեմ պարտականությունները․․․ բայց որ ես էլ տարվեմ դրանով այնպես, ինչպես դուք, ― ոչ ոք չի կարող ինձանից այդ բանը պահանջել։ Դրա համար ես շատ ու շատ ծեր եմ, Տոնի։ Ես արդեն մի քանի հազար տարեկան եմ, տղաս, մի քանի հազար տարեկան․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, եթե դու ինձ չթողնես, ես, ես․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ես ի՞նչ։ Կդադարե՞ս ինձ սիրել։ Կսկսես ատե՞լ։ Կարհամարե՞ս ինձ ու քեզ, կսկսես պատեպա՞տ զարկվել․․․ Այդ բոլորը գիտեմ, Տոնի։ Դե ինչ, մի սիրիր, փոքրիկս, միայն եղիր ինձ հետ։ Իսկ երբ այս պատերազմը վերջանա, ինքդ կասես․ «Դու իրավացի էիր, մայրիկ, կյանքի համար նույնպես տղամարդիկ են հարկավոր»։ (Ձեռքը դնում է նրա ուսին։) Տոնի, ուրեմն ինչպե՞ս։ | ||
+ | |||
+ | Տոնի (ետ է քաշվում)։ Մայրիկ, խնդրում եմ, մի պահիր ինձ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Լավ, տղաս, կարող ես ինձ ատել։ Ես այնքան հաստատակամություն կունենամ․․․ որ այդ էլ կտանեմ։ Վերջիվերջո, սերն էլ դաժան է ու չար, սիրելիս։ Ես ինքս իմ աչքում նման եմ մայր գայլի։ Աշխարհում ոչ ոք ընդունակ չէ, այնպիսի խելահեղությունների, ինչպես մայրը․․․ Դե ինչ, եթե դու, այնուամենայնիվ ուզում ես գնալ, գնա, Տոնի, բայց հիշիր՝ դու ինձ սպանում ես։ Դե՞, ինչո՞ւ չես գնում։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Խնդրում եմ, մայրիկ, մի բարկանա ինձ վրա, ես այդ չեմ կարողանում բացատրել քեզ, բայց թույլ տուր նրան՝ (ցույց է տալիս ռադիոընդունիչը) հայրենիքին․․․ և կտեսնես․․․ ինքդ կտեսնես, որ պետք է գնամ, ինչպես բոլորը․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչինչ չեմ տեսնի, Տոնի։ Մի՞թե չգիտես, որ ես, լաց լինելով աչքերս կուրացրել եմ։ Եվ հետո, ի՞նչ պիտի տեսնի պառավ մայրը։ Ես միշտ տեսել եմ միայն ձեզ, երեխաներիդ, ձեզ, շապկանց տկլորներիդ։ Միգուցե, այնպես էլ երբեք չվարժվեմ, որ դուք արդեն չափահաս մարդիկ եք։ Մոտ արի, տղաս, թող մի նայեմ քեզ վրա։ Ինչքա՜ն ես մեծացել։ Այո, Տոնի, դու արդեն պարտավոր ես քեզ պահել․․․ հասուն տղամարդու նման։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Այո, մայրիկ։ Պարտավոր եմ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ, տեսնում ես։ Ուրեմն, դու չես կարող պառավ, խելքը կորցրած հիվանդ մորդ լքել, որ նա տանջվի այստեղ մեն֊մենակ։ Գիտե՞ս, ես ինչ կանեի։ Ես կսկսեի վազվզել փողոցներում ու բղավել, որ անիծում եմ պատերազմը, անիծում եմ նրանց, ովքեր ձեզ ուղարկում են կռվելու․․․ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրի՛կ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու ինձ դրան չպիտի հասցնես, Տոնի։ Դու պետք է․․․ սատար լինես ու պաշտպան մորդ․․․ Ես ուրիշ ոչ ոք չունեմ՝ քեզանից բացի։ Ես գիտեմ, որ սա քեզ համար մեծ զոհողություն է․․․ բայց դու իբրև տղամարդ պետք է պատրաստ լինես զոհողության․․․ | ||
+ | |||
+ | Տոնի (կծելով շրթունքներն ու արցունքները հազիվ զսպելով։) Մայրիկ, ես․․․ Իհարկե, եթե ես հարկավոր եմ քեզ․․․ այդ դեպքում․․․ այդ դեպքում․․․ իսկապես չգիտեմ․․․ | ||
+ | |||
+ | Մայր (համբուրում է նրա ճակատը)։ Այ տեսնում ես։ Ախր ես գիտեի։ Դու դատող ու քաջ տղա ես․․․ Հայրիկը քեզանից գոհ կլիներ։ Գնանք, Տոնի, մենք պետք է նախապատրաստվենք․․․ այս պատերազմին։ (Հենվելով նրա ուսին, դուրս է տանում սենյակից։ Դռան մոտ պտտում է անջատիչը։) | ||
+ | |||
+ | Լիակատար խավար։ Լսելի է, թե մայրն ինչպես է դուռը դրսից փակում ու բանալին հանում անցքից։ | ||
+ | |||
+ | Օնդրայի ձայնը։ Խե՜ղճ մայրիկ։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Խե՜ղճ մայրիկ։ | ||
+ | |||
+ | Կորնելի ձայնը։ Նրա համար դա ողբերգություն է։ | ||
+ | |||
+ | Դադար։ Փողոցում լսվում են թմբուկի կոտորակային հարվածներ և անցնող զորքերի խաղաղ ոտնաձայն։ | ||
+ | |||
+ | Պետրի ձայնը։ Լսո՞ւմ եք։ Զորքերը։ | ||
+ | |||
+ | Իրժիի ձայնը։ Գնում են ճակատ։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Փառավոր են գնում։ Մե՛կ֊երկո՛ւ։ Մե՛կ֊երկո՛ւ։ | ||
+ | |||
+ | Կորնելի ձայնը։ Հենց այն է՝ ուզում ես նրանց հետ լինել։ | ||
+ | |||
+ | Դադար։ Թմբուկի ձայները աստիճանաբար մարում են հեռվում։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Միգուցե ռադիոյով ինչ֊որ հաղորդագրություն են տալիս։ Հը՞, Իրժի․․․ Հարկավոր է իմանալ՝ ինչ է կատարվում։ | ||
+ | |||
+ | Իրժիի ձայնը։ Այո, հայրիկ։ (Չխկացնում է ռադիոընդունիչի լծակը։) | ||
+ | |||
+ | Տղամարդու ձայն ռադիոյով (խլացված)։ ․․․ մեր արևելյան բանակը շարունակում է նահանջել կատաղի մարտերով․ աջ թևում նա պահում է իր դիրքերը, հենվելով լեռնաշղթային, և համառ դիմադրություն է ցույց տալիս թշնամուն։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Միայն թե մեզ չշրջանցեն։ | ||
+ | |||
+ | Տղամարդու ձայն ռադիոյով։ Օդային մարտերում, վայր են գցված հակառակորդի տասնյոթ ինքնաթիռներ։ Մեր օդաչուներից ինը չեն վերադարձել։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Ինը տասնյոթի դե՞մ։ Վատ չէ։ | ||
+ | |||
+ | Տղամարդու ձայն ռադիոյով։ Թշնամին շարունակում է ռմբակոծել մեր անպաշտպան քաղաքները։ Քաղաքացիական բնակչության մեջ սպանվածների թիվը հասնում է ութ հազարի։ Թշնամու ինքնաթիռների հարձակմանը ենթարկված Վիլյամեդիա քաղաքի ճակատագրի մասին առայժմ ավելի մանրամասն տեղեկություններ չեն ստացված։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Անջատիր, Իրժի։ Մեկը գալիս է։ (Լծակը նորից է չխկում։) | ||
+ | |||
+ | Լռություն։ Կողպեքի պտտվող բանալու ձայն։ Մութ սենյակ է մտնում Մայրը։ | ||
+ | |||
+ | Մայր (ետևից փակում է դուռը, մի քանի քայլ անում ու անշարժանում է տեղում)։ Ես գիտեմ, որ դուք այստեղ եք։ Սողում եք, ոնց ուտիճները հացի վրա․․․ Դե, ի՞նչ եք ուզում ինձանից։ | ||
+ | |||
+ | Հոր ձայնը։ Հոգյակս, մենք եկել ենք քեզ մոտ․․․ հենց այնպես․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինձ մոտ չէ, Ռիխարդ․․․ (Վառում է գրասեղանի լամպը ու շուրջը նայում։) | ||
+ | |||
+ | Սենյակի տարբեր տեղերում նստած կամ կանգնած են Պապը, Հայրը, Օնդրան, Իրժին, Կորնելը և Պետրը։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Բարի երեկո, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Տեսնում եմ, որ բոլորդ էլ հավաքվել եք։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դու չնկատեցիր, թանկագինս, ախր պապիկն էլ է եկել։ | ||
+ | |||
+ | Պապ (նստել է բազկաթոռին, հագած հնատարազ, սև, շքանշաններով զարդարված կոստյում։) Բարի երեկո, աղջիկս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Մեր պապիկն է՞լ է այստեղ։ Հայրիկ, ես այնպես վաղուց է, ինչ քեզ չեմ տեսել։ | ||
+ | |||
+ | Պապ։ Այ և տեսար, սիրելիս։ Ես չեմ փոխվել, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բոլորովին չես փոխվել։ Իսկ ինչու․․․ (Հայացքը փոխադրում է մեկից մյուսի վրա։) Ինչո՞ւ եք հանկարծ բոլորդ հավաքվել։ Ինչ է, ուզում եք ընտանեկան խորհո՞ւրդ գումարել։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Դե չէ, մայրիկ։ Պարզապես ուզում էինք այս ծանր օրերը քեզ հետ լինել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Իսկ դու չե՞ս խաբում, Օնդրա։ Ես ինչ֊որ չեմ հիշում, որ դուք երբևէ այսպես թանկ գնահատեք իմ ընկերությունը․․․ Ի՞նչ էիք խոսում այստեղ։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ոչինչ, մայրիկ։ Վերջին լուրերն էինք լսում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Տեսե՜ք, տեսե՜ք։ Մի տեսակ դժվար է հավատալ, որ դա կարող է ձեզ հետաքրքրել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Մե՞զ։ Մեռածների՞ս։ Չէ, մայրիկ, սարսափելի հետաքրքրվում ենք։ Ավելի շատ, քան դու կարծում ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց, փառք աստծո, արդեն չեք կարող այդ գործերի մեջ խառնվել։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ավելի շատ, հոգյակս, քան դու ենթադում ես։ Ավելի շատ, քան թվում է ձեզ, ողջերիդ։ Երբ սկսվում է պատերազմը, մենք, մեռածներս, բարձրանում ենք․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Մայրիկ, մենք բոլորովին էլ այնպես մեռած չենք, ինչպես դու պատկերացնում ես։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ախր ինչ որ այժմ կատարվում է՝ դրանում մեր ճակատագիրն է։ Եվ մեր գործը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, գիտեմ ձեր գործը։ Բայց եթե ձեր գործը այդ է, ապա բոլորովին պարծենալու բան չունեք։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց, թանկագինս, ախր պատերազմը դեռ բնավ էլ չի վերջացել։ Այն կարելի է հոյակապ կերպով շահել։ Անհրաժեշտ է միայն բանակը համալրել թարմ ուժերով․․․ Այդ ձախ թևը ինձ շատ է անհանգստացնում։ Լսիր, պառավս, որտե՞ղ ես պահել իմ շտաբային քարտեզները։ | ||
+ | |||
+ | Մայր (բացում է գրասեղանի դարակը)։ Ահա բոլորն էլ այստեղ են։ Ասա, խնդրեմ, ինչի՞դ են հարկավոր սրանք։ | ||
+ | |||
+ | Հայր։ Ուզում եմ որոշ բաներ նայել։ Շնորհակալություն։ (Քարտեզները դնում է սեղանին։) | ||
+ | |||
+ | Կորնել։ Ամենավատն այն է, հայրիկ, որ մեր կադրային անձնակազմը մինչև վերջին մարդը զոհված է։ Սպաներ քիչ կան։ Այս քաղաքացիական կռիվներում նրանց ճանճերի նման կոտորեցին։ Միայն հիմա ես պատկերացնում, թե ինչ ջարդ էր։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այդ ջարդը դուք սարքեցիք, Կորնել։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ոչ, Պետր, մենք չէ։ Ամեն ինչում մեղավոր եք դուք՝ ձեր անարխիզմով, ձեր կործանանար պացիֆիզմով։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչ, դուք՝ ձեր թնդանոթներով։ Դա շատ ավելի վատ էր։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ինչպիսի՜ անմտություն։ Ուրեմն, ի՛նչ, քո կարծիքով, մենք պետք է հանգիստ նայեինք, թե դուք ինչպե՞ս եք այլասերում ժողովրդին։ Խոնարհաբար շնորհակալ եմ, միայն այդ էր պակաս։ Դեռ լավ է, որ թույլ չտվինք քայքայել մեր բանակի կորիզը։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ոչ, լավ է, որ մենք սովորեցրինք ժողովրդին մարտնչել, առանց երկյուղ կրելու մահից։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Բայց չսովորեցրիք նրան հնազանդվել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այո, նա ձեզ չի հնազանդվի։ Կտեսնես պատերազմից հետո․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Այդ էր պակաս, որ պատերազմից հետո որևէ մեկը զբաղվեր ձեր անմիտ ուտոպիաներով։ | ||
+ | |||
+ | Պետր։ Կզբաղվի, սիրելիս։ Հենց այդ ժամանակ էլ կզբաղվի։ Քանի որ ժողովուրդը զենք է վերցրել․․․ Հենց այդ ժամանակ էլ կերևա, թե պատերազմն ինչ օգուտ տվեց։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Լսիր, Պետր, եթե կա մեկը, որ այս պատերազմում կշահի, ապա դա ազգն է։ Ուժեղ, կարգապահ, ինքնաճանաչման հասած ազգը։ Ուստի ես օրհնում եմ պատերազմը։ Նա վերջ կտա աշխարհի նոր, լավագույն կառուցվածքի մասին եղած այդ հիմար և վնասակար շաղակրատանքին։ | ||
+ | |||
+ | Մայր։ Երեխաներ, երեխաներ, դուք էլի՞ վիճում եք։ Ինչպե՞ս չեք ամաչում․ իսկապես, երկուսդ էլ զոհվեցիք դրա պատճառով, և այդ դեռ քիչ է։ Պապիկն ի՞նչ կմտածի ձեր մասին։ | ||
+ | |||
+ | Պապ։ Աղջիկս, ես այդ բաներից գլուխ չեմ հանում։ Երևում է, ջահել արյունը․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Ներիր, մայրիկ, բայց քանի դեռ ապրում են մեր գաղափարները․․․ քանի դեռ չի հաղթանակել այն գործը, որի համար պայքարել ենք մենք․․․ ապա անկարելի է անտարբեր լինել անգամ մահվանից հետո։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, ախր մենք դեռ շարունակում ենք պայքարը։ Հանուն ճշմարտության, հանուն ժողովրդի, հանուն մարդկության՝ յուրաքանչյուրն իր համոզմունքների համար։ Եվ այժմ, նույնիսկ մեռնելուց հետո, ենթարկվում ենք ամեն ինչ տանուլ տալու ռիսկին։ | ||
+ | |||
+ | Հայր (խոնարհված շտաբային քարտեզի վրա)։ Ահա այս գծում, թերևս, հնարավոր լիներ կազմակերպել պաշտպանությունը։ Սիրելիներս, դա կլիներ դասական մաներ․ հաստատապես ամրանալ կենտրոնում և թևում ճեղքել հակառակորդի ճակատը։ Իսկ հետո այդ անբաններին սեղմել ծովին։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Պետք է մտածել, հայրիկ։ Ճեղքման համար վիթխարի ուժեր կպահանջվեն։ | ||
+ | |||
+ | Հայր։ Անշուշտ, բարեկամս, անշուշտ։ Դե, ախր մենք բոլորս էլ կգնանք, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բոլորն ովեքե՞ր են, Ռիխարդ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե, հոգյակս, ընդհանրապես բոլորը։ Եվ մենք։ Մենք նույնպես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Շա՜տ հարկավոր եք դուք այնտեղ։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ավելի շատ, քան դու կարծում ես, մայրիկ։ Ժողովրդին պետք է, որ իր մեռելներն իր հետ գնան։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հենց դրա համար էլ հարկավոր էր այդքան շատերին նախապատրաստե՞լ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Գիտես, մայրիկ, այս անգամ խնդիրը վերաբերում է․․․ մեզ։ Եթե այս պատերազմը տանուլ տրվի․․․ ապա դուրս կգա, որ մենք բոլորս իզուր ենք մեր կյանքը զոհաբերել, դուրս կգա, որ ամեն ինչ վերջացած է և ոչինչ չի մնացել մեզանից՝ մեռածներիցս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռիխարդ, երեխաներ, դուք․․․ դուք իսկապե՞ս ուզում եք գնալ․․․ | ||
+ | |||
+ | Իրժի։ Պարտավոր ենք, մայրիկ։ Դա մեր պարտականությունն է։ Ախր դու գիտես, որ զինակոչում են բոլորին։ Հայրիկը կգնա իր նախկին գնդի հետ․․․ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես կուզենայի կամավորների հետ գնալ։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Իսկ ես․․․ հավանորեն, օդաչուների հետ կլինեմ։ | ||
+ | |||
+ | Հայր։ Այ լավ կլիներ՝ Տոնին ընկներ իմ գունդը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռի՛խարդ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Իսկ ի՞նչ կա։ Հոգյակս, դա հիանալի գունդ էր։ Փառաբանված գունդ։ Այդ գունդը միշտ ամենից շատ սպանվածներ էր տալիս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ուրեմն, ահա թե ինչու եք հայտնվել այստեղ։ Ես այդպես էլ կարծում էի․․․ Բայց ես Տոնիին ձեզ չեմ տա։ Լսո՞ւմ եք։ Տոնին չի կարող գալ։ Չի կարող։ | ||
+ | |||
+ | Հայր։ Եթե այդպես է, շատ ցավալի է․․․ Ես սարսափելի կխղճայի տղային։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, ախր հասկացիր, Տոնին իրեն սարսափելի նվաստացած կզգար, եթե ստիպված լիներ մնալ տանը։ Նա այնպես զգայուն է․․․ Դա խղճի հարց է նրա համար։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ինչքան չլինի, մայորի որդի է։ Հայրիկն ընկավ մարտի դաշտում․․․ որպես հերոս։ Մայրիկ, համաձայնիր․ դե, մեր եղբայրն ինչպե՞ս կարող է չներկայանալ զինակոչին։ Դա պատվի հարց է, հասկանո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Կռիվ է գնում հանուն հայրենիքի, մայրիկ։ Նա պետք է ներկայանա։ Այդ նրա պարտքն է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ես էլ եմ խնդրում, մայրիկ։ Դու գիտես, ես միշտ եղել եմ․․․ ու հիմա էլ մնում եմ պատերազմի հակառակորդ։ Սակայն մենք պետք է հակահարված տանք այսպիսի բռնությանը։ Մեր համոզմունքներն այդ են պահանջում։ | ||
+ | |||
+ | Մայր (նայում է չորս կողմը, ասես հալածամահ արված)։ Ուրեմն, դուք ուզում եք, որ նա էլ զոհվի։ Եկել եք նրա համար, այո՞։ Ուրեմն, դուք բոլորդ իմ դեմ եք։ Բոլորդ իմ դեմ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց, հոգյակս, այստեղ քո դեմ ոչինչ չկա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Կա՛։ Եվ ինչե՜ր ասես, որ առաջ չքաշեցիք իմ դեմ։ Պատի՜վ։ Խի՜ղճ։ Սկզբո՜ւնք։ Պա՜րտք։ Վերջապես, այդ բոլո՞րն է։ Այլևս ուրիշ բան չունե՞ք պահած։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, դրանով ինչ ես ուզում ասել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դուք մոռացաք նաև ավելացնել․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում, սա տղամարդու գործ է։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դու իրավացի ես, Դոլորես։ Սա տղամարդու գործ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդպես․․․ Դե, իսկ գիտեք, նրա հետ․․․ իմ կանացի գործն եմ արել։ Իմ մայրական գործը։ Ռիխարդ, ինչպես երևում է․․․ մենք իրար չենք հասկանա։ Եվ ձեզ հետ էլ, երեխաներ․․․ ես արդեն նույնպես համաձայնության չեմ կարող գալ։ Կարծում եմ, ավելի լավ է վերջ տանք այս խոսակցությունը։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բայց, մայրիկ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հանգիստ թողեք ինձ։ Ու․․․ գնացեք այստեղից։ Ես․․․ ես այլևս չեմ ուզում ձեզ տեսնել․․․ (Շուռ է գալիս։) | ||
+ | |||
+ | Դադար։ Մեռածները շփոթված նայում են իրար։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկը մեզ չի վստահում․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Եվ պատճառ կա, Օնդրա։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մենք Տոնիի համար․․․ վատ օրինակ ենք, այնպես չէ՞։ Դե, իսկ եթե նույն բանը քեզ պապի՞կն ասի․․․ | ||
+ | |||
+ | Պապ։ Ո՞վ։ Ե՞ս։ | ||
+ | |||
+ | ::::Բոլորը դառնում են դեպի պապը։ | ||
+ | |||
+ | Պապ։ Գիտեք, ինձ համար սարսափելի դժվար է․․․ Ախր ես ոչ զինվոր եմ, ոչ հերոս․․․ Նույնիսկ լավ չեմ հիշում, թե իմ օրոք որևէ պատերազմ եղե՞լ է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հայրիկ, դու քո վերջին որդուն կուղարկեի՞ր պատերազմ։ | ||
+ | |||
+ | Պապ։ Աղջիկս, մենք ապրում էինք հին ձևով։ Դուք բոլորովին ուրիշ տեսակ մարդիկ եք։ Սովորել եք պատերազմին ու այդ տեսակ ամեն բաներին։ Մի մեռած, հազար մեռած, հարյուր հազար մեռած՝ մի՞թե ձեզ համար նշանակություն ունի։ Իսկ մենք՝ ո՜ւր մնացինք։ Մեզ համար պատերազմը մի տեսակ հեքիաթ էր, ինչ֊որ չեղած֊չլսված բան․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Դե, իսկ եթե պատահեր, հայրիկ։ Եթե պատահե՞ր․․․ | ||
+ | |||
+ | Պապ։ Կաց, մի շտապիր․ մենք գործերն այդպես չէինք որոշում․․․ հո՛պ֊հո՛պ։ Հասկանում ես, պատերազմի մասին մենք ավելի շատ գրքերից գիտեինք․ դե, սովորեցնում էին մեզ, որ հանուն հայրենիքի մահը փառավոր մահ է։ Մենք, ծերուկներս, հավատում էինք դրան, զավակս։ Ճշմարիտ է, այն ժամանակ այսքան ժողովուրդ չէր կոտորվում, ինչպես հիմի․․․ ուշ֊ուշ էր պատահում, հասկանո՞ւմ ես։ Դե, ես նոր չպիտի փոխվեմ։ Հայրենիքի համար մեռնելու կգնայի, աղջիկս։ Ուղղակի կասեմ, կգնայի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Հավատում եմ, հայրիկ։ Բայց կուղարկեի՞ք պատերազմ երեխաներիդ։ | ||
+ | |||
+ | Պապ։ Կաց, այդ ուրիշ հարց է։ Մի խառնիր, ես միայն ասում եմ, որ Տոնիի տեղը լինեի, կգնայի։ Ես ծեր եմ, երեխաներ, և ընդհանրապես․․․ հատուկ հերոսություններ չեմ արել։ Դե, իսկ կյանքիս մեջ որոշ բաների հասել եմ։ Գտնում եմ, որ հիանալի կարիերա եմ արել, այնպիսի բարձր պաշտոն, աստիճան, շքանշաններ․․․ Այո․․․ Հա, ինչ էի ուզում ասել․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Դու քո որդիներին կուղարկեի՞ր մահվան, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Պապ։ Հա՜, այդպես, այդպես․․․ Ահա, ուրեմն, ապրեցի մինչև խոր ծերություն, հասա ամեն ինչի․․․ ու բարի հիշատակ թողի իմ ետևից։ Մի խոսքով՝ բախտավոր կյանք։ Բայց էլի մեկ֊մեկ միտք եմ անում՝ մի՞թե բոլորն այս է․․․ Այդպիսի բաներ, աղջիկս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դրանով ի՞նչ ես ուզում ասել։ Դա ի՞նչ կապ ունի Տոնիի հետ։ | ||
+ | |||
+ | Պապ։ Ոչ մի կապ, աղջիկս, ոչ մի։ Ես միայն նրա համար էի ասում, որ իմանաս՝ կյանքն ինչ բան է։ Գիտես, երբ դու պիտի ծնվեիր, քո մայրը քիչ մնաց հոգին տար։ Ես չոքել էի նրա կողքին, դե, և․․․ սարսափելի վատ էի զգում։ Ասում էի ինքս ինձ՝ ահա կինդ ամեն ինչ վտանգում է, որպեսզի աշխարհ գա մի նոր մանչուկ, իսկ դո՞ւ ինչ․․․ Գիտես, կյանքի արժեքն էլ հենց այն է, որ մեկ֊մեկ հարկ է լինում նրա համար․․․ հենց կյանքով վճարել։ Այդ նմանապես և կանացի գործ է, զավակս։ Եվ այդպես ամեն ինչում։ Թե որ հայրենիքի համար կյանքով չվճարես․․․ թե որ պատվի, ճշմարտության, ազատության համար կյանքով չվճարեին, ապա դրանք այդպիսի մեծ, այդպիսի սարսափելի գին չէին ունենա։ Դու․․․ բաց թող քո որդուն։ Այդպես է․․․ կարգը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ուրիշ ոչինչ չե՞ս ասում ինձ, հայրիկ։ | ||
+ | |||
+ | Պապ։ Չգիտեմ, ուրիշ ինչ ասեմ, աղջիկս։ Գիտես, ես կուզեի գոնե մի կերպ օգտակար լինել այս պատերազմում։ Թե որ կարենայի թեկուզ մի թոռնիկ ուղարկել այնտեղ, թեկուզ մի թոռնիկ․․․ որ այսպես մեռած֊թաղած, բոլորովին անօգուտ չլինեմ։ Իհարկե, ինձ նման ծեր, մեռած մարդը շատ բան տալ չի կարող․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Հայրիկ, ախր դու իմ Տոնիին չես էլ տեսել։ Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել։ | ||
+ | |||
+ | Պապ։ Ճշմարիտ է, չեմ տեսել։ Բայց ախր դա իմ տոհմն է։ Նա կգնար մեզ բոլորիս համար։ Այդպիսի լավ, հինավուրց տոհմի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, հայրիկ, Տոնին չի գնա։ | ||
+ | |||
+ | Պապ։ Ինչպես կուզես, աղջիկս։ Միայն ցավալի է․․․ այդպիսի լավ տոհմ․․․ | ||
+ | |||
+ | :::::::::::Դադար | ||
+ | |||
+ | Հայր։ Լսիր, հոգյակս, իսկապես։ Բաց թող տղային։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ռիխարդ, ախր դու Տոնիին բոլորովին չգիտես։ Դու նրան երբեք ձեռքերիդ վրա չես առել, ծնկներիդ չես նստեցրել․․․ Եթե իմանայիր, ծնվելիս նա ինչքա՜ն պստլիկ էր, եթե տեսնեիր այդ թաթիկները․․․ Ոչ, դու այդ հասկանալ չես կարող։ Եթե նրան ճանաչեիր, այդպես չէիր խոսի։ Տոնին չի կարող գնալ։ Զինվորական ծառայության համար Տոնին շատ թույլ է։ Օնդրա, դու հո գիտես նրան, դու բժիշկ ես, ու կարող ես պատմել սրանց, թե Տոնին որքան թույլ է եղել միշտ։ Հիշո՞ւմ ես, ինքդ էիր ամեն տեսակ դեղորայք գրում նրա համար։ Դու փոխարինել ես Տոնիի հորը, Օնդրա, ուրեմն ասա սրանց, ասա, որ Տոնին չի կարող գնալ։ | ||
+ | |||
+ | ::::Օնդրան լուռ թոթվում է ուսերը։ | ||
+ | |||
+ | Ուրեմն, դու չե՞ս ուզում խոսել։ Այդ դեպքում դու ասա, Կորնել, կամ դու, Պետր։ Դուք հո ճանաչում եք Տոնիին, գիտեք՝ որքան տպավորվող է նա։ Պատահում էր, հենց որ դուք սկսում էիք վիճել կամ կռվել, նա իսկույն գունատվում էր կավճի պես ու արտասվում․․․ Իսկ հիշո՞ւմ եք ինչ եղավ, երբ նա տեսավ մի անգամ, թե սայլապանն ինչպես էր տանջում իր ձիուն․․․ Քիչ մնաց ջղաձգություններ ունենար․․․ Հետո մի ամբողջ ամիս գիշերները բղավում էր․․․ Ինքդ ասա, Կորնել, պատերազմը ի՞նչ նրա տեղն է։ Գոնե դու ասա, Պետր․․․ Ախր դուք երկուսդ ամենից լավ գիտեիք նրան․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Լուրջ գործ է, մայրիկ։ Բոլորն էլ պետք է գնան։ | ||
+ | |||
+ | Մայր։ Դուք պարզապես չեք սիրում Տոնիին։ Ձեզանից ոչ ոք չի սիրում նրան։ | ||
+ | |||
+ | Հայր։ Դե ոչ, հոգյակս, սիրում ենք։ Սաստիկ սիրում ենք․․․ Միայն թե․․․ ախր տղան կտանջվի, եթե տանը մնա։ Գոնե հանուն նրա․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Թող տանջվի, թող տանջվի, քանի որ իրոք այդպիսին է, քանի որ նրա համար մոր հետ մնալն այդքան ծանր զոհաբերություն է։ Այո․․․ Ուրեմն, Տոնին էլ ինձ չի սիրում։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | Օնդրա։ Սիրում է, մայրիկ։ Նա քեզ անսահման սիրում է։ Մենք բոլորս էլ սիրում ենք քեզ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Չէ, Օնդրա։ Մի ասեք։ Դուք ընդհանրապես չգիտեք՝ ինչ է սերը։ Դուք միշտ էլ ունեցել եք ինչ֊որ ուրիշ մի բան, շատ ավելի կարևոր, քան սերը։ Իսկ ես՝ ոչ։ Ինձ համար սիրուց ավելի կարևոր բան չկա աշխարհում, Ռիխարդ։ Եթե միայն կարողանայիք հասկանալ՝ ինչ զգացում է այդպիսի երեխա ունենալը։ Ա՛խ, Ռիխարդ, եթե տեսնեիր Տոնիին, երբ նա ծնվեց։ Նա այնպես քնքուշ էր ու․․․ այնպես անուշ․․․ եթե տեսնեիր, ի՜նչ ծիծաղելի մազեր ուներ․․․ ինչպե՞ս կարող եք մտածել, որ Տոնին կարող է հանկարծ պատերազմ գնալ։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Բայց, մայրիկ, Տոնին արդեն չափահաս է։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդ ձեզ է այդպես թվում, բայց ոչ ինձ։ Դրանից էլ երևում է, որ դուք պարզապես ոչինչ չեք հասկանում։ Տոնին արտասվող մանուկ է, որին ես ծնեցի, մանուկ, որին կերակրում եմ կրծքով, մանուկ, որի քրտնած, փոքրիկ թաթիկից բռնած ման եմ ածում․․․ Աստվա՜ծ իմ, ախր դուք պարզապես խելքներդ գցել եք։ Ախր ինչպե՞ս կարող եմ այդպիսի մանկանը որևէ տեղ թողնել։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Դու մեզ․․․ հո թողեցի՞ր, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ճիշտ չէ։ Ես ձեզ չեմ թողել։ Բայց դուք․․․ դուք միշտ էլ ունեիք ինչ֊որ հատուկ, ձեր սեփական աշխարհը, ուր ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում թափանցել․․․ ձեր սեփական աշխարհը, ուր դուք չափահաս էիք խաղում․․․ Բայց մի՞թե կարծքում եք, որ դուք ինձ համար երբևէ չափահաս եք եղել, մեծ։ Դո՞ւք։ Կամ որ երբևէ ձեր մեջ հերոսներ եմ տեսել։ Չէ, տղաներ։ Ես ձեր մեջ տեսել եմ միայն իմ փոքրիկ, խենթուկ տղաներին, որոնց դժբախտություն է պատահել․․․ Իսկ դու, Ռիխարդ, դու գիտե՞ս ինչ ես եղել ինձ համար։ Ամուսին, որը քնում է բերանը բաց, ահա այստեղ, իմ կողքին․ ես լսում եմ նրա շունչը և իմ ամբողջ մարմնով, ամբողջ իմ խնդությամբ զգում, որ նա իմն է։ Եվ հանկարծ ինչ֊որ հեռու տեղում սպանում են նրան։ Մի՞թե դուք չեք հասկանում, թե դա որքան անմիտ բան է։ Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ, ես ի՞նչ գործ ունեմ ձեր ինչ֊որ հեռավոր, հիմար Աֆրիկայի հետ։ Մինչդեռ հենց ե՛ս պետք է տայի նրան այն մարդուն, որը պատկանում էր ի՛նձ, ի՛նձ, ի՛նձ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց ախր դա այնքան վաղուց էր, թանկագինս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, Ռիխարդ։ Ինձ համար՝ ոչ։ Ինձ համար այդ ամենը՝ ներկա է։ Կամ, օրինակ, դու, Օնդրա։ Դու ինձ համար միշտ էլ նույն մռթմթռան, մշտապես թթված, տարիքիդ անհամապատասխան խելոք տղան ես․ ես քեզ հետ զբոսնում եմ մեր պարտեզում, ձեռքս ուսիդ դրած, ― այնպիսի տեսք ընդունելով, իբրև թե հենվում եմ քեզ վրա․․ Կամ դու, Իրժի, քանի՜֊քանի անգամներ եմ նորոգել վարտիքներդ։ Դու միշտ մագլցում էիր ծառերի վրա․․․ Հիշո՞ւմ ես, ամեն երեկո ստիպված էի յոդ քսել քո անհամար ճանկռտվածքներին ու քերծվածքներին։ Իսկ դու ասում էիր․ «Բոլորովին չի ցավում, մայրիկ։ Այնպես, դատարկ բան է․․․»։ Կամ դու, Կորնել․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Դե, ինչի՞ համար է, մայրիկ։ Ամեն տեսակ մանրուքներ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Ինչի համա՞ր։ Այ հենց դա էլ դուք չեք հասկանում։ Ինձ համար ամեն մի այդպիսի մանրուքը հիմա էլ հազար անգամ ավելի կարևոր է ձեր բոլոր պատերազմներից ու արշավախմբերից։ Իսկ գիտե՞ս ինչու։ Որովհետև դուք ձեր մայրիկի համար թողել եք այդ մանրուքները միայն։ Միայն այդ մանրուքներում էլ ես կարող էի ծառայել ձեզ։ Եվ դա իմ աշխարհն էր։ Իսկ երբ ձեր գլուխն էիք մտցնում ինչ֊որ մեծ բան, իսկույն խույս էիք տալիս ինձանից․․․ Բայց դուք չէիք կարողանում նայել ուղիղ աչքերիս մեջ, ասես գիտեիք, որ խիղճներդ մաքուր չի։ «Դու այդ չես հասկանա, մայրիկ»։ Հիմա էլ մի կողմ եք նայում։ Այո, բոլորդ։ Ես գիտեմ, էլի մտքներումդ մի բան կա, ինչ֊որ ձերը, ինչ֊որ մեծ բան․․․ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Մայրիկ, դու մի բարկանա, բայց այս անգամ խոսքն իսկապես վերաբերում է այնքան կարևոր գործի․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Չեմ ուզում այդ մասին լսել, Օնդրա։ Եթե խոսքը վերաբերում է Տոնիին, ոչինչ չեմ ուզում լսել։ Դուք ձեր նկատառումներն ունեք, ես իմ։ Դուք ունեք ձեր մեծ խնդիրներն ու պարտականությունները, ձեր փառքը, պատիվը, հայրենիքը և․․․ չգիտեմ, էլի ինչ․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Մեր պարտքը, թանկագինս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, ձեր պարտքը․․․ Ես էլ ունեի իմ փառքը՝ այդ դուք էիք։ Ունեի իմ տունը՝ այդ դուք էիք։ Իմ պատիվը՝ այդ դուք էիք, դո՛ւք, դո՛ւք․․․ Ուրեմն, բացատրեցեք ինձ, ինչո՞ւ ամբողջ հին աշխարհի, և միջին դարերի, և նոր պատմության ընթացքում միայն ես, ես՝ մայրս, ես՝ կինս պետք է ձեր մեծամեծ գործերի համար վճարեմ այդպիսի ահավոր գնով։ | ||
+ | |||
+ | Պապ։ Աղջիկս, դու չպետք է այդպես բարկանաս սրանց վրա։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ես սրանց վրա չեմ բարկանում, հայրիկ։ Ես բարկանում եմ մեր աշխարհի վրա։ Որովհետև նա շարունակ իմ որդիներին ուղարկում է մեռնելու հանուն ինչ֊որ մեծ գործերի, հանուն փառքի, կամ մարդկության փրկության, կամ էլի դրա նման ինչ֊որ բանի․․․ Եվ, քո կարծիքով, հայրիկ, ինչ է, դրանից մեր աշխարհը գոնե մի փոքր լավացե՞լ է։ Ընդհանրապես, հարկավո՞ր էր դա որևէ բանի համար։ | ||
+ | |||
+ | Պապ։ Հարկավոր է, աղջիկս, հարկավոր է։ Հասկանում ես, մեծ անցյալը նույնպես անհրաժեշտ է մարդկանց։ | ||
+ | |||
+ | Հայր։ Թանկագինս, գիտեմ, որ դա քեզ համար խիստ ծանր է եղել, բայց․․․ երբ ես ահա այսպես նայում եմ քեզ․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Մի՛ նայիր ինձ, Ռիխարդ, մի նայեք ինձ։ Երբ ես չարանում եմ, սարսափելի տեսք եմ ունենում․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Դու պարզապես տաք բնավորություն ունես, մանկիկս։ Դու նույնպես․․․ կգնայիր մեռնելու, եթե այդ պահանջվեր։ | ||
+ | |||
+ | Մայր։ Բայց միայն ձեզ համար, հասկացի՛ր։ Ձեզ համար և ուրիշ ոչ մի բանի։ Իմ ամուսնու, իմ ընտանիքի, իմ երեխաների համար․․․ Ի՛նչ գործ ունեմ ես, կինս, ուրիշ բաների հետ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ես Տոնիին չեմ տա ձեզ։ | ||
+ | |||
+ | ::::::::::Դադար | ||
+ | |||
+ | Օնդրա։ Գիտես, հայրիկ, նա մասամբ իրավացի է։ Տոնին իսկապես ֆիզիկապես թույլ է։ Մի տեսակ ալարկոտ, թերաճ պատանի է․․․ | ||
+ | |||
+ | Իրժի։ Դա ավելի շուտ հոգեկան թուլություն է, Օնդրա։ Նա մի տեսակ խանդավառ ու միաժամանակ երկչոտ վիճակում է։ Ես դեռ երբեք այնպիսի տղա չեմ տեսել, որի մոտ այդքան քիչ բնազդական համարձակություն լինի։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Թերևս, նա դրանում մեղավոր չէ, Իրժի․ դա ջղերից է։ Տոնին օժտված տղա է, բայց անասելի ջղային։ Նույնիսկ չեմ հասկանում, թե նրանից ինչ դուրս կգա։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ցավալի է, ցավալի։ Նրանից այդպես էլ երբեք բան չի ստացվի։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ, դուք իրավունք չունեք այդպես խոսելու։ Դուք զրպարտում եք նրան։ Չհավատաս նրանց, Ռիխարդ, նրանք միշտ էլ թերագնահատել են Տոնիին։ Տոնին պարզապես․․․ խիստ զգայուն է։ Իսկ մնացյալում նա այժմ պակասություն չունի։ Ռիխարդ, դու գոհ կլինեիր, եթե տեսնեիր, թե ինչ ուժեղ ու առողջ է նա հիմա։ Եվ եթե ուզում եմ իմանալ, նա ինքն էր ուզում կամավոր գնալ պատերազմ։ Եկավ ինձ մոտ, սկսեց խնդրել․․․ Ոչ, Տոնին այստեղ մեղք չունի։ Ես չթողի նրան։ Ու չեմ թողնի։ | ||
+ | |||
+ | Հայր։ Բայց ինչո՞ւ, Դոլորես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Որովհետև չեմ ուզում մենակ մնալ։ Գուցե դա իմ կողմից եսամոլություն է․․․ բայց ախր բացի Տոնիից ես այլևս ոչ ոք չունեմ։ Ռի՛խարդ։ Լսե՛ք, երեխաներ, լսիր, հայրիկ․․․ Խնդրում եմ, թողեք նրան ինձ։ Ախր այլապես ես ում համար պիտի ապրեմ, ում հոգամ, այլապես ոչինչ չի մնա․․․ Մի՞թե ես ոչ մի իրավունք չունեմ նրա նկատմամբ, որին կյանք եմ տվել։ Մի՞թե այս հազարավոր տարիների ընթացքում ես այնպես էլ ոչ մի բանի արժանի չեղա։ Խնդրում եմ, երեխաներ, արեք այդ ինձ համար, և ինքներդ ասացեք, որ չպետք է տամ նրան․․․ Դե, ասացեք։ Ի՞նչ եք լռում։ | ||
+ | |||
+ | ::::::::::Դադար | ||
+ | |||
+ | Պապ։ Տեր աստված, այս բոլորը ի՜նչ ծանր է։ Այդպես մի հուզվիր, զավակս։ Միգուցե բանը Տոնիին չհասնի էլ։ Ով գիտե, գուցե արդեն ուշ է․․․ և մենք պարտություն ենք կրել․․․ | ||
+ | |||
+ | Հայր (կռանալով քարտեզի վրա)։ Դեռ ոչ, պապիկ։ Այս գծում կարելի էր հակահարված տալ։ Եթե բոլոր ուժերը լարենք։ | ||
+ | |||
+ | Պետր։ Հայրիկ, ես հավատում եմ մեր ժողովրդին։ Ժողովուրդը զենք է ստացել և․․․ կպաշտպանի յուրաքանչյուր փողոցը։ Այ, կտեսնես, նույնիսկ երեխաները կգնան։ Կվերցնեն հայրական հրացաններն ու կսկեն կրակել․․․ | ||
+ | |||
+ | Կորնել (աչք ածելով շուրջը)։ Մայրիկ, որտե՞ղ ես թաքցրել ամբողջ զենքը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչ ես ասում, սիրելիս։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ո՞ւր ես պահել հայրիկի բոլոր զենքերը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Թաքցրել եմ։ Տոնիից․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | Կորնել։ Ցավալի է։ Այնտեղ մի հրացան հարկավոր էր յուղել։ | ||
+ | |||
+ | Իրժի (դուրս է քաշում գրասեղաի դարակը և, վերցնելով իր հին տետրերը, սկսում է թերթել)։ Ափսոս, որ ինձ չհաջողվեց մինչև վերջ մշակել այս կառուցվածքը։ Պետք կգար։ (Տետրակը ձեռքին նստում է բազկաթոռին։) | ||
+ | |||
+ | Հայր (թեքված քարտեզի վրա)։ Տղաներ, ես հաճույքով կպաշտպանեի ահա այս դիրքը։ Սքանչելի լեռնանցք է․․․ | ||
+ | |||
+ | Կորնել։ Ասա, մայրիկ, որտե՞ղ է այդ հրացանը։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այ թե հոգսեր ունեք․․․ (Բացում է կաղնեփայտ պահարանը։) Ահա, վերցրու։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Շնորհակալություն։ (Հանում է պահարանից հրացանը, զննում։) Պետք կգա։ (Սեղանի դարակից հանում է խծուծ ու յուղ և սկսում հրացանը մաքրել։) | ||
+ | |||
+ | ::::::::::Դադար | ||
+ | |||
+ | Պապ։ Դե, աղջիկս, տեսնում ես, համարյա քո ամբողջ ընտանիքը հավաքվել է։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լսո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Իրժի։ Ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Պետր։ Այս լռությունը։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Կարծես մեկն ուզում է, ինչ֊որ բան ասել։ | ||
+ | |||
+ | Պետր։ Ո՞վ․․․ (Հայացքը մեկից մյուսին է տանում, մինչև որ նկատում է ռադիոընդունիչը։) Ըհը՛, գիտեմ։ | ||
+ | |||
+ | Հայր (բարձրացնում է գլուխը)։ Ի՞նչ կա։ (Դառնում է դեպի ռադիոընդունիչը։) | ||
+ | |||
+ | Իրժի (բարձրացնում է գլուխը)։ Ի՞նչ է պատահել։ (Լարված հայացքը հառում է ռադիոընդունիչի վրա։) | ||
+ | |||
+ | Բոլորը նայում են դադիոընդունիչին։ Դադար։ | ||
+ | |||
+ | Մայր։ Եթե ուզում եք․․․ ախր ձեզ այլևս ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Միայն պատերազմը։ (Միացնում է ռադիոն։) | ||
+ | |||
+ | Տղամարդկային ձայն ռադիոյից։ ․․․ ավանգարդը մոտենում է գետին։ Կամավորական ջոկատները կամուրջները պայթեցրին ու պատրաստվում են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել արվարձանային ամրությունները։ Անհրաժեշտ է ինչ գնով ուզում է լինի՝ ետ պահել հակառակորդին։ Կամավորները խնդրում են հաղորդել բոլորին․ «Կմեռնենք, բայց չենք նահանջի»։ | ||
+ | |||
+ | Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Կոչ ենք անում բոլոր տղամարդկանց՝ ի զե՜ն։ Կոչ ենք անում բոլոր տղամարդկանց։ Խոսքն արդեն մեր մասին չէ։ Մենք մարտնչում ենք արդեն ոչ թե մեզ համար, այլ հանուն մեր հայրերի ու զավակների երկրի։ Հանուն անցյալ ու գալիք սերունդների մենք կոչ ենք անում ամբողջ ժողովրդին՝ զենք վերցնելու։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ո՛չ։ Տոնին չի գնա։ Ես նրան չեմ տա քեզ։ | ||
+ | |||
+ | Տղամարդկային ձայն ռադիոյից։ Ա՛լլո, ա՛լլո։ Ինչպես հաղորդում է հյուսիսային բանակի հրամանատարությունը, մեր զորքերը շարունակում են նահանջել մարտերով։ Համառ պայքար է գնում յուրաքանչյուր թիզ հողի, յուրաքանչյուր միջնակի, յուրաքանչյուր գյուղական խրճիթի համար։ Գյուղացիները հրաժարվում են թողնել իրենց տները և զենքը ձեռքներին պաշտպանում են դրանք։ Թշնամին չի կարող գրավել ոչ մի գյուղ, առանց այն հողին հավասարեցնելու։ Զոհերի թիվը արտակարգ մեծ է։ | ||
+ | |||
+ | Օնդրա։ Ի՜նչ մեղք են այդ գյուղացիները․․․ | ||
+ | |||
+ | Հայր։ Ինչ արած։ Այդպես է անհրաժեշտ։ Նրանք այնուամենայնիվ ետ են պահում թշնամու առաջխաղացումը։ | ||
+ | |||
+ | Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Հենց այս րոպեին ռադիոհեռագիր ենք ստանում մեր «Գորգոն» նավից։ Մի րոպե, ինչ֊որ անընթեռնելի է․․․ Մեր «Գորգոն» նավը․․․ Օ՛, տե՜ր իմ․․․ (Ձայնը խզվում է։) Ներեցեք․․․ այդ նավի վրա է իմ որդին։ (Մի քանի վայրկյան լռություն։) Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մեր «Գորգոն» վարժական նավը․․․ որի անձնակազմը բաղկացած է չորս հարյուր ծովային կադետներից․․ փորձեց ճեղքել թշնամու բլոկադան, որպեսզի վերադառնա իր նավահանգիստը։ Ժամը հինգն անց յոթ րոպեին․․․ թշնամուն հաջողվեց ծովային ականով հարվածել նրան։ «Գորգոնը»․․․ սուզվում է հատակ։ (Ծանր հառաչանք։) «Գորգոնի» վրա գտնվող կադետները խնդրում են հաղորդել, հարազատներին․․․ իրենց վերջին ողջյունը․․․ Նրանք խնդրում են, որպեսզի հրաժեշտի ժամին նվագենք․․․ մեր հիմնը․․․» Որդի՛ս․․․ Տղա՜ս։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ա՜, ուրեմն դու է՞լ որդի ունես։ Փոքրիկ տղա՞։ | ||
+ | |||
+ | Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Լուրերի հաղորդումը դադարեցնում ենք։ Ալլո՛, ալլո՛․․․ Լսո՞ւմ եք մեզ։ «Գորգոնի» կադետներ, ուշադրություն։ «Գորգոնի» կադետներ, հայրենիքը իր վերջին ողջյունն է ուղղում ձեզ։ | ||
+ | |||
+ | Լսվում են հիմնի հնչյունները։ Բոլոր մեռածները լուռ բարձրանում են տեղերից ու կանգնում ձգված։ | ||
+ | |||
+ | Մայր։ Չորս հարյուր տղաներ․․․ Մի՞թե հնարավոր է․․․ այդպիսի երեխաներին։ | ||
+ | |||
+ | Պետր։ Լուռ, մայրիկ․․․ | ||
+ | |||
+ | Բոլորը կանգնած են անշարժ։ Հիմնը ավարտվում է։ «Գորգոն» վարժական նավը այլևս չի պատասխանում։ | ||
+ | |||
+ | Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛, ալլո՛։ | ||
+ | |||
+ | Կորնել։ Գնաք բարով, կադետներ։ (Հրացանը կախում է պատին։) | ||
+ | |||
+ | Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Բոլոր տղամարդկանց զենքի ենք կոչում։ Պայքարի ենք կոչում ամբողջ ժողովրդին։ Հայրենիքը կանչում է իր զավակներին։ Ի զե՜ն, ի զե՜ն։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ա՜, դու բղավո՞ւմ ես։ Քեզ այդ դեռ քի՞չ է, չնայած մայր ես։ Նորերի՞ն ես ուղարկում ակմտեղ։ | ||
+ | |||
+ | Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Արևմտյան հատվածի հրամանատարությունը հաղորդում է․ «Ամբողջ ճակատի երկարությամբ մարտնչում ենք հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Երկու կողմից էլ մարտն ընթանում է չտեսնված կատաղությամբ։ Մեր օդաչուները հայտնում են թշնամու նոր դիվիզիաների մոտենալու մասին․․․» | ||
+ | |||
+ | ::::::::Դռան ուժեղ թակոց | ||
+ | |||
+ | Տոնիի ձայնը։ Մա՛մա, մայրի՛կ։ | ||
+ | |||
+ | Մայր (անջատում է ռադիոն)։ Լռություն։ | ||
+ | |||
+ | ::::::::Նորից դռան ուժեղ թակոց։ | ||
+ | |||
+ | Տոնիի ձայնը։ Մայրիկ, դու այստե՞ղ ես։ | ||
+ | |||
+ | Մայր։ Այո, փոքրիկս։ (Նշան է անում, որ մեկնումեկը լույսը հանգցնի։) Գալիս եմ, գալիս։ | ||
+ | |||
+ | :::::::Լիակատար խավար։ Դադար։ | ||
+ | |||
+ | Մայր (բացում է դուռը)։ Ի՞նչ ես ուզում, Տոնի։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Դու նստել ես մթության մե՞ջ։ | ||
+ | |||
+ | Մայր։ Վառիր։ | ||
+ | |||
+ | Տոնի (պտտում է անջատիչը, ջահը վառվում է, սենյակում ոչ ոք չկա, սակայն շտաբային քարտեզները մնացել են սեղանին փռած)։ Մայրիկ, ո՞ւմ հետ էիր խոսում։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ոչ ոքի, տղաս։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Բայց ես ձայներ էի լսում․․․ | ||
+ | |||
+ | Մայր։ Այդ․․․ սա էր․․․ (Միացնում է ռադիոն։) | ||
+ | |||
+ | Տոնի։ Իսկ այս քարտեզները ինչի՞դ են։ | ||
+ | |||
+ | Տղամարդու ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Գլխավոր հրամանատարության կայանը հաղորդում է․ «Առավոտյան օդային հարձակման ժամանակ ռումբերը հիմնովին կործանել են Վիլյամեդիա քաղաքը։ Քաղաքացիական բնակչության մեջ զոհերի թիվն անցնում է ութ հարյուրից, մեծ մասամբ կանայք ու երեխաներ։ Վաղեմի թանկագին հուշարձաններով լի փառապանծ, հին քաղաքը վերածվել է մոխրակույտի»։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Լսո՞ւմ ես, մայրիկ։ | ||
+ | |||
+ | Տղամարդկային ձայն ռադիոյով։ «Մի ռումբ ընկավ հիվանդանոցի վրա։ Սպանված են վաթսուն հիվանդներ։ Քաղաքը բոցերի մեջ է»։ | ||
+ | |||
+ | Տոնի։ Մայրիկ, խնդրում եմ քեզ․․․ | ||
+ | |||
+ | Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Լսեցեք, մարդի՛կ։ Այսօր առավոտյան Բորգա գյուղը ենթարկվեց օդային հարձակման։ Թշնամու օդաչուները ռումբեր նետեցին գյուղական դպրոցի վրա։ Դպրոցից դուրս փախչող երեխաներին, որոնք փորձում էին փրկվել, նրանք առան գնդացրային կրակի տակ։ Ութսուն երեխա վիրավորված է։ Տասնինը՝ սպանված։ Երեսունինը շենքի վրա ընկած ռումբերից պատառ֊պատառ են եղել։ | ||
+ | |||
+ | Մայր։ Ի՞նչ ես ուզում։ Երեխաների՞ն։ Ո՞վ է երեխաներին սպանում։ | ||
+ | |||
+ | Տոնի (փնտրում է քարտեզի վրա)։ Այդ որտե՞ղ է․․․ որտե՞ղ։ | ||
+ | |||
+ | Մայր (կանգնած է, ասես քարացած)։ Երեխանե՜ր։ Փոքրի՜կ չարաճճիներ։ Երեխանե՛ր։ | ||
+ | |||
+ | ::::::::::Լռություն։ | ||
+ | |||
+ | (Պոկում է պատից հրացանը և վեհապանծ շարժումով, երկու ձեռքով պարզում Տոնիին։) Գնա՛․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | ::::::::::::Վարագույր | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | <references /> |
Ընթացիկ տարբերակը 11:37, 28 Սեպտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Կարել Չապեկ |
Այս պիեսի գաղափարը հեղինակին հուշել է նրա կինը, նյութը տվել է մեր ապրած ժամանակը, իսկ գրելու անմիջական շարժառիթ ծառայել է մի նկարազարդում, որը պատկերում էր այրի մի կնոջ՝ ծունկի եկած ներկա պատերազմի թատերաբեմերից մեկում։ Պիեսը կարծեք թե ինչ֊որ նախնական բացատրությունների կարիք չի զգում։ Հեղինակը խնդրում է միայն, որ մոր շուրջը հավաքվող մեռածներին բեմում պատկերեն ոչ թե սարսափելի ուրվականների տեսքով, այլ իբրև հասարակ ու բարի, կենդանի մարդկանց։ Նրանք իրենց պահում են ամենասովորական ձևով, տնային սովորական պայմաններում, հանգստավետ լամպի լույսի տակ։ Նրանք ճիշտ և ճիշտ այնպիսին են, ինչ որ էին կյանքում, որովհետև մոր համար ընդմիշտ մնացել են այդպես, տարբերությունը միայն այն է, որ մայրը այլևս չի կարող ձեռքը դիպցնել նրանց ու մեկ էլ, թերևս, այն, որ նրանք փոքր֊ինչ ավելի քիչ աղմուկ են բարձրացնում, քան մենք, ողջերս։
- Գործող անձինք
Մայր։
Հայր։
Օնդրժեյ։
Իրժի։
Կորնեն։
Պետր։
Տոնի։
Պապ։
Տղամարդու ձայն ռադիոյով։
Կանացի ձայն ռադիոյով:
- Գործողություն առաջին
Հոր աշխատասենյակը։ Պատուհանները լայն բացված են։ Մեջտեղի պատին հոր մեծ դիմանկարն է սպայական համազգեստով, նրանից աջ ու ձախ՝ թրեր, ճկասուսերներ, ատրճանակներ, հրացաններ, երկար փողակներով ծխամորճեր, գաղութային երկրներից բերած ամեն կարգի տեսարժան իրեր ― նիզակներ, վահաններ, նետ֊աղեղներ, կեռ դաշույններ, այլև եղջերվի եղջյուրներ, իշայծամների գանգեր և որսորդական այլ ավար։ Կողքի պատերն զբաղեցնում են գրադարակները, փորագրած պահարանները և հենարանը՝ մաքուր փայլեցրած հրացաններով․ հենց այդտեղ էլ կախված են արևելյան կտորներ, գազանների մորթիներ և աշխարհագրական քարտեզներ։ Ընդհանրապես սենյակը կահավորված է տղամարդու ճաշակով․ ծանր գրասեղան, սեղանի վրա՝ բառարաններ, գլոբուս, ծխախոտի տուփեր, ծխամորճներ, շրապնելի բաժակներ, որոնք փոխարինում են պրեսպապյեին, և այլն։ Թուրքական բազմոց, մաշված բազկաթոռներ ու աթոռներ, մավրիտանական սեղանիկ գրամոֆոնով։ Պահարաններում՝ սպայական ֆուրաժկաներ ու սաղավարտներ։ Բացի դրանից, ամենուրեք զանազան էկզոտիկ իրեր՝ նեգրական դիմանկար և այլ մանրուք, որ երեսուն տարի սրանից առաջ սովորաբար տուն էին բերում գաղութներից ու մյուս հեռավոր երկրներից։ Այդ ամենը բավական հնատարազ տեսք ունի և կարգին խարխլվել է․ աշխատասենյակն ավելի շատ նման է ընտանեկան թանգարանի, քան բնակելի սենյակի։
Բազմոցին նստել է Տոնին, ոտքերով ելած նրա վրա ու ծնկները բարձր տնկած․ նրա ծնկներին դրված է հաստ մի գիրք, գրքի վրա նա դրել է մի թերթ թուղթ և ինչ֊որ բան է գրում։ Մերթ ընդ մերթ շշնջյունով կարդում է գրածը, ձեռքով տակտ խփելով, երբեմն դժգոհությամբ օրորում է գլուխը, ինչ֊որ բան ջնջում, ուղղում է ու նորից սկսում կամացուկ վանկարկել։
- Ներս է մտնում Պետրը, մի երգ շվշվացնելով։
Պետր։ Ա՜, Տոնի։ Դե, գործերդ ինչպե՞ս են։ (Մոտենում է գրասեղանին և, շարունակելով շվշվացնել, ցրված պտտում է գլոբուսը։)
Տոնի։ Ի՞նչ։
Պետր։ Ոտանավո՞ր ես հորինում։
Տոնի։ Մտքովս էլ չի անցնում։ (Գրած թերթիկն շտապ թաքցնում է գրքի մեջ։) Իսկ քո ի՞նչ գործն է, իսկապես։
Պետր։ Հեչ։ (Ձեռքերը խոթելով գրպանները, մոտենում է Տոնիին և, շշվշվացնելով, նայում է նրան։) Հապա, ցույց տուր։
Տոնի (ցույց տալով, թե գիրք է կարդում)։ Ի՞նչ ես ասում։ Այնպիսի անմտություն է որ․․․
Պետր։ Հը՜մ․․․ (Կատակով քաշում է Տոնիի մազերից։) Դե լավ, լավ։ Է՛խ, դու․․․ (Դանդաղ մոտենում է գրասեղանին, բացում ծխախոտի տուփերից մեկն ու ծխամորճ է լցնում իր համար։) Ինչպես երևում է, ավելի լավ զբաղմունք չե՞ս գտնում։ (Դուրս է քաշում սեղանի միջին դարակը։)
Տոնի։ Իսկ դո՞ւ ինչով ես զբաղված։
Պետր։ Ե՞ս։ Ոչնչով։ (Հանում է դարակից քրքրված մի գրքույկ ու սկսում թերթել։) Եթե կարելի է այդպես արտահայտվել, տենդագին ոչինչ չանելով։ Իմ ժամը դեռ չի եկել, Տոնի։ (Մոտենում է շախմատի սեղանիկին ու նստում նրա մոտ։) Հիմա տեսնենք այս խնդիրը, հայրիկը քիչ էր մնում լուծի, բայց այդպես էլ չհասցրեց․ փորձենք մենք․․․ (Շարում է մի քանի սպիտակ ու սև ֆիգուր և գրքույկով ստուգում դիրքը։)
Տոնի (անվճռականորեն)։ Պետր, դու ոչինչ չգիտե՜ս․․․
Պետր (ցրված)։ Այո՞։
Տոնի։ Իրժի մասին։
Պետր։ Իսկ ի՞նչ։
Տոնի։ Նա չի՞ պատրաստվում․․․ Ինչ֊որ ռեկորդ սահմանել այսօր։
Պետր։ Ինչո՞ւ ես կարծում։
Տոնի։ Հասկանում ես, երեկ երեկոյան նա հանկարծ ասաց․ «Տոնի, վաղը դու ինձ ձեռքով կանես։ Ես պատրաստվում եմ մի բան անել»։ Նա ասաց՝ ժամը երեքին․․․
Պետր։ Ժամը երեքի՞ն։ (Նայում է ժամացույցին։) Նշանակում է շուտով։ Նա մեզ ոչ մի խոսք չի ասել․․․ (Շարունակում է շվշվացնելով, ֆիգուրները շարել տախտակին։) Երևի, չէր ուզում մայրիկն իմանա։ Նա միշտ այնպես է հուզվում, երբ Իրժին թռչում է․․․ Դու նրա մոտ բան չասես, հասկացա՞ր։ (Նայում է գրքույկին, ապա մտածում շախմատի խնդրի մասին։) Հը՜մ, դե հինգ․․ դե հինգ․․․ Հայրիկն այստեղ նշել է, որ առաջին քայլը պետք է լինի դե հինգ, բայց իմ կարծիքով ինչ֊որ այդպես չի․․․ Գիտես, Տոնի, ես երբեմն մտածում եմ՝ հայրիկն ինչպես է նեղվել գաղութներում, դրա համար էլ, զբաղվել է շախմատային խնդիրներով։
Տոնի։ Իսկ դո՞ւ ինչ։ Նույնպե՞ս նեղվում ես։
Պետր։ Անասելի կերպով։ Դեռևս ոչ մի հարյուրամյակ այնպիսի խառնաշփոթություն չի տեսել, ինչպես հիմա է։ (Շուռ է գալիս Տոնիի կողմը)։ Հապա, Տոնի, ֆոկուսները բավական են, ցույց տուր ոտանավորը։
Տոնի։ Ի՜նչ ես ասում։ Ի՞նչ ոտանավոր․․․ Դեռ պատրաստ չի։
Պետր (մոտենում է նրան)։ Դե, լավ, լավ։
Տոնի (տալիս է դրստած թերթիկը)։ Դե, բան չի ստացվել։ Դու կծիծաղես։
Պետր։ Ես միայն կնայեմ՝ ուղղագրական սխալներ չկա՞ն։ (Դանդաղ ուշադիր կարդում է բանաստեղծությունը։)
- Ներս է մտնում Կորնելը հրացանը ձեռքին։
Կորնել։ Ա՜, պարզվում է դուք այստե՞ղ եք։ (Շրխկացնում է փակաղակը։) Հասկանում եք, ստիպված էի այս անիծյալ բանը մաս֊մաս անել, բայց դրա փոխարեն հիմա ոնց որ խաղալիք՝ բավականություն է միայն։ (Հրացանը դնում է հենակին։) Հարկավոր է փորձել, Պետր․․․ Ուրեմն ինչո՞վ եք զբաղված այստեղ, տղաներ։ (Հենակից վերցնում է մյուս հրացանը և փորձում փակաղակը։)
Տոնի (առանց աչքը Պետրից կտրելու։) Ոչ մի բանով․․․
Պետր։ Տոնի, այստեղ քեզ մոտ մի քառյակում երկու վանկ ավել է։
Տոնի։ Ո՞ր։ Ցույց տուր։
Պետր։ Այն քառյակում, որն սկսվում է «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին» բառերով։
Կորնել (հոգացողությամբ փչում է փակաղակի վրա)։ Ա՜, ստեղծագործական տվայտանքներ։ Մեր Տոնին նորի՞ց հանգերի իշխանության տակ է։ (Հրացանը դնում է սեղանին, հանում արկղից հրացանի յուղն ու խծուծը։)
Պետր։ Ասա, խնդրեմ, ո՞վ է այդ չքնաղ անծանոթուհին։
Տոնի։ (Վեր է թռչում տեղից ու աշխատում թերթիկը խլել նրա ձեռքից)։ Տուր այստեղ։ Ես գիտեմ, որ բան դուրս չի եկել։ Թո՛ղ, ես կայրեմ։
Պետր։ Դե սպասիր։ Ես միանգամայն լուրջ եմ հարցնում։ Տոնի, հիմարություն մի անի։ Ի դեպ, ոտանավորը բոլորովին էլ այդքան վատը չէ։
Տոնի։ Չք, իսկապե՞ս։
Պետր (կարդում է մտքում)։ Առանց հանաքի։ Իսկապես, վատ չի հնչում, պատանի Արիոն։
Տոնի։ Այդ դեպքում դու ինքդ պիտի գլխի ընկնես, թե ով է այդ անծանոթուհին։
Պետր։ Դու գովերգում ես․․․ մա՞հը։ (Վերադարձնում է ոտանավորը։)
Տոնի։ Եթե հասկացել ես, էլ ինչո՞ւ ես հարցնում։
Պետր։ Ես պարզապես զարմանում եմ, որ դու այդպիսի կրքոտությամբ մահ ես կոչում։ Ախր դու դեռ բոլորովին երեխա ես։
Կորնել (գրասեղանին մաքրում է հրացանը)։ Հենց նրա համար, որ երեխա է։ Տոնին համաշխարհային վիշտ ունի։ «Օ՜, չքնաղ անծանոթուհի, ամոքիր իմ վիշտը»։ Իսկ ես վճռականորեն չեմ հասկանում, թե մահվան մեջ ինչ չքնաղ բան կարող է լինել։ Թերևս միայն․․․
Պետր։ Թերևս միայն՝ երբ գիտես ինչի համար ես մեռնում։ Այդպե՞ս է։
Կորնել։ Ճիշտ է։ Ոսկի խոսքեր, Պետրշիչեկ։ Օրինակ, ձողին կարած ձեր սև լաթի կտորի համար։ Մահ բարիկադներում, և ոչ այլ կերպ։ Մեր Պետրը ավելի էժան գնով չի զիջի, թրա՛խ֊տարա֊րա՜խ։
Տոնի։(համարյա լալով)։ Վե՛րջ տվեք։ Նորից պիտի կռվեք։
Պետր (նստում է շախմատի սեղանի մոտ)։ Չենք կռվի, չենք կռվի, փոքրիկ։ Գոնե ես չեմ պատրաստվում կռվել։ Այդ էր պակաս, որ ուշադրություն դարձնեի, թե ինչ է ասում այս զառամյալ, չարացած, հետադեմ բրածոն։ Ինչ արած, նա ծնվել է ինձանից կես ժամ առաջ։ Եվ, հասկանո՞ւմ ես, հենց այդ պահին մեր միջև անցել է սերնդաբաժան սահմանագիծը։ Բայց պատմության անիվը չի կարելի ետ պահել։ Արդեն լսվում է նոր սերնդի քայլերի ձայնը, այն սերնդի, որը ծնվել է կես ժամ ուշացումով․․․ (Քայլ է անում շախմատի տախտակին)։ Հը՜մ, դե հինգ․․․ դե։ Ոչ, երևի քայլենք այնպես, ինչպես հայրիկն էր մտածում, ոչինչ դուրս չի գա։ (Ֆիգուրը ետ է դնում։)
Կորնել։ Տոնի, իսկ քո բանաստեղծությունը չե՞ս ցույց տա ինձ։
Տոնի։ Նախ ուզում եմ հղկել ինչպես հարկն է։
Կորնել (խծուծով սրբում է մատները)։ Թող, ինչպես որ կա։ Ինչքան մի բան շատ ես վերափոխում, այնքան վատ է ստացվում։
Տոնի (թերթիկը մեկնում է նրան։) Բայդ դու ինձ ձեռք չես առնի, չէ՞, Կորնել։
Պետր (թեքվելով շախմատի տախտակին)։ Հանգիստ կաց, Կորնելը կատակել չի սիրում։ Նա միայն կստուգի, թե արդյոք քեզ մոտ ինչ֊որ ավերիչ տենդեցներ չկա՞ն, օրինակ՝ ազատ ոտանավոր․․․
Տոնի։ Դե ոչ, սա գրված է սովորական ոտանավորով։
Պետր։ Դա քո բախտից է, Տոնի։ Թե չէ Կորնելը քեզ պետական դավաճան կհայտարարեր ու բոլշևիկ։ Դու չպետք է զբաղվես հիմքերի կործանումով։ Այդ բանը թող ինձ։ Մեր ընտանիքում խրտվիլակի պարտականությունները ես եմ կատարում․․․ Իսկ ինչ, եթե այս փիղը խաղանք։ (Բացասաբար շարժում է գլուխը)։ Ոչ, այդ դեպքում ես կմերկացնեի իմ կուրծքը, և սպիտակները կհարվածեին ուղիղ սրտիս։ Ստո՛պ․․․ «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին»․․․
Տոնի։ Մի խանգարիր Կորնելին կարդալու։
Պետր։ Ներիր, չէի նկատում, որ մտածում եմ բարձրաձայն։ Այ թե հռետորական տաղանդը մարդուն ուր է հասցնում։
Կորնել (վերադարձնում է բանաստեղծությունը)։ Սարսափելի է։
Տոնի։ Այդքան վա՞տ է։
Կորնել։ Պարզապես վրդովեցուցիչ է։ Պետր, այս մանչուկից բանաստեղծ դուրս կգա․․․ Այսպիսի հարգարժան սպայական ընտանիքում․․․ Ինչ ես կարծում, մի լավ տուր չտա՞լ սրան։
Տոնի (ցնծալով)։ Չէ, չէ, ասա, իսկապե՞ս քեզ դուր եկավ։
Կորնել (գզգզում է նրա մազերը)։ Դու պետք է սովորես։ Բայց մահվանը հանգիստ թող։ Դա մայրիկի բալաների բանը չի։ Կարելի է սքանչելի բանաստեղծություններ գրել նաև կյանքի մասին․․․
Տոնի։ Ուրեմն քո կարծիքով, արժե՞ որ շարունակեմ․․․
Կորնել (նորից զբաղվում է հրացանով)։ Դե․․․ ինչպես ասեմ․․․ Ախր մեծ ընտանիքում ամեն մեկն իր ձևի է։ Այդպիսի չարաբաստիկ ընտանիք է։
Պետր։ Դու գիտե՞ս, որ այսօր մեր Իրժին մտադիր է ռեկորդ սահմանել։
Կորնել (թողնում է հրացանը)։ Ո՞վ ասաց։
Պետր։ Տոնին։ Իրժին խնդրել է նրան ձեռքով երջանկություն մաղթել իրեն։
Տոնի։Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ես բոլորովին մոռացել էի։(Շտապով թափահարում է ձեռքը։)
Կորնել (դուրս է ընկնում պատուհանից)։ Հիանալի եղանակ է։ Իսկ եթե դրան էլ գումարենք մի փոքր հաջողություն․․․
Տոնի։ Այդ ի՞նչ ռեկորդ է։
Պետր։ Բարձրության։
Կորնել։ Ըստ որում՝ բեռով․․․ (Նորից թեքվում է հրացանի վրա։)
Տոնի։ Երևի զարմանալի զգացում է․․․ Թռչել այդպես բարձր։ Ճախրել երկնակամարում, որտեղ ուրիշ ոչինչ չկա բացի լազուրից, և հետն էլ երգել․ «Միշտ վեր ու վեր»։
Պետր։ Ամենից առաջ, ախպերիկս, այնտեղ ձեռքերն անասելի կերպով սառչում են։
Կորնել։ Գրազ կգամ, որ Իրժին վաղ թե ուշ այդ ռեկորդը կսահմանի։ Մեր Իրժին հայրիկին է քաշել։
Տոնի։ Ինչո՞վ։
Պետր։ (շախմատից չկտրվելով)։ Խիզախությամբ։
Կորնել։ (շարունակելով զբաղվել հրացանով)։ Կարգապահությամբ, Պետր։
Տոնի։ Դուք գոնե ճանաչել եք հայրիկին, իսկ ես․․․ Ասացեք, մեր Օնդրան նո՞ւյնպես նման է հայրիկին։
Կորնել։ Նույնպես։ Այդ պատճառով էլ զոհվեց։
Տոնի։ Իսկ դո՞ւ։
Կորնել։ Ես ջանում եմ, Տոնի։ Անում եմ, ինչ կարող եմ։
Տոնի։ Իսկ Պե՞տրը։
Կորնել։ Դե, նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի որքան կարելի է քիչ նմանվի նրան։
Պետր։ Ե՞ս։ Բարեկամս, ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի լուծեմ նրա շախմատային խնդիրը։
Կորնել։ Այո, թերևս միայն այդ։ Իսկ մնացյալում․․․ Խեղճ հայրիկ, երևի, ձեռքերը տարածեր։ Հեծելազորային սպա, մայոր, իսկ որդին հաճեցեք նկատել, ուզում է ամբողջ աշխարհը շուռ տալ։ Իսկական ընտանեկան դրամա․․․ Այդ ինչի՞ց է, որ հայրիկի հրացաններն այսպես ժանգոտում են։
Պետր։ Մի հավատա նրան, ախպերիկ։ Հայրիկը միշտ նրանց հետ էր, ովքեր գնում են առաջ։ Եվ այդ տեսակետից ես ամբողջովին նրան եմ քաշել։ (Քայլ է կատարում շախմատի տախտակին։) Եվ այսպես, սև զինվորը գնում է էֆ չորս։ Սպիտակներն ստիպված են պաշտպանվել։
Կորնել։ Սպիտակներ ստիպված են պաշտպանվե՞լ։ Հապա, ցույց տուր։ (Մոտենում է սեղանիկին։)
Պետր։ Սևերն անցնում են գրոհի։ Սպիտակները նահանջում են։
Կորնել։ (թեքվելով տախտակի վրա)։ Չէ, սպասիր, այդպես չի կարելի։ Հայրիկն ուզում էր ձիով գալ դե հինգ։
Պետր։ Թերևս։ Բայց հիմա ուրիշ ժամանակ է։ Հայրիկը հեծելազորային էր, իսկ իմ սիրտը հետևակի կողմն է։ Զինվորները միշտ առաջ են գնում։ Զինվորը կարող է ընկնել, բայց ետ շարժվել չի կարող։ Զինվորներ ամբողջ աշխարհի, միացե՛ք։
Կորնել։ Բայց եթե ձիով գնանք դե հինգ․․․
Պետր։ Խնդիրս մի խառնիր։
Կորնել։ Սա հայրիկի խնդիրն է։ Եվ այ տես, եթե ձին կանգնած է դե հինգում, ապա սպիտակները երեք քայլից մատ են հայտարարում։
Պետր։ Բայց ես հենց այդ է, որ չեմ ուզում, բարեկամս։ Ես ուզում եմ ջախջախել սպիտակներին։ Սև զինվորը բարձրանում է բարիկադի վրա ու քշում սպիտակ ձիուն։
Կորնել։ Ախ, սատանան տանի, իսկապես։ Ինչպես երևում է, խնդրի մեջ ինչ֊որ սխալ կա։ Այդ հնարավորությունը այնտեղ հաշվի չի առնված։
Պետր։ Այ, տեսնում ես։ Այո, ձերդ գերազանցություն, խնդիրը երկու լուծում է թույլ տալիս։
Կորնել։ Առաջին լուծումը հայրիկինն է։
Պետր։ Իսկ երկրորդը՝ հեղափոխականը։ Առա՛ջ, ճնշված զինվորներ։ Հակառակորդի ամրոցը ― սպիտակ նավակը ― վտանգի տակ է։ Պատրաստվեցեք մարտի։
Կորնել։ Լսիր, Պետր, ետ դիր այդ զինվորը։ Ամբողջ խաղը կփչացնես։
Պետր։ Ո՞ր խաղը։
Կորնել։ Հայրիկի։ Հայրիկը կգնար դե հինգ։
Պետր։ Սիրելիս, հայրիկը զինվոր էր։ Նա կասեր․ «Կեցցեն սևերը, անձնատուր չեն լինում»։ Եվ կնետվեր մարտի սպիտակների դեմ․․․
Կորնել։ Դե, ետ դիր այդ զինվորը։
Պետր։ Ինչի՞ համար։
Կորնել։ Ուզում եմ տեսնել, թե հայրիկն այստեղ ինչպե՞ս կխաղար։
Պետր։ Չէ, եղբայր, այստեղ ուրիշ խաղ է գնում։ Այժմ արդեն հայրիկը չի խաղում։ Այժմ խաղում ենք մենք։ Սպիտակ ձի, իզուր ես փորձում քացի տալ։ Սև մարտիկին ոչինչ ետ չի պահի իր ճանապարհից։ Չորս քայլ հետո նա կվերափոխվի ամենակարող թագուհու։ Սակայն, մենք այդ այլ կերպ ենք անվանում․․․
Կորնել։ Ինչպե՞ս։
Պետր (մեկեն լրջանում է)։ Նոր իշխանություն, սիրելիս։ Սևերի իշխանություն։ Եվ նա կգա։
Կորնել։ Այդ չի լինի, Պետր։ Մեզ մնում է ևս մի քայլ։
Պետր։ Ինչպիսի՞։
Կորնել։ Ահա այս։ (Ձեռքով տախտակի վրայից սրբում է ֆիգուրները։)
Պետր։ Ահա՜․․․ Դա կոչվում է բռնության ուղի։ (Վեր է կենում։) Դե ինչ, լավ։ Այն ժամանակ մենք այլ կերպ կգործենք։
Տոնի (որ մինչ այդ կարդում էր, հարմար տեղավորված բազմոցին, գլուխը բարձրացնում է ու կիսահիստերիկ ձայնով բղավում։) Դե, թողեք ձեր քաղաքականությունը։ Դա պարզապես անտանելի է։
Կորնել։ Ախր սա միայն խաղ է, հանգստացիր, քնքուշ արարած։ Մենք պարզապես ուզում ենք մի քիչ սրամարտել, այնպես չէ՞, Պետր։
Տոնի։ Ոչ, այդ բոլորովին էլ խաղ չի։ Ես գիտեմ, թե խոսքն ինչի մասին է։
Պետր։ Ճիշտ է, Տոնի։ Սա շատ լուրջ գործ է։ Կռիվ հին և նոր աշխարհների միջև։ Բայց մի վախենա, ես Կորնելին կտնկեմ սուսերի ծայրին, ինչպես բզեզը գնդասեղի վրա։ Կորչեն բռնակալները։ (Կորդակներից մեկը քաշում է գլխին։) Թող կործանվի անիծյալ հին աշխարհը։ Ո՜֊ւ֊ո՜ւ֊ո՜֊ւ, Կորնել։
Կորնել։ (դնում է հեծելազորայինի սաղավարտը)։ Ես պատրաստ եմ։ (Իջեցնում է պատից երկու ճկասուսեր։) Հաճեցեք ընտրել, հարգելի հակառակորդ։
Պետր (կորացնում է ճկասուսերնեից մեկը)։ Պիտանի է։ Բայց այժմ հավասար զենքով կռիվ չի լինում։ Դա խիստ հնաձև է։ (Երկուսն էլ մարտական դիրք են ընդունում։) Դե, Տոնի, հրահանգիր։
Տոնի։ (թաղվելով գրքի մեջ ու մատներով փակելով ականջները)։ Չեմ ուզում։
Կորնել։ Ուշադրությո՛ւն։ Մեկ, երկու․․․ երե՛ք։
- Պետրը և Կորնելը ծիծաղելով, սրամարտում են։
Պետր։ Լա՛֊լա՛։
Կորնել։ Ալա։
Պետր։ Կորչեն բռնակալները։ Կորչեն դավաճանները։ Լա՛֊լա՛։
Կորնել։ Լա՛֊լա՛։
Պետր։ Կա՛։ Առաջին հարվածը։
Կորնել։ Ուսիս։ Թեթև վերք է։ Մարտը շարունակվում է փոփոխական հաջողությամբ։
Պետր։ «Մենք պետք է մեր ազատությունը կռենք ձեռքով մեր սեփական»։
Կորնել։ Կսպասե՜ս։ Կա՛։ Դիպա։
Պետր։ Պարզապես քերծվածք է։ Լա՛֊լա՛։ Առա՛ջ, սև զինվոր։
Կորնել։ Հո՛֊հո՛, մենք ժայռի նման կանգնած ենք ամուր, պարոն։ Լա՛֊լա՛։
Պետր։ «Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ․․․» Դիպա՛։
Կորնել։ Չեմ կարծում։ Այ, ստացիր։ (Կանգ է առնում։) Սպասիր։ Պետր, չի՞ ցավում։
Պետր։ Դատարկ բան է։ En garde.[1]
Սրամարտելով, սեղանիկն ու աթոռակը գլորում են ցած։
Պետր։ Լա՛։
Կորնել։ Ալա՛։
Պետր։ Ստո՛պ։ Դա քներակը կլիներ, Կորնել։ Դու սպանված ես։
Կորնել։ Վիրավորված եմ, բայց շարունակում եմ մարտը։ Մինչև վերջին շունչս։ Ալա՛։
Տոնի (բղավում է)։ Վե՛րջ տվեք։
Պետր։ Հիմա, Տոնի, հիմա։ Զինվորը գրոհի է գնում։ Ա֊ա՜։ Հին աշխարհը կործանվում է։
Կորնել։ Finito: [2] Պետր, այս հարվածը ճիշտ սրտիդ է ուղղված։ (Իջեցնում է ճկասուսերը։)
Պետր (սալյուտ է տալիս ի պատասխան)։ Ես շատ ցավում եմ։
Պետր։ Ես սպանված եմ, սակայն հազարավոր սև զինվորներ կկանգնեն իմ տեղում։ Ուռա՛, ընկերներ․․․
- Ներս է մտնում մայրը ու կանգ առնում շեմին։
Մայր։ Երեխաներ, երեխաներ, էլի ի՞նչ խաղ եք սարքել այստեղ։
Պետր։ Ոչինչ, մայրիկ։ (Ճկասուսերն շտապով կախում է պատից։) Պարզապես հենց նոր Կորնելն ինձ սպանեց։ Խոցեց ուղղակի սիրտս։ (Կորդակը դնում է տեղը։)
Մայր։ Այս երկվորյակները շարունակ կռիվ են սարքում։ Դատարկապորտներ, տեսեք ինչ եք արել այստեղ։ Եվ անպայման հայրիկի աշխատասենյակում․․․
Պետր։ Մայրիկ, դու մի անհանգստանա, մենք հիմա կարգի կբերենք։ Հապա, Կորնել։
Մի կերպ կարգի են բերում, բարձրացնում ընկած սեղանիկը, աթոռները և այլն։
Մայր։ Թողեք։ Ես ձեր կարգի բերելը գիտեմ։ Միայն հոգս է։
Կորնել (չորեքթաթ հարթում է գորգը)։ Հիմա ամեն բան տեղը տեղին կլինի, մայրիկ։ Բաց թող, Պետր։
Պետր։ (նույնպես չորեքթաթ հրում է նրան)։ Չէ, դու բաց թող։
Հանկարծ Պետրը ու Կորնելը փաթաթվում են իրար ու սկսում գլորվել հատակի վրայով։
Ես հիմա քեզ ծնկի կբերեմ։
Կորնել (ծանր շնչելով)։ Փորձի՛ր։
Պետր։ Հիմա կտեսնես։ (Գլորվում են ամբողջ սենյակով մեկ։)
Մայր։ Դե հերիք եղավ։ Դուք մի օր այստեղ իսկապես ամեն ինչ ջարդուփշուր կանեք։ Գոնե հասակներիցդ ամաչեք․․․ Ի՞նչ կմտածի ձեր մասին Տոնին։
Պետր (բաց է թողնում Կորնելին)։ Տոնի, մոտ արի, ես քեզ էլ կսովորեցնեմ։
Տոնի։ Չեմ ուզում։
Մայր։ Տոնիին հանգիստ թողեք։ Եվ որպեսզի էլ հոտներդ չերևա այստեղ։ Տոնի, նրանք այդ ինչի՞ց սկսեցին։
Տոնի։ Պետրը չուզեց գնալ դե հինգ։
Կորնել (հավաքում է հատակից շախմատի ֆիգուրները)։ Հասկանում ես, մայրիկ, դա հայրիկի քայլն է։ Ես միայն պաշտպան կանգնեցի ընտանեկան ավանդույթին։
Պետր։ Ճիշտ չի, մայրիկ։ Խնդիրը թույլ էր տալիս երկու լուծում։
Կորնել (ֆիգուրները դասավորում է շախմատի տախտակին)։ Ուրեմն, ինչո՞ւ չխաղալ այնպես, ինչպես հայրիկն է խաղացել։
Պետր։ Իսկ ինչո՞ւ ոչ այլ կերպ։ Թերևս, մեր օրերում, հայրիկը նույնպես խաղար այնպես, ինչպես ես եմ խաղում։
Մայր։ Կամա՛ց։ Հերիք վիճեք, ու դուրս այստեղից։ Այստեղ ձեզանից հետո հարկավոր է մի լավ կարգի բերել։ Ա՛խ, այդ տղամարդիկ։
Կորնել։ Մայրիկ, մենք քեզ կօգնենք։
Մայր։ Այո, ինչպե՜ս չէ։ Լավ օգնական եք։ Ախր դուք պատկերացում իսկ չունեք, թե ինչ բան է կարգ ասածդ։
Կորնել։ Իրերը դնել այնպես, ինչպես դրված էին։
Պետր։ Իրերը դնել այնպես, ինչպես պետք է դրվեն։
Մայր։ Դե ոչ․․․ Իրերը դնել այնպես, որպեսզի նրանց համար լավ լինի։ Միայն թե դուք, տղամարդիկդ, այդ գործից ոչինչ չեք հասկանում։ Հապա, շուտ, երկուսով էլ դուրս այստեղից։
Կորնել։ Գնանք պարտեզ, կրակենք այն հրացանով։
Պետր։ Լավ։ Հարյուր քայլի վրա՝ շշին։
Կորնել։ Տոնի, դու չե՞ս գալիս։ (Հենակի վրայից վերցնում է այն հրացանը, որ բերել էր գործողության սկզբում։)
Մայր։ Ոչ, Տոնին ձեր հրաձգությունը չի սիրում։ Ճիշտ չէ՞, Տոնի։
Պետր։ Ես գիտեմ, Տոնին վախենում է։
Մայր։ Բոլորովին էլ չի վախենում։ Դուք չեք հասկանում նրան։ Նա պարզապես նման չի ձեզ, ահա և բոլորը։
Կորնել։ Մայրիկ, մեզանից ամեն մեկը շատ քիչ է նման մյուսներին։
Մայր։ Ավելի քիչ, քան դուք կարծում եք։ Դե, գնացեք, գնացեք, թոկից փախածներ։
Կորնել (համբուրում է նրա ճակատը)։ Դու էլ չե՞ս բարկանում։
Պետր (համբուրում է նրա այտը)։ Մայրիկն ինչո՞ւ պիտի բարկանա։ Խեղճը սովորել է․․․
Մայրիկ։ Դուք չգիտեք՝ ո՞ւր է Իրժին։
Կորնել։ Իրժի՞ն։ Այո, իսկապես, նա ո՞ւր կորավ։ Տոնի, դու չգիտե՞ս։
Տոնի։ Կարծեմ․․․ կարծեմ, նա ինչ֊որ տեսակցություն ուներ։
Մայր։ Ո՞ւմ հետ։
Պետր։ Մի՞թե նա կասի․․․ Միգուցե ինչ֊որ չքնաղ անծանոթուհու հետ։
Երկու ավագ եղբայրները, իրար հրհրելով, աշխատում են որքան կարելի է շուտ դուրս գալ դռնից։
Մայր։ Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ, Տոնի։
Տոնի։ Ոչինչ։ Ես հենց այնպես․․․ Կարդում էի․․․
Մայր։ Հայրիկի գրքերից որևէ բա՞ն։
Տոնի։ Այո, մի ճանապարհորդի նոթերը։
Մայր։ Նորից այդ հեռավոր երկրները․․․ Տոնի, դա քեզ հարկավոր չի։ Ախր դու երբեք ճանապարհորդ չես դառնա, այնպես չէ՞։ (Քայլում է սենյակում և ամեն ինչ անշտապ կարգի բերում։)
Տոնի։ Հավանաբար, չդառնամ։ Բայց, գիտես, ես այնպես վառ կերպով եմ պատկերացնում։
Մայր։ Ի՞նչը, օրինակ։
Տոնի։ Տարբեր բաներ․․․ Տափաստան, բարձր խոտեր, և հանկարծ սլանում է իշայծամների մի հոտ․․․ Գիտես, մայրիկ, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է կրակել կենդանիների վրա․․․
Մայր։ Հայրիկը կրակում էր․․․ Բայց դու, երևի, ուրիշ կերպ լինես։ (Գրկում է նրա վիզը։) Ես միայն մի բան կուզենայի, որ դու միշտ այնպես լինես, ինչպես հիմա կաս։ Ախր մեկնումեկը պիտի որ տանը մնա, Տոնի։ Թե չէ, աշխարհում ոչ ոք իր տունը չէր ունենա։ (Համբուրում է նրան։) Դե, հիմա գնա, ես դեռ պետք է մանր֊մունր գործեր անեմ․․․
- Տոնին դուրս է գնում։
(Շարունակում է անաղմուկ սենյակը հավաքել)։ Տոնին ուրիշ տեսակ կլինի։ Տոնին պետք է ուրիշ տեսակ լինի։ (Կանգ է առնում հոր դիմանկարի առջև ու նայում նրան։ Ապա թոթվում է ուսերը, մոտենում է պատուհաններին ու քաշում ծանր վարագույրները։)
Սենյակը կիսամթնում է։
(Վերադառնում է հոր դիմանկարի մոտ ու վառում է նրա առջև դրված սեղանիկի լամպը։) Դե, ինչո՞ւ ես նրանց շարունակ քաշ տալիս այստեղ։ Դու հո գիտես, Ռիխարդ, որ ես այդ չեմ սիրում։ Նույնիսկ Տոնին, որ ծնվել է քո մահվանից հետո, երբեք քեզ չի տեսել, ― հարմար րոպե է փնտրում, որպեսզի իսկույն մտնի այստեղ։ Դե, ինչո՞ւ ես այդպես անում։ Ես էլ եմ ուզում, որ իմ որդիները ինձ պատկանեն։ Չեմ ուզում, որ նրանք շարունակ ձգվեն քո հետևից։
Հայր։ (դանդաղ դուրս է գալիս մութ անկյունից․ նա հագել է նույն համազգեստը, ինչ որ դիմանկարում)։ Ես նրանց բոլորովին էլ չեմ ձգում այստեղ, թանկագինս։ Այդ նրանք իրենք են գալիս։ Հասկանում ես, նրանք մանկությունից ավելի լավ խաղալիքներ չեն տեսել, քան այս անպետք բաները․․․ Այնպես որ դա հասկանալի է։
Մայր (բոլորովին չզարմացած հոր հայտնվելով, հանգիստ դառնում է նրան։) Դե հա, դու միշտ էլ այդպես ես ասում, սիրելիս։ Բայց այժմ նրանք կարծես դուրս են եկել խաղալիքի հասակից, բայց էլի շարունակ ցցված են այստեղ։
Հայր։ Ինչ արած։ Մանկական հիշողություններ։ Դե դու վաղուց կարող էիր դուրս նետել այս ամբողջ հնոտին։ Ո՞ւմ է հարկավոր սա։
Մայր։ Ի՜նչ ես ասում։ Դո՜ւրս նետել։ Ախր սա իմ հիշողությունն է քո մասին։ Ոչ, ոչ, Ռիխարդ, ես ունեմ այս իրերի իրավունքը, պահում եմ ինքս ինձ համար։ Սրանք դու ես։ (Նստում է բազկաթոռին։) Բայց, գիտես, ամեն անգամ, երբ երեխաները գալիս են այստեղ, նրանցից հետո ինչ֊որ բան է մնում օդի մեջ․․․ Ինչ֊որ բան, ասես դու ինքդ եղել ես այստեղ։ Դու ինքդ։
Հայր (հենվում է աթոռին)։ Դա պարզապես ծխախոտի հոտն է, հոգյակս։
Մայր։ Ծխախոտի ու կյանքի։ Չես կարող պատկերացնել, թե այսպիսի րոպեներին ինչ է կատարվում ինձ հետ։ Պետք է միայն աչքերս փակեմ, և սարսափելի սուր կերպով զգում եմ՝ Ռիխարդը եղել է այստեղ․․․ Ռիխարդը․․․ Ռիխարդը․․․ Դու այստեղ լցնում ես ամեն ինչ, այստեղ կարելի է շնչել քեզանով։ Ոչ, մի՛ ասա, այդ հնոտին այստեղ գործ չունի։ Այդ դու ես, դու․․․ Իսկ երեխաներին դու այնուամենայնիվ փչացնում ես, Ռիխարդ։
Հայր։ Ի՜նչ ես ասում, սիրելիս, մտքիցդ դուրս հանիր այդ։ Դե, ասա, խնդրեմ, ես ինչպե՞ս կարող եմ փչացնել նրանց։ Եթե մարդ մի գեղեցիկ օր․․․ Ի դեպ, արդեն քանի՞ տարի է անցել։
Մայր։ Դու ինքդ պիտի իմանաս։ Տասնյոթ։
Հայր։ Արդե՞ն։ Այ, տեսնում ես, երբ մարդ մի գեղեցիկ օր հրաժեշտ է տվել կյանքին, և այդ օրվանից անցել է տասնյոթ տարի, ապա նրանից շատ քիչ բան է մնում, շատ քիչ։ Եվ օրեցօր ավելի ու ավելի քիչ։ Ես արդեն ոչ մի բանի պիտանի չեմ, բարեկամս։ Թերևս միայն նրան, որ ի հիշատակ իմ փոշոտ քուրջով մի լավ շփեն այս ամբողջ հնոտին։
Մայր։ Միևնույն է, դու նրանց ձգում ես։ Հենց դրա համար էլ նրանք խցկվում են այստեղ։ Ախր այդ այնքան շատ բան է նշանակում երեխաների համար․ ռազմիկ հայր, հերոս հայր։ Ես նկատում եմ, թե ինչպես ես հմայում նրանց։ Ու միշտ էլ հմայել ես։
Հայր։ Հարկավոր չէր պատմել իմ մասին, մանկիկս։ Դա քո սխալն է։
Մայր։ Հարկավոր չէ՜ր պատմել։ Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել։ Ուրիշ ո՞վ պիտի քո հիշատակը պահպանի, եթե ոչ ես։ Քո մահվանից հետո, Ռիխարդ, ես ուրիշ ուրախություններ չունեի, մեր երեխաներից ու քո մասին ունեցած հիշողություններից բացի։ Թանկագինս, ես գիտեմ իմ պարտքը քո նկատմամբ։ Աշխարհում քիչ երեխաներ գտնվեն, որոնք կարողանային նույնպիսի իրավունքով հպարտանալ իրենց հորով։ Չես կարող պատկերացնել, թե դա ինչպիսի նշանակություն է ունեցել մեր երեխաների համար։ Ինչ է, քո կարծիքով, ես պետք է նրանց զրկեի՞ դրանից։
Հայր։ Դու չափազանցում ես, բարեկամս։ Մի բարկանա, բայց այս հարցում դու միշտ էլ չափազանցել ես։ Ի՞նչ հերոսություն։ Ոչ մի առանձնապես բան չի եղել։ Ամենաանշան ընդհարում բնիկների հետ, ըստ որում այն էլ․․․ անհաջող։
Մայր։ Այո, այո, գիտեմ, դու միշտ էլ այդպես ես ասում։ Բայց այն ժամանակ քո գենելալը գրեց ինձ․ «Տիկին, դուք սգում եք հերոսի վրա։ Ձեր ամուսինը կամովին հանձն առավ մասնակցելու ամենավտանգավոր գործին․․․»։
Հայր։ Դե ախր այդպես ասվում է միայն, հոգյակս։ Նա միայն կամեցել է ինչ֊որ բանով գեղեցկացնել այն հաղորդումը, որ․․․ որ ինձ հետ դժբախտություն է պատահել․․․ Ի՞նչ հերոս։ Մեկնումեկին անհրաժեշտ էր ուղարկել, և եթե ես ցանկություն չհայտնեի, մեկ ուրիշը կգնար։ Ահա և բոլորը։
Մայր։ Մյուսը, երևի, հինգ երեխաների հայր չլիներ։
Հայր։ Այո, թերևս, բայց եթե մարդ հինգ երեխա ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ նա պետք է վատ զինվոր լինի, թանկագինս։ Համենայն դեպս, ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել․․․ Բայց դու այդ չես հասկանա, հոգյակս։ Գիտես, երբ հրաձգությունն սկսվում է, բոլորովին այլ կերպ ես զգում ու դատում։ Դա շատ դժվար է բացատրել։ Կողքից թվում է՝ աստված գիտե ինչպիսի քաջություն է, բայց մասնակցի համար․․․ Հասկանում ես, այդ ինքն իրեն ստացվեց։ Անհրաժեշտ էր թևը պաշտպանել։ Նայիր, մանկիկս․ այստեղ հարձակվում էր գլխավոր զորասյունը, իսկ ահա այստեղ, թևում, լեռնանցքն էր։ Մենք պետք է ոչ մեծ մի ջոկատով գրավեինք այդ լեռնանցքը։ Ուրիշ ոչինչ։ Հիսուներկու սպանված։ Դատարկ բան։
Մայր։ Հիսուներկու սպանված․․․ Իսկ ընդամենը քանի՞ հոգի էիք։
Հայր։ Ընդամենը․․․ Դե․․․ նույնպես հիսուներկու․․․ Բայց դրա փոխարեն մենք դիմացանք ամբողջ վեց օր։ Եվ գիտես, ամենից վատը ծարավն էր։ Հասկանում ես, այնտեղ ջուր չկար։ Խելահեղ ծարավ․․․ ու չարություն։ Ես, հոգյակս, սոսկալի չարանում էի։
Մայր։ Ինչո՞ւ։
Հայր։ Որովհետև խստորեն ասած այդ ամենն անտեղի էր։ Մեր գնդապետը սխալ թույլ տվեց։ Անհրաժեշտ էր գլխավոր զորասյունը որոշ ժամանակ պահել հովտում, իսկ այնտեղ, լեռնանցք ուղարկել ամենաքիչը երկու գումարտակ։ Եվ լեռնային մի մարտկոց։ Ես իսկույն հասկացա այդ ու ասացի գնդապետին, իսկ նա ինձ ասում է․ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք․․․»։
Մայր։ Ռի՜խարդ։ Եվ դու դրա համար գնացիր․․․ մահվանն ընդառա՞ջ։
Հայր։ Գլխավորապես դրա համար, հոգյակս։ Գլխավորապես դրա համար։ Որպեսզի մեր գնդապետը տեսներ, որ ես իրավացի էի։ Այդ հիմարի գլուխը։ Ճամփել ուղղակի ծուղակ, բնիկների մոտ։
Մայր։ Եվ նրա մեղքով․․․ նրա մեղքով․․․
Հայր։ Դա քեզ հիմարություն է թվում, այնպես չէ՞։ Բայց գնդում դա կոչվում է պատիվ։ Հասկանում ես, զինվորական ծառայության մեջ այլ կերպ չի կարելի։
Մայր։ Ռի՛խարդ։ Դու այդ երբեք չես պատմել ինձ։ Նշանակում է, դու զոհվել ես միայն այն պատճառով, որ քո գնդապետը անմիտ հրամա՞ն է տվել։
Հայր։ Մանկիկս, այդպես հաճախ է պատահում։ Բայց դրա փոխարեն համենայն դեպս պարզվեց, որ ես իրավացի էի։ Այդ նույնպես մի բան արժե։
Մայր։ Այ տեսնում ես, նշանակում է, դու մտածել ես մի բանի մասին՝ ապացուցել, որ իրավացի ես։ Իսկ մեր մասին չես մտածել։ Եվ այն մասին, որ ես սպասում էի հինգերորդ երեխային, դու նույնպես չես մտածել։
Հայր։ Մտածել եմ, թանկագինս։ Այն էլ ինչպե՜ս եմ մտածել։ Երբ այդպիսի վիճակում ես, այնքան ես մտածում, որ պատկերացնել իսկ չես կարող։ Օրինակ, ձի նստած գնում ես ու ասում ինքդ քեզ․ երեք ամսից հետո ես կարող էի արձակուրդ ստանալ։ Այդ ժամանակ արդեն փոքրիկն աշխարհ կգա․ հարկ կլինի սուրը զգուշությամբ հանել միջանցքում ու ներս մտնել ոտքի մատների վրա․․․ Իսկ մեր Օնդրժեյը կսեղմի ձեռքս, ինչպես մեծ տղամարդ ու կասի․ «Բարև հայրիկ»։ ― «Բարև Օնդրժեյ։ Ի՞նչ նորություն դպրոցում»։ ― «Առանձնապես ոչինչ»։ Իսկ Իրժին կսկսի ցույց տալ իր որևէ մեխանիկան․ «Տես, հայրիկ»։ Իսկ Կորնելն ու Պետրը աչքերը կչռեն ինձ վրա ու կվիճեն, թե ով ավելի շուտ կբարձրանա իմ ծնկներին։ «Դե լավ, թոկից փախածներ, երկուսդ էլ միասին բարձրացեք, միայն մի կռվեք»։ Իսկ կինս․․․ կես տարուց ավելի է, ինչ չեմ տեսել նրան։ Կես տարուց ավելի։ Եվ երբ գրկեմ նրան, նա նորից ամբողջովին կխոնարհվի, կթուլանա, ասես բոլորովին ոսկոր չունի, և միայն հազիվ լսելի կհառաչի․ «Ռի՜խարդ․․․»։
Մայր։ Ռի՜խարդ․․․
Հայր (վեր է կենում)։ Դե, իսկ դո՞ւ, հոգյակս։ Ինչպե՞ս ես ապրել։
Մայր։ (փակ աչքերով)։ Ես սպասում էի քեզ, թանկագինս․․․ Ծնեցի քեզ համար հինգերորդ տղան․․․ Նա շատ թույլ է, Ռիխարդ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես փխրուն։ Երևի, այն պատճառով, որ ես այդքան շատ եմ լաց եղել քեզ համար․․․
Հայր։ Ոչինչ, կկազդուրվի։ Այ կտեսնես, կտրիճ ու հերոս տղա կդառնա։
Մայր (անակնկալ դյուրաբորբոքությամբ)։ Ո՛չ։ Ես չեմ ուզում։ Չեմ ուզում, որ Տոնին հերոս դառնա։ Այսքանն էլ ինձ հերիք է։ Լսո՞ւմ ես, Ռիխարդ։ Ձեր հերոսության համար ես թանկ եմ վճարել։ Այն էլ բավական է, որ ամուսինս զոհվեց։ Մի՞թե դու գիտես, մի՞թե ձեզանից մեկնումեկը գիտե, թե ինչ է նշանակում այդ՝ կորցնել ամուսնուն։ Եթե միայն դու իմանայիր, թե ես ի՜նչ եմ դարձել․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՛նչ արիր դու ինձ։ Ինչպե՞ս կարողացար համաձայնել, որ քեզ այդպես անիմաստ կերպով մորթվելու ճամփեն։
Հայր։ Բայց ի՞նչ կարող էի անել, թանկագինս, երբ այդ հիմար գնդապետն ասաց, որ ես վախենում եմ․․․ Ես ստիպված էի գնալ․․․ Եվ նա այդ խոսքը ասաց․․․ մյուս սպաների ներկայությամբ։ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք»։ Մանկիկս, չգիտեմ, եթե դու ներկա լինեիր, ինչ կասեիր։
Մայր (վեր է կենում, մեղմ ձայնով)։ Ես կասեի․ «Գնա, Ռիխարդ։ Այդ անպատվությունը տանել չի կարելի»։
Հայր։ Այ, տեսնո՞ւմ ես, թանկագինս, ուրեմն, դու էլ նույնը կզգայիր։
Մայր։ Հենց դրա համար էլ սիրել եմ քեզ, Ռիխարդ, ու հիմա էլ սիրում եմ։ Բայց դու դրան ուշադրություն չպետք է դարձնես, իմ միակը, ո՛չ, ո՛չ։ Ախր դու չգիտես, թե կնոջ սրտում ինչ է կատարվում, երբ նա այդպես խելահեղ, այդպես կանացիորեն սիրել է մեկին։ Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու ենք մենք այդպես․ գիտեմ միայն, որ այդ բանը քո մեջ միշտ սարսափելի դուր էր գալիս ինձ։ Քո մարտական տեսքը, խթանների զնգոցը, քո խիզախությունն ու քո ֆանֆարոնությունը, քո ազնվությունն ու քո թեթևամտությունը․․․ Չգիտեմ, թե ինչու էր դա այդպես հիացնում ինձ։ Երևի այն պատճառով, որ ես հիմար էի, սիրահարված, խելքս թռցնում էի։ Բայց հիմա էլ, անգամ հիմա ես չէի կարող տանել, եթե դու որևէ բանով նվաստացնեիր քեզ։
Հայր։ Դե, այ տեսնում ես։ Իսկ եթե ես այն ժամանակ հրաժարվեի․․․
Մայր։ Ոչ, ոչ, Ռիխարդ։ Ինձ խոսքի վրա մի բռնիր։ Ես այն ժամանակ, երևի․․․ հավանորեն կհամաձայնեի, որ դու վարվեիր․․․ ո՛չ զինվորական ձևով։ Դու կվերադառնայիր ինձ մոտ, երեխաների մոտ․․․ պաշտոնաթող կլինեիր։ Ես․․․ կվարժվեի։ Ես առաջվա պես կսիրեի քեզ։ Թերևս, մի քիչ այլ կերպ։ Ես գիտեմ, դու սարսափելի կթախծեիր․․․ առանց ձեր այդ զինվորական պատվի, բայց մենք մի կերպ կտանեինք այդ․․․ երկուսով։ Համենայն դեպս, դու ինձ հետ կլինեիր, Ռիխարդ, և ես կարող էի հոգալ քո մասին։
Հայր։ Իբրև մի մարդու, որը ոչ մի բանի պիտանի չէ և կարող է միայն թախծել։ Եվ դու դրանով գո՞հ կլինեիր, սիրելիս։
Մայր։ Ստիպված։ Մի կարծիր, խնդրում եմ, առանց այդ էլ ես ստիպված եմ եղել գոհանալ․․․ շատ քչով։
Հայր։ Գիտեմ, թանկագինս։ Այդ ինձ անասելի ցավ է պատճառում։ Մայորի այդ թոշակը, որ մնացել է ինձանից հետո․․․
Մայր։ Հինգ երեխա էին, Ռիխարդ, ― հապա նայիր նրանց։ Չես պատկերացնում, թե միայնակ կնոջ համար որքան դժվար է այդ։ Ոչ, ոչ, դու ի վիճակի չես հասկանալ։ Ներիր, սիրելիդ իմ, ես չպիտի այս ամենն ասեի, բայց դուք, տղամարդիկդ, ամենաչնչին հասկացողություն անգամ չունեք․․․ Հագուստ, կոշիկ, ուտելիք, դպրոց և նորից՝ հագուստ, ուտելիք, դպրոց․․․ Մի գլուխ հաշվել ու հաշվել, ամեն մի փալասը ու ամեն մի գրոշը տասն անգամ շուռումուռ տալ ձեռքերում՝ ի՞նչ գիտեք դուք այդ մասին։ Իհարկե, այստեղ ոչ մի հերոսություն չկա, բայց․․․ առանց դրա էլ յոլա չես գնա, Ռիխարդ։ Թանկագինս, ի՞նչ ես այդպես նայում ինձ։ Դե, այ տեսնո՞ւմ ես, թե ես ինչ եմ դարձել։
Հայր։ Հոգյակս, դու գեղեցկուհի ես։ Ավելի լավ, քան եղել ես։
Մայր։ Հիմարություններ դուրս մի տա, Ռիխարդ։ Մենք, ողջերս, սարսափելի փոխվում ենք։ Իսկ ահա դու՝ ոչ, դու մազաչափ չես փոխվել։ Ես նույնիսկ ամաչում եմ, որ այսպես պառաված եմ երևում, իսկ դու առաջվա նման ջահել ես։ Մի՛ նայիր ինձ, իմ միակը։ Ախր այնքան շատ բան է թափվել իմ ուսերին։ Եվ այնպես դժվար էր առանց քեզ․․․
Հայր։ Դե, հոգյակս, դու ինձանից քիչ բան ես հասկացել։
Մայր։ Բայց գոնե մենակ չեմ եղել։ Իսկ ամենից շատ, բարեկամս, ամենից շատ սկսեցի քո կարիքն զգալ, երբ երեխաներն սկսեցին մեծանալ։ Ոչ, դու չմտածես, նրանք հիանալի տղաներ էին։ Թե Օնդրան, թե Կորնելը, թե Պետրը միշտ էլ պատրաստ էին եղել ամեն բան անել ինձ համար։ Բայց երբ մեծացան, ինձ սկսեց թվալ, թե նրանք խոսում են մի տեսակ օտար լեզվով։ Ես միշտ չէ, որ հասկանում եմ նրանց, Ռիխարդ։ Երևի, դու ավելի լավ հասկանայիր։
Հայր։ Չգիտեմ մանկիկս, չգիտեմ։ Երևի ես էլ ինչպես հարկն է չկարողանայի նրանց հետ լեզու գտնել։ Օրինակ, ի՞նչ եմ հասկանում ես բժշկությունից, կամ ավիացիայից, կամ այն հիմարություններից, որոնցով լցված են մեր երկվորյակների գլուխները․․․
Մայր։ Դու ի նկատի ունես քաղաքականությո՞ւնը։
Հայր։ Այո։ Իմ գլուխը այլ կերպ է շինված։ Ես պարզապես զինվոր էի և ուրիշ ոչինչ։
Մայր։ Բայց և այնպես․․․ Քեզ հետ նրանք ավելի շատ հաշվի կնստեին։ Գիտեմ, դու ուզում էիր, որ նրանք էլ զինվորներ լինեն։ Բայց երբ դու զոհվեցիր․․․ ես ինձ ասացի՝ ո՛ր իհրակե, նրանց անվճար կընդունեին․․․ ռազմական դպրոցներ․ սակայն ես գերադասեցի անդուլ աշխատել, միայն թե նրանք կարողանային որևէ այլ բան սովորել։ Բժշկություն, տեխնիկա, ինչ ուզում է՝ միայն ո՛չ զինվորական ծառայություն։ Թող զբաղվեն որևէ օգտակար բանով․․․ այնպիսի բանով, որից անպայման չեն մեռնում․․․ Եթե միայն իմանայիր, թե ինչպիսի ջանքերով եմ նրանց կրթության տվել․․․ իսկ դրանից ի՞նչ դուրս եկավ։
Հայր։ Բայց, հոգյակակս, ինձ թվում է, որ դու նրանցից գանգատվելու իրավունք չունես։
Մայր։ Ինչպես ասեմ․․․ Ես ինձ թվում եմ մի թխսամայր, որը արծվի ձագեր է հանել։ Նստում եմ գետնի վրա ու վախից կչկչում եմ, երբ նրանք իրար ետևից թռչում են երկինքը։ Երբեմն ասում եմ ինձ՝ չի կարելի այդպես փոքրոգի լինել, չի կարելի խանգարել նրանց․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՜նչ սարսափելի բան է մայր լինելը։ Ախր ես էլ իմ ժամանակին հանդուգն էի, ինչ ասես չէի երևակայում իմ մասին․․․ Ասենք, ո՞վ ավելի լավ գիտի այդ բանը, քան դու, սիրելիս․․․
Հայր։ Գիտեմ, թանկագինս։
Մայր։ Ախր ես տանից փախա քեզ համար։ Եվ ոչ մի բանից չեի վախենում, պատրաստ էի թեկուզ կյանքս տալ։ Իսկ հիմա․․․ հիմա կուզեի ժլատի նման նստել սնդուկին, որի մեջ թաքցրած է այն, որով ես ապրում եմ, ու բոլորի վրա բղավել․ «Չե՛մ տա։ Չե՛մ տա»։ Առանց այդ էլ ես շատ բան եմ տվել, Ռիխարդ։ Նախ քեզ, ապա մեր Օնդրային։ Այլևս ինձանից ոչինչ չի կարելի պահանջել։ Հասկանում ես, ինձ վրա շատ թանկ է նստել այն, որ դուք անվանում եք․․․ հերոսություն․․․ Նախ դու, ապա Օնդրան։
Հայր։ Ոչինչ, հոգյակս, Օնդրան զոհվեց սքանչելի մահով։ Սքանչելի ու ազնիվ։
Մայր։ Այո, ազնիվ, ես գիտեմ։ Ձեզ անասելի ազնիվ է թվում ինչ֊որ բանի համար մեռնելը․ իսկ որ դրանով ինչ֊որ մեկը կորցնում է ձեզ՝ այդ մասին չեք մտածում։ Դե, դու, ասենք, ստիպված էիր մահվան գնալ, դու զինվոր էիր։ Բայց Օնդրային ոչ ոք չստիպեց։ Նա բժիշկ էր, զբաղվում էր գիտական հետազոտություններով։ Կարող էր աշխատել որևէ կլինիկայում․․․ և այն ժամանակ, հավանորեն, չէր վարակվի․․․
Հայր։ Մանկիկս, այդ բանը պատահում է բժիշկների հետ։ Մեր գնդում ևս մի բժիշկ այդպես մահացավ։ Մի հազվագյուտ անուշ մարդ էր․ ես միշտ նրա հետ շախմատ էի խաղում։ Եվ հանկարծ վարակվեց խոլերայով․․․
Մայր։ Բայց մեր Օնդրան բոլորովին կարիք չուներ մեկնել այնտեղ, գաղութներ։ Այդ բանում դու ես մեղավոր։
Հայր։ Ի՞նչ ես ասում, աղավնյակս։ Ախր այն ժամանակ ես վաղուց արդեն պառկած էի գերեզմանում։
Մայր։ Միևնույն է։ Դու միշտ նրան քաշում էիր այստեղ, քո աշխատասենյակը։ Միշտ հսկայական ազդեցություն ունեիր նրա վրա, սիրելիս։ Նա միշտ սովորում էր այստեղ, թաքնվում իր գրքերի մեջ, այստեղ ամբողջ ժամերով քայլում էր ու ծխում․․․ Եվ հենց այստեղ էլ մի գեղեցիկ օր հայտնեց ինձ․ «Մայրիկ, ես գնում եմ հասարակած, ուզում եմ աշխարհ տեսնել․․․»։ Իսկ այն մասին, որ այնտեղ պատրաստվում է կռվել դեղին տենդի դեմ․․․ մոռացավ ասել։ Դուք ինձանից միշտ էլ թաքցնում եք, թե մտքներումդ ինչ ունեք։ Ասում եք ինձ․ «Մայրիկ, ես միայն գնալու եմ այնտեղ ու ետ դառնալու․․․ »։ Իսկ հետո մնում եք այնտեղ․․․ Փախավ ինձանից, ինչպես գող։
Մութ անկյունից խոսակիցներին է մոտենում Օնդրան։ Նա բժշկական սպիտակ խալաթով է։
Օնդրա։ Ա՛խ, մայրիկ, ախր ես քեզ շատ անգամ էի բացատրել․․․ Ես չէի ուզում, որ դու անհանգստանաս։ Դրա համար էլ ոչինչ չասացի։ Ահա և բոլորը։
Մայր։ Դու այդ անվանում ես «բացատրե՞լ»։ Այո, ինձ չանհանգստացնելու մասին դու մտածել ես, իսկ այն մասին, որ այնտեղ կարող ես վարակվել կամ փորձանքի գալ, այդ մասին չես մտածել։ Իսկ ես կմտածեի, Օնդրա։ Այդպես, սիրելիս։
Օնդրա։ Իսկ դրանից քեզ ի՞նչ օգուտ, մայրիկ։ Մեկ է, ես կգնայի․․․
Մայր։ Ա՛խ, Օնդրա, դու միշտ այնպես լուրջ, կշռադատված տղա էիր։ Առանց քեզ ես հաճախ չէի իմանա՝ ինչ անեմ։ Դու եղբայրներիդ համար փոխարինում էիր հորդ՝ այնպես ողջամիտ, արդարացի․․․ և հանկարծ՝ գնում ես հասարակած ու մեռնում այնտեղ դեղին տենդից։ Ինչ ուզում ես ասա, Օնդրա, բայց դու չպիտի այդ բանն անեիր, ո՛չ, ո՛չ, մի ասա։
Հայր։ Հոգյակս, գիտես, բժիշկն էլ իր պարտականություններն ունի։ Մասնագիտությունն այդպիսին է, ճի՞շտ չէ, Օնդրա։
Մայր։ Եվ ինչի՜դ էր այդ դեղին տենդը։ Կարող էիր մնալ տանը ու հիվանդներին բուժել․․․ կամ օգնություն ցույց տալ ծնող֊մայրերին։
Օնդրա։ Լսիր, մայրիկ, ինքդ դատիր․ դեղին տենդից ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ էին մեռնում։ Խայտառակություն կլիներ դրա դեմ միջոց չգտնել։ Դա պարզապես․․․ պարտք էր։
Մայր։ Քո՞ պարտքը։
Օնդրա։ Գիտության պարտքը։ Գիտես, մայրիկ, դա շատ ծանր ու տանջալից հիվանդություն է։ Եվ մարդիկ այնտեղ․․․ եթե տեսնեիր՝ ինչպես են մեռնում, ինքդ կասեիր․ «Օնդրա, այդպես թողնել չի կարելի»։ Դա զարհուրելի բան է, մայրիկ։ Մեկնումեկը պետք է որ անպայման գնար այնտեղ։
Մայր։ Բայց ոչ պարտադիր կերպով դու։ Ոչ, Օնդրա, դու ինձ չես համոզի։
Հայր։ Իսկ ինչո՞ւ ոչ նա։ Իմ կարծիքով, նա վատ գլուխ չուներ։ Իսկ նման դեպքերում պետք է գործի անցնեն ամենալավերը, մանկիկս։
Մայր։ Եվ ուրեմն, ամենալավերը պետք է մեռնե՞ն։
Հայր։ Ինչ արած։ Այլ կերպ չի կարելի, հոգյակս։ Ամենալավերը միշտ էլ պետք է առաջ գնան։ Օնդրա, կարող ես հանգիստ լինել․ դու ճիշտ վարվեցիր։
Մայր։ Այո, իհարկե։ Դուք, տղամարդիկդ, միշտ համամիտ եք իրար։ Քեզ համար հեշտ է ասել՝ «դու ճիշտ վարվեցիր», իսկ եթե միայն իմանայիր՝ ինչ պատահեց ինձ, երբ հեռագիրն ստացա․․․ Դա պարզապես իմ գլխում չէր տեղավորվում։ «Տիկին, ձեր որդին ընկավ գիտության ճակատում, ինչպես հերոս․․․»։
Հայր։ Այ տեսնում ես, մանկիկս՝ «ինչպես հերոս»։ Դրա համար արժեր մեռնել, այնպես չէ՞։
Օնդրա։ Ա՛խ, ոչ, հայրիկ։ Դա ամենից քիչ էր հետաքրքրում ինձ։ Ես ձգտում էի միայն մի բանի՝ պարզել դեղին տենդի բնույթը։ Դրանում ոչ մի հերոսություն չկա։ Եթե մարդ զբաղվում է գիտությամբ, պետք է ուսումնասիրի երևույթների պատճառները։ Իսկ մնացյալը՝ անմտություն է։ Ամեն կարգի այդ հերոսությունները կամ պատիվը մանկական խաղալիքներ են, հայրիկ։ Բայց տալ մարդկանց մի փշուր նոր գիտելիք՝ այ դրա համար արժե զոհաբերություն կատարել։
Մայր։ Իսկ դու հաջողության հասա՞ր։
Օնդրա։ Ե՞ս։ Ոչ, մայրիկ։ Բայց ուրիշները՝ այո։ Մի շվեդ և մի ամերիկացի։
Հայր։ Ցավալի է։ Ես ամերիկացիներին չեմ սիրում։
Մայր։ Այ, տեսնում ես, Օնդրա։ Մի՞թե քո զոհաբերությունն անտեղի չէր։ Եվ անհարկավոր։
Օնդրա։ Ոչ, մայրիկ։ Դու պարզապես չես հասկանում այդ։
Մայր։ Այո, չեմ հասկանում։ Ես ընդհանրապես երբեք ձեզ չեմ հասկացել։ Իրժիից և այն երկուսից մի գլուխ հենց այդ եմ լսում․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում․․․»։ Չեմ հասկանում։ Չեմ հասկանում։ Հիսուս Քրիստոս, ես դադարում եմ ինքս ինձ հասկանալ։ Ախր դուք իմ մարմնի մասնիկներն եք․․․ Իսկ դու, Ռիխարդ, դու մտել ես իմ մեջ և լցրել ամբողջ մարմինս ու հոգիս․․․ Եվ ես ձեզ չե՞մ հասկանում։ Ի՞նչ մի առանձնահատուկ բան կա ձեր մեջ, այնպես արտասովոր ձերը, որ ես արդեն չեմ հասկանում։
Օնդրա։ (մոտենում է նրան)։ Միայն թե մի հուզվիր, մայրիկ։ Քեզ վնաս է՝ քո սիրտը թույլ է։
Մայր։ Չէ, սպասիր, երբ դուք փոքր էիք, հիշո՞ւմ ես, Օնդրա, ես ախր ձեզ լավ էի հասկանում։ Ես նստում էի տանը և հեռվից֊հեռու իմանում, թե ձեզանից որն է բակում ծունկը քերծել․ նա դեռ ցած չընկած, ես արդեն վազում էի։ Իսկ երբ դուք բոլորով նստում էիք սեղանի շուրջ, ես այնպես խորն էի զգում՝ այս ես եմ։ Այս բոլորը ես եմ։ Զգում էի ողջ էությամբ՝ այս երեխաները ես եմ։ Իսկ հիմա․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում»։ Ռիխարդ, այդ ի՞նչ օտար․․․ ու իմ հանդեպ թշնամական բան է հաստատվել նրանց մեջ։
Հայր։ Գիտե՞ս ինչ, թանկագինս, նրանք արդեն չափահաս են․․․ և իրենց հետաքրքրություններն ունեն։
Մայր։ Իսկ ես իմացել եմ միայն նրանց հետաքրքրությունները, հասկանո՞ւմ ես։ Ձեզանից ամեն մեկը մտածում է իր գործի, իր պատվի, իր կոչման և աստված գիտե էլի ինչ֊որ մեծ֊մեծ բաների մասին, որ ես անկարող եմ հասկանալ։ Իսկ ես ― ես միշտ մտածել եմ միայն ձեր մասին։ Ես, ձեզանից բացի, ուրիշ կոչում չեմ ունեցել։ Գիտեմ, դրանում ոչ մի բան չկա ― միայն նեղություններ ու սեր։ Բայց երբ սեղան նստելիս ճաշ էի մատուցում ձեզ, հինգ երեխաներիդ, այնպիսի զգացում էի ունենում, ասես եկեղեցական արարողություն եմ կատարում։ Ա՛խ, Օնդրա, չես կարող պատկերացնել, թե առանց քեզ սեղանն ինչպես դատարկ է։
Օնդրա։ Ես շատ ցավում եմ, մայրիկ։
Մայր։ Այո, դուք իրավացի եք, ես այդ, երևի, չհասկանամ․․․ Հայրդ զոհվեց, որովհետև անհրաժեշտ էր բնիկներին սպանել։ Իսկ դու, Օնդրա, դու մեռար, որովհետև գնացիր նրանց կյանքը փրկելու։ Չէ, ինչպես երևում է, ես իսկապես հիմար եմ։ Դուք անում եք ուղղակի իրար հակառակ բաներ, իսկ հետո ասում ինձ․ «Այստեղ մեծ խնդիրներ կան, թանկագինս, դու այդ հասկանալ չես կարող»։ Ձեզանից մեկը ինչ֊որ բան կկառուցի, մյուսը կքանդի, երկուսով էլ կասեք ինձ․ «Մայրիկ, դա խիստ կարևոր է։ Մենք պետք է գործենք այսպես, թեկուզ և մեր կյանքի գնով»։ Կյանքի՜։ Ձեզ համար հեշտ է ասելը։ Ամեն մարդ կարող է մեռնել, իսկ ահա կորցնել ամուսնուն կամ որդուն, ― տեսնեիք, թե այդ ի՞նչ է նշանակում․․․ տեսնեիք․․․
Օնդրա։ Մայրիկ, այստեղ դու, թերևս․․․ իրավացի ես։
Մայր։ Թեկուզ և ոչ․․․ Ինձ իրավացիություն հարկավոր չէ, ինձ հարկավոր եք դուք, հարկավոր են իմ երեխաները։ Դու չպետք է մեռնեիր, Օնդրա։ Դու այնպիսի անուշ, լուրջ պատանի էիր․․․ Դու հարսնացու ունեիր, տղաս, ուզում էիր ամուսնանալ․․․ Այդ մեկը ես կարծես հասկանում եմ, այնպես չէ՞։
Օնդրա։ Այո, իհարկե, մայրիկ։
Մայր։ Այ, տեսնո՞ւմ ես։
Պարտեզից լսվում է երկու կրակոց։
Հայր (գլուխը բարձրացնում է)։ Այս ի՞նչ է։
Մայր։ Ոչինչ։ Տղաները կրակում են նշանին։ Կորնելը և Պետրը։
Հայր։ Շատ լավ է։ Ով կրակել չգիտի, ոչ մի բանի պիտանի չէ։
Մայր։ Մեր Տոնին չի կրակելու։ Նա ուրիշ բնավորություն ունի։ Օնդրան էլ չէր սիրում կրակել, ― այնպես չէ՞, Օնդրա։ Դու նույնպես ուրիշ ոչինչ չէիր ուզում ճանաչել, բացի գրքերից, ինչպես Տոնին․․․
Օնդրա։ Միայն թե, մայրիկ, Տոնիի համար դա հաշիշի նման մի բան է, նա արթմնի երազներ է տեսնում։ Իսկ դա վատ է։
Մայր։ Բայց ախր նա դեռ երեխա է։
Օնդրա։ Դու միշտ էլ նրան երեխա կհամարես։
Մայր։ Այո, որովհետև նա թույլ է։
Հայր։ Հոգյակս, դու պետք է նրա վրա ազդես, որպեսզի նա որևէ լուրջ գործով զբաղվի։
Մայր։ Ոչ, ոչ։ Ես չեմ ուզում, որ Տոնին արդեն հիմա գլուխը լցնի այնպիսի բաներով․․․ Ոչ, ես նրան այստեղ չեմ թողնի․․․
Հայր։ Ինչո՞ւ։
Մայր։ Որովհետև դուք կաշխատեք ազդել նրա վրա, կսկսեք շշնջալ նրա ականջին․ «Տղամարդ եղիր, Տոնի, տղամարդ եղիր։ Որևէ բան արա։ Գնա մեռնելու հանուն փառքի, պատվի, ճշմարտության․․․»։ Ոչ, ես այդ չեմ ուզում լսո՞ւմ եք։ Տոնիին հանգիստ թողեք։
Հայր։ Բայց մայր, դու հո չես ուզում Տոնիին աղջիկ դարձնել։
Մայր։ Ես ուզում եմ, որ նա իմը լինի։ Դու նրա նկատմամբ ոչ մի իրավունք չունես, Ռիխարդ։ Տոնին ծնվել է քո մահվանից հետո։ Տոնին իմն է, միայն իմը, հասկացիր։ Նա այստեղ անելիք ունի։
Օնդրա։ Ըստ երևույթին մայրիկը մեզ համարում է վատ հասարակություն։
Մայր։ Այո, որովհետև դուք մեռած եք․․․
Պարտեզից կրակոցներ են լսվում։
Օնդրա։ Մայրիկ, դու մեզանից վախենո՞ւմ ես։
Մայր։ Ես ինչպե՞ս կարող եմ վախենալ ձեզանից։ Մոտ եկ, Օնդրա, թող մի լավ նայեմ քեզ։ Այդ սպիտակ խալաթը քեզ շատ է սազում․․․ Իսկ ես միշտ էլ պատկերացրել եմ, թե դու ինչպես կկանգնես իմ գլխավերևը, երբ․․․ երբ ես կբաժանվեմ երեխաներից․․․
Օնդրա։ Ի՞նչ ես ասում, մայրիկ։ Դու դեռևս երկար կլինես նրանց հետ։ Եվ երբեք չես հեռանա նրանցից․․․
Հայր։ Մեր մայրիկը շատ ավելի ուժեղ է, քան ինքը կարծում է։ (Մոտենում է շախմատի սեղանիկին։) Ո՞վ է այստեղ խաղացել, սիրելիս։
Մայր։ Կորնելն ու Պետրը։ Դա, կարծեմ, քո խնդիրն է։
Հայր։ Այո, տեսնում եմ։ Ես մի ժամանակ սկսեցի լուծել այն․․․ Գեղեցիկ խնդիր է։
Մայր։ Տղաները դրա պատճառով կռվեցին։ Կորնելն ուզում էր, որ Պետրը գնա դե հինգ։
Հայր։ Ճիշտ է։ Ես դե հինգ գնացի։
Մայր։ Իսկ Պետրն ասաց, որ կա և ուրիշ լուծում։ Այդ երկուսը շարունակ կռվում են։
Հայր (մտածում է խնդրի մասին)։ Ուրիշ լուծո՞ւմ։ Հը՜մ, հետաքրքիր է․․․ Դա, երևի շախմատային նոր դպրոց է։ Այդ դեպքում անհրաժեշտ է առաջ շարժել զինվորը․․․ Հետաքրքիր է։ Այո, թերևս, Պետրը մասամբ իրավացի է․․․
- Դռնից բոլորովին անաղմուկ ներս է մտնում Իրժին օդաչուի կոմբինեզոնով։
Իրժի։ Բարի երեկո, մայրիկ։ Բարև հայրիկ։ Ողջույն Օնդրա։
Հայր (շուռ է գալիս)։ Ա՛, ո՜ւմ եմ տեսնում։ Ի՛րժի։
Օնդրա։ Բարև։
Մայր։ Ինչո՞ւ այդպես վաղ, Իրժի։ Դու այսօր թռե՞լ ես։
Իրժի։ Թռել եմ, մայրիկ։ Այսօր հիանալի էի թռչում։
Մայր։ Համենայն դեպս, լավ է, որ արդեն տանն ես։ Տանել չեմ կարող, երբ դու թռչում ես։ Ես այնպես եմ սարսափում․․․ Ապրես, որ իսկույն վերադարձար։
Իրժի։ Ինչպես տեսնում ես, մայրիկ, առաջինը քեզ եմ այցելում։
Հայր։ Ճիշտ է։ Իսկ այս կոստյումը քեզ շատ է սազում։
Մայր (սարսափած կիսաբարձրանում է տեղից)։ Սպասիր․․․ Իրժի, դու տեսնում ես․․․ հայրիկին․․․ և Օնդրայի՞ն։
Իրժի։ Տեսնում եմ, մայրիկ։ Ինչո՞ւ չպիտի տեսնեմ։
Մայր։ Բայց ախր նրանք ․․․ ախր նրանք մեռա՜ծ են, Իրժի։ Դու ինչպե՞ս կարող ես տեսնել․․․ Ինչպե՞ս կարող ես խոսել նրանց հետ․․․ Ի՛րժի։
Իրժի։ Հասկանում ես, մայրիկ․․․ Միայն չբարկանաս, լա՞վ։ Հասկանում ես, հանկարծ ինքնաթիռը դավաճանեց ինձ․․․ Ուրիշ ոչինչ։
Մայր։ Իրժի, քեզ որևէ բա՞ն պատահեց։
Իրժի։ Չէ, ոչինչ, մայրիկ։ Ես նույնիսկ ոչ մի ցավ չզգացի։ Պարզապես հանկարծ ինքնաթիռի թևը այրվեց, իսկ հետո․․․
Մայր։ Իրժի, դու ինձանից ինչ֊որ բան ես թաքցնում։
Իրժի։ Մայրիկ, միայն թե դու մի բարկանա․․․ Բանն այն է, որ․․․ ես ջախջախվեցի։
Մայր։ դո՛ւ․․․ դո՛ւ․․․
Իրժի։ Մայրիկ, թանկագինս, խնդրում եմ, մի հուզվիր։
Մայր։ Ուրեմն դու մեռա՞ծ ես․․․ Իրժի։
Իրժի։ Այո, մայրիկ։ Դա այդպես է կոչվում․․․
Մայր (հեկեկում է)։ Տե՜ր աստված։ Ի՛րժի։ Ի՛րժի։
Օնդրա։ Կամաց, կամաց, մայրիկ։ Հանգստացիր։
Մայր։ Իրժի, դու հեռացար ինձանից, դու ջախջախվեցիր։
Հայր։ Հոգյակս, դու պետք է արիաբար կրես այդ կորուստը։ Դու հո տեսնում ես, որ նա զոհվել է հերոսի նման։ Դա եղել է գեղեցիկ մահ։
Մայր (ասես քարացած)։ Գեղեցիկ մահ։ Ահա և հասար դրան, Ռիխարդ։ Հասա՛ր։
Իրժի։ Բայց ախր ոչ ոք մեղավոր չէ, մայրիկ։ Դե, իսկ շարժիչը ամոթով թողեց։ Ես, իսկապես, ինքս էլ չգիտեմ, թե այդ ինչպես եղավ։
Մայր։ Իմ Ի՛րժի․․․ (Հեծկլտալով ընկնում է բազկաթոռին։)
Օնդրա։ Ձեռք մի տուր։ Թող արտասվի, հանգստանա։ (Կանգնում է մոր կողքին։)
Հայր (Իրժիին մի կողմ է տանում)։ Իրժի, իսկ ի՞նչ էիր ուզում փորձել։
Իրժի։ Ուզում էի բարձրության ռեկորդ սահմանել, հայրիկ։ Բեռով։ Մեկ և կես տոննա։
Հայր։ Իսկ այդպիսի ռեկորդը նշանակություն ո՞նի։
Իրժի։ Իհարկե, հայրիկ։ Օրինակ, պատերազմի դեպքում․ թռչել առավելագույն բարձրության վրա՝ ռումբի ամենամեծ բեռով։
Հայր։ Ճշմարիտ է։ Դա դատարկ բան չի։
Իրժի։ Կամ պարզապես օդային տրանսպորտի համար․ ախր այնտեղ, այդպիսի բարձրության վրա, արդեն ոչ քամի կա, ոչ ամպեր։ Դա կարող է հսկայական նշանակություն ունենալ։
Հայր։ Իսկ դու ի՞նչ բարձրության հասար։
Իրժի։ Տասներկու հազար մետրից մի փոքր ավելի։ Եվ այդտեղ հանկարծ շարժիցն սկսեց ծռություններ անել․․․
Հայր։ Դա ռեկո՞րդ է։
Իրժի։ Այո, հայրիկ։ Տվյալ կարգի ինքնաթիռների համար՝ համաշխարհային ռեկորդ է։
Հայր։ Հիանալի է։ Ես շատ ուրախ եմ, տղաս։
Իրժի։ Միայն․․․ երբ ես շրմփացի գետին, ստացվեց սարսափելի շիլաշփոթ։ Երևի բարձրաչափը ջարդվեց։ Ափսոս։
Հայր։ Ինչո՞ւ։
Իրժի։ Այժմ չի կարելի հաստատել, որ ես հասել եմ այդպիսի բարձրության։
Հայր։ Իրժի, դա կարևոր չէ։ Միայն դե դու իսկապես հասած լինես։
Իրժի։ Ախր ոչ ոք չի իմանա։
Հայր։ Բայց այդ բանն արված է՝ ահա թե որն է ամենագլխավորը։ Իսկ ո՛ւմ մտքով կանցներ։ Միշտ այնպիսի չարաճճին էիր․․․ Դե, շնորհավորում եմ քեզ, տղաս։
Մայր (տնքում է)։ Ի՛րժի․․․ Ի՛րժի․․․
Օնդրա։ Հանգստացիր, մայրիկ։
Հայր։ Մի լար, հոգյակս։ Չարչարանքն արժեր։ Դե, ճշմարիտ, կարիք չկա արտասվել։ Դու դեռ թաղման հետ կապված այնքան հոգսեր կունենաս։
Իրժի։ Մայրիկ, միայն երբ ինձ բերեն, չնայես վրաս, լա՞վ։ Այն, ինչ որ կբերեն, արդեն․․․ արդեն ես չեմ։ Ես նա եմ, ինչ եղել եմ․․․ և այդպես էլ կմնամ քեզ համար ընդմիշտ, այնպես չէ՞։
Մայր։ Ինչո՞ւ ինձ չասացիր, որ ուզում ես այդքան վերև բարձրանալ։ Ես քեզ չէի թողնի։
Իրժի։ Դե, ինչ ես ասում, մայրիկ։ Ես պարտավոր էի թռչել։
Մայր։ Եվ այդ ինչպես խելքիդ փչեց, Իրժի։ Ինչի՞դ էր հարկավոր այդ ռեկորդը։
Իրժի։ Գիգտե՞ս, երբ այդպիսի լավ մեքենա ունես․․․ դե չէ, մայրիկ, դու այդ չես հասկանա։ Պարզապես․․․ այնպես է ձգում․․․ Մեքենան ինքն է քեզ վեր բարձրացնում․․․
Դռան թակոց
Հայր (հանգցնում է իր դիմանկարի դիմացի սեղանին դրված լամպը)։
Սենյակում համարյա լիակատար խավար է։
Հոգյակս, քեզ մի մաշիր։
Մայր։ Իմ Ի՜րժին։ Այնպես բարեկազմ, գեղեցիկ տղա էր։ Հանուն ինչի՞․․․ հանուն ինչի՞․․․
Իրժի (ավելի ու ավելի ցածրացնելով ձայնը)։ Դու այդ չես հասկանա, մայրիկ, դու այդ չես կարող հասկանալ․․․
- Դռան թակոց։
Օնդրա (շշուկով)։ Հանգստացիր, մայրիկ։ Տոկուն եղիր։
Հայր (շշուկով)։ Մնաս բարով, սիրելիս։
- Թակոց։
Մայր։ (վեր է կենում)։ Այո՛։
Բացվում է դուռը։ Սենյակ խուժող ցերեկային վառ լույսով լուսավորված շեմքին կանգնած է Կորնելը։
Կորնել։ Ներիր, մայրիկ․․․ ես չէի ուզում քեզ անհանգստացնել․․․ բայց․․․ պետք է մի բան ասեմ։
Մայր։ Այո։
Կորնել։ Հենց նոր մեզ հայտնեցին․․․ գիտես․․․ Մեր Իրժին․․․ ինչ֊որ բան է պատահել ինքնաթիռին․․․ միայն թե մի վախենա, մայրիկ։ Ոչ մի սարսափելի բան․․․
Մայր։ Այո։
Կորնել։ Բայց Իրժին․․․ Մայրի՛կ։ Դու արդեն գիտե՞ս։
- Վարագույր։
- Գործողություն երկրորդ
Նույն սենյակը։ Նախկին իրերին ավելացել է ռադիոընդունիչը։ Տոնին ծալապատիկ նստած, զբաղվում է ռադիոընդունիչով ու պտտում է փոքր լծակը։ Հնչում են ռազմական քայլերգի ձայներ։ Տոնին դժգոհ դեմքով դարձնում է բռնակը։ Լսվում է հաղորդավարի ձայնը։
Ձայն ռադիոյով։ Ուշադրություն, ուշադրություն, ուշադրություն։
Տոնի։ Եղբայր։ Քո ձայնը ոնց որ մեր Կորնելի ձայնը լինի։
Ձայն ռադիոյով։ Բոլոր բնակիչներին կոչ ենք անում պահպանել կարգ ու կանոն։ Նախազգուշացնում ենք, որ փողոցներում ժողովրդի ոչ մի համախմբում ու կուտակում չի թույլատրվի․ չհնազանդվելու դեպքում ոստիկանական ջոկատներն ու զինվորական մասերը ամենավճռական միջոցների օգնությամբ․․․
Տոնի։ Բը՜ռռ․․․ (Պտտում է բռնակը, լսվում են հեռավոր քնքուշ երաժշտության ձայներ։ Առաջվա պես ծալապատիկ նստած, Տոնին ձեռքով չափ է տալիս։)
Ներս է մտնում Կորնելը կիսազինվորական համազգեստով․ երկարաճիտ կոշիկներ, գալիֆե շալվար, կուրտկա՝ մերակներով ու վրակարերով։
Կորնել։ Թող, Տոնի։ Դու հո գիտես, որ մայրիկը չի սիրում, երբ մեկնումեկը ձեռք է տալիս ռադիոյին։ Դա մեր Իրժիի հիշատակն է․․․
Տոնի։ Կորնել, լսիր, թե ի՜նչ գեղեցիկ է։
Կորնել։ Այո, այո, միայն թե այժմ գեղեցկության ժամանակ չի։ Անջատիր, Տոնի։ Դա ազդում է ջղերիս վրա։
Տոնի (անջատում է ռադիոն, բայց շարունակում է մնալ ծալապատիկ նստած)։ Ափսոս։ Դա արտասահմանն էր, միայն չգիտեմ՝ ինչ կայան էր։ Ինձ թվում է նվագում էին․․․ ինչ֊որ տեղ հյուսիսում։ Հնչյունները ասես ձյան փաթիլներ լինեին։
Կորնել։ Քեզ միշտ ինչ֊որ բան թվում է։ (Ծխախոտ է ծխում ու անհանգիստ քայլում սենյակում։) Ինչ հիմար բան է, որ ես պետք է նստեմ տանը․․․ (Նայում է ձեռքի ժամացույցին։) Հիմա բանվորները դուրս կգան ֆաբրիկաներից։ Միգուցե շիլա֊շփոթ սկսվի։ Սատանան տանի, դե ոնց նստած մնաս տեղումդ։ (Մոտենում է պատուհանին ու ականջ դնում։)։
Տոնի։ Կորնել։
Կորնել։ Այո՞։
Տոնի։ Ի՞նչ է պատահել Պետրին։
Կորնել։ Չգիտեմ։ Ձերբակալված է։ Կարիք չկար, որ նա քիթը խոթեր այդ գործերի մեջ։
Տոնի։ Բայց ախր դու էլ ես խոթում, Կորնել․․․
Կորնել։ Այո, բայց մյուս կողմից։ Տարբերություն կա։
Տոնի։ Ինչո՞ւ։
Կորնել։ Մենք կարգուկանոնի կողմնակից ենք․․․ և ազգի բարեկեցության։ Դու այդ չես հասկանում, Տոնի։ Եվ գոհ եղիր։
Տոնի։ Բայց Պետրն էլ է կողմ ազգի բարեկեցության։ Իսկ դուք նրան ձերբակալեցիք։
Կորնել։ Որովհետև նա այդ բարեկեցությունն այլ կերպ է հասկանում։ Նա կարծում էր, որ մեզ կարող է կառավարել այդ կեղտոտ խուժանը։ Խոնարհաբար շնորհակալ եմ, լա՜վ վիճակում կլինեինք։ Նրանք արդեն ցույց տվին, թե ինչի են ընդունակ՝ միայն թալանել ու վրեժ լուծել։ (Ծխախոտը սեղմում է ու ջարդում։) Այդ կնշանակեր հայրենիքի կործանում։
Տոնի։ Բայց ախր Պետրը միշտ էլ անմիտ ավերածությունների դեմ է եղել։
Կորնել։ Ավելի վատ։ Պետրը կուզենար, որ այդ խաժամուժը կառավարեր երկիրը։ Մենք չենք կարող այդ բանը թույլ տալ։
Տոնի։ Ո՞վ է այդ «մենք»֊ը։
Կորնել։ Մեր կուսակցությունը։ Մենք, ազգը։ Եթե իշխանության գլուխ հայտնվեին նրանք․․․ իրենց ուտոպիաներով․․․ խաղաղության ու հավասարության գաղափարներով․․․ այն ժամանակ վե՛րջ։ «Բը՜ռռ»։ Այն, ինչ ուզում են այդ սրիկաները, իսկական պետական դավաճանություն է։ Ցրել բանակը․․․ զավթել կառավարական հիմնարկները, ֆաբրիկաներն ու գործարանները ազգայնացնել․․․ Լա՜վ գործ է։ Դա կնշանակեր կուլտուրայի ․․․ և ընդհանրապես ամեն ինչի վերջ։ Չէ, Պետր, մենք թույլ չենք տա ազգի այդ աստիճանի խայտառակություն։ Այլևս դանդաղել չէր կարելի, անհրաժեշտ էր վերցնել բոլոր այդ դավաճաններին ու աղմկարարներին․․․ Բայց այդ բոլորը քեզ համար, երևի ձանձրալի է, Տոնի...
Տոնի (վեր է կենում)։ Կորնել․․․
Կորնել։ Դե՞։
Տոնի։ Պետրի վիճակը ինչպե՞ս կլինի։
Կորնել (ուսերն է թոթվում)։ Ոչինչ անել չի կարելի։ Պետք է սպասել։ Մերոնք ձերբակալել են նրան․․․ և առայժմ պահում են։
Տոնի։ Իբրև հանցագո՞րծ։
Կորնել։ Իբրև պատանդ։ Մի վախենա, նրան ոչինչ չի պատահի։ Բայց եթե այդ սև խուժանը նորից սկսի փողոցներում կրակ բացել, այն ժամանակ ես չեմ երաշխավորում։
Տոնի։ Այն ժամանակ դուք ․․․ Պետրին կսպանե՞ք։
Կորնել։ Ես՝ ոչ, Տոնի։ Բայց, գիտես, պայքարը պայքար է։ Պետրը չպետք է այդ գործի մեջ մտներ։ Ինքդ էլ լավ գիտես, որ ինձ համար խիստ ցավալի կլիներ, եթե․․․ նրան մի բան պատահեր։ Բայց այդ արդեն մեր իշխանությունից դուրս է։ Թող այդ քրջոտները զենքը ցած դնեն, այն ժամանակ մերոնք բաց կթողնեն Պետրին․․․ և մյուս պատանդներին։ Ահա թե բանն ինչպես է։
Տոնի (լայն բացված աչքերով)։ Պատկերացրու, Կորնել․․․ պատկերացրու այժմ Պետրի վիճակը։ Ինչպես է նայում դռանն ու սպասում, ամբողջ ժամանակ սպասում․․․ թե երբ այն կբացվի․․ «Գնանք»։ ― «Ո՞ւր»։ ― «Դե, շուտ։ Այնտեղ կտեսնես»։
Կորնել։ Սպասիր։ (Ականջ է դնում։) Չէ, հանգիստ է։ Բարեբախտաբար, չեն կրակում։ Եթե որևէ տեղ կրակոց լսվի՝ բանը վերջացած է։ Այն ժամանակ մերոնք․․․ ամբողջ դաժանությամբ․․․ Բայց կարծում եմ, որ այդ տկլորները նորից մտան իրենց ծակուծուկերը։ Նրանք վախկոտներ են։ Թող Պետրը տեսնի, թե ում հետ է կապվել։ Գնդացիրը նրանց վրա ուղղեցիր թե չէ՝ թփերի տակ կպահվեն։ Լսո՞ւմ ես։ Խաղաղ է։ Երևի, բանակցություններ են գնում։ Չնայած ես վճռականորեն չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բանակցություն վարել այդպիսի ավազակների հետ։
Տոնի։ Կորնել, իսկ ձեռքերը կապո՞ւմ են։
Կորնել։ Ո՞ւմ ձեռքերը։ Ե՞րբ։
Տոնի։ Երբ տանում են գնդակահարելու։
Կորնել։ Դե, իհարկե։ Հասկանալի է, կապում են։ Ինչո՞ւ ես հարցնում։
Տոնի (ձեռքերը դարսում է մեջքին ու պահում, ասես կապված են)։ Գիտես, ես այնպես պարզ եմ պատկերացնում, թե մարդ ինչ պետք է զգա, երն․․․ կանգնած է ահա այսպես․․․ հրացանավոր զինվորների առաջ։ Կանգնել ու նայում է․․․ ոչ թե նրանց, այլ գլուխներից վերև ինչ֊որ տեղ․․․ և զգում է, թե ցուրտ քամին ինչպես է շարժում մազերը։ Դեռ ոչ․․․ Դեռ մի վայրկյան էլ կա․․․ «Նշան ա՛ռ»․․․ Հիսուս֊Քրիստոս։
Կորնել։ Վերջ տուր։
Տոնի սարսափելի ձայնով)։ Դուք շներ եք։ Արնախում շներ։
Կորնել։ Տո՛նի։
Տոնի։ Կրակեցե՛ք։ (Օրորվում է և ընկնում ծնկների վրա։)
Կորնել (բռնում է նրա ուսից ու ցնցում)։ Բավակա՛ն է։ Դու պարզապես հիվանդ երևակայություն ունես, Տոնի։
Տոնի (վեր է կենում, աչքերը ծածկելով)։ Կորնել, ո՞նց կարող են մարդիկ այդպես կրքոտությամբ ատել իրար։
Կորնել։ Դե, փոքրիկ, դու այդ չես հասկանա․ դու դեռ չես սովորել կրքոտությամբ հավատալ։
Տոնի։ Ինչի՞ն։
Կորնել։ Քո ճշմարտությանը։ Մարդ իր համար երբեք չի անի այն, ինչ կանի սեփական դրոշակի համար։ Չի կարելի այդպես սենտիմենտալ լինել, Տոնի։ Մայրիկը միայն փչացնում է քեզ։
Տոնի։ Ինչո՞վ։
Կորնել։ Իր դաստիարակությամբ։ Քեզանից այնպես էլ երբեք սեփական գաղափարի համար մարտնչող տղամարդ դուրս չի գա։ Խաղաղություն, սեր, կարեկցանք, ― այդ ամենը, իհարկե, շատ գեղեցիկ է, բայց․․․ այժմ դրանց ժամանակը չի, Տոնի։ Այժմ շատ ավելի լուրջ․․․ ու մեծ իրադարձություններ են տեղի ունենում։ Մայրիկն այդ չի հասկանում։ Մենք պետք է պատրաստ լինենք․․․ ամեն ինչի։ Լսիր, Տոնի, եթե Պետրին մի բան պատահի, մայրիկը չպետք է իմանա։ Կասենք նրան, որ Պետրը դեռ կալանքի տակ է։ Լա՞վ։ Իսկ միգուցե իսկապես էլ արդեն ամեն ինչ վերջացել է։ Այդ սրիկաները, երևի, արդեն անձնատուր են եղել։ Այնպիսի․․․ տարօրինակ լռություն է։ Տնից դուրս չգաս, Տոնի։
Տոնի։ Իսկ դո՞ւ։
Կորնել (ուսերն է թոթվում)։ Ես պետք է այնտեղ, մերոնց մոտ լինեի։ Աստված իմ, միայն թե բաց չթողնեմ, եթե իսկապես սկսվելու է։ Ինչ հիմար վիճակ է՝ ցցվել տանը, մոր կողքին․․․ Բայց ի՞նչ արած։ Եթե այստեղ որևէ բան պատահի․․․ Մայրիկի սիրտն այնպես թույլ է։ Այդ սրիկաներից ամեն ինչ սպասելի է։ Կսկսվի թալան֊թրաշ։ Մեկը պե՞տք է պահպանի ձեզ։ (Մեջքը Տոնիին դարձրած, դարակից հանում է ատրճանակն ու լցնում, հետո, մտածելով, դնում է տեղը։) Ես կմնամ տանը։ Հանուն մայրիկի․․․ ու հանուն քեզ։
- Մտնում է մայրը։
Մայր։ Կորնել, հապա ո՞ւր է Պետրը։ Ինչո՞ւ մինչև հիմա չկա։ Առավոտյան դու ասացիր, որ դա թյուրիմացություն է, որ երեկոյան, հավանաբար, նրան բաց կթողնեն․․․ Կորնել, լսո՞ւմ ես։
Կորնել։ Այո, մայրիկ, բայց․․․ այդ բանն այդպես արագ չի լինում։ Հարյուրավոր մարդիկ են ձերբակալված, և մինչև որ բոլոր գործերը կքննեն․․․ դա կարող է ձգձգվել․․․ Թերևս, ամբողջ մի շաբաթ։
Մայր։ Մի շաբա՜թ։ Կորնել, քո կարծիքով, մեր Պետրին կարող են այդքան երկա՞ր տանջել։ Ոչ, ոչ։ Ես այդպես չեմ թողնի։ Ես կգնամ այնտեղ, նրանց մոտ, կասեմ նրանց․․․
Կորնել։ Այդ անկարելի է, մայրիկ։ Քեզ նույնիսկ թույլ չեն տա։
Մայր։ Ինչպե՞ս թե, ինչպե՞ս թե մորը թույլ չեն տա։ Ես Պետրի համար սպիտակեղեն կտանեմ ու մի քիչ ուտելու բան։ Մորը ոչ ոք չի արգելի։ Մայրը իրավունք ունի։
Կորնել։ Մայրիկ, բայց և այնպես դու ստիպված ես սպասել։ Փողոցները լցված են զորքերով։ Ոչ ոքի չեն թողնում կենտրոն։
Մայր։ Իսկ մորը կթողնեն։ Ես կասեմ նրանց, որ բան֊ման եմ տանում տղայիս համար․․․ Կորնել, ես պետք է տեսնեմ Պետրին։ Պետք է իմանամ, թե ինչ է պատահել նրան։ Պետրը հո ոճրագործ չի, որ պահեն բանտում։ Մի՛ մտածիր, ես այդպես էլ կասեմ նրանց, կասեմ, որ իրավունք չունեն իմ որդուն բանտում պահելու։
Կորնել։ Իզուր խոսքեր են, մայրիկ։ Նրանք իրավունք ունեն։
Մայր։ Ինչ է, Պետրը չարագո՞րծ է։ Որևէ մեկին սպանե՞լ է, կամ թալանե՞լ։
Կորնել։ Ոչ, իհարկե․․․ չարագործ չէ։ Ոչ ոք այդ չի ասում։
Մայր։ Այ, տեսնում ես։ Նրանք իրավունք չունեին անտեղի ձերբակալելու նրան։
Կորնել․ Մայրիկ, ըստ երևույթին դու այնքան էլ լավ չես հասկանում․․․
Մայր։ Այո, այո, գիտեմ․․․ Տոնի գնա։ Դու այստեղ անելիք չունես։ Հարկ չկա լսես, թե քո մայրը որքան հիմար է։
Տոնին դանդաղ ու տհաճությամբ դուրս է գնում։
Ես աշխատում եմ ամեն ինչ հասկանալ, Կորնել։ Բայց չի հաջողվում։ Ինչպե՞ս կարելի է բանտ դնել իմ որդուն, եթե նա ոչ ոքի վնաս չի պատճառել։ Ինձ համար շատ դժվար է այդ բանը հասկանալ։
Կորնել։ Ներիր, մայրիկ, բայց դու ոչ մի կերպ չես ուզում հասկանալ, որ այժմ մեզ մոտ․․․ քաղաքացիական կռիվ է։
Մայր։ Հետո՞ ինչ։ Մի՞թե դա անհրաժեշտ է։
Կորնել։ Անհրաժեշտ է։ Որովհետև մարդիկ բաժանվել են երկու բանակի, իսկ իշխել կարող է միայն մեկը։ Դե, և ստիպված են կռվով որոշել, թե մեզ մոտ ով պետք է իշխի։
Մայր։ Դրա համա՞ր են այս կրակոցները։
Կորնել։ Այո։ Ուրիշ ելք չկա։
Մայր։ Լավ։ Բայց ասա, խնդրեմ, մի՞թե այդքան կարևոր է, թե ով կիշխի։ Մի՞թե ամեն մեկն իր ընտանիքը չունի։ Դե թող ամեն մեկն էլ հոգա իր ընտանիքի մասին։
Կորնել։ Ընտանիքը դեռևս ամեն ինչ չէ։
Մայր։ Ամեն ինչ է, Կորնել։ Ինձ համար ամեն ինչ է։ Եվ չասես ինձ, թե Պետրն ուզում էր մեկնումեկի վրա իշխել։ Ես որ նրան լավ գիտեմ, նա ճանճին անգամ չի նեղացնի։ Դու՝ այո, իսկ Պետրը՝ ոչ։ Նա այնպիսի բնավորություն չունի, որ ուրիշի գլխին հրամանատարություն անի․․․
Կորնել։ Լիովին հնարավոր է, մայրիկ, բայց նրա կուսակցությունն ուզում էր հրամայել բոլորին, կամենում էր ամեն ինչ իր ուզածով շուռ տալ․․․ Իսկ դա ամբողջ ազգի համար դժբախտություն կլիներ, հասկանո՞ւմ ես։ Ախր դա դավաճանների ու ոճրագործների մի հորդա է, մայրիկ։ Նրանք պատրաստ են ամեն ինչ հափշտակել ու թալանել․․․
Մայր։ Բայց ախր այդ ջահելությունից է։ Այ դու, Կորնել, երբեք այդպես ջահել ու մարդամոտ չես եղել։ Երբեք այնպես հեշտությամբ չես մտերմացել ընկերներիդ հետ։ Քեզ կարելի էր ավելի շուտ գոռոզ անվանել․․․ Ոչ, ոչ։ Պետրը չէր կարող մասնակցել որևէ վատ բանի։
Կորնել։ Նշանակում է, մայրիկ, ես մասնակցում եմ ինչ֊որ վատ բանի՞։ Կամ նրա կուսակցությունն է իրավացի, կամ․․․ մենք։ Որքան էլ շուռումուռ տաս, մեկ է, ստացվում է, որ մեզանից մեկը վատ ճամփով է ընթացել։
Մայր։ Դու էլ ոչ, Կորնել։ Քո բնավորության մեջ ազնվություն կա, սեփական արժանապատվության զգացում։ Դու էլ ընդունակ չես վատ․․․ ու անազնիվ բանի։
Կորնել։ Այդպես ահա, ես քեզ ազնիվ խոսքով վստահեցնում եմ, որ մեր Պետրը իսկապես եղել է․․․ վատ մարդկանց կողմը և որ․․․ անհրաժեշտ է, ինչ ուզում է լինի, հաշիվ տեսնել այդ ոհմակի հետ, որպեսզի, վերջապես, աշխարհում կարգ ու կանոն հաստատվի․․․
Մայր։ Սպասիր, բարեկամս։ Ուրեմն, որպեսզի, վերջապես, աշխարհում կարգ ու կանոն հաստատվի, անհրաժեշտ էր մեր Պետրին ձերբակալե՞լ։
Կորնել։ Այո, մայրիկ, անհրաժեշտ էր․․․ Քանի որ նա կապվել է․․․
Մայր։ Բայց ախր դա խայտառակություն է, Կորնել։ Նրանք, ովքեր նստեցրել են մեր Պետրին, չեն կարող իրավացի լինել։
Կորնել։ Մայրիկ, եթե գործն ուրիշ կերպ դառնար, Պետրն ինձ բանտ կնստեցներ։
Մայր։ Պետրը քե՞զ։
Կորնել։ Ուզում եմ ասել՝ նրա կողմնակիցները։ Նրա կուսակցությունը, հասկանո՞ւմ ես։
Մայր։ Այդ դեպքում նրանք կլինեին հիմարներ․․․ ու սրիկաներ։ Չէ որ դու ոչ մի վատ բան չես արել, Կորնել։ Ինչո՞ւ պետք է նրանք քեզ նստեցնեին։ Դա նույնպիսի ապօրինություն կլիներ, ինչպես և այն, որ նստեցրել են մեր Պետրին։ Ոչ, Կորնել, նրան վերցրել են չար մարդիկ։ Չար, դաժան, հիմար։ Ա՛խ, եթե միայն ես կարողանայի ահա այս բռունցքով հարվածել ուղիղ նրանց երեսին․․․
Կորնել։ Մայրիկ, խնդրում եմ․․․
Մայր։ Մենք իրավունք չունենք նրան այնտեղ թողնել։ Դու պետք է մի կերպ օգնես ինձ․․․ Քո կարծիքով, նրան կարող են մի քանի օր է՞լ պահել։
Կորնել։ Այո, հնարավոր է։ Բայց հետո, իհարկե, կազատեն։ Փողոցներում խաղաղ է։ Այ կտեսնես, վաղն ամեն ինչ կվերջանա․․․
Մայր։ Եվ դու կգա՞ս ինձ հետ Պետրի մոտ գնալու համար։
Կորնել։ Այո, մայրիկ․․․
Մայր։ Իսկ մի՞թե այսօր չի կարելի նրան բան֊ման տանել։
Կորնել։ Այսօր՝ ոչ, մայրիկ։
Մի քանի հեռավոր կրակոցներ։ Սկսում է մթնել։
Մայր։ Այդ ի՞նչ էր։
Կորնել։ (ջղային)։ Ոչինչ։ Փողոցում ինչ֊որ կրակում են։ Մայրիկ, խնդրում եմ․․․ տնից դուրս չգաս։
Մայր։ Բայց ախր Պետրն սպասում է․․․
Կորնել։ Նորից դու քո Պետրը։ Մայրիկ, խնդիրը միայն Պետրը չէ։
Մայր։ Այդ որևէ բանով սպառնո՞ւմ է Պետրին․․․ կամ քեզ։
Կորնել։ Ներիր, մայրիկ, ես անհանգստանում եմ մեր հաջողության համար։
Նորից հեռավոր կրակոցներ։
Մայր։ Միայն թե Պետրը փորձանքի չգա։
Կարնել (պատուհանի մոտ, ականջ է դնում)։ Միայն թե փորձանքի չգա մեր ազգը, մայրիկ․․․ Ինչ֊որ տեղ կանգնած է մարտի պատրաստ ջոկատը, թե իմանայիր, ի՜նչ կտրիճներ են դրանք․․․ Նրանց այդպես էլ անվանում են՝ սերուցք։ Ընտիր հրաձիգներ են, որոնք առաջինը կնետվեն գրոհի։ Նրանք միայն սպասում են հրամանի ու հայացքներ փոխանակում՝ ո՞ւր է հապա Կորնելը․․․ Իսկ ես այստեղ եմ, բարեկամներ։ Չեմ կարող ձեզ հետ լինել․․․ Պետք է նստեմ տանը։ Ինչ֊որ պատահարների դեպքում մեկնումեկը պետք է, որ տանը մնա։ Ջանացեք, տղաներ։ Իսկ ես․․․ Ինձ կարող եք ցուցակից ջնջել։
Մայր։ Կորնել, ի՞նչ եղավ քեզ։
Կորնել։ Ոչինչ, մայրիկ։ Մի վախենա․․․ Ես կմնամ քեզ հետ․․․ և Տոնիի հետ։ Հասկանում ես, փողոցներում անհանգիստ է, կարող են զանազան մարդիկ հայտնվել․․․ Բայց դու ոչ մի բանից մի վախենա, մայրիկ։ Ես տանը կլինեմ։ (Մոտենում է հրացանների հենակին։)
Մայր։ Ի՞նչ ես փնտրում այդտեղ։
Կորնել։ Հայրիկի կարաբինը, որ նա հետը տարավ Աֆրիկա։ Երևի, հարկավոր է այն մաքրել։ (Հենակի վրայից վերցնում է կարաբինը։)
Մայր։ Ախր ես ամեն օր նրա փոշին վերցնում եմ։
Կորնել։ Դու այդ չես հասկանում, մայրիկ։ Հրացանը ավելի մեծ խնամք է պահանջում։ Եվ ժամանակ առ ժամանակ հարկավոր է կրակել։ (Մոտենում է մորը և ձեռքը դնում նրա ուսին։) Ոչ մի բանի համար մի անհանգստանա, մայրիկ։ Այ, կտեսնես, ամեն ինչ կարգի կընկնի։
Մայր։ Իսկ Պետրը կվերադառնա՞։
Կորնել։ Կվերադառնա, կվերադառնա, մայրիկ։ (Գնում է հրացանով։)
- Աղջամուղջը խտանում է։
Մայր։ (նայում է նրա ետևից)։ Կորնել, դու ինձ ճիշտը չես ասում․․․ գիտեմ։
(Քայլում է սենյակում և մերթ այստեղ, մերթ այնտեղ մի բան ուղղում)։
- Հեռվում մի քանի կրակոցներ։
Աստված իմ, ի՞նչ եղավ Պետրին։ (Նստում է բազկաթոռին, ձեռքերը ծալելով աղոթելու նման։) Տեր Հիսուս Քրիստոս, փրկիր ու գթա իմ Պետրին։ Ողորմած տիրամայր, խղճա ինձ, փրկիր իմ երեխաներին։ Տեր Հիսուս Քրիստոս, վերադարձրու Պետրին։ Սուրբ տիրամայր, աղոթիր աստծուն իմ երեխաների համար։ Տեր, որ խաչված ես, գթա իմ երեխաներին։
Դռների մեջ երևում է Պետրը, նրա հագին միայն տաբատն է ու կոճակներն արձակ շապիկը։ Սենյակում համարյա բոլորովին մութն է։
Պետր։ Բարև, մայրիկ։
Մայր (վեր է թռչում)։ Պե՜տր։ Քեզ ազատեցի՞ն։
Պետր։ Ինչ ազատել․․․ Պարզապես ես այլևս խոսելիք չունեմ նրանց հետ, մայրիկ։
Մայր (շտապում է նրա մոտ)։ Ես այնպես վախենում էի քեզ համար․․․ Դե շուտ ինձ մոտ արի, տղաս։
Պետր (խուսափում է)։ Հարկավոր չէ, մայրիկ։ Խնդրում եմ, նստիր այնտեղ։
Մայր (ձգվում է դեպի նա)։ Դե, ախր ի՞նչ է պատահել քեզ, տղաս։ Ո՞ւր է քո պիջակը։
Պետր (առաջվա նման խույս է տալիս)։ Այնտեղ է․․․ այնտեղ։ Նրանք, երևի, կուղարկեն։ Չէ որ նրանք կարգուկանոնի այնպիսի խիստ սիրահարներ են։
Մայր։ Ովքե՞ր։
Պետր։ Նրանք։ Հասկանում ես, սպիտակները։ Լույսը մի վառիր, հարկավոր չէ, մայրիկ․․․ Ինձ համար անչափ ծանր է, բայց ես պետք է ինչ֊որ բան ասեմ քեզ։ Ես, իսկապես, դրա համար էլ եկել եմ։ Երևի ավելի լավ է, եթե ինքս ասեմ։
Մայր։ Ի՞նչ է պատահել, Պետր։ (Աշխատում է ձեռքը դիպցնել նրան։) Դե մոտեցիր ինձ։
Պետր (ետ քաշվելով)։ Դու միայն ինձ վրա մի բարկանա, մայրիկ, բայց ճշմարիտ, ես ոչ մի կերպ չեմ կարող պատասխան տալ դրա համար։ Կորնելն էլ չի կարող։
Մայր։ Ինչի՞ համար։
Պետր։ Ախ, մայրիկ, ի՜նչ դժվար ես հասկանում։ Ախր այդ սպասելի էր։ Եվ Կորնելն էլ գիտեր այդ։ Դե, հիմա արդեն անցած բան է․․․
Մայր (աճող սարսափով)։ Ի՞նչն է անցած բան։
Պետր։ Եվ այդ կատարվեց շա՜տ վաղուց, մայրիկ․․․ Ավելի քան կես ժամ սրանից առաջ։
Մայր։ Ի՞նչ կատարվեց։
Պետր։ Դե․․․ ինձ գնդակահարեցին։
Մայր։ Պե՛տր։ (Օրորվում է ու ապա տապալվում հատակին։)
Պետր։ Ա՛խ, մայրիկ։ Աստված իմ, ինչ եմ շվարած կանգնել․․․ Օգնեցե՛ք։ Օնդրա։
Խավարից դուրս է վազում Օնդրան սպիտակ խալաթով։
Օնդրա։ Ի՞նչ է պատահել։
Պետր։ Այ, մայրիկը․․․
Օնդրա (ծունկի է իջնում մոր կողքին, շոշափում զարկերակը)։ Սպասիր, մակրիկ․․․
Խավարից դուրս է գալիս հայրը սպայական համազգեստով։
Հայր։ Ի՞նչ է պատահել նրան։
Պետր։ Չգիտեմ․․․ Հանկարծ ցած ընկավ․․․
Հայր։ Պետք է ավելի զգույշ լինել։ (Ծունկի է իջնում մոր մոտ։) Հոգյակս, քեզ ի՞նչ պատահեց։
Խավարից հայտնվում է Իրժին օդաչուի կոմբինեզոնով։
Իրժի։ Բարև, Պետր։ Ինչ է, մայրիկն իրեն վա՞տ է զգում։ (Վառում է գրասեղանի լամպը։)
Օնդրա (ծունկի իջած մոր մոտ)։ Սիրտն է։ Այնպիսի ընդհատումներով է աշխատում․․․ Խեղճ մայրիկ․․․
Հայր։ Եթե կարողանայինք մեկնումեկին կանչել։
Օնդրա։ Ինչո՞ւ։ Մենք էլ բավական ենք։ Հիմա նա որոշ ժամանակ պառկած կմնա ուշակորույս վիճակում։ Ջղային ցնցում։ Ամենից լավն է հանգիստ թողնել։ Մի բարձ տվեք։
Պետր (հավաքում է բազմոցի բարձերը)։ Ահա, վերցրու։
Իրժի (ամբողջ մի կույտ բարձեր է բերում)։ Վերցրու։
Օնդրա։ Հայրիկ, գլուխը մի քիչ բարձրացրու։ (Բարձերը դնում է գլխի տակ։) Դե, հիմա, հանգիստ պառկիր, մայրիկ։ (Վեր է կենում։) Պետր, ինչո՞վ այդպես վախեցրիր նրան։ Եվ ասա, խնդրեմ, ընդհանրապես ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ։
Օնդրա։ Մի րոպե, հայրիկ։ (Պետրին դարձնում է լույսի դեմ ու զննում ճակատը։) Այդպես։ Մեկը, մյուսը․․․ (բացում է շապիկն ու մատը սահեցնում կրծքի վրայով)։ Մեկ, երկու, երեք։ Այ, սա ուղիղ սրտին է դիպել։
Հայր։ Հապա ցույց տուր։ Դիպուկ կրակոց է։ Իսկապես ասած, սա խիստ նման է․․․ Մի անգամ մեզ մոտ մի արաբի կանգնեցրին պատի տակ և ինչպես հարկն է հյուրասիրեցին արճիճով․․․ Լսիր, տղաս, քեզ հետ այս ինչպե՞ս պատահեց։
Պետր։ Կանգնեցրին պատի տակ, հայրիկ։
Հայր։ Էհե՜, եղբայրդ իմ։ Եվ, ինչպես երևում է, զինվորները կրակեցին։
Պետր։ Զինվորները, հայրիկ։
Հայր։ Պետր, հուսով եմ, որ դու հայրենիքին չե՞ս դավաճանել։
Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես պայքարել եմ հանուն մեծ ու ազնիվ գործի։
Հայր։ Զինվորների դե՞մ։ Ես այդ ինչ֊որ չեմ հասկանում, սիրելիս։
Պետր։ Հայրիկ, մեր կողմն էլ զինվորներ կան։
Հայր։ Երկու կողմն էլ զինվորնե՞ր։
Պետր։ Այո։
Հայր։ Մերոնք մերոնց դե՞մ։
Պետր։ Այո, հայրիկ։
Հայր։ Այդ բանն ինձ ինչ֊որ դուր չի գալիս, Պետր։ Տղաներ, ձեզ մոտ ինչ֊որ խառնաշփոթություն է ստեղծվել․․․ Դե, և դու, ուրեմն, հետախո՞ւյզ էիր, Պետր։
Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես միայն գրում էի թերթերում։
Հայր։ Մի ստիր, Պետր։ Դրա համար չէին գնդակահարի։ Մեզ մոտ միայն լրտեսներին ու դավաճաններին էին գլխատում։
Իրժի։ Հայրիկ, հիմա ուրիշ ժամանակներ են։
Հայր։ Այո, ըստ երևույթին։ Ինչպես երևում է, սիրելիներս, հիմա մեզ մոտ խաղի ինչ֊որ ուրիշ կանոններ գոյություն ունեն։ (Շուռ է գալիս դեպի մայրը։) Դե, ինչպե՞ս է նա։
Օնդրա (նստել է, խոնարհված մոր վրա)։ Ոչինչ։ Առայժմ ուշագնաց է։ Կարելի է կարծել՝ քնած է։
Պետր։ Եվ լավ է։ Միայն նա կարող է մեզ լսել․․․
Օնդրա։ Եվ խոսել մեզ հետ։ Միայն մայրիկը կարող է մեզ տեսնել։ Նա դեռ կոնտակտը չի կորցրել մեզ հետ։
Պետր (ցրված պտտում է գրասեղանին դրված գլոբուսը)։ Ասեմ ձեզ, սիրելիներս, տանջալից էր այն րոպեն, երբ ստիպված էի հայտնել նրան․․․
Իրժի։ Գիտեմ, գիտեմ, բարեկամ։ Քեզ անասելի հիմար վիճակում ես զգում, ասես պետք է ինչ֊որ ամոթալի բան խոստովանես։ (Բացում է գրասեղանի դարակն ու խառնշտորում։) Գիտեք, մայրիկը նույնիսկ մեր ծխամորճներն է պահում։ Ինչ լավն է մեր մայրիկը։ Բայց ախր ամբողջ ժամանակ լսում էիր միայն․ «Ծուխ մի գցի այստեղ, խնդրում եմ»։ (Ծխողի սովորական շարժումով ծխամորճը մեքենայաբար դնում է բերանն ու ծծում։) Մմմ․․․ Ազնիվ խոսք, այստեղ քեզ զգում ես ճիշտ ինչպես տանը։
Փողոցում կրակոցներ։
Հայր (մոտենում է պատուհանին)։ Կարծես կրակում են։ Թրա՛խկ֊թրա՛խկ։ Դրանք զինվորի հրացաններ են։ (Ականջ է դնում։)
Պետր (մոխրամանն ու պրեսպաիեն տեղից֊տեղ է շարժում)։ Այդ մերոնք են։ Մերոնք են կրակում։
Իրժի։ Իմ տետրակներն էլ են այստեղ։ Չէ, իսկապես, ինչ ասես որ չի պահում մայրիկը։ (Թերթում է տետրը)։ Ահա, իմ գծագիրը։ Այնպես, դատարկ բան։ Ես փորձում էի թևերի նոր պրոֆիլ գծագրել։
Պետր (դնում է սեղանին նեգրի արձանիկը, որը կանգնած էր պահարանի վրա)։ Դե թող։
Իրժի։ Ինչո՞ւ իջեցրիր։
Պետր։ Հենց այնպես․․․ Ինքս էլ չգիտեմ։ Պարապությունից։
Հայր (շուռ է գալիս, շարունակելով մնալ պատուհանի մոտ)։ Հանգիստ թող նրան, Իրժի։ Դա պարզապես մեռածների անհանգստություն է։ Նրանք ուզում են ուշադրություն գրավել իրենց վրա, նշել, որ եղել են այնտեղ։ Ժամանակին կանցնի․․․ Լսիր, Պետեր։ Դու գոնե քեզ․․․ տղամարդու նմա՞ն պահեիր։
Պետր (տեղափոխում է ծխախոտի տուփը)։ Իհարկե, հայրիկ։ Սխալ չեմ շարժվել։
Հայր։ Այդ լավ է։ Մեր անունը չես անարգել։
Օնդրա (նստած է մոր մոտ)։ Երևի․․․ անասելի տհաճ զգացում է, երբ ահա այսպես․․․ կրակում են քեզ վրա։
Պետր։ Էլ մի ասա։ Կանգնած ես ձեռքերդ ետևում կապած, իսկ առջևդ վեց զինվորներ են՝ գյուղական հասարակ տղաներ․․․ Ես սարսափելի խղճում էի նրանց։ Չէի ուզենա նրանց տեղը լինել։
Բայց աչքերդ կապված չէի՞ն։
Պետր։ Ոչ, հայրիկ։ Ես թույլ չտվի։
Հայր։ Ապրե՛ս։ Իսկ ո՞վ հրաման տվեց։
Պետր։ Ինչ֊որ վտիտ, ծվծվան լեյտենանտ։ Սարսափելի փքվում էր, որպեսզի չնկատվի, որ իրեն վատ է զգում։ Հենց իմ աչքի առաջ լցրեց ատրճանակը, իբր, համենայն դեպս, եթե զինվորները վրիպեն։
Օնդրա։ Այ քեզ հրեշավոր բան։
Հայր։ Կարգն այդպես է, Օնդրա։ Այլ կերպ չի կարելի։
Պետր։ Սատանան տաներ նրան, այդ պճնամոլը ազդում էր ջղերիս վրա։ Դե, ես էլ ասացի․ «Կորիր գրողի ծոցը, հիմարի գլուխ, զահլա մի տար։ Ես ինքս հրաման կտամ»։
Հայր։ Այդ հարկավոր չէր, Պետր․․․ Մահապատիժը․․․ լուրջ գործ է։ Ես մի անգամ ներկա եմ գտնվել և․․․ Դե, ասելու բան չի։
Պետր։ Հայրիկ, ախր մի բանով հարկավոր է իրեն սրտապնդել։ Չէ որ բավական զզվելի վիճակ է․․․ Զինվորները ծիծաղեցին, ես նույնպես։ Եվ բոլորս մի տեսակ թեթևացանք։ Իսկ նա կարմրեց, դուրս քաշեց սուրը և բղավեց․ «Զգա՛ստ։ Նշան ա՛ռ»։ Տղաներ, անկեղծ ասած․․․
Իրժի։ Ի՞նչ։
Պետր։ Ծնկենրս ուղղակի ծալվեցին։ Քիչ մնաց ցած գլորվեմ։ Հանկարծ ոտքերիս մեջ․․․․ ու փորիս․․․ այնպիսի նողկալի թուլություն զգացի․․․ Բը՜ռռ։ Ինքս ինձ զգացի քուրջի կտոր։ Տարօրինակ է, չեմ էլ հիշում նույնիսկ, թե այդ խեղկատակը երբ բղավեց․ «Կրա՛կ»։ Զգացի միայն, թե պաղ քամին ոնց անցավ մազերիս վրայով։
Օնդրա։ Այդ վախից է։
Պետր։ Երևի։ (Նորից իրերն անհանգիստ տեղից֊տեղ է փոխադրում։) Բայց ասեմ ձեզ․․․ դա ահավոր զգացում է։ Ահավոր։
Իրժի (աչքերը տետրակից բարձրացնելով)։ Կարող ես ինձ չպատմել։
Պետր։ Ոչ, Իրժի, դու չես պատկերացնում․․․ Ոչ դու, ոչ էլ մեկ ուրիշը։
Իրժի։ Աղավնյակս, այդ բանն ինձ շատ լավ հայտնի է։ Երբ ես ցած էի ընկնում իմ ինքնաթիռի հետ․․․
Պետր։ Դե, դա մի ակնթարթ է միայն։
Իրժի։ Իզուր ես կարծում։ Տասներկու հազար մետր բարձրությունից դա բավականին երկար է տևում։ Ընդհանրապես անհնար է որոշել, թե որքան ժամանակ ես ընկնում։ Թվում է․․․ ամբողջ մի հավիտենականություն։ Եվ ամբողջ ժամանակ, ամբողջ ժամանակ թվում է, թե հողագունդը փլվում է գլխիդ։
Օնդրա։ Իսկ այդ ժամանակ ինչի՞ մասին էիր մտածում։
Իրժի։ Իսկապես ասած, ոչ մի բանի․ մի զարհուրելի հանգստություն պաշարեց ինձ։ Ուրեմն, վե՞րջ։ Բութ, հանգիստ, պարզ կերպով լիակատար հաշիվ ես տալիս քեզ։ Մեկ էլ նայում ես՝ որտե՞ղ է ավելի հարմար ջարդուփշուր լինել։ Այ այնտեղ չէիր ուզենա՝ ծառեր են․ ահա այս դաշտում ավելի հարմար է․․․
Պետր։ Այդ դեռ լավ է, Իրժի։
Իրժի։ Լավ բան քիչ կա։ Այդպիսի անտարբերությունը ամեն տեսակ ցավից ավելի վատ է, զզվելի։ Ասես ինչ֊որ բան ողջ֊ողջ քարանում է մեջդ, և դու արդեն անզոր ես տեղիցդ շարժվելու․․․ Բը՜ռռ։
Օնդրա։ Դա անտարբերություն չի եղել, Իրժի։ Ավելի շուտ սարսափ։
Իրժի։ Չգիտեմ։ Բայց ես չէի ուզենա մի անգամ էլ նման բան զգալ։ Օ՜ֆ․․․ Ահավոր զգացողություն է։
- Դադար
Պետր։ Իսկ․․․ քեզ հետ ինչպե՞ս եղավ, Օնդրա։
Օնդրա։ Դե, բարեկամս, ես բավական ժամանակ ունեի։ Ինձ մոտ դա տևեց․․․ մի քանի օր։
Պետր։ Ի՞նչը։ Մեռնե՞լը։
Օնդրա։ Այո։ Ես երեք ամբողջ օր գիտեի․․․ որ վերջս եկել է․․․ Այդ ժամանակ ինչի մասին ասես, որ չես մտածում․․․ ինչ ասես, որ չես հիշում։ Իսկ ես բացի դրանից․․․ այդ ժամանակ զբաղված էի նաև դիտողություններով․ օհո՜, ահա մի ախտանիշ, ահա երկրորդը։ Լյարդդ քեզ անհարմար վիճակի մեջ դրեց, Օնդրուշկա։ Դե և ստիպված էի հեռավոր ճամփա բռնել․․․
Հայր։ Ասա, Օնդրա, ինչպե՞ս վարակվեցիր դեղին տենդով։
Օնդրա։ Դա էքսպերիմենտ էր, հայրիկ։ Մենք ուզում էինք պարզել, թե արդյոք վարակը փոխացնվո՞ւմ է այդ ստոր մոծակի՝ ստեգոմիայի և այն հիվանդների միջոցով, որոնք տարել են հիվանդության առաջին փուլը։ Դա ճշտորեն հայտնի չէր։ Ահա ես էլ թույլ տվի փորձային մոծակներին խայթել ինձ։
Հայր։ Եվ վարակվեցիր տենդո՞վ։
Օնդրա։ Վարակվեցի, այն էլ ինչպե՜ս․․․ Բայց դա հակասում էր մեր ենթադրություններին։
Հայր։ Իսկ նման փորձն ի՞նչ նշանակություն ուներ։
Օնդրա (ուսերը թոթվելով)։ Դե, թեկուզ գիտական։ Մենք ուզում էինք իմանալ, թե այդ միկրոբն ինչպե՞ս է զարգանում մոծակի օրգանիզմում։ Դա շատ կարևոր է, հայրիկ։
Իրժի։ Եվ այդ տենդից դժվա՞ր են մեռնում։
Օնդրա։ Այո, սիրելիս, թավալվում ես, ոնց որ Ղազարոս․․․ Տաքություն, դեղնախտ․․․ Ամեն տեսակ կեղտոտություն։ Մի խոսքով, զզվելի հիվանդություն է, բարեկամս։ Բը՜ռռ։ Ոչ ոքի չէի ցանկանա։
Պետր։ Ուրեմն, միայն հայրիկն է զոհվել գեղեցիկ մահով։
Հայր։ Ե՞ս։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Պետր։ Դե, զոհվել մարտում՝ այդ համենայն դեպս նշանակում է կատարել իր պարտքը․ բացի դրանից՝ հնարավորություն ունես պաշտպանվելու։
Հայր։ Բայց ախր ես մարտում չեմ զոհվել, տղաս։
Պետր։ Ո՞չ։ Ինչպե՞ս թե։ Իսկ մենք միշտ էլ կարծել ենք․․․
Հայր։ ․․․ որ ես սպանվել եմ վերջին գրոհի ժամանա՞կ։ Ոչ։ Այդ միայն մայրիկի համար է, երեխաներ։ Հո չէր կարելի նրան ասել, թե իսկապես ինչպես է եղել։
Իրժի։ Իսկ ինչպե՞ս է եղել։
Հայր։ Ես բոլորովին էլ մարտում չզոհվեցի։ Այլ պարզապես մնացի պառկած, տղաս։
Օնդրա։ Վիրավո՞ր։
Հայր։ Այո, և ինձ գտան բնիկները։
Պետր։ Հետո՞։
Հայր։ Հետո նրանք ինձ տանջեցին։ (Ձեռքը թափ տալով։) Դե, բավական է այդ մասին, այնպես չէ՞։ Օնդր, մայրիկը ո՞նց է։
Օնդրա։ Զարկերակը լավ է աշխատում։
Հայր։ Երեխաներ, բայց նա, իհարկե, այնպես էլ չպիտի իմանա, ինչ֊որ պատմեցի ձեզ։
- Դադար։
Իրժի (իր տետրակի վրա)։ Այ, ասում են․․․ կյանքը նվիրաբերել ինչ֊որ մեծ բանի՝ գիտությանը, հայրենիքին, հավատին, մարդկության ազատագրությանը կամ դրա նման մի ուրիշ բանի։ Իսկ երբ փորձանքի ես գալիս․․․
Օնդրա։ ․․․ ամեն ինչ ուրիշ կերպ է երևում, գիտեմ։ Եթե մարդիկ կարողանային պատկերացնել, թե այդ ժամանակ մարդ իրեն ինչպես է զգում․․․ երևի, ավելի քիչ կրկնեին, թե որքան գեղեցիկ է․․․ մեռնել ինչ֊որ բանի համար։ Գեղեցի՛կ։ Ես իմ մահվան մեջ առանձնապես ոչ մի գեղեցիկ բան չեմ գտնում։
Պետր։ Ես նույնպես, բարեկամ։
Հեռվում հրացանների համազարկ։ Դադար։
Հայր։ Այո՛․․․ Մարդիկ միշտ էլ մեռել են ինչ֊որ բանի համար, ով գիտե՝ ինչի՛․․ Երևի, այդպես է հարկավոր։ Բայց երբեմն մտքովս անցնում է․․․ հիմա ես գնդապետ կլինեի, գուցե և գեներալ, թոշակ կստանայի, կապրեի ձեզ հետ այստեղ, հուշեր կգրեի ու ածուներ կպատրաստեի բանջարանոցում․․․ Դա վատ չէր լինի, տղաներ։ Ինչ ուզում եք ասեք, բայց կյանքը կյանք է, համենայն դեպս, կարելի է մի բան անել․․․ Ես գիտեմ, դուք բոլորդ էլ ձեր կյանքը տվել եք ինչ֊որ մեծ բանի։ Օնդրան՝ գիտությանը, Իրժին՝ տեխնիկական առաջադիմությանը, իսկ Պետրը․․․ Պետր, դու ինչի՞ համար մեռար․․․
Պետր (կտրվելով շախմատի տախտակից)։ Հավասարոըթյան և ազատության համար, հայրիկ։
Հայր։ Ահա․․․ Դե, իսկ ես՝ հանուն կայսեր, հայրենիքի ու դրոշի պատվի։ Իսկ գուցե և պարզապես հանուն այն բանի, որ մեր գնդապետը հիմար հրաման արձակեց։ Սակայն հիմա արդեն՝ միևնույն է։ Իհարկե, այդ ամենը շատ լավ ու ազնիվ բան է, միայն թե․․․ գիտեք, ախր ես բոլորիցդ ավելի վաղ հանգուցյալ եմ, ու կասեմ ձեզ․․․ որ վատ չէր լինի մի քիչ էլ ապրել։ Երեխաներ, ես կյանքը շատ էի սիրում։ Շատ։ Իսկ երբ նայում եմ ձեզ, չգիտես ինչու միտք եմ անում․ գրո՛ղը տանի, այս տղաներից մեկը, թերևս, կարող էր իսկապես հռչակվել որևէ հիանալի․․․ կամ նույնիսկ մեծ գործով։ Թե չէ ինչ է՝ հերոսնե՜ր։ Այո, ափսոս։ Տղաները կարող էին ապրել․․․
Օնդրա (ճմլկոտում է ու վեր կենում)։ Այո, պարզապես կատաղում ես, երբ ի վիճակի ես միայն նայել, թե ուրիշներն ինչ են անում․․․ Մենք, մեռածներս, բուսական կյանք ենք վարում։ (Մոտենում է գրապահարանին։) Է՛խ, բարեկամներ, եթե հիմա ես ողջ լինեի, կաշխատեի դիվահարի պես։ Օրինակ՝ քնախտը, անչափ հետաքրքիր բան է։
Իրժի (խորանալով իր տետրակի մեջ)։ Ա՛խ, ի՜նչ հիմարն եմ ես։
Հայր։ Ինչ կա։
Իրժի։ Դե ես խոսում եմ թևերի իմ այս կոնստրուկցիայի մասին։ Ախր միանգամայն հնարավոր բան է, հայրիկ։ Եվ սատանան թող ինձ տանի, որ ես այս բանը ավելի շուտ չեմ ավարտել․․․ Մի րոպե։ Այ այստեղ հարկավոր է ուղղել այսպես․․․ (Գծագրում է, նստած գրասեղանի մոտ։) Հիանալի՜ է։
Օնդրա (բաց է անում պահարանը)։ Չէ, մայրիկի վրա զարմանալուց մարդ իսկապես չի կշտանա։
Պետր։ Իսկ ինչ կա։
Օնդրա։ Մինչև հիմա դուրս է գրում իմ բժշկական հանդեսները։ Ահա «Արևադարձային հիվանդությունների բյուլետենների» նոր համարը։ Ես էլ էի տպագրվում այնտեղ։
Պետր։ Ախր այդ բյուլետենում շատ լավ մահախոսական կար քո մասին։
Օնդրա (հանում է համարներից մեկը)։ Դե, մի բան նայեմ այստեղ։ (Հարմար տեղավորվում է բազմոցին ու սկսում աչքի անցկացնել հանդեսի չկտրված համար։)
Հայր (կանգնած է խոնարհված մոր վրա)։ Այ, տեսնում ես, հոգյակս, դու նորից ամբողջ մի գունդ որդիներ ունես։ Եվ նրանք զգում են իրենց, ինչպես տանը։ Մայրիկ, ախր քեզ համար մենք բոլորս առաջվա պես ողջ ենք, այնպես չէ՞։
Պետր (խոնարհվելով շախմատի տախտակի վրա)։ Չէ, այդպես չի ստացվի։ Սատանան տանի, դժվար խնդիր է։
Իրժի (գծագրի վրա)։ Այսպես, թերևս կարելի է, միայն հարկավոր է ծանրության կենտրոնը անպայման տանել ավելի ներքև։
Հայր (բացում է գրամոֆոնը)։ Տղաներ, այս գրամոֆոնը ես ամենուրեք վերցնում էի ինձ հետ։ Նույնիսկ արշավանքի։ (Մեքենայորեն լարում է գրամոֆոնը։) Իսկ սա իմ ամենասիրած ձայնապնակն է։ Խեղճ մայրիկը այնպես էլ պահել֊պահպանել է իմ հիշատակին․․․ (Ձայնապնակը գործի է դնում։)
Գրամոֆոնը նվագում է մեղմ։ Հայրը լսում է։ Մյուսները խորասուզվել են իրենց խոհերի մեջ։
Օնդրա (խոնարհված հանդեսի վրա)։ Հը՜մ, բանից պարզվում է, ինչ֊որ բան գտել են բորոտության դեմ։ Այդ լավ է։
- Դրսից կրակոցներ են լսվում։
Իրժի (գծագրի վրա)։ Իսկ այստեղ մի գլուխ կրակում են։
Պետր (շախմատի տախտակի վրա)։ Սպասեցեք։ Հիմա՜ է միայն սկսվում․․․ Հայրիկ, քո խնդիրը միայն ոչ ոքիի արդյունք է տալիս։ Ոչ սևերը կարող են հաղթել, ոչ սպիտակները։ Ափսո՜ս․․․
Կրակոցներն ուժեղանում են, ձայնապնակը նվագել֊վերջացել է, և գրամոֆոնը լռում է։
Հայր։ Իմ ամենասիրածը․․․ (Շուռ է գալիս ու ականջ դնում։) Տա՛֊տա՛֊տա՛։ Պետր, գնդացիրներն են։
Պետր։ Այդ սկիզբն է։ (Վեր է թռչում տեղից։) Ա՛խ, ինչպես կուզենայի նրանց հետ լինել։ Ամուր կանգնեք, ընկերներ։
Օնդրա (վեր է կենում ու հանդեսը շպրտում մի կողմ)։ Նշանակո՞ւմ է, նորից շատ հերոսներ են լինելու։ Ոչ, այդ իմ սրտովը չէ։
Պետր։ Բայց ախր սա երժշտությո՜ւն է, Օնդրա։ Լսի՛ր։ Այդ մերոնք հարձակման են գնում։ Արդեն սկսվեց, բարեկամներ։ Նրանք անցնում են գրոհի։ Ճամփան մաքրում են գնդացիրներով և՝ առա՛ջ, առա՛ջ։ Ի՜նչ ուժ է։ Ոչ, ես իզուր չմեռա։
- Խուլ, որոտընդոստ կրակոցներ։
Հայր։ Արագաձիգ թնդանոթ է։ Բա՛մ֊բամ֊բա՛մ֊բա՛մ։ Տարածությունը երեք կիլոմետր, ուղղությունը՝ այնտեղ։
Իրժի(վեր կենալով)։ Քաղաքի կենտրոնը, հայրիկ։
Պետր (տենդագին)։ Մեր հրանոթներն են։ Ուրեմն, մենք հաղթեցինք։
Հայր (հանկարծ)։ Սա մայրիկին չվախեցնի։
Օնդրա։ Նա դեռ ոչինչ չի զգում։ (Մեքենայորեն արձակում ու նորից փաթաթում է վիրակապը, որ հանել էր գրպանից։) Ցնդել են։ Կրակում փողոցներում։ Ախր այդ սպանդ է։
Պետր։ Թող սպանդ լինի։ Անհրաժեշտ է տեղ մաքրել նոր աշխարհի համար։ Օ՛խ, Օնդրա, Իրժի։ Ափսոս չէ կյանքը զոհաբերել հանուն այդ բանի։ Նույնիսկ հազարավոր ու հազարավոր կյանքեր․․․ Լսո՞ւմ եք կրակոցները։ Սքանչելի՜ է։ Ա՛խ, եթե միայն ես կարողանայի նրանց հետ լինել․․․
Հայր։ Իսկ հիմա կրակում են բոլոր կողմերից․․․ Այդ ինձ դուր չի գալիս։ Եղբայր իմ, դա կանոնավոր ճակատամարտ չէ։ Ավելի շուտ կոտորած է։
Պետր։ Ինչ արած։ Այլ կերպ հնարավոր չէ։ Վերջապես, ժողովուրդը պետք է այդ դավաճանների հաշիվը մաքրի․․․ Թող թեկուզ գնդակահարեն դրանց, բոլոր այդ սպիտակ բանդիտներին։ Լսո՞ւմ եք, թե ճակատամարտը ոնց է բորբոքվում։ Մերոնք չեն հանձնվի։ Մեր կողմն է հետնակը։ Մեր կողմն են նավաստիները։ Մեր կողմն է ժողովուրդը։ Միայն սպաներն են նրանց հետ։ Ճշմարիտ է, նրանք ինքնաթիռներ ունեն և ծանր հրանոթներ, բայց ախր չեն կարող գործի դնել քաղաքում։ Այլապես ամբողջ քաղաքը քարուքանդ կանեն, այնպես չէ՞, հայրիկ։
Հայր։ Չգիտեմ, Պետր։ Դուք ինչ֊որ նոր կանոններ ունեք։
Իրժի (մոտենում է ռադիոընդունիչին)։ Իսկ ռադիոկայանը ո՞ւմ ձեռքին է։
Պետր։ Պարզ է, մեր։ Փորձիր, Իրժի։ Միգուցե լսենք։
Իրժի։ Լավ։ (Պտտում է բռնակը։) Լռությո՛ն։
Ձայն ռադիոյով (որը հիշեցնում է Կորնելի ձայնը)։ Ա՛լլո։ Խոսում է սպիտակների շտաբը։
Պետր (քարանալով)։ Չի՜ կարող պատահել։
Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Սպիտակների զորքերի հրամանատարը վերջին անգամ սև բանդիտներին առաջարկում է դադարեցնել մարտերը քաղաքի փողոցներում։ Զենքերդ վայր դրեք։ Հակառակ դեպքում հրամանատարը հրաման կտա հրետանային կրակ բացել քաղաքի վրա։
Պետր (բղավում է)։ Այդ անկարելի՜ է։ Հայրիկ, Օնդրա, մի՞թե նրանք այդպես կանեն։ Նրանք պարզապես ցնդել են։
Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Սպիտակների բանակի հրամանատարը առաջարկում է բոլոր բնակիչներին անհապաղ թաքնվել նկուղներում։ Եթե սևերն իրենց դիրքերը չհանձնեն, չորս րոպե հետո հրետանին կսկսի քաղաքի կենտրոնի հրակոծումը։ Հարկ եղած դեպքում կիրականացվի նաև օդային ռմբակոծություն։
Պետր։ Վայրենինե՛ր։ Վայրենինե՛ր։ Դուք այդ չեք անի։ Սպիտակ գազաններ, դուք միայն ուզում եք սարսափեցնել մեզ։
Ձայն ռադիոյով։ Ա՛լլո, ա՛լլո։ Քաղաքի ավերածությունների ու մարդկային զոհերի ողջ պատասխանատվությունը դրվում է սևերի ղեկավարության վրա։ Մենք ժամանակին նախազգուշացրել ենք նրանց։ Մենք մինչև վերջին րոպեն բանակցություններ էինք վարում․ իսկ այդ միջոցին սևերն սկսեցին հանցագործ կերպով սպանել մեր պատանդներին, մեր սպաներին, քաղաքի բնակիչներին․․․
Պետր։ Դա սուտ է։ Այդ դուք սկսեցիք։ Շնե՛ր։ Արնախում շմեր։ (Մերկացնում է իր գնդակով խոցված կուրծքը։) Ձեր կարծիքով, այս ի՞նչ է։
Ձայն ռադիոյով։ Մենք հրաժարվում ենք հետագա բանակցություններից։ Յուրաքանչյուր ոք, որ կբռնվի զենքը ձեռքին, տեղնուտեղը կգնդակահարվի։ Բոլոր նրանք, ովքեր եղել են սևերի կողմը, կտրվեն ռազմական դատարանին։ Ալլո՛, ալլո՛։ Երկու րոպե հետո հրետանին կսկսի ռմբակոծել քաղաքի կենտրոնը։ Վերջին անգամ սևերին առաջարկում ենք անձնատուր լինել։ Միայն այդ ճանապարհով դուք կարող եք մեր քաղաքը փրկել անօրինակ ավերածություններից։
Օնդրա։ Մեռնելու բան կա, այնպես չէ՞։ Իրժի, անջատիր։
- Իրժին դարձնում է ընդունիչի լծակը։
Պետր։ Այո, մեռնելու բան կա։ Սևեր, առա՛ջ։ Հանուն մեր ազատության։ Հանուն մեր հաղթանակի։ Հանուն նոր աշխարհի։ Ընկերներ, անձնատուր չլինեք։ Թող քաղաքը ոչնչացնեն, թող ժողովուրդը ոչնչանա, թող ամբողջ աշխարհը կործանվի, միայն թե մեր գործը հաղթանակի։ Ավելի լավ է մեռնել, միայն թե այդ սպիտակ շները չհաղթանակեն։
- Հեռվում հրանոթային համազարկ։
Հայր։ Ծանր հրետանին է։ Վեցդյույմանոցները։ Հաստատ մնացին խոսքերին։
Իրժի։ Բարեկամներ, գիտեք, ես համարյա ուրախ եմ, որ․․․
Հայր։ ․․․ որ մեռա՞ծ ես։ Հաճույքով հավատում եմ։ Բո՜ւմ․․․ Տղաներ, դա իննդյույմանոցն է։
Պետր։ Մարդասպաննե՛ր։ Ստո՛ր մարդասպաննե՛ր։
Օնդրա։ Սպասեցեք։ Լռություն։ Մայրիկն ուշքի է գալիս։
Իրժի։ Եվ հենց այսպիսի րոպեին։ Խեղճ կին։
Հայր։ Լույսը հանգցրեք։
Լիակատար խավար։ Հրանոթների որոտ ու հրացանների կրակոց։
Օնդրայի ձայնը։ Դե, մնաս բարով, մայրիկ։
Հոր ձայնը։ Թանկագինս, մի վախենա։ Մենք միշտ քեզ հետ ենք։
Իրժիի ձայնը։ Մայրիկ, դա ամպրոպ է միայն։ Շուտով կանցնի։
Պետրի ձայնը։ Մարդասպաննե՛ր։ Մարդասպաննե՛ր։
Հրանոթների դղրդյուն ու հրացանային կրակոցներ։ Պատուհանի ետևում գնալով մեծանում է հեռավոր հրդեհի կարմիր հրացոլքը։
Մայր (վեր է կենում)։ Պետր․․․ Կորնել․․․ Տոնի․․․ Կորնել, այս ի՞նչ է կատարվում։ Որտե՞ղ է Պետրը․․․ Տոնի, որտե՞ղ է Կորնելը։ Կորնել, դու լսո՞ւմ ես։
- Դռների մեջ երևում է Տոնին։
Տոնի։ Մայրիկ, մայրիկ, դու այստե՞ղ ես։ (Վառում է լույսը։) Իսկ ես քեզ եմ փնտրում․․․
Մայր (աչքերը ծածկում է ձեռքով)։ Տոնի, որտե՞ղ է Պետրը։ Նա դեռ չի՞ վերադարձել։
Տոնի։ Չէ, մայրիկ։ Դու մի անհանգստանա․․․
Մայր։ Ի՞նչ է կատարվում այնտեղ, Տոնի։
Տոնի։ Կրակում են, բայց այստեղից շատ հեռու։ Մի վախենա, մայրիկ։ Ես քեզանից ոչ մի քայլ չեմ հեռանա։ (Բացում է սեղանի դարակը և ուզում է վերցնել Կորնելի լցրած ատրճանակը։) Ոչ մի բանից չվախենաս։
Մայր։ Այդ ի՞նչ ես վերցնում, Տոնի։ Իսկույն ատրճանակը տեղը դիր։ Ձեռք չտաս։ Այդ խաղալիքները քեզ համար չեն։
Տոնի։ Մայրիկ, ես՝ ոչինչ․․․ Մտածում էի միայն․․․ Եթե մի բան պատահի․․․ Գիտես, Կորնելն ասում էր․․․
Մայր։ Դե ո՞ւր է Կորնելը։ Կանչիր Կորնելին։
Տոնի։ Մայրիկ, դու միայն մի բարկանա․․․
Մահր։ Տոնի, որտե՞ղ է մեր Կորնելը։
Տոնի։ Նա գնաց այնտեղ, մայրիկ․․․ Վերցրեց հրացանն ու ասաց․ «Տոնի․․․ մայրիկին ասա, թող չբարկանա, որ ստիպված եմ լքել նրան․․․ բայց ես պարտավոր եմ․․․ գնալ․․․ գնալ այնտեղ»։
- Վարագույրը իջնում է հրանոթների որոտի տակ։
- Գործողություն երրորդ
Նույն սենյակը, միայն բոլոր զենքերը վերցված են պատերից․ հենարանից անհետացել են հրացանները։
Մայր (պատից իջեցնում է վերջին զույգ ատրճանակը, փակում է գրասեղանի դարակում ու բանալին վերցնում)։ Այսպես։ Չեմ ուզում, որ ամեն տեղ Տոնիի աչքի առաջ զենք լինի։ (Աչք է ածում սենյակին։) Չեմ ուզում։ (Մոտենում է պատուհաններին ու փեղկերը փակում։) Թող փողոց էլ չնայի։ (Մոտենում է դռանը և անջատիչը դարձնում։ Ջահը վառվում է։) Կարծես բոլո՞րն է․․․ (Մոտենում է ռադիոընդունիչին։) Դու, դու հիմա կլռես։ Տոնին չպետք է իմանա, թե աշխարհում ինչ է կատարվում։ (Մտախոհ կանգնում է ռադիոընդունիչի կողքին։) Իսկ ինձ, ինձ այդ բանը հարկավոր չէ։ Ես այլևս ոչինչ չեմ ուզում լսել։ Ինձ այլևս ոչինչ չի հուզում։ (Նորից մտքերի մեջ է ընկնում։) Այ տեսնում ես, ստիպված ես լռել։ Իսկ դու, երևի, կուզեիր խոսե՞լ։ Կուզենայիր Տոնիի գլուխը պտտե՞լ։ Ոչ, ոչ, այլևս դու չես բղավի այստեղ։ Քո նորությունները հաղորդիր որտեղ կուզես, միայն ոչ այստեղ։ Միայն ոչ այստեղ։ Այստեղ ես եմ։ Դու այլևս ոչինչ չես լցնի իմ Տոնիի գլուխը․․․ Դե, ի՞նչ կասես դրան։ (Միացնում է ռադիոընդունիչը։) Հը՞․․․
Կանացի ձայն ռադիոյով (Կրքոտ֊համոզիչ)։ Դա հանցագործություն է։ Հանցավոր կերպով խախտված են մարդկային բոլոր իրավունքները, ոտնակոխ եմ արված բոլոր համաձայնությունները, կատարվել է ամենակոպիտ բռնություն։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Առանց պատերազմ հայտարարելու, առանց որևէ առիթի, առանց նախազգուշացման մի խոսքի օտարերկրյա բանակը ներխուժել է մեր երկիրը։ Առանց նախազգուշացման մի խոսքի, առանց որևէ առիթի, առանց պատերազմ հայտարարելու օտար պետության հրանոթներն ու ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել մեր քաղաքները։ Թշնամին սպասեց, մինչև որ մեր ժողովուրդը ինքն իրեն կթուլացնի քաղաքացիական դաժան կռիվներում, և այժմ, կարգը վերականգնելու պատրվակով, ներխուժել է մեր տերիտորիան։ Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Ինտերվենցիայի ի՞նչ պատճառ ունի։ Ոչ մի պատճառ և ոչ մի իրավունք։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ լսեցե՛ք, լսեցե՛ք։ Կատարվել է ոճրագործություն, չլսված ոճրագործություն։ We call the world: hear, herar, it is an outrage, it is an awful crime! Wir rufen die ganze Welt: es wurce ein schreckliches Vebrechen begangen.[3] Մեր ժողովրդին, մեր դժբախտ, տանջահար ժողովրդին բնաջնջում են, ինչպես վայրի գազաններին։
Մայր (անջատում է ռադիոն)։ Ի՞նչ ես ինձ վրա բղավում։ Չեմ ուզում քեզ լսել։ Ոճրագործություն, ոճրագործություն։ Իսկ ոճրագործություն չէ՞ր, երբ իմ Պետրին գնդակահարեցին։ Ոճրագործություն չէ՞ր, երբ իմ Կորնելը զոհվեց։ Իմ Պետրը։ Եվ դու ուզում ես ինձ պատմել ոճրագործության մասին։ Ես ավելի լավ գիտեմ, թե ինչ է ոճրագործությունը․ ես ամենից շատ եմ տուժել դրանից․ ես, մայրս։ Այո, դու իմ տղաներին չգիտեիր, եթե միայն տեսնեիր, թե նրանք ինչպե՜ս էին տունը լցնում․․․ Կարող ես աշխարհով մեկ աղաղակել։ Ես էլ աղաղակեցի, և կարծում ես՝ որևէ մեկը արձագանքե՞ց։ (Նորից է միացնում ռադիոն։)
Կանացի ձայն ռադիոյով։ Մենք ինքներս, ինքներս պետք է մեզ օգնենք։ Կպաշտպանվենք մինչև արյան վերջին կաթիլը։ Մեր մարմիններից ու սրտերից անհաղթահարելի պատնեշ կկանգնենք։ Թշնամու դեմ շարժվող մեր զորքերը կռվում են՝ անօրինակ խիզախությամբ, բայց նրանք չեն կարող դիմադրել, եթե օգնական ուժեր չստանան։ Մենք կոչ ենք անում բոլոր տղամարդկանց․ դուք պետք է լինեք այնտեղ, որտեղ նրանք են։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մենք դիմում ենք առանց բացառաության բոլոր տղամարդկանց։ Մեր երկրի տղամարդիկ, մենք կոչ ենք անում ձեզ․ բոլորդ, բոլորդ զենք վերցրեք։ Մեր երկրի կանայք, մենք կոչ ենք անում ձեզ․ բոլորդ անցեք աշխատանքի, գրավեք ձեր ամուսինների ու որդիների տեղերը, որոնց կճամփեք դրոշների ներքո։
Մայր (անջատում է ռադիոն)։ Ոչ, ոչ։ Դատարկ խոսակցություն է։ Ես ոչ ոքի չեմ կարող ճամփել, ես այլևս ոչ ոք չունեմ։ Տոնին հաշիվ չի։ Տոնին դեռ երեխա է։ Չկա այնպիսի օրենք, որ երեխաները պատերազմ գնան։ Այդ անմտություն է։ Եվ հետո, ի՞նչ ես ուրիշի ամուսիններին ու որդիներին ճամփում դրոշների ներքո։ Նրանք քո որդիները չե՞ն։ Դե, ուրեմն, լսիր։ Դու որդի ունե՞ս։ Ոչ։ Այ տեսնում ես։ Այն ժամանակ ուրիշ լեզվով կխոսեիր։ (Միացնում է ռադիոն։)
Կանացի ձայն ռադիոյով։ Արդեն ոչ թե մարդու ձայնը, այլ ինքը հայրենիքն է կոչում ձեզ։ Ես, ձեր հայրենիքը, կոչում եմ բոլոր տղամարդկանց։ Ես, մայր֊հայրենիքս, աղաչում եմ իմ զավակներին՝ պաշտպանեցե՛ք ինձ, զավակներս․․․
Մայր (անջատում է ռադիոն)։ Ոչ, դու մայր չես։ Մայրը ես եմ, ես, հասկանո՞ւմ ես։ Դու ի՞նչ իրավունք ունես երեխաներիս վրա։ Եթե դու մայր լինեիր, նրանց պատերազմ չէիր ուղարկի։ Դու նրանց կթաքցնեիր, ինչպես ես, կողպեքի տակ կփակեիր, ինչպես ես, և կբղավեիր՝ չե՛մ տա․․․ Ես արդեն տալու բան չունեմ, այդպես էլ իմացիր։ Այստեղ այլևս ոչ ոք չկա։ Մնացել եմ միայն ես՝ պառավ, հիմար մի կին։ Ես արդեն բոլոր որդիներիս տվել եմ։ Էլ չունեմ, չունեմ․․․
- Դռների մեջ երևում է Տոնին։
Տոնի։ Մայրիկ․․․
Մայր (շուռ է գալիս)։ Ի՞նչ ես ուզում։ (Բղավում է սարսափով։) Տոնի, դու է՞լ․․․ (Նետվում է դեպի նա, բոլոր կողմերից շոշափում նրան։) Չէ, փառք աստծու, այս դու ես, դու։ Դու ողջ ես, այնպես չէ՞․․․ Ինչպես՜ս վախեցրիր ինձ։ Եվ ի՞նչ ես փնտրում այստեղ, Տոնի։ Դու հո գիտես՝ ես չեմ ուզում, որ դու․․․ որ դու այստեղ լսես․․․ այդ կնոջը։ Չեմ ուզում, Տոնի։
Տոնի։ Բայց, մայրիկ, նա այնպիսի․․․ գեղեցիկ ու սարսափելի ձայն ունի։ Գիտես, այնպես կենդանի եմ պատկերացնում նրան․ բարձրահասակ, գունատ․․․ մեծ֊մեծ աչքերով․․․
Մայր։ Կարիք չկա նրան մասին մտածել։
Տոնի։ Բայց նա կանչում է ինձ։
Մայր։ Դա քեզ չի վերաբերում, Տոնի։ Թող ինչ ուզում է՝ խոսի։ Եվ այլևս այստեղ չգաս, տղաս։ Ես այս սենյակը բանալիով փակելու եմ։
Տոնի։ Ինչո՞ւ։
Մայր (նստում է)։ Հենց այնպես, կփակեմ․․․ Ես այստեղ զանազան մթերքներ կպահեմ։ Ախր եթե հիմա պատերազմ սկսվի, փոքրիկս, ես պետք է քեզ մի բանով կերակրեմ։ Դե, միևնույն է, այս սենյակը հարկավոր չէ․․․ Լավ է, որ ես մտածել եմ մթերքների մասին․․․ Իսկ մենք քեզ հետ կապրենք ներքևում, նկուղում։ Որպեսզի ոչ ոք մեզ չտեսնի։ Որպեսզի տունը մեռածի պես լինի։
Տոնի։ Բայց, մայրիկ․․․
Մայր։ Սպասիր, Տոնի, մի ընդհատիր։ Մի վախենա, ես քեզ լավ կթաքցնեմ, ոչ ոք չի իմանա, որ դու տանն ես։ Միայն ոչ մի տեղ դուրս չգաս։ Մի կերպ դիմացիր․․․ Միասին կդիմանանք, մինչև որ այս ամենը վերջանա։ Դու չես էլ իմանա, թե ինչ֊որ տեղ պատերազմ է։ Դա քեզ չի վերաբերում, հասկանո՞ւմ ես։ Դու դրա համար դեռ շատ ջահել ես։ Մենք կփակվենք նկուղում, ինչպես մկներ, դու այնտեղ կկարդաս քո գրքերը․․․ ու կհիշես, թե արևն ինչպես է լուսավորում։ Դե ասա, ի՞նչ վատ է։
Տոնի։ Մայրիկ, խնդրում եմ․․․ Խնդրում եմ քեզ, մայրիկ, բաց թող ինձ։
Մայր։ Ի՞նչ քամի է փչում խելքիդ։ Էլ այդ մասին չենք խոսում, տղաս։
Տանի։ Մայրիկ, խնդրում եմ, բաց թող ինձ, բաց թող։ Ես ուզում եմ կամավոր գնալ։ Ես այստեղ չեմ կարող մնալ․․․
Մայր։ Մի գժվիր, Տոնի։ Քեզ չեն էլ վերցնի։ Դու դեռ տասնութ չկաս․․․
Տոնի։ Մայրիկ, հիմա այդ նշանակություն չունի։ Այ, կտեսնես, բոլորը կգնան։ Մեր դպրոցի ամբողջ ավագ դասարանը կամավոր կգրվի։ Խնդրում եմ, մայրիկ, դու պետք է ինձ բաց թողնես։
Մայր։ Այդ անմտություն է, հիմարիկ։ Ո՞ւմ ես հարկավոր դու այնտեղ։
Տոնի։ Իզուր ես այդպես մտածում, մայրիկ։ Ես նույնպիսի լավ զինվոր կլինեմ, ինչպես մեր դպրոցի ուզածդ տղան։ Ես արդեն խոսք եմ տվել․․․
Մայր։ Ո՞ւմ։
Տոնի։ Իմ դպրոցական ընկերներին, մայրիկ։
Մայր։ Տոնի, ինձ թվում է, որ այդ ավելի շատ վերաբերում է քո մորը, քան քո ընկերներին։
Տոնի։ Ներիր, մայրիկ, բայց եթե բոլորը գնան․․․
Մայր։ Ապա դու չպիտի գնաս, փոքրիկս։ Դու կմնաս տանը։
Տոնի։ Բայց ինչո՞ւ հենց հատկապես ես չպիտի գնամ։
Մայր։ Որովհետև դրա համար անհրաժեշտ բնավորություն չունես։ Որովհետև դու շատ թույլ ես զինվորական ծառայության համար։ Եվ որովհետև ես չեմ ուզում, տղաս։ Բավակա՞ն է։
Տոնի։ Մայրիկ, դու մի բարկանա, բայց․․․ ինքդ դատիր․ ախր իսկապես ամեն ինչ կարող է կործանվել․․․ հայրենիքը․․․ և ժողովուրդը․․․
Մայր։ Ուրեմն, դու պատրաստվում ես ժողովրդին փրկելո՞ւ։ Առանց քեզ ոչ մի կերպ գլուխ չե՞ն հանի։ Վախենամ, բարեկամս, որ դա քո ուժերից վեր լինի։
Տոնի։ Եթե բոլոր մայրերն այդպես մտածեին․․․
Մայր։ Ապա ես բոլորովին էլ չէի զարմանա։ Դու կարծում ես, թե որևէ մայր կարող է համաձայնել, որ նրա բոլոր երեխաներին իրար ետևից վերցնե՞ն։ Եթե նա հաշտվեր դրա հետ, մայր չէր լինի։
Տոնի։ Բայց երբ այսպիսի ահավոր պատերազմ է գնում, մայրիկ․․․
Մայր։ Ես այստեղ մեղք չունեմ, Տոնի։ Ոչ մի մայր մեղք չունի։ Մենք, մայրերս, երբեք որևէ պատերազմ չենք վարել, տղաս։ Դրանց համար մենք միայն վճարել ենք մեր երեխաներով։ Բայց ես արդեն այնքան էլ հիմար չեմ, որ տամ վերջին զավակիս։ Թող յոլա գնան առանց ինձ։ Ես այլևս ոչինչ չեմ տա։ Չեմ տա քեզ, Տո՛նի։
Տոնի։ Դու միայն մի բարկանա, մայրիկ, բայց․․․ ես պարտավոր եմ։ Կա պարզապես հրաման։ Բոլոր տղամարդիկ պարտավոր են ներկայանալ․․․
Մայր։ Դու տղամարդ չես, Տոնի։ Դու իմ զավակն ես։ Հերիք է միայն աչքերս փակեմ, և գիտե՞ս ինչ եմ տեսնում։ Ես տեսնում եմ փոքրիկ մի երեխայի, որ նստել է հատակին, ինչ֊որ բլբլացնում է ու խաղալիքը տանում բերանը։ Չի կարելի, Տոնի, չի կարելի։ Հանիր բերանիցդ զինվորիկին։
Տոնի։ Ես արդեն երեխա չեմ, մայրիկ։
Մայր։ Երեխա չե՞ս։ Հապա մի մոտ արի տեսնեմ։ Ուրեմն, դու ոզում ես պատերա՞զմ գնալ։ Տոնի, ես իսկապես ունեի չափահաս մի տղա, բայց նա ինձ խոստացավ․․․ ինչ֊որ ուրիշ բան, հիշո՞ւմ ես։ Ես ունեի մի որդի, որին սովորեցրի ․․․ ատել պատերազմը։ Նա ասում էր․ «Մայրիկ, երբ մենք մեծանանք, այլևս պատերազմներ չեն լինի։ Մենք չենք ուզում կռվել, մենք իրար չենք սպանի, մենք թույլ չենք տա, որ մեզ քշեն կոտորվելու։ Ես պարզապես չեմ հասկանում, մայրիկ, թե ինչպես կարելի է մարդու վրա զենք բարձրացնել․․․» Հիշո՞ւմ ես, Տոնի։
Տոնի։ Այո, մայրիկ, բայց․․․ հիմա խնդիրը բոլորովին այլ է։ Հիմա խոսքը վերաբերում է պաշտպանությանը։
Մայր։ Եվ դու կարող էիր որևէ մեկին սպանե՞լ։
Տոնի։ Այո, մայրիկ։ Այսինքն, ուզում եմ ասել․․․ եթե անհրաժեշտ է․․․
Մայր։ Եվ դու կգնայիր սիրո՞վ։
Տոնի։ Մեծագույն սիրով, մայրիկ։
Մայր։ Այ, տեսնում ես, Տոնի։ Տեսնում ես։ Ուրեմն, տղաս, դու էլ դուրս պրծար իմ ձեռքից։ Հիմա այլևս քեզ էլ չեմ կարող հասկանալ։ Ինչպե՞ս եղավ, որ դու այդպես փոխվեցիր, փոքրիկս։
Տոնի։ Մայրիկ, դու արտասվո՞ւմ ես։ Դու․․․ դու, նշանակում է, բա՞ց կթողնես ինձ։
Մայր։ Ոչ, Տոնի։ Ես պառավ․․․ ու կամակոր կին եմ։ Ես իմ որդուն չեմ տա մի գործի համար․․․ որը անիծել եմ։ Ձեր պատերազմներն ինձ վրա շատ թանկ են նստել, տղաս։ Դու չես գնա։ Ես քեզ չեմ թողնի։
Տոնի։ Մայրիկ, դու այդ չես անի։ Ես քեզանից կփախչեմ, այ կտեսնես։ Կփախչեմ, կփախչեմ։
Մայր (վեր է կենում)։ Այդպե՞ս։ Հապա, ինձ նայիր, Տոնի։ Նայիր ինձ։
Տոնի։ Մայրիկ, ես այնպես եմ խնդրում քեզ․․․
Մայր։ Եվ դու ինձ կթողնեիր մենա՞կ։ Եվ չէիր մտածի, թե ինչ կպատահի ի՞նձ։ Մի՞թե ես կարող եմ ապրել, եթե դու գնաս։ Ոչ, դու այդ չես անի, Տոնի։ Ախր ես այլևս ոչ ոք չունեմ։
Տոնի։ Դե, ինձ ոչինչ չի պատահի, մայրիկ, հավատացնում եմ քեզ։ Խոստանում եմ, ես զգում եմ այդ, հաստատ գիտեմ․․․ Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ ինձ կարող է բան պատահել։
Մայր։ Այո, դու այդ չես կարող պատկերացնել․․․ Բայց ես կարող եմ, Տոնի։ Ես կարող եմ։ Դուք բոլորդ, բոլորդ առանց բացառության տնից դուրս եք եկել, ասես զբոսանքի գնալու համար․ «Դու միայն մի անհանգստանա, մայրիկ։ Աչքդ փակես֊բանաս, մենք տանը կլինենք»։ Ես ամեն ինչ գիտեմ, բարեկամս։ Ինձ չես կարող խաբել․․․
Տոնի։ Բոլորովին էլ չեմ ուզում քեզ խաբել, մայրիկ։ Ես գիտեմ որ․․․ կարող եմ սպանվել։ Նույնիսկ պարզ պատկերացնում եմ այդ տեսարանը․․․ Այն պահից, ինչ ես որոշեցի գնալ, արդեն․․․ այնքան անգամ եմ մեռել․․․ այսինքն, իհարկե, միայն երևակայությամբ, բայց ես այդ տեսել եմ այնքան վառ կերպով․․․ Կամ, օրինակ, տեսում եմ՝ պառկած են մեր դպրոցի տղաները․․․ ասես բոլորն էլ սպանված են, հասկանո՞ւմ ես։ Պառկած են ամբողջ կույտով, իսկ ամեն մեկի մատները դեռևս թանաքոտ են․․․ Բայց այդ միևնույն է։ Այդ ինձ բնավ չի վախեցնում։ Ես ոչ մի վախ չեմ զգում։ Եվ դա ապացույց է, որ իսկապես պետք է գնամ։ Ես պատկերացնել իսկ չեմ կարող, թե ինչպես կարող էի չգնալ․․․ Մենք որոշել ենք, որ դա ուղղակի պարտք է․․․ Մեր ընդհանուր պարտքը։
Մայր։ Իսկ գիտե՞ս որն է քո անձնական պարտքը։ Այն, որ մնաս ինձ հետ։ Դու պետք ես ինձ․․․ հայրիկիդ․․․ և եղբայրներիդ։ Դուք պարտավոր եք մեկնումեկին թողնել ինձ։ Ես էլ․․․ ինչ֊որ իրավունքներ ունեմ, երեխաներ։
Տոնի։ Գիտեմ, մայրիկ, բայց գոյություն ունի վսեմ պարտք․․․
Մայր։ Վսեմ, վսեմ․․․ Դե հա, սիրելիս, տեսնում եմ, որ ես քեզ համար արդեն ոչինչ չեմ նշանակում։ Վերջիվերջո, դուք երբեք ինձ հետ որևէ գործ չեք ունեցել։ Ես լավ գիտեմ ձեր տղամարդկային վսեմ պարտականությունները․․․ բայց որ ես էլ տարվեմ դրանով այնպես, ինչպես դուք, ― ոչ ոք չի կարող ինձանից այդ բանը պահանջել։ Դրա համար ես շատ ու շատ ծեր եմ, Տոնի։ Ես արդեն մի քանի հազար տարեկան եմ, տղաս, մի քանի հազար տարեկան․․․
Տոնի։ Մայրիկ, եթե դու ինձ չթողնես, ես, ես․․․
Մայր։ Ես ի՞նչ։ Կդադարե՞ս ինձ սիրել։ Կսկսես ատե՞լ։ Կարհամարե՞ս ինձ ու քեզ, կսկսես պատեպա՞տ զարկվել․․․ Այդ բոլորը գիտեմ, Տոնի։ Դե ինչ, մի սիրիր, փոքրիկս, միայն եղիր ինձ հետ։ Իսկ երբ այս պատերազմը վերջանա, ինքդ կասես․ «Դու իրավացի էիր, մայրիկ, կյանքի համար նույնպես տղամարդիկ են հարկավոր»։ (Ձեռքը դնում է նրա ուսին։) Տոնի, ուրեմն ինչպե՞ս։
Տոնի (ետ է քաշվում)։ Մայրիկ, խնդրում եմ, մի պահիր ինձ․․․
Մայր։ Լավ, տղաս, կարող ես ինձ ատել։ Ես այնքան հաստատակամություն կունենամ․․․ որ այդ էլ կտանեմ։ Վերջիվերջո, սերն էլ դաժան է ու չար, սիրելիս։ Ես ինքս իմ աչքում նման եմ մայր գայլի։ Աշխարհում ոչ ոք ընդունակ չէ, այնպիսի խելահեղությունների, ինչպես մայրը․․․ Դե ինչ, եթե դու, այնուամենայնիվ ուզում ես գնալ, գնա, Տոնի, բայց հիշիր՝ դու ինձ սպանում ես։ Դե՞, ինչո՞ւ չես գնում։
Տոնի։ Խնդրում եմ, մայրիկ, մի բարկանա ինձ վրա, ես այդ չեմ կարողանում բացատրել քեզ, բայց թույլ տուր նրան՝ (ցույց է տալիս ռադիոընդունիչը) հայրենիքին․․․ և կտեսնես․․․ ինքդ կտեսնես, որ պետք է գնամ, ինչպես բոլորը․․․
Մայր։ Ոչինչ չեմ տեսնի, Տոնի։ Մի՞թե չգիտես, որ ես, լաց լինելով աչքերս կուրացրել եմ։ Եվ հետո, ի՞նչ պիտի տեսնի պառավ մայրը։ Ես միշտ տեսել եմ միայն ձեզ, երեխաներիդ, ձեզ, շապկանց տկլորներիդ։ Միգուցե, այնպես էլ երբեք չվարժվեմ, որ դուք արդեն չափահաս մարդիկ եք։ Մոտ արի, տղաս, թող մի նայեմ քեզ վրա։ Ինչքա՜ն ես մեծացել։ Այո, Տոնի, դու արդեն պարտավոր ես քեզ պահել․․․ հասուն տղամարդու նման։
Տոնի։ Այո, մայրիկ։ Պարտավոր եմ։
Մայր։ Այ, տեսնում ես։ Ուրեմն, դու չես կարող պառավ, խելքը կորցրած հիվանդ մորդ լքել, որ նա տանջվի այստեղ մեն֊մենակ։ Գիտե՞ս, ես ինչ կանեի։ Ես կսկսեի վազվզել փողոցներում ու բղավել, որ անիծում եմ պատերազմը, անիծում եմ նրանց, ովքեր ձեզ ուղարկում են կռվելու․․․
Տոնի։ Մայրի՛կ։
Մայր։ Դու ինձ դրան չպիտի հասցնես, Տոնի։ Դու պետք է․․․ սատար լինես ու պաշտպան մորդ․․․ Ես ուրիշ ոչ ոք չունեմ՝ քեզանից բացի։ Ես գիտեմ, որ սա քեզ համար մեծ զոհողություն է․․․ բայց դու իբրև տղամարդ պետք է պատրաստ լինես զոհողության․․․
Տոնի (կծելով շրթունքներն ու արցունքները հազիվ զսպելով։) Մայրիկ, ես․․․ Իհարկե, եթե ես հարկավոր եմ քեզ․․․ այդ դեպքում․․․ այդ դեպքում․․․ իսկապես չգիտեմ․․․
Մայր (համբուրում է նրա ճակատը)։ Այ տեսնում ես։ Ախր ես գիտեի։ Դու դատող ու քաջ տղա ես․․․ Հայրիկը քեզանից գոհ կլիներ։ Գնանք, Տոնի, մենք պետք է նախապատրաստվենք․․․ այս պատերազմին։ (Հենվելով նրա ուսին, դուրս է տանում սենյակից։ Դռան մոտ պտտում է անջատիչը։)
Լիակատար խավար։ Լսելի է, թե մայրն ինչպես է դուռը դրսից փակում ու բանալին հանում անցքից։
Օնդրայի ձայնը։ Խե՜ղճ մայրիկ։
Հոր ձայնը։ Խե՜ղճ մայրիկ։
Կորնելի ձայնը։ Նրա համար դա ողբերգություն է։
Դադար։ Փողոցում լսվում են թմբուկի կոտորակային հարվածներ և անցնող զորքերի խաղաղ ոտնաձայն։
Պետրի ձայնը։ Լսո՞ւմ եք։ Զորքերը։
Իրժիի ձայնը։ Գնում են ճակատ։
Հոր ձայնը։ Փառավոր են գնում։ Մե՛կ֊երկո՛ւ։ Մե՛կ֊երկո՛ւ։
Կորնելի ձայնը։ Հենց այն է՝ ուզում ես նրանց հետ լինել։
Դադար։ Թմբուկի ձայները աստիճանաբար մարում են հեռվում։
Հոր ձայնը։ Միգուցե ռադիոյով ինչ֊որ հաղորդագրություն են տալիս։ Հը՞, Իրժի․․․ Հարկավոր է իմանալ՝ ինչ է կատարվում։
Իրժիի ձայնը։ Այո, հայրիկ։ (Չխկացնում է ռադիոընդունիչի լծակը։)
Տղամարդու ձայն ռադիոյով (խլացված)։ ․․․ մեր արևելյան բանակը շարունակում է նահանջել կատաղի մարտերով․ աջ թևում նա պահում է իր դիրքերը, հենվելով լեռնաշղթային, և համառ դիմադրություն է ցույց տալիս թշնամուն։
Հոր ձայնը։ Միայն թե մեզ չշրջանցեն։
Տղամարդու ձայն ռադիոյով։ Օդային մարտերում, վայր են գցված հակառակորդի տասնյոթ ինքնաթիռներ։ Մեր օդաչուներից ինը չեն վերադարձել։
Հոր ձայնը։ Ինը տասնյոթի դե՞մ։ Վատ չէ։
Տղամարդու ձայն ռադիոյով։ Թշնամին շարունակում է ռմբակոծել մեր անպաշտպան քաղաքները։ Քաղաքացիական բնակչության մեջ սպանվածների թիվը հասնում է ութ հազարի։ Թշնամու ինքնաթիռների հարձակմանը ենթարկված Վիլյամեդիա քաղաքի ճակատագրի մասին առայժմ ավելի մանրամասն տեղեկություններ չեն ստացված։
Հոր ձայնը։ Անջատիր, Իրժի։ Մեկը գալիս է։ (Լծակը նորից է չխկում։)
Լռություն։ Կողպեքի պտտվող բանալու ձայն։ Մութ սենյակ է մտնում Մայրը։
Մայր (ետևից փակում է դուռը, մի քանի քայլ անում ու անշարժանում է տեղում)։ Ես գիտեմ, որ դուք այստեղ եք։ Սողում եք, ոնց ուտիճները հացի վրա․․․ Դե, ի՞նչ եք ուզում ինձանից։
Հոր ձայնը։ Հոգյակս, մենք եկել ենք քեզ մոտ․․․ հենց այնպես․․․
Մայր։ Ինձ մոտ չէ, Ռիխարդ․․․ (Վառում է գրասեղանի լամպը ու շուրջը նայում։)
Սենյակի տարբեր տեղերում նստած կամ կանգնած են Պապը, Հայրը, Օնդրան, Իրժին, Կորնելը և Պետրը։
Կորնել։ Բարի երեկո, մայրիկ։
Մայր։ Տեսնում եմ, որ բոլորդ էլ հավաքվել եք։
Հայր։ Դու չնկատեցիր, թանկագինս, ախր պապիկն էլ է եկել։
Պապ (նստել է բազկաթոռին, հագած հնատարազ, սև, շքանշաններով զարդարված կոստյում։) Բարի երեկո, աղջիկս։
Մայր։ Մեր պապիկն է՞լ է այստեղ։ Հայրիկ, ես այնպես վաղուց է, ինչ քեզ չեմ տեսել։
Պապ։ Այ և տեսար, սիրելիս։ Ես չեմ փոխվել, այնպես չէ՞։
Մայր։ Բոլորովին չես փոխվել։ Իսկ ինչու․․․ (Հայացքը փոխադրում է մեկից մյուսի վրա։) Ինչո՞ւ եք հանկարծ բոլորդ հավաքվել։ Ինչ է, ուզում եք ընտանեկան խորհո՞ւրդ գումարել։
Օնդրա։ Դե չէ, մայրիկ։ Պարզապես ուզում էինք այս ծանր օրերը քեզ հետ լինել։
Մայր։ Իսկ դու չե՞ս խաբում, Օնդրա։ Ես ինչ֊որ չեմ հիշում, որ դուք երբևէ այսպես թանկ գնահատեք իմ ընկերությունը․․․ Ի՞նչ էիք խոսում այստեղ։
Իրժի։ Ոչինչ, մայրիկ։ Վերջին լուրերն էինք լսում։
Մայր։ Տեսե՜ք, տեսե՜ք։ Մի տեսակ դժվար է հավատալ, որ դա կարող է ձեզ հետաքրքրել։
Պետր։ Մե՞զ։ Մեռածների՞ս։ Չէ, մայրիկ, սարսափելի հետաքրքրվում ենք։ Ավելի շատ, քան դու կարծում ես։
Մայր։ Բայց, փառք աստծո, արդեն չեք կարող այդ գործերի մեջ խառնվել։
Հայր։ Ավելի շատ, հոգյակս, քան դու ենթադում ես։ Ավելի շատ, քան թվում է ձեզ, ողջերիդ։ Երբ սկսվում է պատերազմը, մենք, մեռածներս, բարձրանում ենք․․․
Կորնել։ Մայրիկ, մենք բոլորովին էլ այնպես մեռած չենք, ինչպես դու պատկերացնում ես։
Պետր։ Ախր ինչ որ այժմ կատարվում է՝ դրանում մեր ճակատագիրն է։ Եվ մեր գործը։
Մայր։ Այո, գիտեմ ձեր գործը։ Բայց եթե ձեր գործը այդ է, ապա բոլորովին պարծենալու բան չունեք։
Հայր։ Բայց, թանկագինս, ախր պատերազմը դեռ բնավ էլ չի վերջացել։ Այն կարելի է հոյակապ կերպով շահել։ Անհրաժեշտ է միայն բանակը համալրել թարմ ուժերով․․․ Այդ ձախ թևը ինձ շատ է անհանգստացնում։ Լսիր, պառավս, որտե՞ղ ես պահել իմ շտաբային քարտեզները։
Մայր (բացում է գրասեղանի դարակը)։ Ահա բոլորն էլ այստեղ են։ Ասա, խնդրեմ, ինչի՞դ են հարկավոր սրանք։
Հայր։ Ուզում եմ որոշ բաներ նայել։ Շնորհակալություն։ (Քարտեզները դնում է սեղանին։)
Կորնել։ Ամենավատն այն է, հայրիկ, որ մեր կադրային անձնակազմը մինչև վերջին մարդը զոհված է։ Սպաներ քիչ կան։ Այս քաղաքացիական կռիվներում նրանց ճանճերի նման կոտորեցին։ Միայն հիմա ես պատկերացնում, թե ինչ ջարդ էր։
Պետր։ Այդ ջարդը դուք սարքեցիք, Կորնել։
Կորնել։ Ոչ, Պետր, մենք չէ։ Ամեն ինչում մեղավոր եք դուք՝ ձեր անարխիզմով, ձեր կործանանար պացիֆիզմով։
Պետր։ Ոչ, դուք՝ ձեր թնդանոթներով։ Դա շատ ավելի վատ էր։
Կորնել։ Ինչպիսի՜ անմտություն։ Ուրեմն, ի՛նչ, քո կարծիքով, մենք պետք է հանգիստ նայեինք, թե դուք ինչպե՞ս եք այլասերում ժողովրդին։ Խոնարհաբար շնորհակալ եմ, միայն այդ էր պակաս։ Դեռ լավ է, որ թույլ չտվինք քայքայել մեր բանակի կորիզը։
Պետր։ Ոչ, լավ է, որ մենք սովորեցրինք ժողովրդին մարտնչել, առանց երկյուղ կրելու մահից։
Կորնել։ Բայց չսովորեցրիք նրան հնազանդվել։
Պետր։ Այո, նա ձեզ չի հնազանդվի։ Կտեսնես պատերազմից հետո․․․
Կորնել։ Այդ էր պակաս, որ պատերազմից հետո որևէ մեկը զբաղվեր ձեր անմիտ ուտոպիաներով։
Պետր։ Կզբաղվի, սիրելիս։ Հենց այդ ժամանակ էլ կզբաղվի։ Քանի որ ժողովուրդը զենք է վերցրել․․․ Հենց այդ ժամանակ էլ կերևա, թե պատերազմն ինչ օգուտ տվեց։
Կորնել։ Լսիր, Պետր, եթե կա մեկը, որ այս պատերազմում կշահի, ապա դա ազգն է։ Ուժեղ, կարգապահ, ինքնաճանաչման հասած ազգը։ Ուստի ես օրհնում եմ պատերազմը։ Նա վերջ կտա աշխարհի նոր, լավագույն կառուցվածքի մասին եղած այդ հիմար և վնասակար շաղակրատանքին։
Մայր։ Երեխաներ, երեխաներ, դուք էլի՞ վիճում եք։ Ինչպե՞ս չեք ամաչում․ իսկապես, երկուսդ էլ զոհվեցիք դրա պատճառով, և այդ դեռ քիչ է։ Պապիկն ի՞նչ կմտածի ձեր մասին։
Պապ։ Աղջիկս, ես այդ բաներից գլուխ չեմ հանում։ Երևում է, ջահել արյունը․․․
Պետր։ Ներիր, մայրիկ, բայց քանի դեռ ապրում են մեր գաղափարները․․․ քանի դեռ չի հաղթանակել այն գործը, որի համար պայքարել ենք մենք․․․ ապա անկարելի է անտարբեր լինել անգամ մահվանից հետո։
Օնդրա։ Մայրիկ, ախր մենք դեռ շարունակում ենք պայքարը։ Հանուն ճշմարտության, հանուն ժողովրդի, հանուն մարդկության՝ յուրաքանչյուրն իր համոզմունքների համար։ Եվ այժմ, նույնիսկ մեռնելուց հետո, ենթարկվում ենք ամեն ինչ տանուլ տալու ռիսկին։
Հայր (խոնարհված շտաբային քարտեզի վրա)։ Ահա այս գծում, թերևս, հնարավոր լիներ կազմակերպել պաշտպանությունը։ Սիրելիներս, դա կլիներ դասական մաներ․ հաստատապես ամրանալ կենտրոնում և թևում ճեղքել հակառակորդի ճակատը։ Իսկ հետո այդ անբաններին սեղմել ծովին։
Կորնել։ Պետք է մտածել, հայրիկ։ Ճեղքման համար վիթխարի ուժեր կպահանջվեն։
Հայր։ Անշուշտ, բարեկամս, անշուշտ։ Դե, ախր մենք բոլորս էլ կգնանք, այնպես չէ՞։
Մայր։ Բոլորն ովեքե՞ր են, Ռիխարդ։
Հայր։ Դե, հոգյակս, ընդհանրապես բոլորը։ Եվ մենք։ Մենք նույնպես։
Մայր։ Շա՜տ հարկավոր եք դուք այնտեղ։
Օնդրա։ Ավելի շատ, քան դու կարծում ես, մայրիկ։ Ժողովրդին պետք է, որ իր մեռելներն իր հետ գնան։
Մայր։ Հենց դրա համար էլ հարկավոր էր այդքան շատերին նախապատրաստե՞լ։
Պետր։ Գիտես, մայրիկ, այս անգամ խնդիրը վերաբերում է․․․ մեզ։ Եթե այս պատերազմը տանուլ տրվի․․․ ապա դուրս կգա, որ մենք բոլորս իզուր ենք մեր կյանքը զոհաբերել, դուրս կգա, որ ամեն ինչ վերջացած է և ոչինչ չի մնացել մեզանից՝ մեռածներիցս։
Մայր։ Ռիխարդ, երեխաներ, դուք․․․ դուք իսկապե՞ս ուզում եք գնալ․․․
Իրժի։ Պարտավոր ենք, մայրիկ։ Դա մեր պարտականությունն է։ Ախր դու գիտես, որ զինակոչում են բոլորին։ Հայրիկը կգնա իր նախկին գնդի հետ․․․
Պետր։ Ես կուզենայի կամավորների հետ գնալ։
Իրժի։ Իսկ ես․․․ հավանորեն, օդաչուների հետ կլինեմ։
Հայր։ Այ լավ կլիներ՝ Տոնին ընկներ իմ գունդը։
Մայր։ Ռի՛խարդ․․․
Հայր։ Իսկ ի՞նչ կա։ Հոգյակս, դա հիանալի գունդ էր։ Փառաբանված գունդ։ Այդ գունդը միշտ ամենից շատ սպանվածներ էր տալիս։
Մայր։ Ուրեմն, ահա թե ինչու եք հայտնվել այստեղ։ Ես այդպես էլ կարծում էի․․․ Բայց ես Տոնիին ձեզ չեմ տա։ Լսո՞ւմ եք։ Տոնին չի կարող գալ։ Չի կարող։
Հայր։ Եթե այդպես է, շատ ցավալի է․․․ Ես սարսափելի կխղճայի տղային։
Օնդրա։ Մայրիկ, ախր հասկացիր, Տոնին իրեն սարսափելի նվաստացած կզգար, եթե ստիպված լիներ մնալ տանը։ Նա այնպես զգայուն է․․․ Դա խղճի հարց է նրա համար։
Իրժի։ Ինչքան չլինի, մայորի որդի է։ Հայրիկն ընկավ մարտի դաշտում․․․ որպես հերոս։ Մայրիկ, համաձայնիր․ դե, մեր եղբայրն ինչպե՞ս կարող է չներկայանալ զինակոչին։ Դա պատվի հարց է, հասկանո՞ւմ ես։
Կորնել։ Կռիվ է գնում հանուն հայրենիքի, մայրիկ։ Նա պետք է ներկայանա։ Այդ նրա պարտքն է։
Պետր։ Ես էլ եմ խնդրում, մայրիկ։ Դու գիտես, ես միշտ եղել եմ․․․ ու հիմա էլ մնում եմ պատերազմի հակառակորդ։ Սակայն մենք պետք է հակահարված տանք այսպիսի բռնությանը։ Մեր համոզմունքներն այդ են պահանջում։
Մայր (նայում է չորս կողմը, ասես հալածամահ արված)։ Ուրեմն, դուք ուզում եք, որ նա էլ զոհվի։ Եկել եք նրա համար, այո՞։ Ուրեմն, դուք բոլորդ իմ դեմ եք։ Բոլորդ իմ դեմ․․․
Հայր։ Բայց, հոգյակս, այստեղ քո դեմ ոչինչ չկա։
Մայր։ Կա՛։ Եվ ինչե՜ր ասես, որ առաջ չքաշեցիք իմ դեմ։ Պատի՜վ։ Խի՜ղճ։ Սկզբո՜ւնք։ Պա՜րտք։ Վերջապես, այդ բոլո՞րն է։ Այլևս ուրիշ բան չունե՞ք պահած։
Օնդրա։ Մայրիկ, դրանով ինչ ես ուզում ասել։
Մայր։ Դուք մոռացաք նաև ավելացնել․ «Մայրիկ, դու այդ չես հասկանում, սա տղամարդու գործ է։
Հայր։ Դու իրավացի ես, Դոլորես։ Սա տղամարդու գործ է։
Մայր։ Այդպես․․․ Դե, իսկ գիտեք, նրա հետ․․․ իմ կանացի գործն եմ արել։ Իմ մայրական գործը։ Ռիխարդ, ինչպես երևում է․․․ մենք իրար չենք հասկանա։ Եվ ձեզ հետ էլ, երեխաներ․․․ ես արդեն նույնպես համաձայնության չեմ կարող գալ։ Կարծում եմ, ավելի լավ է վերջ տանք այս խոսակցությունը։
Իրժի։ Բայց, մայրիկ․․․
Մայր։ Հանգիստ թողեք ինձ։ Ու․․․ գնացեք այստեղից։ Ես․․․ ես այլևս չեմ ուզում ձեզ տեսնել․․․ (Շուռ է գալիս։)
Դադար։ Մեռածները շփոթված նայում են իրար։
Օնդրա։ Մայրիկը մեզ չի վստահում․․․
Մայր։ Եվ պատճառ կա, Օնդրա։
Օնդրա։ Մենք Տոնիի համար․․․ վատ օրինակ ենք, այնպես չէ՞։ Դե, իսկ եթե նույն բանը քեզ պապի՞կն ասի․․․
Պապ։ Ո՞վ։ Ե՞ս։
- Բոլորը դառնում են դեպի պապը։
Պապ։ Գիտեք, ինձ համար սարսափելի դժվար է․․․ Ախր ես ոչ զինվոր եմ, ոչ հերոս․․․ Նույնիսկ լավ չեմ հիշում, թե իմ օրոք որևէ պատերազմ եղե՞լ է։
Մայր։ Հայրիկ, դու քո վերջին որդուն կուղարկեի՞ր պատերազմ։
Պապ։ Աղջիկս, մենք ապրում էինք հին ձևով։ Դուք բոլորովին ուրիշ տեսակ մարդիկ եք։ Սովորել եք պատերազմին ու այդ տեսակ ամեն բաներին։ Մի մեռած, հազար մեռած, հարյուր հազար մեռած՝ մի՞թե ձեզ համար նշանակություն ունի։ Իսկ մենք՝ ո՜ւր մնացինք։ Մեզ համար պատերազմը մի տեսակ հեքիաթ էր, ինչ֊որ չեղած֊չլսված բան․․․
Մայր։ Դե, իսկ եթե պատահեր, հայրիկ։ Եթե պատահե՞ր․․․
Պապ։ Կաց, մի շտապիր․ մենք գործերն այդպես չէինք որոշում․․․ հո՛պ֊հո՛պ։ Հասկանում ես, պատերազմի մասին մենք ավելի շատ գրքերից գիտեինք․ դե, սովորեցնում էին մեզ, որ հանուն հայրենիքի մահը փառավոր մահ է։ Մենք, ծերուկներս, հավատում էինք դրան, զավակս։ Ճշմարիտ է, այն ժամանակ այսքան ժողովուրդ չէր կոտորվում, ինչպես հիմի․․․ ուշ֊ուշ էր պատահում, հասկանո՞ւմ ես։ Դե, ես նոր չպիտի փոխվեմ։ Հայրենիքի համար մեռնելու կգնայի, աղջիկս։ Ուղղակի կասեմ, կգնայի։
Մայր։ Հավատում եմ, հայրիկ։ Բայց կուղարկեի՞ք պատերազմ երեխաներիդ։
Պապ։ Կաց, այդ ուրիշ հարց է։ Մի խառնիր, ես միայն ասում եմ, որ Տոնիի տեղը լինեի, կգնայի։ Ես ծեր եմ, երեխաներ, և ընդհանրապես․․․ հատուկ հերոսություններ չեմ արել։ Դե, իսկ կյանքիս մեջ որոշ բաների հասել եմ։ Գտնում եմ, որ հիանալի կարիերա եմ արել, այնպիսի բարձր պաշտոն, աստիճան, շքանշաններ․․․ Այո․․․ Հա, ինչ էի ուզում ասել․․․
Մայր։ Դու քո որդիներին կուղարկեի՞ր մահվան, հայրիկ։
Պապ։ Հա՜, այդպես, այդպես․․․ Ահա, ուրեմն, ապրեցի մինչև խոր ծերություն, հասա ամեն ինչի․․․ ու բարի հիշատակ թողի իմ ետևից։ Մի խոսքով՝ բախտավոր կյանք։ Բայց էլի մեկ֊մեկ միտք եմ անում՝ մի՞թե բոլորն այս է․․․ Այդպիսի բաներ, աղջիկս։
Մայր։ Դրանով ի՞նչ ես ուզում ասել։ Դա ի՞նչ կապ ունի Տոնիի հետ։
Պապ։ Ոչ մի կապ, աղջիկս, ոչ մի։ Ես միայն նրա համար էի ասում, որ իմանաս՝ կյանքն ինչ բան է։ Գիտես, երբ դու պիտի ծնվեիր, քո մայրը քիչ մնաց հոգին տար։ Ես չոքել էի նրա կողքին, դե, և․․․ սարսափելի վատ էի զգում։ Ասում էի ինքս ինձ՝ ահա կինդ ամեն ինչ վտանգում է, որպեսզի աշխարհ գա մի նոր մանչուկ, իսկ դո՞ւ ինչ․․․ Գիտես, կյանքի արժեքն էլ հենց այն է, որ մեկ֊մեկ հարկ է լինում նրա համար․․․ հենց կյանքով վճարել։ Այդ նմանապես և կանացի գործ է, զավակս։ Եվ այդպես ամեն ինչում։ Թե որ հայրենիքի համար կյանքով չվճարես․․․ թե որ պատվի, ճշմարտության, ազատության համար կյանքով չվճարեին, ապա դրանք այդպիսի մեծ, այդպիսի սարսափելի գին չէին ունենա։ Դու․․․ բաց թող քո որդուն։ Այդպես է․․․ կարգը։
Մայր։ Ուրիշ ոչինչ չե՞ս ասում ինձ, հայրիկ։
Պապ։ Չգիտեմ, ուրիշ ինչ ասեմ, աղջիկս։ Գիտես, ես կուզեի գոնե մի կերպ օգտակար լինել այս պատերազմում։ Թե որ կարենայի թեկուզ մի թոռնիկ ուղարկել այնտեղ, թեկուզ մի թոռնիկ․․․ որ այսպես մեռած֊թաղած, բոլորովին անօգուտ չլինեմ։ Իհարկե, ինձ նման ծեր, մեռած մարդը շատ բան տալ չի կարող․․․
Մայր։ Հայրիկ, ախր դու իմ Տոնիին չես էլ տեսել։ Ինչպե՞ս կարող ես այդպես խոսել։
Պապ։ Ճշմարիտ է, չեմ տեսել։ Բայց ախր դա իմ տոհմն է։ Նա կգնար մեզ բոլորիս համար։ Այդպիսի լավ, հինավուրց տոհմի․․․
Մայր։ Ոչ, հայրիկ, Տոնին չի գնա։
Պապ։ Ինչպես կուզես, աղջիկս։ Միայն ցավալի է․․․ այդպիսի լավ տոհմ․․․
- Դադար
Հայր։ Լսիր, հոգյակս, իսկապես։ Բաց թող տղային։
Մայր։ Ռիխարդ, ախր դու Տոնիին բոլորովին չգիտես։ Դու նրան երբեք ձեռքերիդ վրա չես առել, ծնկներիդ չես նստեցրել․․․ Եթե իմանայիր, ծնվելիս նա ինչքա՜ն պստլիկ էր, եթե տեսնեիր այդ թաթիկները․․․ Ոչ, դու այդ հասկանալ չես կարող։ Եթե նրան ճանաչեիր, այդպես չէիր խոսի։ Տոնին չի կարող գնալ։ Զինվորական ծառայության համար Տոնին շատ թույլ է։ Օնդրա, դու հո գիտես նրան, դու բժիշկ ես, ու կարող ես պատմել սրանց, թե Տոնին որքան թույլ է եղել միշտ։ Հիշո՞ւմ ես, ինքդ էիր ամեն տեսակ դեղորայք գրում նրա համար։ Դու փոխարինել ես Տոնիի հորը, Օնդրա, ուրեմն ասա սրանց, ասա, որ Տոնին չի կարող գնալ։
- Օնդրան լուռ թոթվում է ուսերը։
Ուրեմն, դու չե՞ս ուզում խոսել։ Այդ դեպքում դու ասա, Կորնել, կամ դու, Պետր։ Դուք հո ճանաչում եք Տոնիին, գիտեք՝ որքան տպավորվող է նա։ Պատահում էր, հենց որ դուք սկսում էիք վիճել կամ կռվել, նա իսկույն գունատվում էր կավճի պես ու արտասվում․․․ Իսկ հիշո՞ւմ եք ինչ եղավ, երբ նա տեսավ մի անգամ, թե սայլապանն ինչպես էր տանջում իր ձիուն․․․ Քիչ մնաց ջղաձգություններ ունենար․․․ Հետո մի ամբողջ ամիս գիշերները բղավում էր․․․ Ինքդ ասա, Կորնել, պատերազմը ի՞նչ նրա տեղն է։ Գոնե դու ասա, Պետր․․․ Ախր դուք երկուսդ ամենից լավ գիտեիք նրան․․․
Կորնել։ Լուրջ գործ է, մայրիկ։ Բոլորն էլ պետք է գնան։
Մայր։ Դուք պարզապես չեք սիրում Տոնիին։ Ձեզանից ոչ ոք չի սիրում նրան։
Հայր։ Դե ոչ, հոգյակս, սիրում ենք։ Սաստիկ սիրում ենք․․․ Միայն թե․․․ ախր տղան կտանջվի, եթե տանը մնա։ Գոնե հանուն նրա․․․
Մայր։ Թող տանջվի, թող տանջվի, քանի որ իրոք այդպիսին է, քանի որ նրա համար մոր հետ մնալն այդքան ծանր զոհաբերություն է։ Այո․․․ Ուրեմն, Տոնին էլ ինձ չի սիրում։
Օնդրա։ Սիրում է, մայրիկ։ Նա քեզ անսահման սիրում է։ Մենք բոլորս էլ սիրում ենք քեզ։
Մայր։ Չէ, Օնդրա։ Մի ասեք։ Դուք ընդհանրապես չգիտեք՝ ինչ է սերը։ Դուք միշտ էլ ունեցել եք ինչ֊որ ուրիշ մի բան, շատ ավելի կարևոր, քան սերը։ Իսկ ես՝ ոչ։ Ինձ համար սիրուց ավելի կարևոր բան չկա աշխարհում, Ռիխարդ։ Եթե միայն կարողանայիք հասկանալ՝ ինչ զգացում է այդպիսի երեխա ունենալը։ Ա՛խ, Ռիխարդ, եթե տեսնեիր Տոնիին, երբ նա ծնվեց։ Նա այնպես քնքուշ էր ու․․․ այնպես անուշ․․․ եթե տեսնեիր, ի՜նչ ծիծաղելի մազեր ուներ․․․ ինչպե՞ս կարող եք մտածել, որ Տոնին կարող է հանկարծ պատերազմ գնալ։
Իրժի։ Բայց, մայրիկ, Տոնին արդեն չափահաս է։
Մայր։ Այդ ձեզ է այդպես թվում, բայց ոչ ինձ։ Դրանից էլ երևում է, որ դուք պարզապես ոչինչ չեք հասկանում։ Տոնին արտասվող մանուկ է, որին ես ծնեցի, մանուկ, որին կերակրում եմ կրծքով, մանուկ, որի քրտնած, փոքրիկ թաթիկից բռնած ման եմ ածում․․․ Աստվա՜ծ իմ, ախր դուք պարզապես խելքներդ գցել եք։ Ախր ինչպե՞ս կարող եմ այդպիսի մանկանը որևէ տեղ թողնել։
Իրժի։ Դու մեզ․․․ հո թողեցի՞ր, մայրիկ։
Մայր։ Ճիշտ չէ։ Ես ձեզ չեմ թողել։ Բայց դուք․․․ դուք միշտ էլ ունեիք ինչ֊որ հատուկ, ձեր սեփական աշխարհը, ուր ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում թափանցել․․․ ձեր սեփական աշխարհը, ուր դուք չափահաս էիք խաղում․․․ Բայց մի՞թե կարծքում եք, որ դուք ինձ համար երբևէ չափահաս եք եղել, մեծ։ Դո՞ւք։ Կամ որ երբևէ ձեր մեջ հերոսներ եմ տեսել։ Չէ, տղաներ։ Ես ձեր մեջ տեսել եմ միայն իմ փոքրիկ, խենթուկ տղաներին, որոնց դժբախտություն է պատահել․․․ Իսկ դու, Ռիխարդ, դու գիտե՞ս ինչ ես եղել ինձ համար։ Ամուսին, որը քնում է բերանը բաց, ահա այստեղ, իմ կողքին․ ես լսում եմ նրա շունչը և իմ ամբողջ մարմնով, ամբողջ իմ խնդությամբ զգում, որ նա իմն է։ Եվ հանկարծ ինչ֊որ հեռու տեղում սպանում են նրան։ Մի՞թե դուք չեք հասկանում, թե դա որքան անմիտ բան է։ Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ, ես ի՞նչ գործ ունեմ ձեր ինչ֊որ հեռավոր, հիմար Աֆրիկայի հետ։ Մինչդեռ հենց ե՛ս պետք է տայի նրան այն մարդուն, որը պատկանում էր ի՛նձ, ի՛նձ, ի՛նձ․․․
Հայր։ Բայց ախր դա այնքան վաղուց էր, թանկագինս։
Մայր։ Ոչ, Ռիխարդ։ Ինձ համար՝ ոչ։ Ինձ համար այդ ամենը՝ ներկա է։ Կամ, օրինակ, դու, Օնդրա։ Դու ինձ համար միշտ էլ նույն մռթմթռան, մշտապես թթված, տարիքիդ անհամապատասխան խելոք տղան ես․ ես քեզ հետ զբոսնում եմ մեր պարտեզում, ձեռքս ուսիդ դրած, ― այնպիսի տեսք ընդունելով, իբրև թե հենվում եմ քեզ վրա․․ Կամ դու, Իրժի, քանի՜֊քանի անգամներ եմ նորոգել վարտիքներդ։ Դու միշտ մագլցում էիր ծառերի վրա․․․ Հիշո՞ւմ ես, ամեն երեկո ստիպված էի յոդ քսել քո անհամար ճանկռտվածքներին ու քերծվածքներին։ Իսկ դու ասում էիր․ «Բոլորովին չի ցավում, մայրիկ։ Այնպես, դատարկ բան է․․․»։ Կամ դու, Կորնել․․․
Կորնել։ Դե, ինչի՞ համար է, մայրիկ։ Ամեն տեսակ մանրուքներ․․․
Մայր։ Ինչի համա՞ր։ Այ հենց դա էլ դուք չեք հասկանում։ Ինձ համար ամեն մի այդպիսի մանրուքը հիմա էլ հազար անգամ ավելի կարևոր է ձեր բոլոր պատերազմներից ու արշավախմբերից։ Իսկ գիտե՞ս ինչու։ Որովհետև դուք ձեր մայրիկի համար թողել եք այդ մանրուքները միայն։ Միայն այդ մանրուքներում էլ ես կարող էի ծառայել ձեզ։ Եվ դա իմ աշխարհն էր։ Իսկ երբ ձեր գլուխն էիք մտցնում ինչ֊որ մեծ բան, իսկույն խույս էիք տալիս ինձանից․․․ Բայց դուք չէիք կարողանում նայել ուղիղ աչքերիս մեջ, ասես գիտեիք, որ խիղճներդ մաքուր չի։ «Դու այդ չես հասկանա, մայրիկ»։ Հիմա էլ մի կողմ եք նայում։ Այո, բոլորդ։ Ես գիտեմ, էլի մտքներումդ մի բան կա, ինչ֊որ ձերը, ինչ֊որ մեծ բան․․․
Օնդրա։ Մայրիկ, դու մի բարկանա, բայց այս անգամ խոսքն իսկապես վերաբերում է այնքան կարևոր գործի․․․
Մայր։ Չեմ ուզում այդ մասին լսել, Օնդրա։ Եթե խոսքը վերաբերում է Տոնիին, ոչինչ չեմ ուզում լսել։ Դուք ձեր նկատառումներն ունեք, ես իմ։ Դուք ունեք ձեր մեծ խնդիրներն ու պարտականությունները, ձեր փառքը, պատիվը, հայրենիքը և․․․ չգիտեմ, էլի ինչ․․․
Հայր։ Մեր պարտքը, թանկագինս։
Մայր։ Այո, ձեր պարտքը․․․ Ես էլ ունեի իմ փառքը՝ այդ դուք էիք։ Ունեի իմ տունը՝ այդ դուք էիք։ Իմ պատիվը՝ այդ դուք էիք, դո՛ւք, դո՛ւք․․․ Ուրեմն, բացատրեցեք ինձ, ինչո՞ւ ամբողջ հին աշխարհի, և միջին դարերի, և նոր պատմության ընթացքում միայն ես, ես՝ մայրս, ես՝ կինս պետք է ձեր մեծամեծ գործերի համար վճարեմ այդպիսի ահավոր գնով։
Պապ։ Աղջիկս, դու չպետք է այդպես բարկանաս սրանց վրա։
Մայր։ Ես սրանց վրա չեմ բարկանում, հայրիկ։ Ես բարկանում եմ մեր աշխարհի վրա։ Որովհետև նա շարունակ իմ որդիներին ուղարկում է մեռնելու հանուն ինչ֊որ մեծ գործերի, հանուն փառքի, կամ մարդկության փրկության, կամ էլի դրա նման ինչ֊որ բանի․․․ Եվ, քո կարծիքով, հայրիկ, ինչ է, դրանից մեր աշխարհը գոնե մի փոքր լավացե՞լ է։ Ընդհանրապես, հարկավո՞ր էր դա որևէ բանի համար։
Պապ։ Հարկավոր է, աղջիկս, հարկավոր է։ Հասկանում ես, մեծ անցյալը նույնպես անհրաժեշտ է մարդկանց։
Հայր։ Թանկագինս, գիտեմ, որ դա քեզ համար խիստ ծանր է եղել, բայց․․․ երբ ես ահա այսպես նայում եմ քեզ․․․
Մայր։ Մի՛ նայիր ինձ, Ռիխարդ, մի նայեք ինձ։ Երբ ես չարանում եմ, սարսափելի տեսք եմ ունենում․․․
Հայր։ Դու պարզապես տաք բնավորություն ունես, մանկիկս։ Դու նույնպես․․․ կգնայիր մեռնելու, եթե այդ պահանջվեր։
Մայր։ Բայց միայն ձեզ համար, հասկացի՛ր։ Ձեզ համար և ուրիշ ոչ մի բանի։ Իմ ամուսնու, իմ ընտանիքի, իմ երեխաների համար․․․ Ի՛նչ գործ ունեմ ես, կինս, ուրիշ բաների հետ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ես Տոնիին չեմ տա ձեզ։
- Դադար
Օնդրա։ Գիտես, հայրիկ, նա մասամբ իրավացի է։ Տոնին իսկապես ֆիզիկապես թույլ է։ Մի տեսակ ալարկոտ, թերաճ պատանի է․․․
Իրժի։ Դա ավելի շուտ հոգեկան թուլություն է, Օնդրա։ Նա մի տեսակ խանդավառ ու միաժամանակ երկչոտ վիճակում է։ Ես դեռ երբեք այնպիսի տղա չեմ տեսել, որի մոտ այդքան քիչ բնազդական համարձակություն լինի։
Կորնել։ Թերևս, նա դրանում մեղավոր չէ, Իրժի․ դա ջղերից է։ Տոնին օժտված տղա է, բայց անասելի ջղային։ Նույնիսկ չեմ հասկանում, թե նրանից ինչ դուրս կգա։
Պետր։ Ցավալի է, ցավալի։ Նրանից այդպես էլ երբեք բան չի ստացվի։
Մայր։ Ոչ, դուք իրավունք չունեք այդպես խոսելու։ Դուք զրպարտում եք նրան։ Չհավատաս նրանց, Ռիխարդ, նրանք միշտ էլ թերագնահատել են Տոնիին։ Տոնին պարզապես․․․ խիստ զգայուն է։ Իսկ մնացյալում նա այժմ պակասություն չունի։ Ռիխարդ, դու գոհ կլինեիր, եթե տեսնեիր, թե ինչ ուժեղ ու առողջ է նա հիմա։ Եվ եթե ուզում եմ իմանալ, նա ինքն էր ուզում կամավոր գնալ պատերազմ։ Եկավ ինձ մոտ, սկսեց խնդրել․․․ Ոչ, Տոնին այստեղ մեղք չունի։ Ես չթողի նրան։ Ու չեմ թողնի։
Հայր։ Բայց ինչո՞ւ, Դոլորես։
Մայր։ Որովհետև չեմ ուզում մենակ մնալ։ Գուցե դա իմ կողմից եսամոլություն է․․․ բայց ախր բացի Տոնիից ես այլևս ոչ ոք չունեմ։ Ռի՛խարդ։ Լսե՛ք, երեխաներ, լսիր, հայրիկ․․․ Խնդրում եմ, թողեք նրան ինձ։ Ախր այլապես ես ում համար պիտի ապրեմ, ում հոգամ, այլապես ոչինչ չի մնա․․․ Մի՞թե ես ոչ մի իրավունք չունեմ նրա նկատմամբ, որին կյանք եմ տվել։ Մի՞թե այս հազարավոր տարիների ընթացքում ես այնպես էլ ոչ մի բանի արժանի չեղա։ Խնդրում եմ, երեխաներ, արեք այդ ինձ համար, և ինքներդ ասացեք, որ չպետք է տամ նրան․․․ Դե, ասացեք։ Ի՞նչ եք լռում։
- Դադար
Պապ։ Տեր աստված, այս բոլորը ի՜նչ ծանր է։ Այդպես մի հուզվիր, զավակս։ Միգուցե բանը Տոնիին չհասնի էլ։ Ով գիտե, գուցե արդեն ուշ է․․․ և մենք պարտություն ենք կրել․․․
Հայր (կռանալով քարտեզի վրա)։ Դեռ ոչ, պապիկ։ Այս գծում կարելի էր հակահարված տալ։ Եթե բոլոր ուժերը լարենք։
Պետր։ Հայրիկ, ես հավատում եմ մեր ժողովրդին։ Ժողովուրդը զենք է ստացել և․․․ կպաշտպանի յուրաքանչյուր փողոցը։ Այ, կտեսնես, նույնիսկ երեխաները կգնան։ Կվերցնեն հայրական հրացաններն ու կսկեն կրակել․․․
Կորնել (աչք ածելով շուրջը)։ Մայրիկ, որտե՞ղ ես թաքցրել ամբողջ զենքը։
Մայր։ Ի՞նչ ես ասում, սիրելիս։
Կորնել։ Ո՞ւր ես պահել հայրիկի բոլոր զենքերը։
Մայր։ Թաքցրել եմ։ Տոնիից․․․
Կորնել։ Ցավալի է։ Այնտեղ մի հրացան հարկավոր էր յուղել։
Իրժի (դուրս է քաշում գրասեղաի դարակը և, վերցնելով իր հին տետրերը, սկսում է թերթել)։ Ափսոս, որ ինձ չհաջողվեց մինչև վերջ մշակել այս կառուցվածքը։ Պետք կգար։ (Տետրակը ձեռքին նստում է բազկաթոռին։)
Հայր (թեքված քարտեզի վրա)։ Տղաներ, ես հաճույքով կպաշտպանեի ահա այս դիրքը։ Սքանչելի լեռնանցք է․․․
Կորնել։ Ասա, մայրիկ, որտե՞ղ է այդ հրացանը։
Մայր։ Այ թե հոգսեր ունեք․․․ (Բացում է կաղնեփայտ պահարանը։) Ահա, վերցրու։
Կորնել։ Շնորհակալություն։ (Հանում է պահարանից հրացանը, զննում։) Պետք կգա։ (Սեղանի դարակից հանում է խծուծ ու յուղ և սկսում հրացանը մաքրել։)
- Դադար
Պապ։ Դե, աղջիկս, տեսնում ես, համարյա քո ամբողջ ընտանիքը հավաքվել է։
Պետր։ Լսո՞ւմ եք։
Իրժի։ Ի՞նչ։
Պետր։ Այս լռությունը։
Օնդրա։ Կարծես մեկն ուզում է, ինչ֊որ բան ասել։
Պետր։ Ո՞վ․․․ (Հայացքը մեկից մյուսին է տանում, մինչև որ նկատում է ռադիոընդունիչը։) Ըհը՛, գիտեմ։
Հայր (բարձրացնում է գլուխը)։ Ի՞նչ կա։ (Դառնում է դեպի ռադիոընդունիչը։)
Իրժի (բարձրացնում է գլուխը)։ Ի՞նչ է պատահել։ (Լարված հայացքը հառում է ռադիոընդունիչի վրա։)
Բոլորը նայում են դադիոընդունիչին։ Դադար։
Մայր։ Եթե ուզում եք․․․ ախր ձեզ այլևս ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Միայն պատերազմը։ (Միացնում է ռադիոն։)
Տղամարդկային ձայն ռադիոյից։ ․․․ ավանգարդը մոտենում է գետին։ Կամավորական ջոկատները կամուրջները պայթեցրին ու պատրաստվում են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել արվարձանային ամրությունները։ Անհրաժեշտ է ինչ գնով ուզում է լինի՝ ետ պահել հակառակորդին։ Կամավորները խնդրում են հաղորդել բոլորին․ «Կմեռնենք, բայց չենք նահանջի»։
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք։ Կոչ ենք անում բոլոր տղամարդկանց՝ ի զե՜ն։ Կոչ ենք անում բոլոր տղամարդկանց։ Խոսքն արդեն մեր մասին չէ։ Մենք մարտնչում ենք արդեն ոչ թե մեզ համար, այլ հանուն մեր հայրերի ու զավակների երկրի։ Հանուն անցյալ ու գալիք սերունդների մենք կոչ ենք անում ամբողջ ժողովրդին՝ զենք վերցնելու։
Մայր։ Ո՛չ։ Տոնին չի գնա։ Ես նրան չեմ տա քեզ։
Տղամարդկային ձայն ռադիոյից։ Ա՛լլո, ա՛լլո։ Ինչպես հաղորդում է հյուսիսային բանակի հրամանատարությունը, մեր զորքերը շարունակում են նահանջել մարտերով։ Համառ պայքար է գնում յուրաքանչյուր թիզ հողի, յուրաքանչյուր միջնակի, յուրաքանչյուր գյուղական խրճիթի համար։ Գյուղացիները հրաժարվում են թողնել իրենց տները և զենքը ձեռքներին պաշտպանում են դրանք։ Թշնամին չի կարող գրավել ոչ մի գյուղ, առանց այն հողին հավասարեցնելու։ Զոհերի թիվը արտակարգ մեծ է։
Օնդրա։ Ի՜նչ մեղք են այդ գյուղացիները․․․
Հայր։ Ինչ արած։ Այդպես է անհրաժեշտ։ Նրանք այնուամենայնիվ ետ են պահում թշնամու առաջխաղացումը։
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Հենց այս րոպեին ռադիոհեռագիր ենք ստանում մեր «Գորգոն» նավից։ Մի րոպե, ինչ֊որ անընթեռնելի է․․․ Մեր «Գորգոն» նավը․․․ Օ՛, տե՜ր իմ․․․ (Ձայնը խզվում է։) Ներեցեք․․․ այդ նավի վրա է իմ որդին։ (Մի քանի վայրկյան լռություն։) Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մեր «Գորգոն» վարժական նավը․․․ որի անձնակազմը բաղկացած է չորս հարյուր ծովային կադետներից․․ փորձեց ճեղքել թշնամու բլոկադան, որպեսզի վերադառնա իր նավահանգիստը։ Ժամը հինգն անց յոթ րոպեին․․․ թշնամուն հաջողվեց ծովային ականով հարվածել նրան։ «Գորգոնը»․․․ սուզվում է հատակ։ (Ծանր հառաչանք։) «Գորգոնի» վրա գտնվող կադետները խնդրում են հաղորդել, հարազատներին․․․ իրենց վերջին ողջյունը․․․ Նրանք խնդրում են, որպեսզի հրաժեշտի ժամին նվագենք․․․ մեր հիմնը․․․» Որդի՛ս․․․ Տղա՜ս։
Մայր։ Ա՜, ուրեմն դու է՞լ որդի ունես։ Փոքրիկ տղա՞։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Լուրերի հաղորդումը դադարեցնում ենք։ Ալլո՛, ալլո՛․․․ Լսո՞ւմ եք մեզ։ «Գորգոնի» կադետներ, ուշադրություն։ «Գորգոնի» կադետներ, հայրենիքը իր վերջին ողջյունն է ուղղում ձեզ։
Լսվում են հիմնի հնչյունները։ Բոլոր մեռածները լուռ բարձրանում են տեղերից ու կանգնում ձգված։
Մայր։ Չորս հարյուր տղաներ․․․ Մի՞թե հնարավոր է․․․ այդպիսի երեխաներին։
Պետր։ Լուռ, մայրիկ․․․
Բոլորը կանգնած են անշարժ։ Հիմնը ավարտվում է։ «Գորգոն» վարժական նավը այլևս չի պատասխանում։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛, ալլո՛։
Կորնել։ Գնաք բարով, կադետներ։ (Հրացանը կախում է պատին։)
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Բոլոր տղամարդկանց զենքի ենք կոչում։ Պայքարի ենք կոչում ամբողջ ժողովրդին։ Հայրենիքը կանչում է իր զավակներին։ Ի զե՜ն, ի զե՜ն։
Մայր։ Ա՜, դու բղավո՞ւմ ես։ Քեզ այդ դեռ քի՞չ է, չնայած մայր ես։ Նորերի՞ն ես ուղարկում ակմտեղ։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Արևմտյան հատվածի հրամանատարությունը հաղորդում է․ «Ամբողջ ճակատի երկարությամբ մարտնչում ենք հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Երկու կողմից էլ մարտն ընթանում է չտեսնված կատաղությամբ։ Մեր օդաչուները հայտնում են թշնամու նոր դիվիզիաների մոտենալու մասին․․․»
- Դռան ուժեղ թակոց
Տոնիի ձայնը։ Մա՛մա, մայրի՛կ։
Մայր (անջատում է ռադիոն)։ Լռություն։
- Նորից դռան ուժեղ թակոց։
Տոնիի ձայնը։ Մայրիկ, դու այստե՞ղ ես։
Մայր։ Այո, փոքրիկս։ (Նշան է անում, որ մեկնումեկը լույսը հանգցնի։) Գալիս եմ, գալիս։
- Լիակատար խավար։ Դադար։
Մայր (բացում է դուռը)։ Ի՞նչ ես ուզում, Տոնի։
Տոնի։ Դու նստել ես մթության մե՞ջ։
Մայր։ Վառիր։
Տոնի (պտտում է անջատիչը, ջահը վառվում է, սենյակում ոչ ոք չկա, սակայն շտաբային քարտեզները մնացել են սեղանին փռած)։ Մայրիկ, ո՞ւմ հետ էիր խոսում։
Մայր։ Ոչ ոքի, տղաս։
Տոնի։ Բայց ես ձայներ էի լսում․․․
Մայր։ Այդ․․․ սա էր․․․ (Միացնում է ռադիոն։)
Տոնի։ Իսկ այս քարտեզները ինչի՞դ են։
Տղամարդու ձայն ռադիոյով։ Ալլո՛, ալլո՛։ Գլխավոր հրամանատարության կայանը հաղորդում է․ «Առավոտյան օդային հարձակման ժամանակ ռումբերը հիմնովին կործանել են Վիլյամեդիա քաղաքը։ Քաղաքացիական բնակչության մեջ զոհերի թիվն անցնում է ութ հարյուրից, մեծ մասամբ կանայք ու երեխաներ։ Վաղեմի թանկագին հուշարձաններով լի փառապանծ, հին քաղաքը վերածվել է մոխրակույտի»։
Տոնի։ Լսո՞ւմ ես, մայրիկ։
Տղամարդկային ձայն ռադիոյով։ «Մի ռումբ ընկավ հիվանդանոցի վրա։ Սպանված են վաթսուն հիվանդներ։ Քաղաքը բոցերի մեջ է»։
Տոնի։ Մայրիկ, խնդրում եմ քեզ․․․
Կանացի ձայն ռադիոյով։ Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Լսեցեք, մարդի՛կ։ Այսօր առավոտյան Բորգա գյուղը ենթարկվեց օդային հարձակման։ Թշնամու օդաչուները ռումբեր նետեցին գյուղական դպրոցի վրա։ Դպրոցից դուրս փախչող երեխաներին, որոնք փորձում էին փրկվել, նրանք առան գնդացրային կրակի տակ։ Ութսուն երեխա վիրավորված է։ Տասնինը՝ սպանված։ Երեսունինը շենքի վրա ընկած ռումբերից պատառ֊պատառ են եղել։
Մայր։ Ի՞նչ ես ուզում։ Երեխաների՞ն։ Ո՞վ է երեխաներին սպանում։
Տոնի (փնտրում է քարտեզի վրա)։ Այդ որտե՞ղ է․․․ որտե՞ղ։
Մայր (կանգնած է, ասես քարացած)։ Երեխանե՜ր։ Փոքրի՜կ չարաճճիներ։ Երեխանե՛ր։
- Լռություն։
(Պոկում է պատից հրացանը և վեհապանծ շարժումով, երկու ձեռքով պարզում Տոնիին։) Գնա՛․․․
- Վարագույր
- ↑ Պաշտպանվիր (ֆրանս․)։
- ↑ Վերջացած է (իտալ․)։
- ↑ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին․ լսեցե՛ք, լսեցե՛ք, կատարվում է կոպիտ բռնություն, կատարվում է ահավոր ոճրագործություն։ (անգլ․)։ Մենք կոչ ենք անում ողջ մարդկությանը, տեսեք, ի՜նչ ոճրագործություն է (ֆրանս․)։ Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին։ Կատարված է ահավոր աճրագործություն։ (գերմ․)։