Changes

====I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ====
Նույնը մնացող փոփոխուն կապիտալի դեպքում, հետևաբար բանվորների միևնույն քանակն անվանապես միևնույն վարձով կիրառելու դեպքում — ընդորում նշանակություն չունի, թե արդյոք արտակետյա ժամանակի համար վարձ վճարվում է, թե ոչ — բացարձակ հավելյալ արժեքի աճումը կամ թե հավելյալ աշխատանքի, ուրեմն և բանվորական օրվա երկարացումը հարաբերաբար գցում է հաստատուն կապիտալի արժեքն ամբողջ կապիտալի ու փոփոխուն կապիտալի համեմատությամբ և այսպիսով բարձրացնում է շահույթի նորման՝ դարձյալ մի կողմ թողած հավելյալ արժեքի աճումն ու նրա մասսան և հավելյալ արժեքի հնարավորապես բարձրացող նորման։ Հաստատուն կապիտալի հիմնական մասի ծավալը — գործարանային շենքերը, մեքենաները և այլն — նույնն է մնում, ուզում է՝ կապիտալի այդ մասով 16 թե 12 ժամ աշխատեն։ Բանվորական օրվա երկարացումը հաստատուն կապիտալի այս ամենաթանգ նստող մասի վրա անելիք ոչ մի նոր ծախսում չի պահանջում։ Սրան ավելանում է այն, որ հիշյալ հանգամանքի շնորհիվ հիմնական կապիտալի արժեքը պտույտի պարբերաշրջանների մի ավելի կարճ շարքում է վերարտադրվում, հետևաբար կրճատվում է այն ժամանակը, որի համար պետք է կանխավճարվի հիմնական կապիտալը մի որոշ շահույթ կորզելու համար։ Այսպիսով ուրեմն բանվորական օրվա երկարացումը բարձրացնում է շահույթը նույնիսկ այն ժամանակ, երբ արտակետյա ժամանակը վճարահատուցվում է, և մինչև մի որոշ աստիճան նույնիսկ այն ժամանակ, երբ նա ավելի բարձր է վճարահատուցվում, քան նորմալ բանվորական ժամերը։ Ուստի արդյունաբերության ժամանակակից սիստեմում հիմնական կապիտալի մեմեծացման մշտապես աճող անհրաժեշտությունը բանվորական օրվա երկարացման գլխավոր խթանն է շահութախանձ կապիտալիստների համար<ref>«Որովհետև բոլոր գործարաններում հիմնական կապիտալի մի շատ բարձր տոկոսն է դրված լինում շենքերի ու մեքենաների մեջ, ուստի շահույթն այնքան. ավելի մեծ կլինի, որքան ավելի մեծ է այն ժամերի թիվը, որոնց ընթացքում կարող են բանեցվել այս մեքենաները»։ (Rep. of Insp. of Fact. 31-st October 1858, p. 8.)։</ref>։ Հաստատուն բանվորական օրվա դեպքում այլ պ՛յմաններ են առաջանում։ Այստեղ կամ հարկավոր է բանվորների թիվն ու սրա հետ միասին նաև մի որոշ հարաբերությամբ հիմնական կապիտալի մասսան, շենքերը, մեքենաները և այլն ավելացնել՝ աշխատանքի մի ավելի մեծ մասսա շահագործելու համար (ընդսմին, մենք այստեղ մի կողմ ենք թողնում աշխատավարձի հանուրդները կամ թե աշխատավարձի իջեցումը նրա նորմալ մակարդակից ցած)։ Կամ թե չէ, եթե աշխատանքի լարունությունը բարձրանում է, աշխատանքի արտադրողականությունը հարաբերորեն աճում, ընդհանրապևս ավելի շատ հարաբերական հավելյալ արժեք է արտադրվում, ապա արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հումք են սպառում, աճում է հաստատուն կապիտալի շրջանառու մասի քանակը, որովհետև տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ հումք և այլն է վերամշակվում. և երկրորդ՝ աճում է բանվորների միևնույն թվի կողմից շարժման մեջ դրվող մեքենաների քանակը, ուրեմն նաև հաստատուն կապիտալի համապատասխան մասը։ Այսպիսով ուրեմն, հավելյալ արժեքի աճմանն ուղեկից է հաստատուն կապիտալի մի աճում, աշխատանքի աճող շահագործմանը՝ այն արտադրապայմանների մի թանգացում, որոնց միջոցով աշխատանքը շահագործվում է, այսինքն ուղեկից է կապիտալի մի ավելի մեծ ծախսում։ Հետևաբար շահույթի նորման մի կողմում այս եղանակով նվազում է այն պահին, երբ նա մյուս կողմում բարձրանում է։ Ընթացիկ ծախսերի մի ամբողջ շարք մոտավորապես կամ թե լիովին նույնն է մնում ինչպես ավելի երկար, այնպես էլ ավելի կարճ բանվորական օրվա համար։ Հսկողության ծախքերն ավելի փոքր են 500 բանվորի համար 18-ժամյա բանվորական օրվա պարագայում, քան 750 բանվորի համար 12-ժամյա բանվորական օրվա պարագայում։ «Մի գործարանի ձեռնարկածախքերը տասժամյա աշխատանքի դեպքում գրեթե նույնքան բարձր են լինում, որքան տասներկուժամյա աշխատանքի դեպքում»։ (Rep. Fact., Oct. 1848, p. 37)։ Մի գործարանի պետական ու կոմունալ հարկերը, ապահովագրությունը կրակից, տարբեր մշտական ծառայողների ռոճիկը, մեքենաների արժեքի անկումն ու մյուս զանազան ծախսերն անփոփոխ են մնում թե՛ երկար ու թե՛ կարճ բանվորական օրվա պարագայում. այն հարաբերությամբ, որով արտադրությունը նվազում է, հիշյալ ծախսերը բարձրանում են ի հաշիվ շահույթի (Rep. Fact., Oct. 1862, p. 19)։ Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենաների ու հիմնական կապիտալի մյուս բաղադրամասերի արժեքը, գործնականորեն որոշվում է ոչ թե նրանց սոսկական հարատևման ժամանակով, այլ աշխատանքի պրոցեսի այն ամբողջ տևողությամբ, որի ընթացքում նրանք գործում և օգտագործվում են։ Եթե բանվորները պետք է 18 ժամ տանջվեն 12-ի փոխարեն, ապա այս անում է շաբաթվա, մեջ եբեք օր ավելի, մի շաբաթը դառնում է մեկ ու կես շաբաթ, երկու տարին՝ երեք տարի։ Եթե արտակետյա ժամանակը չի վճարահատուցվում, ապա ուրեմն բանվորները, բացի հավելյալ աշխատանքի նորմալ ժամանակից, ձրի են տալիս երկու շաբաթվա վրա երրորդ շաբաթը, երկու տարվա վրա՝ երրորդ տարին։ Եվ այսպիսով մեքենաների արժեքի վերարտադրությունը 50%-ով արագացվում է և հասցվում այլ պայմաններում անհրաժեշտ ժամանակի <math>^2/_3</math>-ին։ Անօգուտ բարդացումներից խուսափելու համար մենք այս հետազոտության ընթացքում, ինչպես և հումքի գնի տատանումների հետազոտության ընթացքում (VI գլխում), ելնում ենք այն ենթադրությունից, թե հավելյալ արժեքի մասսան ու նորման տրված են։ Ինչպես արդեն կոոպերացիայի, աշխատանքի բաժանման ու մեքենաների վերլուծման ժամանակ ցույց ենք տվել, արտադրապայմանների այն տնտեսումը, որը բնորոշում է խոշոր մասշտաբով վարվող արտադրությունը, էապես առաջ է գալիս նրանից, որ այս պայմանները գործում են իբրև հասարակական, հասարակականորեն համակցված աշխատանքի պայմաններ, հետևաբար որպես աշխատանքի հասարակական պայմաններ։ Նրանք արտադրության պրոցեսում սպառվում են միասին, հավաքական բանվորի կողմից, փոխանակ անջատ-անջատ ձևով գործադրվելու չշաղկապված բանվորների կամ թե, շատ-շա՜տ, փոքր մասշտաբով անմիջականորեն համագործող բանվորների մի մասսայի կողմից։ Մեկ կամ թե երկու կենտրոնական շարժիչ ունեցող մի խոշոր գործարանում այս շարժիչների ծախքերն աճում են ոչ այն հարաբերությամբ, որով աճում է նրանց ձիաուժերի քանակը, Հետևաբար և նրանց ներգործության հնարավոր ոլորտը. հաղորդիչ մեքենաների ծախքերն աճում են ոչ այն հարաբերությամբ, որով աճում է այն աշխատամեքենաների քանակը, որոնց նրանք շարժում են հաղորդում. հենց ինքը աշխատամեքենայի հենքը չի թանկանում աշխատանքի այն գործիքների բարձրացող թվի հարաբերությամբ, որոնցով աշխատամեքենան գործում է, ինչպես իր օրգաններով և այլն։ Այնուհետև, արտադրամիջոցների համակենտրոնացումը տնտեսում է ամեն տեսակի շենքերը, ոչ միայն բուն գործարաններինը, այլև պահեստարաններինը և այլն։ Նույնն է լինում տաքացման, լուսավորման և այլ ծախսերի վերաբերմամբ էլ։ Ուրիշ արտադրապայմաններ միևնույնն են մնում, ուզում է՝ քիչ կամ թե շատ մարդկանց կողմից օգտագործվելիս լինեն։ Բայց այս ամբողջ տնտեսումը, որ առաջ է գալիս արտադրամիջոցների համակենտրոնացումից ու նրանց մասսայական, գործադրումից, իբրև էական պայման ենթադրում է բանվորների համախմբումն ու համագործումը, ուրեմն աշխատանքի հասարակական համակցություն։ Հետևաբար նա առաջ է գալիս աշխատանքի հասարակական բնույթից ճիշտ այնպես, ինչպես, հավելյալ արժեքն առաջ է գալիս ամեն մի առանձին բանվորի հավելյալ աշխատանքից, եթե բանվորին վերցնենք մեկուսացած վիճակում։ Նույնիսկ մշտական բարելավումները, որոնք հնարավոր ու անհրաժեշտ են այստեղ, ծագում են բացառապես ու միմիայն այն հասարակական փորձից ու դիտողություններից, որ խոշոր մասշտաբով համակցված հավաքական բանվորի արտադրությունն ընձեռում և թույլ է տալիս։ Նույնը վերաբերում է արտադրապայմանների տնտեսման երկրորդ մեծ ճյուղին։ Մեր խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ արտադրության կղկղանքները, նրանց այսպես կոչված թափթփուկները արդյունաբերության միևնույն կամ թե մի ուրիշ ճյուղի՝ նոր արտադրատարրերի են փոխարկվում, պրոցեսներ, որով այսպես կոչված այս կղկղանքները ետ են նետվում արտադրության, ուրեմն և սպառման արտադրողական ու անհատական սպառման շրջապտույտի մեջ։ Խնայությունների նաև այս ճյուղը, որը մենք հետագայում մի քիչ ավելի մոտից ենք շոշափելու, խոշոր մասշտաբով վարվող հասարակական աշխատանքի հետևանք է։ Հիշյալ աշխատանքի բնույթից բխող այս թափթփուկների մեծազանգվածությունն է, որ նրանց նորից դարձնում է առևտրի առարկաներ ու սրանով էլ՝ արտադրության նոր տարրեր։ Նրանք միմիայն իբրև կոլեկտիվ արտադրության թափթփուկներ և ուրեմն իբրև խոշոր մասշտաբով վարվող արտադրության թափթփուկներ՝ ստանում են այս կարևորությունն արտադրության պրոցեսի համար, մնում են փոխանակային արժեքի կրիչներ։ Այս թափթփուկը — մի կողմ թողած այն ծառայությունը, որ նրանք մատուցում են իբրև նոր արտադրատարրեր — այն չափով, որով նրանք կրկին վաճառելի են դառնում, էժանացնում են հումքի ծախքերը, որոնց մեջ միշտ հաշվվում է նրա նորմալ թափթփուկը, այսինքն այն քանակը, որ միջին հաշվով պետք է կորչի հումքի վերամշակման ժամանակ։ Հաստատուն կապիտալի այս մասի ծախքերի նվազեցումը pro tanto (համապատասխանորեն) բարձրացնում է շահույթի նորման՝ փոփոխուն կապիտալի տվյալ մեծության ու հավելյալ արժեքի տվյալ նորմայի պայմաններում։ Եթե հավելյալ արժեքը տրված է, շահույթի նորման կարող է բարձրացվել ապրանքի արտադրության համար պահանջված հաստատուն կապիտալի արժեքի նվազեցմամբ միայն։ Որչափով որ հաստատուն կապիտալը մտնում է ապրանքների արտադրության մեջ, ուշադրության առնվում է ոչ թե նրա փոխանակային արժեքը, այլ միմիայն, սպառողական արժեքը։ Թե մի մանարանում վուշն ինչքան աշխատանք կարող է ներծծել, այս կախված է ոչ թե վուշի արժեքից, այլ նրա. քանակից, եթե տրված է աշխատանքի արտադրողականության աստիճանը, այսինքն տեխնիկական զարգացման փուլը։ Նմանապես այն օգնությունը, որ մի մեքենա հասցնում է, օրինակ, երեք բանվորի, կախված է ոչ թե նրա արժեքից, այլ նրա, որպես մեքենայի, սպառողական արժեքից։ Տեխնիկական զարգացման մի որոշ աստիճանի վրա կարող է մի վատ մեքենա թանգ լինել, մի ուրիշ աստիճանի վրա՝ մի լավ մեքենա կարող է էժան լինել։ Այն բարձրացած շահույթը, որը մի կապիտալիստ ստանում է նրա շնորհիվ, որ, օրինակ, բամբակն ու մանամեքենաներն ավելի էժան են դարձել, աշխատանքի բարձրացած արտադրողականության հետևանք է անշուշտ, սակայն ոչ թե մանարանում, այլ մեքենաշինության ու բամբակագործության մեջ։ Աշխատանքի մի տվյալ քանակ առարկայացնելու, ուրեմն հավելյալ աշխատանքի մի տվյալ քանակ յուրացնելու համար աշխատանքի պայմանների ավելի փոքր ծախսում է հարկավոր։ Նվազում էն այն ծախքերը, որոնք պահանջվում են հավելյալ աշխատանքի այս որոշ քանակը յուրացնելու համար։ Մենք արդեն խոսել ենք այն խնայության մասին, որ առաջ է գալիս արտադրության պրոցեսում արտադրամիջոցները հավաքական բանվորի — հասարակականորեն համակցված բանվորի — ձեռքով հասարակականորեն գործադրելուց։ Ներքևում քննվելու է հաստատուն կապիտալի ծախսման հետագա խնայությունը, որը ծագում է շրջանառության ժամանակի կարճացումից (ընդորում հաղորդակցության միջոցների զարգացումը նյութական էական մոմենտ է)։ Բայց հենց այստեղ պետք է հիշատակվի այն տնտեսումը, որն առաջ է գալիս մեքենաների շարունակական բարելավումից, այն է. 1) նրանց մատերիալի բարելավումից, օրինակ, փայտի փոխարեն երկաթ գործադրելուց. 2) ընդհանրապես մեքենաների պատրաստումը կատարելագործելու հետևանքով մեքենաներն էժանացնելուց. այնպես որ թեև հաստատուն կապիտալի հիմնական մասի արժեքը մշտապես աճում է խոշոր մասշտաբով վարվող աշխատանքի զարգացման. հետ միասին, բայց աճում է ոչ երբեք միևնույն աւաոիճանով<ref>Գործարանների կառուցման գործի առաջադիմության մասին տես Յուրի (Ure) մոտ։</ref>. 3) այն մասնահատուկ բարելավումներից, որոնք արդեն առկա մեքենաներին հնարավորություն են տալիս ավելի էժան ու ավելի արդյունավետ բանելու, ինչպես, օրինակ, շոգեկաթսաների և այլոց բարելավումը, որի մասին հետագայում դեռ հանգամանորեն կխոսենք. 4) ավելի լավ մեքենաների միջոցով թափթփուկների քանակը նվազելուց։ Այն ամենը, ինչ որ արտադրության տվյալ մի պարբերաշրջանում նվազեցնում է մեքենաների ու ընդհանրապես հիմնական կապիտալի մաշվածքը, էժանացնում է ոչ միայն առանձին ապրանքը,— որովհետև ամեն մի առանձին ապրանք իր գնի մեջ վերարտադրում է մաշվածքի այն համապատասխան մասը, որ իրեն բաժին է ընկնում ,— այլն, պակասեցնում է այս պարբերաշրջանի համար արվող կապիտալի համապատասխան ծախսումները։ Վերանորոգման աշխատանքները և այլն այն չափով, որչափով նրանք անհրաժեշտ են, հաշվելիս մտցվում են մեքենաների սկզբնական ծախքերի մեջ։ Սրանց նվազեցումը, մեքենաների ավելի մեծ դիմացկունության հետևանքով, pro tanto (համապատասխան չափով) պակասեցնում է մեքենաների գինը։ Այս տեսակի ամեն տնտեսման մասին մեծ մասամբ այն պետք է ասել նորից, որ նա հնարավոր է համակցված բանվորների համար միայն և հաճախ կարող է իրականանալ լոկ է՛լ ավելի մեծ մասշտաբով վարվող աշխատանքների ժամանակ. որ ուրեմն նա բանվորների դեռ է՛լ ավելի մեծ համակցություն է պահանջում անմիջաբար արտադրության պրոցեսում։ Բայց մյուս կողմից՝ արտադրության '''մի''' ճյուղում, օրինակ, երկաթի, ածխի, մեքենաների արտադրության մեջ, շինարվեստի և այլոց մեջ աշխատանքի արտադրողականության զարգացումը, որը մասամբ նորից կարող է կախված լինել մտավոր արտադրության, այն է՝ բնագիտության ու սրա կիրառման բնագավառում արված առաջադիմությունից,— հանդես է գալիս այստեղ իբրև արդյունաբերության '''ուրիշ''' ճյուղերի, օրինակ, մանածագործական, արդյունաբերության կամ թե երկրագործության, արտադրամիջոցների արժեքի, ուրեմն և ծախքերի նվազեցման պայման։ Այս հետևում է ինքնըստինքյան, որովհետև այն ապրանքը, որն իբրև արդյունք դուրս է դալիս արդյունաբերության մի ճյուղից, իբրև արտադրամիջոց նորից մտնում է մի ուրիշ ճյուղի մեջ։ Նրա ավելի մեծ կամ թե ավելի պակաս էժանությունը կախված է արտադրության այն ճյուղի աշխատանքի արտադրողականությունից, որից նա դուրս է գալիս իբրև արդյունք, և այս էժանությունը միաժամանակ պայման է ոչ միայն այն ապրանքներն էժանացնելու համար, որոնց արտադրության մեջ հիշյալ ապրանքը մտնում է իբրև արտադրամիջոց, այլև այն հաստատուն կապիտալի արժեքը պակասեցնելու համար , որի տարրն է նա դառնում այստեղ, և հետևաբար շահույթի նորման բարձրացնելու համար։ Հաստատուն կապիտալի տնտեսման այս տեսակի համար, որն առաջ է գալիս արդյունաբերության պրոգրեսիվ զարգացումից, բնորոշն այն է, որ այստեղ արդյունաբերության '''մի''' ճյուղում շահույթի նորմայի բարձրացումը հետևանք է աշխատանքի արտադրողականության զարգացման մի '''ուրիշ''' ճյուղում։ Այստեղ կապիտալիստի քաղած օգուտը նորից մի այնպիսի շահույթ է, որը հասարակական աշխատանքի արդյունք է, թեև ոչ ուղղակի իր կողմից շահագործվող բանվորների արդյունք։ Արտադրողական ուժի հիշյալ զարգացումը վերջին հաշվով միշտ վերադառնում, հանգում է ակտիվության մեջ դրված աշխատանքի հասարակական բնույթին, աշխատանքի բաժանմանը հասարակության ներսում, մտավոր աշխատանքի, հատկապես բնագիտության, զարգացմանը։ Կապիտալիստն այստեղ օգտագործում է աշխատանքի հասարակական բաժանման ամբողջ սիստեմի առավելությունները։ Աշխատանքի տվյալ բնագավառից դուրս գտնվող բաժանմունքում, այն բաժանմունքում, որը նրան արտադրամիջոցներ է մատակարարում, կատարվող աշխատանքի արտադրողականության զարգացման հետևանքով է, որ տվյալ բնագավառում կապիտալիստի կողմից գործադրված հաստատուն կապիտալի արժեքը ցածացվում է հարաբերաբար, և ուրեմն շահույթի նորման բարձրացվում։ Շահույթի նորմայի մի այլ բարձրացում առաջ է գալիս ոչ թե այն աշխատանքի տնտեսումից, որով հաստատուն կապիտալն է արտադրվում, այլ հենց իրեն հաստատուն կապիտալի գործադրման տնտեսումից։ Բանվորների համակենտրոնացման ու խոշոր մասշտաբով կատարվող նրանց կոոպերացման շնորհիվ մի կողմից խնայվում է հաստատուն կապիտալը։ Միևնույն շենքերը, տաքացնելու, լուսավորման ու այլ հարմարանքները հարաբերաբար ավելի փոքր ծախք են նստում մեծ մասշտաբի արտադրության, քան փոքր մասշտաբի արտադրության վրա։ Նույնը վերաբերում է շարժիչ մեքենաներին ու աշխատամեքենաներին: Թեև նրանց արժեքը բարձրանում է բացարձակորեն, բայց հարաբերաբար ընկնում է՝ համեմատած արտադրության աճող ընդլայնման հետ և փոփոխուն կապիտալի մեծության կամ թե բանվորական այն ուժի մասսայի հետ, որը շարժման մեջ է դրվում։ Այն տնտեսումը, որ մի կապիտալ կիրառում է արտադրության իր սեփական ճյուղում, ամենից առաջ և ուղղակի հանդիսանում է աշխատանքի տնտեսում, այսինքն իր սեփական բանվորների վճարված աշխատանքի պակասեցում. վերևում հիշատակված տնտեսումն այն է, ընդհակառակը, որ ուրիշի անվճար աշխատանքի ըստ կարելվույն մեծ չափով յուրացումը գլուխ բերվի ըստ կարելվույն խնայողական եղանակով, այսինքն արտադրության տվյալ մասշտաբի պայմաններում ըստ կարելվույն փոքր ծախքերով։ Որչափով որ այս տնտեսումը չի հիմնվում հաստատուն կապիտալի արտադրության մեջ կիրառված հասարակական աշխատանքի արտադրողականության այն շահագործման վրա, որ արդեն հիշատակեցինք, այլ բուն իսկ հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող խնայողության վրա, ապա նա առաջ է գալիս կամ անմիջաբար կոոպերացիայից ու աշխատանքի հասարակական ձևից արտադրության որոշ ճյուղի ներսում, կամ թև մեքենաների և այլոց մի այնպիսի մասշտաբով կազմակերպված արտադրությունից, որը նրանց արժեքը նույն աստիճանով չի բարձրացնում, որով բարձրացնում է նրանց սպառողական արժեքը։ Այստեղ ուշադրության առնելու երկու կետ կա. եթե՝ c-ի արժեքը լիներ = 0, ապա p´-ն կլիներ = m´, և շահույթի նորման կհասներ իր մաքսիմումին։ Եվ երկրորդ. աշխատանքի հենց անմիջական շահագործման համար ամենակարևորը շահագործման պրոցեսում գործադրվող միջոցների արժեքը չի ամենևին, ուզում է դա լինի հաստատուն կապիտալի, թե հումքի ու օժանդակ մատերիալի արժեքը։ Որչափով որ սրանք ծառայում են իբրև աշխատանքը ծծողներ, իբրև միջնորդ առարկաներ, որոնց մեջ կամ որոնցով աշխատանքը, ուրեմն և հավելյալ աշխատանքն առարկայանում է, ապա մեքենաների, շենքերի, հումքի և այլոց փոխանակային արժեքը բոլորովին նշանակություն չունի։ Խոսքը բացառապես վերաբերում է մի կողմից՝ նրանց այն մասսային, որ տեխնիկապես պահանջվում է կենդանի աշխատանքի մի որոշ քանակի հետ կցակապելու համար, մյուս կողմից՝ նրանց նպատակահարմարությանը, հետևաբար ոչ միայն լավ մեքենաներին, այլև լավ հումքին ու օժանդակ մատերիալին։ Հումքի լավորակու թյունից կախված է մասամբ շահույթի նորման։ Լավ մատերիալը ավելի քիչ թափթփուկ է տալիս. ուրեմն աշխատանքի միևնույն քանակը ծծելու համար հումքի մի ավելի փոքր մասսա է պահանջվում։ Այնուհետև, ավելի փոքր է լինում այն դիմադրությունը, որին հանդիպում է աշխատամեքենան։ Այս մասամբ ազդում է նույնիսկ հավելյալ արժեքի ու հավելյալ արժեքի նորմայի վրա։ Բանվորը վատ հումքի դեպքում ավելի շատ ժամանակ է գործադրում այդ քանակը վերամշակելու համար. անփոփոխ աշխատավարձի դեպքում այս հանգամանքը հավելյալ աշխատանքի մի պակսորդ է տալիս։ Այնուհետև շատ զգալի չափով այս ազդում է կապիտալի վերարտադրության ու կուտակման վրա, որն, ինչպես շարադրված է I գրքում, էջ 572—576, շատ ավելի կախված է կիրառվող աշխատանքի արտադրողականությունից, քան նրա մասսայից։ Ուստի հասկանալի է կապիտալիստի ցուցաբերած մոլեռանդությունն արտադրամիջոցները տնտեսելու համար։ Որպեսզի ոչինչ չկորչի կամ թե չվատնվի, որպեսզի արտադրամիջոցները գործածվեն հենց արտադրության պահանջած եղանակով միայն, այս մասամբ կախված է բանվորների վարժեցումից և ուսուցումից, մասամբ էլ այն կարգապահությունից, որին ենթարկում է կապիտալիստը համակցված բանվորներին և որն ավելորդ է դառնում հասարակական այնպիսի կարգերում, որտեղ բանվորներն իրենց սեփական հաշվին են աշխատում, ինչպես որ արդեն հիմա հատավարձի դեպքում այն գրեթե միանգամայն ավելորդ է դառնում։ Այս մոլեռանդությունը երևան է գալիս, մյուս կողմից, արտադրատարրերի կեղծման մեջ, որը մի գլխավոր միջոց է՝ հաստատուն կապիտալի արժեքը փոփոխունի նկատմամբ իջեցնելու և այսպիսով շահույթի նորման բարձրացնելու համար, ընդորում իբրև խաբեբայության զգալի տարր հիշյալի վրա ավելանում է նաև այս արտադրատարրերն իրենց արժեքից վեր ծախելը, որչափով որ այս արժեքը վերահայտնվում է արդյունքի մեջ։ Այս մոմենտը վճռական դեր է խաղում հատկապես գերմանական արդյունաբերության մեջ, որի սկզբունքը հետևյալն է.— մարդկանց չէ՞ որ միմիայն հաճելի կարող է լինել, եթե մենք նրանց նախ լավ նմուշներ ուղարկենք, իսկ ապա՝ վատ ապրանք։ Սակայն մրցմանը վերաբերող այս երևույթներով մենք այստեղ զբաղվել չենք կարող։ Պետք է նկատել, որ շահույթի նորմայի այս բարձրացումը, որն առաջ է բերվում հաստատուն կապիտալի արժեքի, ուրեմն և նրա թանգության նվազեցմամբ, բոլորովին կախում չունի այն բանից, թե արդյոք արդյունաբերության այն ճյուղը, որի մեջ հիշյալը տեղի է ունենում, պերճանքի՞ արդյունքներ է արտադրում, թե՞ բանվորի սպառման մեջ մտնող կենսամիջոցներ ու կամ արտադրամիջոցներ ընդհանրապես։ Վերջին պարագան կարևոր կլիներ լոկ այն չափով, որչափով խնդիրը վերաբերում է հավելյալ արժեքի նորմային, որն էապես կախված է բանվորական ուժի արժեքից, այսինքն բանվորի սովորական կենսամիջոցների արժեքից։ Այստեղ, ընդհակառակը, հավելյալ արժեքն ու հավելյալ արժեքի նորման տրված են ենթադրվում։ Թե հավելյալ արժեքն ինչպես է հարաբերում ամբողջ կապիտալին — իսկ հենց սա է շահույթի նորման որոշողը,— տվյալ պարագայում այս կախված է բացառապես հաստատուն կապիտալի արժեքից ու ոչ երբեք այն տարրերի սպառողական արժեքից, որոնցից նա բաղկացած է։ Արտադրամիջոցների հարաբերական էժանացումն իհարկե չի բացառում, որ նրանց արժեքի բացարձակ գումարն աճի. որովհետև այն բացարձակ ծավալը, որով նրանք գործադրվում են, արտակարգորեն մեծանում է աշխատանքի արտադրողականության զարգացման հետ ու արտադրության աճող մասշտաբի հետ, որն ուղեկցում է այդ զարգացմանը։ Հաստատուն կապիտալի գործադրման ժամանակ արվող տնտեսումը, ինչ կողմից էլ որ այն քննվի, հետևանք է մասամբ բացառապես այն բանի, որ արտադրամիջոցները գործում և սպառվում են իբրև համակցված բանվորի ընդհանուր արտադրամիջոցներ, այնպես որ հենց ինքն, այս տնտեսումը հանդես է գալիս իբրև անմիջականորեն արտադրողական աշխատանքի հասարակական բնույթի մի արդյունք. իսկ մասամբ էլ նա աշխատանքի արտադրողականության զարգացման հետևանք է այն ոլորտներում, որոնք կապիտալին արտադրամիջոցներ են մատակարարում, այնպես որ, երբ ամբողջ աշխատանքը քննվում է հակադրվելով ամբողջ կապիտալին— և ոչ թե լոկ X կապիտալիստի աշխատեցրած բանվորներն, են հակադրվում այս X կապիտալիստին,— ապա այս տնտեսումը նորից ներկայանում է իբրև հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացման արդյունք, և տարբերությունը լոկ այն է, որ X կապիտալիստը ոչ միայն իր սեփական գործարանի, այլև ուրիշների գործարանների աշխատանքի արտադրողականությունից է օգուտ կորզում։ Բայց և այնպես հաստատուն կապիտալի տնտեսումը կապիտալիստին թվում է բանվորին միանգամայն օտար ու նրան բացարձակապես չվերաբերող մի պայման, որի հետ բանվորը ոչ մի գործ չունի. այնինչ կապիտալիստի համար միշտ էլ շատ պարզ է լինում, որ բանվորն անշուշտ շահագրգռված է նրանում, թե արդյոք կապիտալիստը միևնույն փողով շա՞տ, թե՞ քիչ աշխատանք է գնում (որովհետև նրա գիտակցության մեջ հենց այսպես է պատկերանում, կապիտալիստի ու բանվորի միջև կնքվող գործարքը)։ Արտադրամիջոցների գործադրման պրոցեսում կատարվող այս տնտեսումը, ամենափոքրիկ ծախսերով մի որոշ հետևանքի հասնելու այս մեթոդը մի շատ ավելի բարձր աստիճանով, քան աշխատանքի ներքին այլ ուժերի դեպքում, թվում է իբրև կապիտալի ներունակ մի ուժ՝ և արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ ու սրան բնորոշող մի մեթոդ։ Պատկերացման այս եղանակը շատ ավելի քիչ է օտարոտի թվում մանավանդ այն պատճառով, որ իրողությունների երևութքը համապատասխանում է նրան և որ կապիտալիստական հարաբերությունն իրականում ներքին կապը վարագուրում է նրանով, որ բանվորին հակադրում է նրա սեփական աշխատանքի իրականացման պայմաններին, այս վերջինները բանվորի համար անտարբեր, արտաքին ու օտար մի բան դարձնելով։ '''Առաջին'''. Այն արտադրամիջոցները, որոնցից կազմված է հաստատուն կապիտալը, ներկայացնում են կապիտալիստի փողը միայն (ինչպես հռոմեական պարտապանի մարմինը, ըստ Լենգեի [Linguet], ներկայացնում էր նրա պարտատիրոջ փողը) և լոկ կապիտալիստի հետ առնչություն ունեն, մինչդեռ բանվորը, որչափով որ արտադրության իրական պրոցեսում նրանց հետ շփման մեջ է մտնում, նրանց հետ գործ ունի լոկ իբրև արտադրության սպառողական արժեքների, աշխատանքի միջոցների ու աշխատանքի մատերիալի հետ։ Ուստի այս արժեքի նվազումն ու աճումը մի այնպիսի բան է, որը նույնքան քիչ է շոշափում բանվորի՝ կապիտալիստի հետ ունեցած հարաբերությունը, որքան այն հանգամանքը, թե նա արդյոք պղնձի՞ վրա է բանում, թե՞ երկաթի։ Ինչպես մենք հետո ցույց կտանք, կապիտալիստն անշուշտ գերադասում է այս հարցին մի այլ լուծում տալ, հենց որ արտադրամիջոցների արժեքի աճում ու սրա հետևանքով էլ շահույթի նորմայի նվազում է տեղի ունենում։ '''Երկրորդ'''. Որչափով որ այս արտադրամիջոցներն արտադրության կապիտալիստական պրոցեսում աշխատանքի շահագործման միջոցներ են միաժամանակ, շահագործման այս միջոցների հարաբերական էժանությունը կամ թանգությունը բանվորին նույնքան քիչ է մտահոգում, որքան մի ձիու մտահոգում է այն, թե ինքն ավելի էժան կամ թե ավելի թանգ դանդանավանդով ու սանձով է ուղեվարվում։ '''Վերջապես''', բանվորն իրականում, ինչպես առաջ արդեն տեսել ենք (I գրքում), իր աշխատանքի հասարակական բնույթին, մի ընդհանուր նպատակի համար ուրիշների աշխատանքի հետ իր աշխատանքը համակցելուն վերաբերվում է իբրև մի օտար ուժի. այս համակցության իրականացման պայման է հանդիսանում բանվորի համար օտար այն սեփականությունը, որի վատնումը նրա համար կատարելապես անտարբեր բան, կլիներ, եթե բանվորը նույն այդ սեփականությունը տնտեսելուն բռնադատված չլիներ։ Բոլորովին այլ դրություն է այն գործարաններում, որոնք հենց իրենց՝ բանվորներին են պատկանում, օրինակ, Ռոչդելյան գործարաններում։ Այսպիսով հազիվ թե կարիք կա հիշատակելու, թե որչափով որ արտադրության մի ճյուղում կատարվող աշխատանքի արտադրողականությունը երևան է գալիս իբրև ուրիշ ճյուղերում գործող արտադրամիջոցների էժանացում ու բարելավում և սրանով էլ ծառայում է շահույթի նորման բարձրացնելուն,— հասարակական աշխատանքի այս ընդհանրական կապը հանդես է գալիս իբրև բանվորներին միանգամայն, օտար մի բան, որն իրականում միմիայն կապիտալիստին է վերաբերում, քանի որ մենակ նա է այս արտադրամիջոցները գնում և յուրացնում։ Որ նա արտադրության մի օտար ճյուղում աշխատող բանվորների արդյունքը դնում է արտադրության իր սեփական ճյուղում աշխատող բանվորների արդյունքով և հետևաբար օտար բանվորների արդյունքը տնօրինում է լոկ այն չափով, որչափով իր սեփական բանվորներինը յուրացրել է ձրիաբար,— այս մի փոխադարձ կապ է, որը բարեհաճող կերպով սքողվում է շրջանառության պրոցեսով և այլ պարագաներով։ Սրան ավելանում է այն, որ ինչպես մեծ մասշտաբով արտադրությունն առաջին անգամ կապիտալիստական ձևով է զարգանում, այնպես էլ մի կողմից շահութախանձությունը, մյուս կողմից մրցումը, որը հարկադրում է ապրանքներն ըստ կարելվույն էժան արտադրելու, հաստատուն կապիտալի կիրառման պրոցեսում կատարվող այս տնտեսմանն այն տեսքն են տալիս, որ իրը նա արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ մի երևույթ է և ուրեմն կապիտալիստի ֆունկցիան է։ Արտադրության կապիտալիստական եղանակն ինչպես որ մի կողմում մղում է հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացմանը, այնպես էլ մյուս կողմում մղում է հաստատուն կապիտալի տնտեսմանը նրա գործադրման պրոցեսում։ Սակայն խնդիրը չի սահմանափակվում օտարացման ու անտարբերության այն հարաբերությամբ, որն ստեղծվում է մի կողմից բանվորի՝ կենդանի աշխատանքը կրողի ու մյուս կողմից — նրա աշխատապայմանները տնտեսաբար, այսինքն ռացիոնալ կերպով ու խնայողաբար կիրառելու միջև։ Արտադրության կապիտալիստական, եղանակն առաջ գնալով՝ իր հակասական, անտագոնիստական բնության համաձայն հասցնում է այն բանին, որ բանվորի կյանքի ու, առողջության վատնումը, նրա բուն իսկ գոյապայմանների ցածրացումը մտցնում են հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող տնտեսման հաշվի մեջ, ուրեմն և շահույթի նորման բարձրացնելու միջոցների մեջ։ Որովհետև բանվորն իր կյանքի ամենամեծ մասն անց է կացնում արտադրության պրոցեսում, ուստի արտադրության պրոցեսի պայմանները մեծ մասամբ նրա կյանքի ակտիվ պրոցեսի պայմաններն, են, նրա կենսապայմանները, և այս կենսապայմանները տնտեսելը շահույթի նորման բարձրացնելու մի մեթոդ է, բոլորովին նույն կերպ, ինչպես առաջ (գիրք I, գլ. VIII) տեսանք արդեն, որ գերաշխատելը, բանվորին մի բանող անասուն դարձնելը մի մեթոդ է՝ կապիտալի արժեքի ինքնամեծացումը, հավելյալ արժեքի արտադրումն արագացնելու համար։ Այս տնտեսումը հանգում է նեղ, անառողջ բնակարանները բանվորներով գերալցելուն, մի բան, որը կապիտալիստների լեզվով շենքերի խնայություն է կոչվում. վտանգավոր մեքենաների խոռադիզում միևնույն շենքում, ու վտանգի նկատմամբ պաշտպանողական միջոցների անտեսում. նախազգուշության ձեռնարկումների զլացում արտադրության այնպիսի պրոցեսներում, որոնք ըստ իրենց բնության վնասակար են առողջության համար կամ թե, ինչպես հանքաբանները, վտանգի հետ են կապված և այլն։ Մենք դեռ բնավ չենք խոսում այն բոլոր հաստատությունների բացակայության մասին, որոնք պետք է արտադրության պրոցեսը բանվորի համար մարդկային, հաճելի ու թեկուզ լոկ տանելի դարձնեին։ Կապիտալիստական տեսակետից բոլորովին աննպատակ ու անմիտ շռայլություն կլիներ այս։ Կապիտալիստական արտադրությունն ընդհանրապես, իր բոլոր գծուծություններով հանդերձ, միանգամայն վատնողաբար է վարվում մարդկային մատերիալի հետ ճիշտ այնպես, ինչպես որ մյուս կողմից՝ իր արդյունքներն առևտրի միջոցով ու մրցման իր մեթոդով բաշխելու շնորհիվ շատ վատնողաբար է վարվում նյութական միջոցների հետ, և մի կողմում հասարակությունը կորցնում է այն, ինչ որ մյուս կողմում շահում են առանձին կապիտալիստներ։ Ինչպես որ կապիտալը ձգտում ունի կենդանի աշխատանքն անմիջականորեն կիրառելիս այն անհրաժեշտ աշխատանքի վերածելու և մի որոշ արդյունքի պատրաստման համար անհրաժեշտ աշխատանքը միշտ կրճատելու աշխատանքի հասարակական արտադրողականության շահագործման միջոցով, հետևաբար անմիջականորեն կիրառված կենդանի աշխատանքն ըստ կարելվույն տնտեսելու, այնպես էլ նա ձգտում ունի՝ իր անհրաժեշտ չափին վերածված այս աշխատանքն ամենից խնայողական պայմաններում կիրառելու, այսինքն գործադրվող հաստատուն կապիտալի արժեքն ամենահնարավոր մինիմումի վերածելու։ Եթե ապրանքների արժեքը որոշվում է նրանց մեջ պարունակվող անհրաժեշտ աշխատանքի ժամանակով ու ոչ թե նրանց մեջ պարունակվող աշխատանքի ժամանակով ընդհանրապես, ապա հենց կապիտալն է միայն, որ իրացնում է այս որոշումը և միաժամանակ շարունակաբար կարճացնում ամեն մի ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի ժամանակը։ Սրանով ապրանքի գինն իր մինիմումին է վերածվում, որքան որ ապրանքի արտադրության համար պահանջվող աշխատանքի ամեն մի մաս վեր է ածվում իր մինիմումին։ Հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող տնտեսման ժամանակ պետք է տարբերել հետևյալը։ Եթե աճում է գործադրվող կապիտալի մասսան, ու սրա հետ էլ՝ նրա արժեքի գումարը, ապա այս ամենից առաջ նշանակում է այն միայն, որ մի ձեռքում կապիտալի մեծ քանակ է համակենտրոնացել։ Բայց կապիտալի հենց այս ավելի մեծ, մի մարդու ձեռքով գործադրվող, մասսան է — սրան մեծ մասամբ համապատասխանում է նաև կիրառվող աշխատանքի մի բացարձակորեն ավելի մեծ, բայց հարաբերաբար ավելի փոքր քանակ — այդ մասսան է, որ հնարավոր է դարձնում հաստատուն կապիտալի տնտեսումը, Ամեն մի առանձին կապիտալիստի մոտ աճում է կապիտալի ծախսման անհրաժեշտ ծավալը, հատկապես հիմնական կապիտալինը, բայց վերամշակվող մատերիալի ու շահագործվող աշխատանքի մասսայի հետ համեմատած՝ կապիտալի այդ ծախսման արժեքը հարաբերաբար պակասում է։ Հիմա մեր այս դիտողությունները կլուսաբանենք առանձին օրինակներով։ Մենք սկսում ենք վերջից, արտադրապայմանների տնտեսումից, որչափով որ սրանք միաժամանակ բանվորի գոյության ու նրա կյանքի պայմաններ են ներկայացնում։ ====II. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԱՅՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ==== '''Ածխահանքարաններ։ Արհամարհական վերաբերմունք դեպի ամենից անհրաժեշտ ծախսումները։''' «Այն մրցման շնորհիվ, որն... իշխում է հանքարանների տերերի միջև, ավելի շատ ծախսումներ չեն արվում, քան անհրաժեշտ են ամենաակներև ֆիզիկական դժվարությունները հաղթահարելու համար՝ և հանքափոր բանվորների մրցման հետևանքով, որոնք սովորաբար պահանջածից ավելի մեծ թիվ են կազմում, այդ բանվորները հոժարությամբ իրենց ենթարկում են զգալի վտանգների ու ամենավնասակար ազդեցությունների՝ մի այնպիսի վարձով, որը լոկ մի քիչ ավելի բարձր է, քան հարևան գյուղական օրամշակներինը, որովհետև հանքարանի աշխատանքը, բացի սրանից, հնարավորություն է տալիս իրենց երեխաներին շահավետ կերպով օգտագործելու։ Այս կրկնակի մրցումը լիովին բավական է... այն ուղղությամբ ներգործելու, որ հանքահորերի մի մեծ մասը բանեցվի չորացման ու օդափոխման ամենից անկատար պարագաներում, հաճախ վատ շինված հանքասրահներով, վատ ձողամածներով, անհմուտ մեքենավարներով, վատ գցված ու վատ սարքված բովանցքներով ու քարշուղիներով. և այս ամենն առաջացնում է հաշմանդամություն, առաջացնում է կյանքի ու առողջության այնպիսի քայքայում, որի վիճակագրությունը սոսկալի պատկեր կներկայացներ» (First Report on Children’s Employment in Mines and Collieries etc. 21 April 1829, p. 102)։ 1860 թվականի մոտերքն անգլիական ածխահանքարաններում միջին հաշվով շաբաթական 15 մարդ էր սպանվում։ Coal Mines Accidents-ի [Դժբախտ դեպքերն ածխահանքարաններում] (1862 թ. փետրվար 6-ի) հաշվետվության համաձայն 1852 — 1861 թ. թ., 10 տարվա ընթացքում, ընդամենն սպանվել է 8 466 հոգի։ Բայց այս թիվը շատ փոքր է, ինչպես հենց ինքը հաշվետվությունն է ասում, որովհետև առաջին տարիներում, երբ վերատեսուչները դեռ նոր էին կարգված և նրանց շրջանները շատ մեծ էին, դժբախտության ու մահվան դեպքերի մի խոշոր քանակության մասին տեղեկանք չէր տրվում ամենևին։ Հենց այն պարագան, որ չնայած հանքաբանվորների դեռ շատ մեծ կոտորածին և վերատեսուչների անբավարար թվին ու փոքր իրավասությանը, դժբախտ պատահարների թիվը շատ է պակասել վերատեսչությունը հաստատելուց հետո — ցույց է տալիս կապիտալիստական շահագործման բնական տենդենցը։— Մարդկային այս զոհերի պատճառը մեծ մասամբ հանքարանատերերի կեղտոտ կծծիությունն է, որոնք, օրինակ, հաճախ միմիայն մի հանքասրահ են փորել տալիս, այնպես որ ոչ միայն ոչ մի իրական օդափոխության, այլև դուրս գալու ոչ մի հնարավորություն չէր լինում, հենց որ միակ հանքասրահը խցվում էր։ Կապիտալիստական արտադրությունը, եթե մենք այն քննում ենք առանձնակի՝ մի կողմ թողնելով շրջանառության պրոցեսն ու մրցման ճարակումները, անչափ խնայողաբար է վերաբերվում իրականացված, ապրանքների մեջ առարկայացված աշխատանքին։ Ընդհակառակը, նա շատ ու շատ ավելի, քան արտադրության ամեն մի այլ եղանակ, մարդկանց, կենդանի աշխատանքի մի վատնիչ է, ոչ միայն մսի ու արյան, այլև նյարդերի և ուղեղի մի վատնիչ։ Անհատական զարգացման ամենից ահռելի շռայլման միջոցով է միայն իրապես, որ ապահովվում և գլուխ է բերվում մարդկության զարգացումն ընդհանրապես՝ պատմության այն դարաշրջանում, որն անմիջաբար նախորդում է մարդկային հասարակության դիտակից վերակազմությանը։ Որովհետև այն ամբողջ տնտեսումը, որի մասին է այստեղ խոսվում, ծագում է աշխատանքի հասարակական բնույթից, ապա հենց աշխատանքի այս անմիջաբար հասարակական բնույթն է իրոք, որ առաջ է բերում բանվորների կյանքի ու առողջության այս շռայլումը։ Այս տեսակետից բնորոշ է արդեն այն հարցը, որ հարուցել է դեռ գործարանային վերատեսուչ Բ. Բեկերը. «Լուրջ խորհրդածությունների հանգեցնող ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է ամենից լավ կանխել '''մանուկների կյանքի այս զոհերը, որոնց պատճառը համակցված աշխատանքն է'''» (Rep. Fact., Oct. 1863, p. 157)։ '''Գործարաններ'''։ Այստեղ ամենից առաջ պետք է խոսել բանվորների անվտանգությունը, հարմարությունն ու առողջությունն ապահովող նախազգուշական ձեռնարկումների կատարյալ բացակայության մասին նաև բուն գործարաններում։ Ջարդերի այն տեղեկաթերթերի մեծ մասը, որոնք արդյունաբերական բանակի վիրավորներին ու սպանվածներին են թվարկում (տե՛ս գործարանների տարեկան հաշվետվությունները), ծագում է հենց այստեղից։ Նույնը պետք է ասել տարածության, օդառության, և այլ պակասի մասին։ Դեռ 1855 թվականի հոկտեմբերին Լեոնարդ Հորները գանգատվում էր, թե շատ ու շատ գործարանատերեր դիմադրություն են ցույց տալիս հորիզոնական գլանների նկատմամբ պաշտպանողական հարմարանքներ պահանջող օրենսդրական որոշումներին, չնայած որ վտանգը շարունակ ապացուցվում է հաճախ մահացու, դժբախտ պատահարներով և պաշտպանողական հարմարանքը ոչ թանգարժեք է, ոչ էլ որևէ կերպ խանգարում է արտադրությանը (Rep. Fact., Oct. 1855, p. 6)։ Այս ու այլ օրենսդրական որոշումների դեմ ցույց տված այսպիսի դիմադրության ժամանակ գործարանատերերը սրտեռանդ պաշտպանություն են վայելում անվճար հաշտարար դատավորների կողմից, որոնք մեծ մասամբ իրենք էլ գործարանատերեր կամ թե՝ սրանց բարեկամներ լինելով՝ պետք է այսպիսի դեպքերի համար վճիռներ կայացնեին։ Թե այս պարոնների դատավճիռներն ինչպիսիք էին, ասել է բարձրագույն դատավոր Կեմպբելը հիշյալ դատավճիռներից մեկի առնչությամբ, որի համար նրան էին դիմել բողոքարկման կարգով. «Այս ոչ թե պառլամենտական ակտի մի մեկնություն է, այլ պարզապես նրա վերացում» (ն. տ., էջ 11)։ Հորները միևնույն հաշվետվության մեջ պատմում է, թե շատ գործարաններում մեքենաները շարժման մեջ են դրվում՝ առանց նախապես բանվորներին այս մասին տեղեկացնելու։ Որովհետև նույնիսկ դադար առած մեքենաների վրա անելիք մի բան միշտ լինում է, ընդորում միշտ նրանց վրա ձեռքեր ու մատներ են զբաղված լինում, ուստի դժբախտ պատահարներ շարունակ առաջ են գալիս ազդանշանի այս հասարակ անտեսումից (ն. տ., էջ 44)։ Այն ժամանակ գործարանատերերը գործարանային օրենսդրությանը դիմադրություն ցույց տալու նպատակով Մանչեստրում կազմեցին կապիտալիստների մի միություն, այսպես կոչված «National association for the Amendments of the Factory Laws» [«Ազգային միություն գործարանային օրենքների բարեփոխման համար»], որը 1855 թվականի մարտին ամեն մի ձիաուժից 2-ական շիլլինգ մուծանքների միջոցով 50 000 ֆ. ստ.-ից ավելի հավաքեց, որպեսզի սրանից հոգա իր անդամների կողմից գործարանային վերատեսուչների դատական բողոքների դեմ հարուցած պրոցեսների ծախքերը և պրոցեսները միության հաշվին վարի։ Խնդիր էր գրված ապացուցել, որ «killing no murder» [սպանել դեռ չի նշանակում մարդասպան լինել], եթե այս կատարվում է շահույթի սիրուն։ Շոտլանդիայի գործարանային վերատեսուչը, սըր Ջոն Կինկերդը, պատմում է Գլազգոյի մի ֆիրմայի մասին, թե սա հին երկաթեղենի միջոցով իր գործարանի բոլոր մեքենաներն օժտեց պաշտպանողական հարմարանքներով, որը նրա վրա նստեց 9 ֆ. ստ. 1 շիլլինգ։ Եթե նա հարած լիներ վերոհիշյալ միությանը, ապա իր 110 ձիաուժի համար պետք է վճարեր 11 ֆ. ստ. մուծանք, ուրեմն ավելի շատ, քան նրա վրա նստել էր պաշտպանողական ամբողջ հարմարանքը։ Բայց և այնպես National association-ը 1854 թվականին որոշակի հիմնվել էր օրենքին դիմադրելու համար, որը պաշտպանողական այսպիսի հարմարանքներ էր թելադրում։ 1844-ից մինչև 1854 թվականը տևող ամբողջ ժամանակվա ընթացքում գործարանատերերն ամենափոքրիկ ուշադրություն անգամ չէին դարձնում հիշյալ օրենքի վրա։ Հիմա Պալմերստոնի պատվերով գործարանային վերատեսուչները գործարանատերերին ազդարարեցին, որ այսուհետև օրենքը խստորեն կիրառվելու է։ Գործարանատերերն իսկույն հիմնեցին իրենց ասսոցիացիան, որի ամենանշանավոր անդամների շարքում շատերը հենց իրենք հաշտարար դատավորներ էին և իբրև այդպիսիք հենց իրենք պետք է կիրառեին օրենքը։ Երբ 1855 թվականի ապրիլին ներքին գործերի նոր մինիստրը, սըր Ջորջ Գրեյը, մի զիջողական առաջարկ արեց, ըստ որի կառավարությունը հոժարում էր բավականանալու գրեթե լոկ անվանական պաշտպանողական հարմարանքներով, ասսոցիացիան այս էլ մերժեց զայրույթով։ Անվանի ինժեներ Թոմաս Ֆերբերնը իրեն թույլ տվեց զանազան դատավարությունների ժամանակ հանդես գալ իբրև տնտեսման ու կապիտալի ոտնահարված ազատության փորձագետ-պտշտպան, վտանգի ենթարկելով իր համբավը։ Գործարանային վերատեսուչների պետը, Լեոնարդ Հորները, գործարանատերերի կողմից ամեն կերպ հալածվեց և վիրավորանքների ենթարկվեց։ Սակայն գործարանատերերը չհանգստացան, մինչև որ ձեռք չբերին Court of Qweens Bench-ի [«արքայական բազմոցի դատարանի»] մի վճիռ, որի մեկնության համաձայն 1844 թվականի օրենքը ոչ մի պաշտպանողական հարմարանք չի պատվիրում այն հորիզոնական գլանների համար, որոնք գետնից բարձրացված են ավելի քան 7 ոտնաչափ վեր, և վերջապես 1856 թվականին նրանց հաջողվեց փարիսեցի Վիլսոն Պետտենի միջոցով — այն բարեհոգի մարդկանցից մեկի միջոցով, որոնց ցուցապաշտական կրոնը միշտ կազմ ու պատրաստ է ի հաճույս փողի քսակի ասպետների կեղտոտ աշխատանք կատարելու — մի պառլամենտական օրենք անցկացնել, որով նրանք տվյալ պայմաններում կարող էին գոհանալ։ Օրենքը բանվորներին փաստորեն զրկում էր ամեն մի հատուկ պաշտպանությունից և մեքենաների պատճառած դժբախտությունների դեպքում վնասահատուցում ստանալու համար նրանց ցույց էր տալիս սովորական դատարանի ճանապարհը (կատարյալ ծաղրանք՝ նկատի առնելով անգլիական դատածախքերը), այնինչ մյուս կողմից էքսպերտիզային վերաբերող մի շատ նրբորեն խարդախագործված որոշմամբ դատը տանուլ տալը՝ գործարանատերերի համար նույն օրենքը գրեթե անկարելի էր դարձնում։ Հետևանքը եղավ դժբախտ պատահարների թվի արագ աճումը։ 1858 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր տևող կիսամյակում վերատեսուչ Բեկերը գրանցած ուներ դժբախտ պատահարների 21%-անոց մի աճում՝ այն էլ միմիայն նախընթաց կիսամյակի համեմատությամբ։ Նրա կարծիքով բոլոր դժբախտ պատահարների 36,7%-ը հնարավոր էր կանխել։ Բայց ահա 1858 ու 1859 թվականներին դժբախտ պատահարների թիվը 1845 ու 1846 թվականների համեմատությամբ նշանավոր չափով, այն է՝ 29%-ով նվազել էր, մինչդեռ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք վերատեսչության էին ենթարկված, բանվորների թիվն աճել էր 20%-ով։ Բայց ինչո՞վ բացատրել այս փոփոխումը։ Որչափով որ վիճելի կետը մինչև հիմա (1865 թ.) լուծված է, նա լուծված է նոր մեքենաների մուծմամբ, որոնց արդեն հենց այն գլխից պաշտպանողական հարմարանքներ են կցված, և գործարանատերը սրանց հետ հաշտվում է, որովհետև սրանք ոչ մի արտակարգ ծախք չեն նստում նրա վրա։ Այլև առանձին բանվորների հաջողվեց իրենց կորցրած կռների համար դատական բարձր վնասահատուցումներ ստանալ՝ դատավճիռները մինչև բարձրագույն ատյանը հասցնելով և հաստատել տալով։ (Rep. Fact., 30 April 1861, p. 31, ditto April 1862, p. 17)։ Այսքանով սահմանափակվենք այն միջոցների տնտեսման վերաբերմամբ, որոնք պետք է բանվորների (սրանց թվում կան բազմաթիվ երեխաներ) կյանքն ու անդամներն ապահովեին այն վտանգներից, որոնք ուղղակի առաջ են գալիս մեքենաների վրա աշխատելու պրոցեսում։ '''Աշխատանքը փակ շենքերում ընդհանրապես'''։— Հայտնի է, թե տեղի, ուրեմն և շենքերի տնտեսումը բանվորներին որքան շատ է իրար վրա խցկում նեղ շենքերում։ Սրան ավելանում է դեռ օդափոխման միջոցների տնտեսումը։ Ավելի երկար բանվորական ժամանակի հետ միացած՝ երկուսն էլ առաջ են բերում շնչառության օրգանների հիվանդությունների աճում ու սրա հետևանքով էլ մահացության աճում։ Հետևյալ փաստական լուսաբանումներն առնված են հասարակական, առողջությանը վերաբերյալ («Public Health, 6-th Rep. 1863») հաշվետվությունից, որը կազմել է մեր առաջին Գրքինց ընթերցողին լավ հայտնի դոկտոր Ջոն Սայմոնը։ Ինչպես որ բանվորների համակցությունն ու նրանց կոոպերացիան [համագործությունն] է, որ հնարավոր է դարձնում մեքենաների գործադրումը խոշոր մասշտաբով, արտադրամիջոցների համակենտրոնացումն ու սրանց գործադրման պրոցեսում արվող տնտեսումը, այնպես էլ այս մասսայական միատեղ աշխատանքը փակ շենքերում ու այնպիսի հանգամանքներում, երբ վճռական նշանակություն ունի ոչ թե բանվորների առողջությունը, այլ արդյունքի հեշտացրած պատրաստումը,—բանվորների այս մասսայական համակենտրոնացումն է ահա միևնույն գործանոցում, որ մի կողմից՝ աճող շահույթի աղբյուր է կապիտալիստների համար, բայց մյուս կողմից էլ, քանի որ չի համակշռվում ոչ բանվորական ժամանակի կարճությամբ ու ոչ էլ պաշտպանողական հատուկ ձեռնարկումներով, միաժամանակ պատճառ է բանվորների կյանքի ու առողջության շռայլման։ Դոկտոր Սայմոնը սահմանում է հետևյալ կանոնը, որը նա ապացուցում է մասսայական վիճակագրությամբ.— «Այն հարաբերությամբ, որով մի շրջանի բնակչություն ստիպված դիմում է փակ շենքերում կատարվող միատեղ աշխատանքի, այլ հավասար պայմաններում նույն հարաբերությամբ բարձրանում է այս շրջանի մահացության նորման թոքերի հիվանդությունների հետևանքով» (էջ 23)։ Պատճառը վատ օդափոխությունն է։ «Եվ հավանորեն ամբողջ Անգլիայում չկա ոչ մի հատիկ բացառություն այն կանոնից, թե յուրաքանչյուր շրջանում, որը փակ շենքերում կատարվող մի նշանավոր արդյունաբերություն ունի, այս բանվորների աճած մահացությունը բավական է, որպեսզի ամբողջ շրջանի մահացության վիճակագրությունը գունավորվի թոքերի հիվանդությունների մի վճռական գերակշռումով» (էջ 24)։ Արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ աշխատանքը կատարվում է փակ շենքերում և որոնք 1860 ու 1861 թվականին հետազոտված են առողջապահական պաշտոնեության կողմից, մահացության վիճակագրությունը ցույց է տալիս հետևյալը. 15-ից մինչև 55 տարեկան տղամարդկանց միևնույն թվին, որին անգլիական երկրագործական շրջաններում բարակացավից ու թոքերի այլ հիվանդություններից առաջացած մահվան 100 դեպք է ընկնում, տղամարդկանց նույնահավասար թիվ վերցնելիս ընկնում է. Կովենտրիում մահվան 163 դեպք բարակացավից, Բլեկբեռնում ու Սկիպտոնում՝ 167, Կոնգլետոնում և Բրեդֆորդում՝ 168, Լեյստերում՝ 171, Լիկում՝ 182, Մեկկլսֆիլդում՝ 184, Բոլտոնում՝ 190, Նոտտինգհամում՝ 192, Ռոչդելում՝ 193, Դերբիում՝ 198, Սալֆորդգում ու Լայնի վրայի Աշտոնում՝ 203, Լիդսում՝ 218, Պրեստոնում՝ 220 ու Մանչեստրում՝ 263 (էջ 24)։ Հաջշորդ աղյուսակն է՛լ ավելի ապշելի օրինակ է ներկայացնում։ Նա թոքերի հիվանդություններից առաջացած մահվան դեպքերը տալիս է 15-ից մինչև 25 տարեկան երկու սեռի վերաբերմամբ առանձին-առանձին ու հաշվելով յուրաքանչյուր 100 000 հոգուն։ Ընտրած շրջաններն այնպիսին են, որտեղ միմիայն կանայք են աշխատեցվում փակ շենքերում կատարվող արտադրության մեջ, իսկ տղամարդիկ՝ հնարավոր ամեն տեսակի աշխատաճյուղերում։ <TABLE border = 0> <TR> <TD rowspan=2 align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Շրջան</TD> <TD rowspan=2 align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Գլխավոր արդյունաբերություն</TD> <TD colspan=2 align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>15-ից մինչև 25 տարեկանների մահվան դեպքեր<br>թոքերի հիվանդություններից՝ հաշված<br>յուրաքանչյուր 100 000 հոգու վրա</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Տղամարդկանց</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Կանանց</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Բերկհեմստիդ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ծղոտագործություն, կատարում են կանայք</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>219</TD> <TD align=center>578</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Լեյտոն Բազարդ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ծղոտագործություն, կատարում են կանայք</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>309</TD> <TD align=center>554</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Նյուպորտ Պեգնել</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ժանեկագործություն կանանց ձեռքով</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>301</TD> <TD align=center>617</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Տոուչեստեր</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ժանեկագործություն կանանց ձեռքով</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>239</TD> <TD align=center>577</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Յովիլ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Ձեռնոցագործություն, մեծ մասամբ կանանց ձեռքով</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>280</TD> <TD align=center>409</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Լիկ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մետաքսարդյունաբերություն, կանայք գերակշռում են</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>437</TD> <TD align=center>856</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Կոնգլետոն</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մետաքսարդյունաբերություն, կանայք գերակշռում են</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>566</TD> <TD align=center>790</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մեկլսֆիլդ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Մետաքսարդյունաբերություն, կանայք գերակշռում են</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>593</TD> <TD align=center>890</TD> </TR> <TR> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Առողջ գյուղական շրջան</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>Հողագործություն</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>331</TD> <TD align=center>333</TD> </TR></TABLE> Մետաքսի արդյունաբերության շրջաններում, որտեղ գործարանային աշխատանքի մեջ տղամարդկանց ունեցած մասնակցությունն ավելի մեծ է, նրանց մահացությունն էլ ավելի բարձր է։ Երկու սեռի՝ բարակացավից ու նման այլ հիվանդություններից առաջացած մահացության նորման այստեղ մերկացնում է, ինչպես ասված է հաշվետվության մեջ, «առողջապահական այն, վրդովիչ (atrocious) պայմանները, որոնցում կատարվում է մեր մետաքսի արդյունաբերության մի խոշոր մասը»։ Եվ այս՝ նույն մետաքսի արդյունաբերությունն է, որի գործարանատերերը վկայակոչելով իրենց արտադրության բացառիկ բարենպաստ առողջապահական պայմանները 13 տարեկանից ցած երեխաների համար բացառիկ երկար բանվորական ժամանակ էին պահանջում և ողորմածաբար մասամբ բավարարվեցին (I գիրք, VIII գլուխ, 6, էջ 258—260)։ «Արդյունաբերության մինչև այժմ հետազոտված ճյուղերից ոչ մեկը, իհարկե, մի ավելի վատթար պատկեր չի ընձեռում, քան այն, որ դոկտոր Սմիթը տալիս է դերձակության մասին... «Գործանոցներն,— ասում է նա,— առողջապահական տեսակետից շատ տարբեր են, բայց գրեթե բոլորն էլ գերալցված են, վատ են օդափոխվում և առողջության համար վերին աստիճանի անբարենպաստ են... Այսպիսի սենյակները, բացի սրանից, անհրաժեշտորեն տոթ են լինում, բայց երբ վառվում է գազը, ինչպես այս լինում է ցերեկը մառախուղի ժամանակ ու երեկոյան ձմեռ ժամանակ, ջերմությունը բարձրանում է մինչև 80 ու նույնիսկ 90 աստիճան (Ֆարընհայտով, որ = 27—33°C), իսկ սրա հետևանքը լինում է ծորացող քրտինքն ու լուսամուտների ապակիների վրա գոլորշու խտացումը, այնպես որ ջուրը շարունակ վայր է հոսում կամ թե վերնապատուհանից կաթկթում է, և բանվորներն ստիպված են լինում մի քանի լուսամուտ բաց պահելու, թեև նրանք ընդսմին պաղում են անխուսափելիորեն։ Լոնդոնի Վեստենդի 16 ամենանշանավոր գործանոցի վիճակի մասին նա հետևյալ նկարագրությունն է տալիս. ամենամեծ խորանարդ տարածությունը, որ վատ օդափոխվող այս սենյակներում ընկնում է մի բանվորին, 270 խորանարդ ոտնաչափ է. ամենափոքրը՝ 105 ոտնաչափ, միջին հաշվով մարդագլուխ ընդամենը միմիայն 156 ոտնաչափ։ Մի գործանոցում, որը շուրջանակի պատած է մեկ ծածկասրահով և լոկ մի վերնապատուհան ունի, աշխատում են 92-ից մինչև ավելի քան 100 մարդ. վառվում է գազային լամպերի մի բազմություն. արտաքնոցները հենց մոտիկ կպած են, և տարածությունը մարդագլուխ չի գերազանցում 150 խորանարդ ոտնաչափից։ Մի ուրիշ գործանոցում, որը, կարծեք մի շնաբույն, զետեղված է վերևից լույս ստացող մի բակում և կարող է օդափոխվել մի փոքրիկ ձեղնալուսամուտից միայն, աշխատում են 5 կամ թե 6 հոգի մի տարածության մեջ, որտեղ մարդագլուխ ընկնում է 112 խորանարդ ոտնաչափ»։ Եվ «այս անարգ (atrocious) գործանոցներում, որ նկարագրում է դոկտոր Սմիթը, դերձակները բանում են օրական սովորաբար 12—13 ժամ, իսկ որոշ դեպքերում աշխատանքը տևում է 14—16 ժամ» (էջ 25, 26, 28)։ <TABLE border=0> <TR> <TD rowspan=2 colspan=2 align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Բանող մարդկանց թիվը</TD> <TD rowspan=2 align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Արդյունաբերության ճյուղն ու վայրը</TD> <TD colspan=3 align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Մահացության նորման 100 000 հոգու<br>վրա հաշված հետևյալ տարիքներում</TD> </TR> <TR> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>25—35</TD> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>35—45</TD> <TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>45—55</TD> </TR> <TR> <TD align=right >958 265</TD> <TD></TD> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;'>Հողագործություն, Անգլիա և Ուելս</TD> <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>743</TD> <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>805</TD> <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>1 195</TD> </TR> <TR> <TD align=right>22 301</TD> <TD>տղամարդ</TD> <TD rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;'>Դերձակներ, Լոնդոն</TD> <TD rowspan=2 align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>958</TD> <TD rowspan=2 align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>1 262</TD> <TD rowspan=2 align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>2 093</TD> </TR> <TR> <TD align=right>12 377</TD> <TD>կին</TD> </TR> <TR> <TD align=right >13 803</TD> <TD></TD> <TD style='border-left:solid windowtext 1.0pt;'>Գրաշարներ ու տպագրիչներ, Լոնդոն</TD> <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>894</TD> <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>1 747</TD> <TD align=right style='border-left:solid windowtext 1.0pt;'>2 367</TD> </TR></TABLE> Պետք է նկատել, և իրոք այս նկատել է Ջոն Սայմսնը, բժշկական բաժնի պետը, որի կազմածն, է հաշվետվությունը,— թե 25—30 տարեկան հասակ ունեցողների համար Լոնդոնի դերձակների, գրաշարների ու տպագրիչների մահացությունը շատ փոքր է նշանակված, որովհետև արդյունաբերության այդ երկու ճյուղում էլ Լոնդոնի վարպետները մեծ թվով (հավանորեն մինչև 30 տարեկան) երիտասարդներ են ստանում գյուղից, իբրև աշակերտներ ու «improvers», այսինքն կատարելագործվելու եկողներ։ Նրանք շատացնում են այն բանող մարդկանց թիվը, որոնց վրա պետք է հաշվվեն Լոնդոնի արդյունաբերական բնակչության մահացության նորմաները. բայց նրանք նույն հարաբերությամբ մաս չունեն Լոնդոնի մահվան դեպքերի թվի մեջ, որովհետև նրանց այնտեղ մնալը ժամանակավոր է լոկ. եթե նրանք այս ժամանակվա ընթացքում հիվանդանում են, ապա նրանք վերադառնում են տուն, գյուղը և, եթե մեռնում են, այստեղ էլ հենց գրանցվում է մահվան դեպքը։ Այս պարագան շատ ավելի մեծ չափով շոշափում է ավելի վաղ տարիքները և այս տարիքների համար Լոնդոնի մահացության նորմաներն իբրև արդյունաբերական հակառողջապահականության մասշտաբներ լիովին արժեզուրկ է դարձնում (էջ 30)։ Դերձակների դրությանը նման է գրաշարների դրությունն էլ, որոնց մոտ օդափոխության պակասությանը, ապականված օդին և այլոց ավելանում է նաև գիշերային աշխատանքը։ Նրանց սովորական բանվորական ժամանակը տևում է 12-ից մինչև 13, երբեմն էլ 15-ից մինչև 16 ժամ։ «Մեծ տոթ ու հեղձուկ օդ է լինում, հենց որ գազը վառվում է... Քիչ չի պատահում, որ ձուլարանի գոլորշիները կամ թե մեքենաների և կամ կեղտահորերի գարշահոտությունը ցածի հարկից բարձրանում են և վերևի սենյակի չարիքը սաստկացնում։ Շենքի ներքին մասերի ջերմացած օդը տոթացնում է վերիններինը հենց արդեն նրանով, որ տաքացնում է նրանց հատակը, և եթե շենքերը գազ շատ գործածելու հետ միասին նաև ցածրաձեղուն են, ապա այս մի մեծ չարիք է։ Դրությունն է՛լ ավելի վատ է այնտեղ, որտեղ շոգեկաթսաները գտնվում են ցածի զետեղարաններում և ամբողջ տունը լցնում են մի անցանկալի տոթով... Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ օդափոխությունն ամենուրեք պակասավոր և միանգամայն անբավարար է՝ տոթն ու արևամուտից հետո գազի այրման արդյունքները հեռացնելու համար, և որ բազմաթիվ գործանոցներում, մանավանդ այնպիսիներում, որոնք առաջ բնակելի տներ են եղել, կացությունը վերին աստիճանի ողբալի է»։ Մի քանի գործանոցներում, հատկապես շաբաթաթերթերի գործանոցներում, որտեղ նմանապես 12—16 տարեկան դեռահասներ են բանեցվում, աշխատանքը կատարվում է երկու օր ու մի գիշեր գրեթե անընդհատ, այնինչ ուրիշ գրաշարանոցներում, որոնք զբաղված են շտապողական աշխատանք կատարելով, կիրակին էլ բանվորին ոչ մի հանգստություն չի բերում, և նրա բանվորական օրերը շաբաթվա մեջ 6-ի փոխարեն կազմսւմ են 7 (էջ 26, 28)։ Սպիտակեղեն կարողները և մոդիստուհիները (milliners ու dressmakers) cերաշխատանքի առնչությամբ մեզ արդեն զբաղեցրել են I գրքում, VIII գլ., 3, էջ 217—219։ Մեր բերած հաշվետվության մեջ նրանց աշխատանքի վայրերը նկարագրել է դոկտոր Օրդը։ Եթե սրանք ցերեկը նույնիսկ մի քիչ ավելի լավ են, ապա այն ժամերին, երբ գազը վառված է, անչափ տոթ են լինում, մգլահոտած (foul) ու անառողջ։ Ավելի լավ տեսակի 34 գործանոցում դոկտոր 0րդը գտավ, որ ամեն մի բանվորուհու համար խորանարդ ոտնաչափ տարածության միջին թիվը «4 դեպքում 500-ից ավելի էր ուրիշ 4-ում՝ 4—500, 5-ում՝ 200—250, 4-ում՝ 150—200 ու վերջապես 9-ում՝ միմիայն 100—150։ Այս դեպքերից .մինչև անգամ ամենանպաստավորը լոկ հազիվ բավարար է տևական աշխատանքի համար, եթե տեղը կատարյալ օդափոխություն չունի։... Նույնիսկ ավելի լավ օդափոխության դեպքում գործանոցները շատ շոգ ու հեղձուկ են լինում պահանջված բազմաթիվ գազային լապտերների մլմլալու հետևանքով»։ Ահա՛ դոկտոր Օրդի նկատողությունն իր այցելած՝ ստորին կարգի մի գործանոցի վերաբերմամբ էլ, որտեղ աշխատանքը կատարվում էր մի միջնորդի (middleman) հաշվին. «Մի սենյակ, 1280 խորանարդ ոտնաչափ տարողությամբ, մեջը գտնվողները՝ 14 հոգի, ամեն մեկին ընկնող տարածությունը՝ 91,5 խորանարդ ոտնաչափ։ Բանվորուհիներն աշխատանքից ուժասպառ ու տանջված կերպարանք ունեին, այստեղ։ Նրանց վաստակը նշված է շաբաթական 7—15 շիլլինգ, հետն էլ թեյ... Բանվորական ժամերը՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը։ Փոքրիկ սենյակը, որտեղ ճխտված էին այս 14 անձը, վատ էր օդափոխված։ Կային երկու շարժական լուսամուտ ու մի բուխաբիկ, որը սակայն խցված էր. օդափոխման որևէ տեսակի հատուկ հարմարանքներ չկայինք (էջ 27)։ Միևնույն հաշվետվությունը մոդիստուհիների գերաշխատանքի վերաբերմամբ նկատում է. «Մոդայի շքեղարուր գործանոցներում երիտասարդ կանանց, գերաշխատանքը տարվա մեջ տիրապետում է մոտավորապես 4 ամսում միայն, սակայն այնպիսի հրեշավոր չափով, որ շատ դեպքերում հասարակության ապշանքն ու վրդովմունքն է առաջ բերել մի վայրկյան. բայց այս ամիսների ընթացքում իբրև կանոն աշխատանքը գործանոցում կատարվում է օրական լրիվ 14 ժամ, իսկ կուտակված շտապ պատվերների ժամանակ ամբողջ օրն ի բուն 17—18 ժամ։ Տարվա մյուս եղանակներին գործանոցում աշխատանքը կատարվում է հավանորեն 10—14 ժամ. իրենց բնակարաններում աշխատողներն էլ կանոնավորապես 12 կամ թե 13 ժամ գործի են լինում։ Կանացի թիկնոցների, փողպատների, շապիկների և այլոց արտադրումը, կարամեքենայի վրա արվող աշխատանքն էլ հետն առած, ընդհանուր գործանոցում կատարվում է ավելի քիչ ժամերի ընթացքում, սովորաբար ոչ ավելի, քան 10—12 ժամում. բայց,— ասում է դոկտոր,— Օրդը «որոշ արհեստանոցներում կանոնասահմանված բանվորական ժամերը որոշ ժամանակամիջոցներում նշանավոր չափով երկարաձգման են ենթարկվում առանձնապես վճարվող արտակետյա աշխատանքի միջոցով, իսկ ուրիշ արհեստանոցներում բանվորուհիներն աշխատանքը հետները վերցնում են տուն, որպեսզի կանոնասահմանված բանվորական ժամանակից հետո կատարեն. մենք կարող ենք ավելացնել, որ արտակետյա աշխատանքի թե՛ մեկ ու թե՛ մյուս տեսակը հաճախ ստիպողական է» (էջ 28)։ Ջոն Սայմոնն այս էջին կցած մի ծանոթագրության մեջ նկատում է. «Պարոն Ռէդկլիֆֆը, համաճարակաբանական ընկերության քարտուղարը, որը հատկապես շատ առիթներ է ունեցել առաջին կարգի արհեստանոցների բանվորուհիների առողջությունը քննելու, յուրաքանչյուր 20 աղջկանից, որոնք իրենց մասին ասում էին, թե իրենց առողջությունը միանգամայն լավ է, միայն մեկին առողջ գտավ. մնացածները մարմնական ուժերի թուլանալու, նյարդային ուժասպառման, ու սրանից առաջացող բազմաթիվ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր աստիճաններ էին ցուցաբերում»։ Իբրև պատճառներ նա նշում է՝ առաջին հերթին բանվորական ժամերի երկարությունը, որը նա տարվա նույնիսկ հանդարտ եղանակներին օրական մինիմում 12 ժամ է հաշվում, ու երկրորդ՝ արհեստանոցների գերալցումն ու վատ օդափոխությունը, գազային լապտերների շնորհիվ փչացած օդը, անբավարար կամ թե վատ սնունդն ու բանվորուհիների համար կենցաղային հարմարություններ ստեղծելու հոգացողության, պակասությունը»։ Եզրակացությունը, որին հանգում է անգլիական առողջապահական վարչության պետը, այն է, թե «բանվորների համար գործնականորեն անհնարին է նվաճել այն, ինչ որ տեսականորեն իրենց առաջին իրավունքն է առողջության բնագավառում, իրավունք այն իմ աստով, որ աշխատանք կատարելու համար էլ նրանց հավաքած լինի ձեռնարկուն, որ միատեղ աշխատանքը, որչափով որ ձեռնարկուից է կախված և նրա հաշվին է կատարվում, պետք է զերծ կացուցվի անցանկալի ու առողջության համար վնասակար պայմաններից. նաև թե՝ բանվորները ոչ միայն իրենք փաստորեն ի վիճակի չեն հարկադրելու, որ այս առողջապահական արդարությունն իրագործվի իրենց համար, այլև, չնայած օրենսդրի առաջադրած դիտավորությանը, նրանք նույնքան քիչ կարող են որևէ գործուն աջակցություն սպասել այն պաշտոնյաներից, որոնք պետք է իրագործեն «Nuisances Removed Acts»-ը [«Դժբախտ պատահարները կանխելու օրենքը»] (էջ 29)։ «Անկասկած, մի քանի տեխնիկական փոքրիկ դժվարություններ կան այն ճշգրիտ սահմանը որոշելու համար, որից դենը ձեռնարկուները պետք է կարգավորման ենթարկվեն։ Բայց ... սկզբունքորեն՝ առողջությունը խնայելու պահանջն ընդհանրական է։ Եվ ի շահ միլիոնավոր բանվորների ու բանվորուհիների, որոնց կյանքն այժմ անտեղի ծյուրվում և կարճացվում է մարմնական անվերջ տանջանքներով, որոնք սոսկ նրանց զբաղմունքի արգասիք են, ես համարձակվում եմ այն հույսն արտահայտել, թե աշխատանքի առողջապահական պայմանները նույնպես ընդհանրականորեն կդրվեն օրենքի պատշաճ պաշտպանության տակ, գոնե այն չափով, որ աշխատանքի բոլոր փակ շենքերում օդափոխությունն իրոք ապահովվի և որ ըստ իր բնության անառողջ ամեն մի աշխատաճյուղում հնարավոր եղածին չափ սահմանափակվի առողջության համար առանձնապես վտանգավոր ներգործությունը» (էջ 63)։ ====III. ՏՆՏԵՍՈՒՄ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԻ ՍՏԱՑՄԱՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊՐՈՑԵՍՈՒՄ==== Լ. Հորները 1852 թվականի հոկտեմբերի իր հաշվետվության մեջ քաղբերում է Պետրիկրոֆտի անվանի ինժեներ Ջեմս Նեսմիթի մի նամակը, որում ի միջի այլոց ասված է. «Հասարակությունը շատ քիչ է ծանոթ շարժիչ ուժի այն վիթխարի աճի հետ, որ ստացվել է «[շոգեմեքենաների]» սիստեմի այնպիսի փոփոխությունների ու բարելավումների հետևանքով, ինչպիսիք նրանք են, որոնց մասին ես խոսում եմ։ Մեր (Լանկաշիրի) շրջանի մեքենաների ուժը գրեթե 40 տարվա ընթացքում գտնվում էր վախկոտ ու նախապաշարումներով լի ավանդության մղձավանջի ճնշման տակ, բայց մենք հիմա բարեբախտորեն այդ չարիքից ազատագրված ենք։ Վերջին 15 տարում, բայց հատկապես վերջին 4 տարվա ընթացքում (ուրեմն 1848 թվականից դեսը) մի քանի շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել կոնդենսացիոն [խտարար] շոգեմեքենաների օգտագործման եղանակի մեջ... Հետևանքն այն է, ... որ միևնույն մեքենաներն աշխատանքի մի շատ ավելի բարձր արդյունք են տալիս, և այն էլ՝ ածխի գործածությունը շատ նշանավոր չափով պակասեցնելով... Շյոգեուժն այս շրջանի գործարանները մտցնելուց դեսը շատ ու շատ տարիների ընթացքում կարծում էին, թե այն արագությունը, որով պետք է բանեցնեին կոնդենսացիոն շոգեմեքենաները, մի րոպեում մոտավորապես 220 ոտնաչափ մխոցաշարժմունք էր. այսինքն 5 ոտնաչափ մխոցամբարձում ունեցող մի մեքենա նախապես արդեն սահմանափակված էր շուռտվիկի գլանի 22 պտույտով։ Մեքենան ավելի արագ բանեցնելը նպատակահարմար չէր համարվում։ Եվ որովհետև ամբողջ մեխանիզմը հարմարեցված էր մի րոպեում 220 ոտնաչափ մխոցաշարժման արագությանը, ուստի ամբողջ արդյունաբերության մեջ շատ տարիների ընթացքում տիրապետում էր այս դանդաղ ու անմտորեն սահմանափակված արագությունը։ Բայց վերջապես, արդյոք ընդունված նորմաների մի բախտավոր անգիտությա՞ն հետևանքովդ թե՞ որևէ մի համարձակ նորարարի գիտակցած ավելի լավ հիմունքների հետևանքով, մի ավելի մեծ արագություն փորձարկվեց և, քանի որ հետևանքը վերին աստիճանի նպաստավոր էր, օրինակին հետևեցին ուրիշները. այն ժամանակ, ինչպես ասում էին, մեքենայի սանձը բաց թողին և հաղորդիչ մեխանիզմի գլխավոր անիվներն այնպես վերակառուցեցին, որ շոգեմեքենան կարողացավ մի րոպեում 300 ոտնաչափ ու ավելի արագությամբ շարժում անել, մինչդեռ մեխանիզմները պահվեցին իրենց նախկին արագության աստիճանի վրա... Շոգեմեքենայի այս արագացումը հիմա գրեթե ընդհանրական է, որովհետև, պարզվեց, որ ո՛չ միայն միևնույն մեքենայից ավելի շատ էր գործածելի ուժ ստացվում, այլ հենց շարժումն էլ, թափանվի ավելի մեծ սլացքի հետևանքով, շատ ավելի կանոնավոր էր դառնում։ Անփոփոխ շոգեճնշման ու կոնդենսատորի անփոփոխ անոսրացման պայմաններում ավելի ուժ է սստացվում՝ մխոցաշարժումը պարզապես արագացնելու միջոցով։ Եթե մենք կարողանանք, օրինակ, մի շոգեմեքենա, որը մի րոպեում 200 ոտնաչափ արագություն զարգացնելով՝ 40 ձիաուժ է տալիս, պատշաճ փոփոխության միջոցով այն վիճակին հասցնել, որ նա միևնույն շոգեճնշման ու անոսրացման պայմաններում մի րոպեում 400 ոտնաչափ շարժում անի, ապա մենք ճիշտ կրկնակի ուժ կստանանք. իսկ որովհետև երկու դեպքում էլ շոգեճնշումն ու անոսրացումը միևնույնն են մնում, ուստի մեքենայի առանձին մասերի լարումն ու հետևաբար դժբախտ պատահարների վտանգն արագության ուժեղացման հետևանքով չի աճում էական չափով։ Ամբողջ տարբերությունն այն է, որ մենք մխոցաշարժման արագացման չափով կամ թե մոտավորապես նույն հարաբերությամբ ավելի շատ շոգի ենք սպառում. և հետո, ագույցի ու շփվող մասերի մի քիչ ավելի արագ մաշումն է տեղի ունենում, բայց այնպիսի մաշում, որի մասին խոսել չարժե... Սակայն արագացված մխոցաշարժման միջոցով միևնույն մեքենայից ավելի շատ ուժ ստանալու համար պետք է միևնույն շոգեկաթսայի տակ ավելի շատ ածուխ վառվի կամ թե շոգիացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսա գործադրվի, կարճ ասած՝ պետք է ավելի շատ շոգի արտադրվի։ Այս նպատակին հասան, և շոգեգոյացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսաները հարմարակցվեցին «արագացված» հին մեքենաներին. սրանք բազմաթիվ դեպքերում սկսեցին այս եղանակով 100% ավելի աշխատանք մատակարարել։ Մոտ 1842 թվականին Կորնուոլի հանքարաններում գործածվող շոգեմեքենաների արտակարգորեն էժան շոգեգոյացումն սկսեց ուշադրություն գրգռել. բամբակամանության մեջ տեղի ունեցող մրցումը գործարանատերերին ստիպում էր իրենց շահույթի գլխավոր աղբյուրը խնայությունների մեջ որոնելու. ըստ ժամերի և ըստ ձիաուժի հաշված՝ ածխի գործածության այն ուշագրավ տարբերությունը, որ ցուցաբերում էին Կորնուոլի մեքենաները, այլև Վուլֆի երկցիլինդր մեքենաների արտակարգորեն տնտեսողական արգասիքները նաև մեր շրջանում առաջին շարքը մղեցին վառելիքի խնայությունը։ Կորնուոլյան ու երկցիլինդր մեքենաները յուրաքանչյուր 3½-ից մինչև 4 ֆունտ ածխին մի ժամում մեկ ձիաուժ էին մատակարարում, այնինչ բամբակամանական շրջաններում գործող մեքենաները մի ձիաուժի համար ու մի ժամում 8 կամ թե 12 ֆունտ ածուխ էին սպառում։ Այսքան զգալի տարբերությունը մեր շրջանի գործարանատերերին ու մեքենակառույցներին դրդեց նման միջոցներով նույնպիսի արտակարգորեն տնտեսողական արգասիքների հասնելու, ինչպիսիք արդեն սովորական էին Կորնուոլում ու Ֆրանսիայում, որովհետև այնտեղ ածխի բարձր գինը գործարանատերերին ստիպել էր իրենց արտադրության այս թանգ նստող տարրի սպառումն ըստ կարելվույն սահմանափակելու։ Այս բանը շատ կարևոր հետևանքների հասցրեց։ Առաջին՝ շատ կաթսաներ, որոնց մակերևույթի կեսը բարձր շահույթի հին, երջանիկ ժամանակներում դրսի սառն օդին ենթակա էր մնում, հիմա ծածկվեցին թաղիքի կամ թե աղյուսի ու շաղախի և այլ մատերիալների հաստ շերտերով, որով խափանվում էր այնպիսի մեծ ծախքերով գոյացրած ջերմության արտաճառագայթումը։ Շոգեխողովակները պաշտպանվեցին միևնույն եղանակով, ինչպես և ցիլինդրը շրջապատվեց թաղիքով ու փայտով, երկրորդ՝ սկսվեց բարձր ճնշման կիրառումը։ Մինչև հիմա նախազգուշական կափույրը միմիայն այնքան էր ծանրաբեռնված, որ նա մի քառակուսի մատնաչափի վրա 4, 6 կամ թե 8 ֆունտ շոգեճնշում լինելիս արդեն բացվում էր. հիմա գտան, որ ճնշումը մինչև 14 կամ թե 20 ֆունտ բարձրացնելով... հասնում են ածխի մի զգալի խնայության, ուրիշ խոսքով՝ գործարանի աշխատանքն սկսեց կատարվել ածխի մի շատ ու շատ ավելի փոքր սպառմամբ... Այն գործարանատերերը, որոնք սրա համար միջոցներ ու համաբնակություն ունեին, բարձր ճնշման ու տարասփռման սիստեմն իրագործեցին իր լիակատար ծավալով և սկսեցին գործածել նպատակահարմարորեն կառուցված այնպիսի շոգեկաթսաներ, որոնք քառակուսի մատնաչափի վրա 30, 40, 60 ու 70 ֆունտ ճնշում ունեցող շոգի էին մատակարարում, մի ճնշում, որը հին դպրոցի ինժեներներին սարսափից ուշաթափ կաներ։ Բայց որովհետև այս բարձրացված շոգեճնշման տնտեսական հետևանքը... շատ շուտով զգալի դարձավ ֆունտ ստերլինգների, շիլլինգների ու պեննիների աներկբա կերպարանքով, ապա կոնդենսացիոն մեքենաների բարձրաճնշում կաթսաները գրեթե ընդհանուր տարածում ստացան։ Նրանք, որոնք բարենորոգությունն արմատապես էին իրագործում, սկսեցին վուլֆյան մեքենաներ գործածել. և այս տեղի ունեցավ նորերումս շինված մեքենաների մեծամասնության նկատմամբ. այսպես էին հատկապես վուլֆյան մեքենաները 2 ցիլինդրով, որոնցից մեկում շոգին կաթսայից ուժ է արտադրում՝ մթնոլորտի հանդեպ ունեցած գերազանց ճնշման զորությամբ և ապա այնուհետև, առաջվա նման ամեն մի մխոցաշարժումից հետո ազատ օդի մեջ ժայթքելու փոխարենը մտնում է մոտավորապես չորս անգամ ավելի մեծ տարողություն ունեցող մի ցածրաճնշում ցիլինդըի մեջ և այնտեղ նոր տարասփռում կատարելուց հետո մղվում է կոնդենսատորի մեջ։ Տնտեսական հետևանքը, որ ստացվում է այսպիսի մեքենաներից, այն է, որ յուրաքանչյուր 3½—4 ֆունտ ածխից մի ժամում մեկ ձիաուժ է արտադրվում, այնինչ հին սիստեմի մեքենաները սրա համար 12-ից մինչև 14 ֆունտ էին պահանջում։ Մի ճարտար հարմարանք հնարավորություն տվեց վուլֆյան կրկնակի ցիլինդրի սիստեմը կամ թե համակցված բարձրաճնշում ու ցածրաճնշում մեքենայի սիստեմն արդեն գոյություն ունեցող ավելի հին մեքենաների նկատմամբ կիրառելու և այսպիսով նրանց աշխատանքը բարձրացնելու միաժամանակ նվազեցնելով ածխի գործածությունը։ Միևնույն հետևանքը ձեռք բերվեց վերջին 8—10 տարում՝ բարձրաճնշում մեքենան այնպես շաղկապելով կոնդենսացիոն մեքենայի հետ, որ առաջինի գործածած շոգին անցնում էր երկրորդի մեջ և սրան շարժման մեջ էր դնում։ Այս սիստեմը բազմաթիվ դեպքերում օգտակար դուրս եկավ»։ «Դժվար կլիներ ճշգրտորեն որոշել, թե ինչ չափով է բարձրացել այն շոգեմեքենաների աշխատունակությունը, որոնց նկատմամբ կիրառված են մի քանի կամ թե բոլոր այս կատարելագործությունները։ Բայց ես համոզված եմ, որ շոգեմեքենաների միևնույն կշռից մենք հիմա միջին հաշվով ստանում ենք առնվազն 50% ավելի ծառայություն կամ թե աշխատանք, և րր բազմաթիվ դեպքերում միևնույն շոգեմեքենան, որը րոպեում 220 ոտնաչափ սահմանափակված՝ արագության պայմաններում 50 ձիաուժ էր տալիս, հիմա մատակարարում է 100-ից ավելի։ Կոնդենսացիոն մեքենաների նկատմամբ բարձրաճնշում շոգի կիրառելու վերին աստիճանի տնտեսողական հետևանքները, ինչպես և շատ ավելի մեծ այն պահանջները, որոնք առաջադրվում էին հին շոգեմեքենաներին՝ ձեռնարկությունն ընդարձակելու նպատակով, վերջին երեք տարում հասցրին խողովակակաթսաներ մտցնելուն և սրանով կրկին զգալի չափերով նվազեցրին շոգեստեղծման ծախքերը», (Rep. Fact., 1852, p. 23—27)։ Ուժարտադիր մեքենաների մասին ասածը վերաբերում է նաև ուժահաղորդ մեքենաներին ու աշխատամեքենաներին։ «Այն արագ քայլերը, որով զարգացան մեքենաների կատարելագործումները վերջին մի քանի տարում, գործարանատերերին հնարավորություն տվին արտադրությունն ընդարձակելու՝ առանց ավելադիը շարժիչ ուժի։ Աշխատանքն ավելի խնայողաբար կիրառելն անհրաժեշտ է դարձել բանվորական օրվա կարճացման հետևանքով, և լավ ղեկավարությամբ ապահովված գործարանների մեծամասնության մեջ միշտ միջոցներ են փնտրում, թե ինչ ճանապարհով կարող է արտադրությունը բարձրացվել, միաժամանակ ծախքերն իջեցնելով։ Ես իմ տրամադրության տակ ունեմ մի հավաստագրություն, որը ես պարտական եմ իմ շրջանի մի շատ ինտելիգենտ պարոնի սիրալիրությանը և որը վերաբերում է 1810 թվականից մինչև հիմա նրա գործարանում զբաղված բանվորների թվին ու տարիքին, գործադրված մեքենաներին ու վճարված աշխատավարձին։ 1840 թվականի հոկտեմբերին նրա ֆիրման բանեցնում էր 600 բանվոր, որոնցից 200-ը 13 տարեկանից ցած, 1852-ի հոկտեմբերին՝ միմիայն 350 բանվոր, որոնցից միմիայն 60-ը՝ 13 տարեկանից ցած։ Երկու թվականում էլ միևնույն թվով մեքենաներ են եղել արտադրության մեջ — շատ չնչին բացառությամբ, և միևնույն գումարն է վճարվել աշխատավարձի համար»։ (Ռեդգրեյվի հաշվետվությունը «Rep. Fact.»-ում, 1852 Oct.», p. 58)։ Մեքենաների մեջ արված այս բարելավումներն իրենց լիակատար ներգործությունը ցուցաբերում են լոկ այն, ժամանակ, երբ մեքենաները դրվում են նոր, նպատակահարմար կառուցված գործարանային շենքերի մեջ։ «Մեքենաների կատարելագործումների առնչությամբ ես պետք է նկատեմ, որ ամենից առաջ մեծ առաջադիմություն է կատարվել այն գործարանների կառուցման մեջ, որոնք հարմարեցված են այս նոր մեքենաները դնելուն։ Գետնահարկում ես մանում եմ իմ ամբողջ մանվածքը և միմիայն այստեղ դնում 29 000 կրկնիլիկ։ Միայն այս սենյակից ու սրահից ես աշխատանքի առնվազն 10% մի տնտեսում եմ քաղում, ոչ այնքան մեխանիզմների կատարելագործումների, որքան մեքենաները մի եզակի ղեկավարության տակ համակենտրոնացնելու հետևանքով. և ես կարող եմ իլիկների միևնույն թիվը շարժման մեջ դնել մի եզակի շարժագլանով, որով ես ուրիշ ֆիրմաների դիմաց 60-ից մինչև 80% գլանահաղորդում եմ տնտեսում։ Բացի սրանից, յուղի, ճարպի և այլոց մի խոշոր խնայություն է տալիս այս... կարճ ասած՝ գործարանի չկատարելագործված կազմակերպման ու բարելավված մեքենաների միջոցով ես, ամենահամեստ հաշվով, 10% տնտեսել եմ աշխատանքից ու վրադիր՝ մեծ խնայություն եմ արել ուժից, ածխից, ճրագուից, շարժագլաններից, փոկերից և այլն»։ (Մի բամբակամանարանատիրոջ վկայություն. Rep. Fact., Oct. 1863, p. 110)։ ====IV. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՂԿՂԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ==== Արտադրության կապիտալիստական եղանակի հետ միասին ընդլայնվում է արտադրության ու սպառման կղկղանքների օգտագործումը։ Առաջինների տակ մենք հասկանում ենք արդյունաբերության ու երկրագործության թափթփուկները, վերջինների տակ՝ մասամբ այն կղկղանքները, որոնք առաջ են գալիս մարդկանց բնական նյութափոխությունից մասամբ էլ հասկանում ենք այն ձևը, որով սպառման առարկաներն են մնում իրենց գործածությունից հետո։ Ըստ այնմ արտադրության կղկղտնքներն են այն երկրորդական արդյունքները քիմիական արդյունաբերության մեջ, որնք կորչում են արտադրության փոքր մասշտաբի դեպքում. երկաթի մանրուքները, որոնք թափթփվում են մեքենայական արտադրության ժամանակ ու նորից իբրև հումք մտնում երկաթարտադրության մեջ և այլն։ Ապառման կղկղանքները մարդկանց բնական արտաթորանյութերն են, հագուստների մնացորդները քրջերի ձևով և այլն։ Ապառման կղկղանքներն ամենակարևորներն են հողագործության համար։ Նրանց գործածման բնագավառում կապիտալիստական տնտեսության մեջ մի վիթխարի վատնում է տեղի ունենում։ Օրինակ, Լոնդոնում 4½ միլիոն մարդկանց կղկղանքի համար մի ավելի լավ գործածություն չեն գտնում, քան ահռելի ծախքեր անելով Թեմզան նրանով վարակելը։ Հումքի թանկացումը բնականորեն դրդապատճառ է լինում թափթփուկներն օգտագործելու համար։ Ընդաանուր առմամբ այս վերօգտագործման պայմաններն են՝ այսպիսի կղկղանքների մեծազանգվածությունը, որ գոյանում է միմիայն խոշոր մասշտաբով կազմակերպված աշխատանքի ժամանակ. մեքենաների բարելավումը, որի շնորհիվ այն նյութը, որ իր տվյալ ձևով անգործածելի էր առաջ, վերափոխվում է նոր արտադրության համար պիտանի մի կերպարանքի առաջադիմությունը գիտության ասպարեզում, առանձնապես քիմիայի, որն այսպիսի թափթփուկների օգտակար հատկություններն է հայտնագործում։ Անշուշտ, մանր այգեգործորեն վարվող երկրագործության մեջ էլ, ինչպես, օրինակ, Լոմբարդիայում, հարավային Չինաստանում ու Ճապոնիայում, այս տեսակի խոշոր տնտեսում է տեղի ունենում։ Բայց ընդհանրապես այս սիստեմում երկրագործության արտադրողականությունը ձեռք է բերվում, մեծապես շռայլելով այն մարդկային բանվորական ուժը, որը կորզվում է արտագրության ուրիշ ոլորտներից։ Այսպես կոչված թափթփուկներն արդյունաբերության գրեթե յուրաքանչյուր ճյուղում մի զգալի դեր են խաղում։ Այսպես, 1863 թվականի դեկտեմբերի գործարանային հաշվետվության մեջ իբրև գլխավոր պատճառներից մեկն այն երևույթի, որ թե՛ Անգլիայում ու թե՛ Իռլանդիայի շատ մասերում լոկ դժկամորեն ու հազվադեպ են վուշ մշակում, նշված է. «Թափթփուկի մեծ քանակը... որ վուշի վերամշակման ժամանակ գոյանում է այն գզագործարաններում (scutch mills), որոնք ջրի ուժով են շարժման մեջ դրվում... Բամբակի թափթփուկը հարաբերաբար քիչ է լինում, բայց վուշինը՝ շատ մեծ։ Լավ հոգացողությունը ջրացողման ու մեքենական գզի ժամանակ կարող է այս կորուստը զգալի չափով սահմանափակել։ Իռլանդիայում հաճախ վուշը վերին աստիճանի հոռի եղանակով է գզվում, այնպես որ 28—30%-ը կորչում է», մինչդեռ այս ամենից կարելի էր խուսափել, ավելի լավորակ մեքենաներ գործադրելով։ Ընդսմին այնքան շատ ոռվանք է մնում իբրև թափթփուկ, որ գործարանային վերատեսուչն ասում է. «Իռլանդիայում մի քանի գզագործարանից ինձ հաղորդել են, թե գզրարներն այնտեղ գոյացած թափթփուկը հաճախ տուն տանելով իրենց օջախներում իբրև վառելիք են գործածել, սակայն չէ՞ որ վուշի թափթփուկը շատ թանկարժեք բան է» (ն. տ., էջ 140)։ Բամբակի թափթփուկի մասին հետո խոսք է լինելու, ներքևում, որտեղ մենք խոսում ենք հումքի գների տատանումների մասին։ Բրդի արդյունաբերությունն ավելի ռացիոնալ հիմունքների վրա է դրված, քան վուշի վերամշակումը։ «Առաջ սովորական էր՝ բրդի թափթփուկն ու բրդյա քրջեղենը նորից վերամշակելու համար հավաքելը մի անարգ բան համարել, բայց այս նախապաշարմունքը լիովին չքացել է shoddy trade-ի (արհեստական բրդի արդյունաբերության) առնչությամբ, որը Յորկշիրի բրդարդյունաբերական շրջանի մի կարևոր ճյուղն է դարձել, և կասկած չկա, որ բամբակի թափթփուկի գործն էլ շուտով միևնույն տեղը կգրավի իբրև մի արտադրաճյուղ, որը մի հանրահայտնի պահանջ է բավարարում։ Մի 30 տարի առաջ բրդե քրջեր, այսինքն ամբողջովին բրդե մահուդի և այլոց կտորները տոննան միջին հաշվով 4 ֆ. ստ. 4 շիլլինգ էին գնահատվում. վերջին մի երկու տարում նրանց գինը դարձել է տոննան 44 ֆ. ստ.։ Եվ պահանջարկն այնքան է աճել, որ բրդից ու բամբակից պատրաստած խառը գործվածքն էլ է օգտագործվում, որովհետև միջոց են գտել, որով բամբակը քայքայում են՝ առանց բրդին վնասելու. և հիմա հազարավոր բանվորներ զբաղված են shoddy-ի արտադրության մեջ, իսկ սպառողը մեծ օգուտ ունի դրանից, քանի որ նա հիմա միջին լավորակ մահուդը կարող է գնել մի շատ չափավոր գնով» (Rep. Fact., Dec. 1863, p. 107)։ Այս եղանակով վերականգնված արհեստական բուրդը 1862 թվականի վերջում արդեն կազմում էր անգլիական արդյունաբերության սպառած ամբողջ բրդի մի երրորդը (Rep. Fact., Oct. 1862, p. 81)։ «Սպառողի» «մեծ օգուտն» այն է, որ նրա բրդե հագուստներն առաջվա ժամանակի մի երրորդումն են մաշվում և մի վեցերորդում ձարձրվում։  Անգլիական մետաքսի արդյունաբերությունը շարժվում էր միևնույն թեք ուղիով։ 1839—62 թվականներին իսկական հում մետաքսի գործածությունը մի քիչ պակասել էր, մետաքսի թափթփուկներինը, ընդհակառակը, կրկնապատկվել։ Բարելավված մեքենաների միջոցով հնարավոր եղավ այլ պայմաններում բավական անարժեք մատերիալից բազմաթիվ նպատակների համար պիտանի մի մետաքս պատրաստել։ Թափթփուկների գործադրման ամենից ակնառու օրինակը տալիս է քիմիական արդյունաբերությունը։ Նա ոչ միայն իր սեփական թափթփուկներն է գործածում՝ սրանց համար գործադրման նոր ասպարեզներ բացելով, այլև արդյունաբերության ուրիշ ամենատարբեր ճյուղերի թափթփուկները, և, օրինակ, առաջներում գրեթե անօգուտ նավթակուպրը փոխարկում է անիլինի ներկի, տորոնի գունանյութի (ալիզարինի) ու նորերումս էլ՝ դեղորայքի։ Արտադրության կղկղանքների այս տնտեսումից, որը կատարվում է նրանց վերօգտագործման միջոցով, պետք է տարբերել թափթփուկների գոյացման ժամանակ արվող տնտեսումը, ուրեմն արտադրության կղկղանքների քանակն իրենց մինիմումին հասցնելը, և, արտադրության մեջ մտնող բոլոր հումքերն ու օժանդակ մատերիալներն առավելագույն չափով անմիջաբար օգտագործելը։ Թափթփուկի խնայությունը մասամբ պայմանավորված է գործադրվող մեքենաների լավորակությամբ։ Յուղը, սապոնը և այլն տնտեսվում են այն հարաբերությամբ, որով մեքենայամասերն են ճշգրիտ աշխատում և ավելի լավ ևն հղկված։ Այս վերաբերում է օժանդակ մատերիալներին։ Բայց մասամբ — և այս ամենակարևորն է — գործադրվող մեքենաների ու գործիքների լավորակությունից է կախված այն, թե արդյոք արտադրության պրոցեսում հումքի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասն է թափթփուկի վերածվում։ Վերջապես այս կախված է բուն իսկ հումքի լավորակությունից։ Սա էլ իր հերթին մասամբ պայմանավորված է հայթայթող այն արդյունաբերության ու երկրագործության զարգացմամբ, որը հումք է արտադրում (պայմանավորված է բուն իմաստով կուլտուրայի զարգացմամբ), մասամբ էլ այն պրոցեսների կատարելագործմամբ, որոնցով անցնում է հումքը նախքան վերամշակման պրոցեսի մեջ մտնելը։ «Պարմանտյեն ապացուցել է, թե մի ոչ շատ հեռավոր ժամանակաշրջանից դեսը, օրինակ, Լյուդովիկոս XIV-ի ժամանակվանից հետո, հացահատիկ աղալու արվեստը Ֆրանսիայում շատ զգալի չափով կատարելագործվել է, այնպես որ նոր աղացները, հների համեմատությամբդ հացահատկի միևնույն քանակից կարողանում են համարյա կիսով չափ ավելի հաց տալ։ Հաշվել են, որ Փարիզի մի բնակչի տարեկան սպառումն իրոք անում էր սկզբում 4 սետյե հացահատիկ, հետո՝ 3, վերջում՝ 2, այնինչ ներկայումս այն անում է մարդագլուխ միմիայն 1<math>^1/_3</math> սենտյե կամ մոտ 342 ֆ. ... Պերշում, որտեղ ես երկար ապրել եմ, կոպտաշեն աղացները, որոնք հատաքարե ու տրապե աղացաքարեր ունեին, վերակառուցվել են 30 տարվա ընթացքում այնքան շատ առաջադիմած մեխանիկայի կանոնների համաձայն։ Նրանց օժտել են Լա Ֆերտեի լավ աղացաքարերով, հացահատիկն, սկսել են երկու անգամ աղալ, աղացամաղին մի շրջանաձև շարժում ևն հաղորդել, և հացահատկի միևնույն քանակից ստացվող ալյուրի արտադրանքը <math>^1/_6</math>-ով աճել է։ Այսպիսով ես հեշտությամբ բացատրում եմ հռոմայեցիների ժամանակվա ու մեր ժամանակվա հացահատկի օրական գործածության ահռելի տարբերությունը. ամբողջ պատճառն աղալու և հաց պատրաստելու եղանակի պակասավորությունն է պարզապես։ Ահա սրանով պետք է ես բացատրեմ մի նշանավոր իրողություն, որ մեջ է բերում Պլինիուսը XVIII, c. 20, 2. «Հռոմում ալյուրը ծախվում էր, նայած որակին, մոդը 40, 48 կամ թե 96 աս։ Այս գները, որոնք այնքան բարձր են այն ժամանակվա հացահատկի գների համեմատությամբ, բացատրվում են այն ժամանակ դեռ մանկական շրջանում գտնվող, անկատար, աղացներով ու այս հանգամանքից բխող շատ մեծ աղացածախքերով»։ (Dureau de la Malle, «Econ. Pol. des Romains», Paris, 1840, I, p. 280)։ ====V. ՏՆՏԵՍՈՒՄ ԳՅՈՒՏԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ==== Հիմնական կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող այս խնայություններն, ինչպես արդեն ասված է, այն բանի հետևանքն են, որ աշխատապայմանները գործադրվում են խոշոր մասշտաբով, կարճ ասած՝ որ նրանք ծառայում են իբրև անմիջաբար հասարակական, հասարակականացված աշխատանքի պայմաններ կամ թե իբրև արտադրության պրոցեսի անմիջական կոոպերացիայի պայմաններ։ Մի կողմից այս այն պայմանն է, որի շնորհիվ միայն կարող են կիրառվել մեխանիկական ու քիմիական գյուտերն՝ առանց ապրանքի գինը բարձրացնելու, իսկ այս պայմանը մշտապես conditio sine qua non [անհրաժեշտ պայման] է։ Մյուս կողմից՝ միմիայն խոշոր մասշտաբով վարվող արտադրության մեջ են հնարավոր տնտեսումները, որոնք միատեղ արտադրողական սպառումից են բխում։ Վերջապես հենց համակցված բանվոբր փորձն է միայն հայտնագործում և ցույց տալիս, թե ո՝րտեղ ու ի՛նչպես պետք է տնտեսել, ի՛նչպես պետք է արդեն արված գյուտերն ամենապարզ կերպով կիրառել, թեորիայի գործադրման — արտադրության պրոցեսում նրա կիրառման — ժամանակ ի՛նչ գործնական խոչընդոտներ պետք է հաղթահարել և այլն։ Ընդսմին նկատենք, որ պետք է տարբերություն դնել ընդհանրական աշխատանքի ու միատեղ աշխատանքի միջև։ Երկուսն էլ արտադրության պրոցեսում իրենց դերն են կատարում, երկուսն էլ փոխարկվում են իրար, բայց միմյանցից նաև տարբերվում են։ Ընդհանրական աշխատանք է ամեն մի գիտական աշխատանք, ամեն մի հայտնագործում, ամեն մի գյուտ։ Այն մասամբ պայմանավորված է ժամանակակիցների կոոպերացիայով, մասամբ էլ նախորդների աշխատանքի օգտագործումով։ Միատեղ աշխատանքն անհատների անմիջական կոոպերացիա [համագործակցություն] է ենթադրում։ Վերևում ասածը նոր հաստատություն է գտնում հաճախ նկատված հետևյալ երևույթներում. 1. Մի նոր մեքենայի առաջին անգամ լինելու ծախքերի ու նրա վերարտադրության ծախքերի միջև մեծ տարբերություն է լինում, որի մասին աե՛ս Յուրի ու Բեբեջի մոտ։ 2. Այն ծախքերը, որով վարվում է նոր գյուտերի վրա խարսխված մի նոր ձեռնարկություն ընդհանրապես, շատ ավելի մեծ են, լինում՝ նրա ավերակների վրա, ex suis ossibus [նրա ոսկորների վրա] բարձրացած հետագա ձեռնարկությունների ծախքերի համեմատությամբ։ Այս այնքան ճիշտ է, որ անդրանիկ ձեռնարկուները սովորաբար սնանկանում են, և ծաղկում են այն հաջորդները մի այն, որոնց ձեռն են ընկնում էժան գներով շենքերը, մեքենաները և այլն։ Ուստի փողային կապիտալիստների ամենից անարգ ու խղճուկ տեսակն է մեծ մասամբ, որ ամենամեծ շահույթն է կորզում մարդկային ոգու ընդհանրական աշխատանքի ամեն մի նոր զարգացումից ու այդ զարգացման արդյունքի հասարակական կիրառումից, որը կատարվում է համակցված աշխատանքի միջոցով։ ===ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ=== ====I. ՀՈՒՄՔԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ՎՐԱ==== Այստեղ, ինչպես մինչև հիմա, ենթադրվում է, թե հավելյալ արժեքի նորմայի ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Այս ենթադրությունն անհրաժեշտ է՝ տվյալ դեպքն իր զուտ՝ կերպարանքով հետազոտելու համար։ Սակայն կարող է պատահել, որ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում մի կապիտալ բանվորների աճող կամ թե նվազող մի թիվ աշխատեցնի գործի այնպիսի սեղմման կամ թե ընդարձակման հետևանքով, որի պատճառը մեզ այստեղ զբաղեցնող՝ հումքի գների տատանումները լինեին։ Այս դեպքում հավելյալ արժեքի մասսան կարող է փոխվել հավելյալ արժեքի հաստատուն նորմայի պայմաններում։ Սակայն այստեղ պետք է այս էլ մի կողմ թողնել, իբրև միջնակա դեպք։ Եթե մեքենաների բարելավումն ու հումքի գների փոփոխությունը միաժամանակ են ներգործում՝ կամ տվյալ կապիտալի աշխատեցրած բանվորների մասսայի վրա կամ թե աշխատավարձի բարձրության վրա, ապա՝ պետք է սոսկ առադրել 1) այն ներգործությունը, որ հաստատուն կապիտալի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա, 2) այն ներգործությունը, որ աշխատավարձի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա. այս դեպքում հանրագումարն ստացվում է ինքն իրեն։ Բայց այստեղ, ինչպես նախընթաց դեպքում, պետք է ընդհանրապես նկատել հետևյալը. եթե փոփոխություններ են տեղի ունենում, ուզում է՝ հաստատուն կապիտալի տնտեսման հետևանքով, կամ թե հումքի գների տատանումների հետևանքով, միևնույն է,— նրանք միշտ ազդում են շահույթի նորմայի վրա նույնիսկ այն ժամանակ, երբ միանգամայն անփո-
Վստահելի
1396
edits