Changes
===ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՔ ՈՒ ՇԱՀՈՒՅԹ===
Առաջին գրքում հետազոտվեցին այն երևույթները , որ '''արտադրության''' կապիտալիստական '''պրոցեսը''', ըստինքյան վեր առած՝ ներկայացնում է իբրև արտադրության անմիջական պրոցես, ընդ որում դեռ մի կողմ թողնվեցին այս պրոցեսին խորթ պարագաների բոլոր երկրորդական ներգործությունները։ Բայց արտադրության այս անմիջական պրոցեսով չի սպառվում կապիտալի կենսական ընթացքը։ Իրական աշխարհում նա լրացվում է '''շրջանառության պրոցեսով''', իսկ սա կազմել է երկրորդ գրքի հետազոտության առարկան։ Այնտեղ, երկրորդ գրքի հատկապես երրորդ բաժնում, շրջանառւթյան շրջանառության պրոցեսն իբրև հասարակական վերարտադրության պրոցեսի միջնօղակ քննելիս, երևաց, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը ամբողջությամբ քննած, արտադրության պրոցեսի ու շրջանառության պրոցեսի միասնություն է։ Ինչ վերաբերում է այս երրորդ գրքում առաջադրված խնդրին, ապա սա չի կարող նրանում կայանալ, որ այս միասնությանը վերաբերող ընդհանուր խորհրդածություններ տրվեն։ Ընդհակառակը, պետք է բացել ու նկարագրել այն կոնկրետ ձևերը, որոնք բողբոջում են '''կապիտալի շարժման պրոցեսից, վերցրած իբրև ամբողջություն'''։ Իրենց իրական շարժման մեջ կապիտալները միմյանց հանդեպ ելնում են այնպիսի կոնկրետ ձևերով, որոնց նկատմամբ արտադրության անմիջական պրոցեսում կապիտալի ստացած կերպարանքը, ինչպես և շրջանառության պրոցեսում ստացած նրա կերպարանքն առանձին մոմենտներ են ներկայացնում։ Հետևաբար, կապիտալի այն կերպարանավորումները, որ մենք նկարագրում ենք այս գրքում, քայլ առ քայլ մոտենում են այն ձևին, որով նրանք հանդես են գալիս հասարակության մակերեսին, տարբեր կապիտալների փոխադարձ ներգործման պրոցեսում, մրցման մեջ ու հենց իրենց՝ արտադրության գործակալների առօրյա գիտակցության մեջ։
Կապիտալիստորեն արտադրված յուրաքանչյուր ապրանքի արժեքը — '''Արժ.''' — պատկերանում է '''Արժ.''' = c + v + m ֆորմուլայի մեջ։ Եթե արդյունքի այս արժեքից հանում ենք հավելյալ արժեքը, ապա մնում է ապրանքի արտադրատարրերի համար ծախսված կապիտալային արժեքի մի սոսկական էկվիվալենտ կամ փոխհատուցման արժեք՝ c + v։
100 ֆ. ստ. հավելյալ արժեքը հանելուց հետո մնում է 500 ֆ. ստ. մի ապրանքային արժեք, իսկ սա փոխհատուցում է ծախսված 500 ֆ. ստ. կապիտալը միայն։ Ապրանքի արժեքի այս մասը, որ փոխհատուցում է սպառված արտադրամիջոցների գինն ու գործադրված բանվորական ուժի գինը, փոխհատուցում է լոկ այն, ինչ ապրանքը նստել է իրեն կապիտալիստի վրա, և ըստ այնմ նրա համար կազմում է ապրանքի արտադրության ծախքը։
Այն, ինչ որ ապրանքն է նստում կապիտալիստի վրա, ու այն, ինչ որ ապրանքի բուն արտադրությունն է նստում, համենայն դեպս երկու միանգամայն տարբեր մեծություններ են։ Ապրանքի արժեքի այն մասը, որը կազմված է հավելյալ արժեքից, կապիտալիստի վրա ոչինչ չի նստում։ Հենց այն պատճառով, որ այդ մասը բանվորի վրա անվճար աշխատանք է նստում։ Սակայն որովհետև կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ինքը բանվորը, արտադրության պրոցեսի մեջ մտնելուց հետո, կազմում է գործողություն մեջ դրված ու կապիտալիստին պատկանած արտադրողական կապիտալի մի բաղադրամասը, հետևաբար կապիտալիստն է ապրանքի իրական արտադրողը, ուստի ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի աչքին անհրաժեշտորեն երևում են իբրև ապրանքի իսկական արժեք (Kost)։ Եթե արտադրության ծախքը անվանենք k, ապա Արժ = c + v + m ֆորմուլան կփոխարկվի Արժ = k + m ֆորմուլայի, կամ ապրանքի արժեքը = արտադրության ծախքիկ ծախքին + հավելյալ արժեք։
Այսպիսով ուրեմն արտադրության ծախքի կատեգորիայի տակ ապրանքի արժեքի այն տարբեր մասերի ամփոփումը, որոնք նրա արտադրության վրա ծախսված կապիտալային արժեք են միայն փոխհատուցում, մի կողմից արտահայտում է կապիտալիստական արտադրություն առանձնահատուկ բնույթը։ '''Կապիտալի''' ծախսումով է որոշվում այն, թե որքան արժե ապրանքը կապիտալիստի համար, '''աշխատանքի''' ծախսումով է որոշվում այն, թե ապրանքն իրոք որքան արժե։ Հետևաբար ապրանքի կապիտալիստական արտադրության ծախքը քանակապես տարբեր է նրա արժեքից կամ նրա արտադրության իրական ծախքից. այն ավելի փոքր է, քան ապրանքի արժեքը, որովհետև եթեԱրժ եթե Արժ = k + m, ապա k = Արժ. - m։ Մյուս կողմից՝ ապրանքի արտադրության ծախքը մի այնպիսի տարր չի ամենևին, որը գոյություն ունի միմիայն կապիտալիստական հաշվապահության մեջ։ Արժեքի այս մասի ինքնուրույնացումն ապրանքի իրական արտադրության մեջ շարունակ իրեն զգալ է տալիս գործնականորեն, որովհետև, արժեքի այդ մասն իր ապրանքային ձևից շրջանառության պրոցեսի միջոցով մշտապես պետք է նորից ետփոխարկվի արտադրողական կապիտալի ձևին, ուրեմն ապրանքի արտադրության ծախքը պետք է մշտապես ետդնի ապրանքի արտադրության մեջ սպառված արտադրատարրերը։
Ընդհակառակը, արտադրության ծախքի կատեգորիան ոչ մի առնչություն չունի ապրանքի արժեքի գոյացման հետ կամ թե կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի հետ։ Եթե ես գիտեմ, որ ապրանքի 600 ֆ. ստ. արժեքի <math>^5/_6</math>-ը կամ 500 ֆ. ստ. կազմում է ծախսված 500 ֆ. ստ. կապիտալի էկվիվալենտը, փոխհատուցման արժեքը միայն և ուրեմն բավական է այս կապիտալի նյութական տարրերը լոկ ետգնելու համար, ապա սրանով ես դեռ չգիտեմ ոչ այն, թե ինչպես է արտադրվել ապրանքի արժեքի այս <math>^5/_6</math>-ը, որ նրա արտադրության ծախքն է կազմում, ոչ էլ վերջին վեցերորդականը, որ նրա հավելյալ արժեքն է կազմում։ Սակայն հետազոտությունը ցույց կտա, որ կապիտալիստական տնտեսության մեջ արտադրության ծախքը բուն իսկ արժեքի արտադրության կատեգորիայի կեղծ երևույթն է ընդունում։
Վերադառնանք մեր օրինակին։ Եթե ենթադրենք, որ մի միջին հասարակական բանվորական օրում մի բանվորի արտադրած արժեքը ներկայացնում է 6 շիլլինգ = 6 մարկի փողային մի գումար, ապա կանխավճարված 500 ֆ. ստ. = 400 c + 100 v կապիտալն արժեքային արդյունքն է 1666<math>^2/_3</math> տասժամյա բանվորական օրվա, որից 1333<math>^21/_3</math> բանվորական օրը բյուրեղացած է արտադրամիջոցների արժեքի մեջ = 400 c, իսկ 333<math>^1/_3</math>-ը՝ բանվորական ուժի արժեքի մեջ = 100 v։ Այսպիսով ուրեմն , հավելյալ արժեքի 100% նորմա ընդունելու դեպքում , նոր ստեղծվելիք ապրանքի արտադրության համար պահանջվող բանվորական ուժը = 100 v + 100 m = 666<math>^2/_3</math> տասժամյա բանվորական օրվա։
Մենք գիտենք այնուհետև (տես I գիրք, VII գլուխ, էջ 176—182), որ նոր ստեղծված արդյունքի 600 ֆ. ստ. արժեքը բաղկանում է 1) արտադրամիջոցների վրա ծախսված 400 ֆ. ստ. հաստատուն կապիտալի վերահայտնվող արժեքից ու 2) նոր արտադրված 200 ֆ. ստ. մի արժեքից։ Ապրանքի արտադրության ծախքը, որ = 500 ֆ. ստ., պարունակում է վերահայտնվող 400 c–ն ու նոր արտադրված 200 ֆ. ստ.արժեքի կեսը (= 100 v), հետևաբար ապրանքային արժեքի երկու այնպիսի տարրեր, որոնք միանգամայն տարբեր են իրենց ծագման կողմից։
Միանգամայն հակառակն է արտադրության ծախքի մյուս բաղադրամասի վերաբերմամբ։ Ապրանքի արտադրության ժամանակ ծախսված աշխատանքի 666<math>^2/_3</math> օրն ստեղծում են 200 ֆ. ստ. մի նոր արժեք։ Այս նոր արժեքից մի մասը փոխհատուցում է կանխավճարված 100 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը կամ գործադրված բանվորական ուժի գինը միայն։ Բայց այս կանխավճարված կապիտալային արժեքն ամենևին չի մտնում նոր արժեքի ստեղծման մեջ։ Կապիտալի կանխավճարման ժամանակ բանվորական ուժը վճարվում է իբրև '''արժեք''', բայց արտադրության պրոցեսի մեջ նա գործում է իբրև '''արժեք ստեղծող'''։ Բանվորական ուժի արժեքի փոխարեն, որին հանդիպում ենք կապիտալի կանխավճարման ժամանակ, իրոք '''գործող''' արտադրողական կապիտալի մեջ հանդես է գալիս հենց ինքը կենդանի, արժեստեղծ բանվորական ուժը։
Տարբերությունն ապրանքի արժեքի այս տարբեր բաղադրամասերի միջև, որոնք միասին են արտադրության, ծախքը կազմում, աչքի է զարկում, հենց որ փոփոխություն է կատարվում կամ ծախսված հաստատուն կապիտալամասի կամ ծախսված փոփոխուն կապիտալամասի արժեքի մեծության մեջ։ Թող միևնույն արտադրամիջոցների կամ հաստատուն կապիտալամասի գինը 400 ֆ. ստ.-ից բարձրանա 600 ֆունտ ստ.-ի, կամ թե, ընդհակառակը, ընկնի մինչև– մինչև 200 ֆ. ստ.։ Առաջին դեպքում ոչ միայն ապրանքի արտադրության ծախքն է 500 ֆ. ստ.-ից բարձրանում մինչև 600 c + 100 v = 700 ֆ. ստ., այլև հենց ինքն ապրանքի արժեքն է 600 ֆ. ստ.-ից բարձրանում մինչև 600 c + 100 v + 100 m = 800 ֆ. ստ.։ Երկրորդ դեպքում ոչ միայն արտադրության ծախքն է 500 ֆ. ստ.-ից ընկնում մինչև 600 200 c + 100 v = 300 ֆ. ստ., այլև հենց ինքն ապրանքի արժեքն է 600 ֆ. ստ.-ից ընկնում մինչև 200 c + 100 v + 100 m = 400 ֆ. ստ.։ Որովհետև ծախսված հաստատուն կապիտալն իր սեփական արժեքն արդյունքին է փոխանցում, ուստի արդյունքի արժեքը, այլ հավասար պայմաններում, աճում կամ թե ընկնում է այդ կապիտալային արժեքի բացարձակ մեծությանը զուգընթաց։ Ընդունենք, ընդհակառակը, որ բանվորական ուժի միևնույն քանակի գինն այլ հավասար պարագաներում 100 ֆ. ստ.-ից բարձրանում է մինչև 150 ֆ. ստ., կամ թե, ընդհակառակը, ընկնում է մինչև 50 ֆ. ստ.։ Թեև արտադրության ծախքն առաջին դեպքում 500 ֆ. ստ.-ից բարձրանում է մինչև. 400 c + 150 v + = 550 ֆ. ստ. և երկրորդ դեպքում՝ 500 ֆ. ստ.-ից ընկնում է մինչև 400 c + 50 v + = 450 ֆ. ստ., բայց երկու դեպքում էլ ապրանքի արժեքը մնում է անփոփոխ = 600 ֆ. ստ.։ Մի դեպքում = 400 c + 150 v + 50 m = 600 ֆ. ստ., մյուս դեպքում = 400 c + 50 v + 150 m = 600 ֆ. ստ.։ Կանխավճարված փոփոխուն կապիտալն իր սեփական արժեքը չի միակցում արդյունքին։ Նրա արժեքի տեղ, ընդհակառակը, աշխատանքի ստեղծած մի նոր արժեք է մտել արդյունքի մեջ։ Հետևաբար, փոփոխուն կապիտալի արժեքի բացարձակ մեծության մեջ կատարված մի փոփոխություն, որչափով որ սա բանվորական ուժի գնի մեջ տեղի ունեցած փոփոխությունն է լոկ արտահայտում, ամենաչնչին չափով իսկ չի փոփոխում ապրանքի արժեքի բացարձակ մեծությունը, որովհետև ամենևին չի փոփոխում այն նոր արժեքի բացարձակ մեծությունը, որ հոսանուտ բանվորական ուժն է ստեղծում։ Այսպիսի փոփոխությունը ընդհակառակը, ազդում է նոր արժեքի այն երկու բաղադրամասի մեծությունների հարաբերության վրա, որոնցից մեկը հավելյալ արժեքն է կազմում, մյուսը փոփոխուն կապիտալն է փոխհատուցում և ուրեմն մտնում է ապրանքի արտադրության ծախքի մեջ։
Արտադրության ծախքի երկու մասի համար, մեր օրինակում 400 c + 100 v-ի համար, ընդհանուրն այն է միայն, որ նրանք երկուսն էլ ապրանքի արժեքի այն մասերն են, որոնք կանխավճարված կապիտալն են փոխհատուցում։
Բայց կապիտալիստական արտադրության տեսակետից իրերի այս իսկական վիճակն անհրաժեշտորեն աղճատված եղանակով է երևում։
Արտադրության կապիտալիստական եղանակն ստրկության վրա հիմնված արտադրության եղանակից նրանով է տարբերվում ի միջի այլոց, որ բանվորական ուժի արժեքը, resp. (համապատասխան դեպքում) բանվորական ուժի գինը ներկայանում է իբրև հենց աշխատանքի արժեք, resp. աշխատանքի գին կամ իբրև աշխատավարձ (I գիրք, XVII գլուխ)։ Այս պատճառով կանխավճարած կապիտալի արժեքի փոփոխուն մասը երևան է գալիս իբրև աշխատավարձի վրա ծախսված կապիտալ, իբրև մի կապիտալային արժեք, որն արտադրության մեջ ծախսված ամբողջ աշխատանքի արժեքը, resp. ամբողջ աշխատանքի գինն է հատուցում։ Եթե մենք ընդունենք, օրինակ, որ հասարակական միջին 10-ժամյա բանվորական մի օրը մարմնանում է փողի 6 շիլլինգանոց մի քանակի մեջ, ապա 100 ֆ. ստ.-անոց փոփոխուն կապիտալի կանխավճարումը 333<math>^1/_3</math> տասժամյա բանվորական օրում արտաdրված արտադրված մի արժեքի փողային արտահայտությունն է։ Բայց գնված բանվորական ուժի այս արժեքը, որ հանդես է գալիս կապիտալի կանխավճարման ժամանակ, իրապես գործող կապիտալի ոչ մի մասը ը չի կազմում։ Արտադրության պրոցեսի մեջ մտնում է ոչ թե բանվորական ուժի արժեքը, այլ հենց ինքը, կենդանի բանվորական ուժը։ Եթե վերջինիս շահագործման աստիճանն է 100%, ինչպես որ է մեր օրինակում, ապա նա ծախսվում է 666<math>^2/_3</math> տասժամյա բանվորական օրում և ուրեմն արդյունքին միակցում է 200 ֆ. ստ. մի նոր արժեք։ Բայց կապիտալի կանխավճարման մեջ 100 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը հանդես է գալիս իբրև աշխատավարձի վրա ծախսված կապիտալ կամ իբրև այն աշխատանքի գին, որ կատարվում է 666<math>^2/_3</math> տասժամյա բանվորական օրում։ 100 ֆ. ստ. բաժանած 666<math>^2/_3</math>-ով մեզ տալիս է իբրև տասժամյա բանվորական օրվա գին 3 շիլլինգ, որ հինգժամյա աշխատանքի արդյունքի արժեքն է։
Եթե մենք հիմա համեմատում ենք կապիտալի կանխավճարումը մի կողմում ու արժեքը մյուս կողմում, ապա ստանում ենք.
I. 500 ֆ. ստ. կապիտալի կանխավճարում = արտադրամիջոցների վրա ծախսված 430 400 ֆ. ստ. կապիտալ (արտադրամիջոցների գին) + աշխատանքի վրա ծախսված 100 ֆ. ստ. կապիտալ (666<math>^2/_3</math> բանվորական օրվա գին կամ աշխատավարձ սրանց համար)։
II. 600 ֆ. ստ. ապրանքային արժեք = 100 500 ֆ. ստ. արտադրության ծախք (400 ֆ. ստ. ծախսված արտադրամիջոցների գին + 100 ֆ. ստ. ծախսված 666<math>^2/_3</math> բանվորական օրվա գին) + 100 ֆ. ստ. հավելյալ արժեք։
Այս ֆորմուլայի մեջ աշխատանքի վրա ծախսված կապիտալամասն արտադրամիջոցների, օրինակ, բամբակի կամ թե ածխի վրա ծախսված կապիտալամասից միմիայն նրանով է տարբերվում, որ նա ծառայում է նյութապես տարբեր մի արտադրատարրի վճարման համար, բայց ոչ երբեք նրանով, որ նա ապրանքի արժեստեղծման պրոցեսի մեջ և ուրեմն կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի մեջ ֆունկցիապես տարբեր մի դեր է խաղում։ Ապրանքի արտադրության ծախքի մեջ արտադրամիջոցների գինը վերադառնում է այնպես, ինչպես նա արդեն երևան էր կապիտալի կանխավճարման միջոցին, և հենց այն պատճառով, որ այս արտադրամիջոցները նպատակահարմար էին օգտագործվել։ Բոլորովին նույն կերպով էլ ապրանքի արտադրության ծախքի մեջ՝ ապրանքի արտադրության վրա գործադրած 666<math>^2/_3</math> բանվորական օրվա գինը կամ աշխատավարձը վերադառնում է այնպես, ինչպես նա արդեն երևան է եկել կապիտալի կանխավճարման միջոցին, և նմանապես հենց այն պաաճառով, որ աշխատանքի այս քանակը նպատակահարմար ձևով է ծախսվել։ Մենք տեսնում ենք միմիայն պատրաստի, առկա արժեքներ — կանխավճարված կապիտալի արժեքի այն մասերը, որոնք մտնում են արդյունքի արժեքի գոյացման մեջ, բայց նոր արժեք ստեղծող ոչ մի տարր չենք տեսնում։ Հաստատուն և փոփոխուն կապիտալի միջև եղած տարբերությունը չքացել է։ Ամբողջ 500 ֆ. ստ. արտադրության ծախքը հիմա երկակի իմաստ է պարունակում — առաջին՝ այն, որ նա 600 ֆ. ստ. ապրանքային արժեքի այն բաղադրամասն է, որը փոխհատուցում է ապրանքի արտադրության վրա ծախսված 500 ֆ. ստ. կապիտալը, և երկրորդ՝ այն, որ ապրանքային արժեքի հենց այս բաղադրամասը գոյություն ունի լոկ պատճառով, որ գոյություն ուներ իբրև գործադրված արտադրատարրերի — արտադրամիջոցների ու աշխատանքի — արտադրության ծախք, այսինքն իբրև կանխավճարած կապիտալ։ Կապիտալային արժեքը վերադառնում է իբրև ապրանքի արտադրության ծախք այն պատճառով ու այն չափով, որ պատճառով ու որ չափով ծախսվել է որպես կապիտալային արժեք։