Changes

Այս ֆորմուլայի մեջ աշխատանքի վրա ծախսված կապիտալամասն արտադրամիջոցների, օրինակ, բամբակի կամ թե ածխի վրա ծախսված կապիտալամասից միմիայն նրանով է տարբերվում, որ նա ծառայում է նյութապես տարբեր մի արտադրատարրի վճարման համար, բայց ոչ երբեք նրանով, որ նա ապրանքի արժեստեղծման պրոցեսի մեջ և ուրեմն կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի մեջ ֆունկցիապես տարբեր մի դեր է խաղում։ Ապրանքի արտադրության ծախքի մեջ արտադրամիջոցների գինը վերադառնում է այնպես, ինչպես նա արդեն երևան էր կապիտալի կանխավճարման միջոցին, և հենց այն պատճառով, որ այս արտադրամիջոցները նպատակահարմար էին օգտագործվել։ Բոլորովին նույն կերպով էլ ապրանքի արտադրության ծախքի մեջ՝ ապրանքի արտադրության վրա գործադրած 666<math>^2/_3</math> բանվորական օրվա գինը կամ աշխատավարձը վերադառնում է այնպես, ինչպես նա արդեն երևան է եկել կապիտալի կանխավճարման միջոցին, և նմանապես հենց այն պաաճառով, որ աշխատանքի այս քանակը նպատակահարմար ձևով է ծախսվել։ Մենք տեսնում ենք միմիայն պատրաստի, առկա արժեքներ — կանխավճարված կապիտալի արժեքի այն մասերը, որոնք մտնում են արդյունքի արժեքի գոյացման մեջ, բայց նոր արժեք ստեղծող ոչ մի տարր չենք տեսնում։ Հաստատուն և փոփոխուն կապիտալի միջև եղած տարբերությունը չքացել է։ Ամբողջ 500 ֆ. ստ. արտադրության ծախքը հիմա երկակի իմաստ է պարունակում — առաջին՝ այն, որ նա 600 ֆ. ստ. ապրանքային արժեքի այն բաղադրամասն է, որը փոխհատուցում է ապրանքի արտադրության վրա ծախսված 500 ֆ. ստ. կապիտալը, և երկրորդ՝ այն, որ ապրանքային արժեքի հենց այս բաղադրամասը գոյություն ունի լոկ պատճառով, որ գոյություն ուներ իբրև գործադրված արտադրատարրերի — արտադրամիջոցների ու աշխատանքի — արտադրության ծախք, այսինքն իբրև կանխավճարած կապիտալ։ Կապիտալային արժեքը վերադառնում է իբրև ապրանքի արտադրության ծախք այն պատճառով ու այն չափով, որ պատճառով ու որ չափով ծախսվել է որպես կապիտալային արժեք։
Այն պարագան, կանխավճարված կապիտալի արժեքի տարբեր բաղադրամասերը ծախսվել են արտադրության նյութապես տարբեր տարրերի վրա — աշխատամիջոցների, հումքի ու օժանդակ նյութերի և աշխատանքի վրա, լոկ այն է պայմանավորում, որ ապրանքի արտադրության ծախքը պետք է նորից ետգնի նյութապես տարբեր այս արտադրատարրերը։ Բուն իսկ արտադրության ծախքը կազմելու կողմից, ընդհակառակը, լոկ մի տարբերություն է իրեն զգալ տալիս, այն տարբերությունը, որ կա հիմնական ու շրջանառու կապիտալի միջև։ Մեր օրինակում 20 ֆ. ստ. հաշված էր աշխատամիջոցների մաշվածքի համար (400 c = 20 ֆ. ստ. աշխատամիջոցների մաշվածքի համար + 380 ֆ. ստ. արտադրանյութերի համար)։ Եթե այս աշխատամիջոցների արժեքն ապրանքի արտադրությունից առած 1200 ֆ. ստ. էր, ապա ապրանքի արտադրությունից հետո այդ արժեքը գոյություն ունի երկու կերպարանքով. 20 ֆ. ստ. իբրև ապրանքային արժեքի մաս, 1200-20 կամ 1180 ֆ. ստ. իբրև մնացորդ արժեք այն աշխատամիջոցների, որոնք առաջվա պես կապիտալիստի տիրության տակ են գտնվում, կամ իբրև արժետարր ոչ թե նրա ապրանքային կապիտալի, այլ նրա արտադրողական կապիտալի։ Աշխատամիջոցների հակառակ՝ արտադրանյութերն ու աշխատավարձն ապրանքի արտադրության մեջ ամբողջովին են ծախսվում և այս պատճառով էլ նրանց ամբողջ արժեքն է մտնում արտադրված ապրանքի արժեքի մեջ։ Մենք տեսել ենք, թե կանխավճարված կապիտալի այս տարբեր բաղադրամասերը պտույտի առնչությամբ ինչպես են հիմնական ու շրջանառու կապիտալի ձևեր ընդունում։
Այսպես ուրեմն, կանխավճարած կապիտալը = 1680 1 680 ֆ. ստ., այսինքն հիմնական կապիտալ = 1 200 ֆ. ստ., պլյուս շրջանառու կապիտալ = 400 ֆ. ստ. (= 380 ֆ. ստ. արտադրանյութերի վրա , պլյուս 100 ֆ. ստ. աշխատավարձի վրա)։
Ապրանքի արտադրության, ծախքը, ընդհակառակը, միմիայն 500 ֆ. ստ. է (20 ֆ. ստ.՝ հիմնական կապիտալի մաշվածքի համար, 480 ֆ. ստ.՝ շրջանառու կապիտալի համարիհամար
Սակայն ապրանքի արտադրության ծախքի ու կանխավճարած կապիտալի միջև եղած այս տարբերությունը լոկ այն է հաստատում, որ ապրանքի արտադրության ծախքը բացառապես կազմվում է նրա արտադրության վրա իրոք ծախսված կապիտալով։
Ապրանքի արտադրության ժամանակ կիրառվում են 1 200 ֆ. ստ. արժեք ունեցող աշխատամիջոցներ, բայց այս կանխավճարված կապիտալային արժեքից միմիայն 20 ֆ. ստ.-ն է կորսվում արտադրության մեջ։ Ուստի գործադրված հիմնական կապիտալը միմիայն մասամբ է մտնում ապրանքի արտադրության ծախքի մեջ, որովհետև այս կապիտալը միմիայն մասամբ է ծախսվում ապրանքի արտադրության վրա։ Գործադրված շրջանառու, կապիտալն ամբողջովին է մտնում ապրանքի արտադրության ծախքի մեջ, որովհետև այս կապիտալը ամբողջովին է ծախսվում ապրանքի արտադրության վրա։ Բայց այս ի՞նչ է ապացուցում, եթե ոչ այն, որ գործադրված կապիտալի հիմնական ու շրջանառու, մասերը, համաձայն իրենց արժեքի մեծություններին, միակերպ մտնում ՝են են համապատասխան ապրանքի արտադրության ծախքի մեջ, և որ ապրանքի արժեքի այս բաղադրամասն ընդհանրապես ծագում է ապրանքի արտադրության վրա ծախսված կապիտալից միայն։ Եթե այս այսպես չլիներ, ապա Հասկանալ հասկանալ չէր լինի, թե ինչու կանխավճարված 1200 1 200 ֆ. ստ. հիմնական կապիտալը փոխանակ այն 20 ֆ. ստ. միակցելու արդյունքի արժեքին, որ նա կորցնում է արտադրության պրոցեսի ժամանակ, չի միակցամ միակցում նախ այն 1180 1 180 ֆ. ստ., որը նա չի կորցնամ նույն արտադրության պրոցեսում։
Այսպիսով ուրեմն, արտադրության ծախքը հաշվելու առնչությամբ հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած այս տարբերությունը հաստատում է այն երևույթքը երևույթը լոկ, թե արտադրության ծախքը ծագում է ծախսված կապիտալային արժեքից կամ այն գնից, որ ծախսված արտադրատարրերը, աշխատանքն էլ հետն առած, նստաում նստում են իրեն՝ կապիտալիստի վրա։ Մյուս կողմից, արժեքի գոյացման առնչությամբ՝ կապիտալի փոփոխուն, բանվորական ուժի վրա ծախսված մասն այստեղ շրջանառու կապիտալի ռուբրիկայի տակ պարզորոշակի նույնացվում է հաստատուն կապիտալի հետ (կապիտալի այն մասի հետ, որ արտադրանյութերից է բաղկացած) և այսպիսով լիովին ավարտվում է կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի միստիֆիկացիան<ref>Թե այստեղից ինչպիսի խառնաշփոթություն կարող է ծագել տնտեսագետների գլխում, ցույց է տրված I գրքում, VII գլ., § 3, էջ 187—192, Ն. Վ. Սենիորի օրինակով։</ref>։
Մինչև հիմա մենք քննել ենք ապրանքի արժեքի միմիայն մի տարրը, արտադրության ծախքը։ Հիմա մենք պետք է նայենք ապրանքի արժեքի նաև մյուս բաղադրամասին, արտադրության ծախքից վեր ստացվող հավելույթին կամ հավելյալ արժեքին։ Իչպես հայտնի է, հավելյալ արժեքն ամենից առաջ ապրանքի արժեքի մի հավելույթ է ապրանքի արտադրության ծախքից վեր։ Բայց որովհետև արտադրության ծախքը հավասար է ծախսված այն կապիտալի արժեքին, որի իրեղեն տարրերին է նա վերածվում մշտապես, ապա արժեքի այս հավելույթն ապրանքի արտադրության վրա ծախսված ու նրա շրջանառությունից վերադարձող կապիտալի մի արժեքային աճ է։
Մենք առաջ արդեն տեսել ենք, որ m-ը, հավելյալ արժեքը, թեև v-ի, փոփոխուն կապիտալի, արժեքի փոփոխումից է միայն ծագում և ուրեմն փոփոխուն կապիտալի մի սոսկական աճ է սկզբնապես, սակայն նույն չափով էլ նա արտադրության ավարտված պրոցեսից հետո c + v-ի, ծախսված ամբողջ կապիտալի, մի արժեքային աճ է կազմում։ c + (v + m) ֆորմուլան, որը նշում է, թե m-ն արտադրվում է բանվորական ուժի համար կանխավճարված մի որոշ v կապիտալային արժեք մի հոսանուտ մեծության փոխարկելով, ուրեմն մի հաստատուն մեծություն մի փոփոխունի վերածելով, այդ ֆորմուլան ներկայանում է նաև որպես (c + v) + m։ Արտադրությունից առաջ մենք ունեինք 500 ֆ. ստ. կապիտալ։ Արտադրությունից հետո մենք ունենք 500 ֆ. ստ. կապիտալը, պլյուս 100 ֆ. ստ. մի արժեքային աճ<ref>«Իրոք մենք գիտենք արդեն, որ հավելյալ արժեքը լոկ լետևանք հետևանք է այն արժեքային փոփոխության, որին ենթարկվում է v-ն, կապիտալի այն մասը, որ վերածում է բանվորական ուժի, և այսպիսով ուրեմն v + m = v + Δm (v պլյուս v-ի աճը)։ Բայց արժեքի իրական փոփոխությունն ու այն հարաբերությունը, որի մեջ փոխվում է արժեքը մթագնվում են նրանով, որ կապիտալի փոփոխվող բաղադրամասի աճման հետևանքով աճում է նաև կանխավճարված ամբողջ կապիտալը։ Այս կապիտալը 500 էր և դարձել է 500» (գիրք I, գլ. VII, 1, էջ 177)։</ref>։
Սակայն հավելյալ արժեքը մի աճ է կազմում ոչ միայն կանխավճարված կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի մեջ մտնող, այլ նաև նրա մեջ չմտնող մասի նկատմամբ, հետևաբար արժեքային մի աճ ոչ միայն ծախսված կապիտալի նկատմամբ, որը փոխհատուցվում է ապրանքի արտադրության ծախքից, այլև ընդհանրապես արտադրության մեջ ներդրած կապիտալի նկատմամբ։ Մենք արտադրության պրոցեսից առաջ ունեինք 1680 1 680 ֆ. ստ. մի կապիտալ արժեք՝ 1200 1 200 ֆ. ստ. աշխատամիջոցների վրա ծախսված հիմնական կապիտալ, որից մաշվածքի 20 ֆ. ստ.-ն է միայն մտնում ապրանքի արժեքի մեջ, պլյուս արտադրանյութերի ու աշխատավարձի վրա ծախսած 1180 1 180 ֆ. ստ. շրջանառու կապիտալը։ Արտադրության պրոցեսից հետո մենք ունենք 1180 1 180 ֆ. ստ. իբրև արտադրողական կապիտալի արժեքային բաղադրամաս, պլյուս 600 ֆ. ստ. մի ապրանքային կապիտալ։ Եթե մենք գումարում ենք արժեքի այս երկու գումարը, ապա կապիտալիստն այժմ իր ձեռքին ունենում է 1780 1 780 ֆ. ստ. մի արժեք։ Եթե նա սրանից հանում է ամբողջ կանխավճարված 1680 1 680 ֆ. ստ . կապիտալը, ապա մնում է 100 ֆ. ստ. մի արժեքային աճ։ Հետևաբար 100 ֆ. ստ. հավելյալ արժեքն արժեքային մի աճ է կազմում ինչպես գործադրված 1680 1 680 ֆ. ստ. կապիտալի նկատմամբ, այնպես էլ այդ կապիտալի միայն մի մասը ներկայացնող այն 500 ֆ. ստ.-ի նկատմամբ, որը ծախսվում է արտադրության ընթացքում։
Հիմա կապիտալիսաի կապիտալիստի համար պարզ է, որ արժեքային այս աճը ծագում է այն արտադրողական գործառնություններից, որոնք ձեռնարկվում են կապիտալով, ուրեմն նա ծագում է բուն իսկ կապիտալից. չէ՞ որ արտադրության պրոցեսից հետո նա կա, իսկ արտադրության պրոցեսից առաջ նա չկար։ Ինչ վերաբերում է ամենից առաջ արտադրության մեջ ծախսված կապիտալին, ապա այնպես է երևում, թե հավելյալ արժեքը միակերպ ծագում է նրա տարբեր՝ արտադրամիջոցներից ու աշխատանքից բաղկացած արժետարրերից։ Չէ՞ որ այս տարրերը միակերպ մասնակցում են արտադրության ծախքի գոյացմանը։ Իբրև կապիտալային կանխավճարում գոյություն ունեցող իրենց արժեքները նրանք միակերպ միակցում են արդյունքի արժեքին և չեն զանազանվում իբրև հաստատուն ու փոփոխուն արժեքային մեծություններ։ Այս ակներև կդառնա, եթե մենք մի վայրկյան ենթադրենք, թե ծախսված ամբողջ կապիտալը բաղկացած է կամ բացառապես աշխատավարձից, կամ բացառապես արտադրամիջոցների արժեքից։ Այն ժամանակ առաջին դեպքում մենք 400 c + 100 v + 100 m ապրանքային արժեքի փոխարեն կունենայինք 500 c + 100 m ապրանքային արժեք։ Աշխատավարձի վրա ծախսված 500 ֆ. ստ. կապիտալը 600 ֆ. ստ. ապրանքային արժեքի արտադրության վրա կիրառված ամբողջ աշխատանքի արժեքն է և հենց այս պատճառով կազմում է ամբողջ արդյունքի արտադրության ծախքը։ Բայց արտադրության այս ծախքի գոյացումը, որի շնորհիվ ծախսված արժեքը վերահայտնվում է իբրև արդյունքի արժեքային բաղադրամաս, մեզ հայտնի միակ պրոցեսն է այս ապրանքային արժեքի գոյացման ընթացքում։ Մենք չգիտենք, թե ինչպես է առաջ գալիս 100 ֆ. ստ. մեծության վրա այն բաղադրամասը, որը հավելյալ արժեք է ներկայացնում։ Բոլորովին նույնը կունենայինք երկրորդ դեպքում էլ, երբ ապրանքային արժեքը = լիներ 500 c + 100 m։ Երկու դեպքում էլ մենք գիտենք, որ հավելյալ արժեքը ծագում է տվյալ մի արժեքից, որովհետև այս արժեքը կանխավճարված է եղել արտադրողական կապիտալի ձևով, անկախ նրանից՝ արդյոք աշխատանքի՞ ձևով, թե՞ արտադրամիջոցների ձևով։ Բայց մյուս կողմից՝ կանխավճարված կապիտալային արժեքը հավելյալ արժեք է ստեղծում ոչ այն պատճառով, որ նա ծախսվել է և ուրեմն ապրանքի արտադրության ծախք է կազմում։ Որովհեաև հենց ճիշտ նույն չափով, որով նա ապրանքի արտադրության ծախքն է կազմում, նա բոլորովին հավելյալ արժեք չի գոյացնում, այլ տալիս է ծախսված կապիտալի էկվիվալենտը, նրա փոխհատուցման արժեքը միայն։ Հետևաբար որչափով որ նա հավելյալ արժեք է գոյացնում, նա այս գոյացնում է ոչ թե շնորհիվ իր առանձնահատուկ որպիսության՝ իբրև ծախսված կապիտալ, այլ իբրև ընդհանրապես կանխավճարված և ուրեմն գործադրված կապիտալ։ Հետևաբար հավելյալ արժեքը նույն չափով ծագում է կանխավճարված կապիտալի այն մասից, որը մտնում է ապրանքի արտադրության ծախքի մեջ է ինչպես և նույն այն մասից, որը չի մտնում արտադրության ծախքի մեջ. մի խոսքով՝ նա միակերպ ծագում է գործադրված կապիտալի հիմնական ու շրջանառու բաղադրամասերի։ բաղադրամասերից։ Ամբողջ կապիտալը — ինչպես աշխատամիջոցները, այնպես և արտադրության մատերիալներն ու աշխատանքը — իրեղենորեն ծառայում են իբրև արդյունք ստեղծող կապիտալ։ Ամբողջ կապիտալն իրեղենորեն մտնում է աշխատանքի իրական պրոցեսի մեջ, թեև նույնի լոկ մի մասն է մտնում արժեքի մեծացման պրոցեսի մեջ։ Գուցե հենց այս է պատճառը, որ նա միմիայն մասամբ է գործակցում ֊արտադրության ծախքի գոյացմանը, բայց ամբողջովին մասնակցում է հավելյալ արժեք ստեղծելուն։ Ինչ էլ որ լինի, իրողություն է մնում, որ հավելյալ արժեքը ծագում է գործադրված կապիտալի բոլոր մասերից միաժամանակ։ Եզրակացությունը կարող է շատ ավելի կարճացվել, եթե Մալթուսի հետ միասին, նույնքան գռեհկորեն, որքան և պարզորեն, ասենք. «Կապիտալիստը միակերպ օգուտ է '''սպասում''' իր կանխավճարած կապիտալի բոլոր մասերից»<ref>Malthus, Principles of Pol. Econ. 2-nd edit. London 1836, p. 267, 268.</ref>։
Հավելյալ արժեքն իբրև կանխավճարված ամբողջ կապիտալի այսպես պատկերացվող ծնունդ ստանում է '''շահույթի''' փոխակերպյալ ձև։ Հետևաբար արժեքի մի որոշ գումար կապիտալ է այն պատճառով, որ ծախսվում է շահույթ արտադրելու համար<ref>«Կապիտալն այն է, որ ծախսվում է շահույթ ստանալու նպատակով». Malthus, Definitions in Political Econ. London 1827, p. 86.</ref>, կամ թե շահույթն առաջանում է այն պատճառով, որ արժեքի մի որոշ գումար իբրև կապիտալ է գործադրվում։ Եթե մենք շահույթը p անվանենք, ապա Արժ. = c + v + m = k + m ֆորմուլան կփոխարկվի Արժ. = k + p ֆորմուլայի կամ '''ապրանքի արժեքը = արտադրության ծախք + շահույթ'''։
Այսպիսով ուրեմն, շահույթը, ինչպես որ այն սկզբնապես ծառանում է այստեղ մեր առջև, նույնն է, ինչ որ է հավելյալ արժեքը, միայն թե միստիֆիկացիայի ենթարկված ձևով, որը սակայն անհրաժեշտորեն բողբոջում է արտադրության կապիտալիստական եղանակից։ Որովհետև արտադրության ծախքի գոյացման պահին, ինչպես այն հանդես է գալիս երևույթներ մակերեսին, ոչ մի տարբերություն չի նկատվում հաստատուն ու փոփոխուն կապիտալի միջև, ուստի արժեքի այն փոփոխության այն աղբյուրը, որը աեղի տեղի է ունենում արտադրության պրոցեսի ժամանակ, կապիտալի փոփոխուն մասից փոխադրվում է ամբողջ կապիտալի վրա։ Որովհետև մի բևեռում բանվորական ուժի գինը հանդես է գալիս աշխատավարձի փոխակերպյալ ձևով, ուստի հակաբևեռում հավելյալ արժեքը երևան է գալիս շահույթի փոխակերպյալ ձևով։
Ինչպես տեսանք, ապրանքի արտադրության ծախքը նրա արժեքից ավելի փոքր է։ Որովհետև Արժ. = k + m, ապա k = Արժ. - m։ Արժ. = k + m ֆորմուլան լոկ այն ժամանակ է վերածվում Արժ. = k-ի, ապրանքի արժեքը = ապրանքի արտադրության ծախքի, երբ m = 0, մի դեպք, որը կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա երբեք չի պատահում, թեև շուկայի առանձնահատուկ կոնյունկտուրաների ժամանակ ապրանքների վաճառագինը կարող է ընկնել մինչև նրանց արտադրության ծախքը կամ նույնիսկ է՛լ ավելի ցած։
Հետևաբար եթե ապրանքը ծախվում է իր արժեքով, ապա իրացվում է մի շահույթ, որը հավասար է նրա արժեքի՝ արտադրության ծախքից վեր ունեցած հավելույթին, ուրեմն հավասար է ապրանքի արժեքի մեջ պարունակվող ամբողջ հավելյալ արժեքին։ Բայց կապիտալիստը կարող է ապրանքը շահույթով ծախել, թեև նա այն ծախի նրա արժեքից ցած։ Քանի դեռ. նրա վաճառագինը նրա արտադրության ծախքից բարձր է, թեև նրա արժեքից ցածր է կանգնած, նրա մեջ պարունակված հավելյալ արժեքի մի մասը միշտ իրացվում է, ուրեմն միշտ շահույթ է ստացվում։ Մեր օրինակում ապրանքի արժեքը = 600 ֆ. ստ., արտադրության ծախքը = 500 ֆ. ստ.։ Եթե ապրանքը ծախվում է 510, 520, 530, 560, 590 ֆ. ստ., ապա նա համապատասխանորեն 90, 80, 70, 40, 10 ֆ ստ. ավելի ցած է ծախվում, քան ապրանքի արժեքն է, և այնուամենայնիվ 10, 20, 30, 60, 90 ֆ. ստ.-ի չափ մի շահույթ է կորզվում նրա վաճառքից։ Ակներև է, որ ապրանքի արժեքի ու նրա արտադրության ծախքի արանքում վաճառման գների մի անսահմանափակ շարք է հնարավոր։ Որքան, ավելի մեծ է ապրանքի արժեքի այն տարրը, որը հավելյալ արժեքից է բաղկացած, այնքան ավելի մեծ է այս միջանկյալ գների գործնական շարժավայրը։
Սրանով բացատրվում են ոչ միայն մրցման ամենօրյա այնպիսի երևույթներ ինչպիսիք են, օրինակ, ցածր գներով վաճառելու (underselling) հայտնի դեպքերը, ապրանքների գների աննորմալ ցածությունն արդյունաբերության որոշ ճյուղերում<ref>Հմմտ. գիրք I, գլուխ XVIII։</ref> և այլն։ Կապիտալիստական մրցման այն հիմնական օրենքը, որը մինչև հիմա չի հասկացվել քաղաքատնտեսության կողմից, այն օրենքը, որը կարգավորում է շահույթի ընդհանրական նորման և սրանով որոշվող այսպես կոչված արտադրության գները, հիմնվում է, ինչպես հետո տեսնելու ենք, ապրանքի արժեքի ու արտադրության ծախքի միջև այս տարբերության վրա և սրանից ծագող այն հնարավորության վրա, որ ապրանքը կարելի է իր արժեքից ցած ծախել, բայց ստանալ շահույթ։
Ապրանքի վաճառման գնի ամենացած սահմանը տրված է հանձին նրա արտադրության ծախքի։ Եթե նա իր արտադրության ծախքից ցած է վաճառվում, ապա արտադրողական կապիտալի ծախսված բաղադրամասերը չեն կարող լիովին փոխհատուցվել վաճառման գնից։ Եթե այս պրոցեսը շարունակվում է, ապա չքանում է կանխավճարված կապիտալային արժեքը։ Հենց այս տեսակետից արդեն կապիտալիստը հակված է արտադրության ծախքն ապրանքի իսկական, '''ներքին ''' արժեք համարելու, որովհետև արտադրության ծախքը նրա կապիտալի սոսկական պահպանման համար անհրաժեշտ գինն է։ Բայց սրան ավելանում է այն, որ ապրանքի արտադրության ծախքն այն առքագինն է, որ ինքը կապիտալիստը վճարել է նրա արտադրության համար, ուրեմն հենց ապրանքի արտադրության պրոցեսում որոշված առքագինն է։ Այս պատճառով էլ ապրանքի վաճառքի ժամանակ իրացված արժեհավելույթը կամ հավելյալ արժեքը, փոխանակ կապիտալիստի աչքին ներկայանալու իբրև ապրանքի արժեքի հավելույթ նրա արտադրության ծախքից վեր, ներկայանում է որպես ապրանքի վաճառման գնի հավելույթ նրա արժեքից վեր, այնպես որ թվում է, թե ապրանքի մեջ պարունակվող հավելյալ արժեքն իրացվում է ոչ թե նրա վաճառքի միջոցով, այլ հենց վաճառքից է ծագում։ Մենք այս պատրանքն ավելի մոտիկից արդեն լուսաբանել ենք I գրքում գլուխ IV, 2 («Կապիտալի ընդհանրական ֆորմուլայի հակասությունները»), իսկ այստեղ մի վայրկյան կվերադառնանք այն ձևին, որով հիշյալ պատրանքը Տորրենսի ու այլոց կողմից կրկին առաջ է քաշվում իբրև քաղաքատնտեսության մի առաջադիմություն Ռիկարդոյի հետո համեմատած։
«Բնական գինը, որը բաղկացած է արտադրության ծախքից կամ, ուրիշ խոսքով, ապրանքի արտադրության կամ պատրաստման վրա արված կապիտալածախսումից, ամենևին չի կարող շահույթ պարունակել... Եթե մի վարձակալ իր արտերի մշակության համար 100 քվարտեր հացահաաիկ հացահատիկ է ծախսում և փոխարենը ետ է ստանում 120 քվարտեր, ապա այն 20 քվարտերը, որ արդյունքի հավելույթն է ծախսումից վեր, կազմում է նրա շահույթը. բայց անհեթեթություն կլիներ այս հավելույթը կամ շահույթը նրա ծախսի մի մաս անվանել... Գործարանատերը ծախսում է հումքի, գործիքների ու աշխատանքի գոյամիջոցների մի հայտնի քանակ և փոխարենն ստանում է պատրաստի ապրանքի մի քանակ։ Այս պատրաստի ապրանքը պետք է մի ավելի բարձր փոխանակային արժեք ունենա, քան այն հումքը, գործիքներն ու գոյամիջոցները, որոնց կանխավճարումով է ձեռք բերված այն ապրանքը»։ Այստեղից Տորրենսը եզրափակում է, թե վաճառման գնի շահույթը արտադրության ծախքից վեր կամ շահույթը ծագում է իբր նրանից, որ սպառորդներն «անմիջական կամ թե միջնորդական (circuitous) փոխանակության միջոցով կապիտալի բոլոր բաղադրամասերի մի ավելի մեծ բաժնեմաս են տալիս, քան նրանց արտադրությունն է նստում»<ref>R. Torrens. An Essay on the Production of Health. London 1821, p. 51—53, 349.</ref>։
Իրապես մի տվյալ մեծությունից վեր հղած հավելույթը չի կարող այս մեծության մի մասը կազմել, ուստի շահույթն էլ, ապրանքի արժեքի այն հավելույթը, որ ստացվում է կապիտալիստի ծախսումներից վեր, չի կարող այս ծախսումների մի մասը կազմել։ - Հետևաբար, եթե ապրանքի արժեքի գոյացման մեջ ոչ մի ուրիշ տարր չի մտնում, բացի կապիտալիստի արած արժեքային կանխավճարումից, ապա հասկանալի չէ, թե ի՞նչպես կարող է ավելի շատ արժեք դուրս գալ արտադրությունից, քան մտնում է նրա մեջ, հակառակ դեպքում դուրս կգա, որ մի բան կստացվեր ոչնչից։ Սակայն Տորրենսը ոչնչից այս կերպով մի բան ստեղծելուց ճողոպրում է միմիայն նրանով, որ նա ապրանքային արտադրության ոլորտից այն փոխադրում է ապրանքային շրջանառության ոլորտը։ Շահույթը չի կարող արտադրությունից առաջանալ,— ասում է Տորրենսը,— որովհետև նա այլապես արդեն պարունակվելիս կլիներ արտադրության ծախքի մեջ, ուրեմն մի հավելույթ չէր լինի այս ծախքից վեր։ Շահույթը չի կարող ապրանքների փոխանակությունից առաջանալ,— պատասխանում է նրան Ռամսեյը,— եթե նա ապրանքների փոխանակությունից առաջ գոյություն չուներ արդեն։ Ակներև է, որ փոխանակված արդյունքների արժեքի գումարը չի փոխվում այն արդյունքների փոխանակության շնորհիվ, որոնց արժեքի գումարն է նա։ Նա հետո էլ նույնն է մնում, ինչ որ էր փոխանակությունից առաջ։ Այստեղ պետք է նշել, որ Մալթուսը պարզորոշաբար վկայակոչում է Տորրենսի հեղինակավորությունը<ref>Malthus, Definitions in Pol. Econ. London 1853, p. 70, 71.</ref>, թեն թեև ապրանքներն իրենց արժեքից վեր ծախելը նա այլ կերպ է բացատրում կամ թե, ավելի շուտ, չի բացատրում, որովհետև այս կարգի փաստարկներն ըստ էության անպայմանորեն հանգում են Ֆլոգիստոնի բացասական կշռին, որ մեծապե հռչակված էր իր ժամանակին։
Հասարակության գոյության այն պայմաններում, երբ կապիտալիստական արտադրությունն է իշխում, ոչ-կապիտալիստական արտադրողի վրա էլ կապիտալիստական պատկերացումներն են իշխում։ Բալզակը, որ ընդհանրապես գերազանց է իրական հարաբերությունների խոր ըմբռնմամբ, վերջին «Paysans» [«Գյուղացիներ»] վեպում դիպուկ ներկայացնում է, թե ինչպես մանր գյուղացին իր վաշխառուի բարեհաճությունը պահպանելու նպատակով ամեն տեսակի ձրի աշխատանքներ է կատարում սրա համար և ընդսմին կարծում է, թե ոչինչ չի նվիրում նրան, քանի որ իր սեփական աշխատանքը ոչ մի կանխիկ ծախսում չի նստում իր վրա։ Այսպիսով վաշխառուն իր հերթին մի գնդակով երկու նապաստակ է զարկում։ Նա անտեսում է աշխատավարձի համար անելիք կանխիկ ծախսումները և ավելի ու ավելի խորն է խճճում վաշխառուական սարդոստայնի ցանցի մեջ գյուղացուն, որին ավելի ու ավելի տնավեր է դարձնում, զրկելով նրան իր սեփական արտերում աշխատելու հնարավորությունից։
Այն անմիտ պատկերացումը, թե ապրանքի արտադրության ծախքն է կազմում նրա արժեքը, իսկ հավելյալ արժեքը ծագում է ապրանքն իր արժեքից բարձր ծախելուց, թե ուրեմն ապրանքները ծախվում են իրենց արժեքներով, եթե նրանց վաճառման գինը հավասար է նրանց արտադրության ծախքին, այսինքն հավասար է նրանց վրա գործադրված արտադրամիջոցների գնին, պլյուս աշխատավարձը — սովորական, գիտականորեն փետրազարդված շառլատանությամբ Պրուդոնի կողմից տարփողվել է իբրև սոցիալիզմի նոր հայտնագործված մի գաղտնիք։ Ապրանքների արժեքն այս կերպ իրենց արտադրության ծախքին վերածելն, որ իրապես կազմում է նրա ժողովրդական բանկի հիմքը։ Արդեն վերը հանգամանորեն ցույց է տրված, որ արդյունքի տարբեր արժեքային բաղադրամասերը հնարավոր է բուն իսկ արդյունքի համամասնական մասերով ներկայացնել։ Եթե, օրինակ (գիրք I, գլուխ VII, 2, էջ 184—185), 20 ֆ. մանվածքի արժեքն անում է 30 շիլլինգ այն է՝ 24 շիլլինգի արտադրամիջոցներ, 3 շիլլինգի բանվորական ուժ ու. 3 շիլլինգի հավելյալ արժեք,— ապա այս հավելյալ արժեքը կարող է ներկայացվել արդյունքի <math>\frac{1}{10}</math>-ով = 2 ֆ. մանվածք։ Հիմա, եթե 20 ֆ. մանվածքը վաճառվում է իր արտադրության ծախքով — 27 շիլլինգով, ապա գնորդը 2 ֆ . մանվածքը ձրի է ստանում, կամ ապրանքն իր արժեքից <math>\frac{1}{10}</math>-ով ավելի ցած է ծախվում, բայց բանվորն առաջվա նման կատարել է իր հավելյալ աշխատանքը, միայն թե կատարել է մանվածքի գնորդ ի գնորդի համար, փոխանակ մանվածքի կապիտալիստական արտադրողի համար կատարելու։ Բոլորովին սխալ կլիներ ենթադրելու, որ եթե բոլոր ապրանքները վաճառվեին արտադրության ծախքով, հետևանքը փաստորեն նույնը կլիներ, նրանք բոլորը վաճառվեին իրենց արտադրության ծախքից բարձր, բայց իրենց արժեքներով։ Որովհետև նույնիսկ այն դեպքում, եթե բանվորական ուժի արժեքը, բանվորական օրվա երկարությունն ու աշխատանքի շահագործման աստիճանն ամենուրեք հավասար են, այնուամենայնիվ հավելյալ արժեքի այն քանակները, որոնք պարունակվում են ապրանքների տարբեր տեսակների արժեքների մեջ, միանգամայն անհավասար են, համապատասխանելով իրենց արտադրության համար կանխավճարված կապիտալների օրգանական տարբեր կառուցվածքներին<ref>«Տարբեր կապիտալներով արտադրվող արժեքի ու հավելյալ արժեքի մասսաները, բանվորական ուժի տվյալ արժեքի ու շահագործման միահավասար աստիճանի պայմաններում, ուղիղ հարաբերական են այս կապիտալների փոփոխուն բաղադրամասերի մեծությունների նկատմամբ, այսինքն նրանց այն բաղադրամասերի նկատմամբ, որոնք վեր են ածված կենդանի բանվորական ուժի» (գիրք I, գլուխ IX, էջ 272)։</ref>։
===ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՆ===
Վստահելի
1396
edits