Changes
==ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈԽԱՐԿՈՒՄՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ՓՈՂԱՅԻն-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ (ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ)==
===ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՊՐԱՆքԱՅԻՆԱՊՐԱՆՔԱՅԻՆ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ===
Վաճառականական կամ առևտրային կապիտալը տրոհվում է երկու ձևի կամ ենթատեսակի՝ ապրանքային-առևտրային կապիտալի, ու փողային-առևտրային կապիտալի, որոնք հիմա մենք պետք է ավելի մանրամասն բնորոշենք, որչափով որ այս հարկավոր է կապիտալն իր հիմնական կառուցվածքով վերլուծելու համար։ Եվ այս հարկավոր է մանավանդ այն պատճառով, որ արդի տնտեսագիտությունը, նույնիսկ ի դեմս իր լավագույն ներկայացուցիչների, առևտրային կապիտալն ուղղակի խառնաշփոթում է արդյունաբերական կապիտալի հետ և փաստորեն բոլորովին աչքաթող է անում նրա բնորոշ առանձնահատկությունները։
Բայց սրա փոխարեն այժմ հասարակական կապիտալի մի ուրիշ մաս է միշտ գտնվում շրջանառության ոլորտի մեջ վաճառականական կապիտալի ձևով։ Սա միշտ գործածվում է ապրանք գնելու և ծախելու համար միայն։ Այսպիսով թվում է, թե լոկ այն անձերի մի փոփոխություն է կատարվում, որոնց ձեռքին է գտնվում այս կապիտալը։
Եթե վաճառականն իր 3 000 ֆ. ստ.-ով ոչ թե կտավ գներ, այն նորից ծախելու դիտավորությամբ, այլ այս 3 000 ֆ. ստ. հենց ինքը գործադրեր արտադրողաբար, ապա հասարակության արտադրողական կապիտալը կմեծանար։ Այն ժամանակ անշուշտ կտավ արտադրողը պետք է ստիպված լիներ իր կապիտալի մի ավելի զգալի մասը պահելու իբրև պահեստի փող. նույնպես պետք է վարվեր հիմա արդյունաբերական կապիտալիստ դարձած վաճառականն էլ։ Մյուս կողմից՝ եթե վաճառականը վաճառական է մնում ապա արտադրողը տնտեսում է վաճառքի ժամանակը, որ նա կարող է կիրառել արտադրության պրոցեսին հսկելու համար, այնինչ վաճառականն իր ամբողջ ժամանակը պետք է գործադրի ծախելու վրա։
Եթե վաճառականական կապիտալը չի գերազանցում իր անհրաժեշտ համամասնությունից [ամբողջ կապիտալի նկատմամբ], ապա այս դեպքում պետք է ընդունել.