«Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան»–ի խմբագրումների տարբերություն
Jump to navigation
Jump to search
Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան |հեղինակ =Ավետիս Հարությունյան |թարգմանի... |
չNo edit summary |
||
| Տող 11. | Տող 11. | ||
:Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն: |
:Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն: |
||
Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից: Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն: Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում: Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը: |
:Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից: Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն: Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում: Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը: |
||
17:59, 15 մարտի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Ավետիս Հարությունյան |
- Հայերեն իմացողները գնացին Ամերիկա, ռուսերեն իմացողները գնացին Ռուսաստան, բայց Հայաստանը մնաց դարձյալ երկլեզվյան. պետական լեզու դարձան Շիլաչու հայերենը եւ Ասկերանի ռուսերենը... Ինչ լավ է գերեզման չունես, որ շուռ գաս գերեզմանում, Խաչատուր Աբովյան:
- Պետական լեզուն սովորելու վրա սպիտակեց արտգործնախարարը, հայերեն բառեր արտաբերելու ջանքից ուր որ է չանի խեղվածք կստանա երկրի առաջին պաշտոնյան, առանց թղթի հայերեն խոսում է միայն պետական հեռուստատեսության պետը՝ հաղորդման ընդհանուր սրահից ամենաազիզ հյուրի հետ «բուդուարում» առանձնացած, մեկ էլ Արմեն Խաչատրյանը, այն էլ՝ անիմաստ: Մեկ էլ իր տեղակալը՝ անլսելի: Մեկ էլ երեքուկես դաշնակցական, որից երեքը՝ հիստերիկ: ... Լեզուն երկրի պատկերն է: Լեզուն չի կարող չմեռնել, եթե մեռնում է երկիրը: Լեզուն չի կարող չմեռնել քրջի շուկայում, որտեղ սակարկելու անգամ անհրաժեշտություն չկա, ինչ մնաց խոսելու:
- Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն:
- Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից: Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն: Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում: Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը: