«Ոճիր և պատիժ, Երրորդ մաս»–ի խմբագրումների տարբերություն
(→II) |
|||
Տող 186. | Տող 186. | ||
== II == | == II == | ||
+ | |||
+ | Մյուս օրը ժամը ութին Ռազումիխինը արթնացավ մտահոգված և լրջախոհ վիճակում։ Այդ առավոտ հանկարծ նրա մեջ բազմաթիվ նոր և չնախատեսված տարակուսանքներ առաջացան։ Առաջ նա չէր էլ երևակայում, որ երբևէ այդպիսի վիճակում կարթնանա։ Մինչև վերջին մանրամասնությունները նա հիշում էր ամենը, ինչ որ եղել էր նախորդ օրը, ու հասկանում էր, որ իր հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, որ ինքը ստացել է մինչև այժմ իրեն իսպառ անհայտ մի տպավորություն, որը նման չէ առաջվա բոլոր տպավորություններին։ Միևնույն ժամանակ նա պարզ գիտակցում էր, որ իր գլխում բռնկված երազանքը բոլորովին անիրագործելի է, այն աստիճան անիրագործելի, որ ինքը նույնիսկ ամաչեց դրանից և շուտով անցավ մյուս, ավելի կենսական հոգսերին ու տարակուսանքներին, որոնք նրան ժառանգություն էին մնացել «երիցս անիծված նախորդ օրվանից»։ | ||
+ | |||
+ | Ամենասարսափելին, որ վերհիշում էր նա, դա այն էր, որ ինքը երեկ «ստոր և գարշելի էր» ոչ միայն նրանով, որ հարբած էր, այլ նրանով, որ օգտվելով աղջկա դրությունից, հիմար ու հապճեպ խանդից դրդված, նրա ներկայությամբ հայհոյում էր նրա փեսացուին, չգիտենալով ոչ միայն նրանց փոխադարձ հարաբերությունները, այլև կարգին չճանաչելով այդ մարդուն։ Եվ ինքը ի՞նչ իրավունք ուներ այդպես հապճեպ և առանց մտածելու դատողություններ անել նրա մասին և ո՞վ էր իրեն խնդրել, որ դատավոր լինի։ Մի՞թե այդպիսի աղջիկը, ինչպիսին Ավդոտյա Ռոմանովնան է, կարող է փողի համար հանձնվել անարժան մարդուն։ Ուրեմն այդ մարդն էլ արժանիքներ ունի։ Հյուրանո՞ցը։ Ախր նա ի՞նչ իմանար, որ այդ տեսակ հյուրանոց է։ Չէ՞ որ նա բնակարան է պատրաստում․․․ Թյո՛ւ, ինչպիսի՜ ստորություն է այս ամենը։ Եվ ի՞նչ արդարացում է դա, որ ինքը հարբած էր։ Հիմար պատրվակ, որ իրեն է՛լ ավելի է ստորացնում։ Գինու մեջ ճշմարտություն կա, և ահա այդ ճշմարտությունը ամբողջովին արտահայտվեց, «այսինքն՝ արտահայտեց իր նախանձոտ, կոպիտ սրտի, ամբողջ կեղտը»։ Եվ մի՞թե իրեն, Ռազումիխինին, գեթ որևէ չափով թույլատրելի է այդպիսի երազանք։ Ո՞վ է ինքը այդպիսի աղջկա համեմատությամբ, ինքը, երեկվա հարբած խելառը և պարծենկոտը։ «Մի՞թե հնարավոր է այդպիսի ցինիկ և ծիծաղելի համեմատությունը»։ Ռազումիխինը թունդ կարմրեց այդ մտքից ու հանկարծ հակառակի պես հենց այդ ակնթարթում պարզ վերհիշեց, թե ինչպես երեկ սանդուղքի վրա նրանց ասել էր, որ տանտիրուհին իրեն կխանդի Ավդոտյա Ռոմանովնային... այդ արդեն անտանելի էր։ Նա բռունցքով ուժգնությամբ խփեց խոհանոցի վառարանին, վնասեց ձեռքը և դուրս գցեց աղյուսներից մեկը։ | ||
+ | |||
+ | «Իհարկե,— մի րոպե անց ինքնաստորացման ինչ֊որ զգացումով փնթփնթում էր նա քթի տակ,— իհարկե, ոչ հիմա, ոչ էլ երբևէ հնարավոր չէ քավել ու արդարացնել այդ բոլոր գարշելիությունները... Հետևաբար կարիք էչ չկա մտածել այդ մասին, ուստի և պետք է ներկայանամ լուռ և... կատարեմ պարտականություններս... նույնպես լուռ և... ներողություն չխնդրեմ, ոչինչ չասեմ և... և իհարկե, հիմա ամեն ինչ կորած է»։ | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ հագնվելիս նա սովորականից ավելի մանրակրկիտորեն զննեց իր կոստյումը։ Ուրիշ կոստյում չուներ, իսկ եթե ունենար էլ, գուցե և չհագներ, «դիտմամբ չէի հաgնի»։ Բայց, համենայն դեպս, չի կարելի ցինիկ լինել, կեղտոտ ու փնթի մնալ, նա իրավունք չունի վիրավորելու ուրիշների զգացմունքները, մանավանդ որ նրանք, այդ ուրիշները իր կարիքն են զգում և իրենք են նրան իրենց մոտ կանչում։ Նա խոզանակով մանրակրկիտորեն մաքրեց հագուստը։ Սպիտակեղենը միշտ էլ հանդուրժելի էր լինում, այդ կողմից նա առանձնապես մաքրասեր էր։ | ||
+ | |||
+ | Այդ առավոտ նա խնամքով լվացվեց։ Նաստասյայից օճառ վերցնելով, լվաց մազերը, պարանոցը և մանավանդ ձեռքերը։ Իսկ երբ հարց ծագեց՝ արդյո՞ք պետք է սափրվել, թե՞ ոչ (Պրասկովյա Պավլովնայի մոտ կային հիանալի ածելիներ, որոնք մնացել էին հանգուցյալ պարան Զարնիցինի մահից հետո), ապա այդ հարցը իսկույն լուծվեց բացասական իմաստով. «Թող մորուքս այսպես էլ մնա, թե չէ կմտածեն, որ սափրվել եմ... դուր գալու համար։ Ոչ մի դեպքում չեմ սափրվի»։ | ||
+ | |||
+ | «Եվ... որ գլխավորն է, ես այնպե՜ս կոպիտ եմ, կեղտոտ, վարվեցողությունս պանդոկային է և... և ասենք թե ես գիտեմ, որ ինքս էլ հո մի քիչ կարգին մարդ եմ... բայց այստեղ ի՞նչ կա հպարտանալու, որ կարգին մարդ եմ։ Ամեն մեկը պետք է կարգին մարդ լինի, ու դեռ դրանից էլ ավելի, և... և այնուամենայնիվ (ես այդ հիշում եմ) ես էլ այնպիսի բաներ եմ արել, որոնք թեպետև անպատվաբեր չեն, բայց և այնպես... Հապա ինչպիսի՜ մտածմունքներով եմ տարվել։ Հը՛մ... և այս ամենը արի ու համեմատիր Ավդոտյա Ռոմանովնայի հետ։ Էհ, գրողը տանի, թող այդպես լինի։ Հենց դիտմամբ կլինեմ այսպես կեղտոտ, պանդոկային, ու թքած ամեն բանի վրա, է՛լ ավելի այսպես կլինեմ...» | ||
+ | |||
+ | Ռազումիխինը այսպիսի մենախոսություններով էր տարված, երբ ներս մտավ Զոսիմովը, որը գիշերել էր Պրասկովյա Պավլովնայի բնակարանում, դահլիճում։ | ||
+ | |||
+ | Նա տուն էր գնալու և մինչ այդ շտապեց նայել հիվանդին։ Ռազումիխինը նրան ասաց, որ հիվանդը արջամկան պես քնած է։ Զոսիմովը կարգադրեց չարթնացնել, մինչև որ հիվանդը ինքը արթնանա։ Խոստացավ գալ տասնմեկին։ | ||
+ | |||
+ | — Եթե միայն նա տանը լինի,— ավելացրեց Զոսիմովը։ | ||
+ | |||
+ | — Փո՛ւ, գրողը տանի, իմ հիվանդը ինձ չի ենթարկվում, դե արի ու բուժիր։ Չգիտես, ''սա՞'' է գնալու նրանց մոտ, թե՞ ''նրանք'' են այստեղ գալու։ | ||
+ | |||
+ | — Ես կարծում եմ, որ նրանք, իհարկե, կխոսեն իրենց ընտանեկան գործերի մասին,— պատասխանեց Ռազումիխինը հասկանալով հարցի նպատակը։ Ես կգնամ։ Հասկանալի է, որ դու, որպես բժիշկ, ավելի շատ իրավունքներ ունես, քան թե ես։ | ||
+ | |||
+ | — Ես հո խոստովանահայր չե՞մ․ կգամ ու կգնամ, առանց այդ էլ շատ գործեր կան։ | ||
+ | |||
+ | — Ինձ մի բան է անհանգստացնում,— նոթերը կիտելով ընդհատեց Ռազումիխինը,— երեկ ես նրա հետ տուն գալու ժամանակ ճանապարհին զանազան հիմարություններ դուրս տվի... այլ և այլ բաներ... Ի միջի այլոց ասացի, որ դու վախենում ես, թե իբր նա... հակված է խելագարության... | ||
+ | |||
+ | — Դու կանանց մոտ էլ երեկ այդպիսի բան դուրս տվիր։ | ||
+ | |||
+ | — Գիտեմ, որ դա հիմարություն էր. ուզում ես խփիր։ Բայց ասա, արդյո՞ք այդ մասին դու մի որևէ հաստատուն միտք ես ունեցել։ | ||
+ | |||
+ | — Ասում եմ՝ դա անհեթեթություն է, ի՞նչ հաստատուն միտք։ Դու ինքդ էիր նրան նկարագրում իբրև մենամոլի, երբ ինձ նրա մոտ էիր բերում... Հըմ, մենք ինքներս երեկ կրակի վրա յուղ լցրինք, այսինքն՝ դու այդպես վարվեցիր ներկարարի մասին քո պատմածներով... Լա՜վ խոսակցություն է, երբ գուցե նա ինքը դրանից է խելքը թռցրել։ Օ, եթե ես ստույգ գիտենայի, թե այն ժամանակ ինչ էր կատարվել ոստիկանության գրասենյակում և ինչպես մի ոմն սրիկա այդ կասկածանքով վիրավորել էր նրան... Հը՛մ... Երեկ այդպիսի խոսակցություն թույլ չէի տա։ Ախր, այդ մենամոլները կաթիլը օվկիանոս են դարձնում, չեղած բաներ են մոգոնում... Որքան ես հիշում եմ, երեկ Զամետովի պատմածից ինձ համար պարզվեց գործի կեսը։ Եվ ի՞նչ։ Ես մի դեպք գիտեմ, թե ինչպես քառասունամյա մի հիպոխոնդրիկ, անկարող լինելով տանել ութ տարեկան մի տղայի ամենօրյա ծաղրանքները սեղանի շուրջը, մորթեց նրան։ Իսկ այստեղ, ամբողջովին ցնցոտիապատի մեկը, թաղամասի լկտի հսկիչը, սկսված հիվանդությունը և այդպիսի կասկածա՜նք։ Ջղագրգիռ հիպոխոնդրիկի մա՜սին։ Կատաղի, բացառիկ սնափառությամբ հանդե՜րձ։ Գուցե և հենց այստեղ է հիվանդության ամբողջ մեկնակետը։ Էհ, գրողը տանի... Ի միջի այլոց այդ Զամետովը իրոք հաճելի տղա է, միայն թե․․․ հը՛մ․․․ երեկ իզուր պատմեց այդ ամենը։ Սարսափելի շատախոս է։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւմ է պատմել որ։ Ինձ ու քեզ։ | ||
+ | |||
+ | — Նաև Պորֆիրիին։ | ||
+ | |||
+ | — Հետո ի՞նչ, որ նրան էլ է պատմել։ | ||
+ | |||
+ | — Հա՛, դու որևէ ազդեցություն ունե՞ս նրանց՝ մոր և քրոջ վրա։ Այսօր պետք է զգույշ վարվել հիվանդի հետ։ | ||
+ | |||
+ | — Նրանք իրար հետ համաձայնության կգան,— դժկամ պատասխանեց Ռազումիխինը։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ է Ռոդյան այդպես հարձակվում Լուժինի վրա, Լուժինը հո փողով մարդ է, աղջկա համար էլ կարծես թե զզվելի չէ... ու չէ՞ որ նրանք ոչինչ չունեն։ | ||
+ | |||
+ | — Էլ ի՞նչ ես խոսք դուրս քաշում,— ջղայնացած գոչեց Ռազումիխինը,— ես ի՞նչ իմանամ, ունեն, թե չունեն։ Ինքդ հարցրու, գուցե և իմանաս... | ||
+ | |||
+ | — Փո՛ւ, ղու երբեմն ինչքա՜ն հիմար ես լինում։ Երեկվա հարբածությունդ դեռ չի անցել... Ցտեսություն, քո Պրասկովյա Պավլովնային իմ կողմից շնորհակաւություն հայտնիր գիշերելու համար։ Փակվեց իր սենյակում, դռան ետևից էլ չպատասխանեց իմ բարևին, ժամը յոթին էր վեր կացել, նրա համար խոհանոցից, միջանցքով ինքնաեռ տարան․․․ Ես չարժանացա նրա երեսը տեսնելուն... | ||
+ | |||
+ | Ժամը ուղիղ իննին Ռազումիխինը մտավ Բակալեևի հյուրանոցը։ Մայր ու աղջիկ վաղուց հիստերիկ անհամբերությամբ սպասում էին նրան։ Նրանք վեր էին կացել ժամը յոթից կամ նույնիսկ ավելի վաղ։ Ռազումիխինը ներս մտավ գիշերվա պես մթնած դեմքով, անհարմար գլուխ տվեց, որի համար իսկույն բարկացավ, իհարկե, ինքն իր վրա։ Ասես գլուխը տեղը չէր։ Պույլխերիա Ալեքսանդրովնան անմիջապես նետվեց նրա կողմը, վերցրեց նրա ձեռքերը և քիչ մնաց դրանք համբուրեր։ Ռազումիխինը երկչոտ նայեց Ավդոտյա Ռոմանովնա յին. բայց վերջինիս գոռոզ դեմքին էլ այդ րոպեին երախտագիտության ու բարեկամության այնպիսի արտահայտություն կար, այնպիսի լիակատար և Ռազումիխինի համար անսպասելի հարգանք էր նկատվում (հեգնական հայացքների և ակամա, վատ թաքցրած արհամարհանքի փոխարեն), որ նա իրեն ավելի լավ կզգար, եթե իրեն նախատինքով ընդունեին, թե չէ նա իրեն խիստ անհարմար զգաց։ Բարեբախտաբար խոսակցության համար պատրաստի թեմա կար, և նա իսկույն ևեթ կառչեց այդ թեմայից։ | ||
+ | |||
+ | Լսելով, որ «դեռ չի արթնացել, բայց ամեն ինչ հիանալի է», Պույլխերիա Ալեքսանդրովնան հայտարարեց, որ դա շատ լավ է, որ «իրեն խիստ, շատ խիստ հարկավոր է նախապես խոսել նրա մասին»։ Հետևեց թեյի հարցը և այն միասին խմելու հրավերը, նրանք դեռ թեյ չէին խմել սպասելով Ռազումիխինին։ Ավդոտյա Ռոմանովնան զանգահարեց, հայտնվեց կեղտոտ, ցնցոտիավոր սպասավորը, ու նրան հրամայվեց թեյ բերել, որը, վերջապես, մատուցվեց, բայց այնպիսի կեղտոտ պարագաներով և այնպես անվայելուչ, որ կանայք ամաչեցին։ Ռազումիխինը փորձեց տաքացած վատաբանել հյուրանոցը, բայց, հիշելով Լուժինին, լռեց, շփոթվեց ու խիստ ուրախացավ, երբ Պույլխերիա Ալեքսանդրովնան, վերջապես, սկսեց անընդհատ իրար ետևից հարցեր տալ։ | ||
+ | |||
+ | Պատասխանելով հարցերին, Ռազումիխինը խոսեց երեք քառորդ ժամ։ Նրան շարունակ ընդհատում և նորանոր հարցեր էին տալիս։ Նա կարողացավ հաղորդել Ռոդյոն Ռոմանովիչի կյանքի վերջին տարվա իր գիտեցած բոլոր գլխավոր ու կարևոր փաստերը՝ վերջում հանգամանորեն պատմելով նրա հիվանդության մասին։ Սակայն նա շատ բան բաց թողեց, ինչ որ անտեղի էր համարում, ի միջի այլոց ոչինչ չասաց ոստիկանության գրասենյակում տեղի ունեցած դեպքի և դրա բոլոր հետևանքների մասին։ Նրա պատմածը ագահությամբ էին լսում, բայց երբ նա մտածում էր, որ արդեն վերջացրել է ու բավարարել իր ունկնդիրներին, բանից դուրս եկավ, որ նրանց համար ինքը կարծես գեռ չի էլ սկսել իր պատմությունը։ | ||
+ | |||
+ | — Ասացեք, ասացեք ինձ, ի՞նչ է ձեր կարծիքը... ա՛խ, ներեցեք, ես մինչև հիմա դեռ չգիտեմ ձեր անունը,— հապճեպորեն վրա էր տալիս Պույլխերիա Ալեքսանդրովնան։ | ||
+ | |||
+ | — Դմիտրի Պրոկոֆիչ։ | ||
+ | |||
+ | — Հա՛, Դմիտրի Պրոկոֆիչ, ես շատ, շատ կուզենայի իմանալ... թե առհասարակ... նա այժմ ինչպես է նայում իրերին, այսինքն, հասկացեք ինձ, ինչպես ասեմ ձեզ, այսինքն՝ ավելի լավ է ասել, թե նա ինչ է սիրում և ինչ չի սիրում։ Արդյո՞ք նա միշտ այդպես ջղայնոտ է։ Ի՞նչ ցանկություններ ունի և, այսպես ասած, ինչպիսի՞ երազանքներով է տարվում, ասեք, եթե կարելի է։ Հիմա հատկապես ի՞նչն է առանձնահատուկ ազդեցություն թողնում նրա վրա։ Մի խոսքով, ես կցանկանայի... | ||
+ | |||
+ | — Ա՛խ, մայրիկ, ինչպե՜ս կարելի է միանգամից պատասխանել այդ բոլոր հարցերին,— միջամտեց Դունյան։ | ||
+ | |||
+ | — Ա՛խ, աստված իմ, ես բոլորովին չէի սպասում, որ նրան կհանդիպեմ այդպիսի վիճակում, Դմիտրի Պրոկոֆիչ։ | ||
+ | |||
+ | — Այդ միանգամայն բնական է,— պատասխանեց Դմիտրի Պրոկոֆիչը։— Ես մայր չունեմ, հորեղբայրս ամեն տարի գալիս է այստեղ և համարյա ամեն անգամ ինձ չի ճանաչում նույնիսկ իմ արտաքինից, իսկ նա խելոք մարդ է. ձեր անջատման երեք տարում շատ ջուր է հոսել։ Էհ, ի՞նչ ասեմ ձեզ. մեկ և կես տարի է, որ ես ճանաչում եմ Ռոդյոնին. մռայլ է, նոթոտ, գոռոզ ու հպարտ, վերջին ժամանակներս կասկածամիտ է ու մելամաղձոտ (գուցե առաջ էլ այդպես է եղել)։ Մեծահոգի է և բարի։ Չի սիրում իր զգացմունքները արտահայտել և ավելի շուտ դաժանություն կանի, քան բաց կանի սիրաը։ Սակայն երբեմն ամենևին էլ մելամաղձոտ չի լինում, այլ անմարդկայնության չափ սառնություն և անզգայություն է ցուցաբերում, իրավ, կարծես նրա մեջ երկու հակադիր բնավորություններ են հերթափոխվում։ Երբեմն խիստ սակավախոս է. շարունակ ժամանակ չունի, շարունակ իբր թե խանգարում են նրան, իսկ ինքը պառկում է, ոչինչ չի անում։ Ծաղրասեր չէ, և դա ոչ այն պատճառով, որ պակասում է սրամտությունը, այլ այն պատճառով, որ կարծես ժամանակ չունի այդպիսի դատարկ բաների համար։ Ինչ որ ասում են, մինչև վերջը չի լսում։ Երբեմն չի հետաքրքրվում այն ամենով, ինչով բոլորը հետաքրքրվում են տվյալ րոպեին։ Իրեն շատ բարձր է գնահատում ու կարծես թե դրա համար որոշ իրավունք ունի։ Էլ ի՞նչ ասեմ... Ինձ թվում է, որ ձեր գալուստը նրա վրա փրկարար ազդեցություն կունենա։ | ||
+ | |||
+ | — Ա՛խ, տա՛ աստված,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան, որին տանջում էր Ռազումիխինի կարծիքը նրա Ռոդյայի մասին։ | ||
+ | |||
+ | Ռազումիխինը, վերջապես, ավելի զվարթ նայեց Ավդոտյա Ռոմանովնային։ Խոսակցության ժամանակ նա աղջկան նայում էր հաճախ, բայց անցողակի, միայն մի ակնթարթ, ու իսկույն շուռ էր տալիս հայացքը։ Ավդոտյա Ռոմանովնան մերթ նստում էր սեղանի մոտ և ուշադրությամբ ունկնդրում, մերթ նորից վեր էր կենում և սկսում էր ըստ իր սովորության քայլել անկյունից անկյուն, ձեռքերը խաչաձև կրծքին ծալած, շրթունքները սեղմած, երբեմն հարց էր տալիս առանց քայլերը ընդհատելու, մտազբաղ։ Նա էլ սովորություն ուներ մինչև վերջը չլսել, ինչ որ ասում էին։ Նա հագել էր բարակ գործվածքից կարած ինչ֊որ մուգ շրջազգեստ, պարանոցին սպիտակ, թափանցիկ շարֆ էր կապել։ Ռազումիխինը ըստ շատ նշանների նկատեց, որ մայրն ու աղջիկը չափազանց աղքատ են ապրում։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան հագնված լիներ թագուհու պես, Ռազումիխինը երևի նրանից բնավ չվախենար. իսկ հիմա թերևս այն պատճառով, որ աղջիկը աղքաաիկ հագուստով էր, և նա, Ռազումիխինը, նկատել էր աղքատության այդ բոլոր նշանները, նրա սիրտը երկյուղ զգաց, և նա սկսեց վախենալ իր յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր շարժման համար, մի բան, որը, իհարկե, ճնշող էր առանց այն էլ ինքն իրեն չվստահող մարդու համար։ | ||
+ | |||
+ | — Դուք շատ հետաքրքիր բաներ ասացիք եղբորս բնավորության մասին և... անաչառ կերպով ասացիք։ Այդ լավ է. ես կարծում էի, որ դուք պատկառանքով եք վերաբերվում նրան,— ժպտալով ասաց Ավդոտյա Ռոմանովնան։— Թրվում է, որ ճիշտ է նաև այն, որ նրա կողքին պետք է կին լինի,— մտազբաղ ավելացրեց նա։ | ||
+ | |||
+ | — Ես այդ չասացի, սակայն դուք գուցե և դրանում էլ իրավացի եք, միայն թե... | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ, | ||
+ | |||
+ | ― Չէ՞ որ նա ոչ ոքի չի սիրում, գուցե և երբեք չսիրի,— կտրուկ ասաց Ռազումիխինը։ | ||
+ | |||
+ | — Այսինքն՝ ընդունակ չէ՞ սիրելու։ | ||
+ | |||
+ | — Գիտե՞ք, Ավդոտյա Ռոմանովնա, դուք խիստ նման եք ձեր եղբորը, նույնիսկ ամեն ինչով,— հանկարծ իր համար էլ անսպասելի կերպով բերնից թռցրեց Ռազումիխինը, բայց հիշելով այն, ինչ որ քիչ առաջ ասել էր նրա եղբոր մասին, թունդ կարմրեց և խիստ շփոթվեց։ Նայելով նրան, Ավդոտյա Ռոմանովնան չէր կարող չծիծաղել։ | ||
+ | |||
+ | — Ռոդյայի վերաբերյալ դուք երկուսդ էլ կարող եք սխալվել,— վրա բերեց մի փոքր վիրավորված Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ես նրա այժմյան վիճակի մասին չեմ խոսում, Դունեչկա։ Ինչ որ գրում է Պյոտր Պետրովիչը իր նամակում... և ինչ որ ես ու դու ենթադրում էինք, գուցե և ճիշտ չէ, բայց դուք չեք կարող երևակայել, Դմիտրի Պրոկոֆիչ, թե որքան նա ֆանտաստիկ է և, ինչպե՞ս ասեմ, քմահաճ է։ Ես երբեք չէի կարողանում վստահել նրա բնավորությանը, նույնիսկ երբ նա դեռ տասնհինգ տարեկան էր։ Ես հավատացած եմ, որ հիմա էլ նա հանկարծ իրեն մի որևէ այնպիսի բան կանի, որը երբեք և ոչ մի մարդու մտքովն էլ չի անցնի... Հեռու չգնանք, արդյոք հայտնի՞ է ձեզ, թե ինչպես նա մեկ ու կես տարի առաջ ինձ ապշեցրեց, հուզեց և համարյա բոլորովին ուժասպառ արեց, երբ խելքին փչել էր ամուսնանալ այն․․․֊ը֊ը... ո՞նց է անունը... այն Զարնիցինայի, իր տանտիրուհու աղջկա հետ։ | ||
+ | |||
+ | — Դուք որևէ մանրամասն բան գիտե՞ք այդ պատմության մասին,— հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։ | ||
+ | |||
+ | — Դուք կարծում եք այն ժամանակ նրան կկասեցնեի՞ն իմ արցունքները, իմ խնդրանքնեքը, իմ հիվանդությունը, գուցե և վշտից իմ մեռնելը, մեր աղքատությունը,— տաքացած շարունակեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Հանգիստ կերպով կհաղթահարեր բոլոր խոչընդոտները։ Եվ մի՞թե նա, մի՞թե նա մեզ չի սիրում։ | ||
+ | |||
+ | — Նա ինձ երբեք և ոչինչ չի ասել այդ պատմության մասին,— զգույշ պատասխանեց Ռազումիխինը,— բայց ես որոշ բան լսել եմ հենց տիկին Զարնիցինայից, որը նույնպես յուրատեսակ սակավախոս է, ու ինչ որ լսել եմ, թերևս մի քիչ նույնիսկ տարօրինակ է... | ||
+ | |||
+ | — Իսկ ի՞նչ, ի՞նչ եք լսել,— միանգամից հարցրին մայրն ու աղջիկը։ | ||
+ | |||
+ | — Սակայն այնքան էլ մի առանձին բան չկա։ Ես միայն իմացել եմ, որ այդ ամուսնությունը այնքան էլ տիկին Զարնիցինայի սրտովը չէր, թեև արդեն կարգավորված էր և չկայացավ միայն հարսնացուի մահվան պատճառով... բացի դրանից, ասում են, որ հարսնացուն նույնիսկ սիրուն էլ չէր, ասում են, որ նույնիսկ տգեղ էր... հիվանդոտ և... տարօրինակ... Սակայն կարծես թե որոշ արժանիքներ ուներ։ Անպայման պետք է ինչ-որ արժանիքներ լինեին․ այլապես ոչինչ չի կարելի հասկանալ․․․ Չկար նաև ոչ մի օժիտ, ասենք Ռոդյան հույս էլ չէր դնի օժիտի վրա... Առհասարակ դժվար է դատել այդպիսի գործի մասին։ | ||
+ | |||
+ | — Ես հավատացած եմ, որ աղջիկը արժանավոր է եղել,— կարճ ասաց Ավդոտյա Ռոմանովնան։ | ||
+ | |||
+ | — Աստվա՛ծ ներե ինձ, այն ժամանակ նրա մահը ինձ ուրախացրեց, թեև չգիտեմ, թե նրանցից որն էր մյուսին կործանելու, տղա՞ն աղջկան, թե՞ աղջիկը տղային,— եզրափակեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Այնուհետև կրկին սկսեց զգուշությամբ, ընդմիջումներով հարցեր տալ Ռոդյայի և Լուժինի միջև նախորդ օրը եղած վեճի մասին, անընդհատ նայելով Դունյային, որ ակներևաբար հաճելի չէր վերջինիս։ Այդ միջադեպը ըստ երևույթին առավելապես, վախեցնելու և հուզելու չափ անհանգստացնում էր նրան։ Ռազումիխինը նորից մանրամասն պատմեց ամեն ինչ, բայց այս անգամ ավելացրեց նաև իր եզրակացությունը, նա ուղղակի մեղադրեց Ռասկոլնիկովին, դիտավորյալ կերպով Պյոտր Պետրովիչին վիրավորելու համար՝ այս անգամ դա շատ քիչ արդարացնելով Ռասկոլնիկովի հիվանդությամբ։ | ||
+ | |||
+ | — Նա դեռ մինչև հիվանդությունն էր այդպես մտադրվել,— ավելացրեց Ռազումիխինը։ | ||
+ | |||
+ | — Ես էլ եմ այդպես կարծում,— տխրադեմ ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Բայց նա խիստ զարմացավ, որ Ռազումիխինը Պյոտր Պետրովիչի մասին այս անգամ այդպես զգույշ և նույնիսկ կարծես թե հարգանքով արտահայտվեց։ Ավդոտյա Ռոմանովնան նույնպես զարմացավ։ | ||
+ | |||
+ | — Ահա թե դուք ինչ կարծիքի եք Պյոտր Պետրովիչի մասին,— չկարողացավ չասել Պույլխերիա Ալեքսանդրովնան։ | ||
+ | |||
+ | — Ձեր դստեր ապագա ամուսնու մասին ես չեմ կարող ուրիշ կարծիք ունենալ,— կտրուկ և ջերմորեն պատասխանեց Ռազումիխինը,— և սա ասում եմ ոչ թե գռեհիկ քաղաքավարությունից դրդված, այլ որովհետև․․․ որովհետև... նկատի ունեմ թեկուզ միայն այն, որ Ավդոտյա Ռոմանովնան ինքը իր կամքով է ընտրել այդ մարդուն։ Իսկ եթե ես երեկ վատաբանում էի Լուժինին, այդ նրանից էր, որ ես երեկ այլանդակ հարբած էի, և... խելքս գլխիս չէր․ այո, խելքս թռել էր, գլուխս իր տեղը չէր, բոլորովին գժվել էի... ու այսօր ամաչում եմ դրանից...— Ռազումիխինը կարմրեց ու լռեց։ Ավդոտյա Ռոմանովնան շիկնեց, բայց չընդհատեց լռությունը։ Նա ոչ մի բառ չէր ասել այն րոպեից, երբ խոսք եղավ Լուժինի մասին։ | ||
+ | |||
+ | Այնինչ Պույլխերիա Ալեքսանդրովնան ըստ երևույթին սիրտ չէր անում խոսել առանց նրա աջակցության։ Վերջապես, կմկմալով ու անընդհատ նայելով աղջկան, նա հայտարարեց, որ իրեն մի ինչ֊որ հանգամանք է խիստ մտահոգում։ | ||
+ | |||
+ | — Գիտե՞ք ինչ, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա,— ես ձեզ հետ միանգամայն անկեղծ կլինեմ։ Ի՞նչ կասես, Դունեչկա։ | ||
+ | |||
+ | — Իհարկե, այդպես էլ հարկավոր է, մայրիկ,― հավանություն տվեց Ավդոտյա Ռոմանովնան։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ է բանը,— հապճեպ շարունակեց մայրը, կարծես նրա ուսից մի ծանր բեռ վերցրին, թույլ տալով հաղորդել իր վիշտը։— Այսօր, շատ վաղ, մենք Պյոտր Պետրովիչից նամակ ստացանք, իբրև պատասխան մեր ժամանելու վերաբերյալ երեկվա մեր ծանուցման։ Գիտե՞ք, նա խոստացել էր մեզ դիմավորել հենց կայարանում։ Մեզ դիմավորելու համար նրա փոխարեն կայարան էր ուղարկվել մի ինչ֊որ սպասավոր, որը մեզ պետք է բերեր այս հյուրանոցը, իսկ Պյոտր Պետրովիչը հրամայել էր հաղորդել, որ ինքը այստեղ, մեզ մոտ կգա այսօր առավոտյան։ Դրա փոխարեն այսօր առավոտյան նրանից ստացվեց ահա այս նամակը... Ավելի լավ է՝ սա դուք ինքներդ կարդացեք, այստեղ կա մի հարց, որը ինձ շատ է անհանգստացնում... դուք հիմա կիմանաք, թե այդ ինչ հարց է, և․․․ կասեք մեզ ձեր անկեղծ կարծիքը, Դմիտրի Պրոկոֆիչ։ Դուք բոլորից ավելի լավ գիտեք Ռոդյայի բնավորությունը և բոլորից ավելի լավ կարող եք խորհուրդ տալ։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ Դունեչկան արդեն միանգամից որոշել է ամեն ինչ, բայց ես, ես դեռ չգիտեմ ինչպես վարվել և... ձեզ էի սպասում։ | ||
+ | |||
+ | Ռազումիխինը բացեց նախորդ օրը գրված նամակը և կարդաց հետևյալը. | ||
+ | |||
+ | «Հարդելի տիկին Պույլխերիա Ալեքսանդրովնա, պատիվ ունեմ ձեզ հայտնելու, որ անսպասելիորեն առաջացած խոչընդոտների պատճառով չկարողացա ձեզ դիմավորել կայարանում, այդ նպատակով այնտեղ ուղարկելով բավականաչափ ճարպիկ մի մարդու։ Ձեզ հետ տեսնվելու պաավից ինձ զրկում եմ նաև վաղը առավոտյան, սենատում անհետաձգելի գործեր ունենալու պատճառով և չուզենալով խանգարել ձեր ազգակցական տեսակցությանը ձեր որդու հետ և Ավդոտյա Ռոմանովնայի տեսակցությանը իր եղբոր հետ։ Պատիվ կունենամ ձեզ այցելել և ձեզ ողջունել ձեր բնակարանում ոչ այլ կերպ, քան վաղը երեկոյան՝ ուղիղ ժամը ութին, ըստ որում համարձակվում եմ ավելացնել իմ կտրուկ և սրան ավելացնում եմ՝ թախանձագին խնդրանքը, որ մեր ընդհանուր տեսակցության ժամանակ Ռոդյոն Ռոմանովիչը ներկա չլինի, որովհետև երեկ, երբ ես այցելեցի նրան, հիվանդին, նա անօրինակ և անքաղաքավարի կերպով վիրավորեց ինձ և բացի դրանից, ես պետք է անձամբ ձեզ հետ անհրաժեշտ է հանգամանալից խոսակցություն ունենամ ձեզ հայտնի խնդրի շուրջ, որի վերաբերյալ ցանկանում եմ իմանալ ձեր սեփական մեկնաբանությունը։ Ընդսմին, պատիվ ունեմ նախապես հայտնելու, որ եթե խնդրանքիս հակառակ հանդիպեմ Ռոդյոն Ռոմանովիչին, ապա ստիպված պիտի լինեմ անհապաղ հեռանալ, և այդ դեպքում ինքներդ մեղադրեք ձեզ։ Գրում եմ այն ենթադրությամբ, որ Ռոդյոն Ռոմանովիչը, որը իմ այցելության ժամանակ խիստ հիվանդ էր թվում, երկու ժամ հետո հանկարծ առողջացավ, հետևաբար դուրս գալով տանից, կարող է և ձեզ մոտ գալ։ Դրանում համոզվել եմ անձամբ, կառքի տակ ընկած և դրանից մեռած մի հարբեցողի բնակարանում, որի աղջկան, վատ վարքի տեր աղջկան, թաղման պատրվակով, նա երեկ տվեց մոտ քսանհինգ ռուբլի, մի բան, որ խիստ զարմացրեց ինձ, քանի որ գիտեի, թե դուք ինչպիսի դժվարություններով էիք հավաքել այդ գումարը։ Ընդսմին հավաստում եմ առանձին հարգանքս մեծարգո Ավդոտյա Ռոմանովնային, խնդրում եմ ընդունել իմ հարգալից նվիրվածության զգացմունքները։ | ||
+ | |||
+ | Ձեր խոնարհ ծառա՝ ''Պ. Լուժին''»: | ||
+ | |||
+ | — Լիմա ես ի՞նչ անեմ, Դմիտրի Պրոկոֆիչ,— համարյա լալով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ինչպե՞ս առաջարկեմ Ռոդյային, որ չգա։ Երեկ նա համառորեն պահանջում էր ձեռք քաշել Պյոտր Պետրովիչից, իսկ հիմա պատվիրում են չընդունել նրան։ Նա հո դիտմամբ կգա, երբ իմանա այս բոլորը, և այդ դեպքում ի՞նչ կլինի... | ||
+ | |||
+ | — Վարվեցեք այնպես, ինչպես որոշել է Ավդոտյա Ռոմանովնան,— անմիջապես և հանգիստ պատասխանեց Ռազումիխինը։ | ||
+ | |||
+ | — Ա՛խ, աստված իմ, նա ասում է... աստված գիտե, թե նա ինչ է ասում և ինձ չի բացատրում նպատակը։ Նա ասում է, որ ավելի լավ կլինի, այսինքն՝ ոչ թե ավելի լավ կլինի, այլ մի ինչ֊որ բանի համար իբր թե անպայման հարկավոր է, որ Ռոդյան էլ դիտմամբ գա այսօր ժամը ութին, և նրանք անպայման հանդիպեն․․․ Իսկ ես չէի էլ ուզում նամակը ցույց տալ նրան, ուզում էի ձեր միջոցով, խորամանկությամբ մի կերպ այնպես անել, որ նա չգա... որովհետև նա այնպե՜ս ջղայնոտ է... Ես ոչինչ էլ չեմ հասկանում, թե այդ ինչ հարբեցող է մեռել և այդ ինչ աղջիկ է, և Ռոդյան ինչպես կարող էր այդ աղջկան տալ բոլոր վերջին փողերը․․․ որոնք․․․ | ||
+ | |||
+ | — Որոնք այնքա՜ն թանկ էին նստել ձեր վրա, մայրիկ,— ավելացրեց Ավդոտյա Ռոմանովնան։ | ||
+ | |||
+ | — Երեկ նա ինքն իրեն կորցրել էր,— մտազբաղ ասաց Ռազումիխինը։— Գիտե՞ք, թե նա երեկ ինչեր արեց պանդոկում, թեպետև խելացի էր վարվում... Հը՛մ, մի ինչ֊որ մեռելի և ինչ֊որ աղջկա մասին նա իրոք խոսում էր երեկ, երբ մենք տուն էինք գնում, բայց ես ոչինչ չհասկացա... Ասենք ես ինքս էլ երեկ․․․ | ||
+ | |||
+ | — Մայրիկ, ավելի լավ է մենք գնանք նրա մոտ, հավատացնում եմ ձեզ, այնտեղ իսկույն կտեսնենք, թե ինչ պետք է անել։ Արդեն ժամանակն է, տեր աստված, ժամը տասնմեկն է,— գոչեց Ավդոտյա Ռոմանովնան՝ նայելով իր հիանալի, ոսկե, էմալով ժամացույցին, որ վենետիկյան բարալիկ շղթայով կախված էր վզից և բնավ չէր համապատասխանում իր հագուստին։ «Փեսացուի նվերն է»,— մտածեց Ռազումիխինը։ | ||
+ | |||
+ | — Ախ, ժամանակն է․․․ ժամանակն է, Դունեչկա,— անհանգստացավ Պույլխերիա Ալեքսանդրովնան,— նա կկարծի թե մենք երեկվանից բարկացած ենք իր վրա և դրա համար էլ այսքան երկար ժամանակ չենք գնում։ Ա՛խ, աստվա՜ծ իմ։ | ||
+ | |||
+ | Այս ասելով, նա հապճեպորեն հագնում էր թիկնոցը և գնում գլխարկը։ Դունեչկան նույնպես հագնվեց։ Նրա ձեռնոցները ոչ միայն հնամաշ, այլև նույնիսկ պատառոտված էին։ Ռազումիխինը այդ նկատեց, այնինչ հագուստի այդ ակնբախ աղքատությունը նույնիսկ մի ինչ֊որ առանձին արժանիքի տեսք էր տալիս մորն ու աղջկան, մի բան, որ հատուկ է այն մարդկանց, ովքեր կարողանում են աղքատ, բայց վայելուչ հագնվել։ Ռազումիխինը խորին հարգանքով էր նայում Դունեչկային և հպարտանում էր, որ ուղեկցելու է նրան։ «Այն թագուհին, որը բանտում իր գուլպաներն էր կարկատում, իհարկե, այդ րոպեին իսկական թագուհու և նույնիսկ է՛լ ավելի պատշաճավոր տեսք ուներ, քան ամենաճոխ հանդեսների և արարողությունների ժամանակ», մտածում էր Ռազումիխինը։ | ||
+ | |||
+ | — Աստված իմ,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— մի՞թե մտքովս կանցներ, որ պիտի վախենամ որդուս, իմ սիրելի, սիրելի Ռոդյայի հետ տեսնվելուց, ինչպես որ վախենում եմ հիմա... Ես վախենում եմ, Դմիտրի Պրոկոֆիչ,— ավելացրեց նա՝ երկչոտ նայելով Ռազումիխինին։ | ||
+ | |||
+ | — Մի վախենաք, մայրիկ,— ասաց Դունյան՝ համբուրելով մորը,— ավելի լավ է հավատացեք նրան։ Ես հավատում եմ։ | ||
+ | |||
+ | — Ախ, աստված իմ, ես էլ եմ հավատում, իսկ գիշերը բոլորովին չքնեցի,— գոչեց խեղճ կինը։ | ||
+ | |||
+ | Նրանք դուրս եկան հյուրանոցից։ | ||
+ | |||
+ | — Գիտե՞ս, Դունեչկա, հենց որ առավոտյան դեմ ես մի քիչ քնեցի, հանկարծ երազումս տեսա հանգուցյալ Մարֆա Պետրովնային... ամբողջովին ճերմակ հագուստով... մոտեցավ ինձ, վերցրեց ձեռքս, օրորեց գլուխը, նայեց այնպես, այնպես խիստ, ասես պարսավում էր ինձ... Մի՞թե սա վատ նշան չէ։ Ախ, աստված իմ, դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, դեռ չգիտեք, Մարֆա Պետրովնան մեռել է։ | ||
+ | |||
+ | — Ոչ, չգիտեմ, ի՞նչ Մարֆա Պետրովնա։ | ||
+ | |||
+ | — Հանկարծամահ է եղել, և երևակայեցեք... | ||
+ | |||
+ | — Հետո, մայրիկ,— միջամտեց Դունյան,— չէ՞ որ նա չգիտե, թե ով է Մարֆա Պետրովնան։ | ||
+ | |||
+ | — Ախ, չգիտեք, իսկ ես կարծում էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Դուք ինձ ներեցեք, Դմիտրի Պրոկոֆիչ, այս օրերին ուղղակի խելքս գլխիս չէ։ Իրավ, ես ձեզ մի տեսակ նախախնամություն եմ համարում մեզ համար, դրա համար էլ այսպես համոզված էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Ես ձեզ իմ հարազատ որդին եմ համարում... Մի բարկանաք, որ այսպես եմ խոսում։ Ա՛խ, ասավա՛ծ իմ, այդ ի՞նչ է պատահել ձեր աջ ձեռքին, վնասե՞լ եք։ | ||
+ | |||
+ | — Այո, վնասել եմ,— փնթփնթաց երջանկացած Ռազումիխինը։ | ||
+ | |||
+ | — Ես երբեմն չափից դուրս հուզված եմ խոսում, այնպես որ Դունյան ուղղում է ինձ... բայց, աստված իմ, Ռոդյան ինչպիսի՜ խցիկում է ապրում։ Տեսնես արթնացե՞լ է, թե՞ ոչ։ Եվ այդ կինը, նրա տանտիրուհին, դա սենյա՞կ է համարում։ Լսեք, դուք ասում եք, որ Ռոդյան չի սիրում սիրտը բաց անել, այնպես որ գուցե ես նրան ձանձրացնե՞մ իմ... արցունքներով... Արդյոք դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, ինձ չե՞ք սովորեցնի, թե ինչպես վարվեմ նրա հետ։ Գիտե՞ք, ես ինձ բոլորովին կորցրած եմ քայլում։ | ||
+ | |||
+ | — Դուք նրան շատ հարցուփորձ մի անեք որևէ բանի մասին, եթե տեսնեք, որ նա կնճռոտում է դեմքը, մանավանդ իր առողջության մասին շատ մի հարցնեք, չի սիրում։ | ||
+ | |||
+ | — Ա՛խ, Դմիտրի Պրոկոֆիչ, որքա՜ն ծանր է մայր լինելը։ Բայց ահա և այդ սանդուղքը․․․ որքա՜ն սարսափելի սանդուղք է։ | ||
+ | |||
+ | — Մայրիկ, դուք նույնիսկ գունատ եք, հանգստացեք, աղավնյակս,— ասաց Դունյան՝ փարվելով մորը,— նա պետք է դեռ բախտավոր լինի, որ տեսնում է ձեզ, իսկ դուք այդպես տանջվում եք,— ավելացրեց Դունյան, նրա աչքերը շողացին։ | ||
+ | |||
+ | — Սպասեցեք, ես առաջուց իմանամ, թե արդյոք արթնացե՞լ է նա։ | ||
+ | |||
+ | Մայր ու աղջիկ դանդաղաքայլ գնացին սանդուղքով առաջ անցած Ռազումիխինի ետևից, ու երբ հասան չորրորդ հարկ, տանտիրուհու դռանը, նկատեցին, որ տանտիրուհու դուռը բացված է մի փոքրիկ ճեղքի չափ ու երկու աշխույժ, սև աչքեր մթությունից նայում են նրանց երկուսին։ Իսկ երբ տանտիրուհու և մոր ու աղջկա հայացքները իրար հանդիպեցին, դուռը հանկարծ փակվեց, այն էլ այնպիսի շրխկոցով, որ քիչ մնաց Պույլխերիա Ալեքսանդրովնան ճչար վախից։ | ||
== III == | == III == |
21:38, 10 Հունվարի 2016-ի տարբերակ
Ոճիր և պատիժ | |
◀ Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս | Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս ▶ |
I
Ռասկոլնիկովը ելավ ու նստեց բազմոցին։
Նա թույլ ձեռքով նշան արեց Ռազումիխինին, որ վերջինս դադարեցնի մորը և քրոջը ուղղված անկապ ու ջերմագին սփոփանքների ողջ հեղեղը, վերցրեց նրանց երկուսի ձեռքերը ու երկու րոպեի չափ լուռ նայում էր մերթ մեկին ու մերթ մյուսին։ Մայրը վախեցավ նրա նայվածքից։ Այդ նայվածքը տանջանքի չափ ուժեղ զգացմունք էր արտահայտում, բայց միևնույն ժամանակ դրա մեջ ինչ-որ անշարժ, նույնիսկ կարծես թե խելահեղ բան կար։ Պույլխերիա Այեքսանդրովնան լացեց։ Ավդոտյա Ռոմանովնան գունատ էր. նրա ձեռքը դողում էր եղբոր ձեռքի մեջ։
— Գնացեք տուն... նրա հետ,— կցկտուր ձայնով ասաց Ռասկոլնիկովը՝ ցույց տալով Ռազումիխինին,— մինչև վաղը. ամեն ինչ վաղը... Վաղո՞ւց եք ժամանել։
— Երեկոյան, Ռոդյա,— պատասխանեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— գնացքը շատ ուշացավ։ Բայց, Ռոդյա, ես հիմա ոչ մի դեպքում չեմ հեռանա քեզնից։ Ես կգիշերեմ այստեղ, քեզ մոտ...
— Մի՛ տանջեք ինձ,— ասաց Ռասկոլնիկովը՝ ջղայնացած թափ տալով ձեռքը։
— Ես կմնամ իր մոտ,— գոչեց Ռազումիխինը,— ոչ մի րոպե չեմ թողնի նրան, մերոնք բոլորն էլ թող գնան գրողի ծոցը, թող ինչ ուզում են անեն։ Այնտեղ, իմ սենյակում հորեղբայրս պրեզիդենտ է։
— Ես ինչո՜վ, ինչո՞վ շնորհակալ լինեմ ձեզնից,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ նորից սեղմելով Ռազումիխինի ձեռքը, բայց Ռասկոլնիկովը դարձյալ ընդհատեց նրան։
— Ես չեմ կարող սա տանել, չեմ կարող,— ջղայնացած կրկնում էր նա,— մի տանջեք, բավական է, գնացեք... Չեմ կարող...
— Գնանք, մայրիկ, գոնե մի րոպե սենյակից դուրս ելնենք,— շշնջաց վախեցած Դունյան,— երևում է, որ մենք նեղում ենք նրան։
— Մի՞թե երեք տարվա անջատումից հետո ես չեմ կարող մի լավ նայել նրան,— լալով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Սպասեցեք,— դիմեց Ռասկոլնիկովը նրանց,— դուք հա՛ ընդհատում եք, իսկ իմ մտքերը իրար են խառնվում... Լուժինին տեսե՞լ եք։
— Ոչ, Ռոդյա, բայց նա արդեն գիտե, որ մենք ժամանել ենք։ Մենք լսեցինք, Ռոդյա, որ Պյոտր Պետրովիչը այնքան բարի է եղել, որ այսօր այցելել է քեզ,— մի փոքր երկչոտ պատասխանեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այո... այնքան բարի՜ է եղել... Դունյա, ես Լուժինին ասացի, որ իրեն կգլորեմ սանդուղքից, և ուղարկեցի գրողի ծոցը...
— Ռոդյա, ինչե՞ր ես ասում, այդ ինչպե՜ս կարելի է,—փորձեց առարկել վախեցած Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց լռեց ու նայեց Դունյային։
Ավդոտյա Ռոմանովնան ակնապիշ նայում էր եղբորը և սպասում, թե էլ ինչ է լինելու։ Երկուսն էլ վեճի մասին իմացել էին Նաստասյայից, որքան որ սա կարող էր այն հասկանալ ու հաղորդել, ու նեղվում էին տարակուսանքից ու սպասումից։
— Դունյա,— ճիգ անելով ասաց Ռասկոլնիկովը,— ես այդ ամուսնությունը չեմ ցանկանում, դրա համար էլ դու պետք է հենց վաղը առաջին իսկ խոսքից մերժես Լուժինին, որպեսզի նրա հոտը կտրվի։
— Աստվա՛ծ իմ,— ճչաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Եղբա՛յրս, մտածիր, թե ինչ ես ասում,— տաքացած փորձեց առարկել Ավդոտյա Ռոմանովնան, բայց իսկույն զսպվեց։— Գուցե դու հիմա տկար ես,— հեզությամբ ասաց նա։
— Զառանցո՞ւմ եմ։ Ոչ... Դու ինձ համար ես ամուսնանում Լուժինի հետ։ Իսկ ես զոհաբերություն չեմ ընդունում։ Ուստի և մինչև վաղը մերժման նամակ գրիր... Առավոտյան տուր ինձ կարդալու, և վերջ։
— Ես չեմ կարող այդ անել,— գոչեց վիրավորված աղջքիկը։— Ի՞նչ իրավունք ունեմ։
— Դունեչկա, դու է՛լ տաքարյուն ես, վերջ տուր, վաղը․․․ Մի՞թե դու չես տեսնում․․․— ասաց սարսափահար մայրը՝ նետվելով դեպի Դունյան։— Ախ, ավելի լավ է գնանք։
— Զառանցում է,— գոչեց գինովցած Ռազումիխինը,— թե չէ ո՛նց կհամարձակվեր։ Վաղը այդ ամբողջ հիմարությունը գլխից դուրս կթռչի․․․ Իսկ այսօր նա իրոք վռնդեց Պյոտր Պետրովիչին։ Հենց այդպես էլ եղավ։ Իսկ Պյոտր Պետրովիչը բարկացավ... Ճառաբանեց այստեղ, իր գիտելիքները ցույց տվեց, հետո էլ պոչը քաշեց ու գնաց...
— Ուրեմն դա ճի՞շտ է,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Ցտեսություն մինչև վաղը, եղբայրս,— կարեկցաբար ասաց Դունյան,— գնանք, մայրիկ․․․ Ցտեսություն, Ռոդյա։
— Լսո՞ւմ ես, քույր,— նրանց ետևից ասաց Ռասկոլնիկովը՝ հավաքելով վերջին ճիգերը,— ես չեմ զառանցում, այդ ամուսնությունը ստորություն է։ Թող ես ստոր լինեմ, բայք դու չպետք է համաձայնես... կամ ես, կամ նա... Իսկ ես թեկուզև ստոր եմ, բայց այդպիսի քրոջը քույր չեմ համարի։ Կամ ես, կամ Լուժինը։ Գնացեք...
— Գժվե՞լ ես, ինչ է, բռնակալ,— գոռաց Ռազումիխինը, բայց Ռասկոլնիկովը արդեն չէր պատասխանում, գուցե և ուժ չուներ պատասխանելու։ Բոլորովին ուժասպառ նա պառկեց բազմոցին ու դեմքը դարձրեց դեպի պատը։ Ավդոտյա Ռոմանովնան հետաքրքրությամբ նայեց Ռազումիխինին. նրա սև աչքերը շողացին. Ռազումիխինը նույնիսկ ցնցվեց այդ հայացքից։ Պույլխերիա Ալեքսանդրովնան կանգնել էր ապշած։
— Ես ոչ մի կերպ չեմ կարող գնալ,— գրեթե հուսաբեկ շշնջաց նա Ռազումիխինի ականջին,— ես կմնամ այստեղ, և որևէ մի տեղ... ուղեկցեք Դունյային։
— Դրանով ամբողջ գործը կփչացնեք,— սրտնեղելով փսփսաց Ռազումիխինը,— դուրս գնանք գոնե միջանցք, Նաստասյա, լույս վառիր։ Երդվում եմ ձեզ, որ ժամ առաջ քիչ մնաց խփեր մեզ, ինձ և բժշկին,— շարունակեց նա արդեն սանդուղքի վրա։— Հասկանո՞ւմ եք, հենց բժշկին։ Ու բժիշկը զիջեց, որպեսզի նրան չջղայնացներ, ու գնաց, իսկ ես ներքևում մնացի հսկելու, Ռոդյան հագնվեց ու ծլկեց։ Եթե ջղայնացնեք, հիմա էլ գիշերով կծլկի ու իրեն մի որևէ վնաս կհասցնի...
— Ա՛խ, ինչե՛ր եք ասում։
— Ավդոտյա Ռոմանովնան չի կարող հյուրանոցում մնալ մենակ, առանց ձեզ։ Մտածեցեք, թե որտեղ եք գտնվում։ Այդ անիրավը, Պյոտր Պետրովիչը, մի՞թե չէր կարող ձեզ համար ավելի լավ բնակարան գտնել․․․ Սակայն գիտե՞ք, ես մի քիչ հարբած եմ, այս պատճառով էլ․․․ վատ խոսք ասացի, ուշադրություն մի դարձնեք․․․
— Ես կգնամ այստեղի տանտիրուհու մոտ,— պնդում էր Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ես նրան կաղաչեմ , որ ինձ ու Դունյային մի անկյուն տա այս գիշերն անցկացնելու համար։ Ես չեմ կարող Ռոդյային այդպես թողնել, չե՛մ կարող։
Նրանք կանգնել էին սանդուղքի հարթակում, հենց տանտիրուհու դռան առաջ։ Նաստասյան սանդուղքի վերջին աստիճանից լուսավորում էր հարթակը։ Ռազումիխինը արտասովոր հուզված էր։ Դեռ կես ժամ առաջ, Ռասկոլնիկովին տուն ուղեկցելով, նա թեպետև տեղի-անտեղի շատախոսում էր, ինքն էլ այդ գիտակցելով, բայց միանգամայն զվարթ էր և համարյա թարմացած, չնայելով, որ այդ երեկո սարսափելի քանակությամբ օղի էր կոնծել։ Իսկ հիմա նա նույնիսկ մի ինչ-որ հրճվալից վիճակում էր գտնվում, ու միևնույն ժամանակ կարծես թե իր խմած ամբողջ օղին միանգամից և կրկնակի ուժով խփել էր գլխին։ Նա կանգնել էր այդ երկու կնոջ հետ, բռնել նրանց ձեռքերը։ Համոզում էր նրանց և զարմանալի անկեղծությամբ փաստարկներ բերում, ու հավանորեն դրանք մեծապես համոզիչ դարձնելու համար, իր յուրաքանչյուր խոսքի վրա պինդ, շատ պինդ, ցավեցնելու չափ սեղմում էր նրանց ձեռքերը ու կարծես աչքերով լափում էր Ավդոտյա Ռոմանովնային, բնավ չքաշվելով դրանից։ Նրանք ցավից երբեմն իրենց ձեռքերը ետ էին քաշում Ռազումիխինի ահագին, ոսկրոտ ձեռքից, բայց նա ոչ միայն չէր նկատում, թե ինչումն է բանը, այլև ավելի պինդ էր նրանց քաշում իր կողմը։ Եթե նրանք իրենց ծառայություն մատուցելու համար այժմ Ռազումիխինին հրամայեին գլխիվայր ներքև նետվել սանդուղքից, ապա նա, անկասկած, առանց առարկելու կկատարեր այդ բանը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան, որ տագնապալից անհանգստությամբ էր մտածում իր Ռոդյայի մասին, թեև զգում էր, որ այդ երիտասարդը խիստ տարօրինակ է և չափից դուրս ցավեցնելով է սեղմում իր ձեռքը, բայց որովհետև նա իր համար նախախնամություն էր, ուստի և ինքը, Պույլխերիա Ալեքսանդրովնան, չէր ուզում նկատել այդ բոլոր տարօրինակ մանրամասնությունները։ Չնայած նույնպիսի անհանգստության, Ավդոտյա Ռոմանովնան թեպետև երկչոտ բնավորություն չուներ, բայց զարմանքով և գրեթե նույնիսկ վախով էր տեսնում իր եղբոր ընկերոջ օտարոտի, ճառագայթող հայացքները, և միայն անսահման վստահությունը, որ առաջացել էր այդ տարօրինակ մարդու մասին Նաստասյայի պատմածներից, նրան ստիպում էր չփախչել Ռազումիխինից և հետը չտանել մորը։ Ավդոտյա Ռոմանովնան նաև հասկանում էր, որ հիմա ինքը թերևս անկարող է փախչել Ռազումիխինից։ Սակայն մի տասը րոպե հետո նա բավական հանգստացավ. Ռազումիխինը ինչպես էլ որ տրամադրված լիներ, րոպեապես ամբողջովին արտահայտվելու հատկություն ուներ, այնպես, որ բոլորն էլ շատ շուտով իմանում էին, թե ում հետ գործ ունեն։
— Չի կարելի գնալ տանտիրուհու մոտ, դա սարսափելի անհեթեթություն է,― գոչեց նա՝ համոզելով Պույլխերիա Ալեքսանդրովնային։— Դուք թեպետև մայր եք, բայց եթե մնաք, Ռոդյային կատաղության կհասցնեք, և այդ դեպքում սատանան գիտե, թե ինչ կլինի։ Լսեք, ահա թե ես ինչ կանեմ․ հիմա Նաստասյան կնստի նրա մոտ, իսկ ես ձեզ երկուսիդ տուն կտանեմ, որովհետև դուք առանց ուղեկցողի չպետք է գնաք փողոցներով. մեզ մոտ, Պետերբուրգում, այդ կողմից... Հա՛, լավ, թքած դրա վրա... Հետո էլ ես իսկույն կվազեմ այստեղ, ու ազնիվ խոսք, քառորդ ժամից լուր կբերեմ, թե ինչպե՞ս է նա, քնա՞ծ է, թե չէ, և այլն։ Հետո, լսեցեք, հետո կթռչեմ իմ բնակարանը, այնտեղ ես հյուրեր ունեմ, բոլորն էր հարբած են, հա՛, կվերցնեմ Զոսիմովին, նրան բուժող բժշկին, որ հիմա գտնվում է իմ բնակարանում, հարբած չէ, նա երբեք հարբած չի լինում, նրան կտանեմ Ռոդյայի մոտ, հետո էլ անմիջապես ձեզ մոտ կգամ, ուրեմն մեկ ժամում դուք Ռոդյայի մասին երկու լուր կստանաք, ու բժշկից էլ, հասկանո՞ւմ եք, հենց բժշկից էլ լուր կստանաք, դա արդեն այն չէ, ինչ որ ինձնից ստանալիք լուրը։ Թե որ բանը վատ լինի, երդվում եմ, ես ինքս ձեզ այստեղ կբերեմ, իսկ եթե լավ լինի, կպառկեք քնելու։ Իսկ ես ամբողջ գիշերը կանցկացնեմ այստեղ, հաշտում, նա չի էլ լսի։ Զոսիմովին էլ կպատվիրեմ գիշերել տանտիրուհու մոտ, որ նա ձեռքի տակ լինի։ Հիմա Ռոդյայի համար ի՞նչն է լավ, դո՞ւք, թե՞ բժիշկը։ Բժիշկը հո ավելի օգտակար է, օգտակար է։ Դեհ, ուրեմն պետք է տուն գնալ, իսկ տանտիրուհու մոտ չի կարելի գնալ, ինձ կարելի է. իսկ ձեզ չի կարելի, չի թողնի, որովհետև... որովհետև հիմար է։ Նա ինձ կխանդի Ավդոտյա Ռոմանովնային, եթե ուզում եք իմանալ, նույնիսկ ձեզ... Ավդոտյա Ռոմանովնային անպայման կխանդի... Նա բոլորովին, բոլորովին տարօրինակ բնավորություն ունի։ Ասենք, ես էլ եմ հիմար... էհ, թքած դրա վրա։ Գնանք։ Հավատո՞ւմ եք ինձ, հավատո՞ւմ եք, թե՞ չէ։
— Գնանք, մայրիկ,— ասաց Ավդոտյա Ռոմանովնան,― նա անշուշտ կանի այն, ինչ որ խոստանում է։ Նա արդեն վերակենդանացրել է եղբորս, իսկ եթե ճիշտ է, որ բժիշկը կհամաձայնի այստեղ գիշերել, ուրեմն դրանից լավ ի՞նչ կարող է լինել։
— Այ, դուք... դուք... դուք ինձ հասկանում եք, որովհետև դուք հրեշտակ եք,— հիացած գոչեց Ռազումիխինը։
— Գնանք, Նաստասյա, թռիր վերև ու նստիր Ռոդյայի մոտ, լույսը վառած պահիր, ես քառորդ ժամից կգամ...
Պույլխերիա Ալեքսանդրովնան թեև վերջնականապես չհամոզվեց, բայք և էլ չէր ընդդիմանում։ Ռազումիխինը նրանց երկուսին էլ թևանցուկ արեց ու սանդուղքով ներքև տարավ։ Սակայն նա է՛լ էր անհանգստացնում Պույլխերիա Ալեքսանդրովնային։ «Թեև սա ճարպիկ ու բարի է, բայց արդյո՞ք կկարողանա կատարել իր խոստումը։ Տարօրինակ տեսք ունի․․․»։
— Հը՛մ, հասկանում եմ, դուք մտածում եք, որ ես այսպիսի վատ տեսքով եմ,— նրա մտքերը ընդհատեց Ռազումիխինը։ Նա չափազանց լայն֊լայն էր քայլում մայթով, այնպես որ մայրն ու աղջիկը հազիվ էին կարողանում նրա հետ համաքայլ գնալ, և նա այդ չէր նկատում։
— Անհեթեթությո՜ւն, այսինքն․․․ ես, տխմարս, հարբած եմ, սակայն բանը այդ չէ. գինուց չէ, որ ես հարբած եմ։ Զեզ տեսա թե չէ, գլուխս պտտվեց... Սակայն թքած ինձ վրա։ Ուշադրություն մի դարձնեք, ես ստում եմ, ես ձեզ արժանի չեմ․․․ Ես ձեզ ամենևին արժանի չեմ... Ձեզ ճանապարհելուց հետո հենց այստեղ ջրանցքից երկու տակառ ջուր կլցնեմ գլխիս, պրծավ-գնաց... Օ, եթե դուք գիտենայիք, թե ես ձեզ երկուսիդ էլ ինչպես եմ սիրում... Մի՛ ծիծաղեք և մի՛ բարկանաք... բոլորի վրա բարկացեք, իսկ ինձ վրա մի՛ բարկանաք։ Ես Ռոդյայի բարեկամն եմ, հետևաբար նաև ձեր բարեկամն եմ։ Ես այդպես եմ ուզում... Ես այդ նախազգում էի... անցյալ տարվանից, այդպիսի մի վայրկյան եղավ... Ասենք ամենևին էլ չէի նախազգում, քանի որ դուք կարծես թե երկնքից ընկաք։ Ես գուցե ամբողջ գիշեր չքնեմ... Այդ Զոսիմովը վերջերս վախենում էր, որ Ռոդյան կխելագարվի... Ահա թե ինչու չի կարելի նրան ջղայնացնել...
— Ինչե՛ր եք ասում,— ճչաց մայրը։
— Մի՞թե բժիշկը ինքն էր այդ ասում,— վախեցած հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Ասում էր, բայց բանը այդպես չէ, բոլորովին այդպես չէ։ Նա դեղ էլ տվեց, դեղափոշի, ես տեսա, իսկ դուք հենց այդ ժամանակ էլ եկաք... Ավելի լավ կլիներ, որ դուք վաղը ժամանեիք։ Լավ է, որ մենք գնացինք։ Իսկ մի ժամ հետո Զոսիմովը ինքը ձեզ կզեկուցի ամեն ինչի մասին։ Նա հարբած չէ։ Ես էլ հարբած չեմ լինի... Իսկ ինչո՞ւ եմ այսպեա խմած. որովհետև անիծվածները ինձ ստիպեցին վեճի բռնվել։ Ես երդվել էի վեճի չբռնվել... Հա՛ անհեթեթություններ են ասում։ Քիչ մնաց տուրուդմբոց սարքեի։ Ես այնտեղ թողել եմ հորեղբորս իբրև նախագահ․․․ Կհավատա՞ք արդյոք, լիակատար դիմազրկություն են պահանջում և դրա մեջ հաճույք են գտնում, ասում են՝ մարդը չպետք է ուրույն դեմք ունենա, ինքն իրեն չպետք է նմանվի։ Նրանք դա ամենաբարձր առաջադիմությունն են համարում։ Գոնե իրենց խելքով ստեին, թե չէ․․․
— Լսեք,— երկչոտ ընդհատեց Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց դա միայն է՛լ ավելի տաքացրեց Ռազումիխինին։
— Դուք ի՞նչ եք կարծում,— գոչեց Ռազումիխինը՝ է՛լ ավելի բարձրացնելով ձայնը,— դուք կարծում եք, թե ես հակառա՞կ եմ նրանց ստելուն։ Դատարկ բան։ Ես սիրում եմ, երբ ստում են։ Ստախոսությունը միակ մարդկային արտոնությունն է բոլոր օրգանիզմների հանդեպ։ Թե որ ստեցիր, ճշմարտության կհասնես։ Ես մարդ եմ հենց նրա համար, որ ստում եմ։ Առանց նախապես տասնչորս անգամ, գուցե և հարյուր տասնչորս անգամ ստելու ոչ մի ճշմարտության չենք հասել, իսկ դա յուրատեսակ պատվավոր բան է։ Հա՛, իսկ մենք չենք էլ կարողանում մեր խելքով ստել։ Դու ստիր, բայց քո խելքով ստիր, և այս դեպքում ես քեզ կհամբուրեմ։ Չէ՞ որ համարյա ավելի լավ է յուրովի ստել, քան ուրիշի խելքով ճշմարտությանն ասել, առաջին դեպքում դու մարդ ես, իսկ երկրորդ դեպքում հենց միայն թռչուն։ Ճշմարտությունը չի փախչի, իսկ կյանքը կարող է տուժել, այդպիսի օրինակներ եղել են։ Ի՞նչ ենք մենք հիմա։ Մենք բոլորս, առանց բացառության, գիտության, զարգացման, մտածողության, գյուտերի, իդեալների, ցանկությունների, լիբերալիզմի, բանականության, փորձի և ամեն, ամեն, ամեն, ամեն ինչի նկատմամբ դեռ գիմնազիայի առաջին նախապատրաստական դասարանում ենք նստած։ Ուրիշի խելք բանեցնելը դուր է եկել, ու մենք դա սովորություն ենք դարձրել։ Այդպես չէ՞, ճիշտ չե՞մ ասում,— բղավում էր Ռազումիխինը՝ ցնցելով ու սեղմելով մոր և աղջկա ձեռքերը,— այդպես չէ՞։
— Օ, աստված իմ, ես չգիտեմ,— ասաց խեղճ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այդպես է, այդպես... թեև ես այնքան էլ համաձայն չեմ ձեզ հետ,— լրջորեն վրա բերեց Ավդոտյա Ռոմանովնան և ճչաց, որովհետև Ռազումիխինը այս անգամ է՛լ ավելի պինդ սեղմեց և խիստ ցավեցրեց նրա ձեռքը։
— Այդպե՞ս է, դուք ասում եք այդպե՞ս է։ Դե ուրեմն սրանից հետո դուք... դուք...— հիացած գոչեց Ռազումիխինը,— դուք բարության, մաքրության, բանականության և... կատարելության աղբյուր եք։ Տվեք ձեր ձեռքը, տվեք... դուք էլ տվեք ձեր ձեռքը, ես ուզում եմ հիմա այստեղ ծնկաչոք համբուրել ձեր ձեռքերը։
Եվ նա ծունկ չոքեց մայթի վրա, որով այս անգամ բարեբախտաբար ոչ ոք չէր անցնում։
— Վերջ տվեք, խնդրում եմ ձեզ, ի՞նչ եք անում,— բղավեց ծայրահեղորեն անհանգստացած Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Վեր կացեք, վեր կացեք,— ծիծաղում և նույնպես անհանգստանում էր Դունյան։
— Ոչ մի դեպքում, մինչև որ կտաք ձեր ձեռքերը։ Ա՛յ, այդպես, պրծավ գնաց, վեր կացա, գնանք։ Ես խղճուկ դմբո եմ, ես արժանի չեմ ձեզ ու հարբած եմ... Ես արժանի չեմ ձեզ սիրելու, բայց ձեր առաջ ծունկ չոքելը յուրաքանչյուր մեկի պարտականությունն է, եթե նա իսկապես անասուն չէ։ Ես էլ հո ծունկ չոքեցի... Ահա և ձեր հյուրանոցը, ու Ռոդյոնը իրավացի է հենց միայն նրանով, որ վերջերս վռնդեց ձեր Պյոտր Պետրովիչին։ Ախր նա ինչպե՞ս համարձակվեց ձեզ տեղավորել այսպիսի հյուրանոցում։ Դա խայտառակություն է։ Գիտե՞ք արդյոք, թե ովքեր են այստեղ գալիս։ Չէ՞ որ դուք հարսնացու եք։ Դուք հարսնացո՞ւ եք, հա՞։ Դե ուրեմն ես ձեզ կասեմ, որ այդ դեպքում ձեր փեսացուն ստոր մարդ է։
— Լսեք, պարոն Ռազումիխին, դուք ձեզ...— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Այո, այո, դուք իրավացի եք, ես ինձ կորցրել եմ, ամոթ ինձ,— սթափվեց Ռազումիխինը,— բայց... բայց... դուք չպետք է ինձ վրա բարկանաք, որ ես այսպես եմ խոսում։ Որովհետև ես այդ ասում եմ անկեղծորեն և ոչ թե նրա համար, որ․․․ Հըմ․․․ դա ստորություն կլիներ. մի խոսքով, ոչ նրա համար, որ ես ձեզ․․․ Հըմ... դե, թող այդպես էլ լինի, հարկավոր չէ, չեմ ասի, թե ինչի համար, չեմ համարձակվում... Ժամ առաջ, երբ Լուժինը ներս մտավ, մենք բոլորս հասկացանք, որ այդ մարդը մեր հասարակությունից չէ։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ սափրիչի մոտ գանգրացրել էր մազերը, որ նա փորձում էր խելք ցույց տալ, այլ այն պատճառով, որ նա լրտես է և սպեկուլյանտ, որ նա ջհուդ է և խեղկատակ, և դա աչքի է ընկնում։ Դուք կարծում եք, թե նա խելացի՞ է։ Ոչ, նա հիմար է, հիմար։ Մի՞թե նա սազում է ձեզ։ Օ, աստված իմ։ Գիտե՞ք ինչ, տիրուհիներ,— Ռազումիխինը հանկարծ կանգ առավ, երբ նրանք արդեն բարձրանում էին հյուրանոցի սանդուղքով,— այնտեղ, իմ բնակարանում թեև բոլորը հարբած են, բայց բոլորն էլ ազնիվ են, ու թեև մենք ստում ենք, թեև ես էլ եմ ստում, բայց վերջը կհասնենք ճշմարտության, որովհետև ազնիվ ճանապարհով ենք գնում, իսկ Պյոտր Պետրովիչը... ազնիվ ճանապարհով չի գնում։ Ես թեև նրանց թունդ հայհոյեցի, բայց բոլորին էլ հարգում եմ. նույնիսկ Զամետովին էլ թեև չեմ հարգում, բայց սիրում եմ, որովհետև լակոտ է։ Նույնիսկ այն անասունին, Զոսիմովին էլ եմ սիրում, որովհետև ազնիվ է և գործին հմուտ... Սակայն բավական է, ամեն ինչ ասված է ու ներված։ Ներվա՞ծ է, այդպե՞ս է, դեհ գնանք։ Այս միջանցքը ծանոթ է ինձ, այստեղ եղել եմ. երրորդ համարում մի անգամ սկանդալ եղավ... Հա՛, դուք ո՞րտեղ եք տեղավորվել, ո՞ր համարում։ Ութերո՞րդ։ Լավ։ Գիշերը փակեցեք դուռը, ոչ ոքի ներս մի թողնեք։ Քառորդ ժամից լուր կբերեմ, կես ժամից էլ Զոսիմովի հետ կգամ, այ, կտեսնեք։ Ցե, գնացի։
— Աստված իմ, Դունեչկա, ի՞նչ է լինելու,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ սրտահույզ ու երկչոտ դիմելով աղջկան։
— Հանգստացեք, մայրիկ,— պատասխանեց Դունյան՝ հանելով գլխարկն ու թիկնոցը,— աստված ինքն է այդ պարոնին ուղարկել մեզ, թեև նա եկել է ինչ-որ խրախճանքից։ Հավատացնում եմ ձեզ, որ կարելի է նրա վրա հույս դնել։ Եվ այն ամենը, ինչ որ նա արդեն արել է եղբորս համար...
— Ախ, Դունեչկա, աստված գիտե, կգա, թե ոչ։ Եվ ինչպե՜ս ես սիրտ արեցի թողնել Ռոդյային... բոլորովին, բոլորովին չէի կարծում, թե նրան կգտնեմ այդպիսի վիճակում։ Որքա՜ն դաժան էր նա, ասես մեր հարազատը չլիներ...
Մոր աչքերում արցունքներ երևացին։
— Ոչ, այդպես չէ, մայրիկ։ Դուք լավ չնայեցիք, դուք հա՛ լալիս էիք։ Նա խիստ վշտացած է ծանր հիվանդությունից, ահա և այս բոլորի պատճառը։
— Ախ, այդ հիվանդությունը։ Ի՞նչ է լինելու, ի՞նչ է լինելու։ Ինչպե՜ս էր նա քեզ հետ խոսում, Դունյա,— ասաց մայրը, երկչոտ նայեց աղջկա աչքերին, որպեսզի կարդար նրա մտքերը, ու արդեն կիսով չափ սփոփվեց, որ Դունյան պաշտպանում է Ռոդյային, հետևաբար ներել է եղբորը։— Ես հավատացած եմ, որ նա վաղը խելքի կգա,— ավելացրեց մայրը՝ աղջկանից մինչև վերջ խոսք քաշելու համար։
— Իսկ ես այնպես եմ հավատացած, որ նա վաղը նույնպես կխոսի... այդ մասին,— կտրուկ ասաց Ավդոտյա Ռոմանովնան, և իհարկե դա խորամանկություն էր, որովհետև այստեղ կար մի մոմենտ, որի մասին Պույլխերիա Ալեքսանդրովնան հիմա խիստ վախենում էր խոսել։ Դունյան մոտեցավ ու համբուրեց մորը։ Սա էլ պինդ, լուռ գրկեց նրան։ Այնուհետև նստեց՝ անհանգստությամբ սպասելով Ռազումիխինի վերադարձին ու սկսեց երկչոտ հետամտել աղջկան, որը ձեռքերը կրծքին խաչած, նույնպես սպասողական վիճակում, իր մտքերով տարված, սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Ավդոտյա Ռոմանովնան սովորություն ուներ այդպես մտազբաղ քայլել անկյունից անկյուն, ու մայրը միշտ էլ մի տեսակ վախենում էր այդ պահին խանգարել նրա մտորմունքը։
Ռազումիխինը, իհարկե, ծիծաղելի էր հարբած վիճակում Ավդոտյա Ռոմանովնայի նկատմամբ հանկարծակի բռնկված իր կրքով, սակայն նայելով Ավդոտյա Ռոմանովհային, մանավանդ հիմա, երբ նա ձեռքերը կրկին խաչած, տխուր ու մտազբաղ քայլում էր սենյակում, շատերը գուցե ներեին Ռազումիխինին, էլ չխոսենք վերջինիս տարօրինակ վիճակի մասին։ Ավդոտյա Ռոմանովնան բավականաչափ սիրուն էր, բարձրահասակ, զարմանալի գեղակազմ, ուժեղ, ինքնավստահ, որ արտահայտվում էր նրա յուրաքանչյուր շարժմամբ և որը, սակայն, բնավ չէր նսեմացնում նրա շարժումների մեղմությունն ու նրբագեղությունը։ Դեմքով նա նման էր եղբորը, բայց կարելի էր նրան նույնիսկ գեղեցկուհի անվանել։ Նրա մազերը մուգ-շեկլիկ էին, մի քիչ ավելի բաց գույնի, քան եղբոր մազերը, աչքերը գրեթե սև էին, ճառագայթող, հպարտ և միևնույն ժամանակ երբեմն, որոշ պահերի, արտասովոր բարի։ Նա գունատ էր, բայց ոչ հիվանդագին գունատ, նրա դեմքը փայլում էր թարմությամբ և առողջությամբ։ Բերանը մի քիչ փոքր էր, իսկ թարմ ու ալ կարմիր ստորին շրթունքը կզակի հետ մեկտեղ մի քիչ դուրս էր ցցված, այդ գեղեցիկ դեմքի միակ անկանոնությունը, որը, սակայն, առանձնահատուկ բնորոշություն և, ի միջի այլոց, կարծես գոռոզություն էր արտահայտում։ Նրա դեմքի արտահայտությունը միշտ ավելի լուրջ էր և խոհուն, քան ուրախ, դրա փոխարեն ինչպե՜ս էր սազում ժպիտը այդ դեմքին, ինչպե՜ս էր նրան սազում ուրախ, երիտասարդական, անկեղծ ծիծաղը։ Հասկանալի է, որ տաքարյուն, սրտաբաց, պարզամիտ, ազնիվ, դյուցազնաբար ուժեղ և հարբած Ռազումիխինը, որ երբեք այդպիսի բան չէր տեսել, առաջին իսկ հայացքից կորցրեց գլուխը։ Ավելացնենք նաև, որ նա պատահաբար առիթ ունեցավ առաջին անգամ Դունյային տեսնելու այն հիանալի պահին, երբ Դունյան համակված էր եղբորը տեսնելու բերկրանքով և վերջինիս նկատմամբ տածած սիրով։ Ռազումիխինը հետո տեսավ, թե ինչպես Դունյայի ստորին շրթունքը ցնցվեց զայրույթից, իբրև պատասխան եղբոր հանդուգն ու ապերախտորեն դաժան հրամաններին, տեսավ, ու անկարող եղավ չհրապուրվել։
Ռազումիխինը, սակայն, ճշմարտությունն ասաց, երբ ժամ առաջ սանդուղքի վրա հարբած վիճակում բերանից թռցրեց, թե Ռասկոլնիկովի տարօրինակ տանտիրուհին, Պրասկովյա Պավլովնան իրեն, Ռազումիխինին կխանդի ոչ միայն Ավդոտյա Ռոմանովնային, այլև անշուշտ հենց Պույլխերիա Ալեքսանդրովնային։ Չնայելով, որ Պույլխերիա Ալեքսանդրովնան արդեն քառասուներեք տարեկան էր, նրա դեմքը դեռ պահպանել էր իր առաջվա գեղեցկության մնացորդները, ու բացի դրանից, նա իր տարիքից շատ ավելի փոքր էր թվում, որ համարյա միշտ հատուկ է այն կանանց, որոնք մինչև պառավելը պահպանում են ոգու պայծառությունը, տպավորությունների թարմաթյունը և սրտի ազնիվ, անաղարտ ջերմությունը։ Փակագծերի մեջ ասենք, որ այդ ամենը պահպանելը նույնիսկ պառավ հասակում էլ գեղեցկությունը չկորցնելու միակ միջոցն է։ Նրա մազերը արդեն uկսել էին սպիտակել և նոսրանալ, աչքերի շուրջը վաղուց փոքրիկ, ճառագայթաձև կնճիռներ էին երևացել, այտերը փոս էին ընկել ու թառամել հոգսից և վշտից, և այնուամենայնիվ այդ դեմքը գեղեցիկ էր։ Դա Դունեչկայի դիմանկարն էր, եթե վերջինս նկարվեր քսան տարուց հետո, և բացի դրանից, Պույլխերիա Ալեքսանդրովնայի ստորին շրթունքը այնպես դուրս ընկած չէր, ինչպես Դունեչկայինը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան զգայուն էր, բայց ոչ քաղցր-մեղցրության չափ, երկչոտ էր ու զիջող, բայց մինչև որոշ աստիճան. նա կարող էր շատ բան զիջել, շատ բաների համաձայնել, եթե նույնիսկ դա հակասեր իր համոզմունքին, սակայն միշտ էլ նրա մեջ ազնվության, սկզբունքների և ծայրահեղ համոզմունքների այնպիսի գիծ էր լինում, որից այն կողմ նա ոչ մի դեպքում չէր կարող անցնել։
Ռազումիխինի գնալուց ուղիղ քսան րոպե անց լսվեց դռան երկու կամացուկ, բայց հապճեպ թակոց, նա վերադարձավ։
— Ներս չեմ գա, ժամանակ չունեմ,— հապճեպ ասաց նա՝ երբ դուռը բացեցին,— շատ խոր, հրաշալի, հանգիստ քնած է, աստված տա, որ տասը ժամ քնի։ Նաստասյան նրա մոտ է, պատվիրեցի չհեռանալ մինչև իմ գալը։ Հիմա կբերեմ Զոսիմովին, նա ձեզ կզեկուցի, իսկ հետո դուք էլ պառկեք քնելու, տեսնում եմ, որ չափից դուրս հոգնած եք։
Ու Ռազումիխինը վազեվազ գնաց միջանցքով։
— Ինչպիսի՜ ճարպիկ և... նվիրված երիտասարդ է,— բացականչեց չափազանց ուրախացած Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Կարծես թե շատ լավ անձնավորություն է,— մի փոքր շիկնելով պատասխանեց Ավդոտյա Ռոմանովնան ու դարձյալ սկսեց սենյակով մեկ ետ ու առաջ քայլել։
Համարյա մի ժամ հետո միջանցքից քայլեր լսվեցին ու դուռը ուրիշ կերպ ծեծվեց։ Մայրն ու աղջիկը սպասում էին․ այս անգամ միանգամայն հավատալով Ռազումիխինի խոստումին. և իսկապես, նա բերեց Զոսիմովին։ Զոսիմովը անմիջապես համաձայնել էր թողնել խնջույքը և այցելել Ռասկոլնիկովին, բայց կանանց մոտ եկել էր դժկամորեն և մեծ կասկածամտությամբ, չվստահելով հարբած Ռազումիխինին։ Սակայն նրա ինքնասիրությունը իսկույն հանգստացավ և նույնիսկ շոյվեց, նա հասկացավ, որ իսկապես իրեն սպասում էին որպես գուշակի։ Նա նստեց ուղիղ տասը րոպե և կարողացավ միանգամայն սփոփել ու հանգստացնել Պույլխերիա Ալեքսանդրովնային։ Նա խոսում էր արտասովոր կարեկցությամբ, բայց զուսպ և մի տեսակ լրջորեն, ճիշտ այնպես, ինչպես քսանյոթ տարեկան այդ բժիշկը կխոսեր կարևոր կոնսուլտացիայի ժամանակ, ու ոչ մի բանով չշեղվեց տվյալ խնդրից և մոր ու աղջկա հետ ավելի մոտիկ ու մասնավոր հարաբերություններ սկսելու ամենաչնչին ցանկություն անգամ չցուցաբերեց։ Դեռ ներս մտնելիս նկատելով Ավդոտյա Ռոմանովնայի կուրացուցիչ գեղեցկությունը, Զոսիմովը աշխատեց այցելության ամբողջ ժամանակվա ընթացքում բոլորովին չնայել նրան, ու միայն Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ էր խոսում։ Այս ամենը նրան արտակարգ ներքին բավարարություն էր պատճառում։ Հիվանդի մասին նա ասաց, որ նրա դրությունը այդ պահին միանգամայն բավարար է։ Ըստ իր դիտողությունների, բացի նրա կյանքում վերջին ամիսներին եղած նյութական վատ պայմաններից, հիվանդությունը ունի նաև բարոյական որոշ պատճառներ, «այսպես ասած՝ բազմաթիվ, բարդ, բարոյական և նյութական ազդեցությունների, հուզումների, վախի, հոգսերի, որոշ գաղափարների և այլ երևույթների հետևանք է․․․»։ Անցողակի նկատելով, որ Ավդոտյա Ռոմանովնան սկսել է առանձնապես ուշադիր լսել, Զոսիմովը մի քիչ ավելի երկար խոսեց այդ թեմայի շուրջ։ Իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնայի այն հուզումնալի ու երկչոտ հարցին, թե այդ ի՞նչ կասկածներ կան «իբր թե խելագարվելու մասին», Զոսիմովը հանգիստ ու անկեղծ քմծիծաղով պատասխանեց, որ իր խոսքերը խիստ չափազանցված են, որ, իհարկե, հիվանդի մեջ նկատելի է ինչ-որ մի գաղտնի միտք, մենամոլության ինչ֊որ նշան, որ ինքը Զոսիմովը հիմա առանձնապես հետամտում է բուժագիտության չափազանց հետաքրքիր այդ բաժնին, բայց չէ՞ որ պետք է հիշել, որ համարյա մինչև այսօր հիվանդը զառանցանքի մեջ է եղել, և․․․ և, իհարկե, հարազատների ժամանումը նրան կամրապնդի, կսփոփի ու փրկարար ազդեցություն կունենա, «եթե միայն կարելի լինի խուսափել նոր, առանձնահատուկ հուզումներից», շուրջ տոնով ավելացրեց Զոսիմովը։ Այնուհետև վեր կացավ, քաղաքավարությամբ ու սիրալիր գլուխ տվեց՝ լսելով Ավդոտյա Ռոմանովնայի օրհնանքները, շնորհակալության ջերմ խոսքերը, աղերսանքները, ու սեղմելով անսպասելիորեն նույնիսկ իրեն մեկնված նրա ձեռքը, դուրս ելավ՝ չափազանց գոհ իր այցելոլթյունից և, առավել ևս՝ ինքն իրենից։
— Վաղը կխոսենք, հենց հիմա անպայման պառկեցեք քնելու,— ասաց Ռազումիխինը՝ գնալով Զոսիմովի հետ։— Վաղը որքան կարելի է շուտ ես կգամ ձեզ մոտ և լուր կբերեմ։
— Սակայն ինչպիսի՜ չքնաղագեղ աղջիկ է այդ Ավգոտյա Ռոմանովնան,— համարյա շրթունքները լիզելով, ասաց Զոսիմովը, երբ երկուսով դուրս ելան փողոց։
— Չքնաղագե՞ղ է, դու ասացիր չքնաղագե՞ղ է,— գոռաց Ռազումիխինը ու հանկարծ հարձակվեց Զոսիմովի վրա, բռնեց նրա կոկորդից։— Եթե դու երբևէ համարձակվես․․․ Հասկանո՞ւմ ես, հասկանո՞ւմ ես,— բղավում էր նա՝ օձիքից բռնած ցնցելով նրան ու սեղմելով պատին,— լսեցի՞ր։
— Թող է, հարբած սատանա,— պաշտպանվում էր Զոսիմովը, ու հետո, երբ ազատվեց Ռազումիխինի ձեռքերից, ակնապիշ նայեց վերջինիս և հանկարծ փառ֊փառ ծիծաղեց։ Ռազումիխինը ձեռքերը կախած կանգնել էր նրա առաջ, մռայլ ու լուրջ մտքերով տարված։
— Իհարկե, ես ավանակ եմ,— ասաց նա ամպի պես մռայլ դեմքով,— բայց չէ՞ որ․․․ դու նույնպես ավանակ ես։
— Օ, ոչ, սիրելիս, բնավ այդպես չէ։ Ես հիմարություններ չեմ երազում։
Նրանք լուռ քայլեցին ու երբ մոտեցան Ռասկոլնիկովի բնակարանին, խիստ մտահոգված Ռազումիխինը ընդհատեց լռությունը։
— Լսիր,— ասաց նա Զոսիմովխն,— դու լավ տղա ես, բայց դու, բացի քո բոլոր վատ հատկություններից, նաև անառակի մեկն ես, այն էլ կեղտոտ անառակներից մեկը, ես այդ գիտեմ։ Դու ջղայնոտ, թույլ և անպետք ես, դու ճարպակալել ես և ոչ մի բանից չես կարող հրաժարվել, իսկ դա ես կեղտ եմ անվանում, որովհետև ուղղակի կեղտության է հասցնում։ Դու այնքան ես քեզ լրջացրել, որ, ճիշտն ասած, ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչպես ես կարողանում այդ բոլորով հանդերձ լավ ու նույնիսկ անձնուրաց բժիշկ լինել։ Փետրաներքնակի վրա՜ է քնում (բժիշկ է, հա՜֊հա), իսկ գիշերները վեր է կենում հիվանդին օգնության հասնելու։ Մի երեք տարի հետո դու այլևս վեր չես կենա հիվանդին այցելելու համար... Այ թե ինչ, սատանա, բանը այդ չէ. դու այսօր կգիշերես տանտիրուհու բնակարանում (նրան զոռով համոզեցի), իսկ ես խոհանոցում, ահա ձեզ հեշտությամբ ծանոթանալու առիթ։ Միայն թե ուրիշ բան մտքովդ չանցնի։ Այստեղ դրա նշույլն անգամ չկա...
— Մտքովս ամենևին էլ այդ չի անցնում։
— Նա, սիրելիս, ամոթխած է, լռակյաց, քաշվող, մոլի ողջախոհ, ու այդ բոլորով հանդերձ հա ախ ու վախ է անում, հալվում մոմի պես, ուղղակի հալվում։ Ազատիր ինձ նրանից, ի սեր աշխարհիս բոլոր սատանաների։ Շատ սիրունիկն է․․․ Կհատուցեմ, գլխովս կհատուցեմ։
Զոսիմովը է՛լ ավելի փառ֊փառ ծիծաղեց։
— Դուրս ես տալիս, էլի՛։ Նա ինչի՞ս է պետք։
— Հավատացնում եմ, գլխացավանքը քիչ կլինի, որևէ բան դուրս տուր, ինչ որ ուզենաս, միայն թե նստիր կողքին ու խոսիր։ Դու հո բժիշկ ես, սկսիր բուժել որևէ բանից։ Երդվում եմ, որ չես զզջա։ Նրա տանը դաշնամուր կա. դու հո գիտես, ես մի քիչ ծնգծնգացնում եմ. մի երգ գիտեմ, իսկական ռուսական երգ, «Աղի արցունք եմ թափում»․․․ Նա լավ երգեր է սիրում․ հա՛, բանը երգից էլ սկսվեց, դու հո դաշնամուր նվագելու մեջ վիրտուոզ ես, վարպես ես, Ռուբինշտեյն ես․․․ Հավատացնում եմ, որ չես զղջա։
— Դու նրան որևէ խոստո՞ւմ ես տվել, ինչ է։ Ստորագրությո՞ւն ես տվել։ Գուցե խոստացել ես ամուսնանալ, հա՞․․․
— Ոչ, ոչ, այդպիսի բան չկա։ Նա ամենևին էլ այդ տեսակ կին չէ, Չեբարովը փորձեց կապվել․․․
― Դե ուրեմն թող նրան։
— Ախր չի կարելի թողնել։
— Ինչո՞ւ չի կարելի։
— Այո, չի կարելի, պրծավ-գնաց, խրվել եմ, բարեկամս։
— Էլ ինչո՞ւ էիր նրան հրապուրում։
— Ես ամենևին էլ չէի հրապուրում, գուցե նույնիսկ ինքըս եմ հրապուրված իմ հիմարության պատճառով, իսկ նրա համար բոլորովին միևնույն է՝ ես լինեմ թե դու, միայն թե որևէ մեկը նստի կողքին և զբաղեցնի նրան։ Գիտե՞ս ինչ, աղբերացու... ը-ը... ո՞նց ասեմ. հա՛, դու մաթեմատիկա լավ գիտես ու հիմա էլ զբաղվում ես, դա հայտնի է ինձ... սկսիր նրա հետ ինտեգրալ հաշիվ անցնել, հոգիս վկա չեմ կատակում, լուրջ եմ ասում, նրա համար բոլորովին միևնույն է. նա կնայի քեզ և ախ ու վախ կանի, և այդպես մի ամբողջ տարի։ Ի միջի այլոց ես շատ երկար, երկու օր անընդհատ նրա հետ խոսում էի պարոնների պրուսական ապարանքների մասին (որովհետև էլ ուրիշ ի՞նչ բաների մասին կարելի է նրա հետ խոսել), հենց միայն հոգոց էր հանում և վիճում։ Սիրո մասին չխոսես, ջղաձգության չափ ամաչկոտ է, բայց և այնպես ցույց տուր, թե չես կարող նրանից հեռանալ և ուրիշ ոչինչ։ Նրա մոտ հարմարավետ է. ոնց որ քո տանը լինես, կարդա, նստիր, պառկիր, գրիր․․․ նույնիսկ կարելի է համբուրել զգուշությամբ...
— Ախր նա իմ ինչի՞ն է պետք։
— Է՛հ, ոչ մի կերպ չեմ կարողանում դա քեզ բացատրել։ Գիտե՞ս, դուք երկուսդ միանգամայն հարմար եք միմյանցդ Ես առաջ էլ այս կապակցությամբ քո մասին էի մտածում... Չէ՞ որ վերջը դու այդ ես անելու։ Վաղ թե ուշ, մի՞թե դա միևնույն չէ քեզ համար։ Այստեղ, բարեկամս, խնդիրը վերաբերում է փափլիկ փետրաներքնակին և ոչ միայն դրան։ Այստեղ հրապուրիչ բան կա․ այստեղ վերջին կայանն է, խարիսխը, խաղաղ հանգրվանը, երկրի պորտը, աշխարհիս եռաձկնային հիմքը, բիշիների, յուղալի կարկանդակների, իրիկնային ինքնաեռի, մեղմ թառանչների և տաք կոֆտաների, փափլիկ պառկելատեղերի էսենցիան, և ահա դու կարծես մեռար, բայց միևնույն ժամանակ նաև կենդանի ես՝ միանգամից երկու օգուտ։ Էհ, աղբերս, բավական դուրս տվի, քնելու ժամանակն է։ Լսիր, գիշերը ես երբեմն արթնանում եմ. կգնամ հիվանդին նայելու։ Ոչինչ, դատարկ բան է, ամեն ինչ չավ է։ Դու էլ առանձնապես մի անհանգստանա, եթե ուզենաս, մի անգամ էլ դու գնա նայելու։ Հենց որ մի բան նկատես, օրինակ՝ զառանցանք կամ տաքություն, կամ որևէ ուրիշ բան, ինձ արթնացրու։ Սակայն այդ չի լինի․․․
II
Մյուս օրը ժամը ութին Ռազումիխինը արթնացավ մտահոգված և լրջախոհ վիճակում։ Այդ առավոտ հանկարծ նրա մեջ բազմաթիվ նոր և չնախատեսված տարակուսանքներ առաջացան։ Առաջ նա չէր էլ երևակայում, որ երբևէ այդպիսի վիճակում կարթնանա։ Մինչև վերջին մանրամասնությունները նա հիշում էր ամենը, ինչ որ եղել էր նախորդ օրը, ու հասկանում էր, որ իր հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, որ ինքը ստացել է մինչև այժմ իրեն իսպառ անհայտ մի տպավորություն, որը նման չէ առաջվա բոլոր տպավորություններին։ Միևնույն ժամանակ նա պարզ գիտակցում էր, որ իր գլխում բռնկված երազանքը բոլորովին անիրագործելի է, այն աստիճան անիրագործելի, որ ինքը նույնիսկ ամաչեց դրանից և շուտով անցավ մյուս, ավելի կենսական հոգսերին ու տարակուսանքներին, որոնք նրան ժառանգություն էին մնացել «երիցս անիծված նախորդ օրվանից»։
Ամենասարսափելին, որ վերհիշում էր նա, դա այն էր, որ ինքը երեկ «ստոր և գարշելի էր» ոչ միայն նրանով, որ հարբած էր, այլ նրանով, որ օգտվելով աղջկա դրությունից, հիմար ու հապճեպ խանդից դրդված, նրա ներկայությամբ հայհոյում էր նրա փեսացուին, չգիտենալով ոչ միայն նրանց փոխադարձ հարաբերությունները, այլև կարգին չճանաչելով այդ մարդուն։ Եվ ինքը ի՞նչ իրավունք ուներ այդպես հապճեպ և առանց մտածելու դատողություններ անել նրա մասին և ո՞վ էր իրեն խնդրել, որ դատավոր լինի։ Մի՞թե այդպիսի աղջիկը, ինչպիսին Ավդոտյա Ռոմանովնան է, կարող է փողի համար հանձնվել անարժան մարդուն։ Ուրեմն այդ մարդն էլ արժանիքներ ունի։ Հյուրանո՞ցը։ Ախր նա ի՞նչ իմանար, որ այդ տեսակ հյուրանոց է։ Չէ՞ որ նա բնակարան է պատրաստում․․․ Թյո՛ւ, ինչպիսի՜ ստորություն է այս ամենը։ Եվ ի՞նչ արդարացում է դա, որ ինքը հարբած էր։ Հիմար պատրվակ, որ իրեն է՛լ ավելի է ստորացնում։ Գինու մեջ ճշմարտություն կա, և ահա այդ ճշմարտությունը ամբողջովին արտահայտվեց, «այսինքն՝ արտահայտեց իր նախանձոտ, կոպիտ սրտի, ամբողջ կեղտը»։ Եվ մի՞թե իրեն, Ռազումիխինին, գեթ որևէ չափով թույլատրելի է այդպիսի երազանք։ Ո՞վ է ինքը այդպիսի աղջկա համեմատությամբ, ինքը, երեկվա հարբած խելառը և պարծենկոտը։ «Մի՞թե հնարավոր է այդպիսի ցինիկ և ծիծաղելի համեմատությունը»։ Ռազումիխինը թունդ կարմրեց այդ մտքից ու հանկարծ հակառակի պես հենց այդ ակնթարթում պարզ վերհիշեց, թե ինչպես երեկ սանդուղքի վրա նրանց ասել էր, որ տանտիրուհին իրեն կխանդի Ավդոտյա Ռոմանովնային... այդ արդեն անտանելի էր։ Նա բռունցքով ուժգնությամբ խփեց խոհանոցի վառարանին, վնասեց ձեռքը և դուրս գցեց աղյուսներից մեկը։
«Իհարկե,— մի րոպե անց ինքնաստորացման ինչ֊որ զգացումով փնթփնթում էր նա քթի տակ,— իհարկե, ոչ հիմա, ոչ էլ երբևէ հնարավոր չէ քավել ու արդարացնել այդ բոլոր գարշելիությունները... Հետևաբար կարիք էչ չկա մտածել այդ մասին, ուստի և պետք է ներկայանամ լուռ և... կատարեմ պարտականություններս... նույնպես լուռ և... ներողություն չխնդրեմ, ոչինչ չասեմ և... և իհարկե, հիմա ամեն ինչ կորած է»։
Այնուամենայնիվ հագնվելիս նա սովորականից ավելի մանրակրկիտորեն զննեց իր կոստյումը։ Ուրիշ կոստյում չուներ, իսկ եթե ունենար էլ, գուցե և չհագներ, «դիտմամբ չէի հաgնի»։ Բայց, համենայն դեպս, չի կարելի ցինիկ լինել, կեղտոտ ու փնթի մնալ, նա իրավունք չունի վիրավորելու ուրիշների զգացմունքները, մանավանդ որ նրանք, այդ ուրիշները իր կարիքն են զգում և իրենք են նրան իրենց մոտ կանչում։ Նա խոզանակով մանրակրկիտորեն մաքրեց հագուստը։ Սպիտակեղենը միշտ էլ հանդուրժելի էր լինում, այդ կողմից նա առանձնապես մաքրասեր էր։
Այդ առավոտ նա խնամքով լվացվեց։ Նաստասյայից օճառ վերցնելով, լվաց մազերը, պարանոցը և մանավանդ ձեռքերը։ Իսկ երբ հարց ծագեց՝ արդյո՞ք պետք է սափրվել, թե՞ ոչ (Պրասկովյա Պավլովնայի մոտ կային հիանալի ածելիներ, որոնք մնացել էին հանգուցյալ պարան Զարնիցինի մահից հետո), ապա այդ հարցը իսկույն լուծվեց բացասական իմաստով. «Թող մորուքս այսպես էլ մնա, թե չէ կմտածեն, որ սափրվել եմ... դուր գալու համար։ Ոչ մի դեպքում չեմ սափրվի»։
«Եվ... որ գլխավորն է, ես այնպե՜ս կոպիտ եմ, կեղտոտ, վարվեցողությունս պանդոկային է և... և ասենք թե ես գիտեմ, որ ինքս էլ հո մի քիչ կարգին մարդ եմ... բայց այստեղ ի՞նչ կա հպարտանալու, որ կարգին մարդ եմ։ Ամեն մեկը պետք է կարգին մարդ լինի, ու դեռ դրանից էլ ավելի, և... և այնուամենայնիվ (ես այդ հիշում եմ) ես էլ այնպիսի բաներ եմ արել, որոնք թեպետև անպատվաբեր չեն, բայց և այնպես... Հապա ինչպիսի՜ մտածմունքներով եմ տարվել։ Հը՛մ... և այս ամենը արի ու համեմատիր Ավդոտյա Ռոմանովնայի հետ։ Էհ, գրողը տանի, թող այդպես լինի։ Հենց դիտմամբ կլինեմ այսպես կեղտոտ, պանդոկային, ու թքած ամեն բանի վրա, է՛լ ավելի այսպես կլինեմ...»
Ռազումիխինը այսպիսի մենախոսություններով էր տարված, երբ ներս մտավ Զոսիմովը, որը գիշերել էր Պրասկովյա Պավլովնայի բնակարանում, դահլիճում։
Նա տուն էր գնալու և մինչ այդ շտապեց նայել հիվանդին։ Ռազումիխինը նրան ասաց, որ հիվանդը արջամկան պես քնած է։ Զոսիմովը կարգադրեց չարթնացնել, մինչև որ հիվանդը ինքը արթնանա։ Խոստացավ գալ տասնմեկին։
— Եթե միայն նա տանը լինի,— ավելացրեց Զոսիմովը։
— Փո՛ւ, գրողը տանի, իմ հիվանդը ինձ չի ենթարկվում, դե արի ու բուժիր։ Չգիտես, սա՞ է գնալու նրանց մոտ, թե՞ նրանք են այստեղ գալու։
— Ես կարծում եմ, որ նրանք, իհարկե, կխոսեն իրենց ընտանեկան գործերի մասին,— պատասխանեց Ռազումիխինը հասկանալով հարցի նպատակը։ Ես կգնամ։ Հասկանալի է, որ դու, որպես բժիշկ, ավելի շատ իրավունքներ ունես, քան թե ես։
— Ես հո խոստովանահայր չե՞մ․ կգամ ու կգնամ, առանց այդ էլ շատ գործեր կան։
— Ինձ մի բան է անհանգստացնում,— նոթերը կիտելով ընդհատեց Ռազումիխինը,— երեկ ես նրա հետ տուն գալու ժամանակ ճանապարհին զանազան հիմարություններ դուրս տվի... այլ և այլ բաներ... Ի միջի այլոց ասացի, որ դու վախենում ես, թե իբր նա... հակված է խելագարության...
— Դու կանանց մոտ էլ երեկ այդպիսի բան դուրս տվիր։
— Գիտեմ, որ դա հիմարություն էր. ուզում ես խփիր։ Բայց ասա, արդյո՞ք այդ մասին դու մի որևէ հաստատուն միտք ես ունեցել։
— Ասում եմ՝ դա անհեթեթություն է, ի՞նչ հաստատուն միտք։ Դու ինքդ էիր նրան նկարագրում իբրև մենամոլի, երբ ինձ նրա մոտ էիր բերում... Հըմ, մենք ինքներս երեկ կրակի վրա յուղ լցրինք, այսինքն՝ դու այդպես վարվեցիր ներկարարի մասին քո պատմածներով... Լա՜վ խոսակցություն է, երբ գուցե նա ինքը դրանից է խելքը թռցրել։ Օ, եթե ես ստույգ գիտենայի, թե այն ժամանակ ինչ էր կատարվել ոստիկանության գրասենյակում և ինչպես մի ոմն սրիկա այդ կասկածանքով վիրավորել էր նրան... Հը՛մ... Երեկ այդպիսի խոսակցություն թույլ չէի տա։ Ախր, այդ մենամոլները կաթիլը օվկիանոս են դարձնում, չեղած բաներ են մոգոնում... Որքան ես հիշում եմ, երեկ Զամետովի պատմածից ինձ համար պարզվեց գործի կեսը։ Եվ ի՞նչ։ Ես մի դեպք գիտեմ, թե ինչպես քառասունամյա մի հիպոխոնդրիկ, անկարող լինելով տանել ութ տարեկան մի տղայի ամենօրյա ծաղրանքները սեղանի շուրջը, մորթեց նրան։ Իսկ այստեղ, ամբողջովին ցնցոտիապատի մեկը, թաղամասի լկտի հսկիչը, սկսված հիվանդությունը և այդպիսի կասկածա՜նք։ Ջղագրգիռ հիպոխոնդրիկի մա՜սին։ Կատաղի, բացառիկ սնափառությամբ հանդե՜րձ։ Գուցե և հենց այստեղ է հիվանդության ամբողջ մեկնակետը։ Էհ, գրողը տանի... Ի միջի այլոց այդ Զամետովը իրոք հաճելի տղա է, միայն թե․․․ հը՛մ․․․ երեկ իզուր պատմեց այդ ամենը։ Սարսափելի շատախոս է։
— Ո՞ւմ է պատմել որ։ Ինձ ու քեզ։
— Նաև Պորֆիրիին։
— Հետո ի՞նչ, որ նրան էլ է պատմել։
— Հա՛, դու որևէ ազդեցություն ունե՞ս նրանց՝ մոր և քրոջ վրա։ Այսօր պետք է զգույշ վարվել հիվանդի հետ։
— Նրանք իրար հետ համաձայնության կգան,— դժկամ պատասխանեց Ռազումիխինը։
— Ինչո՞ւ է Ռոդյան այդպես հարձակվում Լուժինի վրա, Լուժինը հո փողով մարդ է, աղջկա համար էլ կարծես թե զզվելի չէ... ու չէ՞ որ նրանք ոչինչ չունեն։
— Էլ ի՞նչ ես խոսք դուրս քաշում,— ջղայնացած գոչեց Ռազումիխինը,— ես ի՞նչ իմանամ, ունեն, թե չունեն։ Ինքդ հարցրու, գուցե և իմանաս...
— Փո՛ւ, ղու երբեմն ինչքա՜ն հիմար ես լինում։ Երեկվա հարբածությունդ դեռ չի անցել... Ցտեսություն, քո Պրասկովյա Պավլովնային իմ կողմից շնորհակաւություն հայտնիր գիշերելու համար։ Փակվեց իր սենյակում, դռան ետևից էլ չպատասխանեց իմ բարևին, ժամը յոթին էր վեր կացել, նրա համար խոհանոցից, միջանցքով ինքնաեռ տարան․․․ Ես չարժանացա նրա երեսը տեսնելուն...
Ժամը ուղիղ իննին Ռազումիխինը մտավ Բակալեևի հյուրանոցը։ Մայր ու աղջիկ վաղուց հիստերիկ անհամբերությամբ սպասում էին նրան։ Նրանք վեր էին կացել ժամը յոթից կամ նույնիսկ ավելի վաղ։ Ռազումիխինը ներս մտավ գիշերվա պես մթնած դեմքով, անհարմար գլուխ տվեց, որի համար իսկույն բարկացավ, իհարկե, ինքն իր վրա։ Ասես գլուխը տեղը չէր։ Պույլխերիա Ալեքսանդրովնան անմիջապես նետվեց նրա կողմը, վերցրեց նրա ձեռքերը և քիչ մնաց դրանք համբուրեր։ Ռազումիխինը երկչոտ նայեց Ավդոտյա Ռոմանովնա յին. բայց վերջինիս գոռոզ դեմքին էլ այդ րոպեին երախտագիտության ու բարեկամության այնպիսի արտահայտություն կար, այնպիսի լիակատար և Ռազումիխինի համար անսպասելի հարգանք էր նկատվում (հեգնական հայացքների և ակամա, վատ թաքցրած արհամարհանքի փոխարեն), որ նա իրեն ավելի լավ կզգար, եթե իրեն նախատինքով ընդունեին, թե չէ նա իրեն խիստ անհարմար զգաց։ Բարեբախտաբար խոսակցության համար պատրաստի թեմա կար, և նա իսկույն ևեթ կառչեց այդ թեմայից։
Լսելով, որ «դեռ չի արթնացել, բայց ամեն ինչ հիանալի է», Պույլխերիա Ալեքսանդրովնան հայտարարեց, որ դա շատ լավ է, որ «իրեն խիստ, շատ խիստ հարկավոր է նախապես խոսել նրա մասին»։ Հետևեց թեյի հարցը և այն միասին խմելու հրավերը, նրանք դեռ թեյ չէին խմել սպասելով Ռազումիխինին։ Ավդոտյա Ռոմանովնան զանգահարեց, հայտնվեց կեղտոտ, ցնցոտիավոր սպասավորը, ու նրան հրամայվեց թեյ բերել, որը, վերջապես, մատուցվեց, բայց այնպիսի կեղտոտ պարագաներով և այնպես անվայելուչ, որ կանայք ամաչեցին։ Ռազումիխինը փորձեց տաքացած վատաբանել հյուրանոցը, բայց, հիշելով Լուժինին, լռեց, շփոթվեց ու խիստ ուրախացավ, երբ Պույլխերիա Ալեքսանդրովնան, վերջապես, սկսեց անընդհատ իրար ետևից հարցեր տալ։
Պատասխանելով հարցերին, Ռազումիխինը խոսեց երեք քառորդ ժամ։ Նրան շարունակ ընդհատում և նորանոր հարցեր էին տալիս։ Նա կարողացավ հաղորդել Ռոդյոն Ռոմանովիչի կյանքի վերջին տարվա իր գիտեցած բոլոր գլխավոր ու կարևոր փաստերը՝ վերջում հանգամանորեն պատմելով նրա հիվանդության մասին։ Սակայն նա շատ բան բաց թողեց, ինչ որ անտեղի էր համարում, ի միջի այլոց ոչինչ չասաց ոստիկանության գրասենյակում տեղի ունեցած դեպքի և դրա բոլոր հետևանքների մասին։ Նրա պատմածը ագահությամբ էին լսում, բայց երբ նա մտածում էր, որ արդեն վերջացրել է ու բավարարել իր ունկնդիրներին, բանից դուրս եկավ, որ նրանց համար ինքը կարծես գեռ չի էլ սկսել իր պատմությունը։
— Ասացեք, ասացեք ինձ, ի՞նչ է ձեր կարծիքը... ա՛խ, ներեցեք, ես մինչև հիմա դեռ չգիտեմ ձեր անունը,— հապճեպորեն վրա էր տալիս Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Դմիտրի Պրոկոֆիչ։
— Հա՛, Դմիտրի Պրոկոֆիչ, ես շատ, շատ կուզենայի իմանալ... թե առհասարակ... նա այժմ ինչպես է նայում իրերին, այսինքն, հասկացեք ինձ, ինչպես ասեմ ձեզ, այսինքն՝ ավելի լավ է ասել, թե նա ինչ է սիրում և ինչ չի սիրում։ Արդյո՞ք նա միշտ այդպես ջղայնոտ է։ Ի՞նչ ցանկություններ ունի և, այսպես ասած, ինչպիսի՞ երազանքներով է տարվում, ասեք, եթե կարելի է։ Հիմա հատկապես ի՞նչն է առանձնահատուկ ազդեցություն թողնում նրա վրա։ Մի խոսքով, ես կցանկանայի...
— Ա՛խ, մայրիկ, ինչպե՜ս կարելի է միանգամից պատասխանել այդ բոլոր հարցերին,— միջամտեց Դունյան։
— Ա՛խ, աստված իմ, ես բոլորովին չէի սպասում, որ նրան կհանդիպեմ այդպիսի վիճակում, Դմիտրի Պրոկոֆիչ։
— Այդ միանգամայն բնական է,— պատասխանեց Դմիտրի Պրոկոֆիչը։— Ես մայր չունեմ, հորեղբայրս ամեն տարի գալիս է այստեղ և համարյա ամեն անգամ ինձ չի ճանաչում նույնիսկ իմ արտաքինից, իսկ նա խելոք մարդ է. ձեր անջատման երեք տարում շատ ջուր է հոսել։ Էհ, ի՞նչ ասեմ ձեզ. մեկ և կես տարի է, որ ես ճանաչում եմ Ռոդյոնին. մռայլ է, նոթոտ, գոռոզ ու հպարտ, վերջին ժամանակներս կասկածամիտ է ու մելամաղձոտ (գուցե առաջ էլ այդպես է եղել)։ Մեծահոգի է և բարի։ Չի սիրում իր զգացմունքները արտահայտել և ավելի շուտ դաժանություն կանի, քան բաց կանի սիրաը։ Սակայն երբեմն ամենևին էլ մելամաղձոտ չի լինում, այլ անմարդկայնության չափ սառնություն և անզգայություն է ցուցաբերում, իրավ, կարծես նրա մեջ երկու հակադիր բնավորություններ են հերթափոխվում։ Երբեմն խիստ սակավախոս է. շարունակ ժամանակ չունի, շարունակ իբր թե խանգարում են նրան, իսկ ինքը պառկում է, ոչինչ չի անում։ Ծաղրասեր չէ, և դա ոչ այն պատճառով, որ պակասում է սրամտությունը, այլ այն պատճառով, որ կարծես ժամանակ չունի այդպիսի դատարկ բաների համար։ Ինչ որ ասում են, մինչև վերջը չի լսում։ Երբեմն չի հետաքրքրվում այն ամենով, ինչով բոլորը հետաքրքրվում են տվյալ րոպեին։ Իրեն շատ բարձր է գնահատում ու կարծես թե դրա համար որոշ իրավունք ունի։ Էլ ի՞նչ ասեմ... Ինձ թվում է, որ ձեր գալուստը նրա վրա փրկարար ազդեցություն կունենա։
— Ա՛խ, տա՛ աստված,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան, որին տանջում էր Ռազումիխինի կարծիքը նրա Ռոդյայի մասին։
Ռազումիխինը, վերջապես, ավելի զվարթ նայեց Ավդոտյա Ռոմանովնային։ Խոսակցության ժամանակ նա աղջկան նայում էր հաճախ, բայց անցողակի, միայն մի ակնթարթ, ու իսկույն շուռ էր տալիս հայացքը։ Ավդոտյա Ռոմանովնան մերթ նստում էր սեղանի մոտ և ուշադրությամբ ունկնդրում, մերթ նորից վեր էր կենում և սկսում էր ըստ իր սովորության քայլել անկյունից անկյուն, ձեռքերը խաչաձև կրծքին ծալած, շրթունքները սեղմած, երբեմն հարց էր տալիս առանց քայլերը ընդհատելու, մտազբաղ։ Նա էլ սովորություն ուներ մինչև վերջը չլսել, ինչ որ ասում էին։ Նա հագել էր բարակ գործվածքից կարած ինչ֊որ մուգ շրջազգեստ, պարանոցին սպիտակ, թափանցիկ շարֆ էր կապել։ Ռազումիխինը ըստ շատ նշանների նկատեց, որ մայրն ու աղջիկը չափազանց աղքատ են ապրում։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան հագնված լիներ թագուհու պես, Ռազումիխինը երևի նրանից բնավ չվախենար. իսկ հիմա թերևս այն պատճառով, որ աղջիկը աղքաաիկ հագուստով էր, և նա, Ռազումիխինը, նկատել էր աղքատության այդ բոլոր նշանները, նրա սիրտը երկյուղ զգաց, և նա սկսեց վախենալ իր յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր շարժման համար, մի բան, որը, իհարկե, ճնշող էր առանց այն էլ ինքն իրեն չվստահող մարդու համար։
— Դուք շատ հետաքրքիր բաներ ասացիք եղբորս բնավորության մասին և... անաչառ կերպով ասացիք։ Այդ լավ է. ես կարծում էի, որ դուք պատկառանքով եք վերաբերվում նրան,— ժպտալով ասաց Ավդոտյա Ռոմանովնան։— Թրվում է, որ ճիշտ է նաև այն, որ նրա կողքին պետք է կին լինի,— մտազբաղ ավելացրեց նա։
— Ես այդ չասացի, սակայն դուք գուցե և դրանում էլ իրավացի եք, միայն թե...
― Ի՞նչ,
― Չէ՞ որ նա ոչ ոքի չի սիրում, գուցե և երբեք չսիրի,— կտրուկ ասաց Ռազումիխինը։
— Այսինքն՝ ընդունակ չէ՞ սիրելու։
— Գիտե՞ք, Ավդոտյա Ռոմանովնա, դուք խիստ նման եք ձեր եղբորը, նույնիսկ ամեն ինչով,— հանկարծ իր համար էլ անսպասելի կերպով բերնից թռցրեց Ռազումիխինը, բայց հիշելով այն, ինչ որ քիչ առաջ ասել էր նրա եղբոր մասին, թունդ կարմրեց և խիստ շփոթվեց։ Նայելով նրան, Ավդոտյա Ռոմանովնան չէր կարող չծիծաղել։
— Ռոդյայի վերաբերյալ դուք երկուսդ էլ կարող եք սխալվել,— վրա բերեց մի փոքր վիրավորված Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ես նրա այժմյան վիճակի մասին չեմ խոսում, Դունեչկա։ Ինչ որ գրում է Պյոտր Պետրովիչը իր նամակում... և ինչ որ ես ու դու ենթադրում էինք, գուցե և ճիշտ չէ, բայց դուք չեք կարող երևակայել, Դմիտրի Պրոկոֆիչ, թե որքան նա ֆանտաստիկ է և, ինչպե՞ս ասեմ, քմահաճ է։ Ես երբեք չէի կարողանում վստահել նրա բնավորությանը, նույնիսկ երբ նա դեռ տասնհինգ տարեկան էր։ Ես հավատացած եմ, որ հիմա էլ նա հանկարծ իրեն մի որևէ այնպիսի բան կանի, որը երբեք և ոչ մի մարդու մտքովն էլ չի անցնի... Հեռու չգնանք, արդյոք հայտնի՞ է ձեզ, թե ինչպես նա մեկ ու կես տարի առաջ ինձ ապշեցրեց, հուզեց և համարյա բոլորովին ուժասպառ արեց, երբ խելքին փչել էր ամուսնանալ այն․․․֊ը֊ը... ո՞նց է անունը... այն Զարնիցինայի, իր տանտիրուհու աղջկա հետ։
— Դուք որևէ մանրամասն բան գիտե՞ք այդ պատմության մասին,— հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Դուք կարծում եք այն ժամանակ նրան կկասեցնեի՞ն իմ արցունքները, իմ խնդրանքնեքը, իմ հիվանդությունը, գուցե և վշտից իմ մեռնելը, մեր աղքատությունը,— տաքացած շարունակեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Հանգիստ կերպով կհաղթահարեր բոլոր խոչընդոտները։ Եվ մի՞թե նա, մի՞թե նա մեզ չի սիրում։
— Նա ինձ երբեք և ոչինչ չի ասել այդ պատմության մասին,— զգույշ պատասխանեց Ռազումիխինը,— բայց ես որոշ բան լսել եմ հենց տիկին Զարնիցինայից, որը նույնպես յուրատեսակ սակավախոս է, ու ինչ որ լսել եմ, թերևս մի քիչ նույնիսկ տարօրինակ է...
— Իսկ ի՞նչ, ի՞նչ եք լսել,— միանգամից հարցրին մայրն ու աղջիկը։
— Սակայն այնքան էլ մի առանձին բան չկա։ Ես միայն իմացել եմ, որ այդ ամուսնությունը այնքան էլ տիկին Զարնիցինայի սրտովը չէր, թեև արդեն կարգավորված էր և չկայացավ միայն հարսնացուի մահվան պատճառով... բացի դրանից, ասում են, որ հարսնացուն նույնիսկ սիրուն էլ չէր, ասում են, որ նույնիսկ տգեղ էր... հիվանդոտ և... տարօրինակ... Սակայն կարծես թե որոշ արժանիքներ ուներ։ Անպայման պետք է ինչ-որ արժանիքներ լինեին․ այլապես ոչինչ չի կարելի հասկանալ․․․ Չկար նաև ոչ մի օժիտ, ասենք Ռոդյան հույս էլ չէր դնի օժիտի վրա... Առհասարակ դժվար է դատել այդպիսի գործի մասին։
— Ես հավատացած եմ, որ աղջիկը արժանավոր է եղել,— կարճ ասաց Ավդոտյա Ռոմանովնան։
— Աստվա՛ծ ներե ինձ, այն ժամանակ նրա մահը ինձ ուրախացրեց, թեև չգիտեմ, թե նրանցից որն էր մյուսին կործանելու, տղա՞ն աղջկան, թե՞ աղջիկը տղային,— եզրափակեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Այնուհետև կրկին սկսեց զգուշությամբ, ընդմիջումներով հարցեր տալ Ռոդյայի և Լուժինի միջև նախորդ օրը եղած վեճի մասին, անընդհատ նայելով Դունյային, որ ակներևաբար հաճելի չէր վերջինիս։ Այդ միջադեպը ըստ երևույթին առավելապես, վախեցնելու և հուզելու չափ անհանգստացնում էր նրան։ Ռազումիխինը նորից մանրամասն պատմեց ամեն ինչ, բայց այս անգամ ավելացրեց նաև իր եզրակացությունը, նա ուղղակի մեղադրեց Ռասկոլնիկովին, դիտավորյալ կերպով Պյոտր Պետրովիչին վիրավորելու համար՝ այս անգամ դա շատ քիչ արդարացնելով Ռասկոլնիկովի հիվանդությամբ։
— Նա դեռ մինչև հիվանդությունն էր այդպես մտադրվել,— ավելացրեց Ռազումիխինը։
— Ես էլ եմ այդպես կարծում,— տխրադեմ ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Բայց նա խիստ զարմացավ, որ Ռազումիխինը Պյոտր Պետրովիչի մասին այս անգամ այդպես զգույշ և նույնիսկ կարծես թե հարգանքով արտահայտվեց։ Ավդոտյա Ռոմանովնան նույնպես զարմացավ։
— Ահա թե դուք ինչ կարծիքի եք Պյոտր Պետրովիչի մասին,— չկարողացավ չասել Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Ձեր դստեր ապագա ամուսնու մասին ես չեմ կարող ուրիշ կարծիք ունենալ,— կտրուկ և ջերմորեն պատասխանեց Ռազումիխինը,— և սա ասում եմ ոչ թե գռեհիկ քաղաքավարությունից դրդված, այլ որովհետև․․․ որովհետև... նկատի ունեմ թեկուզ միայն այն, որ Ավդոտյա Ռոմանովնան ինքը իր կամքով է ընտրել այդ մարդուն։ Իսկ եթե ես երեկ վատաբանում էի Լուժինին, այդ նրանից էր, որ ես երեկ այլանդակ հարբած էի, և... խելքս գլխիս չէր․ այո, խելքս թռել էր, գլուխս իր տեղը չէր, բոլորովին գժվել էի... ու այսօր ամաչում եմ դրանից...— Ռազումիխինը կարմրեց ու լռեց։ Ավդոտյա Ռոմանովնան շիկնեց, բայց չընդհատեց լռությունը։ Նա ոչ մի բառ չէր ասել այն րոպեից, երբ խոսք եղավ Լուժինի մասին։
Այնինչ Պույլխերիա Ալեքսանդրովնան ըստ երևույթին սիրտ չէր անում խոսել առանց նրա աջակցության։ Վերջապես, կմկմալով ու անընդհատ նայելով աղջկան, նա հայտարարեց, որ իրեն մի ինչ֊որ հանգամանք է խիստ մտահոգում։
— Գիտե՞ք ինչ, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա,— ես ձեզ հետ միանգամայն անկեղծ կլինեմ։ Ի՞նչ կասես, Դունեչկա։
— Իհարկե, այդպես էլ հարկավոր է, մայրիկ,― հավանություն տվեց Ավդոտյա Ռոմանովնան։
― Ահա թե ինչ է բանը,— հապճեպ շարունակեց մայրը, կարծես նրա ուսից մի ծանր բեռ վերցրին, թույլ տալով հաղորդել իր վիշտը։— Այսօր, շատ վաղ, մենք Պյոտր Պետրովիչից նամակ ստացանք, իբրև պատասխան մեր ժամանելու վերաբերյալ երեկվա մեր ծանուցման։ Գիտե՞ք, նա խոստացել էր մեզ դիմավորել հենց կայարանում։ Մեզ դիմավորելու համար նրա փոխարեն կայարան էր ուղարկվել մի ինչ֊որ սպասավոր, որը մեզ պետք է բերեր այս հյուրանոցը, իսկ Պյոտր Պետրովիչը հրամայել էր հաղորդել, որ ինքը այստեղ, մեզ մոտ կգա այսօր առավոտյան։ Դրա փոխարեն այսօր առավոտյան նրանից ստացվեց ահա այս նամակը... Ավելի լավ է՝ սա դուք ինքներդ կարդացեք, այստեղ կա մի հարց, որը ինձ շատ է անհանգստացնում... դուք հիմա կիմանաք, թե այդ ինչ հարց է, և․․․ կասեք մեզ ձեր անկեղծ կարծիքը, Դմիտրի Պրոկոֆիչ։ Դուք բոլորից ավելի լավ գիտեք Ռոդյայի բնավորությունը և բոլորից ավելի լավ կարող եք խորհուրդ տալ։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ Դունեչկան արդեն միանգամից որոշել է ամեն ինչ, բայց ես, ես դեռ չգիտեմ ինչպես վարվել և... ձեզ էի սպասում։
Ռազումիխինը բացեց նախորդ օրը գրված նամակը և կարդաց հետևյալը.
«Հարդելի տիկին Պույլխերիա Ալեքսանդրովնա, պատիվ ունեմ ձեզ հայտնելու, որ անսպասելիորեն առաջացած խոչընդոտների պատճառով չկարողացա ձեզ դիմավորել կայարանում, այդ նպատակով այնտեղ ուղարկելով բավականաչափ ճարպիկ մի մարդու։ Ձեզ հետ տեսնվելու պաավից ինձ զրկում եմ նաև վաղը առավոտյան, սենատում անհետաձգելի գործեր ունենալու պատճառով և չուզենալով խանգարել ձեր ազգակցական տեսակցությանը ձեր որդու հետ և Ավդոտյա Ռոմանովնայի տեսակցությանը իր եղբոր հետ։ Պատիվ կունենամ ձեզ այցելել և ձեզ ողջունել ձեր բնակարանում ոչ այլ կերպ, քան վաղը երեկոյան՝ ուղիղ ժամը ութին, ըստ որում համարձակվում եմ ավելացնել իմ կտրուկ և սրան ավելացնում եմ՝ թախանձագին խնդրանքը, որ մեր ընդհանուր տեսակցության ժամանակ Ռոդյոն Ռոմանովիչը ներկա չլինի, որովհետև երեկ, երբ ես այցելեցի նրան, հիվանդին, նա անօրինակ և անքաղաքավարի կերպով վիրավորեց ինձ և բացի դրանից, ես պետք է անձամբ ձեզ հետ անհրաժեշտ է հանգամանալից խոսակցություն ունենամ ձեզ հայտնի խնդրի շուրջ, որի վերաբերյալ ցանկանում եմ իմանալ ձեր սեփական մեկնաբանությունը։ Ընդսմին, պատիվ ունեմ նախապես հայտնելու, որ եթե խնդրանքիս հակառակ հանդիպեմ Ռոդյոն Ռոմանովիչին, ապա ստիպված պիտի լինեմ անհապաղ հեռանալ, և այդ դեպքում ինքներդ մեղադրեք ձեզ։ Գրում եմ այն ենթադրությամբ, որ Ռոդյոն Ռոմանովիչը, որը իմ այցելության ժամանակ խիստ հիվանդ էր թվում, երկու ժամ հետո հանկարծ առողջացավ, հետևաբար դուրս գալով տանից, կարող է և ձեզ մոտ գալ։ Դրանում համոզվել եմ անձամբ, կառքի տակ ընկած և դրանից մեռած մի հարբեցողի բնակարանում, որի աղջկան, վատ վարքի տեր աղջկան, թաղման պատրվակով, նա երեկ տվեց մոտ քսանհինգ ռուբլի, մի բան, որ խիստ զարմացրեց ինձ, քանի որ գիտեի, թե դուք ինչպիսի դժվարություններով էիք հավաքել այդ գումարը։ Ընդսմին հավաստում եմ առանձին հարգանքս մեծարգո Ավդոտյա Ռոմանովնային, խնդրում եմ ընդունել իմ հարգալից նվիրվածության զգացմունքները։
Ձեր խոնարհ ծառա՝ Պ. Լուժին»:
— Լիմա ես ի՞նչ անեմ, Դմիտրի Պրոկոֆիչ,— համարյա լալով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ինչպե՞ս առաջարկեմ Ռոդյային, որ չգա։ Երեկ նա համառորեն պահանջում էր ձեռք քաշել Պյոտր Պետրովիչից, իսկ հիմա պատվիրում են չընդունել նրան։ Նա հո դիտմամբ կգա, երբ իմանա այս բոլորը, և այդ դեպքում ի՞նչ կլինի...
— Վարվեցեք այնպես, ինչպես որոշել է Ավդոտյա Ռոմանովնան,— անմիջապես և հանգիստ պատասխանեց Ռազումիխինը։
— Ա՛խ, աստված իմ, նա ասում է... աստված գիտե, թե նա ինչ է ասում և ինձ չի բացատրում նպատակը։ Նա ասում է, որ ավելի լավ կլինի, այսինքն՝ ոչ թե ավելի լավ կլինի, այլ մի ինչ֊որ բանի համար իբր թե անպայման հարկավոր է, որ Ռոդյան էլ դիտմամբ գա այսօր ժամը ութին, և նրանք անպայման հանդիպեն․․․ Իսկ ես չէի էլ ուզում նամակը ցույց տալ նրան, ուզում էի ձեր միջոցով, խորամանկությամբ մի կերպ այնպես անել, որ նա չգա... որովհետև նա այնպե՜ս ջղայնոտ է... Ես ոչինչ էլ չեմ հասկանում, թե այդ ինչ հարբեցող է մեռել և այդ ինչ աղջիկ է, և Ռոդյան ինչպես կարող էր այդ աղջկան տալ բոլոր վերջին փողերը․․․ որոնք․․․
— Որոնք այնքա՜ն թանկ էին նստել ձեր վրա, մայրիկ,— ավելացրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Երեկ նա ինքն իրեն կորցրել էր,— մտազբաղ ասաց Ռազումիխինը։— Գիտե՞ք, թե նա երեկ ինչեր արեց պանդոկում, թեպետև խելացի էր վարվում... Հը՛մ, մի ինչ֊որ մեռելի և ինչ֊որ աղջկա մասին նա իրոք խոսում էր երեկ, երբ մենք տուն էինք գնում, բայց ես ոչինչ չհասկացա... Ասենք ես ինքս էլ երեկ․․․
— Մայրիկ, ավելի լավ է մենք գնանք նրա մոտ, հավատացնում եմ ձեզ, այնտեղ իսկույն կտեսնենք, թե ինչ պետք է անել։ Արդեն ժամանակն է, տեր աստված, ժամը տասնմեկն է,— գոչեց Ավդոտյա Ռոմանովնան՝ նայելով իր հիանալի, ոսկե, էմալով ժամացույցին, որ վենետիկյան բարալիկ շղթայով կախված էր վզից և բնավ չէր համապատասխանում իր հագուստին։ «Փեսացուի նվերն է»,— մտածեց Ռազումիխինը։
— Ախ, ժամանակն է․․․ ժամանակն է, Դունեչկա,— անհանգստացավ Պույլխերիա Ալեքսանդրովնան,— նա կկարծի թե մենք երեկվանից բարկացած ենք իր վրա և դրա համար էլ այսքան երկար ժամանակ չենք գնում։ Ա՛խ, աստվա՜ծ իմ։
Այս ասելով, նա հապճեպորեն հագնում էր թիկնոցը և գնում գլխարկը։ Դունեչկան նույնպես հագնվեց։ Նրա ձեռնոցները ոչ միայն հնամաշ, այլև նույնիսկ պատառոտված էին։ Ռազումիխինը այդ նկատեց, այնինչ հագուստի այդ ակնբախ աղքատությունը նույնիսկ մի ինչ֊որ առանձին արժանիքի տեսք էր տալիս մորն ու աղջկան, մի բան, որ հատուկ է այն մարդկանց, ովքեր կարողանում են աղքատ, բայց վայելուչ հագնվել։ Ռազումիխինը խորին հարգանքով էր նայում Դունեչկային և հպարտանում էր, որ ուղեկցելու է նրան։ «Այն թագուհին, որը բանտում իր գուլպաներն էր կարկատում, իհարկե, այդ րոպեին իսկական թագուհու և նույնիսկ է՛լ ավելի պատշաճավոր տեսք ուներ, քան ամենաճոխ հանդեսների և արարողությունների ժամանակ», մտածում էր Ռազումիխինը։
— Աստված իմ,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— մի՞թե մտքովս կանցներ, որ պիտի վախենամ որդուս, իմ սիրելի, սիրելի Ռոդյայի հետ տեսնվելուց, ինչպես որ վախենում եմ հիմա... Ես վախենում եմ, Դմիտրի Պրոկոֆիչ,— ավելացրեց նա՝ երկչոտ նայելով Ռազումիխինին։
— Մի վախենաք, մայրիկ,— ասաց Դունյան՝ համբուրելով մորը,— ավելի լավ է հավատացեք նրան։ Ես հավատում եմ։
— Ախ, աստված իմ, ես էլ եմ հավատում, իսկ գիշերը բոլորովին չքնեցի,— գոչեց խեղճ կինը։
Նրանք դուրս եկան հյուրանոցից։
— Գիտե՞ս, Դունեչկա, հենց որ առավոտյան դեմ ես մի քիչ քնեցի, հանկարծ երազումս տեսա հանգուցյալ Մարֆա Պետրովնային... ամբողջովին ճերմակ հագուստով... մոտեցավ ինձ, վերցրեց ձեռքս, օրորեց գլուխը, նայեց այնպես, այնպես խիստ, ասես պարսավում էր ինձ... Մի՞թե սա վատ նշան չէ։ Ախ, աստված իմ, դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, դեռ չգիտեք, Մարֆա Պետրովնան մեռել է։
— Ոչ, չգիտեմ, ի՞նչ Մարֆա Պետրովնա։
— Հանկարծամահ է եղել, և երևակայեցեք...
— Հետո, մայրիկ,— միջամտեց Դունյան,— չէ՞ որ նա չգիտե, թե ով է Մարֆա Պետրովնան։
— Ախ, չգիտեք, իսկ ես կարծում էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Դուք ինձ ներեցեք, Դմիտրի Պրոկոֆիչ, այս օրերին ուղղակի խելքս գլխիս չէ։ Իրավ, ես ձեզ մի տեսակ նախախնամություն եմ համարում մեզ համար, դրա համար էլ այսպես համոզված էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Ես ձեզ իմ հարազատ որդին եմ համարում... Մի բարկանաք, որ այսպես եմ խոսում։ Ա՛խ, ասավա՛ծ իմ, այդ ի՞նչ է պատահել ձեր աջ ձեռքին, վնասե՞լ եք։
— Այո, վնասել եմ,— փնթփնթաց երջանկացած Ռազումիխինը։
— Ես երբեմն չափից դուրս հուզված եմ խոսում, այնպես որ Դունյան ուղղում է ինձ... բայց, աստված իմ, Ռոդյան ինչպիսի՜ խցիկում է ապրում։ Տեսնես արթնացե՞լ է, թե՞ ոչ։ Եվ այդ կինը, նրա տանտիրուհին, դա սենյա՞կ է համարում։ Լսեք, դուք ասում եք, որ Ռոդյան չի սիրում սիրտը բաց անել, այնպես որ գուցե ես նրան ձանձրացնե՞մ իմ... արցունքներով... Արդյոք դուք, Դմիտրի Պրոկոֆիչ, ինձ չե՞ք սովորեցնի, թե ինչպես վարվեմ նրա հետ։ Գիտե՞ք, ես ինձ բոլորովին կորցրած եմ քայլում։
— Դուք նրան շատ հարցուփորձ մի անեք որևէ բանի մասին, եթե տեսնեք, որ նա կնճռոտում է դեմքը, մանավանդ իր առողջության մասին շատ մի հարցնեք, չի սիրում։
— Ա՛խ, Դմիտրի Պրոկոֆիչ, որքա՜ն ծանր է մայր լինելը։ Բայց ահա և այդ սանդուղքը․․․ որքա՜ն սարսափելի սանդուղք է։
— Մայրիկ, դուք նույնիսկ գունատ եք, հանգստացեք, աղավնյակս,— ասաց Դունյան՝ փարվելով մորը,— նա պետք է դեռ բախտավոր լինի, որ տեսնում է ձեզ, իսկ դուք այդպես տանջվում եք,— ավելացրեց Դունյան, նրա աչքերը շողացին։
— Սպասեցեք, ես առաջուց իմանամ, թե արդյոք արթնացե՞լ է նա։
Մայր ու աղջիկ դանդաղաքայլ գնացին սանդուղքով առաջ անցած Ռազումիխինի ետևից, ու երբ հասան չորրորդ հարկ, տանտիրուհու դռանը, նկատեցին, որ տանտիրուհու դուռը բացված է մի փոքրիկ ճեղքի չափ ու երկու աշխույժ, սև աչքեր մթությունից նայում են նրանց երկուսին։ Իսկ երբ տանտիրուհու և մոր ու աղջկա հայացքները իրար հանդիպեցին, դուռը հանկարծ փակվեց, այն էլ այնպիսի շրխկոցով, որ քիչ մնաց Պույլխերիա Ալեքսանդրովնան ճչար վախից։