«Ամպեր»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
Տող 10. | Տող 10. | ||
հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի: | հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի: | ||
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը: | Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը: | ||
− | Ամեն անգամ բացելիս նոր բան | + | Ամեն անգամ բացելիս կգտնես նոր մի բան: |
Հայելում նայող արտացոլանքդ | Հայելում նայող արտացոլանքդ | ||
արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող | արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող |
00:04, 1 Փետրվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Չկա ոչ մի բան, ինչը ամպ չէ:
Տաճարները քարերի և բիբլիական բյուրեղների
հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի:
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը:
Ամեն անգամ բացելիս կգտնես նոր մի բան:
Հայելում նայող արտացոլանքդ
արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող
լաբիրինթոս է: Մենք նրանք ենք,
որոնք անհետանում ենք: Արևմուտքում լուծվող
բարդ ամպերը մեր պատկերն են:
Վարդը այլ վարդ է դառնում անդադար:
Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը:
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: