«Ամպեր»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 19. Տող 19.
 
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես:
 
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես:
 
</poem></center>
 
</poem></center>
 +
 +
[[Կատեգորիա:Պոեզիա]]

00:27, 1 Փետրվարի 2016-ի տարբերակ

Ամպեր

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ դատարկ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)

Չկա ոչ մի բան, ինչն ամպ չէ: Տաճարները
քարերի և բիբլիական բյուրեղների
հսկայական ամպեր են, որոնց ժամանակը կսրբի:
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը:
Ամեն անգամ բացելիս կգտնես նոր մի բան:
Հայելում նայող արտացոլանքդ արդեն նույնը չէ,
իսկ օրը մի շփոթեցնող լաբիրինթոս է:
Մենք նրանք ենք, որոնք անհետանում են:
Արևմուտքում լուծվող բարդ ամպերը մեր պատկերն են:
Վարդը այլ վարդ է դառնում անդադար:
Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը:
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: