«Էլեգիա (Բորխես)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
| Տող 2. | Տող 2. | ||
|վերնագիր = Էլեգիա |
|վերնագիր = Էլեգիա |
||
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] |
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] |
||
|թարգմանիչ = (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա) |
|թարգմանիչ =∅ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա) |
||
|աղբյուր = |
|աղբյուր = |
||
}} |
}} |
||
00:59, 18 փետրվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Օ, ճակատագիր Բորխեսի․
նավարկել բազմազան ծովերով աշխարհի
կամ ծովով մի, որը բազմազան անուններ ունի,
լինել մի մասը Էդինբուրգի, Ցյուրիխի, երկու Կորբոդաների,
Կոլումբիայի և Տեխասի,
վերադառնալ փոփոխվող ավարտին սերունդների,
նախնիների հնագույն հողեր,
Անդալուսիա, Պորտուգալիա և այն երկրներ,
ուր սաքսոնները կռվելով դանիացիների հետ խառնել են արյունը,
թափառել կարմիր և հանդարտ Լոնդոնի լաբիրինթոսում,
ծերանալ այնքա՜ն շատ հայելիներում,
ապարդյուն որոնել մարմարե հայացքը քանդակների,
ուսումնասիրել վիմագրերը, հանրագիտարանները, ատլասները,
տեսնել այն ամենն, ինչ տեսնում է տղամարդը,
մահը, ծուլորեն շարժվող աստղերը,
և տեսնել ոչինչ, կամ համարյա ոչինչ,
բացի բուենոսայրեսցի մի աղջկա դեմքի,
դեմք, որը չի ցանկանում հիշես իրեն։
Օ, Բորխեսի ճակատագիր․
երևի ոչ այնքան տարօրինակ,
որքան քոնն է։