«Էլեգիա (Բորխես)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 12. | Տող 12. | ||
Կոլումբիայի և Տեխասի, | Կոլումբիայի և Տեխասի, | ||
վերադառնալ փոփոխվող ավարտին սերունդների, | վերադառնալ փոփոխվող ավարտին սերունդների, | ||
− | նախնիների հնագույն | + | նախնիների հնագույն հողեր՝ |
Անդալուսիա, Պորտուգալիա և այն երկրներ, | Անդալուսիա, Պորտուգալիա և այն երկրներ, | ||
− | ուր | + | ուր սաքսերը կռվելով դանիացիների հետ խառնել են արյունը, |
թափառել կարմիր և հանդարտ Լոնդոնի լաբիրինթոսում, | թափառել կարմիր և հանդարտ Լոնդոնի լաբիրինթոսում, | ||
ծերանալ այնքա՜ն շատ հայելիներում, | ծերանալ այնքա՜ն շատ հայելիներում, | ||
Տող 24. | Տող 24. | ||
բացի բուենոսայրեսցի մի աղջկա դեմքի, | բացի բուենոսայրեսցի մի աղջկա դեմքի, | ||
դեմք, որը չի ցանկանում հիշես իրեն։ | դեմք, որը չի ցանկանում հիշես իրեն։ | ||
− | + | Օ՜, Բորխեսի ճակատագիր․ | |
երևի ոչ այնքան տարօրինակ, | երևի ոչ այնքան տարօրինակ, | ||
որքան քոնն է։ | որքան քոնն է։ | ||
</center></poem> | </center></poem> |
Ընթացիկ տարբերակը 15:18, 21 Հոկտեմբերի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Օ, ճակատագիր Բորխեսի․
նավարկել բազմազան ծովերով աշխարհի
կամ ծովով մի, որը բազմազան անուններ ունի,
լինել մի մասը Էդինբուրգի, Ցյուրիխի, երկու Կորբոդաների,
Կոլումբիայի և Տեխասի,
վերադառնալ փոփոխվող ավարտին սերունդների,
նախնիների հնագույն հողեր՝
Անդալուսիա, Պորտուգալիա և այն երկրներ,
ուր սաքսերը կռվելով դանիացիների հետ խառնել են արյունը,
թափառել կարմիր և հանդարտ Լոնդոնի լաբիրինթոսում,
ծերանալ այնքա՜ն շատ հայելիներում,
ապարդյուն որոնել մարմարե հայացքը քանդակների,
ուսումնասիրել վիմագրերը, հանրագիտարանները, ատլասները,
տեսնել այն ամենն, ինչ տեսնում է տղամարդը,
մահը, ծուլորեն շարժվող աստղերը,
և տեսնել ոչինչ, կամ համարյա ոչինչ,
բացի բուենոսայրեսցի մի աղջկա դեմքի,
դեմք, որը չի ցանկանում հիշես իրեն։
Օ՜, Բորխեսի ճակատագիր․
երևի ոչ այնքան տարօրինակ,
որքան քոնն է։