«Թռչունները, գազանները եւ ազգականներս»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Թռչունները, գազանները եւ ազգականներս (հատվածներ գրքից) |հեղինակ =Ջերալդ Դար...»:) |
|||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = [[«Բաֆուտի քերծեները»]] | |աղբյուր = [[«Բաֆուտի քերծեները»]] | ||
}} | }} | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | ==Ձիթենիների ծովախորշը== | ||
+ | |||
+ | |||
+ | Եթե մեր տնից ձիթենու պուրակներով, բլրի վրայով իջնեք ցած, դուրս գաք սպիտակ ու մետաքսի նման փափուկ հաստ շերտով ծածկված ճանապարհը ու մի քիչ էլ առաջ գնաք, կհայտնվեք նեղ զառիթափ արահետի վրա, որը ձիթենու մացառուտների միջով գնում է դեպի կիսալուսնաձև փոքրիկ ծովախորշիկը։ Ծովախորշն այդ երիզված է սպիտակ ավազի լողափով և չոր ջրիմուռների կույտերով, որոնք այստեղ են ընկել ձմեռային ալեկոծությունից, ու այժմ նման են թռչունի գզգզված բնի։ Ծովախորշի երկու կողմից բարձրանում են փոքրիկ ժայռեր, և այնտեղ, ժայռերի միջև, վխտում են ամեն տեսակ ծովային արարածներ։ | ||
+ | |||
+ | Հենց որ իմ ուսուցիչ Ջորջը հասկացավ, որ ինքը չի կարող գրավել ուշադրությունս, եթե ամեն առավոտ ինձ պահի չորս պատի մեջ, նա մի նոր քայլ արեց մանկավարժության մեջ և հիմք դրեց «բաց երկնքի տակ դասերին»։ Ավազոտ լողափը և ջրիմուռների գզգզված կույտերը անմիջապես վերածվեցին տապ անապատի կան անանցանելի ջունգլիների, ուր մենք անց էինք կացնում մեր հետազոտությունները, իսկ անճոռնի խեցգետիններն ու փոքրիկ ժրաջան կողագնացները մեզ մոտ կատարում էին Կորտեսի կամ էլ Մարկո Պոլոյի դերը։ Այժմ աշխարհագրության դասերն ինձ համար արտակարգ գրավիչ էին։ Մի քիչ ավելի ուշ մենք մտածեցինք կազմել աշխարհի քարտեզը քարերով, դրանք դասավորելով անմիջապես ափի երկայնքով, այնպես որ մեր քարտեզը այժմ իսկական ծով ուներ։ Այս աշխատանքը շատ երկար տևեց։ Նախ՝ հեշտ բան չէր այնպիսի քար գտնել, որ նման լիներ Աֆրիկային, Հնդկաստանին կամ Հարավային Ամերիկային։ Երբեմն, ցանկալի մայրցամաքը ստանալու համար, հարկավոր էր լինում միաժամանակ դնել երկու կամ երեք քար։ Երկրորդ՝ գտնելով անհրաժեշտ քարը, մենք նրա տակ հայտնաբերում էինք ամեն տեսակ ծովային կենդանիներ և դրանցով զբաղվում էինք քառորդ ժամից ավելի, մինչև որ Ջորջը հանկարծ գլխի էր ընկնում, որ եթե այսպես շարունակենք, մեր աշխարհի քարտեզով հեռու չենք գնա։ | ||
+ | |||
+ | Այս ծովախորշիկը դարձավ իմ սիրած վայրերից մեկը, ուր մենք Ռոջերի հետ գնում էինք ամեն օր, ետկեսօրյա շոգ ժամերին, երբ տանը բոլորը հանգստանում էին։ Մենք անցնում էինք ձիթենու անշարժացած պուրակներով, ուր տարածված էր ծղրիդների ճռռոցը, ու դանդաղ իջնում ճանապարհով։ Ռոջերն իր վիթխարի թաթերով սպիտակ փոշի էր բարձրացնում ու ամբողջ ժամանակ հաճույքով փռշտում էր, ինչպես բուռնոթիից։ Հասնելով ծովախորշին, որն այդ ժամանակ այնքան խաղաղ էր ու վճիտ, ասես նրա մեջ իսկի ջուր էլ չկար, մենք լողանում էինք ծանծաղ տեղում, ու հետո ամեն մեկս գնում մեր գործին։ | ||
+ | |||
+ | Ռոջերի համար ― դա ծանծաղ ջրում վխտացող ձկներ բռնելու հուսահատ ու անհաջող փորձեր էին։ Աչքերը ջրին հառած ու ականջները սրած՝ նա դանդաղ հետևում էր ձկներին ու կամաց ինչ֊որ քրթմնջում իր համար։ Հետո հանկարծ նրա գլուխն անհետանում էր ջրի տակ, լսվում էր սեղմված ծնոտների կրճտոց, ու շուտով նա նորից գլուխը հանում էր ջրից, բարձր փռշտում ու թափահարում մարմինը, իսկ ձկնիկը, որի հետևից նա ընկել էր, այդ ընթացքում հասցնում էր երկու յարդ առաջ անցնել և, քարի մոտ տեղավորվելով, նրա կողմն էր շրջում իր ուռած դնչիկը ու կոկետորեն թափահարում պոչը։ | ||
+ | |||
+ | Այս փոքրիկ ծովախորշում այնքան շատ զանազան կենդանիներ կային, որ ես ուղղակի չգիտեի ինչից սկսեմ իմ հավաքածուն։ Ամենուրեք քարերի վրա երևում էին օղակավոր որդերի կրասպիտակ հետքեր, ասես կարկանդակի վրա շաքարաշերտի մի բարդ ոլորապտույտ նախշ էր արված, իսկ տեղ֊տեղ, մի քիչ ավելի խորքում, ավազի միջից կարծես դուրս էին ցցվել բարալիկ փողրանքի կտորտանքները։ Եթե կանգնեիր և ուշադիր դիտեիր, ապա կտեսնեիր, թե ինչպես փողրակի ծայրերին հայտնվում է նուրբ, փափուկ կապտա֊երփներանգ, կարմիր ու գորշ շոշափուկների փունջը։ Դրանք նստակյաց բազմաընձյուղավոր որդեր էին։ Իմ կարծիքով, սա շատ անբարեհնչյուն անուն է նման գեղեցիկ արարածների համար։ Երբեմն դրանք հանդիպում էին ոչ մեծ կույտերով, նմանվելով ծաղկաթմբի, որի բոլոր ծաղիկները շարունակ շարժվում էին։ Նրանց պետք է մոտենալ շատ զգույշ, որովհետև ձեր ոտքերի շարժումից ջուրը կալիքվի ու նրանց կտեղեկացնի վտանգի մասին։ Շոշափուկներն այն ժամանակ կմիահյուսվեն և չտեսնված արագությամբ կանհետանան խողովակի մեջ։ | ||
+ | |||
+ | Ծովախորշիկի ավազե հատակին այս ու այնտեղ սևին էին տալիս լամինարի փայլուն ջրիմուռների մահիկները, ասես ինչ֊որ մեկը ավազի վրա շաղ էր տվել սև փետուրներ։ Եվ դրանց մեջ կարելի էր տեսնել ասեղնաձուկ։ Նրա գլխիկը զարմանալիորեն հիշեցնում է ձգված ծովաձիու, որ նստած է երկար ու ճկուն մարմնի վրա։ Ասեղնաձկները լամինարիների մեջ մնում են ուղղահայաց դիրքով և գրեթե ձուլվում են դրանց հետ, և նրանք անմիջապես չեն նկատվում։ | ||
+ | |||
+ | Ժայռերի ստորոտում, ափին մոտիկ, կարելի է հանդիպել փոքրիկ խեցգետինների կամ էլ ծիրանագույն ակտինիաների, դրանք ասես գնդասեղների փոքրիկ բարձիկներ լինեն՝ զարդարված ալ կարմիր ու երկնագույն հուլունքներով։ Հանդիպում են այստեղ և այլ ակտինիաներ, սրճագույն նուրբ ոտքով ու գալարուն երկար շոշափուկներով, որոնց կնախաձեր նույնիսկ ինքը Գորգոնա֊Մեդուզան։ Բոլոր քարերը ծածկված էին վարդագույն, սպիտակ կամ կանաչ մարջաններով և ծովային մանրագույն, նուրբ ջրիմուռներով, նրանց մեջ նուրբ Acctabularia mediterrenea-ն իր բարակ, թելանման ցողուններով։ Յուրաքանչյուր ցողունի վերջում փայլում էր մի փոքրիկ կանաչ հովանոց, որն ասես շրջված էր ինչ֊որ ստորջրյա քամուց։ Երբեմն ժայռի վրա երևում էր մի մեծ սև սպունգ՝ լայն բացված բերաններով, որ նման էին հրաբխի կոներին։ Այդպիսի սպունգը վատ չէր լինի պոկել ժայռից և մեջտեղից երկու մասի բաժանել․ նրա մեջ երբեմն կարելի էր գտնել մի որևէ հետաքրքրիր կենդանի։ Ճիշտ է, սպունգի միջից ձեր ձեռքին կթափվի գարշելի լորձունք, սխտորի կծու հոտով, որը երկար ժամանակ չի անցնի։ | ||
+ | |||
+ | Ափին և ժայռերի արանքում ես նորանոր խեցիներ էի հավաքում, և ինձ հաճույք էր պատճառում ոչ միայն խեցիների գեղեցիկ ձևը, այլև նրանց արտասովոր արտահայտիչ անունները։ Ես իմացա, օրինակ, որ սրածայր խեցին, որի մի մասը ձգված է կիսաթաղանթավոր մատների նման, կոչվում է «հավալուսնի ոտք», իսկ սպիտակ, կլոր խեցին, որը նմանվում է խխունջ ափսեիկի, կրում էր «չիանական գլխարկ» անունը։ | ||
+ | |||
+ | Այնտեղ կային նաև «տապան» կոչվող խեցիներ։ Զարմանալի, գրեթե գրեթե պնդուկի նմանվող այս խեցու բացված փեղկերը կարելի է համեմատել (եթե ունեք թեկուզ մի կաթիլ երևակայություն) երկու փոքրիկ տապանիկների հետ։ Ոլորապտույտ «աշտարակ» խեցին սրածայր է, ինչպես միաեղջյուրի ժանիք, իսկ «հոլ» խեցին նախշված է կարմիր, սև ու կապույտ գույնի վառ զիգզագներով։ Մեծ ժայռերի ստորոտում հանդիպում էին նաև «բանալու անցք» կոչվող ափսեիկներ։ Այս խեցու գագաթում իսկապես անցք կա, որի միջով շնչում է նրա տերը։ Բայց առանձնապես ուրախալի էր «ծովականջ» կոչվող խեցի գտնելը․ դա շատ գորշ թերթավոր խեցի է և մի կողմի վրա անցքերի շարք ունի։ Եթե այս խեցին շրջենք ու նրա միջից հանենք օրինական տիրոջը, մեր առջև կբացվի նրա ամբողջ ներքին պարունակությունը, որ փայլում է օպալի ու ծիածանի անհավատալի գեղեցկությամբ։ Այն ժամանակ ես ակվարիում չունեի, ուստի և ծովախորշի մի անկյունում քարերով փակել էի ջուրը, մոտ ութ ոտնաչափ երկարությամբ և չորս ոտնաչափ լայնությամբ, ուր կարող էի պահել իմ ամբողջ բազմատեսակ որսը, գրեթե չկասկածելով, որ նրանց այնտեղ կգտնեմ և հաջորդ օրը։ | ||
+ | |||
+ | Հենց այս ծովախորշում ինձ հաջողվեց բռնել իմ առաջին սարդ֊խեցգետինը։ Ես երևի կանցնեի նրա կողքով, ենթադրելով, թե դա ջրիմուռներով ծածկված քար է, եթե խեցգետինն անզգույշ շարժում չաներ։ Ե՛վ իր մեծությամբ և՛ ձևով նրա մարմինը նմանվում էր ոչ մեծ, հարթ տանձի և վերին նեղացող մասում փշոտ էր, աչքերի վերևի երկու ելուստները ասես եղջյուրներ լինեին։ Նրա ոտքերն ու չանչերը շատ բարակ ու երկար էին, բայց ամենից շատ ինձ զարմացնում էր այն, որ ամբողջ մեջքը ծածկված էր մանր ջրիմուռներով, ճիշտ այնպես, ասես նրանք բուսել էին նրա պատյանից․ ինձ գերեց այս արտասովոր արարածը, ու ես նրան վեր բարձրացրի և հանդիսավոր տարա իմ լճախորշը։ Պետք է շատ ամուր բռնեի նրան, քանի որ արդեն հասկացավ, որ հանձին իրեն ճանաչել են խեցգետնին, և հուսահատ փորձում էր փախչել, ուստի երբ մենք հասանք լճախորշին, բոլոր ջրիմուռները նրա վրայից գրեթե պոկվել էին։ | ||
+ | |||
+ | Ես խեցգետնին դրի ծանծաղ ջրի մեջ և, պառկելով բերանքսիվար, սկսեցի դիտել, թե ինչ է նա անելու։ Խեցգետինը կանգնեց իր երկար ոտքերի վրա և, նմանվելով զոհի հետապնդող սարդի, մոտ մի ոտնաչափ հեռացավ այն տեղից, ուր ես իրեն դրել էի, ապա քարացավ մեռածի պես։ Այսպես նա նստեց բավական երկար, ու ես նույնիսկ արդեն կարծեցի, որ նա օրվա ամբողջ առաջին կեսը պիտի նստի անշարժ ու ուշքի գա ապրած ցնցումից, բայց խեցգետինը հանկարծ ուղղեց բարակ, երկար չանչերը և շատ նրբանկատորեն, գրեթե ամոթխածորեն մոտակա քարից պոկեց մի կտոր ջրիմուռ, մոտեցրեց բերանին և սկսեց ծամել։ Ես կարծում էի, թե նա այն կուտի, բայց ամենևին էլ այդպես չարեց։ Անճոռնի նազանքով խեցգետինը չանչը տարավ դեպի մեջքը, զգույշ շոշափեց տեղը և ամրացրեց այնտեղ մի կտոր ջրիմուռ։ | ||
+ | |||
+ | Հավանաբար, նա ջրիմուռի հիմքը թրջեց թքով կամ ինչ֊որ համանման բանով, որ կարողանա այն կպցնել վահանիկին։ Ես շարունակում էի հետևել նրան, իսկ նա դանդաղ պտտվում էր ամբողջ լճախորշով մեկ և, գիտնական֊բուսաբանի ինքնագոհ ջանասիրությամբ, հավաքում զանազան ջրիմուռներ։ Արդեն մոտավորապես մեկ ժամ հետո նրա մեջքը պատած էր բուսականության այնպիսի խիտ շերտով, որ եթե ես մի րոպե աչքս թարթեի, իսկ խեցգետինը քարանար տեղում, ապա անմիջապես չէի կարողանա որոշել, թե որտեղ է գտնվում նա։ | ||
+ | |||
+ | Ինձ անչափ հետաքրքրեց այսպիսի հնարամիտ քողարկումը, ու մանրազնին խուզարկեցի ամբողջ ծովախորշը և գտա էլի մի խեցգետին սարդ, նրա համար սարքեցի հատուկ փոքրիկ ավազան, ավազոտ հատակով, ուր ջրիմուռների հետք էլ չկար։ Երբ ես խեցգետնին տեղավորեցի այստեղ, նա բավական գոհ տեսք ուներ։ Հաջորդ օրը ես տնից բերեցի եղունգների խոզանակը (նրա տերը Լարրին էր), և, բռնելով դժբախտ խեցգետնին սկսեցի դաժանորեն քերել նրան, մինչև որ ո՛չ մեջքին, և ո՛չ էլ ոտքերին չմնաց ջրիմուռի հետք անգամ։ Հետո նրա լճակի մեջ գցեցի ինչ պատահի (հոլ֊խխունջիկներ, մարջանի կտորտանք, փոքրիկ ակտինիաներ, ապակե շշի մանր կտորտանքներ, որ ջրի մեջ վերածվեցին չտեսնված թանկարժեք քարերի) և, նստելով, սկսեցի դիտել։ | ||
+ | |||
+ | Մի քանի րոպե խեցգետինը նստել էր քարացած, երևում է, ուշքի էր գալիս այն ստորացուցիչ մաքրումից հետո, որին նրան ենթարկեցի։ Հետո, ասես թե ի վիճակի չլինելով հավատալու իրեն վիճակված չար բախտին, նա երկու չանչերը գլխից վեր բարձրացրեց և շատ զգույշ շոշափեց մեջքը։ Հավանաբար, հակառակ եղելությանը, հույս ուներ այնտեղ գտնելու ջրիմուռի թեկուզ փոքրիկ մի շյուղ։ Սակայն ես իմ գործը լավ էի տեսել, խեցգետնի մեջքը ամբողջովին հարթ էր ու փայլուն։ Նա մի քանի անվստահ քայլ կատարեց, կանգ առավ և կես ժամ նստեց տխուր հուսահատության մեջ, բայց հետո, այնուամենայնիվ, հաղթահարեց ընկճվածությունը և մոտեցավ ավազանի ափին, փորձելով խրվել գորշ քարերի տակ։ Նա այնտեղ էլ նստեց, դառնորեն ողբալով իր անհետացած քողարկման մասին, իսկ ես պիտի արդեն տուն գնայի։ | ||
+ | |||
+ | Հաջորդ առավոտյան ես շատ շուտ եկա ծովախորշ և ուրախությամբ տեսա, որ իմ բացակայության ընթացքում խեցգետինը ժամանակն իզուր չի կորցրել։ Ջանալով չմատնվել հուսահատության, նա իր պատյանը զարդարել էր այն ամենով, ինչ ես թողել էի նրա համար։ Նրա տեսքը շատ զվարճալի էր, ասես հագնվել էր դիմակահանդեսի համար։ Մեջքի վրա մարջանի բեկորների արանքում ցցվել էին հոլ֊խխունջներ, իսկ գլխի մոտ ամրացրել էր ակտինիային, ասես դրել էր մի շքեղ, ժապավենով գլխարկ։ Ես դիտում էի, թե ինչպես է խեցգետինը սողում ավազոտ հունով, և մտածում էի, որ նա հիմա չափից ավելի է աչքի զարնում, բայց ահա նա սողաց իր սիրած տեղը, քարի տակ և, ի զարմանս իմ, վերածվեց ուղղակի խխունջների և մարջանի կտորների կույտի՝ գագաթին զույգ ակտինիաներով։ | ||
+ | |||
+ | Իմ ծովախորշից ձախ, ափից մոտավորապես չորս մղոն հեռավորության վրա, ընկած էր Պոնդիկոնիսի կամ Մկան կղզին, որը ձևով գրեթե հավասարակողմ եռանկյունի է, կղզին ամբողջովին ծածկված է դափնեվարդերով ու սլացիկ նոճիներով, որոնց տակ ապաստանել է մի փոքրիկ սպիտակ եկեղեցի և նրա կողքին՝ փոքրիկ տնակ։ Կղզում ապրում էր մի շատ չար ծեր վանական, որը հագնում էր երկար սև զգեստ և գլանաձև գլխարկ։ Ցերեկը, հավանաբար, նա պետք է խփեր իր փոքրիկ եկեղեցու զանգերը, իսկ երեկոյան, առանց շտապելու, նավակով ուղևորվում էր ոչ հեռվում երևացող հրվանդանը, ուր կար մի փոքրիկ կուսանոց, և այնտեղ ապրում էին երեք ծեր միանձնուհիներ։ Այնտեղ նա ստանում էր կերակուր և մի գավաթ սուրճ, զրուզում էր (հավանաբար, ժամանակակից աշխարհի մեղքերի մասին), իսկ երբ մայր մտնող արևը նրա կղզին շրջապատող լռին ջրերը վեր էր ածում գույնզգույն մետաքսե շղարշի, նա կորացած, ինչպես սև ագռավ, իր ճռճռացող ու ջուր թողնող նավակով դանդաղ վերադառնում էր ետ։ | ||
+ | |||
+ | Հենց այդ ժամանակ էլ Մարգոն, հիասթափված օդային վաննաներից, որոշեց փորձել Մայր Բնության մեկ այլ բուժական միջոցը՝ ծովային լոգանքները։ Ամեն առավոտ նա վեր էր կենում մոտավորապես վեցի կեսին, հանում էր ինձ անկողնուց, և մենք երկուսով գնում էինք ծով, սուզվում վճիտ ջրի մեջ, որ դեռևս սառն էր լուսնի փայլից, և հետո դանդաղ լողում դեպի Պոնդիկոնիսի։ | ||
+ | |||
+ | Մարգոն անմիջապես փռվում էր արևի տակ, իսկ ես խառնշտորում էի ծանծաղ ջուրը։ Դժբախտաբար, մեր այցելություններն այնքան էլ դուր չէին գալիս վանականին։ Չէր հասցնում Մարգոն պառկել ժայռի վրա ու հարմար դիրք ընդունել, երբ վանականն սկսում էր դոփել դեպի եկեղեցի տանող քարե երկար սանդուղքի աստիճանների վրա, սպառնում նրան բռունցքով և իր մեծ գզգզված մորուքի խորքից թափում հունարեն խոսքերի անհասկանալի շարաններ։ Մարգոն վանականին դիմավորում էր պայծառ ժպիտով և բարեկամաբար ձեռքով անում ու էլ ավելի էր կատաղեցնում նրան։ Օդը հատելով իր սև հագուստով, վանականն այս ու այն կողմ էր նետվում և դողդողացող ու թքոտած մատով մատնացույց էր անում երկինքն ու հետո Մարգոյին։ Սա կրկնվում էր ամեն օր, և քանի որ վանականի բառապաշարն այնքան էլ հարուստ չէր, վերջ ի վերջո ինձ հաջողվեց հիշել նրա մի քանի սիրած արտահայտությունները։ Երբ հետագայում ընկերոջս՝ Ֆիլեմոնին, հարցրի, թե ինչ են դրանք նշանակում, նա ծիծաղից թուլացավ։ Քրքջալուց նա ուղղակի խոսել չէր կարողանում, բայց այնուամենայնիվ ես վերջապես հասկացա, որ վանականը Մարգոյի գլխին հայհոյանքներ էր թափել, ու դրանցից ամենամեղմը եղել է «սպիտակ վհուկը»։ | ||
+ | |||
+ | Սակայն ժամանակի ընթացքում այդ բոլորը վերածվեց խաղի։ Այժմ, ճանապարհվելով կղզի, մենք վանականի համար մի քանի սիգարեթ էինք վերցնում, իսկ նա տեսնելով մեզ, քարե աստիճաններով թռչում էր ցած, բռունցքը թափահարում ու սպառնում աստծո պատիժով։ Այսպիսով կատարելով իր պարտքը, վանականն ուղղում էր փարաջան, և նստում էր քարե պարսպի վրա և բարեհոգաբար ծխում մեր սիգարեթները։ Երբեմն նա նույնիսկ վերադառնում էր եկեղեցի, որ մեզ համար մի բուռ թուզ բերի իր ծառից կամ թարմ ու հյութող նուշ, որը կոտրում էինք հենց ծովափին՝ երկու լերկ քարով։ | ||
+ | |||
+ | Պոնդիկոնիսիի և իմ սիրած ծովախորշի միջև շարքով ձգվում էին խութեր, մի քանիսը սեղանի չափ էին, իսկ մյուսները՝ փոքրիկ պարտեզից մեծ չէին։ Գրեթե բոլորն էլ ունեին հարթ գագաթ և ծովի մակերևույթից ցածր էին միայն երկու դյույմով, այնպես որ եթե բարձրանայինք դրանց վրա և կանգնեինք, հեռվից կարող էր թվալ, թե մենք քայլում ենք ջրի վրայով։ Ես վաղուց էի ցանկանում ուսումնասիրել խութերը, որովհետև այնտեղ ապրում էին ծովային այնպիսի կենդանիներ, որոնք չեն հանդիպում ծովախորշի ծանծաղ մասերում։ Սակայն այստեղ ես հանդիպեցի անհաղթահարելի դժվարությունների, որովհետև չէի կարողանում հետս վերցնել անհրաժեշտ իրերը։ Մի անգամ ես փորձեցի լողալով գալ խութի մոտ՝ վզիցս երկու ապակե բանկա կախած ու ցանցը ձեռքիս, բայց կես ճանապարհին երկու բանկաներն էլ միանգամից ջրով լցվեցին ու ինձ քաշեցին ցած։ Անցավ մի քանի րոպե, մինչև ես կարողացա դրանցից ազատվել ու ջրի երես դուրս գալ։ Մինչ ես շունչ քաշեցի ու թքեցի կուլ տված ջուրը, բանկաներս արդեն գտնվում էին խոր ջրի տակ, օրորվում էին, փայլփլում ու այնքան անմատչելի էին, որքան՝ եթե լինեին Լուսնի վրա։ | ||
+ | |||
+ | Մի շոգ օր ես իմ ծովախորշում քարերի տակ որոնում էի բազմագույն նեմերիտների ու այնպես էի տարվել, որ չնկատեցի, թե ինչպես մոտեցավ մի նավակ։ Միայն երբ նավակի քթի տակ ավազը խշշաց, ես ետ նայեցի։ Նավախելի թիակին հենված (բոլոր ձնկնորսներն այստեղ թիավարում էին մի թիակով, ձկան պոչի նման թափահարելով այն ջրի մեջ) կանգնած էր արևից սևացած մի երիտասարդ։ Նա ուներ գանգուր, թուխ մազեր, փայլուն, թթի պես սև աչքեր և կուրացուցիչ սպիտակ ատամներ, որ փայլում էին արևավառ դեմքի վրա։ | ||
+ | |||
+ | ― Յասո՜ւ, ― ասաց նա, ― ողջ լինես։ | ||
+ | |||
+ | Ես պատասխանեցի նրա ողջյունին, նայելով, թե ինչպես տղան ճարպկորեն դուրս թռավ նավակից ու ձեռքի մեծ ժանգոտ խարիսխն ամրացրեց ափին, չորացած ջրիմուռների կույտի ետևում։ Հետո նա եկավ և բարեկամաբար նստեց կողքիս, գրպանից հանելով թիթեղյա ծխախոտատուփը։ Նա հագել էր պատռված ֆուֆայկա ու վարտիք, որ մի ժամանակ կապույտ գույն էր ունեցել, բայց այժմ արևից սպիտակել էր։ | ||
+ | |||
+ | ― Այսօր շոգ է, ― կնճռոտվելով ասաց տղան, իսկ նրա հաստ, կոպտացած մատները զարմանալի արագությամբ փաթաթում էին գլանակը։ | ||
+ | |||
+ | Նա ծխախոտը վառեց մետաղե մեծ կրակվառիչով ու նայեց ինձ՝ մորեհավի աչքերի նման վճիտ աչքերով։ | ||
+ | |||
+ | ― Դու այն օտարերկրացիներից չե՞ս, որ ապրում են բլրի վրա, ― հետաքրքրվեց նա։ | ||
+ | |||
+ | Այդ ժամանակ ես արդեն բավական տանելի խոսում էի հունարեն և նրան պատասխանեցի, որ այո՛, ես հենց այդ օտարերկրացիներից եմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մյուսնե՞րը, ― հարցրեց նա, ― տանը եղած մյուսները, նրանք ո՞վ են։ | ||
+ | |||
+ | Ես արդեն վաղուց գիտեի, որ Կորֆուի բոլոր բնակիչները, հատկապես գյուղացիները, սիրում են հետաքրքրվել ամեն ինչով, իսկ իրենք էլ պատմում են քեզ իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասնությունները։ Ես նրան բացատրեցի, որ մյուսները՝ մայրս, երկու եղբայրներս և քույրս են։ Նա լուրջ տեսքով գլխով արեց, ասես դրանք բացառիկ կարևոր տեղեկություններ էին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հա՞յրդ, ― շարունակեց նա հարցուփորձը։ ― Որտե՞ղ է քո հայրը։ | ||
+ | |||
+ | ― Ես բացատրեցի, որ հայրս մահացել է։ | ||
+ | |||
+ | ― Խե՜ղճ, ― բացականչեց նա անկեղծ կարեկցանքով։ ― Եվ քո դժբախտ մայրիկը մնացել է չորս երեխաները ձեռքին։ | ||
+ | |||
+ | Նա վշտագին հառաչեց այդ ծանր մտքերից, բայց հետո հանգստացավ և փիլիսոփայորեն նկատեց․ | ||
+ | |||
+ | ― Այդպիսին է կյանքը։ Դու ի՞նչ ես փնտրում քարերի տակ։ | ||
+ | |||
+ | Ես փորձեցի դա բացատրել նրան ավելի լավ ձևով, թեև միշտ էլ դժվար էր բացատրել, թե ինչու են ինձ հետաքրքրում տեսքով զզվելի և ամենևին էլ ոչ ուտելի այդ կենդանիները։ | ||
+ | |||
+ | ― Քո անունն ի՞նչ է, ― հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | Ես բացատրեցի, որ իմ Ջերալդ անունը հունարեն լեզվով ավելի շատ համապատասխանում է Գերասիմոսին, բայց ընկերներս ինձ ուղղակի կոչում են Ջերրի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ իմ անունը Տակի է, ― ասաց նա, ― Տակի Տանատոս։ Ես ապրում եմ Բենիցեսում։ | ||
+ | |||
+ | Ես հարցրի, թե ինչ է նա անում այստեղ, իր գյուղից այդքան հեռու։ | ||
+ | |||
+ | ― Բենիցեսից դուրս գալուց հետո շարունակ ձուկ եմ բռնել։ Հիմա կուտեմ ու կքնեմ, իսկ գիշերվա դեմ կրակ կվառեմ և կլողամ ետ։ Նորից ձուկ կբռնեմ։ | ||
+ | |||
+ | Այս լուրը ինձ խիստ հուզեց։ Բոլորովին վերջերս մենք ուշ գիշերով վերադառնում էինք քաղաքից, և ճանապարհին կանգ առնելով մեր բլրի մոտ, տեսանք ներքևում սահող մի նավակ՝ աղեղնաձև մեծ լամպը նավաքթին։ Ձկնորսը դանդաղ վարում էր նավակը ծանծաղ ու մութ ջրերով, և նրա լապտերի լույսի օղակը պայծառ լուսավորում էր ծովի հատակը, իսկ երբ նավակն անցնում էր խութերի մոտով, նրանք բոլորը բռնկվում էին դեղին, կարմիր, վարդագույն ու դեղնա֊կանաչավուն երանգներով։ Ես իսկույն հասկացա, թե դա ինչ հրաշալի գործ է, միայն թե դեռևս չունեի ծանոթ ձկնորսներ։ Այժմ հիացմունքով նայեցի Տակիին և իսկույն հարցրի, թե ո՞ր ժամին է սկսելու ձկան որսը և մտադի՞ր է արդյոք շրջանցել այս ծովախորշիկի և Պոնդիկոնիսի կղզու միջև գտնվող խութերը։ | ||
+ | |||
+ | ― Ես մեկնելու եմ ժամը տասին, ― պատասխանեց նա, ― կշրջանցեմ կղզին ու հետո կլողամ դեպի տուն։ | ||
+ | |||
+ | Ես հարցրի, թե ինձ էլ կվերցնի՞ իր հետ և բացատրեցի, որ խութերում ապրում են բազմաթիվ հետաքրքիր կենդանիներ, որոնց ես բռնել չեմ կարող առանց նավակի։ | ||
+ | |||
+ | ― Ինչու չեմ վերցնի, ― պատասխանեց նա։ ― Ես քեզ կսպասեմ Մենեալոսի դիմաց։ Արի այնտեղ ժամը տասին։ Կշրջանցենք խութերը, և ես նորից քեզ ափ կհանեմ Մենեալոսի մոտ, իսկ հետո արդեն կլողամ դեպի տուն։ | ||
+ | |||
+ | Ես հավատացրի նրան, որ տասին կլինեմ ափին, հետո սուլեցի Ռոջերին, վերցրի ցանցն ու շշերը և շտապեցի հեռանալ, քանի դեռ Տակին միտքը չի փոխել։ Բավական հեռանալով նրանից, քայլերս դանդաղեցրի ու սկսեցի լարված մտածել, թե ինչպես համոզեմ տնեցիներին, հատկապես մորս, որ ինձ ժամը տասին թույլ տա ծով գնալ։ | ||
+ | |||
+ | Ինչպես հայտնի է, մորս միշտ անհանգստացնում էր, որ օրվա շոգ ժամերին ես չէի ուզում քնել։ Ես նրան բացատրում էի, որ միջատների ու նման արարածների համար դա օրվա ամենալավ ժամն է, միայն թե մայրս դա չէր համարում ծանրակշիռ պատճառաբանություն։ Իսկ երեկոները, հենց այն պահին, երբ տեղի էր ունենում մի հետաքրքրիր բան (օրինակ՝ Լարրին ու Լեսլին լեզվակռիվ էին անում), մայրիկս զայրացած փնթփնթում էր․ | ||
+ | |||
+ | ― Անկողին մտնելու ժամանակն է, սիրելիս։ Մի մոռացիր, որ ցերեկը դու բոլորովին չես քնել։ | ||
+ | |||
+ | Ես հասկանում էի, որ հենց այս հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ իմ գիշերային ձկնորսության համար։ Հիմա դեռ միայն ժամը երեքն է, և, իհարկե, այդ ժամին բոլորը տանը խոր քնած են փակ կրկնափեղկերի ետևում։ Միայն վեցի կեսին կսկսեն արթնանալ և բզզալ ճանճերի պես։ | ||
+ | |||
+ | Ես շնչակտուր սլացա տուն, հետո մի պահ կանգ առա, հանեցի շապիկս և դրանով խնամքով փաթաթեցի բանկաները, որ ինձ չմատնեմ ոչ թխկոցով, ոչ զնգոցով, իսկ Ռոջերին պատվիրեցի ծպտուն չհանել։ Մենք գաղտագողի մտանք տուն և, ստվերների նման, սահեցինք իմ ննջարանը։ Ռոջերը, շունչը պահած՝ նստեց սենյակի մեջտեղում և նկատելի զարմանքով սկսեց նայել, թե ինչպես եմ հանվում ու անկողին մտնում։ Նա բոլորովին համոզված չէր, որ այսպիսի վարքագիծը կարելի է քաջալերել։ Չէ՞ որ ամբողջ կեսօրը դեռ առջևում էր, և հրաշալի արկածները սպասում էին մեզ, իսկ ես հանկարծ պատրաստվում եմ քնելու։ Շունը փորձեց վնգվնգալ, բայց ես այնպես կատաղի փնչացրի նրա վրա, որ նա, պոչը ծալելով, մտավ մահճակալի տակ ու պառկեց այնտեղ, տխուր հառաչելով։ Ես վերցրի գիրքը և փորձեցի կարդալ․ փակ կրկնափեղկերով սենյակը վերածվեց սառը, կանաչ ակվարիումի, իրականում օդը տաք էր ու հեղձուցիչ, ու ինձնից շիթերով քրտինք էր հոսում։ Ես շուռումուռ էի գալիս արդեն թրջված սավանի վրա և զարմանում, թե ինչ լավ բան են գտնում մարդիկ այս կեսօրյա քնի մեջ։ Ի՜նչ օգուտ կա դրանից։ Ինձ համար պարզ չէր, թե ինչպես կարող են նրանք առհասարակ քնել։ Եվ հենց այդ պահին էլ մի ակնթարթում ընկղմվեցի քնի մեջ։ | ||
+ | |||
+ | Արթնացա վեցի կեսին և քնաթաթախ դուրս եկա պատշգամբ, ուր բոլորն արդեն թեյ էին խմում։ | ||
+ | |||
+ | ― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց մայրս։ ― Մի՞թե դու քնել ես։ | ||
+ | |||
+ | Ես ասացի, իբր ի միջի այլոց, որ ինձ համար այսօր օգտակար էր հանգստանալը։ | ||
+ | |||
+ | ― Հո վատ չես զգում, սիրելիս, ― անհանգստացավ մայրս։ | ||
+ | |||
+ | Ես պատասխանեցի, որ միանգամայն առողջ եմ, իսկ հանգստանալ որոշեցի, որ երեկոյի համար ուժեր հավաքեմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչ է պատահել, սիրելիս, ― հարցրեց մայրս։ Աշխատելով հանգիստ ու անփույթ ձևանալ, ես ասացի, որ ժամը տասին մեկնում եմ ծով, մի ձկնորսի հետ, որն ինձ վերցնում է գիշերային որսի։ Հետո բացատրեցի, որ որոշ կենդանիներ դուրս են գալիս միայն գիշերը, և դա ամենալավ ժամանակն է նրանց որսալու համար։ | ||
+ | |||
+ | ― Հուսով եմ, ― սպառնագին արտասանեց Լարրին, ― դա չի նշանակում, որ մեր տան հատակի վրա կսկսեն շրմփալ ութոտնուկները և օձաձկները։ Ավելի լավ է, դու նրան մի թող, մամա, թե չէ չես հասցնի ուշքի գալ, երբ ամբողջ տունը և՛ իր տեսքով և՛ իր հոտով կնմանվի ձկան շուկայի։ | ||
+ | |||
+ | Ես տաքացած պատասխանեցի, որ ամենևին էլ մտադիր չեմ կենդանիներին քարշ տալ տուն, այլ նրանց կտանեմ ծովախորշի իմ հատուկ ավազանը։ | ||
+ | |||
+ | ― Ժամը տասը շատ ուշ է, սիրելիս, ― ասաց մայրս։ ― Իսկ դու ե՞րբ կվերադառնաս։ | ||
+ | |||
+ | Ես համարձակորեն ստեցի, որ կվերադառնամ տասնմեկին մոտ։ | ||
+ | |||
+ | ― Լավ, միայն թե տաք հագնվիր, ― ասաց մայրս։ Նա միշտ կարծում էր, որ եթե իմ հագին բրդյա ֆուֆայկա չլինի, ապա, չնայած խաղաղ ու տաք գիշերվան, ես անպայման երկկողմյա թոքերի բորբոքում կստանամ։ | ||
+ | |||
+ | Ազնվորեն խոստանալով տաք հագնվել, ես թեյ խմեցի և հետո մոտ մեկ ժամ սկսեցի ստուգել ու զննել որսի հանդերձանքս։ Հետո վերցրի երկար բռնակով որսացանցը, ծայրին երեք լարակեռերով բամբուկե մեծ փայլտ, որ զննելու համար դեպի ինձ քաշեմ ծովային ջրիմուռների կույտերը, ապակե լայնաբերան ութ բանկա ու մի քանի թիթեղյա տուփ, արկղիկներ խեցգետինների ու խխունջների համար։ Համոզվելով, որ մայրս մոտերքում չէ, ես շորտի տակ հագա լողավարտիքը, իսկ հավաքածուների պարկի տակ թաքցրի սրբիչը։ Չէ՞ որ մի քանի նմուշների համար ստիպված կլինեի սուզվել ջրի տակ։ Իսկ եթե մայրս իմանար, որ ես մտադիր եմ թռչել ջրի մեջ, թոքերի երկկողմանի բորբոքման նկատմամբ նրա սարսափը կհարյուրապատկվեր։ | ||
+ | |||
+ | Տասից քառորդ պակաս պայուսակը գցեցի մեջքիս, վերցրի լապտերիկը ու ձիթենիների պուրակի միջով իջա ծովափ։ Աստղազարդ երկնքում երևում էր գունատ լուսնի մահիկը, որ գրեթե լույս չէր արձակում։ Ձիթենիների մեջ առկայծում էին լուսատիտիկների զմրուխտե կրակները և լսվում էր, թե ինչպես են իրար կանչում բվեճները՝ տռի՜նկ, տռի՜նկ։ | ||
+ | |||
+ | Երբ ես մոտեցա ափին, Տակին նստել էր նավակի մեջ ու ծխում էր։ Նա արդեն վառել էր նավախելի լամպը։ Լամպը ջրի մեջ գցել էր վառ լույսի մի օղակ և զայրացած ֆշշում էր, տարածելով սխտորի կծու հոտը։ Ես անմիջապես նկատեցի, թե որքան արարածներ էր գրավել նրա լույսը։ Իրենց բներից դուրս էին լողացել փոքրիկ ձկնիկները և ծովաշնիկները, տեղավորվել ջրիմուռներով ծածկված քարերի վրա, ու, կուլ տալով ջուրը, նստել էին իրենց փքված դնչիկներով, իսկ և իսկ թատրոնի հանդիսականների նման, սպասելով վարագույրի բարձրանալուն։ Չորս կողմը վխտում էին ափեզրյա խեցգետինները, ամեն քայլափոխի նրանք կանգ էին առնում և, քաղաքավարի պոկելով մի կտոր ջրիմուռ, տանում էին բերանները։ Շարունակ հայտնվում էին խխունջ հոլերը, որոնք իրենց մեջքին քարշ էին տալիս փոքրիկ, զայրացկոտ տեսքով մենակյաց֊խեցգետինները, փոխարինելով օրինական տերերին։ | ||
+ | |||
+ | Ես իմ հանդերձանքը դրեցի նավակի հատակին և, բավականությամբ շունչ քաշելով, ինքս էլ բարձրացա նավակը։ Տակին, ափից ետ հրվելով, վերցրեց թիերից մեկը և ձողի պես պտտելով այն, նավակը տարավ ծանծաղ ջրում կուտակված գորշ ջրիմուռների միջով, որոնք մեղմ խշշում էին, դիպչելով նավակի կողերին։ Խոր տեղում նա կարգի գցեց երկու թիերը և սկսեց թիավարել։ Մենք շարժվում էինք շատ դանդաղ։ Տակին աչքը չէր կտրում պայծառ լուսապսակից, որ լուսավորում էր ծովի հատակը մոտ տասներկու ոտնաչափ լայնությամբ դեպի չորս կողմը և երգում էր քթի տակ։ Ռիթմիկ ճռռում էին թիակները․ նավակի մի կողմում ընկած էր ութ ոտնաչափ մի ձող, ծայրին՝ հինգ սարսափելի ատամներ։ | ||
+ | |||
+ | Ես նավախելին տեսա ձիթապտղի յուղով լի շիշը, որը ձկնորսի հանդերձանքի պարտադիր մասն է։ Թեթև քամու ժամանակ, երբ ջուրն սկսում է ծփալ, բավական է շշից մի քիչ յուղ ցայտեցնել ջրին, և ծովի ալեկոծված մակերեսն իսկույնևեթ հրաշքով կխաղաղվի։ Մենք դանդաղ մոտենում էինք Պոնդիկոնիսի սև եռանկյունուն, ուր խութերն էին, և երբ մոտեցանք դրանց, Տակին դադարեց թիավարել ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նախ մենք այստեղ մի քիչ կմնանք, մինչև որ ես մի բան որսամ, և հետո կիջնես խութերի վրա և կորսաս ինչ ուզես։ | ||
+ | |||
+ | Ես հաճույքով համաձայնվեցի։ Շատ էի ուզում տեսնել, թե ինչ պետք է Տակին անի իր վիթխարի հնգաժանիով։ Նավակն սկսեց դանդաղ թեքվել դեպի մեծ խութը։ Լամպը լուսավորում էր ստորջրյա զարմանալի ժայռերը, որոնք ծածկված էին վարդագույն ու մուգ կարմիր ջրիմուռներով և նման էին փարթամ կաղնիների։ Կռանալով ջրի վրա, ես ինձ պատկերացնում էի լայնատարած թևերով թռչուն, որ ճախրում է աշնան խայտաբղետ անտառի վրայով։ | ||
+ | |||
+ | Հանկարծ Տակին դադարեցրեց թիավարել, զգուշորեն թիերն ընկղմեց ջրի մեջ, որ արգելակի ընթացքը։ Նավակն արդեն գրեթե անշարժ էր, երբ նա ձեռքն առավ հնգաժանին։ | ||
+ | |||
+ | ― Նայի՛ր, ― ասաց նա, ― ցույց տալով ստորջրյա ժայռի տակի ավազները։ ― Ակորպիոս։ | ||
+ | |||
+ | Սկզբում ես ոչինչ չէի տեսնում, բայց հետո հասկացա, թե ուր է նա ցույց տալիս։ Այնտեղ, ավազի վրա, պառկած էր երկու ոտնաչափ երկարությամբ մի ձուկ։ Նրա մեջքին բարձրանում էր վիշապի կատար հիշեցնող սուր փշերի մի ամբողջ անտառ․ ավազի վրա տարածվել էին վիթխարի լողակները։ Ձկան գլուխը չափազանց լայն էր, ոսկեգույն աչքերով ու զայրացկոտ, ուռած բերանով։ Բայց ինձ ամենից շատ զարմացրին նրա գույները։ Ձուկը ներկված էր կարմրավուն գույներով՝ սկսած վառ կարմրից մինչև գինեգույնը, և ծածկված էր սպիտակ կետերով ու բծերով։ Ավազի վրա փռված այս վառ գեղեցկուհու տեսքը շատ ինքնավստահ էր ու վտանգավոր։ | ||
+ | |||
+ | ― Նա շատ համեղ միս ունի, ― ի զարմանս իմ շշնջաց Տակին, որովհետև ձուկն ինձ բացառիկ թունավոր թվաց։ | ||
+ | |||
+ | Տակին դանդաղորեն հնգաժանին իջեցրեց ջուրը և աստիճանաբար դյույմ֊դյույմի ետևից, սկսեց ձկանը մոտեցնել ատամները։ Ամեն ինչ խաղաղ էր, լսվում էր միայն լապտերի զայրացկոտ թշշոցը։ Հնգաժանին դանդաղ մոտենում էր ձկանը։ Ես շունչս պահեցի։ Այդ խոշոր ոսկեակն ձուկը, մտածում էի ես, հավանաբար կնկատի իրեն մոտեցող չար ճակատագիրը։ Հանկարծ պոչը թափ կտա, կբարձրացնի ավազի հողմ և՝ հետքն անգամ էլ չի մնա։ Բայց ո՛չ, նա դեռ շարունակում էր պառկած մնալ, և շատ լուրջ տեսքով կուլ էր տալիս ջուրը։ Երբ ատամներն արդեն նրանից մի ոտնաչափ էին հեռու, Տակին կանգ առավ։ Ես տեսա, թե ինչպես նրա ձեռքը, սեղմելով հնգաժանին, փոքր֊ինչ փոխեց դրությունը։ Մի ինչ֊որ պահ, որն ինձ հավիտենականություն թվաց, նա կանգ առավ անշարժ և հանկարծ այնպիսի արագությամբ, որ ես պարզապես չտեսա այդ շարժումը, բոլոր հինգ ատամները խրեց ձկան մեծ գլխի ուղիղ ծոծրակի մեջ․ ավազի ու արյան ամպ բարձրացավ․ ձուկն այնպես էր գալարվում, որ նրա մեջքի փշերը խրվեցին հնգաժանու մեջ, բայց դուրս պրծնել չկարողացավ։ Տակին չափազանց ճարպկորեն էր հասցրել հարվածը։ Արագորեն ձեռքից֊ձեռք փոխելով ձողը, նա ջրից դուրս հանեց այն, և ձուկը թպրտաց նավակի հատակին։ Ես մոտեցա, որ օգնեմ Տակիին՝ ձկանը հանելու ատամների միջից, բայց նա ինձ կտրուկ ետ մղեց։ | ||
+ | |||
+ | ― Զգույշ, ― ասաց նա։ ― Ակորպիոսը վտանգավոր ձուկ է։ | ||
+ | |||
+ | Ես նայում էի, թե ինչպես էր նա թիաբերանով հնգաժանուց հանում ձուկը, և չնայած ձուկը պետք է մեռած լիներ, բայց դեռ շարունակում էր գալարվել ու թպրտալ և նավակողին խրեց իր մեջքի սուր փշերը։ | ||
+ | |||
+ | ― Նայի՛ր, նայի՛ր, ― ասաց Տակին։ ― Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու ենք նրան անվանում սկորպիոս։ Եթե նրան հաջողվեր մարմնիդ մեջ խրել այդ փշերը, սուրբ Սպիրիդո՜ն, ինչ անտանելի ցավ կպատճառեր։ Դու ստիպված կլինեիր անմիջապես հիվանդանոց գնալ։ | ||
+ | |||
+ | Ճարպկորեն գործի դնելով թիերն ու հնգաժանին, Տակին ձկանը օդ բարձրացրեց և նետեց դատարկ նավթամանի մեջ, ուր նա ոչ ոքի չէր կարողանա վնաս տալ։ Ես հարցրի, թե ինչո՞ւ են նրան համեղ համարում, եթե այդքան թունավոր է։ | ||
+ | |||
+ | ― Ա֊ա՜, ― ասաց Տակին, ― դա միայն նրա փշերին է վերաբերում։ Դրանք կտրում են, իսկ նրա միսը մեղրի նման քաղցր է։ Ես ձուկը քեզ կտամ, երբ դու տուն կգնաս։ | ||
+ | |||
+ | Նա նորից թիերը ձեռքն առավ, և նավակը ճռռալով սահեց խութերի երկայնքով։ Որոշ ժամանակ անց Տակին նորից կանգ առավ։ Հատակն այստեղ ավազոտ էր, միայն տեղ֊տեղ կանաչին էին տալիս մատղաշ ջրիմուռները։ Նա նորից դանդաղեցրեց ընթացքը և ձեռքն առավ հնգաժանին։ | ||
+ | |||
+ | ― Նայի՛ր, ― ասաց նա, ― ութոտնիկ։ | ||
+ | |||
+ | Հուզմունքից շունչս կտրվեց, որովհետև մինչև այդ ես տեսել էի միայն անկենդան ութոտնիկներ, որոնց վաճառում էին քաղաքում, և համոզված էի, որ նրանք բոլորովին նման չէին կենդանի ութոտնիկներին, բայց որքան էլ աչքերս լարում էի, ավազոտ հունով հատակն ինձ միանգամայն անկենդան էր թվում։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ այնտեղ, այնտեղ, ― ցույց էր տալիս Տակին, զգուշորեն ջուրն իջեցնելով հնգաժանին, ― չե՞ս տեսնում։ Աչքերդ հո ծոծրակիդ չե՞ն, ա՛յ, նայիր, արդեն դիպչում են նրան։ | ||
+ | |||
+ | Բայց ես դեռ ոչինչ չէի տեսնում։ Տակին հնգաժանին մի ոտնաչափ էլ ցած իջեցրեց։ | ||
+ | |||
+ | ― Դե, հիմա տեսնո՞ւմ ես, հիմարիկ, ― ծիծաղեց նա։ ― Հենց ատամների տակ է։ | ||
+ | |||
+ | Եվ հանկարծ տեսա։ Ես մինչ այդ էլ նայում էի այնտեղ, բայց ութոտնիկն այնքան գորշ էր և այնպես միաձուլվել էր ավազին, որ տարբերել նրան ծովի հատակից գրեթե անհնարին էր։ Նա պառկել էր ավազի վրա, շոշափուկներով շրջապատված, ու նրա ճաղատ, գմբեթաձև գլխից մեզ էին նայում սարսափելի մարդկային, դժբախտ աչքերը։ | ||
+ | |||
+ | ― Մե՜ծ է, ― ասաց Տակին։ | ||
+ | |||
+ | Նա թեթևակի շարժեց մատները, որ սեղմել էին հնգաժանին, բայց շարժումն անզգույշ էր։ Ութոտնիկը վայրկենաբար իր գորշ ավազամոխրագույն երանգը փոխեց վառ կանաչի ապշեցուցիչ երանգներով, ծծափողից բաց թողեց ջրի մի շիթ և, թաքնվելով ավազի ամպի մեջ, փախավ։ Նա սուրում էր ջրի միջով, շոշափուկները ետ ծալած, հիշեցնելով թռչող աէրոստատ։ | ||
+ | |||
+ | ― Ա, գամմոտո՜, ― բացականչեց Տակին։ | ||
+ | |||
+ | Նա ցած գցեց հնգաժանին, ձեռքն առավ թին և արագ հետևից ութոտնիկին։ Ութոտնիկն, ըստ երևույթին, քնքշորեն հավատում էր իր քողարկմանը, քանի որ երեսուն ոտնաչափ այն կողմ նորից իջավ ջրի հատակը։ | ||
+ | |||
+ | Տակին նորից նավակը մոտեցրեց նրան և սկսեց հնգաժանին ջուրն իջեցնել։ Այս անգամ նա գործում էր շատ զգույշ։ Երբ ատամներն արդեն գտնվում էին ութոտնիկի գմբեթաձև գլխից ընդամենը մի ոտնաչափ հեռու, Տակին ամուր սեղմեց հնգաժանին և հարվածեց։ Ամպի նման պտտվեց արծաթավուն ավազը, ցնցվեցին ու կծկվեցին շոշափուկները ու փաթաթվեցին հնգաժանու շուրջը։ Ութոտնիկի մարմնից դուրս ցայտեց թանաքագույն հեղուկի շիթ, ծածանվեց սև ժանյակձև քողի նման ու ծխի պես սողաց ավազի վրայով։ Տակին այժմ ուրախությունից ծիծաղում էր։ Նա արագորեն հնգաժանին վեր քաշեց և, երբ ութոտնիկին նետեց նավակի մեջ, երկու շոշափուկները կպան նավակի կողին։ Տակին կտրուկ շարժում կատարեց, և շոշափուկները պոկվեցին այնպիսի ձայնով, ասես պոկում էին կպչուն ծեփունը, միայն թե ձայնը հազար անգամ ավելի ուժեղ էր։ Բռնելով ութոտնիկի լպրծուն ու կլոր մարմնից, Տակին ճարպկորեն հանեց այն հնգաժանու ատամներից, և հետո, ի զարմանս իմ, բռնեց այդ մեդուզայի թպրտացող գլուխը և մոտեցրեց իր դեմքին։ Շոշափուկները գալարվեցին նրա ճակատի, վզի ու այտերի շուրջը, և ծծիչները սպիտակ հետքեր թողեցին նրա թուխ մաշկի վրա։ Ուշի֊ուշով փնտրելով տեղը, Տակին հանկարծ ատամները խրեց ութոտնիկի հենց սրտի մոտ, գլուխը թափ տվեց ու ատամները կրճտացրեց, ինչպես առնետի ողնաշարը կոտրող շուն։ Հավանաբար նա կծել էր կենսականորեն կարևոր ներվերի հանգույցը, որովհետև շոշափուկները անմիջապես անջատվեցին նրա գլխից և թուլացած կախ ընկան։ Միայն դրանց ծայրերն էին մի քիչ ցնցվում ու գալարվում։ Տակին ութոտնիկին նետեց այնտեղ, ու ընկած էր սկոպիոսը, թքեց ջրի մեջ և, ծովի ջրից մի բուռ վերցնելով, ողողեց բերանը։ | ||
+ | |||
+ | ― Դու ինձ հաջողություն բերիր, ― ասաց նա ժպտալով և շրթունքները սրբեց։ ― Ամեն գիշեր չէ, որ ինձ հանդիպում են և՛ ութոտնիկ, և՛ սկորպիոս։ | ||
+ | |||
+ | Բայց երևում է Տակիի հաջողությունն այսքանով վերջացավ։ Որքան էլ մենք դարձյալ շրջանցեցինք խութը, մեզ էլ ոչինչ չհաջողվեց որսալ։ Մի տեղ, խութի ճեղքում տեսանք մուրենայի գլուխ, գլխի տեսքը խիստ կատաղի էր և կլիներ շնիկի գլխի չափ։ Բայց երբ Տակին հնգաժանին ջուրն իջեցրեց, մուրենան հանգիստ, մեծ արժանապատվությամբ և մեղմ նազանքով, թաքնվեց խութի խորքում։ Այլևս մենք նրան չտեսանք։ Անձամբ ինձ դա միայն ուրախացնում էր, քանի որ մուրենան մոտ վեց ոտնաչափ երկարություն ուներ, իսկ վեցոտնաչափանոց մուրենայի հետ մարտի բռնվելը մի այնպիսի փորձություն էր, որից նույնիսկ ես, կրքոտ բնասերս, շատ հանգիստ կարող էի հրաժարվել։ | ||
+ | |||
+ | ― Դե ինչ արած, ― փիլիսոփայորեն նկատեց Տակին, ― հիմա գնանք քո որսի ետևից։ | ||
+ | |||
+ | Նա ինձ տարավ ամենամեծ խութի մոտ և իմ ողջ հանդերձանքով իջեցրեց նա հարթ գագաթին։ Զինվելով ցանցով, ես քայլում էի խութի եզրով, իսկ Տակին լողում էր մոտ վեց ոտնաչափ հեռավորությամբ իմ ետևից և լուսավորում էր այս գողտրիկ գեղեցկությունը։ Այստեղ այնքան բազմազան կենդանիներ կային, որ ես հույս չունեի դրանց բոլորին որսալ։ | ||
+ | |||
+ | Այստեղ կային փխրուն, ոսկե֊կարմիր ծովաշնիկներ և փոքրիկ, լուցկու հատիկի կեսի չափ վառ կարմիր ձկնիկներ՝ մեծ ու սև աչքերով, և էլի այդ նույն չափի գորշ երկնագույն ու կապույտ շերտերով ձկնիկներ արնա֊կարմիր ու դյուրաբեկ օֆիուրները կամ օձապոչիկները՝ իրենց նուրբ, երկար, ծակող ճառագայթներով, որոնք անընդհատ մերթ կծկվում են, մերթ բացվում։ Դրանց պետք է շատ զգույշ բռնել, ամենափոքր ցնցումից նրանք հուսահատ առատաձեռնությամբ այս ու այն կողմ են նետում իրենց բոլոր ճառագայթները։ | ||
+ | |||
+ | Այնտեղ կային խխունջ֊մաշիկներ․ եթե դրանց շրջես, ապա մի կեսի վրա կտեսնես որոշակի ելուստ, այնպես որ ամբողջ խեցին իսկապես նմանվում է տնային մաշված կոշիկի։ Այնտեղ կային նաև ցիպրեի խեցիներ, մի քանիսը սպիտակաթույր էին, փոքր֊ինչ հաստակող, մյուսները՝ բաց մարմնագույն, խիտ ծածկված բոսորագույն ու սև կետերով։ Ժայռերի ճեղքերից վիթխարի տամկաճճիների պես դուրս էին ցցվել խիտոնների խեցիները, մոտ երկուսուկես դյույմ երկարությամբ։ Մի տեղ ես նկատեցի լուցկու տուփի չափ թանաքաձկան և, փորձելով նրան բռնել, քիչ էր մնում խութից ցած ընկնեի։ Մեծ վիշտ պատճառելով ինձ, նա ծլկեց։ Արդեն կես ժամ հետո ես տեսա, որ իմ բոլոր բանկաները, սրվակներն ու տուփերը բերնեբերան լիքն են, ու կամա թե ակամա ստիպված էի վերադառնալ նավակ։ | ||
+ | |||
+ | Տակին բարձր ու ուրախ տրամադրությամբ ինձ բերեց իմ սիրելի ծովախորշը և սկսեց հետաքրքրությամբ դիտել, թե ինչպես եմ զգուշորեն հանում հավաքածս նմուշները ու տեղավորում լճախորշում։ Հետո մենք լողացինք դեպի Մենելաոսի նավամատույցը։ Երբ ես նավակից ցած իջա, Տակին վերցրեց պարանը, անցկացրեց այժմ արդեն մեռած սկորպենայի խռիկների միջով և տվեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Հայտնիր քո մայրիկին, ― ասաց նա ― որ սա պետք է պատրաստել կարմիր պղպեղով ու ձիթապտղի յուղով և ուտել կարտոֆիլով ու մատղաշ դդիմկով։ Շատ համեղ է լինում։ | ||
+ | |||
+ | Ես շնորհակալություն հայտնեցի նրան և՛ ձկան համար, և՛ ինձ հետ այդքան երկար զբաղվելու համար։ | ||
+ | |||
+ | ― Մի անգամ էլ ձկնորսություն կանենք, ― ասաց նա, ― ես այստեղ կլինեմ մեկ շաբաթ հետո։ Չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը։ Քեզ իմաց կտամ, երբ որ գամ։ | ||
+ | |||
+ | Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կսպասեմ անհամբեր։ Տակին նավակը ետ հրեց ափից և ձողը ձեռքին լողաց դեպի Բենիցեսու։ | ||
+ | |||
+ | Ես բղավեցի նրա ետևից․ «Երջանի՜կ եղիր»։ | ||
+ | |||
+ | ― Պաստո կալո, ― պատասխանեց նա։ ― Հաջողություն եմ ցանկանում։ | ||
+ | |||
+ | Ես շրջվեցի ու հոգնած բարձրացա բլուրն ի վեր։ Սարսափով պարզեցի, որ արդեն գիշերվա ժամը երեքի կեսն է։ Մայրս հիմա, իհարկե, ոչ մի տարակույս չունի, որ խեղդվել եմ, ընկել եմ շնաձկան երախը, կամ էլ ինձ հետ տեղի է ունեցել ոչ պակաս սարսափելի մի ուրիշ բան։ Սակայն ես հուսով էի, որ նրա զայրույթը կմեղմացնեմ սկորպենայով։ |
19:27, 17 Մարտի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Ջերալդ Դարրել |
Ձիթենիների ծովախորշը
Եթե մեր տնից ձիթենու պուրակներով, բլրի վրայով իջնեք ցած, դուրս գաք սպիտակ ու մետաքսի նման փափուկ հաստ շերտով ծածկված ճանապարհը ու մի քիչ էլ առաջ գնաք, կհայտնվեք նեղ զառիթափ արահետի վրա, որը ձիթենու մացառուտների միջով գնում է դեպի կիսալուսնաձև փոքրիկ ծովախորշիկը։ Ծովախորշն այդ երիզված է սպիտակ ավազի լողափով և չոր ջրիմուռների կույտերով, որոնք այստեղ են ընկել ձմեռային ալեկոծությունից, ու այժմ նման են թռչունի գզգզված բնի։ Ծովախորշի երկու կողմից բարձրանում են փոքրիկ ժայռեր, և այնտեղ, ժայռերի միջև, վխտում են ամեն տեսակ ծովային արարածներ։
Հենց որ իմ ուսուցիչ Ջորջը հասկացավ, որ ինքը չի կարող գրավել ուշադրությունս, եթե ամեն առավոտ ինձ պահի չորս պատի մեջ, նա մի նոր քայլ արեց մանկավարժության մեջ և հիմք դրեց «բաց երկնքի տակ դասերին»։ Ավազոտ լողափը և ջրիմուռների գզգզված կույտերը անմիջապես վերածվեցին տապ անապատի կան անանցանելի ջունգլիների, ուր մենք անց էինք կացնում մեր հետազոտությունները, իսկ անճոռնի խեցգետիններն ու փոքրիկ ժրաջան կողագնացները մեզ մոտ կատարում էին Կորտեսի կամ էլ Մարկո Պոլոյի դերը։ Այժմ աշխարհագրության դասերն ինձ համար արտակարգ գրավիչ էին։ Մի քիչ ավելի ուշ մենք մտածեցինք կազմել աշխարհի քարտեզը քարերով, դրանք դասավորելով անմիջապես ափի երկայնքով, այնպես որ մեր քարտեզը այժմ իսկական ծով ուներ։ Այս աշխատանքը շատ երկար տևեց։ Նախ՝ հեշտ բան չէր այնպիսի քար գտնել, որ նման լիներ Աֆրիկային, Հնդկաստանին կամ Հարավային Ամերիկային։ Երբեմն, ցանկալի մայրցամաքը ստանալու համար, հարկավոր էր լինում միաժամանակ դնել երկու կամ երեք քար։ Երկրորդ՝ գտնելով անհրաժեշտ քարը, մենք նրա տակ հայտնաբերում էինք ամեն տեսակ ծովային կենդանիներ և դրանցով զբաղվում էինք քառորդ ժամից ավելի, մինչև որ Ջորջը հանկարծ գլխի էր ընկնում, որ եթե այսպես շարունակենք, մեր աշխարհի քարտեզով հեռու չենք գնա։
Այս ծովախորշիկը դարձավ իմ սիրած վայրերից մեկը, ուր մենք Ռոջերի հետ գնում էինք ամեն օր, ետկեսօրյա շոգ ժամերին, երբ տանը բոլորը հանգստանում էին։ Մենք անցնում էինք ձիթենու անշարժացած պուրակներով, ուր տարածված էր ծղրիդների ճռռոցը, ու դանդաղ իջնում ճանապարհով։ Ռոջերն իր վիթխարի թաթերով սպիտակ փոշի էր բարձրացնում ու ամբողջ ժամանակ հաճույքով փռշտում էր, ինչպես բուռնոթիից։ Հասնելով ծովախորշին, որն այդ ժամանակ այնքան խաղաղ էր ու վճիտ, ասես նրա մեջ իսկի ջուր էլ չկար, մենք լողանում էինք ծանծաղ տեղում, ու հետո ամեն մեկս գնում մեր գործին։
Ռոջերի համար ― դա ծանծաղ ջրում վխտացող ձկներ բռնելու հուսահատ ու անհաջող փորձեր էին։ Աչքերը ջրին հառած ու ականջները սրած՝ նա դանդաղ հետևում էր ձկներին ու կամաց ինչ֊որ քրթմնջում իր համար։ Հետո հանկարծ նրա գլուխն անհետանում էր ջրի տակ, լսվում էր սեղմված ծնոտների կրճտոց, ու շուտով նա նորից գլուխը հանում էր ջրից, բարձր փռշտում ու թափահարում մարմինը, իսկ ձկնիկը, որի հետևից նա ընկել էր, այդ ընթացքում հասցնում էր երկու յարդ առաջ անցնել և, քարի մոտ տեղավորվելով, նրա կողմն էր շրջում իր ուռած դնչիկը ու կոկետորեն թափահարում պոչը։
Այս փոքրիկ ծովախորշում այնքան շատ զանազան կենդանիներ կային, որ ես ուղղակի չգիտեի ինչից սկսեմ իմ հավաքածուն։ Ամենուրեք քարերի վրա երևում էին օղակավոր որդերի կրասպիտակ հետքեր, ասես կարկանդակի վրա շաքարաշերտի մի բարդ ոլորապտույտ նախշ էր արված, իսկ տեղ֊տեղ, մի քիչ ավելի խորքում, ավազի միջից կարծես դուրս էին ցցվել բարալիկ փողրանքի կտորտանքները։ Եթե կանգնեիր և ուշադիր դիտեիր, ապա կտեսնեիր, թե ինչպես փողրակի ծայրերին հայտնվում է նուրբ, փափուկ կապտա֊երփներանգ, կարմիր ու գորշ շոշափուկների փունջը։ Դրանք նստակյաց բազմաընձյուղավոր որդեր էին։ Իմ կարծիքով, սա շատ անբարեհնչյուն անուն է նման գեղեցիկ արարածների համար։ Երբեմն դրանք հանդիպում էին ոչ մեծ կույտերով, նմանվելով ծաղկաթմբի, որի բոլոր ծաղիկները շարունակ շարժվում էին։ Նրանց պետք է մոտենալ շատ զգույշ, որովհետև ձեր ոտքերի շարժումից ջուրը կալիքվի ու նրանց կտեղեկացնի վտանգի մասին։ Շոշափուկներն այն ժամանակ կմիահյուսվեն և չտեսնված արագությամբ կանհետանան խողովակի մեջ։
Ծովախորշիկի ավազե հատակին այս ու այնտեղ սևին էին տալիս լամինարի փայլուն ջրիմուռների մահիկները, ասես ինչ֊որ մեկը ավազի վրա շաղ էր տվել սև փետուրներ։ Եվ դրանց մեջ կարելի էր տեսնել ասեղնաձուկ։ Նրա գլխիկը զարմանալիորեն հիշեցնում է ձգված ծովաձիու, որ նստած է երկար ու ճկուն մարմնի վրա։ Ասեղնաձկները լամինարիների մեջ մնում են ուղղահայաց դիրքով և գրեթե ձուլվում են դրանց հետ, և նրանք անմիջապես չեն նկատվում։
Ժայռերի ստորոտում, ափին մոտիկ, կարելի է հանդիպել փոքրիկ խեցգետինների կամ էլ ծիրանագույն ակտինիաների, դրանք ասես գնդասեղների փոքրիկ բարձիկներ լինեն՝ զարդարված ալ կարմիր ու երկնագույն հուլունքներով։ Հանդիպում են այստեղ և այլ ակտինիաներ, սրճագույն նուրբ ոտքով ու գալարուն երկար շոշափուկներով, որոնց կնախաձեր նույնիսկ ինքը Գորգոնա֊Մեդուզան։ Բոլոր քարերը ծածկված էին վարդագույն, սպիտակ կամ կանաչ մարջաններով և ծովային մանրագույն, նուրբ ջրիմուռներով, նրանց մեջ նուրբ Acctabularia mediterrenea-ն իր բարակ, թելանման ցողուններով։ Յուրաքանչյուր ցողունի վերջում փայլում էր մի փոքրիկ կանաչ հովանոց, որն ասես շրջված էր ինչ֊որ ստորջրյա քամուց։ Երբեմն ժայռի վրա երևում էր մի մեծ սև սպունգ՝ լայն բացված բերաններով, որ նման էին հրաբխի կոներին։ Այդպիսի սպունգը վատ չէր լինի պոկել ժայռից և մեջտեղից երկու մասի բաժանել․ նրա մեջ երբեմն կարելի էր գտնել մի որևէ հետաքրքրիր կենդանի։ Ճիշտ է, սպունգի միջից ձեր ձեռքին կթափվի գարշելի լորձունք, սխտորի կծու հոտով, որը երկար ժամանակ չի անցնի։
Ափին և ժայռերի արանքում ես նորանոր խեցիներ էի հավաքում, և ինձ հաճույք էր պատճառում ոչ միայն խեցիների գեղեցիկ ձևը, այլև նրանց արտասովոր արտահայտիչ անունները։ Ես իմացա, օրինակ, որ սրածայր խեցին, որի մի մասը ձգված է կիսաթաղանթավոր մատների նման, կոչվում է «հավալուսնի ոտք», իսկ սպիտակ, կլոր խեցին, որը նմանվում է խխունջ ափսեիկի, կրում էր «չիանական գլխարկ» անունը։
Այնտեղ կային նաև «տապան» կոչվող խեցիներ։ Զարմանալի, գրեթե գրեթե պնդուկի նմանվող այս խեցու բացված փեղկերը կարելի է համեմատել (եթե ունեք թեկուզ մի կաթիլ երևակայություն) երկու փոքրիկ տապանիկների հետ։ Ոլորապտույտ «աշտարակ» խեցին սրածայր է, ինչպես միաեղջյուրի ժանիք, իսկ «հոլ» խեցին նախշված է կարմիր, սև ու կապույտ գույնի վառ զիգզագներով։ Մեծ ժայռերի ստորոտում հանդիպում էին նաև «բանալու անցք» կոչվող ափսեիկներ։ Այս խեցու գագաթում իսկապես անցք կա, որի միջով շնչում է նրա տերը։ Բայց առանձնապես ուրախալի էր «ծովականջ» կոչվող խեցի գտնելը․ դա շատ գորշ թերթավոր խեցի է և մի կողմի վրա անցքերի շարք ունի։ Եթե այս խեցին շրջենք ու նրա միջից հանենք օրինական տիրոջը, մեր առջև կբացվի նրա ամբողջ ներքին պարունակությունը, որ փայլում է օպալի ու ծիածանի անհավատալի գեղեցկությամբ։ Այն ժամանակ ես ակվարիում չունեի, ուստի և ծովախորշի մի անկյունում քարերով փակել էի ջուրը, մոտ ութ ոտնաչափ երկարությամբ և չորս ոտնաչափ լայնությամբ, ուր կարող էի պահել իմ ամբողջ բազմատեսակ որսը, գրեթե չկասկածելով, որ նրանց այնտեղ կգտնեմ և հաջորդ օրը։
Հենց այս ծովախորշում ինձ հաջողվեց բռնել իմ առաջին սարդ֊խեցգետինը։ Ես երևի կանցնեի նրա կողքով, ենթադրելով, թե դա ջրիմուռներով ծածկված քար է, եթե խեցգետինն անզգույշ շարժում չաներ։ Ե՛վ իր մեծությամբ և՛ ձևով նրա մարմինը նմանվում էր ոչ մեծ, հարթ տանձի և վերին նեղացող մասում փշոտ էր, աչքերի վերևի երկու ելուստները ասես եղջյուրներ լինեին։ Նրա ոտքերն ու չանչերը շատ բարակ ու երկար էին, բայց ամենից շատ ինձ զարմացնում էր այն, որ ամբողջ մեջքը ծածկված էր մանր ջրիմուռներով, ճիշտ այնպես, ասես նրանք բուսել էին նրա պատյանից․ ինձ գերեց այս արտասովոր արարածը, ու ես նրան վեր բարձրացրի և հանդիսավոր տարա իմ լճախորշը։ Պետք է շատ ամուր բռնեի նրան, քանի որ արդեն հասկացավ, որ հանձին իրեն ճանաչել են խեցգետնին, և հուսահատ փորձում էր փախչել, ուստի երբ մենք հասանք լճախորշին, բոլոր ջրիմուռները նրա վրայից գրեթե պոկվել էին։
Ես խեցգետնին դրի ծանծաղ ջրի մեջ և, պառկելով բերանքսիվար, սկսեցի դիտել, թե ինչ է նա անելու։ Խեցգետինը կանգնեց իր երկար ոտքերի վրա և, նմանվելով զոհի հետապնդող սարդի, մոտ մի ոտնաչափ հեռացավ այն տեղից, ուր ես իրեն դրել էի, ապա քարացավ մեռածի պես։ Այսպես նա նստեց բավական երկար, ու ես նույնիսկ արդեն կարծեցի, որ նա օրվա ամբողջ առաջին կեսը պիտի նստի անշարժ ու ուշքի գա ապրած ցնցումից, բայց խեցգետինը հանկարծ ուղղեց բարակ, երկար չանչերը և շատ նրբանկատորեն, գրեթե ամոթխածորեն մոտակա քարից պոկեց մի կտոր ջրիմուռ, մոտեցրեց բերանին և սկսեց ծամել։ Ես կարծում էի, թե նա այն կուտի, բայց ամենևին էլ այդպես չարեց։ Անճոռնի նազանքով խեցգետինը չանչը տարավ դեպի մեջքը, զգույշ շոշափեց տեղը և ամրացրեց այնտեղ մի կտոր ջրիմուռ։
Հավանաբար, նա ջրիմուռի հիմքը թրջեց թքով կամ ինչ֊որ համանման բանով, որ կարողանա այն կպցնել վահանիկին։ Ես շարունակում էի հետևել նրան, իսկ նա դանդաղ պտտվում էր ամբողջ լճախորշով մեկ և, գիտնական֊բուսաբանի ինքնագոհ ջանասիրությամբ, հավաքում զանազան ջրիմուռներ։ Արդեն մոտավորապես մեկ ժամ հետո նրա մեջքը պատած էր բուսականության այնպիսի խիտ շերտով, որ եթե ես մի րոպե աչքս թարթեի, իսկ խեցգետինը քարանար տեղում, ապա անմիջապես չէի կարողանա որոշել, թե որտեղ է գտնվում նա։
Ինձ անչափ հետաքրքրեց այսպիսի հնարամիտ քողարկումը, ու մանրազնին խուզարկեցի ամբողջ ծովախորշը և գտա էլի մի խեցգետին սարդ, նրա համար սարքեցի հատուկ փոքրիկ ավազան, ավազոտ հատակով, ուր ջրիմուռների հետք էլ չկար։ Երբ ես խեցգետնին տեղավորեցի այստեղ, նա բավական գոհ տեսք ուներ։ Հաջորդ օրը ես տնից բերեցի եղունգների խոզանակը (նրա տերը Լարրին էր), և, բռնելով դժբախտ խեցգետնին սկսեցի դաժանորեն քերել նրան, մինչև որ ո՛չ մեջքին, և ո՛չ էլ ոտքերին չմնաց ջրիմուռի հետք անգամ։ Հետո նրա լճակի մեջ գցեցի ինչ պատահի (հոլ֊խխունջիկներ, մարջանի կտորտանք, փոքրիկ ակտինիաներ, ապակե շշի մանր կտորտանքներ, որ ջրի մեջ վերածվեցին չտեսնված թանկարժեք քարերի) և, նստելով, սկսեցի դիտել։
Մի քանի րոպե խեցգետինը նստել էր քարացած, երևում է, ուշքի էր գալիս այն ստորացուցիչ մաքրումից հետո, որին նրան ենթարկեցի։ Հետո, ասես թե ի վիճակի չլինելով հավատալու իրեն վիճակված չար բախտին, նա երկու չանչերը գլխից վեր բարձրացրեց և շատ զգույշ շոշափեց մեջքը։ Հավանաբար, հակառակ եղելությանը, հույս ուներ այնտեղ գտնելու ջրիմուռի թեկուզ փոքրիկ մի շյուղ։ Սակայն ես իմ գործը լավ էի տեսել, խեցգետնի մեջքը ամբողջովին հարթ էր ու փայլուն։ Նա մի քանի անվստահ քայլ կատարեց, կանգ առավ և կես ժամ նստեց տխուր հուսահատության մեջ, բայց հետո, այնուամենայնիվ, հաղթահարեց ընկճվածությունը և մոտեցավ ավազանի ափին, փորձելով խրվել գորշ քարերի տակ։ Նա այնտեղ էլ նստեց, դառնորեն ողբալով իր անհետացած քողարկման մասին, իսկ ես պիտի արդեն տուն գնայի։
Հաջորդ առավոտյան ես շատ շուտ եկա ծովախորշ և ուրախությամբ տեսա, որ իմ բացակայության ընթացքում խեցգետինը ժամանակն իզուր չի կորցրել։ Ջանալով չմատնվել հուսահատության, նա իր պատյանը զարդարել էր այն ամենով, ինչ ես թողել էի նրա համար։ Նրա տեսքը շատ զվարճալի էր, ասես հագնվել էր դիմակահանդեսի համար։ Մեջքի վրա մարջանի բեկորների արանքում ցցվել էին հոլ֊խխունջներ, իսկ գլխի մոտ ամրացրել էր ակտինիային, ասես դրել էր մի շքեղ, ժապավենով գլխարկ։ Ես դիտում էի, թե ինչպես է խեցգետինը սողում ավազոտ հունով, և մտածում էի, որ նա հիմա չափից ավելի է աչքի զարնում, բայց ահա նա սողաց իր սիրած տեղը, քարի տակ և, ի զարմանս իմ, վերածվեց ուղղակի խխունջների և մարջանի կտորների կույտի՝ գագաթին զույգ ակտինիաներով։
Իմ ծովախորշից ձախ, ափից մոտավորապես չորս մղոն հեռավորության վրա, ընկած էր Պոնդիկոնիսի կամ Մկան կղզին, որը ձևով գրեթե հավասարակողմ եռանկյունի է, կղզին ամբողջովին ծածկված է դափնեվարդերով ու սլացիկ նոճիներով, որոնց տակ ապաստանել է մի փոքրիկ սպիտակ եկեղեցի և նրա կողքին՝ փոքրիկ տնակ։ Կղզում ապրում էր մի շատ չար ծեր վանական, որը հագնում էր երկար սև զգեստ և գլանաձև գլխարկ։ Ցերեկը, հավանաբար, նա պետք է խփեր իր փոքրիկ եկեղեցու զանգերը, իսկ երեկոյան, առանց շտապելու, նավակով ուղևորվում էր ոչ հեռվում երևացող հրվանդանը, ուր կար մի փոքրիկ կուսանոց, և այնտեղ ապրում էին երեք ծեր միանձնուհիներ։ Այնտեղ նա ստանում էր կերակուր և մի գավաթ սուրճ, զրուզում էր (հավանաբար, ժամանակակից աշխարհի մեղքերի մասին), իսկ երբ մայր մտնող արևը նրա կղզին շրջապատող լռին ջրերը վեր էր ածում գույնզգույն մետաքսե շղարշի, նա կորացած, ինչպես սև ագռավ, իր ճռճռացող ու ջուր թողնող նավակով դանդաղ վերադառնում էր ետ։
Հենց այդ ժամանակ էլ Մարգոն, հիասթափված օդային վաննաներից, որոշեց փորձել Մայր Բնության մեկ այլ բուժական միջոցը՝ ծովային լոգանքները։ Ամեն առավոտ նա վեր էր կենում մոտավորապես վեցի կեսին, հանում էր ինձ անկողնուց, և մենք երկուսով գնում էինք ծով, սուզվում վճիտ ջրի մեջ, որ դեռևս սառն էր լուսնի փայլից, և հետո դանդաղ լողում դեպի Պոնդիկոնիսի։
Մարգոն անմիջապես փռվում էր արևի տակ, իսկ ես խառնշտորում էի ծանծաղ ջուրը։ Դժբախտաբար, մեր այցելություններն այնքան էլ դուր չէին գալիս վանականին։ Չէր հասցնում Մարգոն պառկել ժայռի վրա ու հարմար դիրք ընդունել, երբ վանականն սկսում էր դոփել դեպի եկեղեցի տանող քարե երկար սանդուղքի աստիճանների վրա, սպառնում նրան բռունցքով և իր մեծ գզգզված մորուքի խորքից թափում հունարեն խոսքերի անհասկանալի շարաններ։ Մարգոն վանականին դիմավորում էր պայծառ ժպիտով և բարեկամաբար ձեռքով անում ու էլ ավելի էր կատաղեցնում նրան։ Օդը հատելով իր սև հագուստով, վանականն այս ու այն կողմ էր նետվում և դողդողացող ու թքոտած մատով մատնացույց էր անում երկինքն ու հետո Մարգոյին։ Սա կրկնվում էր ամեն օր, և քանի որ վանականի բառապաշարն այնքան էլ հարուստ չէր, վերջ ի վերջո ինձ հաջողվեց հիշել նրա մի քանի սիրած արտահայտությունները։ Երբ հետագայում ընկերոջս՝ Ֆիլեմոնին, հարցրի, թե ինչ են դրանք նշանակում, նա ծիծաղից թուլացավ։ Քրքջալուց նա ուղղակի խոսել չէր կարողանում, բայց այնուամենայնիվ ես վերջապես հասկացա, որ վանականը Մարգոյի գլխին հայհոյանքներ էր թափել, ու դրանցից ամենամեղմը եղել է «սպիտակ վհուկը»։
Սակայն ժամանակի ընթացքում այդ բոլորը վերածվեց խաղի։ Այժմ, ճանապարհվելով կղզի, մենք վանականի համար մի քանի սիգարեթ էինք վերցնում, իսկ նա տեսնելով մեզ, քարե աստիճաններով թռչում էր ցած, բռունցքը թափահարում ու սպառնում աստծո պատիժով։ Այսպիսով կատարելով իր պարտքը, վանականն ուղղում էր փարաջան, և նստում էր քարե պարսպի վրա և բարեհոգաբար ծխում մեր սիգարեթները։ Երբեմն նա նույնիսկ վերադառնում էր եկեղեցի, որ մեզ համար մի բուռ թուզ բերի իր ծառից կամ թարմ ու հյութող նուշ, որը կոտրում էինք հենց ծովափին՝ երկու լերկ քարով։
Պոնդիկոնիսիի և իմ սիրած ծովախորշի միջև շարքով ձգվում էին խութեր, մի քանիսը սեղանի չափ էին, իսկ մյուսները՝ փոքրիկ պարտեզից մեծ չէին։ Գրեթե բոլորն էլ ունեին հարթ գագաթ և ծովի մակերևույթից ցածր էին միայն երկու դյույմով, այնպես որ եթե բարձրանայինք դրանց վրա և կանգնեինք, հեռվից կարող էր թվալ, թե մենք քայլում ենք ջրի վրայով։ Ես վաղուց էի ցանկանում ուսումնասիրել խութերը, որովհետև այնտեղ ապրում էին ծովային այնպիսի կենդանիներ, որոնք չեն հանդիպում ծովախորշի ծանծաղ մասերում։ Սակայն այստեղ ես հանդիպեցի անհաղթահարելի դժվարությունների, որովհետև չէի կարողանում հետս վերցնել անհրաժեշտ իրերը։ Մի անգամ ես փորձեցի լողալով գալ խութի մոտ՝ վզիցս երկու ապակե բանկա կախած ու ցանցը ձեռքիս, բայց կես ճանապարհին երկու բանկաներն էլ միանգամից ջրով լցվեցին ու ինձ քաշեցին ցած։ Անցավ մի քանի րոպե, մինչև ես կարողացա դրանցից ազատվել ու ջրի երես դուրս գալ։ Մինչ ես շունչ քաշեցի ու թքեցի կուլ տված ջուրը, բանկաներս արդեն գտնվում էին խոր ջրի տակ, օրորվում էին, փայլփլում ու այնքան անմատչելի էին, որքան՝ եթե լինեին Լուսնի վրա։
Մի շոգ օր ես իմ ծովախորշում քարերի տակ որոնում էի բազմագույն նեմերիտների ու այնպես էի տարվել, որ չնկատեցի, թե ինչպես մոտեցավ մի նավակ։ Միայն երբ նավակի քթի տակ ավազը խշշաց, ես ետ նայեցի։ Նավախելի թիակին հենված (բոլոր ձնկնորսներն այստեղ թիավարում էին մի թիակով, ձկան պոչի նման թափահարելով այն ջրի մեջ) կանգնած էր արևից սևացած մի երիտասարդ։ Նա ուներ գանգուր, թուխ մազեր, փայլուն, թթի պես սև աչքեր և կուրացուցիչ սպիտակ ատամներ, որ փայլում էին արևավառ դեմքի վրա։
― Յասո՜ւ, ― ասաց նա, ― ողջ լինես։
Ես պատասխանեցի նրա ողջյունին, նայելով, թե ինչպես տղան ճարպկորեն դուրս թռավ նավակից ու ձեռքի մեծ ժանգոտ խարիսխն ամրացրեց ափին, չորացած ջրիմուռների կույտի ետևում։ Հետո նա եկավ և բարեկամաբար նստեց կողքիս, գրպանից հանելով թիթեղյա ծխախոտատուփը։ Նա հագել էր պատռված ֆուֆայկա ու վարտիք, որ մի ժամանակ կապույտ գույն էր ունեցել, բայց այժմ արևից սպիտակել էր։
― Այսօր շոգ է, ― կնճռոտվելով ասաց տղան, իսկ նրա հաստ, կոպտացած մատները զարմանալի արագությամբ փաթաթում էին գլանակը։
Նա ծխախոտը վառեց մետաղե մեծ կրակվառիչով ու նայեց ինձ՝ մորեհավի աչքերի նման վճիտ աչքերով։
― Դու այն օտարերկրացիներից չե՞ս, որ ապրում են բլրի վրա, ― հետաքրքրվեց նա։
Այդ ժամանակ ես արդեն բավական տանելի խոսում էի հունարեն և նրան պատասխանեցի, որ այո՛, ես հենց այդ օտարերկրացիներից եմ։
― Իսկ մյուսնե՞րը, ― հարցրեց նա, ― տանը եղած մյուսները, նրանք ո՞վ են։
Ես արդեն վաղուց գիտեի, որ Կորֆուի բոլոր բնակիչները, հատկապես գյուղացիները, սիրում են հետաքրքրվել ամեն ինչով, իսկ իրենք էլ պատմում են քեզ իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասնությունները։ Ես նրան բացատրեցի, որ մյուսները՝ մայրս, երկու եղբայրներս և քույրս են։ Նա լուրջ տեսքով գլխով արեց, ասես դրանք բացառիկ կարևոր տեղեկություններ էին։
― Իսկ հա՞յրդ, ― շարունակեց նա հարցուփորձը։ ― Որտե՞ղ է քո հայրը։
― Ես բացատրեցի, որ հայրս մահացել է։
― Խե՜ղճ, ― բացականչեց նա անկեղծ կարեկցանքով։ ― Եվ քո դժբախտ մայրիկը մնացել է չորս երեխաները ձեռքին։
Նա վշտագին հառաչեց այդ ծանր մտքերից, բայց հետո հանգստացավ և փիլիսոփայորեն նկատեց․
― Այդպիսին է կյանքը։ Դու ի՞նչ ես փնտրում քարերի տակ։
Ես փորձեցի դա բացատրել նրան ավելի լավ ձևով, թեև միշտ էլ դժվար էր բացատրել, թե ինչու են ինձ հետաքրքրում տեսքով զզվելի և ամենևին էլ ոչ ուտելի այդ կենդանիները։
― Քո անունն ի՞նչ է, ― հարցրեց նա։
Ես բացատրեցի, որ իմ Ջերալդ անունը հունարեն լեզվով ավելի շատ համապատասխանում է Գերասիմոսին, բայց ընկերներս ինձ ուղղակի կոչում են Ջերրի։
― Իսկ իմ անունը Տակի է, ― ասաց նա, ― Տակի Տանատոս։ Ես ապրում եմ Բենիցեսում։
Ես հարցրի, թե ինչ է նա անում այստեղ, իր գյուղից այդքան հեռու։
― Բենիցեսից դուրս գալուց հետո շարունակ ձուկ եմ բռնել։ Հիմա կուտեմ ու կքնեմ, իսկ գիշերվա դեմ կրակ կվառեմ և կլողամ ետ։ Նորից ձուկ կբռնեմ։
Այս լուրը ինձ խիստ հուզեց։ Բոլորովին վերջերս մենք ուշ գիշերով վերադառնում էինք քաղաքից, և ճանապարհին կանգ առնելով մեր բլրի մոտ, տեսանք ներքևում սահող մի նավակ՝ աղեղնաձև մեծ լամպը նավաքթին։ Ձկնորսը դանդաղ վարում էր նավակը ծանծաղ ու մութ ջրերով, և նրա լապտերի լույսի օղակը պայծառ լուսավորում էր ծովի հատակը, իսկ երբ նավակն անցնում էր խութերի մոտով, նրանք բոլորը բռնկվում էին դեղին, կարմիր, վարդագույն ու դեղնա֊կանաչավուն երանգներով։ Ես իսկույն հասկացա, թե դա ինչ հրաշալի գործ է, միայն թե դեռևս չունեի ծանոթ ձկնորսներ։ Այժմ հիացմունքով նայեցի Տակիին և իսկույն հարցրի, թե ո՞ր ժամին է սկսելու ձկան որսը և մտադի՞ր է արդյոք շրջանցել այս ծովախորշիկի և Պոնդիկոնիսի կղզու միջև գտնվող խութերը։
― Ես մեկնելու եմ ժամը տասին, ― պատասխանեց նա, ― կշրջանցեմ կղզին ու հետո կլողամ դեպի տուն։
Ես հարցրի, թե ինձ էլ կվերցնի՞ իր հետ և բացատրեցի, որ խութերում ապրում են բազմաթիվ հետաքրքիր կենդանիներ, որոնց ես բռնել չեմ կարող առանց նավակի։
― Ինչու չեմ վերցնի, ― պատասխանեց նա։ ― Ես քեզ կսպասեմ Մենեալոսի դիմաց։ Արի այնտեղ ժամը տասին։ Կշրջանցենք խութերը, և ես նորից քեզ ափ կհանեմ Մենեալոսի մոտ, իսկ հետո արդեն կլողամ դեպի տուն։
Ես հավատացրի նրան, որ տասին կլինեմ ափին, հետո սուլեցի Ռոջերին, վերցրի ցանցն ու շշերը և շտապեցի հեռանալ, քանի դեռ Տակին միտքը չի փոխել։ Բավական հեռանալով նրանից, քայլերս դանդաղեցրի ու սկսեցի լարված մտածել, թե ինչպես համոզեմ տնեցիներին, հատկապես մորս, որ ինձ ժամը տասին թույլ տա ծով գնալ։
Ինչպես հայտնի է, մորս միշտ անհանգստացնում էր, որ օրվա շոգ ժամերին ես չէի ուզում քնել։ Ես նրան բացատրում էի, որ միջատների ու նման արարածների համար դա օրվա ամենալավ ժամն է, միայն թե մայրս դա չէր համարում ծանրակշիռ պատճառաբանություն։ Իսկ երեկոները, հենց այն պահին, երբ տեղի էր ունենում մի հետաքրքրիր բան (օրինակ՝ Լարրին ու Լեսլին լեզվակռիվ էին անում), մայրիկս զայրացած փնթփնթում էր․
― Անկողին մտնելու ժամանակն է, սիրելիս։ Մի մոռացիր, որ ցերեկը դու բոլորովին չես քնել։
Ես հասկանում էի, որ հենց այս հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ իմ գիշերային ձկնորսության համար։ Հիմա դեռ միայն ժամը երեքն է, և, իհարկե, այդ ժամին բոլորը տանը խոր քնած են փակ կրկնափեղկերի ետևում։ Միայն վեցի կեսին կսկսեն արթնանալ և բզզալ ճանճերի պես։
Ես շնչակտուր սլացա տուն, հետո մի պահ կանգ առա, հանեցի շապիկս և դրանով խնամքով փաթաթեցի բանկաները, որ ինձ չմատնեմ ոչ թխկոցով, ոչ զնգոցով, իսկ Ռոջերին պատվիրեցի ծպտուն չհանել։ Մենք գաղտագողի մտանք տուն և, ստվերների նման, սահեցինք իմ ննջարանը։ Ռոջերը, շունչը պահած՝ նստեց սենյակի մեջտեղում և նկատելի զարմանքով սկսեց նայել, թե ինչպես եմ հանվում ու անկողին մտնում։ Նա բոլորովին համոզված չէր, որ այսպիսի վարքագիծը կարելի է քաջալերել։ Չէ՞ որ ամբողջ կեսօրը դեռ առջևում էր, և հրաշալի արկածները սպասում էին մեզ, իսկ ես հանկարծ պատրաստվում եմ քնելու։ Շունը փորձեց վնգվնգալ, բայց ես այնպես կատաղի փնչացրի նրա վրա, որ նա, պոչը ծալելով, մտավ մահճակալի տակ ու պառկեց այնտեղ, տխուր հառաչելով։ Ես վերցրի գիրքը և փորձեցի կարդալ․ փակ կրկնափեղկերով սենյակը վերածվեց սառը, կանաչ ակվարիումի, իրականում օդը տաք էր ու հեղձուցիչ, ու ինձնից շիթերով քրտինք էր հոսում։ Ես շուռումուռ էի գալիս արդեն թրջված սավանի վրա և զարմանում, թե ինչ լավ բան են գտնում մարդիկ այս կեսօրյա քնի մեջ։ Ի՜նչ օգուտ կա դրանից։ Ինձ համար պարզ չէր, թե ինչպես կարող են նրանք առհասարակ քնել։ Եվ հենց այդ պահին էլ մի ակնթարթում ընկղմվեցի քնի մեջ։
Արթնացա վեցի կեսին և քնաթաթախ դուրս եկա պատշգամբ, ուր բոլորն արդեն թեյ էին խմում։
― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց մայրս։ ― Մի՞թե դու քնել ես։
Ես ասացի, իբր ի միջի այլոց, որ ինձ համար այսօր օգտակար էր հանգստանալը։
― Հո վատ չես զգում, սիրելիս, ― անհանգստացավ մայրս։
Ես պատասխանեցի, որ միանգամայն առողջ եմ, իսկ հանգստանալ որոշեցի, որ երեկոյի համար ուժեր հավաքեմ։
― Իսկ ինչ է պատահել, սիրելիս, ― հարցրեց մայրս։ Աշխատելով հանգիստ ու անփույթ ձևանալ, ես ասացի, որ ժամը տասին մեկնում եմ ծով, մի ձկնորսի հետ, որն ինձ վերցնում է գիշերային որսի։ Հետո բացատրեցի, որ որոշ կենդանիներ դուրս են գալիս միայն գիշերը, և դա ամենալավ ժամանակն է նրանց որսալու համար։
― Հուսով եմ, ― սպառնագին արտասանեց Լարրին, ― դա չի նշանակում, որ մեր տան հատակի վրա կսկսեն շրմփալ ութոտնուկները և օձաձկները։ Ավելի լավ է, դու նրան մի թող, մամա, թե չէ չես հասցնի ուշքի գալ, երբ ամբողջ տունը և՛ իր տեսքով և՛ իր հոտով կնմանվի ձկան շուկայի։
Ես տաքացած պատասխանեցի, որ ամենևին էլ մտադիր չեմ կենդանիներին քարշ տալ տուն, այլ նրանց կտանեմ ծովախորշի իմ հատուկ ավազանը։
― Ժամը տասը շատ ուշ է, սիրելիս, ― ասաց մայրս։ ― Իսկ դու ե՞րբ կվերադառնաս։
Ես համարձակորեն ստեցի, որ կվերադառնամ տասնմեկին մոտ։
― Լավ, միայն թե տաք հագնվիր, ― ասաց մայրս։ Նա միշտ կարծում էր, որ եթե իմ հագին բրդյա ֆուֆայկա չլինի, ապա, չնայած խաղաղ ու տաք գիշերվան, ես անպայման երկկողմյա թոքերի բորբոքում կստանամ։
Ազնվորեն խոստանալով տաք հագնվել, ես թեյ խմեցի և հետո մոտ մեկ ժամ սկսեցի ստուգել ու զննել որսի հանդերձանքս։ Հետո վերցրի երկար բռնակով որսացանցը, ծայրին երեք լարակեռերով բամբուկե մեծ փայլտ, որ զննելու համար դեպի ինձ քաշեմ ծովային ջրիմուռների կույտերը, ապակե լայնաբերան ութ բանկա ու մի քանի թիթեղյա տուփ, արկղիկներ խեցգետինների ու խխունջների համար։ Համոզվելով, որ մայրս մոտերքում չէ, ես շորտի տակ հագա լողավարտիքը, իսկ հավաքածուների պարկի տակ թաքցրի սրբիչը։ Չէ՞ որ մի քանի նմուշների համար ստիպված կլինեի սուզվել ջրի տակ։ Իսկ եթե մայրս իմանար, որ ես մտադիր եմ թռչել ջրի մեջ, թոքերի երկկողմանի բորբոքման նկատմամբ նրա սարսափը կհարյուրապատկվեր։
Տասից քառորդ պակաս պայուսակը գցեցի մեջքիս, վերցրի լապտերիկը ու ձիթենիների պուրակի միջով իջա ծովափ։ Աստղազարդ երկնքում երևում էր գունատ լուսնի մահիկը, որ գրեթե լույս չէր արձակում։ Ձիթենիների մեջ առկայծում էին լուսատիտիկների զմրուխտե կրակները և լսվում էր, թե ինչպես են իրար կանչում բվեճները՝ տռի՜նկ, տռի՜նկ։
Երբ ես մոտեցա ափին, Տակին նստել էր նավակի մեջ ու ծխում էր։ Նա արդեն վառել էր նավախելի լամպը։ Լամպը ջրի մեջ գցել էր վառ լույսի մի օղակ և զայրացած ֆշշում էր, տարածելով սխտորի կծու հոտը։ Ես անմիջապես նկատեցի, թե որքան արարածներ էր գրավել նրա լույսը։ Իրենց բներից դուրս էին լողացել փոքրիկ ձկնիկները և ծովաշնիկները, տեղավորվել ջրիմուռներով ծածկված քարերի վրա, ու, կուլ տալով ջուրը, նստել էին իրենց փքված դնչիկներով, իսկ և իսկ թատրոնի հանդիսականների նման, սպասելով վարագույրի բարձրանալուն։ Չորս կողմը վխտում էին ափեզրյա խեցգետինները, ամեն քայլափոխի նրանք կանգ էին առնում և, քաղաքավարի պոկելով մի կտոր ջրիմուռ, տանում էին բերանները։ Շարունակ հայտնվում էին խխունջ հոլերը, որոնք իրենց մեջքին քարշ էին տալիս փոքրիկ, զայրացկոտ տեսքով մենակյաց֊խեցգետինները, փոխարինելով օրինական տերերին։
Ես իմ հանդերձանքը դրեցի նավակի հատակին և, բավականությամբ շունչ քաշելով, ինքս էլ բարձրացա նավակը։ Տակին, ափից ետ հրվելով, վերցրեց թիերից մեկը և ձողի պես պտտելով այն, նավակը տարավ ծանծաղ ջրում կուտակված գորշ ջրիմուռների միջով, որոնք մեղմ խշշում էին, դիպչելով նավակի կողերին։ Խոր տեղում նա կարգի գցեց երկու թիերը և սկսեց թիավարել։ Մենք շարժվում էինք շատ դանդաղ։ Տակին աչքը չէր կտրում պայծառ լուսապսակից, որ լուսավորում էր ծովի հատակը մոտ տասներկու ոտնաչափ լայնությամբ դեպի չորս կողմը և երգում էր քթի տակ։ Ռիթմիկ ճռռում էին թիակները․ նավակի մի կողմում ընկած էր ութ ոտնաչափ մի ձող, ծայրին՝ հինգ սարսափելի ատամներ։
Ես նավախելին տեսա ձիթապտղի յուղով լի շիշը, որը ձկնորսի հանդերձանքի պարտադիր մասն է։ Թեթև քամու ժամանակ, երբ ջուրն սկսում է ծփալ, բավական է շշից մի քիչ յուղ ցայտեցնել ջրին, և ծովի ալեկոծված մակերեսն իսկույնևեթ հրաշքով կխաղաղվի։ Մենք դանդաղ մոտենում էինք Պոնդիկոնիսի սև եռանկյունուն, ուր խութերն էին, և երբ մոտեցանք դրանց, Տակին դադարեց թիավարել ու ասաց․
― Նախ մենք այստեղ մի քիչ կմնանք, մինչև որ ես մի բան որսամ, և հետո կիջնես խութերի վրա և կորսաս ինչ ուզես։
Ես հաճույքով համաձայնվեցի։ Շատ էի ուզում տեսնել, թե ինչ պետք է Տակին անի իր վիթխարի հնգաժանիով։ Նավակն սկսեց դանդաղ թեքվել դեպի մեծ խութը։ Լամպը լուսավորում էր ստորջրյա զարմանալի ժայռերը, որոնք ծածկված էին վարդագույն ու մուգ կարմիր ջրիմուռներով և նման էին փարթամ կաղնիների։ Կռանալով ջրի վրա, ես ինձ պատկերացնում էի լայնատարած թևերով թռչուն, որ ճախրում է աշնան խայտաբղետ անտառի վրայով։
Հանկարծ Տակին դադարեցրեց թիավարել, զգուշորեն թիերն ընկղմեց ջրի մեջ, որ արգելակի ընթացքը։ Նավակն արդեն գրեթե անշարժ էր, երբ նա ձեռքն առավ հնգաժանին։
― Նայի՛ր, ― ասաց նա, ― ցույց տալով ստորջրյա ժայռի տակի ավազները։ ― Ակորպիոս։
Սկզբում ես ոչինչ չէի տեսնում, բայց հետո հասկացա, թե ուր է նա ցույց տալիս։ Այնտեղ, ավազի վրա, պառկած էր երկու ոտնաչափ երկարությամբ մի ձուկ։ Նրա մեջքին բարձրանում էր վիշապի կատար հիշեցնող սուր փշերի մի ամբողջ անտառ․ ավազի վրա տարածվել էին վիթխարի լողակները։ Ձկան գլուխը չափազանց լայն էր, ոսկեգույն աչքերով ու զայրացկոտ, ուռած բերանով։ Բայց ինձ ամենից շատ զարմացրին նրա գույները։ Ձուկը ներկված էր կարմրավուն գույներով՝ սկսած վառ կարմրից մինչև գինեգույնը, և ծածկված էր սպիտակ կետերով ու բծերով։ Ավազի վրա փռված այս վառ գեղեցկուհու տեսքը շատ ինքնավստահ էր ու վտանգավոր։
― Նա շատ համեղ միս ունի, ― ի զարմանս իմ շշնջաց Տակին, որովհետև ձուկն ինձ բացառիկ թունավոր թվաց։
Տակին դանդաղորեն հնգաժանին իջեցրեց ջուրը և աստիճանաբար դյույմ֊դյույմի ետևից, սկսեց ձկանը մոտեցնել ատամները։ Ամեն ինչ խաղաղ էր, լսվում էր միայն լապտերի զայրացկոտ թշշոցը։ Հնգաժանին դանդաղ մոտենում էր ձկանը։ Ես շունչս պահեցի։ Այդ խոշոր ոսկեակն ձուկը, մտածում էի ես, հավանաբար կնկատի իրեն մոտեցող չար ճակատագիրը։ Հանկարծ պոչը թափ կտա, կբարձրացնի ավազի հողմ և՝ հետքն անգամ էլ չի մնա։ Բայց ո՛չ, նա դեռ շարունակում էր պառկած մնալ, և շատ լուրջ տեսքով կուլ էր տալիս ջուրը։ Երբ ատամներն արդեն նրանից մի ոտնաչափ էին հեռու, Տակին կանգ առավ։ Ես տեսա, թե ինչպես նրա ձեռքը, սեղմելով հնգաժանին, փոքր֊ինչ փոխեց դրությունը։ Մի ինչ֊որ պահ, որն ինձ հավիտենականություն թվաց, նա կանգ առավ անշարժ և հանկարծ այնպիսի արագությամբ, որ ես պարզապես չտեսա այդ շարժումը, բոլոր հինգ ատամները խրեց ձկան մեծ գլխի ուղիղ ծոծրակի մեջ․ ավազի ու արյան ամպ բարձրացավ․ ձուկն այնպես էր գալարվում, որ նրա մեջքի փշերը խրվեցին հնգաժանու մեջ, բայց դուրս պրծնել չկարողացավ։ Տակին չափազանց ճարպկորեն էր հասցրել հարվածը։ Արագորեն ձեռքից֊ձեռք փոխելով ձողը, նա ջրից դուրս հանեց այն, և ձուկը թպրտաց նավակի հատակին։ Ես մոտեցա, որ օգնեմ Տակիին՝ ձկանը հանելու ատամների միջից, բայց նա ինձ կտրուկ ետ մղեց։
― Զգույշ, ― ասաց նա։ ― Ակորպիոսը վտանգավոր ձուկ է։
Ես նայում էի, թե ինչպես էր նա թիաբերանով հնգաժանուց հանում ձուկը, և չնայած ձուկը պետք է մեռած լիներ, բայց դեռ շարունակում էր գալարվել ու թպրտալ և նավակողին խրեց իր մեջքի սուր փշերը։
― Նայի՛ր, նայի՛ր, ― ասաց Տակին։ ― Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու ենք նրան անվանում սկորպիոս։ Եթե նրան հաջողվեր մարմնիդ մեջ խրել այդ փշերը, սուրբ Սպիրիդո՜ն, ինչ անտանելի ցավ կպատճառեր։ Դու ստիպված կլինեիր անմիջապես հիվանդանոց գնալ։
Ճարպկորեն գործի դնելով թիերն ու հնգաժանին, Տակին ձկանը օդ բարձրացրեց և նետեց դատարկ նավթամանի մեջ, ուր նա ոչ ոքի չէր կարողանա վնաս տալ։ Ես հարցրի, թե ինչո՞ւ են նրան համեղ համարում, եթե այդքան թունավոր է։
― Ա֊ա՜, ― ասաց Տակին, ― դա միայն նրա փշերին է վերաբերում։ Դրանք կտրում են, իսկ նրա միսը մեղրի նման քաղցր է։ Ես ձուկը քեզ կտամ, երբ դու տուն կգնաս։
Նա նորից թիերը ձեռքն առավ, և նավակը ճռռալով սահեց խութերի երկայնքով։ Որոշ ժամանակ անց Տակին նորից կանգ առավ։ Հատակն այստեղ ավազոտ էր, միայն տեղ֊տեղ կանաչին էին տալիս մատղաշ ջրիմուռները։ Նա նորից դանդաղեցրեց ընթացքը և ձեռքն առավ հնգաժանին։
― Նայի՛ր, ― ասաց նա, ― ութոտնիկ։
Հուզմունքից շունչս կտրվեց, որովհետև մինչև այդ ես տեսել էի միայն անկենդան ութոտնիկներ, որոնց վաճառում էին քաղաքում, և համոզված էի, որ նրանք բոլորովին նման չէին կենդանի ութոտնիկներին, բայց որքան էլ աչքերս լարում էի, ավազոտ հունով հատակն ինձ միանգամայն անկենդան էր թվում։
― Ա՛յ այնտեղ, այնտեղ, ― ցույց էր տալիս Տակին, զգուշորեն ջուրն իջեցնելով հնգաժանին, ― չե՞ս տեսնում։ Աչքերդ հո ծոծրակիդ չե՞ն, ա՛յ, նայիր, արդեն դիպչում են նրան։
Բայց ես դեռ ոչինչ չէի տեսնում։ Տակին հնգաժանին մի ոտնաչափ էլ ցած իջեցրեց։
― Դե, հիմա տեսնո՞ւմ ես, հիմարիկ, ― ծիծաղեց նա։ ― Հենց ատամների տակ է։
Եվ հանկարծ տեսա։ Ես մինչ այդ էլ նայում էի այնտեղ, բայց ութոտնիկն այնքան գորշ էր և այնպես միաձուլվել էր ավազին, որ տարբերել նրան ծովի հատակից գրեթե անհնարին էր։ Նա պառկել էր ավազի վրա, շոշափուկներով շրջապատված, ու նրա ճաղատ, գմբեթաձև գլխից մեզ էին նայում սարսափելի մարդկային, դժբախտ աչքերը։
― Մե՜ծ է, ― ասաց Տակին։
Նա թեթևակի շարժեց մատները, որ սեղմել էին հնգաժանին, բայց շարժումն անզգույշ էր։ Ութոտնիկը վայրկենաբար իր գորշ ավազամոխրագույն երանգը փոխեց վառ կանաչի ապշեցուցիչ երանգներով, ծծափողից բաց թողեց ջրի մի շիթ և, թաքնվելով ավազի ամպի մեջ, փախավ։ Նա սուրում էր ջրի միջով, շոշափուկները ետ ծալած, հիշեցնելով թռչող աէրոստատ։
― Ա, գամմոտո՜, ― բացականչեց Տակին։
Նա ցած գցեց հնգաժանին, ձեռքն առավ թին և արագ հետևից ութոտնիկին։ Ութոտնիկն, ըստ երևույթին, քնքշորեն հավատում էր իր քողարկմանը, քանի որ երեսուն ոտնաչափ այն կողմ նորից իջավ ջրի հատակը։
Տակին նորից նավակը մոտեցրեց նրան և սկսեց հնգաժանին ջուրն իջեցնել։ Այս անգամ նա գործում էր շատ զգույշ։ Երբ ատամներն արդեն գտնվում էին ութոտնիկի գմբեթաձև գլխից ընդամենը մի ոտնաչափ հեռու, Տակին ամուր սեղմեց հնգաժանին և հարվածեց։ Ամպի նման պտտվեց արծաթավուն ավազը, ցնցվեցին ու կծկվեցին շոշափուկները ու փաթաթվեցին հնգաժանու շուրջը։ Ութոտնիկի մարմնից դուրս ցայտեց թանաքագույն հեղուկի շիթ, ծածանվեց սև ժանյակձև քողի նման ու ծխի պես սողաց ավազի վրայով։ Տակին այժմ ուրախությունից ծիծաղում էր։ Նա արագորեն հնգաժանին վեր քաշեց և, երբ ութոտնիկին նետեց նավակի մեջ, երկու շոշափուկները կպան նավակի կողին։ Տակին կտրուկ շարժում կատարեց, և շոշափուկները պոկվեցին այնպիսի ձայնով, ասես պոկում էին կպչուն ծեփունը, միայն թե ձայնը հազար անգամ ավելի ուժեղ էր։ Բռնելով ութոտնիկի լպրծուն ու կլոր մարմնից, Տակին ճարպկորեն հանեց այն հնգաժանու ատամներից, և հետո, ի զարմանս իմ, բռնեց այդ մեդուզայի թպրտացող գլուխը և մոտեցրեց իր դեմքին։ Շոշափուկները գալարվեցին նրա ճակատի, վզի ու այտերի շուրջը, և ծծիչները սպիտակ հետքեր թողեցին նրա թուխ մաշկի վրա։ Ուշի֊ուշով փնտրելով տեղը, Տակին հանկարծ ատամները խրեց ութոտնիկի հենց սրտի մոտ, գլուխը թափ տվեց ու ատամները կրճտացրեց, ինչպես առնետի ողնաշարը կոտրող շուն։ Հավանաբար նա կծել էր կենսականորեն կարևոր ներվերի հանգույցը, որովհետև շոշափուկները անմիջապես անջատվեցին նրա գլխից և թուլացած կախ ընկան։ Միայն դրանց ծայրերն էին մի քիչ ցնցվում ու գալարվում։ Տակին ութոտնիկին նետեց այնտեղ, ու ընկած էր սկոպիոսը, թքեց ջրի մեջ և, ծովի ջրից մի բուռ վերցնելով, ողողեց բերանը։
― Դու ինձ հաջողություն բերիր, ― ասաց նա ժպտալով և շրթունքները սրբեց։ ― Ամեն գիշեր չէ, որ ինձ հանդիպում են և՛ ութոտնիկ, և՛ սկորպիոս։
Բայց երևում է Տակիի հաջողությունն այսքանով վերջացավ։ Որքան էլ մենք դարձյալ շրջանցեցինք խութը, մեզ էլ ոչինչ չհաջողվեց որսալ։ Մի տեղ, խութի ճեղքում տեսանք մուրենայի գլուխ, գլխի տեսքը խիստ կատաղի էր և կլիներ շնիկի գլխի չափ։ Բայց երբ Տակին հնգաժանին ջուրն իջեցրեց, մուրենան հանգիստ, մեծ արժանապատվությամբ և մեղմ նազանքով, թաքնվեց խութի խորքում։ Այլևս մենք նրան չտեսանք։ Անձամբ ինձ դա միայն ուրախացնում էր, քանի որ մուրենան մոտ վեց ոտնաչափ երկարություն ուներ, իսկ վեցոտնաչափանոց մուրենայի հետ մարտի բռնվելը մի այնպիսի փորձություն էր, որից նույնիսկ ես, կրքոտ բնասերս, շատ հանգիստ կարող էի հրաժարվել։
― Դե ինչ արած, ― փիլիսոփայորեն նկատեց Տակին, ― հիմա գնանք քո որսի ետևից։
Նա ինձ տարավ ամենամեծ խութի մոտ և իմ ողջ հանդերձանքով իջեցրեց նա հարթ գագաթին։ Զինվելով ցանցով, ես քայլում էի խութի եզրով, իսկ Տակին լողում էր մոտ վեց ոտնաչափ հեռավորությամբ իմ ետևից և լուսավորում էր այս գողտրիկ գեղեցկությունը։ Այստեղ այնքան բազմազան կենդանիներ կային, որ ես հույս չունեի դրանց բոլորին որսալ։
Այստեղ կային փխրուն, ոսկե֊կարմիր ծովաշնիկներ և փոքրիկ, լուցկու հատիկի կեսի չափ վառ կարմիր ձկնիկներ՝ մեծ ու սև աչքերով, և էլի այդ նույն չափի գորշ երկնագույն ու կապույտ շերտերով ձկնիկներ արնա֊կարմիր ու դյուրաբեկ օֆիուրները կամ օձապոչիկները՝ իրենց նուրբ, երկար, ծակող ճառագայթներով, որոնք անընդհատ մերթ կծկվում են, մերթ բացվում։ Դրանց պետք է շատ զգույշ բռնել, ամենափոքր ցնցումից նրանք հուսահատ առատաձեռնությամբ այս ու այն կողմ են նետում իրենց բոլոր ճառագայթները։
Այնտեղ կային խխունջ֊մաշիկներ․ եթե դրանց շրջես, ապա մի կեսի վրա կտեսնես որոշակի ելուստ, այնպես որ ամբողջ խեցին իսկապես նմանվում է տնային մաշված կոշիկի։ Այնտեղ կային նաև ցիպրեի խեցիներ, մի քանիսը սպիտակաթույր էին, փոքր֊ինչ հաստակող, մյուսները՝ բաց մարմնագույն, խիտ ծածկված բոսորագույն ու սև կետերով։ Ժայռերի ճեղքերից վիթխարի տամկաճճիների պես դուրս էին ցցվել խիտոնների խեցիները, մոտ երկուսուկես դյույմ երկարությամբ։ Մի տեղ ես նկատեցի լուցկու տուփի չափ թանաքաձկան և, փորձելով նրան բռնել, քիչ էր մնում խութից ցած ընկնեի։ Մեծ վիշտ պատճառելով ինձ, նա ծլկեց։ Արդեն կես ժամ հետո ես տեսա, որ իմ բոլոր բանկաները, սրվակներն ու տուփերը բերնեբերան լիքն են, ու կամա թե ակամա ստիպված էի վերադառնալ նավակ։
Տակին բարձր ու ուրախ տրամադրությամբ ինձ բերեց իմ սիրելի ծովախորշը և սկսեց հետաքրքրությամբ դիտել, թե ինչպես եմ զգուշորեն հանում հավաքածս նմուշները ու տեղավորում լճախորշում։ Հետո մենք լողացինք դեպի Մենելաոսի նավամատույցը։ Երբ ես նավակից ցած իջա, Տակին վերցրեց պարանը, անցկացրեց այժմ արդեն մեռած սկորպենայի խռիկների միջով և տվեց ինձ։
― Հայտնիր քո մայրիկին, ― ասաց նա ― որ սա պետք է պատրաստել կարմիր պղպեղով ու ձիթապտղի յուղով և ուտել կարտոֆիլով ու մատղաշ դդիմկով։ Շատ համեղ է լինում։
Ես շնորհակալություն հայտնեցի նրան և՛ ձկան համար, և՛ ինձ հետ այդքան երկար զբաղվելու համար։
― Մի անգամ էլ ձկնորսություն կանենք, ― ասաց նա, ― ես այստեղ կլինեմ մեկ շաբաթ հետո։ Չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը։ Քեզ իմաց կտամ, երբ որ գամ։
Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կսպասեմ անհամբեր։ Տակին նավակը ետ հրեց ափից և ձողը ձեռքին լողաց դեպի Բենիցեսու։
Ես բղավեցի նրա ետևից․ «Երջանի՜կ եղիր»։
― Պաստո կալո, ― պատասխանեց նա։ ― Հաջողություն եմ ցանկանում։
Ես շրջվեցի ու հոգնած բարձրացա բլուրն ի վեր։ Սարսափով պարզեցի, որ արդեն գիշերվա ժամը երեքի կեսն է։ Մայրս հիմա, իհարկե, ոչ մի տարակույս չունի, որ խեղդվել եմ, ընկել եմ շնաձկան երախը, կամ էլ ինձ հետ տեղի է ունեցել ոչ պակաս սարսափելի մի ուրիշ բան։ Սակայն ես հուսով էի, որ նրա զայրույթը կմեղմացնեմ սկորպենայով։