«Զղջում»–ի խմբագրումների տարբերություն
Jump to navigation
Jump to search
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
| Տող 1. | Տող 1. | ||
{{Վերնագիր |
{{Վերնագիր |
||
|վերնագիր = Զղջում |
|վերնագիր = Զղջում |
||
|հեղինակ = [[ |
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] |
||
|թարգմանիչ = |
|թարգմանիչ =[[Մասնակից:Դավիթ|Դավիթ]] |
||
|աղբյուր = |
|աղբյուր = |
||
}} |
}} |
||
17:09, 9 հուլիսի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Ես գործել եմ ամենածանր մեղքը, որ
մեկը կարող է գործել: Ես չեմ եղել
երջանիկ: Թող մոռացության սառույցները
կլանեն ինձ՝ կորցնելով անգթորեն:
Ծնողներս ինձ ծնել են կյանքի այս
ռիսկային խաղի, հողի, օդի, ջրի
ու կրակի համար: Ես նրանց հուսախաբել եմ:
Չեմ եղել երջանիկ:
Ես չեմ իրագործել նրանց
երիտասարդ կամքը: Իմ միտքը
հանձնել եմ արվեստի համառ
համաչափությանն ու մանրուքներին:
Նրանք տեսնում էին ինձ համարձակ:
Ես չեմ եղել քաջ: Ինձ չի լքում:
Միշտ կողքիս է մելանխոլիկ
մարդու այս ստվերը: