«Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1068. | Տող 1068. | ||
'''Ամփոփում.'''— Այստեղ ես ամփոփելու եմ հարավային կիսագնդի կլիմայի, սառցի գործունեության և օրգանական արտադրանքների նկատմամբ եղած գլխավոր փաստերը, մտքով տեղափոխելով այդ վայրերը Եվրոպա, որին մենք շատ ավելի լավ ենք ծանոթ։ Այսպիսով Լիսաբոնի մոտ ամենահասարակ ծովային խեցիները, այն է՝ երեք տեսակ Oliva, մեկ Voluta և մեկ Terebra, պետք է ունենային տրոպիկական բնույթ։ Ֆրանսիայի հարավային գավառներում շքեղ անտառներ՝ միահյուսված ծառանման խոտերով, և այլ ծառեր՝ բեռնավորված պարազիտային բույսերով, կծածկեին այդ երկրի մակերեսը։ Պուման և յագուարը կթափառեին Պիրենյան լեռների վրա։ Մոնբլանի լայնության վրա, բաց կղզում, որը լինի այնքան հեռու արևմուտքում, որքան հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասը, խիտ անտառների մեջ կաճեին ծառապտերներ և պարազիտային Orchideae-ներ։ Մինչև անգամ այնքան հյուսիս, որքան կենտրոնական Դանիան է, կերևային հծծող թռչուններ՝ նուրբ ծաղիկների շուրջը թռչկոտելիս, և թութակներ՝ մշտադալար անտառներում սնվելիս, իսկ ծովում, նույն լայնության տակ, կգտնեինք մի Voluta և տարբեր տեսակի խեցիներ՝ մեծ և խիստ աճած։ Այնուամենայնիվ մի քանի կղզիներում, Դանիայում մեր նոր Եղջերուի հրվանդանից միայն 360 մղոն հյուսիս, հողում թաղված (կամ եթե քշված տարված է մի ծանծաղ ծով և ծածկվել է տղմով) կենդանական մնացորդը կպահպանվեր և կմնար հավիտյան սառած։ Եթե մի հանդուգն ծովագնաց փորձեր թափանցել այս կղզիներից դեպի հյուսիս, նա կենթարկվեր հազար ու մի վտանգների՝ այս վիթխարի սառցասարերի մեջ, սրանցից մի քանիսի վրա նա կտեսներ ժայռի մեծ կտորներ, որոնք սկզբնական դիրքից շարժվել տարվել են այդքան հեռու։ Մի այլ մեծ կղզի հարավային Շոտլանդիայի լայնության վրա, բայց կրկնակի անգամ ավելի արևմուտք «գրեթե ամբողջովին ծածկված կլիներ հավերժական ձյունով», և որի յուրաքանչյուր ծոցը կվերկանար սառցե գահավանդներով, որտեղից յուրաքանչյուր տարի կպոկվեին և ծովը կընկնեին սառցի մեծ զանգվածներ, այս կղզու միակ պարծանքը կլինեին փոքր մամուռները, սակավ կանաչը և արնախմիկը, իսկ ցամաքային միակ բնակիչը կլիներ մարգերի արտուտը։ Այս մեր Դանիայի նոր Հորն հրվանդանից լեռների մի շղթա, հազիվ Ալպերի բարձրության կեսի չափ, ուղիղ գծով կանցներ դեպի հարավ, իսկ նրա արևմտյան կողմերում ծովի յուրաքանչյուր խորը, նեղ խորշ կամ ֆիորդ կվերջանար «զարհուրելի և ապշեցուցիչ սառցադաշտերով»։ Այս ամայի ջրանցքները հաճախ կարձագանքեին սառույցների անկումից, և այդպես հաճախ մեծ ալիքները կվազեին նրանց ափերի երկայնքով, բազմաթիվ սառցասարերը, որոնցից մի քանիսը բավականին մեծ և հաճախ բեռնավորված «ոչ աննկատելի մեծության քարերի զանգվածներով», կնետվեին դուրս ընկած կղզյակների վրա։ Երբեմն ուժեղ երկրաշարժները զարմանալի մեծության սառցի զանգվածները կշպրտեին ներքև ջրի մեջ։ Վերջապես մի քանի միսիոներներ փորձելով թափանցել ծովի մի երկար թևով՝ կնկատեին շրջապատի ոչ բարձր սարերը, որոնք ներքև դեպի ծովափ են ուղարկում իրենց սառցի բազմաթիվ մեծ գետակները, իսկ նրանց նավակի ընթացքը կխափանվեր անհաշիվ թվով լողացող սառցասարերից, մի քանիսը մեծ, մի քանիսը՝ փոքր։ Այս բոլորը տեղի պետք է ունենար հունիսի քսաներկուսին և այն էլ այնպեսի մի տեղում, որը համապատասխանում է Ժնևի լճի տեղին։<ref>Առաջին հրատարակության և հավելվածի մեջ ես մի քանի փաստեր եմ բերել հարավային Սառուցյալ օվկիանոսի թափառական վալունների և սառցասարերի մասին։ Այս խնդիրը վերջին ժամանակներս լավ լուսաբանել է մր. Հեյզը (Hayes, Boston Journal, vol. IX, p. 425) Ըստ երևույթին հեղինակը տեղյակ չէ մի խնդրի, որը հրապարակել եմ ես (Geographical Journal, vol. IX, p. 528. այդ մի հսկայական վալունի մասին է, որը թաղված է եղել մի սառցասարի մեջ Հարավային Սառուցյալ օվկիանոսում, հարյուր մղոն, գուցե և ավելի հեռու, որևէ ցամաքից։ Հավելվածում ես հանգամանոք են քննարկել եմ սառցասարերը ափերին մոտենալիս, սառցադաշտերի նման քարերն ակոսելու և հղկելու (որի մասին այդ ժամանակները հազիվ թե մտածեին) հավանականության մասին։ Այժմ այս շատ ընդունելի ընդհանուր կարծիք է, և ես ենթադրում եմ, որ այդ պետք է իրավացիորեն վերաբերի նույնիսկ յուրային։ Դոկտոր Ռիչարդսոնն ինձ վստահացնում է, որ հյուսիսային Ամերիկայի սառցասարերն իրենց առջևից քշում տանում են խճերը և ավազը, և ընդծովյա հարթավայրերը թողնում են բոլորովին մերկ։ Հազիվ թե կարելի լինի կասկածել, որ բոլոր նման շերտերը հղկվում և ակոսվում են այն ուղղություններում, որոնք համապատասխանում են տիրապետող հոսանքների ուղղությանը։ Այդ հավելվածը գրելուց հետո ես տեսել եմ Հյուսիսային Ուելսում (London Phil. Mag., vol. XXI, p. 180) սառցադաշտերի և լողացող սառցասարերի միացյալ գործունեությունը։</ref> | '''Ամփոփում.'''— Այստեղ ես ամփոփելու եմ հարավային կիսագնդի կլիմայի, սառցի գործունեության և օրգանական արտադրանքների նկատմամբ եղած գլխավոր փաստերը, մտքով տեղափոխելով այդ վայրերը Եվրոպա, որին մենք շատ ավելի լավ ենք ծանոթ։ Այսպիսով Լիսաբոնի մոտ ամենահասարակ ծովային խեցիները, այն է՝ երեք տեսակ Oliva, մեկ Voluta և մեկ Terebra, պետք է ունենային տրոպիկական բնույթ։ Ֆրանսիայի հարավային գավառներում շքեղ անտառներ՝ միահյուսված ծառանման խոտերով, և այլ ծառեր՝ բեռնավորված պարազիտային բույսերով, կծածկեին այդ երկրի մակերեսը։ Պուման և յագուարը կթափառեին Պիրենյան լեռների վրա։ Մոնբլանի լայնության վրա, բաց կղզում, որը լինի այնքան հեռու արևմուտքում, որքան հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասը, խիտ անտառների մեջ կաճեին ծառապտերներ և պարազիտային Orchideae-ներ։ Մինչև անգամ այնքան հյուսիս, որքան կենտրոնական Դանիան է, կերևային հծծող թռչուններ՝ նուրբ ծաղիկների շուրջը թռչկոտելիս, և թութակներ՝ մշտադալար անտառներում սնվելիս, իսկ ծովում, նույն լայնության տակ, կգտնեինք մի Voluta և տարբեր տեսակի խեցիներ՝ մեծ և խիստ աճած։ Այնուամենայնիվ մի քանի կղզիներում, Դանիայում մեր նոր Եղջերուի հրվանդանից միայն 360 մղոն հյուսիս, հողում թաղված (կամ եթե քշված տարված է մի ծանծաղ ծով և ծածկվել է տղմով) կենդանական մնացորդը կպահպանվեր և կմնար հավիտյան սառած։ Եթե մի հանդուգն ծովագնաց փորձեր թափանցել այս կղզիներից դեպի հյուսիս, նա կենթարկվեր հազար ու մի վտանգների՝ այս վիթխարի սառցասարերի մեջ, սրանցից մի քանիսի վրա նա կտեսներ ժայռի մեծ կտորներ, որոնք սկզբնական դիրքից շարժվել տարվել են այդքան հեռու։ Մի այլ մեծ կղզի հարավային Շոտլանդիայի լայնության վրա, բայց կրկնակի անգամ ավելի արևմուտք «գրեթե ամբողջովին ծածկված կլիներ հավերժական ձյունով», և որի յուրաքանչյուր ծոցը կվերկանար սառցե գահավանդներով, որտեղից յուրաքանչյուր տարի կպոկվեին և ծովը կընկնեին սառցի մեծ զանգվածներ, այս կղզու միակ պարծանքը կլինեին փոքր մամուռները, սակավ կանաչը և արնախմիկը, իսկ ցամաքային միակ բնակիչը կլիներ մարգերի արտուտը։ Այս մեր Դանիայի նոր Հորն հրվանդանից լեռների մի շղթա, հազիվ Ալպերի բարձրության կեսի չափ, ուղիղ գծով կանցներ դեպի հարավ, իսկ նրա արևմտյան կողմերում ծովի յուրաքանչյուր խորը, նեղ խորշ կամ ֆիորդ կվերջանար «զարհուրելի և ապշեցուցիչ սառցադաշտերով»։ Այս ամայի ջրանցքները հաճախ կարձագանքեին սառույցների անկումից, և այդպես հաճախ մեծ ալիքները կվազեին նրանց ափերի երկայնքով, բազմաթիվ սառցասարերը, որոնցից մի քանիսը բավականին մեծ և հաճախ բեռնավորված «ոչ աննկատելի մեծության քարերի զանգվածներով», կնետվեին դուրս ընկած կղզյակների վրա։ Երբեմն ուժեղ երկրաշարժները զարմանալի մեծության սառցի զանգվածները կշպրտեին ներքև ջրի մեջ։ Վերջապես մի քանի միսիոներներ փորձելով թափանցել ծովի մի երկար թևով՝ կնկատեին շրջապատի ոչ բարձր սարերը, որոնք ներքև դեպի ծովափ են ուղարկում իրենց սառցի բազմաթիվ մեծ գետակները, իսկ նրանց նավակի ընթացքը կխափանվեր անհաշիվ թվով լողացող սառցասարերից, մի քանիսը մեծ, մի քանիսը՝ փոքր։ Այս բոլորը տեղի պետք է ունենար հունիսի քսաներկուսին և այն էլ այնպեսի մի տեղում, որը համապատասխանում է Ժնևի լճի տեղին։<ref>Առաջին հրատարակության և հավելվածի մեջ ես մի քանի փաստեր եմ բերել հարավային Սառուցյալ օվկիանոսի թափառական վալունների և սառցասարերի մասին։ Այս խնդիրը վերջին ժամանակներս լավ լուսաբանել է մր. Հեյզը (Hayes, Boston Journal, vol. IX, p. 425) Ըստ երևույթին հեղինակը տեղյակ չէ մի խնդրի, որը հրապարակել եմ ես (Geographical Journal, vol. IX, p. 528. այդ մի հսկայական վալունի մասին է, որը թաղված է եղել մի սառցասարի մեջ Հարավային Սառուցյալ օվկիանոսում, հարյուր մղոն, գուցե և ավելի հեռու, որևէ ցամաքից։ Հավելվածում ես հանգամանոք են քննարկել եմ սառցասարերը ափերին մոտենալիս, սառցադաշտերի նման քարերն ակոսելու և հղկելու (որի մասին այդ ժամանակները հազիվ թե մտածեին) հավանականության մասին։ Այժմ այս շատ ընդունելի ընդհանուր կարծիք է, և ես ենթադրում եմ, որ այդ պետք է իրավացիորեն վերաբերի նույնիսկ յուրային։ Դոկտոր Ռիչարդսոնն ինձ վստահացնում է, որ հյուսիսային Ամերիկայի սառցասարերն իրենց առջևից քշում տանում են խճերը և ավազը, և ընդծովյա հարթավայրերը թողնում են բոլորովին մերկ։ Հազիվ թե կարելի լինի կասկածել, որ բոլոր նման շերտերը հղկվում և ակոսվում են այն ուղղություններում, որոնք համապատասխանում են տիրապետող հոսանքների ուղղությանը։ Այդ հավելվածը գրելուց հետո ես տեսել եմ Հյուսիսային Ուելսում (London Phil. Mag., vol. XXI, p. 180) սառցադաշտերի և լողացող սառցասարերի միացյալ գործունեությունը։</ref> | ||
+ | |||
+ | |||
+ | ==ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՉԻԼԻ== | ||
+ | |||
+ | <FONT SIZE="-2">Վալպարայսո.— Էքսկուրսիա դեպի Անդերի ստորոտը.— Երկրի կառուցվածքը.— Քիլոտայի Զանգակալեռը (Քիլոտա) բարձրանալը.— Գրինշտեյնի (Կանաչ քար) ցրված զանգվածներ.— Ընդարձակ հովիտներ.— Հանքեր.— Հանքագործների վիճակը.— Սանտ Յագո.— Կաուկուենեսի տաք աղբյուրները.— Ոսկու հանքեր.— Ջրաղացներ.— Ծակ քարեր.— Պումայի սովորությունները.— Էլ Տուրկո և Տապակոլո.— Հծծող թռչուններ (կոլիբրի)։</FONT> | ||
+ | |||
+ | '''Հուլիսի 23.'''— «Բիգլ»-ն ուշ գիշերին խարիսխ գցեց Վալպարայսոյի խորշում, Չիլիի գլխավոր նավահանգստում։ Երբ լուսացավ, ամեն ինչ հաճելի էր երևում։ Հրո Երկրից հետո Վալպարայսոյի կլիման մեզ սքանչելի էր թվում։ Մթնոլորտն այնպես չոր էր, իսկ երկինքն այնպես պարզ և կապույտ՝ արևի պայծառ շողերով, որ կարծեք թե ամրողջ բնությունը շողշողում էր կյանքով։ Խարսխատեղից տեսարանը շատ գեղեցիկ է երևում։ Քաղաքը շինված է բավականին զառիթափ բլուրների մի շարքի անմիջականորեն տակին, որոնք ունեն մոտ 1000 ոտնաչափ բարձրություն։ Շնորհիվ իր դիրքի՝ նա ներկայացնում է մի երկար խոտորվող փողոց, որը ծովափի հետ կազմում է զուգահեռ գիծ. երբ ճանապարհին հանդիպում է մի ձոր կամ խորություն, ձորի երկու կողմում կարելի է տեսնել կուտակված տներ։ Կլոր բլուրները, մասամբ պաշտպանված լինելով միայն շատ քիչ բուսականությամբ, մաշվելով վերածվել են բազմաթիվ փոքր հեղեղատների, որոնք երևան են հանում հիանալի վառ կարմիր գույնի հող։ Այս և վատ սպիտակացրած տներն իրենց կղմինդրե տանիքներով ինձ հիշեցնում էին Տեներիֆի Սանտա Կրուսը։ Հյուսիս-արևելյան ուղղությունից բավականին պարզ երևում են Անդերը. բայց այս լեռները շատ ավելի հոյակապ տեսք են ստանում, երբ նրանց դիտում են շրջակա բլուրներից. այն մեծ հեռավորությունը, որի վրա նրանք գտնվում են, այդ բլուրներից շատ ավելի հեշտ է ըմբռնվում։ Առանձնապես վեհ տեսք ունի Ակոնգակուայի հրաբուխը։ Այս վիթխարի և անկանոն կոնավոր զանգվածն ունի մի բարձրություն, որը գերազանցում է Չիմբորասոյի բարձրությանը. որովհետև համաձայն «Բիգլ»-ի սպաների կատարած չափումների՝ նա 23000 ոտնաչափից պակաս չէ։ Այս կետից դիտելիս Կորդիլյերներն իրենց գեղեցկությունը մեծ մասամբ պարտական են այն մթնոլորտին, որի միջից նրանք երևում են։ Երբ արևը մայր էր մտնում Խաղաղ օվկիանոսի վրա, հետաքրքրական էր տեսնել, թե ո՜րչափ պարզ երևում էին նրանց խորտուբորտ ուրվագծերը, միաժամանակ ո՜րչափ երփներանգ և որչափ նուրբ էին երևում նրանց գույների ստվերները։ | ||
+ | |||
+ | Ինձ համար մեծ բարեբախտություն էր գտնել այստեղ իմ հին դասընկեր և բարեկամ, մր. Ռիչարդ Կորֆիլդին, որն ապրում էր այստեղ և որի հյուրասիրությունը և ազնվությունն ինձ երախտապարտ են թողել. նա ինձ տվել էր մի շատ հաճելի օթևան, երբ «Քիգլ»-ը գտնվում էր Չիլիում։ Վալպարայսոյի անմիջական շրջակայքը բնագետի համար շատ գրավիչ չէ։ Ամբողջ երկար ամառվա ընթացքում քամին անընդհատ փչում է հարավային կողմից և ափի մոտերքով, այնպես որ երբեք անձրև չի գալիս, սակայն ձմեռվա երեք ամիսներին տեղումը բավականին առատ է։ Այս պատճառով էլ բուսականությունը շատ աղքատ է. բացառությամբ քանի խորը հովիտների՝ ծառեր բոլորովին չկան, և միայն քիչ կանաչ և ցածր թփուտներ են աճում՝ բլուրների համեմատաբար քիչ թեքություն ունեցող մասերի վրա ցրված։ Երբ մի րոպե մարդ մտածում է, որ 356 մղոն հարավ Անդերի այս կողմն ամբողջովին ծածկված է անթափանց անտառով, շատ զարմանալի կոնտրաստ է ստացվում։ Մի քանի անգամ երկար զբոսանքներ կատարեցի՝ հավաքելով բնապատմությանը վերաբերող առարկաներ։ Զբոսանքի համար այս երկիրը շատ հաճելի է։ Կան բազմաթիվ շատ գեղեցիկ ծաղիկներ, և, ինչպես այլ շատ չոր կլիմաներում, բույսերը և թփուտներն ուժեղ և յուրահատուկ բուրմունք ունեն — մինչև անգամ մարդու հագուստը, նրանց միջով անցնելիս, բուրավետ է դառնում։ Զարմանքս վերջ չուներ, երբ տեսնում էի, որ յուրաքանչյուր հաջորդող օր նախորդ օրվա նման պարզ և գեղեցիկ էր լինում։ Ի՜նչպիսի մեծ տարբերություններ է առաջացնում կլիման կյանքի վայելքի մեջ։ Ո՜րքան հակադիր զգացողություններ է ստանում մարդ, երբ նախ դիտում է սև լեռներ՝ կիսով չափ ծածկված ամպերով, և ապա դիտում մի այլ շղթա՝ շրջապատված գեղեցիկ օրվա բաց կապույտ մշուշով։ Առաջինը որոշ ժամանակ շատ վեհ տպավորություն է թողնում, իսկ մյուսն ամբողջությամբ զվարթություն և երջանիկ կյանք է ներշնչում։ | ||
+ | |||
+ | '''Օգոստոսի 14.'''— Դուրս եկա ձիով մի էքսկուրսիայի՝ նպատակ ունենալով երկրաբանական հետազոտություններ կատարելու Անդերի ստորին մասերում, որոնք տարվա միայն այս ժամանակն են ազատ ձմեռային ձյունից։ Մեր առաջին օրվա ճանապարհորդությունը կատարվեց ծովափի երկայնքով դեպի հյուսիս։ Նախքան մթնելը մենք հասանք Քուինտերոյի հասիենդան. այս մի կալվածք է, որն առաջ պատկանել է լորդ Կոչրեյնին։ Իմ այստեղ գալու նպատակը խեցիների մեծ շերտեր տեսնելն էր, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մի քանի կանգուն բարձր և այն այրում էին կրի համար։ Այս ամբողջ ծովափի բարձրանալու ապացույցները շատ պարզ են և աներկդիմի. մի քանի ոտնաչափ բարձրության վրա գտնվում են բազմաթիվ հին տեսք ունեցող խեցիներ, և ես մի քանիսը գտա 1300 ոտնաչափ բարձրության վրա։ Այս խեցիները կամ ազատ գտնվում են մակերեսին, կամ թաղված են կարմրավուն սև բուսահող կաղապարի մեջ։ Ես շատ զարմացա, երբ պարզվեց, որ մանրադիտակի տակ այս բուսական կաղապարն իրապես ծովային տիղմ է՝ լի օրգանական մարմինների մանր մասնիկներով։ | ||
+ | |||
+ | '''Օգոստոսի 15.'''— Մենք վերադարձանք դեպի Քիլոտայի հովիտը։ Այդ վայրը չափազանց զվարթ էր. բանաստեղծներն այն կանվանեին հովվերգական վայր։ Կանաչ բաց մարգագետինները՝ իրարից փոքրիկ հովիտներով և գետակներով բաժանված, և գյուղական փոքրիկ խրճիթները, որոնք հավանորեն պատկանում են հովիկներին, ցրված են բլուրների կողերին։ Մենք ստիպված էինք անցնել Չիլիկաուկենի բլրաշարքը։ Նրա ստորոտում կային բազմաթիվ գեղեցիկ մշտադալար անտառային ծառեր, բայց այդ ծառերն աճում էին միայն ձորերում, որտեղից ջուր է հոսում։ Եթե մեկը միայն տեսել է Վալպարայսոյի շրջակայքը, հազիվ թե կարողանա երևակայել, որ Չիլիում կարող է գոյություն ունենալ այսպիսի գեղանկար տեսարան։ Հենց որ հասանք Սիերայի կատարը, Քիլոսայի ամբողջ հովիտը գտնվում էր անմիջապես մեր ոտների տակ։ Տեսարանը ներկայացնում էր մի զարմանալի արհեստական շքեղություն։ Հովիտը շատ լայն է և բոլորովին հարթ, և հեշտությամբ կարելի է բոլոր մասերն էլ ոռոգել։ Փոքրիկ քառակուսի պարտեզները լցված են ձիթենու և նարնջի ծառերով և ամեն տեսակի բույսերով։ Հովտի երկու կողմերից բարձրանում են ահռելի մերկ լեռներ, և այս կոնտրաստը երփներանգ և զարդարված հովտի տեսքն ավելի հաճելի է դարձնում։ Ով որ Վալպարայսո (դրախտի հովիտ) անունն է տվել այս տեղին, անպայման նկատի է ունեցել Քիլոտան։ Մենք անցանք Հասիենդա դե Սան Իզիդրո, որը գտնվում է Զանգակալեռան անմիջական ստորոտին։ | ||
+ | |||
+ | Շատերը տեսած կլինեն քարտեզի վրա, որ Չիլին մի շատ նեղ և երկար երկրամաս է՝ Կորդիլյերների և Խաղաղ օվկիանոսի միջև ընկած, իսկ այս նեղ շերտն էլ իր հերթին կտրում անցնում են մի քանի լեռնաշարքեր, որոնք այս մասում ընթանում են մեծ շղթային զուգահեռ։ Այս արտաքին գծերի և հիմնական Կորդիլյերների միջև իրար հաջորդող հարթ ավազանները, որոնք սովորաբար իրար մեջ են բացվում նեղ անցքերով, տարածվում են հեռու դեպի հարավ։ Այստեղ են տեղավորված գլխավոր քաղաքները, ինչպես Սան Ֆիլիպն է, Սանտ Յագոն, Սան Ֆերնանդոն։ Այս ավազանները կամ հարթավայրերը լայնությամբ կտրող հարթ հովիտների հետ միասին (Քիլատոյի հովտի նման), որոնք կապում են նրանց ծովի հետ, անկասկած հին նեղուցների և խորը ծոցերի հատակներ են, ինչպես այժմ Հրո Երկիրը և արևմտյան ափերը հատող բազմաթիվ նեղուցները և խորշերն են։ Չիլին իր ջրի և ցամաքի կոնֆիգուրացիայով հին ժամանակներում պետք է որ նման լիներ այժմյան Հրո Երկրին։ Այդ նմանությունը երբեմն ուշագրավ էր դառնում, երբ մշուշի հորիզոնական շերտը վերարկվի նման ծածկում էր այդ երկրի բոլոր ցածրադիր մասերը. սպիտակ գոլորշին ալեծուփ լցվելով կիրճերը՝ գեղեցիկ կերպով ներկայացնում էր խորշիկներ ու ծոցիկներ. իսկ այս ու այն կողմ մենավոր բլրակները դուրս ցցվելով՝ ցույց էին տալիս, որ առաջ նրանք նույն տեղերում կղզյակներ են եղել։ Այս հարթ հովիտների և ավազանների կոնտրաստն անկանոն լեռների հետ տեսարանին այնպիսի բնույթ էին տվել, որ ինձ համար նոր էր և շատ հետաքրքրական։ | ||
+ | |||
+ | Այս հարթավայրերն իրենց բնական թեքություններից, որոնք ուղղված են դեպի ծովը, շատ հեշտությամբ են ոռոգվում, հետևաբար և զարմանալիորեն արգավանդ են։ Առանց ոռոգման հազիվ թե այս երկիրն արտադրեր որևէ բան, որովհետև ամբողջ ամառը երկինքն անամպ է։ Լեռները և բլուրները կիտկիտած են մացառներով և ցածր ծառերով, և բացի սրանցից՝ բուսականությունը չափազանց աղքատ է։ Յուրաքանչյուր հողատեր հովիտներում ունի մի որոշ հողամաս մի բլրի կողքին, որտեղ նրա բավականին մեծ թվով կիսավայրենի խոշոր եղջերավոր անասունները կարողանում են գտնել բավարար քանակությամբ կեր։ Յուրաքանչյուր տարի մի անգամ լինում է մեծ „rodeo”, երբ բոլոր անասունները քշում են ներքև, հաշվում և դրոշմում, իսկ մի փոքր մասն էլ անջատում են ոռոգվող դաշտերում իրացնելու համար։ Այստեղ առավելապես մշակում են ցորեն, և մեծ չափով եգիպտացորեն. հասարակ աշխատավորների գլխավոր սնունդը կազմում է մի տեսակ ընդեղեն բույս։ Մրգի այգիները տալիս են մեծ առատությամբ դեղձ, թուզ, խաղող։ Չնայած այս բոլորին՝ այս երկրի բնակիչները պետք է շատ ավելի լավ վիճակում գտնվեին, քան այժմ։ | ||
+ | |||
+ | '''Օգոստոսի 16.'''— Հասիենդայի կառավարիչն այնքան բարի գտնվեց, որ ինծ մի ուղեկցող և թարմ ձիեր տվեց, և առավոտյան սկսեցինք բարձրանալ Կամպանան կամ Զանգակասարը, որն ունի 6400 ոտնաչափ բարձրություն։ Ճանապարհները շատ վատ էին, բայց և՛ երկրաբանությունը, և՛ տեսարանն ամբողջապես հատուցում էին մեր կրած նեղությունները։ Երեկոյան հասանք մի աղբյուր, որը կոչվում է Ագուա դել Գուանակո (գուանակոյի աղբյուր) և գտնվում է մեծ բարձրության վրա։ Այս անունը պետք է որ շատ հին լինի, որովհետև շատ տարիներ են անցել այն օրից, երբ գուանակոն վերջին անգամ այնտեղից ջուր է խմել։ Վերելքի ժամանակ ես նկատեցի, որ հյուսիսային փեշերին, բացի մացառներից, ոչինչ չկար, մինչ հարավային փեշերին աճում էր բամբուկ մոտ տասնհինգ ոտնաչափ բարձրությամբ։ Մի քանի տեղ նկատվեցին նաև արմավի ծառեր, և ես շատ էի զարմացել՝ տեսնելով այս ծառերից մեկն առնվազն 4500 ոտնաչափ բարձրության վրա։ Այս արմավենիները, համեմատած իրենց ընտանիքի այլ ծառերի հետ, շատ տգեղ են։ Նրանց բունը շատ մեծ է և շատ հետաքրքրական ձևի՝ հիմքում և վերևում բարակ լինելով, իսկ մեջտեղում՝ հաստ։ Սրանք չափազանց առատ են Չիլիի որոշ մասերում, և շնորհիվ մի քաղցր հյութի, որ ստանում են նրանից, մեծ արժեք ունեն։ Պետորկայի մոտ մի կալվածում վարձել են նրանց հաշվել, բայց մի քանի հարյուր հազար հատ հաշվելուց հետո դադարեցրել են հաշվելը։ Յուրաքանչյուր տարի վաղ գարնանը, օգոստոսին, այս ծառերից կտրում են ֊մեծ քանակություններով, և երբ բունն ընկնում է գետին, սաղարթը կտրում են։ Այնուհետև հյութն անմիջապես սկսում է հոսել վերին ծայրից, և մի քանի ամիս շարունակում է այդ պրոցեսը. անհրաժեշտ է ամեն առավոտ հոսող ծայրից մի շատ բարակ շերտ կտրել հեռացնել՝ նոր մակերես բանալու համար։ Մի լավ ծառ կարող է տալ իննսուն գալոն,<ref>Մեկ գալոնը հավասար է մոտավորապես չորս լիտրի։ ''Ծ. Թ.''</ref> և այս բոլորը պետք է որ տեղավորված լինի ըստ երևույթին չոր բնի անոթներում։ Ասում են, որ հյութը շատ ավելի արագ է հոսում այն օրերին, երբ արևն ուժեղ է. նմանապես պետք է բացարձակապես զգուշ լինել, որ ծառը կտրելիս բլրի կողին գլուխը դեպի վեր ուղղվի, որովհետև եթե ընկնի բլրից ներքև, հազիվ թե հյութ դուրս հոսի, չնայած որ առաջին հայացքից այնպես է թվում, որ ձգողական ուժի շնորհիվ այդ գործունեությունը ոչ թե արգելակվում է, այլ արագանում։ Այս հյութը խտացնում են եռացնելով և այնուհետև նա կոչվում է սիրոպ (շարբաթ), որին շատ նմանվում է իր համով։ | ||
+ | |||
+ | Աղբյուրի մոտ իջեցրինք ձիերի թամբերը և պատրաստվեցինք գիշերելու։ Երեկոն գեղեցիկ էր, և մթնոլորտն այնքան մաքուր, որ Վալպարայսոյի նավահանգստում խարիսխ գցած նավերի կայմերը, որոնք թեև ավելի քան քսանվեց աշխարհագրական մղոն հեռու էին մեզնից, պարզ նկատվում էին որպես փոքրիկ սև գծեր։ Մի նավ պտույտ գործելով հրվանդանի շուրջը՝ երևում էր ինչպես մի պայծառ սպիտակ բիծ։ | ||
+ | |||
+ | Անսոնն իր «Ճանապարհորդություն» գրքի մեջ զարմանք է արտահայտում այն հեռավորության համար, որտեղից (ափից) նկատում են իր նավերը. բայց նա հաշվի չի առնում ոչ ցամաքի բարձրությունը և ոչ էլ օդի մեծ թափանցիկությունը։ | ||
+ | |||
+ | Արևի մայրամուտն սքանչելի էր. հովիտներն արդեն մթնել էին, մինչ Անդերի ձյունապատ գագաթները դեռ պահել էին կարմրագույն շողերը։ Երբ բոլորովին մթնեց, մի խարույկ պատրաստեցինք բամբուկների մի փոքր անտառի ծառերի տակ և սկսեցինք տապակել մեր չարկին (տավարի չորացրած միս), մաթե խմեցինք և մեզ կատարելապես հանգիստ էինք զգում, Այսպես բաց օդում ապրելն ունի անարտահայտելի հմայք։ Երեկոն խաղաղ էր և պարզ. երբեմն լսվում էր լեռնային վիսկաշայի գիլ ձայնը և այծագիացի (թռչուն) թույլ ճիչերը։ Բացի սրանցից այս չոր, խանձված լեռներն են հաճախում նաև մի քանի այլ թռչուններ կամ մինչև անգամ միջատներ։ | ||
+ | |||
+ | '''Օգոստոսի 17.'''— Առավոտյան մագլցեցինք կանաչ քարի խորտուբորտ զանգվածն ի վեր, որը պսակում է գագաթը։ Այս ժայռը, ինչպես հաճախակի է պատահում, շատ էր փշրվել և վերածվել էր անկյունավոր մեծ բեկորների։ Սակայն ես նկատեցի մի շատ նշանավոր հանգամանք, այն է՝ այդ բեկորների մակերեսներից շատերը բոլորովին նոր էին, մի քանիսը կարծեք թե մի օր առաջ էին կոտրտվել, իսկ մի քանիսի վրա էլ քարաքոսը կամ նոր էր աճել կամ վաղուց արդեն կպած էր։ Ես ամբողջովին հավատացած էի, որ այս հաճախակի կրկնվող երկրաշարժի հետևանք է, և շտապում էի հեռանալ ներքևի յուրաքանչյուր թույլ կույտից։ Ինչպես յուրաքանչյուր ոք կարող էր հեշտությամբ խաբվել նման մի փաստից, ես նույնպես երկար ժամանակ հավատացած էի, որ այդ երկրաշարժի արդյունք է, մինչև որ բարձրացա Վելինգտոն սարը, Վանդիմենի երկրում, որտեղ երկրաշարժ բոլորովին չի պատահում, և տեսա, որ լեռան կատարը նույն կազմությունն ունի, նույն ջարդվածքն ունեցող քարեր, բայց այդ քարե բոլոր բեկորներն այնպես էին երևում, որ կարծեք թե նրանք իրենց այժմյան դիրքում էին եղել նաև հազարավոր տարիներ առաջ։ | ||
+ | |||
+ | Օրն անցկացրինք գագաթին, և ամբողջ օրն ինձ համար վայելքի օր էր։ Չիլին երևում էր մի կողմից Անդերով շրջապատված, մյուս կողմից Խաղաղ օվկիանոսով, ինչպես այս տեսնում ենք քարտեզում։ Այդ գեղեցիկ տեսարանից ստացված հաճույքն, ինքնին գեղեցիկ, ավելի բարձրանում էր այն բազմաթիվ խորհրդածություններից, որոնք առաջանում էին Կամպանա լեռնաշղթային, իր երկրորդական զուգահեռ շղթաներով միասին, և սրանց անմիջականորեն հատող Քիլստա հովտին սոսկ նայելով։ Ո՞վ կարող է չզարմանալ այն մեծ ուժի վրա, որ բարձրացրել է այս լեռները, ինչպես և այն անհամար տարիների վրա, որոնք անհրաժեշտ են եղել այդ լեռները ճեղքելու, տեղափոխելու և ամբողջ զանգվածներով հավասարեցնելու համար։ Բավական է հիշել Պատագոնիայի հարթավայրերի վրա փռված խճերը և ռեդիմենտային շերտերը, որոնք տարվել են Կորդիլյերներից և որոնք եթե նորից կուտակվեն նրանց վրա, լեռնաշղթայի բարձրությունը մի քանի հազար ոտնաչափ Կավելանա։ Պատագոնիայում եղած ժամանակ ես շատ էի զարմանում, թե ի՜նչպես մի լեռնաշղթա կարող էր այդքան շատ մասսա դուրս տալ առանց ամբողջապես անհետանալու։ Բայց այստեղ հրաշքն այլ կերպ է երևում, հարկ է լինում կասկածել մի բանում, թե արդյոք ամենակարող ժամանակը կարո՞ղ է ջարդել, մանրել և խճե ու տղմի վերածել այնպիաի գիգանտ լեռներ, ինչպես Կորդիլյերներն են։ | ||
+ | |||
+ | Անդերի տեսքն այն չէր, ինչ ես սպասում էի։ Ձյան սահմանի ներքին գիծն, իհարկե, հորիզոնական էր, և այս գծի նկատմամբ լեռնաշղթայի հարթ գագաթները կարծեք թե կատարյալ զուգահեռ էին։ Միայն երբեմն իրարից բավականին հեռու մի խnւմբ սրածայր գագաթներ կամ մի առանձին կոն ցույց էին տալիս, թե ո՛րտեղ է հրաբուխ գոյություն ունեցել կամ այժմ գոյություն ունի։ Այսպիսով շղթան նմանվում էր մի մեծ հաստատուն պատի՝ այս ու այն կողմից շրջապատված աշտարակներով, կազմելով շրջանի համար մի կատարյալ պատվար։ | ||
+ | |||
+ | Բլրի գրեթե բոլոր մասերը ծակել էին ոսկու հանք հայտնաբերելու հույսով. հանքագործության այն մեծ հետաքրքրությունը, որ գոյություն ունի Չիլիում, հազիվ թե ամբողջ երկրում թողած լինի չհետազոտված մի կետ։ Երեկոն այլ օրերի նման ես անցկացրի կրակի շուրջն իմ երկու ուղեկիցների հետ խոսելով։ Չիլիի գուասոները, որոնք համապատասխանում են պամպասների գաուչոներին, բոլորովին տարբեր տիպի մարդիկ են։ Այս երկու երկրներից Չիլին համեմատաբար ավելի քաղաքակրթված է, քան պամպասները, հետևաբար և նրա բնակիչները կորցրել են շատ անհատական հատկանիշներ։ Այստեղ շերտավորումները բնակչության մեջ շատ ավելի նշանակալից են. գուասոն ոչ մի դեպքում բոլոր մարդկանց իրեն հավասար չի համարում. և ես շատ էի զարմացել, երբ իմ ուղեկիցները միաժամանակ չէին ուզում ուտել ինձ հետ միասին։ Անհավասարության այս զգացմունքը մի անհրաժեշտ հետևանք է երկրում գոյություն ունեցող հարուստ արիստոկրատիայի։ Ասում են, որ մեծ կալվածատերերից մի քանիսը խոշոր եղջերավոր անասուններից տարեկան հնգից տաս հազար ֆունտ ստերլինգի եկամուտ են ստանում,— մի անհավասարություն, որ, իմ կարծիքով, չի պատահում մեզ Անդերից արևելք գտնվող անասնապահական և ոչ մի երկրում։ Ճանապարհորդն այստեղ չի պատահում այն անսահման հյուրասիրություն, որը մերժում է բոլոր վճարումները, բայց այնուամենայնիվ, այդ հյուրասիրությունն առաջարկվում է այնպիսի պատրաստակամությամբ և այնպես սիրալիր, որ բոլորովին անհարմար է նրանց օգտագործելը։ Չիլիում գրեթե յուրաքանչյուր տուն պատրաստ է ընդունել քեզ գիշերելու համար, բայց առավոտյան սպասում են մի փոքր վարձատրության. մինչև անգամ հարուստը պատրաստ է երկու կամ երեք շիլինգ ընդունելու։ Գաուչոն, թեև որոշ պարագաներում կարող է կտրել մարդու վիզը, բայց ջենտլմեն է. գուասոն շատ քիչ կողմերով է նրանցից լավ, բայց միաժամանակ նա վուլգար է (ռամիկ), սովորական մարդ։ Այս երկու մարդիկ, թեև շատ բաներում գործում են միևնույն եղանակով, բայց սովորություններով և տարազով տարբեր են և յուրաքանչյուրի առանձնահատկությունները համատարած են իր երկրի, բնակչության մեջ։ Գաուչոն կարծեք թե իր ձիու մի մասն է և նրանից անբաժան է և ոչինչ չի անում առանց ձի հեծնելու. ընդհակառակը, գուասոյին կարելի է վարձել դաշտում աշխատելու համար։ Առաջինն ամբողջովին ապրում է կենդանական սնունդով, մինչ վերջինս՝ գրեթե բացառապես բուսական սնունդով։ Այստեղ մենք չենք տեսնում սպիտակ երկարավիզ կոշիկները, լայն շալվարները և ծիրանագույն չիլիփաները — պամպասների գեղատեսիլ կոստյումը։ Այստեղ հասարակ շալվարները պաշտպանվում են սև ու կանաչ մանած գամաշներով. Բայց պոնչոն<ref>Մի ադեալ է, որի մեջտեղը ծակ է՝ գլուխն անցկացնելու. համար. գործ են ածում որպես վերարկու։</ref> ընդհանուր է երկուսի համար էլ։ Գուասոյի գլխավոր պարծանքն իր խթաններն են, որոնք արտառոց մեծության են հասնում։ Ես չափեցի մեկը, որի անիվը '''տրամագծում''' վեց մատնաչափ էր, իսկ անիվն ուներ ավելի քան երեսուն ատամ։ Ասպանդակները լինում են միևնույն չափի, յուրաքանչյուրը ներկայացնելով քանդակված փայտյա սնամեջ քառակուսի, որը, սակայն, կշռում է երեք կամ չորս ֆունտ։ Գուասոն գուցե ավելի լավ մասնագետ է լասոյին, քան գաուչոն, բայց երկրի բնույթի շնորհիվ բոլայի գործածությանը նա բոլորովին ծանոթ չէ։ | ||
+ | |||
+ | '''Օգոստոսի 18.'''— Իջանք սարից և անցանք առվակներով և շքեղ ծառերով զարդարված մի քանի գեղեցիկ փոքր տարածություններ։ Քնելով միևնույն ագարակում, ինչպես առաջ, հաջորդ երկու օրերը բարձրացանք հովտով դեպի վեր և անցանք Քիլոտայի միջով, որն ավելի շատ նման է մանկական պարտեզների կոլեկցիայի, քան քաղաքի։ Պտղատու այգիները գեղեցիկ էին, նրանք ներկայացնում էին դեղձի ծաղիկների մի ընդհանուր զանգված։ Մի կամ երկու տեղ ես տեսա նաև արմավենիներ. սրանք ամենավեհաշուք ծառերն են. ո՜րքան գեղեցիկ պետք է լինեն սրանք խմբերով, իրենց մայր երկրի ասիական կամ աֆրիկյան անապատներում։ Մենք անցանք նաև Սան Ֆելիպեի միջով,— մի գեղեցիկ ցրված քաղաքի նման Քիլոսային։ Այս մասում հովիտը լայնանում է և վերածվում ընդարձակ ծոցերից կամ դաշտերից մեկի, տարածվելով մինչև Անդերի ստորոտը, որոնք, ինչպես վերը հիշատակված է, կազմում են Չիլիի ընդհանուր տեսարանի մի հետաքրքրական մասը։ Երեկոյան հասանք Ջաջուելի հանքերը, որոնք գտնվում են մեծ շղթայի լանջի վրա մի ձորում։ Այստեղ ես մնացի հինգ օր, Իմ հյուրընկալը, հանքի վերակացուն, մի վարպետ, բայց ավելի շատ տգետ կոռնվալցի հանքազործ էր։ Նա ամուսնացել էր մի սպանացի կնոջ հետ և ոչ մի մտադրություն չուներ վերադառնալ Անգլիա։ Այնուամենայնիվ նրա հիացմունքը Կոռնվալի հանքերով՝ մնում էր անսահման։ Բազմաթիվ հարցերի հետ նա հարցնում էր ինձ նաև, թե «հիմա Ջորջ Ռեքսը մեռել է, Ռեքսի ընտանիքից քանի՞ հոգի են դեռ ապրում»։ Այս Ռեքսը հավանորեն մեծ հեղինակ Ֆինիսի<ref>Finis (լատիներեն) — վերջ։ Հին ժամանակ այդ բառը գրվում էր գրքերի վերջը, և ոմանք կարծում էին, որ հեղինակի անունն է այդ։ ''Ծ. Թ.''</ref> բարեկաթներից մեկը պետք է լինի, որը գրել է բոլոր գոյություն ունեցող գրքերը։ | ||
+ | |||
+ | Այս հանքերը բոլորն էլ պղնձի հանքեր են, և հանածոն ամբողջությամբ նավերով ուղարկում են Սուենսի՝ հալելու համար։ Այս պատճառով էլ հանքերն ունևն եզակիորեն խաղաղ կերպարանք և նման են Անգլիայի հանքերին. այստեղ ոչ ծուխը, ոչ հնոցները և ոչ էլ մեծ շոգեմեքենաները չեն խանգարում շրջապատի լեռների մենությունը։ | ||
+ | |||
+ | Չիլիական կառավարությունը, կամ ավելի շուտ՝ սպանական հին օրենքը, ամեն կերպ քաջալերում է հանքերի որոնումները։ Հայտնաբերողը կարող է շահագործել հանքը կամ որևէ գետին միայն հինգ շիլինգ վճարելով, և նախքան այս գումարը վճարելը նա կարող է քսան օր հետազոտել վայրը. այդ թույլատրվում է մինչև անգամ մի ուրիշի պարտեզում։ | ||
+ | |||
+ | Այժմ ամենքին հայտնի է, որ հանքագործության չիլիական եղանակը մենաէժանն է։ Իմ հյուրընկալն ասում էր, որ այն երկու գլխավոր կատարելագործումները, որ ներմուծել են այստեղ օտարականները. հետևյալն են. առաջին, պիրիդներից ծծումբը հեռացնելը, որը կատարվում է նախապես խորովելով պղնձի պիրիդները։ Այս պիրիդը Կոռնվալում սովորական հանք է, և անգլիացի հանքագործները զարմացել էին, երբ Չիլի գալիս գտել էին այս հանքերը մի կողմ գցած՝ որպես անպետք նյութեր։ Երկրորդ՝ հին հնոցներից դուրս բերած խարամը փշրելն ու լվալը — մի պրոցես, որով կարելի է առատ քանակությամբ մետաղի մասնիկներ վերստանալ։ Ես տեսել եմ ջորիներ՝ այս խարամով բեռնված, որ տանում էին ծովափ՝ Անգլիա ուղարկելու համար։ Հետաքրքրականն առաջին դեպքն է։ Չիլիեցի հանքագործներն այնպես խորը հավատացած էին, որ պղինձ պիրիդի մեջ չկա և ո՛չ մի մասնիկ պղինձ, որ ծիծաղում էին անգլիացիների վրա նրանց անտեղյակության համար. իսկ անգլիացիներն էլ իրենց հերթին ծիծաղում էին նրանց վրա և նրանց հանքերի ամենահարուստ երակները գնում էին մի քանի դոլարով։ Շատ տարօրինակ է, որ մի երկրում, սրտեղ հանքագործությունն ստացել է այդպիսի մեծ ծավալ և այն էլ այդքան երկար տարիներ, այնպիսի մի պարզ պրոցես, ինչպես հանածոյի թեթև խորովումն է՝ նախքան հալելը ծծումբը հեռացնելու համար, երբեք չի հայտնաբերվել։ Մի քանի կատարելագործումներ ևս մտցված են պարզ մեքենաներից մի քանիսի մեջ. բայց մինչև անգամ այժմ հանքերից մի քանիսից ջուրը հեռացնում են մարդկանց միջոցով՝ ջուրը կաշվե պարկերի մեջ լցնելով։ | ||
+ | |||
+ | Բանվորները շատ ծանր են աշխատում։ Նրանց շատ քիչ ժամանակ է տրվում ճաշելու համար, և ամառ-ձմեռ նրանք աշխատանքն սկսում են՝ երբ օրը լուսանում է, և վերջացնում՝ երբ մթնում է։ Ամսական նրանք ստանում են մեկ ֆունտ ստերլինգ, իսկ նրանց սնունդը տալիս է հանքատերը. այս սնունդը նախաճաշի համար կազմում է տասնվեց թուզ և երկու փոքրիկ հաց. կեսօրվա համար ստանում են խաշած լոբի, իսկ ընթրիքի համար՝ ծեծած ու բոված ցորենի հատիկ։ Հազիվ թե նրանք երբևիցե միս ճաշակեն, որովհետև տարեկան տասներկու ֆանտ ստերլինգով թե իրենց համար հագուստ են առնելու և թե ընտանիք են պահելու։ Անմիջականորեն հանքում աշխատող հանքագործներն ամսական ստանում են քսանհինգ շիլինգ և ստանում են քիչ չարքի (չորացրած միս). բայց այս մարդիկ իրենց ցուրտ և դժգույն բնակավայրերից դուրս են գալիս երկու կամ երեք շաբաթը մեկ անգամ։ | ||
+ | |||
+ | Իմ այստեղ մնալու ժամանակամիջոցում ես լրիվ հաճույք էի զգում այս վիթխարի լեռները բարձրանալով։ Երկրաբանությունը, ինչպես կարելի էր սպասել, չափազանց հետաքրքրական էր։ Ջարդոտված և թրծված ապառները, որոնք հատվում էին գրինշտեյնի (կանաչ քար) անհաշիվ դեյկերով (երակ), ցույց էին տալիս, թե մի ժամանակ մեծ հուզումներ են տեղի ունեցել այստեղ։ Տեսարանը մեծ մասամբ հիշեցնում էր Քիլոտայի Զանգակալեռան շրջակայքի տեսարանը — միևնույն չոր լերկ լեռները, տեղ-տեղ պիսակավորված սակավատերև մացառներով։ Կակտուսները, կամ ավելի ճիշտ՝ օպունցիները (opuntias), այստեղ չափազանց առատ են։ Ես չափեցի սֆերիկ ձև ունեցող մի կակտուս, որը փշերի հետ միասին ուներ վեց ոտնաչափ և չորս մատնաչափ շրջապատ։ Հասարակ գլանաձև և ճյուղավորվող տեսակի բարձրությունը հասնում է տասներկուսից տասնհինգ ոտնաչափի, իսկ ճյուղերի շրջապատը (փշերի հետ միասին)՝ երեքից չուրս ոտնաչափի։ | ||
+ | |||
+ | Վերջին երկու օրվա ընթացքում լեռների վրա առատ թափվող ձյունը չէր թողնում, որ ես միքանի հետաքրքրական էքսկուրսիաներ կատարեմ։ Ես փորձեցի հասնել մի լճի. բնակիչներն անհասկանալի պատճառաբանությամբ հավատացած էին, թե այդ լիճը ծովի մի ճյուղն է։ Մի շատ չորային եղանակի ժամանակ առաջարկ է լինում փորձել այնտեղից մի առու բաց անել ջուր ստանալու համար, բայց քահանան մի խորհրդակցությունից հետո հայտարարում է, որ այդ չափազանց վտանգավոր ձեռնարկություն է, որովհետև եթե լիճը միացած է Խաղաղ օվկիանոսին, ինչպես ենթադրում են առհասարակ, ամբողջ Տիլին կհեղեղվի։ Մենք բավականին բարձրացանք, բայց ձյունաբուքի բռնվելով չկարողացանք հասնել այս զարմանալի լճին և վերադարձի ժամանակ բավականին էլ նեղվեցինք։ Ես մտածում էի, թե մենք կկորցնենք մեր ձիերը, որովհետև ոչ մի միջոց չկար ենթադրելու, թև որչափ խորն են ձյունակույտերը, իսկ կենդանիները, որոնց մենք քաշում էինք, շարժվում էին միայն ցատկումներով։ Սև երկինքը ցույց էր տալիս, որ մի նոր ձյունաբուք էր պատրաստվում, և մեր ուրախությունը փոքր չէր, երբ կարողանում էինք փախչել նրանից։ Երբ հասանք սարի ստորոտը, փոթորիկն սկսվեց, և մենք բախտավոր էինք, որ այդ չսկսվեց երեք ժամ շուտ՝ ցերեկը։ | ||
+ | |||
+ | '''Օգոստոսի 26.'''— Թողնելով Ջաջուելը՝ երկրորդ անգամ անցանք Սան Ֆելիպեի ավազանը։ Օրն իսկական չիլիական օր էր՝ շլացնելու աստիճան պայծառ, իսկ մթնոլորտը՝ բոլորովին պարզ։ Նոր եկած ձյան հաստ և միապաղաղ ծածկոցը հրաբխային Ակունգակուայի և գլխավոր շղթայի տեսարանը դարձնում էր վերին աստիճանի զմայլելի։ Այժմ մենք գտնվում էինք Չիլիի մայրաքաղաք Սանտ Յագոյի ճանապարհին։ Անցնելով Սերո դել Տալգուենը՝ գիշերեցինք մի փոքր ռանչոյում։ Մեր հյուրընկալը, խոսելով Չիլիի պետության մասին, շատ համեստ էր արտահայտվում, երբ հարկ էր լինում այն այլ երկրների հետ համեմատել. «Ոմանք տեսնում են երկու աչքերով, ոմանք էլ մեկ, բայց Չիլին, իմ կարծիքով, չի տեսնում և ոչ մի աչքով»։ | ||
+ | |||
+ | '''Օգոստոսի 27.'''— Բազմաթիվ ցածր բլուրներ անցնելուց հետո իջանք Գուիտրոնի փակ փոքր հարթավայրը։ Այս ավազանի նման ավազաններում, որոնք ծովից բարձր են լինում հազարից երկու հազար ոտնաչափ, մեծ քանակությամբ աճում են ակացիաների երկու տեսակ, որոնք թերաճած տեսք ունեն և իրարից շատ հեռու են լինում։ Այս ծառերը երբեք ծովափին մոտիկ չեն լինում, և այդ հանգամանքն այս ավազանների տեսարաններին մի այլ հատկանշական տեսք է տալիս։ Մենք անցանք մի ցածր լեռնաշարքի մոտով, որը բաժանում է Գուիտրոնն այն մեծ հարթավայրից, որի վրա տեղավորված է Սանտ Յագոն։ Այստեղ տեսարանը գերազանցապես տպավորիչ է. մի կողմից տարածվում է միօրինակ հարթ մակերեսը՝ որոշ մասերում ակացիայի թփուտներով ծածկված, իսկ մյուս կողմից՝ հեռվում քաղաքը, որը հորիզոնական ձևով վերջանում է Անդերի ստորոտում, որի ձյունապատ գագաթները փայլում էին երեկոյան արևի տակ։ Առաջին հայացքից բոլորովին ակներև է դառնում այն, որ այս հարթավայրը հանդիսանում է գոյություն ունեցող մի ծովի հատակ։ Հենց որ հարթ տարածության հասանք, սկսեցինք քառատրոփ վազեցնել մեր ձիերը և քաղաք հասանք նախքան մթնելը։ | ||
+ | |||
+ | Սանտ Յագոյում մեկ շաբաթ մնացի և ժամանակը շատ հաճելի անցկացրի։ Առավոտյան ձիով զբոսնում էի հարթավայրի զանազան կողմերում, իսկ երեկոյան ընթրում էի մի քանի անգլիացի առևտրականների հետ, որոնց հյուրասիրությունն այստեղ բոլորին հայտնի է։ | ||
+ | |||
+ | Քաղաքի մեջտեղում ցցված էր ժայռերի մի փոքրիկ բլրակ (Սանտա Լուսիա), որը բարձրանալը հաճույքի անհատնում աղբյուր էր։ Իսկապես այդ վայրի տեսարանը շատ ուշագրավ է և յուրահատուկ, ինչպես ասել եմ մի անգամ։ Ինձ ասել են, որ այս նույն տեսարանն ընդհանուր է նաև մեքսիկական մեծ պլատֆորմի քաղաքների համար։ Քաղաքի մասին մանրամասնություններ չունեմ ասելու։ Այս այնքան գեղեցիկ և այնքան մեծ չէ, ինչպես Բուենոս Այրեսը, բայց շինված է ըստ նրա պլանի։ Այստեղ ես ժամանել էի դեպի հյուսիս մի շրջան կատարելուց հետո, ուստի որոշեցի Վալպաբայսո վերադառնալ՝ ուղղակի ճանապարհից հարավ քիչ ավելի երկար էքսկուրսիա կատարելով։ | ||
+ | |||
+ | '''Սեպտեմբերի 5.'''— Օրվա կեսին հասանք կախյալ կամուրջներից մեկին, որը պատրաստված էր կաշուց և ձգված էր Մայպուի՝ մի մեծ պղտոր գետի վրայով, Սանտ Յագոյից մի քանի փարսախ հարավ։ Այս կամուրջները չափազանց ողորմելի գործեր են։ Կախյալ պարանների կորությանը հետևող ուղին շինված է ձողերից, որոնք խրձերով շարված են կողք-կողքի՝ բազմաթիվ ծակեր ուներ և սոսկալի ճոճվում էր, եթե նույնիսկ վրայով մի մարդ անցներ իր ձիով։ Երեկոյան հասանք մի շատ լավ ագարակատուն, որտեղ կային մի քանի շատ գեղեցիկ սենյորիաներ։ Նրանք շատ զարհուրել էինք երբ ես մտել էի նրանց եկեղեցիներից մեկը սոսկ հետաքրքրությունից դրդված։ Նրանք հարցնում էին ինձ. «Ինչո՞ւ քրիստոնյա չես դառնում. չէ՞ որ մեր կրոնը ճշմարիտ կրոն է»։ Ես նրանց հավատացնում էի, որ ես էլ մի տեսակ քրիստոնյա էի, բայց նրանք այդ մասին չէին ուզում լսել մեջ բերելով իմ սեփական խոսքերը. «Ձեր քահանաները, ձեր եպիսկոպոսները չե՞ն ամուսնանում»։ Նրանց հատկապես զարմացնում էր եպիսկոպոսի՝ կին ունենալու անհեթեթությունը։ Դժվար թե նրանք իմանային, թե այդպիսի այլանդակության դեպքում պետք է ուրախանա՞լ թե սարսափել։ | ||
+ | |||
+ | '''Սեպտեմբերի 6.'''— Մենք շարժվեցինք ուղիղ դեպի հարավ և քնեցինք Ռանկագույում։ Ճանապարհն անցնում էր մի հարթ, բայց նեղ հարթավայրի վրայով, որի մի կողմից բարձրանում էին բարձր բլուրները, իսկ մյուս կողմից՝ Կորդիլյերները։ Հաջորդ օրը դարձանք Ռիո Կաչապուալ գետի հովիտը՝ բարձրանալով դեպի վեր։ Այս հովտում են գտնվում Կաուքենեսի տաք աղբյուրները, որոնք վաղուց հայտնի են իրենց բուժող հատկությամբ։ Կախյալ կամուրջներն այն մասերում, որտեղ անցուդարձ քիչ է լինում, սովորաբար վերցնում են ձմեռը, երբ ջուրը սակավանում է։ Այս հովտում էլ վերցրել էին, և մենք ստիպված էինք գետակն անցնել ձիերով։ Այս այնքան էլ ցանկալի քան չէ, որովհետև փրփրած ջուրը, թեև ոչ խորը, այնպես արագ է խուժում մեծ և կլորացրած քարերի վրայով, որ մարդ իր գլուխը կորցնում է, և դժվար է լինում մինչև անգամ նկատել, թե ձին կանգնած է, թե շարժվում է։ Ամառը, երբ ձյունը հալչում է, հեղեղները բոլորովին անանցանելի են դառնում. այդ ժամանակ նրանց ուժը և կատաղությունը չափազանց մեծ է լինում, ինչպես այգ կարելի էր պարզ նկատել նրանց թողած հետքերից։ Տաք աղբյուրները հասանք երեկոյան և այնտեղ մնացինք հինգ օր. վերջին երկու օրը բանտարկված էինք ծանր անձրևի պատճառով։ Շենքերը ներկայացնում են քառակուսի ողորմելի խրճիթներ՝ յուրաքանֆյուրը մի նստարանով և մի սեղանով։ Նրանք տեղավորված են մի նեղ խորը հովտում, ճիշտ Կորդիլյերներից դուրս։ Այս մի խաղաղ, մենավոր վայր է՝ հարուստ վայրի գեղեցկություններով։ | ||
+ | |||
+ | Կաուքենեսի հանքային աղբյուրները բխում են դիսլոկացիոն մի գծից, որը հատում է շերտավոր ապառների մի զանգվածք որն ամբողջությամբ ցույց է տալիս ջերմության ազդեցությունը։ Ջրի հետ միևնույն անցքերից շարունակ զգալի քանակությամբ գազ է դուրս գալիս։ Թեև այս աղբյուրները միայն մի քանի յարդ են իրարից հեռու, սակայն խիստ տարբեր ջերմաստիճաններ ունեն, և այս, ըստ երևույթին, արդյունք է սառը ջրի անհավասար խառնուրդի, որովհետև ամենացածր ջերմաստիճան ունեցողները հազիվ թե որևէ հանքային համ ունենան։ 1822 թվի մեծ երկրաշարժից հետո աղբյուրները դադարու.մ են բխելուց, և այդ շարունակվում է մոտ մի տարի։ Այս աղբյուրների վրա մեծ չափով ազդել է 1835 թվի երկրաշարժը. ջերմաստիճանը 118°-ից հանկարծակի իջնում է 92°-ի։<ref>Caldcleugh, հոդված „Philosoph. Transact.”-ում, 1836 թ.։</ref> Հավանական է թվում այն, որ երկրի խորն ընդերքներից դուրս եկող հանքային ջրերն ավելի շատ են ենթակա ստորերկրյա ցնցումներից առաջացող խանգարումների, քան մակերեսին մոտիկ ջրերը։ Այն մարդը, որը հսկում էր տաք աղբյուրներին, ինձ հավատացնում էր, որ ամառը ջուրն ավելի տաք է լինում և ավելի առատ, քան աշնանը։ Առաջին հանգամանքը ես կվերագրեի չոր եղանակին սառը ջուր համեմատաբար քիչ խառնվելուն, բայց այս վերջին հայտարարությունը շատ տարօրինակ և հակասական է թվում։ Ջրի պարբերական ավելացումն ամառը, երբ երբեք անձրև չի գալիս, իմ կարծիքով, կարելի է վերագրել ձյան հալչելուն. բայց պետք է ասել և այն, որ այդ եղանակին ձյունապատ լեռներն աղբյուրներից երեք կամ չորս մղոն հեռու են։ Ես ոչ մի պատճառ չունեմ կասկածելու իմ տեղեկատվի ճշտության վրա, որն այդ վայրում մի քանի տարի ապրելով՝ պետք է լավ ծանոթ լինի հանգամանքներին, իսկ եթե ճիշտ է, ապա այդ իսկապես շատ հետաքրքրական երևույթ է, որովհետև այդ դեպքում մենք ստիպված ենք ենթադրելու, որ ձյան ջուրն իջնելով ծակոտկեն շերտերից մինչև ջերմության շրջանները նորից վեր՝ դեպի մակերեսն է բարձրանում Կաուքենեսում դիսլոկացիայի ենթարկված և ներարկված ապառների գծով, և երևույթի կանոնավորությունը կարծեք թե ցույց է տալիս, որ այս շրջանում տաք ապառները գտնվում են ոչ շատ մեծ խորության վրա։ | ||
+ | |||
+ | Մի անգամ ձի հեծած՝ հովտով բարձրացա ամենահեռավոր բնակելի կետը։ Այդ կետից քիչ վերև Կաչապուալը բաժանվում է երկու խորը սոսկալի կիրճերի, որոնք ուղղակի թափանցում են մեծ լեռնաշղթայի մեջ։ Ես մագլցեցի սրագագաթ մի լեռ, որը հավանորեն ուներ ավելի քան վեց հազար ոտնաչափ բարձրություն։ Այստեղ, ինչպես և ամենուրեք, տեսարաններն ունեն վերին աստիճանի մեծ հետաքրքրություն։ Այդ կիրճերից մեկով էր, որ Պինչեյրան մտավ Չիլի և ավերեց մոտակա շրջանները։ Այս այն նույն մարդն է, որի հարձակումը Ռիո Նեգրոյում մի էստանսիայի վրա՝ ես նկարագրել եմ չորրորդ գլխում։ Այս մի ռենեգատ էր, կիսասպանական ծագումով, որն իր շուրջը հավաքելով հնդիկների մի մեծ խումբ՝ հաստատվել էր պամպասներում մի գետակի մոտ,— մի տեղ, որը նրան հետապնդելու համար ուղարկված ոչ մի խումբ չէր կարող հայտնաբերել։ Այս կետից նա սիստեմատիկաբար արշավում էր այս ու այն կողմ և անցնելով Կորդիլյերների մինչ այդ չփորձած անցքերը՝ ավերում էր ագարակատները և անասունները քշում իր գաղտնի մշտական որջը։ Պինչեյրան սքանչելի ձի հեծնող էր, և նրա բոլոր ընկերակիցներն էլ հավասարապես հնազանդվում էին նրան, որովհետև նա առանց այլևայլության գնդակահարում էր նրանք ով վարանում էր հետևել իրեն։ Այս մարդու և այլ թափառող հնդիկ ցեղերի դեմ էր, որ Ռոսասն սկսել էր բնաջնջող պատերազմը։ | ||
+ | |||
+ | '''Սեպտեմբերի 13.'''— Դուրս գալով Կաուքենեսի տաք աղբյուրներից և նորից ընկնելով գլխավոր ճանապարհի վրա՝ գիշերն անցկացրինք Ռիո Կլարոյում։ Այստեղից մենք շարժվեցինք դեպի Սան Ֆերնանդո քաղաքը։ Վերջին փակ ավազանը, որին հանդիպեցինք քաղաքի ճանապարհին, դեռ քաղաք չհասած ընդարձակվել էր մի մեծ հարթավայրի, որը տարածվում էր հարավ և այնքան հեռու, որ հեռավոր Անդերի ձյունապատ գագաթներն այնպես էին երևում, կարծեք թե ծովի հորիզոնից են բարձրանում, Սան Ֆերնանդոն Սանտ Յագոյից քառասուն փարսախ հեռավորության վրա է գտնվում և այդ դեպի հարավ գտնվող իմ ամենավերջին կետն էր, որովհետև այստեղից մենք ուղիղ անկյունով վերադարձանք դեպի ծովափ։ Մենք քնեցինք Յաքուիլի ոսկեհանքերում, որ շահագործում է մր. Նիքսոնը, մի ամերիկացի ջենտլմեն, որին ես շատ պարտավորված մնացի նրա տանը չորս օր մնալով։ Հաջորդ առավոտյան այցելեցինք հանքերը, որոնք գտնվում են մի քանի փարսախ հեռավորության վրա, մի բարձր բլրի գագաթին մոտիկ։ Ճանապարհին մի թեթև ակնարկ գցեցինք Տագուատագուա լճի վրա, որը հռչակված է իր լողացող կղզիներով, որ նկարագրել է մր. Գեյը։<ref>„Annales des Sciences Naturalles”, March. 1833. Մ. Գեյը, որը մի եռանդուն և կարող բնագետ է, զբաղված էր այն ժամանակները ամբողջ Չիլիում բնապատմության բոլոր ճյուղերի ուսումնասիրությամբ։</ref> Այս կղզիները կազմված են զանազան մեռած բույսերի ցողուններից, իրար մեջ հյուսված, որոնց մակերեսին ապրում են այլ բույսեր։ Նրանց ձևն ընդհանրապես կլոր է, իսկ հաստությունը — չորսից վեց ոտնաչափ, որի մեծ մասը սուզված է ջրի մեջ։ Երբ քամին փչում է, կղզիներն անցնում են լճի մի կողմից մյուսը և հաճախ, իրենց հետ տանում են, որպես ուղևորներ, խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր։ | ||
+ | |||
+ | Երբ հասանք հանքը, ինձ վրա խորը կերպով ազդեց աշխատողների մեծ մասի գունատ տեսքը, և ես մր. Նիքսոնին մի քանի բան հարցրի նրանց վիճակի մասին։ Հանքն ունի 450 ոտնաչափ խորություն, և յուրաքանչյուր մարդ այնտեղից դուրս է բերում մոտ 200 ֆունտ ծանրության քար, Այս բեռով նրանք պետք է բարձրանային գերանների վրա փորված փոսիկներով, որոնք ծառայում են որպես աստիճաններ և տեղավորված են զիգզագ ձևով մինչև հանքահորի խորքը։ Մինչև անգամ անմորուք, երիտասարդ մարդիկ, տասնութից քսան տարեկան, թույլ զարգացած մկաններով (նրանք հագնում են միայն մի վարտիք) գրեթե նույն խորությունից այս մեծ բեռով բարձրանում են այդ աստիճաններն ի վեր։ Ուժեղ մարդը, որն այսպիսի աշխատանքների չի վարժվել, քրտնքի մեջ կորչում է սոսկ իր մարմնի ծանրությունը փոխադրելով։ Այս վերին աստիճանի ծանր աշխատանքով հանդերձ նրանք ամբողջապես ապրում են խաշած լոբով ու հացով։ Նրանք կգերադասեին միայն հաց ուտել, բայց նրանց տերերը մտածելով, որ միայն հաց ուտելով այսպես ծանր աշխատել չեն կարող, նրանց հետ վարվում են ինչպես ձիերի հետ և ստիպում են նրանց լոբի ուտել։ Սրանց աշխատավարձը, Ջաջուելի հանքագործների աշխատավարձի հետ համեմատած, ավելի բարձր է՝ ամսական քսանչորսից քսանութ շիլինգ լինելով։ Սրանք հանքից հեռանում են երեք շաբաթը մի անգամ միայն, երբ մի երկու օր անցկացնում են իրենց ընտանիքի հետ։ Այս հանքի կանոններից մեկը շատ դաժան է հանքագործների համար, բայց շատ ձեռնտու՝ տիրոջ համար։ Ոսկի գողանալու միակ եղանակը ոսկեհանքի կտորները թաքցնելն է, որը հետո հարմար առիթ ունելիս տանում են դուրս։ Երբ մայոր. դոմոն (կառավարիչը) գտնում է այսպիսի թաքցրած կտորներ, նրա արժեքը պահում են բոլոր մարդկանց ռոճկից, որոնք, այսպիսով, մինչև բոլորը միասին չգործեն, ստիպված են հսկել իրար վրա, որ նման բան չպատահի։ | ||
+ | |||
+ | Երբ հանածոն բերում են աղալու գործարանը, այնտեղ լավ մանրում են և վերածում անշոշափելի փոշու. լվանալու պրոցեսով հեռացնում են բոլոր թեթև մասնիկները, և վերջապես ամալգամացիայի միջոցով ստանում են ոսկու փոշին։ Լվանալու պրոցեսը նկարագրելիս շատ պարզ պրոցես է թվում, բայց շատ հետաքրքրական է տեսնել, թե ինչպես ջրի հոսանքի հարմարեցումը ոսկու տեսակարար կշռի հետ՝ հեշտությամբ բաժանում է փոշիացած գուղձը մետաղից։ Աղալու գործարանից այնտեղ անցնող տիղմը հավաքում են լճակների մեջ, որտեղ նա նստում է, և ժամանակ առ ժամանակ մաքրում են և կույտեր կազմում։ Ապա սկսվում է քիմիական ազդեցության մի շրջան. զանազան աղեր բյուրեղանում են մակերեսին, և զանգվածն ամրանում է։ Մեկ կամ երկու տարի մնալուց և նորից լվանալուց հետո նա նորից ոսկի է տալիս։ Այս պրոցեսը կարելի է կրկնել մինչև անգամ վեց-յոթ անգամ, բայց յուրաքանչյուր անգամ ոսկու քանակությունը նվազում է, իսկ մի լվանալուց մինչև մյուսն ընկնող անհրաժեշտ ժամանակամիջոցը (ոսկի ծնելու համար, ինչպես ասում են տեղացիները) երկարում է։ Կասկած չկա, որ քիմիական ազդեցությունը, որ ասացինք վերևում, յուրաքանչյուր անգամ նոր ոսկի է անջատում զանազան միացություններից։ Անկասկած ոսկու հանածոների օգուտը մի քանի անգամ կբարձրանար, եթե հայտնաբերվեր մի եղանակ՝ այս ազդեցությունը նախքան աղալն առաջացնելու համար։ Հետաքրքրական է տեսնել, թև ինչպես ոսկու մանր մասնիկները, որոնք ցրված են այս ու այն կողմ և չեն մաշվում է վերջիվերջո կուտակվում են և կազմում զգալի քանակություններ։ Վերջին ժամանակները մի քանի հանքագործ, պարապ լինելով, թույլտվություն են ստանում աղալու գործարանի և տան շրջապատի գետինը քերելու, հավաքված հողը լվանալով ձեռք են բերում երեսուն դոլար արժողությամբ ոսկի։ Այս մի ճշգրիտ պատճեն է այն բանի, որը տեղի է ունենում բնության մեջ։ Լեռները մաշվում, քայքայվում են, և նրանց հետ մաշվում են նաև նրանց պարունակած մետաղական երակները։ Ամենակարծր ապառը մաշվում դառնում է անշոշափելի տիղմ, սովորական մետաղներն օքսիդանում են և նույնպես հեռանում. բայց ոսկին, պլատինը և մի շարք այլ մետաղներ գրեթե բոլորովին չեն կորչում և իրենց ծանրության շնորհիվ սուզվում են ներքև, և մնում տակին։ Ամբողջ լեռներն այսպիսի աղացող գործարանի միջից անցնելուց և բնության ձեռքով լվացվելուց հետո մնացորդը մետաղաներ է դառնում, և մարդը հասկանալով նրա օգտակարությունը լրացնում է անջատման գործը։ | ||
+ | |||
+ | Որչափ էլ դառը լինի հանքափորների վիճակը, այնուամենայնիվ նրանք այդ աշխատանքն ընդունում են ուրախությամբ, որովհետև գյուղատնտեսության մեջ աշխատողների դրությունն ավելի վատ է։ Նրանց աշխատավարձն ավելի ցածր է, և նրանք բացառապես լոբով են ապրում։ Այս աղքատությունը, կարծում եմ, գլխավորապես արդյունք է հողը մշակելու ֆեոդալանման սիստեմին. կալվածատերն աշխատավորին տալիս է մի փոքր մարկ հող՝ տուն շինելու և մշակելու համար, որի փոխարեն գյուղացին (կամ նրա փոխանորդը) պարտավորվում է իր ամբողջ կյանքի ընթացքում ամեն օր աշխատել կալվածատիրոջ համար առանց վարձի։ Մինչև հայրը, չունենա մի հասունացած որդի, որն իր աշխատանքով վարձը վճարի, նա չի կարող աշխատել իր մի կտոր հողի վրա, եթե չհաշվենք նրա պատահական ազատ օրերը։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչո՛ւ այս երկրի աշխատավոր դասակարգերի մեջ ծայրահեղ աղքատությունն է տիրապետում։ | ||
+ | |||
+ | Այս շրջանում կան մի քանի հին հնդկական ավերակներ, և ինձ ցույց տվին մի ծակ քար, որից, ըստ Մոլինայի, մեծ քանակությամբ կա զանազան վայրերում։ Սրանք ունեն տափակ կլոր ձև, հնգից վեց մատնաչափ տրամագծով, որոնց ճիշտ կենտրոնից անցնում է մի անցք։ Ընդհանրապես այնպես են կարծում, որ այս քարերը գործածվել են որպես մահակի գլուխներ, թեև նրանց ձևը բոլորովին ցույց չի տալիս, թե սրանք հարմար են այդ նպատակի համար։ Բըրչելը<ref>Burchells „Travels”, vol. II, p. 45.</ref> պատմում է, որ հարավային Աֆրիկայի մի քանի ցեղեր արմատները փորում հանում են սրածայր մի փայտով, որի ուժը և ծանրությունը մեծանում է մեջտեղը ծակ մի քարից, որն ամրացնում են փայտի մյուս ծայրին։ հավանորեն Չիլիի հնդիկներն առաջ գործածել են նման մի կոշտ գյուղատնտեսական գործիք։ | ||
+ | |||
+ | Մի օր մեզ մոտ եկավ բնապատմության գերմանացի մի կոլեկտոր, որի անունն էր Ռենոուս. նրա հետևից գրեթե միևնույն ժամանակ եկավ նաև մի սպանածի ծեր փաստաբան։ Ինձ համար շատ հաճելի էր, երբ բացատրեցին նրանց միջև տեղի ունեցած զրույցը։ Ռենոուսն այնպես լավ է խոսում սպաներեն, որ ծերունի փաստաբանը նրան չիլիեցու տեղ ընդունեց։ Ռենոուսն ակնարկելով ինձ՝ հարցրեց նրան, թե ինքն ի՞նչ է մտածում Անգլիայի թագավորի մասին, որն այս երկիրն է ուղարկել մի կոլեկտոր՝ մողեսներ, բզեզներ հավաքելու, և քար ջարդելու համար։ Ծերունի ջենտլմենը մի պահ լուրջ մտածելուց հետո ավելացնում է. «Այդ լավ չէ — hay un gato encerrado aqui (այստեղ մի կատու կա թաղված)։ Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ մարդկանց ուղարկի այդպիսի անպետք բաներ հավաքելու համար։ Ես այդ բանը չեմ սիրում, եթե մեզնից մեկն ու մեկը գնար Անգլիա և այդպիսի գործով գբաղվեր, արդյոք Անգլիայի թագավորը մեզ իսկույն ևեթ երկրից դուրս չէ՞ր վռնդի»։ Եվ այս ծերունի ջենտլմենը, ըստ իր պրոֆեսիայի, պատկանում է համեմատաբար լավատեղյակ և ավելի ինտելիգենտ դասակարգերին։ Երկու-երեք տարի առաջ, Սան Ֆերնանդոյում ինքը Ռենոուսը մի տան մեջ թողնում է մի քանի թրթուր և հանձնարարում մի աղջկա՝ նրանց կերակրելու, որ թիթեռներ դառնան։ Այս բանը տարածվում է քաղաքում, և վերջիվերջո քահանաներն ու նահանգապետը խորհրդակցում են և համաձայնվում, որ այդ մի տեսակ հերետիկոսություն է, հետևաբար, երբ Ռենոուսը վերադառնում է, ձերբակալվում է։ | ||
+ | |||
+ | '''Սեպտեմբերի 19.'''— Մենք թողինք Յակվիլը և շարժվեցինք հարթ հովտով, որը նման էր Քիլոտային, այն հովտին, որի միջից հոսում է Ռիո Տինդերիդիկան։ Մինչև անգամ այս մի քանի մղոն հեռավորության վրա, Սանտ Յագոյից հարավ, կլիման շատ ավելի խոնավ է, այդ պատճառով էլ այնտեղ կային արոտատեղի լավ տարածություններ, որ չէին ոռոգում։ | ||
+ | |||
+ | '''Սեպտեմբերի 20.'''— Շարունակեցինք մեր ճանապարհն այս հովտով, մինչև նա վերածնվեց մի մեծ հարթավայրի, որը տարածվում է ծովից մինչև Ռանկագուայից արևմուտք գտնվող լեռները։ Շուտով անհետացան բոլոր ծառերը և մինչև անգամ մացառները, այնպես որ բնակիչներն այստեղ գրեթե նույնչափ մեծ կարիք ունեն վառելափայտի, որչափ պամպասերում։ Երբեք լսած չլինելով այս հարթավայրերի մասին՝ ես շատ էի զարմացել Չիլիում այդպիսի տեսարանների հանդիպելով։ Հարթավայրերը պատկանում են տարբեր բարձրությունների մեկից ավելի սերիայի, և նրանց կտրում անցնում են լայն, հարթ հատակով հովիտներ, երկու հանգամանքներն էլ, ինչպես Պատագոնիայում, խոսում են հետզհետե բարձրացող ցամաքի վրա ծովի կատարած ազդեցության մասին։ Զառիվայր գահավանդների կողերին, որոնք գտնվում են այս հովիտների եզրերին, կան մի քանի մեծ ֊քարանձավներ, որոնք անկասկած հին ժամանակներում առաջացել են ալիքներից։ Այս քարանձավներից մեկը հայտնի է Կուեվա դել Օրիսպո անունով. առաջ այդ սրբավայր է եղել։ Ցերեկը ես շատ վատ զգացի և այդ ժամանակից սկսած մինչև հոկտեմբերի վերջը չկազդուրվեցի։ | ||
+ | |||
+ | '''Սեպտեմբերի 22.'''— Շարունակեցինք անցնել ծառազուրկ կանաչ հարթավայրերի վրայով։ Հաջորդ որը ժամանեցինք Նավեդադի մոտ ծովափին գտնվող մի տուն, որտեղ մի հարուստ կալվածատեր մեզ գիշերելու տեղ տվեց։ Հաջորդ երկու օրը ես մնացի այստեղ և թեև շատ անհանգիստ, բայց կարողացա հավաքել երրորդային ֆորմացիայից մի քանի ծովային խեցիներ։ | ||
+ | |||
+ | '''Սեպտեմրերի 24.'''— Մեր ճանապարհն այժմ ուղղված էր դեպի Վալպարայսո, որտեղ մեծ դժվարություններով հասա ամսի 27-ին և փակվեցի անկողնումս մինչև հոկտեմբերի վերջը։ Այս ժամանակամիջոցում ես մր. Կորֆիլդի տան բնակիչն էի, որի արած բարությունը չգիտեմ թե ինչպես պետք է արտահայտել։ | ||
+ | |||
+ | Այստեղ ես ավելացնելու եմ մի քանի դիտողություններ Չիլիի կենդանիների ու թռչունների մասին։ Պուման կամ Հարավային Ամերիկայի առյուծը հաճախ է պատահում։ Այս կենդանին ունի աշխարհագրական լայն տարածում. նրան կարելի է գտնել արևադարձային անտառներում, Պատագոնիայի անապատներում և հեռավոր հարավում՝ մինչև Հրո Երկրի սառը և խոնավ լայնությունները (53°-ից 54°)։ Ես նրա ոտնահետքերը տեսել եմ կենտրոնական Չիլիի Կորդիլյերներում, առնվազն 10000 ոտնաչափ բարձրության վրա։ Լա Պլատայում պուման գլխավորապես գիշատում է եղջերու, ջայլամ, վիսկաշտ և այլ մանր չորքոտանի կենդանիներ։ Այնտեղ նա հազվադեպ է հարձակվում խոշոր եղջերավոր անասունների կամ ձիերի վրա, իսկ մարդկանց վրա՝ ավելի քիչ։ Սակայն Չիլիում նա ոչնչացնում է բազմաթիվ փոքր ձիեր և անասուններ. այս բանը հավանորեն արդյունք է այլ չորքոտանիների սակավության։ Ես լսել եմ նաև, որ նա երկու մարդ և մեկ կին է սպանել։ Հաստատված է, որ պուման միշտ իր որսն սպանում է ուսերի վրա թռչելով, և ապա իր թաթերից մեկով գլուխը ետ է քաշում՝ մինչև կոտրում է ողնաշարը. Պատագոնիայում ես տեսել եմ գուանակոների կմախքներ, որոնց վիզն այսպես տեղահանված է եղել։ | ||
+ | |||
+ | Կատարելապես հագենալուց հետո պուման մնացորդները ծածկում է բազմաթիվ մեծ թփուտներով և պառկում հսկում նրան։ Այս սովորությամբ նա հաճախ մատնում է իր թաքստյան տեղը, որովհետև կոնդորները պտույտներ գործելով օդում՝ երբեմն իջնում են ներքև խրախճանքին մասնակցելու համար, և երբ պուման բարկացած քշում է նրանց, բոլորը միասին թռչում են վերև։ Չիլիեցի գուասոն տեսնելով այդ՝ հասկանում է, որ այնտեղ մի առյուծ հսկում է իր որսին, ձայն են տալիս մեկը մյուսին, և մարդիկ շներով շտապում են որսի։ Սըր Ֆ. Հեդն ասում է, որ մի գաուչո պամպասներում սոսկ տեսնելով մի քանի կոնդոր օդում պտույտներ կատարելիս՝ գոչում է «առյո՜ւծ»։ Ես երբեք չեմ պատահել որևէ մարդու, որն ունենար նշաններով գուշակելու նման ընդունակություններ։ Հայտնի է նաև, որ եթե պուման մի անգամ մատնել է իր տեղը իր որսի մնացորդները պահելիս և հալածվել է մի անգամ, բոլորովին թողնում է այդ սովորությունը և կուշտ ուտելուց, հագենալուց հետո թողնում հեռանում է։ Շատ հեշտ բան է պումա սպանելը։ Բաց դաշտում նա խճճվում է բոլաներով, և ապա լասոները նետելով նրա վրա՝ բռնում և քաշում են գետնով, մինչև կատարելապես անզգայանում է։ Տանդիլում (Պլատայից հարավ) ինձ ասացին, որ երեք ամսում այս եղանակով ոչնչացրել են հարյուր պումա։ Չիլիում սովորաբար սրանց քշում են թփերի կամ ծառերի վրա և կամ գնդակով խփում են ներքևից կամ այնքան են նեղում շներով, որ նրանք սատկում են։ Այս նպատակի համար գործածվող շները պատկանում են մի առանձին ցեղի, որը կոչվում է լեոներո. սրանք թույլ, թեթև կենդանիներ են՝ երկարասրուն տերիերներին նման, բայց հատկապես այս որսորդության համար կարծեք թե նրանք ծնվում են մի առանձին բնազդով։ Ասում են, որ պուման շատ խորամանկ է. երբ նրան հալածում են, նա հաճախ վերադառնում է իր նախկին կածանը և թռչելով կողքի՝ սպասում է մինչև շները գան անցնեն։ Նա շատ լուռ կենդանի է, ոչ մի ձայն չի հանում, մինչև անգամ եթե վիրավորված է լինում, իսկ զուգավորման շրջանում շատ հազվադեպ է ձայն հանում։ | ||
+ | |||
+ | Թռչուններից գուցե ամենահայտնիները Pteroptochos սեռի երկու տեսակներ են (megapodius և albicollis Kittlitz)։ Առաջինը, որին չիլիեցիներն անվանում են «տյուրկս» („el turco”), ունի կեռնեխի մեծություն, որին որոշ կողմերով հարակից է, բայց նրա սրունքները շատ ավելի երկար են, պոչը կարճ, իսկ կտուցն ավելի ուժեղ։ Նա ունի կարմրավուն-թուխ գույն, Տյուրկոն տարածված թռչուն է, նա ապրում է գետնի վրա և պատսպարվում է մացառների մեջ, որոնք ցրված են չոր և անբերրի բլուրների կողերին։ Նա հաճախ երևում է անսովոր արագությամբ մի մացառից մյուսն անցնելիս, պոչը կանգնեցրած, սրունքները՝ ցուպերի նման։ Իսկապես շատ քիչ երևակայություն է անհրաժեշտ ենթադրելու, որ այս թռչունն ամաչում է իրենից և հասկանում է իր կերպարանքի վերին աստիճանի ծիծաղելի լինելը։ Առաջին անգամ տեսնելիս մարդ ակամայից բացագանչում է, «Թանգարանից փախած, շատ վատ լցրած պատրաստած նմուշ է այս, որը նորից կյանքի է եկել»։ Առանց մեծ դժվարությունների հնարավոր չէ ստիպել նրան թռչելու, և ոչ էլ նա վազում է, այլ միայն ոստոստում է։ Այն տարբեր և բարձր ձայները, որ նա հանում է, երբ փակված է լինում մացառներում, նույնչափ արտառոց են, որչափ իր արտաքին տեսքը։ Ասում են, որ նա իր բունը շինում է գետնի տակ գտնվող մի խորը ծակի մեջ։ Ես անդամահատել եմ մի քանի նմուշներ։ Քարճիկը, որը վերին աստիճանի մկանոտ էր, պարունակում էր բզեզներ, բուսական թելեր և մանր քարեր։ Նկատի ունենալով այս հատկությունը, սրունքների, երկարությունը, փորող ոտքերը, ռունգների մեմբրանային ծածկոցը, կարճ և կամարաձև թևերը՝ այս թռչունը որոշ չափով կարծեք թե տորդիկները միացնում է հավերի կարգի հետ։ | ||
+ | |||
+ | Երկրորդ տեսակը (կամ P. albicollis) առաջինի նման է իր ընդհանուր ձևով։ Սա կոչվում է տապակոլո կամ «ծածկիր հետևդ», և այդ անամոթ փոքրիկ թռչունն արժանի է իր կոչմանը, որովհետև նա իր պոչը պահում է ավելի քան ուղղաձիգ, այսինքն հակված ետ՝ դեպի իր գլուխը։ Այս շատ տարածված թռչուն է և հաճախում է թփուտներից կազմված ցանկապատերի հատակները, ինչպես և լերկ բլուրների կողերին ցրված մացառների տակ, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի որևէ այլ թռչուն։ Սնվելու ընդհանուր ձևով, մացառներից արագորեն դուրս ոստոստելու և ետ վերադառնալու սովորությամբ, թաքնվելու ցանկությամբ, թռչել չցանկանալու և բուն շինելու եղանակով նա շատ մոտիկ է տյուրկոյին, բայց իր արտաքին տեսքով նրա չափ այլանդակ չէ։<ref>Հետաքրքրականն այն է, որ Մոլինան, չնայած որ մանրամասն նկարագրել է Չիլիի բոլոր թռչուններին, բայց ոչ մի անգամ չի հիշատակում այս սեռը, որի տեսակները շատ տարածված են և հայտնի իրենց սովորություններով։ Արդյոք նա դասակարգելու անելանելի դրությունի՞ց է ստիպվել, որ զանց է առել այս թռչունը, թե՞ մտածել է, որ լռություն պահպանելն ավելի խոհեմ գործ է։ Այդ ևս մի օրինակ է հեղինակների կողմից այնպիսի անմիջական խնդիրների հաճախակի զանցառումների մասին, որ ամենից քիչ է սպասելի։</ref> Տապակոլոն շատ խորամանկ է. երբ մեկը վախեցնում է նրան, նա մնում է մացառի տակին անշարժ և ապա քիչ հետո մեծ ճարպկությամբ սողալով դուրս է գալիս հակառակ կողմից։ Միաժամանակ նա ակտիվ թռչուն է և շարունակ ձայներ է արձակում. այս ձայները տարբեր են և վերին աստիճանի տարօրինակ. երբեմն նրանք նման են աղավնու մնչոցի, երբեմն՝ ջրի գլգլոցի, իսկ շատ ձայներ էլ ոչնչի նման չեն։ Գյուղական բնակիչներն ասում են, որ նա իր ձայնը տարեկան փոխում է հինգ անգամ. իմ կարծիքով՝ այդ կատարվում է եղանակի փոփոխության համաձայն։ | ||
+ | |||
+ | Շատ տարածված են երկու տեսակ հծծող թռչուններ (կոլիբրի)։ Trochilus forficatus-ը գտնվում է արևմտյան ափին՝ ավելի քան 2500 մղոն տարածության վրա, սկսած Լիմայի տաք և չոր երկրից մինչև Հրո Երկրի անտառները, որտեղ նրան կարելի է տեսնել բքի ժամանակ թռչկոտելիս։ Չիլոեի անտառապատ կղզում, որն ունի ծայր աստիճանի խոնավ կլիմա, այս փոքրիկ թռչունը, որը ոստոստում է կաթկթող սաղարթների մեջ մի կողմից մի այլ կողմ, գուցե շատ ավելի մեծ թվով է գտնվում, քան որևէ այլ տեսակ։ Ես բաց արի այս երկրի տարբեր մասերում խփած մի քանի նմուշների ստամոքսները, և բոլորի մեջ էլ միջատների մնացորդներն այնքան բազմազան էին, որքան փայտփորիկի ստամոքսում։ Երբ այս տեսակը ամառը գաղթում է հարավ, նրան փոխարինում է մի այլ տեսակ, որը գալիս է հյուսիսից։ Այս երկրորդ տեսակը (Trohilus gigas) իր նրբակազմ ընտանիքի համար մեծ թռչուն է, երբ նա թռչում է, ստանում է արտասովոր տեսք։ Իր սեռի մյուս անդամների նման նա տեղից տեղ այնպիսի արագությամբ է շարժվում, որը կարելի է համեմատել ճանճերից սիրֆուսի (Syrphus), իսկ գիշերային թիթեռներից՝ սֆինքսի (Sphinx) հետ. բայց երբ սուրում է որևէ ծաղկի շուրջը, նա իր թևերը թափահարում է շատ դանդաղ և ուժեղ շարժումով, որն ամբողջովին տարբերվում է այս տեսակների մեծ մասին հատուկ՝ թրթռացող շարժումից, և որն առաջացնում է այդ հծծող ձայնը։ Ես երբեք մի այլ թռչուն չեմ տեսել, որի թևերի ուժը լիներ (ինչպես թիթեռների մոտ) այդքան ուժեղ, համեմատած իր մարմնի քաշի հետ։ Երբ սուրում է որևէ ծաղկի շուրջը, նրա պոչն անընդհատ բացվում և փակվում է ինչպես մի հովհար, մարմինը պահելով գրեթե վերտիկալ դիրքում։ Թվում է, թե այս գործողությունը թռչունին հաստատուն պահելու և նեցուկ լինելու համար է, իր թևերի դանդաղ շարժումների ժամանակ։ Թեև նա ծաղկից ծաղիկ է թռչում սնունդ ճարելու համար, բայց նրա ստամոքսը սովորաբար պարունակում է առատ քանակությամբ միջատների մնացորդներ, որոնք, կարծում եմ, ավելի շատ են հանդիսանում նրա որոնման առարկան, քան մեղրը։ Այս տեսակի ճիչը, նման գրեթե ամբողջ ընտանիքի ճիչի՝ վերին աստիճանի սուր է։ | ||
00:21, 23 Հուլիսի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Չարլզ Դարվին |
ՕՐԱԳԻՐ
Բովանդակություն
- 1 ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ՍԱՆՏ ՅԱԳՈ — ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆԻ ԿՂԶԻՆԵՐ
- 2 ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ
- 3 ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԼԴՈՆԱԴՈ
- 4 ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ՆԵԳՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ
- 5 ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ
- 6 ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈԻԵՆՈՍ ԱՅՐԵՍ
- 7 ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՆՏԱ ՖԵ
- 8 ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՆԴԱ ՈՐԻԵՆՏԱԼ ԵՎ ՊԱՏԱԳՈՆԻԱ
- 9 ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՍԱՆՏԱ ԿՐՈՒՍ, ՊԱՏԱԳՈՆԻԱ ԵՎ ՖԱԼԿԼԱՆԴԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐ
- 10 ՏԱՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀՐՈ ԵՐԿԻՐ
- 11 ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԳԵԼԼԱՆԻ ՆԵՂՈՒՑԸ.— ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓԵՐԻ ԿԼԻՄԱՆ
- 12 ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՉԻԼԻ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ՍԱՆՏ ՅԱԳՈ — ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆԻ ԿՂԶԻՆԵՐ
Պորտո Պրաիա.— Ռիբեյրա Գրանդե.— Մթնոլորտային փոշի՝ ինֆուզորիաներով.— Ծովային մի խխունջ (Aplysia) և թանաքաձկան սովորությունները.— Սուրբ Պողոսի ժայռերը՝ ոչ հրաբխային.— Յուրահատուկ կեղևարկումներ.— Միջատները որպես կղզիների առաջին բնակիչներ.— Ֆերնանդո Նորոնյա.— Բահիա.— Հղկված ժայռեր.— Երկատամ ձկան (Diodon) սովորությունները.— Ծովային ջրիմուռներ և ինֆուզորիաներ.— Ծովի երանգավորման պատճառները։
«Բիգլ» նավը՝ նորին վեհափառության տասը թնդանոթակիր մի բրիգ (երկկայմ նավ)՝ կապիտան Ռ. Ն. Ֆից Ռոյի հրամանատարությամբ, հարավ-արևմտյան ուժգին քամիներից երկու անգամ ետ մղվելուց հետո, 1831 թվականի դեկտեմբերի 27-ին դուրս եկավ Դևոնպորտ նավահանգստից։ Մեր էքսպեդիցիայի նպատակն էր՝ լրացնել Պատագոնիայի և Հրո Երկրի քարտեզահանումները, որ սկսել էր կապիտան Կինգը (1826—30 թվականներին), քարտեզահանել Չիլիի և Պերուի ափերը, խաղաղ-օվկիանոսյան մի քանի կղզիներ և տանել աշխարհի շուրջը քրոնոմետրական չափումների մի շղթա։ Հունվարի 6-ին հասանք Տեներիֆ, բայց մեղ թույլ չտվին ափ իջնել. վախենում էին, թե մեզ հետ խոլերա կարող էինք բերած լինել։ Հաջորդ առավոտը տեսանք Գրան Կանարիա կղզու, խորտուբորտ ուրվագծի հետևից բարձրացող արեգակը և Տեներիֆի գագաթի հանկարծակի լուսավորումը, մինչ ստորին մասերը ծածկված էին նոսր ամպերով։ Այս առաջինն էր այն բազմաթիվ բերկրալի օրերից, որոնք երբեք չեն մոռացվելու։ 1832 թվականի հունվարի 16-ին խարիսխ գցեցինք Կանաչ Հրվանդանի արշիպելագի գլխավոր կղզի Սանտ Յագոյի Պորտո Պրաիա քաղաքի մոտ։
Ծովից Դիտելիս Պորտո Պրաիայի շրջակայքը ամայի տեսք ունի։ Անցած դարաշրջանի հրաբխային կրակները և տրոպիկական արևի կիզիչ ճառագայթները շատ տեղերում հողը դարձրել են անբերրի։ Այդ վայրը ներկայացնում է հետզհետե բարձրացող աստիճանաձև, սարահարթներ, որոնց վրա այստեղ և այնտեղ ցրված են հատված կատարներով կոնաձև բլուրներ, իսկ հեռվում հորիզոնը եզերված է ավելի բարձր սարերի մի անկանոն շղթայով։ Այս մշուշոտ մթնոլորտի միջից երևացող տեսարանը չափազանց հետաքրքրական է։ Երբ մեկը, ծովից նոր ափ իջած, առաջին անգամ քայլում է կոկոսյան արմավենիների պուրակի միջով, հազիվ թե, բացի իր երջանկությունից, մտածի մի որևէ այլ բանի մասին։ Կղզին ինքնին ընդհանրապես կարող է շատ անհետաքրքրական լինեի բայց անգլիական տեսարանների վարժված մարդու վրա այդ բոլորովին չոր, անբերրի ցամաքի նոր տեսքն ավելի մեծ տպավորություն է գործում, քան կարող էր գործել, եթե հարուստ բուսականություն ունենար։ Լավայով ծածկված ընդարձակ հարթությունների վրա գտնվում են հատուկենտ կանաչ տերևներ, այնուամենայնիվ այնտեղ կարողանում են իրենց գոյությունը պահպանել այծերի հոտեր, որոնց հետ նաև մի քանի կով։ Անձրև գալիս է շատ հազվադեպ, բայց տարվա որոշ կարճ ժամանակաշրջանում թափվում են հորդառատ անձրևներ, որոնց անմիջապես հաջորդում է մի շրջան, երբ ամեն մի ճեղքից երևում են վտիտ բույսեր։ Սրանք շուտով չորանում են, և այս չորացած բնական կերից է կախված կենդանիների գոյությունը։ Այդ տարին անձրև բոլորովին չէր եկել։ Կղզին հայտնագործվելու ժամանակ Պորտո Պրաիայի անմիջական շրջակայքը ծածկված է եղել ծառերով[1], որոնց անհոգ ոչնչացումն այստեղ, ինչպես և Սուրբ Հեղինեի կղզում և Կանարյան մի քանի կղզիներում, առաջացրել է այս չոր և անբերրի վիճակը։ Լայն ու հարթ հատակով հովիտները, որոնցից շատերը անձրևային եղանակներին կարճ ժամանակով ծառայում են որպես հրանցքներ, ծածկված են անտերև թփերի մացառուտներով։ Այս հովտում շատ քիչ կենդանի էակներ են ապրում։ Այս տեղի ամենատարածված թռչունն ալկիոնն (Dacelo Iagoensis) է, որը հանգիստ նստում է գյանագերչակի ճյուղերին և այնտեղից մերթընդմերթ նետվում մորեխների և մողեսների վրա։ Նրա փետուրների գույնը պայծառ է, բայց եվրոպական տեսակների չափ գեղեցիկ չէ, իր թռիչքով, շարժուձևով, բնակության տեղով, որ սովորաբար ամենաչոր հովիտներն են լինում, նույնպես մեծ չափով տարբերվում է եվրոպական տեսակներից։
Մի օր երկու սպա և ես ձիով գնացինք Ռիբեյրա Գրանդե գյուղը, որր գտնվում է Պորտո Պրաիայի արևելյան կողմում, մի քանի մղոն հեռավորության վրա։ Մինչև Սուրբ Մարտին հովիտը հասնելը շրջապատը ներկայացնում Էր սովորական թուխ տեսքով մի տաղտկալի տարածություն, բայց այստեղ մի շատ փոքրիկ առվակ իր եզերքների վրա առաջացրել էր թարմացնող փարթամ բուսականություն։ Մի ժամում հասանք Ռիբեյրա Գրանդե և զարմացել էինք՝ տեսնելով ավերված մի մեծ բերդ և մի մայր եկեղեցի։ Այս փոքրիկ քաղաքը, քանի դեռ նրա նավահանգիստը ավազով լցված չէր, կղզու ամենագլխավոր վայրն էր, այժմ նրա տեսքը, թեև բավականին տխուր, բայց գեղանկար է։ Մեզ առաջնորդելու համար մեզ հետ վերցնելով մի սևամորթ քահանայի և որպես թարգման՝ մի սպանացու, որը մասնակցել էր թերակղզու կռիվներին,[2] այցելեցինք մի շարք շենքեր, որոնց էական մասը կազմում էր մի հին եկեղեցի։ Այստեղ են թաղվել կղզիների նահանգապետները և ընդհանուր հրամանատարները։ Տապանաքարերից մի քանիսի վրա կային 16-րդ դարի արձանագրություններ։[3] Այս մեկուսացած վայրի միակ բաները, որոնք մեղ հիշեցնում էին Եվրոպան, հեբալդական զարդերն էին։ Եկեղեցին կամ մատուռը կազմում էր քառանկյունու մի կողմր, որի մեջտեղից բարձրանում էր բանանի թփերի մի մեծ խուրձ։ Մյուս կողմում գտնվում էր մի անկելանոց, որն ուներ մոտավորապես տասներկու բնակիչ՝ ողորմելի տեսքով։
Վերադարձանք հյուրանոց ճաշելու։ Տղամարդկանց, կանանց և երեխաների մի մեծ բազմություն հավաքվել էր մեզ դիտելու։ Նրանք բոլորն էլ սաթի նման սև էին։ Մեր ուղեկիցները չափազանց ուրախ էին, և ինչ որ ասում էինք կամ անում՝ նրանց բարձր ծիծաղ էր պատճառում։ Քաղաքից հեռանալուց առաջ այցելեցինք մայր եկեղեցին։ Նա փոքրիկ եկեղեցու չափ հարուստ չի երևում, բայց կարող է պարծենալ իր փոքր երգեհոնով, որը եզակիորեն աններդաշնակ աղմուկ էր առաջացնում։ Մեր առաջնորդ սևամորթ քահանային ընծայեցինք մի քանի շիլինգ,[4] իսկ սպանացին, շոյելով նրա գլուխը, մի առանձին պարզությամբ ասաց, որ ինքը կարծում է, թե նրա սև գույնը մեծ դժբախտություն չի հանդիսանում։ Մենք վերադարձանք Պորտո Պրաիա այնքան արագ, որքան մեր ձիերը կարող էին վազել։
Մի այլ օր դուրս եկանք դեպի Սան Դոմինգո գյուղը, որը գտնվում էր կղզու մոտավորապես կենտրոնում։ Մեր անցած փոքր հարթավայրի վրա աճում էին մի քանի գաճաճ ակացիաներ։ Նրանց գագաթները շարունակ փչող պասատ քամիներից ծռվել էին։ Տարօրինակ կերպով նրանցից մի քանիսը իրենց բների հետ նույնիսկ կազմել էին ուղիղ անկյուն։ Ճյուղերի ուղղությունը ճիշտ հյուսիս, հյուսիս-արևելք, և հարավ, հարավ-արևմուտք էր, և այս բնական հողմացույցները պետք է որ ցույց տան պասատ քամու ուժի տիրապետող ուղղությունը։ Մարդկանց ճանապարհորդությունն այնքան քիչ ազդեցություն էր թողել լերկ գետնի վրա, որ մենք մեր ճանապարհը կորցրած, բռնել էինք Ֆուենտես գյուղի ուղին։ Մինչև Ֆուենտես հասնելը ոչինչ չէինք իմացել այդ մասին և հետագայում ուրախ էինք, որ սխալվել էինք։ Ֆուենտեսը փոքրիկ գետակով մի գեղեցիկ գյուղ է։ Թվում էր, թե այստեղ ամեն ինչ լավ է բարգավաճում, բացի իր բնակիչներից, որոնք ամենից հաջողը պետք է լինեին։ Ամբողջովին մերկ և չափազանց թշվառ տեսքով սև երեխաներն իրենց մարմնի կեսի մեծությունն ունեցող խրձերով փայտ էին կրում։ Ֆուենտեսի մոտ մենք տեսանք գվինեական հավերի մի մեծ երամ՝ մոտավորապես 50—60 հատ։ Նրանք չափազանց զգուշ էին, և հնարավոր չէր նրանց մոտենալ։ Նրանք խույս էին տալիս մեզնից և գլուխները բարձր՝ վազում էին սեպտեմբերյան անձրևային օրերի կաքավների նման. երբ հետևեցինք, նրանք հեշտությամբ թռան։
Սան Դոմինգոյի տեսարանն ունի բոլորովին անսպասելի գեղեցկություն, նկատի ունենալով կղզու մնացած մասերի ընդհանուր մռայլ պատկերը։ Գյուղը զետեղված է մի հովտում՝ շերտավոր լավայի ցցուն և բարձր պատերով շրջապատված։ Սև ժայռերը կատարյալ հակապատկեր են ներկայացնում շրջապատի կանաչ, շքեղ բուսականության, որն աճում է վտիտ փոքրիկ առվակի եզրին։ Պատահականորեն այդ օրը տոնական էր, և գյուղը լցված էր մարդկանցով։ Վերադարձին հանդիպեցինք մի խումբ, մոտավորապես քսան, երիտասարդ սևամորթ աղջիկների, որոնք հագնված էին ընտիր ճաշակով։ Նրանց սև մաշկը և ձյան պես սպիտակ զգեստները գլխի բազմերանգ շորերի և մեծ շալերի հետ հակապատկեր էին կազմում։ Հենց որ մոտեցանք նրանց, բոլորը հանկարծակի շուռ եկան և ճանապարհը ծածկելով իրենց շալերով՝ մեծ եռանդով սկսեցին երգել մի վայրենի երգ, պահելով տակտը՝ ձեռքերն ազդրերին խփելով։ Մենք նրանց գցեցինք մի քանի մետաղադրամ, որն ընդունեցին ուրախության ճիչերով, և երբ հեռացանք նրանցից՝ կրկնապատկեցին իրենց երգի ձայնը։
Մի առավոտ տեսարանը բացառիկ պարզ էր։ Հեռավոր լեռներն ամենասուր գծերով պատկերանում էին մուգ-կապույտ ամպերի ծանր թմբերի վրա։ Այդ երևույթից և Անգլիայում պատահող նույնօրինակ դեպքերից դատելով՝ ենթադրեցիք որ օդը հագեցած է խոնավությամբ։ Սակայն փաստը բոլորովին հակառակը դուրս եկավ։ Խոնավաչափը ցույց էր տալիս օդի ջերմաստիճանի և ցողի կետի միջև 20,6 աստիճանի տարբերություն։ Այս տարբերությունը նախորդ առավոտվա իմ դիտած տարբերությունից մոտավորապես երկու անգամ մեծ էր։ Մթնոլորտային այս անսովոր չորության հետ միասին տեղի էին ունենում կայծերի շարունակվող փայլատակումներ։ Արտասովոր դեպք չէ՞ արդյոք այսպիսի եղանակին մթնոլորտի այդ աստիճան թափանցիկ լինելը։
Ընդհանրապես մթնոլորտն այստեղ մշուշոտ է, և սրա պատճառն ընկնող անշոշափելի նուրբ փոշին է, որը, ինչպես պարզվեց, քիչ չափով վնասել էր մեր աստղագիտական գործիքներին։ Պորտո Պրաիայում խարիսխ գցելու նախորդ առավոտը ես մի փոքրիկ ծրարի մեջ հավաքել էի այս թխագույն նուրբ փոշուց, որն, ըստ երևույթին, ֆիլտրվել էր՝ քամու միջոցով կայմի գլխի հողմացույցի բարակ շղարշից անցնելով։ Մր. Լայելը նույնպես տվել է ինձ չորս ծրար այս փոշուց, որ թափվել է մի նավի վրա, այս կղզիներից մի քանի հարյուր մղոն դեպի հյուսիս։ Պրոֆեսոր Էրենբերգը[5] գտնում է, որ այս փոշին մեծ մասամբ կազմված է սիլիցիումային վահան ունեցող ինֆուզորիաներից և բույսերի սիլիցիումային հյուսվածքներից։ Իմ ուղարկած հինգ փոքրիկ ծրարներում նա գտել է ոչ պակաս քան վաթսունյոթ տարբեր օրգանական ձևեր։ Բացառությամբ երկու ծովային տեսակների, մնացած բոլոր ինֆուզորիաները բնակվում են անուշ ջրերում։ Ես գտել եմ ոչ պակաս քան տասնհինգ տարբեր տեղեկագրեր, որոնք վերաբերում են Ատլանտյան օվկիանոսի ափերից հեռու լողացող նավերի վրա թափվող փոշուն։ Նկատի ունենալով քամու ուղղությունը նրա թափվելու ժամանակ և այն, որ նա թափվում է այն ամիսներին, երբ, հայտնի է, հարմատանը (ջերմաշունչ քամի) փոշու ամպեր է բարձրացնում վերև՝ մթնոլորտի մեջ, կարելի է վստահորեն ասել, որ այս ամբողջ փոշին դալիս է Աֆրիկայից։ Սակայն մենք կանգնում ենք մի եզակի փաստի առաջ. թեև պրոֆեսոր Էրենբերգը ճանաչում է բազմաթիվ ինֆուզորիաներ, որոնք յուրահատուկ են Աֆրիկային, բայց իմ ուղարկած փոշու մեջ այդ աֆրիկյան ինֆուզորիաներից ոչ մեկը նա չի գտել. ընդհակառակը, նա գտել է դրանց մեջ երկու տեսակ, որոնք, որքան իրեն հայտնի է, ապրում են միայն հարավային Ամերիկայում։ Այնքան առատ է թափվում այս փոշին, որ աղտոտում է նավի վրա գտնվող բոլոր իրերը և վնասում մարդկանց աչքերը. մինչև անգամ եղել են դեպքեր, երբ մթնոլորտի աղոտության պատճառով նավերն ընկել են ծանծաղուտները։ Հաճախ այդ փոշին թափվել է այնպիսի նավերի վրա, որոնք մի քանի հարյուր կամ մինչև անգամ հազար մղոնից ավելի հեռու են եղել Աֆրիկայի ափերից և գտնվել են այնպիսի կետերում, որոնք հյուսիս-հարավ ուղղությամբ իրարից հազար վեց հարյուր մղոն հեռավորություն են ունեցել։ Ցամաքից երեք հարյուր մղոն հեռու գտնվող մի նավի վրայից հավաքած փոշու մեջ մեծ զարմանքով գտա նուրբ նյութի հետ խառնված քարի մասնիկներ, որոնք մեկ քառակուսի մատնաչափի հազարերորդական մասից մեծ էին։ Այս փաստից հետո զարմանալի չպետք է լինի անհամեմատ ծանր և թեթև կրիպտոգամային բույսերի սպորների դիֆուզիան։
Այս կղզու բնապատմության ամենահետաքրքրական մասը նրա գեոլոգիան է։ Նավահանգիստը մտնելիս կարելի է տեսնել ծովափի ժայռի մակերեսին մի կատարյալ հորիզոնական սպիտակ երիզ, որը մի քանի մղոն տարածվում է ափի երկայնքով, և որի բարձրությունը ծովի մակերևույթից մոտավորապես քառասուն հինգ ոտնաչափ է։ Հետազոտությունից պարզվում է, որ այս սպիտակ շերտը բաղկացած է կրային նյութից, որի մեջ ներփակված են բազմաթիվ խեցիներ, որոնց մեծ մասը կամ բոլորը պատկանում են այն տեսակներին, որոնք ներկայումս էլ ապրում են հարևան ափում։ Այս շերտը նստել է հրաբխային հին ապառների վրա և ծածկվել է բազալտի մի հոսքով, որը պետք է ծովը հոսած լինի այն ժամանակ, երբ սպիտակ խեցային շերտը գտնվելիս է եղել ծովի հատակին։ Հետաքրքրական է դիտել այն փոփոխությունները, որոնք ծածկող լավայի ջերմությունից առաջացել են այս խրխիր զանգվածի վրա, որը որոշ մասերում փոխարկվել է բյուրեղային, իսկ մյուս մասերում՝ հոծ բծավոր կրաքարի։ Երբ այդ կրաքարը ներփակվել է լավայի հոսքի ստորին մակերևույթի շլականման բեկորներում, նա փոխարկվել է արագոնիտի նմանվող գեղեցիկ, ճառագայթաձև թելերի խուրձերի։ Լավայի շերտերը փոքր թեքության հաջորդական հարթություններով բարձրանում են դեպի կղզու խորքերը, որտեղով սկզբում ընթացել են այդ հալված քարի հեղեղները։ Ես կարծում եմ, որ Սանտ Յագոյի որևէ մասում պատմական ժամանակաշրջանների ընթացքում հրաբխային գործունեության, ոչ մի նշան չի ցուցաբերվել։ Մինչև անգամ բազմաթիվ կարմիր, մոխրագույն բլուրների գագաթների վրա խառնարանի ձև հազվադեպ կարելի է գտնել։ Ծովափում կարելի է դեռ տարբերել ավելի նոր լավայի հոսանքները, որոնք կազմում են նվազ բարձրության խարակների գծեր, բայց ավելի հեռու են տարածվում, քան հին սերիային պատկանողները։ Այսպիսով, խարակների բարձրությունը ցույց է տալիս լավայի տարիքի մոտավոր չափը։
Մեր այնտեղ մնալու ժամանակամիջոցում ես դիտում էի մի քանի ծովային կենդանիների սովորությունները։ Շատ տարածված է ծովային մեծ խխունջը (Aplysia)։ Այս ծովային խխունջի երկարությունը մոտ հինգ մատնաչափ է և ունի կեղտոտ, դեղնավուն գույն, ծիրանի երանգավորումով։ Ստորին մասի կամ ոտքերի յուրաքանչյուր կողմում կա մի լայն թաղանթ, որն, ըստ երևույթին, երբեմն գործում է որպես վենտիլատոր՝ թիկնային խռիկների կամ թոքերի վրայով ջրի հոսանք առաջացնելով։ Նա սնվում է ծովային ջրիմուռներով, որոնք աճում են ծանծաղ և տղմուտ ջրում՝ քարերի արանքներում. և ես նրա ստամոքսում գտա մի քանի մանրախիճ, ինչպես պատահում է թռչունների քարճիկներում։ Այս խխունջը, երբ նրան վրդովում են, արձակում է մի շատ գեղեցիկ, ծիրանի կարմիր հեղուկ, որը մի ոտնաչափ շրջապատով գունավորում է շուրջը։ Բացի պաշտպանության այս միջոցից, նա արտադրում է նաև մի կծու հյութ, որը տարածվում է նրա մարմնի վրա և կարող է պատճառել սուր, խայթող զգայություն։
Ինձ համար շատ հետաքրքրական էր երբեմն դիտել թանաքաձկան (Octopus) սովորությունները։
Թեև տեղատվություններից առաջացած լճակներում սրանք սովորական են, բայց հեշտ չէին բռնվում։ Երկար բազուկների և ծծանների միջոցով նրանք կարողանում էին իրենց մարմինը քաշել դեպի ամենանեղ խոռոչները, և այնտեղ տեղավորվելուց, հետո մեծ ուժ էր պահանջվում նրանց դուրս բերելու համար։ Երբեմն նրանք նետվում էին հետևից առաջ և նետի արագությամբ սլանում էին լճակի մի ծայրից մյուսը և միաժամանակ փոխում ջրի գույնը մուգ-շագանակագույն հեղուկով։ Այդ կենդանիները նաև խուսափում էին հայտնաբերվելուց, չափազանց արտասովոր կերպով՝ քամելեոնի նման իրենց գույնը փոխելու կարողությամբ։ Երևում է, որ սրանք իրենց գույները փոփոխում էին՝ նայած բնույթին այն գետնի, որի վրայով անցնում էին. խորը ջրում եղած ժամանակ նրանց ընդհանուր գույնը ալ-շագանակագույն էր, բայց երբ դրվում էին ցամաքի վրա կամ ծանծաղ ջրում, այս մութ գույնը փոխվում էր դեղնավուն կանաչի։ Ավելի մանրազնին քննելուց հետո նա երևում էր գորշ գույնի, բազմաթիվ մանր բաց-դեղին բծերով։ Այս գույներից առաջինը փոփոխվում էր ինտենսիվությամբ, իսկ երկրորդը հաջորդաբար ամբողջովին անհետանում էր և նորից երևում։ Այս փոփոխություններն այնպես էին կատարվում, որ թվում էր, թե նրա մարմնով շարունակ անցնում էին կարմրի և շագանակագույնի միջև փոփոխվող երանգներով ամպեր. որևէ մաս էլեկտրական ամենափոքր հոսանքի ենթարկելիս՝ գրեթե սևանում էր. միևնույն էֆեկտն էր ստացվում, թեև նվազ չափով, ասեղով մաշկը քերելիս։ Այս ամպերը, կամ այսպես կոչված շիկնանքը, առաջանում .են, ինչպես ասում են, տարբեր գույնի հեղուկներ պարունակող մանր բշտիկկերի փոփոխակի լայնացումից և կծկումից։[6]
Այս թանաքաձուկն (Octopus) իր քամելեոնական զորությունը ցուցաբերում էր թե՛ լողալու գործողության ընթացքում և թե՛ այն ժամանակ, երբ հանդարտ մնում էր հատակի վրա։ Շատ էի զվարճանում՝ դիտելով այն զանազան մեթոդները, որ գործադրում էր այդ կենդանիներից մեկը՝ երևալուց խույս տալու համար, կարծեք թե նա լավ իրազեկ էր, որ ես հսկում էի իրեն։ Որոշ ժամանակ անշարժ մնալուց հետո՝ գաղտագողի շարժվում էր մեկ կամ երկու մատնաչափ առաջ, ինչպես կատուն մկան հետևից։ Երբեմն գույնը փոխելով՝ քիչ-քիչ շարժվում էր առաջ, մինչև հասավ մի խոր տեղ, այնուհետև հեռացավ նետի արագությամբ՝ իր հետևում թողնելով հեղուկի մուգ հետք, ներս սողացած ծակը թաքցնելու համար։
Մինչդեռ ժայռոտ ափին թեքված՝ գլուխս երկու ոտնաչափ բարձր բռնած նայում էի ծովային կենդանիներին, մի քանի անգամ ինձ ողջունեցին ջրի ցայտերը, որոնց ուղեկցում էր մի թույլ շաչող աղմուկ։ Սկզբում չէի կարող հասկանալ, թե ի՛նչ կարող էր լինել այդ, բայց հետո իմացա, որ հենց թանաքաձուկն էր, որը, թեև խոռոչում թաքնված, հաճախ այս եղանակով մատնում էր ինձ իր ներկայությունը։ Որ նա ունի ջուր ցայտելու կարողություն, այդ մասին կասկած չի կտրող լինել, և ինձ թվաց, թե նա նույնիսկ ուղղելով էիր մարմնի տակի կողմը գտնվող խողովակը կամ սիֆոնը՝ կարող էր լավ նշան բռնել։ Իրենց գլուխները դժվար տեղափոխելու պատճառով՝ այդ կենդանիները չեն կարող հեշտությամբ սողալ, երբ գետնի վրա դրվեն։ Դրանցից մեկը, որ պահում էի նախասենյակում, մթության մեջ թույլ ֆոսֆորային շող էր արձակում։
Սուրբ Պողոսի ժայռերը.— Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ փետրվարի 16-ի առավոտյան հասանք Սուրբ Պողոսի կղզին։ Այս ապառաժների կույտն ընկած է 0°58՛ հյուսիսային լայնության և 29°15՛ արևմտյան երկայնության վրա։ Նա Ամերիկայի ափից հեռու է 540 մղոն, իսկ Ֆերնանդո Նորոնյա կղզուց՝ 350։ Նրա ամենաբարձր կետը ծովի մակերևույթից միայն 50 ոտնաչափ է բարձր, և ամբողջ շրջագիծը երեք քառորդ մղոնից պակաս է։
Այս փոքրիկ կղզին բարձրանում է օվկիանոսի անդունդից։ Նրա հանքարանական կազմությունը բավականին բարդ է, որոշ մասերում ապառները սիլիցիումային են, մյուս մասերում դաշտային շպատի բնույթ ունեն և ներփակում են սերպենտինի բարակ երակներ։
Նշանակալի փաստ է, որ բոլոր փոքր կղզիները, որոնք ընկած են որևէ մայր ցամաքից հեռու, Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում, բացառությամբ Սեյշելների և այս փոքրիկ կղզու, բաղկացած են կամ կորալներից, կամ ժայթքող նյութերից։ Այս օվկիանոսային կղզիների հրաբխային բնույթն ակնհայտորեն տարածում է այդ օրենքի և հետևանքն է այդ միևնույն քիմիական կամ մեխանիկական պատճառների, որոնցից առաջանում է այն, որ ներկայումս գոյություն ունեցող գործող հրաբուխների մեծ մասը գտնվում է կամ ծովափի մոտ կամ ծովի մեջ որպես կղզի։
Սուրբ Պողոսի ժայռերը որոշ հեռավորությունից երևում են շողշողուն սպիտակ գույնով։ Այս առաջանում է մեծ մասամբ մեծ քանակությամբ ծովային թռչունների աղբի շնորհիվ և մասամբ էլ ժայռերը պատող կարծր, ողորկ մարգարտափայլ նյութի, որն ամուր միացած է ապառաժի մակերեսին։ Երբ խոշորացույցով քննում են, պարզվում է, որ նա բաղկացած է բազմաթիվ խիստ բարակ շերտերից, նրա ամբողջ հաստությունը մեկ տասերորդ մատնաչափից չի անցնում։ Նա պարունակսւ.մէ մեծ քանակությամբ կենդանական նյութեր և անկասկած առաջացել է թռչունների աղբի վրա անձրևի կամ ցողի գործած ազդեցությունից։ Համբարձման կղզու և Աբրոլյոս կղզիներում գուանոյի փոքրիկ զանգվածների տակ գտա որոշ ստալակտիտային ճյուղավորված մարմիններ, որոնք, ըստ երևույթին, առաջացել են նույն եղանակներով, ինչ որ այս բարակ, սպիտակ շերտերը ժայռերի վրա։ Այս ճյուղավորված մարմիններն ընդհանուր տեսքով այնքան նման են որոշ նուլլիպորաների (Nulliporae — ծովային ջրիմուռների մի ընտանիք), որ հետագայում, երբ թռուցիկ կերպով, նայում էի իմ կոլեկցիային, չկարողացա նրանց տարբերությունը նկատել։ Ճյուղերի գնդաձև վերջավորություններն ունեն մարգարտի հորինվածք, ինչպես ատամի էմալը, բայց այնքան կարծր, որ կարող են ապակին խազել։ Այստեղ կարող եմ հիշատակել և այն, որ համբարձման կղզու ափի մի մասում, որտեղ կուտակվել է ահագին քանակությամբ խեցավոր ավազ, մակընթացության ենթակա ապառաժների վրա, ծովի ջրի միջոցով, նստել է մի կեղև, որ նման է կրիպտոգամային բույսերի (Marchintae) և հաճախ երևում է խոնավ լանջերին։ Ճյուղատերևների մակերեսները շատ գեղեցիկ թավշափայլ են, և այն մասերը, որոնք կազմվել են, երբ ամբողջովին ենթակա են եղել լույսի ազդեցության, սև սաթի գույն ունեն, իսկ նրանք, որոնք ծածկված են եղել ժայռերի ստվերներում, գորշ են։ Ես այս կեղևների մի քանի նմուշները ցույց եմ տվել մի քանի գեոլոգների, և բոլորն էլ այն կարծիքին են եղել, որ դրանք հրային կամ հրաբխային ծագում պետք է ունենան։ Իր կարծրությամբ և կիսաթափանցկությամբ, իր ողորկությամբ և փայլով, որը հավասարվում է ամենանուրբ օլիվ կոչվող խեցապատյանի, իր արձակած վատ հոտով, և փչակի տակ գույնի կորուստով նա ցուցաբերում է խիստ նմանություն ապրող ծովային խեցիներին։ Դեռ ավելին, ծովային խեցիներում, հայտնի է, այն մասերը, որոնք սովորաբար ծածկված են և ստվերված կենդանու ծածկոցով, ավելի բաց գույն ունեն, քան այն մասերը, որոնք լրիվ ցուցադրված են լույսին, ճիշտ ինչպես այս կեղևների դեպքում։ Երբ մենք հիշում ենք, որ կերը մտնում է բոլոր ապրող կենդանիների մարմնի կարծր մասերի՝ ոսկրների և խեցիների մեջ որպես ֆոսֆատ կամ կարբոնատ, ապա հետաքրքրական ֆիզիոլոգիական փաստ է դառնում այն, որ կան ատամի էմալից ավելի կարծր և թարմ խեցիների նման լավ հղկված ու գունավորված մակերեսներով նյութեր, որոնք վերակազմվել են անօրգանական ճանապարհով, մեռած օրգանական նյութերից և կարծեք թե իրենց ձևով հիշեցնում են մի քանի ցածր կարգի բուսական օրգանիզմներ։
Սուրբ Պողոսի կղզում մենք գտանք միայն երկու տեսակ թռչուն՝ խոլահավ (Sula bassana) և ծովային ծիծեռնակ (Sterna)։ Առաջինը ծովասագերի մի տեսակն է, իսկ երկրորդը՝ մի ծովային ծիծեռնակ։ Երկուսն էլ ունեն հեղ և ապուշ տրամադրություն և այնքան անսովոր են այցելուներին, որ ես իմ երկրաբանական մուրճով կարող էի նրանցից ուզածիս չափ սպանել։ Խոլահավն իր ձվերը դնում է բաց, մերկ ժայռի վրա, իսկ ծովային ծիծեռնակը ծովային խոտերից պատրաստում է մի շատ պարզ բուն։ Այս բներից շատերի կողքին կար փոքրիկ թռչող ձուկ, որը, ինչպես ենթադրում եմ, արու թռչանն էր բերել իր ընկերուհու համար։ Հետաքրքրական էր տեսնել, թե ի՛նչպես, հենց որ մենք վրդովեցինք ծնողք թռչուններին, մի մեծ և ակտիվ խեչեփառ (Gaspus), որն ապրում էր ժայռի խոռոչներում, արագ գողացավ բնի կողքը դրած ձուկը։ Սըր Վ. Սայմոնդսը, մեկն այն սակավ անձնավորություններից, որոնք այցելել են այս կղզյակը, ասում է, որ ինքը տեսել է, թե ինչպես խեչեփառները բներից քաշում տանում են մինչև անգամ թռչունների ձագերը և ուտում նրանց։ Ոչ մի բույս, մինչև անգամ քարաքոս չի աճում այս կղզյակում, մինչդեռ այստեղ գոյություն ունեն մի քանի տեսակ միջատներ և սարդեր։ Կարծում եմ, որ հետևյալ ցուցակը լրացնում է այնտեղի ցամաքային ֆաունան. մի ճանճ (Olfersia) ապրում է խոլահավի վրա, և մի տիզ, որն այստեղ եկած պետք է լինի թռչունների հետ, որպես մի պարազիտ. մի փոքրիկ թուխ ցեց, որը սնվում է փետուրներով. մի բզեզ (Quedius) և մի փայտոջիլ, որոնք դուրս էին գալիս թռչունների աղբի տակից, և վերջապես բազմաթիվ սարդեր, որոնք, ենթադրում եմ, գիշատում են այս փոքրիկ ընկերակիցներին։ Հաճախակի կրկնվող այն նկարագրությունները, որտեղ ասում են, թե հենց որ կորալական կղզիներր երևան են գալիս Խաղաղ օվկիանոսում, շքեղ արմավենիներ և ուրիշ տրոպիկական ազնիվ բույսեր, ապա թոռուններ և վերջապես մարդը հաստատվում են այդ կղզիների վրտ,— հավանաբար ամբողջությամբ ճիշտ չեն. վախենում եմ, որ կխախտեմ այս պատմության բանաստեղծականությունը, եթե նշեմ, որ օվկիանոսային ցամաքի առաջին բնակիչները հանդիսանում են միջատները, սարդերը և փետուրով ու աղբով սնվող պարազիտները։
Տրոպիկական ծովերի ամենափոքրիկ ժայռը, հիմք հանդիսանալով ջրիմուռների անհամար տեսակների և դրանց հետ կապված կենդանիների բազմացման, իր շուրջն է հավաքում մեծ քանակությամբ ձկներ։ Նավաստիները նավակներում անընդհատ պայքարի մեջ էին լինում մեծ ձկների հետ, թե կարթերով բռնած ավարի մեծ մասն ո՛ւմն էր բաժին ընկնելու։ Ես լսել եմ, որ Բերմուդյան կղզիներին մոտիկ մի ժայռ, գտնվելով ցամաքից շատ մղոններ հեռու բաց ծովում և բավականին խորը, առաջին անգամ հայանագործվել է իր շրջապատում եղած բազմաթիվ ձկների երևալով։
Ֆերնանդո Նորանյա, փետրվարի 20.— Այնքան, որքան ես կարողացա դիտել այնտեղ մեր կանգնած մի քանի ժամվա ընթացքում, նրա կառուցվածքը հրաբխային է, բայց հավանորեն ոչ վերջին ժամանակների։ Նրա ամենից ավելի աչքի զարնող բանը հազար ոտնաչափ բարձրությամբ մի կանոնավոր բլուր է, որի վերին մասը խիստ դիք է և մի կողմն այնպես թեքված, որ կախված է իր հիմքի վրա։ Ժայռը ֆոնոլիտային է և բաժանված է անկանոն սյուների։ Այս անջատված զանգվածներից մեկին նայելիս սկզբում մարդ հակամետ է կարծելու, որ այդ հանկարծակի մղվել է դեպի վերև՝ կիսահեղուկ վիճակում։ Սակայն Սուրբ Հեղինեի կղզում ես համոզվեցի, որ մոտավորապես նույն տեսքով և կաոուցվածքով մի քանի սյուներ կազմվել էին խրխիր շերտերի մեջ հալված ապառի ներթափանցումով. այդ շերտերը ծառայել էին որպես կաղապար այս վիթխարի կոթողների համար։
Ամբողջ կղզին ծածկված է անտառներով, բայց կլիմայի չորության պատճառով փարթամ բուսականություն չունի։ Լեռան կես բարձրության վրա սյունաձև ժայռի մեծ զանգվածներ, դափնենման ծառերով ստվերված և գեղեցիկ վարդագույն ծաղիկներ ունեցող բազմաթիվ այլ տերևազուրկ ծառերով զարդարված,— տեսարանի մոտակա մասերին հաճելի տեսք էին տվել։
Բահիա կամ Սան Սալվադոր, Բրազիլիա, փետրվարի 29.— Օրն անցել է բերկրալի։ Բերկրանք բառը շատ թույլ է՝ մի բնագետի զգացմունքները արտահայտելու համար, որն առաջին անգամ մենակ թափառում է բրազիլիական անտառներում։ Կանաչ խոտերի հրաշագեղությունը, պարազիտային բույսերի նորօրինակությունը, ծաղիկների գեղեցկությունը, սաղարթների կանաչ փայլը, բայց բոլորից վեր՝ բուսականության ընդհանուր փարթամությունը — լցրել էին ինձ հիացմունքով։ Այս անտառի ստվերոտ մասերում իշխում էր ձայների և լռության մի կատարյալ պարադոքսային խառնուրդ։ Միջատների առաջացրած աղմուկն այնքան բարձր է, որ այդ աղմուկը կարելի է լսել մինչև անգամ ափից մի քանի հարյուր յարդ հեռու խարիսխ գցած նավից, մինչդեռ անտառի խորքերում, թվում էր, իշխում էր տիեզերական լռություն։ Բնական պատմության սիրահար մի անձնավորության համար այսպիսի օրն իր հետ բերում է ավելի խորը հաճույք, քան նա երբևէ կարող է հուսալ երկրորդ անգամ զգալու։
Մի քանի ժամ այս ու այն կողմ թափառելուց հետո վերադարձա այնտեղ, որտեղ ցամաք էինք դուրս եկել, բայց նախքան տեղ հասնելը արևադարձային ուժեղ փոթորկի բռնվեցի։ Փորձեցի ապաստանել մի ծառի տակ, որն այնքան հաստ էր, որ Անգլիայում եղած սովորական անձրևները երբեք չէին կարող թափանցել մինչև նրա հատակը, բայց այստեղ երկու րոպեից հետս բնից ներքև սկսեց հոսել ջրի հոսանք։ Ամենախիտ անտառների հատակի կանաչի գոյության պատճառ պետք է համարել անձրևի այս հորդառատությունը։ Եթե այստեղ տեղատարափն այնպես լիներ, ինչպես բարեխառն կլիմա ունեցող մի երկրում, մեծ մասը գետին հասնելուց առաջ կկլանվեր կամ կգոլորշիանար։ Առայժմ չեմ փորձի նկարագրել այս հոյակապ ծոցի զվարթ տեսարանը, որովհետև մեր վերադարձի ճանապարհին մեկ էլ հանդիպեցինք այստեղ, այնպես որ առիթ կունենամ այդ մասին խոսելու։
Ամբողջ Բրազիլիայի ծովեզերքի երկայնքով առնվազն 2000 մղոն և, իհարկե, զգալի չափով էլ ներցամաքային տարածություններում մեզ պատահած բոլոր ապառները պատկանում էին գրանիտային ֆորմացիային։ Այդ հսկայական գրանիտային տարածության գոյությունը՝ բաղկացած այնպիսի նյութերից, որոնք ըստ շատ երկրաբանների բյուրեղացել են մեծ ճնշման տակ տաքանալով, տեղիք է տալիս բազմաթիվ հետաքրքրական խորհրդածությունների։ Արդյոք այս էֆեկտը խորն օվկիանոսի անդունդներո՞ւմն է առաջացել, թե նախապես նրա վրա տարածված է եղել մի ծածկող շերտ, որը ժամանակի ընթացքում վերացել է։ Հավատալի՞ է, որ որևէ ուժ, չափազանց երկար ժամանակ չներգործելով, կարող էր մերկացնել հազարավոր քառակուսի մղոն տարածություն բռնող գրանիտը։ Քաղաքից ոչ հեռու մի կետում, որտեղ մի առվակ մտնում էր ծովը, ես մի փաստ նկատեցի, որը կապ ունի Հումբոլտին[7] զբաղեցնող մի նյութի հետ։ Օրինոկո, Նեղոս և Կոնգո մեծ գետերի սահանքներում սիենիտային ապառները ծածկված են մի սև նյութով և այնպես են երևում, որ կարծես թե փայլեցրած են գրաֆիտով։ Այս կեղևը չափազանց բարակ է, և Բերցելիուսի անալիզից պարզվել է, որ այդ կազմված է մանգանի և երկաթի օքսիդներից։ Օրինոկոյում այս լինում է այն ապառաժների վրա, որոնք պարբերաբար ողողվում են հեղեղից և այն էլ միայն այն մասերում, որտեղ հոսանքը սրընթաց է, կամ, ինչպես հնդիկներն են ասում՝ «որտեղ ջուրն սպիտակ է, այնտեղ քարերը սև են»։ Այստեղ այդ բարակ շերտը սև գույնի փոխարեն ունի խիստ թուխ գույն և թվում է թե կազմված է միայն երկաթային նյութերից։ Հավաքած նմուշները չեն կարող մեզ ճիշտ գաղափար տալ այս թուխ հղկված քարերի մասին, որոնք շողշողում են արեգակի ճառագայթների տակ։ Նրանք գտնվում են միայն մակընթացության և տեղատվության ալիքների սահմաններում, և քանի որ առվակը հանդարտ հոսում է ներքև, ապա մեծ գետերում սահանքների փայլեցնող nւժը պետք է առաջ գա կոհակների կողմից։ Միևնույն ձևով մակընթացությունը և տեղատվությունը հավանաբար համապատասխանելու են պարբերական հեղեղումներին. և այսպիսով, միևնույն հետևանքներն առաջանում են թեև առերևույթ տարբեր, բայց իրականում նման պարագաներում։ Այնուամենայնիվ մետաղական օքսիդներից կազմված այս ծեփերի ծագումը, սրը կարծեք թե ցեմենտացված է ժայռերի վրա, դեռ պարզ չէ, և կարծում եմ, որ ոչ մի պատճառ չի կարելի մատնանշել, թե ինչո՛ւ նրանց հաստությունը մնում է նույնը։
Մի օր զվարճանում էի երկատամ ձկան (Diodon antennatus) սովորությունները դիտելով, որը բռնված էր ափի մոտ լողալիս։ Այս ձուկն իր փափուկ մորթով հայտնի է և ունի ձգվելով մոտավորապես գնդի ձև uստանալու եզակի հատկություն։ Մի որոշ կարճ ժամանակով ցամաքում պահելուց հետո, երբ նորից սուզում են ջրի մեջ, նա զգալի քանակությամբ օդ և ջուր է կլանում բերանով, գուցէ և խռիկային անցքերով։ Այս պրոցեսը կատարվում է երկու եղանակով — օդը կլանվում և ապա մղվում է մարմնի դատարկ մասերը, վերադարձն արգելվում է մկանային կծկումով, որը երևում է դրսի կողմից. իսկ ջուրը նուրբ հոսանքով մտնում է բերանով, պահվում է լայն բացված և անշարժ։ Այս վերջին գործողությունն, ուրեմն, պետք է տեղի ունենա ծծելու միջոցով։ Փորի վրայի մորթին շատ ավելի թույլ է, քան կռնակինը. այս պատճառով ընդլայնման ժամանակ ներքևի մասը շատ ավելի է տարածվում, քան վերինը, հետևաբար և ձուկը լողում է կռնակի վրա։ Կյուվյեն կասկածում է երկատամի այդ դիրքով լողալու ընդունակության վրա, բայց նա այդ դիրքով ոչ միայն լողում է ուղիղ գծով առաջ, այլ մինչև անգամ կարող է շուռ գալ ցանկացած որևէ ուղղությամբ։ Այս վերջին շարժումը կատարում է միայն կրծքի լողաթևերի օգնությամբ, այդ դեպքում պոչը թուլանում է և չի գործածվում։ Բավականին առատ օդ ներս ընդունելու շնորհիվ մարմինն այնքան է վեր պահվում, որ խռիկային բացվածքները մնում են ջրից դուրս, բայց բերանի միջոցով ներս քաշված հոսանքը շարունակ դուրս է թափվում նրանց միջից։
Այս ձուկը կարճ ժամանակ ձգված վիճակում մնալով, ընդհանրապես նկատելի ուժով խռիկային բացվածքից և բերանից օդ և ջուր է դարս մղում։ Իր ցանկացած մոմենտին նա կարող է դուրս թողնել ջրի մի որոշ մասը, ուստի կարող է հավանական համարվել, որ այս հեղուկը մասամբ էլ նրա համար է ներս ընդունվում, որ կանոնավորի նրա տեսակարար կշիռը։ Այո ձուկն ունի ինքնապաշտպանության մի շարք միջոցներ. նա կարող է ուժեղ կծել, բերանով ջուր դուրս նետել, որոշ հեռավորության վրա և միևնույն ժամանակ իր ծնոտների շարժումով տարօրինակ ձայներ առաջացնել։ Իր մարմինն ուռեցնելու միջոցով պտկիկները (papilla), որոնցով ծածկված է մորթը, դառնում են կանգնած և սրված։ Բայց ամենահետաքրքրականն այն է, որ երբ նրան ձեռք են տալիս, նա էր փորի տակի մորթուց արձակում է մի շատ գեղեցիկ վառ գունավոր ֆիբրային նյութ, որը փղոսկրն ու թուղթն այնպես է տևական ներկում, որ այդ ներկը մինչև այժմ պահել է իր ամբողջ պայծառությունը։ Թե ինչ նպատակի համար է այս արտաթորումը և ինչ բնույթ ունի, ինձ բոլորովին հայտնի չէ։ Դոկտոր Օլլեն Ֆորրեսն ասում է, որ նա հաճախ երկատամին զտել է շնաձկան ստամոքսում կենդանի՝ լարված և լողալիս, և երբեմն էլ նա ականատես է եղել դեպքերի, երբ նա ոչ միայն ուտելով շնաձկան ստամոքսի պատերը՝ ծակել է վերջիններս, այլ նա ծակել է այդ հսկա կենդանու մինչև անգամ կողքերը և սպանել նրան։ Ո՞վ կարող է երևակայել, որ մի փոքրիկ փափուկ ձուկ կարող է ոչնչացնել այդ մեծ և ահռելի շնաձկան։
Մարտի 18.— Մենք նավարկեցինք Բահիայից։ Մի քանի օր հետո, երբ շատ հեռու չէինք գտնվում Աբրոլյոս կղզիներից, ուշադրությունս գրավեց ծովում երևացող մի կարմրաթուխ երանգ։ Ջրի ամբողջ մակերևույթը, ինչպես երևում էր թույլ հեռադիտակի միջոցով, թվում էր, թե ծածկված էր ծայրերը վեր ցցված հնձված չոր խոտի կտորներով։ Սրանք գլանաձև մանր ջրիմուռներ են, որոնք լինում են խրձերով՝ յուրաքանչյուր խրձում լինելով հիսունից վաթսուն հատ։ Մր. Բերկլին ինձ ասում է, որ նրանք այն նույն տեսակն են (Trichodesmium erythraeum), որ զտնվել են Կարմիր ծովում, բռնելով մեծ տարածություններ, որտեղից և առաջացել է Կարմիր ծով անունը։[8] Նրանց թիվը պետք է որ անսահման լինի, նավն անցավ նրանց մի քանի խմբերի միջից, որոնցից մեկի լայնությունը մոտ տասը յարդ էր, իսկ երկարությունը, դատելով ջրի տղմոտ գույնից, առնվազն երկու և կես մղոն։ Գրեթե ամեն մի ծովային երկարատև ճամբորդության մեջ այս ջրիմուռների մասին որոշ հիշատակություններ կան։ Նրանք հատկապես շատ են տարածված Ավստրալիայի մոտ գտնվող ծովում, և Լյուին հրվանդանի մnտ ես գտա նրանց մոտիկ, բայց ավելի փոքր և, ըստ երևույթին, տարբեր տեսակներ։ Կապիտան Կուկն իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ նկատում է, որ նավաստիներն այս ջրիմուռն անվանում են ծովային սղոցաթեփ։
Հնդկական օվկիանոսում Կիլինգ ատոլի մոտ ես գտա փոքր զանգվածներով մի քանի քառակուսի մատնաչափ մեծությամբ ջրիմուռներ՝ բաղկացած չափազանց բարակ երկար գլանաձև թելերից, այնպես որ հազիվ թե նկատելի լինեին հասարակ աչքով. նրանք խառնված էին երկու ծայրերումն էլ սուր կոնավոր և ավելի խոշոր մարմինների հետ։ Նրանք տարբեր երկարություն ունեին՝ 0,04 մատնաչափից (մատնաչափը 2,46 սմ է) մինչև 0,06 և մինչև անգամ 0,08 մատնաչափ, իսկ տրամագիծը՝ 0,006-ից 0,008 մատնաչափ։ Գլանային մասերից մեկի ծայրի մոտ ընդհանրապես երևում է հատիկային նյութերից կազմված մի կանաչ թաղանթ, որն ամենից հաստ լինում է կենտրոնական մասում։ Ինձ թվում է, թե այս թաղանթը շատ նուրբ, անգույն մի տոպրակի հատակ է, կազմված մսոտ նյութից, որը պատում է արտաքին պատյանը, բայց չի տարածվում մինչև կոնի ծայրերը։ Մի քանի նմուշներում այդ թաղանթներին փոխարինում էին փոքրիկ, բայց կանոնավոր թուխ հատիկային գնդիկներ, և ես դիտում էի նրանց առաջանալու հետաքրքրական պրոցեսը։ Հանկարծակի ներքին պատյանի մսոտ նյութը վերածվեց գծերի, որոնցից մի քանիսն ստացան այնպիսի մի ձև, որի շառավիղներն սկսվում էին մի ընդհանուր կենտրոնից, ապա անկանոն և արագ շարժումով շարունակեց կծկվել, այնպես որ մի վայրկյանի ընթացքում ամբողջը միանալով կազմեց մի կատարյալ փոքրիկ գունդ, որը բռնել էր մի ծայրում գտնվող՝ արդեն բոլորովին դատարկ տոպրակի թաղանթի տեղը։ Որևէ պատահական գրգիռ արագացնում էր հատիկային գնդի կազմվելը։ Կարելի է ավելացնել և այն, որ հաճախ այս մարմիններից երկուսը միացած էին լինում իրար հետ կողք կողքի այն կողմում, սրտեղ գտնվում էին թաղանթները։
Այստեղ ավելացնելու եմ մի քանի այլ դիտողություններ, որոնք կապված են օրգանական պատճառներից առաջացած ծովի գունավորման հետ։ Մի օր Չիլիի ափերին՝ Կոնցեպցիոնից մի քանի մղոն հյուսիս «Բիգլ»-ն անցավ տղմոտ ջրի մեծ շերտերից, որոնք բոլորովին նման էին վարար գետերի։ Մի ուրիշ անգամ Վալպարայսոյից մի աստիճան հարավ, ցամաքից 40 մղոն հեռու, նորից հանդիպեցինք նույն երևույթին շատ ավելի լայնատարած տեսքով։ Բաժակով վերցրած ջուրն ուներ բաց կարմիր գույն, և միկրոսկոպով քննելիս երևացին վխտացող բազմաթիվ մանր կենդանիներ, որոնք արագ շարժվում էին այս ու այն կողմ և հաճախ պայթում։ Նրանք օվալաձև են և մեջտեղում կծկվում են տատանվող կոր թարթչային օղակով։ Այնուամենայնիվ նրանց լավ դիտել շատ դժվար էր, որովհետև գրեթե այն վայրկյանին, երբ շարժումը դադարում էր, մինչև անգամ տեսողության դաշտից էլ դեռ չհեռացած՝ պայթում էին։ Երբեմն երկու ծայրերն էլ պայթում էին միանգամից, երբեմն միայն մեկը, և պայթելիս դուրս էին նետում որոշ քանակությամբ կոշտ թուխ հատիկային նյութ։ Նախքան պայթելը կենդանին ընդարձակվում էր իր բնական ծավալի կեսի չափով, և պայթյունը տեղի էր ունենում արագ, պրոգրեսիվ շարժումը դադարելուց տասնհինգ վայրկյան հետո. երբեմն էլ պայթելուց առաջ կարճ ընդմիջումով երկար առանցքի շուրջը տեղի էր ունենում ռոտացիոն շարժում։ Մի կաթիլ ջրում երկու րոպեից հետո նրանցից ոչ մի հատ չէր մնում, որչափ էլ քանակով նրանք շատ լինեին։ Այս կենդանիները նեղ ծայրը ուղղելով առաջ, շարժվում են իրենց տատանվող թարթիչների օգնությամբ և, ընդհանրապես, հանկարծակի արագ շարժումով։ Նրանք խիստ փոքր են, հասարակ աչքին գրեթե անտեսանելի և հազիվ թե բռնեն մի քառակուսի մատնաչափ տարածության մեկ հազարերորդ մասը։ Նրանց թիվն անսահման էր. իմ վերցրած ջրի ամենափոքր կաթիլի մեջ այդ կենդանիներից կարելի էր գտնել անհաշիվ քանակություններով։ Մի անգամ մի օրում անցանք այսպես ներկված ջրային երկու տարածություն, որոնցից միայն մեկը պետք է որ բռներ մի քանի քառակուսի մղոն տարածություն։ Ի՜նչ անհաշիվ թիվ պետք է կազմած լինեն այս մեկրոսկոպային կենդանիները։ Ջրի գույնը հեռվից նայելիս նման էր այն գետի ջրի գույնին, որը հոսում է կարմրավուն կավային շրջանից, բայց նավի գցած ստվերի տակ բոլորովին մուգ էր, ինչպես շոկոլադը։ Կարմիր և կապույտ ջրերը միացնող գիծը բոլորովին պարզ նկատելի էր։ Մի քանի օր էր, որ եղանակը խաղաղ էր, և օվկիանոսն անսովոր աստիճանի հորդել էր կենդանի էակներով։[9]
Հրո Երկիրը շրջապատող ծովում, ցամաքից ոչ այնքան հեռու ես տեսել եմ վառ-կարմիր գույնի ջրային նեղ շերտեր, որոնք ծածկված են խեցեմորթներով. ձևով սրանք որոշ չափով նման են մեծ կրեվետի (խեցգետինների մի տեսակ)։ Ծովայինները նրանց անվանում են կետի սնունդ։ Թե կետերը սրանցով սնվում են թե ոչ — չգիտեմ, բայց ափերի որոշ մասերում ծովային ծիծեռնակների, ծովագռավների և մեծ ու դժվարաշարժ փոկերի մեծ խմբերի գլխավոր սնունդը կազմում են այս լողացող խեցգետինները։ Ծովայինները ջրի գունավորումը միշտ վերադրում են լողացող ձկնկիթներին, բայց ես գտա, որ այդ միայն մի դեպքում է այդպես։ Գալապագոսի արխիպելագից մի քանի մղոն հեռու նավն անցավ մուգ-դեղնավուն կամ տղմոտ ջրային երեք զոլերից. այս զոլերի երկարությունը հասնում էր մի քանի մղոնի, իսկ լայնությունն ընդամենը միայն մի քանի յարդ էր, և շրջապատի ջրից բաժանվում էին մանվածոտ, բայց որոշակի եզրագծերով։ Այդ գույնն առաջացել էր ժելատինային փոքրիկ գնդակներից, մոտավորապես մեկ հինգերորդ մատնաչափ տրամագծով, որոնց մեջ գտնվում էին բազմաթիվ մանր գնդային ձվիկներ։ Նրանք որոշակիորեն բաժանվում էին երկու տարբեր տեսակների. մեկ տեսակն ուներ կարմրավուն գույն և իր ձևով տարբերվում էր մյուսից, բայց ես վճռականապես չեմ իմանում, թե ի՛նչ երկու կենդանական սեռերի էին պատկանում սրանք։ Կապիտան Կոլնետը նկատում է, որ այս երևույթը Գալապագոսի կղզիների համար շատ սովորական բան է, և երիզների ուղղությունները ցույց են տալիս հոսանքի ուղղությունը։ Կա մի երևույթ ևս, որ հիշատակելու եմ այստեղ։ Ջրի երեսին տարածված ճարպոտ բարակ մի փառ է այդ, որի մեջ խաղում են ծիածանային գույները։ Բրազիլիայի ափերին, օվկիանոսում ես տեսա մի զգալի տարածություն՝ ծածկված նման փառով։ Ծովայիններն այս երևույթը վերագրում են կետի փտող մնացորդներին, որ հավանորեն լողալիս է եղել ափից ոչ շատ հեռու։ Այստեղ չեմ հիշատակում մանր ժելատինային մասնիկները, որոնց հետո կանդրադառնանք, սրանք հաճախ ծայրեիծայր տարածված են ջրի մեջ և այնքան առատ չեն, որ ջրի գույնի փոփոխություն առաջացնեն։ Վերն ասածների մեջ ուշադրության արժանի երկու հանգամանք կա. առաջին՝ ի՛նչպես է, որ այդ տարբեր մասնիկները, որոնք որոշակի գծերով նեղ շերտեր կազմելով պահվում են միասին։ Կրեվետանման խեցգետինների շարժումը, օրինակի համար, այնպես համաչափ է, ինչպես մի զորագնդի շարժումը, բայց այս չի կարող տեղի ունենալ որպես կամավոր շարժում ձվիկների կամ ջրիմուռների կողմից, և ոչ էլ այդ հավանական է ինֆուզորիաների համար։ Երկրորդ՝ ի՛նչն է այդ շերտերի երկարության և նեղության պատճառը։ Արտաքին տեսքով նա այնքան նման է ամեն մի հեղեղի, որտեղ հոսանքը գալարատելով, հորձանքում հավաքված փրփուրը վերածում է երկար բարակ երիզների, որ ես ստիպված եմ այդ բանր վերադրելու նման մի գործունեության— օդի հոսանք լինի այդ, թե ջրի։ Այս ենթադրությունից ելնելով՝ մենք պետք է ընդունենք, որ զանազան կազմակերպված մարմիններ առաջանում են որոշ նպաստավոր տեղերում և այնտեղից տեղափոխվում են քամու կամ ջրի ուղղությամբ։ Այնուամենայնիվ խոստովանում եմ, որ շատ դժվար է պատկերացնել մի կետ, որը լինի միլիարդավոր մանր կենդանիների և ջրիմուռների ծննդավայրը, որովհետև հարց է առաջանում, թե ո՞րտեղից են հավաքվում սրանց սաղմերը այսպիսի կետերում, քանի որ ծնողք մարմինները քամու և ալիքների կողմից ցրված են անեզր օվկիանոսի վրա։ Բայց ուրիշ ոչ մի հիպոթեզով չեմ կարող հասկանալ նրանց գծային խմբավորումը։ Ես կարող եմ ավելացնել, որ Սկորսբին նկատում է, որ պելագիկ կենդանիներով վխտացող կանաչ ջրեր գտնվում են և Արկտիկային ծովի որոշ մասերում։
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ
Ռիո դե Ժանեյրո.— Ճանապարհորդություն Ֆրիո հրվանդանի հյուսիսում.— Ուժեղ գոլորշիացում.— Ստրկություն.— Բոթոֆոգոյի ծորախորշը.— Ցամաքային պլանտրիաներ.— Ամպեր Կորկովադոի վրա.— Հորդ անձրև.— Երգող գորտեր.— Լուսարձակ միջատներ.— Դյուրադարձիկը և նրա ցատկելու կարողությունը.— Կապույտ մշուշ.— Թիթեռնիկի առաջացրած աղմուկը.— Միջատաբանություն.— Մրջյուններ.— Սարդ սպանող պիծակ.— Պարազիտային սարդ.— Էպեյրա (Epeira) սարդի խորամանկությունները.— Համայնակյաց սարդեր.— Ոչ-սիմետրիկ ոստայն գործող սարդ։
Ապրիլի 4-ից հուլիսի 5, 1832.— Մեր ժամանելուց մի քանի օր 4 հետո ես ծանոթացա մի անգլիացու հետ, որը մեկնում էր իր կալվածքը. այդ կալվածքը գտնվում էր մայրաքաղաքից ավելի քան հարյուր մղոն հեռավորության վրա, Ֆըիո հրվանդանից հյուսիս։ Ես ուրախությամբ ընդունեցի նրա սիրալիր հրավերը և թույլ տվի ինձ ընկերակցելու նրան։
Ապրիլի 8.— Մեր խումբը բաղկացած էր յոթ անձից։ Ճանապարհի սկիզբը շատ հետաքրքրական էր, օրը չափազանց շոգ։ Մենք անցնում էինք անտառի միջով, որտեղ ամեն ինչ անշարժ էր, բացի մեծ և պայծառ թիթեռներից, որոնք ծուլորեն թռչկոտում էին տեղից տեղ։ Պրաիա Գրանդն է հետևում գտնվող բլուրներից անցնելիս երևացող տեսարանը չափազանց գեղեցիկ էր։ Գույները վառ էին, տիրապետող երանգը մուգ կապույտն էր։ Երկինքը և ծովածոցի խաղաղ ջուրն իրենց գեղեցկությամբ մրցում էին իրար հետ։ Մշակված մի քանի դաշտերից անցնելուց հետո մտանք անտառը, որն իր բոլոր մասերի շքեղությամբ անգերազանցելի էր։ Կեսօրին ժամանեցինք Իտակայա։ Այս փոքրիկ գյուղը զետեղված է մի հարթավայրում, կենտրոնական տան շրջապատում գտնվում են նեգրերի հյուղակները։ Սրանք իրենց կանոնավոր դրվածքով և ձևով ինձ հիշեցնում էին Հարավային Աֆրիկայի հոտենտոտների բնակարանների պատկերները։ Որովհետև լուսինը շուտ էր բարձրանալու, որոշեցինք միևնույն երեկոյին մեկնել Լագոա Մարիկա՝ մեր գիշերելու վայրը։
Երբ մութն սկսվում էր, մենք անցնում էինք գրանիտային զանգվածային մեծ, լերկ ու զառիվար ժայռերից մեկի տակով, որոնք շատ սովորական են այս երկրի համար։ Այս ժայռոտ լեռը հայտնի է որպես նեգր ստրուկների երկար ժամանակավ փախստյան վայր, որոնք գագաթի մոտ մշակելով մի փոքր հողամաս՝ մեծ դժվարությամբ մի կերպ պահպանում էին իրենց գոյությունը։ Վերջիվերջո նրանց տեղը գտնում են և ուղարկելով մի խումբ զինվոր, նրանց բոլորին բռնում են, բացի մի ծեր կնոջից, որը որպեսզի երկրորդ անգամ որպես ստրուկ չվաճառվեր, լեռան գագաթից իրեն ներքև գլորելով ջարդուփշուր էր եղել։ Այսպիսի մի արարք հռոմեական կնոջ կողմից ազատության ազնիվ սեր կհամարվեր, իսկ խեղճ նեգրուհուն մեղադրում էյին կոպիտ համառության համար։ Մի քանի ժամ ձիերով շարունակեցինք ճանապարհը. վերջին մի քանի մղոնը ճանապարհը խորտուբորտ էր և դժվար, նա անցնում էր ամայի տեղերով, որոնք կտրտված էին ճահիճներով և լագուններով։ Լուսնի աղոտ լույսի տակ երևացող տեսարանը չափազանց ամայի էր թվում։ Մի քանի լուսարձակ միջատներ թռչում կին մեր կողքով, իսկ մենավոր կտցարը, ահաբեկված մեր երևալուց, արձակում էր իր ողբագին ճիչերը։ Հեռվում օվկիանոսի ահեղ մռնչյունը հազիվ թե կարողանար խանգարել գիշերային լռությունը։
Ապրիլի 9.— Նախքան արեգակի ծագելը դուրս եկանք մեր ողորմելի գիշերավայրից։ Ճանապարհն անցնում էր ավազոտ և նեղ հարթավայրով, որն ընկած էր ծովի և ցամաքի աղային լագունների միջով։ Ձուկ որսացող բազմաթիվ գեղեցիկ թռչուններ, ինչպես ձկնկուլը և կռունկը, և ամենաֆանտաստիկ ձևեր ունեցող սուկկուլենտ (հյութալի) բույսերն այնպիսի հետաքրքրական տեսք էին տվել այդ տեսարանին, որ այլ կերպ չէր կարող ստացվել։ Մի քանի գաճաճ ծառեր բեռնավորված էին պարազիտային բույսերով, որոնցից օրխիդեա ծառերից մի քանիսն իրենց գեղեցկությամբ և քնքուշ բույրով արժանի են առանձին զմայլանքի։ Երբ արեգակը բավականին բարձրացավ, օրն սկսեց խիստ տաքանալ, և սպիտակ ավազից անդրադարձող արևի ջերմությունը և լույսն անտանելի դարձան։ Մենք ճաշեցինք Մանդետիբայում, ջերմաստիճանն ստվերում հասնում էր 84°-ի։[10] Հեռավոր անտառներով ծածկված բլուրների գեղեցիկ տեսարանը, որ անդրադարձել էր մի ընդարձակ լագունի (ծովալիճ) կատարյալ խաղաղ ջրից, բոլորովին թարմացնում էր մեզ։ Որովհետև այստեղ վենդան[11] շատ լավ էր, և ես այդտեղի մի սքանչելի ճաշի մասին ունեմ հաճելի հիշողություն, մի բան, որ հազվադեպ է պատանում այստեղ, երախտապարտ եմ զգում ինձ նկարագրելու այն, որպես տեղի տիպիկ հյուրանոց։ Այս տները հաճախ լինում են մեծ և շինված՝ տնկած հաստ և ուղիղ գերաններից, մեջհյուսված ճյուղերով և ապա ծեփված։ Շատ հազվադեպ են նրանք տախտակե հատակ ունենում, իսկ ապակյա պատուհան՝ երբեք, բայց ծածկն ընդհանրապես լավ են շինում։ Տների առջևի մասը համատարած կերպով բաց է, որը նմանվում է մի տեսակ վերանդայի, որտեղ դրված են լինում սեղաններ և նստարաններ։ Ննջարաններն իրար են միացած երկու կողմերով, և այստեղ ճանապարհորդը մի փայտյա թախտի վրա, ծածկված ծղնոտե բարակ խսիրով, կարող է քնել շատ հանգիստ։ Վենդան գտնվում է բակի մեջտեղում, որտեղ կերակրում են ձիերին։
Հյուրանոց ժամանելիս սովորաբար նախ վերցնում էինք ձիերի թամբը և ապա տալիս էինք ձիերին նրանց սովորական սնունդը կազմող եգիպտացորենը և ապա խոնարհ գլուխ տալով խնդրում պանդոկապետին, որ շնորհ անի մեզ տալու ուտելու մի բան։ «Ինչ որ կուզեք, պարո՛ն» — լինում էր նրա սովորական պատասխանը։ Շատ անգամ ես իզուր շնորհակալություն եմ հայտնել նախախնամությանը մեզ այսպիսի բարի մարդու մոտ ուղարկելու համար։ Հետագա խոսակցությունից դրությունը դառնում էր ամբողջովին ողբալի։ «Կարո՞ղ եք բարի լինել մեզ ձուկ տալու»։— «Օ՛, ո՛չ, պարո,ն»։ «Իսկ սո՞պ»։— «Ո՛չ, պարոն»։— «Չոր միս է՞լ չունեք»։— «Օ՛, ո՛չ, պարոն»։ Եթե բախտ էինք ունենում, մի երկու ժամ սպասելուց հետո ստանում էինք հավ, բրինձ և ֆարինա։[12] Քիչ չէին պատահում այնպիսի դեպքեր, երբ մենք պարտավորվում էինք մեր սեփական ընթրիքի համար քարերով սպանել ընտանի թռչուններ։ Երբ հոգնածությունից և քաղցից ամբողջովին ուժասպառ եղած՝ մի կերպ հասկացնում էինք, որ ուրախ կլինեինք, եթե մեր կերակուրը պատրաստ լիներ, պատասխանը, բարձրագոչ և շատ դժգոհ (թեև ճիշտ), լինում էր՝ «պատրաստ կլինի, երբ պատրաստ է»։ Իսկ եթե համարձակվեինք շարունակել մեր տրտունջը, մեր կոպիտ վերաբերմունքի համար մեզ կառաջարկեին շարունակել մեր ճանապարհը։ Այդ հյուրանոցի տերերն իրենց վերաբերմունքով չափազանց անվայելուչ են և անհաճո։ Նրանց տները և իրենք անձամբ հաճախ նեխման աստիճանի կեղտոտ են։ Պատառաքաղի, դանակի, գդալի գործածության բացակայությունը սովորական բան է։ Ես հավատացած եմ, որ ոչ մի տնակ կամ խրճիթ չի կարելի գտնել Անգլիայում, որ բոլոր հարմարություններից այդպես ամբողջովին զուրկ լինի։ Սակայն Կամպոս Նովոսում մեզ շատ լավ հյուրասիրեցին՝ ճաշին ունենալով բրինձ, հավ, բիսկվիտ, գինի և այլ ոգելից խմիչքներ, երեկոյան՝ կոֆե և նախաճաշի համար՝ կոֆեի հետ ձուկ։ Այս բոլորի համար, ներառյալ նաև ձիերին կանոնավոր կերակրելը, յուրաքանչյուր անձնավորություն վճարում էր երկու և կես շիլինգ։ Մի անգամ, երբ վենդայի տիրոջը հարցրինք, թև արդյոք տեղեկություն չունի՞ մեր ընկերներից մեկի կորցրած մտրակի մասին, պատասխանեց խոժոռած դեմքով. «Ի՞նչպես պիտի ես իմանայի այդ. ինչո՞ւ հոգ չեք տանում ձեր իրերին։ Կարծում եմ, որ շները կերած կլինեն»։
Թողնելով Մանգետիբան՝ մենք շարունակեցինք մեր ճանապարհը լճերի մի շփոթեցնող ամայի ճանապարհով, որոնց մի քանիսի մեջ կային անուշ, իսկ մի քանիսի մեջ էլ աղի ջրի խեցիներ։ Առաջին տեսակից մի լճում գտա մեծ թվով մորախեցի։ Տեղացիներն ինձ հավատացնում էին, որ տարեկան մեկ, երբեմն էլ մի քանի անգամ ծովի ջուրը մտնում է այս լիճը և բոլորովին աղիացնում նրա ջուրը։ Անկասկած, անուշ և ծովային ջրերի կենդանիների վերաբերյալ շատ հետաքրքրական փաստեր կարելի է դիտել շղթա կազմող այս լագունների մեջ, որոնք եզերում են բրազիլյան ափերը։ Մր. Գեյը[13] ասում է, որ ինքը Ռիոյի շրջակայքում գտել է ծովային սոլեն (Solen) 4 ձկնականջ (Mytilus) խեցիներ և անուշ ջրերի ամպուլարիաներ (Ampullariae), որոնք միասին ապրում են ոչ շատ աղի ջրում։ Ես ինքս հաճախ նկատել եմ բուսաբանական այգու մոտ ծովի ջրից քիչ պակաս աղի ջուր ունեցող մի լագունnւմ ջրասերի (Hydrophilus) մի տեսակը, որը շատ նման է Անգլիայի ջրանցքներում տարածված ջրային բզեզին. նույն լճում եղած միակ խեցին պատկանում է մի սեռի, որն ընդհանրապես գտնվում է գետախորշներում։
Որոշ ժամանակով թողնելով ծովափը՝ նորից մտանք անտառ։ Ծառերը շատ բարձր էին և համեմատած եվրոպական տեսակների հետ, աչքի էին ընկնում իրենց սպիտակ բներով։ Հուշատետրս վերանայելիս ես տեսնում եմ «զարմանալի և գեղեցիկ ծաղկող պարազիտներին», որոնք անփոփոխ կերպով այդ հոյակապ տեսարաններում որպես ամենանորօրինակ առարկաներ, գրավում են իմ ուշադրությունը։ Շարունակելով մեր ճանապարհը մենք անցնում էինք արոտատեղերով, որտեղ բազմաթիվ մրջյունների կոնաձև բլուրները մեծ վնասներ էին պատճառել։ Այդ բների բարձրությունը մոտավորապես տասներկու ոտնաչափ էր։ Նրանք դաշտին տվել էին ճիշտ Հումբոլտի նկարագրած Խորուլյոյում տղմից առաջացած հրաբուխների տեսքը։ Երբ հասանք Ենգենոդո, մութն արդեն ընկել էր։ Ամբողջ տասը ժամ եղել էինք ձիերի վրա։ Երբեք չեմ դադարի զարմանալու այն աշխատանքի վրա, որ կարողացան կատարել մեր ձիերն ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Բացի այդ, նրանք շատ ավելի շուտ էին բուժվում պատահական վնասներից, քան անգլիական ձիերը։ Հաճախ վամպիր չղջիկները պատ-ճառում են մեծ նեղություններ՝ կծելով ձիերին ուսերի մեջտեղից։ Ընդհանրապես նրանց պատճառած վնասն այնքան արյան կորուստը չէ, որքան հետագայում թամբի ճնշումից առաջացած բորբոքումը։ Վերջին ժամանակները կասկածում են այս պատմության իրողության վրա, բայց շատ ուրախ եմ, որ բախտ ունեցա ներկա լինելու ձիու կռնակին մի վամպիրի (Desmodus d’Oribignyi. Wat.) բռնվելուն։ Մի ուշ երեկո, Չիլիում, Կոկիմբոյի շրջակայքում իջել էինք մի բացօթյա տեղ գիշերելու համար։ իմ ծառան նկատելով, որ մի ձի շատ անհանգիստ է, գնաց իմանալու նրա անհանգստության պատճառը։ Նրան թվում էր, թե ինչ-որ մի բան պետք է նստած լինի ձիու ուսերի վրա, և ձեռքն արագ պարզելով այն կողմ՝ բռնեց մի վամպիր։ Հաջորդ առավոտը կծած տեղը շատ հեշտ տարբերվում էր իր շրջապատից, լինելով թեթև կերպով ուռած և արնոտ։ Այդ բանից հետո երրորդ օրը հեծանք միևնույն ձին, առանց որևէ վնաս պատճառելու նրան։
Ապրիլի 13.— Երեքօրյա ճանապարհորդությունից հետո հասանք Սոսեգո, սենյոր Մանվել Ֆիգուիրեդայի կալվածքը։ Նա մեր ընկերներից մեկի ազգականն էր։ Տունը պարզ էր թեև իր ձևով նման էր սարայի, շատ հարմար էր տեղի կլիմայի համար։ Ընդունարանում ոսկեզօծ աթոռները և բազմոցները մի տարօրինակ հակապատկեր էին ներկայացնում սպիտակացրած պատերի, ծղնոտե տանիքի և ապակեզուրկ պատուհանների հետ։ Տունն իր ամբարներով, ախոռներով և արհեստանոցներով, որտեղ աշխատում էին նեգրերը և որոնց սովորեցրել էին տարբեր արվեստներ, ներկայացնում էր քառանկյունի մի կոպիտ շենք, որի մեջտեղում չորանում էր սուրճի մի մեծ դեզ։ Այս շենքերը շինված են փոքրիկ բլուրների վրա, որոնք բարձրանում են մշակված դաշտերի մեջտեղում և բոլոր կողմերով շրջապատված են մուգ-կանաչ փարթամ անտառային պատերով։ Երկրի այս մասի ամենագլխավոր արտադրությունը սուրճն է։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ծառ միջին հաշվով տարեկան տալիս է երկու ֆունտ, իսկ մի քանիսը մինչև ութ ֆունտ սուրճ։ Մեծ քանակությամբ մշակվում է նաև մանիոկա կամ կասսադա։ Այս բույսի բոլոր մասերն էլ օգտագործվում են. տերևները և ցողունը ուտում են ձիերը, իսկ արմատն աղում, վերածում են փոշու, որը երբ ճզմում չորացնում և սեղմում են, կոչվում է ֆարինա (farinha) և կազմում է Բրազիլիայի բնակչության գլխավոր սնունդը։ Չափազանց հետաքրքրական և լավ հայտնի փաստ է, որ այս չափազանց սննդարար բույսի հյութը խիստ թունավոր է։ Մի քանի տարի առաջ այս կալվածքում մի կով խմում է այդ հյութից և սատկում։ Սենյոր Ֆիգուիրեդան ինձ պատմեց, որ ինքը նախորդ տարին ցանել է մի տոպրակ բակլա և երեք տոպրակ բրինձ։ Բակլայից ստացել է ութսուն տոպրակ, իսկ բրնձից՝ ցանածից երեք հարյուր քսան անգամ ավելի։ Արոտատեղերում արածում են սքանչելի խոշոր եղջերավոր անասուններ, իսկ անտառներն այնքան լի են որսերով, որ նախորդ երեք օրերից յուրաքանչյուր օրում սպանում էին մի եղջերու։ Սննդի լիառատությունը երևում էր ճաշի ժամանակ, որտեղ եթե սեղանները չէին տնքում, հյուրերն անկասկած տնքում էին, որովհետև սպասում են, որ ամեն ոք ճաշակի յուրաքանչյուր պնակից։ Մի անգամ, երբ ես կարծում էի, որ արդեն ճաշակել եմ բոլոր պնակներից, մեծ եղավ իմ սարսափը, երբ իրենց նյութական ամբողջությամբ նորից երևացին տապակած մի հնդկահավ և մի խոզ։
Ճաշի ժամանակ հատկապես մի մարդ զբաղված էր սենյակներից դուրս քշելով որսի ծերացած շներին և տասնյակներով սևամորթ փոքրիկ երեխաներին, որոնք յուրաքանչյուր հարմար մոմենտին խմբերով ներս էին սողոսկում։ Երբ մի պահ ստրկության գաղափարը հեռանում էր մեր մտքից, այս պարզ և նահապետական կյանքի ձևն իր մեջ ունենում էր որոշ հմայիչ կողմեր։ Սա աշխարհի մնացած մասերից կատարելապես կտրված և անկախ էր։ Հենց որ այստեղ մի նոր մարդ է երևում, սկսում է ղողանջել մի մեծ զանգ, և ընդհանրապես կրակում են նաև մի քանի փոքր թնդանոթ, այսպիսով դեպքը հաղորդելով անտառներին և ժայռերին և ուրիշ ոչ ոքի։ Մի առավոտ, նախքան արևածագը, մի ժամով դուրս եկա զբոսանքի, տեսարանի հանդիսավոր լռությամբ սքանչանալու համար։ Լռությունը խանգարվեց սևամորթների ամբողջ խմբի առավոտյան բարձրաձայն հիմնով։ Ընդհանրապես նրանք այս աղոթքով են սկսում իրենց օրվա աշխատանքը։
Ապրիլի 14.— Սոսեգոյից դուրս գալով մենք ուղևորվեցինք դեպի մի ուրիշ կալվածք, որը գտնվում է Ռիո Մակայեի վրա։ Սա այդ ուղղությամբ եղած մշակվող ամենավերջին հողամասն էր։ Կալվածքն ուներ երկու և կես մղոն երկարություն, իսկ լայնությունը տերը մոռացել էր թե որքան էր։ Միայն մի փոքր մասն էր մաքրված, բայց յուրաքանչյուր ակրի վրա կարելի էր աճեցնել արևադարձային գոտու բոլոր տեսակի հարուստ պրոդուկցիաները։ Բրազիլիայի ընդարձակ տարածության վրա եղած մշակված հողամասը, համեմատած բնական վիճակում թողնված տարածության հետ, մի չափազանց չնչին մաս է կազմում։ Ինչպիսի՜ խիտ ազգաբնակություն կարող է ունենալ Բրազիլիան ապագա տարիներում։ Մեր ճանապարհորդության երկրորդ օրը ճանապարհն այնքան նեղացավ, որ անհրաժեշտ էր մի մարդ, որ սրով առջևից գնար և կտրատեր սողացող բույսերը՝ մեզ ճանապարհ բաց անելու համար։ Անտառը լի էր գեղեցիկ բաներով, որոնցից ծառանման պտերները, որոնք թեև այնքան մեծ չէին, իրենց պայծառ, կանաչ սաղարթներով և ճյուղատերևների գեղակազմ կորությունով արժանի են հիացմունքի։ Երեկոյան խիստ ուժեղ անձրևեց, և թեև ջերմաչափը ցույց էր տալիս 65°, բայց ես շատ էի մրսում։ Հենց որ անձրևը .կտրվեց, հետաքրքրական էր տեսնել արտաքո կարգի գոլորշիացումը, որ բռնել էր ամբողջ անտառը. բլուրները մինչև հարյուր ոտնաչափ բարձրությամբ թաղված էին բարձր սպիտակ գոլորշու տակ, որը ծխի նման բարձրանում էր անտառի խիտ մասերից, մասնավորապես հովիտներից։ Այս նույն երևույթը տեսել եմ մի քանի անգամ. կարծում եմ, որ այդ առաջանում է սաղարթների մեծ մակերեսներից, որոնք նախապես տաքանում է,ն արեգակի ճառագայթներից։
Դեռ այս կալվածքից չէինք հեռացել, երբ քիչ էր մնում ես ականատես լինեի այն գազանային տեսարաններից մեկին, որ կարող է տեղի ունենալ միայն ստրկատիրական երկրում։ Մի կռվի և դատական պրոցեսի պատճառով ստրկատերն ուզում էր իր բոլոր ստրուկներին բաժանել իրենց հարազատ կանանցից ու երեխաներից և առանձին-առանձին ծախել Ռիոյի հրապարակային աճուրդում։ Այս բանն, իհարկե, տեղի չունեցավ, և տեղի չունենալու պատճառը ոչ թե կարեկցությունն էր, այլ շահախնդրությունը։ Ես չեմ կարող հավատալ, թե երկար տարիներով միասին ապրած երեսուն ընտանիքներն իրարից բաժանելու այդ աստիճանի տմարդությունն զգում էր նրանց տերը։ Մինչդեռ ինքս կարող եմ երաշխավոր լինել, որ նա մարդասիրությամբ և բարի զգացումներով՝ սովորական մարդկանց շարքից բարձր էր։ Կարելի է ասել, որ շահասիրության, եսասիրության և կուրության սահման չկա։
Ես այստեղ հիշատակելու եմ մի շատ հասարակ դեպք, որը ժամանակին ինձ ավելի շատ հուզեց, քան որևէ այլ անգութ պատմություն։ Մի նեգրի հետ անցնում էի գետանցքով։ Այդ նեգրն անսովոր աստիճանի բթամիտ մարդ էր։ Որպեսզի կարողանայի նրան հասկացնել, թե ինչ էր հարկավոր, բարձր էի խոսում և ձեռքերով նշաններ անում, որի ժամանակ ձեռքս դեպի նրա հրեսը մեկնեցի. նա, ենթադրում եմ, կարծեց, որ բարկացած եմ և ուզում եմ իրեն ապտակել, որովհետև վայրկենապես վախեցած դեմքով և կիսախուփ աչքերով նա իր ձեռքերը ներքև կախեց։ Եu երբեք չեմ մոռանալու իմ զարմանքի զգացմունքը, զզվանքը և ամոթը, տեսնելով մի ուժեղ մեծ մարդու, որը մինչև անգամ վախենում է պաշտպանվելու հարվածից, որն, ինչպես ինքն էր կարծում, ուղղված էր իր երեսին։ Այս մարդուն այնպիսի մի նվաստության էին վարժեցրել, որ ավելի ցածր էր, քան ամենաանօգնական կենդանիների ստրկությունը։
Ապրիլի 18.— Վերադարձին երկու օր մնացինք Սոսեգոյում, և այդ երկու օրը ես անցկացրի անտառներում միջատ հավաքելով։ Ծառերի մեծ մասի բների հաստությունը, չնայած բարձրություններին, երեք կամ չորս ոտնաչափ շրջագծից չի անցնում. իհարկե, կան և քիչ թվով ծառեր, որոնք շատ ավելի հաստ են։ Սենյոր Մանվելը մի ամբողջական բնից պատրաստում էր մի նավակ, որն ուներ յոթանասուն ոտնաչափ երկարություն, իսկ ծառն ամբողջությամբ ունեցել էր 110 ոտնաչափ երկարություն և բավականին մեծ հաստություն։ Սովորական ճյուղավոր ծառերի մեջ աճող արմավենիների կոնտրաստը տեսարանին միշտ տալիս է միջարևադարձային տեսք։ Այստեղ անտառները զարդարված էին կաղամբային արմավի ծառերով՝ այս ընտանիքի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկով։ Նրա ցողունն այնքան բարակ է, որ մինչև անգամ կարելի է շրջապատել երկու ձեռքերի մատներով։ Մինչդեռ նրա գեղեցկակազմ գագաթը ծածանվում է գետնից քառասուն կամ հիսուն ոտնաչափ բարձրության վրա։ Փայտային սողացող բույսերը, որ իրենց հերթին փաթաթված են ուրիշ սողացողների կողմից, ունեին մեծ հաստություն։ Այս սողացողների մի քանիսի հաստությունը, որ ես անձամբ չափել եմ, հասնում էր երկու ոտնաչափ շրջագծի։ Մեծ ծառերից շատերն իրենց ճյուղերից կախված պատատուկի խոպոպներով ներկայացնում էին մի շատ հետաքրքրական տեսարան և նմանվում էին խոտի խրձերի։ Եթե մարդ իր աչքը վերևի սաղարթների աշխարհից դարձներ ներքև՝ դեպի գետին, իսկույն կգրավվեր պտերի և միմոզաների տերևների ծայրահեղ շքեղությամբ։ Վերջինս մի քանի տեղ գետինը ծածկել էր թավուտով, որը գետնից միայն մի քանի մատնաչափ էի բարձր։ Միմոզայի այս խիտ թփուտների միջով անցնելիս նրանց ստվերների փոփոխությունից նկատվում էր լայն ոտնահետք, որն առաջանում էր նրանց զգայուն կոթունների իջեցումից։ Հեշտ է այս տեսարաններում բնորոշել հիացմունքի առանձին առարկաները, բայց հնարավոր չէ մի համապատասխան գաղափար տալ զարմանքի, հիացմունքի և ակնածանքի բարձր զգացումների մասին, որոնք լցնում և ոգևորում են մարդու միտքը։
Ապրիլի 19.— Թողնելով Սոսեգոն՝ սկզբի երկու օրը գնացինք հին ճանապարհով։ Այդ շատ ձանձրալի էր, որովհետև ճանապարհն անցնում էր ծովափից ոչ հեռու շողացող տաք ավազուտ հարթավայրերով։ Ես նկատում էի, որ յուրաքանչյուր անգամ, երբ ձին իր ոտքը դնում էր սիլիցիումային մանր ավազի վրա, առաջանում էր մի նուրբ ճռճռացող ձայն։ Երրորդ օրը ընտրեցինք մի տարբեր ճանապարհ և անցանք Մադրե դե Դեոս կոչվող ուրախ գյուղի միջով։ Այս ճանապարհը Բրազիլիայի գլխավոր ճանապարհներից մեկն է, բայց և այնպես այնքան վատ վիճակում է գտնվում, որ ոչ մի անվավոր փոխադրական միջոց, բացառությամբ եզան սայլերի, չէր կարող անցնել։ Մեր ամբողջ ճանապարհորդության ընթացքում ոչ մի կամուրջ չանցանք, որ քարից պատրաստված լիներ, իսկ ծառի բներից շինված կամուրջներն այնքան չէին վերանորոգման ենթարկվել, որ նրանցից խույս տալու համար անհրաժեշտ էր լինում գետի միայն մի կողմով գնալ։ Բոլոր հեռավորությունները սխալ են իմանում։ Ճանապարհին տեղ-տեղ մղոնաքարերի փոխարեն տնկել են խաչեր՝ ցույց տալու համար, թե որտեղ է թափվել մարդկային արյուն։ Մեր փոքրիկ ճանապարհորդությունը վերջացրած լինելով՝ 23-ի երեկոյին ժամանեցինք Ռիո։ Ռիոյում իմ ունեցած ժամանակի մնացած մասը ես ապրում էի Բոթոֆոգո ծովածոցի մոտ՝ մի խրճիթում։ Անկարելի էր ցանկանալ մի այնպիսի բան, որն ավելի բերկրալի լիներ, քան մի քանի շաբաթ այսպիսի մի սքանչելի երկրում ապրելը։ Անգլիայում բնապատմության սիրահար որևէ մարդ իր զբոսանքների ժամանակ օգտվում է մեծ առավելություններից, միշտ գտնում է իր ուշադրությունը գրավող մի բան, բայց կյանքով զեղուն այս արգավանդ կլիմայում այնքան շատ են հրապուրանքները, որ հազիվ թե նա կարողանա առաջ շարժվել։
Այն մի քանի դիտումները, որ ես կարողացա անել, գրեթե բացառապես վերաբերում էին անողնաշարավոր կենդանիներին։ Պլանարիա (Planaria) սեռին պատկանող ցամաքային կենդանիների գոյությունն ինձ շատ էր հետաքրքրում։ Այս կենդանիներն իրենց կառուցվածքով այնքան պարզ ենք որ Կյուվյեն նրանց դասել է աղիքային որդերի շարքը, թեև սրանք երբեք այլ կենդանու մարմնի մեջ չեն գտնվել։ Սրանց բազմաթիվ տեսակներն ապրում են և՛ աղի և՛ անուշ ջրերում, բայց իմ ակնարկածները գտնվում էին մինչև անգամ անտառի համեմատաբար չոր մասերում, փտած փայտերի կոճղերի տակին, որոնցով նրանք, իմ կարծիքով, սնվում են։ Ընդհանուր ձևով նրանք նման են փոքրիկ խխունջների, բայց համեմատաբար շատ ավելի նեղ են և մի քանի տեսակներ գեղեցիկ կերպով գունավորված են երկայնակի երիզներով։ Նրանց կաոուցվածքը շատ պարզ է, տակի կամ սողացող կողմի վրա մոտավորապես մեջտեղում կա երկու փոքրիկ լայնակի ճեղք, և առջևի ճեղքից կարող է դուրս ձգվել ձագարաձև և խիստ դյուրագրգիռ բերանը։ Երբ աղի ջրի ազդեցությունից կամ որևէ ուրիշ պատճառից ամբողջ օրգանիզմը մեռնում է, այս մասը դեռ որոշ ժամանակ պահում է իր կենսունակությունը։
Հարավային կիսագնդի զանազան մասերում ես գտա ոչ պակաս քան ցամաքային տասներկու պլանարիաների տեսակներ։[14] Վանդիմենի երկրում իմ ձեռք բերած մի քանի տեսակները մոտավորապես երկու ամիս կենդանի պահեցի։ Նրանց սնուցում էի փտած փայտերով։ Նրանցից մեկը լայնակիորեն մոտավորապես կտրեցի երկու հավասար մասերի, և երկու շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր կտորն ստացավ կենդանու լրիվ ձևը։ Սակայն ես այնպես էի կիսել, որ ներքին երկու բացվածքներն էլ մնացել էին կեսերից մեկի վրա, և հետնաբար մյուսը բացվածք չուներ։ Կտրելու օրից սկսած քսանհինգ օր հետո ավելի կատարյալ կեսը չէր տարբերվում մյուս ամբողջական նմուշներից։ Մյուս կեսը ծավալով շատ էր մեծացել, և իր հետևի ծայրի մոտ՝ պարենխիմային զանգվածում կազմվեց մի պարզ բիծ, որի մեջ պարզ նկատելի էր բաժականման ռուդիմենտային բերանը, բայց մյուս մակերեսին համապատասխան անցք դեռ չբացվեց։ Եթե դեպի հասարակածն առաջանալու հետևանքով բարձրացող ջերմաստիճանը չոչնչացներ մեր ունեցած բոլոր պլանարիաները, կասկած չի կարող լինել, որ այդ վերջին լրացուցիչ օրգանը կամբողջացներ նրա կառուցվածքը։ Մի փորձում հետաքրքրական էր դիտել, թե ինչպես կիսվող յուրաքանչյուր մասում աստիճանաբար առաջ էին գալիս էական օրգանները։ Չափազանց դժվար է այս պլանարիաները պահպանելը. հենց որ կյանքի դադարումը թույլ է տալիս սովորական քայքայման օրենքներին գործելու, նրանց ամբողջ մարմինը չափազանց արագ փոխվում է փխրուն և հեղուկ վիճակի։
Ամենից առաջ ես այցելեցի այն անտառը, որտեղ գտնվում էին այս պլանարիաները։ Ինձ ընկերակցում էր պորտուգալացի մի ծեր քահանա, որն ինձ իր հետ էր վերցրել որսի համար։ Մեր որսորդության էությունը հետևյալն էր — անտառի թփուտների մեջ բաց էինք թողնում որսի մի քանի շներ և ապա համբերությամբ սպասում էինք որևէ երևացող կենդանու վրա կրակելսւ համար։ Մեզ հետ էր նաև հարևան ֆերմերի որդին — մի տիպիկ ներկայացուցիչ բրազիլյան վայրի պատանեկության։ Նա հագել էր պատառոտված մի հին բլուզ և անդրավարտիք, իսկ գլխին գլխարկ չուներ. նա իր հետ ուներ հին ձևի մի հրացան և մի մեծ դանակ։ Դանակ կրելու սովորությունը Բրազիլիայում չափազանց տարածված է, և այդ շատ անհրաժեշտ է խիտ անտառից անցնելու ժամանակ սողացող բույսերը կտրատելու համար։ Հաճախակի տեղի ունեցող մարդկային սպանությունները մասամբ կարելի է վերագրել այս սովորությանը։ Բրազիլիացիներն այնքան լավ են տիրապետում դանակի գործածությանը, որ նրանք կարող են դանակը նետել մեծ ճշգրտությամբ, որոշ հեռավորության վրա, այն էլ այնպիսի ուժով, որ կարող է մահացու վերք առաջացնել։ Ես տեսել եմ մի խումբ փոքր տղաների որպես խաղ՝ դանակ նետելու վարժություններ կատարելիս։ Տնկված փայտին խփելու նրանց ճարպկությունից դատելով նրանք հետագա ավելի լուրջ փորձերի հաջողության համար տալիս էին լավ ցուցանիշներ։ Իմ ընկերակիցը նախորդ օրն սպանել էր մորուքավոր երկու մեծ կապիկ։ Այս կենդանիներն ունեն բռնող պոչեր, որոնց ծայրը մինչև անգամ սատկելուց հետո էլ կարող է պահել մարմնի ամբողջ ծանրությունը։ Այդ կապիկներից մեկն ամուր մնացել էր ծառի ճյուղից կախված, և նրան ձեռք բերելու համար անհրաժեշտ էր կտրել մի մեծ ծառ։ Ծառը նույն ժամին կտրեցինք և նա կապկի հետ մի ահռելի շառաչյունով գլորվեց ներքև։ Մեր այդ օրվա որսորդական զբոսանքը վերջացավ, բացի կապկից, մի քանի կանաչ փոքրիկ թութակներ և մի քանի տուկան ձեռք բերելով։ Իմ ծանոթությունը պորտուգալացի քահանայի հետ ինձ համար բավականին շահավետ եղավ, որովհետև մի ուրիշ անգամ նա ինձ տվեց վայրի կատվի (Jagouarundi) մի գեղեցիկ նմուշ։
Ամեն ոք լսած կլինի Բոթոֆոգոյի շրջապատի գեղեցիկ տեսարանների մասին։ Այն տունը, որի մեջ ապրում էի ես, գտնվում էր հանրածանոթ Կորկովագո լեռան ստորոտին։ Շատ ճիշտ է նկատված, որ դիք կոնաձև բլուրները բնորոշ են այն ֆորմացիային, որ Հումբոլտն անվանում է գնեյսո-գրանիտային։ Ոչ մի բան ավելի տպավորիչ չի կարող լինել, քան այս ամենափարթամ բուսականության միջից բարձրացող այս մերկ ժայռերի մեծ և կլոր ահռելի մեծ զանգվածների տեսքը։ Ես հաճախ մեծ հետաքրքրությամբ դիտում էի այն ամպերը, որոնք շարժվելով դեպի ցամաքը՝ Կորկովադո սարի ամենաբարձր գագաթի տակին ամպակույտեր էին կազմում։ Այս սարը, ուրիշ շատ սարերի նման, երբ այսպես մասամբ քողարկվում էր ամպերով, թվում էր, թե շատ ավելի բարձր է, քան իր իսկական բարձրությունը, որը երկու հազար երեք հարյուր ոտնաչափ էր։ Դանիելն իր մետեորոլոգիական աշխատություններում նկատում է, որ երբեմն ամպերը երևում են լեռան գագաթին կպած, մինչ քամին շարունակում է փչել նրանց վրայով։ Նույն երևույթը, մի փոքր տարբեր տեսքով, ներկայացված էր այստեղ։ Այս դեպքում կարելի էր պարզ տեսնել, թե ինչպես ամպը գալարվում էր և արագ անցնում գագաթի մոտով, և ոչ փոքրանում էր նրա ծավալը, ոչ էլ մեծանում։ Արևը մայր էր մտնում և հարավային մի մեղմ զեփյուռ զարնվելով ժայռի հարավային կողմին՝ իր հոսանքը խառնում էր վերևի համեմատաբար ցուրտ օդի հետ և այսպիսով խտացնում գոլորշին, բայց հենց որ ամպի թեթև պսակներն անցնում էին գագաթի մոտով և մտնում հյուսիսային փեշերի համեմատաբար տաք մթնոլորտի ազդեցության շրջանը, անմիջապես կազմալուծվում էին։
Մայիս, հունիս ամիսներին, այսինքն այդ տեղի ձմեռվա սկզբին, կլիման հիանալի էր։ Միջին ջերմաստիճանը, որն ստացվում էր առավոտյան և երեկոյան ժամը 9-ի չափումներից, 72° էր։ Հաճախ ուժեղ անձրևում էր, բայց հարավային չորացնող քամիները շատ շուտով զբոսանքը դարձնում էին հաճելի։ Մի առավոտ 6 ժամվա ընթացքում տեղաց 1,6 մատնաչափ[15] անձրև։ Երբ այս փոթորիկն անցավ, Կորկովադոն շրջապատող անտառների վրայով անհաշիվ տերևների վրա թափվող անձրևի կաթիլներից առաջացած ձայնն այնքան բարձր էր, որ այդ ձայնը կարելի էր լսել մի քառորդ մղոն հեռավորության վրա, այս շատ նման էր մի մեծ ջրի սահանքի ձայնին։ Շոգ ցերեկներից հետո չափազանց հաճելի էր հանգիստ նստել պարտեզում և դիտել երեկոյի անցումը գիշերի։
Այս կլիմաներում բնությունն իր երգիչներին ավելի խոնարհ կատարողներից է ընտրում, քան Եվրոպայում։ Հիլա (hyla) սեռի մի փոքրիկ գորտ նստում է ջրի մակերևույթից մոտ մի մատնաչափ բարձր մի տերևի սկուտեղի վրա և արձակում իր հաճելի գեղգեղանքը։ Երբ մի քանիսն են հավաքվում իրար մոտ, նրանք երգում են ներդաշնակ, տարբեր նոտաներով։ Այս գորտերից մի նմուշ բռնելն ինձ բավականին դժվարություն պատճառեց։ Հիլա սեռի գորտերի մատների ծայրերը վերջանում են փոքրիկ ծծաններով, և ես տեսա, թե ինչպես նա մինչև անգամ կարող է սողալ պատուհանի ապակու վրայով, երբ ապակին գտնվում է ուղղաձիգ դիրքում։ Զանազան ճպուռներ (cicadae) և ծղրիդներ միևնույն ժամանակ բարձրացրել էին մի անդադար զիլ աղաղակ, որը, երբ որոշ հեռավորության վրա փափկանում է, անախորժ չէ։ Ամեն երեկո մթնելուց հետո սկսվում է այս մեծ համերգը, և ես հաճախ եմ նստել նրանց ունկնդրելու համար, մինչև ուշադրությունս գրավվել է մոտից անցնող մի հետաքրքրական միջատով։
Այսպիսի ժամանակներում երևում են ցանկատունկից ցանկատունկ թռչող լուսարձակ միջատները։ Մութ գիշերին նրանց լույսը կարող է երևալ երկու հարյուր քայլ հեռավորության վրա։ Նշանակալի է այն, որ բոլոր տարբեր տեսակների լուսարձակ միջատները, շողացող դյուրադարձիկների (Elateridae) և զանազան ծովային կենդանիների (օրինակ՝ խեցեմորթներ, մեդուզաներ, ներեիդներ, Clytia և Pyrosoma սեռին պատկանող մի կորալ) լույսը, որ ես դիտել եմ, եղել է պարզ նկատելի կանաչ գույնի։ Այստեղ իմ բռնած բոլոր լուսարձակ միջատները պատկանում հին լամպիրիդե (Lampyridae) ընտանիքին (որի մեջ է մտնում նաև անգլիական լուսարձակ միջատը), և նմուշների մեծ մասը Lampyris occidcntalis-ներ էին։[16] Ես գտա, որ այս միջատը, երբ գրգռում էին, արձակում էր չափազանց պայծառ շողեր։ Ընդմիջումների ժամանակ որովայնային օղակները խավարում էին։ Շողերի արձակումը երկու օղակներից էլ կատարվում էր գրեթե միևնույն վայրկյանին, բայց նախ զգացվում էր առջևի օղակի արձակածը։ Շողացող նյութը հեղուկ էր և խիստ կպչուն. փոքրիկ բծերը, որտեղ պատռվել էր մորթը, թույլ շողով շարունակում էին իրենց առկայծումը, մինչդեռ չվնասված մասերն աղոտ էին։ Միջատի գլխատումից հետո օղակները շարունակում էին իրենց պայծառությունը. բայց ոչ այնքան փայլուն, ինչպես առաջ։ Ասեղով կատարվող որոշ տեղերի գրգռումները միշտ բարձրացնում էին լույսի կայտառությունը։ Մի անգամ միջատի մահից քսանչորս ժամ հետո օղակները դեռ պահել էին իրենց լուսավոր հատկությսւնը։ Այս փաստերից հետո պետք է ենթադրել, որ այդ կենդանին լույսը պահել կամ մարել կարող է միայն կարճ ժամանակով, իսկ եթե երկար ժամանակով նա պայծառ է մնում, ապա այդ լինում է իր կամքից անկախ։ Տղմոտ և խոնավ խճային ճանապարհների վրա ես գտա մեծ թվով այս Lampyris-ի թրթուրներից։ Նրանք ընդհանուր ձևով նմանվում էին անգլիական լուսատիտիկներին։ Այս թրթուրների լուսատու կարողությունը շատ թույլ է և խիստ տարբերվում է լրիվ աճած լուսարձակ միջատների լույսից։ Եթե ամենաթույլ չափով անգամ դիպչեն նրանց, նրանք մեռած են ձևանում և դադարում են շողալուց, ոչ էլ գրգռումն է առաջացնում նոր շողերի արձակում։ Ես նրանց մի քանիսին որոշ ժամանակով պահեցի կենդանի։ Նրանց պոչը խիստ եզակի մի օրգան է, որովհետև այդ պոչը մեծ ճարտարությամբ գործում է որպես ծծան կամ կպչող օրգան, նա ծառայում է նաև որպես լորձանյութի կամ նման մի հեղուկի ռեզերվուար։ Ես շատ անգամ նրանց կերակրում էի հում մսով և անփոփոխ նկատում էի, որ ամեն անգամ պոչի ծայրը տարվում էր բերանը և մի կաթիլ հեղուկ արտաթորվում մսի վրա, որն այդ րոպեին գտնվում էր սպառվելու ճանապարհին։ Չնայած այդքան վարժ լինելուն՝ չի երևում, որ պոչը կարող է գտնել բերանի ճանապարհը. գոնե ըստ դիտումների նախ վիզն էր շոշափում, որը նրա համար ուղեցույցի դեր էր կատարում։
Բահիայում եղած ժամանակ թվում էր, թե ամենասովորական լուսատու միջատը մի դյուրադարձիկ կամ բզեզ (Pyrophorus luminosus, Illig.) է։ Այս միջատը ևս գրգիռ առաջացնելիս՝ լույսն ավելի էր պայծառանում։ Մի օր զվարճանում էի այս միջատի թռչելու կարողությունը դիտելով, որը թվում է թե առանձնապես չի նկարագրվել։[17] Երբ այս դյուրադարձիկը տեղավորվում էր իր կռնակի վրա և պատրաստվում թռչելու, նա շարժում էր իր գլուխը և լանջը դեպի ետ, այնպես, որ կրծքի ողնաշարը դուրս էր ձգվում և հանգիստ առնում իր պատյանի եզրին։ Նույն շարժումը դեպի ետ շարունակվելով՝ ողնաշարը մկանների ամբողջ լարումով զսպանակի նման ծռվում էր, և այդ մոմենտին միջատը հանգստանում էր գլխի ծայրամասի և թևատուփի ծայրերի վրա։ Այս լարվածությունը հանկարծակի թուլանալով՝ գլուխը և կուրծքը դուրս էին թողնում և, հետևաբար, փակված թևերի ծայրերն այնպիսի ուժ ով էին խփում հենարան գետնին, որ ֊հակազդեցությունից միջատը հանկարծ նետվում էր մեկ կամ երկու ոտնաչափ վեր։ Կրծքի ողնաշարի պատյանի դուրս ձգված կետերը ծառայում էին թռչելու ժամանակ ամբողջ մարմինը հաստատուն պահելու համար։ Իմ կարդացած նկարագրությունների մեջ ողնաշարի առաձգականության վրա բավարար ուշադրություն չի դարձված, այդպիսի մի հանկարծակի ցատկում չէր կարող սոսկ մկանային կծկման արդյունք լինել, եթե չլինեին մի շարք մեխանիկական այլ ճարպկություններ։
Երբեմն ես ձեռնարկում էի դեպի շրջակայքը կարճ, բայց վերին աստիճանի հաճելի էքսկուրսիաներ։
Մի օր գնացի բուսաբանական այգին, որտեղ կարելի էր տեսնել բազմաթիվ աճող բույսեր։ Արանք շատ լավ հայտնի են իրենց մեծ օգտակարությամբ։ Կամֆորների, կինամոնների և մեխակի ծառերի տերևներն ունեին սքանչելի բուրմունք, և հացենի ծառը՝ յական ու մանգո ծառն իրենց սաղարթների շքեղությամբ մրցում էին իրար հետ։ Բահիայի շրջակայքում տեսարանը գրեթե իր ամբողջ պատկերն ստանում էր այս վերջին երկու ծառերից։ Նախքան նրանց տեսնելը չէի իմանում, թե արդյոք ծառը կարո՞ղ է այդ աստիճանի անթափանցելի ստվեր ձգել գետնի վրա։ Այդ ծառերն էլ այս մշտադալար բուսականության նկատմամբ այն հարաբերությունն ունեն, ինչ որ Անգլիայում դափնիները և հաճարի ծառերն ունեն ավելի բաց կանաչ և տերևները թափվող ծառերի նկատմամբ։ Արևադարձային երկրներում ընդհանրապես նկատելի է, որ տները շրջապատված են բուսականության ամենագեղեցիկ ձևերով, որովհետև այդ բույսերից շատերը միևնույն ժամանակ չափազանց օգտակար են մարդուն։ Ո՞վ կարող է կասկածել, որ այդ երկու բարձր որակները — օգտակարությունը և գեղեցիկ տեսքը — միացած են բանանի, կոկոսյան արմավի, արմավի բազմաթիվ տեսակների, նարնջի և այլ ծառերի մոտ։
Այդ օրն ինձ վրա մասնավորապես մեծ տպավորություն էր թողել Հումբոլտի դիտողություններից մեկը, որն ինքը՝ Հումբոլտը հաճաա ակնարկում է՝ «նոսր գոլորշին, որ առանց փոփոխելու օդի թափանցկությունը, նրա գույներն ավելի ներդաշնակ է դարձնում, իսկ ազդեցություններն ավելի քնքուշ»։ Սա մի երևույթ է, որ ես երբեք չեմ նկատել բարեխառն գոտիներում։ Մթնոլորտը մի կարճ տարածության վրա, կեսից երեք քառորդ մղոն հեռավորությամբ, երևում է կատարելապես պայծառ, բայց ավելի մեծ հեռավորության վրա բոլոր գույները խառնվում և վերածվում էին մի չափազանց գեղեցիկ բաց-գորշ, քիչ կապույտ մշուշի։ Մթնոլորտի վիճակն առավոտվա և կեսօրվա միջև, երբ ազդեցությունը շատ լավ հայտնի էր, քիչ փոփոխության էր ենթարկված, բացառությամբ իր չորության։ Այդ միջանկյալ ժամանակում ջերմաստիճանի և ցողի կետի միջև եղած տարբերությունը բարձրացել էր 7,5°-ից 17°-ի։
Մի ուրիշ անգամ վաղ դուրս եկա և գնում էի դեպի Գավիա, կամ Վերնառագաստ սարը։ Օդը հիանալի զով էր և բուրավետ, իսկ ցողի կաթիլները դեռ փայլում էին շուշանային մեծ բույսերի տերևների վրա, որոնք ստվեր էին գցել վճիտ ջրով առվակների վրա։ Նստած գրանիտե ժայռին՝ հաճելի էր դիտել զանազան միջատներին և թռչուններին, որոնք անցնում էին թռչելով։ Փոքրիկ հծծահավը (կոլիբրի) կարծեք թե առանձնապես մոլի է այսպես ստվերոտ, մեկուսացած վայրերին։ Երբ տեսնում էի այս փոքրիկ արարածներին, որ բզզում էին ծաղկի շուրջը, թափահարելով թևերն այնպես արագ, որ հազիվ թե տեսանելի լինեին, հիշում էի մեր գիշերային թիթեռները. նրանց շարժումներն ու սովորություններն իսկապես շատ բաներով չափազանց նման են։
Հետևելով մի շավղի՝ մտա մի հոյակապ անտառ, և հինգ-վեց հարյուր ոտնաչափ բարձրությունից իմ առաջ բացվեց այն շքեղ տեսարաններից մեկը, որոնք շատ սովորական են Ռիոյի բոլոր կողմերում։ Այս բարձրության վրա տեսարանն ստանում էր իր ամենափայլուն երանգները, և յուրաքանչյուր ձև, յուրաքանչյուր ստվեր իր շքեղությամբ այնպես ամբողջովին գերազանցում էր բոլոր այն տեսարաններին, որ եվրոպացին տեսնում է իր սեփական երկրում, որ նա չի իմանում, թե ի՜նչպես արտահայտի իր զգացմունքները։ Ընդհանուր տպավորությունն ինձ հաճախ հիշեցնում էր օպերայի կամ մեծ թատրոնների ամենազվարթ տեսարանները։ Այս էքսկուրսիաներից երբեք դատարկաձեռն չէի վերադառնում։ Այդ օրը ես գտա սնկի մի հետաքրքրական նմուշ, որ կոչվում էր Hymenophallus։ Անգլիայում գրեթե բոլորին հայտնի է Phallus սունկը, որն աշնանը լցնում է օդն իր բուրավետ հոտով։ Այս բուրմունքը, ինչպես ասում են միջատաբանները, մեր բզեզներից մի քանիսի համար բերկրալի բուրմունք է։ Նույնը նաև այստեղ, որովհետև այս սնկից մի հատ պահել էի ձեռքումս, մի ստրոնգիլուս (Strongylus) հրապուրվելով նրա բուրմունքից, իջավ նրա վրա։ Այստեղ մենք տեսնում ենք երկու հեռավոր երկրների միևնույն ընտանիքի բույսերի և միջատների նույնօրինակ հարաբերությունը, թեև նրանց տեսակները տարբեր են։ Երբ մի երկրում նոր տեսակի ներմուծող գործոնը մարդն է, այս հարաբերությունը հաճախ խզվում է. որպես օրինակ կարող եմ հիշատակել կաղամբի և սալաթի տերևները որոնք Անգլիայում հանդիսանում են բազմաթիվ խխունջների և թրթուրների սնունդ, իսկ Ռիոյի շրջակայքի պարտեզներում այդ բույսերը բոլորովին ազատ են սրանցից։ Բրազիլիայում գտնված ժամանակամիջոցում ես միջատներից կազմեցի մի մեծ կոլեկցիա տարբեր կարգերի բաղդատական նշանակության վերաբերյալ։ Մի քանի ընդհանուր դիտողություններ կարող են հետաքրքրական լինել անգլիացի միջատաբանների համար։ Մեծ և պայծառ գույնով Lepidoptera թիթեռնիկները շատ ավելի պարզ են բնորոշում իրենց բնակավայրը, քան որևէ ուրիշ կենդանական տեսակ։ Ես ակնարկում եմ միայն ցերեկային թիթեռներին, իսկ գիշերային թիթեռները, հակառակ այս փարթամ բուսականությունից սպասածին, անհամեմատ ավելի քիչ են թվով, քան մեր բարեխառն երկրներում։ Ես շատ զարմացել էի պապիլիո ֆերոնիայի (Papilio feronia) սովորությունների վրա։ Այս թիթեռնիկն այստեղ բավականին տարածված է և ընդհանրապես հաճախում է նարնջի ծառերին։ Թեև նա շատ բարձրից է թռչում, բայց հաճախ իջնում է ծառերի բներին։ Այդպիսի դեպքերում նրա գլուխը միշտ տեղավորվում է դեպի ներքև, իսկ թևերն ուղղահայաց ծալվելու փոխարեն, ինչպես որ լինում է սովորաբար, տարածվում են հորիզոնական հարթությամբ։ Իմ տեսած թիթեռների մեջ այս միակն է, որ իր ոտքերն օգտագործում է վազելու համար։ Չգիտենալով այս բանը, երբ ես մի քանի անգամ իմ փոքրիկ ունելին զգուշ մոտեցնում էի նրան, և հենց որ ունելին պատրաստ էր լինում նրան բռնելու, նա վայրկենապես մի քանի քայլ մի կողմ էր վազում և խույս տալիս ունելուց։ Բայց շատ ավելի եզակի փաստ է այս տեսակների ձայն հանելու կարողությունը։[18] Շատ անգամ, երբ մի զույգ, հավանորեն արու և էգ, մի անկանոն ուղղությամբ հալածում էին իրար և անցնում իմ մոտով, երբեմն մի քանի յարդ հեռավորությամբ, ես պարզ լսում էի մի շաչող ձայն, նման այն ձայնին, որ առաջանում է զսպանակի տակից անցնող ատամնավոր անվից։ Ձայնը շարունակվում էր կարճ ընդմիջումներով, և կարելի էր պարզ լսել մոտ քսան յարդ հեռավորության վրա։ Ես հավատացած եմ, որ այս դիտումների մեջ սխալ չկա։
Ես հուսախաբված էի Coleoptera-ի (պատենաթև միջատներ) ընդհանուր տեսքից։ Մանր ու մուգ գույներով ներկված բզեզների թիվը չափազանց մեծ է։[19] Եվրոպայի միջատաբանական կաբինետները մինչև այժմ էլ դեռ կարող են միայն պարծենալ արևադարձային կլիմաների ավելի մեծ տեսակներով։ Այդ բավական է միջատաբանի մտքի հանգստությունը խանգարելու համար՝ երևակայելով ապագա լիակատար կատալոգի ծավալի մասին։ Մսակեր բզեզները (Carabidae) արևադարձային շրջաններում երևան են գալիս չափազանց փոքր թվերով։ Այս ավելի նշանակալի է դառնում, երբ այդ բաղդատում են մսակեր չորքոտանիների հետ, որոնք խիստ առատ են տաք երկրներում։ Ինձ շատ էր զարմացնում այս դիտողությունը թե՛ Բրազիլիա մտնելիս և թե՛ այն ժամանակ, երբ Harpalidae-ի բազմաթիվ գեղակազմ և ակտիվ ձևերը վերստին երևացին Լա Պլատայի բարեխառն հարթավայրում։ Արդյոք այդ չափազանց բազմաթիվ սարդերը և գիշակեր Hymenoptera-ները (թաղանթաթևեր) չե՞ն փոխարինում մսակեր բզեզներին։ Դիակներով սնվողները է Brachelytera-ները (կարճապատյան միջատ) շատ հազվադեպ են. մյուս կողմից՝ Rhyncophora-ն և Chrysomelidae-ն, որոնց բոլորի գոյությունն էլ կախում ունի բուսական աշխարհից, գտնվում են ապշեցուցիչ թվերով։ Այստեղ ես չեմ խոսում տարբեր տեսակների թվի մասին, այլ անհատ միջատների մասին, որովհետև սրանցից են կախված տարբեր երկրների միջատաբանության ամենաբնորոշ հատկանիշները։ Orthoptera-ի (ուղղաթև) և Hemiptera-ի (կիսաթև) կարգերը մասնավորապես բազմաթիվ են, ինչպես Hymenoptera-ի խայթող մասը. գուցե բացառություն կազմեն մեղուները։ Երբ մեկն առաջին անգամ մանում է արևադարձային անտառ, ապշում է մրջյունների աշխատանքի վրա։ Լավ բացված շավիղները ճյուղավորվում են ամեն ուղղությամբ, որոնց վրա երևում են պաշար հավաքող անընդհատ շարժվող մրջյունների բանակներ։ Մի քանիսը գնում են առաջ, մյուսները վերադառնում՝ հաճախ բեռնավորված իրենց մարմնից մեծ կանաչ տերևների կտորներով։
Մի փոքր մութ գույնի մրջյուն երբեմն չվում է անհաշիվ թվով։ Մի օր Բահիայում իմ ուշադրությունը գրավված էր բազմաթիվ սարդերով, ուտիճներով և այլ միջատներով և մի քանի մողեսներով, որոնք չափազանց աշխուժ սուրում էին մի բաց տարածության մի կողմից մյուսը։ Քիչ այն կողմ յուրաքանչյուր ցողուն և տերև սևացել էր մի փոքրիկ մրջյունից։ Այդ մրջյունների պարն անցնելով մերկ տարածությունը՝ բաժանվեց շարքերի և սկսեցին բարձրանալ մի հին պատ։ Այսպիսի մանեվրների ժամանակ շատ մրջյուններ թաղվեցին և զարմանալի էր տեսնել, թե ինչպես այս փոքրիկ խեղճ արարածներն ամեն ջանք ու ճիգ գործ էին դնում այսպիսի մի մահից ազատվելու համար։ Երբ մրջյունները եկան ճանապարհի վրա, փոխեցին իրենց ընթացքը և նեղ շարքով նորից բարձրացան պատը։ Այս շարքերից մեկի ընթացքը խանգարելու նպատակով ճանապարհին մի փոքրիկ քար դրեցի, ամբողջ խումբը հարձակվեց նրա վրա և անմիջապես ետ քաշվեց։ Քիչ հետո նրանց փոխարինեց մի այլ խումբ, և նորից չկարողանալով անել և ոչ մի ազդեցություն՝ շարժման այս ուղղությունն ամբողջովին լքեցին։ Եթե մի մատնաչափ շրջանցեին, նրանց շարանը քարից խույս տված կլիներ, և անկասկած այդպես էլ կվարվեին, եթե այղ քարն սկզբում այդտեղ դրված լիներ, բայց մի անգամ հարձակման ենթարկվելուց հետո այդ առյուծասիրտ փոքրիկ ռազմիկներն արհամարհում էին զիջելու միտքը։
Ռիոյի շրջակայքում չափազանց շատ տարածված են պիծականման մի քանի միջատներ, որոնք վերանդաների անկյուններում կառուցում են կավե բջիջներ՝ իրենց թրթուրների համար։ Նրանք այս բջիջներն ամբողջովին լցնում են կիսամեռ սարդերով և թրթուրներով։ Թվում է, թե նրանք զարմանալիոեն շատ լավ գիտեն, թե ինչ աստիճանի պետք է խայթեն, որ նրան անդամալույծ անեն, բայց կենդանի թողնեն մինչև իրենց ձվերից թրթուրներ դուրս գալը։ Այգ թրթուրները սնվում են անզեն, անուժ, կեսամեռ զոհերի մարմիններով. քստմնելի տեսարան, որը մի էնտուզիաստիկ բնագետ նկարագրել է որպես հետաքրքրական և հաճելի բան։[20] Մի անգամ մեծ հետաքրքրությամբ դիտում էի մի պիծակի (Pepsis) ե Lycosa սեռի մի մեծ սարդի միջև տեղի ունեցող մահացու պայքարը։ Պիծակը հանկարծակի մի հարված տվեց իր որսին և ապա թռավ գնաց. երևում էր, որ սարդը վիրավորվել էր, որովհետև, երբ փորձեց փախչել, մի թեքությունից վար գլորվեց, բայց դեռ բավականին ուժ ուներ սողալու խիտ կանաչ խոտի մեջ։ Շուտով պիծակը վերադարձավ և թվում էր թե զարմացել էր՝ անմիջապես չգտնելով իր զոհին։ Հետո սկսեց այնպես կանոնավոր փնտրել իր որսը, որ կարծեք թե աղվես փնտրող որսի շուն լիներ, ամբողջ ժամանակը շարժում էր իր թևերը և շոշափուկները՝ կատարելով կարճ կիսաշրջանային թռիչքներ։ Թեև սարդը լավ թաքնված էր, բայց շուտով գտնվեց, և պիծակը, որն, ըստ երևույթին, դեռ վախենում էր հակառակորդի ծնոտներից, երկար մանեվրներ կատարելուց հետո կրծքի ներքևի կողմի վրա երկու տեղ խայթեց։ Վերջապես իր շոշափուկներով զգուշ կերպով բոլորովին անշարժացած սարդին քննելուց հետո սկսեց նրա մարմինը քաշել և տանել։ Բայց ես կանգնեցրի և՛ բռնավորին, և՛ իր զոհին։[21] Սարդերի թիվը համեմատած մյուս միջատների հետ այստեղ շատ ավելի մեծ է, քան Անգլիայում. գուցե սրանք ավելի շատ են, քան հոդավոր կենդանիների որևէ այլ բաժին։ Տեսակների բազմազանությունը թռչող սարդերի մեջ, կարելի է ասել, անսահման է։ Epeira-յի սեռը, ավելի շուտ ընտանիքը, այստեղ բնորոշ է իր բազմաթիվ եզակի ձևերով. մի քանի տեսակներն ունեն սրածայր կաշենման պատյաններ, մյուսները՝ լայնատարած և փշոտ հոդեր։ Անտառի ամեն մի շավիղ պատնեշված է սարդի ուժեղ դեղին ոստայնով։ Այս սարդը Ֆաբրիցիուսի Epeira clavipes-ի հետ պատկանում են այն բաժնին, որոնք, ըստ Սլոանի պատմածի, այնպիսի ոստայն են հյուսում Վեստ Ինդիայում, որ մինչև անգամ կարող են թռչուններ բռնել։ Այս ոստայններից յուրաքանչյուրի վրա որպես պարազիտ ապրում է երկար ոտքերով մի փոքրիկ գեղեցիկ տեսակի սարդ, որն, ըստ երևույթին, պատկանում է դեռ չնկարագրված մի սեռի։ Թվում է, թե մեծ Epeira-յի համար այս փոքրիկ սարդը չափազանց աննշան մի բան է և նրա ուշադրությունը չի գրավում, և նա թույլ է տալիս նրան որսալու, այն մանր միջատները, որոնք բռնվելով ոստայնում, կոչնչանային առանց օգտագործման։ Երբ այս փոքրիկ սարդը ահաբեկված է լինում — մեռած է ձևանում, փռելով էր առջևի ոտքերը, կամ հանկարծակի ոստայնից վար է ընկնում։ Չափազանց տարածված է միևնույն Epeira tuberculata և conica բաժանմունքի մի մեծ Epeira, մասնավորապես չոր տեղերում։ Նա իր ոստայնը, որը սովորաբար շինում է սովորական ագավենու մեծ տերևների միջև, կենտրոնի մոտ երբեմն ուժեղացնում է մի զույգ կամ մինչև անգամ չորս զիգ-զագ ժապավեններով, որոնք երկու հարակից ծայրերը կապում են իրար։ Երբ մի մեծ միջատ, ինչպես, օրինակ, մի մորեխ կամ մի պիծակ բռնվում է, սարդը մի ճարպիկ շարժումով շատ արագ ոլորում է նրան և միևնույն ժամանակ իր մանարանից դուրս թողնում թելերի մի խուրձ։ Շուտով նա իր որսն առնում է տոպրակի մեջ, շերամի որդի բոժոժի նման։ Այժմ սարդը քննում է անզոր զոհին և լանջի ներքևի հետևի կողմի վրա տալիս է իր մահացու, խայթը և ետ քաշվելով՝ համբերությամբ սպասում է, մինչև թույնն ազդի։ Այս թույնի ներգործելու աստիճանը կարելի է իմանալ այն փաստից, որ երբ կես րոպե հետո բաց արի բոժոժը՝ նրա մեջ գտա բոլորովին անկենդան մի մեծ պիծակ։ Այդ սարդը միշտ նստում է իր ոստայնի կենտրոնի մոտ՝ գլուխը ներքև կախած։ Երբ նրան խանգարում են կամ անհանգստացնում, նա դրանց պատասխանում է տարբեր ձևով՝ նայած հանգամանքին. եթե ներքևում մացառ կամ նման մի բան կա, հանկարծակի ընկնում է ներքև, և ես պարզ տեսել եմ հանգիստ ժամանակ նրա մանելու գործարանից երկարացող թելը որպես նրա անկման նախապատրաստում։ Եթե գետինը մաքուր է և թաքնվելու տեղ չկա, հազիվ թե նա իրեն ներքև գցի. այդ դեպքում նա կենտրոնական անցքով արագ անցնում է մի կողմից մյուսը։ Իսկ եթե շարունակում են նրան նեղել, նա դիմում է մի չափազանց հետաքրքրական մանեվրի. կանգնելով մեջտեղում՝ նա ուժգին ցնցում է իր ոստայնը, որը կապված է առաձգական ճյուղերին, մինչև որ վերջիվերջո այնպիսի արագ տատանվող շարժում է ստացվում, որ մինչև անգամ հնարավոր չի լինում որոշել սարդի ուրվագիծը ոստայնում։
Հայտնի է, որ երբ անգլիական սարդերից շատերի ոստայնը մի մեծ միջատ է ընկնում, աշխատում են կտրատել ոստայնի թելերը և ազատել իրենց որսը, որպեսզի փրկեն իրենց ուռկանն ամբողջովին ոչնչանալուց։ Սակայն մի անգամ Շրոպշիրում, ջերմանոցում մի մեծ էգ պիծակ բռնված էր մի շատ փոքր սարդի անկանոն ոստայնում, և այս սարդը փոխանակ ոստայնը կտրատելու՝ ամենահամառ կերպով սկսեց թելերով փաթաթել զոհի մարմինը, մասնավորապես թևերը։ Սկզբում պիծակն իզուր էր կրկնում էր կնճիթով փոքրիկ հակառակորդին խայթելու փորձերը։ Մի ժամից ավելի նրան պայքարել թույլ տալուց հետո ես խղճացի պիծակին և սպանելով նրան նորից դրի ոստայնի մեջ։ Սարդը շուտով վերադարձավ, և մի ժամ հետո շատ էր զարմացել տեսնելով նրա ծնոտները թաղված պիծակի այն բացվածքի մեջ, որից կենդանի պիծակը դուրս էր հանել իր խայթիչը։ Երկու երեք անգամ ես սարդը հեռացրի ոստայնից, բայց հաջորդ քսանչորս ժամում ես նրան միշտ գտնում էի միևնույն տեղից ծծելիս։ Սարդը խիստ ուռել էր՝ ծծելով իր որսի հյութը, որը մի քանի անգամ մեծ էր իրենից։
Այստեղ ես կարող եմ հիշատակել, որ Սանտա Ֆե Բաջադայի մոտ ես գտա բազմաթիվ սև մեծ սարդեր, որոնց կռնակները ներկված էին կարմրավուն նշաններով. սրանք ունեին համայնակեցական սովորություններ։ Ոստայնները տեղավորված էին ուղղահայաց դիրքով, ինչպես անփոփոխ լինում են Epeira սեռի բոլոր անդամների ոստայնները։ Նրանք իրարից բաժանված էին մոտ երկու ոտնաչափ տարածությամբ, բայց բոլորը միացած էին որոշ ընդհանուր գծերով, որոնք բավականին երկար էին և տարածվում էին դեպի համայնքի բոլոր մասերը։ Այս ձևով մի քանի մեծ թփերի գագաթները շրջապատված էին միացած ոստայններով։ Ազարան[22] նկարագրել է Պարագվայում ապրող մի համայնակյաց սարդի, որն ըստ Ուոլկների պետք է Theridion լինի, բայց հավանորեն այդ Epeira է և գուցե նույն իմ ասած տեսակը։ Չեմ կարող մտաբերել, թե արդյոք տեսե՞լ եմ մի կենտրոնական բուն, որն ունենար գլխարկի մեծություն, և որի մեջ աշնանը, երբ մեռնում են սարդերը, ըստ Ազարայի ձու է դրված լինում։ Որովհետև իմ տեսած բոլոր սարդերն էլ միևնույն մեծության էին, ուստի նրանք պետք է միևնույն տարիքին լինեին։ Միջատների մեջ այս համայնակեցական սովորությունն այնպիսի մի սեռի մեջ, ինչպես Epeira-ներն են, որոնք այնքան արյունախում են և մենակյաց, որ մինչև անգամ երկու սեռերը հարձակվում են իրար վրա, խիստ եզակի փաստ է։
Կորդիլերների վեհաշուք հովիտներից մեկում՝ Մենդոսայի մոտ, ևս գտա մի ուրիշ սարդ իր եզակի ձևի ոստայնով։ Մի ընդհանուր կենտրոնից ուղղահայաց հարթությամբ ճառագայթի ձևով անցնում էին ուժեղ գծեր, որոնց վրա միջատն ուներ իր կայարանները, բայց այդ գծերից միայն երկուսն էին մազահյուսվածք այնպես, որ ոստայնը փոխանակ շրջանակաձև լինելու, ինչպես որ լինում են սովորաբար, բաղկացած էր սեպաձև հատվածներից։ Բոլոր ոստայններն էլ կառուցված էին նույն ձևով։
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԼԴՈՆԱԴՈ
Մոնտեվիդեո.— Մալդոնադո.— Ճանապարհորդություն դեպի Ռիո Պոլանկո.— Լասո և բոլաս.— Կաքավներ.— Ծառերի բացակայությունը.— Եղջերու.— Կապիբարա կամ ջրախոզ.— Տուկուտուկո.— Մոլոթրուս (Molothrus), նրա կկվային սովորություննճրը.— Բռնակալ ճանճորս.— Ծաղրածու թռչուն.— Գիշակեր բազեներ.— Կայծակից առաջացած խողովակներ.— Կայծակնանար տուն։
Հուլիսի 5, 1832.— Առավոտյան ճանապարհ ընկանք և թողինք Ռիո դե Ժանեյրոյի հոյակապ նավահանգիստը։ Մինչև Լա Պլատա ընկած մեր ճանապարհի վրա ոչ մի առանձին ուշադրության արժանի բան չտեսանք. միայն մի անգամ մեզ պատահեց մի քանի հարյուր դելֆիններից բաղկացած երամ։ Ամբողջ ծովը տեղ-տեղ ակոսված էր նրանցով, և ծովի մակերեսին բացվել էր մի չափազանց արտասովոր տեսարան։ Այդ հարյուրավոր կենդանիները կտրելով ալիքները՝ ընթանում էին միասին և այնքան բարձը թռչում, որ ամբսղջ մարմնով դուրս էին գալիս ջրից։ Երբ նավը մի ժամում գնում էր իննը նավային մղոն,[23] այս կենդանիները մեծ դյուրությամբ կտրում անցնում էին նավի ցռուկի առջևից, ետ դառնում և ապա իսկույն անհետանում։ Երբ մենք մտանք Պլատայի էստուարը (գետաբերան), եղանակը չափազանց փոփոխական էր։ Մի մութ գիշեր մենք շրջապատված էինք բազմաթիվ փոկերով և պինգվիններով, որոնք այնպիսի տարօրինակ ձայներ էին հանում, որ հերթապահ սպան զեկուցեց, թև արդեն ափից լսվում է խոշոր եղջերավոր անասունների բառաչը։ Հաջորդ գիշերը մենք ականատես եղանք բնական հրախաղի մի սքանչելի տեսարանի. կայմի ծայրը և առագաստափայտերի ծայրերը փայլում էին սուրբ Էլմայի լուսով, և գրեթե հնարավոր էր հողմացույցի ուրվագիծը որոշել։ Թվում էր, թե այն օծված էր ֆոսֆորով։ Ծովն այն աստիճան լուսավորված էր, որ պինգվինների հետքերը նշմարվում էին կրակոտ երիզների ձևով, և երկնքի մթությունը երբեմն լուսավորվում էր կայծակի ամենաշլացուցիչ պայծառությամբ։
Երբ մտանք գետաբերանը, ես հետաքրքրությամբ դիտում էի դանդաղ կերպով իրար խառնվող ծովի և գետի ջրերը։ Գետի պղտոր և գունատված ջուրը, շնորհիվ իր ջոքր տեսակարար կշռին, հոսում էր ծովի ջրի վրայով։ Այս բանը շատ հետաքրքրական կերպով երեում էր նավի առաջացրած հետքերում, որտեղ պարզ նկատվում էր, թե ինչպես փոքրիկ պտույտներով ջրի մի կապույտ շերտը խառնվում է շրջապատող պղտոր ջրի հետ։
Հուլիսի 26.— Խարիսխ ձգեցինք Մոնտեվիդեոյում։ Հաջորդ երկու տարին «Բիգլ»-ի արշավախումբն զբաղված էր Ամերիկայի ծայրագույն հարավի և Պլատայից հարավ ընկած արևելյան ափերի քարտեզահանումով։ Ավելորդ կրկնություններից խույս տալու համար օրագրությունիցս դուրս եմ գցում միևնույն տեղերին վերաբերող մասերը՝ միշտ չպահպանելով մեր այցելությունների կարգը։
Մալդոնադոն տեղավորված է Պլատայի հյուսիսային ափին, էստուարից ոչ շատ հեռու։ Այդ մի փոքրիկ, խաղաղ և մոռացված քաղաք է։ Նրա փողոցները, ինչպես նաև սովորաբար այս երկրների բոլոր քաղաքների փողոցները՝ իրար հետ կազմում են ուղիղ անկյուն, իսկ կենտրոնում գտնվում է մեծ հրապարակը, որի մեծությունն ավելի նկատելի է դարձնում բնակչության սակավությունը։ Առևտուր գրեթե չկա, արտահանությունը սահմանափակված է մի քանի մորթիներով և խոշոր եղջերավոր անասուններով։ Բնակիչները գլխավորապես հողատերեր են, կան նաև մի քանի խանութպաններ և անհրաժեշտ արհեստավորներ՝ դարբիններ և հյուսներ, որոնք բավարարում են մինչև հիսուն մղոնի վրա գտնվող ամբողջ բնակչության պահանջը։ Քաղաքը գետից բաժանվում է ավազային բլրակների մի գոտով, որը մոտավորապես ունի մեկ մղոն լայնություն։ Մյուս բոլոր կողմերից նա շրջապատված է մի բաց, թույլ ալիքավոր դաշտով, որը միօրինակ կերպով ծածկված է գեղեցիկ կանաչ գորգով։ Այդ կանաչ դաշտերում արածում են ոչխարների, խոշոր եղջերավոր անասունների և ձիերի անհաշիվ երամակներ։ Մինչև անգամ քաղաքին մոտիկ տեղերում հողը մեծ մասամբ անմշակ է։ Մի քանի ցանկապատ, կազմված կակտուսից կամ ագավից, նշում են ցորենով կամ եգիպտացորենով ցանված արտի տեղը։ Պլատայի ամբողջ հյուսիսային ափի երկայնքով ընկած տարածությունը ներկայացնում է մի կատարյալ նույնօրինակ պատկեր. միակ տարբերությունն այն է, որ այստեղ գրանիտային բլուրները քիչ ավելի մեծ են։ Այստեղ տեսարանն ընդհանրապես շատ անհետաքրքրական է. վայրին կենդանություն տվող բաները, օրինակ՝ տունը, շրջափակված տարածությունները կամ ծառերը չափազանց սակավ են։ Բայց երկար ժամանակ նավում փակված մնալուց հետո մարդ առանձին հաճույք է զգում, երբ քայլում է կանաչ խոտի անծայր հարթավայրով։ Բացի դրանից, եթե մեկի դիտողությունը սահմանափակված է մի փոքրիկ տարածությամբ, գեղեցիկ բաներ միշտ կարելի է գտնել։ Փոքրիկ թռչուններից մի քանիսն ունեն չափազանց պայծառ գույն, և մարգագետնի թարմ կանաչ խոտ, որը կարճացել էր կենդանիների արածելուց, զարդարվել էր փոքրիկ ծաղիկներով, որոնց մեջ ես պատահեցի, ինչպես մի հին բարեկամի, մի ծաղկի, որը նման էր մարգարտածաղկի։ Իսկ ի՞նչ կասեր ծաղիկների սիրահար մի անձնավորություն այն ամբողջ տարածությունների մասին, որոնք այնպես խիտ են ծածկված Verbena melindres-ով, որ մինչև անգամ հեռվից երևում են ամենապճնազարդ գույներով։
Ես Մալդոնադոյում մնացի տասը շաբաթ և այդ ժամանակամիջոցում կազմեցի կենդանիների, թռչունների և սողունների մոտավորապես մի լրիվ կոլեկցիա։ Նախքան սրանց վերաբերյալ որևէ դիտողություն անելը ես պատմելու եմ մինչև Պոլանկո գետը կատարած իմ էքսկուրսիայի մասին, որը ձգվում էր յոթանասուն մղոն հեռավորության վրա, դեպի հյուսիս։ Որպես ապացույց, այս երկրի էժանության վերաբերյալ բերելու եմ մի օրինակ. երկու ուղեկիցներին օրական վճարում էի երկու դոլլար կամ ութ շիլինգ, ներառյալ նաև մեկ դյուժին հեծնելու ձիերի վարձը։ Այդ ընկերակիցներս զինված էին ատրճանակներով և թրերով, մի նախազգուշություն, որ ես համարում էի ոչ անհրաժեշտ, բայց մեր լսած առածին նորությունն այն եղավ, որ նախորդ օրը Մոնտեվիդեոյից դուրս եկած մի ճանապարհորդի գտել էին ճանապարհի վրա մեռած, վիզը կտրած։ Այս բանը պատահել էր ճանապարհին տնկած մի խաչի մոտ, այսինքն այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել մի այլ մարդասպանություն։
Առաջին գիշերն անցկացրինք մի գյուղական փոքրիկ, մեկուսացած տնակում, և այնտեղ շուտով պարզվեց, որ ես ունեմ երկու, կամ երեք ապշեցուցիչ իրեր — մասնավորապես գրպանի մի կողմնացույց, որն առաջացրել էր անսահման զարմանք։ Յուրաքանչյուր տանը խնդրում էին ինձ ցույց տալ կողմնացույցը և բացատրել, թե նրա և քարտեզի օգնությամբ ինչպես էի որոշում զանազան տեղերի ուղղությունները։ Նրանց հատկապես զարմացնում էր այն, որ ես լինելով այդ երկրին բոլորովին անծանոթ մարդ, այդպես լավ իմանում էի որոնել ճանապարհները (որովհետև այս լայնատարած երկրում Ճանապարհ և ուղղություն բառերը հոմանիշ են) այն տեղերի, որ ես երբեք չէի գնացել։ Մի տնակում մի երիտասարդ կին, որը հիվանդ պառկած էր անկողնում, ինձ տեղեկություն էր ուղարկել՝ խնդրելով գնալ իր մոտ և ցույց տալ իրեն կողմնացույցը։ Եթե նրանց զարմանքը մեծ էր, իմս ավելի մեծ էր՝ տեսնելով այս աստիճանի տգիտություն մի ժողովրդի մոտ, որը տեր էր հազարավոր խոշոր եղջերավոր անասունների և լայնատարած արոտատեղերի։ Այդ կարելի է բացատրել նրանով, որ այս մեկուսացած երկիրը շատ քիչ օտարականներ են այցելում։ Ինձ հարցնում էին, թե արդյոք արևն է շարժվում, թե՞ երկիրը, դեպի հյուսիս տաքանում է, թե՞ ցրտում, սրտեղ է գտնվում Սպանիան և այսպիսի ուրիշ բազմաթիվ հարցեր։ Այդ տեղի բնակչության մեծ մասը կարծում է, որ Անգլիան, Հյուսիսային Ամերիկան և Լոնդոնը միևնույն տեղին վերարեբող տարբեր անուններ են, բայց համեմատաբար զարգացած մարդիկ շատ լավ գիտեին, որ Լոնդոնը և Հյուսիսային Ամերիկան իրար մոտիկ առանձին երկրնե՜ր են և, որ Անգլիան մի մեծ քաղա՜ք է Լոնդոնում։ Ինձ մոտ ունեի մի քանի հատ պրոմեթեյան լուցկիներ, որ վառում էի կծելով. այնքան զարմանալի էր թվում նրանց ատամներն իրար զարնելով կրակ առաջացնելը, որ երբ լուցկի էի վառում, սովորաբար ամբողջ ընտանիքը հավաքվում էր այդ գործողությունը տեսնելու համար։ Մի անգամ մեկն ինձ այդպիսի մի լուցկու համար առաջարկեց մի դոլլար։ Առավոտները երեսս լվանալը Լաս Մինաս գյուղում առաջացրել էր բազմաթիվ մեկնաբանություններ։ Մի հարևան վաճառական իմ այս աստիճանի տարօրինակ սովորությունների վերաբերյալ ինձ ենթարկեց մանրամասն հարցաքննության. բացի այդ, նա հարցրեց նաև, թե ինչո՞ւ մենք նավում չենք սափրվում, որովհետև լսել էր իմ ուղեկցից, որ մենք նավում մորուք ենք թողնում։ Նա ընդհանրապես ինձ վրա նայում էր մեծ կասկածանքով. թերևս նա լսել էր մահմեդականների լվացվելու սովորությունների մասին, և ինձ համարում էր մի հերետիկոս. հավանորեն նա այն եզրակացության եկավ, որ բոլոր հերետիկոսները պետք է թուրքեր լինեին։
Այդ տեղերում ընդհանուր սովորությունն է գիշերելու համար դիմել առաջին հարմար տանը։ Իմ կողմնացույցի վրա զարմանալը և իմ մյուս ձեռնածվական ճարպկությունները որոշ չափով ինձ համար շահավետ էին. դրանց պետք է ավելացնել, այն զարմանալի բաները, որ իմ առաջնորդը պատմել էր նրանց, օրինակ, քարեր ջարդելը, թունավոր և անվնաս օձերն իրարից տարբերելը, միջատներ հավաքելը և այլն։ Ես միշտ վճարում էի նրան բոլոր հյուրասիրությունների համար։ Ես այնպես եմ գրում, որ կարծեք թե եղել եմ Կենտրոնական Աֆրիկայի բնակչության մեջ։ Գուցե Բանդա Օրիենտալի բնակիչներին դուր չգա իմ այս համեմատությունը, բայց այդպես էր իմ տպավորությունն այն ժամանակ։
Հաջորդ օրը մեկնեցինք Լաս Մինաս գյուղը։ Այստեղ դաշտերը համեմատաբար ավելի բլրաշատ են, իսկ այլ կողմերով միևնույն երկրի շարունակությունն է։ Անկասկած, եթե այդ պամպասների բնակիչներին հարցնեիք վայրի մասին, կասեին, որ լեռնային է։ Այդ երկրում բնակչությունն այնքան նոսր է, որ ամբողջ օրվա ընթացքում հազիվ մի մարդու հանդիպեինք։ Լաս Մինասը մինչև անգամ շատ ավելի փոքր է, քան Մալդոնադոն։ Նա տեղավորված է մի հարթավայրում և շրջապատված ժայռոտ ցածր լեռներով։ Նա ունի սովորական սիմետրիկ ձև և իր կենտրոնում գտնվող սպիտակացրած եկեղեցու հետ ուներ բավականին գեղեցիկ տեսք։ Այդ հարթավայրի վրա բարձրացող ծայրամասերի տները շատ անհրապույր և ամայի տեսք ունեին, առանց բակի և պարտեզների։ Ընդհանրապես այստեղ գյուղերի ընդհանուր պատկերն այդ է, և հետևաբար բոլոր տներն ունեն անհրապույր տեսք։ Գիշերելու համար իջանք մի պուլպերիա (գինետուն)։ Երեկոյան պուլպերիա այցելեցին բազմաթիվ գուաչոսներ՝ ոգելից խմիչքներ խմելու և ծխելու համար։ Նրանց տեսքը չափազանց տպավորիչ է. ընդհանրապես բարձրահասակ են և գեղեցիկ, բայց ունեն դեմքի հպարտ և անզուսպ արտահայտություն։ Շատերը պահում են բեղեր և երկար սև մազեր, որոնք գանգուրներով փռվում են նրանց ուսերին։ Իրենց գեղեցիկ, պայծառ հագուստներով, կրունկների շուրջը կապած խթաններով, մեջքից կախած նիզականման դանակներով (որը հաճախ ծառայում է որպես նիզակ) նրանք բոլորովին հեռու էին այն տպավորությունից, որն սպասվում էր նրանց գաուչոս կամ սոսկ գյուղացի կոչումից։ Նրանց քաղաքավարությունը հասնում է ծայրահեղության. նրանք երբեք չեն խմում գինի կամ այլ խմիչք, մինչև միքանի անգամ չխնդրեն ձեզ մասնակցելու իրենց խմիչքին կամ գոնե մի բաժակ ճաշակելու։ Թեև այդ աստիճանի խոնարհ և քաղաքավարի են, բայց եթե առիթը ներկայանա, նրանք նույն չափով պատրաստ են քո վիզը կտրելու։ Երրորդ օրը գնում էինք մի անկանոն ուղղությամբ, որովհետև ես զբաղված էի մարմարի մի քանի շերտերի ուսումնասիրությամբ։ Կանաչ խոտի գեղեցիկ հարթավայրերի վրա տեսանք բազմաթիվ ջայլամներ (struthio rhea)։ Այդ երամներից շատերը կազմված էին քսանից երեսուն թռչուններից։ Երբ սրանք կանգնում էին մի փոքրիկ բարձրության վրա, մի սքանչելի տեսք էին ստանում երկնքի վճիտ կապույտ ֆոնի վրա։ Ես այլևս երբե՛ք ոչ մի տեղ չհանդիպեցի այսպես հանգիստ ջայլամների։ Շատ հեշտ էր ձիով քառատրոփ նրանց մոտենալ, բայց նրանք այդ ժամանակ պարզում էին իրենց թևերը և արագ վազում քամու առաջ և շուտով ձիերին թողնում հետևը։
Գիշերը եկանք դոն Խուան Ֆուենտեսի տունը. սա մի հարուստ հողատեր էր, բայց մեր խմբից ոչ մեկը նրան չէր ճանաչում անհատապես։ Մի բոլորովին օտար մարդու տանը մոտենալիս սովորաբար կատարվում են քաղաքավարության որոշ ձևականություններ։ Դանդաղ կերպով մինչև դուռը ձիով գնալուց հետո անհրաժեշտ է ամենից առաջ տնեցիներին ողջունել „Ave Maria” (Ողջույն, Մարիամ) բառերով, և մինչև որևէ մեկը չգա և չհրավիրի ներս, անհարմար է համարվում մինչև անգամ ձիերից իջնել։ Տանտիրոջ ձևական պատասխանը լինում է „Sin pecado consebida”, որ նշանակում է բեղմնավորվում է առանց մեղքի։ Տուն մտնելուց հետո տեղի է ունենում մի քանի րոպեով ընդհանուր խոսակցություն, մինչև թույլտվություն է խնդրվում գիշերն իրենց տանն անցկացնելու համար, և պատասխանն, իհարկե, ըստ սովորության, միշտ դրական էր լինում։ Օտարական հյուրն արդեն ճաշում է ընտանիքի հետ, մի ընդհանուր սեղանից, և նրան տալիս են մի սենյակ, որտեղ նա ձիու ծածկոցով, որը պատկանում է իր recado-յին, այսինքն պամպասների թամբին, պատրաստում է իր անկողինը։ Հետաքրքրական է, թե ի՛նչպես միևնույն պայմաններն առաջացնում են նման սովորություններ։ Բարեհուսո հրվանդանում համատարած կերպով կարելի է նկատել միևնույն կենցաղավարական սովորությունները և միևնույն հյուրասիրությունը։ Սպանացու և հոլանդացի գաղթականի բնավորությունների միջև եղած տարբերությունն այն է, որ առաջինը քաղաքավարության ամենախստապահանջ սահմաններից դուրս հարցեր երբեք չի տալիս հյուրին, մինչ ուղղամիտ հոլանդացին հարցնում է, թե ո՞րտեղ է եղել նա, ո՞րտեղից է գալիս, ո՞ւր է գնում, ի՞նչ է իր զբաղմունքը, և մինչև անգամ հարցնում է, թե քանի՞ եղբայր, քույր կամ երեխաներ նա ունի։
Մեր ժամանելուց անմիջապես հետո խոշոր եղջերավոր անասունների մի մեծ հոտ քշում էին դեպի տուն։ Այդ հոտից երեք անասուն ընտրեցին մորթելու, տնտեսության կարիքների համար։ Այս կիսավայրի կենդանիները շատ աշխուժ են, և լավ ծանոթ լինելով մահաբեր լասոյին (արկան) խիստ տանջեցին ձիերին՝ վազեցնելով նրանց իրենց հետևից։ Այս անասուններից, ձիերից, մարդկանցից կազմված կոպիտ հարստությանն ականատես լինելուց հետո խիստ հետաքրքրական էր դառնում Դոն Խուանի ողորմելի բնակարանը։ Հատակը պատրաստված էր ամրացված կավից, իսկ պատուհաններն ապակի չունեին, ընդունարանը պարծենում էր միայն իր մի քանի կոշտ ու կոպիտ թիկնաթոռներով, աթոռներով և երկու սեղանով։
Չնայած մի քանի օտար մարդկանց ներկայության՝ ընթրիքը բաղկացած էր մսի երկու ահռելի կույտերից — մեկը խորոված, մյուսը խաշած, որի հետ կային նաև դդումի կտորներ։ Բացի դդումից, ուրիշ ոչ մի բուսական բան չկար, չկար նաև ոչ մի պատառ հաց։ Խմելու համար ամբողջ խումբն ուներ միայն մի մեծ կուժ ջուր։ Չնայած այս բոլորին, այս մարդն ուներ մի քանի քառակուսի մղոն կալվածք, որի ամեն մի ակրի վրա կարելի էր բուսցնել և աճեցնել հացահատիկ և մի փոքր դժվարությամբ բոլոր տեսակի գործածական բանջարեղեն։ Երեկոն անցնում էր ծխելով, երգելով մի չնախապատրաստած երգ, որին ընկերակցում էր գիթառը։ Սինյորիտները (կանայք) բոլորը միասին նստում էին սենյակի մի անկյունում և չէին ընթրում տղամարդկանց հետ։
Այնքան շատ գրքեր են գրվել այս երկրների մասին, որ գրեթե ավելորդ է լասոյի (արկան) և բոլասի (bolas) նկարագրությունը։ Լասոն բաղկացած է մի շատ ամուր և բարակ, լավ հյուսված պարանից, որ պատրաստում են հում կաշուց։ Նրա մի ծայրը միացրած է լինում թամբի լայն վերնափոկին, որն իրար է միացնում ռեկադոյի (պամպասներում գործածվող թամբ) բարդ հագուստը. մյուս ծայրը վերջանում է երկաթե կամ պղնձե մի փոքրիկ օղակով, որի միջոցով խեղդկապ են պատրաստում։ Գաուչոն՝ լասոն գործածել ցանկանալիս, մի ձեռքում, որով բռնում է երասանները, պահում է մի փոքրիկ կծիկ, իսկ մյուսում՝ բռնում խեղդկապը, որը բավականին մեծ է լինում, նա սովորաբար ունենում է ութ ոտնաչափ տրամագիծ։ Նա այս մեծ օղակը պտտեցնում է իր գլխի շուրջը և բազկի ճարպիկ շարժումով բաց է պահում այն, և ապա նետում իր ցանկացած որևէ տեղի վրա։ Երբ այլևս չեն գործածում լասոն, կապում են թամբի վերնափոկի հետևի մասին։ Բոլասը կամ գնդակները լինում են երկու ձևի։ Պարզ տեսակը, որ սովորաբար գործածում են ջայլամ բռնելու համար, բաղկացած է երկու կլոր ծայրերից՝ կաշվով պատած և մոտավորապես ութ ոտնաչափ երկարությամբ հյուսված բարակ փոկով իրար հետ միացրած։ Մյուս տեսակը միայն նրանով է տարբերվում, որ երկու գնդակի տեղ ունի երեքը, որոնք իրար են միացված մի ընդհանուր կենտրոնով։ Գասւչոն այս գնդակներից ամենափոքրը պահում է ձեռքում, իսկ մյուս երկուսն արագ պտտեցնում գլխի շուրջը։ Հետո նշան բռնելով՝ նետում է դեպի իր նշանը. օդում այս գնդակները պտույտներ են կատարում և հենց որ դիպչում են որևէ բանի, խաչաձևում են իրար և ուժեղ ագուցվում։ Այս գնդակների մեծությունը և քաշը տարբեր է լինում, նայած թե ինչ նպարակների համար են գործածում նրանց։ Երբ նրանք լինում են մի խնձորի մեծության քարերից, այնպիսի ուժով են նետում, որ երբեմն կոտրում են մինչև անգամ ձիու ոտը։ Ես տեսել եմ փայտե գնդակներ, որոնք եղել են բողկի մեծության։ Երբեմն նրա համար են փայտից շինում, որ կենդանիներին բռնելիս նրանց չվնասեն։ Գնդակները երբեմն շինում են երկաթից, և սրանց կարելի է նետել բավականին հեռու։ Լասո կամ բոլաս գործածելու գլխավոր դժվարությունը այն է, որ գործածողը շատ վարժ ձի հեծնող պիտի լինի, որպեսզի հանկարծակի դարձի ժամանակ կարողանա արագ պտտեցնել այն իր գլխի շուրջը և նշան բռնել։ Ոտքով քայլող որևէ մարդ շատ հեշտությամբ կարող է սովորել նրա գործածությանը։ Մի անգամ, երբ ես զվարճանում էի, ձին քառասմբակ վազեցնելով և գնդակները գլխիս շուրջը պտտեցնելով, պատահմամբ ազատ գնդակը դիպավ մացառի. նրա պտտումն ու շարժումն այսպես ոչնչանալով՝ անմիջապես ընկավ գետին և փաթաթվեց ձիուս հետևի ոտքերից մեկին. մյուս գնդակը դուրս նետվեց ձեռքիցս, և ձին բռնվեց։ Բարեբախտաբար նա մի հին, փորձված կենդանի էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ է նշանակում այդ, այլապես նա կխրտներ և այնքան աքացի կտար, մինչև գետին գլորվեր։ Գաուչոները ծիծաղում էին բարձրաձայն. նրանք բղավում էինք թե իրենք ամեն տեսակ կենդանի տեսել են բռնվելիս, բայց երբեք չեն տեսել, որ մարդն ինքն իրեն բռնի։
Հաջորդ երկու օրում ես հասա մինչև այն ամենահեռավոր կետը, որ ես ուզում էի ուսումնասիրել։ Ամեն տեղ գետինը նույն տեսքն ուներ. վերջապես ընտիր կանաչ խոտն ավելի ձանձրալի դարձավ, քան մի փոշոտ խորտուբորտ ճանապարհ։ Ամեն տեղ տեսնում էինք բագմաթիվ կաքավներ (Nothura major)։ Այս թռչունները երամներով չէին գնում և ոչ էլ թաքնվում անգլիական տեսակի նման։ Չափազանց տխմար թռչուններ են սրանք։ Եթե մի մարդ կլոր շրջանակի կամ պարուրի ձևով ձիով անընդհատ պտույտ տա այնպես, որ յուրաքանչյուր անգամ ավելի մոտենա նրանց, նա կարող է իր ցանկացած չափով կաքավի հարվածել գլխից։ Սովորաբար նրանց բռնում են խեղդկապով կամ փոքրիկ լասոյով, որ պատրաստում են ջայլամի փետուրի կոթից և կապում են մի երկար փայտի ծայրին։ Հանգիստ ձիու վրա հեծած մի տղա կարող է հեշտությամբ օրական երեսուն կամ քառասուն կաքավ բռնել։ Հյուսիսային Ամերիկայի արկտիկ բևեռային գոտում[24] հնդիկները նապաստակը բռնում են նույն միջոցով՝ կատարելով պարուրաձև պտույտներ. որսի համար ամենալավ ժամանակը կեսօրն է, երբ արևը բարձր է, և որսորդի ստվերն էլ կարճ։
Մալդոնադո վերադառնալիս մենք ուրիշ ճանապարհով եկանք։ Պան դե Ասուկարի մոտ մի տեղ, որը լավ հայտնի է բոլոր Պլատայով նավարկողներին, մեկ օր ես մնացի մի չափազանց հյուրընկալ ծեր սպանացու մոտ։ Վաղ առավոտյան բարձրացանք Սիերա դե լաս Անիմաս։ Բարձրացող արևի լույսի տակ տեսարանը գեղատեսիլ էր։ Դեպի արևմուտք տեսարանը շարունակվում էր մի մեծ հարթ տարածության վրա, որը հասնում էր մինչև Մոնտեվիդեոյի մոտ գտնվող սարերը, իսկ դեպի արևելք տարածվում էր մինչև Մալդոնադոյի բլրաշատ դաշտերը։ Սարի կատարին կային քարերի մի քանի կույտեր, որոնք, ըստ երևույթին, կուտակել էին տարիներ առաջ։ Իմ ուղեկիցն ինձ հավատացնում էր, որ դրանք հին ժամանակներում հնդիկներն էին հավաքել։ Այդ կույտերը շատ նման էին Ուելսի սարերի գագաթներին հաճախ պատահող կույտերին, միայն թե սրանք անհամեմատ ավելի փոքր էին։ Թվում է, թե մարդու համար ընդհանուր է որևէ դեպքի առթիվ մոտակա սարի ամենաբարձր կետից սիգնալ տալու ցանկությունը։ Այժմ ոչ մի հնդիկ, քաղաքակրթված կամ վայրենի, գոյություն չունի շրջանի այս մասում, և ոչ էլ ինձ հայտնի է, թե արդյոք այդ նախկին բնակիչները, բացի Սիերա դե լաս Անիմասի աննշան քարակույտերից, ուրիշ որևէ մնայուն բան թողե՞լ են։
Ծառերի ընդհանուր և գրեթե ամբողջովին բացակայությունն աչքի է զարնում Բանդա Օրիենտալում։ Ժայռոտ բլուրներից մի քանիսը մասամբ ծածկված են մացառներով, և մեծ հոսանքների ափերին, մասնավորապես Լաս Մինասի հյուսիսում սովորաբար ուռենու ծառեր են լինում։ Արոիո Տապեսի մոտ, ասում էին, արմավենու անտառ կա. և այո ծառերից մեկը տեսա Պան դե Ասուկարի մստէ 35° լայնության վրա։ Այդ ծառը բավականին մեծ էր։ Այս ծառերից և սպանացիների տնկածներից բացի այդ երկրում գրեթե ուրիշ անտառներ չկան։ Ներմուծված և աճեցրած ծառերից կարելի է թվել բարտենին, ձիթենին, դեղձը և մի շարք ուրիշ պտղատու ծառեր։ Դեղձենին այնքան լավ է աճում, որ Բուենոդ Այրես քաղաքի վառելափայտի գլխավոր մասը սա է կազմում։ Չափազանց հարթ երկրներում, ինչպես պամպասն է, ծառերի աճման համար նպաստավոր պայմաններ շատ քիչ են լինում։ Այս կարելի է հավանորեն վերագրել կամ քամիների ուժին, կամ հողի արագ չորացումին։ Սակայն Մալդոնադոյի շրջակայքում, ըստ երևույթին, այս պայմանները գոյություն չունեն, որովհետև ժայռոտ լեռների միջև ընկած են տարածություններ, որոնք ունեն տարբեր հողեր և պաշտպանվում են քամուց. բացի այդ, գրեթե բոլոր հովիտների հատակից հnuում են վտակներ, իսկ հողի կավային բնույթը պաշտպանում է գետինն արագ չորացումից։ Կարծում են, և այդ շատ հավանական է, որ անտառների աճումն ընդհանրապես կախված է ամբողջ տարվա տեղացող խոնավության քանակից,[25] իսկ այս շրջանում ձմեռը տեղում է հորդառատ անձրև, իսկ ամառը թեև չորային է, բայց երբեք չափազանցության չի հասնում։[26] Մեզ հայտնի է, որ ամբողջ Ավստրալիան ծածկված է բարձր ծառերով, մինչդեռ Ավստրալիան շատ ավելի չոր կլիմա ունի, քան այդ երկիրը։ Այս բոլորից հետևում է, որ այստեղի անտառազրկության համար ուրիշ մի անծանոթ պատճառ կա։
Դատելով Հարավային Ամերիկայի այս դրությունից՝ ակամա գալիս ենք այն համոզման, որ ծառերը կարող են աճել միայն շատ խոնավ կլիմա ունեցող երկրներում, որովհետև այստեղ անտառային գոտու սահմանը խիստ կերպով համընկնում է խոնավ քամիների տարածման ուղղությանը։ Այդ ցամաքամասի հարավային մասում, որտեղ տիրապետում են Խաղաղ օվկիանոսից փչող խոնավ քամիները 38° լայնությունից մինչև Հրո Երկրի ամենահարավային ծայրը, արևմտյան ափի մոտ գտնված յուրաքանչյուր կղզի ծածկված է խիտ, անթափանց անտառներով։ Կորդիլյերների արևելյան կողմում, միևնույն լայնության վրա, որտեղ կապույտ երկինքը և տաք ու անփոփոխ կլիման ապացուցում են, որ օդը բարձր լեռների գագաթների վրայով անցնելու պատճառով կորցրել է արևմուտքից բերած խոնավությունը, Պատագոնիայի չոր դաշտերի բուսականությունը չափազանց աղքատ է։ Ավելի հյուսիսում շարունակ փչող հարավ-արևելյան պասատների սահմաններում արևելյան կողմը ծածկված է շքեղ անտառներով, իսկ արևմտյան ափը՝ 4° հարավային լայնությունից մինչև 32° հարավային լայնությունը, ներկայացնում է մի կատարյալ անապատ։
Այս նույն արևմտյան ափում, 4° հարավային լայնությունից հյուսիս, որտեղ պասատները կորցնում են իրենց կանոնավոր գործունեությունը և պարբերաբար տեղի են ունենում հորդառատ անձրևներ, Խաղաղ օվկիանի ափերը, որոնք Պերուում ամբողջովին դառնում են անապատներ, Բլանկո հրվանդանի մոտ ծածկված են փարթամ բուսականությամբ, որն աչքի է զարնում Գվայակիլում և Պանամայում։ Այսպիսով, այդ աշխարհամասի հյուսիսային և հարավային մասերում անտառները և չոր անապատային տեղերը Կորդիլյերների նկատմամբ հակադարձ դիրք ունեն, և այդ դիրքերն առերևույթ որոշվում են ընդհանուր քամու ուղղությունով։ Այս մայր ցամաքի միջին մասում կա մի լայն միջանկյալ գոտի՝ ներառյալ կենտրոնական Չիլին և Լա Պլատայի շրջանը, որտեղ անձրևաբեր քամիները չեն անցնում բարձր լեռների վրայով, և որտեղ երկիրը ոչ անապատ է և ոչ էլ ծածկված անտառներով։ Բայց եթե նույնիսկ Հարավային Ամերիկայի համար կարելի է որպես օրենք ընդունել, որբ ծառերն աճում են միայն այնպիսի կլիմայում, որտեղ անձրևաբեր քամիները բերում են խոնավություն, դարձյալ հանդիպում մ ենք նշանավոր բացառությունների, օրինակ՝ Ֆալկլանդական կղզիները։ Այս կղզիները, որոնք Հրո Երկրի հետ գտնվում են միևնույն լայնություններում, և միայն երկու կամ հրեք հարյուր մղոն են հեռու, ունեն նույնօրինակ կլիմա, գրեթե նույն երկրաբանական կազմությունը, նպաստավոր դիրք և միևնույն տեսակի տորֆային հող, բայց միևնույն ժամանակ այդ կղզիներում հազիվ թե այնպիսի ծառեր լինենք որ կարողանան թփուտ կոչվել, մինչդեռ Հրո Երկրում չկա մի ակր տարածություն, որ ծածկված չլինի ամենախիտ անտառներով։ Այստեղ և՛ քամու, և՛ ծովի հոսանքի ուղղությունը նպաստում են Հրո Երկրից դեպի Ֆալկլանդական կղզիները սերմեր փոխադրելու գործին։ Օրինակ՝ այդ երկրից Ֆալկլանդիայի արևմտյան ափերն են քշվում բերվում բազմաթիվ ծառերի բներ և նավակներ։ Ուստի կարող է պատահել, որ մի շարք բույսեր ընդհանուր են երկու երկրների համար, բայց ինչ վերաբերում է Հրո Երկրի ծառերին, մինչև անգամ այդ ծառերն արհեստականորեն Ֆալկլանդական կղզիներում տնկելու փորձերն անհաջող են անցել։
Մալդոնադոյում գտնվելու ժամանակամիջոցում ես հավաքեցի մի շարք չորքոտանի կենդանիներ, ութ տեսակի թռչուն և բազմաթիվ սողուններ, ներառյալ օձերի իննը տեսակ։ Տեղական կաթնասուններից միակ մնացած կենդանին, որը բավականին տարածված է, մի եղջերու, է (Cervus Campestris)։ Այս կենդանին խիստ տարածված է Պլատայի և Հյուսիսային Պատագոնիայի սահմանամերձ երկրներում ամենուրեք և սրանք հաճախ լինում են փոքր խմբերով։ Եթե մի մարդ գետնի վրայով սողալով դանդաղորեն առաջանա դեպի նրանց հոտը, եղջերուն հետաքրքրությունից տարված, հաճախ մոտիկանում է նրան դիտելու համար։ Այս ձևով ես երեք եղջերու եմ սպանել միևնույն վայրում և միևնույն երամից։ Թեև այդքան հետաքրքրվող են և հեզ, բայց երբ փորձում են նրանց մոտենալ ձիով, նրանք չափազանց զգուշ են դառնում։ Այս երկրում ոչ ոք ոտքով հեռու չի գնում, և եղջերուն մարդուն որպես թշնամի ճանաչում է, երբ նա ձի է հեծած և զինված է բոլասով։ Բահիա Բլանկայում, որը մի նոր գաղութ է հյուսիսային Պատագոնիայում, ես զարմացել էի տեսնելով, թև ինչպես եղջերուները համարյա թե ուշադրություն չէին դարձնում հրացանի ձայնին։ Մի օր ութսուն կանգուն հեռավորությունից տասն անգամ կրակեցի մի եղջերվի վրա, և նա ավելի շատ խրտնում էր գնդակը գետին ընկնելու ժամանակ, քան հրացանի ձայնից։ Իմ վառոդն սպառված լինելով՝ ստիպված վեր կացա (թեև պետք է ասել, ոտ այդ փոքր ամոթ չէր մի որսորդի համար, որը կարող էր թռչուններ խփել թռչելիս) և բղավեցի մինչև եղջերուն փախավ, անհետացավ։
Այս կենդանուն վերաբերող ամենահետաքրքրական փաստը նրա արուի արձակած չափազանց ուժեղ և անախորժ հոտն է։ Բոլորովին հնարավոր չէ նկարագրել այդ հոտը։ Նրանց նմուշները քերթելու ժամանակ, որոնք այժմ գտնվում են Կենդանաբանական թանգարանում, մի քանի անգամ սրտախառնվեցի։ Նրա մորթին կապեցի մետաքսյա թաշկինակի մեջ և տարա տուն։ Այս թաշկինակը լավ լվանալ տալուց հետո շարունակ գործածում էի և, իհարկե, միշտ հաճախ նորից լվանում։ Բայց մի ամբողջ տարի և յոթ ամիս շարունակ, լվացած ծալած թաշկինակն առաջին անգամ բանալիս, պարզ զգում էի այդ հոտը։ Այս մի չափազանց զարմանալի օրինակ է մի նյութի տևականության վերաբերյալ, որը սակայն իր էությամբ պետք է լինի նուրբ և ցնդող։ Հաճախ, երբ անցնում էինք այդ երամակներից կես մղոն հեռավորությունից, և քամին էլ փչում էր դեպի մեզ, ես նկատում էի, որ ամբողջ օդը հագեցված է այդ արտահեղությունով։ Ինձ թվում է, թե արու եղջերուից արձակված հոտն ամենից ուժեղ է այն ժամանակ, երբ նրա եղջյուրները կատարյալ են, կամ մորթն ազատ է մազերից։ Այսպիսի ժամանակներում, իհարկե, բոլորովին հնարավոր չէ նրա միսն ուտել։ Բայց գաուչոները հավատացնում են, որ եթե որոշ ժամանակ թարմ հողի մեջ միսը թաղված մնա, այդ հոտը կվերանա։ Ես մի տեղ կարդացել եմ, որ Շոտլանդիայի հյուսիսում գտնվող կղզիների բնակիչները նույն կերպ են վարվում ձուկ ուտող թռչունների հոտող մսի հետ։
Կրծողների կարգն այստեղ ունի բազմաթիվ տեսակներ. միայն մկներից գտա ոչ պակաս քան ութ տեսակ։[27] Աշխարհի ամենամեծ կրծող կենդանին — ջրախոզը (Hydrochaerus capybara) — նույնպես շատ տարածված է այստեղ։ Նրանցից մեկը, որ ես սպանեցի Մոնտեվիդեոյում, կշռում էր իննսուն ութ ֆունտ։ Նրա երկարությունը քթից մինչև կոճղանման պոչը հասնում էր երեք ոտնաչափ երկու մատնաչափի, իսկ մեջքի լայնքը՝ երեք ոտնաչափ ութ մատնաչափի։ Այս մեծ կրծողները երբեմն պատահում են Պլատայի գետաբերանի կղզիների վրա, որտեղ ջուրը բոլորովին աղի է, իսկ շատ մեծ քանակությամբ լինում են անուշ ջուր ունեցող լճերի և գետերի եզրերին Մալդոնադոյի մոտ սովորաբար երեքը կամ չորսն ապրում են միասին։ Ցերեկը կամ պառկում են ջրային բույսերի մեջ կամ արածում կանաչ խոտի բաց դաշտերում։[28] Հեռվից դիտելիս նրանք իրենց քայլելու ձևով և գույնով նման են խոզերին, իսկ երբ նստում են սրունքների վրա և մի աչքով ուշադիր դիտում որևէ առարկա, նմանվում են իրենց ցեղակիցներ՝ ծովախոզուկի և ճագարների։ Ե՛վ կողքից, և՛ առաջից դիտելիս նրանց գլուխն ունի բավականին տարօրինակ և ծիծաղելի տեսք՝ իրենց շատ խորը ծնոտների պատճառով։ Մալդոնադոյում այս կենդանիները շատ հանդարտ են, զգուշ քայլելով ես այնքան մոտեցա նրանց, որ իմ և չորս մեծ ծովախոզերի միջև հեռավորությունն ընդամենը երեք կամ չորս յարդ (մեկ յարդը 91 սանտիմետր է) էր։ Հավանորեն նրանց այս մարդընտել և հանդարտ տրամադրությունն արդյունք է վերջին տարիներում յագուարների բացակայության և գաուչոների՝ նրանց որսալու նկատմամբ ունեցած անտարբերության։ Երբ ես ավելի մոտեցա, նրանք սկսեցին իրենց յուրահատուկ աղմուկը, որը մի ցածր խռինչ է և չունի իրական ձայնի բնույթ. ավելի շուտ այդ ձայնն առաջանում է օդը հանկարծակի դուրս մղելուց։ Իմ գիտեցած միակ ձայնը, որ կարող է նմանվել սրան, մեծ շների առաջին խռպոտ հաջոցն է։ Մի բազկի երկայնքի հեռավորությամբ մի քանի րոպե այդ չորս կենդանիներին նայելուց հետո (նրանք էլ ինձ էին նայում) հանկարծ չորսն էլ խիստ արագ ջուրը թռան, միևնույն ժամանակ արձակելով իրենց յուրահատուկ հաջոցը։ Մի կարճ տարածության վրա սուզվելուց հետո նորից բարձրացան ջրի երեսը, բայց միայն ցույց էին տալիս իրենց գլխի վերին մասը։ Երբ այս կենդանու էգն է լողում և նա ձագեր ունի, այդ դեպքում, ասում են, ձագերը նստում են նրա կռնակին։ Շատ հեշտությամբ կարելի է սպանել այս կենդանիներից մեծ քանակությամբ, բայց նրանց մորթն այնքան չնչին արժեք ունի և միսն էլ այնքան անպետք, որ նրանց գրեթե չեն որսում։ Ռիո Պարանայի կղզիներում սրանք չափազանց առատ են և կազմում են յագուարների սովորական որսը։
Տուկուտուկոն (Ctenomys Brasiliensis) հետաքրքրական, փոքրիկ կենդանի է, որին կարելի է կրծող համարել և որն ունի խլուրդի հատկություններ։ Այդ շրջանի որոշ մասերում սա չափազանց տարածված է, բայց նրան բռնել դժվար է, և կարծում եմ, որ երբեք գետնի տակից դուրս չի գալիս։ Իր բնի անցքից խլուրդի նման նա դուրս է նետում հողի կոշտեր, բայց ավելի փոքր մեծության։ Դաշտերի տակ հսկայական տարածություններ այնպես կատարյալ են վարված այս կենդանիների կողմից, որ ձիերը վրայից անցնելիս ոտները մինչև կոճիկները խրվում են այս բների մեջ։ Տուկուտուկոները որոշ չափով, թվում է, ապրում են խմբերով։ Այն մարդը, որն ինձ բերել էր մի քանի նմուշներ, ասաց, որ նա վեցը բռնել էր մի տեղից, և այդ անսովոր դեպք չէ։ Սրանք իրենց սովորություններով գիշերային կենդանիներ են, և նրանց գլխավոր սնունդը բույսերի արմատներն են, որոնք նրանց ոչ խորը և լայնատարած բների միջադիր առարկաներն են։ Այս կենդանին բոլորին հայտնի է իր չափազանց յուրահատուկ աղմուկով, որ նա առաջացնում է գետնի տակ եղած ժամանակ։ Երբ մարդ առաջին անգամն է լսում այդ աղմուկը, զարմանում է, որովհետև նա չի կարող հասկանալ, թե այդ ո՛րտեղից է գալիս, և ոչ էլ կարող է ենթադրել, թե ինչպիսի արարած է այդ ձայնը հանողը։ Այդ ձայնը բաղկացած է մի կարճ, բայց ոչ կոպիտ, ռնգային տնքոցից, որն արագ հաջորդականությամբ՝ մոնոտոն կերպով կրկնվում է չորս անգամ։[29] Տուկուտուկո անունն առաջացել է իր այդ ձայնից։ Երբ այս կենդանիներից շատ կան, նրանց ձայնը կարելի է լսել օրվա բոլոր ժամերին, երբեմն էլ անմիջապես լսվում է ոտքի տակից։ Երբ սրանց պահում են սենյակում, սրանք շատ դանդաղ և տձև շարժվում են, որ, ըստ երևույթին, հետևանք է հետևի ոտքերի դեպի դուրս կատարվող շարժման։ Սրանք իրենց բարձոսկրի խոռոչի մի հոդի պակասության պատճառով անկարող են թռչել ամենաչնչին բարձրությունն անգամ։ Չափազանց ապուշ են փախուստի որևէ փորձ կատարելու ժամանակ։ Երբ բարկացած կամ վախեցած էին լինում, արձակում էին տուկուտուկո ձայնը։ Իմ կենդանի պահած նմուշներից մի քանիսը հենց առաջին օրը կատարյալ ընտանի դարձան և այլևս ոչ կծելու փորձեր էին անում, ոչ փախչելու։ Մյուսները դեռ բոլորովին չէին ընտելացել։
Նրանց բռնող մարդը հավատացնում էր ինձ, որ նրանցից շատերը բոլորովին կույր են լինում։ Մի նմուշ, որ ես պահում էի սպիրտի մեջ, այս վիճակում էր գտնվում։ Մր. Ռեյդը կարծում է, որ այս առաջանում է թարթիչ մեմբրանների բորբոքումից։ Կենդանու ողջ եղած ժամանակ մատս բռնել էի նրա գլխից կես մատնաչափ հեռավորության վրա, բայց ամենաչնչին ուշադրությունն անգամ չնկատվեց, և նա շարունակում էր սենյակում իր ճանապարհը մոտավորապես այնպես, ինչպես մյուսները։ Նկատի առնելով տուկուտուկոյի խիստ ստորերկրյա սովորությունները՝ կուրությունը, որն այնքան սովորական է մեծ չարիք չի կարող լինել նրա համար, բայց և այնպես տարօրինակ է տեսնել մի կենդանի, որն ունի այնպիսի մի օրգան, որը հաճախակի ենթակա է ոչնչանալու։ Լամարկը, երբ խորհրդածում էր[30] (տվյալ դեպքում հավանորեն ավելի ճիշտ, քան առհասարակ) ստորերկրյա կրծող գետնարջի (Aspalax) և ջրով լցված մութ քարայրներում ապրող սողուն պրոտեի (Proteus) աստիճանաբար ձեռք բերած կուրության մասին, եթե իմանար այս փաստը, չափազանց գոհ կլիներ։ Այս երկու կենդանիների մոտ էլ աչքերը գտնվում են գրեթե ռուդիմենտային վիճակում, և ծածկված են նյարդային մեմբրանով և մորթով։ Հասարակ խլուրդի աչքը չափազանց փոքր է, բայց կատարյալ, թեև շատ անատոմիստներ կասկածում են, թե արդյոք նա միացա՞ծ է իսկական օպտիկական ներվերի հետ։ Նրա տեսողությունը պետք է որ թերի լինի, թեև հավանորեն օգտակար է կենդանուն, երբ նա թողնում է իր որջը։ Տուկուտուկոն, որն, իմ կարծիքով, երբեք գետնի տակից դուրս չի գալիս, ուսի ավելի մեծ աչք, բայց հաճախ կույր և անգործածելի է լինում, սակայն այդ ոչ մի անհարմարություն չի առաջացնում կենդանու. համար։ Կասկած չկա, որ Լամարկը կասեր, թե տուկուտուկոն այժմ անցնում է դեպի գետնարջի (Aspalax) և պրոտեի (Proteus) վիճակը։
Մալդոնադոյի շուրջը եղած բլրաշատ, կանաչ հարթավայրերում կան բազմաթիվ տեսակի չափազանց շատ թռչուններ։ Կառուցվածքով և բնավորությամբ մեր սարյակին նման մի ընտանիք ունի բազմաթիվ տեսակներ։ Սրանցից մեկը (Molothrus niger) նշանավոր է իր սովորություններով։ Հաճախ կարելի է տեսնել մի քանիսին միասին նստած կովի կամ ձիու կռնակին։ Երբեմն թառած ցանկապատերին՝ փետրազարդվում են արևի տակ. նրանք փորձում են երգել, կամ ավելի շուտ սուլել։ Այս ձայնը չափազանց յուրահատուկ է և նման է օդի պղպջակների սուր ձայնին, որոնք առաջանում են ջրի տակի բացվածքով արագ անցնելիս։ Ըստ Ազարայի՝ այս թռչունը, կկուի նման, իր ձվերն ածում է ուրիշ թռչունների բների մեջ։ Մի քանի անգամ ես լսել եմ տեղական բնակիչներից, որ իսկապես կա մի թռչուն, որն ունի այդ սովորությունները, և իմ կոլեկտոր օգնականը, որը մի խիստ ճշտապահ անձնավորություն էր, այս դաշտերում ճնճղուկի (Zonotrichia matutina) մի բուն գտավ, որի մեջ եղած ձվերից մեկը մյուսներից զգալիորեն մեծ էր, գույնով և ձևով նույնպես տարբերվում էր մյուսներից։ Հյուսիսային Ամերիկայում նույնպես կա մոլոթրուսի (Molothrus) մի տեսակը (M. pecoris), որն ունի կկուի նման սովորություններ, և որն իր բոլոր կողմերով խիստ մոտիկ է Պլատայի տեսակին, մինչև անգամ այն չնչին մանրամասնություններով, ինչպես եղջերավոր անասունների կռնակին կանգնելն է։ Նրա միակ տարբերությունն այն է, որ մի քիչ փոքր է, և փետուրներն ու ձվերն էլ ունեն մի փոքր տարբեր գունավորում։ Այս սովորությունների և կաոուցվածքի մոտիկ համապատասխանությունը ներկայացուցիչ տեսակների մոտ, որոնք գտնվում են մի մեծ աշխարհամասի հակադիր ծայրերում, թեև հաճախ են պատահում, բայց միշտ զարմանալի են։
Մր. Սուենսընը ճիշտ է նկատել,[31] որ բացառությամբ Molothros pecoris-ի, որին պետք է ավելացնել նաև M. niger-ը, կկուները միակ թռչուններն են, որոնք իրապես կարող են անվանվել պարազիտային, այսինքն «ամրանում են մի այլ ապրող կենդանու վրա, որի կենդանական տաքությունը կյանքի է կոչում նրանց փոքրիկներին, որի սննդով սնվում են, և որի մահը մահ է նրանց համար՝ փոքր ժամանակ»։ Նշանակալի է այն, որ և՛ կկուի, և ՛մոլոթրուսի տեսակներից մի քանիսը, իհարկե ոչ բոլորը, իրենց պարազիտային ձևի բազմացումով համապատասխանում են իրար, մինչ գրեթե մյուս բոլոր սովորություններով ամբողջապես հակառակ են իրար։ Մոլոթրուսը մեր սարյակի նման գերազանցապես ընկերասեր է և ապրում է բաց դաշտերում, առանց խորամանկության կամ կեղծիքի, իսկ կկուն, ինչպես բոլորը գիտեն, եզակիորեն երկչոտ թռչուն է, նա հաճախում է ամենամեկուսացած մացառները և. սնվում թրթուրներով և պտղով։ Կառուցվածքով էլ այս երկու սեռերը խիստ տարբերվում են իրարից։ Բազմաթիվ, մինչև անգամ գանգաբանական թեորիաներ են առաջ եկել կկուի՝ ուրիշ թռչունների բունը ձվեր դնելու պատճառը բացատրելու համար։ Թվում է, թե միայն մր. Պրևոյի դիտողություններն են որոշ լույս սփռել այս հանելուկի վրա։[32] Նա գտնում է, որ կկուն, որն ըստ դիտողների մեղ մասի՝ ածում է չորսից-վեց ձու, արուի հետ պետք է զուգավորվի յուրաքանչյուր առաջին կամ երկրորդ ձուն ածելուց հետո։ Այժմ, եթե կկուն պարտավորվեր նստել իր սեփական ձվերի վրա, կամ պետք է բոլոլ վեց ձվերի վրա նստեր, և այդ ժամանակ առաջին ածածներն այնքան երկար կմնային, որ կնեխեին, կամ թե հենց որ մեկ կամ երկու ձուն ածեց, պետք է թխսեր անջատ, նախ քան երրորդ կամ չորրորդ ձվերն ածելը, բայց որովհետև կկուն ավելի կարճ է մնում այս երկրում, քան որևէ այլ չվող թռչուն, հասկանալի է, որ նա ժամանակ չէր ունենա հաջորդական թխսումների համար։ Այստեղից էլ կկուի մի քանի անգամ զուգավորվելու և ձվերն ընդմիջումներով ածելու փաստից կարող ենք հասկանալ իր ձվերն ուրիշ բներում ածելու և նրանց որդեգրողների խնամքին հանձնելու պատճառը։ Ես խիստ հակամետ եմ հավատալու, որ այս տեսակետը ճիշտ է. այդ տեսակետն անկախ կերպով իմ մեջ առաջացել է (ինչպես կտեսնենք հետագայում) մի անալոգ եզրակացությունից, որը վերաբերում է Հարավային Ամերիկայի ջայլամին։ Այս թռչունի էգերը, եթե կարելի է այսպես ասել, իրար նկատմամբ պարազիտներ են, յուրաքանչյուր էգ մի քանի ձու ածում է մի քանի այլ էգերի բնում, և թխսելու ամբողջ պարտականությունն ընկնում է արու ջայլամի վրա, ինչպես կկուի ձվերի թխսող խորթ ծնողներն հնանում։
Ես հիշատակելու եմ միայն երկու թռչուն, որոնք շատ տարածված են և իրենց սովորություններով արժանի են ուշադրության։ Saurophagus sulphuratus-ը ամերիկյան բռնակալ ճանճորսների մեծ ցեղի տիպիկ ներկայացուցիչն է։ Իր կաոուցվածքով նա խիստ մոտիկ է կաչաղակներին, իսկ սովորություններով կարող է համեմատվել բազմաթիվ թռչունների հետ։ Ես հաճախ նկատել եմ, թե ինչպես նա դաշտում որս անելիս բազեի նման սուրում է մի կետի վրա և ապա արագ թռչում մի ուրիշ տեղ։ Երբ նա կախված է լինում օդում, նրան շատ հեշտությամբ մի փոքր հեռավորությունից կարելի է սխալ կերպով ընդունել գիշատիչ կարգերից մեկի տեղ։ Նրա խոյանքը շատ ետ է մնում և՛ ուժով, և՛ արագությամբ բազեի խոյանքից։ Երբեմն Sauraphagus-ը նստում է ջրի եզրին և ալկիոնի նման այնտեղ հանգիստ սպասում ձկան. հենց որ մի փոքրիկ ձուկ մոտենում է ափին, նա բռնում է նրան։ Հաճախ այս թռչուններին պահում են վանդակում կամ բակում՝ թևերը կտրած։ Շուտով սրանք ընտելանում են և իրենց խորամանկ, տարօրինակ սովորություններով շատ զվարճալի թռչուններ են դառնում, նման սովորական անծեղներին։ Նրանց թռիչքն ալիքային է, որովհետև նրանց կտուցը և գլուխը մարմնի համեմատությամբ չափազանց մեծ են։ Երեկոյան Saurophagus-ը նստում է ընդհանրապես ճանապարհի կողքին գտնվող մացառների վրա, և անընդհատ անփոփոխ կրկնում մի զիլ, բայց հաճելի ճիչ, որը երբեմն նմանվում է վանկային խոսքերի։ Սպանացիներն ասում են, որ այդ նման է „Bien te veo” բառերին, որ նշանակում է՝ ես լավ տեսնում եմ քեզ, և այդպես էլ անվանում են նրան։
Մի ծաղրուկ (թռչուն) (Minus orpheus), որին տեղացիներն անվանում են Calandria, նշանավոր է իր երգով, որը տեղական բոլոր թռչանների երգերը գերազանցում է. իսկապես նա գրեթե միակ թռչունն է Հարավային Ամերիկայում, որը կարող է համարվել երգիչ թռչուն։ Նրա երգը կարելի է համեմատել մեր եղեգնուտի գեղգեղիչի (Acrocephalus phragmitis) հետ, միայն թե ավելի բարձր է երգում, հաճելի գեղգեղանքով իրար խառնելով մի քանի կոշտ է մի քանի խիստ բարձր նոտաներ։ Նա երգում է միայն գարնանը. տարվա մյուս ժամանակներին նրա ձայնը սուր է և ներդաշնակ լինելուց հեռու։ Մալդոնադոյի մոտ այս թռչունները չափազանց համարձակ էին և մարդընտել. նրանք մեծ խմբերով թռչում էին գյուղական տների մոտ պատերից կամ բևեռներից կախված միսը կտցահարելու համար. եթե մի ուրիշ փոքր թռչուն փորձեր մասնակցել «խնջույքին», կալանդրիան իսկույն և եթ կհալածեր նրան։ Պատագոնիայի ընդարձակ և անմարդաբնակ հարթավայրերում կա սրան խիստ մոտիկ ավելի վայրի մի ուրիշ թռչուն՝ Orpheus Patagonica d’Orbigny, որը հաճախում է փշոտ մացառներով ծածկված հովիտները և ունի ձայնի մի փոքր տարբեր տոն։ Հետաքրքրականն այն է, որ առաջին անգամ այդ երկրորդ տեսակը տեսնելիս աչքի ընկավ նրա և Մալդոնադոյում տեսած կալանդրիայի տրամադրությունների տարբերությունը, և ես եզրակացրի, որ նրանք պետք է պատկանեին տարբեր տեսակների. հետագայում ձեռք բերելով պատագոնյան մի տեսակ և թեթևակի համեմատելով նրանց ընդհանուր կողմերը, նրանը այնքան իրար նման գտա, որ ես փոխեցի իմ կարծիքը, բայց այժմ մր. Գուլդն ասում է, որ նրանք պատկանում են տարբեր տեսակների, և այդ եզրակացությունը նա արել է անկախ նրանց ունեցած տարբեր սովորություններից, որոնց մասին նա նույնիսկ տեղեկություն չուներ։
Երբ մի մարդ, որը սովոր է տեսնելու միայն Հյուսիսային Եվրոպայի թռչունները, ընկնի Հարավային Ամերիկայի բազմաթիվ, մարդընտել և զզվելի սովորություններ ունեցող, մեռած կենդանիների դիակներով սնվող գիշակեր թռչունների մեջ, չափազանց կզարմանա։ Այս ցուցակի մեջ կարելի է վերցնել կարակարայի կամ Polyborus-ի չորս տեսակը, հնդկական գրիֆը, գալինասոն և կոնդորը։ Կարակարաներն իրենց կառուցվածքով դասվում են արծիվների շարքը. մենք կտեսնենք, թե որչափ նրանք քիչ են արժանի այդ պատվավոր կոչման։ Իրենց սովորություններով նրանք նման են մեր գիշակեր ագռավներին և անծեղներին — թռչունների մի ցեղ, որն ամբողջ աշխարհում ունի լայն տարածում, բայց բացակայում է միայն Հարավային Ամերիկայում։ Սկսենք կարակալայից։ Այս մի շատ սովորական թռչուն է և նրա աշխարհագրական տարածումը չափազանց ընդարձակ։ Ամենից շատ նա լինում է Լա Պլատայի կանաչ սավաննաներում, որտեղ նրան անվանում են կարանչա (Carancha). նրանք շատ են տարածված նաև ծայրեիծայր ամբողջ Պատագոնիայի անբերրի և ամայի հարթավայրերում։ Նեգրո և Կոլորադո գետերի միջև ընկած անապատում այս թռչուններն անընդհատ սպասում են ճանապարհների վրա՝ հոգնածությունից և ծարավից ուժասպառ եղած կենդանիների դիակները գիշատելու համար։ Թեև սրանք շատ են տարածված այս չոր բաց դաշտերում և Խաղաղ օվկիանոսի անապատային ափերին, բայց բնակվում են նաև Արևմտյան Պատագոնիայում և Հրո Երկրի խոնավ և անթափանց անտառներում։ Կարանչաները և չիմանգոները մեծ թվերով անընդհատ սպասում են գյուղական տների (estancias) և սպանդանոցների շրջակայքում։ Երբ որևէ կենդանի սատկում է դաշտում, գալինասոն սկսում է իր «խնջույքը», և Polyborus-ի երկու տեսակները լավ մաքրում են կենդանու ոսկրները։ Այս թռչունները թեև ընդհանրապես սնվում են միասին, բայց հեռու են իրար հետ բարեկամ լինելուց։ Երբ կարանչան հանգիստ նստած է ծառի ճյուղին կամ գետնին, չիմանգոն հաճախ շարունակ կատարում է նրա շուրջը վեր-վար, ետ ու առաջ կիսաշրջան թռիչքներ, յուրաքանչյուր անգամին ջանալով հարվածել իր մեծ ազգակցին։ Կարանչան գրեթե ուշադրություն չի դարձնում նրան, միայն երբեմն ճոճում է իր գլուխր։ Թեև կարանչաները հաճախ երևում են խմբերով, բայց նրանք ընդհանրապես խմբերով չեն ապրում, այնքան, որքան նրանց կարելի է տեսնել միայնակ կամ շատ հաճախ զույգերով։
Ասում են, որ կարանչաները շատ ուժեղ են և գողանում են բազմաթիվ ձվեր։ Նրանք չիմանգոյի հետ հաճախ փորձում են պոկել ջորիների կամ ձիերի վերքերի վրայի կեղևները։ Կապիտան Հեդը յուրահատուկ և ճշգրիտ կերպով նկարագրել է մի անհրապույր տեսարան, որը ներկայացնում է մի կողմից ականջները կախած, մեջքը ծռված կենդանուն, մյուս կողմից՝ օդում սուրացող գիշատիչ թռչունին, որը նայում է մի կանգուն հեռավորությունից։ Այս կեղծ արծիվները շատ հազվադեպ են սպանում որևէ ապրող թռչուն կամ կենդանի, և նրանց անգղային, գիշատիչ սովորությունները լավ հայտն ի են Պատագոնիայի բնակիչներին։
Նրանք, ովքեր ցերեկը քնում են այդ ամայի դաշտերում, արթնանալիս շրջապատի յուրաքանչյուր թմբի կամ բլրակի վրա կտեսնեն այն թռչուններից մեկին, որոնք չարագուշակ աչքերով համբերությամբ սպասում են իրեն։ Այս դաշտերում այդ մի այնպիսի աչքի ընկնող երևույթ է, որ այնտեղից անցնող ոչ մի ճանապարհորդի աչքից վրիպել չի կարող։ Եթե մի խումբ մարդիկ շներով և ձիերով գնան որսի, ամբողջ ցերեկը նրանց կընկերակցեն նաև այս հետևորդներից մի քանիսը։ Ուտելուց հետո նրա մերկ խածին փքվում, ուռչում է։ Այսպիսի ժամանակներում և ընդհանրապես կարանչան ծույլ, հանդարտ և վախկոտ թռչուն է։ Նրա թռիչքը ծանր է և դանդաղ՝ նման անգլիական ճեղագռավի։ Նա հազիվ թե սավառնի շատ բարձր, բայց ես երկու անգամ տեսել եմ, թե ինչպես նա ահագին բարձրությունից շատ հեշտությամբ խոյանում է ներքև։ Նա վազում է (թեև չի կարող ցատկել), բայց ոչ այնպես արագ, ինչպես իր մի քանի համազգիները։ Երբեմն կարանչան դառնում է աղմկոտ, բայց ոչ ընդհանրապես. նրա ձայնը սուր է, կոշտ և յուրահատուկ և նման է սպանական կոկորդային g ձայնին, որին հետևում են կոշտ և կրկնակի ռռ հնչյունները։ Այս ձայներն արձակելիս նա հետզհետե բարձրացնում է իր գլուխը, մինչև որ կտուցը լայն բացած՝ կատարը գրեթե դիպչում է կռնակի ներքևի մասին։ Այս փաստը, որի մասին եղել են կասկածներ, բոլորովին ճիշտ է։ Ես մի քանի անգամ եմ տեսել նրանց գլուխներն ամբողջովին շրջած դիրքով։ Այս դիտողություններին կարող եմ, հիմնվելով Ազարայի բարձր հեղինակության վրա, ավելացնել նաև այն, որ կարանչան սնվում է որդերով, խեցիներով, խխունջներով, մորեխներով և գորտերով։ Նա սպանում է նաև մանր գառներին, պատառոտելով նրանց պորտալարը. նա հետապնդում է գալինասոյին, մինչև վերջինս ստիպված փսխում է իր դեռ նոր կուլ տված դիակի մնացորդները։ Վերջապես Ազարան հավատացնում է, որ մի քանի կարանչաներ, թվով հինգ կամ վեց հատ, միանում են մեծ թռչուններին հալածելու համար, մինչև անգամ հալածում են ձկնկուլներին։ Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ նա ունի չափազանց բազմակողմանի սովորություններ և զգալի համարձակություն։
Polyborus Chimango-ն զգալիորեն ավելի փոքր է, քան վերջին տեսակը։ Նա ամբողջովին ամենակեր թռչուն է և մինչև անգամ հաց է ուտում։ Ինձ հավատացնում էին, որ նա Չիլոեում նյութապես, վնասում է կարտոֆիլի բերքը՝ արմատահան անելով նոր թաղած կարտոֆիլները։ Բոլոր գիշակեր թռչուններից այս վերջինն է, որը չի դիպչում մեռած կենդանու կմախքին, և հաճախ նրան կարելի է տեսնել կռվի կամ ձիու կողերի միջև, կարծեք թե վանդակում գտնվող թռչուն է։ Միևնույն թռչունի մի ուրիշ տեսակը ներկայացնում է Polyborus Novae Zelandiae-ն, որը չափազանց տարածված է Ֆալկլանդական կղզիներում։ Այս թռչուններն իրենց սովորություններով շատ բանով նման են կարանչաներին։ Նրանք սնվում են մեռած կենդանիների դիակներով և ծովային կենդանիներով, իսկ ժայռոտ Ռամիրես կղզու վրա նրանց ամբողջ ապրուստը կախված է ծովից։ Նրանք չափազանց համարձակ են և անվախ և հաճախում են տների շրջակայքը փորոտիք հավաքելու համար։ Եթե մի որսորդական խումբ մի կենդանի է սպանում, այս թռչուններից մի խումբ շուտով հավաքվում է և համբերությամբ սպասում՝ գետնին կանգնած, շրջապատելով ամբողջ խումբը։ Ուտելուց հետս նրանց բաց խածիները խիստ ուռչում են՝ տալով նրանց զզվելի տեսք։ Նրանք միշտ պատրաստ են հարձակվելու վիրավոր թռչունների վրա. վիրավորված և ափին ընկած մի ագռավի վրա անմիջապես հավաքվեցին այս գիշատիչները և արագացրին նրա մահը։ «Բիգլ»-ը միայն ամառը մնաց Ֆալկլանդական կղզիներում, բայց «Ադվենդուր» նավի սպաները, որոնք եղել էին այնտեղ ձմեռը, պատմում են այս թռչունների հանդգնության և գիշատելու վերաբերյալ զարմանալի դեպքեր։ Մի անգամ նրանք ուղղակի խոյանում են խմբի անդամներից մեկի մոտ խորը քնած շան վրա, և արշավախմբի անդամներն ահագին նեղություն են կրում իրենց աչքի առաջ գտնվող վիրավոր սագերին հափշտակումից ազատելու համար։ Ասում են, որ մի քանիսը միասին (այս բանում նման են կարանչաներին) սպասում են ճագարի բնի առաջ, և երբ կենդանին դուրս է գալիս բնից, բոլորը միասին հարձակվում են նրա վրա։ Նրանք անընդհատ թռչում էին նավի տախտակամածի վրա, երբ վերջինս գտնվում էր նավահանգստում, և անհրաժեշտ էր լավ հսկողություն պահպանել նավի կաշվեղեն մասերը պատառոտելուց և ետամասում դրված որսի միսը փախցնելուց պաշտպանելու համար։ Այո թռչունները չափազանց չարաճճի են և հետաքրքրվող։ Նրանք գրեթե գետնից հավաքում են ամեն ինչ։ Մի անգամ մի մեծ գլխարկ սև լաքով փայլեցրած՝ տարել էին մի մղոն հեռու, ինչպես մի ուրիշ անգամ մի զույգ ծանր գնդակներ, որոնք գործածվում էին խոշոր եղջերավոր անասուններ բռնելու համար։ Քարտեզահանումների ընթացքում մր. Օսբորնը կորցրեց մի շատ արժեքավոր գործիք, այդ թռչունները գողացել էին նրա կատերյան փոքրիկ կողմնացույցը, որը դրված էր մարոկյան կարմիր, գեղեցիկ կաշվե տուփիկի մեջ և որն այլևս չգտնվեց։ Այս թռչունները կռվարար են և չար. բարկացած ժամանակները կտուցներով քանդում են կանաչ խոտը։ Սրանք համայնակյաց կյանք չեն վարում, սավառնել չեն կարող, իսկ նրանց թռիչքը ծանր է և կոպիտ։ Գետնի վրա նրանք վազում են չափազանց արագ, որը չափազանց նման է ֆազան թռչունի վազքին։ Սրանք աղմկարար են, հանում են կոշտ ձայներ։ Այդ ձայներից մեկը նման է անգլիական Ճեղագռավի ձայնին, դրա համար էլ փոկորսները սրանց անվանում են ճեղագռավ։ Հետաքրքրականն այն է, որ ձայն հանելու ժամանակ նրանք իրենց գլուխը բարձրացնում են վեր և ետ, ինչպես կարանչաներն են անում։ Նքանք իրենց բունը շինում են ծովափնյա բարձր ժայռերի վրա, և այն էլ միայն փոքր, հարևան կղզիների վրա և ոչ գլխավոր երկու կղզիների վրա։ Այդ հանդուգն և անվախ թռչունի համար այսպիսի զգուշությունը հետաքրքրական է։ Փոկորսներն ասում են, որ սրա միսը խաշելուց հետո բոլորովին սպիտակում է և ուտելու համար շատ լավ է, բայց մարդ շատ հանդուգն պետք է լինի սրանց մսից կերակուր պատրաստելու փորձ անելու համար։
Մեզ մնում է միայն նկարագրելու հնդկական գրիֆը (Vultor aura) և գալինասոն։ Առաջինը գտնվում է բոլոր այն վայրերում, որտեղ բավարար քանակությամբ խոնավություն կա, Հոռն Հրվանդանից սկսած՝ մինչև Հյուսիսային Ամերիկա ։ Հակառակ կարակարայի և չիմանգոյի, այս թռչունը թափանցել է նաև Ֆալկլանդական կղզիները։ Հնդկական գրիֆը լինում է միայնակ, իսկ ծայրահեղ դեպքում՝ զույգերով։ Հեռվից նրան կարելի է ճանաչել իր բարձր, թեթև և հանդարտ թռիչքի միջոցով։ Հայտնի է, որ նա իսկական գիշատիչ է։ Պատագոնիայի արևմտյան ափին, խիտ անտառներով ծածկված կղզիների և կտրատված ծովափերին նրանք բացառապես սնվում են ծովի դուրս նետած օրգանիզմներով և սատկած փոկերի դիակներով։ Երբ փոկերը հավաքվում են մի ժայռի վրա, այս անգղների ներկայությունն անխուսափելի է։ Գալինասոյի (Cathartes atratus) աշխարհագրական տարածումը վերջինից տարբեր է, որովհետև նա երբեք 41° հարավային լայնությունից հարավ չի գտնվում։ Ազարան ասում է, որ, ըստ գոյություն ունեցող մի ավանդության, այդ երկրները նվաճելու ժամանակ այս թռչունները գոյություն չունեին Մոնտեվիդեոյի շրջակայքում և նրանք հետզհետե հյուսիսային շրջանների բնակիչների հետ տարածվել են դեպի հարավ։ Այժմ նրանք չափազանց բազմաթիվ են Կոլորադոյի հովտում, որը գտնվում է Մոնտեվիդեոյից 300 մղոն դեպի հարավ։ Շատ հավանական է, որ այս լրացուցիչ գաղթը տեղի է ունեցել Ազարայի ժամանակից հետո։ Ընդհանրապես գալինասոն նախընտրում է խոնավ կլիման կամ ավելի շուտ՝ անուշ ջրերի մոտերքը. դրա համար էլ նա չափազանց առատ է Բրազիլիայում և Լա Պլատայում, իսկ Հյուսիսային Պատագոնիայի անապատային չոր, կիզիչ հարթավայրերում, բացառությամբ առվակների շրջակայքի, երբեք չի լինում։ Այս թռչունները տարածված են ամբողջ պամպասներում, մինչև Կորդիլերյան լեռների ստորոտները, բայց ես ոչ մի հատի չհանդիպեցի Չիլիում, և ոչ էլ լսեցի որևէ բան նրանց մասին։ Պերուում նրանց գնահատում են որպես աղբահավաքների։ Այս անգղներն իրապես կարող են համարվել համայնակյացներ, որովհետև թվում է թե նրանք հաճույք են զգում համայնական կյանքում, և նրանց հավաքվելու միակ պատճառը մի ընդհանուր որսի հրապույրը չէ։ Պարզ եղանակին հաճախ օդում բարձր երևում են նրանց երամները, յուրաքանչյուր թռչուն չափազանց շնորհալի շրջաններով ճախրելով անընդհատ պտույտներ է կատարում առանց փակելու իր թևերը։ Պարզ է, որ այս կատարվում է հաճույքի համար, կամ գուցե և այդ կապված է նրանց ամուսնական միությունների հետ։
Ես նկարագրեցի բոլոր գիշակերները՝ բացառությամբ կոնդորի, որի մասին ավելի մանրամասն խոսք կլինի, երբ այցելենք մի երկիր, որն ավելի համապատասխան է նրա սովորություններին, քան Լա Պլատայի գետի. հարթավայրերը։
Մալդոնադոյից մի քանի մղոն հեռու, ավազային բլրակների մի լայն շղթայում, որը բաժանում է դել Պոտրերո լագունան Պլատայի ափերից, գտա մի խումբ ապակիացված սիլիցիումային խողովակներ, որոնք առաջացել են թույլ ավազի մեջ հարվածող կայծակից։ Այս խողովակներն իրենց բոլոր մանրամասնություններով նման են այն խողովակներին, որոնք գտնվել են Դրիդում (Կեմբեռլանդում), որոնց մասին գրվել է „Geological Transactions”-ում[33]։ Մալդոնադոյի ավազային բլրակները բուսականությամբ պաշտպանված չլինելով, անընդհատ փոխում են իրենց դիրքը։ Այս բանի հետևանքով խողովակները ելած են մակերեսի վրա, և բազմաթիվ կտորներ, որոնք ընկած են խողովակներին մոտիկ, ցույց են տալիս, որ նրանք սկզբում թաղված են եղել մեծ խորությամբ։ Այդ խողովակներից չորս շարք ավազի մեջ մտել էին վերտիկալ դիրքով։ Ձեռքով փորելով գետինը՝ պարզվեց, որ նրանցից մեկն ունի երկու ոտնաչափ խորություն, իսկ մի քանի կտորներ, որոնք, ըստ երևույթին, պատկանում էին միևնույն խողովակին, երբ ավելացրին մյուս մասին, ստացվեց հինգ ոտնաչափ երկու մատնաչափ երկարություն։ Ամբողջ խողովակի տրամագիծը գրեթե հավասար էր, դրա համար էլ պետք է ենթադրենք, որ սկզբում այդ տարածվել է շատ ավելի խորը։ Այո խողովակներն իրենց չափերով շատ փոքր էին՝ Դրիդում եղած խողովակների հետ համեմատած, որտեղ մեկի հետքերից փորելով հասել էին ոչ պակաս քան երեսուն ոտնաչափ խորության։
Ներքին մակերեսն ամբողջովին ապակիացված, փայլուն և հղկված է։ Միկրոսկոպի տակ դրած մի փոքրիկ կտոր, որն ուներ օդի կամ գուցե և ջրային գոլորշու մանր պղպջակների ներփակումներ, նմանվում էր փչակով հալած միներալին։ Ավազն ամբողջությամբ, կամ մեծ մասամբ, սիլիցիումային է, բայց մի քանի տեղերում ունի սև գույն և նրանց հղկված մակերեսն ունի մետաղական փայլ։ Խողովակի պատի հաստությունը տարբեր մասերում տարբեր է՝ լինելով մեկ երեսուներորդ մատնաչափից մինչև մեկ քսաներորդ, բայց պատահում են նաև մեկ տասերորդ մատնաչափ հաստության։ Դրսի մակերեսում ավազի հատիկները կլորացված են և ունեն թույլ փայլող տեսք։ Ես չկարողացա զանազանել բյուրեղացման որևէ նշան։ Ճիշտ այնպես, ինչպես նկարագրվել է „Geological Transactions”-ում, այդ խողովակներն ընդհանրապես ճզմված են և ունեն խորը երկայնական ակոսներ, և չափազանց նման են բույսի թոռոմած ցողունին կամ կնձենու կամ խցանածառի կեղևին։ Նրանց շրջագիծը հավասար է մոտավորապես երկու մատնաչափի, բայց մի քանի կտորներ, որոնք գլանաձև են և չունեն ակոսներ, ունեն մինչև չորս մատնաչափի շրջագիծ։ Այդ ակոսները կամ ծալքերն առաջացել են, անկասկած, այն ժամանակ, երբ մեծ ջերմության ազդեցությունից խողովակները դեռ փափուկ են եղել և ենթարկվել են շրջապատի թույլ ավազի ճնշմանը։ Դատելով չճնշված կտորներից, այդ կայծակի չափը, կամ, եթե կարելի է այսպես անվանել, դուրը պետք է որ մեկ և մեկ քառորդ մատնաչափ երկարություն ունենա։ Փարիզում մր. Հաշետին և մր. Բեդանին[34] հաջողվեց պատրաստել խողովակներ՝ շատ կողմերով նման այս ֆուլդուրիտներին, չափազանց մանրացրած ավազի միջով խիստ ուժեղ գալվանական հարվածներ առաջացնելով։ Երբ այս մասսայի հալվելը հեշտացնելու համար աղ են ավելացնում, խողովակներն ամեն ուղղությամբ ավելի են մեծանում։ Նրանց չհաջողվեց ստանալ այն և՛ ֆելդշպատի և՛ կվարցի փոշուց։ Մի խողովակ, որը կազմվել էր մանրացրած ապակուց, ուներ մոտ մեկ, այն է՝ 0,982 մատնաչափ երկարություն, և ներքին տրամագիծը 0,019 մատնաչափ էր։ Երբ լսում ենք, որ Փարիզում այդքան փոքր խողովակներ ստանալու համար, այն էլ այնպիսի դյուրահալ նյութից, ինչպես ապակին է, օգտագործվել է ամենաուժեղ բատարեան, ո՜րքան մեծ պետք է լինի մեր զարմանքը կայծակի հարվածի ուժի մասին, որը մի քանի տեղ խփելով ավազին՝ գլաններ է կազմել, որոնք հասնում են մինչև երեսուն ոտնաչափ երկարության և ունեն մի ներքին անցք, որը չճնշված տեղում հավասար է մեկ ու կես մատնաչափի, և այս բոլորը այնպիսի մի արտակարգ հրատոկուն նյութի մեջ, ինչպես կվարցն է։
Խողովակները, ինչպես վերևում ասացինք, ավազի մեջ մտնում են վերտիկալ ուղղությամբ։ Մի անգամ ես գտա մի խողովակ, որը մյուսների նման կանոնավոր չէր և զգալիորեն շեղվել էր ուղիղ գծից՝ կազմելով երեսուն երեք աստիճանի անկյուն։ Այս նույն խողովակից մոտավորապես մի ոտնաչափ հեռավորությամբ անջատվել էր երկու փոքրիկ ճյուղ. մեկն ուղղված էր դեպի ներքև, մյուսը վերև։ Այս վերջին փաստը բավական հետաքրքրական է, որովհետև այստեղ պետք է որ էլեկտրականությունը վերադարձած լինի իր գլխավոր ուղղությունից ետ, 26°-ի սուր անկյուն կազմելով։ Բացի այս չորս խողովակներից, որոնց գտա վերտիկալ դիրքով գետնի տակ, կային նաև բեկորների ուրիշ խմբեր, որոնք անկասկած գտնվում էին իրենց սկզբնական տեղին մոտիկ։ Այդ բոլոր խողովակները գտնվում էին տեղից շարժվող, տեղափոխվող ավազի մի հարթության վրա, որն ուներ քսան կանգուն լայնք և վաթսուն կանգուն երկայնք։ Այդ հարթությունը տեղավորված էր մի քանի ավազային բլուրների միջև, որոնցից կես մղոն հեռու գտնվում էր չորսից հինգ հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող բլուրների մի շղթա։ Կարծում եմ, որ այդ երևույթի ամենահետաքրքրական. կողմը և՛ այստեղ, և՛ Դրիդում, և՛ Գերմանիայում, որը նկարագրել է մր. Ռիբենտրոպը, այդքան սահմանափակ տարածության վրա այդ թվով խողովակների ներկայությունն է։ Դրիդում տասնհինգ կանգուն տարածության վրա նկատվեց երեք հատ, միևնույն թիվը եղել է նաև Գերմանիայում։ Եմ նկարագրած տեղում, որի լայնքը քսան, իսկ երկայնքը վաթսուն կանգուն էր, անկասկած նրանց թիվը չորսից ավելի էր։ Որովհետև չի կարելի ենթադրել, որ այդ խողովակներն առաջացել են հաղորդական առանձին հարվածներից, ուստի ստիպված ենք ընդունել, որ կայծակը նախքան գետինը մտնելը բաժանվում է առանձին ճյուղերի։
Ռիո Պլատայի շրջակայքը, ըստ երևույթին, հատկապես ենթակա է էլեկտրական երևույթների։ 1793 թվին[35] Բուենոս Այրեսում տեղի ունեցավ մի չափազանց ուժեղ որոտալից փոթորիկ, որը թերևս արձանագրված փոթորիկներից ամենաուժեղն է։ Քաղաքում երեսուն յոթ տեղ կայծակը խփել է գետնին և սպանել տասնիննը մարդու։ Բազմաթիվ ճանապարհորդական գրքերում հիշատակված փաստերից ես տրամադրվում եմ կասկածելու, որ որոտալի փոթորիկներն ամենից շատ պատահում են մեծ գետերի գետաբերաններին։ Արդյոք հնարավոր չէ՞, որ աղի և անուշ ջրերի մեծ զանգվածների խառնվելն առաջացնի էլեկտրական հավասարակշռության խանգարում։ Մինչև անգամ Հարավային Ամերիկայի այս մասում մեր պատահական այցելության ժամանակ մենք լսեցինք, որ կայծակը խփել է մի նավի, երկու եկեղեցու և մի տան։ Կարճ ժամանակից հետո ես տեսա և՛ եկեղեցին, և՛ տունը։ Տունը պատկանում էր Մոնտեիդեոյի գեներալ-կոնսուլ մր. Հուդին։ Զանգի մետաղյա թելի ճանապարհի աջ և ձախ կողմերում մի-մի ոտնաչափ տարածության վրա թուղթը սևացել էր։ Մետաղը հալվել էր և, թեև սենյակն ուներ տասնհինգ ոտնաչափ բարձրություն, վերևից ընկած գնդիկներն աթոռների և այլ առարկաների վրա այրելով բացել էին մանր փոսիկների շարքեր։ Պատի մի մասը քանդվել էր, կարծեք թե վառոդ էր պայթել ներսը, և այնպիսի ուժով էր նետել կտորները դեպի սենյակի մյուս պատը, որ նրանք փոսեր էին առաջացրել։ Հայելու շրջանակը սևացել էր, իսկ հետևի զօծած նյութը պետք է որ ցնդած լիներ, որովհետև ծխնելույզի վրա, դրած անուշաբույր նյութերով լցված փոքրիկ շիշը պատած էր պայծառ մետաղական մասնիկներով, որոնք այնքան ամուր էին կպած, որ կարծեք թե էմալել էին։
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԻՈ ՆԵԳՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ
Ռիո Նեգրո.— Հնդիկների հարձակումները ֆերմաների վրա.— Աղուտ լճեր.— Ֆլամինգոներ Ռիո Նեգրոյից մինչև Ռիո Կոլորադո.— Սուրբ ծառը.— Պատագոնիական նապաստակ.— Հնդիկ ընտանիքներ.— Գեներալ Ռոսասը.— Ճանապարհորդություն դեպի Բահիա Բլանկա.— Ավազաբլուրներ.— Նեգր լեյտենանտը.— Բահիա Բլանկա.— Աղային դրվագներ.— Պունտա Ալտա.— Սորիլյո։
Հուլիսի 24, 1833.— «Բիգլ»-ը լողալով դուրս եկավ Մալդոնադոյից և օգոստոսի 3-ին խարիսխ ձգեց Ռիո Նեգրոյի գետաբերանի մոտ։ Այս գետը Պլատայից մինչև Մագելլանի նեղուցը տարածվող ամբողջ ծովափի վրա գտնվող գետերից ամենագլխավորն է։ Նա ծովն է թափվում Պլատայի գետաբերանից մոտավորապես երեք հարյուր մղոն հարավ։ Մոտ հիսուն տարի առաջ, սպանական հին կառավարության օրով, այստեղ հաստատվեց մի փոքրիկ գաղութ, և այդ գաղութը մինչև այժմ էլ մնում է որպես Ամերիկայի արևելյան ափի ամենահարավային վայրը (41° լայնություն), որը բնակեցված է քաղաքակրթված բնակչությամբ։
Գետաբերանի շրջակա վայրերն ունեն վերին աստիճանի անհրապույր տեսք։ Հարավային կողմում սկսվում է քարափների ուղղաձիգ երկար շղթա, որը ներկայացնում է այդ շրջանի երկրաբանական կաոուցվածքի կտրվածքը։ Այդ շերտերը կազմված են ավազաքարերից. մի շերտը նշանակալի էր նրանով, որ բաղկացած էր ամուր ցեմենտացված պեմզայի խճերի կոնգլոմերատից։ Այդ շերտն Անդերից այստեղ հասած լինելու համար պետք է ճանապարհորդած լինի ավելի քան չորս հարյուր մղոն։ Մակերեսն ամենուրեք ծածկված է մանրախճի հաստ շերտով, որը լայն և ընդարձակ տարածվում է բաց դաշտի վրա։ Ջուր շատ քիչ է պատահում, եղածն էլ միշտ աղահամ է։ Բուսականությունը շատ աղքատ է, և թեև, շատ տեսակի թփուտներ կան, բայց սրանք բոլորն էլ զինված են ահռելի փշերով, որոնք կարծեք թե զգուշացնում են ճանապարհորդին չփորձել այդ անհյուրընկալ վայրերը մտնել։ Վերոհիշյալ գաղութը տեղավորված է գետից տասնութը մղոն վերև։ Ճանապարհն անցնում է թեք ժայռերի տակից. այդ ժայռերը կազմում են այս մեծ հովտի հյուսիսային սահմանը, որի միջից հոսում է Ռիո Նեգրո գետը։ Ճանապարհին մենք անցանք մի քանի գեղեցիկ «էստանսիաների» ավերակների միջով, որոնք մի քանի տարի առաջ ավերել էին հնդիկները։ Նրանք դիմացել էին մի քանի հարձակումների։ Մի մարդ, որն ականատես էր եղել այդ հարձակումներից մեկին, ինձ շատ կենդանի կերպով նկարագրեց դեպքի մանրամասնությունները։ Բնակիչները ժամանակին նախազգացել էին այս հարձակումը և կարողացել էին իրենց խոշոր եղջերավոր անասունները և ձիերը քշել «կորալը»,[36] որը պատրաստված էր տան շրջապատում, և միաժամանակ պատրաստել էին մի քանի փոքր թնդանոթ։ Հնդիկներն արաուկաններ էին, Չիլիի հարավային մասից։ Նրանք թվով մի քանի հարյուր մարդ էին և վերին աստիճանի դիսցիպլինար։ Այդ հնդիկները նախ երևացին երկու խմբերով շրջակա մի բլրի վրա։ Այնտեղ ձիերից ցած գալուց և իրենց մուշտակները հանելուց հետո բոլորովին մերկ անցան հարձակման։ Հնդիկի միակ զենքը բամբուկից (եղեգ) պատրաստած մի չափազանց երկար փայտ է, որ զարդարում են ջայլամի փետուրներով և ծայրը սրում նիզակի գլխի ձևի։ Այսպիսի զենքը նրանք անվանում են «չուսո» (Chuzo)։ Ինձ պատմողը մեծ սարսուռով հիշում էր, թե ինչպես հետզհետե մոտենալով, նրանք ճոճում էին այս չուսոները։ Երբ նրանք շրջապատեցին գաղութը, նրանց կասիկը՝ Պինչեյրան բարձրաձայն առաջարկեց պաշարվածներին հանձնելու իրենց զենքերը, սպառնալով հակառակ դեպքում մորթել րոլորին։ Որովհետև նրանց մուտքն էստանսիա որևէ պարագայում հավանորեն նույն հետևանքը պիտի ունենար, ուստի միակ պատասխանը եղավ հրացանների մի համազարկ։ Հնդիկներն անհողդողդ եկան մինչև կորալի ցանկապատը, բայց ի զարմանս իրենց՝ նրանք տեսան, որ ցցերն իրար միացած են ոչ թե կաշվե փոկերով, այլ երկաթյա բևեռներով, և, իհարկե, նրանց փորձերն այդ բևեռներն իրենց դանակներով կտրատելու համար իզուր էին։ Այս փրկեց քրիստոնյաների կյանքը։ Վիրավոր հնդիկներն այդ տեղից հեռացվում կին իրենց ընկերների կողմից, և վերջապես, երբ վիրավորվեց կրտսեր կասիկներից մեկը, նահանջի շեփորը հնչեց։ Նրանք վերադարձան դեպի իրենց ձիերը, և թվում էր, թե տեղի էր ունենում ռազմական խորհրդակցություն։ Այդ մի սարսափելի դադար էր սպանացիների համար, որովհետև նրանց ամբողջ ռազմամթերքը, բացառությամբ մի քանի փամփուշտների, սպառվել էր։ Հանկարծ հնդիկները հեծան իրենց ձիերը և քառասմբակ քշելով անհետացան։ Մի այլ հարձակում ետ էր մղվել շատ ավելի հաջող կերպով։ Այդ ժամանակ թնդանոթը ղեկավարելիս է լինում մի սառնարյուն ֆրանսիացի. նա սպասում է մինչև հնդիկների մոտենալը և այնուհետև նրանց շարքերը հնձում է կարտեչով։ Նա գետին է գլորում երեսունիննը հնդիկ, և, իհարկե, այսպիսի մի հարված անմիջապես ցրում է նրանց ամբողջ խումբը։
Քաղաքն ունի երկու անուն՝ Էլ Կարմեն կամ Պատագոնես։ Նա կառուցված է մի քարափի վրա, որը գտնվում է գետի դիմացը։ Շատ տներ մինչև անգամ փորված են ավազաքարերի մեջ։ Գետն ունի մոտավորապես երկու հարյուրից երեք հարյուր յարդ լայնություն։ Նա խոր է և սրընթաց։ Բազմաթիվ կղզիներ իրենց ուռենու ձառերով և հարթ հրվանդաններով, որ երևում էին իրար հետևից լայն կանաչ հովտի հյուսիսային մասում, արևի պայծառ լույսի տակ գեղատեսիլ տեսարան են կազմում։ Բնակիչները թվով մի քանի հարյուրից չեն անցնում։ Այս սպանական գաղութներն անգլիականների նման իրենց մեջ չեն կրում աճելու, ընդարձակվելու տարրերը։ Այստեղ բնակվում են բազմաթիվ զտարյուն հնդիկներ։ Կասիկ Լուկանի ցեղի հնդիկները քաղաքի շրջակայքում անընդհատ, շինում են իրենց տոլդոները։[37] Տեղական կառավարությունը մասամբ նրանց օգնում է պարենով, տալով նրանց բոլոր ծերացած և ուժասպառ ձիերը, բացի այդ՝ հնդիկներն իրենք էլ մասամբ հայթայթում են իրենց ապրուստը՝ ձիերի համար թաղիքներ և. հեծնելու այլ պարագաներ պատրաստելով։ Այս հնդիկները համարվում են քաղաքակրթված, բայց ինչ որ կարող է շահել նրանց նկարագիրը կատաղության մի փոքր մեղմացումով, գրեթե ամբողջովին հակակշռվում է նրանց անբարոյականությամբ։ Այնուամենայնիվ երիտասարդների մի մասը հետզհետե զարգանում է, նրանք ցանկանում են աշխատել, և երբ մոտիկ ժամանակներում նրանցից մի խումբ գնաց փոկ որսալով ծովային ճանապարհորդության, ցուցաբերեց շատ լավ վերաբերմունք։ Այժմ նրանք վայելում էին իրենց աշխատանքի արդյունքը՝ հագնելով գեղեցիկ, մաքուր շորեր, միաժամանակ լինելով ծույլ և թեթևամիտ։ Հագնվելու մեջ ցուցաբերած նրանց ճաշակն սքանչելի էր։ Եթե այս հնդիկներից մեկին կարողանայինք դարձնել բրոնզե արձան, նրա զգեստավորությունը չափազանց վայելուչ կլիներ։
Մի օր ձիով այցելեցի մի մեծ աղուտ լիճ, կամ, ինչպես այստեղ դրանց անվանում են, «սալինա» (salina), որը քաղաքից գտնվում է տասնևհինգ մղոն հեռավորության վրա։ Ձմեռը նա ներկայացնում է աղի ջրի մի ծանծաղ լիճ, որն ամառը փոխարկվում է ձյան չափ սպիտակ աղից կազմված մի դաշտի։ Եզրերին աղի շերտի հաստությունը հասնում է չորսից—հինգ մատնաչափի, բայց դեպի կենտրոնն այդ հաստությունը հետզհետե մեծանում է։ Այս լճի լայնությունը մեկ մղոն էր, իսկ երկարությունը՝ երկու և կես։ Նրա մոտերքում կային նաև այլ լճեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ էին և որոնց հատակի աղի շերտի հաստությունը մինչև անգամ ձմեռը, երբ ջուրը գոլորշիացած չի լինում, հասնում էր երկու կամ երեք ոտնաչափի։ Այս շլացնող սպիտակ հարթությունները թուխ և ամայի դաշտի մեջ ներկայացնում էին մի արտաքո կարգի տեսարան։ Յուրաքանչյուր տարի այս սալինայից ստացվում է մեծ քանակությամբ աղ, և պատրաստել էին հարյուրավոր տոնն կշիռ ունեցող աղի մի քանի կույտեր՝ արտահանելու համար։ Այս սալինաների վրա աշխատելու շրջանը Պատագոնեսի համար բերքահավաքի շրջան է համարվում, որովհետև այս վայրի բարեկեցությունը կախված է դրանից։ Գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվում է գետափը, և մարդիկ սայլերով քաշում դուրս են բերում աղը։ Այս աղը բյուրեղանում է մեծ խորանարդների ձևով և զարմանալիորեն մաքուր է։ Մր. Տրենհեմ Ռիքսն ինձ համար անալիզի է ենթարկել այս աղը և գտել է, որ նա պարունակում է միայն 0,26 գիպս և 0,22 հողային նյութեր։ Տարօրինակն այն է, որ նա այնքան նպատակահարմար չէ միսը պահպանելու համար, որքան Կանաչ Հրվանդանի կղզիների ծովի աղը, և Բուենոս Այրեսում մի առևտրական ինձ ասաց, որ իր կարծիքով այդ աղը հիսուն տոկոսով պակաս արժե։ Ուստի Կանաչ Հրվանդան ի կղզիներից այստեղ ներմուծում են աղ, որը խառնում են տեղի սալինաներից ստացված աղի հետ։ Պատագոնիական այս աղի որակի ցածրության միակ պատճառը պետք է փնտրել նրա մաքրության կամ այլ աղային նյութերի բացակայության մեջ, նյութեր, որոնք գտնվում են բոլոր ծովային ջրերում։ Այս բացատրությունը շատ տարօրինակ է թվում, սակայն այդ հիմնվում է վերջերս ապացուցված այն փաստի վրա, որ այն աղերն են լավ պահպանում պանիրը, որոնք ամենից շատ են պարունակում հեշտ լուծվող քլորիդներ։[38]
Լճի եզրը կազմված է տղմից, որի մեջ գտնվում են գիպսի բազմաթիվ բյուրեղներ, որոնցից մի քանիսը ունեն մինչև երեք մատնածափի հասնող երկարություն, իսկ մակերեսին ցրված են նատրիում սուլֆատի բյուրեղներ։ Առաջիններին գաուչոներն անվանում են «աղի հայր», իսկ վերջիններին՝ «մայր»։ Նրանք նշում են, որ այս նախածնող աղերը միշտ պատածում են սալինաների եզրերին, երբ ջուրն սկսում է գոլորշիանալ։ Տիղմը սև է և գարշահոտ։ Սկզբում ես չէի կարող հասկանալ այս գարշելի հոտի պատճառը, բայց հետագայում նկատեցի, որ փրփուրը, որը քամին կիտում էր եզրերին, ներկված էր կանաչ գույնով, կարծեք թե այդ առաջացել էր ջրիմուռներից (Confervae)։ Փորձեցի այս կանաչ նյութից քիչ տանել տուն, բայց որոշ դիպվածով ինձ չհաջողվեց այդ։ Լճի որոշ մասեր, քիչ հեռվից դիտելիս, երևում էին կարմրագույն, և այս թերևս արդյունք էր որոշ ինֆուզորային մանր կենդանիների։ Շատ տեղերում ցեխը դուրս էր ձգվել զանազան տեսակի բազմաթիվ օղակավոր որդերի միջոցով։ Որչա՜փ զարմանալի է գտնել կենդանիներ, որոնք կարող են ապրել այդ աստիճանի աղի ջրի. մեջ և սողալ նատրիումի և կալցիումի սուլֆատների բյուրեղների մեջ։ Իսկ ի՞նչ է լինում այս որդերի վիճակը երկար ամառը, երբ լճի մակերեսը վերածվում է աղային պինդ շերտի։ Այս լճում ապրում են բազմաթիվ ֆլամինգոներ և բազմանում այստեղ։ Ամբողջ Պատագոնիայում, Հյուսիսային Չիլիում և Գալապագոսի կղզիներում ես հանդիպում էի այս թռչուններին այնպիսի վայրերում, որտեղ գտնվում էին աղի լճեր։ Ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ էին շրջում դես ու զենք տղմի մեջ սնունդ ձեռք բերելու համար։ Հավանորեն նրանք փնտրում էին որդեր, որոնք թաղվում, թաքնվում են տղմի մեջ. իսկ այս վերջիններն էլ հավանորեն սնվում են ինֆուզորիաներով կամ ջրիմուռներով։ Այսպիսով մենք ունենք մի փոքր օրգանական աշխարհ՝ ամփոփված այս փոքր լճերի մեջ, հարմարված այս կղզիացած աղուտ լճերի պայմաններին։
Ասում են,[39] որ Լիմինգտոնի աղի լճերում ապրում է անհաշիվ թվով խեցավոր կենդանու մի փոքր տեսակ (Cancer salinus), և նա գտնվում է այն լճերում, որտեղ ջրի գոլորշիացումից աղի խտությունը հասնում է զգալի չափի, որտեղ յուրաքանչյուր պինտ (մոտ կես լիտր) ջուր պարունակում է մեկ քառորդ ֆունտ աղ։ Այսպիսով մենք կարող ենք վստահորեն ասել, որ աշխարհի յուրաքանչյուր մաս բնակելի է։ Ե՛վ աղի լճերում և՛ ստորերկրյա ջրերում, որոնք գտնվում են հրաբխային լեռների տակ, և՛ հանքային տաք աղբյուրներում և՛ օվկիանոսի լայնատարած և խորը տեղերում կամ մթնոլորտի վերին շերտերում, մինչև անգամ հավերժական ձյան մակերեսի վրա ամենուրեք մենք հանդիպում ենք օրգանական էակների։
Ռիո Նեգրոյից դեպի հյուսիս, նրա և Բուենոս Այրեսի մոտ գտնվող բնակելի վայրի միջև սպանացիներն ունեն միայն մի փոքրիկ գաղութ, որը վերջերս հաստատվել է Բահիա Բլանկայի մոտ։ Ուղիղ գծով նրանից մինչև Բուենոս Այրեսի հեռավորությունը կլինի մոտավորապես հինգ հարյուր անգլիական մղոն։ Թափառաշրջիկ ձիավոր հնդիկ ցեղերը, որոնք միշտ գրավել են այս երկրի մեծ մասը, վերջին ժամանակները խիստ նեղում են հեռուներն ընկած ֆերմաները։ Բուենոս Այրեսի կառավարությունը վերջերս գեներալ Ռոսասի առաջնորդությամբ սպառազինել է մի բանակ՝ այս հնդիկներին ոչնչացնելու համար։ Զորամասերը գտնվում էին Կոլորադոյի ափերին, մի գետ, որը գտնվում է Ռիո Նեգրոյից ութսուն մղոն հյուսիս։ Դուրս գալով Բուենոս Այրեսից՝ գեներալ Ռոսասն ուղղակի անցավ չհետազոտված հարթություններով, և որովհետև նրա անցած տեղերում երկիրը բավականին մաքրված էր հնդիկներից, նա իր հետևում թողնում էր իրարից բավականին հեռու զինվորների փոքր խմբեր, ձիերով միասին (posta), որպեսզի հնարավոր լիներ մայրաքաղաքի հետ հաղորդակցություն պահպանելը։ Որովհետև «Բիգլ»-ը մտադիր էր այցելել Բահիա Բլանկա, ես որոշեցի գնալ այնտեղ ցամաքային ճանապարհով և վերջապես ծրագրեցի ամբողջ ճանապարհը, մինչև Բուենոս Այրես, անցնել այդ պոստերի գծով։
Օգոստոսի 11.— Այդ ճանապարհորդության ժամանակ ինձ ընկերակցում էին մր. Հարիսը՝ մի անգլիացի, որն ապրում էր Պատագոնեսում, մի ուղեկցող և հինգ գաուչո, որոնք գործով շտապում էին դեպի բանակը։ Կոլորադոն, ինչպես արդեն ասել եմ, գտնվում էր այդտեղից մոտավորապես ութսուն մղոն հեռու, և որովհետև մենք այնքան էլ արագ չէինք գնում, մեր ճանապարհորդությունը տևեց երկու և կես օր։ Այդ ամբողջ տարածությունը հազիվ թև արժանի լիներ ավելի հարմար մի կոչում ունենալու, քան այն, որ տրվում է անապատներին։ Ջուր գտնվում է միայն երկու, փոքր ջրհորներում։ Այդ հորի ջրերն այստեղ համարվում են թարմ ջրեր, բայց մինչև անգամ տարվա այս անձրևային եղանակին կատարյալ աղի էին։ Ամառն այս ճանապարհը պետք է մի դժվարին և տանջող ճանապարհ լինի, որովհետև նա այժմ էլ բավականին ամայի էր։ Ռիո Նեգրոյի հովիտն իր լայնությամբ բացվում է զուտ ավազաքարային հարթավայրի մեջ, որովհետև հենց նրա ափից անմիջապես սկսվում է մի հարթ երկիր, որի վրա կառուցված է քաղաքը, և որն ընդհատվում է միայն մի քանի փոքր հովիտներով և փոսերով։ Երկիրն այստեղ ամենուրեք կրում է միևնույն անբերրի և չոր տեսքը։ Այսպիսի չոր և խճավոր հողը կարող է տալ միայն խոտի դեղնավուն խորշոմած փնջեր և փշերով պատած ցածր թփուտներ։
Առաջին աղբյուրն անցնելուց քիչ հետո մենք տեսանք մի հռչակավոր ծառ, որին հնդիկները մեծարում են որպես Ուալիխուի սրբավայրը։ Նա գտնվում է հարթավայրի բարձր մասի վրա, որի շնորհիվ նա երևում է բավականին հեռավոր վայրերից։ Հենց որ հնդիկները տեսնում են այդ ծառը, նրանք բարձր աղաղակներով մատուցում են իրենց երկրպագությունները։ Ծառն այնքան բարձր չէ, բայց չափազանց ճյուղավորված է և փշոտ։ Հենց արմատներից անմիջապես վերև նրա տրամագիծը երեք ոտնաչափից չի անցնում։ Նա բարձրանում է որպես մի առանձին ծառ և ոչ մի հարևան չունի, և իսկապես մեզ համար էլ նա հանդիսանում էր առաջինը։ Հետագայում հանդիպեցինք միևնույն տեսակի մի քանի այլ ծառերի ևս, բայց ընդհանրապես նրանք թվով շատ քիչ էին։ Որովհետև մեր հանդիպելու ժամանակը ձմեռ էր, նա տերևներ չուներ, բայց տերևներին փոխարինում էին անհաշիվ թելեր, որոնցից կախված էին զանազան նվերներ, ինչպես՝ սիգարներ, հաց, միս, շորի կտորներ և այլն։ Աղքատ հնդիկները չունենալով մի հարմար բան՝ իրենց գոգնոցներից (պոնչո) քաշում են մի թել և կապում ծառից։ Հարուստ հնդիկները մի որևէ ծակից լցնում են ոգելից խմիչքներ և մաթե, ինչպես և ծառի տակից ծխում են դեպի վեր, կարծելով, որ այդպիսով Ուալիխուին ճաշակել կտան բոլոր հնարավոր հաճույքները։ Տեսարանը լրիվ անելու համար հիշատակենք և այն, որ ծառը շրջապատված էր ձիերի սպիտակ ոսկրներով։ Ձիերն այնտեղ մորթել էին որպես զոհաբերություններ։ Բոլոր հնդիկներն էլ, ամեն տարիքի և սեռի, մատուցում են իրենց նվիրատվությունները։ Այս անելով, նրանք մտածում են, որ իրենց ձիերը չեն հոգնի, իսկ իրենց բոլոր գործերում հաջողություն կունենան։ Այս բաներն ինձ պատմող գաուչոն ասում էր, որ խաղաղ ժամանակ նա ականատես է եղել այսպիսի մի տեսարանի և իր մյուս ընկերների հետ սպասել մինչև հնդիկների հեռանալը, որպեսզի Ուալիխուից գողանան նվերները։
Գաուչուները կարծում են, որ հնդիկների համար ծառն աստված է, բայց ավելի հավանական է թվում այն, որ նրանք այս համարում են որպես սրբավայր։ Իմ կարծիքով՝ այս ընտրության միակ պատճառն այն է, որ այդպիսի մի վտանգավոր ճանապարհի համար նա ծառայում է որպես ուղենիշ։ Սիերա դե լա Վենտանան երևում է ահագին հեռավորությունից։ Մի գաուչո պատմում էր ինձ, որ երբ մի անգամ նա մի հնդիկի հետ ձիով անցնում է Ռիո Կոլորադոյից, մի քանի մղոն հյուսիսից հնդիկն սկսում է միևնույն բացագանչությունները. նրանց համար սովորական է այդ, երբ առաջին անգամ տեսնում են սուրբ ծառը. հնդիկը ձեռքը նախ դնում է գլխին և ապա ուղղում Սիերայի ուղղությամբ։ Երբ նրան հարցնում է գաուչոն, թե ի՞նչ է նշանակում այդ, հնդիկը պատասխանում է կոտրատված սպաներենով՝ «առաջին տեսնելը Սիերան»։ Այս հետաքրքրական ծառից վեց փարսախ անցնելուց հետո մենք կանգ առանք գիշերելու համար։ Այդ նույն պահին սրաչյա գաուչոները դիտում էին մի դժբախտ կովի, որի հետևից ընկնելով, մի քանի րոպեից հետո բռնեցին նրան իրենց լասոներով և քաշեցին, բերին մորթեցին։ Այստեղ մենք ունեինք „en el campo” (դաշտի) կյանքի համար չորս անհրաժեշտ պայմանները — արոտատեղ ձիերի համար, ջուր (թեև տղմոտ), միս և վառելու փայտ։ Գաուչոների տրամադրությունը շատ բարձր էր, որովհետև նրանք ունեին այս բոլոր զեխությունները։ Մենք իսկույն ևեթ սկսեցինք աշխատել խեղճ կովի վրա։ Այդ առաջին գիշերն էր, որ ես անցկացնում էի բաց երկնքի տակ՝ որպես անկողին գործածելով ձիու թամբի տապճակը։ Գաուչոյի անկախ կյանքի մեջ կա մեծ երջանկություն։ Նա կարող է որևէ մոմենտ կանգնեցնել ձիդ և ասել՝ «այստեղ ենք անցկացնելու գիշերը»։ Այդ հարթավայրերի մեռելային լռությունը, արթուն պահապան շները, գաուչոների գնչուական խմբերի նման անկողիններ պատրաստելը կրակի շուրջը, իմ մտքում այդ առաջին գիշերից այնպիսի ուժեղ պատկերներ են թողել, որ երբեք չեն մոռացվելու։
Հաջորդ օրը վայրի բնույթը մնաց նույնը։ Թռչուններ կամ այլ կենդանիներ այստեղ շատ քիչ կան։ Երբեմն պատածում են եղջերուներ կամ գուանակոներ (վայրի լամա), բայց այստեղի ամենատարածված չորքոտանին ագուտին (Cavia Patagonics) է։ Այս կենդանին համապատասխանում է մեր նապաստակներին։ Սակայն նա այդ սեռից տարբերվում է մի շարք էական կողմերով, օրինակ՝ նա (ագուտին) հետևի ոտներին ունի միայն երեք մատ։ Բացի այդ, նա ծավալով էլ գրեթե երկու անգամ մեծ է մեր նապաստակներից, ունենալով քսանից—քսանհինգ ֆունտ[40] քաշ։ Ագուտին անապատի իսկական բնակիչն է, և այդ տեղերում սակավ չեն հանդիպում նրանցից երկուսը կամ երեքը միասին, որոնք իրար հետևից ուղիղ գծով արագ ցատկոտելով անցնում են այս ամայի հարթավայրերով։ Նրանք տարածված են դեպի հյուսիս մինչև Սիերա Տապալդուենը (37°30՛ լայնություն), որից այն կողմ հարթավայրը միանգամից դառնում է կանաչ և խոնավ, իսկ նրանց հարավային սահմանը Պորտ Դեզիրեն և Սեն Խուլիանն են, որտեղ վայրն իր բնույթով շատ միապաղաղ է։ Զարմանալի է այն, որ թեև այժմ ագուտիներ չկան Պորտ Սեն Խուլիանից հարավ, այնուամենայնիվ կապիտան Վուդը 1670 թվին կատարած իր ճանապարհորդության մեջ խոսում է Պորտ Սեն Խուլիանում նրանց շատ լինելու մասին։ Ի՞նչպիսի պատճառ կարող էր փոխել լայնատարած, անբնակ և շատ քիչ այցելություններ ունեցած մի երկրում այսպիսի մի կենդանու տարածումը։ Պորտ Դեզիրեում կապիտան Վուդի մի օրում սպանած այդ կենդանիների թիվը ցույց է տալիս, որ նրանք պետք է այն ժամանակ շատ ավելի առատ լինեին այնտեղ, քան այժմ։ Որտեղ որ ապրում են վիսկաշաները և շինում իրենց բները, ագուտիներն օգտագործում են այդ բները։ Իսկ որտեղ որ վիսկաշաներ չկան, ինչպես, օրինակ, Բահիա Բլանկայում, ագուտիներն իրենք են շինում իրենց բները։ Նույն բանը կատարվում է նաև պամպասների փոքրիկ բվի (Athene cunicularia) հետ, որը մի քանի անգամ նկարագրված է, թե ինչպես պահակի նման կանգնում է բնի բերնին, իսկ Բանդա Օրիենտալում վիսկաշայի բացակայության պատճառով նա ստիպված է լինում ինքը փորել իր բնակարանը։
Հաջորդ առավոտը, որքան մոտենում էինք Ռիո Կոլորադոյին, այնքան երկրի տեսքը փոխվում էր։ Շուտով մենք եկանք կանաչ գորգերով ծածկված մի հարթավայր, որն իր ծաղիկներով, բարձրացած առվույտով և փոքրիկ բվերով նման էր պամպասի։ Մենք անցանք նաև մի բավականին ընդարձակ և տղմոտ ճահիճ, որն ամառը չորանում է և ծածկվում զանազան աղերից կազմված կեղևով, այդ պատճառով էլ նա կոչվում է „Salitral”։[41] Նա ծածկված էր այնպիսի ցածր, սուկուլհնտ (հյութառատ) բույսերով, որոնք սովորաբար աճում են ծովափերին։ Կոլորադոյի լայնությունը մեր անցած տեղում հազիվ վաթսուն յարդ լինի։ Ընդհանրապես նա պետք է ունենա այդ լայնության կրկնակին։ Նրա ընթացքը վերին աստիճանի ոլորապտույտ է, որը նկատվում է ափերին բուսած եղեգների և ուռենիների միջոցով։ Ասում են, որ մինչև գետաբերանն ուղիղ գծով իննը փարսախ[42] է, իսկ հոսանքով՝ քսանհինգ։ Մենք ուշացանք նավակներով գետն անցնելիս, որովհետև այդ ժամանակ լողալով գետն էին անցնում մի քանի հարյուր մատակ ձի. նրանց տանում էին երկրի խորքերում գտնվող զորամասերին։ Ես երբեք չեմ դիտել ավելի զվարճալի տեսարան, քան կանգնեցրած ականթներով, լարված և փնչացող քթերով հարյուրավոր գլուխներ, որոնք բոլորն էլ ուղղված են միևնույն կողմը և ջրի երեսին երևում են երկակենցաղ կենդանիների բազմության նման։ Արշավախմբերի ժամանակ զինվորների միակ սնունդը կազմում է մատակ ձիու միսը։ Այս բանը մեծ նշանակություն ունի բանակի շարժման և տեղափոխության տեսակետից, որովհետև այս հարթավայրերում ձիու մի օրվա անցած ճանապարհը հասնում է ապշեցուցիչ չափերի։ Ինձ հավատացնում էին, որ չբեռնավորված ձին կարող է օրական հարյուր մղոն ճանապարհ անցնել և այդ շարունակել մի քանի օր անընդհատ։
Գեներալ Ռոսասի բանակատեղին գտնվում էր գետին շատ մոտիկ։ Այդ ներկայացնում էր մի քառանկյունի հրապարակ, որը կազմված էր կառքերից, արտիլերիայից, ծղնոտներից շինած հյուղակներից և այլն։ Զինվորները գրեթե, բոլորը հեծյալներ էին, և ևս կարծում եմ, որ այդ աստիճանի նողկալի, բանդիտանման բանակ երբևիցե մինչ այդ չի հավաքվել մի տեղ։ Մարդկանց մեծ մասը ծագումով ներկայացնում էին հնդիկի, նեգրի և սպանացու խառնուրդ։ Չգիտեմ, թե ինչո՛ւ այսպիսի ծագում ունեցող մարդիկ հազվադեպ են արտաքնապես ունենում բարյացակամ տեսք։ Գնացի քարտուղարի մոտ՝ իմ անցագիրս ցույց տալու համար։ Նա սկսեց ծանրաբարո և խորհրդավոր կերպով ինձ ենթարկել հարցուփորձի։ Բարեբախտաբար ինձ մոտ կար մի հանձնարարական Բուենոս Այրեսի[43] կառավարությունից, որն ուղղված էր Պատագոնեսի հրամանատարին։ Այս նամակը տարան գեներալ Ռոսասին, գեներալ Ռոսասն ինձ շատ քաղաքավարի պատասխան էր ուղարկել, որից հետո քարտուղարը լցված էր սիրալիրությամբ և քաղցր ժպտով։ Որպես բնակարան վերցրինք մի հետաքրքիր և ծեր սպանացու ռանչո (rancho) կամ հյուղակ. այս սպանացին եղել էր Նապոլեոնի բանակում՝ դեպի Ռուսաստան կատարած արշավանքի ժամանակ։
Կոլորադոյում մնացինք երկու օր. այդտեղ ինձ շատ բան չկար անելու, որովհետև շրջապատը ներկայացնում էր մի ճահիճ, որը ամառը (դեկտեմբերին), երբ ձյունը հալչում է Կորդիլյերների վրա, հեղեղվում է գետերից։ Իմ գլխավոր զվարճությունը հնդիկ ընտանիքները դիտելն էր, որոնք գալիս էին մեր բնակած ռանչոն՝ մանրուքներ գնելու համար։ Ենթադրվում էր, որ գեներալ Ռոսասն ունի մոտ վեց հարյուր հնդիկ դաշնակիցներ։ Այդ մարդիկ բարձրահասակ էին և գեղեցիկ։ Հետագայում Հրո Երկրի վայրենիների մոտ հեշտ էր նկատել միևնույն կերպարանքը, որը ցրտի, սննդի կարիքին քաղաքակրթության բացակայության հետևանքով սոսկալի այլանդակվել էր։ Մի շարք հեղինակներ մարդկային ցեղերը որոնելիս այս հնդիկներին բաժանում են երկու դասի, բայց, իհարկե, այս ճիշտ չէ։ Նրանց երիտասարդ կանանց կամ չինասներից մի քանիսին կարելի էր մինչև անգամ գեղեցկուհիներ համարել։ Նրանց մազերը կոշտ էին, բայց պայծառ և սև, և նրանք իրենց մազերը հյուսում էին երկու հյուսերով և կախում հետևից՝ մինչև մեջքը։ Նրանց դեմքի գույնը թարմ էր և կարմիր, իսկ աչքերը շողում էին պայծառությամբ։ Նրանց սրունքները, ոտքերը և բազուկները փոքր էին և ունեին նուրբ կազմություն։ Ոտքերը և երբեմն էլ նրանց մեջքերը զարդարված էին կապույտ հուլունքներից պատրաստած ապարանջաններով։ Ոչ մի բան այնքան հետաքրքրական չէր, որքան ընտանեկան խմբերը։ Մի մայր իր մեկ կամ երկու աղջիկներով հաճախ գալիս էր մեր ռանչոն՝ բոլորը միասին հեծած լինելով միևնույն ձին։ Նրանք այնպես են ձի հեծնում, ինչպես տղամարդիկ, բայց իրենց ծնկներն անհամեմատ ավելի բարձր են պահում։ Այս սովորությունն առաջացել է գուցե նրանից, որ ճանապարհորդության ժամանակ նրանք շարունակ հեծնելով բեռնված ձիեր՝ այդպես են վարժվել։ Կանանց պարտականությունը ձի բեռնել կամ բեռներն իջեցնելն է, գիշերելու համար վրան պատրաստելը, մի խոսքով՝ նրանք պետք է լինեն այնպես, ինչպես բոլոր վայրենիների կանայք, նրանք պետք է լինեն օգտակար ստրկուհիներ։ Տղամարդիկ զբաղվում են կռվով, որսով, ձիերը պահելով և հեծնելու սարք պատրաստելով։ Նրանց ներսի գլխավոր զբաղմունքներից մեկը երկու քարեր իրար քսելն է՝ մինչև նրանք կատարելապես կլորանան. այդ քարերից նրանք բոլաներ են պատրաստում։ Այս կարևոր զենքով հնդիկը բռնում է իր որսը, ինչպես և իր ձին, որն ազատ թափառում է հարթավայրերում։ Կռվի ժամանակ նա ամենից առաջ փորձում է բոլայով գետին գլորել իր հակառակորդի ձին, և երբ ընկնելիս թշնամին շփոթվում կամ բռնվում է կապերից, նա սպանում է նրան չուսոյով։ Եթե գնդակները կպչում են միայն կենդանու մարմնին կամ վզին, այդ դեպքում հաճախ կենդանին իր հետ տանում է նրանց և կորցնում։ Որովհետև քարերը կլորացնելը երկու օրվա աշխատանք է, ուստի գնդակների արտադրությունն այստեղ մի հիմնական և սովորական զբաղմունք է։ Մարդկանցից և կանանցից մի քանիսն իրենց դեմքերը ներկել էին կարմիր գույնով, բայց երբեք չտեսա այստեղ այն հորիզոնական երիզները, որոնք շատ սովորական են Հրո Երկրի բնակիչների մոտ։ Նրանք հատկապես հպարտանում են, երբ նրանց գործածած իրերը պատրաստված են արծաթից։ Մի կասիկի կոշկի խթանը, ձիու թամբի ասպանդակը, դանակի կոթը և սանձը պատրաստված էին այս մետաղից. շրթների կապը և սանձը, որոնք պատրաստված էին մետաղաթելից, հազիվ թե լինեին մտրակի թելի չափ հաստ, և այդ կրակոտ նժույգների շրջումն աջ ու ձախ՝ այդպիսի թեթև շղթայի հրամանի տակ, հեծվորին տալիս էր վերին աստիճանի վայելուչ տեսք։
Գեներալ Ռոսասը ցանկություն էր հայտնել տեսնել ինձ. մի հանգամանք, որի համար ես հետագայում շատ ուրախ եղա։ Նա արտաքո կարգի նկարագրի տեր մարդ է և երկրում ունի վերին աստիճանի գերակշիռ ազդեցություն, որը հավանորեն նա ի սպաս կբերի այդ երկրի բարգավաճման և զարգացման համար։[44] Ասում են, որ նա ունի յոթանասունչորս քառակուսի փարսախ կալվածք և մոտավորապես երեքհարյուր հազար խոշոր եղջերավոր անասուն։ Նրա կալվածները կառավարվում են զարմանալիորեն լավ և հացահատիկի անհամեմատ ավելի բարձր բերք են տալիս, քան մի այլ կալվածք։ Ամենից առաջ նա իր հռչակը ձեռք է բերել իր ֆերմաների համար մշակած օրենքներով և այնպես լավ կարգապահ է դարձրել մի քանի հարյուր մարդու, որ հաջողությամբ են ետ մղում հնդիկների հարձակումները։ Շատ պատմություններ են պատմում նրա այն խիստ մեթոդների մասին, որոնցով նա իրագործում է իր օրենքները։ Այդ օրենքներից մեկը կիրակի օրը դանակ կրելն արգելելն էր, օրինազանցներին ենթարկելով ոտնակալի պատժի։ Այդ օրը (կիրակին) գլխավորապես խաղերի և խմելու հարբեցողության օր լինելով, ավելի շատ անախորժություններ կարող էին տեղի ունենալ, որի ժամանակ դանակով կռվելու ընդհանուր սովորության համեմատ՝ հաճախ հետևանքը դժբախտությունն էր լինում։ Մի կիրակի օր նահանգապետը մեծ շուքով այցելում է այս էստանսիան, և գեներալ Ռոսասն աճապարանքով վազում է նրան դիմավորելու համար՝ դանակը սովորականի պես գոտում խրած։ Սպասավորապետը բռնում է նրա թևը և հիշեցնում նրան այդ օրենքի մասին և այդ ժամանակ գեներալ Ռոսասը դառնալով նահանգապետին՝ ասում է, որ ինքը չափազանց ցավում է ասելու, որ ենթարկվելու է ոտնակալի պատժի և մինչև այնտեղից դուրս գալն իրավունքից զուրկ է մինչև անգամ իր տանը։ Կարճ ժամանակից հետո սպասավորապետին համոզում են, որ նա բաց անի ոտնակալները և ազատի գեներալ Ռոսասին, բայց հենց որ նա դուրս է գալիս ոտնակալներից, դառնում է դեպի սպասավորապետը և ասում. «Դու այժմ խախտել ես ընդհանուր. օրենքը, ուստի պետք է փոխարինես ինձ ոտնակալներում»։ Նման վերաբերմունքն ուրախացնում էր գաուչոներին, որոնք բոլորն էլ չափազանց հարգում են իրենց հավասարությունն ու արժանապատվությունը։
Գեներալ Ռոսասը միաժամանակ լավ ձիավար է, և այդ հատկությունը պակաս նշանակություն չունի մի այնպիսի երկրում, որտեղ կռվողներն իրենց կռվի առաջնորդին ընտրում են հետևյալ ձևով. մի խումբ չվարժեցրած և անզուսպ ձիեր քշում են կորալը և այնտեղից դուրս են թողնում մի դարպասից, որի վերևը գտնվում է հակուղիղ մի ձող։ Ըստ պայմանի, ով իրեն այդ ձողից գցի այս վայրի կենդանիներից մեկն ու մեկի վրա, երբ վերջիններս արագ դուրս են վազում կորալից, և կարողանա առանց թամբի կամ սանձի ոչ միայն հեծնել նրան, այլ և նրան ետ բերել դեպի կորալի դուռը, նա կլինի նրանց գեներալը։ Ով այս կատարեր հաջողությամբ, նա էլ կընտրվեր, և անկասկած նա կլիներ այսպիսի մի բանակի համար հարմար գեներալ։ Այս արտաքո կարգի ճարպկությունը ներկայացրել է նաև գեներալ Ռոսասը։
Այս միջոցներով և գաուչոների հետ սովորությունների և շորի համաձևությամբ նա երկրում ձեռք է բերել անսահման ժողովրդականություն, հետևաբար և միահեծան ուժ։ Մի անգլիացի առևտրական ինձ պատմեց հետևյալ պատմությունը. մի մարդ սպանում է մի ուրիշ մարդու։ Երբ ձերբակալվում է մարդասպանը և ենթարկվում հարցաքննության, պատասխանում է. «Նա գեներալ Ռոսասի հասցեին անբարեկիրթ բաներ ասաց, դրա համար էլ ես սպանեցի նրան»։ Մի շաբաթ հետո մարդասպանն ազատ է արձակվում։ Անկասկած այս վերաբերմունքը պետք է վերագրել գեներալի համախոհներին և ոչ գեներալին իրեն։
Խոսակցության մեջ նա էնտուզիաստիկ է (խանդավառ), զգայուն և վերին աստիճանի ծանրաբարո։ Նրա լրջությունը հասնում է ծայրահեղ աստիճանի։ Նրա ծաղրածուներից մեկը (նա հին ժամանակի բարոնների նման պահում է երկու ծաղրածու) ինձ պատմեց հետնյալ անեկդոտը. «Մի անգամ ես շատ էի ուզում լսել որոշ երաժշտություն, ուստի երկու-երեք անգամ դրա համար գնացի գեներալի մոտ։ Նա ասաց ինձ՝ «գնա՛ քո գործին, ես զբաղված եմ»։ Երկրորդ անգամ գնացի. նա ասաց՝ «եթե մեկ էլ գաս, քեզ կպատժեմ»։ Երրորդ անգամ խնդրելիս նա ծիծաղեց։ Ես դուրս վազեցի վրանից, բայց արդեն ուշ էր. նա հրամայեց երկու զինվորների բռնել ինձ և կապել ցցերին։ Ես նրան աղաչեցի երկնքի բոլոր սրբերի անունից ինձ ազատ թողնելու, բայց այդ չօգնեց.— երբ գեներալը ծիծաղում է, նա ոչ խենթին է խնայում, ոչ խելոքին»։ Խեղճ թռվռուն մարդը երբ վերհիշեց այդ պատիժը, կատարելապես տխրեց։ Այս մի վերին աստիճանի դաժան պատիժ է. չորս ցից են անկում գետնի մեջ, և մարդը հորիզոնական դիրքով, ամեն մի ձեռն ու ոտը մի ցցի կապած՝ մի քանի ժամ մնում է տարածված։ Պատժի այս ձևը ծագում է անասունների մորթիները չորացնելու եղանակից, որը կատարվում է նույն ձևով։ Իմ տեսակցությունն անցավ առանց որևէ ժպտի, և ես նրանից ստացա մի անցագիր և հրամաններ համապատասխան զորակայաններից ձիեր ստանալու համար, և այս նա տվեց ինձ վերին աստիճանի պարտավորիչ և պատրաստակամ ձևով։
Առավոտյան ուղևորվեցինք դեպի Բահիա Բլանկա, ուր հասանք երկու օրից հետո։ Թողնելով սովորական բանակատեղին՝ մենք անցանք հնդիկների տոլգոների (հյուղակ) մոտով։ Սրանք կլոր են, ինչպես հնոցը, և ծածկված են մորթիներով։ Յուրաքանչյուր հյուղակի բերանի մոտ գետնին անկված էր մի սրածայր չուսո։ Այդ հյուղակները բաժանվում էին առանձին խմբերի, որոնք պատկանում էին տարբեր կասիկների ցեղերին, իսկ խմբերն իրենց հերթին բաժանված էին ավելի փոքր խմբերի ըստ բնակիչների ազգակցական կապերի։ Մի քանի մղոն անցանք Կոլորադո գետահովտի երկայնքով։ Ափերի հեղեղվող հարթավայրերն արտաքնապես արգավանդ էին երևում, և ենթադրում են, որ այս մասերը շատ հարմար են հացահատիկային բույսեր մշակելու համար։ Դառնալով գետից դեպի հյուսիս՝ շուտով մենք մտանք մի երկիր, որը տարբերվում էր գետի հարավում գտնվող հարթավայրերից։ Չոր և անբերրի երկիրը դեռ շարունակվում էր, բայց այդտեղ կային բազմապիսի բույսեր, և կանաչ խոտը, թեև թուխ և խորշոմած, շատ ավելի առատ էր, և փշոտ մացառներն էլ ավելի քիչ։ Այս վերջիններս փոքր տարածությունից հետո բոլորովին չքացան, և հարթավայրերը մնացին առանց որևէ թփուտի և մերկ։ Բուսականության այս փոփոխությանը նշում է մեծ կրակավային նստվածքների սկիզբը, որը կազմում է պամպասների լայն տարածությունը և ծածկում է Բանդա Օրիենտալի գրանիտային ապառները։ Մագելլանի նեղուցից մինչև Կոլորադո, մոտ ութ հարյուր մղոն տարածություն, երկրի երեսն ամենուրեք կազմված է մանր խճերից, այս խճերը մեծ մասամբ պորֆիրից են և հավանորեն առաջացել են Կորդիլյերների ժայռերի բեկորներից։ Կոլորադոյից հյուսիս այս շերտը հետզհետե բարականում է, իսկ խճերը վերին աստիճանի փոքրանում են, և այստեղ էլ վերջանում է Պատագոնիայի բնորոշ բուսականությունը։
Մոտ քսանհինգ մղոն ձիով անցնելուց հետո եկանք ավազաթմբերի մի լայն գոտի, որը տարածվում է դեպի արևելք և արևմուտք այնքան հեռու, որքան աչքը կարող է տեսնել։ Ավազաբլրակները տարածվելով կավի վրա, հնարավոր են դարձնում հավաքվող ջրերից փոքրիկ լճակներ կազմվելը, և այսպիսով այս չոր երկրում առաջացնում են անգնահատելի թարմ ջրի պաշար։ Հաճախ մենք չենք կարող հիշել այն մեծ առավելությունը, որ առաջանում է երկրի մակերեսի անհավասարությունից, այսինքն բարձրություններից և ցածրություններից։ Ռիո Նեգրոյից մինչև Կոլորադո ընկած այդ երկար ճանապարհի վրա գոյություն ունեցող երկու ողորմելի աղբյուրները հետևանք են այդ հարթավայրերի չնչին անհարթությունների, առանց այդ անհարթությունների հնարավոր չէր լինի գտնել և ոչ մի կաթիլ ջուր։ Ավազաթմբերի գոտին անի մոտավորապես ութ մղոն լայնություն. հավանորեն հին ժամանակներում նա կազմել է մի մեծ էստուարի (գետաբերան) եզրը, որտեղից այժմ հոսում է Կոլորադոն։ Այս շրջանում, որտեղ հանդիպում են ցամաքի վերջին ժամանակների բարձրացման բացարձակ ապացույցների, այսպիսի տեսակետները չեն կարող զանց առնվել որևէ մեկի կողմից, մինչև անգամ եթե սոսկ նկատի առնվի այս երկրի ֆիզիկական աշխարհագրությունը։ Անցնելով ավազային տարածությունը՝ երեկոյան ժամանեցինք կայաններից մեկը. և որովհետև ձիերն արածում էին բավականին հեռվում, մենք որոշվեցինք գիշերել այդտեղ։
Այդ կայանի տունը գտնվում էր մեկից երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող մի բլրաշարքի տակին. այս շատ նշանակալի է այս երկրի համար։ Այս կայանը կամ պոստը գտնվում էր Աֆրիկայում ծնված մի նեգր լեյտենանտի հսկողության տակ։ Ի պատիվ նրան պետք է ասել, որ Բուենոս Այրեսից մինչև Կոլորադո ոչ մի ռանչո (հյուղակ) չկար, որ իր հարմարությամբ և կոկիկությամբ համեմատվեր այստեղի հետ։ Նա օտարականների կամ հյուրերի համար պատրաստել էր մի փոքրիկ սենյակ, իսկ ձիերի համար՝ մի փոքրիկ կորալ։ Այդ բոլորը շրջապատված էր փայտի ձողերով և եղեգներով։ Նա իր տան շրջապատում փորեր-պատրաստել էր մի խրամատ՝ հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս, իհարկե, քիչ նշանակություն կունենար, եթե հնդիկները հարձակվեին բայց նրա գլխավոր նպատակն այս դեպքում իր կյանքը թանգ ծախելն էր։ Մի քանի օր առաջ հնդիկների մի խումբ գիշերով անցել էր այդ տան մոտերքով։ Եթե նրանք իմանային այդ կայանի մասին, անկասկած մեր նեգր բարեկամը և իր չորս զինվորները սպանված կլինեին։ Ոչ մի տեղ ես չհանդիպեցի ավելի քաղաքավարի և ավելի պարտավորիչ մարդու, քան այս նեգրն էր, ուստի և շատ ավելի ցավալի էր տեսնել, թե ինչպես ուտելու ժամանակ նա մեզ հետ չէր նստում ճաշի։
Առավոտյան շատ վաղ բերել տվինք մեր ձիերը և ուրախ-զվարթ, քառատրոփ մեկնեցինք դեպի մյուս կայանը։ Մենք անցանք Կաբեսա դել Բուեյը. այս մի հին անուն է՝ տրված մի մեծ ճահճի սկզբին, որն սկսվում է Բահիա Բլանկայից։ Այստեղ նորից փոխեցինք մեր ձիերը և մի քանի փարսախ տարածություն անցանք եղեգնուտների և աղուտ ճահիճների միջով։ Վերջին անգամ վախելով մեր ձիերը՝ մենք նորից սկսեցինք ցեխի մեջ թաղվելով շարժվել առաջ։ Իմ ձին ընկավ, և ես լավ աղջրվեցի սև ճահճի մեջ — մի վերին աստիճանի անցանկալի պատահար, այն էլ այնպիսի ժամանակ, երբ փոխելու հագուստ չկա։ Բերդից մի քանի մղոն հեռու մենք հանդիպեցինք մի մարդու, որն ասաց մեզ, որ ինքը լսել է մի մեծ թնդանոթի կրակոց, որը նշան է հնդիկների մոտալուտ լինելուն։ Մենք իսկույն ևեթ թողինք ճանապարհը և սկսեցինք շարժվել եղեգնուտի կողքով, որը հալածվելու դեպքում փախուստի և թաքնվելու համար ամենահարմարն էր։ Մեծ էր մեր ուրախությունը, երբ հասանք բերդի պատերին, որտեղ իմացանք, որ այդ ամբողջ տագնապն իզուր է եղել, որովհետև այդ հնդիկները բարեկամ հնդիկներ են եղել և ցանկացել են միանալ գեներալ Ռոսասին։
Բահիա Բլանկան հազիվ թե արժանի լինի գյուղ կոչվելու։ Մի քանի տներ և զինվորների համար կառուցված բարակներ շրջապատված են մի խորը խրամատով և ամրացրած պատով։ Այդ գաղութը հիմնվել է վերջերս (1828 թվին), և նրա աճումը, զարգացումը մի դժվարին խնդիր է դարձել։ Բուենս Այրեսի կառավարությունը փոխանակ հետևելու սպանական փոխարքաների խելոք օրինակին, որոնք Ռիո Նեգրո հին գաղութի շրջապատի հողերը գնում էին հնդիկներից, անարդարացիորեն այդ տեղը գրավել էր բռնությամբ։ Այդ պատճառով էլ ստիպված էր ամրացնել գաղութը, սահմանափակել տների թիվը՝ չկարողանալով ընդարձակել պատերից դուրս գտնվող մշակվող հողի տարածությունը։ Մինչև անգամ անասունները բերդը շրջապատող հարթավայրից այն կողմ ազատ չէին հնդիկների հարձակումներից։
Նավահանգստի այն մասը, որտեղ «Բիգլ»-ը խարիսխ էր «ձգելու, լինելով քսանհինգ մղոն հեռու, ես կոմենդանտից խնդրեցի ձիեր և մեկ ուղեկցող՝ գնալու և իմանալու, թե արդյոք նավը եկե՞լ էր, թե ոչ։ Սկզբում մենք անցնում էինք մի կանաչ հարթավայրով, որը տարածվում էր մի փոքր առվակի հոսանքի ուղղությամբ. այնուհետև մտանք մի ընդարձակ ամայի հարթավայր՝ կազմված ավազից, աղուտ ճահիճներից կամ սոսկ ցեխից։ Հարթավայրի որոշ մասերը ծածկված էին ցածր թփուտներով, իսկ մյուս մասերը՝ այնպիսի սուկուլենտ (հյութառատ) բույսերով, որոնք փարթամ աճում են այն վայրերում, որտեղ կա առատ աղ։ Թեև երկիրն այդքան վատ է, բայց ջայլամներ, եղջերուներ, ագուտիներ և զրահակիրներ գտնվում էին առատ քանակությամբ։ Իմ ուղեկցողն ինձ պատմեց, թե ինչպես երկու ամիս առաջ փախուստի միջոցով հազիվհազ ազատել էր իր կյանքը։ Նա ուրիշ երկու մարդկանց հետ դուրս էր եկել որսի դաշտի այդ մասից ոչ հեռու, երբ նրանք հանկարծակի հանդիպում են մի խումբ հնդիկների, որոնք ընկնելով իրենց հետևից՝ շուտով բռնում են իր երկու ընկերներին և սպանում։ Իր ձիու ոտներն էլ բռնվում են բոլայով, բայց նա ցատկում է ներքև և կտրատում բոլայի կապերն իր դանակով. այս անելիս նա ստիպվում է թաքնվել ձիու հետևը, և նրա շուրջը վազվզելիս հնդիկների չուսոներից ստանում է երկու ծանր վերք։ Ցատկելով թամբի վրա՝ նա զարմանալի ճարպկությամբ քառատրոփ վազեցնելով իր ձին՝ ազատվում է իր հալածողների նիզակներից, որոնք հետևում են նրան մինչև բերդի պատերի տակ։ Այդ օրից սկսած արգելվում է բերդից հեռու տեղեր թափառելը։ Երբ ես դուրս եկա բերդից, այդ բանի մասին ոչինչ չէի իմանում և զարմանքով դիտում էի, թե ինչպիսի լրջությամբ իմ ուղեկիցը նայում էր մի եղջերուի, որն, ըստ երևույթին, վախեցած էր հեռվում գտնվող մի ինչ-որ խմբից։
Պարզվեց, որ «Բիգլ»-ը դեռ չէր եկել, հետևաբար ետ դարձանք, բայց ձիերը շուտով հոգնելով՝ մենք ստիպված եղանք գիշերել դաշտում, բացօթյա։ Առավոտյան մենք բռնել էինք մի զրահակիր, որն իր վահանի մեջ խորովելիս կազմում է մի հրաշալի աման կերակուր, բայց երկու քաղցած մարդու նախաճաշի և ճաշի համար այնքան էլ գոհացուցիչ չէր։ Այնտեղ, որտեղ մենք իջել էինք գիշերելու, գետինը ծածկված էր նատրիում սուլֆատի շերտով, ուստի և, իհարկե, ջուր գոյություն ունենալ չէր կարող։ Այնուամենայնիվ մինչև անգամ այստեղ բազմաթիվ փոքր կրծողներ կարողանում են ապրել։ Տուկուտուկոն մինչև կես գիշեր իմ գլխի տակին հանում էր իր տքտքոցի նման փոքրիկ խռնչոցները։ Մեր ձիերը շատ վատ էին և առավոտյան շուտով ուժասպառ եղան, որովհետև ոչինչ չէին խմել, այնպես որ մենք ստիպված էինք քայլել։ Կեսօրին մոտ մեր շները բռնեցին մի փոքրիկ վայրի այծ, որ մենք խորովեցինք։ Այդ խորովածից մի քիչ ուտելուց հետո ես անտանելիորեն ծարավեցի։ Այդ տանջանքն ավելի մեծանում էր, երբ տեսնում էինք նորերս եկած անձրևից ճանապարհի վրա գոյացած վճիտ ջրի փոքրիկ լճակները, որոնցից մի կաթիլ խմել չէր կարելի։ Հազիվ թե քսանչորս ժամ լիներ, որ ջուր չէի խմել, և այդ ժամանակի մի մասն էի անցկացրել արևի տակ, բայց ծարավն ինձ կատարյալ թուլացրել էր։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես մարդիկ կարող են ապրել այսպիսի պայմաններում երկու-երեք օր։ Միաժամանակ պիտի խոստովանեմ, որ իմ ուղեկիցը բոլորովին չէր նեղվում և զարմացել էր, որ մի օրվա զրկանքն այդ աստիճանի տանջալից էր ինձ համար։
Մի քանի անգամ արդեն ակնարկել եմ, որ այստեղ գետինը ծածկված է աղային կեղևով։ Այս երևույթը բոլորովին տարբերվում է սալինաների (աղուտ լճեր) երևույթից և շատ ավելի հետաքրքրական է և ուշագրավ։ Հարավային Ամերիկայի շատ մասերում, որտեղ կլիման բավականին չորային է, այս կեղևարկումները սովորական են. ոչ մի տեղ ես չեմ տեսել, որ նրանք այնքան առատ լինեն, որքան Բահիա Բլանկայի շրջակայքում։ Այստեղ և Պատագոնիայի այլ մասերում աղը բաղկացած է գլխավորապես նատրիում սուլֆատից, որի հետ խառն կա նաև փոքր քանակությամբ կերակրի սովորական աղ։ Այս աղուտներում (սալիտրալ)[45] ամբողջ հարթավայրն իրենից ներկայացնում է սև տղմային հողի մի մեծ տարածություն, տեղ-տեղ աճում են բույսերի փնջեր։ Մի շաբաթյա տաք և չոր եղանակից հետո, եթե մեկը վերադառնա այս տարածություններից մեկի միջով, նա զարմանքով կտեսնի հարթավայրը քառակուսի մղոններով սպիտակած բոլորովին։ Նրան կթվա, թե մի բարակ շերտ ձյուն է եկել, և տեղ-տեղ քամու միջոցով կույտեր են կուտակվել։ Այս վերջին երևույթն առաջանում է նրանից, որ դանդաղ գոլորշիացման ժամանակ աղի աղբյուրները հավաքվում են չորացած խոտի տերևների, փայտի կտորների կամ փշրված հողի շուրջ և ոչ թե բյուրեղանում լճացած ջրի հատակին։ Աղուտները պատահում են կամ հարթավայրի այնպիսի տարածություններում, որոնք ծովից միայն մի քանի ոտնաչափ են բարձր, և կամ թե գետերի ափերը կազմող հեղեղվող գետնի վրա։ Մ. Պարշապը[46] պարզել է, որ հարթավայրերի վրա գտնվող աղային կեղևը, որը ծովից գտնվում է մի քանի մղոն հեռու, բաղկացած է լինում գլխավորապես նատրիում սուլֆատից, պարունակելով միայն յոթը տոկոս սովորական աղ, մինչ ծովափին մոտիկ գտնվողների մոտ սովորական աղի տոկոսը բարձրանում է մինչև երեսունյոթ տոկոս։ Այս հանգամանքն ստիպում է մարդկանց ենթադրելու, որ նատրիում սուլֆատն առաջանում է հողի մեջ՝ քլորային միացություններից, որոնք մակերեսին են մնում վերջին ժամանակներում՝ այս չոր երկրի դանդաղ բարձրացման ընթացքում։ Այս ամբողջ երևույթն արժանի է բնագետների ուշադրության։ Արդյոք աղ սիրող սուկուլենտ (հյութառատ) բույսերը, որոնք հայտնի են որպես շատ նատրիում պարունակողներ, կարո՞ղ են քայքայել քլորի միացությունները. արդյոք սև գարշահոտ տիղմը, որի մեջ գտնվում են առատ քանակությամբ օրգանական նյութեր, կարո՞ղ է տալ ծծումբ և վերջը ծծմբաթթու։
Երկու օր հետո ես նորից գնացի նավահանգիստը։ Դեռ չէինք հեռացել մեր որոշյալ վայրից, իմ ուղեկիցը, նույն մարդը, որն ինձ հետ եղել էր երկու օր առաջ, նկատեց երեք մարդու, որոնք ձիով որս էին անում։ Նա անմիջապես ցած իջավ ձիուց և ուշադիր կերպով նրանց դիտելուց հետո ասաց. «Սրանք քրիստոնյաների նման ձի չեն նստել, և, բացի այդ, ոչ ոք չի կարող բերդից այսքան հեռանալ»։ Այդ երեք որսորդները մոտեցան իրար և մեզ նման ցած եկան ձիերից։ Վերջը մեկը նորից հեծավ ձին և քշելով բլրի վրայով՝ անհետացավ մեր աչքից։ Իմ ընկերն ասաց. «Այժմ պետք է հեծնել ձիերը. ատրճանակդ լցրո՛ւ». իսկ ինքը նայեց իր սրին։ Ես հարցրի, «Դրանք հնդիկնե՞ր են»։— „Quien sabe?” (ո՞վ գիտե), «եթե միայն երեք հոգի են և ուրիշները չկան, այդ նշանակության չունի»։ Ինձ այնպես թվաց, որ բլրի վրայով անցնողն իր ցեղի անդամներին կանչելու գնաց։ Այս բանի մասին ես հարցրի իմ ուղեկցին, բայց ամբողջ պատասխանը, որ ես կարողացա նրանից կորզել „Quien Scibe”-ն էր։ Նրա գլուխը և աչքերը ոչ մի րոպե չէին դադարում զգուշությամբ հորիզոնը հեռվում զննելուց։ Նրա այդ անսովոր սառնությունն ինձ թվում էր վատ կատակ, և ես հարցրի նրանք թե ինչո՞ւ մենք չենք վերադառնում տուն։ Ես շատ զարմացա, երբ նա պատասխանեց. «Մենք վերադառնալու ենք, բայց այնպիսի մի ճանապարհով, որ անցնի ճահճի մոտով, որտեղով մենք կարող ենք ձիերին քառասմբակ վազեցնել որքան որ հնարավոր է, իսկ այնուհետև, որտեղ հնարավոր չէ, պետք է ապավինենք մեր սեփական ոտքերին, որից հետո վտանգ չի լինի»։ Այդ բոլորն ինձ այնքան էլ ճիշտ չէին թվում, և ուզում էի արագացնել մեր քայլերը։ Նա ասաց, «Ո՛չ, չպետք է քշել, մինչև նրանք չքշեն իրենց ձիերը»։ Երբ մի փոքր անհարթություն ծածկում էր մեզ մենք արագ քշում էինք ձիերը, իսկ բաց տեղում շարունակում էինք քայլել։ Վերջապես հասանք մի հովիտ և դառնալով դեպի ձախ՝ արագ քշեցինք դեպի բլրի տակը, նա իր ձին տվեց ինծ պահելու, շներին պառկեցրեց գետնին և իր ձեռքերի ու ծնկների վրայով սողոսկելով սկսեց հետախուզել շրջապատը։ Այս դիրքում նա որոշ ժամանակ մնալուց հետո, վերջապես, բարձր ծիծաղով, բացագանչեց՝ „Mugeres!” (կանա՜յք)։ Նա ճանաչեց նրանց, դրանք մայորի որդու կինը և քենին էին, որոնք ջայլամի ձվեր էին փնտրում։ Ես այդ դեպքը և այս մարդու ընթացքը նկարագրեցի նրա համար, որ նա յուրաքանչյուր շարժում կատարելիս հավատացած էր, թե սրանք մեզ հետևող հնդիկներ էին։ Սակայն երբ պարզվեց մեր անիմաստ սխալվելը, նա ինձ բացատրեց հարյուրավոր պատճառներ, թե ինչո՛ւ նրանք հնդիկներ չէին կարող լինել, իսկ այդ պատճառներից և ոչ մեկը ժամանակին չեկավ նրա գլուխը։ Այնուհետև ձիերը հեծած՝ հանգիստ և խաղաղ իջանք մի տափարակ տեղ, որը կոչվում է Պունտա Ալտա, որտեղից մենք կարող էինք տեսնել գրեթե ամբողջ Բահիա Բլանկայի մեծ նավահանգիստը։
Այդտեղ ջրի ընդարձակ տարածությունն ակոսվել է տղմի բազմաթիվ մեծ թմբերով, որոնց տեղացիներն անվանում են կանդրեխալես կամ խեչափառանոցներ, որովհետև այդտեղ ապրում են անհաշիվ թվով փոքր խեչափառներ։ Այդ տիղմն այնքան փափուկ է, որ նրա վրայով քայլել հնարավոր չէ մինչև անգամ մի քանի քայլ։ Այդ թմբերից շատերի մակերեսները ծածկված են երկար եղեգներով, որոնց ծայրերը մակընթացության ժամանակ երևում են ջրից վերև։ Մի անգամ, երբ մենք գտնվում էինք մի նավակում, այնպես խճճվեցինք այս ծանծաղուտների մեջ, որ շատ դժվարությամբ էինք գտնում մեր ճանապարհը։ Բացի տղմի հարթ շերտերից, ոչինչ չէր երևում, օրն այնքան պարզ չէր, իսկ ռեֆրակցիան՝ բարձր, կամ, ինչպես նավաստիներն էին ասում, «ամեն ինչ տարտամ էր երևում»։ Մեր տեսողության դաշտի միակ առարկան, որը գտնվում էր իր տեղում, հորիզոնն էր. եղեգները նմանվում էին մացառների, որոնք կախված են օդից՝ առանց հենարանի, ջուրը նմանվում էր տղմի թմբերին, իսկ տղմի թմբերը՝ ջրի։
Գիշերն անցկացրինք Պունտա Ալտայում, և ես զբաղված էի բրածո ոսկրներ որոնելով։ Այս վայրը մի կատարյալ գետնադամբան էր անհետացած ահռելի կենդանիների համար։ Երեկոն կատարյալ խաղաղ էր և պարզկա։ Տեսարանի վերին աստիճանի մոնոտոն լինելը նրան մի առանձին հետաքրքրականություն էր տալիս մինչև անգամ ցեխի թմբերի և ճայերի, ավազաբլուրների և մենավոր անգղների առկայությամբ։ Առավոտյան ետ դառնալիս հանդիպեցինք մի պումայի (առյուծակատու) բոլորովին թարմ ոտնահետքի, բայց մեզ չհաջողվեց գտնել նրան։ Մենք տեսանք նաև երկու սորիլյո, որոնք ունեն զզվելի հոտ։ Սրանք շատ սովորական են այստեղի համար։ Ընդհանուր տեսքով սորիլյոն նման է ժանտաքիսին, բայց քիչ ավելի մեծ է և համեմատաբար ավելի հաստ է։ Լավ գիտենալով իր կարողությունը՝ նա ցերեկով թափառում է բաց դաշտերում և ոչ շնից է վախենում, ոչ մարդուց։ Եթե մի շուն հարձակվում է, նրա համարձակությունն անմիջապես կոտրվում է սորիլյոյի արձակած մի քանի կաթիլ գարշահոտ յուղի միջոցով, որն առաջացնում է ուժեղ սրտախառնություն, և քթից սկսում է հոսել։ Ինչ իր որ մի անգամ ապականվում է այդ նյութով, ընդմիշտ անպետք է դառնում։ Ազարան ասում է, որ այդ հոտն զգացվում է մեկ փարսախ հեռավորությունից։ Մի քանի անգամ Մոնտեվիդեոյի նավահանգիստը մտնելիս, երբ քամին ցամաքից է եղել, մենք նավի վրա զգացել ենք այդ հոտը։ Հայտնի է, որ բոլոր կենդանիները մեծ հոժարությամբ իրենց տեղը զիջում են սորիլյոյին։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱ
Բահիա Բլչանկա.— Երկրաբանnւթյուն.— Բազմաթիվ անհետացած հսկա չորքոտանիներ.— Վերջին ժամանակների անհետացումները.— Տեսակների երկարակեցությունը.— Մեծ կենդանիները փարթամ բուսականություն չեն պահանջում.— Հարավային Աֆրիկա.— Սիբիրական բրածոներ.— Ջայլամի երկու աեսակները.— Հնոցահավի[47] սովորությունները.— Զրահակիրներ.— Թունավոր գորտ, մողես.— Կենդանիների ձմեռային քունը.— Ծովափետրի սովորությունները.— Պատերազմ հնդիկների հետ և նրանց ոչնչացումը.— Նետագլուխ՝ հնագիտական մնացորդ։
«Բիգլ»-ն այստեղ հասավ օգոստոսի 24-ին և մի շաբաթ հետո նավարկեց դեպի Լա Պլատա։ Կապիտան Ֆից Ռոյի համաձայնությամբ՝ ես ետ մնացի՝ ցամաքով մինչև Բուենոս Այրես ճանապարհորդելու համար։ Այստեղ ավելացնելու եմ մի շարք դիտումներ, որոնք արել եմ այս և նախորդ այցելության ժամանակ, երբ «Բիգլ»-ն զբաղված էր նավահանգստի հետազոտությամբ։
Ափից մի քանի մղոն հեռու հարթավայրը պատկանում է պամպասների ընդարձակ ֆորմացիային, որը որոշ տեղերում կազմված է կարմրավուն կավից և այլ մասերում կրով չափազանց հարուստ մերգելային ապառներից։ Ափին մոտիկ կան մի քանի հարթավայրեր, որոնք կազմված են վերին հարթավայրերի բեկորներից և տղմից, խճերից և ավազից, որ ծովը դուրս է շպրտել ցամաքի դանդաղ բարձրանալու հետ միասին, մի բարձրացում, որի ապացույցները հանդիսանում են վերջին ժամանակների խեցիներ պարունակող շերտերը և պեմզայի կլորացրած խճերը՝ ցրված այդ երկրի վրա։ Պունտա Ալտայում կարելի է տեսնել վերջին ժամանակներում կազմված այս հարթավայրերից մեկի կտրվածքը, որը վերին աստիճանի հետաքրքրական է իր մեջ ներփակած բազմապիսի և արտասովոր բնույթի ցամաքային հսկա կենդանիների մնացորդներով։ Այս մնացորդները մանրամասն նկարագրել է պրոֆեսոր Օուենը ««Բիգլ»-ի ճանապարհորդության զոոլոգիան» բաժնում և նրանք գտնվում են Վիրաբուժական կոլեժում։ Այստեղ ես կտամ մի համառոտ ուրվագիծ նրանց բնույթի մասին։
Առաջին՝ մեգաթերիումի «Megaherium» երեք գլխամաս և այլ ոսկրներ, որոնց ահռելի մեծությունը ցույց է տալիս, որ այդ կենդանին հսկա է եղել։ Երկրորդ՝ մեգալոնիքս (Megalonyx) — մի մեծ կենդանի, որը մոտիկ է առաջինին։ Երրորդ՝ սցելիդոթերիում (Scelidotherium), որը նույնպես մոտիկ է նախորդ երկուսին, և որից ես ձեռք բերի գրեթե մի լրիվ կմախք։ Նա պետք է ռնգեղջյուրի չափ մեծ կենդանի եղած լինի։ Իր գլխի կազմությամբ, ըստ մր. Օուենի, նա ամենից մոտիկ է կապյան մրջնակերին, իսկ մի շարք այլ կողմերով մոտիկ է զրահակիրներին։ Չորրորդ՝ միլոդոն (Mylodon Darwinii), նկարագրվածներին շատ մոտիկ մի սեռ, բայց ծավալով փոքր։ Հինգերորդ՝ մի այլ հսկա թերատամ չորքոտանի։ Վեցերորդ՝ մի մեծ կենդանի, որը որպես վահան ունի ոսկրյա պատյան՝ խորշերով, և որը շատ նման է զրահակիր վահանին, Յոթերորդ՝ անհետացած ձիու մի տեսակ, որի վրա հետագայում նորից եմ կանգ առնելու։ Ութերորդ՝ մի ատամ, որը պատկանում է հաստամորթ (Pachydermatous) կենդանու, հավանորեն մակրաուխենիայի (Macrauchenia) սեռի ներկայացուցիչը, մի մեծ կենդանի՝ ուղտի վզի նման երկար վզով, որին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Վերջապես տոքսոդոնը (Toxodon), որը թերևս հայտնաբերված կենդանիներից ամենատարօրինակն է. իր մեծությամբ նա հավասար է փղին կամ մեդաթերիումին, բայց նրա ատամների կառուցվածքը, ինչպես նշում է մր. Օուենը, անվիճելիորեն ապացուցում է, որ նա կրծողների հետ պետք է ունենար մոտիկ ազգակցություն, մի կարգ, որն այժմ ներառում է փոքր չորքոտանիների մեծ մասը. շատ կողմերով նա մոտիկ է հաստամորթին (Pahydermata)։ Դատելով նրա աչքերի, ականջների և ռունգերի դիրքից՝ կարելի է ասել, որ նա հավանորեն եղել է ջրային կենդանի, ինչպես դյուգոնը և լամանթին, որոնց հետ ևս նա ուներ ընդհանուր կողմեր։ Ո՜րչափ զարմանալի կերպով տարբեր կարգերը, որոնք այժմ շատ լավ բաժանվում են իրարից, խառնված են իրար տոքսոդոնի կաոուցվածքի տարբեր կետերում։
Այս ինն մեծ չորքոտանիների մնացորդները և բազմաթիվ այլ առանձին ոսկրներ գտնվում էին ներփակված ծովեզրում, մոտ 200 քառակուսի յարդ տարածության մեջ։ Նշանակալի է այն, որ այսքան շատ տարբեր տեսակներ գտնվում են միասին. միաժամանակ այդ ապացուցում է, որ այս երկրի հին բնակիչներն իրենց տեսակներով որչափ բազմազան պետք է եղած լինեն։ Պունտա Ալտայից մոտ երեսուն մղոն հեռու, կարմրահողից կազմված մի քարափում ես գտա ոսկրների մի քանի կտորներ, որոնցից մի քանիսը բավականին մեծ էին։ Այդ ոսկրնեըի մեջ կային մի կրծող կենդանու ատամներ, որոնք իրենց մեծությամբ և ձևով շատ նման էին ջրախոզի ատամներին, որի սովորություններն արդեն նկարագրված են նախորդ գլուխներում. ուստի այս ևս հավանորեն ջրային կենդանի է եղել։ Այնտեղ կար նաև կտենոմիսի (Ctenomys) գլխի մի մասը։ Այս տեսակը թեև տարբերվում է տուկուտուկոյից, բայց ընդհանուր մոտիկ նմանություն ունի։ Այդ կարմիր հողը, որը նման է պամպասների հողին և որի մեջ ներփակված էին այս մնացորդները, ըստ պրիֆ. Էրենբերդի՝ պարունակում է ութ անուշ ջրի և մեկ աղի ջրի ինֆուզորային փոքրիկ կենդանիներ։ Այստեղից կարելի է եզրակացնեի որ այդ հավանորեն էստուարի նստվածք է։
Պունտա Ալտայի մնացորդները թաղված էին շերտավոր խճի և կարմրավուն կավի մեջ. դրանք նման են այն շերտերին, որ ծովն այժմ հավաքում է ծանծաղ ծովափերին։ Նրանց հետ գտնվում էին նաև քսաներեք տեսակի խեցիներ, որոնցից տասներեքն այժմվա խեցիներից են, իսկ չորսը շատ մոտիկ ժամանակակից ձևերին։ Մնացածներն անհետացա՞ծ տեսակներ են, թե՞ պատկանում են այնպիսի տեսակների, որոնք հայտնի չեն, այդ դեռ պարզ չէ, որովհետև այս ափերի խեցիները քիչ են ուսումնասիրված։ Այնուամենայնիվ քանի որ ներփակված ժամանակակից խեցիները թվով գրեթե նույն հարաբերությունն ունեն այժմ ծոցում ապրող խեցիների հետ, ուստի քիչ կասկած կարող է լինել այն ենթադրության մասին, որ այս կուտակումը պատկանում է երրորդային պերիոդի ամենավերջին ժամանակներին։ Դատելով սցելիդոթերիումի ոսկրներից, ներառյալ մինչև անգամ ծնկոսկրը, որոնք թաղված էին իրենց բնական հարաբերական դիրքով, և դատելով զրահակիրանման մեծ կենդանիների ոսկրային զրահներից, որոնք լավ պահպանված էին նրա սրունքներից մեկի ոսկրների հետ, կարող ենք վստահ ասել, որ այս մնացորդները թարմ են եղել և իրենց հոդակապերով միացած են եղել, երբ թաղվել են խճերի մեջ խեցիների հետ միասին։ Այստեղից էլ մենք ունենք լավ ապացույցներ այն բանի, որ վերևում թված հսկա չորքոտանիները, որոնք ավելի շատ են տարբերվում այժմ գոյություն ունեցողներից, քան Եվրոպայի ամենահին երրորդական չորքոտանիները, ապրել են այնպիսի ժամանակ, երբ ծովում ապրում էին իր այժմվա բնակիչների մեծ մասը, և մենք, այսպիսով, հաստատում ենք այն նշանավոր օրենքը, որ հաճախ պնդում է մր. Լայելը, այն է, որ կաթնասունների տեսակների երկարակեցությունն ընդհանուր առմամբ ետ է մնում Testacea-ի երկարակեցությունից։[48]
Megatheroidae կենդանիների, այն է՝ մեգաթերիումի, մեգալոնիքսի, սցելիդոթերիումի և միլոդոնի ոսկրների մեծությունն իսկապես հասնում է ապշեցուցիչ չափերի։ Այս կենդանիների կյանքի սովորությունները կատարյալ մի հանելուկ էին դարձել բնագետների համար, մինչև որ վերջին ժամանակները պրոֆեսոր Օուենը[49] շատ հանճարեղ կերպով լուծեց այդ խնդիրը։ Դրանց ատամներն իրենց կառուցվածքով ցույց են տալիս, որ այս կենդանիներն ապրել են բուսական սննդանյութերով, հավանորեն տերևներով և ծառերի փոքր ճյուղերով։ Նրանց ծանրաքաշ ձևերը և կորացած ուժեղ և մեծ ճանկերը թվում է թե այնքան քիչ են հարմարեցված տեղաշարժության համար, որ մի քանի հայտնի բնագետներ հավատացած են, որ համրուկների նման, որոնց շատ մոտիկ ագդակից են, սրանք իրենց գոյությունը պետք է պահպանած լինեին տերևներով՝ մագլցելով ծառերի վրա հետևի կողմը ներքև։ Դժվար է ենթադրել, որ մինչև անգամ նախաջրհեղեղյան ժամանակները կարող էին գոյություն ունենալ ծառեր, որոնց ճյուղերն այնքան ուժեղ լինեին, որ կարողանային իրենց վրա պահել փղի մեծության կենդանիներ։ Պրոֆեսոր Օուենը, շատ ավելի հավանականությամբ, կարծում է, որ սրանք ծառերի վրա բարձրանալու փոխարեն ջարդում, ցած, դեպի իրենց էին բերում ճյուղերը, քաշում, արմատահան էին անում փոքրերը և այսպիսով սնվում նրանց տերևներով։ Նրանց մարմնի վերջի մասի վիթխարի լայնությունը և ծանրությունը, որն առանց տեսնելու դժվար է երևակայել, այս տեսակետով դառնում է պիտանի և օգտակար և ոչ թե կենդանու համար մի ավելորդ ծանրություն է լինում, և նրանց արտաքուստ երևացող անճարակությունն էլ անհետանում է։ Իրենց մեծ պոչերով և ահռելի կրունկներով նրանք ամուր հաստատվում էին գետնի վրա, ինչպես մի եռոտանի, որից հետո կարող էին ազատ կերպով ի գործ դնել իրենց վերին աստիճանի ուժեղ թևերի և ճանկերի ամբողջ ուժը։ Այսպիսի մի ուժի դիմադրող ծառը պետք է որ իսկապես ունենար ուժեղ և խոր արմատներ։ Պետք է հիշել և այն, որ միլոդոնը զինված էր երկար և տարածվող լեզվով, ինչպես այդ տեսնում ենք ընձուղտի մոտ, որը բնության ամենագեղեցիկ նախատեսությամբ իր երկար վզի օգնությամբ հասնում է իր տերևասննդին։ Ըստ Բրյուսի՝ Հաբեշստանում, երբ փիղն իր կնճիթը չի կարողանում հասցնել ճյուղերին, սկսում է իր ժանիքներով խորն ակոսել ծառի բունը բոլոր կողմերից, մինչև որ բունն այնքան բարակում է, որ հեշտությամբ կոտրվում է։
Վերոհիշյալ բրածոները պարունակող շերտերը գտնվում են մակընթացության ժամանակի ջրի մակերեսից միայն տասնհինգից—քսան ոտնաչափ բարձրության վրա։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ցամաքի բարձրացումը եղել է փոքր (կամ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել իջեցման մի միջանկյալ պերիոդ, որի մասին ապացույցներ չունենք) սկսած այն ժամանակից, երբ այդ մեծ չորքոտանիները թափառում էին շրջակա հարթավայրերում. և այդ երկրի արտաքին տեսքն այն ժամանակ պետք է մոտավորապես այնպես եղած լինի, ինչպես այժմ է։ Շատերը բնականաբար կարող են հարցնել, թե այդ շրջանում այս երկիրն ի՞նչպիսի բուսականություն է ունեցել, արդյոք այն ժամանակ էլ այժմվա նման անբերրի՞ է եղել, թե ոչ։ Որովհետև նրանց հետ թաղված խեցիները նույնն են, ինչ որ այժմ ապրում են ծովածոցում, ուստի սկզբներում ես հակամետ էի կարծելու, որ այն ժամանակվա բուսականությունը պետք է նման լիներ ներկա բուսականությանը, բայց այս եզրակացությունը կարող է սխալ լինել, որովհետև այս նույն խեցիների մի մասն ապրում է փարթամ բուսականությամբ ծածկված Բրազիլիայի ափերին, և, բացի այդ, ընդհանրապես անիմաստ է ծովի բնակիչների հատկանիշների վրա հիմնվելով դատել ցամաքում ապրողների մասին։ Այնուամենայնիվ այդ բոլորը նկատի ունենալուց հետո չի կարելի ենթադրել, որ որովհետև Բահիա Բլանկայի հարթավայրերում ապրել են այդքան շատ չորքոտանիներ, ուրեմն սկզբներում այդ վայրերը ծածկված պետք է լինեն փարթամ բուսականությամբ. ես չեմ կասկածում, որ քիչ հարավ, Ռիո Նեգրոյի մոտ, անբերրի չոր երկիրն իր ցրված փշոտ ծառերով կարող է ունենալ իր բազմաթիվ մեծ չորքոտանիները։
Առաջ ընդհանուր կարծիքն այն է եղել, որ մեծ կենդանիների համար անհրաժեշտ է փարթամ բուսականություն, և այդ կարծիքն անցել է մի հեղինակից մյուսին. բայց ես երբեք չեմ վարանում ասելու, որ այս ամբողջովին կեղծ է, և այդ կարծիքն անզոր է դարձրել երկրաբանների դատողությունները աշխարհի հին պատմության վերաբերյալ մեծ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում։ Հավանորեն այս վնասակար ենթադրությունն առաջանում է, նկատի ունենալով Հնդկաստանը և հնդկական կղզիները, որտեղ փղերի խմբերը, շքեղ անտառները և անթափանց ջունգլիները յուրաքանչյուրի մտքում միասնաբար են հանդես գալիս։ Սակայն եթե մենք դիմենք Հարավային Աֆրիկայում կատարված ճանապարհորդական որևէ աշխատության, գրեթե յուրաքանչյուր էջում մենք կհանդիպենք անապատային բնույթ ունեցող տեղերի նկարագրությունների կամ այնտեղ ապրող խոշոր կենդանիների մեծ թվերի։ Նույն բանն ապացուցում են և այն բազմաթիվ նկարները, որոնք ներկայացնում են Աֆրիկայի խորքերի զանազան մասերը։ Երբ »Բիգլ»-ը գտնվում էր Կապշտատում, ես մի քանի օրով մի էքսկուրսիա կատարեցի դեպի երկրի խորքերը, և այդ բավական էր, որ առաջուց ավելի մանրամասն կարդացածներս ինձ համար հասկանալի լինեին։
Դոկտոր Անդրյու Սմիթը, որը գլխավորելով իր հանդուգն խումբը, վերջին ժամանակներս հաջող կերպով անցել է Այծեղջյուրի արևադարձը, ինձ տեղեկացրել է, որ եթե Հարավային Աֆրիկան ամբողջությամբ նկատի ունենանք, ապա կասկած չի կարող լինել, որ նա մի անբերրի երկիր է։ Հարավային և հարավ-արևելյան ափերին կան բավականին գեղեցիկ անտառներ, բայց բացառությամբ այդ անտառների, ճանապարհորդը կարող է օրերով անցնել աղքատ և սակավ բուսականությամբ ծածկված բաց հարթավայրերով։ Դժվար է ճիշտ գաղափար կազմել այդտեղի համեմատական բերրիության աստիճանի մասին, բայց հանգիստ կարելի է ասել, որ տարվա որևէ ժամանակում Մեծ Բրիտանիայի բուսականությունը քանակապես Հարավային Աֆրիկայի ներքին մասերի համապատասխան տարածության բուսականության քանակությունից հավանորեն տասն անգամ գերազանցում է։ Այն փաստը, որ գոմեշի սայլերը կարող են ճանապարհորդել որևէ ուղղությամբ (բացառությամբ ծովափերի մոտերի) և նրանց ընթացքը երբեմն է ընդհատվում) այն էլ կես ժամով՝ թփուտները կտրատելու համար, գուցե ավելի որոշակի գաղափար տա այնտեղի բուսականության սակավության մասին։ Այժմ եթե մի ակնարկ ձգենք այս ընդարձակ հարթավայրերում ապրող կենդանիների վրա, կտեսնենք, որ նրանց թիվը չափազանց մեծ է, և այդ կենդանիները մարմնով էլ շատ մեծ են։ Այստեղ կարելի է թվել. փիղը, ռնգեղջյուրի երեք տեսակ, և հավանորեն, ըստ դր. Սմիթի, երկու այլ տեսակ ևս, հիպոպոտամը (գետաձի), ընձուղտը, քաֆիրական գոմեշը (Bos caffer), որն ունի լրիվ աճած ցուլի մեծություն, և որմզդական եղջերուն (որմզդեղն), որը համեմատաբար ավելի խոշոր է լինում, զեբրի երկու տեսակ, կուտգան, երկու եղջերվաձի և մի քանի տեսակ անտիլոպ, որոնք մարմնով մինչև անգամ ավելի մեծ են, քան այս վերջին կենդանիները։ Շատերը գուցե ենթադրում են, որ թեև տեսակները բազմաթիվ են, բայց յուրաքանչյուր տեսակին պատկանող անհատ կենդանիների թիվը քիչ է. բայց դոկտոր Սմիթի հետազոտություններն ինձ հնարավորություն են տալիս ասելու, որ իրական դրությունը բոլորովին այլ է։ Նա ինձ տեղեկացնում է, որ 24° լայնության վրա գոմեշի սայլերով ճանապարհորդելիս, առանց ճանապարհի աջ կամ ձախ ուղղություններով հեռուները թափառելու, նա տեսել է հարյուրից-հարյուրհիսուն ռնգեղջյուր, որոնք պատկանելիս են եղել երեք տեսակի. միևնույն օրը նա տեսել է ընձուղտի մի քանի երամակներ, որոնք բոլորը միասին թվով հարյուր հատ են եղել, թեև այդ օրը փիղ չի տեսել, բայց այդ շրջանում կան նաև փղեր։ Նախորդ երեկոյին գիշերելու համար նրանց կանգ առած վայրից յոթ-ութ կիլոմետր հեռավորության վրա նրա խումբը մի տեղ սպանել է ութը հիպոպոտամ (գետաձի) և տեսել ուրիշ շատերը։ Նույն գետում եղել են նաև կոկորդիլոսներ։ Իհարկե, շատ զարմանալի է տեսնել այդքան շատ և մեծ կենդանիներ խռնված մի տեղում, և բոլորին չի պատահի այդ, բայց և այնպես այս ապացուցում է, որ նրանք գոյություն ունեն մեծ թվերով։ Դոկտոր Սմիթն այդ օրվա անցած տարածությունը նկարագրում է որպես «նոսր կանաչով և մոտ չորս ոտնաչափ բարձրության թփուտներով ծածկված մի վայր. միմոզայի ծառերն էլ ավելի նոսր են»։ Նրանց սայլերը գրեթե շարժվելիս են եղել ուղիղ գծով՝ առանց հանդիպելու որևէ խոչընդոտի։
Յուրաքանչյուր մարդ, որ նվազագույն չափով ծանոթ է Բարեհուսո հրվանդանի բնական պատմությանը, նա կարդացած կլինի, որ բացի այս խոշոր կենդանիներից այնտեղ ապրում են նաև անտիլոպների (քարայծ) երամակներ, որոնց կարելի է համեմատել միայն չվող թռչունների երամների հետ։ Հենց առյուծների, հովազների և բորենիների թիվը և գիշատիչ թռչունների շատությունը պարզորեն խոսում են փոքր չորքոտանիների առատության մասին։ Մի երեկո դոկտոր Սմիթի խմբի իջևանած վայրի շրջակայքում միաժամանակ երևացել են թափառող յոթ առյուծ. ինչպես ասում էր ինձ այս տաղանդավոր բնագետը, Հարավային Աֆրիկայում յուրաքանչյուր օր նախճիրը պետք է լինի սարսափելի և մեծ։ Խոստովանում եմ, որ շատ զարմանալի կարող է թվալ, թե ի՛նչպես են կարողանում այսքան մեծ թվով կենդանիներ ապրել այդքան քիչ սնունդ ունեցող մի երկրում։ Կասկած չկա, որ մեծ չորքոտանիները սնունդ ճարելու համար թափառում են բավականին ընդարձակ տարածություններ, և նրանց սնունդը կազմում են գլխավորապես մացառները, որոնք քիչ ծավալի մեջ հավանորեն պարունակում են շատ սննդանյութեր։ Դր. Սմիթն ասում է նաև այն, որ բուսականությունն այդտեղ արագ է աճում. հենց որ մի մասն սպառվում է, նրա տեղը բռնում է նորը։ Կասկած չի կարող լինել, որ մեծ չորքոտանիների գոյության պահպանման համար անհրաժեշտ սննդանյութերի քանակի մասին մեր ունեցած պատկերացումը շատ չափազանցված է։ Պետք է հիշել, որ ուղտը,— մի կենդանի, որը ոչ մի կերպ չի կարելի փոքր համարել,— միշտ նկատվել է որպես անապատի խորհրդանշանը։
Նկատի ունենալով այս հակառակ հարաբերությունը՝ կտեսնենք, որ հիմնովին սխալ է այն կարծիքը, ըստ որի, որտեղ գոյություն ունեն մեծ չորքոտանիներ, անհրաժեշտաբար բուսականությունն այնտեղ պետք է փարթամ լինի։ Մր. Բըրչելն ասում էր, որ Բրազիլիա մտնելիս ոչ մի բան նրա վրա այնքան ուժեղ տպավորություն չի թողել, որքան Հարավային Ամերիկայի փարթամ բուսականությունը, որը բոլոր տեսակի մեծ կենդանիների բացակայության հետ միասին Հարավային Աֆրիկայի նկատմամբ կատարյալ մի հակապատկեր է ներկայացնում։ Իր «Ճանապարհորդություններ»[50] գրքում նա նշում է, որ եթե այս երկրներից յուրաքանչյուրից վերցվեն հավասար թվով խոտակեր ամենամեծ չորքոտանիները, և բավարար տվյալներ լինելու դեպքում համեմատության մեջ դրվի նրանց քաշը, կստացվի մի վերին աստիճանի հետաքրքրական թիվ։ Եթե մենք մի կողմից վերցնենք փիղը,[51] գետաձին, ընձուղտը, քաֆիրական ցուլը, որմզդական եղջերուն, ստուգված երեք և ենթադրաբար ես երկու ռնգեղջյուրի տեսակները և մյուս կողմից՝ վերցնենք Ամերիկայից երկու տեսակ տապիրները, գուանակոն, երեք եղջերու, վիգոնը, պեկարին, ջրախոզը (որից հետո թիվը լրացնելու համար ընտրությունը պետք է կատարել կապիկներից) և ապա այս երկու խմբերը դնենք կողքե-կողքի, այդ դեպքում, իհարկե, դժվար կլինի մեծության տեսակետից պատկերացնել երկու ավելի անհամաչափ շարքեր։ Վերոհիշյալ փաստերից հետո մենք ստիպված ենք գալ սկզբներում գոյություն ունեցող տեսակետին հակառակ եզրակացության[52], այսինքն՝ այն երկրներում, որտեղ ապրում են կաթնասունները, նրանց տեսակների մարմնի մեծության և բուսականության քանակի մեջ մոտիկ հարաբերություն գոյություն չունի։
Ինչ վերաբերում է մեծ չորքոտանիների թվին, իհարկե, երկրագնդի վրա չկա մի վայր, որը կարողանա համեմատվել Հարավային Աֆրիկայի հետ։ Մի քանի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկսւթյուններից հետո այդ գոտու ծայրահեղ անապատային բնույթն անվիճելի է։ Աշխարհի եվրոպական մասում մենք պետք է ետ գնանք մինչև երրորդային դարաշրջանը, որպեսզի կաթնասունների մեջ գտնենք իրերի այնպիսի մի դրության, ինչ որ նրանց համար այժմ գոյություն ունի Բարեհուսո Հրվանդանում։ Այդ երրորդային էպոխաները, որ մենք կարող ենք նկատի առնել որպես մեծ կենդանիներով վերին աստիճանի հարուստ էպոխաներ, որովհետև որոշ վայրերում մենք գտնում ենք կուտակված մի քանի ժամանակաշրջանների մնացորդներ, հազիվ թե կարողանային պարծենալ ավելի մեծ չորքոտանիներով, քան այն չորքոտանիները, որ այժմ ունի Հարավային Աֆրիկան։ Առաջ քաշելով այս կամ այն ենթադրությունները բուսականության դրության մասին այդ դարաշրջանում, ապա առնվազն ստիպված կլինենք ընդունելու, որ գոյություն ունեցող անալոգիաները բացարձակորեն անհրաժեշտ չեն դարձնում փարթամ բուսականության գոյությունը, երբ աչքի առաջ ենք ունենում բոլորովին հակառակ դրվածքով դրությունը Բարեհուսո հրվանդանում։
Մենք գիտենք[53], որ Հյուսիսային Ամերիկայի ծայրամասերում, մի քանի ոտնաչափ խորությունից սկսվող մշտական սառեցման սահմանից մի քանի աստիճան էլ հյուսիս՝ գետինը ծածկված է մեծ և բարձր ծառերի անտառներով։ Միևնույն ձևով Սիբիրում մենք ունենք կեչու, եղևնու և սոճու անտառներ, որոնք աճում են այնպիսի մի լայնության վրա[54] (64°), որտեղ օդի միջին բարեխառնությունը գտնվում է սառեցման կետից ներքև, և որտեղ գետինն այնպես կատարյալ է սառած, որ այնտեղ թաղված կենդանիների մնացորդները մինչև մեր օրերը շատ լավ պահպանված են։ Այս փաստերից հետո մենք պետք է ընդունենք, որ (այնքան, որքան այդ վերաբերում է բուսականության միայն քանակության) վերին երրորդական էպոխայի մեծ չորքոտանիները Հյուսիսային Եվրոպայի և Ասիայի շատ մասերում ապրել են այն վայրերում, որտեղ այժմ գտնվում են նրանց մնացորդները։ Այստեղ ես չեմ խոսում նրանց գոյության համար անհրաժեշտ բուսականության տեսակի մասին, որովհետև քանի որ, կան նշաններ ֆիզիկական փոփոխությունների մասին, և քանի որ կենդանիներն էլ անհետացել են, ուստի ե կարող ենք ենթադրել, որ բույսերի տեսակները ևս փոխվել են։
Այս դիտողությունները, թույլ տվե՛ք ինձ ավելացնելու, անմիջականորեն կապված են սառուցների մեջ պահված՝ Սիբիրի կենդանիների հարցի հետ։ Այսպիսի խոշոր կենդանիների գոյության համար տրոպիկական փարթամ բնույթ ունեցող բուսականության անհրաժեշտության մասին եղած խորը համոզմունքը և այս բուսականությունը մշտական սառեցման մոտակայության հետ հաշտեցնելու անհնարինությունը եղել է կլիմայի հանկարծակի փոփոխության և ավերիչ կատաստրոֆների մասին առաջացած մի քանի տեսությունների գլխավոր հիմքերից մեկը,— տեսություններ, որոնց նպատակն է եղել բացատրել այդ կենդանիների ոչնչացման պատճառները։ Ես չեմ կարող ենթադրել, որ սառցի մեջ թաղված այդ կենդանիների գոյություն ունենալու ժամանակից մինչև հիմա կլիման փոփոխության չի ենթարկվել։ Այստեղ ես միայն ցանկանում եմ ցույց տալ, որ այնչափով, ինչ չափով որ խնդիրը վերաբերում է միայն սննդի քանակության, այդ հին ժամանակների ռնգեղջյուրները կարող էին թափառել Կենտրոնական Սիբիրի ստեպներում (հյուսիսային մասը հավանորեն այն ժամանակ եղել է ջրի տակ), մինչև անգամ եթե այդ ստեպները լինեին այժմվա պայմաններում, այնպես, ինչպես այժմ գոյություն ունեցող ռնգեղջյուրները և փղերը թափառում են Հարավային Աֆրիկայի կարոսներում (karos — անապատային քարքարոտ վայրեր)։
Այժմ ես պատմելու եմ Հյուսիսային Պատագոնիայի ամայի հարթավայրերում տարածված մի քանի հետաքրքրական թռչունների սովորությունների մասին: Ամենից առաջ սկսելու եմ ամենամեծից՝ հարավ-ամերիկյան ջայլամից։ Յուրաքանչյուր ոք ծանոթ է ջայլամի ընդհանուր սովորություններին։ Այս թռչունը սնվում է բուսական նյութերով, ինչպես արմատները և կանաչն են։ Բայց Բահիա Բլանկայում մի քանի անգամ ես տեսել եմ, թե ինչպես սրանք տեղատվության ժամանակ երեքով կամ չորսով գալիս են դեպի ընդարձակ տղմոտ ափերը, որոնք այդ ժամանակները չորացած են լինում, որպեսզի, ինչպես գաուչոներն են ասում, սնվեն փոքրիկ ձկներով։ Թեև ջայլամն իր սովորություններով երկչոտ, զգուշ և մենակյաց է և շատ արագավազ, այնուամենայնիվ, առանց մեծ դժվարությունների՝ բոլասով զինված հնդիկները կամ գաուչոները բոնում են նրան։ Երբ երևում են մի քանի ձիավորներ՝ կիսաշրջան կազմած, նա շփոթվում է և չի իմ անում, թե ո՛ր ուղղությամբ փախչի։ Սովորաբար ջայլամները նախընտրում են վազել քամու հակառակ ուղղությամբ. բայց հենց սկզբից նրանք տարածում են իրենց թևերը և փախչում՝ նավի նման պարզելով ամբողջ առագաստները։ Մի գեղեցիկ տաք օր ես տեսա, թե ինչպես մի քանի ջայլամ վազեցին դեպի բարձր եղեգնուտը, կուչ եկան և թաքնվեցին այնտեղ, մինչև ես բոլորովին մոտեցա նրանց։ Ընդհանրապես հայտնի չէ, որ ջայլամները հեշտությամբ են մտնում ջուրը։ Մր. Կինգն ասում է, որ Սան Բլաս ծովածոցում և Պատագոնիայի Վալդես նավահանգստում մի քանի անգամ նա տեսել է այս թռչուններին՝ մի կղզուց մյուսը լողալիս։ Նրանք ջուրն են նետվել, երբ նրանց հետևելով քշել են մինչև որոշ կետ, ինչպես և այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք նրանց չի վախեցրել։ Նրանց լողալով անցած տարածությունը եղել է մոտ երկու հարյուր յարդ։ Լողալիս նրանց մարմնի միայն մի փոքր մասն է երևում ջրից վերև, վզները ձգում են քիչ առաջ և դանդաղ առաջ են շարժվում։ Երկու անգամ ես տեսել եմ մի քանի ջայլամ, որոնք լողալով անցել են Սանտա Կրուզ գետն այնպիսի մի տեղից, որտեղ լայնությունը հասնում է չորս հարյուր յարդի և հոսում է արագ։ Կապիտան Ստուրտը[55] Մուրամբիջի գետով իջնելիս (Ավստրալիայում) տեսել է երկու էմու լողալիս։
Այդ շրջանի բնակիչները մինչև անգամ հեռվից հեշտությամբ տարբերում են արուն էգից։ Առաջինը մարմնով ավելի մեծ է լինում և ունենում է մութ գույն[56] և մեծ գլուխ։ Ջայլամը, իմ կարծիքով արուն, արձակում է մի եզակի, խորը տոնով սուլելու նման ձայն։ Առաջին անգամ այդ ձայնը լսելիս, կանգնած մի քանի ավազաբլուրների մեջ, ինձ թվաց, թե այդ մի վայրի գազանի ձայն է, որովհետև այղ ձայնը լսելիս հայտնի չի լինում, թե այդ ո՛ր կողմից և ի՛նչ հեռավորությունից է գալիս։ Մեր Բահիա Բլանկայում եղած ժամանակ, որը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էր, ամբողջ երկրում հանդիպում էինք ջայլամի անհաշիվ ձվերի։ Այդ ձվերը լինում են կամ ցրված մեկ-մեկ, որոնք երբեք չեն թխսվում և որոնց սպանիացիներն անվանում են հուաչոս, կամ թե հավաքված ոչ խորը փոսի մեջ, որը կազմում է նրանց բունը։ Իմ տեսած չորս բներից երեքը պարունակում էին քսաներկուական ձու, իսկ չորրորդի մեջ կար քսանյոթը ձու։ Ձիով մի օրում ման գալիս գտնվեց վաթսունչորս ձու, որոնցից քառասունչորսը գտնվեցին երկու բնում, իսկ մնացած քսանը ցրված հուաչոսներ էին։ Գուաչոները միաձայն պնդում են, և ոչ մի պատճառ չկա կասկածելու նրանց ասածի վրա, որ ձվերը թխսողը միայն արու թռչունն է, որը թխսելուց հետո էլ որոշ ժամանակ ինքն է լինում ձագերի հետ։ Բնում եղած ժամանակ արուն լավ կպչում է գետնին. մի անգամ ես ինքս ձիով անցա այդ բներից մեկի գրեթե վրայով։ Ասում են, որ այդ ժամանակ նրանք դառնում են կատաղի և մինչև անգամ վտանգավոր։ Հայտնի են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ձիու վրա գտնվող մարդու վրա, աշխատելով հարվածել և թռչել նրա վրա։ Այդ բաները պատմողն ինձ ցույց տվեց մի ծերունի, որին նա մի անգամ տեսել էր սարսափահար վիճակում. նա հալածվելիս է եղել մի ջայլամից։ Բըրչելի «Ճանապարհորդություններ Հարավային Աֆրիկայում» գրքում ես կարդացել եմ, որ երբ նա մի անգամ սպանում է աղտոտ փետուրներով մի արու ջայլամ, հոտենտոտներն ասում են, որ այդ թուխս ջայլամ է։ Ինձ հայտնի է և այն, որ կենդանաբանական այգիներում բնի ամբողջ հոգսն արու էմուն իր վրա է վերցնում, ուստի այս սովորությունն ընդհանուր է այս ընտանիքի համար։
Գասւչոները միաձայն հավատացնում են, որ մի քանի էգ ջայլամներ մի բնում են ածում։ Ինձ հաստատապես ասել են, որ նկատվել են դեպքեր, երբ չորս կամ հինգ էգ թռչուն օրվա կեսին մեկը մյուսի հետևից գնում են միևնույն բունը։ Պետք է ավելացնել և այն, որ Աֆրիկայում կարծում են, որ երկու կամ ավելի էգեր ածում են մի բնում[57]։ Թեև այս սովորությունը շատ տարօրինակ է թվում սկզբում, բայց այդ կարելի է բացատրել շատ պարզ ձևով։ Ձվերի թիվը յուրաքանչյուր բնում լինում է քսանից մինչև քառասուն և մինչև անգամ հիսուն, իսկ Ազարան ասում է, որ երբեմն լինում է յոթանասուն կամ ութսուն։
Այժմ նկատի ունենալով մի տեղում գտնված ձվերի մեծ քանակությունը՝ համեմատած մեկ մայր թռչունի հետ, և էգի ձվարանի կառուցվածքը, թեև հավանական կարող է լինել, որ ջայլամը կարողանա մի սեզոնում ածել մեծ թվով ձվեր, ապա այդ ձվերն ածելու համար պահանջվելիք ժամանակը պետք է շատ երկար լինի։ Ազարան[58] ասում է, որ ընտելացված մի ջայլամ ածել է տասնյոթ ձու՝ յուրաքանչյուր ձու ածելով նախորդից երեք օր հետո։ Եթե էգն ստիպված լիներ ինքը թխսելու իր ածած ձվերը, նախքան վերջին ձուն ածելն սկզբինը հավանորեն կնեխեր. բայց եթե յուրաքանչյուր ջայլամ հաջորդաբար ածեր մի քանի ձու տարբեր բներում, և մի քանի էգ ջայլամներ միանային, ինչպես այդ կարծում են, այդ դեպքում մի բնում եղած ձվերը մոտավորապես միևնույն ժամանակի ածած ձվեր կլինեին։ Եթե այս բներից որևէ մեկի ձվերի թիվը լինի, ինչպես ես հավատացած եմ, միջին հաշվով այնքան, որքան մի էգն է ածում մի սեզոնում, այդ դեպքում կստացվեն էգերի թվին համապատասխան բներ և յուրաքանչյուր արու թռչուն կունենա թխսելու աշխատանքի մեջ իր արդար բաժինը. և այն էլ այնպիսի ժամանակ, երբ էգերն զբաղված լինելով ձու ածելով՝ չեն կարողանա նստել։[59] Վերևում ես հիշատակեցի մեծ թվով հուաչոսների կամ լքված ձվերի մասին, այնպես որ մի օրում գտնվեց քսան այդպիսի ձու։ Կարող է տարօրինակ թվալ այսքան շատ ձվերի վատնումը։ Արդյոք այդ չի՞ առաջանում նրանից, որ մի քանի էգեր դժվարությամբ են միանում կամ գտնում մի արու, որն ստանձնի թխսելու պարտականությունը։ Ակներև է, որ սկզբում պետք է առնվազն երկու էգերի միջև գոյություն ունենա որոշ աստիճանի միություն, այլապես՝ ձվերն ընդարձակ դաշտերի մեջ ցրված կմնային և այնքան հեռու կլինեին, որ արուն չէր կարողանա. հավաքել մի բնի մեջ։ Մի քանի հեղինակներ հավատացած են, որ ցրված ձվերը փոքրիկ ձագերին կերակրելու համար են։ Դժվար թե այս տեսակետը ճիշտ լինի Ամերիկայի համար, որովհետև հուաչոսները, թեև հաճախ նեխված վիճակում են գտնվում, բայց ընդհանրապես ջարդված չեն լինում։
Երբ Ռիո Նեգրոյումն էի (Հյուսիսային Պատագոնիա), հաճախ լսում էի մի շատ հազվագյուտ թռչունի մասին, որին գաուչոներն անվանում էին ավեստրուզ պետիզե (Avestruz Petise)։ Նրանք ասում էին, որ նա ջայլամի չափ մեծ թռչուն է (որն այդ շրջանում շատ առատ է), բայց շատ նման է նրան։ Ըստ գաուչոների նկարագրության՝ այդ թռչունն ունի մութ և պիսակավոր գույն, և ոտները ջայլամի ոտներից կարճ են, և փետրավորումն ավելի ներքև է տարածվում, քան սովորական ջայլամի մոտ ենք տեսնում։ Բոլասով նա ավելի հեշտ է բռնվում, քան մյուս տեսակները։ Բնակիչներից մի քանիսը, որոնք տեսել էին երկու տեսակներն էլ, ասում էին, որ իրենք կարող են մեծ հեռավորության վրա տարբերել նրանց։ Փոքր տեսակի ձվերն ընդհանրապես ավելի շատ էին ծանոթ բնակչությանը, քան ինքը թռչունը, և զարմանալին այն էր, որ այդ ձվերն իրենց մեծությամբ շատ քիչ էին ետ մնում ռեա ջայլամի ձվերից, բայց ձևով քիչ տարբերվում էին նրանցից և ունեին բաց-կապույտ երանգավորում։ Այս տեսակն ամենից քիչ է տարածված Ռիո Նեգրոյի շրջակայքի հարթավայրերում, բայց մեկ և կես աստիճան հարավ սրանք բավականին առատ են։ Երբ Պորտ Դեզիրում (Պատագոնիա, 48° լայնություն) մր. Մարտենսը մի ջայլամ սպանեց, և ես նայելով նրա վրա, մի պահ բոլորովին մոռացած լինելով պետիզների ամբողջ պատմությունը, կարծեցի, որ այս սովորական տեսակի ոչ լրիվ աճած ջայլամ է։ Եփելուց և ուտելուց հետո միայն ես վերհիշեցի այդ թռչունը։ Բարեբախտաբար նրա գլուխը, վիզը, ոտները, թևերը, երկար փետուրներից մի քանիսը և մորթի մեծ մասը մնացել էին, և այս մնացորդներից ես կարողացա պատրաստել գրեթե մի կատարյալ նմուշ, որն այժմ դրված է Կենդանաբանական ընկերության թանգարանում։ Մր. Գուլդն այս նոր տեսակը նկարագրելիս ի պատիվ ինձ այն անվանել է իմ անունով։
Պատագոնիայի հնդիկների մեջ, Մագելլանի նեղուցի ափերին, մենք հանդիպեցինք մի կիսահնդիկի, որը մի քանի տարի ապրել էր հնդիկների այդ տոհմի հետ, բայց ծնվել էր հյուսիսային պրովինցիաներում։ Ես նրան հարցրի, թե երբևէ նա լսե՞լ է ավեստրուզ պետիզեի (փոքր ջայլամ) մասին։ Նա պատասխանեց ասելով, որ «այս հարավային երկրներում ուրիշ տեսակի ջայլամներ չեն լինում»։ Նա պատմեց ինձ, որ պետիզեի բնում եղած ձվերի թիվն զգալիորեն ավելի փոքր է, քան սովորաբար լինում է մյուս տեսակի բնում. այդ թիվը միջին հաշվով տասնհնգից չի անցնում. նա պնդում էր, որ մի բնում եղած ձվերն ածում են մեկից ավելի էգ թռչուններ։ Սանտա Կրուսում մենք տեսանք այս թռչուններից մի քանի հատ։ Սրանք վերին աստիճանի զգուշ էին. կարծում եմ, որ սրանք կարող էին տեսնել մոտիկացող մարդուն այնպիսի հեռավորությունից, որտեղից մարդը չի կարող տեսնել և զանազանել նրանց։ Գետով բարձրանալիս այդ թռչուններից շատ քչերին հանդիպեցինք, բայց երբ առանց աղմուկի և արագ ետ դարձանք, հանդիպեցինք շատերին, որոնք լինում էին երկու-երկու, չորս-չորս կամ հինգ-հինգ։ Նկատվում էր, որ այս թռչունը լրիվ արագությամբ վազելիս սկզբից չէր տարածում իր թևերը, ինչպես անում են հյուսիսում գտնվող տեսակի ներկայացուցիչները։ Եզրակացնելով, կարող եմ ասել, որ ռեա ջայլամը (Strutlhio rhea) բնակվում է Լա Պլատայի շրջանում Ռիո Նեգրոյից քիչ հարավ՝ մինչև 41° լայնությունը, իսկ Struthio Darwinii տեսակը փոխարինում է նրան Հարավային Պատազոնիայում, Ռիո Նեգրոյի շրջակայքը լինելով չեզոք տերիտորիա։ Մր. Ա. դ’Օրբինին[60] Ռիո Նեգրոյում եղած ժամանակ շատ է աշխատել այս տեսակից նմուշներ ձեռք բերել, բայց երբեք հաջողելու, բախտ չի ունեցել։ Դոբրիցհոֆերը[61] դրանից դեռ շատ առաջ գիտեր, որ այդտեղ երկու տեսակի ջայլամ կա։ Նա ասում է. «Պետք է գիտենալ նույեպես, որ էմուներն իրենց մեծությամբ և սովորություններով այդ երկրի տարբեր մասերում տարբեր են. նրանք, որոնք ապրում են Բուենոս Այրեսի և Տուկումանի հարթավայրերում, ավելի մեծ են և ունեն սև, սպիտակ և գորշ փետուրներ. իսկ նրանք, որոնք ապրում են Մագելլանի նեղուցի մոտ, փոքր են և ավելի գեղեցիկ. նրանց սպիտակ փետուրները վերջանում են սև գույնով, իսկ սևերն էլ, ընդհակառակը, վերջանում են սպիտակով»։
Այստեղ շատ տարածված է նշանավոր տինոխոր փոքրիկ թռչունը (Tinochorus rumicivorus). իր սովորություններով և ընդհանուր տեսքով նա գրեթե հավասարապես բաժանում է երկու իրարից շատ տարբեր թռչունների՝ լորամարգու և կտցարի հատկանիշները։ Տինոխորի կարելի է հանդիպել ամբողջ Հարավային Ամերիկայի այն վայրերում, որտեղ գոյություն ունեն չոր, անբերրի հարթավայրեր, կամ բաց չոր արոտատեղեր։ Նա հաճախում է զույգերով կամ փոքրիկ երամներով ամենաամայի տեղերը, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի այլ կենդանի էակ։ Երբ մեկը մոտենում է սրանց, նրանք այնպես են կուչ գալիս և թաքնվում, որ այնուհետև դժվար կլինի նրանց գետնից տարբերել։ Սննդանյութեր որոնելիս նրանք քայլում են դանդաղ, ոտքերն իրարից բավականին հեռացրած։ Նրանք թավալում են ճանապարհների փոշու մեջ և ավազուտ տեղերում և հաճախում որոշակի տեղեր, որտեղ նրանց կարելի է գտնել ամեն օր։ Կաքավների նման նրանք թռչում են երամներով։
Այս բոլոր առանձնահատկություններով, բուսական սննդին հարմարեցրած մկանային քարճիկով, կամարաձև կտուցով և մսոտ ռունգներով, կարճ ոտներով և ոտների ձևով տինոխորը մոտիկ ազգակից է լորամարգիներին, բայց հենց որ այդ թռչունը թռչում է, նրա ամբողջ տեսքը փոխվում է. երկար, սուր թևերը, որոնք չափազանց տարբեր են հավազգիների կարգի ներկայացուցիչների թևերից, թռիչքի անկանոն եղանակը, ողբանման ձայները, որ հանում է բարձրանալու ժամանակ, հիշեցնում են կտցարին։ «Բիգլ»-ի արշավախմբի անդամները բոլորը նրան անվանում են կարճակտուց կտցար։ Նրա կմախքը ցույց է տալիս, որ նա իրապես ազգակից է այս սեռին, կամ ավելի ճիշտ՝ բարձրասրունների ընտանիքին։
Բացի այդ, տինոխորը շատ մոտիկ է Հարավային Ամերիկայի մի շարք այլ թռչունների։ Attagis սեռի երկու տեսակները գրեթե բոլոր կողմերով իրենց սովորություններով ցախաքլորներ են։ Մեկն ապրում է Հրո Երկրում՝ անտառային շրջանի սահմաններից վերև, իսկ մյուսը՝ Կենտրոնական Չիլիի Կորդիլյերների հենց ձյան սահմանի տակին։ Մի այլ թռչուն՝ Cnionis alba, որը շատ մոտիկ է այս սեռին, բնակվում է անտարկտիկային շրջանում։ Նա սնվում է ծովային Ջրիմուռներով և մակընթացություններից ժայռերի վրա մնացած խեցիներով։ Թեև այս թռչունը մաշկոտնյա չէ, բայց անհասկանալի պատճառներում նա հաճախ պատահում է ծովում, ափից բավականին հեռու։ Թռչունների այս փոքրիկ ընտանիքն այն ընտանիքներից մեկն է, որոնք մյուս ընտանիքների նկատմամբ ունեցած իրենց զանազան հարաբերություններով որոշ դժվարություններ են առաջացնում բնագետ կարգաբանի համար։ Միաժամանակ պետք է ասել, որ նրանք հանդիսանում են միջոց՝ պարզելու այն մեծ սխեման, որն ընդհանուր է ներկա և անցյալ դարաշրջանների համար, որոնց ընթացքում ստեղծվել են կազմակերպված էակները։
Ֆուրնարիուս (Farnarius) սեռը պարունակում է մի քանի տեսակներ, որոնք բոլորն էլ փոքրիկ թռչուններ են։ Սրանք մնում են գետնի վրա և բնակվում բաց չոր երկրներում։ Կառուցվածքով նրանք չեն կարող համեմատվել եվրոպական որևէ ձևի հետ։ Թռչնաբաններն ընդհանրապես նրան դասում են մագլցողների շարքը, թեև բոլոր սովորություններով սրանք հակառակ են այդ ընտանիքին։ Ամենահայտնի տեսակը Լա Պլատայում տարածված հնոցահավն է, որին սպանացիներն անվանում են կասարա (Casara) կամ տուն շինող։ Նրա բունը, որտեղից և առաջանամ է իր անունը, տեղավորած է լինում վերին աստիճանի բաց տեղերում, ինչպես, օրինակ, սյան ծայրին, մերկ ժայռի կամ կակտուսի վրա։ Այդ բունը կազմված է տղմից և հարդի շյուղերից և ունի ուժեղ թանձր պատեր, և ձևով շատ նման է հնոցի կամ տափակացրած մեղվափեթակի։ Բնի բերանը լինում է մեծ և կամարաձև և անմիջականորեն դիմացը, բնում կա մի միջնապատ, որը հասնում է գրեթե մինչև առաստաղը, այս կազմում է իսկական բնի համար միզանցք կամ նախասենյակ։
Ֆուրնարիուսի մի այլ և ավելի փոքր տեսակը (F. cunicularius), իր փետուրների ընդհանուր կարմրավուն երանգավորումով, կրկնվող յուրահատուկ սուր ճչով և շարժվելիս ցատկումներով կատարած տարօրինակ վազքով նման է հնոցահավին։ Իր այս խնամակցության շնորհիվ սպանացիները նրան անվանում են կասարիտա (կամ տուն շինող), չնայած որ նրա բուն շինելու եղանակը բոլորովին տարբեր է։ Կասարիտան իր բունը շինում է ցիլինդրաձև նեղ անցքերի հատակին, որն, ասում են, հորիզոնական դիրքով տարածվում է գետնի տակ մոտ վեց ոտնաչափ։ Գյուղական բնակիչներից մի քանիսն ինձ ասում էին, որ փոքր հասակում իրենք մի քանի անգամ փորձել են փորել և դուրս բերել բունը, բայց նրանց չի հաջողվել հասնել մինչև անցքի վերջը։ Այս թռչունն իր բնի համար ընտրում է ցածրադիր թումբ կամ ամուր ավազային հող ունեցող վայր, ճանապարհի կամ առվի ափին։ Այստեղ (Բահիա Բլանկայում) տները շրջապատող պատերը շինված են կարծր ցեխով. և ես նկատեցի, թե ինչպես մի պատ, որը շրջապատում էր այն բակը, որտեղ ես օթևանել էի, քսան տեղ ծակված էր կլոր ծակերով։ Երբ տանտիրոջը հարցրի այդ ծակերի մասին, նա դառնորեն գանգատվեց փոքրիկ կասարիտայից. հետագայում ես տեսա նրանցից մի քանիսն այդպիսի ծակեր փորելիս։ Հետաքրքրականն այն է, որ այս թռչունները հաստությունն ըմբռնելու կարողություն բոլորովին չունեն, որովհետև թեև նրանք անընդհատ թռչկոտում էին ցածր պատի վրայով, բայց իզուր շարունակում էին նրա մեջ ծակեր բաց անել, կարծելով, որ այդ պատը մի սքանչելի թումբ է իրենց բների համար։ Չեմ կասկածում, որ յուրաքանչյուր թռչուն հենց որ հասնում էր լույս աշխարհ, ծակելով պատը, շատ էր զարմանում այդ տարօրինակ փաստի վրա։
Ես արդեն հիշատակել եմ այս երկրում տարածված գրեթե բոլոր կաթնասունները։ Զրահակիրներից կաբելի է հանդիպել երեք տեսակների, դրանք են՝ Dasypus minutus կամ պիչի, D. villosus կամ պելուդո (peludo) և ապար (apar.)։ Առաջինը տարածվում է տասն աստիճան ավելի հարավ, քան մյուս տեսակները. մի չորրորդ տեսակը — մուլիտան (mulita) — չի գալիս Բահիա Բլանկայից ավելի հարավ։ Այս չորս տեսակներն էլ ունեն գրեթե միատեսակ սովորություններ. սրանցից միայն պելադոն գիշերային կենդանի է, մինչ մյուսները ցերեկով թափառում են բաց դաշտերում և սնվում բզեզներով, թրթուրներով, արմատներով և մինչև, անգամ մանր օձերով։ Ապարը, որին հաճախ անվանում են նաև մատակո (mataco), հայտնի է նրանով, որ ունի միայն երեք շարժվող մանյականման գոտի, նրա զրահի մյուս գոտիները գրեթե չեն ծռվում։ Նա օժտված է բոլորվելով կատարյալ գնդի ձև ստանալու ունակությամբ, անգլիական մի տեսակ նեպուկի նման։ Այս վիճակում նա ապահով է շների հարձակումներից, որովհետև շունը չկարողանալով ամբողջ կենդանին վերցնել իր բերանը՝ փորձում է կծել կողքից, որի ժամանակ այդ գնդակը սահում գլորվում է տեղից տեղ։ Մատակոյի ողորկ և պինդ պատյանը շատ ավելի լավ միջոց է պաշտպանության, քան ոզնու սուր փշերը։ Պիչին նախընտրում է բնակվել շատ չոր տեղերում. և ծովափի մոտիկ ավազաթմբերը, որտեղ ամիսներով մի կաթիլ ջուր չի ընկնում, նրա սիրած հաճախատեղերն են։ Հաճախ նա փորձում է նկատվելուց խույս տալ գետնին կպչելով։ Բահիա, Բլանկայի շրջակայքում ձիով մի օր ման գալիս մի քանիսին տեսանք միասին։ Հենց որ սրանցից մեկը նկատվում էր, նրան բռնելու համար անհրաժեշտ էր անմիջապես վայր, իջնել ձիուց, որովհետև փափուկ հողում այս կենդանին այնքան արագ էր փորում գետինը և թաքնվում, որ նրա հետքը գրեթե կորչում էր նախքան ձիուց իջնելը։ Ցավալի բան է այսպիսի փոքրիկ, սիրուն կենդանիներին սպանելը, որովհետև, ինչպես ասում էր գայուչոն, որը մեկի հետևը կանգնած՝ դանակն էր սրում, „Son tan mansos” (սրանք այնքան հանգիստ են)։
Սողուններն այստեղ բավականին շատ են։ Այստեղ կա մի օձ (Trinocephalus կամ Cophias), որը, նկատի ունենալով նրա ժանիքում եղած թույնի կանալի մեծությունը, պետք է խիստ թունավոր լինի։ Կյուվյեն, հակառակ մի շարք այլ բնագետների, այս օձը համարում է բոժոժավոր օձի ենթասեռերից մեկը և նրա ու իժի միջանկյալը։ Ի հաստատություն այս տեսակետի՝ ես նկատեցի մի փաստ, որն ինձ համար շատ հետաքրքրական էր և ուսանելի, որովհետև այդ ցույց էր տալիս, թե ինչպես յուրաքանչյուր հատկանիշ, մինչև անգամ եթե որոշ չափով հիմնական կառուցվածքից անկախ էլ լինի, հակում ունի աստիճանաբար փոխվելու։ Այս օձի պոչի ծայրը վերջանում է մի կետով, որը փոքր չափով լայնանում է. և երբ կենդանին սողում է, նա անընդհատ թրթռացնում է պոչի վերջին մատնաչափը, և այդ մասը դիպչելով չոր խոտերին և թփուտներին՝ առաջացնում է մի շառաչող ձայն, որը պարզ կերպով լսվում է վեց ոտնաչափ հեռավորությունից։ Հենց որ այդ օձը հուզվում էր կամ հանկարծակիի գալիս, շարժում էր իր պոչը և տատանումները կատարվում էին վերին աստիճանի արագ։ Մինչև անգամ քանի դեռ նրա մարմինը պահում էր իր գրգռված վիճակը, պարզ նկատվում էր սովորություն դարձած այս շարժումը կատարելու տենդենց։ Այսպիսով այս Trigonocephalus-ն ունի որոշ կողմերով իժի կառուցվածք, շառաչող օձի սովորություններով. պետք է ասել, որ աղմուկն առաջանում է համեմատաբար ավելի պարզ միջոցներով։ Այս օձի դեմքն ունի սոսկալի և կատաղի արտահայտություն։ Նրա բիբը կազմված էր ուղղաձիգ ճեղքից, որը գտնվում է պիսակավոր, և պղնձագույն ծիածանի մեջ. ծնոտները հիմքում լայն էին, իսկ քիթը վերջանում էր դուրս ցցված եռանկյունային մասով։ Ես չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ ավելի զզվելի մի բան, քան այս սողունը. գուցե վամպիր չղջիկներն այդ բանում գերազանցեն սրանց։ Ամենայն հավանականությամբ այդ վանողական ազդեցությունը ծագում էր նրանից, որ նրա դեմքի մասերն այնպես էին դասավորված իրար նկատմամբ, որ որոշ կողմերով պրոպորցիոնալ էին մարդու դեմքի մասերի դասավորմանը, և դրանից ստացվում էր այդ սոսկալի տպավորությունը։
Երկակենցաղ սողուններից ես գտա միայն մի փոքրիկ դոդոշ (Phryiliscus nigricans), որը վերին աստիճանի ուշագրավ է իր գույնով։ Եթե մի րոպե երևակայենք, որ այդ կենդանին նախ թաթախված է ամենասև թանաքի մեջ և ապա չորանալուց հետո նրան թույլ է արված սողալ վերին աստիճանի պայծառ կինովարով (խրուկ) թարմ ներկված տախտակի վրա, այնպես որ նրա ոտքերի ներբանները և փորի որոշ մասեր ներկվեն կարմիր գույնով, կստացվի այդ կենդանու կերպարանքի լավ պատկերը։ Եթե մինչև այժմ այդ տեսակն անուն չունի, ապահովաբար նա պետք է անվանվի Diabolicus (սատանա), որովհետև նա Եվայի ականջին քարոզելու համար հարմար դոդոշ է։ Իր սովորություններով փոխանակ գիշերային լինելու, ինչպես մյուս գորտերն են, և մեկուսացած խոնավ աղոտ տեղերում ապրելու, նա ցերեկվա շոգին սողում է չոր ավազաթմբերի և հարթավայրերի վրա, որտեղ չի կարելի գտնել և ոչ մի կաթիլ ջուր։ Անպայման նա իրեն անհրաժեշտ խոնավությունն ստանում է ցողից, և այս ցողը հավանորեն կլանվում է նրա մորթու միջոցով, որովհետև հայտնի է, որ այս սողունները մաշկով ներծծումներ անելու մեծ կարողություն ունեն։ Մալդոնադոյում ես հանդիպեցի այս գորտերից մեկին, որն այնպես չոր վայրում էր գտնվում, ինչպես Բահիա Բլանկայում եղածները. այդ դրությունից ազատելու համար ես նրան տարա մի փոքրիկ լճակ։ Այս կենդանին ոչ միայն չէր կարողանում լողալ, այլ մինչև անգամ կխեղդվեր, եթե չօգնեի նրան։
Մողեսներից կային բազմաթիվ տեսակներ, բայց դրանցից միայն մեկը (Proctotretus multimaculatus) նշանավոր է իր սովորություններով։ Նա ապրում է ծովափին մոտիկ մերկ ավազի վրա և իր պիսակավոր գույնի շնորհիվ, որտեղ թխագույն թեփիկները բծավորված են սպիտակ, դեղնավուն-կարմիր և աղտոտ կապույտ գույնով, հազիվ թե տարբերվի իր շրջապատի գետնից։ Վախեցնելիս նա փորձում է նկատվելուց խույս տալ՝ մեռած ձևանալով, որի ժամանակ նա տարածում է իր ոտքերը, սեղմում մարմինը և փակում աչքերը։ Եթե շարունակում են նրան նեղել, նա մեծ արագությամբ թաղվում է թույլ ավազի մեջ։ Այս մողեսն իր տափակ մարմնի և կարճ սրունքների պատճառով արագ վազել չի կարող։
Այստեղ ես հիշատակելու եմ Հարավային Ամերիկայի այդ մասի կենդանիների ձմեռային քնին վերաբերող մի քանի դիտողություններ։ Առաջին անգամ Բահիա Մլանկա ժամանելիս (1832 թ. սեպտեմբերի 7) մեզ այնպես թվաց, թե այս ավազոտ և չոր երկրին հազիվ թե բնությունը շնորհած լինի որևէ կենդանի։ Բայց գետինը վարելիս կիսաթմրած վիճակում դուրս եկան մի քանի միջատներ, մեծ սարդեր և մողեսներ։ Սեպտեմբերի 15-ին սկսեցին երևալ մի քանի կենդանիներ, իսկ 18-ին (գիշերահավասարից երեք օր առաջ) ամեն ինչ ազդարարում էր գարնան սկսվելը։ Դաշտերը զարդարված էին վարդագույն թրթնջուկի, վայրի ոլոռի, էնոթերների և խորդենու ծաղիկներով, իսկ թռչուններն սկսել էին ձու ածել։ Բազմաթիվ Lamellicotnia և Heteromera միջատներ (վերջիններս աչքի էին ընկնում իրենց խորը քանդակված մարմնով) դանդաղորեն սողում էին այս ու այն կողմ, իսկ մողեսները, ավազային հողի այս մշտական բնակիչները, նետի պես սլանում էին ամեն ուղղությամբ։ Առաջին տասնմեկ օրում, որի ժամանակ բնությունը քնած վիճակում էր գտնվում, միջին բարեխառնությունը, որը չափվում էր «Բիգլ»-ի վրա յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, 51°[62] էր, իսկ կեսօրին հազիվ թե ջերմաստիճանը 55°-ից բարձր լիներ։ Հաջորդ տասնմեկ օրում, որի ընթացքում բոլոր կենդանի էակներն ավելի աշխուժանան, միջին բարեխառնությունը 58° էր, իսկ կեսօրներին՝ վաթսունի և յոթանասունի միջև։ Այսպիսով, միջին ջերմաստիճանի բարձրացումը 7-ով և կեսօրին ջերմաստիճանի մի փոքր ուժեղացումը բավական էր, որպեսզի բնության մեջ արթնացներ կյանքը։ Մոնտեվիդեոյում, որտեղից նոր էինք դուրս եկել, քսաներեք օրում՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 19-ը կատարված 276 չափումից ստացված միջին ջերմաստիճանը 58,4° էր, ամենատաք օրվա միջինը լինելով 60,5°, իսկ ամենացուրտ օրվանը՝ 46°։ Ջերմաստիճանի ամենացածր կետը 41,5°-ն էր, որը երբեմն կեսօրին բարձրանում էր 60°-ի կամ 70°-ի։ Այնուամենայնիվ այս բարձր ջերմաստիճանում գրեթե բոլոր բզեզները, սարդերի մի քանի սեռեր, խխունջներ և ցամաքային խեցիներ, գորտեր և մողեսներ թմրած վիճակում պառկած էին քարերի տակ։ Մինչդեռ Բահիա Բլանկայում, որը չորս աստիճան էլ հարավ է գտնվում, ուստի և ունի քիչ ավելի ցուրտ կլիմա, մենք տեսանք, որ այս նույն ջերմաստիճանը, որի մաքսիմումը այնքան էլ բարձր չէր լինում, բավական էր, որ արթնացներ կենդանի էակների բոլոր կարգերը։ Այդ ցույց է տալիս, թե ինչպես կենդանիներին քնից արթնացնելու. համար անհրաժեշտ խթանը ղեկավարվում է շրջանի սովորական կլիմայով և ոչ բացարձակ բարեխառնությունով։ Հայտնի է, որ արևադարձային շրջաններում կենդանիների քուն մտնելը, կամ ավելի ճիշտ՝ ամառային քունը որոշվում է ոչ թե ջերմաստիճանով, այլ խոնավության նվազման ժամանակներով։ Ռիո դե Ժանեյրոյի շրջակայքում ես սկզբում զարմանքով դիտում էի, թե ինչպես մի քանի փոսեր անձրևի ջրով լցվելուց մի քանի օր հետո նրանց մեջ հավաքվել էին բազմաթիվ լրիվ աճած խեցիներ և բզեզներ, որոնք այդ ժամանակ պետք է քնած լինեին։ Հումբոլտը պատմում է մի զարմանալի դեպք — մի անգամ հյուղակ են շինում այնպիսի մի վայրում, որտեղ չորացած տղմի մեջ թաղված է լինում մի փոքրիկ կոկորդիլոս։ Նա ավելացնում է, որ «հնդիկները հաճախ գտնում են բազմաթիվ բոաներ, որոնց նրանք անվանում են Uji կամ ջրային օձեր, միևնույն լեթարգիական վիճակում։ Նրանց վերակենդանացնելու համար պետք է նրանց գրգռել կամ ջրով թրջել»։
Ես հիշատակելու եմ նաև մի կենդանի ևս, մի զոոֆիտ (իմ կարծիքով՝ Virgularia Patagonica, ծսվափետրիկի մի տեսակը)։ Նա կազմված է բարակ, ուղիղ և մսոտ ցողունից՝ յուրաքանչյուր կողմի վրա ունենալով փոփոխակի շարքով պոլիպներ։ Այդ ցողունն ընգրկում է մի առաձգական քարային առանցք, որը լինում է ութ մատնաչափից մինչև երկու ոտնաչափ երկարության։ Ցողունի մի ծայրն ունի հատված ձև, իսկ մյուս ծայրը վերջանում է որդնաձև մսոտ հավելվածական մասով։ Քարոտ առանցքը, որը ցողունին ամրություն է տալիս, այս ծայրում վերածվում է մի սոսկ երակի՝ հատիկավոր նյութերով լցված։ Տեղատվությունների ժամանակ կարելի է տեսնել այս զոոֆիտներից հարյուրներ, որոնք խոզանի նման հատված ծայրերը մի քանի մատնաչափ վեր բռնած՝ ցցվում են ավազի տղմի մեջ։ Այդ ցցված ծայրերին դիպչելիս կամ նրանցից քաշելիս՝ նրանք հանկարծակի իրենց այնպիսի ուժով էին ներս քաշում, որ գրեթե ամբողջովին անհետանում էին տղմի մեջ։ Այս կատարելիս պետք է որ վերին աստիճանի առաձգական այդ առանցքը ներքևի ծայրում ծռվի, որտեղ նա բնականորեն քիչ կոր է, և ես կարծում եմ, որ զուտ այս առաձգականության շնորհիվ է, որ զոոֆիտը կարողանում է նորից բարձրանալ տղմի միջից։ Յուրաքանչյուր պոլիպ, որչափ էլ միացած լինի իր եղբայրների հետ, դարձյալ ունի իր առանձին բերանը, մարմինը և շոշափուկները։ Մի մեծ նմուշում այս պոլիպների թիվը կարող է հասնել մի քանի հազարի, սակայն մենք տեսնում ենք, որ նրանք բոլորը մի անգամից են շարժվում։ Ուրեմն նրանք ունեն նաև մի կենտրոնական առանցք, որը կապված է բարդ շրջանառություն ունեցող սիստեմի հետ, և ձվերն արտադրվում են բոլոր անհատներից անջատ մի օրգանում։[63] Գուցե մեկը հարցնի, թե ի՞նչ է անհատը։ Հաճախ, երբ կարդում ենք ծովային ճանապարհորդների տարօրինակ պատմությունները, շատ ենք ուզում իմանալ նրանց իսկությունը, և ես չեմ կասկածում, որ այս virgularia-ի սովորությունները պարզաբանում են այսպիսի պատմությունները։ Կապիտան Լանկաստերը 1601 թվին կատարած իր ծովային ճանապարհորդության մեջ[64] պատմում է, թե ինչպես Արևելյան Հնդկաստանի Սոմբրերո կղզու ավազոտ ափերին նա գտել է մի փոքրիկ ճյուղ, որն այնտեղ աճելիս է եղել ինչպես փոքրիկ ծառ։ «Այդ ծառը պոկելու փորձ կատարելիս,— ասում է նա, կուչ էր գալիս և անցնում գետնի տակ և մինչև ամուր չպահեինք նրան, նա աչքից կորչում էր։ Պոկելուց հետո պարզվում է, որ նրա արմատը կազմում է մի մեծ որդ, և որչափ ծառը մեծանում է, այնքան որդը փոքրանում է. և երբ հենց որ որդն ամբողջովին փոխվում է ծառի, արմատներ է թողնում դեպի գետին և այսպիսով դառնում մի մեծ բան։ Այս ձևափոխությունն իմ ամբողջ ճանապարհորդության մեջ տեսած ամենազարմանալի հրաշքներից մեկն էր։ Այս ծառը փոքր ժամանակ պոկելիս, կեղևը և տերևները հեռացնելիս և չորացնելիս դառնում է մի կարծր քար, որը շատ նման է սպիտակ կորալի, այսպիսով այս որդը երկու անգամ փոխում է իր բնույթը։ Սրանցից շատ նմուշներ մենք հավաքեցինք և բերինք տուն»։
Իմ Բահիա Բլանկա մնալու ժամանակամիջոցին, երբ սպասում էի «Բիգլ»-ին, այդ շրջանը գտնվում էր մշտական հուզված վիճակում, որն առաջանում էր գեներալ Ռոսասի և վայրենի հնդիկների խմբերի մեջ տեղի ունեցող պատերազմների և հաղթությունների մասին եղած տարաձայնություններից։ Մի օր լուր տարածվեց, որ Բուենոս Այրես գիծը կազմող պոստաներից մեկում գտնվող մի փոքր խումբ գտնվել է մինչև վերջին մարդն սպանված։ Մյուս օրը Կոլորադոյից այդ վայրը ժամանեցին երեք հարյուր մարդ, որոնք գտնվում էին հրամանատար Միրանդայի ղեկավարության ներքո։ Այս խմբի մեծ մասը կազմում էին հնդիկները (mansos, այսինքն ընտանի), որոնք պատկանում էին կասիկ Բերնանցիոյի ցեղին։ Նրանք գիշերն անցկացրին այստեղ, և հնարավոր չէր պատկերացնել ավելի անզուսպ և վայրենի մի բան, քան նրանց բացօթյա բանակատեղի տեսարանը։ Մի քանիսը խմեցին մինչև կատարելապես հարբելը, մյուսները կուլ էին տալիս ընթրիքի համար մորթված անասունների հոսող արյունը և ապա խմելուց հիվանդանալով՝ նորից ետ էին տալիս իրենց խմածը և թավալվում ապականության և թանձրացած արյան մեջ,
Nam simul expletus dapibus, vinoque sepultus
Cerviсen inflexam posuit, jacuitque per antrum
Immensus, saniem eructans, ac frusta cruenta
Per somnum commixta mero.
Առավոտյան նրանք մեկնեցին դեպի սպանության վայրը՝ հրաման ստանալով հետևելու „rastro”-յին կամ հետքերին, եթե նույնիսկ այդ հետքերը շարունակվեն մինչև Չիլի։ Այնուհետև լսեցինք, որ վայրի հնդիկները փախել են մեծ պամպասները, և մի շարք պատճառներով նրանց հետքը կորել էր։ Մի ակնարկ այս ռաստրոյի (հետքերի) վրա բավական է, որպեսզի այս մարդկանց համար պարզվի մի ամբողջ պատմություն։ Ասենք՝ թե սրանք քննում են հազար ձիու հետք, նրանք շուտով կգտնենք թե այդ ձիերից քանիսն են հեծած, նկատի ունենալով քառասմբակ գնացող ձիերի թիվը, հետքերի խորությունից նրանք իմանում են, թե քանի բեռնավորված ձիեր կան։ Քայլերի անկանոնությունից գուշակում են հոգնածների թիվը, կերակուրը եփելու, պատրաստելու եղանակից՝ հետապնդվողների շտապողականությունը, հետքերի ընդհանուր տեսքից՝ նրանց այդտեղից անցնելու ժամանակը։ Նրանց համար տասն օրվա կամ երկու շաբաթվա հետքը բոլորովին թարմ է համարվում և կարելի է հետապնդել։ Մենք լսեցինք, որ Միրանդան Սիերա Վենտանայի արևմտյան ծայրից դուրս գալով՝ ուղիղ գծով հասել էր Չոլեչել կղզին, որը գտնվում է Ռիո Նեգրոյից յոթանասուն փարսախ վերև։ Այս հեռավորությունը կազմում է երկու հարյուրից երեք հարյուր մղոն և անցնում է այնպիսի վայրերով, որ բոլորովին անծանոթ է։ Արդյոք աշխարհում մի այլ տեղ գոյություն ունի՞ զինվորների այսպիսի անկախ խումբ։ Արևն ունենալով որպես առաջնորդ, մատակ ձիերի միսը՝ որպես սնունդ, թամբաշորը՝ որպես անկողին, և քանի դեռ գտնում են քիչ ջուր, այս մարդիկ կգնան մինչև աշխարհի վերջը։
Մի քանի օրից հետո տեսա այս բանդիտանման զինվորների մի այլ խումբ, որոնք արշավում էին փոքր սալինաների (աղային լիճ) շուրջը գտնվող հնդիկների մի ցեղի վրա։ Նրանց մատնել էր գերի վերցված մի կասիկ։ Այն սպանացին, որը բերել էր այս արշավախմբի հրամանները, մի շատ ինտելիգենտ մարդ էր։ Նա ինձ պատմեց վերջին կռվի մասին, որտեղ եղել էր և ինքը։ Մի քանի գերի վերցրած հնդիկներ որոշ տեղեկություններ են տալիս Կոլորադոյից հյուսիս ապրող մի խումբ հնդիկների մասին. ուղարկում են երկու հարյուր զինվոր։ Այս զինվորները հնդիկներին հայտնաբերում են նրանց ձիերի սմբակներից առաջացած փոշու ամպի միջոցով. այդ պահին հնդիկները գտնվելիս են լինում ճանապարհորդության մեջ։ Այդ շրջանն ամայի էր և լեռնոտ, և պետք է որ նա գտնվեր խորքերում, որովհետև այնտեղից երևացել են Կորդիլյերները։ Հնդիկները, մարդ, կին և երեխա, բոլորը միասին կազմել են թվով հարյուր տասը մարդ, և նրանք բոլորն էլ գերի են բռնվում կամ սպանվում, որովհետև զինվորները սրի են քաշում բոլորին։ Հնդիկները այժմ այնպես են սարսափահար եղել, որ ոչ մի միացյալ դիմադրություն չեն ցույց տալիս, յուրաքանչյուրն աշխատում է իր գլուխն ազատել փախչելով, լքելով մինչև անգամ իր կնոջը և երեխաներին, բայց երբ նրանց հետևից հասնում են, վայրի կենդանիների նման նրանք կռվում են որևէ թվի դեմ մինչև վերջին վայրկյանը։ Նա պատմում էր, որ մի մեռնող հնդիկ իր ատամներով բռնած է լինում իր հակառակորդի բութ մատը. նրա աչքը հանում են, բայց նա դեռ մատը բաց չի թողնում։ Մի այլ հնդիկ, որը վիրավորված է լինում և մեռած է ձևանում, պատրաստ է պահում դանակը մի մահացու հարված ևս տալու համար։ Ինձ պատմողն այնուհետև ավելացրեց, որ երբ նա հետապնդելիս է լինում մի հնդիկի, հնդիկը գթություն է աղերսում, միաժամանակ ծածուկ արձակում մեջքից բոլասը, նպատակ ունենալով պտտեցնել այն իր գլխավերևը և խփել իր հալածողին։ «Այնուամենայնիվ ես իմ սրով գետին գլորեցի նրան և ցած իջնելով ձիուց՝ նրա վիզը կտրեցի իմ դանակով»։ Այս մի վերին աստիճանի մռայլ պատկեր է, բայց որչափ ավելի ցնցող է այն անառարկելի փաստը, որ քսան տարեկանից վեր տեսք ունեցող բոլոր կանանց սպանացիները կոտորում են շատ սառնարյուն կերպով։ Երբ ես բացագանչեցի, որ այս վերին աստիճանի վայրագ, ոչ մարդկային գործ է, նա պատասխանեց. «Ինչո՞ւ, ի՞նչ կարելի է անել, չէ որ նրանք այնքա՜ն արագ են բազմանում»։
Այստեղ ամեն ոք լրիվ համոզված է, որ այս ամենաարդարացի պատերազմն է, որովհետև նա ուղղված է բարբարոսների դեմ։ Ո՞վ կարող էր հավատալ այս դարում, որ այսպիսի գազանություններ կարող էին տեղի ունենալ քրիստոնյա քաղաքակիրթ երկրում։ Սպանացիները հնդիկների երեխաներին չեն սպանում, գերադասում են նրանց վաճառել սպիտակներին որպես ծառաներ, այսինքն որպես ստրուկներ։
Կռվում չորս հնդիկ փախչում են միասին։ Նրանց հետապնդում են, մեկին սպանում, իսկ մյուս երեքին բոնում կենդանի։ Պարզվում է, որ սրանք ընդհանուր պաշտպանության նպատակի համար Կորդիլյերների մոտ հավաքված մեծ թվով հնդիկների պատգամավորներ են։ Այն ցեղը, որի մոտ ուղարկված էին այս հնդիկները, հավաքվել էր մի մեծ խորհրդակցության. մատակ ձիերի մսից կազմված խնջույքը պատրաստ է լինում, և պատրաստվում են պարի։ Պատգամավորներն առավոտյան պետք է վերադառնային Կորդիլյերները։ Սրանք գեղեցիկ տղամարդիկ են լինում, շատ գեղեցիկ, ունենալով ավելի քան վեց ոտնաչափ հասակ, և բոլորն էլ հազիվ երեսուն տարեկան։ Իհարկե, կենդանի մնացած երեք մարդն ունեին շատ արժեքավոր տեղեկսւթյուններ, և այդ գաղտնիքները նրանցից կորզելու համար նրանց շարում են մի գծի վրա։ Առաջին երկուսը հարցաքննվելիս պատասխանում են՝ „No sé” (չգիտեմ) և մեկը մյուսի հետևից գնդակահարվում։ Երրորդը նույնպես ասում է „No sé”, ավելացնելով՝ «Կրակեցե՛ք, ես տղամարդ եմ և կարող եմ մեռնել»։ Նրանք չուզեցին ասել և ոչ մի բառ, որը կարող էր վնասել իրենց երկրի ընդհանուր, միացյալ գործին։ Վերևում հիշատակված կասիկի վերաբերմունքը բոլորովին տարբեր էր. նա իր կյանքը փրկեց՝ մտադրված պատերազմի ծրագիրը և Անդերում իրար միանալու վայրը հայտնելով։ Կարծում էին, որ այնտեղ արդեն հավաքվել են վեց կամ յոթ հարյուր հնդիկ և ամառը նրանց թիվը կարող էր կրկնապատկվել։ Հնդիկները պետք է nր դեսպաններ ուղարկած լինեին Բահիա Բլանկայի մոտ գտնվող փոքր սալինաների ցեղերի մոտ, որոնց, ինչպես ասացի վերևում, մատնել էր այս նույն կասիկը։ Այսպիսով հաղորդակցությունը հնդիկների միջև տարածվում էր Կորդիլյերներից մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը։
Գեներալ Ռոսասի ծրագիրն է կոտորել բոլոր թափառաշրջիկներին, իսկ մնացածներին քշելով մի ընդհանուր վայր՝ ամառը Չիլիի օգնությամբ նրանց բոլորի վրա կազմակերպել մի ընդհանուր հարձակում։ Այս գործողությունը կրկնվելու է հաջորդ երեք տարիներում։ Ես կարծում եմ, որ գլխավոր հարձակման ժամանակն ընտրված է ամառը սոսկ այն պատճառով, որ այդ հարթավայրերն ամառն անջուր են լինում, և հնդիկները կարող են ճանապարհորդել որոշ ուղղություններով միայն։ Հնդիկների փախուստը Ռիո Նեգրոյից հարավ, որտեղ շնորհիվ այդ երկրի ընդարձակության նրանք կարող են ապահով լինել, խափանվում է տեհուելչեսների հետ կապված մի դաշնադրությամբ, որի համաձայն գետից հարավ անցնող յուրաքանչյուր հնդիկի ոչնչացման համար Ռոսասը վճարում է որոշ գումար, իսկ եթե նրանք չկատարեն այս պարտավորությունները, իրենք ևս կենթարկվեն բնաջնջման։ Պատերազմը շատ ուժեղ է գլխավորապես Կորդիլյերներին մոտիկ գտնվող հնդիկների դեմ, որովհետև արևելյան կողմում հնդիկ ցեղերից շատերը Ռոսասի հետ միասին կռվում են մյուս հնդիկների դեմ։ Այնուամենայնիվ այս գեներալը, լորդ Չեսթերֆիլդի նման մտածելով, որ այսօրվա իր բարեկամները վաղը, կարող են իր թշնամիները լինել, նրանց միշտ կռվի առաջին շարքերն է ուղարկում՝ նպատակ ունենալով այսպիսով նվազեցնել նրանց թիվը։ Հարավային Ամերիկայից մեկնելուց հետո մենք լսեցինք, որ հնդիկների բնաջնջման այս պատերազմն ամբողջովին ձախողել է։
Այդ կռվում գերի վերցրած աղջիկների մեջ կային երկու շատ գեղեցիկ սպաուհի, որոնք փոքր ժամանակ տարվել էին հնդիկների կողմից այժմ խոսում էին միայն հնդիկների լեզվով։ Նրանց ցուցմունքներից երևում էր, որ նրանք պետք է եկած լինեին Սալտայից,— մի տարածություն, որն ուղիղ գծով կլինի մոտ հազար մղոն։ Այս փաստը ցույց է տալիս, թե ի՜նչպիսի, ընդարձակ տարածության վրա են թափառում հնդիկները։ Չնայած այդ տերիտորիայի ընդարձակության, ես կարծում եմ, որ կես դար հետո Ռիո Նեգրոյից հյուսիս ոչ մի հնդիկ չի մնա։ Պատերազմն այնպես արյունոտ է, որ երկար շարունակվել չի կարող։ Քրիստոնյաները չեն խնայում և ոչ մի հնդիկի, նույն բանը կատարվում է և հնդիկների կողմից։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպես հնդիկներն անընդհատ տեղի են տվել սպանացի նվաճողների առջև։ Շիրդելն[65] ասում է, որ 1535 թվին Բուենոս Այրհսի հիմնադրման ժամանակ այդ շրջանում կային երկու կամ երեք հազար բնակիչ ունեցող գյուղեր։ Մինչև անգամ Ֆալկոնեըի ժամանակ (1750) հնդիկներն արշավանքներ էին կատարում մինչև Լուքսան, Արեկո և Արեցիֆե, իսկ այժմ նրանք քշված են Սալադոյից էլ այն կողմը։ Ոչ միայն ոչնչացել են ամբողջ ցեղեր, այլ մնացածներն է՛լ ավելի են բարբարոսացել, փոխանակ գյուղերում ապրելու և ձկնորսությամբ ու որսորդությամբ զբաղվելու, նրանք այժմ թափառում են բաց դաշտերում՝ չունենալով ոչ տուն և ոչ էլ որոշակի զբաղմունք։ Ես լսեցի նաև մի շարք մանրամասնություններ մի կռվի մ ասին, որը տեղի էր ունեցել հիշատակված կռվից մի քանի շաբաթ առաջ Չոլեչելում։ Այս տեղը վերին աստիճանի կարևոր մի կայան է, որովհետև այստեղից անցնում են ձիերը (Ռիո Նեգրո գետով), հետևաբար և որոշ ժամանակ նա բանակի մի դիվիզիայի շտաբն էր հանդիսանում։ Երբ առաջին անգամ զինվորական խմբերը երևում են այստեղ, նրանք տեղում գտնում են հնդիկների մի ցեղ, որոնցից սպանում են քսան-երեսուն մարդ։ Ցեղի առաջնորդը՝ կասիկն այնպիսի ճարպկությամբ էր փախել, որ զարմացրել էր բոլորին։ Առաջնորդ հնդիկները սովորաբար ունենում են երկու ընտրված ձի, որոնց նրանք միշտ պահում են պատրաստ վիճակում՝ խիստ անհրաժեշտ պարագայի համար։ Սրանցից մեկին — մի ծերացած սպիտակ ձի — հեծնում է կասիկը՝ իր հետ վերցնելով իր փոքրիկ որդուն։ Ձին ոչ թամբ է ունենում, ոչ սանձ։ Գնդակներից ապահով լինելու համար այդ հնդիկը ձին հեծնում է իր ազգին հատուկ ձևով, այն է՝ մի ձեռքով փաթաթվում է ձիու վզին և մի ոտն էլ դնում կռնակին։ Այսպես կախված մի կողմով նա սկսում է շոյել ձիու գլուխը և խոսել նրա ականջին։ Նրան հալածողների գործադրած բոլոր ջանքերը և միջոցները, ինչպես և հրամանատարի երեք անգամ ձի փոխելն իզուր են անցնում։ Ծեր հնդիկ հայրը և իր որդին փախչում են և ազատվում։ Ւ՜նչպիսի գեղեցիկ պատկեր է ստացվում մարդու մտքում — ծեր մարդու և իր փոքրիկ որդու բրոնզանման կերպարանքը, հեծած, Մազեպայի նման, սպիտակ ձիու վրա, հետևում թողնելով իրեն հալածողների խմբերը։
Մի օր ես տեսա մի զինվոր, որը կայծքարի կտորով կրակ էր առաջացնում. ես անմիջապես նկատեցի, որ այդ կայծքարը եղել է նետի գլխի մի մասը։ Նա ինձ ասաց, որ այդ քարը գտնվել է Չոլեչել կղզու շրջակայքում, և այնտեղ դրանից շատ կա։ Նա ուներ երկուսից-երեք մատնաչափ երկարություն, երկու անգամ ավելի մեծ, քան այժմ Հրո Երկրում գործածվող կայծքարերն են։ Նա պատրաստված էր անթափանց, կաթնագույն քարից, բայց նրա ծայրը և կարթերը դիտմամբ կոտրել էին։ Լավ հայտնի է, որ պամպասների հնդիկներից ոչ ոք նետ ու աղեղ չի գործածում, իմ կարծիքով միայն բացառություն է կազմում Բանդա Օրիենտալում գտնվող մի փոքրիկ ցեղ, բայց սրանք պամպասների հնդիկներից չափազանց հեռու են ու բաժանված և շատ մոտիկ են այն ցեղերին, որոնք ապրում են անտառներում և տարածություններն անցնում են ոտքով։ Ուստի պետք է եզրակացնել, որ այս նետի գլուխները հին ժամանակներում[66] հնդիկների գործածած զենքերի մնացորդներն են, որոնք գոյություն են ունեցել նախքան Հարավային Ամերիկա ձի ներմուծելը, որը նրանց սովորությունների մեջ մեծ փոփոխություններ առաջացրեց։
ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՀԻԱ ԲԼԱՆԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈԻԵՆՈՍ ԱՅՐԵՍ
Ուղևորություն դեպի Բուենոս Այրես.— Ռիո Սաուսե.— Սիերա Վենտանա.— Երրորդ պոստը.— Ձիերի փոխադրումը.— Բոլա.— Կաքավներ և աղվեսներ.— Այդ շրջանի բնույթը.— Երկարասրուն ճեղագռավ.— Տերու-տերո.— Կարկտի տարափ.— Բնական պարիսպներ Սիերա Տաբալգուենում.— Պումայի միսը.— Մսե սնունդ.— Գվարդիա դել Մոնտե.— Անասունների ազդեցությունը բուսականության վրա.— Կարդոն.— Բուենոս Այրես.— Կորալներ, որտեղ մորթում են անասուններ։
Սեպտեմբերի 8.— Ես վարձեցի մի գաուչո, որպեսզի ինձ ուղեկցեր Բուենnu Այրես գնալու համար, ինձ համար այնքան էլ հեշտ չէր ընկեր գտնելը, որովհետև մեկի հայրը, վախենալով, չէր ուզում, որ իր որդին գա ինձ հետ, իսկ մի ուրիշ մարդ թեև ուզում էր գալ, բայց ես վախենում էի նրան ինձ հետ վերցնեմ, որովհետև ինձ ասել էին, որ նա չափազանց վախկոտ է և մինչև անգամ եթե հեռվում տեսնի մի ջայլամ, կկարծի, թե հնդիկ է, և քամու նման կկորզի։ Մինչև Բուենոս Այրես հեռավորությունը մոտավորապես չորս հարյուր մղոն է (600 կիլոմետր), և գրեթե ամբողջ ճանապարհն անցնում է անմարդաբնակ վայրերով։ Մենք ճանապարհ ընկանք առավոտյան շատ վաղ, մի կանաչ հովտով, որի վրա գտնվում է Բահիա Բլանկան. մի քանի հարյուր ոտնաչափ բարձրանալուց հետո մտանք մի ընդարձակ ամայի հարթավայր։ Նա կազմված է փշրված կրա-կավային ապառից, որի վրա, շնորհիվ կլիմայի չոր բնույթի, ցրված են չորացած խոտերի փնջեր. չկա մի ծառ. կամ թփուտ, որը խանգարի այս հարթավայրի միօրինակությունը։ Եղանակը շատ լավ էր, բայց մթնոլորտն զգալիորեն մշուշոտ էր։ Ես կարծում էի, որ օդի այդ տեսքը նշան է ուժեղ քամու, բայց գաուչոն ասաց, որ այդ արդյունք է դաշտի հեռավոր խորքերի որոշ մասերում տեղի ունեցող հրդեհի։ Երկար ժամանակ ձիերը քառատրոփ վազեցնելուց և երկու անգամ փոխելուց հետո հասանք Ռիո Սաուսե։ Այս մի խորը, սրընթաց, փոքրիկ գետ է, ոբի լայնությունը քսանհինգ ոտնաչափից չի անցնում։ Բուենոս Այրեսի ճանապարհի երկրորդ պոստը գտնվում է նրա ափերին, քիչ վերևում կա ձիերի անցնելու համար մի ծանծաղուտ, որտեղ ջուրը չի հասնում ձիերի փորին։ Բայց այդտեղից սկսած մինչև, ծովը թափվելն այդ գետն այնքան սրընթաց է, որ բոլորովին անանցանելի է, ուստի և նա հանդիսանում է մի չափազանց օգտակար պատվար հնդիկներից պաշտպանվելու համար։
Չնայած այս գետի այսպես փոքր լինելուն՝ ճիզվիտ Ֆալկոները, որի վկայություններն ընդհանրապես շատ ճիշտ են, այդ անվանում է Կորդիլյերների ստորատից սկիզբ առնող մի կարևոր գետ։ Ինչ վերաբերում է նրա ակունքին, կասկածից դուրս է, որ նրա ակունքը գտնվում է Կորդիլյերներում. որովհետև գաուչոները վստահացնում էին, որ մինչև անգամ ամառվա չոր եղանակներին Կոլորադոյի հետ միասին այս գետն ունենում է պարբերական հեղեղումներ, որոնք կարող են առաջանալ միայն Անդերի ձյան հալչելուց։
Շատ անհավանական է թվում, որ Ռիո Սաուսեի նման մի փոքրիկ գետակ, ինչպիսին որ ես տեսնում էի այդ ժամանակ, կարող է կարել անցնել այդ ամբողջ ցամաքամասն իր լայնությամբ, իսկ եթե այդ մի մեծ գետի մնացորդ էր, նրա ջուրը, այլ ապացուցված դեպքերի նման, պետք է աղի լիներ։ Պետք է ընդունել, որ ձմեռն այս մաքուր և վճիտ գետակի ակունքները հանդիսանում են Սիերա Վենտանայի շրջապատի աղբյուրները։ Հավանորեն Պատագոնիայի հարթավայրերից, Ավստրալայի հարթավայրերի նման, անցնում են ջրի բազմաթիվ հոսանքներ, որոնք տարվա մեջ միայն որոշ պերիոդներում են լցվում ջրերով։ Ըստ երևույթին Պորտ Դեզիրեի մոտ ծովը թափվող ջուրն ունի այսպիսի բնույթ, ինչպես և Ռիո Չուպատը, որի ափերին սպաները, որոնք զբաղված էին քարտեզահանումներով, գտան խիստ ծակոտկեն շլակի զանգվածներ։
Որովհետև երբ մենք այդտեղ ժամանեցինք, դեռ նոր էր կեսօր եղել, մեզ հետ վերցնելով որպես ուղեկից մի զինվոր և մի քանի թարմ ձիեր՝ մեկնեցինք դեպի Սիերա դե լա Վենտանա։ Այս սարը երևում է Բահիա Բլանկայում խարսխակայանից. և, ըստ կապիտան Ֆից Ռոյի, նա պետք է ունենա 3340 ոտնաչափ բարձրություն. մի բարձրություն, որը շատ նշանակալի է այս երկրամասի արևելյան կողմում։ Ինձ հայտնի չէ, թե արդյոք ինձանից առաջ որևէ ճանապարհորդ այդ սարը բարձրացել է, թե ոչ. և իսկապես, Բահիա Բլանկայում գտնվող զինվորներից շատ քչերը տեղեկություն ունեին այդ սարի մասին։ Խոսում էին այնտեղի իբր թե գոյություն ունեցող քարածխի շերտերի, ոսկու և արծաթի հանքերի, ինչպես և քարանձավների և անտառների մասին, որոնք բորբոքում էին իմ հետաքրքրությունը, հետագայում հուսախաբ լինելու համար։ Հեռավորությունը պոստից վեց փարսախ էր. նա գտնվում էր մի հարթավայրի վրա, որն ուներ նկարագրված այդ դաշտերի ընդհանուր տեսքը։ Երբ երևաց սարի իսկական ձևը, մեր ճանապարհը, որն անցնում էինք ձիով, ավելի հետաքրքրական դարձավ։ Երբ հասանք գլխավոր գագաթի ստորոտը, բավականին նեղվեցինք ջուր չլինելու, պատճառով, և համոզված էինք, որ ստիպված կլինենք գիշերն առանց ջրի անցկացնելու։ Վերջապես լեռան շատ մոտիկ մի տեղ, ուշադիր որոնումից հետո, մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա հայտնաբերեցինք մի քանի առվակներ, որոնք ամբողջովին թաղված և կորած էին փխրուն կրաքարերի և քայքայված ապառների տակ։ Չեմ կարծում, որ բնությունը երբևէ ավելի առանձնացած և ամայի ապառների կույտեր առաջացրած լինի, քան այս. նա արժանի է իր Hurtado կոչումին, որ նշանակում է անջատված։ Այս սարը շատ դիք է ու վերին աստիճանի խորտուբորտ և ծառերից, մինչև անգամ թփուտներից այնքան է զուրկ, որ մենք չէինք կարողանում պատրաստել մի շամփուր, որպեսզի ուղտափշից[67] պատրաստած կրակի վրա բռնեինք մեր խորովելու միսը։ Այս սարի արտասովոր տեսքը ծովանման հարթավայրի նկատմամբ կազմում էր կատարյալ կոնտրաստ։ Այդ հարթավայրը ոչ միայն վերջանում է նրա դիք կողերի անմիջական տակին, այլ նաև բաժանում է զուգահեռ լեռնաշղթաները։ Գույների միօրինակությունը մի կատարյալ անդորրություն է տալիս այդ տեսարանին։ Կվարցի ապառների սպիտակավուն գորշ գույնը հարթավայրի թառամած կանաչի բաց թուխ գույների հետ միասին չեն փոխարինվում այլ, ավելի պայծառ և նուրբ երանգներով։ Սովորաբար մարդ բարձր և ցցուն լեռների շրջակայքում սպասում է տեսնել խորտուբորտ տարածություններ, որոնց վրա ամեն կողմ տարածված են մեծ բեկորներ։ Այստեղ բնությունը կարծեք թե ցույց է տալիս, որ ծովի հատակը ցամաքի փոխվելուց առաջ տեղի ունեցող վերջին շարժումը երբեմն կարող է շատ հանդարտ լինել։ Ես հետաքրքրվում էի իմանալու, թե այսպիսի պայմաններում մայր ապառից որչափ հեռու կարելի է խճեր գտնել։ Բահիա Բլանկայի ծովափերին և գաղթավայրի շրջակայքում գտնվեցին կվարցի խճեր, որոնք, իհարկե, այս աղբյուրից պիտի բերված լինեին. այդ հեռավորությունը քառասունհինգ մղոն է։
Թամբյաշորերը, որոնց տակ մենք քնել էինք, գիշերվա առաջին մասում թրջվել էին նրանց վրա իջած ցողից, որն առավոտյան սառել էր։ Այդ հարթավայրը, թեև երևում էր հորիզոնական, ուներ որոշ անզգալի թեքություն, որի բարձրությունը, ծովի մակերևույթից հաշված, այդտեղ հասնում էր 800-ից մինչև 900 ոտնաչափի։ Առավոտյան (սեպտեմբերի 9-ին) ուղեկիցս ինձ առաջարկեց բարձրանալ ամենամոտիկ բարձունքը, որն, ըստ նրա կարծիքի, ինձ ճանապարհ կտար դեպի այն չորս գագաթները, որոնք պսակում են ընդհանուր կատարը։ Այսպիսի խորտուբորտ լեռներից բարձրանալը վերին աստիճանի հոգնեցուցիչ էր։ Լանջերն այնքան անկանոն էին, որ հաճախ բարձրանալիս ինչ որ շահում էինք հինգ րոպեում, կորցնում էինք հաջորդ հինգ րոպեում։ Վերջապես երբ հասա բարձունքը, իմ հիասթափությունը չափազանց մեծ էր. մեր առջև բացեց մի գահավեժ հովիտ, որն այնքան խոր էր, որքան այն հարթավայրը, որը շղթան տրանսվերսալ ձևով բաժանում էր երկու մասի և ինձ բաժանում չորս գագաթներից։ Այս հովիտը շատ նեղ է, բայց ունի տափակ հատակ, և նա հանդիսանում է հնդիկների ձիերի համար անցնելու հարմար տեղ, որովհետև նա միացնում է շղթայի հյուսիսային և հարավային կողմերում գտնվող հարթավայրերը։ Իջնելով ներքև և անցնելով հովտից՝ ես նկատեցի արածող երկու ձի, անմիջապես թաքնվեցի բարձր կանաչ խոտի մեջ և սկսեցի դիտել շրջապատս, բայց որովհետև ես ոչ մի հնդիկի հետք չնկատեցի, զգուշությամբ սկսեցի երկրորդ վերելքը։ Արդեն ուշ էր, և լեռան այս մասը մյուս մասի նման զառիվայր էր և խորտուբորտ։ Ժամը երկուսին գտնվում էի երկրորդ գագաթի վրա, բայց ես բարձրացա հ մեծ դժվարությամբ. յուրաքանչյուր քսան յարդի վրա ես ունենում էի միաժամանակ երկու ազդրերի վերին մասերում ջղակծկումներ, այնպես որ վախենում էի, թե չկարողանամ նորից իջնել ներքև։ Անհրաժեշտ էր նաև վերադառնալ մի այլ ճանապարհով, որովհետև լեռան թամբով վերադառնալու մասին մտածելը բոլորովին իզուր էր։ Ուստի ես ստիպված էի հրաժարվելու մյուս երկու բարձր գագաթները բարձրանալու մտքից. նրանց բարձրությունը մյուսներից, շատ քիչ բանով էր տարբերվում, և երկրաբանական բոլոր նպատակները բավարարված էին. այնպես որ չէր արժենա ենթարկվել այնպիսի փորձությունների, որ կարող էին առաջանալ բարձրանալիս։ Ենթադրում եմ, որ ջղաձգության պատճառը մկանային գործունեության տեսակների մեծ փոփոխությունն էր,— մի կողմից ձի նստելը, որը բավականին հոգնեցուցիչ էր, և մյուս կողմից սար մագլցելը, որ ավելի հոգնեցուցիչ էր։ Այդ մի դաս է և արժե միշտ հիշել, որովհետև որոշ դեպքերում այդ կարող է մեծ դժվարություններ պատճառել։
Արդեն ասել եմ, որ այս սարը բաղկացած է սպիտակ կվարցի ապառից, նրան զուգակցում են նաև փոքր քանակությամբ կավային ողորկ հերձաքարեր։ Հարթավայրից մի քանի հարյուր ոտնաչափ բարձրության վրա մի քանի տեղ կոնգլոմերատի կույտերը կպել էին պինդ ապառին։ Նրանք իրենց կարծրությամբ և ցեմենտային բնույթով նման էին այն զանգվածներին, որոնք ամեն օր առաջանում են մի քանի ծովափերում։ Ես չեմ կասկածում, որ այս խճերի ագրեգատները կազմվել են միևնույն ձևով, այդ կատարվել է այն ժամանակաշրջանում, երբ մեծ կրաքարային ֆորմացիան նստած է եղել շրջապատի ծովերի տակ։ Մենք պետք է ենթադրենք, որ կարծր կվարցի ատամնավոր և կորացած ձևերը ցույց են տալիս բաց օվկիանոսի ալիքների ազդեցությունները։
Ընդհանուր առմամբ ես հիասթափված էի իմ այu ձեռնարկությունից։ Մինչև անգամ տեսարանը չուներ առանձին նշանակություն։ Մի հարթավայր՝ նման ծովի, առանց նրա գեղեցիկ գույնի և որոշակի եզրերի։ Այնուամենայնիվ տեսարանը նորություն էր, և մի փոքրիկ վտանգ այդ վայրին տվել էր աոանձին վայելչություն, ինչպես աղը մսին տալիս է առանձին համ։ Այդ վտանգն անկասկած փոքր էր. այդ իմ երկու ընկերների խարաույկ պատրաստելն էը,— մի բան, որ երբեք չի կարելի անել, եթե կասկած կա, թե հնդիկները մոտիկ են։ Արևը մայր էր մտնում, երբ ես հասա մեր բացօթյա օթևանը. խմելով բավականին շատ մաթե և ծխելով մի քանի գլանակ՝ շուտով պատրաստեցի անկողինս՝ գիշերելու համար։ Քամին շատ ուժեղ էր և ցուրտ, բայց ես երբեք ավելի հանգեստ չեմ քնել, քան այդ գիշեր։
Սեպտեմբերի 10.— Առավոտյան կատարելապես խույս տալով քամուց՝ կեսօրին հասանք Սաուսե պոստը։ Ճանապարհին տեսանք բազմաթիվ եղջերուներ, իսկ լեռան մոտ՝ մի գուանակո։ Այս դաշտը, որը վերջանում է Սիերայի տակ, կտրում անցնում են մի ֊քանի հետաքրքրական հեղեղատներ, որոնցից մեկն ուներ մոտ քսան ոտնաչափ լայնություն և առնվազն երեսուն ոտնաչափ խորություն։ Այդ պատճառով էլ մենք ճանապարհ կամ անցք գտնելու համար ստիպված էինք երկար պտույտներ կատարել։ Այդ գիշերն անցկացրինք պոստում. մեր խոսակցության նյութը, ինչպես առհասարակ, հնդիկներն էին։ Առաջ Սիերա Վենտանան մի մեծ հավաքավայր էր եղել, և երեք-չորս տարի առաջ այնտեղ երկար կռիվներ էին տեղի ունեցել։ Իմ առաջնորդն ականատես էր եղել հնդիկների կոտորածներին։ Կանայք փախել ապաստանել էին սարի գագաթը և ամենահուսահատական ձևով շարունակել իրենց, կռիվը քարերով. նրանցից շատերն այսպիսով փրկել էին իրենց կյանքը։
Սեպտեմբերի 11.— Մենք առաջացանք դեպի երրորդ պոստը. մեզ ընկերակցում էր այդ պոստի հրամանատար լեյտենանտը։ Այդ հեռավորությունը հաշվում են տասնհինգ փարսախ, բայց այդ ենթադրությամբ են ասում և ընդհանրապես ավելի են ասում, քան իրականում կա։ Ճանապարհն անհետաքրքրական էր. նա անցնում էր չոր հարթավայրով, ծածկված խոտով. մեր ձախ կողմում, որոշ հեռավորության վրա կային ցածր բլուրներ,
որոնց շարունակությունը, որ մենք անցանք, գտնվում էր պոստին մոտիկ։ Նախքան տեղ հասնելը մենք հանդիպեցինք խոշոր եղջերավոր անասունների և ձիերի մի մեծ հոտի, որին հսկում էին տասնհինգ զինվոր, մեզ ասացին, որ բազմաթիվ կենդանիներ են կորել։ Հարթավայրից անասուններ անցկացնելը չափազանց դժվար գործ է, որովհետև եթե գիշերը մի պումա կամ մինչև անգամ աղվես մոտենում է նրանց,ոչ մ ի բան, չի կարող կանգնեցնել նրանց ցրվելը. նրանք ցրվում են բոլոր ուղղություններով։ Նույն հետևանքներն են առաջացնում նաև ուժեղ քամիները։ Վերջին ժամանակները մի սպա դուրս է գալիս Բուենոս Այրեսից՝ իր հետ տանելով հինգ հարյուր ձի. բանակին հասնելիս ձիերի թիվը քսանից ցած է լինում։
Քիչ հետո մենք առաջացող փոշու ամպերից գուշակեցինք, որ դեպի մեզ է գալիս ձիավորների մի խումբ. դեռ նրանք բավականին հեռու էին մեզնից, բայց իմ ընկերն արդեն գիտեր, որ նրանք հնդիկներ են, որովհետև հնդիկները պահում են երկար մազեր, որոնք տարածվում են նրանց հետևը։ Հնդիկները սովորաբար իրենց գլխի շուրջը ժապավեն են ունենում, բայց երբեք գլխարկ չեն դնում և նրանց սև մազերը, որոնք տարածվում են թխագույն դեմքերին, անսովոր աստիճանի բարձրացնում են նրանց արտաքին տեսքի վայրագությունը։ Պարզվեց, որ նրանք պատկանում են Բերնանցիոյի բարեկամական ցեղին և գնում են մի սալինա՝ աղի համար։ Հնդիկները աղ շատ են ուտում, նրանց երեխաներն աղը ծծում են ինչպես շաքար։ Նրանց այս սովորությունը շատ տարբերվում է սպանացի գաուչոյի սովորությունից, որը թեև միևնույն տեսակի կյանք է վարում, բայց աղ շատ քիչ է գործածում։
Ըստ Մունգո Պարկի[68] այն ժողովուրդներն են ունենում աղ գործածելու անհաղթելի ցանկություն, որոնք բուսական սննդանյութերով են ապրում։ Հնդիկները մեզ գլխով ուրախ բարևներ էին տալիս և արագ քշում անցնում։ Նրանք իրենց առաջից քշում էին ձիերի մի երամակ, հետևից տանելով մի խումբ վտիտ շներ։
Սեպտեմբերի 12 և 13.— Այս պոստում ես մնացի երկու օր՝ սպասելով զինվորների մի խմբի, որոնք շուտով ուղևորվելու էին դեպի Բուենոս Այրես, ինչպես այդ մասին ինձ հաղորդել էր գեներալ Ռոսասը՝ խորհուրդ տալով օգտվելու առիթից և ճանապարհորդելու նրանց հետ։ Առավոտյան ձիերով բարձրացանք մոտակա մի բլուր՝ շրջակայքը դիտելու և նրա. երկրաբանությունն ուսումնասիրելու համար։ Ճաշից հետո զինվորները բաժանվեցին երկու խմբի՝ բոլայի վարժություններ կատարելու համար։ Գետնին երեսունհինգ կանգուն իրարից հեռու տնկեցին երկու նիզակ, բայց նրանց խփում և փաթաթում էին յուրաքանչյուր չորս-հինգ փորձից հետո։ Գնդակները կարելի է նետել հիսունից մինչև վաթսուն կանգուն, բայց քչերն էին հասցնում ճիշտ նպատակին։ Սակայն այս չի վերաբերում ձի հեծած մարդուն, որովհետև երր ձիու արագությունը գումարվում է թևի ուժին, այդ դեպքում հնարավոր է պտտեցնելով նետել մինչև ութսուն կանգուն, միաժամանակ հասցնելով այն նպատակին։ Նրանց հարվածի ուժի մասին գաղափար տալու համար ես կարող եմ հիշատակել մի դեպք, որը կատարվել է Ֆալկլանդական կղզիներում, որտեղ սպանացիներն սպանում են իրենց հայրենակիցներից մի քանիսին և բոլոր անգլիացիներին։ Մի երիտասարդ սպանացի փախչում է, և Լուցիանո անունով մի բարձրահասակ մարդ ձին լրիվ քառասմբակով վազեցնելով ընկնում է նրա հետևից, բղավելով, որ նա կանգնի, միաժամանակ խոստանալով ոչինչ չանել, այլ մի երկու խոսք ասել միայն։ Երբ սպանացին շարունակելով վազելը՝ քիչ է մնում, որ հասնի նավին, Լուցիանոն նետում է գնդակները։ Գնդակներն այնպիսի ցնցումով են դիպչում նրա սրունքներին, որ գետին են գլորում մարդուն և որոշ ժամանակ պահում ուշաթափ վիճակում։ Լուցիանոն նրա հետ խոսելուց հետո թույլ է տալիս նրան փախչելու։ Այդ սպանացին մեզ պատմում էր, որ իր սրունքների վրա, որտեղ փոկը փաթաթվել էր, այնպիսի խորը հետքեր էին մնացել, որ կարծեք թե մտրակով էին հարվածել։ Կեսօրին այնտեղ ժամանեցին երկու մարդ, որոնք հարևան պոտից բերել էին մի ծրար՝ գեներալին ուղարկելու համար, այնպես որ մեր խումբն այդ երեկո, բացի այս երկուսից, բաղկացած էր իմ ուղեկցից, ինձնից, լեյտենանտից և չորս զինվորից։ Վերջինները շատ տարօրինակ մարդիկ էին. առաջինը մի գեղեցիկ երիտասարդ նեգր էր, երկրորդը՝ կես հնդիկ և կես նեգր, իսկ մյուս երկուսն աննկարագրելի մարդիկ էին — մեկը չիլիացի ծեր հանքափոր էր՝ մահոգանու[69] գույնի, իսկ մյուսը՝ մասամբ խառնածին։ Ես երբեք չէի տեսել նման երկու խառնածիններ՝ այդպիսի գարշելի արտահայտություններով։ Գիշերը, երբ նրանք նստում էին կրակի շուրջը և թուղթ խաղում, ես քաշվում էի մի կողմ՝ դիտելու այդպիսի սալվադոր-ռոզայական[70] տեսարանի։ Նրանք նստած էին ցածր ժայռի տակ, այնպես որ ես կարող էի նայել ներքև նրանց վրա, խմբի շուրջը փռվել էին շներ, զենքեր, եղջերուի և ջայլամների մնացորդներ, իսկ նրանց երկար նիզակները խրված էին գետնին։ Իրենցից քիչ հեռու մթության մեջ կապված էին նրանց ձիերը՝ բոլորովին պատրաստ որևէ հանկարծակի վտանգի համար։ Եթե ամայի հարթավայրի անդորրությունը խանգարվեր շներից մեկի հաչոցով, զինվորներից մեկը հեռանալով կրակից՝ գլուխը կդներ գետնին և այդպիսով դանդաղ և զգույշ կզններ հորիզոնը։ Մինչև անգամ եթե աղմկարար տերու-տերոն արձակում էր իր ճիչերը, անմիջապես դադարում էր խոսակցությունը, և յուրաքանչյուր գլուխ մի պահ խոնարհվում էր ներքև։
Ի՜նչպիսի ողորմելի կյանք են անցկացնում այս մարդիկ։ Նրանք գտնվում էին Սաուսե պոստից առնվազն տասը փարսախ հեռավորության վրա, իսկ քսան փարսախ հեռու մի ուրիշ պոստից, որտեղ կատարվել էին սպանությունները հնդիկների կողմից։ Ենթադրվում է, որ այն պոստի վրա հնդիկներն իրենց հարձակումը կատարած պետք է լինեն կես գիշերին, որովհետև առավոտյան շատ վաղ, սպանությունից հետո, նրանց նկատել էին այս պոստին մոտենալիս։ Սակայն այստեղ պոստի ամբողջ խումբը փախել էր՝ իրենց հետ տանելով ձիերը. յուրաքանչյուրը գնացել էր մի ուղղությամբ՝ իր հետ քշելով այնքան կենդանիներ, որքան կարող էր։ Այն փոքրիկ տնակը, որ նրանք պատրաստել էին ուղտափուշի ցողուններից և որտեղ նրանք քնում էին, չէր պաշտպանում նրանց քամուց և ոչ էլ անձրևից։ Տանիքն այն նշանակությունն ուներ, որ անձրևի մանր կաթիլները հավաքվելով՝ վերածվում էին խոշոր կաթիլների։ Նրանց միակ սնունդը կազմում էին որսած կենդանիները, որ լինում էին ջայլամ, եղջերու, զրահակիր և այլն, իսկ միակ վառելիքը մի փոքր բույսի չոր ցողուններն էին. այդ բույսը որոշ կողմերով նման է ալոեին։ Միակ զեխությունը, որ վայելում էին այո մարդիկ, թղթե փոքրիկ գլանակներ ծխելն էր և մաթե խմելը։ Հաճախ ուշադրությունս գրավում էին այս տխուր և ամայի հարթավայրերում մարդուն մշտական ընկերակցող գիշակեր անգղները, որոնք համբերությամբ նստած մոտակա մի փոքրիկ գահավանդի վրա, կարծեք թե ուզում էին ասել. «Լավ, երբ հնդիկները գան, մենք մի լավ խնճույք կունենանք»։
Առավոտյան մենք բոլորս դուրս եկանք որսի և թեև շատ հաջողություն չունեցանք, բայց ունեցանք բավականին աշխուժացնող հետապնդումներ։ Դուրս գալուց քիչ անց՝ խումբը բաժանվեց, և այնպես դասավորեցին իրենց որսի ծրագիրը, որ օրվա որոշ ժամին (որի որոշումը ենթադրությամբ նրանք կատարում են բավականին ճշգրիտ) բոլորը շրջանի տարբեր կետերից պետք է հավաքվեին և հանդիպեին իրար հարթավայրի մի կետում և այսպիսով մի տեղ քշեին վայրի կենդանիներին։ Մի օր Բահիա Բլանկայում ես դուրս եկա որսի, բայց մարդիկ այնտեղ գնում էին մահիկի ձևի՝ յուրաքանչյուրը մյուսից քառորդ մղոն հեռու։ Մի գեղեցիկ արու ջայլամ, որին ետ էր դարձրել ամենածայրի ձիավորը, փորձեց փախչել մի կողմ։ Գաուչոներն սկսեցին հալածել ջայլամին ամենահախուռն արշավով՝ դարձնելով ձիերն աջ ու ձախ՝ ամենասքանչելի վարպետությամբ, յուրաքանչյուրն իք գլխի վերև պտտեցներով իր գնդակները։ Վերջապես ամենաառաջինը նետեց իր գնդակները, պտտեցնելով նրանց օդի մեջ. մի վայրկյանում ջայլամն սկսեց գլորվել. նրա ոտքերը փոկով լավ կապվել էին իրար։
Այս դաշտերում կա մեծ քանակությամբ երեք տեսակ կաքավ[71], որոնցից երկուսն ունեն էգ ֆազանի մեծություն։ Նրանց գլխավոր թշնամին և ոչնչացնողը, որը մի փոքրիկ գեղեցիկ աղվես է, նույնպես անսովոր չափով առատ է. մի օրվա ընթացքում մենք հանդիպում էինք սրանցից քառասունին կամ հիսունին։ Թեև նրանք սովորաբար լինում էին իրենց բներին մոտիկ, բայց մեր շները բռնեցին մեկին։ Երբ վերադարձանք պոստ, մեր խմբից երկուսն արդեն վերադարձել էին։ Վերջիններս առանձին էին գնացել որսի և սպանել էին մի պումա և գտել ջայլամի մի բուն, որի մեջ քսանյոթ ձու էր եղել։ Ասում էին, որ այս ձվերից յուրաքանչյուրն իր կշռով հավասար է հավի տասնումեկ ձվի, այնպես որ այս մեկ բնից մենք ձեռք բերինք այնքան սննդանյութ, որքան հավի երկու հարյուր իննսունյոթ ձուն կարող էր տալ։
Սեպտեմբերի 14.— Որովհետև հաջորդ պոստին պատկանող զինվորները վերադառնալու էին, և մենք բոլորս կկազմեինք հինգ հոգուց բաղկացած մի խումբ՝ բոլորս էլ զինված, ուստի ես որոշեցի չսպասել եկող զինվորների խմբին։ Իմ հյուրընկալը, լեյտենանտը, շատ ստիպեց ինձ մնալու։ Որովհետև նա ինձ շատ էր երախտապարտ արել ոչ միայն սնունդ հայթայթելով, այլ և ինձ իր անձնական ձիերը տալով, ուստի ես մտածեցի որոշ բանով վարձատրել նրան։ Իմ այս որոշումը հայտնեցի իմ ուղեկցին և հարցրի, թե արդյոք հարմա՞ր էր այդ անել. նա ինձ որոշակի ասաց՝ ո՛չ, ավելացնելով, թե միակ պատասխանը, որ ես կարող էի ստանալ, հավանաբար կլիներ. «Մեր երկրում մենք միս ունենք մինչև անգամ շների համար, ուստի և այդ շատ բան մի կարծիր քրիստոնյայի համար»։ Չպետք է ենթադրել, որ լեյտենանտի աստիճանն այսպիսի մի բանակում որևէ կերպ կարող է կասեցնել վճարումն ընդունելը, այլ այդ պիտի վերագրել հյուրասիրության բարձր ոգուն, որն այս շրջաններում ամենուրեք գրեթե ընդհանուր է, և որի մառին վկայում են բոլոր ճանապարհորդները։ Մի քանի փարսախ ձիերը քառատրոփ քշելուց հետս եկանք մի ցածրադիր ճահճուտ տեղ, որը տարածվում է դեպի հյուսիս մոտ ութսուն մղոն և հասնում է մինչև Սիերա Տապալգուեն։ Որոշ մասերում գետինը ներկայացնում էր գեղեցիկ խոնավ հարթավայրեր՝ ծածկված կանաչով, մինչ մյուս տեղերն ունեին փափուկ, սև ու տորֆային հող։ Բացի այդ, այդտեղ կային նաև բազմաթիվ լայն, բայց ծանծաղ լճեր և եղեգնի րնդարձակ տարածություններ։ Ընդհանուր առմամբ այդ շրջանը նման էր Կեմբրիջշիրի ճահճուտների լավ մասերին։ Գիշերը մենք բավականին թափառեցինք ճահիճների մեջ գիշերելու մի չոր տեղ գտնելու համար։
Սեպտեմբերի 15.— Առավոտյան վեր կացանք շատ վաղ և կարճ ժամանակից հետո անցանք այն պոստը, որտեղ հնդիկներն սպանել էին հինգ զինվոր։ Նրանց սպան իր մարմնի վրա ստացել էր չուսոյի տասնութը վերք։ Կեսօրին, ձիերն ուժեղ քառատրոփ վազեցնելուց հետո, հասանք հինգերորդ պոստը։ Որովհետև այնքան էլ հեշտ չէր այստեղ ձիեր ճարել, ուստի ստիպված էինք գիշերն անցկացնել այնտեղ։ Որովհետև այս կետն ամբողջ գծի վրա գտնվող պոստերից ամենից դուրս ընկածն էր, այդ պատճառով էլ այստեղ պահում էին քսանմեկ զինվոր։ Արևը մայր մտնելիս զինվորները վերադարձան որսից՝ իրենց հետ բերելով յոթ եղջերու, երեք ջայլամ և բազմաթիվ զրանակիրներ m կաքավներ։ Այդ դաշտերով անցնելիս շատ տարածված սովորություն է դաշտերը հրդեհելը, այս պատճառով էլ գիշերը, ինչպես այդ նկատվում էր այս անգամ, հորիզոնը լուսավորվում էր պայծառ բոցերից։ Այս կատարվում է մասամբ թափառական հնդիկներին շփոթեցնելու համար, բայց գլխավոր նպատակն արոտատեղիները պարարտացնելն է։ Այն կանաչ դաշտերում, որտեղ չկան որոճացող խոշոր չորքոտանիներ, թվում է թե անհրաժեշտ է ավելորդ բուսականությունը վառելով հեռացնել, որպեսզի հաջորդ տարվա կանաչի աճումը հաջող և օգտակար լինի։
Այստեղի ռանչոն չուներ մինչև անգամ ծածկ, նա ներկայացնում էր ուղտափշի ցողուններից պատրաստած մի հյուսվածք, որի նպատակը քամու ուժը կոտրելն էր։ Նա տեղավորված էր մի լայնատարած, բայց ծանծաղ լճի ափին, որի մեջ լողում էին բազմաթիվ վայրի մեծ թռչուններ, որոնցից աչքի էին ընկնում սև վզով կարապները։ Ճեղագռավի այն տեսակը (Himantopus nigricollis), որը կարծեք թե բարձրացել է ոտնացուպերի վրա, այստեղ շատ է տարածված և պատահում է զգալիորեն մեծ երամներով։ Շատ սխալ է, որ այս թռչունը համարում են անշնորհք թռչուն. երբ նա այս ու այն կողմ շրջում է ծանծաղ ջրերում, որը նրա սիրած հաճախատեղին է, նրա քայլվածքը շատ հեռու է անվայելուչ համարվելուց։ Այս թռչունները երամով այնպիսի ձայն են հանում, որ եզակիորեն նմանվում է որսի հետևից ամբողջ ուժով վազող շների ոհմակի ձայնին։ Մի քանի անգամ արթնանալով գիշերը՝ մի պահ ցնցվել եմ հեռվից լսվող ձայնից։ Տերու-տերոն (Vanellus cayanus) մի այլ թռչուն է, որը հաճախ խանգարում է գիշերվա անդորրությունը։ Իր տեսքով և սովորություններով նա շատ բանով նման է մեր հոպոպներին, սակայն նրա թևերը զինված են սուր խթաններով՝ հասարակ աքաղաղի սրունքների վրա եղածի նման։ Տերու-տերոն ևս մեր հոպոպի նման իր անունն ստացել է իր ձայնից։ Այս կանաչ դաշտերում անցնելիս այu թռչուններն անընդհատ գալիս են մարդու հետևից, կարծեք թե ատում են մարդկանց և կարծում եմ, որ իրենք էլ արժանի են մարդկանց ատելության իրենց անվերջ, անփոփոխ և անհաճո ճիչերով։ Ամենից շատ նրանք ձանձրացուցիչ են և ատելի որսորդի համար, որովհետև նրանք իրենց ճիչերով հայտնում են մյուս թռչուններին և կենդանիներին նրա ներկայությունը։ Այդ դաշտերից ճանապարհորդողների համար հավանորեն, ինչպես Մոլինան է ասում, սրանք լավ գործ են կատարում, որովհետև իրենց ճիչով զգուշացնում են ճանապարհորդին կես գիշերի ավազակներից։ Բազմացման սեզոնին նրանք մեր հոպոպների նման վիրավորված ձևանալով՝ փորձում են բներից հեռու տանել շներին այլ թռչուններին։ Այս թռչունի ձվերը համարվում են շատ համեղ։
Սեպտեմբերի 16.— Եկանք մինչև յոթերորդ պոստը, որը գտնվում է Սիերա Սապալդուենի ստորոտին։ Ամբողջ շրջանը գրեթե բոլորովին հարթ էր։ Գետինը ծածկված էր կոշտ խոտերով և կազմված էր տորֆանման փափուկ հողից։ Այստեղ խրճիթն զգալիորեն կոկիկ էր, սյուներն ու գերանները կազմված էին մոտ տասներկու չոր ուղտափշի ցողունները մորթե փոկերով իրար կապելով, և հոնիականի նմանող այս սյուները ձառայեցնելով որպես հենարաններ՝ սենյակի կողքերը և ծածկը շինել էին եղեգից։ Այստեղ մեզ պատմեցին մի հետաքրքրական դեպք, որը ես անհավանական կհամարեի, եթե ինքս մասամբ ականատես չլինեի այդ դեպքին։ Նախորդ գիշերը կարկուտ էր տեղացել փոքր խնձորի մեծության և վերին աստիճանի պինդ, և այնպիսի ուժգնությամբ էր տեղացել, որ սպանել էր վայրի կենդանիների մեծ մասը։ Մի մարդ գտել էր տասներեք եղջերու (Cervus campestris) սատկած վիճակում, և ես տեսա նրանց թարմ մորթերը, իսկ խմբի մի այլ անդամ իմ ժամանելուց մի քանի րոպե հետո բերեց յոթը եղջերու ևս։ Ինձ լավ հայտնի է, որ մի մարդ առանց շների հազիվ թե կարողանար սպանել յոթ եղջերու, մինչև անգամ մի շաբաթում։ Նրանք ասում էին, որ տեսել են մոտ տասնհինգ սատկած ջայլամ (որոնցից մեկի մի մասը ծառայում էր մեզ որպես ճաշ). նրանք ասում էին նաև, որ մի քանի ջայլամ էլ տեսել են դես ու դեն վազելիս, հավանորեն աչքերից մեկը կուրացած։ Սպանված էին նաև մեծ թվով մանր թռչուններ, ինչպես բադերը, բազեները և կաքավներն են։ Ես տեսա այս վերջիններից մեկին, որի կռնակին մի սև նշան կար, կարծեք թե նրան խփել էին մեծ խճաքարով։ Ուղտափշի ցողուններից պատրաստած ցանկապատը, որը շրջապատում էր խրճիթը, գրեթե կոտրվել էր, և ինձ պատմողն ասում էր, որ ինքը գլուխը դուրս է հանում իմանալու, թե ինչ է պատահել, մի ուժեղ վերք է ստանում կարկտից, և այժմ կապել էր իր գլուխը։ Այդ փոթորկի տարածումը շատ սահմանափակ է եղել. իսկապես մենք մեր վերջին գիշերվա բացօթյա բանակատեղիից այս ուղղությամբ խիտ ամպեր և կայծակ նկատեցինք։ Շատ զարմանալի է, թե ի՛նչպես եղջերուի նման ուժեղ կենդանիները կարող են այսպես սպանվել կարկտից. բայց նկատի ունենալով այն ապացույցները, որ ես բերի այստեղ վերևում, կարող եմ ասել, որ անկասկած և ոչ մի չափազանցություն չկա այս ամբողջ պատմության մեջ։ Ես ուրախ եմ, որ այս բանի ճշտությունը կարող եմ ապացուցել նաև ճիզվիտ Դոբրիցհոֆերի[72] մի վկայությամբ, որը խոսելով շատ ավելի հյուսիսում գտնվող մի ֊երկրի մասին՝ ասում է, որ այնտեղ տեղացել է ահռելի մեծության կարկուտ և կոտորել է մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ. հնդիկներն այդ վայրն այնուհետև անվանել են Lalegraicavalca, որ նշանակում է «փոքրիկ սպիտակ բանե»։ Դոկտոր Մալկոլմսոնը նույնպես պատմում է, որ 1831 թվին ինքն ականատես է եղել Հնդկաստանում տեղացող մի կարկտաբեր փոթորկի, որը ոչնչացրել է բազմաթիվ խոշոր թռչուններ և մեծ վնասներ է պատճառել խոշոր եղջերավոր անասուններին։ Այս կարկտաքարերն ունեցել են տափակ ձև. մեկն ունեցել է տասը մատնաչափ շրջապատ, իսկ մի ուրիշը կշռել է երկու ունցիա։ Նրանք մուշկետի գնդակների նման ակոսել են գետինը, կազմելով խճե ճանապարհներ։ Խփելով պատուհանների ապակիներին՝ առաջացրել են կլոր ծակեր, առանց ճաքճքումների։
Վերջացնելով կարկտատար կենդանիների մսից պատրաստած մեր ճաշը՝ մենք անցանք Սիերա Տապալգուենը. այս բլուրների մի ցածր շարք է, որոնց բարձրությունը մի քանի հարյուր ոտնաչափից չի անցնում. այդ բլուրներն սկսվում են Կորիենտեսի հրվանդանից։ Այս մասում ապառը կազմված է մաքուր կվարցից, կարծում եմ, որ քիչ դեպի արևելք նա գրանիտային է։ Բլուրներն ունեն բավականին նշանակալի ձև՝ նրանք կազմված են դարավանդների տափակ մասերից՝ շրջապատված ցածրադիր ուղղաձիգ ժայռերով, որոնք նման են սեդիմենտային նստվածքի դուրս ընկած մասերի։ Այն բլուրը, որ ես բարձրացա, շատ փոքր էր, հազիվ թե նա ունենար երկու հարյուր կանգունից ավելի տրամագիծ, բայց կային և մեծերը։ Սրանցից մեկը, որին „Corral” անունն են տվել, երկուսից երեք մղոն տրամագիծ ունի և շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, որոնք բացառությամբ մի կետի, որը կազմում է մուտքը, երեսուն կամ քառասուն ոտնաչափ բարձրություն անեն։ Ֆալկոները[73] շատ հետաքրքրական կերպով պատմում է, թե ինչպես հնդիկներն այնտեղ են քշելիս եղել վայրի ձիերի խմբեր և նրանց այնտեղ պահելու համար հսկել են միայն մուտքի վրա։ Ես երբեք չեմ լսել դարատափի մի այլ դեպքի մասին, որ ունենա կվարցի կազմություն և, բացի այդ, իմ քննած բլուրը ոչ հերձում ուներ, ոչ շերտավորում։ Ինձ ասում էին, որ «կորալ»-ը կազմված է սպիտակ գույնի քարերից, որոնք կայծ են առաջացնում։
Մենք չկարողացանք Ռիո Տապալգուենի վրա գտնվող պոստը ցերեկով հասնել. երբ եկանք այնտեղ, արդեն մութն էր։ Ընթրիքին մի բան ասացին, որն ինձ հանկարծակի սարսափահար արեց, մտածելով, որ ես ուտում էի այդ երկրի սիրած կերակուրից, այն է՝ չզարգացած հորթի միս, որը մոր արգանդիդ դուրս էր բերվել ժամանակից շատ առաջ։ Հետագայում պարզվեց, որ այդ պումայի միս է։ Այդ միսը չափազանց սպիտակ է և համով շատ նման է հորթի մսին։ Դոկտոր Շոուի վրա ծիծաղում էին, երբ ասում էր, որ «առյուծի միսը մեծ արժեք ունի, որովհետև նա իր գույնով, համով և բույրով շատ մոտիկ է հորթի մսին»։ Նույնը կարելի է ասել նաև պումայի մասին։ Գաուչոները յագուարի[74] մսի համի մասին տարբեր կարծիք ունեն, բայց բոլորն էլ ընդունում են, որ կատուն գերազանցապես լավ է։
Սեպտեմբերի 17.— Ռիո Տապալգուենի ընթացքով, մի շատ արգավանդ դաշտի միջով գնում էինք դեպի իններորդ պոստը։ Ինքը՝ Տապալգուենը, կամ Տապալգուեն քաղաքը, եթե միայն կարելի է քաղաք անվանել, գտնվում է կատարյալ հարթ տարածության վրա, որը զարդարված է, որքան աչքը կարող է տեսնել, հնդիկների տոլդոներով կամ հնոցանման հյուղակներով։ Ռոսասի հետ մյուս հնդիկների դեմ կռվող բարեկամ հնդիկների ընտանիքներն ապրում էին այստեղ։ Մենք հանդիպեցինք բազմաթիվ երիտասարդ հնդիկ կանանց, որոնք երկուսով-երեքով միասին հեծել էին միևնույն ձին։ Նրանք, ինչպես և շատ երիտասարդ հնդիկներ, չափազանց գեղեցիկ էին. նրանց դեմքի գեղեցիկ կարմրավուն գույնն արտահայտում էր նրանց կատարյալ առողջ լինելը։ Բացի տոլդոներից կար նաև երեք ռանչո (տուն)։ Մեկում ապրում էր կոմենդանտը, իսկ մյուս երկուսում՝ սպանացիներ, որոնք ունեին փոքրիկ խանութներ։ Այստեղ մենք կարոդ էինք քիչ սուխարի (պաքսիմատ) գնել։ Մի քանի օր էր, որ ես, բացի մսից, ոչ մի բան չէի կերել։ Ես այնքան էլ չէի ատում սննդառության այս նոր կանոնները, բայց ինձ թվում էր, թև ես այս նոր սննդին ընտելանում էի շնորհիվ լարված և ծանր ֆիզիկական աշխատանքի։ Ես լսել եմ, որ Անգլիայում այն հիվանդները, որոնք բացառաբար մսային դիետա են պահում, հազիվ են այդ դրության հետ հաշտվում, նույնիսկ այն դեպքում, երբ դրանից է կախված նրանց կյանքը։ Մինչդեռ պամպասներում ապրող գաուչոներն ամիսներով ոչ մի բանի ձեռք չեն տալիս, բացի մսից։ Բայց ես նկատել եմ, որ նրանք ուտում են մեծ քանակությամբ ճարպ, որն ավելի քիչ կենդանական բնույթ ունի. նրանք մասնավորապես ատում են չոր միսը, օրինակ՝ ագուտիի միսը։ Դոկտոր Ռիչարդսընը[75] նույնպես նկատել է, որ երբ մարդիկ «երկար ժամանակ սնվում են անճարպ մսով, նրանց ճարպ ուտելու ցանկությունն այնպես է անհագ դառնում, որ նրանք կարող են սպառել մեծ քանակությամբ անխառն և մինչև անգամ յուղային ճարպ՝ առանց սրտախառնուքի»։ Այս ինձ համար շատ հետաքրքրական ֆիզիոլոգիական փաստ է։ Գուցե շարունակ միս ուտելուց է, որ գաուչոները, այլ մսակեր կենդանիների նման, երկար ժամանակ կարող են դիմանալ առանց մի բան ուտելու։ Ինձ մեկը պատմում էր, որ Տանդիլեում մի խումբ զինվորներ երեք օր անընդհատ հետապնդում են մի խումբ հնդիկների, առանց որևէ բան ուտելու կամ խմելու։
Խանութներում մենք շատ ապրանքներ գտանք, օրինակ՝ ձիու ծածկոցներ, գոտիներ և գուլպայի կապեր. սրանք պատրաստել էին հնդիկ կանայք։ Նրանք ունեին շատ գեղեցիկ նախշեր և շողշողուն գույն։ Գուլպաների կապերն այնքան լավ էին գործված, որ Բուենոս Այրեսում գտնվող մի անգլիացի առևտրական պնդում էր, որ դրանք Անգլիայում պատրաստված կլինեն։
Սեպտեմբերի 18.— Այդ օրը մենք. երկար ժամանակ ձիերի վրա էինք։ Տասներկուերորդ պոստում, որը Ռիո Սալադոյից յոթը փարսախ հարավ է գտնվում, մենք հանդիպեցինք առաջին եստանսիային, որտեղ կային խոշոր եղջերավոր անասուններ և սպիտակ կանայք։ Այնուհետև մենք ստիպվեցինք մի քանի մղոն անցնելու, մի դաշտով, որը հեղեղվել էր ջրով. ձիերը թաղվում էին մինչև ծնկները։ Հավաքելով ասպանդակները և հեծնելով արաբի, նման, մեր ոտները ծռած, մենք կարողացանք անցնել բավականին չոր վիճակում։ Գրեթե մութն էր, երբ հասանք Սալադո. առվակը բավականին խոր էր և ուներ մոտ քառասուն կանգուն լայնություն. չնայած դրան, ամառն այդ գետակի հունը գրեթե բոլորովին չորանում է, և մնացած ջուրն էլ այնպես է աղիանում, ինչպես ծովի ջուրը։ Մենք քնեցինք գեներալ Ռոսասի մեծ ֆերմաներից մեկում։ Նա լավ ամրացված էր և այն էլ այնպես, որ երբ մութ ժամանակ մենք ներս մտանք ֆերմա, ինձ այնպես թվաց, թե այդ մի քաղաք էր կամ ամրոց։ Առավոտյան մենք տեսանք անսահման քանակությամբ անասունների հոտեր. այստեղ գեներալն ուներ յոթանասունչորս քառակուսի փարսախ կալվածք։ Առաջ այս կալվածքում աշխատում էին երեք հարյուր մարդ և նրանք կարողանում էին դիմադրել հնդիկների բոլոր հարձակումներին։
Սեպտեմբերի 19.— Անցանք Գվարդիա դել Մոնտեն։ Այս մի գեղեցիկ, ցրված, փոքրիկ քաղաք է, բազմաթիվ պարտեզներով, որտեղ աճում են դեղձի և սերկևիլի ծառեր։ Այստեղ դաշտը նման էր Բուենոս Այրեսի շրջապատի դաշտերին։ Արոտն ուներ բաց-կանաչ գույն և բարձր չէր. այնտեղ կային երեքնուկի և ուղտափշի գոտիներ։ Վիսկաշաներն ամեն տեղ ծակեր էին բացել։ Ինձ վրա մեծ տպավորություն էր թողել Սալադոն անցնելուց հետո գետնի ընդհանուր տեսքի այս ընդհանուր փոփոխությունը։ Կոշտ խոտերի դաշտից մտանք ընտիր կանաչ խոտով ծածկված մի մարգագետին։ Սկզբում այս տարբերությունը ես վերագրում էի հողի բնույթի որոշ փոփոխության, բայց տեղի բնակիչներն ինձ հավատացնում էին, որ այստեղ, ինչպես և Բանդա Օրիենտալում, որտեղ Մոնտեվիդեոյի շրջապատի տարածության և Կոլոնիայի նոսր բնակեցրած սավաննաների մեջ նույնպիսի մեծ տարբերություն կա, այդ բոլորը պետք է վերագրել խոշոր եղջերավոր անասուններ արածնցնելուն, որոնք պարարտացնում են հողը։ Ճիշտ նույն փաստերը նկատվել են նաև Հյուսիսային Ամերիկայի պրերիաներում (մարգագետին),[76] որտեղ հինգ-վեց ոտնաչափ բարձրություն ունեցող կոշտ խոտն անասուններ արածացնելուց վերածվում է սովորական արոտատեղի։ Ես այնքան էլ հմուտ բուսաբան չեմ, որպեսզի կարողանամ ասել, թե արդյոք այդ հետևանք է նոր տեսակների ներմուծմա՞ն, թե նախկինների աճեցողության փոփոխության կամ նրանց համեմատական թվի տարբերության։ Ազարան նույնպես մեծ զարմանքով նկատել է այս փոփոխությունը, նա նույնպես ապշել է հանկարծակի երևացող նոր բույսերի գոյությունից, որոնք գտնվել են նոր կառուցված հյուղակները տանող ճանապարհի վրա և որոնցից չկան շրջակա վայրերում։ Մի այլ տեղ նա ասում է. «Ces chevaux (Sauvages) ont la manie de préférer les cliemins, et le bord des routes pour déposer leurs excrémens, dont on trouve des monceaux dans ces endroits»[77]. Արդյոք այս մասամբ չի՞ բացատրում այս խնդիրը։ Այսպիսով մենք ունենք լավ պարարտացրած հոդի շերտեր, որոնք ծառայում են որպես հաղորդակցության ուղիներ այս ամայի շրջաններն իրար միացնելու համար։
Գվարդիայի մոտ մենք գտնում ենք եվրոպական երկու բույսերի հարավային։ սահմանները, որոնք այժմս տարածված են չտեսնված առատությամբ։ Բուենոս Այրեսի, Մոնտեվիդեոյի և այլ քաղաքների շրջակայքում սամիթը մեծ առատությամբ ծածկում է խրամների եզրերը։ Իսկ վայրի կարդոնը (Cynara cardunculus — կանգար)[78] անհամեմատ շատ ավելի տարածված է, քան առաջինը։ Նա լինում է այս լայնություններում ամբողջ երկրամասի վրա, Կորդիլյերների երկու կողմերումն էլ։ Ես այդ բույսը տեսել եմ Չիլիի, Էնտրե Ռիոսի և Բանդա Օրիենտալի խուլ վայրերում։ Բանդա Օրիենտալում միայն տեղ-տեղ հարյուրավոր քառակուսի մղոն տարածություններ ծածկված են այս փշոտ բույսով և անթափանցելի են և՛ մարդու, և՛ կենդանիների համար։ Ալիքավոր հարթավայրերի վրա, այնտեղ, որտեղ տարածված են այս բույսերի մեծ մարգերը, ուրիշ ոչինչ չի կարող աճել։ Սակայն նրանց ներածումից առաջ պետք է որ այդ տեղերում գետինը ծածկված լիներ, ինչպես տեսնում ենք այլ մասերում, խիտ խոտով։ Հազիվ թե երբևիցե արձանագրված լինի մի այլ դեպք, որտեղ բերված բույսերն այսպիսի մեծ մասշտաբով ճնշած լինեն տեղական բույսերին։ Ինչպես ասացի վերևում՝ Սալադոյից հարավ ոչ մի տեղ կանգարի չեմ հանդիպել, բայց հավանորեն, որքան այդ շրջանը բնակելի դառնա, այնքան կանգարը կընդարձակի իր սահմանները։ Բոլորովին այլ դրություն է տիրում պամպասների խայտաբղետ տերևներով հսկա ուղտափշի համար. ես նրան հանդիպել եմ նաև Սաուսեի հովտում։ Համաձայն մր. Լայելի հայտնի սկզբունքների՝ քիչ երկրներ են ենթարկվել այնպիսի զարմանալի փոփոխության, ինչպիսիին ենթարկվեց Լա Պլատան 1535 թվից սկսած, երբ առաջին անգամ երևացին կոլոնիստները, իրենց հետ բերելով յոթանասուներկու ձի։ Ձիերի, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների անհաշիվ հոտերը և նախիրները ոչ միայն փոխել են բուսականության ամբողջ տեսքը, այլ գրեթե ամբողջովին դուրս են մղել գուանակոն, եղջերուն և ջայլամը։ Պետք է որ տեղի ունեցած լինեն նաև այլ բազմաթիվ փոփոխություններ, հավանորեն որոշ տեղերում վայրի խոզը փոխարինում է պեկարիին (մշկախոզ)։ Վայրի շների ոհմակների ոռնոցը կարելի է լսել համեմատաբար ամայի առվակների ափերին գտնվող անտառներից, իսկ տնային կատուն, որը փոխվել է մի մեծ և կատաղի կենդանու, բնակվում է ժայռոտ բլուրների վրա։ Գիշատիչ անգղների թվի աճումը, այդ երկիրն ընտանի կենդանիներ ներածելուց հետո, ինչպես այդ նկատել է դ’Օրբինին, պետք է չափազանց մեծ լինի, և մենք փաստերի հիման վրա նշել ենք, որ այժմ այդ գիշատիչ թռչունները տարածվել են դեպի հարավ ավելի հեռու, քան առաջ։ Անկասկած, բացի կանգարից և սամիթից, շատ բույսեր հարմարվել են տեղի բնությանը. այսպես, Պարանայի գետաբերանին մոտիկ կղզիները խիտ ծածկված են նարնջի և դեղձի ծառերով։ Նրանք այնտեղ տարածվել են գետի ջրի տարած սերմերի միջոցով։
Երթ Գվարդիայում ձիերը փոխելու համար կանգ առանք, շատ մարդիկ հավաքվեցին մեր շուրջը և հարցումներ էին անում Ռոսասի բանակի մասին։ Ես չտեսա մի բան, որն այնպիսի խանդավառություն առաջացներ, ինչպես Ռոսասի արշավանքը և նրա սպասվելիք հաջող ելքն էր, մի պատերազմ, որը «բոլոր պատերազմներից ամենաարդարացին էր, որովհետև այն ուղղված էր բարբարոսների դեմ»։ Պետք է խոստովանել որ այս արտահայտությունը շատ բնական էր, որովհետև մինչև վերջերս ոչ ձիերն էին հնդիկների հարձակումներից ազատ, ոչ կանայք և ոչ էլ տղամարդիկ։ Մի ամբողջ երկար օր ձիերով անցնում էինք միևնույն փարթամ կանաչ հարթավայրով, որտեղ արածում էին մեծ թվով զանազան նախիրներ և այս ու այն կողմ էլ երևում էին առանձնացած ֆերմաներ, որոնց մոտ լինում էր միակ օմբու ծառը։ Երեկոյան շատ ուժեղ անձրև եկավ. ժամանեցինք մի կայարան, բայց տերը մեզ ասաց, որ եթե օրինավոր անցագրեր չկան, ուրեմն պետք է շարունակել ճանապարհը, որովհետև ավազակների թիվն այնքան շատ է, որ ինքը չի կարող ոչ ոքի հավատ ընծայել։ Սակայն երբ նա կարդաց իմ անցագիրը, որն սկսվում էր „El Naturalista Don Carlos”, նրա հարգանքն ու քաղաքավարությունը նույնքան անսահման էին, ինչպես նախքան այդ նրա կասկածն էր։ Թե ինչ կարող էր լինել մի բնագետ — այդ մասին հավանորեն ոչ ինքը գաղափար ուներ, ոչ էլ իր հայրենակիցներից որևէ մեկը, բայց ամենայն հավանականությամբ դրանից իմ տիտղոսն իր արժեքից ոչինչ չկորցրեց։
Սեպտեմբերի 20.— Կեսօրին հասանք Բուենոս Այրես։ Քաղաքի շրջակայքը շատ գեղեցիկ էր երևում. ագավենու թփուտները, ձիթենու պուրակները, դեղձի ծառերը, ուռենիները, բոլորը տարածել էին իրենց թարմ կանաչ տերևները։ Ես իջա մր. Լըմբի տունը, մի անգլիացի առևտրականի, որի հյուրասիբությունը և ցույց տված աջակցություններն իմ այնտեղ մնալու ժամանակ՝ ինձ չափազանց երախտապարտ թողին։
Բուենոս Այրես քաղաքը մեծ է[79] և, կարծում եմ, որ կարող է համարվել աշխարհի ամենականոնավոր քաղաքներից մեկը։ Յուրաքանչյուր փողոց իր կտրած փողոցի նկատմամբ կազմում է ուղղանկյուն, իսկ զուգահեռ փողոցները բոլոր մասերում գտնվում են իրարից հավասար հեռավորության վրա։ Տները համախմբված են հավասար կողմերով քառանկյուն տարածություններում, որոնք կոչվում են քառակուսիներ (quadras)։ Մյուս կողմից՝ այս տները ներկայացնում են քառանկյուններ, բոլոր սենյակները բացվում են մի կոկիկ գավթի վրա։ Սովորաբար նրանք լինում են մեկ հարկանի տափակ տանիքով։ Տանիքների վրա դնում են նստարաններ, և ամառը բնակչությունը սիրում է հավաքվել տանիքներում։ Քաղաքի կենտրոնում գտնվում է. հրապարակը (plaza), որտեղ գտնվում են պետական գրասենյակները, բերդը, տաճարը և այլն։ Այստեղ էին գտնվում նաև ռևոլուցիայից առաջ եղած փոխարքաների պալատները։ Տների ընդհանուր համախմբված տեսքը բարձր ճարտարապետական գեղեցկություն ունի, թեև առանձին-առանձին վերցրած ոչ մի տուն այդ գեղեցկությունը չունի։
Մեծ կորալները, որտեղ պահում են մսատու կենդանիներ՝ այս երկրի մսակեր բնակչությանը սնունդ մատակարարելու համար, հանդիսանում են այնպիսի հետաքրքրական տեսարաններ, որոնք արժանի են առանձին ուշադրության։
Չափազանց զարմանալի է ձիու ուժը՝ համեմատած եզան ուժի հետ. երբ ձի հեծած մարդն իր լասոն գցում է կենդանու կոտոշներին, կարող է նրան քաշել իր ցանկացած ուղղությամբ։ Բոլորովին իզուր են անցնում կենդանու տարածած ոտքերով գետինն ակոսելով այդ ուժը հաղթահարելու բոլոր ճիգերն ու փորձերը։ Նա ամբողջ թափով խուժում է մի կողմի վրա, բայց ձին անմիջապես հարվածից խույս տալու համար դառնում և այնպես է ամուր կանգնում, որ եզը գրեթե փռվում է գետնի վրա, և զարմանալի է, որ նրանց վիզը չի կոտրվում։
Ի միջի այլոց այդ պայքարում միայն ուժը չէ, որ դեր է խաղում։ Ձիու թամբի կապը հարմարեցված է եզան ձգված վզի համար։ Միևնույն եղանակով մեկը կարող է լասոյի միջոցով զսպել ամենավայրի ձիուն, եթե բռնել է հենց ականջների հետևից։ Երբ եզն արդեն գտնվում է այնտեղ, որտեղ պետք է մորթվի, մատադորը (մորթողը) մեծ զգուշությամբ կտրում է աքիլլեսյան երակները։ Ապա սկսում է մահվան բառաչը, մի ձայն, որն իմ գիտեցած կատաղի հոգևարքներից ամենաարտահայտիչն է։ Հաճախ մեծ հեռավորությունից ես կարողացել եմ ճանաչել այդ ձայնը և միշտ զգացել եմ, որ պայքարն արդեն մոտենում է իր վերջավորությանը։
Տեսարանն ամբողջությամբ վերին աստիճանի ցնցող է և սարսափելի։ Գետինը գրեթե կազմված է ոսկրներից, իսկ մարդիկ և ձիերն ամբողջովին թաթախված են լինում դոնդողած արյան մեջ։
ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՆՏԱ ՖԵ
Ուղևորություն դեպի Սանտա Ֆե.— Ուղտափշի թփուտներ.— Վիսկաշայի սովորությունները.— Փոքրիկ բու.— Աղուտ գետակներ.— Հարթ դաշտեր.— Մաստոդոն.— Սանտա Ֆե.— Տեսաpանների փոփոխություններ.— Երկրաբանություն.— Անհետացած ձիու ատամ.— Հյnւսիuային և Հարավային Ամերիկաների Բրածո և այժմվա չորքոտանիների հարաբերությունը.— Երկարատև երաշտի ազդեցությունները.— Պարանա.— Յագուարի սովորությունները.— Մկրատակտւց.— Ալկիոն.— Թութակ և մկրատապոչ.— Ռևոլուցիա.— Բուենոս Այրես.— Կառավարության վիճակը։
Սեպտեմբերի 27.— Երեկոյան ուղևորվեցի դեպի Սանտա Ֆե, որը գտնվում է Բուենոս Այրեսից մnտ երեք հարյուր անգլիական մղոն հեռավորության վրա, Պարանա գետի ափին։ Քաղաքի մոտերքում ճանապարհներն անձրևային եղանակներից հետո վերին աստիճանի վատացել էին։ Ես երբեք հնարավոր չէի գտնի եզան սայլով այդտեղից անցնել։ Նրանք դժվարույթամբ ժամում անցնում էին մեկ մղոն,[80] այն էլ մի մարդ միշտ առաջ էր գնում ամենալավ ճանապարհները հետազոտելու, որոնցով անցնելու էր սայլը։ Եզները իր չափազանց հոգնած, մաշված էին։ Մեծ սխալ կլինի կարծել, որ լավ ճանապարհով և արագ քշելով կենդանու չարչարանքը նույն համեմատությամբ կմեծանա։ Մենք անցանք սայլերի մի շարքի, և անասունների մի նախրի մոտով, որ տանում էին Մենդոսա։ Այդ տարածությունը մոտ հինգ հարյուր ութսուն աշխարհագրական մղոն[81] է, և այդ ճանապարհորդությանն ընդհանրապես կատարվում է հիսուն օրում։ Այս սայլերը շատ երկար են ու նեղ և գործված են եղեգից։ Երանք ունենում են միայն երկու անիվ, որոնց յուրաքանչյուրի տրամագիծը որոշ դեպքերում հասնում է տասը ոտնաչափի։ Յուրաքանչյուր սայլին լծում են վեց եզ, որոնց քշում են ճիպոտով, որն առնվազն քսան ոտնաչափ երկարություն կունենա։ Այս ճիպոտը կախում են սայլի առաստաղից։ Անմիջապես անիվներին մոտ գտնվող եզների համար, բացի դրանից, ունեն և մի փոքրը, իսկ միջին զույգերի համար երկար ճիպոտի մեջտեղից ցցված է լինում սուր ծայրով մի ձողիկ, որը ճիպոտի հետ կազմում է ուղիղ անկյուն։ Ամբողջ ապարատը ներկայացնում է պատերազմական գործիք։
Սեպտեմբերի 28.— Մենք անցանք Լուքսան փոքր քաղաքը, որտեղ գետի վրայով կառուցված է փայտե կամուրջ, որն այս երկրի համար վերին աստիճանի անսովոր հարմարություն է։ Անցանք նաև Արեկոն։ Դաշտերը հարթ էին երևում, բայց փաստորեն այնքան էլ հարթ չէին, որովհետև երբեմն հորիզոնը հեռանում էր։ Այստեղ ֆերմաներն իրարից բավականին հեռու են գտնվում, որովհետև լավ արոտատեղեր չկան և դաշտերը ծածկված են իշառվույտով կամ ուղպտափշի մեծ թփերով։ Վերջինները, որոնք շատ լավ հայտնի են սըր Ֆ. Հեդի նկարագրություններից, տարվա այդ ժամանակին արդեն աճել էին երկու երրորդ մասով. որոշ տեղերում նրանց բարձրությունը հասնում էր մինչև ձիու կռնակը, այլ տեղերում դեռ նրանք չէին ծլել, և գետինն այնպես մերկ և փոշոտ էր, որ նման էր մեծ ճանապարհի։ Թփուտներն ունեին վերին աստիճանի պայծառ կանաչ գույն և նրանք ներկայացնում էին կտրված անտառի մի հաճելի մինիատյուրը։ Երբ այս ուղտափշերը լրիվ աճում են, նրանց մեծ մացառուտները, կարելի է ասել, անանցանելի են. միայն որոշ ուղղություններով անցնում են կածաններ, որոնք այնպես բազմաշփոթ են, ինչպես լաբիրինթոսը։ Այս ճանապարհներին լավ ծանոթ են միայն ավազակները, որոնք տարվա այս եղանակին բնակչություն են հաստատում նրանց մեջ ու գիշերը դուրս են գալիս և անպատիժ կողոպտում ու մորթոտում են անցորդներին։ Երբ հարցրի շրջանի բնակիչներից մեկին, թե ավազակները շա՞տ են, պատասխանեց՝ «ռւղտափշերը դեռ չեն բարձրացել»։ Այդ պատասխանի նշանակությունն սկզբում այնքան էլ պարզ չէ։ Այս կածանների վրա երկար կանգ առնելն առանձնապես հետաքրքրական չէ, որովհետև այնտեղ շատ քիչ կենդանիներ կամ թռչուններ կան. այնտեղի տարածված կենդանին վիսկաշան է և նրա բարեկամ փոքրիկ բուն։
Հայտնի է, որ վիսկաշան[82] պամպասների ֆաունայի մի բնորոշ ձևն է։ Նա տարածված է մինչև Ռիո Նեգրո, որը գտնվում է 41° լայնության վրա, բայց ոչ ավելի հարավ։ Նա չի կարող ագուտիի նման իր գոյությունը պահպանել Պատագոնիայի խճային և անապատային հարթավայրերում. նա նախընտրում է կավային և ավազային հողը, որի վրա աճում է բազմապիսի և առատ բուսականություն։ Մինդոսայի մոտ, Կորդիլյերների ստորոտին այս կենդանին կարելի է գտնել իրան մոտիկ ալպիական տեսակների հետ միասին։ Նրա աշխարհագրական տարածումը բավականին հետաքրքրական է. բարեբախտաբար Բանդա Օրիենտալի բնակիչները նրան երբեք չեն տեսել Ուրուգվայ գետից արևելք, մինչդեռ այդ շրջանում կան այնպիսի դաշտեր, որոնք սքանչելիորեն հարմարեցված են վիսկաշայի սովորություններին։ Ուրուգվայ գետը այս կենդանիների տարածման համար հանդիսանում է մի անհաղթելի պատվար, չնայած որ նրանք անցել են ավելի լայն գետ — Պարանան և վիսկաշան տարածված է Էնտրե Ռիոսում, որը գտնվում է այդ երկու մեծ գետերի միջև։ Բուենոս Այրեսի մատ այս կենդանիները չափազանց առատ են։ Նրանց ամենասիրած այցելատեղը հարթավայրի այն մասն է, որ տարվա կեսը ծածկված է լինում ուղտափշի բարձր թփերով, որոնք չեն թողնում, որ որևէ այլ բույս աճի։ Գաուչոները պնդում են, որ նա սնվում է արմատներով. նկատի ունենալով նրա ուժեղ կրծող ատամները և այն վայրերը, որտեղ հաճախ լինում է այդ կենդանին, կարելի է ասել, որ այդ շատ հավանական է։ Երեկոներին վիսկաշաները խմբերով դուրս են գալիս և հանդարտ նստում բների առջև իրենց հետևի թաթերի վրա։ Այսպիսի ժամանակներում նրանք շատ հանգիստ են լինում, և նրանց մոտից ձիով անցնող մարդը նրանց ներկայանում է որպես լուրջ քննության առարկա։ Վազքի մեջ նրանք շատ անճարակ են. երբ փախչում են որևէ վտանգից, նրանք բարձր բռնած պոչով և առջևի կարճ ոտներով կատարյալ առնետի տեսք են ստանում։ Նրանց միսը եփելիս չափազանց սպիտակում է, ունի լավ համ, բայց շատ քիչ է գործածվում որպես սնունդ։
Վիսկաշան ունի մի շատ տարօրինակ սովորություն, նա ամեն մի պինդ նյութ քաշում տանում է իր բնի բերանը, բների ամեն մի խմբի մոտ անկանոն ձևով հավաքված են լինում անասունների ոսկրներ, քարեր, փշերի հաստ ցողուններ, հողի կոշտ կտորներ, թռչունների չորացած աղբ և այլն, որոնք հաճախ այնքան շատ են լինում, որ հազիվ թե հնարավոր լինի մի ձեռնասայլով փոխադրել։ Ինձ պատմում էին մի շատ հետաքրքրական դեպքի մասին. մի մարդ ուշ գիշերով ձիով գնալիս կորցնում է իր ժամացույցը և առավոտյան վերադառնալով նույն վայրը՝ իր ժամացույցը փնտրում է ճանապարհի երկու կողմերում գտնվող վիսկաշաների բների մոտերքում, մտածելով, որ նրանք տարած կլինեն, և իսկապես գտնում է այն մի բնի մոտ։ Իր բնակարանի մոտերքն ընկած ամեն մի կոշտ առարկա իր բունը փոխադրելու նրա այս սովորությունը նրան մեծ նեղություն է պատճառում։ Թե ի՛նչ նպատակի համար է այս արվում, այդ մասին չեմ կարող անել մինչև անգամ ամենահեռավոր ենթադրություն, իհարկե, այդ պաշտպանության համար չի կարող լինել, որովհետև այդ կույտերը դրվում են որջի բերանի վերևում՝ որոշ թեքությամբ։ Անկասկած, պետք է որ որոշ պատճառներ լինեն, բայց այդ շրջանի բնակիչներն այդ մասին ոչինչ չգիտեն։ Ինձ հայտնի միակ փաստը, որն անալոգ է սրան, այդ ավստրալիական արտաքո կարգի մի թռչուն ի (Calodera maculata) սովորություններն են, որը ճյուղերից պատրաստում է մի գեղեցիկ կամարաձև. անցք, որի մեջ խաղում է և այնտեղ հավաքում է ցամաքային և ծովային խեցիներ, ոսկրներ և թռչունների փետուրներ, մասնավորապես ընտրելով պայծառ գույն ունեցողներին։ Մր. Գոուլդը պատմելով ինձ այս փաստերը՝ ասաց նաև, որ երբ տեղացիները կորցնում են որևէ պինդ բան, այս անցքերում են փնտրում և երբ մի անգամ կորչում է մի ծխամորճ, վերջինս այնտեղ են գտնում։
Փոքրիկ բուն (Athene cunicularia), որն այնքան հաճախ հիշատակվել է, Բուենոս Այրեսի հարթավայրերում բացառապես բնակվում է վիսկաշայի բներում, իսկ Բանդա Օրիենտալում նա ինքն է շինում իր բունը։ Ցերեկը և մասնավորապես երեկոներն այս թռչուններին կարելի է տեսնել բոլոր կողմերում։ Սրանք հաճախ զույգերով կանգնում են իրենց բներին մոտիկ բլուրների վրա։ Երբ նրանց անհանգստացնում են, նրանք կամ մտնում են իրենց բունը կամ մի սուր անհաճո ձայն հանելով՝ մի փոքր թռչում են զարմանալի ալիքաձև թռիչքով և ապա շուռ գալով անհողդողդ սևեռում են իրենց հալածողներին։ Երբեմն երեկոները լսվում է նրանց վայոցը։ Մի երկուսի ստամոքսները բացելիս գտա մկների մնացորդներ և մի օր էլ տեսա, թե ինչպես սպանել էին մի փոքրիկ օձ և տանում էին։ Ասում են, որ ցերեկը սրանց գլխավոր որսը կազմում են օձերը։ Թե որչափ տարբեր են և բազմապիսի այս բվերի սնունդ կազմող կենդանիները, դրա համար ես կարող իմ հիշատակել Չոնոսի արշիպելագի կղզիներից մեկում սպանված մի բու, որի ստամոքսից դուրս եկան բավականին մեծ և շատ խեչափառներ։ Հնդկաստանում[83] կա բվերի մի սեռ, որը նույնպես խեչափառ է բռնում։
Երեկոյան մի պարզ լաստով, որը պատրաստված էր տակառները կաշվի փոկերով իրար կապելով, անցանք Ռիո Արեցիֆ գետը և քնեցինք մյուս ափին գտնվող պոստատանը։ Այդ օրը վարձու ձիերի տիրոջը վճարեցի անցած երեսունմեկ փարսախ ճանապարհի վարձը, և թեև արևն ուժեղ շողշողում էր, բայց քիչ էի հոգնել։ Կապիտան Հեգը երբ իր «Ճանապարհորդություն» գրքում խոսում է օրական հիսուն փարսախ գնալու մասին, ես չեմ կարող երևակայել, որ այդ հարյուր հիսուն անգլիական մղոն կլինի։ Այսպես թե այնպես երեսունմեկ փարսախն ուղիղ գծով հազիվ թե յոթանասունվեց մղոնից ավելի լիներ, և այդպիսի մի բաց դաշտում այս կամ այն կողմ արած դարձումներն էլ կարելի է չորս մղոն հաշվել։
Սեպտեմբերի 29 և 30.— Մենք շարունակեցինք մեր ճանապարհը միևնույն, բնույթը կրող հարթավայրերով։ Սան Նիկոլասում առաջին անգամ ես տեսա հոյակապ Պարանա գետը։ Այն գահավանդի տակ, սրի վրա շինված է քաղաքը, խարիսխ էին գցել մի քանի մեծ նավեր։ Նախքան Ռnսարիո ժամանելը մենք անցանք Սալաղիլյոն,— մի գետակ, որն ունի մաքուր, վճիտ և արագահոս ջուր, բայց չափից ավելի աղի լինելու պատճառով այդ ջուրը խմել չէր կարելի։ Ռոսարիոն մի մեծ քաղաք է՝ շինված մի անբերրի հարթ դաշտի վրա, որը կազմում է մի գահավանդ՝ Պարանայից մոտ վաթսուն ոտնաչափ բարձր։ Այստեղ գետը շատ լայն է, գետի մեջ կան բազմաթիվ ցածր կղզիներ և հակառակ կսղմի նման ծածկված են անտառներով։ Նա շատ նման կլիներ մի լճի, եթե չլինեին նեղ և երկար կղզիները, որոնք նշմարելի են դարձնում ջրի հոսունությունը։ Այդ ընդհանուր տեսարանի ամենակենդանի մասը կազմում են ժայռերը. երբեմն սրանք լինում են բացարձակ ուղղաձիգ և կարմիր գույնի, իսկ երբեմն էլ խորտուբորտ կտրտված զանգվածներ, ծածկված կակտուսով և միմոզայի թփուտներով։ Այսպիսի վիթխարի գետի իրական մեծությունն զգալու համար բավական է մտածել նրա վրայով կատարվող չափազանց կարևոր հաղորդակցության և առևտրի մասին, անցած տարածության մեծության և այն ընդարձակ տերիտորիայի մասին, որից նա ստանում է առջևից անցնող անուշ ջրի հսկայական զանգվածը։
Սան Նիկոլասից և Ռոսարիոյից մի քանի փարսախ հյուսիս և հարավ ընկած է մի բոլորովին հարթ երկրամաս։ Հազիվ թե ճանապարհորդների գրածները նրա ծայրահեղ հարթության մասին չափազանցված լինեն։ Այնուամենայնիվ ես չէի կարող գտնել մի կետ, սրտեղ, կամաց դառնալով, առարկաները մի ուղղությամբ ավելի հեռու չերևային, քան մի այլ ուղղությամբ, և այս հանգամանքը բացահայտորեն ապացուցում է վայրի հարթության անհավասարությունը։ Ծովի վրա, որտեղ մարդու աչքը գտնվում է ջրի մակերևույթից վեց ոտնաչափ բարձր, հորիզոնը կլինի երկու և չորս հինգերորդ մղոն հեռու, այդպես նաև որչափ դաշտը հարթ լինի, այնքան հորիզոնը կմոտենա այս սահմաններին, և այս, իմ կարծիքով ամբողջովին փչացնում է այն վեհ տպավորությունը, որն սպասվում, է այսպիսի մի ընդարձակ հարթավայրից։
Հոկտեմբերի 1.— Երբ մեկնեցինք, լուսնակ գիշեր էր և Ռիո Տերսերո հասանք առավոտյան արևածագին։
Այս գետը նույնպես կոչվում է Սալադիլյո, և նա արժանի է այդ անվան, որովհետև նրա ջուրն աղի է։ Օրվա մեծ մասը ես անցկացրի այստեղ բրածո ոսկրներ փնտրելով։ Բացի տոքսոդոնի մի ամբողջական ատամից և բազմաթիվ այլ ցրված ոսկրներից այստեղ ես գտա իրար մոտիկ երկու վիթխարի կմախք, որոնք դուրս էին ցցված Պարանայի ուղղաձիգ ժայռերից։ Ժամանակի ընթացքում նրանք այնպես էին քայքայվել, որ ես կարող էի վերցնել և բերել մեծ սեղանատամներից մեկի փոքր կտորները միայն, բայց այս կտորներն էլ բավական են ցույց տալու, որ այդ մնացորդները պատկանում են մաստոդոնին, որը հավանորեն պատկանել է այն տեսակին, որը մեծ թվով պետք է տարածված վիներ վերին Պերուի Կորդիլյերներում։ Ինձ նավակի մեջ վերցնողներն ասում էին, որ շատ վաղուց իրենց հայտնի են այդ կմախքները և հաճախ շատ զարմացել են, թե ինչպես են նրանք բարձրացել այդտեղ։ Մի որևէ բացատրության անհրաժեշտությունից ստիպված նրանք այն եզրակացության էին եկել, որ մաստոդոնը, վիսկաշայի նման սկզբներում որջաբնակ կենդանի է եղել։ Երեկոյան եկանք մի այլ կայարան և անցանք Մոնջ գետը, որը նույնպես աղի է և որի մեջ թափվում են պամպասները հեղեղող և լվացող ջրերը։
Հոկտեմբերի 2.— Մենք անցանք Կորունդայի միջով, որն իր պարտեզների փարթամությամբ իմ տեսած ամենագեղեցիկ գյուղերից մեկն է։ Այստեղից մինչև Սանտա Ֆե ճանապարհն այնքան ապահով չէ։ Պարանայի արևմտյան կողմում դեպի հյուսիս բնակչություն չկա, ուստի և հնդիկները երբեմն գալիս են հարավ մինչև այստեղ և սպասում ճանապարհորդներին։ Այստեղի բնությունը նույնպես նպաստում է հնդիկների այս գործին, որովհետև այստեղ կանաչ հարթավայրերի փոխարեն գոյություն ունի խիտ անտառ՝ ցածր միմոզայի փշոտ թփուտներից կազմված։ Մենք անցանք մի քանի տների մոտով, որոնք ենթարկվել էին կողոպուտի և այնուհետև զրկվել իրենց բնակիչներից. միաժամանակ մենք տեսանք մի տեսարան, որ իմ ուղեկիցները դիտում էին մեծ բավականությամբ։ Այդ ծառից կախված մի հնդիկի կմախք էր, որի ոսկրների վրայից կախվել էր չորացած մաշկը։
Առավոտյան հասանք Սանտա Ֆե։ Ես շատ զարմացել էի տեսնելով թե ինչպիսի մեծ կլիմայական փոփոխություն էր առաջացրել այս վայրի և Բուենոս Այրեսի միջև եղած լայնության միայն երեք աստիճանի տարբերությունը։
Այս բանը երևում էր մարդկանց հագուստներից, դեմքի արտահայտություններից, օմբու ծառերի մեծությունից, կակտուսների և այլ բույսերի նոր տեսակներից և մասնավորապես թռչուններից։ Մի ժամվա ընթացքում ես նկատեցի կես դուժին թռչուններ, որոնց ես երբեք չէի տեսել Բուենոս Այրեսում։ Նկատի ունենալով, որ այս երկու երկրների միջև ոչ մի բնական սահման չկա, և երկու շրջաններն էլ ունեն գրեթե միևնույն պատկերը, այդ տարբերությունն ինձ ավելի մեծ էր թվում, քան ես կարող էի սպասել։
Հոկտեմբերի 3 և 4.— Այս երկու որը գլխի ցավից ես բանտարկված էի անկողնում։ Մի բարի ծեր կին, որն ինձ խնամում էր, առաջարկում էր ինձ փորձել բազմաթիվ տարօրինակ դեղեր։ Այստեղ շատ տարածված է յուրաքանչյուր քունքին կապել նարնջի տերև կամ մի կտոր սև սպեղանի, իսկ շատ ավելի սովորական է լոբին երկու կես անելը, թրջելը և յուրաքանչյուր կտորը մի քունքին կպցնելը, որտեղ նրանք կպչում և մնում են շատ հեշտությամբ։ Չի կարելի լոբու կամ սպեղանու կտորը պոկել. թողնում են մինչև նա ինքն իրեն ընկնի, և երբ այդ կտորները ճակատին կպցրած մարդուն դրսում հարցնում են, թև ի՛նչ է պատահել իրեն, պատասխանում է. «Երեկ չէ մյուս օրը գլուխս ցավում էր»։ Այդ գյուղերում գործածվող դեղերից շատերը ծիծաղելու աստիճան տարօրինակ են և զզվելի, և այստեղ հարմար չէ հիշատակել։ Նվազ զզվելի դեղերից մեկը կոտրված անդամներ կապելն է, որի համար մորթում են երկու շան լակոտ, ճեղքում և կապում կոտրված տեղին։ Շատ հարգի են փոքրիկ անմազ շները, որոնց քնացնում են ինվալիդների ոտների տակ։
Սանտա Ֆեն մի խաղաղ փոքրիկ քաղաք է և միշտ պահվում է մաքուր և բարեկարգ վիճակում։ Նահանգապետ Լոպեսը ռևոլուցիայի ժամանակ մի հասարակ զինվոր էր, բայց արդեն տասնյոթ տարի է, որ ղեկավարում է քաղաքը։ Իշխանության այս երկարատևությունն արդյունք է նրա բռնակալ սովորությունների, որովհետև թվում է թե այս երկրներին դեռ բռնակալությունն ավելի է համապատասխան, քան ռեսպուբլիկական ղեկավարումը։ Նահանգապետի հաճելի զբաղմունքը հնդիկներ որսալն է։ Վերջին ժամանակները նա սպանել է քառասունութ հնդիկ և ծախել նրանց երեխաներին՝ յուրաքանչյուրը երեք կամ չորս ոսկով։
Հոկտեմբերի 5.— Անցնելով Պարանան, եկանք Սանտա Ֆե Բախադա քաղաքը, որը գտնվում է գետի մյուս կողմում։ Գետն անցնելը տևեց մի քանի ժամ, որովհետև գետն այստեղ ներկայացնում էր փոքրիկ գետակների մի լաբիրինթոս, որոնք իրարից բաժանված էին անտառածածկ ցածր կղզիներով։ Ինձ մոտ մի հանձնարարական նամակ կար՝ ուղղված մի կատալոնացի ծեր սպանացու, որն ինձ ցույց տվեց վերին աստիճանի անսովոր հյուրասիրություն։ Բախադան Էնտրե Ռիոսի կենտրոնն է։ 1825 թվին նա ուներ 6000 բնակիչ, իսկ գավառը՝ 30000, բայց, չնայած բնակչության նոսրության, ոչ մի շրջան այնքան չի տառապել արյունոտ ռևոլուցիաներից, որքան այս շրջանը։ Այստեղ սրանք պարծենում են իրենց ներկայացուցիչներով, մինիստրներով, կայուն բանակով և նահանգապետներով, այնպես որ զարմանալի չէ, որ այսքան շատ ռևոլուցիաներ են կատարվում այստեղ։ Ապագայում այս շրջանը Լա Պլատայի ամենահարուստ շրջաններից մեկը կդառնա։ Հողն այստեղ շատ այլազան է և արգավանդ, և նրա գրեթե կղզիացած ձևը, Պարանա և Ուրուգվայ գետերի միջոցով, նրան տալիս է հաղորդակցության երկու մեծ գծեր։
Այստեղ ես մնացի հինգ օր և զբաղված էի շրջանի երկրաբանությունն ուսումնասիրելով, որը չափազանց հետաքրքրական էր։ Այստեղ ժայռերի կողերին մենք տեսնում ենք շերտեր, որոնք պարունակում են շնաձկների ատամներ և ծովային խեցիներ, որոնք այժմ անհետացած են։ Այդ շերտի վերև գտնվում է կարծրացած մերդել, իսկ ավելի վերև, ընկած է պամպասների կավային հողը, որոնց մեջ կան կրային կոնկրեցիաներ և ցամաքի չորքոտանիների ոսկրներ։ Այս վերտիկալ կտրվածքը պարզ ցույց է տալիս, որ այդտեղ եղել է մի մեծ ծոց, մաքուր աղային ջրով, որն աստիճանաբար նվաճվելով վերջիվերջո փոխարկվել է մի տղմոտ գետաբերանի, և որի մեջ ջրի միջոցով հավաքվել են կենդանիների մնացորդները։ Բանդա Օրիենտալի շրջանում, Պունտա Գորդայում գտա պամպասյան էստուարային (գետաբերանային) մի փոփոխական նստվածք, որտեղ կրաքարային մի շերտ պարունակում էր միևնույն անհետացած ծովային խեցիներից մի քանիսը. այդ ցույց է տալիս, որ կամ սկզբնական հոսանքի փոփոխություն է կատարվել, կամ թե հին գետաբերանի հատակի մակարդակի տատանում է տեղի ունեցել, որն ավելի հավանական է։ Մինչև վերջերս ես ընդունում էի պամպասյան ֆորմացիան որպես էստուարային նստվածք՝ հիմնվելով նրա ընդհանուր տեսքի, Պլատա մեծ գետի գետաբերանի շրջանում նրա ունեցած դիրքի և ցամաքային չորքոտանիների բազմաթիվ ոսկրների ներկայության վրա, բայց այժմ պրոֆեսոր Էրենբերգն ինձ համար ուսումնասիրել է քիչ կարմիր հող, որը վերցված է եղել նստվածքի տակի շերտերից, մաստոդոնի կմախքների մոտից, և նրա մեջ գտել է շատ ինֆուզորիաներ, որոնց մի մասը պատկանում է աղի ջրի, իսկ մի մասն՝ անուշ ջրի ձևերին. վերջիններս ավելի գերակշռող մաս են կազմում, այստեղից էլ նա նկատում է, որ այդ ջուրը պետք է մասամբ աղի եղած լինի։ Պ. Ա. դ’Օրբինին Պարանայի ափերին, հարյուր ոտնաչափ բարձրության վրա, գտել է գետաբերանային խեցու մեծ շերտեր, այդ խեցին այժմ ապրում է հարյուր մղոն ներքև, ծովին մոտիկ. ես նույնպես գտել եմ նման խեցիներ Ուրուգվայի ափերին՝ ավելի ցածր տեղերում։ Այս ցույց է տալիս, որ նախքան պամպասների դանդաղ բարձրացումը և ցամաքի, վերածվելը այդ տարածությունը ծածկող ջուրը եղել է որոշ չափով աղի։ Բուենոս Այրեսից ներքև կան այժմ ապրող ծովային խեցիների տեսակներ պարունակող՝ վեր բարձրացած շերտեր. այդ նույնպես ապացուցում է, որ պամպասների բարձրացումը եղել է վերջին ժամանակաշրջանում։
Պամպասյան նստվածքում, Բախադայում ես գտա մի վիթխարի զրահակիրանման կենդանու, ոսկրային զրահ, որի ներսը, հողը հեռացնելուց հետո, նման էր մի մեծ կաթսայի։ Ես գտա նաև տոքսոդոնի և մաստսդոնի ատամներ և ձիու մի ատամ, որոնք գտնվում էին միևնույն փտած և քայքայված վիճակում։ Այս վերջին ատամն ինձ չափազանց շատ էր հետաքրքրում,[84] և ես մեծ հոգատարությամբ աշխատում էի ստուգել, թե արդյոք այդ ատամն էլ չի՞ թաղված մյուս մնացորդների հետ միաժամանակ, որովհետև այդ ժամանակ դեռ ես չէի իմանում, որ Բահիա Բլանկայից հավաքած բրածոների մեջ կար ձիու ատամ, որը թաքնված էր բրածոյի կաղապարի մեջ, և ոչ էլ մինչ այդ որոշակիորեն հայտնի էր, որ ձիերի մնացորդները շատ տարածված են և սովորական Հյուսիսային Ամերիկայում։ Մր. Լայելը վերջերս Միացյալ Նահանգներից բերել է ձիու մի ատամ. հետաքրքրականն այն է, որ պրոֆեսոր Օուենը համեմատելով այն բրածո կամ ժամանակակից ձիերի ատամների հետ՝ չի գտել և ոչ մի չնչին, բայց բնորոշ կորություն, որը հատկանշական լիներ այդ ատամի համար, մինչև որ չի համեմատել այն իմ այստեղից վերցրած նմուշի հետ։ Նա ամերիկյան այս ձին անվանել է Equus curvidens։ Իսկապես կաթնասունների պատմության մեջ չափազանց հետաքրքրական փաստ է Հարավային Ամերիկայում տեղական ձիու գոյություն ունենալը և անհետացումը, որին հետագայում հաջորդում են սպանացի կոլոնիստների բերած մի քանի ձիերից առաջացած անհաշիվ քանակությամբ ձիերի խմբեր։
Կենդանիների աշխարհագրական տարածման տեսակետից չափազանց հետաքրքրական է Հարավային Ամերիկայում բրածո ձիու, մաստոդոնի, հավանորեն փղի[85] և մի սնամեջ եղջյուրյա որոճացողի գոյությունը, որ Բրազիլիայի քարանձավներում հայտնաբերել են պ. պ. Լունդը և Կլաուզենը։ Ներկայումս եթե մենք Ամերիկան բաժանենք ոչ թե Պանամայի նեղուցով, այլ Մեքսիկայի հարավային մասից[86](20° լայնությունից), որտեղ մեծ սարահարթն իր կլիմայով և, բացառությամբ մի քանի հովիտների և ծովափի մի փոքր ցածր եզերքի, լայն պատվարներով արգելք է հանդիսանում տեսակների տարածմանը, կունենանք. Հյուսիսային և Հարավային Ամերիկաների երկու կենդանական պրովինցիաները, որոնք իրար նկատմամբ ներկայացնում են ուժեղ կոնտրաստ։ Միայն մի քանի տեսակներն են անցել այդ պատնեշը, և դրանց էլ կարելի է համարել Հարավային Ամերիկայից եկող թափառաշրջիկներ, օրինակ՝ պուման, պարկամուկը, կինկաժուն և պեկարին։ Հարավային Ամերիկայի համար հատկանշական է բազմաթիվ կրծողների գոյությունը — կապիկների մի ընտանիք, լաման, պեկարին, տապիրը, պարկամուկը և առանձնապես Edentata-յի մի քանի սեռերը, այս վերջինն այն կարգն է, որի մեջ մտնում են համրուկները, մրջնակերները և զրահակիրները։ Մյուս կողմից՝ Հյուսիսային Ամերիկան բնորոշ է (չհաշվելով մի քանի թափառաշրջիկ տեսակները) բազմաթիվ առանձնահատուկ կրծողներով և սնամեջ եղջերավոր որոճացողների չորս սեռերով (եզը, ոչխարը, այծը և անտիլոպը). այս վերջին մեծ շարքից, որքան ինձ հայտնի է, և ոչ մի տեսակ գոյություն չունի Հարավային Ամերիկայում։ Հին ժամանակներում, երբ այժմ ապրող խեցիների մեծ մասն արդեն գոյություն ունեին, Հյուսիսային Ամերիկայում կային նաև, բացի սնեղջյուրյա որոճացողներից, փիղ, մաստոդոն, ձի և թերատամների երեք սեռերը, որոնք են՝ մեգաթերիումը, մեգալոնիքսը և միլոդոնը։ Գրեթե այդ նույն ժամանակներում (ինչպես այդ ապացուցվում է Բահիա Բլանկայի խեցիներով) Հարավային Ամերիկայում գոյություն ունեին, ինչպես արդեն տեսանք, մաստոդոն, ձի, սնեղջյուրյա որոճացող և թերատամների միևնույն երեք սեռերը (ինչպես և մի քանի այլ սեռեր)։ Այստեղից կարելի է հետևցնել, որ Հյուսիսային և Հարավային. Ամերիկաները վերջին երկրաբանական պերիոդում ունենալով երկու մասումն էլ այս ընդհանուր մի քանի սեռերը, իրենց ցամաքային բնակիչներով շատ ավելի նման էին իրար, քան այժմ։ Որքան ավելի եմ խորհրդածում այս խնդրի վրա, այնքան այդ հետաքրքրական է դառնում ինձ համար։ Ես չգիտեմ մի այլ դեպք, որտեղ կարելի լինի նկատել կենդանական -մի մեծ գոտու ճեղքման պերիոդը և եղանակները, որից առաջանան երկու լավ բնորոշ և տարբեր կենդանական շրջաններ։ Այն երկրաբանը, որը լրիվ հասկանում է մակարդակի այն ընդարձակ տատանումները, որոնց ենթարկվել է երկրի կեղևը վերջին պերիոդների ընթացքում, համարձակ, կարող է ենթադրություններ անել մեքսիկական պլատֆորմի բարձրացման, կամ ավելի հավանականաբար վերջին ժամանակներում Վեստ-Ինդիա արշիպելագի որոշ մասը ծովի տակ իջնելու մասին, որը եղել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ներկայումս գոյություն ունեցող տարբեր կենդանական աշխարհների անդատման պատճառը։ Վեստ Ինդիայի կաթնասունների հարավային ամերիկյան բնույթ ունենալը[87] ցույց է տալիս, որ այս արշիպելագն առաջ միացած է եղել հարավային երկրամասին և հետագայում վերածվել ջրի տակ իջած մի տարածության։
Երբ Ամերիկայում, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում, կային Փղեր, մաստոդոններ, ձիեր և սնեղջյուրյա որոճացողներ, այդ երկիրն իր զոոլոգիական բնույթով այն ժամանակ շատ ավելի նման էր Եվրոպայի և Ասիայի բարեխառն մասերին, քան այժմ։ Որովհետև այս սեռերի մնացորդները գտնում ենք Բերինգի նեղուցի[88] երկու ափերում, ինչպես և Սիբիրի հարթավայրերում, ուստի պետք է որ Հյուսիսային Ամերիկայի հյսւսիս-արևմտյան կողմն անցյալներում եղած լինի հին, ևշ այսպես ասած. նոր աշխարհների միջև հաղորդակցության կետ։ Եվ որովհետև այս նույն սեռերից բազմաթիվ տեսակներ, անհետացած կամ այժմս գոյություն ունեցող, բնակվել են և բնակվում են հին աշխարհում, ուստի ամենայն հավանականությամբ Հյուսիսային Ամերիկայի փիղը, մաստոդոնը, ձին և սնեղջուրյա որոճողները Սիբիրից գաղթել են Հյուսիսային Ամերիկա, երբ Բիրինգի մոտերքում ցամաքը դեռ սուզված չի եղել և ներկայացրել է մի կամուրջ Ասիայի և Ամերիկայի միջև, իսկ Հյուսիսային Ամերիկայից էլ Վեստ-Ինդիայի վրայով ցամաքով, որը դեռ սուզված չի եղել, տարածվել են Հարավային Ամերիկա, որտեղ որոշ ժամանակով նրանք խառնվել են Հարավային Ամերիկային հատուկ ձևերի հետ և այնուհետև անհետացել են։
Այդ դաշտերից անցնելիս ինձ վառ գույներով նկարագրում էին վերջին ժամանակներս տեղի ունեցած մի երկարատև երաշտի հետևանքների մասին։ Այն ազդեցությունները, որ առաջացրել էր երաշտը, կարող են որոշ լույս սփռել բազմապիսի կենդանիներ միևնույն վայրում միաժամանակ թաղված լինելու դեպքերի բացատրության վրա։ 1827-ից մինչև 1830 թիվը ներառյալ ժամանակաշրջանը կոչվում է „gran seco” կամ մեծ երաշտ։
Այդ տարիներին այնքան քիչ անձրև էր եկել, որ բուսականությունը, մինչև անգամ ուղտափշերը ոչնչացել էին, առվակները չորացել էին և ամբողջ շրջանը մի փոշոտ լայն ճանապարհի տեսք էր ստացել։ Այդ ավելի ուժեղ արտահայտվել է Բուենոս Այրեսի գավառի հյուսիսային մառում և Սանտա Ֆեի հարավային մասում։ Անհաշիվ թվով թռչուններ, վայրի կենդանիներ, խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր ոչնչացել են կերի և ջրի պակասությունից։ Մի մարդ ասում էր ինձ, որ եղջերուները[89] գալիս էին մինչև իր բակի ջրհորը, որ նա փորել էր իր ընտանիքը ջրով ապահովելու համար. կաքավներն այն աստիճան ուժասպառ էին եղել, որ չեն կարողացել թռչել իրենց հետապնդողների առջևից։ Բուենոս Այրեսի շրջանում միայն խոշոր եղջերավոր անասունների կորուստն ամենամինիմումը մեկ միլիոն գլխից ավելի է եղել։ Մի կալվածատեր Սան Պեդրոյում երաշտից առաջ ունեցել է 20000 խոշոր եղջերավոր անասուն, երաշտի վերջը և ոչ հատ չի մնացել։ Սան Պեդրոն գտնվում է մի վերին աստիճանի գեղեցիկ շրջանի կենտրոնում, և մինչև անգամ այժմ նորից, ամեն կողմ կարելի է տեսնել բազմաթիվ կենդանիներ, բայց „gran seco”-յի վերջին շրջանում բնակիչներին կերակրելու համար ուրիշ վայրերից նավերով անասուններ են բերում մորթելու համար։ Կենդանիները փախչում էին իրենց ֆերմաներից շատ հեռու տեղեր և գնալով հարավ՝ այնպիսի մեծ քանակություններով էին խառնվում իրար, որ Բուենոս Այրեսից մի կառավարական հանձնաժողով է ուղարկվում այնտեղ տերերի վեճերը և կռիվները լուծելու համար։ Սըր Ուուդբայն Փերիշն ինձ պատմել է մի այլ շատ հետաքրքրական վեճի մասին, գետինն այնքան երկար ժամանակ չոր է մնում, որ հողը փոշու վերածվելով կիտվում է այս ու այն կողմ, և բաց դաշտում կալվածների սահմանները. կորչում են հողի տակ, և տերերը չեն կարողանում որոշել իրենց կալվածների սահմանը։
Մի ականատես պատմում էր, որ խոշոր եղջերավոր անասունները հազարներից կազմված նախիրներով խռնված վազել են Պարանա գետը մտնելու և քաղցից ուժասպառ լինելով այլևս չեն կարողացել դուրս գալ նրա տղմոտ թմբերից և խեղդվել թաղվել են այնտեղ։ Գետի այն ճյուղը, որը հոսում է Սան Պեդրոյի մոտով, այնպես է լցված եղել նեխած դիակներով, որ մի նավապետ ասել է, թե հոտից բոլորովին անհնար է դարձել գետն անցնելը։ Անկասկած այսպիսով այդ գետում ոչնչացել է մի քանի հարյուր հազար կենդանի. ջրի երեսին երևացել են նրանց նեխած և փտած մարմինները. այդ մարմիններն անցել են ջրի հոսանքի ուղղությամբ։ Հավանորեն այս մարմիններից շատերը նստեցին Պլատա գետախորշում։ Բոլոր փոքր գետերի ջրերը վերին աստիճանի աղի են դարձել, ուստի և երբեմն մի տեղում մեռած պիտի լինեն բազմաթիվ կենդանիներ, որովհետև երբ կենդանին խմում է այս աստիճանի աղի ջուր, նա այլևս չի կարող ապրել։ Ազարան[90] նկարագրում է վայրի ձիերի մի խումբ, որոնք խուժելիս են լինում ճահիճները. առաջին անգամ ճահիճները հասնող ձիերը ճզմվում և ոտնակոխ են լինում հետևից խուժող ձիերի կողմից։ Նա ավելացնում է, որ ինքը մի քանի անգամ տեսել է հազարավոր վայրի ձիերի մնացորդներ, որոնք ցցված են եղել ճահիճների մեջ և ոչնչացել։ Ես ինքս նկարագրել եմ, թե ինչպես պամպասների փոքրիկ գետակները սալահատակված են եղել ոսկորներով։ Բայց այդ ոսկրները հավանորեն առաջացել են ոչ թե միանգամից, այլ կենդանիների աստիճանաբար ոչնչանալուց։ Այդ երաշտին (1827—1832) հաջորդեց մի ուժեղ անձրևային եղանակ, որից առաջացան բազմաթիվ մեծ հեղեղներ, և հազարավոր կմախքներ երաշտից հետո թաղվեցին մի տեղում։ Ի՞նչ կարող է մտածել մի երկրաբան՝ տեսնելով այսպիսի մեծ քանակությամբ ոսկրների կոլեկցիա՝ կազմված բոլոր ժամանակների և բազմաթիվ տեսակների կենդանիների ոսկրնհրից, որոնք շատ խիտ թաղված են մի շերտում։ Արդյոք նա այս չէ՞ր վերագրի հեղեղին, որն ավլելով սրբելով երկրի երեսը՝ բերել լցրել է այդ ոսկրները մի տեղ, թե՞ այդ կհամարեր իրերի ընդհանուր կարգ։[91]
Հոկտեմբերի 12.— Մտադիր էի էքսկուրսիաս շարունակել քիչ ավելի հեռու, բայց որովհետև առողջությունս այնքան էլ լավ չէր, ստիպված էի վերադառնալ բալանդրայով, որը մի կայմանի նավ է և կարող է վերցնել մոտ հարյուր տոնն բեռ։ Այդ նավն ուղևորվում էր դեպի Բուենոս Այրես։ Որովհետև եղանակն այնքան լավ չէր, առավոտյան կանուխ նավը պարանով կապեցինք կղզյակներից մեկի վրա գտնվող մի ծառի ճյուղից։ Պարանա գետը լի է կղզիներով, որոնք անընդհատ մի կողմից քայքայվում են, մյուս կողմից՝ նորոգվում։ Այդ նավի տերը հիշում էր բազմաթիվ մեծ կղզիներ, որոնք ֊քայքայվել, անհետացել էին և մի քանիսն էլ նորից վերակազմվել և պաշտպանվել բուսականության կողմից։ Այդ կղզիները կազմված են տղմոտ ավազից. այնտեղ չի կարելի գտնել մինչև անգամ շատ փոքր խճեր. նրանց բարձրությունը, գետի մակարդակից հաշված, չորս ոտնաչափից չի անցնում, բայց պարբերական հեղեղների ժամանակ սրանք ամբողջովին ողողվում են գետի ջրով։ Նրանք բոլորն էլ միևնույն բնույթն ունեն, բազմաթիվ ուռենիներ և մի քանի այլ ծառեր իրար կապված են մագլցող բույսերի բազմաթիվ փոփոխակներով՝ կազմելով մի խիտ մացառուտ։ Այս թփուտները ջրախոզերի և յագուարների համար առանձնարաններ են։ Վերջինիս տարածած սարսափը խորտակում էր այդ անտառների մեջ մագլցելու զվարճության մեր բոլոր հույսերը։ Այդ երեկո հազիվ թե հարյուր քայլ հեռացել էի, երբ գետնին նկատեցի աներկբայելիորեն վագրի բոլորովին նոր հետքեր, և ես ստիպված էի վերադառնալ։ Յուրաքանչյուր կղզում կարելի է գտնել ոտնահետքեր, և ինչպես որ նախորդ էքսկուրսիաների ընթացքում խոսակցության նյութը կազմում էին հնդիկների հետքերը, այնպես էլ այստեղ անընդհատ խոսում էինք վագրերի հետքերի մասին։
Մեծ գետերի եղեգնյա ափերն ըստ երևույթին հանդիսանում են յագուարների սիրած հաճախատեղերը. բայց Պլատայից հարավ ինձ ասացին, որ նրանք ավելի շատ հաճախում են լճերի եզրերին աճող եղեգները, որտեղ էլ որ լինեն, այնուամենայնիվ նրանք պահանջ են ունենում ջրի։ Նրանց գլխավոր որսը ջրախոզն է, այնպես որ կարելի է ասել, որ այն տեղերում, որտեղ ջրախոզն առատ է, յագուարի վտանգն այնքան մեծ չէ։ Ֆալկոները նշում է, որ Պլատա գետաբերանի հարավային կողմի մոտերքում կան բազմաթիվ յագուարներ, և նրանք գլխավորապես ձկներով են ապրում. այս տեղեկությունը ես լսել եմ նաև այլ մարդկանցից։ Պարանայի վրա նրանք սպանել են մի շարք փայտահատների և մինչև անգամ գիշերը մտել են նավերը։ Բախադայում ապրում է մի մարգ, որը ներքևից դեպի վերև նավարկելիս գիշերը տախտակամածի վրա բռնվում է այս կենդանիներից. թեև հաջողվում է փախչել, բայց այդ այնքան էժան չի նստում նրան. նրա մի թևը գործածությունից դուրս է գալիս։ Այս կենդանիներն ամենից շատ վտանգավոր են այն մոմենտին, երբ հեղեղը նրանց քշում է կղզիների վրայից։ Ինձ պատմում էին, որ մի քանի տարի առաջ Սանտա Ֆեում մի մեծ յագուար մտնում է մի եկեղեցի. այնուհետև երկու քահանա իրար հետևից մտնում են ներս և այլևս չեն վերադառնում, մի երրորդը գնում է իմանալու, թե ինչո՛ւ չեն վերադառնում, և նա մեծ դժվարությամբ ազատում է իր կյանքը փախչելով։ Այս գազանն սպանել են շենքի մի անկյունից, որի համար հարկ է եղել քանդել ծածկի մի մասը։ Երբեմն նրանք մեծ ավերմունք են գործում նաև անասունների և ձիերի մեջ։ Ասում են, որ նրանք իրենց որսն սպանում են վիզը կոտրատելով։ Եթե մի անգամ. սրանց քշում են դիակի վրայից, այլևս նրանք ետ չեն դառնում. գաուչոներն ասում են, որ յագուարը գիշերը թափառելիս շատ է նեղվում իրեն հետևող աղվեսների կաղկանձից։ Այս մի շատ հետաքրքրական զուգադիպություն է Հնդկաստանում գոյություն ունեցող մի փաստի հետ, որտեղ, ասում են, շնագայլերը (չախկալ) միևնույն համարձակությամբ հետևում են Արևելյան Հնդկաստանի վագրին։ Յագուարը մի աղմկոտ կենդանի է, ավելի շատ մռնչում է գիշերը, մասնավորապես վատ եղանակներին։
Մի օր Ուրուգվայի ափերին որսի էի գնացել, երբ ինձ ցույց տվին մի քանի ծառեր, որոնց վրա միշտ պատահում են այս կենդանիները։ Ասում են, որ նրանք այդ ծառերի վրա սրում են իրենց ճիրանները։ Ես տեսա երեք հայտնի ծառեր, որոնց կեղևները մաշված և հղկված էին, կարծեք թե այդ կատարվել էր կենդանիների կրծքով։ Այս հղկված մասի յուրաքանչյուր կողմում կային խորը ճանկռտուքներ կամ ավելի ճիշտ կլինի ասել ակոսիկներ, որոնք տարածված էին շեղ գծով և ունեին մեկ յարդ երկարություն։ Այդ ակոսներն առաջացել էին տարբեր ժամանակներում։ Յագուարի մոտալուտ լինելը հայտնաբերելու սովորական եղանակներից մեկն էլ այս ծառերի վրա եղած հետքերը քննելն է։ Իմ կարծիքով՝ յագուարի այս սովորությունը միանգամայն նման է հասարակ կատվի սովորությանը, որը նույնպես դուրս ձգած ոտներով և բացած ճիրաններով ճանկռտում է աթոռի ոտները. ես լսել եմ նաև Անգլիայում մրգի փոքր ծառերն այս եղանակով ոչնչացնելու մի քանի դեպքերի մասին։ Նման որոշ սովորություններ պետք է ունենա նաև պուման, որովհետև Պատագոնիայի լերկ և պինդ գետնի վրա ես հաճախ տեսել եմ այնպիսի խոր ակոսներ, որ միայն պուման կարող էր առաջացրած լինել։ Այս գործողության նպատակը, իմ կարծիքով, ճիրանների մաշված մասերից ազատվելն է և ոչ թե սրելը, ինչպես կարծում են գաուչոները։ Յագուարին կարելի է սպանել առանց մեծ դժվարության. շներն իրենց հաչոցով քշում են նրան ծառի վրա, որտեղ հեշտությամբ կարելի է խփել նրան գնդակով։ Վատ եղանակի պատճառով մենք երկու օր մնացինք մեր նավի խարսխած տեղում։ Մեր միակ զվարճալիքը ճաշի համար ձուղ որսալն էր։ Այնտեղ կային բազմաթիվ տարբեր տեսակի ձկներ և բոլորն էլ շատ համեղ էին։ Մի ձուկ, որին անվանում են «արմադո» (artmado — Silurus-ի մի տեսակը) նշանավոր է իր անհաճո խռպոտ ձայնով, որ հանում է կարթով կամ լարով բռնվելիս. այդ ձայնը պարզ լսելի է դեռ ձուկը ջրում եղած ժամանակ։ Այս նույն ձուկն օժտված է որևէ առարկայի ամուր կառչելու ունակությամբ, լինի այդ նավարկելու թիակ, թե ձկնորսական կարթի թելը. նա այդ կատարում է կրծքի և կռնակի լողաթևերի ուժեղ փշերի միջոցով։ Երեկոյան եղանակը կատարյալ արևադարձային էր, ջերմաչափր ցույց էր տալիս 79°։ Ամեն կողմ, աջ ու ձախ թռչում էին լուսարձակ միջատները, իսկ մժղուկները կատարյալ նեղում էին մեզ։ Հինգ րոպեի չափ ձեռքս պարզելիս այնքան մժղուկ հավաքվեց, որ ձեռքս սևացավ. հավանորեն նրանց թիվը հիսունից պակաս չէր լինի, և բոլորն լք զբաղված էին ծծելով։
Հոկտեմբերի 15.— Այդ օրը մենք ճանապարհ ընկանք և անցանք Պունտա Գորդան, որտեղ կա նստակյաց հնդիկների մի գաղութ. այս հնդիկներին բերել են Միսիոնես գավառից։ Արագ նավարկեցինք գետի հոսանքով ներքև, բայց նախքան արևի մայրամուտը, վատ եղանակից անիմաստ երկյուղ կրելով. մտանք գետի մի նեղ թևը։ Ես նավակով նավարկեցի այս երկար գետախորշի հակառակ ուղղությամբ բավականին հեռուները։ Այս մի շատ նեղ, ոլորապտույտ և խորը գետախորշ էր, որի երկու կողմերում էլ բարձրանում էին երեսունից քառասուն ոտնաչափ բարձրության պատեր՝ կազմված խիտ ծառերից և հյուսված ու իրար միացած մագլցող բույսերով։ Այդ պատերը. վտակին տալիս էին մի կատարյալ մռայլ տեսք։ Այսւոեղ ես տեսա մի տարօրինակ թռչուն, որին անվանում էին մկրատակտուց (Rhynchops nigra)։ Նա ունի կարճ սրունքներ և թաղանթավոր ոտքեր, իսկ թևերը վերին աստիճանի երկար են և սուր, նա լինում է մոտավորապես ծովային ծիծեռնակի մեծության։ Կտուցը տափակացած է դեպի կողքերը, այսինքն այնպիսի մի հարթության վրա, որը բադի կամ գդալակտոց թռչունի կտուցի հարթության հետ ուղիղ անկյուն է կազմում։ Նա նույնչափ հարթ և առաձգական է, ինչպես փղոսկրյա դանակը, և ներքին ծնոտը, ի տարբերություն բոլոր այլ թռչուններից, մեկ և կես մատնաչափ վերինից երկար է։ Մալդոնադոյի շրջակայքում գտնվող մի լճում, որի ջուրը գրեթե ցամաքել էր, որի հետևանքով և առատորեն վխտում էին փոքրիկ ձկնիկները, ես տեսա այս թռչուններից մի քանիսին, որոնք սովորաբար լինում էին փոքրիկ երամներով և թռչում էին արագորեն ետ ու առաջ՝ լճի ջրին խիստ մոտիկ։ Նրանք իրենց կտուցը լայն բաց էին անում և ներքին ծնոտը կիսով խրում ջրի մեջ։ Այսպես սահելով ջրի վրայով՝ նրանք վարում էին այն իրենց թռիչքի ժամանակ։ Ջրի մակերեսը բոլորովին խաղաղ էր, և նա ներկայացնում էր վերին աստիճանի հետաքրքրական տեսարան՝ երամները դիտելու տեսակետից. յուրաքանչյուր թռչուն յուր հետևը, հայելանման մակերեսի վրա, թողնում էր իր թռիչքի նեղ հետքը։ Թռիչքի ընթացքում այս թռչունները հաճախ կատարում են շատ արագ պտույտներ և մեծ ճարպկությամբ իրենց ներքին ծնոտով ակոսում են ջուրը և բռնում փորր ձկներ, որոնց պահում են իրենց մկրատանման կտուցի վերին և կարճ ծնոտի միջոցով։ Այս բանը ես տեսա մի քանի անգամ, երբ նրանք ծիծեռնակների նման շարունակ ետ ու առաջ էին անցնում իմ առջևից։
Իսկ երբ թողնում էին ջրի մակերեսը, նրանց թռիչքը լինում էր վայրագ, անկանոն ու արագ, և այդ ժամանակ արձակում էին բարձր, կոշտ և խռպոտ ձայներ։ Երբ այս թռչունները ձուկ էին որսում, խիստ աչքի էր ընկնում այն առավելությունը, որ ներկայացնում էին նրանց թևերի սկզբնական երկար փետուրները, որոնք նրանց մարմինը չոր էին պահում։ Երբ նրանք որսում են ձկներ, ընդհանուր տեսքով նման են ծովային այն տիպիկ թռչուններին, որոնց հաճախ վերարտադրում են նկարիչները։ Նրանց պոչը մեծ ծառայություն է մատուցում՝ իրենց անկանոն թռիչքը ղեկավարելու համար։
Այս թռչունները տարածված են բավականին հեռուները՝ երկրի խորքերում, Ռիո Պարանա գետի հոսանքի ուղղությամբ։ Ասում են, որ ամբողջ տարին նրանք մնում են այստեղ և թուխս նստում ճահիճների մեջ։ Ցերեկը նրանք հանգստանում են երամներով՝ կանաչ հարթավայրերում, ջրերից որոշ հեռավորության վրա։
Երբ խարիսխ էինք գցել Պարանայի երկու կղզիների միջև գտնվող մի խոր գետախորշում, որի մասին արդեն հիշատակել եմ, և երբ երեկոն վերջանում էր, հանկարծակի երևաց այս մկրատակտուցներից մի թռչուն։ Ջուրը բոլորովին խաղաղ էր, և ջրի երեսն էին բարձրանում բազմաթիվ փոքրիկ ձկներ։ Երկար ժամանակ այս թռչունը շարունակ սահում էր ջրի մակերեսով՝ թռչելով իր կոպիտ և անկանոն թռիչքով նեղ ջրանցքից ներքև, ու վերև, որն արդեն մթագնել էր գիշերային խավարից և կախված ծառերի ստվերներից։ Մոնտեվիդեոյում ես նկատեցիք որ մի քանի մեծ երամներ հանգստանում էին նավահանգստի վերևում, տղմոտ թմբերի վրա, ինչպես Պարանայի կանաչ հարթավայրերում ենք տեսնում. ամեն երեկո նրանք թռչում էին դեպի ծովը։ Այս փաստերի հիման վրա ենթադրում եմ, որ մկրատակտուցը սովորաբար գիշերն է դուրս գալիս ձկնորսության, երբ բազմաթիվ մանր կենդանիներ առատորեն բարձրանում են մակերեսը։ Մր. Լեսոնը նշում է, որ նա տեսել է, թե ինչպես այս թռչունները բաց են անում Չիլիի ափերին ավազաթմբերում թաղված մակտրի պատյանները. նկատի ունենալով նրանց թույլ կտուցը, որի ներքևի ծնոտը բավականին էլ դուրս է ցցված, և նկատի ունենալով նրանց կարճ ոտքերն ու երկար թևերը, շատ անհավանական է, որ այս սովորությունն ընդհանուր լինի։
Պարանայով ներքև իջնելիս ես նկատեցի միայն երեք այլ թռչուն, որոնց սովորություններն արժանի են այստեղ հիշատակվելու։ Այդ թռչուններից մեկը մի փոքրիկ ալկիոն է (Ceryle Americana). նրա պոչն ավելի երկար է, քան եվրոպական տեսակներինը, ուստի և դիրքով հաստատուն և ուղիղ նստել չի կարող։ Նրա թռիչքն էլ նետի թռիչքի նման ուղիղ և արագ լինելու փոխարեն թույլ է և ալիքավոր, ինչպես այդ տեսնում ենք փափկակտուց թռչունների մոտ։ Նա հանում է շատ ցածր ձայն, որը նման է երկու քար իրար զարկելուց աոաիսցաձ ձայնին։ Երկրորդը մի փոքր կանաչ թութակ է (Conurus murinus) գորշ կրծքով։ Նա կղզու բոլոր վայրերից նախընտրում է կղզու վրա գտնվող բարձր ձառերը՝ իր բունը շինելու համար։ Բներն այնքան մոտիկ են գտնվում իրար, որ կազմում են ձողիկների մի մեծ կույտ։ Այս թութակները միշտ ապրում են երամներով և մեծ ավերածություններ են պատճառում հացահատիկների դաշտերին։ Ինձ պատմում էին, որ Կոլոնիայի մոտ մի տարում սպանել էին այս թութակներից 2500 հատ։ Երրորդը Բուենոս Այրեսի շրջակայքում շատ տարածված պատառաքաղանման և երկու երկար փետուրներով վերջավորվող պոչով մի թռչուն է (Tyrannus savana), որին սպանացիներն անվանում են մկրատապոչ։ Այս թռչունը սովորաբար նստում է օմբու ծառի մի ճյուղի վրա մի տան մոտ և այնտեղից մերթընդմերթ կարճ թռիչքներ է անում միջատների հետևից և վերադառնում միևնույն տեղը։ Թռիչքի ժամանակ նա իր շարժուձևով և ընդհանուր տեսքով ներկայացնում է սովորական ծիծեռնակի կարիկատուրան։ Նա կարող է օդում կատարել շատ կարճ դարձումներ, որի ժամանակ բացում և փակում է իր պոչը, երբեմն հորիզոնական կամ կողքի և երբեմն էլ ուղղաձիգ ուղղությամբ՝ մկրատի երկու թևերին խիստ նման։
Հոկտեմբերի 16.— Ռոսարիոյից մի քանի փարսախ ներքև Պարանայի արևմտյան ափը ներկայացնում է ուղղաձիգ գահավանդներ, որոնք երկարաձգվում են մինչև Սան Նիկոլաս և ավելի ներքև, այս պատճառով էլ նա շատ ավելի նման է ծովափի, քան անուշահամ ջրի գետափի։ Պարանայի տեսարանի համար մի մեծ պակասություն է նրա չափազանց տղմոտ ջուրը, որը հետևանք է նրա թմբերի փափուկ բնույթի։ Ուրուգվայի ջուրը, որը հոսում է գրանիտային դաշտերից, շատ ավելի վճիտ է և պարզ, քան Պարանայինը. և Պլատայի վերևում, որտեղ միանում են այս երկու գետերը, ջրերը մեծ հեռավորության վրա զանազանվում են իրենց սև և կարմիր գույներով։ Երեկոյան քամին բոլորովին նպաստավոր չլինելով՝ սովորականի պես իսկույն ևեթ խարիսխ գցեցինք. հաջորդ օրը բավականին ուժեղ էր փչում, բայց հոսանքը նպաստավոր էր. նավի տերը չափազանց վախկոտ էր և չէր համաձայնի մեկնելու։ Բախադայում նրան նկարագրում էին որպես „hombre muy aflicto” — մի մարդու, որի գործերը միշտ ձախողվում են. բայց իրականում նա այդ բոլոր հապաղումները տանում էր զարմանալի համբերությամբ։ Նա մի ծեր սպանացի էր և երկար ժամանակ էր, որ ապրում էր այս երկրում։ Նա խոստովանվում էր, որ ինքը շատ է սիրում անգլիացիներին, բայց միաժամանակ պնդում էր, որ Տրաֆալգարում անգլիացիների տարած հաղթությունը սպանացի նավապետների կաշառվածության շնորհիվ էր, և երկու կողմում էլ ոչ մեկի գործն իր արիությամբ և մեծությամբ չէր կարող հավասարվել սպանացի ծովակալի գործին։ Ինձ զարմացրեց այն բնորոշ գիծը, որ այս մարդը նախընտրում էր, որ իր հայրենակիցները համարվեին ամենաստոր դավաճաններ, քան թե երկչոտ կամ անճարակ։
Հոկտեմբերի 18 և 19.— Մենք դանդաղորեն շարունակեցինք նավարկել մեծ գետով ներքև. հոսանքը մեզ քիչ էր օգնում։ Ճանապարհին շատ քիչ նավերի հանդիպեցինք։ Այսպիսի մի մեծ գետային հաղորդակցության վայրում համառորեն մի կողմ է գցված բնության ամենալավ նվերներից մեկը — մի գետ, որից նավերը կարող էին նավարկել բարեխառն երկրից — որտեղ որոշ պրոդուկտներ զարմանալիորեն այնքան առատ պետք է լինեին, որքան աղքատ՝ այլ պրոդուկտներից — դեպի մի այլ երկիր, որն ունի արևադարձային կլիմա և այնպիսի հող, որ, ըստ մր. Բոնպլանի, իր արգավանդությամբ թերևս անգերազանցելի է աշխարհի որևէ մասի ձողից։ Քանի դեռ ապրում է Ֆրանսիան, որը Պարագվայի դիկտատորն է, այս երկու երկրները պետք է մնան անջատ, կարծեք թե գտնվում են երկրագնդի հակառակ կողմերում։ Իսկ երբ այդ արյունախանձ ծեր բռնակալը վերանա աշխարհից, Պարագվան կապրի բազմաթիվ ռևոլուցիաներ, որը նախընթաց անբնական խաղաղությունից ավելի վայրագ կլինի։ Այդ երկիրն սպանական ամերիկյան մյուս պետությունների նման պետք է իմանա, որ ոչ մի ռեսպուբլիկա չի կարող երկար տևել, մինչև նա չունենա մարդկանց մի խմբակ, որոնք տոգորված լինեն պատվո և արդարության սկզբունքներով։
Հոկտեմբերի 20.— Ժամանելով Պարանայի գետաբերանը, ես ափ դուրս եկա Լաս Կանչասում, որպեսզի այնտեղից ձիով ուղևորվեմ դեպի Բուենոս Այրես, որովհետև շատ էի անհանգստանում այնտեղ հասնելու համար։ Ցամաք դուրս գալիս, ի մեծ զարմանմս, պարզվեց, որ ես որոշ չափով բանտարկյալ էի։ Տեղի ունեցող մի ուժգին ռևոլուցիայի պատճառով բոլոր նավահանգիստները գտնվում էին հսկողության տակ, և նավային երթևեկությունն արգելված էր։ Ես չէի կարող վերադառնալ իմ նավը, իսկ ցամաքով ճանապարհվելու մասին խոսք լինել չէր կարող։ Այդտեղի պետի հետ երկար բանակցելուց հետո ինձ թույլատրվեց հաջորդ օրը գնալ գեներալ Ռոլորի մnտ, որը գլխավորում էր ապստամբների մի զորախումբ մայրաքաղաքի այս կողմում։ Առավոտյան գնացի բանակատեղին։ Գեներալը, սպաները և զինվորները բոլորն էլ արտաքնապես մեծ անզգամների տեսք ունեին, և կարծում եմ, որ իրոք .այդպիսի անձնավորություններ էին դրանք։ Գեներալը քաղաքից դուրս գալու երեկոյին ինքնակամ գնացել էր նահանգապետի մոտ և ձեռքը սրտին դնելով պատվո խոսք էր տվել նրանք որ ինքը գոնե մինչև վերջը մնալու էր հավատարիմ։ Գեներալն ինձ ասաց, որ քաղաքը գտնվում էր խիստ պաշարված վիճակում, և լավագույն դեպքում նա կարող էր տալ ինձ մի անցագիր՝ ուղղված Քիլմեսում գտնվող ապստամբների ընդհանուր հրամանատարին։
Որպեսզի մտնեինք Քիլմես, անհրաժեշտ եղավ բավականաչափ պտույտ գործել և շրջանցել քաղաքը։ Բանակատեղում ինձ շատ քաղաքավարի ընդունեցին, բայց ինձ ասացին, որ բոլորովին հնարավոր չէ թույլ տալ ինձ քաղաք. մանելու։ Այս բանն ինձ շատ էր մտահոգում, որովհետև իմ հաշվով «Բիգլ»-ը Ռիո Պլատայից ավելի շուտ պիտի եկած լիներ, քան իրականում այդ տեղի էլ ունեցել։ Երբ խոսակցության ժամանակ պատահմամբ հիշեցրի գեներալ Ռոսասի պարտավորիչ վերաբերմունքն իմ հանդեպ իմ՝ Կոլորադոյում եղած ժամանակ, կախարդական միջոցներն անգամ չէին կարող իրերի դրությունը փոխել այնպես արագ, ինչպես այդ կարճ խոսակցությունը։ Ինձ անմիջապես ասացին, որ թեև հնարավոր չէ ինձ անցագիր տալ, բայց եթե ես համաձայնեի թողնել իմ ուղեկցին և ձիերին, ինձ թույլ կտրվեր անցնել պաշարման շղթայից։ Ես մեծ ուրախությամբ ըն-
դունեցի այս առաջարկը. ինձ հետ մի սպա ուղարկեցին, որպեսզի թույլատրվեր ինձ կամուրջից անցնել։ Մի փարսախի չափ ճանապարհը կատարյալ ամայի էր։ Ես հանդիպեցի մի խումբ զինվորների, որոնք բավարարվեցին իմ մի հին անցագրով, և վերջապես ինձ փոքր ուրախություն չէր պատճառում քաղաքում գտնվելը։
Այս ռևոլուցիան հազիվ թե առաջացած լիներ որևէ լուրջ պատճառաբանությամբ, այլ այդ տեղի էր ունենում մի պետության մեջ, որտեղ ինն ամսվա ընթացքում (1820 թվի փետրվարից—հոկտեմբեր) տասնևհինգ կառավարող էր փոխվել։ Կոնստիտուցիայի համաձայն յուրաքանչյուր կառավարիչ ընտրվում էր երեք տարով — անիմաստ կլիներ որևէ պատճառաբանություն փնտրելը։Այս վերջին անգամ մի խումբ մարդիկ, որոնք կապ են ունենում Ռոսասի հետ, գզվում են նահանգապետ Բալկարսից և թվով յոթանասուն հոգի դուրս են գալիս քաղաքից և Ռոսասի անունից կոչ են անում, ու ամբողջ շրջանը զենք է վերցնում։ Ամբողջ քաղաքը շրջապատված էր, ոչ մի կենսամթերք, անասուն կամ ձի չէր մտնում քաղաքը, բացի այս, երբեմն առաջապահների մեջ տեղի էր ունենում բախում, և յուրաքանչյուր օր մարդիկ էին սպանվում։
Շրջապատողները շատ լավ գիտեին, որ կտրելով սննդանյութերի ներմուծումը քաղաք՝ անպայման իրենք կհաղթեին։ Գեներալ Ռոսասն այս մասին առաջուց չէր կարող իմացած լինել, բայց այդ թվում է թե բոլորովին համապատասխանում է իր պարտիայի ծրագրին։ Մի տարի հետո նա ընտրվեց նահանգապետ, բայց նա մերժեց նահանգապետ լինել մինչև պալատը նրան չտար արտակարգ իրավունքներ։ Այս պահանջը մերժվեց, և այն օրվանից սկսած մինչև այժմ նրա պարտիան ապացուցել է, որ ոչ մի այլ նահանգապետ նրան փոխարինել չի կարող։ Երկու կողմից էլ պատերազմը հայտնապես հետաձգված էր, մինչև պարզվեր Ռոսասի վերաբերմունքը։ Բուենոս Այրեսից դուրս գալուց մի քանի օր հետո մի տեղեկություն ստացվեց, ըստ որի գեներալը դժգոհ էր խաղաղությունը խանգարվելու համար, բայց գտնում էր, որ արդարությունը պաշարող պարտիայի կողմն է։ Սոսկ այս հայտարարության առթիվ նահանգապետը, մինիստրները և զինվորականների մի մասը, թվով մի քանի հարյուր մարդ, անմիջապես փախչում են քաղաքից։ Ապստամբները մտնելով քաղաք՝ ընտրում են նոր նահանգապետ, և իրենց ծառայության համար 5500 մարդ պարգևատրվում են։ Այս բոլորից հետո պարզ էր, որ Ռոսասը վերջնականապես դառնալու էր դիկտատոր։ Այստեղ, ինչպես և այլ ռեսպուբլիկաներում, ժողովուրդն առանձին ատելություն ունի թագավոր տիտղոսի նկատմամբ։ Հարավային Ամերիկայից դուրս գալուց հետո իմացանք, որ Ռոսասն ընտրվել է առանձին իրավունքներով և այնպիսի ժամանակով, որ չի համապատասխանում ռեսպուբլիկայի կոնստիտուցիային։
ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՆԴԱ ՈՐԻԵՆՏԱԼ ԵՎ ՊԱՏԱԳՈՆԻԱ
Ուղևորություն դեպի Կոլոնիա դել Սակրամիենտո.— Մի ֆերմայի արժեքը.— Խոշոր եղջերավոր անասունների հաշվելու եղանակը.— Եզների զարմանալի ցեղ.— Ծակոտկեն խճեր.— Հովիվ շներ.— Ձիերի վարժեցում.— Գաուչոները որպես ձիավորներ.— Բնակիչների սովորությունները.— Ռիո Պլատա.— Թիթեռնիկների խմբեր.— Օդանավորդ սարդեր.— Ծովի ֆոսֆորէսցենցիան.— Պորտ Դեզիրեն.— Գուանակո.— Պորտ Սեն Խուլիան.— Պատագոնիայի երկրաբանությունը.— Բրածո հսկա կենդանիների մնացորդներ.— Ամերիկայի կենդանական աշխարհի փոփոխությունները.— Անհետացման պատճառները։
Մոտ երկու շաբաթ քաղաքում հապաղելուց հետո չափազանց ուրախ էի, որ ինձ հաջողվել էր փախչել դեպի պոստատար մի նավ, որը գնում էր Մոնտեվիդեո։
Պաշարված վիճակում գտնվող քաղաքում ապրելը միշտ անհաճո է լինում, իսկ այս դեպքում ավելանում էր նաև ներսում գտնվող ավազակների կողմից մշտական վտանգը։ Ամենից սոսկալին պահակներն էին, որովհետև օգտվելով իրենց պաշտոնական դիրքից և զինվածությունից՝ սրանք այնպես համարձակ և լիազորված էին կողոպտում, որ մյուս ավա
զակները նման կողոպուտ չէին կարող անել։
Մեր ճանապարհը շատ երկար էր և ձանձրալի։ Քարտեզի վրա Պլատան ունի հոյակապ գետաբերանի տեսք, բայց իրականում նա շատ անհրապույր է։ Այդ տղմոտ ջրի ընդարձակ տարածությունը ոչ վեհություն ունի, ոչ գեղեցկություն։ Օրվա ընթացքում միայն մի անգամ նավի վրայից հազիվ կարելի էր նկատել երկու ափերը միասին, որոնք չափազանց ցածր են։ Մոնտեվիդեո հասնելիս պարզվեց, որ «Բիգլ»-ը որոշ ժամանակով մնալու էր, ուստի ես պատրաստվեցի Բանդա Օրիենտալի այս մասում մի կարճ ճանապարհորդություն կատարելու։ Այն ամենը, ինչ որ ասել եմ Մալդոնադոյին մոտիկ գտնվող երկրի մասին, կարելի է վերագրել նաև այս երկրին. բայց այս երկիրը՝ բացառությամբ Կանաչ Սարի, որի բարձրությունը 450 ոտնաչափ է, և որի անունով կոչվում է այդ շրջանը, անհամեմատ ավելի հարթ է, քան Մալդոնադոն։ Կանաչով ծածկված ալիքավոր բլուրներ քիչ են պատահում։ Սակայն քաղաքի մոտերքում կան մի քանի բարձունքներ՝ ադավենիներով, կակտուսներով և սամիթով ծածկված։
Նոյեմբերի 14.— Մոնտեվիդեոյից դուրս եկանք կեսօրից հետո։ Ես մտադիր էի շարժվել Կոլոնիո դել Սակրամիենտոյի ուղղությամբ, որը գտնվում է Պլատայի հյուսիսային ափին, Բուենոս Այրեսի դիմացը. այնտեղից Ուրուգվայի ընթտցքով գնալու էինք Մերսեդես գյուղը, Ռիո Նեգրո գետի վրա (այս անունով Հարավային Ամերիկայում կան բազմաթիվ գետեր, որոնցից մեկն այս գետն է) և այդտեղից ուղիղ գծով վերադառնալու էինք Մոնտեվիդեո։ Գիշերը քնեցինք Կանելանեսում՝ իմ ուղեկցի տանը։ Առավոտյան վեր կացանք շատ վաղ՝ հույս ունենալով անցնել մի զգալի տարածություն. բայց մեր հույսերն ի դերև անցան, որովհետև բոլոր գետերը հեղեղվել էին։ Կանելոնես, Սանտա Լուսիա և Սան Խոսե գետերն անցանք նավակներով, ուստի և բավականին ժամանակ կորցրինք։ Նախկին մի ճանապարհորդության ժամանակ Լուսիա գետն անցա իր գետաբերանի մոտից, և ես շատ զարմացած էի տեսնելով, թե ինչպիսի հեշտությամբ մեր ձիերը, չնայած իրենց անվարժության, լողալով անցան ավելի քան վեց հարյուր կանգուն լայնությունից։ Այս բանը Մոնտեվիդեոյում պատմելիս ինձ ասացին, որ մի նավ, որի մեջ լինում են մի քանի լարախաղացներ իրենց ձիերով, խորտակվում է Պլատայում, մի ձի լողալով յոթը մղոն՝ հասնում է ափ։ Այդ օրը ես ուրախությամբ դիտում էի մի գաուչոյի Ճարպկությունները, որոնցով նա ստիպում էր մի համառ ձիու լողալով անցնել գետը։ Նա շորերը հանեց և թռչելով ձիու կռնակը՝ քշեց նրան ջրի խոր տեղերը, մինչև ձիու ոտները գետնից բոլորովին կտրվեցին, այնուհետև սահելով ձիուց ներքև՝ բռնեց պոչից։ Երբ ձին շուռ էր գալիս, մարդը վախեցնում էր նրան և ետ դարձնում գլխի վրա ջուր ցայտեցնելով։ Հենց որ ձիու ոտքերը գետի մյուս կողմում հատակին դիպան, մարդը նորից թռավ նրա կռնակին և, սանձը ձեռին ամուր բռնած, չէր թողնում ձիուն, որ ափ դուրս գա։ Մերկ մարդը մերկ ձիու վրա ներկայացնում է մի գեղեցիկ տեսարան։ Ես չէի երևակայում, թե ինչպես այդ երկու կենդանիներն իրար այդքան համապատասխանում են։ Ձիու պոչը երբեմն շատ օգտակար հավելված է։ Մի անգամ չորս մարդու հետ գետն էի անցնում մի նավով, որը քաշում էր ձին իր պոչով։ Եթե մարդը և ձին մի լայն գետ են անցնում, մարդու համար ամենահարմարը մի ձեռքով թամբագնդից կամ բաշից բռնելն է, իսկ մյուս ձեռքով կարող է ղեկավարել իրեն։
Հաջորդ օրը մնացինք Կուֆր պոստում, որտեղ գիշերել էինք։ Երեկոյան եկավ նամակատարը։ Ռիո Ռոսարիոյի հեղեղման պատճառով նա մի օրով ուշացել էր։ Նրա այդ ուշացումն այնքան էլ մեծ դժբախտություն չէր, որովհետև չնայած նա անցել էր Բանդա Օրիենտալի մի քանի գլխավոր քաղաքներով, այնուամենայնիվ նրա պայուսակում միայն երկու նամակ կար։ Այդ տան առջև բացվում էր մի ալիքավոր կանաչ, հաճելի տեսարան, հեռվում երևում էր Լա Պլատան։ Այժմ այդ շրջանի վրա ես այնպիսի աչքերով եմ նայում, որ իմ դիտողությունները բոլորովին տարբերվում են առաջին անգամ այնտեղ ժամանելու դիտողություններից։ Ես հիշում եմ, որ ես այն ժամանակ այդ շրջանը համարում էի կատարյալ հարթ, բայց այժմ անցնելով պամպասով՝ ինձ համար չափազանց զարմանալի է, թև ինչ նկատառումով էի ես այն հարթ անվանում։ Այդ շրջանը ներկայացնում է ալիքավորումների մի շարք, որոնք առանձին վերցրած թեև բացարձակ մեծ չեն, բայց երբ համեմատելու լինենք Սանտա Ֆեի հարթավայրերի հետ, իրական սարեր են։ Այս փոքր անհարթությունների շնորհիվ գոյություն ունեն բազմաթիվ փոքրիկ գետակներ, իսկ գետինը ծածկված է փարթամ բուսականությամբ։
Նոյեմբերի 17.— Անցանք Ռոսարիոն, որը խոր էր և սրընթաց, և անցնելով Կոլլա գյուղը կեսօրին հասանք Կոլոնիա դել Սակրամիենտո։ Այդ տարածությունը քսան փարսախ է. թեև այդ շրջանը ծածկված է ընտիր կանաչ խոտով, բայց բնակչությամբ և անասունների քանակով աղքատ է։ Ինձ հրավիրեցին գիշերելու Կոլոնիայում և հաջորդ օրը մի պարոնի ձետ գնալու իր ֆիրման, որտեղ կային կրաքարի ապառներ։ Քաղաքը շինված է մի քարոտ հրվանդանի վրա գրեթե այնպես, ինչպես Մոնտեվիդեոն։ Նա շատ լավ ամրացված է, բայց և՛ քաղաքը, և՛ ամրությունները բրազիլիական պատերազմներին ենթարկվել են ավերումների։ Նա շատ հին քաղաք է, և՛ .փողոցների անկանոնությունը, և՛ շրջապատի նարնջի և դեղձի ծառերից կազմված պուրակները նրան գեղեցիկ տեսք էին տվել։ Եկեղեցին ներկայացնում է մի հետաքրքրական ավերակ, նա եղել է վառոդի պահեստ և Ռիո Պլատայի տասնյակ հազարավոր որոտներից մեկի կայծակը խփել էր այս եկեղեցուն։ Շենքի երկու երրորդ մասը հիմքից ցիրուցան էր եղել, իսկ մնացածը կանգնած է որպես վառոդի և կայծակի միացյալ ուժերից խորտակված շենքի հետաքրքրական հուշարձան։ Երեկոյան ես թափառում էի քաղաքի կիսակործան պատերի տակ։ Այդ քաղաքը եղել էր բրազիլիական պատերազմի գլխավոր վայրը,— մի պատերազմ, որը վերին աստիճանի վնասակար հետևանքներ էր թողել այդ երկրում. այդ չարիքները ոչ միայն անմիջական ավերումներն էին, այլ նաև պատերազմի շնորհիվ բազմաթիվ գեներալների և այլ կարգի սպաների առաջանալն էր։
Թվով ավելի շատ գեներալներ կան (բայց անվճար) Լաս Պլատայի միացյալ գավառներում, քան Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության մեջ։ Այս մարդիկ սովորել են իշխել և երբեք չեն խուսափում ընդհարումներից։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք հարմար առիթներ փնտրում են խռովություններ առաջացնելու և տապալելու մի կառավարություն, որը երբեք կայուն հիմքերի վրա դրված չի եղել։ Այնուամենայնիվ և՛ այստեղ, և՛ այլ տեղեր ես նկատեցի մի ընդհանուր հետաքրքրություն դեպի նահանգական ընտրությունները, և այս լավ նշան է այս փոքրիկ երկրի բարգավաճման համար։ Բնակիչներն իրենց ներկայացուցիչներից մեծ կրթություն չեն պահանջում. ես լսեցի մի անգամ մի քանի մարդկանց խոսակցությունը, որը վերաբերում էր Կոլոնիայի մարդկանց արժանիքներին։ Մեկն ասում էր, որ «թեև նրանք գործարար մարդիկ չէին, բայց բոլորն էլ կարող էին ստորագրել իրենց անունները»։ Նրանց թվում էր, թե յուրաքանչյուր դատող մարդ դրանով էլ պետք է բավարարվի։
Նոյեմբերի 18.— Իմ հյուրընկալի հետ ես ուղևորվեցի նրա կալվածը, որը գտնվում էր Արսիո դե Սան Խուանում։ Երեկոյան ձիերով շրջագայեցինք կալվածի շուրջը. նա ուներ երկու և կես քառակուսի փարսախ տարածություն և գտնվում էր այնպիսի մի վայրում, որն այստեղ անվանում են ռինկոն։ Ռինկոնը մեկ կողմից պաշտպանված էր Պլատայով, իսկ մյուս երկու կողմերից հոսում էին անանցանելի առուներ։ Այնտեղ կար մի հրաշալի նավահանգիստ փոքր նավերի համար և բազմաթիվ ծառեր, որոնք չափազանց կարևոր են Բուենոս Այրեսին վառելանյnւթ մատակարարելու համար։ Ես հետաքրքրվում էի իմանալու այդպիսի լրիվ կալվածի արժեքը։ Այդ կալվածում կար 3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ այդ տարածության վրա շատ հանգիստ կարելի էր պահել թվով երեք-չորս անգամ ավելի շատ անասուններ. բացի այդ, կար 800 ձի, որից 150-ը քաշող ձիեր էին, և 600 ոչխար։ Կար առատ քանակությամբ ջուր և կրաքար. մի կոշտ, բայց ամուր տուն, հիանալի կորալներ և դեղձի այգի։ Այդ բոլորի համար նրան առաջարկել էին 2000 ֆունտ ստերլինգ, իսկ ինքը պահան-
ջել էր 500 ավելի, հավանորեն նա դեռ ավելի էժան կծախեր։ Գլխավոր հոգսը կալվածում անասունները շաբաթական երկու անգամ մի որոշակի տեղ քշելն է. այդ արվում է նրանց ընտելացնելու և հաշվելու նպատակով։ Այս վերջին գործողությունը թվում է թե բավականին դժվար է, մանավանդ որ տեղում լինում են տասից տասնևհինգ հազար անասուններ։ Այդ բանը կատարվում է այն սկզբունքի հիման վրա, որ այդ անասուններն անփոփոխելիորեն բաժանվում են փոքր նախիրների՝ քառասունից մինչև հարյուր կենդանիներից կազմված։ Յուրաքանչյուր նախիր ճանաչվում է իր մի քանի նշանավոր կենդանիներից, և այդպիսով իմացվում է նրանց թիվը, այնպես որ եթե տասը հազարից մի քանիսը կորչեն, նրանց բացակայությունն անմիջապես կնկատվի այդ նշանավոր կենդանիներից մեկն ու մեկի կորստից։ Փոթորկալից գիշերներին այս անասունները կատարյալ կերպով խառնվում են իրար, բայց հաջորդ առավոտը խմբերի ղեկավարները կենդանիները բաժանում և հավաքում են իրենց խմբի կենդանիներին, այնպես որ տասնյակ հագարների մեջ այս կենդանիները պետք է ճանաչեն իրար։
Երկու անգամ ես այդ գավառում հանդիպեցի շատ տարօրինակ ցեղի եզների, որոնց, անվանում էին նատա կամ նիատա։ Նրանք արտաքին տեսքով գրեթե այն հարաբերությունն ունեն մյուս եզների նկատմամբ, ինչ որ բուլդոգը կամ թավ շնիկն ունի այլ շների նկատմամբ։ Նրանց ճակատը շատ կարճ է և լայն, քթային վերջավորությունը՝ վեր դարձրած, իսկ վերին շրթունքը բավականին ետ քաշված. նրանց ներքևի ծնոտը վերինից ավելի առաջ է ցցված և համապատասխանաբար վերևում կորացած. այս պատճառով էլ նրանց ատամները միշտ բաց են։ Նրանց ռունգները գտնվում են բավականին վերև և չափազանց բաց են, աչքերը դուրս են ցցված։ Քայլելիս նրանք իրենց գլուխը ցած են պահում, ունեն կարճ վիզ և հետևի ոտներն առաջինների հետ համեմատած ավելի երկար են, քան սովորաբար այլ եզներինը։ Նրանց բաց ատամները, կարճ գլուխները, վեր շրջած ռունգները նրանց ավել էին ծիծաղելի ինքնավստահ և ծայր աստիճան ամբարտավան արտահայտություն։
Իմ վերադարձից հետո ինձ հաջողվեց իմ բարեկամ նավապետ Սելիվանի միջոցով ձեռք բերել այդ եզներից մեկի գանգը, որն այժմ գտնվում է Վիրահատների կոլեջում։[92] Լուքսանցի դոն Ֆ. Մունիցը բարեսրտաբար ինձ համար հավաքել է բոլոր հնարավոր տեղեկություններն այս ցեղի վերաբերյալ. համաձայն այդ տեղեկությունների՝ մոտ ութսուն կամ իննսուն տարի առաջ այդ կենդանիները շատ սակավ են եղել և պահվել են Բուենոս Այրեսում որպես հետաքրքրական կենդանիներ։ Բոլորն էլ ընդունում են, որ այս ցեղի բուծումն սկսվել է հնդիկների, մոտ, Պլատայից հարավ, և նրանց մոտ նա եղել է ամենատարածվածը։ Մինչև անգամ այժմ Պլատայի մոտերքը գտնվող շրջաններում բուծվող այս կենդանիներն արտահայտում են իրենց կիսավայրենի ծագումը. նրանք ավելի կատաղի են, քան մյուս խոշոր եղջերավոր անասունները, և նրանց կովը հեշտությամբ լքում է իր առաջին հորթը, եթե վերջինս հաճախ է նրա մոտ գալիս կամ նեղում։ Հետաքրքրականն այն է, որ նիատա ցեղի մի աննորմալ[93] տեսակին գրեթե նման կառուցվածքով մի տեսակ հիշեցնում է (ինչպես ինձ դոկտոր Ֆալկոներն է ասում) Հնդկաստանի անհետացած մեծ որոճացող կենդանուն՝ սիվաթերիումին։ Նիատայի բուծումը շատ կայուն է. նիատա ցուլի և կովի սերունդը միշտ նիատա հորթ է լինում։ Նիատայի ցուլը հասարակ կովի հետ խաչաձևելիս, կամ հակառակն անելիս ծնված հորթերն ունենում են միջանկյալ հատկանիշներ, բայց նիատայի հատկանիշներն այնուամենայնիվ ավելի ուժեղ են հանդես գալիս։ Սենյոր Մունիսը, հակառակ գյուղատնտեսների ընդհանուր կարծիքի, ասում է, թե կան շատ պարզ ապացույցներ, որ երբ նիատա կովի և հասարակ ցուլի խաչաձևում է կատարվում, նիատայի հատկանիշները հորթին ավելի ուժեղ են փոխանցվում, քան այդ լինում է նիատա ցուլը հասարակ կովի հետ խաչաձևելիս։
Երբ արոտատեղում խոտը պետք եղածին չափ երկար է, նիատան այնպես հաջող է արածում լեզվով և քիմքով, ինչպես սովորական խոշոր եղջերավոր անասունները, բայց մեծ երաշտների ժամանակ, երբ ոչնչանում են մեծ թվով կենդանիներ, նիատան կանդնում է մեծ դժվարությունների առջև, և այդպիսի դեպքերում նա ամբողջովին կվերանար, եթե նրա մասին առանձին հոգ չտարվեր։ Ինչ վերաբերում է հասարակ խոշոր եղջերավոր անասուններին, նրանք ձիերի նման կարող են իրենց գոյությունը պահպանել շրթունքներով եղեգներից և ծառերի ճյուղերից հայթայթելով, այս բանը նիատաները նրանց չափ հաջող չեն կարող անել, որովհետև նրանց շրթունքները չեն միանում։ Այդ է պատճառը, որ նրանք ավելի շատ են ոչնչանում, քան սովորական խոշոր եղջերավորները։ Այս մի շատ լավ օրինակ է՝ պարզելու, թե որչափ մենք քիչ ենք ի վիճակի դատելու մի տեսակի սակավության կամ անհետացման պատճառները որոշելիս, երբ նկատի ենք ունենում կյանքի ընդհանուր սովորությունները և այն պարագաները, որոնք պատահում են երկար ընդմիջումներով միայն։
Նոյեմբերի 19.— Անցնելով Լաս Վակաս հովիտը՝ գիշերը քնեցինք մի հյուսիսային ամերիկացու տանը. այդ մարդը զբաղվում էր Արոիո դե Լաս Վիվորասում կիր պատրաստելով։ Առավոտյան այցելեցինք գետափին գտնվող մի երկարաձգված հրվանդան, որը կոչվում էր Պանտա Գորդա։ Ճանապարհին աշխատեցինք մի յագուար գտնել։ Սի քանի տեղ նկատեցինք թարմ հետքեր և գնացինք դեպի այն ծառերը, որոնց վրա, ըստ պատմածի, նրանք սրում են իրենց ճիրանները, բայց մեզ չհաջողվեց հանդիպել և ոչ մի յագուարի։ Այստեղից սկսած Ռիո Ուրուգվայը մեր առջև բացվում էր որպես մի հոյակապ գետ։ Իր վճիտ ու հստակ ջրով և հոսանքի արագությամբ նա անհամեմատ ավելի վեհ տպավորություն է թողնում, քան իր հարևան Պարանան։ Մյուս ափին այս վերջին գետից մի քանի վտակ մտնում են Ուրուգվայ գետը։ Արևի լույսի տակ հնարավոր էր պարզ կերպով տարբերել ջրի երկու գույները։
Երեկոյան շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մերսեդես, որը գտնվում է Ռիո Նեգրոյի վրա։ Երեկոյան եկանք մի պատահական ֆերմա և գիշերելու մի տեղ խնդրեցինք։ Այդ մի վերին աստիճանի ընդարձակ կալվածք էր, որը կազմում էր մոտ տասը քառակուսի փարսախ տարածություն. նրա տերն այդ երկրի ամենամեծ կալվածատերերից մեկն է։ Կալվածը կառավարում էր նրա եղբորորդին, որի մոտ այդ ժամանակ գտնվում էր որպես հյուր բանակի կապիտաններից մեկը, որը մի քանի օր առաջ փախել էր Բուենոս Այրեսից։ Այս հանգամանքը դրույթն ավելի հետաքրքրական էր դարձնում։ Նրանք արտահայտում էին իրենց անսահման զարմանքը երկրագնդի կլորության մասին և հազիվ թե կարողանային հավատալ, որ եթե հնարավոր լիներ բավականին խորը փոս փորել, վերջիվերջո այդ փոսը դուրս կգար երկրի մյուս կողմը։ Նրանք լսել էին մի երկրի մասին, որտեղ վեց ամիս գիշեր է լինում, վեց ամիս ցերեկ, և որտեղ բնակիչները շատ բարձրահասակ են և բարակ։ Նրանք մեծ հետաքրքրությամբ հարցնում էին Անգլիայում ձիերի և խոշոր եղջերավոր անասունների գնի և վիճակի մասին։ Երբ իմացան, որ մենք մեր կենդանիներին լասոյով չենք բռնում, բացագանչեցին. «Ո՜, ուրեմն դուք բացի բոլայից ուրիշ ոչ մի բան չեք գործածում»։ Սահմանափակ երկրի գաղափարը բոլորովին նոր էր նրանց համար։ Վերջիվերջո կապիտանն ասաց, որ մի հարց ունի ինձ տալու, որի համար շուտ երախտապարտ կմնար, եթե ես պատասխանեի նրան ամբողջ ճշմարտությամբ։ Ես դողում էի մտածելով, թե ինչպիսի խորը գիտական հարց կարող է լինել այդ։ Այդ հարցը հետևյալն էր. «Արդյոք Բուենոս Այրեսի կանայք աշխարհում ամենագեղեցիկները չե՞ն»։ Ես խորամանկորեն պատասխանեցի, որ այդ միանգամայն այդպես է։ «Մի ուրիշ հարց էլ ունեմ»,— շարունակեց նա,— «աշխարհի որևէ այլ մասում կանայք կրո՞ւմ են նման մեծ սանրեր»։ Ես լուրջ կերպով վստահացրի նրան, որ ոչ մի տեղ այդպիսի սանրեր չեն կրում։ Այդ նրանց մեծ ուրախություն պատճառեց։ Ապա կապիտանը բացագանչեց, «Նայեցե՜ք, թե ինչ է ասում մի մարդ, որը տեսել է աշխարհի կեսը. մենք միշտ այդպես էինք մտածում, բայց այժմ այդ արդեն գիտենք»։ Իմ վսեմ դատողությունները գեղեցկության և սանրի մասին ինձ համար ապահովեցին մի վերին աստիճանի հյուրասեր ընդունելություն. կապիտանն ստիպեց ինձ քնել իր մահճում, իսկ ինքը պիտի քներ իր ռեկադոյի (պամպասներում գործածվող թամբ) վրա։
Նոյեմբերի 21.— Առավոտյան արևածագին ճանապարհ ընկանք և ամբողջ օրը ձիերով դանդաղորեն շարունակեցինք մեր ճանապարհը։ Գավառի այս մասի երկրաբանական բնույթը տարբերվում էր մյուս մասերից և չափազանց նման էր պամպասների երկրաբանությանը։ Հետևաբար ընդարձակ տարածություններ ծածկված էին ուղտափշով և կանգարով. կարելի է ամբողջ երկիրն անվանել այս բույսերի մի մեծ դաշտ։ Այդ երկու տեսակներն առանձին են աճում, յուրաքանչյուր բույս աճում է իր տեսակի բույսերի մեջ։ Կանգարն այնքան փարթամ է աճում, որ բարձրությունը հասնում է ձիու կռնակին, իսկ պամպասի ուղտափուշն ավելի բարձր է լինում, քան ձիավորի գլուխը։ Չպետք է մտածել, որ հնարավոր է ճանապարհից մի կանգունի չափ դուրս գալ, իսկ ճանապարհը տեղ-տեղ մասամբ ե որոշ տեղերում էլ ամբողջովին փակված է այս բույսով։ Իհարկե, այս արոտատեղ լինել բոլորովին չի կարող. եթե երբևէ մի կով կամ ձի մտնի սրանց մեջ, ամբողջովին կկորչի։ Դրա համար էլ տարվա այդ եղանակին չափազանց դժվար է և վտանգավոր այս տեղերով անասուններ քշելը, որովհետև երբ նրանց քշելով հոգնեցնում են, և երբ նրանք տեսնում են ուղտափշերին, վազում են սրանց մեջ և այլևս չեն երևում։ Այս շրջաններում շատ քիչ ֆերմաներ կան, և եղածներն էլ գտնվում են մոտակա խոնավ հովիտներում, որտեղ բարեբախտաբար այս խեղդող բույսերից ոչ մեկը չի կարող աճել։ Որովհետև արդեն մութն ընկել էր՝ նախքան մեր ճանապարհը կվերջանար, գիշերելու համար իջանք մի խղճուկ փոքրիկ տնակ, որտեղ ապրում էր մի վերին աստիճանի աղքատ ընտանիք։ Մեր հյուրընկալի և հյուրընկալուհու ծայրահեղ քաղաքավարությունը, որը մեծ մասամբ ձևական էր, չափազանց հաճելի էր, երբ նկատի էինք ունենում նրանց աղքատ վիճակը։
Նոյեմբերի 22.— Ժամանեցինք Բերկելոյում գտնվող մի ֆերմա, որը պատկանում էր մի հյուրասեր անգլիացու. իմ ընկեր՝ մր. Լըմբն ինձ մի հանձնարարական նամակ էր տվել նրան հանձնելու համար։ Այստեղ ես մնացի երեք օը։ Մի առավոտ հյուրընկալիս հետ ձիերով մեկնեցինք Սիերա դել Պեդրո Ֆլակո, որը գտնվում է Ռիո Նեգրոյից քսան մղոն վերև, գրեթե ամբողջ գետինը ծածկված էր փարթամ, բայց կոշտ բուսականությամբ. խոտի բարձրությունը հասնում էր մինչև ձիու փորը. չնայած դրան՝ քառակուսի փարսախներով տարածությունների վրա և ոչ մի արածող անասուն չէր երևում։ Բանդա Օրիենտալի գավառը լավ օգտագործելու դեպքում՝ այնտեղ կարելի է պահել չափազանց մեծ թվով կենդանիներ։ Ներկայումս Մոնտեվիդեոյից մորթու արտահանումը տարեկան հասնում է երեք հարյուր հազարի. տնային սպառումը և փչացումները նույնպես հասնում են զգալի չափերի։ Մի կալվածատեր ինձ պատմում էր, որ երբեմն ինքը հեռվում գտնվող աղ արդյունաբերող մի հիմնարկության է ուղարկում խոշոր եղջերավոր անասունների մեծ նախիրներ, և հաճախ այդ կենդանիները քշողներն ստիպված են լինում մորթել և մաշկել քայլելու անկարող հոգնած անասուններին, բայց գաուչոները երբեք չեն համաձայնում այդ ուժասպառ եղած անասունների միսն ուտելու, և յուրաքանչյուր երեկո նրանց ընթրիքի համար մորթում են թարմ կենդանի։ Այս գավառում իմ տեսած տեսարաններից ամենագեղեցիկը Սիերայից երևացող Ռիո Նեգրոն էր։ Այդ լայն, խոր և սրընթաց գետը պտույտ է տալիս մի ժայռոտ գահավեժ գահավանդի տակին, գետի ընթացքով տարածված են անտառների նեղ շերտեր, իսկ հորիզոնը վերջանում է հեռվում ալիքավոր կանաչ դաշտերի վրա։
Այդ տեղերում եղած ժամանակ ինձ մի քանի անգամ ասացին Սիերա դե Լաս Կուենտասի մասին, այդ մի բլուր է, որը գտնվում է մի քանի մղոն հյուսիս։ Այդ անունը նշանակում է հուլունքների բլուր։ Ինձ հավատացնում էին, որ այնտեղ կան մեծ քանակությամբ տարբեր գույնի փոքր կլոր քարեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կա մի փոքր գլանաձև անցք։ Առաջ հնդիկներն այդ քարերը հավաքել են մանյակներ և ապարանջաններ պատրաստելու համար — մի ճաշակ, որն ընդհանուր է և բոլոր վայրենի ազգերին, ինչպես և ամենակուլտուրական ժողովուրդներին։ Ես չգիտեի, թե ի՛նչ է նշանակում այդ պատմությունը, բայց երբ դրա մասին Բարեհուսո Հրվանդանում պատմեցի դոկտոր Անդրյու Սմիթին, նա ասաց, որ ինքը հիշում է հարավ-արևելյան Աֆրիկայի ափին Սեն Ջոն գետից հարյուր մղոն արևելք կվարցի բյուրեղներ՝ ծովեզրյա խճերի հետ խառն, որոնց եզրերը մաշված են եղել շփումից։ Յուրաքանչյուր բյուրեղ ունեցել է հինգ գծաչափ տրամագիծ և մեկից մինչև մեկ և կես մատնաչափ երկարություն։ Նրանցից շատերն ունեցել են նեղ անցքեր, որոնք անցել են մի ծայրից մյուսը. այդ անցքերը եղել են կատարյալ գլանաձև, և այնքան մեծ, որ հեշտությամբ հնարավոր լինի անցկացնել կոշտ թել կամ բարակ քար։ Նրանց գույնը եղել է կարմիր կամ կեղտոտ սպիտակ։ Տեղացինեըը ծանոթ են եղել բյուրեղների այս ստրուկտուրային։ Ես այս մանրամասնությունները հիշատակեցի այն նկատառումով, որ թեև ներկայումս հայտնի չէ չբյուրեղացող նյութի այս ձևն ստանալը, հետագա ճանապարհորդը հետազոտի նման քարերի իրական բնույթը։
Այս ֆերմայում գտնված ժամանակ ինձ շատ էին հետաքրքրում այդ շրջանի հովվական շների մասին իմ լսած պատմությունները և անձամբ տեսածներս։[94] Այդ վայրից ձիով անցնելիս շատ սովորական է ոչխարների մեծ հոտերի հանդիպելը, որոնց հսկում են մեկ կամ երկու շուն՝ բնակարաններից կամ մարդկանցից մի քանի մղոն հեռու։ Հաճախ ես զարմանում էի, թե ինչպես էր հաստատվել այդ բարեկամական ամուր կապը շների և ոչխարների միջև։ Այդ շների վարժեցումը տարվում է հետևյալ եղանակով. երբ շունը ձագեր է բերում, նրա լակոտները շատ վաղ բաժանում են մորից և վարժեցնում նրան իր ապագա ընկերակիցների հետ։ Շնիկն օրական երեքից չորս անգամ ծծում է մայր ոչխարից, և բացի դրանից փարախում պատրաստում են նրա համար ոչխարի բրդից մի բուն, երբեք չեն թույլ տալիս նրան խաղալու այլ շների կամ տիրոջ երեխաների հետ։ Բացի այդ, ընդհանրապես վարժեցվող շնիկին ամորձատում են, որպեսզի մեծանալիս իր տեսակի հետ ոչ մի ընդհանուր զգացում չունենա։ Այս կրթությունից հետո նա այլևս ցանկություն չի ունենա ոչխարի հոտը թողնելու, և ինչպես որ մի այլ շուն պաշտպանում է իր տիրոջը՝ մարդուն, այնպես էլ սրանք պաշտպանում են ոչխարներին։ Հոտին մոտենալիս հետաքրքրական է տեսնել, թե ի՛նչպես շունն անմիջապես առաջ է գալիս հաջելով, իսկ ոչխարները բոլորը հավաքվում են նրա հետևը. կարծեք թե ամենածեր խոյի չորս կողմն են հավաքվել։ Այս շներին հեշտությամբ սովորեցնում են նաև հոտը տուն բերել, այն էլ երեկոյան որոշ ժամերին։ Նրանց ամենաձանձրացուցիչ պակասությունն իրենց փոքր ժամանակ ոչխարների հետ խաղալու ցանկությունն է. խաղի ժամանակ նրանք երբեմն ամենաանգութ կերպով հալածում են իրենց խեղճ հպատակներին։
Ամեն օր հովիվ շունը գալիս է տուն միս ստանալու համար, և հենց որ նրան տալիս են իր պահանջածը, նա հեռանում կորչում է, կարծեք թե ինքն իրենից ամաչում է։ Այս դեպքերում տնային շները վերին աստիճանի բռնակալ վերաբերմունք են ցույց տալիս նրան, և նրանցից ամեփափոքրերը հարձակվում են այդ օտարականի վրա և հալածում նրան։ Սակայն հենց որ վերջինս հասնում է հոտին, շուռ է գալիս և սկսում հաջել, որից հետո բոլոր տնային շները փախչում են դեպի տուն։ Միևնույն ձևով հազիվ թև վայրի շների սոված ոհմակները համարձակվեն (ինձ ասում էին, որ երբեք չեն համարձակվի) հարձակվել մի հոտի վրա, որի պահապանն այսպիսի մի «հավատարիմ հովիվ» է։ Այս բոլորն ինձ համար շատ հետաքրքրական օրինակներ էին շան նվիրվածության և հավատարմության վերաբերյալ. միևնույն ժամանակ այդ կենդանին, վայրի կամ լավ վարժեցրած, հարգանք կամ ահ է զգում դեպի այն կենդանիները, որոնք նրա մեջ առաջացնում են ընկերակցության բնազդը։ Ոչ մի կերպ չի կարելի բացատրել, թե ինչն է պատճառը, որ վայրի շները հալածվում են հոտի հետ եղող մի շան կողմից, հավանորեն երբ նրանք տեսնում են մի շան ընկերակցած ոչխարների հետ, շփոթվելով կարծում են, որ նա այս միացումից ուժ է ստանում, որպես թե իր նմանների հետ եղած լինի։
Ֆ. Կյուվյեն նկատել է, որ բոլոր այն կենդանիները, որոնք հեշտությամբ են ընտելացվում, մարդուն նկատում են որպես իրենց ընկերության անդամ և այսպիսով բավարարում են իրենց ընկերակցության բնազդը։ Վերոհիշյալ դեպքում հովիվ շունը ոչխարներին համարում է իր եղբայրակիցները և այսպիսով ձեռք է բերում ինքնավստահություն և համարձակություն, իսկ վայրի շները, թեև լավ գիտեն, որ ոչխարներն առանձին վերցրած շներ չեն և ուտելու համար էլ լավ են, երբ տեսնում են նրանց հոտով, որոնց ղեկավարում է մի հովիվ շուն, մասամբ ընդունում են այդ։
Մի երեկո մի «դոմիդոր» (անզուսպ ձիեր զսպող) եկավ մի քանի քուռակ վարժեցներու համար։ Ես նկարագրելու եմ այդ գործողության նախապատրաստական քայլերը, որովհետև ես կարծում եմ, որ ոչ մի այլ ճանապարհորդ չի հիշատակել այդ մանրամասնությունները։ Մի խումբ վայրի երիտասարդ ձիեր քչում են կորալի կամ մեծ ցցերից կազմված ցանկապատի մեջ և փակում դուռը։ Ենթադրենք, որ կորալում միայն մի մարդ կա, որը բռնելու և հեծնելու է մի ձի, որ մինչ այդ երբեք սանձ կամ թամբ չի կրել։ Ես կարծում եմ, որ բացի գաուչոյից ոչ ոք չի կարող գործադրել նման ճարպիկ ձևեր։ Գաուչոն ընտրում է մեծացած մի լավ քուռակ. և երբ կենդանին վազվզում է ձիարձակարանում, նա այնպես է ձգում իր լասոն, որ առջևի երկու ոտներն էլ բռնվում են։ Վայրկենապես ձին ուժեղ կերպով գետին է գլորվում և մինչ մաքառում է գետնի վրա, գաուչոն ամուր բռնելով լասոն՝ մի օղակ է պատրաստում, որպեսզի բռնի հետևի ոտքերից մեկը, կոճիկից ներքև, որը բերում մոտեցնում է առջևի ոտքերին. այնուհետև նա ձգում է լասոն և երեք ոտները կապում իրար։ Ապա նստելով ձիու վզին՝ նա նրա ստորին ծնոտին առանց լկամի մի լավ. սանձ է դնում, այս նա անում է սանձերի ծայրի լամբակներից մի նեղ փոկ անցկացնելով և մի քանի անգամ ծնոտով և լեզվի վրայով տանելով։ Առջևի երկու ոտքերը մի ուժեղ կաշվի փոկով կապում է իրար և ամրացնում սահակապով։ Այնուհետև արձակում է երեք ոտքերն իրար կապող լասոն, ձին դժվարությամբ է ոտքի կանգնում։ Գաուչոն ամուր բռնելով ստորին ծնոտին ամրացրած սանձը՝ ձին դուրս է տանում կորալից։ Եթե մի երկրորդ մարդ էլ կա այնտեղ (առանց որի այդ գործողությունը շատ ավելի դժվար է), նա բռնում է անասունի գլուխը, իսկ մյուսը դնում է նրա կռնակին, նրա թամբաշորն ու թամբը և բոլորը կապում իրար։ Այս գործողության ժամանակ ձին, տեսնելով իրեն կապած ու թամբած, վախից ու զարմանքից մի քանի անգամ. իրեն խփում է գետնին և չի վեր կենում՝ մինչև չծեծեն։ Վերջապես թամբելը վերջացնելուց հետո խեղճ կենդանին ահից հազիվ է կարողանում շնչել և կատարելապես սպիտակում է քրտինքից ու փրփուրից։ Այնուհետև մարդը պատրաստվում է հեծնելու. որպեսզի ձին հավասարակշռությունը չկորցնի, նա ոտներն ամուր սեղմում է ասպանդակի վրա։ Այն մոմենտին, երբ նա ոտքը ձգում է անասունի կռնակի վրա, քանդում է առջևի ոտներն իրար կապող փոկը, և ձին բոլորովին ազատ է լինում։ Մի քանի «դոմիդորներ» ոտներն արձակում են՝ անասունը գետնին պառկած ժամանակ, և կանգնելով թամբի վրա՝ սպասում են, որ ձին վեր կենա իրենց տակից։ Ձին վախից մոլորված՝ կատարում է մի քանի վայրագ ցատկումներ և ապա լրիվ քառատրոփով վազում է առաջ։ Երբ կատարյալ ուժասպառ է լինում, մարդը համբերությամբ նրան ետ է բերում դեպի կորալը, որտեղ խեղճ կենդանուն կիսակենդան և գոլորշիով պատած բաց են թողնում։ Այն ձիերը, որոնք դուրս չեն վազում և համառորեն գցում են իրենց գետին, անհամեմատ ավելի մեծ նեղություն են տալիս։ Այս պրոցեսը շատ խիստ է կատարվում, բայց երկու երեք փորձից հետո ձին կատարելապես ընտելանում է։ Մի քանի շաբաթ կարելի է հեծնել նրան երկաթե կտորներից և ամուր օղակից կազմված սանձով, որովհետև նախքան ամենաուժեղ սանձեր գործածելը՝ նա պետք է սովորի ընտելանալ իր հեծյալի կամքին՝ սանձի զգացողությամբ։
Այս երկրներում կենդանիներն այնքան առատ են, որ անձնական օգուտը և գութը հեռու են իրարից, և, կարծում եմ, այդ է պատճառը, որ վերջինս գրեթե անհայտ է այս մարդկանց մոտ։ Մի օր մի շատ հարգելի ֆերմերի հետ ձիով պամպասներով անցնելիս, իմ ձին հոգնած լինելով՝ ետ էր մնում։ Մարդը հաճախ գոռում էր դեպի ինձ, թե պետք է խթանել։ Երբ ես նրան ընդդիմացա, թե պետք է գթալ կատարյալ ուժասպառ եղած ձիուն, նա պատասխանեց բարձրաձայն. «Ինչո՞ւ ոչ — հոգ մի՛ անի, իմ ձին է, խթանի՛ր» Ինձ համար այնքան֊ էլ հեշտ չէր նրան համոզել, որ ես ոչ թե նրա սեփականություն էի ափսոսում, որ չէի գործածում իմ խթանը, այլ ձիուն։ Նա զարմացական հայացքով բացագանչեց. „Ah, Don Carlos, que cosa!” («Ո՜հ, դոն Կառլոս, ինչ դատարկ բան է»)։ Պարզ էր, որ այդպիսի միտք երբեք նրա գլուխը չէր մտել։
Գաուչոները հայտնի են որպես լավ ձի հեծնողներ։ Երբեք գաուչոն չի կարող մտածել, որ երբևիցե ինքը կարող է ձիուց վայր ընկնել, ինչպիսի ձի էլ նա հեծած լինի կամ ինչ էլ որ ձին անի, նրա համար նշանակություն չունի։ Նրանց մտքում լավ ձի հեծնողի չափանիշն այն մարդն է, որը կարող է ղեկավարել չվարժեցրած քուռակ, կամ որը, երբ ձին իրեն գետին է գցում, կանգնում է իր ոտքերի վրա և կարող է կատարել նման այլ քաջագործություններ։ Ինձ պատմում էին, որ մի մարդ գրազ է եկել, որ ինքը կարող է քսան անգամ իր ձին գետին գլորել և տասնինն անգամին ինքը չընկնել։ Ես հիշում եմ՝ մի անգամ ես ականատես եղա մի գաուչոյի մի վերին աստիճանի ըմբոստ ձի հեծնելիս. ձին երեք անգամ հաջորդաբար բարձր կանգնեց հետևի ոտքերի վրա, որպեսզի ուժեղ կերպով ընկնի կռնակին։ Իսկ հեծնողն անսովոր սառնությամբ սպասում էր հարմար և ճիշտ մոմենտի, որպեսզի սահի ներքև, և նա ոչ մի վայրկյան իսկական ժամանակից շուտ կամ ուշ չէր անում այդ. հենց որ ձին վեր էր կենում, մարդը թռչում էր նրա կռնակին, և վերջիվերջո ձին ճարահատյալ սկսեց քառատրոփ վազել։ Գաուչոն երբեք մկանային ուժ չի գործադրում։ Մի անգամ ես դիտում էի մի լավ ձիավորի, երբ մենք արագ քշելով մեր ձիերն՝ անցնում էինք նրա մոտով, և ես մտքումս ասում էի. «Եթե ձին շարժվի, դու կընկնես, շատ անհոգ ես նստել թամբի վրա»։ Այդ պահին մի արու ջայլամ դուրս թռավ իր բնից, որը գտնվում էր ձիու հենց քթի տակ, ջահել քուռակը եղջերուի նման կողքի ցատկեց, իսկ ինչ վերաբերում է մարդուն, այսքանը կարելի էր ասել, որ նա հանկարծակիի եկավ և վախեցավ իր ձիու հետ։
Չիլիում և Պերուում շատ ավելի դժվար է ձիուն լկամի վարժեցնելր, քան Լա Պլատայում, և այս, ըստ երևույթին, հետևանք է այդ երկրի համեմատաբար բարդ բնույթի։ Չիլիում չի կարելի ձին համարել կատարյալ վարժեցրած՝ մինչև հնարավոր չլինի նրան կանգնեցնել իր ամենաարագ վազքի ժամանակ, այն էլ որոշված մի կետում, օրինակի գետնին փռած կրկնոցի վրա, կամ թե նա կարշավի դեպի պատը և ծառս լինելով կսկսի սմբակներով փորել։ Ես տեսել եմ մի աշխուժ ձի, որին սանձել էին սոսկ ցուցամատով և բութով. բակով քառասմբակ վազեցնելուց հետո նրան շուռ տվին և սկսեցին մեծ արագությամբ վազեցնել վերանդայի սյան բոլորտիքով. այդ շրջանները նա կատարում էր այնպես հավասար հեռավորությամբ, որ նրա վրա հեծցնողի դուրս պարզած ձեռքի մատն ամբողջ ժամանակ գտնվում էր սյան վրա։
Այնուհետև օդում կիսաշրջան թռիչք կատարելով, միևնույն եղանակով պարզելով մյուս ձեռքը, զարմանալի արագությամբ շարունակեց հակառակ ուղղությամբ շրջաններ կատարել։
Այսպիսի ձին համարվում է լավ վարժեցրած, և թեև սկզբում այդ անօգուտ բան է թվում, բայց իսկապես չափազանց անհրաժեշտ է այդ վայրի համար։ Այդ բոլոր վարժությունները պետք է կիրառել ամեն օր, կենդանին կատարելության հասցնելու համար։ Երբ լասոյով բռնում են մի եզ, սա երբեմն սկսում է կլոր պտույտներ անել, և եթե ձին լավ վարժեցրած չէ, այդ պտույտից առաջացած քաշքշումից խրտնելով՝ չի կարողանա անվի սռնակի նման հեշտ դառնալ. այսպես սպանվել են շատ մարդիկ, որովհետև եթե լասոն մի անգամ փաթաթվի մեկի մարմնին, երկու կենդանիների հակառակ ուղղություններով ձգվող ուժից մարդը գրեթե երկու կես կլինի։ Միևնույն սկզբունքով են ղեկավարվում և ձիարշավները, վազքի ճանապարհը երկու կամ երեք հարյուր կանգունից չի անցնում. սրա նպատակն է ունենալ այնպիսի ձիեր, որոնք կարողանան վազել խիստ արագ։ Վազքի ձիերին վարժեցնում են ոչ միայն կանգնել այնպես, որ նրանց սմբակները լինեն միևնույն գծի վրա, այլ և ամբողջ չորս ոտներն էլ շարժվեն միասին, այնպես որ առաջին ցատկումից հետևի ոտքերն ամբողջությամբ գործողության մեջ լինեն։ Չիլիում ինձ մի անեկդոտ էին պատմում, որը, կարծում եմ, ճիշտ կլինի։ Այդ պատմությունը շատ գեղեցիկ նկարագրում է լավ վարժեցրած ձիու գործածությունը։ Մի հարգելի մարդ մի օր ձիով անցնելիս հանդիպում է երկու այլ մարդկանց, նրանցից մեկը հեծած է լինում մի ձի, որը գողացած են լինում իրենից։ Նա, ճանաչելով իր ձին, ետ է պահանջում, իսկ վերջիններս ի պատասխան նրա պահանջի՝ քաշում են իրենց տապարները և հալածում նրան։ Նա իր լավ և արագավազ ձին հեծած՝ փախչում է նրանց առջևից, և անցնելով մի խիտ մացառուտ՝ շուռ է գալիս և հանկարծ կանգ է առնում քար կտրած։ Հետապնդողներն ստիպված սրընթաց անցնում են նրա մոտով և ընկնում նրա առաջը։ Այնուհետև նա վայրկենապես հետևից նետվելով նրանց վրա՝ իր դանակը խրում է նրանցից մեկի կռնակը ու վիրավորում մյուսին և խլելով իր ձին մեռնող ավազակի ձեռքից՝ քշում է դեպի տուն։ Այս ճարպիկ ձիավարժության համար անհրաժեշտ է երկու բան. առաջինը ուժեղ լկամն է, ինչպիսին օգտագործում են մամելուկները, որի ուժը ձին շատ լավ է հասկանում, թեև այդ լկամը շատ քիչ է գործածվում. երկրորդը մեծ և կոշտ խթաններն են, որոնք գործածվում են սոսկ թեթև հպումներ տալու համար, միաժամանակ դրանք վերին աստիճանի ուժեղ ցավ պատճառելու գործիքներ են։ Ես կարծում եմ, որ անգլիական խթաններով, որոնցով ամենաթույլ հպումից անգամ մորթը պատառոտվում է, հնարավոր չէր լինի հարավ-ամերիկյան ձևով վարժեցնել ձիերին։
Լաս Վակասի մոտ մի ֆերմայում յուրաքանչյուր շաբաթ մորթում են մեծ թվով մատակ ձիեր՝ նրանց մորթու համար, թեև յուրաքանչյուր մորթ հինգ թղթե դոլարից կամ կես կրոնից[95] ավելի չի արժենում։ Սկզբից տարօրինակ է թվում, որ այդպիսի չնչին գումարի համար սպանում են մատակ ձիերին, բայց պետք է ասել, որ նրանք բացի ծնելուց ոչ մի նպատակի չեն ծառայում. այդ երկրում չափազանց ծիծաղելի է մարդկանց տեսնել մատակ ձի հեծած. նույնչափ ծիծաղելի է և նրանց վարժեցնելու փորձեր անելը։
Ես միայն տեսել եմ նրանց ցորենը կալսելու աշխատանքներ կատարելիս. այդ կատարվում էր մի փակ կլոր շրջանում փռված հասկերի վրայով նրանց անընդհատ քշելով։ Այն մարդը, որի պարտականությունը մատակ ձի մորթելն էր, ուներ հմուտ լասո գործածողի մեծ համբավ։ Կորալի բերանից տասներկու կանգուն հեռու կանգնելով նա գրազ էր եկել, որ ինքը կարող է բռնել բոլոր կենդանիներին ոտքերից, երբ նրանք հերթով վազելով անցնեն իր մոտով, բաց չթողնելով և ոչ մի կենդանու։ Կար և մի ուրիշը, որն ասում էր, թե ինքը կարող է ոտքով կորալ մտնել, բռնել մատակ ձին, առջևի ոտներն իրար կապել, նրան դուրս քշել, գլորել գետին, մորթել, մաշկել և մաշկը փռել ցցերի վրա չորանալու (վերքին աշխատանքը բավականին հոգնեցուցիչ է) և որ ինքը կարող է այս ամբողջ գործողությունը մեկ օրում կրկնել քսաներկու անգամ։ Իսկ եթե միայն. մորթելն ու մաշկելը լիներ, առանց մորթը ցցերի վրա փռելու աշխատանքի, նա մի օրում կարող էր, ինչպես ինքն էր ասում, հիսուն օպերացիա կատարել։ Այս չափազանց մեծ աշխատանք է, որովհետև տասնևհինգ կամ տասնուվեց ձի մաշկելը և մորթը փռելը համարվում է մի լրիվ օրվա աշխատանք։
Նոյեմբերի 26.— Վերադարձիս ուղիղ գծով ուղևորվեցի դեպի Մոնտեվիդեո։ Լսելով մի հսկա կենդանու ոսկրների մասին, որը գտնվում էր մոտակա մի ֆերմայում, Ռիո Նեգրո գետը մտնող Սարանդիս գետակի վրա, իմ հյուրընկալի հետ այցելեցի այնտեղ և տասնութ պենսի արժողությամբ գնեցի տոքսոդոնի գլուխը։[96] Այդ գլուխը գտնվելիս բոլորովին լրիվ է եղել, բայց տղաները քարերով հանել էին նրա ատամներից մի քանիսը և հետո էլ դնելով որոշ հեռավորության վրա որպես նշանակետ՝ քարով խփել էին։ Բարեբախտաբար պատահմամբ ես գտա մի ամբողջական ատամ, որը ճիշտ և ճիշտ հարմարվում էր այս գանգի ատամի խոռոչներից մեկին. այդ ատամը գտնված էր Ռիո Տերցերո գետի ափերին, վերոհիշյալ ֆերմայից հարյուր ութսուն մղոն հեռու։ Ես այս արտաքո կարգի կենդանու, մնացորդները գտա երկու այլ տեղերում ևս, այնպես որ պետք է ենթադրել, թե նա շատ է տարածված եղել։ Նույն տեղում գտնվեցին նաև մի վիթխարի զրահակիրանման կենդանու զրահի մի քանի խոշոր մասեր, ինչպես և միլոդոնի հսկա գլխի մի մասը։ Այս գլխի ոսկրներն այնքան թարմ են, որ համաձայն մր. Տ. Ռիքսի անալիզի՝ նրանք պարունակում են յոթը տոկոս կենդանական նյութ և սպիրտի լամպի վրա բռնելիս վառվում են թույլ բոցով։ Պամպասները կազմող և Բանդա Օրիենտալի գրանիտային ապառները ղածկող էստուարային (գետաբերանային) մեծ նստվածքում թաղված մնացորդների թիվը պետք է որ չափազանց մեծ լինի։ Ես հավատացած եմ, որ պամպասներով որևէ ուղղությամբ տարված ուղիղ գիծը կկտրի կանցնի ոսկրների և կմախքների միջից։ Բացի իմ կարճատև ճանապարհորդության ժամանակ գտած ոսկրներից, ես լսել եմ նաև բազմաթիվ այլ մնացորդների մասին. բացի այդ, այստեղ շատ հաճախ լսում ենք այնպիսի տեղերի անուններ, ինչպես, օրինակ, «Կենդանու գետակը», «Հսկայի բլուրը», որոնց ծագումն ակներև է։ Ուրիշ անգամներ ես լսեմ եմ մի շարք գետերի զարմանալի հատկությունների մասին, որոնք կարող են փոքրիկ ոսկրները մեծերի փախել, կամ, ինչպես մի քանիսը պնդում էին, ոսկրներն իրենք իրենց աճում են։
Որքան ինձ հայտնի է՝ այս կենդանիներից ոչ մեկը չի ոչնչացել այժմվա ցամաքի ճահիճներում կամ տղմոտ գետերի հուներում, ինչպես ենթադրում էին մի ժամանակ, այլ նրանց ոսկրները երևան են եկել այն գետերի միջոցով, որոնք հատում են ենթաջրային նստվածքները, որոնց մեջ նրանք՝ թաղված են եղել շատ առաջ։ Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնեի որ ամբողջ պամպասների տարածությունը ներկայացնում է այս անհետացած հսկա չորքոտանիների համար մի ընդարձակ գերեզման։
Նոյեմբերի 28-ի կեսօրին հասանք Մոնտեվիդեո՝ երկու և կես օր ճանապարհին լինելով։ Ամբողջ ճանապարհի վրա ընկած դաշտերը միօրինակ տեսք ունեին՝ որոշ մասերում լինելով քիչ ավելի ժայռոտ կամ բլրոտ, քան Պլատայի շրջապատը։ Մոնտեվիդեոյից ոչ հեռու մենք անցանք Լաս Պիետրաս գյուղի միջով. այդ գյուղն իր անունն ստացել է սիենիտի մի քանի մեծ, կլոր զանգվածներից։ Նա բավականին գեղեցիկ տեսք ուներ։ Այս երկրում թզի ծառերով շրջապատված մի խումբ տներ և ընդհանուր մակերևույթից հարյուր ոտնաչափ բարձր տեղերը կարելի էր միշտ գեղանկար համարել։
Վերջին վեց ամսում ես առիթ ունեցա դիտելու այս գավառների բնակիչների նկարագիրը։ Գաուչոները, կամ գյուղի բնակիչները շատ ավելի բարձր են իրենց նկարագրով, քան քաղաքում ապրողները։ Գաուչոն միշտ վերին աստիճանի պարտավորիչ, քաղաքավարի և հյուրասեր է, ես երբեք չպատահեցի և ոչ մի դեպքի, որտեղ գաուչոն կոպիտ կամ անհյուրընկալ լիներ։ Նա շատ համեստ է և՛ իր անձնավորության, և՛ երկրի նկատմամբ, բայց միաժամանակ պետք է հիշել, որ նա աշխույժ և համարձակ մարդ է։ Մյուս կողմից, տեղի են ունենում բազմաթիվ կողոպուտներ և արյունհեղություններ. վերջին չարիքի գլխավոր պատճառը մշտական դանակ կրելու սովորությունն է։ Ողբալի է լսել, թե քանի՜-քանի կյանքեր են կորել չնչին կռիվներից։ Կռվելիս յուրաքանչյուր կողմ աշխատում է իր հակառակորդի դեմքն այլանդակել՝ քիթը կամ աչքը կտրատելով, որոնց հետևանքը լինում են հաճախակի երևացող խորը և ահռելի սպիները։ Կողոպուտները համատարած բախտախաղերի, չափազանց շատ հարբեցողության և ծայրահեղ անհոգության հետևանքն են։ Մերսեդեսում ես հարցրի երկու մարդու, թե ինչու չեն աշխատում։ Մեկը լրջորեն ասաց, որ օրերը շատ երկար են, իսկ մյուսը՝ թե ինքը շատ աղքատ է։ Ձիերի թիվը և սննդի առատությունն այնտեղ կործանում են բոլոր տեսակի արդյունաբերությունը։ Բացի այդ, տոն օրերը չափազանց շատ են, և նրանց սովորության համաձայն ոչ մի աշխատանք կամ ձեռնարկություն հաջողություն չի ունենա, եթե նա չսկսվի լուսնի նորելու հետ, այնպես որ ամսվա կեսն այս երկու պատճառներից կորչում է։
Ոստիկանությունը և դատարանը ազդեցությունից բոլորովին զուրկ են։ Եթե մի աղքատ մարդ ոճիր է գործում, նրան բանտարկում են, գուցե և մինչև անգամ գնդակահարում. իսկ եթե նա հարուստ է և ունի բարեկամներ, կարող է վստահ լինել, որ իր կատարած ոճրագործությունը շատ խիստ հետևանքներ չի ունենա։ Հետաքրքրականն այն է, որ այդ շրջանների ամենամեծարելի բնակիչները միշտ օգնում են մարդասպանին ոստիկանությունից խույս տալու ժամանակ. կարծեք թե նրանք մտածում են, որ անհատ քաղաքացին հանցանք է գործում պետության դեմ և ո՛չ բնակչության։ Ճանապարհորդը բացի հրազենից, պաշտպանության ոչ մի այլ միջոց չունի. և զենք կրելու մշտական սովորությունը հաճախակի կողոպուտները կանխող գլխավոր միջոցն է։
Համեմատաբար բարձր և կրթված դասերի նկարագրի մեջ, որոնք ապրում են քաղաքներում, նույնպես կան գաուչոյի լավ հատկություններից շատ բաներ, թեև այդ արտահայտվում է ավելի թույլ չափով, բայց, ինչպես ինձ թվում է, նրանց նկարագիրն արատավորված է բազմաթիվ թերություններով, որոնցից ազատ է գաուչոն։ Անառակությունը, սրբապղծությունը և բարքերի ամենամեծ ապականությունները հաճախակի երևույթներ են։ Գրեթե կարելի է կաշառել պետության բոլոր պաշտոնյաներին։ Պոստի գրասենյակի ընդհանուր վարիչը կեղծ փողեր էր ծախում։ Նահանգապետը և առաջին մինիստրը միացած՝ բացեիբաց կողոպտում էին պետությանը։ Հազիվ թե ոբևէ մեկից կարելի լիներ արդարություն սպասել, երբ մեջտեղ էր գալիս ոսկին։ Ես ճանաչում էի մի անգլիացու, որը մի անգամ գնում է գլխավոր դատավորի մոտ (նա պատմում էր ինձ, որ այն ժամանակ չիմանալով տեղի սովորությունները՝ սենյակը մտնելով դողում էր) և ասում է. «Պարոն, ես եկել եմ առաջարկելու ձեզ երկու հարյուր թուղթ դոլլար (մոտ հինգ ֆունտ ստերլինգ), եթե դուք մինչև այս-ինչ ժամկետը ձերբակալեք մի մարդու, որը խաբել է ինձ։ Ես գիտեմ, որ այս օրենքին դեմ է, բայց իմ փաստաբանը (տալիս է նրա անունը) հանձնարարել ինձ դիմել այս քայլին է։ Գլխավոր դատավորը ժպտում է՝ տեղի տալով, շնորհակալություն հայտնում նրան, և գիշերը մարդն ապահով դրվում է բանտ։ Այսպես, առաջավոր մարդկանց սկզբունքի կատարյալ բացակայությամբ և փոքր ռոճիկով խռովարար սպաներով լցված մի երկրի ժողովուրդ դեռ հույս անի, որ կարող է հաջողել դեմոկրատական կառավարություն կազմելու։
Այս երկրներում առաջին անգամ հասարակության մեջ մտնելիս մարդու ուշադրությունը ամենից ուժեղ գրավում է երեք հանգամանք, որոնք առանձնապես նշանակալի են — քաղաքավարի և ծանրաբարո վերաբերմունքը, որը թափանցել է կյանքի բոլոր խավերը, կանանց սքանչելի ճաշակը հագուստների գործածության խնդբում, և հավասարությունը բոլոր դասերի և կարգերի մեջ։ Ռիո Կոլորադոյում մի քանի շատ հասարակ խանութպաններ ճաշում էին գեներալ Ռոսադի հետ։ Բահիա Բլանկայում մի մայորի որդի իր ապրուստը ձեռք էր բերում թղթի գլանակներ պատրաստելով և նա ցանկություն հայտնեց ուղևորվելու ինձ հետ որպես ուղեկցող կամ ծառա, մինչև Բուենոս Այրես, բայց իր հայրն առարկեց նրան սոսկ վտանգավորության պատճառով։ Բանակի սպաներից շատերը ոչ կարդալ գիտեն և ոչ էլ գրել, բայց բոլորն էլ հասարակության մեջ են մտնում որպես հավասար մարդիկ։ Էնտր Ռիոսում սալան[97] կազմված էր միայն վեց ներկայացուցիչներից։ Նրանցից մեկը մի հասարակ խանութպան էր, և նա ակներևաբար չէր թերագնահատվում և ոչ մեկի կողմից։ Այս բոլոր սովորությունները և բարքերը հատուկ են յուրաքանչյուր նոր երկրի. այնուամենայնիվ պրոֆեսիոնալ ջենտլմենների բացակայությունն անգլիացի ճանապարհորդին որոշ չափով կարող է տարօրինակ թվալ։
Այս երկրների մասին խոսելիս պետք է միշտ աչքի առաջ ունենալ նրանց դաժան ծնողի՝ Սպանիայի սովորություններն ու բարքերը, որոնց միջից նրանք դուրս են եկել։ Ընդհանուր առմամբ գուցե ավելի շատ պետք է դրվատել սպանացիներին կատարվածի համար, քան պարսավել թերությունների համար։ Կասկածից դուրս է, որ այս երկրների ծայր աստիճան լիբերալիզմը վերջիվերջո նրանց կտանի դեպի լավ վերջավորություններ։ Սպանական Հարավային Ամերիկա այցելողները պետք է որ երախտապարտությամբ հիշեն այդ երկրներում գոյություն ունեցող ընդհանուր հարգանքը դեպի օտար կրոնները, կրթական նպատակների համար նրանց տածած առանձին ուշադրությունը, մամուլի ազատությունը, այն դյուրությունները, որ ցուցաբերում են դեպի բոլոր օտարականները և մասնավորապես դեպի այն անհատները, որոնք ամենափոքր հավակնություն են երևան բերում գիտության նկատմամբ. այս վերջինն առանձնապես պարտավոր էի հիշատակել։
Դեկտեմբերի 6.— «Բիգլ»-ը դուրս եկավ Ռիո Պլատայից, և այլևս երբեք այդ տղմոտ գետախորշը չմտավ։ Մեր ճանապարհն ուղղված էր դեպի Պորտ Դեզիրե, որը գտնվում է Պատագոնիայի ափերին։ Նախքան այդ վայրերը նկարագրելը, այստեղ ամփոփելու եմ մի քանի դիտողություններ, որոնք կատարվել են ծովի վրա։ Երբ «Բիգլ»-ը Պլատայի գետաբերանից մի քանի մղոն հեռու էր գտնվում, ինչպես և Հյուսիսային Պատագոնիայի ափերից բավականին հեռու, մենք մի քանի անդամ շրջապատվեցինք միջատներով։ Մի երեկո, երբ մենք գտնվում էինք Սան Բլաս ծոցից տասը մղոն հեռու, թիթեռների մի ահռելի քանակություն, կազմված անհաշիվ խմբերից կամ երամներից, բռնել էր մի հսկայական տարածություն, տարածվելով այնքան հեռու, որքան աչքը կարող է տեսնել։ Մինչև անգամ հեռադիտակի օգնությամբ հնարավոր չէր տեսնել թիթեռներից ազատ տարածություններ։ Նավաստիները բացագանչում էին՝ «Թիթեռների ձյուն է գալիս», և իսկապես տեսարանն այդ էր ներկայացնում։ Այնտեղ կային մեկից ավելի տեսակներ, բայց մեծ մասը պատկանում էր մի տեսակի, որը նման է անգլիական սովորական Colias edusa-յին, բայց, իհարկե, նույնը չէր։ Նրանց հետ խառն էին նաև մի քանի ցեցեր և թաղանթաթև միջատներ, և մի գեղեցիկ բզեզ (Calosoma) թռավ նավի տախտակամածի վրա։ Հայտնի են և այլ դեպքեր, երբ այս բզեզը բռնվել է հեռու բաց ծովի վրա. այդ դեպքն ավելի հետաքրքրական է որովհետև բզեզները (Carabidae) շատ քիչ են թռչում կամ երբեք չեն թռչում։ Այդ օրը, ինչպես և նախընթաց օրը, անցել էր պարզ և խաղաղ, լուսավոր և փոփոխական եղանակով, այնպես որ չի կարելի ենթադրել, որ այդ միջատներն ափից քամին էր քշել բերել, այլ պետք է եզրակացնենք, որ նրանք կամովին էին ձեռնարկել այդ թռիչքը։ Colias տեսակի մեծ երամների ներկայությունն առաջին հայացքից մեզ հիշեցնում է մի այլ թիթեռնիկի (Vanessa cardui)[98] գաղթումները, որի մի քանի դեպքերն արձանագրված են, բայց մյուս միջատների ներկայությունը դրությունը փոխում է և լուսաբանումն ավելի դժվարացնում։ Արևը մայր մտնելուց առաջ հյուսիսից փչեց մի ուժեղ քամի, և այս պետք է որ ոչնչացրած լիներ տասնյակ հազարավոր թիթեռներ և այլ միջատներ։
Մի այլ անգամ, երբ Կորիենտես հրվանդանից տասնևյոթ մղոն հեռու էինք գտնվում, ես տախտակամածից ցանցով փորձեցի պելագիկ (բաց ծովի) կենդանիներ բռնել, և երբ հավաքեցի ուռկանը, ի դարմանս իմ՝ նրա մեջ գտա զգալի թվով բզեզներ, և, թեև բաց ծովում, նրանք արտաքնապես այնքան էլ վնասված չէին երևում աղի ջրից։ Ես կորցրի այգ նմուշներից մի քանիսը, բայց պահածներս պատկանում էին Colymbetes, Hydroporus, Hydrobius (երկու տեսակ), Notaphus, Cynucus, Adimonia և Scarabaeus սեռերին։ Սկզբում ինձ այնպես էր թվում, թե այս միջատները քշվել բերվել են ափից, բայց նկատի ունենալով, որ ութ տեսակներից չորսը ջրային էին, իսկ երկուսն էլ իրենց սովորություններով մասամբ ջրային էին, ուստի ինձ համար ամենից հավանական էր թվում, որ նրանք պետք է ծովը մտած լինեին մի առվակի միջոցով, որն սկիզբ է առնում Կորիենտես հրվանդանին մոտիկ գտնվող լճից։ Ինչպես էլ ենթադրենք, այնուամենայնիվ չափազանց հետաքրքրական է գտնել կենդանի միջատներ, որոնք լողում են բաց օվկիանոսում, այն էլ այնպիսի մի տեղում, որն ամենամոտիկ ափից տասնևյոթ մղոն հեռու է։ Պատագոնիայի ափերից ծովը քշված միջատների մասին անցյալներում եղել են մի շարք հիշատակություններ։ Այդ նկատել է և կապիտան Կուկը, իսկ ավելի ուշ՝ կապիտան Կուկը, երբ ճանապարհորդելիս է եղել «Էդվենչըր» նավով։ Այս հավանորեն պետք է վերագրել ապաստարանի բացակայության, լինի այդ ծառ թե բլուր, այնպես որ որևէ միջատ թռչելիս ափին քամու, հանդիպելիս շատ հեշտությամբ կարող է դեպի ծովը տարվել։ Ցամաքից հեռու, ծովի վրա բռնված՝ ինձ հայտնի միջատներից ամենազարմանալին մի մեծ մորեխ էր (Acridium), որը թռավ նավի տախտակամածի վրա, երբ «Բիգլ»-ը նավարկում էր Կանաչ հրվանդանի կղզիներից, և երբ ցամաքի ամենամոտիկ կետը, որն ուղղակի պասսատների հակառակ ուղղությանը չէր գտնվում, Բլանկո հրվանդանն էր՝ Աֆրիկայի ափին, երեք հարյուր յոթանասուն մղոն հեռու։[99]
Ուրիշ անգամներ, երբ «Բիգլ»-ը եղել է Պլատայի գետաբերանի սահմաններում, նավի պարանասարքը պատած է եղել հյուսող սարդերի ոստայնով։ Մի օր (1832 թվի նոյեմբերի մեկին) ես առանձնապես հետաքրքրվեցի այս խնդրով։ Եղանակը պարզ էր և խաղաղ, և առավոտյան օդը լցված էր ոստայնի փաթիլանման մասերով, ինչպես այդ աշնանային օրերին լինում է Անգլիայում։ Նավն ափից գտնվում էր վաթսուն մղոն հեռու, մի անընդհատ և միօրինակ փչող, թեև մեղմ, քամու ուղղությանը։ Փոքր տեսակի սարդերի մի մեծ բազմություն, որոնք ունեին մեկ տասներորդ մատնածափի մեծություն և մութ կարմրավուն գույն, կպել էին ոստայններին։ Պետք էր ենթադրել, որ նավի վրա նրանց թիվը մի քանի հազարից անց էր։ Երբ առաջին անգամ փոքրիկ սարդը հանդիպում էր պարանասարքին, միշտ նստում էր առանձին թելի վրա, և ոչ թև փաթիլավոր զանգվածի վրա։ Թվում է թե վերջինս առաջանում է սոսկ անջատ թելերի խճճվելուց։ Բոլոր սարդերն էլ պատկանում էին միևնույն տեսակին, բայց կային և արուներ և էգեր. նրանց հետ էին և երիտասարդ, փոքրիկ սարդերը։ Վերջիններս տարբերվում էին իրենց համեմատաբար փոքր ծավալով և ավելի մութ թխագույն գույնով։ Ես այս սարդի նկարագրությունը չեմ տալու, այլ սոսկ նշելու եմ, որ ըստ իս նա չի ներառված Լատրելիեի սեռերից և ոչ մեկի մեջ։ Փոքրիկ օդանավորդը հենց որ նավի վրա էր ընկնում, սկսում էր իր գործունեությունը, վազում էր դես-դեն, երբեմն իրեն ներքև էր գցում, ապա նորից բարձրանում միևնույն թելով, երբեմն զբաղված էր լինում պարաններից կազմված անկյուններում մի չափազանց անկանոն և փոքր ոստայն գործելով։ Նա հեշտությամբ կարող էր վազել ջրի երեսին, երբ նրան անհանգստացնում էին, նա բարձրացնում էր իր առջևի ոտները և կանգ առնում՝ ուշադիր կեցվածքով։ Տեղ հասնելիս սկզբում շատ ծարավ էր երևում և իր ծնոտները երկարացրած՝ ագահորեն կաթիլներով ջուր էր խմում։ Նույն բանը նկատել է և Ստրակը. արդյոք դրանից չի՞ կարելի հետևցնել, որ այդ միջատն անցել է չոր և նոսր մթնոլորտով։ Նրա ոստայնի պաշարն անսպառ էր երևում։ Երբ դիտում էի մի քանի ոստայններ, որոնք կախված էին մի հատիկ թելից, մի քանի անգամ ես նկատեցի, որ օդի ամենաչնչին շարժումն անգամ նրանց հորիզոնական գծով քշում տանում էր հեռուները, մինչև կորչում էին մեր տեսողությունից։ Մի այլ անգամ (25-ին) միևնույն պայմաններում ես երկու անգամ նկատեցի միևնույն տեսակի մի փոքրիկ սարդ, որը կամ կեցած էր լինում մի փոքր բարձրության վրա կամ սողում նրա վրայով։ Նա բարձրացնում էր իր փորը, բաց էր թողնում մի թել և ապա հորիզոնական ձևով նավարկում անցնում էր. այդ նա կատարում էր բոլորովին անըմբռնելի արագությամբ։ Ինձ թվում էր, թե ես նկատում էի, որ սարդը, նախքան վերոհիշյալ նախապատրաստական քայլերն անելը, ամենանուրբ թելերով իր ոտքերը կապում էր իրար, բայց ես չեմ կարող վստահորեն ասել, թե իմ այս դիտողությունը ճիշտ է։
Մի օր Սանտա Ֆեում ես մի ավելի լավ առիթ ունեցա նման մի դիտողության համար։ Մի սարդ, որը կլիներ մոտ երեք տասերորդ մատնաչափ երկարության և որն իր ընդհանուր տեսքով նման էր մի արագոտնի (Citigrade) (ուստի և բոլորովին տարբեր սովորական թելաթիռ սարդերից), կանգնելով մի ձողի ծայրին՝ իր մանելու գործարանից բաց թողեց չորս-հինգ թել։ Սրանք արևի տակ արձակած իրենց շողքով նման էին լույսի տարածված ճառագայթներին. սակայն նրանք ուղիղ չէին, այլ ալիքավոր էին, նման քամու քշած մետաքսե ժապավենների։ Նրանք ունեին մեկ կանգունից ավելի երկարություն և դուրս զալով շեղվում էին դեպի վեր։ Այնուհետև սարդը հանկարծակի լքեց իր պոստը և կարճ ժամանակում բոլորովին անհետացավ։ Օրն ըստ երևույթին բոլորովին խաղաղ էր և տաք. բայց այսպիսի պայմաններում մթնոլորտը երբեք չի կարող այնպես խաղաղ լինել, որ սարդի ոստայնի թելի նման նուրբ հողմացույցը չազդվի։ Երբ մի տաք օր մենք դիտում ենք մի թմբի վրա ընկած որևէ առարկայի ստվեր կամ հեռվում սահմանաքարի մոտ գտնվող հարթ տարածություն, գրեթե միշտ նկատելի են լինում տաքացած օդի բարձրացող հոսանքի նշանները. դեպի վեր բարձրացող նման հոսանքներ նկատվել են նաև օճառի պղպջակների բարձրացման ժամանակ, որոնք փակ սենյակում չեն բարձրանում։ Ուստի կարծում եմ, որ շատ դժվար չէ հասկանալ սարդի մանող գործարանից դուրս եկած նուրբ թելերի, ինչպես և հետագայում իրեն՝ սարդի բարձրացման պատճառները։ Իմ կարծիքով՝ մր. Մըրրեյը փորձել է թելերի ցրվելը բացատրել նրանց միօրինակ էլեկտրական վիճակով։ Այն հանգամանքը, որ ցամաքից փարսախներով հեռու մի քանի անգամ երևացել են միևնույն տեսակի և տարբեր սեռի ու տարիքի սարդեր, որոնք մեծ թվով միացած են թելերին, ցույց է տալիս, որ հավանորեն այս ցեղին նույն չափ բնորոշ է օդի միջից նավարկելու սովորությունը, որչափ որ Argyroneta-յի համար սուզվելն է։ Այսպիսով մենք կարող ենք առարկել Լատրեյլի այն ենթադրության դեմ, ըստ որի թռչող թելիկներն անտարբեր կերպով արդյունք են մի քանի սեռի պատկանող սարդերի ձագերին, թեև, ինչպես տեսանք, այլ սարդերի ձագերն ընդունակ են օդային ճանապարհորդություններ կատարելու։[100]
Երբ մեր նավը լողում էր Պլատայից հարավ, ես հաճախ նավի հետևի կողմում քաշում էի դրոշակի կտավից կազմված մի ցանց և այսպիսով բռնում էի բազմաթիվ հետաքրքրական կենդանիներ։ Ողորկապատյաններից կային չնկարագրված և տարօրինակ բազմաթիվ սեռեր։ Նրանցից մեկը, որը մի քանի կողմերով մոտիկ է թիկնոտնյաներին (Notopoda—խեչափառներ, որոնց վերջին ոտները գրեթե գտնվում են կռնակներին՝ տակից ժայռերին կառչելու համար), չափազանց հետաքրքրական է իր հետևի մի զույգ ոտների կառուցվածքի տեսակետից։ Նախավերջին հոդը, փոխանակ վերջանալու պարզ ճանկերով, վերջանում է տարբեր երկարության երեք թաթաձև հավելվածքներով, որոնցից ամենաերկարը հավասար է ամբողջ սրունքին։ Այս ճանկերը չափազանց բարակ են և սղոցավորված են վերին աստիճանի մանր ատամներով, որոնք ուղղված են դեպի ետ, նրանց կորացած վերջավորությունները տափակ են, և այս մասում տեղավորված են հինգ չափազանց մանր բաժակներ, որոնք կարծեք թե այն նշանակությունն ունեն, ինչ որ թանաքաձկների թևերի վրա գտնվող ծծանները։ Որովհետև այո կենդանին ապրում է բաց ծովում և հավանորեն կարիք ունի հանգստանալու տեղի, ուստի ես կարծում եմ, որ այս գեղեցիկ և վերին աստիճանի անկանոն կաոուցվածքը հարմարեցված է լողացող ծովային կենդանիների վրա նստելուն։
Ցամաքից հեռու, խորը ջրում ապրող էակների թիվը շատ փոքր է, 35° հարավ ինձ չհաջողվեց բռնել և ոչ մի բան, եթե չհաշվենք մի քանի Beroe-ներ (ձվաձև կենդանաբույս) և շատ քիչ քանակությամբ մանր միջատախեցյա խեցեմորթներ (Entomostracus Crustacea)։ Ծանծաղ ջրերում, ափից մի քանի մղոն հեռու, վխտում են մեծ քանակությամբ բազմաթիվ տեսակի խեցեմորթներ և մի քանի այլ կենդանիներ, բայց միայն գիշերը։ Հոռն հրվանդանից հարավ, 56° և 57° լայնությունների միջև, մի քանի անգամ ուռկանը նավի հետևը ծովը գցեցի, բայց, բացի երկու տեսակի պատկանող մի քանի վերին աստիճանի մանր միջատախեցիներից, ուրիշ ոչինչ չբռնվեց։ Մինչդեռ օվկիանոսի այս մասում ամենուրեք վխտում են մեծ կետեր, փոկեր, մրրկահավեր և ալբատրոսներ։ Ինձ միշտ անհասկանալի է եղել, թե ինչո՛վ է սնվում ալբատրոսը, որն ապրում է ափից բավականին հեռու, ես ենթադրում եմ, որ կոնդորի նման նա կարող է երկար ժամանակով ծոմ պահել, և մի լավ խնջույքը կետի նեխվող մնացորդների վրա նրան կարող է պահել երկար ժամանակով։ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական և միջտրոպիկական մասերը վխտում են թևոտնյաներով (Pteropoda). խեցեմորթներով (Crustacea), ճառագայթավորներով (Radiata), նրանց կուլ տվող թռչող ձկով և վերջինս կուլ տվող բոնիտոներով և ալրիկորներով։
Կարծում եմ, որ պելագիկ բազմաթիվ ստորին կենդանիները սնվում են ինֆուզորիայով, որոնք, ըստ Էրենբերգի վերջին հետազոտությունների՝ հորդում են բաց օվկիանոսում. իսկ ինչո՞վ են ապրում այդ ինֆուզորիաները վճիտ կապույտ ջրում։
Մի շատ մութ գիշեր, երբ նավով անցնում էինք Պլատայից քիչ հարավ, ծովը ներկայացնում էր մի զարմանալի և վերին աստիճանի գեղեցիկ տեսարան։ Փչում էր մեղմ և թարմ զեփյուռ, և օվկիանոսի ամբողջ մակերեսը, որը ցերեկը փրփուր է ներկայացնում, շողում էր աղոտ լույսով։ Նավի ցռուկի առջևից բարձրանում էին երկու ալիք, կարծեք թե կազմված էին հեղուկ ֆոսֆորից, իսկ հետքում նավին հետևում էին կաթնային ալիքներ։ Այնքան, որքան աչքը կարող էր տեսնել, յուրաքանչյուր ալիքի արտաքին շերտը երևում էր պայծառ, իսկ հորիզոնից վերև երկինքն այս կապուտակ բոցերի շլացուցիչ լույսի անդրադարձումից այնպես մթին չէր, ինչպես երկնակամարը։
Որքան ավելի հարավ ենք գնում, այնքան ծովի ֆոսֆորայնությունը նվազում է. իսկ Հոռն հրվանդանից այն կողմ, որչափ հիշում եմ, միայն մի անգամ հանդիպեցինք նման երևույթի, և այն էլ իր պայծառությամբ նախորդներից շատ ետ էր մնում։
Այս հանգամանքը հավանորեն սերտ առնչություն ունի օվկիանոսի այդ մասում օրգանական էակների սակավության հետ։ Ծովի ֆոսֆորայնության մասին Էրենբերգի մանրակրկիտ հետազոտությունից հետո[101] իմ կողմից դիտողություններ անելն ավելորդ կլինի։
Սակայն ես կարող եմ ավելացնել, որ գուցե և Էրենբերգի նկարագրած այն միևնույն կտրտված և անկանոն դոնդողանման նյութի մասնիկներն ենք որ առաջացնում են այս երևույթը և՛ հարավային, և՛ հյուսիսային կիսագնդում։ Այդ մասնիկներն այնքան մանր էին, որ հեշտությամբ անցնում էին նուրբ հյուսված շղարշների միջից. այնուամենայնիվ շատերը պարզ երևում էին հասարակ աչքով։ Բաժակում լցրած ջուրը ցնցելիս՝ կայծեր էր առաջացնում, իսկ եթե մի փոքր քանակությամբ լցնեին ժամացույցի ապակու վրա, պայծառությունը շատ աննշան էր լինում։ Էրենբերգն ասում է, որ բոլոր այս մասնիկներն ունեն գրգռականություան որոշ աստիճան։ Իմ դիտողությունները, որոնք մասամբ կատարվել են ջուրը վերցնելուց անմիջապես հետո, տարբեր արդյունք են տվել։ Կարող եմ ավելացնել և այն, որ մի գիշեր ցանցը գործածելուց հետո թողի, որ նա մասամբ չորանա, և երբ տասներկու ժամ հետո նորից առիթ ունեցա այն գործածելու, նկատեցի, որ նրա ամբողջ մակերեսն այնպես պայծառ էր լուսավորված, ինչպես լինում է ջրից դուրս քաշելու ժամանակ։ Ինձ հավանական չի թվում, որ այս դեպքերում մասնիկներն այդքան երկար կարողանան կենդանի մնալ։ Մի անգամ Dianaea սեռին պատկանող մի հիդրոմեդուզա պահեցի ջրում մինչև նրա սատկելը. ջուրը, որի մեջ գտնվում էր նա, սկսեց լուսավորվել։ Երբ ալիքները շողշողում են բաց կանաչ կայծերով, կարծում եմ, որ այդ հետևանք է մանր խեցեմորթների ներկայության, բայց կասկած չկա, որ բազմաթիվ պելագիկ այլ կենդանիներ կենդանի հղած ժամանակները ֆոսֆորէսցենտ են։
Երկու անգամ ես նկատել եմ, որ ծովը մակերեսից բավականին ներքև, զգալի խորությամբ լուսավորված է եղել։ Պլատայի գետաբերանին մոտիկ մի քանի կլոր և ձվաձև տարածություններ, երկուսից չորս կանգուն տրամագծով և որոշակի շրջագծով, շողում էին մշտական, բայց դալուկ լույսով, մինչ շրջապատի ջուրը միայն երբեմն կայծեր էր տալիս։ Այդ տեսարանը նմանվում էր լուսնի կամ մի լուսավոր մարմնի անդրադարձմանը, որովհետև ծայրերը մակերեսի ալիքավորումից մանվածոտ էին դարձել։ Նավը, որն ակոսում էր տասներեք ոտնաչափ խորությամբ, անցնելով այս շերտերի վրայով չկարողացավ ոչնչացնել նրանց։
Այստեղից մենք կարող ենք ենթադրել, որ մի շարք կենդանիներ, իրար մոտ հավաքված, ավելի խոր տեղում էին գտնվում, քան նավի հատակը։
Ֆերնանդո Նորոնյայի մոտ ծովից դուրս էին գալիս լույսի բծեր։ Այդ շատ նման էր այն տեսարաններին, որոնք կարող են ստացվել, երբ լուսավոր հեղուկի միջից անցնի մի մեծ ձուկ։ Նավաստիներն այդպես էլ կարծում էին։ Սակայն նկատի ունենալով լույսի բծերի հաճախակիությունը և արագությունը, իմ մեջ որոշ կասկածներ առաջացան։ Ես արդեն նշել եմ, որ այդ երևույթը շատ ավելի սովորական է տաք երկրներում, քան ցուրտ, և երբեմն ինձ այնպես է թվացել, որ նրա առաջացման համար ամենանպաստավոր պայմանը մթնոլորտի խանգարված էլեկտրական վիճակն է։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մի քանի օր համեմատաբար խաղաղ եղանակից հետո ծովն ավելի լուսավոր է լինում, և այդ ժամանակ նրա մեջ վխտում են զանազան կենդանիներ։ Նկատի ունենալով, որ դոնդողանման մասնիկներով լցված ջուրն անմաքուր է լինում, և ծովի լուսավորվածությունը բոլոր սովորական դեպքերում առաջանում է հեղուկն օդի ներկայությամբ ցնցվելուց, ուստի ես հակամետ եմ ընդունելու, որ այդ ֆոսֆորայնությունն արդյունք է օրգանական մասնիկների քայքայման, և որ այդ պրոցեսով (որ թերևս կարելի է անվանել մի տեսակ շնչառություն) օվկիանոսը մաքրվում է։
Դեկտենբերի 23.— Ժամանեցինք Պորտ Դեզիրե, որը գտնվում է Պատագոնիայի ափերին, 47° լայնության վրա։ Ծովախորշը մոտ քսան մղոն մտնում է ներս՝ դեպի ցամաքը, անհավասար լայնությամբ։ «Բիգլ»-ը խարիսխ գցեց մուտքից մի քանի մղոն ներս, սպանական մի հին բնակավայրի ավերակների դիմաց։ Նույն երեկոյան ես ափ դուրս եկա։ Մի նոր երկրում առաջին անգամ ցամաք դուրս գալը չափազանց հետաքրքրական է, մանավանդ երբ, ինչպես այս դեպքումն է, երկրի ամբողջ տեսքը մի ուշագրավ և ուրույն կնիք ունի։ Երկուսից երեք հարյուր ոտնաչափ բարձրությունում պորֆիրային զանգվածների վրա տարածվում է մի լայնատարած հարթավայր, որն իսկապես հատկանշական է Պատագոնիայի համար։ Մակերեսը կատարյալ հարթ է և կազմված է լավ կլորացրած մանր գետաքարերից, որոնց հետ խառն կա նաև սպիտակավուն հող։ Այստեղ և այնտեղ ցրված գտնվում են թելանման, թուխ գույնի խոտի փնջեր, իսկ շատ ավելի սակավ կարելի է հանդիպել փշոտ ցածր թփուտների։ Եղանակն այստեղ չորային է ու հաճելի, և գեղեցիկ կապույտ երկինքը շատ քիչ է մթագնում։ Եբբ մեկը կանգնում է այս ամայի հարթավայրերի մեջ և նայում դեպի երկրի խորքերը, սովորաբար տեսարանն ընդհատվում է մի այլ հարթավայրի սուր զառիթափով, որն ավելի բարձր է, բայց նույնչափ հարթ է և ամայի, բոլոր ուղղություններով հորիզոնն անորոշ է թրթռացող միրաժից, որն, ըստ երևույթին, բարձրանում է տաքացող մակերեսից։
Այնպիսի մի երկրում շատ շուտով վճռվեց սպանական գաղութի բախտը. եղանակի չորությունը տարվա մեծ մասում, և թափառական հնդիկների կրկնվող թշնամական հարձակումներն ստիպել էին այդ կոլոնիստներին լքել իրենց կիսավարտ շենքերը։ Այն ոճը, որով նրանք սկսել էինք ցույց է տալիս հին ժամանակների Սպանիայի ուժեղ և լիբերալ գործելակերպը։ 41°ից հարավ Ամերիկայի այս մասում գաղութ հիմնելու բոլոր փորձերը ողորմելի արդյունք տվել։ Պորտ Ֆեմին[102] անունը կազմող բառերն արտահայտում են մի քանի հարյուր թշվառ մարդկանց չարչարանքներն ու տառապանքները, որոնցից միայն մեկը կենդանի մնաց նրանց դժբախտության մասին պատմելու համար։ Սեն Ժոզեֆ ծովածոցի ափերին, Պատագոնիայում, հիմնվում է մի փոքրիկ գաղութ. բայց մի կիրակի օր հնդիկները հարձակում են գործում այս գաղութի վրա և, բացառությամբ երկուսի, կոտորում ամբողջ խումբը. այդ երկուսին երկար տարիներ իրենց մոտ պահում են որպես գերիներ։ Ռիո Նեգրոյում ես խոսում էի. այս մարդկանցից մեկի հետ, որը գտնվում էր խոր ծերության մեջ։
Պատագոնիայի Կենդանական աշխարհը նույնչափ սահմանափակ է, որչափ բուսականռւթյունը։[103] Այդ չոր հարթավայրերում պատահում են մի քանի սև բզեզներ (Heteromera), որոնք դանդաղորեն սողում են այս ու այն կողմ, և երբեմն էլ երևում են մողեսներ, որոնք նետի պես վազում են մի կողմից մյուսը։ Թռչուններից այստեղ կարելի է գտնել երեք գիշակեր բազե, իսկ հովիտներում՝ մի քանի տեսակ սարեկներ և միջատակերներ։ Իբիս թռչունը (Theristicus melanops — մի տեսակ, որը, ինչպես ասում են, գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում, նույնպես տարածված է ամենաամայի և չոր մասերում. նրանց ստամոքսներում ես գտա մորեխներ, ճպուռներ, փոքրիկ մողեսներ և մինչև անգամ կարիճներ։[104] Տարվա որոշ ժամանակում այս թռչունները թռչում են երամներով, իսկ մնացած ժամանակներում՝ զույգերով. նրանց ձայնը շատ բարձր է և եզակի, նման գուանակոյի խրխինջին։ Գուանակոն, կամ վայրի լաման, Պատագոնիայի հարթավայրերի բնորոշ չորքոտանին է. նա արևելքի ուղտի հարավային-ամերիկյան ներկայացուցիչն է։ Բնական վիճակում նա գեղակազմ կենդանի է, ունի բարակ երկար վիզ և նուրբ սրունքներ։ Նա շատ տարածված է մայր ցամաքի ամբողջ բարեխառն մասերում. նրան կարելի է հանդիպել հարավում մինչև Հոռն հրվանդանի մոտիկ կղզիները։ Նա սովորաբար ապրում է փոքր երամակներով, յուրաքանչյուր խումբ բաղկացած է վեցից մինչև երեսուն գուանակոյից. բայց մի անգամ, Սանտա Կրուսի ափերին մենք հանդիպեցինք մի երամի, որն առնվազն պետք է բաղկացած լիներ հինգ հարյուր գուանակոյից։
Ընդհանրապես սրանք լինում են վայրենի և վերին աստիճանի վախկոտ։ Մր. Ստոքսն ինձ պատմում էր, որ մի օր ինքը հեռադիտակով տեսել է այս կենդանիներից կազմված մի երամ, որոնք ըստ երևույթին վախեցած վազելիս են եղել լրիվ արագությամբ, թեև այնքան հեռու են եղել, որ ինքը հասարակ աչքով չի կարողացել տարբերել նրանց։ Որսորդը նրանց ներկայության առաջին նշաններն ստանում է ահագին հեռավորությունից եկող նրանց տագնապի յուրահատուկ զիլ խրխինջներից։ Եթե նա ուշադիր նայի, հավանորեն կտեսնի երամը մի հեռավոր բլրի կողքին մի գծի վրա շարված։ Մոտիկանալիս նրանք նորից են արձակում մի քանի ահաբեկված ձայներ և շարունակում իրենց փախուստը, որը թեև թվում է դանդաղ, բայց իսկապես արագ վազք է։ Նրանք գնում են շարունակ գործածվող մի նեղ շավղով դեպի մոտակա մի բլուր, իսկ եթե բախտի բերմամբ նա հանկարծ հանդիպի այս կենդանիներից մեկին կամ մի քանիսին միասին, սովորաբար նրանք կկանգնեն անշարժ և ուշի-ուշով, ապշած կնայեն նրան. գուցե մի քանի կանգուն շարժվենք որից հետո շուռ կգան և նորից կնայեն։ Հարց է առաջանում, թե ինչու, նրանք հեռվից և մոտիկից մարդու կողմից սպասվող վտանգների նկատմամբ տարբեր վերաբերմունք են ցուցաբերում։ Արդյոք նրանք հեռվում կանգնած մարդուն չե՞ն շփոթում իրենց գլխավոր թշնամի պումայի հետ, թե մոտիկ տարածության վրա հետաքրքրությունը ցրում է նրանց վախի զգացմունքը։ Որ նրանք հետաքրքրվող կենդանիներ են, այդ մասին կասկած չի կարող լինել, որովհետև եթե մի մարդ պառկի գետնին և կատարի տարօրինակ, միմոսական շարժումներ, ինչպես, օրինակ, ոտներն օդի մեջ պարզելը, նրանք գրեթե միշտ աստիճանաբար մոտ են գալիս՝ նրան մոտիկից դիտելու համար։ Այդ խորամանկությունը հաճախակի հաջողությամբ կրկնում էին և մեր որսորդները. միաժամանակ նույն դիրքում էլ սկսում էին հրացանները կրակել, որը համարվում էր այդ գործողության մի մասը։ Հրո Երկրի սարերում ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես գուանակո տեսնելիս, երբ մոտեցել եմ նրանք նա ոչ մի այն խրխնջացել և զանազան տարօրինակ ձայներ է արձակել, այլ և ամենածիծաղելի ձևերով կանգնել է հետևի ոտքերի վրա և ցատկոտել այս ու այն կողմ, ըստ երևույթին հարձակում էր սպասում։ Այս կենդանիները շատ հեշտությամբ են ընտելանում, և ես տեսել եմ նրանցից մի քանիսը հյուսիսային Պատագոնիայում մի տան մոտ պահելիս, որոնք ազատ են եղել որևէ սահմանափակումից։ Այսպիսի ընտելացած գուանակոները շատ համարձակ են լինում և հեշտությամբ հարձակվում են մարդու վրա և երկու ծնկներով խփում նրա կռնակին։ Ասում են, որ այս հարձակումների շարժառիթը նրանց՝ էգերի նկատմամբ ունեցած խանդն է։ Վայրի գուանակոները պաշտպանվելու մասին ոչ մի գաղափար չունեն, մինչև անգամ մի շուն առանձին կարող է պահել այս կենդանիրերից մեկին մինչև որսորդի գալը։ Իրենց մի շարք սովորություններով նրանք նման են հոտի մեջ գտնվող ոչխարներին։ Այսպես՝ երբ նրանք տեսնում են մարդկանց ձիու վրա զանազան կողմերից մոտենալիս, անմիջապես շփոթվում են և չեն իմանում, թե ինչ ուղղությամբ փախչեն։ Այս մեծ չափով հեշտացնում է հնդիկների եղանակով նրանց որսալը, որովհետև այսպիսով նրանց հեշտությամբ կարելի է քշել մի կենտրոնական վայր և շրջապատելով բռնել։
Գուանակոները շատ հեշտությամբ են մտնում ջուրը. Պորտ Վալդեսում մի քանի անգամ նրանք երևացել են մի կղզուց մյուսը լողալիս։ Բայրոնն[105] իր հովային ճանապարհորդության մեջ ասում է, որ նա տեսել է այս կենդանիներին աղի ջուր խմելիս։ Մեր սպաներից մի քանիսը ևս տեսել են այս կենդանիների մի երամ, որոնք, ըստ երևույթին, խմելիս են եղել Բլանկո հրվանդանի մոտ մի սալինայից հոսող աղի ջրից։ Իմ կարծիքով՝ այդ երկրի մի քանի մասերում, եթե նրանք աղի ջուր չխմեն, ուրիշ ոչ մի ջուր չեն գտնի խմելու։ Կեսօրներին նրանք հաճախ թավալում են փոշու մեջ, ձագարանման փոսերում։ Արուները կռվում են իրար հետ։ Մի օր երկուսն անցան իմ կողքից, որոնք ամեն կերպ աշխատում էին կծոտել իրար. մեր սպանածների մեծ մասի մորթու վրա խորը սպիներ կային։ Երբեմն գուանակոյի երամները դուրս են գալիս հետախուզության. մի օր Բահիա Բլանկայում, որտեղ, ափից երեսուն մղոն ներս, այս կենդանիները շատ հազվագյուտ են դառնում, տեսա երեսունից քառասուն գուանակոյի ոտնահետքեր, որոնք ուղիղ գծով եկել էին դեպի աղի ջրի մի տղմոտ խորշ։ Նրանք պետք է նկատած լինեին, որ մոտեցել են ծովին, որովհետև կանոնավոր հեծելազորի նման նրանք շուռ էին եկել և վերադարձել նույնպիսի ուղիղ գծով։ Գուանակոներն ունեն մի տարօրինակ սովորություն, որն ինձ համար բոլորովին անբացատրելի է։ Նրանք մի քանի օր իրար հետևից իրենց աղբը թափում են միևնույն որոշ կույտի վրա։ Ես տեսա այսպիսի մի կույտ, որն ուներ մոտ ութ ոտնաչափ տրամագիծ և պարունակում էր մեծ քանակությամբ աղբ։ Ըստ Մ. Ա. դ’Օրբինիի՝ այս սովորությունն ընդհանուր է այդ սեռի բոլոր տեսակների համար։ Պերուի հնդիկների համար այդ շատ օգտակար է. նրանք այդ աղբը գործածում են որպես վառելիք և այս սովորության շնորհիվ ազատվում են այն հավաքելու նեղությունից։
Գուանակոյի համար, թվում է թե, գոյություն ունեն առանձին սիրած տեղեր՝ պառկելու սատկելու համար։ Սանտա Պրուսի ափերին որոշ սահմանափակ տարածություններ, որոնք սովորաբար մացառուտ էին լինում և բոլորն էլ գետին մոտիկ, գետինն սպիտակել էր ոսկրներից։ Այսպիսի մի տեղում ես հաշվեցի տասից քսան գլուխ։ Ես առանձնապես քննեցի ոսկրներլը՝ պարզելու համար, թե արդյոք նրանք ևս ցրված ոսկրների նման քերծված կամ ջարդված չէին, որոնք այդտեղ կարող էին հավաքված լինել գիշատիչ գազանների կողմից, բայց չգտա և ոչ մի ոսկր, որ այդպես լիներ։ Պետք է որ այս կենդանիները մեծ մասամբ, նախքան սատկելը, սողացած լինեին այդ մացառների կողքերից և տակից։ Մր. Բայնոն ինձ տեղեկացնում է, որ առաջներում կատարած իր մի ճանապարհորդության ժամանակ նա նույն բաները նկատել է և Ռիո Գալեգոսի արփերին։ Սրա պատճառը ես բոլորովին չեմ հասկանում, բայց կարող եմ ավելացնել, որ Սանտա Կրուսում վիրավոր գուանակոները միշտ քայլում էին դեպի գետը։ Սանտ Յագոյում (Կանաչ Հրվանդանի կղզիներում) ես հիշում եմ մի կիրճում մի մեկուսացած անկյուն, որը ծածկված էր այծի ոսկրերով. այդ տեսնելիս մենք բացագանչեցինք, որ այդ վայրը կղզու բոլոր այծերի գերեզմանոցն է։ Այս չնչին մանրամասնությունները ես հիշատակում եմ այն նպատակով, որ երբեմն սրանցով կարելի է բացատրել քարանձավում գտնվող կամ ջրի բերած տղմի տակ թաղված՝ չվնասված, ամբողջական ոսկրների ծագումը, ինչպես և պարզել, թե ինչու որոշ կենդանիներ ավելի շատ կարելի է գտնել թաղված սեդիմենտային նստվածքների մեջ, քան մյուսները։
Մի անգամ Մր. Չեֆերսի ղեկավարությամբ մակույկը, երեք օրվա նախապատրաստությամբ, ուղարկվեց նավահանգստի վերին մասը հետազոտելու համար։ Առավոտ յան մենք սկսեցինք որոնել մի քանի առվակներ, որոնք հիշատակված էին սպանական մի հին քարտեզում։ Մի խորշ գտանք, որի ծայրին գտնվում էր աղի ջրով մի կարկաչուն վտակ (այդ առաջին աղի վտակն էր, որ մենք գտնում էինք)։ Այստեղ մակընթացությունն ստիպեց մեզ մի քանի ժամ սպասել, և այղ ժամանակամիջոցում ես մի քանի մղոն գնացի երկրի ներսերը։ Այստեղ ևս մյուս տեղերի նման հարթավայրը ծածկված էր խիճերով, որոնք հողի հետ խաոնված՝ հարթավայրին տվել էին կավճի տեսք, բայց իհարկե, իր բնույթով բnլորովին տարբերվում էր նրանից։ Այս նյութերի փափկությունից այդ հարթավայրը մաշվել և վերածվել էր բազմաթիվ հեղեղատների։ Ոչ մի ծառ չէր երևում, և, բացառությամբ գուանակոյի, որը որպես իր երամի արթուն պահապան կանգնած էր լինում բլրի ծայրին, հազիվ թե գտնվեր մի այլ կենդանի կամ թոչուն։ Ամենուրեք տիրապետում էր ամայությունն ու լռությունը։ Այնուամենայնիվ այս տեսարաններից անցնելիս, որտեղ չկա և ոչ մի զվարթացնող առարկա մարդու հոգում առաջանում է հաճույքի մի անորոշ, բայց ուժեղ զգացմունք։ Մարդ իրեն ակամայից հարց է տալիս, թե քանի՜-քանի տարիներ այս հարթավայրն այսպես գոյություն է ունեցել և ո՜րչափ ժամանակ էլ նա դատապարտված է այսպես մնալռւ։
«Ոչ ոք չի կարող պատասխանել, ամեն ինչ հավերժական է թվում այժմ։
Անապատն ունի մի խորհրդավոր լեզու,
Որը ներշնչում է երկյուղալի կասկածներ»։[106]
Երեկոյան մի քանի մղոն ևս նավարկեցինք առաջ և ապա գիշերելու համար կանգնեցրինք մեր վրանները։ Հաջորդ օրը կեսօրին մակույկը գետնի մեջ խրվեց և ջրի ծանծաղությունից այլևս առաջ շարժվել չէր կարող։ Որովհետև ջուրը մասամբ անուշահամ էր, Մր. Չեֆերսը վերցնելով հնդկական նավակը՝ երկու-երեք մղոն ևս շարժվեց դեպի վեր, որտեղ մակույկը նորից խրվեց գետնի մեջ, բայց այս անգամ անուշահամ ջրով գետի մեջ։ Ջուրը տղմոտ էր, և թեև այդ առուն աննշան մեծություն ուներ, նրա ծագումը դժվար էր վերագրել որևէ այլ բանի, եթե ոչ Կորդիլյերների ձյան հալոցքին։ Այնտեղ, որտեղ մենք իջել էինք, շրջապատված էինք դուրս ցցված խարակներով և պորֆիրային դիք քարափներով։ Չեմ կարծում, որ երբևէ ես տեսել եմ մի տեղ, որն ավելի առանձնացած լիներ աշխարհի մնացած մասերից, քան այս ժայռոտ փոսն էր, այս ընդարձակ հարթավայրի վրա։
Նավակայանր վերադառնալուց հետո երկրորդ օրը ես և մի քանի սպա գնացինք հետազոտելու հնդկական մի հին գերեզման, որը ես գտել էի մոտակա մի բլրի գագաթին։
Երկու խոշոր քար, որոնցից յուրաքանչյուրը հավանորեն կկշռեր առնվազն երկու տոնն, դրված էին վեց ոտնաչափ բարձր ժայռագոտու առջև։ Գերեզմանի հատակին պինդ քարի վրա կար մեկ ոտնաչափ խորությամբ հող, որը պետք է որ ներքևից, դաշտից բերած լինեին։ Նրա վերևը սալարկված էր տափակ քարերով, որի վրա կիտված էին այլ քարեր, ըստ երևույթին ժայռագոտու և երկու մեծ քարերի միջի տարածությունը լցնելու համար։ Գերեզմանը լրացնելու համար հնդիկներին հաջողվել էր ժայռագոտուց պոկել մի մեծ բեկոր, որը դրված էր բոլորից վերև, ծածկելով երկու քարեըը։ Մենք երկու կողմից էլ սկսեցինք փորել գերեզմանը, բայց ոչ մի մնացորդ չգտնվեց նրա մեջ, մինչև անգամ չէր մնացել և ոչ մի ոսկր։ Հավանորեն ամեն ինչ քայքայված է եղել շատ առաջ (այդ ցույց է տալիս, որ այդ գերեզմանը պետք է վերին աստիճանի հին լինի), որովհետև մի այլ տեղում ես գտա մի քանի համեմատաբար փոքր կույտեր, որոնց տակ գտնվեցին փշրված, հազիվ նշմարելի մարդկային մնացորդներ։ Ֆալկոներն ասում է, որ հնդիկը մեռնելիս նույն տեղում էլ նրան թաղում են, բայց հաճախ նրա ոսկրներն զգուշությամբ հավաքում և տանում թաղում են ծովափնյա մի տեղ, որչափ էլ ծովը հեռու լինի։ Իմ կարծիքով՝ այս սովորությունը պետք է վերագրել այն հանգամանքին, որ նախքան ձի ներմուծելն այստեղի հնդիկներն ապրել են գրեթե այն կյանքով, ինչ որ այժմ Հրո Երկրի բնակիչների մոտ ենք տեսնում, ուuտի և պետք է որ ընդհանրապես բնակած լինեն, ծովափերին մոտակա վայրերում։ Այն ընդհանուր նախապաշարումը, որ պետք է թաղվել այնտեղ, որտեղ պապերն են թաղվել, ստիպել է այժմյան թափառող հնդիկներին իրենց մեռածների համեմատաբար ուշ քայքայվող մասերը բերել և թաղել ծովափին գտնվող հին գերեզմանոցում։
Հունվարի 9, 1834.— Նախքան մթնելը «Բիգլ»-ը խարիսխ գցեց Պորտ Սեն Խուլիանի գեղեցիկ և լայն նավակայանում, որը գտնվում է մոտ հարյուր տասը մղոն Պորտ Դեզիրեից հարավ։ Այստեղ մնացինք ութ օր։ Հարթավայրերն այստեղ գրեթե նման են Պորտ Դեզիրեի շրջապատի տարածություններին, բայց հավանորեն ավելի անբերրի են։ Մի օր մի խումբ, կապիտան Ֆից Ռոյի հետ միասին, շրջագայեց նավահանգստի շրջապատը։ Տասնևմեկ ժամ էր, որ մենք ոչ մի կաթիլ ջուր չէինք խմել, և մեր ընկերներից մի քանիսը կատարյալ ուժասպառ էին եղել։ Մի բլրի գագաթից (որն այդ օրվանից սկսած իրավացիորեն կոչվում է Ծարավ Բլուր) նկատվեց մի գեղեցիկ լիճ, և խմբի անգամներից երկուսը գնացին ջրի անուշ կամ աղի լինելն իմանալու. և պայմանական նշանով տեղեկացնելու մեզ։ Ո՜րչափ մեծ էր մեր հիասթափությունը, երբ պարզվեց, որ այդ խորանարդաձև խոշոր բյուրեղներով և ձյան չափ սպիտակ աղով ծածկված տարածություն էր։
Մենք մեր ծայր աստիճանի ծարավությունը վերագրում էինք մթնոլորտի չորության. ինչ էլ որ լիներ պատճառը, մենք չափազանց ուրախ էինք, որ ուշ երեկոյան վերադարձանք նավակները։ Թեև մեր այցելության ամբողջ ընթացքում ոչ մի տեղ ոչ մի կաթիլ ջուր չգտնվեց, սակայն պետք է որ մոտակա տեղերում մի տեղ ջուր լիներ, որովհետև ծովածոցի ծայրից ոչ հեռու աղի ջրի մակերեսին պատահականորեն ես գտա մի կոլիմբետա (Colimbetes), կիսամեռ դրությամբ, որը պետք է ապրած լիներ ոչ հեռու գտնվող լճակներից մեկում։ Երեք այլ միջատ (մի Cicindella, նման hybrida-յի, մի Cymindis և մի Harpalus, որոնք բոլորն էլ ապրում են ծովի կողմի հեղեղվող տղմոտ տափարակներում) և մի ուրիշը, որը գտնվեց դաշտում մեռած, լրացնում են բզեզների ցուցակը։ Չափազանց առատ էր մի բավականին մեծ ճանճ (Tabanus) և խիստ նեղում էր մեզ իր տաժանելի կծոցներով։ Սովորական ձիապիծակը, որն այնքան նեղություն չէ տալիս Անգլիայի ստվերոտ նեղ ճանապարհներում, պատկանում է այս սեռին։ Այստեղ մենք կանգնում ենք մի հանելուկային հարցի առաջ, մանավանդ երբ հանդիպում ենք մժղուկների — ի՞նչ կենդանու արյունով են սնվում այս միջատներն ընդհանրապես։ Գրեթե միակ տաքարյուն չորքոտանին գուանակոն է, և նա, այս միջատների բազմության հետ համեմատած, չափազանց փոքր թիվ է կազմում։
Պատագոնիայի երկրաբանությունը հետաքրքրական է։ Ի տարբերություն Եվրոպայից, որտեղ երրորդական ֆորմացիաները թվում է թե կուտակված են ծովածոցերում, այստեղ ափի երկայնքով հարյուրավոր մղոններ մենք ունենք մի մեծ նստվածք, որի մեջ գտնվում են բազժաթիվ երրորդական խեցիներ, բոլորն էլ, ըստ երևույթին, անհետացած։ Ամենատարածված խեցին մի մասսիվ վիթխարի ոստրե է, որը երբեմն ունենում է մինչև անգամ մեկ ոտնաչափ տրամագիծ։ Այս շերտերը ծածկված են առանձնահատուկ փափուկ սպիտակ քարից կազմված այլ շերտերով, որոնք պարունակում են շատ գիպս և նման են կավճի, բայց իրապես ունեն պեմզային բնույթ։ Այս ֆորմացիան խիստ նշանակալի է նրանով, որ կազմված է, առնվազն իր զանգվածի մեկ տասերորդ մասով, ինֆուզորիայից։ Պրոֆեսոր Էրենբերգն արդեն հայտնաբերել է նրա մեջ երեսուն օվկիանոսային ձևեր։ Այս շերտն օվկիանոսի երկայնքով տարածվում է մինչև հինգ հարյուր մղոն կամ, հավանորեն, շատ ավելի մեծ հեռավորության վրա։ Պորտ Սեն Խուլիանում նրա հաստությունն անցնում է 800 ոտնաչափից։ Այս սպիտակ շերտերն ամենուրեք ծածկված են մանրախճի զանգվածով՝ կազմելով հավանորեն աշխարհի խճային շերտերից ամենամեծերից մեկը։ Նա անպայման սկսվում է Ռիո Կոլորադոյի մոտից և տարածվում 600-ից մինչև 700 ծովային մղոն դեպի հարավ։ Սանտա Կրուսի մոտ (մի գետ է Սեն Խուլիանից քիչ հարավ) նա հասնում է Կորդիլյերների ստորոտին։ Գետի կեսից սկսած դեպի վեր նրա հաստությունն անցնում է 200 ոտնաչափից. հավանորեն ամեն տեղ նա տարածվում է մինչև այս մեծ լեռնաշղթան, որտեղից առաջացել են պորֆիրի լավ կլորացրած խճերը։ Նրա միջին լայնությունը կարող ենք հաշվել 200 մղոն, իսկ միջին հաստությունը՝ մոտ 50 ոտնաչափ։ Եթե խճերի այս մեծ շերտը, չհաշված նրանց մաշումից առաջացած տիղմը, իրար վրա հավաքվեր թմբի ձևով, նա կկազմեր մի մեծ լեռնաշղթա։ Երբ աչքի առաջ ենք ունենում, որ այս բոլոր խճերը, որոնք անապատի ավազի պես անհաշիվ են, առաջացել են հին ծովափերին և գետափերին գտնվող ապառաժային զանգվածների աստիճանաբար փշրվելուց և ապա մեծ կտորները մանր կտորների վերածվելուց, որոնք այնուհետև դանդաղ գլորվել, կլորացել և փոխադրվել են այսքան հեռու,— ապշում ենք՝ մտածելով այդ երկար և բացարձակորեն անհրաժեշտ ժամանակի տևողության մասին։ Բայց այս խճերն էլ տեղափոխվել և հավանորեն կլորացել են այս սպիտակ շերտերը նստելուց հետո և այդ շերտի տակը գտնվող և երրորդային խեցիներ պարունակող շերտերից շատ ավելի հետո։
Այս հարավային կոնտինենտում (մայր ցամաք) ամեն ինչ կատարվել է մեծ մասշտաբներով. Ռիո Պլատայից մինչև Հրո Երկիրն ընկած տարածությունը, մոտ 1200 մղոն, ամբողջությամբ բարձրացել է (և Պատագոնիայում 300-ից 400 ոտնաչափ) այժմ գոյություն ունեցող ծովային խեցիների պերիոդում) հին և հողմնահարված խեցիները, որոնք ընկած են բարձրացած հարթավայրի մակերեսին, դեռ մասամբ պահում են իրենց գույները։ Վեր բարձրանալու պրոցեսն ընդհատվել է առնվազն դադարի ութ երկարատև, պերիոդներով, և այդ ժամանակամիջոցում նորից ծովը խուժել է ցամաքի խորքերը՝ կազմելով տարբեր բարձրության գահավանդների կամ զառիթափների երկար շարքեր, որոնք մեկը մյուսի հետևից աստիճանաձև բարձրանալով, տարբեր հարթավայրերը բաժանում են իրարից։ Բարձրացող շարժումը և ծովի ներս խուժելու ուժը դադարի պերիոդում, ծովափի երկայնքով, հավասար են եղել, որովհետև ես զարմացել էի գտնելով, որ աստիճանաձև բարձրացող հարթավայրերը հեռավոր կետերում կանգնում են գրեթե համապատասխան բարձրությունների վրա։ Ամենացածր հարթավայրի բարձրությունը 90 ոտնաչափ է, իսկ ամենաբարձրը, որ ես բարձրացա ծովափի մոտ, 950 է, և այս հարթավայրի միայն հետքերն են մնացել հարթ բլրի ձևով՝ ծածկված խճով։ Սանտա Կրուսի վերին հարթավայրը հետզհետե բարձրանում է մինչև Կորդիլյերները, որոնց ստորոտին նրա բարձրությունը հասնում է 3000 ոտնաչափի։ Ես ասացի, որ գոյություն ունեցող ծովախեցիների պերիոդում Պատագոնիան բարձրացել է 300-ից 400 ոտնաչափ. կարող եմ ավելացնել և այն, որ երբ սառցասարերը տեղափոխում էին վալունները Սանտա Կրուսի վերին հարթավայրերից, այդ ժամանակաշրջանում նրա բարձրացումն առնվազն եղել է 1500 ոտնաչափ։ Պատագոնիան միայն դեպի վեր շարժումներին չէ որ ենթարկվել է, ըստ պրոֆեսոր Ֆորբսի, Սեն Խուլիանի և Սանտա Կրուսի՝ անհետացած երրորդային խեցիները չէին կարող ապրել 40-ից մինչև 250 ոտնաչափից ավելի խորը ջրերում, բայց այժմ նրանք ծածկված են ծովի հատակին գոյացած 800-ից մինչև 1000 ոտնաչափ հաստություն ունեցող շերտերով։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ծովի հատակը, որի վրա մի ժամանակ ապրել են այս խեցիները, պետք է մի քանի հարյուր ոտնաչափ ներքև իջած լինի, որպեսզի հնարավոր լիներ վերանիստ շերտերի առաջացումը։ Ինչպիսի՜ երկրաբանական փոփոխությունների պատմություն է բացում Պատագոնիայի պարզ կաոուցվածք ունեցող ծովափը։[107]
Պորտ Սեն Խուլիանում, կարմիր տղմի մեջ, որը ծածկում էր խճերը 80 ոտնաչափ բարձրության հարթավայրի վրա, ես գտա Macrauchenia patachonica-յի կմախքի կեսը, մի նշանավոր չորքոտանի, որ ունի ուղտի լրիվ մեծություն։ Այս կենդանին ռնգեղջյուրի, տապիրի և պալեոթերիումի հետ պատկանում է հաստամորթների (Pachydermata) դասին, բայց իր երկար վզի ոսկրների կառուցվածքով նա ցուցաբերում է ուղտի կամ ավելի շուտ գուանակոյի կամ լամայի պարզ նմանություն։ Ելնելով ներկայումս գոյություն ունեցող ծովային խեցիներից, որոնք գտնվել են բարձր սանդղաձև երկու հարթավայրերի վրա, որոնք պետք է կազմված և բարձրացած լինեն նախքան տղմի նստելը, որի մեջ թաղված էր Macrauchenia-ն, պարզվում է, որ այս հետաքրքրական չորքոտանին ապրել է շատ ավելի հետո, քան ծովի ներկա խեցիներով բնակվելը։ Սկզբում ես շատ էի զարմացել, թե ի՛նչպես կարող էր այդպես մի մեծ չորքոտանի, այդքան ուշ, գոյություն ունեցան լինել 49°15՛ լայնության տակ, այս աղքատ բուսականությամբ և խճերով ծածկված հարթավայրի վրա։ Բայց Macrauchenia-յի ազգակցությունը գուանակոյի հետ, որն ապրում է այս հարթավայրի ամենաչոր մասերում, մասամբ բացատրում է այս դժվար հարցը։
Մակրաուխենիայի և գուանակոյի, տոքսոդոնի և ջրախոզի միջև եղած ազգակցական կապը, թեև հեռավոր, ինչպես և մոտիկ հարաբերությունները բազմաթիվ անհետացած թերատամների (Edentata) և այժմ ապրող համրուկների, մրջնակերների և զրահակիրների միջև, որոնք այժմ այնքան բնորոշ են հարավ-ամերիկյան կենդանական աշխարհի համար, և վերջապես է՛լ ավելի մոտիկ ազգակցությունը կտենոմիսի (Ctenomys) և ջրային խոզերի (Hydrochaerus) բրածո և այժմ ապրող տեսակների չափազանց հետաքրքրական փաստեր են։ Այս ազգակցությունն սքանչելիորեն ցուցադրված է նույն չափ սքանչելի, որչափ Ավստրալիայի բրածո և անհետացած պարկավոր կենդանիների միջև եղած ազգակցության ցուցադրում է վերջերս Բրազիլիայի քարանձավներից հավաքված և Եվրոպա բերված՝ պարոնայք Լունդի և Կլաուզենի կոլեկցիայի միջոցով։ Այս կոլեկցիայում կոն քարանձավային շրջաններում ապրող ցամաքային բոլոր չորքոտանիների երեսուներկու սեռերի բացառությամբ չորսի, անհետացած տեսակները և անհետացած տեսակները շատ ավելի բազմաթիվ են, քան այժմս ապրողները։ Նրանց մեջ կան բրածո մրջնակերներ, զրահակիրներ, տապիրներ, պեկարներ, գուանակոներ, պարկամկներ, և բազմաթիվ հարավ-ամերիկյան կրծողներ, կապիկներ և այլ կենդանիներ։ Այս զարմանալի ազգակցությունը մեռածի և ապրողի մեջ, միևնույն ցամաքամասում, անկասկած հետագայում ավելի շատ լույս է սփռելու մեր երկրի մակերեսին օրգանական էակների երևալու, ինչպես և անհետանալու վրա, քան որևէ այլ կարգի փաստ։
Չի կարելի առանց խորը զարմանքի մտածել ամերիկյան մայր ցամաքի փոփոխվող վիճակի մասին։ Առաջ այնտեղ խռնված են եղել մեծ հրեշային կենդանիներ, իսկ այժմ ենք այնտեղ գտնում ենք համեմատած իրենց նախընթաց ազգակից ցեղերի հետ, միայն թզուկներ։ Եթե Բյուֆոնը ծանոթ լիներ հսկա համրուկներին, զրահակիրանման կենդանիներին և անհետացած հաստամորթներին (Pachydemiata), նա հավանորեն չէր ասի, որ արարչական ուժը երբեք մեծ զորություն չի ունեցել, այլ կասեր, մեծ հիմնավորումով, որ նա Ամերիկայում կորցրել էր իր ուժը։ Այս անհետացած չորքոտանիների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ապրել են վերջին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և ժամանակակից են եղել այժմ գոյություն ունեցող ծովային խեցիների մեծ մասին։ Նրանց ապրելու ժամանակաշրջանում ցամաքի ձևի մեջ մեծ փոփոխություններ տեղի ունեցած չեն կարող լինել։ Ուրեմն ի՞նչը կարող էր բոլորովին ոչնչացնել այդքան շատ տեսակներ և ամբողջ սեռեր։ Մարդու միտքն սկզբում անդիմադրելիորեն շտապում է հավատալու, որ տեղի են ունեցել որոշ մեծ կատաստրոֆիներ. բայց որպեսզի ոչնչանան հարավային Պատագոնիայից Բրազիլիայի, Պերուի, Կորդիլյերների, ամբողջ Հյուսիսային Ամերիկայի (մինչև Բերինգյան նեղուցը) կենդանիները, մեծ կամ փոքր, դրա համար անհրաժեշտ է ցնցել երկրի ամբողջ սիստեմը։ Բացի այդ, Լա Պլատայի և Պատագոնիայի երկրաբանության ուսումնասիրությունը մեզ այն համոզման է բերում, որ ցամաքի մակերեսի բոլոր ձևերն արդյունք են դանդաղ և աստիճանական փոփոխության։ Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բրածոների բնույթից ելնելով՝ կարելի է ասել, որ այն պայմանները, որոնք նպաստավոր են խոշոր չորքոտանիների կյանքի համար, համատարած կերպով գոյություն են ունեցել աշխարհում նրանց վերջանալուց հետո էլ. թե ինչ պայմաններ են եղել անհետացման համար, ոչ ոք դեռ մինչև անգամ չի ենթադրել։ Հազիվ թե այդ ջերմաստիճանի փոփոխություն լիներ, որը գրեթե միևնույն ժամանակում ոչնչացներ արևադարձային, բարեխառն և սառուցյալ գոտիների բնակիչներին, երկրագնդի երկու կողմերում էլ։ Հյուսիսային Ամերիկայում մենք դրականապես գիտենք մր. Լայելից, որ մեծ չորքոտանիներն ապրել են այն ժամանակաշրջանից հետո, երբ վալունները բերվել են մինչև այն լայնությունները, որոնք հեռու են այժմվա սառցադաշտերի սահմաններից։ Համոզեցուցիչ անուղղակի պատճառներից կարող ենք վստահ ենթադրել, որ հարավային կիսագնդում մակրաուխենիան ևս ապրել է սառցադաշտերի փոխադրած վալունների ժամանակաշրջանից շատ հետո։ Արդյո՞ք մարդը չի ոչնչացրել ծանրաշարժ մեդաթերիումին, ինչպես և մյուս թերատամներին (Edentata), ինչպես ասում են՝ երբ առաջին անգամ արշավել է Հարավային Ամերիկա։ Համենայն դեպս Բահիա Բլանկայի փոքրիկ տուկու-տուկոյի և Բրազիլիայում մեր հանդիպած բազմաթիվ բրածո մկների և այլ փոքրիկ չորքոտանիների ոչնչացման պատճառներն այլ տեղ պետք է փնտրել։ Ոչ ոք չի կարող երևակայել, որ մի երաշտ, մինչև անգամ շատ ավելի խիստ, քան այն երաշտները, որոնք այդպիսի ավերմունքներ էին առաջացնում Լա Պլատա գավառում, կարող էր ոչնչացնել հարավային Պատագոնիայից մինչև Բերինգյան նեղուցն ընկած տարածության վրա գտնվող այդ տեսակների բոլոր անհատ անդամներին։ Իսկ ի՞նչ պիտի ասենք ձիու անհետացման մասին։ Արդյոք այդ հարթավայրերի արոտը չէ՞ր բավարարում նրան, հարթավայրեր, որոնք հետագայում հեղեղվել են սպանացիների ներմուծած ձիերի սերունդի կողմից հազարներով և հարյուր հազարներով։ Միթե հետագայում ներմուծված տեսակներն սպառե՞լ են նախընթաց վիթխարի ցեղերի սնունդը։ Կարո՞ղ ենք հավատալ, որ ջրախոզը խլել է տոքսոդոնի սնունդը, զուանակոն՝ մակրաուխենիայինը, գոյություն ունեցող փոքրիկ թերատամները (Edentata)՝ իրենց բազմաթիվ հսկա նախատիպերինը։ Իսկապես, աշխարհի երկար պատմության մեջ ոչ մի փաստ այնքան ապշեցուցիչ չէ, որքան նրա բնակիչների համատարած և կրկնվող բնաջնջումները։
Այնուամենայնիվ, եթե խնդրին նայենք այլ տեսակետով, ապա այդ այնքան հանելուկային չի լինի։ Մենք միշտ նկատի չենք ունենում, թե որչափ խորը մենք անգիտակ ենք յուրաքանչյուր կենդանու գոյության պայմաններին, և ոչ էլ միշտ հիշում ենք, որ որոշ խոչընդոտներ անընդհատ արգելակում են բնական վիճակում թողնված յուրաքանչյուր կազմակերպված էակի արագ բազմացումը։ Սննդի պաշարը, միջին հաշվով, մնում է կայուն, մինչդեռ յուրաքանչյուր կենդանու՝ բազմացման միջոցով շատանալու ձգտումը երկրաչափական է, և նրա զարմանալի հետևանքները ոչ մի տեղ այնքան ապշեցուցիչ չեն, որքան վերջին դարերում Եվրոպայից Ամերիկա տարած և վայրենացած մի քանի կենդանիների՝ բազմացումն է։ Բնական վիճակում թողնված յուրաքանչյուր կենդանի կանոնավորապես աճում է. բայց երկար ժամանակում գոյություն ունեցող տեսակի համար թվական մեծ աճ ակներևաբար անկարելի է և պետք է որ արգելակվի որոշ միջոցներով։ Այնուամենայնիվ մենք հազիվ թե ի վիճակի ենք ճիշտ կերպով ասելու տվյալ տեսակի համար, թե կյանքի որ շրջանին կամ տարվա որ շրջանին է ընկնում այդ արգելքը. գուցե և նա երկար ընդմիջումներից հետո է երևան գալիս, իսկ ի՞նչ է այդ արգելքի ճշգրիտ բնույթը։ Հավանորեն այդ է պատճառը, որ շատ քիչ զարմանք ենք զգում, երբ տեսնում ենք սովորություններով իրար խիստ մոտիկ երկու տեսակներ, որոնցից մեկը չափազանց սակավ է լինում միևնույն շրջանում, իսկ մյուսը՝ առատ, կամ թե չէ ինչու մեկը պետք է առատ լիներ մի շրջանում, իսկ մի ուրիշը, որը բնության տնտեսության մեջ միևնույն տեղն է գրավում, առատ՝ մի այլ հարևան շրջանում, որն իր պայմաններով առաջինից քիչ է տարբերվում։ Եթե հարցնեն, թե ի՛նչպես է, որ այդ այդպես է, մենք կպատասխանենք, որ այդ կարելի է բացատրել կլիմայի, սննդի քանակի կամ թշնամիների թվի չնչին տարբերություններով, բայց գրեթե երբեք չենք կարող նշել այդ արգելքների իսկական պատճառները և ներգործելու եղանակները։ Այսպիսով մենք հանգում ենք այն եզրակացության, որ այդ պատճառները, որոնք սովորաբար մեզ համար բոլորովին անըմբռնելի են, որոշում են տվյալ տեսակի առատ կամ սակավ լինելը։
Այն դեպքերում, երբ գտնում ենք մի տեսակի անհետացման հետքերը մարդու միջոցով՝ ամբողջովին կամ միայն որոշ շրջաններում, գիտենք, որ նա հետզհետե նվազում է և վերջիվերջո ոչնչանում, դժվար կլիներ ցույց տալ, թե ի՛նչ ճշգրիտ[108] տարբերություն գոյություն ունի մի որևէ տեսակի՝ իր բնական թշնամիների աճման և մարդու միջոցով ոչնչանալու մեջ։ Անհետացումից առաջ մի տեսակի սակավության նշաններն ավելի շատ աչքի են զարնում երրորդական հաջորդական շերտերում, ինչպես այն նկատել են մի քանի կարող դիտողներ. հաճախ պարզվում է, որ երրորդային շերտերում շատ տարածված խեցին այժմ շատ սակավ է պատահում և մինչև անգամ երկար ժամանակ այն համարվել է անհետացած։ Ուրեմն, եթե յուրաքանչյուր տեսակ նախ սակավանում է թվով, ապա անհետանում, որը հավանական է թվում, եթե յուրաքանչյուր տեսակի չափազանց արագ բազմացումը, մինչև անգամ այնպիսիների համար, որոնք ամենանպաստավոր պայմաններումն են, միշտ արգելակվում է, ինչպես այդ պետք է ընդունենք, թեև դժվարանում ենք ասել, թե ինչպես է կատարվում այդ և ե՛րբ, և եթե առանց ամենափոքր զարմանքի մենք տեսնում ենք, թեև անկարող ենք տալ ճշգրիտ պատճառը, թե ինչո՛ւ միևնույն շրջանում երկու իրար խիստ մոտիկ տեսակներից մեկն առատ է, իսկ մյուսը՝ սակավ, էլ ինչո՞ւ պիտի զարմանանք, որ հազվադեպությունն անհետացումից մի քայլ առաջ է։ Մի երևույթ տեղի ունենալով մեր շրջապատում և լինելով գրեթե աննկատելի, կարող է մի քայլ էլ առաջացնել, առանց մեր դիտողությանն արժանանալու։ Ո՞վ կզարմանար, եթե լսեր, որ մեգալոնիքսն առաջ ավելի սակավ է եղել մեգաթերիումի հետ համեմատած, կամ թե չէ բրածո կապիկներից մեկը թվով ավելի քիչ է եղել, քան այժմ ապրող որևէ մի կապիկ. մինչդեռ այս բաղդատական հազվադեպության մեջ պարզ երևում են նրանց գոյության նվազ նպաստավոր պայմանները։ Ընդունել, որ սովորաբար տեսակները հազվադեպ են դառնում անհետացումից առաջ, չզարմանալ մի տեսակի նկատմամբ մի այլ տեսակի հազվադեպ լինելու վրա և միաժամանակ օգնության կանչել մի գերբնական գործոն և մեծապես զարմանալ, երբ տեսակը դադարում է գոյություն ունենալուց,— ինձ համար այնքան բնական է, որքան ընդունել, որ հիվանդանալն անհատի կյանքում մահվան նախերգանքն է — չզարմանալ հիվանդության վրա, բայց երբ հիվանդը մեռնում զարմանալ, և հավատալ, որ նա մեռավ բռնությամբ։
ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՍԱՆՏԱ ԿՐՈՒՍ, ՊԱՏԱԳՈՆԻԱ ԵՎ ՖԱԼԿԼԱՆԴԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Սատա Կրուս.— Էքսպեդիցիա գետի ընթացքով վեր.— Հնդիկներ.— Բազալտի լավայի վիթխարի հոսքեր.— Գետով չփոխադրվող բեկորներ.— Հովտի խորացումը.— Կոնդոր և նրա սովորությունները.— Կորդիլյերներ.— Թափառող մեծ վալուններ.— Հնդիկների թողած մնացորդներ.— Վերադարձ դեպի նավը.— Ֆալքլանդական կղզիներ.— Վայրի ձիեր, խոշոր եղջերավոր անասուններ, ճագարներ.— Գայլանման աղվես.— Ոսկրից պատրաստած կրակ.— Վայրի խոշոր եղջերավոր անասուններ որսալը.— Երկրաբանություն.— Քարերի հոսքեր.— Բնության վայրագության տեսարաններ.— Պինգվին.— Սագեր.— Դորիդի ձվերը.— Բարդ կենդանիներ։
Ապրիլի 13, 1834.— «Բիգլ»-ը խարիսխ գցեց Սանտա Կրուսի գետաբերանում։ Այս գետը գտնվում է Պորտ Սեն Խուլիանից մոտ վաթսուն մղոն հարավ։ Կապիտան Ստոքսն իր վերջին ճանապարհորդության ընթացքում երեսուն մղոն բարձրացավ գետով դեպի վեր, բայց պաշարի պակասության պատճառով ստիպված եղավ վերադառնալ։ Այս մեծ գետի մասին, բացառությամբ մի քանի հայտնագործումների, որոնք կատարվեցին այդ էքսպեդիցիայի ընթացքում, գրեթե ուրիշ ոչինչ հայտնի չէր։ Կապիտան Ֆից Ռոյն այժմ մտադրվել էր հետևել նրա ընթացքին այնքան, որքան ժամանակը թույլ կտար։ 18-ին դուրս եկան երեք կետորսական նավակներ՝ իրենց հետ վերցնելով երեք շաբաթվա պաշար։ Խումբը կազմված էր քսանհինգ մարդուց — մի ուժ, որը բավական կլիներ դիմադրելու հնդիկների որևէ զինված խմբի։ Ուժեղ մակընթացության տակ մի պարզ օր մենք բավականին հեռու գնացինք, շուտով խմեցինք անուշ ջուր և գիշերը գրեթե դուրս էինք եկել մակընթացության ազդեցությունից։ Գետն այստեղ այնպիսի ծավալ և տեսք էր ստացել, որ մինչև անգամ ամենաբարձր կետում, որ մենք հասանք, նա մնաց գրեթե առանց նվազելու։ Նա ուներ ընդհանրապես երեքից չորս հարյուր կանգուն լայնություն, իսկ մեջտեղում մոտ տասնյոթ ոտնաչափ խորություն։ Հոսանքի արագությունը, որն իր ամբողջ ընթացքում անցնում է մի ժամում չորսից վեց նավային մղոն, հանդիսանում է այդ գետի թերևս ամենազարմանալի կողմը։ Ջուրն ունի գեղեցիկ կապույտ, բայց մի փոքր կաթներանգ գույն և այնքան թափանցիկ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։ Նա հոսում է խճերով ծածկված հունի վրայով, նման այն խճերին, որոնք կազմում են շրջակա հարթավայրերը և նավակայանը։ Նա հոսում է օձապտույտ հովտի միջով, որն ուղիղ տարածվում է դեպի արևմուտք։ Այս հովիտն ունի հնգից տասը մղոն լայնություն, նա եզերված է սանդղաձև տերրասներով, որոնք շատ տեղերում բարձրանում են մեկը մյուսի վրա մինչև հինգ հարյուր ոտնաչափ, և հակառակ կողմերում ունեն սքանչելի համապատասխանություն։
Ապրիլի 19.— Իհարկե, բոլորովին հնարավոր չէր նավարկել կամ թիավարել այդպիսի ուժեղ հոսանքի հակառակ ուղղությամբ, հետևաբար երեք նավակները ծայրերով և գլուխներով իրար կապեցինք և յուրաքանչյուրում թողնելով մի մարդ, մնացածներս եկանք ափ՝ հետախուզելու համար։ Որովհետև կապիտան Ֆից Ռոյի ընդհանուր դասավորությունները և կարգադրությունները շատ հաջող էին ընդհանուրի աշխատանքը հեշտացնելու համար, և որովհետև բոլորն էլ մասնակից էին այդ աշխատանքին, ուստի ես այդ ամբողջ սիստեմը նկարագրելու եմ։ Ամբողջ խումբն առանց բացառության բաժանվեց երկու ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրը փոխեփոխ մեկ և կես ժամ աշխատում էր նավակները գետի հակառակ հոսանքով առաջ մղելու համար։ Յուրաքանչյուր նավակի սպա ապրում և ճաշում էր իր նավի անձնակազմի հետ միասին և քնում միևնույն վրանում, այնպես որ յուրաքանչյուր նավակ կատարելապես անկախ էր մյուսներից։ Արևը մայր մտնելուց հետո առաջին հարթավայրը, որտեղ աճում էին թփուտներ, ընտրեցինք որպես գիշերելու վայր։ Յուրաքանչյուր նավաստի իր հերթին դառնում էր խոհարար։ Հենց որ նավակը քաշում էին և կապում, խոհարարը պատրաստում էր իր կրակը, իսկ երկու այլ նավաստիներ կանգնեցնում էին վրանը. նավակի ավագը նավից դուրս էր տալիս անհրաժեշտ իրերը, մյուսները տանում էին իրերը դեպի վրանները և վառելու համար փայտ հավաքում։ Այս կարգով կես ժամում ամեն ինչ պատրաստ էր լինում զիշերելու համար։ Երկու մարդ և մեկ սպա միշտ արթուն էին մնում նավակներին հսկելու, և կրակը վառ պահելու համար, ինչպես և հսկելու, որ խումբը հնդիկների հարձակման դեպքում հանկարծակիի չգա։ Խմբի յուրաքանչյուր անձնավորություն յուրաքանչյուր գիշեր պարտավորվում էր մի ժամով պահակ լինել։
Այդ օրը շատ քիչ տարածություն հետախուզեցինք, որովհետև գոյություն ունեցող բազմաթիվ կղզյակները, ծածկված փշոտ թփուտներով, շատ էին խանգարում մեր գործին, իսկ Կղզիների միջև եղած նեղուցները ծանծաղ էին։
Ապրիլի 20.— Մենք անցանք կղզիները և սկսեցինք մեր աշխատանքը։ Մեր մի ամբողջ օրվա սովորական անցած ճանապարհը, թեև բավականին դժվար, միջին հաշվով ուղիղ գծով տասը մղոնից չէր անցնի, իսկ ամբողջ անցածն իր ոլորապտույտներով գուցե լիներ տասնևհինգ կամ քսան մղոն։ Անցյալ գիշերվա մեր քնելու տեղից սկսած երկիրն ամբողջովին անհայտ, անծանոթ է, որովհետև այդտեղ էր, որ կապիտան Ստոքսը ետ դարձավ։
Հեռվում նկատեցինք մի մեծ ծուխ և գտանք մի ձիու կմախք, այնպես որ մեզ պարզ էր, որ հնդիկները մոտ են։ Հաջորդ առավոտը (21-ին) գետնին նկատվեցին ձիերի խմբի ոտնահետքեր, ինչպես և երկար նիզակների կամ չուսսների նշաններ, որոնք առաջացել էին նրանց ծայրերը գետնին քսելուց։ Ընդհանրապես մենք այն կարծիքին էինք, որ հնդիկները մեզ նկատել էին անցած գիշեր։ Քիչ անց՝ մենք եկանք մի տեղ, որտեղ մարդկանց, երեխաների և ձիերի թարմ ոտնահետքերից պարզ հայտնի էր որ նրանք գետն անցել էին։
Ապրիլի 22.— Երկրի տեսքը նույնն էր և վերին աստիճան ի անհետաքրքրական։ Ամբողջ Պատագոնիայում ամենից ավելի աչքի զարնող կողմը նրա պրոդուկցիաների կատարյալ համանմանությունն է։ Մանր խճերով ծածկված այդ անջրդի տափարակ հարթավայրերը ամենուրեք կրում են միևնույն նվազ և գաճաճ բույսերը, իսկ հովիտներում աճում են միևնույն փշերով պատած թփուտները։ Ամենուրեք մենք տեսնում էինք միևնույն թռչունները և միջատները։ Մինչև անգամ գետերի անմիջական թմբերը և այդ գետերը մտնող վճիտ ջրերով առվակների եզրերը հազիվ թե կենդանացած լինեին բուսական կանաչի քիչ ավելի պայծառ գույներով։ Անբերրիության նզովքը տարածվում է ցամաքի վրա, և խճերի հունի վրայից հոսող ջուրը բաժանում է այդ նույն անեծքը։ Այս է պատճառը, որ ջրահավերն այս վայրերում շատ սակավ են պատահում, որովհետև այս անպտուղ գետի մեջ ոչինչ չկա, որ կարողանա ապահովել հարուստ կյանքի ձևերի գոյությունը։
Պատագոնիան, թեև որոշ կողմերով աղքատ, կարող է սակայն ավելի շատ պարծենալ իր մեծ թվով մանր կրծողներով</ref>Ըստ Վոլնիի (tome I, p. 351) սիրիական անապատները բնորոշ են իրենց անտառային թփուտներով, բազմաթիվ առնետներով, գազելներով և նապաստակներով։ Պատագոնիայի տեսարաններում գուանակոն փոխարինում է գազելին, իսկ ագուտին՝ նապաստակին։</ref>, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Մկների մի քանի տեսակներ արտաքուստ աչքի են զարնում իրենց խոշոր, նուրբ ականջներով և վերին աստիճանի ընտիր մորթով։ Այս փոքրիկ կենդանիները վխտում են հովիտներում մացառների մեջ, որտեղ ամիսներով նրանք, բացի ցողից, ոչ մի կաթիլ ջուր չեն ճաշակում։ Նրանք բոլորն էլ թվում է թե ուտում են իրենց նմաններին, որովհետև հենց որ այդ մկներից մեկն ընկավ իմ թակարդը, մյուսներն սկսեցին լափել նրան։ Մի փոքրիկ և նրբակազմ աղվես, որ նույնպես շատ առատ է այստեղ, հավանորեն ամբողջովին սնվում է այս փոքրիկ կենդանիներով։ Գուանակոն նույնպես իր հարազատ շրջանումն է։ Հիսուն կամ հարյուր կենդանուց կազմված նրանց երամները այստեղ սովորական են. և մենք ինչպես ես արդեն հիշատակել եմ, մի անգամ տեսանք մի երամ, որն առնվազն պետք է կազմված լիներ հինգ հարյուր գուանակոյից։ Պուման կոնդորի և այլ գիշակեր բազեների հետ հետևում և գիշատում է այս կենդանիներին. գետափին ամենուրեք երևում էին պումայի ոտնահետքերը. և մի քանի գուանակոների մնացորդները, անջատված վզերով և ջարդված ոսկրներով, վկայում էին, թե ի՜նչ դաժան մահվան էին հանդիպել այդ կենդանիները։
Ապրիլի 24.— Հին ժամանակների ծովագնացների նման անհայտ երկրի մոտենալիս մենք քննում և դիտում էինք փոփոխության ամենաչնչին նշանները։ Մի ծառի լողացող բուն կամ նախնական ապառի մի վալուն մեր կողմից ողջունվում էին ցնծությամբ, կարծեք թե տեսնում էինք Կորդիլյերների լանջերին աճող մի անտառ։ Սակայն ամպերի խիտ եզրը, որը գրեթե միշտ մնում էր նույն դիրքում, հանդիսանում էր ամենանշանակալի տեսարանը և վերջիվերջո դառնում լեռների իսկական նախակարապետ։ Սկզբում ամպերը շփոթում էինք իսկական լեռների հետ և չէինք մտածում, որ դրանք գոլորշու զանգվածներ են, որոնք խտացել են շնորհիվ նրանց սառցապատ գագաթների։
Ապրիլի 26.— Այսօր պատահեցինք այդ հարթավայրերի երկրաբանական կառուցվածքի մի նշանակալի փոփոխության։ Մեկնելու հենց սկզբից ես շատ ուշադիր հետազոտել էի գետում գտնվող մանր խիճը, իսկ վերջին երկու օրը նկատել էի բազալտի վերին աստիճանի ծակոտկեն և մանր մի քանի խճեր։ Հետզհետե այս մանր խճերին փոխարինեցին մեծերը և առատացան, բայց ոչ մեկի մեծությունը մարդու գլխի մեծության չափ չէր լինի։ Այս առավոտ նույն ապառի խճերը, բայց ավելի հոծ, հանկարծակի առատացան և կես ժամից հետո հինգ կամ վեց մղոն հեռու, տեսանք բազալտի մեծ պլատֆորմի անկյունավոր ծայրը։ Նրա հիմքին հասնելիս պարզվեց, որ առվակը կարկաչելով հոսում է վայր ընկած քարակույտերի միջից։ Հաջորդ քսանութ մղոնի վրա գետի ընթացքը լցված էր այս բազալտային զանգվածներով։ Այդտեղից սկսած դեպի վեր հավասար առատությամբ գտնվում էին վալունային ֆորմացիայից առաջացած նախնական ապառների անհաշիվ բեկորներ։ Ոչ մի զգալի մեծության բեկոր գետի մի չէր տարվել իր մայր ապառից ավելի քան երեք կամ չորս մղոն։ Նկատի ունենալով Սանտա Կրուսի ջրի մեծ զանգվածի եզակի արագությունը և այն, որ ոչ մի տեղ հանդարտ հոսանքի չենք հանդիպում, չափազանց հետաքրքրական փաստ է դառնում է թե որչափ անզոր են մեծ գետերը մինչև անգամ միջին մեծության քարեր փոխադրելու։
Այդ բազալտն ամբողջությամբ լավա է, որը հոսել է ծովի տակով. բայց այդ ժայթքումները պետք է որ շատ մեծ չափերով տեղի ունեցած լինեն։ Այնտեղ, որտեղ առաջին անգամ հանդիպեցինք այս ֆորմացիային, նա ուներ հարյուր քսան ոտնաչափ հաստություն, շարժվելով գետի հոսանքի հակառակ ուղղությամբ դեպի վեր՝ գետինն աննկատելիորեն բարձրանում էր և զանգվածն ավելի հաստանում, այնպես որ առաջին կայանից քառասուն մղոն վեր նրա հաստությունը հասնում էր երեք հարյուր քսան ոտնաչափի։ Թե ինչ հաստության կարող է նա հասնել Կորդիլյերների մոտ, ես հնարավորություն չունեմ իմանալու, բայց այնտեղ պլատֆորմի բարձրությունը հասնում է, ծովի մակարդակից հաշված, երեք հազար ոտնաչափի։ Ուստի մենք պետք է այս լավայի աղբյուրը համարենք այդ մեծ շղթայի լեռները, և այսպիսի մի աղբյուրի են արժանի այն հոսքերը, որոնք հոսել են շատ փոքր թեքություն ունեցող ծովի հատակը կազմող մակերեսով մինչև հարյուր մղոն։ Հովտի հակառակ կողմում գտնվող բազալտային քարափները դիտելիս առաջին հայացքից ակներև էր դառնում, որ այդ շերտերը մի ժամանակ միացած են եղել։ Իսկ ի՞նչ ուժ է եղել, որ այդ շրջանից մի ամբողջ գծի երկայնքով հեռացրել տարել է վերին աստիճանի կարծր ապառի մի զանգված, որը միջին հաշվով ունեցել է մոտ երեք հարյուր ոտնաչափ հաստություն և երկուսից մինչև չորս մղոն լայնություն։ Գետը, որը թեև շատ քիչ ուժ ունի մինչև անգամ աննկատելի մեծության բեկորներ փոխադրելու, դարերի ընթացքում աստիճանական էրոզիայի (մաշում) միջոցով կարող էր այնպիսի մի էֆեկտ առաջացնել, որի չափի մասին դատելը դժվար է։ Բայց այս դեպքում այսպիսի մի աննշան գործող ուժից անկախ կարող են առաջանալ լավ փաստարկումներ, համոզվելու համար, որ այս հովիտը մի ժամանակ ծածկված է եղել ծովի մի բազուկով։ Կարիք չկա այս գրքում մանրամասն տալ այդ եզրակացությանը տանող փաստարկումները, մի եզրակացություն, որն ստացվում է հովտի երկու գտնվող աստիճանաձև տերրասների ձևից և բնույթից, Անդերի մոտ հովտի հատակն ավազաբլուրներով ծածկված մեծ էստուարանման հարթավայրի ձևով տարածվելու եղանակից, և վերջապես գետի հատակին գտնվող մի քանի ծովային խեցիների ներկայությունից։ Եթե գրքի ծավալը թույլ տար ինձ, ես կարող էի ապացուցել, որ Հարավային Ամերիկան նախապես այստեղից կտրված է եղել նեղուցով, Մագելլանի նեղուցի նման միացնելով Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ։ Բայց հարց է առաջանում, թե ի՛նչպես է հեռացել այդ ամուր բազալտը։ Անցյալներում երկրաբանները կասեինք որ տեղի է ունեցել մի ուժեղ կատաստրոֆ, բայց այստեղ այս դեպքում այդպիսի ենթադրությունը բոլորովին անընդունելի կլիներ, որովհետև միևնույն աստիճանաձև հարթավայրերը, որոնց մակերեսներին տարածված են այժմ գոյություն ունեցող ծովային խեցիները, և որոնք տիրապետում են ամբողջ Պատագոնիայի երկար ծովափին, տարածվում են Սանտա Պրուսի հովտի երկու կողմերի վրա։ Ոչ մի հեղեղի հնարավոր ներգործություն չէր կարող այսպես կերպարանափոխել ցամաքը — հովիտը լինի այդ, թե բաց ծովափը, և այսպես աստիճանաձև հարթավայրեր կամ տերրասներ կազմվելուց է, որ հովիտն այսպես փոսացել է։ Թեև մեզ հայտնի է, որ Մագելլանի նեղուցի նեղ մասերում կան այնպիսի մակընթացություններ, որոնք ժամում անցնում են ութ նավային մղոն, բայց պիտի խոստովանենք, որ մարդու գլուխը պատվում է, երբ մտածում է այն տարիների և դարերի թվի մասին, որոնց ընթացքում առանց մեծ ալեկոծումների մաշվել է բազալտային լավայի այդպիսի մի հաստ և ընդարձակ տարածություն։ Այնուամենայնիվ մենք պետք է ընդունենք, որ այս հին նեղուցի ջրի միջոցով հիմքերը քանդված շերտերը կոտրտվելով վերածվել են ահռելի կտորների, և վերջիններս ծովեզերքին ցրված՝ նախ վերածվել են քիչ ավելի փոքր քարերի, ապա խճերի և վերջապես ամենամանր և անշոշափելի տղմի, որը մակընթացությունները և տեղատվությունները քշել տարել և կիտել են արևելյան կամ արևմտյան օվկիանոսի մեջ։
Այս հարթավայրերի երկրաբանական կառուցվածքի փոփոխության հետ փոխվել է նաև այս շրջանի տեսարանների ընդհանուր բնույթը։ Մինչ թափառում էի քարքարոտ նեղ կիրճերով, ինձ այնպես էր թվում, թե փոխադրվել էի ետ՝ դեպի Սանտ Յագո կղզու լերկ հովիտները։ Բազալտային քարափների վրա ես տեսա այնպիսի բույսեր, որ ոչ մի տեղ չէի տեսել, բայց մի քանիսը ճանաչեցի որպես Հրո Երկրից տարածված թափառաշրջիկների։ Այս ծակոտկեն ապառները ծառայում են որպես այդ չոր երկրի սակավ անձրևաջրի ռեզերվուարներ, հետևաբար և՝ այն գծի վրա, որտեղ հրային և սեդիմենտային ֆորմացիաները միանում են, դուրս են գալիս փոքր աղբյուրներ, որոնք Պատագոնիայում վերին աստիճանի հազվադեպ են. այդ աղբյուրները կարելի էր նկատել բավականին հեռվից՝ նրանց շրջապատող կանաչ և պայծառ բուսականության փոքրիկ տարածություններից։
Ապրիլի 27.— Գետի հունն ավելի նեղացավ, ուստի և հոսանքն ավելի արագացավ։ Այստեղ մի ժամում ջուրն անցնում էր վեց ծովային մղոն։ Այս և բազմաթիվ մեծ և անկյունավոր քարերի բեկորների պատճառով նավակներն առաջ տանելը և՛ դժվար էր, և՛ վտանգավոր։
Այսօր ես սպանեցի մի կոնդոր։ Նրա թևերը, ծայրից ծայր, ունեին ութ և կես ոտնաչափ երկարություն, իսկ կտուցից մինչև պոչը չորս ոտնաչափ էր։ Այս թռչունը հայտնի է որպես աշխարհագրական լայն տարածում ունեցող թռչուն, որին կարելի է գտնել Հարավային Ամերիկայի արևմտյան ափերին. Մագելլանի նեղուցից սկսած՝ Կորդիլյերներով տարածվում է մինչև հասարակածից ութ աստիճան հյուսիս։ Պատագոնիայի ափին նրա հյուսիսային սահմանը կազմում են Ռիո Նեգրոյի գետաբերանին մոտիկ գտնվող խիստ թեքությամբ իջնող ժայռերը, և նրանք թափառում են Անդերում իրենց բնակության կենտրոնական մեծ գծից մոտ չորս հարյուր մղոն հեռու գտնվող տեղերում։ Ավելի հարավ, Պորտ Դեզիրեի մոտ գտնվող ցցուն ժայռերի միջև, նույնպես շատ է տարածված կոնդորը, բայց միայն մի քանիսն են երբեմն այցելում ծովափը։ Սանտա Կրուսի գետաբերանին մոտիկ գտնվող գահավանդների շարքը հանդիսանում է այս թռչունների սիրած հաճախատեղին, և մոտ ութսուն մղոն գետից վեր, որտեղ հովտի կողերը կազմում են բազալտի գահավեժ անդունդները, նորից երևում են կոնդորները։ Այս փաստերից երևում է, որ կոնդորները պահանջում են ողղաձիգ գահավանդներ։ Չիլիում տարվա մեծ մասը նրանք մնում են Խաղաղ օվկիանոսի ափերին գտնվող ցածրադիր վայրերում, և գիշերը մի քանիսը միասին թառում են մի ծառի վրա. բայց ամառվա առաջին մասում նրանք քաշվում են Կորդիլյերների խորքերի ամենաանմատչելի մասերը՝ հանգիստ թուխս նստելու համար։
Ինչ վերաբերում է նրանց բազմացման, Չիլիի գյուղացիներն ինձ պատմում էին, որ կոնդորն առանձնապես ոչ մի բուն չի շինում, բայց նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մերկ ժայռի վրա ածում է երկու մեծ սպիտակ ձու։ Ասում են, որ կոնդորի ձագերը մոտ մեկ տարի չեն կարող թռչել, իսկ թռչել կարողանալուց հետո դեռ երկար ժամանակ նրանք շարունակում են գիշերը թառել իրենց ծնողների հետ և ցերեկը որսի դուրս գալ միասին։ Ծերերը սովորաբար ապրում են զույգերով, բայց Սանտա Կրուսի բազալտե ներքին գահավանդների մեջ ես գտա մի կետ, որտեղ նրանք հավաքվում են քսանյակներով։ Ի՜նչպիսի հոյակապ պատկեր է ստացվում, երբ մեկը հանկարծակի գալով անդունդի եզրին տեսնում է, թե ինչպես այս մեծ թռչուններից քսան կամ երեսուն հատ դանդաղորեն թռչում են իրենց տեղերից և գեղեցիկ պտույտներ անելով հեռանում են։ Նկատի ունենալով ժայռերի վրա թողած նրանց աղբի մեծ քանակությունը, պետք է ենթադրել, որ նրանք երկար ժամանակ այցելել են այս գահավանդը՝ թառելու և ձագեր հանելու համար։ Ներքևում՝ հարթավայրերում սատկած կենդանու մնացորդներ կուլ տալուց հետո նրանք բարձրանում են այս սիրված տեղերը, իրենց սնունդը մարսելու համար։ Այս փաստերից ելնելով կարելի է ասել, որ գալինասոյի նման կոնդորը ևս պետք է որոշ չափով համարվի համայնակյաց թռչուն։ Երկրի այս մասում նրանք ամբողջովին ապրում են բնական մահով սատկած կամ, ինչպես ավելի հաճախ է պատահում, պումաների սպանած գուանակոյի դիակով։ Պատագոնիայում կատարած իմ դիտողություններից ելնելով, ես հավատացած եմ, որ սովորաբար նրանք իրենց օրվա էքսկուրսիան իրենց քնելու տեղից շատ հեռուները չեն կատարում։
Հաճախ կարելի է կոնդորներին տեսնել մեծ բարձրության վրա որոշ կետում ամենաշնորհալի շրջաններով սուրալիս։ Ես կարծում եմ, որ նրանք երբեմն այս անում են միայն հաճույքի համար, բայց երբեմն էլ, ըստ Չիլիի գյուղացիների, նրանք հսկում են սատկող կենդանու, ինչպես և պումայի՝ իր որսը լափելիս։ Եթե կոնդորները իջնում են ներքև, և հանկարծակի բոլորը միասին վեր բարձրանում, չիլիեցին գիտի, որ այդ պուման է, որ հսկելով որսի մնացորդներին, վեր է ցատկել կողոպտիչներին հեռու քշելու համար։ Բացի սատակներով սնվելուց կոնդորները հաճախ հարձակվում են ուլերի և գառների վրա. այս վտանգը կանխելու համար հովիվ շներին վարժեցնում են այս թռչունները հոտի վրայով անցնելու ժամանակ առաջ վազելու, վեր նայելու և ուժեղ հաչելու։ Չիլիեցիներն անխնա բռնում են և ոչնչացնում այս թռչուններին։ Սրա համար կիրառում են երկու եղանակ — սատկած կենդանու մնացորդները դնում են մի հարթ տարածության վրա և ամեն կողմերից պատում ձողերով՝ թողնելով միայն մի անցք, և երբ կոնդորները գալով դիակի վրա զբաղված են լինում լափելով՝ մարդիկ ձիերով արագ գալիս են դեպի մուտքը և փակում այն, իսկ այս թռչունը, եթե վազելու համար բաց տարածություն չունի, իր մարմնին չի կարող անհրաժեշտ թափը տալ գետնից վեր թռչելու համար։ Բռնելու երկրորդ եղանակը հետևյալն է. հատկապես ուշադրություն են դարձնում դեպի այն ծառերը, որոնց վրա հաճախ թառում են հինգ-վեց կոնդոր, և գիշերը, բարձրանալով ծառը՝ խեղդկապով բռնում են նրանց։ Նրանք բավականին խորն են քնում. ես անձամբ ականատես եմ եղել այդ գործողությանը, որը կատարվում է առանց մեծ դժվարության։ Վալպարայսոյում իմ ներկայությամբ մի կոնդոր ծախվեց կես շիլինգով, բայց նրանց սովորական գինը ութից տասը շիլինգ է։ Մի անգամ ներս բերին թոկով կապած մի կոնդոր, էգը բավականին վնասված էր, բայց հենց որ թոկը, կտրեցին և կտուցն ազատվեց, կոնդորը թեև շրջապատված էր մարդկանցով, բայց սկսեց անհագ կերպով բզկտել մի կտոր միս։ Մի պարտեզում, միևնույն տեղում, կենդանի պահում էին քսանից երեսուն հատ, նրանց շաբաթը միայն մի անգամ էին կերակրում, բայց բոլորն էլ առողջ և լավ վիճակում[109] էին։ Չիլիեցի գյուղացիները պնդում էին, որ կոնդորը կապրի և կպահպանի իր եռանդը, առանց որևէ բան ուտելու, հնգից վեց շաբաթ։Ես չեմ կարող ասել, թե այս ո՛րչափով է ճիշտ, բայց այդ շատ դաժան փորձ պետք է լինի, որն ամենայն հավանականությամբ կատարվել է։ Հայտնի է, որ երբ դաշտում մի կենդանի է սպանվում, կոնդորները, այլ գիշակեր անգղների նման, շատ շուտով իմանում են դիակի տեղը և անբացատրելիորեն հավաքվում են իրար գլխի։
Շատ դեպքերում չպետք է անտեսել, որ այս թռչունները իրենց որսը գտնում և մաքրում են կմախքը՝ նախքան միսն ամենաչնչին չափով նեխելը։ Հիշելով մր. Օդյուբոնի փորձերը գիշակեր բազեների հոտառության թուլության վերաբերյալ, վերոհիշյալ պարտեզում ես կատարեցի հետևյալ փորձը, կոնդորներից յուրաքանչյուրը մի թոկով կապելով՝ երկար շարքով շարեցի մի պատի տակ, ապա մի կտոր միս սպիտակ թղթի մեջ փաթաթելով՝ ես քայլում էի ետ ու առաջ, միսը նրանցից մոտ հրեք կանգուն հեռու պահելով, բայց ոչ մի ուշադրություն նրանց կողմից չնկատվեց։ Ապա ես միսը նետեցի գետին՝ մի արու, ծեր կոնդորից մի յարդ հեռու. մի պահ նա հետաքրքրությամբ նայեց, բայց նորից անուշադրության մատնեց այն։ Փայտով ես միսը հետզհետե մոտեցնում էի նրան, մինչև որ վերջապես նրա կտուցը դիպավ նրան, անմիջապես նա կատաղությամբ պատառոտեց թուղթը, և միևնույն մոմենտում երկար շարքի թռչուններից յուրաքանչյուրն սկսեց մաքառել իր կապերի դեմ և թափահարել թևերը։ Երբեք չի կարելի նույն պայմաններում խաբել մի շան։ Հավասարապես կան ապացույցներ գիշակեր անգղների հոտառության և՛ սրության, և՛ բթության մասին։ Պրոֆ. Օուենը ցույց է տվել, որ կաթարտի (Cathartes aura) հոտառական ներվերը խիստ զարգացած են. և նույն երեկոյին, երբ մր. Օուենի աշխատությունը կարդում էին կենդանաբանական ընկերության առաջ, մի պարոն հիշատակեց, որ ինքը երկու անգամ տեսել է, թե ինչպես Վեստ Ինդիայում գիշակեր բազեները հավաքված են եղել մի տան կտուրին, որի տակ գտնվել է մի չթաղված նեխած դիակ։ Այս դեպքում, պարզ է; որ նրանք տան մեջ գտնվող դիակի մասին տեսողությամբ չէին կարող իմանալ։ Մյուս կողմից՝ բացի Օդյուբոնի և իմ փորձերից, մր. Բրչմենը Միացյալ Նահանգներում կատարել է բազմաթիվ տարբեր փորձեր՝ ցույց տալով, որ ոչ կաթարտը (այս տեսակն անդամահատել է պրոֆեսոր Օուենը) և ոչ էլ դալինասոն չեն կարող իրենց սնունդը ճարել հոտառությամբ։ Նա խիստ հոտած միսը փաթաթում է բարակ կտավի մեջ և նրա վրա ցանում է մսի մանր կտորներ. գիշակեր անգղներն ուտում են այն և հանգիստ քաշվում մի կողմ՝ առանց հայտնաբերելու նեխված միսը, որը նրանց կտուցից միայն մեկ ութերորդ մատնաչափ է հեռու լինում։ Կտավի վրա մի փոքր ճեղք բացելիս գեշն անմիջապես գտնում են. երբ պատռված կտավը փոխարինում են նորով և նորից վրան միս դնում, անգղները նորից լափում են կտավի միսը, առանց հայտնաբերելու իրենց կոխկռտած կտավի մեջ թաքցրած մասսան։ Այս փաստերը վավերացնում են, բացի մր. Բըչմենի ստորագրությունից, վեց վկաների ստորագրությունները։[110]
Հաճախ բաց հարթավայրերում հանգստանալու համար պառկած ժամանակ վեր նայելիս ես տեսել եմ գիշակեր բազեներ, որոնք բարձր թռչելիս են եղել օդում։ Այնտեղ, որտեղ երկիրը հարթ է, այդ դեպքում ընդհանուր առմամբ մեզ բոլորիս, ձիով կամ ոտով, հազիվ թե վիճակվի հորիզոնից տասնհինգ աստիճանից վերև երկնքի որևէ մասի վրա ուշադիր նայել։ Այդ դեպքում, երբ անգղը թռչում է երեքից չորս հազար ոտնաչափ բարձրության վրա, մինչև տեսողության սահմանները գալը՝ նրա հեռավորությունը դիտողի աչքից ուղիղ գծով կլինի ավելի քան երկու անգլիական մղոն։ Հնարավո՞ր է նրան հեշտությամբ հետևել։ Երբ որսորդը մի կենդանի է սպանում մի ամայի հովտում, արդյոք ամբողջ ժամանակը նրան չի՞ դիտում այս սրատես թռչունը, և նրա վայրէջքի ձևը հավանորեն ծանուցում, է շրջանում գտնվող այդ թռչունի ամբողջ ընտանիքին, որ նրանց ավարը մոտակա տեղում է գտնվում։
Երբ կոնդորները երամներով պատվում են կլոր շրջաններով մի որևէ կետի շուրջը, նրանց թռիչքը գեղեցիկ է։ Բացի գետնից անմիջականորեն բարձրանալու դեպքերից, ես երբեք չեմ տեսել, որ այս թռչունները թռչելիս թափահարեն իրենց թևերը։ Լիմայի մոտ, կես ժամի չափ ես անընդհատ դիտում էի այս թռչուններից մի քանիսին, առանց մի վայրկյան աչքս նրանցից հեռացնելու, նրանք շարժվում էին մեծ կորագծերով, արագ շրջաններ էին կատարում, իջնում և բարձրանում՝ առանց թևի որևէ թափահարումի։ Երբ նրանք սահում անցնում էին անմիջապես իմ գլխի վրայով, ես շեղ դիրքով ուշի-ուշով դիտում էի յուրաքանչյուր թևի ծայրի մեծ և անջատ փետուրների ուրվագծերը, և այս առանձին փետուրները, ամենափոքր տատանվող շարժումներն անգամ եթե կատարեին, այնպես կերևային, որ դիտողը կկարծեր, թե նրանք խառնված են իրար, բայց նրանք կապույտ երկնքի ֆոնի վրա երևում էին պարզ և անջատ։ Վիզը և գլուխը շարժվում էին շատ հաճախ և ըստ երևույթին ուժով, իսկ տարածված թևերը կարծեք թե կազմել էին մի հենարան, որի վրա վիզը, մարմինը և պոչը շարժումներ էին կատարում։
Երբ թռչունը ցանկանում էր իջնել, նույն պահին թևերը ծալվում էին, իսկ երբ նորից տարածվում էին փոփոխված թեքությամբ, արագ իջեցումից ստացված թափը կարծեք թե թռչունին մղում էր դեպի վեր՝ թղթե թռուցիկի հավասար և հաստատուն շարժումով։ Որևէ թռչուն սավառնելիս նրա շարժումը պետք է բավականաչափ արագ լինի, այնպես որ մթնոլորտում, նրա մարմնի մակերեսի թեքության ներգործությունը հավասարակշռելու է իր ձգողական ուժին։ Օդում հորիզոնական հարթությամբ (որտեղ շփումը շատ աննշան է) շարժվող մարմնի թափը պահելու ուժը մեծ լինել չի կարող, և հենց այս ուժն է, որ անհրաժեշտ է։ Պետք է ենթադրենք, որ կոնդորի վզի և մարմնի շարժումը բավական է այս նպատակի համար։ Ինչ էլ որ լինի, իսկապես զարմանալի ու գեղեցիկ է տեսնել այսպիսի մի մեծ թռչուն ժամերով առանց առերևույթ ջանք գործադրելու՝ լեռների և գետերի վրայով սահելիս և շրջաններ կազմելիս։
Ապրիլի 29.— Մի բարձունքից մենք ցնծությամբ ողջունեցինք Կորդիլյերների սպիտակ գագաթները, որոնք երբեմն երևում էին մութ ամպերի պարուրակի միջից դուրս ցցված։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում մենք շարունակեցինք դանդաղ շարժվել առաջ, որովհետև գետի ընթացքը չափազանց ոլորապտույտ էր և ամեն տեղ ցիրուցան գտնվում էին զանազան հին թերթաքարերի և գրանիտի վիթխարի կտորներ։ Հովիտը եզերող հարթավայրն այստեղ ուներ գետից հաչված մոտավորապես հազար հարյուր ոտնաչափ բարձրություն, և նրա բնույթը բավականին փոխվել էր։ Պորֆիրի լավ կլորացված խճերը խառնվել էին բազալտի և նախնական ապառի բազմաթիվ վիթխարի բեկորների հետ։ Այս թափառական վալուններից առաջինը, որ ես նկատեցի ամենամոտիկ սարից գտնվում էր վաթսունյոթ մղոն հեռու. մի ուրիշը, որը ես չափեցի, բռնում էր հինգ քառակուսի կանգուն տարածություն և խճից հինգ ոտնաչափ բարձր էր։ Նրա ծայրերն այնպես անկյունավոր էին, և ինքն այնքան մեծ էր, որ սկզբից ինձ թվաց, թև նա մի ապառ է in situ (բնիկ), և վերցրի կողմնացույց նրա կլիվաժի (հերձման) ուղղությունը դիտելու համար։ Այստեղ հարթավայրն այնքան հարթ չէր, որքան ծովափի մոտ, բայց դեռ մեծ խանգարումների նշաններ չէին երևում։ Այսպիսի պայմաններում իմ կարծիքով բոլորովին հնարավոր չէ բացատրել ապառների այս գիգանտ զանգվածների փոխադրումն իրենց մայր աղբյուրից այդքան հեռուները, այդ կարելի է բացատրել միայն լողացող սառցադաշտերի տեսությամբ։
Վերջին երկու օրերում մենք հանդիպեցինք ձիերի հետքերի և մի քանի մանր առարկաների, որոնք պետք է հնդիկներին պատկանած լինեին. դրանք վերարկուի կտորներ էին և ջայլամի մի փունջ փետուրներ։ Երևում էր, որ երկար ժամանակ նրանք ընկած են եղել գետնի վրա։ Այս շրջանի և ամենավերջին անգամ հնդիկների գետն անցած տեղի միջև ընկած տարածությունը կատարյալ ամայի է, չնայած որ այդ երկու կետերն իրարից բազմաթիվ մղոններով հեռու են։ Սկզբում ես շատ էի զարմացել տեսնելով մեծ քանակությամբ գուանակոներ, բայց այդ բացատրվում է այդ հարթավայրերի քարքարոտ բնույթով, որը շատ շուտով կարող էր կատարյալ անկարողության մատնել որսին մասնակցող չպայտած ձիուն։ Այնուամենայնիվ հենց այս կենտրոնական ռայոնում երկու տեղ ես գտա քարերի, որոնք, իմ կարծիքով, պատահականորեն հավաքված չէին կարող լինել։ Նրանք հավաքված էին այնպիսի կետերում, որոնք ցցված են լավայի ամենաբարձր դարավանդների ծայրերին և նման էին, թեև ոչ այնքան մեծ, Պորտ Դեզիրեում եղած կույտերին։
Մայիսի 4.— Կապիտան Ֆից Ռոյը որոշեց այլևս առաջ չտանել նավակները։ Գետն ուներ մանվածապատ ընթացք և հոսում էր չափազանց արագ, իսկ երկրի ընդհանուր տեսքն առանձնապես չէր հրապուրում մեզ ավելի հեռու գնալու համար։ Ամենուրեք մենք հանդիպում էինք միևնույն պրոդուկցիաների և միևնույն տխուր և ամայի տեսարանների։ Այժմ մենք Ատլանտյան օվկիանոսից հարյուր քառասուն մղոն հեռու էինք գտնվում, իսկ Խաղաղ օվկիանոսի ամենամոտիկ թևից՝ մոտ վաթսուն մղոն։ Գետի այս վերին մասում հովիտը լայնացավ և վերածվեց մի լայն ավազանի. հյուսիսային և հարավային կողմերից նրա սահմանը կազմում էին բազալտի պլատֆորմները, իսկ դիմացը գտնվում էր ձյունապատ Կորդիլյերների երկար շղթան։ Մենք ափսոսանքով էինք նայում այս հոյակապ լեռներին, որովհետև փոխանակ կանգնելու նրանց գագաթներին, ինչպես որ հույս ունեինք, ստիպված էինք նրանց էության և պրոդուկցիաների մասին բավականանալ միայն երևակայելով։ Չնայած որ այլևս չշարունակեցինք բարձրանալ գետով, որը մեզ համար ժամանակի անիմաստ կորուստ կլիներ, այնուամենայնիվ մի քանի օր էր, որ հացի օրաբաժնի կեսն էինք ստանում։ Թեև այդ քանակությունը սովորական պայմաններում գտնվող մարդու համար կարող է և բավարար համարվել, բայց մի ամբողջ օր ծանր քայլելուց հետո, հազիվ թե բավարարեր մեզ։ Շատ հեշտ է և հաճելի խոսել թեթև ստամոքսի և դյուրամարսության մասին, բայց գործնականում այդ չափազանց տհաճ է։
Մայիսի 5.— Նախքան արևի ծագելը մենք սկսեցինք մեր վայրէջքը։ Մենք սուրում էինք հոսանքն ի վար մեծ արագությամբ, մի ժամում անցնելով նավային տասը մղոն։ Այս մեկ օրում մենք անցանք այնպիսի մի տարածություն, որը բարձրանալիս մեզանից խլել էր հինգ և կես օրվա ծանր աշխատանք։ Վերջապես քսանմեկ օր տևող մեր էքսպեդիցիայից հետո ամսի 8-ին հասանք «Բիգլ»-ին։ Յուրաքանչյուր ոք, բացի ինձնից, դժգոհելու պատճառ ուներ, բայց ինձ համար գետով բարձրանալը տվեց Պատագոնիայի երրորդական մեծ ֆորմացիայի մի վերին աստիճանի հետաքրքրական կտրվածք։
1833 թվի մարտի 1-ին և նորից 1834-ի մարտի 16-ին «Բիգլ»-ը խարիսխ գցեց Բերկլիի նեղուցում, արևելյան Ֆալկլանդական կղզում։ Այս արշիպելագը Մագելլանի նեղուցի բերանի հետ միասին գտնվում է գրեթե միևնույն լայնության վրա։ Նրա երկանքը հարյուր քսան աշխարհագրական մղոն է, իսկ լայնքը՝ 60, և բռնում է Իռլանդիայի կեսից քիչ ավելի տարածություն։ Այս ողորմելի կղզիները Ֆրանսիայի, Սպանիայի և Անգլիայի տիրապետության համար վեճի առարկա դառնալուց հետո թողնվել էին ամայի և անմարդաբնակ։ Բուենոս Այրեսի կառավարությունն այդ կղզիները ծախել էր մի անհատ մարդու, բայց միաժամանակ գործածել էր, ինչպես առաջներում հին Սպանիան էր անում, որպես հանցավորների և ոճրագործների բնակավայր։ Անգլիան իր իրավունքներն էր պահանջում և գրավեց այդ երկիրը։ Հետագայում սպանում են դրոշակի համար պահապան թողնված անգլիացուն։ Այնուհետև ուղարկում են մի բրիտանացի սպա, առանց օժանդակ ուժերի, և երբ մենք ժամանեցինք այդտեղ, նրան գտանք այնպիսի մի բնակչության գլխին, որի կեսից ավելին ապստամբ փախստականներ և մարդասպաններ էին։
Այդ թատերավայրն արժանի է իր վրա խաղացված տեսարաններին։ Մի ալիքավոր ցամաք, ամայի և խղճուկ տեսքով, որն ամենուրեք ծածկված է միօրինակ թուխ գույնի տորֆային հողով և վտիտ կանաչով։ Այստեղ-այնտեղ մակերեսի հարթությունը խանգարվում է կվարցի գորշ ապառների ցցված կատարներով։ Ամեն ոք լսած կլինի այո երկրի կլիմայի մասին։ Այդ կարելի է համեմատել Հյուսիսային Ուելսի լեռների մեկից մինչև երկու հազար ոտնաչափ բարձրություն ունեցող մասերի կլիմաների հետ, սակայն այստեղ արևը և սառնամանիքն ավելի քիչ են, իսկ քամին ու անձրևն ավելի շատ։[111]
Մայիսի 16.— Այժմ ես նկարագրելու եմ մի կարճատև ճանապարհորդություն, որ ես կատարեցի այս կղզու շրջապատի մի մասում։ Առավոտյան ես դուրս եկա էքսկուրսիայի վեց ձիով և երկու գաուչոյի հետ միասին. վերջիններս վերին աստիճանի հարմար մարդիկ էին այդ նպատակի համար և լավ վարժված իրենց սեփական միջոցներով ապրելու։ Եղանակը շատ աղմկոտ էր, ցուրտ և փոթորկոտ։ Այնուամենայնիվ մենք բավականին հաջող առաջ շարժվեցինք, բայց այդ օրվա մեր էքսկուրսիայում բացի երկրաբանությունից, ուրիշ ոչ մի հետաքրքրական բան չկար։ Երկիրն ամենուրեք ներկայացնում է միևնույն ալիքավոր մորուտքը. մակերեսը ծածկված է խորշոմած բաց-թխագույն կանաչով, և տեղ-տեղ էլ երևում են փոքր թփուտներ, բոլորն էլ դուրս են թռչում մի առաձգական տորֆային հողից։ Հովիտներում այս ու այն կողմ երևում էին վայրի սագերի երամներ, իսկ գետինն ամեն տեղ այնքան փափուկ էր, որ կտցարները կարող էին սնվել։ Բացի այս երկու թռչուններից, կային նաև մի քանի այլ սակավաթիվ թռչուններ։ Միայն մի գլխավոր բլրաշարք կա, մոտ երկու հազար ոտնաչափ բարձրությամբ, որ կազմված է կվարցե ապառից. նրանց խորտուբորտ և լերկ կատարները մեզ բավականին նեղություն պատճառեցին անցնելիս։ Հարավային կողմում մենք եկանք վայրի նախիրների համար ամենահարմար վայրը, բայց մենք չհանդիպեցինք այդ կենդանիների մեծ թվի, որովհետև վերջին ժամանակներս նրանց շատ են հալածում։
Երեկոյան եկանք մի փոքր նախրի մոտ, իմ ընկերակիցներից մեկը, Սանտ Յագո անունով, նախրից մի գեր կով անջատեց. նա նետեց իր գնդերը (բոլաները), որոնք թեև դիպան կովի ոտներին, բայց նրանց չփաթաթվեցին։ Այնուհետև նետելով իր գլխարկը գետին, գնդակների ընկած տեղը չկորցնելու համար, և լրիվ քառատրոփ քշելով ձին՝ քանդեց իր փաթաթված լասոն և ուժեղ հալածելուց հետո նորից հասավ կովին և բռնեց նրան կոտոշներից ու ինքը ձիուց իջավ։ Մյուս գաուչոն մնացած ձիերի հետ առաջ էր անցել այնպես, որ Սանտ Յագոն որոշ դժվարություններ ունեցավ այդ կատաղի կենդանին սպանելիս։ Օգտվելով իր վրա կատարած հարձակվելու փորձերից՝ նա (Սանտ Յագոն) այնպես էր անում, որ կենդանին իր այդ շարժումներով գա մի հարթ տարածության վրա, իսկ երբ կովը չէր ցանկանում շարժվել, իմ ձին, վարժված լինելով, սրընթաց վազում էր և իր կրծքով ուժեղ հրում կենդանուն։ Իսկ հարթ գետնին եղած ժամանակ դարձյալ այնքան հեշտ գործ չէ մենակ մարդու համար ահաբեկված և կատաղի կենդանին սպանելը։ Եվ ոչ էլ հեշտ կլիներ, եթե ձին, ոչոք չկար վրան հեծած, չհասկանար շուտով, որ իր ապահովության համար պետք, է միշտ լասոն ամուր պահի։ Այնպես որ, եթե կովը կամ եզն առաջ շաբրվի, նույն արագությամբ շարժվում է և ձին. հակառակ դեպքում նա կանգնում է անշարժ՝ մի կողմի վրա թեքված։ Սակայն այս ձին ջահել էր և չէր ուզի հանդարտ կենալ, այլ երբ կովը մաքառում էր նա տեղի էր տալիս։ Չափազանց հետաքրքրական էր տեսնել, թե ինչպիսի ճարպկությամբ Սանտ Յագոն թաքնվում էր այդ կենդանու հետևում, մինչև վերջապես մի հնարք գտավ հետևի ոտներից մեկի գլխավոր նյարդին մի վճռական հարված տալու, որից հետո առանց մեծ դժվարության նա խրեց իր դանակը ողնաշարի ծայրի ողնածուծի մեջ և կովը գլորվեց ներքև, կարծես կայծակնահար եղավ։ Նա կովի մարմնից կտրեց մեր էքսպեդիցիայի համար բավարար քանակությամբ փափուկ միս, առանց ոսկրի և մորթին էլ չմաշկած։ Այնուհետև ձիերով շարժվեցինք դեպի մեր գիշերելու վայրը և որպես ընթրիք կերանք „carne con cuero” կամ մորթը վրան խորոված միս։ Այս տեսակի խորոված միսն այնքան բարձր է սովորական խոշոր եղջերավոր անասունների մսից, որքան եղնիկի միսը ոչխարի մսից։ Կռնակից կլորած մի մեծ կլոր կտոր խորովում են թեժ կրակի վրա, կաշին ափսեի ձևով պահելով տակին, այնպես որ մսի կամ ճարպի հյութից ոչինչ չի կորչում։ Եթե մի արժանապատիվ օլդերման այդ երեկո մեզ հետ ընթրեր, „carne con cuero”-ն, անկասկած, Լոնդոնում հանրածանոթ կդառնար։
Գիշերն անձրև եկավ, իսկ հաջորդ օրը (17-ին) ուժեղ փոթորիկ էր, ձյունախառն կարկուտով։ Կղզին կտրելով անցնելով հասանք մինչև այն պարանոցը, որը միացնում է Ռինկոն դել Տորոն (հարավ-արևմտյան ծայրի մեծ թերակղզին) կղզու մնացած մասի հետ։ Որովհետև այստեղ մեծ քանակությամբ կով են սպանում, դրա համար ցուլերի պրոպորցիան մեծ էր։ Սրանք թափառում են առանձին կամ երկու-երեքը միասին և չափազանց վայրենի են։ Ես երբեք չտեսա այսպիսի փարթամ կենդանիներ, սրանք իրենց ահագին գլխի և վզի մեծությամբ հավասարվում էին հունական մարմարյա քանդակներին։ Կապիտան Սելիվանն ինձ տեղեկացնում է, որ միջին մեծության ցուլի կաշին կշռում է քառասունյոթը փաունդ,[112] մինչ այդ քաշն ունեցող մորթը, թեև ոչ նույն չափ լրիվ չորացած, Մոնտեվիդեոյում համարվում է շատ ծանրմորթ։ Ջահել ցուլերն ընդհանրապես վազվզում են կարճ տարածություններ, մինչդեռ ծերերը ոչ մի քայլ չեն անում. նրանք միայն խուժում են մարդկանց և ձիերի վրա, և այսպիսով սպանվել են բազմաթիվ ձիեր։ Մի ծեր ցուլ անցավ մի տղմոտ գետակ և կանգնեց մյուս ափին՝ մեր դիմացը. մենք իզուր փորձեցինք նրան հեռացնել այդտեղից, իսկ երբ նա չհեռացավ, ստիպվեցինք մի մեծ պտույտ անելու։ Գաուչոները նրանից վրեժ առնելու համար որոշեցին ամորձատել (կռտել) նրան և դարձնել հետագայի համար անվնաս։ Չափազանց հետաքրքրական էր տեսնել, թե ի՛նչպես արվեստը կատարելապես տիրապետում էր ուժի վրա։ Ցուլը ձիու վրա վազելիս նրա կոտոշների վրա նետեցին մի լասո, իսկ մի ուրիշն էլ նրա հետևի սրունքների շուրջը. մի րոպեում այդ հրեշային կենդանին անզոր կերպով տարածվեց գետնի վրա։ Մի անգամ լասոն կատաղի կենդանու կոտոշներին ամուր փաթաթելուց հետո սկզբից թվում է, թե հեշտ չէ այն նորից քանդել՝ առանց կենդանուն սպանելու, և ոչ էլ, կարծում եմ, որ այդ հնարավոր կլիներ, եթե մարդը մենակ լիներ։ Սակայն մի երկրորդ մարդու օգնությամբ, որն իր լասոն այնպես է նետում, որ բռնում է ետևի երկու սրունքները, այդ կարելի է կատարել շատ արագ, որովհետև կենդանին, քանի դեռ նրա հետևի սրունքները մնում են տարածված, կատարյալ անզոր է, և աոաջին մարդը կարող է ձեռքերով արձակել կոտոշներից իր լասոն և հանգիստ հեծնել իր ձին. իսկ երկրորդ մարդը, թեկուզ մի քիչ ուշ, թուլացնում է հանգույցը, լասոն սահում է մաքառող կենդանու սրունքներից, և կենդանին ազատ կանգնում է, թափ է տալիս իրեն և իզուր վազում է իր հակառակորդի վրա։ Մեր ամբողջ շրջագայության ընթացքում մենք տեսանք միայն մի խումբ վայրի ձիեր։ Այս կենդանիները, ինչպես և մի քանի խոշոր եղջերավոր անասուններ, այստեղ ներմուծել են 1764 թվին ֆրանսիացիները, և այդ ժամանակից սկսած մինչև այժմ այդ երկու տեսակներն էլ մեծ չափով աճել են։ Հետաքրքրականն այն է, որ ձիերը երբեք չեն հեռացել կղզու արևելյան ծայրից, թեև ոչ մի բնական սահման չկա նրանց թափառումն արգելելու, և կղզու այդ մասն ավելի հրապուրիչ չէ, քան մյուս մասերը։ Գաուչոները, որոնց ես հարցուփորձ արի, թեև հաստատում էին այդ, բայց չէին կարող տալ նրա պատճառները, նրանք միայն նշում էին ընտելացած տեղի հետ ուժեղ կապվելու սովորությունը, որը հատուկ է ձիերին։ Նկատի ունենալով, որ նրանք կղզում սակավաթիվ են, և այն, որ այնտեղ գիշատիչ գազաններ չկան, ուստի ինձ համար առանձնապես հետաքրքրական էր, թե ի՛նչն է արգելակել նրանց սկզբնական արագ աճումը։ Որ մի սահմանափակ կղզում վաղ թե ուշ մի արգելք վրա կգար — այդ անխուսափելի է, բայց ինչո՞ւ ձիու աճումը խոշոր եղջերավորների աճումից ավելի շուտ է կանգ առել։ Այս հարցում կապիտան Սելիվանն ինձ համար շատ է նեղություն կրել։ Գաուչոներն այս վերագրում են գլխավորապես հովատակների անընդհատ տեղից տեղ թափառելու սովորությանը, որոնք ստիպում են էգ ձիերին հետևել իրենց՝ ուշադրություն չդարձնելով, թե քուռակները կարո՞ղ են իրենց հետ գնալ, թև չէ։ Մի գաուչո պատմել է կապիտան Սելիվանին, թե ինքը մի ամբողջ ժամ դիտել է, թե ինչպես մի հովատակ ուժեղ քացի տալով և կծելով ստիպել է էգ ձիուն թողնել քուռակն իր բախտին։ Կապիտան Սելիվանն այդ հետաքրքրական փաստը կարող է հաստատել նրանով, որ նա մի քանի անգամ գտել է երիտասարդ քուռակներ՝ մեռած վիճակում, մինչդեռ նա երբեք չի գտել մեռած հորթ։ Բացի այդ, լրիվ աճած ձիերի դիակները շատ ավելի հաճախ են պատահում, կարծեք թե այդ ձիերն ավելի շատ են ենթակա հիվանդությունների և պատահարների, քան խոշոր եղջերավոր անասունները։ Գետնի փափկության հետևանքով, նրանց սմբակները հաճախ անկանոն ձևով են աճում և մեծ չափով երկարում, որից առաջանում, է կաղություն։ Տիրապետող գույները շիկակարմիր և գորշ գույներն են։
Այստեղի բուծած ձիերը, ընտանի կամ վայրենի, համեմատաբար փոքր են լինում, թեև ընդհանրապես լինում են լավ վիճակում։ Նրանք այնքան ուժ են կորցրել, որ այլևս հարմար չեն լասոյով վայրի կով կամ ցուլ բռնելու համար գործածվելու, հետևաբար անհրաժեշտ է դառնում մեծ ծախսեր կատարել և Պլատայից ներմուծել թարմ ձիեր։ Ապագայում կգա մի ժամանակ, երբ հարավային կիսագունդը կունենա ֆալկլանդական պոնիի ցեղը, ինչպես որ հյուսիսայինն ունի իր շոտլանդականը։
Խոշոր եղջերավոր անասունները, փոխանակ ձիերի նման այլասերվելու, թվում է թե, ինչպես նկատված է վերևում, ավելի խոշորացել են և ավելի շատ են թվում, քան ձիերը։Կապիտան Սելիվանն ասում է, որ սրանք իրենց մարմնի ընդհանուր կազմությամբ և եղջյուրների ձևով ավելի քիչ են տարբերվում, քան անգլիականները։ Գույնով սրանք շատ են տարբերվում, և նշանակալի է այն, որ այս մեկ փոքր կղզու զանազան մասերում տիրապետում են տարբեր գույներ։
Օսբոռն սարի շուրջը, 1000-ից 1500 ոտնաչափ բարձրության վրա նախիրներից մի քանիսի մոտ կեսը մկան կամ կապարի գույն ունեն,— մի գույն, որը տարածված չէ կղզու այլ մասերում։ Պորտ Պլիզենտի մոտ տիրապետող գույնը մութ-թուխն է, մինչ Շուազելի նեղուցից հարավ (որը կղզին գրեթե բաժանում է երկու մասի) ամենատարածված կենդանիներն սպիտակ են, սև գլուխներով և սև ոտներով, իսկ կղզու բոլոր մասերում կարելի է նկատել սև ու մասամբ բծավոր կենդանիներ։ Կապիտան Սելիվանն ասում է, որ տիրապետող գույների մեջ տարբերությունն այնքան աչքի էր զարնում Պորտ Պլիզենտի մոտ ահագին հեռավորության վրա, որ նախիրներին նայելիս նրանք նման էին սև բծերի, մինչ Շուազելի նեղուցից հարավ նրանք բլուրների կողերին երևում էին ինչպես սպիտակ բծեր։ Կապիտան Սելիվանը կարծում է, որ այդ նախիրները չեն խառնվում իրար, և եզակի փաստ է, որ մկնագույն կովը, որը թեև ապրում է բարձրադիր վայրերում, սեզոնի ժամանակ մի ամիս ավելի շուտ է ծնում, քան այլ գույնի կենդանիները ցածրադիր վայրերում։ Այսպիսով հետաքրքրական է դառնում, թե ինչպես երբեմնի ընտանի կովը ճյուղավորվում է երեք գույնի, որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, վերջիվերջո տիրապետելու է մյուս գույների վրա, եթե հետագա դարերում այս նախիրները հանգիստ թողնվեն։
Ճագարը նույնպես պատկանում է ներմուծված կենդանիների շարքին և այստեղ մեծ հաջողություն է ունեցել, այնպես որ կղզու մեծ մասի վրա նրանք առատ են։ Այնուամենայնիվ ձիերի նման նրանք սահմանափակված են որոշ տարածություններում, որովհետև նրանք չեն անցել բլուրների կենտրոնական շղթան և ոչ էլ կտարածվեին մինչև այդ շղթայի ստորոտը, եթե, ինչպես գաուչոներն էին ասում, փոքրիկ գաղութներ չտարվեին այնտեղ։ Ես չէի ենթադրի, որ այս կենդանիները, հյուսիսային աֆրիկայի բնիկները, կարող էին գոյություն ունենալ այնպես խոնավ կլիմա ունեցող մի երկրում, որտեղ այնքան քիչ արև է լինում, որ միայն երբեմն է ցորենը հասնում։ Պնդում են, որ Շվեդիայում, որտեղ յուրաքանչյուր ոք կարծում է, թե գոյություն ունի ավելի նպաստավոր կլիմա, ճագարները չեն կարող դրսում ապրել։ Բացի այդ, առաջին մի քանի զույգերն ստիպված էին մաքառել նախապես գոյություն ունեցող թշնամիների դեմ՝ աղվեսի և մի քանի մեծ բազեների դեմ։ Ֆրանսիացի բնագետները սև փոփոխակը համարում են առանձին տեսակ և նրան անվանում են Lepits Magellanicus։[113]
Նրանք կարծում էին, որ Մագելլանը Մագելլանի նեղուցում խոսելով „conejos” անունով մի կենդանու մասին՝ նկատի ուներ այս կենդանին, բայց նա ակնարկում է մի փոքր ջրխոզուկ, որին մինչև այսօր այդպես են անվանում սպանացիները։ Գաուչոները ծիծաղում էին այն կարծիքի վրա, որ սև և գորշ ճագարները ներկայացնում են տարբեր տեսակներ, և ասում էին, որ ոչ մի դեպքում սևն ավելի հեռու չի տարածվեի քան գորշը և այդ երկուսը երբեք առանձին չեն գտնվել, և որ նրանք հեշտությամբ զուգավորվում են և առաջացնում պիսակավոր սերունդ։
Այս վերջինից ինձ մոտ կա մի նմուշ, և գլխի վրա գտնվող նշաններն այնպես չեն, ինչպես ֆրանսիական առանձին նկարագրածներն են։ Այս հանգամանքը ցույց է տալիս, թե որչափ պետք է բնագետն զգուշ լինի տեսակները nրոշելիu, որովհետև մինչև անգամ Կյուվյեն այս ճագարներից մեկի գանգին նայելիս կարծեց, որ դրանք հավանորեն տարբեր տեսակներ են։
Կղզու միակ տեղական չորքոտանին[114] գայլանման մի աղվես է (Canis Antarcticus), որը տարածված է և՛ արևմտյան, և՛ արևելյան Ֆալկլանդիայում։ Կասկածից դուրս է, որ այս մի առանձնահատուկ տեսակ է և սահմանափակված է այս արշիպելագում, որովհետև բազմաթիվ փոկորսներ, գաուչոներ և հնդիկներ, որոնք այցելել են այս կղզիները, բոլորն էլ պնդում են, որ Հարավային Ամերիկայի և ոչ մի մասում այսպիսի կենդանի չի գտնվում։ Մոլինան ելնելով սովորությունների նմանություններից՝ կարծում էր, որ այս նույն իր „Culpeu”-ն[115] է, բայց ես երկուսն էլ տեսել եմ, և նրանք բոլորովին տարբեր են։ Այս գայլերը Բայրոնի մի պատմության մեջ հայտնի են իրենց հանգիստ բնավորությամբ և հետաքրքրվելու սովորություններով, իսկ նավաստիները նրանց հետաքրքրությունը կատաղություն էին համարել և նրանցից խույս տալու համար փախել էին դեպի ջուրը։ Մինչև այսօր նրանց սովորությունները մնում են նույնը։ Նկատվել են դեպքեր, երբ սրանք մտել են վրանները և քնած նավաստու գլխի տակից քաշել տարել են մսի կտորներ։ Գաուչոները նույնպես երեկոյան հաճախ սպանում են նրանց՝ մի ձեռքում պահելով մի կտոր միս, իսկ մյուսում դանակ՝ պատրաստ հարվածելու նրանց։ Որքան ինձ հայտնի է՝ աշխարհի և ոչ մի այլ մասում չկա մի դեպք, որ այսքան փոքր և կտրված մի երկրամաս, հեռու բոլոր մայր ցամաքներից, ունենա իր այսքան մեծ և յուրահատուկ նախնական չորքոտանին։ Նրանց թիվն արագ նվազում է. նրանք արդեն քշվել, մաքրվել են այն կղզու կեսից, որն ընկնում է Սան Սալվադոր ծովածոցի և Բերկլի նեղուցի միջև գտնվող պարանոցի արևելքում։ Այս կղզիները կանոնավոր բնակվելուց մի քանի տարի հետո ամենայն հավանականությամբ այս աղվեսը կդասվի դոդոների շարքը, մի կենդանի, որն անհետացել է երկրի երեսից։
Գիշերը (17-ին) քնեցինք այն պարանոցի վրա, որը գտնվում է հարավ-արևմտյան թերակղզու կազմած Շուազելի նեղուցի սկզբին։ Հովիտը լավ պաշտպանվում էր սառն քամիներից, բայց շատ քիչ մացառի փայտ կար կրակ անելու համար։ Սակայն գաուչոները շուտով, ի մեծ զարմանս իմ, գտան մի բան, որը կարող էր մոտավորապես ածխի չափ տաք կրակ անել։ Այդ վերջերս սպանված մի ցուլի կմախք էր, որի միսը գիշակեր բազեները բոլորովին մաքրել էին։ Նրանք ասում էին, որ ձմեռը հաճախ նրանք սպանում են մի կենդանի, միսը ոսկրահան անում իրենց դանակներով և ապա այդ միևնույն ոսկրներով խորովում իրենց ընթրիքի միսը։
Մայիսի 18.— Գրեթե ամբողջ օրն անձրևեց, բայց և այնպես մեր թամբի շորերն այնպես օգտագործեցինք, որ գիշերը չոր ու տաք անցկացրինք. գետինը, որի վրա մենք քնել էինք, ամեն կողմից գտնվում էր ճահճային վիճակում, և ոչ մի չոր տեղ չկար, որ ամբողջ օրը ձիով գնալուց հետո իջնեինք և հանգստանայինք։ Մի ուրիշ տեղ ես հիշատակել եմ, թե որչափ տարօրինակ է, որ այս կղզիներում բացարձակապես ոչ մի ծառ չկա, թեև Հրո Երկիրը ծածկված է մեծ և խիտ անտառներով։ Կղզում ամենամեծ թուփը (որը պատկանում է Compositae ընտանիքին) հազիվ թե մեր կանեփի չափ բարձր լինի։ Ամենալավ վառելիքն ստացվում է մի փոքրիկ կանաչ մացառից, որը լինում է մոտավորապես սովորական հավամրգու բարձրության. այս մացառը մի լավ հատկություն ունի, այրվում է մինչև անգամ՝ երբ բոլորովին թաց է ու կանաչ։ Զարմանալի էր տեսնել, թե ինչպես գաուչոն անձրևի տակ և ընդհանուր թացության մեջ աբեթի և մի կտոր ցնցոտու օգնությամբ անմիջապես կրակ է պատրաստում։ Նրանք կանաչի և թփուտների տակ փնտռեցին և գտան մի քանի չոր ճյուղեր և ճեղքելով վերածեցին թելիկների, ապա թռչունի բնի նման շարեցին հաստ ճյուղերը և կայծքարով վառած շորը դրին մանր ճյուղերի միջև ու ծածկեցին։ Ապա այդ բունը բռնեցին քամու դեմ, աստիճանաբար նա շատացրեց իր ծուխը և վերջիվերջո բռնկվեց բոցով։ Չեմ կարծում, որ որևէ այլ եղանակ կարողանար այսպիսի թաց նյութով հաջողություն ունենալ։
Մայիսի 19.— Յուրաքանչյուր առավոտ, նախքան որոշ ժամանակ ձի հեծնելը, ես ինձ զգում էի կատարյալ սառած, փետացած վիճակում։ Ես զարմանում էի, երբ գաուչոները, որոնք մանկությունից սկսած իրենց կյանքը գրեթե անցկացնում են ձիու վրա, ասում էին, որ նման դեպքերում նրանք միշտ նեղվում են։ Սանտ Յագոն ինձ պատմեց, որ երեք ամիս հիվանդ տանը փակվելուց հետո վայրի կով կամ ցուլ որսալու է գնում, և հետևանքը լինում է այն, որ նրա ազդրերն այնպես են փետանում, որ հաջորդ երկու օրը պառկում է անկողնում։ Այս ցույց է տալիս, որ գաուչոները, թեև արտաքնապես չի նկատվում, ձի հեծնելիս պետք է իրապես մկանային մեծ ուժ գործադրած լինեն։
Այս երկրի նման ճահճուտ, հետևաբար և դժվարանցանելի մի երկրում վայրի ցուլ կամ կով որսալը պետք է շատ դժվար գործ լինի։ Գաուչոներն ասում են, որ հաճախ նրանք սրընթաց անցնում են այնպիսի տեղերով, որ դանդաղ անցնել բոլորովին անհնար է, ինչպես մեկը միևնույն եղանակով կարողանում է սահել բարակ սառցի վրայով։ Որսալիս խումբն աշխատում է այնքան մոտենալ նախրին, որքան կարելի է, առանց նախրի կենդանիների կողմից նկատվելու։ Յուրաքանչյուր ոք իր հետ վերցնում է չորս կամ հինգ զույգ բոլա, նա սրանց նետում է իրար հետևից նույն թվով կենդանիների վրա, որոնք մի անգամ բռնվելուց և ոտները փաթաթվելուց հետո մի քանի օր մնում են, մինչև քաղցից և մաքառումից հետո քիչ ուժասպառ են լինում։ Այնուհետև նրանց ազատ են թողնում և քշում դեպի ընտանի կենդանիների նախիրը, որն այդտեղ բերած են լինում հատկապես այս նպատակի համար։ Նախորդ վարմունքից ահաբեկված՝ նրանք այլևu երբեք նախրից դուրս գալու փորձ չեն անում և հեշտությամբ միասին գալիս են մինչև տուն, եթե ճանապարհին ուժասպառ չեն լինում։ Եղանակն այնքան շարունակեց վատանալ, որ մենք որոշեցինք ամեն ջանք գործ դնել և նավը հասնել նախքան մթնելը։ Տեղացած անձրևի քանակությունից գետինն ամբողջովին ճահճացել էր։ Կարծում եմ, որ իմ ձին առնվազն տասն անգամ ընկավ, իսկ երբեմն էլ բոլոր վեց ձիերը միասին սայթաքում էին ցեխի մեջ։ Բոլոր փոքր առվակների եզրերը փափուկ տորֆից էին, որը բավականին դժվարացնում էր ձիերին առանց ընկնելու թռչել այդ առուները։ Մեր անհանգստությունը լրացնելու համար մենք ստիպված եղանք անցնել մի ծովախորշով, որտեղ ջուրը հասնում էր մինչև մեր ձիերի կռնակը, և փոքրիկ ալիքները, որ առաջանում էին ուժեղ քամուց, փշրվում էին մեզ վրա և կատարյալ թրջում և մրսեցնում մեզ։ Մինչև անգամ երկաթե կազմվածք ունեցող գաուչոները խոստովանվեցին, որ շատ ուրախ էին, որ կարճ էքսկուրսիայից հետո տուն հասան։
Այս կղզիների երկրաբանական կառուցվածքը շատ կողմերով պարզ է ու հասկանալի։ Ցածրադիր վայրերը կազմված են կավային թերթաքարից և ավազաքարից, որոնք պարունակում են թեև ոչ նույն, բայց չափազանց մոտիկ, Եվրոպայի սելուրյան ֆորմացիայի բրածոներ, բլուրները կազմված են սպիտակ հատիկավոր կվարցի ապառից։ Վերջինիս շերտերը հաճախ կամարաձև դասավորված են կատարյալ սիմետրիկ ձևով, ուստի և զանգվածներից մի քանիսն ունեն ամենաեզակի տեսք։ Պեռնետին[116] մի քանի էջ է նվիրել մի ավերված բլրի նկարագրության, որի հաջորդական շերտերը նա իրավացիորեն համեմատել է ամֆիթատրոնի նստարանների շարքերի հետ։ Կվարցի ապառը պետք է որ բոլորովին փափուկ եղած լիներ, եթե նա առանց փշրվելու կարողացել է ենթարկվել այսքան նշանավոր ճկումների։ Որովհետև կվարցն աննկատելիորեն փոխվում է ավազաքարի, ուստի հավանական կարող է լինել, որ առաջինն իր ծագումը պարտական է ավազաքարին, որն այնքան է տաքացել, որ դարձել է մածուցիկ և սառչելով բյուրեղացել է։ Հավանորեն նա փափուկ վիճակում պետք է մղված լինի դեպի վեր իր վրա գտնվող շերտեր ի միջով։
Կղզու շատ մասերում հովիտների հատակը տարօրինակ ձևով ծածկված է բյուրավոր մեծ, անջատ, անկյունավոր կվարցի ապառներով՝ կազմելով «քարային հոսքեր»։ Այս ապառները հիշատակել է Պեռնետիի ժամանակից սկսած յուրաքանչյուր ճանապարհորդ։ Այդ ապառի մեծ կտորները չեն մաշվել ջրի միջոցով, նրանց անկյունները միայն մի փոքր չափով են բթացել։ Նրանց մեծությունը հասնում է մեկ կամ երկու ոտնաչափից մինչև տասը ոտնաչափ տրամագծի, կամ մինչև անգամ լինում են այնպիսի կտորներ, որոնք քսան անգամ ավելի մեծ են լինում։ Նրանք թափված չեն անկանոն կույտերով, այլ փռված են ինչպես հարթ սավան կամ մեծ գետակ։ Հնարավոր չէ ստուգել նրանց հաստությունը, բայց փոքրիկ առուների ջրի կաթկթելու ձայնը լսվում է բավական մեծ խորությունից։ Հավանորեն, իրական խորությունը մեծ է, որովհետև վաղուց պետք է որ ստորին բեկորների արանքները լցված լինեն ավազով։ Այս քարերի հոսանքի լայնությունը տարբեր տեղերում տարբեր է, մի քանի հարյուր ոտնաչափից սկսած որոշ լայն մասերում հասնում է մինչև մեկ մղոնի, բայց տորֆային հողն ամեն օր նրա եզրերից հափշտակումներ է կատարում և մինչև անգամ, որտեղ որ առանձին մի քանի քարեր իրար մոտ են լինում, նրանցից կղզյակներ են կազմում։ Բերկլիի նեղուցից հարավ գտնվող մի հովտում, որը մեր խմբի անդամներից մի քանիսն անվանեցին «Բեկորների մեծ հովիտ», ստիպված էինք կես մղոն լայնություն ունեցող չընդհատվող մի շերտով անցնել մի սուր քարից մյուսը թռչելով։ Այնքան մեծ էին այդ բեկորները, որ երբ անձրևի տեղատարափով բռնվեցինք, ես հեշտությամբ ապաստանեցի նրանցից մեկի տակ։
Ամենանշանակալի հանգամանքն այս «քարերի գետակներում» նրանց փոքր թեքությունն է։
Ես տեսել եմ երբեմն բլրի կողերին նրանց թեքությունները, որ հորիզոնի հետ կազմում են տասն աստիճան. բայց հարթ, լայն հատակ ունեցող հովիտներից մի քանիսում թեքությունն այնքան փոքր է, որ հազիվ է պարզ նկատելի լինում։ Այդպիսի մի խորտուբորտ մակերեսի վրա անկյունը չափել հնարավոր չէր, բայց մի ընդհանուր բացատրություն տալու համար կասեմ, որ թեքությունը չէր կարող դանդաղեցնել անգլիական պոստային կառ֊քի արագությունը։ Մի քանի տեղ այս բեկորների չընդհատվող հոսանքը տարածվում էր հովտի ընթացքով վեր և նույնիսկ հասնում մինչև բլրի կատարը։ Այս բարձունքների վրայի ահռելի զանգվածները, որոնք իրենց ծավալով գերազանցում են փոքր շենքերը, կարծեք թե իրենց գահավեժ ընթացքում ձերբակալված կանգ էին առել։ Այնտեղ կային նաև կամարաձև կոր շերտեր, որոնք կիտված էին իրար վրա, մի հին ընդարձակ մայր եկեղեցու ավերակների նման։ Երբ մեկը փորձում է նկարագրել այս վայրագ տեսարանները, ակամա մի նմանությունից անցնում է. մյուսին։ Մենք կարող ենք երևակայել որ սպիտակ լավայի հոսանքները լեռների բազմաթիվ կողմերից հոսել են հարթավայրերը և երբ պնդացել են, մի ահռելի ցնցումից մասնատվել և վերածվել են բյուրավոր բեկորների։ «Քարերի հոսանք» արտահայտությունը, որն անմիջականորեն գալիս է յուրաքանչյուր դիտողի միտքը, միևնույն միտքն է հաղորդում։ Այս տեսարանները տեղում ավելի տպավորիչ են դառնում շրջակա ցածր և կլոր բլուրների կոնտրաստից։
Ինձ համար շատ հետաքրքրական էր մեր շղթայի ամենաբարձր կատարին (մոտ յոթ հարյուր ոտնաչափ ծովից բարձր) մի մեծ կամարաձև բեկորի գտնվելը, որը պառկած էր իր կորնթարդ կողմի վրա, կամ հետևը գետնին։ Արդյո՞ք պետք է ենթադրել, որ նա հարմար ձևով նետվել է օդի մեջ և այսպես շուռ եկել մյուս կողմի վրա։ Կամ ավելի հավանական է, որ սկզբներում միևնույն շղթայի մի մասն ավելի բարձր է եղել, քան այն կետը, որի վրա այժմ պառկած է բնության մեծ ցնցման այս մեծ կոթողը։ Որովհետև հովիտներում բեկորները ոչ կլորացված են և ոչ էլ արանքները լցված ավազով, ուստի մենք պետք է այստեղից եզրակացնենք, որ այս մեծ վայրագության պերիոդը տեղի է ունեցել ցամաքը ծովի ջրի տակից դուրս գալուց հետո։
Այս հովիտների մի լայնակի կարվածքում հատակը գրեթե հարթ հավասար է, կամ թե շատ քիչ է բարձր՝ մի կողմը մյուսի հետ համեմատած։ Ուստի բեկորները պետք է եկած լինեն հովտի վերին ծայրով, բայց իրոք ավելի հավանական է թվում այն, որ նրանք ներքև են նետվել ամենամոտիկ փեշերից, և ապա մի ապշեցուցիչ մեծ ուժի ճոճող շարժումով[117] բեկորները դիրքով հավասարվել և վերածվել են միապաղաղ շերտի։ Եթե 1835 թվի երկրաշարժի ժամանակի,[118] որը կործանեց Կոնցեպցիոնը (Չիլի), զարմանում էին, որ այդպես փոքրիկ մարմինները կարող էին գետնից մի քանի մատնաչափ վեր նետվել, հապա ի՞նչ պիտի ասենք մի շարժի մասին, որը մի քանի տոնն կշիռ ունեցող բեկարները շարժել է առաջ, ինչպես նույնչափ ավազը ճոճվող տախտակի վրա, և դասավորել հավասար մակերեսով։ Անդերի Կորդիլյերներում ես տեսել եմ պարզ նշաններ, որտեղ վիթխարի լեռներ ջարդուփշուր են եղել ինչպես բարակ կեղև, և շերտերը նետվել իրենց վերտիկալ կողերին, բայց երբեք ոչ մի տեսարան այնպես ազդու չի հաղորդել իմ մտքին ցնցման գաղափարը, ինչպես այս «քարերի հոսանքները», որոնց նմանը իզուր կլիներ փնտրել պատմական արձանագրությունների մեջ։ Գիտությունը հետագայում մի օր հավանորեն այս երևույթին կտա մի պարզ բացատրություն, ինչպես արդեն տվել է վաղուց մտածված թափառական վալունների անբացատրելի տեղափոխությանը, որոնք ցրված են Եվրապայի հարթավայրերի վրա։
Այս կղզիների ֆաունայի մասին ես քիչ բան ունեմ ասելու։ Արդեն նկարագրել եմ գիշակեր անգղը կամ Polyborus-ը։ Այստեղ կան նաև մի քանի բազեներ, բվեր և մի քանի ցամաքային փոքր թռչուններ։ Առանձնապես շատ են ջրային թռչունները, և, դրանք, ըստ հին նավարկուների վկայությունների, հին ժամանակներում ավելի շատ են եղել։ Մի օր ես նկատեցի մի ծովագռավ իր բռնած ձկան հետ խաղալիս։ Ութ անգամ իրար հետևից այս թռչունը բաց թողեց իր որսը ջրի մեջ և ինքը սուզվեց նրա հետևից, և թեև ձուկը բավականին խորն էր գնում, բայց թռչունը միշտ նրան բռնում և բերում էր ջրի երեսը։ Կենդանաբանական այգիներում ես տեսել եմ ջրասամույրը նույն ձևով ձկան հետ խաղալիս, որը շատ նման էր կատվի խաղին մկան հետ։
Ես չգիտեմ մի այլ դեպք, որտեղ մայր բնությունը երևա այդքան համառ և անգութ։ Մի այլ օր կանգնած մի պինգվինի (Aptenodytes demersa) և ջրի միջև զվարճանում էի նրա սովորությունները դիտելով։ Այս մի սրտոտ թռչուն էր և մինչև ծովը հասնելը նա կանոնավորապես ճակատամարտեց իմ դեմ և ինձ ետ մղեց։ Միայն ծանր հարվածները կարող էին կանգնեցնել նրան. յուրաքանչյուր մատնաչափ տարածություն, որ նա գրավում էր, ամուր պահում էր՝ կանգնելով անմիջապես առջևս ուղիղ և. վճռական։ Երբ այսպես կեցած էինք դեմառդեմ, նա շարունակ իր գլուխը շատ տարօրինակ ձևով դարձնում էր մի կողմից մյուսը, կարծեք թե նրա աչքերը պարզ տեսնում էին միայն իրենց առջևի և հիմքի մասերից։ Այս թռչունին սովորաբար անվանում են էշ պինգվին, և այդ անունը ծագում է նրա սովորություններից. ափին եղած ժամանակ գլուխը ետ է տանում և բարձրացնում մի բարձր, տարօրինակ ձայն, որը շատ նման է իշի զռոցին. իսկ երբ ծովի վրա է և անվրդով, նրա ձայնը լինում է շատ խորը և հանդիսավոր և հաճախ լսվում է գիշերը։ Սուզվելիս նրա փոքրիկ թևերը գործածվում են որպես լողաթևեր, իսկ ցամաքում՝ որպես առջևի սրունքներ։ Երբ սողում է գրեթե չորս ոտների վրա տուսոկների[119] կամ կանաչով ծածկված դարավանդի կողքերով, այնքան արագ է շարժվում, որ հեշտությամբ կարելի է շփոթել չորքոտանու հետ։ Երբ ծովում ձուկ է որսում, նա այնպես է ցատկում վեր՝ դեպի ջրի մակերեսը, շնչառության համար, և այնպես արագ է նորից սուզվում, որ բոլորն էլ առաջին հայացքից կասեին, որ դա ձուկ է և զվարճանում է վեր ցատկելով։
Ֆալկլանդական կղզիներում հաճախ երևում են երկու տեսակ սագեր։ Լեռնային տեսակը (Anas Magellanica) զույգերով և փոքրիկ երամներով տարածված է ամբողջ կղղում։ Նրանք չեն չվում, այլ իրենց բները շինում են դուրս ընկած փոքր կղզյակներում։ Ենթադրում են, որ այդ անում են աղվեսներից վախենալու պատճառով, գուցե և այդ նույն պատճառով է, որ այս թռչունները, որոնք թեև շատ հանգիստ են ցերեկը, երբ մութն ընկնում է, դառնում են զգուշ և վայրի։ Սրանք ամբողջովին ապրում են բուսական սննդանյութերով։ Ժայռերի սագը, որն իր անունն ստացել է բացառապես ծովափերին ապրելու շնորհիվ (Anas antarctica), տարածված է և՛ այստեղ, և՛ Ամերիկայի արևմտյան ափերին՝ մինչև Չիլիի հյուսիսային սահմանները։ Հրո Երկրի խորը և մեկուսացած նեղուցներում հաճախ պատահում են ձյան չափ սպիտակ արու սագը, միշտ իր սև ընկերուհու հետ միասին կողք կողքի կանգնած հեռվում գտնվող ապառաժոտ մի կետի վրա։
Այս կղզիներում չափազանց առատ է մի մեծ ապուշ բադ կամ սագ (Anas brachyptera), որը երբեմն կշռում է քսաներկու ֆունտ։ Այս թռչունները ջրի երեսին անսովոր ձևով թիավարելու և ջուրը վեր ցայտեցնելու համար հին ժամանակներում կոչվում էին արշավաձիեր, իսկ այժմ կոչվում են «շոգենավեր», որն ավելի հարմար անուն է սրանց համար։ Նրանց թևերը շատ փոքր են, թույլ, և այդ թևերով նրանք թռչել չեն կարող, բայց նրանց օգնությամբ մասամբ լողալով և մասամբ ջրի երեսին բախելով՝ նրանք շարժվում են շատ արագ։ Այդ հիշեցնում է շնից հալածված մեր ընտանի բադի փախուստը, բայց կարելի է վստահ ասել, որ «շոգենավն» իր թևերը միասին չի շարժում, ինչպես այլ թռչուններ, այլ շարժում է փոխեփոխ։ Այս տձև և ապուշ բադերն այնպիսի ձայներ են հանում և այնպես են ջուրն այս ու այն կողմ ցայտեցնում, որ վերին աստիճանի հետաքրքրական էֆեկտ է ստացվում։
Այսպիսով Հարավային Ամերիկայում մենք գտնում ենք երեք թռչուն, որոնք իրենց թևերը, բացի թռչելուց, գործածում են և այլ նպատակների, համար, պինգվինը իր թևերը գործածում է որպես լողաթև, «շոգենավը»՝ որպես թիակ, իսկ ջայլամը՝ որպես առագաստ. իսկ Նոր Զելանդիայի ապտերիքսը, ինչպես և նրա անհետացած գիգանտ նախատիպը՝ դինորնիսը, ունեն թևերի ռուդիմենտար ներկայացուցիչներ միայն։ «Շոգենավը» կարող է սուզվել շատ կարճ տարածության վրա միայն։ Նա ամբողջովին սնվում է խեցիներով, որ գտնում է ծովախոտերի և ծովափի ժայռերի մեջ, որտեղ մնում են տեղատվության ժամանակ. այս պատճառով էլ կտուցը և գլուխը, այս խեցիները կոտրելու համար, զարմանալիորեն ծանր են և ուժեղ. գլուխն այնքան ամուր է, որ իմ երկրաբանական մուրճով դժվարությամբ ճեղքեցի։ Մեր բոլոր որսորդները շուտով համոզվեցին, թե գոյության համար որչափ տոկուն են այս թռչունները։ Երբ երեկոյան հավաքված երամով սկսում են խաղալ փետուրների հետ, նրանք այնպիսի տարօրինակ խառն ձայներ են հանում, ինչպես արևադարձային երկրներ ի ցուլ-գորտերը (Rana pipiens)։
Հրո Երկրում, ինչպես և Ֆալկլանդական կղզիներում ես բազմաթիվ դիտողություններ արի ստորին կարգի ծովային կենդանիների վրա,[120] բայց սրանք քիչ ընդհանուր հետաքրքրություն ունեն։ Այստեղ ես հիշատակելու եմ միայն մի շարք փաստեր, որոնք վերաբերում են իրենց դասի մեջ ավելի կազմակերպված մի շարք զոոֆիտների։ Մի քանի սեռեր (Flustrs, Eschara, Cellaria, Crisia և այլն) համապատասխանում են իրար իրենց եզակի շարժվող օրգաններով (ինչպես եվրոպական ծովերում ապրող Flustra avicalaria-յի օրգաններն են)՝ կցված իրենց վանդակներին։ Այդ օրգանը մեծ մասամբ խիստ նման է անգղի գլխի, բայց ստորին ծնոտը կարելի է ավելի լայն բանալ, քան իրական թռչունի կտուցը։ Գլուխն ունի կարճ վզի միջոցով շարժվելու զգալի կարողություն։ Մի զոոֆիտի մոտ գլուխն անշարժ էր, իսկ ներքին ծնոտն ազատ. իսկ մի ուրիշի մոտ նրան փոխարինում էր մի եռանկյունի գդակ՝ գեղեցիկ կերպով հարմարեցրած ծուղակի դռնով, որն ակներևաբար համապատասխանում էր ներքին կզակոսրին։ Տեսակների մեծ մասի մոտ յուրաքանչյուր վանդակ օժտված էր մի գլխով, իսկ մյուսների մոտ յուրաքանչյուր վանդակ ուներ երկու գլուխ։
Երիտասարդ վանդակներն այս ծովածամների ճյուղերի ծայրերին պարունակում են բոլորովին չզարգացած պոլիպներ, մինչդեռ նրանը միացած անգղային գլուխը, թեև փոքր, բոլոր կողմերով կատարյալ է։ Երբ ասեղով պոլիպը վանդակից հեռացվեց, այս օրգաններն ամենափոքր չափով ազդվելու նշաններ չարտահայտեցին։ Երբ անգղանման գլուխներից մեկը կտրվեց վանդակից, ներքին ծնոտը պահել էր բացվելու և փակվելու, իր ունակությունը։ Նրանց կառուցվածքի ամենաեզակի մասը գուցե այն է, որ երբ ճյուղի վրա լինում էր երկուսից ավելի վանդակների շարք, կենտրոնական վանդակները թեև օժտված էին այս գլուխ ունեցող հավելվածներով, սակայն այս հավելվածները չափազանց փոքր էին լինում — արտաքինների միայն ¼ մասը կազմելով։ Նրանց շարժումներն ըստ տեսակների տարբեր էին, բայց մի քանիսի մոտ չնկատեցի մինչև անգամ ամենափոքր շարժում, մինչդեռ այլ տեսակներ, ներքին ծնոտն ընդհանրապես լայն բացած՝ ճոճվում էին ետ ու առաջ, յուրաքանչյուր դարձը կատարելով հինգ վայրկյանում, մյուսները կատարում էին արագ և ընդմիջումով։ Ասեղով խթելիս կտուցը սովորաբար այնպես ուժեղ էր բռնում ասեղի ծայրը, որ ամբողջ ճյուղը ցնցվում էր։ Այս մարմինները ոչ մի առնչություն չունեն ձվերի կամ դեմուլների արտադրման հետ, քանի որ նրանք կազմվում են նախքան աճող ճյուղերի ծայրերին վանդակներում երիտասարդ պոլիպներ կերևան, որովհետև նրանք շարժվում են պոլիպներից անկախ և չի երևում, թե որևէ կերպ միացած են նրանց հետ. և որովհետև նրանք վանդակների արտաքին և ներքին շարքերում տարբերվում են իրենց մեծությամբ, ուստի քիչ կասկած կարող է լինել, որ իրենց ֆունկցիաներում նրանք ավելի շուտ կապված են ճյուղերի եղջյուրավոր առանցքին, քան վանդակներում գտնվող պոլիպներին։ Ծովափերի (Բահիա Բլանկայում նկարագրվածի ներքին վերջավորության վրա գտնվող մոտ հավելվածը նույնպես ընդհանուր առմամբ կազմում է զոոֆիտի մի մասը, ճիշտ այնպես, ինչպես ծառի արմատները կազմում են ամբողջ ծառի մի մասը և ոչ առանձին տերևի կամ ծաղկի բողբոջի։
Մի այլ գեղակազմ փոքրիկ պոլիպի (Crisia?) մոտ յուրաքանչյուր վանդակ օժտված էր մի երկարատամ քիստով, որն ընդունակ էր արագ շարժվելու։ Այս քիստերից և անգղանման գլուխներից յուրաքանչյուրը սովորաբար շարժվում էր մյուսներից բոլորովին անկախ, բայց երբեմն մի ճյուղի երկու կողմերում, երբեմն էլ միայն մի կողմում եղածները բոլորը միասին շարժվում էին միևնույն վայրկյանում. երբեմն շարժվում էին կանոնավոր կարգով, մեկը մյուսի հետևից։ Այս գործողություններում մենք զոոֆիտի մոտ առերևույթ տեսնում ենք կամքի այնպիսի կատարյալ փոխանցում, թեև կազմված հազարավոր առանձին պոլիպներից, ինչպես առանձին մի կենդանու մոտ։ Այս դեպքն էապես չի տարբերվում Բահիա Բլանկայի ափերին գտնվող ծովափետուրներից, որոնք դիպչելիս քաշվում էին ավազի մեջ։ Ես այստեղ նշելու եմ միաձև գործողության մի այլ օրինակ, թեև բոլորովին տարբեր բնույթի, Clytia-յին խիստ մոտիկ, ուստի և չափազանց պարզ կազմվածքով մի զոոֆիտի մոտ։ Պահելով նրա մի մեծ փունջն աղաջրով լցրած ավազանի մեջ, մթնելիս պարզվեց, որ հենց որ ես դիպչում էի ճյուղի որևէ մասին, ամբողջը մի կանաչ լույսով դառնում էր ուժեղ ֆոսֆորէսցենտ։ Չեմ կարծում, որ երբևիցե տեսած լինեմ սրան նման՝ ավելի գեղեցիկ մի բան։ Հետաքրքրականն այն էր, որ լույսի բծերը ճյուղերով վեր էին բարձրանում հիմքից դեպի ծայրերը։
Այս բարդ կենդանիների ուսումնասիրությունն ինձ համար միշտ հետաքրքրական էր։ Ի՞նչը կարող էր լինել ավելի զարմանալի, քան այն, որ բուսանման մի կենդանի, որը ձու է դնում, ընդունակ է լողալ այս ու այն կողմ և ընտրել մի առանձին տեղ՝ կառչելու համար, որից հետո տալիս է իր հյուղերը, յուրաքանչյուրը խռնված անհաշիվ առանձին կենդանիների հետ, որոնք հաճախ ունեն բարդ կազմություն։ Բացի այդ, ինչպես մենք տեսանք, ճյուղերը երբեմն ունենում են օրգաններ, որոնք կարող են շարժվել և անկախ են պոլիպներից։ Որչափ էլ որ զարմանալի լինի այս տարբեր անհատներից կազմված միությունը մի ընդհանուր բնում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ծառ ցուցաբերում է միևնույն փաստերը, որովհետև պետք է կոկոնները համարել անհատ բույսեր։ Սակայն բնական է մի պոլիպը տեսնել բերանով, ներքին գործարաններով և այլ օրգաններով որպես առանձին անհատ, մինչ տերևաբողբոջի անհատականությունն այնքան հեշտ չէ ըմբռնել. այնպես որ առանձին անդատների միացումը մի ընդհանուր մարմնի մեջ՝ ավելի զարմանալի և կատարյալ է պոլիպի մոտ, քան ծառի։ Մեր ըմբռնումն այս բարդ կենդանու մասին, որտեղ յուրաքանչյուրի անհատականությունը որոշ կողմերով լրիվ ինքնուրույն չէ, ավելի հեշտանում է, երբ հիշում ենք, որ մի էակից կարող են առաջանալ երկու առանձին էակ, երբ մեկ անհատը կտրում, են դանակով, կամ երբ այդ հատումը կատարում է ինքը բնությունը։ Մենք կարող ենք աչքի առաջ ունենալ աոանձին պոլիպները զոոֆիտի մոտ, կամ ծառերի բողբոջները որպես դեպքեր, որտեղ առանձին անհատի առանձնացումը մինչև վերջը չի գնում։ Իհարկե, ծառատեսակների բողբոջների և, նկատի ունենալով անոլոգիան, կորալների դեպքում, բողբոջներով բազմացրած անհատները թվում է թե ավելի մոտիկ են իրար, քան ձվերը և սերմերն իրենց ծնողներին։ Թվում է, թե այժմ հաստատված է, որ բողբոջների միջոցով բազմացրած բույսերը բոլորն ունեն կյանքի ընդհանուր տևողություն, և յուրաքանչյուրին լավ հայտնի է, թե ինչպիսի տարօրինակ և բազմաթիվ մանրամասնություններ են ճշգրտորեն փոխանցվում բողբոջների և շիվերի պատվաստների միջոցով, մինչ սերմերով բազմացնելիս այդ մանրամասնությունները կամ երևան չեն գալիս, կամ թե գալիս են միայն պատահականորեն։
ՏԱՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀՐՈ ԵՐԿԻՐ
Հրո Երկիր, առաջին ժամանումը.— Բարի Հաջողության խորշը.— Նավում գտնվող՝ Հրո Երկրի բնիկներիմասին.— Տեսակցություն վայրենիների հետ.— Անտառային տեսարաններ.— Հոռն հրվանդանը.— Ուիգվամի խորշը.— Վայրենիների թշվառ վիճակը.—Սով.— Մարդակերներ.— Մայրասպանություն.— Կրոնական զգացումներ.— Ուժեղ քամի.— Բիգլի նեղուցը.— Պոնսոնրի նեղուցը.— Ուիգվամների կառուցումը և հրո-երկրացիները մեջը բնակեցնելը.— Բիգլի նեղուցի երկճյուղավորումը.— Սառցադաշտեր.— Վերադարձ դեպի նավը.— Երկրորդ անգամ նավով գաղութն այցելելը.— Պայմանների հավասարությունը բնիկների մեջ։
Դեկտեմբերի 17, 1832.— Վերջացնելով Պատագոնիայի և Ֆալկլանդական կղզիների մասին՝ այժմ նկարագրելու եմ առաջին անգամ Հրո Երկիրը ժամանելը։ Կեսօրից քիչ անց մի պտույտ գործեցինք Սանտ Յագո հրվանդանի շուրջը և եկանք Լը Մեր կոչված հռչակավոր հրվանդանը։ Նավն ամբողջ ժամանակը գնում էր Հրո Երկրի ափերի մոտով, և խորտուբորտ, անհյուրընկալ Ստատենլենդ կղզու ուրվագիծը երևում էր ամպերի միջից։ Կեսօրից հետո խարիսխ գցեցինք Բարի Հաջողություն խորշում։ Խորշը մտնելիս մեզ ողջունեցին այս երկրի վագրենիներն իրենց հաստուկ ողջույնի ձևով։ Հրո-երկրացիների մի խումբ, մասամբ ծածկված խիտ անտառներով, նստել էին ծովի վրա կախված մի բարձունքի վրա, և երբ մենք անցանք նրանց մոտով, նրանք վեր թռան և, ծածանելով իրենց պատառոտված ծածկոցները, աղաղակներ բարձրացրին։ Այս վայրենիները հետո հետևում էին նավին, և մթնելուց անմիջապես առաջ երևացին նրանց խարույկները և, նորից լսվեցին նրանց վայրի աղաղակները։ Մեր նավակայանը ներկայացնում էր ջրային մի գեղեցիկ տարածություն, որը կիսով չափ շրջապատված էր կավային թերթաքարերից կազմված ցածր կլոր լեռներով, որոնք մինչև ափը ծածկված էին խիտ, մռայլ անտառներով։ Մի ակնարկը բավական էր՝ ցույց տալու ինձ, թե ո՜րչափ տարբեր էր այդ տեսարանը մինչ այդ իմ տեսած վայրերից։ Գիշերն ուժեղ քամի եղավ, և ուժեղ փոթորիկները լեռներից գալիս անցնում էին մեր վրայով։ Շատ վատ կլիներ, եթե այդ ժամանակ բաց ծովում լինեինք, դրա համար էլ մենք, ինչպես և ուրիշները, կարող ենք անվանել այդ վայրը Բարի Հաջողության խորշ։
Առավոտյան նավապետը մի խումբ մարդկանց ուղարկեց բնիկների մոտ բանակցելու։ Երբ մենք մոտեցանք ափին, ներկա եղող չորս բնիկներից մեկն առաջ եկավ մեզ ընդունելու և սկսեց ուժգին աղաղակել, ցանկանալով ցույց տալ մեզ ափ դուրս գալու տեղը։ Երբ արդեն ափին էինք, նրանց խումբը կարծեք թե ահաբեկված էր, բայց շարունակում էին խոսել և ձեռքերով ու ոտքերով արագ նշաններ անել։ Առանց բացառության ինձ համար այդ իմ տեսած տեսարաններից ամենատարօրինակը և ամենահետաքրքրականն էր։ Ես չէի կարող երբեք համոզված լինել, թե ի՜նչպիսի մեծ տարբերություն գոյություն ունի վայրենու և քաղաքակրթված մարդու, միջև, այդ տարբերությունն ավելի մեծ է, քան այն, որ գոյություն ունի վայրի և ընտանի կենդանիների մեջ, ինչ չափով որ մարդն ունի զարգանալու և կատարելագործվելու ավելի մեծ կարողություն։ Գլխավոր բանակցողը մի ծեր մարդ էր, և երևում էր, որ նա ընտանիքի ավագն էր մյուս երեքն ուժեղ երիտասարդներ էին և ունեին վեց ոտնաչափ հասակ։ Կանանց և երեխաներին ուղարկել էին հեռու տեղեր։ Այս հրո-երկրացիները շատ են տարբերվում հեռու արևմուտքում գտնվող թերաճած ողորմելի ցեղերից և կարծեք թե սրանք խիստ մոտիկ են Մագելլանի նեղուցի հռչակավոր պատագոնացիներին։ Նրանց միակ հագուստը կազմում էր գուանակոյի մորթուց պատրաստած ծածկոցը՝ բրդոտ կողմը դեպի դուրս դարձրած. այս նրանք գցում են իրենց ուսերին, և նրանց մերկ մարմինը միայն կիսով չափ է ծածկվում։ Նրանց մաշկն ունի կեղտոտ պղնձա-կարմրավուն գույն։
Ծերունին իր գլխին կապած ուներ սպիտակ փետուրներից պատրաստած կապ, որով մասամբ ծածկվել էին նրա սև, կոշտ ու խճճված մազերը։ Նրա դեմքի վրայով անցնում էին խաչաձևող երկու լայն շերտեր, մեկը ներկված էր վառ-կարմիր գույնով, որը հասնում էր ականջից ականջ և անցնում էր վերին շրթունքի վրայով. մյուսն սպիտակ էր, ինչպես կավիճ և անցնում էր վերևով ու զուգահեռ էր առաջինին, այնպես որ մինչև անգամ նրա աչքի կոպերը ներկված էին։ Մյուս երկուսը զարդարվել էին փայտի ածխից պատրաստած սև փոշու երիզներով։ Այդ խումբն ամբողջությամբ նման էր այն սատանաներին, որոնք բեմի վրա են գալիս Der Freischutz-ի նման պիեսներում։
Նրանց մարմնի կառուցվածքն ամբողջությամբ նվաստացուցիչ էր, դեմքերի արտահայտությունը անվստահ, ընկճված և վախեցած։ Հենց որ մենք նրանց նվիրեցինք մի քանի կտոր կարմիր շոր, որն անմիջապես փաթաթեցին վզներին, մեզ համար դարձան լավ բարեկամներ։ Ծերունին այդ արտահայտում էր նրանով, որ սկսեց մեր կրծքերը շոյել և կչկչալու նման ձայներ հանել, ինչպես մարդիկ են հանում հավերը կերակրելիս։ Ես քայլում էի ծերունու հետ, և այս բարեկամության ցույցը կրկնվեց մի քանի անգամ և վերջացավ երեք ծանր ապտակներով, որ ծերունին միաժամանակ հասցրեց իմ կրծքին և կռնակին։ Ապա մերկացնելով իր կուրծքն՝ ուզեց, որ ես պատասխանեի իր կոմպլիմենտին, որը երբ կատարեցիք թվում էր, թե նրան մեծ բավականություն պատճառեցի։ Այս ժողովրդի լեզուն, ինչ չափով որ մենք կարողացանք կարծիք կազմել, հազիվ թե արժանի լիներ բաժանահնչուն լեզու համարվելու։ Կապիտան Կուկն այդ ձայները համեմատում է կոկորդը մաքրող մարդու հանած ձայների հետ, բայց իսկապես ոչ մի եվրոպացի իր կոկորդը մաքրելիս այդքան խռպոտ, կոկորդային և կռնչանման ձայներ չի հանում։
Սրանք սքանչելի ընդօրինակողներ են. հենց որ մենք հազում էինք կամ հորանջում, նրանք անմիջապես հետևում էին մեզ։ Մեր խմբի անդամներից մեկն սկսեց աչքը շլել և ծուռ նայել, բայց հրո-երկրացիներից մի երիտասարդի (որի ամբողջ դեմքը, բացառությամբ աչքերի վրայով անցնող մի սպիտակ երիզի, ներկված էր սև գույնով) համոզվեց կատարել շատ ավելի անդուրեկան ծամածռություններ։ Կատարյալ ճշգրտությամբ նրանք կարող էին կրկնել նրանց ուղղած մեր նախադասությունների յուրաքանչյուր բառը և որոշ ժամանակ հիշում էին այդ բառերը։ Մինչդեռ մենք եվրոպացիներս բոլորս դիտենք, թե որչափ դժվար է օտար լեզվի հնչյուններն իրարից զանազանել։ Օրինակ, մեզնից ո՞ր մեկը կարող էր հետևել ամերիկյան հնդիկի երեքից ավելի բառերով կազմված նախադասությանը։ Ինչպես երևում է՝ բոլոր վայրենիներն էլ ունեն ընդօրինակության անսովոր աստիճանի այս ընդունակությունը։ Ինձ գրեթե նույն բառերով պատմել են քաֆրերի մեջ գոյություն ունեցող միևնույն ծիծաղաշարժ սովորությունների մասին, ավստրալիացիները նույնպես վաղուց հանրածանոթ են մեկին ճանաչեցնելու համար նրա շարժուձևի նման ձևեր անելու և նկարագրելու կարողությամբ։ Ի՞նչպես կարելի է բացատրել այս ընդունակությունը, արդյոք այդ հետևանք չէ՞ ըմբռնումների և սուր զգացումների վարժեցրած սովորությունների, որ ընդհանուր է վայրենի վիճակում գտնվող բոլոր մարդկանց, համեմատած վաղուց քաղաքակրթված մարդկանց հետ։
Երբ մեր խումբն սկսում էր մի երգ երգել, ինձ այնպես էր թվում, որ հրո-երկրացիները վայր կընկնեն զարմանքից։ Նույնչափ զարմացած նրանք դիտում էին մեզ պարելիս, բայց երիտասարդներից մեկը, երբ խնդրեցինք չառարկեց շուրջպար պարելու դեմ։ Չնայած որ նրանք քիչ էին վարժվել եվրոպացիներին, ինչպես այդ երևում էր, այնուամենայնիվ նրանք գիտեին՝ ի՛նչ բան է հրազենը, և սոսկում էին մեր հրացաններից. ոչ մի բան չէր կարող հրապուրել նրանց՝ իրենց ձեռքն հրացան վերցնելու։ Նրանք խնդրում էին դանակներ՝ անվանելով դրանք սպանական բառով «cuchilla». նրանք իրենց պահանջած իրն արտահայտում էին նաև շարժուձևերով, ձևացնելով, թե բերաններում գտնվում է մի կտոր ճարպ, և ապա ցույց տալով, որ ոչ թե ուզում են պատառոտել, այլ ուզում են դանակով կտրել։
Մինչև, այժմ ես դեռ չեմ պատմել մի քանի հրո-երկրացիների մասին, որոնք գտնվում էին մեր նավում։ «Ադվենչըր» և «Բիգլ» նավերի նախկին ճանապարհորդությունների ժամանակ, որ կատարվել էին 1826 և 1830 թվականներին, կապիտան Ֆից Ռոյը բռնել էր մի խումբ բնիկներ որպես պատանդ մի կորսված նավակի, որը գողացվել էր քարտեզահանումների վրա աշխատող մի խմբի մեծ վտանգի ենթարկելով։ Այս բնիկներից մի քանիսին, ինչպես և մի երեխայի, որին նա գնել էր մարգարտյա մեկ կոճակով, իր հետ բերել էր Անգլիա, մտադրվելով իր անձնական ծախսով կրթել նրանց և կրոնական դաստիարակություն տալ։ Այս բնիկներին նորից իրենց երկիրը վերադարձնելու խնդիրը կապիտան Ֆից ՌոյԻ համար հանդիսանում էր գլխավոր դրդապատճառներից մեկը մեր այս ճանապարհորդությունը կատարելու, և այս էքսպեդիցիայի մասին ծովակալության արած որոշումից առաջ կապիտան Ֆից Ռոյը վեհանձնաբար պայմանավորվել էր մի նավի հետ, և ինքն անձամբ նրանց ետ էր բերելու դեպի Հրո Երկիրը։ Բնիկներին ուղեկցում էր միսիոներ Մեթյուսը, որի մասին, ինչպես և բնիկների մասին, կապիտան Ֆից Ռոյը հրատարակել է մի ամբողջական հիանալի զեկուցագիր։ Սկզբում վերցվածների մեջ էին երկու տղամարդ, որոնցից մեկն Անգլիայում մեռավ ծաղիկ հիվանդությունից, մի տղա և մի աղջիկ. իսկ այժմ մենք նավում ունեինք Յորք Մինստըրին, Ջեմմի Բըթընին[121] (որի անունը ցույց է տայիս, թե ինչով են գնել իրեն) և Ֆուեդիա Բասկետին։ Յորք Մինստրը լրիվ աճած, կարճ, հաստ, ուժեղ մի տղամարդ էր. նա ուներ ծածկամիտ, լռակյաց, թախծոտ տրամադրություն, իսկ երբ հուզում էին, դառնում էր վերին աստիճանի կրքոտ, նրա սերը դեպի նավում գտնվող ընկերներից մի քանիսը շատ ուժեղ էր, մտային կարողությունը՝ լավ։ Ջեմմի Բըթընը րոլորի կողմից սիրված մի տղա էր, բայց նույնպես կրքոտ, նքա դեմքի արտահայտությունն անմիջապես ցույց էր տալիս իր քնքուշ տրամադրությունը։ Նա միշտ ուրախ-զվարթ էր և շատ հաճախ ծիծաղում էր ու զարմանալիորեն համակրում վիշտ կամ ցավ ունեցող որևէ մեկին, ալեկոծությունների ժամանակ ես հաճախ մի փոքր վատ էի զգում, նա սովորաբար գալիս էր ինձ մոտ և ցավակցող ձայնով ասում. «խե՜ղճ, խե՜ղճ մարդ»։ Բայց նրա ջրային կյանքից հետո որևէ մեկի նեղվելը ծովից նրան շատ տարօրինակ էր թվում և նա սովորաբար ստիպված էր մի կողմ շուռ գալ իր ծիծաղը թաքցնելու համար, որից հետո նորից կրկնում էր իր «խե՜ղճ, խե՜ղճ մարդ» բառերը։ Նա ուներ հայրենասիրական տրամադրություններ և սիրում էր գովաբանել իր ցեղը և երկիրը, որտեղ, հավատացնում էր նա մեզ, կան «շատ ու շատ ծառեր», միաժամանակ նա նախատում էր մյուս բոլոր ցեղերին. նա հպարտությամբ հայտարարում էր, որ իր երկրում սատանա չկա։ Ջեմմին կարճահասակ էր, հաստ և գեր, և իր արտաքին տեսքի խնդրում ցուցասեր, նա սովորություն ուներ միշտ ձեռնոց կրելու, նրա մազերը միշտ խուզած էին լինում կոկիկ և վայելուչ, չափազանց անհանգստանում էր, երբ իր լավ փայլեցրած կոշիկները աղտոտում էին։ Նա սիրում էր իրեն տեսնել հայելու մեջ և սքանչանալ ինքն իրենով. և մի փոքրի զվարթադեմ հնդիկ տղա, որին վերցրել էինք Ռիո Նեգրոյից և մի քանի ամիս գտնվում էր մեր նավում, շուտով նկատեց այս և այնուհետև ծաղրում էր նրան։ Ջեմմին, որը միշտ նախանձում էր այս փոքրիկ տղային՝ նրա հանդեպ ունեցած մեր ուշադրության համար, բոլորովին չէր կարող տանել այդ և ասում էր գլխի արհամարհական շարժումով՝ «դու, արտուտիկ»։ Երբ ես աչքի առաջ եմ ունենում նրա բազմաթիվ լավ հատկանիշները, ինձ համար զարմանալի է թվում, որ նա եղել է այստեղի՝ մեր առաջին անգամ պատահած ողորմելի, շնորհազուրկ, ստորացուցիչ, վայրենիների միևնույն ցեղից և անկասկած մասնակից է միևնույն հատկանիշներին։ Վերջապես Ֆուեզիա Բասկետը, մի գողտրիկ, համեստ, զուսպ ջահել աղջիկ, հաճելի, բայց երբեմն տխուր արտահայտությամբ։ Նա շատ արագ սովորում էր որևէ բան, մասնավորապես լեզուներ։ Այդ երևում էր այն բանից, որ երբ կարճ ժամանակով մենք ափ իջանք Ռիո դե Ժանեյրոյում և Մոնտեվիդեոյում, նա արդեն սովորել էր պորտուգալերեն և սպաներեն մի քանի բառեր ու դարձվածքներ, բացի այդ, նա բավականին գիտեր անգլերեն։ Յորք Մինստըրը շատ էր խանդում, երբ որևէ մեկը նրան ուշադրություն էր դարձնում, որովհետև պարզ էր, որ հենց որ նրանք ափ դուրս գային և բաժանվեին մեզնից, նա մտադիր էր նրա հետ ամուսնանալու։
Թեև երեքն էլ կարող էին բավականին լավ և՛ խոսել և՛ հասկանալ անգլերեն, այնուամենայնիվ չափազանց դժվար էր շատ բան իմանալ նրանցից՝ իրենց հայրենակիցների սովորությունների վերաբերյալ։ Այս մասամբ պետք էր վերագրել այն պարզ բանին, որ նրանք, ըստ երևույթին, դժվարությամբ էին հասկանում ամենապարզ բաները։ Ամեն ոք, ով գործ է ունեցել շատ փոքր երեխաների հետ, գիտե, թե ո՛րչափ դժվար է նրանցից պատասխան ստանալ, մինչև անգամ այնպիսի մի պարզ հարցի պատասխան, ինչպես մի առարկայի սև թե սպիտակ լինելն է, թվում է թե սևի կամ սպիտակի գաղափարները փոխեփոխ լցնում են նրանց մտքերը։ Նույնը պիտի ասել և այս հրո-երկրացիների մասին, դրա համար էլ ընդհանրապես հնարավոր չէր լինում խաչաձև հարցերով պարզել, թե արդյոք նրանց հավաստումները ճի՞շտ էին հասկացվում, թե՞ ոչ։ Նրանց տեսողությունն զգալիորեն սուր էր. հայտնի է, որ նավաստիները երկար վարժության շնորհիվ հեռվում գտնվող առարկաներն ավելի լավ են զանազանում, քան ցամաքի բնակիչները, բայց և՛ Յորքը, և՛ Ջեմմին շատ ավելի սրատես էինք քան նավում գտնվող նավաստիներից որևէ մեկը, մի քանի անգամ նրանք ցույց են տվել, թե ինչ է երևում հեռվում, և թեև բոլորը կասկածել են նրանց ասածի ճշտության վրա, բայց երբ ստուգել են տելեսկոպով, պարզվել է, որ նրանք ճիշտ են տեսել։ Նրանք լավ գիտակցում էին իրենց այս կարողությունը, և Ջեմմին, երբ մի փոքր վեճ էր ունենում հերթապահ սպայի հետ, ասում էր՝ «ինձ տեսնում եմ նավ, ինձ չի ասա»։
Հետաքրքրական էր տեսնել վայրենիների վերաբերմունքը դեպի Ջեմմի Բըթընը, երբ առաջին անգամ ափ դուրս եկանք։ Նրանք անմիջապես նկատեցին նրա և մեր միջև եղած տարբերությունը և երկար ժամանակ իրար հետ խոսում էին այդ խնդրի մասին։ Ծերունին մի երկար ճառ ուղղեց Ջեմմիին, որով թվում է թե հրավիրում է նրան մնալ իրենց հետ։ Ջեմմին շատ քիչ բան էր հասկանում նրանց լեզվից, բացի այդ, նա կատարյալ ամաչում էր իր հայրենակիցներից։ Երբ հետագայում Յորք Մինստըրն ափ եկավ, նրան ևս ընդունեցին միևնույն ձևով և ասացին նրան, որ պետք է սափրվել, չնայած որ նրա երեսին հազիվ թե քսան կարճ մազ լիներ, մինչդեռ մենք բոլորս էլ պահում էինք խճճված մորուքներ։ Նրանք դիտեցին նրա մաշկի գույնը և համեմատեցին այն մերինների հետ։ Մեզնից մեկի թևը բաց տեսնելով նրանք արտահայտեցին իրենց ամենաուժեղ զարմանքը և հիացմունքը նրա սպիտակության վրա. նույն վերաբերմունքը ճիշտ նույն ձևով երբեմն նկատել եմ օրանգուտանգների մոտ՝ կենդանաբանական այգիներում։ Մեզ թվում էր, թե նրանք մեր խմբի երկու կամ երեք համեմատաբար կարճ և գեղեցիկ սպաներին համարում էին խմբի կանայք, թեև վերջիններս զարդարված էին մեծ մորուքներով։ Հրո-երկրացիների ամենաբարձրահասակն ըստ երևույթին շատ էր ուզում, որ իր բարձրությունը նկատվի։ Երբ նրան մեջք-մեջքի կանգնեցրին ամենաբարձրահասակ նավաստու հետ, նա ամեն կերպ ջանում էր կանգնել բարձր տեղ և մատների վրա։ Նա բաց էր անում իր բերանը՝ ատամները ցույց տալու համար, և երեսը շուռ էր տալիս, որ կողքից ևս դիտեն. այս բոլորը նա կատարում էր այնպիսի եռանդով, որ ամենայն հավանականությամբ իրեն երևակայում էր Հրո Երկրի ամենագեղեցիկ մարդը։ Մեր առաջին լուրջ զարմանքի զգացումից հետո ոչ մի բան այնքան ծիծաղելի չէր, որքան ընդօրինակությունների և զարմանքի այն տարօրինակ խառնուրդը, որն ամեն րոպե ցուցադրում էին այս վայրենիները։
Մյուս օրը ես փորձեցի մի կերպ թափանցել այդ երկրի խորքերը։ Հրո Երկիրը կարելի է համարել լեռների երկիր, որը մասամբ սուզված է ծովի մեջ, այնպես որ խորը ծովախորշերը և ծոցերը գոյացել են այնտեղ, որտեղ պետք է առաջ հովիտներ եղած լինեին։ Լեռների լանջերը, բացառությամբ արևմտյան մերկ ափի, ծածկված են խիտ անտառով, որն իջնում է մինչև. ծովափը։ Ծառերը տարածվում են 1000-ից մինչև 1500 ոտնաչափ բարձրության վրա, որից հետո գալիս է տորֆի մի շերտ՝ ալպյան մանր բույսերով, իսկ վերջինիս հաջորդում է հավերժական ձյան սահմանը. ըստ կապիտան Կինգի՝ Մագելլանի նեղուցի մոտ ձյան սահմանը գտնվում է 3000 և 4000 ոտնաչափի միջև։ Ամբողջ երկրում շատ դժվար է ճարվում մինչև անդամ մեկ ակր[122] հարթ տարածություն։ Ես հիշում եմ միայն մի փոքր հարթ տարածություն Պորտ Ֆեմինի մոտ և մի ուրիշը, քիչ ավելի մեծ, Գյորի Ռուդի մոտ։ Երկու տեղում էլ, ինչպես և ամեն տեղ, գետինը ծածկված է ճահճոտ տորֆի հաստ շերտով։ Մինչև անգամ անտառում գետինը ծածկված է դանդաղորեն նեխվող բուսական նյութերի մասսայով, որը լավ թրջված լինելով ջրով՝ կոտրվում էր ոտների տակ։
Անտառի միջով ճանապարհը շարունակելը գրեթե գտնելով անհույս՝ սկսեցի հետևել մի լեռնային հեղեղատի ընթացքին։ Սկզբում ջրվեժների և մեծ թվով չորացած, վայր ընկած ծառերի պատճառով հազիվ մի կերպ սողալով շարժվում էր առաջ, բայց հոսանքի հունը շուտով մի փոքր բացվեց. այդ առաջացել էր ուժեղ հեղեղատների ժամանակ ափերը քանդվելուց։ Մի ժամի չափ դանդաղ շարունակեցի ճանապարհը խորտուբորտ և քարքարոտ ափերով և մեծապես վարձատրվեցի տեղի մեծաշուք տեսարանով։ Կիրճի մռայլ ու մութ խորությունը համապատասխանում էր մեծ ուժերի ազդեցության տակ կատարվող փոփոխությունների ընդհանուր նշաններին։ Երկու կողմերում էլ ընկած քարերի անկանոն զանգվածներ և ջարդոտված ծառեր. մյուս ծառերը, թեև դեռ կանգնած, մինչև միջուկը քայքայվել էին և պատրաստ էին գլորվելու։ Աճող և ընկած ծառերի խճողված զանգվածներն ինձ հիշեցնում էին տրոպիկական անտառները, բայց, իհարկե, այն հիմնական տարբերությամբ, որ այս խաղաղ ամայության մեջ կարծեք թե կյանքի փոխարեն տիրապետող ոգին մահն էր։ Հետևելով ջրի ընթացքին՝ վերջապես եկա մի կետ, որտեղ մի մեծ փլվածք սարն ի վար բաց էր արել մի ուղիղ ճանապարհ։ Այս ճանապարհով ես բարձրացա մի զգալի բարձրություն, որտեղից հնարավոր էր լավ դիտել շրջապատի անտառները։ Բոլոր ծառերն էլ պատկանում են միևնույն կեչու նմանվող հաճարի (Fagus betuloides) տեսակին, որովհետև Fagus-ի այլ տեսակների թիվը, ինչպես և Drimys Winteri-ի[123] թիվը, շատ աննշան է։ Այս տեսակը իր տերևները պահում է ամբողջ տարին. նրա սաղարթն ունի մի առանձնահատուկ թուխ կանաչ գույն՝ դեղին երանգավորումով։ Որովհետև ամբողջ տեսարանն այսպես գունավորվում է, այդ պատճառով էլ վայրն ունի թախծոտ, տաղտկալի տեսք. ոչ էլ հաճախ է նա կենդանանում արևի ճառագայթներով։
Դեկտեմբերի 20.— Նավակայանի մի կողմը, կազմում է մի բլուր՝ մոտ 1500 ոտնաչափ բարձրությամբ։ Կապիտան Ֆից Ռոյն այդ բլուրն անվանել է Սըր. Ջ. Բենքսի անունով՝ ի հիշատակ նրա դժբախտ էքսկուրսիայի, որի ընթացքում նա կորցրեց իր խմբի երկու մարդկանց, և հազիվ մահից ազատվեց դոկտոր Սոլանդերը։ Ձյունաբուքը, որը առաջացրել էր այս դժբախտությունը, տեղի էր ունեցել հունվարի կեսերին այդ ժամանակը համապատասխանում է հյուսիսային կիսագնդի հուլիս ամսին, իսկ լայնությունը՝ Դուրհեմի լայնությանը։ Ես շատ էի ուզում հասնել բլրի գագաթը և հավաքել ալպյան բույսեր, որովհետև բոլոր տեսակի ծաղիկներն էլ բլրի ստորին մասերում սակավաթիվ են։ Մենք հետևեցինք միևնույն ջրի ընթացքին, ինչպես նախորդ օրը, մինչև նրա վերջանալը, այնուհետև ստիպված էինք կուրորեն սողալ ձառերի մեջ։ Այս ծառերը այդ բարձրության վրա և ուժեղ քամիների պատճառով կարճ էին, հաստ և կորացած։ Վերջապես հասանք այն տեղը, որը հեռվից երևում էր որպես գորգանման գեղեցիկ կանաչ մարգագետին, բայց ի սրտնեղություն մեր՝ պարզվեց, որ այդ հաճարի փոքր ծառերի մի կոմպակտ մասսա է՝ չորսից, հինգ ոտնաչափ բարձրությամբ։ Նրանք այն աստիճան խիտ էին, որ նման էին պարտեզի եզրերին եղած կանաչ ցանկապատերին, և մենք ստիպված էինք մաքառելով անցնել հարթ, բայց խաբուսիկ մակերեսով։ Մի քիչ ևս նեղվելուց հետո հասանք տորֆային մասի և ապա լերկ թերթաքարերի։
Այս բլուրը մի բլրագոտիով միացած էր մի քանի մղոն հեռվում գտնվող մի այլ բլրի հետ, որն ավելի բարձր էր, այնպես որ նրա վրա տեղ-տեղ ձյան շերտեր կային։ Որովհետև դեռ բավական ժամանակ կար օրը վերջանալու և ես որոշեցի գնալ դեպի այդ բլուրը և ճանապարհին բույսեր հավաքել։ Շատ դժվար աշխատանք կլիներ այդ, եթե այղ շավիղը լավ ծեծված և ուղիղ չլիներ, մի բան, որ արել էին գուանակոները, որովհետև, այս կենդանիները ոչխարների նման միշտ գնում են միևնույն գծով։ Բլրի գագաթը հասնելիս պարզվեց, որ նա իր անմիջական շրջապատի բլուրներից ամենաբարձրն է, և ջրերը ծովն էին հոսում հակառակ ուղղություններով։ Մենք կարողացանք շատ լավ դիտել բլրի շրջապատի տարածությունները։ Դեպի հյուսիս տարածվում էր մի մեծ ճահիճ, իսկ դեպի հարավ մեր առաջ բացվում էր մի վայրի, հոյակապ տեսարան, որը շատ համապատասխանում է Հրո Երկրին։ Մի տեսակ խորհրդավոր վեհություն է զգում մարդ, երբ տեսնում է սար սարի ետևից, իրարից խորը ձորերով կտրտված և մի համատարած խիտ ու մթին անտառով ծածկված։ Այս կլիմայում, որտեղ մի քամի հաջորդում է մյուսին՝ իր հետ բերելով անձրև, կարկուտ և անձրևախառն կարկուտ, մթնոլորտն էլ ավելի մութ է թվում, քան որևէ այլ տեղ։ Մագելլանի նեղուցում Պորտ Ֆեմինից ուղիղ դեպի հարավ նայելիս հեռվում լեռների միջև գտնվող նեղուցներն այնպես մռայլ էին երևում, որ կարծեք թե աշխարհի սահմաններից դուրս էին գտնվում։
Դեկտեմբերի 21.— «Բիգլ»-ը ճանապարհ ընկավ և հաջորդ օրն անսովոր աստիճանի նպաստավոր արևելյան նուրբ քամու տակ մենք շրջանցեցինք Բարնեվելտները և անցնելով Խաբեբայության հրվանդանից ու նրա քարքարոտ գագաթներից՝ մոտ ժամը երեքին բոլորեցինք Հոռն հրվանդանը, որտեղ միշտ գերիշխում է քամին։ Երեկոն խաղաղ էր և պայծառ, և մենք դիտեցինք շրջապատի կղզիների մի գեղեցիկ տեսարան։ Հոռն հրվանդանն այնուամենայնիվ իր տուրքն էր պահանջում և գիշերը վրա հասնելուց առաջ մեզ զգացրեց առաջին ուժեղ քամին, որն ուղիղ փչում էր մեր երեսին։ Մենք դուրս եկանք ծով և երկրորդ օրը նորից ափ իջանք, երբ նավի ցռուկից տեսանք այս նշանավոր հրվանդանն իր իսկական տեսքով — քողարկված մշուշով, իսկ նրա աղոտ ուրվագիծը՝ շրջապատված փոթորկոտ ալիքներով։ Մեծ, սև ամպերը գլորվում էին երկնքով և կարկտախառն անձրևով քամիները հանկարծակի այնպիսի ուժգնությամբ արագ անցնում էին մեր մոտով, որ կապիտանը որոշեց փախչել Ուիգվամի ծոցը։ Այս մի փոքրիկ անդորր ու թաքուն նավակայան է, Հոռն հրվանդանից ոչ հեռու, այստեղ Ծննդյան երեկոյին մենք խարիսխ գցեցինք.խաղաղ ջրի վրա։ Միակ բանը, որ հիշեցնում էր մեզ դրսի փոթորիկը, ժամանակ առ ժամանակ լեռներից փչող քամին էր, որը դողդողացնում էր նավն իր խարսխի վրա։
Դեկտեմբերի 25.— Ծոցին խիստ մոտիկ մի տեղից բարձրանում է մի սրածայր բլուր, որը կոչվում է Կատերի Գագաթ. նա ունի 1700 ոտնաչափ բարձրություն։ Շրջապատի բոլոր կղզիներն էլ կազմված են կանաչ քարի կոնաձև զանգվածներից. սրանց հետ երբեմն լինում են թրծված և ձևափոխված կավային թերթաքարերի ոչ շատ կանոնավոր բլուրներ։ Հրո Երկրի այս մասը կարելի է նկատել որպես ծովի տակ սուզված լեռնաշղթայի ամենավերջին ծայրը, որի մասին արդեն ակնարկել ենք։ Այդ ծոցիկը «Ուիգվամ» անունն ստացել է շնորհիվ հրո-երկրացիների մի քանի բնակարանների, բայց մոտակա յուրաքանչյուր ծոց կարող էր նույն անունն ունենալ իր հավասար հատկություններով։ Այդտեղի բնակիչներն ստիպված են չուտ-շուտ փոխել իրենց բնակավայրը, որովհետև սնվում են գլխավորապես խեցիներով, բայց որոշ ժամանակ անցնելուց հետո նրանք նորից վերադառնում են նույն տեղերը. այդ երևում է հին խեցիների դեզերից, որոնք հաճախ կշռում են մի քանի տոնն։ Այս կույտերը կարելի է ահագին հեռավորությունից ճանաչել որոշ բաց-կանաչ բույսերի գույների միջոցով, որոնք անփոփոխ միշտ աճում են նրանց վրա։ Այս բույսերից կարելի է թվել վայրի կարոսը և լնդախտային խոտը. երկու շատ օգտակար բույսեր, որոնց գործածությունը բնիկներին դեռ հայտնի չէ։
Հրո Երկրի ուիգվամն իր մեծությամբ և ձևով նման է խոտի դեզի։ Նա բաղկացած է սոսկ մի քանի կոտրված ճյուղերից՝ դետին խրված և մի կողմով շատ անկատար կերպով ծածկված խոտի փնջերով և եղեգներով։ Այդ բոլորը մի ժամվա աշխատանք էլ չի կարող լինել, և նա գործածվում է միայն մի քանի օր։ Գյորի Ռուդում ես տեսա մի տեղ, ուր քնել էր այս մերկ մարդկանցից մեկը. կարելի է ասել բացարձակապես, որ այդ ուիգվամն ավելի լավ ծածկված չէր, քան նապաստակի բունը։ Ըստ երևույթին այդ մարդն ապրում էր մենակ, և Յորք Մինստըրն ասում էր, որ նա «շատ վատ մարդ է», և յար հավանորեն նա մի բան գողացած կլինի։ Արևմտյան ափի ուիգվամները քիչ ավելի լավ են, որովհետև նրանք, ծածկված են փոկի մորթիներով։ Վատ եղանակի պատճառով մենք ստիպված եղանք մի քանի օր մնալ այստեղ։ Կլիման այստեղ շատ խղճուկ է. ամառային արևադարձն այժմ անցել էր, բայց ամեն օր բլուրների վրա ձյուն էր թափվում, իսկ ձորերում անձրև էր տեղում, որի հետ միաժամանակ մանրակարկուտ։ Ջերմաչափը սովորաբար ցույց էր տալիս 45°,[124] իսկ գիշերը լինում էր 38° կամ 40°։ Այդ մթնոլորտի մշտական խոնավ և փոթորկոտ վիճակի պատճառով, որը չի ժպտում արևի և ոչ մի շողով, մարդ ավելի վատ է պատկերացնում կլիման, քան իրապես էր։
Ուոլաստոն կղզու մոտ մի օր ափերով գնալիս անցանք մի նավակի մոտով, որի մեջ կային վեց հրո-երկրացիներ։ Սրանք իմ տեսած բոլոր արարածներից ամենաթշվառները և ամենանվաստներն էին։ Ինչպես տեսանք՝ արևելյան ափին բնիկները հագնում են գուանակոյի մորթի, իսկ արևմուտքում՝ փոկի մորթի։ Այս կենտրոնական ցեղերի մեջ մարդիկ սովորաբար ունեն ջրասամույրի մորթի կամ գրպանի թաշկինակի մեծության մորթու փոքր կտորներ, որոնք հազիվ թե բավական լինեն նրանց կռնակը մինչև մեջքները ծածկելու։ Նրա ծայրերից տանում են մի երիզ, որն անցնում է կրծքի վրայով և նայած քամու փչելու ուղղության՝ այս մորթին շարժվում է մի կազմից մյուսը։ Բայց այս նավակում գտնվող հրո-երկրացիները կատարելապես մերկ էին, և մինչև անգամ մի չափահաս կին միանգամայն մերկ էր։ Ուժեղ անձրև էր գալիս, և անձրևի ջուրը ծովից ցայտող ջրի հետ սահում էր նրա մարմնի վրայով։ Մի այլ նավակայանում, ոչ շատ հեռու, մի կին, որը կրծքով կերակրում էր մի նորածին երեխայի, եկավ մի օր նավի մոտ և սոսկ հետաքրքրության համար մնաց այնտեղ, այնինչ անձրևախառն կարկուտը թափվում և հալվում էր նրա մերկ կրծքի և երեխայի մերկ մարմնի վրա։ Այս խեղճ թշվառները լրիվ չէին աճում, նրանք այլանդակ դեմքերն աղտոտված էին լինում սպիտակ ներկով, մորթը կեղտոտ և յուղոտ, մազերը խճճված, ձայներն աններդաշնակ, շարժուձևերը վայրագ։ Տեսնելով այսպիսի մարդկանց՝ հազիվ թե մեկը կարողանա հավատացած լինել, որ նրանք ևս մեզ հետ միասին ապրում են միևնույն աշխարհում։ Հաճախ հարց է առաջանում, թե ի՜նչպիսի հաճույք են վայելում կյանքում մի քանի ցածր կարգի կենդանիներ։ Ո՜րչափ ավելի բանական է այդ նույն հարցը տալ այս բարբարոսների վերաբերյալ։ Գիշերը հինգ-վեց մարդկային էակներ, մերկ և հազիվ թե պաշտպանված այս փոթորկոտ կլիմայի անձրևից և քամուց, կենդանիների պես կուչ եկած՝ քնում են թաց գետնի վրա։ Երբ տեղատվություն է լինում, ձմեռ թե ամառ, գիշեր թե ցերեկ, նրանք պետք է վեր կենան, որպեսզի քարերի միջից խեցիներ հավաքեն. իսկ կանայք կամ սուզվում են ջուրը փափկամորթներ հավաքելու համար, կամ նստում են համբերությամբ իրենց նավակները և մազե կեռ թելիկով, առանց կարթի, դուրս են նետում փոքրիկ ձկներ։ Երբ սպանում են մի փոկի կամ հայտաբերում նեխված կետի լողացող մնացորդները, այդ նրանց համար տոն ու խնջույք է և այսպիսի ողորմելի սնունդին միացնում են նաև մի քանի անհամ հատապտուղ կամ սունկ։
Հաճախ նրանք տառապում են սովից. ես լսել եմ մր. Լոուից,— մի մարդ, որն զբաղվում է փոկի արդյունաբերությամբ և մոտիկից ծանոթ է այս երկրի բնիկներին,— արևմտյան ափին գտնվող հարյուր հիսուն մարդուց կազմված մի խմբի վիճակի մասին մի շատ հետաքրքրական զեկուցում։ Սրանք շատ նիհար են լինում և մատնված մեծ անհաջողության։ Անընդհատ իրար հաջորդող քամիները չեն թողնում, որ կանայք քարերի միջից խեցիներ հավաքեն, ինչպես և չէին կարող նավակներով գնալ փոկ որսալու։ Այս մարդկանցից մի փոքր խումբ մի առավոտ ճամբա է ընկնում, մյուս հնդիկները բացատրում են մր. Լոուին, որ սրանք չորս օրվա ճանապարհ էին գնալու՝ սնունդ ճարելու համար, վերադարձի ժամանակ մր. Լոուն գնում է նրանց տեսնելու և գտնում է նրանց ծայր աստիճան հոգնած. յուրաքանչյուր մարդ կրելիս է եղել մի մեծ քառակուսի կտոր նեխած կետի ճարպ' մեջտեղը ծակած, որի միջից նրանք անցկացնում են իրենց գլուխը, ինչպես գաուչոներն են անում իրենց պոնչոների կամ կրկնոցների հետ։ Հենց որ ճարպը բերվում է մի ուիգվամ, մի ծերունի շերտ-շերտ կտրատում է այն և մրթմրթալով նրանց վրա՝ մի րոպե խորովում է կրակի վրա և բաժանում սովահար խմբին, որոնք այդ պահին պահպանում են խորը լռություն։ Մր. Լոուն հավատացած է, որ երբ մի կետ ափն է ընկնում, բնիկները նրանից կտրում են մեծ կտորներ և թաղում ավազի մեջ՝ սովի ժամանակ օգտագործելու համար. և նրա նավում գտնվող մի բնիկ տղա մի անգամ գտել է թաղված այսպիսի մի պահեստ։ Պատերազմի ժամանակ թշնամի ցեղերն իրար նկատմամբ մարդակեր են։ Ե՛վ Ջիմմի Բըթընը, և՛ մր. Լոուի վերցրած տղան, իրարից բոլորովին անկախ, վկայում էին միևնույն փաստը, թե ձմեռը քաղցից նեղվելով՝ նրանք նախքան շները մորթելը սպանում են իրենց ծեր կանանց և լափում։ Երբ մր. Լոուն հարցնում է, թե ինչո՞ւ շների փոխարեն կանանց են սպանում, տղան պատասխանում է՝ «շները ջրասամույրներ են բռնում, ծեր կանայք՝ ոչ»։ Այդ տղան նկարագրել է, թե ինչպես են նրանք սպանում պառավ կանանց՝ բռնելով նրանց ծխի վրա՝ մինչև խեղդվելը։ Նա նրանց ճիչերն օրինակել է՝ իբրև թե կատակով, և նկարագրել է մարմնի այն մասերը, որոնք ուտելու համար ամենալավն են համարվում։ Որչափ էլ քստմնելի լինի այսպիսի իրենց բարեկամների ձեռքով, երբ քաղցն սկսում է նեղել, այդ պառավ կանանց երկյուղն ավելի է տանջում, երբ մտածում են իրենց սպասող մահվան մասին։ Մեզ պատմում էին, որ այդ դեպքերում նրանք հաճախ փախչում են լեռները, բայց մարդիկ հետապնդում են նրանց և բերում սպանդանոց, իրենց սեփական օջախի վրա։
Կապիտան Ֆից Ռոյը երբեք չկարողացավ ստուգել, թե արդյոք հրո-երկրացիները որևէ որոշակի հավատք ունեին դեպի հանդերձյալ կյանքը։ Երբեմն նրանք իրենց մեռածների դիակները թաղում են քարանձավներում և երբեմն էլ լեռնային անտառներում. մեզ հայտնի չէ, թև ինչպիսի ծիսակատարություններ են կատարում։ Ջեմմի Բըթընը չէր ուզում ցամաքային թռչունների միս ուտել, որովհետև «նրանք մեռած մարդիկ են ուտում». նրանք չեն ուզում մինչև անգամ հիշել իրենց մեռած բարեկամներին։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե նրանք որևէ տեսակ կրոնական պաշտամունք կատարում են, թեև կարող է պատահել, որ ծերունու մրթմրթոցը, նեխած ճարպն իր սովահար խմբին բաժանելուց առաջ, նման մի բան է։ Յուրաքանչյուր ընտանիք կամ ցեղ ունի իր կախարդը կամ վհուկ բժիշկը, որի պաշտոնը երբեք չկարողացանք պարզ որոշել։ Ջեմմին հավատում էր երազներին, թեև ոչ, ինչպես ասել եմ, սատանաներին։ Չեմ կարծում, որ մեր հրո-երկրացիներն ավելի սնոտիապաշտ լինեին, քան նավաստիներից մի քանիսը, որովհետև մի ծեր նավաստի խորապես հավատացած էր, որ հաջորդաբար փչող ուժեղ քամիները, որոնց հանդիպեցինք Հոռն հրվանդանի կողմերում, հետևանք էին այն բանի, որ նավում հրո-երկրացիներ ենք պահում։ Կրոնական զգացումների ամենամոտիկ արտահայտությունը, որը լսեցի, եղավ Յորք Մինստըրի կողմից, որը, երբ մր. Բայնոն մի քանի շատ փոքր բադի ձագեր սպանեց նմուշի համար, վերին աստիճանի հանդիսավոր եղանակով աղաղակեց. «Ո՜հ, մր. Բայնո՛, շատ անձրև, ձյուն, բուք բորան»։ Ըստ երևույթին այդ համարվում էր մի հատուցող պատիժ մարդկային սննդանյութը փչացնելու համար։ Մեծ ոգևորությամբ և վայրի շարժումներով նա պատմում էր նաև, որ իր եղբայրը մի որ վերադառնում է ծովափ՝ այնտեղ թողած սատկած թռչունները հավաքելու համար և նկատում է քամու քշած-տարած մի քանի փետուր։ Եղբայրն ասում է (Յորքն օրինակում է նրա շարժուձևը). «Ի՞նչ է այդ», և սողալով առաջ՝ գաղտնի դիտում է գահավանգը և տեսնռւմ մի «վայրենի մարդ» իր թռչունները հավաքելիս, քիչ ավելի մոտ է սողում և ապա ներքև է նետում մի մեծ քար և սպանում նրան։ Յորքը հայտարարեց, որ այնուհետև երկար, ժամանակ քամին կատաղեց և շատ անձրև ու կարկուտ տեղաց։ Ինչքան որ մենք կարող էինք հասկանալ, թվում էր, թե նա բնության տարերքները նկատում էր որպես վրիժառու գործոններ։ Այս դեպքում ավելի ակներև է դառնում բնականորեն, թե ինչպես կուլտուրապես քիչ առաջ գնացած ցեղի մոտ տարերքները կարող էին ներկայանալ որպես անձնավորություն։ Թե ինչ էին «վայրենի մարդիկ», այդ ինձ համար միշտ մնացել է վերին աստիճանի խորհրդավոր բան. Յորքի ասածից ելնելով, երբ մենք գտանք նապաստակի բնի նման մի տեղ, որտեղ նախորդ գիշերը քնել էր մի մարդ, ես կենթադրեի, որ սրանք գողեր են՝ իրենց ցեղերից. հալածված, բայց այլ աղոտ խոսակցություններ իմ մեջ կասկածներ էին առաջացնում այդ մասին։ Երբեմն ես մտածել եմ, որ ամենահավանական բացատրությունն այն է, որ այդ առանձնացած մարդիկ խելագարներ են։
Այդ տարբեր ցեղերը չունեն ոչ կառավարություն, ոչ առաջնորդ, այնինչ յուրաքանչյուրը շրջապատված է այլ թշնամի ցեղերով, որոնք խոսում են տարբեր բարբառներով և իրարից բաժանված են միայն անմարդաբնակ սահմաններով կամ չեզոք տերիտորիայով։ Սրանց կռվի պատճառն, ըստ երևույթին, ապրուստ ճարելն է։ Նրանց երկիրը ներկայացնում է ահռելի ժայռերի բեկորներ, բարձր բլուրներ և անպետք անտառներ, և դրանք երևում են անվերջ փոթորիկների և մշուշների միջից։ Բնակելի մաս կարելի է հաշվել միայն առափնյա քարերը. սնունդ որոնելու համար նրանք ստիպված են անդադար թափառել տեղից-տեղ, իսկ ափն այնպես է գահավեժ է, որ նրանք հազիվ են կարողանում շարժվել իրենց ողորմելի նավակներում։ Նրանց համար ընտանիք ունենալու զգացմունքն անծանոթ է (իսկ ընտանեկան կապն ավելի վատթար վիճակում է գտնվում, որովհետև ամուսինը դեպի իր կինն զգում է այն, ինչ որ մի անխիղճ տեր զգում է դեպի իր ժրաջան ստրուկը։ Արդյոք կարո՞ղ է լինել ավելի նողկալի արարք, քան այն, որին ականատես է եղել Բայրոնն արևմտյան ափին. նա տեսել է, թե ինչպես մի թշվառ մայր գետնից վերցնելիս է եղել իր արյունլվա մեռնող երեխային, որին իր ամուսինն անգթորեն շպրտել է քարերի վրա՝ մի կողով ծովոզնի գցած լինելու համար։ Ո՜րչափ քիչ են հանդես գալիս մտքի բարձր կարողությունները։ Ի՞նչ կա այստեղ երևակայությանը՝ պատկերելու համար, բանականությանը՝ բաղդատելու համար, դատողությանը՝ որպեսզի վճիռ հանի։ Քարերի արանքներից խեցի հանելու համար անհրամեշտ չէ ունենալ մինչև անգամ խորամանկություն, մտքի այդ ամենացածր կարողությունը։ Նրանց հմտությունը մի քանի կողմերով կարելի է համեմատել կենդանիների բնազդի հետ, որովհետև նա չի զարգանում փորձից. նրանց նավակը, որը նրանց ամենահանճարեղ գործն է, իր ամբողջ ողորմելիությամբ մնացել է այն, ինչ որ նկարագրել է Դրեյքը երկու հարյուր հիսուն տարի առաջ։
Երբ մարդ դիտում է այս վայրենիներին, նրա գլխում հարց է ծագում, թե ո՞րտեղից են եկել այս վայրենիները։ Ի՞նչը կարող էր գայթակղեցնել կամ ի՞նչ փոփոխություն կարող էր ստիպել մարդկային մի ցեղի՝ թողնել հյուսիսի գեղեցիկ վայրերը, ճանապարհորդել Կորդիլյերները կամ Ամերիկայի լեռնաշղթան, հնարել և կառուցել մի նավակ, որը ոչ Չիլիի և ոչ էլ Պերուի կամ Բրազիլիայի ցեղերն են գործածում, և ապա մտնել երկրագնդի ամենածայրի ամենաանհյուրընկալ երկրներից մեկը։ Թեև նման իորհրդածություններ սկզբում գրավում են մարդու միտքը, բայց պետք է ընդունել, որ այդ մասամբ ճիշտ չէ։ Ոչ մի հիմք չկա հավատալու, որ հրո-երկրացին թվով վազում է. եթե այդ այդպես է, պետք է ենթադրել, որ նրանք վայելում են բավարար երջանկություն, ինչ տեսակի էլ լինի այդ, որը կյանքը դարձնում է ապրելու արժանի։ Բնությունը սովորությունը դարձնելով ամենազոր և նրա գործողության արդյունքները ժառանգական, հրո-երկրացուն հարմարեցրել է իր ողորմելի երկրի կլիմային և արտադրանքին։
Վեց օր վատ եղանակի պատճառով Ուիգվամի ծոցում փակվելուց հետո դեկտեմբերի 30-ին դուրս եկանք դեպի ծով։ Կապիտան Ֆից Ռոյն ուզում էր գնալ դեպի արևմուտք՝ Յորքին և Ֆուեգիային իրենց երկիրն ափ հանելու համար։ Ծովի վրա եղած ժամանակ շարունակ փչում էր մի քամի, իսկ հոսանքը մեզ հակառակ էր. քամին մեզ քշեց մինչև 57°23՛ հարավ։ 1833-ի հունվարի 11-ին, առագաստները մաքսիմում չափով պարզելով, մենք գտնվում էինք Յորք Մինստըր մեծ սարից (այդպես է անվանել այդ լեռը կապիտան Կուկը, որտեղից և մեծահասակ հրո-երկրացու անվան ծագումը) մի քանի մղոն հեռավորության վրա, երբ հանկարծակի առաջացած մի ուժեղ քամի ստիպեց մեզ նվազեցնել առագաստները և նորից դուրս գալ ծով։ Կոհակները սոսկալի բախվում էին ափերին և ջրի ցայտերը հասնում էին մինչև երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող մի գահավանդի։ 12-ին փոթորիկը խիստ ուժեղացավ, և մենք հաստատ չգիտեինք, թե ո՛րտեղ ենք գտնվում. չափազանց անհաճո էր մեզ համար լսել անընդհատ կրկնվող բառերը՝ «Լավ ուշադիր եղեք դեպի քամու փչած ուղղությունը»։ 13-ին փոթորիկը բորբոքվել էր իր լրիվ կատաղությամբ. մեր հորիզոնը շատ էր նեղացել քամու առաջացրած ցայտերից։ Ծովն ստացել էր մի չարագուշակ տեսք. նա նման էր տատանվող տխուր հարթավայրի, որի վրա տեղ-տեղ կարծեք թե ձյուն է կուտակված. մինչ նավը ծանր տատանումների էր մատնված, ալբատրոսը իր տարածած թևերով սահում էր ուղիղ քամու միջից վեր։ Կեսօրին մի մեծ ալիք փշրվեց մեզ վրա և լցրեց կետորսական նավակներից մեկը, ստիպված էին այն կտրել ու հեռացնել։ Խեղճ «Բիգլ»-ը դողում էր հարվածներից և մի քանի րոպե չէր ուզում հնազանդվել իր ղեկին, բայց շուտով, ինչպես մի լավ նավ, նա ուղղվեց և եկավ նորից դեպի քամին։ Եթե նման մի մեծ ալիք հաջորդեր առաջինին, մեր բախտը վաղուց և ընդմիշտ վճռված կլիներ։ Արդեն քսանչորս օր էր, որ իզուր փորձում էինք շարժվել դեպի արևմուտք. մարդիկ ուժասպառ էին եղել հոգնածությունից, և մի քանի գիշեր և ցերեկ էր, որ ոչ մի չոր բան չէր մնացել հագնելու։ Կապիտան Ֆից Ռոյը փորձեց դեպի արևմուտք շարժվել դրսի ափով։ Երեկոյան մտանք Կեղծ Եղջերու հրվանդանի հետևը և խարիսխ գցեցինք քառասուն յոթ գրկաչափ խորության մի կետում. կայծ էր թռչում ոլորանից, երբ շղթան անցնում էր նրա շուրջը։ Ո՜րչափ հաճելի էր այդ խաղաղ գիշերը մարտնչող տարերքի ժխորի մեջ այդքան երկար փակվելուց հետո։
Հունվարի 15, 1833.— «Բիգլ»-ը խարիսխ գցեց Գյորի Ռուդում։ Կապիտան Ֆից Ռոյը որոշած լինելով նավում գտնվող հրո-երկրացիներին ըստ իրենց ցանկության Պոնսոնբի նեղուցում ափ հանել, պատրաստել տվեց չորս նավակ՝ Բիգլի նեղուցով նրանց տանելու համար։ Այո նեղուցը որը հայտնագործել է կապիտան Ֆից Ռոյը վերջին ճանապարհորդության ժամանակ, աշխարհագրական տեսակետից վերին աստիճանի բնորոշ է ոչ միայն այդ, այլ և այլ երկրների համար։ Այդ նեղուցը կարելի է համեմատել Շոտլանդիայի Լոչ Նես հովտի հետ՝ իր լճերի շղթայով և փոքրիկ ծովախորշերով։ Նա ունի մոտ հարյուր քսան մղոն երկարություն, իսկ լայնությունը, որը տարբեր մասերում այնքան էլ մեծ տարբերություններ չի ներկայացնում, միջին հաշվով երկու մղոն է և ծայրեիծայր մեծ մասամբ այնպես կատարյալ ուղիղ է, որ տեսարանը, որը երկու կողմից եզերվում է լեռների շարքերով, աղոտանում, անորոշանում է մեծ հեռավորության վրա։ Նա կտրում անցնում է Հրո Երկրի հարավային մասը արևելքից արևմուտք ուղղությամբ, և մեջտեղում հարավային կողմի վրա նրան միանում է ուղիղ անկյունով մի անկանոն նեղուց, որը կոչվել է Պոնսոնբի նեղուց։ Այս Ջեմմի Բըթընի և իր ցեղի հայրենիքն է, այստեղ է ապրում նրա ցեղը։
Հունվարի 19.— Երեք կետորսական նավակ և մեկ մակույկ քսանութ հոգուց կազմված մի խմբով՝ կապիտան Ֆից Ռոյի հրամանատարությամբ ճանապարհ ընկանք։ Կեսօրից հետո մտանք նեղուցի արևելյան բերանը, և կարճ ժամանակից հետո գտանք մի հանդարտ և տաք խորշիկ՝ ծածկված. շրջապատող մի քանի կղզյակներով։ Այստեղ կանգնեցրինք մեր վրանները և վառեցինք մեր խարույկները։ Ոչ մի բան այնքան հանգստացնող չէր կարող լինել, որքան այս տեսարանը։ Փոքրիկ նավակայանի ապակու չափ թափանցիկ ջուրը, ծառերի ճյուղերը ժայռոտ ափերին կախված, նավակները՝ խարիսխների վրա կանգնած, վրանները՝ խաչաձևած թիակներին հենված, և ծուխը, որը բարձրանում էր անտառապատ հովտով,— այս բոլորը կազմել էին մի կատարյալ խաղաղ և մեկուսացած պասակեր։ Հաջորդ օրը (20-ին) հանդարտ սահելով առաջ՝ մեր փոքր նավատորմիղով եկանք համեմատաբար քիչ ավելի շատ բնակչություն ունեցող շրջան։ Եթե կար այդ բնիկների մեջ սպիտակամորթ տեսած. մարդ, ապա այդպիսիների թիվը պետք է որ շատ սահմանափակ լիներ, հիրավի, ոչ մի բան այնքան զարմանալի չէր լինի նրանց համար, որքան չորս նավակների երևալը։ Ամեն մի կետում սկսեցին վառվել կրակները (այստեղից էլ առաջացել է Հրո Երկիր անունը). այդ բոցերի նպատակն էր նախ մեր ուշադրությունը հրավիրել, ապա մեր գալու լուրը հեռուները տարածել։ Նրանցից մի քանիսը մի քանի մղոն վազեցին ափով։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի վայրենի և տարօրինակ խումբ երևաց. հանկարծակի չորս հինգ հոգի եկան մեզ վրա նայող մի գահավանդի ծայրը, նրանք բացարձակորեն մերկ էին, և նրանց երկար մազերը թափվել էին նրանց դեմքերին. ձեռքերին ունեին կոշտ փայտեր և ցատկելով գետնից վեր՝ նրանք իրենց թևերը շարժում էին գլխի շուրջը և գոռում ամենասոսկալի ոռնոցներով։
Ճաշի ժամանակ ափ իջանք մի խումբ հրո-երկրացիների մեջ։ Սկզբում նրանք բարեկամաբար չէին տրամադրված, որովհետև քանի դեռ կապիտանը չէր եկել առաջ՝ նրանք իրենց պարսատիկները պահել էին ձեռքներին։ Մենք շուտով նրանց ուրախացրինք մեր չնչին նվերներով, օրինակ՝ նրանց գլխի շուրջը կարմիր ժապավեն կապելով։ Նրանք սիրում էին մեր չորացրած հացերը, բայց վայրենիներից մեկը իր մատներով շոշափեց թիթեղյա արկղում պահած միսը, որը ես ուտում էի, և զգալով նրա փափկությունն ու սառնությունը՝ այնպիսի մի զզվանք արտահայտեց, ինչպիսի զզվանք, ես կարտահայտեի նեխած ճարպի վրա։ Ջեմմին կատարելապես ամաչում էր իր հայրենակիցների այդ վիճակից և հայտարարում էր, որ իր ցեղի մարդիկ բոլորովին տարբերվում են սրանցից, բայց պետք է ասել, որ նա դառնապես սխալվում էր։ Որչափ որ հեշտ էր այս վայրենիներին հաճելի թվալ, նույնչափ էլ դժվար էր նրանց գոհացնել։ Երիտասարդ, և ծեր մարդ ու երեխա երբեք չէին դադարում «յամերշուներ» բառը կրկնելուց, որ նշանակում է «տուր ինձ»։ Մեկը մյուսի հետևից մատնանշելով գրեթե բոլոր առարկաները, մինչև անգամ մեր վերարկուների կոճակները, և ասելով իրենց սիրած խոսքը՝ բոլոր հնարավոր ինտոնացիաներով այնուհետև սկսեցին աննպատակ և իզուր կրկնել նույն խոսքը՝ «յամերշուներ»։ Երբ մի առարկա շատ էր դուր գալիս նրանց, երկար յամերշուներելուց հետո պարզ հնարագիտությամբ մատնանշում էին իրենց երիտասարդ կանանց կամ փոքր երեխաներին, կարծեք թե ուզում էին ասել «Եթե ինձ չես տալիս, անպայման սրանց կտաս»։
Իզուր էին մեր բոլոր ջանքերը՝ այնպիսի մի խորշ գտնելու, որի շրջապատում բնակիչներ չլինեին. և վերջիվերջո ստիպված էինք բացօթյա գիշերել այնպիսի մի տեղ, որը հեռու չէր մի խումբ բնիկներից։ Երբ նրանց թիվը փոքր էր, նրանք կատարյալ անվնաս էին, բայց առավոտյան (21-ին) միանալով այլ խմբերի հետ՝ ցույց էին տալիս որոշ թշնամական նշաններ, և կարծում էինք, որ կարող էր որոշ բախում տեղի ունենալ։
Եվրոպացին շատ աննպաստ պայմաններում է գտնվում, երբ գործ է ունենում այդպիսի վայրենիների հետ, որոնք ոչ մի գաղափար չունեն հրազենի զորության մասին։ Հենց իր հրացանն ուղղելիս նա վայրենու աչքում ավելի ստորադաս է երևում, քան աղեղ ու նետով, նիզակով, կամ մինչև անգամ պարսատիկով զինված մարդը։ Ոչ էլ հեշտ է սովորեցնել նրանց մեր գերազանցությունը՝ մինչև մի մահացու հարված չհասցնենք։ Վայրի գազանների նման, թվում է, թե նրանք նկատի չեն առնում նաև թվական առավելությունները, որովհետև նրանցից յուրաքանչյուր անհատ հարձակման ենթարկվելիս նահանջելու փոխարեն ամեն կերպ աշխատում է մարդու ուղեղը քարով դուրս թափել այնպես, ինչպես նույն պայմաններում վագրը կարող է բզկտել մարդուն։ Կապիտան Ֆից Ռոյը մի անգամ մի շարք կարևոր հանգամանքներ նկատի ունենալով՝ շատ էր ուզում ահաբեկել և ցրել մի խումբ. սկզբում նրանց մոտ շողշողացրեց մի կիսասուր, որը միայն ծիծաղ առաջացրեց նրանց շարքում, այնուհետև մի բնիկի ականջի մոտից երկու անգամ կրակեց իր ատրճանակը։ Մարդը երկու անգամն էլ նայեց ապշած և զգուշ, բայց արագ շփեց իր գլուխը. ապա հայացքը սևեռելով մի պահ՝ դեպի իր ընկերներն ուղղեց մի քանի մրթմրթոցներ, բայց թվում է թե փախչելու մասին նա երբեք չէր մտածում։ Մեզ համար շատ դժվար էր մտնել այս վայրենիների դրության մեջ և հասկանալ նրանց վարմունքը։ Ինչ վերաբերում է այս հրո-երկրացուն, այնպիսի մի ձայն, ինչպես հրացանի պայթյունն է իր ականջի տակին, հավանորեն երբեք նրա միտքը չի մտել։ Գուցե նա մի պահ չհասկացավ, թե ի՛նչ էր այդ, ձա՞յն էր, թե հարված, ուստի և շատ բնականորեն բռնեց իր գլուխը։ Միևնույն ձևով, երբ վայրենին տեսնում է գնդակով նշանացույցին խփելիս, երկար ժամանակ է պետք նրան, որպեսզի կարողանա հասկանալ, թե այդ ի՛նչպես կատարվեց. որովհետև գուցե նրա համար բոլորովին անըմբռնելի է, արագությունից անտեսանելի դարձած գնդակի փաստը։ Բայց այդ, այն հանգամանքը, որ գնդակը մեծ ուժի շնորհիվ թափանցում է պինդ մարմինները՝ առանց նրանց փշրելու կամ ճաքճքեցնելու, այն համոզումն է առաջացնում նրանց մեջ, որ նա բոլորովին էլ ուժ չունի։ Աներկբայորեն ես հավատացած եմ, որ ամենացածր աստիճանի շատ վայրենիներ, ինչպես հրո-երկրացիներն ենք տեսած կլինեն հրացանով առարկաներին խփելը կամ փոքր թռչուններ սպանելը, առանց ամենափոքր չափով հասկանալու, թե ինչպիսի մահացու գործիք է այն։
Հունվարի 22.— Անցկացնելով մի հանգիստ գիշեր ըստ երևույթին մի չեզոք տերիտորիայում, որը գտնվում է Ջեմմիի ցեղի և մեր երեկվա տեսած ցեղի միջև, ուրախ և զվարթ նավարկեցինք առաջ։ Ես չգիտեմ ոչ մի բան, որն ավելի պարզ ցույց տար տարբեր ցեղերի միջև գոյություն ունեցող թշնամական դրությունը, քան այս լայն սահմանները կամ չեզոք տարածությունները։ Թեև Ջեմմի Բըթընը շատ լավ գիտեր մեր խմբի ուժը, բայց այնուամենայնիվ սկզբում չէր ուզում, որ իր ցեղին հարևան ցեղի մեջ ափ դուրս գանք։ Նա հաճախ մեզ պատմում էր, թև ինչպես վայրենի օենսի մարդիկ «երբ տերևը կարմրի», Հրո Երկրի արևելյան ափից անցնելով լեռները՝ արշավանքներ էին կազմում երկրի այս մասի բնիկների վրա։ Չափազանց հետաքրքրական էր դիտել Ջեմմիին, երբ նա խոսում էր այդ արշավանքների մասին. նրա աչքերն ստանում էին առանձին փայլ, իսկ ամբողջ դեմքն ընդունում էր մի նոր վայրենաբարո արտահայտություն։ Որքան առաջ էինք շարժվում Բիգլի ջրանցքով, այնքան տեսարանը հետզհետե ստանում էր յուրահատուկ և վերին աստիճանի հոյակապ տեսք. բայց մենք չէինք կարող ստանալ նրա ամբողջ էֆեկտը, որովհետև գտնվում էինք մի նավակում և դիտելու տեսակետից ցածր դիրքում և կորցնում էինք իրար հաջորդող բլրաշարքերի ամբողջ գեղեցկությունը։ Լեռներն այստեղ ունեն մինչև երեք հազար ոտնաչափ բարձրություն և վերջանում են սուր ու հերձոտ գագաթներով։ Նրանք բարձրանում էին առանց ընդմիջման, ուղղակի ծովափից և մինչև հազար չորս հարյուր կամ հազար հինգ հարյուր ոտնաչափ բարձրությունը ծածկված էին մութ անտառներով։
Չափազանց հետաքրքրական էր դիտել որքան աչքը կարող է տեսնել, թե ո՜րքան հարթ և հորիզոնական էր լեռան լանջից տարած այն գիծը, որից վերև այլևս ծառեր չեն աճում. նա ճիշտ և ճիշտ նման էր ծովեզրերում ափ նետված ծովային խոտերի վրա մակընթացության ջրերի թողած հետքերին։
Գիշերը քնեցինք Պոնսոնբի նեղուցի և Բիգլի ջրանցքի միացման մոտիկ մի տեղում։ Հրո-երկրացիների մի փոքր ընտանիք, որն ապրում էր փոքրիկ ծոցի ափին, շուտով միացավ մեր խմբին և շարվեց բոցավառվող կրակի շուրջը. նրանք իրենց պահում էին շատ հանգիստ և ոչ հարձակողական։ Մենք լավ հագնված էինք և թեև նստած էինք կրակին շատ մոտիկ, բայց դարձյալ շոգը հեռու էր մեզնից. այնինչ այս մերկ վայրենիները, թեև ավելի հեռու, նկատում էինք մեծ զարմանքով, որ այնպես էին քրտնել, որ քրտինքը հոսում էր նրանց վրայից։ Այնուամենայնիվ նրանք շատ գոհ էին, և բոլորը միացան նավաստիների խմբական երգին. բայց ծիծաղելին այն էր, որ նքանք միշտ ետ էին մնում։
Մեր գալստյան լուրը տարածվել էր գիշերը, և առավոտյան կանուխ (23-ին) մեզ մոտ ժամանեց մի նոր խումբ, որոնք պատկանում էին աեկինիկա կամ Ջեմմիի ցեղին։ Նրանցից մի քանիսն այնքան արագ էին վազել, որ քթներից արյուն էր հոսում, իսկ բերանները փրփրել էր արագ խոսելուց. նրանք իրենց մերկ մարմիններին քսել էին սպիտակ[125] և կարմիր ներկեր։ Նրանք նման էին այն բազմաթիվ դիվային տիպերին, որոնք կարծեք թե նոր են վերջացրել կռիվը։ Այնուհետև Պոնսոնբի նեղուցով շարունակեցինք շարժվել առաջ (մեզ հետ կար տասներկու նավակ, յուրաքանչյուրի մեջ տեղավորվել էին չորս-հինգ մարդ). մենք գնում էինք դեպի մի կետ, որտեղ խեղճ Ջեմմին սպասում էր, թե կգտնի իր մորը և բարեկամներին։ Նա լսել էր արդեն, որ իր հայրը մեռել է, բայց որովհետև նա արդեն «գլխում ուներ մի երազ» այդ վերջավորության մասին, ուստի շատ չէր մտածում և շարունակ մխիթարում էր իրեն շատ բնական մի կշռադատումով՝ «Ինձ ի՞նչ կարող անեմ»։ Նա չէր կարող իմանալ և ոչ մի մանրամասնություն իր հոր մահվան մասին. իր բարեկամները չէին ուզում այդ մասին խոսել։
Ջեմմին այժմ գտնվում էր մի շրջանում, որը շատ լավ ծանոթ էր իրեն, և նավակներին առաջնորդեց դեպի մի հանդարտ, գեղեցիկ ծոց, որը կոչվում է Վուլյա։ Այս ծոցը շրջապատված էր կղզյակներով, որոնցից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր կետ ուներ իր տեղական առանձին անունը։ Այստեղ մենք գտանք Ջեմմիի ցեղի մի ընտանիք, բայց ոչ նրա բարեկամներին. նրանց հետ բարեկամանալուց հետո երեկոյան մի նավակ ուղարկեցին նրանք Ջեմմիի մորը և եղբայրներին Ջեմմիի գալուստը հաղորդելու համար։ Ծոցը շրջապատված էր մի քանի ակր լավ, թեք ցամաքով, որը մյուս վայրերի նման չէր ծածկված տորֆով կամ անտառով։ Կապիտան Ֆից Ռոյը, ինչպես սկզբում ասացինք, մտադիր էր Յորք Մինստըրին և Ֆուեգիային տանել իրենց ցեղի մոտ, որը գտնվում էր արևմտյան ափին, բայց որովհետև նրանք ցանկություն հայտնեցին մնալ այստեղ, և որովհետև այս վայրը եզակիորեն բարենպաստ տեղ էր, այդ պատճառով կապիտան Ֆից Ռոյը որոշեց ամբողջ խումբը թողնել այստեղ, ինչպես և միսիոներ Մաթյուսին։ Հինգ օր զբաղված էինք նրանց համար երեք մեծ ուիգվամ կառուցելով, նրանց գույքը ափ հանելու, երկու պարտեզ փորելու և սերմեր ցանելու գործով։
Մեր ժամանման հաջորդ առավոտը (24-ին) հրո-երկրացիներն սկսեցին ներս թափվել, եկան և Ջեմմիի մայրն ու եղբայրները։ Ջեմմին ահագին հեռավորությունից ճանաչեց իր եղբայրներից մեկի ստենտորային[126] ձայնը։ Նրանց հանդիպումն ավելի քիչ էր հետաքրքրական, քան ձիերինը, երբ վերջիններիցս մեկը դաշտից վերադառնալով հանդիպում է իր հին ընկերոջ։ Սիրո ոչ մի ցույց. չկար. նրանք մի քանի րոպե պարզ նայում էին իրար, և մայրն անմիջապես գնաց իր նավակին հսկելու։ Սակայն Յորքը մեզ պատմեց, որ Ջեմմիի կորստի առթիվ մայրը շատ է տխրել, և ամեն տեղ փնտրել է նրանք մտածելով, թե նավակ նստեցնելուց հետո գուցե նորից բաց են թողել։ Կանայք շատ էին ուշադրություն դարձնում Ֆուեգիային և դեպի նա շատ բարի էին։ Շուտով նկատեցինք, որ Ջեմմին գրեթե մոռացել էր իր մայրենի լեզուն։ Կարծում եմ, որ հազիվ թե լիներ մարդկային մի այլ էակ այդքան քիչ լեզվական պաշարով, որովհետև նրա անգլերենը շատ թերի էր։ Ծիծաղելի էր, ինչպես և խղճալի, տեսնել նրան իր վայրենի եղբոր հետ անգլերեն խոսելիս և ապա սպաներեն հարցնելիս, թե հասկացավ արդյոք („no sabe?”)։
Հաջորդ երեք օրերում ամեն ինչ կատարվում էր հանգիստ. այդ ժամանակ փորում էին պարտեզները և շինում ուիգվամները։ Մեր հաշվով բնիկները հարյուր քսան հոգի էին։ Կանայք շատ ծանր էին աշխատում, մինչդեռ տղամարդիկ ամբողջ օրը քաշ էին գալիս այս ու այն կողմ և դիտում մեզ։ Նրանք ուզում էին այն ամենը, ինչ որ տեսնում էին, և գողանում՝ ինչ որ կարող էին։ Նրանց դուր էր գալիս մեր պարը և երգը, առանձնապես հետաքրքրվում էին տեսնելու մեզ մոտակա առվակում լվացվելիս. մյուս բաներին այնքան ուշադրություն չէին դարձնում, մինչև անգամ մեր նավակներն առանձին ուշադրության չէին արժանանում. Յորքի տեսած բոլոր բաներից ամենահետաքրքրականն իր երկրից բացակայելու ընթացքում այն էր, որ ոչ մի բան այնքան չէր զարմացրել նրան, որքան Մալդոնադոյի մոտ տեսած մի ջայլամ. զարմացած ու շնչասպառ վազելով՝ նա գալիս է մր. Բայնոյի մոտ, որի հետ դուրս էր ելել զբոսնելու.— «Ո՜հ, մր. Բայնո՛, ո՛հ, թռչուն բոլորովին նույն, ձի»։ Որչափ որ մեր սպիտակ մաշկը զարմացրել էր տեղացիներին, ինչպես մր. Լոուն է պատմում, նույնչափ և ավելի խորը ազդել էր նրանց վրա փոկորսական նավի վրա աշխատող մի նեգր խոհարարի սևությունը, և խեղճ արարածն այնպես էր գլուխը կորցրել ու բղավում, որ այլևս երբեք չէր ուզում նորից ափ գնալ։ Ամեն ինչ այնքան խաղաղ էր կատարվում, որ սպաներից մի քանիսը և ես երկար զբոսանքներ էինք կատարում շրջակա լեռներում և անտառներում։ Սակայն հունվարի 27-ին բոլոր կանայք և երեխաներն անհետացան։ Մենք բոլորս անհանգստություն էինք զգում այս բանի համար. ոչ Յորքը և ոչ էլ Ջեմմին չէին կարող գտնել սրա պատճառը։ Մի քանիսը կարծում էին, որ նրանք վախեցել են նախորդ երեկոյին մեր հրացանները մաքրելուց և կաակելուց. մի քանիսն էլ կարծում էին, թե այդ արդյունք է մի վիրավորանքի, որը հասցված է եղել մի ծերունու. այս ծերունին, երբ պահակն ասել է՝ քիչ հեռու մնա, թքել է նրա երեսին և մի քնած հրո-երկրացու վրա կատարած շարժուձևով պարզ ցույց է տվել, որ, ինչպես ասում են, ուզեցել է կտրատել և ուտել մեր մարդկանցից որևէ մեկին։ Կապիտան Ֆից Ռոյը որևէ անախորժությունից կամ կռվից խույս տալու համար, որը աղետաբեր կլիներ բազմաթիվ հրո-երկրացիների համար, նպատակահարմար գտավ գիշերել մի քանի մղոն հեռու, մի ծոցի մոտ։ Մաթյուսն իր սովորական՝ հանդարտ դիրքով որոշեց մնալ հրո-երկրացիների հետ, որոնք իր նկատմամբ ոչ մի վտանգավոր բան չցուցաբերեցին, ուստի մենք թողինք նրանց իրենց առաջին սարսափելի գիշերն անցկացնելու։
Առավոտյան (28-ին) մեր վերադարձի ժամանակ մենք շատ ուրախացանք՝ տեսնելով ամեն ինչ խաղաղ, և մարդիկ իրենց նավակներում զբաղված էին ձուկ նիզակահարելով։
Կապիտան Ֆից Ռոյը որոշեց մի մակույկ և մի կետորսական նավակ ետ ուղարկել դեպի նավը, և մյուս երկուսով, որոնցից մեկը գտնվում էր հրամանատարության տրամադրության տակ (որի մեջ նա մեծ բարյացակամությամբ թույլ էր ավել նստել և ինձ), իսկ մյուսը՝ մր. Համոնդի, շարունակել դեպի առաջ՝ Բիգլի ջրանցքի արևմտյան մասերը չափելու, և ապա վերադառնալու և այցելելու, մեր հիմնած նոր բնակավայրը։ Այդ օրը, ի մեծ զարմանս, անդիմադրելի շոգ էր, այնպես որ մեր մորթը կատարյալ կիզվեց արևի տակ. այս գեղեցիկ եղանակի հետ Բիգլի նեղուցի մեջտեղում տեսարանը վերին աստիճանի հետաքրքրական էր։ Ե՛վ աջ, և՛ ձախ կողմերին նայելիս այս լեռների միջև գտնվող երկար նեղուցի անհետացող կետերը ոչ մի տեղ ոչնչով չէին հատվում։ Որ նա ծովի մի թևն էր — այդ ապացուցվում էր բազմաթիվ վիթխարի կետերի ներկայությամբ,[127] որոնք այս ու այն կողմ ջուր էին ցայտում դեպի վեր։
Մի անգամ հաճարի ծառերով ծածկված ծովափից քար նետելու տարածության չափ հեռու՝ ես տեսա այս հրեշներից երկուսին, հավանորեն արու և էգ, մեկը մյուսի հետևից դանդաղ լողալիս։
Մենք շարունակեցինք նավարկել մինչև մթնելը, որից հետո կանգնեցրինք մեր վրանները մի հանդարտ երկար խորշիկում։ Ամենամեծ զեխությունը մեր անկողինների համար խճոտ ծովափ գտնելն էր, որովհետև այդ խճերը միանգամայն չոր էին և հարմար պառկելու. համար։ Տորֆոտ հողը խոնավ է լինում, քարերը խորտուրորտ և կարծր. ավազը սննդանյութի մեջ է մտնում, երբ վերջինս եփում և ուտում են նավարկուների սովորություններով. բայց երբ պառկում էինք մեր վերմակե տոպրակների մեջ՝ ողորկ խճերի շերտի վրա, գիշերը շատ հանգիստ էինք անցկացնում։
Մինչև ժամը մեկը իմ հերթապահության ժամն էր։ Այս տեսարաններում կա ինչ-որ մի վեհություն։ Երբեք գիտակցությունը, աշխարհի որ հեռավոր անկյունում էլ դուք գտնվեք, այդպես ուժեղ կերպով հանդես չի գա։ Ամեն ինչն նպաստում է այս բանին, գիշերային լռությունը խանգարվում է վրանի տակ քնած նավաստիների շնչառությամբ միայն, իսկ երբեմն էլ գիշերային մի թռչունի ճչոցից։ Երբեմն հեռվից լսվող շան հաջոցը մեզ հիշեցնում էր, որ այնտեղ վայրենիներ են գտնվում։
Հունվարի 29.— Վաղ առավոտյան հասանք այնպիսի մի կետ, որտեղ Բիգլի ջրանցքը բաժանվում է երկու թևի. մենք մտանք հյուսիսային թևը։ Այստեղ տեսարանը շատ ավելի հոյակապ է դառնում, քան առաջ։ Բարձրաբերձ լեռները հյուսիսային կողմում կազմում են այդ երկրի գրանիտային առանցքը կամ ողնաշարը և համարձակ բարձրանում են մինչև երեքից չորս հազար ոտնաչափ՝ ունենալով մի ընդհանուր գագաթ վեց հազար ոտնաչափ բարձրությամբ։ Նրանք ծածկված են հավերժական ձյան լայնատարած ծածկույթով, և բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ անտառների միջով իրենց ջուրը թափում են ներքևում գտնվող նեղ ջրանցքը։ Շատ մասերում հսկա սառցադաշտերը լեռների կողերից տարածվում են մինչև ջրի եզրը։
Հազիվ թե կարելի լինի երևակայել ավելի գեղեցիկ մի բան, քան այս սառցադաշտերի զմրուխտանման կապույտ գույնը, մանավանդ երբ վերջինս հակապատկերվում է վերը տարածված ձյան մեռելային սպիտակության հետ։ Սառցադաշտից պոկված բեկորներն ընկել էին ջուրը և լողալով շարժվում էին առաջ, և ջրանցքն իր սառցասարերով մոտ մեկ մղոն տարածության վրա ներկայացնում էր բևեռային ծովի մինիատյուրը։ Ճաշի ժամին նավակները քաշելով ափ՝ մենք հիացմունքով դիտում էինք կես մղոն հեռավորության վրա գտնվող սառցի մի ուղղաձիգ քարափ և ուզում էինք, որ մի քանի կտոր ևս ընկնեին։ Վերջապես խլացուցիչ թնդյունով ներքև գլորվեց մի զանգված, և անմիջապես մենք տեսանք մի ալիքի ողորկ ուրվագիծ, որը գալիս էր դեպի մեզ։ Մարդիկ ամբողջ ուժով վազեցին ներքև դեպի նավակները, որովհետև ակներև էր, որ այդ նավակները ենթակա էին բախվելու և ջարդուփշուր լինելու։ Նավաստիներից մեկը ճիշտ այն րոպեին, երբ դալարուն կոհակները հասնում էին նավակին, բռնեց նրա քթամասից. այդ նավաստին մի քանի անգամ ենթարկվեց ալեբախման, բայց վնաս չպատահեց, իսկ նավակները թեև երեք անգամ բարձրացան և նորից ընկան, բայց առանձին վնասվածքներ չառաջացան։ Այդ շատ մեծ բախտավորություն էր մեզ համար, որովհետև մենք գտնվում էինք նավից հարյուր մղոն հեռու, և կմնայինք առանց պաշարի ու հրազենի։ Սկզբում ես նկատել էի, որ ծովեզրում մի քանի մեծ ժայռի բեկորներ վերջին ժամանակները ենթարկվել էին տեղաշարժման, բայց մինչև այս ալիքը տեսնելն ինձ հասկանալի չէր սրա պատճառը։ Այդ երկար խորշի մի կողմը կազմված էր փայլարային թերթաքարի մի ցցված ժայռից. ծայրը վերջանում էր մոտ հիսուն ոտնաչափ բարձրության սառցե ժայռերով, իսկ մյուս կողմը բռնել էր հիսուն ոտնաչափ բարձրության մի հրվանդան՝ կազմված փայլարային թերթաքարի և կլորացած գրանիտի ահռելի բեկորներից, որոնց վրա աճում էին ծերացած ծառեր։ Ըստ երևույթին այս հրվանդանը մի քարակույտ էր, որը հավաքված է եղել այն պերիոդում, երբ սառցադաշտն ավելի մեծ ծավալ է ունեցել։
Երբ հասանք Բիգլի ջրանցքի այս հյուսիսային ճյուղի արևմտյան բերանին, մենք նավարկեցինք մի քանի անհայտ և ամայի կղզիների միջով. եղանակը չափազանց վատ էր։ Ոչ մի բնիկի չհանդիպեցինք։ Ափը գրեթե ամենուրեք այնպես զառիվայր էր, որ մենք մի քանի անգամ ստիպվեցինք մի քանի մղոն թիավարել՝ նախքան մեր երկու վրանները կանգնեցնելու համար տեղ ճարելը։ Մի գիշեր քնեցինք կլոր մեծ վալունների վրա, որոնց արանքները լիքն էին նեխվող ծովախոտերով. երբ մակընթացությունն սկսվեց, մենք ստիպված եղանք վերկենալ և տեղափոխել մեր պարկաձև վերմակները։ Ամենահեռավոր կետը դեպի արևմուտք, որտեղ մենք եղանք, Ստյուարտ կղզին էր, մի հեռավորություն, որը մեր նավից հաշվում էին հարյուր հիսուն մղոն։ Բիգլի ջրանցքը վերադարձանք հարավային թևով և այնտեղից առանց արկածի ետ եկանք դեպի Պոնսոնբի նեղուցը։
Փետրվարի 6.— Ժամանեցինք Վուլյա։ Մաթյուսն այնպես վատ զեկուցում տվեց հրո-երկրացիների վարքի մասին, որ Ֆից Ռոյը որոշեց նրան նորից վերցնել ետ «Բիգլ» նավի մեջ և վերջը նրան թողեց Նոր Զելանդիայում, որտեղ, որպես միսիոներ, գտնվում էր նրա եղբայրը։ Մեր բաժանումից հետո սկսվել էր կողոպուտի մի կանոնավոր սիստեմ. տեղացիների նորանոր խմբերն անընդհատ թափվել էին այս մարդկանց վրա։ Յորքն ու Ջեմմին շատ բան էին կորցրել, իսկ Մաթյուսր կորցրել էր գրեթե այն ամենը, ինչ որ չէր թաքցրել գետնի տակ։ Յուրաքանչյուր իր, թվում է թե, ձեռք ընկնելուց հետո այս տեղացիները պատառոտում և բաժանում էին իրենց մեջ։ Մաթյուսը նկարագրում էր այն ծանր և տագնապալից կացությունը, որի մեջ նա գտնվել է ամբողջ ժամանակ. գիշեր-ցերեկ նա շրջապատված է եղել տեղացիներով, որոնք ամեն կերպ աշխատել են հոգնեցնել նրան՝ նրա ականջին անընդհատ աղմուկ հանելով։ Մի օր մի ծեր մարդ, որին Մաթյուսը խնդրել էր թողնել ուիգվամը, վերադառնում է՝ ձեռքին մի մեծ քար. մի այլ օր նրա վրա է հարձակվում մի ամբողջ խումբ՝ զինված քարերով և սրածայր փայտերով, և երիտասարդներից մի քանիսը, որոնց թվում և Ջեմմիի եղբայրը, սկսում են ճչալ. Մաթյուսը նրանց դիմավորում է նվերներով։ Մի այլ խումբ նշաններով ցույց է տալիս, որ ցանկանում են նրան ամբողջովին մերկացնել և իր երեսի և մարմնի բոլոր մազերը պոկել։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ժամանակին հասանք նրա կյանքը փրկելու։ Ջեմմիի բարեկամներն այնքան դատարկամիտ և հիմար էին եղել, որ օտար մարդկանց ցույց էին տվել իրենց կողոպուտի տեղը և պատմել այդ կողոպուտը ձեռք բերելու, եղանակների մասին։ Շատ ցավալի էր, որ մենք թողնում էինք այն երեք հրո-երկրացիներին իրենց վայրենի հայրենակիցների մոտ. միակ հանգստացնող հանգամանքն այն էր, որ նրանք անհատական վախ չունեին։ Յորքը, լինելով ուժեղ, վճռական մարդ, հավատացած էր, որ իր կին Ֆուեգիայի հետ կարող է լավ ժամանակ անցկացնել։ Խեղճ Ջեմմին մխիթարական ոչինչ չուներ. կասկածից դուրս է, որ նա ուրախ կլիներ, եթե կարողանար մեզ հետ վերադառնալ։ Նրա սեփական եղբայրը նրանից շատ բան էր գողացել, և ինչպես ինքն էր նկատում՝ «Ի՞նչ անուն տա այդ սովորության». նա ատում էր իր հայրենակիցներին՝ ասելով, «բոլորը վատ մարդիկ, no sabe (ոչինչ չգիտեն). և թեև ես երբեք չէի տեսել նրան հայհոյելիս, ավելացնում էր՝ «անիծված հիմարներ»։ Մեր երեք հրո-երկրացիները թեև միայն հրեք տարի էին եղել քաղաքակիրթ մարդկանց հետ, հավատացած եմ, որ ուրախ կլինեին, եթե չկորցնեին իրենց նոր սովորությունները, բայց, իհարկե, այդ ակներևաբար անկարելի էր։ Ավելի քան կասկածելի է, թե նրանց ճանապարհորդությունը որևէ նշանակություն ունեցել էր նրանց համար։
Երեկոյան Մաթյուսին էլ մեզ հետ վերցրած՝ ետ նավարկեցինք դեպի նավը, վերադարձը կատարեցինք ոչ թե Բիգլի ջրանցքով, այլ հարավային ափով։ Նավակները բավականին ծանրաբեռնված էին, իսկ ծովն ալեկոծ էր, այնպես որ մենք ունեցանք վտանգավոր ճանապարհորդություն։ Ամսի 7-ին երեկոյան, քսան օրվա բացակայությունից հետո, գտնվում էինք «Բիգլ»-ի վրա։ Այդ ժամանակամիջոցում մենք անցել էինք բաց նավակներով երեք հարյուր մղոն։ Ամսի 11-ին կապիտան Ֆից Ռոյն անձամբ այցելեց հրո-երկրացիներին և գտավ նրանց լավ վիճակում, բայց նրանք մի քանի իր էլ էին կորցրել։
Հաջորդ տարվա (1834) փետրվարի վերջին օրը «Բիգլ»-ը խարիսխ գցեց մի գեղեցիկ փոքրիկ խորշում՝ Բիգլի ջրանցքի արևելյան մուտքի վրա։ Կապիտան Ֆից Ռոյը համարձակորեն վճռեց կռվել արևմտյան քամիների դեմ այն ուղղությամբ, որով մենք նավակներով առաջնորդվել էինք Վուլյայի սետլմենտը, և այդ փորձը վերջացավ հաջողությամբ։ Մինչև Պոնսոմբի նեղուցը հասնելը շատ տեղացիների հանդիպեցինք, բայց նրա մոտերքում մեզ հետևում էին տասից տասներկու նավակ։ Այդ տեղացիները բոլորովին չէին կարող ըմբռնել մեր նավի ուղղությունը փոխելու պատճառները և, փոխանակ հանդիպելու մեզ յուրաքանչյուր ուղեփոխության կետում, իզուր ճգնում էին հետևել մեզ մեր զիգ-զագ ընթացքով։ Ես նկատում էի, որ ինձ համար ավելի հաճելի էր գիտել այս վայրենիներին գիտակցելով մեր ուժի գերազանցությունը նրանց նկատմամբ։
Նավակում եղած ժամանակ ես չէի կարողանում տանել նրանց մինչև անգամ ձայնի հնչյունները, այնքան շատ էր նրանց մեզ պատճառած նեղությունը։ Առաջին և վերջին բառը «յամերշուներն» էր լինում։ Մի խաղաղ փոքր խորշ մտնելիս,երբ նայել ենք մեր չորս բոլորը և մտածել մի հանգիստ գիշեր անցկացնելու մասին, զզվելի «յամերշուներ» բառը զիլ հնչել է մի մռայլ անկյունից, և ապա ազդանշանային փոքրիկ ծուխը ոլոր-մոլոր բարձրացել է վեր՝ մեր գալուստը հեռվում գտնվողներին հաղորդելու համար։ Մի վայրից հեռանալիս մենք ասել ենք իրար. «Փառք երկնքին, վերջապես ազատվեցինք այս թշվառականներից», և երբ դարձյալ հեռուներից մի շատ ուժեղ ձայնի նվաղուն կանչն ընկնում էր մեր ականջը, պարզ կարողանում էինք զանազանել «յամերշուներ» բառը։ Բայց այժմ որքան շատ էին լինում հրո-երկրացիներր, այնքան մենք ուրախ էինք լինում, և շատ զվարճալի աշխատանք էր նրանց հետ գործ ունենալը։ Երկու խմբերն էլ ծիծաղում, զարմանում, բերանբաց նայում էին իրար, մենք խղճում էինք նրանց, որ մեր տված ցնցոտիների դիմաց մեզ փոխարենը տալիս էին լավ ձուկ և խեցգետին ու նման բաներ. իսկ նրանք պինդ կպել էին այդպիսի մի հարմար առիթի, նրանք գտել էին այնքան հիմար մարդիկ, որ այդպես գեղեցիկ զարդերը փոխում էին մի լավ ընթրիքի հետ։ Չափազանց հաճելի էր տեսնել մի երիտասարգ կնոջ գոհունակության սրտաբուխ ժպիտը, որի ժամանակ նա, երեսն ամբողջովին սև ներկած, գլխի շուրջն աճապարանքով փաթաթում էր մի քանի կտոր կարմրալաթ։ Նրա ամուսինը, որը վայելում էր այս երկրի ամենաընդհանուր առանձնաշնորհումը, ունենալով երկու կին, ըստ երևույթին խանդում էր, երբ իր երիտասարդ կնոջն այդքան ուշադրություն էինք դարձնում, և սկսեց խրատել իր մերկ գեղեցկուհիներին, բայց նրանք վռնդեցին նրան։
Հրո-երկրսյցիներից մի քանիսը պարզ ցույց էին տալիս, որ իրենք բավականին հմուտ էին փոխանակության գործին։ Մի մարդու մի մեծ մեխ տվի (մի վերին աստիճանի արժեքավոր նվեր) առանց փոխարենը վերադարձնելու մասին որևէ նշան անելու, բայց նա անմիջապես վերցրեց երկու ձուկ և իր նիզակի ծայրով երկարացրեց ինձ։ Եթե որևէ նվեր հատկացվում էր մի մարդու, և այն ընկնում էր մի ուրիշի մոտ, առանց այլևայլության միշտ տրվում էր նրան, որին նվիրում էին։ Այն հրո-երկրացի տղան, որին մր. Լոուն վերցրել էր նավի վրա, չափազանց հուզված և բարկացած՝ ցույց էր տալիս, որ ինքը հասկանում է, որ իրեն մեղադրում են ստախոսության համար, և իսկապես նա ստախոս էր։ Այս անգամ, ինչպես և առաջ, մենք շատ էինք զարմացել այն աննշան ուշադրության, կամ ավելի շուտ՝ անուշադրության վրա, որն արտահայտում էին այս վայրենիները բազմաթիվ իրերի նկատմամբ, որոնց գործածությունը պետք է որ հայտնի լիներ նրանց։ Այնպիսի չնչին բաներ, ինչպես՝ կարմիր գույնի շորերի կամ կապույտ հուլունքների գեղեցկությունը, կանանց բացակայությունը, մեր լվացվելու հոգսը, նրանց մեջ շատ ավելի մեծ զարմանք էր առաջացնում, քան որևէ մեծ և բարդ առարկա, ինչպես մեր նավն էր։ Բուգենվիլն այս ժողովրդի վերաբերյալ լավ է նկատել, երբ ասել է, որ նրանք նայում են մարդկային լավագույն արտադրությունների վրա այնպես, ինչպես բնության օրենքների և երևույթների վրա („chef-d’oeuvres de l’industrie humaine, comme ils traitent les loix de la nature et ses phénomènes”)։
Մարտի 5-ին խարիսխ գցեցինք Վուլայայի ծոցում, բայց ոչոքի չտեսանք այնտեղ։ Մենք շատ վախեցանք այս բանից, որովհետև Պոնսոնբի նեղուցի տեղացիները շարժուձևով ցույց էին տալիս, որ կռիվ էր տեղի ունեցել։ Հետագայում լսեցինք, որ օուենսի զարհուրելի մարդիկ հարձակում էին գործել։ Տուտով նկատվեց մի նավակ՝ փոքրիկ ծածանվող դրոշակով, որը շարժվում էր դեպի մեզ, նրա մեջ գտնվող մարդկանցից մեկը լվանում էր իր երեսի ներկը։ Այս մարդը խեղճ Ջեմմին էր — այժմ արդեն նիհարած, հիվանդագին մի վայրենի, խճճված երկար մազերով և բոլորովին մերկ, եթե նկատի չունենանք մեջքով անցնող ծածկոցը։ Մենք չճանաչեցինք նրան՝ մինչև նա մոտեցավ մեզ, որովհետև նա ամաչում էր մեզնից և իր կռնակը դարձրել էր դեպի նավը։ Մեզնից բաժանվելիս նա գեր էր, կլորիկ, մաքուր, լավ հագնված, ես երբեք չեմ տեսել այդքան կատարյալ և ցավալի փոփոխություն։ Սակայն հենց որ նա նորից հագնվեց, և առաջին փոթորիկն անցել էր, իրերն այլ կերպարանք ստացան։ Նա ճաշեց կապիտասն Ֆից Ռոյի հետ և իր ճաշը կերավ այնպես վայելուչ, ինչպես առաջ։ Նա ասաց մեզ, որ ինքը «չափազանց շատ» (այսինքն բավականին) բան ուներ ուտելու, որ ինքը չի մրսում, որ իր ազգականները լավ մարդիկ են, և որ ինքը չի, ցանկանում այլևս վերադառնալ Անգլիա. երեկոյան մենք գտանք Ջեմմիի զգացմունքների մեջ առաջացած այս մեծ փոփոխության պատճառները, երբ եկավ նրա երիտասարդ և գեղեցիկ տեսքով կինը։ Իր սովորական բարի զգացմունքով նա բերեց ջրասամույրի երկու մորթի իր ամենալավ բարեկամներից երկուսի համար, ինչպես և մի քանի նիզակի գլուխ և նետ՝ կապիտանի համար, որ նա պատրաստել էր իր սեփական ձեռքերով։ Նա ասաց, որ ինքն իր համար պատրաստել է մի նավակ և կարող է պարծենալ, որ ինքը կարող է քիչ խոսել իր մայրենի լեզվով։ Ամենատարօրինակն այն է, որ նա, թվում էր, թե իր ամբողջ ցեղին սովորեցրել էր քիչ անգլերեն. մի ծերունի ինքնաբերաբար ծանուցում էր՝ „Jemmy Button’s wife” (Ջեմմի Բըթընի կինը)։ Ջեմմին կորցրել էր իր ամբողջ ունեցվածքը։ Նա պատմեց, թե ինչպես Յորք Մինստըրը շինել էր մի մեծ նավակ և իր կին Ֆուեգիայի[128] հետ մի քանի ամիս առաջ գնացել էր իր երկիրը, վերջին անգամ տալով մի վերին աստիճանի տմարդի հրաժեշտ. նա համոզում է Ջեմմիին և իր մորը գնալ իր հետ միասին և այնուհետև ճանապարհին գիշերը կորցնում է նրանց՝ գողանալով նրանց բոլոր իրերը։
Ջեմմին գնաց ափին քնելու և առավոտյան վերադարձավ ու մնաց նավում՝ մինչև նավի խարիսխը բարձրացնելը. այդ բանը վախեցրեց նրա կնոջը, և վերջինս սկսեց բարձր աղաղակել, մինչև Ջեմմին մտավ իր նավակը։ Նա վերադարձավ արժեքավոր իրերով բեռնավորված։ Նավում գտնվող յուրաքանչյուր մարդ սրտանց ցավում էր, որ վերջին անգամ են ձեռք տալիս նրան։ Այժմ ես չեմ կասկածում, որ նա այնպես ուրախ կլինի, գուցե և ավելի ուրախ, քան եթե երբեք իր երկրից դուրս եկած չլիներ։ Ամեն ոք պետք է անկեղծորեն հուսա, որ կապիտան Ֆից Ռոյի ազնիվ հույսը, ի հատուցումն իր բազմաթիվ վեհանձն զոհողությունների, որ նա արել է այս հրո-երկրացիների համար, կարող է իրականացած լինել Ջեմմի Բըթընի և իր ցեղի սերնդի կողմից ոմն նավաբեկ նավաստու պաշտպանությամբ։ Երբ Ջեմմին ափ հասավ, մի ազդանշանային խարույկ պատրաստեց, և երբ նավը հեռանում, էր ափերից դեպի բաց ծովը, ծուխը ոլորապտույտ բարձրանում էր վեր՝ մաղթելով մեզ մի վերջին երկար հրաժեշտ։
Այն կատարյալ հավասարությունը, որ գոյություն ունի Հրո երկրի ցեղերի միջև, երկար ժամանակով կուշացնի նրանց կուլտուրական զարգացումը։ Ինչպես մենք տեսնում ենք, այն կենդանիները, որոնց բնազդն ստիպում է ապրել խմբերով և ենթարկվել մի առաջնորդի, ամենից շատ են ընդունակ կատարելագործվելու, նույնը և մարդկային ցեղերի համար։ Պատճառ թե հետևանք, ամենաքաղաքակրթվածները միշտ ամենակատարելագործված ղեկավարում ունեն։ Հրո Երկրում մինչև որ առաջ չգա մի պետ, որը բավական ուժ ունենա ձեռք բերած իրերն իրեն պահելու համար, ինչպես, օրինակ, ընտանի կենդանիները, հազիվ թե մինչ այդ հնարավոր լինի երկրի քաղաքական կացությունը ավելի բարձրացնել։ Եթե այժմ նրանցից մեկին մինչև անգամ տրվի մի շոր, նա պատառոտում է այն և բաժանում խմբի անդամների վրա. և այսպիսով ոչ ոք մյուսից հարուստ լինել չի կարող։ Մյուս կողմից՝ դժվար է հասկանալ, թե ի՛նչպես կարող է երևան գալ մի առաջնորդ, մինչև չլինի որոշ տեսակի սեփականություն, որի շնորհիվ նա կարողանա ցուցաբերել իր գերազանցությանը և բարձրացնել իր զորությունը։
Ես կարծում եմ, որ Հարավային Ամերիկայի այս ծայրագույն մասում մարդն ապրում է զարգացման ավելի ցածր աստիճանում, քան աշխարհի որևէ այլ մասում։ Խաղաղ օվկիանոսում ապրող երկու ցեղերի հարավ-օվկյանյան կղզեբնակները համեմատաբար քաղաքակիրթ են։ Էսկիմոսն իր ստորերկրյա հյուղակում վայելում է կյանքի որոշ հարմարություններ, և իր նավակում, երբ լրիվ սպառազինված է, ցուցաբերում է մեծ հմտություն։ Հարավային Աֆրիկայի ցեղերից մի քանիսը, որոնք թափառում են այս ու այն կողմ արմատ փնտրելով և ապրում են փակված ամայի և չոր հարթավայրերում, բավականին թշվառ կյանք ունեն։ Ավստրալիացին իր կյանքի պայմանների պարզությամբ ամենից մոտիկն է հրո-երկբացիներին, սակայն նա կարող է պարծենալ իր բումերանգով,[129] նիզակով և տեգով, ինչպես և ծառ բարձրանալու, կենդանիներին իրենց հետքերով հետևելու, և որսալու յուրահատուկ եղանակով։ Թեև ավստրալիացին կարող էր նվաճումներով հրո-երկրացուց առաջացած լինել, բայց այդ չի նշանակում, որ նա մտավոր ունակությամբ ևս նրանից բարձր է. նկատի ունենալով Հրո Երկրում եղած ժամանակ տեսածներս և ավստրալիացիների մասին կարդացածներս, պիտի ասեմ, որ հակամետ եմ գալ միանգամայն հակառակ եզրակացության։
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԳԵԼԼԱՆԻ ՆԵՂՈՒՑԸ.— ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓԵՐԻ ԿԼԻՄԱՆ
Մագելլանի նեղnւցը.— Պարտ Ֆեմին.— Թառն լեռը բարձրանալը.— Անտառներ.— Ուտելի սունկ.— Կենդանական աշխարհը.— Մեծ ջրիմուռներ.— Հրո Երկրից հեռանալը.— Կլիման.— Պտղատու ծառեր և հարավային ափերի բնության արտադրությունները.— Ձյան սահմանի բարձրությունը Կորդիլյերներում.— Սառցադաշտերի իջնելը դեպի ծով.— Սառցասարերի կազմվելը.— Վալունների տեղափոխությունը.— Անտարկտիկային կղզիների կլիման և բնության արտադրությունը.— Սառած դիակների պահպանումը.— Ընդհանուր ամփոփում։
Մայիսի վերջերին (1834 թ.) երկրորդ անգամ մտանք Մագելլանի նեղուցի արևելյան մասը։ Նեղուցի այս մասում երկու ափերն էլ ներկայացնում են գրեթե բոլորովին հարթ տարածություններ, ինչպես Պատագոնիայի հարթավայրերն են։ Նեգրո հրվանդանը, որը գտնվում է երկրորդ նեղուցից քիչ ներս, կարելի է համարել այն կետը, որտեղից ցամաքը հետզհետե ստանում է Հրո Երկրին հատուկ տեսքը։ Արևելյան ափին, նեղուցից հարավ, խորտուբորտ և ծառապատ տեսարանը միևնույն ձևով միացնում է այս երկու երկրները, որոնք գրեթե բոլոր կողմերով իրար նկատմամբ մի կատարյալ հակապատկեր են ներկայացնում։ Իսկապես զարմանալի է քսան մղոն իրարից հեռու գտնվող երկու երկրներում գտնել տեսարանի այս աստիճանի տարբերություններ։ Իսկ եթե վերցնենք քիչ ավելի մեծ տարածություն, ինչպես, օրինակ, Պորտ Ֆեմինի և Գրեգորիի ծոցի միջև եղած տարածությունը, որը մոտ վաթսուն մղոն է, տարբերությունն ավելի զարմանալի է։ Առաջին վայրում մենք ունենք կլորացած լեռներ՝ ծածկված անթափանց անտառներով, որոնք առատ ծծում են անընդհատ իրար հաջորդող քամիների բերած անձրևը, մինչդեռ Գրեգորիի հրվանդանում չոր և անբերրի հարթավայրի վրա տիրում է թափանցիկ, ջինջ, պայծառ և կապույտ երկինքը։ Մթնոլորտային հոսանքները[130], թեև արագ, աղմկոտ, չսահմանափակված որևէ առերևույթ սահմանով, բայց թվում էր թե անցնում էին կանոնավոր որոշակի ընթացքովդ ինչպես գետն իր հունում։
Մեր նախորդ այցելության ընթացքում (հունվարին) մենք տեսակցություն ունեցանք Գրեգորիի հրվանդանի հռչակավոր, այսպես ասած, հսկա պատագոնացիների հետ, որոնք ցույց տվին մեղ սիրալիր ընդունելություն։ Նրանց հասակն ավելի բարձր է երևում, քան այդ իրականումն է. գուանակոյի մորթուց պատրաստած մեծ վերարկուները, ծածանվող մազերը և ընդհանուր կերպարանքը նրանց ավելի բարձր էր ցույց տալիս։ Միջին առումով նրանց բարձրությունը վեց ոտնաչափ է, մի քանիսն ավելի բարձր են, իսկ վեց ոտնաչափից[131] կարճ անհատների թիվը շատ սակավ է։ Կանայք նույնպես բարձրահասակ են. ընդհանուր առմամբ մեր ճանապարհորդության ընթացքում տեսած ցեղերից ամենաբարձրահասակը սրանք էին։ Արտաքին կերպարանքով նրանք խիստ նման են համեմատաբար հյուսիսում ապրող հնդիկներին, որոնց ես տեսա գեներալ Ռոսասի մոտ, բայց նրանք (պատագոնացիները) ավելի վայրագ են և ահարկու, նրանց դեմքերը մեծ մասամբ ներկված էին լինում կարմիր և սև գույներով, իսկ մի մարդ ամբողջ մարմինը ծածկել էր սպիտակ օղակներով և կետերով, ինչպես հրո-հրկրացիներն են անում։ Կապիտան Ֆից Ռոյն առաջարկեց երեք հոգու վերցնել նավի մեջ. ամեն մեկը կարծեք թե ձգտում էր այդ երեքից մեկը լինել։ Այնքան էլ հեշտ չեղավ մեզ համար մաքրել նավակը նրանցից։ Վերջապես նավ բարձրացանք մեր երեք հսկաների հետ, որոնք ճաշեցին կապիտանի հետ և ցուցաբերեցին կատարյալ բարեկիրթ կենցաղավարություն, ճաշի ժամանակ գործածելով դանակ, պատառաքաղ և գդալ, ոչ մի բան այնքան ախորժելի չէր նրանց համար, որքան շաքարը։ Այս ցեղն այնքան շփման մեջ է եղել փոկորսների և կետորսների հետ, որ նրանց մեծ մասը կարող է խոսել մի փոքր անգլերեն և սպաներեն. նրանք կիսաքաղաքակրթված են և համե ատաբար անբարոյացած։
Մյուս առավոտը մի մեծ խումբ գնաց ափ՝ մորթու և ջայլամի փետուրի առևտուր անելու։ Զենք չէին ուզում վերցնել, ամենից շատ պահանջում էին ծխախոտ, նույնիսկ ավելի, քան կացին կամ մի այլ գործիք։ Տոլգոների ամբողջ բնակչությունը, մարդ, կին և երեխա, շարվել էին մի թմբի վրա։ Հետաքրքրական տեսարան էր ներկայացնում այդ և անկարելի էր չսիրել, այսպես ասած, այդ հսկաներին, նրանք վերին աստիճանի զվարթամիտ և վստահելի մարդիկ էին, մեզ խնդրում էին նորից այցելել իրենց։ Թվում է թե նրանք սիրում են ունենալ եվրոպացիներ՝ միասին ապրելու համար, և պառավ Մարիան, ցեղի պատկառելի կանանցից մեկը, մի անգամ խնդրել էր մր. Լոուին իր նավաստիներից մեկին թողնել իրենց մոտ։ Տարվա մեծ մասը նրանք անցկացնում են այստեղ, բայց ամառը քաշվում են Կորդիլյերների ստորոտը որսի համար։ Երբեմն նրանք ճանապարհորդում են մինչև Ռիո Նեգրո գետը, որը գտնվում է յոթ հարյուր հիսուն մղոն հյուսիս։ Նրանք ունեն մեծ թվով ձիեր. յուրաքանչյուր մարդ, ըստ մր. Լոուի, ուներ վեց կամ յոթ ձի, բոլոր կանայք և մինչև անգամ երեխաներն ունեն իրենց անձնական ձիերը։ Սարմիենտոյի ժամանակ (1580 թ.) այս հնդիկներն ունեցել են նետ ու աղեղ, որը շատ վաղուց անհետացել է. այն ժամանակ նրանք արդեն ունեցել են և մի քանի ձի։ Այս չափազանց հետաքրքրական փաստ է, որը ցույց է տալիս Հարավային Ամերիկայում ձիերի արտաքո կարգի արագ աճումը։ Առաջին անգամ ձին Հարավային Ամերիկայի ցամաքն է բերվել 1537 թվին՝ Բուենոս Այրես. այդ գաղութը ժամանակավորապես լքվելով՝ ձիերը փախչում են և վայրենանում։[132] 1580 թվին, միայն քառասուներեք տարի հետո, այդ ձիերին պատահում են Մագելլանի նեղուցում, Մր, Լոուն ասում էր, որ հարևան հնդկական ոտավոր ցեղ այժմ փոխվում է ձիավոր ցեղի. Գրեգորիի նեղուցի ցեղը նրանց տալիս է իր ծեր և ուժասպառ ձիերը, իսկ ձմեռն իր ճարպիկ մարդկանց մի քանիսին ուղարկում է նրանց համար ձի որսալու։
Հունիսի 1.— Խարիսխ գցեցինք Պորտ Ֆեմինի գեղեցիկ ծոցում։ Այժմ արդեն ձմեռվա սկիզբն էր, և ես երբեք չտեսա ավելի անհրապույր տեսարան. մութ անտառները, պիտակավորված ձյունով, երևում էին միայն անորոշ կերպով խոնավ, մշուշոտ մթնոլորտի միջից։ Մենք բախտավոր էինք, որ մեզ վիճակվեց ունենալ երկու պայծառ օր։ Այդ օրերից մեկում հեռվում գտնվող Սարմիենտո սարը, որն ունի 6800 ոտնաչափ բարձրություն, ներկայացնում էր մի վերին աստիճանի սքանչելի տեսարան։ Հաճախ ես զարմանում էի Հրո Երկրի տեսարաններում առերևույթ ցածր երևացող լեռների վրա, որոնք իրականում բարձր էին։ Ենթադրում եմ, որ այդ հետևանք է մի պատճառի, որն սկզբում չի կարելի ըմբռնել, այն է՝ ամբողջ զանգվածը գագաթից մինչև ջրի եզրն ամբողջությամբ երևալն է։ Ես հիշում եմ մի սար, որն առաջին անգամ տեսել եմ Բիգլի ջրանցքից, որտեղ ամբողջ սարը գագաթից մինչև հիմքը լրիվ երևում է. այնուհետև տեսել եմ Պոնսոնբի նեղուցից, մի քանի բլրաշարքերի հետևից. հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես բարձունքների յուրաքանչյուր նոր շարք առանձին հնարավորություն էր տալիս հեռավորության մասին դատելու, և թե ինչպես լեռը մեր աչքում հետզհետե բարձրանում էր։
Նախքան Պորտ Ֆեմին հասնելը երևացին երկու մարդ, որոնք վազում էին ափով և ողջունում նավը։ Մի նավակ ուղարկվեց նրանց համար։ Բանից դուրս եկավ, որ սրանք երկու նավաստիներ էին, որոնք փախել էին փոկորսական մի նավից և միացել պատագոնացիներին։ Հնդիկները նրանց հետ վարվել էին իրենց սովորական անշահախնդիր հյուրասիրությամբ։ Նրանք խմբից բաժանվել էին պատահական կերպով և այժմ ընթանում էին դեպի Պորտ Ֆեմին, հույս ունենալով, որ այնտեղ կգտնեն մի նավ։ Ես համարձակորեն կարող եմ ասել, ռր սրանք անպետք դատարկաշրջիկներ էին, ես երբեք չեմ տեսել ավելի ողորմելի արտահայտություն, քան այս նավաստիներինը։ Մի քանի օր նրանք ապրել էին խեցիներով և հատապտուղներով, և նրանց ցնցոտիացած շորերն այրվել էին կրակին մոտիկ քնելուց։ Ամբողջ ժամանակը, գիշեր և ցերեկ, առանց որևէ պատսպարանի, նրանք մնացել էին վերջին ժամանակներում անընդհատ փչող քամիների, անձրևի, անձրևախառն կարկտի և ձյան տակ, և չնայած այս բոլորին՝ նրանք գտնվում էին առողջ վիճակում։
Մեր Պորտ Ֆեմինում եղած ժամանակ երկու անգամ հրո-երկրացիները եկան և բավականին նեղեցին մզ։ Որովհետև ափին կային բազմաթիվ գործիքներ, շորեր և մարդիկ, ուստի անհրաժեշտ համարվեց վախեցնել և հեռու քշել նրանց։ Նախ կրակեցին մի քանի թնդանոթ, երբ նրանք հեռու, էին։ Չափազանց ծիծաղելի էր այդ հնդիկներին հեռադիտակով դիտելը. հենց որ գնդակն ընկնում էր ջուրը, նրանք քարեր էին վերցնում և որպես պատասխան նետում դեպի նավը, թեև վերջինս մեկ և կես մղոն հեռու էր գտնվում նրանցից։ Այնուհետև ուղարկվեց մի նավ, հրաման ստանալով՝ նրանց վրայով մի քանի մուշկետային գնդակ կրակելու։ Հրո-երկրացիները թաքնվում էին ծառերի ետև, և յուրաքանչյուր անգամ, երբ կրակում էին հրացանը, նրանք էլ իրենց նետերն էին արձակում, թեև այդ բոլոր նետերն էլ ընկնում էին նավակից շատ հեռու, և նրանց վրայով նշան բռնող սպան ծիծաղում էր։ Այս բանը հրո-երկրացիներին կատաղեցնում էր, և նրանք իզուր ցասումով թափ էին տալիս իրենց վերարկուները։ Վերջապես նկատելով, որ գնդակները դիպչում են ծառերին և կտրում, թողին փախան՝ թողնելով մեզ հանգիստ և խաղաղ։ Նախկին ճանապարհորդության ժամանակ հրո-երկրացիներն այստեղ շատ ձանձրացուցիչ էին, և նրանց վախեցնելու համար գիշերը նրանց ուիգվամների վրա մի ռակետ կրակեցին. սրա հետևանքը բավականին մեծ եղավ. սպաներից մեկն ինձ պատմում էր, որ նախ բարձրացավ մի ուժեղ վայնասուն, իսկ շների հաջոցը միանգամայն ծիծաղելի էր այն խորը լռության նկատմամբ, որը տիրապետում էր մեկ կամ երկու րոպեից հետո։ Մյուս առավոտը ոչ մի հրո-երկրացի չէր մնացել մեր շրջապատում։
Երբ «Բիգլ»-ը փետրվարին գտնվում էր այստեղ, մի առավոտ ժամը 4-ին ես դուրս եկա Թառն լեռը բարձրանալու, որը 2600 ոտնաչափ բարձրություն ունի և այդ շրջանի ամենաբարձր կետն է։ Նավով գնացինք լեռան ստորոտը (բայց դժբախտաբար ոչ ամենալավ մասը) և այնուհետև սկսեցինք բարձրանալ։ Անտառն սկսվում է մակընթացության բարձրության գծից. սկզբի երկու ժամում ես բոլոր հույսերս կորցրել էի գագաթը բարձրանալու։ Այնքան խիտ էր անտառը, որ անհրաժեշտ էր անընդհատ ապավինել կողմնացույցին, որովհետև յուրաքանչյուր ուղեքար կամ ցամաքանիշ, չնայած տեղի լեռնոտ բնույթին, ամբողջովին ծածկված էր մեր աչքից։ Խոր հեղեղատներում ամայության մեռելատիպ տեսարանը գերազանցում էր ամեն տեսակի նկարագրություն. դրսում ուժեղ փչում էր քամին, բայց այս խոռոչներում ամենափոքր քամի չկար, չէին շարժվում մինչև անգամ ամենաբարձր ծառերի տերևները։ Այնպես մռայլ, սառը և խոնավ էր ամենուրեք և ամեն ինչ, որ մինչև անգամ սունկեր, մամուռներ կամ ձարխոտեր չէր կարող աճել։ Հովիտներում հազիվ թե հնարավոր լիներ սողալ առաջ. նրանք կատարելապես պատնեշվել էին ծառերի բորբոսնած մեծ բներով, որոնք ընկել էին ամեն ուղղությամբ։ Երբ անցնում էինք այս բնական կամուրջների վրայով, հաճախ մեր ոտքերը մինչև ծնկները խրվում էին փտած փայտի մեջ. երբեմն էլ, երբ փորձում էինք հենվել մի հաստատուն կանգնած ծառի, հանկարծ ցնցվում էինք՝ տեսնելով քայքայված մի զանգված, որը պատրաստ է գլորվելու ամենաթեթև դիպչելուց անգամ։ Վերջիվերջո մենք մեզ գտանք գաճաճ ծառերի մեջ և ապա շուտով հասանք մերկ մասին, գագաթին մոտիկ, որտեղից բարձրացանք անմիջական գագաթը։ Այստեղ կար մի տեսարան, որը հատկանշական է Հրո Երկրին. բլուրների անկանոն շղթաներ՝ ձյան մնացորդներով պիսակավորված դեղնականաչ խոր հովիտներ և ծովի բազուկների որոնք հատում են ցամաքը բոլոր ուղղություններով։ Ուժեղ քամին ծակելու կտրելու աստիճանի սասն էր, իսկ մթնոլորտը՝ մեծապես մշուշոտ, այնպես որ երկար չսպասեցինք լեռան գագաթին։ Վայրէջքն այնքան դժվար և տանջալից չէր, ինչպես վերելքը, որովհետև մարմնի ծանրությանը ճանապարհ էր բացում, ու բոլոր սայթաքումները և անկումները լինում էին դեպի մեր ուզած ուղղությունը։
Ես արդեն հիշատակել եմ մշտականաչ անտառների[133] մռայլ և թախծոտ բնույթի մասին, որոնց մեջ բացառապես աճում են երկու կամ երեք տեսակի ծառեր։ Անտառային մասից վերև գտնվում են ալպյան բազմաթիվ գաճաճ բույսեր, որոնք բոլորն էլ ծլում են տորֆի զանգվածի միջից և հետագայում կազմում նրա մասը. այս բու֊յսերը շատ նշանակալի են Եվրոպայի լեռներում աճող տեսակների հետ ունեցած մոտիկ ազգակցությամբ, չնայած որ իրարից հեռու են մի քանի հազար մղոնով։ Հրո Երկրի կենտրոնական մասը, որտեղ տարածված է կավային թերթաքարի ֆորմացիան, ամենանպաստավոր մասն է ծառերի աճման համար. դրսի մասերում, ծովափերին, գրանիտային աղքատ հողը և երկրի դիրքը, որն ավելի շատ է ենթակա ուժեղ քամիների, չեն թողնում, որ ծառերը մեծանան։ Պորտ Ֆեմինի մոտերքում ավելի մեծ ծառեր եմ տեսել, քան այլ տեղ, ես չափեցի մի Drimys Winteri, որն ուներ չորս ոտնաչափ վեց մատնաչափ շրջապատ, իսկ մի քանիսն ունեին տասներեք ոտնաչափի հասնող շրջագիծ։ Կապիտան Կինգը նույնպես հիշատակում է մի հաճարի, որն ունեցել է յոթ ոտնաչափ, տրամագիծ և արմատներից վերև՝ տասնյոթ ոտնաչափ բարձրություն։
Այստեղ կա մի բույս, որն արժանի է ուշադրության, որովհետև նա ծառայում է հրո-երկրացիների համար որպես սնունդ։ Այս մի գնդաձև, բաց դեղնավուն սունկ է, որը շատ մեծ քանակությամբ աճում է վերը նշված ծառերի վրա։ Փոքր ժամանակ նա առաձգական է և ուռուցիկ, ողորկ մակերեսով, իսկ երբ հասունանում է, կուչ է գալիս և պնդանում, ամբողջ մակերեսի վրա բացվում են խոռոչներ՝ մեղրաթերթի, նման։ Այս սունկը պատկանում է մի նոր և հետաքրքրական ցեղի։[134] Մի երկրորդ տեսակը գտա Չիլիում մի այլ տեսակի Driltiys Winteri ծառի վրա. դոկտոր Հուկերն ինձ տեղեկացնում է, որ վերջին ժամանակներս Վանդիմենի երկրում գտնվել է մի երրորդ ցեղ՝ մի երրորդ տեսակ հաճարի ծառի վրա։ Ո՜րքան զարմանալի է ազգակցությունն այu պարազիտային սունկերի և նրանց կրող ծառերի միջև՝ աշխարհի հեռավոր մասերում։ Հրո Երկրում այս սունկն իր պինդ և հասած վիճակում մեծ քանակությամբ հավաքում են կանայք և երեխաները և ուտում են առանց եփելու։ Նա ունի խեժի և քիչ քաղցր համ՝ թույլ հոտով, որը նման է շամպինիոնի հոտին։ Բացառությամբ մի քանի հատապտուղների, գլխավորապես թզուկ Arbutus ծառի, տեղացիները ոչ մի այլ բուսական սնունդ չունեն, բացի այս սնկից։ Նոր Զելանդիայում, նախքան կարտոֆիլ ներմուծելը, մեծ մասամբ ուտում էին ձարխոտի արմատներ, այժմ, կարծում եմ, Հրո Երկիրն աշխարհում միակ երկիրն է, որտեղ սպորատու բույսերը սննդի մի գլխավոր բաղկացուցիչ մասն են կազմում։
Հրո Երկրի կենդանական աշխարհը, ինչպես այդ կարելի էր սպասել նրա կլիմայի և բուսականության բնույթից, չափազանց աղքատ է։ Կաթնասուններից, բացի կետերից և փոկերից, կա մի չղջիկ, մկնանման կրծողների մի սեռ (Reithrodon chinchilloides), իսկական մկների երկու տեսակ, կտենոմիս, որն ազգակից կամ նույնատիպ է տուկու-տուկոյի հետ, աղվեսի երկու տեսակ (Canis Magellanicus և C. Azarae), ծովասամույր, գուանակո և մի եղջերու։ Այո կենդանիների մեծ մասը բնակվում է միայն այդ երկրի արևելյան չոր մասերում, իսկ եղջերուն Մագելլանի նեղուցից հարավ երբեք չի երևացել։ Նկատի ունենալով նեղուցի երկու կողմում փափուկ ավազաքարերից կազմված դարավանդների, տղմի և մանր խճերի համապատասխանությունը, ինչպես և միքանի միջանկյալ կղզիներ, մարդ գալիս է այն եզրակացության, որ Հրո Երկրի կղզիները մի ժամանակ միացած են եղել ցամաքին, և հնարավոր է եղել այնպիսի թուլակազմ և անօգնական կենդանիների տարածումը դեպի հարավ, ինչպես տուկու-տուկոն և ռեյթրոդոնն (Retthrodon) են։ Ժայռերի համապատասխան լինելը չի կարող միացման ապացույցներ տալ, որովհետև այդպիսի ժայռերը սովորաբար կազմվում են թեք նստվածքների հատումից, որոնք նախքան ցամաքի բարձրացումը կուտակված են եղել այն ժամանակ գոյություն ունեցող ծովափերի մոտերքը։ Սակայն նշանակալի զուգադիպության է այն, որ երկու մեծ կղզիներից, որոնք Հրո Երկրի մնացած մասից բաժանվում են Բիգլի ջրանցքով, մեկի վրա գտնվում են այնպիսի ժայռեր, որոնք կազմված են մի նյութից, որը կարելի է անվանել շերտավոր ալուվիում, և այդ ժայռերի դեմ-դիմաց, ջրանցքի հակառակ կողմում գտնվում են նման ժայռեր, մինչ մյուս կղզին բացառապես եզերված է բյուրեղային հին ապառներով։ Առաջին կղզում, որը կոչվում է Նավարին, պատահում են և՛ գուանակոներ, և՛ աղվեսներ, իսկ երկրորդ՝ Հոստ կղզում, թեև պայմանները բոլորովին նույնն են և կղզին էլ բաժանված է միայն մի նեղուցով, որ կես մղոնից քիչ ավելի լայնություն nւնի, այդ կենդանիներից ոչ մեկն այնտեղ չի երևացել, ինչպես այդ մ ասին ինձ ասում էր Ջեմմի Բըթընը։
Այդ մութ և մռայլ անտառներում շատ քիչ թռչուններ կան. երբեմն լսվում է ամենաբարձր ծառի գագաթի մոտ թաքնված մի սպիտակագլուխ բռնակալ-ճանճորս թռչունի (Myiobius albiceps) ողբագին երգը. ավելի հազվադեպ լռվում են գեղեցիկ ծիրանեգույն կատարով մի սև փայտփորիկի բարձր և տարօրինակ աղաղակները։ Մի փոքր մթագույն ցախսարեկ (Scytalopus Magellanicus) պահվտելով թռչկոտում է ընկած և քայքայվող ծառերի խառնիճաղանճ բների մեջ։ Բայց այս շրջանի ամենատարածված թռչունը պիշչուխան (Oxyurus tupinieri) է։ Հաճարի ծառերի անտառներում, վերևում, ներքևում, ամենամռայլ, խոնավ և անթափանցելի ողողատներում, ամենուրեք, կարելի է հանդիպել այս թռչունին։ Անկասկած, այս փոքրիկ թռչունն ավելի հաճախ է երևում, քան իրականում նրա թիվն է, որովհետև նա սովորություն ունի հետաքրքրությունից հետևելու որևէ անհատի, որը մտնում է այս լուռ անտառները, շարունակ արձակելով մի խռպոտ, դողդոջուն ձայն՝ նա թռչկոտում է ծառից ծառ, այցելուի դեմքից մի քանի ոտնաչափ հեռու։ Հակառակ իսկական պիշչուխայի (Certhia familiaris), որը թաքնվում է համեստ և մեկուսացած վայրերում, նա միշտ լինում է չթաքնված. և ոչ էլ նա այդ թռչունի նման վազվզում է ծառերի քների վրա, այլ ժրանան կերպով երաշտահավի նման թռչկոտում է այս ու այն կողմ և յուրաքանչյուր ճյուղի և շիվի վրա միջատներ է փնտրում։ Համեմատաբար բաց տարածություններում պատահում են երեք կամ չորս տեսակ խայտիտ, մի կեռնեխ, մի սարյակ (կամ Icterus), երկու Opetiorhynchus և մի քանի բազե և բվեր։
Հետաքրքրականն այն է, որ այս երկրի կենդանական աշխարհում չկա սողունների ամբողջ դասին պատկանող և ոչ մի ներկայացուցիչ, այնպես որ սողուններ բոլորովին չկան այստեղ, նույնը պիտի ասել և Ֆալկլանդական կղզիների համար։ Այս ասում եմ ես ոչ միայն սոսկ իմ դիտողություններից ելնելով, այլ Ֆալկլանդական կղզիների մասին ես լսել եմ սպանացի բնակիչներից, իսկ Հրո Երկրի մասին՝ Ջեմմի Բըթընից։
Սանտա Կրուսի ափերին, 50° հարավ, ես տեսա մի գորտ. անհավանական չէ, որ այս կենդանիները, ինչպես և մողեսները, տարածված լինեն հարավ, մինչև Մագելլանի նեղուցը, որտեղ երկիրը պահպանում է Պատագոնիայի բնույթը, բայց Հրո Երկրի խոնավ և ցուրտ սահմաններում սրանցից ոչ մի հատ չի պատահում։ Որ կլիման կարող էր և հարմար չլինել մի քանի կարգերի համար, ինչպես, օրինակ, մողեսների համար, այդ կարելի էր սկզբից էլ ասել. բայց ինչ վերաբերում է գորտերին, նրանց չգոյության պատճառներն այնքան էլ պարզ չեն։
Բզեզներ այստեղ շատ քիչ քանակությամբ են պատահում, երկար ժամանակ ես չէի կարող հավատալ, որ Շոտլանդիայի չափ մեծ մի երկիր, որը ծածկված է բուսական պրոդուկցիաներով և ներկայացնում է տարբեր բնույթի վայրեր, կարող էր բզեզներից այդ աստիճան աղքատ լինել։ Իմ գտած մի քանի բզեզներն ալպյան տեսակներ էին (Harpalidae և Heteromidae), որոնք ապրում էին քարերի տակ։ Բուսակեր Chrysomelidae-ները, որոնք խիստ հատկանշական են տրոպիկական գոտուն, այստեղ գրեթե ամբողջապես բացակայում են[135]. շատ քիչ ճանճեր, թիթեռներ կամ մեղուներ տեսա, իսկ ծղրիդ կամ օրթոպտերա բոլորովին չտեսա։
Լճակներում շատ քիչ ջրային բզեզներ գտա, իսկ անուշահամ ջրի խեցիներից ոչ մի հատ։ Succinea-ն առաջին հայացքից կարող է բացառություն կազմել, բայց այստեղ նա պետք է ցամաքային խեցի համարվի, որովհետև նա ապրում է ջրից հեռու՝ խոնավ խոտերի մեջ։ Ցամաքային խեցիների կարելի էր հանդիպել միայն բզեզների հետ միևնույն ալպյան բուսականության մեջ։ Ես արդեն տվել եմ Հրո Երկրի կլիմայի, ինչպես և ընդհանուր տեսքի համեմատությունը Պատագոնիայի նկատմամբ, որը կատարյալ հակապատկեր է ներկայացնում, այդ տարբերությունն ուժեղ արտահայտվում է այդ երկրների միջատների մեջ. Չեմ կարծում, որ երկու երկրներում գոյություն ունենա մի ընդհանուր տեսակ. իսկապես միջատների ընդհանուր բնույթը մեծ չափով տարբեր է լինում։
Եթե ցամաքից դառնանք դեպի ծովը, կտեսնենք, որ վերջինս այնքան հարուստ է իր մեջ ապրող էակներով, որքան առաջինն աղքատ է։ Աշխարհի բոլոր մասերում էլ ժայռոտ և մասամբ պաշտպանված ափը գուցե ավելի մեծ թվով անհատ կենդանիներ է ունենում, քան որևէ այլ վայր։ Կա մի ծովային բույս, որն իր կարևորությամբ արժանի է առանձին ուշադրության։ Այդ ծովային ջրիմուռն է (Maсrocystis pyrifera)։ Այս բույսն աճում է ամեն մի ժայռի վրա, տեղատվության սահմանից սկսած մինչև բավականին խորը տեղերը, և՛ արտաքին ափերին, և՛ նեղուցներում։[136] Ես կարծում եմ, որ «Ադվենչըր»-ի և «Բիգլ»-ի ճանապարհորդությունների ժամանակ մակերեսին մոտի ոչ մի ապառ չի հայտնաբերվել, որ այս լողացող ծովախոտերից փաթաթված չլինի։ Ուշադրության արժանի է այն մեծ ծառայությունը, որ մատուցում են այս ջրիմուռներն այս փոթորկոտ ցամաքի մոտ լողացող նավերին, և իսկապես նրանք բազմաթիվ նավեր են փրկել խորտակումից։ Ես շատ քիչ բաներ գիտեմ, որոնք ավելի զարմանալի լինեն, քան երբ մարդ տեսնում է այս բույսն արևմտյան օվկիանոսի ուժեղ ալիքների մեջ աճելիս և բարգավաճելիս, որտեղ ոչ մի ժայռի զանգված, որչափ էլ ամուր լինի նա, չի կարող երկար դիմանալ։ Ցողունը կլոր է, հարթ և լորձնոտ և շատ քիչ դեպքերում է ունենում մեկ մատնածափի հասնող տրամագիծ։ Մի քանիսը միասին վերցրած բավական ուժեղ են և կարող են պահել մեծ, թույլ քարերը, որոնց կպած նրանք աճում են ներցամաքային նեղուցներում. այս քարերից մի քանիսն այնքան մեծ էին, որ մակերեսին բարձրացնելուց հետո մի մարդ դժվարանում էր բարձրացնել այս քարերը և դնել նավի մեջ։ Կապիտան Կուկն երկրորդ ճանապարհորդության մեջ ասում է, որ Կերգելենի Երկրում այս ջրիմուռը բարձրանում է ավելի քան քսանչորս գրկաչափ խորությունից և նա ուղղաձիգ ուղղությամբ չի աճում, այլ հատիկի հետ կազմում է շատ սուր անկյուն, բացի այդ նրա մի զգալի մասն էլ հետագայում մի քանի գրկաչափ ծովի մակերեսի վրա է տարածվում. ես վստահորեն կարող եմ ասել, որ նրանցից մի քանիսն աճում են վաթսուն գրկաչափ և ավելի։[137] Ես չեմ ենթադրում, որ մի այլ բույսի ցողունը երեք հարյուր վաթսուն ոտնաչափի է հասնում, ինչպես այս բույսինը, որը զտել է կապիտան Կուկը։ Բացի այդ, կապիտան Ֆից Ռոյը գտել է այդ ջրիմուռի մի նմուշ, որը ջրի երեսն է բարձրացած եղել[138] քառասունհինգ գրկաչափ խորությունից։ Այս ջրիմուռի շերտերը, թեև շատ լայն չեն, կազմում են սքանչելի լողացող բնական թմբեր։ Չափազանց հետաքրքրական է տեսնել մի բաց նավահանգստում, թե ինչպես բաց ծովից մեծ ալիքները ճանապարհորդելով այդ թափառող ցողունների միջով՝ իջնում է նրանց (ալիքների) բարձրությունը և վերածվում հարթ ջրի։
Այն ապրող էակները, որոնք գտնվում են այս ջրիմուռների շրջանում, որոնց գոյությունը սերտորեն կախված է այս ջրիմուռից, բոլոր կարգերը միասին վերցրած՝ զարմանալիորեն մեծ են։ Այս ջրիմուռներից միայն մի շերտում գտնվող բնակիչները նկարագրելու համար կարելի էր գրել մի մեծ հատոր։ Գրեթե բոլոր տերևները, բացառությամբ մակերեսի լողացողների, այնպես խիտ են ծածկվել կորալային ֆորմացիաներով, որ կարծեք թե նրանց գույնն սպիտակ է։ Մենք գտնում ենք վերին աստիճանի նուրբ կառուցվածքներ, որոնցից մի քանիսի վրա բնակվում են հիդրայանման պարզ պոլիպներ, մի քանիսի վրա էլ ավելի կազմակերպված տեսակներ և բարդ գեղեցիկ Ascidae-ները։ Տերևների վրա կպած են նաև զանազան թերթաձև, խեցիներ, Trchhi-ներ, մերկ մոլուսկներ և մի քանի երկփեղկանիներ։ Անհաշիվ ողորկապատյաններ այցելում են այս բույսի բոլոր մասերը։ Եթե մեկը ցնցի խճճված մեծ արմատները, միաժամանակ ներքև կթափվեն մի կույտ մանր ձկներ, խեցիներ, թանաքաձկներ, բոլոր կարգերի խեչափառներ, մի տեսակ ծովոզնի, ծովաստղեր, գեղեցիկ հոլոթուրիաներ (Holothuriae), պլանարիաներ (Planariae) և սողացող բազմապիսի ներեիդային կենդանիների տեսակներ։ Յուրաքանչյուր անգամ, իսկ այդ հաճախ էր լինում, երբ ես պատահում էի ջրիմուռի մի ճյուղի, միշտ նրա վրա ես գտնում էի նոր և հետաքրքրական կառուցվածքի կենդանիներ։
Չիլոեում, որտեղ ջրիմուռն այնքան լավ չի աճում, այդ բազմաթիվ խեցիները, կորալինները և ողորկապատյանները բացակաձnւմ են. բայց այնտեղ դեռ մնում են մի քանի Flustraceae-ներ և մի քանի բարդ Ascidiae-ներ. սակայն վերջիններս տարբերվում են Հրո Երկրում գոյություն ունեցող տեսակներից։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ ջրիմուռն ավելի լայն աշխարհագրական տարածում ունի, քան այն կենդանիները, որոնց համար նա ծառայում է որպես բնակարան։ Հարավային կիսագնդի այս ջրային մեծ անտառները միայն կարելի է համեմատել միջարևադարձային գոտու ցամաքային անտառների հետ։ Սակայն եթե որևէ երկրում ոչնչացնեն բոլոր անտառները, կասկածից դուրս է, որ նրանց մեջ ապրող տեսակների համար այդ այնքան կորստաբեր չէր լինի, որքան այստեղ. ջրիմուռի ոչնչացումից ոչնչանում է գրեթե նրա ամբողջ կենդանական աշխարհը։ Այս բույսի տերևների մեջ ապրում են բազմաթիվ տեսակի ձկներ, որոնք բացի այստեղից ոչ մի տեղ չեն կարող սնունդ կամ ապաստարան գտնել. սրանց ոչնչացումից կոչնչանան նաև բազմաթիվ ծովագռավներ և այլ ձկնորս թռչուններ, ջրասամույրներ, փոկեր և դելֆիններ և վերջապես Հրո Երկրի վայրենին, այս ողորմելի երկրի ողորմելի տերը, կկրկնապատկեր իր մարդակերական խնճույքների թիվը, կնվազեր թվով, գուցե և կդադարեր գոյություն ունենալուց։
Հունիսի 8.— Առավոտյան կանուխ հավաքեցինք խարիսխը և դուրս եկանք Պորտ Ֆեմինից։ Կապիտան Ֆից Ռոյը որոշել էր Մագելլանի նեղուցից դուրս գալ Մագդալինի ջրանցքով, որը շատ ժամանակ չէր անցել, որ հայտնաբերվել էր։ Մեր ճանապարհն ընկնում էր ուղիղ դեպի հարավ, այն մռայլ անցքից ներքև, որ ես վերը հիշել եմ որպես մի ավելի վատ աշխարհ տանող ճանապարհ։ Քամին բարենպաստ էր, բայց մթնոլորտը շատ թանձր էր, այնպես որ մենք զրկվեցինք շատ հետաքրքրական տեսարաններից։ Մութ պատառոտված ամպերն արագ անցնում էին լեռների վրայով, սկսած գագաթից մինչև ստորոտները։ Այն նշմարումները, որոնք անում էինք մութ զանգվածի միջից, վերին աստիճանի հետաքրքրական էին. ցցված կետեր, ձյան կոնուսներ, կապույտ սառցադաշտեր, ուժեղ ուրվագծեր՝ դրոշմված դժգույն երկնքի վրա, երևում էին տարբեր հեռավորությունների և բարձրությունների վրա։ Այսպիսի մի ընդհանուր տեսարանի մեջ Թոռն հրվանդանում խարիսխ գցեցինք, Սարմիենտո լեռան խիստ մոտիկ, որն այդ ժամանակ թաքնված էր ամպերի մեջ։ Մեր փոքրիկ խորշի բարձր և գրեթե վերտիկալ կողերի հիմքում կար մի լքված ռւիգվամ, և միայն այդ ուիգվամն էր, որ հիշեցնում էր մեզ, թե մի ժամանակ մարդը թափառել է այս ամայի երկրում։ Դժվար կլիներ պատկերացնել մի տեսարան, որտեղ նա կարողանար խաղալ ավելի խղճուկ դեր։ Բնության անկենդան գործոնները — ժայռը, սառույցը, ձյունը, քամին և ջուրը — բոլորը պայքարի մեջ իրար դեմ, բայց միացած մարդու դեմ — այստեղ իշխում էին բացարձակ գերիշխանությամբ։
Հունիսի 9.— Առավոտյան մենք շատ ու.րախացանք, երբ տեսանք, որ մշուշի քողն աստիճանաբար բարձրանում է Սարմիենտոյից, և սարը բացվում է մեր առջև։ Այս սարը, որը Հրո Երկրի ամենաբարձր սարերից մեկն է, ունի 6800 ոտնաչափ բարձրություն։ Նրա ստորոտը, ամբողջ բարձրության մոտ մեկ ութերորդ մասի վրա, ծածկված է մութ անտառներով, իսկ դրանից վերև մինչև գագաթը տարածվում է ձյան շրջանը։ Ձյան այս վիթխարի կույտերը, որոնք երբեք չեն հալչում և կարծեք թե դատապարտված են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը կա, ներկայացնում են մի հոյակապ և մինչև անգամ անգերազանցելի տեսարան։ Լեռան ուրվագիծն սքանչելիորեն պարզ էր և որոշակի։ Շնորհիվ սպիտակ և շողացող մակերեսի անդրադարձրած լույսի առատության՝ ոչ մի մասի վրա ստվեր չէր ձգված, և կարելի էր տարբերել միայն այն գծերը, որոնք հատում երկինքը, ուստի զանգվածը կանգնած էր իր ամենացայտուն ռելեֆով։ Բազմաթիվ սառցադաշտեր ոլորապտույտ ընթացքով վերևի ձյան մեծ տարածությունից իննում էին ծովափ. նրանք կարող են նմանվել մեծ սառած Նիագարաների. գուցե այս կապույտ սառցի սահանքներն այնպես գեղեցիկ են, ինչպես շարժվող ջրվեժները։ Գիշերը հասանք ջրանցքի արևմտյան մասը. բայց ջուրն այնքան խորն էր, որ ոչ մի տեղ խարիսխ գցել հնարավոր չէր, հետևաբար մենք ստիպված էինք խույս տալ ափերից և շարունակել ճանապարհը ծովի այս նեղ թևով, թանձր մթության միջով, տասնչորս երկար ժամ անընդհատ։
Հունիսի 10.— Առավոտյան մի կերպ մտանք Խաղաղ օվկիանոսը։ Արևմտյան ափն ընդհանրապես բաղկացած է գրանիտի և գրինշտեյնի ցածր, կլոր և բոլորովին լերկ բլուրներից։ Սըր. Ջ. Նարբոբոն այդ մասն անվանել է „South Desolaion” (Հարավային ամայություն), որովհետև, ինչպես նա է ասում, «այդ վայրն անչափ ամայի է երևում», և նա միանգամայն իրավացի է։ Բացի գլխավոր կղզիներից, գոյություն ունեն անհաշիվ ցրված ժայռեր, որոնց վրա անընդհատ կատաղաբար փշրվում են բաց օվկիանոսի վիթխարի ալիքները։ Մենք անցանք արևմտյան և արևելյան ֆուրիաների միջև, և քիչ ավելի հյուսիս այնքան շատ փրփրադեզ ալիքներ կան, որ ծովը կոչվում է Հարդագողի Ճանապարհ։ Այսպիսի ծովափին բավական է մի անգամ նայել, որպեսզի ցամաքից նոր եկած նավաստին շաբաթներով մտածի նավաբեկումների, վտանգների և մահվան մասին. այս տեսարանով մենք մեր վերջին հրաժեշտը տվինք Հրո Երկրին։
Այս մայր ցամաքի հարավային մասերին վերաբերող հետևյալ դատողությունները, որ մենք բերելու ենք ստորև, նրա կլիմայի և նրա հետ կապված բնության արտադրանքի, ինչպես և հավերժական ձյան սահմանի, սառցադաշտերի արտասովոր կերպով ցած իջնելու և անտարկտիկի կղզիների հավերժական սառեցման գոտու մասին, կարելի է և չկարդալ, եթե մեկը չի հետաքրքրվում այդ մանրակրկիտ խնդիրներով, կամ թե չէ կարելի է կարդալ վերջում տրված ամփոփումը։ Այնուամենայնիվ այստեղ ես տալու եմ մի ամփոփ քաղվածք։
Հրո-Երկրի և հարավ-արևմտյան ափի կլիմայի և բնության արտադրանքի մասին.— Հետևյալ աղյուսակը տալիս է Հրո Երկրի և Ֆալկլանդական կղզիների միջին ջերմաստիճանը.[139] Դուբլինի միջին ջերմաստիճանը բերված է բաղդատության համար։
Լայնություն | Ամառվա ջերմաստ. | Ձմեռվա ջերմաստ. | Ձմեռվա և ամառվա ջերմաստ. միջինը |
|
Հրո Երկիր | 53° 38՛ S. | 50° | 33,08° | 41,54° |
Ֆալկլանդական կղզիներ | 51° 30՛ S. | 51° | — | — |
Դուբլին | 53° 21՛ N. | 59,54° | 39,2° | 49,37° |
Այստեղից մենք տեսնում ենք, որ Հրո Երկրի կենտրոնական մասը, Դուբլինի հետ համեմատած, ձմեռն ավելի ցուրտ է, իսկ ամառը մոտ 9,5°-ով պակաս տաքություն է ունենում։ Ըստ Ֆոն Բուխի Սալտենֆիորդում (Նորվեգիա) միջին ջերմաստիճանը հուլիս ամսին, որն ամենատաք ամիսը չէ, 57,8° է, իսկ այս կետը բևեռին 13°-ով ավելի մոտ է, քան Պորտ Ֆեմինը[140]։ Որչափ էլ մեզ համար խիստ թվա այս կլիման, այնուամենայնիվ այնտեղ շատ փարթամ աճում են մշտադալար ծառեր։ Հաճախ 55° Տ. լայնության վրա երևում են հծծող թռչուններ (կոլիբրի), ծաղիկներից ծծելիս, և թութակներ՝ Drimys Winteri-ի սերմերով սնվելիս։ Ես արդեն մատնանշել եմ, թե ծովն ի՛նչ աստիճան վխտում է ապրող էակներով. և խեցիներն այստեղ (ինչպես Patellae, Fissurelae), ըստ մր. Գ. Բ. Սոուերբիի, շատ ավելի մեծ են և ամուր, քան անալոգ (հանգունակ) տեսակները հյուսիսային կիսագնդում։ Մի մեծ Voluta առատորեն գտնվում է Հրո Երկրի հարավային մասում և Ֆալկլանդական կղզիներում։ Բահիա Բլանկայում, 39° հարավային լայնության վրա, հաճախակի հանդիպող խեցիներն Oliva-ի երեք տեսակներն էին (մեկը բավականին մեծ), մեկ կամ երկու Voluta և մեկ Terebra։ Սրանք բոլորը պատկանում են տրոպիկական ամենաբնորոշ ձևերի շարքին։ Կասկածելի է, որ Oliva-ի մինչև անգամ մի փոքր տեսակը գոյություն ունենա Եվրոպայի հարավային ափերին, իսկ մյուս երկու սեռերից և ոչ մի տեսակ չկա։ Եթե մի երկրաբան 39° լայնության վրա, Պորտուգալիայի ափերին գտներ մի շերտ, որը պարունակեր մեծ քանակությամբ խեցիներ, որոնք պատկանեին Oliva-ի երեք տեսակներ ին, Voluta-յին և Terebra-յին, հավանորեն նա կպնդեր, որ նրանց գոյության ժամանակաշրջանում կլիման պետք է որ տրագիկական եղած լինի, բայց դատելով հարավային Ամերիկայից՝ նման եզրակացությունը կարող էր սխալ լինել։
Հրո Երկրի միահավասար, խոնավ և հողմային կլիման տարածվում է, ջերմության չնչին բարձրացումով, ցամաքի արևմտյան ափի երկայնքով մի քանի աստիճան դեպի հյուսիս։ Հոռն հրվանդանից 600 մղոն հյուսիս անտառներն ունեն վերին աստիճանի նման տեսք։ Որպես օրինակ կլիմայի միահավասարության՝ ես կարող եմ հիշատակել Չիլոեի կլիման (մի վայր, որը մինչև անգամ 300 կամ 400 մղոն ավելի հյուսիս է և լայնությամբ համապատասխանում է Սպանիայի հյուսիսային մասերին), որտեղ դեղձը շատ հազվադեպ է պտուղ տալիս, մինչ մորին և խնձորն աճում են կատարյալ կերպով։ Մինչև անգամ գարու և ցորենի հունձը[141] հաճախ բերում են տուն՝ չորանալու և հասունանալու համար։ Վալդիվիայում (40° լայնության տակ, ինչպես Մադրիդն է) հասնում է խաղողը և թուզը, բայց դրանք մասնակի դեպքեր են. հազվադեպ հասնում է և ձիթապտուղը, իսկ նարինջը՝ երբեք։ Այս պտուղները Եվրոպայի համապատասխան լայնություններում, բոլորին հայտնի է, աճում են շատ հաջող. մինչև անգամ այս մայր ցամաքում, Ռիո Նեգրոյում, գրեթե միևնույն զուգահեռականի տակ, ինչպես Վալդիվիան է, մշակում են բատատ (Convolvulus), իսկ խաղողը, թուզը, ձիթենին, նարինջը, ձմերուկը, սեխը շատ առատ բերք են տալիս։ Թեև Չիլոեի ու նրանից հյուսիս և հարավ գտնվող ծովափնյա խոնավ և միահավասար կլիման աննպաստ է մեր պտուղների համար, բայց այդ վայրերի անտառնեըը, 45°-ից մինչև 38°, իրենց փարթամությամբ մրցում են միջարևադարձային հրավառ շրջանների անտառների հետ։ Վեհաշուք բազմատեսակ ծառերն իրենց ողորկ և խիստ գունավոր կեղևներով բեռնավորված են պարազիտային միաշաքիլ բույսերով. բազմաթիվ են մեծ և գեղակազմ պտերները (ձարխոտ), և ծառանման խոտերը հյուսում են ծառերը և վերածում նրանց մի ընդհանուր խճճված զանգվածի՝ մինչև երեսուն, քառասուն ոտնաչափ գետնից վեր։ Արմավի ծառերն աճում են 37° լայնությունում. ծառանման մի խոտ, չափազանց նման բամբուկի, աճում է 40° լայնությունում, իսկ մի այլ շատ մոտիկ տեսակ, բավականին երկար, բայց ոչ ուղիղ, զարգանում է մինչև անգամ 45° հարավում։
Թվում է թե միանման մի կլիմա, որն ակներևաբար արդյունք է ծովի ընդարձակ տարածության՝ ցամաքի հետ համեմատած, տարածվում է հարավային կիսագնդի մեծ մասի վրա, և որպես հետևանք՝ բուսականությունն ստանում է կիսատրոպիկական բնույթ։ Վանդիմենի Երկրում (45° լայնություն) ծառանման պտերներն աճում են շատ փարթամ, և ես չափեցի մի բուն, որն ուներ ոչ պակաս քան վեց ոտնաչափ շրջագիծ։ Ֆորստերը Նոր Զելանղիայում (46° լայնության վրա) գտել է ծառանման մի պտեր, որտեղ օրխիդային բույսերը պարազիտային կյանք են անցկացնում ծառերի վրա։ Օկլենդ կղզիներում պտերները, ըստ դր. Դիֆենբախի,[142] այնպես հաստ և բարձր բներ ունեն, որ նրանց գրեթե կարելի է ծառանման պտերներ անվանել, և այս կղզիներում, և մինչև անգամ ավելի հարավ, 55° լայնության վրա՝ Մակուարի կղզիներում վխտում են թութակները։
Հարավային Ամերիկայի ձյան սահմանի բարձրության և սառցադաշտերի վայրէջքի մասին. | ||
Լայնություն | Ձյան սահմանի բարձրությունը ոտնաչափերով |
Դիտողություն կատարողները |
Հասարակածային շրջան, միջին արդյունք | 15.748 | Հումբոլտ |
Բոլիվիա, հարավային լայնության 10°-ից 18° | 17.000 | Պենտլանդ |
Կենտրոնական Չիլի, 33° հարավային լայնության | 14.500-ից մինչև 15.000 | Ջիլլի և հեղինակը |
Չիլոե, հարավային լայնության 41°-ից 43° | 6.000 | «Բիգլ»-ի սպաները և հեղինակը |
Հրո Երկիր, հարավային լայնության 54° | 3.500-ից մինչև 4.000 | Կինգը |
Որովհետև հավերժական ձյան հարթության բարձրությունն ըստ երևույթին գլխավորապես որոշվում է ամառվա ամենաբարձր տաքությունով, քան թե տարվա միջին ջերմաստիճանով, ուստի մեզ զարմանալի չպիտի թվա, որ Մագելլանի նեղուցում, որտեղ ամառը շատ զով է, բարձրությունն իջնում է 3.500-ից մինչև 4000 ոտնաչափ ծովի մակերևույթից հաշված, թեև Նորվեգիայում հավերժական ձյան սահմանի նույն բարձրությանը պատահելու համար մենք պիտի բավականին հյուսիս բարձրանանք, 67°-ից մինչև 70° հյուսիսային լայնությունը, այսինքն մոտավորապես 14° ավելի մոտիկ բևեռին, քան Մագելլանի նեղուցը։ Ձյան սահմանի բարձրության տարբերությունը Կորդիլյերների տարբեր կետերում, այն է՝ Չիլոեի հետևում (որտեղ ամենաբարձր կետերը հազիվ հասնում են 5.600-ից մինչև 7.500 ոտնաչափի) և Կենտրոնական Չիլիում,[143] որն առաջին կետից միայն 9° լայնության հեռավորություն ունի) ապշեցուցիչ չափերի է հասնում. այդ հավասար է 9000 ոտնաչափի։ Չիլոեից դեպի հարավ մինչև Կոնսեպսիսնի մոտերքը (37° լայնություն) երկիրը ծածկված է մի ընդհանուր խիտ անտառով, որը հագեցած է խոնավությամբ։ Երկինքն ամպամած է, և մենք տեսանք, թե որչափ վատ են աճում այստեղ հարավային Եվրոպայի պտուղները։ Մյուս կողմից՝ Կենտրոնական Չիլիում, Կոնսեպսիոնից քիչ դեպի հյուսիս, երկինքն ընդհանրապես պայծառ է լինում, ամառվա յոթ ամիսներին անձրև չի տեղում, և հարավային Եվրոպայի պտուղներն աճում են այստեղ շատ սքանչելիորեն. այստեղ մինչև անգամ շաքարեղեգ[144] են մշակել։ Հավանորեն հավերժական ձյան բարձրության սահմանը Կոնսեպսիոնի լայնությունից ոչ հեռու, որտեղ երկիրը դադարում է անտառով ծածկվելուց, գտնվում է 9000 ոտնաչափ բարձրություն ունեցող նշված զարմանալի թեքությունների վրա, որի նմանը չկա աշխարհի և ոչ մի այլ մասում, որովհետև անտառները հարավային Ամերիկայում ապացույց են անձրևային կլիմայի, անձրևի և ամպամած երկնքի ու ամառվա սակավ ջերմության։
Սառցագաշտերի վայրէջքը դեպի ծով, կարծում եմ, պետք է կախված լինի (որն, իհարկե, ենթակա է վերին մասերում ձյան բավականաչափ շատ կուտակումների) գլխավորապես ծովափին մոտիկ դիք լեռների հավերժական ձյան գծի ցածր լինելուց։ Որովհետև ձյան սահմանը շատ ցածր է Հրո Երկրում, ուստի կարելի էր նախապես սպասել, որ սառցադաշտերից շատերը ծովը կհասնեին։ Բայց և այնպես ես շատ զարմացա, երբ առածին անգամ տեսա մի լեռնաշարքի միայն 3000-ից 4000 ոտնաչափ բարձրության (Կումբերլանդի լայնության վրա), որտեղ յուրաքանչյուր հովիտ լցված էր դեպի ծովափ իջնող սառցի հոսանքներով։ Գրեթե ծովի յուրաքանչյուր թև, որը թափանցում է մինչև ներքին բարձր շղթաները, ոչ միայն Հրո Երկրում, այլ մինչև անգամ 650 մղոն հյուսիսում վերջանում է «սոսկալի մեծ և ապշեցուցիչ սառցադաշտերով», ինչպես նկարագրում է հետախուզող սպաներից մեկը։ հաճախ այս սառցե գահավանդներից ընկնում են սառցի մեծ զանգվածներ, և նրանց շառաչն արձագանքում է ինչպես ամայի ջրանցքով անցնող ռազմանավի թնդանոթների համազարկը։ Այս անկումները, ինչպես նշված է նախընթաց գլխում, առաջացնում են մեծ ալիքներ, որոնք փշրվում են կից ափերին։ Հայտնի է, որ երկրաշարժերը հաճախ ծովափնյա գահավանդներից մեծ զանգվածներ ծովը գլորվելու պատճառ են դառնում. որչափ սարսափելի պետք է լինի մի ուժեղ հարվածի ազդեցությունը (և այդպիսի ուժեղ հարվածներ այստեղ պատահում են)[145] սառցադաշտի նման մի մարմնի վրա, որն արդեն շարժման մեջ է և ճաքճքված է։ Հավանական է, որ այդ դեպքում ջրանցքի ջուրը միանգամից դուրս է մղվում մինչև անգամ ամենախոր ջրանցքից և ապա վերադառնալով՝ աներևակայելի ուժով շուռ է տալիս ժայռեր ի ահռելի մեծ զանգվածներ ինչպես մի հարդի շյուղ։ Էյրի նեղուցում (Փարիզի լայնության տակ) կան հսկայական սառցադաշտեր, չնայած որ մոտակա ամենաբարձր սարի բարձրությունը 1200 ոտնաչափից չի անցնում։ Այս նեղուցում միաժամանակ տեսել են հիսուն սառցասար դեպի բաց ծով լողալիս, և նրանցից մեկի ամբողջ բարձրությունը եղել է առնվազն 168 ոտնաչափ։ Սառցասարերից մի քանիսը բեռնավորված են եղել գրանիտի և այլ ապառի մեծ կտորներով, որոնք տարբերվում են շրջապատի լեռների կավային թերթաքարերից։ Բևեռից ամենահեռու գտնվող սառցադաշտը, որը չափվել է «Ադվենչըր» և «Բիգլ» նավերի ճանապարհորդության ժամանակ, եղել է Պենյասի ծոցում, 46° 50՛ լայնության տակ։ Նա ունի տասնհինգ մղոն երկարություն և մի տեղում յոթ մղոն լայնություն, և իջնում է մինչև ծովափ։ Բայց այս սառցադաշտից մինչև անգամ մի քանի մղոն հյուսիս, Լագունա դե Սան Ռաֆայելում, մի քանի սպանացի միսիոնարներ,[146] ծովի մի նեղ թևում, մեր հունիս ամսին համապատասխանող ամսի 22-ին, և մի լայնության տակ, որը համապատասխանում է Ժնևի լճի լայնությանը, պատահել են «բազմաթիվ սառցասարերի, մի քանիսը մեծ, մի քանիսը փոքր, իսկ մի քանիսն էլ միջին մեծության»։
Եվրոպայում ամենահարավային սառցադաշտը, որը գալիս է ներքև դեպի ծովը, պատահում է, ըստ ֆոն Բուխի, Նորվեգիայի ափերին, 67° լայնության տակ։ Այս վերջինս ավելի քան 20° լայնություն կամ 1230 մղոն ավելի մոտ է բևեռին, քան Լագունա դե Սան Ռաֆայելը։ Այստեղ և Պենյասի ծոցում սառցադաշտերի դիրքը ներկայացնում է է՛լ ավելի զարմանալի մի երևույթ, որովհետև նրանք ծովափ են իջնում 7,5° լայնություն կամ 450 մղոն հեռու մի նավահանգստից, որտեղ ամենատարածված խեցիներն են երեք տեսակի Oliva, մի Voluta և մի Terebra, 9°-ից պակաս լայնություն հեռու մի վայրից, որտեղ աճում են արմավենիներ, 4,5° լայնություն՝ մի այլ շրջանից, որտեղ հարթավայրերում թափառում են յագուարը և պուման. 2,5°-ից պակաս՝ ծառանման խոտերից, և (միևնույն կիսագնդում դեպի արևելք) 2°-ից պակաս՝ օրխիդային պարազիտներից, և միայն մի աստիճան հեռու ծառանման պտերներից։
Այս փաստերը հյուսիսային կիսագնդի վալունները փոխադրվելու պերիոդի կլիմայի առնչությամբ երկրաբանական բարձր արժեք ունեն։ Ես այստեղ չեմ կարող մանրամասն պատմել, թե ժայռերի բեկորներով բեռնավորված սառցասարերի թեորիան որչափ պարզ կերպով կարող է բացատրել հսկայական վալունների ծագումը և դիրքը Հրո Երկրի արևելյան մասում, Սանտա Կրուսի բարձր հարթավայրերում և Չիլոե կղզում։ Հրո Երկրում վալունների մեծ մասն ընկնում է նախկին ծովերի ջրանցքների ուղղություններում, որոնք այժմ երկրի բարձրացման շնորհիվ փոխարկվել են չոր հովիտների։ Սրանց ուղեկցում է տղմի և ավազի չշերտավորված մի մեծ ֆորմացիա, որը պարունակում է ամեն չափի, կլոր և անկյունավոր բեկորներ, որոնք ծագում[147] են գահավիժող սառցասարերի և նրանց հետ եկած նյութերի կողմից ծովի հատակի կրկնվող ակոսումից։
Մի քանի երկրաբաններ այժմ կասկածում են բարձր սարերի մոտ ընկած թափառական վալունները սառցադաշտերի կողմից տարված լինելու, վրա, իսկ լեռներից հեռու, գտնվածները և ընդծովյա նստվածքների մեջ թաղվածներն այնտեղ տարվել են կամ սառցասարերի հետ կամ սառել ծովափի սառցի մեջ։ Վալունների տեղափոխման և որոշ ձևի սառցի ներկայության մեջ գոյություն ունեցող կապն ուժեղ կերպով երևում է նրանց աշխարհագրական տարածումից երկրի մակերեսի վրա։ Հարավային Ամերիկայում նրանք հարավային բևեռից հաշված 48° լայնությունից հեռու չեն գտնվում։ Հյուսիսային Ամերիկայում ըստ երևույթին նրանց տեղափոխման սահմանը տարածվում է մինչև 53,5° հյուսիսային բևեռից հաշված, բայց Եվրոպայում 40° լայնությունից չի անցնում, հաշված, իհարկե, նորից հյուսիսային բևեռից։ Մյուս կողմից՝ Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի միջարևադարձային մասերում սրանք երբեք չեն նկատվել և ոչ էլ նկատվել են Բարեհուսո հրվանդանում, ոչ էլ Ավստրալիայում։[148]
Անտարկտիկական կղզիների կլիմայի և բնության արտադրանքների մասին.— Նկատի ունենալով Հրո Երկրի և նրա հյուսիսային ափի հարուստ բուսականությունը, Ամերիկայի հարավում և հարավ-արևմտյան մասում գտնվող կղզիների վիճակը շատ զարմանալի է դառնում։ Սանդվիչի կղզին, որը գտնվում է Հյուսիսային Շոտլանդիայի լայնության վրա, գտնված է Կուկի կողմից տարվա ամենաշոգ ամսին, «ծածկված մի քանի գրկաչափ հավերժական ձյան հաստ շերտով». ըստ երևույթին այնտեղ չի եղել և ոչ մի տեսակի բուսականություն։ Ջորջիան, մի կղզի, որն ունի իննսունվեց մղոն երկարություն և տասը մղոն լայնություն և գտնվում է Յորկշիրի լայնության վրա, «ամառվա հենց կեսին ամբողջովին ծածկված է սառած ձյունով»։ Նրա ամբողջ բուսականությունը կազմում են մամուռները, տեղ-տեղ դուրս ցցված կանաչ խոտերը և վայրի արնախմիկը (Sangui Sorba). նա ունի միայն մեկ ցամաքային թռչուն (Anthus correndera), մինչդեռ Իսլանդիան, որը բևեռին 10° ավելի մոտիկ է, ունի, ըստ Մաքենզիի, տասնհինգ ցամաքային թռչուն։ Հարավային-Շոտլանղական կղզիները, որոնք գտնվում են այն լայնության վրա, ինչ լայնության վրա որ գտնվում է հարավային Նորվեգիայի կեսը, ունի մի քանի տեսակի քարաքոս, մամուռ և շատ քիչ խոտեր, և լեյտենանտ Կենդալը[149] գտավ, որ այն ծոցը, որտեղ իր նավը խարիսխ էր գցել, սկսում է սառչել, այն էլ այնպիսի ժամանակ, որ համապատասխանում է մեր սեպտեմբերի 8-ին։ Հողն այստեղ ներկայացնում է սառցի և հրաբխային մոխրի ընդմիջվող շերտեր, իսկ քիչ խորը, մակերեսի տակ պետք է որ նա մնա հավիտյան սառած, որովհետև լեյտենանտ Կենդալն այնտեղ գտել է մի օտար նավաստու դիակ, որն այնտեղ թաղված է եղել շատ վաղուց, և մարմինն ու կերպարանքն ամբողջությամբ պահպանվել են։ Զարմանալին այն է, որ երկու մեծ աշխարհամասերում հյուսիսային կիսագնդում (բայց ոչ նրանց միջև գտնվող եվրոպական լեռնոտ աշխարհամասում) մենք ունենք ցածր լայնության տակ գետնի հավերժական սառեցման զոնա, որը Հյուսիսային Ամերիկայում սկսվում է 56° լայնությունից, երեք ոտնաչափ խորությամբ[150] գետնի սառեցումով, և Սիբիրում 62°-ից՝ տասներկուսից տասնհինգ ոտնաչափ գետնի սառեցումով, որը հարավային կիսագնդում տիրող պայմանների ակնհայտորեն բոլորովին հակառակն է։ Հյուսիսային աշխարհամասերում ձմեռը չափազանց ցուրտ է լինում, որ արդյունք է ցամաքի մեծ տարածությունից դեպի պարզ երկինքը կատարվող ճառագայթման, ոչ էլ այդ ցուրտը մեղմանում է տաքություն բերող ծովի հոսանքներից. մյուս կողմից՝ կարճատև ամառը տաք է լինում։ Հարավային օվկիանոսում ձմեռն այդքան խիստ չի չինում, բայց ամառն անհամեմատ ավելի քիչ է տաք լինում, քան հյուսիսային կիսագնդում, որովհետև ամպամած երկինքը շատ քիչ է թույլ տալիս, որ արևը տաքացնի օվկիանոսը, որն իր հերթին ջերմության լավ կլանիչ չէ, այստեղից էլ տարվա միջին ջերմաստիճանը, որը հողի տակի հավերժական սառեցման զոնայի կարգավորիչն է, ցածր է լինում։ Հայտնի է, որ առատ բուսականությունը, որն այնքան ջերմության չի պահանջում, որքան պահանջում է խիստ ցրտերից պաշտպանություն, շատ ավելի համապատասխան կլիներ հավերժական սառեցման այս զոնային, հարավային կիսագնդի միահավասար կլիմայում, քան հյուսիսային աշխարհամասերի ծայրահեղ կլիմայի պայմաններին։
Չափազանց հետաքրքրական է հարավային Շոտլանդական կղզիներում (62°—63° S. լայնություն) սառած հողի մեջ նավաստու կատարելապես պահպանված դիակի գտնվելը, մի լայնություն) որն ավելի ցածր է, քան այն լայնությունը (64° N. լայնութ.), որի տակ Սիբիրում Պալլասը սառած ռնգեղջյուր է գտել։ Թեև, ինչպես աշխատել եմ ցույց տալ նախորդ գլուխներից մեկում, սխալ կլինի ենթադրել, որ մեծ չորքոտանիները պահանջում են փարթամ բուսականություն իրենց գոյության համար, այնուամենայնիվ անհրաժեշտ է գտնել հարավային Շոտլանդիայի կղզիներում սառած ենթահող՝ Հոռն հրվանդանի մոտ գտնվող անտառապատ կղզիներից 360 մղոն հեռու, որտեղ, ինչ չափով որ այդ վերաբերում է բուսական զանգվածին, կարող էին իրենց գոյությունը պահել մեծ թվով մեծ չորքոտանիներ։ Սիբիրական փղերի և ռնգեղջյուրների մնացորդների կատարյալ պահպանումը երկրաբանության ամենազարմանալի փաստերից մեկն է, բայց, հարևան երկրներից նրանց սնունդ մատակարարելու երևակայական դժվարությունից անկախ, ամբողջ խնդիրն այնքան անհասկանալի չէ իմ կարծիքով, որքան ընդհանրապես ներկայացնում են։ Սիբիրի հարթավայրերը, պամպասների հարթավայրերի նման, ըստ երևույթին կազմվել են ծովի տակ, որտեղ գետերը բերել են բազմաթիվ կենդանիների մարմիններ, որոնց մեծ մասի կմախքներն են պահպանվել միայն, իսկ մի մասի էլ ամբողջ մարմինը։ Այժմ հայտնի է, որ Ամերիկայի արկտիկական ափերին ծանծաղ ծովերի հատակը սառչում[151] է և գարնանն այնպես շուտ չի հալչում, ինչպես ցամաքի մակերեսը. բացի այդ, մեծ խորություններում, որտեղ ծովի հատակը չի սառչում, վերին շերտի տակ, մի քանի ոտնաչափ խորը, տիղմը կարող է նույնպես մնալ 32° ջերմությունից (0°C) ցածր, մինչև անգամ ամառը, ինչպես այդ տեսնում ենք ցամաքի վրա մի քանի ոտնաչափ խորության հողում։ Ավելի խորը մասերում տղմի և ջրի ջերմաստիճանը հավանորեն այնքան ցածր չի լինի, որ հնարավոր լինի մարմնի փափուկ մասերի պահպանումը. այստեղից էլ արկտիկական ափերի մոտ, ծանծաղ մասերից դուրս կիտված մնացորդները պետք է որ միայն կմախքները պահպանած լինեն, այժմ Սիբիրի ծայրագույն հյուսիսում ռսկրներն անսահման շատ են, այնպես որ մինչև անգամ ասում են, որ կղզիները գրեթե ամբողջապես բաղկացած են նրանցից.[152] և այդ կղզիները գտնվում են ոչ պակաս քան 10° լայնություն ավելի հյուսիս, քան այն վայրը, որտեղ Պալլասը գտել է սառած ռնգեղջյուրը։ Մյուս կողմից՝ հեղեղի միջոցով արկտիկական օվկիանոսի ծանծաղ մասերը տարված մնացորդը պետք է որ պահպանված լինի անսահման ժամանակով, եթե նա հետագայում շուտով ծածկվել է բավականին հաստ տղմի շերտով, ամառային ջրի ջերմությունից պաշտպանվելու համար, և եթե ծովի հատակը բարձրանալիս և ցամաքի վերածվելիս այդ ծածկոցն այնքան հաստ է եղել, որ չի թողել ամառային օդի տաքությունը և արևը հալեցնեն և քայքայեն այն։
Ամփոփում.— Այստեղ ես ամփոփելու եմ հարավային կիսագնդի կլիմայի, սառցի գործունեության և օրգանական արտադրանքների նկատմամբ եղած գլխավոր փաստերը, մտքով տեղափոխելով այդ վայրերը Եվրոպա, որին մենք շատ ավելի լավ ենք ծանոթ։ Այսպիսով Լիսաբոնի մոտ ամենահասարակ ծովային խեցիները, այն է՝ երեք տեսակ Oliva, մեկ Voluta և մեկ Terebra, պետք է ունենային տրոպիկական բնույթ։ Ֆրանսիայի հարավային գավառներում շքեղ անտառներ՝ միահյուսված ծառանման խոտերով, և այլ ծառեր՝ բեռնավորված պարազիտային բույսերով, կծածկեին այդ երկրի մակերեսը։ Պուման և յագուարը կթափառեին Պիրենյան լեռների վրա։ Մոնբլանի լայնության վրա, բաց կղզում, որը լինի այնքան հեռու արևմուտքում, որքան հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասը, խիտ անտառների մեջ կաճեին ծառապտերներ և պարազիտային Orchideae-ներ։ Մինչև անգամ այնքան հյուսիս, որքան կենտրոնական Դանիան է, կերևային հծծող թռչուններ՝ նուրբ ծաղիկների շուրջը թռչկոտելիս, և թութակներ՝ մշտադալար անտառներում սնվելիս, իսկ ծովում, նույն լայնության տակ, կգտնեինք մի Voluta և տարբեր տեսակի խեցիներ՝ մեծ և խիստ աճած։ Այնուամենայնիվ մի քանի կղզիներում, Դանիայում մեր նոր Եղջերուի հրվանդանից միայն 360 մղոն հյուսիս, հողում թաղված (կամ եթե քշված տարված է մի ծանծաղ ծով և ծածկվել է տղմով) կենդանական մնացորդը կպահպանվեր և կմնար հավիտյան սառած։ Եթե մի հանդուգն ծովագնաց փորձեր թափանցել այս կղզիներից դեպի հյուսիս, նա կենթարկվեր հազար ու մի վտանգների՝ այս վիթխարի սառցասարերի մեջ, սրանցից մի քանիսի վրա նա կտեսներ ժայռի մեծ կտորներ, որոնք սկզբնական դիրքից շարժվել տարվել են այդքան հեռու։ Մի այլ մեծ կղզի հարավային Շոտլանդիայի լայնության վրա, բայց կրկնակի անգամ ավելի արևմուտք «գրեթե ամբողջովին ծածկված կլիներ հավերժական ձյունով», և որի յուրաքանչյուր ծոցը կվերկանար սառցե գահավանդներով, որտեղից յուրաքանչյուր տարի կպոկվեին և ծովը կընկնեին սառցի մեծ զանգվածներ, այս կղզու միակ պարծանքը կլինեին փոքր մամուռները, սակավ կանաչը և արնախմիկը, իսկ ցամաքային միակ բնակիչը կլիներ մարգերի արտուտը։ Այս մեր Դանիայի նոր Հորն հրվանդանից լեռների մի շղթա, հազիվ Ալպերի բարձրության կեսի չափ, ուղիղ գծով կանցներ դեպի հարավ, իսկ նրա արևմտյան կողմերում ծովի յուրաքանչյուր խորը, նեղ խորշ կամ ֆիորդ կվերջանար «զարհուրելի և ապշեցուցիչ սառցադաշտերով»։ Այս ամայի ջրանցքները հաճախ կարձագանքեին սառույցների անկումից, և այդպես հաճախ մեծ ալիքները կվազեին նրանց ափերի երկայնքով, բազմաթիվ սառցասարերը, որոնցից մի քանիսը բավականին մեծ և հաճախ բեռնավորված «ոչ աննկատելի մեծության քարերի զանգվածներով», կնետվեին դուրս ընկած կղզյակների վրա։ Երբեմն ուժեղ երկրաշարժները զարմանալի մեծության սառցի զանգվածները կշպրտեին ներքև ջրի մեջ։ Վերջապես մի քանի միսիոներներ փորձելով թափանցել ծովի մի երկար թևով՝ կնկատեին շրջապատի ոչ բարձր սարերը, որոնք ներքև դեպի ծովափ են ուղարկում իրենց սառցի բազմաթիվ մեծ գետակները, իսկ նրանց նավակի ընթացքը կխափանվեր անհաշիվ թվով լողացող սառցասարերից, մի քանիսը մեծ, մի քանիսը՝ փոքր։ Այս բոլորը տեղի պետք է ունենար հունիսի քսաներկուսին և այն էլ այնպեսի մի տեղում, որը համապատասխանում է Ժնևի լճի տեղին։[153]
ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՉԻԼԻ
Վալպարայսո.— Էքսկուրսիա դեպի Անդերի ստորոտը.— Երկրի կառուցվածքը.— Քիլոտայի Զանգակալեռը (Քիլոտա) բարձրանալը.— Գրինշտեյնի (Կանաչ քար) ցրված զանգվածներ.— Ընդարձակ հովիտներ.— Հանքեր.— Հանքագործների վիճակը.— Սանտ Յագո.— Կաուկուենեսի տաք աղբյուրները.— Ոսկու հանքեր.— Ջրաղացներ.— Ծակ քարեր.— Պումայի սովորությունները.— Էլ Տուրկո և Տապակոլո.— Հծծող թռչուններ (կոլիբրի)։
Հուլիսի 23.— «Բիգլ»-ն ուշ գիշերին խարիսխ գցեց Վալպարայսոյի խորշում, Չիլիի գլխավոր նավահանգստում։ Երբ լուսացավ, ամեն ինչ հաճելի էր երևում։ Հրո Երկրից հետո Վալպարայսոյի կլիման մեզ սքանչելի էր թվում։ Մթնոլորտն այնպես չոր էր, իսկ երկինքն այնպես պարզ և կապույտ՝ արևի պայծառ շողերով, որ կարծեք թե ամրողջ բնությունը շողշողում էր կյանքով։ Խարսխատեղից տեսարանը շատ գեղեցիկ է երևում։ Քաղաքը շինված է բավականին զառիթափ բլուրների մի շարքի անմիջականորեն տակին, որոնք ունեն մոտ 1000 ոտնաչափ բարձրություն։ Շնորհիվ իր դիրքի՝ նա ներկայացնում է մի երկար խոտորվող փողոց, որը ծովափի հետ կազմում է զուգահեռ գիծ. երբ ճանապարհին հանդիպում է մի ձոր կամ խորություն, ձորի երկու կողմում կարելի է տեսնել կուտակված տներ։ Կլոր բլուրները, մասամբ պաշտպանված լինելով միայն շատ քիչ բուսականությամբ, մաշվելով վերածվել են բազմաթիվ փոքր հեղեղատների, որոնք երևան են հանում հիանալի վառ կարմիր գույնի հող։ Այս և վատ սպիտակացրած տներն իրենց կղմինդրե տանիքներով ինձ հիշեցնում էին Տեներիֆի Սանտա Կրուսը։ Հյուսիս-արևելյան ուղղությունից բավականին պարզ երևում են Անդերը. բայց այս լեռները շատ ավելի հոյակապ տեսք են ստանում, երբ նրանց դիտում են շրջակա բլուրներից. այն մեծ հեռավորությունը, որի վրա նրանք գտնվում են, այդ բլուրներից շատ ավելի հեշտ է ըմբռնվում։ Առանձնապես վեհ տեսք ունի Ակոնգակուայի հրաբուխը։ Այս վիթխարի և անկանոն կոնավոր զանգվածն ունի մի բարձրություն, որը գերազանցում է Չիմբորասոյի բարձրությանը. որովհետև համաձայն «Բիգլ»-ի սպաների կատարած չափումների՝ նա 23000 ոտնաչափից պակաս չէ։ Այս կետից դիտելիս Կորդիլյերներն իրենց գեղեցկությունը մեծ մասամբ պարտական են այն մթնոլորտին, որի միջից նրանք երևում են։ Երբ արևը մայր էր մտնում Խաղաղ օվկիանոսի վրա, հետաքրքրական էր տեսնել, թե ո՜րչափ պարզ երևում էին նրանց խորտուբորտ ուրվագծերը, միաժամանակ ո՜րչափ երփներանգ և որչափ նուրբ էին երևում նրանց գույների ստվերները։
Ինձ համար մեծ բարեբախտություն էր գտնել այստեղ իմ հին դասընկեր և բարեկամ, մր. Ռիչարդ Կորֆիլդին, որն ապրում էր այստեղ և որի հյուրասիրությունը և ազնվությունն ինձ երախտապարտ են թողել. նա ինձ տվել էր մի շատ հաճելի օթևան, երբ «Քիգլ»-ը գտնվում էր Չիլիում։ Վալպարայսոյի անմիջական շրջակայքը բնագետի համար շատ գրավիչ չէ։ Ամբողջ երկար ամառվա ընթացքում քամին անընդհատ փչում է հարավային կողմից և ափի մոտերքով, այնպես որ երբեք անձրև չի գալիս, սակայն ձմեռվա երեք ամիսներին տեղումը բավականին առատ է։ Այս պատճառով էլ բուսականությունը շատ աղքատ է. բացառությամբ քանի խորը հովիտների՝ ծառեր բոլորովին չկան, և միայն քիչ կանաչ և ցածր թփուտներ են աճում՝ բլուրների համեմատաբար քիչ թեքություն ունեցող մասերի վրա ցրված։ Երբ մի րոպե մարդ մտածում է, որ 356 մղոն հարավ Անդերի այս կողմն ամբողջովին ծածկված է անթափանց անտառով, շատ զարմանալի կոնտրաստ է ստացվում։ Մի քանի անգամ երկար զբոսանքներ կատարեցի՝ հավաքելով բնապատմությանը վերաբերող առարկաներ։ Զբոսանքի համար այս երկիրը շատ հաճելի է։ Կան բազմաթիվ շատ գեղեցիկ ծաղիկներ, և, ինչպես այլ շատ չոր կլիմաներում, բույսերը և թփուտներն ուժեղ և յուրահատուկ բուրմունք ունեն — մինչև անգամ մարդու հագուստը, նրանց միջով անցնելիս, բուրավետ է դառնում։ Զարմանքս վերջ չուներ, երբ տեսնում էի, որ յուրաքանչյուր հաջորդող օր նախորդ օրվա նման պարզ և գեղեցիկ էր լինում։ Ի՜նչպիսի մեծ տարբերություններ է առաջացնում կլիման կյանքի վայելքի մեջ։ Ո՜րքան հակադիր զգացողություններ է ստանում մարդ, երբ նախ դիտում է սև լեռներ՝ կիսով չափ ծածկված ամպերով, և ապա դիտում մի այլ շղթա՝ շրջապատված գեղեցիկ օրվա բաց կապույտ մշուշով։ Առաջինը որոշ ժամանակ շատ վեհ տպավորություն է թողնում, իսկ մյուսն ամբողջությամբ զվարթություն և երջանիկ կյանք է ներշնչում։
Օգոստոսի 14.— Դուրս եկա ձիով մի էքսկուրսիայի՝ նպատակ ունենալով երկրաբանական հետազոտություններ կատարելու Անդերի ստորին մասերում, որոնք տարվա միայն այս ժամանակն են ազատ ձմեռային ձյունից։ Մեր առաջին օրվա ճանապարհորդությունը կատարվեց ծովափի երկայնքով դեպի հյուսիս։ Նախքան մթնելը մենք հասանք Քուինտերոյի հասիենդան. այս մի կալվածք է, որն առաջ պատկանել է լորդ Կոչրեյնին։ Իմ այստեղ գալու նպատակը խեցիների մեծ շերտեր տեսնելն էր, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մի քանի կանգուն բարձր և այն այրում էին կրի համար։ Այս ամբողջ ծովափի բարձրանալու ապացույցները շատ պարզ են և աներկդիմի. մի քանի ոտնաչափ բարձրության վրա գտնվում են բազմաթիվ հին տեսք ունեցող խեցիներ, և ես մի քանիսը գտա 1300 ոտնաչափ բարձրության վրա։ Այս խեցիները կամ ազատ գտնվում են մակերեսին, կամ թաղված են կարմրավուն սև բուսահող կաղապարի մեջ։ Ես շատ զարմացա, երբ պարզվեց, որ մանրադիտակի տակ այս բուսական կաղապարն իրապես ծովային տիղմ է՝ լի օրգանական մարմինների մանր մասնիկներով։
Օգոստոսի 15.— Մենք վերադարձանք դեպի Քիլոտայի հովիտը։ Այդ վայրը չափազանց զվարթ էր. բանաստեղծներն այն կանվանեին հովվերգական վայր։ Կանաչ բաց մարգագետինները՝ իրարից փոքրիկ հովիտներով և գետակներով բաժանված, և գյուղական փոքրիկ խրճիթները, որոնք հավանորեն պատկանում են հովիկներին, ցրված են բլուրների կողերին։ Մենք ստիպված էինք անցնել Չիլիկաուկենի բլրաշարքը։ Նրա ստորոտում կային բազմաթիվ գեղեցիկ մշտադալար անտառային ծառեր, բայց այդ ծառերն աճում էին միայն ձորերում, որտեղից ջուր է հոսում։ Եթե մեկը միայն տեսել է Վալպարայսոյի շրջակայքը, հազիվ թե կարողանա երևակայել, որ Չիլիում կարող է գոյություն ունենալ այսպիսի գեղանկար տեսարան։ Հենց որ հասանք Սիերայի կատարը, Քիլոսայի ամբողջ հովիտը գտնվում էր անմիջապես մեր ոտների տակ։ Տեսարանը ներկայացնում էր մի զարմանալի արհեստական շքեղություն։ Հովիտը շատ լայն է և բոլորովին հարթ, և հեշտությամբ կարելի է բոլոր մասերն էլ ոռոգել։ Փոքրիկ քառակուսի պարտեզները լցված են ձիթենու և նարնջի ծառերով և ամեն տեսակի բույսերով։ Հովտի երկու կողմերից բարձրանում են ահռելի մերկ լեռներ, և այս կոնտրաստը երփներանգ և զարդարված հովտի տեսքն ավելի հաճելի է դարձնում։ Ով որ Վալպարայսո (դրախտի հովիտ) անունն է տվել այս տեղին, անպայման նկատի է ունեցել Քիլոտան։ Մենք անցանք Հասիենդա դե Սան Իզիդրո, որը գտնվում է Զանգակալեռան անմիջական ստորոտին։
Շատերը տեսած կլինեն քարտեզի վրա, որ Չիլին մի շատ նեղ և երկար երկրամաս է՝ Կորդիլյերների և Խաղաղ օվկիանոսի միջև ընկած, իսկ այս նեղ շերտն էլ իր հերթին կտրում անցնում են մի քանի լեռնաշարքեր, որոնք այս մասում ընթանում են մեծ շղթային զուգահեռ։ Այս արտաքին գծերի և հիմնական Կորդիլյերների միջև իրար հաջորդող հարթ ավազանները, որոնք սովորաբար իրար մեջ են բացվում նեղ անցքերով, տարածվում են հեռու դեպի հարավ։ Այստեղ են տեղավորված գլխավոր քաղաքները, ինչպես Սան Ֆիլիպն է, Սանտ Յագոն, Սան Ֆերնանդոն։ Այս ավազանները կամ հարթավայրերը լայնությամբ կտրող հարթ հովիտների հետ միասին (Քիլատոյի հովտի նման), որոնք կապում են նրանց ծովի հետ, անկասկած հին նեղուցների և խորը ծոցերի հատակներ են, ինչպես այժմ Հրո Երկիրը և արևմտյան ափերը հատող բազմաթիվ նեղուցները և խորշերն են։ Չիլին իր ջրի և ցամաքի կոնֆիգուրացիայով հին ժամանակներում պետք է որ նման լիներ այժմյան Հրո Երկրին։ Այդ նմանությունը երբեմն ուշագրավ էր դառնում, երբ մշուշի հորիզոնական շերտը վերարկվի նման ծածկում էր այդ երկրի բոլոր ցածրադիր մասերը. սպիտակ գոլորշին ալեծուփ լցվելով կիրճերը՝ գեղեցիկ կերպով ներկայացնում էր խորշիկներ ու ծոցիկներ. իսկ այս ու այն կողմ մենավոր բլրակները դուրս ցցվելով՝ ցույց էին տալիս, որ առաջ նրանք նույն տեղերում կղզյակներ են եղել։ Այս հարթ հովիտների և ավազանների կոնտրաստն անկանոն լեռների հետ տեսարանին այնպիսի բնույթ էին տվել, որ ինձ համար նոր էր և շատ հետաքրքրական։
Այս հարթավայրերն իրենց բնական թեքություններից, որոնք ուղղված են դեպի ծովը, շատ հեշտությամբ են ոռոգվում, հետևաբար և զարմանալիորեն արգավանդ են։ Առանց ոռոգման հազիվ թե այս երկիրն արտադրեր որևէ բան, որովհետև ամբողջ ամառը երկինքն անամպ է։ Լեռները և բլուրները կիտկիտած են մացառներով և ցածր ծառերով, և բացի սրանցից՝ բուսականությունը չափազանց աղքատ է։ Յուրաքանչյուր հողատեր հովիտներում ունի մի որոշ հողամաս մի բլրի կողքին, որտեղ նրա բավականին մեծ թվով կիսավայրենի խոշոր եղջերավոր անասունները կարողանում են գտնել բավարար քանակությամբ կեր։ Յուրաքանչյուր տարի մի անգամ լինում է մեծ „rodeo”, երբ բոլոր անասունները քշում են ներքև, հաշվում և դրոշմում, իսկ մի փոքր մասն էլ անջատում են ոռոգվող դաշտերում իրացնելու համար։ Այստեղ առավելապես մշակում են ցորեն, և մեծ չափով եգիպտացորեն. հասարակ աշխատավորների գլխավոր սնունդը կազմում է մի տեսակ ընդեղեն բույս։ Մրգի այգիները տալիս են մեծ առատությամբ դեղձ, թուզ, խաղող։ Չնայած այս բոլորին՝ այս երկրի բնակիչները պետք է շատ ավելի լավ վիճակում գտնվեին, քան այժմ։
Օգոստոսի 16.— Հասիենդայի կառավարիչն այնքան բարի գտնվեց, որ ինծ մի ուղեկցող և թարմ ձիեր տվեց, և առավոտյան սկսեցինք բարձրանալ Կամպանան կամ Զանգակասարը, որն ունի 6400 ոտնաչափ բարձրություն։ Ճանապարհները շատ վատ էին, բայց և՛ երկրաբանությունը, և՛ տեսարանն ամբողջապես հատուցում էին մեր կրած նեղությունները։ Երեկոյան հասանք մի աղբյուր, որը կոչվում է Ագուա դել Գուանակո (գուանակոյի աղբյուր) և գտնվում է մեծ բարձրության վրա։ Այս անունը պետք է որ շատ հին լինի, որովհետև շատ տարիներ են անցել այն օրից, երբ գուանակոն վերջին անգամ այնտեղից ջուր է խմել։ Վերելքի ժամանակ ես նկատեցի, որ հյուսիսային փեշերին, բացի մացառներից, ոչինչ չկար, մինչ հարավային փեշերին աճում էր բամբուկ մոտ տասնհինգ ոտնաչափ բարձրությամբ։ Մի քանի տեղ նկատվեցին նաև արմավի ծառեր, և ես շատ էի զարմացել՝ տեսնելով այս ծառերից մեկն առնվազն 4500 ոտնաչափ բարձրության վրա։ Այս արմավենիները, համեմատած իրենց ընտանիքի այլ ծառերի հետ, շատ տգեղ են։ Նրանց բունը շատ մեծ է և շատ հետաքրքրական ձևի՝ հիմքում և վերևում բարակ լինելով, իսկ մեջտեղում՝ հաստ։ Սրանք չափազանց առատ են Չիլիի որոշ մասերում, և շնորհիվ մի քաղցր հյութի, որ ստանում են նրանից, մեծ արժեք ունեն։ Պետորկայի մոտ մի կալվածում վարձել են նրանց հաշվել, բայց մի քանի հարյուր հազար հատ հաշվելուց հետո դադարեցրել են հաշվելը։ Յուրաքանչյուր տարի վաղ գարնանը, օգոստոսին, այս ծառերից կտրում են ֊մեծ քանակություններով, և երբ բունն ընկնում է գետին, սաղարթը կտրում են։ Այնուհետև հյութն անմիջապես սկսում է հոսել վերին ծայրից, և մի քանի ամիս շարունակում է այդ պրոցեսը. անհրաժեշտ է ամեն առավոտ հոսող ծայրից մի շատ բարակ շերտ կտրել հեռացնել՝ նոր մակերես բանալու համար։ Մի լավ ծառ կարող է տալ իննսուն գալոն,[154] և այս բոլորը պետք է որ տեղավորված լինի ըստ երևույթին չոր բնի անոթներում։ Ասում են, որ հյութը շատ ավելի արագ է հոսում այն օրերին, երբ արևն ուժեղ է. նմանապես պետք է բացարձակապես զգուշ լինել, որ ծառը կտրելիս բլրի կողին գլուխը դեպի վեր ուղղվի, որովհետև եթե ընկնի բլրից ներքև, հազիվ թե հյութ դուրս հոսի, չնայած որ առաջին հայացքից այնպես է թվում, որ ձգողական ուժի շնորհիվ այդ գործունեությունը ոչ թե արգելակվում է, այլ արագանում։ Այս հյութը խտացնում են եռացնելով և այնուհետև նա կոչվում է սիրոպ (շարբաթ), որին շատ նմանվում է իր համով։
Աղբյուրի մոտ իջեցրինք ձիերի թամբերը և պատրաստվեցինք գիշերելու։ Երեկոն գեղեցիկ էր, և մթնոլորտն այնքան մաքուր, որ Վալպարայսոյի նավահանգստում խարիսխ գցած նավերի կայմերը, որոնք թեև ավելի քան քսանվեց աշխարհագրական մղոն հեռու էին մեզնից, պարզ նկատվում էին որպես փոքրիկ սև գծեր։ Մի նավ պտույտ գործելով հրվանդանի շուրջը՝ երևում էր ինչպես մի պայծառ սպիտակ բիծ։
Անսոնն իր «Ճանապարհորդություն» գրքի մեջ զարմանք է արտահայտում այն հեռավորության համար, որտեղից (ափից) նկատում են իր նավերը. բայց նա հաշվի չի առնում ոչ ցամաքի բարձրությունը և ոչ էլ օդի մեծ թափանցիկությունը։
Արևի մայրամուտն սքանչելի էր. հովիտներն արդեն մթնել էին, մինչ Անդերի ձյունապատ գագաթները դեռ պահել էին կարմրագույն շողերը։ Երբ բոլորովին մթնեց, մի խարույկ պատրաստեցինք բամբուկների մի փոքր անտառի ծառերի տակ և սկսեցինք տապակել մեր չարկին (տավարի չորացրած միս), մաթե խմեցինք և մեզ կատարելապես հանգիստ էինք զգում, Այսպես բաց օդում ապրելն ունի անարտահայտելի հմայք։ Երեկոն խաղաղ էր և պարզ. երբեմն լսվում էր լեռնային վիսկաշայի գիլ ձայնը և այծագիացի (թռչուն) թույլ ճիչերը։ Բացի սրանցից այս չոր, խանձված լեռներն են հաճախում նաև մի քանի այլ թռչուններ կամ մինչև անգամ միջատներ։
Օգոստոսի 17.— Առավոտյան մագլցեցինք կանաչ քարի խորտուբորտ զանգվածն ի վեր, որը պսակում է գագաթը։ Այս ժայռը, ինչպես հաճախակի է պատահում, շատ էր փշրվել և վերածվել էր անկյունավոր մեծ բեկորների։ Սակայն ես նկատեցի մի շատ նշանավոր հանգամանք, այն է՝ այդ բեկորների մակերեսներից շատերը բոլորովին նոր էին, մի քանիսը կարծեք թե մի օր առաջ էին կոտրտվել, իսկ մի քանիսի վրա էլ քարաքոսը կամ նոր էր աճել կամ վաղուց արդեն կպած էր։ Ես ամբողջովին հավատացած էի, որ այս հաճախակի կրկնվող երկրաշարժի հետևանք է, և շտապում էի հեռանալ ներքևի յուրաքանչյուր թույլ կույտից։ Ինչպես յուրաքանչյուր ոք կարող էր հեշտությամբ խաբվել նման մի փաստից, ես նույնպես երկար ժամանակ հավատացած էի, որ այդ երկրաշարժի արդյունք է, մինչև որ բարձրացա Վելինգտոն սարը, Վանդիմենի երկրում, որտեղ երկրաշարժ բոլորովին չի պատահում, և տեսա, որ լեռան կատարը նույն կազմությունն ունի, նույն ջարդվածքն ունեցող քարեր, բայց այդ քարե բոլոր բեկորներն այնպես էին երևում, որ կարծեք թե նրանք իրենց այժմյան դիրքում էին եղել նաև հազարավոր տարիներ առաջ։
Օրն անցկացրինք գագաթին, և ամբողջ օրն ինձ համար վայելքի օր էր։ Չիլին երևում էր մի կողմից Անդերով շրջապատված, մյուս կողմից Խաղաղ օվկիանոսով, ինչպես այս տեսնում ենք քարտեզում։ Այդ գեղեցիկ տեսարանից ստացված հաճույքն, ինքնին գեղեցիկ, ավելի բարձրանում էր այն բազմաթիվ խորհրդածություններից, որոնք առաջանում էին Կամպանա լեռնաշղթային, իր երկրորդական զուգահեռ շղթաներով միասին, և սրանց անմիջականորեն հատող Քիլստա հովտին սոսկ նայելով։ Ո՞վ կարող է չզարմանալ այն մեծ ուժի վրա, որ բարձրացրել է այս լեռները, ինչպես և այն անհամար տարիների վրա, որոնք անհրաժեշտ են եղել այդ լեռները ճեղքելու, տեղափոխելու և ամբողջ զանգվածներով հավասարեցնելու համար։ Բավական է հիշել Պատագոնիայի հարթավայրերի վրա փռված խճերը և ռեդիմենտային շերտերը, որոնք տարվել են Կորդիլյերներից և որոնք եթե նորից կուտակվեն նրանց վրա, լեռնաշղթայի բարձրությունը մի քանի հազար ոտնաչափ Կավելանա։ Պատագոնիայում եղած ժամանակ ես շատ էի զարմանում, թե ի՜նչպես մի լեռնաշղթա կարող էր այդքան շատ մասսա դուրս տալ առանց ամբողջապես անհետանալու։ Բայց այստեղ հրաշքն այլ կերպ է երևում, հարկ է լինում կասկածել մի բանում, թե արդյոք ամենակարող ժամանակը կարո՞ղ է ջարդել, մանրել և խճե ու տղմի վերածել այնպիաի գիգանտ լեռներ, ինչպես Կորդիլյերներն են։
Անդերի տեսքն այն չէր, ինչ ես սպասում էի։ Ձյան սահմանի ներքին գիծն, իհարկե, հորիզոնական էր, և այս գծի նկատմամբ լեռնաշղթայի հարթ գագաթները կարծեք թե կատարյալ զուգահեռ էին։ Միայն երբեմն իրարից բավականին հեռու մի խnւմբ սրածայր գագաթներ կամ մի առանձին կոն ցույց էին տալիս, թե ո՛րտեղ է հրաբուխ գոյություն ունեցել կամ այժմ գոյություն ունի։ Այսպիսով շղթան նմանվում էր մի մեծ հաստատուն պատի՝ այս ու այն կողմից շրջապատված աշտարակներով, կազմելով շրջանի համար մի կատարյալ պատվար։
Բլրի գրեթե բոլոր մասերը ծակել էին ոսկու հանք հայտնաբերելու հույսով. հանքագործության այն մեծ հետաքրքրությունը, որ գոյություն ունի Չիլիում, հազիվ թե ամբողջ երկրում թողած լինի չհետազոտված մի կետ։ Երեկոն այլ օրերի նման ես անցկացրի կրակի շուրջն իմ երկու ուղեկիցների հետ խոսելով։ Չիլիի գուասոները, որոնք համապատասխանում են պամպասների գաուչոներին, բոլորովին տարբեր տիպի մարդիկ են։ Այս երկու երկրներից Չիլին համեմատաբար ավելի քաղաքակրթված է, քան պամպասները, հետևաբար և նրա բնակիչները կորցրել են շատ անհատական հատկանիշներ։ Այստեղ շերտավորումները բնակչության մեջ շատ ավելի նշանակալից են. գուասոն ոչ մի դեպքում բոլոր մարդկանց իրեն հավասար չի համարում. և ես շատ էի զարմացել, երբ իմ ուղեկիցները միաժամանակ չէին ուզում ուտել ինձ հետ միասին։ Անհավասարության այս զգացմունքը մի անհրաժեշտ հետևանք է երկրում գոյություն ունեցող հարուստ արիստոկրատիայի։ Ասում են, որ մեծ կալվածատերերից մի քանիսը խոշոր եղջերավոր անասուններից տարեկան հնգից տաս հազար ֆունտ ստերլինգի եկամուտ են ստանում,— մի անհավասարություն, որ, իմ կարծիքով, չի պատահում մեզ Անդերից արևելք գտնվող անասնապահական և ոչ մի երկրում։ Ճանապարհորդն այստեղ չի պատահում այն անսահման հյուրասիրություն, որը մերժում է բոլոր վճարումները, բայց այնուամենայնիվ, այդ հյուրասիրությունն առաջարկվում է այնպիսի պատրաստակամությամբ և այնպես սիրալիր, որ բոլորովին անհարմար է նրանց օգտագործելը։ Չիլիում գրեթե յուրաքանչյուր տուն պատրաստ է ընդունել քեզ գիշերելու համար, բայց առավոտյան սպասում են մի փոքր վարձատրության. մինչև անգամ հարուստը պատրաստ է երկու կամ երեք շիլինգ ընդունելու։ Գաուչոն, թեև որոշ պարագաներում կարող է կտրել մարդու վիզը, բայց ջենտլմեն է. գուասոն շատ քիչ կողմերով է նրանցից լավ, բայց միաժամանակ նա վուլգար է (ռամիկ), սովորական մարդ։ Այս երկու մարդիկ, թեև շատ բաներում գործում են միևնույն եղանակով, բայց սովորություններով և տարազով տարբեր են և յուրաքանչյուրի առանձնահատկությունները համատարած են իր երկրի, բնակչության մեջ։ Գաուչոն կարծեք թե իր ձիու մի մասն է և նրանից անբաժան է և ոչինչ չի անում առանց ձի հեծնելու. ընդհակառակը, գուասոյին կարելի է վարձել դաշտում աշխատելու համար։ Առաջինն ամբողջովին ապրում է կենդանական սնունդով, մինչ վերջինս՝ գրեթե բացառապես բուսական սնունդով։ Այստեղ մենք չենք տեսնում սպիտակ երկարավիզ կոշիկները, լայն շալվարները և ծիրանագույն չիլիփաները — պամպասների գեղատեսիլ կոստյումը։ Այստեղ հասարակ շալվարները պաշտպանվում են սև ու կանաչ մանած գամաշներով. Բայց պոնչոն[155] ընդհանուր է երկուսի համար էլ։ Գուասոյի գլխավոր պարծանքն իր խթաններն են, որոնք արտառոց մեծության են հասնում։ Ես չափեցի մեկը, որի անիվը տրամագծում վեց մատնաչափ էր, իսկ անիվն ուներ ավելի քան երեսուն ատամ։ Ասպանդակները լինում են միևնույն չափի, յուրաքանչյուրը ներկայացնելով քանդակված փայտյա սնամեջ քառակուսի, որը, սակայն, կշռում է երեք կամ չորս ֆունտ։ Գուասոն գուցե ավելի լավ մասնագետ է լասոյին, քան գաուչոն, բայց երկրի բնույթի շնորհիվ բոլայի գործածությանը նա բոլորովին ծանոթ չէ։
Օգոստոսի 18.— Իջանք սարից և անցանք առվակներով և շքեղ ծառերով զարդարված մի քանի գեղեցիկ փոքր տարածություններ։ Քնելով միևնույն ագարակում, ինչպես առաջ, հաջորդ երկու օրերը բարձրացանք հովտով դեպի վեր և անցանք Քիլոտայի միջով, որն ավելի շատ նման է մանկական պարտեզների կոլեկցիայի, քան քաղաքի։ Պտղատու այգիները գեղեցիկ էին, նրանք ներկայացնում էին դեղձի ծաղիկների մի ընդհանուր զանգված։ Մի կամ երկու տեղ ես տեսա նաև արմավենիներ. սրանք ամենավեհաշուք ծառերն են. ո՜րքան գեղեցիկ պետք է լինեն սրանք խմբերով, իրենց մայր երկրի ասիական կամ աֆրիկյան անապատներում։ Մենք անցանք նաև Սան Ֆելիպեի միջով,— մի գեղեցիկ ցրված քաղաքի նման Քիլոսային։ Այս մասում հովիտը լայնանում է և վերածվում ընդարձակ ծոցերից կամ դաշտերից մեկի, տարածվելով մինչև Անդերի ստորոտը, որոնք, ինչպես վերը հիշատակված է, կազմում են Չիլիի ընդհանուր տեսարանի մի հետաքրքրական մասը։ Երեկոյան հասանք Ջաջուելի հանքերը, որոնք գտնվում են մեծ շղթայի լանջի վրա մի ձորում։ Այստեղ ես մնացի հինգ օր, Իմ հյուրընկալը, հանքի վերակացուն, մի վարպետ, բայց ավելի շատ տգետ կոռնվալցի հանքազործ էր։ Նա ամուսնացել էր մի սպանացի կնոջ հետ և ոչ մի մտադրություն չուներ վերադառնալ Անգլիա։ Այնուամենայնիվ նրա հիացմունքը Կոռնվալի հանքերով՝ մնում էր անսահման։ Բազմաթիվ հարցերի հետ նա հարցնում էր ինձ նաև, թե «հիմա Ջորջ Ռեքսը մեռել է, Ռեքսի ընտանիքից քանի՞ հոգի են դեռ ապրում»։ Այս Ռեքսը հավանորեն մեծ հեղինակ Ֆինիսի[156] բարեկաթներից մեկը պետք է լինի, որը գրել է բոլոր գոյություն ունեցող գրքերը։
Այս հանքերը բոլորն էլ պղնձի հանքեր են, և հանածոն ամբողջությամբ նավերով ուղարկում են Սուենսի՝ հալելու համար։ Այս պատճառով էլ հանքերն ունևն եզակիորեն խաղաղ կերպարանք և նման են Անգլիայի հանքերին. այստեղ ոչ ծուխը, ոչ հնոցները և ոչ էլ մեծ շոգեմեքենաները չեն խանգարում շրջապատի լեռների մենությունը։
Չիլիական կառավարությունը, կամ ավելի շուտ՝ սպանական հին օրենքը, ամեն կերպ քաջալերում է հանքերի որոնումները։ Հայտնաբերողը կարող է շահագործել հանքը կամ որևէ գետին միայն հինգ շիլինգ վճարելով, և նախքան այս գումարը վճարելը նա կարող է քսան օր հետազոտել վայրը. այդ թույլատրվում է մինչև անգամ մի ուրիշի պարտեզում։
Այժմ ամենքին հայտնի է, որ հանքագործության չիլիական եղանակը մենաէժանն է։ Իմ հյուրընկալն ասում էր, որ այն երկու գլխավոր կատարելագործումները, որ ներմուծել են այստեղ օտարականները. հետևյալն են. առաջին, պիրիդներից ծծումբը հեռացնելը, որը կատարվում է նախապես խորովելով պղնձի պիրիդները։ Այս պիրիդը Կոռնվալում սովորական հանք է, և անգլիացի հանքագործները զարմացել էին, երբ Չիլի գալիս գտել էին այս հանքերը մի կողմ գցած՝ որպես անպետք նյութեր։ Երկրորդ՝ հին հնոցներից դուրս բերած խարամը փշրելն ու լվալը — մի պրոցես, որով կարելի է առատ քանակությամբ մետաղի մասնիկներ վերստանալ։ Ես տեսել եմ ջորիներ՝ այս խարամով բեռնված, որ տանում էին ծովափ՝ Անգլիա ուղարկելու համար։ Հետաքրքրականն առաջին դեպքն է։ Չիլիեցի հանքագործներն այնպես խորը հավատացած էին, որ պղինձ պիրիդի մեջ չկա և ո՛չ մի մասնիկ պղինձ, որ ծիծաղում էին անգլիացիների վրա նրանց անտեղյակության համար. իսկ անգլիացիներն էլ իրենց հերթին ծիծաղում էին նրանց վրա և նրանց հանքերի ամենահարուստ երակները գնում էին մի քանի դոլարով։ Շատ տարօրինակ է, որ մի երկրում, սրտեղ հանքագործությունն ստացել է այդպիսի մեծ ծավալ և այն էլ այդքան երկար տարիներ, այնպիսի մի պարզ պրոցես, ինչպես հանածոյի թեթև խորովումն է՝ նախքան հալելը ծծումբը հեռացնելու համար, երբեք չի հայտնաբերվել։ Մի քանի կատարելագործումներ ևս մտցված են պարզ մեքենաներից մի քանիսի մեջ. բայց մինչև անգամ այժմ հանքերից մի քանիսից ջուրը հեռացնում են մարդկանց միջոցով՝ ջուրը կաշվե պարկերի մեջ լցնելով։
Բանվորները շատ ծանր են աշխատում։ Նրանց շատ քիչ ժամանակ է տրվում ճաշելու համար, և ամառ-ձմեռ նրանք աշխատանքն սկսում են՝ երբ օրը լուսանում է, և վերջացնում՝ երբ մթնում է։ Ամսական նրանք ստանում են մեկ ֆունտ ստերլինգ, իսկ նրանց սնունդը տալիս է հանքատերը. այս սնունդը նախաճաշի համար կազմում է տասնվեց թուզ և երկու փոքրիկ հաց. կեսօրվա համար ստանում են խաշած լոբի, իսկ ընթրիքի համար՝ ծեծած ու բոված ցորենի հատիկ։ Հազիվ թե նրանք երբևիցե միս ճաշակեն, որովհետև տարեկան տասներկու ֆանտ ստերլինգով թե իրենց համար հագուստ են առնելու և թե ընտանիք են պահելու։ Անմիջականորեն հանքում աշխատող հանքագործներն ամսական ստանում են քսանհինգ շիլինգ և ստանում են քիչ չարքի (չորացրած միս). բայց այս մարդիկ իրենց ցուրտ և դժգույն բնակավայրերից դուրս են գալիս երկու կամ երեք շաբաթը մեկ անգամ։
Իմ այստեղ մնալու ժամանակամիջոցում ես լրիվ հաճույք էի զգում այս վիթխարի լեռները բարձրանալով։ Երկրաբանությունը, ինչպես կարելի էր սպասել, չափազանց հետաքրքրական էր։ Ջարդոտված և թրծված ապառները, որոնք հատվում էին գրինշտեյնի (կանաչ քար) անհաշիվ դեյկերով (երակ), ցույց էին տալիս, թե մի ժամանակ մեծ հուզումներ են տեղի ունեցել այստեղ։ Տեսարանը մեծ մասամբ հիշեցնում էր Քիլոտայի Զանգակալեռան շրջակայքի տեսարանը — միևնույն չոր լերկ լեռները, տեղ-տեղ պիսակավորված սակավատերև մացառներով։ Կակտուսները, կամ ավելի ճիշտ՝ օպունցիները (opuntias), այստեղ չափազանց առատ են։ Ես չափեցի սֆերիկ ձև ունեցող մի կակտուս, որը փշերի հետ միասին ուներ վեց ոտնաչափ և չորս մատնաչափ շրջապատ։ Հասարակ գլանաձև և ճյուղավորվող տեսակի բարձրությունը հասնում է տասներկուսից տասնհինգ ոտնաչափի, իսկ ճյուղերի շրջապատը (փշերի հետ միասին)՝ երեքից չուրս ոտնաչափի։
Վերջին երկու օրվա ընթացքում լեռների վրա առատ թափվող ձյունը չէր թողնում, որ ես միքանի հետաքրքրական էքսկուրսիաներ կատարեմ։ Ես փորձեցի հասնել մի լճի. բնակիչներն անհասկանալի պատճառաբանությամբ հավատացած էին, թե այդ լիճը ծովի մի ճյուղն է։ Մի շատ չորային եղանակի ժամանակ առաջարկ է լինում փորձել այնտեղից մի առու բաց անել ջուր ստանալու համար, բայց քահանան մի խորհրդակցությունից հետո հայտարարում է, որ այդ չափազանց վտանգավոր ձեռնարկություն է, որովհետև եթե լիճը միացած է Խաղաղ օվկիանոսին, ինչպես ենթադրում են առհասարակ, ամբողջ Տիլին կհեղեղվի։ Մենք բավականին բարձրացանք, բայց ձյունաբուքի բռնվելով չկարողացանք հասնել այս զարմանալի լճին և վերադարձի ժամանակ բավականին էլ նեղվեցինք։ Ես մտածում էի, թե մենք կկորցնենք մեր ձիերը, որովհետև ոչ մի միջոց չկար ենթադրելու, թև որչափ խորն են ձյունակույտերը, իսկ կենդանիները, որոնց մենք քաշում էինք, շարժվում էին միայն ցատկումներով։ Սև երկինքը ցույց էր տալիս, որ մի նոր ձյունաբուք էր պատրաստվում, և մեր ուրախությունը փոքր չէր, երբ կարողանում էինք փախչել նրանից։ Երբ հասանք սարի ստորոտը, փոթորիկն սկսվեց, և մենք բախտավոր էինք, որ այդ չսկսվեց երեք ժամ շուտ՝ ցերեկը։
Օգոստոսի 26.— Թողնելով Ջաջուելը՝ երկրորդ անգամ անցանք Սան Ֆելիպեի ավազանը։ Օրն իսկական չիլիական օր էր՝ շլացնելու աստիճան պայծառ, իսկ մթնոլորտը՝ բոլորովին պարզ։ Նոր եկած ձյան հաստ և միապաղաղ ծածկոցը հրաբխային Ակունգակուայի և գլխավոր շղթայի տեսարանը դարձնում էր վերին աստիճանի զմայլելի։ Այժմ մենք գտնվում էինք Չիլիի մայրաքաղաք Սանտ Յագոյի ճանապարհին։ Անցնելով Սերո դել Տալգուենը՝ գիշերեցինք մի փոքր ռանչոյում։ Մեր հյուրընկալը, խոսելով Չիլիի պետության մասին, շատ համեստ էր արտահայտվում, երբ հարկ էր լինում այն այլ երկրների հետ համեմատել. «Ոմանք տեսնում են երկու աչքերով, ոմանք էլ մեկ, բայց Չիլին, իմ կարծիքով, չի տեսնում և ոչ մի աչքով»։
Օգոստոսի 27.— Բազմաթիվ ցածր բլուրներ անցնելուց հետո իջանք Գուիտրոնի փակ փոքր հարթավայրը։ Այս ավազանի նման ավազաններում, որոնք ծովից բարձր են լինում հազարից երկու հազար ոտնաչափ, մեծ քանակությամբ աճում են ակացիաների երկու տեսակ, որոնք թերաճած տեսք ունեն և իրարից շատ հեռու են լինում։ Այս ծառերը երբեք ծովափին մոտիկ չեն լինում, և այդ հանգամանքն այս ավազանների տեսարաններին մի այլ հատկանշական տեսք է տալիս։ Մենք անցանք մի ցածր լեռնաշարքի մոտով, որը բաժանում է Գուիտրոնն այն մեծ հարթավայրից, որի վրա տեղավորված է Սանտ Յագոն։ Այստեղ տեսարանը գերազանցապես տպավորիչ է. մի կողմից տարածվում է միօրինակ հարթ մակերեսը՝ որոշ մասերում ակացիայի թփուտներով ծածկված, իսկ մյուս կողմից՝ հեռվում քաղաքը, որը հորիզոնական ձևով վերջանում է Անդերի ստորոտում, որի ձյունապատ գագաթները փայլում էին երեկոյան արևի տակ։ Առաջին հայացքից բոլորովին ակներև է դառնում այն, որ այս հարթավայրը հանդիսանում է գոյություն ունեցող մի ծովի հատակ։ Հենց որ հարթ տարածության հասանք, սկսեցինք քառատրոփ վազեցնել մեր ձիերը և քաղաք հասանք նախքան մթնելը։
Սանտ Յագոյում մեկ շաբաթ մնացի և ժամանակը շատ հաճելի անցկացրի։ Առավոտյան ձիով զբոսնում էի հարթավայրի զանազան կողմերում, իսկ երեկոյան ընթրում էի մի քանի անգլիացի առևտրականների հետ, որոնց հյուրասիրությունն այստեղ բոլորին հայտնի է։
Քաղաքի մեջտեղում ցցված էր ժայռերի մի փոքրիկ բլրակ (Սանտա Լուսիա), որը բարձրանալը հաճույքի անհատնում աղբյուր էր։ Իսկապես այդ վայրի տեսարանը շատ ուշագրավ է և յուրահատուկ, ինչպես ասել եմ մի անգամ։ Ինձ ասել են, որ այս նույն տեսարանն ընդհանուր է նաև մեքսիկական մեծ պլատֆորմի քաղաքների համար։ Քաղաքի մասին մանրամասնություններ չունեմ ասելու։ Այս այնքան գեղեցիկ և այնքան մեծ չէ, ինչպես Բուենոս Այրեսը, բայց շինված է ըստ նրա պլանի։ Այստեղ ես ժամանել էի դեպի հյուսիս մի շրջան կատարելուց հետո, ուստի որոշեցի Վալպաբայսո վերադառնալ՝ ուղղակի ճանապարհից հարավ քիչ ավելի երկար էքսկուրսիա կատարելով։
Սեպտեմբերի 5.— Օրվա կեսին հասանք կախյալ կամուրջներից մեկին, որը պատրաստված էր կաշուց և ձգված էր Մայպուի՝ մի մեծ պղտոր գետի վրայով, Սանտ Յագոյից մի քանի փարսախ հարավ։ Այս կամուրջները չափազանց ողորմելի գործեր են։ Կախյալ պարանների կորությանը հետևող ուղին շինված է ձողերից, որոնք խրձերով շարված են կողք-կողքի՝ բազմաթիվ ծակեր ուներ և սոսկալի ճոճվում էր, եթե նույնիսկ վրայով մի մարդ անցներ իր ձիով։ Երեկոյան հասանք մի շատ լավ ագարակատուն, որտեղ կային մի քանի շատ գեղեցիկ սենյորիաներ։ Նրանք շատ զարհուրել էինք երբ ես մտել էի նրանց եկեղեցիներից մեկը սոսկ հետաքրքրությունից դրդված։ Նրանք հարցնում էին ինձ. «Ինչո՞ւ քրիստոնյա չես դառնում. չէ՞ որ մեր կրոնը ճշմարիտ կրոն է»։ Ես նրանց հավատացնում էի, որ ես էլ մի տեսակ քրիստոնյա էի, բայց նրանք այդ մասին չէին ուզում լսել մեջ բերելով իմ սեփական խոսքերը. «Ձեր քահանաները, ձեր եպիսկոպոսները չե՞ն ամուսնանում»։ Նրանց հատկապես զարմացնում էր եպիսկոպոսի՝ կին ունենալու անհեթեթությունը։ Դժվար թե նրանք իմանային, թե այդպիսի այլանդակության դեպքում պետք է ուրախանա՞լ թե սարսափել։
Սեպտեմբերի 6.— Մենք շարժվեցինք ուղիղ դեպի հարավ և քնեցինք Ռանկագույում։ Ճանապարհն անցնում էր մի հարթ, բայց նեղ հարթավայրի վրայով, որի մի կողմից բարձրանում էին բարձր բլուրները, իսկ մյուս կողմից՝ Կորդիլյերները։ Հաջորդ օրը դարձանք Ռիո Կաչապուալ գետի հովիտը՝ բարձրանալով դեպի վեր։ Այս հովտում են գտնվում Կաուքենեսի տաք աղբյուրները, որոնք վաղուց հայտնի են իրենց բուժող հատկությամբ։ Կախյալ կամուրջներն այն մասերում, որտեղ անցուդարձ քիչ է լինում, սովորաբար վերցնում են ձմեռը, երբ ջուրը սակավանում է։ Այս հովտում էլ վերցրել էին, և մենք ստիպված էինք գետակն անցնել ձիերով։ Այս այնքան էլ ցանկալի քան չէ, որովհետև փրփրած ջուրը, թեև ոչ խորը, այնպես արագ է խուժում մեծ և կլորացրած քարերի վրայով, որ մարդ իր գլուխը կորցնում է, և դժվար է լինում մինչև անգամ նկատել, թե ձին կանգնած է, թե շարժվում է։ Ամառը, երբ ձյունը հալչում է, հեղեղները բոլորովին անանցանելի են դառնում. այդ ժամանակ նրանց ուժը և կատաղությունը չափազանց մեծ է լինում, ինչպես այգ կարելի էր պարզ նկատել նրանց թողած հետքերից։ Տաք աղբյուրները հասանք երեկոյան և այնտեղ մնացինք հինգ օր. վերջին երկու օրը բանտարկված էինք ծանր անձրևի պատճառով։ Շենքերը ներկայացնում են քառակուսի ողորմելի խրճիթներ՝ յուրաքանֆյուրը մի նստարանով և մի սեղանով։ Նրանք տեղավորված են մի նեղ խորը հովտում, ճիշտ Կորդիլյերներից դուրս։ Այս մի խաղաղ, մենավոր վայր է՝ հարուստ վայրի գեղեցկություններով։
Կաուքենեսի հանքային աղբյուրները բխում են դիսլոկացիոն մի գծից, որը հատում է շերտավոր ապառների մի զանգվածք որն ամբողջությամբ ցույց է տալիս ջերմության ազդեցությունը։ Ջրի հետ միևնույն անցքերից շարունակ զգալի քանակությամբ գազ է դուրս գալիս։ Թեև այս աղբյուրները միայն մի քանի յարդ են իրարից հեռու, սակայն խիստ տարբեր ջերմաստիճաններ ունեն, և այս, ըստ երևույթին, արդյունք է սառը ջրի անհավասար խառնուրդի, որովհետև ամենացածր ջերմաստիճան ունեցողները հազիվ թե որևէ հանքային համ ունենան։ 1822 թվի մեծ երկրաշարժից հետո աղբյուրները դադարու.մ են բխելուց, և այդ շարունակվում է մոտ մի տարի։ Այս աղբյուրների վրա մեծ չափով ազդել է 1835 թվի երկրաշարժը. ջերմաստիճանը 118°-ից հանկարծակի իջնում է 92°-ի։[157] Հավանական է թվում այն, որ երկրի խորն ընդերքներից դուրս եկող հանքային ջրերն ավելի շատ են ենթակա ստորերկրյա ցնցումներից առաջացող խանգարումների, քան մակերեսին մոտիկ ջրերը։ Այն մարդը, որը հսկում էր տաք աղբյուրներին, ինձ հավատացնում էր, որ ամառը ջուրն ավելի տաք է լինում և ավելի առատ, քան աշնանը։ Առաջին հանգամանքը ես կվերագրեի չոր եղանակին սառը ջուր համեմատաբար քիչ խառնվելուն, բայց այս վերջին հայտարարությունը շատ տարօրինակ և հակասական է թվում։ Ջրի պարբերական ավելացումն ամառը, երբ երբեք անձրև չի գալիս, իմ կարծիքով, կարելի է վերագրել ձյան հալչելուն. բայց պետք է ասել և այն, որ այդ եղանակին ձյունապատ լեռներն աղբյուրներից երեք կամ չորս մղոն հեռու են։ Ես ոչ մի պատճառ չունեմ կասկածելու իմ տեղեկատվի ճշտության վրա, որն այդ վայրում մի քանի տարի ապրելով՝ պետք է լավ ծանոթ լինի հանգամանքներին, իսկ եթե ճիշտ է, ապա այդ իսկապես շատ հետաքրքրական երևույթ է, որովհետև այդ դեպքում մենք ստիպված ենք ենթադրելու, որ ձյան ջուրն իջնելով ծակոտկեն շերտերից մինչև ջերմության շրջանները նորից վեր՝ դեպի մակերեսն է բարձրանում Կաուքենեսում դիսլոկացիայի ենթարկված և ներարկված ապառների գծով, և երևույթի կանոնավորությունը կարծեք թե ցույց է տալիս, որ այս շրջանում տաք ապառները գտնվում են ոչ շատ մեծ խորության վրա։
Մի անգամ ձի հեծած՝ հովտով բարձրացա ամենահեռավոր բնակելի կետը։ Այդ կետից քիչ վերև Կաչապուալը բաժանվում է երկու խորը սոսկալի կիրճերի, որոնք ուղղակի թափանցում են մեծ լեռնաշղթայի մեջ։ Ես մագլցեցի սրագագաթ մի լեռ, որը հավանորեն ուներ ավելի քան վեց հազար ոտնաչափ բարձրություն։ Այստեղ, ինչպես և ամենուրեք, տեսարաններն ունեն վերին աստիճանի մեծ հետաքրքրություն։ Այդ կիրճերից մեկով էր, որ Պինչեյրան մտավ Չիլի և ավերեց մոտակա շրջանները։ Այս այն նույն մարդն է, որի հարձակումը Ռիո Նեգրոյում մի էստանսիայի վրա՝ ես նկարագրել եմ չորրորդ գլխում։ Այս մի ռենեգատ էր, կիսասպանական ծագումով, որն իր շուրջը հավաքելով հնդիկների մի մեծ խումբ՝ հաստատվել էր պամպասներում մի գետակի մոտ,— մի տեղ, որը նրան հետապնդելու համար ուղարկված ոչ մի խումբ չէր կարող հայտնաբերել։ Այս կետից նա սիստեմատիկաբար արշավում էր այս ու այն կողմ և անցնելով Կորդիլյերների մինչ այդ չփորձած անցքերը՝ ավերում էր ագարակատները և անասունները քշում իր գաղտնի մշտական որջը։ Պինչեյրան սքանչելի ձի հեծնող էր, և նրա բոլոր ընկերակիցներն էլ հավասարապես հնազանդվում էին նրան, որովհետև նա առանց այլևայլության գնդակահարում էր նրանք ով վարանում էր հետևել իրեն։ Այս մարդու և այլ թափառող հնդիկ ցեղերի դեմ էր, որ Ռոսասն սկսել էր բնաջնջող պատերազմը։
Սեպտեմբերի 13.— Դուրս գալով Կաուքենեսի տաք աղբյուրներից և նորից ընկնելով գլխավոր ճանապարհի վրա՝ գիշերն անցկացրինք Ռիո Կլարոյում։ Այստեղից մենք շարժվեցինք դեպի Սան Ֆերնանդո քաղաքը։ Վերջին փակ ավազանը, որին հանդիպեցինք քաղաքի ճանապարհին, դեռ քաղաք չհասած ընդարձակվել էր մի մեծ հարթավայրի, որը տարածվում էր հարավ և այնքան հեռու, որ հեռավոր Անդերի ձյունապատ գագաթներն այնպես էին երևում, կարծեք թե ծովի հորիզոնից են բարձրանում, Սան Ֆերնանդոն Սանտ Յագոյից քառասուն փարսախ հեռավորության վրա է գտնվում և այդ դեպի հարավ գտնվող իմ ամենավերջին կետն էր, որովհետև այստեղից մենք ուղիղ անկյունով վերադարձանք դեպի ծովափ։ Մենք քնեցինք Յաքուիլի ոսկեհանքերում, որ շահագործում է մր. Նիքսոնը, մի ամերիկացի ջենտլմեն, որին ես շատ պարտավորված մնացի նրա տանը չորս օր մնալով։ Հաջորդ առավոտյան այցելեցինք հանքերը, որոնք գտնվում են մի քանի փարսախ հեռավորության վրա, մի բարձր բլրի գագաթին մոտիկ։ Ճանապարհին մի թեթև ակնարկ գցեցինք Տագուատագուա լճի վրա, որը հռչակված է իր լողացող կղզիներով, որ նկարագրել է մր. Գեյը։[158] Այս կղզիները կազմված են զանազան մեռած բույսերի ցողուններից, իրար մեջ հյուսված, որոնց մակերեսին ապրում են այլ բույսեր։ Նրանց ձևն ընդհանրապես կլոր է, իսկ հաստությունը — չորսից վեց ոտնաչափ, որի մեծ մասը սուզված է ջրի մեջ։ Երբ քամին փչում է, կղզիներն անցնում են լճի մի կողմից մյուսը և հաճախ, իրենց հետ տանում են, որպես ուղևորներ, խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր։
Երբ հասանք հանքը, ինձ վրա խորը կերպով ազդեց աշխատողների մեծ մասի գունատ տեսքը, և ես մր. Նիքսոնին մի քանի բան հարցրի նրանց վիճակի մասին։ Հանքն ունի 450 ոտնաչափ խորություն, և յուրաքանչյուր մարդ այնտեղից դուրս է բերում մոտ 200 ֆունտ ծանրության քար, Այս բեռով նրանք պետք է բարձրանային գերանների վրա փորված փոսիկներով, որոնք ծառայում են որպես աստիճաններ և տեղավորված են զիգզագ ձևով մինչև հանքահորի խորքը։ Մինչև անգամ անմորուք, երիտասարդ մարդիկ, տասնութից քսան տարեկան, թույլ զարգացած մկաններով (նրանք հագնում են միայն մի վարտիք) գրեթե նույն խորությունից այս մեծ բեռով բարձրանում են այդ աստիճաններն ի վեր։ Ուժեղ մարդը, որն այսպիսի աշխատանքների չի վարժվել, քրտնքի մեջ կորչում է սոսկ իր մարմնի ծանրությունը փոխադրելով։ Այս վերին աստիճանի ծանր աշխատանքով հանդերձ նրանք ամբողջապես ապրում են խաշած լոբով ու հացով։ Նրանք կգերադասեին միայն հաց ուտել, բայց նրանց տերերը մտածելով, որ միայն հաց ուտելով այսպես ծանր աշխատել չեն կարող, նրանց հետ վարվում են ինչպես ձիերի հետ և ստիպում են նրանց լոբի ուտել։ Սրանց աշխատավարձը, Ջաջուելի հանքագործների աշխատավարձի հետ համեմատած, ավելի բարձր է՝ ամսական քսանչորսից քսանութ շիլինգ լինելով։ Սրանք հանքից հեռանում են երեք շաբաթը մի անգամ միայն, երբ մի երկու օր անցկացնում են իրենց ընտանիքի հետ։ Այս հանքի կանոններից մեկը շատ դաժան է հանքագործների համար, բայց շատ ձեռնտու՝ տիրոջ համար։ Ոսկի գողանալու միակ եղանակը ոսկեհանքի կտորները թաքցնելն է, որը հետո հարմար առիթ ունելիս տանում են դուրս։ Երբ մայոր. դոմոն (կառավարիչը) գտնում է այսպիսի թաքցրած կտորներ, նրա արժեքը պահում են բոլոր մարդկանց ռոճկից, որոնք, այսպիսով, մինչև բոլորը միասին չգործեն, ստիպված են հսկել իրար վրա, որ նման բան չպատահի։
Երբ հանածոն բերում են աղալու գործարանը, այնտեղ լավ մանրում են և վերածում անշոշափելի փոշու. լվանալու պրոցեսով հեռացնում են բոլոր թեթև մասնիկները, և վերջապես ամալգամացիայի միջոցով ստանում են ոսկու փոշին։ Լվանալու պրոցեսը նկարագրելիս շատ պարզ պրոցես է թվում, բայց շատ հետաքրքրական է տեսնել, թե ինչպես ջրի հոսանքի հարմարեցումը ոսկու տեսակարար կշռի հետ՝ հեշտությամբ բաժանում է փոշիացած գուղձը մետաղից։ Աղալու գործարանից այնտեղ անցնող տիղմը հավաքում են լճակների մեջ, որտեղ նա նստում է, և ժամանակ առ ժամանակ մաքրում են և կույտեր կազմում։ Ապա սկսվում է քիմիական ազդեցության մի շրջան. զանազան աղեր բյուրեղանում են մակերեսին, և զանգվածն ամրանում է։ Մեկ կամ երկու տարի մնալուց և նորից լվանալուց հետո նա նորից ոսկի է տալիս։ Այս պրոցեսը կարելի է կրկնել մինչև անգամ վեց-յոթ անգամ, բայց յուրաքանչյուր անգամ ոսկու քանակությունը նվազում է, իսկ մի լվանալուց մինչև մյուսն ընկնող անհրաժեշտ ժամանակամիջոցը (ոսկի ծնելու համար, ինչպես ասում են տեղացիները) երկարում է։ Կասկած չկա, որ քիմիական ազդեցությունը, որ ասացինք վերևում, յուրաքանչյուր անգամ նոր ոսկի է անջատում զանազան միացություններից։ Անկասկած ոսկու հանածոների օգուտը մի քանի անգամ կբարձրանար, եթե հայտնաբերվեր մի եղանակ՝ այս ազդեցությունը նախքան աղալն առաջացնելու համար։ Հետաքրքրական է տեսնել, թև ինչպես ոսկու մանր մասնիկները, որոնք ցրված են այս ու այն կողմ և չեն մաշվում է վերջիվերջո կուտակվում են և կազմում զգալի քանակություններ։ Վերջին ժամանակները մի քանի հանքագործ, պարապ լինելով, թույլտվություն են ստանում աղալու գործարանի և տան շրջապատի գետինը քերելու, հավաքված հողը լվանալով ձեռք են բերում երեսուն դոլար արժողությամբ ոսկի։ Այս մի ճշգրիտ պատճեն է այն բանի, որը տեղի է ունենում բնության մեջ։ Լեռները մաշվում, քայքայվում են, և նրանց հետ մաշվում են նաև նրանց պարունակած մետաղական երակները։ Ամենակարծր ապառը մաշվում դառնում է անշոշափելի տիղմ, սովորական մետաղներն օքսիդանում են և նույնպես հեռանում. բայց ոսկին, պլատինը և մի շարք այլ մետաղներ գրեթե բոլորովին չեն կորչում և իրենց ծանրության շնորհիվ սուզվում են ներքև, և մնում տակին։ Ամբողջ լեռներն այսպիսի աղացող գործարանի միջից անցնելուց և բնության ձեռքով լվացվելուց հետո մնացորդը մետաղաներ է դառնում, և մարդը հասկանալով նրա օգտակարությունը լրացնում է անջատման գործը։
Որչափ էլ դառը լինի հանքափորների վիճակը, այնուամենայնիվ նրանք այդ աշխատանքն ընդունում են ուրախությամբ, որովհետև գյուղատնտեսության մեջ աշխատողների դրությունն ավելի վատ է։ Նրանց աշխատավարձն ավելի ցածր է, և նրանք բացառապես լոբով են ապրում։ Այս աղքատությունը, կարծում եմ, գլխավորապես արդյունք է հողը մշակելու ֆեոդալանման սիստեմին. կալվածատերն աշխատավորին տալիս է մի փոքր մարկ հող՝ տուն շինելու և մշակելու համար, որի փոխարեն գյուղացին (կամ նրա փոխանորդը) պարտավորվում է իր ամբողջ կյանքի ընթացքում ամեն օր աշխատել կալվածատիրոջ համար առանց վարձի։ Մինչև հայրը, չունենա մի հասունացած որդի, որն իր աշխատանքով վարձը վճարի, նա չի կարող աշխատել իր մի կտոր հողի վրա, եթե չհաշվենք նրա պատահական ազատ օրերը։
Ահա թե ինչո՛ւ այս երկրի աշխատավոր դասակարգերի մեջ ծայրահեղ աղքատությունն է տիրապետում։
Այս շրջանում կան մի քանի հին հնդկական ավերակներ, և ինձ ցույց տվին մի ծակ քար, որից, ըստ Մոլինայի, մեծ քանակությամբ կա զանազան վայրերում։ Սրանք ունեն տափակ կլոր ձև, հնգից վեց մատնաչափ տրամագծով, որոնց ճիշտ կենտրոնից անցնում է մի անցք։ Ընդհանրապես այնպես են կարծում, որ այս քարերը գործածվել են որպես մահակի գլուխներ, թեև նրանց ձևը բոլորովին ցույց չի տալիս, թե սրանք հարմար են այդ նպատակի համար։ Բըրչելը[159] պատմում է, որ հարավային Աֆրիկայի մի քանի ցեղեր արմատները փորում հանում են սրածայր մի փայտով, որի ուժը և ծանրությունը մեծանում է մեջտեղը ծակ մի քարից, որն ամրացնում են փայտի մյուս ծայրին։ հավանորեն Չիլիի հնդիկներն առաջ գործածել են նման մի կոշտ գյուղատնտեսական գործիք։
Մի օր մեզ մոտ եկավ բնապատմության գերմանացի մի կոլեկտոր, որի անունն էր Ռենոուս. նրա հետևից գրեթե միևնույն ժամանակ եկավ նաև մի սպանածի ծեր փաստաբան։ Ինձ համար շատ հաճելի էր, երբ բացատրեցին նրանց միջև տեղի ունեցած զրույցը։ Ռենոուսն այնպես լավ է խոսում սպաներեն, որ ծերունի փաստաբանը նրան չիլիեցու տեղ ընդունեց։ Ռենոուսն ակնարկելով ինձ՝ հարցրեց նրան, թե ինքն ի՞նչ է մտածում Անգլիայի թագավորի մասին, որն այս երկիրն է ուղարկել մի կոլեկտոր՝ մողեսներ, բզեզներ հավաքելու, և քար ջարդելու համար։ Ծերունի ջենտլմենը մի պահ լուրջ մտածելուց հետո ավելացնում է. «Այդ լավ չէ — hay un gato encerrado aqui (այստեղ մի կատու կա թաղված)։ Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ մարդկանց ուղարկի այդպիսի անպետք բաներ հավաքելու համար։ Ես այդ բանը չեմ սիրում, եթե մեզնից մեկն ու մեկը գնար Անգլիա և այդպիսի գործով գբաղվեր, արդյոք Անգլիայի թագավորը մեզ իսկույն ևեթ երկրից դուրս չէ՞ր վռնդի»։ Եվ այս ծերունի ջենտլմենը, ըստ իր պրոֆեսիայի, պատկանում է համեմատաբար լավատեղյակ և ավելի ինտելիգենտ դասակարգերին։ Երկու-երեք տարի առաջ, Սան Ֆերնանդոյում ինքը Ռենոուսը մի տան մեջ թողնում է մի քանի թրթուր և հանձնարարում մի աղջկա՝ նրանց կերակրելու, որ թիթեռներ դառնան։ Այս բանը տարածվում է քաղաքում, և վերջիվերջո քահանաներն ու նահանգապետը խորհրդակցում են և համաձայնվում, որ այդ մի տեսակ հերետիկոսություն է, հետևաբար, երբ Ռենոուսը վերադառնում է, ձերբակալվում է։
Սեպտեմբերի 19.— Մենք թողինք Յակվիլը և շարժվեցինք հարթ հովտով, որը նման էր Քիլոտային, այն հովտին, որի միջից հոսում է Ռիո Տինդերիդիկան։ Մինչև անգամ այս մի քանի մղոն հեռավորության վրա, Սանտ Յագոյից հարավ, կլիման շատ ավելի խոնավ է, այդ պատճառով էլ այնտեղ կային արոտատեղի լավ տարածություններ, որ չէին ոռոգում։
Սեպտեմբերի 20.— Շարունակեցինք մեր ճանապարհն այս հովտով, մինչև նա վերածնվեց մի մեծ հարթավայրի, որը տարածվում է ծովից մինչև Ռանկագուայից արևմուտք գտնվող լեռները։ Շուտով անհետացան բոլոր ծառերը և մինչև անգամ մացառները, այնպես որ բնակիչներն այստեղ գրեթե նույնչափ մեծ կարիք ունեն վառելափայտի, որչափ պամպասերում։ Երբեք լսած չլինելով այս հարթավայրերի մասին՝ ես շատ էի զարմացել Չիլիում այդպիսի տեսարանների հանդիպելով։ Հարթավայրերը պատկանում են տարբեր բարձրությունների մեկից ավելի սերիայի, և նրանց կտրում անցնում են լայն, հարթ հատակով հովիտներ, երկու հանգամանքներն էլ, ինչպես Պատագոնիայում, խոսում են հետզհետե բարձրացող ցամաքի վրա ծովի կատարած ազդեցության մասին։ Զառիվայր գահավանդների կողերին, որոնք գտնվում են այս հովիտների եզրերին, կան մի քանի մեծ ֊քարանձավներ, որոնք անկասկած հին ժամանակներում առաջացել են ալիքներից։ Այս քարանձավներից մեկը հայտնի է Կուեվա դել Օրիսպո անունով. առաջ այդ սրբավայր է եղել։ Ցերեկը ես շատ վատ զգացի և այդ ժամանակից սկսած մինչև հոկտեմբերի վերջը չկազդուրվեցի։
Սեպտեմբերի 22.— Շարունակեցինք անցնել ծառազուրկ կանաչ հարթավայրերի վրայով։ Հաջորդ որը ժամանեցինք Նավեդադի մոտ ծովափին գտնվող մի տուն, որտեղ մի հարուստ կալվածատեր մեզ գիշերելու տեղ տվեց։ Հաջորդ երկու օրը ես մնացի այստեղ և թեև շատ անհանգիստ, բայց կարողացա հավաքել երրորդային ֆորմացիայից մի քանի ծովային խեցիներ։
Սեպտեմրերի 24.— Մեր ճանապարհն այժմ ուղղված էր դեպի Վալպարայսո, որտեղ մեծ դժվարություններով հասա ամսի 27-ին և փակվեցի անկողնումս մինչև հոկտեմբերի վերջը։ Այս ժամանակամիջոցում ես մր. Կորֆիլդի տան բնակիչն էի, որի արած բարությունը չգիտեմ թե ինչպես պետք է արտահայտել։
Այստեղ ես ավելացնելու եմ մի քանի դիտողություններ Չիլիի կենդանիների ու թռչունների մասին։ Պուման կամ Հարավային Ամերիկայի առյուծը հաճախ է պատահում։ Այս կենդանին ունի աշխարհագրական լայն տարածում. նրան կարելի է գտնել արևադարձային անտառներում, Պատագոնիայի անապատներում և հեռավոր հարավում՝ մինչև Հրո Երկրի սառը և խոնավ լայնությունները (53°-ից 54°)։ Ես նրա ոտնահետքերը տեսել եմ կենտրոնական Չիլիի Կորդիլյերներում, առնվազն 10000 ոտնաչափ բարձրության վրա։ Լա Պլատայում պուման գլխավորապես գիշատում է եղջերու, ջայլամ, վիսկաշտ և այլ մանր չորքոտանի կենդանիներ։ Այնտեղ նա հազվադեպ է հարձակվում խոշոր եղջերավոր անասունների կամ ձիերի վրա, իսկ մարդկանց վրա՝ ավելի քիչ։ Սակայն Չիլիում նա ոչնչացնում է բազմաթիվ փոքր ձիեր և անասուններ. այս բանը հավանորեն արդյունք է այլ չորքոտանիների սակավության։ Ես լսել եմ նաև, որ նա երկու մարդ և մեկ կին է սպանել։ Հաստատված է, որ պուման միշտ իր որսն սպանում է ուսերի վրա թռչելով, և ապա իր թաթերից մեկով գլուխը ետ է քաշում՝ մինչև կոտրում է ողնաշարը. Պատագոնիայում ես տեսել եմ գուանակոների կմախքներ, որոնց վիզն այսպես տեղահանված է եղել։
Կատարելապես հագենալուց հետո պուման մնացորդները ծածկում է բազմաթիվ մեծ թփուտներով և պառկում հսկում նրան։ Այս սովորությամբ նա հաճախ մատնում է իր թաքստյան տեղը, որովհետև կոնդորները պտույտներ գործելով օդում՝ երբեմն իջնում են ներքև խրախճանքին մասնակցելու համար, և երբ պուման բարկացած քշում է նրանց, բոլորը միասին թռչում են վերև։ Չիլիեցի գուասոն տեսնելով այդ՝ հասկանում է, որ այնտեղ մի առյուծ հսկում է իր որսին, ձայն են տալիս մեկը մյուսին, և մարդիկ շներով շտապում են որսի։ Սըր Ֆ. Հեդն ասում է, որ մի գաուչո պամպասներում սոսկ տեսնելով մի քանի կոնդոր օդում պտույտներ կատարելիս՝ գոչում է «առյո՜ւծ»։ Ես երբեք չեմ պատահել որևէ մարդու, որն ունենար նշաններով գուշակելու նման ընդունակություններ։ Հայտնի է նաև, որ եթե պուման մի անգամ մատնել է իր տեղը իր որսի մնացորդները պահելիս և հալածվել է մի անգամ, բոլորովին թողնում է այդ սովորությունը և կուշտ ուտելուց, հագենալուց հետո թողնում հեռանում է։ Շատ հեշտ բան է պումա սպանելը։ Բաց դաշտում նա խճճվում է բոլաներով, և ապա լասոները նետելով նրա վրա՝ բռնում և քաշում են գետնով, մինչև կատարելապես անզգայանում է։ Տանդիլում (Պլատայից հարավ) ինձ ասացին, որ երեք ամսում այս եղանակով ոչնչացրել են հարյուր պումա։ Չիլիում սովորաբար սրանց քշում են թփերի կամ ծառերի վրա և կամ գնդակով խփում են ներքևից կամ այնքան են նեղում շներով, որ նրանք սատկում են։ Այս նպատակի համար գործածվող շները պատկանում են մի առանձին ցեղի, որը կոչվում է լեոներո. սրանք թույլ, թեթև կենդանիներ են՝ երկարասրուն տերիերներին նման, բայց հատկապես այս որսորդության համար կարծեք թե նրանք ծնվում են մի առանձին բնազդով։ Ասում են, որ պուման շատ խորամանկ է. երբ նրան հալածում են, նա հաճախ վերադառնում է իր նախկին կածանը և թռչելով կողքի՝ սպասում է մինչև շները գան անցնեն։ Նա շատ լուռ կենդանի է, ոչ մի ձայն չի հանում, մինչև անգամ եթե վիրավորված է լինում, իսկ զուգավորման շրջանում շատ հազվադեպ է ձայն հանում։
Թռչուններից գուցե ամենահայտնիները Pteroptochos սեռի երկու տեսակներ են (megapodius և albicollis Kittlitz)։ Առաջինը, որին չիլիեցիներն անվանում են «տյուրկս» („el turco”), ունի կեռնեխի մեծություն, որին որոշ կողմերով հարակից է, բայց նրա սրունքները շատ ավելի երկար են, պոչը կարճ, իսկ կտուցն ավելի ուժեղ։ Նա ունի կարմրավուն-թուխ գույն, Տյուրկոն տարածված թռչուն է, նա ապրում է գետնի վրա և պատսպարվում է մացառների մեջ, որոնք ցրված են չոր և անբերրի բլուրների կողերին։ Նա հաճախ երևում է անսովոր արագությամբ մի մացառից մյուսն անցնելիս, պոչը կանգնեցրած, սրունքները՝ ցուպերի նման։ Իսկապես շատ քիչ երևակայություն է անհրաժեշտ ենթադրելու, որ այս թռչունն ամաչում է իրենից և հասկանում է իր կերպարանքի վերին աստիճանի ծիծաղելի լինելը։ Առաջին անգամ տեսնելիս մարդ ակամայից բացագանչում է, «Թանգարանից փախած, շատ վատ լցրած պատրաստած նմուշ է այս, որը նորից կյանքի է եկել»։ Առանց մեծ դժվարությունների հնարավոր չէ ստիպել նրան թռչելու, և ոչ էլ նա վազում է, այլ միայն ոստոստում է։ Այն տարբեր և բարձր ձայները, որ նա հանում է, երբ փակված է լինում մացառներում, նույնչափ արտառոց են, որչափ իր արտաքին տեսքը։ Ասում են, որ նա իր բունը շինում է գետնի տակ գտնվող մի խորը ծակի մեջ։ Ես անդամահատել եմ մի քանի նմուշներ։ Քարճիկը, որը վերին աստիճանի մկանոտ էր, պարունակում էր բզեզներ, բուսական թելեր և մանր քարեր։ Նկատի ունենալով այս հատկությունը, սրունքների, երկարությունը, փորող ոտքերը, ռունգների մեմբրանային ծածկոցը, կարճ և կամարաձև թևերը՝ այս թռչունը որոշ չափով կարծեք թե տորդիկները միացնում է հավերի կարգի հետ։
Երկրորդ տեսակը (կամ P. albicollis) առաջինի նման է իր ընդհանուր ձևով։ Սա կոչվում է տապակոլո կամ «ծածկիր հետևդ», և այդ անամոթ փոքրիկ թռչունն արժանի է իր կոչմանը, որովհետև նա իր պոչը պահում է ավելի քան ուղղաձիգ, այսինքն հակված ետ՝ դեպի իր գլուխը։ Այս շատ տարածված թռչուն է և հաճախում է թփուտներից կազմված ցանկապատերի հատակները, ինչպես և լերկ բլուրների կողերին ցրված մացառների տակ, որտեղ հազիվ թե կարողանա գոյություն ունենալ մի որևէ այլ թռչուն։ Սնվելու ընդհանուր ձևով, մացառներից արագորեն դուրս ոստոստելու և ետ վերադառնալու սովորությամբ, թաքնվելու ցանկությամբ, թռչել չցանկանալու և բուն շինելու եղանակով նա շատ մոտիկ է տյուրկոյին, բայց իր արտաքին տեսքով նրա չափ այլանդակ չէ։[160] Տապակոլոն շատ խորամանկ է. երբ մեկը վախեցնում է նրան, նա մնում է մացառի տակին անշարժ և ապա քիչ հետո մեծ ճարպկությամբ սողալով դուրս է գալիս հակառակ կողմից։ Միաժամանակ նա ակտիվ թռչուն է և շարունակ ձայներ է արձակում. այս ձայները տարբեր են և վերին աստիճանի տարօրինակ. երբեմն նրանք նման են աղավնու մնչոցի, երբեմն՝ ջրի գլգլոցի, իսկ շատ ձայներ էլ ոչնչի նման չեն։ Գյուղական բնակիչներն ասում են, որ նա իր ձայնը տարեկան փոխում է հինգ անգամ. իմ կարծիքով՝ այդ կատարվում է եղանակի փոփոխության համաձայն։
Շատ տարածված են երկու տեսակ հծծող թռչուններ (կոլիբրի)։ Trochilus forficatus-ը գտնվում է արևմտյան ափին՝ ավելի քան 2500 մղոն տարածության վրա, սկսած Լիմայի տաք և չոր երկրից մինչև Հրո Երկրի անտառները, որտեղ նրան կարելի է տեսնել բքի ժամանակ թռչկոտելիս։ Չիլոեի անտառապատ կղզում, որն ունի ծայր աստիճանի խոնավ կլիմա, այս փոքրիկ թռչունը, որը ոստոստում է կաթկթող սաղարթների մեջ մի կողմից մի այլ կողմ, գուցե շատ ավելի մեծ թվով է գտնվում, քան որևէ այլ տեսակ։ Ես բաց արի այս երկրի տարբեր մասերում խփած մի քանի նմուշների ստամոքսները, և բոլորի մեջ էլ միջատների մնացորդներն այնքան բազմազան էին, որքան փայտփորիկի ստամոքսում։ Երբ այս տեսակը ամառը գաղթում է հարավ, նրան փոխարինում է մի այլ տեսակ, որը գալիս է հյուսիսից։ Այս երկրորդ տեսակը (Trohilus gigas) իր նրբակազմ ընտանիքի համար մեծ թռչուն է, երբ նա թռչում է, ստանում է արտասովոր տեսք։ Իր սեռի մյուս անդամների նման նա տեղից տեղ այնպիսի արագությամբ է շարժվում, որը կարելի է համեմատել ճանճերից սիրֆուսի (Syrphus), իսկ գիշերային թիթեռներից՝ սֆինքսի (Sphinx) հետ. բայց երբ սուրում է որևէ ծաղկի շուրջը, նա իր թևերը թափահարում է շատ դանդաղ և ուժեղ շարժումով, որն ամբողջովին տարբերվում է այս տեսակների մեծ մասին հատուկ՝ թրթռացող շարժումից, և որն առաջացնում է այդ հծծող ձայնը։ Ես երբեք մի այլ թռչուն չեմ տեսել, որի թևերի ուժը լիներ (ինչպես թիթեռների մոտ) այդքան ուժեղ, համեմատած իր մարմնի քաշի հետ։ Երբ սուրում է որևէ ծաղկի շուրջը, նրա պոչն անընդհատ բացվում և փակվում է ինչպես մի հովհար, մարմինը պահելով գրեթե վերտիկալ դիրքում։ Թվում է, թե այս գործողությունը թռչունին հաստատուն պահելու և նեցուկ լինելու համար է, իր թևերի դանդաղ շարժումների ժամանակ։ Թեև նա ծաղկից ծաղիկ է թռչում սնունդ ճարելու համար, բայց նրա ստամոքսը սովորաբար պարունակում է առատ քանակությամբ միջատների մնացորդներ, որոնք, կարծում եմ, ավելի շատ են հանդիսանում նրա որոնման առարկան, քան մեղրը։ Այս տեսակի ճիչը, նման գրեթե ամբողջ ընտանիքի ճիչի՝ վերին աստիճանի սուր է։
- ↑ Այս բանում ես հիմնվում եմ Դր. Է. Դիֆենբախի հեղինակության վրա՝ այդ տվյալները վերցնելով այս «Օրագրության» առաջին հրատարակության գերմանական թարգմանությունից։
- ↑ 1808—1814 թվականներին Նապոլեոնի վարած պատերազմները անգլիացիների, սպանացիների և պորտուգալացիների դեմ՝ Պիրենյան թերակղզում։ Ծ. Թ.
- ↑ Կանաչ հրվանդանի կղզիները հայտնաբերվել են 1449 թվականին։ Մի եպիսկոպոսի տապանաքարի վրա փորագրված էր 1571 թվականը, իսկ ձեռքից և նիզակից կազմված մի զինանշանի վրա կար 1497 թիվը։
- ↑ Շիլինգ — անգլիական դրամ, որը հավասար է մոտ 50 կոպեկի։ Ծ. Թ.
- ↑ Օգտվելով իմ այս առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն մեծ ազնվության համար, որով այս հռչակավոր բնագետը քննել է իմ նմուշներից շատերը։ Այս փոշու անկման մասին մի լրիվ զեկուցում ուղարկել եմ Գեոլոգիական ընկերությանը (հունիս, 1845)։
- ↑ Տես „Encyclop. of Anat. and Physiol.”, Cephalopoda հոդվածը։
- ↑ Personal Narrative, vol. V, pt. I, p. 18.
- ↑ M. Montagne, „Comptes rendus” etc. Juillet 1844, և Annales des Sciences nat., Dec. 1844.
- ↑ Մր. Լեսոնը («Voyage de la Coquille», tome 1, p. 235) հիշատակում է Լիմայի կարմիր ջրերը, որոնք, ըստ երևույթին, առաջանում են միևնույն պատճառներից։ Հայտնի բնագետ Պերոնը «Voyage aŭ terres Australes»-ում հիշատակում է ոչ պակաս քան տասներկու ճանապարհորդների, որոնք ունեն ծովի ջրի գունավորման մասին ակնարկություններ (vol. II, p. 239)։ Պերոնի տված տեղեկություններին կարելի է ավելացնել՝ Հումբոլտի „Personal Narrative”, vol. VI, p. 804. Ֆլինդերսի «Voyage», vol. I, p. 92. Լաբիլարդիերի vol. I, p. 287. Ուլոտյի „Voyage”. „Voyage of the Astrolabe and of the Coquille". կապիտան Կինգի „Survey of Australia” և այլն։
- ↑ Գրքում տրված ջերմաստիճաններն ըստ Ֆարենհայտի են։ Ծ. Թ.
- ↑ Վենգա պորտուգալերեն նշանակում է պանդոկ։
- ↑ Մանիսկայի ալյուր։ Ծ. Թ.
- ↑ Annales des Sciences Naturelles, 1833.
- ↑ Ես այս տեսակները նկարագրել և անվանակարգել եմ „Annals of Natural History”-ում, հատոր XIV, էջ 241։
- ↑ Մեկ մատնածափը մոտավորապես երկու և կես (2,46) սանտիմետր է։ Ծ. Թ.
- ↑ Ես մեծապես պարտավորված եմ զգում դեպի մր. Ուոթըրհաուզը, որը բարեսրտաբար անվանելով այս և մի շարք ուրիշ միջատներ՝ ինձ այսպիսի արժեքավոր օգնություն հասցրեց։
- ↑ Կիրբի „Entomology”, հատ. II, էջ 317։
- ↑ Մր. Դըբըլդեյը վերջին ժամանակները նկարագրել է (Entomological Society, March 3-rd, 1845) այս թիթեռնիկի թևերի մի առանձին կառուցվածքը, որը թվում է թե առաջացնում է այդ ձայնը։ Նա ասում է. «Այդ թիթեռնիկը, նշանավոր է նրանով, որ իր առջևի թևերի հիմքում, կողային և ենթակողային նյարդերի միջև ունի մի տեսակ թմբուկ։ Բացի այդ, այս երկու նյարդերը ներսում ունեն մի առանձին պտուտականման ստոծանի կամ անոթ»։ Լանգսդորֆի ճանապարհորդությունների մեջ (1803—1807 թ., էջ 4) ես կարդացել եմ, որ Բրազիլիայի ափերին, Սեն-Կատարինե կղզու վրա կա մի թիթեռնիկ, որը կոչվում է Februa Hoffmanseggi. երբ թռչում է, առաջացնում է մի շառաչող աղմուկ։
- ↑ Որպես հասարակ օրինակ կարող եմ հիշատակել մի օրվա կոլեկցիան (հունիս 23), երբ ես հատկապես չէի զբաղված նրանցով։ Այդ օրը ես այդ կարգից բռնեցի վաթսունութ տեսակ, որոնցից միայն երկուսն էին մսակեր բզեզ (Carabidae), չորսը՝ Brachelytera (կարճապատյան միջատ), տասնհինգը՝ Rhyncophora և տասնչորսը՝ Chrysomelidae։ Իմ տուն բերած սարդազգիներից (Arachnidae) երեսունյոթ տեսակները բավական են ապացուցելու, որ ես այնքան շատ ուշադրություն չէի դարձնում ընդհանրապես նախընտրելի Coleoptera կարգին։
- ↑ Այս նկարագրությունների ձեռագրերը, որ գրել է մր. Աբոտը Ջորջիայում կատարած դիտողություններից, գտնվում են Բրիտանական թանգարանում. տես մր. Ա. Ուայտի հոդվածը „Annals of Natural History”, vol. VII, p. 472. Լեյտ Հուտտոնը նկարագրել է Հնդկաստանում գտնվող և միևնույն սովորություններն ունեցող մի Sphex („Journal of the Asiatic Society”, vol. I. p. 555)։
- ↑ Դոն Ֆելիքս Ազարան vol. I, p. 175) հիշատակելով մի թաղանթաթև միջատ, հավանորեն միևնույն սեռի, ասում է, որ ինքը տեսել է, թե ինչպես այդ միջատը երկար կանաչ խոտերի միջից ուղիղ գծով քաշում էր մի մեռած սարդ դեպի իր բունը, որը գտնվում էր հարյուրվաթսուներեք քայլ հեռավորության վրա։ Նա ավելացնում է, որ այդ պիծակն իր ճանապարհը գտնելու համար երբեմն կատարում էր „demi-torrs d’environ trois palmes” (մոտավորապես մեկ ոտնաչափի կիսաշրջան)։
- ↑ Ազարայի ճանապարհորդությունը, հատ. I, էջ 213։
- ↑ Մի նավային մղոնը հավասար է 1,8 կիլոմետրի։ Ծ. Թ.
- ↑ Hearne, „Journey”, p. 383.
- ↑ Maclaren, հոդված „America” Encyclop. Britannica-ում։
- ↑ Ազարան ասում է „Le crois que la quantité annuelle des pluies est dans toutes ces contrées, plus considerable qu’en Espagne։ (Ես կարծում եմ, որ մթնոլորտային տեղումների տարեկան այս քանակն այս երկրում ավելի է, քան Սպանիայում). Vol. I, p. 36.
- ↑ Հարավային Ամերիկայում բոլորը միասին հավաքեցի մկների քսանյոթ տեսակ, իսկ, ըստ Ազարայի և այլ հեղինակների վկայությունների՝ պետք է որ դարձյալ տասներեք տեսակ լինի։ Իմ հավաքած մկները նկարագրվել և անվանվել են զոոլոգիական ընկերության հավաքույթներում՝ մր. Ուոթըրհաուզի կողմից։ Օգտագործելով այս հարմար առիթը, արտահայտելու եմ իմ ջերմագին շնորհակալությունները մր. Ուոթըրհաուզին և ընկերության մյուս անդամներին՝ բոլոր խնդիրներում ցույց տված իրենց բարի և ազնիվ օգնության համար։
- ↑ Իմ հերձած մի կապիբարայի ստամոքսում և տասներկումատնյա աղիքում գտա մեծ քանակությամբ նոսր դեղնագույն հեղուկ, որի մեջ հազիվ թե նկատվեր մի որևէ թել։ Մր. Օուենն ասում էր որ որկորի մեծ մասն այնպես է կառուցված, որ ոչ մի կոշտ բան չի կարող վար գնալ։ Նրա լայն ատամները և ուժեղ ծնոտն այնպես են հարմարեցված, որ շատ լավ կարող են մանրել և խյուս դարձնել իրենց սնունդ կազմող ջրային բույսերը։
- ↑ Ռիո Նեգրոյում (Հյուսիսային Պատագոնիա) կա մի կենդանի, որն ունի նույն սովորությունները և հավանորեն շատ մոտիկ է այս կենդանուն։ Ես նրան բոլորովին չեմ տեսել. նրա ձայնը Մալդոնադոյի տեսակից տարբերվում է նրանով, որ նա երեք-չորս անգամ կրկնելու փոխարեն կրկնում է երկու, անգամ, և ավելի սլարղ է ու հնչուն։ Երբ սրա ձայնը լսվում է որոշ հեռավորությունից, այնքան նման է կացնով մի փոքր ծառ կտրելու ձայնին, օր երբեմն ինձ կասկածի տեղիք է տվել, և կացնի ձայնը վերագրել եմ սրան։
- ↑ „Philosoph. Zoolog.”, tome I, p. 242.
- ↑ „Magazine of Zoology and Botany”, vol. I, p. 217.
- ↑ Կարդացված Փարիզի Գիտությունների Ակադեմիայում. „L’Institut”, 1834, p. 418.
- ↑ „Geological Transactions”, vol. II, p. 528։ „Philosophical Transactions”-ում (1790, p. 294) դր. Պրիստլին նկարագրել է մի քանի թերի սիլիցիումային խողովակներ և կվարցի հալված մի խիճ, որոնք գտել է մի ծառի տակ գետինը փորելիս, որտեղ կայծակից մեռել էր մի մարդ։
- ↑ Annales de Chimic et de Physique, tome XXXVII, p. 319.
- ↑ Ազարա, „Voyage”, vol. I, p. 36։* Ազարա, „Voyage”, vol. I, p. 36։
- ↑ Կորալը բարձր և ուժեղ ցցերով շրջապատված մի փակ տարածություն է։ Յուրաքանչյուր էստանսիա կամ ֆերմա իրեն կից ունի այսպիսի մի տեղ։
- ↑ Հնդկական հյուղակները կոչվում են տոլդոներ։
- ↑ Report of the Agricult. chem. Assoc. „Agricult. Gazette”-ում, 1845, p. 93.
- ↑ „Linnean Trans.”, vol. XI, p. 205. Նշանակալից է այն, թե ինչպես աղի լճերի հետ կապված բոլոր պայմանները Սիբիրում և Պատագոնիայում միևնույնն են։ Սիբիրը Պատագոնիայի նման ըստ երևույթին երկրաբանական վերջին ժամանակներն է դուրս եկել ծովի ջրի տակից։ Երկու երկրում էլ աղի լճերը գրավում են հարթավայրի ծանծաղ փոսերը, երկուսումն էլ եզրերի տիղմը սև է և գարշահոտ։ Սովորական աղի կեղևի տակ կան նատրիումի կամ մագնեզիումի ոչ կատարելապես բյուրեղացած սուլֆատներ, և երկուսումն էլ տղմոտ ավազի մեջ խառը լինում են գիպսի ոսպնյակներ։ Սիբիրի աղային լճերում բնակվում են փոքր խեցային կենդանիներ, որտեղ նույնպես հաճախակի այցելում են ֆլամինգոներ („Edin. New philos. Jour.”, Jan. 1830)։ Որովհետև այս երկու հանգամանքները, որոնք, ըստ երևույթին, չնչին բաներ են երևում, պատահում են երկու իրարից հեռու երկրամասերում, ուստի մենք կարող ենք վստահ ասել, որ սրանք ընդհանուր պատճառների ան հրաժեշտ արդյունքներն են.— Տես Pallas’s „Travels”, 1793—1794, p. 129—134։
- ↑ Անգլիական ֆունտը 453 գրամ է։ Ծ. Թ.
- ↑ Ճահճուտ տեղեր, որտեղ որոշ աղեր, օրինակ՝ սալպետրը, չոր եղանակին պնդանում և կեղև են կազմում։ Ծ. Թ.
- ↑ Մեկ փարսախը մոտ 4 կիլոմետր է։ Ծ. Թ.
- ↑ Մեծ հաճույքով և ամենաանկեղծ բառերով արտահայտում եմ իմ երախտապարտությունը Բուենոս Այրեսի կառավարությանը՝ իր պարտավորիչ վերաբերմունքի համար, որով տվեց ինձ անցագիր երկրի բոլոր մասերի համար՝ որպես «Բիգլ»-ի բնագետի։
- ↑ Այս նախագուշակումը դժբախտաբար ամբողջովին սխալ դուրս եկավ։ 1845 թիվ։
- ↑ Սպանացիները այսպիսի տեղերն անվանում են սալիտրալներ. այդ անունը՝ դրանց համար ճիշտ չէ։ Նրանք այս նյութը շփոթում են սալպետրի հետ։
- ↑ Voyage dans I’Amèrique Mérid., par M. A. d’Orbigny. Part. Hist., tome. I, p 664.
- ↑ Մի թռչուն, որն իր բունը գինում է հնոցի նման։ Ծ. Թ.
- ↑ „Principles of Geotogy”, vol. IV, p. 40.
- ↑ Այս տեսությունն առաջին անգամ արծարծվել է „Zoology of the Voyage of the Beagle”-ում և այնուհետև պրոֆեսոր Օուենի „Memoir on Mylodon robustus”-ում։
- ↑ „Travels in the Interior of South Africa”, vol. II, p. 207.
- ↑ Սպանված փղի քաշը (մարմնի մի մասն է կշռված) հաշվում են հինգ և կես տոնն։ Ինձ ասում էին, որ էգ փիղը կշռում է մեկ տոնն պակաս. այսպիսով, լրիվ աճած փղի միջինը կարող ենք ընդունել հինգ տոնն։ Աըրեյի Գարդընսում (Կենդանաբանական այգի) ինձ ասում էին, որ Անգլիա ուղարկված մի գետաձի, որը կտորների էր բաժանված, կշռել է երեք և կես տոնն. մենք կընդունենք երեք։ Հիմնվելով այս թվերի վրա՝ հինգ ռնգեղջյուրներից յուրաքանչյուրին կարող ենք տալ երեք և կես տոնն կշիռ. ընձուղտին թերևս կարելի է տալ մեկ տոնն, քաֆիրական ցուլին, ինչպես և որմզդական եղջերուին՝ կեսական տոնն յուրաքանչյուրին (մի մեծ եզ կշռում է 1200-ից 1500 ֆունտ)։ Այս տասն ամենամեծ խոտակեր կենդանիների, որոնք ապրում են Հարավային Աֆրիկայում, կշռի միջինը կլինի 2,7 տոնն յուրաքանչյուրինը։ Հարավային Ամերիկայում, եթե երկու տապիրներին միասին հաշվելու լինենք 1200 ֆունտ, գուանակոյինը և վիգոնինը 550, երեք եղջերուներինը՝ 500, ջրախոզինը, պեկարինը և մի կապկինը միջին հաշվով ընդունելով 300 — կստանանք միջինը 250 ֆունտ, որն, իմ կարծիքով, դեռ մեծացրած է։ Այսպիսով երկու երկրների տասն ամենամեծ կենդանիների հարաբերությունը կլինի 6048-ը 250-ի, կամ 24-ը 1-ի։
- ↑ Ենթադրենք, որ հետագայում Գրենլանդիայում բրածո վիճակում գտնվի մի կետի կմախք, երբ ոչ մի կետազգի գոյություն չունենա։ Ի՞նչ բնագետ կարող է համարձակվել ենթադրելու, որ այդպիսի մի հսկայական մնացորդ ունեցող կենդանին ապրել է փոքրիկ խեցիներով և մոլուսկներով, որոնք ապրում են ծայրագույն հյուսիսի սառչող ծովերում։
- ↑ Տես դոկտոր Ռիչարդսընի „Zoological Remarks to Capt. Back’s Expedition” աշխատությունը։ Նա ասում է, որ «56° լայնությունից հյուսիս ենթահողն ամբողջ տարին սառած է. ափերին սառցի հալումը երեք ոտնաչափից խորը չի թափանցում, իսկ Արջի չճում (64° լայնություն) հազիվ է հասնում քսան մատնաչափի։ Սառած ենթաշերտը չի ոչնչացնում բուսականությունը, որովհետև նույն գետնի վրա, ափից որոշ չափով հեռու, անտառներ են աճում»։
- ↑ Տես Հումբոլտի „Fragments Asiatiques”, էջ 386. Բարտոնի „Geography of Plants” և Մալտե Բրյունին։ Վերջին աշխատության մեջ ասված է, որ Սիբիրում ծառերի աճման սահմանը կարելի տանել 70° զուգահեռականով։
- ↑ Sturt’s „Travels”, vol. II, p. 74.
- ↑ Մի գուաչո ինձ հավատացնում էր, որ ինքը մի անգամ տեսել է ձյան չափ սպիտակ ջայլամ, այն է՝ ալբինո փոփոխակը, օրը եղել է վերին աստիճանի գեղեցիկ թռչուն։
- ↑ Burchell’s „Travels”, vol. I, p. 280.
- ↑ Azara, vol. IV, p. 173.
- ↑ Սակայն Լիխտենշտայնն ասում է („Travels”, vol. II, p. 25), որ էգերն սկսում նստել տասը կամ տասներկու, ձու ածելուց հետո, և շարունակում են ածելը, հավանորեն այլ բներում։ Ինձ թվում է, թե այս շատ անհավանական է։ Նա պնդում է, որ թխսելու ժամանակ միանում են չոքս կամ հինգ էգ ջայլամ և մեկ արու, որը նստում է միայն գիշերը։
- ↑ Ռիո Նեգրոյում եղած ժամանակ մեզ պատմում էին այս բնագետի անխոնջ աշխատանքի մասին։ Մր. Ալսիդ Դորբինին 1825-ից 1883 թվերի ընթացքում ճանապարհորդել է Հարավային Ամերիկայի մի քանի մեծ երկրները և կազմել է մի կոլեկցիա և այժմ հրատարակում է իր արդյունքներն այնպիսի հոյակապ ծավալով, որ նրան դնում է Ամերիկայում ճանապարհորդների ցուցակում երկրորդ տեղը, առաջինը լինելով Հումբոլտը։
- ↑ „Account of the Abipones”, a. d. 1749,vol. I. (անգլիական թարգմանությունը), p. 314.
- ↑ Այստեղ և այլ տեղերում բարեխառնության աստիճանները հաշված Ֆարենհայտով։ Ծ. Թ.
- ↑ Այն խոռոչները, որոնք սկսվում են ծայրի մսոտ խորշերից, լցված էին դեղին խյուսանման նյութով, որոնք միկրոսկոպի տակ ունեին արտաքո կարգի տեսք։ Այդ զանգվածը բաղկացած է կլորացրած, կիսաթափանց, անկանոն հատիկներից, որոնք համախմբվելով միասին կազմում են տարբեր մեծության մասնիկներ։ Այս բոլոր մասնիկները L առանձին հատիկներն ունեին արագ շարժվելու ունակություն, սովորաբար պտտվում էին տարբեր առանցքների շուրջը, բայց երբեմն այդ լինում էր առաջընթաց։ Շարժումը նկատելի էր շատ թույլ խոշորացման տակ, բայց մինչև անգամ ամենաբարձր խոշորացման տակ հնարավոր չէր լինում նրա պատճառը նկատել։ Նա խիստ տարբերվում էր այն հեղուկի շրջանառությունից, որը գտնվում է առաձգական տոպրակում, և վերջինս գտնվում է առանցքի բարակ վերջավորության վրա։ Մի ուրիշ անգամ ծովային փոքր կենդանիները միկրոսկոպի տակ անդամահատելիս ես նկատել եմ խյուսանման մասնիկներ. մի քանիսը բավականին մեծ լինելու պատճառով, հենց որ ազատվում էին, սկսում էին պտտել։ Չգիտեմ, թե որչափ եմ սխալվում, բայց ինձ միշտ այնպես է թվացել, որ այս գնդաձև խյուսային նյութը գտնվում էր ձվերի փոխարկվելու պրոցեսում։ Այս զոոֆիտի մոտ բոլոր նշաններն այդ էին ապացուցում։
- ↑ Kerr’s „Collection of Voyages”, vol. VIII, p. 119.
- ↑ Purchas’s „Collection of Vojages”. կարծում եմ, որ իրական թիվը 1537-ն է։
- ↑ Ազարան մինչև անգամ կասկածում է, թե երբևէ պամպասների հնդիկները կարող էին աղեղ գործածած լինել։
- ↑ Ես այս բույսն անվանում եմ ուղտափուշ, որովհետև ավելի հարմար անուն չկա։ Իմ կարծիքով Eringium-ի մի տեսակն է։
- ↑ „Travels in Africa”, p. 233.
- ↑ Մահոգանի — ծառ, որի փայտն ունի կարմիր գույն։ Ծ. Թ.
- ↑ Ռոզա Սալվադոր — իտալացի նկարիչ (1615—1673)։ Ծ. Թ.
- ↑ Տինամուսի երկու տեսակը և Ա. Գ’Օրբինի Eudromia elegans-ը, որը կաքավ է անվանվում միայն իր սովորությունների շնորհիվ։
- ↑ „History of the Abipones”, vol. II, p. 6.
- ↑ Falconer’s „Patagonia”, p. 70.
- ↑ Ամերիկյան հովազ։ Ծ. Թ.
- ↑ „Fauna Bofeali-Amerikana”, vol. I, p. 35.
- ↑ Տես Mr. Atwater’s Account of the Prairies in Silliman’s N. A. Journal, vol. 1, p, 117.
- ↑ Azara’s „Voyage” vol. I, p. 373. «Այս ձիերը (վայրի) համառորեն նախընտրում են ճանապարհները և ճանապարհի եզրերն իրենց արտաթորությունների համար, այդ է պատճառը, որ այս վայրերում միշտ գտնվում են աղբի կույտեր»։
- ↑ Ա. դ’Օդրինին (հատ. I, էջ 474) ասում է, որ կարդոնը և արտիշոկը երկուսն էլ գտնվում են վայրի վիճակում։ Դոկտոր Հուկերը (Botanical Magazine, vol. LV, p. 2862) inermis անունով նկարագրել է ցինարայի մի փոփոխակը, որը գտնվում է Հարավային Ամերիկայի այս մասում։ Նա ասում է, որ բուսաբաններն ընդհանրապես այն կարծիքին են, որ կարդոնը և արտիշոկը միևնույն բույսի փոփոխակներն են։ Ես կարող եմ ավելացնել և այն, որ մի կրթված երկրագործ ինձ հավատացնում էր, որ մի ամայի պարտեզում նա նկատել է արտիշոկներ, որոնք հետագայում փոխվել են հասարակ կանգարի։ Ըստ դոկտոր Հուկերի՝ Հեդի նկարագրությունը պամպասներում եղած մի ուղտափշի մասին վերաբերում է կարդոնին, բայց այդ սխալ է։ Կապիտան Հեդի նկարագրությունը վերաբերում է մի բույսի, որ ես հիշատակելու եմ մի քանի տող ստորև՝ հսկա երնջնակ անունով։ Թե այդ իսկական ուղտափուշ է, թե ոչ — այդ ես չգիտեմ, բայց նա բոլորովին տարբերվում է կարդոնից և շատ ավելի նման է սովորական ուղտափշին։
- ↑ Ասում են, որ այդ քաղաքը 60 000 բնակիչ ունի։ Երկրորդ քաղաքը՝ Մոնտեվդեոն, որը գտնվում է Պլատայի ափերին, 15 000 բնակիչ ունի։
- ↑ Անգլիական մղոնը հավասար է 1610 մետրի։ Ծ. Թ.
- ↑ Աշխարհագրական մղոնը հավասար է 1830 մետրի։ Ծ. Թ.
- ↑ Վիսկաշան (Lagostomus trichodactylus) որոշ կողմերով նման է մեծ ճագարի. նրանից տարբերվում է էր կծող մեծ ատամներով և երկար պոչով։ Ագուտիի նման նա հետևում ունի երեք ոտնամատ։ Վերջին երեք չորս տարիներն այս կենդանիների մորթիներն արտահանվել են Անգլիա՝ մորթեղեն հագուստների համար։
- ↑ Juornal of Asiatic Soc., vol. V, p. 363.
- ↑ Հազիվ թե կարիք լինի այստեղ հիշատակելու, որ բազմաթիվ ապացույցներ կան Կոլումբոսի ժամանակ Ամերիկայում ձի գոյություն ունենալու դեմ։
- ↑ Cuvier, „Ossements fossiles”, tome I, p. 158.
- ↑ Այս աշխարհագրական բաժանմանը հետևել են Լիխտենշտեյնը, Սուենսընը, Էրիկսեընը և Ռիչարդսընը։ Վերա Կրուզից Ակապուլկո տարածվող երկրամասը, որի մասին Հումբոլտը իոսում է „Political Essay on kingdom of N. Spain”-ում, ցույց է տալիս, թե ինչպիսի մի ահռելի պատվար է ներկայացնում մեքսիկյան սարահարթը։ Դոկտոր Ռիչարդսընը իր «Հյուսիսային Ամերիկայի զոոլոգիան» երևելի աշխատության մեջ, որը զեկուցել է Բրիտանական Ասոցիացիային 1836 թ. (էջ 157), խոսելով մի մեքսիկյան կենդանու և Symetheres Prehensilis-ի նույնության մասին՝ ասում է. «Մենք չգիտենք, թե որչափ ճիշտ է այդ, բայց բոլոր դեպքերում, եթե այս եզակի դեպք չէ, շատ էլ հեռու չէ, որ մի կրծող կենդանի տարածված լինի և՛ Հյուսիսային, և՛ Հարավային Ամերիկաներում»։
- ↑ Տես Դոկտոր Ռիչաըդսընի „Report”, էջ 157, ինչպես և L’institut, 1837, էջ 253։ Կյուվյեն ասում է, որ կինկաժուն գտնվում է մեծ Անտիլներում, բայց այս կասկածելի է։ Պ. Ժերվեն նշում է, որ այնտեղ կա Dիdelphis concrivora։ Հայտնի է, որ Վեստ-Ինդիայում կան կաթնասուններ, որոնք շատ յուրահատուկ են։ Բահամայում գտնվել է մաստոդոնի ատամ. Edin. New Phil. Journ. 1826, p. 395.
- ↑ Տես „Beechy’s Voynge”-ում դոկտոր Բըքլենդի սքանչելի լրացումները, ինչպես և Շամիսոյի հոդվածը „Kotzebu’es voyage”։
- ↑ Կապիտան Օուենի „Surveying voyage”-ում (հատ. 2, էջ 274) կա փղերի մասին մի շատ հետաքրքրական պատմությnւն, որը տեղի է ունեցել Բենգուելայում (Աֆրիկայի արևմտյան ափին) երաշտի ժամանակ։ Այս կենդանիներից մի խումբ միասին մտնում են քաղաքը՝ ջրհորները գրավելու նպատակով, որովհետև քաղաքից դուրս ոչ մի տեղ ոչ մի կաթիլ ջուր չէին կարողացել գտնել։ Բնակիչները հավաքվում են այս ասպատակներին դիմադրելու համար. տեղի է ունենում մի հուսահատական պայքար, որը վերծանում է արշավողների կատարյալ պարտությամբ, բայց այդ այնքան էլ էժան չի նստում քաղաքի բնակիչներին. նրանք տալիս են մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Քաղաքն ունեցել է մոտ երեք հազար բնակիչ։ Դոկտոր Մալկոլմսոնը պատմում է, որ Հնդկաստանում մի մեծ երաշտի ժամանակ Էլլորում վայրի կենդանիները մտնում են զինվորների վրանը, և մի նապաստակ ջուրը խմում է բաժակից, որը բռնած է լինում գնդի ադյուտանտը։
- ↑ „Travels”, vol. I, p. 374.
- ↑ Կարելի է ասել, որ այս երաշտները որոշ չափով պարբերական են։ Ինձ պատմում էին մի քանի այլ երաշտների թվականների մասին, որոնց ինտերվալները մոտավորապես տասնհինգ տարի են։
- ↑ Մր. Ուոթըրհաուզը պատրաստել է այս գլխի մանրամասն նկարագրությունը, որը հավանորեն կհթատարակվի մի թերթում։
- ↑ Գրեթե նման մի աննորմալ կառուցվածք, որի ժառանգական լինելը թեև ինձ հայտնի չէ, նկատվել է նաև ծածան ձկան մոտ, ինչպես նաև Գանգեսի կոկորդիլոսների մոտ. „Histoire des AnomaIIes” par M. Isid. Geoffroy St. Hilaire, tome I, p. 244.
- ↑ Նման տեղեկություններ այս շների մասին տալիս է նաև Մ. Ա. դ’Օրբինին, tome I, p. 175։
- ↑ Մեկ կրոնը հավասար է հինգ շիլինգի, կամ մոտավորապես երկու ռուբլի քառասուն կոպեկի։ Ծ. Թ.
- ↑ Ես պետք է արտահայտեմ իմ երախտապարտությունը մր. Կինին, որի տանն էի մնում Բերկելոյում գտնված ժամանակս, և Բուենոս Այրեսում ապրող մր. Լըմբին, որովհետև առանց նրանց օգնության այս արժեքավոր մնացորդները երբեք Անգլիա չէին հասնի։
- ↑ Սալա սպաներեն նշանակում. է մեծ սենյակ, ընդունարան, պալատ։ Ծ. Թ.
- ↑ Լայելի „Principles of Geology”, հատ. III, էջ 63։
- ↑ Այն ճանճերը, որոնք հաճախ մի քանի օր լինում են նավի հետ, երբ վերջինս նավահանգստից նավահանգիստ է անցնում, հեռանում են նավից և շուտով կորչում ու բոլորն էլ ոչնչանում են։
- ↑ Մր. Բլեկուոլն իր „Researches in Zoology” աշխատության մեջ սարդերի սովորությունների վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր դիտողություններ ունի։
- ↑ Այս աշխատության համառոտ բովանդակությունը տրված- է „Magazine of Zoology and Botany”-ի IV համարում։
- ↑ Սովի նավահանգիստ։ Ծ. Թ.
- ↑ Այստեղ ես գտա կակտուսի մի տեսակ, որը նկարագրել է պրոֆեսոր Հենսլոն Opuntia Darwinii անունով (Magasine of Zoology and Botany, vol. I, p. 466), որը հայտնի էր իր առեչների գրգռականությամբ. այդ բանը նկատվում էր, երբ ծաղկի մեջ մտցնում էի փայտի մի ձողիկ կամ մատիս ծայրը։ Պարածողկի թերթիկները ևս փակվում էին սերմնափակի վրա, բայց ավելի դանդաղ, քան առեչները։ Այս ընտանիքի բույսերը, որոնք սովորաբար համարվում են արևադարձային բույսեր, տարածված են և Հյուսիսային Ամերիկայում (Lewis and Claike’s „Travels”, p. 221). միևնույն լայնության վրա, այսինքն երկու երկրումն էլ 47° վրա։
- ↑ Այս միջատները մեծ քանակություններով գտնվում են քարերի տակ։ Մի անգամ ես գտա իր նմանն ուտող մ ի կարիճ. նա շատ հանգիստ կուլ էր տալիս մի ուրիշ կարիճի։
- ↑ Հռչակավոր ծովագնաց, հայտնաբերել է բազմաթիվ կղզիներ (1723—1783)։ Ծ. Թ.
- ↑ Շելլի, տողեր Մոնբլանի մասին։
- ↑ Վերջերս ես լսել եմ, որ կապիտան Սելիվանը գտել է բազմաթիվ բրածո ոսկրներ, որոնք թաղված են եղել կանոնավոր շերտերում, Գալեգոս գետի ափերին, 5°24՛ լայնության տակ։ (Ոկրներից մի քանիսը մեծ են, մյուսները փոքր և, ըստ երևույթին, պատկանում են մի զրահակրի։ Այս շատ կարևոր և հետաքրքրական հայտնագործում է։
- ↑ Նայել այս նյութի վերաբերյալ մր. Լայելի հրաշալի դիտողությունները „Principles of Geology” աշխատության մեջ։
- ↑ Կոնդորները սատկելուց մի քանի ժամ առաջ ես դիտում էի նրանց մահը։ Նրանց նեղող բոլոր ոջիլները սողում էին դեպի փետուրների դրսի կողմը։ Ինձ հավատացնում էին, որ սատկելու ժամանակ միշտ ոջիլները դուրս են գալիս։
- ↑ London’s Magazine of Nat. Hist, vol, VII.
- ↑ Մեր ճանապարհորդությունից հետո լույս տեսած տեղեկագրերի և առանձնապես հետախույզ՝ կապիտան Սելիվանի մի քանի հետաքրքրական նամակների ընթերցումից այնպես է թվում, որ այս կղզիների կլիմայի վատության մասին մեր արած դիտողությունները չափազանցություն են։ Բայց երբ ես նորից աչքերիս առջև եմ բերում գրեթե համատարած տորֆի ծածկոցը և այն փաստը, որ ցորենը շատ հազվադեպ է հասնում այստեղ, դժվարանում եմ հավատալ, որ ամառն այստեղ այնպես գեղեցիկ է և չորային, ինչպես այդ ներկայացնում են վերջերս։
- ↑ Մեկ փաունդը 453 գրամ է։ Ծ. Թ.
- ↑ Lesson’s Zoology of the Voyage of the Coquille, tome I, p. 168. Բոլոր նախկին ծովագնացները և մասնավորապես Բուգենվիլը որոշակիորեն պնդում են, որ կղզու միակ տեղական կենդանին գայլանման աղվեսն է եղել։ Ճագարը որպես տեսակ տարբերում են՝ նկատի ունենալով նրա մորթու առանձնահատկությունները, գլխի ձևը և ականջների կարճությունը։ Այստեղ ես կարող եմ նկատել, որ անգլիական և իռլանդական նապաստակների մեջ գոյություն ունեցող տարբերությունը ևս հիմնվում է գրեթե միևնույն հատկանիշների վրա, միայն թե տարբերություններն այստեղ ավելի են աչքի ընկնում։
- ↑ Ես հիմք ունեմ ենթադրելու, որ այստեղ գոյություն ունի նաև մի դաշտային մուկ։ Եվրոպական սովորական առնետը և մուկը գաղթականների բնակավայրերից թափառել են բավականին հեռու։ Կղզյակներից մեկում սովորական խոզը ևս վայրենացել է. այստեղ նա սև գույն ունի։ Այս խոզերը վերին աստիճանի կատաղի են և մեծ ժանինքներ ունեն։
- ↑ „Culpeu” — այդ Canis Magellanicus-ն է, որը Մագելլանի նեղուցից մեզ մոտ է բերել կապիտան Կինգը։ Նա շատ տարածված է Չիլիում։
- ↑ Pernety. Voyage aux Isles Malouines, p. 523.
- ↑ „Nous n’avous pas été moins saisis d’étonement a la vûe de l’innombrable quantité pierres de toutes grandeurs, bouleversées les unes sur les autres, et cependant rangées, comme si elles avoient été amoncelées négligemment pour remplir des ravins. On ae se lassoit pas d’admirer les effete prodigieux de la nature”,— Pernety, p. 526.
«Քիչ չէր մեր զարմանքը, տեսնելով անհաշիվ թվով ամեն մեծության քարեր, որոնք իրար վրա տապալված, բայց կարծեք թե անփույթ կերպով կիտված էին հեղեղատները լցնելու համար։ Չէր կարելի դադարել բնության հրաշալի գործերով սքանչանալուցս»։ Pernety p. 526. - ↑ Մենդոզայի բնակիչներից մեկը, որն այդ խնդրում պետք է լավ դատող լինի, ինձ վստահացնում էր, որ այն մի քանի տարիների ընթացքում, որ ինքը եղել է այս կղզիներում, երկրաշարժի ամենաչնչին ցնցում անգամ չի զգացել։
- ↑ Հացաբույսերի ընտանիքի մի խոտաբույս (Dactylis cespitosa)։ Ծ. Թ.
- ↑ Մի մեծ սպիտակ դորիսի (այս ծովային խխունջն ուներ երեք և կես մատնաչափ երկարություն) ձվերը հաշվելիս ես զարմացել էի, թե ո՛րչափ շատ էին նրանք թվով։ Երկուսից—հինգ ձու (յուրաքանչյուրի տրամագիծը մեկ մատնաչափի մեկ երեքհազարերորդական էր) միասին լինում էին գնդաձև փոքր արկղներում. սրանք դասավորված էին երկու խորը տրանսվերս շարքերով) կազմելով մի ժապավեն։ Ժապավենն իր ծայրով ձվաձև պարու֊յրով կպած էր ժայռին։ Իմ գտածներից մեկն ուներ քսան մատնաչափ երկարություն և կես մատնաչափ լայնություն։ Հաշվելով մի շարանում մեկ տասերորդ մատնաչափում եղած գնդակները և ամբողջ ժապավենում եղած շարանները, ապա մեկ ժապավենում պետք է լինի առնվազն վեց հարյուր հազար ձու։ Սակայն այս դորիսը շատ տարածված չէր, թեև ես հաճախ փնտրում էի քարերի տակ, բայց միայն յոթ հատ գտա։ Ոչ մի սխալմունք այնքան սովորական չէ բնագետին, որքան տեսակի թիվն իր բազմանալու կարողության հետ կապելը։
- ↑ Բըթըն զնգլերեն նշանակում է կոճակ։ Ծ. Թ.
- ↑ Մեկ ակրը հավասար է 0,4 հեկտարի։ Ծ. Թ.
- ↑ (Drimys Winteri-ն մագնոլիա ընտանիքին պատկանող փոքր ծառ է և տարածված է Մեքսիկայից մինչև Չիլի և Մագելլանի նեղուցը։ Ծ. Թ.
- ↑ Ֆարենհայտի ջերմաչափով։ Ծ. Թ.
- ↑ Այդ նյութը չոր վիճակում բավականին հաստատուն է, փոքր տեսակարար կշռով. պրոֆեսոր Էրենբերգն ուսումնասիրել է այն. նա նշում է (Königl. Akad. der Wissen. Berlin, Feb. 1845), որ այդ նյութը թաղկացած է ինֆուզորիաներից՝ ներառելով տասնչորս պոլիդաստրիկա և շորս ֆիտոլիթարիա։ Նա ասում է, որ դրանք բոլորն էլ անուշահամ ջրի բնակիչներ են։ Այս մի գեղեցիկ օրինակ է պրոֆեսոր Էրենբերգի միկրոսկոպային հետազոտություններից ստացված արդյունքի տեսակետից, որովհետև Ջեմմի Բըթընն ինձ ասում էր, որ այդ նյութը միշտ հավաքում են լեռնային առվակների հատակին։ Բացի այդ, այս կարևոր փաստ է նաև ինֆուզորիաների աշխարհագրական տարածման տեսակետից (դրանք հայտնի են որպես լայն տարածում ունեցողներ). այս նյութի բոլոր տեսակները, թեև բերված Հրո Երկրի ամենահարավային ծայրից, հին, ծանոթ ձևեր են։
- ↑ Ստենտոր — «Իլիականի» մեջ Տրոյական պատերազմում մունետիկ է, որն հայտնի էր իր բարձր ձայնով. այս պատճառով էլ բարձր ձայները կոչվում են ստենտորային ձայներ։ Ծ. Թ.
- ↑ Մի օր Հրո Երկրի արևելյան ափից հեռու տեսանք, մի հոյակապ տեսարան. մի քանի գեր կետեր գրեթե ամբողջությամբ, բացառությամբ պոչի լողաթևերի, թռչում էին ջրից դուրս։ Երբ նրանք նորից ընկնում էին կողքի վրա, ջուրը ցայտեցնում էին դեպի վեր, և առաջացած ձայնն արձագանքում էր ինչպես մի հեռավոր թնդանոթային համազարկ։
- ↑ Կապիտան Սելիվանը, որը Բիգլով կատարած իր ճանապարհորդությունից հետո զբաղված է եղել Ֆալկլանդական կղզիները չափելով, լսել է մի փոկորսից (1842 թ.), որ վերջինս Մագելլանի նեղուցի արևմտյան մասում եղած ժամանակ շատ է զարմացել՝ տեսնելով, որ նավն է գալիս մի տեղացի կին, որը կարողացել է անգլերեն խոսել։ Անկասկած այս կինը պետք է Ֆուեգիա Բասկետը եղած լինի։ Նա ապրել է (վախենում եմ թե այս տերմինը հավանորեն կրի կրկնակի մեկնաբանություն) մի քանի օր նավի մեջ։
- ↑ Փայտյա նետելու կոր գործիք, որը գործածում են Ավստրալիայի բնիկները հետապնդումների և կռվի ժամանակ։ Ծ. Թ.
- ↑ Հարավ-արևեմտյան զեփյուռները սովորաբար շատ չոր են լինում։ Հունվարի 29-ին մենք խարիսխ էինք գցել Գրեգորիի հրվանդանի մոտ. փչում էր ուժեղ փոթորիկ WՏ (արևմուտք-հարավ), երկինը պարզ էր, երբեմն երևում էին ամպակույտեր. ջերմաստիճանը 57° ցողի կետը 30° — տարբերություն 21°։ Հունվարի 15, Պորտ Սեն Խուլիանում. առավոտյան թեթև քամիներ առատ անձրևով, որին հաջորդեց հանկարծակի երևացող ուժեղ քամի, միաժամանակ և անձրև — փոխվելով ուժեղ մրրկի՝ մեծ ամպակույտերով — պարզում, ուժեղ փչելով SSW-ից (հարավ—հարավ-արևմուտք), ջերմաստիճանը 60°, ցողի կետը 42° — տարբերությունը 18°։
- ↑ Վեց ոտնաչափը հավասար է 183 սանտիմետրի։ Ծ. Թ.
- ↑ Rengger, „Natur geschichte der Saeugethiere von Paraguay”, S. 334.
- ↑ Կապիտան Ֆից Ռոյն ինձ տեղեկացնում է, որ ապրիլին (մեր հոկտեմբերին) լեռների ստորոտում աճող ծառերի տերևներն իրենց գույնը փոխում են, բայց համեմատաբար վերևում գտնվողները չեն փոխում։ Ես հիշում եմ, որ կարդացել եմ մի դիտողություն, որտեղ ասված է, որ.Անգլիայում տերևները, տաք և արևոտ աշուն լինելու դեպքում, ավելի շուտ են թափվում, քան ուշ և ցուրտ աշուններին։ Ա,յստեղ գույնի փոփոխություն տեղի չունենալու հանգամանքը բարձր մասերում, ուրեմն և համեմատաբար սառը պայմաններում, պետք է որ կապված լինի բուսական միևնույն ընդհանուր օրենքի հետ։ Հրո Երկրի ծառերը տարվա ոչ մի ժամանակ տերևաթափ չեն լինում։
- ↑ Այս սունկը նկարագրված է հիմնվելով իմ ունեցած նմուշների և Ե. Մ. Բերկլիի դիտողությունների, վրա, „Linneau Transactions” vol. XIX., p. 3)-ում Cyttarie Darwinii անվան տակ։ Չիլիական տեսակը C. Berteroii-ն է։ Այս սեռն ազգակից է Bulgaria-ին։
- ↑ Բացառությամբ մի ալպյան տեսակի, Haltica, և մի մելազոմայի։ Մր. Ուոթըրհաուզն ինձ տեղեկացնում է, որ Harpalidae-ներից այստեղ կա ութ կամ իննը տեսակ — ավելի մեծ թվով պատահող ձևերը չափազանց յուրահատուկ են։ Heteromera-ներից կա չորս կամ հինգ տեսակ, Rhyncophora-ներից՝ վեց կամ յոթ. իսկ Staphylinidae, Elateridae, Cebrionidae, Melonothidae-ներից՝ յուրաքանչյուրից մեկական տեսակ։ Իսկ մյուս կարգերի տեսակները մինչև անգամ ավելի սակավաթիվ են։ Բոլոր կարգերում մինչև անգամ անհատների սակավությունն ավելի շատ է աչքի զարնում, քան տեսակներինը։ Coleoptera-ների մեծ մասը շատ խնամքով նկարագրել է մր. Ութըրհաուզը „Annals of Natural History”-ում։
- ↑ Նրա աշխարհագրական տարածումն զգալիորեն լայն է, սկսած ամենահարավում գտնվող կղզիներից՝ Հոռն հրվանդանից մինչև հյուսիս-արևելյան ափի 43° լայնությունը (համաձայն մր. Ստոքսի կողմից տրված տեղեկության). իսկ արևմտյան ափին, ինչպես դոկտոր Հուկերն է ասում, նա տարածվում է մինչև Ռիո Սան Ֆրանցիսկո (Կալիֆորնիա), իսկ գուցե և մինչև Կամչատկա։ Այսպիսով մենք ունենք լայնության մի ընդարձակ գոտի. և Կուկը, որը պետք է լավ ծանոթ լինի այս տեսակներին, այս բույսից գտել է Կերգելենի Երկրում, ոչ պակաս քան 140° երկայնության վրա։
- ↑ Գրկաչափը վեց ոտնաչափ է։ Սկզբներում գրկաչափը մի մարդու հորիզոնական դիրքով պարզած երկու թևերի երկարության է եղել։ Ծ. Թ.
- ↑ „Voyage ot the Adventure and Beagle”, vol. I, p. 363.— Ըստ երևույթին ծովախոտն աճում է վերին աստիճանի արագ։ Մր. Ստեֆենսոնը գտել է, որ (Wilson’s „Voyage round Scotland”, vol. II, p. 228) մի ժայռ, որը մերկացված է եղել գարնանային մակընթացության ժամանակ և մաքրվել հղկվել է նոյեմբերին, հաջորդ մայիսին, այսինքն վեց ամիս հետո, արագ ծածկված է եղել երկու ոտնաչափ երկարությամբ Fucus digitatus և վեց ոտնաչափ F. esculentus-ով։
- ↑ Աղյուսակում բերված թվերը ըստ Ֆարենհայտի ջերմաստիճանների են։ Ծ. Թ.
- ↑ Ինչ վերաբերում է Հրո Երկրին, այս տվյալները վերցված են կապիտան Կինգի դիտողություններից („Geografical journal”, 1830) և «Բիգլ»-ի ճանապարհորդության ժամանակ կատարված չափումներից։ Իսկ Ֆալկլանդական կղզիներին վերաբերող տեղեկություններն ինձ հաղորդել է մր. Սելիվանը. նա երեք ամենատաք ամիսներին, այսինքն դեկտեմբերին, հունվարին և փետրվարին զգուշ և հոգատար չափումներից հետո (առավոտյան ժամը 8-ին, կեսօրին և երեկոյան ժամը 8-ին) մեզ տալիս է միջին ջերմաստիճաններից միջինը։ Դուբլինի ջերմաստիճանը վերցված է Բարտոնից։
- ↑ Agüeros, „Descrip. Hist, de la Prov. de Chiloé”, 1791, p. 94.
- ↑ Տես այս օրագրության գերմաներեն թարգմանությունը, իսկ այլ փաստերի համար՝ մր. Բրաունի հավելվածը ՖլինԴերսի ճանապարհորդության վերջում։
- ↑ Կենտրոնական Չիլիի Կորդիլյերներում իմ կարծիքով ձյան սահմանը տարբեր ամառներում չափազանց տարբեր բարձրություն է ունենում։ Ինձ վստահորեն հավատացնում էին, որ մի շատ չոր և երկար ամառ Ակոնգակուայի վրայի ամբողջ ձյունն անհետացել է, չնայած որ նա ունի 23.000 ոտնաչափի հասնող վիթխարի բարձրություն։ Հավանական է այն, որ այս մեծ բարձրություններում ձյան մի զգալի մասը նախքան հալչելը գոլորշիանում է։
- ↑ Miers’s „Chile”, vol. I, p. 415։ Ասում են, որ շաքարեղեգն աճել զարգացել է Ինգենիոյում (32°—33° լայնություն), բայց ոչ այնպիսի մեծ քանակությամբ, որ շաքարի արտադրությունը շահեկան լինի։ Կիլոտա հովտում, Ինգենիոյից հարավ, ես տեսա արմավի մի քան ի մեծ ծառեր։
- ↑ Bulkeley’s and Cummin’s „Faithful Narrative of the Loss of the Wager”։ Երկրաշարժը պատահել է 1741 թվի օգոստոսի 25-ին։
- ↑ Agüeros, „Desc. Hist. de Chiloe”, p. 227.
- ↑ „Geological Transactions”, vol. VI, p. 415.
- ↑ Այս հարցերին վերաբերող մանրամասնությունները (որչափ ինձ հայտնի է՝ առաջին անգամն է հրապարակվել) ես տվել եմ առաջին հրատարակության և նրա հավելվածի մեջ։ Այնտեղ ես ցույց եմ տվել, որ թափառական վալունների բացակայության առերևույթ բացառությունները որոշ տաք երկրներում հետևանք են սխալ դիտողությունների, մի շարք հայտարարություններ, որ ես արել եմ այնտեղ, հետագայում հաստատվել են տարբեր հեղինակների կողմից։
- ↑ Geographical Jonrnal, 1830, p.p. 65, 66.
- ↑ Richardson’s Appendix to „Blanc’s Exped.”, և Հումբոլտի „Fragm. Asiat.”, tom II p. 386.
- ↑ Messrs. Dease and Simpson, „Geographical Journal”, vol. VIII. pp. 218, 220.
- ↑ Կյուվե („Ossements fossiles”, t. I, p. 151), Բիլինգ „Voyage”-ից։
- ↑ Առաջին հրատարակության և հավելվածի մեջ ես մի քանի փաստեր եմ բերել հարավային Սառուցյալ օվկիանոսի թափառական վալունների և սառցասարերի մասին։ Այս խնդիրը վերջին ժամանակներս լավ լուսաբանել է մր. Հեյզը (Hayes, Boston Journal, vol. IX, p. 425) Ըստ երևույթին հեղինակը տեղյակ չէ մի խնդրի, որը հրապարակել եմ ես (Geographical Journal, vol. IX, p. 528. այդ մի հսկայական վալունի մասին է, որը թաղված է եղել մի սառցասարի մեջ Հարավային Սառուցյալ օվկիանոսում, հարյուր մղոն, գուցե և ավելի հեռու, որևէ ցամաքից։ Հավելվածում ես հանգամանոք են քննարկել եմ սառցասարերը ափերին մոտենալիս, սառցադաշտերի նման քարերն ակոսելու և հղկելու (որի մասին այդ ժամանակները հազիվ թե մտածեին) հավանականության մասին։ Այժմ այս շատ ընդունելի ընդհանուր կարծիք է, և ես ենթադրում եմ, որ այդ պետք է իրավացիորեն վերաբերի նույնիսկ յուրային։ Դոկտոր Ռիչարդսոնն ինձ վստահացնում է, որ հյուսիսային Ամերիկայի սառցասարերն իրենց առջևից քշում տանում են խճերը և ավազը, և ընդծովյա հարթավայրերը թողնում են բոլորովին մերկ։ Հազիվ թե կարելի լինի կասկածել, որ բոլոր նման շերտերը հղկվում և ակոսվում են այն ուղղություններում, որոնք համապատասխանում են տիրապետող հոսանքների ուղղությանը։ Այդ հավելվածը գրելուց հետո ես տեսել եմ Հյուսիսային Ուելսում (London Phil. Mag., vol. XXI, p. 180) սառցադաշտերի և լողացող սառցասարերի միացյալ գործունեությունը։
- ↑ Մեկ գալոնը հավասար է մոտավորապես չորս լիտրի։ Ծ. Թ.
- ↑ Մի ադեալ է, որի մեջտեղը ծակ է՝ գլուխն անցկացնելու. համար. գործ են ածում որպես վերարկու։
- ↑ Finis (լատիներեն) — վերջ։ Հին ժամանակ այդ բառը գրվում էր գրքերի վերջը, և ոմանք կարծում էին, որ հեղինակի անունն է այդ։ Ծ. Թ.
- ↑ Caldcleugh, հոդված „Philosoph. Transact.”-ում, 1836 թ.։
- ↑ „Annales des Sciences Naturalles”, March. 1833. Մ. Գեյը, որը մի եռանդուն և կարող բնագետ է, զբաղված էր այն ժամանակները ամբողջ Չիլիում բնապատմության բոլոր ճյուղերի ուսումնասիրությամբ։
- ↑ Burchells „Travels”, vol. II, p. 45.
- ↑ Հետաքրքրականն այն է, որ Մոլինան, չնայած որ մանրամասն նկարագրել է Չիլիի բոլոր թռչուններին, բայց ոչ մի անգամ չի հիշատակում այս սեռը, որի տեսակները շատ տարածված են և հայտնի իրենց սովորություններով։ Արդյոք նա դասակարգելու անելանելի դրությունի՞ց է ստիպվել, որ զանց է առել այս թռչունը, թե՞ մտածել է, որ լռություն պահպանելն ավելի խոհեմ գործ է։ Այդ ևս մի օրինակ է հեղինակների կողմից այնպիսի անմիջական խնդիրների հաճախակի զանցառումների մասին, որ ամենից քիչ է սպասելի։