«Բաբելոնի գետերի հովտում»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բաբելոնի գետերի հովտում |հեղինակ = Սթեֆան Վինսենթ Բենեթ |թարգմանիչ = Ռ․ Տե...»:) |
|||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]] | |աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]] | ||
}} | }} | ||
+ | |||
+ | Հյուսիսը, հարավն ու արևմուտքը հարմար որսավայրեր են, սակայն այդ նպատակով արևելք գնալն արգելված է։ Արգելված է նաև այցելել որևէ Լքված տուն, բացառությամբ այն դեպքի, երբ այդ արվում է մետաղ փնտրելու նպատակով, և նա, ով դիպչում է մետաղին, պետք է քուրմ լինի կամ քրմի որդի։ Որից հետո երկուսն էլ՝ թե՛ մետաղը և թե՛ մարդը պետք է սրբագրվեն։ Սրանք են այն կանոններն ու օրենքները, որոնք խիստ մշակված են։ Արգելված է անցնել մեծ գետն ու նայել այն տեղին, որը եղել է աստվածների կացարան․ սա արգելված է ամենայն խստությամբ։ Թեև մենք գիտենք այդ վայրի մասին, բայց անունը չենք տալիս։ Դա այն վայրն է, ուր բնակվում են դևերն ու ոգիները, այն տեղն է, ուր դեռ պահպանվել են Մեծ հրդեհի մոխիրները։ Դրանք արգելված են և արգելված են դեռևս ի սկզբանե։ | ||
+ | |||
+ | Հայրս քուրմ է, ես՝ քրմի որդի։ Հորս հետ եղել եմ այդ վայրերի Լքված տներում։ Սկզբում վախենում էի։ Մի անգամ, երբ հայրս ներս մտավ՝ այդ տներից մեկում մետաղ փնտրելու, ես մնացի մետաղե դռան մոտ և վախից ինձ զգում էի չափազանց թույլ ու անօգնական։ Դա մեռած մարդու տուն էր․ ոգու տուն։ Այնտեղից մեռած մարդու հոտ չէր գալիս, չնայած կային մարդու ոսկորներ։ Նման դեպքերում քրմի որդին չպետք է վախենա։ Ես նայում էի սենյակի մութ անկյունում ընկած ոսկորներին և աշխատում էի չվախենալ։ | ||
+ | |||
+ | Հետո հայրս դուրս եկավ տնից՝ ձեռքին մի կտոր մետաղ բռնած․ դա մի փայլուն, կարծր բան էր։ Նա սևեռուն նայեց աչքերիս մեջ, բայց ես չընկրկեցի։ Մետաղի կտորը մեկնեց ինձ․ ես վերցրի այն ու չմահացա։ Այդպիսով նա իմացավ, որ իր արժանի ժառանգորդ եմ ու մի օր նշանավոր քուրմ կդառնամ։ Դա պատահեց, այն ժամանակ, երբ դեռ երիտասարդ էի։ Նման փորձության դեպքում իմ եղբայրներն այդ բանը չէին կարողանա անել, թեև նրանք անվանի որսորդներ են։ Դրանից հետո ինձ տվեցին մի մեծ կտոր միս և սենյակում տաք անկյուն հատկացրին։ Հայրս ուշադիր ինձ էր նայում և անչափ ուրախ էր, որ մի օր քուրմ եմ դառնալու։ Բայց, երբ պատահում էր այնպես, որ ես հպարտանում էի դրանով կամ արտասվում առանց պատճառի, նա պատժում էր ինձ ավելի խիստ, քան իմ եղբայրներին։ Նա իրավացի էր։ | ||
+ | |||
+ | Որոշ ժամանակ անց, հայրս թույլ տվեց, որ այցելեմ Լքված տները՝ մետաղ փնտրելու։ Ես ծանոթացա այդ տները տանող ճանապարհներին և, երբ ճանապարհին ոսկորներ էի տեսնում, այլևս չէի վախենում։ Դրանք թեթև էին ու փտած, բավական էր, որ որևէ մեկը պատահաբար նրանց դիպչեր, անմիջապես կփոշիանային։ Բայց դա մեծ սրբապղծություն էր համարվում։ | ||
+ | |||
+ | Ինձ սովորեցնում էին դյութանքներ ու կախարդանքներ․ սովորեցնում էին վերքերից հոսող արյունը կանգնեցնելու հմտությունն ու բազմաթիվ այլ գաղտնիքներ։ «Քուրմը պետք է շատ գաղտնիքների տիրապետի», ― ասում էր հայրս։ Եթե որսորդները կարծում են, որ մենք ամեն ինչ անում ենք դյութանքների ու կախարդանքների միջոցով, ապա թող նրանք այդպես էլ մտածեն, դա նրանց չի վնասի։ Ինձ սովորեցնում են հին գրքերն ու ձեռագրերը կարդալու և մեկնելու գաղտնիքները, որը դժվար գործ էր ու տանջալից աշխատանք էր պահանջում։ Ձեռք բերած գիտելիքներս ինձ դարձնում էին երջանիկ ու հոգիս լցնում ուրախությամբ։ Շատ էի սիրում պատմություններ լսել հին օրերի կյանքի ու աստվածների մասին։ Երբ որևէ հարցի չէի կարողանում պատասխանել, դիմում էի հին գրքերի օգնությամբ։ Գիշերները պառկում էի արթուն և ունկնդրում քամու ձայնին, և ինձ թվում էր, թե լսում եմ օդում թևածող հին աստվածների ձայնը։ | ||
+ | |||
+ | Մենք անտառաբնակ մարդկանց նման անուս մարդիկ չենք․ մեր կանայք բուրդ մանել գիտեն, մեր քրմերը սպիտակ թիկնոցներ են հագնում։ Մենք չենք սնվում ծառերի թրթուրներով․ չենք մոռացել հին ձեռագրերը, թեև նրանք բարդ են ու դժվար հասկանալի։ Չնայած իմ ունեցած հարուստ գիտելիքներին, ես ուզում էի ավելի շատ իմանալ և, երբ հասուն տղամարդ դարձա, եկա հորս մոտ ու ասացի․ «Արդեն իմ ճամփորդելու ժամանակն է»։ Այդ գիշեր քրմարանում խնդրեցի ու մեղքերի թողություն ստացա։ Ֆիզիկապես ինձ թույլ էի զգում, հոգեպես խաղաղ էի ու հանգիստ։ Միայն հայրս էր ինձ հարցեր տալիս ու հետաքրքրվում իմ երազանքներով։ | ||
+ | |||
+ | Այնուհետև հայրս հրամայեց նայել կրակից բարձրացող ծխին։ Ես նայեցի և պատմեցի այն բոլորի մասին, ինչ տեսա այնտեղ։ Դա այն էր, ինչ միշտ տեսել եմ․ գետ ու նրա ետևում գտնվող Մահվան մի մեծ կացարան, որտեղ աստվածներն են զբոսնում։ Ես միշտ մտածել եմ այդ մասին։ Երբ պատմում էի տեսածիս մասին, խստություն էր նկատվում հորս աչքերում․ այդ պահին նա հայրս չէր, այլ՝ քուրմ։ Նա ասաց․ «Սա մեծ երազանք է»։ | ||
+ | |||
+ | ― Դա իմ երազանքն է, ― ասացի ու, երբ ծուխը գնալով տարածվում էր օդում, իմ մտքերը ավելի էին պարզվում։ Նրանք կողքի սենյակում աստղերին նվիրված երգեր էին երգում, որն ինձ վրա մեղուների բզզոցի տպավորություն էր թողնում։ Նա հարցրեց, թե ինչպես են հագնված աստվածները, և ես պատմեցի իմ տեսածի մասին։ Գրքերից գիտենք, թե ինչպես են հագնվում աստվածները, բայց տեսա նրանց այնպես, ինչպես կան։ Երբ վերջացրի, հայրս իր ձեռքի փայտիկները երեք անգամ գցեց գետնին, ուսումնասիրելով նրանց անկումը։ | ||
+ | |||
+ | ― Դա մեծ երազանք է, ― ասաց հայրս։ ― Եվ կարող է սպառել քեզ։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ վախենում, ― ասացի և ուշադիր նայեցի նրա աչքերին։ Ձայնս նվաղուն ստացվեց, բայց դա ծխից էր։ | ||
+ | |||
+ | Հայրս թեթևակիորեն կպավ կրծքիս ու ճակատիս, տվեց ինձ մի աղեղ ու երեք նետ։ | ||
+ | |||
+ | ― Վերցրու սրանք, ― ասաց նա։ ― Արևելք գնալն արգելված է։ Արգելված է անցնել մեծ գետը։ Արգելված է այցելել Աստվածների կացարանը։ Այս բոլոր բաներն արգելված են։ | ||
+ | |||
+ | ― Այս բոլոր բաներն արգելված են, ― ասացի ես, բայց լոկ ձայնս էր, որ խոսեց, և ոչ թե հոգիս, նա նորից նայեց ինձ։ | ||
+ | |||
+ | ― Որդիս, ― ասաց հայրս, ― երբեմն ես էլ եմ երազանքներ ունեցել։ Եթե երազանքներդ չսպառեն քեզ, հնարավոր է, որ դու նշանավոր քուրմ կդառնաս։ Եթե նրանք քեզ սպառեն, դու էլի իմ որդին կմնաս։ Այժմ կատարիր քո ճանապարհորդությունը։ | ||
+ | |||
+ | Այդ օրվանից սկսեցի ծոմ պահել, ինչպես օրենքն էր պահանջում։ Մարմինս հյուծվում էր, բայց ոչ՝ հոգիս։ Եվ երբ լույսը բացվեց, արդեն հեռացել էի գյուղից։ Ես աղոթում էի ու սրբագործում անձս՝ սպասելով նախանշանի։ Այն չուշացավ․ դա մի արծիվ էր։ Նա թռչում էր դեպի արևելք։ | ||
+ | |||
+ | Հաճախ չար ոգիներն են առաքում նախանշաններ։ Ես սպասում էի դրան ժայռի հարթ կատարին նստած, ծոմ պահելով ու չսնվելով։ Ինձ անչափ հանգիստ էի զգում․ տեսնում էի երկինքն ու ներքևում տարածվող երկիրը։ Այնտեղ նստած մնացի այնքան ժամանակ, մինչև որ արեգակը մայր մտավ։ Ու հանկարծ տեսա հարթավայրով դեպի արևելք սուրացող երեք այծամների, որոնք ոչ մի ուշադրություն չէին դարձնում շրջապատին ու չէին նկատում ինձ։ Նրանց հետ էր նաև այծամի մի ձագ․ մեծ նախանշան։ | ||
+ | |||
+ | Հեռվից հետևում էի նրանց և սպասում, թե ինչ կպատահի։ Սիրտս անհանգիստ էր արևելք գնալու համար, թեև գիտեի, որ պետք է գնամ։ Գլուխս բթացել էր ծոմապահությունից և նույնիսկ չտեսա, թե հովազն ինչպես ցատկեց այծամի ձագի վրա։ Բայց և այնպես, աղեղն արդեն ձեռքիս էր։ Նետով հովազ սպանելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց իմ նետը սուրաց և անցնելով նրա աչքի միջով, մխրճվեց գլուխը։ Հովազը գլորվեց գետնին, ճանկռեց հողն ու սատկեց։ Այդ ժամանակ հասկացա, որ պետք է արևելք գնամ․ այդ էր ցույց տալիս նախանշանը։ Երբ գիշերը վրա հասավ կրակ վառեցի ու միս խորովեցի։ | ||
+ | |||
+ | Դեպի արևելք գնալն ութ օրվա ճանապարհ է և մարդ այդ ընթացքում անցնում է բազմաթիվ Լքված տների մոտով։ Անտառաբնակները վախենում են այդ վայրերից, իսկ ես՝ ո՛չ։ Մի անգամ գիշերը խարույկ վառեցի մի Լքված տան մոտ և հաջորդ առավոտյան այդտեղ նույնիսկ մի լավ դանակ գտա, որը մի փոքր ժանգոտված էր։ Բայց դա չնչին բան էր, համեմատած նրա հետ, ինչ սպասվում էր հետագայում։ Միշտ, երբ որսի ակնկալություն էի ունենում, նա հայտնվում էր իմ նետի առաջ, և նույնիսկ երկու անգամ որսախաղի դուրս եկա Անտառաբնակների հետ, առանց նրանց գիտության։ Այսպիսով իմացա, որ իմ կախարդանքը ուժեղ է, օրենքից անկախ, իսկ իմ ուղևորությունը՝ արդար։ Երբ արևը ութ անգամ մայր մտավ, հասա Մեծ գետի ափը։ Աստծու ճանապարհը անցնելուց հետո, մինչև գետը հասնելը կես օր էր տևում։ Այժմ մենք «Աստծո ճանապարհ» բառը չենք օգտագործում, քանի որ այն ավերվել ու վեր է ածվել քարակույտերի, և անտառով գնալն ավելի ապահով է։ Չնայած ծառերը խիտ էին, բայց դեռ շատ հեռվից նկատեցի գետը։ Վերջապես դուրս եկա մի մեծ ժայռի բաց կատարը։ Ներքևում տարածվել էր Մեծ գետը, որը նման էր արևի տակ պառկած հսկայի։ Այն շատ երկար էր ու լայն, կարող էր կուլ տալ շատ գետերի ու առվակների և չհագենալ։ Նրա անունը Օու֊Դիս֊Սան է, Սուրբ, Եկար։ Իմ ցեղակիցներից ոչ մեկը չի տեսել այն, նույնիսկ հայրս՝ քուրմը։ Գետը կախարդիչ էր, և ես աղոթում էի։ | ||
+ | |||
+ | Հետո հայացքս բարձրացրի ու նայեցի հարավ։ Դա հենց այն տեղն էր, ուր բնակվում էին աստվածները։ | ||
+ | |||
+ | Ինչպես պատմեմ, թե ինչի էր նման այն, ձեզ համար դժվար է պատկերացնել։ Այնտեղ, կարմիր լույսերի մեջ թաղված տները անչափ մեծ էին տուն կոչվելու համար, տարածված բոցակարմիր լույսը կործանված հզոր քաղաքի տեսք էր տալիս նրան։ Համոզված էի, որ մի ուրիշ դեպքում աստվածներն անմիջապես կնկատեին ինձ։ Այդ տեսարանից սարսափած՝ ձեռքերով փակեցի աչքերս ու ետ գնացի դեպի անտառը։ | ||
+ | |||
+ | Միգուցե այն էլ բավական էր, ինչ արել էի ապրելու համար։ Չէ որ գիշերը լեռան վրա էի անցկացնելու։ Անտառաբնակներն այդ վայրերին չեն մոտենում։ Ավելին, ամբողջ գիշերվա ընթացքում համոզվեցի, որ պետք է անցնեմ գետն ու զբոսնեմ աստվածների կացարանում, թեև այդ միտքն ինձ սարսուռ էր պատճառում։ Իմ կախարդանքը ինձ չէր օգնում, և, բացի այդ, վախից աղիքներս գալարվում էին, իսկ միտքս՝ այրվում։ Երբ լույսը բացվեց, մտածեցի՝ «Ուղևորությունս կատարվեց։ Այժմ պետք է տուն վերադառնամ»։ Թեև այդպես էի մտածում, սակայն գիտեի որ այդ բանը չէի կարող անել։ Եթե գնայի աստվածների կացարանը, անշուշտ, կմեռնեի, իսկ եթե չգնայի, ապա հոգեպես խաղաղություն չէի գտնի երբեք։ Եթե մարդ քուրմ է ու քրմի որդի, ապա ավելի լավ է կյանքը կորցնի, քան հոգին։ | ||
+ | |||
+ | Չնայած այն ամենին, երբ լաստ էի պատրաստում գետն անցնելու համար, արցունքները հոսում էին իմ աչքերից։ Եթե Անտառաբնակները հարձակվեին վրաս, ապա առանց կռվի կարող էին ինձ սպանել։ Բարեբախտաբար այդ բանը տեղի չունեցավ։ Երբ լաստս՝ արդեն պատրաստ էր, արտասանեցի մեռնողների աղոթքը և պատրաստվեցի մահվան։ Սիրտս քարացել էր, ոտքերս՝ թուլացել, բայց հետաքրքրությունից այրվող միտքս ինձ հանգիստ չէր տալիս։ Երբ լաստը ջուրն իջեցրի, կատարեցի իմ մահվան երգը․ դրա իրավունքը ես ունեի։ Դա մի հրաշալի երգ էր։ | ||
+ | |||
+ | ― Ես Ջոնն եմ, Ջոնի որդին, ― երգում էի ես։ ― Իմ մարդիկ Բլրաբնակներ են։ Նրանք առնական մարդիկ են։ | ||
+ | |||
+ | ― Ես լինում եմ լքված տներում, բայց չեմ սպանվում։ | ||
+ | |||
+ | ― Ես մետաղ եմ վերցնում Լքված տներից, բայց չեմ անիծվում։ | ||
+ | |||
+ | ― Ես ճամփորդում եմ ասծտու ճանապարհներով ու չեմ վախենում։ Օ՜, ես սպանել եմ հովազի, այծամի ձագի․․․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ես տեսել եմ Մեծ գետը։ Ոչ ոք չի տեսել այն ինձանից առաջ։ | ||
+ | |||
+ | ― Արևելք գնալն արգելված է, բայց ես գնացել եմ, Մեծ գետն անցնելն արգելված է, բայց ես անցել եմ։ | ||
+ | |||
+ | ― Բացեք ձեր սիրտը, ձեր հոգին, լսեք իմ երգը։ | ||
+ | |||
+ | ― Այժմ գնում եմ աստվածների կացարանը, այլևս ետ չեմ վերադառնա։ | ||
+ | |||
+ | ― Մարմինս դատապարտված է մահվան, ծնկներս թուլացել են, բայց սիրտս ուժեղ է, չէ՞ որ գնում եմ աստվածների կացարանը։ | ||
+ | |||
+ | Ինչևիցե, երբ հասա աստվածների կացարանը, վախենում էի,այո, վախենում էի։ Մեծ գետի հոսքը շատ ուժեղ էր․ այն անմիջապես ճանկեց իմ լաստը։ Դա դյութիչ բան էր, որովհետև գետը լայն էր ու հորդառատ։ Երբ սկսեցի անցնել գետը, նույնիսկ զգում էի չար ոգիների գոյությունը։ Նրանք շրջապատել էին ինձ։ Թեև պայծառ առավոտ էր, բայց պարանոցիս վրա զգում էի նրանց շունչը։ Երբեք այդքան մենակ չէի զգացել ինձ․ փորձում էի մտածել գիտելիքներիս մասին, բայց իմացածս ոչնչով չէր օգնում ինձ։ Գիտելիքներս կորցրել էին իրենց իմաստը ու այլևս պիտանի չէին, ինձ զգում էի չնչին ու մենակ, նոր փետրավորվող թռչունի նման, միայնակ՝ Մեծ գետի վրա, որպես աստվածների սպասավոր։ | ||
+ | |||
+ | Չնայած այս բոլորին, որոշ ժամանակ անց աչքերս բացվեցին ու տեսա։ Տեսա գետի երկու ափերը, տեսա, որ մի ժամանակ գետի վրա եղել են աստվածների ճանապարհները, որոնք հիմա քանդված են ու ավերված։ Նրանք եղել են մեծ ու հրաշալի և Մեծ հրդեհի պատճառով, երբ երկնքից կրակ է թափվել, ավերվել են ու քանդվել։ Գետի հզոր հոսքը արագորեն մոտեցնում էր ինձ աստվածների կացարանին, և իմ առջև հառնում էին նրա հսկայական ավերակները։ | ||
+ | |||
+ | Ես անտեղյակ եմ գետերի գաղտնիքներին, չէ որ մարդիկ բլրաբնակներ են։ Ես փորձում էի ղեկավարել լաստը փայտով, բայց այն չէր ենթարկվում ինձ, և թվում էր, թե գետն ուզում էր հեռացնել ինձ աստվածների կացարանից ու տանել դեպի լեգենդներում նկարագրված խավար ջրերը։ Դա ինձ զայրացնում էր, որից սիրտս ավելի էր ուժեղանում։ Այդ ժամանակ բարձրաձայն աղաղակեցի․ «Ես քուրմ եմ ու քրմի որդի»։ Աստվածները լսեցին ձայնս, նրանք ցույց տվեցին, թե ինչպես թիավարեմ լաստս միայն մեկ փայտով։ Գետի հոսանքը հանկարծակի փոխվեց, և լաստս արագորեն մոտեցավ աստվածների կացարանին։ | ||
+ | |||
+ | Երբ մոտեցա քաղաքին, լաստս բախվեց գետափին ու շուռ եկավ։ | ||
+ | |||
+ | Ես լողալ գիտեմ, շատ եմ լողացել մեր լճերում։ | ||
+ | |||
+ | Գետափին գետնից դուրս ցցված երկաթե մի սյուն կար։ Լողալով մոտեցա, մագլցեցի սյունն ի վեր և բաբախող սրտով նստեցի նրա ծայրին։ Այն ժամանակ, երբ լաստով սլանում էի գետն ի վար, դեպի մութ ջրերը, ինձ մոտ էին աղեղս ու երկու նետս և մահվան հովտից գտած մեծ դանակը։ Ես լաստը վարում էի զգուշորեն և մտածում․ եթե այն սուզվի, ապա գոնե ապահով մահ կգտնեմ։ Երբ դուրս եկա ափ, չորացրի աղեղնալարս ու, նորից ամրացնելով աղեղի վրա, քայլեցի դեպի աստվածների կացարանը։ | ||
+ | |||
+ | Քայլելիս զգում էի ոտքերիս տակի հաղը, բայց այն չէր այրվում։ Դա այնպես չէր, ինչպես նկարագրված է հեքիաթներում, որտեղ գետինը այրվում է հավերժորեն, չէ որ եղել եմ այնտեղ ու գիտեմ, որ դա այդպես չէ։ Մեծ հրդեհի հետքերը դեռ կան ու տեղ֊տեղ պահպանվել են ավերակների վրա, դա ճիշտ է։ Այնտեղ եղած նշաններն ու հետքերը հին են։ Ճիշտ չէ, երբ մեր քրմերն ասում են, որ դա մշուշով ու շղթաներով պատած մի երկիր է։ Ոչ, դա ճիշտ չէ։ Դա մի մեծ, ամայի վայր է, ավելի մեծ, քան մինչև այժմ մեզ ծանոթ որևէ անմարդաբնակ վայր։ Այնտեղ ամենուրեք տեսանելի են աստծու ճանապարհները, բայց նրանց մեծ մասն այժմ քանդված է ու ավերված։ Ամենուր երևում էին բարձր աշտարակների ավերակները։ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս պատմեմ ձեզ, թե ինչ տեսա այնտեղ։ Զգուշորեն առաջ անցա, ձեռքիս պատրաստ պահելով պրկված աղեղը, չվախենալով որևէ վտանգից։ Ըստ հեքիաթների, այնտեղից պետք է ոգիների ճիչ ու դևերի ողբ լսվեր, բայց նման բան տեղի չունեցավ։ Երբ ափ դուրս եկա, այնտեղ խաղաղություն էր տիրում։ Օրը պայծառ էր ու արևոտ, առատ անձրևների պատճառով քարաճեղքերից փարթամ խոտ էր աճել, թռչունները ձու էին դրել քանդված աշտարակների քարակույտերի մեջ։ Դա մի հրաշալի երկիր էր․ ոչ մի կասկած, որ քաղաքը կառուցել էին աստվածները։ Եթե ես էլ աստված լինեի, ես էլ կկառուցեի նրանց նման։ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս նկարագրեմ, թե ինչ տեսա։ Բոլոր աշտարակները չէ, որ քանդված են, նրանցից մի քանիսը դեռ կանգուն են անտառի բարձր ծառերի նման, և թռչուններն այնտեղ բույն են դնում։ | ||
+ | |||
+ | Աշտարակներում լույսեր չէին վառվում, քանի որ աստվածները լքել էին նրանց։ Տեսա ջրից ձուկ որսացող բազեի։ Տեսա քարակույտերի ու կործանված սյուների վրա թռչկոտող սպիտակ թիթեռնիկների պարը։ Երբ առաջ անցա և ուշադիր նայեցի շուրջս, տեսա կիսով չափ կոտրված մի քար, որի վրա տառեր էին քանդակված։ Կարդացի, բայց չհասկացա դրանց իմաստը։ Այդ քարի վրա գրված էր․․․․․․․։ | ||
+ | |||
+ | Քարե սալի վրա կար նաև մարդու կամ աստծու ջարդված պատկեր, որը պատրաստված էր սպիտակ քարից։ Պատկերն ավելի շուտ նման էր մազերը գլխի ետևի մասում հավաքած կնոջ։ Կարդացի վրայի տառերը և վերծանեցի Մոխրացում բառը։ Դա նրա անունն էր։ Մտածեցի, որ ավելի լավ կլինի աղոթել նրան, թեև այդպիսի աստծու չէի ճանաչում։ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս պատմեմ ձեզ, թե ինչ տեսա այնտեղ։ Մարդկային կյանքի ոչ մի հետք չէր մնացել ոչ քարերի և ոչ էլ մոխիրների վրա։ Ծառեր չկային այդ քարե անտառում։ Շատ էին աղավնիները, որոնք բույն էին դրել քարե աշտարակներում․ աստվածները պետք է որ նրանց շատ սիրած լինեին կամ, հավանաբար, օգտագործել էին զոհաբերության համար։ | ||
+ | |||
+ | Տեսա նաև աստծու ճանապարհներին թափառող շատ կատուների, որոնք կանաչաչք էին ու մարդկանցից չէին վախենում։ Գիշերները նրանք ողբում էին դևերի նման, բայց դևեր չէին։ Ավելի վտանգավոր էին վայրի շները։ Նրանք գիշերները որսի էին դուրս գալիս ոհմակով։ Ամենուրեք թափված էին փորագրված քարեր, որոնց վրա գրված էին կախարդական թվեր կամ բառեր։ | ||
+ | |||
+ | Ես ուղղություն վերցրի դեպի հյուսիս և չէի փորձում թաքնվել։ Եթե որևէ աստված կամ դև տեսներ ինձ, կմահանայի, բայց արդեն չէի վախենում մահվանից։ Գիտության ծարավն ինձ հանգիստ չէր տալիս, ես շատ բան չէի հասկանում։ | ||
+ | |||
+ | Որոշ ժամանակ անց խիստ քաղց զգացի։ Կարող էի որսի միս ճարել, բայց որս անելու ցանկություն չունեի։ Չէ որ աստվածները որս չեն անում ինչպես մենք․ նրանք իրենց կերակուրները վերցնում են կախարդական սափորներից կամ ամաններից։ Այդպիսի ամանների ու սափորների հաճախ կարելի է հանդիպել անմարդաբնակ տներում։ Մի անգամ, երբ դեռ մանուկ էի ու հիմար, այդպիսի մի սափոր բացեցի ու կերա մեջի շատ համեղ կերակուրը։ Երբ հայրս իմացավ, խիստ պատժեց ինձ, քանի որ այդ սափորներում պահվող կերակուրները հաճախ թունավոր են լինում։ Ու թեև այդ օրվանից շատ ժամանակ էր անցել, բայց ես նորից գնացի այդպիսի կերակուր փնտրելու քաղաքի կենտրոնում գտնվող մեծ տաճարում և նրա աշտարակներից մեկի ավերակների մեջ գտա այն։ Երևում էր, որ տաճարը շատ մեծ էր եղել, քանի որ առաստաղը նման էր երկնքի ու զարդարված էր աստղերով, այնպես, ինչպես երկնակամարը՝ գիշերով։ Չնայած գույները խամրել էին ու գունաթափվել, բայց տեսա։ Հետո գնացի մեծ քարանձավներն ու թունելները, որտեղ հավանաբար ստրուկներ էին պահվել։ Երբ թունելներով ներքև էի իջնում, առնետների ձայն լսեցի և այլևս առաջ չգնացի, քանի որ դրանք փոքր ու կեղտոտ կենդանիներ են։ Նրանց ցեղակիցներից պետք է որ շատ լինեին այնտեղ։ Բարեբախտաբար, հենց փլատակների կենտրոնում, դեռ բաց մնացած մի դռան ետևում ուտելիք գտա։ Կերա միայն սափորի մրգերը, որոնք անչափ համեղ էին։ Այնտեղ գտա նաև ապակե շշերով խմիչքներ, դրանք պատրաստված էին աստվածների համար և չափազանց թունդ էին։ Խմեցի ու հարբեցի։ Այնուհետև քնեցի մի բարձր քարի վրա, կողքիս դնելով աղեղս։ | ||
+ | |||
+ | Երբ արթնացա, արևն արդեն մայր էր մտել։ Ինձանից ներքև մի շուն էր նստել։ Նա դուրս էր հանել լեզուն ու կարծես ծիծաղում էր։ | ||
+ | |||
+ | Մեծ շուն էր, շագանակագույն մաշկով և գայլի չափ մեծ։ Ես ոտքի ցատկեցի ու բարձր ձայնով գոռացի, բայց նա տեղից չշարժվեց․ շարունակեց նստած մնալ ու կարծես ծիծաղում էր։ Այդ բանն ինձ դուր չեկավ։ Երբ կռացա քար վերցնելու, դանդաղ հեռացավ։ Նա ինձնից չէր վախենում և այնպես էր նայում վրաս, կարծես միս լինեի։ Ուզում էի սպանել նրան, սակայն համոզված չէի, թե նա միակն է։ Ավելին, գիշերը վրա էր հասնում։ | ||
+ | |||
+ | Ես շուրջս նայեցի։ Ոչ շատ հեռվում նկատեցի մի մեծ, քանդված ճանապարհ, որը տանում էր դեպի հյուսիս։ Այնտեղի աշտարակները բավականին բարձր էին։ Անմարդաբնակ տների մեծ մասը ավերված էր, թեև կային տներ, որ դեռ կանգուն էին մնացել։ Քայլերս ուղղեցի դեպի այդ ճանապարհը, անցնելով փլատակների վրայով։ Շունը շարունակում էր հետևել ինձ։ Երբ հասա աստծու ճանապարհին, նկատեցի ինձ հետևող ուրիշ շատ շների։ Եթե մի քիչ ավելի երկար քնեի, ապա նրանք ինձ արդեն հոշոտած կլինեին։ | ||
+ | |||
+ | Ինչպես երևում էր, վստահ էին, որ ինձ կբռնեն, դրա համար էլ չէին շտապում։ Երբ մտա մի անմարդաբնակ տուն, նրանք սկսեցին հսկել մուտքը, հավանաբար կարծում էին, թե լավ որս են անելու։ Սակայն գրքերից գիտեի, որ շները դուռ չեն կարող բացել և, որ աստվածները սիրում են ապրել վերնահարկերում։ | ||
+ | |||
+ | Երբ շներն ուզում էին հարձակվել վրաս, մի բաց դուռ գտա ու մտա ներս։ Օ՜, ինչպես զարմացան, երբ դուռը փակվեց նրանց երեսին։ Դա երկաթից պատրաստված ամուր մի դուռ էր։ Լսում էի դռան ետևից եկող նրանց հիմար հաչոցներն ու չէի դադարում նրան պատասխանելուց։ Ներսում մութ էր, բայց ես գտա սանդուղքներն ու վեր բարձրացա։ Սանդուղքներ շատ կային։ Նրանցով վեր բարձրանալիս գլխապտույտ զգացի։ Վերևում մի ուրիշ դուռ կար, գտա բռնակն ու բացեցի այն։ Ներս մտա մի երկար, փոքր ննջասենյակ, որի բրոնզե դուռը չէր բացվում, քանի որ բռնակ չուներ։ Հավանաբար այն բացվում էր կախարդական խոսքի զորությամբ, սակայն գաղտնիքը չգիտեի։ Ես շրջվեցի դեպի դիմացի դուռը, որի բռնակը կոտրված էր։ Բացեցի այն ու ներս մտա։ Ներսում գանձերով լեցուն մի տեղ կար։ Երևի հզոր աստվածներից մեկն էր ապրել այստեղ։ | ||
+ | |||
+ | Առաջին սենյակը փոքր մի նախասենյակ էր։ Սպասեցի այնտեղ, հայտնելով ոգիներին, որ եկել եմ ոչ թե գողության, այլ խաղաղության համար։ Երբ ինձ թվաց, որ նրանք լսում են ձայնս, շարունակեցի․ «Օ՜, ինչ հարստություն»։ Սենյակի պատուհաններից քչերն էին կոտրված, և մնացել էին այնպես, ինչպես եղել էին անցյալում։ | ||
+ | |||
+ | Քաղաքին նայող մեծ պատուհաններն անվնաս էին մնացել։ Նրանք միայն փոշոտվել ու կեղտոտվել էին։ Հատակին փռված ծածկոցները գրեթե չէին գունաթափվել, իսկ բազկաթոռներն ու բազմոցը չէին կորցրել իրենց ճկունությունը։ Պատից կախված էին շատ տարօրինակ նկարներ, որոնք անչափ գեղեցիկ էին։ Հիշում եմ սափորում դրված ծաղիկների փունջը։ Եթե դուք մոտիկից նայեիք այդ նկարին, բացի գունավոր գծերից ոչինչ չէիք տեսնի, իսկ եթե հեռվից նայեիք, ձեզ կթվար, թե այդ ծաղիկները հենց նոր էին պոկել թփից։ Տարօրինակ մի զգացում համակեց ինձ, երբ նայեցի մի այլ նկարի։ Դա կավից պատրաստված թռչունի պատկեր էր։ Այն շատ նման էր մեզ ծանոթ թռչունի կերպարանքին։ Ամենուրեք կային ամենատարբեր լեզուներով գրված գրքեր ու ձեռագրեր, որոնք չէի կարողանում կարդալ։ Հավանաբար աստվածները պետք է որ շատ իմաստուն եղած լինեին։ Զգացի, որ իրավունք ունեի այնտեղ լինելու, քանի որ ծարավ էի գիտության։ | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ, տարօրինակ էր․ այնտեղ լողարան կար, բայց ջուր չկար, հավանաբար աստվածները լողանում էին օդում։ Կային կերակուր պատրաստելու տեղ ու հարմարանքներ, բայց ոչ փայտ կար, ոչ էլ կրակ անելու տեղ։ Մոմեր ու լամպեր չկային, բայց կային բաներ, որ նման էին լամպերի, սակայն բացակայում էին պատրույգն ու նավթը։ Այստեղի բոլոր իրերը կախարդական հատկություն ունեին, բայց երբ ձեռք տվեցի, չմահացա, կախարդանքը լքել էր դրանց։ | ||
+ | |||
+ | Որպես ապացույց պատմեմ հետևյալը։ Լողարանում կար մի բան, որը վկայում էր, որ պետք է տաք լիներ, բայց երբ դիպչում էիր նրան, տաք չէր։ Մի այլ տեղ գրված էր․ «Սառը», սակայն սառը չէր։ Կացարանը պետք է որ խիստ կախարդված լիներ, սակայն կախարդանքն արդեն լքել էր նրան։ Ես չէի հասկանում աստվածների գաղտնիքները, բայց շատ էի ցանկանում իմանալ դրանք։ | ||
+ | |||
+ | Աստվածների կացարանը փակ էր, չոր ու փոշոտված։ Ասացի, որ կախարդանքը լքել էր կացարանը, բայց ավելի ճիշտ՝ այն լքել էր առարկաներին, ոչ թե տեղանքը։ Զգում էի, թե ինչպես էին ոգիները թևածում շուրջս ու ճնշում ինձ։ Ես երբեք չէի եղել անմարդաբնակ վայրում, բայց պետք է գիշերեի այնտեղ։ Երբ մտածում էի այդ մասին, լեզուս չորանում էր կոկորդումս, սակայն ուզում էի ամեն ինչ իմանալ։ Ամենաշատը, որ կարող էի անել, այդ տեղից դուրս գալն էր, բայց ներքևում ինձ հսկում էին շները, և ես չէի համարձակվում։ | ||
+ | |||
+ | Չէի հասցրել շրջել բոլոր սենյակները, երբ մութը վրա հասավ։ Երբ իջավ գիշերը, վերադարձա մեծ սենյակ՝ քաղաքը դիտելու համար և կրակ վառեցի։ Փաթաթվեցի հատակին փռված ծածկոցի մեջ ու քնեցի կրակի մոտ․ անչափ հոգնած էի։ | ||
+ | |||
+ | Հիմա ասեմ, թե ինչն էր ամենաուժեղ կախարդանքը։ Գիշերվա կեսին արթնացա։ Կրակն արդեն մարել էր ու ես մրսում էի։ Ինձ թվում էր, որ ամեն կողմից լսում եմ ձայներ ու շշուկներ։ Փակեցի աչքերս ու աշխատեցի չլսել։ Կարող եք ասել, որ քնեցի նորից, բայց ոչ, չքնեցի։ Զգում էի, թե ինչպես էին ոգիները հոգիս հանում մարմնիցս, ինչպես կարթով ձուկն են դուրս քաշում ջրից։ | ||
+ | |||
+ | Ոչ մի շահ չունեմ խաբելու։ Ես քուրմ եմ ու քրմի որդի։ Եթե գոյություն ունեն ոգիներ, ինչպես սովորաբար ասում են մեր շրջանում ապրող մարդիկ, ապա ինչո՞ւ չպետք է գոյություն ունենային աստվածներ այդ հռչակավոր կացարանում։ Եվ մի՞թե հնարավոր չէ, որ նրանք ցանկանան խոսել այդքան երկար տարիներ հետո։ Ես ինձ զգում էի կարթով բռնված ձկան նման։ Աստվածները մարմնիցս դուրս էին հանել հոգիս, և ես հանգած կրակի մոտ տեսնում էի քնած մարմինս։ Աստվածները հոգիս դուրս էին բերել մարմնիցս, որպեսզի նայեմ քաղաքին։ | ||
+ | |||
+ | Չնայած գիշեր էր, բայց տեսանելի էր ամեն ինչ։ Ամենուրեք լույսեր էին վառվում, լույսերի շարքեր, լույսի շրջանակներ ու կետեր․ տասնյակ հազարավոր ջահեր չէին կարող հավասարվել նրանց։ Ամբողջ երկինքը լուսավորված էր, լույսերի ցոլքից հնարավոր չէր տեսնել անգամ աստղերը։ Մտածում էի․ «Սա զորավոր կախարդանք է» ու դողում էի։ Լսում էի խռովահույզ գետերի մռնչյունը։ Վերջապես աչքերս վարժվեցին լույսին, իսկ ականջներս՝ ձայնին։ Ես հասկացա, որ տեսնում եմ քաղաքը այնպես, ինչպես այն եղել էր ժամանակին, երբ դեռ աստվածները չէին լքել այն։ | ||
+ | |||
+ | Իրոք դա հրաշալի տեսարան էր։ Այո, հրաշալի էր։ Նման բան հնարավոր չէր տեսնել մարմնով։ Եթե մարմնով տեսնեի, ապա կմեռնեի։ Ամենուրեք տեսնում էի ոտքով ու կառքերով զբոսնող աստվածների, քաղաքում կային անթիվ աստվածներ, փողոցները լիքն էին կառքերով։ Աստվածներն իրենց հաճույքների համար գիշերը վեր էին ածել ցերեկվա։ | ||
+ | |||
+ | Նրանց անց ու դարձը նման էր խաղաղ ջրերի ձայնին։ Ինչ որ անում էին, նման էր կախարդանքի։ Նրանց ամեն մի արարք կախարդիչ էր։ Երբ դուրս նայեցի մի ուրիշ պատուհանից, տեսա կամուրջներով միահյուսված հսկայական մի ցանց և աստծու ճանապարհներ, որոնք տանում էին դեպի արևելք ու արևմուտք։ | ||
+ | |||
+ | Անհանգիստ ու հուզված էին աստվածները ու միշտ շարժման մեջ էին։ Նրանք թունելներ էին կառուցում գետերի տակ, տիտանական աշխատանք էին կատարում անհավատալի գործիքներով, սավառնում էին օդում ու աշխարհի ոչ մի մաս չէր վրիպում նրանց ուշադրությունից և, երբ որևէ բանի կարիք էին զգում, կարողանում էին բերել աշխարհի բոլոր կողմերից։ | ||
+ | |||
+ | Ու միշտ, երբ աշխատում էին կամ հանգստանում, խնջույք էին անում կամ զբաղվում սիրո գործերով, այդ ամենն անում էին թմբկահարության ուղեկցությամբ․ տիտանական քաղաքի ռիթմ, որը մարդու սրտի նման անդադար բաբախում էր։ | ||
+ | |||
+ | Երջանի՞կ էին նրանք։ Ի՞նչ է երջանկությունը աստվածների համար։ Նրանք մեծ էին ու հզոր, հրաշալի էին ու ահարկու։ Երբ տեսա նրանց ու զգացի նրանց կախարդանքը, չափազանց փոքր զգացի ինձ։ Ավելին, ինձ թվում էր, թե ուր որ է լուսինը ցած կբերեն երկնքից։ Նրանց տեսնում էի գիտությամբ ու իմաստությամբ լեցուն, թեև ոչ բոլոր գործերն էին լավ։ Այդ էլ հասկացա, բայց նրանց իմաստությունը հասնում էր հոգևոր խաղաղության աստիճանի։ | ||
+ | |||
+ | Հետո տեսա նրանց սպասվող ճակատագիրը, որը սարսափելի էր ու մարդկային, մի բան, որ հնարավոր չէ նկարագրել մարդկային լեզվով։ Ես այն տեսա, երբ զբոսնում էի քաղաքում։ Ես կռվել եմ անտառաբնակների հետ, տեսել եմ մարդկանց մահը, բայց այն, ինչ տեսա այդ քաղաքում, բոլորովին ուրիշ էր։ Երբ աստվածները կռվում են իրար հետ, նրանք այնպիսի զենքեր չեն գործածում, ինչպես մենք։ Այդ կռիվների ժամանակ երկնքից կրակ էր թափվում, և քաղաքը պարուրող օդը վարակված էր։ | ||
+ | |||
+ | Դա Մեծ հրդեհի ու կործանման ժամանակ էր։ Ես տեսնում էի քաղաքի փողոցներով փախչող աստվածներին, որոնք նման էին մրջյունների։ Խե՜ղճ աստվածներ, թշվա՜ռ աստվածներ։ | ||
+ | |||
+ | Հետո տեսա կործանվող աշտարակները։ Աստվածներից մի քանիսը կարողացան փրկվել, այո, միայն մի քանիսը։ Այդպես է ասում Լեգենդը։ Քաղաքի կործանումից մի քանի տարի հետո էլ հողը դեռ վարակված էր։ Ես տեսա, թե ինչպես պատահեց այդ և տեսա աստվածների մահը։ Կործանված քաղաքի վրա խավար էր իջել և, երբ տեսա այս ամենը, լացեցի։ | ||
+ | |||
+ | Այդ բոլորը ես տեսա։ Տեսա, թե ինչպես էր պատահել, տեսա դա ոչ թե մարմնով, այլ հոգով։ Առավոտյան, երբ արթնացա, զգացի, որ քաղցած եմ, չնայած քաղցի մասին չէի մտածում, որովհետև սիրտս նվաղել էր ու շփոթված էի։ Ես գիտեի Անմարդաբնակ վայրերի առաջացման պատճառը, բայց չէի հասկանում, թե դա ինչու պետք է պատահեր։ Ինձ թվում էր, որ այն չպետք է տեղի ունենար աստվածների կախարդանքի շնորհիվ։ Ես շրջում էի այդ տանը ու մտածում, բայց պատասխանը չէի գտնում։ Այնտեղ շատ բան կար, որ չէի հասկանում, թեև քուրմ եմ ու քրմի որդի։ Դա նման է այն բանին, երբ մարդ առանց ուղեկցողի գտնվում է Մեծ գետի ափին ու չգիտի ճանապարհը։ | ||
+ | |||
+ | Այնուհետև տեսա մահվան աստծուն։ Նա նստած էր աթոռին, պատուհանի մոտ, այն սենյակում, որ դեռ չէի եղել։ Սկզբում կարծեցի, թե նա տակավին կենդանի է, հետո թիկունքին նկատեցի ձեռքի չորացած մաշկը, որը նման էր անկենդան կաշվի։ Սենյակի դուռը փակ էր, այնտեղ տաք էր ու չոր․ կասկած չկար, որ այն պահպանվել էր այնպես, ինչպես եղել էր։ Նա նստած էր ու պատուհանից նայում էր քաղաքին։ Հագնված էր աստվածներին արժանի ձևով։ Ոչ երիտասարդ էր և ոչ էլ ծեր․ չեմ կարող ասել, թե քանի տարեկան էր։ Բայց դեմքին իմաստության ու թախծի խոր կնիք կար։ Երևում էր, որ չէր ցանկացել փախչել քաղաքից։ Նա նստել էր իր պատուհանի մոտ ու դիտել կործանվող քաղաքը և այդպես էլ մահացել էր։ | ||
+ | |||
+ | Ավելի լավ է մարդ կորցնի կյանքը, քան թե՝ հոգին։ Նրա դեմքից երևում էր, որ կորցրել էր մարմինը, բայց՝ ոչ հոգին։ Գիտեի, որ եթե դիպչեի նրան, կընկներ ու կփոշիանար, չնայած դեմքն անսասան արտահայտություն ուներ։ | ||
+ | |||
+ | Ահա իմ ամբողջ պատմությունը։ Հիմա գիտեմ, որ նա սովորական մարդ էր․ նրանք բոլորն էլ սովորական մարդիկ են եղել և ոչ թե՝ աստվածներ կամ դևեր։ Նրանք սովորական մարդիկ են եղել, բայց անցել են խավարի ճանապարհով։ | ||
+ | |||
+ | Այդ իմանալուց հետո այլևս չէի վախենում։ Չէի վախենում տուն գնալուց, թեև հետադարձի ճանապարհին ինձ սպասում էին մեծ վտանգներ․ չէ որ իմ ուղևորության ընթացքում երկու անգամ հալածվել էի վայրի շների կողմից ու մի անգամ էլ, երկու օր շարունակ հետապնդվել Անտառաբնակների կողմից։ Երբ նորից տեսա հորս, աղոթեցի ու սրբագործվեցի։ Հայրս թեթևակիորեն դիպավ կրծքիս ու շուրթերիս և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դու եղևորությունդ սկսեցիր որպես տղա, վերադարձար որպես տղամարդ ու քուրմ։ | ||
+ | |||
+ | Ես ասացի․ | ||
+ | |||
+ | ― Հայրիկ, նրանք սովորական մարդիկ են եղել։ Ես եղա աստվածների կացարանում ու տեսա այդ։ Դուք կարող եք սպանել ինձ, եթե օրենքը դա է պահանջում, բայց հիմա գիտեմ, որ նրանք սովորական մարդիկ են եղել։ | ||
+ | |||
+ | Նա քնքշորեն նայեց ինձ և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օրենքը միշտ նույն ձևը չունի, դու արեցիր այն, ինչ կարողացար։ Իմ ժամանակին ես չկարողացա անել այդ, բայց դու եկար ինձնից հետո ու արեցիր։ Այժմ պատմիր։ | ||
+ | |||
+ | Ես սկսեցի պատմել։ Նա ուշադիր ինձ էր լսում։ Հետո իմ մեջ ցանկություն առաջացավ տեսածիս մասին պատմել բոլորին, բայց հայրս թույլ չտվեց։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ճշմարտությունը նման է դժվար որսացվող եղջերուի։ Եթե չափից շատ օգտագործես այն, կարող ես մեռնել։ Իզուր չէ, որ մեր նախնիներն արգելել են Լքված բնակավայրերն այցելել։ | ||
+ | |||
+ | Նա ճիշտ էր ասում, ճշմարտությանը պետք է հասնել աստիճանաբար։ Ես այդ իմացա, երբ քուրմ դարձա։ Հավանաբար հին ժամանակ մարդիկ շատ արագ էին յուրացնում գիտությունը։ | ||
+ | |||
+ | Ինչևիցե, սկսենք նորից։ Մենք միայն մետաղ որոնելու համար չէ, որ գնում ենք Լքված բնակավայրերը, այլ նաև հին գրքերի ու ձեռագրերի համար, որոնք վերծանելը շատ դժվար գործ է։ Հիմա կախարդանքի միջոցները չեն գործում, բայց մենք կարող ենք նայել նրանց և ուրախանալ։ Դե, սկսենք նորից։ | ||
+ | |||
+ | Եվ երբ ես ավագ քուրմ դառնամ, մենք կգնանք Մեծ գետից այն կողմ։ Մենք կգնանք Աստվածների քաղաքը, որի անունը Նյու Յորք է, այս անգամ՝ խմբով։ Մենք կնայենք Մոխրացող աստծուն և այլ աստվածների․ Լինքոլնին, Բալթիմորին ու Մովսեսին, թեև նրանք մարդիկ են եղել և ոչ թե աստվածներ կամ դևեր։ Այո, նրանք մարդիկ էին։ Հիշում եմ, այն մեռած մարդու դեմքը։ | ||
+ | |||
+ | Մեզանից առաջ ապրածներն էլ մարդիկ են եղել, ինչպես մենք։ Մենք պետք է ապրենք, որ կառուցենք նորից։ |
Ընթացիկ տարբերակը 10:14, 27 Հունվարի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Սթեֆան Վինսենթ Բենեթ |
Հյուսիսը, հարավն ու արևմուտքը հարմար որսավայրեր են, սակայն այդ նպատակով արևելք գնալն արգելված է։ Արգելված է նաև այցելել որևէ Լքված տուն, բացառությամբ այն դեպքի, երբ այդ արվում է մետաղ փնտրելու նպատակով, և նա, ով դիպչում է մետաղին, պետք է քուրմ լինի կամ քրմի որդի։ Որից հետո երկուսն էլ՝ թե՛ մետաղը և թե՛ մարդը պետք է սրբագրվեն։ Սրանք են այն կանոններն ու օրենքները, որոնք խիստ մշակված են։ Արգելված է անցնել մեծ գետն ու նայել այն տեղին, որը եղել է աստվածների կացարան․ սա արգելված է ամենայն խստությամբ։ Թեև մենք գիտենք այդ վայրի մասին, բայց անունը չենք տալիս։ Դա այն վայրն է, ուր բնակվում են դևերն ու ոգիները, այն տեղն է, ուր դեռ պահպանվել են Մեծ հրդեհի մոխիրները։ Դրանք արգելված են և արգելված են դեռևս ի սկզբանե։
Հայրս քուրմ է, ես՝ քրմի որդի։ Հորս հետ եղել եմ այդ վայրերի Լքված տներում։ Սկզբում վախենում էի։ Մի անգամ, երբ հայրս ներս մտավ՝ այդ տներից մեկում մետաղ փնտրելու, ես մնացի մետաղե դռան մոտ և վախից ինձ զգում էի չափազանց թույլ ու անօգնական։ Դա մեռած մարդու տուն էր․ ոգու տուն։ Այնտեղից մեռած մարդու հոտ չէր գալիս, չնայած կային մարդու ոսկորներ։ Նման դեպքերում քրմի որդին չպետք է վախենա։ Ես նայում էի սենյակի մութ անկյունում ընկած ոսկորներին և աշխատում էի չվախենալ։
Հետո հայրս դուրս եկավ տնից՝ ձեռքին մի կտոր մետաղ բռնած․ դա մի փայլուն, կարծր բան էր։ Նա սևեռուն նայեց աչքերիս մեջ, բայց ես չընկրկեցի։ Մետաղի կտորը մեկնեց ինձ․ ես վերցրի այն ու չմահացա։ Այդպիսով նա իմացավ, որ իր արժանի ժառանգորդ եմ ու մի օր նշանավոր քուրմ կդառնամ։ Դա պատահեց, այն ժամանակ, երբ դեռ երիտասարդ էի։ Նման փորձության դեպքում իմ եղբայրներն այդ բանը չէին կարողանա անել, թեև նրանք անվանի որսորդներ են։ Դրանից հետո ինձ տվեցին մի մեծ կտոր միս և սենյակում տաք անկյուն հատկացրին։ Հայրս ուշադիր ինձ էր նայում և անչափ ուրախ էր, որ մի օր քուրմ եմ դառնալու։ Բայց, երբ պատահում էր այնպես, որ ես հպարտանում էի դրանով կամ արտասվում առանց պատճառի, նա պատժում էր ինձ ավելի խիստ, քան իմ եղբայրներին։ Նա իրավացի էր։
Որոշ ժամանակ անց, հայրս թույլ տվեց, որ այցելեմ Լքված տները՝ մետաղ փնտրելու։ Ես ծանոթացա այդ տները տանող ճանապարհներին և, երբ ճանապարհին ոսկորներ էի տեսնում, այլևս չէի վախենում։ Դրանք թեթև էին ու փտած, բավական էր, որ որևէ մեկը պատահաբար նրանց դիպչեր, անմիջապես կփոշիանային։ Բայց դա մեծ սրբապղծություն էր համարվում։
Ինձ սովորեցնում էին դյութանքներ ու կախարդանքներ․ սովորեցնում էին վերքերից հոսող արյունը կանգնեցնելու հմտությունն ու բազմաթիվ այլ գաղտնիքներ։ «Քուրմը պետք է շատ գաղտնիքների տիրապետի», ― ասում էր հայրս։ Եթե որսորդները կարծում են, որ մենք ամեն ինչ անում ենք դյութանքների ու կախարդանքների միջոցով, ապա թող նրանք այդպես էլ մտածեն, դա նրանց չի վնասի։ Ինձ սովորեցնում են հին գրքերն ու ձեռագրերը կարդալու և մեկնելու գաղտնիքները, որը դժվար գործ էր ու տանջալից աշխատանք էր պահանջում։ Ձեռք բերած գիտելիքներս ինձ դարձնում էին երջանիկ ու հոգիս լցնում ուրախությամբ։ Շատ էի սիրում պատմություններ լսել հին օրերի կյանքի ու աստվածների մասին։ Երբ որևէ հարցի չէի կարողանում պատասխանել, դիմում էի հին գրքերի օգնությամբ։ Գիշերները պառկում էի արթուն և ունկնդրում քամու ձայնին, և ինձ թվում էր, թե լսում եմ օդում թևածող հին աստվածների ձայնը։
Մենք անտառաբնակ մարդկանց նման անուս մարդիկ չենք․ մեր կանայք բուրդ մանել գիտեն, մեր քրմերը սպիտակ թիկնոցներ են հագնում։ Մենք չենք սնվում ծառերի թրթուրներով․ չենք մոռացել հին ձեռագրերը, թեև նրանք բարդ են ու դժվար հասկանալի։ Չնայած իմ ունեցած հարուստ գիտելիքներին, ես ուզում էի ավելի շատ իմանալ և, երբ հասուն տղամարդ դարձա, եկա հորս մոտ ու ասացի․ «Արդեն իմ ճամփորդելու ժամանակն է»։ Այդ գիշեր քրմարանում խնդրեցի ու մեղքերի թողություն ստացա։ Ֆիզիկապես ինձ թույլ էի զգում, հոգեպես խաղաղ էի ու հանգիստ։ Միայն հայրս էր ինձ հարցեր տալիս ու հետաքրքրվում իմ երազանքներով։
Այնուհետև հայրս հրամայեց նայել կրակից բարձրացող ծխին։ Ես նայեցի և պատմեցի այն բոլորի մասին, ինչ տեսա այնտեղ։ Դա այն էր, ինչ միշտ տեսել եմ․ գետ ու նրա ետևում գտնվող Մահվան մի մեծ կացարան, որտեղ աստվածներն են զբոսնում։ Ես միշտ մտածել եմ այդ մասին։ Երբ պատմում էի տեսածիս մասին, խստություն էր նկատվում հորս աչքերում․ այդ պահին նա հայրս չէր, այլ՝ քուրմ։ Նա ասաց․ «Սա մեծ երազանք է»։
― Դա իմ երազանքն է, ― ասացի ու, երբ ծուխը գնալով տարածվում էր օդում, իմ մտքերը ավելի էին պարզվում։ Նրանք կողքի սենյակում աստղերին նվիրված երգեր էին երգում, որն ինձ վրա մեղուների բզզոցի տպավորություն էր թողնում։ Նա հարցրեց, թե ինչպես են հագնված աստվածները, և ես պատմեցի իմ տեսածի մասին։ Գրքերից գիտենք, թե ինչպես են հագնվում աստվածները, բայց տեսա նրանց այնպես, ինչպես կան։ Երբ վերջացրի, հայրս իր ձեռքի փայտիկները երեք անգամ գցեց գետնին, ուսումնասիրելով նրանց անկումը։
― Դա մեծ երազանք է, ― ասաց հայրս։ ― Եվ կարող է սպառել քեզ։
― Ես չեմ վախենում, ― ասացի և ուշադիր նայեցի նրա աչքերին։ Ձայնս նվաղուն ստացվեց, բայց դա ծխից էր։
Հայրս թեթևակիորեն կպավ կրծքիս ու ճակատիս, տվեց ինձ մի աղեղ ու երեք նետ։
― Վերցրու սրանք, ― ասաց նա։ ― Արևելք գնալն արգելված է։ Արգելված է անցնել մեծ գետը։ Արգելված է այցելել Աստվածների կացարանը։ Այս բոլոր բաներն արգելված են։
― Այս բոլոր բաներն արգելված են, ― ասացի ես, բայց լոկ ձայնս էր, որ խոսեց, և ոչ թե հոգիս, նա նորից նայեց ինձ։
― Որդիս, ― ասաց հայրս, ― երբեմն ես էլ եմ երազանքներ ունեցել։ Եթե երազանքներդ չսպառեն քեզ, հնարավոր է, որ դու նշանավոր քուրմ կդառնաս։ Եթե նրանք քեզ սպառեն, դու էլի իմ որդին կմնաս։ Այժմ կատարիր քո ճանապարհորդությունը։
Այդ օրվանից սկսեցի ծոմ պահել, ինչպես օրենքն էր պահանջում։ Մարմինս հյուծվում էր, բայց ոչ՝ հոգիս։ Եվ երբ լույսը բացվեց, արդեն հեռացել էի գյուղից։ Ես աղոթում էի ու սրբագործում անձս՝ սպասելով նախանշանի։ Այն չուշացավ․ դա մի արծիվ էր։ Նա թռչում էր դեպի արևելք։
Հաճախ չար ոգիներն են առաքում նախանշաններ։ Ես սպասում էի դրան ժայռի հարթ կատարին նստած, ծոմ պահելով ու չսնվելով։ Ինձ անչափ հանգիստ էի զգում․ տեսնում էի երկինքն ու ներքևում տարածվող երկիրը։ Այնտեղ նստած մնացի այնքան ժամանակ, մինչև որ արեգակը մայր մտավ։ Ու հանկարծ տեսա հարթավայրով դեպի արևելք սուրացող երեք այծամների, որոնք ոչ մի ուշադրություն չէին դարձնում շրջապատին ու չէին նկատում ինձ։ Նրանց հետ էր նաև այծամի մի ձագ․ մեծ նախանշան։
Հեռվից հետևում էի նրանց և սպասում, թե ինչ կպատահի։ Սիրտս անհանգիստ էր արևելք գնալու համար, թեև գիտեի, որ պետք է գնամ։ Գլուխս բթացել էր ծոմապահությունից և նույնիսկ չտեսա, թե հովազն ինչպես ցատկեց այծամի ձագի վրա։ Բայց և այնպես, աղեղն արդեն ձեռքիս էր։ Նետով հովազ սպանելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց իմ նետը սուրաց և անցնելով նրա աչքի միջով, մխրճվեց գլուխը։ Հովազը գլորվեց գետնին, ճանկռեց հողն ու սատկեց։ Այդ ժամանակ հասկացա, որ պետք է արևելք գնամ․ այդ էր ցույց տալիս նախանշանը։ Երբ գիշերը վրա հասավ կրակ վառեցի ու միս խորովեցի։
Դեպի արևելք գնալն ութ օրվա ճանապարհ է և մարդ այդ ընթացքում անցնում է բազմաթիվ Լքված տների մոտով։ Անտառաբնակները վախենում են այդ վայրերից, իսկ ես՝ ո՛չ։ Մի անգամ գիշերը խարույկ վառեցի մի Լքված տան մոտ և հաջորդ առավոտյան այդտեղ նույնիսկ մի լավ դանակ գտա, որը մի փոքր ժանգոտված էր։ Բայց դա չնչին բան էր, համեմատած նրա հետ, ինչ սպասվում էր հետագայում։ Միշտ, երբ որսի ակնկալություն էի ունենում, նա հայտնվում էր իմ նետի առաջ, և նույնիսկ երկու անգամ որսախաղի դուրս եկա Անտառաբնակների հետ, առանց նրանց գիտության։ Այսպիսով իմացա, որ իմ կախարդանքը ուժեղ է, օրենքից անկախ, իսկ իմ ուղևորությունը՝ արդար։ Երբ արևը ութ անգամ մայր մտավ, հասա Մեծ գետի ափը։ Աստծու ճանապարհը անցնելուց հետո, մինչև գետը հասնելը կես օր էր տևում։ Այժմ մենք «Աստծո ճանապարհ» բառը չենք օգտագործում, քանի որ այն ավերվել ու վեր է ածվել քարակույտերի, և անտառով գնալն ավելի ապահով է։ Չնայած ծառերը խիտ էին, բայց դեռ շատ հեռվից նկատեցի գետը։ Վերջապես դուրս եկա մի մեծ ժայռի բաց կատարը։ Ներքևում տարածվել էր Մեծ գետը, որը նման էր արևի տակ պառկած հսկայի։ Այն շատ երկար էր ու լայն, կարող էր կուլ տալ շատ գետերի ու առվակների և չհագենալ։ Նրա անունը Օու֊Դիս֊Սան է, Սուրբ, Եկար։ Իմ ցեղակիցներից ոչ մեկը չի տեսել այն, նույնիսկ հայրս՝ քուրմը։ Գետը կախարդիչ էր, և ես աղոթում էի։
Հետո հայացքս բարձրացրի ու նայեցի հարավ։ Դա հենց այն տեղն էր, ուր բնակվում էին աստվածները։
Ինչպես պատմեմ, թե ինչի էր նման այն, ձեզ համար դժվար է պատկերացնել։ Այնտեղ, կարմիր լույսերի մեջ թաղված տները անչափ մեծ էին տուն կոչվելու համար, տարածված բոցակարմիր լույսը կործանված հզոր քաղաքի տեսք էր տալիս նրան։ Համոզված էի, որ մի ուրիշ դեպքում աստվածներն անմիջապես կնկատեին ինձ։ Այդ տեսարանից սարսափած՝ ձեռքերով փակեցի աչքերս ու ետ գնացի դեպի անտառը։
Միգուցե այն էլ բավական էր, ինչ արել էի ապրելու համար։ Չէ որ գիշերը լեռան վրա էի անցկացնելու։ Անտառաբնակներն այդ վայրերին չեն մոտենում։ Ավելին, ամբողջ գիշերվա ընթացքում համոզվեցի, որ պետք է անցնեմ գետն ու զբոսնեմ աստվածների կացարանում, թեև այդ միտքն ինձ սարսուռ էր պատճառում։ Իմ կախարդանքը ինձ չէր օգնում, և, բացի այդ, վախից աղիքներս գալարվում էին, իսկ միտքս՝ այրվում։ Երբ լույսը բացվեց, մտածեցի՝ «Ուղևորությունս կատարվեց։ Այժմ պետք է տուն վերադառնամ»։ Թեև այդպես էի մտածում, սակայն գիտեի որ այդ բանը չէի կարող անել։ Եթե գնայի աստվածների կացարանը, անշուշտ, կմեռնեի, իսկ եթե չգնայի, ապա հոգեպես խաղաղություն չէի գտնի երբեք։ Եթե մարդ քուրմ է ու քրմի որդի, ապա ավելի լավ է կյանքը կորցնի, քան հոգին։
Չնայած այն ամենին, երբ լաստ էի պատրաստում գետն անցնելու համար, արցունքները հոսում էին իմ աչքերից։ Եթե Անտառաբնակները հարձակվեին վրաս, ապա առանց կռվի կարող էին ինձ սպանել։ Բարեբախտաբար այդ բանը տեղի չունեցավ։ Երբ լաստս՝ արդեն պատրաստ էր, արտասանեցի մեռնողների աղոթքը և պատրաստվեցի մահվան։ Սիրտս քարացել էր, ոտքերս՝ թուլացել, բայց հետաքրքրությունից այրվող միտքս ինձ հանգիստ չէր տալիս։ Երբ լաստը ջուրն իջեցրի, կատարեցի իմ մահվան երգը․ դրա իրավունքը ես ունեի։ Դա մի հրաշալի երգ էր։
― Ես Ջոնն եմ, Ջոնի որդին, ― երգում էի ես։ ― Իմ մարդիկ Բլրաբնակներ են։ Նրանք առնական մարդիկ են։
― Ես լինում եմ լքված տներում, բայց չեմ սպանվում։
― Ես մետաղ եմ վերցնում Լքված տներից, բայց չեմ անիծվում։
― Ես ճամփորդում եմ ասծտու ճանապարհներով ու չեմ վախենում։ Օ՜, ես սպանել եմ հովազի, այծամի ձագի․․․
― Օ՜, ես տեսել եմ Մեծ գետը։ Ոչ ոք չի տեսել այն ինձանից առաջ։
― Արևելք գնալն արգելված է, բայց ես գնացել եմ, Մեծ գետն անցնելն արգելված է, բայց ես անցել եմ։
― Բացեք ձեր սիրտը, ձեր հոգին, լսեք իմ երգը։
― Այժմ գնում եմ աստվածների կացարանը, այլևս ետ չեմ վերադառնա։
― Մարմինս դատապարտված է մահվան, ծնկներս թուլացել են, բայց սիրտս ուժեղ է, չէ՞ որ գնում եմ աստվածների կացարանը։
Ինչևիցե, երբ հասա աստվածների կացարանը, վախենում էի,այո, վախենում էի։ Մեծ գետի հոսքը շատ ուժեղ էր․ այն անմիջապես ճանկեց իմ լաստը։ Դա դյութիչ բան էր, որովհետև գետը լայն էր ու հորդառատ։ Երբ սկսեցի անցնել գետը, նույնիսկ զգում էի չար ոգիների գոյությունը։ Նրանք շրջապատել էին ինձ։ Թեև պայծառ առավոտ էր, բայց պարանոցիս վրա զգում էի նրանց շունչը։ Երբեք այդքան մենակ չէի զգացել ինձ․ փորձում էի մտածել գիտելիքներիս մասին, բայց իմացածս ոչնչով չէր օգնում ինձ։ Գիտելիքներս կորցրել էին իրենց իմաստը ու այլևս պիտանի չէին, ինձ զգում էի չնչին ու մենակ, նոր փետրավորվող թռչունի նման, միայնակ՝ Մեծ գետի վրա, որպես աստվածների սպասավոր։
Չնայած այս բոլորին, որոշ ժամանակ անց աչքերս բացվեցին ու տեսա։ Տեսա գետի երկու ափերը, տեսա, որ մի ժամանակ գետի վրա եղել են աստվածների ճանապարհները, որոնք հիմա քանդված են ու ավերված։ Նրանք եղել են մեծ ու հրաշալի և Մեծ հրդեհի պատճառով, երբ երկնքից կրակ է թափվել, ավերվել են ու քանդվել։ Գետի հզոր հոսքը արագորեն մոտեցնում էր ինձ աստվածների կացարանին, և իմ առջև հառնում էին նրա հսկայական ավերակները։
Ես անտեղյակ եմ գետերի գաղտնիքներին, չէ որ մարդիկ բլրաբնակներ են։ Ես փորձում էի ղեկավարել լաստը փայտով, բայց այն չէր ենթարկվում ինձ, և թվում էր, թե գետն ուզում էր հեռացնել ինձ աստվածների կացարանից ու տանել դեպի լեգենդներում նկարագրված խավար ջրերը։ Դա ինձ զայրացնում էր, որից սիրտս ավելի էր ուժեղանում։ Այդ ժամանակ բարձրաձայն աղաղակեցի․ «Ես քուրմ եմ ու քրմի որդի»։ Աստվածները լսեցին ձայնս, նրանք ցույց տվեցին, թե ինչպես թիավարեմ լաստս միայն մեկ փայտով։ Գետի հոսանքը հանկարծակի փոխվեց, և լաստս արագորեն մոտեցավ աստվածների կացարանին։
Երբ մոտեցա քաղաքին, լաստս բախվեց գետափին ու շուռ եկավ։
Ես լողալ գիտեմ, շատ եմ լողացել մեր լճերում։
Գետափին գետնից դուրս ցցված երկաթե մի սյուն կար։ Լողալով մոտեցա, մագլցեցի սյունն ի վեր և բաբախող սրտով նստեցի նրա ծայրին։ Այն ժամանակ, երբ լաստով սլանում էի գետն ի վար, դեպի մութ ջրերը, ինձ մոտ էին աղեղս ու երկու նետս և մահվան հովտից գտած մեծ դանակը։ Ես լաստը վարում էի զգուշորեն և մտածում․ եթե այն սուզվի, ապա գոնե ապահով մահ կգտնեմ։ Երբ դուրս եկա ափ, չորացրի աղեղնալարս ու, նորից ամրացնելով աղեղի վրա, քայլեցի դեպի աստվածների կացարանը։
Քայլելիս զգում էի ոտքերիս տակի հաղը, բայց այն չէր այրվում։ Դա այնպես չէր, ինչպես նկարագրված է հեքիաթներում, որտեղ գետինը այրվում է հավերժորեն, չէ որ եղել եմ այնտեղ ու գիտեմ, որ դա այդպես չէ։ Մեծ հրդեհի հետքերը դեռ կան ու տեղ֊տեղ պահպանվել են ավերակների վրա, դա ճիշտ է։ Այնտեղ եղած նշաններն ու հետքերը հին են։ Ճիշտ չէ, երբ մեր քրմերն ասում են, որ դա մշուշով ու շղթաներով պատած մի երկիր է։ Ոչ, դա ճիշտ չէ։ Դա մի մեծ, ամայի վայր է, ավելի մեծ, քան մինչև այժմ մեզ ծանոթ որևէ անմարդաբնակ վայր։ Այնտեղ ամենուրեք տեսանելի են աստծու ճանապարհները, բայց նրանց մեծ մասն այժմ քանդված է ու ավերված։ Ամենուր երևում էին բարձր աշտարակների ավերակները։
Ինչպե՞ս պատմեմ ձեզ, թե ինչ տեսա այնտեղ։ Զգուշորեն առաջ անցա, ձեռքիս պատրաստ պահելով պրկված աղեղը, չվախենալով որևէ վտանգից։ Ըստ հեքիաթների, այնտեղից պետք է ոգիների ճիչ ու դևերի ողբ լսվեր, բայց նման բան տեղի չունեցավ։ Երբ ափ դուրս եկա, այնտեղ խաղաղություն էր տիրում։ Օրը պայծառ էր ու արևոտ, առատ անձրևների պատճառով քարաճեղքերից փարթամ խոտ էր աճել, թռչունները ձու էին դրել քանդված աշտարակների քարակույտերի մեջ։ Դա մի հրաշալի երկիր էր․ ոչ մի կասկած, որ քաղաքը կառուցել էին աստվածները։ Եթե ես էլ աստված լինեի, ես էլ կկառուցեի նրանց նման։
Ինչպե՞ս նկարագրեմ, թե ինչ տեսա։ Բոլոր աշտարակները չէ, որ քանդված են, նրանցից մի քանիսը դեռ կանգուն են անտառի բարձր ծառերի նման, և թռչուններն այնտեղ բույն են դնում։
Աշտարակներում լույսեր չէին վառվում, քանի որ աստվածները լքել էին նրանց։ Տեսա ջրից ձուկ որսացող բազեի։ Տեսա քարակույտերի ու կործանված սյուների վրա թռչկոտող սպիտակ թիթեռնիկների պարը։ Երբ առաջ անցա և ուշադիր նայեցի շուրջս, տեսա կիսով չափ կոտրված մի քար, որի վրա տառեր էին քանդակված։ Կարդացի, բայց չհասկացա դրանց իմաստը։ Այդ քարի վրա գրված էր․․․․․․․։
Քարե սալի վրա կար նաև մարդու կամ աստծու ջարդված պատկեր, որը պատրաստված էր սպիտակ քարից։ Պատկերն ավելի շուտ նման էր մազերը գլխի ետևի մասում հավաքած կնոջ։ Կարդացի վրայի տառերը և վերծանեցի Մոխրացում բառը։ Դա նրա անունն էր։ Մտածեցի, որ ավելի լավ կլինի աղոթել նրան, թեև այդպիսի աստծու չէի ճանաչում։
Ինչպե՞ս պատմեմ ձեզ, թե ինչ տեսա այնտեղ։ Մարդկային կյանքի ոչ մի հետք չէր մնացել ոչ քարերի և ոչ էլ մոխիրների վրա։ Ծառեր չկային այդ քարե անտառում։ Շատ էին աղավնիները, որոնք բույն էին դրել քարե աշտարակներում․ աստվածները պետք է որ նրանց շատ սիրած լինեին կամ, հավանաբար, օգտագործել էին զոհաբերության համար։
Տեսա նաև աստծու ճանապարհներին թափառող շատ կատուների, որոնք կանաչաչք էին ու մարդկանցից չէին վախենում։ Գիշերները նրանք ողբում էին դևերի նման, բայց դևեր չէին։ Ավելի վտանգավոր էին վայրի շները։ Նրանք գիշերները որսի էին դուրս գալիս ոհմակով։ Ամենուրեք թափված էին փորագրված քարեր, որոնց վրա գրված էին կախարդական թվեր կամ բառեր։
Ես ուղղություն վերցրի դեպի հյուսիս և չէի փորձում թաքնվել։ Եթե որևէ աստված կամ դև տեսներ ինձ, կմահանայի, բայց արդեն չէի վախենում մահվանից։ Գիտության ծարավն ինձ հանգիստ չէր տալիս, ես շատ բան չէի հասկանում։
Որոշ ժամանակ անց խիստ քաղց զգացի։ Կարող էի որսի միս ճարել, բայց որս անելու ցանկություն չունեի։ Չէ որ աստվածները որս չեն անում ինչպես մենք․ նրանք իրենց կերակուրները վերցնում են կախարդական սափորներից կամ ամաններից։ Այդպիսի ամանների ու սափորների հաճախ կարելի է հանդիպել անմարդաբնակ տներում։ Մի անգամ, երբ դեռ մանուկ էի ու հիմար, այդպիսի մի սափոր բացեցի ու կերա մեջի շատ համեղ կերակուրը։ Երբ հայրս իմացավ, խիստ պատժեց ինձ, քանի որ այդ սափորներում պահվող կերակուրները հաճախ թունավոր են լինում։ Ու թեև այդ օրվանից շատ ժամանակ էր անցել, բայց ես նորից գնացի այդպիսի կերակուր փնտրելու քաղաքի կենտրոնում գտնվող մեծ տաճարում և նրա աշտարակներից մեկի ավերակների մեջ գտա այն։ Երևում էր, որ տաճարը շատ մեծ էր եղել, քանի որ առաստաղը նման էր երկնքի ու զարդարված էր աստղերով, այնպես, ինչպես երկնակամարը՝ գիշերով։ Չնայած գույները խամրել էին ու գունաթափվել, բայց տեսա։ Հետո գնացի մեծ քարանձավներն ու թունելները, որտեղ հավանաբար ստրուկներ էին պահվել։ Երբ թունելներով ներքև էի իջնում, առնետների ձայն լսեցի և այլևս առաջ չգնացի, քանի որ դրանք փոքր ու կեղտոտ կենդանիներ են։ Նրանց ցեղակիցներից պետք է որ շատ լինեին այնտեղ։ Բարեբախտաբար, հենց փլատակների կենտրոնում, դեռ բաց մնացած մի դռան ետևում ուտելիք գտա։ Կերա միայն սափորի մրգերը, որոնք անչափ համեղ էին։ Այնտեղ գտա նաև ապակե շշերով խմիչքներ, դրանք պատրաստված էին աստվածների համար և չափազանց թունդ էին։ Խմեցի ու հարբեցի։ Այնուհետև քնեցի մի բարձր քարի վրա, կողքիս դնելով աղեղս։
Երբ արթնացա, արևն արդեն մայր էր մտել։ Ինձանից ներքև մի շուն էր նստել։ Նա դուրս էր հանել լեզուն ու կարծես ծիծաղում էր։
Մեծ շուն էր, շագանակագույն մաշկով և գայլի չափ մեծ։ Ես ոտքի ցատկեցի ու բարձր ձայնով գոռացի, բայց նա տեղից չշարժվեց․ շարունակեց նստած մնալ ու կարծես ծիծաղում էր։ Այդ բանն ինձ դուր չեկավ։ Երբ կռացա քար վերցնելու, դանդաղ հեռացավ։ Նա ինձնից չէր վախենում և այնպես էր նայում վրաս, կարծես միս լինեի։ Ուզում էի սպանել նրան, սակայն համոզված չէի, թե նա միակն է։ Ավելին, գիշերը վրա էր հասնում։
Ես շուրջս նայեցի։ Ոչ շատ հեռվում նկատեցի մի մեծ, քանդված ճանապարհ, որը տանում էր դեպի հյուսիս։ Այնտեղի աշտարակները բավականին բարձր էին։ Անմարդաբնակ տների մեծ մասը ավերված էր, թեև կային տներ, որ դեռ կանգուն էին մնացել։ Քայլերս ուղղեցի դեպի այդ ճանապարհը, անցնելով փլատակների վրայով։ Շունը շարունակում էր հետևել ինձ։ Երբ հասա աստծու ճանապարհին, նկատեցի ինձ հետևող ուրիշ շատ շների։ Եթե մի քիչ ավելի երկար քնեի, ապա նրանք ինձ արդեն հոշոտած կլինեին։
Ինչպես երևում էր, վստահ էին, որ ինձ կբռնեն, դրա համար էլ չէին շտապում։ Երբ մտա մի անմարդաբնակ տուն, նրանք սկսեցին հսկել մուտքը, հավանաբար կարծում էին, թե լավ որս են անելու։ Սակայն գրքերից գիտեի, որ շները դուռ չեն կարող բացել և, որ աստվածները սիրում են ապրել վերնահարկերում։
Երբ շներն ուզում էին հարձակվել վրաս, մի բաց դուռ գտա ու մտա ներս։ Օ՜, ինչպես զարմացան, երբ դուռը փակվեց նրանց երեսին։ Դա երկաթից պատրաստված ամուր մի դուռ էր։ Լսում էի դռան ետևից եկող նրանց հիմար հաչոցներն ու չէի դադարում նրան պատասխանելուց։ Ներսում մութ էր, բայց ես գտա սանդուղքներն ու վեր բարձրացա։ Սանդուղքներ շատ կային։ Նրանցով վեր բարձրանալիս գլխապտույտ զգացի։ Վերևում մի ուրիշ դուռ կար, գտա բռնակն ու բացեցի այն։ Ներս մտա մի երկար, փոքր ննջասենյակ, որի բրոնզե դուռը չէր բացվում, քանի որ բռնակ չուներ։ Հավանաբար այն բացվում էր կախարդական խոսքի զորությամբ, սակայն գաղտնիքը չգիտեի։ Ես շրջվեցի դեպի դիմացի դուռը, որի բռնակը կոտրված էր։ Բացեցի այն ու ներս մտա։ Ներսում գանձերով լեցուն մի տեղ կար։ Երևի հզոր աստվածներից մեկն էր ապրել այստեղ։
Առաջին սենյակը փոքր մի նախասենյակ էր։ Սպասեցի այնտեղ, հայտնելով ոգիներին, որ եկել եմ ոչ թե գողության, այլ խաղաղության համար։ Երբ ինձ թվաց, որ նրանք լսում են ձայնս, շարունակեցի․ «Օ՜, ինչ հարստություն»։ Սենյակի պատուհաններից քչերն էին կոտրված, և մնացել էին այնպես, ինչպես եղել էին անցյալում։
Քաղաքին նայող մեծ պատուհաններն անվնաս էին մնացել։ Նրանք միայն փոշոտվել ու կեղտոտվել էին։ Հատակին փռված ծածկոցները գրեթե չէին գունաթափվել, իսկ բազկաթոռներն ու բազմոցը չէին կորցրել իրենց ճկունությունը։ Պատից կախված էին շատ տարօրինակ նկարներ, որոնք անչափ գեղեցիկ էին։ Հիշում եմ սափորում դրված ծաղիկների փունջը։ Եթե դուք մոտիկից նայեիք այդ նկարին, բացի գունավոր գծերից ոչինչ չէիք տեսնի, իսկ եթե հեռվից նայեիք, ձեզ կթվար, թե այդ ծաղիկները հենց նոր էին պոկել թփից։ Տարօրինակ մի զգացում համակեց ինձ, երբ նայեցի մի այլ նկարի։ Դա կավից պատրաստված թռչունի պատկեր էր։ Այն շատ նման էր մեզ ծանոթ թռչունի կերպարանքին։ Ամենուրեք կային ամենատարբեր լեզուներով գրված գրքեր ու ձեռագրեր, որոնք չէի կարողանում կարդալ։ Հավանաբար աստվածները պետք է որ շատ իմաստուն եղած լինեին։ Զգացի, որ իրավունք ունեի այնտեղ լինելու, քանի որ ծարավ էի գիտության։
Այնուամենայնիվ, տարօրինակ էր․ այնտեղ լողարան կար, բայց ջուր չկար, հավանաբար աստվածները լողանում էին օդում։ Կային կերակուր պատրաստելու տեղ ու հարմարանքներ, բայց ոչ փայտ կար, ոչ էլ կրակ անելու տեղ։ Մոմեր ու լամպեր չկային, բայց կային բաներ, որ նման էին լամպերի, սակայն բացակայում էին պատրույգն ու նավթը։ Այստեղի բոլոր իրերը կախարդական հատկություն ունեին, բայց երբ ձեռք տվեցի, չմահացա, կախարդանքը լքել էր դրանց։
Որպես ապացույց պատմեմ հետևյալը։ Լողարանում կար մի բան, որը վկայում էր, որ պետք է տաք լիներ, բայց երբ դիպչում էիր նրան, տաք չէր։ Մի այլ տեղ գրված էր․ «Սառը», սակայն սառը չէր։ Կացարանը պետք է որ խիստ կախարդված լիներ, սակայն կախարդանքն արդեն լքել էր նրան։ Ես չէի հասկանում աստվածների գաղտնիքները, բայց շատ էի ցանկանում իմանալ դրանք։
Աստվածների կացարանը փակ էր, չոր ու փոշոտված։ Ասացի, որ կախարդանքը լքել էր կացարանը, բայց ավելի ճիշտ՝ այն լքել էր առարկաներին, ոչ թե տեղանքը։ Զգում էի, թե ինչպես էին ոգիները թևածում շուրջս ու ճնշում ինձ։ Ես երբեք չէի եղել անմարդաբնակ վայրում, բայց պետք է գիշերեի այնտեղ։ Երբ մտածում էի այդ մասին, լեզուս չորանում էր կոկորդումս, սակայն ուզում էի ամեն ինչ իմանալ։ Ամենաշատը, որ կարող էի անել, այդ տեղից դուրս գալն էր, բայց ներքևում ինձ հսկում էին շները, և ես չէի համարձակվում։
Չէի հասցրել շրջել բոլոր սենյակները, երբ մութը վրա հասավ։ Երբ իջավ գիշերը, վերադարձա մեծ սենյակ՝ քաղաքը դիտելու համար և կրակ վառեցի։ Փաթաթվեցի հատակին փռված ծածկոցի մեջ ու քնեցի կրակի մոտ․ անչափ հոգնած էի։
Հիմա ասեմ, թե ինչն էր ամենաուժեղ կախարդանքը։ Գիշերվա կեսին արթնացա։ Կրակն արդեն մարել էր ու ես մրսում էի։ Ինձ թվում էր, որ ամեն կողմից լսում եմ ձայներ ու շշուկներ։ Փակեցի աչքերս ու աշխատեցի չլսել։ Կարող եք ասել, որ քնեցի նորից, բայց ոչ, չքնեցի։ Զգում էի, թե ինչպես էին ոգիները հոգիս հանում մարմնիցս, ինչպես կարթով ձուկն են դուրս քաշում ջրից։
Ոչ մի շահ չունեմ խաբելու։ Ես քուրմ եմ ու քրմի որդի։ Եթե գոյություն ունեն ոգիներ, ինչպես սովորաբար ասում են մեր շրջանում ապրող մարդիկ, ապա ինչո՞ւ չպետք է գոյություն ունենային աստվածներ այդ հռչակավոր կացարանում։ Եվ մի՞թե հնարավոր չէ, որ նրանք ցանկանան խոսել այդքան երկար տարիներ հետո։ Ես ինձ զգում էի կարթով բռնված ձկան նման։ Աստվածները մարմնիցս դուրս էին հանել հոգիս, և ես հանգած կրակի մոտ տեսնում էի քնած մարմինս։ Աստվածները հոգիս դուրս էին բերել մարմնիցս, որպեսզի նայեմ քաղաքին։
Չնայած գիշեր էր, բայց տեսանելի էր ամեն ինչ։ Ամենուրեք լույսեր էին վառվում, լույսերի շարքեր, լույսի շրջանակներ ու կետեր․ տասնյակ հազարավոր ջահեր չէին կարող հավասարվել նրանց։ Ամբողջ երկինքը լուսավորված էր, լույսերի ցոլքից հնարավոր չէր տեսնել անգամ աստղերը։ Մտածում էի․ «Սա զորավոր կախարդանք է» ու դողում էի։ Լսում էի խռովահույզ գետերի մռնչյունը։ Վերջապես աչքերս վարժվեցին լույսին, իսկ ականջներս՝ ձայնին։ Ես հասկացա, որ տեսնում եմ քաղաքը այնպես, ինչպես այն եղել էր ժամանակին, երբ դեռ աստվածները չէին լքել այն։
Իրոք դա հրաշալի տեսարան էր։ Այո, հրաշալի էր։ Նման բան հնարավոր չէր տեսնել մարմնով։ Եթե մարմնով տեսնեի, ապա կմեռնեի։ Ամենուրեք տեսնում էի ոտքով ու կառքերով զբոսնող աստվածների, քաղաքում կային անթիվ աստվածներ, փողոցները լիքն էին կառքերով։ Աստվածներն իրենց հաճույքների համար գիշերը վեր էին ածել ցերեկվա։
Նրանց անց ու դարձը նման էր խաղաղ ջրերի ձայնին։ Ինչ որ անում էին, նման էր կախարդանքի։ Նրանց ամեն մի արարք կախարդիչ էր։ Երբ դուրս նայեցի մի ուրիշ պատուհանից, տեսա կամուրջներով միահյուսված հսկայական մի ցանց և աստծու ճանապարհներ, որոնք տանում էին դեպի արևելք ու արևմուտք։
Անհանգիստ ու հուզված էին աստվածները ու միշտ շարժման մեջ էին։ Նրանք թունելներ էին կառուցում գետերի տակ, տիտանական աշխատանք էին կատարում անհավատալի գործիքներով, սավառնում էին օդում ու աշխարհի ոչ մի մաս չէր վրիպում նրանց ուշադրությունից և, երբ որևէ բանի կարիք էին զգում, կարողանում էին բերել աշխարհի բոլոր կողմերից։
Ու միշտ, երբ աշխատում էին կամ հանգստանում, խնջույք էին անում կամ զբաղվում սիրո գործերով, այդ ամենն անում էին թմբկահարության ուղեկցությամբ․ տիտանական քաղաքի ռիթմ, որը մարդու սրտի նման անդադար բաբախում էր։
Երջանի՞կ էին նրանք։ Ի՞նչ է երջանկությունը աստվածների համար։ Նրանք մեծ էին ու հզոր, հրաշալի էին ու ահարկու։ Երբ տեսա նրանց ու զգացի նրանց կախարդանքը, չափազանց փոքր զգացի ինձ։ Ավելին, ինձ թվում էր, թե ուր որ է լուսինը ցած կբերեն երկնքից։ Նրանց տեսնում էի գիտությամբ ու իմաստությամբ լեցուն, թեև ոչ բոլոր գործերն էին լավ։ Այդ էլ հասկացա, բայց նրանց իմաստությունը հասնում էր հոգևոր խաղաղության աստիճանի։
Հետո տեսա նրանց սպասվող ճակատագիրը, որը սարսափելի էր ու մարդկային, մի բան, որ հնարավոր չէ նկարագրել մարդկային լեզվով։ Ես այն տեսա, երբ զբոսնում էի քաղաքում։ Ես կռվել եմ անտառաբնակների հետ, տեսել եմ մարդկանց մահը, բայց այն, ինչ տեսա այդ քաղաքում, բոլորովին ուրիշ էր։ Երբ աստվածները կռվում են իրար հետ, նրանք այնպիսի զենքեր չեն գործածում, ինչպես մենք։ Այդ կռիվների ժամանակ երկնքից կրակ էր թափվում, և քաղաքը պարուրող օդը վարակված էր։
Դա Մեծ հրդեհի ու կործանման ժամանակ էր։ Ես տեսնում էի քաղաքի փողոցներով փախչող աստվածներին, որոնք նման էին մրջյունների։ Խե՜ղճ աստվածներ, թշվա՜ռ աստվածներ։
Հետո տեսա կործանվող աշտարակները։ Աստվածներից մի քանիսը կարողացան փրկվել, այո, միայն մի քանիսը։ Այդպես է ասում Լեգենդը։ Քաղաքի կործանումից մի քանի տարի հետո էլ հողը դեռ վարակված էր։ Ես տեսա, թե ինչպես պատահեց այդ և տեսա աստվածների մահը։ Կործանված քաղաքի վրա խավար էր իջել և, երբ տեսա այս ամենը, լացեցի։
Այդ բոլորը ես տեսա։ Տեսա, թե ինչպես էր պատահել, տեսա դա ոչ թե մարմնով, այլ հոգով։ Առավոտյան, երբ արթնացա, զգացի, որ քաղցած եմ, չնայած քաղցի մասին չէի մտածում, որովհետև սիրտս նվաղել էր ու շփոթված էի։ Ես գիտեի Անմարդաբնակ վայրերի առաջացման պատճառը, բայց չէի հասկանում, թե դա ինչու պետք է պատահեր։ Ինձ թվում էր, որ այն չպետք է տեղի ունենար աստվածների կախարդանքի շնորհիվ։ Ես շրջում էի այդ տանը ու մտածում, բայց պատասխանը չէի գտնում։ Այնտեղ շատ բան կար, որ չէի հասկանում, թեև քուրմ եմ ու քրմի որդի։ Դա նման է այն բանին, երբ մարդ առանց ուղեկցողի գտնվում է Մեծ գետի ափին ու չգիտի ճանապարհը։
Այնուհետև տեսա մահվան աստծուն։ Նա նստած էր աթոռին, պատուհանի մոտ, այն սենյակում, որ դեռ չէի եղել։ Սկզբում կարծեցի, թե նա տակավին կենդանի է, հետո թիկունքին նկատեցի ձեռքի չորացած մաշկը, որը նման էր անկենդան կաշվի։ Սենյակի դուռը փակ էր, այնտեղ տաք էր ու չոր․ կասկած չկար, որ այն պահպանվել էր այնպես, ինչպես եղել էր։ Նա նստած էր ու պատուհանից նայում էր քաղաքին։ Հագնված էր աստվածներին արժանի ձևով։ Ոչ երիտասարդ էր և ոչ էլ ծեր․ չեմ կարող ասել, թե քանի տարեկան էր։ Բայց դեմքին իմաստության ու թախծի խոր կնիք կար։ Երևում էր, որ չէր ցանկացել փախչել քաղաքից։ Նա նստել էր իր պատուհանի մոտ ու դիտել կործանվող քաղաքը և այդպես էլ մահացել էր։
Ավելի լավ է մարդ կորցնի կյանքը, քան թե՝ հոգին։ Նրա դեմքից երևում էր, որ կորցրել էր մարմինը, բայց՝ ոչ հոգին։ Գիտեի, որ եթե դիպչեի նրան, կընկներ ու կփոշիանար, չնայած դեմքն անսասան արտահայտություն ուներ։
Ահա իմ ամբողջ պատմությունը։ Հիմա գիտեմ, որ նա սովորական մարդ էր․ նրանք բոլորն էլ սովորական մարդիկ են եղել և ոչ թե՝ աստվածներ կամ դևեր։ Նրանք սովորական մարդիկ են եղել, բայց անցել են խավարի ճանապարհով։
Այդ իմանալուց հետո այլևս չէի վախենում։ Չէի վախենում տուն գնալուց, թեև հետադարձի ճանապարհին ինձ սպասում էին մեծ վտանգներ․ չէ որ իմ ուղևորության ընթացքում երկու անգամ հալածվել էի վայրի շների կողմից ու մի անգամ էլ, երկու օր շարունակ հետապնդվել Անտառաբնակների կողմից։ Երբ նորից տեսա հորս, աղոթեցի ու սրբագործվեցի։ Հայրս թեթևակիորեն դիպավ կրծքիս ու շուրթերիս և ասաց․
― Դու եղևորությունդ սկսեցիր որպես տղա, վերադարձար որպես տղամարդ ու քուրմ։
Ես ասացի․
― Հայրիկ, նրանք սովորական մարդիկ են եղել։ Ես եղա աստվածների կացարանում ու տեսա այդ։ Դուք կարող եք սպանել ինձ, եթե օրենքը դա է պահանջում, բայց հիմա գիտեմ, որ նրանք սովորական մարդիկ են եղել։
Նա քնքշորեն նայեց ինձ և ասաց․
― Օրենքը միշտ նույն ձևը չունի, դու արեցիր այն, ինչ կարողացար։ Իմ ժամանակին ես չկարողացա անել այդ, բայց դու եկար ինձնից հետո ու արեցիր։ Այժմ պատմիր։
Ես սկսեցի պատմել։ Նա ուշադիր ինձ էր լսում։ Հետո իմ մեջ ցանկություն առաջացավ տեսածիս մասին պատմել բոլորին, բայց հայրս թույլ չտվեց։ Նա ասաց․
― Ճշմարտությունը նման է դժվար որսացվող եղջերուի։ Եթե չափից շատ օգտագործես այն, կարող ես մեռնել։ Իզուր չէ, որ մեր նախնիներն արգելել են Լքված բնակավայրերն այցելել։
Նա ճիշտ էր ասում, ճշմարտությանը պետք է հասնել աստիճանաբար։ Ես այդ իմացա, երբ քուրմ դարձա։ Հավանաբար հին ժամանակ մարդիկ շատ արագ էին յուրացնում գիտությունը։
Ինչևիցե, սկսենք նորից։ Մենք միայն մետաղ որոնելու համար չէ, որ գնում ենք Լքված բնակավայրերը, այլ նաև հին գրքերի ու ձեռագրերի համար, որոնք վերծանելը շատ դժվար գործ է։ Հիմա կախարդանքի միջոցները չեն գործում, բայց մենք կարող ենք նայել նրանց և ուրախանալ։ Դե, սկսենք նորից։
Եվ երբ ես ավագ քուրմ դառնամ, մենք կգնանք Մեծ գետից այն կողմ։ Մենք կգնանք Աստվածների քաղաքը, որի անունը Նյու Յորք է, այս անգամ՝ խմբով։ Մենք կնայենք Մոխրացող աստծուն և այլ աստվածների․ Լինքոլնին, Բալթիմորին ու Մովսեսին, թեև նրանք մարդիկ են եղել և ոչ թե աստվածներ կամ դևեր։ Այո, նրանք մարդիկ էին։ Հիշում եմ, այն մեռած մարդու դեմքը։
Մեզանից առաջ ապրածներն էլ մարդիկ են եղել, ինչպես մենք։ Մենք պետք է ապրենք, որ կառուցենք նորից։