«Պարոն «Ամենագետը»»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Պարոն ամենագետը |հեղինակ = Սոմերսեթ Մոեմ |թարգմանիչ = Ն․Մեսրոպյան |աղբյու...»:)
 
 
Տող 7. Տող 7.
  
 
[[Կատեգորիա:արձակ]]
 
[[Կատեգորիա:արձակ]]
 +
 +
Ես հակակրեցի Մաքս Քելադային, թեև նրան չէի ճանաչում։
 +
 +
Պատերազմը նոր էր վերջացել, և ճանապարհորդական նավերը խիստ ծանրաբեռնված էին ուղևորներով։ Չափազանց դժվար էր նավի վրա տեղ գտնել։ Շռայլություն էր առանձին խցիկ ակնկալելը, իսկ երկտեղանոց խցիկի համար պետք էր անչափ շնորհակալ լինել։ Բայց տրամադրությունս ընկավ, երբ իմացա ուղեկցիս անունը (Քելադա՝ անունը հուշում էր հարևանիս արևելյան ծագումը)։ Ուրիշի հետ նույն խցիկում տասնչորս օր ապրելը (մանավանդ՝ արևելցու հետ) ենթադրում էր միշտ փակ պատուհան, և բացառված էր նույնիսկ գիշերային մաքուր օդը։ Թերևս տրամադրությունս ավելի բարձրանար, եթե ուղեկցիս անունը Սմիթ կամ Բրաուն լիներ։
 +
 +
Երբ նավ բարձրացա, պարոն Քելադայի իրերն արդեն խցիկում էին։ Դրանց տեսքն ինձ դուր չեկավ։ Բազմաթիվ պիտակներով ճամպրուկները բավականին մեծ էին։ Ուղեկիցս արդեն հանել էր հարդարանքի առարկաները, որոնց վրա նկատեցի «Կոտի» մակնիշը։ Լողասենյակում դրված էին նրա օծանելիքները, մազի յուղն ու օճառը։ Պարոն Քելադայի հակինթե կոթով խոզանակներն իրենց ոսկյա մակագրություններով, իմ կարծիքով, ավելի հարմար էին հատակը քերելու և փայլեցնելու համար։ Ինչևէ, այդ մարդուն նախապես չհամակրեցի։
 +
 +
Խցիկից դուրս գալով ուղղվեցի խաղասենյակ, պահանջեցի խաղաթղթեր և սկսեցի «պասիանս» բացել։ Հազիվ էի սկսել խաղը, երբ մեկը մոտեցավ ինձ և, անունս տալով, ներկայացավ։
 +
 +
― Ես պարոն Քելադան եմ, ― ասաց նա լայն ժպիտով, ցուցադրելով փայլուն ատամնաշարը և նստեց։
 +
 +
― Կարծեմ, երկուսս էլ նույն խցիկն ենք զբաղեցնում։
 +
 +
― Ինչպիսի՜ զուգադիպություն։ Երբեք չես կարող կռահել, թե ում հետ բախտ կվիճակվի ճանապարհորդել։ Չափազանց ուրախացա, երբ լսեցի, որ անգլիացի եք։ Ես միշտ կողմնակից եմ, որ մենք՝ անգլիացիներս, արտասահմանում համախմբված լինենք։ Անշուշտ, դուք հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել։
 +
 +
Ես աչքերով հավանության նշան արեցի։
 +
 +
― Դուք անգլիացի՞ եք, ― հարցրեցի։
 +
 +
― Հապա ինչպես։ Հո չե՞ք կարծում, որ ամերիկացու տեսք ունեմ։ Ոտից գլուխ անգլիացի եմ։
 +
 +
Իր ասածն ապացուցելու համար պարոն Քելադան ծոցագրպանից հանեց անձնագիրն ու մեծամտորեն ճոճեց քթիս առաջ։
 +
 +
Այդ րոպեին մտածեցի, որ Անգլիայի Ջորջ թագավորը շատ տարօրինակ հպատակներ ունի։ Պարոն Քելադան կարճահասակ էր ու հաստլիկ, թխամորթ, մաքուր սափրված այտերով, մսոտ ու կեռ քթով, մեծ ու փայլուն, ջրակալած աչքերով։ Նրա երկար սև մազերը գանգուր էին, յուղված և այդ պատճառով՝ լպրծուն։ Նա խոսում էր արագ, սակայն ոչ սահուն անգլերենով և, առհասարակ, աչքի էր ընկնում հարուստ շարժուձևով։ Ես համոզված էի, որ եթե մանրակրկիտ զննվեր նրա անգլիական անձնագիրը, ապա կպարզվեր պարոն Քելադայի՝ ավելի կապույտ երկնքի տակ ծնված լինելու փաստը։
 +
 +
― Ի՞նչ կցանկանայիք խմել, ― հարցրեց նա։
 +
 +
Ես տարակուսանքով նայեցի նրան։ Որքան ինձ հայտնի էր, ոգելից խմիչքների վաճառքն արգելված էր, և նավի վրա, ըստ երևույթին, ոչ մի ընպելիք չպետք է լիներ։ Բացի այդ, երբ ծարավ չեմ լինում, դժվարանում եմ ասել, որ խմիչքն է ինձ դուր գալիս։ Սակայն պարոն Քելադան ինձ ուղղեց իր արևելյան քաղցրալիր ժպիտը․
 +
 +
― Վիսկի՝ սոդայո՞վ, թե՞ մարտինի։ Ասացեք, ո՞րն է ձեզ դուր գալիս։
 +
 +
Նա գրպաններից երկու շիշ հանեց և դրեց իմ առաջ, սեղանի վրա։ Ես գերադասեցի մարտինին, իսկ նա կանչեց մատուցողին և սառույց ու երկու բաժակ պահանջեց։
 +
 +
― Հիանալի կոկտեյլ, ― ասացի։
 +
 +
― Օ՜, դեռ այնքա՜ն կա։ Եթե նավի վրա ընկերներ ունեք, կարող եք չկասկածել․ բոլորին էլ կհյուրասիրենք ամեն տեսակի խմիչքով։
 +
 +
Պարոն Քելադան ասող֊խոսող մարդ էր։ Նա պատմեց Նյու֊Յորքից և Սան֊Ֆրանցիսկոյից, քննարկեց պիեսներ ու կինոնկարներ, անցավ քաղաքականությանը։ Հայրենասեր էր ու մարդամոտ, բայց միևնույն է, ինձ դուր չէր գալիս։ Սկզբում ես մի կողմ էի դրել խաղաթղթերը, բայց, երբ զրույցը շատ երկարեց, նորից սկսեցի խաղալ։
 +
 +
― Երեքը չորսի վրա, ― ասաց պարոն Քելադան։ ― «Պասիանս» խաղալիս ավելի զայրացնող բան չկա, քան այն, երբ հուշում են։
 +
 +
― Ստացվո՜ւմ է, ստացվո՜ւմ է, ― բացականչեց նա, ― տասնոցը վալետի վրա։
 +
 +
Ես բարկացած վերջացրի խաղը և սրտումս ատելություն զգացի նրա նկատմամաբ։
 +
 +
― Խաղաթղթերի ձեռնաճարպկություն սիրո՞ւմ եք, ― ասաց նա՝ վերցնելով խաղաթղթերը։
 +
 +
― Ոչ, չափազանց ատում եմ, ― պատասխանեցի։
 +
 +
― Դե լավ, միայն մեկը ցույց կտամ։
 +
 +
Ցույց տվեց երեքը։ Ասացի, որ ուզում եմ ճաշարան գնալ՝ տեղ զբաղեցնելու։
 +
 +
― Հիանալի է, ― պատասխանեց նա։ ― Ես արդեն զբաղեցրել եմ ձեր տեղը։ Մտածեցի, քանի որ միասին ենք ապրում, կարելի է նաև միևնույն սեղանի շուրջ նստել։
 +
 +
Չսիրեցի այդ պարոն Քելադային։
 +
 +
Մենք ոչ միայն խցիկում էինք միասին և օրը երեք անգամ ուտում էինք միևնույն սեղանից, այլև անհնար էր զբոսնել տախտակամածի վրա առանց նրա ընկերության։ Տարօրինակն այն էր, որ չէր էլ կասկածում, թե իր ներկայությունը կարող է ինձ տհաճ լինել։ Ավելի քան վստահ էր, որ ինքը հաճելի ընկերակից է։ Եթե տանդ լինեիր, կարող էիր աքացի տալ և աստիճաններով վար գլորել կամ դուռը երեսին փակել։ Բայց այս դեպքում ոչինչ անել հնարավոր չէր։
 +
 +
Ուղեկիցս չափազանց մարդամոտ էր և ընդամենը երեք օրում ծանոթացավ նավի բոլոր ուղևորների հետ։ Ղեկավարում էր աճուրդները, դրամ էր հավաքում սպորտային խաղերի համար, կազմակերպում էր մրցումներ, համերգներ ու պարահանդեսներ։ Իմ կարծիքով, նավի ամենաչսիրված ուղևորն էր։ Անունը պարոն «Ամենագետ» էին դրել և նույնիսկ երեսին էին ասում, որն ընդունվում էր իբրև հաճոյախոսություն։ Ամենից անտանելին ճաշի ժամն էր, երբ մոտ մեկ ժամ իր զոհն էինք։ Անընդհատ խոսում էր, ծիծաղում ու վիճում։ Իրեն համարում էր ամենատեղյակ մարդը և եթե չէիր համաձայնում նրա որևէ խոսքին, վիրավորվում էր։ Ինչքան էլ նյութն անկարևոր լիներ, օձիքդ բաց չէր թողնի, մինչև չհանգեիր իր կարծիքին։ Մտքով իսկ չէր անցնում, որ կարող է սխալվել։
 +
 +
Մեր սեղանի շուրջ նստում էր նաև մի մարդ, որի անունը Ռամզեյ էր։ Նա ատում էր արևելցու ինքնավստահությունը և անընդհատ վեճի էր բռնվում նրա հետ։ Ռամզեյն ամերիկյան հյուպատոսարանի աշխատակից էր և բնակվում էր Կոբեյում։<ref>Կոբեյ ― փոքրիկ կղզի Խաղաղ օվկիանոսում։</ref> Նա ծնվել էր Միացյալ Նահանգների միջին արևմտյան շրջանում, հաղթանդամ էր, մարմնեղ և թվում էր, թե հագուստն ուր որ է կպատռվի։ Նյու֊Յորք կատարած այցելությունից հետո նա վերադառնում էր իր աշխատանքին։ Նյու֊Յորք էր գնացել կնոջը բերելու, որ մեկ տարի հյուրընկալվել էր ծնողների մոտ։ Տիկին Ռամզեյը փաքրակազմ, գեղեցիկ էակ էր, հաճելի շարժուձևերով և հումորի զգացումով։ Հյուպատոսարանի աշխատակցի վարձատրությունը ցածր էր, և տիկին Ռամզեյը հագնվում էր հասարակ, սակայն զգացվում էր, որ հագնվելու մեծ ճաշակ ունի ու միշտ տպավորիչ էր։ Նա աչքի զարնող մի հատկանիշ ուներ՝ չափազանց համեստ էր։ Մի հատկանիշ, որ զարդարում և հրապուրիչ էր դարձնում նրան։
 +
 +
Մի երեկո, ընթրելիս՝ զրույցը պատահաբար ծավալվեց մարգարիտների շուրջ։ Թերթերն այդ օրերին շատ էին գրում խորամանկ ճապոնացիների պատրաստած արհեստական մարգարիտների մասին, որոնք, անկասկած, կիջեցնեին իսկական մարգարիտների արժեքը, քանի որ գնալով կատարելագործվում էին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ զրույցը վարում էր պարոն Քելադան․ նա մարգարիտների մասին պատմեց այն ամենը, ինչ հնարավոր էր։ Ինձ թվում էր, որ Ռամզեյն այնքան էլ տեղյակ չէր այդ նյութին, բայց բռնկվել էր արևելցուն հակաճառելու կիրքով և շուտով մի տաք վիճաբանություն սկսվեց։ Այս անգամ պարոն Քելադան չափազանց գրգռված էր, և երբ Ռամզեյն ինչ֊որ բան ասաց, նա ձեռքով հարվածեց սեղանին և բացականչեց․
 +
 +
― Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Այժմ էլ մեկնում եմ Ճապոնիա, հենց մարգարիտների գործով։ Ես այդ արհեստով եմ զբաղվում և ինչ֊որ ասում եմ, ճշմարտացի է, ոչ ոք չի կարող հակաճառել ինձ։ Ես գիտեմ աշխարհի բոլոր լավագույն մարգարիտները և եթե կան այնպիսիները, որոնց անտեղյակ եմ, ուրեմն, դրանք անպայման անարժեք են։
 +
 +
Նրա հայտարարությունը մեզ համար նորություն էր, քանի որ մինչ այդ անտեղյակ էինք պարոն Քելադայի զբաղմունքին։ Միայն աղոտ կերպով գիտեինք, որ Ճապոնիա էր մեկնում առևտրական գործերով։ Նա մի հաղթական հայացք նետեց սեղանակիցների վրա և ասաց․
 +
 +
― Ինձ նման մասնագետը մի հայացքով կարող է որոշել մարգարիտի իսկական կամ կեղծ լինելը։
 +
 +
Եվ մատնացույց անելով տիկին Ռամզեյի վզի մարգարտաշարը, ասաց․
 +
 +
― Լավ հիշեցեք իմ խոսքերը, տիկին Ռամզեյ, մարգարիտների այն շարը, որ զարդարում է ձեր վիզը, երբեք չի կորցնի իր արժեքը, նույնիսկ մի ցենտով։
 +
 +
Տիկին Ռամզեյն իրեն հատուկ համեստությամբ մի փոքր կարմրեց և մարգարտաշարն աննկատ տեղավորեց հագուստի օձիքի տակ։ Պարոն Ռամզեյն առաջ թեքվեց, մի հայացք նետեց սեղանակիցների վրա։ Նրա աչքերը փայլեցին։
 +
 +
― Գեղեցիկ չէ՞ տիկին Ռամզեյի մարգարտաշարը․․․
 +
 +
― Անշուշտ, ես անմիջապես նկատեցի, ― պատասխանեց պարոն Քելադան, ― և ասացի ինքս ինձ․ «Ա՜յ, քեզ իսկական մարգարիտներ․․․»։
 +
 +
― Ես չեմ գնել այդ շարանը, բայց ինձ շատ է հետաքրքրում նրա արժեքը։
 +
 +
― Այդ շարանը մարգարիտով զբաղվող արհեստավորների համար կարժենա տասնհինգ հազար դոլար, իսկ եթե դրանք գնվել են Հինգերորդ պողոտայում, չեմ զարմանա, եթե լսեմ, որ վճարվածէ երեսուն հազար դոլար։
 +
 +
Պարոն Ռամզեյն անողոք քրքջաց։
 +
 +
― Դուք, անշուշտ, շատ կզարմանաք, եթե լսեք, որ տիկին Ռամզեյը գնել է սա քաղաքի հանրախանութներից մեկում, Նյու֊Յորքից մեկնելուց մեկ օր առաջ և վճարել է ընդամենը տասնութ դոլար։
 +
 +
Պարոն Քելադան զայրացավ։
 +
 +
― Հիմարություն։ Դրանք ոչ միայն իսկական են, այլև մեծությամբ լավագույններից են, որ ես երբևէ հանդիպել եմ։
 +
 +
― Գրազ եմ գալիս հարյուր դոլարով, որ դրանք արհեստական են։
 +
 +
― Համաձայն եմ։
 +
 +
― Օ՜, Էլմեր, չարժե գրազ գալ այն բանի վրա, որին չափազանց վստահ ես, ― թեթևակի ժպտալով և մի փոքր առարկող տոնով ասաց տիկին Ռամզեյը։
 +
 +
― Ինչո՞ւ չարժե։ Եթե կարելի է հեշտությամբ փող վաստակել, ապա դրանից միայն հիմարը կհրաժարվի։
 +
 +
― Բայց ինչպե՞ս ապացուցել․․․
 +
 +
― Թույլ տվեք մոտիկից ուսումնասիրել, և եթե արհեստական է, անմիջապես կասեմ։ Ի վերջո, այնքան էլ մեծ բան չէ 100 դոլար կորցնելը։
 +
 +
― Հանիր վզիցդ շարանը, սիրելիս, թող պարոնն ուզածի չափ նայի։
 +
 +
Տիկին Ռամզեյը մի պահ տատանվեց և ձեռքը տարավ ամրակցիչը։
 +
 +
― Չի բացվում, ― ասաց նա, ― ըստ երևույթին, պարոն Քելադան պիտի բավարարվի իմ ասածով, ուրիշ միջոց չկա։
 +
 +
Հանկարծ ինձ պաշարեց տարօրինակ մի զգացում․ ինձ թվաց, թե հիմա անպայման մի բան պետք է կատարվի։
 +
 +
Ռամզեյը տեղից վեր թռավ։
 +
 +
― Ես ինքս կարձակեմ։
 +
 +
Նա մարգարտաշարը տվեց պարոն Քելադային։
 +
 +
Արևելցին գրպանից հանեց խոշորացույցը։
 +
 +
Նրա ողորկ և թուխ դեմքին հաղթական ժպիտ տարածվեց։ Եվ այն րոպեին, երբ վերադարձնելով շարանը, ուզում էր հայտնել իր կարծիքը, նկատեց տիկին Ռամզեյի ուշագնացության աստիճան գունաթափ դեմքը։ Տիկինը նայում էր Քելադային այնպիսի ակնապիշ և աղերսող արտահայտությամբ, որ զարմանալի էր, թե ամուսինը ինչպես չէր նկատում։ Պարոն Քելադան կանգ առավ բերանը բաց և կարմրատակած։
 +
 +
Նա ճիգ գործադրեց տիրապետելու իրեն և ասաց․
 +
 +
― Սխալվեցի, շատ հաջող արհեստական մարգարիտներ են, որոշեցի միայն խոշորացույցով նայելիս։ Ես էլ եմ կարծում, որ տասը դոլարից ավելին չարժե։
 +
 +
Այնուհետև պարոն Քելադան դրամապանակից հանեց հարյուր դոլար և անխոս հանձնեց Ռամզեյին։
 +
 +
― Գուցե սա քեզ համար դաս լինի, երիտասարդ բարեկամ, որ այլևս այդքան ինքնավստահ չլինես, ― ասաց պարոն Ռամզեյը, վերցնելով թղթադրամը։ Ես նկատեցի, որ Քելադայի ձեռքերը հուզմունքից դողում էին։
 +
 +
Այս լուրն անմիջապես տարածվեց նավով մեկ։ Այդ երեկո Քելադան բավական շատ հեգնանք հանդուրժեց։ Մարդիկ գոհ էին, որ, վերջապես, մերկացվել էր պարոն «Ամենագետը»։
 +
 +
Այդ երեկո գլխացավը պատճառաբանելով, իր շքեղ համարում փակվեց տիկին Ռամզեյը։
 +
 +
Հաջորդ առավոտ, երբ վեր կացա և սկսեցի հագնվել, պարոն Քելադան դեռևս պառկած ծխում էր։ Հանկարծ ինչ֊որ մեկը քսվեց դռանը և ճեղքից մի ծրար ներս խցկեց։ Դուռը բացեցի, ոչ ոք չկար։ Ծրարը հասցեագրված էր Մաքս Քելադային, որի անունը գրված էր տպագիր մեծատառերով։ Ծրարը հանձնեցի Քելադային։
 +
 +
― Ումի՞ց է․․․ ― նա բացեց և միայն արտասանեց, ― Օ՜․․․
 +
 +
Ծրարից հանեց ոչ թե նամակ, այլ՝ հարյուր դոլարանոց մի թղթադրամ։ Նայեց և նորից կարմրեց, հետո ծրարը պատառոտեց։
 +
 +
― Նեղություն չե՞ք կրի պատուհանից դուրս նետել։
 +
 +
Կատարեցի խնդրանքը և ժպտալով նայեցի նրան։
 +
 +
― Անտանելի բան է, երբ մարդուն կատարյալ հիմարի տեղ են դնում։
 +
 +
― Մարգարիտներն իրակա՞ն էին։
 +
 +
― Եթե ես փոքրիկ, սիրունիկ կին ունենայի, երբեք նրան Նյու֊Յորքում մենակ չէի թողնի, ― ասաց նա։
 +
 +
Այդ պահին ես այլևս չէի հակակրում պարոն Քելադային։ Նա հանեց ծոցատետրը և զգուշությամբ տեղավորեց հարյուր դոլարանոց թղթադրամը։
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
<references />

Ընթացիկ տարբերակը 01:21, 6 Փետրվարի 2017-ի դրությամբ

Պարոն ամենագետը

հեղինակ՝ Սոմերսեթ Մոեմ
թարգմանիչ՝ Ն․Մեսրոպյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Ես հակակրեցի Մաքս Քելադային, թեև նրան չէի ճանաչում։

Պատերազմը նոր էր վերջացել, և ճանապարհորդական նավերը խիստ ծանրաբեռնված էին ուղևորներով։ Չափազանց դժվար էր նավի վրա տեղ գտնել։ Շռայլություն էր առանձին խցիկ ակնկալելը, իսկ երկտեղանոց խցիկի համար պետք էր անչափ շնորհակալ լինել։ Բայց տրամադրությունս ընկավ, երբ իմացա ուղեկցիս անունը (Քելադա՝ անունը հուշում էր հարևանիս արևելյան ծագումը)։ Ուրիշի հետ նույն խցիկում տասնչորս օր ապրելը (մանավանդ՝ արևելցու հետ) ենթադրում էր միշտ փակ պատուհան, և բացառված էր նույնիսկ գիշերային մաքուր օդը։ Թերևս տրամադրությունս ավելի բարձրանար, եթե ուղեկցիս անունը Սմիթ կամ Բրաուն լիներ։

Երբ նավ բարձրացա, պարոն Քելադայի իրերն արդեն խցիկում էին։ Դրանց տեսքն ինձ դուր չեկավ։ Բազմաթիվ պիտակներով ճամպրուկները բավականին մեծ էին։ Ուղեկիցս արդեն հանել էր հարդարանքի առարկաները, որոնց վրա նկատեցի «Կոտի» մակնիշը։ Լողասենյակում դրված էին նրա օծանելիքները, մազի յուղն ու օճառը։ Պարոն Քելադայի հակինթե կոթով խոզանակներն իրենց ոսկյա մակագրություններով, իմ կարծիքով, ավելի հարմար էին հատակը քերելու և փայլեցնելու համար։ Ինչևէ, այդ մարդուն նախապես չհամակրեցի։

Խցիկից դուրս գալով ուղղվեցի խաղասենյակ, պահանջեցի խաղաթղթեր և սկսեցի «պասիանս» բացել։ Հազիվ էի սկսել խաղը, երբ մեկը մոտեցավ ինձ և, անունս տալով, ներկայացավ։

― Ես պարոն Քելադան եմ, ― ասաց նա լայն ժպիտով, ցուցադրելով փայլուն ատամնաշարը և նստեց։

― Կարծեմ, երկուսս էլ նույն խցիկն ենք զբաղեցնում։

― Ինչպիսի՜ զուգադիպություն։ Երբեք չես կարող կռահել, թե ում հետ բախտ կվիճակվի ճանապարհորդել։ Չափազանց ուրախացա, երբ լսեցի, որ անգլիացի եք։ Ես միշտ կողմնակից եմ, որ մենք՝ անգլիացիներս, արտասահմանում համախմբված լինենք։ Անշուշտ, դուք հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել։

Ես աչքերով հավանության նշան արեցի։

― Դուք անգլիացի՞ եք, ― հարցրեցի։

― Հապա ինչպես։ Հո չե՞ք կարծում, որ ամերիկացու տեսք ունեմ։ Ոտից գլուխ անգլիացի եմ։

Իր ասածն ապացուցելու համար պարոն Քելադան ծոցագրպանից հանեց անձնագիրն ու մեծամտորեն ճոճեց քթիս առաջ։

Այդ րոպեին մտածեցի, որ Անգլիայի Ջորջ թագավորը շատ տարօրինակ հպատակներ ունի։ Պարոն Քելադան կարճահասակ էր ու հաստլիկ, թխամորթ, մաքուր սափրված այտերով, մսոտ ու կեռ քթով, մեծ ու փայլուն, ջրակալած աչքերով։ Նրա երկար սև մազերը գանգուր էին, յուղված և այդ պատճառով՝ լպրծուն։ Նա խոսում էր արագ, սակայն ոչ սահուն անգլերենով և, առհասարակ, աչքի էր ընկնում հարուստ շարժուձևով։ Ես համոզված էի, որ եթե մանրակրկիտ զննվեր նրա անգլիական անձնագիրը, ապա կպարզվեր պարոն Քելադայի՝ ավելի կապույտ երկնքի տակ ծնված լինելու փաստը։

― Ի՞նչ կցանկանայիք խմել, ― հարցրեց նա։

Ես տարակուսանքով նայեցի նրան։ Որքան ինձ հայտնի էր, ոգելից խմիչքների վաճառքն արգելված էր, և նավի վրա, ըստ երևույթին, ոչ մի ընպելիք չպետք է լիներ։ Բացի այդ, երբ ծարավ չեմ լինում, դժվարանում եմ ասել, որ խմիչքն է ինձ դուր գալիս։ Սակայն պարոն Քելադան ինձ ուղղեց իր արևելյան քաղցրալիր ժպիտը․

― Վիսկի՝ սոդայո՞վ, թե՞ մարտինի։ Ասացեք, ո՞րն է ձեզ դուր գալիս։

Նա գրպաններից երկու շիշ հանեց և դրեց իմ առաջ, սեղանի վրա։ Ես գերադասեցի մարտինին, իսկ նա կանչեց մատուցողին և սառույց ու երկու բաժակ պահանջեց։

― Հիանալի կոկտեյլ, ― ասացի։

― Օ՜, դեռ այնքա՜ն կա։ Եթե նավի վրա ընկերներ ունեք, կարող եք չկասկածել․ բոլորին էլ կհյուրասիրենք ամեն տեսակի խմիչքով։

Պարոն Քելադան ասող֊խոսող մարդ էր։ Նա պատմեց Նյու֊Յորքից և Սան֊Ֆրանցիսկոյից, քննարկեց պիեսներ ու կինոնկարներ, անցավ քաղաքականությանը։ Հայրենասեր էր ու մարդամոտ, բայց միևնույն է, ինձ դուր չէր գալիս։ Սկզբում ես մի կողմ էի դրել խաղաթղթերը, բայց, երբ զրույցը շատ երկարեց, նորից սկսեցի խաղալ։

― Երեքը չորսի վրա, ― ասաց պարոն Քելադան։ ― «Պասիանս» խաղալիս ավելի զայրացնող բան չկա, քան այն, երբ հուշում են։

― Ստացվո՜ւմ է, ստացվո՜ւմ է, ― բացականչեց նա, ― տասնոցը վալետի վրա։

Ես բարկացած վերջացրի խաղը և սրտումս ատելություն զգացի նրա նկատմամաբ։

― Խաղաթղթերի ձեռնաճարպկություն սիրո՞ւմ եք, ― ասաց նա՝ վերցնելով խաղաթղթերը։

― Ոչ, չափազանց ատում եմ, ― պատասխանեցի։

― Դե լավ, միայն մեկը ցույց կտամ։

Ցույց տվեց երեքը։ Ասացի, որ ուզում եմ ճաշարան գնալ՝ տեղ զբաղեցնելու։

― Հիանալի է, ― պատասխանեց նա։ ― Ես արդեն զբաղեցրել եմ ձեր տեղը։ Մտածեցի, քանի որ միասին ենք ապրում, կարելի է նաև միևնույն սեղանի շուրջ նստել։

Չսիրեցի այդ պարոն Քելադային։

Մենք ոչ միայն խցիկում էինք միասին և օրը երեք անգամ ուտում էինք միևնույն սեղանից, այլև անհնար էր զբոսնել տախտակամածի վրա առանց նրա ընկերության։ Տարօրինակն այն էր, որ չէր էլ կասկածում, թե իր ներկայությունը կարող է ինձ տհաճ լինել։ Ավելի քան վստահ էր, որ ինքը հաճելի ընկերակից է։ Եթե տանդ լինեիր, կարող էիր աքացի տալ և աստիճաններով վար գլորել կամ դուռը երեսին փակել։ Բայց այս դեպքում ոչինչ անել հնարավոր չէր։

Ուղեկիցս չափազանց մարդամոտ էր և ընդամենը երեք օրում ծանոթացավ նավի բոլոր ուղևորների հետ։ Ղեկավարում էր աճուրդները, դրամ էր հավաքում սպորտային խաղերի համար, կազմակերպում էր մրցումներ, համերգներ ու պարահանդեսներ։ Իմ կարծիքով, նավի ամենաչսիրված ուղևորն էր։ Անունը պարոն «Ամենագետ» էին դրել և նույնիսկ երեսին էին ասում, որն ընդունվում էր իբրև հաճոյախոսություն։ Ամենից անտանելին ճաշի ժամն էր, երբ մոտ մեկ ժամ իր զոհն էինք։ Անընդհատ խոսում էր, ծիծաղում ու վիճում։ Իրեն համարում էր ամենատեղյակ մարդը և եթե չէիր համաձայնում նրա որևէ խոսքին, վիրավորվում էր։ Ինչքան էլ նյութն անկարևոր լիներ, օձիքդ բաց չէր թողնի, մինչև չհանգեիր իր կարծիքին։ Մտքով իսկ չէր անցնում, որ կարող է սխալվել։

Մեր սեղանի շուրջ նստում էր նաև մի մարդ, որի անունը Ռամզեյ էր։ Նա ատում էր արևելցու ինքնավստահությունը և անընդհատ վեճի էր բռնվում նրա հետ։ Ռամզեյն ամերիկյան հյուպատոսարանի աշխատակից էր և բնակվում էր Կոբեյում։[1] Նա ծնվել էր Միացյալ Նահանգների միջին արևմտյան շրջանում, հաղթանդամ էր, մարմնեղ և թվում էր, թե հագուստն ուր որ է կպատռվի։ Նյու֊Յորք կատարած այցելությունից հետո նա վերադառնում էր իր աշխատանքին։ Նյու֊Յորք էր գնացել կնոջը բերելու, որ մեկ տարի հյուրընկալվել էր ծնողների մոտ։ Տիկին Ռամզեյը փաքրակազմ, գեղեցիկ էակ էր, հաճելի շարժուձևերով և հումորի զգացումով։ Հյուպատոսարանի աշխատակցի վարձատրությունը ցածր էր, և տիկին Ռամզեյը հագնվում էր հասարակ, սակայն զգացվում էր, որ հագնվելու մեծ ճաշակ ունի ու միշտ տպավորիչ էր։ Նա աչքի զարնող մի հատկանիշ ուներ՝ չափազանց համեստ էր։ Մի հատկանիշ, որ զարդարում և հրապուրիչ էր դարձնում նրան։

Մի երեկո, ընթրելիս՝ զրույցը պատահաբար ծավալվեց մարգարիտների շուրջ։ Թերթերն այդ օրերին շատ էին գրում խորամանկ ճապոնացիների պատրաստած արհեստական մարգարիտների մասին, որոնք, անկասկած, կիջեցնեին իսկական մարգարիտների արժեքը, քանի որ գնալով կատարելագործվում էին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ զրույցը վարում էր պարոն Քելադան․ նա մարգարիտների մասին պատմեց այն ամենը, ինչ հնարավոր էր։ Ինձ թվում էր, որ Ռամզեյն այնքան էլ տեղյակ չէր այդ նյութին, բայց բռնկվել էր արևելցուն հակաճառելու կիրքով և շուտով մի տաք վիճաբանություն սկսվեց։ Այս անգամ պարոն Քելադան չափազանց գրգռված էր, և երբ Ռամզեյն ինչ֊որ բան ասաց, նա ձեռքով հարվածեց սեղանին և բացականչեց․

― Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Այժմ էլ մեկնում եմ Ճապոնիա, հենց մարգարիտների գործով։ Ես այդ արհեստով եմ զբաղվում և ինչ֊որ ասում եմ, ճշմարտացի է, ոչ ոք չի կարող հակաճառել ինձ։ Ես գիտեմ աշխարհի բոլոր լավագույն մարգարիտները և եթե կան այնպիսիները, որոնց անտեղյակ եմ, ուրեմն, դրանք անպայման անարժեք են։

Նրա հայտարարությունը մեզ համար նորություն էր, քանի որ մինչ այդ անտեղյակ էինք պարոն Քելադայի զբաղմունքին։ Միայն աղոտ կերպով գիտեինք, որ Ճապոնիա էր մեկնում առևտրական գործերով։ Նա մի հաղթական հայացք նետեց սեղանակիցների վրա և ասաց․

― Ինձ նման մասնագետը մի հայացքով կարող է որոշել մարգարիտի իսկական կամ կեղծ լինելը։

Եվ մատնացույց անելով տիկին Ռամզեյի վզի մարգարտաշարը, ասաց․

― Լավ հիշեցեք իմ խոսքերը, տիկին Ռամզեյ, մարգարիտների այն շարը, որ զարդարում է ձեր վիզը, երբեք չի կորցնի իր արժեքը, նույնիսկ մի ցենտով։

Տիկին Ռամզեյն իրեն հատուկ համեստությամբ մի փոքր կարմրեց և մարգարտաշարն աննկատ տեղավորեց հագուստի օձիքի տակ։ Պարոն Ռամզեյն առաջ թեքվեց, մի հայացք նետեց սեղանակիցների վրա։ Նրա աչքերը փայլեցին։

― Գեղեցիկ չէ՞ տիկին Ռամզեյի մարգարտաշարը․․․

― Անշուշտ, ես անմիջապես նկատեցի, ― պատասխանեց պարոն Քելադան, ― և ասացի ինքս ինձ․ «Ա՜յ, քեզ իսկական մարգարիտներ․․․»։

― Ես չեմ գնել այդ շարանը, բայց ինձ շատ է հետաքրքրում նրա արժեքը։

― Այդ շարանը մարգարիտով զբաղվող արհեստավորների համար կարժենա տասնհինգ հազար դոլար, իսկ եթե դրանք գնվել են Հինգերորդ պողոտայում, չեմ զարմանա, եթե լսեմ, որ վճարվածէ երեսուն հազար դոլար։

Պարոն Ռամզեյն անողոք քրքջաց։

― Դուք, անշուշտ, շատ կզարմանաք, եթե լսեք, որ տիկին Ռամզեյը գնել է սա քաղաքի հանրախանութներից մեկում, Նյու֊Յորքից մեկնելուց մեկ օր առաջ և վճարել է ընդամենը տասնութ դոլար։

Պարոն Քելադան զայրացավ։

― Հիմարություն։ Դրանք ոչ միայն իսկական են, այլև մեծությամբ լավագույններից են, որ ես երբևէ հանդիպել եմ։

― Գրազ եմ գալիս հարյուր դոլարով, որ դրանք արհեստական են։

― Համաձայն եմ։

― Օ՜, Էլմեր, չարժե գրազ գալ այն բանի վրա, որին չափազանց վստահ ես, ― թեթևակի ժպտալով և մի փոքր առարկող տոնով ասաց տիկին Ռամզեյը։

― Ինչո՞ւ չարժե։ Եթե կարելի է հեշտությամբ փող վաստակել, ապա դրանից միայն հիմարը կհրաժարվի։

― Բայց ինչպե՞ս ապացուցել․․․

― Թույլ տվեք մոտիկից ուսումնասիրել, և եթե արհեստական է, անմիջապես կասեմ։ Ի վերջո, այնքան էլ մեծ բան չէ 100 դոլար կորցնելը։

― Հանիր վզիցդ շարանը, սիրելիս, թող պարոնն ուզածի չափ նայի։

Տիկին Ռամզեյը մի պահ տատանվեց և ձեռքը տարավ ամրակցիչը։

― Չի բացվում, ― ասաց նա, ― ըստ երևույթին, պարոն Քելադան պիտի բավարարվի իմ ասածով, ուրիշ միջոց չկա։

Հանկարծ ինձ պաշարեց տարօրինակ մի զգացում․ ինձ թվաց, թե հիմա անպայման մի բան պետք է կատարվի։

Ռամզեյը տեղից վեր թռավ։

― Ես ինքս կարձակեմ։

Նա մարգարտաշարը տվեց պարոն Քելադային։

Արևելցին գրպանից հանեց խոշորացույցը։

Նրա ողորկ և թուխ դեմքին հաղթական ժպիտ տարածվեց։ Եվ այն րոպեին, երբ վերադարձնելով շարանը, ուզում էր հայտնել իր կարծիքը, նկատեց տիկին Ռամզեյի ուշագնացության աստիճան գունաթափ դեմքը։ Տիկինը նայում էր Քելադային այնպիսի ակնապիշ և աղերսող արտահայտությամբ, որ զարմանալի էր, թե ամուսինը ինչպես չէր նկատում։ Պարոն Քելադան կանգ առավ բերանը բաց և կարմրատակած։

Նա ճիգ գործադրեց տիրապետելու իրեն և ասաց․

― Սխալվեցի, շատ հաջող արհեստական մարգարիտներ են, որոշեցի միայն խոշորացույցով նայելիս։ Ես էլ եմ կարծում, որ տասը դոլարից ավելին չարժե։

Այնուհետև պարոն Քելադան դրամապանակից հանեց հարյուր դոլար և անխոս հանձնեց Ռամզեյին։

― Գուցե սա քեզ համար դաս լինի, երիտասարդ բարեկամ, որ այլևս այդքան ինքնավստահ չլինես, ― ասաց պարոն Ռամզեյը, վերցնելով թղթադրամը։ Ես նկատեցի, որ Քելադայի ձեռքերը հուզմունքից դողում էին։

Այս լուրն անմիջապես տարածվեց նավով մեկ։ Այդ երեկո Քելադան բավական շատ հեգնանք հանդուրժեց։ Մարդիկ գոհ էին, որ, վերջապես, մերկացվել էր պարոն «Ամենագետը»։

Այդ երեկո գլխացավը պատճառաբանելով, իր շքեղ համարում փակվեց տիկին Ռամզեյը։

Հաջորդ առավոտ, երբ վեր կացա և սկսեցի հագնվել, պարոն Քելադան դեռևս պառկած ծխում էր։ Հանկարծ ինչ֊որ մեկը քսվեց դռանը և ճեղքից մի ծրար ներս խցկեց։ Դուռը բացեցի, ոչ ոք չկար։ Ծրարը հասցեագրված էր Մաքս Քելադային, որի անունը գրված էր տպագիր մեծատառերով։ Ծրարը հանձնեցի Քելադային։

― Ումի՞ց է․․․ ― նա բացեց և միայն արտասանեց, ― Օ՜․․․

Ծրարից հանեց ոչ թե նամակ, այլ՝ հարյուր դոլարանոց մի թղթադրամ։ Նայեց և նորից կարմրեց, հետո ծրարը պատառոտեց։

― Նեղություն չե՞ք կրի պատուհանից դուրս նետել։

Կատարեցի խնդրանքը և ժպտալով նայեցի նրան։

― Անտանելի բան է, երբ մարդուն կատարյալ հիմարի տեղ են դնում։

― Մարգարիտներն իրակա՞ն էին։

― Եթե ես փոքրիկ, սիրունիկ կին ունենայի, երբեք նրան Նյու֊Յորքում մենակ չէի թողնի, ― ասաց նա։

Այդ պահին ես այլևս չէի հակակրում պարոն Քելադային։ Նա հանեց ծոցատետրը և զգուշությամբ տեղավորեց հարյուր դոլարանոց թղթադրամը։




  1. Կոբեյ ― փոքրիկ կղզի Խաղաղ օվկիանոսում։