«Միեկոն եւ Հինգերորդ Գանձը»–ի խմբագրումների տարբերություն
(→Տատիկի տունը) |
|||
Տող 236. | Տող 236. | ||
Միեկոն նայեց նրա քայլերին, մինչեւ որ նա անցաւ անկիւնը։ Յանկարծակի, նա զգաց, որ իր վախի հետ կանգնած է այնտեղ։ խորը շունչ քաշեց եւ դանդաղ քայլեց դռան ուղղութեամբ։ | Միեկոն նայեց նրա քայլերին, մինչեւ որ նա անցաւ անկիւնը։ Յանկարծակի, նա զգաց, որ իր վախի հետ կանգնած է այնտեղ։ խորը շունչ քաշեց եւ դանդաղ քայլեց դռան ուղղութեամբ։ | ||
+ | |||
+ | ==Դպրոցը== | ||
+ | |||
+ | ==Պապիկը=== | ||
+ | |||
+ | ==Սպասում== | ||
+ | |||
+ | ==Յոշի== | ||
+ | |||
+ | ==Մրցում== | ||
+ | |||
+ | ==Մօրաքոյր Հիսակոն== | ||
+ | |||
+ | ==Ընկերութիւն== | ||
+ | |||
+ | ==Յոյս== |
00:26, 4 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ
հեղինակ՝ Էլենոր Քոեռ |
Բովանդակություն
Սկիզբ
Միեկոն կորցրեց ամենակարեւոր մասը նկարչութեան ֊ հինգերորդ գանձը։
Միեկոն ցանկանում էր տանը մնալ։ Դառնացած էր լքելով ծնողներին։ Դառնացած էր լքելով իր ընկերներին։ Նա վախենում էր գնալ նոր դպրոց եւ ատում էր այն սարսափելի ռումբը, որն աւերեց ամէն ինչ։
«Ներսս ամբողջովին դառնութիւն եւ ատելութիւն է»,֊ մտածում էր նա,֊«այնտեղ չկայ սենեակ գեղեցկութեան համար»։
Կորել էր հինգերորդ գանձը։
նեխած աշխարհի կենտրոնում անբիծ ջադով սիրտն է
նուիրուում է Նագասակիի երեխաներին
Առաջին մաս
֊Միեկո՜, արի նախաճաշելու,֊տատի ուրախ ձայնը լողաց խոհանոցից,֊ժամանակն է, որ դու զարթնես։ Բայց Միեկոն անկողնում չէր։ Նա շատ հանգիստ նստած էր եւ ցաւում էր ինքն իր համար։
֊Մեկ րոպէից,֊պատասխանեց նա։
Միեկոն նայում էր նկարչութեան պարագաներին՝ կարմիր լաքէ արկղի մէջ։ Նրա նկարչութեան ուսուցիչը՝ պարոն Արաքին, նրանց կոչում էր «չորս գանձեր»։ Այնտեղ կար հիանալի մուգ խոզանակ, թանաքէ փայտիկ, վարդագոյն լճակի պէս թանաք, եւ մի գլան բրնձէ թուղթ. Միեկոն օգտագործում էր դրանք ճապոնական բառապատկերները նկարելու համար։ Աշխարհում ամենից շատ նա սիրում էր կալիգրաֆիայով զբաղուել։
Պարոն Արաքին նաեւ ասում էր «Միեկո, դու մեկն ես այն բախտաւորներից, ովքեր ծնուել են հինգերորդ գանձով՝ սրտի գեղեցկութեամբ։ Երբ դու նկարում ես, գեղեցկութիւնը հոսում է քո սրտից դէպի ձեռքդ, դէպի վրձինդ եւ այն արտացոլուում է թղթին։ Մի քիչ էլ հմտութիւն եւ դու վստահօրէն կը դառնաս մեծ նկարիչ»։
Միեկոն ամբողջապէս չէր հասկանում, թէ ինչ է նշանակում սրտի գեղեցկութիւն, բայց նա գիտէր, որ երբեք չի լինում աւելի երջանիկ, քան այն ժամանակ, երբ վրձինն իր ձեռքին է եւ իւրաքանչիւր գիծ աւելի լաւն է լինում, քան նախորդն էր։
Միեկոն հառաչեց։ Մտածեց, թէ ինչ հիանալի կը լինէր միայնակ նստել սենեակում եւ նկարել։ Նա օգտագործել էր վրձիններ, ուրուագծեր եւ կէտեր իր հիերոգլիֆի ներսում, որը կարծես իր սեփական կեանքն ունէր։ Նրա երկու սեւ գծերը նման էին դաշտի միջով երկար քայլեր անող ոտքերի։ Նա կարող էր անվերջ լսել անձրեւի կաթիլների ձայնը, իր «անձրեւ» բառապատկերի մէջ։ Նկարելիս նա կախարդական աշխարհում էր։
Բայց այժմ ամէնն այլ էր։
Նա երբեք չի մոռանայ այն օրը երբ ատոմային ռումբը, հարուածեց Նագասակիին, եւ հարուածի ալիքները տարածուեցին քաղաքում։ Կարծես աշխարհի վերջը լինէր։ Պատուհանները ջարդուեցին եւ տանիքիները թռչում էին օդի միջով։ Միեկոն ընկաւ գետնին եւ երբ նա բարձրացրեց արմունկը դէմքը պաշտպանելու համար, ապակու սուր կտոր ճղեց իր ձեռքը, խորը վէրք բացելով մատներից մինչեւ դաստակը։ Ամէն տեղ արիւն էր։ Այժմ, երկու շաբաթ անց, վիրակապի տակ ձեռքը շարունակում էր ցաւել։
֊Ոչ մի լուրջ բան,֊ասաց հայրը բժշկի հանգստացնող ձայնով,֊ ձեռքդ արագ կը լաւանայ եւ դու կրկին կը նկարես։
Միեկոն չէր հաւատում նրան։ Վէրքը սարսափելի էր։ Եւ նա չէր կարող շարժել ձեռքը։ Բացի այդ, Միեկոն իր շուրջը ծանր վնասուածքներով շատերին էր տեել, եւ հայրը նրանց էլ էր ասել «Ոչ մի լուրջ բան չկայ»։ Նա այդ ասում էր, որ իր հիւանդները իրենց լաւ զգան։
Եւ այժմ էլ իրեն ուղարկել են պապիկի ֆերմա։
֊Միայն մի քանի ամիս, Միեկո,֊մայրը բացատրում էր փորձելով ժպտալ,֊մենք պէտք է այստեղ մնանք, որ խնամենք վիրաւորներին։ Բացի այդ, թարմ օդը եւ ֆերմայի սնունդը լաւ կը լինեն քեզ համար։
Միեկոն ցանկանում էր տանը մնալ։ա դառնացած էր ծնողներից հեռուանալու պատճառով։ Նա դառնացած էր, լքերով իր ընկերներին։ Նա վախենում էր գնալ նոր դպրոց։ Եւ նա ատում էր սարսափելի ռումբը, որն աւերեց ամէնը։
֊իմ ներսում ամբողջովին դառնութիւն է եւ ատելութիւն,֊մտածեց նա,֊այստեղ չկայ ստենեակ գեղեցկութեան համար։
հինգերորդ գանձը կորել էր։
֊Նախաճաշը սպասում է, Միեկո,֊տատը կրկին կանչեց։
Միեկոն արագ սանրեց խոպոպները եւ իջաւ աստիճաններով։
Նա նստեց ցածր սեղանին եւ փորձեց վերցնել փայտիկները։ երբ նրանք ընկան բարձր ձայնով, տատը վերցրեց դրանք եւ կերակրեց Միեկոյին, ինչպէս փոքր երեխային։ գունդիկ ու ժպտուն դէմքով տատը ուտելիքը տարաւ Միեկոյի բերանը, ապա հոգատարութեամբ սրբեց նրա դունչը։
֊Լաւ ուտելիքն ամէն ինչ բուժում է,֊ասաց տատը։
Միեկոն չէր մտածում ուշադրութեան մասին, յատկապէս երբ իրեն վատ էր զգում։
֊Բալե՜ս,֊տատը մի թեթեւ կսմթեց Միեկոյի արմուկը,֊դու բամբակի պէս նուրբ ես։ Մենք պահել ենք յատուկ սպիտակ ձաւար կարեւոր պահերի համար, օրինակ, երբ դու մեզ մօտ գաս։ Դու պէտք է ուտես իւրաքանչիւր հատիկը։
Միեկոն յիշեց, որ մայրը միշտ ասում էր «արծաթէ ձաւար»։ նա կարօտեց տունը։ Արցունքները հոսեցին իր աչքերից, դժուարութեամբ էր զսպում իրեն։
տատը գրկեց միեկոյին եւ հանգստացրեց նրան։ «Հանգստացիր, հանգստացիր»֊շշնջում էր նա։ Դու պարզապէս յոգնել ես երեկուայ երկար ճանապարհից։
֊վաղն արդէն քեզ լաւ կը զգաս֊ ասաց պապը։
Միեկոն կախեց գլուխը, իմանալով, որ նրանք իրեն չեն հասկանայ Ինչպէ՞ս կարող է վաղը լաւ զգալ։ Նա այլեւս չի կարող նկարել բառապատկերներ եւ այլեւս չի կարող հիանալ հինգերորդ գանձով։ Նա լսում էր ռումբի ձայնը կրկին ու կրկին եւ գիտէր, որ տան իրերը այլեւս երբեք նոյնը չեն լինի։
Ճաշից յետոյ բակի լողաւազանում բոլորը լողացան եւ հագան բամբակեայ կիմոնոսները։ Յետոյ նրանք նստեցին դրսում՝ իրիկուայ քամին վայելելու։ Մթնշաղն ընկաւ եւ ծղրիդները սկսեցին երգել։ Միեկոն մտածեց, որ նրանց ձայնը վատն է։
Տան հետեւի փոքր այգում պապը մեծ քար էր դրել։
֊Տեսնո՞ւմ ես դա,֊ասաց պապը հպարտօրէն,֊անցած տարի ես սայլով դա իջեցրի սարից։ Միեկո, դու կարո՞ղ ես կարդալ քարի վրայ փորագրուած բառերը։
Միեկոն ծանօթ էր գծերին, որոնք կազմում են բառապատկերները բայց դրանք դժուար էր հասկանալ։ Տարուբերեց գլուխը։
֊Թափուած ջուրը երբեք չի վերադառնում բաժակի մէջ,֊պապը բացատրեց,֊դա նշանակում է, որ չպէտք է անհանգստանանք այն բաների համար, որոնք չենք կարող փոխել։
Նա դադար տուեց՝ փչելով սիգարետը, ապա շարունակեց՝ ինչպէս Ճապոնիան պարտուեց պատերազմում։ Ինչպէս ամէնը վերացաւ կամ վնասուեց ռումբից։ Եւ արագ նայեց Միեկոյին «Ինչպէս քո ձեռքը վնասուեց եւ քո ծնողներն ուղարկեցին քեզ մեզ մօտ»։
Տատը ժպտաց, շոյելով Միեկոյի մէջքը։
֊Ես հասկանում եմ, 10 տարեկան երեխայի համար դա հասկանալը հեշտ չէ, բայց փորձիր։
Միեկոն արտասուեց։ Նա չէր ցանկանում հասկանալ։ Միակ բանը որ նա ուզում էր տուն վերադառնալն էր եւ որ ամէն ինչ լինի այնպէս, ինչպէս առաջ էր։
Քնելու ժամին տատը փռեց դոշակը։
Երբ նա տեսաւ 4գանձերը արկղի կենտրոնում տատը կռացաւ ֊ոնց տեսնում եմ, չես մոռացել կալիգրաֆիան։ Լաւ է։ շուտով դու նորից կը սկսես պարապել։
֊Ո՛չ, ես չեմ կսկսի,֊գոռաց Միեկոն եւ 4 գանձերը նետեց գզրոցը,֊ ռումբն աւերեց ամէն ինչ, տատիկ։ Ես այլեւս երբեք, երբեք չեմ նկարի։
֊Մի խօսիր այդպէս,֊յուզուած ասաց տատը,֊քո ձեռքը կը լաւանայ․․․ ֊Բայց իմ մատները միշտ այսպէս բթացած կը մնան եւ թմրած ինչպէս չորացած խեցգետին-ցածր ձայնով ասաց միեկոն,֊եւ իմ վրձինները փայտի են նման։
Նա իրեն քցեց մատրաստին եւ գլուխը բարձի մէջ:
տատը հառաչեց։
֊կը գրեմ ծնողներիդ եւ կը յայտնեմ, որ դու ապահով ես տեղ հասել,֊լոյսն անջատելով ասաց նա,֊բարի գիշեր։
առաջին անգամ էր, որ Միեկոն միայնակ տնից հեռու էր գտնուում։ նա կարօտում էր իր սենեակը, որտեղ իր ուսուցչի կտաւն էր կախուած պատից եւ լուսամիտից մայրիկի տնկած դեղձի ծառն էր իր տերեւները ցցել։
Ի՞նչ կը լինի եթէ յանկարծ որեւէ բան պատահի մայրիկի եւ հայրիկի հետ։ Ի՞նչ կը լինի, եթէ նրանք հիւանդանան եւ մահանան։ Ի՞նչ կը լինի, եթէ նրանց այլեւս չտեսնի։ Միեկոն ուժասպառ բերանին դրեց բարձը, ստիպում էր իրեն քնել։
գիշերը նա մղձաւանջի մէջ էր։ Ինքնաթիռը պտտուում էր գլխավերեւում, ապա մեծ ռումբը հարուածեց իր դէմքին։ Միեկոն ճչալով արթնացաւ։
պապը չոքեց դոշակի մօտ։
֊Պատերազմն աւարտուել է այժմ,֊ասաց նա գրկելով աղջկան,֊այնտեղ այլեւս չկան ռումբեր։
Բայց Միեկոն չէր կարողանում դադարել դողալ ողջ մարմնով։
֊Շշշշ֊շշշ, դու պէտք է դադարես լաց լինել,֊շշնջաց պապը,֊քո արցունքները չեն կարող օգնել նրանց, ովքեր մահացան ատոմային ռումբից։ Նրանց հոգիները լողում են դրախտում՝ Մահուան գետի շուրջը։ Քո իւրաքանչիւր արցունքի կաթիլն ընկնում է գետը եւ այն աւելի խորն է դառնում։
Միեկոն դողաց պատկերացնելով թէ ինչ դժուար է պայքարել սառցէ սառը ջրի դէմ։ Քիչ֊քիչ հանգստանում էր։
Պապն ուղղեց սպիտակեղէնը։
֊Վերջ ցաւոտ մտքերին,֊ասաց նա,֊փորձիր քնել, ինչպէս իմ քարն այգում։
Երբ նա գնաց, Միեկոն մօտեցաւ բաց լուսամուտին։ նա մի կողմ տարաւ իր խոպոպները, թոյլ տալով գիշերուայ սառը օդին հասնել ճակատին։ Առանց լուսնի լոյսի, Միեկոն հազիւ թէ կարողանար տեսնել պապիկի քարը։ նա նեղուեց դրա համար, նաեւ սարսափելի էր միայնակ մնալ այդ խեղդող մթի մէջ։ Դա ընդգծում էր իր մենութիւնը։
Տատիկի տունը
ամէն առաւօտ Միեկոն հագնում էր տատի հին ամառային բամբակեայ կիմոնոյից կարած զգեստը։ այն չունէր կոճակներ կամ գօտի, որը Միեկոն կարող էր հեշտօրէն սահեցնել իր գլխով։ Տատը վերցրել էր երկարաթեւ բլուզները եւ լայն շալուարները, որը Միեկոն էր բերել եւ դրել էր դրանք տոպրակի մէջ։
ես չեմ հասկանում, ինչու է կառավարութիւնը աղջիկներին տուել այս շոգ, ծակծկող շորերը,֊ ասում էր նա,֊շնորհակալութիւն փառք տիրոջը, որ պատերազմն արդէն աւարտուել է եւ մենք կրկին մարդավարի շորեր կարող ենք հագնել։
Կանգնեց կրունկների վրայ եւ նայեց վերից վար նայեց Միեկոյին։
֊Շատ լաւ է,֊ասաց նա գոհունակ ժպիտով,֊այո, Միեկո, դու կրկին աղջկայ տեսք ունես։
Ֆերմայում միշտ անելու բան կար։ Տատը երբեք չէր դադարում աշխատել ֊ եփել, մաքրել, աւլել կամ նորոգել որեւէ բան. Միեկոն փորձում էր օգնել։ Նա կերակրում էր հաւերին, հաւաքում ձուերը, փայլեցնում էր փայտէ պատշգամբը, երեկոյեան վառում էր կրակը եւ ջուր էր ցրում չոր հատակի վրայ, որ փոշի չլինի։
Խոհանոցի գործն ամենադժուարն էր, քանի որ Միեկոյի ձեռքերը լաւ չէին աշխատում, երբ նա ցանկանում էր գդալ կամ պատառաքաղ վերցնել։ Նա երկար ժամանակ էր ծախսում վարունգը կամ սմբուկը ձախ ձեռքով պահելու վրայ։
Միեկոն մի անգամ յատակին գցեց կտրտած ձուկը։ կանգնեց, նայեց ներքեւ, շուրթերը դողում էին։
-Ես ոչ մի բան չեմ կարող անել,֊լացում էր նա։
Տատը մաքրեց ձուկը հատակից․ ֊Մի մտածիր Միեկո։ դա փոքր բան էր։ անցեալ շաբաթ, երբ բժիշկը եկաւ, նա ասաց, որ քո ձեռքը կրկին կը լաւանայ։ Յետոյ, այսպիսի բաներ չեն լինի։
Միեկոն լուռ էր։ նա գիտէր, որ այն այլեւս երբեք առաջուանը չի լինի։
Ամառուայ օրերն անցնում էին ու Միեկոն աւելի ու աւելի էր անհանգստանում դպրոցի համար։ նրա տատն ու պապը չէին խօսում այդ մասին, եւ նա յոյս ունէր, որ մոռացել են։
բայց մի օգոստոսեան խոնաւ առաւօտ, երբ նրանք ուտում էին բրինձ եւ ապուր, տատն ասաց․
֊Միեկո, դու եկող շաբաթուանից դպրոց ես գնալու։
Միեկոն ցած դրեց գդալը, որը նա պատրաստուում էր բերանը տանել․ Նա այլեւս քաղցած չէր։
Մի քանի րոպէ այնտեղ միայն ֆերմայի առաւօտեան ձայնն էր՝ հաւերի կչկչոցն ու թռչունների ձայնն այգում։
Տատիկն ու պապիկը անհանգիստ հայեացքներ էին փոխանակում։
֊Դու պէտք է դպրոց գնաս,֊ասաց պապիկը,֊կարեւոր է, որ դու շարունակես ուսումդ։
Միեկոն գիտէր այդ ամէնը։ Բայց օտար դպրո՞ց։ Երեխաների հետ, ովքեր քեզ չե՞ն ճանաչում։ Եւ այդ զզուելի հիւանդ ձեռքո՞վ։
֊Գուցէ նրանց դուրը չգամ,֊ցածր ձայնով ասաց նա։
֊Չհաւանեն քե՞զ,֊տատի աչքերից կայծեր թռան,֊ինչո՞ւ ուրիշները չպիտի հաւանեն քեզ։ Դու հիանալի աղջիկ ես, քաղաքավարի ու նոր հագուստով։
Նա բերեց նրբօրէն կարուած դպրոցի համազգեստը եւ ցոյց տուեց․
֊Նայի՛ր,֊տուեց Միեկոյի ձեռքը,֊սա անակնկալի համար էի պահել։ Փորձիր։
Միեկոն չէր սիրում նման անակնկալներ։ Վախվխելով նա հանեց իր մուգ կապոյտ շրջազգեստն ու սպիտակ անուշաբոյր բլուզը։
֊Այս հագուստ կտորները պատերազմի միջով են անցել,֊ասաց տատն ուղղելով շրջազգեստը: Նա երջանկացած էր,֊իսկը հագովդ է։
Միեկոն աչքերը ցած էր խոնարհել․ ֊Շնորհակալութիւն տատիկ,֊մրմնջաց նա։
Եկաւ դպրոցի առաջին օրը։ Այդ առաւօտ, միեկոն գնաց խոհանոց, գունատ էր երեւում։
֊Ինձ թուում է հարբուխ ունեմ,֊ասաց նա հազալով,֊կոկորդս ցաւում է։ Ու երեւի խոզուկ ունեմ։
-Բացիր բերանդ եւ ասա աահհհ,֊ասաց տատն իր զգայուն ձայնով։
Նա գդալը դրեց Միեկոյի լեզուին ու նայեց։ Ապա՝ ստուգեց Միեկոյի կոկորդը։
֊Քո կոկորդն առողջ է, գլանդներդ մի փոքր անգամ այտուցուած չեն։
- Ես այսօր գնալո՞ւ եմ,֊ասաց նա աղաչելով,-գնալո՞ւ եմ տատիկ։
Տատն ուշադրութիւն չդարձրեց։ Նա շարունակեց ձաւարը լցնել առագաստի նմանուող տոպրակի մէջ։ Յետոյ նա դա նրբօրէն դրեց տուփի մէջ։
֊Շատ տաք է,֊ասաց նա փորձելով ճաշը.-Միեկո, առաւօտեան արագ չքայլես։
֊Ես նոյնիսկ չգիտեմ թէ որտեղ է դպրոցը,֊ասաց Միեկոն,֊բա որ կորե՞մ։
֊ես քեզ կը տանեմ դաշտի ճանապարհով,֊միջամտեց պապիկը,֊հիմա վեր կաց, գնա աստիճանների մօտ եւ պատրաստուիր։
֊չմոռանաս նկարչութեան պարագաները,-յիշեցրեց տատը, ձկան կտօրը տուփի մէջ դնելով։
մտածեց, որ դա անհեթեթութիւն է, տանել 4գանձերը, երբ նա չէր կարող օգտագործել դրանք։ բայց տատին չնեղացնելու համար նա դրանք դրեց իր սեւ կաշուէ դպրոցական պայուսակը։
Նա երկար ժամանակ էր ծախսում պատրաստուելու համար, իսկ պապն արդէն կանգնած էր աստիճաններին։ Միեկոն սանրում էր մազերը, իսկ համազգեստը չէր հաւանում։
֊արի,֊խիստ տոնով ասաց պապը,֊դու առաջին օրով չես ցանկանում ուշանալ, չէ՞։
֊սա առաջին օրն է, եւ ես վախեցած եմ-ցնցուեց Միեկոն,-ես կը նստեմ սխալ նստարանի․․․կասեմ սխալ բաներ․․․եւ բոլորը կը նայեն ձեռքիս։
Միեկոն մտածում էր, որ կնճռոտ կարմիր մաշկն աւելի տգեղ էր, քան մաշկի թեփոտած մասը։
Բայց կար ազատում։ Պապի կողքով քայլում էր դանդաղ, ծանր քայլերով, ամուր կառչելով իր որոշմանը։ Երբ նրանք հասնեն, նա ոտքը կախ կը գցի։
֊գնա,֊ասաց պապը, նրան թեթեւակի առաջ բրդելով-դու ամէն ինչ ճիշտ կանես։
Միեկոն նայեց նրա քայլերին, մինչեւ որ նա անցաւ անկիւնը։ Յանկարծակի, նա զգաց, որ իր վախի հետ կանգնած է այնտեղ։ խորը շունչ քաշեց եւ դանդաղ քայլեց դռան ուղղութեամբ։