«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն
(→Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի) |
(→Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի) |
||
Տող 2637. | Տող 2637. | ||
</poem> | </poem> | ||
+ | == Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի == | ||
== Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի == | == Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի == | ||
<poem> | <poem> | ||
− | + | Բայց Աթենաս Պալլասն այնժամ լըցրեց Տիդյան Դիոմեդեսին | |
− | + | Նոր կորովով եւ քաջությամբ, որ համորեն աքայանց մեջ | |
− | + | Նշանավոր լինի այդ օր եւ ժառանգի փառք ու պարծանք։ | |
− | + | Լուսապայծառ հըրով անշեջ վառվում էին ու բոցկըլտում | |
− | + | Նըրա ասպարն ու սաղավարտն աշնանային աստղի նըման, | |
− | + | Որ փայլում է լուսացընցուղ՝ լըվացվելով Օվկիանոսում: | |
− | + | Այսպես ահա նըրա գլխից եւ ուսերից բոց էր ցայտում | |
− | + | Երբ դիցուհին մըղեց նըրան փոթորկահույզ գուպարի մեջ: | |
− | + | ||
− | + | Տըրոյանց մեջ Դարես անվամբ հարուստ մի մարդ կար անբասիր. | |
− | 10 | + | 10 Հեփեստոսի քուրմը անբիծ, որը երկու որդի ուներ, |
− | + | Մեկը Փեգեսն, մյուսն Իդեոս՝ ռազմի հըմուտ եւ քաջասիրտ։ | |
− | + | Սըրանք իրենց ընկերներից առանձնացած, երկուսը մեկ | |
− | + | Նըրա վըրա հարձակվեցին, որ հետիոտն էր ընթանում։ | |
− | + | Երկու կողմից գըրոհելով, երբ որ ընդհուպ հասան իրար, | |
− | + | Նախ Փեգեսը նըրա վըրա արձակեց տեգն իր սըրասայր, | |
− | + | Բայց գեղարդի սըլաքն անցավ Տիդյանի ձախ ուսի վրայով. | |
− | + | Ապա Տիդյան Դիոմեդեսն արձակեց իր հուժկու աշտեն, | |
− | + | Եվ սըլաքը նըրա ուժեղ ձեռքով նետված՝ զուր չըթըռավ, | |
− | + | Այլ շեշտ կըրծքից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց: | |
− | 20 | + | 20 Իդեոսը թըռավ կառքից ու փախս առավ խելակորույս |
− | + | Իր ըսպանված եղբորն անգամ պաշտպանելու սիրտ չանելով: | |
− | + | Եվ փըրկություն չէր լինելու նաեւ նորան սեւ օրհասից, | |
− | + | Բայց Հեփեստոս ամպով պատած փըրկեց նորան փախցընելով, | |
− | + | Որ չըմընա ծեր հայրը հեգ բոլորովին անմըխիթար: | |
− | + | Իսկ Տիդեսի խիզախ որդին նըժույգներին տիրանալով՝ | |
− | + | Հանձնեց նըրանց՝ ընկերներին, որ նավերը տանեն արագ։ | |
− | + | Տըրոյացիք երբ որ տեսան Դարեսի զույգ որդիներին՝ | |
− | + | Մին փախըստյա, մյուսը տապաստ ընկած այնտեղ կառքերի մոտ, | |
− | + | Խիստ հուզվեցին, բայց Աթենաս կապուտաչյա աստվածուհին | |
− | 30 | + | 30 Բուռն Արեսի ձեռքից բըռնած՝ այս խոսքերը ասաց նըրան. |
− | + | «Արե՛ս, Արես պարսպաքանդ, արյունառուշտ ու մարդակուլ, | |
− | + | Մի՞թե երբեք չենք թողնելու, որ տըրոյանք եւ աքայանք | |
− | + | Կըռվեն միայն իրենք իրենց, եւ Արամազդ հայրն անաչառ | |
− | + | Շընորհի այնժամ փառք ու պարծանք երկու կողմից մեկն ու մեկին, | |
− | + | Եվ մենք ազատ մընանք մեր հոր՝ Արամազդի բարկությունից»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց ու դուրս հանեց մարտադաշտից բուռն Արեսին | |
− | + | Եվ տանելով՝ նըստեցըրեց Սկամանդրի ափը նըրան։ | |
− | + | Դանայեցիք տըրոյացոց հալածեցին այդ ժամանակ | |
− | + | Եվ նըրանցից ամեն մեկը ըսպասալար մի ըսպանեց: | |
− | 40 | + | 40 Առաջինը Ագամեմնոն արանց արքան զարկեց այդտեղ |
− | + | Հալիզոնաց զորավարին եւ իր կառքից ցած գըլորեց. | |
− | + | Սա փախչելու վըրա էր, երբ տեգը եկավ թիկնամեջքին, | |
− | + | Երկու ուսի մեջտեղը ճիշտ ու լանջքից դուրս եկավ թափով, | |
− | + | Ոդիոսը ընկավ թընդմամբ, ու շաչեցին զենքերն իր շուրջ: | |
− | + | Իդոմենեսը ըսպանեց մեռնացու Փեստոս որդուն, | |
− | + | Որ եկել էր բարեբեղուն եւ սիզավետ Տառնիից. | |
− | + | Զարկեց նըրան կորովազեն Իդոմենը կառք նըստելիս, | |
− | + | Խոցեց տեգով երկայնաձիգ ու գըլորեց կառքից գետին, | |
− | + | Եվ ընկերներն Իդոմենի կողոպտեցին նըրան իսկույն: | |
− | 50 | + | 50 Հետո Ատրիդ Մէնելավոսն ըսպանեց սուր իր նիզակով |
− | + | Սկամանդրին՝ Ստրոփիոսի որդուն - որսի հմուտ վարպետ, | |
− | + | Որին ինքը Արտեմիսն էր սովորեցրել քաջանըշան | |
− | + | Զարնել լէռան անտառասուն բոլոր վայրի երեներին: | |
− | + | Սակայն չօգնեց նըրան այնժամ Արտեմիսը նետաշվարճ. | |
− | + | Եվ ոչ էլ նետն իր հեռաձիգ, որով նա միշտ պարծենում էր: | |
− | + | Եվ Ատրիդես Մենելավոսն երկայնաձիգ իր նիզակով | |
− | + | Զարկեց նըրան թիկնամեջքից՝ իր առջեւից փախուստ տալիս. | |
− | + | Բերնի վըրա նա վայր ընկավ, եւ շաչեցին զենքերն իր շուրջ: | |
− | + | Իսկ Մերիոնուսը ըսպանեց Հարմոնիդես հյունի որդուն՝ | |
− | 60 | + | 60 Փերեկլոսին, որ ճարտար էր, հըմուտ ամեն արվեստի մեջ |
− | + | Քանզի Պալլաս Աթենասի սիրելին էր շընորհաշուք: | |
− | + | Նա էր շինել Ալեքսանդրի նավերն ամուր եւ համաչափ - | |
− | + | Նախապատճառ տըրոյացոց աղետների, նաեւ իրեն, | |
− | + | Որ անգետ էր եւ անտեղյակ աստվածների պատգամներին։ | |
− | + | Կըրընկակոխ հալածելով Մերիոնը հասավ նըրան, | |
− | + | Զարկեց մեջքի աջակողմից, տեգը խըրվեց ոսկորից ներս. | |
− | + | Ծունկի եկավ նա վայելով, ու մահն իր գիրկն առավ նըրան: | |
− | + | Իսկ Մեգեսը Պեւտեոսին՝ Անտենորի որդուն զարկեց, | |
− | + | Որը թեպետեւ հարճորդի, բայց Թեանովը՝ հարազատ | |
− | 70 | + | 70 Զավակներին իր հավասար սընեց ի սեր իր ամուսնու: |
− | + | Փիլեւսյանը աշտենավոր՝ մոտենալով նըրան ընդհուպ՝ | |
− | + | Սըլաքասուր նիզaկը իր ծոծրակի մեջ մըխեց նըրա, | |
− | + | Լեզուն կըտրեց պըղինձը սուր ու դուրս եկավ ատամներից, | |
− | + | Եվ ցուրտ պըղինձն ակռաներով խայծելով նա ցած տապալվեց: | |
− | + | Իսկ Եվրիպիլ Եվեմոնյանն՝ աստվածատիպ Հիփիսենորին՝ | |
− | + | Դոլոպեսի որդուն զարկեց, որը քուրմն էր Սկամանդրի, | |
− | + | Եվ ժողովուրդն իբր աստըծու նըրան պատիվ էր ընծայում։ | |
− | + | Եվրիպիլոսն արիասիրտ, շըքեղ որդին Եվեմոնի | |
− | + | Ձեռքին դաշույն, երբ փախչում էր՝ ետեւն ընկած, ծանըր ձեռքով | |
− | 80 | + | 80 Զարկեց ուսին Հիփսենորի ու դաստակը կըտրեց սըրով. |
− | + | Արնաշաղախ դաստակն իսկույն ընկավ գետին, եւ անողոք | |
− | + | Ճակատագիրն ու ծիրանի մահը աչքերը փակեցին: | |
− | + | Մըրցում էին սըրանք այսպես բոցաբորբոք գուպարի մեջ, | |
− | + | Սակայն ոչ ոք չէր իմանում, թե ո՞րտեղ էր Տիդյանը քաջ, | |
− | + | Աքայեցո՞ց հետ էր արդյոք, թե՞ տըրոյանց գընդերի մեջ։ | |
− | + | Մոլեգնում էր մարտադաշտում նա գետի պես հեղեղազայր, | |
− | + | Որ հորդառատ իր հորձանքով կամուրջներ է քարուքանդում. | |
− | + | Որի առաջ չեն դիմանում ո՛չ թումբերը հաստատապինդ | |
− | + | Եվ ո՛չ հուռթի այգիների ցանկապատերը վիթխարի, | |
− | 90 | + | 90 Երբ գալիս է Արամազդի անձրեւներից մեծավարար |
− | + | Եվ փըչացնում երիտասար դմըշակների վաստակը ողջ: | |
− | + | Այդպես Տիդյան Դիոմեդեսն էր հալածում տըրոյացոց, | |
− | + | Որոնք թեպետեւ բազմամբոխ՝ փախչում էին իր առջեւից։ | |
− | + | ||
− | + | Լիկայոնի կըտրիճ որդին, երբ որ տեսավ Դիոմեդին, | |
− | + | Որ դաշտի մեջ հալածում էր տըրոյանց գընդերն իր առջեւից, | |
− | + | Լարեց իսկույն աղեղն իր կոր եւ աջ ուսին նըշան արավ. | |
− | + | Զարկեց ուղիղ լանջապանին, սըլաքն անցավ ուժգին թափով | |
− | + | Ու դուրս եկավ այն մյուս կողմից՝ շաղախելով զըրահն արյամբ։ | |
− | + | Այդ տեսնելով գոռաց ուրախ՝ Լիկայոնի շըքեղ որդին | |
− | 100 «Օ՛ն, քաջասիրտ տըրոյացիք, հարձակվեցե՛ք արիաբար, | + | 100 «Օ՛ն, քաջասիրտ տըրոյացիք, հարձակվեցե՛ք արիաբար, |
− | + | Քանզի դիպա ես իմ նետով աքայեցոց քաջագույնին | |
− | + | Եվ չեմ կարծում, թե նա իմ սուր նետին երկար կըդիմանա, | |
− | + | Եթե իրոք ինքն Ապոլլոնն ինձ Լիկիայից բերեց այստեղ»: | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, նետը սակայն չընկճեց Տիդյան Դիոմեդին, | |
− | + | Ետ քաշվելով նա կանգառավ իր ձիերի ու կառքի մոտ | |
− | + | Եվ ձայն տըվեց Սթենելոսին՝ Կապաննեի արի որդուն. | |
− | + | «Օ՛ն, սիրելիդ իմ Կապանյան, իջիր կառքիցդ անմիջապես | |
− | + | Եվ ուսիցըս այս դառնաթույն նետը իսկույն քաշիր դուրս հան»։ | |
− | + | ||
− | + | Սթենելոսն անմիջապես երկձի կառքից ցատկեց գետին | |
− | 110 Ու սըրաթեւ սըլաքը դուրս կորզեց ուսից Դիոմեդի. | + | 110 Ու սըրաթեւ սըլաքը դուրս կորզեց ուսից Դիոմեդի. |
− | + | Եվ տաք արյունը դուրս ժայթքեց դյուցազունի վերնազրահից։ | |
− | + | Այն ժամանակ ահեղագոռ Դիոմեդեսն այս ուխտն արավ. | |
− | + | «Լըսի՛ր դու ինձ, դուստրըդ անհաղթ՝ ասպարակիր Արամազդի, | |
− | + | Թե երբեւէ հորըս եւ ինձ զորավիգ ես եղել սիրով | |
− | + | Անագորույն պատերազմում, օգնիր եւ այժմ ինձ, Աթենաս. | |
− | + | Տո՛ւր ըսպանել ինձ այն մարդուն, որն ինձ ահա նետահարեց | |
− | + | Եվ հիմա էլ յուրայնոց մոտ հոխորտում է գոռոզաբար, | |
− | + | Թե արեւի լույսը երկար անկարողեմ ես վայելել»: | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց պաղատագին, Աթենասըլ ըսեց նըրան, | |
− | 120 Թեթեւացրեց անդամները եւ Տիդյանին մոտենալով, | + | 120 Թեթեւացրեց անդամները եւ Տիդյանին մոտենալով, |
− | + | Արագաթեւ այս խոսքերը ուղղեց նըրան աստվածուհին. | |
− | + | « Արիացի՛ր, Դիոմեդես, եւ մարտընչի՛ր տըրոյանց դեմ, | |
− | + | Քանզի կուրծքըդ լըցրի արդեն այն կորովով եւ զորությամբ, | |
− | + | Ինչպես քո հայրն՝ ասպարաճոճ Տիդյան ասպետն ուներ սըրտում, | |
− | + | Եվ մըշուշը, որ պատել էր աչքերը քո փարատեցի, | |
− | + | Որպեսզի դու լա՛վ ճանաչես՝ որն է աստված եւ որը՝ մարդ: | |
− | + | Զգուշացիր, Դիոմեդես, անմահների հետ չըկըռվես, | |
− | + | Ով էլ փորձել քեզ կամենա, իսկ եթե գա Արամազդի | |
− | + | Դուստրը Աստղիկ աստվածուհին, խոցի՛ր նըրան քո պըղինձով»։ | |
− | + | ||
− | 130 Այսպես ասաց եւ հեռացավ կապուտաչյա աստվածուհին, | + | 130 Այսպես ասաց եւ հեռացավ կապուտաչյա աստվածուհին, |
− | + | Իսկ Դիոմեդն առաջամարտ գընդերի մեջ մըտավ նորից, | |
− | + | Եվ սիրտը, որ լի էր կըռվի մեծ եռանդով տըրոյանց դեմ, | |
− | + | Բոցավառվեց է՛լ ավելի բարկ կըրակով, ինչպես առյուծ, | |
− | + | Որին դաշտում, ոչխարների իր հոտի մոտ, հովիվն հանկարծ | |
− | + | Դեպի փարախ վազած պահին վիրավորի, բայց չոսպանի, | |
− | + | Մոլեգնում է, եւ այնուհետ անօգուտ է ընդդիմանալ, | |
− | + | Բակնէ ցատկում, ու սարսափում, զարհուրում է հոտն անպաշտպան, | |
− | + | Կուտակվում են իրար վրրա, խըռնըվում են խուճապահար, | |
− | + | Մինչդեռ առյուծը կուշտ ու կուռ դուրս է նետվում բակից արագ, — | |
− | 140 Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես ՝ տըրոյանց մեջ։ | + | 140 Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես ՝ տըրոյանց մեջ։ |
− | + | ||
− | + | Նախ ըսպանեց Աստինոոս եւ Հիպենոր արքաներին. | |
− | + | Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով | |
− | + | Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ, | |
− | + | Եվ ուսն վըզից ու թիկունքից կըտրեց իսկույն ու գըցեց վար: | |
− | + | Նըրանց թողած վազեց գընաց դեպի Աբասն ու Պոլիդոս՝ | |
− | + | Զույգ որդիները ալեւոր երազագետ Եվրիդամի, | |
− | + | Որոնց ծերը չըգուշակեց, երբ պատերազմ էին մեկնում: | |
− | + | Զարկեց նըրանց ու կողոպտեց Դիոմեդեսն արիասիրտ։ | |
− | + | Դիմեց ապա դեպի Թոոնն ու Քըսանթոսը՝ Փենոփսի | |
− | 150 Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան, | + | 150 Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան, |
− | + | Որոնցից զատ ուրիշ որդի չուներ ծերը ժառանգ իրեն, | |
− | + | Երկուսին էլ անուշ կյանքից զըրկեց Տիդյանն ահեղագոռ, | |
− | + | Թողնելով հորն անմխիթար վիշտ անամոք ու հառաչանք. | |
− | + | Պատերազմից ետ չըդարձան որդիները ողջ եւ առողջ | |
− | + | Եվ կայքն ամբողջ բաժանեցին ազգականներն իրենց միջեւ։ | |
− | + | ||
− | + | Հետո բըռնեց նա Դարդանյան Պրիամոսի երկու որդոց՝ | |
− | + | Էքեմմոսին ու Քրոմիոսին՝ երկուսին էլ նույն կառքի մեջ, | |
− | + | Առյուծն ինչպես, որ նետվում է անտառակի մեջ արածող | |
− | + | նախիրի մեջ ու պոկում է վիզը կովի կամ երինջի՝ | |
− | 160 Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով, | + | 160 Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով, |
− | + | Ջինազերծեց եղբայրներին ու նժույգներն գըրավելով, | |
− | + | Տըվեց նա իր ընկերներին, տանելու դեպ նավատորմիղ։ | |
− | + | ||
− | + | Էնիասը երբ տեսավ նըրան տըրոյացոց կոտորելիս, | |
− | + | Վազեց այնտեղ, ուր նիզակներն էին շաչում ու շառաչում, | |
− | + | Որոնելու ամբոխի մեջ աստվածատիպ Պանդարոսին։ | |
− | + | Գըտավ որդուն Լիկայոնի ըսքանչելի ու հաստաբուռն | |
− | + | Ու կանգնելով դեմ-հանդիման՝ այս խոսքերը ուղղեց նըրան. | |
− | + | «Ու Պանդարոս, ո՞ւր են աղեղ ու նետերըդ, ո՞ր քո փառքը, | |
− | + | Քաջերի մեջ չըկար այստեղ ոչ մեկը որ մըրցեր քեզ հետ, | |
− | 170 Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ: | + | 170 Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ: |
− | + | Վե՛ր բարձրացրու ձեռքերդ հիմա, Արամազդին աղոթելով, | |
− | + | Եվ լարելով աղեղըդ մեծ մի նետ նետիր դու այն մարդուն, | |
− | + | Որ հասցըրեց իր մոլուցքով շատ չարիքներ տըրոյացոց, | |
− | + | Քանզի փըշրեց ծունկը բազում քաջակորով կըտրիճների. | |
− | + | Միայն թե աստված չըլինի նա, մեր մի զոհի համար մեր դեմ | |
− | + | Դըժգոհ, մեզ հետ քենի մըտած, զի քենն ահեղ է աստըծու»։ | |
− | + | ||
− | + | Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց. | |
− | + | «Ո՛վ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական, | |
− | + | Ես այդ մարդուն ամեն բանով նըմանեցնում եմ Տիդյանին, | |
− | 180 Դատելով իր սաղավարտից, ասպարից եւ նըժույգներից. | + | 180 Դատելով իր սաղավարտից, ասպարից եւ նըժույգներից. |
− | + | Սակայն մարդ է նա, թե աստված՝ ես չըգիտեմ որոշակի։ | |
− | + | Իսկ թե ինչպես ես եմ կարծում, քաջ Տիդեսի որդին է դա, | |
− | + | Ուրեմն առանց աստըծու չէ, որ կըռվում է մոլեգնաբար, | |
− | + | Այլ կա իր մոտ աստվածներից մեկը ուսերն ամպով ծածկած, | |
− | + | Որ սըրաս նետը սուրսայր հեռու վանեց նրա մարնից։ | |
− | + | Զի ես արդեն արձակեցի մի նետ նըրան եւ աջ ուսից | |
− | + | Հարվածելով կուռ զըրահին՝ մյուս կողմից դուրս հանեցի, | |
− | + | Կարծելով թե նըրան արդեն ուղարկեցի Դըժոխքը եւս. | |
− | + | Բայց ո՛չ, անշուշտ աստվածներից մեկը ինձ հետ քեն ունի խիստ: | |
− | 190 Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ, | + | 190 Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ, |
− | + | Լիկայոնում, ես իմ տանը ունեմ շըքեղ տասնըմեկ կառք | |
− | + | Դեռակառույց ու նորակերտ, շուրջանակի քողածածուկ. | |
− | + | Յուրաքանչյուր կառքը ունի երկու լըծկան երիվարներ, | |
− | + | Որոնք ընտիր ճերմակ գարի եւ զուտ հաճար են ճաշակում: | |
− | + | Լիկայոնը, քաջամարտիկ ծերը դեռեւս այն ժամանակ | |
− | + | Իր պալատում, ինձ մեկնելիս խորհուրդ տըվեց ու պատվիրեց, | |
− | + | Որ կառք նըստեմ եւ տըրոյանց այնպե՛ս լինեմ հրամանատար, | |
− | + | Բայց ես, ափսոս, մըտիկ չարի, որն իսկապես լավ կըլիներ։ | |
− | + | Առատ կերի սովոր ու վարժ իմ ձիերին մեղքենալու, | |
− | 200 Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ, | + | 200 Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ, |
− | + | Տանը թողի նըժույգներիս ու հետիոտն եկա Տըրոյա, | |
− | + | Իմ աղեղի վըրա վըստահ, որ չունեցավ ոչ մի օգուտ: | |
− | + | Երկու զորեղ իշխանների՝ Դիոմեդին եւ Ատրիդին | |
− | + | Նըշանառու եղա եւ լոկ արյուն առա մի քանի շիթ, | |
− | + | Եվ իզուր տեղ զայրացնելով՝ գըրգըռեցի նըրանց իմ դեմ: | |
− | + | Ուրեմն իզուր ու չար բախտով առա աղեղն իմ ցրցից վար | |
− | + | Այն օրը, երբ որոշեցի շընորհ անել քաջ Հեկտորին, | |
− | + | Զորավարել տըրոյացոց այս կըռվի մեջ, աքայանց դեմ։ | |
− | + | Եթե դառնամ եւ իմ աչքով տեսնեմ քաղցըր հայրենիքն իմ, | |
− | 210 Տեսնեմ կընոջըս իմ անձկալի եւ ապարանքն իմ բարձրահարկ, | + | 210 Տեսնեմ կընոջըս իմ անձկալի եւ ապարանքն իմ բարձրահարկ, |
− | + | Օտարածին մի մարդ, անշուշտ, պիտի գըլուխն իմ թըռցընի, | |
− | + | Եթե ես այս լայնալիճըս չըջախջախեմ ինքս իմ ձեռքով | |
− | + | Ու չըգըցեմ կըրակի մեջ, որ ինձ իզուր ընկեր եղավ»։ | |
− | + | ||
− | + | Եվ տըրոյանց պետ Էնիասն ասաց Պանդարոսին. | |
− | + | «Լիկայոնյա՛ն, մի՛ դու այդպես խոսիր, ուրիշ հընար չըկա, | |
− | + | Պետք է որ մենք մեր կառքերով ու սըրարշավ նըժույգներով | |
− | + | Կըռվի ելնենք ու փորձենք մեր զենքերը այդ քաջի վըրա: | |
− | + | Օ՛ն, բարձրացիր իմ կառքը շուտ, որ տեսնես թե այս տըրոյան | |
− | + | Երիվարներս ինչպե՛ս գիտեն դաշտի միջով ամենուրեք | |
− | 220 Թե՛ հալածել արագավազ, եւ թե՛ փախչել սըրաթըռիչ, | + | 220 Թե՛ հալածել արագավազ, եւ թե՛ փախչել սըրաթըռիչ, |
− | + | Նըրանք դարձյալ մեզ անվըտանգ դեպի քաղաք կըթռցընեն, | |
− | + | Եթե Տիդյան Դիոմեդին տա վերըստին փառք Արամազդ: | |
− | + | Դու առ ահա մըտրակն այս պինդ ու փողփողուն սանձերը այս, | |
− | + | Իսկ ես կառքի վըրա կանգնած՝ պատերազմեմ իմ զենքերով, | |
− | + | Կամ ուզում ես՝ ինքըդ կըռվիր, ձիերի հոգսն ինձ թողնելով»: | |
− | + | ||
− | + | Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց. | |
− | + | «Լավ կըլինի ինքըդ վարես երիվարներըդ, Էնիա՛ս, | |
− | + | Ծանոթ ձեռքով առաջնորդված՝ կառքն ավելի լավ կըքաշեն. | |
− | + | Զի փախչելու եթե լինենք ահեղագոռ Դիոմեդից՝ | |
− | 230 Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս | + | 230 Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս |
− | + | Եվ չուզենան պատերազմից դուրս հանել մեզ՝ ձայնիդ կարոտ, | |
− | + | Ու մեզ վըրա հարձակվելով՝ ըսպանի մեզ երկուսիս էլ | |
− | + | Որդին մեծանձըն Տիդեսի՝ Դիոմեդեսն ահեղագոռ, | |
− | + | Եվ ավարի, առնի տանի նըժույգներըդ սալասըմբակ։ | |
− | + | Ուստի կառքըդ ինքըդ վարիր, հոգ տանելով նըժույգներիդ, | |
− | + | Իսկ ես մեր դեմ դուրս եկողին կընդունեմ սուր իմ նիզակով»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց նա եւ ընդույթ նըկարագեղ կառքը ցատկեց, | |
− | + | Եվ ձիերը արշավասույր վարեցին դեպ Տիդյանն ահեղ։ | |
− | + | Սթենելոսը՝ Կապասնեի պայծառ որդին տեսավ նըրանց | |
− | 240 Ու դաոնալով Դիոմեդին այս սըրաթեւ խոսքերն ասաց. | + | 240 Ու դաոնալով Դիոմեդին այս սըրաթեւ խոսքերն ասաց. |
− | + | « Սիրելիդ իմ Դիոմեդես, որդիդ շըքեղ քաջ Տիդեսի, | |
− | + | Երկու քաջեր եմ տեսնում ես վառված քո դեմ մարտընչելու, | |
− | + | Երկուսն էլ հաղթ եւ կորովի, մեկն աղեղի քաջահըմուտ | |
− | + | Պանդարոսն է մեծակորով՝ խիզախ որդին Լիկայոնի, | |
− | + | Մյուսն Էնիասն է Անքիսյան, մայրը՝ Աստղիկ աստվածուհին: | |
− | + | Եկ, կառք նըստենք, փախչենք արագ, եւ դու այդպես մի խիզախիր. | |
− | + | Նախահարձակ գընդերի մեջ, որ չըտուժես քալցըր հոգիդ»։ | |
− | + | Եվ նայելով նըրան խոժոռ՝ Դիոմեդեսն այսպես ասաց. | |
− | + | «Դու փախչելուց մի՛ խոսիր զուր, ինձ համոզել չես կարող դու, | |
− | 250 Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել, | + | 250 Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել, |
− | + | Ոչ էլ երբեք ահաբեկվել, զի ուժ ունեմ ես տակավին: | |
− | + | Ամոթ է ինձ կառք իսկ նըստել, ոտքո՛վ կերթամ ես նըրանց դեմ, | |
− | + | Զի Աթենաս Պալլասը ինձ չի թողնում որ ես վախենամ: | |
− | + | Սըրաթըռիչ նըժույգները երկուսին էլ ետ չեն տանի, | |
− | + | Եթե նույնիսկ նըրանցից մեկն ազատվի իմ հուժկու զարկից։ | |
− | + | Քեզ այլ բան էլ պետք է ասեմ, եւ դու այն լավ միտքըդ պահիր, | |
− | + | Եթե երբեք ամենիմաստ Աթենասն ինձ փառք պարգեւի | |
− | + | Երկուսին էլ ըսպանելու, դու սըրավազ նժույգներիս | |
− | + | Սանձերն ամուր կապած կառքի շըրջանակին՝ մեր կառքը թող | |
− | 260 Եվ սըլացիր անմիջապես դեպիձիերն Էնիասի, | + | 260 Եվ սըլացիր անմիջապես դեպիձիերն Էնիասի, |
− | + | Եվ ձիերն այդ ավարելով՝ տա՛ր բարձրազեն աքայեցոց։ | |
− | + | Նըրանք ազնիվայն ցեղից են, որ Արամազդն ահեղագոչ | |
− | + | Տրովսին տըվեց ի փոխարեն նըրա որդու՝ Գանիմեդի. | |
− | + | Այդ պատճառով լավագույնն են երկրում եղած ձիերի մեջ։ | |
− | + | Այդ սերունդից էր գողացավ Անքիսեսը մարդոց արքան | |
− | + | Լավմեդոնից գաղտագողի եւ ճակերի վըրա քաշեց, | |
− | + | Եվ որոնցից իր պալատում վեցը ծընունդ ունեցավ նա, | |
− | + | Չորսին պահեցիրեն համար, գիրացնելով իր փարախում, | |
− | + | Տըվեց երկուսն Էնիասին, որոնք այնպես լավ են փախչում, | |
− | 270 Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»: | + | 270 Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»: |
− | + | ||
− | + | Մինչդեռ երկու քաջերն այսպես խոսում էին իրարու հետ, | |
− | + | Հասան նըրանք արշավակի մըտրակելով ձիերն իրենց, | |
− | + | Եվ առաջինն այսպես խոսեց շըքեղ որդին Լիկայոնի. | |
− | + | «Արիասիրտ ու մարտագոռ զավակըդ դու քաջ Տիդեսի, | |
− | + | Քեզ հիրավի չընկճեց դառն սըլաքըս սուր, փըքինը իմ, | |
− | + | Արդ, աշտեով արի կըռվենք, այդպես գուցե թե հաջողեմ»։ | |
− | + | Այսպես ասաց եւ ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր, | |
− | + | Ու շեշտակի զարկեց թափով Դիոմեդի կուռ ասպարին, | |
− | + | Եվ պըղընձյա սըլաքը սուր ծակելով այն՝ զրահին հասավ, | |
− | 280 Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի. | + | 280 Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի. |
− | + | «Սըլաքս ահա կողքըդ խոցեց ու դուրս եկավ, էլ այսուհետ | |
− | + | Չեմ կարծում ես, որ դիմանաս, տըվիր դու ինձ փառք ու պատիվ»։ | |
− | + | Դիոմեդեսը անսասան նըրան այսպես պատասխանեց. | |
− | + | «Վըրպեցիր դու վերըստին, բայց եւ այնպես, կարծում եմ ես, | |
− | + | Թե դուք սիտի դադար չառնեք, մինչեւ որ մեկը ձեզանից | |
− | + | Գետնատարած չընկնի տապաստ եւ արյունովն իր սեփական | |
− | + | Չըհագեցնի բուռն Արեսին՝ գուսարողին քաջամարտիկ»։ | |
− | + | ||
− | + | Ասաց, նետեց, եւ Աթենասն ուղղեց աշտեն պըղընձասայր | |
− | + | Դեպի նըրա քիթն աչքախառն, եւ պրղինձը անպարտելի | |
− | 290 Անցավ սպիտակ ակռաներով եւ արմատից կըտրեց լեզուն | + | 290 Անցավ սպիտակ ակռաներով եւ արմատից կըտրեց լեզուն |
− | + | Եվ ծընոտի տակից իսկույն դուրս ելավ սուր տեգը թափով. | |
− | + | Ցած գըլորվեց շըքեղ կառքից, ու շաչեցին փայլակնացայտ | |
− | + | Զենքերն իր շուրջ, խըրտնեցնելով նըժույգներին սարսափահար. | |
− | + | Հօդըս ցընդեց ուժը նըրա, ու տեղնուտեղ շունչը փըչեց։ | |
− | + | Վըրա հասավ Էնիասն իր երկար տեգով եւ ասպարով, | |
− | + | Վախենալով, որ մի գուցե աքայեցիք դին ավարեն։ | |
− | + | Պըտըտվում էր շուրջը նըրա՝ ուժին վըստահ առյուծի պես, | |
− | + | Իր նիզակը եւ բոլորշի վահանը միշտ առջեւ բըռնած, | |
− | + | Պատրաստ՝ մահվան գիրկ ճամփելու, ով էլ որ իր առաջ ելներ, | |
− | 300 Եվ գոռում էր ահեղաձայն. Տիդյանն առավ հըսկա մի քար, | + | 300 Եվ գոռում էր ահեղաձայն. Տիդյանն առավ հըսկա մի քար, |
− | + | Որ այժմ ապրող մահկանացու մարդկանցմիջից երկու հոգի | |
− | + | Չէին կարող գետնից կըտրել, նա միայնակ տարավ-բերեց | |
− | + | Եվ նըրանով Էնիասի սըրունքներին զարկեց ուժգին, | |
− | + | Ճիշտ այնտեղին, որտեղ մարդու զիստն երանքին է միանում, | |
− | + | Որ եւ որոթ են անվանում. ջախջախելով ժայռն ահագին՝ | |
− | + | Կըտրեց երկու նյարդերը եւ կաշին պոկեց անմիջապես, | |
− | + | Դյուցազնը քաջ գետին ընկավ հաստ ձեռքերով հողին հենված, | |
− | + | Եվ գիշերը սեւաթորմի փռվեց նըրա աչքերի շուրջ: | |
− | + | ||
− | + | Էնիասը՝ արանց արքան, կորչելու էր այդտեղ, անշուշտ, | |
− | 310 Եթե Աստղիկ աստվածուհին, դուստրը հըզոր Արամազդի, | + | 310 Եթե Աստղիկ աստվածուհին, դուստրը հըզոր Արամազդի, |
− | + | Մայրը նըրա, որին ծընեց քաջ տավարած Անքիսեսից, | |
− | + | Այդ չըտեսներ եւ սըրաթեւ՝ Ոլիմպոսից չիջներ այդտեղ. | |
− | + | Տարածեց նա թեւերը լույս իր սիրելի որդու վըրա, | |
− | + | Ու պարուրեց ամպի նըման լուսաշըքեղ իր շըղարշով, | |
− | + | Որ մի գուցե աքայեցի կտրիճներից մեկը հանկարծ | |
− | + | Հարվածելով որդուն կըրծքից՝ առնի նըրա քաղցըր հոգին, | |
− | + | Այդպես Աստղիկն իր սիրեցյալ որդուն մարտից դուրս էր հանում: | |
− | + | ||
− | + | Կապանեսի որդին այնժամ հիշեց պատվերը Տիդյանի, | |
− | + | Միասըմբակ ձիերը իր քաշեց կըռվի շառաչից դուրս, | |
− | 320 Երասաններն արագ-արագ կապեց կառքի շրջանակին, | + | 320 Երասաններն արագ-արագ կապեց կառքի շրջանակին, |
− | + | Ինքը նետվեց գեղեցկաբաշ դեպի ձիերն Էնիասի, | |
− | + | Եվ խըլելով տրոյանցից տարավ դեպի աքայեցիք | |
− | + | Ու սիրելի իր ընկերոջ՝ Դեիպիլի ձեռքը հանձնեց, | |
− | + | Որին բոլոր ընկերներից ավելի էր մեծարում նա, | |
− | + | Որովհետեւ ամեն բանում համամիտ էր նա իրեն հետ: | |
− | + | Իսկ ինքը իր կառքը նըստած, առավ փայլուն երասաններն | |
− | + | Ու ձիերը սալաղբակ քըշեց դեպի Տիդյանը քաջ, | |
− | + | Որ Աստղիկին էր հալածում անագորույն իր պըղինձով, | |
− | + | Իմանալով, որ ապիկար դիցուհի էր, ո՛չ նըրանցից, | |
− | 330 Որոնք գիտեն քաջաանաբար հըրամայել մարտադաշտում, | + | 330 Որոնք գիտեն քաջաանաբար հըրամայել մարտադաշտում, |
− | + | Ինչպես Պալլաս Աթենասը, Ենիովը քաղաքավեր։ | |
− | + | Երբ Տիդեսի շըքեղ որդին կորընկակոխ հասավ նըրան, | |
− | + | Վիրավորեց իր նիզակով նըրա ձեռքի թաթն երեսից, | |
− | + | Եվ քերծելով պրղընձասար աշտեն փափուկ մորթն ըսպիտակ՝ | |
− | + | Դաստակի մոտ հերձեց նըրա աստվածային շղարշը նուրբ, | |
− | + | Որ հյուսված էր ճարտարապես Շնորհների շող-մատներով: | |
− | + | Վազեց արյունն անմահական աստվածուհու, — ավիշը այն, | |
− | + | Որ հոսում է երջանկափառ աստվածներից ոլիմպական, | |
− | + | Զի ցորեն չեն ուտում նըրանք, ոչ էլ գինի են խըմում սեւ, | |
− | 340 Այդ պատճառով արյուն չունեն եւ անմահ են կոչվում նըրանք: | + | 340 Այդ պատճառով արյուն չունեն եւ անմահ են կոչվում նըրանք: |
− | + | Ճիչ հանելով աստվածուհին՝ ձեռքից իր բաց թողեց որդուն, | |
− | + | Որին առավ ինքն Ապոլլոնն ու պարուրեց կապույտ ամպով, | |
− | + | Որ մի գուցե մի ձիավարժ, պըղընձազգեստ դանայեցի | |
− | + | Սուր պըղինձով խոցի նըրան ու դուրս կորզի անուշ հոգին: | |
− | + | ||
− | + | Դիոմեդեսն ահեղ ձայնով աստվածուհու վըրա գոռաց. | |
− | + | «Դո՛ւստրըդ հըզոր Արամազդի, թող հեռացիր մարտադաշտից. | |
− | + | Հերիք չէ՞ քեզ, որ թույլ կանանց խաբում ես դու, պատրում նըրանց, | |
− | + | Եթե երկար դեռ ըսպասես, սոսկաս պիտի պատերազմից, | |
− | + | Ու սարսափես, հեռվից անգամ ահեղ կըռվի ձայնն առնելիս»։ | |
− | + | ||
− | 350 Այսպես ասաց, եւ Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի, | + | 350 Այսպես ասաց, եւ Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի, |
− | + | Որին ժըրոտ Իրիսն առած՝ մարտադաշտից հանեց արագ, | |
− | + | Մորմոքվում էր սուր ցավերից, սեւանում էր մորթը չըքնաղ: | |
− | + | Մարտադաշտի ձախակողմում հանդիպեց նա բուռն Արեսին, | |
− | + | Նըստել էր նա՝ իր նըժույգներն ու տեգը մութ ամպով պատած։ | |
− | + | Աստղիկն այդտեղ իր սիրելի եղբոր ոտներն ընկավ լալով | |
− | + | Եվ խընդրում էր պաղատագին տալ նըժույգներն իր ոսկեար. | |
− | + | «Գըթա՛ դու ինձ, սիրուն եղբայր, նըժույգներըդ շընորհիր ինձ, | |
− | + | Որ սըլանամ դեպ Ոլիմպոս՝ բընակավայրն անմահների: | |
− | + | Տանջվում եմ ես խորը վերքով, որ տըվեց ինձ մահկանացու | |
− | 360 Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։ | + | 360 Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։ |
− | + | Այսպես ասաց, եւ Արեսը նըժույգները տըվեց նըրան, | |
− | + | Աստվածուհի Աստղիկն ելավ կառքը նըստեց ցաված սորտով, | |
− | + | Եվ Իրիսը նըրա կողքին՝ երասանները ձեռքն առավ | |
− | + | Ու մըտրակեց, եւ սլացան երիվարներն հոժարակամ | |
− | + | Եվ շուտափույթ հասան Ոլիմպ՝ բընակավայրն անմահների, | |
− | + | Ուր կանգնեցրեց կառքը Իրիսն ու արձակեց ձիերն իսկույն, | |
− | + | Նըրանց առաջ առատորեն լըցնելով կեր աստվածային։ | |
− | + | Իսկ Աստղիկը գընաց փարվեց իր Դիոնե մոր ծընկներին, | |
− | + | Որը դըստերն իր գիրկն առած՝ փայփայելով ասաց նըրան. | |
− | 370 «Դուստր իմ սիրուն , անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց, | + | 370 «Դուստր իմ սիրուն , անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց, |
− | + | Իբրեւ թե դու նըրան հայտնի մի մեծ չարիք պատճառեիր»։ | |
− | + | ||
− | + | Եվ ժըպտասեր Աստղիկն այնժամ նըրան այսպես պատասխանեց. | |
− | + | «Ինձ Տիդեսի որդին խոցեց, Դիոմեդեսն ամբարտավան, | |
− | + | Երբ որ մարտից հանում էի սիրուն որդուս՝ Էնիասին, | |
− | + | Որն ամենեն սիրելին է եւ թանկագին սըրտիս համար։ | |
− | + | Աքայեցոց եւ տըրոյանց մեջ չէ կռիվն այսուհետեւ, | |
− | + | Այլ դանայանք անմահների դեմ են հիմա կըռիվ մըղում»։ | |
− | + | ||
− | + | Եվ Դիոնեն՝ հըրաշափառ աստվածուհին ասաց նըրան. | |
− | + | «Տոկա՛, դուստր իմ, որքան էլ մեծ լինեն ցավերդ, դու մի՛ տըխրիր, | |
− | 380 Զի շատերըս ոլիմպաբնակ աստվածներից մարդկանց ձեռքով | + | 380 Զի շատերըս ոլիմպաբնակ աստվածներից մարդկանց ձեռքով |
− | + | Կըրել ենք ծանր ու խոր վըշտեր՝ մասնակցելով նըրանց կըովին: | |
− | + | Կըրեց Արեսն, երբ որ հուժկու Ոտոսը եւ Եփիալտեսն | |
− | + | Ալովեի որդիք նըրան կապկապեցին պիրկ կապերով, | |
− | + | Եվ տասնըմեկ ամիս մընաց նա բանտի մեջ պըղընձակերտ: | |
− | + | Պատերազմի անհագ Արեսն այդ զընդանում պիտի կորչեր, | |
− | + | Թե Էրիբեն՝ չըքնաղագեղ նըրանց խորթ մայրը՝ Հերմեսին | |
− | + | Լուր չըբերեր, որ վերջապես նրան հյուծված հանեց բանտից: | |
− | + | Կրեց նույնպես Հերան, որին վիրավորեց աջ ըստինքից | |
− | + | Ամփիտրոնի հըզոր որդին սուր սըլաքով իր եռասայր, | |
− | 390 Անտանելի ցավերի մեջ տանջվում էր նա այդ ժամանակ։ | + | 390 Անտանելի ցավերի մեջ տանջվում էր նա այդ ժամանակ։ |
− | + | Սանդարապետն անգամ կըրեց իր մարմնի մեջ նետ սայրասուր, | |
− | + | Երբ որ նրան նույն այդ մարդը, ասպարակիր Զեւսի որդին | |
− | + | Ըստվերների դըռան շեմքում նետահարեց իր աղեղով. | |
− | + | Վեր ելավ նա դեպի Զեւսի արքունիքը, Ոլիմպը այն | |
− | + | Սըրտակոտոր ու ցավատանջ. մըխվել էր նետը դառնաթույն | |
− | + | Նըրա ուժեղ, հաղթ ուսի մեջ ու տանջում էր նըրա հոգին։ | |
− | + | Պեոնն այնժամ դըրեց վերքին ցավահալած ըսպեղանի | |
− | + | Ու բըժըշկեց, որովհետեւ նա չէր ծընված մահկանացու: | |
− | + | Հանձնապաստա՛ն եղեռնագործ, որ հանդըգնեց մինչեւ անգամ | |
− | 400 Ոլիմպաբնակ աստվածներին վիրավորել իր աղեղով։ | + | 400 Ոլիմպաբնակ աստվածներին վիրավորել իր աղեղով։ |
− | + | Ինքը խաժակն աստվածուհին, Աթենասը դըրդեց քո դեմ | |
− | + | Տիդյան ահեղ Դիոմեդին, բայց խակամիտն այդ չըգիտե, | |
− | + | Թե ով էլ որ անմահների դեմ հանդըգնի մըտնել ի մարտ՝ | |
− | + | Նա չի կարող երկար ապրել, ու մանուկներն այլեւս երբեք | |
− | + | Պատերազմից վերադարձած հոր ծընկներին չեն նըստելու: | |
− | + | Ուստի Տիդյան Դիոմեդեսն էլ, թեպետև քաջամարտիկ, | |
− | + | Թող մըտածի, որ կարող է քեզնից քաջի հետ կըռվելու, | |
− | + | Եվ որ գուցե բազմահանճար Ատրեստոսի դուստր Էգալիան | |
− | + | Զարթնի քընից հանկարծակի ու ձայն տա իր նաժիշտներին՝ | |
− | 410 Անձկակարոտ ծաղկափըթիթ իր ամուսնուն քաջակորով, | + | 410 Անձկակարոտ ծաղկափըթիթ իր ամուսնուն քաջակորով, |
− | + | Նազելի կինն՝ աքայեցոց ձիախըրոխտ Դիոմեդեսի»։ | |
− | + | ||
− | + | Ասաց, երկու թաթիկներով սըրբեց ավիշը դաստակից, | |
− | + | Առողջացավ ձեռքը դըստեր, ու մեղմացան ցավերը խոր։ | |
− | + | Այդտեղ Հերան եւ Աթենասն, որ ամեն բան տեսնում էին, | |
− | + | Նետում էին Արամազդին սիրտ խոցոտող, կըծու խոսքեր. | |
− | + | Եվ ըսկըսեց նախ Աթենաս աստվածուհին, այս ասելով. | |
− | + | «Հայր Արամազդ, կըբարկանա՞ս վըրաս, եթե մի բան ասեմ, | |
− | + | Խեղճ Կիպրուհին, երբ ուզել է դըրդել ոմըն աքայուհու, | |
− | + | Որ նա հարի տըրոյացոց, որոնց շատ է սիրում հիմա, | |
− | 420 Գեղեցկազգեստ ու պըճնասեր աքայուհու մի գըգվելիս, | + | 420 Գեղեցկազգեստ ու պըճնասեր աքայուհու մի գըգվելիս, |
− | + | Ոսկի ճարմանդն իր թաթիկի քեղըրթել է մորթը փափուկ»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, ու ծիծաղեց հայրը մարդկանց, աստվածների, | |
− | + | Եվ կանչելով ոսկեղենիկ Աստղիկին մոտն՝ ասաց նըրան, | |
− | + | «Դուստր իմ քընքույշ, պատերազմի գործերը քեզ չեն պատկանում, | |
− | + | Դու ըզբաղվիր ամուսնական հեշտ ու անուշ քո գործերով, | |
− | + | Ռազմի մասինթող որ հոգան Աթենան ու Արեսը բուռն»: | |
− | + | Եվ մինչ այստեղ սըրանք այսպես խոսում էին իրարու հետ, | |
− | + | Էնիասի վըրա վազեց Դիոմեդեսն ահեղագոռ, | |
− | + | Թեեւ գիտեր, որ Ապոլլոնն էր պաշտպանում դյուցազունին: | |
− | 430 Չակնածելով անգամ զորեղ աստըծուց նա՝ միտք էր դըրել | + | 430 Չակնածելով անգամ զորեղ աստըծուց նա՝ միտք էր դըրել |
− | + | Որ ըսպաներ Էնիասին եւ կողոպտեր զենքերը պերճ: | |
− | + | Երեք անգամ նա հարձակվեց հույժ ծարաւի նըրա արյան, | |
− | + | Եվ երեք հեղ Ապոլլոնը նըրա ասպարն մղեց մի կողմ, | |
− | + | Բայց երբ չորրորդ անգամ ցասկոտ գըրոհ տըվեց դիվանըման՝ | |
− | + | Ըսպառնալից ձայնով գոռաց Ապոլլոնը աղեղնավոր. | |
− | + | «Ըզգուշ, Տիդյան, ե՛տ ընկըրկիր, մի՛ հանդըգնիր չափվել ինձ հետ, | |
− | + | Հավասարվել անմահներին, զի նըման չեն բընավ իրար | |
− | + | Զարմը անմահ աստվածների եւ երկրակոխ քայլող մարդկանց»: | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, եւ ընկըրկեց Տիդեսի քաջ որդին դույզն ինչ , | |
− | 440 Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից: | + | 440 Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից: |
− | + | Իսկ Ապոլլոնը ամբոխից դուրս կորզելով Էնիասին՝ | |
− | + | Պերգամայի մեջ դըրեց սուրբ, ուր ինքն ունի շըքեղ տաճար: | |
− | + | Այնտեղ Լետովն ու Արտեմիսը անմատույց սըրբարանում | |
− | + | Բըժըշկեցին նըրան շուտով, շընորհելով պատիվ ու փառք։ | |
− | + | Բայց Ապոլլոնն արծաթաղեղ շինել տըվեց մի խորտվիլակ, | |
− | + | Ուրվապատկեր՝ ամեն բանով Էնիասին հար եւ նըման, | |
− | + | Որի շուրջը տըրոյացիք եւ աքայանք դյուցազնազարմ | |
− | + | Կոփում էին իրար լանջքին վահանակներն իրենց թեթեւ | |
− | + | Ու հաստաբեստ, բոլորաձեւ ասպարները արջառամորթ: | |
− | 450 Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին. | + | 450 Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին. |
− | + | «Արե՛ս , Արե՛ս արյունառուշտ, պարըսպաքանդ ու մարդակեր, | |
− | + | Մի՞թե պիտի չըհեռացնես մարտադաշտից դու այդ մարդուն՝ | |
− | + | Դիոմեդեսին, որ քիչ մընաց Արամազդ հոր հետն Էլ կըռվեր: | |
− | + | Նախ Կիրուհու դաստակը նա ձեռքին մոտիկ վիրավորեց, | |
− | + | Հետո էլ ինձ վըրա նույնպես գըրոհ տըվեց դեւի նըման»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, գընաց նըստեց Պերգամայի բարձըր ծայրին, | |
− | + | Իսկ Ժանտ Արեսն հասավ տրոյանց ահեղ կըռվի հորդորելու | |
− | + | Թըրակացոց Ժիրաժիր պետ Ակամասի կերպարանքով | |
− | + | Ու Պրիամի որդիներին խըրախուսիչ խոսքեր ասաց. | |
− | 460 «Ո՛վ որդիներ դյուցազարմիկ դուք Պրիամոս թագավորի, | + | 460 «Ո՛վ որդիներ դյուցազարմիկ դուք Պրիամոս թագավորի, |
− | + | Մինչ ե՞րբ պիտի թողնեք, որ ձեր զորքը ջարդեն աքայեցիք, | |
− | + | Ըսպասումեք, որ կըռիվը հասնի ձեր կուռ դարբասների՞ն: | |
− | + | Ընկել է նա, որին բոլորս պատվում էինք Հեկտորի չափ- | |
− | + | Էնիասը՝ վըսեմ որդին մեծահոգի Անքիսեսի. | |
− | + | Եկեք նրա զենընկերոջն ազատենք մենք ահեղ մարտից»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց ու բորբոքեց եռանդ ամեն մեկի սըրտում, | |
− | + | Իսկ Սարպեդոնը Հեկտորին հանդիմանեց այս խոսեքրով. | |
− | + | «Ո՞ւր գընաց քո ուժը, Հեկտոր, ու կորովը, որ ունեիր. | |
− | + | Չէի՞ր ասում, թե դու միայն, առանց զորքի եւ սատարի | |
− | 470 Կըպաշտպանես քաղաքը քո ելբայրներով , փեսաներով, | + | 470 Կըպաշտպանես քաղաքը քո ելբայրներով , փեսաներով, |
− | + | Մինչդեռ այսօր եւ ոչ մեկին չեմ տեսնում ես մարտի դաշտում, | |
− | + | Այլ սոսկահար կուչ են եկել, ինչպես շըներն առյուծի շուրջ, | |
− | + | Եվ միայն մենք, դաշնակիցներս ենք մարտընչում ահավասիկ: | |
− | + | Ես ինքըս ձեզ նիզակակից՝ եկել եմ շատ հեռու տեղից, | |
− | + | Լիկիայից, ուր հոսում է Քըսանթոսը հորձանապտույտ, | |
− | + | Ուր թողել եմ մատաղատի որդիք եւ կին, ինչքերըս ողջ, | |
− | + | Որոնց այնպե՛ս կարոտ է միշտ քաշում աղքատ, չունեւոր մարդ: | |
− | + | Սակայն դարձյալ վառում եմ ես լիկիացոց, եւ ինքս անձամբ | |
− | + | Վառվածեմ խիստ այդ մարդու դեմ գուպարելու հուր ցանկությամբ, | |
− | 480 Թեեւ չունեմ այստեղ ոչինչ, որ տանեին աքայեցիք: | + | 480 Թեեւ չունեմ այստեղ ոչինչ, որ տանեին աքայեցիք: |
− | + | Մինչ դու անշարժ կանգ ես առել եւ այլոց էլ չես հորդորում, | |
− | + | Որ դիմանան պատերազմում ու պաշտպանեն իրենց կանանց։ | |
− | + | Տես, որ հանկարծ կեր չըդառնաք ոսոխներին, տըրոյացի՛ք, | |
− | + | Եվ ցանցն ընկնեք ամենորսակ ուռկանի պես թակարդապատ, | |
− | + | Ու բարեշեն ձեր քաղաքներն ավեր-ավար անեն նըրանք: | |
− | + | Այս բոլորի մասին, Հեկտոր, պետք է որ դու լավ մըտածես, | |
− | + | Եվ աղաչես իշխաններին ու գընդերին հեռվից եկած, | |
− | + | Որ դիմանան դըժվարության ու մարտընչեն հերոսաբար | |
− | + | Ու թույլ չըտան նըրանք իրենց լըսելու սաստ ու պարսավանք»։ | |
− | 490 Այսպես խոսեց Սարպեդոնը եւ Հեկտորի սիրտը խոցեց: | + | 490 Այսպես խոսեց Սարպեդոնը եւ Հեկտորի սիրտը խոցեց: |
− | + | Հեկտորն այնժամ զենուզարդով իր կառքից ցած թըռավ իսկույն | |
− | + | Եվ ճոճելով սուր աշտեներ՝ վազվըզում էր բանակի մեջ, | |
− | + | Հորդորելով ամեն մեկին, ու վառեց մարտ մի ահավոր։ | |
− | + | Տըրոյացիք ետ դառնալով ճակատ զարկին աքայանց դեմ, | |
− | + | Որոնք անվախ կանգնած էին իրենց տեղում միշտ աննահանջ: | |
− | + | ||
− | + | Ինչպես քամին, որ քըշում է հարդը թեթեւ՝ Էրանելիս | |
− | + | Նըվիրական կալից, երբ որ Դեմետրը շեկ, խարտիշագեղ | |
− | + | Բաժանում է հարդն ու հատիկը հողմերի շընչով ուժգին, | |
− | + | Ու մըղեղի հըսկայական դեզն ըսպիտակ գույն է առնում, | |
− | 500 Ճերմակեցին աքյանք այդպես մինչեւ երկինք հասնող փոշուց, | + | 500 Ճերմակեցին աքյանք այդպես մինչեւ երկինք հասնող փոշուց, |
− | + | Որ ամպի պես հանում էին ձիերն իրենց դըռույթներով, | |
− | + | Երբ ետ դարձած՝ դեպի խառնուրդն արշավեցին քառատըրոփ | |
− | + | Կորովաջան կառապանաց կուռ ձեռքերից մըտրակահար։ | |
− | + | Իսկ բուռն Արեսն ամենուրեք վազվըզելով` բանակը ողջ | |
− | + | Պատեց մըթին մի գիշերով հօգուտ համայն տըրոյացոց. | |
− | + | Այդ անելով՝ կատարում էր Ապոլլոնի պատվերը նա, | |
− | + | Որ հորդորեց՝ տըրոյացոց ալ խըրախույս խիզախության, | |
− | + | Երբ որ տեսավ Աթենասին պատերազմից հեռանալիս, | |
− | + | Որ պաշտպան էր եւ զորավիգ պըղընձազգեստ դանայեցոց։ | |
− | 510 Իսկ Ապոլլոնն արձակելով սըրբարանից Էնիասին՝ | + | 510 Իսկ Ապոլլոնն արձակելով սըրբարանից Էնիասին՝ |
− | + | Բոցավառեց նոր կորովով կուրծքը ազգաց առաջնորդի, | |
− | + | Ել Էնիասն հանկարծակի հայտընվեց իր ընկերներին, | |
− | + | Որոնք անչափ ուրախացան, երբ ողջ առողջ տեսան նրան, | |
− | + | Բայց ոչ մի բան չըհարցըրին, զի այն հուզմունքն, իրարանցում, | |
− | + | Որ հանեցին Արծաթաղեղն ու Արեսը արյունառուշտ, | |
− | + | Եվ Քենն անհագ՝ էլ ժամանակ չէին տալիս դըրա համար: | |
− | + | ||
− | + | Իսկ Այաքսները երկուսով, Ոդիսեւսն ու Տիդյանն ահեղ | |
− | + | Մարտի հորդոր էին կարդում, խըրախուսում աքայեցոց, | |
− | + | Որոնք անահ եւ անսասան՝ տըրոյացոց գոչյուններից | |
− | 520 Նըրանց հըսկա ուժին ընդդեմ կանգնած էին կազմ ու պատրաստ, | + | 520 Նըրանց հըսկա ուժին ընդդեմ կանգնած էին կազմ ու պատրաստ, |
− | + | Ինչպես ամպերն, որ դիզում է Զրվանյանը խաղաղ ժամի | |
− | + | Լեռների պես կատարներին, երբ նընջում են Բորեասն ու բուռն | |
− | + | Մյուս քամիները, որպեսզի ամպակույտը ցըրիվ բերեն,— | |
− | + | Դանայեցիք տըրոյանց դեմ այդպես կանգնած էին անվախ: | |
− | + | Իսկ Ատրիդեսը անդադար երթեւեկում էր բանակում | |
− | + | Ու բազմամբոխ իր զորքերին տալիս հորդոր եւ հրրաման. | |
− | + | «Մարդ եղեք միշտ, սիրելիներս, եւ զորավոր սիրտ ունեցեք, | |
− | + | Եվ քաջամարտ գուպարիմեջ պատկառեցեք մեկ-մյուսից, | |
− | + | Զի քաջերը պատերազմում ավելի շատ ողջ են մընում, | |
− | 530 Իսկ վախչողը չի ազատվում, ոչ էլ փառք է վաստակում նա»: | + | 530 Իսկ վախչողը չի ազատվում, ոչ էլ փառք է վաստակում նա»: |
− | + | ||
− | + | Ասաց, գըցեց գեղարդը նա եւ ըսպանեց մի ախոյան՝ | |
− | + | Պերգասյան քաջ Դեիկոնին՝ զենընկերոջն Էնիասի, | |
− | + | Որին տրոյանք հարգում էին Պրիամոսի որդոց նըման, | |
− | + | Զի կըռվում էր նա քաջաբար նախամարտիկ գընդերի մեջ։ | |
− | + | Ագամեմնոն արանց արքան զարկեց քաջի կուռ ասպարին, | |
− | + | Որ չըտոկաց նըրա տեգին, պըղինձն անցավ ուժգին թափով | |
− | + | Ու կամարի միջից ուղիղ փորը մըտավ Պերգասյանի, | |
− | + | Նա թընդյունով գետին ընկավ, ու շաչեցին զենքերն իր շուրջ: | |
− | + | ||
− | + | Իսկ Էնիասը ըսպանեց երկու կըտրիճ դանայեցոց, | |
− | 540 Կրեթոնին, Որսիլոքին՝ Դիոկլեսի որդիներին. | + | 540 Կրեթոնին, Որսիլոքին՝ Դիոկլեսի որդիներին. |
− | + | Դիոկլեսը բընակվում էր գեղեցկաշեն Փերեի մեջ, | |
− | + | Մեծահարուստ եւ ընչավետ, սերում էր նա Ալփես գետից, | |
− | + | Որ ջըրաշատ հոսում էր հորդ Պելիացոց լայն դաշտերով, | |
− | + | Որը ծընեց Որսիլոքին՝ բազմաժողով արանց արքա, | |
− | + | Իսկ Որսիլոքն աշխարհ բերեց Դիոկլեսին մեծահոգի, | |
− | + | Դիոկլեսը՝ Կրեթոնին, Որսիլոքին — երկվորյակներ, | |
− | + | Քաջախըրոխտ ու փորձառու ամեն տեսակ մարտերի մեջ: | |
− | + | Երբ չափահաս դարձան սըրանք, արգիացոց հետեւելով | |
− | + | Սեւ նավերով ելան եկան դեպի Տըրոյա ձիամարզիկ, | |
− | 550 Որ Ատրիդես Ագամեմնի, Մենելավի վըրեժն առնեն, | + | 550 Որ Ատրիդես Ագամեմնի, Մենելավի վըրեժն առնեն, |
− | + | Սակայն այստեղ երկուսին էլ հասավ մահվան օրհասը սեւ: | |
− | + | Ինչպես թավուտ լեռան վըրա զույգ առյուծներ գեղեցկաբաշ | |
− | + | Մայրիների անտառի մեջ պարարում են մարմինն իրենց | |
− | + | Եվ արջառներ ու գեր գառներ ապշոպելով ամեն անգամ | |
− | + | Ավերակ են դարձընում լիք փարախները հովիվների, | |
− | + | Մինչեւ զինված մարդկանց ձեռքով ընկնեն սատկեն պըղընձահար, | |
− | + | Այդպես, նըրանք Էնիասի ձեռքով՝ նըկուն, տիգահարված՝ | |
− | + | Ընկան տապաստ դեռաբողբոջ ու բարձրուղեշ եղեւնու պես. | |
− | + | ||
− | + | Մեղքենալով նըրանց վըրա Մենելավոսն արիսական, | |
− | 560 Առաջ անցավ զինավառված, երկար աշտեն իր ճոճելով. | + | 560 Առաջ անցավ զինավառված, երկար աշտեն իր ճոճելով. |
− | + | Եվ Արեսը խիզախությամբ սիրտնէր նըրա բոցավառում, | |
− | + | Հուսալով, որ կընըվաճվի Էնիասի հուժկու ձեռքով: | |
− | + | Տեսավ նըրան Նեստորորդի Անտիլոքոսն ու նախամարտ | |
− | + | Գընդերի մեջ նետվեց իսկույն, վախենալով, թե մի գուցե | |
− | + | Ժողովըրդոց հովվի գըլխին գա մի փորձանք անակընկալ | |
− | + | Եվ ի դերեւ հանի նըրանց նեղությունները բովանդակ: | |
− | + | Նըրանք երկուսն էլ բազուկներն ու նիզակները սայրասուր | |
− | + | Բըռնել էին իրարու դեմ խիզախորեն ընդդիմամարտ. | |
− | + | Անտիոքոսն առաջ գալով՝ ազգապետի կողքին կանգնեց։ | |
− | 570 Էնիասը, թեեւ հուժկու պատերազմող՝ դեմ չըդըրավ, | + | 570 Էնիասը, թեեւ հուժկու պատերազմող՝ դեմ չըդըրավ, |
− | + | Երբ այն երկու դյուցազներին տեսավ կանգնած իրարու մոտ։ | |
− | + | Նըրանք դեպի աքայեցիք քաշ տալով հեգ ընկածներին, | |
− | + | Տըվին ավանդ համհարզներին, ապադարձյալ ետ դառնալով | |
− | + | Մոտան նորից նախամարտիկ գընդերի մեջ գուպարելու: | |
− | + | ||
− | + | Նըրանք այնտեղ ըսպանեցին Պիլեմենին արիսատիպ | |
− | + | Ասպարավոր, մեծահոգի պափլագոնաց զորապետին, | |
− | + | Որ երբ կանգնած էր կառքի մեջ, Մենելավոսն աշտենազեն | |
− | + | Նետեց տեգը երկայնաստվեր եւ անրակից խոցեց նըրան: | |
− | + | Անտիլոքը զարկեց նըրա կառավարին՝ Մեդոնին քաջ, | |
− | 580 Ատիմնոսի արի որդուն, երբ դարձընում էր ձիերին. | + | 580 Ատիմնոսի արի որդուն, երբ դարձընում էր ձիերին. |
− | + | Զարկեց քարով ճիշտ արմունկին, ու ցած ընկան նըրա ձեռքից | |
− | + | Փըղոսկըրով բանված սանձերը ըսպիտակ՝ փոշեթաթավ: | |
− | + | Ոստնեց արագ Անտիլոքոսն քունքից ներս սուրը վարսեց, | |
− | + | Եւ գեղակերտ, շըքեղ կառքից նա գըլխիվայր գետին ընկավ, | |
− | + | Փոշիներում, մի պահ գըլխի եւ ուսերի վըրա ցըցված, | |
− | + | Ոտքերը վեր, գըլուխը վար, զի ավազի մեջ էր խրվել, | |
− | + | Մինչ վերջապես ցած փըռեցին նրան ձիերն ընդհարվելով, | |
− | + | Որոնց քըշեց Անտիլոքոսն աքայեցոց ամբոխի մեջ։ | |
− | + | Այդ տեսնելով՝ վըրա վազեց Հեկտորն ուժգին որոտալով, | |
− | 590 Գըրոհեցին իր ետևից տըրոյացոց գընդերը գոռ, | + | 590 Գըրոհեցին իր ետևից տըրոյացոց գընդերը գոռ, |
− | + | Իրենց գըլուխն ունենալով Արեսին եւ Ենիովնին։ | |
− | + | Սա հետն ուներ Աղմուկն ահեղ պատերազմող խուռն ամբոխի, | |
− | + | Իսկ Արեսը ձեռքին բըռնած ուներ նիզակ մի ահագին | |
− | + | Եվ ընթանում էր Հեկտորի մերթ առջեւից, մերթ ետեւից: | |
− | + | ||
− | + | Նըկատելով նըրան՝ սոսկաց Դիոմեդեսն ահեղագոռ: | |
− | + | Ինչպես որ մարդ մի անծանոթ եւ ընդարձակ դաշտ անցնելիս | |
− | + | Կանգէ առնում, երբ որ հանկարծ հըսկա գետի է հանդիպում, | |
− | + | Որը ահեղ մըռընչյունով դեպի ծովն է վազում վարար, —— | |
− | + | Ահաբեկված ետ է դառնում, —— Դիոմեդեսն այդ ժամանակ | |
− | 600 Ետ դառնալով այսպես ասաց իր քաջարի մարտիկներին. | + | 600 Ետ դառնալով այսպես ասաց իր քաջարի մարտիկներին. |
− | + | «Սիրելիներս, որքա՜ն ենք մենք ըսքանչանում մեծ Հեկտորով, | |
− | + | Քանզի է քաջ նիզակավոր եւ խըստասիրտ պատերազմող, | |
− | + | Աստվածներից մեկը միշտ մոտ՝ պաշտպանում է նըրան մահից | |
− | + | Այժմ էլ Արեսն է նըրա հետ մահկանացվի կերպարանքով: | |
− | + | Ուրեմըն դուք երեսներըդ դեպի տրոյանք՝ ետ քաշվեցեք, | |
− | + | Եվ մի՛ գործեք ատվածների դեմ հարձակում հանդըգնաբար»: | |
− | + | Այսպես ասաց, բայց տըրոյանք նրանց արդեն շատ էին մոտ: | |
− | + | Հեկտորն այդտեղ քաջամարտիկ երկու կըտրիճ փըռեց գետին- | |
− | + | Մենեսթոսին եւ Անքիալին՝ երկուսն էլ նույն կառքի վըրա: | |
− | 610 Ընկածների վըրա գըթաց Տելամոնյան Այաքսը մեծ, | + | 610 Ընկածների վըրա գըթաց Տելամոնյան Այաքսը մեծ, |
− | + | Մոտ գընալով՝ փայլակնացայտ տեգը նետեց եւ ըսպանեց | |
− | + | Ամփիոսին՝ որդուն փարթամ եւ մեծատուն Սելագոսի, | |
− | + | Որ Պեսոսում էր բընակվում, բայց Օրհասը բերեց նըրան | |
− | + | Իբրեւ սատար՝ զինակցելու Պրիամոսին եւ իր որդոց: | |
− | + | Երկայնաստվեր, տեգն իր նետեց Այաքսն ուղիղ նըրա գոտուն, | |
− | + | Եվ պըղընձյա սըլաքը սուր նըրա ներքին փորը մըտավ, | |
− | + | Եվ նա գետին փըռվեց թընդմամբ. վազեց իսկույն Այաքսը քաջ | |
− | + | Կողոպտելու զենքերը պերճ, մինչ տըրոյանք նըրա վըրա | |
− | + | Տեղում էին ամեն կողմից սուր տեգերի տեղատարափ, | |
− | 620 Եվ որոնցից շատերը սուր ցըցվում էին ասպարի մեջ։ | + | 620 Եվ որոնցից շատերը սուր ցըցվում էին ասպարի մեջ։ |
− | + | Նա դիակի վըրա չոքած քաշեց հանեց պըղինձ- աշտեն, | |
− | + | Բաց անկարող եղավ պոկել մյուս զենքերը ուսերից. | |
− | + | Զի նետերի տարափն անդուլ նըրան շատ էր տագնապեցնում, | |
− | + | Վախենալով, որ մի գուցե տըրոյացիք բըռնեն իրեն, | |
− | + | Որոնք զինված նիզակներով նըրա վըրա գըրոհեցին | |
− | + | Եվ Այաքսին, թեեւ հուժկու ու հաղթանդամ հըսկայապես, | |
− | + | Հալածեցին, եւ թողնելով դիակը նա՝ ետ նահանջեց։ | |
− | + | ||
− | + | Մըրցում էին սըրանք այսպես իրարու հետ մարտադաշտում: | |
− | + | Օրհասը բուռն աստվածատիպ Սարպեդոնի դեմ գըրգըռեց | |
− | 630 Հալթամարմին Տլեպոլեմոս Հերակլյանին առաքինի. | + | 630 Հալթամարմին Տլեպոլեմոս Հերակլյանին առաքինի. |
− | + | Եվ իրարու երբ մոտեցան Արամազդի թոռն ու որդին, | |
− | + | Սարպեդոնին կանխելով նախ Տլեպոլեմն այսպես ասաց. | |
− | + | «Ո՛վ լիկեցոց պետ Սարպեդոն, ասա՛ արդյոք ի՞նչն ըստիպեց | |
− | + | Գալ քեզ այստեղ, որ եկել ես մարտի անվարժ եւ անսովոր: | |
− | + | Սուտ են ասում, թե որդին ես ասպարակիր Արամազդի, | |
− | + | Քանզի դու շատ ավելի ցած ու նըսեմ ես այն մարդկանցից, | |
− | + | Որոնք հընում ամպրոպադեզ Զեւսի զարմից էին սերել։ | |
− | + | Բայց ի՜նչ մարդ էր, ասում ենք քաջ Հերակլեսի համար զորեղ, | |
− | + | Հերակլեսի, որ իմ հայրն էր քաջախըրոխտ, առյուծասիրտ. | |
− | 640 Որը իր հետ վեց նավ միայն ու փոքրաթիվ քաջերի խումբ | + | 640 Որը իր հետ վեց նավ միայն ու փոքրաթիվ քաջերի խումբ |
− | + | Լավմեդոնի նըժույգների համար երբեմն այստեղ եկա, | |
− | + | Քանդեց Իլիոնն ու փողոցներն ամայացրեց բոլորովին: | |
− | + | Իսկ դու վախկոտ՝ քո մարդկանցով կորչես պիտի այս կըռվի մեջ. | |
− | + | Զո՜ւր Լիկիայից եկար այստեղ սատարելու տըրոյացոց: | |
− | + | Ինչ էլ լինի զորությունըդ՝ պիտի ընկնես իմ նիզակից | |
− | + | Ու պարտըված անցնես գընաս դու դըժոխքի դարբասներից»: | |
− | + | Եվ լիկեցոց պետ Սարպեդոնն այսպես նըրանպատասխանեց. | |
− | + | «Տլեպոլեմե՛, ճիշտ է որ նա քանդեց Իլիոն քաղաքը սուրբ | |
− | + | Ազնըվաշուք Լավմեդոնի խենթ ու խելառ վարքի համար, | |
− | 650 Որ դըժընդակ լուտանքներով բարերարին իր նախատեց, | + | 650 Որ դըժընդակ լուտանքներով բարերարին իր նախատեց, |
− | + | Եվ չըտըվեց նըժույգներին, որոնց համար եկել էր նա։ | |
− | + | Բայց ես ահա ասում եմ քեզ, որ մահվան սեւ օրհասը ժանտ | |
− | + | Ինձնից է որ քեզ պիտի գա, իմ գեղարդով ընկնես պիտի, | |
− | + | Փառքն ինձ տալով եւ քո հոգին՝ ձիահըմուտ Պըղուտոնին»: | |
− | + | ||
− | + | Սարպեդոնը այսպես ասաց, Տլեպոլեմը բարձրացրեց | |
− | + | Հուժկու մըկունդն իր հացենու, եւ զույգ տեգերն անմիջապես | |
− | + | Նըրանց ձեռքից իրար վըրա սըլացան սուր բուռըն թափով։ | |
− | + | Սարպեդոնը զարկեց ուղիղ ախոյանի պարանոցին, | |
− | + | Եվ ցավաբեր սըլաքն անցավ ու դուրս եկավ մյուս կողմից, | |
− | 660 Եվ մութ գիշերն անդընդային փակեց նըրա աչքերն ընդմիշտ։ | + | 660 Եվ մութ գիշերն անդընդային փակեց նըրա աչքերն ընդմիշտ։ |
− | + | Տլեպոլեմի նետը դիպավ Սարպեդոնի ձախ ազդրոսկրին, | |
− | + | Բայց Արամազդ հայրը որդուց հեռու վանեց մահնանողոք: | |
− | + | Աստվածատիպ Սարպեդոնի զենընկերները քաջազուն | |
− | + | Հանում էին նըրան կըռվից, մինչ չարաչար տանջվում էր նա, | |
− | + | Իր ետեւից քարշ տալով սուր հացենու տեգն երկայնաստվեր, | |
− | + | Որովհետեւ ընկերներից եւ ոչ մեկը խելք չէր արել | |
− | + | Աշտեն հանել նըրա ազդրից, որ կառք նըստել կարողանա | |
− | + | Այնքա՜ն նըրանք ճեպում էին նըրան ընդփույթ ազատելու: | |
− | + | Իսկ մյուս կողմից քաջասըրունք աքայեցիք պատերազմից | |
− | 670 Հանում էին Տեպոլեմին. տեսավ նըրան արիասիրտ | + | 670 Հանում էին Տեպոլեմին. տեսավ նըրան արիասիրտ |
− | + | Ոդիսեւսը եւ ճանաչեց, ու բոց կըտրեց նըրա հոգին, | |
− | + | Եվ ինքն իր մեջ վարանամիտ՝ դըժվարանում էր որոշել՝ | |
− | + | Որոտընդոստ Արամազդի շըքեղ որդո՞ւն հետապընդեր, | |
− | + | Թե՞ լիկեցոց շատ-շատերի հոգին առներ վըրիժավառ: | |
− | + | Ճակատագրի կողմից, սակայն Ոդիսեւսին չէր վիճակված | |
− | + | Սուր պըղինձովն իր ըսպանել Արազամդի արի որդուն. | |
− | + | Եվ Աթենասն այն ժամանակ դեպ լիկեցիք ուղղեց նըրան: | |
− | + | Նա ըսպանեց Կիրասոսին, Քրոմիոսին, Ալաստորին, | |
− | + | Ալկադրոսին ու Հալիոսին, Նոյեմոնին , Պրիտանիսին, | |
− | 680 Եվ շատ ուրիշ լիկիացոց մահ կըբերեր Ոդիսը քաջ, | + | 680 Եվ շատ ուրիշ լիկիացոց մահ կըբերեր Ոդիսը քաջ, |
− | + | Եթե նըրան չընըկատեր կորդակաճոճ Հեկտորն ահեղ, | |
− | + | Որ խոյացավ դեպ ախոյանն իր հրաշեկ զենուզարդով, | |
− | + | Վախ ազդելով դանայեցոց, եւ Սարպեդոնն՝ Զեւսի որդին | |
− | + | Նըրան ի տես՝ ուրախացած ձայն արձակեց աղիողորմ. | |
− | + | «Ո՛վ Պրիամյան, մի՛ թողնիր, որ դառնամ ես որս աքայեցոց, | |
− | + | Օգնիր ինձ արդ, իսկ թող հետո ընկնեմ մեռնեմ ձեր քաղաքում, | |
− | + | Քանզի, գիտեմ, չէ վիճակված ինձ հայրենիք վերադառնալ, | |
− | + | Ուրախացնել սիրուն կընոջս ու սիրասուն իմ մանկիկին»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, բայց Հեկտորը կորդակաճոճ ձայն չըհանեց, | |
− | 690 Այլ սըլացավ փայլակնացայտ հալածելու աքայեցոց | + | 690 Այլ սըլացավ փայլակնացայտ հալածելու աքայեցոց |
− | + | Եվ նըրանցից շատ-շատերին ըսպանելու տենչով վառված։ | |
− | + | Մինչ ընկերները քաջազուն՝ աստվածատիպ Սարպեդոնին | |
− | + | Վահանադրոշ Արամազդի չըքնաղ կաղնու տակը դըրին, | |
− | + | Եւ Պելասգոնը կորովի՝ զենընկերը սիրասընունդ | |
− | + | Հացի նիզակը սայրասուր՝ նըրա ազդրից քաշեց հանեց. | |
− | + | Սարպեդոնի ուշքը գընաց, եւ աչքերը մեգը պատեց, | |
− | + | Բայց քիչ հետո ուշքի բերեց հյուսիսային սյուքը նըրան։ | |
− | + | ||
− | + | Արգիացիք բուռն Արեսից ու Հեկտորից հալածվելով՝ | |
− | + | Չէին փախչում ոչ դեպի սեւ նավատորմը խուճապահար, | |
− | 700 Եվ ոչ էլ դեմ էին դընում, սակայն հետո, երբ իմացան, | + | 700 Եվ ոչ էլ դեմ էին դընում, սակայն հետո, երբ իմացան, |
− | + | Թե Արեսն է տըրոյանց հետ՝ տեղի տալով նահանջեցին: | |
− | + | Ո՞ւմ առաջինն ու վերջինն ո՞ւմ մատնեց մահի Հեկտորը քաջ՝ | |
− | + | Պրիամոսի պայծառորդին պըղընձի բուռն Արեսի հետ: | |
− | + | Նախ՝ Տեւթրասին աստվածատիպ եւ ձիավարժ Որեստեսին, | |
− | + | Տրեքոսին՝ քաջամարտիկ էտոլացուն , Ինոմավին | |
− | + | Ել Ինոսյան Հելենոսին, Որեսբոսին գեղակամար, | |
− | + | Նա, որ Հիլե էր բընակվում՝ հարըստության միշտ հետամուտ, | |
− | + | Որ գըտնվում է Կեփիսիս ծովակի մոտ, եւ նըրա հետ | |
− | + | Բընակվում էր բեովտացի ժողովուրդը մեծափարթամ: | |
− | + | ||
− | 710 Իսկ երբ Հերան՝ լուսածըղի աստվածուհին տեսավ ահեղ | + | 710 Իսկ երբ Հերան՝ լուսածըղի աստվածուհին տեսավ ահեղ |
− | + | Պատերազմում այդ սոսկալի ջարդը բազում արգիացոց, | |
− | + | Իսկույն եւեթ այս սըրաթեւ խոսքերն ուղղեց Աթենասին, | |
− | + | «Ավա՜ղ, ո՛վ դու Ասպարակիր Արամազդի դուստր անվըկանդ, | |
− | + | Այն խոստումը, որ ես եւ դու տըվինք Ատրիդ Մենելավին, | |
− | + | Թե նա պիտի ետ չըդառնար չըկործանած Իլիոնը սուրբ, | |
− | + | Զո՜ւր էր ուրեմն, եթե թողնենք, որ Արեսը արյունառուշտ | |
− | + | Շարունակի դեռ մոլեգնել, եկ, մենք էլ մեր ուժը փորձենք»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, եւ Աթենասը համամիտ եղավ նըրան. | |
− | + | Հերան՝ դուստրը մեծ Զրվանի, ավագագույն աստվածուհին | |
− | 720 Ելավ գընաց, որ պատրաստի երիվարները ոսկեսար: | + | 720 Ելավ գընաց, որ պատրաստի երիվարները ոսկեսար: |
− | + | Հեբեն կառքի չորս բոլորը անցրեց երկաթ առեղի մեջ | |
− | + | Ռւթկապանի կոր անիվներ, որոնց հեցերն էին ոսկի | |
− | + | Եվ վերեւից շուրջանակի պըղընձաձույլ կամարներով, | |
− | + | Ճարտարապես եւ պնդակուռ զոդված իրար անքակտելի, | |
− | + | Հըրաշալիք մի հոյակապ եւ տեսարժան գործ հիասքանչ, | |
− | + | Ականոցներն արծաթակուռ շուրջանակի, բոլորաշեն, | |
− | + | Գահույքն ոսկի ամբողջապես եւ արծաթյա լարով կախված, | |
− | + | Գեղազարդված շուրջը երկու կիսաբոլոր գոտիներով, | |
− | + | Եվ նըրանցից ձըգվում էր կոկ երկար քեղին արծաթեղեն, | |
− | 730 Որի ծայրին կապեց Հեբեն լուծն ոսկեձույլ եւ գեղեցիկ, | + | 730 Որի ծայրին կապեց Հեբեն լուծն ոսկեձույլ եւ գեղեցիկ, |
− | + | Անցկացնելով սամոտեններն ու սամիները ոսկեղեն։ | |
− | + | Եվ ինքն Հերան՝ հորդորամիտ պատերազմի եւ խազմերի` | |
− | + | Իր իսկ ձեռքով լըծեց առույգ երիվարներն օդապարիկ: | |
− | + | ||
− | + | Իսկ Աթենաս Պալլաս դուստրն ասպարակիր Արամազդի | |
− | + | Շղարշանուրբ շըքեղ խըլան` գործը ճարտար իր մատների, | |
− | + | Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին, | |
− | + | Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի | |
− | + | Զինավառվում էր վերից վար՝ ռազմի համար արյունահեղ: | |
− | + | Ձըգեց ասպարն իր ուսերին փողփողենեջ, ծոպազարդար, | |
− | 740 Որ պատում է շուրջանակի Սարսափն ահեղ ամեն կողմից. | + | 740 Որ պատում է շուրջանակի Սարսափն ահեղ ամեն կողմից. |
− | + | Այնտեղ է Ռխն, այնտեղ Կորովն ու Արշավանքը սարսըռուտ, | |
− | + | Այնտեղ է եւ Գորգովնական գըլուխը ժանտ հուշկապարկի՝ | |
− | + | Վահանադրոշ Արամազդի խոլ ճիվաղի սոսկատեսիլ: | |
− | + | Դըրեց գըլխին բազմախորան ոսկյա կորդակ քառավերջյան, | |
− | + | Որը հարյուր քաղաքների զորք կառներ իր հովանու տակ. | |
− | + | Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա, | |
− | + | Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում | |
− | + | Արիասիրտ դյուցազների, երբ նըրանց դեմ հույժ բարկանա | |
− | + | Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի։ | |
− | 750 Հերան շուտ-շուտ ու շարունակ մըտրակում էր նըժույգներին, | + | 750 Հերան շուտ-շուտ ու շարունակ մըտրակում էր նըժույգներին, |
− | + | Ու բացվեցին ճըռընչալով երկնից դըռներն իրենք-իրենց, | |
− | + | Որոնց Ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տրված | |
− | + | Մեծ Երկինքն ու Ոլիմպոսը բանալ փակել խիտ ամպերով։ | |
− | + | Նըժույգներին մըտրակելով ելան նըրանք այդ դըռներից | |
− | + | Եվ Դիոսին գըտան նըստած Բազմասարան Ոլիմպոսի | |
− | + | Ամենաբարձըր կատարին՝ աստվածներից առանձնացած։ | |
− | + | Կանգնեցնելով ձիերն այնտեղ՝ Հերան դիմեց Արամազդին, | |
− | + | «Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում Արեսի այս եղեռնի դեմ, | |
− | + | Քանի՜- քանի՜ քաջակորով աքայեցի դյուցազների | |
− | 760 Կյանքից զըրկեց պատերազմում, ինձ սաստիկ վիշտ պատճառելով, | + | 760 Կյանքից զըրկեց պատերազմում, ինձ սաստիկ վիշտ պատճառելով, |
− | + | Իսկ Կիպրուհին ու Ապոլլոնն ուրախանում են վայրաբար, | |
− | + | Քանզի նըրանք դըրդապատճառ եղան այս խոլ մոլեգնության, | |
− | + | Որը, արդեն ոչ մի օրենք եւ իրավունք չի ճանաչում; | |
− | + | Հայր Արամազդ, կըբարկանա՞ս դու ինձ վըրա, ինքըս եթե | |
− | + | Հարվածելով այդ Արեսին՝ հեռու վանեմ պատերազմից»։ | |
− | + | ||
− | + | Եւ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես պատասխանեց. | |
− | + | «Գընա գըրգռիր Արեսի դեմ աւարաւու Աթենասին, | |
− | + | Սովոր է նա նըրան տանջող դառն ցավեր պատճառելու»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, չըհապաղեց լուսածըղի աստվածուհին, | |
− | 770 Մըտրակ զարկեց նըժույգներին, որոնք թըռան թեթեւընթաց | + | 770 Մըտրակ զարկեց նըժույգներին, որոնք թըռան թեթեւընթաց |
− | + | Աստեղազարդ բիլ երկընքից երկիր տանող լուսե ճամփով: | |
− | + | Եւ որքան տեղ, որ կըտրում է մարդու աչքը դիտանոցից, | |
− | + | Որ նայում է լուսաթաղանթ օդի միջով դեպի լուրթ ծով, | |
− | + | Այնքան ճամփաէ ին կըտրում քառատըրոփ մի ոստյունով | |
− | + | Նըժույգները՝ երկնաբընակ լուսածըղի աստվածուհյաց: | |
− | + | Իսկ Տըրոյա երբ որ հասան, ուր Սկամանդր ու Սիմոյիս | |
− | + | Երկու գետերն առատաջուր խառնըվում են իրարու հետ, | |
− | + | Արգո Հերա աստվածուհին կանգնեցրեց իր ձիերն այնտեղ, | |
− | + | Արձակելուվ նըրանց կառքից՝ պատեց թանձըր մառախուղով, | |
− | 780 Եվ Սիմայիսը բուսցըրեց նըրանց համար կեր աստվածյան: | + | 780 Եվ Սիմայիսը բուսցըրեց նըրանց համար կեր աստվածյան: |
− | + | Գընում էին նըրանք ինչպես թըրթըռացող աղավնիներ՝ | |
− | + | Հույժ անհամբեր սատարելու արգիացի կըտրիճներին: | |
− | + | Եւ երբ հասան նըրանք այնտեղ, ուր բազմամբոխ կանգնած էին | |
− | + | Ձիամարզիկ Դիոմեդի շուրջը քաջեր կորովասիրտ, | |
− | + | Զերդ գիշատիչ գոռ առյուծներ կամ վարազներ ամեհագույն, | |
− | + | Կանգնեց Հերան նըմանվելով պըղընձաձայն Ստենդորին, | |
− | + | Որ գոռում էր այնքան ուժգին, որքան հիսուն մարդ միատեղ, | |
− | + | Ու բազմամարդ ամբոխի մեջ այսպես գոչեց ահեղաձայն, | |
− | + | «Ամո՛թ, ամո՛թ ձեզ, վատասիրտ ու վեհերոտ արգիացիք, | |
− | 790 Երբ Աքիլլեսն աստվածազարմ երեւում էր պատերազմում, | + | 790 Երբ Աքիլլեսն աստվածազարմ երեւում էր պատերազմում, |
− | + | Տըրոյացիք մինչեւ անգամ չէին ելնում դարբասներից, | |
− | + | Նըրա հուժկու հաղթ նիզակից հիազարհուր եւ ահաբեկ. | |
− | + | Այնինչ հիմա քաղաքից դուրս, ձեր նավերի մոտ են կըռվում»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ռազմի ոգին, | |
− | + | Իսկ Աթենաս աստվածուհին վազեց դեպի Տիդյանը քաջ, | |
− | + | Թագավորին գըտավ այնտեղ, իր ձիերի ու կառքի մոտ՝ | |
− | + | Պանդարոսի նետով բացված իր խոր վերքը դարմանելիս։ | |
− | + | Շատ էր նեղում նըրան քըրտինքն իր ասպարի լայն փոկի տակ. | |
− | + | Հոգնել էին նըրա ձեռքերն, ու չափազանց տանջվում էր նա | |
− | 800 Ամեն անգամ, երբ սըրբում էր փոկի տակից արյունը թուխ: | + | 800 Ամեն անգամ, երբ սըրբում էր փոկի տակից արյունը թուխ: |
− | + | Մոտենալով նըրա կառքին աստվածուհին այսպես ասաց. | |
− | + | «Տիդեսն, իրոք, ծընեց որդի, որ իրեն քիչ է նըմանվում, | |
− | + | Փոքր էր մարմնով Տիդեսը, բայց մարտիկ էր նա քաջակորով, | |
− | + | Ու թեպետեւ ես Տիդեսին՝ իր մոլուցքին միշտ անձնատուր՝ | |
− | + | Թույլ չըտըվի մարտընչելու, երբ մի անգամ նա միայնակ | |
− | + | Պատգամավոր եկավ Թեբե կադմեացոց մեջ բազմամարդ. | |
− | + | Պատվեր տըվի ես Տիդեսին ուրախանալ խըրախճանքում, | |
− | + | Սակայն դարձյալ, ինչպես որ միշտ, մըղված ոգուց իր մարտագոռ, | |
− | + | Մըրցման կոչեց երիտասարդ կադմեացոց, եւ բոլորին | |
− | 810 Հաջողությամբ հաղթում էր նա, զի ես օգնում էի նըրան։ | + | 810 Հաջողությամբ հաղթում էր նա, զի ես օգնում էի նըրան։ |
− | + | Այժմ էլ ահա քեզ մոտ եմ ես, քեզ օգնական եւ հովանի | |
− | + | Եվ ասում եմ, որ հոժարես մարտընչելու տըրոյանց դեմ: | |
− | + | Բայց քեզ, կարծես, տիրել է մի հոգնատաժան հոգնածություն | |
− | + | Կամ թե երկյուղ մի անարի իր ճանկերի մեջ առավ քեզ, | |
− | + | Եվ այլեւս զավակը չես դու Ինեւսյան քաջ Տիդեsի»: | |
− | + | ||
− | + | Դիոմեդեսն արիասիրտ նըրան այապես պատասխանեց. | |
− | + | «Ճանաչում եմ քեզ, դուստրըդ մեծ ասպարակիր Արամազդի, | |
− | + | Որի համար կասեմ սիրով, առանց ոչինչ թաքցընելու: | |
− | + | Ո՛չ հոգնություն է տիրել ինձ, ո՛չ էլ երկյուղը անարի, | |
− | 820 Այլ այն, որ եւ հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝ | + | 820 Այլ այն, որ եւ հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝ |
− | + | Արգելելով ինձ կըռվելու աստվածների հետ երջանիկ, | |
− | + | Միայն Աստղիկ աստվածուհին՝ դուստրը ահեղ Արամազդի, | |
− | + | Թե գա, ասիր, հետը կըռվեմ ու խոցեմ իմ սուր պըղընձով։ | |
− | + | Այդ պատճառով, ահավասիկ, ետ քաշվեցի ասպարեզից | |
− | + | Եվ հըրաման տըվի բոլոր աքայեցոց նահանջելու, | |
− | + | Քանզի գիտեմ, որ Արեսն է տիրում հիմա պատերազմին»։ | |
− | + | ||
− | + | Եվ Աթենաս աստվածուհին այսպես խոսեց կըրկին անգամ. | |
− | + | «Դիոմեդես Տիդյանըդ քաջ, դու իմ սըրտի հույժ սիրելին, | |
− | + | Մի՛ վախենար ո՛չ Արեսից, եւ ո՛չ էլ մյուս անմահներից, | |
− | 830 Քանի որ դու ինձ պես զորեղ պաշտպան ունես ու զորավիգ: | + | 830 Քանի որ դու ինձ պես զորեղ պաշտպան ունես ու զորավիգ: |
− | + | Քըշիր շուտով միասըմբակ ձիերըդ դու դեպի Արես | |
− | + | Ու զա՛րկ նըրան, մի ակնածիր մահկանացու մարդկանց համար | |
− | + | Բուռն ու մոլի, արյունառուշտ այդ աստըծուց փոփոխամիտ, | |
− | + | Որը դեռ նոր խոստացավ ինձ եւ Հերային պատերազմել | |
− | + | Տըրոյանց դեմ եւ օժանդակ, սատար լինել աքայեցոց, | |
− | + | Իսկ արդ, խոստումն իր մոռացած՝ տըրոյացոց գըլուխն անցավ»։ | |
− | + | ||
− | + | Ասաց ու ցած քաշեց կառքից Սթենելոս կառավարին | |
− | + | Ու նըստեց ինքը եռանդուն աստվածուհին Տիդյանի մոտ, | |
− | + | Եվ ճըռընչաց կաղնի սըռնին իր ծանրագին բեռան ներքո, | |
− | 840 Զի տանում էր սարսափելի աստվածուհուն եւ դյուցազնին։ | + | 840 Զի տանում էր սարսափելի աստվածուհուն եւ դյուցազնին։ |
− | + | Երասաններն ու մըտրակը աստվածուհին իր ձեռքն առավ | |
− | + | Ու դեպ Արեսն ուղղեց իսկույն նըժույգները միասըմբակ, | |
− | + | Ճիշտ այն պահին, երբ որ Արեւը՝ մարդակեր արյունարբուն | |
− | + | Ըսպանում էր սոսկավիթխար Պերիփասին դյուցազնական՝ | |
− | + | Էտոլացոց քաջակորով Ոքեսյայի շըքեղ որդուն։ | |
− | + | Աթենասը իսկույն ևեթ գըլխին դըրեց իր հետն առած | |
− | + | Դժոխքի կորդակն աներեւույթ, որ չերեւա բուռն Արեսին: | |
− | + | ||
− | + | Արյունառուշտ Արեսը հենց տեսավ դյուցազըն Տիդյանին, | |
− | + | Թողեց իսկույն մեծավիթխար Պերիփասին գետնատարած, | |
− | 850 Որին նոր էր ըսպանել նա եւ աչքերը պատել մութով | + | 850 Որին նոր էր ըսպանել նա եւ աչքերը պատել մութով |
− | + | Ու շեշտակի դիմեց դեպի Դիոմեդեսը ձիավարժ։ | |
− | + | Երբ դեմ առ դեմ ելան իրար, Արեսը նախ տեգն արձակեց | |
− | + | Կառքի լուծին, սանձերից վեր, որ դյուցազնի հոգին առներ, | |
− | + | Բայց Աթենաս ստվածուհին տեգը ձեռքովն իր բըռնելով՝ | |
− | + | Կառքից հեռու շըպրրտեց այն, եւ սըլաքը անցաւ իզուր: | |
− | + | Երկըրորդը տեգն իր նետեց Դիոմեդեսն ահեղագոռ, | |
− | + | Եվ Աթենաս աստվածուհին վարսեց սըլաքն այն կողքի մեջ, | |
− | + | Ուր որ կամարն է պաշտպանում, եւ այնտեղից խորը խոցեց, | |
− | + | Եվ ճեղքելով մորթը չըքնաղ՝ քաշեց աշտեն արագ թափով: | |
− | 860 Պըղընձի Արես նայն ժամանակ գոռաց այնպե՜ս ահագնաձայն, | + | 860 Պըղընձի Արես նայն ժամանակ գոռաց այնպե՜ս ահագնաձայն, |
− | + | Որ ասես թե ինը հազար կամ տաս հազար մարդ միասին | |
− | + | Գոռացին այդ ռազմադաշտում, արիսական գուպարի մեջ։ | |
− | + | Սարսափն առավ աքայեցոց եւ տըրոյանց ջոկատներին | |
− | + | Մարտի անհագ բուռն Արեսի որոտաձայն այդ գոռոցից: | |
− | + | ||
− | + | Ինչպես որ մեգն է երեւում սեւ ամպերի մըթին ծոցից, | |
− | + | Երբ որ փըչե հանկարծահա սաստիկ խորշակը խըստաշունչ, | |
− | + | Այդպես Տիդյան Դիոմեդեսին պըղընձի Արեսը երեւաց, | |
− | + | Երբ ամպերի հետ խառնըված ելնում էր նա երկինքն ի վեր: | |
− | + | Հասավ իսկույն նա Ոլիմպոս՝ գահույքն անմահ աստվածների, | |
− | 870 Գընաց նըստեց Արամազդի մոտ տրտմագին, մըռայլադեմ | + | 870 Գընաց նըստեց Արամազդի մոտ տրտմագին, մըռայլադեմ |
− | + | Եվ ցույց տըվեց արյունն անմահ, որ բըխում էր իր խոր վերքից , | |
− | + | Եվ խոր հոգոց արձակելով` այս սըրաթեւ խոսքերն ասաց. | |
− | + | «Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում , տեսնելով այս ոճիրը ժանտ | |
− | + | Աստվածներըս ամեն անգամ կըրում ենք խոր ցավեր սաստիկ | |
− | + | Մըրցակցության երեսից մեր, մարդկանց պաշտոն ըստանձնելով: | |
− | + | Դո՛ւ ես պատճառն այս մեր բոլոր կըռիվների ու վեճերի, | |
− | + | Զի ծընեցիր եղեռնավոր ու կարճամիտ այդ աղջըկան, | |
− | + | Որ շարունակ իր մըտքի եչ դավ ու ոճիր է որոճում։ | |
− | + | Հընազանդ ենք բոլորըս քեզ, աստվածներըս ոլիմպական, | |
− | 880 Սակայն նըրան չես զըսպում դու ո՛չ խոսքերով, ո՛չ էլ գործով, | + | 880 Սակայն նըրան չես զըսպում դու ո՛չ խոսքերով, ո՛չ էլ գործով, |
− | + | Այլ դըրդում ես մինչեւ անգամ, դո՛ւ ծընար այդ չար աղջըկան, | |
− | + | Որը դեռ նոր դըրդեց դաժան Դիոմեդես Տիդյանին քաջ | |
− | + | Անմահական աստվածների դեմ մոլեգին մարտընչելու։ | |
− | + | Նախ եւ առաջ նա Աստղիկի խոցեց դաստակը փափկամորթ, | |
− | + | Ապա մոլի, կատաղաբար գըրոհ գործեց նա ինձ վըրա, | |
− | + | Բայց սըրավազ սըրունքներըս կարողացան ինձ ազատել, | |
− | + | Ապա թե ոչ ես ցավերով երկար պիտի տառապեի | |
− | + | Դիակների գարշ ու կեղտոտ կույտի վըրա եւ կամ թե ողջ | |
− | + | Պըղինձների հարվածի տակ նըվաղեի ուշաթափված»։ | |
− | + | ||
− | 890 Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց. | + | 890 Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց. |
− | + | «Մի՛ դու այդպես, փոփոխամիտ, զուր քըրթմընջա նըստած ինձ մոտ | |
− | + | Ոլիմպական աստվածներից ամենից շատ քեզ եմ ատում, | |
− | + | Քանզի սիրում ես շարունակ պատերազմներ, կըռիվ ու վեճ: | |
− | + | Դու Հերայի անագորույն, անզըսպելի ոգին ունես, | |
− | + | Մորըդ, որին հազիվ եմ ես նըվաճում խիստ իմ խոսքերով. | |
− | + | Քաշածներըդ բոլոր նըրա խորհուրդների արդյունքն են փուչ։ | |
− | + | Բայց եւ այնպես չեմ ուզում, որ ցավով երկար դու տառապես, | |
− | + | Քանզի որդիս ես հարազատ, մայրըդ քեզ ինձ համար ծընեց: | |
− | + | Բայց եթե դու այդպես դաժան ծընվեիր մի ա՛յլ աստըծուց՝ | |
− | 900 Վաղուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ, | + | 900 Վաղուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ, |
− | + | Ավելի խոր քան որտեղ որ Ուրանյաններն են գըտնըւում»։ | |
− | + | ||
− | + | Այսպես ասաց եւ Պեոնին հըրամայեց բուժել նըրան, | |
− | + | Որ դընելով վերքի վըրա ցավահալած ըսպեղանի՝ | |
− | + | Առողջացրեց, որովհետեւ մահկանացու չէր ծընված նա։ | |
− | + | Խախացն ինչպես որ տեղնուտեղ մակարդում է կաթնը սպիտակ, | |
− | + | Որ հեղուկ էր փոքր-ինչ առաջ, եւ մածուն է դարձընում այն, | |
− | + | Այդպես նըրա ըսպեղանին Արեսի վերքն առողջացրեց։ | |
− | + | Որից հետո Հեբեն նըրան լավ լողացրեց ու հագցըրեց, | |
− | + | Եվ Զրվանյան Արամազդի կողքը բազմեց նա պերճափառ: | |
− | + | ||
− | 910 Այնժամ Հերան արգիուհի եւ Աթենաս պահպանապետն | + | 910 Այնժամ Հերան արգիուհի եւ Աթենաս պահպանապետն |
− | + | Ամպրոպադեզ Արամազդի արքունիքը վերադարձան, | |
− | + | Երբ հեռացրին բուռն Արեսին մարտախոշոշ պատերազմից: | |
</poem> | </poem> | ||
11:24, 14 Մայիսի 2024-ի տարբերակ
հեղինակ՝ Հոմերոս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
- 1 Երգ առաջին։ Սրածություն. Քեն
- 2 Երգ Երկրորդ։ Երազ. Բիովտիա կամ նավահանդես
- 3 Երգ Երրորդ։ Երդումներ. Տեսարան պարսպից. Ալեքսանդրի և Մենելավի մենամարտը
- 4 Երգ չորրորդ։ Ուխտադրժություն. Ագամեմնոնը զորահանդես է անում
- 5 Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի
- 6 Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի
- 7 Երգ վեցերորդ։ Հեկտորի և Անդրոմաքեի հանդիպումն
- 8 Երգ յոթերորդ։ Մենամարտ Հեկտորի և Այաքսի. Մեռելաթաղ
- 9 Երգ ութերորդ։ Կիսատ մարտ
- 10 Երգ իններորդ։ Առաքելություն Աքիլլես մոտ
- 11 Երգ տասներորդ։ Դոլոնյան դրվագ
- 12 Երգ տասնմեկերորդ։ Քաջություն Ագամեմնոնի
- 13 Երգ տասներկուերորդ։ Մարտ պարիսպների շուրջը
- 14 Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ
- 15 Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ
- 16 Երգ տասնհինգերորդ։ Հալածումն նավերից
- 17 Երգ տասնվեցերորդ։ Պատրոկլյան դրվագ
- 18 Երգ տասնյոթերորդ։ Սխրագործություն Մենելավոսի
- 19 Երգ տասնութերորդ։ Զինագործություն
- 20 Երգ տասնիններորդ։ Հրաժարումն քենից
- 21 Երգ քսաներորդ։ Դիցամարտ
- 22 Երգ քսանմեկերորդ։ Մարտ գետի շուրջը
- 23 Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը
- 24 Երգ քսաներեքերորդ։ Պատրոկլեսի թաղումը. Խաղեր
- 25 Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի
- 26 Ծանոթագրություններ
Երգ առաջին։ Սրածություն. Քեն
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շըների։
Կատարվում էր Արամազդի[1] կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը[2]՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
Իսկ ո՞վ անմահ աստվածներից այդ երկուսին գըցեց իրար,—
Ապոլլոնը՝ Լատոնեի և մեծազոր Զևսի որդին,
Որ արքայի դեմ զայրացած՝ բանակի մեջ վառեց ժանտախտ,
Ու տանջամահ մեռնում էին բազում զինվոր և զորական։
Ագամեմնոնն անարգելով արհամարհեց Քրիսես քուրմին,
Որ եկել էր հասել նավերն աքայեցոց արագաթև.
Մեծ փըրկանքով ազատելու իր աղջըկան գերությունից։
Ձեռքին ուներ աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա[3]
Ապարոշի մեջ փաթաթած, խընդրում էր նա աքայեցոց
Եվ մանավանդ՝ զույգ Ատրիդյան ժողովըրդի իշխաններին.
«Ո՛վ Ատրիդներ, և համագունդ այլ ամրաբարձ աքայեցիք,
Ոլիմպաբնակ ամենազոր աստվածները թող ձեզ օգնեն
Քանդել քաղաքը Պրիամի[4] և բարո՜վ տուն վերադառնաք։
Ընդունեցեք փըրկանքը ճոխ և ինձ տըվեք դըստերըս դուք,
Ակնածելով աստվածորդի արծաթաղեղ Ապոլլոնից»։
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք,
Պատկառելով Քրիսես քուրմից՝ ընդունելու փըրկանքը ճոխ,
Բայց Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Ու չարությամբ ետ դարձըրեց ըսպառնալից այս խոսքերով.
«Ուրիշ անգամ քեզ չըտեսնեմ այս կողմերում դեգերելիս,
Մեր գոգավոր նավերի մոտ դու չերևաս այսուհետև.
Հազիվ թե ցուպն ու վարսակալն աստվածային[5] օգնեն քեզ, ծե՛ր։
Չեմ արձակի դըստերըդ ես, լփնչև որ նա չըպառավի
Արգոսի մեջ, մեր պալատում, հեռու երկրից իր հայրենի՝
Իր ոստայնը գործելով միշտ և պառկելով ինձ հետ մեկտեղ։
Գընա՛ դու, ծեր, քո փըրկանքով ու զայրույթս մի՛ գըրգըռիր,
Թե ուզում ես գըլուխդ ուսիդ ողջ ու առողջ վերադառնալ»։
Այսպես ասաց, և ծերունին անսաց նըրան սարսափահար
Ու լուռ ու մունջ ելավ գընաց մըռընչալից ծովի ափով։
Եվ մեկուսի քաշված ապա թափում էր նա դառն արտասուք,
Աղերսելով երկայնավարս Ապոլլոն մեծ թագավորին.
«Լըսիր դու ինձ, արծաթաղե՛ղ, Տենեդոսի հըզոր իշխան,
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր,
Թե երբևէ կառուցեցի ես քեզ համար տաճար շըքեղ
Կամ ցուլերի և այծերի պարարտ ազդրեր զոհ բերեցի,
Կատարիր այս խնդրանքըս դու. թո՛ղ անողոք դանայեցիք
Արցունքներիս համար տուժեն քո սայրասուր սըլաքներով»[6]։
Այսպես ասաց աղերսագին. Ապոլլոնը լըսեց նըրան
Ու զայրացած վար սըլացավ Ոլիմպոսից անմիջապես
Իր լայնալիճն ու ամրափակ կապարճները ուսը գըցած։
Շաչում էին նըրա ուսին նետերը սուր, ահեղասաստ,
Երբ որ մըռայլ գիշերվա պես առաջ էր նա սուրում թափով։
Գընաց նըստեց նավերից զատ և արձակեց նետերն ահեղ,
Եվ արծաթյա իր աղեղի ճայթյունն հընչեց ահագնազայր։
Նախ զարկեց նա ջորիներին և շըներին արագավազ,
Բայց մահաբեր նետը հետո ուղղելով նա մարդկանց վըրա,
Հարվածում էր՝ ամենուրեք վառ խարույկներ բորբոքելով[7]։
Ինն օր անվերջ թըռչում էին աստվածային նետերն ահեղ։
Եվ տասերորդ օրն Աքիլլես կանչեց ամբոխը ժողովի.
Նըրան միտքը այդ ներշընչեց աստվածուհի աչեղ Հերան,
Որ հուզված էր ի տես հունաց համատարած կոտորածին։
Երբ աքայանք ամեն կողմից հավաքվեցին ակըմբահույլ,
Ելավ քաջոտն Աքիլլն այնժամ և մեծաձայն այսպես ասաց.
«Ո՛վ Ատրիդես, այժըմ, կարծեմ, ժամանակն է, որ նավերով
Ետ դառնանք մենք, եթե միայն ճողոպրեինք ահեղ մահից,
Զի ձեռք-ձեռքի տըված ժանտախտն ու պատերազմն ընկճում են մեզ։
Բայց խորհուրդի կանչենք իսկույն ըղձապատում մեկին այստեղ,
Կամ մի քուրմի և կամ հըմուտ երազագետ ոմըն մարդու,
(Քանզի երազն էլ գալիս է իմաստնագույն Արամազդից)
Որ բացատրի, թե Ապոլլոնն ինչո՞ւ է մեզ նեղում այսքան,
Թերևըս նա մեր մի ուխտից և կամ զոհից դըժգոհ է խիստ,
Եվ կամ գուցե, վայելելով ճենճերն[8] ընտիր ոչխարների
Հաճի մեզնից սարսափելի սըրածությունն այս հեռացնել»։
Այսպես ասաց նա և նըստեց, և նըրանից հետո իսկույն
Ելավ Կալքաս Թեստորյանը՝ ամենավեհ գուշակ֊հըման,
Որ քաջ գիտեր ամենայն ինչ, գիտեր անցյալն ու ապագան։
Գուշակության իր շընորհիվ, որ Ապոլլոնն էր շընորհել,
Առաջնորդ էր եղել հունաց նավերին նա մինչև Իլիոն։
Արդ, ի խընդիր նըրանց բարուն՝ ըսկըսեց նա ճառել այսպես.
«Ո՛վ սիրելիդ Արամազդի, դու Աքիլլե՛ս աստվածազարմ,
Ասում ես ինձ, որ ես մեկնեմ սըրտմըտությունն Ապոլլոնի։
Կըբացատրեմ բոլորը ես, բայց դու պիտի ուխտես երդմամբ,
Որ ինձ կօգնես ճըշմարտապես, լինի խոսքով և կամ գործով,
Զի անկասկած քաջ գիտեմ ես, որ ինձ վըրա կըբարկանա
Նա, որ իշխում է մեծազոր՝ արգիացոց վըրա համայն,
Եվ որին ողջ աքայեցիք հըպատակվում են հընազանդ։
Թագավորը ահեղ է, երբ բարկանում է փոքրի վըրա,
Եվ եթե նա զըսպի թեկուզ իր վըրդովմունքն առժամապես,
Սակայն սըրտում ոխ կըպահի, մինչև լուծի վըրեժն իր սև։
Ուստի և լա՛վ խորհիր, արդյոք կարո՞ղ ես դու ինձ պաշտպանել»։
Պատասխանեց նըրան քաջոտն Աքիլլը և այսպես ասաց.
«Մի՛ վախենար, պատմիր բոլորն ու պատգամիր, ինչ որ գիտես։
Երդվում եմ ես Արամազդի սիրելագույն Ապոլլոնով,
Որից, Կալքա՛ս, դանայեցոց հայտնություններ ես պատգամում,
Քանի ողջ եմ, և աչքերըս տեսնում են լույսն արեգական,
Ոչ ոք պիտի քեզ չըդիպչի, չըբարձրացնի ձեռքը վըրադ
Եվ ոչ մի հույն, մինչև անգամ ինքը Ատրիդ Ագամեմնոնն,
Որի համար ասում ես թե արքան է ողջ աքայեցոց»։
Այն ժամանակ հըման անբիծ սիրտ առնելով այսպես ասաց.
«Ապոլլոնը չի գանգատվում ո՛չ մեր ուխտից և ո՛չ զոհից.
Այլ Քրիսես ծերունափառ քուրմի համար է բարկացած,
Որին այնպես խիստ անգոսնեց Ագամեմնոնն այն ժամանակ,
Չարձակելով նըրա դըստերն ու փըրկանքը չընդունելով։
Ա՛յս է պատճառն ահավասիկ, որ Ապոլլոնն աղեղնավոր
Ցավեր տըվեց մեզ անհամար և տակավին պետք է որ տա,
Եվ ժանտախտի օրհասը սև մեզնից պիտի չըհեռացնի,
Մինչև աղջիկն այն գեղաչյա առանց գընման ու փըրկանքի
Չըտրվի հորն ու չըտարվի դեպի Քրիսե զոհ անբասիր։
Միայն այնժա՛մ գուցե նըրան ողոքելով մենք հաշտեցնենք»։
Նըստեց ալսպես պատգամելով Կալքաս գուշակը Թեստորյան
Ելավ այնժամ դյուցազն Աստիդ Ագամեմնոնն իշխանապետ
Լի բարկությամբ, տըրտմաթաթավ, սիրտը մըռայլ ամպով պատած,
Եվ աչքերը նըման երկու կայծակնացայտ կըրակների,
Եվ Կալքասին դառնալով նա՝ այսպես խոսեց խոժոռադեմ.
«Չարագուշակ գուժկանըդ դու, ոչ մի լավ բան ինձ չասացիր.
Սիրելի է սըրտին քո միշտ չարիքների լինել գուշակ։
Բարի մի բան չավետեցիր, ոչ էլ գըլուխ հանեցիր դու.
Եվ արդ ելել ճառ ես ասում դանայեցոց դու մարգարեդ,
Որ իբրև թե Աղեղնավորն ա՛յն պատճառով է մեզ պատժում,
Որ ես ինքըս չեմ ընդունել Քրիսեիսի փըրկանքը ճոխ,
Ցանկանալով օրիորդին տանըս պահել, նախընտրելով
Կլիտեմնեստրե իմ կընոջից, որ նըրանից ցած չի մընում
Ո՛չ հասակով և ո՛չ մարմնով, ո՛չ էլ խելքով և կամ գործով։
Բայց և այնպես, եթե պետք է, և բարվոք եք համարում դուք,
Պատրաստ եմ ես այժըմևեթ ուղարկելու հորը նըրան,
Քանզի ազգիս փըրկությունն եմ կամենում ես և ո՛չ կորուստ։
Բայց անհապաղ պատրաստեցեք դուք ինձ համար մի ա՛յլ պարգև,
Որ չըմնամ արգիացոց մեջ միայն ե՛ս անմըրցանակ,
Ինչ որ վայել չէ ինձ բընավ, չէ՞ որ ահա տեսնում եք դուք,
Որ մըրցանակն իմ թանկագին՝ ձեռքիցս արդեն դուրս է գալիս»։
Նըրան այսպես պատասխանեց Աքիլլեսը աստվածազարմ.
«Ո՛վ մեծափառ Ագամեմնոն, ժըլատ սաստիկ և ընչաքաղց,
Մեծահոգի հույները քեզ ինչպե՞ս պիտի տան մըրցանակ։
Մենք չըգիտենք այնպիսի տեղ, ուր ավարներ լինեն դիզված,
Իսկ ինչ որ մենք ավարեցինք, բաժանված է վաղուց արդեն,
Եվ արդար չէ, որ վերըստին զորքն այն բերի, թափի այստեղ։
Առայժըմ դու ետ ուղարկիր օրիորդին, իսկ մենք, հետո,
Աքայանքըս եռապատիկ, քառապատիկ U ավելին
Կըհատուցենք քեզ փոխարենն, եթե Զևսը մեզ շնորհի
Հիմնահատակ քանդել մի օր Տրոյա քաղաքն ամրապարիսպ»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Աստվածատիպ դու Աքիլլես, ինձ մի՛ փորձիր խաբել իզուր,
Քաջ ես թեպետ և խելացի, բայց ինձ ծուղակ չես գըցի դու։
Մըրցանակըդ պահես դու պինդ, և զըրկվե՞մ ես իմինից.
Եվ ինձ պատվեր ես տալիս դեռ, որ ես նըրան ետ ուղարկեմ...
Լինի՛, միայն մի՛ պայմանով, որ ինձ մեծանձն աքայեցիք,
Շահելով սիրտն իմ՝ փոխարեն տան մըրցանակ մի համարժեք.
Իսկ եթե ոչ, ինքըս անձամբ գալով պիտի սեփականեմ
Պարգևը քո կամ Այաքսի, Ոդիսևսի, սակայն, գիտեմ,
Ում էլ որ ես ձեոք դիպցընեմ՝ պիտի մռընչա դառնահառաչ։
Սակայն թողնենք մենք այս մասին ուրիշ անգամ մըտածելու,
Իսկ այժըմ շուտ մակույկ գըցենք աստվածային ծովի վըրա,
Նըշանակենք նավաստիներ քաջաբազուկ և աջողակ,
Դընենք մեջը մեր զոհը սուրբ և գեղեցկայտ Քրիսեիսին։
Իշխաններից մեկը թող որ առաջնորդի մակույկը սև.
Այաքսը կամ Իդոմենեսն, կամ Ոդիսևսը դյուցազարմ,
Եվ կամ ինքըդ, Պելիսածին, ահեղագո՛ւյնդ ամենքի մեջ,
Որպեսզի դու մատուցելով զոհը՝ շարժես սիրտը նըրա,
Ու հաշտեցնես խըռովահույզ հաստաղեղին աքայանց հետ»։
Աքիլլն այնժամ ծուռ նայելով՝ նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ լըրբությամբ լըցված հոգի, դու ընչաքաղց ու նենգամիտ.
Այսուհետև ո՛վ հույներից պիտի խոսքիդ անսա սիրով,
Ճամփա գընա հոժարակամ և կամ կըռվի քաջակորով։
Վրեժխնդիր ոգով վառված՝ չեկա այստեղ մարտընչելու
Տըրոյացոց դեմ տիգազեն, որոնք վընաս չեն տըվել ինձ,
Չեն ավարել նըրանք երբեք ոչ եզներըս և ոչ էլ ձիս,
Ոչ էլ Փթիո մեջ արգավանդ՝ բերրի հունձքերս են աղարտել,
Զի մեր միջև կան բազմաթիվ լեռներ պաշտպան ու գոռ ծովեր,—
Այլ, ո՛վ լպիրշ, եկանք այստեղ, քո ետևից, որ դու հըրճվես՝
Մենելավի և քո վըրեժն առնելով քաջ տրովցիներից։
Սըրանց մասին, ա՛յ շաներես[9], չես մըտածում ամենևին
Եվ ըսպառնում ես լըրբաբար մըրցանակն իմ խըլել ինձնից,
Որի համար ես այնքան շատ աշխատեցի քըրտինք մըտած,
Եվ որը ինձ պարգև տըվին պարմանիներն աքայեցի։
Չի եղել դեռ, որ մըրցանակն իմ հավասար լինի քոնին,
Ամեն անգամ, երբ մի քաղաք են ավերել աքայեցիք.
Մինչ դեռ կըռվի ողջ ծանրությունն այս իմ ուսերն են վերցընում,
Իսկ բաշխումի ժամը երբ գա՝ պարգևների մեծը քոնն է[10],
Մինչ ես փոքրիկ, սըրտահաճո մի բան առած իբրև բաժին՝
Նավատորմն եմ վերադառնում՝ հոգնած մարտի տաժանքներից։
Ես ինքս հիմա անմիջապես կըհեռանամ դեպի Փթիա,
Քանզի հազար անգամ լավ է նավել դեպի հայրենի տուն,
Քան թե մընալ և քեզ համար հարստություն դիզել այստեղ»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Վերադարձին իսկույն ևեթ, եթե քո սիրտն այդ է ուզում.
Ես քեզ երբեք չեմ աղաչի, որ ինձ համար մընաս այստեղ.
Իմ շուրջը դեռ շատերը կան, որոնք հարգում պատվում են ինձ,
Առավել ևս Դիոսն ըզգոն՝ Արամազդը ամպրոպադեզ։
Դյուցասընունդ արքաներից ամենեն շատ քեզ եմ ատում,
Քանզի սըրտիդ սիրելի են ամեն անգամ կըռիվ ու վեճ,
Եվ եթե ուժ ունես՝ այդ էլ աստվածներն են պարգևել քեզ։
Տո՛ւն դարձիր շուտ քո նավերով, ընկերներով քո համախոհ,
Իշխիր այնտեղ միրմիդոնաց. հոգ չեմ անում ես քեզ համար,
Ոչ էլ երկյուղ՝ քո վըրեժից, այլ ըսպառնում եմ ես ահա,
Զի Ապոլլոն Գուշակն արդեն առավ ինձնից Քրիսեիսին,
Ուղարկում եմ ինքըս նըրան իմ մակույկով ու մարդկանցով
Եվ վըրանդ գալով անձամբ՝ քո մըրցանակն առնեմ պիտի,
Գեղատեսիլ Բրիսեիսին, որպեսզի դու լավ հասկանաս,
Թե քեզանից հըզոր եմ ես, և ուրիշներն առհասարակ
Չըհանդըգնեն անձը իրենց դընել անձիս զուգակըշիռ»։
Այսպես ասաց, ցասումն առավ Պելիսածին Աքիլլեսին,
Եվ թավամազ կըրծքի ներքո երկմըտում էր սիրտը նըրա՝
Հեռու վաներ բոլորին էլ և ըսպանե՞ր Ատրիդեսին,
Թե՞ զըսպեր իր զայրույթը բարկ ու ցասումը սանձահարեր։
Եվ մինչդեռ նա խըռովահույզ ու դառնապես վիրավորված
Պատրաստվում էր դուրս քաշելու վիթխարի սուրն իր պատյանից՝
Ինքն Աթենասն իջավ այնտեղ՝ եկած Հերա աստվածուհուց,
Որ սիրում էր երկուսին էլ և հոգ տանում առհավասար[11]։
Կանգնեց ետև Պելիսյանի, բըռնեց խարտյաշ գանգուրներից.
(Միայն նըրան էր երևում, նըրանից զատ ո՛չ այլ ոքի)։
Սոսկաց Աքքիլլն ու շուռ գալով՝ տեսավ Պալլաս Աթենասին,
Որին իսկույն նա ճանաչեց կայծակնացայտ հուր աչքերից,
Ու տեղնուտեղ արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ինչո՞ւ եկար, դո՛ւստրըդ ահեղ ասպարակիր Արամազդի,
Ագամեմնոն Ատրիդեսի թըշնամանքնե՞րը տեսնելու։
Բայց ասում եմ ահավասիկ, և ասածըս կկատարվի,
Գոռոզությունն ամբարտավան դըրա գըլուխն ուտե պիտի»։
Եվ Ասթենաս աստվածուհին նըրան այսպես պատասխանեց,
«Եկա, որ քո սըրտմըտությունն ես ամոքեմ, եթե անսաս։
Ինձ ուղարկեց լուսածըղի աստվածուհի Հերան այստեղ,
Որ սիրում է երկուսիդ էլ ու հոգ տանում առհավասար։
Դադարեցրու կըռիվըդ դու և մի՛ քաշիր սուրըդ սուրսայր,
Այլ նախատիր խոսքով նըրան, ինչքան որ քո սիրտն է ուզում,
Ասում եմ քեզ ահավասիկ, և կատարվի խոսքըս պիտի,
Օր պիտի գա, որ փոխարենն այս անիրավ թըշնամանքի,
Եռապատիկ ճոխ պարգևներ տիպի տըրվեն քեզ, Աքիլլես,
Բայց առայժըմ զըսպիր դու քեզ և մեզ անսա խոհեմաբար»։
Եվ պատասխան տալով նըրան՝ այսպես ասաց Աքիլլը քաջ.
«Պետք է պահել, աստվածուհի, պատվերը ձեր և ձեզ անսալ,
Թեև սաստիկ եմ զայրացած, բայց լավ է ձեզ հընազանդել.
Աստվածներին լըսողն երբեք չի մոռացվում աստվածներից»։
Ասաց և իր ծանըր ձեռքով խըթեց արծաթ երախակալն
Ու վիթխարի սուրն իր ահեղ՝ պատյանի մեջ խըրեց կըրկին,
Հնազանդելով Աթենասին, որը դարձավ դեպ Ոլիմպոս՝
Բընակավայրն անմահների, ասպարակիր Դիոսի մոտ։
Իսկ Աքիլլը, որը ցասման ամպրոպը դեռ չէր դադարել,
Վերըսկըսեց նորից սաստիկ հանդիմանել Ատրիդեսին.
«Ո՛վ դու գինուց ծանրացած մարդ, եղջերվասիրտ[12] և շընաչյա,
Գուպարի մեջ արիաբար դու չըմըտար ոչ մի անգամ,
Ոչ էլ հունաց քաջերի հետ դարան մըտար երբևիցե,
Քանզի քեզ այդ մահ է թըվում. շա՜տ ավելի լավ է անշուշտ
Աքայեցոց մեծ բանակում նըստել հանգիստ և ապահով,
Նըստել և քեզ դեմ խոսողի մըրցանակներն հափըշտակել։
Ազգակործա՛ն դու թագավոր, վատերի ես հըրամայում,
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ այսօր վերջինն էր լինելու։
Բայց ես ահա՛ ասում եմ քեզ ու երդվում եմ նըմանապես
Այս մականի[13] վըրա, որ էլ չի արձակի տերև ու ոստ,
Քանի որ նա՝ անդառնալի՝ բունն իր թողեց լեռան վըրա
Եվ այլևըս այսուհետև նա չի նորից բողբոջելու,
Զի պըղինձը քերեց նըրա տերևներն ու կեղևն ամուր,
Եվ որ իրենց ձեռքում ահա կըրում են արդ իրավարար
Աքայեցիք՝ Արամազդի օրենքներին ավանդապահ։
Արդ, այս երդումս ահավասիկ աղետաբեր կըլինի քեզ.
Օր կըգա, երբ աքայեցիք Աքիլլեսին փընտրեն պիտի,
Եվ դու, թեպետև սըրտացավ՝ չըկարենաս օգնել նըրանց,
Երբ որ Հեկտորն արյունռուշտ գետին փըռի շատ շատերին։
Ինքըդ այնժամ տագնապահար սիրտըդ պիտի պատառոտես,
Թե դու ինչո՞ւ չըպատվեցիր աքայացոց քաջագույնին»։
Այսպես ասաց Պելիսածինն ու ոսկեգամ, բևեռապինդ
Գավազանը գըցեց գետին և ինքն այնտեղ նըստեց նորից։
Իսկ Ատրիդեսն ահագնազայր մըռմըռում էր քինախընդիր։
Ելավ այնժամ Պելյանց խոսնակ քաղցրաբարբառ Նեստորը ծեր,
Որի լեզվից մեղրից անուշ՝ խելոք խոսքեր էին ծորում։
Ապրել էր նա պարզաբարբառ մարդկանց երկու սերընդի հետ,
Որ դիցային Պիլոսի մեջ ապրել-սընվել էին առաջ,
Որոնք բոլորն էլ վաղուց ի վեր անհետացել էին արդեն
Եվ երրորդի վըրա էր նա թագավորում այդ ժամանակ։
Որպես բարի խորհըրդատու՝ Նեստորն այսպես ասաց նըրանց.
«Վա՜յ մեզ, իրոք աքայեցոց երկրին մեծ սուգ է ըսպասում.
Ուրախանա՛ն պիտի Պրիամն ու որդիները Պրիամի.
Ցնծան պիտի ամբողջ հոգով և մյուս բոլոր տըրոյացիք,
Երբ որ լըսեն ձեր մեջ ծագած այս երկպառակ վեճի մասին,
Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի[14],
Եվ այդ մարդիկ բոլորովին չանգոսնեցին ինձ երբևէ։
Ես ոչ մի տեղ դեռ չեմ տեսել, չեմ էլ տեսնի ես այնպիսիք,
Ինչպես Դրիաս ու Պիրիթոս ազգապետներն էին խոհեմ,
Եվ Կենևսը, Եկսադիոսն ու Պոլիփեմն աստվածատիպ,
Ինչպես Թեսևսը Էգեյան՝ հար և նըման աստվածների։
Նըրանց նըման քաջակորով մարդ չըսընեց երկիրն երբեք,
Ամենաքաջն էին նըրանք, կըռվում էին իրենց նըման
Քաջերի դեմ լեռնաբընակ[15], և ջարդեցին նըրանց բոլոր։
Եվ ապրեցի ես նըրանց հետ, գալով երկրից մի հեռավոր—
Պիլոսից և նըրանց հետ խառն կըռվում էի ուժիս չափով,
Որոնց հետ այժմ ապրողներից ոչ ոք կըռվել սիրտ չի անի.
Սակայն դարձյալ լըսում էին խորհուրդներըս նըրանք սիրով։
Լըսեք և դուք, զի լավ բան է լըսել խելոք խոսք ու խըրատ։
Ագամեմնո՛ն, Աքիլլեսից մի՛ խըլիր դու այդ աղջըկան,
Աքայեցի որդոց տըված պարգևը թող մընա նըրան։
Եվ դու էլ մի՛, Պելիսածին, կըռվի հըզոր արքայի հետ,
Քանզի քեզ հետ և նույն պատվին չէ հավասար վիճակակից
Թագավորը մականակիր, որին Զևսը շնորհեց փառք։
Թեպետև դու քաջ ես իրոք, աստվածուհի մորից ծընված[16],
Բայց ավելի՛ հըզոր է նա, քանզի իշխում է շատերին։
Դու, Ատրիդես, խընդրում եմ քեզ, մըռունչներըդ դադարեցրու,
Մարիր հուրը քո բարկության Պելիսածին Աքիլլի դեմ,
Որ պատվարն է ողջ աքայանց համար այս մեծ պատերազմում»։
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Այդ ամենը, ո՛վ ծեր ունի, շատ ճըշմարիտ խոսեցիր դու,
Բայց հավակնում է բոլորից բարձըր կանգնել Աքիլլը գոռ
Եվ ամենքի վըրա իշխել, հըրամաններ արձակելով։
Բայց և այնպես չեմ հավատում, որ համոզվի դըրան ոչ ոք։
Եթե նըրան քաջ օժտեցին աստվածները, սակայն մի՞թե
Թույլ տըվին, որ թափե բերնից հազար լուտանք ու նախատինք»։
Իսկ Աքիլլեսն աստվածազարմ կըտրեց նըրա խոսքն ու ասաց.
«Վատ, արդարև, և անպիտան մարդ կոչվեմ ես, եթե երբեք
Հրամաններիդ այսուհետև հընազանդեմ և քեզ անսամ։
Ուրիշներին հըրամայիր և ինձ վըրա մի՛ հոխորտա,
Չեմ ուզում քեզ այսուհետև հըպատակվել ամենևին։
Ասում եմ քեզ նըմանապես, և դու այն լավ միտքըդ պահիր,
Ես աղջըկա համար երբեք ձեռքով պիտի չըմարտընչեմ
Ոչ քեզ, ոչ էլ ուրիշի հետ, զի ձեր տըվածն եք առնում դուք,
Սակայն ուրիշ ինչ բան որ կա սըրաթըռիչ իմ սև նավում
Դու նըրանցից ոչինչ պիտի բըռնի առնել չըհանդըգնես,
Ապա թե ոչ, լավ իմացիր, թող իմանան նաև սըրանք,
Որ նույն ժամին տեգիս չորս դին ցայտե պիտի արյունըդ թուխ»։
Աղեղնաբան այս խոսքերի կըռվից հետո ելան նըրանք
Ու ցըրեցին ժողովն իրենց՝ աքայեցոց նավերի մոտ։
Պէլիսածինը հեռացավ դեպի նավերն հարթահատակ,
Մենիտյանին և զինակից ընկերներին հետն առնելով։
Իսկ Ատրիդը ծովը ձըգեց արագընթաց մակույկ մի սև
Եվ ընտրելով քըսան նավակ, զետեղեց զոհն աստվածային,
Բերեց այնտեղ նավը դըրեց Քրիսեիսին գեղեցկադեմ,
Եվ Ոդիսևսը հանճարեղ մակույկ ելավ իբր առաջնորդ։
Երբ ճանապարհ ընկան նըրանք, նավեցին թաց ճանապարհով,
Ատրիդեսը մաքըրվելու հըրաման տըվեց ժողովըրդրն։
Մաքըրվեցին բոլորն այնժամ ու թափեցին աղտն իրենց ծով,
Ապա հանուն Ապոլլոնի զոհեր բերին ընտիր-ընտիր
Արջառների և այծերի՝ ամուլ-անբեր այն ծովափին,
Մինչև երկինքն էր բարձրանում զոհերի ծուխն ու գոլորշին։
Եվ մինչ ճամբարն ըզբաղված էր այս գործերով, Ատրիդ արքան
Չէր դադարում Աքիլլի դեմ ըսպառնանքներ մըռմըռալուց,
Եվ կանչելով իր մոտ երկու հավատարիմ ծառաներին՝
Տալթիբիոսին և հընազանդ Եվրիբատին, այսպես ասաց.
«Շո՛ւտ գընացեք Պելիսածին Աքիլլեսի վըրանը դուք
Եվ իր ձեռքից բըռնած այստեղ բերեք չըքնաղ Բրիսեիսին.
Իսկ թե չըտա, ինքըս անձամբ գալով այնտեղ պիտի խըլեմ
Մեծ զորությամբ իմ բազմամբոխ, որ պիտ նըրան ծանըր նըստի»։
Այս ասելով ճամփեց նըրանց ըսպառնալից հոխորտանքով։
Եվ գընացին նըրանք անբեր ծովի ափով ակամայից
Ու հասնելով միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
Գըտան նըրան իր սև նավի և վըրանի առջև նըստած։
Աքիլլեսը նըրանց ի տես՝ ամենևին չուրախացավ։
Մունետիկներն արքայի դեմ, պատկառանքով կանգնած հեռու,
Ծըպտուն անգամ չըհանեցին իրենց գալու վերաբերյալ,
Բայց նա իսկույն գըլխի ընկավ ու դառնալով նըրանց՝ ասաց.
«Ի՞նչ եք այդպես հեռու կանգնել, սուրհանդակներ Արամազդի[17].
Առաջ եկեք, դուք իմ հանդեպ հանցավոր չեք բոլորովին,
Ձեզ Ատրիդեսն է ուղարկել Բրիսեիսի համար, գիտեմ։
Գընա՛ ուստի, քաջ Պատքոկլես, դուրս բեր աղջիկն իրենց ուզած,
Տուր, որ տանեն, և թող վըկա լինեն երկուսն այս՝ երջանիկ
Աստվածների առջև անմահ և մարդկանց մոտ մահկանացու,
Եվ իրենց ժանտ թագավորի, որ չեմ կըռվի այսուհետև
Ու չեմ փըրկի ուրիշներին կորըստաբեր պատուհասից,
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խոր հուրդներով
Ու չի նայում առաջ ու ետ ամենևին, որ կարենա
Փըրկել հունաց կյանքը, որոնք մարտընչում են նըրա համար»։
Այսպես ասաց, և Պսոորոկլեսն իր ընկերոջ հընազանդեց,
Եվ վրանից դուրս հանելով գեղեցկատես Բրիսեիսին,
Հանձնեց նըրանց, որոնք իսկույն վերադարձան դեպ աքայանք.
Եվ մանկամարդ կինն ակամա հետևում էր նըրանց հըլու։
Իսկ Աքիլլեսն ընկերներից առանձնացած և մեկուսի
Լաց էր լինում մեն ու մենակ նըստած ճերմակ ծովի ափին
Եվ արցունքոտ աչքերն հառած ծովի կապույտ ալիքներին
Մորն[18] էր կանչում աղաչագին երկու ձեռքերն առաջ պարզած.
«Մայր իմ, քանզի ինձ կարճակյաց ծընեցիր դու այս աշխարհում,
Պետք էր գոնե, որ ոլիմպյան Արամազդը որոտագոչ
Պարգևեր ինձ փառք ու պատիվ, բայց նա բընավ ինձ չըպատվեց,
Իշխանապետ Ագամեմնոնն ինձ անգոսնեց անարգաբար
Եվ մըրցանակըն իմ խըլելով, սեփականեց հանիրավի»։
Այսպես ասաց արտասվալից, և նազելի մայրը լսեց,
Որ նըստել էր խորքը ծովի, ծերունազարդ նըրա հոր մոտ։
Զերդ շամանդաղ ելավ ճերմակ ալիքներից անմիջապես,
Եկավ նըստեց իր որդու մոտ, որ լալիս էր սըրտակըտոր,
Ու գրգվելով նըրան ձեռքով, այսպես ասաց գորովագին.
«Ինչո՞ւ ես դու լալիս, որդյա՛կ, ի՞նչ ցավ հոգին քո պաշարեց,
Ասա, խոսիր, որ իմանամ, տեղյակ լինեմ պատահածին»։
Եվ դառնապես հառաչելով ասաց իր մորն Աքիլլը ժիր.
«Գիտես արդեն, ի՞նչ կարիք կա պատմել բոլորն իմացողիդ։
Մըտանք Թեբե՝ նըվիրական քաղաքը սուրբ Էտիոնի[19],
Եվ քանդելով, կողոպտելով՝ ավարն ամբողջ բերինք այստեղ,
Որոնք իրենք աքայեցիք բաժանելով արդարապես,
Ատրիդեսին տըվին չըքնաղ ու գեղեցկայտ Բրիսեիսին։
Սակայն հետո Քրիսեսը ծեր՝ քուրմը գուշակ Ապոլլոնի
Պըղընձազգեստ աքայեցոց սըրաթըռիչ նավերն եկավ,
Որ ազատի իր աղջըկան, բերելով հետն անբավ փըրկանք։
Ձեռքին բըռնած աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա
Վարսակալի մեջ փաթաթած՝ խընդիրք արավ աքայեցոց
Եվ մանավանդ զույգ Աստիդյան ժողովըրդոց իշխաններին։
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք
Պատկառելով քուրմից՝ առնել նըրա բերած փըրկանքը ճոխ,
Իսկ Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Եվ չարությամբ ետ ուղարկեց նըրան սաստիկ ըսպառնալով։
Հեգ ծերունին հույժ բարկացած վերադարձավ եկած ճամփով.
Եվ Ապոլլոնն իր սիրելու լըսելով լացն աղիողորմ
Ուղղեց սըլաքն իր մահաբեր արգիացոց վըրա համայն։
Մեռնում էին զորք անհաշիվ, թըռչում էին աստվածային
Նետերն անդուլ՝ լայնածավալ դեպի բանակն աքայեցոց։
Մեկնեց հըմուտ գուշակն այնժամ Հաստաղեղի ցասումը մեզ,
Իսկ ես աստծուն հաշտեցնելու խորհուրդ էի տալիս նըրանց։
Բայց բարկացավ Ագամեմնոննը սպառնալիք որոտալով,
Որ և ահա կատարված է. քանզի խայտակն աքայեցիք
Արագահաս նավով նըրան ուղարկում են դեպի Քրիսե
Ու տանում էն տիրոջ՝ զոհեր. և արքայի մարդիկ դեռ նո՛ր
Իմ վըրանից առան տարան չըքնաղագեղ Բրիսեիսին,
Որ որդիներն աքայեցոց ինձ տըվեցին որպես պարգև։
Եվ արդ, եթե կարող ես դու, հասիր որդուն քո օգնության,
Փութա, մայր իմ, դեպի Ոլիմպ և աղաչիր Արամազդին,
Թե օգնությամբ երբևիցե շահել ես դու սիրտը նըրա։
Հաճախ ես դու պարծենալով պատմել իմ հոր ապարանքում,
Թե մի անգամ ինքըդ միայն անմահների մեջ բովանդակ
Մի ժանտ ոճրից ազատեցիր Զըրվանյանին ամպակուտակ,
Մինչ մյուսներն ոլիմպիական ջանում էին կապել նըրան՝
Հերան աչեղ, Պոսեյդոնը և Աթենաս Պալլասն անգամ։
Եվ գընալով աստվածուհիդ նըրա կապերն արձակեցիր,
Դեպ Ոլիմպոսը կանչելով հարյուրաձեռն Էտիոնին,
Որին բոլոր աստվածները Բրիարևս են անվանում,
Զի անցնում էր սա իր հորից իր մեծ ուժով և զորությամբ։
Եվ նա գալով՝ Զըրվանյանի կողքը բազմեց փառքով իր վեհ,
Որի ահից աստվածները էլ սիրտ չարին կապել Զևսին։
Այս բաները հիշեցնելով նըստիր նըրան դու առընթեր,
Բըռնիր ծընկներն, և թող հաճի լինել տրոյանց նա զորավիգ
Իսկ ծովափին, նավերի մոտ թող ջարդըվեն աքայեցիք,
Որ համն առնեն իրենց գոռոզ, ամբարտավան թագավորի,
Եվ հասկանա Ատրիդ արքան, թե ինչպիսի սըխալ գործեց,
Չըպատվելով արժանապես աքայեցոց քաջագույնին»։
Եվ պատասխան տըվեց որդուն մայրը՝ Թետիսն արտասվալից.
«Ավա՜ղ, որդյակ, ինչո՞ւ ցավով քեզ ծընեցի, ծընունդ թըշվառ,
Երանի թե դու նըստեիր նավերի մոտ առանց լացի,
Քանզի կարճ էն կյանքիդ օրերն և քո օրհասն է մոտալուտ։
Դո՛ւ ոչ միայն սակավակյաց, այլև վըշտոտն ես ամենեն,
Զի չարաբախտ ժամի ես քեզ ծընեցի իմ առագաստում։
Բայց քեզ համար ես ինքս անձամբ արդ գընալով դեպ Ոլիմպոս,
Պատմելու եմ փայլակնացայտ Արամազդին, եթե լըսի։
Իսկ դու նըստիր և ըսպասիր քո սըրընթաց նավերի մոտ
Եվ ձեռընթափ եղիր մարտից, աքայանց դեմ քեն պահելով։
Զևսը Օվկիան գընԱց երեկ եթովպացոց մոտ խընջույքի
Իր ետևից տանելով նա հույլն երջանիկ աստվածների.
Բայց տասներկու օրից հետո դեպ Ոլիմպոս պիտի դառնա։
Եվ ես կերթամ աստվածային ապարանքը պըղընձակերտ
Ու փարվելով նըրա ծընկանն, հույս ունեմ թե կըհամոզեմ»։
Այս ասելով՝ գընաց Թետիսն Աքիլլեսին թողած այնտեղ.
Սըրտմըտության մեջ զայրագին՝ գեղեցկիրան կընոջ համար,
Որին բըռնի հափափելով առան տարան իր վըրանից։
Իսկ Ոդիսևսը Քրիսե եկավ հասավ իր սուրբ զոհով։
Ու հազիվ թե նավահանգիստ մըտած նըրանք, հավաքեցին
Առագաստներն ու ծալելով զետեղեցին սև նավի մեջ.
Եվ հաստապինդ պարաններով կայմն իջեցրին կայմընկալին
Ու վարեցին թիակներով նավը դեպի նավակայան,
Ուր գըցելով խարիսխ ապա՝ պարաններով կապկապեցին։
Ապա ցամաք ելան բոլոր պատվիրակներն անմիջապես
Եվ հեռաձիգ Ապոլլոնին բերած զոհը դուրս հանեցին
Ելավ նույնպես Քրիսեիսը լաստափայտից այս ծովաչու,
Որին առած բագին տարավ Ոդիսևսը բազմահանճար,
Եվ աղջըկան իր սիրելի հորն հանձնելով՝ այսպես ասաց.
«Ո՛վ Քրիսես, ինձ ուղարկեց Ագամեմնոն արանց Արքան,
Որ դըստերդ բերեմ և սուրբ զոհ մատուցեմ Ապոլլոնին
Դանայեցոց կողմից համայն, որ հաշտըվի արքան մեզ հետ,
Որ պատճառեց բազմահառաչ աղետ ու սուգ արգիացոց»։
Ասաց, հանձնեց օրիորդին, և ընդունեց ուրախությամբ
Իր սիրասուն դըստերը հայրն ու շարեցին նըրանք ընդփույթ
Աստվածային զոհը շըքեղ շուրջը բագնի գեղեցկակերտ։
Եվ ձեռքները լըվանալով՝ առան ցորնի հատիկը սուրբ,
Եվ Քրիսեսն այն ժամանակ մեծաբարբառ ու ձեռնամբարձ՝
Ապոլլոնին աղոթելով այս սըրտագին խոսքերն ասաց.
«Լսիր ինձ, ո՛վ աղեղնավոր, Տենեդոսի հըզոր դու տեր,
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր.
Դեռևս նո՛ր լըսեցիր ինձ, և պատվելով քո ծառային,
Հարվածեցիր ուժգընԱպես աքայական ժողովըրդին։
Լըսիր և արդ ու կատարիր նաև այս իմ խընդիրը դու
Եվ ազատիր դանայեցոց այս ժանտախտից աղետավոր»։
Այսպես ասաց, և Ապոլլոնն արծաթաղեղ լըսեց նըրան։
Քրիսեսի այդ աղոթքից[20] ու սուրբ հատիկն ցանելուց ետ
Զոհերի վիզը ծըռելով փողոտեցին ու քերթեցին
Եվ ազդրերը կըտրատելով շուրջպատեցին ճարպով համակ
Ու շուրջ բոլորը շարեցին հում կըտորներ պատառ-պատառ,
Որոնք փայտի վըրա շարած այրում էր ծերն ու սև գինին
Հեղում շիթ-շիթ նըրանց վըրա. իսկ պատանիք իրենց ձեռքին
Մեկ֊մեկ շամփուր հընգամատնյա՝ կանգնած էին կըրակի մոտ։
Երբ այրվեցին ազդրերն արդեն, ու փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջարդած զարկին շամփուր։
Ու խընամքով խորովելով առան, ապա հանգըստացած՝
Հորինեցին անմիջապես կերուխումի մի ճոխ խընջույք
Եվ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին[21] խորտիկն համեղ։
Ապա երբ որ լիացըրին կերուխումի փափագն իրենց,
Պատանիներն անոթներում լըցրած գինին բերնե-բերան՝
Բաժակներով բաժանեցին սեղանակից անդամներին։
Եվ ամբողջ օրն աքայեցի մանուկները օրհներգությամբ
Առնում էին սիրտն աստըծու նըվագներով գեղեցկաձայն,
Գովերգելով Ապոլլոնին, որ հըրճվում էր հոգու խորքից։
Իսկ երբ արևը մայր մըտավ, ու մութն առավ երկինք-գետին.
Ընկողմանած իրենց նավի պարանների մոտ քընեցին,
Եվ վարդամատն Առավոտը ծագելու հետ քընիցն ելան,
Պատրաստվեցին ճամփա ընկնել դեպի բանակն աքայեցոց։
Ապոլլոնը կորովաձիգ հըղեց նըրանց հով հաջողակ,
Եվ տընկելով կայմը՝ բացին առագաստները ըսպիտակ։
Քամին լըցրեց առագաստի ծոցն, ու ծըփանքը ծիրանի
Շառաչում էր աշավասույր նավի երկու կողմից ուժգին,
Երբ ալիքները ճեղքելով կըտրում էր սև նավն իր ճամփան։
Եվ երբ արդեն ժամանեցին աքայեցոց բանակը մեծ,
Մակույկը սև դուրս քաշելով դեպի ցամաք, ավազն ի վեր,
Տակը դըրին երկար մույթեր իբրև նեցուկ և հենարան[22].
Եվ նըրանցից ամեն մեկը դեպ իր վըրանն ուղևորվեց։
Այնինչ այնտեղ մեն ու մենակ, իր սըրընթաց նավերի մոտ
Նըստած մըխում էր մեկուսի Աքիլլեսը Պելիսածին.
Չէր երևում ո՛չ քաջերի փառապարգև ժողովներում
Ո՛չ էլ մարտում բոլորովին, այլ վըշտահար նըստած այնտեղ՝
Հեծում էր նա հառաչագին՝ կարոտ կըռվի և գուպարի։
Բայց վերջապես, երբ տասներկուերորդ ծիրանածին այգը ծագեց,
Եվ դիք անմահ Դիոսի հետ վերադարձան դեպ Ոլիմպոս,
Թետիսը, որ չէր մոռացել որդու պատվերն, առավոտ վաղ
Ծովից ելած՝ դեպի Ոլիմպ, Արամազդի մոտ ըշտապեց.
Եվ նա գըտավ որոտագոչ Արամազդին նըստած այնտեղ,
Աստվածներից առանձնացած, Ոլիմպոսի վեհ կատարին։
Գընաց նըստեց մոտը և ձախ ձեռքով նըրա ծունկը բըռնած,
Աջով՝ կըզակն[23], աղերս արավ մեծ թագավոր Արամազդին.
«Հա՛յր Արամազդ, թե երբևէ օգնել եմ քեզ խոսք ու գործով
Անմահների մեջ երջանիկ՝ կատարիր այս խընդիրըս դու։
Պատվիր որդուս սակավակյաց, որին այսօր Ատրիդ արքան
Արհամարհեց ու պարգևը հափըշտակեց բըռնի կերպով։
Իմաստնագո՛յն դու Արամազդ, վըրեժխընդիր եղիր նըրան,
Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
Խելքի գալով պատվեն որդուս և մեծարեն արժանապես»։
Ասաց, սակայն ամպակուտակ Արամազդը բան չըխոսեց.
Նըստել էր նա լուռ, անմըռունչ. Թետիսն ամուր փարած ծընկան
Արամազդին դիմեց դարձյալ երկրորդ անգամ աղերսագին.
«Ուրեմըն տուր ինձ մի խոստում և հավաստիք հավանության
Եվ կամ մերժիր մի անգամից, զի ոչ ոքից դու վախ չունես,
Ասա, որ դու մերժում ես ինձ, որպեսզի ես լավ հասկանամ,
Թե, ո՜հ, որքա՜ն անարգագույն մեկն եմ եղել դիցուհյանց մեջ»։
Եվ Արամազդն ամպրոպային հառաչելով ասաց նըրան.
«Վատ է, եթե դու Հերայի ատելությունն իմ դեմ դըրդես,
Եվ զայրացնի իմ սիրտը նա իր խոսքերով վայրիվերո,
Առանց այդ էլ հաճախակի ցավեցնում է գըլուխըս նա,
Փընթփընթալով, թե տըրոյանց օգնում եմ ես պատերազմում։
Բայց հեռացիր առայժըմ դու՝ Հերան այստեղ քեզ չըտեսնի,
Եվ խընդրանքիդ հոգսը թող ինձ, որ ես մինչև վերջը տանեմ։
Եվ որպեսզի վըստահ լինես, երդվում եմ թեզ գըլխովս ահա՛,
Որ իմ կողմից ամենամեծ գըրավականն է անխափան,
Ինչ որ գըլխովս եմ երդվում ես, էլ չի փոխվում այնուհետև,
Կամ չի մընա բոլորովին անհետևանք և անկատար»։
Ասաց, կապույտ իր հոնքերով նըշան արավ Զըրվանյանը,
Ու շարժվեցին նըրա անմահ գըլխի մազերն աստվածային,
Եվ դըղըրդեց տատանելով մեծ Ոլիմպոսն իրեն հիմքից։
Այս որոշումն ընդունելուց հետո նըրանք բաժանվեցին։
Արփիաճեմ Ոլիմպոսից Թետիսը դեպ ծովը ցատկեց,
Իսկ Զևսը իր պալատ գընաց. վեր կենալով աթոռներից
Աստվածները ըշտապեցին գընալ իրենց հորն ընդառաջ,
Եվ ոչ մեկը չըհանդըգնեց նըրա գալուն ըսպասելու։
Գընաց բազմեց Զևսն իր գահին, բայց Հերային ամեն մի բան
Հայտնի էր բաջ. տեսել էր նա, որ ծովական ծերի չըքնաղ
Դուստրը՝ Թետիսն արծաթթաթիկ. խորհուրդի էր եկել նըրան։
Եվ Զըրվանյան Զևսին Հերան այս սիրտ ծակող խոսքերն ասաց.
«Ա՛յ նենգամիտ, աստվածներից ո՞վ խորհուրդի եկավ քեզ մոտ,
Հաճո է քեզ ինձնից ծածուկ և առանձին գործեր բըռնել,
Եվ դու երբեք, ոչ մի անգամ հոժարաբար ու կամովին
Հանձըն չառար ինձ հայտնելու մըտածումներդ գաղտնախորհուրդ»։
Եվ պատասխան տրվեց նըրան հայրը բոլոր աստվածների.
«Հերա՛, դու հույս մի՛ ունենա և մի՛ փորձիր իմանալու
Մըտածումներն իմ ամենայն, որքան էլ որ իմ կինն ես դու.
Իսկ այն, ինչ որ պետք է լըսել և իմանալ, վըստահ եղիր,
Լինի նա մարդ և կամ աստված՝ քեզնից առաջ պիտ չիմանա։
Բայց ինչ որ ես աստվածներից առանձին եմ ուզում անել,
Լավ կանես որ դու այդ մասին ո՛չ հարցընես, ո՛չ էլ քըննես»։
Այն ժամանակ աչեղ Հերան[24] Զևսին այսպես պատասխանեց.
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ի՞նչ խոսք է ասում ես դու.
Ե՞րբ եմ մի բան ես հարցըրել և կամ քըննել քո գործերից։
Վըճռում ես դու՝ ինչ կամենաս ու կատարում ազատակամ,
Բայց դողում է սիրտըս սաստիկ, թե մի գուցե քեզ ծովական
Ծերի դուստրը՝ արծաթթաթիկ Թետիսն հանկարծ խաբած լինի,
Որ մութ-լուսին նրստեց քեզ մոտ ու փաթաթվեց քո ծընկներին,
Որին, կարծեմ, խոսք տըվեցիր պատվել քաջոտն Աքիլլեսին
Եվ կոտորել աքայեցոց բազմությունը նավերի մոտ»։
Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց,
«Կասկածամիտ դու անպիտան, լըրտեսում ես ինձ շարունակ,
Բայց չես կարող ոչինչ անել, այլ պիտ ընկնես աչքիցըս դու,
Որ քեզ համար հույժ դըժվարին և դառնագույն պետք է լինի։
Նույնիսկ եթե ասածիդ պես լինի՝ դարձյալ հաճո է ինձ։
Ձայնըդ կըտրիր, նըստիր տեղդ և անսա՛ իմ հըրամանին,
Քանզի գուցե չօգնեն քեզ ողջ աստվածները Ոլիմպոսի,
Երբ որ վըրադ հարձակվեմ ես և քեզ վըրա ձեռք բարձրացնեմ»։
Այսպես ասաց, և մեծարգո աչեղ Հերան սարսափահար
Քաշվեց հեռու, նըստեց մեկդի սըրտակոտոր և անմըռունչ։
Հառաչեցին դիք երկնային Արամազդի ապարանքում,
Իսկ Հեփեստոսը բազմարվեստ ի հաճումս մորն իր սիրելի,
Հաշտեցնելու համար նըրանց՝ խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Արդարն. ի՜նչ աղետավոր և դըժընդակ բան կըլինի,
Թե երկուսովդ մահկանացոց համար կըռվեք ու գըժտվեք,
Իրար խառնեք աստված ներին, համեղ խընջույքն անգամ պիտի
Անհամանա, զի հաղթողը պիտի լինի վատթարագույնն։
Եվ ես մորըս խորհուրդ կըտամ, իմաստուն է թեպետև նա,
Որ քաղցրությամբ սիրտը առնի մեր սիրելի Արամազդ հոր,
Որպեսզի նա մի նոր կըռվով խընջույքը մեր չըխըռովի։
Քանզի եթե ուզի հանկարծ Ոլիմպյանը շանթախաղաց՝
Աթոռներից մեզ տապալել... զի անսահման հըզոր է նա։
Բայց դու, մայր իմ, քաղցըր լեզվով նըրա մեծ սիրտը ողոքիր,
Եվ Ոլիմպյանն իսկույն մեզ հետ կըհաշտըվի ու կանուշնա»։
Այսպես ասաց, ցատկեց արագ, երկկանթանի բաժակն առավ
Եվ դընելով այն սիրելի մոր ափի մեջ՝ ասաց նըրան.
«Համբերությամբ տար դու, մայր իմ, թեպետ սիրտըդ ցաված է խիստ,
Որ մի գուցե քեզ՝ սիրելուդ հարվածների տակ տեսնեմ ես,
Ու որքան էլ սիրտըս ցավի, ես քեզ օգնել չըկարենամ,
Զի դըժվար է և անհընար ընդդիմադրել Ոլիմպյանին։
Չեմ մոռացել, մի այլ անգամ, երբ օգնության դիմեցի ես,
Ոտքիցս բըռնած նետեց հեռու ինձ այս շեմքից աստվածային։
Եվ օրն ի բուն գըլորվելով, մայրամուտին ընկա Լեմնոս՝
Վըրաս հազիվ կյանքի նըշույլ, կիսակենդան ու կիսաշունչ.
Եվ սինտացի մարդիկ եկան ընկած տեղից ինձ վերցըրին»։
Հեփեստոսի խոսքի վըրա ժըպտաց Հերա աստվածուհին,
Եվ ժըպտալով՝ որդու ձեռքից երկկանթանի բաժակն առավ։
Այդպես աջից ըսկըսելով բոլոր անմահ աստվածներին
Մատըռվակում էր Հեփեստոսն աստվածեղեն քաղցր ըմպելին։
Ու բարձրացավ երջանկափառ, անմահների այդ ժողովում
Ամեն կողմից մի լիաթոք ուրախ քըրքիջ համատարած,
Երբ որ տեսան տաճարի մեջ գործի վրա Հեփեստոսին։
Այսպես ողջ օր, մինչ մայրամուտ ուրախացան ու խընդացին,
Մինչ հագեցան սըրտներն ամեն ախորժահամ կերուխումից,
Եվ քընարից քաղցրանըվագ Ապոլլոնի ձեռքում բըռնած,
Եվ փոխնիփոխ երգ ու տաղից գեղեցկաձայն Մուսաների։
Իսկ երբ մարեց արեգակի շողը վերջին մայրամուտում,
Ամեն ոք իր հարկը գընաց, ուր զույգ ոտքից կաղ անվանին
Ամեն մեկի համար հատուկ կառուցել էր շըքեղ օթյակ։
Իր մահիճը գընաց նաև Արամազդը շանթախաղաց,
Որտեղ առաջ նընջում էր նա, երբ որ անուշ քունը կըգար.
Այնտեղ ելած՝ քուն մըտավ նա, կողքն էլ Հերան իր ոսկեգահ։
Երգ Երկրորդ։ Երազ. Բիովտիա կամ նավահանդես
Նընջում էին գիշերն ի բուն ըսպառազեն մարդիկ ու դիք,
Արամազդի աչքերիցն էր փախել միայն քունը անուշ,
Խըռովահույզ խորհում էր նա՝ ինչպե՛ս պատվեր Աքիլլեսին
Եվ աքայանց նավատորմում առաջացներ մեծ կոտորած։
Եվ ի վերջո այս որոշումն ընդունեց նա իր սըրտի մեջ,—
Հըղել իսկույն չար Երազին Ագամեմնոն արքայի մոտ։
Եվ կանչելով նա Երազին, այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ո՛վ չար Երազ, ել և գընա դեպի նավերն աքայեցոց
Եվ մըտնելով վըրանից ներս Ագամեմնոն Ատրիդեսի՝
Ասա նըրան, ինչ որ ես քեզ պատվիրում եմ ահավասիկ։
Հըրամայիր, որ հերապանծ աքայեցոց զինե շուտով,
Զի նա այսօր գըրավելու է Տըրոյան լայնափողոց,
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում»։
Այսպես ասաց, և պատգամը առած գընաց Երազն իսկույն
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայեցոց՝
Ատրիդեսի մոտ սըլացավ և վըրանում գըտավ նըրան,
Որտեղ խաղաղ և անխըռով, բաղցըր քընով քընում էր նա։
Կանգնեց նըրա գըլխավերև ծեր Նեստորի կերպարանքով,
Որին Ատրիդն աքայանց մեջ ամենից շատ էր մեծարում.
Եվ Նեստորին նըմանվելով՝ Երազն այսպես ասաց նըրան.
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի.
Չըպետք է որ խորհըրդական մարդը քընի գիշերն ի բուն,
Որին հանձնել են ժողովուրդ ու հոգս՝ այսքան գըլխի համար։
Լըսիր դու ինձ, Արամազդից բանբեր եմ ես գալիս քեզ մոտ,
Որ քեզ վըրա, բարձրում նըստած, հատուկ խընամք ունի և գութ։
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինես շուտով,
Զի դու այսօր առնես պիտի տըրոյացոց ոստանը մեծ,
Քանզի արդեն երկպառակ չեն անմահները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս,
Երբ քունն անուշ, մեղրանըման՝ բաց թողնի թեղ և հեռանա»։
Մեկնեց Երազն այս ասելով, թողած նըրան մըտքերի մեջ,
Մըտքեր, որոնք բոլորովին գըլուխ գալու բաներ չէին։
Հավակնում էր Պրիամոսի քաղաքն այդ օր նա գըրավել.
Տըխմա՛ր, անգետ՝ Արամազդի խորախորհուրդ ծըրագրերին,
Որ բյուր ցավեր պիտի բերեր և աղետներ բազմապիսի
Տըրոյացոց և աքայանց՝ դըժոխաբարկ կըռիվներով։
Զարթնեց քընից. չորս դին իր դեռ հընչում էր ձայնն աստվածային։
Ելավ նըստեց Ագամեմնոնն ու նոր շապիկ հագավ շըքեղ,
Թավիշ թիկնոցն առավ վըրան, կապեց ոտքին մույկեր մի զույգ
Ու կախելով իր ուսն ի վար վիթխարի սուրն արծաթագամ՝
Ձեռքը առավ իր հայրական հավերժ անեղծ մականն անբիծ
Եվ ըշտապեց դեպի նավերը պըղընձազգեստ աքայեցոց։
Լայնածավալ Ոլիմպն ի վեր ելնելով Այգն աստվածային,
Գընում էր լույսն ավետելու Զևսին և մյուս աստվածներին։
Իսկ Ատրիդեսն հըրամայեց քարոզներին իր քաջաձայն,
Որ ժողովի հըրավիրեն գիսակագեղ աքայեցոց։
Հեղեղվում էր հոծ բազմությամբ հըրապարակն հետըզհետե։
Բայց նա առաջ խորհուրդ արավ Պիլոսածին թագավորի
Ծերերի հետ խոհեմազարդ[25], նեստորական նավերի մոտ։
«Սիրելիներս,— ասաց,— լըսեք, քաղցըր քընիս մեջ այս գիշեր
Եկավ Երազն աստվածային՝ քաջ Նեստորին անչափ նըման—
Կերպարանքով և հասակով, ձայն ու ձևով իսկ և իսկ նա
Եվ, կանգնելով սընարիս մոտ, ինձ դիմելով, այսպես ասաց.
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի,
Խորհըրդական մարդը պետք չէ գիշերն ի բուն տարվի քընով,
Որին հանձնել են ժողովուրդ ու բազմաթիվ հոգսեր ու ցավ։
Լըսիր դու ինձ, Արամազդից սուրհանդակ եմ գալիս քեզ մոտ,
Արամազդից, որ քեզ վըրա ունի հատուկ խընամք ու սեր։
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինեն արագ,
Զի դու այսօր գըրավելու ես Տըրոյան լայնափողոց,
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս»։—
Այսպես ասաց, թողեց գընաց, ու հեռացավ քունն աչքերես.
Հիմա տեսնենք, պիտ կարենա՞նք զինավառել աքայեցոց։
Բայց ես առաջ խոսքով պիտի փորձեմ նըրանց, ինչպես պետք է,
Տամ հըրաման, որ ճողոպրեն բազմապըտույտ նավակներով,
Իսկ դուք էլ այս ու այն կողմից արգելեցեք հորդորաձայն»։
Այսպես ասաց նա ու նըստեց, ու վեր կացավ Նեստորը ծեր
Ավագաշատ Պիլոսի տեր ու թագավորն արծաթաբաշ,
Եվ ի խընդիր նըրանց բարուն՝ խոսք առնելով, այսպես ասաց.
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
Եթե երազն այդ մեզ պատմեր այստեղ մի այլ աքայեցի,
Նըրան հավատ չընծայելով՝ կասեինք որ սուտ է ասում.
Սակայն նա՛ է տեսել, ով որ վեհագույնն է աքայանց մեջ.
Օն, ուրեմըն, եկեք ի մի զինավառենք աքայեցոց»։
Ասաց Նեստորն ու դուրս եկավ. ոտքի ելան մականակիր
Թագավորներն անմիջապես ժողովըրդոց հովվին հրլու,
Մինչ ժողովուրդը խուռներամ դիմում Էր դեպ հրապարակ։
Մեղուների պարսերն ինչպես, որ խումբ առ խումբ ու խուռնախիտ,
Ժայռի ծերպից դուրս խուժելով՝ խուճապում են, խաղում առաջ,
Թևում, թըռչում ողկուզորեն ծաղիկների վըրա գարնան,
Ոմանք այստեղ, ոմանք այնտեղ սավառնելով բազմագումար,—
Այդպես նըրանց ազգերն անթիվ վըրաններից ու նավերից
Գընում էին գունդ-գունդ դեպի ծովեզերյա հըրապարակ։
Եվ Շըռինդը՝ Արամազդի հրեշտակն եռում էր նըրանց մեջ
Ու քայլերը արագացնում նըրանց՝ դեպի ժողովատեղ։
Տընքում էր լիք հըրապարակն այդ բազմության ոտքերի տակ,
Եվ կար աղմուկ մի խառնաձայն, ինը ձայնեղ մունետիկներ
Թափում էին մեծ ճիգ ու ջանք լըռեցնելու համար նըրանց,
Որ ունկընդրեն դյուցազնական, աստվածային արքաներին։
Ամբոխն հազիվ տեղավորված ու հանդարտած աղմուկն անծայր՝
Ոտքի ելավ վըսեմաշուք Ագամեմնոն արանց արքան
Ձեռքին բըռնած ցուպ հոյակապ՝ գործ մեծաջան Հեփեստոսի։
Հեփեստոսը տըվեց ցուպն այդ՝ մեծ թագավոր Արամազդին,
Եվ Արամազդն այն պարգևեց պատվիրակին արգոսասպան,
Իսկ թագավոր Հերմեսն հետո ընծայեց այն Պելոպեին,
Եվ Պելոպեն այն ավանդեց ազգաց հովիվ Ատրեոսին,
Սա մեռնելիս՝ խաշնահարուստ Թիեստին այն թողեց ավանդ,
Եվ Թիեստը՝ Ագամեմնոն Ատրիդեսին, որ այն կըրի
Եվ տիրի շատ կըղզիների և Արգոսի վըրա համայն։
Արդ, այդ ցուպին հենված Ատրիդն այսպես խոսեց արգիացոց.
«Ո՛վ սիրելի դանայեցիք, դյուցազուննե՛ր արիսական,
Ինքն Արամազդը Զըրվանյան ծանըր հոգսեր բարդեց վըրաս.
Անագորո՛ւյն, որ նախապես խոսք տըվեց ինձ ու խոստացավ
Քանդել Իլիոնն ամրապարիսպ ու հաղթական դառնալ ի տուն։
Բայց նենգություն նյութելով արդ, հըրաման է տալիս նա ինձ,
Որ ձեռ ի ծոց Արգոս դառնամ այսքան մարդու կորըստից ետ։
Ա՛յս է հարկավ կամքը հըզոր, իմաստնագույն Արամազդի,
Որ կործանեց հիմնահատակ բարձրապարիսպ շատ քաղաքներ
Ու տակավին քանդե պիտի, զի բոլորից հըզոր է նա։
Ամոթալի բան է սաստիկ, որ սերունդներն ապագայում
Իմանան, որ արաբական անթըվելի ազգը իզուր
Պատերազմել է անկատար մի պատերազմ երկարատև՝
Սակավաթիվ մարդկանց ընդդեմ և չի հասել իր ավարտին։
Զի եթե մենք և տըրոյանք, կըռելով դաշն հավատարիմ,
Կամենայինք թըվել միմյանց, հավաքվեին տըրոյացիք
Մի կողմ իրենց մեծ ու փոքրով, և աքայանք ուրիշ մի կողմ,
Ու տասնական հոգուց զատ-զատ խումբ կազմեինք և առնեինք
Տըրովցիներից յուրաքանչյուր մեր տասնյակին մի մատըռվակ՝
Շատ տասնյակներ, հավատացեք, անմատըռվակ կըմընային։
Ուզում եմ ես ասել՝ այսքան մեծաթիվ են աքայեցիք
Քան քաղաքի մեջ բընակվող տըրոյացիք մանըր ու մեծ։
Սակայն նըրանց նիզակաճոճ շատ մարդիկ են հասել սատար՝
Քաղաքներից բազմաքանակ, որոնք իմ դեմ գոռգոռալով,
Թույլ չեն տալիս, որ ես քանդեմ Էլիոնը բարեբընակ։
Արդ, իններորդ տարին է մեծն Արամազդի անցնում ահա՛,
Փըտան փայտերն մեր նավերի, պարանները փըրթան բոլոր,
Տըների մեջ նըստած տըրտում մեր մանուկներն ու մեր կանայք
Մեզ են մընում անձկակարոտ, բայց այն գործը, որի համար
Եկանք այստեղ, իր վախճանին հասնելուց դեռ հեռու է շատ։
Ուստի եկեք բոլորըս մեկ համաձայնվենք իմ խորհուրդին
Ու մեր նավերն ասած, իսկույն, փախչենք դեպի մեր հայրենիք,
Քանզի այլևս անկարող ենք առնել Տրոյան լայնափողոց»։
Այսպես խոսեց Ագամեմնոնն ու բոլորի սիրտը շարժեց,
Որոնք գաղտնի իր խորհուրդին տեղյակ չէին բոլորովին։
Ու փոթորկվեց ժողովն ինչպես Իկարյան ծովն ալեկոծյալ,
Երբ որ Հարավն ու Հյուսիսն, Արամազդ հոր ամպից փըրթած,
Գըրոհ գործեն նըրա վըրա, և կամ Զեփյուռն, երբ ահավոր,
Հուժկու թափով խուժում է արտն ու հասկերը ճոճում ուժգին,
Հըրապարակն ահա այդպես ալեկոծվեց աղմըկահույզ,
Եվ ամեն ոք խելակորույս դեպի նավերն էր վազ տալիս։
Փոշին նըրանց ոտքի տակից բարձրանում էր ամպի նըման։
Ըշտապեցնում էին միմյանց նավերն իսկույն ծովը ձըգել.
Մաքրում, ճամփա էին բացում, և երկինքն էր հասնում նըրանց
Գոչյունը բուռն ու խառնաձայն— ի տո՜ւն, ի տո՜ւն անմիջապես.
Ու հապըշտապ հանում էին նավերի հաստ մույթերն ամեն։
Աքայեցոց դարձը այդ օր ճակատագրից անհըրաման
Գըլուխ կըգար, եթե Հերան Աթենասի հետ չըխոսեր։
«Ավա՜ղ,— ասաց,— դուստրըդ անհաղթ՝ վահանադրոշ Արամազդի,
Արգիացիք այսպե՞ս պիտի փախուստ տային դեպ հաայրենիք
Ծովերի լայն մակերեսով, թողած փառքը Պրիամոսին
Եվ տըրոյանց՝ արգիուհի Հեղինեին ամենագեղ,
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
Տըրոյայում, հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
Բայց դու գընա դեպի բանակն աքայեցոց պըղընձազգեստ
Եվ ողոքիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։
Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին անսաց նըրան
Ու վար սուրաց սավառնաթև Ոլիմպոսի գագաթներից
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայայոց՝
Գըտավ այնտեղ Ոդիսևսին Արամազդի պես իմաստուն,
Որ կանգնել Էր ու չէր դիպչում գեղեցկատախտ իր սև նավի,
Զի մեծ մի ցավ կըրծքին չոքած՝ կեղեքում էր սիրտը նըրա։
Մոտենալով նըրան խաժակն աստվածուհին, ասաց իսկույն.
«Ո՛վ Լայերտի որդիդ արի, բազմահընար դու Ոդիսևս,
Այսպե՞ս պիտի փախչեիք դուք դեպ ձեր երկիրն անձկակարոտ,
Անփառունակ, վայր ընկնելով ձեր բազմատախտ նավերի
Թողնելով մեծ փառք ու պարծանք Պրիամոսին և, մանավանդ,
Տըրոյացոց ձեռքը թողած արգիուհի Հեղինեին,
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
Տըրոյայում՝ հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
Արդ, անհապաղ մըտիր փախչող աքայեցոց բանակը դու
Եվ համոզիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։
Այսպես ասաց, և ճանաչեց ձայնից Ոդիսն աստվածուհուն
Եվ ըսկըսեց վազել արագ, վար ձըգելով իր վերարկուն,
Որ վերցըրեց նըրա ծառան՝ Եվրիպատես Իթակեցին։
Ըշտապելով Ագամեմնոն Ատրիդեսին նա ընդառաջ,
Հավերժ անեղծ, հայրենավանդ ցուպը նըրա ձեռքիցն առավ
Եվ ըշտապեց դեպի նավերն պըղընձազգեստ աքայեցոց։
Ճամփին նա ինչ թագավորի կամ անվանի մարդու տեսներ,
Մոտենալով կանգնեցնում էր նըրան անուշ իր խոսքերով.
«Դյութազո՛ւն դու, վայել չէ քեզ ահաբեկվել երկչոտի պես.
Տեղըդ նըստիր և նըստեցրու քեզ հետ նաև ուրիշներին,
Քանզի ըստույգ դու չըգիտես, թե ինչ է միտքն Ատրիդեսի,
Թերևս փորձում է աքայանց ու կըպատժի հետո խըստիվ։
Բոլորըս լավ չըլսեցինք, թե ժողովում նա ինչ ասաց,
Կարող է նա զայրանալով չարիք գործել աքայեցոց,
Զի բարկությունն ահավոր է դյուցազասընունդ թագավորի,
Արամազդից է պատիվը, և սիրում է Զևսը նըրան»։
Իսկ երբ ռամիկ մարդու տեսներ և գոռալիս բըռներ նըրան,
Հարվածում էր գավազանով ու կըշտամբում նախատալից.
«Թըշվառակա՛ն, տեղըդ նըստիր ու լավ լըսիր քեզնից մեծին,
Դու վատասիրտ և ապիկար թե՛ մարտի մեջ, թե՛ խորհըրդում։
Ինչ է, բոլոր աքայանքրս թագավորե՞նք պիտի այստեղ,
Լավ բան չէ, որ շատերն իշխեն, իշխանը մե՛կ պետք է լինի,
Մե՛կ թագավոր, որին շնորհեց Զըրվանյան Զևսը նըրբամիտ
Ե՛վ իրավունք, և՛ գավազան, որ նա իշխե մարդկանց վըրա»։
Այսպես խըրոխտ, իշխանաբար կարգադրում էր աքայեցոց,
Որոնք նորից ամեն կողմից դեպի ատյանն էին դիմում
Գոչյուններով խառնաղաղակ, ինչպես երբ որ շառաչաձայն
Ծովն է եռում ափերի մոտ, և ալիքներն են մըռընչում։
Նըստեց ամեն ոք անշըշունջ ու կըպավ իր նըստարանին.
Լոկ Թերսիդեսն էր լեզվագար, որ լըռել չէր կարողանում,
Նա, որ գըլխում ուներ շըփոթ մըտքերի մի խառնիճաղանջ,
Դուրս էր տալիս ափեղ-ցըփեղ՝ արքաներին միշտ հակառակ
Ու ծիծաղն էր շարժում միայն աքայեցոց ամեն բանում։
Այդքան տրգեղ ու այլանդակ մարդ չէր եկած դեռ Իլիոն.
Աչքերը շիլ, մեկ ոտքը կաղ, ուսերը ծուռ, սապատավոր,
Կուրծքը նեղ էր ու ներս ընկած, գըլուխը սուր սեխի նըման,
Եվ սըրածայր գըլխի վըրա հազիվ մի քանի մազ։
Թրշնամի էր նա մանավանդ Աքիլլեսին և Ոդիսին,
Որոնց հաճախ հանդըգնաբար հայհոյում էր, հանդիմանում,
Բայց այս անգամ նա վեր կացավ Ագամեմնոն արքայի դեմ
Եվ ճըղճըղան իր սուր լեզվով թափեց լըկտի լուտանք ու թուք,
Գըրգըռելով իր նկատմամբ աքայեցոց զայրույթը բարկ,
Բայց նա դարձյալ անարգաբար նախատում էր Ատրիդեսին.
«Ագասեմնո՛ն, ի՞նչդ է պակաս, և ինչո՞ւ ես դու տըրտըջտում,
Վըրաններդ լի պըղընձով ու կանանցով ընտիր֊ընտիր,
Որոնց առաջ քեզ ենք բերում մի նոր քաղաք գրավելիս,
Թե՞ ոսկու է սիրտըդ կարոտ, որ քեզ բերի ձիահըմուտ
Տըրոյացի մի Իլիոնից՝ իբրև փըրկանք իր զավակին,
Որ կապկապած բերենք քեզ մոտ ես կամ մի այլ աքայեցի։
Կամ մանկամարդ կի՞ն ես ուզում, որին պըղծես, պոռնըկանաս
Եվ քեզ համար պահես միայն, վայել չէ քեզ, իշխան մարդուդ
Այդպես դեպի չարիք մըղել աքայեցոց որդիներին։
Է՛յ դուք վախկոտ գարշելիներ, աքայուհիք, ո՛չ աքայանք,
Տուն դառնանք շուտ մեր նավերով, թողնենք դըրան մընա այստեղ,
Որ պարգևներն իր վայելի և որպեսզի լավ հասկանա,
Թե մենք իրեն պե՞տք ենք, թե ոչ, որ հենց հիմա հանդիմանեց
Իրենից շատ ավելի քաջ, ազնիվ մարդու՝ Աքիլլեսին
Ու պարգևը նըրա բըռնի հափափելով՝ սեփականեց։
Բայց Աքիլլեսն անհոգ է խիստ և իր սըրտում լեղի չունի,
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ, անշուշտ, վերջինն էր լինելու»։
Այսպես ասաց, նախատելով Ագամեմնոն ազգապետին,
Բայց վեր կացավ աստվածային Ոդիսն իսկույն ու զայրացած,
Խեթ նայելով Թերսիդեսին, այսպես գոռաց ըսպառնալից.
«Է՛յ, Թերսիդես դու լեզվագար, բամբասասեր, ճոռոմախոս,
Լեզուդ քաշիր և թագավոր մարդկանց խայթել չըհանդըգնես.
Ես չեմ կարծում՝ քեզնից ավել վատթարագույն մեկը լինի,
Այն մարդկանց մեջ, որ ատրիդյանց հետ միասին Իլիոն եկան։
Արքաներին բերանդ առած՝ այդպես մեծ-մեծ մի՛ բրդիր դու,
Մի՛ քըսիր մուր ու մի՛ խոսիր վերադարձի մասին երբեք,
Քանզի ըստույգ դեռ չըգիտենք, թե գործն ինչո՛վ կըվերջանա,
Եվ մեր դարձը դեպ հայրենիք արդյո՞ք հաջող պիտի լինի։
Ի՞նչ ես այդպես դու նախատում Ագամեմնոն ազգապետին,
Քո ի՞նչ գործն է, թե դանայանք պարգևներ են բերում նըրան,
Որ ելել ես ճարտար լեզվով նըրան հայհույ ես կարդում դու
Բայց ես ահա ասում եմ քեզ, և ասածըս կըկատարեմ,
Եթե մեկ էլ տեսնեմ, որ դու շաղակրատես, ինչպես հիմա,
Ոդիսևսի գըլուխը թող ողջ չըմընա իր ուսերին,
Եվ թող որ ինձ Տելեմաքի հայր չըկոչեն, եթե ես քեզ
Վերարկուից մինչև շապիկ[26] չըմերկացնեմ պատառ-պատառ,
Ամոթանքիդ ծածկույթն անգամ և, ժողովից դուրս քըշելով,
Քեզ քարշ չըտամ դեպի նավերն՝ գանակոծված ու խայտառակ»։
Ասաց, զարկեց գավազանով նըրա ուսին ու թիկունքին.
Ու կուչ եկավ Թերսիդեսը, շիլ աչքերից արցունք ցայտեց,
Մեջքի վըրա կանգնեց ուռույցք արյունալից ու կապտագույն.
Կըսկըծում էր կըծիկ դարձած և արցունքն էր սըրբում անձայն,
Հայացքն ապուշ ու այլանդակ իր չորս կողմը դարձընելով։
Աքայեցիք թեև տըխուր, բայց խընդացին նըրա վըրա
Եվ, նայելով մեկ-մյուսին, իրար այսպես էին ատում.
«Իսկապես որ, ո՛վ աստվածներ, Ոդիսևսը շատ բան արեց.
Խորհուրդներով իր խոհական և հըմտությամբ՝ պատերազմում.
Եվ հիմա էլ մի գովելի գործ կատարեց աքայանց մեջ
Կապկապելով լըկտի լեզուն այդ լըրբախոս շաղակրատի.
Այդ անամոթն այսուհետև սիրտ չի անի հանդըգնելու
Արքաների դեմ իր լըպիրշ ու լեզվագար պարսավանքով»։
Այսպես էին խոսում նըրանք, երբ Ոդիսևս քաղաքավերն
Ոտքի ելավ ցուպը ձեռքին, և Աթենաս խաժակն իր մոտ՝
Մունետիկի նըման սաստեց ժողովըրդին, որ լուռ կենան
Եվ կարենան աքայեցիք մինչև վերջին զինվորը՝ պարզ
Լըսել նըրա պատգամները և խորհյուրդներն ի միտ առնել։
Եվ նա ի սեր նըրանց բարուն՝ այսպես խոսեց խոհեմաբար.
«Ո՛վ թագավոր Ագամեմնոն, կամենում են աքայեցիք,
Որ քեզ այսօր նըշավակեն պարզաբարբառ մարդկանց առաջ,
Չուզենալով կատար ածել խոստումն իրենց, որ քեզ տըվին,
Երբ Արգոսից ձիահըմուտ դեպի այստեղ էին գալիս,
Թե տուն պիտի չըդառնային՝ Իլիոնը չըկործանած։
Սակայն հիմա, նըման փոքրիկ մանուկները, այրի կանանց
Լաց են լինում կողկողալով ու տենչում տուն վերադառնալ։
Նըրանց քաշած նեղություններն արդարացնում են տենչը այդ,
Զի եթե մեկն իր կընոջից հեռու մնալով մի ամսի չափ
Թախծում է խիստ իր նավի մեջ, որ օրորում են ձմեռվան
Փոթորիկներն և ալեկոծ ծովը մըռայլ, մըրըրկահույզ,
Էլ ի՞նչ պիտի լինեն մերոնք, երբ իններորդ տարին է սա,
Որ այստեղ ենք, ուստի և ես չեմ զարմանում բոլորովին,
Երբ մահկաձև նավերի մոտ լաց են լինում աքայեցիք։
Բայց և այնպես ամոթ է խիստ, ուշանալուց հետո այսքան,
Թողնել գործը մեր անկատար ու ձեռնունայն վերադառնալ։
Համբերեցեք, սիրելիներս, ու մի փոքր էլ ըսպասեցեք,
Որ իմանանք, ճի՞շտ է, թե ոչ գուշակությունը Կալքասի։
Մենք բոլորս էլ լավ ենք հիշում, չենք մոռացել բոլորովին,
Եվ վըկա է ձեզանից նա, ում խընայեց օրհասը սև։
Թըվում է ինձ, թե երեկ էր, կամ նախորդ օր, ո՛չ ավելի.
Երբ նավատորմն աքայեցոց հավաքվում էր Ավլիսի մեջ,
Ի մեծ կորուստ ու պատուհաս Պրիամոսի և տըրոյանց։
Աղբյուրի շուրջ, նըվիրական բագինների վըրա, երբ մենք
Զոհում էինք աստվածների համար անմահ՝ ընտիր զոհեր
Սաղարթագեղ սոսենու տակ, ուր բըխում էր մի ջինջ աղբյուր,
Մի մեծ նըշան երևաց մեզ. թիկնակարմիր և ահռելի
Վիշապ մի մեծ, որ լույս հանեց Օլիմպյանը այդ միջոցին,
Բագնի տակից դուրս սողալով, դիմեց դեպի հըսկա սոսին։
Բարձըր ճյուղին ճընճըղուկի փոքրիկ ձագեր կային ութ հատ,
Տերևների մեջ ծըվարած, մայրն էլ նըրանց հետ ինն էին.
Ելավ վիշապն ու կուլ տըվեց աղվամազիկ այդ ձագերին
Եվ մորը, որ թըրթըռում էր իր սիրասուն ձագերի շուրջ
Սըրտաճըմլիկ ճիչ ու կանչով, գալարվելով նըրա վըրա,
Բըռնեց թևից վիշապն անկուշտ ու կուլ տըվեց նաև նըրան։
Հըրաշալի նըշանն այդ մեծ աստված էր որ ցույց տըվեց մեզ,
Զըրվանյանը կորովամիտ, քարացնելով մեր աչքի դեմ։
Մենք կարկամած դիտում էինք երևումն այդ զարմանասքանչ։
Աստվածներից այս ահազդու նըշանը երբ մեզ երևաց,
Ելավ Կալքսան և այդ հըրաշքը մեկնելով՝ այսպես խոսեց.
«Ով վարսագեղ աքայեցիք, ինչո՞ւ այդպես դուք համրացաք․
Կորովամիտ Արամազդը ցույց տըվեց մեզ նըշան մի մեծ,
Որ ուշ պիտի կատարվի դեռ, ու պիտ մընա փառքն անկորուստ։
Վիշապն ինչպես, որ ձագերին կերավ իրենց ծընող մոր հետ,
Որոնք բոլորն ութ հատ էին, իրենց մոր հետ ինն ընդամեն,
Այդպես և մենք նույնքան տարի կըռվենք պիտի Պրիամի դեմ
Ու տասներորդ տարում միայն առնենք Տրոյան արձականիստ»։—
Այսպես խոսեց Կալքասն այնժամ, որը անշուշտ պիտ կատարվի։
Ուստի ամուր, հաստատ կացեք, քաջասըրունք աքայեցիք,
Ըսպասեցեք, մինչև առնենք Պրիամոսի ոստայնը մեծ»։
Այսպես ասաց, և մեծագոչ աղաղակով արգիացիք,
Որ կըրկնեցին նավերն ամեն ահագնաձայն արձագանքով,
Դըրվատեցին խոսքերն ազնիվ աստվածային Ոդիսևսի։
Ապա ելավ, այսպես խոսեց Նեստոր ասպետը Գերենյան.
«Երդվում եմ ես աստվածներով, որ դուք փոքրիկ տըղոց նըման
Անհոգ՝ մարտի գործերի մեջ՝ շաղակրատել գիտեք միայն։
Ո՞ւր մընացին մեր երդումներն ու մեր ուխտի դաշինքը կուռ.
Հըրի՞ն պիտի տըրվեն միթե խոսքն ու երդումն հերոսների,
Նըվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա
Մեր միության[27], իզո՜ւր ենք մենք շատախոսում այսքան երկար
Առանց գործին սատարելու ու չենք կարող գըտնել մի ելք։
Դու, Ատրիդես, ինչպես առաջ, հաստատակամ և աննըկուն
Առաջնորդի՛ր արգիացոց ահեղագոռ մարտերի մեջ.
Թող որ ոմանք աքայեցոց քամահրանքին լոկ արժանի՝
Դուրս տան անմիտ և անխոհեմ ու մըտածեն Արգոս դառնալ,
Դեռ չըստուգած խոստումը մեծ ավետավոր Արամազդի,
Որ խոստացավ մեզ մեծազոր ինքը Դիոսն ասպարակիր
Այն օրը, երբ արգիացիք մըտան նավերն իրենց արագ
Ի պարտություն և ի նախճիր ամրապարիսպ տըրոյացոց,
Զի աջ կողմից փայլատակմամբ ցույց տրվեց մեզ հաջող նըշան։
Ուստի ոչ ոք թող չըշտապի անժամանակ վերադառնալ՝
Ամեն մեկը մի մանկամարդ տըրովուհու հետ չը պառկած,
Չառած չըքնաղ Հեղինեի առևանգման վըրեժը բարկ։
Իսկ եթե կա ոք, որ ուզում է անպատճառ տուն վերադառնալ,
Թող մոտենա իր թըխաթույր ու գեղատախտ լաստափայտին,
Որպեսզի իր օրհասը նա ուրիշներից առաջ գըտնի։
Բայց դու, արքա, լավ մըտածիր, մըտիկ արա այլոց խոսքին,
Եվ մի՛ մերժիր այս խորհուրդըս, որ ծերունիս, տալիս եմ քեզ։
Զինվորներին, Ագամեմնոն, զատիր ցեղ-ցեղ ու տոհմ առ տոհմ[28],
Որ օգնության հասնեն իրար՝ ցեղը ցեղին, տոհմը տոհմին։
Եթե այսպես վարվես, և քեզ հընազանդեն աքայեցիք,
Դու կիմանաս՝ ազգ ու պետից ով է քաջը և ով վախկոտ,
Զի ամեն ոք պատերազմում իրեն համար պիտի կըռվի,
Եվ թե քաղաքն աստվածների՞ կամքով է՝ չես կարող առնել,
Թե՞ քո մարդկանց վախկոտ ու վատ ու կըռվի մեջ խակ լինելուց»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
«Խորհուոդներովդ, ո՛վ ծերունի, բարձր ես կանգնած դու բրոլորից,
Ա՛խ, ո՜ւր էր թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Այսպիսի տաս աքայեցի խորհըրդական ունենայի.
Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն հիմնահատակ
Կըկործանվեր մեր ձեռքերով, կըջընջըվեր բոլորովին։
Բայց Արամազդն ասպարազեն ծանըր հոգսեր դըրեց վըրաս,
Զուր պայքարի և անօգուտ վեճ ու կըռվի մըղելով ինձ։
Աքիլլեսը, և ես, ահա, մի աղջըկա համար միմյանց
Վըշտացնելով գըժտըվեցինք, և առաջինն ե՛ս բարկացա.
Իսկ թե մի հեղ մենք հաշտըվենք, համերաշխենք իրարու հետ,
Այն ժամանակ տըրոյացոց կորուստն անշուշտ չի ուշանա։
Արդ, ճաշելու գընացեք շուտ, որ պատրաստվեք պատերազմի,
Թող ամեն ոք տեգն իր սըրի, կարգի դընի զենքն ու զըրահ
Եվ կերակրի առատորեն սըրաթըռիչ իր ձիերին.
Ամեն ոք իր ուշքն ու միտքը ռազմի վըրա թող դարձընի,
Զըննի կառքի մասերն ամեն[29], քանզի ահեղ պատերազմով
Կըռվենք պիտի ողջ օրն ի բուն, կըռվենք անդուլ և անդադար,
Մինչ գա գիշերն ու սանձ դընի ռազմի բորբոք մեր եռանդին։
Թո՛ղ անձնապահ վահանի փոկն ամեն լանջքի վըրա քըրտնի,
Թո՛ղ որ տեգով՝ վաստակաբեկ հոգնի՛ կըռվում ամեն բազուկ,
Քըրտինքի մեջ թող որ լողա՛ կառքը քաշող ամեն մի ձի.
Իսկ եթե ես տեսնեմ մեկին, որ ուզում է կըռվից փախչել
Եվ գալարուն նավերի մոտ մընալ՝ պիտի չըկարենա
Թըռչունների և շըների ճանկից փըրկել իր լեշը նա»։
Այսպես ասաց, և մեծագոչ աղմըկեցին արգիացիք,
Ինչպես ալիքն ափի վըրա, երբ հարավից է գըրոհում,
Բախվում է բարձր ապառաժին, որին այլևս այնուհետև
Բաց չեն թողնում կոհակները, որ կողմից էլ քամի փըչե։
Ելան բոլորն ու վազեցին, ցըրիվ եկան նավերի մեջ.
Վըրաններից պալան-պալան ծուխը ելավ ու ճաշեցին։
Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին[30],
Ում ուզում էր, զոհ էր ձոնում, որ նա իրեն մահից փըրկի։
Իսկ Ատրիդես Ագամեմնոն արանց արքան՝ ամենազոր
Արամազդին զոհ մատուցեց պարարտ մի եզ հինգ տարեկան։
Կանչեց բոլոր աքայեցոց իշխաններին ու ծերերին,
Նախ Նեստորին, ապա դյուցազն Իդոմենես թագավորին,
Հետո երկու Այաքսներին, ու Տիդեսի որդուն կանչեց,
Վեցերորդը՝ Ոդիսևսին՝ հանճարակցին Արամազդի։
Ինքն իր կամքով եկավ հասավ Մենելավոսն ահեղագոռ,
Քանզի գիտեր, թե հարազատ եղբայրն ինչով է ըզբաղված։
Այդպես՝ եզան շուրջ բոլորած, ձեռքով առան հատիկը սուրբ,
Եվ ազգապետ Ագամեմնոնն այսպես ասաց՝ աղոթելով.
«Վե՛հդ Արամազդ, ամենամեծ, արփիաբընակ և ամպաթուխ,
Մայր չըմըտնի արևը թող, և թող չիջնի խավարն աղոտ,
Մինչև որ ես հըրդեհակեզ հիմնահատակ չըտապալեմ
Պրիամոսի տունն ու դարբասն ամենակուլ հըրով սաստիկ.
Եվ Հեկտորի լանջապանակն իր իսկ շրքեղ կըրծքի վըրա
Չըջախջախեմ իմ պըղիձսով, և շատերը իր մարդկանցից
Բերանքսիվայր, փոշի ներում, չըկըրծեն հողն ակռաներով»։
Ասաց, սակայն չըկատարեց Զևսը աղոթքն Ատրիդեսի,
Զոհն ընդունեց, իսկ աքայանց տաժանքներն է՛լ ավելացրեց։
Այդ աղոթքից ու ցորենի հատիկը սուրբ ցանելուց ետ
Զոհի գըլուխն ետ ծըռելով փողոտեցին ու քերթեցին,
Գեր ազդրերը կըտրատելով փաթաթեցին ճարպով համակ
Ու, դընելով նըրանց չորս դին հում կըտորներ պատառ֊պատառ,
Չոր փայտերի կույտի վըրա շարած՝ բոցով խորովեցին,
Եվ փորոտին շամփուրների վըրա զարկած դըրին կըրակ,
Երբ այրվեցին ազդրերը գեր, և փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջպրդած զարկին շամփուր
Եվ խընամքով խորովեցին, ապա իրենց գործն ավարտած՝
Պատրաստեցին ճոխ կերուխում ու խորտիկը ճաշակեցին։
Ապա, երբ որ լըրիվ առան կերուխումի փափագն իրենց,
Ոտքի ելավ Նեստոր ասպետն ու ըսկըսեց խոսել այսպես.
«Ո՛վ վեհափառ Ագամեմնոն, վերջ տանք երկար մեր ճառերին,
Եվ գործը, որ աստված է մեր ձեռքը տալիս՝ չըձըգձըգենք.
Թող քաջաձայն ու ժիրաժիր մունետիկներն անմիջապես
Պըղընձազգեստ աքայեցոց համախըմբեն նավերի մոտ,
Իսկ մենք այսպես բոլորը ու մեկ երթանք բանակն աքայեցոց
Ու բորբոքենք բոլորի մեջ արիսական բուռըն ոգին»։
Այսպես ասաց, ու դեմ չեղավ Ագամեմնոն արանց արքան,
Հըրամայեց, որ քաջաձայն մունետիկներն անմիջապես
Գեղեցկավարս աքայեցոց տան հըրավեր պատերազմի։
Կանչում էին մունետիկներն, ազդարարում շեփորաձայն,
Ու բազմությունն ըսպառազեն դառնում էր ծով ալեծածան։
Ատրիդեսի շուրջն հավաքված արքաները դյուցասընունդ
Ըշտապեցին անմիջապես կարգավորել ամբոխն այդ հոծ։
Նըրանց մեջ էր խաժ Աթեսաս աստվածուհին՝ ձեռքին բըռնած
Իր թանկագին, անծերական, անմահացու ասպարը պերճ,
Որից ի վար կախվում էին հարյուր ծոպեր համակ ոսկի,
Եվ որոնցից յուրաքանչյուրն հարյուր եզան արժեք ուներ[31].
Վազվըզում էր իր ասպարով աքայեցոց բազմության մեջ,
Հորդորում էր ամենուրեք, սիրտ էր տալիս, ոգեկոչում,
Որ անդադար և անվըկանդ պատերազմեն արիաբար։
Այսպես կըրկին, նըրանց սըրտին քաղցրացավ մարտն ավելի քան
Վերադառնալն հայրենի տուն՝ սև, գոգավոր նավակներով։
Հըրդեհն ինչպես, որ լափում է բարձրը լեռան վըրա բռաած
Մայրիների անտառն հըսկա՝ հըրացոլքեր արձակելով,
Այդպես նըրանց այդ արշավում ահեղահրաշ պըղինձը շեկ
Ճառագայթներ էր արձակում արփիաթև դեպի երկինք։
Զերդ թևավոր թըռչունների երամները խայտաճամուկ—
Կարապների երկարավիզ, կըռունկների կամ սագերի―
Կալիստրական ուղխերի շուրջ, Ասիական մարգագետնում
Թըռչկոտում են, թևապարում ուրախ-զվարթ այս ու այնտեղ,
Թընդացնելով մարգագետինն՝ արորանում կարկաչաձայն,—
Այդաէս նըրանք երամ-երամ, վըրաններից ու նավերից
Հորդում են դուրս ու տարածվում Սկամանդրյան դաշտի վըրա,
Ու թընդում էր դաշտը նըրանց և ձիերի ոտքերի տակ։
Ինչպես գարնանն, հովվի բակում նոր դուրս եկած ճանճերն անթիվ
Խըժվըժում են այստեղ-այնտեղ, երբ դույլերում կաթն է հորդում,
Նույնքան զինված, գիսակագեղ աքայեցիք կային դաշտում
Տըրոյանց դեմ ռազմի պատրաստ, ծարավ նըրանց տաք արյունին։
Խաշնարածներն ինչպես դաշտում հոտերն իրենց արածելիս
Ջոկջըկում են ոչխարներին, երբ իրարու են խառնըվում,
Այդպես նըրանց զորապետներն էին ջոկում մարտիկներին,
Որ դեպի մարտ արշավեին, նըրանց մեջ էր Ատրիդ արյան՝
Աչքն ու գըլուխն հար և նըման շանթազըվարճ Արամազդին,
Կուրծքը՝ կըրծքին Պոսեյդոնի, արիսական գոտին մեջքին.
Եվ, ինչպես որ նախրի մեջ ցուլն է ամենեն վըսեմաշուք,
Որ նազում է շըքեղորեն երինջների երամակում,
Դիոսն այդ օր ճիշտ այդպես էր ներկայացնում Աարիդեսին
Պերճապաճույճ ու պանծալի՝ դյուցազների բազմության մեջ։
Արդ, ասացեք ուրեմըն ինձ, ոլիմպաբնակ ո՛վ Մուսաներ,
Աստվածուհի եք դուք քանզի ամեն ինչին քաջատեղյակ,
Իսկ մենք անգետ՝ շըշունջներ են հասնում մեր ականջին։—
Ովքե՞ր էին դանայեցոց զորապետներն իշխանազուն,
Իսկ ամբոխին անուն-անուն թըվել մեկ-մեկ չեմ կարող ես,
Նույնիսկ եթե ունենայի տասը լեզու ու տաս բերան,
Լիներ բարբառն իմ անըսպառ, և պըղընձե լիներ սիրտըս։
Բայց թե դուստրերն Արամազդի՝ Մուսաները ոլիմպական
Ինձ հիշեցնեն բոլոր նըրանց, որոնք Իլիոն գըրոհեցին,
Պիտի թըվեմ միայն նավերն, իշխաններին ու պետերին։
Բիովտացոց պետերն էին Պենելևսը և Լետիոս,
Եվ նըրանց հետ՝ Արկեսիլավ, Պրոթեյոնովրն ու Կլոնիոս,
Բընակվողներն Հիրիեում և Ավլիսի մեջ քարքարոտ,
Աքինոսում ու Սկոլոսում և Բըլրաշատ Ետեոնում,
Թեսպիայում, Գբեայում, Միկալսոսում արձականիստ.
Բնակվողներն Հարմայի շուրջ, Ելիսեի, Եվրիթրեի,
Եվ նորանք, որ Հիլիեից, Ելեոնից, Պետեոնից,
Ոկալեից և Մեդեոն դաստակերտից էին եկել,
Եվտրեսեից և Կոպասից ու Թիսբեից աղավնեշատ.
Կորոնիայից էին որոնք և խոտավետ Հալիարտից,
Բընակիչներն Պլատեայի, Դլիսանի, նաև նըրանք,
Որ բարեշեն Ներքին Թեբե գյուղաքաղաքն էին ապրում,
Ոնքեստոսում նըվիրական, Պոսեյդոնյան պերճ անտառում.
Բընակիչներն ողկուզառատ Առնեի և սուրբ Նիսայի
Ու Մեդիայի և, վերջապես, բընակիչներն Անթետոնի,—
Սըրանք հիսուն նավ ունեին, և ամեն մի նավում կային
Հարյուր հիսուն կըտրիճ մարդիկ Բիովտացի դյուցազուններ։
Ասպլեդոնից ու Մինիյան Որքոմենից եկածների
Պետերն էին Ասկալափոսն ու Հալմինոսն արիսազարմ,
Որոնց ծընեց հաղթ Արեսի ամոթխած կույսն Աստիոքեն
Ազիդյանում, Ակտորի տան վերնահարկը բարձրանալով,
Ուր Արեսը գաղտագողի պառկեց նըրա հետ միասին։
Սըրանք իրենց հետ երեսուն գեղեցկատախտ նավ ունեին։
Սքեդիոսն ու Եպիստրոփը պետերն էին փովկեացոց,
Զույգ որդիներն մեծահոգի Նավբոլիդյան Իփիտոսի,
Եվ նըրանց, որ ապրում էին Կիպարիսում և Պիթոնում
Ապառաժուտ, Պանոպեսում ու Դավլիսում, աստվածային
Կրիսանում, բընակիչներին Անիմովրի, Հիամպոլսի
Եվ դիցական Կեփիս գետի ափերի և ակունքի մոտ,
Լիլեայում ապրողների պետերն էին երկուսն այդ քաջ,
Եվ քառասուն սև նավ էին տանում սրանք իրենց ետև։
Փովկեացիք պետերի հետ կանոնավոր կարգ կազմեցին
Բիովտացոց ձախակողմում՝ ռազմի պատրաստ և զինավառ։
Լոկրիներին առաջնորդում էր Ոյիլյան Այաքսն արագ,
Որը թեև երիտասարդ էր Այաքսից Տելամոնյան,
Փոքրահասակ, դեռ պատանի, հագած կըտավ զըրահ, սակայն
Քաջավարժ էր տեգի, քան թե ողջ հեղեններն ու աքայանք.
Բընակիչները Կինոսի, Կալիստոսի և Ոփոնսի,
Սկարփեի և Պեսայի, և ցանկալի Ավգիեսի,
Թրոնիոնի ու Տարփեի— Բոյագրիայի շըրջակայքից՝
Քառասուն սև նավ ունեին իրենց ետև՝ նըվիրական
Եվբիայի այն կողմ ապրող լոկրացիները քաջամարտ։
Իսկ աբադները բոցաշունչ, բընակիչները Եվբիայի,
Երիտրայի ու Քալկիսի, և Հիստրեի ողկուզավետ.
Եվ ծովափնյա Կորինթոնի, և բարձրաբերձ Դիոն քաղաքի,
Ստիրայի և Կարիստի բնակիչները պետ ունեին
Ելեփենոր Քալկեդոնյանն՝ արիսական շառավիղից—
Մեծանձընյա աբադացոց ըսպարապետն արիասիրտ.
Տանում էր նա իր ետևից աբադներին ժըրագըլուխ,
Որոնք իրենց ծոծրակներին ունեին կախ սև գիսակներ
Ու վարժ էին ախոյանի կըրծքի վըրա ջախջախելու
Լանջապանակ-զրահն իրենց հացենու սուր նիզակներով.
Քառասուն սև նավ էր տանում Ելեփենորն իր ետևից։
Բընակիչները՝ բարեկերտ ու բազմամարդ ճոխ Աթենքի,
Ժողովուրդը Երեքթևսի՝ արգասաբեր էր կրում ծընված,
Որոնց սընեց ինքն Աթենաս Պալլասը՝ դուստրն Արամազդի
Եվ նըստեցրեց նըրանց հարուստ իր մեհյանում, Աթենքի մեջ,
Որտեղ ամեն տարի նըրան արջառների ու գառների
Զոհաբերմամբ հաշտեցնում են քաջորդիներն աթենացոց։
Մենեսթևսն էր առաջնորդում սըրանց, որդին Պետեոսի,
Որի նըման ոչ ոք այնտեղ, մահկանացու և ոչ մի մարդ
Անկարող էր ռազմիկն ու ձին կարգել-կազմել պատերազմի,
Նեստորից զատ, որ տարիքով երիցագույն էր նըրանից։
Մենեսթևսի ետևից էլ հիսուն հատ սև նավ էր գընում։
Սալամիից Ասսքսն իր հետ տասներկու սև նավ էր բերում,
Եվ կանգնեցրեց զորքն իր այնտեղ, աթենացոց գընդերի մոտ։
Բընակիչներն՝ ամրապարիսպ և՛ Տիրինսի, և՛ Արգոսի,
Երմիոնե և Ասինե քաղաքների ծովածոցյա,
Էիոնի և Տրիզենի, և այգեվետ Եպիտավրի,
Եվ նըրանց, որ Էգինայից ու Մասետից էին եկել—
Բոլոր սըրանց աքայեցի— զորագըլուխ պետերն էին
Դիոմեդեսն ահեղագոռ և Սթենելը՝ մեծանուն
Կապանևսի սիրուն որդին, և երրորդը՝ Եվրիալոսն,
Որ որդին էր Մեկիստոսի՝ Տալարոնյան թագավորը։
Այս բոլորի զորագրլուխն էր Դիոմեդն ահեղագոռ,
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
Բընակիչները՝ բարեկերտ Կորինթոսի և Միկենքի,
Եվ բարեշեն Կլեոնի, և նըրանք, որ ապրում էին
Ոռնիայո՚մ ու Սիկիոնում և հեշտավետ Արեթրեում,
Ուր առաջինն Ատրեստոսը թագավորեց, և նըրանք, որ
Ապրում էին Իսսլերեսում, Գոնոյեսում ու Պելլենում,
Եգիոնի և ծովափնյա Հելիկեի շուրջ լայնանիստ,—
Սըրանց հարյուր սև նավերի հրամանատարն էր մեծազոր
Ատրիդ արքան, որ հետն ուներ կըտրիճների հոծ բազմությունդ
Որոնց մեջ նա ճաճանչափայլ հագել էր պերճ զենք ու զըրահ
Ու փողփողում էր սիգապանծ, զի բարձր էր նա իր քաջությամբ
Եվ բազմությամբ ժողովրդի, որ բերում էր իր ետևից։
Բընակիչներն անձավախիտ և խորանիստ Լակդեմոնի,
Ե՛վ Փարիսի, Սպարտայի և Մեսսեի աղավնեվետ,
Ամիկլայի բընակիչներն ու բերկրալից Ավգիեսի,
Եվ Հելոսի ծովեզերյա, Իտիլոսի և Լաասի,—
Սըրանց վաթսուն սև նավերին Մենելավն էր հըրամայում,
Ագամեմնոն Ատրիդեսի կըրտսեր եղբայրն ահեղագոռ,
Որն իր զորքը զինավառած՝ դեպի մարտ էր առաջնորդում,
Քաջավըստահ՝ իր կորովի և առնական ուժի վըրա,
Եվ մանավանդ՝ տըրոյանց դեմ հուր վըրեժով բոցավառված.
Հանուն չըքնաղ Հեղինեի առևանգման ու հեծությանց։
Իսկ Պիլոսի բընակիչներն ու գեղատես Արենեի,
Թըրիոնի՝ չըքնաղ հունից պերճ Էպիսի և Ալփեսի,
Բընակիչներն Ամփիգենի, Կիպարիսսի, Պտելեոսի
Եվ Հելոսի ու Դովրիսի, ուր Մուսաներն հանդիպելով
Երգիչ Թամիր Թրակացուն, որ գալիս էր Իքալիայից,
Իքալեցի Եվրիտոսի մոտից, նըրան լըռեցըրին,
Զի պարծենում էր մեծամիտ՝ ասպարակիր Արամազդի
Աղջիկներին՝ Մուսսաներին անգամ հաղթել երգելու մեջ.
Կուրացրեցին Թրակացուս ու նըրանից քընարն առան,
Մոռացընել տալով նըրան երգն ու արվեստն աստվածային։
Զորապետն էր սըրանց Նեստոր Դերենյանը— ասպետը քաջ,
Որ տանում էր գեղեցկատախտ իննսուն հատ նավ իր ետևից։
Բընակիչներն Արկադիայի՝ Կիլենեի ըստորոտում,
Էպիտոսի շիրմին մոտիկ, ուր ռազմիկներ կան քաջասիրտ,
Ինչպես նաև խաշնահարուստ Որքոմենի, Փենեոսի,
Հըռիպեի, Ստրատիեի, Ենիսպեի մըրըրկածուփ,
Մանտինեի, Պարրասիայի, Ստեմփելի ու Տեգրայի—
Սըրանց վաթսուն նավերի պետ-իշխանն էր սան Անկեոսին՝
Ագապենոր թագավորը, յուրաքանչյուր նավում կային
Արկադացի շատ մարտիկներ՝ պատերազմի քաջահըմուտ։
Դըրա համար Ագամեմնոն արանց արքան տըվեց նըրանց
Գեղեցկատախտ նավեր, որ լուրթ անդունդները ճեղքեն ծովի,
Զի ծովային գործերի մեջ ջանախընդիր չէին նըրանք[32]։
Իսկ ապրողներն աստվածային Էլիսայի և Բուպրասիո—
Այն վայրերի, որոնց գըրկում են Մերսինոսն ու Հերմինեն
Եվ Ալիսյոն ու Ոլենյան ժայռը իրենց մեջ են առնում,—
Ունեին չորս իշխան, որոնց ամեն մեկին հետևում էր
Տասն արագ նավ՝ բոլորը լի եպիացոց խառն ամբոխով,
Որոնց պետերն էին արի Ամփիմաքոսն ու Թալսլիոս—
Մեկը որդին Կտեատի, մյուսն՝ Ակտորյան Եվրիտոսի.
Երրորդ իշխանն էր Դիորես Ամարինյանը քաջարի,
Իսկ չորրորդը Պոփքսինոսն էր անվեհեր, աստվածակերպ,
Որ էր որդին Ագասթենի՝ ավգիասյան թագավորի։
Ովքեր Դուլքիոն և Եքինա սըրբանըվեր կըղզիներից՝
Ծովից այն կողմ հանդիպակաց Էլիտոսից էին եկել,
Առաջնորդն էր նըրանց Մեգես Փիլևսյասը արիսատիպ,
Որին ծընեց Փիլևս ասպետն՝ Արամազդին շատ սիրելի,
Որը խռոված հորից՝ գընաց Դուլիքիոն մի ժամանակ.
Սա քառասուն հատ սևաթույր նավ էր տանում իր ետևից։
Կեփալինները մեծասիրտ՝ Ոդիսևսին ունեին պետ,
Բընիկները Իթակեի, Ներիտոնի տերևաշարժ,
Էգիլիփսի և Կրոկլի, Զակինթոսի և Սամոսի,
Նաև նըրանք, որ ցամաքում էին ապրում հանդիպակաց.
Սըրանց իշխանն էր Ոդիսևսն ըզգոն նըման Արամազդի,
Եվ տասներկու կարմրածընոտ նավ էր տանում իր ետևից։
Անդրեմոնի Թոաս որդին բերում էր հետն Էտոլացոց՝
Բընակիչներին Ոլենոսի, Պիլինեի, Պլևրոնի,
Քաղկէդասի ծովեզերյա և քարքարոտ Կալիդոնի,
(Զի չկային Քաջ Ինևսի որդիք այլևս, ինքն էլ չըկար,
Մեռած էր ՛' այն ժամանակ Մելեագրը խարտիշագեղ)
Թոասն էր քաջ իշխում հիմա էտոլացոց վըրա համայն,
Որ տանում էր իր ետԱից քառասուն հատ նավ սևաթույր։
Նիզակավոր Իդոմենն էր զորավարում Կրետացոց—
Բընիկներին Կնոսոսի և Գորտինի պարըսպափակ,
Միլետոսի և Լիկտոսի, Լիկաստոսի ճերմակաթույր,
Նաև Փեստոս և Հոիտոն քաղաքների բարեբընակ
Եվ շատերի՝ հարյուր քաղաք Կրետեի շըրջակայքից։
Նըրանց պետերն էին դյուցազն Իդոմենը նիզակազեն
Եվ Մերիոնը մարդասպան Ենիալին հանգունատիպ,
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
Տլիպոլեմոսը Հերակլյան հըսկայազոր ու հաղթանդամ
Թերում էր հետն Հռոդոսից ինը նավեր, հըռոդացոց,
Որ եռակարգ ապրում էին Հռոդոսի շըրջակայքում՝
Հեփսոսում և Լինտոսում, Կամիրոսում ճերմակափառ.
Զորավարն էր սըրանց խիզախ Տլիպոլեմը[33] մըկունդավոր,
Որին ծընել էր քաջահաղթ Հերակլեսից Աստիոքեն՝
Հերակլեսի կողմից բերված Եփիրոսից գետափընյա,
Դյուցսաերունդ մարդկանց անթիվ քաղաքները ավերելով։
Երբ մեծացավ Տլիպոլեմն, ապարանքում վայելչակերտ,
Ըսպանեց իր քեռուն, որին հայրը նըրա շատ էր սիրում,
Էիկիմնիոսին ծերունափառ, արիսական շառավիղին,
Եվ շինելով նավեր շուտով, շուրջն հավաքեց բազումամբոխ,
Չըվեց ծովով փախստական, քանզի նըրան ըսպառնացին
Մյուս որդիներն ու թոռները արիասիրտ Հերակլեսի։
Փախավ այդպես թափառական, հասավ Հռոդոս խեղճ ու կըրակ,
Ապրեց այնտեղ, բաժանվելով երեք ցեղի, որոնց սիրեց
Արամազդը, որ տիրում էր աստվածներին ու ողջ մարդկանց,
Եվ պարգևեց Զևսը նըրանց հարըստություն ու շատ բարիք։
Իսկ Նիրևսը Սիմից երեք համանըման նավ էր բերում,
Նիրևսը՝ ուստրն Ագլայայի և Քարոպոս թագավորի,
Նիրևսը, որ գեղեցկատեսն էր ամենեն դանայանց մեջ,
Որոնք Իլիոն եկան՝ անբիծ Պելիսածին Աքիսից ետ.
Բայց վախկոտ էր, և ետևից գընում էին քիչ մարտիկներ։
Իսկ բընիկները Նիսիրի, Կրապաթի և Կասոսի,
Եվրիպիլի Կով քաղաքի և Կալիդնյան կըղզիները,
Որոնց երկու պետերն էին Փիդիպպոսն ու Անտիփոսը—
Զույգ որդիները Թեսալոս Հերակլեսյան թագավորի,
Տանում էին կարգով շարված երեսուն սև նավ գոգավոր։
Բընակիչները բովանդակ Ալոպեի և Արգոսի,
Տրիքեսի և Ալոսի, ու Փթիացի մարդիկ բոլոր,
Գեղեցկակին հելլադացիք, որ Միրմիդոնք էին կոչվում,
Եվ Հելլեները համորեն և բովանդակ աքայեցիք,
Որոնց հիսուն սև նավերին Աքիլլեսն էր հըրամայում,
Հանգիստ նըստած, կըռվի մասին երբեք չէին էլ մըտածում,
Քանզի չրկար նա, որ նըրանց այդօր պիտի զորավարեր։
Քաջոտն Աքիլլն աստվածազարմ պառկած էր իր սև նավի մեջ
Հույժ բարկացած՝ գեղեցկավարս Բրիսեիսի համար չըքնաղ,
Որ առել էր Լիոնեսոսից՝ մեծ ճիգ ու ջանք թափելուց ետ,
Լիոնեսոսը կործանելով և թեբացոց բերդերն ամուր,
Ըզգետնալով Եպիստոփին և Մինեսին մըկընդամոլ՝
Որդիներին Եվենոսի՝ սելեպյան սեգ թագավորի։
Նըստել էր նա այդպես տըրտում, բայց պիտ ոտքի ելներ շուտով։
Փիլակեի ու ծաղկավետ Պիրասոսի, դաշտորայքի,
Որ Դեմետրին էր նըվիրված, և Իտոնի խաշնահարուստ,
Եվ Անտրոնի ծովեզերյա ու սիզավետ Պտելեոսի
Բընիկներին առաջնորդում էր արիսյան Պրոտեսիլավն,
Քանի ողջ էր, սակայն արդեն այն ժամանակ հողումն էր նա։
Փիլակեում տունը նըրա մընաց կիսատ ու կինն՝ այրի.
Դարդանացի մի մարդ նըրան ըսպանել էր այն ժամանակ,
Երբ առաջինն աքայանց մեջ՝ նավից ցամաք էր ցատկել նա։
Բայց անիշխան չէին նըրանք, Պոդարկեսն էր տանում նըրանց,
Կըտրիճ զավակը Փիլակյան Իփիկլոսի խաշնահարուստ
Ու հարազատ եղբայրը քաջ, մեծահոգի Պրոտեսիլի,
Կըրտսերագույնն իր տարիքով, իսկ նա երեց և քաջասիրտ,
Պրոտեսիլավն արիական քաջ դյուցազուն, զորքը սակայն,
Թեպեև ո՛չ անառաջնորդ՝ ցավում էին քաջի համար։
Պոդարկեսը քառասուն հատ նավ էր տանում իր ետևից։
Բիբեական ծովակի մոտ Փերեսի մեջ ապրողներին,
Գլափիրի և Բիբեի, Հավոլկոսի, գեղեցկաշեն,
Եվ տասնըմեկ սև նավերին Եվմելոսն էր առաջնորդում,
Շըքեղ որդին Ադմետոսի, ծընված ազնիվ Ալկեստրիսից,
Որ գեղեցիկն էր ամենեն Պելիասի դուստրերի մեջ։
Իսկ Մեթոնից, Մելիբիայից, Թավմագիից և քարքարոտ
Ոլիդոնից եկածների գեղեցկատախտ յոթ նավերին
Քաջահրմուտ աղեղնավոր Փիլոկտետն էր առաջնորդում,
Եվ ամեն մեկ նավի վըրա կային հիսուն նավավարներ,
Աղեղներով կըռվելու մեջ քաջահըմուտ ու կորովի։
Բայց Փիլոկտետն այն ժամանակ տանջվում էր խիստ Լեմնոս կըղզում,
Որտեղ նըրան, օձից խայթված, թողել էին աքայեցիք,
Ուր չարատանջ ու սոսկալի բոցերի մեջ վառվում էր նա։
Նավերի մոտ արգիացիք հիշում էին անձկակարոտ
Փիլոկտետոս թագավորին, թեև չէին անառաջնորդ,
Այլ հարճորդին քաղաքավեր քաջակորով Ոյիլևսի
Հըռենեից ծընված կըտրիճ Մեթոնն էր արդ տանում նըրանց։
Տրիկկեից և լեռնային Իթոմեից եկածներին,
Իքալեցի Եվրիտոսի Իքալիայի քաղաքացոց
Վարում էին Ասկլեպիոսի զույգ որդիներն, երկուսն էլ քաջ,
Հըմուտ բըժիշկ, ճարտարագետ Պոդափրիսն ու Մաքավոնն,
Որոնք իրենց հետ ունեին երեսուն սև նավ գոգավոր։
Որմենիոնից եկածներին և աղբյուրից Հիպերիայի,
Աստերիոնից ու սարավանդ Տիտանիից լեռնաբընակ՝
Եվրիպիլոսն էր առաջնորդ, զավակը պերճ Եվեմոնի,
Եվ սըրա հետ գընում էին քառասուն սև նավ գեղակազմ։
Արգիսսայի բընիկներին, ինչպես նաև բոլոր նըրանց,
Որ Գիրտոնից և Որթեից և Իլիոնից էին եկել,
Եվ ըսպիտակ քաղաքավան Ոլոսսոնից բարեբընակ,—
Պոլիպետեսն էր զորավար քաջամարտիկ և կըրակոտ,
Կըրտսեր որդին Պիրիթոսի, որին ծընեց Որմիզդն անմահ,
Իսկ Պոլիպտին ծընեց չըքնաղ Հիպպոդամեն Պիրիթոսից
Այն օր, երբ նա պատժեց վայրի և թավամազ հուշկապարկաց
Եվ վըտարեց Պելիոնից մինչև երկիրն Էթիկեցոց։
Նա մենակ չէր, նըրա հետ էր և՛ շառավիղ արիսական
Լեոնդևսը՝ որդին մեծանձըն Կորոնի Կենիսածին.
Ու ետևից նըրանց նույնպես քառասուն սև նավ էր գընում։
Իսկ Կիփոսից Գունևսը գոռ քըսաներկու նավ էր բերում,
Եվ որի հետ գընում էին պատերազմի տոկան մարդիկ՝
Ենիեններն ու ամեհի Պերեբները քաջամարտիկ,
Որոնք տըներ էին շինել Դոդոնեում ձըմեռնաճոխ,
Եվ նըրանք, որ մըշակում են հովիտները Տիտարեսի,
Որ թափում է իր բարեբուխ վըտակները Պենիոսում,
Որի արծաթ հորձանքներին չեն խառնըվում նըրանք սակայն,
Այլ վըրայից կարկաչելով սահում անցնում են յուղի պես,
Զի Ստիքսի ծանըր երդման ուղխերից մի վըտակ է նա[34]։
Տենթրեդոնյան Պրոթոոսն էր զորապետ մագնետացոց,
Բընիկներին տերևաշարժ Պելիոնի և Պենեի,
Եվ տանում էր իր ետևից քառասուն սև նավ գոգավոր։
Սըրանք էին դանայեցոց զորավարներն ու իշխաններն։
Ասա՛, Մուսա, ո՞վ էր նըրանց մեջ ամենեն գերիվերո,—
Նըժույգների և մարդկանց մեջ, որոնք մեկտեղ, միահամուռ
Գընում էին դեպի գուպար Ատրիդների հետ միասին։
Ամենալավ ձիերն էին փերետյատայք արագավազ,
Որոնց վարում էր Եվմելոսն օդապարիկ թըռչնոց նըման,
Հասակակից և համաբաշ ու թիկնաբերձ կարկընաչափ,
Որոնց սընեց արծաթաղեղն Ապոլլոնը Պերիեում,
Զույգն էլ զամբիկ, որոնք սարսափ էին սըփռում պատերազմում։
Իսկ մարդկանց մեջ արիագույնն էր Այաքսը Տելամոնյան,
Քանի Աքիլլն էր բացակա, որ քաջագույնն էր բոլորից,
Նույն և ձիերն, որոնք տանում էին քաջոտն Աքիլլեսին։
Բայց նա նըստել էր կորածայր, ծովահածուկ նավատորմում
Սըրտում սաստիկ ոխ պահելով Ագամեմնոն Ատրիդի դեմ,
Իսկ բազմությունն իր քաջերի զըվարճանում էր ծովափին
Աղեղ ու տեգ արձակելով և նետելով ըսկուտեղներ.
Եվ ձիերը կանգնած հանգիստ՝ ձիալախուր էին ուտում
Կառքերի մոտ՝ անգործ ընկած իշխանների վըրաններում։
Իսկ իշխաններն՝ արիսական իրենց պետին անձկակարոտ՝
Ճամբարի մեջ, այստեղ-այնտեղ շըրջում էին մարտից հեռու։
Գընում էին նըրանք գունդ-գունդ, և ասես թե երկիրը ողջ
Բըռընկվել էր բոց-կըրակով, ու տընքում էր գետինն այնպես,
Ինչպես Զևսը շանթազըվարճ զարկեր երկրին Արիմայսի
Ու հարվածեր փայլատակմամբ Տիփոնևսի[35] մահիճն այնտեղ։
Այդպես նըրանք թընդացնելով երկիրն իրենց ոտքերի տակ՝
Գընում էին արշավասույր, կըտրելով դաշտ ու դարաստան։
Այդ ժամանակ տըրոյացոց բանբեր եկավ Արամազդից,
Մրրկոտն Իրիսն արագաթև՝ աղետաբեր բոթը բերին,
Երբ որ նըրանք ակըմբահույլ՝ երիտասարդ և ծերունի
Ժողով էին անում արձակ գավիթի մեջ Պրիամոսի։
Նըմանվելով Պրիամոսի արագաքայլ Պոլիտ որդուն,
Որն իր ամուր և սըրընթաց սըրունքների վըրա վըստահ՝
Դետ էր նըստել Էսիետի շիրմի վըրա բարձադիտակ,
Ուշ դընելով, թե աքայանք ե՞րբ են հանկարծ հարձակվելու,—
Արամազդի պատգամաբեր Իրիսն այսպես խոսեց հուզված.
«Ո՛վ ծերունի, հաճելի են քեզ շարունակ երկար ճառեր
Այնպես, ինչպես մի ժամանակ խաղաղության օրերի մեջ.
Սակայն պայթեց ահավասիկ մի պատերազմ անխուսելի.
Շատ անգամ է վիճակվել ինձ ներկա լինել կըռիվների,
Բայց երբևէ այսքան սաստիկ մեծ բազմություն չեմ տեսել ես,
Ավազի պես անթըվելի և տերևի պես անհամար
Գալիս են լայն դաշտի միջով քաղաքի շուրջ կըռիվ տալու։
Քեզ մանավանդ, Հեկտոր, ահա, պատվիրում եմ անել այսպես.
Պրիամոսի ոստանի մեջ կան շատ մարդիկ նիզակակից
Այլաբարբառ և այլազգի, ուստի ամեն իշխան ու պոտ
Անցնի զորքի գըլուխը թող և զորավար լինի նըրանց,
Խըմբի իր զորքն ու պատրաստի ահեղագույն ռազմի համար»։
Այսպես ասաց, և Հեկտորը ճանաչեց ձայնն աստվածուհու,
Եվ ցըրելով ժողովն իսկույն, ըշտապեցին զենք առնելու։
Բացվում էին դարբաս ու դուռ, ու դեպի դուրս էին հորդում
Ե՛վ հետևակ, և՛ այրուձի շըռընդալից շառաչյունով։
Կա քաղաքի դեմ-հանդիման հըսկա բլուր մի բարձրաբերձ,
Որ դաշտի մեջ առանձնացած տարածվում է բոլորաձև,
Բաղիրա են կոչում մարդիկ, իսկ դիք՝ շիրիմ Միռինեի.
Անդ ճակատել որոշեցին դաշնակիցներն ու տըրոյանք։
Տըրոյացոց պետն էր Պրիամ թագավորի ավագ որդին՝
Կորդակաճոճ Հեկտորը քաջ, և նըրա հետ զինավառված
Բյուր կըտրիճներ նիզակավոր, ռազմի պատրաստ և ծարավի։
Դարդանացոց գընդին էր պետ Էնիասը արիասիրտ,
Անքիսեսի ուստրը, որին ծընեց Աստղիկ աստվածուհին,
Իդա լեռան վըրա դյուցազն Անքիսեսի հետ պառկելով։
Էնիասը չէր միայնակ, այլ նըրա հետ էին նաև
Զույգ որդիներն Անտենորի՝ Արքելոքոս և Ակամաս
Արիսյաններն՝ ամեն մարտի քաջահըմուտ և փորձառու։
Իսկ Զելիայի բընակիչներն Իդա լեռան ըստորոտում,
Տըրոյանք հարուստ, որ խըմում են ջըրերը սև Էսեպոսի՝
Պետ ունեին Պանդարոսին՝ շըքեղ որդուն Լիկայոնի,
Որին տըվեց ինքն Ապոլլոնը լայնալիճ աղեղ հուժկու։
Բընակիչներն Ադրեստիայի, Ապեսոսի և Պիտիայի
Ու Տելփայի բարձըր լեռան՝ պետ ունեին իրենց գըլխին
Ադրեստոսին և Ամփիոսին կտավազրահ, կորովասիրտ,
Զույգ որդիները Պերկոսյան Մերոպեի, որ ավելի
Գուշակության մեջ էր հըմուտ, քան թե մարտի և գուպարի։
Սա չէր թողնում պատերազմի գընալ երկու որդիներին,
Բայց որդիներն ականջ չարին հոր պատվերին այն ժամանակ,
Քանզի մահվան օրհասը սև նըրանց դեպի մարտ էր մըղում։
Պերկոտեի, Պրակտիոնի, Աբիդոսի և վեհապանծ
Արիսբեի ու Սեստոսի բնակիչներին էր զորավար
Ինքն Ասիոսը Հիրտակյան, որին բերում էին հըսկա
Աշխետ ձիեր Արիսբերից՝ ափունքներից Սելլեիսի։
Հիպպոթոոսն մըկընդամոլ՝ Պիլեոսի հետ միասին,
Որոնք որդիքն էին շըքեղ Պելասգացի Լեթեոսի,
Բերում էին Պելասգացոց գունդը սիզոտ Լարիսսայից։
Ակամասը Պիրոսի հետ գունդն էր բերում թըրակացոց,
Որոնց սընում է իր ծոցում Հելլեսպոնտոսը հողմածուփ։
Նիզակավոր կիկոնացոց պետն էր Եվփեմը տիգազեն,
Որ շառավիղն էր Կեադյան դիցասընունդ Տրիզենոսի։
Պիրեքմքեսն էր առաջնորդում աղեղնաձիգ պեոններին՝
Բերած հեոու Ամեդոնից ու հորդահոս Աքսիոսից,
Որի վըճիտ ջըրերն առատ ծավալվում են երկրի վըրա։
Պափլանգոնաց գունդն էր բերում Պիլեմենը արիասիրտ,
Ենետներից, որ սերվում է ցեղը վայրի ջորիների։
Կիտորոսից էին սըրանք, ապրում էին Սեսամոսում,
Պարթենիոս գետի չորս դին, մեծակառույց տըների մեջ,
Կրոմնայում ու բարձրաբերձ Երիթնայում և Էգիալում։
Հալիգոնաց պետերն էին Եպիստրոփն ու Ոդիոսը,
Եկած հեռու Ալիբիայից, որ հարուստ է իր արծաթով։
Իսկ Միսացոց՝ Քրոմիսը և Եննոմոս հավահըման,
Բայց չազատվեց հըմայությամբ սա իր մահվան սև օրհասից,
Այլ արագոտն Էակիդից հաղթահարված՝ գետում խեղդվեց,
Որտեղ բազում տըրոյացիք ընկան ձեռքով էակիդի։
Փըռյուգացոց բերում էին Փորկիսը և դիցանըման
Ասկանիոսը՝ Ասկանիից հեռու՝ ռազմի տենչով վառված։
Անտիփոսն ու Մեսթլեսն էին մեոններին զորավարում,
Որդիները Տալեմենի, որոնց ծավի Գիգյան ծընեց.
Բերում էին նըրանք նաև Տմպոսյան մեոններին։
Կարիացոց՝ Միլետոսի և Փթիրաց լեռան վըրա,
Եվ Մեանդրի գետահովտում ու բարձրահոն Միկալեի
Գագաթներին ապրող մարդկանց առաջնորդում էին շըքեղ
Նաստեսը և Ամփիմաքոսն՝ արի որդիք Նոմիոնի,
Որ ինքն էլ էր գընում մարտի, աղջըկա պես ոսկեպաճույճ։
Անմի՛տ, բոլոր զարդերն այդ ճոխ չըփըրկեցին նըրան մահից,
Այլ գետի մեջ ընկավ տապաստ՝ Էակիդյան քաջի ձեռքով,
Եվ Աքիլլեսն ահեղագոռ ավարեց ողջ ոսկին նըրա։
Սարպեդոնն էր պետ լիկացոց և Գլավկոսն ականավոր՝
Եկած հեռու Լիկիայից՝ Քսանթոսից հորձանահոս։
Երգ Երրորդ։ Երդումներ. Տեսարան պարսպից. Ալեքսանդրի և Մենելավի մենամարտը
Եվ երբ արդեն կազմ ու պատրաստ էին զորք ու զորագըլուխ,
Տըրոյացիք առաջ անցան խառնաղաղակ ճիչ ու կանչով,
Լայն երկընքով հեռուն չքվող կըռունկների պես բազմերամ,
Որ փախչում են ձըմռան անվերջ անձրևներից ու հողմերից
Սըլանում են Օվկիանոսի մակերեսով կըռընչալով
Եվ տանում են մահու օրհաս ու կոտորած թըզուկներին[36],
Ընդդեմ նըրանց սարսափելի մարտ մըղելով բարձըր օդում։
Իսկ բոցաշունչ աքայեցիք գընում էին անձայն ու լուռ,
Ջանախընդիր՝ մեկ֊մյուսին լինել կըռվում թև ու թիկունք։
Հարավն ինչպես, որ ծածկում է լեռն անթափանց մառախուղով—
Հովիվներին անցանկալի, գողերին հեշտ, ինչպես գիշեր,
Եվ քարընկեց չափով հեռու՝ աչքին ոչինչ չի երևում,
Այդպես էր փոշին փոթորկվում նըրանց անթիվ ոտքերի տակ,
Երբ հաղթաքայլ և սըրընթաց անցնում էին դաշտի միջով։
Եվ երբ երկու կողմերն արդեն մոտիկ էին մեկ֊մյուսին,
Տըրոյանց կողմից առաջ նետվեց աստվածատիպ Պարիսը[37] պերճ—
Ուսին ուներ նա ընձենի և լայնալիճ աղեղ ու սուր,
Եվ ճոճելով երկայնաձիգ երկու գեղարդ պըղընձասայր,
Կոչ էր անում արգիացի կըտրիճներին առհասարակ,
Որ ախոյան լինեն իրեն մենամարտիկ գուպարի մեջ։
Երբ Արեսի սիրելագույն Մենելավը տեսավ նըրան,
Որ իր գընդից առաջ ընկած մոտ էր գալիս մեծ քայլերով,
Սովալըլուկ առյուծն ինչպես, որ հըրճվում է հանդիպելով
Եղջերուի կամ այծյամի, որին կանի պատառ-պատառ
Նույնիսկ եթե նըրա վըրա գան որսորդներ քաջակորով
Եվ բարակներ արագավազ,— Մենելավոսն այդպես ցընծաց,
Երբ իր աչքի առջև տեսավ աստվածատիպ Ալեքսանդրին,
Զի վերջապես հույս ունեցավ վըրեժն առնել ապիրատից,
Եվ իր կառքից անմիջապես վար ցատկեց նա զինավառված։
Նախամարտիկ քաջերի մեջ Պարիսը երբ տեսավ նըրան,
Սոսկաց սաստիկ ինքն իր սըրտում ու խելահեղ ետ ընկըրկեց.
Ինչպես որ մարդ լեռների մեջ տեսնում է մի հըսկա վիշապ
Ու շուռ գալով անմիջապես ետ է փախչում խելակորույս,
Դեմքը ամբողջ ահից դըժգույն ու ողջ մարմնովն իր դողահար՝
Պարիսն այդպես փախավ իսկույն, տեսնելով քաջ Մենելավին։
Այդ տեսնելով, ծաղրեց Հեկտորն՝ աստվածատիպ Ալեքսանդրին
«Տեսքով լոկ քաջ, խըղճուկ Պարիս, կընամոլի, հըրապուրիչ,
Երանի թե չըծընվեիր ու կորչեիր դու անկընիկ։
Այդ էի ես ուզում սըրտանց, և այդ լավ էր հազա՛ր անգամ,
Քան թե այսպես դու կեղտի մեջ թաթախվեիր անարգաբար։
Գիսակագեղ աքայեցիք վըրադ անշուշտ պիտի խրնդան՝
Քո գեղանի կերպարանքից քաջ ախոյան կարծելով քեզ.
Բայց դու կորով ուժ ասված բան չունես քո մեջ ամենևին։
Այդ դո՞ւ էիր, որ նավերով ծովագընաց արշավեցիր,
Ծովեր անցար՝ անձնանըվեր ընկերներով արիասիրտ
Եվ անծանոթ մարդկանց միջից, աշխարհներից հեոո՛ւ-հեոո՜ւ,
Հափափեցիր չըքնաղ մի կին՝ հարսը ռազմիկ կըտրիճների,
Ի մեծ փորձանք քո հոր և մեզ և մեր բոլոր ժողովերդին,
Իսկ թրշնամյաց ի խընդություն և քեզ՝ համոթ ու նախատինք։
Ինչո՞ւ փախար վախկոտըդ դու արիսական Մենելավից
Մըտածեի՜ր, թե ինչ մարդու կին ես առել ծաղկափըթիթ։
Չէին օգնի քեզ ո՛չ քընար, ո՛չ շընորհներն աստվածային,
Ո՛չ գանգուրներըդ գեղանի, երբ քեզ փոշու մեջ թաթախեր։
Բայց շա՜տ երկչոտ են տըրոյանք, ապա թե ոչ մինչև հիմա
Քարե շապիկ հագած էիր[38] չարիքների քո փոխարեն»։
Աստվածատիպ Պարիսը իր եղբորն այսպես պատասխանեց.
«Կըշտամբանքըդ ճըշմարիտ է, Հեկտոր, և ո՛չ հանիրավի.
Անվըկանդ է սիրտը քո միշտ ու կուռ, ինչպես կացինը սուր,
Երբ անտառում մայրի ծառի բունն է մըտնում՝ հաստատակամ
Փայտահատի ճարտար ձեռքում՝ նավի համար փայտ կըտրելիս,
Եվ գընալով՝ հետըզհետե աճեցնում է թափը բազկի։
Այդպես և դու քո կըրծքի տակ արի, անահ մի սիրտ ունես։
Բայց Աստղիկի[39] ինձ պարգևած ձիրքերը մի՛ պախարակիր,
Շընորհները աստվածատուր խոտելի չեն ամենևին,
Եվ ինչ նըրանք են պարգևում, այն չի՛ կարող խըլել ոչ ոք։
Իսկ եթե դու կամենում ես, որ ես մըտնեմ գուպարի մեջ,
Նըստեցրու ողջ տըրոյացոց և աքայանց նըմանապես,
Եվ երկուսով՝ Մենելավոսն ու ես միայն մենամարտենք.
Կըռվենք հանուն Հեղինեի ու գանձերի համար նըրա։
Եվ մեզանից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի,
Նա թող տիրի ամեն ինչքին, Հեղինեին տանի իր տուն,
Եվ մյուսներդ աքայանց հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Վերադառնաք խաղաղությամբ դեպի Տրոյա արգասաբեր,
Իսկ ամրաբարձ աքայեցիք դեպ ձիաբույծ Արգոսն իրենց
Եվ Աքայիա, ուր կան կիներ գեղաչըքնաղ ու վարսագեղ»։
Այսպես ասաց, ու ասելով նըրան Հեկտորն, ուրախացավ,
Եվ անցնելով առաջ՝ բըռնեց իր նիզակի մեջտեղից նա
Ու կանգնեցրեց իրենց տեղում տըրոյացոց գընդերը գոռ,
Մինչ վարսագեղ աքայեցիք տեղում էին նըրա վըրա
Բըռանցքաչափ քարեր անվերջ ու նետերի տեղատարափ։
Գոչեց այնժամ Ագամեմնոն արանց արքան ձայնով իր մեծ.
«Կանգ առեք, ո՛վ արգիացիք, նետ մի՛ նետեք, ո՛վ աքայանք,
Կորդակաճոճ Հեկտորն, ասես, կամենում է խոսել մեզ հետ»։
Այսպես ձայնեց, ու տեղնատեղ դադար առան աքայեցիք,
Եվ Հեկտորը կանգնած երկու ճակատների մրջև՝ ասաց.
«Լըսեք, տըրոյանք և դուք համայն քաջասըրունք աքայեցիք,
Խոսքը Պարիս֊Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ.
Առաջարկում է նա բոլոր տըրոյացոց և աքայանց՝
Դընել իրենց զենքերը ցած, բարեբեղուն գետնի վըրա,
Եվ միայն ինքն ու Արեսի սիրելի քաջ Մենելավոսն
Կըռվեն հանուն Հեղինեի և գանձերի համար նըրա։
Եվ երկուսից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Նա՛ տիրանա ամեն ինչքին ու կընոջը իր տուն տանի.
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք դաշինք ու հաշտություն»։
Ասաց Հեկտորն, ու լըռեցին հակառակորդ կողմերն երկու.
Այն ժամանակ այսպես խոսեց Մենելավոսն ահեղաձայն.
«Ի՛նձ էլ լըսեք, զի մեծ մի ցավ կեղեքում է սիրտըս սաստիկ.
Ժամանակն է, որ բաժանվեն աքայեցիք և տըրոյանք,
Բա՛վ է որքան տառապեցին իմ երեսից այս կըռվի մեջ,
Որի պատճառն Ալեքսանդրի հանդըգնությունն եղավ անմիտ։
Մեզանից նա՛, որին մահ է նախատեսված, թող որ մեռնի,
Եվ մյուսներդ խաղաղությամբ բաժանվեցեք մեկ֊մյուսից։
Տըրոյացիք, այստեղ երկու ճերմակ ու սև գառ բերեք շուտ,
Արևի և երկրի ի ձոն, մի գառ էլ մենք՝ Արամազդին,
Կանչեք և քաջ Պրիամոսին, որ ինքն անձամբ կընքե դաշինք,
Զի որդիներն իր գոռոզ են, ամբարտավան և ուխտադրուժ,
Որ ոչ մի մարդ չըհանդըգնի Արամազդի ուխտը դըրժել։
Պատանիներն հեղհեղուկ են ու շարունակ փոփոխամիտ,
Իսկ ծերունին, ինչ անում է, նայում է միշտ ետ ու առաջ,
Որպեսզի գործն արդյունավետ լինի երկու կողմի համար»։
Այսպես ասաց, ուրախացան աքայեցիք և տըրոյանք,
Հուսալով, որ վերջ կըլինի աղետավոր պատերազմին։
Երիվարներն ետ քաշելով ձիերից ցած իջան նըրանք,
Ու հանելով զենքերն իրենց՝ դըրին գետնին, իրարու մոտ.
Եվ երկուստեք նըրսնց միջև մընաց մի նեղ տարածություն։
Հեկտորն իսկույն պատվիրակներ հըղեց դեպի քաղաքն իր հոր՝
Գառներ բերեն և Պրիամոս թագավորին կանչեն այնտեղ.
Իսկ թագավոր Ագամեմնոնն ուղարկեց իր Տալթիբիոսին
Դեպի նավերը գոգավոր, որ նա երրորդ գառը բերի։
Եվ Տալթիբիոսն հընազանդեց աստվածային Ատրիդեսին։
Իրիսն[40] այնժամ բանբեր եկավ ձյունաթևիկ Հեղինեին,
Նըրա տալոջ դեմքը առած— Անտենորի որդու կընոջ,
Որին պահում էր թագավոր Հելիկայոնն Անտենորյան
Պրիամոսի չքնաղ դըստեր, որ կոչվում էր Լավոդիկե։
Գըտավ նըրան արքունիքում ձեռագործով ըզբաղվելիս,
Պատկերում էր ծիրանավառ վերարկուի վըրա նըրբին՝
Բազում մարտերն աքայեցոց և տըրոյանց ձիամարզիկ,
Որ Արեսից իրեն համար բերում էին պատերազմից։
Մոտենալով Հեղինեին՝ ժըրոտն Իրիսն այսպես ասաց.
«Արի և տես, հարսըդ սիրուն, գործերը վեհ և սըխրալի
Ձիամարզիկ տըրոյացոց և աքայանց պըղընձազգեստ,
Որոնք դեռ նոր մոլեգնաբար, վառված տենչով կոտորածի,
Մըղում էին արտասվալից արյունոտ մարտ իրարու դեմ,
Իսկ արդ դադար տըված կըռվին՝ նըստել են լուռ իրար դիմաց
Հենված իրենց ասպարներին և տեգերը մըխած գետին։
Հիմա պիտի Պարիսը պերճ ու Մենելավն արիսական
Երկայնաձիգ նիզակներով մենամարտեն իրարու հետ,
Եվ հաղթողը պետք է որ քեզ իր սեփական կինն անվանի։
Այս ասելսվ աստվածուհին կարոտ վառեց կընոջ սըրտում
Դեպ առաջին իր ամուսինն ու ծընողներն իր հարազատ։
Եվ Հեղինեն անմիջապես ճերմակ մի քող առավ վըրան
Ու դուրս ելավ իր օթյակից գորոլիր արտասվելով.
Նա մենակ չէր, այլ նըրա հետ գընում էին երկու նաժիշտ՝
Պիտթեոսի դուստրը Էթրեն և Կլիմենն գեղեցկաչվի,
Ու հապըշտապ հասան նըրանք Սկեսական դարբասներին։
Պըիամն այնտեղ Պանթոոսի, Թեմիտեսի և Լամպոսի,
Կլիտիոսի և շառավիղ արիսական Հեկտավիոնի
Ուկալգոնի, Անտենորի,— երկուսն էլ ծեր խոհեմազարդ,—
Նըստել էին ժողովըրդի ծերերի հետ, մարտից քաշված,
Զի ալևոր էին արդեն, բայց պերճաբան, ճարտարախոս՝
Ճըպուռների նրման, որոնք նըստած ծառի ճյուղերի մեջ
Արձակում են ողջ օրն ի բուն փափկահընչյուն ձայներ անվերջ։
Այսպես նըստած էին տարեց իշխանները տըրոյացոց
Աշտարակի վըրա և երբ տեսան չըքնաղ Հեղինեին,
Որ դիմում էր դեպի այնտեղ, ըսկըսեցին ըսքանչացած
Ցածրը ձայնով մեկ-մյոաին այս սըրաթև խոսքերն ասել.
«Մեղավոր չեն տըրոյացիք և աքայանք պըղընձազգեստ,
Որ այսպիսի կընոջ համար տառապում են շատ տարիներ,
Ճրշմարտապես անմահական աստվածուհու դեմք ունի նա,
Բայց և այնպես, ինչ էլ լինի, վերադառնա՛ թող նավերով,
Որպեսզի մեր որդոց համար չըդառնա նա կըռվախընձոր»։
Այսպես ասին, բայց Պրիամոսն իր մոտ կանչեց Հեղինեին.
«Սիրուն զավակս, արի այստեղ, նըստիր մոտըս, որ լավ տեսնես
Դու առաջին քո ամուսնուն և քո բոլոր մոտիկ մարդկանց։
Մեղավոր չես դու իմ հանդեպ, այլ աստվածներն են հանցավոր,
Որ դըրդեցին աքայեցոց պատերազմի ելնել իմ դեմ։
Նայիր հապա, ո՞վ է մեծանձն աքայեցին այն հոյակապ,
Պետք է ասել՝ շատերը կան մի գըլխաչափ բարձր ավելի,
Բայց չեմ տեսել երբևիցե ես գեղեցիկ նըրա նըման
Ու վեհաշուք մարդ մի ուրիշ, նըման է նա թագավորի»։
Եվ Հեղինեն հըրաշագեղ նըրան այսպես պատասխանեց.
«Ըսկեսրայր իմ, դու ինձ համար ահեղ ես և պատկառելի.
Երանի՜ թե ես մեռնեի այն օրը, երբ քո որդու հետ
Այստեղ եկա՝ եղբայրներիս թողած և քողն հարսանեկան,
Թողած դըստերն իմ սիրասուն և անձկալի ընկերներիս...
Բայց մահն անգամ ինձ զըլացավ ու ծալվեցի արտասվելով։
Սակայն թող որ, ըսկեսրայր իմ, պատասխանեմ քո հարցումին։
Նա ինքն արքա Ագտմեմնոն Աստիդեսն է ամենիշխան,
Ինչպես և քաջ պատերազմող, եղավ նաև մի ժամանակ
Նա տագըր ինձ, անամոթիս, եթե երբեք չէ սին երազ»։
Այսպես ասաց, և ծերունին բացականչեց ըսքանչացած.
«Երանի՜ քեզ, երջանկածին և քաջափառ ո՛վ Ատրիդես,
Որ ձեռքիդ տակ ունես անթիվ և անհամար աքայեցիք։
Եղա երբեմն ես այգեվետ Փռյուգիայում մի ժամանակ,
Որտեղ տեսա շատ ձիավարժ փռյուգացիներ քաջամարտիկ,
Ժողովուրդները Ատրևսի ու Միգտոնի աստվածակերպ,
Որ Սանգարիս գետի ափին հըսկա բանակ էին զարկել։
Ե՛ս էլ նըրանց թվում եղա, որպես համհարզ և դաշնակից.
Այն օրը, երբ եկան հասան ամազոնները այրասիրտ[41],
Սակայն դարձյալ չէին այսքան, որքան խայտակն աքայեցիք»։
Ոդիսևսին նըկատելով՝ նա հարց տըվեց երկրորդ անգամ.
«Ասա՛, հապա, սիրուն զավակս, իսկ ո՞վ է նա, որ Ատրիդից
Մի գըլխաչափ փոքր է թեև, բայց թիկնեղ է և լայնալանջ։
Նըրա ամբողջ զեն ու զարդը հանգչում են լուռ գետնի վըրա,
Իսկ ինքն, ինչպես խոյ մի խըրոխտ՝ ճեմում է բյուր քաջերի մեջ։
Նըրան բըրդոտ ու սևաստև խոյի հետ եմ համեմատում,
Որ ճեմում է ճերմակաստև ոչխարների հոտում ըստվար»։
Եվ Հեղինեն՝ չըքնաղ ծընունդն Արամազդի՝ պատասխանեց.
«Դա Ոդիսևսն է Լայերտյան բազմահընար և հանճարեղ,
Որ քարքարոտ Իթակեի ժողովըրդի ծոցում սընվեց,
Հրնարամիտ սմեն դեպքում և խելացի խորհըրդատու»։
Եվ Անտենորը խոհական նըրան այսպես պատասխանեց.
«Օ կին, իրոք, ճիշտ ասացիր, զի Ոդիսևսն աստվածային,
Երբ քեզ համար Մենելավի հետ միասին բանբեր եկավ,
Նըրանց սիրով ընդունեցի հյուր իմ տան մեջ ու պատվեցի.
Եվ ես այն օր նըրա բարքին ու հանճարին հասու եղա։
Երբ միասին մըտնում էին տըրոյացոց ատյանը մեր,
Մենելավոսն իր ուսերով բարձրաձիգ էր Ոդիսևսից,
Բայց երբ երկուսն էլ նըստեցին, Ոդիսևսն էր շըքեղ ու ճոխ։
Իսկ երբ հանդես էին գալիս ժողովի մեջ իրենց ճառով՝
Մենելավոսն անբըռնազբոս՝ ջըրի պես էր հըռետորում.
Համառոտ էր խոսքը նըրա, բայց և հըստակ, հասկանալի,
Չէր ճոխաբան, ճոռոմախոս, և կըրտսեր էր իր տարիքով։
Բայց Ոդիսևսը հանճարեղ, երբ ոտքի ելներ ծանրաբարո,
Հայացքն հողին էր սևեռում, աչքերը ցած խոնարհելով,
Եվ գավազանն առաջ ու ետ նա երբեք չէր տարուբերում,
Այլ բըռնում էր անշարժ, ամուր՝ տըխմարամիտ մարդու նըման,
Եվ թըվում էր անգաղափար ու ցասկոտ ոմն առերևույթ։
Բայց երբ կըրծքից արձակեր նա իր առնական ձայնը հուժկու,
Եվ ձըմեռվան ձյունի նըման խոսքերն իր ճոխ և խորիմաստ՝
Ուրիշ ոչ մի մահկանացու չէր մըրցակցի Ոդիսևսին,
Եվ նըրա դեմքն աստվածային էլ մեզ զարմանք չէր պատճառում»։
Եվ Այաքսին տեսնելով ծերն՝ հարցում արավ երրորդ անգամ.
«Իսկ ո՞վ է մյուս աքայեցին, այր քաջալանջ ու հաղթանդամ,
Որ իր գըլխով և ուսերով բարձր է բոլոր աքայանց մեջ»։
Եվ Հեղինեն՝ վեհագույնը ողջ կանանց մեջ՝ պատասխանեց.
«Այաքսն է դա հաղթահասակ, աքայեցոց պատվարն ամուր,
Իսկ այն մյուսը աստվածային Իդոմենեսն Է դյուցազուն,
Որի շուրջն են հավաքվել ողջ զորապետներն կըրետացոց։
Մենելավոսն արիսական նըրան հյուր էր ընդունում մերթ
Մեր պալատում, երբ գալիս Էր Կրետեից իր հայրենի։
Տեսնում եմ ես ահավասիկ և մյուս խայտակն աքայեցոց,
Որոնց ես լավ եմ ճանաչում, անուններով գիտեմ մեկ-մեկ.
Բայց չեմ կարող տեսնել, ափսոս, ժողովըրդոց զույգ պետերին՝
Պոլիդևկսին բըռնամարտիկ և Կաստորին ձիահըմուտ—
Եղբայրներին իմ հարազատ, միևնույն մոր ծոցի պըտուղ։
Մի՞թե սըրանց հետ միասին չեկան նըրանք Լակդեմոնից,
Թե՞ եկել են նըրանք իրենց անդընդահերձ նավատորմով
Ու հիմա չեն ուզում մըտնել պատերազմի քաջերի հետ
Վարանամիտ՝ իր ամոթից ու վարմունքից պարսավելի»։
Այսպես ասաց, սակայն նըրանք չէին եկել աքայանց հետ,
Մընում էին Լակդեմոնում՝ հայրենական երկրում իրենց։
Նըվիրակներն այդ միջոցին բերում էին դաշինքն ուխտի՝
Երկու հատ գառ և այծենի տիկով գինի զըվարթարար,
Իսկ Իդեոսն՝ անոթ փայլուն ու ոսկեձույլ ըմպանակներ,
Եվ մոտ գալով՝ ալևորին դիմեց իսկույն այս խոսքերով.
«Վեր կաց, որդիդ Լավդեմոնի, ձիամարզիկ տըրոյացոց
Եվ ամրաբարձ աքայեցոց ավագանին կանչում է քեզ,
Մասնակցելու հանդիսավոր դաշնադրության ու սուրբ զոհին։
Ալեքսանդրոսն ու Արեսի սիրելագույն Մենելավոսն
Երկայնաբուն նիզակներով պետք է այնտեղ մենամարտեն,
Եվ նըրանցից այդ գուպարում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Տիրե պիտի Հեղինեին ու գանձերին նըրա բոլոր։
Իսկ մյուսներն իրարու հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Դառնան տրոյանք քաղաքն իրենց, իսկ ամրաբարձ աքայեցիք՝
Արգոսն իրենց, ուր կան կիներ երկայնավարս ու գեղեցիկ»։
Այսպես ասաց, և ծերունին սոսկաց հրավերն այդ լըսելով,
Բայց յուրայնոց հըրամայեց կառքը լըծել անմիջապես։
Եվ երբ արդեն կատարված էր այդ հըրամանն ալևորի,
Նըստեց Պրիամն իր կառքը ճոխ, Անտենորին իր հետն առած,
Քաշեց սանձերն ուժգընորեն, և ձիերը քառատըրոփ
Դարբասներից դուրս թըռչելով՝ արագ դեպի դաշտ սըլացան։
Եվ երբ հասան տըրոյացոց և աքայանց բանակներին,
Ցած իջնելով շըքեղ կառքից, արոտառատ գետնի վըրա,
Հայր ու որդի արագաքայլ դեպի ամբոխն առաջացան։
Ոտքի ելավ անմիջապես Ագամեմնոն արանց արքան,
Եվ նըրա հետ ոտքի ելավ Ոդիսևսը բազմահանճար։
Մունետիկներն այնուհետև բերին ուխտի զոհերն ընտիր
Եվ խառնելով խառնարանում գինին՝ նըրանք ջուր լըցրեցին
Արքաների ձեռքին, այնժամ Ատրիդեսը դանակն հանեց,
Որ շարունակ կախ էր անում իր մեծ սըրի պատյանի մոտ՝
Կըտրեց մազերը գառների գըլուխներից, որոնք իսկույն
Բաժանվեցին տըրոյացոց և աքայանց ավագանուն,
Ապա բոլոր աստվածներին աղոթք արավ բազկատարած.
«Հա՛յր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Դո՛ւ, Արեգակդ ամենատես, ամենազոր, և դո՛ւք, գետեր,
Եվ դու երկիր, որ ետ մահու գիտեք պատժել անագորույն
Երդըմնազանց դըրուժներին ու վատերին առհասարակ,—
Վըկա եղեք և պահեցեք մեր երդումներն անդըրժելի։
Թե ըսպանի մենամարտում Պարիսը պերճ Մենելավին,
Նա՛ լինի տերն Հեղինեի և գանձերին նըրա բոլոր,
Եվ մենք ի տուն վերադառնանք ծովագընաց մեր նավերով.
Իսկ թե սպանի արիսական Մենելավոսն Ալեքսանդրին՝
Տան տըրոյանք Հեղինեին և նըրա հետ գանձերն իր ողջ
Ու վըճարեն արգիացոց տույժն ու տուգանքն ըստ օրինի,
Որ հուշ մընա դարե ի դար և այդ մասին հիշեն հավետ։
Իսկ Պարիսի մահից հետո, եթե Պրիամն ու իր որդիք
Չըկամենան տուգանքը տալ, ի՛նքըս այնժամ, Ատրիդ արքաս,
Պիտի մընամ այստեղ այնքան, շարունակեմ պատերազմել,
Մինչև հասնեմ նըպատակիս, և այս կըռվի վախճանը գա»։
Ասաց, մորթեց գառները նա անգորույն իր պըղընձով
Ու ցած դըրեց, որոնք անշունչ ցընցվում էին գետնին ընկած,
Զի սուր պըղինձն անագորույն ջըլատել էր նըրանց ոգին։
Ապա նըրանք լի սափորից բաժակներով գինին առած՝
Ձոն ձոնեցին հավերժական աստվածներին աղաչելով.
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան այս էր ասում.
«Մե՛ծդ Արամազդ ամենափառ և մյուս անմահ դուք աստվածներ,
Ով որ դըրժի նախ և առաջ դաշինքն այս մեր և ուխտը սուրբ,
Դըրուժանի ուղեղը թող գետին թափվի այս գինու պես
Եվ կընոջ հետ ու զավակաց՝ ուրիշները պառկեն թող որ»։
Այսպես ասին, Զևսը սակայն չանսաց նըրանց աղերսանքին.
Իսկ Պրիամոսն այն ժամանակ վեր կենալով այսպես ասաց.
«Ինձ լըսեցեք, ո՛վ իշխաններ, տըրոյացիք և աքայանք,
Մի՛ նեղանաք, թե ես նորից դեպի քաղաք վերադառնամ,
Զի չեմ կարող ականատես լինել որդու իմ սիրասուն
Եվ Արեսի սիրելագույն Մենելավի մենամարտին։
Ինքն Արամազդն ու մյուս անմահ աստվածները գիտեն միայն,
Թե երկուսից ում է պահված ճակատագրից մահ ու վախճան»։
Այսպես ասաց Պրիամը ծեր և Անտենոր[42] իր որդու հետ
Կառք նըստելով, գառներն առած, սանձերը ետ քաշեց ուժգին,
Ու վերըստին հայր ու որդին վերադարձան դեպի Տրոյա։
Այն ժամանակ Հեկտորը քաջ և Ոդիսևսն աստվածային
Կըռվի դաշտը չափեցին նախ, ապա պըղնձյա սաղավարտում
Երկու վիճակ գըցած՝ երկար խառնում էին, թե երկուսից
Ո՛րը առաջ պըղրնձակուռ աշտեն պիտի իր արձակեր.
Մինչ ժողովուրդը ձեռնամբարձ աղոթում էր աստվածներին,
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան ա՛յս էր ասում.
«Հայր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Այս երկուսից որը երկու ժողովուրդներն իրար խառնեց,
Այնպես արա, որ նա սատկի ու դըժոխքի բաժին դառնա,
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք սիրո ուխտ ու դաշինք»։
Այս էր ասում ամեն մի մարդ, մինչդեռ Հեկտորն աչքը ետև՝
Վիճակներն էր շարժում երկու, ու դուրս եկավ՝ նախ՝ Պարիսին։
Այն ժամանակ բոլորն իսկույն ուղիղ շարքով նըստոտեցին
Յուրաքանչյուրն իր ձիու մոտ և ուր զենքերն էին իրենց—
Եվ գեղածամ Հեղինեի այրը՝ Պարիսն աստվածային
Ըսկըսեց իր զենքերն հագնել օրհասական մարտի համար։
Նախ և առաջ սըրունքները պատեց նա պիրկ սըռնապանով,
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
Հասավ զըրահ լանջապանակն իր Լիկայոն հարազատի,
Ապա կախեց ուսընդանութ պըղընձյա սուրն արծաթագամ.
Այնուհետև առավ վահանը հաստաբեստ ու մեծահաղթ,
Գըլխին դըրեց գեղապատշաճ կուռ սաղավարտ ճարտարագործ,
Որի ցըցունքն ահեղորեն ճոճվում էր վեհ ու բարձրադիր,
Ու ձեռքն առավ իրեն հարմար երկայնաբուն նիզակ մի հաղթ։
Իր զենքերն էր հագնում նաև Մենելավոսն արիսական։
Երկու կողմից պատրաստ այսպես, զինավառված վերից ի վար՝
Դեպ ասպարեզ առաջացան՝ մեկ֊մյուսին խեթ նայելով,
Եվ սոսկացին նըրանց ի տես տըրոյացիք և աքայանք։
Մոտենալով նըրանք միմյանց, լի մոլեգին ատելությամբ
Ճոճում էին երկայնաբուն նիզակները իրարու դեմ։
Առաջինը Պարիսն ուժգին երկայնաստվեր տեգն իր նետեց
Ու շեշտ զարկեց բոլորաձև մեծ վահանին Ատրիդեսի,
Բայց չըկոտրեց պըղինձը կուռ, ու տեգի սուր սայրը ծալվեց
Հաստ ասպարին զարնըվելով. Մենելավոսն այն ժամանակ
Վըրա պըրծավ իր պըղընձով, աղոթելով Արամազդին.
«Տե՛ր Արամազդ, տուր որ հանեմ վըրեժըս ինձ դավադրողից,
Ալեքսանդրից աստվածատիպ, և իմ ձեռքով հաղթիր նրան,
Որ մեզանից հետո ծընվող ամեն մի ոք այսուհետև
Սոսկա չարով հատուցելու օտարասեր հյուրընկալին»։
Այսպես ասաց և ճոճելով՝ գըցեց նա իր նիզակն երկար,
Զարկեց Պարիս Պրիամյանի բոլորաձև մեծ վահանին.
Տեգը թափով ասպարն անցավ ու մըխըրճվեց լանջապանում,
Ու բըզկըտեց աշտեն նըրա թույլ կողքի մոտ շապիկը նուրբ.
Ցած կըռացավ Պարիսն ընդփույթ և ազատվեց սև օրհասից։
Արծաթագամ սուրն իր քաշած՝ Մենելավոսն վըրա հասավ
Ու հարվածեց ախոյանի սաղավարտի գարգմանակին,
Բայց թուրն ընկավ նըրա ձեռքից եղած երեք թե չորս կըտոր։
Վայեց Ատրիդ Մենելավոսն աչքերն ուղղած երկինքն ի վեր.
«Հա՛յր Արամազդ, չըկա քան քեզ անագորույն ուրիշ աստված,
Հույս ունեի ոխըս հանել վատաբարո Ալեքսանդրից,
Սակայն ահա՛ սուրըս ջախջախ փըշըրվեց իմ ձեռքերի մեջ,
Եվ վըրիպեց զարկը բազկիս, զո՜ւր սըլացավ տեգըս սուրսայր»։
Ասաց, հասավ, բըռնեց նըրա ձիաձարե սաղավարտից
Ու քաշ տըվեց Ալեքսանդրին դեպի բանակն աքայեցոց։
Ասեղնագործ փոկը ամուր, որ կըզակի տակից կապված
Սաղավարտն էր պահպանում պինդ՝ Պարիսի պերճ գըլխի վըրա՝
Պարանոցը պըրկամ էր ձիգ. կըխեղդըվեր նա անկասկած,
Եվ Մենելավն անտարակույս կըժառանգեր փառք ու պարծանք,
Եթե Աստղիկն՝ Արամազդի դըստրիկը այդ չընրկատեր
Ու չըկըտրեր փոկն արջառի՝ ազատելով Ալեքսանդրին։
Ատրիդեսի ձեռքում մը նաց լոկ սաղավարտը Պարիսի,
Եվ Մենելավն այն ճոճելով՝ նետեց թափով աքայեցոց.
Յուրայիններն այն վերցըրին և նա նորից վըրա վազեց
Պըղընձաձույլ իր գեղարդով ըսպանելու ախոյանին։
Բայց այդ պահին վըրա հասավ իսկույն Աստղիկ աստվածուհին
Ու Պարիսին ամպով պատած հափըշտակեց մարտադաշտից
Ու դեպ քաղաք՝ բուրումնավետ առագաստը տարավ նըրան,
Ապա փութաց Պարիսի մոտ կանչել չըքնաղ Հեղինեին,
Որին գըտավ աշտարակում նաժիշտներով շըրջապատված։
Աստղիկն ըզգույշ ցընցեց ձեռքով նըրա շըղարշն անուշաբույր
Ասվիագործ երկարակյաց այն պառավի դեմքը առած,
Որ տարիներ առաջ, երբ դեռ Լակդեմոնում էր Հեղինեն,
Նուրբ ասվի էր գործում նըրան, և որին նա շատ էր սիրում։
Աստվածուհին դյդ պառավի դեմքն առնելով՝ այսպես ասաց.
«Եկ, Հեղինե, պալատ գընանք, Պարիսը քեզ տուն է կանչում,
Շընորհաշուք գեղեցկությամբ իր գահույքի վըրա նըստած,
Զուգված այնպես, որ չես ասի, թե կըռվից է վերադառնում,
Այլ, ասես թե պատրաստվել է՝ մի տեղ պարի պիտի գընա,
Կամ թե պարից ուրախ-զըվարթ հենց նոր է տուն վերադարձել»։
Այսպես ասաց և կըրծքի տակ սիրտը շարժեց Հեղինեի,
Որ տեսնելով հըրաշագեղ ձյուն-պարանոցն աստվածուհու,
Լուսապայծառ աչքերն անուշ ու ցանկալի լանջքը շըքեղ՝
Ըսքանչացավ և անունը տալով՝ այսպես ասաց նըրան.
«Ա՛խ, դիցուհի, ինչո՞ւ ես դու աշխատում ինձ խաբել դարձյալ.
Մի՞թե դու ինձ է՛լ ավելի հեռո՛ւ-հեոո՜ւ պիտի վանես,
Բարեբընակ դեպ Փըռյուգիա կամ Մեոնիա հանգըստավետ,
Ուր կա նույնպես քեզնից սիրված, հովանավոր ուրիշ մի մարդ։
Քանզի հիմա Մենելավոսն հաղթել է քաջ Ալեքսանդրին
Եվ ուզում է ինձ՝ ատելուս առնել դարձյալ ու տուն տանել,
Նըրա՞ համար դու եկել ես նյութելու նոր մի նենգություն։
Դո՛ւ նըրա մոտ գընա նըստիր, թողած ճամփան աստվածների
Եվ այլևրս քո ոտքերով Ոլիմպոս մի՛ վերադառնա,
Այլ նըրա մոտ լաց ու ողբա և հընազանդ եղիր այնքան,
Մինչև քեզ կին առնի իրեն կամ աղախին՝ իր տան համար։
Իսկ ես այնտեղ էլ չեմ դառնա անկողինն իր հարդարելու
Եվ դառնալու ծաղր ու ծանակ տըրոյացի կանանց համար։
Թո՛ղ ինձ ուստի և հեռացիր, քանզի սիրտըս ցաված է խիստ»։
Աստվածուհին հույժ բարկությամբ նըրան այսպես պատասխանեց.
«Մի՛ գըրգըռիր ինձ, եղկելի, գուցե վըրադ բարկանալով՝
Ատեմ ես քեզ այնքան, որքան մինչև, հիմա սիրել եմ քեզ,
Եվ երկուստեք՝ տըրոյացոց և աքայանց միջև, անհաշտ
Նյութեմ դըժնյա վըրեժ ու ոխ, և դու դաժան մահով կորչես»։
Այսպես ասաց, և Հեղինեն՝ զարմը Զևսի, ահաբեկված
Ելավ գընաց գաղտագողի, ներկաների աչքից անտես,
Քողածածուկ իր շըղարշով, հետևե|ով աստվածուհուն։
Եվ երբ հասան շըքեղաշուք պալատը պերճ Ալեքսանդրի,
Աղախինները գընացին իրենց գործով ըզբաղվելու,
Իսկ Հեղինեն ամենագեղ դեպ առագաստն առաջացավ,
Որտեղ Աստղիկ աստվածուհին աթոռ դըրեց Պարիսի դեմ
Հեղինեի՝ վահանադրոշ Արամազդի դըստեր համար,
Ու նըստելով նա խըստադեմ հանդիմանեց իր ամուսնուն.
«Մենամարտի՞ց ես գալիս դու, ա՜հ, երանի թե մեռնեիր
Քաջի ձեոքով, որ իմ նախկին ամուսինն է արիասիրտ.
Դու պարծենում էիր առաջ, թե քո բազկով և նիզակով
Գերազանցում ես Արեսի սիրելագույն Մենելավին.
Թե քաջ ես դու, գընա ձայն տուր Մենելավին խարտիշահեր
Եվ դուրս արի դու նըրա դեմ մենամարտի երկրորդ անգամ.
Բայց ո՛չ, խորհուրդ չեմ տա ես քեզ մենամարտել հանդգնաբար
Դյուցազնական ու քաջատեգ Մենելավոս Ատրիդի հետ,
Որպեսզի մի գուցե հանկարծ նըրա տեգին դառնաս դու կեր»։
Հըրաշագեղ Հեղինեին Պարիսն այսպես պատասխանեց.
«Մի՛ խոցոտիր սիրտըս դու, կին, ինձ դառնապես այպանելով,
Թե օգնությամբ Աթենասի Մենելավն ինձ հաղթեց այսօր,
Մի այլ անգամ ես կը հաղթեմ Մենելավոս արիսյանին,
Որովհետև մենք էլ ունենք մեզ օգնական, մոտ աստվածներ։
Իսկ այժմ, արի, ամուսնական բուռըն սիրով պառկենք մեկտեղ,
Զի այսպիսի այրող տարփանք չեմ ըզգացել երբևիցե,
Ոչ մինչև իսկ առաջին հեղ, երբ հեշտավետ Սպարտայից
Հափըշտակած քեզ հապըշտապ փախչում էի իմ նավերով,
Ու Կրանայե կղզում քեզ հետ մահիճ մըտա հեշտագըրգիռ
Ինչպես հիմա, որ վառվում եմ քեզ մըտնելու հուր ցանկությամբ»։
Ասաց, գընաց դեպ անկողին Հեղինեի ձեռքից բըռնած,
Ու պառկեցին քանդակածո անկողնու մեջ հանգըստավետ։
Իսկ Ատրիդեսն ամբոխի մեջ վազվըզում էր գազանաբար
Ու Պարիսին էր որոնում, ամենուրեք աչք ածելով,
Սակայն ոչ ոք տըրոյացի ու դաշնակից զինվորներից
Չըկարեցան ցույց տալ նըրան անհետացած ախոյանին։
Չէր թաքցընի ոչ ոք, եթե Ալեքսանդրին տեսած լիներ,
Զի բոլորի համար Պարիսն ատելի էր մահվան նըման։
Այն ժամանակ այսպես խոսեց Ագամեմնոն արանց արքան,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք և սատարներ,
Հայտնի է, որ հաղթությունը Մենելավին է արիսյան,
Ուստի այստեղ բերեք իսկույն Հեղինեին իր գանձերով,
Եվ տուգանքը, տըրոյացիք, վըճարեցեք ըստ պայմանի,
Որ այս մասին դարե ի դար սերունդները հիշեն ընդմիշտ»։
Այսպես ասաց, և գովեցին նըրան բոլոր աքայեցիք։
Երգ չորրորդ։ Ուխտադրժություն. Ագամեմնոնը զորահանդես է անում
Ոսկե հատակ սըրահներում, Արամազդի շուրջը բազմած
Ժողով էին անում բոլոր աստվածները երկնաբընակ,
Եվ վեհանուշ Հեբեն նըրանց ոսկեքանդակ բաժակներով
Մատըռվակում էր հոտընկայս աստվածեղեն քաղցր ըմպելին։
Խըմում էին նըրանք կարգով ու նայում վար՝ դեպի Տրոյա,
Երբ Զրվանյանր Հերային զայրացնելու նըպատակով՝
Նըրան խայթող այս գըրգըռիչ առակավոր խոսքերն ասաց.
«Մենելավոսն անի երկու դիցուհիներ իրեն պաշտպան—
Մեկը Հերան արգիացի, մյուսն Աթենաս Պահպանապետն,
Սակայն մի կողմ քաշված նըրանք, զվարճանում են նայելով,
Այնինչ Աստղիկն իր Պարիսից չի հեռանում բոլորովին
Եվ նըրանից վանում է միշտ մահվան օրհասն աղետավոր.
Փոքր-ինչ առաջ փըրկեց նըրան, երբ գըրեթե կորած էր նա։
Բայց հաղթությունն արիսական Մենելավինն է անկասկած,
Իսկ մենք խորհուրդ անենք հիմա, թե գործն ինչպե՞ս պիտի շուռ տանք.
Անագորույն ճակատամարտ ու պատերա՞զմ պիտ հըրահրենք
Մենք այդ երկու կողմերի մեջ, թե՞ արծարծենք սեր հաշտարար։
Եթե սա է փափագելին և բոլորին սըրտահաճո,
Պրիամոսի բարեբընակ քաղաքը թող մընա կանգուն,
Եվ Մենելավն առնի տանի արգիուհի Հեղինեին»։
Ասաց, Հերան և Աթենասն երկուսը մեկ մըռմըռացին,
Նըստած մեկտեղ տըրոյացոց դեմ չարիքներ որոճալով։
Արամազդի դեմ սըրտմըտած Աթենասը ձայն չըհանեց,
Մինչ ամեհի մի բարկություն ցունց էր հանում նըրա հոգին.
Սակայն Հերան չըկարեցավ իր զայրույթը սանձահարել,
Ու սիրտը սև մաղձով լեցուն այս խոսքերը դուրս պոռթըկաց.
«Անագորո՛ւյն դու Զրվանյան, այդ ինչ խոսք էր, որ ասացիր,
Ինչո՞ւ համար հոգնություններս առ ոչինչ ես համարում դու
Ձիերս արյուն-քըրտինք մըտան, ինչպես և ես՝ ի պատուհաս
Պրիամոսի և իր որդոց՝ զորք ու զինվոր հավաքելով։
Արա՛, ինչպես ինքըդ գիտես, ինչպես որ քո սիրտն է ուզում,
Մենք՝ մընացած աստվածներըս համաձայն ենք քո արածին»։
Եվ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես ասաց ցասկոտ.
«Ա՛յ անպիտան, քեզ ի՞նչ չարիք կամ ի՞նչ վընաս են պատճառում
Պըրիամը ծեր և իր որդիք, որ անդադար ատելությամբ
Ճըգնում ես դու հիմնահատակ քանդել Իլիոն քաղաքը շեն։
Եվ մինչև որ դու Իլիոնի պարիսպներից ու դըռներից
Ներս չըմըտնես, լափես ողջ-ողջ Պրիամոսին և իր որդոց
Եվ մյուս բոլոր տըրոյացոց՝ ոխըդ պիտի չըհագենա։
Արա՛, ինչպես կամենում ես, որ այս պայքարը մեր միջև
Ավելի մեծ կըռվի առիթ չըտա հանկարծ ապագայում։
Մի այլ բան էլ պետք է ասեմ, և այն դու լավ միտքըդ պահիր.
Երբ որ իմ էլ սիրտը ուզի քանդել քաղաք մի քո սիրած
Եվ կործանել հիմնահատակ՝ պիտ չարգելես զայրույթըս դու,
Այլ թույլ տաս ինձ, ինչպես որ ես թույլ տըվի քեզ այդ ակամա,
Զի այն բոլոր քաղաքներից, որոնց մեջ վառ արեգակի
Եվ աստղազարդ երկընի տակ մահկանացու մարդն է ապրում,
Իլիոնն է սուրբ՝ ամենաթանկն ու սիրելին սըրտիս համար,
Եվ քաջատեգ Պրիամը ծեր և ժողովուրդը Պրիամի.
Զի իմ սեղանն ամենևին զուրկ չէր մընում ո՛չ խորտիկիս.
Ո՛չ նըվերից և ո՛չ ճարպից, ինչ պատիվ որ մեզ է վայել»։
Եվ մեծարգո աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց.
«Սըրտիս համար հույժ սիրելի երեք քաղաք կա մի-միայն—
Արգոսը մեծ և Սպարտան և Միկենեն լայնափողոց։
Զընջիփ դըրանք, թե երբևէ դառնան սըրտին քո ատել՜ի.
Չեմ արգելի, դեմ չեմ լինի, քանզի եթե չուզենամ էլ
Ու թույլ չըտամ կործանելու՝ միևնույն է, օգուտ չունի,
Բան չեմ շահում բոլորովին, զի սոսկալի զորեղ ես դու։
Սակայն պետք չէ հօդըս ցընդեն հոգնություններն իմ բազմաջան,
Եվ թող բոլոր հավերժ անմահ աստվածները հետևեն մեզ։
Արդ, փութապես և անհապաղ տո՛ւր հըրաման Աթենասրն,
Որ գընա մարտն արյունահեղ՝ տըրոյացոց և աքայանց,
Եվ թող ջանա այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն ու հարվածեն խրոխտապանծ աքայեցոց»։
Այսպես ասաց, և դեմ չեղավ աստվածահայր Զևսը հըզոր,
Որ դառնալով Աթենասին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Գընա՛ շուտով դեպի բանակն աքայեցոց ու տըրոյանց
Եվ աշխատիր այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն ու հարվածեն խըրոխտապանծ աքայեցոց»։
Այս ասելով, բոցավառեց արդեն վառված Աթենասին,
Որ շուտափույթ վար սըլացավ Ոլիմպոսի բարձունքներից
Բոցաճաճանչ աստղի նըման, որ Զրվանյանը նըրբամիտ
Ուղարկում է որպես նրշան նավորդներին ու բանակին.
Եվ որից բյուր ու անհամար կայծակներ են թափվում կարմիր։
Այդպես՝ Պալլաս Աթենասր վար սրլացավ դեպի երկիր
Ու նըրանց մեջ արձանացավ. և ապշեցին նրանք ի տես—
Աքայեցիք պըղընձազգեստ և քաջաձի տըրոյացիք,
Եվ ամեն ոք հիազարհուր՝ իր րնկերոջն այս էր ասում.
«Անշուշտ նորից արյունահեղ մեծ պատերազմ է պայթելու
Եվ կամ գուցե սեր արծարծի Զևսը երկու կողմերի մեջ,
Նա, որ մարդկանց կըռիվների մատակարարն է շարունակ»։
Այսպես էին ասում իրար աքայեցիք և տըրոյանք.
Իսկ Աթենաս Պալլասն ահեղ՝ տըղամարդու կերպարանքով—
Անտենորյան Լավոդոկի՝ մըտավ տըրոյանց բազմության մեշ
Ու փընտրում էր ուշի–ուշով աստվածակերպ Պանդարոսին։
Եվ նա գըտավ Լիկայոնի ուժեղ որդուն կանգնած այնտեղ,
Շուրջը բոլոր վահանավոր մարդկանց գընդեր հաստաբազուկ,
Որոնց իր հետ բերել էր նա հոսանքներից էսեպոսի։
Մոտենալով նըրան Պալլասն այս սըրաթև խոսքերն ասաց.
«Պիտի լըսե՞ս արդյոք դու ինձ, Լիկայոնի որդի՛դ արի,
Սիրտ պիտ անե՞ս թռցընելու Մենելավին սրլաք մի սուր
Եվ վաստակես տըրոյանց մեջ փառք ու պատիվ հերոսաբար,
Եվ մանավանդ որ Պարիսից մեծ պարգևներ դու կըստանսա,
Եթե տեսնի արիսական Մենելավոս Ատրիդեսին
Պարտված նետով քո աղեղի և խարույկի վըրա ելած։
Օ՛ն ուրեմըն, անմիջապես նըշան բըռնիր Մենելավին
Եվ ուխտ արա լուսածընունդ Ապոլլոնին արծաթաղեղ
Զոհել գառներ անդրանկածին, երբ որ Զելե վերադառնաս»։
Այսպես ասաց աստվածուհին և այդ խենթին հըրապուրեց։
Հանեց նա իր աղեղն իսկույն շինված քոշի կեռ կոտոշից,
Որին զարկեց դարանամուտ, երբ նա ժայռից դուրս էր գալիս,
Խոցեց սըրտից, ու փուլ եկավ նա ողջ մարմնով ժայռի վըրա,
Կոտոշները կարծըր ու կեռ՝ տասնըվեց թիզ էին նըրա,
Որոնք հըղկեց վարպետորեն մի անվանի եղջերագործ
Ու հագցըրեց երկու ոսկյա օղեր նըրա սուր ծայրերին։—
Արդ, եղջերյա աղեղն իր այդ լարեց՝ գետնին դեմ տրված նա,
Իսկ ընկերներն վահանն իրենց րըռնել էին նըրա դիմաց,
Որ մի գուցե քաջ աքայանք հարձակվեին նըրա վըրա,
Նախքան որ նա կըխոցոտեր արիսական Մենելավին։
Նա կապարճի խուփը բացեց ու հանեց նետ մի նորաթեք,
Հաստատեց այն լարի վըրա և ուխտ արավ արծաթաղեղ
Ապոլլոնին զոհաբերել պարարտ դառներ անդրանկածին.
Երբ որ Զելե նըվիրական իր քաղաքը վերադառնա։
Ապա քաշեց նա լարը պիրկ՝ նետակոթի հետ միասին
Արջառաջիլն ու աղեղի երկաթը իր կըրծքին հըպեց,
Եվ երբ քաշեց աղեղը հաղթ լայնալիճը շըրջանաձև՝
Լարն ըշկահեց շառաչալից, լիճը ճայթեց ահագնաձայն
Ու սայրասուր նետը թըռավ դեպի կանգնած ըսպայակույտ։
Բայց, Մենելա՛վ, չըմոռացան քեզ աստվածներն երջանկափառ,
Եվ մանավանդ, ավարառու դուստրը հըզոր Արամազդի,
Որ կանգնելով դեմըդ ընդփույթ՝ շեղեց սըլաքը դառնաթույն
Եվ քո մարմնից հեռու վանեց, ինչպես մայրը սիրագորով,
Որ քրշում է ճանճն երեսից անուշ քընով քընած մանկան։
Այդպես և նա՛ նետը ուղղեց դեպի այնտեղ, ուր կամարի
Ճարմանդներն են ոսկեճաճանչ և ուր զըրահն է կըրկնակի։
Նետը դիպավ նըրա գոտուն և կամարից անցավ թափով,
Ծակեց անցավ շանթի նըման և զըրահը զարմանարվեստ
Ու տախտակը մարմնապաշտպան— պատ ու պատվար՝ նետերի դեմ—
Եվ դյուցազնի Կողքը խըրված՝ մորթը քերծեց թեթևակի,
Որի վերքից անմիջապես բըխեց արյուն բոսորագույն։
Ինչպես մեոնիդ կամ կարիացի մի կին փըղոսկրը ըսպիտակ
Ներկում է վառ կարմիր գույնով, որ ձիերին շրուշակ լինի,
Եվ պահվում է սենյակի մեջ ավարառու ասպետներից,
Թագավորի համար նըվեր և ի մեծ շուք նըրա փառաց'
Թե՛ իբրև զարդ ձիու համար և թե՛ պարծանք այն հեծնողին,—
Մենելավո՛ս, այդպես նաև ազդրերը բո գեղապարույր
Եվ սըրունքներդ մինչև չըքնաղ կրունկդ կարմիր ներկրվեցին։
Ագամեմնոն արանց արքան սոսկաց արյունն այդ տեսնելով,
Սոսկաց նաև նետահարված Մենելավոսն արիսական,
Բայց տեսնելով, որ նետի ծայրն ու կարթը դուրս էին ընկած՝
Սիրտն ու հոգին մրտան նորքից իր կըրծքից ներս, ու շունչ քաշեց։
Այն ժամանակ Ատրիդ արքան Մենելավի ձեռքից բըռնած,
Սիրտը սաստիկ ցավով լեցուն՝ աղաղակեց դառնակըսկիծ.
«Մի՞թե, եղբայր իմ հարազատ, կընքեցի այս դաշինքը ես,
Որպեսզի քեզ մեն ու մենակ կըռվի մըղեմ տըրոյանց դեմ,
Որ նենգաբար նետահարեն, ոտնահարած ուխտ ու երդում։
Սակայն իզուր պիտի չանցնեն երդումներն ու դաշինքը մեր,
Ոչ էլ արյունը դառների— նըվերը մեր անապական
Ու ձեռքերի հավատարիմ սեղմումները երկու կողմից.
Զի թեպետև ոլիմպականն առայժմ նըրանց ոչինչ չարավ,
Բայց կըպատժի ուշ կամ կանուխ, ու չարաչա՜ր տուժեն պիտի
Նըրանք իրենց գըլուխներով՝ կանանց, որդոց հետ միասին։
Հաստա՛տ գիտեմ, և նախապես վըկայում է սիրտըս արդեն,
Կըգա օրը, կըկործանվի նըվիրական քաղաքն Իլիոն,
Եվ սատակեն պիտի Պրիամն ու ժողովուրդն իր քաջազեն,
Երբ Զրվանյանը բարձրագահ՝ Արամազդը արփիաբընակ
Դըրժանքի դեմ այս զայրացած՝ ինքը անձամբ ցընցե պիտի
Մառախլապատ ասպարն իր մեծ բոլորի դեմ առհավասար
Գիտեմ, դըրուժն այս երբևէ նա անպատիժ չի թողնելու։
Բայց դու սըրտիս դառըն կըսկիծ պիտի դառնաս, Մենելավե՛,
Եթե մեռնես, ա՜հ, վաղաժամ և կընքես քո մահկանացուն,
Եվ ես մենակ, մեծ կորուստով դեպի Արգոս վերադառնամ,
Զի աքայանք պիտի ուզեն վերադառնալ անմիջապես
Երկիրն իրենց հայրենական, և մենք թողնենք արգիուհի
Հեղինեին՝ ի փառըս մեծ Պրիամոսին և տըրոյանց,
Եվ ոսկորներդ, ավաղ, պիտի փրտեն այստեղ, Տըրոյայում,
Որտեղ ընկար դու կարեվեր, և մընաց մեր գործն անկատար.
Եվ ապա ոմն ամբարտավան ու սինլըքոր տըրոյացի
Կոխկըրտելով գերեզմանքդ՝ գոչե պիտի գոռոզաբար.
«Օ՜խ, թե այսպե՛ս առներ արքա Ագամեմնոնն ոխն ամենքից,
Ինչպես որ այժմ այստեղ բերեց աքայեցոց բանակն իզուր
Եվ ետ գընաց կորագըլուխ, ամոթապարտ ու ձեռնունայն,
Կորավ դատարկ իր նավերով դեպի երկիրն իր հայրենի,
Թողած այստեղ, օտար հողում Մենելավին ահեղագոռ»։—
Այսպես պիտի ասի գոռոզ յուրաքանչյուր տըրոյացի,
Թող որ բացվե՜ր երկիրն այնժամ ու կուլ տար ինձ իր անդընդում»։
Սըրտապընդեց նըրան խարտյաշ Մենելավոսն այս խոսքերով.
«Մի՛ վախենար և աքայանց զորքին նույնպես մի՛ վախեցնի,
Զի նետը սուր՝ վըտանգավոր ու մահառիթ տեղ չըդիպավ.
Պաշտպանեցին ինձ նըկարեն կամար-գոտին և ի ներքուստ
Զըրահն ամուր, որ շինեցին պըղընձագործ վարպետ մարդիկ»։
Վըրա բերեց ուրախացած Ագամեմնոնն այդ լըսելիս.
«Ո՜ւր էր, եթե այդպես լիներ, սիրելիդ իմ Մենելավոս,
Արդ, ուրեմըն թող որ քըննի բըժիշկը քո վերքը և թող
Դընի վըրան ըսպեղանի, որ սև ցավերդ հանգըստանան»։
Այս ասելով՝ կանչեց ձայնեղ Տալթիբիոս մունետիկին.
«Գընա՛ իսկույն,— ասաց նըրան,— այստեղ կանչիր Մաքավոնին՝
Ասկլեպիոս մեծահըմուտ բժշկապետի գիտակ որդուն,
Թող գա տեսնի աքայանց պետ արիսական Մենելավին,
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։
Այսպես ասաց Ագամեմնոնն ու Տալթիբիոսը հը նազանդ
Վազեց գընաց դեպի գունդը պըղընձազգեստ աքայեցոց,
Որոնելով դյուցազըն վեհ Մաքավոնին, որին գըտավ
Տրիկեից իր հետ բերած վահանավոր բազմության մեջ։
Մաքավոնին մոտենալով՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Օ՛ն, Ասկլեպյան, արի գընանք, Ատրիդ արքան կանչում է քեզ,
Որ գաս տեսնես աքայանց պետ արիսական Մենեյավին,
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։
Այսպես ասաց ու կըրծքի տակ սիրտը նըրա ցավով ցընցեց,
Ու դուրս գալով՝ անցան արագ աքայեցոց մեծ բանակով.
Եվ երբ հասան այնտեղ, ուր քաջ Մենելավոսն էր վիրավոր,
Շըրջապատված իշխանների հոծ բազմությամբ, շուտ մոտտեցավ
Եվ կամարի միջից նըրա դուրս քաշեց նետն անմիջապես,
Որի բոլոր կարթերը կեո ետ քաշելիս կտրտվեցին։
Քանդեց կարգով՝ գոտին, զըրահն ու կամարը ճարտարարվեստ,
Ու տեսնելով վերքը քաջի, ուր դառնաթույն սըլաքն ընկավ,
Քամեց վերքի արյունը նախ, ըսպեղանի դըրեց ապա,
Որ Քիրոնը մի ժամանակ սովորեցրեց հորն իր՝ սիրով։
Եվ մինչ նըրանք Մենելավին դարմանելով էին ըզբաղ՝
Վահանավոր տըրոյացիք հարձակվեցին նըրանց վըրա.
Եվ աքայանք զենքերն հագան՝ պատրաստվելով պատերազմի։
Այնտեղ թըմրած չէիր տեսնի Ագամեմնոն դյուցազունին,
Ոչ էլ վախկոտ ու սըրտաբեկ և դասալիք պատերազմից,
Այլ ամեն ժամ ժիր ու պատրաստ՝ ռազմի համար փառապարգև։
Բաց թողնելով պըղընձադրվագ կառքն ու ձիերը վրընջուն,
Որոնց մի կողմ առած պահում էր ըսպասյակն հավատարիմ՝
Եվրիմեդոնն— արի որդին Պիրեոսյան Պըտոլեմի,
Որին հաճախ պատվիրում էր չըհեռանալ իրեն մոտից,
Երբ բազմամբոխ իր գընդերին հրամայելուց հոգնում էր նա,—
Վազվըզում էր ոտքով հիմա և մի գընդից մյուսն էր անցնում
Եվ ձիավարժ աբայանցից ում որ տեսներ քաջակորով՝
Մոտ գընալով անմիջապես քաջալերում էր կըտրիճին.
«Արգիացի՛ք, մի թուլանաք ձեր կորովի քաջությունից
Զի Արամազդ հայրը երբեք դորուժներին չէ զորավիգ,
Նըրանք, որ նախ և առաջինն եղան դըրուժ իրենց երդման,
Նըրանց փափուկ մարմինները անգղերն, անշուշտ, ուտեն պիտի,
Եվ մենք պիտի նըրանց կանանց ու դեռատի մանուկներին
Գերի տանենք մեր նավերով ու քաղաքը նըրանց քանդենք»։
Իսկ վատասիրտ ու վեհերոտ՝ պատերազմից փախչողներին
Կըշտամբում էր նա զայրագին նախատալից այս խոսքերով.
«Ողորմելխ արգիացիք, չե՞ք ամաչում, ինչո՞ւ այդպես
Կանգնել եք դուք ապուշ կըտրած, անշարժ՝ նըման եղնորթների,
Որոնք երբ որ հոգնում են մի լայնածավալ դաշտ անցնելուց
Կանգ են առնում անուժ, անզոր, չուզենալով առաջ գընալ։
Այդպես եք դուք, որ ապշահար կանգ եք առել ու չեք կըռվում։
Ինչ է, միթե ըպասում եք, որ տըրոյանք գան ու հասնեն
Մինչև ճերմակ ա՞փը ծովի, ուր կանգնել են նավերը մեր,
Որպեսզի դուք այն ժամանակ տեսնեք արդյոք թե ձեզ վըրա
Զրվանյանը ամպրոպադեզ տարածո՞ւմ է իր հովանին»։
Այսպես ահա իշխանաբար անցնելով նա գընդից ի գունդ
Ու վաշտից վաշտ՝ եկավ հասավ կըրետացոց ջոկատներին,
Որոնք զինված կանգնած էին շուրջը դյուցազն Իդոմենի,
Իդոմենի, որ նախամարտ գընդումն էր հանց հուժկու վարազ,
Եվ Մերիոնն արիասիրտ հետին գունդն էր ոգևորում։
Ուրախացավ նըրանց ի տես Ագամեմնոն արանց արքան
Եվ այս շոյող խոսքերն ասաց Իդոմենես թագավորին.
«Դանայանց մեջ ամենից շատ քեզ եմ հարգում, Իդոմենես,
Թե՛ մարտի մեջ, թե՛ կոչունքում, երբ աքայանց ավագանին
Խառնարանում խառնում է սև ընտիր գինին մեծահարկի,
Որտեղ, մինչդեռ այլ վարսագեղ աքայեցիք առհասարակ
Բաժինն իրենց կըմպեն չափով՝ քո բաժակը լեցուն է միշտ,
Ինչպես և իմ, ամեն անգամ, երբ խըմելու փափագ ըզգանք։
Բայց նայիր որ և ա՛յս անգամ դու խիզախես գուպարի մեջ,
Ինչպես առաջ ես պարծեցել ու մարտընչել հերոսաբար»։
Նըրան այսպես պատասխանեց Իդոմենես կըրետացին.
«Ագամեմնո՛ն, ես միշտ էլ քո զենընկերն եմ հավատարիմ.
Խոստումըս ես կըկատարեմ, ինչպես որ քեզ խոսք եմ տըվել.
Իսկ դու գընա մյո՛ւս վարսագեղ աքայեցոց հորդորելու,
Որ մարտը մեր շուտ ըսկըսենք տըրոյանց դեմ երդմնազանց,
Որոնց միայն այսուհետև մընում է մահ և կոտորած,
Քանզի իրե՛նք նախ և առաջ դըրուժ եղան իրենց ուխտին»։
Այսպես ասաց, և Ատրիդեսն առաջ անցավ զըվարթասիրտ,
Տեսավ երկու Այաքսներին կազմ ու պատրաստ պատերազմի.
Տանում էին նըրանք ամպրոպ մի հետևակ մարտիկների։
Ամպի նըման, որ բըլուրի ծայրից հովիվն է նըշմարում,
Երբ Զեփյուռի շընչով քըշված դեպի ծովն է սուրում արագ,
Կուպրի պես սև՜ հերոսներից բերելով մեծ մըրրիկ իր հետ,
Եվ հովիվը ահաբեկված քըշում է հոտն իր քարանձավ,—
Այդպես՝ երկու Այաքսների հետ դեպի մարտ էին գընում
Դյուցասընունդ կըտրիճճերի գումարտակներ ըսպառազեն։
Այո. տեսնելով՝ ուրախացավ Ագամեմնոն արանց արքան
Եվ դեպ նըրանք բարձըր ձայնով այս թևավոր խոսքերն ասաց.
«Ո՛վ Այաքսներ, զորավարնե՛ր դուք ամրաբարձ աքայեցոց,
Հրաման չունեմ տալու ես ձեզ, ոչ էլ հարկ կա հորդոր կարդալ,
Զի դուք արդեն արիաբար հուր եք շընչում ձեր քաջերին։
Ո՜ւր էր եթե, ո՛վ Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Որ բոլորն էլ իրենց կըրծքում այդպիսի սիրտ ունենային.
Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն մեր ձեռքերով
Կըքանդըվեր բոլորովին, կըկործանվեր հիմնահատակ»։
Այսպես, ասաց և թողնելով նըրանց՝ գընաց Նեստորի մոտ,
Եվ քաջաձայն Պելյանց խոսնակ ալևորին գըտավ այնտեղ,
Որ կարգի էր դընում իր զորքն ու հորդորում պատերազմի՝
Պելագոնի, Քրոմիոսի, Ալաստորի և Հեմոնի,
Եվ հուսկ ապա Բիաս հըզոր ազգապետի հետ միասին։
Նեստորը նախ հեծելազորքն ու կառքերը կարգի դըրեց,
Հետևակներն ապա անթիվ, որ գուպարին պատվար լինեն,
Եվ նըրանց մեջ նա թուլամորթ տըկարներից լըցրեց բոլոր,
Որ չուզողներն էլ ըստիպված պատերազմեն ակամայից։
Եվ ուղղելով իր խոսքը նախ այրուձիին՝ նա պատվիրեց,
Որ լավ զըսպեն ձիերն իրենց և ամբոխին չըխառնըվեն.
«Հեծյալներից թող որ ոչ ոք իր քաջության վըրա վըստահ
Չըխիզախի մեն ու մենակ տըրոյացոց դեմ ելնելու,
Եվ ոչ էլ ետ ընկրկի թող, որ չըլըքի կըռվողներին։
Իսկ ով որ իր կառքում նըստած հանդիպի մի ուրիշ կառքի,
Դեպ թըշնամին թող երկարի երկայնաձիգ իր նիզակով,
Հարմարագույն և ապահով միջոցն է սա կըռվելու մեջ,
Մեր նախնիներն այսպես էին բանդում քաղաք ու պարիսպներ,
Ունենալով իրենց կըրծքում ոգի ըզգոն ու սիրտ խոհեմ»։
Մարտերի մեջ քաջահըմուտ ծերն այսպես էր խըրատ տալիս։
Այդ տեսնելով՝ Ատրիդն ուրախ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Երանի՜ թե, ով ծերունի, ինչպես որ սիրտդ է կըրծքիդ մեջ,
Ծունկերդ այդպես քեզ հետ գային և լիներ քո ուժն անդեդև.
Բայց ծերությունն անագորույն մաշում է քեզ. ո՜ւր էր, եթե
Ծերությանըղ ուրիշն առներ, և դառնայիր դու պարմանի»։
Նեստոր ասպետը Գերենյան նըրան այսպես պատասխանեց.
«Ես էլ, Ատրիդ, կուզենայի լինել այնպես, ինչպես էի,
Երբ խըլեցի կյանքը՝ պարթև Երևթալյոն դյուցազունի,
Բայց աստվածներն ամեն լավ բան մեկտեղ՝ մարդու չեն պարգևում։
Երիտասարդ էի այնժամ, իսկ այժըմ ծեր և դողդոջուն,
Բայց այսպես էլ պիտի մընամ հեծելազոր բանակիս հետ
Եվ տամ հորդոր ու խըրախույս, մեզ՝ ծերերիս պատիվ է դա.
Իսկ քաջերն այս, որ ինձանից կըրտսերագույն են տարիքով,
Նետ արձակեն թող քաջաբար վըսստահ իրենց բազկի վըրա»։
Այպես ասաց, և Ատրիդես արքան առաջ անցավ ուրախ,
Գըտավ որդուն Պետեոսի՝ Մենեսթեսին ձիամարդիկ,
Որ կանգնել էր իր շուրջն առած պատերազմող աթենացոց։
Այնտեղ, նըրա մոտ էր նույնպես Ոդիսևսը բազմահանճար,
Փոքր-ինչ անդին կեփալենյաց գընդերն էին կանգնած անգործ,
Որոնք դեռևս չէին մըտել ռազմի ահեղ եռուզեռում,
Քանզի գընդերը ձիավարժ տըրոյացոց և աքայանց
Նոր-նոր էին խրլորտում դեռ առաջ գալով այստեղ-այնտեղ.
Եվ ըսպասում էին նըրանք, որ աքայան ուրիշ մի գունդ
Տըրոյացոց վըրա վազի, ու նոր իրենք մարտն ըսկըսեն։
Այդ տեսնելով հանդիմանեց Ագամեմնոն արանց արքան,
Ու զայրացած, խըրոխտաձայն այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ով դու որդիդ Պետեոսյան, դլուցազասընունդ թագավորի,
Եվ դու, խարդախ ու խորամանկ, չարահընար, նենգ Ոդիսևս,
Ինչո՞ւ եք դուք կանգնել հեռու և ըսպասում ուրիշներին,
Դուք, որ բոլոր քաջերի մեջ նախահարձակ պիտ լինեիք
Եվ դիմագրավ խիզախեիք, վառելով մարտ հըրաբորբոք։
Դուք իմ կողմից առաջինն եք կանչըվում միշտ խըրախճանքի,
Երբ պատրաստեն աքայեցիք կոչունք իրենց ավագանուն։
Սիրում եք դուք խընջույքներում համով-հոտով խորովածներ,
Անուշ գինին, որ խըմում եք, ինչքան որ ձեր սիրտր ցանկա,
Մինչդեռ հիմա դուք հաճույքով կըդիտեիք, եթե տաս գունդ
Ձեզ կանխելով՝ մարտ մոգեին իրենց անգութ երկաթներով»։
Խեթ նայելով նըրա վըրա՝ Ոդիսն այսպես պատասխանեց.
«Ատամներիդ միջից, Ատրխդ, այդ ինչպիսի՞ խոսք էր թըռափ
Ինչպե՞ս ես դու ծույլ ասում մեզ ու վեհերոտ պատերազմում։
Երբ որ վառենք տըրոյանց դեմ բարկ ու բորբոք ճակատամարտ,
Այն ժամանակ պիտի տեսնես, եթե տեսնել դու կամենաս,
Տելեմաքի սիրուն հորը ձիամարդիկ տըրոյացոց
Առաջամարտ գրնդերի մեջ՝ քաջերի հետ մաքառելիս։
Իսկ դու, արքա, այդ նախատինքն իզուր ես մեզ տալիս հիմա»։
Ոդիսևսի այդ զայրույթից զըղջաց արքա Ագամեմնոնն
Ու ժըպտերես, լեզուն փոխած՝ նըրան այսպես պատասխանեց.
«Որդխդ մեծանձըն Լայերտի, դու, Ոդիսևս բազմանը նար,
Ես քեզ սըրտանց չեմ կըշտամբում֊ ու հըրաման չունեմ տալու,
Քանզի գիտեմ, որ քո կըրծքում լավ խորհուրդներ ունես պահած,
Ու խորհում ես խոհեմաբար նույնը, ինչ որ ես եմ խորհում։
Գընա հիմա, և եթե քեզ ես վըշտացրի իմ խոսքերով,
Մենք կըքավենք հետո, և դիք թող որ ջընջեն հուշն այդ իսպառ»։
Այսպես ասաց և թողնելով նըրանց գընաց ուրիշներին,
Եվ Տիդեսի որդուն գըտավ՝ Դիոմեդեսին մեծահոգի,
Որ կանգնել էր շըքեղորեն լըծված կառքում իր փառահեղ
Սեթենելի հետ միասին՝ Կապանեսի շրքեղ Որդու։
Ագամեմնոն արանց արքան մոտենալով Դիոմեդին՝
Հանդիմանեց հույժ բարկացած նըրան խայթող այս խոսքերով.
«Վա՜յ ինձ, որդիդ արիասիրտ ու ձիավարժ քաջ Տիդեսի,
Ինչո՞ւ ես դու այդպես վախով նայում քո դեմ ռազմադաշտին։
Այդպիսի վախ ու զարհուրանք չէր ճանաչում հայրըդ երբեք,
Այլ քաջերի գըլուխն անցած մաքառում էր թըշնամու դեմ։
Ես չեմ եղել, դըժբախտաբար, ներկա նըրա կըռիվներին,
Բայց տեսնողներն ասում են, թե քաջագույնն էր նա բոլորից։
Պատմում են, որ առանց կբռվի մրտավ Միկենք նա իբրև հյուր,
Հետը դյուցազն Պոլինիկեն, որ ժողովի զորքեր բազում
Եվ մարտընչի նըվիրական պարիսպների դեմ Թեբեի.
Խընդրում էին, որ տան իրենց երևելի դաշնակիցներ։
Եվ համաձայն եղան նըրանք տալ այդպիսիք, Զևսը, սակայն,
Փոխեց նըրանց միտքը մեկեն չարագուշակ նրշաններոփ
Թողին նըրանք և գընացին, ու շատ երկար ճամփա անցան,
Մինչ Ասոպոս եկան հասան կընյունաբեր և խոտավետ։
Այնտեղ քո հորն աքայեցիք պատգամավոր ուղարկեցին,
Եվ Տիդեսը գընաց գըտավ կադմեացոց որդիներին
Ահեղազոր Էտեոկլի տանը նըստած խըրախճանքի։
Թեև մենակ և անծանոթ՝ կադմեացոց մեջ բազմաթիվ
Չըվախեցավ քո հայրը քաջ, նույնիսկ կըռվի հըրավիրեց
Եվ բոլորին մենամարտում հաղթում էր նա հաջողությամբ։
Այսպես՝ նըրան Աթենասը պաշտպան էր և հովանավոր.
Բայց ձիավարժ կադմեացիք հույժ բարկացած նըրա վըրա՝
Ետ դառնալիս դարանակալ պարմանիներ դըրին հիսուն,
Որոնք երկու պետ ունեին— Պոլիփոնդեսն Ավտոփենյան
Եվ էմոնյան Մեոնը քաջ՝ նըման անմահ առավածների,—
Սակայն նըրանց էլ սև օրհաս ուղարկեց քաջ Տիդեսն անահ,
Ըսպանելով բոլոր նըրանց. թողեց նա մեկ հոգի միայն,
Լոկ Մեոնին, որ տուն դառնա առավածների նըշաններով։
Էտոլացի Տիդեսն այսպես մարդ էր անվախ, իսկ իր որդին
Կըռվում վախկոտ ու վատասիրտ և խոսքի մեջ միայն ճարտար»։
Ասաց, սակայն ձայն չըհանեց Դիոմեդեսն արիասիրտ,
Ակնածելով պատկառելի Ագամեմնոն թագավորից։
Իսկ փառահեղ Սթենելոսն այսպե՛ս նըրան պատասխանեց.
«Սուտ մի՛ խոսիր, ո՜վ Ատրիդես, դու որ գիտես արդար խոսել,
Մենք կըպանծանք մեր հայրերից շատ ավելի լավը լինել։
Մենք էլ առանք, և ավելի՛ սակավաթիվ զինվորներով,
Յոթնադըռնյան Թեբեն և իր պարիսպները արիսական,
Առավածների նըշաններով և օգնությամբ Արամազդի.
Մինչդեռ նըրանք ողջ զոհվեցին իրենց անմիտ մոլորությամբ։
Արդ, մի՛ դընի նույն պատվի մեջ որդիներին և հայրերին»։
Դիոմեդեսն իր ընկերոջ նայելով սուր, այսպես ասաց.
«Է՜, սիրելիս, տեղըդ նըստիր և ականջ դիր իմ խոսքերին։
Ես չեմ նեղվում Ագամեմնոն ազգապետի կըշտամբանքից,
Որ կըռվի է խըրախուսում ըսպառազեն աքայեցոց,
Զի փառքն իրենն է լինելու, աքայեցիք եթե հաղթեն,
Հալածելով տըրոյացոց և գըրավեն Իլիոնը սուրբ.
Իսկ սոսկալի ցավ կըլինի, թե հաղթըվեն աքայեցիբ։
Բայց դու արի, որ ցույց տանք մենք մեր քաջությունն արիսական»։
Ասաց և իր զեն ու զարդով կառքից գետին ցատկեց արագ,
Եվ նըրա լայն կըրծքի վըրա շաչեց պըղինձ ահեղորեն,
Վախ ազդելով մինչև անգամ ամենաքաջ, անահ մարդուն։
Ինչպես հողմից քըշված հուժկու ալիքները լեռնանըման,
Որ ծովափին են զարնըվում ահեղագոչ մըռընչյունով,
Դիզվում են նախ ծովի վըրա, ապա խուժում մեծամըռունչ
Դեպի ցամաք ու բարձրանում ծովափընյա ժայռերն ի վեր
Ու գահավեժ ժայռերն ի վար ժայթքում են հորդ աղի փըրփուր,—
Դանայեցոց գընդերն այդպես կարգով շարված իրար ետև
Խըրոխտապանծ ու խուռներամ գընում էին դեպի գուպար։
Հըրամայում էր բարձրաձայն յուրաքանչյուր պետն իր գընդին,
Եվ մյուսներն արագաքայլ գընում էին լուռ, անշըշունջ,
Այնպես որ մարդ չէր կարծի թե բազմությունն այդ անթըվելի,
Որ հետևում էր պետերին՝ ձայն ունենար իր կըրծքի մեջ։
Վառվում էին պըղընձափայլ նըրանց զենքերն ու ասպազեն,
Եվ այդպես ճոխ զինավառված գընում էին պատերազմի։
Իսկ տըրոյանք, ինչպես անթիվ ոչխարների ըստվար մի հոտ,
Որ, երբ հարուստ մարդու բակում կըթում են կաթը ձյունաթույր,
Բառաչում են անվերջ իրենց գառնուկների ձայնին ի լուր,
Լըցրել էին բանակն այդպես ահագնաձայն աղաղակով,
Չէր տարբերվում խոսք ու բարբառ, այլ կար աղմուկ մի խառնագոչ
Ամեն կողմից այդտեղ եկած բազմալեզու ազգ ու ցեղի։
Արեսն էր բուռն խըրախուսում, դըրդում կըռվի տըրոյացոց,
Իսկ աքայանց՝ ինքն Աթենաս Պալլաս ծավի աստվածուհին։
Ինքը Երկյուղն էր նըրանց հետ և Արհավիրքն ու Քենն անհագ,
Քենն՝ Արեսի քույրն հարազատ և ընկերը արյունառուշտ,
Որ փոքր է նախ ու գետնահուպ, հետո արդեն բարձրահասակ,
Գլուխն երկընքին՝ մեծ քայլերով շըրջում է լայն երկրի վըրա։
Նա էր, ահա, որ գընդից գունդ վազվըզելով այդ ժամանակ
Բոցավառեց բոլորի մեջ կըռվի մոլուցք աղետաբեր։
Եվ երբ նըրանք հասան այնտեղ, ուր որ պիտի ճակատեին,
Իրար առան նիզակ ու տեգ, վահան-ասպար, զըրահ ու զեն,
Եվ քաջազեն կըտրիճների թափն ու կորովը կատաղի
Իրար էին բախվում ուժգին ու խոցոտում, խեղում իրար։
Լըսվում էին ամեն կողմից շըռընդալից շաչ ու շառաչ,
Կըռվողների գոչյունը գոռ, մեռնողների ճիչն ու հառաչ,
Խըրոխտաձայն ըսպառնալիք, և արյունն էր հոսում առատ։
Ինչպես գարնան ձյունահալքից հորդած ջըրերն ահագնամեծ
Շառաչաձայն հեղեղներով գըլորվում են լեռներն ի վար
Եվ ուղխերով առատահոս լքցվում ձորերն անդընդախոր,
Որոնց գոռումն ահագնագոչ լքսում է պարզ հովիվն հեռվից,–
Այդպես նքրանց գոչյունն ահեղ լքցրել է դաշտն անծայրածիր։
Առաջինը Անտիլոքոսն ըսպանեց այր մի քաջազեն*
Եքեպոլոս Թսլիսյանին՝ տըրոյանց գընդից առաջամարտ,
Որին զարկեց ձիավարսյա սաղավարտի կուռ խորանից,
Լայն ճակատին, ու մըխըրճվեց պըղինձը սուր՝ ոսկորի մեջ։
Մութը պատեց աչքերն իսկույն ու տապալվեց գետնատարած,
Ինչպես հըսկա բուրգն է փըլչում կըռվի պահին ահեղասաստ։
Ելեփենորն՝ արի իշխան ու թագավորն աբանտների,
Նետերի տակ, ոտքից բըռնած դուրս էր քաշում ըսպանվածին,
Որ զենքերը կապտի նըրա, բայց չըհասավ նըպատակին,
Մեծահոգի Ագենորը դիակապուտն այդ տեսնելով,
Նըրա կողքից, որ ծըռվելիս ասպարից մերկ էր մընացել,
Խոցեց նըրան մահահարված իր սըլաքով. պըղընձասայր,
Որը տապաստ գետին ընկավ ու տեղնատեղ շունչը փըչեց։
Սըրա վըրա աքայեցիք և տըրոյանք բորբոքվեցին
Ու գազազած գայլերի պես հարձակվեցին իրար վըրա։
Զարկեց Այաքս Տելամոյանն արի որդուն Անթեմյոնի,
Ծաղկափըթիթ ու դեռահաս Սիմոյիսյան այն պատանուն,
Որին ծընեց մայրն Իդայից Սիմոյիսի ափն իջնելով,
Երբ գընում էր ծընողանց հետ տեսնելու իր ոչխարներին։
Այս պատճառով ահա նըրան Սիմոյիսյան էին կոչում,
Բայց սիրասուն ծընողներին ոչխարներով չըհատուցեց,
Զի Այաքսից տիգահարված գետին փըռվեց արնաշաղախ։
Հենց առաջին հարվածն իջավ ժիր պատանու աջ ըստիքին,
Եվ անցնելով պըղինձը թափ՝ տեգը ելավ թիկունքից դուրս
Ու տապալեց պերճ պատանուն փոշեթաթավ բարդու նըման,
Որին, աճած փարթամորեն մարգագետնում, ջըրի ափին,
Երկնասըլաց հասակն ի վեր արձակելով ճյուղեր հուռթի՝
Կըտրեց փայլուն երկաթը սուր՝ ճարտարարվեստ կառագործի,
Եվ նրբանից անիվների ճաղեր շինեց կառքի համար,
Իսկ ինքն այնտեղ ընկած քիչ-քիչ զորանում է ջըրի ափին,
Այդպես Այաքսն աստվածային՝ պըղընձյա տեգով իր սայրասուր
Գետին փըռեց Անթեմյոնի Սիմոյիսյան պերճ պատանուն։
Այն ժամանակ Պրիամոսյան Անտիփոսը երփնազըրահ
Գումարտակի միջից ցասկոտ նետեց սուր տեգն իր Այաքսին,
Բայց վըրիպեց իր նըշանից ու Լևկոսին դիպավ թափով,
Ոդիսևսի ընկերակցին, երբ դիակը դուրս էր հանում,
Որ փուլ եկավ անմիջապես, և դիակը ձեռքից ընկավ։
Ոդիսևսը իր ընկերոջ մահվան վըրա հույժ բարկացած՝
Առաջ նետվեց խիզախաբար փայլակնացայտ իր նիզակով,
Գընաց մոտիկ և նայելով շուրջը՝ փայլուն տեգն արձակեց։
Տըրոյացիք այդ տեսնելով՝ ընկըրկեցին սարսափահար։
Իզուր չանցավ սուրսայր աշտեն վըրիժավառ Ոդիսևսի,
Այլ հարվածեց Դեմոկոնին՝ Պրիամոսի այն հարճորդուն,
Որ եկել էր սըրաթըռիչ ճայեկներով՝ Աբիդոսից։
Արդ, Ոդիսևսը զայրացած իր զինակցի մահվան վըրա,
Նըրա քունքին նըշան առավ պըղընձասայր իր սըլաքով,
Որը թափով ծակեց անցավ ու դուրս եկավ մյուս քունքից.
Եվ խավարչտին մութը նըրա ծածկեց աչքերն անմիջապես,
Գետին փըռվեց ողջ հասակով, ու շաչեցին զենքերն իր շուրջ։
Ընկըրկեցին տըրոյացիք և մինչևիսկ Հեկտորն արի,
Իսկ արգոսյանք մարտադաշտից դուրս հանեցին դիերն իրենց
Ու նոր թափով թըռան առաջ, բայց Ապոլլոնը բարկացած,
Որ դիտում էր Պերգամայից, խըրախույս կարդաց տըրոյացոց.
«Ձիախըրո՛խտ տըրոյացիք, տեղի մի՛ տաք արգիացոց,
Քանզի նըրանց մարմինները քարից և կամ երկաթից չեն,
Որ դիմանան մորթապատառ պըղինձներին ձեր սայրասուր.
Ոչ էլ Աքիլլն է կըռվի մեջ՝ որդին Թետիս վարսագեղի,
Որ սըրտակեզ իր մաղձն է սև ծամում այնեղ՝ նավերի մոտ>։
Այսպես գոոաց աստվածն ահեղ, մինչ աքայանց մեծ բանակում
Արամազդի կառափնածին դուստր Աթենաս աստվածուհին
Սիրտ էր տալիս վըճատներին, վազվըզելով այս ու այնտեղ։
Հասավ մահվան օրհասը սև Ամարինկյան Դիորեսին.
Բըռունցքաչափ, կոշտուփըռոշտ մի բար եկավ հանկարծակի
Զարկեց նըրա աջ սըրունքին, և զարկողն էր թըրակացոց
Պետ Պիրիոս Իմբրոսյանը, նա, որ եկել էր Ենոսից։
Ոսկորները փըշըրվեցին, և նա ընկավ փոշեթավալ,
Երկու ձեռքերն ընկերներին պարզած մահվան հոգեվարքում։
Բայց Պիրիոսն իր նիզակը նըրա պորտի մեջ խըրեց խոր
Ու դուրս թափեց ողջ կարոտին, և նա փակեց աչքերն ընդմիշտ։
Եվ էտոլյան Թոասն այնժամ նետեց տեգն իր Պիրիոսին,
Հարվածելով նըրան կըրծքից, ըստինքներից փոքր-ինչ վերև.
Տեգը խըրվեց թոքերի մեջ, և մոտ գալով Թոասն արագ
Քաշեց աշտեն նըրա կըրծքից և հանելով դաշույնը սուր՝
Փորը խըրեց ե կարոտին դուրս թափելով՝ հոգին առավ։
Բայց Թոասը չըկարեցավ զինազերծել ըսպանփսծին,
Քանզի նըրան պաշարեցին ցցունագես թրակացիք,
Որին, թեպետև հաղթանդամ, կորովալի ու ջըլապինդ՝
Ետ մըղեցին, և նա հազիվ գըլուխն իր ողջ առավ-փախավ։
Այսպես՝ երկուսն էլ դիտապաստ գըլորվեցին. իրարու մոտ—
Թըրակացոց և էպիանց զորավարներն ըսպառազեն։
Եվ ուրիշ շատ քաջարիներ ընկնում էին երկու կողմից։
Եվ եթե ոմն անխոցելի գար անվըտանգ հասներ այնտեղ,
Եվ Աթենաս Պալլասն ինքը նըրա ձեռքից ամուր բըռնած
Պըտըտցըներ մարտադաշտում, պըղընձազեն քաջերի մեջ,
Ետ վանելով ամեն վայրկյան սուր նետերի տարափն անվերջ՝
Ապշե՛ր պիտի ու զարմանար, քանզի այդ օր երկու կողմից՝
Աքայեցոց և տըրոյանց բանակներից առհավասար
Շատ մարտիկներ բերանքսիվայր գըլորվեցին իրար վըրա։
Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի
Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի
Բայց Աթենաս Պալլասն այնժամ լըցրեց Տիդյան Դիոմեդեսին
Նոր կորովով եւ քաջությամբ, որ համորեն աքայանց մեջ
Նշանավոր լինի այդ օր եւ ժառանգի փառք ու պարծանք։
Լուսապայծառ հըրով անշեջ վառվում էին ու բոցկըլտում
Նըրա ասպարն ու սաղավարտն աշնանային աստղի նըման,
Որ փայլում է լուսացընցուղ՝ լըվացվելով Օվկիանոսում:
Այսպես ահա նըրա գլխից եւ ուսերից բոց էր ցայտում
Երբ դիցուհին մըղեց նըրան փոթորկահույզ գուպարի մեջ:
Տըրոյանց մեջ Դարես անվամբ հարուստ մի մարդ կար անբասիր.
10 Հեփեստոսի քուրմը անբիծ, որը երկու որդի ուներ,
Մեկը Փեգեսն, մյուսն Իդեոս՝ ռազմի հըմուտ եւ քաջասիրտ։
Սըրանք իրենց ընկերներից առանձնացած, երկուսը մեկ
Նըրա վըրա հարձակվեցին, որ հետիոտն էր ընթանում։
Երկու կողմից գըրոհելով, երբ որ ընդհուպ հասան իրար,
Նախ Փեգեսը նըրա վըրա արձակեց տեգն իր սըրասայր,
Բայց գեղարդի սըլաքն անցավ Տիդյանի ձախ ուսի վրայով.
Ապա Տիդյան Դիոմեդեսն արձակեց իր հուժկու աշտեն,
Եվ սըլաքը նըրա ուժեղ ձեռքով նետված՝ զուր չըթըռավ,
Այլ շեշտ կըրծքից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց:
20 Իդեոսը թըռավ կառքից ու փախս առավ խելակորույս
Իր ըսպանված եղբորն անգամ պաշտպանելու սիրտ չանելով:
Եվ փըրկություն չէր լինելու նաեւ նորան սեւ օրհասից,
Բայց Հեփեստոս ամպով պատած փըրկեց նորան փախցընելով,
Որ չըմընա ծեր հայրը հեգ բոլորովին անմըխիթար:
Իսկ Տիդեսի խիզախ որդին նըժույգներին տիրանալով՝
Հանձնեց նըրանց՝ ընկերներին, որ նավերը տանեն արագ։
Տըրոյացիք երբ որ տեսան Դարեսի զույգ որդիներին՝
Մին փախըստյա, մյուսը տապաստ ընկած այնտեղ կառքերի մոտ,
Խիստ հուզվեցին, բայց Աթենաս կապուտաչյա աստվածուհին
30 Բուռն Արեսի ձեռքից բըռնած՝ այս խոսքերը ասաց նըրան.
«Արե՛ս, Արես պարսպաքանդ, արյունառուշտ ու մարդակուլ,
Մի՞թե երբեք չենք թողնելու, որ տըրոյանք եւ աքայանք
Կըռվեն միայն իրենք իրենց, եւ Արամազդ հայրն անաչառ
Շընորհի այնժամ փառք ու պարծանք երկու կողմից մեկն ու մեկին,
Եվ մենք ազատ մընանք մեր հոր՝ Արամազդի բարկությունից»։
Այսպես ասաց ու դուրս հանեց մարտադաշտից բուռն Արեսին
Եվ տանելով՝ նըստեցըրեց Սկամանդրի ափը նըրան։
Դանայեցիք տըրոյացոց հալածեցին այդ ժամանակ
Եվ նըրանցից ամեն մեկը ըսպասալար մի ըսպանեց:
40 Առաջինը Ագամեմնոն արանց արքան զարկեց այդտեղ
Հալիզոնաց զորավարին եւ իր կառքից ցած գըլորեց.
Սա փախչելու վըրա էր, երբ տեգը եկավ թիկնամեջքին,
Երկու ուսի մեջտեղը ճիշտ ու լանջքից դուրս եկավ թափով,
Ոդիոսը ընկավ թընդմամբ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Իդոմենեսը ըսպանեց մեռնացու Փեստոս որդուն,
Որ եկել էր բարեբեղուն եւ սիզավետ Տառնիից.
Զարկեց նըրան կորովազեն Իդոմենը կառք նըստելիս,
Խոցեց տեգով երկայնաձիգ ու գըլորեց կառքից գետին,
Եվ ընկերներն Իդոմենի կողոպտեցին նըրան իսկույն:
50 Հետո Ատրիդ Մէնելավոսն ըսպանեց սուր իր նիզակով
Սկամանդրին՝ Ստրոփիոսի որդուն - որսի հմուտ վարպետ,
Որին ինքը Արտեմիսն էր սովորեցրել քաջանըշան
Զարնել լէռան անտառասուն բոլոր վայրի երեներին:
Սակայն չօգնեց նըրան այնժամ Արտեմիսը նետաշվարճ.
Եվ ոչ էլ նետն իր հեռաձիգ, որով նա միշտ պարծենում էր:
Եվ Ատրիդես Մենելավոսն երկայնաձիգ իր նիզակով
Զարկեց նըրան թիկնամեջքից՝ իր առջեւից փախուստ տալիս.
Բերնի վըրա նա վայր ընկավ, եւ շաչեցին զենքերն իր շուրջ:
Իսկ Մերիոնուսը ըսպանեց Հարմոնիդես հյունի որդուն՝
60 Փերեկլոսին, որ ճարտար էր, հըմուտ ամեն արվեստի մեջ
Քանզի Պալլաս Աթենասի սիրելին էր շընորհաշուք:
Նա էր շինել Ալեքսանդրի նավերն ամուր եւ համաչափ -
Նախապատճառ տըրոյացոց աղետների, նաեւ իրեն,
Որ անգետ էր եւ անտեղյակ աստվածների պատգամներին։
Կըրընկակոխ հալածելով Մերիոնը հասավ նըրան,
Զարկեց մեջքի աջակողմից, տեգը խըրվեց ոսկորից ներս.
Ծունկի եկավ նա վայելով, ու մահն իր գիրկն առավ նըրան:
Իսկ Մեգեսը Պեւտեոսին՝ Անտենորի որդուն զարկեց,
Որը թեպետեւ հարճորդի, բայց Թեանովը՝ հարազատ
70 Զավակներին իր հավասար սընեց ի սեր իր ամուսնու:
Փիլեւսյանը աշտենավոր՝ մոտենալով նըրան ընդհուպ՝
Սըլաքասուր նիզaկը իր ծոծրակի մեջ մըխեց նըրա,
Լեզուն կըտրեց պըղինձը սուր ու դուրս եկավ ատամներից,
Եվ ցուրտ պըղինձն ակռաներով խայծելով նա ցած տապալվեց:
Իսկ Եվրիպիլ Եվեմոնյանն՝ աստվածատիպ Հիփիսենորին՝
Դոլոպեսի որդուն զարկեց, որը քուրմն էր Սկամանդրի,
Եվ ժողովուրդն իբր աստըծու նըրան պատիվ էր ընծայում։
Եվրիպիլոսն արիասիրտ, շըքեղ որդին Եվեմոնի
Ձեռքին դաշույն, երբ փախչում էր՝ ետեւն ընկած, ծանըր ձեռքով
80 Զարկեց ուսին Հիփսենորի ու դաստակը կըտրեց սըրով.
Արնաշաղախ դաստակն իսկույն ընկավ գետին, եւ անողոք
Ճակատագիրն ու ծիրանի մահը աչքերը փակեցին:
Մըրցում էին սըրանք այսպես բոցաբորբոք գուպարի մեջ,
Սակայն ոչ ոք չէր իմանում, թե ո՞րտեղ էր Տիդյանը քաջ,
Աքայեցո՞ց հետ էր արդյոք, թե՞ տըրոյանց գընդերի մեջ։
Մոլեգնում էր մարտադաշտում նա գետի պես հեղեղազայր,
Որ հորդառատ իր հորձանքով կամուրջներ է քարուքանդում.
Որի առաջ չեն դիմանում ո՛չ թումբերը հաստատապինդ
Եվ ո՛չ հուռթի այգիների ցանկապատերը վիթխարի,
90 Երբ գալիս է Արամազդի անձրեւներից մեծավարար
Եվ փըչացնում երիտասար դմըշակների վաստակը ողջ:
Այդպես Տիդյան Դիոմեդեսն էր հալածում տըրոյացոց,
Որոնք թեպետեւ բազմամբոխ՝ փախչում էին իր առջեւից։
Լիկայոնի կըտրիճ որդին, երբ որ տեսավ Դիոմեդին,
Որ դաշտի մեջ հալածում էր տըրոյանց գընդերն իր առջեւից,
Լարեց իսկույն աղեղն իր կոր եւ աջ ուսին նըշան արավ.
Զարկեց ուղիղ լանջապանին, սըլաքն անցավ ուժգին թափով
Ու դուրս եկավ այն մյուս կողմից՝ շաղախելով զըրահն արյամբ։
Այդ տեսնելով գոռաց ուրախ՝ Լիկայոնի շըքեղ որդին
100 «Օ՛ն, քաջասիրտ տըրոյացիք, հարձակվեցե՛ք արիաբար,
Քանզի դիպա ես իմ նետով աքայեցոց քաջագույնին
Եվ չեմ կարծում, թե նա իմ սուր նետին երկար կըդիմանա,
Եթե իրոք ինքն Ապոլլոնն ինձ Լիկիայից բերեց այստեղ»:
Այսպես ասաց, նետը սակայն չընկճեց Տիդյան Դիոմեդին,
Ետ քաշվելով նա կանգառավ իր ձիերի ու կառքի մոտ
Եվ ձայն տըվեց Սթենելոսին՝ Կապաննեի արի որդուն.
«Օ՛ն, սիրելիդ իմ Կապանյան, իջիր կառքիցդ անմիջապես
Եվ ուսիցըս այս դառնաթույն նետը իսկույն քաշիր դուրս հան»։
Սթենելոսն անմիջապես երկձի կառքից ցատկեց գետին
110 Ու սըրաթեւ սըլաքը դուրս կորզեց ուսից Դիոմեդի.
Եվ տաք արյունը դուրս ժայթքեց դյուցազունի վերնազրահից։
Այն ժամանակ ահեղագոռ Դիոմեդեսն այս ուխտն արավ.
«Լըսի՛ր դու ինձ, դուստրըդ անհաղթ՝ ասպարակիր Արամազդի,
Թե երբեւէ հորըս եւ ինձ զորավիգ ես եղել սիրով
Անագորույն պատերազմում, օգնիր եւ այժմ ինձ, Աթենաս.
Տո՛ւր ըսպանել ինձ այն մարդուն, որն ինձ ահա նետահարեց
Եվ հիմա էլ յուրայնոց մոտ հոխորտում է գոռոզաբար,
Թե արեւի լույսը երկար անկարողեմ ես վայելել»:
Այսպես ասաց պաղատագին, Աթենասըլ ըսեց նըրան,
120 Թեթեւացրեց անդամները եւ Տիդյանին մոտենալով,
Արագաթեւ այս խոսքերը ուղղեց նըրան աստվածուհին.
« Արիացի՛ր, Դիոմեդես, եւ մարտընչի՛ր տըրոյանց դեմ,
Քանզի կուրծքըդ լըցրի արդեն այն կորովով եւ զորությամբ,
Ինչպես քո հայրն՝ ասպարաճոճ Տիդյան ասպետն ուներ սըրտում,
Եվ մըշուշը, որ պատել էր աչքերը քո փարատեցի,
Որպեսզի դու լա՛վ ճանաչես՝ որն է աստված եւ որը՝ մարդ:
Զգուշացիր, Դիոմեդես, անմահների հետ չըկըռվես,
Ով էլ փորձել քեզ կամենա, իսկ եթե գա Արամազդի
Դուստրը Աստղիկ աստվածուհին, խոցի՛ր նըրան քո պըղինձով»։
130 Այսպես ասաց եւ հեռացավ կապուտաչյա աստվածուհին,
Իսկ Դիոմեդն առաջամարտ գընդերի մեջ մըտավ նորից,
Եվ սիրտը, որ լի էր կըռվի մեծ եռանդով տըրոյանց դեմ,
Բոցավառվեց է՛լ ավելի բարկ կըրակով, ինչպես առյուծ,
Որին դաշտում, ոչխարների իր հոտի մոտ, հովիվն հանկարծ
Դեպի փարախ վազած պահին վիրավորի, բայց չոսպանի,
Մոլեգնում է, եւ այնուհետ անօգուտ է ընդդիմանալ,
Բակնէ ցատկում, ու սարսափում, զարհուրում է հոտն անպաշտպան,
Կուտակվում են իրար վրրա, խըռնըվում են խուճապահար,
Մինչդեռ առյուծը կուշտ ու կուռ դուրս է նետվում բակից արագ, —
140 Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես ՝ տըրոյանց մեջ։
Նախ ըսպանեց Աստինոոս եւ Հիպենոր արքաներին.
Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով
Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ,
Եվ ուսն վըզից ու թիկունքից կըտրեց իսկույն ու գըցեց վար:
Նըրանց թողած վազեց գընաց դեպի Աբասն ու Պոլիդոս՝
Զույգ որդիները ալեւոր երազագետ Եվրիդամի,
Որոնց ծերը չըգուշակեց, երբ պատերազմ էին մեկնում:
Զարկեց նըրանց ու կողոպտեց Դիոմեդեսն արիասիրտ։
Դիմեց ապա դեպի Թոոնն ու Քըսանթոսը՝ Փենոփսի
150 Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան,
Որոնցից զատ ուրիշ որդի չուներ ծերը ժառանգ իրեն,
Երկուսին էլ անուշ կյանքից զըրկեց Տիդյանն ահեղագոռ,
Թողնելով հորն անմխիթար վիշտ անամոք ու հառաչանք.
Պատերազմից ետ չըդարձան որդիները ողջ եւ առողջ
Եվ կայքն ամբողջ բաժանեցին ազգականներն իրենց միջեւ։
Հետո բըռնեց նա Դարդանյան Պրիամոսի երկու որդոց՝
Էքեմմոսին ու Քրոմիոսին՝ երկուսին էլ նույն կառքի մեջ,
Առյուծն ինչպես, որ նետվում է անտառակի մեջ արածող
նախիրի մեջ ու պոկում է վիզը կովի կամ երինջի՝
160 Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով,
Ջինազերծեց եղբայրներին ու նժույգներն գըրավելով,
Տըվեց նա իր ընկերներին, տանելու դեպ նավատորմիղ։
Էնիասը երբ տեսավ նըրան տըրոյացոց կոտորելիս,
Վազեց այնտեղ, ուր նիզակներն էին շաչում ու շառաչում,
Որոնելու ամբոխի մեջ աստվածատիպ Պանդարոսին։
Գըտավ որդուն Լիկայոնի ըսքանչելի ու հաստաբուռն
Ու կանգնելով դեմ-հանդիման՝ այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ու Պանդարոս, ո՞ւր են աղեղ ու նետերըդ, ո՞ր քո փառքը,
Քաջերի մեջ չըկար այստեղ ոչ մեկը որ մըրցեր քեզ հետ,
170 Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ:
Վե՛ր բարձրացրու ձեռքերդ հիմա, Արամազդին աղոթելով,
Եվ լարելով աղեղըդ մեծ մի նետ նետիր դու այն մարդուն,
Որ հասցըրեց իր մոլուցքով շատ չարիքներ տըրոյացոց,
Քանզի փըշրեց ծունկը բազում քաջակորով կըտրիճների.
Միայն թե աստված չըլինի նա, մեր մի զոհի համար մեր դեմ
Դըժգոհ, մեզ հետ քենի մըտած, զի քենն ահեղ է աստըծու»։
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական,
Ես այդ մարդուն ամեն բանով նըմանեցնում եմ Տիդյանին,
180 Դատելով իր սաղավարտից, ասպարից եւ նըժույգներից.
Սակայն մարդ է նա, թե աստված՝ ես չըգիտեմ որոշակի։
Իսկ թե ինչպես ես եմ կարծում, քաջ Տիդեսի որդին է դա,
Ուրեմն առանց աստըծու չէ, որ կըռվում է մոլեգնաբար,
Այլ կա իր մոտ աստվածներից մեկը ուսերն ամպով ծածկած,
Որ սըրաս նետը սուրսայր հեռու վանեց նրա մարնից։
Զի ես արդեն արձակեցի մի նետ նըրան եւ աջ ուսից
Հարվածելով կուռ զըրահին՝ մյուս կողմից դուրս հանեցի,
Կարծելով թե նըրան արդեն ուղարկեցի Դըժոխքը եւս.
Բայց ո՛չ, անշուշտ աստվածներից մեկը ինձ հետ քեն ունի խիստ:
190 Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ,
Լիկայոնում, ես իմ տանը ունեմ շըքեղ տասնըմեկ կառք
Դեռակառույց ու նորակերտ, շուրջանակի քողածածուկ.
Յուրաքանչյուր կառքը ունի երկու լըծկան երիվարներ,
Որոնք ընտիր ճերմակ գարի եւ զուտ հաճար են ճաշակում:
Լիկայոնը, քաջամարտիկ ծերը դեռեւս այն ժամանակ
Իր պալատում, ինձ մեկնելիս խորհուրդ տըվեց ու պատվիրեց,
Որ կառք նըստեմ եւ տըրոյանց այնպե՛ս լինեմ հրամանատար,
Բայց ես, ափսոս, մըտիկ չարի, որն իսկապես լավ կըլիներ։
Առատ կերի սովոր ու վարժ իմ ձիերին մեղքենալու,
200 Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ,
Տանը թողի նըժույգներիս ու հետիոտն եկա Տըրոյա,
Իմ աղեղի վըրա վըստահ, որ չունեցավ ոչ մի օգուտ:
Երկու զորեղ իշխանների՝ Դիոմեդին եւ Ատրիդին
Նըշանառու եղա եւ լոկ արյուն առա մի քանի շիթ,
Եվ իզուր տեղ զայրացնելով՝ գըրգըռեցի նըրանց իմ դեմ:
Ուրեմն իզուր ու չար բախտով առա աղեղն իմ ցրցից վար
Այն օրը, երբ որոշեցի շընորհ անել քաջ Հեկտորին,
Զորավարել տըրոյացոց այս կըռվի մեջ, աքայանց դեմ։
Եթե դառնամ եւ իմ աչքով տեսնեմ քաղցըր հայրենիքն իմ,
210 Տեսնեմ կընոջըս իմ անձկալի եւ ապարանքն իմ բարձրահարկ,
Օտարածին մի մարդ, անշուշտ, պիտի գըլուխն իմ թըռցընի,
Եթե ես այս լայնալիճըս չըջախջախեմ ինքս իմ ձեռքով
Ու չըգըցեմ կըրակի մեջ, որ ինձ իզուր ընկեր եղավ»։
Եվ տըրոյանց պետ Էնիասն ասաց Պանդարոսին.
«Լիկայոնյա՛ն, մի՛ դու այդպես խոսիր, ուրիշ հընար չըկա,
Պետք է որ մենք մեր կառքերով ու սըրարշավ նըժույգներով
Կըռվի ելնենք ու փորձենք մեր զենքերը այդ քաջի վըրա:
Օ՛ն, բարձրացիր իմ կառքը շուտ, որ տեսնես թե այս տըրոյան
Երիվարներս ինչպե՛ս գիտեն դաշտի միջով ամենուրեք
220 Թե՛ հալածել արագավազ, եւ թե՛ փախչել սըրաթըռիչ,
Նըրանք դարձյալ մեզ անվըտանգ դեպի քաղաք կըթռցընեն,
Եթե Տիդյան Դիոմեդին տա վերըստին փառք Արամազդ:
Դու առ ահա մըտրակն այս պինդ ու փողփողուն սանձերը այս,
Իսկ ես կառքի վըրա կանգնած՝ պատերազմեմ իմ զենքերով,
Կամ ուզում ես՝ ինքըդ կըռվիր, ձիերի հոգսն ինձ թողնելով»:
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Լավ կըլինի ինքըդ վարես երիվարներըդ, Էնիա՛ս,
Ծանոթ ձեռքով առաջնորդված՝ կառքն ավելի լավ կըքաշեն.
Զի փախչելու եթե լինենք ահեղագոռ Դիոմեդից՝
230 Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս
Եվ չուզենան պատերազմից դուրս հանել մեզ՝ ձայնիդ կարոտ,
Ու մեզ վըրա հարձակվելով՝ ըսպանի մեզ երկուսիս էլ
Որդին մեծանձըն Տիդեսի՝ Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ ավարի, առնի տանի նըժույգներըդ սալասըմբակ։
Ուստի կառքըդ ինքըդ վարիր, հոգ տանելով նըժույգներիդ,
Իսկ ես մեր դեմ դուրս եկողին կընդունեմ սուր իմ նիզակով»։
Այսպես ասաց նա եւ ընդույթ նըկարագեղ կառքը ցատկեց,
Եվ ձիերը արշավասույր վարեցին դեպ Տիդյանն ահեղ։
Սթենելոսը՝ Կապասնեի պայծառ որդին տեսավ նըրանց
240 Ու դաոնալով Դիոմեդին այս սըրաթեւ խոսքերն ասաց.
« Սիրելիդ իմ Դիոմեդես, որդիդ շըքեղ քաջ Տիդեսի,
Երկու քաջեր եմ տեսնում ես վառված քո դեմ մարտընչելու,
Երկուսն էլ հաղթ եւ կորովի, մեկն աղեղի քաջահըմուտ
Պանդարոսն է մեծակորով՝ խիզախ որդին Լիկայոնի,
Մյուսն Էնիասն է Անքիսյան, մայրը՝ Աստղիկ աստվածուհին:
Եկ, կառք նըստենք, փախչենք արագ, եւ դու այդպես մի խիզախիր.
Նախահարձակ գընդերի մեջ, որ չըտուժես քալցըր հոգիդ»։
Եվ նայելով նըրան խոժոռ՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
«Դու փախչելուց մի՛ խոսիր զուր, ինձ համոզել չես կարող դու,
250 Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել,
Ոչ էլ երբեք ահաբեկվել, զի ուժ ունեմ ես տակավին:
Ամոթ է ինձ կառք իսկ նըստել, ոտքո՛վ կերթամ ես նըրանց դեմ,
Զի Աթենաս Պալլասը ինձ չի թողնում որ ես վախենամ:
Սըրաթըռիչ նըժույգները երկուսին էլ ետ չեն տանի,
Եթե նույնիսկ նըրանցից մեկն ազատվի իմ հուժկու զարկից։
Քեզ այլ բան էլ պետք է ասեմ, եւ դու այն լավ միտքըդ պահիր,
Եթե երբեք ամենիմաստ Աթենասն ինձ փառք պարգեւի
Երկուսին էլ ըսպանելու, դու սըրավազ նժույգներիս
Սանձերն ամուր կապած կառքի շըրջանակին՝ մեր կառքը թող
260 Եվ սըլացիր անմիջապես դեպիձիերն Էնիասի,
Եվ ձիերն այդ ավարելով՝ տա՛ր բարձրազեն աքայեցոց։
Նըրանք ազնիվայն ցեղից են, որ Արամազդն ահեղագոչ
Տրովսին տըվեց ի փոխարեն նըրա որդու՝ Գանիմեդի.
Այդ պատճառով լավագույնն են երկրում եղած ձիերի մեջ։
Այդ սերունդից էր գողացավ Անքիսեսը մարդոց արքան
Լավմեդոնից գաղտագողի եւ ճակերի վըրա քաշեց,
Եվ որոնցից իր պալատում վեցը ծընունդ ունեցավ նա,
Չորսին պահեցիրեն համար, գիրացնելով իր փարախում,
Տըվեց երկուսն Էնիասին, որոնք այնպես լավ են փախչում,
270 Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»:
Մինչդեռ երկու քաջերն այսպես խոսում էին իրարու հետ,
Հասան նըրանք արշավակի մըտրակելով ձիերն իրենց,
Եվ առաջինն այսպես խոսեց շըքեղ որդին Լիկայոնի.
«Արիասիրտ ու մարտագոռ զավակըդ դու քաջ Տիդեսի,
Քեզ հիրավի չընկճեց դառն սըլաքըս սուր, փըքինը իմ,
Արդ, աշտեով արի կըռվենք, այդպես գուցե թե հաջողեմ»։
Այսպես ասաց եւ ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր,
Ու շեշտակի զարկեց թափով Դիոմեդի կուռ ասպարին,
Եվ պըղընձյա սըլաքը սուր ծակելով այն՝ զրահին հասավ,
280 Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի.
«Սըլաքս ահա կողքըդ խոցեց ու դուրս եկավ, էլ այսուհետ
Չեմ կարծում ես, որ դիմանաս, տըվիր դու ինձ փառք ու պատիվ»։
Դիոմեդեսը անսասան նըրան այսպես պատասխանեց.
«Վըրպեցիր դու վերըստին, բայց եւ այնպես, կարծում եմ ես,
Թե դուք սիտի դադար չառնեք, մինչեւ որ մեկը ձեզանից
Գետնատարած չընկնի տապաստ եւ արյունովն իր սեփական
Չըհագեցնի բուռն Արեսին՝ գուսարողին քաջամարտիկ»։
Ասաց, նետեց, եւ Աթենասն ուղղեց աշտեն պըղընձասայր
Դեպի նըրա քիթն աչքախառն, եւ պրղինձը անպարտելի
290 Անցավ սպիտակ ակռաներով եւ արմատից կըտրեց լեզուն
Եվ ծընոտի տակից իսկույն դուրս ելավ սուր տեգը թափով.
Ցած գըլորվեց շըքեղ կառքից, ու շաչեցին փայլակնացայտ
Զենքերն իր շուրջ, խըրտնեցնելով նըժույգներին սարսափահար.
Հօդըս ցընդեց ուժը նըրա, ու տեղնուտեղ շունչը փըչեց։
Վըրա հասավ Էնիասն իր երկար տեգով եւ ասպարով,
Վախենալով, որ մի գուցե աքայեցիք դին ավարեն։
Պըտըտվում էր շուրջը նըրա՝ ուժին վըստահ առյուծի պես,
Իր նիզակը եւ բոլորշի վահանը միշտ առջեւ բըռնած,
Պատրաստ՝ մահվան գիրկ ճամփելու, ով էլ որ իր առաջ ելներ,
300 Եվ գոռում էր ահեղաձայն. Տիդյանն առավ հըսկա մի քար,
Որ այժմ ապրող մահկանացու մարդկանցմիջից երկու հոգի
Չէին կարող գետնից կըտրել, նա միայնակ տարավ-բերեց
Եվ նըրանով Էնիասի սըրունքներին զարկեց ուժգին,
Ճիշտ այնտեղին, որտեղ մարդու զիստն երանքին է միանում,
Որ եւ որոթ են անվանում. ջախջախելով ժայռն ահագին՝
Կըտրեց երկու նյարդերը եւ կաշին պոկեց անմիջապես,
Դյուցազնը քաջ գետին ընկավ հաստ ձեռքերով հողին հենված,
Եվ գիշերը սեւաթորմի փռվեց նըրա աչքերի շուրջ:
Էնիասը՝ արանց արքան, կորչելու էր այդտեղ, անշուշտ,
310 Եթե Աստղիկ աստվածուհին, դուստրը հըզոր Արամազդի,
Մայրը նըրա, որին ծընեց քաջ տավարած Անքիսեսից,
Այդ չըտեսներ եւ սըրաթեւ՝ Ոլիմպոսից չիջներ այդտեղ.
Տարածեց նա թեւերը լույս իր սիրելի որդու վըրա,
Ու պարուրեց ամպի նըման լուսաշըքեղ իր շըղարշով,
Որ մի գուցե աքայեցի կտրիճներից մեկը հանկարծ
Հարվածելով որդուն կըրծքից՝ առնի նըրա քաղցըր հոգին,
Այդպես Աստղիկն իր սիրեցյալ որդուն մարտից դուրս էր հանում:
Կապանեսի որդին այնժամ հիշեց պատվերը Տիդյանի,
Միասըմբակ ձիերը իր քաշեց կըռվի շառաչից դուրս,
320 Երասաններն արագ-արագ կապեց կառքի շրջանակին,
Ինքը նետվեց գեղեցկաբաշ դեպի ձիերն Էնիասի,
Եվ խըլելով տրոյանցից տարավ դեպի աքայեցիք
Ու սիրելի իր ընկերոջ՝ Դեիպիլի ձեռքը հանձնեց,
Որին բոլոր ընկերներից ավելի էր մեծարում նա,
Որովհետեւ ամեն բանում համամիտ էր նա իրեն հետ:
Իսկ ինքը իր կառքը նըստած, առավ փայլուն երասաններն
Ու ձիերը սալաղբակ քըշեց դեպի Տիդյանը քաջ,
Որ Աստղիկին էր հալածում անագորույն իր պըղինձով,
Իմանալով, որ ապիկար դիցուհի էր, ո՛չ նըրանցից,
330 Որոնք գիտեն քաջաանաբար հըրամայել մարտադաշտում,
Ինչպես Պալլաս Աթենասը, Ենիովը քաղաքավեր։
Երբ Տիդեսի շըքեղ որդին կորընկակոխ հասավ նըրան,
Վիրավորեց իր նիզակով նըրա ձեռքի թաթն երեսից,
Եվ քերծելով պրղընձասար աշտեն փափուկ մորթն ըսպիտակ՝
Դաստակի մոտ հերձեց նըրա աստվածային շղարշը նուրբ,
Որ հյուսված էր ճարտարապես Շնորհների շող-մատներով:
Վազեց արյունն անմահական աստվածուհու, — ավիշը այն,
Որ հոսում է երջանկափառ աստվածներից ոլիմպական,
Զի ցորեն չեն ուտում նըրանք, ոչ էլ գինի են խըմում սեւ,
340 Այդ պատճառով արյուն չունեն եւ անմահ են կոչվում նըրանք:
Ճիչ հանելով աստվածուհին՝ ձեռքից իր բաց թողեց որդուն,
Որին առավ ինքն Ապոլլոնն ու պարուրեց կապույտ ամպով,
Որ մի գուցե մի ձիավարժ, պըղընձազգեստ դանայեցի
Սուր պըղինձով խոցի նըրան ու դուրս կորզի անուշ հոգին:
Դիոմեդեսն ահեղ ձայնով աստվածուհու վըրա գոռաց.
«Դո՛ւստրըդ հըզոր Արամազդի, թող հեռացիր մարտադաշտից.
Հերիք չէ՞ քեզ, որ թույլ կանանց խաբում ես դու, պատրում նըրանց,
Եթե երկար դեռ ըսպասես, սոսկաս պիտի պատերազմից,
Ու սարսափես, հեռվից անգամ ահեղ կըռվի ձայնն առնելիս»։
350 Այսպես ասաց, եւ Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի,
Որին ժըրոտ Իրիսն առած՝ մարտադաշտից հանեց արագ,
Մորմոքվում էր սուր ցավերից, սեւանում էր մորթը չըքնաղ:
Մարտադաշտի ձախակողմում հանդիպեց նա բուռն Արեսին,
Նըստել էր նա՝ իր նըժույգներն ու տեգը մութ ամպով պատած։
Աստղիկն այդտեղ իր սիրելի եղբոր ոտներն ընկավ լալով
Եվ խընդրում էր պաղատագին տալ նըժույգներն իր ոսկեար.
«Գըթա՛ դու ինձ, սիրուն եղբայր, նըժույգներըդ շընորհիր ինձ,
Որ սըլանամ դեպ Ոլիմպոս՝ բընակավայրն անմահների:
Տանջվում եմ ես խորը վերքով, որ տըվեց ինձ մահկանացու
360 Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։
Այսպես ասաց, եւ Արեսը նըժույգները տըվեց նըրան,
Աստվածուհի Աստղիկն ելավ կառքը նըստեց ցաված սորտով,
Եվ Իրիսը նըրա կողքին՝ երասանները ձեռքն առավ
Ու մըտրակեց, եւ սլացան երիվարներն հոժարակամ
Եվ շուտափույթ հասան Ոլիմպ՝ բընակավայրն անմահների,
Ուր կանգնեցրեց կառքը Իրիսն ու արձակեց ձիերն իսկույն,
Նըրանց առաջ առատորեն լըցնելով կեր աստվածային։
Իսկ Աստղիկը գընաց փարվեց իր Դիոնե մոր ծընկներին,
Որը դըստերն իր գիրկն առած՝ փայփայելով ասաց նըրան.
370 «Դուստր իմ սիրուն , անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց,
Իբրեւ թե դու նըրան հայտնի մի մեծ չարիք պատճառեիր»։
Եվ ժըպտասեր Աստղիկն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Ինձ Տիդեսի որդին խոցեց, Դիոմեդեսն ամբարտավան,
Երբ որ մարտից հանում էի սիրուն որդուս՝ Էնիասին,
Որն ամենեն սիրելին է եւ թանկագին սըրտիս համար։
Աքայեցոց եւ տըրոյանց մեջ չէ կռիվն այսուհետեւ,
Այլ դանայանք անմահների դեմ են հիմա կըռիվ մըղում»։
Եվ Դիոնեն՝ հըրաշափառ աստվածուհին ասաց նըրան.
«Տոկա՛, դուստր իմ, որքան էլ մեծ լինեն ցավերդ, դու մի՛ տըխրիր,
380 Զի շատերըս ոլիմպաբնակ աստվածներից մարդկանց ձեռքով
Կըրել ենք ծանր ու խոր վըշտեր՝ մասնակցելով նըրանց կըովին:
Կըրեց Արեսն, երբ որ հուժկու Ոտոսը եւ Եփիալտեսն
Ալովեի որդիք նըրան կապկապեցին պիրկ կապերով,
Եվ տասնըմեկ ամիս մընաց նա բանտի մեջ պըղընձակերտ:
Պատերազմի անհագ Արեսն այդ զընդանում պիտի կորչեր,
Թե Էրիբեն՝ չըքնաղագեղ նըրանց խորթ մայրը՝ Հերմեսին
Լուր չըբերեր, որ վերջապես նրան հյուծված հանեց բանտից:
Կրեց նույնպես Հերան, որին վիրավորեց աջ ըստինքից
Ամփիտրոնի հըզոր որդին սուր սըլաքով իր եռասայր,
390 Անտանելի ցավերի մեջ տանջվում էր նա այդ ժամանակ։
Սանդարապետն անգամ կըրեց իր մարմնի մեջ նետ սայրասուր,
Երբ որ նրան նույն այդ մարդը, ասպարակիր Զեւսի որդին
Ըստվերների դըռան շեմքում նետահարեց իր աղեղով.
Վեր ելավ նա դեպի Զեւսի արքունիքը, Ոլիմպը այն
Սըրտակոտոր ու ցավատանջ. մըխվել էր նետը դառնաթույն
Նըրա ուժեղ, հաղթ ուսի մեջ ու տանջում էր նըրա հոգին։
Պեոնն այնժամ դըրեց վերքին ցավահալած ըսպեղանի
Ու բըժըշկեց, որովհետեւ նա չէր ծընված մահկանացու:
Հանձնապաստա՛ն եղեռնագործ, որ հանդըգնեց մինչեւ անգամ
400 Ոլիմպաբնակ աստվածներին վիրավորել իր աղեղով։
Ինքը խաժակն աստվածուհին, Աթենասը դըրդեց քո դեմ
Տիդյան ահեղ Դիոմեդին, բայց խակամիտն այդ չըգիտե,
Թե ով էլ որ անմահների դեմ հանդըգնի մըտնել ի մարտ՝
Նա չի կարող երկար ապրել, ու մանուկներն այլեւս երբեք
Պատերազմից վերադարձած հոր ծընկներին չեն նըստելու:
Ուստի Տիդյան Դիոմեդեսն էլ, թեպետև քաջամարտիկ,
Թող մըտածի, որ կարող է քեզնից քաջի հետ կըռվելու,
Եվ որ գուցե բազմահանճար Ատրեստոսի դուստր Էգալիան
Զարթնի քընից հանկարծակի ու ձայն տա իր նաժիշտներին՝
410 Անձկակարոտ ծաղկափըթիթ իր ամուսնուն քաջակորով,
Նազելի կինն՝ աքայեցոց ձիախըրոխտ Դիոմեդեսի»։
Ասաց, երկու թաթիկներով սըրբեց ավիշը դաստակից,
Առողջացավ ձեռքը դըստեր, ու մեղմացան ցավերը խոր։
Այդտեղ Հերան եւ Աթենասն, որ ամեն բան տեսնում էին,
Նետում էին Արամազդին սիրտ խոցոտող, կըծու խոսքեր.
Եվ ըսկըսեց նախ Աթենաս աստվածուհին, այս ասելով.
«Հայր Արամազդ, կըբարկանա՞ս վըրաս, եթե մի բան ասեմ,
Խեղճ Կիպրուհին, երբ ուզել է դըրդել ոմըն աքայուհու,
Որ նա հարի տըրոյացոց, որոնց շատ է սիրում հիմա,
420 Գեղեցկազգեստ ու պըճնասեր աքայուհու մի գըգվելիս,
Ոսկի ճարմանդն իր թաթիկի քեղըրթել է մորթը փափուկ»։
Այսպես ասաց, ու ծիծաղեց հայրը մարդկանց, աստվածների,
Եվ կանչելով ոսկեղենիկ Աստղիկին մոտն՝ ասաց նըրան,
«Դուստր իմ քընքույշ, պատերազմի գործերը քեզ չեն պատկանում,
Դու ըզբաղվիր ամուսնական հեշտ ու անուշ քո գործերով,
Ռազմի մասինթող որ հոգան Աթենան ու Արեսը բուռն»:
Եվ մինչ այստեղ սըրանք այսպես խոսում էին իրարու հետ,
Էնիասի վըրա վազեց Դիոմեդեսն ահեղագոռ,
Թեեւ գիտեր, որ Ապոլլոնն էր պաշտպանում դյուցազունին:
430 Չակնածելով անգամ զորեղ աստըծուց նա՝ միտք էր դըրել
Որ ըսպաներ Էնիասին եւ կողոպտեր զենքերը պերճ:
Երեք անգամ նա հարձակվեց հույժ ծարաւի նըրա արյան,
Եվ երեք հեղ Ապոլլոնը նըրա ասպարն մղեց մի կողմ,
Բայց երբ չորրորդ անգամ ցասկոտ գըրոհ տըվեց դիվանըման՝
Ըսպառնալից ձայնով գոռաց Ապոլլոնը աղեղնավոր.
«Ըզգուշ, Տիդյան, ե՛տ ընկըրկիր, մի՛ հանդըգնիր չափվել ինձ հետ,
Հավասարվել անմահներին, զի նըման չեն բընավ իրար
Զարմը անմահ աստվածների եւ երկրակոխ քայլող մարդկանց»:
Այսպես ասաց, եւ ընկըրկեց Տիդեսի քաջ որդին դույզն ինչ ,
440 Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից:
Իսկ Ապոլլոնը ամբոխից դուրս կորզելով Էնիասին՝
Պերգամայի մեջ դըրեց սուրբ, ուր ինքն ունի շըքեղ տաճար:
Այնտեղ Լետովն ու Արտեմիսը անմատույց սըրբարանում
Բըժըշկեցին նըրան շուտով, շընորհելով պատիվ ու փառք։
Բայց Ապոլլոնն արծաթաղեղ շինել տըվեց մի խորտվիլակ,
Ուրվապատկեր՝ ամեն բանով Էնիասին հար եւ նըման,
Որի շուրջը տըրոյացիք եւ աքայանք դյուցազնազարմ
Կոփում էին իրար լանջքին վահանակներն իրենց թեթեւ
Ու հաստաբեստ, բոլորաձեւ ասպարները արջառամորթ:
450 Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին.
«Արե՛ս , Արե՛ս արյունառուշտ, պարըսպաքանդ ու մարդակեր,
Մի՞թե պիտի չըհեռացնես մարտադաշտից դու այդ մարդուն՝
Դիոմեդեսին, որ քիչ մընաց Արամազդ հոր հետն Էլ կըռվեր:
Նախ Կիրուհու դաստակը նա ձեռքին մոտիկ վիրավորեց,
Հետո էլ ինձ վըրա նույնպես գըրոհ տըվեց դեւի նըման»։
Այսպես ասաց, գընաց նըստեց Պերգամայի բարձըր ծայրին,
Իսկ Ժանտ Արեսն հասավ տրոյանց ահեղ կըռվի հորդորելու
Թըրակացոց Ժիրաժիր պետ Ակամասի կերպարանքով
Ու Պրիամի որդիներին խըրախուսիչ խոսքեր ասաց.
460 «Ո՛վ որդիներ դյուցազարմիկ դուք Պրիամոս թագավորի,
Մինչ ե՞րբ պիտի թողնեք, որ ձեր զորքը ջարդեն աքայեցիք,
Ըսպասումեք, որ կըռիվը հասնի ձեր կուռ դարբասների՞ն:
Ընկել է նա, որին բոլորս պատվում էինք Հեկտորի չափ-
Էնիասը՝ վըսեմ որդին մեծահոգի Անքիսեսի.
Եկեք նրա զենընկերոջն ազատենք մենք ահեղ մարտից»։
Այսպես ասաց ու բորբոքեց եռանդ ամեն մեկի սըրտում,
Իսկ Սարպեդոնը Հեկտորին հանդիմանեց այս խոսեքրով.
«Ո՞ւր գընաց քո ուժը, Հեկտոր, ու կորովը, որ ունեիր.
Չէի՞ր ասում, թե դու միայն, առանց զորքի եւ սատարի
470 Կըպաշտպանես քաղաքը քո ելբայրներով , փեսաներով,
Մինչդեռ այսօր եւ ոչ մեկին չեմ տեսնում ես մարտի դաշտում,
Այլ սոսկահար կուչ են եկել, ինչպես շըներն առյուծի շուրջ,
Եվ միայն մենք, դաշնակիցներս ենք մարտընչում ահավասիկ:
Ես ինքըս ձեզ նիզակակից՝ եկել եմ շատ հեռու տեղից,
Լիկիայից, ուր հոսում է Քըսանթոսը հորձանապտույտ,
Ուր թողել եմ մատաղատի որդիք եւ կին, ինչքերըս ողջ,
Որոնց այնպե՛ս կարոտ է միշտ քաշում աղքատ, չունեւոր մարդ:
Սակայն դարձյալ վառում եմ ես լիկիացոց, եւ ինքս անձամբ
Վառվածեմ խիստ այդ մարդու դեմ գուպարելու հուր ցանկությամբ,
480 Թեեւ չունեմ այստեղ ոչինչ, որ տանեին աքայեցիք:
Մինչ դու անշարժ կանգ ես առել եւ այլոց էլ չես հորդորում,
Որ դիմանան պատերազմում ու պաշտպանեն իրենց կանանց։
Տես, որ հանկարծ կեր չըդառնաք ոսոխներին, տըրոյացի՛ք,
Եվ ցանցն ընկնեք ամենորսակ ուռկանի պես թակարդապատ,
Ու բարեշեն ձեր քաղաքներն ավեր-ավար անեն նըրանք:
Այս բոլորի մասին, Հեկտոր, պետք է որ դու լավ մըտածես,
Եվ աղաչես իշխաններին ու գընդերին հեռվից եկած,
Որ դիմանան դըժվարության ու մարտընչեն հերոսաբար
Ու թույլ չըտան նըրանք իրենց լըսելու սաստ ու պարսավանք»։
490 Այսպես խոսեց Սարպեդոնը եւ Հեկտորի սիրտը խոցեց:
Հեկտորն այնժամ զենուզարդով իր կառքից ցած թըռավ իսկույն
Եվ ճոճելով սուր աշտեներ՝ վազվըզում էր բանակի մեջ,
Հորդորելով ամեն մեկին, ու վառեց մարտ մի ահավոր։
Տըրոյացիք ետ դառնալով ճակատ զարկին աքայանց դեմ,
Որոնք անվախ կանգնած էին իրենց տեղում միշտ աննահանջ:
Ինչպես քամին, որ քըշում է հարդը թեթեւ՝ Էրանելիս
Նըվիրական կալից, երբ որ Դեմետրը շեկ, խարտիշագեղ
Բաժանում է հարդն ու հատիկը հողմերի շընչով ուժգին,
Ու մըղեղի հըսկայական դեզն ըսպիտակ գույն է առնում,
500 Ճերմակեցին աքյանք այդպես մինչեւ երկինք հասնող փոշուց,
Որ ամպի պես հանում էին ձիերն իրենց դըռույթներով,
Երբ ետ դարձած՝ դեպի խառնուրդն արշավեցին քառատըրոփ
Կորովաջան կառապանաց կուռ ձեռքերից մըտրակահար։
Իսկ բուռն Արեսն ամենուրեք վազվըզելով` բանակը ողջ
Պատեց մըթին մի գիշերով հօգուտ համայն տըրոյացոց.
Այդ անելով՝ կատարում էր Ապոլլոնի պատվերը նա,
Որ հորդորեց՝ տըրոյացոց ալ խըրախույս խիզախության,
Երբ որ տեսավ Աթենասին պատերազմից հեռանալիս,
Որ պաշտպան էր եւ զորավիգ պըղընձազգեստ դանայեցոց։
510 Իսկ Ապոլլոնն արձակելով սըրբարանից Էնիասին՝
Բոցավառեց նոր կորովով կուրծքը ազգաց առաջնորդի,
Ել Էնիասն հանկարծակի հայտընվեց իր ընկերներին,
Որոնք անչափ ուրախացան, երբ ողջ առողջ տեսան նրան,
Բայց ոչ մի բան չըհարցըրին, զի այն հուզմունքն, իրարանցում,
Որ հանեցին Արծաթաղեղն ու Արեսը արյունառուշտ,
Եվ Քենն անհագ՝ էլ ժամանակ չէին տալիս դըրա համար:
Իսկ Այաքսները երկուսով, Ոդիսեւսն ու Տիդյանն ահեղ
Մարտի հորդոր էին կարդում, խըրախուսում աքայեցոց,
Որոնք անահ եւ անսասան՝ տըրոյացոց գոչյուններից
520 Նըրանց հըսկա ուժին ընդդեմ կանգնած էին կազմ ու պատրաստ,
Ինչպես ամպերն, որ դիզում է Զրվանյանը խաղաղ ժամի
Լեռների պես կատարներին, երբ նընջում են Բորեասն ու բուռն
Մյուս քամիները, որպեսզի ամպակույտը ցըրիվ բերեն,—
Դանայեցիք տըրոյանց դեմ այդպես կանգնած էին անվախ:
Իսկ Ատրիդեսը անդադար երթեւեկում էր բանակում
Ու բազմամբոխ իր զորքերին տալիս հորդոր եւ հրրաման.
«Մարդ եղեք միշտ, սիրելիներս, եւ զորավոր սիրտ ունեցեք,
Եվ քաջամարտ գուպարիմեջ պատկառեցեք մեկ-մյուսից,
Զի քաջերը պատերազմում ավելի շատ ողջ են մընում,
530 Իսկ վախչողը չի ազատվում, ոչ էլ փառք է վաստակում նա»:
Ասաց, գըցեց գեղարդը նա եւ ըսպանեց մի ախոյան՝
Պերգասյան քաջ Դեիկոնին՝ զենընկերոջն Էնիասի,
Որին տրոյանք հարգում էին Պրիամոսի որդոց նըման,
Զի կըռվում էր նա քաջաբար նախամարտիկ գընդերի մեջ։
Ագամեմնոն արանց արքան զարկեց քաջի կուռ ասպարին,
Որ չըտոկաց նըրա տեգին, պըղինձն անցավ ուժգին թափով
Ու կամարի միջից ուղիղ փորը մըտավ Պերգասյանի,
Նա թընդյունով գետին ընկավ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Իսկ Էնիասը ըսպանեց երկու կըտրիճ դանայեցոց,
540 Կրեթոնին, Որսիլոքին՝ Դիոկլեսի որդիներին.
Դիոկլեսը բընակվում էր գեղեցկաշեն Փերեի մեջ,
Մեծահարուստ եւ ընչավետ, սերում էր նա Ալփես գետից,
Որ ջըրաշատ հոսում էր հորդ Պելիացոց լայն դաշտերով,
Որը ծընեց Որսիլոքին՝ բազմաժողով արանց արքա,
Իսկ Որսիլոքն աշխարհ բերեց Դիոկլեսին մեծահոգի,
Դիոկլեսը՝ Կրեթոնին, Որսիլոքին — երկվորյակներ,
Քաջախըրոխտ ու փորձառու ամեն տեսակ մարտերի մեջ:
Երբ չափահաս դարձան սըրանք, արգիացոց հետեւելով
Սեւ նավերով ելան եկան դեպի Տըրոյա ձիամարզիկ,
550 Որ Ատրիդես Ագամեմնի, Մենելավի վըրեժն առնեն,
Սակայն այստեղ երկուսին էլ հասավ մահվան օրհասը սեւ:
Ինչպես թավուտ լեռան վըրա զույգ առյուծներ գեղեցկաբաշ
Մայրիների անտառի մեջ պարարում են մարմինն իրենց
Եվ արջառներ ու գեր գառներ ապշոպելով ամեն անգամ
Ավերակ են դարձընում լիք փարախները հովիվների,
Մինչեւ զինված մարդկանց ձեռքով ընկնեն սատկեն պըղընձահար,
Այդպես, նըրանք Էնիասի ձեռքով՝ նըկուն, տիգահարված՝
Ընկան տապաստ դեռաբողբոջ ու բարձրուղեշ եղեւնու պես.
Մեղքենալով նըրանց վըրա Մենելավոսն արիսական,
560 Առաջ անցավ զինավառված, երկար աշտեն իր ճոճելով.
Եվ Արեսը խիզախությամբ սիրտնէր նըրա բոցավառում,
Հուսալով, որ կընըվաճվի Էնիասի հուժկու ձեռքով:
Տեսավ նըրան Նեստորորդի Անտիլոքոսն ու նախամարտ
Գընդերի մեջ նետվեց իսկույն, վախենալով, թե մի գուցե
Ժողովըրդոց հովվի գըլխին գա մի փորձանք անակընկալ
Եվ ի դերեւ հանի նըրանց նեղությունները բովանդակ:
Նըրանք երկուսն էլ բազուկներն ու նիզակները սայրասուր
Բըռնել էին իրարու դեմ խիզախորեն ընդդիմամարտ.
Անտիոքոսն առաջ գալով՝ ազգապետի կողքին կանգնեց։
570 Էնիասը, թեեւ հուժկու պատերազմող՝ դեմ չըդըրավ,
Երբ այն երկու դյուցազներին տեսավ կանգնած իրարու մոտ։
Նըրանք դեպի աքայեցիք քաշ տալով հեգ ընկածներին,
Տըվին ավանդ համհարզներին, ապադարձյալ ետ դառնալով
Մոտան նորից նախամարտիկ գընդերի մեջ գուպարելու:
Նըրանք այնտեղ ըսպանեցին Պիլեմենին արիսատիպ
Ասպարավոր, մեծահոգի պափլագոնաց զորապետին,
Որ երբ կանգնած էր կառքի մեջ, Մենելավոսն աշտենազեն
Նետեց տեգը երկայնաստվեր եւ անրակից խոցեց նըրան:
Անտիլոքը զարկեց նըրա կառավարին՝ Մեդոնին քաջ,
580 Ատիմնոսի արի որդուն, երբ դարձընում էր ձիերին.
Զարկեց քարով ճիշտ արմունկին, ու ցած ընկան նըրա ձեռքից
Փըղոսկըրով բանված սանձերը ըսպիտակ՝ փոշեթաթավ:
Ոստնեց արագ Անտիլոքոսն քունքից ներս սուրը վարսեց,
Եւ գեղակերտ, շըքեղ կառքից նա գըլխիվայր գետին ընկավ,
Փոշիներում, մի պահ գըլխի եւ ուսերի վըրա ցըցված,
Ոտքերը վեր, գըլուխը վար, զի ավազի մեջ էր խրվել,
Մինչ վերջապես ցած փըռեցին նրան ձիերն ընդհարվելով,
Որոնց քըշեց Անտիլոքոսն աքայեցոց ամբոխի մեջ։
Այդ տեսնելով՝ վըրա վազեց Հեկտորն ուժգին որոտալով,
590 Գըրոհեցին իր ետևից տըրոյացոց գընդերը գոռ,
Իրենց գըլուխն ունենալով Արեսին եւ Ենիովնին։
Սա հետն ուներ Աղմուկն ահեղ պատերազմող խուռն ամբոխի,
Իսկ Արեսը ձեռքին բըռնած ուներ նիզակ մի ահագին
Եվ ընթանում էր Հեկտորի մերթ առջեւից, մերթ ետեւից:
Նըկատելով նըրան՝ սոսկաց Դիոմեդեսն ահեղագոռ:
Ինչպես որ մարդ մի անծանոթ եւ ընդարձակ դաշտ անցնելիս
Կանգէ առնում, երբ որ հանկարծ հըսկա գետի է հանդիպում,
Որը ահեղ մըռընչյունով դեպի ծովն է վազում վարար, ——
Ահաբեկված ետ է դառնում, —— Դիոմեդեսն այդ ժամանակ
600 Ետ դառնալով այսպես ասաց իր քաջարի մարտիկներին.
«Սիրելիներս, որքա՜ն ենք մենք ըսքանչանում մեծ Հեկտորով,
Քանզի է քաջ նիզակավոր եւ խըստասիրտ պատերազմող,
Աստվածներից մեկը միշտ մոտ՝ պաշտպանում է նըրան մահից
Այժմ էլ Արեսն է նըրա հետ մահկանացվի կերպարանքով:
Ուրեմըն դուք երեսներըդ դեպի տրոյանք՝ ետ քաշվեցեք,
Եվ մի՛ գործեք ատվածների դեմ հարձակում հանդըգնաբար»:
Այսպես ասաց, բայց տըրոյանք նրանց արդեն շատ էին մոտ:
Հեկտորն այդտեղ քաջամարտիկ երկու կըտրիճ փըռեց գետին-
Մենեսթոսին եւ Անքիալին՝ երկուսն էլ նույն կառքի վըրա:
610 Ընկածների վըրա գըթաց Տելամոնյան Այաքսը մեծ,
Մոտ գընալով՝ փայլակնացայտ տեգը նետեց եւ ըսպանեց
Ամփիոսին՝ որդուն փարթամ եւ մեծատուն Սելագոսի,
Որ Պեսոսում էր բընակվում, բայց Օրհասը բերեց նըրան
Իբրեւ սատար՝ զինակցելու Պրիամոսին եւ իր որդոց:
Երկայնաստվեր, տեգն իր նետեց Այաքսն ուղիղ նըրա գոտուն,
Եվ պըղընձյա սըլաքը սուր նըրա ներքին փորը մըտավ,
Եվ նա գետին փըռվեց թընդմամբ. վազեց իսկույն Այաքսը քաջ
Կողոպտելու զենքերը պերճ, մինչ տըրոյանք նըրա վըրա
Տեղում էին ամեն կողմից սուր տեգերի տեղատարափ,
620 Եվ որոնցից շատերը սուր ցըցվում էին ասպարի մեջ։
Նա դիակի վըրա չոքած քաշեց հանեց պըղինձ- աշտեն,
Բաց անկարող եղավ պոկել մյուս զենքերը ուսերից.
Զի նետերի տարափն անդուլ նըրան շատ էր տագնապեցնում,
Վախենալով, որ մի գուցե տըրոյացիք բըռնեն իրեն,
Որոնք զինված նիզակներով նըրա վըրա գըրոհեցին
Եվ Այաքսին, թեեւ հուժկու ու հաղթանդամ հըսկայապես,
Հալածեցին, եւ թողնելով դիակը նա՝ ետ նահանջեց։
Մըրցում էին սըրանք այսպես իրարու հետ մարտադաշտում:
Օրհասը բուռն աստվածատիպ Սարպեդոնի դեմ գըրգըռեց
630 Հալթամարմին Տլեպոլեմոս Հերակլյանին առաքինի.
Եվ իրարու երբ մոտեցան Արամազդի թոռն ու որդին,
Սարպեդոնին կանխելով նախ Տլեպոլեմն այսպես ասաց.
«Ո՛վ լիկեցոց պետ Սարպեդոն, ասա՛ արդյոք ի՞նչն ըստիպեց
Գալ քեզ այստեղ, որ եկել ես մարտի անվարժ եւ անսովոր:
Սուտ են ասում, թե որդին ես ասպարակիր Արամազդի,
Քանզի դու շատ ավելի ցած ու նըսեմ ես այն մարդկանցից,
Որոնք հընում ամպրոպադեզ Զեւսի զարմից էին սերել։
Բայց ի՜նչ մարդ էր, ասում ենք քաջ Հերակլեսի համար զորեղ,
Հերակլեսի, որ իմ հայրն էր քաջախըրոխտ, առյուծասիրտ.
640 Որը իր հետ վեց նավ միայն ու փոքրաթիվ քաջերի խումբ
Լավմեդոնի նըժույգների համար երբեմն այստեղ եկա,
Քանդեց Իլիոնն ու փողոցներն ամայացրեց բոլորովին:
Իսկ դու վախկոտ՝ քո մարդկանցով կորչես պիտի այս կըռվի մեջ.
Զո՜ւր Լիկիայից եկար այստեղ սատարելու տըրոյացոց:
Ինչ էլ լինի զորությունըդ՝ պիտի ընկնես իմ նիզակից
Ու պարտըված անցնես գընաս դու դըժոխքի դարբասներից»:
Եվ լիկեցոց պետ Սարպեդոնն այսպես նըրանպատասխանեց.
«Տլեպոլեմե՛, ճիշտ է որ նա քանդեց Իլիոն քաղաքը սուրբ
Ազնըվաշուք Լավմեդոնի խենթ ու խելառ վարքի համար,
650 Որ դըժընդակ լուտանքներով բարերարին իր նախատեց,
Եվ չըտըվեց նըժույգներին, որոնց համար եկել էր նա։
Բայց ես ահա ասում եմ քեզ, որ մահվան սեւ օրհասը ժանտ
Ինձնից է որ քեզ պիտի գա, իմ գեղարդով ընկնես պիտի,
Փառքն ինձ տալով եւ քո հոգին՝ ձիահըմուտ Պըղուտոնին»:
Սարպեդոնը այսպես ասաց, Տլեպոլեմը բարձրացրեց
Հուժկու մըկունդն իր հացենու, եւ զույգ տեգերն անմիջապես
Նըրանց ձեռքից իրար վըրա սըլացան սուր բուռըն թափով։
Սարպեդոնը զարկեց ուղիղ ախոյանի պարանոցին,
Եվ ցավաբեր սըլաքն անցավ ու դուրս եկավ մյուս կողմից,
660 Եվ մութ գիշերն անդընդային փակեց նըրա աչքերն ընդմիշտ։
Տլեպոլեմի նետը դիպավ Սարպեդոնի ձախ ազդրոսկրին,
Բայց Արամազդ հայրը որդուց հեռու վանեց մահնանողոք:
Աստվածատիպ Սարպեդոնի զենընկերները քաջազուն
Հանում էին նըրան կըռվից, մինչ չարաչար տանջվում էր նա,
Իր ետեւից քարշ տալով սուր հացենու տեգն երկայնաստվեր,
Որովհետեւ ընկերներից եւ ոչ մեկը խելք չէր արել
Աշտեն հանել նըրա ազդրից, որ կառք նըստել կարողանա
Այնքա՜ն նըրանք ճեպում էին նըրան ընդփույթ ազատելու:
Իսկ մյուս կողմից քաջասըրունք աքայեցիք պատերազմից
670 Հանում էին Տեպոլեմին. տեսավ նըրան արիասիրտ
Ոդիսեւսը եւ ճանաչեց, ու բոց կըտրեց նըրա հոգին,
Եվ ինքն իր մեջ վարանամիտ՝ դըժվարանում էր որոշել՝
Որոտընդոստ Արամազդի շըքեղ որդո՞ւն հետապընդեր,
Թե՞ լիկեցոց շատ-շատերի հոգին առներ վըրիժավառ:
Ճակատագրի կողմից, սակայն Ոդիսեւսին չէր վիճակված
Սուր պըղինձովն իր ըսպանել Արազամդի արի որդուն.
Եվ Աթենասն այն ժամանակ դեպ լիկեցիք ուղղեց նըրան:
Նա ըսպանեց Կիրասոսին, Քրոմիոսին, Ալաստորին,
Ալկադրոսին ու Հալիոսին, Նոյեմոնին , Պրիտանիսին,
680 Եվ շատ ուրիշ լիկիացոց մահ կըբերեր Ոդիսը քաջ,
Եթե նըրան չընըկատեր կորդակաճոճ Հեկտորն ահեղ,
Որ խոյացավ դեպ ախոյանն իր հրաշեկ զենուզարդով,
Վախ ազդելով դանայեցոց, եւ Սարպեդոնն՝ Զեւսի որդին
Նըրան ի տես՝ ուրախացած ձայն արձակեց աղիողորմ.
«Ո՛վ Պրիամյան, մի՛ թողնիր, որ դառնամ ես որս աքայեցոց,
Օգնիր ինձ արդ, իսկ թող հետո ընկնեմ մեռնեմ ձեր քաղաքում,
Քանզի, գիտեմ, չէ վիճակված ինձ հայրենիք վերադառնալ,
Ուրախացնել սիրուն կընոջս ու սիրասուն իմ մանկիկին»։
Այսպես ասաց, բայց Հեկտորը կորդակաճոճ ձայն չըհանեց,
690 Այլ սըլացավ փայլակնացայտ հալածելու աքայեցոց
Եվ նըրանցից շատ-շատերին ըսպանելու տենչով վառված։
Մինչ ընկերները քաջազուն՝ աստվածատիպ Սարպեդոնին
Վահանադրոշ Արամազդի չըքնաղ կաղնու տակը դըրին,
Եւ Պելասգոնը կորովի՝ զենընկերը սիրասընունդ
Հացի նիզակը սայրասուր՝ նըրա ազդրից քաշեց հանեց.
Սարպեդոնի ուշքը գընաց, եւ աչքերը մեգը պատեց,
Բայց քիչ հետո ուշքի բերեց հյուսիսային սյուքը նըրան։
Արգիացիք բուռն Արեսից ու Հեկտորից հալածվելով՝
Չէին փախչում ոչ դեպի սեւ նավատորմը խուճապահար,
700 Եվ ոչ էլ դեմ էին դընում, սակայն հետո, երբ իմացան,
Թե Արեսն է տըրոյանց հետ՝ տեղի տալով նահանջեցին:
Ո՞ւմ առաջինն ու վերջինն ո՞ւմ մատնեց մահի Հեկտորը քաջ՝
Պրիամոսի պայծառորդին պըղընձի բուռն Արեսի հետ:
Նախ՝ Տեւթրասին աստվածատիպ եւ ձիավարժ Որեստեսին,
Տրեքոսին՝ քաջամարտիկ էտոլացուն , Ինոմավին
Ել Ինոսյան Հելենոսին, Որեսբոսին գեղակամար,
Նա, որ Հիլե էր բընակվում՝ հարըստության միշտ հետամուտ,
Որ գըտնվում է Կեփիսիս ծովակի մոտ, եւ նըրա հետ
Բընակվում էր բեովտացի ժողովուրդը մեծափարթամ:
710 Իսկ երբ Հերան՝ լուսածըղի աստվածուհին տեսավ ահեղ
Պատերազմում այդ սոսկալի ջարդը բազում արգիացոց,
Իսկույն եւեթ այս սըրաթեւ խոսքերն ուղղեց Աթենասին,
«Ավա՜ղ, ո՛վ դու Ասպարակիր Արամազդի դուստր անվըկանդ,
Այն խոստումը, որ ես եւ դու տըվինք Ատրիդ Մենելավին,
Թե նա պիտի ետ չըդառնար չըկործանած Իլիոնը սուրբ,
Զո՜ւր էր ուրեմն, եթե թողնենք, որ Արեսը արյունառուշտ
Շարունակի դեռ մոլեգնել, եկ, մենք էլ մեր ուժը փորձենք»։
Այսպես ասաց, եւ Աթենասը համամիտ եղավ նըրան.
Հերան՝ դուստրը մեծ Զրվանի, ավագագույն աստվածուհին
720 Ելավ գընաց, որ պատրաստի երիվարները ոսկեսար:
Հեբեն կառքի չորս բոլորը անցրեց երկաթ առեղի մեջ
Ռւթկապանի կոր անիվներ, որոնց հեցերն էին ոսկի
Եվ վերեւից շուրջանակի պըղընձաձույլ կամարներով,
Ճարտարապես եւ պնդակուռ զոդված իրար անքակտելի,
Հըրաշալիք մի հոյակապ եւ տեսարժան գործ հիասքանչ,
Ականոցներն արծաթակուռ շուրջանակի, բոլորաշեն,
Գահույքն ոսկի ամբողջապես եւ արծաթյա լարով կախված,
Գեղազարդված շուրջը երկու կիսաբոլոր գոտիներով,
Եվ նըրանցից ձըգվում էր կոկ երկար քեղին արծաթեղեն,
730 Որի ծայրին կապեց Հեբեն լուծն ոսկեձույլ եւ գեղեցիկ,
Անցկացնելով սամոտեններն ու սամիները ոսկեղեն։
Եվ ինքն Հերան՝ հորդորամիտ պատերազմի եւ խազմերի`
Իր իսկ ձեռքով լըծեց առույգ երիվարներն օդապարիկ:
Իսկ Աթենաս Պալլաս դուստրն ասպարակիր Արամազդի
Շղարշանուրբ շըքեղ խըլան` գործը ճարտար իր մատների,
Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին,
Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի
Զինավառվում էր վերից վար՝ ռազմի համար արյունահեղ:
Ձըգեց ասպարն իր ուսերին փողփողենեջ, ծոպազարդար,
740 Որ պատում է շուրջանակի Սարսափն ահեղ ամեն կողմից.
Այնտեղ է Ռխն, այնտեղ Կորովն ու Արշավանքը սարսըռուտ,
Այնտեղ է եւ Գորգովնական գըլուխը ժանտ հուշկապարկի՝
Վահանադրոշ Արամազդի խոլ ճիվաղի սոսկատեսիլ:
Դըրեց գըլխին բազմախորան ոսկյա կորդակ քառավերջյան,
Որը հարյուր քաղաքների զորք կառներ իր հովանու տակ.
Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա,
Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում
Արիասիրտ դյուցազների, երբ նըրանց դեմ հույժ բարկանա
Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի։
750 Հերան շուտ-շուտ ու շարունակ մըտրակում էր նըժույգներին,
Ու բացվեցին ճըռընչալով երկնից դըռներն իրենք-իրենց,
Որոնց Ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տրված
Մեծ Երկինքն ու Ոլիմպոսը բանալ փակել խիտ ամպերով։
Նըժույգներին մըտրակելով ելան նըրանք այդ դըռներից
Եվ Դիոսին գըտան նըստած Բազմասարան Ոլիմպոսի
Ամենաբարձըր կատարին՝ աստվածներից առանձնացած։
Կանգնեցնելով ձիերն այնտեղ՝ Հերան դիմեց Արամազդին,
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում Արեսի այս եղեռնի դեմ,
Քանի՜- քանի՜ քաջակորով աքայեցի դյուցազների
760 Կյանքից զըրկեց պատերազմում, ինձ սաստիկ վիշտ պատճառելով,
Իսկ Կիպրուհին ու Ապոլլոնն ուրախանում են վայրաբար,
Քանզի նըրանք դըրդապատճառ եղան այս խոլ մոլեգնության,
Որը, արդեն ոչ մի օրենք եւ իրավունք չի ճանաչում;
Հայր Արամազդ, կըբարկանա՞ս դու ինձ վըրա, ինքըս եթե
Հարվածելով այդ Արեսին՝ հեռու վանեմ պատերազմից»։
Եւ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես պատասխանեց.
«Գընա գըրգռիր Արեսի դեմ աւարաւու Աթենասին,
Սովոր է նա նըրան տանջող դառն ցավեր պատճառելու»։
Այսպես ասաց, չըհապաղեց լուսածըղի աստվածուհին,
770 Մըտրակ զարկեց նըժույգներին, որոնք թըռան թեթեւընթաց
Աստեղազարդ բիլ երկընքից երկիր տանող լուսե ճամփով:
Եւ որքան տեղ, որ կըտրում է մարդու աչքը դիտանոցից,
Որ նայում է լուսաթաղանթ օդի միջով դեպի լուրթ ծով,
Այնքան ճամփաէ ին կըտրում քառատըրոփ մի ոստյունով
Նըժույգները՝ երկնաբընակ լուսածըղի աստվածուհյաց:
Իսկ Տըրոյա երբ որ հասան, ուր Սկամանդր ու Սիմոյիս
Երկու գետերն առատաջուր խառնըվում են իրարու հետ,
Արգո Հերա աստվածուհին կանգնեցրեց իր ձիերն այնտեղ,
Արձակելուվ նըրանց կառքից՝ պատեց թանձըր մառախուղով,
780 Եվ Սիմայիսը բուսցըրեց նըրանց համար կեր աստվածյան:
Գընում էին նըրանք ինչպես թըրթըռացող աղավնիներ՝
Հույժ անհամբեր սատարելու արգիացի կըտրիճներին:
Եւ երբ հասան նըրանք այնտեղ, ուր բազմամբոխ կանգնած էին
Ձիամարզիկ Դիոմեդի շուրջը քաջեր կորովասիրտ,
Զերդ գիշատիչ գոռ առյուծներ կամ վարազներ ամեհագույն,
Կանգնեց Հերան նըմանվելով պըղընձաձայն Ստենդորին,
Որ գոռում էր այնքան ուժգին, որքան հիսուն մարդ միատեղ,
Ու բազմամարդ ամբոխի մեջ այսպես գոչեց ահեղաձայն,
«Ամո՛թ, ամո՛թ ձեզ, վատասիրտ ու վեհերոտ արգիացիք,
790 Երբ Աքիլլեսն աստվածազարմ երեւում էր պատերազմում,
Տըրոյացիք մինչեւ անգամ չէին ելնում դարբասներից,
Նըրա հուժկու հաղթ նիզակից հիազարհուր եւ ահաբեկ.
Այնինչ հիմա քաղաքից դուրս, ձեր նավերի մոտ են կըռվում»։
Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ռազմի ոգին,
Իսկ Աթենաս աստվածուհին վազեց դեպի Տիդյանը քաջ,
Թագավորին գըտավ այնտեղ, իր ձիերի ու կառքի մոտ՝
Պանդարոսի նետով բացված իր խոր վերքը դարմանելիս։
Շատ էր նեղում նըրան քըրտինքն իր ասպարի լայն փոկի տակ.
Հոգնել էին նըրա ձեռքերն, ու չափազանց տանջվում էր նա
800 Ամեն անգամ, երբ սըրբում էր փոկի տակից արյունը թուխ:
Մոտենալով նըրա կառքին աստվածուհին այսպես ասաց.
«Տիդեսն, իրոք, ծընեց որդի, որ իրեն քիչ է նըմանվում,
Փոքր էր մարմնով Տիդեսը, բայց մարտիկ էր նա քաջակորով,
Ու թեպետեւ ես Տիդեսին՝ իր մոլուցքին միշտ անձնատուր՝
Թույլ չըտըվի մարտընչելու, երբ մի անգամ նա միայնակ
Պատգամավոր եկավ Թեբե կադմեացոց մեջ բազմամարդ.
Պատվեր տըվի ես Տիդեսին ուրախանալ խըրախճանքում,
Սակայն դարձյալ, ինչպես որ միշտ, մըղված ոգուց իր մարտագոռ,
Մըրցման կոչեց երիտասարդ կադմեացոց, եւ բոլորին
810 Հաջողությամբ հաղթում էր նա, զի ես օգնում էի նըրան։
Այժմ էլ ահա քեզ մոտ եմ ես, քեզ օգնական եւ հովանի
Եվ ասում եմ, որ հոժարես մարտընչելու տըրոյանց դեմ:
Բայց քեզ, կարծես, տիրել է մի հոգնատաժան հոգնածություն
Կամ թե երկյուղ մի անարի իր ճանկերի մեջ առավ քեզ,
Եվ այլեւս զավակը չես դու Ինեւսյան քաջ Տիդեsի»:
Դիոմեդեսն արիասիրտ նըրան այապես պատասխանեց.
«Ճանաչում եմ քեզ, դուստրըդ մեծ ասպարակիր Արամազդի,
Որի համար կասեմ սիրով, առանց ոչինչ թաքցընելու:
Ո՛չ հոգնություն է տիրել ինձ, ո՛չ էլ երկյուղը անարի,
820 Այլ այն, որ եւ հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝
Արգելելով ինձ կըռվելու աստվածների հետ երջանիկ,
Միայն Աստղիկ աստվածուհին՝ դուստրը ահեղ Արամազդի,
Թե գա, ասիր, հետը կըռվեմ ու խոցեմ իմ սուր պըղընձով։
Այդ պատճառով, ահավասիկ, ետ քաշվեցի ասպարեզից
Եվ հըրաման տըվի բոլոր աքայեցոց նահանջելու,
Քանզի գիտեմ, որ Արեսն է տիրում հիմա պատերազմին»։
Եվ Աթենաս աստվածուհին այսպես խոսեց կըրկին անգամ.
«Դիոմեդես Տիդյանըդ քաջ, դու իմ սըրտի հույժ սիրելին,
Մի՛ վախենար ո՛չ Արեսից, եւ ո՛չ էլ մյուս անմահներից,
830 Քանի որ դու ինձ պես զորեղ պաշտպան ունես ու զորավիգ:
Քըշիր շուտով միասըմբակ ձիերըդ դու դեպի Արես
Ու զա՛րկ նըրան, մի ակնածիր մահկանացու մարդկանց համար
Բուռն ու մոլի, արյունառուշտ այդ աստըծուց փոփոխամիտ,
Որը դեռ նոր խոստացավ ինձ եւ Հերային պատերազմել
Տըրոյանց դեմ եւ օժանդակ, սատար լինել աքայեցոց,
Իսկ արդ, խոստումն իր մոռացած՝ տըրոյացոց գըլուխն անցավ»։
Ասաց ու ցած քաշեց կառքից Սթենելոս կառավարին
Ու նըստեց ինքը եռանդուն աստվածուհին Տիդյանի մոտ,
Եվ ճըռընչաց կաղնի սըռնին իր ծանրագին բեռան ներքո,
840 Զի տանում էր սարսափելի աստվածուհուն եւ դյուցազնին։
Երասաններն ու մըտրակը աստվածուհին իր ձեռքն առավ
Ու դեպ Արեսն ուղղեց իսկույն նըժույգները միասըմբակ,
Ճիշտ այն պահին, երբ որ Արեւը՝ մարդակեր արյունարբուն
Ըսպանում էր սոսկավիթխար Պերիփասին դյուցազնական՝
Էտոլացոց քաջակորով Ոքեսյայի շըքեղ որդուն։
Աթենասը իսկույն ևեթ գըլխին դըրեց իր հետն առած
Դժոխքի կորդակն աներեւույթ, որ չերեւա բուռն Արեսին:
Արյունառուշտ Արեսը հենց տեսավ դյուցազըն Տիդյանին,
Թողեց իսկույն մեծավիթխար Պերիփասին գետնատարած,
850 Որին նոր էր ըսպանել նա եւ աչքերը պատել մութով
Ու շեշտակի դիմեց դեպի Դիոմեդեսը ձիավարժ։
Երբ դեմ առ դեմ ելան իրար, Արեսը նախ տեգն արձակեց
Կառքի լուծին, սանձերից վեր, որ դյուցազնի հոգին առներ,
Բայց Աթենաս ստվածուհին տեգը ձեռքովն իր բըռնելով՝
Կառքից հեռու շըպրրտեց այն, եւ սըլաքը անցաւ իզուր:
Երկըրորդը տեգն իր նետեց Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ Աթենաս աստվածուհին վարսեց սըլաքն այն կողքի մեջ,
Ուր որ կամարն է պաշտպանում, եւ այնտեղից խորը խոցեց,
Եվ ճեղքելով մորթը չըքնաղ՝ քաշեց աշտեն արագ թափով:
860 Պըղընձի Արես նայն ժամանակ գոռաց այնպե՜ս ահագնաձայն,
Որ ասես թե ինը հազար կամ տաս հազար մարդ միասին
Գոռացին այդ ռազմադաշտում, արիսական գուպարի մեջ։
Սարսափն առավ աքայեցոց եւ տըրոյանց ջոկատներին
Մարտի անհագ բուռն Արեսի որոտաձայն այդ գոռոցից:
Ինչպես որ մեգն է երեւում սեւ ամպերի մըթին ծոցից,
Երբ որ փըչե հանկարծահա սաստիկ խորշակը խըստաշունչ,
Այդպես Տիդյան Դիոմեդեսին պըղընձի Արեսը երեւաց,
Երբ ամպերի հետ խառնըված ելնում էր նա երկինքն ի վեր:
Հասավ իսկույն նա Ոլիմպոս՝ գահույքն անմահ աստվածների,
870 Գընաց նըստեց Արամազդի մոտ տրտմագին, մըռայլադեմ
Եվ ցույց տըվեց արյունն անմահ, որ բըխում էր իր խոր վերքից ,
Եվ խոր հոգոց արձակելով` այս սըրաթեւ խոսքերն ասաց.
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում , տեսնելով այս ոճիրը ժանտ
Աստվածներըս ամեն անգամ կըրում ենք խոր ցավեր սաստիկ
Մըրցակցության երեսից մեր, մարդկանց պաշտոն ըստանձնելով:
Դո՛ւ ես պատճառն այս մեր բոլոր կըռիվների ու վեճերի,
Զի ծընեցիր եղեռնավոր ու կարճամիտ այդ աղջըկան,
Որ շարունակ իր մըտքի եչ դավ ու ոճիր է որոճում։
Հընազանդ ենք բոլորըս քեզ, աստվածներըս ոլիմպական,
880 Սակայն նըրան չես զըսպում դու ո՛չ խոսքերով, ո՛չ էլ գործով,
Այլ դըրդում ես մինչեւ անգամ, դո՛ւ ծընար այդ չար աղջըկան,
Որը դեռ նոր դըրդեց դաժան Դիոմեդես Տիդյանին քաջ
Անմահական աստվածների դեմ մոլեգին մարտընչելու։
Նախ եւ առաջ նա Աստղիկի խոցեց դաստակը փափկամորթ,
Ապա մոլի, կատաղաբար գըրոհ գործեց նա ինձ վըրա,
Բայց սըրավազ սըրունքներըս կարողացան ինձ ազատել,
Ապա թե ոչ ես ցավերով երկար պիտի տառապեի
Դիակների գարշ ու կեղտոտ կույտի վըրա եւ կամ թե ողջ
Պըղինձների հարվածի տակ նըվաղեի ուշաթափված»։
890 Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց.
«Մի՛ դու այդպես, փոփոխամիտ, զուր քըրթմընջա նըստած ինձ մոտ
Ոլիմպական աստվածներից ամենից շատ քեզ եմ ատում,
Քանզի սիրում ես շարունակ պատերազմներ, կըռիվ ու վեճ:
Դու Հերայի անագորույն, անզըսպելի ոգին ունես,
Մորըդ, որին հազիվ եմ ես նըվաճում խիստ իմ խոսքերով.
Քաշածներըդ բոլոր նըրա խորհուրդների արդյունքն են փուչ։
Բայց եւ այնպես չեմ ուզում, որ ցավով երկար դու տառապես,
Քանզի որդիս ես հարազատ, մայրըդ քեզ ինձ համար ծընեց:
Բայց եթե դու այդպես դաժան ծընվեիր մի ա՛յլ աստըծուց՝
900 Վաղուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ,
Ավելի խոր քան որտեղ որ Ուրանյաններն են գըտնըւում»։
Այսպես ասաց եւ Պեոնին հըրամայեց բուժել նըրան,
Որ դընելով վերքի վըրա ցավահալած ըսպեղանի՝
Առողջացրեց, որովհետեւ մահկանացու չէր ծընված նա։
Խախացն ինչպես որ տեղնուտեղ մակարդում է կաթնը սպիտակ,
Որ հեղուկ էր փոքր-ինչ առաջ, եւ մածուն է դարձընում այն,
Այդպես նըրա ըսպեղանին Արեսի վերքն առողջացրեց։
Որից հետո Հեբեն նըրան լավ լողացրեց ու հագցըրեց,
Եվ Զրվանյան Արամազդի կողքը բազմեց նա պերճափառ:
910 Այնժամ Հերան արգիուհի եւ Աթենաս պահպանապետն
Ամպրոպադեզ Արամազդի արքունիքը վերադարձան,
Երբ հեռացրին բուռն Արեսին մարտախոշոշ պատերազմից:
Երգ վեցերորդ։ Հեկտորի և Անդրոմաքեի հանդիպումն
Երգ յոթերորդ։ Մենամարտ Հեկտորի և Այաքսի. Մեռելաթաղ
Երգ ութերորդ։ Կիսատ մարտ
Երգ իններորդ։ Առաքելություն Աքիլլես մոտ
Երգ տասներորդ։ Դոլոնյան դրվագ
Երգ տասնմեկերորդ։ Քաջություն Ագամեմնոնի
Երգ տասներկուերորդ։ Մարտ պարիսպների շուրջը
Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ
Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ
Երգ տասնհինգերորդ։ Հալածումն նավերից
Երգ տասնվեցերորդ։ Պատրոկլյան դրվագ
Երգ տասնյոթերորդ։ Սխրագործություն Մենելավոսի
Երգ տասնութերորդ։ Զինագործություն
Երգ տասնիններորդ։ Հրաժարումն քենից
Երգ քսաներորդ։ Դիցամարտ
Երգ քսանմեկերորդ։ Մարտ գետի շուրջը
Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը
Երգ քսաներեքերորդ։ Պատրոկլեսի թաղումը. Խաղեր
Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի
Բազմությունը ցըրիվ եկավ, ամեն ոք իր նավը գընաց,
Ընթրիք արին ու քընեցին քաղցըր քընով մինչ այգաբաց։
Աքիլլեսի աչքերից էր փախել միայն քունը անուշ,
Լաց էր լինում ընկողմանած՝ ընկերներից իր մեկուսի։
Նա մի կողքից մյուսն էր դառնում անկողնու մեջ ու դառնապես
Ողբում էր իր վաղամեռիկ երիտասարդ Պատրոկլեսին,
Որի հետ նա վաղ հասակից տեսել էր շատ վիշտ ու բերկրանք
Թե՛ ալեծուփ ծովի վըրա, թե՛ արյունոտ կըռիվներում։
Հիշում էր նա մեկիկ֊մեկիկ և արտասուք թափում առատ,
Ընկնում մերթ այս, մերթ այն կողքին, մեջքի վըրա, բերանքսիվայր։
Եվ վերջապես վեր կացավ նա, գընաց ծովափ թափառելու
Անքուն աչքերն արցունքով լի, տըխուր-տըրտում, անմըխիթար։
Իսկ երբ ծագեց ծովի վըրա ծիրանածին այգը ծիծղուն,
Կառքին լըծեց սըրաթըռիչ իր ամեհի ձիերը նա
Եվ կապելով կառքի ետև իր ըսպանած Հեկտորի դին՝
Երեք անգամ քարշ տըվեց այն՝ Պատրոկլեսի շիրիմի շուրջ
Ու ետ դարձավ ձըգած դաշտում դիակը բաց երկընքի տակ։
Բայց Ապոլլոնն ամեն անգամ կարեկցելով մեռած մարդուն,
Պաշտպանում էր մարմինը մերկ, ծածկում ոսկյա իր ասպարով,
Որ քարշ տալուց չապականվի, չըբըզկըտվի Հեկտորի դին։
Խոշտանգում էր Աքիլլն այսպես դյուցազնի դին անգըթաբար։
Այդ տեսնելով՝ գութը շարժվեց երանավետ աստվածների,
Եվ Հերմեսին հորդորեցին դին գողանալ գաղտագողի։
Խորհուրդը այդ հաճո թըվաց բոլոր անմահ աստվածներին,
Բացի խաժակն Աթենասից, Պոսեյդոնից և Հերայից,
Որոնք դեռես, ինչպես առաջ, ատում էին Իլիոնը սուրբ,
Պըրիամոսին և իր ցեղին՝ Ալեքսանդրի մեղքի համար,
Որ ծաղրել էր աստվածուհյաց[43], ներբողելով լոկ Աստղիկին,
Որը նըրան տըվեց հեշտանք և շընորհեց կին գեղեցիկ։
Բայց երբ անցավ ինն օր այդպես, ու տասներորդ այգը ծագեց,
Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց աստվածներին.
«Անգութ եք դուք, ո՛վ աստվածներ, չէ՞ որ երբեմն
Հեկտորը ձեզ Արջառների և այծերի պարարտ ազդրեր է ճենճերել,
Իսկ դուք մահից հետո էլ դեռ չեք ցանկանում փըրկել նըրան,
Որ կարենան տեսնել իրենց հարազատին վերջին անգամ՝
Ծընողները ծերունափառ, անձկակարոտ կինն ու որդին,
Եվ ժողովուրդն իր սիրեցյալ դյուցազունին հայրենասեր,
Որ կըրակով պատվեն նըրան և կատարեն թաղման հանդես։
Ուզում եք դուք, ո՛վ աստվտծներ, պատվել վայրագ Աքիլլեսին,
Որ ճըշմարիտ ոչ խելք ունի, և ոչ էլ սիրտ մեղմաբարո։
Ժանտաբարո առյուծի պես, որն իր ուժով ամբարտավան՝
Մարդկանց խաշներն է հոշոտում, հարձակվելով հոտի վըրա,
Աքիլլեսը կորցըրել է ամոթն ու գութն ամբողջովին,
Որը մարդկանց թե՛ մեծապես վընասում է, և թե՛ օգնում։
Ո՞չ ապաքեն կորցընում է մահկանացու մարդը հաճախ
Իր հարազատ և համամայր եղբորը կամ սիրած որդուն,
Լաց է լինում, ողբում երկար, բայց դադարում է վերջապես,
Զի մարդկանց մեջ դըրին Պարկյանք[44] համբերատար սիրտ ու հոգի։
Բայց դա, դյուցազըն Հեկտորին, նըրա արևն առնելուց ետ,
Կառքից կապած քարշ է տալիս իր ընկերոջ շիրիմի շուրջ,
Մինչդեռ նըրա համար այդ բանն անվայել է և անօգուտ։
Գուցե վերջում մենք բարկանանք, չընայելով իր քաջությանն,
Քանի որ նա մոլեգնաբար անարգում է հողն անըզգա»։
Զայրանալով նըրա վըրա՝ լուսածըղի Հերան ասաց.
«Ասածներըդ, Արծաթաղեղ, թերևս իրոք ճիշտ լինեըն,
Թե Հեկտորին Աքիլլի հետ համապատիվ համարեինք։
Բայց Հեկտորն է մահկանացու, որը կընոջ կաթ է ծըծել,
Իսկ Աքիլլի մայրն է Թետիս արծաթթաթիկ աստվածուհին,
Որին ինքըս մեծացնելով՝ ամուսնացրի Պելևսի հետ,
Պելևսի, որ եղել է միշտ աստվածների սըրտին մոտիկ։
Մասնակցեցիք աստվածներըդ բոլոր՝ նըրանց հարսանիքին.
Եվ դո՛ւ նույնպես ձեռքիդ փանդիռ՝ ներկա էիր այդ կոչունքին,
Դո՛ւ, չարերին միշտ գործակից, ուխտադըրուժ ո՛վ Ապոլլոն»։
Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
«Աստվածների վըրա, Հերա՛, մի՛ բարկանար բոլորովին։
Ճիշտ է, թեպետ չեն հավասար, բայց Իլիոնի մեջ ամենից
Հեկտորն էր ինձ շատ սիրելի, ինչպես բոլոր անմահներին,
Զի նա երբեք չէր զըլանում իր նըվերներն աստվածահաճ,
Ու զոհերն իմ բագիններին երբեք պակաս չէր անում նա։
Սակայն թողնենք Հեկտորի դին գողանալու միտքն անխոհեմ,
Որովհետև չի կարելի այդ թաքցընել Աքիլլեսից,
Քանի որ մայրն այնտեղ է միշտ և հըսկում է գիշեր ու զօր։
Բայց եթե մեկն աստվածներից Թետիսին շուտ կանչի այստեղ,
Նըրան խելոք խորհուրդ կըտամ, որ Աքիլլեսն ընդունելով
Ճոխ պարգևներ Պրիամոսից՝ նըրան հանձնի Հեկտորի դին»։
Այսպես ասաց, ու մըրըրկոտն Իրիսն իսկույն ոտքի ելավ,
Որ անհապաղ տանի պատգամն աստվածահայր Արամազդի,
Ու սըրաթև՝ Սամոս-Իմբրոս կըղզիների միջև ժայռուտ՝
Ծով ցատկեց նա ամբողջ թափով, ճըղփացնելով ջըրերը լուրթ։
Վայրի ցուլի եղջյուրներին կապած ծանըր կապարի պես,
Որ ձըկներին մահ է տանում, ընկըղմվելով անմիջապես՝
Ծովը սուզվեց Իրըսն արագ, հասավ մինչև հատակը խոր
Ու Թետիսին գըտավ նըստած ըստորջըրյա քարանձավում,
Շուրջը ծովի դիցուհիներ, որդու համար ողբ անելիս,
Որ հայրենի երկրից հեռու՝ մեռնելու էր Տըրոյայում։
Մոտենալով աստվածուհուն՝ ժըրոտն Իրիսն ասաց նըրան.
«Վե՛ր կաց, Թետիս, կանչում է քեզ մեծ Արամազդն ամենագետ»։
Ու հարց տըվեց նըրան Թետիս արծաթթաթիկ աստվածուհին.
«Իսկ ինչո՞ւ է կանչում նա ինձ այդպես ըշտապ, ինչո՞ւ համար։
Ամաչում եմ այս վիճակովս աստվածների առաջն ելնել,
Որովհետև սըրտիս ցավերն իմ անթիվ են և անհամար։
Բայց թե գընանք, զի իզուր տեղ նա ինձ պատգամ չէր ուղարկի»։
Այս ասելով՝ սև քողն առավ վըսեմաշուք աստվածուհին,
Ամենասևն ու սըգերանգն իր բոլոր ճոխ հանդերձանքից,
Եվ գընացին. արագընթաց Իրիսն ինքն էր առաջնորդում.
Ալիքները ճեղքըվելով՝ ճամփա էին տալիս նըրանց։
Ափ դուրս գալով, անմիջապես երկինքն ի վեր թըռան թեթև,
Որտեղ նըրանք գըտան նըստած Զրվանյանին ահեղագոչ
Եվ նըրա շուրջ բազմած բոլոր աստվածներին երջանկավետ։
Նըստեց Թետիսը Զևսի մոտ և առընթեր Աթենասի։
Հերան ընդփույթ ոսկեճաճանչ բաժակը լի տըվեց նըրան
Եվ ըսփոփիչ մեղմ խոսքերով ուրախացրեց սըգավորին։
Խըմեց Թետիսն ու բաժակը վերադարձրեց աստվածուհուն։
Աստվածների ու մարդկանց հայրն այսպես խոսեց այն ժամանակ.
«Իմ պատվերով Ոլիմպոս ես եկել, Թետի՛ս աստվածուհի,
Մի անմոռաց սուգ սըրտիդ մեջ, որին ինքըս գիտակ եմ քաջ։
Բայց պարզ ասեմ, որ իմանաս, թե ինչու եմ կանչել ես քեզ։
Ինն օր է, որ վեճի մեջ են աստվածները իրարու հետ
Աքիլլեսի անգըթության և Հեկտորի մարմնի համար։
Դըրդում են դիք Արգոսասպան սուրհանդակին՝ դին գողանալ,
Եվ սակայն ես ուզում եմ տալ փառքն ու պատիվն Աքիլլեսին,
Մինչե վերջը պահպանելով հարգանքըս քո վերաբերմամբ։
Գընա բանակն աքայեցոց և տար պատգամ քո զավակին,
Պատմիր նըրան ցասման մասին իմ և բոլոր անմահների,
Որ նա անսանձ կատաղությամբ և անխընա անարգելով
Պահել է քաջ Հեկտորի դին ու չի հանձնում մինչև հիմա։
Թող որ հանձնի անմիջապես, թե ինձանից սարսում է նա։
Իսկ Իրիսին այժըմ եեթ ես կուղարկեմ Պրիամի մոտ,
Որ ըշտապի գընալ իսկույն դեպի նավերն աքայեցոց
Ու հաշտարար ընծաներով առնելով սիրտն Աքիլլեսի՝
Խոշտանգումից փըրկի որդուն իր սիրելի և տանի տուն»։
Այսպես ասաց, արծաթթաթիկ Թետիսն անսաց հըրամանին,
Վար սըլացավ Ոլիմպոսի վըսեմապանծ գագաթներից
Եվ հասնելով իր վըշտահար որդու վըրանն անմիջապես՝
Գըտավ նըրան արտասվակոծ ու սըրտաբեկ սուգ անելիս։
Իսկ ընկերները մըտերիմ՝ մորթած ոչխար մի վըրանում,
Ճաշի համար աշխույժ ու ժիր պատրաստություն էին տեսնում։
Մոտիկ գընաց մայրն ու նըստեց իր սիրելի որդու կողքին
Եվ, շոյելով նըրա գըլուխն, այսպես ասաց գորովաձայն.
«Մինչ ե՞րբ այդպես, որդյակ իմ քաջ, թաղված քո խոր վըշտերի մեջ
Սիրտըդ մաշես ախ ու վախով, մոռացած քուն և կերակուր։
Հաճելի է, սակայն, պառկել մի կընոջ հետ և հեշտանալ,
Քանզի, ավա՜ղ, չէ՞ որ երկար չես ապրելու այս աշխարհում.
Մահըդ, որդիս, ահավասիկ, կանգնած է քո ոտքերի մոտ։
Լըսիր դու ինձ ուշի֊ուշով, գալիս եմ ես Արամազդից.
Աստվածները, ասում է նա, խոժոռվել են քո դեմ սաստիկ,
Եվ ամենից ավելի շատ՝ աստվածահայրն ինքը ահեղ,
Զի խըստասիրտ կատաղությամբ պահում ես դու Հեկտորի դին
Մահիկաձև նավերի մոտ ու չես հանձնում մինչև հիմա։
Հանձնիր, որդիս, դիակը հորն ու ճոխ փըրկանք առ փոխարեն»։
Եվ արագոտն Աքիլլն իսկույն իր մորն այսպես պատասխանեց.
«Դեմ չեմ, թող որ այդպես լինի, թող տան փըրկանք ու դին տանեն,
Եթե այդ է ամենազոր Ոլիմպյանի պատվերը ինձ»։
Մայր ու որդի նըստած այսպես խոսում էին նավերի մոտ,
Իսկ Զրվանյան Զևսն Իրիսին դեպ Իլիոնն էր ճամփու դընում.
«Եվ արդ, Իրի՛ս արագահաս, թողած գահըդ ոլիմպական,
Իլիոն գընա ու տար պատգամ մեծահոգի Պրիամոսին,
Որ նա իսկույն ուղևորվի դեպի նավերն աքայեցոց
Որդու մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին
Որպես փըրկանք իր հետ տարած սըրտահաճո ընծաներով։
Եվ առանձին թող որ գընա, ընկեր չառնի նա ոչ մեկին,
Միայն մի ծեր վերցընի թող, որ տանի սայլն ու ետ դառնա,
Սայլի վըրա դըրած դյուցազն Աքիլլեսի ըսպանած դին։
Եվ թող երբեք չըվախենա, մահվան մասին չըմըտածի,
Առաջնորդի պիտի նըրան Արգոսասպանն իմ քաջարթուն,
Որն ապահով տանելու է մինչև խորանն Աքիլլեսի։
Երկյուղ չանի Պելյանից թող, նա ոչ միայն չի ըսպանի,
Այլև այլոց չի թողնելու, որ վընասեն ալևորին.
Զի Աքիլլեսն ապիրատ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,
Նա չի դիպչի աղերսարկու ալևորի մազին անգամ»։
Այսպես ասաց, ու մըրըրկոտն Իրիսն իսկույն թըռավ արագ,
Որ անհապաղ տանի պատգամն աստվածահայր Արամազդի,
Եվ հասնելով Պրիամոսի պալատը նա անմիջապես
Տեսավ այնտեղ սուգ ընդհանուր, սըրտաճըմլիկ լաց ու կական։
Որդիք իրենց ծերունի հոր շուրջն հավաքված արձակ գավթում
Թըրջում էին պատմուճաններն առատահոս արտասուքով.
Եվ ծերունին նըրանց միջև իր թիկնոցի մեջ փաթաթված՝
Գետնից բուռ-բուո փոշին առնում ու ցանում էր իր մազերին։
Իսկ աղջիկներն ու հարսները ի մի խըմբված արքունիքում
Ողբում էին լալահառաչ, հիշելով ա՛յն կըտրիճներին,
Որոնք ընկել էին ահեղ մարտերի մեջ արյունալի։
Պատգամախոսն Արամազդի մոտենալով Պրիամոսին,
Որ սարսըռաց ամբողջ մարմնով, մեղմիկ ձայնով ասաց նըրան.
«Ո՛վ Դարդանյան դու Պրիամոս, սիրտ առ և մի՛ սոսկար ինձնից,
Քանզի գուժկան չեմ եկել ես, այլ բերել եմ քեզ բարի լուր.
Բանբերն եմ ես Արամազդի՝ լավ խորհուրդով եկած քեզ մոտ։
Խըղճում է քեզ աստվածների և մարդկանց հայրն ամենազոր.
Պատվիրում է նա քեզ մեկնել դեպի նավերն աքայեցոց
Որդուդ մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին
Իբրև փըրկանք քեզ հետ տարած սըրտահաճո ընծաներով։
Եվ առանձին պետք է գընաս, թող ոչ մի մարդ քեզ չուղեկցի,
Միայն մի ծեր, որ տանի սայլն ու դեպ Իլիոն վերադառնա,
Սայլի վըրա դըրած դյուցազն Աքիլլեսի ըսպանած դին,
Բոլորովին չըվախենաս, մահվան մասին չըմըտածես,
Զի քեզ պետք է առաջնորդի Արգոսասպանն ամենագետ
Եվ ապահով հասցընի քեզ մինչև վըրանն Աքիլլեսի։
Երկյուղ չանես Պելիսյանից, ոչ միայն չի՛ վընասի նա,
Այլև այլոց չի թողնելու, որ քեզ վըրա ձեռք բարձրացնեն,
Զի Աքիլլեսն անբարիշտ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,
Նա չի դիպչի ալևորիդ մի ըսպիտակ մազին անգամ»։
Այսպես ասաց թեթև Իրիսն ու դեպ երկինք վերադարձավ։
Իսկ ծերունին վեր կենալով, հըրամայեց որդիներին,
Որ պատրաստեն ջորիների սայլն ու արկղը դընեն վըրան,
Եվ ինքն իջավ բուրումնավետ ըշտեմարանն ապարանքի
Եղևնաշեն, բարձրաձեղուն՝ լի պատվական, թանկ իրերով,
Ու կանչելով կընոջն այնտեղ Հեկաբեին՝ այսպես ասաց.
«Ա՛յ իմ խեղճ կին, Ոլիմպոսից Արամազդի բանբերն եկավ
Ու պատվիրեց, որ անհապաղ աքայեցոց նավերն երթամ,
Աքիլլեսին տանեմ փըրկանք և ազատեմ մեր զավակին։
Ի՞նչ ես խորհում դու այս մասին, ի՞նչ է ասում քո սիրտը քեզ,
Քանզի հոգիս ամբողջապես և սիրտըս ինձ հորդորում են
Գընալ նավերն աքայեցոց, Պելիսածին Աքիլլի մոտ»։
Այսպես ասաց, ու սոսկահար կինը մի սուր ճիչ արձակեց.
«Վա՜յ թըշվառիս, ո՞ւր է խելքըդ, որով անուն էիր հանել
Օտարների մոտ երբեմըն և քո բոլոր ժողովըրդի
Այդ ինչպե՞ս ես ուզում գընալ նավատորմիղն աքայեցոց
Եվ դեմ առ դեմ կանգնել մենակ այն ոխերիմ մարդու առաջ,
Որ բազմաթիվ քաջակորով որդիներիդ անգըթաբար
Սըրախողխող արավ մարտում, երկաթե սիրտ ունես անշուշտ։
Բավական է որ ձեռքն ընկնես, ու քեզ տեսնի իր վըրանում.
Այդ ուխտադրուժն անագորույն քեզ չի խըղճա, չի խընայի,
Չի ակնածի բոլորովին նա ըսպիտակ քո մազերից։
Ո՛չ, մի' գընա, կաց մեր տան մեջ ողբանք սիրուն մեր զավակին,
Զի բըռնավոր բախտը նըրան մանեց այս թելն իր ծընընդից,
Որ շըներին դառնա նա կեր՝ հեռու իր ծեր ծընողներից,
Ա՛յն մարդու մոտ, ո՜հ, որի ժանտ լյարդը կըրծքից կըպոկեի՜,
Կըծամեի՜ ատամներովըս, որ առնեի ոխն իմ որդու։
Զի մեր որդին իր վատության համար չէր որ ընկավ մարտում,
Այլ տըրովյանց ու լանջագեղ տըրովուհյաց պատվի՛ համար
Հերոսաբար զոհեց իրեն՝ մարտընչելով ոսոխի դեմ»։
Աստվածատիպ Պրիամը ծեր՝ կընոջն այսպես պատասխանեց.
«Ո՛չ, Հեկաբե, մի՛ աշխատիր փոխել վըճիռն իմ անսասան,
Ու մի՛ լինիր չարագուշակ թըռչուն դու իմ հարկի ներքո,
Միևնույն է, չես կարող դու քո խուփերով ինձ համոզել։
Եթե ոմըն մի երկրածին ինձ ուղարկած լիներ պատգամ,
Լյարդահըմա մի գուշակող և կամ մի քուրմ ըղձապատում,
Կարող էինք չըհավատալ և գընալուց հըրաժարվել,
Բայց քանի որ աչքովս տեաս և ականջովս էլ լըսեցի
Աստվածուհուն իմ դեմ-դիմաց, սուրհանդակին Արամազդի՝
Պիտի գընամ ես անպատճառ, չի խաբի Զևսն ալևորիս։
Իսկ թե գըրված է ճակատիս մեռնել այնտեղ՝ նավատորմում,
Հոգ չէ, միայն թե մի անգամ սըրտիս սեղմեմ ես իմ որդուն,
Փափագս առնեմ, այն ժամանակ թող Աքիլլեսն ինձ ըսպանի»։
Այս ասելով, բացեց սիրուն սընդուկների խուփերը նա
Ու դուրս հանեց տասներկու հատ ամենանուրբ ընտիր քողեր,
Տասներկու հատ պերճ պատմուճան, նույնքան շապիկ ու վերարկու։
Կըշռեց ապա ու վերցըրեց տասը քանքար մաքուր ոսկի,
Առավ երկու փայլուն կաթսա ու չորս հատ սան, եռոտանի,
Առավ բաժակ մի գեղեցիկ, որն իբր ընծա մի ժամանակ
Թրակիացիք էին տըվել, երբ դեսպան էր գընացել նա։
Հեգ ծերունին չըխընայեց և հիշատակն այդ թանկագին,
Քանզի սըրտանց ուզում էր նա փըրկել որդուն իր սիրելի։
Երբ այս բոլորն առանձնացրած՝ դուրս էր գալիս գանձարանից,
Տեսնելով շուրջն իր հավաքված հետաքըրքիր մի բազմություն,
Դուրս վըռընդեց վըշտոտ արքան նըրանց սաստող այս խոսքերով.
«Կորե՛ք իսկույն դուք այստեղից, անպիտաններ, անամոթնե՛ր,
Դուք սուգ չունե՞ք ձեր տըներում, որ եկել եք, ցըցվել այստեղ.
Ու ցավերիս վըրա անթիվ մի նոր ցավ եք ավելացնում։
Մի՞թե քիչ է իմ ցավը ինձ, որ Արամազդն ինձ ուղարկեց,
Խըլելով քաջ իմ զավակին, բայց դուք շուտով կըհասկանաք,
Որ Հեկտորի մահից հետո ձեզ կըջընջեն աքայեցիք։
Բայց երանի՜ թե մեռնեի, սանդարամե՜տն իջնեի ես
Որ կործանումն իմ քաղաքի չըտեսնեի՜ իմ աչքերով»։
Այսպես ասաց և բոլորին գավազանով նա դուրս քըշեց,
Որից հետո ծեր թագավորն իր մոտ կանչեց որդիներին։
Եկան՝ Պարիսն ու Հելենոսն, Ագաթոնը, Պամնոնը վես,
Անտիփոնոսն ու Դեիփոբն, եկավ Դիոս զարմանալին,
Եվ ծերունին սաստող ձայնով նըրանց այսպես հըրամայեց.
«Ըշտապեցե՛ք, չար զավակներ, դուք թուլամորթ ու վատասիրտ,
Երանի թե Հեկտորի տեղ դո՛ւք սատկեիք նավերի մոտ։
Վա՜յ ինձ, թըշվառ թագավորիս, որ Իլիոնի մեջ լայնանիստ
Բազում որդոց եղա ես հայր, ու չըմընա՜ց ոչ մեկը ինձ,—
Մեստորը իմ դիցանըման, Տրովիլոսը կառամարտիկ,
Եվ Հեկտորըս, որ նըման չէր ամենևին մահկանացվի,
Այլ աստված էր ողջ մարդկանց մեջ... Տարա՜վ Արեսն այս լավերին,
Խըլեց ինձնից, ու մընացին այս ապիկար պարսավելիք,
Սըտախոսնե՛րն այս խեղկատակ, միմոսները, որոնք միայն
Պարել գիտեն և գողանալ գառն ու ուլեր ժողովըրդից։
Ո՞ւր եք, ինչո՞ւ չեք պատրաստում սայլն ու նըրա վըրա դընեք
Այն ամենը, որ ընտրեցի, որպեսզի շուտ ճամփա ընկնենք»։
Այսպես ասաց, և իրենց հոր սաստից որդիք ահաբեկված՝
Դուրս հանեցին գեղեցկանիվ ու նորաշեն սայլը իսկույն,
Մի մեծ սընդուկ դըրին վըրան, ապա ցըցից ցած իջեցրին
Տոսախաշեն լուծը կքմբյա՝ լամբակներով հարմարեցրած.
Եվ լըծան հետ փոկն էլ բերին երկար՝ ինը կանգունաչափ
Ու ամրացրին երկայնաձիգ քեղու ծայրին երկաթագամ,
Որից օղակն անցկացնելով երեք անգամ պինդ պըրկեցին
Կումբի պորտի ամեն կողմից ոլորելով ծայրը փոկի։
Եվ բերելով գանձարանից հեկտորական փըրկանքն անբավ՝
Զետեղեցին գեղեցկանիվ ու սըրբատաշ սայլակի մեջ.
Ապա բերին ու լըծեցին ջորիներին կարծրասըմբակ,
Որ միսիացիք էին տըվել Պրիամոսին որպես ընծա։
Դուրս հանեցին նըմանապես ու կառքի մոտ բերին իսկույն
Պրիամոսի ձեռքով սընված նըժույգներին շըքեղաբաշ,
Որ լըծեցին Պրիամն ինքը և նըվիրակն իր ծերունի։
Եվ Հեկաբեն այն ժամանակ մոտենալով Պրիամոսին,
Իր աջ ձեռքում րըռնած ոսկի մեծ մի բաժակ գինով լեցուն՝
Պարզեց նըրան և ձիերի առջև կանգնած այսպես ասաց.
«Ա՛ռ և ձոնիր Արամազդին, աղոթք արա աղաչելով,
Որ նա անփորձ ետ դարձընի քեզ ոխերիմ մարդկանց մոտից,
Քանի որ դու որոշել ես, վըճռել՝ կամքին իմ հակառակ
Գընալ դեպի նավերը մեր արյունարբու ոսոխների։
Աղաչիր դու ամպրոպաթուխ Զրվանյանին Իդայաճեմ,
Որ իր գահից բարձրադիտակ տեսնում է ողջ Տըրովադան,
Թըռցընելու քո աջ կողմից իր սըրաթև սուրհանդակին,
Որին բոլոր թըռչունների մեջ ամենից շատ է սիրում,
Որպեսզի դու քո աչքերով տեսնես նըշանն այդ գեղահրաշ
Եվ ապահով ճամփա ընկնես դեպի նավերն աքայեցոց։
Իսկ թե նըշանն այդ ցույց չըտա քեզ Արամազդն ահեղագոչ,
Այն ժամանակ լավ կըլինի, որ չըգընաս նավերը դու,
Եվ ես ինքըս չեմ թողնի քեզ, որքան էլ դու ուզես գընալ»։
Աստվածատիպ Պրիամն այնժամ կընոջն այսպես պատասխանեց.
«Խորհուրդը քո լըսում եմ, կին, ու չեմ մերժի ես այն երբեք.
Արամազդին ձեռք կարկառելն անշուշտ լավ է, գուցե գըթա»։
Այս ասելով, մատակարար աղախնուն նա հըրամայեց,
Որպեսզի շուտ լըվացվելու ջինջ ջուր բերի իրեն համար։
Աղախինը եկավ իսկույն ձեռքին բըռնած կոնք ու սափոր։
Պրիամ արքան լըվացվելով, կընոջ ձեռքից բաժակն առավ
Եվ կանգնելով բակի մեջտեղ՝ աղոթք արավ, գինին ձոնեց
Եվ հայացքը դեպի երկինք հառած՝ ասաց աղերսագին.
«Հա՛յր Արամազդ, տե՛րդ Իդայի, ամենափառ և ահավոր,
Տո՛ւր ինձ հասնել Աքիլլեսին և գութ շարժել նըրա սըրտում։
Եվ ուղարկիր հըզոր արծվիդ՝ սուրհանդակիդ սըրաթըռիչ,
Որին բոլոր թըռչունների մեջ ամենից շատ ես սիրում,
Որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նշանդ գեղահըրաշ
Եվ ապահով ճամփա ընկնեմ դեպի նավերն աքայեցոց»։
Այսպես ասաց աղոթելով, Արամազդը լըսեց նըրան
Եվ ուղարկեց անմիջապես սավառնաթև իր սեգ արծվին,
Որին մարդիկ այլ անունով կոչում են և խայտախարիվ։
Մեծահարուստ տընատիրոջ առագաստը բարձրաձեղուն
Որքան դըռներ ունի ամուր ու պընդափակ փեղկեր որքան՝
Թըռչունն այդ սեգ երկու կողմից ուներ այդքան հուժկու թևեր,
Որ աջ կողմից վար սըլացավ և քաղաքի վըրա ճախրեց,
Տոգորելով տեսնողների սըրտերը խոր ուրախությամբ։
Պրիամն այնժամ ըշտապելով նըստեց իր կառքն անմիջապես
Եվ գավիթից դուրս սըլացավ մըտրակելով նըժույգներին։
Իսկ առջևից էլ քառանիվ սայլն էր գընում բեռնավորված,
Որ ջորիներն էին քաշում, և Իդեոսն էր վարում նըրանց։
Սայլի հետքով կառքին լըծված ձիերն առաջ էին թըռչում,
Որոնց քըշում էր ծերունին՝ մըտրակելով հաճախակի։
Մեծաթափոր մի բազմություն արտասվալից լաց ու կոծով
Ճանապարհ էր դընում նըրան, ասես մեռել էին տանում։
Իսկ քաղաքից երբ դուրս ելան ու մըտան դաշտն արյունազանգ,
Մերձավորները լալագին դեպի քաղաք վերադարձան։
Ուղևորներն Արամազդի աչքից անտես չըմընացին.
Տեսավ նըրանց դաշտով գընալն ու ծերունու վըրա գըթաց,
Եվ կանչելով իր սիրեփ Հերմոս որդուն՝ ասաց նըրան.
«Հերմես, քանզի հաճելի է քեզ ավելի, քան թե այլոց
Ընկերանալ մարդկանց հաճախ և ունկընդիր լինել նըրանց,
Ուստի արի իջիր երկիր և Պրիամին առաջնորդիր
Դեպի նավերն աքայեցոց, բայց տար այնպես, որ նըրանցից
Ոչ ոք նըրան չընըկատի, մինչև հասնի Պելիսյանին»։
Այսպես ասաց, հընազանդեց պատգամավորն Արգոսասպան
Եվ ոտքերին կապեց անեղծ թևամույկերն, իր ոսկեղեն,
Որոնք նըրան տանում էին թեթևորեն թըռցընելով
Ե՛վ ծովերով, և՛ ցամաքով՝ արագաշունչ հողմի նըման։
Առավ նաև գավազանը, որ ով մարդկանց, ում կամենա՝
Քընեցնում է և ոմանց էլ արթնացընում խորը քընից,
Ու դեպ երկիր վար սըլացավ Արգոսասպանն ամենահաղթ
Եվ անհապաղ հասավ իսկույն Հելլեսպոնտոս ու Տրոյա։
Գընում էր նա իշխանազուն մի պատանու կերպարանքով՝
Դեռափըթիթ և գեղանի, ծընոտն հազիվ դեռ մըրազարդ։
Ուղևորներն երբ որ հասան Իլիոսի գերեզմանին,
Իջան այնտեղ, որ գետի մեջ ջըրեն իրենց գըրսատներին։
Մըթընշաղն էր իրիկնային փըռվում արդեն երկրի վըրա։
Իդեոսը տեսավ փոքր-ինչ հեռվում Հերմես հըրեշտակին
Եվ երկյուղից դողդողալով Պրիամոսին այսպես ասաց.
«Նայիր, ահա՛, ով Դարդանյան, ինչ-որ մարդ է մոտենում մեզ,
Հարկավոր է ըզգուշանալ, կարող է նա մեզ ըսպանել։
Արի փախչենք մեր ձիերով, իսկ եթե այդ ուշ է արդեն,
Եկ ծընկներին փարվենք նըրա, գուցե խըղճա և խընայի»։
Այսպես ասաց, և ծերունու հոգին եղավ տակնուվըրա.
Անդամները կարկամեցին, և ողջ մարմնով փըշաքաղվեց.
Սարսափահար նայում էր նա, բայց Հերմեսը մոտենալով,
Ալևորի ձեռքը բըռնեց ու հարցըրեց մըտերմաբար.
«Իսկ ո՞ւր ես դու քըշում, հայրիկ, ձիերը քո և ջորիներն
Այս գիշերով, մինչդեռ բոլոր մահկանացուք նընջում են խոր։
Չե՞ս վախենում միթե երբեք դու ահարկու աքայանցից,
Որ վըխտում են քո շուրջ-բոլոր և ոխերիմ ոսոխ են քեզ։
Թե նըրանցից մեկը հանկարծ տեսնի քեզ, մութ այս գիշերով
Սայլիդ այդքան գանձեր բարձած, այն ժամանակ դու ի՞նչ կանես։
Երիտասարդ էլ չես գոնե, ուղեկիցդ էլ ծեր է քեզ պես,
Որ կարենաք դիմադրելով՝ չարագործին վանել ձեզնից։
Իսկ ինձանից, ո՛վ ծերունի, բպորովին մի՛ վախենա,
Ես քեզ չարիք չեմ գործելու, այլ չարերին պիտի վանեմ,
Որովհետև, իմ սիրելի ծերունի հոր շատ ես նըման»։
Սիրտ առնելով, աստվածատիպ Պրիամն այսպես ասաց նըրան․
«Այո՛, որդյակ իմ սիրելի, հավատում եմ քո խոսքերին.
Աջը անմահ աստվածների հովանի է դեռ ինձ վըրա,
Որ քեզ նըման շընորհալի մի ուղեկից ուղարկեց ինձ,
Գեղատեսիլ և իմաստուն զավակ՝ ազնիվ ծընողների»։
Պատասխանեց Արամազդի պատգամավորն Արգոսասպան.
«Այդ բոլորը շատ ճըշմարիտ ասացիր դու, ո՛վ ծերունի,
Բայց եկ ա՛յս էլ ասա ըստույգ, թե պատվական գանձերն այդ դու
Օտարազգի՞ մարդկանց մոտ ես տանում արդյոք, թե՞ բարեկամ,
Որ գեթ դըրանք ձեռքըդ մընան, երբ որ Իլիոնը կործանվի։
Թե՞ դուք արդեն ահաբեկված փախչում եք սուրբ Իլիոնից,
Քանզի ընկավ պատերազմում ազնիվ որդիդ՝ Հեկտորը քաջ,
Որ կըռվի մեջ ո՛չ մի արի աքայեցուց ետ չէր մընում»։
Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց.
«Ո՞վ ես դու, քա՛ջ, և ինչպիսի՞ ծընողների զավակ ես վեհ,
Որ գեղեցիկ գովեստներով հիշեցիր մահն իմ Հեկտորի»։
Նըրան այսպես պատասխանեց պատգամավորն Արգոսասպան.
«Փորձո՞ւմ ես ինձ դու, ծերունի, հարցընելով քաջ Հեկտորից։
Շատ անգամ եմ տեսել նըրան ես աչքերովն իմ սեփական՝
Փառապարգև պատերազմում, դեպի նավերն արշավելիս,
Երբ սայրասուր իր պըղընձով կոտորում էր արգիացոց։
Նայում էինք մենք հիացած, զի Աքիլլեսն Ատրիդի հետ
Քեն պահելով՝ չէր թողնում մեզ պատերազմին մասնակցելու։
Աքիլլեսի զինվորն եմ ես, նույն նավն է մեզ բերել այստեղ.
Միրմիդոն եմ, նըրա երկրից և որդին եմ Պոլիկտորի,
Որ հարուստ է, սակայն արդեն քեզ պես դողդոջ մի ծերունի։
Յոթ եղբայր ենք, վերջինն եմ ես, կըրտսեր. որդին ծընողներիս,
Նըրանց միջից ինձ վիճակվեց Աքիլլեսի հետ գալ այստեղ։
Նավերից եմ գալիս հիմա, և ասեմ, որ վաղ առավոտ
Աքայեցիք քաղաքիդ մոտ պիտի ճակատ տան վերըստին,
Զի նըստելուց ձանձրանալով՝ ծարավի են պատերազմի,
Եվ արքաներն անկարող, են սանձահարել աքայեցոց»։
Նըրան այսպես պատասխանեց աստվածատիպ Պրիամը ծեր.
«Թե որ իրոք զինվորն ես դու Պելիսածին Աքիլլեսի,
Պատմիր ուրեմն ինձ ամեն բան ըստուգապես և ճըշմարիտ.
Նավերի մոտ ընկա՞ծ է դեռ իմ Հեկտորի մարմինն արդյոք,
Թե՞ Աքիլլը հոշոտելով կեր է գըցել իր շըներին»։
Նըրան այսպես պատասխանեց պատգամավորն Արգոսասպան.
«Ո՛չ թըռչուններն են գիշատել, ո՛չ էլ շըներն, ո՛վ ծերունի,
Այլ տակավին պառկած է նա Աքիլլեսի վըրանի մեջ.
Եվ չընայած որ տասներկու օր անկենդան ընկած է նա՝
Ո՛չ նեխում է, ո՛չ էլ որդերն են ուտում դին քո զավակի,
Որդեր, որոնք մեռելների միս ուտելու սովոր են միշտ։
Ու թեպետև Պելիսածինն իր ընկերոջ շիրիմի շուրջ
Քարշ է տալիս կառքից կապած մարմինն ամեն այգաբացին,
Բայց մընում է բոլորովին դին անապակ, և անվըթար։
Ինքդ էլ պիտի շատ զարմանաս, ո՛վ ծեր ունի, եթե տեսնես
Նըրան այնպես թա՜րմ ու մաքուր պառկած, քընա՜ծ լինի ասես,
Վըրան ոչ մի արյունի բիծ, ու վերքերն էլ փակված բոլոր,
Որ բաց արին շատերն իրենց անագորույն պըղինձներով։
Այսպես, ո՛վ ծեր, աստվածները հոգում են քո որդու մասին՝
Նույնիսկ նըրա մահի՛ց հետո, զի շա՜տ էին սիրում նըրան»։
Ասաց, և ծերն ուրախացած՝ նըրան այսպես պատասխանեց.
«Լավ է, որդյա՛կ իմ սիրելի, ձոն նըվիրել աստվածներին,
Ինչպես օրենքն է պատվիրում, երբ տակավին ողջ էր որդիս,
Չէր մոռանում բոլորովին աստվածներին ոլիմպական,
Դըրա համար էլ հիշում են նըրան մահից հետո՛ անգամ.
Բայց դու արի և ընդունիր ինձնից բաժակն այս գեղեցիկ,
Պաշտպան եղիր և օգնությամբ անմահական աստվածների
Տար ինձ մինչև վըրանը ձեր Պելիսածին Աքիլլեսի»։
Եվ պատվիրակն Արգոսասպան պատասխանեց Պրիամոսին.
«Փորձո՞ւմ ես, ծեր, դու պատանուս, սակայն դա ինձ չես համոզի,
Ըստիպելով Աքիլլեսից ծածուկ՝ պարգև ընդունելու։
Վախենում եմ ես գեղեցիկ այդ նըվերից զըրկել նըրան,
Զի նա գըլխիս ապագայում կարող է մեծ աղետ բերել։
Առանց այդ էլ, ո՛վ ծերունի, ես քեզ սիրով կառաջնորդեմ,
Թեկուզ մինչև Արգոս գընաս, թե՛ ցամաքով և թե՛ ծովով,
Լինի նավով արագահոս, թե հետիոտն ուղեկցելով։
Եվ քանի որ քեզ հետ եմ ես, քեզ ոչ մի մարդ չի վընասի»։
Այսպես ասաց, և ցատկելով կառքի վըրա, Հերմեսն իսկույն
Իր ձեռքն առավ երասաններն ու մըտրակը շաչեցնելով՝
Ներշընչեց նոր եռանդ ու թափ ջորիներին և ձիերին.
Պարեկները դեռ նոր էին ավարտում ճոխ ընթրիքն իրենց,
Երբ որ հասան նավատորմի մարտկոցներին ու փոսերին։
Պարեկների վըրա խոր քուն թափեց Հերմեսն Արգոսասպան,
Բացեց դըռներն անմիջապես, փականք ու նիգ հեռացնելով
Ու ներս տարավ Պրիամոսին ընծաների հետ միասին։
Իսկ երբ հասան Պելիսածնի վըրանը մեծ և վեհաշուք,
Որ արքայի համար իրենց միրմիդոններն էին շինել
Եղևնու կոկ տաշած փայտով ամուր ծածկած և վըրայից
Մարգագետնից հընձած դալար եղեգներով պատած ամբողջ։
Շուրջը մեծ բակն էր տարածվում հաստ ցըցերով ցանկապատված.
Ու եղևնյա մի նիգ միայն փակում էր դուռն ամրակառույց։
Երեք հուժկու աքայեցի պետք էր, որ դռան այդ փակեին,
Երեք հոգի, որ բանային ծանըր սողնակը հաստաբեստ.
Մինչ Աքիլլեսն ինքը միայն՝ փակում էր այն ու բաց անում։
Օգտամատույց Հերմեսն իսկույն դուռը բացեց ծերի առաջ
Ու ներս տարավ ալևորին նըրա բերած ընծաներով,
Ապա կառքից ցած իջնելով այսպես ասաց Պրիամոսին.
«Արդ, ճանաչիր ինձ, ծերունի, անմահ աստված Հերմեսն եմ ես,
Հայր Արամազդն ինձ ուղարկեց քեզ ուղեկից և առաջնորդ։
Հեռանում եմ ինքըս հիմա, որ չըտեսնի Աքիլլը ինձ,
Պատշաճ բան չէ բոլորովին, որ մի աստված երանավետ
Ցույց տա իր սերը հայտնապես մի երկրային մահկանացվի։
Մըտիր վըրանն ու փարվելով քաջի ծընկանն՝ աղերսագին
Խընդրիր նըրան հանուն իր հոր ու վարսագեղ մորն ու որդու,
Եվ դու պիտի կարողանաս շարժել նըրա սիրտն ապառաժ»։
Ասաց Հերմեսն ու սըլացավ դեպի Ոլիմպ աստվածաբնակ։
Իսկ Պրիամոսն իջավ կառքից և թողնելով Իդեոսին,
Որ հոգ տանի ու պահպանի ջորիներին և ձիերին,
Ինքը գընաց և ուղղակի մըտավ վըրանն այն վեհաշուք,
Որտեղ նըստած գըտավ նըրան՝ Արամազդի սիրեցյալին։
Ընկերներից Աքիլլի մոտ երկու հոգի կային միայն՝
Դյուցազնազարմ Ավտոմեդոնն ու Ալկիմոսն արիսական,
Ամեն վայրկյան պատրաստ իրենց թագավորին ծառայելու։
Նոր էր ընթրիքն իր ավարտել, ու սեղանը փըռած էր դեռ։
Պրիամն ըզգույշ, ըստվերի պես դեպ Աքիլլեսն առաջացավ
Եվ ընկնելով բերանքսիվայր ամուր գըրկեց ծունկը նըրա
Ու համբուրեց աջն արյունոտ՝ դահիճն իր քաջ որդիների։
Ինչպես մի մարդ, որ իր երկրում ծանըր ոճիր գործի հանկարծ
Եվ թողնելով իր տուն ու տեղ, փախչի գընա օտար երկիր,
Մըտնի հարուստ մի մարդու տուն ու զարմացնի տեսնողներին,—
Այդպես Աքիլլը զարմացավ տեսնելով ծեր Պրիամոսին։
Մյուսներն էլ ապուշ կըտրած իրար երես էին նայում։
Իսկ Պրիամոսն աղերսալից ձայնով դիմեց Աքիլլեսին.
«Աստվածազարմ ո՛վ Աքիլլես, հիշիր հորըդ ինձ տարեկից,
Որ ինձ նըման կանգնել է արդ զառամության դառըն շեմքին։
Նըրան էլ են նեղում գուցե թըշնամիներն, ինչպես որ ինձ
Եվ չըկա ոք, որ նըրանից դառն աղետները հեռացնի։
Բայց ողջությանդ լուրն առնելով՝ ուրախանամ է ծերունին
Եվ հույս ունի տեսնել որդուն մի օր, կըռվից երբ տուն դառնա։
Իսկ ես թըշվառս, որ հայր էի Տրոյայում բազում որդոց,
Եվ ոչ մեկից, վա՜յ ծերունուս, աճյունն անգամ ինձ չըմընաց։
Թըվով հիսուն էին նըրանք, երբ որ եկան աքայեցիք.
Տասնևինը մի մոր զավակ, իսկ մյուսները այլ կանանցից։
Նըրանց շատի ծունկը ծալեց արյունառուշտ Արեսը ժանտ.
Իսկ նա, որ իմ մեկ հատիկն էր, պաշտպան և մեզ և քաղաքին,
Նըրան էլ ինքըդ ըսպանեցիր, հայրենիքի հերոսին քաջ,
Հեկտոր որդուս, որի համար եկել եմ ես ահավասիկ
Նավատորմիղն աքայեցոց ու բերել քեզ անբավ փըրկանք։
Եկ ակնածիր աստվածներիg, ո՛վ Աքիլլես, և ինձ գըթա՛,
Հիշելով հորըդ ծերունի, իսկ ես թըշվա՜ռ եմ նըրանից։
Դեռ չի կըրել ոչ ոք ինձ չափ ծանըր վըշտեր այս աշխարհում,
Ինձ, որ որդուս ըսպանողի ձեռքն եմ ահա ես համբուրում»։
Այս խոսքերից Աքիլլեսի սիրտը լըցվեց հոր կարոտով
Ու հեռացրեց ծերունու ձեռքն իր ծընկներից արտասվելով։
Լալիս էին երկուսով էլ՝ Պրիամը իր որդու համար
Թավալվելով արտասվակոծ՝ Աքիլլեսի ոտքերի մոտ,
Իսկ Աքիլլեսն իր հոր համար և սիրելի Պատրոկլեսի.
Եվ վըրանի հարկը թընդաց նըրանց ողբով կականալիր։
Աքիլլեսը լաց լինելուց երբ հագեցավ ու հանդարտվեց,
Ելավ տեղից ու ծերունուն, ձեռքից բըռնած, հանեց ոտքի.
Եվ գըթալով ալևորի ճերմակ գըլխին ու մորուքին՝
Պրիամոսի ձեռքից բըռնած այսպես ասաց կարեկցաբար.
«Իսկապես որ շա՜տ վըշտեր ես տարել դու, ծե՛ր տառապալից,
Բայց մեն-մենակ ի՞նչ սիրտ արիր գալու նավերն աքայեցոց
Եվ ելնել այն մարդու առաջ, որ ըսպանեց որդիներիդ։
Երկաթե սիրտ ունես անշուշտ, բայց եկ նըստիր այս աթոռին,
Ու թեպետև ցաված ենք խիստ, բայց մեր խորունկ վիշտը զըսպենք,
Քանզի ոչ մի օգուտ չըկա դառնակըսկիծ սուգ անելուց։
Ճակատագիրն է մարդկային՝ աստվածների ձեռքով գըրված՝
Տանջվել անվերջ ու տառապել, աստվածներն միայն անվիշտ։
Երկու հըսկա կարասներ կան Արամազդի շեմքին դըրված,
Երկուսն էլ լի այն տուրքերով, որոնցից միշտ բաշխում է նա.
Բարիքներ են մի կարասում, իսկ մյուսի մեջ՝ չարիքներ։
Երբ Արամազդն ամպրոպածին այդ երկուսից խառն է տալիս,
Մերթ բարու է հանդիպում մարդ ու մերթ չարի — փոփոխակի։
Իսկ ում չարից է տալիս նա, վիշտն է բաժին դառնում նըրան,
Ու տանջում են նըրան անվերջ դառըն ցավերն այս աշխարհումդ
Ուր շըրջում է աստվածներից ու մարդկանցից արհամարհված։
Այսպես՝ տըվին դիք Պելևսին ճոխ պարգևներ ծընված օրից.
Թագավորեց միրմիդոնաց վըրա փառքով և ճոխությամբ
Ու, թեպետև մահկանացու, աստվածուհի կին առավ նա։
Բայց և այնպես աստվածները նաև նըրան տըվեցին վիշտ.
Նա չունեցավ արու զավակ, որ իր գահին պայազատեր,
Բացի ինձնից, որ վաղաժամ մահ է գըրված իմ ճակատին,
Ու ծերությունն իր խընամել չեմ կարող ես, քանզի շուտով
Հեռու երկրից իմ հայրենի՝ մեռնեմ պրտի Տըրոյայում,
Ուր նըստած եմ՝ ի պատուհաս քեզ և բազում որդիներիդ։
Լըսել ենք, որ երբեմըն դու տիրել ես շատ աշխարհների.
Լեսբոս կըղզուց մինչ Փռյուգիա[45], ուր Մակարն էր թագավորում,
Մինչև անծայր Հելլեսպոնտոս քոնն են եղել մի ժամանակ.
Եղել ես ճոխ, բազմազավակ ու գանձերով մեծահարուստ։
Բայց այն օրից, երբ աստվածներն այս աղետը բերին գըլխիդ,
Քաղաքիդ շուրջ, ո՛վ ծերունի, արյուն է միշտ ու պատերազմ։
Տոկա՛ վըշտիդ համբերությամբ, մի՛ լար անվերջ լալահառաչ,
Զի ողբալով դու չես կարող հարություն տալ քո զավակին,
Եվ կարող Ես գըլխիդ մի նոր աղետ բերել, ո՛վ ծերունի»։
Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց․
«Մի՛ տար աթոռ ինձ նըստելու, աստվածազարմ ո՛վ Աքիլլես,
Քանի Հեկտորս անթաղ է դեռ՝ ես չեմ կարող հանգըստանալ։
Ինձ դարձըրու իմ զավակին, որ ժամ առաջ տեսնեմ նըրան,
Եվ ընդունիր հետըս բերած ճոխ ընծաներն իբրև փըրկանք։
Դըրանք բարո՜վ վայելես դու, բարո՜վ դառնաս քո հայրենիք,
Քանի որ դու ինձ գըթացիր, խընայելով ալևորիս,
Որ կենդանի մընամ դեոևս ու տեսնեմ լույսն արեգական»։
Խեթ նայելով Պրիամոսին՝ Աքիլլն այսպես ասաց նըրան.
«Մի՛ գըրգըռիր ինձ, ծերունի՛, քանզի արդեն վըճռել եմ ես՝
Աստվածների հըրամանով քեզ հանձնելու Հեկտորի դին.
Մայրըս բերեց աստվածային այդ հըրամանն Արամազդից։
Գիտեմ նույնպես, որ քեզ այստեղ բերել է մի անմահ աստված,
Քանզի ոչ մի մահկանացու սիրտ չէր անի վըրանըս գալ,
Պարեկներից անցնել անտես և դարբասի նիգը բանալ։
Ուստի, ո՛վ ծեր, էլ մի՛ հուզիր ալեկոծյալ սիրտըս իզուր,
Կարող եմ ես, մեղանչելով Արամազդի պատվերի դեմ,
Չըխընայել աղերսարկու ալևորիդ աղաչանքին»։
Այսպես ասաց, և ծերունին նըստեց նրա սաստին հըլու։
Իսկ Աքիլլեսն առյուծաբար վըրանից դուրս վազեց արագ.
Եվ նըրա հետ դուրս գընացին Ավտոմեդոնն ու Ալկիմոսն՝
Աքիլլեսի մըտերիմներն Մենիյանի մահից հետո։
Նըրանք լըծից արձակեցին ջորիներին և ձիերին,
Իդեոսին կանչեցին ներս ու նըստելու աթոռ տըվին.
Ապա սայլից ցած իջեցրին հեկտորական փըրկանքը ճոխ,
Թողնելով լոկ երկու շապիկ ու մի լոդիկ սայլակի մեջ,
Որ փաթաթեն Հեկտորի դին. ապա Աքիլլն անմիջապես
Հըրամայեց իր աղախնոց, որ առանձին, ծածուկ մի տեղ
Լըվանան դին, օծեն յուղով՝ Պրիամոսի աչքից հեոու,
Քանզի գուցե որդուն ի տես՝ ծերը վըշտից չիշխի իրեն,
Եվ Աքիլլը բարկանալով՝ զարկի նըրան և ըսպանի,
Մեղանչելով մեծամըռունչ Արամազդի պատվերի դեմ։
Կանայք աշխույժ լըվանալով և օծելով Հեկտորի դին,
Շըքեղ շապիկ մի հագցըրին ու ձըգեցին վըրան մի քող,
Եվ Աքիլլը վերցընելով՝ դըրեց նըրան անկողնու մեջ,
Ապա երկու հոգով առան ու սայլակի վըրա դըրին։
Աքիլլն այնժամ հառաչալից ձայն արձակեց իր սիրելուն.
«Մի՛ սըրտմըտիր դու ինձ վըրա, ո՛վ սիրելիդ իմ Պատրոկլես,
Եթե լըսես դըժոխքի մեջ, որ իր հորն եմ վերադարձնում
Մարմինը քեզ ըսպանողի. բերել է նա հարուստ փըրկանք,
Որից, անշուշտ, քեզ արժանի մեծ բաժին եմ հանելու ես»։
Գոչեց Աքիլլն ու դառնալով մըտավ վըրանը վերըստին,
Եվ նըստելով հանդիպակաց պատին հենած բազմոցի մեջ,
Որտեղից նա վեր էր կացել, այսպես ասաց Պրիամոսին.
«Որդիդ փըրկված է, ծերունի, ինչպես որ ինքդ էիր ուզում,
Անկողնու մեջ պառկած է արդ, և երբ ծագի այգը ուրախ,
Տեսնես պիտի ու տանես տուն, իսկ եկ հիմա ընթրիք անենք։
Կերակուրի հոգ էր տանում և Նիոբեն գիսակագեղ,
Որ կորցըրեց մի օրվա մեջ իր տասներկու զավակներին,
Որոնցից վեցն աղջիկ էին, և մընացած վեցը՝ տըղա։
Տըղաներին նետահարեց Ապոլլոնը արծաթաղեղ՝
Նիոբեի դեմ զայրացած, իսկ Արտեմիսն՝ աղջիկներին,
Զի Նիոբեն բաղդատել էր Ապոլլոնի հետ ինք իրեն
Եվ Լետովնի, թե նըրանց հետ հավասար է գեղեցկությամբ
Ու պարծեցել, որ Լետովնը ունի միայն երկու զավակ,
Մինչդեռ ինքը բազմածընունդ՝ վեցը տըղա ու վեց աղջիկ։
Սակայն նըրանք թեև երկու, բայց ջընջեցին տասներկուսին։
Ինն օր ամբողջ ընկած էին դիակները արնաշաղախ.
Եվ քաղաքում սիրտ չէր անում և ոչ մի մարդ նըրանց թաղել,
Զի Զրվանյանն ամենազոր քարացրել էր բոլոր մարդկանց,
Եվ տասներորդ օրը միայն թաղեցին դիք երկնաբընակ։
Այսպես ահա, և Նիոբեն մինչև անգամ իր խոր վըշտում
Չըմոռացավ ուտել— խըմել ու հոգ տանել կերակուրի։
Հիմա այնտեղ, Սիպիլի լերկ ու ամայի լեռների մեջ,
Ուր ասում են, թե ապրում են աստվածուհի հարսներ անհոգ
Ու խաղում են Աքելոյի ափունքներին, պարում ուրախ,
Այնտեղ է նա, թեպետև քար[46], կըրում իր վիշտն աստվածառաք։
Արի ուրեմն, ո՛վ ծերունի, ընթրենք և մենք, իսկ քո որդուն
Դու կըողբաս երկա՜ր֊երկա՜ր, երբ որ նըրան տուն կըտանես»։
Այսպես ասաց Աքիլլը ժիր և իր տեղից վեր կենալով՝
Մորթեց ոչխար մի ըսպիտակ, իսկ ընկերներն այն քերթեցին,
Միսը մանրիկ կոտորելով շամփուր զարկին աշխուժորեն
Ու կըրակի վըրա դըրած՝ արնաթաթախ խորովեցին։
Սեղան գըցեց Ավտոմեդոնն ու բաշխեց հացն աստվածային,
Իսկ Աքիլլը միսը բաժնեց, և ճաշակել ըսկըսեցին։
Եվ երբ կերան ու կըշտացան, նըստած իրար դեմ-հանդիման՝
Ըսքանչանում էր ծերունին Աքիլլեսին մըտիկ տալով,
Ինչ վեհ հասակ, ինչպիսի՜ դեմք, ասես աստված լինի անմահ։
Իսկ Աքիլլեսն էլ Դարդանյան Պրիամոսով էր հիանում,
Նըրա տեսքով վըսեմաշուք ու խոսքերով իմաստալից։
Եվ երկուսով իրար երես շատ նայելուց երբ հագեցան,
Առաջինը խոսեց Պրիամն ու Աքիլլեսն այսպես ասաց.
«Դիցասընո՛ւնդ, ցույց տուր հիմա ալևորիս մի անկողին,
Որպեսզի ես ընկողմանած փոքր֊ինչ անուշ քուն վայելեմ,
Զի աչքերըս դեռ չեն փակվել կոպերիս տակ բոլորովին
Այն օրվանից, որ քո ձեռքով ընկավ որդին իմ կարեվեր.
Այլ հառաչում եմ շարունակ, արցունք թափում, հեծում անվերջ
Գիշերները գավիթիս մեջ փոշիներում թավալվելով։
Ծոմ էի դեռ մինչև այսօր, բերանըս բան չէի դըրել,
Այժըմ միայն քո ըստիպմամբ կերա փոքր֊ինչ ու խըմեցի»։
Այսպես ասաց, և Աքիլլեսն հըրամայեց ընկերներին
Եվ աղախնոց, որ պատրաստեն գավթում երկու ձեռք անկողին։
Կանայք աշխույժ՝ ջահերն առած վըրանից դուրս ելան իսկույն,
Բերին մաքուր նուրբ պաստառներ և օթոցներ ծիրանեգույն,
Բըրդից գործած պատմուճաններ բերին փափուկ ու թավարծի
Ու փութեռանդ պատրաստեցին գավթում երկու ձեռք անկողին։
Աքիլլն այնժամ կատակելով Պրիամոսին այսպես ասաց.
«Քընիր այստեղ, սիրելի ծեր, վըրանից դուրս հանգըստացիր,
Քանզի ինձ մոտ գուցե դարձյալ իշխան, մարդիկ գան այս գիշեր,
Որոնք հաճախ, սովորաբար, խորհուրդի են գալիս ինձ մոտ.
Եվ նըրանցից մեկը եթե այստեղ տեսնի քեզ գիշերով
Ու լուր տանի իշխանապետ Ագամեմնոն Ատրիդեսին,
Այնժամ գուցե հետաձըգվի որդուդ փըրկանքն առժամանակ։
Հիմա հայտնիր, ո՛վ ծերունի, ըստուգապես ինձ ա՛յն մասին,
Թե Հեկտորի թաղման համար քանի՞ օր է քեզ հարկավոր,
Որ ըսպասեմ և թույլ չըտամ աքայեցոց հարձակվելու»։
Աստվածատիպ Պրիամն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Եթե որդուս թաղման համար դադարեցնես կըռիվն առ ժամ,
Անտարակույս ինձ մեծ շընորհ կանես, վեհազն ո՛վ Աքիլլես։
Ինքըդ գիտես, թե մենք ինչպես փակված ենք մեր քաղաքի մեջ.
Փայտն էլ հեռու է բավական, պետք է բերենք այն՝ լեռներից,
Իսկ տըրոյանք վախենում են, թե հարձակվեն աքայեցիք։
Շնորհիր ուրեմն մեզ ինը օր, որ սուգ անենք նըրա վըրա,
Ու տասներորդ օրը թաղենք, ու հոգու հաց ուտեն մարդիկ.
Տասնը մեկին կըկանգնեցնենք վըրան շիրիմ, որից հետո՝
Տասներկուսի առավոտյան նո՛ր կըկըռվենք, թե հարկ լինի»։
«Այդ էլ, ո՛վ ծեր, թող որ լինի այնպես, ինչպես դու ես ուզում.
Վըստահ եղիր, որ այդքան օր ձեզ հետ կըռիվ չենք անելու»։—
Ասաց Աքիլլն ու բըռնելով Պրիամի ձեռքն ամուր սեղմեց,
Որ ծերունին չըվախենա, վըստահ լինի, և հեռացավ։
Ապա նըրանք՝ Պրիամ արքան և նըվիրակն իր՝ ապահով,
Գավթում, իրենց մահիճներում ընկան հոգնած ու քընեցին։
Աքիլլեսն էլ եղենաշեն իր վըրանի խորքում պառկեց,
Իսկ նըրա կողքն ընկողմանեց Բրիսեիսն ամենագեղ։
Այսպես ահա բոլոր մարդիկ և աստվածները անխըռով
Նընջում էին հանգըստավետ՝ քաղցըր քընից հաղթահարված.
Միայն Հերմեսն օգտամատույց չըկարեցավ քընել երբեք,
Միտք էր անում, թե Պրիամին ինչպե՞ս պիտի պարեկներից
Գաղտնածածուկ կարողանա ետ դարձընել նավատորմից։
Եկավ կանգնեց Պրիամոսի սընարի մոտ և շըշընջաց.
«Մի՞թե սըրտումըդ, ո՛վ ծերունի, երկյուղ չունես բոլորովին,
Որ թըշնամի բանակի մեջ այդպես հանգիստ քընում ես դու։
Աքիլլեսը քեզ խընայեց, բայց ամեն մարդ չի խընայի։
Կարողացար փըրկել որդուդ մարմինը դու մեծ փըրկանքով,
Բայց որդիներդ կյանքիդ համար եռապատիկ պետք է որ տան,
Եթե Ատրիդ Ագամեմնոնն իմանա, որ այստեղ ես դու»։
Այսպես ասաց, ծերը սոսկաց և արթնացրեց Իդեոսին։
Հերմեսն օգնեց նըրանց՝ լըծել ջորիներն ու ձիերն իսկույն
Ու հապըշտապ՝ աքայեցոց բանակից դուրս հանեց նըրանց։
Եվ գընալով, երբ որ հասան հորձանահոս Քսանթոսի
Գեղավըտակ հունը նըրանք, որը ծընեց Զևսը անմահ,
Հերմեսն այնժամ թողեց նըրանց ու բարձրացավ դեպի Ոլիմպ։
Քըրքմազգեստ այգն էր տարածվում տիեզերքի վըրա համայն,
Երբ Տըրոյա հասան նըրանք աղեկըտուր լաց ու կոծով։
Ջորիները քըրտինք մըտած տանում էին Հեկտորի դին։
Տըրոյայում ոչ ոք նըրանց գալը այնպես շուտ չիմացավ,—
Ոչ տըղամարդ և ոչ էլ կին,— բացի չըքնաղ Կասանդրայից,
Որ իր գեղով ոսկեղինիկ Աստղիկին էր նըմանատիպ։
Պերգամոնի աշտարակից, ուր ելել էր վաղ առավոտ,
Տեսավ նա հորն ու նըրա հետ՝ քաղաքի ծեր մունետիկին.
Տեսավ եղբոր՝ Հեկտորի դին պառկած մահճում, սայլի վըրա
Եվ իր ճիչով սըրտաճըմլիկ լըցրեց ամբողջ քաղաքը նա.
«Տրովացիք ու տրովուհիք, ելեք տեսեք ձեր Հեկտորին,
Որին ռազմից ետ դառնալիս դիմավորում էիք ուրախ,
Զի քաղաքի և բոլորիս ուրախությունն ու փառքն էր նա»։
Այսպես ձայնեց և բոլորին ոտքի հանեց քաղաքի մեջ։
Անտանելի սուգով սաստիկ համակվեցին կին, տըղամարդ
Ու խուժեցին դեպի դըռներն, ուր իջեցրին Հեկտորի դին։
Սայլին ընկան նախ կինը հեգ ու պառավ մայրն արտասվահեղձ,
Եվ գըլուխը գըրկած նըրա՝ մազերն իրենց փետըրտեցին,
Ու նըրանց հետ լալիս էին, ողբում բոլոր տըրոյացիք։
Այդպես, ամբողջ օրը նըրանք մինչ մայրամուտ, դըռների մոտ
Կըկոծեին արտասվալից շըրջապատած աճյունը թանկ,
Եթե կառքից Պրիամը ծեր չաղաղակեր ժողովըրդին.
«Ճամփա՛ տըվեք ջորիներին, որպեսզի դին հասցընեմ տուն,
Որից հետո ինչքան կուզեք լացեք վըրան ու ողբացեք»։
Այսպես ասաց վըշտոտ արքան, ու բազմությունն անմիջապես
Ետ ընկըրկեց, քաշվեց հեռու, ճամփա տալով դիասայլին։
Հոծ բազմության ուղեկցությամբ դյուցազնի դին տարան պալատ
Ու պառկեցրին ապարանքում քանդակածո անկողնու մեջ.
Դիակի շուրջ բերին ապա ողբանըվագ երգիչներին,
Որոնց ողբին ձայնակցեցին եղերամայր լալկան կանայք։
Ըսկիզբ դըրեց դառըն ողբին լուսածըղի Անդրոմաքեն
Գըրկած գըլուխը գանգրահեր վաղաթառամ իր ամուսնու.
«Ծաղկափըթիթ հասակիդ մեջ հանգավ, Հեկտոր, արևըդ վառ,
Թողնելով ինձ տանըդ այրի և որբ՝ որդուն քո դեռ մանուկ,
Որին ես ու դու ենք ծընել, թըշվառներըս, և որ, ավա՜ղ,
Հույս չունեմ թե կապրի երկար. կըքանդըվի Տրովադան,
Քանզի ընկար դու, սիրելիս, դու, որ պաշտպանն էիր համայն
Մեր քաղաքի, պարկեշտ կանանց, քո և բոլոր մանուկների,
Որոնց գերի՜ պիտի տանեն աքայեցիք սև նավերով։
Բոլորի հետ, խեղճ իմ մանկիկ, տանեն պիտի մորըդ և քեզ.
Օտար երկրում պիտ տառապես ծանր ու անարգ աշխատանքով
Դըժնաբարո մի տիրոջ մոտ, և կամ թե ոմն աքայեցի
Քեզ բըռնելով՝ գազանաբար ցած գըլորի աշտարակից
Դառըն ոխով և վըրեժով լըցված քո հոր՝ Հեկտորի դեմ,
Որի ձեռքով ըսպանվել է հայրը, եղբայրն և կամ որդին։
Քանզի բազում աքայեցիք ընկան խիզախ քո հոր ձեոքով
Ու կըրծեցին ակռաներով հողը իրենց արնով ներկած։
Քաջ էր հայրըդ պատերազմում, ոչ ահ գիտեր և ոչ էլ մահ,
Որի համար ոստանն ամբողջ այսօր նըրա սուգն է անում։
Դառնագին վիշտ պատճառեցիր ծընողներիդ, այ իմ Հեկտոր,
Բայց, ամենից ավելի շատ ի՛նձ ցավ տըվիր անտանելի։
Գեթ մեռնելիս դու անկողնից ձեռքերըդ ինձ չերկարեցի՜ր,
Ոչ էլ խելոք, քաղցըր մի խոսք ասացիր ինձ վերջին անգամ,
Որ հիշեի՜ ես շարունակ օր ու գիշեր քեզ սըգալիս»։
Այսպես ողբաց Անդրոմաքեն, ձայնակցեցին նըրան կանայք,
Որից հետո աղեկըտուր ըսկըսեց ողբն իր Հեկաբեն.
«Հեկտո՛ր, բոլոր որդիներիս մեջ ամենեն,դու սիրելիս,
Դու սիրելի էիր նաև աստվածներին, որոնք ահա՛
Քո մահից ետ մինչև անգամ հոգ են տանում վըրադ, որդիս։
Անագորույն Աքիլլը քո եղբայրներին ծախեց բոլոր՝
Ծովից անդին՝ Սամոս, Իմբրոս և անմատույց Լեմնոսի մեջ,
Բայց նա միայն հոգի՛դ խըլեց երկայնաշեշտ իր սըլաքով
Ու քարշ տըվեց քո ըսպանած Պատրոկլեսի շիրիմի շուրջ
(Որին սակայն Աքիլլեսը հարություն տալ չըկարեցավ),
Եվ դու ահա քո պալատում թարմ ես, անեղծ ու անվըթար,
Նըման նըրա, որին խոցեց Ապոլլոնը հանկարծահաս
Արծաթափայլ իր աղեղից թըռած թեթև նետերով դյուր»։
Այսպես ասաց մայրը լալով, և բոլորը ձայնակցեցին,
Ապա ողբի հերթը հասավ Հեղինէին լալահառաչ.
«Հեկտո՛ր, բոլոր տագրերիս մեջ սիրելագույնդ իմ հարգարժան.
Ա՜խ, երանի չըլինեի ես ամուսինն Ալեքսանդրի,
Որ չըբերեր ինձ Տըրոյա. ո՜ւր էր թե վաղ մեռնեի ես։
Լըրանում է իմ հարսնության քըսաներորդ տարին[47] ահա՛,
Որ հայրենիքն իմ հարազատ թողած հեռու՝ այստեղ եմ ես,
Բայց չեմ լըսել մինչև հիմա քեզնից մի խոսք նախատալից։
Թե տագրերես ու տալերես մեկը հանկարծ, կեսուրըս կամ,
Ինձ կըշտամբեր,— իսկ կեսրարըս հոր պես է միշտ եղել ինձ հետ,—
Դու քաղցրությամբ, խոհեմաբար հանդիմանում էիր նըրան։
Դըրա համար, ա՛յ իմ Հեկտոր, քեզ հետ նաև ի՛նձ եմ ողբում,
Ինձ՝ թըշվառիս, որ մընացի անօգնական բոլորովին,
Քանզի ամբողջ Տըրոյայում չունեմ ուրիշ մի բարեկամ,
Որ կարեկցի, գըթա վըրաս. խույս են տալիս բոլորն ինձնից»։
Այսպես ասաց և բոլորով լացին երկար, հառաչեցին,
Որից հետո Պրիամը ծեր առաջ գալով՝ այսպես ասաց.
«Արդ, գընացե՛ք, տըրոյացիք, և փայտ բերեք Իդա սարից.
Աքայեցոց հարձակումից մի՛ վախենաք բոլորովին։
Աքիլլեսը հանդիսավոր խոսք տըվեց ինձ նավատորմում,
Թե չի կըռվի ու չի թողնի, որ նեղություն պատճառեն մեզ
Մինչև չանցնի տասնը մեկ օր, ու տասներկրորդ այգը շողա»։
Այսպես ասաց, և լըծեցին մարդիկ իրենց եզն ու ջորին
Ու սայլերով, իրար ետև քաղաքից դուրս ելան իսկույն;
Ինն օր անվերջ փայտ կըրեցին ու դիզեցին քաղաքից դուրս,
Իսկ տասներորդ այգը երբ որ արշալուսվեց երկրի վըրա,
Դուրս բերեցին ապարանքից Հեկտորի դին լաց ու կոծով
Եվ հանելով խարույկն ի վեր՝ կըրակ տըվին փայտակույտին։
Եվ վարդամատն Առավոտը երբ որ ծագեց ծիրանափառ,
Քաղաքից դուրս եկած մարդիկ հավաքվեցին խարույկի շուրջ.
Նախ հանգցըրին կարմիր գինով մեծ խարույկի կըրակը վառ,
Ապա ընկեր ու ազգական, հարազատներն այրեցյալի
Հավաքեցին ճերմակ աճյունն ու թըրջելով արտասուքով՝
Դըրին ոսկյա սափորի մեջ, որ ծիրանի քողով ծածկած
Իջեցրին խոր ու խավարչուտ գերեզմանում ու ծածկեցին։
Ապա բերին մեծ-մեծ քարեր ու շարեցին նըրա վըրա,
Կանգնեցրին մեծ մի հողաթումբ, դետեր դըրին շիրիմի մոտ,
Որ հետևեն աքայեցոց հանկարծական հարձակվելուն։
Թաղման հանդեսն ավարտելով քաղաք դարձան տըրոյացիք
Ու հավաքված դիցասընունդ Պրիամոսի ապարանքում,
Սըգո առատ սեղանի շուրջ՝ կերան բոլորն ու խըմեցին։
Քաջ Հեկտորի թաղումն այսպես շըքեղ կերպով կատարեցին։
Ծանոթագրություններ
- ↑ Արամազդ — հայ դիցաբանության մեջ համապատասխանում է հունական Զևսին կամ Դիոսին։
- ↑ Ատրիդես — Ատրևսի որդին՝ Ագամեմնոնը։
- ↑ Ապոլլոնի ցուպը ոսկյա — Կրոնական իշխանության խորհրդանիշ է։
- ↑ քաղաքը Պրիամի — Տրոյան։
- ↑ վարսակալն ասավածային — «պսակն Ապոլլոնի», որ Քրիսեսը կրում էր իբրև աստծո սպասավոր։
- ↑ տուժեն քո սուրսայր սլաքներով — Հանկարծակի վրա հասնող մահը հին հույները բացատրում էին նրանով, որ Ապոլլոնը կամ նրա քույր Արտեմիսը նետահարում էին մարդկանց (Ապոլլոնը՝ տղամարդկանց, Արտեմիսը՝ կանանց)։
- ↑ վառ խարույկներ բորբոքելով — Հոմերոսյան ժամանակաշրջանում սպանվածներին հիմնականում դիակիզում էին։
- ↑ ճենճեր — այստեղ` իբրև զոհ մատուցվող կենդանու յուղը, որը մսեղիքի որոշ մասերի հետ այրվում էր՝ ի պատիվ տվյալ աստծո։
- ↑ շաներես — «Անամոթ», շունը «անամոթության» խորհրդանիշն էր։
- ↑ պարգևների մեծը քոնն է — «Պատերազմական ավարը» բաժանելիս թագավորն առաջինը ընտրելու իրավունքն ուներ։ Ավարը բաշխվելուց հետո մասնավոր սեփականություն էր դառնում։
- ↑ Ինչպես այստեղ, այնպես էլ վիպերգության բազմաթիվ այլ դրվագներում ակնառու է, որ հոմերոսյան հերոսների արարքները ղեկավարվում են աստվածների կամքով։
- ↑ եղջերվասիրտ — Եղնիկը (եղջերուն) հին հույները համարում էին վախկոտության խորհրդանիշ։
- ↑ մական — Աստ՝ գայիսոնի իմաստով, որպես իշխանության խորհրդանիշ։ Ժողովում տրվում էր նրան, ով ձայն էր խնդրում։
- ↑ ձեզանից էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի — Հոմերոսյան ըմբռնումներով՝ հերոսների ամեն մի նոր սերունդ նախորդից թույլ էր։
- ↑ քաջերի դեմ լեռնաբնակ — նկատի ունի կենտավրոսներին՝ կես-մարդ, կես-ձի։ Մի անգամ հարսանիքի ժամանակ հարբած կենտավրոսները հարձակվեցին կանանց վրա. այդ պատճառով պատերազմ սկսվեց նրանց և հերոսների միջև։
- ↑ աստվածուհի մորից ծնված ― Հին Հունաստանի հերոսները համարվում էին «աստվածազարմ», մինչդեռ հասարակ ժողովուրդը «երկրածին» էր։
- ↑ սուրհանդակներ Արամազդի — Պատգամաբերները, սուրհանդակները աստվածների հատուկ հովանավորության տակ էին գտնվում և անձեռնմխելի էին։
- ↑ Աքիլլեսը Պելևս արքայի և ծովափն Թետիս աստվածուհու որդին էր։
- ↑ Թեբե՝ նվիրական քաղաքը Էտիոնի — Նկատի ունի փոքրասիական Թեբեն, որտեղ իշխում էր էտիոնը՝ Անդրոմաքեի հայրը։
- ↑ Քրիսեսի այդ աղոթքից — Նկարագրվում է զոհաբերության ծեսը։
- ↑ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին — Հին հույների պատկերացմամբ՝ զոհը մատուցելիս աստվածները և զոհաբերողները միասին խնջույքի էին նստում։
- ↑ Տակը դրին երկար մայթեր՝ իբրև նեցակ ու հենարան ― Դա արվում էր նաև այն նպատակով, որպեսզի նավի հատակը չփտեր։
- ↑ ձախ ձեռքով նրա ծունկը բռնած, աջով՝ կզակն — Խնդրանք, աղերսանք արտահայտող շարժում (ժեստ)։
- ↑ աչեղ Հերան — Դիցաբանության մեջ Հերան պատկերված է կովի մեծ աչքերով և սպիտակ մարմնով, գեղավարս մի կին։ Ոչ միայն հին Եգիպտոսում, այլև հույների մոտ, Հոմերոսից շատ առաջ գոյություն ուներ կենդանակերպ աստվածների պաշտամունքը։ Օրինակ, Հերային պաշտում էին կովի կերպարանքով, Զևսին՝ ցուլի և այլն։
- ↑ առաջ խորհուրդ արավ... ծերերի հետ խոհեմազարդ — Այսինքն՝ ծերակույտի, որտեղ խնդիրները քննվում էին՝ նախքան ժողովրդական ատյանի քննաթյանը ենթարկելը։
- ↑ Վերարկուից մինչև շապիկ — Վերարկուն հույների վերնազգեստն էր, որ հագնում Էին քիտոնի (անթև շապիկի) վրայից։
- ↑ Հրի՞ն պիտի տրվեն միթե... նվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա մեր միության — Հավատարմության երդում տալիս հույները աստվածներին գինի էին հեղում (կամ ձոնում), այսինքն՝ գինով ցողում էին գետինը, և միացնում էին ձեռքերը։
- ↑ զատիր ցեղ-ցեց և տոհմ առ տոհմ — Նեստորի այս խորհուրդը արտացոլում է այն իրողությունը, որ տոհմական կարգերում, հոմերոսյան ժամանակաշրջանից էլ առաջ, բանակը կազմակերպվում էր ըստ տոհմերի ու ցեղերի։
- ↑ Զննի կառքի մասերն ամեն — Հոմերոսի դարաշրջանում հեծելազոր չկար, առաջնորդները կռվում էին մարտակառքերով, որոնց զույգ ձիեր էին լծված, իսկ շարքայինները հետևակ էին։
- ↑ Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին — Ամեն մի ցեղ իր հովանավոր աստվածն ուներ։
- ↑ Եզը (ցուլը) հոմերոսյան դարաշրջանում ապրանքափոխանակության համարժեքն էր։
- ↑ Զի ծովային գործերի մեջ ջանախնդիր չէին նրանք — Արկադիան ելք չուներ դեպի ծով։
- ↑ խիզախ Տլիպոլեմը — Հերակլեսի որդին։
- ↑ Ստիքսի ծանր երդման ուղխերից մի վտակ է նա — Ստիքսը ստորերկրյա թագավորության գետն է, որի ջրերով երդվում էին աստվածները։
- ↑ Տիփոնևսը (Տիփոն) հարյուր գլխանի մի հրեշ էր, որին Հերան ծնել էր Տարտարոսից՝ ընդդեմ Զևսի։ Զևսը նրան հաղթեց իր կայծակներով, նետեց Երկրի ընդերքը և վրան լեռներ բարձրացրեց։
- ↑ «Թզուկները» առասպելական ցեղ էին, որոնք իբր ապրում էին առասպելական Օվկիանոսի ծայր հարավում։ Նրանց հետ ամենամյա պատերազմներ էին մղում դեպի հարավ չվող կռունկները։
- ↑ աստվածատիպ Պարիսը — Նույն ինքը՝ Ալեքսանդրը, որը Ափրոդիտե աստվածուհու օգնությամբ առևանգեց Մենելավոսի գեղեցկուհի կնոջը՝ Հեղինեին։ Պարիսը ընկավ Տրոյական պատերազմում, դառնալով նաև Տրոյայի կործանման պատճառը։
- ↑ քարե շապիկ հագած էիր — Այսինքն՝ քարկոծվելով սպանված կլինեիր։
- ↑ Աստղիկ — Հայկական դիցաբանության մեջ համարվում է սիրո և հեշտասիրության աստվածուհին և համապատասխանում Է հունական Ափրոդիտեին։
- ↑ Իրիսը աստվածների, հատկապես Հերայի և Զևսի, սուրհանդակն է։
- ↑ ամազոնները այրասիրտ — Ամազոնները միաստինք, պատերազմամոլ կանայք էին, որոնք, առասպելի համաձայն, ոչնչացնում էին իրենց արու զավակներին, իսկ դուստրերին պահում էին և դարձնում ռազմիկներ։
- ↑ Անտենորը Պրիամոսի ընկերն է, ոչ թե որդին։
- ↑ Ալեքսանդրի մեղքի համար, որ... ծաղրել էր աստվածուհյաց — Ակնարկ է Պարիսի դատաստանի առասպելի վերաբերյալ։ Պելևսի և Թետիսի հարսանիքին մասնակցում էին բոլոր աստվածները. միայն պառակտության աստվածուհի Էրիսը չէր հրավիրվել խնջույքի։ Վիրավորված Էրիսը հարսանյաց սեղանին մի ոսկե խնձոր է գցում, որի վրա գրված էր՝ «ամենագեղեցիկին»։ Դրա պատճառով վեճ է սկսվում Հերայի, Աթենասի և Ափրոդիտեի (Աստղիկ) միջև։ Այդ վեճը պետք է լուծեր Պարիսը (Ալեքսանդրը), որն այդ ժամանակ հովիվ էր Իդայում (դեռ նորածին՝ նրա մայրը՝ Հեկաբեն, նրան գցել էր հովիվների մոտ, որովհետև երազում տեսել էր, որ ինքը մի այրվող խանձող է ծնել, որից ամբողջ Տրոյան բռնկվել է)։ Հերմեսը երեք աստվածուհիներին բերում է Պարիսի մոտ, Հերան նրան խոստանում է իշխանություն, Աթենասը՝ մարտական փառք, իսկ Ափրոդիտեն՝ գեղեցկագույն կնոջ սեր։ Պարիսը խնձորը տալիս է Ափրոդիտեին, որն էլ հետագայում օգնում է նրան առևանգել Հեղինեին։ Այդ ժամանակից էլ Հերան և Աթենասը ատում էին Պարիսին և Տրոյան։
- ↑ Պարկյանք — Պարկյան քույրերը ճակատագրի աստվածուհիներն են (տե՛ս Երգ տասնմեկերորդ, տ. 131-ի ծանոթագրությունը)։
- ↑ Լեսբոս կղզուց մինչև Փռյուգիա, ուր Մարկոսն էր թագավորում — Մարկոսը Լեսբոսի առասպելական արքան է. նրա անունը նշանակում է «երանելի»։
- ↑ թեպետև քար — Նիոբեն, զավակների կորստից հետո, վշտից դառնում է արտասվող ապառաժ։
- ↑ Լրանում է իմ հարսնության քսաներորդ տարին — «Իլիականում» նկարագրվում են Տրոյական պատերազմի տասներորդ տարվա իրադարձությունները։ Տրոյական պատերազմն սկսվեց Հեղինեի առևանգումից տասը տարի անց։ Սյսպիսով, Հեղինեն իրոք, քսան տարի էր, ինչ Տրոյայում էր։