Changes

Հենց այն պատճառով, որ մարդը խոսեց երկրաչափական տարածության մասին, այնտեղ ապրելու, չափագրված այդ տարածքում գործելու փոխարեն, հնարավոր դարձավ մաթեմատիկան, և դրա շնորհիվ` մաթեմատիկական ֆիզիկան և իրարահաջորդ արդյունաբերական հեղափոխություններից առաջացած տեխնիկան: Զարմանալի է այն, որ Պլատոնը գծի, մակերեսի, հավասարության, ֆիգուրների նմանության և այլնի անվանման իր աշխատանքով, որը խստորեն բացառում: էր մեքենայությունների դիմելու ամեն միջոց ու ակնարկ և ֆիգուրների ֆիզիկական վերափոխություն, նպաստել է էվկլիդյան երկրաչափության ստեղծմանը: Մաթեմատիկական լեզվի այլ ասկետիզմը, որին մենք, վերջին հաշվով, մեխանիկական դարաշրջանում պարտական ենք մեր բոլոր մեքենաները, անհնարին կլիներ առանց Պարմենիդեսի հերոսական տրամաբանության վերջինս նշանակությունների ինքնանույնացման անունից ամբողջովին մերժում էր կայացման և praxis-ի աշխարհը: Շարժման և աշխատանքի հենց այդ մերժմանն ենք մենք պարտական էվկլի դեսի, Գալիլեյի գործերը, ժամանակակից մեխանիզմները և մեր բոլոր սարքերն ու մեքենաները: Քանզի դրանց մեջ են ի մի բերվում մեր բոլոր գի. տելիքները, խոսքերը, որոնք սկզբում հրաժարվում էին աշխարհի վերափոխությունից: Լեզվի զուտ մտածողության փոխակերպվելու շնորհիվ տեխնիկական աշխարհն իր ամբողջության մեջ այսօր կարող է ներկայանալ որպես խոսքի աշխարհի ներխուժում մկանների աշխարհ: Ըմբռնողական հատկությամբ պրագմատիկ հատկությունների ձեռքբերումը շատ բան է պարզաբանում. այն հենց արտադրողական գործունեության մեջ բացահայտում է նրա նախասկզբնական կառուցվածքը, ինչպես նաև խոսքի ու աշխատանքի միջև ծնունդ առնող վիճաբանությունը: Արդեն իսկ այս փոխհարձակումը սկզբնական բողոք է. praxis-ը խոսքը դիտում է իբրև պլանավոր ման լեզու, սակայն խոսքն ի սկզբանե մտածողական նահանջ է, «իմաստի դիտարկում», ծնունդ առնող theoria: Այս առաջնային և միշտ վերանորոդվող դիալեկտիկան մեզ ստիպում է վճռականորեն հրաժարվել հասարակության մշակութային այսպես կոչված վերնաշենքերի բիհևիորիստական և a fortior պիֆենոմիստական ամեն մեկնությունից: Լեզուն նույնքան հիմնաշենք է, որքան վերնաշենք: Այստեղ անվերապահորեն պետք է հրաժարվել հիմնաշենքի և վերնաշենքի սխեմաներից ու դրանց հակադրել միանգամայն շրջանաձև մի շարժում, որտեղ երկու հասկացությունները հաջորդաբար ներառում են իրար և դուրս գալիս իրարից:
=== Խոսքի Ուժը ուժը ===
Խոսքն ամենից մոտ է կանգնած աշխատանքին. հրամայական խոսքն արդեն իսկ աշխատանքի ծնունդ առնող քննադատություն է կրկնակի իմաստով` դատելու և սահմաններ պարտադրելու:
Ճիշտ է, այդ տրոհումն ու մասնագիտացումը փոխհատուցվում են բոլոր մակարդակներում լրիվ նոր մասնագիտությունների երևան գալով` կոնստրուկտորներ, մեքենաների կարգավորողներ ու վերանորոգողներ: Մենք նույնիսկ ականատեսն ենք դառնում գիտական դիսցիպլինների խմբավորման` այն նոր տեսությունների շնորհիվ, որոնք ամբողջացնում և համակարգում են մինչ այդ առանձին եղած դիսցիպլինները: Մենք, սակայն, հետագայում կանդրադառնանք, թե մասնագիտացման դիմաց փոխհատուցող բազմարժեքությունը ինչ չափով անշահախնդիր ու ապագայում արդյունավետություն նախատեսող տեսական մշակույթի արգասիք չէ, մշակույթ, որ անվերջ վերսկսվում է, շտկումներ մտցնում մասնագիտացած բանվորի կամ գիտաշխատողի տեխնիկական ձևավորման մեջ: Այդ դեպքում ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե ժամանակակից աշխատանքի տեխնոլոգիական պայմաններից չի՞ բխում արդյոք, ի թիվս «սոցիալական օտարումների», նաև իր «օբյեկտիվացման» ֆունկցիան կատարող աշխատանքի աղքատացումը: Այդ «օբյեկտիվացումը», որի շնորհիվ մարդը կայանում է կատարելագործվում ու զարգանում, գտել է համընդհանուր ճանաչում: Նույնիսկ փիլիսոփայական լուծում է տրվել ռեալիզմի և իդեալիզմի, սուբյեկտիվիզմի և մատերիալիզմի և այլնի բանավեճերին, մի խոսքով` լուծում է տրվել ճանաչողության տեսության և գոյաբանության հին խնդիրներին: Աշխատանքին բնորոշ է ինձ կապել ավարտունություն ունեցող որոշակի գործի հետ, այդտեղ է, որ դրսևորելով իմ կարողությունները` ես ցույց եմ տալիս, թե ով եմ ես, և որևէ ավարտուն բան ստեղծելով` թե ինչի եմ ունակ: Իմ աշխատանքի այդ «ավարտվածությունն» է ինձ բացահայտում ուրիշների և ինձ հաmար: Դա իրոք այդպես է, բայց ինձ բացահայտող այդ նույն շարժումը թաքցնում է ինձ այն, ինչ դրսևորում է ինձ, նաև դարձնում է անդեմ: Ես շատ լավ հասկանում եմ, որ մասնագիտությունների զարգացումը,- այդ թվում և ինտելեկտուալ - ունի սահման, որին ձգտում է օբյեկտիվացման այդ շարժումը: Այդ սահմանը իմ ես-ի կորուստն է իմաստազուրկ, ըստ էության, չնչին, անհեռանկար գործունեության մեջ: Սակայն մարդ լինել նշանակում է ոչ միայն ավարտուն մի բան ստեղծել, այլև հասկանալ ամբողջությունը ու դրանով իսկ ձգտել մյուս սահմանին, որ իմաստազուրկ գործունեության հակառակն է, մարդկային գոյության ամբողջական հորիզոնին, որ ես անվանում եմ աշխարհ կամ կեցություն: Ժամանակակից աշխատանքի մեզ ընձեռած հնարավորությունների շնորհիվ մենք հանկարծ հանգում ենք խոսքի` որպես ամբողջական նշանակողի, որպես բոլորի կողմից հասկացվելու ցանկության վերաբերյալ մեր մտորումներին:
ժամանակակից աշխատանքի զարգացումը թերևս միայն բացահայտում է այդ աշխատանքի խոր միտվածությունը` խորասուզել մեզ վերջավորի մեջ` իրականացնելով մեզ: Ես-ի այս աննկատելի կորուստը դրսևորվում է մի տեսակ ձանձրույթով, որը դանդաղորեն փոխարինում է աշխատանքի կատարումից առաջացած տառապանքին, կարծես թե օբյեկտիվացման դժվարությունը առավել նրբորեն վերամարմնավորվում է մի տեսակ հոգեկան ցավի ձևով, որ հատուկ է ժամանակակից աշխատանքի մասնատվածությանն ու միօրինակությանը։միօրինակությանը:
Այս միտումը չի հանգեցնում «օտարման», որը բառիս բուն իմաստով նշանակում է ոչ միայն մարդու սպառում մեկ ուրիշ բանի մեջ, այլև սպառում հօգուտ մեկ ուրիշ մարդու, որը շահագործում է նրան: Օտարումն առաջադրում է արդիական և վերջին հաշվով քաղաքական խնդիր, օբյեկտիվացումը` մշակութային խնդիր: