«Հայաստանի Հանրապետության պատմությունը «Վերածնված Հայաստան» ամսագրի էջերում»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
 
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
|վերնագիր = Որն է մեր ճանապարհը
+
|վերնագիր = Հայաստանի Հանրապետության պատմությունը «Վերածնված Հայաստան» ամսագրի էջերում
 
|հեղինակ = [[Կտրիճ Սարդարյան]]
 
|հեղինակ = [[Կտրիճ Սարդարյան]]
 
|թարգմանիչ =  
 
|թարգմանիչ =  

Ընթացիկ տարբերակը 17:29, 7 Հուլիսի 2013-ի դրությամբ

Հայաստանի Հանրապետության պատմությունը «Վերածնված Հայաստան» ամսագրի էջերում

հեղինակ՝ Կտրիճ Սարդարյան
աղբյուր՝ «Որն է մեր ճանապարհը», «Հայք» 1989 թ․

1988 թ. շատ է ասվել, որ խորհրդային գաղափարախոսոլթյան ամոթն է, որ նա չի ընդունել Հայաստանի անկախ հանրապետության գոյության փաստը, կամ թե միանշանակ հայհոյել ու մերժել է այն։
Ժողովրդին հուզող այս կարևոր հարցին իր 1989 թ, առաջին համարում անդրադարձել է նաև «Վերածնված Հայաստանն ամսագիրը։ «Դարեր և տարիներ» խմբագրական հոդվածում քննարկելով այդ խնդիրը անանուն հեղինակն ի մասնավորի նշում է, «Հայ խորհրդային պատմագիտությունը դեռևս չի տվել այդ հանրապետության անկողմնակալ, անաչառ բնութագրությունը։ Ստալինյան բռնության տարիներին դա հնարավոր չէր անել։ Հուսով ենք, որ շուտով, վերակառուցման, նոր մտածողոլթյան պայմաններում, մարքս-լենինյան ուսմունքի ճշմարիտ դիրքերից կտրվի այդ հանրապետության իսկական պատմությունը, նրա դերը հայ պետականության վերականգնման գործում»։ Ընդհանուր առմամբ ճիշտ հարցադրում է։ Չնայած այն բանին, որ պատմությունը դիրքերից չի գրվում։ Պատմությոլնը գիտություն է և ունի մեկ չափանիշ։ Դա պատմական իրադարձություններին և փաստերին հավատարիմ մնալն է։ Մեր պատմագիտության ամբողջ ողբերգությունը հենց նրանում է, որ այն գրվել է «դիրքերից» և դարձել է քաղաքականության ձայնակցողը։ Այս ամենը դեռ ոչինչ, որովհետև ընդունված է ասել, որ հեղինակը չի հաղթահարել «մտածելակերպի ստերեոտիպը»։
Ցավալին այն է, որ հեղինակը մի կողմից ասում է, որ հավաստի պատմություն չի դրվել, ընթերցողին համոզելով, որ ինքը մտահոգված է դրանով, մյուս կողմից էլ իր միտքը շարունակում է այսպես, «Առայժմ ասենք միայն, որ այդ Հանրապետության կառավարության ողբերգությունն այն էր, որ նա գործելով շատ դժվարին պայմաններում, չկարողացավ ճիշտ կողմնորոշվել միջազգային բարդ իրադարձությունների մեջ, չապավինեց Ռուսաստանի հետ լինելու ավանդական դավանանքին, հավատաց արևմտյան պետությունների սուտ, իրենց շահերից բխող խոստումներին և դարձավ նրանց ակամա զոհը ...Եվ նորից Թուրքիայի սպառնալիքը կախվեց Արևմտյան Հայաստանի վրա, ու նորից Ռուսաստանն էր, որ օգնության ձեռք մեկնեց նրան ու փրկեց վերջնական կործանումից 1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին։ Լենինյան ազգային քաղաքականության արդար լույսն էր այդ տարիներին ճառագում, եւ դա կենարար եղավ հայ ժողովրդի համար» (էջ 4)։
Բնականաբար հարց է ծագում, եթե հեղինակը դժգոհում և մեղադրում է խորհրդային պատմագիտությանը, որ նա Հայաստանի հանրապետության պատմությունը չի գրել «ճշմարիտ դիրքերից», ապա որտեղից Է կռահում, թե որն էր Հայաստանի հանրապետության կառավարության «ողբերգությունը»։ «Առայժմ ասենք միայն»։ Ինչ ասենք, ում եք մեղադրում՝, երբ 70 տարի շարունակ խորհրդահայ պատմագիտությունը հենց ձեր ասած «դիրքերից» Է գրել և մրել իր ժողովրդի պատմությունը։ Ում դեմ է վիճում անստորագիր հոդվածի հեղինակը, ի՛նչ է ցանկանում ասել, անհասկանալի է և հակասական։
Ես բնավ հակված չեմ մի ծայրահեղությունից մյուսն ընկնելու դրսևորումներին, մանավանդ, երբ այդ բանն անում են երեկվա կեղծարարները, սակայն բերեք մի բանում համաձայնենք, որ նախ պետք Է ճշմարիտ պատմությունը գրվի, հետո միայն խոսվի սխալների ու նրանց հետևանքների մասին։
Անշուշտ, Հայաստանի հանրապետության պատմությունը պետք է վեր հանվի իր բոլոր գործոնների հանրագումարով։ Եթե մեր պատմագիտությունն այսօր տուրք տալով ամբոխավարությանը, երեկվա հայհոյանքները փոխարինի միանշանակ գունազարդումով, ապա նա դրանով մոլորության դուռ կբացի վաղվա սերնդի համար։ Նման վերաբերմունքը ոչինչ չի տա, որովհետև հայտնի բան Է, որ գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում։ Այսօրվա և վաղվա սերնդին անհրաժեշտ է իմանալ իր ժողովրդի անցած ճանապարհը բոլոր բարդություններով եւ սխալներով։ Այդ սխալների ու բացթողումների գիտական վերլուծությունը նրան զերծ կպահի այսօրվա և վաղվա նույնանման սխալներից։ Սակայն այդ ամենը պետք Է արվի փաստարկված և տրամաբանված, այլ ոչ թե շարունակվի ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տխուր և ողբերգական ավանդույթը «վերակառուցման լույսի» տակ։ Նույնիսկ ոչ մասնագիտական աչքը տեսնում է, որ հեղինակի ցավը ոչ այնքան իր ժողովրդի անցած ճանապարհին հավատարիմ դիտական պատմության ստեղծումն է, որքան նրա ցանկալի խմբագրումը, որը և ժողովրդի կրքերը հանդարտի և չստվերի «հյուսիսից ճառագած արևի» փայլը։ Ով է ձեզ ասել, թե մենք ապրելով հարավում պետք է տաքանանք հյուսիսի արևով։ Կասեք՝ Չարենցը։ Ճիշտ է և բնավ պատահական չէ, որ դուք հենց Չարենցի միտքն եք բերել։ Բայց չէ որ չարենցյան ողբերգությունն ինքնին Ձեր և Ձեր նմանների դեմ է խոսում։ Ինչո՞ւ դուք 20-ականների սկզբի Չարենցն անջատում եք 30֊ականների Չարենցից և թույլ չեք տալիս, որ ժողովուրդը սովորի չարենցյան հիմնական դասը։ Չէ որ Չարենցը ժողովրդից ներողություն է խնդրել իր մոլորության համար, «Ես էլ ձեզ նման մի մարդ եմ եղել կրքերի գերի»։ Ասել կուզի, որ հարավցին հյուսիսի արևով չի կարող ջերմանալ։
Ահա թե ինչու սխալների ու մոլորությունների վրա պետք է սովորել։ Սակայն ստացվում է այնպես, որ դասը կա, փորձը կա, բայց սովորող չկա։ Եթե Չարենցը ֆիզիկական գոյության կոչված ստրուկի վիճակին հարմարվեր, մինչև այժմ էլ կապրեր։ Հո լավ գիտեք, թե այս անկրկնելի երկրում ինչպիսի մեծ հարգանք ու խնամատարություն կա մարդկանց այդ տեսակի նկատմամբ։ Չարենցը մեռավ, որպեսզի իր մահով հերքի ցնորքը, իսկ Դուք Ձեր մոլոր ընթացքը շարունակում եք նրան կառչելով։ Շարունակում եք, որովհետև ի տարբերություն Չարենցի չեք հասկացել դարաշրջանի ոգին։
Մարդ աստծո, եթե գրում եք, որ «լենինյան ազգային քաղաքականության արդար լույսն էր այդ տարիներին ճառագում, և դա կենարար եղավ հայ ժողովրդի համար», էլ ինչ եք ուզում կամ ում եք մեղադրում այսօր, չէ որ ի հեճուկս Ձեզ և Ձեր գաղափարակիր գրչեղբայրների հենց այդ «կենարար լույսի» շնորհիվ էր, որ օրը ցերեկով, համաշխարհային հեղափոխության զոհասեղանին բարձրացվեց Հայաստանի հանրապետությունը և ինտերնացիոնալի հնչյունների տակ նրա հողերը բաժանվեցին։ «Ստալինիզմը» հայկական լեռնաշխարհ եկավ ոչ թե 1937֊ին, այլ 1920 թվականին։ Աչն, ինչ կատարվեց Հայաստանի խորհրդայնացման ժամանակ, որը Դուք «փրկություն» եք համարում, մարդկության պատմությունը քիչ է տեսել։ Անգիտանալ, չտեսնել այս ամենը և շարունակել համառեք, երբ մեր աչքի առաջ պատմությունը կրկնվում է։ Թե Ձեզ միայն հետաքրքրում է, որ մենք «ապավինենք Ռուսաստանի հետ լինելու ավանդական դավանանքին»։ Երկու խոսք այս անառակ ձևակերպման մասին, որը համառորեն շրջանառությունից դուրս չի գալիս։
Մի ողջ ժողովուրդ վիրավորելու ավելի լավ ձևակերպում դժվար թե գտնվի։ Մեր ժողովուրդը հո հաշմանդամ չէ, որ անպայման մեկի հետ լինի, այն էլ հավերժ։ Բացի այդ, որքան ես գիտեմ, հայ ժողովուրդը մի ավանդական դավանանք է ունեցել և բոլորին է հայտնի, որ դա քրիստոնեությունն է։ Ուրիշ ի՞նչ դավանանքի մասին կարող է խոսք լինել։
Մեր զանգվածային լրատվությունն ամեն միջոցի դիմում է որպեսզի ժողովրդին պահի գաղափարական նախկին կաղապարների մեջ։ Այդ մղումով է գրվել նաև «Դարեր և տարիներ» հոդվածը, որն ինչ որ տեղ նաև սփյուռքահայությանը դուր գալու միտում ունի։ Ավելի ճիշտ, սփյուռքահայության այն մասին, որը նույնպես գտնում է, որ Հայաստանն ինքնուրույն չի կարող ապրել։
Եվ ահա սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի օրգանը հեղինակ է փնտրում, որն իր ցանկացած ձեւով կներկայացնի Հայաստանի հանրապետության պատմությունը։ Ասում են, լավ փնտրողը գտնում է։ Ահա և ամսագրի 1989 թ, 5-րդ համարում լույս է տեսել գրող, հայոց պատմության միջնադարի հմուտ մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, մեր ժողովրդի կողմից հարգված Բագրատ Ուլուբաբյանի «Հայաստանի հանրապետության երկուս ու կես տարին» հոդվածը։ Ես Բ. Ուլուբաբյանից ներողություն եմ խնդրում, որ խոսքս մեծարանքով սկսեցի։ Երևի թե դրա պատճառն այն է, որ ինձ մեծ ցավ պատճառեց այս հոդվածը։ Նախ ասեմ, որ ով ով, բայց Բ. Ուլուբաբյանը լավ գիտի, որ յոթ էջի սահմաններում չես կարող դրել երկուսուկես տարվա պատմություն։ Ուստի հոդվածը ավելի շատ Հայաստանի հանրապետության բնութագրման փորձ է, ինչը որ պահանջվում է «Տարիներ և դարեր» հոդվածում։
Ցանկանում է թե ոչ մեր հարգարժան հեղինակը, նա փաստորեն կատարել է ամսագրի հանձնարարականը։ Հենց հոդվածի մուտքից երևում է, որ սա հին բովանդակությունը նոր ձևով հրամցնելու փորձ է։ Հեղինակը Հայաստանի հանրապետության ծնունդը ներկայացնում է այսպես. «Այն ծնվեց 1918 թ, մայիսի 28֊ին և ասպարեզը թողեց 1921 թ. նոյեմբերի վերջին։ Ապրեց ընդամենը երկուս ու կես տարի։ Երկուս ու կես տարի, որը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանի շարունակությունն էր։ Եվ դա ոչ թե նրա ստեղծողների ու կառավարողների մեղքով, ինչպես մինչ այսօր ներկայացրել են մեր աչառու պատմաբաններն ու գաղափարախոսության բնագավառի մյուս աշխատողները, այլ իրերի բերումով և պատմական անբեկանելի իրողությունների դաժան դասավորությամբ»։
Այս պարբերությունում հեղինակը միայն քննադատում է նախորդներին, բայց կրկնում է նույն միտքը և ահա թե ինչու։ Ողբերգությունը մնում է ողբերգություն անկախ նրանից, թե հեղինակն ում է մեղադրում։ Միթե մեր նպատակը միայն հայ քաղաքական գործիչների վրայից «անմեղ մեղավորների» խարանը հանելն է և ողբերգությունը «իրողությունների դաժան դասավորմամբ պայմանավորելը»։ Ստացվում է, որ անկախության ձեռքբերումով էլ ողբերգությունը շարունակվեց։ Ցանկացած անկախ պետություն ստեղծվում է մեծագույն դժվարությամբ, բայց այդ դժվարությունների հաղթահարումը ոչ թե ժողովրդի ողբերգությունն է, այլ նրա մեծագույն երջանկությունը։
Ճիշտ է, դժվարին, նույնիսկ դժոխային ժամանակներ է ապրել հանրապետությունը։ Այնքան ծանր էր Հայաստանի վիճակը, որ նորընտիր կառավարությունը չէր ցանկանում Թիֆլիսից գալ Հայաստան։ Բայց արդեն 1919 թ. ամռանը հաղթահարվեցին այդ դժվարությունները։ Պատմության համար սա է կարևորը։
Որտեղից է հեղինակը վերցրել, որ 1918֊20 թթ. «հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանի շարունակությունն էր»։ Սա պարզապես հերթական հայտարարություն է և ուրիշ ոչինչ, և զարմանալի է, որ հեղինակը եղածի վրա ոչինչ լի ավելացնում։
Այս շրջանով խորհրդահայ պատմաբաններին քննաղատելուց հետո հեղինակն անցնում է դաշնակցությանը, որոնք այդ «երկուս ու կես տարվա գործունեությունը համարում են մեր պատմության ամենափառավոր էջերը»։ Հակամետ կողմերին քննադատելուց հետո հեղինակը գրում է. «Հարկ կա ասելու, որ վաղուց ժամանակն է մեր ընթերցողի առաջ բացելու ճշմարտությունը...»։ Այս օրինավոր հարցադրումն ուրախությամբ ընդունելուց հետո հավատում ես, որ հեղինակը չի գնա տրորված ճանապարհով և «իրատես արդարամտությամբ» և գիտական բարեխղճությամբ վեր կհանի ժամանակաշրջանի բարդ ու կնճռոտ հարցերը։
Իմ խնդիրը չէ ամբողջ հոդվածը վերլուծել։ Ինձ հետաքրքրողը մի քանի սկղբունքային հարցեր են, որոնք, իմ կարծիքով, ճիշտ չեն մեկնաբանված։ Առաջինը Բաթումի պայմանագրի խնդիրն է։ Այս կարևոր հիմնահարցում հեղինակը փաստորեն կրկնում է իր կողմից քննադատված հեղինակների կարծիքը։ Բաց արեք այդ հարցին անդրադարձած ցանկացած հեղինակի գիրք և կտեսնեք միանշանակ, առարկություն չվերցնող հարցադրում «1918 թ. հունվարի 4֊ին դաշնակցության և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը հայ ժողովրդի շահերի դավաճանությունն էր»։
Ուլուբաբյանի հարցադրումը նախորդներից տարբերվում է նրանով, որ նա մեղմացնում է որակումը. «Դաշնագրի ստրկացնող պայմանները վրդովմունքով ընդունվեցին հայ ժողովրդի բոլոր խավերի կողմից»։ Չնայած դրան, հաջորդ պարբերությունից անմիջապես երևում է, որ նա մերժողական վերաբերմունք ունի Բաթումի պայմանագրի հանդեպ և ահա թե ինչու, «Հանրապետության առաջին իսկ օրերին նրանից հեռացան Անդրանիկն ու իր զորքը։ ժողովրդական մեծ զորապետն անհաշտ էր այն կառավարության հետ, որը համարում էր հայակեր թուրքերի պարգևածը»։
Պետականությունը չեն պարգևում, դա «Սուրբ Գևորգի» շքանշանը չէր, որով Ռուսական կայսրությունը պարգևատրել էր Անդրանիկին ռուսական զենքին մատուցած ծառայությունների համար։ Հայ ժողովուրդն իր փոքրիկ տարածքի վրա անկախությունը նվաճել էր Սարդարապատի և Բաշ֊Ապարանի ինքնապաշտպանական մարտերով։ Նույնիսկ անհարմար է, որ այս բանը ես ասում եմ «Սարդարապատ» վեպի հեղինակին։ Սակայն անհրաժեշտ է ասել, որովհետև այդ վեպում էլ հեղինակը նույն գաղափարն է արտահայտում։
Մայիսյան ինքնապաշտպանական մարտերն էին, որ հնարավորություն տվեցին ստորագրելու Բաթումի պայմանագիրը, որով Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչեց այն տարածքների վրա, որոնք հայ ժողովուրդը զենքով պաշտպանել էր։ Չկա «թուրքական ողորմածություն», այդ հեքիաթը ժամանակին շրջանառու է դարձել թուրք գործիչների կողմից։ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչեց, որովհետև կար զենքով պաշտպանված հայրենիքը և նրա օրինական կառավարությունը Արամ Մանուկյանի ղեկավարությամբ։ Այլապես Բաթումի պայմանագրով ճանաչված փոքրիկ Հայաստանը ևս բաժանվելու էր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև։
Երևի թե ժամանակն է գիտակցելու, որ մայիսի 28֊ի Թիֆլիսում Հայոց Ազգային խորհրդի կողմից Հայաստանի անկախ Հանրապետության մասին հայտարարությունը կմնար հերթական թղթի կտոր և անիրագործելի, եթե չլիներ Երևանում համախմբված հայ քաղաքական ու զինվորական գործիչների հերոսական ջանքերը։ Նրանց ամիսներ շարունակ կատարած տքնաջան աշխատանքի շնորհիվ էր, որ ժողովուրդը ոտքի կանգնեց իր հողը պաշտպանելոլ և օգտվելով «օրհնված ոտքի» բացակայությունից, նվաճեց իր անկախ պետականությունը։ Պատմական իրադարձությունները պարզեցնելու և ծուռ հայելու մեջ ցույց տալու հետևանք է, որ երիտասարդ սերնդին այսօր թվում է, որ ուզելով անկախություն են տալիս։
Անկախությունը չեն ուզում, նվաճում են։ Իսկ դրանից հետո գալիս է այն պահելու և զարգացնելու դժվարին շրջանը։ Այնպես, որ բոլոր առումներով այդ շինծու տեսությունը վնասակար է։ Անդրանիկն ասել է։ Է, եղա՞վ։ Անդրանիկը Հայաստանի հանրապետության մասին շատ բան է ասել։ Հիմա բռնենք նրա բոլոր պետականությունից զուրկ և անցողիկ կրքերով առաջնորդվող ձևակերպումներր շրջանառու դարձնենք։ Ճիշտ է, ժողովուրդն այսօր Անդրանիկին կպաշտպանի, բայց չէ որ վաղը, մյուս օրը նա հասկանալու է, որ Անդրանիկը սխալ է եղել և ավելի շատ Ձեզ են մեղադրելու, որ մեծ հայդուկին դարձրել եք քաղաքական գործիչ, որպեսզի նրա միջոցով ամլացնեք պետականության գաղափարը։ Ասենք, արդեն այսօր էլ ժողովուրդը երկմտում է և չի կարողանում հասկանալ, թե ինչու են երեկ Լենինի, Ջափարիձեի, Ազիզբեկովի մասին գրքերի հեղինակներն այսօր մրցում Անդրանիկին վերաբերող հրապարակումներով։ Արդյոք սրանց երեկվա և այսօրվա նպատակր նույնը չէ՞...
Այժմ գանք Բաթումի պայմանագրի «ստրկացնող պայմաններին» և տեսնենք, թե ուրիշ ելք կա՞ր։
Նախ այն վրդովմունքով չընդունվեց հայ ժողովրդի բոլոր խավերի կողմից։ Սթափ մտածող քաղաքական գործիչներն ըմբռնումով ընդունեցին պայմանագիրը, որովհետև ստեղծված պայմաններում ուրիշ ելք չկար։ Երբ 1918 թ, հուլիսին Երևան եկավ Խալիլ փաշան, Արամ Մանուկյանը ստիպված համբուրվեց նրա հետ, որովհետև այդ էր պահանջում քաղաքական վիճակը։ Բաթումի պայմանագիրը ժամանակին քննադատում էին բոլոր նրանք, ովքեր դեռևս հույս էին փայփայում Ռուսաստանի միջոցով ձեռք բերել մեծ Հայաստան։ Չէ որ հայ ժողովուրդը իր եռանդը և միջոցները տրամադրեց Ռուսական զենքի հաղթանակին, միամտորեն հավատալով «ռուսական գդակի» զորությանը։ Այս առումով էլ այն ժամանակվա գործիչներին ինչ որ տեղ հասկանալ կարելի է, սակայն միանգամայն անհասկանալի է, որ այդ գնահատականները կրկնվում են այսօր։ Բաթումի պայմանագիրը, վերջին հաշվով, Ռուսաստանի հետ Թուրքիայի ստորագրած Բրեստի պայմանագրի շարունակությունն էր։ Մոռանալ, որ Ռուսաստանն Արևմտահայաստանի իր գրաված տարածքներն արդեն զիջել էր Թուրքիային, իսկ հայկական զորամիավորումներն անկարող գտնվեցին սեփական ուժերով դիմակայելու թշնամուն և պարտություն պարտության հետևից կրելով նահանջեցին և միայն մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հաջողվեց ստորագրել Բաթումի պայմանագիրը։
Հարկավոր է մի կողմ թողնել քննադատության չդիմացող այն տեսակետը, որ իբր հայ զենքը Սարդարապատում հաղթանակ էր տանում, իսկ Բաթումում դիվանագիտությունը պարտություն էր կրում։ Պատմական իրադարձությունները չգերագնահատելով և չթերագնահատելով պետք է ասել, որ Սարդարապատի ճակատամարտի պատմական արժեքը հենց նրանում էր, որ այն հնարավորություն տվեց ստորագրելու Բաթումի պայմանագիրրը։ Չնայած պատմական այս իրողությանը, թուրքական գործիչները թե Բաթումում (Վեհրբ, Խալիլ) և թե 1918 թ. աշնանը Պոլսի բանակցությունների ժամանակ (Թալեաթ, Էնվեր) Խատիսյանին համոզում էին, որ Թուրքիայի կամեցողությամբ է ստեղծվել անկախ Հայաստանը։ Որն էր նրանց ասածների մեջ ճշմարտությունը։ Այն, որ քաղաքական գործիչների մի մասը կողմ էր որպեսզի Բրեստ ― Լիտովսկի պայմանագրով Ռւսաստանին մնացած Արևելյան Հայաստանի տարածքի վրա ստեղծվի հայկական պետություն։ Խոսքը վերաբերում է այսօրվա Հայաստանի 30 հազ. քառ կմ տարածքին։ Սակայն սա ոչ մի հիմք չի տալիս պնդելու, թե Հայաստանի հանրապետությունը թուրքական ձեռնարկ է։ Պարզապես Թուրքիային տարբեր նկատառումներով ձեռնտու էր, որպեսզի Ռուսահայաստանի տարածքում հայերը ձեռք բերեն պետականություն, որը մի կողմից մեղմելու էր միջազգային դիվանատներում «հայկական հարցի» արծարծումը, մյուս կողմից էլ ուժեղ հարված էր Ռուսաստանին։ Վերջինս 1878 թ, շրջանառու դարձնելով հայկական հարցը Արեւմտահայաստանը ազատագրման և այնտեղ հայկական պետություն ստեղծելու անվան տակ ձգտում էր տիրանալ այդ տարածքներին։ Եկել էր հարմար պահը, որպեսզի Թուրքիան ապացուցեր, որ ինքը կողմ է հայկական պետականությանը, բայց ոչ թե Արևմտահայաստանի, այլ Արևելահայաստանի տարածքների վրա։
Հարկ է նկատել, որ Արևելյան Հայաստանում 30 հազար քառ. կմ տարածքի վրա հայկական պետության գոյության հետ հաշտվելու Թալեաթի ծրագիրն ընդունեց նաև Քեմալը։ Սա է «թուրքական շնորհի» գիտական մեկնաբանությունը, որի քաղաքական հետևությունն այն է, որ մենք անկախ պետականություն ստեղծելիս Թուրքիայից չպետք է սարսափենք։
Հարկ է ավելացնել նաև, որ ինչ դիրքերից Թուրքիան կողմնակից էր Հայաստանի անկախ պետականության ստեղծմանը, նույն դիրքերից էլ այդ ծրագրին դեմ էր Ռուսաստանը, որն այդպես էլ չընդունեց Հայաստանի հանրապետության գոյությունը։ Հեղինակն առանց խորամուխ լինելու ժամանակաշրջանի տրամաբանության մեջ մեղադրում է կառավարությանն այն բանի համար, որ նա «ողջախոհություն» հանդես չբերեց և ժամանակին իշխանությունը չհանձնեց բոլշևիկներին։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նման հարցադրումը հակագիտական է, որովհետև պատմագիտության խնդիրն է կատարվածը վերլուծելը, իսկ կռահումները պետք է արվեն միայն փաստերի տրամաբանությամբ։ Այդ մասին ահա թե ինչ է գրում հեղինակը, «Հանրապետության վերջին ամիսների վերաբերյալ հրապարակի վրա եղած փաստաթղթերից ու հանրահայտ իրողություններից կատարվելիք միակ եզրակացությունն այն է, որ եթե Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվաձ լինեին 1920֊ի մայիսին և ոչ թե ուղիղ կես տարի հետո, ապա այդպիսի Հայաստանի սահմանների մեջ կմտնեին ոչ միայն Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, այլև Նախիջևանն ու Ղարաբաղը»։ Ինչ «փաստաթղթերի ու հանրահայտ իրողությունների» մասին է հեղինակի խոսքը։ Եթե նկատի ունի խորհրդահայ պատմաբանների բոլշևիկյան լոզունգների ու սնամեջ հայտատարությունների հիման վրա գրած և իրարից արտագրած հարյուրավոր գրքերը, ապա հեղինակի եզրակացությունը ճիշտ է բայց անհասկանալի։ Անհասկանալի է, որովհետև հոդվածում նա քննադատում է այդ հեղինակների արածը։ Քննադատում և վարձում է «նորովի» արդարացնել բոլշևիկների 1920 թ. յմայիսյան արկածախնդրությունը։
Հայաստանի հանրապետության պատմությունը նորովի գրել նշանակում է, առաջին հերթին ձեռք քաշել հրամցված չափանիշներից։ Հեղինակին այդ բանը չի հաջողվել այն պատճառով, որ նա գնացել է «հանրահայտ իրողությունների» ճանապարհով։ Եթե հեղինակը մի քիչ հետազոտեր 1918 —1920 թթ, բարդ ու իրարամերժ ժամանակաշրջանը, ապա կտեսներ, որ «հանրահայտ փաստերի» կողքին կան բազմաթիվ իրական փաստեր., որոնք ապացուցում են իր ասածի հակառակը։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ խորհրդայնացումով Հայաստանը կորցնում էր իր անկախությունը և բնական է, որ հանրապետության ղեկավարները պետք է դրան համաձայն չլինեին։ Բայց եթե նույնիսկ այդպես էլ լիներ, միևնույն է տարածքային հարցերը հեղինակի ցանկացած ձևով չէին լուծվելու։ Չէին լուծվելու, որովհետև Թուրքիան պահանջում էր Բրեստ—Լիտովսկի պայմանագրով իրեն տրված տարածքը և այդ պահանջն էր դնում որպես պայման Ռուսաստանի հետ կնքվելիք բարեկամական պայմանագրի, իսկ Ադրբեջանը ապրիլին անարյուն խորհրդայնացել էր՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանն իրեն կցելու պայմանով։ Հեղինակն անտեսում է, որ Հայաստանի հանրապետությունը հանվեց համաշխարհային հեղափոխության զոհասեղանին այն բանի համար, որ նրա տարածքները հեշտությամբ բաժանվեն։
Լավ, մի կողմ թողնենք այս ամենը և մի պահ մտածենք, որ հեղինակը ռուսական կողմնորոշման ազնիվ ջատագով է և ձտում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն։ Եթե Հայաստանում խորհրդատին իշխանության հաստատումով տարածքների հարցը պետք է լուծվեր հօգուտ Հայաստանի, այդ դեպքում ինչու Ղարաբաղն ու Նախիջևանը տրվեցին Ադրբեջանին։ Մեր հարգարժան հեղինակը լինելով ղարաբաղցի և ղարաբաղյան շարժման 60-ականների ղեկավարներից մինչև հիմա, գոնե իր համար, պետք է պարզած լիներ խորհրդային այս խորհրավոր «գաղտնիքը»։ Չի պարզել և դա պարզ երևամ է ինչպես այս, այնպես էլ «Հայրենիքի ձայն» թերթում Ղարաբաղի և Նախիջեւանի մասին անցած տարի հրապարակած նրա հոդվածներից, որոնցով նա ընթերցողին հավատացնում էր, թե Ստալինի անձնական կամեցողությունն է պատճառը, որ 1921 թ. հուլիսին Լեռնային Դարաբաղը տրվեց Ադրըեջանին։ Գիտության հետ կապ չունի այս մոլորությունը, որով երկու տարի շարունակ մեր մտավորականները սնեցին Դարաբաղյան շարժումը։ Հավատալով և հավատացնելով, որ այս հակաստալինյան հախուռն մթնոլորտում նրա կողմից թույլ տրված բազում սխալների հետ կշտկվի նաև դարաբաղյան ժողովրդի բռնադատված իրավունքը։ Գոնե այս երկու տարվա փորձը Ձեզ պետք է համոզեր, որ «Ղարաբաղի հարցը» բոլշևիկների արևելյան քաղաքականության կենդանի վկան է։ Քաղաքականություն, որն այսօր էլ ուժի մեջ է մնում։ Անդրկովկասի գործերը 1921-ին չտնօրիներ Ստալինը, տնօրիներ Տրոցկին, Զինովևը, Բուխարինը կամ լենինյան օպրիչնիկներից որևէ մեկը միևնույնն է, որովհետև բոլորն էլ նույն համոզմունքն ունեին և գործում էին կենտրոնի ցուցումով։ Այնպես որ, երբ կխորհրդայնացվեր Հայաստանը միևնույն է, որովհետև այն Հայաստանի ազգային պետականության մահն էր, իսկ մնացյալը դրա տրամաբանական շարունակությունը։
Գրել կամ բնութագրել Հայաստանի հանրապետության պատմությունը և մեղադրել նրա ղեկավարներին, որ նրանք չէին հրաժարվում իշխանությունից, մեղմ ասած, անհասկանալի է պետական առումով, որն այս պարագայում ամենակարևոր գործոնն է։ Եթե Հայաստանի խորհրդայնացումից հետո հօգուտ նրան լուծված լիներ տարածքային որևէ հարց, այդ դեպքում թերեւս հեղինակի գրույթների հետ վիճելը մի քիչ դժվար լիներ։ Ըանրապես հողվածում նկատվում է պատմական փաստերի եւ իրադարձությունների կամայական մեկնաբանություններ։
Զանգեզոլրի հարցում հեղինակր երկու անգամ նշում և երախտագիտություն է հայտնում Անդրանիկից, որ նա փրկեց Զանգեզուրը։ Պարզ երևում է, որ Նժդեհի անունն ու գործը նրան ևս դուր չեն գալիս, այլապես նա գոնե Անդրանիկի հետ կնշեր նաև մեծ երախտավորի անունը։ Ինչպես կարելի է ասել, որ Ղարաբաղի և Զանգեզուրի համար Հայաստանի կողմից կռվող չկար։ Չգիտես ինչու, հեղինակը վախենում է ասել, որ Զանգեզոլրը փրկվեց, որովհետև զանգեզուրցին երեք տարի կռվեց իր ազատության համար։ Ղարաբաղը ևս կռվում էր, բայց ձախողվեց նրա ինքնապաշտպանությունը, որովհետև բոլշևիզմը մեծ ուժ էր Ղարաբաղում։ Ղարաբաղցին այսօր էլ հայացքը հառած Մոսկվային սպասում է, որ նա իր հարցը լուծի։
Միանգամայն իրավացի է հեղինակը, որ հանրապետության ղեկավարները չկարողացան նորմալ հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ և հույսը դրեցին «հեռավորների» օգնության վրա։ Սակայն սխալ է, որ իբր նրանք «ջանում էին ոչ մի կապ չունենալ Ռուսաստանի հետ», իսկ ո՞վ էր 1920 թ. մայիսից մինչև հանրապետության կործանումը ձգտում միջպետական նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Արամ Մանուկյանը չէ՞ր, որ 1918 թ, գարնանը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու Համար Մոսկվա ուղարկեց բոլշևիկ Պողոս Մակինցյանին, որը գնաց ու չվերադարձավ։ Եթե Ռուսաստանը չէր ճանաչում և մինչև վերջ չճանաչեց Հայաստանի անկախությունը, դրա համար էլ են հայ քաղաքական գործիչները մեղավոր։ Կրկին մեղադրանք Դենիկինի հետ հարաբերություն հաստատելու համար։ Եղել է։ Սակայն չեմ հասկանում մեղադրանքի եզրը։ Թող մեր հարգարժան հեղինակները լավ գիտենան, որ վաղը չէ մյուս օրը Դենիկինն արդարացվելու է։ Արդարացվելու է նրա պայքարը բոլշևիկների կողմից երկաթով ու արյունով հաստատված տոտալիտար ռեժիմի դեմ։ Աչդ օրը անպայման գալու է և պետք չէ սեփական կառավարությանը մեղադրել չեղած բաների համար։ Եթե Դենիկինը ճանաչել էր Հայաստանի անկախությունը և 1919 թ, գարնանը, երբ երկիրը պարզապես գալարվում էր սովի ճիրաններում, հաց էր տալիս նրան, ինչ կհրամայեիք, չընդունեին այդ ալյուրը, ասեին՝ մենք «սպիտակգվարդիականի բուրժուական ալյուրը չենք ընդունում»։ Նաև ներկայացուցիչներ են փոխանակել, որն է սրա դատապարտելին։ Սա է եղել Դենիկինի հետ «բարեկամություն փնտրելու» պատճառը։ Եթե Ձեզ թվում է, որ Հայաստանի կառավարությունը չընդուներ Դենիկինի օգնությունը, ապա բոլշևիկները լավ կվերաբերվեին նրան, սխալվում եք։ Դրանք զգացմունքներ են և քաղաքականության հետ կապ չունեն։ Այ, ուրիշ հարց է, որ նույն ջերմեռանդությամբ մեղադրեիք կառավարությանը, որ նա խուսափեց Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ հաստատելուց; Սակայն դուք այդ չեք անում, որովհետև գտնում եք, որ «Հայաստանի հանրապետության զարգացման դեմ կանգնած առաջին և խոշոր խոչրնդոտը՝ թրքությունն էր», որոնց «թափթփուկներ» եք անվանում։ Այս պարագայում արդեն մոռանում եք, որ Թուրքիան ճանաչել էր Հայաստանի պետականությունը։
Այ, ճիշտ և ճիշտ Ձեզ նման զգացմունքային մոտեցումն էր, որ թույլ չտվեց հանրապետության ղեկավարությանը հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ։ Քանի դար մենք պետք է առաջնորդվենք զգացմունքներով, մի կողմ թողած բանականությունը։ Ես կռահում եմ հնարավոր պատասխանը «քանի դեռ կա թրքությունը»։ Հասկանալի է, բայց չէ որ հարևաններին չեն ընտրում և փոխել էլ հնարավոր չէ։ Ուրեմն ի՞նչ, շարունակենք մեր ընթացքը։
Մեծարգո Բ. Ուլուբաբյան, ցանկանում եք թե ոչ, Ձեր հոդվածը սերունդներին սովորեցնում է «Ռուսաստանի հետ լինելու ավանդական դավանանքը»։ Այդ պատճառով էլ Հայաստանի հանրապետության պատմությունը, նրա դասերը հարմարացրել եք «Դարեր և տարիներ» հոդվածի պահանջներին։ Միշտ հիշեք կայսերական ամբիցիան երբեք չի իջնում թույլի ու խեղճի ասաիճանին։ Նա հարգում և գնահատում է միայն ուժեղներին։ Խոսքս վերաբերում է հոգեկան ուժին և կորովին, առանց որի ազգը չի կարող որևէ հաջողության հասնել։ Ճշմարտանման պատումներով մենք ոչնչի չենք հասնի։ Ժողովրդին ասել ենք, որ այդ ժամանակներն անցել են։ Բերեք հավատարիմ մնանք մեր խոստմանը։ Չէ որ ժողովրդի մոտ Ձեր խոսքն արժեք ու կշիռ ունի։ Իմ խնդրանքն է, որ դուք հետայսու չարժեզրկեք խոսքը։ Տեսն ում եք, որ առանց այն էլ այդպիսիների թիվը շատ է։