«Աղիքներ»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
չ |
չ |
||
Տող 2. | Տող 2. | ||
|վերնագիր = Աղիքներ | |վերնագիր = Աղիքներ | ||
|հեղինակ = [[Չակ Պալանիկ]] | |հեղինակ = [[Չակ Պալանիկ]] | ||
− | |թարգմանիչ = | + | |թարգմանիչ = |
|աղբյուր = | |աղբյուր = | ||
}} | }} |
11:47, 14 Հուլիսի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Չակ Պալանիկ |
- Ներշնչիր:
- Թոքերումդ ինչքան կարող ես շատ օդ հավաքիր:
- Այս պատմությունը քեզնից կխլի ուղիղ այնքան ժամանակ, ինչքան կարող ես շունչդ պահել, կամ մի քիչ ավել: Այնպես որ լսիր ինչքան կարող ես արագ:
- Իմ մի ընկերը, երբ 13 տարեկան էր, լսեց փեգգինգի մասին: Փեգգինգն այն է, երբ տղային հետևից դոմփում են արհեստական առնանդամով: Ասում են, եթե շագանակագեղձդ բավականաչափ ուժեղ գրգռես, կարող ես հասնել բազմազան վառ հեշտանքների առանց ձեռքերի օգնության: 13 տարեկանում այդ ընկերս փեքրիկ սեռական մանյակ էր: Նա անընդհատ հերթական հեշտանքը զգալու նոր ուղիներ էր որոնում: Նա գնում է սուպերմարկետ, որ գազար ու վազելին գնի: Փոքրիկ դիտարկում անցկացնելու համար: Այդ պահին նա հանկարծ պատկերացնում է, թե ինչպես այդ ամենը կդիտվի դրամարկղից, միայնակ գազար ու վազելինի սրվակ: Ու բոլորը նայում են: Բոլորը հասկանում են, որ երիտասարդը որոշել է ինքն իրեն անկրկնելի գիշեր պարգևել:
- Ու իմ ընկերը գնում է կաթ, ձվեր, շաքառ ու գազար, գազարով կարկանդակի բոլոր բաղադրիչները: Ու վազելին:
- Կարծես պատրաստվում է տանը գազարով կարկանդակ հետևը մտցնել:
- Տանը նա կոշտուկոպիտ գազարե առնանդամ է պատրաստում: Պատում է վազելինով ու ջանասիրաբար հետևը մտցնում: Ոչ մի բան տեղի չի ունենում:
- Ոչ մի օրգազմ: Ոչինչ, բացի նրանից, որ հետույքը ցավում է:
- Այդ պահին նրան մայրը կանչում է ընթրիքի: Արի հաց ուտելու, ժամանակն է, ասում է:
- Նա հանում է գազարը հետույքից ու կեղտոտ, լպրծուն գազարը պահում մահճակալի տակ, կեղտոտ սպիտակեղենի հետ:
- Ընթրելուց հետո վերադառնում է նրա հետևից, բայց գազարը չկա: Քանի դեռ նա ուտում էր, մայրը վերցրել է կեղտոտ սպիտակեղենը, որ լվանա: Նա չէր կարող չնկատել գազարը, հիմնավորապես նախապատրաստված խոհանոցային դանակով, փայլփլուն, գարշահոտ:
- Հաջորդ ամիսներին այդ ընկերս ապրում է կարծես փշերի վրա: Սպասում է հարաբերությունների պարզմանը: Բայց դա տեղի չի ունենում: Երբեք:
- Նույնիսկ երբ նա մեծացել էր, այդ անտեսանելի գազարը մասնակցում էր ամեն մի ծննդյան ընթրիքի, ամեն մի ընտանեկան տոնի: Ամեն զատիկի, երբ նրա երեխաները, իր ծնողների թոռները, փնտրում են զատիկի ձվերը, գազարը կախվում է նրանց բոլորի գլխավերևում:
- Շատ զզվելի է անվանում ունենալու համար:
- Ֆրանսիացիները մի խոսք ունեն. սանդուղքի էֆեկտ: Ֆրանսերեն Esprit d Escalier, էսպրի դ'էսկալյե: Երբ գտնում ես ճիշտ պատասխանը, բայց արդեն ուշ է: Օրինակ, հավաքույթի ժամանակ մեկը քեզ վիրավորում է: Դու պետք է մի պատասխան տաս: Երբ բոլորը վրադ են նայում, դա քեզ ճնշում է, ու դու մի հիմարություն դուրս ես տալիս: Բայց հետո հեռանում ես հավաքույթից:
- Ու հենց այդ պահին, երբ սկսում ես իջնել սանդուղքով, օ հրաշք, մտքովդ անցնում է անթերի պատասխանը: Դա քո վերջնական ստորացումն է:
- Ահա թե ինչ է սանդուղքի էֆֆեկտը:
- Խնդիրը նրանում է, որ նույնիսկ ֆրանսիացիները անվանում չունեն որոշ հիմարությունների համար, որ մենք անում ենք պահի ազդեցության տակ: Մեր բոլոր հիմար, հուսահատ գործողություններն ու քայլերը:
- Որոշ քայլեր շատ ստոր են անվանում ունենալու համար: Քննարկվելու համար:
- Այսօր շատ մանկական հոգեբաններ ու մանկավարժներ ասում են, որ դեռահասների մոտ ինքնասպանությունների մեծ մասը ձեռնաշարժության հետևանք է, երբ դեռահասն ինքն իրեն խեղդում է զգացումները սրացնելու համար: Գալիս են ծնողներն ու գտնում երեխային իր ննջարանի զգեստապահարանում, կախիչների ձողից սրբիչով կապված: Մեռած: Շուրջբոլորը մեռած սպերմա: Իհարկե, ծնողները հավաքում են պահարանը: Դիակին շալվար են հագցնում: Փորձում են այնպես անել, որ ավելի լավ տեսք ունենա: Փորձում են: Սովորական, տխուր դեռահասական ինքնասպանություն...
- Մեկ այլ դպրոցական ընկեր, նրա եղբայրը ծառայում էր ռազմաճակատում, այդ եղբայրը պատմում էր, որ տղաները Մերձավոր Արևելքում լրիվ ուրիշ ձևով էին ձեռնաշարժություն անում, քան մենք:
- Եղբայրը ինչ-որ ուղտաստանում էր ծառայում, որտեղ շուկայում վաճառվում էր նամակ բացելու համար դանակի նման տարօրինակ մի բան: Արծաթե կամ բրոնզե բարակ միջուկ, ձեռքի ափի երկարության, ծայրին գնդիկ, գեղեցիկ փորագրված բռնակով, դաշույնների բռնակների նման: Այդ նավաստի եղբայրը պատմում էր, որ առնանդամի կանգնելուց հետո, արաբները մտցնում են միջուկը առնանդամի մեջ ամբողջ երկարությամբ: Հետո անում են իրանց գործը, ու դրանից ավելի լավ են պրծնում: Ավելի ուժեղ:
- Բացի դրանից, այդ եղբայրը ճամփորդում է ամբեղջ աշխարհով ու ուղարկում ֆրանսիական դարձվածքներ: Ռուսական դարձվածքներ: Օգտակար խորհուրդներ:
- Իսկ հետո, մի գեղեցիկ օր, ընկերս դպրոց չի գալիս: Երեկոյան նա զանգում է ու խնդրում ինձ ստանալ իր տնայինները, երկու շաբաթ: Ինքը հիվանդանոցում է:
- Նույն սենյակում ծերունիների հետ, որոնց աղիքները կտրում են: Նա պատմում է, որ պալատում մի հեռուստացույց է: Որ իր անձնական տարածքը առանձնացված է միայն վարագույրով: Ծնողները նրա մոտ չեն գալիս: Հեռախոսով նա պատմում է, որ ծնողները պատրաստ են սպանել ռազմաճակատում ծառայող ավագ եղբորը:
- Պատմում է, որ նախորդ օրը մի քիչ ծխել էր: Շուռումուռ էր գալիս մահճակալի վրա, իր սենյակում: Մոմ էր վառել ու նայում էր հին պոռնոամսագրերը, պատրաստվելով ձեռնաշարժության: Եղբոր նամակը կարդալուց հետո: Եղբոր տված օգտակար խորհուրդն օգտագործելով: Աջուձախ է նայում, որ մի բան գտնի դրա համար: Գնդիկավոր գրիչը շատ հաստ է: Մատիտն էլ, ու բացի այդ կոպիտ է: Մոմի վրա մի բարակ շերտ է հալվել, իսկը այդ նպատակի համար: Եղունգով քերում է այդ շերտն ու շփում ափերի արանքում: Երկար, բարակ ու հարթ:
- Ուռած ու գրգռված, մտցնում է մոմե ձողիկը անդամի մեջ, ավելի ու ավելի խորը: Մի մասը մնում է դրսում կախված, ու նա սկսում է:
- Մինչև հիմա էլ նա ասում է, որ գրողի տարած արաբները շատ խելացի տղերք են: Նրանք հորինել են լրիվ այլ ձեռնաշարժություն: Տղան պառկում է մեջքի վրա, ու ամեն ինչ այնքան հրաշալի է դուրս գալիս, որ նա մոռանում է մոմի մասին: Նրան մնում է մի անգամ էլ ձգել, որ պրծնի, երբ պարզվում է, որ մոմն այլևս դրսից կախված չէ:
- Բարակ մոմե միջուկն ընկել է ներս: Լրիվ, մինչև վերջ: Այնքան խորը, որ նա արդեն ամենածայրում էլ չի կարող շոշափել այն:
- Մայրը խոհանոցից կանչում է ճաշելու: Արի այստեղ, հենց հիմա, ասում է: Մոմով տղան ու գազարով տղան ընդհանրապես նման չեն իրար, բայց մենք բոլորս էլ իրար նման ենք ապրում:
- Ճաշից հետո փորը ցավում է: Մոմն է, որոշում է նա, ու որ մոմը միևնույնն է կհալվի ու դուրս կգա մեզի հետ: Հիմա նրա մեջքն էլ է ցավում: Երիկամները: Նա չի կարող ուղիղ կանգնել:
- Այդ ամենը նա պատմում է հեռախոսով հիվանդանոցային մահճից, հեռվից լսվում է գոնգի ձայնն ու մարդկանց գոռոցներ: Սպորտային հանդիպում է:
- Ռենտգենը ցույց է տալիս, որ իրոք ինչ-որ բարակ ու երկար, երկու տակ ծալված բան է միզապարկում: Այդ երկար, բարակ V-ն հավաքում է իր վրա մեզի բոլոր միներալները: Դառնում է ավելի հաստ ու կոպիտ, ծածկվում կալցիումի բյուրեղներով, այս ու այն կողմ գնում, քերծելով միզապարկի նուրբ պատերը, չթողնելով, որ մեզը դուս գա: Նրա երիկամները ծանրաբեռնված են: Այն մի փոքր մեզը, որ դուրս է գալիս, կարմիր է խառնված արյունից:
- Կանգնած են տղան ու իր ընտանիքը, նայում են սև ու սպիտակ նկարին, կողքերին բժիշկը, V-ն շողում է սպիտակ գույնով բոլորի աչքի առաջ, ու նա ստիպված է ճիշտն ասել: Թե ինչպես են թեթևանում արաբները: Եղբոր գրածի մասին:
- Հենց հիմա, հեռախոսով, նա սկսում է լաց լինել:
- Ծնողները վիրահատության համար վճարել են քոլեջում նրա կրթության համար հետ գցած փողով: Մի հիմարություն, ու նա էլ երբեք իրավաբան չի դառնա:
- Առարակաները քո մեջ: Դու առարկաների մեջ: Մոմը առնանդամումդ կամ գլուխդ հանգույցի մեջ, մենք գիտենք, որ դա լավ ավարտ չի ունենալու:
- Իմ վատ ավարտը սկսվեց մարգարտային սուզումներից, ինչպես ես անվանում էի դա, երբ նստում էի ծնողներիս ջրավազանի ամենախոր մասում ու ձեռնաշարժությամբ զբաղվում, մի շնչով: Օդ էի հավաքում, արագ սուզվում ու հագիցս հանում լողավարտիքս: Սովորաբար նստում էի երկու, երեք, չորս րոպե:
- Միայն իմ ձեռնաշարժության պատճառով ես զարմանալի կերպով զարգացրել էի թոքերս: Երբ տանը մենակ էի մնում, ու տունն իմ տնօրինության տակ էր, սովորաբար ողջ օրն զբաղվում էի դրանով: Ու երբ միջիցս հանում էի դա, սպերման, այն լողում էր ջրում մեծ, յուղոտ կափնագույն կտորներով:
- Իսկ հետո նորից էի սուզվում, որ հավաքեմ այդ կտորները ու մաքրեմ սրբիչին: Դրա համար էլ դա կոչում էի մարգարտային սուզում: Չնայած ջուրը քլորացված էր, ես չէի կարող չանհանգստանալ քրոջս, կամ, աստված չտար, մորս մասին:
- Դա իմ ամենամեծ սարսափն էր. իմ կույս քույրը մտածում է, որ գիրանում է, իսկ հետո ծնում է երկգլխանի մտավոր հետամնաց երեխայի: Հայրը ես եմ, քեռին էլ...
- Բայց սովորաբար քո հետ ամենևին էլ այն չի պատահում, ինչի համար անհանգստանում ես:
- Մարգարտային սուզման լավագույն պահը ավազանի ջրաքարշ անցքն էր, ֆիլտրով ու ջուրը հեռացնելու պոմպով: Հաճույք էր վարտիքն իջեցնելն ու դրա վրա նստելը:
- Ինչպես ֆրանսիացիներն են ասում, ո՞վ չի սիրում, որ իր հետույքը լիզում են: Բայց երբեմն դու ձեռնաշարժություն անող դեռահաս ես, ու ըհը! էլ երբեք իրավաբան չես դառնա:
- Մի անգամ ես նստած եմ ավազանի հատակին, իմ վերևում ալիքավոր ջրե երկինքն է, ութ ֆուտ բաց կապույտ ջուր գլխիս վերևում: Աշխարհում անդորր է տիրում, միայն սիրտս է խփում ականջներումս: Իմ դեղին շերտավոր լողավարտիքը վզիցս կախված էր, համենայնդպես. մեկ էլ տեսար մեկը ներս մտնի, հարևան է, ծանոթ կամ, ասենք, ֆիզղեկը, հետաքրքրվում է, թե ինչու եմ ֆուտբոլի մարզումը բաց թողել: Անփոփոխ ծծող հոսանքը ջրաքարշից շոյում է իմ մաշկը, ու ես այս ու այն կողմ եմ անում իմ ոսկրոտ հետույքով, որ որսամ այդ զգացումը:
- Թոքերումս դեռ բավականաչափ օդ կա, ու ձեռքերս սեղմում են առնանդամս: Ծնողներս աշխատանքի են, քույրս բալետի պարապմունքների: Նրանց վերադարձին դեռ մի քանի ժամ կա: Ձեռքս գնալով մոտեցնում է հեշտանքը: Ես կանգ եմ առնում, դուրս թռչում ջրից, որ օդ շնչեմ, ու հետ սուզվում, որ շարունակեմ:
- Անում եմ դա նորից ու նորից:
- Երևի հենց դրա համար են աղջիկներն այդքան սիրում դեմքի վրա նստել: Ծծվելու զգացումը նման է կղանքի, որ անվերջ դուրս է գալիս ու չի ընկնում:
- Երբ անդամս կանգնած է, իսկ ջուրը լիզում է հետույքս, ինձ օդ է պետք: Ականջներումս խլացնող սրտխփոց է, ես մնում եմ ջրում այնքան, մինչև աչքերիս առաջ չեն սկսում փոքրիկ աստղիկներ հայտնվել: Ես ուղղում եմ ոտքերս, ծնկներիս հակառակ կողմով հպվում ավազանի բետոնե հատակին:
- Ձեռքերիս ու ոտքերիս մատներն արդեն ճմրթվել են ու կապտել ջրի մեջ երկար մնալուց:
- Ու այդ պահին ես թույլ եմ տալիս, որ դա տեղի ունենա: Սպիտակ մեծ կտորտանքները հայտնվում են ջրում: Մարգարիտները...
- Հիմա ինձ օդ է պետք: Բայց երբ ես փորձում եմ հետ հրվել հատակից, չեմ կարող: Ես չեմ կարող ծալել ոտքերս: Հետույքս խրվել մնացել է:
- Բժիշկները պատմում են, որ ամեն տարի 150 մարդ խրվում մնում են նման ձևով, կպած ջուրը դուրս քաշող պոմպին: Կամ պոմպը բաց չի թողնում նրանց հետույքները, կամ քաշում է նրանց մազերն, ու նրանք խեղդվում են: Այդ դեպքերի մեծ մասը տեղի է ունենում Ֆլորիդայում:
- Ոչ ոք այդ մասին չի խոսում: Նույնիսկ ֆրանսիացիները չեն խոսում որոշ բաների մասին:
- Ծալելով մի ոտքս, մյուս ոտքս տակս դրած, ես մի կերպ կիսականգնում եմ, ու զգում եմ, թե ինչպես է մի բան քաշում հետույքիցս: Մյուս ոտքովս հրվում եմ գետնից, հիմա ազատ լողում եմ ջրում, առանց բետոնին դիպչելու, բայց դուրս լողալ էլ չեմ կարողանում:
- Ամբողջ ուժով, երկու ձեռքերով հրվելով, ես բաց երկնքի տակ դուրս գալու կես ճանապարհին եմ, բայց լռված եմ մնում նույն տեղում: Սրտխփոցը ականջներումս գնալով արագանում է ու հաճախանում:
- Ես շրջվում եմ ու վառ աստղիկների բույլի արանքից նայում եմ ցած, բայց այն, ինչ տեսնում եմ, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Ինչ-որ հաստ պարան, գունատ կապտավուն, երակներով ծածկված, ձգված է ջրաքարշ անցքից մինչև իմ հետանքցքը ու բաց չի թողնում ինձ: Որոշ երակներից արյուն է դուրս հոսում, ալ կարմիր արյուն, որ խորքում սև է թվում, այն շիթերով դուրս է գալիս այդ օձի գունատ մաշկի փոքրիկ պատռվածքներից: Այդ շիթերը հետզհետե լուծվում են ջրում, իսկ օձի ներսում, բարակ սպիտակ մաշկի տակից, երևում են կիսամարսված ուտելիքի կտորտանքներ:
- Այդ պահին ես սկսում եմ հասկանալ: Ինչ-որ ծովային հրեշ, երբեք արևի լույս չտեսած մի արարած, թաքնվել է կոյուղում, սպասելով, թե երբ է կպչելու իմ հետույքից:
- Ես սկսում եմ խփել ու հրմշտել այդ օձին, նրա լպրծուն ռետինե մաշկը, ու ինձ թվում է, թե հաջողացնում եմ մի քիչ էլ դուրս քաշել նրան ջրաքարշ անցքից: Հիմա նա արդեն իմ ոտքի երկարության է, բայց միևնույնն է ամուր կպած է իմ հետանցքից: Ես էլի եմ հրում, մի դյույմ էլ բարձրանալով, մի դյույմ մակերևույթին ավելի մոտ: Չնայած ես զգում եմ, որ օձը դեռ բռնված է իմ անցքից, ես մի դյույմ ավելի մոտ եմ փրկությանը:
- Օձի մեջ երևում են եգիպտացորենի ու ընկույզի կտորներ: Երևում է երկարավուն նարնջագույն դեղապատիճը: Դա ինչ-որ մուլտիվիտամին է, նրանցից, որ հայրս տալիս է ինձ, որ քաշ հավաքեմ: Որ ինձ ընդունեն ֆուտբոլի թիմ ու լրացուցիչ թոշակ տան: Երկաթով ու ամինաթթուներով հաստացված դեղահաբը:
- Ես տեսնում եմ այն դեղահաբը, որ պետք է կյանքս փրկի:
- Դա օձ չէ: Դա իմ աղիքն է, իմ ուղիղ աղիքը, որ դուրս է ընկել ինձանից: Այն, ինչ բժիշկներն անվանում են ուղիղ աղիքի անկում: Իմ աղիքները ձգվել են ջրաքարշ անցքի մեջ:
- Շտապ օգնության բժիշկները ձեզ կպատմեն, որ որ ավազանից ջուրը քաշելու պոմպը րոպեում 80 գալոն ջուր է թողնում: Ըստ քաշի 400 ֆունտ: Խնդիրը նրանում է, մեր ծայրերը ներսում միացած են, ու քո հետանքցքը քո բերանի հեռավոր ծայրն է: Եթե ես թույլ տամ, ու պոմպը շարունակի ջուրը քաշել, այն դուռս կթափի իմ բոլոր ներքին օրգանները ու ի վերջո կներծծի իմ լեզուն: Պատկերացրու, որ արտաթորել ես 400 ֆունտ, ու կհասկանաս, որ դա նույնն է, ինչ քեզ հակառակ երեսին շուռ տալը:
- Կարող եմ ուրախացնել մի բանով, որ աղիքները ցավ չեն զգում: Համենայնդեպս ոչ այնպես, ինչպես մաշկը: Այն, ինչ մենք մարսում ենք, բժիշկներն անվանում են ֆեկալ զանգված: Աղիքի վերին մասում ես տեսնում եմ հեղուկ զանգված, որի մեջ լողում են եգիպտացորենի հատիկներ, գետնանուշ ու կանաչ ոլոռի գնդիկներ:
- Ու ահա իմ շուրջը լողում է արյունից, եգիպտացորենից, կղանքից, սպերմայից ու գետնանուշից պատրաստված ապուրը: Ու նույնիսկ երբ ինձնից փորձում են դուրս քաշել աղիքներս, ու ես բռնված եմ նրանից, ինչ մնացել է, նույնիսկ այդ ժամանակ իմ հիմնական ցանկությունը ինչ-որ կերպ լողավարտիքս հագնելն է:
- Աստված չանի, ծնողներս տեսնեն առնանդամս:
- Մի ձեռքով ես սեղմում եմ աղիքս բռունցքի մեջ, մյուսով վզիցս քաշում դեղին շերտավոր լողավարտիքս: Բայց այն հագնելը միևնույնն է անհնար է:
- Եթե ուզում ես իմանալ, ինչ տեսք ունեն աղիքներդ, գնիր ոչխարի աղիքից պատրաստված պահպանակ: Բաց, լցրու գետնանուշի յուղով: Կիսով չափ: Այն շատ ամուր ու էլաստիկ է: Այնքան ողորկ է, որ չես կարող ինչպես պետքն է բռնվել:
- Ոչխարի աղիքից պատրաստված պահպանակը նույն հին ու բարի մարդու աղիքն է:
- Դուք հասկանում եք, թե ուր եմ տանում խոսակցությունը:
- Ձեռքս բաց թողնեմ մի վայրկյան, ու ես այլևս աղիք չունեմ:
- Վեր լողամ, դեպի օդը, ու ես այլևս աղիք չունեմ:
- Հրաժարվեմ վեր լողալուց, ու ես խեղդամահ կլինեմ:
- Դա ընտրություն է հենց հիմա մեռնելու ու մի քանի րոպե հետ մեռնելու միջև:
- Ծնողներս կվերադառնան աշխատանքից ու կգտնեն մի մեծ, մերկ էմբրիոն, ոլորված ու ուռած: Լողացող հետնաբակի ավազանում, պղտոր ջրի մեջ:
- Ավազանի հետ կապված աղիքների ու երակների պորտալարով: Զգեստապահարանում ձեռնաշարժության ժամանակ պատահաբար խեղդված տղայի հակառակ տեսակը:
- Ու դա նրանց երեխան է, որին 13 տարի առաջ են բերել ծննդատնից: Երեխան, որի վրա հույս էին դրել, որ կընդունվի ֆուտբոլի թիմ, կստանա լրացուցիչ թոշակ ու մագիստրոսի աստիճան: Երեխան, որ պետք է հոգ տաներ նրանց մասին, երբ ծերանային: Նրանց ամբողջ հույսն ու երազանքները: Ավազանում: Մերկ ու անկենդան: Շուրջը կաթնագույն սպերմայի մեծ բեկորներ:
- Հնարավոր է: Իսկ հնարավոր է, նրանք կգտնեն ինձ արյունոտ սրբիչով ծածկված, առանց գիտակցության ընկած հեռախոսի ճանապարհին, դեղին շերտավոր լողավարտիքի տակից դուրս ընկած աղիքների մնացորդներով:
- Այն, ինչի մասին նույնիսկ ֆրանսիացիները չեն խոսում:
- Ռազմաճակատում ծառայող եղբայրը մի լավ ասացվածք էր սովորացրել: Ռուսական: Դա նույն իմաստն է արտահայտում, ինչ ամերիկացիների մոտ "դա ինձ պետք է, ինչպես անցքը գլխիս վրա": Ռուսներն ասում են. "դա ինձ պետք է, ինչպես ատամները հետույքիս մեջ":
- Mne eto nado kak zuby v zadnitse.
- Այդ պատմություններն այն մասին, թե ինչպես են թակարդն ընկած գազանները կրծել սեփական ոտքը փրկվելու համար... Ինչ խոսք, ամեն մի կոյոտ կասի ձեզ, որ երկու րոպե ցավը անհամեմատ ցանկալի է, քան մահը:
- Գրողը տանի, նույնիսկ եթե դու ռուս ես, կարող է գա պահը, երբ ցանկանաս ատամներ ունենալ հենց այդ տեղումդ:
- Իսկ եթե նրանք չկան, ստիպված ես ահա թե ինչ անել. ծալվել: Դու ձեռքով բռնվում ես ծնկիցդ ու ոտքդ մոտ բերում դեմքիդ: Կրծում ու կծոտում ես սեփական հետույքդ: Դու այլևս օդ չունես, դու կկրծես ինչ պատահի, որ նորից շնչես:
- Այդ մասին չեն խոսում աղջկա հետ առաջին հանդիպման ժամանակ: Համենայնդեպս եթե հույս ունես համբուրել հրաժեշտի ժամանակ:
- Եթե ես պատմեմ, թե այն ինչ համ ուներ, դու այլևս երբեք կաղամար ու ութոտնուկ չես ուտի, երբեք:
- Դժվար է ասել, ինչը ծնողներիս ավելի զզվելի թվաց, այն թե ինչպես եմ ընկել թակարդը, թե այն, թե ինչպես եմ այնտեղից դուրս եկել: Երբ ինձ դուրս գրեցին հիվանդանոցից, մայրս ասաց. «Տղաս, դու չես հասկացել, թե ինչ ես արել: Դու շոկի մեջ ես եղել»: Իսկ հետո նա սովորեց ձվերն առանց կճեպի խաշել:
- Հետաքրքիր է, այդ մարդիկ խղճո՞ւմ էին ինձ, թե՞ զզվանք ապրում:
- Ես դա ուզում եմ իմանալ, այնպես, ինչպես ուզում եմ հետույքիս մեջ ատամներ ունենալ:
- Հիմա մարդիկ անընդհատ ինձ ասում են, որ ես չափազանց նիհար եմ: Երբ ինձ կանչում են ընթրիքի, ու ես հրաժարվում եմ նրանց պատրաստած տապակայից, նրանք զարմանում են ու սկսում նյարդայնանալ: Տապակած միսն ինձ սպանում է: Տապակած ապուխտը: Ցանկացած կերակուր, որ երկու ժամվա ընթացքում չի մարսվում, որպես կերակուր էլ դուրս է գալիս: Պահածոյացված լոբի, ձկան կտորներ: Ես վեր եմ կենում զուգարանակոնքից, ու նրանք այնտեղ լողում են: Ինչպես կային:
- Աղիքի կարճեցման ռադիկալ վիրահատությունից հետո, միսը մարսելը մի քիչ դժվարանում է: Ձեր մեջ մասը հինգ ֆուտ աղիք ունի: Ես երջանիկ եմ իմ վեց դյույմով: Ես այդպես էլ չստացա ֆուտբոլային թոշակը: Ու ոչ էլ ինչ-որ գիտությունների մագիստրոս կդառնամ: Երկու ընկերներս էլ, մոմով տղան ու գազարով տղան, երկուսն էլ մեծացան, շրջապատ դուրս եկան, բայց ես այդպես էլ չկշռեցի ոչ մի ֆուտ ավել այն ժամանակվանից, երբ լրացավ իմ 13-ը:
- Մյուս խնդիրն այն էր, որ ծնողներս ստիպված եղան հսկայական ծախսեր անել այդ նույն ավազանի մաքրման համար: Ի վերջո հայրս ասաց ջրմուղագործին, որ դա շունն է արել: Մեր շունը ընկել է լողավազանը ու խեղդվել: Մարմինը ջուրը հեռացրել է ջրաքարշ անցքով: Նույնիսկ երբ ջրմուղագործը քանդեց պոմպը ու հանեց վրայից գունատ ռետինանման աղիքը, ջրալի աղիքի կտորը` նարնջագույն դեղահաբը ներսում, նույնիսկ այդ ժամանակ հայրս ասաց «գրողի տարած անուղեղ շունը»:
- Նույնիսկ իմ սենյակի պատուհանից ես լսեցի, թե ինչպես հայրս ասաց. «Այդ շանը ոչ մի վայրկյան առանց ուշադրության չէր կարելի թողնել»:
- Իսկ հետո քրոջս դաշտանը հետաձգվեց:
- Նույնիսկ ավազանի ջուրը փոխելուց հետո, նույնիսկ տունը վաճառելուց ու տեղափոխվելուց հետո, քրոջս աբորտից հետո, ծնողներս ոչ մի անգամ ոչ մի խոսք չասացին այդ մասին:
- Երբեք: Դա էլ մեր անտեսանելի գազարն է:
- Իսկ դու: Հիմա կարող ես լիաթոք շնչել:
- Ես մինչև հիմա չեմ կարող: