«Սեքսուալ նովել»–ի խմբագրումների տարբերություն
Տող 86. | Տող 86. | ||
— Ինչի՞ս ա պետք, դրա նման մի քոթուկն էլ հրե՜ն իմ տանն ա վեր ընկած։ Քեզ պահի։ Ինձ համար չի, քեզ համար ա փետ ջարդում, քու բանդիրն ա։ Մի քիչ առաջ ինչ էի մտածում, գիտե՞ս։ | — Ինչի՞ս ա պետք, դրա նման մի քոթուկն էլ հրե՜ն իմ տանն ա վեր ընկած։ Քեզ պահի։ Ինձ համար չի, քեզ համար ա փետ ջարդում, քու բանդիրն ա։ Մի քիչ առաջ ինչ էի մտածում, գիտե՞ս։ | ||
− | + | — Ի՞նչ։ | |
— Ասում եմ՝ տենաս սա կնկա ծոց մտած կա՞։ | — Ասում եմ՝ տենաս սա կնկա ծոց մտած կա՞։ |
18:15, 30 Հուլիսի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Ռեւազ Միշվելաձե |
Մարտի երկրորդ կիրակին է։ Միայն շլորին, վաղահաս ու անհամբեր շլորին է փայլածում այնպե՜ս սպիտակ, որ ծառերի կմախքների ֆոնի վրա թվում է՝ կրափոշով է պատված։
Երկնագույն ներկված դարպասի մոտ կարճաթեւ խալաթը հագին մի կին՝ փարթամակուրծք, գրգաբազուկ եւ հուռթիհեր, անցյալ տարվանից մնացած կառն է հավաքում։
Նրանից քիչ հեռու՝ աղյուսասյունաշար տնակից ներքեւ, քառակուսի մի մարդ՝ կարճավիզ եւ ճաղատ, փայտ է ջարդում։
Հենց այնտեղ՝ ճանճուրի ծառի տակ, պլաշբերետով եւ խոշորածամ մի աղջնակ խաղում է սեւականջ լակոտի հետ։ Բռնում է դնչից, վզից, գլխից եւ ինչ֊որ տարօրինակ կերպով ձգում դեպի իրեն՝ կրքահար եւ այնպես ուժգին, որ խեղճ կենդանին վնգստում է ցավից։
— Գնա էստեղից, կորի՛ աչքիցս, սատկածի մեկը,— ասում է աղջիկը և իրենից քնքշորեն հետ մղում լակոտի գլուխը։ Բայց Ղուրշան հեռանալու մտադրություն չունի, նորից շրջվում է ու հայացքը հառում աղջնակին։ Զգացվում է՝ բերետավորի՝ իր թաց դունչը փաղաքշելը, թեկուզն ցավ պատճառելու չափ անգութ, վեր է դասում փողոցում թափառելուց։
— Գնա՛, գնա, ասում եմ քեզ, թե չէ քոթակ կուտես, խեւուլիկ Ղուրշայա։
Բոշխահեր, փարթամակուրծք կինը հետեւում է քութիկի հետ խաղացող երեխային։
…
— Դու էսօր գործի չե՞ս, աղջի՛, օրը ճաշ ա դառել։
— Ի՜նչ գործ, ի՜նչ բան. թե չէ գործը գլխներիս թափած ա։ Ես երբ էլ գնամ, մեկ ա՝ առաջինն եմ ըլնելու։
— Բա ձեզ ինչի՞ են ռոճիկ տալի։
— Ի՜նչ ռոճիկ, տասնմեկ լարին փող ա, հա՞։ Չորրորդ ամիսն ա, դա էլ չեմ ստացել։
— Բա տասնմե՞կ լարին ինչի են տալի, որ ստից գնում գալիս եք, հա՞։
— Իրանց տվածի չափով աշխատում եմ։ Մեր կառավարությանն էդքանն էլ շատ ա։
— Հանգիստ թող էդ շանն, աղջի, պոկեցիր խեղճի ականջները։ Աղջնակը ժպտաց ու գլուխը բարձրացրեց վեր։
— Զաիրա՛, գարունքացրե՞լ ես, աղջի՛։ Մրսելուց չես վախենո՞ւմ։
— Ի՜նչ մրսել, ի՜նչ բան… շոգում եմ։
— Ես, օրինակ, ձեռաց մրսել գիտեմ, կարճաթեւ շորով տնից դուրս գամ թե չէ, ոնց որ դու ես հիմի, տերտերը չի հասցնի թողություն տալ ինձ։
— Քիչ-միչ որ ժաժկտաս, չես մրսի։
— Խի, քիչ եմ դեսուդեն վազո՞ւմ, դու նոր ես տեղաշորիցդ վեր կենում, համա ես արդեն մի ձեռ ֆռռացել եմ բազարում։
— Չես կարա՞ մարդուդ ոտի հանես, թե՞ ջանը դուրս կգա, որ բազար գնա։
— Նա հիմի էլ շնթռկած ա, իսկի տեղյա՞կ ա՝ գնացել եմ, եկել եմ…
— Քոնը գոնե տանն ա։
— Մարդդ նամակ չի՞ գրել։
— Բան-ման լսե՞լ ես։ ժորժոլիանու տղի հետ էն անգամ որ խաբար էր արել, թե լավ եմ, դրանից դեսը տեղեկություն չունեմ՝ ո՛չ խեր, ո՛չ շառ։
— Փող ա ղարկում, քիչ բան չի։
— Ի՜նչ փող ա։ էդքան էստեղ էլ կաշխատեր, ռուսաստաններում քաշ գալու կարիք կա՞ր։
— Կոճոիային հո թողեց քեզ, որ փետ-մետ անի, ավել ի՞նչ ես ուզում։ Հլա մի տես՝ ի՜նչ ջիգյարով ա կոտրատում։
— Կոճոիային նա չի թողել, ես եմ բազարից բերել։ «Արի շաբաթը մի անգամ ինձ համար փետ կոտրատի, ջուր կրի, ես էլ ճաշ կտամ, կուտես»,— ասեցի։
— Դե գալիս-գնում ա, ուզածդ անում ա…
— Փետ անելում՝ ոչինչ, իշի պես ա, համա սրա ստեղծողն ուշքն ու միտքը տարել ա։ Գնում կորչում ա մի քսան օր, հետո մեկ էլ տեսար երեւաց նոր դուրս եկող լիսնակի պես։
— Աղջի, էդ արմաղ-շարմաղ ճռներդ ու դոշերդ որ բաց ես արել էս վաղ գարունքին, էդպես թեթե հագնված էլ վերեւ֊ներքեւ ես անում Կոճոիայի աչքի առաջ, չես վախենո՞ւմ...
— Այ քոքդ կտրած, ինչե՜ր ես ասում։ Ինձ հենց Կոճոիա՞ն ա պակսում հիմի։
— Հլա մի տես՝ ի՜նչ կունդլիկ շլինք ունի։
— Ասեմ քե, իմանաս, դրա պակաս-պռատը շւստ ա, դրա համար էլ իրա վրա՝ ոնց որ տղամարդու վրա, իսկի մտիկ չեմ անում։ Աղջի, մեկ-մեկ ասում եմ՝ Կոճոիա՛, գնա մի երկու վեդրո ջուր բեր։ Ասում եմ, ու մինչեւ իրա ջուր բերելը, շորերս հագնում եմ, խալաթս էլ վրայից։ Համա դե վախտ-վախտ ներքեւի էս անտեր կոճակը մտահան եմ անում։ Աղջի, մնջվածի պես կանգնում ա ու մտի՜կ տալի։
— Իսկի բան չի ասո՞ւմ։
— Կասի, համա վեդրոն գլխին կհագցնեմ։ Մին-մին փնչացնում ա. էլ ոչ դես, ոչ դեն...
— Ա՛յ, հենց էդ փնչացնելն ա վախենալու, ասեմ քե, իմանաս։
— Խելքիդ զոռ մի տու։ Ուզո՞ւմ ես միջնորդ դառնամ քեզ համար։
— Ինչի՞ս ա պետք, դրա նման մի քոթուկն էլ հրե՜ն իմ տանն ա վեր ընկած։ Քեզ պահի։ Ինձ համար չի, քեզ համար ա փետ ջարդում, քու բանդիրն ա։ Մի քիչ առաջ ինչ էի մտածում, գիտե՞ս։
— Ի՞նչ։
— Ասում եմ՝ տենաս սա կնկա ծոց մտած կա՞։
— Ի՜նչ իմանամ, դրա դա՞րդն էլ ես քաշեմ։
— Մտած կլինի, ինչի չէ՞, որ։ Կգտներ իրա պես մի քամբախտի։
— Կարող ա մտած չլինի, ասեմ քե, իմանաս։
— Սա էնպե՜ս ա մտիկ տալի աչքերի մեջ, չի կարող պատահի՝ մտած չլինի, ասեմ քե, իմանաս։ Տեսա՞ր՝ ո նց նայեց քեզ։
— Միամիտ մի ձեւանա, դու լավ գիտես՝ Կոճոիան սովահար աչքերով ում ա մտիկ տալի։
— Ամբախ-զամբախ մի խոսա, գնա, գնա քու ճամփով։
— Գնամ, համա Կոճոիայի մեղքը քու վիզը։
— Լիզվիդ տակռին չորանա, ես իմանամ։ Ի՞նչ ցավս ա Կոճոիան, եղած-չեղած՝ մեկ ա ինձ համար։
— Անունը տալուդ վրա տես ո՜նց ա փնչացնում, ո՜նց ա բուղի պես շլինքը ձգել։
— Վե ՚րջ տու ափեղ-ցփեղ դուրս տալուդ, ի՜նչ էլ լիզու ունես, աղջի։ Գնա, գնա…
Բերետավոր հարեւանուհին, մարմինը դանդաղ ճոճելով, շարժվեց Նինոշվիլու փողոցով։
Բոշխահերը դարպասը փակեց, հետ դարձավ ն ավելն ու աքանդազը դրեց սանդուղքի մոտ։
— Կոճո՜։
Կոճոիան գլխից վեր բարձրացրած կացինն իջեցրեց ցած։
— էդ փետը մի քիչ խոշոր կոտրատի։ Քանի՜ անգամ եմ ասել, որ մանդր կոտրատածը ձեռաց վառվում ա։ Պրծնելուն պես, կոտրատածը կբերես վեր ու փեչի մոտ կշարես… Լսո՞ւմ ես։ Ի՛նչ ես աչքերդ տնկել վրես… Կոճոիա… Սարի՞ ես կուլ տվել… Քանի՜ անգամ եմ ասել, որ ինձ վրա էդպես մտիկ չանես, չեմ սիրում ես էդպես բաներ։ Չես լսո՞ւմ, Կոճոիա՛… Ջարդդ կտամ հա՜, իմացի։ Հլա մի սրա՜ն տեսեք։ Էդ նաջաղով ոտներդ կփշրեմ… Պրծնես թե չէ, փետը կբերես վեր ու փեչի մոտ կշարես։ Չէ՛, չէ՛, ոնց որ թե էսօր ուշքդ վրեդ չի, թող մնա, ես կտանեմ… Ստեղծողդ ինչի՞ ա քեզ դոնգի ստեղծել, Կոճոիա… էսօր քեզ ի՞նչ ցավս ա կպել։ Ի՜նչ ես աչքերդ տնկել վրես ա՛յ… այ… այ ոչուփուչ Կոճոիա…