«Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.

Ի՞նչ ես շարունակ հակադրում մանկությունից դաժան մի ատելի թագավորի (հենց դրա համար էլ նա մարդ է) ֆլամանդական ժողովրդին, որին ուզում ես նենց ներկայացնել որպես հերոսական, ուրախ-զվարթ, ազնիվ ու աշխատասեր: Ո՞վ քեզ ասաց, որ այդ ժողովուրդը բարի էր, իսկ արքան` չար: Ես կարող էի խելամտորեն հակառակն ապացուցել քեզ: Քո գլխավոր գործող անձինք կամ տխմար են, կամ հիմար` առանց որևէ բացառության. քո չարաճճի Ուլենշպիգելը զենք է վերցնում խղճի ազատության համար. նրա հայր Կլաասը ողջ-ողջ այրվում է` իր կրոնական համոզմունքների վրա պնդելու համար. նրա մայր Սոոտկինը կրծում է իրեն և ապա մեռնում խոշտանգումենրից, որովհետև ուզում էր մի գումար պահել որդու համար. քո Լամմե Գուդզակը շիփ-շտակ է գնում կյանքում, կարծես թե աշխարհում միայն բարի ու ազնիվ լինելու հանգամանքը կա. քո փոքրիկ Նելեն, որ բավականին լավիկն է, կյանքում միայն մի մարդու է սիրում... Ու՞ր է հիմա այսպիսի բան տեսնվում: Ես կխղճայի քեզ` եթե չծիծաղեցնեիր ինձ:

Այնուամենայնիվ պետք է խոստովանեմ, որ այս անհեթեթ անձանց կողքին կան մի քանի ուրիշներ, որոնց հաճոյությամբ կբարեկամանամ ես. քո իսպանական գուգազներին, ժողովրդին խարույկ բարձրացնող վանականներին, քո Ժիլինին` ինկվիզիցիայի լրտեսուհուն, քո ընչաքաղց ձկնավաճառին` մատնիչ ու մարդագելին, քո ազնվականին, որ դև է դառնում որևէ ամիտ կնոջ գայթակղելու համար, մանավանդ այդ խոհեմ Ֆիլիպ Երկրորդին, որ դրամի կարիք ունենալով ջարդել է տալիս եկեղեցիների սրբապատկերները, որպեսզի ճնշի այդ ընդվզումը, որի իմաստուն հրահրողն էր: Սա, իհարկե, նվազագույնն է, որ անում ես, երբ կոչված ես ժառանգելու ունեցվացքն այն մարդկանց, ում սպանում ես:

Բայց ինձ թվում է, որ ընդ ունայն եմ խոսում: Դու թերևս չգիտես, թե ինչ բան է բուն: Հիմա բացատրեմ քեզ:

Բուն նա՛ է, որ կամացուկ բանսարկություն է սփռում այն մարդկանց վրա, որոնք նեղում են իրեն և երբ նրանից պահանջում են, որ պատասխանատու լինի իր ասածների համար, նա խոհեմաբար գոչում է. — Ես ոչինչ չեմ հավատում, ինձ <b>ասել են</b>

21:50, 2 օգոստոսի 2013-ի տարբերակ

ԲՈՒԻ ԱՌԱՋԱԲԱՆ

Պարո՛ն նկարիչներ, տե՛ր հրատարակիչներ, պարո՛ն բանաստեղծ, ես մի քանի դիտողություն ունեմ ձեզ անելու ձեր առաջին հրատարակության առթիվ: Ինչպե՜ս. այս խոշոր գրքի, այս փղի մեջ, դուք, որ տասնութ հոգով փորձում եք այն մղել դեպի փառքը, չեք գտել ամենափոքրիկ մի տեղ Միներվայի թռչունի` իմաստուն բուի, խոհեմ բուի համար: Գերմանիայում և այս Ֆլանդրիայում, որ դուք այդքան սիրում եք, ես շարունակ ճամփորդում եմ Ուլենշպիգելի ուսի վրա, իսկ նա այդպես է կոչվում, որովհետև նրա անունը նշանակում է բու և հայելի` իմաստություն և կատակերգություն` uvl en spiegel: Իսկ Դամմեյի բնակիչները, ուր նա ծնվել է, ասում են, թե արտասանում են Ulenspiegel` սղելով և uv-ի փոխարեն u արտասանելու նրանց սովորությամբ: Դա նրանց գործն է: Դուք երևակայեցիք մեկ այլ մեկնություն Ulen (փոխանակ` Ulieden) Spiegel-ի` ձեր հայելին, ձեր, գեղջուկնե՛ր ու սեպուհնե՛ր, կառավարվողնե՛ր ու կառավարողնե՛ր, մի դրաշրջանի հիմարությունների, ծիծաղելի բաների և ոճրագործությունների հայելին: Դա հնարամիտ էր, բայց ոչ բանական: Ամենևին պետք չէ խզել կապը ավանդույթից:

Թերևս դուք արտառոց եք գտլ իմաստությունը մի թախիծոտ ու այլանդակ թռչունով սիմվոլացնելու միտքը` ձեր կարծիքով ակնոցավոր մի իմաստակի, տոնավաճառի խեղկատակի, խավարի բարեկամի միջոցով, որ լռիկ թռչում է և սպանում, երբ նրա գալը չես լսում, ինչպես և մահի: Այնուամենայնիվ դուք նման եք ինձ, կե՛ղծ միամիտներ, որ ծիծաղում եք ինձ վրա: Դուք էլ այնպիսի գիշերներ եք ունեցել, երբ արյունը առվի պես հոսել է ոտքերի թաղիք հագած ջարդարարի հարվածներից, որպեսզի նրա գալու ձայնն էլ չլսեին: Ձեր բոլորի պատմության ընթացքում չե՞ն ծագել արդյոք գունատ այգաբացներ, որոնք իրենց տշգույն շողերով լուսավորել են մարդկանց, կանանց ու երեխաների դիակներով ծածկված սալահատակներ: Ինչո՞վ է ապրում ձեր քաղաքականությունն սկսած այն օրվանից, որ դուք իշխում եք աշխարհումս. ջարդ ու կոտորածով: Ես` բուն, տգեղ բուն, սպանում եմ սնվելու համար, իմ ձագերին սնելու համար. ես երբեք չեմ սպանում հանուն սպանության: Եթե դուք ինձ կշտամբեք թռչունիկների որևէ բույն լափելու համար, միթե ես ձեզ չե՞մ կարող կշտամբել այն նախճիրի համար, որ անում եք ամեն մի շնչավորի նկատմամբ: Դուք գրել եք գրքեր, որոնց մեջ մեղրածոր լեզվով խոսելով թռչունի արագասլացության, սիրաբանության, գեղեցկության, բույնը շինելու վարպետության և մայրությանն սպառնացող վտանգների մասին` ավելացնում եք, թե ի՛նչ սոուսով այն պետք է մատուցել և տարվա ո՛ր ամսին ամենայուղալի տապակածը կարելի է պատրաստել: Ես գրքեր չեմ գրում, աստված չանի, ապա թե ոչ կգրեմ, որ երբ դուք չեք կարողնում ուտել թռչունը, ուտում եք բույնը, վախենալով ատամներն անգործ թողնելուց:

Գալով քեզ, ո՜վ ծանծաղամիտ բանաստեղծ, քո շահը պահանջում էր, որ ինձ վերականգնես քո գրքում, որի առնվազն քսան գլուխը ինձ է պատկանում, մյուսները ամբողջովին թողնում եմ քեզ որպես սեփականություն: Սա նվազագույնն է տպագրվող հիմարությունների բացարձակ տերը լինելու համար: Աղմկասե՛ր բանաստեղծ, դու աչ ու ահյակ հարվածում ես նրանց, որոնց անվանում ես քո հայրենիքի դահիճ, Կառլոս Հինգերորդին և Ֆիլիպ Երկրորդին գամում ես պատմության նշավակության սյունին, ի՞նչ գիտես, որ աշխարհումս այլևս Կառլոս Հինգերորդներ և Ֆիլիպ Երկրորդներ չկան: Չե՞ս վախենում, որ մի ուշադիր գրաքննիչ քո փղի փորի մեջ ակնարկներ կարող է փնտրել նշանավոր ժամանակակիցների հասցեին: Ինչո՞ւ չես թողնում, որ այդ կայսրն ու այդ թագավորը հանգչեն իրենց տապանների մեջ: Ինչո՞ւ ես հաչում նորին վսեմությունների վրա: Հարված փնտրողը հարվածից կմեռնի: Կան մարդիկ, որոնք քեզ բնավ չեն ների, ես էլ չեմ ներում, դու խանգարում ես իմ քաղքենիական մարսողությունը:

Ի՞նչ ես շարունակ հակադրում մանկությունից դաժան մի ատելի թագավորի (հենց դրա համար էլ նա մարդ է) ֆլամանդական ժողովրդին, որին ուզում ես նենց ներկայացնել որպես հերոսական, ուրախ-զվարթ, ազնիվ ու աշխատասեր: Ո՞վ քեզ ասաց, որ այդ ժողովուրդը բարի էր, իսկ արքան` չար: Ես կարող էի խելամտորեն հակառակն ապացուցել քեզ: Քո գլխավոր գործող անձինք կամ տխմար են, կամ հիմար` առանց որևէ բացառության. քո չարաճճի Ուլենշպիգելը զենք է վերցնում խղճի ազատության համար. նրա հայր Կլաասը ողջ-ողջ այրվում է` իր կրոնական համոզմունքների վրա պնդելու համար. նրա մայր Սոոտկինը կրծում է իրեն և ապա մեռնում խոշտանգումենրից, որովհետև ուզում էր մի գումար պահել որդու համար. քո Լամմե Գուդզակը շիփ-շտակ է գնում կյանքում, կարծես թե աշխարհում միայն բարի ու ազնիվ լինելու հանգամանքը կա. քո փոքրիկ Նելեն, որ բավականին լավիկն է, կյանքում միայն մի մարդու է սիրում... Ու՞ր է հիմա այսպիսի բան տեսնվում: Ես կխղճայի քեզ` եթե չծիծաղեցնեիր ինձ:

Այնուամենայնիվ պետք է խոստովանեմ, որ այս անհեթեթ անձանց կողքին կան մի քանի ուրիշներ, որոնց հաճոյությամբ կբարեկամանամ ես. քո իսպանական գուգազներին, ժողովրդին խարույկ բարձրացնող վանականներին, քո Ժիլինին` ինկվիզիցիայի լրտեսուհուն, քո ընչաքաղց ձկնավաճառին` մատնիչ ու մարդագելին, քո ազնվականին, որ դև է դառնում որևէ ամիտ կնոջ գայթակղելու համար, մանավանդ այդ խոհեմ Ֆիլիպ Երկրորդին, որ դրամի կարիք ունենալով ջարդել է տալիս եկեղեցիների սրբապատկերները, որպեսզի ճնշի այդ ընդվզումը, որի իմաստուն հրահրողն էր: Սա, իհարկե, նվազագույնն է, որ անում ես, երբ կոչված ես ժառանգելու ունեցվացքն այն մարդկանց, ում սպանում ես:

Բայց ինձ թվում է, որ ընդ ունայն եմ խոսում: Դու թերևս չգիտես, թե ինչ բան է բուն: Հիմա բացատրեմ քեզ:

Բուն նա՛ է, որ կամացուկ բանսարկություն է սփռում այն մարդկանց վրա, որոնք նեղում են իրեն և երբ նրանից պահանջում են, որ պատասխանատու լինի իր ասածների համար, նա խոհեմաբար գոչում է. — Ես ոչինչ չեմ հավատում, ինձ ասել են