Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 4618 բայտ, 09:29, 6 Օգոստոսի 2013
/* Գլուխ 2 */
― Մարվին,― մեղմորեն ասաց նա,― ինձ ամեն ինչ պարզ է, ինչպես հինգ անգամ հինգը, Սեմի արևը վկա։ Բայց, ախր, նույնիսկ միջմոլորակային ճամփորդությունը մի ամբողջ կարողություն արժի։ Դե, իսկ միջաստղային ճանապարհորդությունը պարզապես անհնար բան է։
 
― Շատ լավ էլ հնարավոր է,― ասաց Մարվինը,― եթե գիտակցափոխության դիմես։
 
― Մա՛րվին։ Հուսով եմ կատակո՛ւմ ես։― Բիլլին այնքան էր ցնցված, որ ակամայից ձայնը բարձրացրեց։― Դու չես կարող...
 
― Կարող եմ,― ասաց Մարվինը։ Եվ, Christo Malherido֊ն <ref>Քրիստոսի վերքերը</ref> վկա կանեմ։
Այդ խոսքերը ցնցեցին թե՛ Բիլլին և թե՛ հենց իրեն՝ Մարվինին։ Վերջինս շատ հազվադեպ էր հայհոյում, և Բիլլին հասկացավ, որ նա
ծայրաստիճան նեղսրտված է, եթե այդպիսի արտահայտություն է գործածում, թեկուզև ծածկագրված։ Իսկ Մարվինը, ասելով այդ,
հասկացավ, որ իր որոշումն անդառնալի է։ Եվ արտահայտելով հոգու եղածը, նա արդեն առաջվա պես չէր վախենում խորհել հաջորդ
քայլի մասին։
 
― Բայց դու չես կարող,― ասաց Բիլլին։― Գիտակցափոխությունը... ախր, դա կեղտոտ բան է։
 
― Կեղտոտը նա է, ով կեղտոտ բան է մտածում, Cabron <ref>Մարդ, որին կինը դավաճանում է, անճարակ, բառացի՝ այծ</ref>
 
― Չէ, լուրջ։ Ուզում ես գլխիդ մեջ մի ավազ փորփրող ծեր մարսեցի՞ մտնի։ Շարժի ոտքերդ ու ձեռքերդ, նայի քո աչքերով, շոշափի քեզ
և գուցե նույնիսկ...
 
Մարվինն ընդհատեց, չթողնելով, որ Բիլլին մի իսկապես վատ բան ասի.
 
― Mira,― ասաց նա,― recuerda que <ref>Հիշիր, որ</ref> ես էլ նրա մարմնում Մարսի վրա կլինեմ, ուստի ամոթի նույն զգացումն էլ նա կունենա։
― Մարսեցիները ամոթի զգացում չունեն,― ասաց Բիլլին։
 
― Դա ճիշտ չէ,― պատասխանեց Մարվինը: Թեև նա ընկերոջից երիտասարդ էր, բայց շատ տեսակետներից ավելի էր հասունացած, քան
Բիլլին։ Միջաստղային համեմատական բարոյագիտությունից նա քոլեջում բարձր գնահատականներ էր ստանում։ Իսկ
ճանապարհորդելու մոլուցքը նրա մտածելակերպը պակաս գավառական էր դարձրել՝ Մարվինն ավելի էր պատրաստ հասկանալու
ուրիշ էակների տեսանկյունը, քան Բիլլին։ Սկսած տասներկու տարեկանից, երբ կարդալ սովորեց, Մարվինն ուսումնասիրել էր
գալակտիկայի տարբեր ցեղերի վարքուբարքն ու պահելաձևը։ Նա միշտ ճգնել էր այդ արարածներին նայել իրենց սեփական աչքերով,
ըմբռնել նրանց մղումներն ու ցանկությունները իրենց իսկ եզակի հոգեբանության շրջանակներում։ Ավելին, Ֆլինը 95 տոկոսանոց
արդյունքով հաղթող էր ճանաչվել Պրոյեկտիվ կարեկցանքի մրցույթում, այդ կերպ հաստատելով արտաերկրային կապերի մեջ
մտնելու իր ունակությունը։ Մի խոսքով, Մարվինը պատրաստ էր ճանապարհորդելու այնքան, որքան կարող էր պատրաստ լինել ողջ
կյանքը Երկրի վրա խուլ ու փոքրիկ քաղաքներից մեկում անցկացրած երիտասարդը։
 
Նույն օրը, ցերեկը, ձեղնահարկի իր սենյակում մենակ մնալով, Մարվինը բացեց հանրագիտարանը։ Այդ հանրագիտարանը Մարվինի ծնողները գնել էին, երբ իրենց տղան ինը տարեկան էր և այդ օրվանից նրանք անբաժան ընկներներ էին։ Այժմ Մարվինը հասկանալիության աստիճանը դրեց «պարզի» վրա, սքենը՝ «արագի», ստեղների վրա սեղմեց իր հարցերը և, մինչ կարմիր ու կանաչ լուսյերը վառվում էին, խոր նստեց բազկաթոռի մեջ։
 
 
 
 
<references/>