«Ամերիկյան հնդիկների լեգենդներն ու հեքիաթները»–ի խմբագրումների տարբերություն
(→Ինչպես աշխարհ եկան հնդիկները) |
(→Մեծ ջրհեղեղ) |
||
Տող 318. | Տող 318. | ||
Ճիշտ է, նա շատ հող չկարողացավ թրջված ոտքերով բերել, բայց և այնպես ճանապարհը գտավ և կարող էր մյուսներին առաջնորդել։ Այսպիսով, կենդանիները շուտով կարողացան ջրի հատակից դուրս բերել ամբողջ հնդկական երկիրը և տուն վերադառնալ Մեծ Ջրհեղեղին հաղթած։ | Ճիշտ է, նա շատ հող չկարողացավ թրջված ոտքերով բերել, բայց և այնպես ճանապարհը գտավ և կարող էր մյուսներին առաջնորդել։ Այսպիսով, կենդանիները շուտով կարողացան ջրի հատակից դուրս բերել ամբողջ հնդկական երկիրը և տուն վերադառնալ Մեծ Ջրհեղեղին հաղթած։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Սպիտակ հետքեր երկնքի վրա== | ||
+ | |||
+ | Ոչ ոք չի կարող հիշել, թե ինչպես պատահեց, որ սև արջ Վակինին հաղթեց իրենից ուժեղ գորշ արջ Վակինուին։ Սև արջերն ասում են, որ Վակինին հենց նոր էր ուզում ճաշակել մրջնանոցի պարունակությունը, երբ Վակինուն մոտեցավ և միանգամայն կոպիտ ձևով թաթը դրեց վրան։ Դրան հաջորդեց կատաղի գզվռտոցը, գորշ և սև մազերը ցրիվ եկան այս ու այն կողմ։ Վակինին, իհարկե, իրավացի էր, քանի որ ոչ մի կենդանի իրավունք չուներ դիպչելու մյուսի ավարին։ | ||
+ | |||
+ | Այսպիսով Վակինուն արդարացիորեն պատժվեց։ Բայց այդ դեռ բոլորը չէր․ նա որպես պարտված ռազմիկ պետք է ընդմիշտ թողներ իր ընկերներին և հեռանար։ | ||
+ | |||
+ | Վակինուն լալիս էր, ողբում, բայց հնդիկների օրենքները անողոք են։ Նա պետք է հեռանար։ Դժվարութամբ անցնելով ծանոթ գետերը, նա վերջին անգամ իր հայացքը ձգեց հարազատ մայրիներին, հրաժեշտ տվեց հովիտներին, ուր անց էր կացրել իր ամբողջ կյանքը։ | ||
+ | |||
+ | Արցունքների պատճառով նա լավ չէր տեսնում և չնկատեց, որ գնում է դեպի Ձյան Երկիր։ Հանկարծ Վակինուն խրվեց մի խոր ձյունկույտի մեջ։ Մեծ դժվարությամբ դուրս եկավ, սրբեց աչքերը և շուրջը նայեց։ | ||
+ | |||
+ | Ոչինչ չկար այնտեղ, բացի սպիտակաթույր ձյան կույտերից։ | ||
+ | |||
+ | ― Երևի այստեղ մի հետք կգտնեմ,― ասաց արջն ինքն իրեն և շարունակեց ճանապարհը։ Նրա գորշ մուշտակը ձյունից, սառույցից և քամուց բոլորովին սպիտակել էր։ | ||
+ | |||
+ | Վակինուն ոչինչ չէր նկատում, նա քայլում էր ու քայլում մինչև որ հասավ մի տարօրինակ երկիր, ուր մութ ու ցրտաշունչ գիշեր էր։ Հեռվում, ինչ֊որ տեղից մրրկի ձայն էր լսվում, իսկ այդտեղ ոչ մի ծպտում չկար, բացի սառած ձյան վրա քայլող ոտքերի ճռճռոցից։ | ||
+ | |||
+ | Նրա վերևում փայլում էր գիշերային երկինքը, իսկ հեռվում, Ձյան Երկրի ծայրին և ամպերում, մի սպիտակ հետք էր երևում, որ բարձրանում էր դեպի երկինք։ | ||
+ | |||
+ | Վակինուն վազեց, նրա ոտքերը հազիվ էին շոշափում գետինը։ Մի ոստյուն ևս, ահա արդեն երկնքում է, ուր մուշտակից թափ տալով ձյունը, թեթև, ինչպես փետուր, լսացավ վեր ու վեր։ | ||
+ | |||
+ | Կենդանիները, որ արթուն էին այդ գիշշեր, առաջին անգամ տեսան մի ճերմակ ու լայն հետ երկնքում և նրա վրա՝ մի գորշ արջ։ | ||
+ | |||
+ | ― Վակինուն հայտնաբերել է Մեռած Ոգիների կամուրջը և գնում է դեպի Երկնային Որսավայրեր,― ասաց Վակինի խելացի սև առջը։ | ||
+ | |||
+ | Գորշ արջը իսկապես որ գնաց Երկնային Որսատեղերը։ Միակ հետքը, որ նա թողեց, ձյունն էր որ թափ էր տվել իր մուշտակից։ Այդ սպիտակ ձյունը այնտեղ էլ մնաց մինչև օրս։ Նայեցեք վե՛ր, կտեսնե՛ք։ | ||
+ | |||
+ | Սպիտակամորթները խոսում են Ծիր Կաթինի մասին, բայց յուրաքանչյուր հնդիկ գիտե, որ այդ Երկնային Որսատեղերի ճանապարհն է, այն ճանապարհը, որ գծեց Վակինու գորշ արջը։ | ||
==Ինչպես աշխարհ եկան հնդիկները== | ==Ինչպես աշխարհ եկան հնդիկները== |
22:16, 16 Հունվարի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Վլադիմիր Հուլպաչ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Նախաբանի փոխարեն
Վաղուց, շատ վաղուց, մեր նախահայրերի ժամանակ, երբ հնդիկների երկրում խաղաղություն էր տիրում, և սպիտակամորթների նավերը դեռ չէին հայտնվել Մեծ Ջրերի հեռավոր հորիզոնում, Մեծ Ոգին խարույկի շուրջը հրավիրեց բոլոր հզոր ցեղապետներին։ Հետո բոլոր կենդանիներին հրամայեց ճամբարի տեղ պատրաստել և խարույկի համար փայտ բերել։
Արջը և բիզոնը կրում էին ամենածանր կոճղերը, կարիբուն ջարդում էր սրածայր եղջյուրներով, իսկ վարազը դիզում էր իրար վրա։ Նույնիսկ սկյուռը ջանք չէր խնայում, նա անտառ էր վազում և ամենափոքր ոստն անգամ հավաքում էր։ Պրերիայից չոր խոտ կրող նապաստակն ուղղակի ծիծաղելի էր․ բերանի երկու կողմերից ցցվում էր խոտը, և նա նմանվում էր թափառական սամույր ալագուսային։ Երբեմն խոտը թույլ֊թույլ կախվում էր դնչից խոժոռադեմ քարածի մորուքի նման։
Ամենակարևոր գործը իր վրա էր վերցրել Մեծ Ոգին․ նստած իր վիգվամում, ամպերից վեր, նա ուշադիր զննում էր այն քարերը և կավը, որ իր մոտ էին բերում հնդիկների երկրի բոլոր անկյուններից։ Միմասը նա դեն էր նետում, մյուսը՝ պահում։ Վերջապես նա խոր շունչ քաշեց և փչեց։ Կավը և քարերը վերածվեցին մանր փոշու։ Մի քանի անգամ մատները թրջելով գետերում ու լճերում՝ Մեծ Ոգին սկսեց ինչ֊որ հնչյուններ արձակել և նրա ձեռքի տակ մանր փոշին կախարդական չիբուխի ձև ստացավ։
Մեծ ոգին արագ վերջացրեց աշխատանքը և իջավ Երկիր։ Հենց այդ ժամանակ էլ եկավ դաքորդացիների քաջ առաջնորդը։ Նա ճանաչեց Մեծ Ոգուն և ահաբեկված անշարժացավ։
― Մի՛ վախենա, խիզախ ժողովրդի առաջնորդ, մոտեցիր ինձ,― ասաց Մեծ Ոգին,― ես բերել եմ այս կապխարդական ծխամորճը։ Սա ձեզ կհիշեցնի այն, ինչ որ ասվելու է այստեղ, և ինչքան ժամանակ էլ անցած լինի, կարող է կրկնել նույնը, երբ նրան հարցնեն։ Ուստի ցանկանում եմ, որ դուք ձեր հոգիները լցնեք ամենայն իաստությամբ աշխարհի, նրա ուղիների, կենդանիների, մարդկանց և նրանց գործերի վերաբերյալ։ Իսկ այժմ վերցրեք սրբազան չիբուխը։
Առաջնորդը չիբուխը վերցերց թե չէ, Մեծ Ոգին անհետացավ, ինչպես ծուխը, որին քշում է իրիկնային քամին։
Արևը գնաց քնելու, իր տեղը զիջտելով քրոջը՝ Լուսնին։ Երբ Լուսինը գեղափայլ շղարշը սփռեց դաշտի վրա, որտեղ լեռները միանում են պրերիային, և ձյունածածկ անտառները ձուլվում են անջրդի տափաստանին, մի խարույկ սկսեց վառվել։ Կրակը բոցկլտում էր և ոսկեշող ցոլքով լուսավորում հնդիկների հպարտ, խելացի դեմքերը։
Դա, անկասկած, ամենամեծ խարույկն էր, որ երբևէ վառվել էր հնդիկների երկրում։ Բոցը թռչում էր բարձր, ծառերի կատարներից էլ վեր ու թվում էր, թե երկինք էր հասնում։ Բոլոր ցեղերի առաջնորդները մեծ շրջան կազմած նստել էին կրակի շուրջը․ ովքեր եկել էին հավերժական ձյունով ծածկված անտառներից՝ մուշտակներ էին հագել, պրերիայի որսորդները ցուցադրում էին իրենց փետրավոր գլխազարդը, իսկ հարավից եկած ռազմիկների մաշկը արևակեզ էր, պղնձագույն։
Մինչ Լուսինը իր փափուկ մոքասիններով սահում էր գիշերային երկնքում, չիբուխը անցնում էր բերանից բերան և անգիր անում ամեն մի բառ այն հնօրյա լեգենդների, որ պատմում էին հավաքված հնդիկները։
Նոր օրը ծնվեց։ Խարույկը մարմրում էր, առաջնորդները ցրվեցին իրենց տները։ Միայն չիբուխը մնաց։
Այն ժամանակվանից սկսած՝ գետերով շատ սառույցներ հոսեցին, պրերիան բազմաթիվ անգամ ծաղկեց ու թոշնեց։ Շատ պատերազմներ եղան ու անցան և վերջում սպիտակամորթները հնդիկներին քշեցին իրենց վաղեմի որսատեղերից։
Կախարդական չիբուխը բոլորովին մոռացվեց։ Չիբուխն ընկած էր ճամփեզրին՝ ծռծռված ու փոշեթաթխ, և չէր գրավում ոչ մեկի ուշադրությունը։
Մի օր այնպես պատահեց, որ մի փոքր տղա այնտեղ խաղալիս գտավ չիբուխը։ Այդ տարօրինակ առարկան այնպես հետաքրքրեց տղային, որ նա վերցրեց և տուն տարավ։
Երեկոն իջավ։ Տղայի հայրը բուխարին վառեց մայրու ճյուղերով։ Սենյակը լցվեց ծխի հոտով, և պատերին տարօրինակ հեքիաթային ստվերներ խաղացին։ Չիբուխը դրված էր սեղանին, և տղան չէր կարողանում հայացքը կտրել դրանից։ Նա զգում էր, որ դա սովորական ծխամորճ չէ։ Եվ իսկապես, չիբուխը շարժվեց, կարծես արթնացավ խորունկ քնից, համարյա աննշմար ծուխ արձակեց և խոսեց մեղմ ու փաղաքշական։
Առաջին երեկո
Առաջին լույսը
Նույնիսկ ամենահին լեգենդներից էլ առաջ, մի լեգենդ կար, որը ինձ պատմել են կենդանիները։ Մայր երկիրը գտնվում էր Մեծ Քնի շրջանում։ Աշխարհը կորած էր մթության մեջ, կարծեք թե մի մեծ սև ալիք իր տակովն էր արել։ Ոչ մի հնչյուն չէր ընդհատում խոր լռությունը։
Գուցե երկիրը բոլորովին չարթնանար, եթե սպիտակ ամպը պատճառ չդառնար։ Հանկարծ սպիտակ ամպը բացեց աչքերը և ոչինչ չտեսնելով, բացի մթությունից, թողեց հյուսիսի իր տունը և զգույշ փնտրելով իր ուղին, դանդաղ ճամփա ընկավ արևելքի ուղղությամբ։
Շուտով վտանգ պատահեց։ Մի ահավոր սև ամպ սլացավ դեպի արևելք։ Դա Մեծ Քնի պահապանն էր, միակը, որ կարող էր թափանցել մթության մեջ և մնալ արթուն, որպեսզի հսկի օտար ոտնձգություններից։ Հենց նկատեց սպիտակ ամպին, որ խարխափելով ու մաքառելով անցնում էր երկնքով, կատաղեց ինչպես վայրի կատու և առաջ նետվեց հանցագործին պատժելու։
Նրանք ընդհարվեցին ուղիղ հնդիկների երկրի վրա։ Սև ամպը ոստնեց իր սպիտակ եղբոր վրա և սկսեց հարվածների տարափ տեղալ։ Սպիտակ ամպը տեղի չտվեց, ինքն էլ հարձակվեց նրա վրա։
Միայն Մտնիտուին էր հայնտնի, թե ինչով կվերջանար կռիվը, եթե այդ պահին մի տարօրինակ, անսպասելի բան չպատահեր։ Երբ ամպերն ընդհարվեցին, նրանցից քրտինք ծորաց, քրտինքի կաթիլները մեկը մյուսին միանալով՝ դարձան անձրև ու թափվեցին ներքև։
Անձրևը կյանք բերեց հնդիկների երկրին։ Կենդանիները դուրս թափվեցին հողի ընդերքից, ուր բանտարկվել էր նրանց Մեծ Քունը։ Ջուրը, որ ցած էր թափվում երկնքից, փոս էր առաջացրել երկրի վրա, բոլոր մագլցելով հազիվ դուրս եկան այնտեղից։
Այժմ թվում էր, թե նրանք կապրեն խաղաղ ու երջանիկ։ Նրանք որսավայրերը բաժանեցին իրար մեջ մեծհարթավայրերից սկսած՝ լեռների ու ձորերի վրայով, մինչև ճանապարհը, որ տանում էր դեպի ձյունե երկիր և սկսեցին կառուցել իրենց սեփական տները։
Բայց մի բան դեռ պակասում էր աշխարհում, մի բան, որ ոչ ոք դեռ չէր տեսել։ Այդ լույսն էր։ Ոգիները փախցրել էին լույսը Մեծ Քնի ժամանակ, այդ պատճառով էլ ամբողջ աշխարհը մնացել էր մթության մեջ։
Բարեբախտաբար սպիտակ ամպի մի փոքրիկ կտոր դեռևս մնացել էր երկնքում։ Նա այնքան էր հոգնել մեծ կռվիեց հետո, որ հազիվ էր շարժվում։ Սպիտակ ամպը կանեչց իր ընկներին՝ կապույտ և դեղին ամպերին։
ԿԱպույտ ամն ապրում էր հեռու, աշխարհի հարավային ծայրին, իսկ դեղինը՝ գտնվում էր արևմուտքում։ Նրանք երկուսով արթնացան և շտապեցին դեպի սպիտակ ամպը, այնքան արագ, որքան քամին կարող էր տանել նրանց։
― Աշխարհն արթնացավ Մեծ Քնից,― բացատրեց սպիտակ ամպը, ողջունելով նրանց։― Այժմ հարկավոր է լույս, այդ էր պատճառը, որ ձեզ օգնության եմ կանչել, եկեք լուսավորենք հնդիկների երկիրը։
― Օ՜, բայց մենք շուտ կհոգնենք,― բողոքեց կապույտ ամպը։
― Չեմ կարծում, թե ես կարող եմ մի տեղում երկար ժամանակ դիմանալ,― ավելացրեց դեղին ամպը։
― Մի՛ անհանգստացեք, մեր լույսը շատ թույլ է և հազիվ թե որևէ մեկին բավարարի։ Շուտով մենք ինչքան ուզենանք, կթափառենք երկնքով։
Նրա ընկերներն այլևս չդժգոհեցին։ Ցած իջնելով, որքան հնարավոր էր, իրենց գունավոր լույսերը գցեցին երկրի վրա։ Մի փոքրիկ լույս երևաց աշխարհում, իսկ կենդանիները հասկացան, որ իրենց առջև դժվար խնդիր է դրված՝ բերել իսկական լույսը։
Ո՞վ է բերել արևը
Հին օրերին, ինչպես մենք տեսանք, երկնակամարում ո՛չ Արևն էր փայլում, ո՛չ էլ Լուսինը։ Ոչ ոքի չէր հաջողվում մի բան անել մթության պատճառով, միայն բուն էր ընդունակ իր ճանապարհը լուսավորելու սեփական աչքերով։
Կոյոտը քանի գնում հյուծվում էր։ Թեև ամեն օր որս էր փնտրում, բայց երբեք նրան չէր հաջողվում նապաստակ բռնել։ Ստիպված յոլա էր գնում պատահաբար հանդիպած ճպուռով և մի փոքր հագեցնում էր իր քաղցը։ Հետո հուսալքված նստում էր իր որջի առաջ և սովալլուկ աչքերով շուրջն էր նայում։
Հանկարծ նրա ականջին հասավ հզոր թևերի շփշփոցը։ Արծիվն էր գալիս նրան տեսության։
Կոյոտը խոնարհվեց նրան և ասաց․
― Օ՜, ինչ անսպասելի պատիվ։ Բարի գալուստ, եղբայրս։ Ինչպես կուզեի հյուրասիրել ձեզ, բայց ափսո՜ս ոչինչ չունեմ, բացի կրծած ոսկորներից։ Ես ուղղակի սովամահեմ լինում, քայլել չեմ կարողանում այլևս, իսկ դուք լավ եք երևում։ Շատ կցանկանայի ձեզ հետ որսի գնալ։
Արծիվը ոտքից գլուխ չափեց կոյոտին ու մտածեց․
― Իսկական խրտվիլակի է նման, միայն կաշին է ու ոսկորները։― Եվ բարձրաձայն ասաց,― այո, մենք կարող ենք միասին աշխատել, բայց դու պետք է օգնես ինձ։
― Իհարկե, ինչպես հրամայեք,― գոչեց կոյոտը և գրկելով արծիվին իր նիհար թաթերով, ուրախությունից համարյա խեղեց նրան։
Հաջորդ օրը երկուսով միասին դուրս եկան որսի։ Արծիվը սավառնում էր բարձր երկնքով, հենց նկատում էր որսը իսկույն գլխիվայր ցած էր խոյանում։ Կոյոտը ոչինչ էլ չէր որսում, չէր էլ օգնում։ Նա բավարարվում էր արծվի ձեռք բերած ավարտը կիսելով։
― Ես քեզ նման անարժան օգնականի կարիք չեմ զգում,― մի օր բարկացավ արծիվը,― դու նույնիսկ նեղություն չես կրում ոսկորները թաղելու, թողնում ես գետնին թափած։
― Ի՞նչ կարող եմ անել, այնպես մութ է, որ նույնիսկ քթիս ծայրը չեմ տեսնում,― ասաց կոյոտը,― մեզ լույս է պետք։
― Դու ճիշտ ես,― համաձայնեց արծիվը,― լսել եմ, որ հեռու արևմուտքում երկու մեծ լույս կա պահված, մեկը կոչվում է Արև, իսկ մյուսը՝ Լուսին։ Եկ այնտեղ, ես համոզված եմ, որ կգտնենք նրանց։
Շատ չանցած երկուսով ճանապարհ ընկան։ Նրանք քայլում էին, քայլում (ավելի ճիշտ կոյոտը, որովհետև արծիվը թռչում էր), մինչև որ հասան մի ընդարձակ գետի։ Արծիվը թափահարեց թևերը և իջավ հակառակ ափին։ Կոյոտը շվարած կանգնած մնաց պղտոր ջրի ափին և կարծես թե պատրաստվում էր ջրի մեջ թռչել։ Այդպես էլ արեց։ Կոյոտի գլուխը վեր ու վար էր լինում, աչքերը դուրս էին պրծել, նա աշխատում էր չորս թափերով լողալ։
Հենց որ կոյոտը իր ոտքի տակ ցամաք զգաց, զայրացած գոչեց․
― Ես համարյա թե խեղդվում էի, իսկ դու հանգիստ նստել ես։ Ինչո՞ւ ինձ էլ չանցկացրիր ջուրը։
― Ինչո՞ւ ինձ նման դու էլ փետրավոր չես, որ թռչեիր ու անցնեիր ջուրը,― և արծիվը գոհունակությամբ թափահարեց թևերը։
― Ապո՛ւշ,― փրփրեց կոյոտը բարկությունից,― հետաքրքիր է, թե դու ի՞նչ կանեիր, եթե իմ փոխարեն լինեիր։
Բայց իսկույն զգաց, որ խելացի չի գտնվի, եթե արծվին բարկացնի․ վրեջ տվեց բողոքներին և նորից շարունակեցին ճանապարհը։
Երկիրն սկսեց աստիճանաբար փոխվել նրանց շուրջը, ամայի բլուրների ու ժայռերի ուրվագծերը ավելի ու ավելի որոշակի դարձան։ Նրանք մոտենում էին լույսին։ Արծիվն սկսեց ավելի ու ավեիլ ցածր թռչել։ Կոյոտը վազեց բարձրացավ մի բլրակի վրա, որտեղից նրան չէին նկատի և տեսավ, որ ներքևում, անտառի մեծ բացատում, բազմաթիվ տարօրինակ էակներ են թռչկոտում, երգում ու պարում։ Նրանք ներկված էին այնքան գարշելիորեն, որ կոյոտի մազերը սարսափից բիզ֊բիզ կանգնեցին։
― Կամաց,― զգուշացրեց արծիվը, որ իջել կանգնել էր կոյոտի կողքին,― սրանք չար ոգիներ են։
― Կարո՞ղ է պատահի, որ վնասեն մեզ,― կակազեց կոյոտը սարսափից։
― Վախենալու կարիք չկա, նրանք չգիտեն, որ մենք այստեղ ենք։ Տեսնո՞ւմ ես այն երկու արկղը,― արծիվը ցույց տվեց մեջտեղը, որտեղից ոսկեփայլ լույսի մի շողք էր դուրս ելնում։
― Այդ ի՞նչ է,― հարցրեց կոյոտը։
― Մի արկղում Արևն է պահված, իսկ մյուսում՝ Լուսինը,― բացատրեց արծիվը։
― Դու իսկապես համոզված ես, որ մեզ կհաջողվի․․․
― Մենք պետք է սպասենք, մինչև որ չար ոգիները քնելու գնան, միայն թե դողալուդ վերջ տուր։
Կոյոտը գլուխը թաքցրեց թաթերի արանքում․ նա շատ էր վախեցել չար ոգիներից։
Վերջապես նրանք դադարեցին պարելուց։ Հոգնածությունից ուժասպառ եղած չար ոգիները իրար ետևից վայր ընկան և շատ չանցած բոլորը խռմփացրին։ Արծիվն ու կոյոտը այդ էին ուզում․ արծիվը նետի արագությամբ սլացավ դեպի արկղները, հափշտակեց իսկույն և անհայտացավ ամպերի մեջ։ Կոյոտը վազում էր շնչակտուր, պոչով սրբելով գետինը։
Նա չէր համարձակվում նայել իր շուրջը, մինչև որ հասավ առաջին բլրին․ ոչ ոք էլ չէր հետապնդում նրանց։ Չար ոգիները քնած էին քոթուկի պես, անտեղյակ կատարվածից։
― Հետաքրքիր է, ինչ տեսք ունի Արևը,― ասաց կոյոտն ինքն իրեն,― կամ թե Լուսինը, հավանաբար երկուսն էլ շատ են գեղեցիկ։ Ապա մի փորձ անեմ նայել։― Նա գլուխը վեր բարձրացրեց և ձայն տվեց արծվին․
― Ինչպե՞ս ես, եղբայրս, դեռ չե՞ս հոգնել։
Արծիվը ծիծաղեց և բրձրից պատասխանեց․
― Ամենևին, ես կարող եմ այսպես ամբողջ ճանապարհը գնալ։
― Կարող ես, բայց չէ՞ որ անհարմար է, որ արծիվը կենդանիների առաջնորդը, բեռներ կրի։
― Ոչինչ, ես այդպիսի ձևականությունների ուշք չեմ դարձնում։
― Թող այդպես լինի, իսկ ի՞նչ կասեն ուրիշները, որ քեզ տեսնեն այսպես բեռնված։ Ինձ կմեղադրեն անշուշտ։
ՆԱ խնդրում էր, աղաչում, զանազան պատրվակներ հորինում, ստիպում էր արծվին իրեն տալ արկղները, որպեսզի կարողանա իր հետաքրքրությունը բավարարել։
― Որ այդպես է վերցրու,― ասաց արծիվը, արկղները գետին դնելով,― բայց պետք է շատ զգույշ վարվես,― ավելացրեց նա և նորից խոյացավ դեպի վեր։
Երբ արծիվը իջավ հանգիստ առնելու մոտակա լեռան կատարին, կոյոտը այլևս չկարողացավ զսպել իրեն և կամացուկ բացեց մեծ արկղի կափարիչը։
― Օ՜, ինչ սքանչելի է,― բացականչեց նա,― ի՜նչ տաքություն, ի՜նչ ոսկյա ճառագայթում։ Արի ձեռներս մի փոքր տաքացնեմ,― և կոյոտը թաթը ներս խոթեց։
― Ա՜հ, այրվեցի՜,― հանկարծ գոռաց նա և վախեցած բաց թողեց արկղի կափարիչը։ Մինչև նա կմտածեր մի հնարք գնտել, Արևը դուրս պրծավ արկղից և մի ոստյունով երկինքը հասաց։ Կոյոտը աղաչեց ետ դառնալ, բայց Արևհ սլացավ բարձր֊բարձր, ամենևին ուշք չդարձնելով նրա թախանձանքին։
― Հիմա Լուսնին կուղարկեմ նրա ետևից, որ ետ կանչի,― այս ասելով կոյոտը բացեց երկրորդ արկղի կափարիչը։
Լուսինն էլ Արևի նման անխիղճ գտնվեց՝ բարձրացավ երկինք և թաքնվեց Արևի ստվերի տակ։
Կոյոտը պտտվում էր դատարկ արկղների շուրջը, վախեցած փնտրելով արծվին։ Թռչունների հսկան շուտով վերադարձավ և հանդիմանեց նրան․
― Տե՛ս, թե ի՜նչ արիր։ Հավիտենական լույսի փոխարեն այսուհետև կլինեն գիշեր ու ցերեկ, և այս ամենը այն պատճառով, որ դու բաց թողեցիր Արևին։
Կոյոտը հանցագործի պես խոնահրել էր գլուխը։
― Ների՛ր ինձ, ես չգիտեի,― ասաց զղջալով։― Հետո չար ոգիները չեն կարող այլևս ետ վերցնել Արևը։
― Այդպես է, իհարկե, երբ մտածում եմ,― համաձայնեց արծիվը,― ինչևէ, լավ է ոչ մեկին չպատմես այդ մասին, քանի որ միևնույն է քեզ չեն հավատա։
Հետո արծիվը թափահարեց թևերը, հրաժեշտ տվեց և սլացավ դեպի լեռները։
Կոյոտը ուրախ սուլելով և իր շուրջը նայելով, վազեց դեպի տուն։
Այսպես ծնվեց առաջին օրը հնդիկների երկրում։
Կրակի առասպելը
Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։
Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։
Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։
― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։
Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։
Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։
Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։
Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։
― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։
― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։
― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։
― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։
― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։
Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։
Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երվ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։
― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում սպաներ ինձ։
― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ կարող եմ անել։
Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։
― Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։
― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։
Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։
Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։
Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատու էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։
Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։
Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․
― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։
― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։
― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։
― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորի էր և ամբողջ փայտը թրջված է։
― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։
Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։
Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեիք, կտեսնեիք, որ մասնակցում էր նաև կրակը․
Երբ որ կրակնէ բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում։
Մեծ ջրհեղեղ
Մի անգամ ձմռանը, երբ դեռ աշխարհը շատ էր երիտասարդ և անփորձ, սկսեց ձյուն տեղալ։ Փաթիլ֊փաթիլ թափվեց երկնքից և գյուղը դարձավ անճանաչելի։ Ձյուն ծածկեց ծանոթ ճանապարհները, սփռվեց ամբողջ հարթավայրով մեկ, ջնջեց, անհետացրեց գետերը։
Կենդանիները նստել էին կրակի շուրջը, մորթուց պատրաստված վրանում և մտածում էին, թե ինչպե՞ս անեն, որ նորից ետ բերեն տաք եղանակը։ Ոչ մեկը չէր կարողանում հանրը գտնել։ Վերջապես սկյուռը խոսեց․
― Գիշերը մոտենում է, կրակն էլ հոգնել է, չի երգում այլևս։ Գնանք քնելու։ Թող լույսը բացվի՝ բարին էլ հետը։
Կենդանիների մեծ մասը քնելու գնաց։ Սյուռը կրակի մոտ նստած, դունչը թաթերին հենած, տաքությունից ննջելով, մի տարօրինակ երազ տեսավ։ Երազում մի արջ շրջում էր աշխարհի շուրջը, հենց այն արջի նման, որ ապրում էր լճի մյուս կողմում։ Այդ արջը ինչ որ գտնում էր, գցում էր մի մեծ պարկի մեջ։ Պարկի մեջ հավաքել էր սունկեր, բզեզի մեղր, տաք եղանակը։ Անհրաժեշտ էր փախցնել պարկը։
Սկյուռը իսկույն բացեց աչքերը, համոզվելու համար, հո երազը չի մոռացել։
― Վեր կացե՛ք բոլորդ,― գոչեց նա,― ես գիտեմ, թե ո՛վ է խլել տաք եղանակը։
Նրա ձայնը արթնացրեց նույնիսկ հայտնի քնամոլ գորշուկին, որն իսկույն նստեց և լարված ուշադրությամբ ականջ դրեց։
― Երազում տեսա, որ տաք եղանակը արջը թաքցրել է իր պարկում։ Հարկավոր է շտապ բռնել նրան,― ասաց սկյուռը։
― Եկեք նավակով անցնենք լիճը,― առաջարկեց աղվեսը։
Բոլորը դուրս թափվեցին վիգվամներից, նավակները ջուրը իջեցրին և անմիջապես ճամփա ընկան։
Արջի որջը դատարկ էր երևում։ Նրանք երկար սպասեցին դրսում, թեև ուշադիր ականջ էին դնում, բայց ներսում միայն լռություն էր։
Առաջինը սկյուռը ներս նայեց և ուրախության ձայներ արձակեց՝ պարկը դրված էր այնտեղ, անկյունում, ճիշտ իր երազի նման։ Նա կանչեց մյուսներին․
― Եկե՛ք, օգնե՛ք ինձ։
Պարկը շատ ծանր էր, միայն կարիբուն կարող էր շարժել։ Նա բարձրացրեց և դրեց նավակի մեջ։
― Իմացած եղեք, որ արջը գլխի կընկնի և կգա ետևից,― ասաց աղվեսը,― ձեզնից ո՞ւմ ատամներն են ամենասուրը։
― Իմը,― պատասխանեց մի փոքրիկ ծվծվան ձայն։
― Քո՞նը, մկնի՛կ։
― Այո, իմ ատամները բոլորից սուր են,― ասաց մուկը գոհունակությամբ։
― Շատ լավ, դու կգնաս և կկրծես արջի թիակը, բայց այնպես, որ արջը ոչինչ չնկատի։
Մուկն անմիջապես աշխատանքի անցավ և շատ չանցած անցք բացեց թիակի լայնացող մասում։
― Շտապի՛ր, շտապի՛ր,― գոչեցին կենդանիները,― երբ լսեցին արջի մռնչոցը։
Մուկը դեռ չէր հասցրել գործը վերջացնել, երբ դրսիցլսեց արջի ոտնաձայնը։ Նա իսկույն դուրս փախավ որջից և իրեն գցեց նավակը։
Նրանք շատ չէին հեռացել ափից, երբ կատաղի մռնչյուն լսվեց։
Արջը նկատելէր գողությունը։
― Սպասեցե՛ք, ա՛է թե կբռնեմ ձեզ,― գոռում էր արջը նրանց ետևից։ Նա վերցրեց թիկաը, նավակը ջուրը իջեցրեց, ինչպես մի թեթև կեղև և սկսեց կատաղորեն թիավարել, ամեն մի ճողփյունով հասնելով փախճողներին։ Եվս մի քանի հարված և նա ափ կհասներ։ Բայց հենց այդ ժամանակ թիակը երկու կտոր դարձավ, նավակը շրջվեց, արջը ջուրն ընկավ և խեղդվեց։
Կենդանիները փրկվեցին։ Երբ հասան լչի մյուս ափը, կարիբուն նավակից հանեց պարկը և կապն արձակեց։
Տաք եղանակը իսկույն դուրս թռավ և տարածվեց գյուղով մեկ։ Ձյունն արագորեն սկսեց հալվել։ Շուտով շուրջը լցվեց ջրով, բոլոր առուները, գետերը միացան և հեղեղեցին հովիտները։ Լճերի ջրերը դուրս եկան ափերից, և քշեցին տարան ամեն բան, ինչ հանդիպեց ճանապարհին։ Բոլոր կենդանիները փախան, ապաստան գտան բարձր լեռների գագաթներին, որոնք չոր էին մնացել։
Ջրհեղեղը տարածվեց ամենուրեք, ջրի երեսին մնացին միայն բարձունքները։ Կենդանիները խորհրդակցեցին, որ մի ճար գտնեն։ Նրանք հույս ունեին, որ ջուրը աստիճանաբար կիջնի, բայց այդպես չեղավ։
― Ես ուզում եմ իջնել ջրի հատակը ու այնտեղից հող բերել, թե չէ բոլորս կոչնչանանք,― ասաց ջրասամույրը։
Նա խոր շունչ քաշեց և սուզվեց ջրի տակ։ Երկար ժամանակ նա չէր երևում։ Հետո վերջապես դուրս թռավ ջրի երեսը և թքելով ու փնչացնելով հայտարարեց․
― Ափսո՜ս, ես չկարողացա հատակը գտնել, թող մի ուրիշը փորձի։
Գայլաձուկը ցանկություն հայտնեց գնալու․ նա ավելի շատ ժամանակ կորցրեց, բայց էլի անհաջող, ինչպես ջրասամույրը։
Հերթը հասավ բադին։ Սա իջավ ջրի հատակը, ինչպես մի քար։ Ճամփորդությունը անվերջ թվաց նրան, իսկ երբ ուզում էր վերադառնալ, հանկարծ ոտքը գետնին առավ։
Ճիշտ է, նա շատ հող չկարողացավ թրջված ոտքերով բերել, բայց և այնպես ճանապարհը գտավ և կարող էր մյուսներին առաջնորդել։ Այսպիսով, կենդանիները շուտով կարողացան ջրի հատակից դուրս բերել ամբողջ հնդկական երկիրը և տուն վերադառնալ Մեծ Ջրհեղեղին հաղթած։
Սպիտակ հետքեր երկնքի վրա
Ոչ ոք չի կարող հիշել, թե ինչպես պատահեց, որ սև արջ Վակինին հաղթեց իրենից ուժեղ գորշ արջ Վակինուին։ Սև արջերն ասում են, որ Վակինին հենց նոր էր ուզում ճաշակել մրջնանոցի պարունակությունը, երբ Վակինուն մոտեցավ և միանգամայն կոպիտ ձևով թաթը դրեց վրան։ Դրան հաջորդեց կատաղի գզվռտոցը, գորշ և սև մազերը ցրիվ եկան այս ու այն կողմ։ Վակինին, իհարկե, իրավացի էր, քանի որ ոչ մի կենդանի իրավունք չուներ դիպչելու մյուսի ավարին։
Այսպիսով Վակինուն արդարացիորեն պատժվեց։ Բայց այդ դեռ բոլորը չէր․ նա որպես պարտված ռազմիկ պետք է ընդմիշտ թողներ իր ընկերներին և հեռանար։
Վակինուն լալիս էր, ողբում, բայց հնդիկների օրենքները անողոք են։ Նա պետք է հեռանար։ Դժվարութամբ անցնելով ծանոթ գետերը, նա վերջին անգամ իր հայացքը ձգեց հարազատ մայրիներին, հրաժեշտ տվեց հովիտներին, ուր անց էր կացրել իր ամբողջ կյանքը։
Արցունքների պատճառով նա լավ չէր տեսնում և չնկատեց, որ գնում է դեպի Ձյան Երկիր։ Հանկարծ Վակինուն խրվեց մի խոր ձյունկույտի մեջ։ Մեծ դժվարությամբ դուրս եկավ, սրբեց աչքերը և շուրջը նայեց։
Ոչինչ չկար այնտեղ, բացի սպիտակաթույր ձյան կույտերից։
― Երևի այստեղ մի հետք կգտնեմ,― ասաց արջն ինքն իրեն և շարունակեց ճանապարհը։ Նրա գորշ մուշտակը ձյունից, սառույցից և քամուց բոլորովին սպիտակել էր։
Վակինուն ոչինչ չէր նկատում, նա քայլում էր ու քայլում մինչև որ հասավ մի տարօրինակ երկիր, ուր մութ ու ցրտաշունչ գիշեր էր։ Հեռվում, ինչ֊որ տեղից մրրկի ձայն էր լսվում, իսկ այդտեղ ոչ մի ծպտում չկար, բացի սառած ձյան վրա քայլող ոտքերի ճռճռոցից։
Նրա վերևում փայլում էր գիշերային երկինքը, իսկ հեռվում, Ձյան Երկրի ծայրին և ամպերում, մի սպիտակ հետք էր երևում, որ բարձրանում էր դեպի երկինք։
Վակինուն վազեց, նրա ոտքերը հազիվ էին շոշափում գետինը։ Մի ոստյուն ևս, ահա արդեն երկնքում է, ուր մուշտակից թափ տալով ձյունը, թեթև, ինչպես փետուր, լսացավ վեր ու վեր։
Կենդանիները, որ արթուն էին այդ գիշշեր, առաջին անգամ տեսան մի ճերմակ ու լայն հետ երկնքում և նրա վրա՝ մի գորշ արջ։
― Վակինուն հայտնաբերել է Մեռած Ոգիների կամուրջը և գնում է դեպի Երկնային Որսավայրեր,― ասաց Վակինի խելացի սև առջը։
Գորշ արջը իսկապես որ գնաց Երկնային Որսատեղերը։ Միակ հետքը, որ նա թողեց, ձյունն էր որ թափ էր տվել իր մուշտակից։ Այդ սպիտակ ձյունը այնտեղ էլ մնաց մինչև օրս։ Նայեցեք վե՛ր, կտեսնե՛ք։
Սպիտակամորթները խոսում են Ծիր Կաթինի մասին, բայց յուրաքանչյուր հնդիկ գիտե, որ այդ Երկնային Որսատեղերի ճանապարհն է, այն ճանապարհը, որ գծեց Վակինու գորշ արջը։
Ինչպես աշխարհ եկան հնդիկները
Ինչպես աշխարհ եկան հնդիկները
Դուք երևի զարմանում եք, թե ինչպես է, որ հնդկական երկրի մասին իմ զրույցների մեջ բոլորովին մոռացել եմ հնդիկների մասին։ Բայց ո՜չ, չեմ մոռացել։ Նրանք այդ ժամանակ ապրում էին ամպերից վեր և չէին նկատում, թե աշխարհում ինչ է կատարվում։
Այդ ժամանակ հնդիկները ոչինչի կարիք չունեին, նրանց միակ հոգսը այն էր, որ գտնեն գեղեցիկ, կլոր ամպի մի կտոր և գիշեր ցերեցկ ճոճվեն դրա մեջ։
Բայց ինչպես մարդիկ միշտ սովոր են դժգոհել, այստեղ էլ կային այնպիսիները, որ բավականություն չէին գտնում այդքան խաղաղ կյանքի մեջ։ Նրանց սկսեց հետաքրքրել, թե ինչո՞ւ Արևը խաղաղ գիշերն է միայն մտնում իր վիգվամը։ Ինչո՞վ է նա զբաղված լինում ամբողջ օրը։ Հնդիկներից ամենաքաջը՝ Շագոդիվեգը, հետախույզ ուղարկեց բովավառ սկավառակին հետևելու։ Հետո կանչեց բոլոր որսորդներին։
― Մենք պետք է մի թակարդ պատրաստենք և բռնենք Արևին։ Պատվիրեք ձեր հասրանցուներին, որ թավշյա ամպերից ամուր պարան հյուսեն, որպեսզի Արևին կապենք։
Շագոդիովեգի առաջարկը ընդհանուրի հավանությանը չարժանացավ։ Շատերը նույնիսկ գլուխները չբարձրացրին գրքերից ու թերթերից, շարունակեցին կարդալ, մի քանիսն էլ ինչ որ բաներ քրթմնջացին այդ հիմար առաջարկի վերաբերյալ և թողեցին հեռացան։
Այսպիսով, Շագոդիովեգին շատ քչերը պաշտպանեցին։ Մինչ այդ նրա ուղարկած հետախույզները վերադարձան լավ լուրով։
Արևի ճանապարհը շարոյնակվում էր ուղիղ դեպի երկնքի ծայրը և այնտեղ անհետանում էր մի խոշոր բացվածքում, որտեղից այրվածքի հոտ էր փչում։ Հենց այդ տեղն էլ շատ հարմար էր թակարդի համար։
Թակարդը ամպերի մեջ տեղափոխելը նրանցից բավական ժամանակ խլեց։ Շատ ավելի հեշտ կլիներ, եթե թակարդը տեղավորեին Երկրի վրա, ուր մի մեծ քար բավական էր, որպեսզի թակարդը չընկներ, իսկ այստեղ հարկավոր էր հսկայական ամպի կույտերը իրար վրա դիզել և հեռացնել չարագործ քամուն, որ չքշեր տաներ թակարդը։
Որսորդները դեռ նոր էին մտել իրենց դիրքերը, երբ Արևը մոտեցավ բացվածքին։ Նրա ճառագայթները, որ առաջ այնպես հաճելի էին, փափուկ մորթու հպումի նման, այժմ սկսեցին այրել։ Տաքությունը շուտով անտանելի դարձավ, բայց որսորդներից ոչ մեկը չհեռացավ իր դիրքից։ Արևը ավելի ու ավելի էր մոտենում։
― Շրը՛խկ,― խլացուցիչ ձայնով փակվեց թակարդը։ Որսորդները կայծակի արագությամբ վրա տվեցին, և մինչև հսկան գլխի կընկներ թե ի՞նչ է պատահել, նա արդեն ամուր կապված էր։
Հենց Արևը հասկացավ, որ ծուղակում է, սարսափելի զայրացավ, սկսեց կատաղորեն քաշքշել պարանը, կրակներ ցայտեցնել չորս կողմը։ Սակայն նա անզոր էր։
Շագոդիովեգը իր ռազմիկներին թախանձում էր հավաքել իրենց ուժերը։ Վազելով օգնության եկան կանայք ու երեխաները։ Բոլորը միասին ձգեցին պարանը։
Արևը խիստ կատաղեց։ Երկինքը նրանց ոտքի տակ ճոճվում էր։ Թակարդը թուլացավ։ Նրանք ընկնում էին, նորից ելնում։ Երկինքը ծառս էր լինում կատաղի մուստանգի պես։
Մի քանի երկչոտ հոգիներ, վախից գունատված, թաքնվել էին։ Հանկարծակի նրանցից մեկը վերցրեց բրիչը և հարվածեց երկնքին։ Ահեղ պայթյուն լսվեց, կայծակը խփեց և որսորդներն ու Արևը գլորվելով, դեպի երկիր սլացան։
Սպիտակամորթները ազատ շունչ քաշեցին։ Հավաքելով իրենց ցրված թղթերը, հարմար տեղավորվեցին ամպերի մեջ և սկսեցին կարդալ, ասեց ոչինչ էլ չէր պատահել։
Այդ նույն ժամանակ Շագոդիովեգը և իր ընկերները կառչած պարաններից կախվել էին երկնքից, համոզված, որ հասել է իրենց վերջին ժամը։
Բայց Արևը, որ ամենահզոր ռազմիկն էր, գթաց նրանց։
― Դուք պայքարեցիք արիաբար, նույնիսկ ամենակիզիչ կրակի ժամանակ, այդ պատճառով էլ ձեր մաշկը կարկիր ներկվեց,― ասաց Արևը,― փոխարենը ես նվիրում եմ ձեզ մի երկիր, որ կերլու է ձեր անունը, խիզախ կարմրամորթների՝ հնդիկների անունը։
Երբ Արևը խոսում էր, Շագոդիովեգը զգաց, որ պարանը իջնում է։ Շագոդիովեգը ավելի ու ավելի էր ներքև իջնում, մինչև վայրէջք կատարեց կակուղ մամուռի վրա։ Մյուսները հետևեցին նրան։
Երբ վերջին հնդիկը երկիր իջավ, Շագոդիովեգը՝ նրանց առաջին առաջնորդը, կանգնեց և արտասանեց իր հիշարժան ճառը․
― Ահա իմ առջև փռված է երկրներից ամենագեղեցիկը։ Գնացե՛ք և այնտեղ խփե՛ք ձեր վրանները, խարույկները վառեք և իրար նկատմամբ, ինչպես և վոլոր մարդկանց նկատմամբ, վարվեք եղբայրաբար։ Ինչքան շատ լինեն խարույկները, այնքան ավելի հյուրընկալ կդառնա երկիրը, ավելի հաստատ կլինի ձեր եղբայրությունը, ավելի հուժկու ձեր ուժը։ Վա՜յ ձեզ, եթե թույլ տաք, որ այս կրակները հանգչեն։ Այն ժամանակ անհոգի սպիտակամորթները, նույնիսկ փոքր թվով, կխաբեն ձեզ, ինչպես պատահել է նախկինում։
Հնդիկները հետագայում մեծ զգացումով էին հիշում իրենց առաջնորդի իմաստուն խորհուրդները և հաճախ պատմում էին երեխաներին, թե ինչպես աշխարհ եկան հնդիկները։ Երեխաներն էլ իրենց հայրերի խոսքը փոխանցեցին սերունդից սերունդ, մինչև զրույցը դարձավ լեգենդ, որը դարերի խորքից հասավ ինձ, իսկ հիմա էլ՝ ձեզ։