Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։
Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, որը ով գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։
Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։
Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։
==Առաջին մաս==