― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել էին ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա չի գուշակել այն համակարգի մանրամասները, որոնք այսօր գոյություն ունեն Ռուսաստանում։
― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարյալ կերպով կատարելապես գործող տոտալիտար համակարգմեխանիզմ, որը մարդկային կենդանի հասարակությունում գոյություն ունենալ ընդհանրապես ուղղակի չի կարող։ կարող գոյություն ունենալ։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։
Պետք է նկատեմ, որ արևմուտքի մարդակնց հետ վիճելն կատարելապես անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք չի լինում մեզ մոտ։