Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 12 բայտ, 14:09, 6 Հունվարի 2014
Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ բան ու գործ չունե՞մ, քան այդպիսի հեռուն գալը։
Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատելի կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտ, կանցնես ուղիղ երկու մղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շեվրոլե»։ Տանիքին ալեհավաք, ետևի ապակու վրա ժալյուզիշերտավարագույր, համարը կեղտոտված է ցեխով։ Հետևիր այդ «շեվրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքից բաց չթոցնես։ Վերջ։
― Տխմա՛ր։ ― Գոռացի ես։ Նախքան կարգադրություններ անելը, գոնե ռուսերեն խոսել սովորեիր։