Տրամադրությունս այնքան ընկավ, որ դադարեցի անհարմար զգալ և, դնելով իմ պայուսկը առջևս, անցա գործի հերթապահի հսկողության տակ։
Ուղիղ իմ առջև դիմաց վաղուց չներկված բազմապիսի նկարներով պատն էր։ Այնտեղ նաև քիմիական մատիտով գրված կոչ կար․ «Պրոլետարներ բոլոր երկրների, սրբվե՛ք»
Պետք է ասել, որ անձամբ ինձ այդ արձանագրությունը տհաճություն պատճառեց։ Ես ոչ մի կերպ չէի կարող մտածել, որ մարդիկ, հասնելով կոմունիզմի, ընդունակ են այդպիսի կատակների։ Բայց գրվածը գունաթափված էր, և ես մտածեցի, որ միգուցե, դա գրվել է ոչ թե հիմա, այլ դեռ իմ ժամանակ։ Եվ ես նույնիսկ մի քիչ անհարմար զգացի անցած սերնդի համար, որը չէր կարող որևիցե ավելի սուր կատակ մտածել։ Այդ գրառումի տակ, ես տեսա երեք տառից բաղկացած ևս մի բառ։ Նա անընթեռնելի էր, միգուցե ինչ֊որ մեկը փորձել էր այն սվաղել, բայց ոչ այնքան հաջող, որովհետև ծեփի տակից միևնույն է երևում էր։ Դա «ՍԻՄ» բառն էր։ Կարդալով այն, ես նույնիսկ ծիծաղեցի, ինչով առաջացրի հերթապահի զարմացած հայացքը։