Նրա արձագանքը ինձ զարմացրեց։ Ես չհասկացա, թե ինչու է իմ ամեն մի խոսքը, նրան այդքան հուզում։ Այն ժամանակ մտածեցի, որ դա կապված է կանացի անհավասարակշռության հետ։ Իսկ հիմա, Սմերչևի բառերից հետո, այլ կերպ գնահատեցի։ «Մի՞թե նա ինձ մատնում է», ― մտածեցի ես։
===Բացահայտում===
Նրանց մեջ ես միանգամից նկատեցի Ձերժին Գավրիլովիչին, որը ձեռքով արեց ինձ հեռավոր անկյունից։
Ձերժինը նստած էր մի շատ երիտասարդ գեներալի հետ, որին, եթե հաշվի չառնեի նրա կոչումը, կտայի մի քսանհինգ տարեկան, բայց նույնիսկ հաշվի առնելով կոչումը՝ երեսունից ոչ ավելի։ Նրա դեմքը թվաց ինձ չափազանց ծանոթ, բայց ես հասկանում էի, որ այդ տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։ Արդեն հանդիպել էի մարդկանց, որոնք հիշեցնում էին ինձ անցյալ կյանքից ինչ֊որ մեկին։ Երկու գեներալներին էլ ասացի «Սլագեն» և նույն պատասխանը ստացա։ Սմերչևը ասաց, որ ինչ֊որ տեղ է շտապում և թողնում է ինձ Ձերժինի խնամակալուլթյանը։խնամակալությանը։
― Լավ, ― ասաց Ձերժինը և, երբ Սմերչևը գնաց, ներկայացրեց երիտասարդին, որպես Էդիսոն Կսենոֆոնտովիչ Կոմարովի։
― Շատ֊շատ ուրախ եմ, ― ասաց նա, նա՝ թափ տալով ձեռքս։ ― Ինչպես ասում են ձեր գերմանացիները՝ զերանգենեմ։ Ես, իմիջիայլոց, շատ եմ սիրում գերմաներենը, բայց զրուցակից չունեմ։
― Դուք է՞լ գրող եք, ― հարցրի ես։
― Կլասսիկին դա ներելի է, ― նկատեց Ձերժին Գավրիլովիչը։ ― Նա նոր է եկել մեզ մոտ և առայժմ շատ բան չգիտի։
― Նատյուրլիխ, ― համաձայնվեց երիտասարդը և բացատրեց ինձ, որ Կոմնակոմը, դա Կոմունիստական Գիտական հաստատությունների միավորում է, որի գլխավոր տնորենը տնօրենը ինքն է։
― Այնտեղ կենսաբանական փորձեր են կատարվո՞ւմ, ― հարցրի ես։
― Տարբեր տեսակի, ― ասաց նա։ ― Մեր Միավորումում կենտրոնացված են բոլոր գիտությունները և բոլորն էլ ես եմ ղեկավարում, իսկ ինքս զբաղվում եմ բացառապես կենսաբանությամբ։ Ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ, եկեք։ Իսկ այժմ, ներեցեք, ես պետք է գնամ։ Նա սեղմեց իմ ու Ձերժինի ձեռքը և անհայտացավ։անհետացավ։
Մենք մնացինք մենակ և Դերժին Ձերժին Գավրիլովիչը երկար հարձուփորձ էր անում ինձ, Բեզբումլիտից ստացած իմ տպավորություններից։
Ես գոհունակություն արտահայտեցի կոմունիստական գրողների ունեցած տեխնիկական միջոցներից, բայց միևնույն ժամանակ շատ զգույշ կասկած արտահայտեցի նրանց ստեղծագործական ազատության չափի մասին։
― Ինձ զարմացրեց, ― ասացի ես, ― որ բոլորը պարտադրված են գրել այսպես կոչված Գենիալիսիմուսիանան։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Գենիալիսիմուսը ունի բազմաթիվ արժանիքներ, բայց համենայն դեպս, ինձ թվում է, որ գրողները կարող են գրել և ուրիշ թեմաներով։
― Ւսկ Իսկ ո՞վ ձեզ ասաց, թանկագինս, որ բոլորն էլ պարտավոր են մասնակցել Գենիալիսիմուսիանայի ստեղծմանը, ― հարցրեց նա խոժոռվելով։ ― Մի՞թե Սմերչևը։
― Այո, խոստովանեցի ես, հանկարծ վախենալով, թե արդյոք չե՞մ վնասում Կոմունիյ Իվանովիչին։ ― Այդ նա ինձ ասաց։
― Տարօրինակ է, տարօրինակ, ― ասացի ես, մի քիչ շփոթված այդքան հակադիր տեղեկություններից։ ― Իսկ Սմերչևի և Սուչկինի ասածը տեքստերը մշակող համակարգչի մասին, որը ընտրում է լավագույնը գաղափարական և գեղարվեսատական առումով, դա, ես հույս ունեմ, ճի՞շտ է։
― Դա, իհարկե ճիշտ է, ― համաձայնվեց համաձայնեց Ձերժինը։ ― Մեր համակարգիչը, իսկապես որ արտակարգ է։ Ամենալավը աշխարհում։ Իմիջիայլոց, ― նա նայեց ուղիղ աչքերիս մեջ, ― դա իմ մտահղացումն է։ Ես անձամբ եմ հայտնագործել այն։
― Դո՞ւք, ― հարցրի ես, և քիչ մնաց խեղդվեի սրճով։
Խոստովանում եմ, որ ես շատ զգացված էի Գենիալիսիմուսի այդպիսի անփոփոխ ուշադրությունից իմ հանդեպ։
Դուրս գալով ՒպոպոտիցՈւպոպոտից, մենք ուղղվեցինք դեպի այն դուռը, որի ետևում պետք է գտնվեր այդ եզակի տեխնիկական սարքը։
Ժամապահները հարգանքով պատիվ տվեցին մեզ իրենց զենքով։
― Իսկապե՞ս։ Ինձ թվաց, որ Ձերժինը տարօրինակ հայացք գցեց ինձ վրա։ ― Իսկապե՞ս շատ նման է։
― Ինձ թվում է, որ նման է, ― ասացի ես։ ― Չնայած, ազնվորեն ասած ես Շվեյցարական ոչ մի բանկում չեմ եղել։
― Դուք երբեք չե՞ք եղել Շվեյցարական բանկում ― հարցրեց Ամերչևը։
― Երբեք չեմ եղել, ― կրկնեցի ես։ Իսկ ինչո՞ւ է դա ձեզ զարմացնում։
― Ընդհանրապես, ինձ երբեք և ոչ մի բան չի զարմացնում, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը։ ― Ուղղակի ես մտածում էի․․․ ես այնպիսի տեղեկություններ ունեի, որ դուք այնտեղ եղել եք։
― Ավա՜ղ, ― ասացի ես, ― ավա՜ղ։ Ձեր տվյալները հուսալի չեն։
― Որոշ առումով դա իհարկե այդպես է, ― համաձայնեցի ես։ ― Թափանցել բանկ երևակյության միջոցով կարելի է, բայց այնտեղից վերցնել այն, ինչ պահվում է, դա չգիտես ինչու չի ստացվում։
― Վերցնելու համար, ― ժպտաց Ձերժինը, ― կարելի է ավելի հասարակ մարդ գտնել, իսկ հեռվից մտովի տեսնել, թե այնտեղ ինչը որտեղ է գտնվում, ամեն մեկին հասու չէ։
Վերջապես նա կարողացավ գլուխ հանել կողպեքից։ Դուռը ճռռոցով բացվեց, և մենք հայտնվեցինք կիսմաութ, փոքր միջանցքում, որի վերջում ևս մի դուռ կար։ Առաջին դուռը մեր ետևից փակելուց հետո միայն Սիրոմախինը բացեց երկրորդը։
― Դուք ուզում եք ասել, որ այստեղ ոչ մի համակարգիչ էլ չկա՞։
― Ես ոչինչ էլ չեմ ուզում ասել, ― թոթվեց ուսերը Սիրոմախինը։ ― Իմ կարծիքով, այն ինչ դուք տեսնում եք, կամ ավելի ճիշտ չեք տեսնում, ավելորդ բացատրություն չի պահանջում։
― Լսեք, ― ասացի ես հուզված, ― ես երևի, ինչ֊որ բան չեմ հասկանում։ Մի՞թե սա նշանակում է, որ այն ինչ գրում են ձեր սերժանտները ոչ մի տեղ էլ չի պահպանվում։
― Շատ հաջող բառ գտաք, ― ուրախացավ Ձերժինը։ ― Իսկապես, ոչինչ և ոչ մի տեղ չի պահպանվում։ Հրաշալի, ճշգրիտ, հաջող սահմանում․ չի պահպանվում։
― Բայց սերժանտները այդ մասին գիտե՞ն։
― Այո, ― ասացի ես անվստահ։ ― Դա, իհարկե, մի քիչ այդպես չէր, բայց ընդհանուր առմամբ․․․
― Ես այդ ընդհանուր առումի մասին էլ խոսում եմ, ― ասաց Ձերժինը։ ― Ուրեմն այսպես։ Այն ժամանակ, կոռուպցիոնիստները ընտրեցին բացարձակապես սխալ, չմտածված, ազնվորեն ասենք, անհեռատես մարտավարություն։ Գրողների մի մասին արգելում էին, դարձնում հանրաճանաչ և մեծացնում հետաքրքրույթունը նրանց ստեղծագործությունների հանդեպ։ Մյուսներին՝ ընդհակառակը, տպագրում էին ահռելի տպաքանակներով, ինչն անիմաստ էր, որովհետև նրանց ոչ ոք չէր կարդում։ Այդ գրքերի վրա ծախսվում էր մեծ քանակությամբ թուղթ ու դրամ։ Ինքներդ պատկերացրեք։ Ձեր ժամանակ, որպեսզի ճիշտ գրողին վճարեն հազար ռուբլի, պետք էր ծախսել ամենաքիչը հարյուր հազար գրքի տպագրության վրա։ Ւսկ Իսկ թե որքան թուղթ էր ծախսվում, սարսափելի է ասել։ Հիմա ամեն ինչ պարզեցվել է։ Հիմա մենք թույլ ենք տալիս գրողներին գրել իրենց ուզածը։ Մեզ մոտ, օրինակ, ունենք մի Օխլամոնով։
― Այո֊այո, ― ես նրա վրա ուշադրություն դարձրի։
― Բնական է։ Նրան դժվար է չնկատել։ Կարծում եք նա ի՞նչ է գրում։
― Դե իհարկե, ― ծիծաղեց Ձերժինը։ ― Բոլոր խելագարներն էլ ոգեշնչված տեսք ունեն։ Ուրեմն այդ ոգեշնչվածը, անընդհատ գրում է նույն բանը․ «Կորչի Գենիալիսիմուսը։ Կորչի Գենիալիսիմուսը։ Կորչի Գենիալիսիմուսը»։ Եվ այդպես ամեն օր ութ ժամ շարունակ։
― Եվ դուք դա համբերո՞ւմ հանդուրժո՞ւմ եք, ― հարցրի ես զարմացած։
― Իհարկե, եթե դա գրվեր թղթի վրա, հազիվ թե մենք համբերեինքհանդուրժեինք, բայց իմ հայտնագործությունը օգնում է մեզ մատների արանքով նայել դրան։
― Լսեք, ― ասացի ես ցնցված, ― բայց եթե գրողները գիտեն, կամ գուցե գլխի են ընկնում, որ նրանց գրածը ոչ մի տեղ չի գնում, ինչո՞ւ են նրանք դա անում։
― Ա՜հ, թանկագինս, ― հոգնած ժպտաց Ձերժինը։ ― Ինքներդ էլ գիտեք, որ կան այնպիսի մարդիկ, որոնց համար կարևորը մի բան գրելն է։ Իսկ թե ինչ է ստավում, նրանց համար կարևոր չէ։
===Ձերժին===
Մենք դեռ կանգնած էինք և ես նայում էի բաց ծայրերով, մետաղալարերի խրձին, երբ հանկարծ նկատեցի, որ այնտեղ, այդ լարերի տակ, բավական խոշոր տառերով գրված է մի կարճ բառ, որը ես արդեն ինչ֊որ տեղ հանդիպել էի․ ՍԻՄ։
― Դե, որովհետև, այդ գրողին այստեղ ոչ ոք չգիտի։
― Դուք այդպե՞ս եք կարծում։ ― Ձերժինը շարունակում էր ինձ նայել իր տարօրինակ ժպիտով։ Իսկ ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ ձեր այդ Սիմին, ընդհակառակը, այստեղ բոլորը գիտեն և շատերը նույնիսկ երկրպագում են, որ այն մարդիկ, որոնց մենք անվանում ենք սիմիտներ, նրա կողմնակիցներն են։ Ի՞նչ կասեք դրա մասին, ― համառորեն կրկնեց նա։
― Ես կասեմ, որ դա հիմարություն է։ Սիմ Սիմիչ Կառնավալովը ապրել է անցյալ դարում։
― Այո, ― ասաց Սիրոմախինը մտածկոտ։ ― Իսկ Մարքսը ապրել է նախանցյալ դարում, բայց մեզ մոտ դեռ մարքսիստներ գոյություն ունեն։
Նա սեղմեց շրթունքները և այնպես ծամածռեց դեմքը, կարծես ուզում էր ցույց տալ, որ մարքսիստների առկայությունը նրան ոչ թե դժգոհություն է պատճառում, այլ զարմացնում է։
Իհարկե, ինձ համար դա շատ հետաքրքիր էր և ահա թե ինչ լսեցի ես Ձերժին Գավրիլովիչից։
Սիմիտների շարժումը սկսվել է դեռ Սիմ Սիմիչի և իմ կյանքի օրոք։ Այն ժամանակ դա նույնիսկ շարժում չէր, այլ իրարից անջատ բազմաթիվ համակիրների ամբոխ։ Հետո բարձր դասարանների աշակերտների փոքրիկ մի խումբ, ստեղծեց ընդհատակյա կազմակերպություն, որը իրենք անվանեցին Սիմ։ Հետաքննության ժամանակ նրանք հերքում էին, որ գոյություն ունի որևէ կապ իրենց կազմակերպության և Կարնավալովի անվան հետ։ Նրանք պնդում էին, որ ՍԻՄ կրճատ անվանումը վերծանվում է ինչպես Իսկական Մոնարխիստների Միություն։ Բայց խուզարկության ժամանակ կազմակերպության համարյա բոլոր անդամներից առգրավվեցին «Մեծ զոնայի» առանձին բեկորներ, իսկ մեկից՝ նույնիսկ նրա գրված ԿՊԶ֊ի գրած «ԿՊԶ֊ի կառուցվացքա֊լեզվաբանական վերլուծությունը վերլուծությունը» աշխատանքը։ Հականալի է, որ այդ խմբակից միայն պոզերն ու պոչերը մնացին, բայց իսկույն սկսեցին հայտնվել նոր խմբակներ, հասարակական կազմակերպություններ, միավորումներ, որոնք բոլորն էլ կոչվում էին ՍԻՄ, չնայած այդ բառը տարբեր կերպ էին վերծանում։ Աքսորելով Կարնավալովին երկրի սահմաններից դուրս, նախկին ղեկավարությունը հույս ուներ, որ դրանով շարժումը կավարտվի, բայց նրանք սխալվեցին։ Շարժումը ոչ միայն չմարեց, այլ ընդհակառակը, այնպիսի չափերի հասավ, որ արդեն սպառնում էր պետական անվտանգությունը։ անվտանգությանը։ Սիմիտները հավաքվում էին խմբակներում, կարդում Կարնավալովի ստեղծագործությունները, ուսումնասիրում, արտագրում ու տարածում։ Դրան վերջ տալու համար ԲԵԶՈ֊ն (այն ժամանակ նա դեռ կոչվում էր ԿԳԲ) ստիպված էր մեծ ջանք գործադրել։ Վերջ ի վերջո, բոլոր կազմակերպված սիմիտներին կարողացան ջախջախել։ Այսօրվա դրությամբ Սիմի բոլոր ստեղծագործությունները առգրավված և ոչնչացված են։ Եթե ասենք Առաջին օղակում, որևիցե մեկը դեռ գաղտնի պահում է Սիմի որևիցե մի գիրք, ապա Մոսկորեպում դա բացառված է։
― Նշանակում է, դուք այդ շարժման վերջը տվեցի՞ք, ― հույս հայտնեցի ես։
― Մի՞թե այդպիսի բառ կա, ― զարմացա ես։
― Այո կա, ― տխուր ասաց Սիրոմախինը։ ― Եվ այդ բառը «ԳենիալիՍԻՄուսն» է։ ― Դուք հասկանո՞ւմ եք, ինչ է տեղի ունենում։ Ամեն մարդ, որը գրավոր կամ բանավոր օգտագործում է «Գենիալիսիմուս» բառը, միաժամանակ օգտվում է «ՍԻՄ» բառով։
Իմ հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում սիմիտները, Ձերժինը ասաց, որ նրանք հույս ունեն վերականգնել Ռուսաստանը, որպես միապետություն, կամ ինչպես որոշ մարդիկ են անվանում միապետական մոնարխիա։
― Հասկանում եք, Քրիստոսը մահացել է երկու հազար տարի առաջ, բայց մարդիկ մինչև հիմա սպսասում են նրա վերադարձին։
===Չքնաղ ակնթարթ===
==Չքնաղ ակնթարթ==
Երբեմն Իսկրինայի անիմացությունը ապշեցնում է։ Ամբողջ մինչկոմունիստական պատմությունը թվում է նրան մի ինչ֊որ տարօրինակ դեպքերի հավաքածու, որոնք տեղի են ունեցել համարյա միևնույն ժամանակ։ Ես դրան այնքան եմ սովորել, որ նույնիսկ չզարմացա, երբ նա ինձ հարցրեց, ծանո՞թ էի ես արդյոք ես անձամբ ծանոթ էի Պուշկինի հետ։ Ես բացատրեցի, որ չէի կարող լինել ծանոթ նրա հետ, որովհետև ծնվել եմ նրա մահից ավելի քան հարյուր տարի հետո և ուրիշ ժամանակաշրջանում։ Նա շատ զարմացած էր, իմանալով, որ Պուշկինը ապրել է դեռ ցարի ժամանակ։
― Իսկ ի՞նչ պաշտոն նա ուներ։
Ես ասացի, որ նա ուներ կամեր֊յունկերի կոչում, այն ժամանակ դա փոքր լեյտենանատի նման մի բան էր։
― Միայն դա՞, ― զարմացավ նա։ ― Ւսկ Իսկ ինչո՞ւ էին նրան տպագրում։
― Նրան տպագրում էին, որովհետև հանճարեղ պոետ էր։
― Դե, դա առայժմ հայտնի չէ։ Երբ քեզ տպագրեն, միանգամից կոչումդ կբարձրացնեն։ Իսկ նա այդ աստիճանով էլ մահացա՞վ։
― Այո, ― ասացի ես։ ― Բայց այն ժամանակ գրողներին գնահատում էին ոչ թե կոչումների, այլ տաղանդի համար։
― Իսկ ո՞վ էր որոշում տաղանդի չափը, ― հարցրեց նա։
Նա չհասկացավ և հարցրեց, թե ինչպես էին նրանք որոշում։
― Շատ հասարակ։ ― Կարդում էին բանաստեղծությունները և ասում․ Հիասքանչ է։ Ա՛յ թե գրում է։ Ս՛յ քեզ Պուշկին, ա՛յ քեզ շան որդի։ Իսկ եթե դուր չէր գալիս ասում էին՝ ինչպիսի՜ տափակություն, ինչպիսի՜ զառանցանք։ Այդպես էլ որոշում էին։
Նա նորից չհասկացավ և խնդրեց պատմել, ինչի մասին էր գրում այդ Պուշկինը։ Ես ասացի, որ նա գրում էր տարբեր բաների, օրինակ սիրո մասին։
― Ինչ հիմարություններ ես ասում, ― զայրացա ես։ ― Նա ոչ մի պաշտոն էլ չուներ։ Նա ուղղակի կին էր։
― Ինչպե՜ս, ― ավելի շատ հուզվեց Ւսկրինան։ Իսկրինան։ ― Չէ՞ որ Պուշկինը նրան անվանում է հանճար։
― Այո, նրան անվանում է գեղեցկության հանճար։
― Նա չէր կարող ինչ֊որ մեկին հենց այնպես անվանել հանճար։
― Ես սկսեցի կորցնել համբերությունս։ ― Ի՞նչ է նշանակում ինչ֊որ մեկին։ Նա այդպես էր անվնանում ոչ թե ինչ֊որ մեկին։ Նա անվանում եր այդպես իր համար աշխարհի միակ կնոջը։
― Տեսնո՞ւմ ես։ Ուրեմն նա, համենայն դեպս, աշխարհի միակ կինն էր։ Եվ հետո նա հանճար էր։ Ուրեմն նա Գենիալիսիմուսի նման մեկն էր։
― Օ՜, աստված, ― տնքացի ես հուսահատ։ ― Ի՞նչ գործ ունի այստեղ Գենիալիսիմուսը։ Նա շատ ավելի բարձր էր։ Նա աստված էր։ Իսկ ձեր Գենիալիսիմուսը․․․
Ես լռեցի հանդիպելով նրա հայացքին։ Նա նայում էր ինձ սարսափով։
― Այո, իհարկե, ― ասաց նա, խաղալով մեդալիոնի հետ։ ― Իհարկե, եթե նա այդքան վաղուց է ապրել, նա կարող էր որոշ բաներ չիմանալ։ Բայց ինձ թվաց․․․ ներիր ինձ․․․ որ դու ինչ֊որ տեղ նրա հետ համամիտ ես։
― Դե իհարկե, ― ասացի ես։ ― Ինչ֊որ տեղ, ես անկասկած համամիտ եմ։ Որոշ առումով, ինքս լինելով իրենց դարը ապրած հասկացությունների կրող, ես երբեմն մտածում եմ, որ իրականում մարդը ծնվում է ոչ միայն այն բանի համար, որ գերակատարի արդյունաբերական պլանները, օգտագործի առաջնային և հանձնի երկրորդական մթերք։ Նրան հատուկ է ձգտումը այնպիսի որոշակի օգուտ չբերող բաներին ինչպիսիք են սեըըսերը, գեղեցկությունը, ոգեշնչվածությունը և․․․ Սակայն, ի՞նչու եմ ես քեզ այս ամենը ասում։ Դու ի՞նչ է, այս մասին երբեք չե՞ս լսել։ Մի՞թե ամբողջ Մոսկորեպում չկա մի այնպիսի խելագար, որը ինչ֊որ հանգավորված բաներ է գրում իր զգացմունքների մասին։
― Մոսկորեպում չկա։ Մեզ մոտ բոլոր մարդկանց որոնք մեզ պետք չեն ուղարկել ենք Առաջին Օղակ, իսկ այնտեղ, ես լսել եմ, դեռ կան։ Ւսկ Իսկ այստեղ՝ ոչ։
― Իսկապես, ― ասացի ես։ ― Մոռացել էի, որ ձեր ձեզ մոտ չկան թոշակառուներ, հաշմանդամներ, գողեր, շներ ու կատուներ, պոետներ ու խելագարներ․․․
― Իսկ քեզ դա դուր չի՞ գալիս, ― հարցրեց նա, շարունակելով խաղալ մեդալիոնի հետ։
― Ո՛չ, ― ասաց նա վստահ։ ― Դու հիմար չես։ Դու շատ խելացի ես։ Դու այնպիսի բաներ ես ասում, որոնց մասին ես երբեք և ոչ մեկից չեմ լսել։
Ես հիշեցի․ մի ժամանակ մի ոմն մոխրագույն կոստյումով մարդ ասաց ինձ հարցաքննության ժամանակ։ «Եթե դուք հիմար լինեիք, մենք վաղուց ձեզ ներած կլինեինք։ Բայց դուք հիմար չեք և լավ եք հասկանում, ինչ են պարունակում ձեր գրածները»։ Բայց նա սխալվում էր, որովհետև իրականում ես ապուշ եմ։ Եթե ես խելացի լինեի, ես հիմար կձևանայի։ Բայց ես հիմար էի, և այդ պատճառով էլ ինձ խելացիի տեղ էի դնում։ Սակայն վաթսուն տարիների ընթացքում, որ անցել են այն ժամանակից, ես ավելի խելացի եմ դարձել։ Եվ ես սկեցի համոզել Իսկրինային, իմ հիմարության և հետամնցաության մեջ։ Ւնձ Ինձ թվաց, որ դա նրան շփոթեցրեց։
===Բումլիտ===
Դեռ նախասրահում ես հասկացա, որ թղթե գրականությամբ զբաղվում են ավելի բարձրաստիճան կոմպիսներ։ Համենայն դեպս, բոլորը, ում այնտեղ հանդիպեցի, չհաշված պահակներին, ունեին լեյտենանտի կոչում և բոլորն էլ ման էին գալիս թևի տակ դրված պարուսինե թղթապանակներով։
Ընդհանրապես, Բումլիտի շենքը դրականորեն տարբերվում էր Բեզբումլիտից ավլելի ավելի լավ տեխնիկական սարքավորումներով։ Այստեղ նույնիսկ տասնվեց վերելակներից երկուսը աշխատում էին։ Հենց նրանցից մեկով էլ մենք բարձրացանք վեցերորդ հարկ և անցնելով կարմիր գորգ փռած միջանցքով, հայտնվեցինք մի մեծ դռան առաջ, որի վրա գրված էր․
Մոսկորեպի գլխկոմպիս կ․ Սմերչև Կ․ Ի։
Առանձնասենյակը ընդունարանից մեծ էր։ Նատուրալիստական դիմանկարից ինձ էր նայում և իգնագոհ ժպտում Գենիալիսիմուսը, հենված իրար վրա դարսված գրքերի սյան վրա։ Ամեն գրքի կազմի վրա ոսկե տառերով գրված էր․ «Ստեղծագործությունների ամբողջական հավաքածու»։
Դիմանկարի տակ դրված էր ընդարձակ գրասեղան բազմաթիվ գրենական պիտույքներով և մի քանի տարբեր գույներ ունեցող հեռախոսային ապարատներով։ Այս սեղանին միացված էր մի ուրիշ, կանաչ ծածկոցով երկար սեղան։ Նրա շուրջը նստած էին խուզված խուզած մազերով և կարճ թևքերով սպաները, իրենց առաջ դրված բաց բլոկնոտներով։
Մեզ տեսնելով նրանք բոլորը վեր թռան և սկսեցին ծափահարել ինձ, այդ ծափահարություններին միացավ նաև Սմերչևը։ Ես էլ մի քիչ նրանց ծափահարեցի, հետո մոտեցա, և ժողովրդավար բոլորին մեկնեցի ձեռքս, ներկայացա և հետո նստեցի Սմերչևի կողքը։կողքին։
Մինչ մենք տեղավորվում էինք, ներս մտան քարտուղարուհին և էլի մի տիկին սկուտեղներով, որոնց վրա դրված էին թեյով բաժակներ։
Ես շշուկով հարցրի Սմերչևին, թե ինչի հետ է կապված այդ տարբերությունը, գուցե նշանակում է, որ սպաները չե՞ն սիրում լիմոնով թեյ։ Սմերչևը տարածեց ձեռքերը և նույնպես շշուկով պատասխամեց ինձ, որ միգուցե և սիրում են, բայց առայժմ այդ կարիքը չունեն։ Նախքան խորհրդակցությունը սկսելը Սմերչևը համառոտ բացատրեց ինձ, թե ինչով են զբաղվում ինքը և իր ենթակաները։
Լինելով ռեսպուբլիկայի գլխավոր կոմպիսը, նա ղեկավարում է թղթե Գենիալիսիմուսիանաի Գենիալիսիմուսիանայի ստեղծումը և համակարգում տաբեր կոմպիսյան ենթաբաժինների աշխատանքը։ Այս ենթաբաժնի առաջ, որը ես հիմա տեսնում եմ, պատասխանատու խնդիր է դրված ստեղծել «Անհանգիստ տարիներ» հատորը, Գենիալիսիմուսի մասնակցության մասին Բուրյատ֊Մոնղոլական պատերազմին։ Արդեն գրված են 96 գլուխներից ութը, իսկ այսօր․․․
― ԱյսորԱյսօր, տղաներ, ― ասաց Սմերչևը ընկերավարի, ― մենք սկսում ենք նոր՝ «Գիշերը մարտից առաջ» գլխի նախագծումը։ Խոսքը գնալու է Ուլան֊Ուդեի համար մղված մարտի մասին։ Ես նույնիսկ չեմ ասի ձեզ, թե ինչ մեծ, հասկանում եք, մեծ, և ես կասեի ահռելի քաղաքական֊դաստիարակչական նշանակություն պետք է ունենա այս գլուխը։ Եթե հիշում եք, այդ պատմական մարտի ժամանակ Գենիալիսիմուսը դեռ հասարակ գեներալ էր։ Բայց իհարկե, արդեն այն ժամանակ, նա, այսպես ասած, իր հրամանատարական տաղանդները լիովին ի հյատ էր բերել։ Եվ ուրեմն այստեղ, պետք է այ թե ինչ։ Ո՞վ է մեզ մոտ զբաղվում բնության նկարագրությամբ։ Դո՞ւ, Ժուկով։
― Ճիշտ այդպես, ― վեր թռավ Ժուկովը։
― Նստիր, նստիր։ Ուրեմն այսպես, Ժուկով, քանի որ մեզ պետք է նկարագրել գիշերը, այսպես ասած, որոշիչ մարտից առաջ, պետք է, հասկանում ես, օգտագործել գեղարվեստական առումով տպավորիչ միջոցներ։ Դու, իհարկե, կարողանում ես նկարագրել բնությունը, դու այդ գործում, ինչ խոսք վարպետ ես։ Բայց մյուս կողմից, տարվում ես բնությունով, իսկ քաղաքական և ռազմական ժամանակի մասին մոռանում ես։ Երբեմն, նույնիսկ ստացվում է մի աբստրակտ պատկեր, երբ դու նկարագրում ես լուսինը, ամպերը, արտույտներին կամ գետը։ Ինքնստինքյան դա հիասքանչ է ստացվում, բայց երբեմն չի համապատասխանում իրադրությանը։ Հիմա ինքդ մտածիր։ Սա քեզ համար ոչ թե ինչ֊որ մի գիշեր է, այլ, այսպես ասած գիշեր ամենակարևոր մարտից առաջ։ Բնության նկարագրության մեջ պետք է ավելի շատ տագնապ լինի։ Եթե պատկերում ես լուսին, պետք է դա այնպես անել, որ նա միայն ժամանակ առ ժամանակ հայտնվի, և ընդհանրապես պատած լինի սև, կամ ես նույնիսկ այսպես կարտահայտվեմ, ծածկված լինի մռայլ ամպերով։ Եվ հետո, իհարկե, տարբեր գիշերայիինգիշերային, ես կասեի, շրշյուններ, ձայներ։ Սոխակներ պետք չեն, երբ հասնենք հաղթանակին, այն ժամանակ օգտագործիր քո սոխակներին ինչքան ուզես։ Իսկ հիմա մեզ պետք են այնպիսի, հասկանում ես, թռչուններ, ինչպիսին ագռավներն են։ Ագռավները գիշերները ճչո՞ւմ են։
― Ոչ, կոմսոր գեներալ, չեն ճչում, ― վեր թռավ Ժուկովը։ ― Նրանք միայն ցերեկն են ճչում, իսկ գիշերը լռում են։
Դե, եթե ագռավները չեն ճչում, այն ժամանակ, հասկանում ես, օգտագործիր որևիցե գիշերային թռչուն, օրինակ բու, միգուցե։
― Ես ձկնկուլ կնկարագրեմ։ Նա շատ տագնապալի է ճչում։ ― Այ դա ճիշտ է, ― բավարարված ասաց գեներալը։ ― Ըմբռնում ես։ Իսկ ագռավներին մենք կարող ենք առավոտյան համայնապատկերում օգտագործել։ Երբ մարտի նախօրյակին նրանք հավաքվում են և մտածում, հասկանում ես, որ հիմա նրանց էլ մի բան կհասնի։ Դե, հիմա կարծում եմ, դու քո խնդիրը հասկացար։ Անցնենք մյուս հարցին։ Ի՞նչ է ինձ մոտ այստեղ գրված։ Ահա։ Մտորումներ մարտից առաջ։ Ուրեմն բացատրում եմ իրավիճակը։ Սպասվում է ծանր մարտ բուրյատ֊մոնղոլական զավթիչների հետ։ Եվ իհարկե, Գենիալիսիմուսը մտածում է, դե, տարբեր բաներ։ Չէ, մտքերը իհարկե մռայլ չեն, նա երևելի օպտիմիստ է, հավատում է վերջնական հաղթանակին, նրա մտքերը պետք է լինեն, խելացի, խոր, ես նույնիսկ կասեի փիլիսոփայական։ Դա քեզ եմ ասում Սավչենկո։ Դու մեզ մոտ փիլիսոփա ես, այնպես որ խաղաքարտերը քո ձեռքը։ Երբ նկարագրում ես Գենիալիսիմուսի մտքերը պետք է անընդհատ հիշես, որ նրանք միշտ տպավորիչ ու հանճարեղ են։ Եվ, ինչպես ասեմ, ամենակարևոր գաղափարները պետք է արտացոլված լինեն այդ մտածմունքներում։ Եվ իհարկե, այդ մտքերը պետք է արտացոլեն Գենիալիսիմուսի պատմական լավատեսությունը։ Նա կարող է մոտավորապես այսպես մտածել․ «թող որ ես անձամբ զոհվեմ, բայց իմ կյանքը իզուր տված չեմ լինի, այլ ընդհանուր երջանկության համար»։ Հասկանալի՞ է։
― Այ դա ճիշտ Հասկանալի է, ― բավարարված ասաց գեներալը։ ― Ըմբռնում ես։ Իսկ ագռավներին մենք կարող ենք առավոտյան համայնապատկերում օգտագործել։ Երբ մարտի նախօրյակին նրանք հավաքվում են և մտածում, հասկանում ես, որ հիմա նրանց էլ մի բան կհասնի։ Դե, հիմա կարծում եմ, դու քո խնդիրը հասկացար։ Անցնենք մյուս հարցին։ Ի՞նչ է ինձ մոտ այստեղ գրված։ Ահա։ Մտորումներ մարտից առաջ։ Ուրեմն բացատրում եմ իրավիճակը։ Սպասվում է ծանր մարտ բուրյատ֊մոնղոլական զավթիչների հետ։ Եվ իհարկե, Գենիալիսիմուսը մտածում է, դե, տարբեր բաներ։ Չէ, մտքերը իհարկե մռայլ չեն, նա երևելի օպտիմիստ է, հավատում է վերջնական հաղթանակին, նրա մտքերը պետք է լինեն, խելացի, խոր, ես նույնիսկ կասեի փիլիսոփայական։ Դա քեզ եմ ասում Սավչենկո։ Դու մեզ մոտ փիլիսոփա ես, այնպես որ խաղաքարտերը քո ձեռքը։ Երբ նկարագրում ես Գենիալիսիմուսի մտքերը պետք է անընդհատ հիշես, որ նրանք միշտ տպավորիչ ու հանճարեղ են։ Եվ, ինչպես ասեմ, ամենակարևոր գաղափարները պետք է արտացոլված լինեն այդ մտածմունքներում։ Եվ իհարկե, այդ մտքերը պետք է արտացոլեն Գենիալիսիմուսի պատմական լավատեսությունը։ Նա կարող է մոտավորապես այսպես մտածել․ թող որ ես անձամբ զոհվեմ, բայց իմ կյանքը իզուր տված չեմ լինի, այլ ընդհանուր երջանկության համար։ Հասկանալի՞ է։հանգիստ պատասխանեց Սավչենկոն։
― Հասկանալի է, ― հանգիստ պատասխանեց Սավչենկոն։ Դե, տարբեր տեսակի զինվորական նախապատրաստությունների, զինվորական մասերի տեղակայման, տարբեր տեսակի զենքի նկարագրության մասին ես չեմ անհանգստանում, մեզ մոտ դրանով զբաղվում է Մալևիչը, ― գեներալը ցույց տվեց փոխգնդապետներից մեկին, ― նա խոշոր մասնագետ է, նախկինում շտաբիստ։ ― Ես կարծում եմ, որ դու, Մալևիչ, գերազանց կկատարես այդ աշխատանքը։ Դու, Շուտկին, ինչքան գիտեմ, ականազերծման գործից քիչ թե շատ հասկանում ես։
Խորհրդակցությունը մոտենում էր ավարտին։ Երկու սրբագրիչներին հրահանգ տրվեց թույլ չտալ քերականական սխալներ, իսկ պոետ Մերզաևը հատուկ հանձնարարություն ստացավ հարստացնել առաջիկա գլուխը գունագեղ մակդիրներով ու վառ փոխաբերություններով։
― Ինչ չեմ արել, այն չեմ արել, ― ասացի ես։ ― Ասենք, իհարկե, ես աշխատում էի հետևել, որպեսզի իմ հերոսները գաղափարապես կայուն լինեն, բայց քանի որ ինքս գաղափարական առումով կայուն չեմ, նրանք էլ երբեմն ստացվում էին արատավոր։
― Այդպես էլ մտածում էի, ― ասաց Սմերչևը գլուխը օրորելով։ Ւհարկե― Իհարկե, մի մարդու համար գրել այնպիսի ստեղծագործություն , որը ունենա և բարձր գեղարվեստական և գաղափարական արժանիքներ, ուղղակի անհնարին է։ Իսկ դուք մնացեք մեզ մոտ։ Մենք ձեզ գրողների մի ամբողջ բրիգադ կտանք։ Դուք նրանց միայն հրահանգ կտաք, նրանք կգրեն, իսկ դուք կստորագրեք։
Ես չհասցրի կատակով պատասխանել Սմերչևի առաջարկությանը, երբ դուռը բացվեց և աշխատասենյակ ներխուժեց շնչակտուր Սիրոմախինը։ Նա շշուկով ինչ֊որ բան ասաց Սմերչևին, իսկ հետո հայտարարեց, որ ես անհապաղ պետք է գնամ նրա հետ Կրեմլ։