«Everything and Nothing»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Everything and Nothing<ref>«Ամեն ինչ և ոչինչ» (անգլ)«/ref> |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թ...»:)
 
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
|վերնագիր = Everything and Nothing<ref>«Ամեն ինչ և ոչինչ» (անգլ)«/ref>
+
|վերնագիր = Everything and Nothing<ref>«Ամեն ինչ և ոչինչ» (անգլ.)</ref>
 
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
 
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
 
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
 
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
Տող 23. Տող 23.
  
Պատմությունն ասում է նաև, որ մահվանից առաջ կամ հետո նա դիմեց Աստծուն և ասաց «— Ես որ ապարդյուն այդքան մարդիկ եմ եղել ուզում եմ մեկը ինքս լինել»: Եվ Աստված փոթորկի միջից պատասխանեց «— Ես ևս Ես չեմ, ես աշխարհը երազեցի, ինչպես դու քո ստեղծագործությունները, ի՛մ Շեքսպիր և դու իմ երազի տեսիլներից մեկն ես, ինձ նման շատերը և ոչ մեկը»
 
<references/>
 
<references/>

15:27, 21 Ապրիլի 2014-ի տարբերակ

Everything and Nothing[1]

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Ինքնին նա ոչ ոք էր, դեմքին (որը չէր նմանվում դարաշրջանի նույնիսկ ամենահամեստ դիմանկարներին) և ճոխ, ցնորական ու ալեկոծված խոսքերի ետևում նշմարվում էին միայն տհաճ սառնություն և ոչ ոքից չերազված մի երազ:

Սկզբում կարծում էր, թե բոլորն էլ իր նման են Բայց ընկերոջ հետ այդ դատարկ բանի մասին խոսելիս նրա տարօինակությունը միանգամ ևեթ ցույց տվեց, որ սխալվում է: Վերջապես մարդը համոզվեց, որ չպետք է տարբերվի իր տեսակից:

Մտածեց ապաքինում գտնել գրքերի մեջ: Այդպես սովորեց մի քիչ լատիներեն և ավելի քիչ հունարեն, ինչը վկայելու արժանի էր թվալու մի ժամանակակցի: Հետո խորհեց, որ իր որոնածը գուցե գտնի մարդկային գլխավոր ծեսում և հունիսյան մի երկար կեսօրի Աննա Հաթվեյի հետ կատարեց այն:

Քսանքւսնի տարեկան գնաց Լոնդոն: Արդեն սովոր էր ակամա ձևացնել ինչ-որ մեկը, որպեսզի չիմացվեր, որ ինքը ոչ ոք է: Իրեն նախասահմանված դերասանի արհեստը Լոնդոնում գտավ և հիմա բեմի վրա իր ինչ-որ մեկ լինելն էր ձևացնում առաջի մարդկանց, որոնք դեմառդեմ իրեն ընդունում էին հենց որպես այդ մեկը: Օտար զբաղմունքների միջով եզակի երջանկություն ապրեց, որպիսին թերևս առաջին անգամն էր ունենում, բայց երբ ծափողջյունների տակ հնչում էր բանաստեղծության ավարտն ու տեսարանից դուրս էին տանում վերջին դիակը, անիրականի տհաճ համն իր վրա էր մնում: Դադարում էր Ֆեռեքս կամ Թամերլւսն լինելուց և նորից դառնում էր ոչ ոք:

Հալածված նոր հերոսներ ու ողբերգական պատմություններ հորինեց: Եվ մինչ մարմինը բոզանոցներում ու գինետներում անում էր մարմնին անհրաժեշտը, նրանում ամփոփված հոգին դառնում էր գուշակի նախազգուշացումներն անտեսող Կեսար, արտույտին նախատող Ջուլիետ, անապատում ճակատագրին տեղյակ վհուկների հետ զրուցող Մակբեթ: Ոչ ոք իրենով այնքան մարդկանց չի ներկայացրել, ինչպես այս մարդը, որը եգիպտացի Պրոթեոսի նման կարողացավ սպառել էակի բոլոր կերպարանքները:

Առանձնացած տարբեր սյուժեների միջարկներում թաքցրեց խոստովանությունը, վստահ, որ չեն հայտնաբերի: Ռիչարդն ասում է, որ ինքը շատերի դերեր կատարող դերասան է: Յագոն տարօրինակ խոսքեր է ասում՝ այն չեմ, ինչ որ կամ: Գոյություն ունենալու և ներկայացնելու ինքնությունը նրան նշանավոր դրվագներ է ներշնչել:

Քսան տարի ապրեց այդ ծրագրված բանդագուշանքի մեջ՝ իր երազները կառավարելով: Բայց մի առավոտ սրահար ընկնող այդ բոլոր թագավորները և հանդիպող բաժանվող ու զառանցող դժբախտ սիրահարներ լինելու ձանձրույթն ու սարսափը հանկարծակիի բերին: Այդ նույն օրն էլ որոշեց թատրոնը վաճառել: Մի շաբաթ չանցած վերադարձավ ծննդավայր մանկության ծառերի ու գետի մոտ, որոնք այլևս չհամեմատեց դիցաբանական ակնարկների ու լատինական անունների հետ, որոնց փառաբանել էր իր մուսան:

Բայց այստեղ էլ պիտի ինչ-որ մեկը լիներ: Մի հարուստ գործավար դարձավ, որին հետաքրքրում էին միայն վարկերը, հայցերն ու շրջանառության տոկոսները: Մեզ հայտնի աղքատիկ կտակը, այս նկարագրի մեջ թելադրեց միտումնավոր դուրս նետելով ողբերգական ամեն մի նշան: Երբեմն նրա առանձնարանն էին այցելում լոնդոնյան ընկերները որոնց հետ վերստանում էր բա նաստեղծի իր նախկին դերը:

Պատմությունն ասում է նաև, որ մահվանից առաջ կամ հետո նա դիմեց Աստծուն և ասաց «— Ես որ ապարդյուն այդքան մարդիկ եմ եղել ուզում եմ մեկը ինքս լինել»: Եվ Աստված փոթորկի միջից պատասխանեց «— Ես ևս Ես չեմ, ես աշխարհը երազեցի, ինչպես դու քո ստեղծագործությունները, ի՛մ Շեքսպիր և դու իմ երազի տեսիլներից մեկն ես, ինձ նման շատերը և ոչ մեկը»

  1. «Ամեն ինչ և ոչինչ» (անգլ.)